Changes

Ծովագայլը

Ավելացվել է 363 407 բայտ, 05:59, 23 Փետրվարի 2015
[[Կատեգորիա:Արձակ]]
{{Անավարտ}}[[Պատկեր:the-sea-wolf-title.jpg|250px|thumb|right|«Ծովագայլը» վիպակի տիտղոսաթերթը]]
<blockquote>
Կարող եմ ասել, որ ապահով նավի վրա էի, քանի որ «Մարտինեզը» նոր շոգենավ էր և իր չորրորդ կամ հինգերորդ ճանապարհորդությունն էր կատարում Սաուսալիտոյի և Սան-Ֆրանցիսկոչի միջև։ Մեզ սպառնացող վտանգը ծովածոցը ծածկող մշուշն էր, իսկ ես, ծովային չլինելով, այդ բանը չէի հասկանում։ Լավ հիշում եմ, որ հանգիստ ու զվարթ տրամադրությամբ տեղավորվեցի վերևի տախտակամածի առաջամասում՝ ղեկորդի խցիկի ճիշտ ներքևը, և այնուհետև իմ երևակայությունն սկսեց զբաղվել մշուշի գաղտնիքով։ Փչում էր թարմ զեփյուռը, և ես միառժամանակ մենակ էի մնացել այդ խոնավ մթության մեջ, թեև ոչ բոլորովին մենակ, քանի որ տարտամորեն զգում էի ղեկորդի ներկայությունը, ինչպես և մի ուրիշ անձնավորության ներկայությունը, ըստ երևույթին՝ նավապետի, որը գտնվում էր վերևի ապակեպատ խցիկում։
Հիշում եմ, մտածում էի, թե ինչքա՜ն լավ է, որ աշխարհում աշխատանքի բաժանում գոյություն ունի և, հետևապես, ծովածոցի մյուս կողմն ապրող բարեկամիս այցելելու համար ես պետք չունեի ուսումնասիրելու մշուշները, քամիները, մակընթացություններն ու նավագնացության կանոնները։ Լավ է, որ յուրաքանչյուր բնագավառում մասնագետներ կան, խորհրդածում էի ես։ Ղեկորդի և նավապետի մասնագիտական գիտելիքները ծառայում են հազարավոր մարդկանց, որոնք, ինձ նման, ոչինչ չգիտեն ծովի և նավագնացության մասին։ Եվ այսպես, փոխանակ ուժս վատնելու բազմապիսի գիտելիքներ ձեռք բերելու համար, ես այն կենտրոնացնում եմ միայն մի քանի առանձին հարցերի վրա, ինչպիսին է, օրինակ, Էդգար Պոյի դերը ամերիկյան գրականության մեջ, մի թեմա, որին, ի միջի այլոց, նվիրված էր «Ատլանտիկի» վերջին համարում տպագրած հոդվածս։ Երբ նոր էի շոգենավ բարձրացել, ընդհանուր նավասենյակից անցնելիս մեծ գոհունակաթյամբ նկատել էի, որ մի գիրուկ ջենթլմեն կարդում էր «Ատլանտիկում» տպա րած տպագրած հոդվածս։ Այդ հանգամանքն էլ է վկայում աշխատանքի բաժանման առավելությունների, մասին։ Ղեկորդի և նավապետի մասնագիտական գիտելիքները գիրուկ ջենթլմենին հնարավորություն էին տալիս ոչ միայն ծանոթանալու Պոյի վերաբերյալ իմ մասնագիտական գիտելիքներին, այլև, միաժամանակ, նրան ապահով փոխադրում էին Սաուսալիտոյից Սան-Ֆրանցիսկո։
Մի կարմրադեմ մարդ նավասենյակից տախտակամած դուրս եկավ և դուռը շրխկացնելով խորհրդածություններս ընդհատեց հենց այն պահին, երբ մտքումս նշում էի իմ հաջորդ հոդվածի նյութը, որը որոշել էի վերնագրել «Ազատության անհրաժեշտությունը։ Աղերս հօգուտ արվեստագետի»։ Նորեկը մի հայացք նետեց դեպի ղեկորդի խցիկը, զննեց շրջապատող մշուշը, տախտակամածի վրա մի քիչ ման եկավ կաղալով (նա, ակնհայտորեն, արհեստական ոտքեր ուներ) և ի վերջո կանգնեց կողքիս՝ ոտքերը լայն բացած։ Նրա դեմքը խորին գոհունակություն էր արտահայտում։ Ինձ թվաց, և ես չէի սխալվում, թե նա ամբողջ կյանքը ծովի վրա էր անցկացրել։
— Այ, այսպիսի գարշելի եղանակն է, որ ժամանակից առաջ սպիտակեցնում է մարդկանց մազերը,— ասաց նա, գլխի շարժումով ցուչց ցույց տալով ղեկորդի խցիկը։
— Չէի կարծում, որ եղանակը առանձնապես որևէ ճիգ է պահանջում,— պատասխանեցի։— Ինձ թվում է, թե գործը պարզ է այբուրենի պես։ Ուղղությունն իմանում են կողմնացույցի միջոցով, գիտեն հեռավորությունն ու արագությունը։ Միայն մնում է մաթեմատիկական ճշգրիտ հաշվումներ անել։
Այժմ, անցածը վերհիշելիս նոր եմ ըմբռնում, որ այդ նկատղությունն այնքան բացորոշ էր, որ ավելորդ էր դարձնում ինքնապաշտպանության որևէ փորձ։
— Կառչեցեք որևէ տեղից ու պահեք ձեզ,— ասաց ինձ կարմրադեմ մարդը։ Նրա գրգռվածությունը բոլորովին անցել էր, կարծես նա այժմ վարակվել էր գերբնական հանդարտութւամբ։հանդարտությամբ։
— Հիմա դուք կլսեք կանանց ճղճղոցը,— ասաց նա մռայլ, համարյա դառն արտահայտությամբ, և ինձ թվաց, թե անցյալում էլ արդեն այդ փորձն ունեցել էր։
Նախքան նրա խորհրդին հետևելը նավերն իրար բախվեցի բախվեցին։ Ըստ երևույթին, մյուս շոդենավը մեզ խփեց մեջտեղից, բայց ես չտեսա, թե ինչպես, որովհետև «Մարտինեզը» ուժգին թեքվեց, և նույն պահին լսվեց ջարդվող տախտակների ճարճատյունը։ Ես ընկա թրջված տախտակամածի վրա և դեռ չէի հասցրել ոտքի կանգնել, երբ լսեցի կանանց ճչոցը։ Ես համոզված եմ, որ այդ ճչոցն էր բոլոր լեղապատառ ձայների մեջ ամենաաննկարագրելին, որ ինձ խուճապի մատնեց։ Իսկույն մտաբերեցի, որ փրկագոտիները պահված են նավասրահում, բայց սրահի դռան առաջ ընդհարվեցի մոլեգնորեն դուրս խուժող մարդկանց ու կանանց, որոնք ինձ ետ շպրտեցին։ Թե ինչ տեղի ունեցավ հաջորդ մի քանի վայրկյանների ընթանում, չգիտեմ, միայն հիշում եմ, որ նավաստիները գոոտեկալներից գռոտեկալներից փրկագոտիներ էին իջեցնում, իսկ կարմրադեմ մարդը դրանք հագցնում էր հիստերիկայի մատնված մի խումբ կանանց։ Այդ պատկերն իմ հիշողության մեջ այնքան հստակ և ուժեղ է դրոշմված, որ այժմ էլ աչքիս առջև տեսնում եմ իր բոլոր մանրամասներով․ նավասրահի միջնորմին բացված ատամնաձև եզերքով անցքը, դրա միջով ելումուտ անող մոխրագույն մեգը, փափուկ բազմոցները, որոնց վրա խռնված են հանկարծական փախուստի ամեն տեսակ իրեղեն ապացույցներ՝ ծանրոցներ, ուղետոպրակներ, հովանոցներ, ճանապարհորդական վերմակներ․ իմ հոդվածը կարդացող գիրուկ ջենթլմենը, որը խցանե փրկագոտի հագած, ամսագիրը դեռ ձեռքին, միօրինակ համառությամբ ինձ հարց է տալիս, թե, արդյո՞ք իմ կարծիքով որևէ լուրջ վտանգ սպառնում է մեզ․ կարմրադեմ մարդը, որն իր արհեստական ոտքերով խիզախորեն քայլելով, փրկագոտի է հագցնում բոլոր մոտեցողներին. և վերջապես՝ կանանց խելացնոր վայնասունը։
Կանանց այդ վայնասունր վայնասունը ամենից ավելի էր ազդում իմ ջղերի վրա։ Ըստ երևույթին, այն ազդում էր նաև կարմրադեմ մարդու ջղերի վրա, որովհետև ես ականատես եղա ևս մի տեսարանի, որը երբեք չի ջնջվելու իմ հիշողությունից. գիրուկ ջենթլմենը ամսագիրը վերարկուի գրպանն է խոթում և հետաքրքրությամբ նայում շուրջը. գունատ ու սարսափահար կանայք, իրար խառնված, լայնաբաց բերաններով ճղճղում են միաձայն, ինչպես կործանված հոգիների մի ամբողջ երգչախումբ, կարմրադեմ մարդը, զայրույթից շառագունած ու ձեռքերը շանթարձակ դիրքով բարձրացրած՝ գոռում է․ «Լռեցե՛ք, օ՜, լռեցե՛ք»։
Հիշում եմ, թե ինչպես այդ տեսարանը հանկարծ իմ ծիծաղը բերեց, բայց հաջորդ վայրկյանին զգացի, որ ինքս էլ հիստերիկայի եմ մատնվում, որովհետև այդ կանայք, վերջ ի վերջո, ինձ համար հարազատ էին, ինչպես իմ մայրն ու քույրերը, և մահից ահաբեկված՝ չէին ուզում մեռնել։ Նույնպես հիշում եմ, որ նրանց ձայներն ինձ հանկարծ հիշեցրին մսագործի դանակի տակ պառկած խոզերի ճղճղոցը և այդ կենդանի նմանությունն ինձ ցնցեց։ Այդ կանայք, որոնք ընդունակ էին ամենավեհ զգացմունքների և ամենագողտրիկ մտերմությունների, այժմ լայնաբաց բերաններով ճղճղում էին։ Նրանք ուզում էին ապրել, բայց անօգնական էին, ինչպես թակարդ ընկած առնետներ, և ճղավում էին։
Այդ տեսարանից սարսափահար՝ ուղղվեցի դեպի տախտակամածը և, ինձ վատ զգալով, նետվեցի մի նստարանի վրա։ Ես աղոտ կերպով տեսնում էի վազվզող մարդկանց, լսում նրանց գոռգոռոցը, երբ նրանք մակույկներ էին ծով իջեցնում։ Այդ ամենը հար ու նման էր այն նկարագրություններին, որ ես կարդացել էի գրքերում։ Ամբարձիչ թոկասարքերը խռնված էին։ Ամեն ինչ անկանոն էր գործում։ Մեկ էլ ծով իջեցրին կանանցով և երեխաներով լի մի մակույկ, որի խցանները չէին ագուցված։ Նա իսկույն լցվեց ջրով և շրջվեց։ Մի այլ մակույկ իջեցրին միայն մեկ ծայրից, իսկ մյուս ծայրը կախ մնաց ամբարձիչ թոկից, և հենց այդ դիրքում էլ թողեցին նրբան։ նրան։ Աղետը պատճառող շոգենավը չէր երևում, թեև շուրջս խռնվածներից ոմանք ասում էին, թե այնտեղից անպայման նավակներ կուղարկվեն օգնության։
Իջա ներքևի տախտակամածը։ «Մարտինեզը» արագորեն ընկղմվում էր և ջուրն արդեն հասել էր նավեզրին։ Ճամփորդներից շատերը ծով էին նետվում։ Ուրիշները, որոնք արդեն ծովում էին, գոռալով պաղատում էին, որ իրենց դարձյալ նավ բարձրացնեն, բայց նրանց ոչ ոք ուշադրություն չէր դարձնում։ Հանկարծ միահամուռ աղաղակ բարձրացավ, թե ընկղմվում ենք։ Ընդհանուր խուճապից վարակվելով, ես էլ ուրիշների հետ ծով նետվեցի։ Թե ինչ ձևով նետվեցի, այդ չեմ հիշում, միայն հիշում եմ, որ դրանից հետո իսկույն հասկացա, թե ինչո՞ւ ջրում գտնվողները ուզում էին նորից նավ բարձրանալ։ Ջուրը սառն էր, անտանելի սառը։ Սուզվելիս ես զգացի կրակի այրոցի նման սուր ցավ, որը մինչև ողնածուծս թափանցեց։ Թվաց, թե մահն ինձ սեղմում է իր ճիրանների մեջ։ Վախից ու ցնցումից ակամա շնչեցի և նախքան փրկագոտին ինձ մակերես կհաներ, թոքերս լցվեցին ջրով։ Կոկորդիս ու թոքերիս մեջ լցված աղի ու դառնահամ ջուրը խեղդում էր ինձ։
Չեմ կարող ասել, թե որքան ժամանակ տևեց այդ դրությունը, որովհետև մտքիս մեջ տիրում էր մի տեսակ դատարկություն, որի րնթացքում պատահածները հիշում եմ միայն այն չափով, ինչ չափով մարդ կարող է հիշել խռովահույզ ու տաժանելի քնի ժամանակ պատահած բաները։ Երբ ուշքի եկա, կարծես դարեր էին անցել։ Հանկարծ իմ գլխավերևում տեսա մշուշից դուրս ցցված մի նավացռուկ և օդով ուռած երեք եռանկյուն առագաստ, մեկը մյուսի վերևում։ Ջուրը ճեղքելիս ցռուկը, փրփուր ու պղպջակ բարձրացնելով, առաջանում էր ուղիղ դեպի ինձ։ Փորձեցի ձայն տալ, բայց այլևս վրաս ուժ չէր մնացել։ Ցռուկը ալիքի մեջ խրվեց և քիչ էր մնում ինձ խփեր. նրա արձակած ջրի ցայտունքն անցավ գլխիս վրայով։ Այնուհետև իմ կողքով սահեց նավի սև, երկար կողը, որն այնքան մոտիկ էր, որ նույնիսկ կարող էի ձեռքովս դիպչել։ Ես խելագարի հաստատամտությամբ որոշեցի նրան հասնել և եղունգներով կառչել փայտից, սակայն, ձեռքերս թուլացել ու ընդարմացել էին։ Նորից փորձեցի գոռալ, բայց կոկորդս ոչ մի ձայն չարտաբերեց։ Նավի խելամասն արդեն անհետանում էր ալիքների խոր գոգավորության մեջ, երբ հանկարծ նշմարեցի երկու մարդկանց, որոնցից մեկը կանգնած էր ղեկանիվի առաջ, իսկ մյուսը հանգիստ սիգար էր ծխում։ Սիգարի ծուխը դուրս փչելով, նա գլուխը դանդաղ շուռ տվեց դեպի ջուրը և նայեց իմ ուղղությամբ։ Այդ հայացքը անտարբեր ու չնախամտածված այն շարժումներից էր, որը մարդ երբեմն կատարում է, երբ առանձնապես որևէ անելիք չունի և կատարում է սոսկ նրա համար, որ շարժվելու պահանջ է զգում։
Բայց այդ հայացքից կախված էր իմ կյանքը կամ մահը։ Նավը արագորեն անհետանում էր մշուշի մեջ։ Ես տեսա ղեկորի ղեկորդի թիկունքը և մյուս մարդու գլուխը, որը դանդաղ շրջվում էր։ Նրա հայացքը սահեց ջրի երեսին և պատահաբար ուղղվեց իմ կողմը։ Նրա դեմքը զուրկ էր որևէ արտահայտությունից, ինչպես այդ լինում է, երբ մարդ թաղված է խոր մտքերի մեջ։ Ես վախենում էի, որ եթե նույնիսկ նրա հայացքր վրաս ընկնի, նա կարող է ինձ չտեսնել։ Եվ ահա, նրա հայացքը վրաս ընկավ և նրա աչքերը շեշտակի իմ աչքերի մեջ նայեցին։ Նա ինձ տեսավ, քանի որ խոյացավ դեպի ղեկանիվը, ղեկորդին մեկ կողմ հրեց և սկսեց արագ-արագ պտտեցնել ղեկանիվը, միաժամանակ ինչ-որ հրամաններ արձակելով։ Նավն իր ընթացքից շեղվեց և մշուշի մեջ սլանալով՝ շուտով անհետացավ։
Ես զգացի, որ ուշքս գնում է և կամքիս ամբողջ ուժով ջանացի մաքառել գիտակցությունս պաշարող հեղձուցիչ դատարկության ու խավարի դեմ։ Մի քիչ անց լսեցի թիակների աղմուկ, որը հետզհետե մոտենում էր, և ապա՝ ինչ-որ մարդու ձայն։ Երբ մակույկը բոլորովին մոտեցավ, մարդը բարկությամբ գոչեց.
Ինձ թվաց, թե լայնարձակ ճոճումներով օրորվում եմ տիեզերական տարածության մեջ։ Առկայծող, լուսավոր կետեր էին անցնում իմ կողքով։ Ես գիտակցում էի, որ դրանք աստղեր և շողշողուն գիսավորներ են, որ ուղեկցում են արևների շուրջը կատարած իմ թռիչքին։ Երբ հասա ճոճման վերջին ծայրը, որտեղից պետք է դառնայի դեպի ետ, ինչ-որ հսկա մի գունդ սկսեց որոտաձայն զնգալ։ Հանգիստ ծփալով դարերի գրկում, ես երկար ըմբոշխնեցի իմ տիտանական թռիչքը։
Բայց հետզհետե փոփոխվեց իմ երազը, որովհետև արդեն հասկանում էի, որ դա երազ էր։ Տատանումների լայնությունը գնալով ավելի փոքրացավ։ Այժմ զգում էի, որ ինձ մեկ կողմից մյուսն են նետում զայրացուցիչ արագությամբ։ Երկնային տարածության մեջ իմ թռիչքներն այնքան արագ էին, որ հազիվ կարողանում էի շնչել։ Գոնգը ավելի հաճախ և ավելի մոլեգին էր որոտում։ Ես նրա յուրաքանչյուր հարվածին սպասում էի անասելի սարսափով։ Այնուհետև թվաց, թե ինձ քարշ են տալիս կոշտ, արևից շիկացած ավազի վրա։ Դրան հաջորդեց մի անտանելի տանջանքի զգացում։ Մաշկս կարծես խանձվում էր կրակի վրա։ Գոնգն այժմ հնչում էր մահազանգի նման։ Առկայծող փայլուն կետերը անվերջանալի հոսանքով սլանում էին իմ մոտով, ասես աստղային ամբողջ համակարգությունը դատարկության մեջ էր թափվում։ Ես, հևասպառ ու շնչակտուր, աչքերս բացեցի։ Երկու մարդ, ծունկի եկած, ջանում էին ինձ ուշքի բերել։ Լայն ճոճումները, ուրեմն, նավի տատանումներն էին ալիքների վրա, սարսաւիազդու սարսափազդու գոնգը՝ պատից կախված թավան էր, որը զրնգում ու զնգզնգում էր նավի յուրաքանչյուր ցնցումից, իսկ այրող կոշտ ավազը՝ մերկ կուրծքս շփող մարդու կոշտ ձեռքերն էին։ Ցավից տնքացի և կիսով չափ բարձրացրի գլուխս։ Կուրծքս քերծվել ու կարմրել էր։ Ես նկատեցի, որ բզկտված ու բորբոքված մաշկիս վրա արյան գնդիկներ են գոյացել։
― Հերի՛ք է, Յոնսոն,— ասաց մյուս մարդը,― չե՞ս տեսնում, որ ջենթլմենի ողջ մաշկը կլպեցիր։
— Շնորհակալ եմ, միստր Յոնսոն,— ասացի ես։— Բայց չե՞ք կարծում, որ մարմնիս վրա չափից ավելի հերոսական միջոցառումներ եք գործադրել։
Նա իմ կշտամբանքը կռահեց ոչ այնքան իմ խոսքերիցք խոսքերից, որքան կրծքիս ուղղած իմ հայացքից, և պատասխանի վախարեն ցույց տվեց իր ձեռքի ափը, որը լի էր կոշտուկներով։ Ես շոշափեցի նրա ափի խարտոցանման կոշտուկները և այդ հպումից առաջացած սարսափելի զգացողությունից ատամներս մի անգամ ևս ակամա սեղմվեցին։
— Եմ անունը Ջոնսոն է, ոչ թե Յոնսոն,― ասաց նա դանդաղ, բայց շատ ճիշտ անգլերենով, ուր հազիվ նկատելի էր օտար առոգանության որևէ երանգ։
— Նավապետը Գայլ Լարսենն է, այդպես են անվանում նրան բոլորը։ Ես բնավ չեմ լսել նրա իսկական անունը։ Բայց լավ կանեք, որ նրա հետ մեղմ խոսեք։ Նա այսօր կատաղած է։ Նրա օգնականը․․․
Նա չվերջացրեց․ հխոհարարը խոհարարը ներս էր սողոսկել։
― Դե, չքվի՛ր այստեղից, Յոնսոն,— ասաց նա։— Գուցե ծերուկը քո կարիքը զգա տախտակամածի վրա, այսօր նրան ջղայնացնելու օր չէ։
Խոհարարն ինձ հագցրեց բամբակե էժանագին մի շապիկ, որի օձիքը մաշված էր, իսկ կրծքի վրա կային նշաններ, որոնք, ըստ երևույթին, արյան բծեր էին։ Օգնելով հանդերձ, նա ինձ վրա տեղում էր չքմեղանքների և բացատրությունների մի անվերջ տարափ։ Ես հագա գործավորի մաշիկներ և կապույտ, գունաթափ մի տաբատ, որի ոտքերից մեկը առնվազն տասը մատնաչափ կարճ էր մյուսից։ Գուցե հենց սատանան էր ճանկռել տաբատի այդ ոտքը, որպեսզի դրա միջով խոհարարի հոգին դուրս քաշի, սակայն հոգի չգտնելով, պոկել էր պատյանը։
— Բայց ես դեռ չգիտեմ, ո՞ւմ պետք է շնորհակալություն հայտնել այս սիրալիրության համար,— հարցրեցի ես, երբ լրիվ զգեստավորվեցի։ Մի փոքր գդակ զարդարում էր գլուխս, հագել էի կեղտոտ, գծավոր, բամբակե մի բաճկոն , որը մինչև գոտկատեղս էր հասնում և որի թևերը հազիվ էին իջնում արմունկից մի քիչ ներքև։
Խոհարարը, քծնող ժպիտը դեմքին, խոնարհաբար մեջքն ուղղեց։ Ատլանտյան օվկիանոսի վրա կատարած իմ ճանապարհորդություններից կուտակել եմ բավական փորձ և լավ եմ ճանաչում դեմքի այն արտահայտությունը, որ ունենում են նավի սպասավորները ճանապարհորդության վերջում։ Ուստի կարող էի երդվել, որ նա սպասում էր վարձատրության։ Բայց հիմա, երբ նրան ավելի մոտիկից եմ ճանաչում, բոլորովին համոզված եմ, որ նա այդ դիրքը ընդունել էր անգիտակցաբար։ Դա, անկասկած, ժառանգական ստրկամտության արդյունք էր։
— Մագրիջ, սը՛ր,— ասաց նա քծնող արտահայտությամբ, և նրա կանացի դեմքին դծադրվեց գծագրվեց հեզահամբույր մի ժպիտ։— Թոմաս Մագրիջ, սըր, ձեզ ծառայելու միշտ պատրաստ։
— Շատ բարի, Թոմաս,— ասացի ես,— երբ չորանա իմ հագուստը, ես քեզ չեմ մոռանա...
Բոլորը, ըստ երևույթին, զբաղված էին տախտակամածի մեջտեղում տեղի ունեցող իրադարձությամբ։ Այնտեղ, ամբարածածկի երկայնքին, մեջքի վրա պառկած էր մի հաղթանդամ մարդ։ Նրա լայնաբաց շապկի տակից երևում էր խիտ, սև մազերով ծածկված կուրծքը, որը հիշեցնում էր այծի կամ շան բրդոտ մարմինը։ Դեմքն ու վիզը ամբողջովին ծածկված էին սև մորուքով, որի մեջ կային հատուկենտ սպիտակ մազեր, և որը թավ ու ցցուն պետք է լիներ, եթե թաց չլիներ։ Աչքերը փակ էին. ըստ երևույթին, նա ուշագնաց էր։ Կիսաբաց բերանից լսվում էր աղմկալի շնչառություն, իսկ կուրծքը հևում էր, ասես շնչահեղձությունից։ Նավաստիներից մեկը պարանով կապված անջրանցիկ կտորից դույլը մերթ ընդ մերթ գցում էր ծովը և, սովորական պարտականություն կատարելու տեսքով, վեր քաշում ու պարունակությունը թափում էր գիտակցությունը կորցրած մարդու վրա։
Ամբարածածկի մոտ, զայրույթից սիգարի ծայրը կատաղորեն խածոտելով, անցուդարձ էր անում այն մարդը, որի պատահական հայացքն ինձ փրկել էր մահից։ Նրա հասակը հինգ ոտնաչափ և տասը կամ գուցե տասուկես մատնաչափ կլիներ, բայց ինձ վրա տպավորություն գործեց ոչ թե նրա հասակը, այլ, առաջին հերթին՝ նրա ուժը։ Թեև նա հաղթանդամ էր, լայն կրծքով և ուսերով, այնուամենայնիվ, ես նրան ծանրամարմին չէի համարի։ Նրա մեջ ինչ-որ ջղուտ, առաձգական ուժ կար, որը հատուկ է նիհար ու ջլապինդ մարդկանց, և որն այս ամրակազմ մարդուն տալիս էր հսկա գորիլլայի նմանություն։ Նա ոչ թե արտաքուստ նման էր գորիլլայի. իմ խոսքը վերաբերում է նրա ուժին, անկախ նրա արտաքին տեսքից։ Դա այնպիսի ուժ էր, որ մենք սովոր ենք վերագրել սկզբնական էակներին՝ վայրի անասուններին ու մեր նախահայրերին, որոնք, ըստ մեր երևակայության, ապրում էին ծառերի վրա։ Այդ վայրի, կատաղի ու կենսունակ ուժը կյանքի բուն էությունն է հենց նրա համար, որ իր մեջ պարունակում է շարժման կարողությունը և այն սկզբնանյութը, որից կերտվել են բազմատեսակ կենդանի արարածները։ Կարճ ասած, դա այն ուժն է, որը դալարում գալարում է գլխատված օձի մարմինը կամ այն կենդանությունը, որ դեռ շարունակվում է սպանված կրիայի մեջ և ցնցում ու դողացնում է նրա տձև մսագունդը։
Ահա այսպիսին էր այն տպավորությունը, որ ինձ վրա թողեց տախտակամածի վրա երթևեկող մարդը։ Ամուր դնելով ոտքերը, նա քայլում էր հաստատ ու վստահ։ Նրա մկանների յուրաքանչյուր շարժումը, ուսերի ցնցումից մինչև շրթների պրկումը սիգարի շուրջը, վճռական էր և կարծես բխում էր արտակարգ ու գերիշխող ուժից։ Բայց այդ արտաքին ուժը, որն արտահայտվում էր ամեն մի շարժումի մեջ, կարծես արտացոլումն էր ինչ-որ ավելի մեծ ուժի, որը թաքնված էր ներսում, քնած վիճակի մեջ, բայց որը կարող էր որևէ ժամանակ զարթնել առյուծի կատաղության կամ մրրիկի պոռթկումի պես սարսափելի ու տիրական։
Խոհարարը գլուխը դուրս հանեց խոհանոցի դռնից և խրախուսական ձևով ժպտաց ինձ, միաժամանակ բթամատը շարժելով դեպի այն մարդը, որը քայլում էր ամբարածածկի շուրջը։ Այսպիսով ես հասկացա, որ նա է նավապետը, կամ, խոհարարի արտահայտությամբ ասած, «ծերուկը», որի հետ պետք է խոսեի և խնդրեի, որ ինձ մի կերպ ցամաք հանի։ Ես առաջ շարժվեցի, համոզված լինելով, որ բուռն վեճ պետք է ծագի իմ և նավապետի միջև։ Բայց հենց նույն րոպեին մի ուժեղ նոպա ցնցեց դժբախտ մարդուն, որը պառկած էր հատակին։ Նա սկսեց ջղաձգորեն գալարվել։ Մեջքի մկանները ձգվեցին, թաց մորուքով կզակը ցցվեց ավելի վեր, իսկ կուրծքը բնազդական ճիգով ուռեց ավելի օդ շնչելու համար։ Ես թեև չէի տեսնում նրա մաշկը, բայց կռահում էի, որ այն սկսել էր ծիրանագույն դառնալ։
Նավապետը կամ Գայլ Լարսենը, ինչպես նրան կոչում էին նավաստիները, դադարեց քայլել և սկսեց դիտել մահամերձ մարդուն։ Կենաց և մահու վերջին պայքարն այնքան կատաղի էր, որ ջուր բերող նավաստին կանգ առավ և աչքերը չռած հետաքրքրությամբ նայեց մահամերձին, իսկ ձեռքի դույլը թեքվեց և ջուրն սկսեց թափվել հատակին։ Մահամերձը կրունկները թափահարեց, ոտքերը վերջին գերագույն ճիգով պրկեց և սկսեց գլուխը աջ ու ձախ օրորել։ Ապա դեմքի մկանները թուլացան, գլուխն անշարժացավ և ասես խոր թեթևացման մի հառաչ դուրս թռավ շրթներից։ Երբ կզակը կախվեց ու վերևի շուրթը բարձրացավ, երևաց ծխախոտից դեղնած ատամների երկու շարքը, և դիմագծերը քարացան դիվային ժպիտի մեջ։ Այդ պահին ինձ թվաց, թե նա ծագրում ծաղրում էր այն աշխարհը, որին խաբել ու հեռացել էր։
Հետո կատարվեց մի զարմանալի բան։ Նավապետը հանկարծ ահեղ փոթորկի նման պոռթկաց մեռածի վրա։ Հիշոցների ամբողջ մի հեղեղ թափվեց նրա բերանից։ Դրանք միայն հասարակ հայհոյանքներ կամ անվայել արտահայտություններ չէին։ Յուրաքանչյուր բառը մի սրբապղծություն էր, և այդ բառերը բազմատեսակ էին։ Նրանք ճարճատում ու շառաչում էին էլեկտրական կայծերի պես։ Ես երբեք կյանքումս այդպիսի խոսքեր չէի լսել, ոչ էլ կարող էի պատկերացնել այդպիսի բան։ Բայց քանի որ առհասարակ հետաքրքրվում եմ արտահայտչական ինքնատիպ ձևերով և հյութալի դարձվածքներով, պետք է խոստովանեմ, որ բոլորից ավելի ես գնահատեցի գործածվող փոխաբերությունների արտակարգ պատկերավորությունն ու կենսունակությունը, նրանց բացարձակ սրբապղծությունը։ Որքան որ հասկացա, այդ պոռթկումի պատճառը հետևյալն էր. հանգուցյալը, որը նավապետի օգնականն էր, Սան-Ֆրանցիսկոյից ճանապարհվելուց առաջ չափից ավելի էր կոնծել ու նավագնացության հենց սկզբին աննրբանկատություն էր ունեցել մեռնելու, այդպիսով, Գայլ Լարսենին թողնելով առանց օգնականի։
— Յոհանսե՛ն,— գոչեց Գայլ Լարսենը, և նավաստիներից մեկը հլու հնազանդությամբ նրան մոտեցավ։— Գնա՛, ասեղն ու հրիչը բեր և այս դատարկապորտին կարիր։ Մի առագաստ էլ ճարիր մառանից։ Դե, շարժվի՛ր։
— Իսկ ոտքերին ի՞նչ կապեմ, սըր,― հարցրեց նավաստին, սովորական «այո՛, սըը»սըր»-ից հետո։
― Մի բաս բան կմտածենք,— պատասխանեց Գայլ Լարսենը և, ձայնը բարձրացնելով, կանչեց խոհարարին։
Թոմաս Մագրիջը խոհանոցից հանկարծ դուրս նետվեց, ինչպես խաղալիքե զսպանակավոր սատանան դուրս է ցցվում իր տուփից։
Որսորդները, նրանք թվով վեցն էին, միանգամից շուռ եկան և նայեցին ինձ։ Ես, ցավոք, գիտակցում էի, որ ագռավի տեսք ունեի։ Ի տես իմ կերպարանքին բարձրացավ մի այնպիսի հռհռոց, որ հատակին փռված ժպտացող դիակի ներկայությունն անգամ չօգնեց մեղմելու։ Այդ հռհռոցը փոթորկոտ ու անզուսպ էր, ինչպես ծովը, և բխում էր բիրտ զգացումներից ու բթացած զգայությունից, որ հատուկ են միայն անկիրթ ու անտաշ բնավորություններին։
Գայլ Լարսենը չծիծաղեց, թեև նրա մոխրագույն աչքերը գոհունակությամբ փայլեցին։ Նա մոտեցավ ինձ, և միայն այդ ժամանակ ես առաջին անգամ նշմարեցի բուն մարդը՝ անկախ արտաքինից և հիշոցների հեղեղից։ Շեշտված գծերով, լայն, քառակուսի և լեցուն դեմքը առաջին հայացքից խոշոր է թվում։ Բայց ինչպես մարմնի, այնպես էլ դեմքի խոշորության տպավորությանը շուտով չքանում է և դրա վախարեն քո մեջ հաստատվում է այն համոզմունքը, որ այդ մարդու էության խորքում թաքնված է հոգևոր ու իմացական ահեղ ու վիթխարի մի ուժ։ Ծնոտը, կզակը և աչքերի վերևում ցցված ճակատը արտակարգ ուժի տպավորություն էին թողնում և միաժամանակ վկայում անտեսանելի հոգու անհուն քաշության քաջության ու կորովի մասին։ Ուղղակի անհնար է այդպիսի հոգու խորքը չափել, սահմանները որոշել և որևէ ճանաչված վերնագրի տակ բնութագրել։
Աչքերը, ինձ վիճակվեց դրանք լավ ճանաչել, խոշոր էին, գեղեցիկ, իրարից հեռու, արվեստագետի աչքերի պես։ Նրանք ստվերապատված էին կամարաձև, թավ ու սև հոնքերի ու լայն ճակատի տակ։ Այդ աչքերի գույնը այնքան փոփոխական էր, որ անընդհատ տարբեր երանգներ էր ընդունում, ինչպես փողփողուն մետաքսը՝ արևի տակ։ Նրանք մերթ բաց մոխրագույն էին, մերթ մուգ, մերթ կանաչավուն, մերթ էլ խորունկ ծովի պես ջինջ կապուտակ։ Այդ աչքերը հազար ու մի դիմակներով սքողում էին հոգին և միայն հազվադեպ առիթներով նրան թույլ էին տալիս իր ամբողջ մերկությամբ դուրս խոյանալու դեպի հրաշալի մի արկածախնդրություն։ Այդ աչքերը կարող էին կապարագույն երկնքի մռայլությունն ստանալ, կարող էին հրացայտ կայծեր արձակել, նման շաչող թրի փայլատակումներին, կարող էին բևեռային սառնությամբ նայել և կամ մեղմանալով ջերմանալ, բռնկվել սիրո բոցով, կարող էին հզոր, առնական, գրավիչ ու հրամայող դառնալ և հրապուրել ու իշխել կանանց, մինչև որ նրանք հանձնվեին հաճույքով, հրճվանքով, ինքնամոռաց հափշտակությամբ։
Ես սպասեցի, դիտելով այն երկու մարդկանց, որոնք կանգնած էին մյուս նավի ղեկանիվի մոտ։ Նրանցից մեկը վարում էր ղեկանիվը, իսկ մյուսը ձայնափողը մոտեցնում էր շրթներին։ Ես գլուխս ետ չդարձրի, չնայած որ ամեն վայրկյան կարող էի մի մահացու հարված ստանալ թիկունքումս կանգնած մարդ-գազանից։ Վերջապես, մի ամբողջ դար թվացող ժամանակամիջոցից հետո, այլևս չդիմացա և շուռ գալով շուրջս նայեցի։ Լարսենը տեղից չէր շարժվել։ Նա կանգնած էր նույն դիրքում և նավի ցնցումներից թեթևակի տատանվելով, մի նոր սիգար էր վառում։
— Ի՞նչ կա, բա՞ն է պատահել,— հարցրին « Լեյդի «Լեյդի Մայնից»։
— Այո՛, այո՚,— բղավեցի թոքերիս ամբողջ ուժով։— Կենաց և մահու հարց է։ Հազար դոլլար, եթե ինձ ցամաք հանեք։
— Վերջ տուր․․․ համաձա՞յն ես սպասյակի պաշտոն կատարել, թե՞ ուզում ես, որ քեզ էլ մի լավ տրորեմ...
Ի՞նչ կարող էի անել։ Անասունի նման ծեծ ուտելը կամ սպանվելը ոչնչով չէր կարող ինձ օգնել։ Ես շեշտակի նայեցի նրա անողորմ, մոխրագույն աչքերին։ այդ Այդ գրանիտյա աչքերի մեջ բացակայում էին մարդկային հոգու լույսն ու ջերմությունը։ Ուրիշների աչքերում կարելի է տեսնել հոգու շարժումները, բայց սրա աչքերը սառը և մոխրագույն էին, ինչպես ծովը։
— Համաձա՞յն ես։
Ապա, առանց սպասելու պատասխանիս, նա մեջքը դարձրեց և դուրս եկավ տախտակամած։
Այդ գիշեր, երբ ավարտեցի իմ անհատնում պարտականությունները, ինձ ուղարկեցին քնելու որսորդների խցում, որտեղ մի ավելորդ մահճակալ կար։ Ես ուրախ էի, որ վերջապես հեռացա խոհարարի գարշելի ներկայությունից և հնարավորություն ունեցա ոտքերիս հանգիստ տալու։ Ինձ զարմանք պատճառեց այն, որ հագուստներս չորացել էին վրաս, բայց մրսածության նշաններ չէի զգում, չնայպծ չնայած «Մարտինեզն» ընկղմվելուց հետո երկար մնացել էի ծովում, իսկ այսօր «Ուրվականի» վրա թրջվել էի ալիքից։ Սովորական պայմաններում նման պատահարներից հետո ես պառկած կլինեի անկողնում՝ մի փորձառու բուժքրոջ խնամքի տակ։
Բայց ծունկս սարսափելի նեղում էր և այնքան էր ուռել, որ թվում էր, թե ծնկոսկրը խախտվել է տեղից։ Մահճակալի վրա նստած՝ զննում էի ծունկս (բոլոր որսորդներն էլ ներկա էին և բարձրաձայն զրուցում ու ծխում էին), երբ Հենդերսոնը հարևանցի մի հայացք գցեց ծնկիս։
Հենց այս րոպեին էլ նա գոռում ու մռնչում է, ձեռքերը օդի մեջ շարժում ու ճիվաղի պես հայհոյում պարզապես նրա համար, որ որսորդներից մեկի հետ համաձայն չէ՝ փոկի ձագը ի ծնե լողալ իմանո՞ւմ է, թե ոչ։ Նա պնդում է, թե իմանում է և հենց ծնված վայրկյանից էլ լողում է։ Իսկ ընդդիմախոսը նեղ ու խորամանկ աչքերով նիհար մի յանկի, որը կոչվում է Լետիմեր, ընդհակառակը, պնդում է, թե փոկի ձագը ծնվում է ցամաքի վրա հենց այն պատճառով, որ լողալ չի իմանում, և որ մայրն է նրան լողալ սովորեցնում, ինչպես թռչուններն իրենց ձագերին սովորեցնում են թռչել։
Մյուս որսորղներըորսորդները, սեղանի վրա հակված կամ անկողնում պառկած, թույլ էին տալիս, որ հակառակորդները վիճեն, բայց նրանք մեծ հետաքրքրությամբ հետևում էին, երբեմն մեկի կամ մյուսի կողմն էին բռնում, երբեմն էլ բոլորը միաժամանակ խոսում այնպես, որ նրանց ձայնի ալիքները պատերին ընդհարվելով ու անդրադառնալով, նեղ խցի մեջ հնչում էին ինչպես արհեստական որոտումներ։ Վիճաբանության նյութը դատարկ ու երեխայական էր, բայց վիճողների մտածելակերպը՝ առավել ևս մանկական։ Նրանց ասածների մեջ տրամաբանություն գրեթե չկար։ Այս մարդկանց մոտ կար մի բան ենթադրելու, հաստատելու կամ ժխտելու յուրահատուկ մեթոդ։ Ապացուցելու համար, որ փոկի ձագը ի ծնե իմանում է կամ չի իմանում լողալ, նրանք պարզապես իրենց կարծիքն արձակում էին, ինչպես մարտահրավեր, և այնուհետև սկսում էին հարձակվել ընդդիմախոսի դատողության, տրամաբանության, ազգության կամ անցյալի վրա։ Հերքումը տեղի էր ունենում ճիշտ նույն ձևով։ Ես այս պատմեցի միայն ցույց տալու համար մտավոր մակարդակն այն մարդկանց, որոնց հետ ինձ վիճակվել էր շփման մեջ լինել։ Իմացականության տեսակետից նրանք պարզապես հասակավոր երեխաներ էին։
Նրանք ծխում, անվերջ ծխում էին, գործածելով էժանագին և գարշահոտ ծխախոտներ։ Սենյակի օդը թանձրացել էր ծխով։ Այդ ծուխը և փոթորկի միջով ընթացող նավի տատանումները ինձ անպայման ծովախտով կվարակեին, եթե ես ենթակա լինեի այդ հիվանդության։ Անկախ ամեն ինչից, սիրտս արդեն խառնում էր, թեև այդ կարող էր ցավի և ուժասպառության պատճառով լինել։
== Գլուխ հինգերորդ ==
Այդ եղավ առաջին և վերջին գիշերը, որ ես քնեցի որսորդների խցում։ Հաջորդ օրր Գայլ Լարսենը իր խցից վռնդեց նոր օգնականին՝ Յոհանսենին, և ուղարկեց որսորդների խուցը, որպեսզի այնուհետև այդտեղ քնի։ Իսկ ես տեղափոխվեցի մի փոքրիկ խուց, որ ճանապարհորդության առաջին օրը զբաղեցրել էին երկու հոգի։ Այս փոփոխության պատճառը շուտով պարզ դարձավ որսորդներին, որոնք չափաղանց չափազանց դժգոհեցին։ Բանն այն է, որ Յոհանսենը ամեն գիշեր քնի մեջ վերապրում էր օրվա տպավորությունները։ Քնած ժամանակ նրա բարձրաձայն խոսակցությունները, գոռում-գոչյուններն ու արձակած հրամանները անհանդուրժելի էին եղել Գայլ Լարսենի համար, որն այդ անախորժությունը փաթաթել էր որսորդների վզին։
Ամբողջ գիշեր անքուն անցկացնելուց հետո ես արթնացա թույլ ու տանջահար, որպեսզի «Ուրվականի» վրա կաղալով կատարեմ երկրորդ օրվա պարտականություններս։ Առավոտյան ժամը հինգն անց էր կես, երբ Թոմաս Մագրիջը ինձ հրմշտկելով, վեր կացրեց, ճիշտ այնպես, ինչպես ԲԻլլ Բիլլ Սայքսը արթնացնում էր իր շանը։ Բայց միստր Մագրիջը իր կոպտության փոխարեն ստացավ նույնպիսի վերաբերմունք, տոկոսով հանդերձ։ Նրա հանած աղմուկը (որի կարիքը չկար, քանի որ ես ամբողջ գիշեր աչք չէի փակել) հավանորեն արթնացրել էր որսորդներից մեկնումեկին, որովհետև նույն րոպեին մի ծանր կոշիկ շվաց կիսախավարի միջով, և միստր Մագրիջը ցավից մի սուր ճիչ արձակելուց հետո, խոնարհաբար ներողություն խնդրեց բոլորից։ Ավելի ուշ, խոհանոցում նկատեցի, որ նրա ականջը վիրավորվել և ուռել էր։ Այդ ականջը երբեք չվերստացավ իր բնական ձևը և հետագայում նավաստիների կողմից կոչվեց «կաղամբի տերև»։
Ինձ համար այդ օրը լցվեց բազմատեսակ անախորժություններով։ Նախորդ գիշեր ես խոհանոցից վերցրել էի չորացած շորերս։ Առավոտյան առաջին գործս եղավ խոհարարի զգեստները հանել և իմը հագնել։ Հետո քսակս փնտրեցի։ Բացի մանր փողից (իմ հիշողությունը շատ սուր է այսպիսի հարցերում), նրա մեջ կար հարյուր ութսունհինգ դոլլար՝ ոսկով և թղթադրամով։ Քսակը գրպանումս էր, սակայն նրա պարունակությունը, բացի մանր արծաթից, անհետացել էր։ Երբ տախտակամած բարձրացա խոհանոցում իմ պարտականություններն սկսելու համար, պակասած փողի մասին հարց տվի խոհարարին։ Թեև նրանից սպասում էի կոպիտ պատասխան, բայց երբեք չէի ակնկալում այն կատաղի ճառը, որով նա ինձ դիմավորեց։
— Նայեցե՛ք այդ վախկոտին, տեսեք, թե ինչպե՞ս է փախչում,— գոչում էր նա,— այն էլ ցավող տոտիկով․․․ Ետ վերադարձիր, մայրիկի խե՛ղճ, փոքրի՜կ պաշտելի։ Մի՛ վախեցիր, քեզ չեմ ծեծի։
Ես ետ եկա և սկսեցի իմ աշխատանքը։ Այսպիսով, ժամանակավորապես վերջացավ այդ միջադեպը, որը, սակայն, հետագայում պիտի բարդանար։ Ես նավասենյակում պատրաստեցի նախաճաշի սեղանը և ժամը յոթին սպասարկեցի որսորդներին ու նավապետին։ Փոթորիկը գիշերվա ընթացքում մեղմացել էր, թեև ծովը դեռ ալեկոծ էր և քամին՝ ուժեղ։ Վաղ առավոտյան հերթապահները պարզել էին բոլոր առագաստները, բացի առաջամասի երեք առագաստներից, որոնք, ինչպես իմացա խոսակցություններից, պետք է պարզվեին նախաճաշից անմիջապես հետո։ Իմացա նույնպես, որ Գայլ Լարսենը ուզում է փոթորկից օգտվելով, նավարկել դեպի օվկիանոսի այն մասը, որտեղ կարող էինք հանդիպել հյուսիս-արևելյան պասսատներին։ Նա հաշվում էր, որ այդ մշտական քամու շնորհիվ կկարողանա կատարել դեպի ճապոնիա Ճապոնիա ուղևորության մեծ մասը, ապա թեքվել հարավ՝ դեպի հասարակածը, իսկ Ասիայի եզերքներին մոտենալուց հետո՝ նորից ուղղվել դեպի հյուսիս։
Նախաճաշից հետո ինձ սպասում էր մի նոր ու անխուսափելի ձախորդություն։ Ամանները լվանալուց հետո նավասենյակի վառարանը մաքրեցի և մոխիրը տախտակամած տարա, որպեսզի թափեմ ծովը։ Գայլ Լարսենը և Հենդերսոնը ղեկանիվի մոտ կանգնած աշխուժորեն զրուցում էին։ Նավաստի Ջոնսոնը վարում էր ղեկանիվը։ Երբ ուղղվում էի դեպի նավի հողմընթաց եզրը, նա հանկարծ գլուխը ցնցեց, և ես կարծեցի, թե ինձ բարևում է։ Իրականում, նա փորձում էր ինձ հասկացնել, որ մոխիրը թափեմ նավի հողմազերծ եզրից։ Բայց ես գլխի չընկա, անցա Գայլ Լարսենի ու որսորդի կողքով և մոխիրը ծովը թափեցի։ Քամին մոխիրը ետ քշեց ոչ միայն իմ, այլև Հենդերսոնի ու Լարսենի վրա։ Հենց նույն վայրկյանին Լարսենը կատաղությամբ ինձ այնպիսի մի աքացի հասցրեց, ինչպիսին հասցնում են փողոցի շներին։ Ես երբեք չէի պատկերացրել, որ աքացին կարող է այդքան ցավ պատճառել։ Երերալով ու ետ-ետ ընկրկելով, հենվեցի ձեղնախցիկի միջնորմին դրեթե ուշագնաց վիճակում։ Ամեն ինչ շարժվում էր աչքերիս առաջ և գլուխս պտտվում էր։ Ցավն ինձ հաղթահարում էր, բայց, այնուամենայնիվ, կարողացա սողալով մոտենալ նավեզրին։ Գայլ Լարսենը ինձ չհանդիպեց։ Նա փոշին թափ տվեց հագուստից և վերսկսեց իր զրույցը Հենդերսոնի հետ։ Յոհանսենը, որը նավախելի հարթակից ամեն ինչ տեսել էր, երկու նավաստի ուղարկեց, որպեսզի տախտակամածը մաքրեն։
— Ինչպե՞ս անեմ, որ փողը ետ ստանամ։
— Դա ձեր գործն է։ Դուք հիմա հավատարմատար կամ գործերի կառավարիչ չունեք, այնպես որ պետք է ինքներդ գործեք։ Ձեր ստացած յուրաքանչյուր դոլլարին պետք է շատ ամուր կառչեք։ Ով իր փողը ցրիվ է տալիս, ինչպես դուք եք արել, արժանի է կողոպտվելու։ Դուք նույնիսկ մեղավոր եք։ իրավունք Իրավունք չունեք փորձության մատնելու ձեր մերձավորներին։ Դուք գայթակղեցրիք խոհարարին և նա փորձության մեջ ընկավ։ Այդպիսով, վտանգի ենթարկեցիք նրա անմահ հոգին։ Ի դեպ, հավատո՞ւմ եք հոգու անմահությանը։
Այս հարցը տալիս՝ նրա հոնքերը ծուլորեն վեր բարձրացան, և ինձ թվաց, թե նրա ներաշխարհը բացվում է իմ առաջ ու հայացքս սուզվում է նրա հոգու խորքը։ Բայց դա պարզապես պատրանք էր։ Ես վստահ եմ, որ ոչ ոք երբևէ չի կարողացել խորանալ Գայլ Լարսենի հոգու մեջ։ Հետագայում միայն հասկացա, որ նրա մենավոր հոգին միշտ ծածկված է դիմակի տակ, թեև հազվագեպ առիթներով ձևացնում է, թե դուրս է գալիս դիմակի հետևից։
— Դուք, րստ երևույթին, ուզում եք ասել, որ նրանց մեջ տեսնում եք ինչ-որ բան, որը կենդանի է, սակայն չի ապրելու առհավետ։
— Ես կարգում կարծում եմ դրանից ավելին,— շարունակեցի քաջաբար։
— Նշանակում է՝ կարդում եք գիտակցությունը։ Դուք կարդում եք կենդանի կյանքի գիտակցությունը, ոչ թե կյանքի հավիտենականությունը։
— Բայց եթե նա ճանաչված է որպես այդպիսին,― առարկեցի ես,— ապա ինչպե՞ս է կարողանում մարդիկ ճարել, որ այս նավում ծառայեն իր ձեռքի տակ։
— Իսկ ինչպե՞ս է, որ մարդիկ ճարվում են որևէ աշխատանք անելու համար, լինի դա ծովի կամ ցամաքի վրա,— հարցրեց Լուիսը կելտական յուրահատուկ տաքարյունությամբ։— Մի՞թե ինձ կգտնեիր այս նավի վրա, եթե խոզի պես հարբած վիճակում չստորագրեի պայմանագիրը։ Կան նաև մարդիկ, ինչպես այդ որսորդներն են, որոնք չեն կարող ավելի լավ նավի վրա աշխատանք գտնել, կան և ուրիշներ, ինչպես, օրինակ, առաջամասի այդ խեղճ նավաստիները, որոնք դեռ ոչնչից տեղյակ չեն։ Բայց նրանք կիմանան, իհարկե, կիմանան, և կանիծեն այն օրը, որ աշխարհ են եկել։ Ես ցավում եմ այդ թշվառների համար, բայց ամենից առաջ մտածում եմ խեղճ չաղ Լուիսի և նրան սպասող փորձանքների մասին։ Նորից կրկնում եմ, ես ոչ մի բառ չեմ շշնջացել, լավ հիշիր այղայդ, ոչ մի բառ։
— Այդ որսորդները անզգամներ են,— նորից սկսեց Լուիսը, որը, ըստ երևույթին, տառապում էր շատախոսության ախտով։— Սպասիր և կտեսնես, թե ինչպես նրանք շուտով կսկսեն կռվել և իրենց ցույց տալ։ Բայց Գայլ Լարսենը նրանց հախից կգա և ահը կխոթի նրանց սև ու նեխած սրտերի մեջ։ Վերցրու, օրինակ, իմ որսորդին՝ Հոռներին։ Նա այնքան հանդարտ տեսք ունի, այնքան հեզահամբույր ու քաղցրախոս է, աղջկա նման, որ թվում է, թե նույնիսկ կարագը չի հալվի բերանում։ Բայց, չնայած դրան, անցյալ տարի նա սպանեց իմ մակույկի նավուղիղին։ Ասացին, թե դա մի տխուր, պատահական արկած է, բայց ես հետո Յոքոհամայում հանդիպեցի նույն մակույկի թիավարին, և նա ինձ ամեն ինչ պատմեց։ Գալով Սմոքին, այդ փոքր սև դևին, ապա ռուսները նրան երեք տարի նստեցրին Սիբիրի աղահանքերում որսագողության համար, որ նա արել էր Պղնձի կղզում, որը ռուսական մի արգելամաս է։ Նրա ձեռքերն ու ոտքերր շղթայեցին իր մեղսակից ընկերոջ հետ։ Այնտեղ նա ինչ-որ վեճ կամ կռիվ է ունեցել այդ ընկերոջ հետ և նրան ուղարկել է հանքի վերնամասը․․․ ուղարկել է մաս-մաս, աղի դույլերի մեջ, մի օր մեկ ոտքը, հաջորդ օրը թևը, մյուս օրը գլուխը, և այսպես շարունակաբար։
— Ասո՞ւմ,— պատասխանեց նա փայլակի արագությամբ,— ես ոչինչ չեմ ասում։ Ես համր ու խուլ եմ, ինչպիսին դու ինքդ էլ պետք է լինես, հենց քո մոր հոգու համար։ Եթե ես իմ բերանը բացել եմ, ապա այդ արել եմ միայն գովելու համար նրանց ու նրան... Անիծվի նրա հոգին և տա՛ աստված, որ նա տասը հազար տարի այրվի քավարանում ու հետո գնա դժոխքի ամենախոր հատակը․․․
Ջոնսոնը (այն նավաստին, որը մարմինս շփելիս մաշկս գրեթե պոկել էր, երբ առաջին անգամ ինձ բարձրացրին նավ) ամբողջ նավազախմբի մեջ ամենաուղղամիտ մարդն էր։ Նա չափազանց պարզ էր։ Նրա պարկեշտությունն ու արիությունը երևում էին հենց առաջին հայացքից, իսկ համեստությունը կարող էր նույնիսկ շփոթվել երկչոտության հետ։ Սակայն նա երկչոտ չէր։ Նա ուներ իր համոզմունքները պաշտպանելու քաջություն ու այդ քաշության քաջության վստահությունը։ Այդ բանը դրսևորվեց մեր առաջին հանդիպման օրը, երբ նա թուլյ թույլ չտվեց, որ իր անունը աղավաղելով, Յոնսոն կոչեն։ Նրա բնավորության այդ գիծը նկատի ունենալով, Լուիսն արեց հետևյալ մարգարեական դատողությունը։
― Այդ համառ Ջոնսոնը պայծառ տղա է, առաջամասում աշխատող նավաստիներից ամենալավը։ Նա մեր մակույկի թիավարն է։ Բայց երևում է, որ նա Գայլ Լարսենի հետ մի օր անպայման կընդհարվի։ Ես այդ լավ գիտեմ։ Ես տեսնում եմ, որ այդ մոտենում է այնպես, ինչպես փոթորիկը երկնքից։ Ես Ջոնսոնի հետ եղբոր պես զրույց ունեցա, բայց նա ոչ մի ցանկություն չունի բռնկվող կրակը մարելու։ Եթե որևէ բան նրան դուր չի գալիս, նա սկսում է փնթփնթալ, իսկ նավի վրա միշտ էլ կգտնվի մի մատնիչ, որը կարող է այդ մասին Գայլին իմաց տալ։ Գայլը ուժեղ է, իսկ գայլերր ատում են ուրիշ ուժեղներին։ Նա տեսնում է, որ Ջոնսոնը ուժեղ է, ծնկի եկողը չի և ընդունակ չի քծնելու, երբ նրան հայհոյում են կամ մռութին հարված հասցնում։ Փոթորիկը մոտենում է, այո, մոտենում է... իսկ Իսկ այն ժամանակ աստված գիտի, թե որտեղից պիտի գտնեմ նրա պես ուրիշ թիավար։ Դու գիտե՞ս, որ երբ նավապետը «Յոնսոն» կանչեց, այդ հիմարը նրան պատասխանեցհ «Իմ անունը Ջոնսոն է, սըր» և սկսեց իր անվան տառերը մեկ-մեկ հեգել։ Այդ վայրկյանին պետք է տեսնեիր Գայլի դեմքը։ Ես կարծեցի, որ նույն րոպեին նա կհարձակվի Ջոնսոնի վրա։ Նա այդ չարեց, բայց մի օր անպայման կանի ու կջարդի նրան, այլապես ես ոչինչ չգիտեմ ծովի վրա ապրող մարդկանց վարվելակերպի մասին։
Թոմաս Մագրիջը գնալով անտանելի է դառնում։ Ես հարկադրված եմ նրան «միստր» կամ «սըր» կոչել յուրաքանչյուր նախադասության մեջ։ Նրա լկտիության պատճառներից մեկն այն է, որ Գայլ Լարսենը, ըստ երևույթին, բարյացակամ է նրա նկատմամբ։ Ընդհանրապես չլսված բան է, որ որևէ նավապետ մտերիմ լինի նավի խոհարարի հետ, բայց Գայլ Լարսենը փաստորեն այդպես է վարվում։ Արդեն երկու կամ երեք առիթներով նա գլուխը մտցրել է խոհանոցի դռնից և բարեհոգությամբ ծաղրել Մագրիջին։ Իսկ այսօր ճաշից հետո, նավախելում կանգնած, լրիվ տասնհինգ րոպե նա շաղակրատեց խոհարարի հետ։ Երբ այդ զրույցից հետո Մագրիջը խոհանոց վերադարձավ, նրա յուղալի դեմքը ուրախությունից ճառագայթում էր։ Աշխատելիս նա քթի տակ մրմնջում էր ինչոր փողոցային երգեր՝ ջղեր քայքայող աններդաշնակ ու ճաթած խզզոցներով։
Կոշտ աշխատանքի անվարժ լինելով, ձեռքերս ինձ շատ էին նեղում։ Եղունգներս իրենց փայլը կորցրին ու սևացան, իսկ ձեռքերիս մաշկը արդեն այնքան էր կեղտոտվել, որ նույնիսկ խոզանակով հնարավոր չէր մաքրել։ Ափերիս մեջ սկսեցին կոշտուկներ գոյանալ, իսկ մի անգամ, երբ նավի ցնցումից հավասարակշռությունս կորցրի, արմունկս վառարանին քսվելով սաստիկ այրվեց։ Ծունկս չէր լավանում, ուռուցքը չէր իջել, իսկ ծնկոսկրը դեռ տեղը չէր ընկել։ Առավոտից մինչև գիշեր կաղալով գնալ-գալը, իհարկե, չէր կարող նպաստել դրա բուժմանը։ Իսկ բուժման համար ինձ հարկավոր էր հանգստանալ։
Հանգստանալ․․․ Անցյալում երբեք չէի իմացել այս բառի իսկական նշանակությունը։ Ես իմ ամբողջ կյանքում հանգստանում էի, առանց իմանալու, թե ինչ է նշանակում այդ։ Իսկ այժմ, եթե ինձ վիճակվեր մի կես ժամ անշարժ նստել և ոչինչ չանել, նույնիսկ չմտածել, դա կլիներ աշխարհի ամենահաճելի բանը։ Բայց մյուս կողմից, այս ամենը ինձ համար մի տեսակ հայտնություն եղավ։ Հիմա արդեն հասկանում ու գնահատում եմ աշխատավոր մարդկանց կյանքը։ Ես երբեք չէի պատկերացրել, որ աշխատանքը կարող է այսքան ծանր լինել։ Առավոտյան ժամը հինգն անց կեսից մինչև գիշերվա ժամը տասը ես բոլորի ստրուկն եմ և ոչ մի րոպե չեմ կարող հանգստանալ, բացի այն կարճ վայրկյաններից, որ կարող եմ գողանալ երեկոյան հերթապահության վերջում։ Բավական է մի րոպե կանգնեմ դիտելու արևի տակ կայծկլտացող ծովը կամ նայեմ, թե ինչպես մի որևէ նավաստի բարձրանում է խելամասի թեք կայմի վրա կամ մագլցում կայմապարանով, և ահա հետևիցս կլսեմ խոհարարի նողկալի ձայնը. «Հ՜եյ«Հե՜յ, Հե՛մփ, աշխատանքից փախել ես, հա՞, ես քեզ հետևում եմ, լավ իմացիր»։
Որսորդների խցում նկատվում են աճող խռովության նշաններ և խոսք է պտտվում, թե Սմոքը և Հենդերսոնը կռվել են իրար հետ։ Հենդերսոնը մնացած որսորդներից ամենալավն է, սառնարյուն մի մարդ, որին դժվար է զայրացնել։ Բայց, ըստ երևույթին, նա ի վերջո զայրացել էր, քանի որ Սմոքի դեմքը չանգռվել էր ու աչքի տակը կապտել։ Վերջինս առանձնապես չարացած տեսք ուներ, երբ ընթրիքի ժամանակ եկավ նավասենյակ։
— Ա՜յ մարդ, դու շեղվեցիր ճիշտ ուղղությունից։ Ավելի ուշադիր եղիր, եթե չես ուզում, որ գլխիդ փորձանք բերեմ։
— Իսկույն, սը՛ր,— պատասխանեց ղեկորդր ղեկորդը և անիվը մի քիչ ետ պտտեցրեց։
Ղեկորդի հանցանքն այն էր, որ նավի ուղղությունը դիտմամբ մի քիչ շեղել էր, որպեսզի թեթև քամին առաջակայմի առագաստը ուռեցնելով անշարժացներ։ Նա ուզեցել էր այդ ձևով օգնել դժբախտ Հարրիսոնին, գիտենալով հանդերձ, որ նման թերացումը կարող է Գայլ Լարսենի զայրույթն իր վրա հրավիրել։
— Իսկ դա ի՞նչ արժեք ունի ձեզ համար, ուզում եմ ասել ուրիշի կյանքը։ Ասացեք տեսնեմ, ի՞նչ արժե այն։
Կյանքի արժե՞քը։ Ինչպե՞ս կարելի է կյանքի համար ինչ-որ շոշափելի արժեք որոշել։ Ես, որ մտքերս միշտ արտահայտել եմ հեշտությամբ, Գայլ Լարսենի ներկայությամբ կորցնում եմ պերճախոսությունս։ Այդ բանը մասամբ վերագրում եմ Գայլ Լարսենի ուժեղ անհատականության, մեծ մասամբ էլ նրա բոլորովին յուրօրինակ հայացքներին։ Ուրիշ մատերիալիստների հետ վիճելիս, գոնե սկզբում, ընգհանուր տեասկետներ տեսակետներ եմ ունեցել, մինչդեռ սրա հետ ոչ մի ընդհանուր բան չեմ ունենում։ Գուցե սրա մտածելակերպի տարրական պարզությունն է ինձ շփոթեցնում։ Նա այնքան ուղիղ է դիմում գեպի դեպի նյութի միջուկը, իսկույն հարցը մերկացնում բոլոր ավելորդ մանրամասներից և այն դնում այնքան անառարկելի ձևով, որ ես կորցնում եմ ոտքիս տակի հողը, կարծես ընկնում եմ խոր ջրի մեջ, որտեղից դժվար է դուրս գալ։ Կյանքի արժեք․․․ Ինչպե՞ս կարող էի այս հարցին շտապ պատասխանել։ Մարդկային կյանքի սրբությունը ես ընդունել էի որպես աքսիոմա։ Որ կյանքն, ըստ էության, սրբություն է, դա ակներև մի ճշմարտություն է, որին երբեք չէի տարակուսել։ Այնպես որ, երբ Լարսենը կասկածի տակ դրեց այդ ճշմարտությունը, ես շփոթվեցի։
— Մենք ձեզ հետ այս մասին էինք խոսում երեկ,― ասաց նա։— Ես պնդում էի, որ կյանքը նման է փրփուրի, մի ինչ-որ թթխմորի, որը լափում է ամեն ինչ, որպեսզի ինքն ապրի, իսկ ապրելը՝ դա հաջողակ խոզություն է։ Պահանջի և մատուցման տեսակետից կյանքը ամենաէժան բանն է աշխարհում։ Աշխարհում հսկայական քանակությամբ ջուր, հող և օդ կա, բայց ծնվող կյանքերի թիվը ուղղակի անսահման է։ Բնությունը շռայլ է։ Վերցրեք, օրինակ, ձկներն ու նրանց միլիոնավոր ձվերը։ Կամ վերցրեք ձեզ ու ինձ։ Յուրաքանչյուրիս գոտկատեղում միլիոնավոր կյանքերի կարելիություն կա։ Եթե ժամանակ և հնարավորություն ունենանք լույս աշխարհ բերելու մեր մեջ գտնվող յուրաքանչյուր չծնված կյանքը, ապա մենք կդառնանք ժողովուրդների հայրեր և մայրցամաքներ կզբաղեցնենք։ Կյա՞նք։ Է՜հ, նա ոչ մի արժեք չունի։ Էժան բաների մեջ նա ամենաէժանն է։ Նա ամեն դուռ ծեծում է մուրացկանի պես։ Բնությունը շռայլորեն արտահեղում է կյանքը։ Որտեղ միայն մեկ կյանքի համար տեղ կա, բնությունը ցանում է հազար կյանքեր, որոնք շարունակ ուտում են իրար, մինչև որ ի վերջո մնում է ամենաուժեղ և ամենախոզային կյանքը։
Մեր ընթացքի արագությունը տասը, տասնմեկ, տասներկու հանգույց է։ Նպաստավոր հողմը հյուսիս-արևելյան կողմից միշտ փչում է համաչափ և մեզ առաջ մղում օրական երկու հարյուր հիսուն մղոն։ Ինձ տխրեցնում և միաժամանակ ուրախացնում է այդ արագությունը, որով մենք հեռանում ենք Սան-Ֆրանցիսկոյից և մոտենում հասարակածին։ Յուրաքանչյուր օր եղանակը զգալիորեն ավելի է տաքանում։ Երեկոյան հերթափոխի ժամանակ նավաստիները հանված գալիս են տախտակամած և դույլերով իրար վրա ջուր լցնում։ Թռչող ձկներն արդեն սկսում են հայտնվել, և գիշերվա հերթապահները տախտակամածի վրա հաճախ սողալով բռնում են նավի վրա ընկածներին։ Առավոտյան նրանք Թոմաս Մագրիջին լիուլի կաշառում են, և ահա խոհանոցը լցվում է տապակվող ձկան ախորժելի հոտով։ Երբեմն էլ Ջոնսոնը նավացռուկի մոտ բռնում է դելֆիններ, և այդպիսի առիթներով բոլորին հյուրասիրում են այդ շողշողուն գեղեցկուհիների մսով։
Ջոնսոնը իր ամբողջ ազատ ժամանակն անց է կացնում նավացռուկի մոտ կամ բարձրանամ կայմահարթակի վրա և դիտում, թե ինչպես «Ուրվականը» հողմից մղվելով ճեղքում է ալիքները։ Նրա, աչքերը լցվում են խանդավառությամբ ու հիացմունքով, երբ հուզմունքով ու հափշտակությամբ դիտում են ուռչող առագաստները, ջրի փրփալից հետքը և նավի ծփանքն ու սլացքը հեղուկ լեռների վրայով, որոնք վեհաշուք երթով ուղեկցում են մեզ։
Ցերեկներն ու գիշերները «հիանալի ու վայրի ցնծության տոն են», և թեպետ իմ տաղտկալի աշխատանքի պատճառով ես ազատ ժամանակ քիչ եմ ունենում, այնուամենայնիվ, երբեմն մի քանի վայրկյանով փախչում եմ խոհանոցից և դիտում փառավոր տեսարանի անվերջ գեղեցկությունը, որի գոյության մասին անցյալում նույնիսկ պատկերացում չունեի։ Վերևում՝ երկնքի անբիծ կապույտը, նավացռուկի մոտ՝ լաջվարթ սատինի նման փայլուն ծովը, իսկ հորիզոնի շուրջը՝ սպիտակ, բրդանման ամպեր, անշարժ ու անփոփոխ, ասես արծաթյա զարդեր երկնային անարատ փիրուզի վրա...
Ես չեմ կարող մոռանալ այն գիշերը, երբ, փոխանակ քնելու, նավի առաջամասում հարթակի վրա պառկած դիտում էի կլկլացող պսպղուն փրփուրները, որոնք ցայտում էին ցռուկի երկու կողմերում։ Նրանց կլկլոցը հնչում էր, ինչպես խաղաղ ձորում մամռապատ քարերի վրայից թափվող առվակի կարկաչը։ Փրփուրների այդ մրմունջը ինձ այնքան հմայեց, որ բոլորովին վերանալով, ես դադարեցի սպասավոր «Հեմփը» կամ Վան-Վեյդենը լինելուց, որն իր կյանքի երեսունհինգ, տարին վատնել է գրքերի վրա։ Բայց իմ հետևից մի ձայն ինձ ուշքի բերեց։ Դա Գայլ Լարսենի հզոր ու գերազանցորեն ինքնավստահ ձայնն էր, որ այդ պահին հնչում էր մեղմ, ներդաշնակվելով արտասանվող խոսքերի իմաստին․
<poem>::Օ՜, որքա՜ն շքեղ է գիշերը արևադարձային գոտում,<br />::Երբ նավի հետքը երկարում է ջրի վրա,<br />::Ինչպես արծաթյա ժապավեն։<br />::Տաք ու պայծառ է երկինքը,<br />::Իսկ նավի հաստատուն ողնուցը աղմկելով սահում է<br />::Մոլորակներով զարդարված ծովի երեսին,<br />::Ուր խրտնած կետի մեջքը հանկարծ բռնկվում է կայծերով.<br />::Առավոտյան նավի մետաղյա տախտակները<br />::Փայլփլում են արևի տակ,<br />::Եվ թոկերի վրա պսպղում են ցողի կաթիլներ,<br />::Իսկ մենք, սիրելի աղջիկ, նավարկում ենք դեպի հարավ,<br />::Նավարկում հին ճանապարհով, որը միշտ նոր է մեզ համար։</poem>
— Ինչպե՞ս է, հավանո՞ւմ եք, Հեմփ,— հարցրեց նա՝ բանաստեղծությանը և հանգամանքներին պատշաճող մի կարճ լռությունից հետո։
Նա հարթակից վագրի ծանրությամբ ու ճկունությամբ ցատկեց տախտակամածի վրա և հեռացավ անակնկալ կերպով, այնպես, ինչպես մոտեցել էր։ «Ուրվականը» շարունակում էր իր ճանապարհը, նավացռուկի մոտ փրփուրների կլկլոցն այժմ կարծես հնչում էր խռխռոցի նման։ Ես ունկնդրեցի այդ խռխռոցին, մինչև որ Գայլ Լարսենի հոգեզմայլությունից դեպի հուսահատություն կատարած արագ վայրէջքի տպավորությունը կամացկամաց ջնջվեց իմ մտքում։ Ապա ինձ հասավ տախտակամածի վրա նստած մի նավաստու հնչեղ տենորը՝ «Պասսատի երգը» երգելիս․
<poem>::Նավաստիների սիրած հողմն եմ ես՝<br />::Համաչափ, ուժեղ ու հավատարիմ։<br />::Թռչում եմ ամպի միջով շանթի պես<br />::Ծովի վերևում ես հարավային,<br />::Անվերջ հսկում եմ ես նավերի չուն,<br />::Հավատարիմ եմ, ինչպես շուն զգաստ։<br />::Ցերեկը ուժգին փչում եմ, փչում,<br />::Լուսընկա գիշեր փքում առագաստ։</poem>
== Գլուխ ութերորդ ==
Գայլ Լարսենը իր տարօրինակ տրամադրությունների և արտառոցությունների պատճառով երբեմն ինձ թվում է խելագար կամ առնվազն կիսախելագար։ Իսկ ուրիշ առիթներով ես նրան համարում եմ մեծ մարդ, չդրսևորված մի հանճար։ Սակայն ի վերջո համոզվեցի, որ նա նախամարդու կատարյալ տիպարն է, բայց ծնվելով հազար տարի կամ հազար սերունդ ավելի ուշ, այս դարի բարձր քաղաքակրթության պայմաններում հանդիսանում է ժամանակագրական մի վրիպակ։ Նա, անկասկած, ծայրահեղորեն անհատապաշտ է։ Բացի դրանից, չափազանց միայնակ է։ Նրա և նավակազմի մյուս մարդկանց միջև ընդհանուր ոչինչ չկա։ Ֆիզիկական արտակարգ ուժն ու մտային մեծ կարողությունը նրան բաժանում են ուրիշներից։ Մյուսները, նույնիսկ որսորդները, նրա համար սոսկ երեխաներ են, և նա նրանց հետ վարվում է ինչպես երեխաների։ Միայն զիջողաբար է իջնում նրանց մա կարդակին մակարդակին և հետները խաղում, ինչպես մարդ խաղում է շնիկների հետ։ Եվ կամ կենդանահերձի դաժան ձեռքով շոշափում է նրանց մտքերը, զննում հոգիները, իմանալու համար, թե ինչպիսի հոգևոր նյութից են պատրաստված։
Ես շատ անգամ նկատել եմ, որ սեղանի շուրջը նա նախատում է այս կամ այն որսորդին և սառը, սևեռուն, բայց միաժամանակ ինչ-որ կարեկցող հայացքով նայում դիմացինին, սպասում նրա պատասխանին, վերաբերմունքին կամ անզոր կատաղությանը այնպիսի հետաքրքրությամբ, որ ինձ պես կողմնակի դիտող ու կռահող մարդը կարող է միայն ծիծաղել։ Ինչ վերաբերում է սեփական կատաղության պոռթկումներին, ապա ես համողված համոզված եմ, որ դրանք իրական չեն, երբեմն դրսևորվում են սոսկ փորձի նպատակով, բայց ընդհանրապես բխում են շրջապատի մարդկանց հանդեպ նրա որդեգրած վարվելակերպից, որը կարծես դարձել է սովորություն։ Բացի իր օգնականի մահվան միջադեպից, ես Գայլ Լարսենին իսկապես զայրացած չեմ տեսել, ոչ էլ ուզում եմ նրան տեսնել կատաղության այն վիճակում, երբ նրա բովանդակ ուժը սանձազերծվում ու սկսում է գործել։
Քանի որ խոսք եղավ արտառոցությունների մասին, ես պիտի պատմեմ, թե նավասենյակում ինչ պատահեց Թոմաս Մագրիջին, և միաժամանակ իմ ասելիքն ավարտեմ այն դեպքի մասին, որն արդեն մեկ-երկու անգամ ակնարկել եմ։
Մի օր, ճաշից հետո, ես նոր էի կարգի բերել նավասենյակը, երբ Գայլ Լարսենը և Թոմաս Մագրիջը սանդուղքով ցած իջան։ Չնայած խոհարարի շնաբույնը բացվում է նավասենյակի վրա, նա երբեք չի համարձակվում նավասենյակում դեգերել, թեև օրական մեկ կամ երկու անդամ անգամ սահելով գնում-գալիս է երկչոտ ուրվականի պես։
— Ուրեմն դու գիտես «Նապոլեոն» խաղալ,— ասում էր Գայլ Լարսենը գոհ ձայնով։— Ես պետք է գուշակեի, որ դու, որպես անգլիացի, կիմանաս խաղալ։ Ես ինքս այն սովորել եմ անգլիական նավերի վրա։
Թոմաս Մագրիջը իրեն կորցրել էր։ Ողորմելի ապուշը անչափ ուրախ էր, որ նավապետը զրուցում էր իր հետ։ Նրա ընդունած տեսքը և բարձր դասի մարդկանց վարվելաձևը պա աճենահանելու պատճենահանելու համար թափած տանջալի ջանքերը նողկանք պիտի պատճառեին, եթե ծիծաղելի չլինեին։ Նա բոլոբովին բոլորովին անտեսեց իմ ներկայությունը, թեև ես այնպես ենթագրեցիենթադրեցի, որ պարզապես ի վիճակի չէր ինձ տեսնելու։ Նրա պղտոր ու ջրոտ աչքերր ծփում էին ամառային ծույլ ալիքների նման, բայց թե նրանցում երանության ինչպիսի տեսիլքներ էին պարփակված, այդ կռահելն իմ երևակայության ուժերից վեր էր։
— Խաղաթղթերը տուր, Հե՛մփ,— հրամայեց ինձ Գայլ Լարսենը, երբ նստեցին սեղանի մոտ։— Բեր նաև սիգարներս և վիսկին, որ անկողնիս տակի արկղումն են։
Երբ պահանջված իրերով վերադարձա, խոհարարը տարտամ կերպով ակնարկում էր այն մասին, որ իր ծննդյան հետ կապված ինչ-որ գաղտնիք կա, թե ինքը մի ջենթլմենի մոլորված կամ ճամփից շեղված զավակն է, թե իրեն հեռացրել են Անգլիայից և փող են վճարում, որպեսզի չվերադառնա։ «Առատաձեռն վճարում են, սըր,— բացատրում էր նա,— շա՜տ առատաձեռն, միայն նրա համար, որ միշտ հեռու մնամ Անգլիայից»։
Ես բերեցի խմիչքի սովորական ըմպանակներ, բայը բայց Գայլ Լարսենը հոնքերը կիտեց, գլուխը թափահարեց և ձեռքի նշանով հասկացրեց, որ բաժակներ բերեմ։ Նա բաժակների մինչև երկու երրորդը վիսկի (Թոմաս Մագրիջի որակումով՝ «ջենթլմենների խմիչք») լցրեց։ Նրանք բաժակները խփեցին ու խմեցին փառավոր «Նապոլեոն» խաղի կենացը, ապա սիգարները վառեցին և խաղաթղթերը խառնելուց հետո սկսեցին խաղալ։
Նրանք փողով էին խաղում և հետզհետե ավելացրին գումարները։ Վիսկին խմում էին առանց ջուր խառնելու։ Երբ շիշը դատարկվեց, ես նորը բերեցի։ Չգիտեմ՝ Գայլ Լարսենը խարդախում էր, թե ոչ, մի բան, որ նա միանգամայն ընդունակ էր անելու, բայց շարունակ շահում էր։ Խոհարարը մի քանի անգամ ուղևորվեց դեպի իր խցիկը փող բերելու։ Յուրաքանչյուր ուղևորությունը կատարելիս նա ավելի մեծ հոխորտանքներ էր դուրս տալիս, բայց, այնուհանդերձ, մի քանի դոլլարից ավելի չէր բերում։ Նա սկսեց հարբել և մտերմական դառնալ, այլևս չէր կարողանում ուղիղ նստել և հազիվ էր զանազանում խաղաթղթերի թվանշանները։ Պատրաստվելով նորից ուղղվել դեպի խցիկը, նա իր յուղոտ ցուցամատով ճանկեց Գայլ Լարսենի զգեստի կոճակածակը և բթացած արտահայտությամբ հայտարարեց.
Փոդ Փող ունե՜մ, ես ձեզ ասում եմ, որ փող ունե՜մ։ Ես ջենթլմենի զավակ եմ...
Գայլ Լարսենը խմիչքից չէր ազդվել, չնայած հավասար խմում էր և ամեն անգամ իր բաժակը լցնում մյուսի չափ, նույնիսկ՝ ավելի։ Նրա դեմքին ոչ մի փոփոխություն չէի նկատում։ Երևում է նրան նույնիսկ չէին զվարճացնում խոհարարի խեղկատակությունները։
Վերջ ի վերջո, բարձրագոչ հայտարարելով, որ ինքը գիտե ջենթլմենի նման տարվել, խոհարարը դրեց իր վերջին դրամը և տարվեց։ Այնուհետև նա գլուխը հակեց ձեռքերի վրա ու լաց եղավ։ Գայլ Լարսենը հետաքրքրությամբ նայեց նրան, կարծես ցանկանալով հերձել ու հոգին ուսումնա-սիրելուսումնասիրել, բայց, ըստ երևույթին, միտքը փոխեց, եզրակացնելով, որ այնտեղ ոչինչ չկա ուսումնասիրելու։
― Հե՛մփ, բարեհաճեցեք միստր Մագրիջի թևը մտնել և օգնել, որ տախտակամած բարձրանա,— ասաց Գայլ Լարսենը ընդդծված քաղաքավարությամբ։— Նա իրեն լավ չի զգում։
— Խոհարար, այսօր դու ինքդ պետք է դեսուդեն ընկնես։ Ես Հեմփի հետ զբաղված եմ, այնպես որ դու պետք է մի կերպ սպասարկես առանց նրան։
Եվ դարձյալ պատահեց մի աննախրնթաց աննախընթաց բան։ Այդ երեկո ես սեղան նստեցի նավապետի և որսորդների հետ, իսկ Թոմաս Մագրիջը մեզ սպասարկեց, հետո էլ ամանները լվաց։ Ես գուշակեցի, որ Գայլ Լարսենի այդ քմահաճույքը՝ կալիբանա կան կալիբանական մի տրամադրություն, հետագայում ինձ անախորժություն է բերելու։ Բայց մինչ այդ մենք երկար զրուցեցինք, ի մեծ տհաճություն որսորդների, որոնք ոչ մի բառ չէին հասկանում։
== Գլուխ իններորդ ==
— Զգուշացի՛ր փոթորկից, ա՜յ, քեզ բան եմ ասում,— ինձ զգուշացրեց Լուիսը, երբ նրա հետ տախտակամածի վրա կես ժամ ազատ մնացի։ Այդ միջոցին Գայլ Լարսենը հարթում էր որսորդների միջև ծագած ինչ-որ վեճ։
— Չես իմանում, թե ինչ կարող է պատահել,― պա տասխանեց պատասխանեց Լուիսը, երբ խնդրեցի, որ ավելի որոշ բացատրություն տա։— Այդ մարդը այնքան փոփոխական է, որքան քամու կամ ծովի հոսանքները։ Երբեք չես կարող դուշակել նրա հետագա վերաբերմունքը։ Հազիվ կարծում ես, որ նրան ճանաչում ես և հետը հաշտ ու համերաշխ ես, և ահա նա հանկարծ շուռ կգա, կնետվի վրադ և կպատռի ու քուրջ կդարձնի գեղեցիկ եղանակի համար քո պարզած առագաստը։
Հետևաբար, շատ չզարմացա, երբ ինձ վրա պայթեց այն փոթորիկը, որի մասին Լուիսը նախազգուշացրել էր։ Ես ու Գայլ Լարսենը տաքացած վիճում էինք, իհարկե՛, կյանքի մասին, երբ ես, չափազանց հանդգնացած, սկսեցի քննադատել նրա վարմունքը և հենց նրան՝ Գայլ Լարսենին։ Ես փաստորեն հերձում էի նրան և նրա հոգին զննում այնքան ուշադիր ու մանրակրկիտ կերպով, ինչքան ինքը սովորաբար անում էր ուրիշների վերաբերմամբ։ Գուցե իմ թերությունն է, որ առհասարակ սուր եմ խոսում։ Իսկ այս դեպքում, զսպվածությունը մեկ կողմ թողնելով, վիրավորեցի և խարազանեցի Լարսենին, մինչև որ նա մռնչաց։ Արևից թխացած նրա դեմքը ցասումից մթնեց և աչքերը փայլատակեցին։ Այդ աչքերի մեջ այլևս անմեղություն և ողջամտություն չկար, նրանցում բոցավառվում էր միայն խելագարի ահավոր կատաղությունը։ Ես իմ առջև տեսա գայլը, այն էլ՝ մոլեգնած գայլը։
Նա մի խուլ մռնչյուն արձակեց և ցատկելով վրաս, բռնեց թևիցս։ Հավաքելով ողջ քաջությունս, ուղիղ նայեցի նրա աչքերի մեջ, չնայած ներքնապես դողում էի։ Բայց այդ մարդու վիթխարի ուժը խորտակեց արիությունս։ Նա մեկ ձեռքով բռնել էր իմ թևր թևը և երբ այն սեղմեց, ես թուլացա ու բարձրաձայն ճչացի։ Ինձ թվաց, թե ոտքերս կտրվում են գետնից։ Պարզապես չէի կարողանում ուղիղ կանգնել և դիմանալ տանջանքին։ Մկաններս ինձ չէին հնազանդվում։ Ցավը չափազանց ուժեղ էր։ Թևս ճմլվում էր, ասես մինչև ոսկրածուծը։
Լարսենը հանկարծ ուշքի եկավ և աչքերը նորից փայլեցին գիտակցությամբ։ Նա բաց թողեց թևս, արձակելով մի կարճ ծիծաղ, որը նման էր մռնչոցի։ Բոլորովին թուլացած ես ընկա հատակին։ Նա նստեց, վառեց մի սիգար և սկսեց դիտել ինձ, ինչպես կատուն դիտում է մկանը։ Ցավից գալարվելիս, ես նրա աչքերում տեսնում էի այն արտահայտությունը, որը հաճախ նկատել էի, զարմանք ու երկբայություն՝ իրեն մշտապես հետաքրքրող այն հարցի մասին, թե ինչի՞ համար է այս ամենը։
Ես կարտոֆիլ էի մաքրում։ Գայլ Լարսենը թավայից վերցրեց մի խոշոր, ամուր և չմաքրված կարտոֆիլ։ Նա ձեռքը փակելով սեղմեց և կարտոֆիլը մատների արանքից դուրս ցայտեց խմորի նման։ Հետո մնացած միջուկը գցեց թավայի մեջ, շուռ եկավ ու հեռացավ։ Միայն այդ ժամանակ ես հստակ պատկերացում ունեցա, թե ինչ կարող էր ինձ վիճակվել, եթե այդ գազանն ինձ վրա կիրառած լիներ իր ամբողջ ուժը։
Համենայն դեպս, երեք օրվա հանգիստը ինձ համար օգտավետ եղավ, որովհետև այդպիսով ծունկս հնարավորություն ունեցավ մի քիչ լավանալու։ Ցավը համեմատաբար նվազեց, ուռուցքը զգալիորեն իջավ և ծնկոսկրը նստեց իր տեղը։ Բայց այդ նույն երեք օրվա հանգիստն առաջացրեց այն անախորժությունը, որը նախատեսել էի։ Թոմաս Մագրիջը ակներևորեն մտադրվել էր ինձնից վրեժ լուծել իմ վայելած հանգստի համար։ Նա սկսեց ինձ հետ կոպիտ վարվել, շարունակ հայհոյել և իր աշխատանքը բեռնել ինձ վրա։ Նա նույնիսկ փորձեց բռունցք բարձրացնել վրաս, բայց ես ինքս էլ արդեն սկսել էի գազանանալ, և այնպես սարսափելի մռռացի, որ նա վախեցավ ու ետ կանգնեց։ Ընդունում եմ, որ հրապուրիչ տեսարան չէի ներկայացնում այդ րոպեին, երբ ես Հեմֆրի Վան-Վեյդենս, ինչ-որ աղմկալի նավի խոհանոցում իմ աշխտտանքի աշխատանքի վրա կռացած՝ դեմքս դարձրել էի ինձ ծեծելու պատրաստվող մի անպիտանի դեմքին և շրթներս երկարելով մռռում էի շան պես, իսկ աչքերս փայլում էին անհուսությամբ, վախով և անհուսությունից ու վախից բխող քաջությամբ։ Ինձ համար տհաճ է իմ այդ պատկերը, որը մոտիկից հիշեցնում է թակարդն ընկած առնետին։ Չեմ ուզում դա վերհիշել։ Բայց, այնուամենայնիվ, ազդեցիկ էր, քանի որ սպառնացող բռունցքը չիջավ վրաս։
Թոմաս Մագրիջն ընկրկեց, ինձ նայելով այնպիսի չարությամբ ու ատելությամբ, ինչպես նայում էի նրան ես։ Մենք նման էինք նույն վանդակի մեջ փակված երկու գազանների, որոնք իրար ցույց են տալիս սպառնագին ակռաներ։ Մագրիջը վախկոտ էր, նա չհամարձակվեց ինձ հարվածել, որովհետև ես չընկճվեցի իր առջև։ Ուստի ինձ ահաբեկելու համար մի ուրիշ միջոց ընտրեց։ Խոհանոցում կար միայն մի դանակ, որը քիչ թե շատ կարգին էր և որի երկար սայրը երկարամյա գործածությունից բարակել էր։ Այդ դանակը արտակարգորեն չարագուշակ տեսք ուներ։ Սկզբում ես ամեն անգամ այն օգտագործելիս սարսռում էի։ Մագրիջը Յոհանսենից փոխ առավ մի հեսանաքար և լծվեց դանակը սրելու գործին։ Նա այդ անում էր մեծ ցուցասիրությամբ, իսկ սրելու ընթացքում նշանակալից կերպով նայում էր ինձ։ Ամբողջ ժամանակ նա զբաղված էր սրելով։ Հենց որ ազատ րոպե էր գտնում, իսկույն մեջտեղ էր հանում դանակն ու հեսանաքարը և սկսում էր սրել։ Ի վերջո, դանակի սայրն ստացավ ածելիի սրություն։ Խոհարարը նրա սրությունը փորձում էր իր եղունգի կամ բթամատի վրա։ Երբեմն էլ ձեռքի մազն էր ածիլում և աչքը կկոցելով նայում սայրի երկայնությամբ, մանրակրկիտ զննում և ամեն անգամ ինչ-որ չնչին թերություն գտնում կամ, գոնե, այդպես ձևացնում։ Հետո նորից սկսում էր սայրը քսել հեսանաքարին և սրում էր, հա՛ սրում։ Իսկ դա այնքան ծիծաղելի էր, որ իմ մեջ արթնանում էր բարձրաձայն ծիծաղելու տրամադրություն։
Նա գլուխը կախեց և շարունակեց արտագրությունը։ Ես վերջացրի աշխատանքս և երբ դուռը բացեցի դուրս գնալու, նա ասաց.
— Հե՛մփ, եթե նայեք քարտեզին, Նորվեգիայի արևմտյան ծովեզերքի մոտ կտեսնեք Ռոմսդալ-Ֆյորդ անունով մի ծովախորշ։ Ծնվել եմ ա դտեղից այդտեղից մոտ հարյուր մղոն հեռու։ Ես դանիացի եմ։ Իմ ծնողները երկուսն էլ դանիացի են։ Թե ինչո՞ւ և ինչպե՞ս են նրանք եկել արևմտյան ծովափի այդ ցուրտ, ամայի անկյունը, այդ մասին ոչինչ չեմ իմացել և ոչինչ չգիտեմ։ Մնացած մանրամասներն ինձ հայտնի են։ Ծնողներս չքավոր էին և անգրագետ։ Նրանց հայրերն ու պապերն էլ չքավոր ու անգրագետ էին, բոլորն էլ ծովի մշակներ, որոնք ալիքների վրա ցանում էին իրենց որդիներին, մի սովորություն, որը սկիզբ է առել անհիշատակ ժամանակներից։ Ահա և բոլորը, ուրիշ ոչինչ չկա ավելացնելու։
— Շատ բան կա,— առարկեցի ես։— Ձեր կյանքը դեռևս մութ է ինձ համար։
— Ուրիշ ինչի՞ մասին պատմեմ,— ասաց նա մռայլ մոլեգնությամբ։— Զրկանքներով լի մանկության և չքավոր կյանքի՞ մասին, այն մասին, որ սնվում էի միայն ձկո՞վ, թե՞ այն մասին, որ հազիվ լողալ սովորած՝ սկսեցի գնալ ձկնորսության։ Եղբայրների՞ս մասին, որոնք մեկը մյուսի հետևից գնացին հեռավոր ծովեր ու էլ չվերադարձան։ Ի՞մ մասին, որ գրել–կարդալ սովորելու հնարավորություն չունենալով, տասը տարեկան հասակում սպասյակ դարձա ծովի ափին երթևեկող հին նավերի վրա։ Անհամ ուտելիքների և կոպիտ վերաբերմունքի՞ մասին, առավոտից մինչև գիշեր ստացած քացիների և հարվածների՞ մւսսինմասին, որոնք փոխարինում էին խոսքին, թե՞ վախի, ատելության ու տառապանքի մասին, որոնցով միայն սնվում էր հոգիս։ Ես չեմ ուզում այղ բան երբ հիշել։ Նույնիսկ հիմա, երբ հիշում եմ, ուղեղս պաշարվում է մի տեսակ խելագարությամբ։ Երբ մեծացա, ես կարող էի այդ նավապետներից ոմանց սպանել, բայց այդ ժամանակ կյանքն ինձ գցել էր այլ ճանապարհների վրա։ Վերջերս վերադարձա հայրենիք, բայց, դժբախտաբար, նրանք մեռել էին, բացի մեկից, որը իմ պատանեկության շրջանում ղեկավագ էր, իսկ հետո դարձել էր նավապետ։ Ես նրան դարձրի հաշմանդամ։ Նա այսուհետև երբեք չի կարող քայլել։
— Բայց դուք, որ բնավ դպրոց չեք գնացել և կարդում եք Սպենսեր ու Դարվին, ինչպե՞ս սովորեցիք գրել, կարդալ։
— Իսկ որտե՞ղ է ձեր եղբայրը, ի՞նչ է անում նա։
— Նա «Մակեդոնիա» շոգենավի պետն է և զբաղվում է ծովակատվի որսորդությամբ։ Մենք հավանորեն նրան կհանդիպենք ճապոնիայի Ճապոնիայի ծովեզերքում։ Նրան անվանում են Մահ Լարսեն։
— Մա՜հ Լարսեն,— գոչեցի ես ակամա։— Նա նմա՞ն է ձեզ։
== Գլուխ տասնմեկերորդ ==
«Ուրվականը» հասել է Խաղաղ օվկիանոսում իր գծած աղեղի ամենահարավային մասը և արդեն սկսել է թեքվել հյուսիս–արևմուտք։ Ըստ իմ լսածի, մենք այժմ նավարկում ենք դեպի ինչ-որ մեկուսացած կղզյակ, որտեղից պետք է խմելու ջուր վերցնենք և հետո մեր ուղևորությունը շարունակենք դեպի ճապոնիայի Ճապոնիայի ծովեզրը՝ ծովակատվի որսորդության։ Որսորդները ստուգում են իրենց հրացանները և կրակելու վարժություններ անում, իսկ նավաստիները պատրաստում են մակույկների առագաստները, թիակները պատում են կաշվով և թիակալների շուրջր շուրջը փսիաթ են փաթաթում, որպեսզի անաղմուկ ու գաղտագողի մոտենան ծովակատուներին, մի խոսքով, աշխատում են, որ Լիչի պատկերավոր արտահայտությամբ ասած, ամեն ինչ կարգին ու գեղեցիկ լինի, ինչպես «խնձորի կարկանդակ»։
Լիչի թևը, ի միջի այլոց, բոլորովին բուժվել է, թեև վերքի սպին կմնա մինչև կյանքի վերջը։ Թոմաս Մագրիջը նրանից վախենում է ինչպես մահից և մութը կոխելուց հետո չի համարձակվում տախտակամած դուրս գալ։ Նավի առաջամասում երբեմն կռիվներ են բռնկվում։ Լուիսն ինձ ասում է, թե նավաստիների բամբասանքները նավապետի ականջն են հասել, և նավաստիները մի լավ ծեծել են մատնիչներից երկուսին։ Նա գլուխը տարակուսանքով օրորում է, երբ խոսում է իր մակույկի թիավար Ջոնսոնի ապագայի մասին։ Ջոնսոնը համարձակորեն հայտնել է կարծիքներ և երկու-երեք անգամ ընդհարվել է Գայլ Լարսենի հետ՝ իր անվան արտասանման կապակցությամբ։ Իսկ Յոհանսենին նա անցյալ գիշեր մի լավ ծեծել է, որից հետո նավապետի օգնականն սկսել է ճիշտ արտասանել նրա անունը։ Բայց կասկածից դուրս է, որ Ջոնսոնը չի կարող Գայլ Լարսենին ծեծել։
Լուիսը Մահ Լարսենի մասին տվեց լրացուցիչ տեղեկություններ, որոնք համապատասխանում են նավապետի արած հակիրճ նկարագրությանը։ Մենք, հավանորեն, կհանդիպենք Մահ Լարսենին ճապոնիայի Ճապոնիայի մոտերքում։ Այդ կապակցությամբ Լուիսն արեց հետևյալ մարգարեական գուշակությունը. «Եվ կտեսնես, որ նրանց միջև մի մեծ կռիվ կպայթի, որովհետև նրանք գայլի ձագերի պես իրար ատում են»։
Մահ Լարսենը նավապետն է «Մակեդոնիայի», որը ծովային արդյունաբերական նավատորմի միակ շոգենավն է և ունի տասնչորս մակույկ, մինչդեռ երկկայմանավերն ունեն միայն վեց հատ։ Ասվում է, թե շոգենավի վրա թնդանոթ էլ կա, թե շոգենավը տարօրինակ արշավանքներ է կատարում, գաղտնի կերպով ափիոն է ներմուծում Միացյալ նահանգներ, զենք ներմուծում Չինաստան, նեգրեր առևանգում գերեվաճառության համար և բացեիբաց զբաղվում է ծովահենությամբ։ Ես չեմ կարող Լուիսին չհավատալ, որովհետև մինչև հիմա նրա ասածների մեջ սուտ չեմ գտել, ընդ որում, նա խորապես և բազմակողմանիորեն ճանաչում է ծովակատվի որսորդությունն ու դրանով զբաղվող մարդկանց։
Ես հետաքրքրվեցի, թե ո՞ր քառյակն է ամենից ավելի դուր գալիս նրան և չզարմացա, երբ նա ընտրեց այն, որը գրված էր ինչ-որ պատահական գրգռվածության ժամանակ և անհարիր էր պարսիկ պոետի լավատես փիլիսոփայությանն ու կյանքի վերաբերյալ ունեցած կենսուրախ հայացքներին.
<poem>::Որտեղից-որտեղ ծագեց այդ անկոչ «որտեղի՞ց» հարցը,<br />::Որին անհապաղ հաջորդեց միշտ նույն «դեպի ո՞ւր» հարցը։<br />::Օ՜, պետք է վերուստ արգելված գինուց շատ թասեր խմեմ,<br />::Որ էլ չհիշեմ սին ունայնության լիրբ առեղծվածը։</poem>
— Հոյակա՜պ է,— բացականչեց Գայլ Լարսենը,— հոյակապ։ Սա ամեն ինչ ասում է։ Լրբություն։ Նա չէր կարող սրանից լավ բառ գործածել։
Ես իզուր ժխտեցի ու բողոքեցի։ Նա իր փաստարկներով ինձ հեղեղեց ու ջախջախեց։
— Կյանքը իր էությամբ չի կարող այլ կերպ լինել։ Երբ կյանքն իմանում է, որ պետք է դադարի ապրելուց, ըմբոստանում է։ Նա այլ կերպ չի կարող վարվել։ Աստվածաշնչի իմաստունը գտավ, որ կյանքը և կյանքի գործերը ունայնություն են, տանջանք ու չարիք, բայց միաժամանակ նա գտավ, որ մեռնելը, այսինքն՝ ունայն լինելուց ու տանջվելուց դադարելը, ավելի մեծ չարիք է։ Նա շարունակ ցավում է, որ բոլորին էլ նույն բախտն է սպասում։ Այդպես է մտածում նաև Խայամը, և ես, և դուք, նույնիսկ դուք, որովհետև դուք ըմբոստացաք մահվան դեմ, երբ խոհարարն սկսեց դանակ սրել ձեր կյանքին վերջ տալու համար։ Դուք վախեցաք մեռնելուց։ Ձեր մեջ գտնվող և ձեր էությունը կազմող կյանքը, որը ձեզանից ավելի ուժեղ է, չուզեց մեռնել։ Դուք խոսում էիք անմ ահության անմահության բնազդի մասին։ Իսկ ես խոսում եմ կյանքի բնազդի մասին, կյանքի, որը ձգտում է ապրել և որը, երբ մոտենում է մահը, հաղթահարում է այսպես կոչված անմահության բնազդը։ Նա հաղթահարեց ձեր մեջ գտնվող անմահության բնազդը, այդ չեք կարող ուրանալ, որովհետև մի գիժ խոհարար սկսեց ձեր դեմ դանակ սրել։
— Դուք վախենում եք խոհարարից։ Վախենում եք նաև ինձանից, մի՛ ուրանաք։ Եթե ես ձեր կոկորդից բռնեմ, այ այսպես,— նա բռնեց իմ կոկորդը, և շնչառությունս կտրվեց,— և սկսեմ սեղմել ահա այսպես, ահա այսպե՛ս, ապա ձեր անմահության բնազդը կուչ կգա, իսկ կյանքի բնազդը, որը ձգտում է ապրել, կհուզվի, և դուք կմաքառեք ձեզ փրկելու համար։ Հը՞։ Ձեր աչքերի մեջ ես տեսնում եմ մահվան սարսափը։ Դուք ձեռքներդ թափահարում եք օդում, ձեր խղճուկ ուժն ի գործ եք դնում, որպեսզի կյանքի համար պայքարեք։ Այժմ ձեր ձեռքը կառչում է թևիցս, բայց թևս հազիվ է այն զգում, կարծես մի թիթեռնիկ նստած լինի վրան։ Ձեր կուրծքը հևում է, լեզուն դուրս կախվում, դեմքը կապտում, աչքերն աստիճանաբար նվաղում. «Ապրե՜լ, ապրե՜լ, ապրե՜լ», հառաչում եք դուք և հառաչում, որպեսզի այստեղ ապրեք և այժմ ապրեք և ոչ թե՝ հետո։ Դուք արդեն տարակուսում եք ձեր անմահության մասին, չէ՞։ Հա՜, հա՜։ Դրա մասին այլևս վստահ չեք, ուստի չեք ուզում այն վտանգել։ Դուք այժմ հավատում եք, որ այս է իսկական կյանքը։ Ահա ձեր աչքերի առաջ ամեն ինչ հետզհետե ավելի է խավարում։ Դա մահվան խավարն է՝ լինելուց դադարելը, զգալուց դագարելըդադարելը, շարժվելուց դադարելը։ Այդ խավարը շրջապատում, խտանում ու բարձրանում է ձեր շուրջը։ Ձեր աչքերը անշարժանում են, ապակու տեսք ստանում։ Իմ ձայնը ձեր ականջին հնչում է աղոտ ու հեռավոր։ Դուք այլևս չեք տեսնում ինձ։ Այնուհանդերձ, մաքառում եք իմ ձեռքի մեջ։ Ոտքերով քացի եք տալիս։ Ձեր մարմինը գալարվում ու կծկվում է օձի պես։ Ձեր կուրծքը հևում է ու ձգվում։ Ապրե՜լ, ապրե՜լ, ապրե՜լ...
Ես այլևս ոչինչ չլսեցի։ Գիտակցությունս աղոտվեց այն խավարում, որը նա այնքան կենդանի կերպով նկարագրել էր։ Երբ ուշքի եկա, տեսա, որ պառկել եմ հատակին, իսկ նա սիգար է ծխում և նայում ինձ մտածկոտ հայացքով։ Նրա աչքերի մեջ փայլում էր ինձ հայտնի հետաքրքրությունը։
— Սրան նայեցեք, Հեմփ,— դիմեց ինձ Գայլ Լարսենը,— նայեցեք փոշու այս կենդանի հյուլեին, նյութի այս կույտին, որը շարժվում է, շնչում, համարձակվում է ինձ մարտահրավեր կարդալ և խորապես համոզված է, որ ինքը կազմված է ինչ–որ բարձրորակ տարրերից։ Հավատալով իրավունքի և ազնվության վերաբերյալ մարդկանց հնարած առասպելներին, նա ձգտում է դրանց հավատարիմ մնալ հակառակ սպառնալիքներին և տանջանքներին։ Ի՞նչ կարծիքի եք նրա մասին, Հեմփ, ի՞նչ կարծիքի եք։
— Ես այն կարծիքին եմ, որ նա ձեզանից ավելի լավ մարդ է,— պատասխանեցի ես, ցանկանալով ինձ վրա շեղել նրա զայրույթի մի մասը, որ, զգում էի, պիտի պայթեր Ջոնսոնի գլխին։— Այդ առասպելները, ինչպես դուք անվանում եք, ներկայացնում են ազնվությունն ու քաշությունը։ քաջությունը։ Դուք չեք հավատում այդ առասպելներին, դուք չունեք երազներ և իդեալներ։
Նա գլուխը շարժեց վայրագ գոհունակությամբ։
Նա գտնվում էր Ջոնսոնից երեք յարդ հեռու, այսինքն՝ ինը ոտնաչափ... և նստած վիճակում։ Հանկարծ նա աթոռից թռիչք կատարեց առանց ոտքի կանգնելու, այնպես, ինչպես նստած դիրքից միանգամից ոստնում է վագրը։ Եվ վագրի նման էլ նա կտրեց այդ տարածությունը։ Այնուհետև սանձազերծվեց նրա կատաղության ողջ հորձանքը, որի դեմ Ջոնսոնը իզուր ջանաց պաշտպանվել։ Վերջինս մեկ թևով պատսպարում էր ստամոքսը, մյուսով՝ գլուխը։ Բայց Լարսենը բռունցքի ջախջախիչ մի հարված հասցրեց ուղղակի նրա կրծքին։ Ջոնսոնի շունչը մեկեն կտրվեց և ապա նա սկսեց հռնդյունով հևալ տապար թափահարող մարդու պես։ Ընկրկելով ու մեկ կողմից մյուսը տատանվելով, նա ջանաց հավասարակշռությունը վերագտնել։
Ես չեմ կարող նկարագրել հաջորդող ահավոր տեսարանի՝ մանրամասները։ Այն ուղղակի ընգվզեցուցիչ ընդվզեցուցիչ էր։ Նույնիսկ այսօր, երբ վերհիշում եմ, գլուխս պտույտ է գալիս։ Ջոնսոնը քաջաբար մաքառեց, սակայն նա չէր կարող հաղթել Գայլ Լարսենին, առավել ևս՝ Գայլ Լարսենին ու օգնականին։ Սարասփելի Սարսափելի էր այդ պայքարը։ Ես չէի կարող երևակայել, որ որևէ մարդկային էակ ընդունակ է այդքան տանջանքի դիմանալու և, այնուհանդերձ, շարունակելու պայքարը։ Իսկ Ջոնսոնը շարունակեց պայքարել։ Իհարկե, Ջոնսոնը ամենայնչին ամենաչնչին հավանականությունն իսկ չուներ նրանց հաղթահարելու, և նա ինձ պես լավ գիտեր այդ, բայց բնածին քաջությունը նրան մղում էր դիմադրելու մինչև վերջ։
Ես այլևս կարողություն չունեի դիտելու։ Ինձ թվաց, թե կխելագարվեմ։ Ուստի, աստիճաններով վեր վագեցիվազեցի, որպեսզի դուռը բացելով փախչեմ տախտակամած։ Բայց Գայլ Լարսենը, իր գոհին զոհին թողնելով և իր ահագին թռիչքներից մեկը կատարելով, ինձ բռնեց և նետեց սենյակի ամենահեռավոր անկյունը։
— Սա կյանքի արտահայտություններից մեկն է, Հեմփ,— ասաց նա հեգնանքով,— մնացեք և դիտեք։ Այս առիթով փաստական տվյալներ կհավաքեք հոգու անմահության մասին։ Ընդ որում, դուք գիտեք, որ մենք անկարող ենք Ջոնսոնի հոգուն վնաս հասցնել։ Մենք կարող ենք խորտակել միայն նրա վաղանցուկ պատյանը։
— Մեղմացրու, Յոհանսեն, թափը մեղմացրու,— ասաց վերջապես Լարսենը։
Բայց օգնականի հոգում մոլեգնել էր գազանը, այնպես որ Գայլ Լարսենը ստիպված եղավ ձեռքով նրան ետ հրել։ Ձեռքի այդ հպումը արտաքուստ մեղմ թվաց, բայց Յոհանսենը խցանի պես ետ-ետ թավալվեց և նրա գլուխը շրխկոցով խփվեց խցի միջնորմին։ Նա գետին գլորվեց և մի պահ գրեթե զգայազուրկ մնաց, դժվարությամբ շնչելռվ շնչելով և աչքերը թարթելով ապուշի նման։
— Դուռը բա՛ց, Հեմփ,— հրամայեց Լարսենը։
Յոհանսենը հայհոյեց մթության մեջ և հենց նույն վայրկյանին ինչ-որ մի իր ուժգին բախվեց խոհանոցի միջնորմին։ Դրան հաջորդեց մի նոր հիշոց, հետո ծաղրական մի քրքիջ։ Երբ ամեն ինչ խաղաղվեց, ես դուրս եկա։ Միջնորմի կարծր փայտի մեջ ավելի քան մեկ մատնաչափ խորությամբ խրված էր մի ծանր դանակ։ Հազիվ մի քանի րոպե էր անցել, երբ օգնականը ետ եկավ և սկսեց դանակը փնտրել, բայց ես արդեն վեցրել էի, և հաջորդ օրը թաքուն վերադարձրի Լիչին։ Երբ դանակը հանձնեցի, նա ժպտաց և այդ ժպիտի մեջ ավելի անկեղծ շնորհակալություն կար, քան բազմաթիվ երկարապատում ճառերի մեջ, որ սովոր են արտասանել իմ դասակարգի մարդիկ։
Ես, ի տարբերություն նավակազմի մնացյալ անդամների, ոչ ոքի հետ կռվի մեջ չէի հիմա և վայելում էի բոլորի սիրալիրությունը։ Որսորդները, ճիշտ է, պարզապես հանդուրժում էին ինձ, բայց նրանցից ոչ մեկն ինձ չէր ատում։ Սմոքը և Հենդերսոնը, որոնք կամաց-կամաց ապաքինվում էին և տախտակամածի վրանալաթե ամպհովանու ներքո օր ու գիշեր ճոճվում իրենց կախմահիճների մեջ, ինձ հավաստիացրին, թե ես նրանց ավելի լավ եմ խնամում, քան հիվանդանոցի որևէ բուժքույր։ Նրանք ավելացրին, թե ճանապարհորդության վերջում, երբ իրենց հասանելիք գումարներն ստանան, ինձ չեն մոռանա (կարծես թե ես փողի կարիք ունեի... Ես, որ կարող էի նրանց գնել իրենց ունեցած-չունեցածով, գնել ամբոդջ ամբողջ երկկայմանավը, նույնիսկ քսան հատ այդպիսի երկկայմանավ...)։ Բայց ինձ վիճակված էր նրանց խնամելու և վերքերը կապելու պարտականությունը, և ես անում էի ձեռքիցս եկածը։
Գայլ Լարսենը նորից ունեցավ գլխացավի ուժեղ նոպա, որը տևեց երկու օր։ Ըստ երևույթին, նա չափազանց տանջվում էր, որովհետև ոչ միայն ինձ կանչեց իր մոտ, այլև հրահանգներիս հնազանդվեց երեխայի հլությամբ։ Բայց ինչ էլ որ արեցի, ցավերը չմեղմացան։ Իմ խորհրդով նա թողեց ծխելն ու խմելը։ Ինձ ուղղակի զարմանք էր պատճառում, թե ինչո՞ւ նրա պես հոյակապ կենդանին պիտի գլխացավ ունենա։
Ես առաջին անգամ էի մտնում նավաստիների ընդհանուր խուցը և չեմ կարող շուտով մոռանալ այն տպավորությունը, որ կրեցի, երբ սանդուղքի ամենացածր աստիճանին կանգնած նայեցի շուրջս։ Սենյակը եռանկյունաձև էր, կառուցված էր նավացռուկի ճիշտ ներքևում, իսկ պատերի մոտ շարված էին երկհարկ անկողիններ, ընդամենը տասներկու հատ։ Սենյակն իր ծավալով հավասար էր Գրաբ Սթրիթի խցերին։ Այստեղ տասներկու նավաստիներ պառկում էին, ուտում և կենցաղային այլ պահանջներ գոհացնում։ Տանը իմ ննջասենյակը թեև մեծ չէր, բայց կարող էր այսպիսի տասը խուց բովանդակել, իսկ եթե առաստաղի ցածրությունն էլ հաշվի առնենք, ապա՝ առնվազն քսանը։
Խցում օդը ծանր էր և այդտեղից գալիս էր ինչ-որ բորբոսի թթու հոտ։ Ճոճվող լամպի աղոտ լույսի տակ նկատեցի, որ միջնորմները ամբողջովին ղբաղեցված են ծովային կոշիկ-ներովկոշիկներով, մոմլաթե զգեստներով և ամեն տեսակ մաքուր կամ կեղտոտ հագուստներով։ Դրանք նավի յուրաքանչյուր տատանման հետ միջնորմին քսվելով, օրորվում էին և հանում մի աղմուկ, որը հիշեցնում էր տանիքին կամ պատերին քսվող ծառերի խշխշոցը։ Ինչ-որ տեղ կախված կոշիկը անկանոն ընդմիջումներով խփվում էր միջնորմին։ Թեև ծովը հանդարտ էր, բայց տախտակներն ու գերանները միահամուռ ճռնչում էին, իսկ ներքևից լսվում էր անդնդախոր ջրերի ձայնը։
Այս ամենը, սակայն, բնավ չէր խանգարում քնածներին։ Այդտեղ կար ութ մարդ, ներառյալ և այն երկուսը, որ ազատվել էին հերթապահությունից։ Օդը թանձրացել էր նրանց շնչառության հոտով և լցվել խռմփոցի, հառաչանքների ու խուլ հռնդյունների աղմուկով։ Դա հիշեցնում էր վայրի մարդկանց քունը։ Բայց արդյո՞ք նրանք իրոք քնած էին, արդյոք բոլո՞րն էին քնած կամ արդյոք վաղո՞ւց էին քնած։ Ահա այն հարցերը, որոնք հավանորեն զբաղեցնում էին Գայլ Լարսենի ուղեղը։ Ստուգելու համար, թե ովքե՞ր են քնած ձևանում և ովքեր են իրոք քնած, նա դիմեց մի հնարքի, որն ինձ հիշեցրեց Բոկկաչչոյի պատմվածքներից մեկը։
— Ի դեպ, Հեմփ, ես նկատել եմ, որ դուք խելքը գլխին մարդ եք,— ասաց Գայլ Լարսենը, երբ վերջացրի վիրաբուժական աշխատանքը։— Ինչպես գիտեք, հիմա ես օգնական չունեմ։ Սրանից հետո դուք պահակահերթի կկանգնեք, կստանաք ամիսը յոթանասունհինգ դոլլար և նավի վրա բոլորը ձեզ կկոչեն միստր Վան-Վեյդեն։
Բայը Բայց ես նավագնացությունից ոչինչ չեմ հասկանում,— պատասխանեցի ապշած։
— Այդ անհրաժեշտ չէ։
Ես հաճախ զարմանքով մտածել եմ, թե ինչու Գայլ Լարսենը նրան չէր սպանում, որպեսզի մեկընդմիշտ ազատվի նրանից։ Նա, ընդհակառակը, միայն ծիծաղում էր և, ըստ երևույթին, հաճույք զգում այդ լարված դրությունից։ Այդ վտանգավոր խաղը նրա համար ուներ այն հրապույրը, որը զգում են գազանազուսպները՝ վայրի կենդանիներին ընտելացնելիս։
— Երբ Կյանքր մազից է կախված, ապա դա յուրահատուկ գրգիռ է հաղորդում մարդուս,— բացատրեց նա ինձ։— Մարդը բնականից խաղամոլ է, իսկ կյանքը՝ ամենա խոշոր ամենախոշոր խաղագումարը։ Եվ որքան մեծ լինի վտանգը, այնքան ավելի խոր կլինի գրգիռը։ Ինչո՞ւ ինձ զրկեմ Լիչին մոլեգնության չափ գրգռելու հաճույքից։ Դրանով ես նրան էլ լավություն եմ անում։ Այսպիսով, ծայրահեղ գրգիռը երկուստեք է լինում։ Հիմա նրա կյանքը շատ ավելի հարուստ է ապրումներով, քան նավախելում գտնվող որևէ նավաստու կյանքը, թեև նա չի գիտակցում այդ։ Նա ունի այն, ինչ մյուսները չունեն, նպատակ, ինչ-որ բան կատարելու և վերջացնելու առաջադրանք, ինձ սպանելու ցանկություն, այն հույսը, որ ինքը կկարողանա ինձ սպանել։ Նա ամբողջ հոգով ձգտում է այդ նպատակին։ Իսկապես, Հեմփ, նա ամենախոր ապրումներ է ըմբոշխնում։ Ես կասկածում եմ, թե արդյո՞ք նա երբևէ ապրել է այսքան ուժգին և այսքան հրատապ կյանքով, և երբեմն անկեղծորեն նախանձում եմ նրան, երբ տեսնում եմ, թե ինչպես կատաղելով հասնում է կրքի ու մոլեգնության բարձունքները։
— Բայց գա ստորություն է, ստորությո՜ւն,— գոչեցի ես։— Որովհետև բոլոր առավելությունները ձեր կողմն են։
== Գլուխ տասնյոթերորդ ==
Տարօրինակ է, որ հակառակ մեր բոլորի ակնկալության, «Ուրվականի» վրա որևէ նշանակալից դեպք չպատահեց։ Մենք նավարկեցինք հյուսիս-արևմտյան ուղղությամբ, մինչև հասանք ճապոնիայի Ճապոնիայի ափերը և հանդիպեցինք ծովակատուների երամին։ Ծովակատուները, անծայրածիր Խաղաղ օվկիանոսի չգիտես որ մասից գալով, այժմ կատարում էին իրենց տարեկան գաղթը դեպի հյուսիս, ուր գտնվում է Բերինգյան ծովի ծվարավայրը։ Մենք սկսեցինք ծովակատուների հետ դեպի հյուսիս նավարկել, ճանապարհին սպանելով ու ոչնչացնելով նրանց, մորթազերծ դիակները շնաձկներին նետելով և աղելով մորթիները, որպեսզի դրանք հետո մեծ քաղաքների կանանց շնորհագեղ ուսերը զարդարեն։
Դա մի անողոք ջարդ էր, որ կատարվում էր միայն ի սեր կանանց։ Ոչ ոք ծովակատվի միսը կամ ճարպը չի ուտում։ Հաջող որսորդության օրերի վերջում նավի տախտակամածը ծածկվում էր ճարպից ու արյունից լպրծուն դարձած մորթերով ու մորթազերծ մարմիններով, իսկ նավեզրի ջրատար խողովակներից կարմիր վտակներ էին հոսում։ Առագաստները, պարաններն ու նավաբազրիքը ծածկվում էին արյան ցայտուքներով, իսկ նավաստիները, գործի լծված մսագործների պես, արյունաթաթախ ձեռքերով եռանդագին աշխատում էին, դանակով պոկում իրենց սպանած ծովային այդ գեղեցիկ կենդանիների մորթերը։
— Եթե այստեղից հանկարծ վրա տա,— ասաց նա,― և ուժեղ փչելով մեզ հեռացնի մակույկներից, ապա որսորդների և նավաստիների անկողինների մեծ մասը այսուհետև դատարկ կմնա...
Ժամը տասնմեկի մոտերքը ծովի մակերեսը հարթ ու ողորկ էր, ինչպես ապակի։ Կեսօրին տոթն ուղղակի անտանելի դարձավ, չնայած բավական վեր էինք հյուսիսային լայնությունից։ Օդում քամու նշույլ իսկ չկար։ Մթնոլորտը ճնշող ու հեղձուցիչ էր, կալիֆորնիացիների արտահայտությամբ՝ «երկրաշարժին նախորդող մթնոլորտ էր»։ Այս ամենի մեջ կար ինչ-որ չարագուշակ բան, որն անշոշափելի ձևերով զգալ էր տալիս գալիք աղետը։ Արևելյան կողմում ամպերը հետզհետե պատեցին երկինքը և սկսեցին մեզ մոտենալ դժոխային սև լեռն երի լեռների պես։ Սրանցում ուրվագծվող կիրճերը, քարայրները, անդունդներն ու ստվերները այնքան պարզ զանազանվում էին, որ մարդկային աչքն անզգայաբար որոնում էր ալեբախության սպիտակ գիծն ու այն ծովափնյա անձավները, որոնց մեջ կոհակները խումում խուժում են մռնչալով։ Իսկ մեր նավը տակավին շարունակում էր մեղմ օրորվել, և քամին դեռ չէր բարձրանում։
— Սա ոչ թե փոթորիկ է,— ասաց Գայլ Լարսենը,― այլ մայր բնությունն է, որ շուտով կկանգնի հետևի ոտքերի վրա և իր ամբողջ ուժով այնպես կոռնա, որ մենք կսկսենք թպրտալ։ Ես վախենում եմ, Հեմփ, որ մեր մակույկների կեսը կորցնենք։ Լավ կանեք՝ բարձրանաք վերև և թուլացնեք վերնակայմերի առագաստները։
— Մենք պետք է օգտագործենք քամու առաջին թափը և մակույկների հետևից գնանք նախքան առագաստների պատռվելը։ Դրանից հետո ինչ ուզում է թող լինի։ Կայմերը կդիմանան, ես ու դու էլ պետք է տոկանք, թեև այնքան էլ հեշտ չէ։
Օդը դեռ հանդարտ էր։ Մենք շտապ ճաշեցինք։ Ես անհանգստանում էի տասնութ մարդկանց ճակատագրով, որոնք կորել էին հորիզոնի հետևում, իսկ երկնքում թավալվող ու հետզհետե մոտեցող լեռնանման ամպերը սարսափ էին պատճառում։ Գայլ Լարսենը արտաքուստ հանդարտ էր, բայց երբ տախտակամած վերադարձանք, նկատեցի, որ նրա ռունգները ուռել էին, իսկ շարժումները՝ զգալիորեն ավելի արագացել։ Նրա դիմագծերը ձգվել ու ստացել էին խիստ արտահայտություն, բայց կապույտ աչքերում, որոնք այդ օրը անսովոր կերպով պայծառ էին, կար ինչոր ինչ-որ տարօրինակ փայլ, կայծկլտող ու շողացող մի լույս։ Ինձ թվաց, թե նա համակված է մի տեսակ վայրի ուրախությամբ, հրճվում է մոտալուտ պայքարի համար և սարսռում այն գիտակցությունից, որ հասել են գերագույն ապրումի րոպեները, երբ կյանքի մակընթացությունը բարձրանում է ինչպես հեղեղ։
Առանց նկատելու իմ ներկայությունը, հավանորեն, անգիտակցաբար, նա բարձրաձայն ծիծաղեց։ Այդ ծաղրական ծիծաղը կարծես մի մարտահրավեր էր, ուղղված մոտեցող փոթորկին։ Այսօր էլ դեռ հիշում եմ նրա կերպարանքը, որը կանգնած էր ինչպես «Հազար ու մի գիշերների» թզուկը՝ հսկայատիպ չար ոգու դիմաց։ Այո, նա մարտահրավեր էր նետում ճակատագրին ու չէր վախենում։
Ապա, նկատելով իր վրա ուղղված իմ հիացական հայացքը, ասաց.
— Հե՛մփ, սա ավելի լավ է, քան վիսկին, թեև ձեր Օմար Խայամը այս մասին ոչինչ չի ասել։ Ինձ թվում է, որ նա կյանքը լրիվ լի չի ապրել։
Երկնքի արևմտյան մասն այժմ մթնել էր։ Արևը խավարել էր ու չէր երևում։ Թեև ցերեկվա ժամը երկուսն էր, բայց մի ցնորական մթնշաղ, որը ծակծկված էր բեկբեկվող ծիրանագույն ճառագայթներով, շրջապատել էր մեզ։ Այդ ծիրանագույն մթնշաղի մեջ Գայլ Լարսենի դեմքը հուրհրատել ու բոցավառվել էր, և իմ քրքրված երևակայությանը թվաց, թե նրա գլուխը շրջանակվել էր լուսապսակով։ Մեր շուրջը տիրում էր անսովոր հանդարտություն, մինչդեռ բոլոր նշաններն ու երևույթները ազդարարում էին մոտեցող ահավոր, որոտալից փոթորկի մասին։ Հեղձուցիչ տոթը դարձել էր անտանելի։ Ճակատս ողողված էր քրաինքովքրտինքով, որը կաթիլ–կաթիլ հոսում էր քթիցս։ Հանկարծ ինձ թվաց, թե պիտի ուշաթափվեմ և ձեռքս երկարեցի բազրիքի գերանին՝ հենվելու համար։
Հենց այդ րոպեին սզգացի քամու թեթև հևքը, որը արևելյան կողմից եկավ ու անցավ շնչի պես։ Թեև պարզած առագաստները չշարժվեցին, բայց դեմքս զգաց այդ հևքը և զովացավ։
Մինչդեռ Գայլ Լարսենը կարգի կբերեր ամբարձիչ կռունկը, ես աչքերով փնտրեցի մակույկն ու տեսա, որ նա գտնվում է մի հսկա ալիքի գագաթին, մեզնից հազիվ քսան ոտնաչափ հեռու, հողմաղերծ կողմում։ Գայլ Լարսենը հաշվել ու գործել էր այնքան ճշգրիտ, որ նավը ծփալով շարժվում էր ուղիղ դեպի մակույկը։ Մնում էր միայն ամբարձիչ սարքի թոկերն իջեցնել, մակույկը երկու ծայրերից կեռերով բռնել ու նավ բարձրացնել։ Սակայն այդ գործողությունը իմ նկարագրածի չափ հեշտ չկատարվեց։
Մակույկի ցռուկին նստած էր Քերֆուտը, մեջտեղում՝ Քելլին, իսկ խելամ ասում՝ Ուֆտի-Ուֆտին։ Երբ ավելի մոտեցանք, նավը սահեց ջրի գոգավորության մեջ, իսկ մակույկը հետզհետե բարձրացավ ալիքի գագաթը, մինչև որ ճիշտ իմ վերևում ես տեսա երեք ծովայիններին, որոնք գլուխները վար հակած՝ նայում էին մեզ։ Հետևյալ վայրկյանին նավն էր վերև խոյանում, մինչդեռ մակուչկը մակույկը սահում էր անդունդի մեջ։ Ինձ թվաց, թե հաջորդ անգամ «Ուրվականը» անխուսափելիորեն կխփի ու կխորտակի այդ փոքրիկ ձվակեղևը։
Բայց ամենապատեհ վայրկյանին ես ձեռքիս թոկը նետեցի Ուֆտի-Ուֆտիին, իսկ Գայլ Լարսենն իր ձեռքինը նետեց Քերֆուտին։ Թոկերի կեռերը իսկույն ամրացվեցին և երեք մարդիկ, հարմար րոպեն որսալով, միաժամանակ նետվեցին նավի վրա։ Երբ «Ուրվականի» թեքված եզրը հեռացավ ջրի մակերեսից, մենք մակույկն զգուշությամբ վեր քաշեցինք և տախտակամածի վրա պառկեցրինք շրջված դիրքով։ Ես նկատեցի, որ Քերֆուտի ձախ ձեռքից արյուն է հոսում։ Նրա միջնամատը ճմլվել էր մինչև ոսկորը։ Բայց նա ցավի ոչ մի նշան ցույց չտվեց և աջ ձեռքով մեզ օգնեց մակույկն իր տեղում կապելու։
Թոմաս Մագրիջին սատկած մկան պես դուրս քաշեցին նավահարթակի տակից, որտեղ պատսպարվել էր վախից։ Ես հետևում էի, թե ինչպես նրան քարշ են տալիս դեպի ընդհանուր նավասենյակ, երբ հանկարծ խոր զարմանքով նկատեցի, որ խոհանոցը չքացել է։ Նրա տեղում տախտակամածի վրա մնացել էր դատարկ տարածություն։
Բոլորին գտա ընդհանուր նավասենյակում։ Այնտեղ էին նաև նավաստիները։ Փոքր վառարանի վրա սուրճ էր եփվում։ Մինչև սրճի եփվելը վիսկի խմեցինք և կրծեցինք չոր պաքսիմատ։ Կյանքումս երբեք այդքան ախորժակով չէի կերել և տաք սուրճը երբեք այնքան համով չէր թվացել։ «Ուրվականը» թռչկոտում էր, ցնցվում ու տատանվում այնպիսի մոլեգնությամբ, որ նույնիսկ նավաստիները չէին կարողանում քայլել առանց որևէ բանի հենվելու։ Մի քանի առիթով «զդո՜ւյշ» «զգո՜ւյշ» կանչից հետո մենք խմբովին գլորվեցինք ձախակողմյան խցերի միջնորմների վրա, որոնք նավի յուրաքանչյուր թեքումից հորիզոնական գիրք էին ստանում։
— Գրողի ծոցը հերթապահությունը,— ասաց Գայլ Լարսենը, երբ վերջացրինք կերուխումը։— Տախտակամածի վրա այլևս ոչինչ չենք կարող անել։ Եթե որևէ բան մոտենա մեզ, միևնույն է, բախումից չենք կարող խուսափել։ Դե՛հ, բոլորդ էլ գնացեք ու մի քիչ քնեք։
Հաջորդ օրը մինչ փոթորիկը գնալով մեղմանում էր, Գայլ Լարսենը և ես մարդակազմության ու վիրաբուժության վերաբերյալ գրքեր թերթեցինք և ապա Մագրիջի կողոսկրները տեղը գցեցինք։ Հետո, երբ ալեկոծությունը մի քիչ հանդարտվեց, «Ուրվականը» սկսեց հեռանալ փոթորկի շրջանից և թեթևակի ուղղվեց դեպի արևելք։ Նույն ժամանակամիջոցում նավաստիները նորոգում էին մակույկներն ու պատրաստում նոր առագաստներ։ Մենք հաճախ հանդիպում էինք կորած մակույկներ փնտրող որսորդական երկկայմանավերի, որոնցից շատերն իրենց ճանապարհին փրկել էին ուրիշ երկկայմանավերի պատկանող մակույկներ ու անձնակազմեր։ Այդ երկկայմանավերի մեծ մասը գտնվում էր մեզանից արևմուտք, իսկ ծովում ցրված մակույկները խելակորույս խուճապի ժամանակ ապաստան էին գտել հենց առաջին հանդիպած նավի վրա։
Մեր մակույկներից երկուսին, իրենց լրիվ անձնակազմով, վերցրինք «Սիսկս» երկկայմանավից։ Այնուհետև, ի մեծ ուրախություն Գայլ Լարսենի և ի մեծ տրտմություն ինձ, «Սան– Դիեգոյից» «Սան–Դիեգոյից» հավաքեցին Սմոքին, Նիլսոնին ու Լիչին։ Հինգ օր հետո մեր անձնակազմը, բացի Հենդերսոնից, Հոլիոկից, Վիլյամսից ու Քելլիից, դարձյալ նավի վրա էր։ Ուստի որոշվեց վերսկսել որսորդությունը։
Հյուսիսային ուղղությամբ ծովակատուների երամին հետևելիս մենք հանդիպեցինք ծովային վտանգավոր մշուշների։ Երբ մակույկները իջեցնում էինք ծով, դեռ ջրի երեսին չհասած նրանք անհետանում էին մառախուղի մեջ, իսկ երկկայմանավից կանոնավոր ընդմիջումներով հնչեցնում էինք եղջերափողը և քառորդ ժամը մեկ հրանոթի կրակոցով ազդանշան տալիս։ Հաճախ մակույկները կորչում էին, հետո գտնվում։ Ծովային սովորության համաձայն, երբ որևէ երկկայմանավ փրկում էր որսորդության ընթացքում կորած մակույկները, դրանք հետո վերադարձնում էր տիրոջը։ Բայց Գայլ Լարսենը, ինչպես կարելի է ակնկալել, մեկ մակույկ պակաս ունենալով, տիրացավ հանդիպած առաջին մակույկին, որի անձնակազմին ստիպեց «Ուրվականի» համար որսալ, իսկ երբ նրանց երկկայմանավը երևաց, Լարսենը թույլ չտվեց վերադառնալ։ Հիշում եմ, թե ինչպես նա հրացանի փողը որսորդի ու երկու նավաստիների կրծքին ուղղելով պարտադրեց ներքև իջնել այն պահին, երբ նրանց երկկայմանավն անցնում էր մեր մոտով և նավապետը տեղեկություն էր հարցնում իր անձնակազմի մասին։
Թոմաս Մագրիջը, տարօրինակ համառությամբ կյանքին կառչելով, շուտով սկսեց կաղալով նորից կատարել իր կրկնակի պարտականությունը որպես խոհարար ու սպասյակ։ Ջոնսոնը և Լիչը կոպտությունների ու ծեծի էին ենթարկվում ավելի քան երբևէ, և կռահում էին, որ որսորդության սեզոնի ավարտին վերջ կգտնի նաև իրենց կյանքը։ Իսկ մնացյալ նավաստիներն իրենց անողորմ տիրոջ շնորհիվ շան կյանք էին վարում և շան պես անընդհատ աշխատում։ Ինչ վերաբերում է Գայլ Լարսենի և իմ փոխհարաբերությանը, տպա ապա այն բավականին գոհացուցիչ էր, թեև ինձ շարունակ տանջում էր այն միտքը, թե իմ պարտքն է նրան սպանել։ Ես անչափ հմայված էի նրանով ու միաժամանակ չափազանց վախենում էի նրանից։ Համենայն դեպս, չէի կարողանում նրան մահամերձ կամ մեռած վիճակում պատկերացնել։ Նրա մեջ կա ինչ-որ անթառամ երիտասարդության հատուկ տոկունություն, որը խանգարում է այդպիսի տեսարանի պատկերացումը։ Ես նրան միայն կարող եմ պատկերացնել կենսունակ, տիրապետող, կործանող և հավերժ կենդանի։
Ծովակատուների ամենախիտ շրջանում, երբ ուժեղ ալեկոծության պատճառով մակույկները ծով չէին իջեցվում, Գայլ Լարսենը իր հետ վերցնում էր երկու թիավար ու մի նավուղիղ և գնում էր որսի։ Դա նրա հաճույքներից մեկն էր։ Լավ նշանառու լինելով, նա որսում ու բերում էր բազմաթիվ ծովակատուներ, հաճախ այնպիսի փոթորկոտ եղանակներին, երբ որսալը, որսորդների կարծիքով, միանգամայն անհնար է։ Նրա համար կարծես օդի չափ անհրաժեշտ է՝ ոգի ի բռին պայքարել ահավոր վտանգների դեմ։
Նավի ընթացքը փոխելով, մենք սլացանք այդ բծի ուղղությամբ։ Սիրտս ճնշված էր, ասես կապարի ծանրության տակ։ Պատահելիքը նախատեսելով, ես հիվանդի պես գլխապտույտ էի զգում, և երբ Գայլ Լարսենի աչքերում տեսա հաղթանակի փայլատակումը, տեսողությունս հանկարծ պղտորվեց ու նրա վրա նետվելու մի ներքին անդիմադրելի մղում զգացի։ Լիչին ու Ջոնսոնին սպառնացող մոտալուտ խոշտանգման գաղափարն ինձ այնքան կատաղեցրեց, որ, ըստ երևույթին, խելքս կորցրի։ Ես խոյացա դեպի որսորդների խուցը, վերցրի լցված մի հրացան և հազիվ սկսել էի տախտակամած բարձրանալ, երբ լսեցի մի ձայն, որն ապշահար գոչում էր.
Հի՜նհ Հի՜նգ մարդ կա մակույկի մեջ...
Ես, թուլացած ու դողդոջուն, սանդուղքի բազրիքին հենվեցի։ Տախտակամածի վրա գտնվող մյուս նավաստիներն իրենց դիտողություններում հաստատում էին նույն իրողությունը։ Ծնկներս ծալվեցին և ես նստեցի աստիճանների վրա։ Երբ մի քիչ զգաստացա, իմ ձեռնարկելիք արարքի գիտակցությունը խոր սարսափով համակեց ինձ։ Շնորհակալ լինելով բախտիս, հրացանը տեղը դրի և բարձրացա տախտակամած։
— Ինչո՞ւ,— հարցրի ես։
Սա նորից քրքհաց։քրքջաց։
— Չե՞ք տեսնում, թե ով կա այնտեղ, խելամասի խորքում։ Եթե նա կին չէ, ապա ես սրանից հետո կհրաժարվեմ ծովակատու որսալուց...
Տախտակամածի վրա կտրուկ հրամաններ արձակվեցին, լսվեցին ոտնաձայներ ու առագաստների շաչոցներ, և «Ուրվականը» իր ընթացքը փոխեց։ Բայց շուռ գալիս նավը թեքվեց մեկ կողմի վրա, և խցիկում բազկաթոռն սկսեց սահել։ Ես ցատկեցի և ճիշտ ժամանակին կարողացա իմ ուղեկցուհուն պահել, որ չգլորվի հատակին։
Նրա նվաղուն ու քնաթաթախ աչքերը զարմանքով ինձ նայեցին։ Իսկ երբ նրան առաջնորդում էի իր խցիկը, ոտքերր ոտքերը քայլելիս երերում ու սայթաքում էին։ Թոմաս Մագրիջը նշանակալից արտահայտությամբ ժպտաց երեսիս։ Ես նրան դուրս քշեցի և հրամայեցի գնալ ու խոհանոցի գործերով զբաղվել։ Նա իր վրեժը լուծեց՝ գունազարդված կերպով որսորդներին պատմելով, թե ես ինձ դրսևորել եմ որպես առաջնակարգ «լեյդիի աղախին»։
Անծանոթուհին ամբողջ մարմնով հենվեց վրաս և ինձ թվաց, թե բազկաթոռից մինչև խցիկ հասնելը նա ճանապարհին նորից է քնել։ Իմ կարծիքը հաստատվեց, երբ նավի մի հանկարծական ցնցումից նա գլորվեց անկողնու վրա։ Նա գլուխը բարձրացրեց, թմրած արտահայտությամբ ժպտաց ու նորից թաղվեց քնի մեջ։ Ես նրա գլուխը տեղավորեցի մի բարձի վրա, որը վերցրել էի Գայլ Լարսենի անկողնուց, նրան ծածկեցի երկու ծանր վերմակով և դուրս եկա։
— Մի՞թե։
— Այո, սըր։ Չե՞ք զգում այս քամին։— Նույն պահին քամու մի թեթև հոսանք թեքեց երկկայմանավի ընթացքը և Լուիսր Լուիսը իսկույն ղեկանիվը պտտեց՝ դուրս գալու համար հոսանքից։— Այդ ձվի կեղևը չի կարող դիմանալ ծովին, որ ալեկոծվելու է մի ժամից,— շարունակեց նա։— Նրանց համար մեծ բախտավորություն է, որ օգնության ենք հասնում։
Գայլ Լարսենը, որը տախտակամածի վրա խոսում էր նորեկ նավաստիների հետ, մոտեցավ նավախելի հարթակին։ Այդ րոպեին նրա քայլվածքում սովորականից ավելի էր շեշտված կատուներին հատուկ ճկունությունը, և աչքերը փայլում էին դաժանությամբ։
— Այո, դուք,— պատասխանեցի հաստատակամությամբ։— Եվ ես ձեզ նախազգուշացնում եմ, Գայլ Լարսեն, որ կարող եմ իմ կյանքից հրաժարվելով ձեզ սպանել, եթե շարունակեք այդ խեղճ մարդկանց հետ վատ վարվել։
— Կեցցե՛ս,— գոչեց նա,— հպարտ եմ ձեզանով, Հեմփ։ Վրեժխնդրության զգացմունքի շնորհիվ դուք ձեր սեփական ոտքերը գտաք և դարձաք ինքնուրույն անհատականություն։ Դուք դժբախտ էիք այն ժամանակ, երբ հեշտ կյանք էիք վարում, իսկ այժմ արգեն արդեն զարգանում եք։ Հենց դրա համար էլ ձեզ ավելի եմ հավանում։
Նրա ձայնի հնչյունը հանկարծ փոխվեց և դեմքը լուրջ արտահայտություն ստացավ։
Ես հանգստացա փախստականների ճակատագրի համար։ Ակնհայտ էր, որ Լարսենը չէր ուզում շատ հեռանալ նրանցից։ Այս միտքն ինձ հուսադրեց, և ես իսկույն գործադրեցի հրամանը։ Հազիվ էի հրահանգներ տվել, երբ մի քանի նավաստի փութեռանդությամբ նետվեցին թոկերի վրա, իսկ ուրիշները կայմապարանով մագլցեցին վերև։ Գայլ Լարսենը նկատեց այս փութեռանդությունը և նրա դեմքին մի չարաշուք ժպիտ գծագրվեց։
Մենք շարունակեցինք հեռանալ, և երբ մակույկը մի քանի մղոն ետ մնաց, նավը կանգնեցրինք ու սպասեցինք։ Բոլորս դիտում էինք մակույկի մոտենալը, անդամ անգամ Գայլ Լարսենը, որը միակ անվրդով մարդն էր նավի վրա։ Լուիսը, որը դիտում էր սևեռուն հայացքով, չկարողացավ թաքցնել հուզմունքը, որ բացահայտ երևում էր դեմքին։
Մակույկը կանաչ ու փրփրուն ջրի վրա տատանվելով, ավելի ու ավելի էր մոտենում։ Նա ինչ-որ կենդանի էակի նման մագլցում էր հսկա կոհակների գագաթը, վայր սահելով անհետանում էր, ապա նորից երևում և ցռուկը տնկած՝ վեր նետվում։ Երբեմն թվում էր, թե այդ փոքրիկ մակույկն այլևս անկարող է տոկալու, և սակայն յուրաքանչյուր գլխապտույտ թռիչքով նա մի նոր հրաշք էր գործում։ Մեկ էլ ուժեղ մի անձրև սկսվեց և քիչ հետո ջրային շղարշի միջից մակույկը դուրս ցցվեց, համարյա նավի կողքին։
— Շատ ցավալի է, շա՜տ ցավալի,— շարունակեց նա շշնջալով և գլուխը կեղծ տրտմությամբ օրորելով։ Որսորդները որոտաձայն հռհռացին։
Փոքր սենյակում բառաչող ու մռնչացող այդ մարդկանց խռպոտ հռհռոցի մեջ ինչ-որ վայրի բան կար։ Փաստորեն ամբողջ շրջապատը վայրի էր։ Դիտելով անծանոթ կնոջը և ըմբռնելով, թե նա որքան անհամատեղելի է այս շրջապատի հետ, ես առաջին անգամ գիտակցեցի, որ ինքս էլ կազմում եմ նույն շրջապատի անբաժանելի մի մասը։ Այժմ ես ճանաչում եմ այս մարդկանց, գիտեմ նրանը նրանց հոգեբանությունը, ինքս էլ նրանցից մեկն եմ, ապրում եմ նրանց պես և նրանց պես զբաղվում ծովակատվի որսորդությամբ, ուտում եմ ծովակատու որսացողների ճաշերը և մտածում նրանց մտածելակերպով։ Ինձ համար այլևս տարօրինակ չէին նրանց կոշտ զգեստները, կոպիտ դեմքերը, վայրի հռհռոցը, ինչպես և խցերի տատանվող միջնորմներն ու օրորվող լամպերը։
Երբ կարագ էի քսում հացի շերտին, հայացքս պատահմամբ ընկավ ձեռքիս վրա։ Ոսկրահոդերիս մաշկը պլոկվել ու բորբոքվել էր, մատներս ուռել էին, եղունգներս սև կեղտով երիզվել։ Ես անդրադարձա, որ մորուքս երկարել ու թանձր վերմակի պես փռվել էր վիզս ի վար, բաճկոնիս թևերը ճմրթվել էին և կապտագույն շապիկիս օձիքի կոճակը պոկվել էր։
— Ասացեք, ճի՞շտ է։
Նա գլխի շարժումով հաստատեց իր ինքնությունը։ Շփոթվելու հերթը հիմա Գայլ Լարսենինն էր։ Այդ կախարդական անունը նրան ոչինչ չէր ասում։ Ես հպարտ էի, որ այն ինձ համար նշանակություն ուներ, և այդ ձանձրալի զրույցի ընթացքում առաջին անդամ անգամ զգացի իմ անժխտելի գերազանցությունը Գայլ Լարսենի հանդեպ։
— Հիշում եմ, որ ինչ-որ գրախոսական եմ գրել մի փոքրիկ հատորի մասին...— անհոգ արտահայտությամբ սկսեցի ես, բայց նա ինձ ընդհատեց։
— Բանր դրանում չէ,— պատասխանեց նսւ։— Ես պարզապես վիրավորվել էի։
— Մենք անհայտը չափում ենք հայտնի երևույթների միջոցով,— պատասխանեցի ես ակադեմիական նրբագույն ոճով։— Որպես գրաքննադատ, ես պարտավոր էի ձեր տեղը որոշել գրականության մեջ։ Իսկ այժմ դուք ինքներդ եք չափանիշ դարձել։ Ձեր հինգ բարակ հատորները իմ դարակումն են, դրանց կողքին շարված են երկու ավելի հաստ հատորները՝ ձեր ակնարկն երբ, որոնք, թույլ տվեք ասել, լիովին համարժեք են ձեր բանաստեղծություններին, թեև դժվարանում եմ որոշել, թե դրանցից ո՞րն է ամենաբարձր գովասանքին արժանի։ Հեռու չէ այն օրը, երբ Անգլիայում կհայտնվի մի անհայտ բանաստեղծուհի, որին գրաքննադատները կանվանեն Անգլիյի Անգլիայի Մոդ Բրուստերը։
— Դուք չափազանց բարյացակամ եք,— շշնջաց նա, և նրա խոսքերի ու խոսելաձևի պայմանականությունն իմ մեջ արթնացրեց հեռավոր աշխարհում ապրած նախկին կյանքիս հետ առնչվող բազմաթիվ հուշեր, և ես հուզմունքից սարսռացի։ Այդ հուզմունքը թաթախված էր քաղցր հիշողություններով և միաժամանակ՝ թախծալի հայրենաբաղձությամբ։
Ես գլխի խոնարհումով հրաժարվեցի ինձ շռայլված մեծարանքից։
— Մի անդամ անգամ Ֆիլադելֆիայում քիչ էր մնացել, որ իրար հանդիպեինք,— ասացի ես։— Բրոունինգի առնչությամբ ինչ–որ հավաքույթ էր կայանալու և դուք պետք է զեկուցում կարդայիք։ Բայց իմ գնացքը չորս ժամով ուշացավ։
Այնուհեաև մենք մոռացանք մեր շրջապատը և տարվեցինք զրույցով, բոլորովին անտեսելով Գայլ Լարսենին, որը լուռ և ուշադիր հետևում էր մեզ։ Որսորդները, վեր կենալով, բարձրացան տախտակամած։ Միայն Գայլ Լարսենը մնաց մեզ հետ։ Հանկարծ նկատեցի, թե ինչպես իր աթոռի թիկունքին հենված՝ նա հետաքրքրությամբ ունկնդրում էր իրեն անծանոթ մի աշխարհի պատկանող մեր խոսակցությանը։ Եվ ես խոսքս կտրեցի նախադասության կեսին։ Ներկան իր բոլոր վտանգներով ու արհավիրքներով ահեղորեն լցվեց իմ առաջ։ Միսս Բրուստերը կարծես նույն զգացմունքն ունեցավ, և երբ նայեց Գայլ Լարսենին, հանկարծ աչքերը լցվեցին անորոշ ու անանուն մի սարսափով։
— Քեզ ժամանակին նախազգուշացրել էի, խոհարա՛ր,— ասաց Գայլ Լարսենը,— ուստի պետք է հիմա պատիժդ կրես։
Մագրիջի դեմքը գունատվեց իր մրե շպարի տակ, և երբ Գայլ Լարսենը երկու նավաստի կանչեց ու հրամայեց պարանը բերել, թշվառականը լեղապատառ դուրս փախավ խոհանոցից և սկսեց աջ ու ձախ վազվզել տախտակամածի վրա, մինչ նավաստիները նրան ծիծաղելով հետ ապնդում հետապնդում էին։ Նրանց համար գերագույն հաճույք կլիներ՝ խոհարարին մի լավ թաթախել ծովում, որովհետև նա ամենանողկալի կերակուրներն էր ուղարկում նավաստիների խուցը։ Պայմանները նպաստեցին այդ ձեռնարկությանը։ «Ուրվականը» ընթանում էր ժամը հազիվ երեք մղոն արագությամբ, և ծովը բավականին հանդարտ էր։ Բայց խոհարարը վախենում էր ջրի մեջ սուզվելուց։ Հավանորեն, նա անցյալում տեսել էր ուրիշների սուզվելը։ Բացի դրանից, ջուրը չափազանց սառն էր, իսկ խոհարարի առողջությունը՝ ոչ այնքան նախանձելի։
Պահակահերթի նավաստիներն ու որսորդները, ինչպես լինում է այսպիսի դեպքերում, տախտակամած բարձրացան դիտելու զվարճախաղը։ Մագրիջը, ըստ երևույթին, չափից ավելի էր սարսափում ջրից, և նա ցուցաբերեց այնպիսի ճկունություն ու արագաշարժություն, որպիսին բնավ չէինք ակնկալում։ Հասնելով խոհանոցի և հարթակի անկյունին, նա կատվի պես ցատկեց ձեղնախցիկի կտուրի վրա և վազեց դեպի նավախել։ Բայց նավաստիները նրա ճանապարհը կտրեցին, և նա ետ վազեց, անցավ ձեղնախցիկի ու խոհանոցի կտուրները, ցատկեց տախտակամածի վրա և խոյացավ դեպի առաջամաս։ Թիավար Հարրիսոնը կրնկակոխ հետապնդելով մոտենում էր նրան։ Բայց Մագրիջը հանկարծական թռիչք կատարելով հասավ եռանկյուն առագաստի պարանին։ Այդ տեղի ունեցավ մի ակնթարթում։ Պարանից կախված՝ նա նետվեց դեպի առաջ և երկու ոտքով խփեց Հարրիսոնի փորին։ Նավաստին ակամա ճիչ արձակելով, երկտակվեց ու փռվեց հատակին։
— Խնդրում եմ,— շշնջաց նա ի վերջո, և ես ակամա հնազանդվեցի։
Արդեն այնքան ճարպկություն էի ձեռք բերել վիրաբուժության մեջ, որ Գայլ Լարսենը միայն մի քանի խորհուրդ տվեց ու հեռացավ, ինձ մոտ թողնելով երկու նավաստի որպես օգնական։ Նա այժմ իր պարտքն էր համարում վրեժ լուծել շնաձկից։ Նավեզրից պարանով իջեցրին մի խոշոր կարթ, որին ամրացված էր խոզի աղած ճարպ։ Ես հազիվ էի փակել Մագրիջի վնասված մի քանի երակներն ու անոթները, երբ նավաստիներն սկսեցին երգելով վեր քաշել մեղավոր շնաձկանը։ Ես նրան չտեսա, բայց իմ օգնականները մեկը մյուսի հետևից ինձ թողեցին մի քանի րոպեով և վազեցին տախտակամածի կենտրոնը տեսնելու, թե ինչ է կատարվում։ Շնաձուկը իր տասնվեց ոտնաչափ հասակով կախված էր միջնակայմից, նրա երախը լծակներով բացեցին մինչև վերջին սահմանը և մեջը զետեղեցին փայտե ամուր, երկու ծայրը սրած մի ցից։ Երբ լծակները հեռացրին, ծնոտներն ամրացան ցցի ծայրերին։ Դրանից հետո կարթի պարանը կտրեցին և շնաձուկն ընկավ ծովը։ Այժմ, հակառակ իր ամբողջ հզորությանը, նա դարձ,ել դարձել էր անկարող և դատապարտված էր ղանդաղ սովամահության։ Այդ կենդանի դիակը նվազ արժանի էր նման պատժի, քան պատիժը հնարող մարդը։
== Գլուխ քսաներկուերորդ ==
Երբ միսս Բրուստերը մոտեցավ ինձ, ես արդեն գլխի էի ընկել, թե բանն ինչումն է, մոտ տաս րոպե դիտել էի, թե ինչպես նա եռանդագին խոսում է մեխանիկի հետ։ Ձեռքով լռություն հանձնարարելով, ես նրան հեռացրի ղեկորդի լսողությունից։ Մանկամարդ կնոջ դեմքը գունատ ու ձգված էր, իսկ խոշոր աչքերը, որոնք վճռականությամբ լցվելով, ավելի էին մեծացել, թափանցող հայացքով նայում էին ինձ։ Ես մի տեսակ երկչոտություն, նույնիսկ երկյուղ զգացի, տեսնելով, որ նա ուզում է զննել հեմֆրի Վան-Վեյդենի հոգին, մինչդեռ Հեմֆրի Վան-Վեյդենը հպարտանալու առանձնապես ոչինչ չուներ այն օրից, երբ ոտք էր գրել դրել «Ուրվականի» վրա։
Մենք քայլեցինք մինչև հարթակի եզրը և այնտեղ նա շրջվեց ու կանգնեց իմ դիմաց։ Ես շուրջս նայեցի՝ ստուգելու համար, թե որևէ մեկը կա՞ մոտերքում։
— Դեռևս չեմ հասկանում։
— Դուք պետք է անեք այն, ինչ ձեզ ասում եմ,— ընդհատեցի հեղինակավոր շեշտով, որավետև որովետև հանկարծ նշմարեցի, որ Գայլ Լարսենը տախտակամածի վրա Լետիմերի հետ ճեմելով, նայում է մեր կողմը։— Արեք ինչպես ասում եմ և շուտով կհամոզվեք, որ ես իրավացի եմ։
— Իսկ ի՞նչ պետք է անեմ,— ասաց նա, նկատելով Գայլ Լարսենի ուղղությամբ նետած անհանգիստ հայացքս և տպավորվելով իմ լուրջ վերաբերմունքից, մի բան, որ շոյեց ինքնասիրությունս։
— Ամենից առաջ՝ մեկ կողմ թողեցեք հոգեկան արիության վերաբերյալ ձեր մտքերը,— կտրուկ պատասխանեցի ես։— Այգ Այդ մարդուն մի թշնամացրեք ձեր դեմ։ Բարեկամական եղեք, խոսակցեցեք նրա հետ, զրույցներ ունեցեք գրականության ու արվեստի մասին, նա սիրում է այդ թեմաները։ Պիտի տեսնեք, որ նա հետաքրքիր ունկնդիր է և հիմար մարդ չէ։ Եվ հենց ձեր օգտի համար խուսափեցեք նավի վրա տեղի ունեցող գազանաբարո տեսարաններին ականատես լինելուց։ Այդպիսով դուք կհեշտացնեք ձեր կատարելիք դերը։
— Նշանակում է՝ ես պետք է ստեմ,— ասաց նա ընդվզումով,― պետք է ստեմ թե՛ խոսքով, թե՛ գործով։
== Գլուխ քսաներեքերորդ ==
Ուժեղ քամիները, համաչափ փչելով, «Ուրվականը» քշեցին հյուսիսային ուղղությամբ, դեպի ծովակատուների երամը։ Մենք նրանց հանդիպեցինք քառասունչորսերորդ զուգահեռականից վերև, փոթորկի ու ալեկոծության ընթացքում, երբ հողմն անդագար անդադար վանում էր ծովի վրա տարածված մշուշի շերտը։ Երբեմն, օրեր շարունակ, արևի երես չէինք տեսնում, ոչ էլ կարողանում էինք հետազոտություն կատարել։ Երբեմն էլ հողմը ջրի մակերեսը մաքրում էր մշուշից, և ալիքները վետվետում ու փայլփլում էին։ Այն ժամանակ մենք որոշում էինք մեր տեղանքը։ Նման դեպքերում եղանակը մեկից մինչև երեք օր պարզ էր լինում, ապա մառախուղը դարձյալ իջնում էր առաջվանից ավելի թանձր։
Որսորդությունը դառնում էր վտանգավոր։ Բայց չնայած դրան, ամեն առավոտ մակույկներն իջեցվում էին ծով, իսկույն կլանվում գորշ մթության մեջ և մինչև գիշեր չէին երևում։ Երբեմն նրանք վերադառնում էին շատ ուշ և մշուշի միջով, ծովային ուրվականների պես, մեկը մյուսի հետևից մոտենում էին մեզ։ Ուենրայթը՝ այն որսորդը, որին Գայլ Լարսենը առևանգել էր մակույկի և անձնակազմի հետ, թանձր շղարշով քողարկված ծովից օգտվելով, փախուստ տվեց։ Մի առավոտ նա իր երկու նավաստիների հետ անհետացավ մառախուղի մեջ և այլևս չվերադարձավ։ Օրեր հետո միայն իմացանք, որ նրանք մեկ երկկայմանավից մյուսն անցնելով, վերջապես գտել են իրենցը։
Ես՝ Հեմֆրի Վան-Վեյդենս, սիրահարված եմ... Տարակույսները նորից պաշարեցին ինձ։ Ոչ թե որովհետև սիրուց վախենում էի կամ դժկամում՝ նրան հանդիպել։ Ընդհակառակը, լինելով ծայրաստիճանի իդեալիստ, ես միշտ սերը գնահատել եմ որպես աշխարհի ամենավեհ զգացմունքը, գոյության վսեմագույն նպատակը, ուրախության ու երջանկության այն ամենաքաղցր բարձրակետը, որտեղ կյանքը սարսռում է խայտանքից, այն գերագույն բանը, որ մարդ միայն կարող է ողջունել, ընդունել և իր սրտում զետեղել։ Եվ սակայն հիմա, երբ սերն արդեն եկել էր, ես չէի կարողանում հավատալ դրան։ Մի՞թե կարող եմ այդքան բախտավոր լինել։ Սերը չափազանց մեծ բախտավորություն է, որպեսզի իրական լինի։ Ես մեկեն հիշեցի Սայմոնսի հետևյալ տողերը.
<poem>::Երկար տարիներ աշխարհում կանանց<br />::Քեզ որոնելով, թափառել եմ ես...</poem>
Բայց ես վաղուց դադարել էի որոնելուց։ Ինձ համար չէ այդ գերագույն երջանկությունը, մտածել էի ես։ Ֆարասեթը իրավացի էր։ Ես սովորական մարդկանց պես չէի, ես «անզգա հրեշ» էի, մի տարօրինակ գրքամոլ, որն ընդունակ է նվիրվելու միայն իմացական հաճույքների։ Թեև ամբողջ կյանքումս շրջապատված եմ եղել կանանցով, բայց նրանց գնահատել եմ սոսկ գեղագիտական տեսանկյունից։ Ես հաճախ ինձ համարել եմ մարդկային հասարակությունից հեռու ապրող մի վանական, որին բնությունը զլացել է տալ մշտատև կամ անցավոր այն կրքերը, որ ուրիշների մեջ տեսնում ու լիովին հասկանում էի։ Բայց ահա սերը վերջապես եկավ։ Եվ եկավ անակնկալ, առանց նախազգուշացման։
Խոր հոգեզմայլությամբ համակված հեռացա նավասանդուղքից և սկսեցի շրջել տախտակամածի վրա, մրմնջալով Էլիզաբեթ Բրոունինգի այս տողերը.
<poem>::Տարիներ առաջ, լքելով մարդկանց,<br />::Տեսիլքների հետ ապրեցի մենակ։<br />::Տեսա, որ նրանք ընկեր են ազնիվ,<br />::Նրանց մեղեդին թովիչ է ու թանկ։</poem>
Բայց հիմա ավելի թովիչ մի երաժշտություն էր հնչում իմ ականջներում և ես բոլորովին խուլ ու կույր էի դեպի շրջապատս։ Հանկարծ Գայլ Լարսենի խիստ ձայնը սթափեցրեց ինձ։
— Դուք, ինչ է, քնաշրջի՞կ եք, թե արևահար,— գոռաց նա։
— Ոչ, անմարսողությունից եմ տառապում,— պատասխանեցի ես և, կարծես ոչինչ պատահած չլիներ, շարունակեցի շրջագայությունը։ I
== Գլուխ քսանչորսերորդ ==
Հայտարարությունն ընդունվեց մռայլ լռությամբ։ Չորս որսորդները նշանակալից նայեցին իրենց վտարման պատճառը հանդիսացող մյուս երկուսին։ Ջոք Հոռները, զուսպ լինելով, վրդովմունքի ոչ մի նշան ցույց չտվեց, մինչդեռ Սմոքի ճակատը շառագունեց և նա բերանը բացեց խոսելու համար։ Գայլ Լարսենը, պողպատյա սառը փայլը աչքերում, դիտում էր նրան և սպասում։ Բայց Սմոքը բերանը նորից փակեց առանց մի բառ արտաբերելու։
— Բա՞ն էիր ասելու,— հարցրեց նրան Գայլ Լարսենը հարձկողական հարձակողական տոնով։
Դա մի մարտահրավեր էր, բայց Սմոքը հրաժարվեց այն ընդունելուց։
Շոգենավի ծուխը թեև մղոններով հեռու էր նավախելից, բայց արագորեն մոտենում էր, երբ մակույկները ծով իջեցրինք։ Մակույկները, ցրվելով, սկսեցին առաջանալ դեպի հյուսիս։ Ժամանակ առ ժամանակ տեսնում էինք, թե ինչպես նրանցից մեկնումեկի առագաստը ցածրանում էր, ապա արձակվում էին հրացանի կրակոցներ, հետո առագաստը նորից էր բարձրանում։ Ծովակատուները բազմաթիվ էին, քամին բոլորովին մեղմացել էր և ամեն ինչ նպաստում էր, որ որսը առատ լինի։ Երբ «Ուրվականը» սկսեց ընթանալ ամենավերջին մակույկի հողմազերծ կողմից, նկատեցինք, որ ջրի երեսը ծածկված է քնած ծովակատուներով։ Ես բնավ չէի տեսել այդքան խիտ երամ։ Նրանք վխտում էին մեր չորս բոչորը և երկուսով, երեքով կամ փոքր խմբերով խաղաղ մրափում ջրի երեսին, ծույլ շնիկների նման։
Մոտեցող ծխի հետ աստիճանաբար մեծանում էին շոգննավի շոգենավի մարմինն ու նրա տախտակամածի վերնակառուցքը։ Դա «Մակեդոնիան» էր։ Ես երկդիտակով կարդացի նրա անունը, երբ նա անցնում էր մեր աջ կողմով, հազիվ մեկ մղոն հեռավորության վրա։ Գայլ Լարսենը վայրագ հայացքով դիտում էր շոգենավը, իսկ Մոդ Բրուստերը համակված էր հետաքրքրությամբ։
— Իսկ ո՞ւր է այդ ընդհարումը, որի մասին այդքան վստահ էիք,— հարցրեց նա զվարթությամբ։
Տախտակամածի վրա եռուզեռ սկսվեց, և ես գուշակեցի, որ նավաստիները կանչվել են վերև և պատրաստվում են ծով իջեցնել մակույկները։ Մոդ Բրուստերը ինձ հետ տախտակամած բարձրացավ, բայց ես նրան թողեցի նավահարթակի ծայրում, որտեղից նա կարող էր տեսարանը դիտել առանց մասնակցելու։ Նավաստիները, երևի, արդեն գիտեին ձեռնարկության շարժառիթը, իսկ աշխատանքում ներդրած նրանց եռանդը վկայում էր ընդհանուր խանդավառության մասին։ Որսորդները տախտակամած փոխադրեցին մանրագնդակի հրացաններ, փամփուշտի արկղեր և բոլորովին արտասովոր մի բան. ակոսավոր փողանցքով հրացաններ։ Նրանք միայն հադվադեպ առիթներով էին իրենց հետ տանում ակոսավոր վաղանցքով հրացան, որովհետև դրա գնդակով խփված ծովակատուներն առանց բացառության սուզվում են ջրի տակ, նախքան մակույկին հասնելը։ Բայց այսօր յուրաքանչյուր որսորդ վերցրել էր այդպիսի մի հրացան և գնդակների մեծ պաշար։ Ես նկատեցի, որ նրանք գոհունակությամբ ժպտում էին, դիտելով «Մակեդոնիայի» ծուխը, որը արևմտյան կողմից մոտենալով, հետզհետե բարձրանում էր ավելի վերև։
Հհինգ Հինգ մակույկներն իսկույն իջեցվեցին ծով։ Նախորդ օրվա նման, հովհարի ձևով տարածվելով, նրանք ուղղվեցին դեպի հյուսիս, իսկ մենք «Ուրվականը» քշեցինք նրանց հետեվից։ հետևից։ Ես միառժամանակ հետաքրքրությամբ գիտեցի դիտեցի մեր մակույկները, բայց նրանց շարժումների մեջ արտակարգ ոչինչ չնկատեցի։ Որսորդներն իջեցնում էին առագաստները, խփում էին ծովակատուներ, նորից պարզում էին առագաստները և սովորականի պես շարունակում իրենց ճանապարհը։ «Մակեդոնիան» կրկնեց նախորդ օրվա մանևրը և մեր դիմաց իջեցրեց իր մակույկները՝ ծովը «ավլելու» նպատակով։ Որպեսզի տասնչորս մակույկներ կարողանան ազատորեն որսալ, անհրաժեշտ է, որ նրանք ցրվեն ծովի լայն տարածության վրա, իսկ շոգենավը, մեր ճանապարհը ամբողջովին կտրելուց հետո, ուղղվեց դեպի հյուսիս, շարունակելով մակույկներ իջեցնել։
— Ի՞նչ եք մտադիր անել,— հարցրի Գայլ Լարսենին, չկարողանալով ավելի երկար զսպել հետաքրքրությունս։
Բայց նրա պատասխանը լուրջ էր, ավելի շուտ՝ հանդիսավոր.
— Ես այդ մասին չդիտեմչգիտեմ, միստր Վան-Վեյդեն, բայց գիտեմ մի բան, որ ես երբեք չպիտի ուրախանամ, մինչև չտեսնեմ այդ դժոխքի շան սատկելը։ Նա ինձնից երկար չի կարող ապրել։ Նա իրավունք չունի ապրելու և, ինչպես գրված է սուրբ գրքում, «Նա պետք է մեռնի տանջվելով»։ Իսկ ես կավելացնեմ՝ «Ամե՜ն, որքան շուտ, այնքան լավ»։
Երբ տախտակամած վերադարձա, Գայլ Լարսենը մեկ ձեռքով ղեկանիվն էր վարում, իսկ մյուսով ծովային հեռադիտակը բռնած՝ զննում էր մակույկների դիրքը, հատուկ ուշադրությամբ հետևելով «Մակեդոնիայի» շարժումներին։ Մեր մակույկների դիրքում միակ նկատելի փոփոխությունն այն էր, որ նրանք մոտեցել էին քամու հոսանքին և ուղղվում էին դեպի հյուսիս-արևմուտք։ Բայց ես դեռ չէի կարողանում հասկանալ այդ մանևրի միտքը, որովհետև նրանց առջև գտնվում էին «Մակեդոնիայի» հինգ մակույկները, որոնք նույնպես ընթանում էին քամու ուղղությամբ։ Այնուհետև նրանք թեթևակի թեքվեցին դեպի արևմուտք, հետզհետե հեռանալով իրենց գծի մնացյալ մակույկներից։ Մեր մակույկներն առաջանում էին թե՛ առագաստների և թե՛ թիակների օգնությամբ։ Թիավարում էին նույնիսկ որսորդները և այդպիսով օգտագործվում էին յուրաքանչյուր մակույկի երեք զույգ թիակները։ Մեր մակույկները շուտով մոտեցան նրանց, որոնց կարելի է դիպուկ կերպով անվանել «թշնամի»։
«Մակեդոնիայի» ծուխը փոքրացել ու աղոտացել էր հյուսիս-արևելյան հորիզոնում, իսկ ինքը շոգենավը, արդեն դարձել էր անտեսանելի։ Մինչև հիմա մենք դանդաղ թափառում էինք, և մեր ասագաստները առագաստները գրեթե ամբողջ ժամանակ ծածանվում էին քամուց։ Նույնիսկ երկու անգամ երկկայմանավը կարճ ժամանակով կանգնեց և սկսեց տեղում ծփալ։ Բայց այժմ այդ թափառումին վերջ դրվեց։ Թոկա սարքերը Թոկասարքերը կարգի բերվեցին, և Գայլ Լարսենը արագացրեց «Ուրվականի» ընթացքը։ Մենք անցանք մեր մակույկների գիծը և մոտեցանք թշնամու գծի առաջին նավակին։
— Եռանկյուն առագաստը իջեցրե՛ք, միստր Վան-Վեյդեն,— հրամայեց Գայլ Լարսենը,— և պատրաստ եղեք հավաքելու։
— Խնդրում եմ, միսս Բրուստեր, տախտակամածի վրա մնացեք,— ասաց Գայլ Լարսենը և ուղղվեց դեպի առաջամաս՝ իր հյուրին ընդունելու։— Դուք նույնպես, միստր Վան-Վեյդեն։
Մակույկի նավաստիներն առագաստն իջեցրին և թիավարելով, մոտեցան մեզ։ Որսորդը՝ ոսկեմարուս, ինչպես ծովի առասպելական արքա, նավաբազրիքի վրայով ցատկեց տախտակամած։ Բայց հակառակ իր վիթխարի մարմնին, նա կարծես վախենում էր։ Նրա դեմքը բացահայտորեն կասկած ու անվստահություն էր արտահայտում։ Սակայն երբ նկատեց, որ բացի Գայլ Լարսենից ու ինձնից ուրիշ ոչ ոք չկա տախտակամածի վրա և տեսավ, որ իր երկու նավաստիները միացել են իրեն, նրա մազոտ ու անկեղծ դեմքը պայծառացավ։ Նա համոզվեց, որ վախենալու պատճառ չկա։ Այդ աժդահան կարծես մի Գողիաթ լիներ Գայլ Լարսենի կողքին։ Նրա հասակի բարձրությունը կլիներ վեց ստնաչափ ոտնաչափ և ութ կամ ինը մատնաչափ, իսկ քաշը, ինչպես հետո իմացա, երկու հարյուր քառասուն ֆունտ էր։ Նրա մարմնում ճարպ չկար. լոկ մկան ու ոսկոր։
Երբ Գայլ Լարսենը նավասանդուղքին մոտենալով առաջարկեց իջնել ներքև, որսորդի աչքերը նորից անհանգստացան։ Բայց իր բարձունքից նայելավ նայելով նավապետին, նա իսկույն ներշնչվեց ինքնավստահությամբ։ Որովհետև Գայլ Լարսենը, թեև հաղթանդամ, այդ հսկայի մոտ գաճաճ էր երևում։ Այսպիսով վարանումը վերջնականապես փարատվեց, և նրանք իջան նավասենյակ։ Մինչ այդ, նորեկ թիավարները, ըստ ընդունված սովորության, գնացին առաջամաս՝ նավաստիներին այցելելու։
Հանկարծ ընդհանուր խցից լսվեց մի ահարկու, ցնցող մռնչոց, որին անմիջապես հետևեց մոլեգին պայքարի աղմուկը։ Դա՝ ընձառյուծի և առյուծի կռիվն էր, և առյուծն էր ամբողջ ժամանակ մռնչացողը։ Լարսենը՝ ընձառյուծն էր։
Տեսնելով, որ նավաստիները դեռ վարանում են, Գայլ Լարսենը ձայնը բարձրացրեց.
— Դե՛հ, արա՛գ... Մահ Լարսենը ձեզ ցատկռտել ցատկոտել էր տալիս, դուք այդ լավ գիտեք։
Նրա բղավոցը նկատելիորեն արագացրեց նավաստիների շարժումները, և նրանք շուտով մակույկը նավ բարձրացրին։ Այնուհետև Գայլ Լարսենը ինձ հրամայեց եռանկյուն առագաստները տեղափոխել, իսկ ինքր կանգնեց ղեկանիվի առաջ և «Ուրվականը» ուղղեց գեպի «Մակեդոնիայի» երկրորդ մակույկը։
Հորիզոնի վրա նորից էր հայտնվել «Մակեդոնիայի» փոքր ծուխը։
— Այո, ես նրան հետևում եմ,— եղավ Գայլ Լարսենի հանդարտ պատասխանը։— Նա հայացքով չափեց մեր և մշուշի միջև ընկած հեռավորությունը, ապա երեսը մի կողմ դարձրեց՝ քամու ուժգնությունն զգալու համար։— Ես կարծում եմ ճիշտ ժամանակին կհասնենք... Բայց գուք դուք կարող եք չկասկածել, որ իմ օրհնյալ եղբայրը կռահել է մեր փոքրիկ խաղը և հիմա ամբողջ թափով գալիս է մեզ վրա։ Այ, տեսե՛ք։
Ծխի ծվենը արագորեն մեծացել ու բարձրացել էր։
— Միևնույն է, քեզ պիտի հաղթեմ, եղբայր իմ,— քրքջաց նա,— պիտի հաղթեմ, թեկուզ հնամաշ մեքենադ ջարդուփշուր անես իմ հետևից հասնելու համար։
Երբ նավր նավը կանգնեցրինք, տախտակամածի վրա տիրեց շտապ, բայց կանոնավոր իրարանցում։ Մակույկները բոլոր կողմերից նավ բարձրացվեցին։ Հենց որ կալանավորները ոտք դրին նավի վրա, մեր որսորդները նրանց իսկույն առաջնորդեցին նավաստիների ընդհանուր խուցը, մինչդեռ մեր նավաստիները մակույկները բարձրացնում էին և խառնիխուռն գցում տախտակամածի վրա, առանց կապելու։ Վերջին նավակը ջրից անջատվելով, դեռ թոկերից կախված, օրորվում էր, երբ մենք ճամփա ընկանք բոլոր առագաստները պարզած և պարանները թուլացրած։
Հարկավոր էր շտապել։ «Մակեդոնիան» իր ծխնելույզից սև ու թանձր ծուխ արձակելով մոտենում էր հյուսիս–արևելքից։ Իր մնացած մակույկներն աչքաթող անելով, նա ընթացքը փոխել էր, որպեսզի մեզ կանխի։ Նա ոչ թե դեպի մեզ էր գալիս, այլ ջանում էր մեզնից անցնել։ Մեր ճանապարհները, անկյան երկու կողմերի պես, պետք է իրար հանդիպեին մշուշի եզրում։ Միայն այնտեղ կարող էր «Մակեդոնիան» մեզ բռնել։ «Ուրվականի» միակ հույսն էր՝ այդ կետն անցնել, նախքան «Մակեդոնիայի» հասնելը։
— Նա չի կարող այս հետապնդումը շարունակել,— ասաց Գայլ Լարսենը։— Որովհետև պետք է վերադառնա իր մակույկները հավաքելու։ Մեկնումեկին ուղարկեցեք այստեղ ղեկանիվի մոտ, միստր Վան-Վեյդեն։ Մենք պետք է առայժմ այս ուղղությամբ նավարկենք։ Լավ կանեք, եթե պահնորդներ նշանակեք, որովհետև այս գիշեր դեսուդեն չենք թափառելու։
— Ես ուրախությամբ հինդ հինգ հարյուր դոլլար կտայի,― ավելացրեց նա,— որպեսզի միայն հինգ րոպե «Մակեդոնիայի» վրա գտնվեի և եղբորս հայհոյանքները լսեի։
— Իսկ հիմա, միստր Վան-Վեյդեն,— ասաց նա, երբ իրեն փոխարինեցին ղեկանիվի առաջ,— մենք պետք է հյուրասիրենք այդ նորեկներին։ Առատ վիսկի տվեք որսորդներին, մի քանի շիշ էլ ուղարկեցեք նավաստիների համար։ Գրազ կգամ, որ մինչև վաղը նրանք բոլորն էլ մեր կողմը կանցնեն և Գայլ Լարսենի համար կորսան նույնքան մեծ քանակությամբ, որքան որսում էին Մահ Լարսենի համար։
— Չեն կարող փախչել, որովհետև մեր որսորդները չեն թողնի։ Ես մերոնց խոստացել եմ մեկ դոլլար՝ նոր որսորդների որսալիք յուրաքանչյուր ծովակատվի մորթու դիմաց։ Նրանց այսօրվա ոգևորությունը մեծ մասամբ դրա համար էր։ Ոչ, ոչ, մերոնք չեն թողնի, որ փախչեն։ Իսկ այժմ առաջամաս գնացեք և զբաղվեցեք բուժման պարտականություններով։ Հավանորեն, բազմաթիվ վիրավորներ են սպասում ձեզ այնտեղ։
 
 
== Գլուխ քսանվեցերորդ ==
 
Գայլ Լարսենը իր վրա վերցրեց վիսկի բաժանելու գործը։ Ես նավաստիների խցում նոր վիրավորներին էի բուժում, երբ շշերը բերվեցին։ Ակումբներում մարդիկ վիսկի խմում են, այն էլ՝ սոդայով, բայց ես երբեք չէի տեսել այս մարդկանց խմածի նմանը, սրանք խմում էին ուղղակի շշերից, խմում էին մինչ եզրը լցրած գավաթներով ու զանազան անոթներով, որոնցից յուրաքանչյուրի պարունակությունը բավական է հարբեցնելու։ Բայց սրանք խմում էին ոչ թե մեկ կամ երկու գավաթ, այլ իրար հետևից, մինչ շշերն անվերջ գալիս էին ու դատարկվում։
 
Բոլորն էլ անխտիր խմում էին, նույնիսկ վիրավորները, նույնիսկ Ուֆտի-Ուֆտին, որն օգնում էր ինձ։ Միայն Լուիսն էր զսպում իրեն և շրթները հազիվ թրջում խմիչքով, թեև զվարճությանը մասնակցում էր մյուսներին հավասար աղմկարարությամբ։ Դա մի սատուռնական խախճանք էր։ Բոլորը բարձրաձայն խոսում էին օրվա կռվի մասին, վիճում մանրամասների շուրջ կամ ջերմ գորովանքով եղբայրանում նրանց հետ, որոնց դեմ կռվել էին նույն օրը։ Հաղթողներն ու հաղթվածները միմյանց ուսի վրայից զկռտում և հանդիսավորապես երդվում էին բարեկամության ու հարգանքի խոստումներով։ Նրանք լաց եղան անցած տառապանքների և ապագայում Գայլ Լարսենի երկաթյա բռունցքի տակ կրելիք տառապանքների համար։ Բոլորը միահամուռ անիծում էին նրան և սարսափելի առասպելներ պատմում նրա գազանությունների մասին։
 
Տարօրինակ ու ահավոր մի տեսարան էին պարզում անկողիններով խճողված փոքր խուցը, օրորվող միջնորմները, տատանվող հատակը, աղոտ լույսը, ճոճվող, հրեշային ձևերով երկարող ու կարճացող ստվերները, ծխի, քրտինքի ու յոդոֆորմի հոտերով ծանրացած օդը և բորբոքված, անասնական տեսք ստացած դեմքերը։ Ես նկատեցի, որ Ուֆտի-Ուֆտին վիրակապի ծայրը բռնած դիտում է այդ տեսարանը։ Նրա թավշային ու փայլուն աչքերը լույսի տակ պսպղում էին եղնիկի աչքերի նման, բայց ես զգում էի, որ հակառակ մեղմ, քնքուշ ու գրեթե կանացի դեմքին, այդ րոպեին նրա կրծքի տակ դարանակալ սպասում է վայրագ դևը։ Ես նույնպես նկատեցի, որ Հարրիսոնի սովորաբար բարի ու պատանեկան դեմքը այժմ ճիվաղային տեսք է ստացել։ Կրքից ձգված դեմքով նա նորեկներին բացատրում էր, թե ինչպիսի դժոխք-նավի վրա են գտնվում և ճչալով հիշոցներ էր թափում Գայլ Լարսենի գլխին։
 
Խոսակցության ամբողջ նյութը Գայլ Լարսենն էր, միայն ու միայն Գայլ Լարսենը՝ մարդկանց ստրկացնող ու տանջող այդ արու Կիրկեն, որի խոզերն էին դարձել սրանք։ Այս բազմաչարչար անասունները սողում էին նրա առաջ և ըմբոստանում միայն հարբած վիճակում կամ՝ գողտուկ։ «Արդյոք ե՞ս էլ նրա խոզերից եմ», մտածեցի։ «Իսկ Մոդ Բրուստե՞րը։ Ո՛չ»։ Զայրույթից ու վճռականությունից ատամներս կրճտացրի և անգիտակցաբար այնպես սեղմեցի իմ հիվանդի վերքը, որ նա ուժգին ցնցվեց, և Ուֆտի-Ուֆտին նայեց ինձ հետաքրքրությամբ։ Այդ պահին իմ մեջ զգում էի մի անակնկալ ուժ։ Նորահայտ սերը ինձ դարձրել էր հսկա։ Ես այլևս ոչնչից չէի վախենում։ Իմ կամքը պետք է հաղթահարի բոլոր արգելքները հակառակ Գայլ Լարսենին և հակառակ գրքերի մեջ անցկացրած իմ երեսունհինգ տարիներին։ Ամեն ինչ լավ կլինի։ Ես այնպես կանեմ, որ ամեն ինչ լավ լինի։ Եվ իմ մեջ ծնված ուժի գիտակցությունից ոգեշնչված՝ մեջքս դարձրի այդ ոռնացող դժոխքին ու բարձրացա տախտակամած, որտեղ օդը մաքուր, հանդարտ ու հաճելի էր, իսկ մառախուղը մոխրագույն ուրվականի պես ծփում էր խավարում։
 
Որսորդների խցում, որտեղ կային երկու վիրավոր, ես գտա գինարբուքի նույնպիսի մի տեսարան, լոկ այն բացառությամբ, որ այստեղ Գայլ Լարսենի հասցեին չէին հայհոյում։ Հոգեկան խոր թեթևացում զգացի, երբ նորից բարձրացա տախտակամած և ուղղվեցի դեպի նավասենյակ։ Ընթրիքը պատրաստ էր, և Գայլ Լարսենն ու Մոդը սպասում էին ինձ։
 
Մինչդեռ նավի ամբողջ անձնակազմը փութեռանդ հարբում էր, նավապետը մնում էր զգաստ։ Նա ոչ մի կաթիլ ոգելից ըմպելիք չխմեց։ Տվյալ պայմաններում նա չէր համարձակվում խմել, որովհետև բացի ինձանից ու Լուիսից (Լուիսը այժմ կանգնած էր ղեկանիվի մոտ), ուրիշ ոչ ոքի վրա հույս գնել չէր կարող։ Մենք նավարկում էինք մշուշի միջով, առանց ազդանշանորդի և առանց լույսերի։ Ինձ գարմանք պատճառեց, թե ինչու Գայլ Լարսենը այդքան առատ խմիչք բաժանեց։ Բայց նա ակնհայտորեն ճանաչում էր որսորդների ու նավաստիների հոգեբանությունը և գիտեր արյունահեղությամբ սկսված փոխհարաբերությունը սրտագին բարեկամության վերածելու լավագույն միջոցը։
 
Մահ Լարսենի վրա տարած հաղթանակը, ըստ երևույթին, խորապես ոգևորել էր նրան։ Երեկ երեկոյան նա համակված էր թախծոտ մտքերով, և ես մեկ րոպեից մյուսը սպասում էի նրա յուրահատուկ պոռթկումներից մեկնումեկին։ Սակայն ոչինչ չպատահեց. նրա տրամադրությունը հիանալի էր։ Հավանորեն, բազմաթիվ որսորդներ ու մակույկներ գրավելու հաջողությունը հակազդել էր նրա սովորական մռայլության վրա։ Համենայն դեպս, թախիծն անհետացել էր և նրա մեջ գտնվող դևը չէր հայտնվում։ Ես այդպես էի մտածում այդ րոպեին, բայց վա՜յ ինձ, ես դեռ շատ քիչ էի ճանաչում նրան և չգիտեի, որ նույն րոպեին նա որոճում էր մի այնպիսի ահավոր պոռթկում, որի նմանը դեռ չէի տեսել։
 
Ինչպես ասացի, նա հիանալի տրամադրության մեջ էր երևում այն պահին, երբ ես նավասենյակ մտա։ Մի քանի շաբաթից ի վեր նա գլխացավի նոպաներ չէր ունեցել, աչքերը վճիտ էին ինչպես կապույտ երկինքը, թուխ դեմքը ճառագայթում էր կատարյալ առողջությամբ և կյանքը առատ ու սքանչելի հոսանքով շրջում և ուռճանում էր նրա երակների մեջ։ Ինձ սպասելիս՝ նա աշխույժ զրույց էր սկսել Մոդի հետ։ Նրանք խոսում էին գայթակղության մասին, և լսածս մի քանի բառերից կռահեցի, որ նա պնդում էր, թե գայթակղությունը դառնում է գայթակղություն միայն այն ժամանակ, երբ մարդ չի կարողանում նրան դիմադրել և սայթաքում է։
 
— Որովհետև, ինչպես ես եմ հասկանում,— ասում էր նա,— մարդը գործում է դրդվելով ցանկություններից։ Եվ նա ունի բազմաթիվ ցանկություններ։ Նա կարող է, օրինակ, ցավից խույս տալու և հաճույքներ վայելելու ցանկությունն ունենալ։ Եվ ինչ որ նա անում է, անում է միայն ցանկության մղումով։
 
— Բայց ենթադրենք, թե նա ցանկանում է երկու իրարամերժ բան, որոնցից յուրաքանչյուրը արգելում է մյուսին,— ընդհատեց Մոդը։
 
— Ես հենց դրան էի գալիս,— ասաց նա։
 
— Հենց այդ երկու ցանկությունների միջև է, որ բացահայտվում է մարդու հոգին,— շարունակեց Մոդը։— Եթե նրա հոգին բարի է, ապա նա կնախընտրի և կգործադրի բարի ցանկությունը, իսկ եթե չար է՝ ընդհակառակը։ Երկու դեպքում էլ որոշողը հոգին է։
 
— Դատարկ խոսքե՜ր,— բացականչեց Լարսենը անհամբերությամբ։— Ցանկությունը ինքն է որոշում։ Վերցնենք, օրինակ, մի մարդ, որը, ասենք, ցանկանում է հարբել, բայց միաժամանակ չի ցանկանում հարբել։ Այսպիսի դեպքում նա ի՞նչ կանի։ Նա խամաճիկ է, նա իր ցանկությունների գերին է և հետևաբար հնազանդվում է երկու ցանկություններից ուժեղագույնին, և վե՛րջ։ Նրա հոգին ոչ մի գործ չունի այստեղ։ Երբ նրան գայթակղեցնում է հարբելու ցանկությունը, նա անկարող է դրան դիմադրել։ Իսկ եթե հաղթահարում է զգաստ մնալու ցանկությունը, նշանակում է՝ այդ ցանկությունն է ավելի ուժեղ։ Գայթակղությունը ոչ մի դեր չի կարող խաղալ, եթե...— նա մի պահ մտածեց իր մեջ ծագած միտքը ձևավորելու համար,— եթե զգաստ մնալու գայթակղություն չես ունենում։
 
— Հա՜-հա՜,— ծիծաղեց նա,— ի՞նչ է ձեր կարծիքը այս մասին, միստր Վան-Վեյդեն։
 
— Իմ կարծիքն այն է, որ դուք երկուսդ էլ վիճում եք նույնիմաստ բառերի շուրջը,— ասացի ես։— Մարդու հոգին բաղկացած է հենց նրա ցանկություններից կամ, եթե ուզում եք, հոգին բոլոր ցանկությունների հանրագումարն է։ Հենց այստեղ է, որ երկուսդ էլ սխալվում եք։ Դուք, միստր Լարսեն, շեշտը դնում եք ցանկության վրա, այն անջատելով հոգուց, իսկ միսս Բրուստերը շեշտը դնում է հոգու վրա, այն հակադրելով ցանկություններին, մինչդեռ իրականում հոգին և ցանկությունը նույն բանն են։
 
— Սակայն,— շարունակեցի ես,— միսս Բրուստերը իրավացի է, երբ պնդում է, թե գայթակղությունը միշտ գայթակղություն է մնում անկախ այն հանգամանքից մարդը ենթարկվում է նրան, թե ոչ։ Քամին հրահրում է կրակը, մինչև որ այն սկսում է մոլեգնորեն բոցավառվել։ Այդպես է նաև ցանկության կրակը։ Նրան հրահրում է ըղձալի առարկան կամ ըղձալի առարկայի նոր ու հրապուրիչ մի նկարագրությունը կամ հասկացությունը։ Հենց դրանում է գայթակղությունը։ Նա քամու պես հրահրում է ցանկությունը, մինչև որ վերջինս գերիշխող է դառնում։ Դա գայթակղություն է։ Դա կարող է բավականաչափ չհրահրել և, հետևաբար, գերիշխող չդարձնել ցանկությունը, բայց, այնուամենայնիվ, նա գայթակղություն է, թեկուզ այն չափով, ինչ չափով հրահրում է։ Եվ գայթակղությունը, ինչպես դուք ասում եք, կարող է մարդուս հրապուրել և՛ դեպի բարին, և՛ դեպի չարը։
 
Ես հպարտ էի ինձանով։ Իմ խոսքերը վճռական դեր կատարեցին։ Նրանք, համենայն դեպս, վերջ դրին վիճաբանությանը։ Եվ մենք սեղան նստեցինք։
 
Բայց այդ օրը Գայլ Լարսենը սովորականից ավելի էր տրամադրված խոսելու։ Ես նրան երբեք այդպես զրուցասեր չէի տեսել։ Կարծես նրա մեջ կուտակված եռանդը ձգտում էր որևէ կերպ մի ելք գտնել։ Նա անմիջապես խոսք բացեց սիրո մասին։ Ինչպես միշտ, նա հարցը քննում էր զուտ մատերիալիստական տեսանկյունից, իսկ Մոդը՝ իդեալիստական։ Ես գրեթե չմասնակցեցի վիճաբանությանը և բավականացա միայն երբեմն-երբեմն մի հակիրճ կշռադատություն կամ մի փոքր ճշտում անելով։
 
Գայլ Լարսենը փայլում էր պերճախոսությամբ, բայց նույնքան փայլում էր և Մոդը։ Ես միառժամանակ կորցրեցի նրանց խոսակցության թելը, որովհետև երբ Մոդը խոսում էր, ես նրա դեմքն էի զննում։ Այդ դեմքը, որն առհասարակ շատ քիչ էր գունավորվում, այժմ կարմրել ու ոգևորվել էր։ Նրա մտածողությունը ազատ ասպարեզ էր գտել, և նա հաճույք էր ստանում վիճելուց, իսկ Գայլ Լարսենը խորապես ըմբոշխնում էր զրույցը։ Վիճաբանության ընթացքում, որին չէի հետևում (ես հափշտակությամբ դիտում էի Մոդի շագանակագույն գանգուրներից մեկը), Գայլ Լարսենը, չգիտեմ ինչ առիթով, հետևյալ քաղվածքը բերեց Տինտագելի մեջ Իզոլդի արտասանած խոսքերից.
 
<poem>
::Ես փառաբանված եմ անգամ այստեղի կանանց մեջ,
::Որովհետև ավելի եմ մեղանչել, քան որևէ մահկանացու կին,
::Եվ գեղեցիկ ու կատարյալ է իմ մեղքը...
</poem>
 
Ինչպես ժամանակին նա հոռետեսություն էր գտնում Օմար Խայամի քառյակների մեջ, այնպես էլ այժմ խանդավառություն և հաղթանակ էր տեսնում Սուինբեռնի տողերում։ Եվ նա ճիշտ էր կարդում ու լավ արտասանում։ Հազիվ էր նա արտասանել հիշյալ տողերը, երբ Լուիսը նավասանդուղքի բացվածքից գլուխն իջեցնելով՝ փսփսաց.
 
— Խնդրում եմ ցածր խոսել։ Մառախուղը բարձրացել է և հենց այս րոպեիս շոգենավը դիմացից կտրում է մեր ճանապարհը։ Ես տեսա նրա ձախ կողմի լույսը։
 
Գայլ Լարսենը շտապ բարձրացավ տախտակամած։ Երբ մենք հասանք տախտակամած, նա արդեն ծածկել էր որսորդների խուցը տանող անցքի կափարիչը, որտեղից բարձրանում էր հարբածների գոռգոռոցը, և ուղղվում էր դեպի խելամաս նավաստիների խցի անցքն էլ փակելու համար։ Մառախուղը չէր փարատվել, այլ վեր բարձրանալով ծածկել էր աստղերը, և այդպիսով գիշերը ավելի էր խավարել։ Ճիշտ մեր դիմաց ես տեսա երկու լույս՝ մեկը կարմիր, մյուսը սպիտակ, և միևնույն ժամանակ լսեցի շոգենավի մեքենաների համաչափ զարկերը։ Դա, անկասկած, «Մակեդոնիան» էր։
 
Գայլ Լարսենը բարձրացավ հարթակի վրա, և մենք երեքս լուռ դիտեցինք դիմացից արագ անցնող լույսերը։
 
— Բարեբախտություն է, որ նա լուսարձակներ չունի,— ասաց Գայլ Լարսենը։
 
— Ի՞նչ կպատահեր, եթե հանկարծ ուժով բղավեի,— հարցրի ես փսփսալով։
 
— Դա կլիներ ամեն ինչի վերջը,— պատասխանեց նա։— Բայց դուք մտածե՞լ եք, թե այդ դեպքում ինչ կարող է պատահել ձեզ։
 
Նախքան հարցնելս, թե ինչ կարող է պատահել ինձ, նա գորիլլայի թաթի պես ուժեղ ձեռքով կոկորդս բռնեց և մկանների աննկատելի թրթռացումով ինձ լրիվ պատկերացում տվեց, թե ինչպիսի հեշտությամբ կարող է վիզս ոլորելով կոտրել։ Դրանից հետո ինձ թողեց և մենք միասին շարունակեցինք «Մակեդոնիայի» լույսերը դիտել։
 
— Իսկ ինչ կպատահեր, եթե ես բղավեի,— հարցրեց Մոդը։
 
— Ես ձեզ այնքան եմ հավանում, որ ձեզ վնաս չէի հասցնի,— ասաց նա մեղմ ձայնով, որը հնչեց այնքան ջերմ ու գորովագին, որ ես խանդի ցավից ցնցվեցի։— Բայց, այնուամենայնիվ, այդպիսի բան չանեք, այլապես միստր Վան-Վեյդենի վիզը իսկույն կկոտրեմ։
 
— Այդ դեպքում ես նրան թույլ եմ տալիս բղավել,— ասացի հանդգնությամբ։
 
— Ես չեմ կարծում, որ միսս Բրուստերը կուզենար զոհաբերել ամերիկյան գրականության Երկրորդ Ուսուցչապետին,— հեգնեց նա։
 
Մենք այլևս չխոսեցինք։ Ընդ որում, արդեն այնքան էինք վարժվել միմյանց, որ այդ լռությունը մեզ չճնշեց։ Իսկ երբ կարմիր ու սպիտակ լույսերն անհետացան, նորից խուց վերադարձանք՝ ընդհատված ընթրիքը շարունակելու։
 
Նրանք երկուսով նորից քաղվածքներ բերեցին և այդ առթիվ Մոդը արտասանեց Դաուսոնի «Impenitentia ultima»-ն։ Ես դիտում էի ոչ թե նրան, այլ Գայլ Լարսենին։ Ինձ կախարդել էր Մոդի վրա նրա հառած հայացքը։ Նա բոլորովին վերացել էր և ես նկատեցի, որ նրա շրթներն անգիտակցաբար շարժվելով՝ կրկնում էին Մոդի արտասանած յուրաքանչյուր բառը։ Նա Մոդին ընդհատեց, երբ վերջինս արտասանում էր հետևյալ տողերը.
 
<poem>
::...Թող նրա աչքերն ինձ լուսավորեն
::Արևը մայր մտնելուց հետո,
::Եվ նրա ձայնում երգող ջութակների հնչյունները
::Իմ լսելիք վերջին հնչյունները լինեն...
</poem>
 
— Ձեր ձայնի մեջ էլ ջութակներ են երգում,— ասաց նա անսպասելիորեն և նրա աչքերը շողացին ոսկեճաճանչ լույսով։
 
Մոդը այնքան լավ զսպեց իրեն, որ քիչ մնաց ճչայի ուրախությունից։ Առանց շփոթվելու նա արտասանեց վերջին տունը և այնուհետև խոսակցությունը մեղմորեն փոխադրեց նվազ վտանգավոր ուղու վրա։ Եվ այդ ամբողջ ժամանակ ես մնացի կիսաշշմած վիճակում։ Խցի միջնորմից լսվում էր հարբած որսորդների գոռգոռոցը, իսկ իմ դիմաց անվերջ զրուցում էին այն մարդը, որն ինձ ահ էր ազդում, և այն կինը, որին սիրում էի։ Ոչ ոք սեղանը չհավաքեց։ Մագրիջին փոխարինող նավաստին ակնհայտորեն միացել էր իր ընկերներին։
 
Եթե Գայլ Լարսենը երբևէ կարող էր հասնել հափշտակության բարձրակետին, ապա նա դրան հասել էր հենց այդ զրույցի ընթացքում։ Սեփական խոհերից կտրվելով ես ժամանակ առ ժամանակ հետևում էի նրան և հետևում ապշությամբ։ Այդ պահերին նա մտքիս վրա իշխում էր իր արտասովոր բանականությամբ ու կրքի թափով։ Նա ջատագովում էր ըմբոստացումը։ Խոսակցության ընթացքում անխուսափելիորեն հիշատակվեց նաև Միլտոնի «Լուցիֆերը»։ Գայլ Լարսենը այնպիսի խորամտությամբ վերլուծեց ու բնութագրեց Լուցիֆերի կերպարը, որ իմ աչքում լիովին բացահայտվեց նրա խափանված տաղանդի բովանդակ ուժը։ Նրա դատողություններն ինձ հիշեցնում էին Թենին, թեև ես վստահ էի, որ նա երբեք չի կարդացել այդ փայլուն, բայց վտանգավոր մտածողի ստեղծագործությունը։
 
— Լուցիֆերը պայքարում էր մի կորած դատի համար և չէր վախենում աստծու շանթերից,— ասում էր Գայլ Լարսենը։— Դժոխք նետվելուց հետո նա գարձյալ չպարտվեց։ Նա իր հետ տարավ հրեշտակների մոտ մեկ երրորդը, անմիջապես սկսեց նախամարդուն գրգել աստծու դեմ և իր դժոխքի համար շահեց հետագա մարդկության յուրաքանչյուր սերնդի խոշորագույն մի մասը։ Իսկ ինչո՞ւ էր նա վտարվել երկնքից։ Մի՞թե նրա համար, որ աստծուց նվազ քաջ էր կամ նվազ հպարտ, նվազ փառասեր։ Ո՛չ, հազար անգամ ո՛չ։ Աստված ավելի ուժեղ էր, որովհետև, ինչպես ասված է՝ «նրա շանթերը նրան դարձրել էին ավելի հզոր»։ Բայց Լուցիֆերը ազատասեր հոգի էր։ Նրա համար ծառայել նշանակում էր շնչահեղձ լինել։ Եվ նա նախամեծար համարեց ազատ լինել ու տանջվել, քան հանգստավետ գերության մեջ երջանիկ ապրել։ Նա չուզեց ծառայել աստծուն։ Նա ոչ ոքի չուզեց ծառայել։ Նա անոտք կիսանդրի չէր։ Նա կանգնած էր իր սեփական ոտքերի վրա։ Նա ինքնուրույն անհատականություն էր։
 
— Նա ամենաառաջին անարխիստն էր,— ծիծաղեց Մոդը և վեր կենալով պատրաստվեց քաշվել իր խուցը։
 
— Եթե անարխիստ էր, ուրեմն լա՛վ է անարխիստ լինելը,— գոչեց Գայլ Լարսենը և նույնպես վեր կացավ։ Երբ մոտեցանք Մոդի խցին, նա կանգնեց մանկամարդ կնոջ դիմաց և արտասանեց հետևյալ տողերը,
 
<poem>
::... Գոնե այստեղ
::Մենք ազատ կլինենք։ Այստեղ Ամենակարողը
::Մեզ չի նախանձի և չի վտարի մեզ։
::Այստեղ մենք կարող ենք անկաշկանդ իշխել։ Ինձ համար՝
::Իշխելը, անգա՛մ դժոխքում, արժանավայել փառասիրություն է.
::Ավելի լավ է դժոխքում իշխել, քան ծառայել երկնքում։
</poem>
 
Դա հզոր հոգու մարտահրավերն էր։ Երբ նա լռեց, նրա ձայնը դեռ արձագանքում էր խցում։ Նա կանգնած էր այնտեղ, նավի հետ տատանվելով, բրոնզագույն դեմքը՝ փայլուն, գլուխը բարձր ու տիրական։ Իսկ ոսկեշող աչքերը անհունորեն առնական ու անհունորեն մեղմ հայացքով նայում էին դռան մոտ կանգնած Մոդի աչքերին։
 
Մանկամարդ կնոջ աչքերը դարձյալ լցվեցին մի անանուն սարսափով և նա գրեթե շշնջալով ասաց․
 
— Դուք Լուցիֆերն եք...
 
Դուռը փակվեց, և նա անհետացավ։ Գայլ Լարսենը մի պահ զարմացած նայեց նրա հետևից, ապա, իրեն իշխելով, դարձավ դեպի ինձ։
 
— Ես գնում եմ Լուիսին փոխարինելու ղեկանիվի առաջ,— ասաց նա կտրուկ,— կեսգիշերին ձեզ կկանչեմ, որ ինձ փոխարինեք։ Մինչ այդ գնացեք և մի քիչ քնեցեք։
 
Նա հետը վերցրեց մի զույգ թաթման, դրեց գդակը և բարձրացավ տախտակամած։ Իսկ ես, նրա խորհրդին հետևելով, գնացի պառկելու։ Բայց չգիտեմ ինչու, ինչ-որ գաղտնի թելադրանքից դրդվելով՝ պառկեցի բոլորովին հագնված։ Միառժամանակ ունկնդրեցի որսորդների խցից եկող գոռգոռոցին, ապա հոգեզմայլությամբ խորհրդածեցի իմ անակնկալ սիրո մասին։ Բայց «Ուրվականի» վրա ես արդեն սկսել էի խոր ու կանոնավոր քնել։ Շուտով երգերն ու ճիչերը աստիճանաբար անլսելի դարձան, աչքերս փակվեցին և գիտակցությունս թաղվեց մեռելային թմրության մեջ։
 
Չգիտեմ, թե ի՞նչն արթնացրեց ինձ, բայց հանկարծ անդրադարձա, որ կանգնած եմ սենյակի մեջտեղը, արթուն վիճակում։ Հոգիս կարծես սարսռում էր վտանգի անձայն նախազգուշացումից, այնպես, ինչպես պիտի սարսռար, եթե այդ նախազգուշացումը հաղորդվեր գալարափողի ուժգին կանչով։ Իսկույն բացեցի դուռը։ Նավասենյակում ճրագի լույսը թուլացել էր։ Ես տեսա Մոդին, իմ Մոդին, որը գալարվում ու մաքառում էր Գայլ Լարսենի գրկում։ Ես տեսա, թե ինչպես երերում ու ալեկոծվում էր նրա անզոր մարմինը, երբ նա երեսը Գայլ Լարսենի կրծքին սեղմած, ջանում էր խուսափել նրանից։ Այս ամենը տեսա մի ակնթարթում և նույն ակնթարթում նետվեցի իմ ոսոխի վրա։
 
Ես նրա դեմքին բռունցքի մի հարված հասցրի այն պահին, երբ գլուխը բարձրացնում էր վեր, բայց դա մի թույլ հարված էր։ Նա արձակեց մի վայրի, անասնական մռնչյուն և ձեռքով ինձ ետ մղեց։ Դաստակի այդ պարզ հպումն այնքան ուժեղ էր, որ բաբանի նման ինձ նետեց հեռու։ Ես խփվեցի Մագրիջի նախկին խցի դռանը, որի տախտակները ընդհարման ուժգնությունից ճեղքվելով ջախջախվեցին, և մարմինս խրվեց մեջը։ Ջանացի ոտքի կանգնել և դժվարությամբ դուրս եկա ջարդված դռան ճեղքից։ Այդ պահին ոչ մի ցավ չզգացի, որովհետև համակվել էի ամենաբուռն կատաղությամբ։ Որքան հիշում եմ, ես էլ մի բարձր աղաղակ արձակեցի և դաշույնս պատյանից հանած՝ առաջ խոյացա։
 
Բայց պատահել էր ինչ-որ անհասկանալի բան։ Այժմ նրանք միմյանցից հեռու կանգնած երերում էին։ Լարսենին մոտենալով դաշույնը բարձրացրի, բայց ձեռքս օդում անշարժացավ և հարված չիջեցրի։ Տեսարանի տարօրինակությունը շփոթեցրել էր ինձ։ Մոդը մեկ ձեռքով հենվել էր միջնորմին և ջանում էր մարմնի հավասարակշռությունը պահել, մինչդեռ Գայլ Լարսենը ամբողջ մարմնով տատանվում էր։ Ձախ ձեռքով ճակատր սեղմած՝ նա աչքերը ծածկել էր, իսկ աջով շշմածի պես ափլփում էր օդը։ Երբ վերջապես ձեռքը հասավ միջնորմին, այդ հպումից կարծես նա ֆիզիկական թեթևացում զգաց, ասես իր մարմնի համար հենարան էր գտել և գիտակցել էր իր դիրքն ու շրջապատը։
 
Այդ Ժամանակ ես նորից արյան ծարավ զգացի։ Մտքովս շլացուցիչ պայծառությամբ անցան իմ կրած նվաստացումներն ու անիրավությունները, նրա ձեռքից իմ և ուրիշների քաշածը և լիովին ըմբռնեցի, թե որքան հրեշային է այս մարդու գոյությունը։ Ես կուրորեն, խելագարի պես նետվեցի նրա վրա և դաշույնը խրեցի ուսի մեջ։ Բայց նույն վայրկյանին հասկացա, որ բացված վերքը թեթև էր, թանի որ պողպատի ծայրը թիակին հասնելով՝ սահեց։ Դաշույնը նորից բարձրացրի՝ այս անգամ մարմնի ավելի կենսական մի մասին հարվածելու համար։
 
Բայց Մոդը, որ տեսել էր իմ առաջին հարվածը, գոչեց.
 
― Մի՛ արեք, խնդրում եմ։
 
Ես մի վայրկյան ձեռքս իջեցրի, բայց միայն մի վայրկյան։ Նորից դաշույնը բարձրացավ, և Գայլ Լարսենը, անկասկած, կմեռներ, եթե Մոդը չնետվեր մեր միջև։ Նա ինձ փաթաթվեց և մազի գանգուրները այտս շոյեցին։ Արյունս սկսեց արտասովոր կերպով եռալ, սակայն դրա հետ մեկտեղ կատաղությունս էլ սաստկացավ։ Մոդը արիաբար նայեց աչքերիս մեջ։
 
— Ի՜մ սիրույն,— թախանձեց նա։
 
— Ձեր սիրո համար է, որ ուզում եմ սպանել սրան,― գոչեցի ես, ջանալով ձեռքս ազատել առանց նրան ցավ պատճառելու։
 
— Հանդարտվեցեք,— մրմնջաց նա, մատները հուշիկ հպելով շրթներիս։
 
Այդ մատների հպումն այնքան քաղցր էր, որ հակառակ կատաղությանս կհամբուրեի դրանք, եթե համարձակվեի։
 
— Խնդրում եմ, խնդրո՜ւմ եմ,― թախանձեց նա, և այդ խոսքերն ինձ զինաթափեցին։ Նույն պահին ես գիտակցեցի, որ այդ խոսքերը միշտ պիտի զինաթափեն ինձ։
 
Ես ետ քաշվեցի և, դաշույնը պատյանի մեջ զետեղելով, նայեցի Գայլ Լարսենին։ Նա ձախ ձեռքով դեռ սեղմում էր ճակատը և աչքերը ծածկել էր ափի տակ։ Գլուխը վար էր հակվել, մարմինը կարծես լխկել էր, ահագին ուսերը կծկվել ու թեքվել էին առաջ։
 
— Վան-Վեյդե՜ն,― կանչեց նա խռպոտ ձայնով, որի մեջ վախի ինչ-որ հնչյուն թրթռաց,— Վան-Վեյդե՜ն, որտե՞ղ եք դուք։
 
Ես նայեցի Մոդին։ Նա լռությամբ գլխով արեց։
 
— Այստեղ եմ,— պատասխանեցի մոտենալով։— Ի՞նչ է պատահել։
 
— Ինձ օգնեցեք նստելու,— ասաց նա նույն խռպոտ վախեցած ձայնով։
 
— Հիվանդ եմ, շա՜տ հիվանդ, Հեմփ,— ասաց նա, երբ ընկավ աթոռի վրա և թողեց ձախ ձեռքս, որով պահում էի նրան։
 
Ապա գլուխը սեղանին հենելով՝ թաղեց ձեռքերի մեջ։ Երբեմն-երբեմն նա գլուխը ետ ու առաջ էր շարժում ցավից։ Մի անգամ, երբ գլուխը բարձրացրեց, ես տեսա, որ ճակատը, մինչև մազերի արմատները, ողողված է քրտինքի խոշոր կաթիլներով։
 
— Հիվանդ եմ, շա՜տ հիվանդ,— կրկնում էր նա նորից ու նորից։
 
— Բայց ի՞նչ է պատահել,— հարցրի, ձեռքս դնելով նրա ուսին։— Ինչո՞վ կարող եմ օգնել։
 
Նա ջղային շարժումով ձեռքս հեռացրեց ուսից, և ես երկար ժամանակ լուռ կանգնեցի նրա կողքին։ Մոդը ահաբեկված՝ նայում էր մեզ։ Մենք չէինք կարողանում ըմբռնել, թե ինչ է պատահել նրան։
 
— Հեմփ,— ասաց նա վերջապես,— պետք է գնամ անկողին մտնեմ։ Օգնեցեք ինձ։ Շուտով կանցնի։ Երևի գլխացավի այդ անիծյալ նոպաներից մեկն է։ Ես դրանցից վախենում էի։ Ես ինչ-որ նախազգացում ունեմ, որ... Էհ, ես էլ չգիտեմ, թե ինչ եմ խոսում։ Ինձ օգնեցեք, որ անկողնուս հասնեմ։
 
Երբ նրան պառկեցրի իր անկողնում, նա նորից դեմքը թաղեց ձեռքերի մեջ և աչքերը ծածկեց, իսկ երբ պատրաստվում էի խցից դուրս գալ, լսեցի, որ մրմնջում է.
 
― Հիվանդ եմ, շա՜տ հիվանդ։
 
Երբ դուրս եկա, Մոդը հարցական նայեց ինձ։ Ես գլուխս օրորելով ասացի․
 
— Նրան ինչ-որ բան է պատահել, բայց չեմ կարողանում հասկանալ թե ինչ։ Նա անօգնական տեսք ունի, և ես կարծում եմ, որ առաջին անգամ իր կյանքում նա վախենում է։ Այդ պատահել է նախքան դաշույնի հարվածը, որը միայն թեթևակի է վիրավորել։ Դուք ինքներդ պետք է տեսած լինեք, թե ինչ պատահեց։
 
Նա գլուխը թափահարեց։
 
— Ես ոչինչ չտեսա։ Ինձ համար էլ դա նույնքան հանելուկ է։ Նա ինձ հանկարծակի բաց թողեց և սկսեց երերալով ընկրկել։ Բայց ի՞նչ պետք է անենք։ Ի՞նչ պետք է անեմ ես։
 
— Այստեղ սպասեցեք, խնդրեմ, մինչև որ վերադառնամ,— պատասխանեցի ես։
 
Ես բարձրացա տախտակամած։ Լուիսը ղեկանիվի առջևն էր։
 
— Դու կարող ես գնալ ու քնել,— ասացի նրան, անցնելով ղեկանիվի առաջ։
 
Նա շտապ հնազանդվեց, և ես մեն-մենակ մնացի «Ուրվականի» տախտակամածի վրա։ Այնուհետև կարելի եղածին չափ քիչ աղմուկ հանելով՝ հավաքեցի միջնակայմի մեծ առագաստն ու առաջամասի առագաստները, ապա վերադարձա Մոդի մոտ։ Մատս շրթներիս դնելով՝ նրան հանձնարարեցի լուռ մնալ և մտա Գայլ Լարսենի խուցը։ Նա դեռ պառկած էր նույն դիրքով, և գլուխը բարձի վրա շարունակ օրորվում էր մեկ կողմից մյուսը։
 
— Կարո՞ղ եմ որևէ բանով օգնել ձեզ,— հարցրեցի ես։
 
Սկզբում նա չպատասխանեց, բայց երբ հարցումը կրկնեցի, ասաց.
 
— Ոչ, ոչ, հիմա ավելի լավ եմ։ Ինձ մենակ թողեք մինչև առավոտ։
 
Բայց դուրս գնալու ժամանակ ես նկատեցի, որ նրա գլուխը սկսել էր նորից օրորվել։ Մոդը համբերությամբ սպասում էր ինձ, և ես ուրախության սարսուռով նկատեցի, որ նա գեղեցիկ գլուխը խրոխտ էր պահում թագուհու պես, իսկ աչքերը հանդարտ ու ինքնավստահ էին, ինչպես նրա հոգին։
 
— Կարո՞ղ եք ձեր կյանքն ինձ վստահել և հետս կատարել մոտ վեց հարյուր մղոն հեռավորությամբ մի ճանապարհորդություն,— հարցրի ես։
 
— Ուզում եք ասել...― սկսեց նա, և ես հասկացա, որ նա ճիշտ էր գուշակել իմ մտադրությունը։
 
— Այո, հենց այդ եմ ուզում ասել։ Մեզ ուրիշ ոչինչ չի մնում անել, բացի մակույկով փախչելուց։
 
— Ավելի շուտ՝ ինձ ոչինչ չի մնում անել,— պատասխանեց նա։— Դուք այստեղ նույնքան ապահով եք, որքան և առաջ։
 
— Ո՛չ, մեզ միայն մնում է մակույկով փախչել,— ասացի ես հաստատակամ։— Խնդրում եմ՝ կարելի եղածին չափ տաք հագնվեք, առանց ժամանակ կորցնելու, և ծրարի մեջ փաթաթեք այն ամենը, ինչ ուզում եք հետներդ վերցնել։
 
— Միայն թե շտապեցեք,— ավելացրի ես, երբ նա ուղղվում էր դեպի խուցը։
 
Պահեստարանը գտնվում էր նավասենյակի ճիշտ ներքևում։ Անցքի կափարիչը բացելով և հետս մի մոմ վերցնելով ցած իջա ու սկսեցի աչքի անցկացնել այնտեղ եղած սննդամթերքը։ Ընտրեցի անհրաժեշտ քանակությամբ պահածոները, և երբ ամեն ինչ պատրաստ էր, Մոդը վերևից երկարեց ձեռքերը և ես սկսեցի սննդամթերքը նրան փոխանցել։
 
Մենք լուռ աշխատեցինք։ Պահեստարանից վերցրի նաև վերմակներ, թաթմաններ, մոմլաթե զգեստներ, գդակներ և այլ անհրաժեշտ իրեր։ Հեշտ արկածախնդրություն չէր մեր ձեռնարկելիքը. փոքր մակույկով պետք է նավարկեինք ալեկոծ ու փոթորկոտ ծովի վրա և միևնույն ժամանակ մեզ պաշտպանեինք ցրտից ու անձրևից։
 
Մենք փութեռանդությամբ մեր ավարը փոխադրեցինք տախտակամած և զետեղեցինք մակույկներից մեկի մոտ։ Աշխատում էինք այնպիսի եռանդով, որ Մոդը, ֆիզիկապես ուժեղ ու չարքաշ չլինելով, հոգնեց և բոլորովին ուժասպառ նստեց հարթակի աստիճանների վրա։ Բայց դա նրան չօգնեց կազուրվելու, և նա մեջքի վրա պառկեց հարթակի կարծր հատակին ու ձեռքերը տարածեց, որպեսզի մարմինը հանգիստ դիրք ստանա։ Ես հիշեցի, որ քույրս էլ հաճախ այդպես էր հանգստանում և ենթադրեցի, որ Մոդը շուտով իր ուժերը կհավաքի։ Հետո մտածեցի, որ անհրաժեշտ է ձեռքի տակ զենք ունենալ և, նորից մտնելով Գայլ Լարսենի խուցը, վերցրի նրա մանրագնդակի հրացանն ու ակոսավոր փողով հրացանը։ Ես նրան ինչ-որ բան ասացի, բայց նա չպատասխանեց, թեև քնած չէր և շարունակում էր գլուխը մեկ կողմից մյուսն օրորել։
 
— Մնաս բարո՜վ, Լուցիֆեր,— ասացի ես լիովին և անաղմուկ փակեցի դուռը։
 
Իմ հաջորդ գործը եղավ՝ փամփուշտներ ճարել։ Դա հեշտ էր, բայց դրա համար հարկավոր էր իջնել որսորդների խուցը տանող սանդուղքով։ Խցից մի քանի ոտնաչափ հեռու զետեղված էին փամփուշտի արկղերը, որ որսորդներն իրենց հետ փոխադրում էին մակույկները, երբ գնում էին որս անելու։ Դրանցից երկուսը վերցրի։
 
Այժմ հարկավոր էր մակույկը ծով իջեցնել։ Իսկ դա այնքան էլ հեշտ չէր մեկ մարդու համար։ Պարանները քանդելուց հետո հաջորդաբար քաշեցի ցռուկին ու խելին ամրացված թոկերը, մինչև որ մակույկը անջատվեց իր հենարանից և բարձրացավ օդ։ Այնուհետև այդ թոկերը հաջորդաբար թուլացրի, և մակույկը մի երկու ոտնաչափ իջնելով՝ հանգիստ կախվեց երկկայմանավի կողքին։ Մակույկի մեջ դրել էի առագաստներ, թիակներ և թիակալներ։ Խմելու ջուրը չափազանց անհրաժեշտ էր, հետևաբար, ես վերցրի նաև մյուս մակույկների ջրի տակառները։ Նավի վրա ինը մակույկ կար, այնպես որ մեր ջրի պաշարը ավելի քան բավական էր և կարող էր նաև ծառայել որպես բալլաստ։ Այս ամեն ինչից այնքան շատ էի վերցրել, որ նույնիսկ վախենում էի, թե մակույկը ծանրաբեռնված է պետք եղածից ավելի։
 
Մոդը փոխանցում էր սննդամթերքը, իսկ ես դրանք տեղավորում էի մակույկի մեջ։ Հանկարծ նավաստիների խցից մի նավաստի բարձրացպվ տախտակամած։ Նա մի քիչ կանգնեց նավի հողմընթաց եզրում (մենք գտնվում էինք հակառակ կողմում), հետո դանդաղ քայլերով հասավ տախտակամածի մեջտեղը և այնտեղ էլ մի պահ կանգնեց, մեջքը դարձրած դեպի մեզ։ Սիրտս սկսեց ուժգին բաբախել և ես իսկույն կծկվեցի մակույկի խորքում։ Նույն վայրկյանին Մոդը փռվեց տախտակամածի վրա և անշարժ մնաց վերնածածկի ստվերում։ Բայց նավաստին շուռ չեկավ։ Նա ձեռքերը բարձրացրեց օդում, աղմուկով հորանջեց, ապա առաջամաս վերադառնալով՝ իջավ նավաստիների խուցը։
 
Մի քանի րոպեում ամեն ինչ բարձեցի, և մակույկն իջեցրինք ծով։ Երբ Մոդին օգնում էի նավեզրի բազրիքից անցնել, նրա մարմնի հպումն զգալով՝ քիչ մնաց կամքիցս անկախ գոչեի․ «Սիրում եմ ձեզ, սիրո՜ւմ եմ ձեզ»։ «Իրոք որ Հեմֆրի Վան-Վեյդենը վերջապես սիրահարվել է», մտածեցի ես, երբ նրան գրկելով, իջեցնում էի մակույկի մեջ։ Մեկ ձեռքով կառչել էի բազրիքից, իսկ մյուսով պահում էի նրան։ Այդ պահին որքան հպարտ էի իմ սխրագործությամբ։ Ես իմ մեջ զգում էի մի նոր ուժ, որից զուրկ էի մի քանի ամիս առաջ, երբ հրաժեշտ էի տալիս Չարլի Ֆարասեթին՝ չարաբախտ «Մարտինեզ» նավով Սան-Ֆրանցիսկո գնալու համար։ Հենց որ մակույկը բարձրացավ ուռչող ալիքի գագաթը և Մոդի ոտքերը դիպան մակույկի նստարանին, ես թողեցի նրա ձեռքր և, թոկերն արձակելով, նետվեցի մակույկի մեջ։ Թեև կյանքումս երբեք չէի թիավարել, բայց, այնուամենայնիվ մեծ ճիգ թափելով ի վերջո կարողացա մակույկը հեռացնել «Ուրվականից»։ Հետո փորձեցի առագաստը պարզել։ Շատ անգամ տեսել էի, թե նավուղիղներն ու որսորդները ինչպես են առագաստ պարզում, բայց սա իմ առաջին փորձն էր։ Այն, ինչ նրանք անում էին երկու րոպեում, ես քսան րոպեում արեցի։ Հետո առագաստի պարանները ձգեցի և ղեկի թիակը վրելով մակույկն ուղղեցի դեպի քամին։
 
— Ահա այնտեղ է Ճապոնիան, ուղիղ մեր դիմացը,— ասացի ես։
 
— Հեմֆրի Վան-Վեյդեն,— ասաց Մոդը,— դուք խիզախ մարդ եք։
 
— Ոչ,— պատասխանեցի ես,— դուք եք խիզախը։
 
Մենք բնազդաբար ետ նայեցինք՝ վերջին անգամ «Ուրվականը» դիտելու։ Նրա ցածր կառույցը կոհակների վրա օրորվելով ընթանում էր քամու ուղղությամբ, առագաստները աղոտ կերպով երևում էին մթության մեջ, իսկ կապկպված ղեկանիվը ճռնչում էր ամեն անգամ, երբ ղեկը խփվում էր ալիքի։ Վերջապես երկկայմանավն ու իր աղմուկը բոլորովին չքացան և մենք մեն-մենակ մնացինք խավար ծովի վրա։
 
== Գլուխ քսանյոթերորդ ==
 
Առավոտը ծագեց՝ ցուրտ ու խոնավ։ Թարմ զեփյուռը քշում էր մակույկը, և կողմնացույցը ցույց էր տալիս, որ նավարկում ենք ուղիղ դեպի Ճապոնիա։ Թեև թանձր թաթմաններ էի հագել, բայց ղեկը շարունակ պահելուց՝ սառած մատներս ընդարմացել էին։ Ոտքերս նույնպես ցավում էին ցրտից և անհամբեր սպասում էի, որ արեգակը փայլի։
 
Ճիշտ իմ դիմաց, նավակի հատուկին քնած էր Մոդը։ Ես ուրախ էի, որ գոնե նա չէր մրսում, քանի որ փաթաթված էր հաստ վերմակներով։ Վերևի վերմակը ծածկում ու ցրտից պաշտպանում էր նրա դեմքը, և ես ոչինչ չէի տեսնում, բացի նրա մարմնի աղոտ ուրվագծերից։ Երևում էին միայն բաց-շագանակագույն մազերը, որոնք վերմակի տակից սահելով՝ պճնվել էին առավոտյան ցողի ադամանդյա կաթիլներով։
 
Ես երկար դիտում էի այդ մազափունջը, որը Մոդի բովանդակ էությունից միակ տեսանելի մասն էր այդ պահին, և դիտում էի այնպես, ինչպես մարդ միայն կարող է դիտել աշխարհի ամենաթանկագին գանձը։ Իմ սևեռուն հայացրի տակ նա վերջապես շարժվեց և վերմակի ծայրը դեմքից հեռացնելով՝ ժպտաց ինձ։ Նրա կոպերը ծանրացել էին քնից։
 
— Բարի լույս, միստր Վան-Վեյդեն,— ասաց նա։— Ցամաքը դեռ չի՞ երևում։
 
— Ոչ,— պատասխանեցի ես,— բայց մենք նրան մոտենում ենք ժամը վեց մղոն արագությամբ։
 
Նա, հուսախաբ, դեմքը ծամածռեց։
 
— Բայց դա նշանակում է հարյուր քառասունչորս մղոն մեկ օրվա ընթացքում,— ավելացրի ես քաջալերական տոնով։
 
Նրա դեմքը պայծառացավ։
 
— Իսկ դեռ որքա՞ն պետք է նավարկենք։
 
— Ահա այնտեղ Սիբիրն է,— ասացի ես, արևմուտքը ցույց տալով։— Իսկ ճապոնիան գտնվում է հարավ-արևմտյան կողմը, այստեղից մոտ վեց հարյուր մղոն հեռու։ Եթե քամին այսպես շարունակվի, հինգ օրում կհասնենք։
 
— Փոթորկի հանդիպելու դեպքում նավակը չի կարող դիմանալ, չէ՞։
 
Մոդի հայացքին հատուկ է՝ մարդու աչքերի մեջ ուղիղ նայելով պահանջել ճշմարտությունը, և հենց այդպիսի հայացքով նա ինձ նայեց հարցը տալու ժամանակ։
 
— Միայն շատ ուժեղ փոթորկի դեպքում,— ասացի ես, մի պահ վարանելուց հետո։
 
— Իսկ եթե շատ ուժեղ փոթորիկ պայթի՞։
 
Ես գլուխս օրորեցի։
 
— Շատ հնարավոր է, որ որսորդական մի որևէ երկկայմանավ մեզ փրկության հասնի։ Նրանք բազմաթիվ են օվկիանոսի այս մասում։
 
— Բայց տեսնում եմ, որ բոլորովին սառել եք,— գոչեց նա հանկարծ։— Դուք դողում եք, այո, մի ուրանաք, դողում եք, այնինչ ես շոգում եմ վերմակների տակ։
 
— Իսկ ի՞նչ օգուտ կլինի, եթե դուք էլ նստեք ու ինձ պես դողաք,— ծիծաղեցի ես։
 
— Օգուտ կլինի այն դեպքում, երբ կսովորեմ թիավարել։ Եվ անպայման պետք է սովորեմ։
 
Մակույկի հատակին նստելով՝ Մոդն սկսեց իր պարզ արդուզարդը։ Նա գլուխը թափահարեց ու մազերը վայր թափվեցին, մութ ամպի նման ծածկելով դեմքը և ուսերը։ Ես տենչում էի համբուրել ու շոյել այդ շագանակագույն, խոնավ ու սիրելի ծամերը և նրանց մեջ դեմքս թաղել... Հափշտակությամբ դիտեցի նրան, մինչև որ ի վերջո մակույկն իր ընթացքից դուրս եկավ և առագաստի շառաչն ինձ նախազգուշացրեց, որ մոռանում եմ պարտականությունս։ Միշտ իդեալիստ ու ռոմանտիկ լինելով, հակառակ իմ մտքի վերլուծական կերտվածքին, մինչև հիմա դեռ չէի ըմբռնել սիրո ֆիզիկական առանձնահատկությունները։ Ես միշտ պատկերացրել էի, որ տղամարդու և կնոջ միջև, ստեղծված սերը հոգեկան վսեմագույն մի երևույթ է, հոգևոր մի կապ, որը սերտորեն միացնում է նրանց։ Մարմնական կապը համարյա տեղ չուներ իմ պատկերացրած սիրաշխարհում։ Հիմա նոր սկսեցի հասկանալ, որ հոգին այլափոխվում ու իրեն արտահայտում է մարմնի միջոցով, և սիրած էակի վարսերի տեսքը, բույրը կամ հպումը հանդիսանում են նրա հոգու շնչառությունը, ձայնն ու բույրը, ճիշտ այնպես, ինչպես նրա աչքերի մեջ փայլող լույսն ու շրթներից հոսող մտքերը։ Վերջ ի վերջո, զուտ հոգին անճանաչելի է, և մենք նրա էությունը կարող ենք միայն գուշակել։ Հոգին չի կարող իրեն արտահայտել հենց իրենով։ Եհովան մարդակերպ դարձավ, որպեսզի կարողանա իր մտքերը հրեաներին հայտնել նրանց հասկանալի խոսքերով։ Հրեաները նրան մտահղացան իրենց սեփական պատկերով և կամ որպես ամպ, որպես հրեղեն սյուն, մի խոսքով որպես մարմնեղեն շոշափելի ու իրենց համար ըմբռնելի մի երևույթ։
 
Եվ այսպես, դիտելով Մոդի բաց-շագանակագույն ծամերը, ես սիրո մասին շատ ավելի բան սովորեցի, քան ինձ սովորեցրել էին բոլոր բանաստեղծներն ու երգիչները իրենց ամբողջ սոնետներով ու երգերով։ Հանկարծ գլխի շնորհալի ցնցումով նա ետ նետեց մազերը, և դեմքը նորից երևաց, ժպիտով ողողուն։
 
― Ինչո՞ւ կանայք իրենց մազերը արձակ չեն պահում,— հարցրի ես,— այդպես շատ ավելի գեղեցիկ է։
 
— Որովհետև խառնվում ու սարսափելի խճճվում են,— ծիծաղեց նա։— Օ՜հ, իմ թանկագին հերակալներից մեկը կորել է...
 
Դարձյալ մոռացա մակույկը և շուտով առագաստի օդը դատարկվեց։ Ես գերագույն հաճույքով հետևում էի Մոդի յուրաքանչյուր շարժումին, երբ նա վերմակների մեջ փնտրում էր հերակալը։ Եվ անակնկալ զարմանքով նկատեցի, որ նա գերազանցորեն կանացի է։ Նրա շարժուձևերի թովիչ կանացիությունը ուղղակի հրճվանք պատճառեց տեսողությանս։ Մինչև հիմա նրան այնքան վեր էի դասել մարդկային մակարդակից, որ անտեսել էի նրա մեջ եղող մարդկայինն ու մարմնեղենը և այդպիսով նրան հեռացրել էի ինձանից։ Ես նրան պատկերացրել էի որպես մի անմատչելի դիցուհի։ Իսկ այժմ բերկրությամբ ողջունում էի այն բոլոր հատկանիշները՝ գլխի շնորհագեղ ցնցումը, որով նա ետ գցեց մազերը, հերակալի փնտռտուքը և այլն, որոնք նրան բնորոշում են որպես սովորական կին։ Այո, նա կին է, ինձ պես և ինձ հավասար մահկանացու, հետևաբար, մեր միջև հնարավոր է տղամարդու և կնոջ հաճելի մտերմությունը, անշուշտ, միշտ պահպանելով, ես համոզված եմ դրանում, նրա նկատմամբ իմ տածած երկյուղածությունն ու ակնածանքը։
 
Հերակալը գտնելով՝ նա փոքրիկ ու պաշտելի մի ճիչ արձակեց, և դրանից հետո ես ավելի ուշադրությամբ զբաղվեցի մակույկի ղեկով։ Բազմաթիվ փորձերից հետո ինձ վերջապես հաջողվեց ղեկակալ թիակը կապել ու այնպես ամրացնել, որ մակույկը քամուց քշվելով ինքն իրեն ընթանա առանց իմ միջամտության։ Երբեմն մակույկը մոտենում էր քամուն, երբեմն հեռանում, բայց բոլոր դեպքերում վերագտնում էր ճիշտ ընթացքը և գոհացուցիչ կերպով առաջ շարժվում։
 
— Իսկ այժմ պետք է նախաճաշել,— ասացի ես,― բայց նախ պետք է ավելի տաք հագնվեք։
 
Ես դուրս հանեցի մի հաստ նոր շապիկ, որը վերցրել էի պահեստի պահարանից։ Դրա գործվածքը այնքան խիտ էր, որ անձրևի տակ մնալու դեպքում, նույնիսկ ժամեր հետո ջուրը չէր կարող թափանցել։ Երբ շապիկը հագավ, փոքրիկ գդակի փոխարեն նրան տվի ձկնորսի խոշոր մի գլխարկ, որպեսզի դրա տակ մազերն ամփոփի, իսկ երիզը վար իջեցնելու դեպքում կարողանա ծածկել նաև ականջներն ու վիզը։ Գդակը փոխելուց հետո նա ավելի հմայիչ դարձավ։ Նրա դեմքը այնպիսին էր, որ ամեն ինչ սազում ու գեղեցկացնում էր նրան։ Ոչինչ չէր կարող նսեմացնել այդ հիանալի, ձվաձև դեմքի կանոնավոր գծերը, նուրբ հոնքերը և մանավանդ՝ շագանակագույն, խոշոր, վճիտ ու հոյակապորեն հանդարտ աչքերը։
 
Երբ անցնում էինք ուռչող ալիքի վրայով, քամու հանկարծական և ուժեղ մի հորձանքից մակույկը թեքվեց կողի վրա, նրա եզրը հավասարվեց ալիքի մակերեսին և մեկ դույլի չափ ջուր լցվեց ներս։ Այդ պահին ես բացում էի լեզվի պահածոն, բայց իսկույն նետվելով պարանի վրա՝ ճիշտ ժամանակին թուլացրի այն։ Առագաստը թպրտաց, չփչփաց ու մակույկն առաջ շարժվեց։ Մի քանի րոպե հետո ինձ հաջողվեց մակույկը նորից դնել ընթացքի մեջ։ Այնուհետև վերսկսեցի նախաճաշի պատրաստությունը։
 
― Թեև նավագնացության մասին շատ բան չգիտեմ, բայց ինձ թվում է, թե նա վատ չի գործում,— ասաց Մոդը գլխի գնահատող շարժումով ցույց տալով ղեկը, որը ես կապել ու ամրացրել էի։
 
― Այս հնարանքը լավ է գործում միայն այն ժամանակ, երբ նավարկում ենք քամու ուղղությամբ,— բացատրեցի ես։— Բայց երբ քամին ուժեղանա խելի, կողի կամ առաջակողի կողմից, այդ դեպքում ստիպված կլինեմ ձեռքով վարել ղեկի թիակը։
 
— Ճիշտն ասած, ձեր գործածած տեխնիկական բառերն ինձ համար մի քիչ անհասկանալի են, բայց ձեր վերջին խոսքերից դատելով՝ հեռանկարն այնքան էլ վարդագույն չի երևում։ Անշուշտ, դուք չեք կարող գիշեր-ցերեկ անդադար վարել ղեկը։ Դրա համար էլ ես կուզենայի նախաճաշից հետո սկսել իմ առաջին դասը։ Դրանից հետո դուք կպառկեք ու կքնեք։ Մենք պետք է հերթափոխություն անենք, ինչպես անում են նավերի վրա։
 
— Դժվարանում եմ պատկերացնել, թե ինչպես կկարողանամ ձեզ դաս տալ, երբ ինքս նոր եմ սովորում,— ասացի ես։— Երբ դուք ձեր կյանքն ինձ վստահեցիք, բնավ չմտածեցիք, որ մակույկ վարելու գործում ոչ մի փորձ չունեմ։ Սա առաջին անգամն է, որ ես գտնվում եմ մակույկի մեջ։
 
— Այդ դեպքում միասին կսովորենք, սըր։ Եվ քանի որ դուք մեկ գիշեր առաջ եք սկսել, ապա կարող եք ինձ բացատրել ձեր սովորածը։ Իսկ այժմ սկսենք նախաճաշը։ Օ՜հ, այս օդն ինչքա՜ն ախորժակ է բացում։
 
— Սուրճ չի լինելու,— ասացի ես վշտահար դեմքով և նրան մեկնեցի կարագ քսած պաքսիմատներ ու մի շերտ պահածո լեզու։― Չենք ունենալու նաև ո՛չ թեյ, ո՛չ ապուր, ո՛չ էլ տաք կերակուր, մինչև մի կերպ հասնենք որևէ ցամաք։
 
Մեր պարզ նախաճաշից հետո, որն ավարտվեց մի-մի բաժակ սառը ջրով, ես սկսեցի Մոդին բացատրել ղեկը վարելու ձևը։ Սովորեցնելիս ես էլ բավական բան սովորեցի, թեև ինչ-որ գիտելիքներ ձեռք բերել էի, երբ վարում էի «Ուրվականի» ղեկանիվը և կամ դիտում էի նավուղիղներին, երբ նրանք վարում էին մակույկները։ Մոդն ընդունակ աշակերտ էր և շուտով սովորեց նավարկության ընթացքը պահպանել, մակույկը հողմընթաց կողմը տանել և, անհրաժեշտության դեպքում, առագաստի թոկը թուլացնել։
 
Բավական հոգնելուց հետո նա ղեկը հանձնեց ինձ և, քանդելով վերմակները, որ ես ծալել էի, սկսեց դրանք նորից փռել հատակին։ Ամեն ինչ հանգստավետ կերպով սարքելուց հետո ասաց.
 
— Այժմ, սըր, դեպի՛ անկողին։ Դուք պետք է քնեք մինչև երկրորդ նախաճաշի ժամը․․․ մինչև ճաշի ժամը,— ուղղեց նա, հիշելով «Ուրվականի» վրա ընդունված կարգ ու կանոնը։
 
Ի՞նչ կարող էի անել։ Նա պնդեց և ասաց. «Խնդրում եմ, խնդրո՜ւմ եմ» ։ Ղեկը նրան հանձնեցի ու հնազանդվեցի։ Մոդի ձեռքով սարքված վերմակի տակ սահելիս ես զգացի մի անսահման հաճույք։ Նրա էության մասը կազմող ինքնամփոփ հանդարտությունը կարծես հաղորդվել էր վերմակներին, և ես զգացի մեղմ, անդորրավետ մի թմրություն։ Ձկնորսի գլխարկով շրջանակված ձվաձև դեմքն ու շագանակագույն աչքերը օրորվեցին մեկ մոխրագույն ամպի ֆոնի վրա, մեկ մոխրագույն ծովի ֆոնի վրա, մինչև որ ի վերջո նիրհեցի։
 
Երբ արթնացա, նայեցի ժամացույցիս։ Ժամը մեկն էր։ Յոթ ժամ քնել էի... Եվ Մոդը յոթ ժամ անդադար վարել էր ղեկը․․․ Նրա ձեռքից ղեկն առնելու համար հարկ եղավ նախ փայտացած մատները բացել։ Նրա փոքր ուժը լիովին սպառվել էր, և նա չէր կարողանում նույնիսկ տեղից շարժվել։ Ստիպված եղա առագաստը թողնել, որպեսզի նրան օգնեմ։ Երբ նա մտավ վերմակի տակ, ես շփելով տաքացրի նրա ձեռքերն ու թևերը։
 
— Օ՜հ, այնքա՜ն հոգնած եմ,— ասաց նա և մի արագ շունչ քաշելով՝ թեթև հառաչեց ու խոնջած գլուխը խոնարհեց։
 
Բայց մի վայրկյան չանցած, նորից գլուխը բարձրացրեց։
 
— Ինձ չհանդիմանե՛ք,— մարտահրավեր նետեց նա կատակով,— չհամարձակվե՛ք հանդիմանել․․․
 
— Կարծեմ դեմքս բարկացածի արտահայտություն չունի,— պատասխանեցի լրջությամբ։— Ես ձեզ հավատացնում եմ, որ բնավ բարկացած չեմ։
 
— Ոչ,— ասաց նա ու մի պահ մտածելուց հետո ավելացրեց,— բայց ձեր դեմքի վրա կշտամբանքի արտահայտություն կա։
 
— Նշանակում է՝ ազնիվ դեմք է, որովհետև արտահայտում է այն, ինչ զգում է։ Դուք արդար չեղաք ոչ դեպի ձեզ, ոչ էլ դեպի ինձ։ Սրանից հետո ինչպե՞ս վստահեմ ձեզ։
 
Նա, զղջացողի տեսք ընղունելով, ինձ նայեց։
 
— Սրանից հետո խելոք կմնամ,— ասաց նա չարաճճի երեխայի նման։— Խոստանում եմ...
 
— Խոստանո՞ւմ եք հնազանդվել այնպես, ինչպես նավաստին հնազանդվում է իր նավապետին։
 
― Այո։ Ես ընդունում եմ, որ հիմարություն էր արածս։
 
— Այս առթիվ մի ուրիշ բան էլ խոստացեք։
 
— Հոժարությամբ։
 
— Խոստացեք այդքան հաճախ չասել «խնդրում եմ, խնդրո՜ւմ եմ», որովհետև այդպիսով դուք կարող եք իսկույն փչացնել նավապետի իմ հեղինակությունը։
 
Նա զվարճացած ծիծաղեց։ Ըստ երևույթին, ինքն էլ էր նկատել այդ կրկնակի «խնդրում եմ»–ի ուժեղ ներգործությունը։
 
— Ճիշտ է, որ շատ հաճելի խոսք է... — սկսեցի ես։
 
— Բայց չպետք է չափից ավելի օգտագործել,― վերջացրեց նա։
 
Նա մեղմ ժպտաց և նորից գլուխը խոնարհեց։ Ես ղեկը թողեցի, որպեսզի վերմակով փաթաթեմ ոտքերն ու դեմքը ծածկեմ։ Ավա՜ղ, նա բնավ ուժեղ չէր։ Ես տարակուսանքով ու անվստահությամբ նայեցի դեպի հարավ-արևմուտք և մտածեցի վեց հարյուր մղոն նավարկության դժվարությունների մասին․․․ Բայց երանի թե միայն դժվարություններ լինեին... Օվկիանոսի այս մասում որևէ ժամանակ կարող է փոթորիկ պայթել ու մեզ կործանել։ Այնուամենայնիվ, ես չէի վախենում։ Ճիշտ է, վստահություն չունեի մեր ապագայի վրա, բայց հակառակ իմ տարակուսանքին վախ չէի զգում։ «Ամեն ինչ լավ կլինի», կրկնում էի ինձուինձս։
 
Կեսօրից հետո քամին սաստկացավ և ծովն ալեկոծվեց։ Երբ մակույկի տատանումներն ուժեղացան, իմ գործը բավական դժվարացավ։ Բայց սննդամթերքի և ինը տակառ ջրի ծանրության շնորհիվ մակույկը կարողացավ դիմանալ ալիքների և քամու դեմ, և ես պարպած առագաստով նավարկեցի այնքան ժամանակ, որքան հնարավոր էր։ Այնուհետև վար իջեցրի ցռկակայմը, նրա շուրջը պինդ փաթաթեցի առագաստի վերևի մասը և այդպիսով առագաստը եռանկյուն ձև ստացավ։ Մենք շարունակեցինք ճանապարհը։
 
Երեկոյան դեմ, հորիզոնի կողմում նշմարեցի ինչ-որ շոգենավի ծուխ։ Դա կարող էր ռուսական հածանավ լինել կամ ավելի շուտ՝ «Մակեդոնիան», որը, հավանորեն, շարունակում էր փնտրել «Ուրվականը»։
 
Արևն ամբողջ օրը չերևաց, և օդը չափազանց ցուրտ էր։ Գիշերվա դեմ ամպերը մթնեցին ու քամին ուժեղացավ։ Մենք ընթրեցինք թաթմաններ հագած։ Ես ղեկն էի վարում և միայն քամու վայրկենական ընդհատումների ժամանակ կարողանում մի պատառ դնել բերանս։
 
Երբ մութը կոխեց, քամին ու ալիքները այնքան ուժեղացան, որ ստիպված եղա առագաստը ամբողջովին հավաքել ու «ծփացող խարիսխ» պատրաստել։ Այդ հնարանքի մասին հաճախ լսել էի որսորդների խոսակցություններից և գիտեի, որ այնքան էլ դժվար չէ դրա պատրաստությունը։ Առագաստը փաթաթելով ու պինդ կապելով կայմաթևի, ցռկակայմի և երկու ավելորդ թիակի շուրջը, ես այն գցեցի ծովը։ Ցռուկին կապված այդ խարիսխը լողում էր ջրի տակ, և քանի որ այդպիսով պատսպարված էր քամուց, ավելի պակաս էր քշվում հոսանքից, քան ինքը՝ մակույկը։ Հետևապես, նա մակույկի քիթը միշտ պահում էր քամու և ալիքների դեմ։ Այդպիսի դիրքում մակույկը զերծ էր մնում ալիքների հեղեղումից։
 
— Իսկ հիմա՞... — հարցրեց Մոդը զվարթությամբ, երբ գործս ավարտելով, նորից թաթմանները հագա։
 
― Հիմա մենք այլևս դեպի Ճապոնիա չենք գնում,— պատասխանեցի ես։— Ծովի հոսանքը մեզ քշում է դեպի հարավ-արևելք, ժամը առնվազն երկու մղոն արագությամբ։
 
— Այդ նշանակում է՝ մինչև առավոտ քսանչորս մղոն,— հաշվեց նա,― եթե, իհարկե, քամին շարունակի ամբողջ գիշերը ուժեղ փչել։
 
— Այո, իսկ եթե այդպես շարունակի երեք ցերեկ և երեք գիշեր, ապա մենք հարյուր քառասուն մղոն կնահանջենք։
 
— Բայց այդպես չի շարունակի,— ասաց նա հանդարտ վստահությամբ։— Նա շուռ կգա և Ճապոնիայի ուղղությամբ կքշի մեզ։
 
— Ծովը ամենամեծ դավաճանն է։
 
— Իսկ քամի՞ն,— հարցրեց նա։— Ես մի անգամ լսել եմ, երբ դուք պերճախոս կերպով ճառում էիք «քաջ պասսատների» մասին։
 
— Ափսոս, երանի հետս բերած լինեի Գայլ Լարսենի ժամանակաչափ և անկյունաչափ գործիքները,— ասացի ես մռայլությամբ։— Երբ նավարկում ես մեկ ուղղությամբ, քամին քեզ քշում է մի այլ ուղղությամբ, իսկ ծովի հոսանքը՝ հավանորեն, մի երրորդ ուղղությամբ, ապա դժվար է մտքով հաշվել ու գտնել տարբեր ուղղություններով ներգործող այդ ուժերի ճշգրիտ արդյունքը։ Շատ չանցած, մենք չենք իմանա, թե որտեղ ենք գտնվում և եթե փորձենք հաշվել, կարող ենք սխալվել հինգ հարյուր մղոնի տարբերությամբ։
 
Հետո ես ներողություն խնդրեցի Մոդից և խոստացա այլևս չհուսալքվել։ Ընդառաջելով նրա թախանձանքին, համաձայնեցի, որ նա հերթապահություն անի մինչև կեսգիշեր։ Դեռ ժամը ինն էր, բայց նախքան պառկելս նրան փաթաթեցի վերմակով և ուսերին գցեցի մոմլաթե վերարկուն։ Ես քնեցի ընդհատ մրափներով, կատուների նման։ Մակույկը ոստոստում ու ցնցվում էր, ալիքները խփում էին նրա կողերին և ջուրը անվերջ ցայտում էր մեզ վրա։ Այնուամենայնիվ, մտածում էի, թե այնքան էլ սոսկալի գիշեր չէ, նույնիսկ չնչին բան է այն գիշերների համեմատությամբ, որ անց եմ կացրել «Ուրվականի» վրա, հավանորեն, չնչին է նաև այն գիշերների համեմատությամբ, որ պիտի անցկացնենք այս ընկույզի կեղևի մեջ։ Մակույկի տախտակների հաստությունը մոտ երեք քառորդ մատնաչափ էր, և այդ բարակ տախտակի շերտն էր մեզ բաժանում ծովի հատակից...
 
Սակայն, նորից կրկնում եմ, ես վախ չէի զգում։ Մահվան այն վախը, որ ինձ պատճառել էր Գայլ Լարսենը (նույնիսկ Թոմաս Մագրիջը), ես այլևս չէի զգում։ Մոդ Բրուստերը իմ կյանքի մեջ հայտնվելով՝ կարծես վերափոխել էր ինձ։ Վերջ ի վերջո, մտածեցի ես, սիրելը ավելի լավ ու ավելի գեղեցիկ է, քան սիրվելը։ Սերը այնքան հարստացնում է կյանքը, որ մարդ հոժարությամբ կմեռներ այդպիսի կյանքի համար։ Ես այժմ մոռանում եմ իմ կյանքը ի սեր մի ուրիշ կյանքի։ Բայց դրա հետ մեկտեղ, ինչքան էլ հակասական թվա այդ, ես բնավ այնքան չեմ ցանկացել ապրել, որքան այս պահին, երբ նվազագույն չափով եմ գնահատում կյանքս։ Երբեք այսքան ուժեղ հիմք չեմ ունեցել ապրել ցանկանալու, եզրակացրի ես, և դրանից հետո, մինչև թմրելս՝ աչքերով ջանացի թափանցել խավարի մեջ այն ուղղությամբ, որտեղ կծկվել-նստել էր Մոդը և հետևում էր փրփրադեզ ալիքներին, միշտ պատրաստ ինձ օգնության կանչելու։
 
== Գլուխ քսանութերորդ ==
 
Կարիք կա՞ երկար ու մանրամասն նկարագրելու, թե ինչպես օրերով տանջվեցինք փոքր մակույկի մեջ և ակամա դեսուդեն քշվելով՝ ծփացինք օվկիանոսի անծայրածիր մակերեսին։ Ուժեղ քամին քսանչորս ժամ փչեց հյուսիս-արևմուտքից, հետո մեղմացավ, բայց գիշերվա դեմ սկսեց փչել հարավ-արևմուտքից, ուղղակի մեր ճակատին։ Ես խարիսխը բարձրացրի և առագաստը պարզելով, մակույկն ուղղեցի դեպի քամու հոսանքը, որը մեզ քշեց հարավ-արևելյան ուղղությամբ։ Հնարավոր էր նաև նավարկել դեպի հյուսիս-արևմուտք, սակայն հարավային տաք հողմերն ինձ հրապուրեցին դեպի ավելի տաք ջրերը, և ես որոշեցի այդ ուղղությունն ընտրել։
 
Բայց երեք ժամ հետո (կեսգիշեր էր, լավ եմ հիշում, և այնքան ստվար, որի նմանը երբեք չէի տեսել ծովի վրա) քամին, որը դեռ փչում էր հարավ-արևմուտքից, հանկարծ սաստկացավ, և ես ստիպված եղա նորից խարիսխ գցել։
 
Երբ առավոտը ծագեց, աչքերս չափազանց հոգնած էին։Ծովի երեսը փրփուրից սպիտակել էր։ Նավացռուկը գրեթե ուղղաձիգ հակված էր դեպի ջրածածկ խարիսխը և վտանգ կար, որ ալիքները ողողեին մակույկը։ Առանց այն էլ այնքան փրփուր էր ներս թափվում, որ ստիպված էի անդադար ջուր դատարկել։ Վերմակները թրջվել էին։ Ամեն ինչ թաց էր, բացի Մոդից, որն իր մոմլաթե վերարկուի, լայնեզր գլխարկի ու ռետինե երկարաճիտք կոշիկների շնորհիվ չոր էր մնացել, թեև թրջվել էին ձեռքերը, դեմքը և գլխարկի տակից դուրս սահած մաղափունջը։ ժամանակ առ ժամանակ նա ինձ փոխարինում էր և խիզախորեն փոթորկին դիմագրավելով՝ թիթեղյա տուփով ջուր էր դատարկում։ Ամեն ինչ հարաբերական է։ Իրականում քամին այնքան էլ ուժեղ չէր, բայց մեզ համար, որ դյուրաբեկ նավակի մեջ մահու և կենաց պայքար էինք մղում, դա նշանակում էր մի իսկական մրրիկ։
 
Մենք, դողահար ու սրտաբեկ, ամբողջ օրը պայքարեցինք մռնչացող ծովի և ոռնացող քամու դեմ։ Այդ գիշեր մեզնից ոչ մեկը չկարողացավ քնել։ Հաջորդ օրը քամին մինչև երեկո մտրակեց մեր երեսները և փրփրալի ալիքները շառաչելով անցան մակույկի կողքով։ Գիշերվա դեմ Մոդն այլևս չդիմացավ և ուժասպառությունից քնեց։ Ես նրան ծածկեցի մոմլաթե վերարկուով ու բրեզենտով։ Նրա մարմինը համեմատաբար չոր էր, բայց ընդարմացել էր ցրտից։ Ես վախենում էի, որ նա գիշերը կմահանա։ Առավոտը ծագեց սառը ու մռայլ, ամպամած երկնքով, շաչող հողմով ու մռնչացող ալիքներով։
 
Այդ երկու օրվա ընթացքում աչքերս չէի փակել։ Սառել ու թրջվել էի մինչև ոսկորներիս ծուծը և ինձ ավելի մեռած էի զգում, քան կենդանի։ Մարմինս փայտացել էր ցրտից ու լարվածությունից, մկաններս ամենափոքր շարժումից անտանելի ցավում էին, թեև ստիպված էի շարունակ շարժվել։ Մակույկն անվերջ քշվում էր հյուսիս-արևելք, Ճապոնիայի հակառակ ուղղությամբ, դեպի Բերինգյան սառը ծովը։
 
Այնուամենայնիվ, մենք ողջ էինք, մակույկը դեռ դիմանում էր, իսկ քամին փչում չթուլացող սաստկությամբ։ Երրորդ օրը, գիշերվա դեմ հողմն ավելի ուժեղացավ։ Մի անգամ նավացռուկը մխրճվեց բարձրացող ալիքի մեջ և մակույկի մեկ քառորդը ողողվեց ջրով։ Ես խելագարի նման սկսեցի ջուրը դատարկել։ Ներս թափված ջրի ծանրությունը մակույկին զրկել էր դյուրաշարժությունից և դա մեծապես ավելացնում էր հաջորդ ալիքի տակ թաղվելու հավանականությունը։ Եվս մի խոշոր ալիք, և դա կլիներ մեր վերջը։ Ջուրը դատարկելուց հետո ես ստիպված եղա Մոդի վրայից վերցնել բրեզենտը, որպեսզի դրանով մակույկի ցռուկը ծածկեմ ու պարանով կապեմ։ Լավ էր, որ այդպես արեցի, որովհետև բրեզենտը ցռուկից սկսած լրիվ ծածկեց մակույկի մեկ երրորդ մասը և հաջորդ մի քանի ժամվա ընթացքում երեք անգամ ետ շպրտեց մեզ վրա փլվող կոհակները։
 
Մոդի դրությունը իսկապես խղճալի էր։ Նա կծկվել էր մակույկի հատակին։ Շրթները կապտել էին, իսկ դալկահար դեմքը բացահայտորեն պատկերում էր ներքին տվայտանքը։ Բայց հակառակ դրան, նա քաջությամբ նայում էր ինձ և շրթները արտասանում էին խրախուսական խոսքեր։
 
Երևի այդ գիշեր փոթորիկը հասել էր իր գագաթնակետին, թեև ես ոչինչ չէի նկատել, քանի որ նավակի ցռուկին քնել էի, բոլորովին ուժասպառ և զգայազուրկ։ Չորրորդ առավոտյան քամին մեղմացավ, ծովը հանդարտվեց և արևը շողաց մեր վերև։ Օ՜հ, օրհնյալ արև... ինչպիսի՜ հաճույքով մենք նրա ճառագայթների տակ ջերմացրինք մեր ջարդված մարմինները և աստիճանաբար վերակենդանացանք, ինչպես ջերմանում ու վերակենդանանում են միջատներն ու սողունները փոթորկից հետո։ Նորից սկսեցինք ժպտալ, զվարթ խոսքեր ասել և մեր դրության վրա լավատեսությամբ նայել։ Բայց մեր դրությունը, իրականում, ավելի վատ էր, քան երբևէ։ Այժմ մենք Ճապոնիայից ավելի հեռու էինք, քան այն գիշերը, երբ թողեցինք «Ուրվականը»։ Բացի դրանից, ես հնարավորություն չունեի որոշելու, թե երկարության ու լայնության ո՛ր աստիճանների վրա ենք գտնվում։ Ժամը երկու մղոնի հաշվով՝ մոտ յոթանասունհինգ ժամ տևող փոթորկի ընթացքում մենք քշվել ենք առնվազն հարյուր հիսուն մղոն դեպի հյուսիս-արևելք։ Բայց արդյո՞ք այսպիսի հաշվումը ճիշտ է։ Գուցե ժամը երկու մղոնի փոխարեն՝ չորս մղոնի արագությամբ ենք նահանջել։ Իսկ այդ դեպքում նշանակում է՝ ևս հարյուր հիսուն մղոն հեռացել ենք նպատակակետից։
 
Թեև մեր տեղանքը չէի իմանում, բայց շատ հավանական էր, որ լինեինք «Ուրվականից» ոչ շատ հեռու։ Մեր շուրջը ծովակատուներ կային և ես մեկ րոպեից մյուսը սպասում էի, որ հանկարծ մի որևէ երկկայմանավ կհայտնվի։ Կեսօրից հետո, երբ հյուսիս-արևմտյան քամին նորից սկսեց փչել, իրոք մի երկկայմանավ տեսանք։ Բայց նա շուտով անհետացավ հորիզոնից, և մենք դարձյալ մենակ մնացինք ծովի վրա։
 
Եղան մշուշապատ օրեր, երբ նույնիսկ Մոդը հուսալքվեց և նրա շրթներն այլևս չարտասանեցին զվարթ խոսքեր․ եղան նաև խաղաղ օրեր, երբ ծփացինք օվկիանոսի դատարկ տարածության մեջ, ընկճվելով նրա անսահմանությունից և միաժամանակ հիանալով մարդկային չնչին կյանքի հրաշագործությամբ, քանի որ դեռ ապրում էինք և մաքառում ապրելու համար․ եղան կարկուտի ու ձյան հողմակոծ օրեր, երբ ոչ մի կերպ չէինք կարողանում տաքանալ․ եղան և անձրևոտ օրեր, երբ դատարկված տակառները լցրինք թաց առագաստից կաթկթող ջրով։
 
Եվ այդ ամբողջ ժամանակամիջոցում ես գնալով ավելի ու ավելի սիրեցի Մոդին։ Նա այնքա՜ն բազմակողմանի էր և այնքան հարուստ բազմատեսակ տրամադրություններով, որ ես նրան կոչում էի «հարափոփոխ»։ Ճիշտ է, ավելի փաղաքշական անուններ էլ էի տալիս, բայց միայն մտքումս։ Թեև սիրո հայտարարությունը հազար անգամ թրթռաց իմ լեզվի ծայրին, բայց յուրաքանչյուր անգամ ես մտածեցի, որ դեռ դրա ժամանակը չէ։ Որովհետև անվայել է որևէ կնոջից սեր խնդրել այն ժամանակ, երբ պաշտպանում ես նրան և ջանում կյանքը փրկել։ Կարող եմ պարծանքով ասել, որ այս նուրբ իրադրության պայմաններում ես վարվեցի ամենայն նրբությամբ, կարող եմ նույնպես պարծանքով ասել, որ ո՛չ հայացքով, ո՛չ էլ որևէ շարժումով չհայտնեցի նրա նկատմամբ տածած զգացմունքս։ Մենք լավ բարեկամներ եղանք և մեր բարեկամությունը օրեցօր ավելի ամրացավ։
 
Մոդի բնավորության մեջ մի բան ինձ զարմացրեց․ նրա երկչոտ ու վախկոտ չլինելը։ Ահարկու ծովը, դյուրաբեկ նավակը, փոթորիկները, տվայտանքները, մեր տարօրինակ առանձնությունը՝ այս ամենը, որոնք կարող էին վախեցնել նույնիսկ չարքաշ և ուժեղ մի կնոջ, կարծես ոչ մի ներգործություն չէին ունեցել նրա վրա, չնայած նա ճանաչել էր կյանքի միայն ապահով, արհեստականորեն հեշտացված կողմը։ Ես նրան պատկերացնում էի որպես լույս, ցող, մշուշի ծվեն, որպես նյութականացած հոգի, որն օժտված է կանացի բոլոր փափկություններով ու քնքշություններով։ Այնուամենայնիվ, ես սխալվում եմ։ Իրականում Մոդը երկչոտ ու վախկոտ է, բայց զինված է քաջությամբ։ Նրան վիճակվել է ունենալ մարմին ու մարմնի բոլոր թուլությունները, և այդ պատճառով էլ նա ենթակա է ֆիզիկական տանջանքների։ Բայց ամենից առաջ նա գերազանցապես հոգի է, կյանքի եթե բացած էություն, և որպես այդպիսին միշտ հանդարտ է իր հանդարտ աչքերի նման, միշտ համոզված, որ տիեզերքի մշտափոփոխ կարգ ու կանոնի մեջ գոյություն ունեն հավերժական օրենքներ։
 
Դարձյալ սկսվեցին փոթորկալի օրերը, և օվկիանոսը գիշեր-ցերեկ մեզ սպառնաց իր մռնչացող, փրփրակուտակ ալիքներով ու հողմը շաչելով մտրակեց մեր մակույկի կողերը։ Մենք, քշվելով, ավելի ու ավելի էինք հեռանում գեպի հյուսիս-արևելք։ Եվ ահա մի անգամ, երբ փոթորիկը հասել էր իր կատաղության բարձրակետին, ես խոնջալի հայացքով նայեցի քամու հակընթաց կողմը։ Այնտեղ ոչինչ չէի փնտրում, այլ պարզապես ալիքների դեմ մաքառելուց հոգնած՝ կարծես լռելյայն աղաչում էի բնության զայրացած տարերքին, որ հանդարտվեն, խնայեն մեզ։ Բայց այն, ինչ հանկարծ տեսա հեռվում, պարզապես անհավատալի էր։ Բազմաթիվ օրերի շարունակական անքնությունն ու տագնապները, անկասկած, մթագնել էին ուղեղս։ Ինձ ստուգելու համար նայեցի Մոդին։ Նրա պաշտելի թաց այտերը, հողմից ծփացող մազերն ու շագանակագույն անվախ աչքերն ինձ համոզեցին, որ տեսողությունս խանգարված չէ։ Ես նորից նայեցի քամու հակընթաց ուղղությամբ և դարձյալ տեսա վեր ցցված հրվանդանը՝ սև, լերկ ու բարձրաբերձ։ Մոլեգնած ալիքները, նրա ստորոտին խփվելով, փշրվում ու շատրվանի պես ցայտում էին մինչև նրա ճակատը, իսկ մռայլ ու անմատչելի ափը, որը երկարում էր դեպի հարավ-արևելք, եզերապատված էր ալեբախության ահարկու, փրփրալի գոտիով։
 
— Մո՛դ,— գոչեցի ես,— Մո՛դ։
 
Նա գլուխը շուռ տվեց և նույնպես տեսավ ցամաքը։
 
— Արդյոք Ալյասկա՞ն է դա,— հարցրեց Մոդը։
 
— Ավա՜ղ, ոչ,— ասացի ես և իսկույն հարցրի։— Լողալ գիտե՞ք։
 
Նա գլուխը թափահարեց։
 
— Ես էլ չգիտեմ,― ասացի։— Ուրեմն պետք է ցամաք ելնենք առանց լողալու։ Նավակով կմտնենք որևէ երկու ժայռի արանքը և մագլցելով վեր կբարձրանանք։ Բայց պետք է արագ և անվախ գործենք։
 
Ես խոսում էի վստահությամբ, որը, սակայն, ներքուստ չէի զգում։ Եվ Մոդը գիտեր այդ, որովհետև նա ինձ նայեց իր յուրահատուկ անշփոթ հայացքով և ասաց.
 
— Ես դեռ շնորհակալություն չեմ հայտնել այն ամենի համար, որ դուք արեցիք, բայց...
 
Նա մի պահ վարանեց, կարծես փնտրելով իր երախտագիտությունը հայտնող ամենահարմար բառը։
 
— Հետո՞,— հարցրի ես կոպտորեն, որովհետև գոհ չէի, որ նա ինձ շնորհակալություն է հայտնում։
 
— Դե՛, օգնեց եք ինձ,— ժպտաց նա։
 
— Օգնե՞լ, որ ձեր երախտիքը հայտնեք մեռնելուց առաջ։ Ոչ մի դեպքում։ Մենք չենք մեռնելու։ Մենք կհասնենք այդ կղզին և հանգիստ կպատսպարվենք նախքան մութը կոխելը։
 
Թեև խոսում էի անվեհեր տոնով, բայց իմ խոսքերից ոչ մեկին չէի հավատում։ Վախի դրդումով չէր, որ ստում էի։ Ես չէի վախենում, թեև համոզված էի, որ մահը սպասում է այդ եռացող ալեբախության մեջ, ժայռերի ստորոտում, որին մոտենում էինք մեծ արագությամբ։ Հնարավոր չէր առագաստը պարզել ու ցամաքից հեռանալ, որովհետև քամին կարող էր իսկույն նավակը շրջել, և ալիքները նույն վայրկյանին կհեղեղեին մեզ։ Բացի այդ, առագաստը երկու ավելորդ թիակների հետ ծփում էր ջրի մեջ և մեզ քշում դեպի առաջ։
 
Ինչպես ասացի, ես չէի վախենում իմ մահից, որը թաքնված էր մի քանի հարյուր յարդ հեռու, բայց ինձ ահաբեկում էր այն միտքը, թե Մոդը պետք է մեռնի։ Իմ անիծյալ երևակայությունը նրան պատկերում էր ժայռերին խփված ու բզկտված մարմնով, իսկ այդ պատկերը ուղղակի ահավոր էր։ Ես ինձ պարտադրեցի մտածելու, որ ապահով ցամաք կելնենք։ Եվ դրա համար էլ ասացի ոչ թե այն, ինչին հավատում էի, այլ այն, ինչին ուզում էի հավատալ։
 
Այդպիսի ահավոր մահով մեռնելու հեռանկարն ինձ ներշնչեց մի վայրագ միտք. ես մի պահ մտածեցի Մոդին գրկելով ծովը նետվել։ Հետո որոշեցի սպասել և միայն վերջին րոպեին, ալեբախության գոտին մտնելիս, նրան բարձրացնել բազուկներիս մեջ, հայտարարել իմ սերը և նրան գրկած՝ ամենավերջին հուսահատ պայքարը մղելով մեռնել։
 
Մենք բնազդաբար իրար մոտեցանք նավակի խորքում։ Մոդը իր ձեռնոցապատ ձեռքը դրեց իմ ձեռքի վրա։ Եվ այդպես, առանց խոսելու սպասեցինք մեր վախճանին։ Մակույկը մոտենում էր հրվանդանի արևմտյան ափին, և ես նայում էի դիմացս այն հույսով, որ մի որևէ հոսանք կամ հետադարձ ուժեղ ալիք մեզ ետ կքշի, և մենք կանցնենք ալեբախության գոտու կողքով։
 
— Մենք այն կշրջանցենք,— ասացի ես այնպիսի վստահությամբ, որից ոչ ես խաբվեցի, ոչ էլ Մոդը։
 
— Գրո՛ղը տանի, պետք է որ շրջանցենք,— գոչեցի մի քանի րոպե հետո։
 
Հիշոցը բերանիցս դուրս թռավ հուզմունքի մղումով։ Դա առաջին հիշոցն էր, որ երբևէ արտաբերում էի, բացի պատանեկան հասակից բերանի ծամոն արած «անզգամ» բառից, եթե կարելի է այն հիշոց համարել։
 
— Ներեցեք,— թոթովեցի ես։
 
— Դուք դրանով ինձ հավատացրիք ձեր համոզվածության մասին,— պատասխանեց Մոդը թեթև ժպիտով։— Հիմա արդեն վստահ եմ, որ պիտի շրջանցենք։
 
Հրվանդանի հետևում նկատեցի մի հեռավոր հրվանդանի ծայրը, որը հետզհետե երկարեց, և մեր դիմաց սկսեց բացվել ինչ-որ խորունկ ծովախորշի առաջամասը։ Միևնույն ժամանակ մեր ականջին հասավ մի հզոր, շարունակական մռնչոց։ Դա նման էր հեռավոր որոտի, որ գալիս էր քամու հակընթաց կողմից, և ալեբախության աղմուկը խլացնելով՝ գնում դեպի փոթորիկը։ Երբ հրվանդանի ծայրն անցանք, մեր աչքերի առաջ ամբողջովին պարզվեց կիսալուսնի ձևով մի ծովախորշ, որի ավազոտ ափի վրա փշրվում էին ամեհի կոհակները։ Ափը ծածկված էր բյուրավոր ծովակատուներով։ Այդ նրանք էին, որ բարձրացնում էին հզոր մռնչոցը։
 
— Ծվարատե՜ղ,— գոչեցի ես։— Հիմա իսկապես փրկված ենք։ Այս կողմերում պետք է մարդիկ ու հածանավեր լինեն՝ որսորդներից ծովակատուներին պաշտպանելու համար։ Նույնիսկ հնարավոր է, որ կղզու վրա պահականոց լինի։
 
Բայց ծռվափին խորտակվող ալիքները դիտելուց հետո ես ավելացրի.
 
— Դրությունը վատ է, բայց ոչ այնքան վատ։ Եթե աստվածները իրոք բարյացակամ են, ապա նավակը կքշեն դեպի ավելի ապահով մի ծովախորշ, որտեղ ցամաք կելնենք առանց նույնիսկ ոտքներս թրջելու։
 
Եվ աստվածները բարյացակամ գտնվեցին։ Երկրորդ հրվանդանը շատ մոտիկից եզերելով, մենք պտույտ գործեցինք, և մեր առջև հայտնվեց մի երրորդ հրվանդան, որը մյուսների հետ նույն գծի վրա լինելով՝ նրանց նման ցուցադրված էր հարավ-արևմտյան քամիներին։ Բայց ինչպիսի՜ ծովախորշ բացվեց մեր դիմաց։ Մի ծովախորշ, որ խորը թափանցում էր ցամաքի մեջ։ Մակընթացությունը մեզ քշելով տարավ մինչև հրվանդանի պատսպարանը, որտեղ ծովը հանգիստ էր, թեև ջրի մակերեսն ուռչում էր խոշոր, բայց հավասար ալիքներով։ Ես խարիսխը նավակի վրա բարձրացրի և սկսեցի թիավարել։ Ծովափը գնալով ավելի ու ավելի էր կորանում հարավ-արևմտյան ուղղությամբ։ Ես այդ ուղղությամբ թիավարեցի, մինչև որ ծովախորշի խորքում հանկարծ բացվեց մի ավելի փոքր ծովախորշ չորս կողմից ցամաքով շրջապատված մի մանրանկար-նավահանգիստ, որտեղ անշարժ ջրի մակերեսը կնճռոտվում էր միայն թեթև վետվետումներով, այն էլ երբ փոթորկի թափառաշրջիկ շունչը փչում էր ափից մոտ հարյուր ոտնաչափ ներսում բարձրացող ապառաժյա պատվարի վրայից։
 
Այստեղ ոչ մի ծովակատու չկար։ Երբ մակույկի ցռուկը կպավ ափի ցածր խճաքարերին, ես դուրս նետվեցի և ձեռքս մեկնեցի Մոդին։ Մի ակնթարթ հետո նա իմ կողքին էր։ Բայց հազիվ էի թողել նրա ձեռքը, երբ նա իսկույն կառչեց թևիցս։ Նույն վայրկյանին ամբողջ մարմնով տատանվեցի, և ինձ թվաց, որ պիտի գլորվեմ ավազի վրա։ Դա մշտատև ճոճումների հանկարծական դադարեցման ապշեցուցիչ հետևանքն էր։ Մենք այնքան երկար էինք մնացել օրորվող ծովի վրա, որ այժմ անշարժ գետնի վրա կանգնելն առաջացնում էր տարօրինակ զգացողություն։ Մեզ թվում էր, թե ծովափը պետք է տատանվի մեր ոտքերի տակ և ապառաժյա պարիսպները ետ ու առաջ ճոճվեն նավակողերի նման։ Եվ երբ սովորության բերմամբ պատրաստվեցինք հակադրվել մեր ակնկալած տատանումներին, նրանց բացակայությունից հանկարծ խախտվեց մեր հավասարակշռությունը։
 
— Պետք է մի քիչ նստեմ,— ասաց Մոդը ջղային ծիծաղով։ Նա ձեռքը շարժեց գլխապտույտ ունեցող մարդու նման և նստեց ավազի վրա։ Ես մակույկը ցամաք քաշեցի և նորից միացա նրան։
 
Ահա թե ինչպիսի հանգամանքներում ափ ելանք Ջանքի Կղզում, և երկար ժամանակ ծովին սովորելուց հետո՝ «ցամաքախտ»-ով բռնվեցինք։
 
== Գլուխ քսանիններորդ ==
 
― Հիմա՛ր,— գոչեցի ես նեղսրտությամբ։
 
Ես դատարկել էի մակույկի մեջ եղած իրերը և դրանք փոխադրել ափից բավական բարձր մի վայր, որտեղ մտադիր էի բնակություն հաստատել։ Ծովափին ընկած էին ալիքներից քշված փայտի կտորներ, թեև ոչ մեծ քանակությամբ։ Երբ աչքիս ընկավ «Ուրվականի» մառանից վերցրած սուրճի ամաններից մեկը, հանկարծ մտքումս ծագեց խարույկ վառելու գաղափարը։
 
— Ողորմելի հիմար,— շարունակեցի ես։
 
— Չի կարելի...— ասաց Մոդը մեղմ կշտամբանքով և ապա հարցրեց, թե ինչու եմ ինձ ողորմելի հիմար կոչում։
 
— Լուցկի չունենք,— հառաչեցի ես։— Նույնիսկ մեկ հատ լուցկի չեմ բերել։ Եվ հիմա չենք կարող ո՛չ սուրճ, ո՛չ թեյ, ո՛չ ապուր, ո՛չ էլ որևէ տաք կերակուր ճաշակել։
 
— Եթե չեմ սխալվում, Ռոբինզոն Կրուզոն փոքրիկ ձողերն իրար շփելով կրակ էր վառում,— ասաց նա դանդաղորեն։
 
— Ճիշտ է, բայց մյուս կողմից ես կարդացել եմ առնվազն քսան տարբեր նավաբեկյալների հուշեր, որոնք պատմում են, որ իրենց երբեք չի հաջողվել այդ միջոցով կրակ ստանալ,— պատասխանեցի ես։— Օրինակ, ես հիշում եմ ինչ-որ թերթի թղթակից Ուինդերսին, որը եղել էր Ալյասկայում և Սիբիրում։ Ես նրան մի անգամ հանդիպեցի «Բիբելոտում», և նա պատմեց, թե ինչպես փորձել է կրակ վառել երկու փայտիկներ իրար շփելով։ Դա չափազանց զվարճալի պատմություն էր, և նա շատ պատկերավոր նկարագրում էր իր ձախողված փորձը։ Հիշում եմ, թե ինչպես աչքերը պսպղացնելով՝ որպես եզրակացություն ասաց, «Պարոննե՛ր, գուցե Խաղաղ օվկիանոսի կղզիների բնակիչները կարող են այդ անել, գուցե մալայացիները կարող են այդ անել, բայց հավատացեք ինձ, այդ բանը սպիտակամորթ մարդու կարողությունից բոլորովին վեր է»։
 
— Դե լավ,— ասաց Մոդը զվարթությամբ,— մինչև հիմա առանց կրակի յոլա գնացինք, սրանից հետո էլ կարող ենք։
 
— Բայց դուք պատկերացնո՞ւմ եք, որ սուրճ ունենք,— գոչեցի ես,— այն էլ՝ բարձր որակի սուրճ, ես այդ գիտեմ, որովհետև Լարսենի սեփական պահեստից եմ վերցրել։ Եվ տեսեք ինչպիսի հոյակապ ցախ կա ձեռքի տակ...
 
Պետք է խոստովանեմ, որ շատ էի ուզում սուրճ խմել և կարճ ժամանակ հետո իմացա, որ Մոդն էլ նույն թուլությունն ունի այդ ըմպելիքի նկատմամբ։ Բացի դրանից, մենք այնքան երկար ժամանակ տաք ուտելիք կամ խմիչք չէինք ընդունել, որ ներքուստ և արտաքուստ ընդարմացել էինք։ Այժմ որևէ տաք բան մեզ ամենամեծ հաճույքը պիտի պատճառեր։ Բայց ես այլևս չգանգատվեցի և սկսեցի առագաստից վրան պատրաստել Մոդի համար։
 
Կարծում էի, թե դա հեշտ գործ է, քանի որ ձեռքի տակ ունեի թիակներ, կայմ, կայմաթև, ցռկակայմ և պարան։ Բայց որովհետև փորձ չունեի, յուրաքանչյուր մանրուքի համար ստիպված եղա ահագին ջանք թափել և հաջողված յուրտքանչյուր մանրուքը համարում էի մի նոր հայտնագործություն։ Երբ վրանը վերջապես կանգնեց, մութն արդեն կոխել էր։ Բայց գիշերը անձրև եկավ, վրանի տակ ջուր լցվեց և Մոդն ստիպված եղավ նավակ վերադառնալ։
 
Հաջորդ առավոտյան ես վրանի շուրջը փոս փորեցի, բայց մեկ ժամ չանցած ապառաժյա պատվարի վրայից քամու հանկարծական մի հոսանք տապալեց վրանը և շպրտեց երեսուն յարդ հեռու, ավազի վրա։
 
Մոդը ծիծաղեց իմ դեմքի հիասթափված արտահայտությունը տեսնելով, իսկ ես ասացի.
 
— Հենց որ քամին հանդարտվի, մակույկով ծովափը կհետազոտեմ։ Հավանորեն, կղզու վրա կայան ու մարդիկ կան, և երբեմն-երբեմն նավեր են այցելում կայանը։ Իմ կարծիքով, որևէ երկրի կառավարություն պաշտպանում է այստեղի ծովակատուներին։ Բայց գնալուց առաջ պետք է ձեզ համար հանգստավետ պայմաններ ստեղծեմ։
 
— Ես ուզում եմ ձեզ հետ գալ,— եղավ Մոդի միակ պատասխանը։
 
— Ավելի լավ կլինի, որ այստեղ մնաք։ Դուք ծանր չարչարանքներ եք կրել և ուղղակի հրաշք է, որ դեռ կենդանի եք։ Բացի դրանից, ձեզ համար շատ հոգնեցուցիչ կլինի նավակ նստել, թիավարել և առագաստ պարզել այս եղանակին։ Ձեզ հարկավոր է կազդուրվել, և ես կուզենայի, որ մնայիք ու հանգստանայիք։
 
Այդ պահին ինձ թվաց, թե Մոդի գեղեցիկ աչքերը խոնավացան։ Նա հայացքը խոնարհեց և գլուխը շուռ տվեց։
 
— Ես կնախընտրեի ձեզ հետ գալ,— ասաց նա ցածր ձայնով, որի մեջ կար աղերսանքի գրեթե աննկատելի մի նրբերանգ։— Ես կարող եմ ձեզ օգտակար լինել ինչ-որ... (այստեղ նրա ձայնը դողդողաց) ինչ-որ չափով։ Եթե որևէ բան պատահի ձեզ, մտածեցեք, որ ես բոլորովին մենակ կմնամ։
 
— Ես շատ զգույշ կլինեմ և կգնամ միայն այնքան հեռու, որ կարողանամ գիշերը չհասած վերադառնալ,— ասացի։― Այո, ես կարծում եմ, որ վերջին հաշվով շատ ավելի լավ է, որ մնաք, մի քիչ քնեք, հանգստանաք և ոչինչ չանեք։
 
Մոդը նայեց աչքերիս մեջ։ Նրա հայացքը վճռական էր, բայց մեղմ։
 
— Խնդրում եմ, խնդրո՜ւմ եմ,— ասաց նա հուշիկ, օ՜հ, այնքան հուշիկ ձայնով։
 
Ջանալով անդրդվելի մնալ, ես գլուխս բացասաբար շարժեցի։ Նա դեռ նայում էր աչքերիս մեջ և սպասում։ Ես փորձեցի իմ մերժումը խոսքերով բանաձևել, բայց մի պահ վարանեցի։ Նրա աչքերն իսկույն փայլեցին ուրախությամբ, և ես զգացի, որ արդեն պարտված եմ։ Դրանից հետո այլևս հնարավոր չէր «ոչ» ասել։
 
Քամին հանդարտվեց միայն օրվա երկրորդ կեսին, և մենք որոշեցինք ճամփա ընկնել հաջորդ առավոտյան։ Մեր ծովախորշից հնարավոր չէր կղզին թափանցել, որովհետև ապառաժյա ուղղաձիգ պարիսպները ծայրեծայր շրջապատում էին ծովախորշը և երկու ծայրերում վերջանում խոր ջրի մեջ։
 
Առավոտը ծագեց տխուր, մշուշոտ, բայց հանդարտ։ Ես կանուխ վեր կացա և մակույկը կազմ ու պատրաստ վիճակի մեջ դրի։
 
— Հիմար, ապո՜ւշ, այլանդակ,— գոչեցի ես, երբ մտածեցի, որ ժամանակն է արթնացնելու Մոդին։ Բայց այս անգամ ես բղավում էի կեղծ հուսահատությամբ և ուրախությունից գլխաբաց պարում ավազի վրա։
 
Մոդը գլուխը դուրս հանեց վրանի ծայրից։
 
— Նորից ի՞նչ է պատահել,— հարցրեց նա քնատ, բայց միաժամանակ հետաքրքրությամբ։
 
— Սո՜ւրճ,— գոչեցի ես,— ի՞նչ կասեիք, եթե ձեզ մի բաժակ սուրճ հյուրասիրեի, տաք, եռացող սուրճ։
 
— Տեր աստված,— մրմնջաց նա,— այնպես վախեցրիք ինձ․․․ Բայց շատ անգութն եք․․․ Ես հազիվ էի հաշտվել սուրճ չխմելու մտքի հետ, և ահա դուք հոգուս հետ եք խաղում՝ զուր տեղն ինձ հրապուրելով։
 
— Դե լավ, դուք միայն դիտեցեք։
 
Ժայռերի ճեղքվածքներից հավաքեցի չոր շյուղեր ու ձողիկներ և դրանք տաշելով կպչան տաշեղներ պատրաստեցի։ Հետո իմ ծոցատետրից մի թերթ պոկեցի և զինամթերքի արկղից վերցրի մի փամփուշտ։ Փամփուշտի խիցը դանակի ծայրով բացելով, միջի վառոդը դատարկեցի մի տափակ քարի վրա։ Այնուհետև զգուշությամբ դուրս քաշեցի հրապատիճը և զետեղեցի քարի վրա տարածված վառոդի կենտրոնում։ Ամեն ինչ պատրաստ էր։ Մոդը շարունակում էր դիտել վրանի ներքևի բացվածքից։ Ձախ ձեռքով թուղթը բռնած՝ աջով մի քար վերցրի և ուժեղ հարվածով իջեցրի հրապատիճի վրա։ Ծխի սպիտակ մի ծվեն բարձրացավ, բոցը բռնկվեց ու թղթի ծայրն այրվեց։
 
Մոդը ուրախությունից սկսեց ծափ տալ։
 
— Պրոմեթևս,— գոչեց նա։
 
Բայց ես այնքան զբաղված էի, որ նրա ցնծությանը մասնակցելու ժամանակ չունեի։ Հարկավոր էր գուրգուրանքով սնել նորածին թույլ բոցը, որպեսզի հետո նրանից ուժ և կյանք քաղեինք։ Ես նրան տաշեղներով սնեցի, մինչև որ շյուղերն ու փայտի փոքր շերտերը բռնկվեցին, և բոցն սկսեց մեծանալ ու ճարճատել։ Սկզբից չէի նախատեսել, որ մեզ պիտի վիճակվեր ընկնել մի ամայի կղզի և այդ իսկ պատճառով հետս ոչ թեյաման էի վերցրել, ոչ խոհանոցային այլ իրեր։ Բայց ես օգտագործեցի թիթեղյա այն ամանը, որը մակույկում գործ էինք ածում ջուր դատարկելու համար։ Հետագայում սննդամթերքի դատարկ տուփերն այնքան բազմացան, որ ձեռքի տակ ունեցանք պատկառելի քանակությամբ ամանեղեն։
 
Ջուրը եռացրի, բայց սուրճը Մոդը եփեց։ Ինչքա՜ն համով սուրճ էր դա։ Դրանից հետո հորթի պահածո միս տապակեցի, հետը խառնելով փշրած պաքսիմատ և մի քիչ ջուր։ Նախաճաշը հոյակապ էր։ Մենք խարույկի շուրջը նստեցինք շատ ավելի երկար, քան կարող էին նստել ձեռներեց երկրախույզները, և տաք սև սուրճը դանդաղ խմելով՝ զրուցեցինք մեր կացության մասին։
 
Ես համոզված էի, որ պահականոց կամ կայան պետք է լինի կղզու ծովախորշերից որևէ մեկում, որովհետև գիտեի, որ Բերինգյան ծովի ծվարավայրերն ընդհանրապես գտնվում էին խիստ հսկողության տակ։ Իսկ Մոդը, հավանորեն, ինձ հուսախաբության նախապատրաստելու նպատակով, առաջ էր քաշում այն ենթադրությունը, թե մենք գտել ենք մի անհայտ ծվարատեղ։ Նրա տրամադրությունը բարձր էր և զվարթությամբ ընդունում էր, որ մեր դրությունը իրոք ծանր է։
 
— Եթե դուք ճիշտ եք,— ասացի ես,— ապա պետք է պատրաստվենք այստեղ ձմեռելու։ Մեր սննդամթերքը շուտով կվերջանա, բայց այստեղ ծովակատուներ կան։ Նրանք աշնանը կհեռանան, հետևաբար, պետք է անհապաղ սկսեմ նրանց մսից բավականաչափ պաշար պատրաստել։ Բացի դրանից, հարկավոր է հյուղակներ կառուցել և ցախ հավաքել։ Պետք է նաև ջանանք ծովակատուների ճարպը հալեցնել՝ լույս ունենալու համար։ Մի խոսքով, ահագին գործ կա կատարելու, եթե իրոք կղզին անմարդաբնակ է, թեև ես համոզված եմ, որ այդպես չէ։
 
Բայց Մոդի ենթադրությունը ճիշտ դուրս եկավ։ Դեպի ցամաք փչող քամու տակ նավարկեցինք ծովափի երկայնքով և հեռադիտակներով զննեցինք ծովախորշերը։ Մարդկային բնակության ոչ մի հետք չկար։ Բայց պարզվեց, որ մեզնից առաջ ուրիշներ էլ եղել են Ջանքի կղզում։ Երկրորդ ծովախորշի ափին հայտնաբերեցինք մի ջախջախված մակույկ։ Դա որսորդական մակույկ էր, որովհետև թիանցքները ցանցված էին, ցռուկի աջ եզրին հրացանի հենարան կար և ցռուկի ներքևում սպիտակ, մասամբ ջնջված տառերով գրված էր «Գազել №2»։ Մակույկը վաղուց ի վեր այնտեղ էր, որովհետև կիսով չափ լցված էր ավազով, իսկ նրա ճաքճքած տախտակները քամու և արևի տակ երկար մնալուց գունաթափվել էին։ Մակույկի խելամասում գտա տասը տրամաչափի մի ժանգոտած հրացան և կեսից կոտրած մի դաշույն, որը ժանգի թանձրությունից անճանաչելի էր դարձել։
 
— Նրանց հաջողվել է այստեղից գնալ,— ասացի ես ուրախությամբ, բայց հաջորդ րոպեին սիրտս կարծես սառեց, որովհետև ինձ թվաց, թե ծովափի մի որևէ մասում մենք, անկասկած, կհանդիպենք նրանց սպիտակ ոսկորներին։
 
Ես չուզեցի ոսկորներ հայտնաբերելով Մոդի տրամադրությունը փչացնել և շտապեցի հեռանալ ծովափից։ Շատ չանցած մակույկով եզերեցինք կղզու հյուսիս-արևելյան ծայրը։ Հարավային եզերքում ծովափը դյուրամատչելի չէր, այնպես որ ճանապարհը շարունակելով՝ շրջանցեցինք սև հրվանդանը և կեսօրից քիչ հետո ավարտեցինք կղզու շուրջը կատարած մեր պտույտը։ Կղզու շրջագիծը, իմ հաշվումով, մոտավորապես քսանհինգ մղոն էր, իսկ տրամագիծը՝ երկուսից մինչև հինգ մղոն։ Կարող եմ առանց չափազանցության ասել, որ ծովափերում առնվազն երկու հարյուր հազար ծովակատու կար։ Կղզու ամենաբարձր մասը գտնվում էր հարավ-արևմտյան ծայրում. այդտեղի հրվանդանները հետզհետե ցածրանում էին դեպի հյուսիս-արևելյան ափը, որտեղ ցամաքը հազիվ մի քանի ոտնաչափ բարձր էր ծովի մակերեսից։ Բացի մեր փոքրիկ ծովախորշից, մնացածների ափերը թեթև գառիթափերով նահանջում էին ծովեզրից և մոտ կես մղոն հեռու հանգում քարքարոտ դաշտերի, որոնք տեղ-տեղ ծածկված էին մամուռով և ճահճային տափաստանների երկար խոտերով։ Ահա այդ դաշտերում էին հավաքվում ծովակատուները, և ծեր արուներն իրենց հարեմներն էին պահում, իսկ ջահել արուները իրենք իրենց քարշ էին գալիս։
 
Ջանքի կղզին արժանի չէ մանրամասն նկարագրության։ Ստորին մասերում՝ թաց ու խոնավ, չորս կողմից ենթարկված փոթորկոտ քամիների հարձակման, ծովափերում՝ շառաչող ալիքներ, օդում՝ երկու հարյուր հազար երկկենցաղների միահամուռ ու անդադրում մռնչոց, կարճ ասած՝ բնակվելու համար տխուր ու ողորմելի մի վայր։ Մոդը, որն ինձ նախապատրաստել էր հուսախաբության և ամբողջ օրը զվարթ ու կայտառ էր, մեր բնակավայրը հասնելուց հետո բոլորովին ընկճվեց։ Նա արիաբար փորձեց իր հոգեվիճակը թաքցնել ինձանից, բայց երբ ես նորից խարույկ էի վառում, վրանից լսեցի հեկեկանքի ձայներ, որ նա ջանում էր խլացնել վերմակի տակ։
 
Հիմա արդեն իմ հերթն էր զվարթ երևալ, և ես դերս կատարեցի իմ կարողության առավելագույն չափով ու այնքան հաջողությամբ, որ կարողացա ծիծաղը վերադարձնել նրա պաշտելի աչքերին և նույնիսկ երգ բերել նրա շրթներին ։ Թեև նա շուտ գնաց պառկելու, բայց նախքան գնալն ինձ համար երգեց։ Ես առաջին անգամ էի լսում նրա երգը։ Եվ խարույկի մոտ պառկած հափշտակությամբ ունկնդրեցի։ Նա արվեստագետ էր ամեն բանի մեջ։ Նրա ձայնը, թեև ոչ ուժեղ, զարմանալիորեն քնքուշ էր ու արտահայտիչ։
 
Ես դեռ նավակում էի քնում և այդ գիշեր երկար ժամանակ արթուն մնացի։ Դիտելով աստղերը, որոնք այնքան վաղուց չէին փայլել երկնքում, ես խորհրդածեցի մեր դրության մասին։ Վրաս ծանրացող նոր պատասխանատվությունը բոլորովին անսովոր բան էր ինձ համար։ Գայլ Լարսենը շատ ճիշտ էր։ Ես միշտ կանգնած եմ եղել հորս ոտքերի վրա։ Իմ փաստաբաններն ու գործակատարներն են ղեկավարել գործերս, և ես ոչ մի պատասխանատվություն չեմ ունեցել։ «Ուրվականի» վրա սովորեցի պատասխանատու լինել իմ նկատմամբ։ Իսկ այժմ, առաջին անգամ իմ կյանքում, ես պատասխանատվություն եմ զգում նաև ուրիշի համար։ Սա ամենադժվար պատասխանատվությունն էր, որովհետև Մոդը միակ կինն է, միակ «պստիկ» կինը, ինչպես սիրում եմ նրան անվանել մտքումս, որն ինձ համար ամենաթանկագին էակն է բովանդակ աշխարհում։
 
== Գլուխ երեսուներորդ ==
 
Զարմանալի չէ, որ այդ կղզին Ջանքի կղզի անվանեցինք։ Մենք երկու շաբաթ տանջվեցինք հյուղակ կառուցելու համար։ Մոդը համառեց ինձ օգնել, և ամեն անգամ լացս գալիս էր, երբ տեսնում էի նրա վիրավոր ու արյունոտած ձեռքերը։ Սակայն հենց դրա համար էլ հպարտ էի նրանով։ Ինչ-որ հերոսական բան կար այդ քնքուշ կնոջ մեջ, որը քաջությամբ տանում էր ահավոր նեղություններ և, չնայած իր թույլ կազմվածքին, կատարում գեղջկուհու ծանր աշխատանք։ Նա կրեց քարերի մեծ մասը, որոնցով ես շարում էի հյուղակի պատերը, և չէր ուզում անգամ լսել, երբ թախանձում էի՝ հրաժարվել այդ աշխատանքից։ Բայց ի վերջո նա համաձայնեց իր վրա վերցնել միայն ճաշ պատրաստելու և ձմեռվա համար ցախ ու մամուռ հավաքելու պարտականությունները։
 
Հյուղակի պատերը բարձրացան առանց մեծ դժվարությտն, և ամեն ինչ հեշտությամբ ընթացավ մինչև այն րոպեն, երբ ծագեց տանիքը ծածկելու հարցը։ Արդարև, ինչի՞ են պետք չորս պատերը, երբ տանիք չկա։ Իսկ ինչի՞ց կարելի էր տանիք սարքել։ Ճիշտ է, մենք ունեինք ավելորդ թիակներ, որ կարող էինք օգտագործել որպես գերան, բայց ինչո՞վ ծածկել դրանք։ Մամուռն ու խոտը անպետք ու անգործնական են, առագաստը մեզ հարկավոր էր նավարկելու համար, իսկ բրեզենտը արդեն ծակծկվել էր։
 
— Ուինդերսը ծովացուլերի մորթիներով էր ծածկել իր հյուղակի տանիքը,— ասացի ես։
 
— Մենք էլ ծովակատուներ ունենք,— թելադրեց Մոդը։
 
Եվ հաջորդ օրը որսորդությունն սկսվեց։ Ես նշան բռնել չգիտեի, բայց ջանացի սովորել։ Սակայն երբ երեսուն փամփուշտ վատնելով միայն երեք ծովակատու որսացի, մտածեցի, որ մեր ամբողջ զինամթերքը կվերջանա, նախքան կսովորեմ կարգին կրակել։ Ես արդեն ութ փամփուշտ օգտագործել էի խարույկ վառելու համար, որից հետո միայն հղացել էի կրակը խոնավ մամուռների միջոցով խնայելու հնարքը։ Այժմ արկղում մնացել էր ոչ ավելի քան մի հարյուր փամփուշտ։
 
— Պետք է մահակով սպանել նրանց,— հայտարարեցի ես, երբ լիովին համոզվեցի, որ նշանառության մեջ ձախողակ եմ։— «Ուրվականի» որսորդներից լսել եմ, որ ծովակատուներին սպանում են նաև մահակով։
 
— Բայց սրանք այնքան սիրուն են, որ չեմ ուզում անգամ պատկերացնել այդ գործողությունը,— ասաց Մոդը։— Դա ուղղակի գազանային կլիներ, գիտե՞ք։ Մինչդեռ փամփուշտով սպանելը բոլորովին այլ բան է։
 
— Բայց հարկավոր է տանիքը ծածկել,— պատասխանեցի մռայլ։— Ձմեռը շատ մոտ է։ Կա՛մ մեր կյանքը պետք է զոհենք, կամ նրանցը։ Դժբախտաբար, բավականաչափ փամփուշտ չունենք։ Համենայն դեպս, կարծում եմ, որ մահակի հարվածները նրանց պակաս ցավ կպատճառեն, քան փամփուշտի մանրագնդիկները։ Եվ, վերջ ի վերջո, ես մենակ եմ կատարելու այդ գործողությունը։
 
— Հարցը հենց դրանումն է,— սկսեց նա անձկությամբ, բայց, հանկարծ շփոթվելով, լռեց։
 
— Իհարկե,— ասացի ես,— եթե դուք նախընտրում եք․․․
 
— Իսկ ես ի՞նչ պետք է անեմ,— ընդհատեց նա իր յուրահատուկ մեղմությամբ, որ ես շատ լավ ճանաչում էի որպես քողարկված համառություն։
 
— Ցախ կհավաքեք և ճաշ կպատրաստեք,— պատասխանեցի զվարթությամբ։
 
Նա գլուխը թափահարեց։
 
— Ոչ, ձեզ համար շատ վտանգավոր կլինի մենակ գնալ։ Գիտեմ, գիտեմ,— ասաց նա ձեռքի շարժումով կասեցնելով իմ հարուցելիք առարկությունը,— ես ուժեղ չեմ, բայց իմ աննշան օգնությունը գուցե կարող է ձեզ փրկել որևէ աղետից։
 
— Իսկ մահակը ո՞վ է գործածելու,— հարցրի ես։
 
― Անշուշտ դուք։ Ես, հավանորեն, կճչամ և ուրիշ կողմ կնայեմ, երբ...
 
— Երբ վտանգը չափազանց լուրջ դառնա,— հարցրի ծիծաղելով։
 
— Ես իմ դատողությամբ կորոշեմ, թե ե՛րբ պետք է նայել, երբ չնայել,— պատասխանեց նա հանդիսավորությամբ։
 
Այս վեճի արդյունքն այն եղավ, որ հաջորդ առավոտյան Մոդը ինձ հետ որսի եկավ։ Ես թիավարեցի դեպի ամենամոտ ծովախորշը և մակույկը կանգնեցրի ծովափի ծայրին։ Ծովակատուները վխտում էին ջրի մեջ, իսկ ցամաքում հանգստացող հազարավորների մռնչոցն այնքան խլացուցիչ էր, որ ստիպված եղանք գոռալով խոսել՝ իրար լսելու համար։
 
— Լավ գիտեմ, որ նրանց խփում են մահակով,— ասացի ես, փորձելով քաջալերել ինձ և տարակուսանքով նայելով մի հսկա արուի, որը հազիվ երեսուն ոտնաչափ հեռու հետևի թաթերի վրա կանգնած՝ ուշադրությամբ ինձ էր զննում։– Բայց հարցն այն է, թե ինչպե՞ս են խփում։
 
— Ավելի լավ չէ՞ խոտ հավաքենք ու դրանով ծածկենք կտուրը,— ասաց Մոդը։
 
Նա էլ ինձ պես վախեցել էր։ Եվ, արդարև, վախենալու հիմք ունեինք, որովհետև ծովակատուների փայլուն ժանիքներն ու շան բերան հիշեցնող բերանները մոտիկից բավականին ահազդու էին։
 
— Ես միշտ կարծել եմ, որ նրանք վախենում են մարդկանցից,— ասացի ես և, ծովափի երկայնքով մի քիչ թիավարելուց հետո, ավելացրի,— բայց ինչի՞ց իմանամ, որ չեն վախենում։ Եթե քաջաբար ցամաք ելնեմ, գուցե նրանք այնպես փախչեն, որ նույնիսկ չկարողանամ հետևներից հասնել։
 
Բայց, այնուամենայնիվ, վարանում էի։
 
— Լսել եմ, որ մի մարդ մի անգամ ասպատակել է վայրի սագերի ծվարավայրը,— ասաց Մոդը,— և սագերը սպանել են նրան։
 
— Սագե՞րը։
 
— Այո, սագերը։ Եղբայրս է ինձ պատմել այդ, երբ փոքր աղջիկ էի։
 
— Բայց ես լավ գիտեմ, որ մարդիկ մահակով սպանում են ծովակատուներին,— պնդեցի ես։
 
— Ինձ թվում է, թե խոտով էլ կարելի է նույնքան լավ ծածկել տանիքը,— ասաց նա։
 
Չնայած Մոդի բարի մտադրությանը, նրա խոսքերն ինձ գրգռում ու կատաղեցում էին, ես չէի կարող ինձ թույլ տալ, որ նրա աչքում վախկոտ երևամ։
 
— Դե՛ գնացինք,— գոչեցի ես և մեկ թիակով թիավարելով՝ մակույկի ցռուկը մոտեցրի ափին։
 
Ցամաք ցատկելուց հետո խիզախաբար ուղղվեցի դեպի երկայնաբաշ արուն, որը շրջապատված էր իր էգերով։
 
Ես զինված էի սովորական մի մահակով, ինչպիսին գործածում են թիավարները, երբ սպանում են որսորդների կողմից մակույկ բարձրացրած վիրավոր ծովակատուներին։ Իմ մահակի երկարությունը միայն մեկուկես ոտնաչափ էր, բայց հոյակապորեն տգետ լինելով այս հարցում, ես չէի իմանում, որ ցամաքում ծվարավայրերի վրա հարձակվելիս, օգտագործում են չորսից հինգ ոտնաչափ երկարությամբ մահակներ։ Էգերը քարշ գալով ցրվեցին, իսկ իմ ու արուի միջև հեռավորությունը հետզհետե պակասեց։ Հանկարծ նա մի ցասումնալի շարժումով կանգնեց թաթերի վրա։ Մենք իրարից բաժանված էինք միայն տասներկու ոտնաչափ տարածությամբ։ Ես շարունակեցի հաստատաքայլ առաջանալ, հուսալով, որ մեկ վայրկյանից մյուսը նա պոչը կդարձնի ու փախուստ կտա։
 
Երբ մեր միջև մնաց վեց ոտնաչափ հեռավորություն, մտքումս ծագեց մի երկյուղալի հարց․ իսկ եթե փախուստ չտա՞։ Դե՛, այդ դեպքում կխփեմ նրան, պատասխանեցի մտովի։ Իմ վախն ինձ մոռացնել էր տվել, որ եկել էի ծովակատու սպանելու և ոչ թե փախուստի մատնելու։ Հենց այդ պահին արուն փնչաց և, մի մռնչոց արձակելով, խոյացավ վրաս։ Նրա աչքերը փայլում էին, իսկ լայնաբաց բերանի մեջ դաժանորեն պսպղում էին սպիտակ ժանիքները։ Պետք է առանց ամաչելու խոստովանեմ, որ մեջք դարձնողն ու փախուստ տվողը ես եղա։ Ես վազում էր անճոռնի ձևով, բայց բավականին արագ։ Հազիվ երկու քայլ էր մնացել, որ նա ինձ հասներ, երբ ես նետվեցի մակույկի մեջ։ Երբ թիավարելով հեռանում էի ափից, նա ակռաներով կառչեց թիակի ծայրից, և ամուր փայտն իսկույն փշրվեց ձվի կճեպի պես։ Մոդը և ես շշմել էինք։ Հաջորդ վայրկյանին ծովակատուն սուզվեց ջրի տակ և, մակույկի ողնուցը բերանի մեջ առնելով, սկսեց ուժգին ցնցել մակույկը։
 
— Ի սեր աստծո,— գոչեց Մոդը,— հեռանանք այստեղից։
 
Ես գլուխս թափահարեցի։
 
— Ես էլ կարող եմ անել այն, ինչ արել են ուրիշները, և վստահ եմ, որ ուրիշները ծովակատուներ սպանել են։ Սակայն հաջորդ անգամ արուներին հանգիստ կթողնեմ։
 
— Ես կուզենայի, որ բոլորին էլ հանգիստ թողնեք։
 
— Նորից չսկսեք «Խնդրում եմ, խնդրո՜ւմ եմ» ասել,– գոչեցի բարկությամբ։
 
Նա չպատասխանեց, և ես զգացի, որ իմ խիստ տոնը նրան վիրավորել է։
 
— Ներեցեք,— ասացի ես, ավելի շուտ գոռացի, որպեսզի ձայնս լսելի դառնա ծովակատուների մռնչոցի մեջ։— Եթե դուք այդ խոսքն ասեք, ես նավակը շուռ կտամ, և մենք կվերադառնանք։ Բայց անկեղծ ասած՝ կնախընտրեի մնալ։
 
— Հիմա դուք գուցե մտածեք, թե ահա ինչ է նշանակում կնոջ ընկերակցությամբ գործի ձեռնարկել,— ասաց նա քմահաճ ու հմաչիչ ժպիտով, և ես հասկացա, որ նա ինձ ներել է։
 
Ծովափի երկայնքին մոտ երկու հարյուր ոտնաչափ թիավարեցի, որպեսզի ժամանակ ունենամ ջղերիս վրա իշխելու, ապա նորից ցամաք ելա։
 
— Միայն թե զգույշ եղեք,― գոչեց Մոդը իմ հետևից։
 
Ես գլխով արեցի և պատրաստվեցի թևագրոհ գործել ամենամոտ հարեմի վրա։ Ամեն ինչ բարեհաջող գնաց մինչև այն պահը, երբ մահակը մի առանձնացած էգի գլխին իջեցնելիս՝ հարվածս վրիպեց։ Ծովակատուն փնչաց և սկսեց փախչել։ Ես նրա հետևից վազեցի և իջեցրի մի երկրորդ հարված, բայց մահակը կպավ ոչ թե գլխին, այլ ուսին։
 
— Զգո՛ւյշ,— լսեցի Մոդի ճիչը։
 
Ոգևորությունից շուրջս չէի նայել, իսկ հիմա շուռ գալով նշմարեցի, որ հարեմի տերը խոյանում է վրաս։ Ես դարձյալ փախա դեպի մակույկը, կրնկակոխ հալածվելով։ Բայց այս անգամ Մոդը չխոսեց վերադառնալու մասին։
 
— Իմ կարծիքով, ավելի լավ կլիներ, եթե հարեմները հանգիստ թողնեիք և ձեր ուշադրությունը կենտրոնացնեիք բոլորովին մեկուսացած ու անվտանգ տեսքով ծովակատուների վրա,— ասաց նա։— Կարծեմ ինչ-որ տեղ կարդացել եմ այդ մասին։ Եթե չեմ սխալվում՝ դոկտոր Ջորդանի գրքում։ Մեկուսացած ծովակատուները ջահել արուներ են, որոնք տակավին իրենց սեփական հարեմը չունեն։ Ջորդանը դրանց կոչում է «առանձնակյացներ» կամ դրա նման ինչ-որ բան։ Ինձ թվում է՝ եթե գտնենք նրանց ծվարատեղը, ապա...
 
— Ինձ էլ թվում է, թե ձեր մարտական տրամադրությունն արդեն արթնացել է,— ծիծաղեցի ես։
 
Մոդի այտերը չքնաղորեն շիկնեցին։
 
— Պետք է խոստովանեմ, որ ես էլ, ձեզ նման, պարտվել չեմ սիրում, թեև ինձ դուր չի գալիս այս սիրուն ու անվնաս արարածներին սպանելու միտքը։
 
— Սիրո՜ւն...— մրմնջացի ես։— Ես որևէ սիրունություն չեմ գտնում ինձ հալածող այդ փրփրերախ գազանների մեջ։
 
— Դա ձեր տեսակետն է,— ծիծաղեց Մոդը։— Որովհետև դուք հեռավորության չափը կորցրեցիք։ Եթե այնքան չմոտենայիք առարկային...
 
— Հենց դա է...— գոչեցի ես։— Հեռու մնալու համար ինձ հարկավոր է ավելի երկար մահակ։ Այդ կոտրած թիակը պետք կգա։
 
— Հիմա հիշեցի․․․— ասաց Մոդը,— նավապետ Լարսենը մի անգամ ինձ պատմեց, թե ինչպես են որսում ծվարավայրերում։ Որսորդները նրանց փոքր խմբերով քշում են ցամաքի խորքերը և դրանից հետո սկսում են սպանել։
 
— Ճիշտն ասած, ինձ այնքան էլ չի հրապուրում մի ամբողջ հարեմ դեպի խորքերը քշելու գաղափարը,— առարկեցի ես։
 
― Բայց կարող եք առանձնակյացներին քշել,— ասաց նա։— Առանձնակյացները մեկուսացած են ապրում։ Դոկտոր Ջորդանն ասում է, որ հարեմներն իրարից բաժանված են ճանապարհներով, և քանի դեռ առանձնակյացները չեն անցնում այդ ճանապարհների սահմանը։ Հարեմների տերերը նրանց ձեռք չեն տալիս։
 
— Ահա՛ նրանցից մեկը,— ասացի ես, ցույց տալով ջրի մեջ լողացող մի ջահել արուի։— Նրան աչքի տակ պահենք և, եթե ցամաք բարձրանա, հետևենք։
 
Առանձնակյացը լողաց դեպի ափ և մարմինը քարշ տալով ուղղվեց դեպի մոտակա երկու հարեմների միջև գտնվող ազատ տարածությունը։ Հարեմների տերերը նախազգուշական մռմռոցներ արձակեցին, բայց չհարձակվեցին նրա վրա։ Նա դանդաղ շարունակեց իր ճամփան, առանց դուրս գալու հարեմների միջև ընկնող «ճանապարհից»։
 
— Գործի անցնենք,— ասացի ես ափ ելնելով։ Բայց պետք է խոստովանեմ, որ վախը սիրտս մտավ, երբ մտածեցի, թե ինչպես պիտի անցնեմ այդ հսկա երամի միջով։
 
— Լավ կլիներ մակույկը մի տեղ ամրացնեինք,— ասաց Մոդը։
 
Նա ափ էր եկել և կանգնել էր կողքիս։ Ես զարմանքով նայեցի նրան։
 
Մոդը վճռականությամբ գլուխը շարժեց։
 
― Ոչ՛, ձեզ հետ եմ գալու։ Ուստի լավ կանեք, որ մակույկը կապեք և ինձ էլ զինեք մահակով։
 
— Եկեք ետ դառնանք,— ասացի հիասթափությամբ։— Ես կարծում եմ, թե վերջ ի վերջո խոտն էլ կարող է տանիքը ծածկել։
 
— Դուք լավ գիտեք, որ ճիշտ չեք ասում,— պատասխանեց նա։— Գուցե ե՞ս ձեզ առաջնորդեմ։
 
Ես ուսերս թոթվեցի, բայց նույն վայրկյանին սիրտս ամենախոր հիացմունքով ու հպարտությամբ համակվեց այդ կնոջ նկատմամբ։ Ես նրան զինեցի կոտրած թիակով, ինձ համար վերցրի մի ուրիշ թիակ, և ահ ու դողով ճամփա ընկանք։ Մի անգամ Մոդը սարսափից ճչաց, երբ էգերից մեկը հետաքրքրությունից դունչը մոտեցրեց նրա ոտքին։ Ես ինքս էլ նույն պատճառով մի քանի անգամ քայլերս արագացրի։ Սակայն, բացի նախազգուշացնող փնչոցներից, թշնամական վերաբերմունքներ չդրսևորվեցին ոչ մեկ, ոչ էլ մյուս կողմի հարեմից։ Այդ ծվարատեղում որսորդներ երբեք չէին հայտնվել, այդ պատճառով ծովակատուները հանդարտ ու անվախ էին։
 
Երամի կենտրոնում աղմուկը գլխապտույտ պատճառելու աստիճան սոսկալի էր։ Ես կանգ առա և խրախուսական ժպիտով նայեցի Մոդին, որովհետև նրանից առաջ էի վերագտել սառնարյունությունս։ Նրա դեմքն արտահայտում էր անսահման երկյուղ։ Նա ինձ մոտենալով գոչեց.
 
— Շատ, շա՜ տ եմ վախենում։
 
Ես ինքս դադարել էի վախենալուց։ Թեև դեռ բոլորովին չէի ընտելացել մեզ շրջապատող ահազդու տեսարանին, բայց ծովակատուների խաղաղասիրական տրամադրությունն ինձ որոշ չափով հանգստացրել էր։ Սակայն Մոդը ամբողջ մարմնով դողում էր։
 
— Ե՛վ վախենում եմ, և՛ չեմ վախենում,— ասաց նա ատամները կափկափելով։— Թշվառական մարմինս է վախենում, ոչ թե ես։
 
― Ոչինչ, ոչինչ,— պատասխանեցի ես և, պաշտպանելու նպատակով, բնազդաբար գրկեցի նրա իրանը։
 
Բնավ չեմ կարող մոռանալ, թե ինչպես այդ վայրկյանին հանկարծ գիտակցեցի իմ առնականությունը։ Նախնադարյան բնազդներն սկսեցին ալեկոծվել հոգուս խորքերում։ Զգացի, որ տղամարդ եմ՝ թույլ էգին պաշտպանող ու նրա համար կռվող արու։ Բայց ամենագեղեցիկն այն գիտակցությունն էր, որ ես պաշտպանում էի իմ սիրած էակին։ Մոդը ինձ հենվել էր այնքան թեթև, ինչպես դյուրաբեկ շուշանը, և երբ նրա դողը մեղմացավ, ես իմ մեջ զգացի հսկայական մի ուժ։ Այդ րոպեին թվաց, թե կարող եմ հաղթել երամի ամենակատաղի արուին, և վստահ էի, որ եթե իրոք այդպիսի մի արու հարձակվեր ինձ վրա, ես նրան կդիմավորեի հանդարտ ու անսասան և տեղնուտեղը կսատկացնեի։
 
— Հիմա ինձ լավ եմ զգում,— ասաց նա, երախտագիտությամբ նայելով աչքերիս մեջ։— Շարունակե՛նք մեր ճանապարհը։
 
Երբ մտածեցի, թե իմ ուժն էր Մոդին հաղորդել այդ հանգստությունն ու վստահությունը, հոգիս ողողվեց հափշտակության աստիճանի հասնող բերկրությամբ։ Հինավուրց նախնիների երիտասարդությունը մեկեն վերակենդանացավ իմ մեջ և ես, գերքաղաքակիրթ մարդս, այդ պահին երևակայությամբ վերապրեցի հեռավոր ու անհիշատակ ժամանակների որսորդական օրերն ու անտառային գիշերները։ Որքա՜ն բան եմ պարտական Գայլ Լարսենին, մտածում էի ես խիտ հարեմների միջով քայլելիս։
 
Ծովափից մոտ քառորդ մղոն հեռու մենք վերջապես հանդիպեցինք առանձնակյացներին՝ ողորկ մարմնով ջահել արուներին, որոնք մենության մեջ անց են կացնում իրենց ամուրիության շրջանը, ուժ հավաքելով այն օրվա համար, երբ կռվելով իրենց համար տեղ պիտի բացեն բախտավորների շարքերում։
 
Այս անգամ ամեն ինչ սահուն ընթացավ։ Ես կարծես ըմբռնել էի, թե ինչ պետք է անել և ինչպես պետք է անել։ Գոռալով, մահակը սպառնագին շարժելով և նույնիսկ հրելով դանդաղկոտներին, ես շուտով մի քսան ջահել ամուրիների հեռացրի մյուսներից։ Երբ նրանցից որևէ մեկը փորձում էր փախչել դեպի ծով, ես փակում էի նրա ճանապարհը։ Մոդը աշխույժ մասնակցություն ունեցավ այդ գործում և ճչալով ու կոտրած թիակը օդում ճոճելով՝ մեծապես օգտակար եղավ ինձ։ Ես նկատեցի, որ նա երբեմն բաց էր թողնում շատ հոգնած ու դանդաղկոտ ծովակատուներին։ Բայց նույնպես նկատեցի, որ երբ նրանցից մեկնումեկը փախչել փորձելիս մարտական տրամադրություն էր ցուցաբերում, Մոդի աչքերը փայլում էին և նա թիակով ճարտարորեն հարվածում էր ըմբոստ փախստականին։
 
— Իսկապես ոգևորիչ է,— գոչեց նա և ուժասպառությունից թուլացած՝ կանգ առավ։— Երևի պետք է մի քիչ նստեմ։
 
Ես շարունակեցի քշել փոքր երամը, որի թիվը հիմա հասել էր տասներկուսի (մնացածները փախել էին Մոդի թույլտվությամբ) և առաջացա ևս մի հարյուր յարդ։ Երբ Մոդը միացավ ինձ, ես արդեն սպանել էի ծովակատուներին և քերթում էի նրանց կաշիները։ Մի ժամ անց մենք հպարտորեն վերադառնում էինք հարեմների միջով։ Դրանից հետո երկու անգամ ևս վերադարձանք նույն ճանապարհով՝ մորթիներով բեռնավորված։ Ես հաշվեցի, որ այդքան մորթին բավական էր հյուղակի կտուրը ծածկելու։ Առագաստը պարզելով, մենք դուրս եկանք աոաջին ծովախորշից և, երկրորդն անցնելուց հետո, հասանք մեր ծովախորշիկը։
 
— Կարծես վերադարձանք հայրենի տուն...— ասաց Մոդը, երբ մակույկը մոտեցրի ափին։
 
Նրա խոսքերն այնքան մտերմական ու բնական հնչեցին, որ ես էլ համակվեցի նույն հուզմունքով։
 
— Ինձ արդեն թվում է, թե միշտ այստեղ եմ ապրել,— ասացի ես։— Գրքերի աշխարհն ու գրական շրջանակները աղոտացել են հիշողությանս մեջ և դարձել ավելի շուտ երազների հուշ, քան բուն իրականություն։ Ինձ թվում է, թե ամբողջ կյանքումս որսացել եմ, ասպատակել ու կռվել, և դուք էլ միշտ մասնակից եք եղել այդ կյանքին։ Դուք...― քիչ էր մնում ասեի «իմ կինն եք, իմ ընկերուհին», բայց դրա՝ փոխարեն իսկույն ասացի,— հիանալի տանում եք դժվարությունները։
 
Բայց նրա ականջը որսաց իմ շեղումը։ Նա կռահեց, որ ես խուսափեցի ինչ-որ բան ասելուց, և արագ ինձ նայեց․
 
— Ոչ, այդ չէ։ Դուք ուզում էիք ասել, թե...
 
— Թե Ամերիկայի միսիս Մեյնելլը վայրենու կյանք է ապրում և ցուցաբերում է մեծ արիություն,— պատասխանեցի առանց տատամսելու։
 
— Օ՜հ,― հառաչեց նա։ Եվ ես կարող էի երդվել, որ նրա ձայնում հուսախաբության ինչ-որ երանգ կար։
 
«Իմ կինը, իմ ընկերուհին․․․»․ այս բառերը ամբողջ օրը՝ և դեռ օրեր շարունակ հնչեցին մտքումս։ Սակայն երբեք այնքան ուժեղ չհնչեցին, որքան այդ գիշեր, երբ դիտում էի, թե ինչպես Մոդը ածուխի վրայից հեռացնում է խոնավ մամուռի ծածկոցը, վառում կրակը և ընթրիք պատրաստում։ Երևի այդ պահին իմ մեջ խլրտում էր ինչ-որ թաքնված վայրենություն, որովհետև նախահայրերիս հետ անքակտելիորեն կապված այդ հնաբույր բառերն անդիմադրելիորեն հափշտակում ու հուզում էին ինձ։ Այդ բառերը շարունակեցին ինձ հափշտակել ու հուզել մինչև ուշ գիշեր, և ես մրափեցի, նորից ու նորից մրմնջալով այդ բառերը։
 
 
 
== Գլուխ երեսունմեկերորդ ==
 
— Տանիքը հոտ կունենա,— ասացի ես,— բայց, այն ուամենայնիվ, ձեզ կպաշտպանի ցրտից և կպատսպարի անձրևից ու ձյունից։
 
Մենք դիտում էինք մորթիներով ծածկված տանիքը։
 
— Ճիշտ է, անճոռնի տեսք ունի, սակայն, համենայն դեպս, իր նպատակին կծառայի,— շարունակեցի ես, անհամբեր սպասելով Մոդի գովաբանական խոսքերին։
 
Նա ծափ տվեց և հայտարարեց, որ չափազանց գոհ է։
 
— Բայց ներսը մութն է,― ասաց նա մի վայրկյան անց, և նրա ուսերն ակամա սարսռացին։
 
— Դուք կարող էիք առաջարկել, որ պատուհան սարքեի այն ժամանակ, երբ պատերն էի շարում,— ասացի ես։— Հյուղակը ձեզ համար էր և դուք ինքներդ պետք է մտածեիք պատուհանի անհրաժեշտության մասին։
 
— Բանն այն է, որ ես երբեք չեմ նկատում ակնհայտը,— ծիծաղեց նա։— Բացի դրանից, դուք որևէ ժամանակ կարող եք մի ծակ բացել պատի վրա։
 
— Իրավացի եք։ Այդ մասին չէի անդրադարձել,― ասացի ես խորիմաստորեն գլուխս օրորելով։— Բայց դուք մտածե՞լ եք ապակիներ պատվիրելու մասին։ Պետք է զանգահարել խանութ՝ Րեդ-44-51, եթե չեմ սխալվում, և հայտնել, թե ինչ չափի և տեսակի ապակիներ են հարկավոր ձեզ։
 
— Նշանակում է...— սկսեց Մոդը։
 
— Որ պատուհան չի լինելու։
 
Հյուղակը մութ ու մռայլ էր և քաղաքակիրթ աշխարհում արժանի կլիներ միայն խոզի բնակության։ Բայց մեզ համար, որ ճաշակել էինք բաց մակույկի մեջ ապրելու թշվառությունը, դա մի փոքրիկ ու հարմարավետ բնակավայր էր։ Ծովակատվի ճարպից ու կանեփե պատրույգից պատրաստած ճրագի լույսով հյուղակի բացումը տոնելուց հետո մենք սկսեցինք մտածել ձմեռվա համար մսի պաշար կուտակելու և մի երկրորդ հյուղակ կառուցելու մասին։ Հիմա արդեն որսորդությունը հեշտացել էր։ Առավոտյան մեկնում էինք և կեսօրին վերադառնում՝ նավակը ծովակատուների մսով լցրած։ Իսկ հետո, մինչ ես զբաղվում էի հյուղակի կառուցմամբ, Մոդը ճարպ էր հալեցնում, վառ պահում խարույկի կրակը և դրա վրա միս ապխտում։ Ես լսել էի, թե դաշտավայրերում ապրող մարդիկ ինչպես են տավարի միս ապխտում, և մենք էլ նույն ձևով արեցինք. ծխի վրա բարակ շերտերով կախված ծովակատվի միսը հիանալի ապխտվում էր։
 
Երկրորդ հյուղակի շինարարությունը ավելի հեշտ եղավ, որովհետև ես այն կառուցեցի առաջինին կից, այնպես որ միայն երեք պատ շարեցի։ Բայց, այնուամենայնիվ, աշխատանքը ծանր էր։ Մոդը և ես արևածագից մինչև մութն ընկնելը աշխատում էինք մեր կարողության առավելագույն չափով, իսկ գիշերը անկողին մտնում բոլորովին ուժասպառ և քնում պարտասուն կենդանիների խոր քնով։ Չնայած դրան, Մոդը հավաստիացնում էր, թե ամբողջ կյանքում իրեն երբեք այսքան առողջ և ուժեղ չէր զգացել։ Ես իմ փորձով գիտեի, որ այդ այդպես է, բայց Մոդը շուշանի պես դյուրաբեկ էր և վախենում էի, որ նրա առողջությունը միանգամից կքայքայվի։ Շատ հաճախ նրա ուժը մինչև վերջին հյուլեն սպառվում էր։ Ես տեսել եմ, թե այդպիսի դեպքերում ինչպես նա հանգստանալու համար իրեն հատուկ դիրքով պառկում է ավազի վրա և մի քիչ կազդուրվելուց հետո վեր կենում ու առաջվա թափով շարունակում աշխատանքը։ Ուղղակի զարմանում էի, թե որտեղի՞ց է նա այդքան ուժ քաղում։
 
— Մտածեցեք, որ ամբողջ ձմեռը պիտի հանգստանանք,— պատասխանում էր նա իմ հորդորներին։— Այն ժամանակ ճչալով աշխատանք պիտի խնդրենք։
 
Իմ հյուղակի բացումը տոնեցինք այն օրը, երբ տանիքը ծածկվեց։ Դա՝ փոթորկի երրորդ օրվա գիշերն էր, մի կատաղի փոթորիկ, որն իմ կողմնացույցի համաձայն հարավ-արևելքից հետզհետե հյուսիս–արևմուտք փոխադրվելով՝ այժմ փչում էր ուղիղ մեզ վրա։ Ամեհի կոհակները որոտալով բախվում էին արտաքին ծովախորշի ափերին և նույնիսկ հասնում մինչև մեր խորունկ ներքնախորշը։ Կղզու բարձրաբերձ ողնաշարը մեզ չէր պաշտպանում քամուց։ Ոռնացող քամին այնքան ուժգին էր փչում հյուղակի շուրջը, որ վախենում էի պատերը չդիմանան։ Կաշեպատ տանիքը, որն, իմ կարծիքով, պինդ ձգված էր ինչպես թմբուկի երեսը, կորանում և ուռչում էր քամու յուրաքանչյուր նոր պոռթկումից։ Պատերի արանքները, որ Մոդի ենթադրությամբ լավ խծուծված էին մամուռով, մեկը մյուսի հետևից բացվեցին։ Բայց հակառակ այդ բոլորին, ծովակատվի ճարպով ճրագը միշտ պայծառ լույս էր սփռում, և հյուղակը տաք էր ու հանգստավետ։
 
Մենք շատ հաճելի ժամանակ անցկացրինք ու վերջում այն եզրակացության եկանք, որ Ջանքի կղզում մեր կազմակերպած բարձրաշխարհիկ երեկույթների մեջ դա ամենահաջողն էր։ Մտահոգվելու պատճառ չունեինք, քանի որ ոչ միայն հաշտվել էինք գալիք խստաշունչ ձմեռն այստեղ անցկացնելու մտքի հետ, այլև անհրաժեշտ նախապատրաստություններ էինք տեսել։ Ծովակատուները հիմա կարող էին ուզած ժամանակ սկսել իրենց խորհրդավոր ճանապարհորդությունը դեպի հարավ, դա մեզ համար այլևս միևնույն էր, իսկ փոթորիկներն այսուհետև չէին կարող մեզ սարսափ ազդել։ Մենք ոչ միայն վստահ էինք, որ չոր, տաք ու պատսպարված կլինենք, այլև կպառկենք մամուռից պատրաստված ամենափափուկ ու ամենաշքեղ անկողինների մեջ։ Անկողինները Մոդի մտահղացումն էին և ինքը անձամբ խնամքով հավաքել էր ամբողջ մամուռը։ Այդ գիշեր առաջին անգամ պիտի պառկեի անկողնի մեջ և քանի որ այն պատրաստել էր Մոդը, ես նախազգում էի, որ ավելի անուշ քնով պիտի նիրհեի։
 
Մեկնելու պահին Մոդը շուռ եկավ և տարօրինակ ու առեղծվածային արտահայտությամբ ասաց․
 
— Ինչ-որ բան է պատահելու, ավելի շուտ՝ արդեն պատահում է։ Ես այդ զգում եմ։ Ինչ-որ բան է գալիս այստեղ, մեզ մոտ։ Նա գնալով մոտենում է։ Չգիտեմ, թե ինչ է դա, բայց մոտենում է։
 
— Լա՞վ, թե վատ,— հարցրի ես։
 
Նա գլուխը թափահարեց։
 
— Չգիտեմ։ Նա գտնվում է այն կողմը, ինչ-որ մի տեղ։
 
Եվ Մոդը ձեռքը մեկնեց ծովի ուղղությամբ, որտեղից քամին փչում էր դեպի ցամաք։
 
— Դա հողմակոծ ծովափն է,— ծիծաղեցի ես։— Այսպիսի գիշերով ես ավելի կնախընտրեի հյուղակի բնակիչ լինել, քան ժամանող ճամփորդ։
 
— Հո չե՞ք վախենում,— հարցրի ես, երբ վեր կացա, որպեսզի դուռը բացեմ նրա համար։
 
Պատասխանի փոխարեն նա արիաբար նայեց աչքերիս մեջ։
 
— Իսկ ձեզ լա՞վ եք զգում, կատարելապես լավ։
 
— Սրանից ավելի լավ երբեք չեմ զգացել։
 
Մի քիչ ևս զրուցելուց հետո նա պատրաստվեց դուրս գնալ։
 
— Բարի գիշեր, Մոդ,— ասացի ես։
 
— Բարի գիշեր, Հեմֆրի։
 
Մենք միմյանց անունները տվեցինք անզգայաբար, առանց կանխորոշման, պարզ ու բնական ձևով։ Այդ վայրկյանին ես կարող էի նրան գրկել ու սեղմել կրծքիս։ Եվ, անկասկած, այդպես կանեի, եթե լինեի այնտեղ, այն աշխարհում, որին պատկանում էի։ Բայց այստեղ հանգամանքները թելադրում էին այլ վարվելակերպ։ Եվ ես մնացի իմ հյուղակում ու երկար ըմբոշխնեցի հոգեկան բավարարության հաճելի ջերմությունը, լիովին գիտակցելով, որ մեր միջև հաստատվել է մի նոր կապ, մի լուռ փոխըմբռնում, որն առաջ գոյություն չուներ։
 
 
 
== Գլուխ երեսուներկուերորդ ==
 
Ես արթնացա մի խորհրդավոր զգացողության ճնշումով։ Ինձ թվում էր, թե ինչ-որ բան է պակասում իմ շրջապատում։ Բայց խորհրդավորությունն ու ճնշումն իսկույն անհետացան, երբ պարզվեց, որ պակասող բանը քամին է։ Ես քնել էի ջղային լարվածության վիճակում, որին երբեմն մարդ ենթարկվում է շարունակական աղմուկի կամ շարժման ազդեցությամբ։ Երբ արթնացա, դեռևս լարված էի և նախապատրաստված՝ հակադրվելու այն ճնշումին, որն արդեն չքացել էր։
 
Երկար ամիսներից ի վեր առաջին անգամն էր, որ գիշերել էի ծածկված կտուրի տակ։ Մի քանի րոպե ևս վայելեցի չոր վերմակների տակ պառկելու հաճույքը և սկսեցի վերլուծել նախ՝ քամու դադարումով իմ մեջ առաջացած զգացողությունը և ապա՝ Մոդի պատրաստած անկողնի պատճառած ուրախությունը։ Երբ հագնվեցի և դուռը բացեցի, ավելի պարզ լսվեց ծովափին բախվող ալիքների աղմուկը, որը բազմաձայն վկայում էր գիշերվա վաթորկի մասին։ Օրը արևաշող ու պայծառ էր։ Ես սովորականից շատ էի քնել, հետևաբար, Ջանքի կղզում բնակվող մարդու վայել եռանդով դուրս նետվեցի կորած ժամանակը ետ շահելու մտադրությամբ։
 
Սակայն հազիվ էի դուրս եկել, երբ տեղնուտեղը քարացած մնացի։ Ես, իհարկե, հավատացի աչքերիս, բայց, այնուամենայնիվ, մի պահ շշմեցի, աեսնելով իմ առաջ պարզված տեսարանը։ Այնտեղ, ծովափին, ինձնից հազիվ հիսուն ոտնաչափ հեռու կանգնած էր ջախջախված կայմերով մի նավ՝ ցռուկը խրած ավազի մեջ։ Կայմերն ու կայմաթևերը խճճվել էին թոկերի ու պատառոտված առագաստների մեջ և նավեզրից կախված օրորվում էին մեղմորեն։ Թերահավատությունից ուզեցի աչքերս շփել․․․ Ահա այն խոհանոցը, որը մենք էինք սարքել, ահա հարթակի փոքր սանդուղքն ու ցածր ձեղնախցիկը, որի կտուրը հազիվ մի փոքր բարձր էր նավեզրի բազրիքից։ Դա «Ուրվականն» էր։
 
Բախտի ո՞ր քմահաճույքն էր նրան բերել այստեղ, հատկապես հենց այստեղ։ Ինչպիսի՜ տարօրինակ պատահականություն։ Ես անզգայաբար նայեցի իմ հետևում բարձրացող ապառաժյա սև, անանցանելի պատվարին և համակվեցի ամենախոր հուսահատությամբ։ Փախուստն անհնարին էր, դրա մասին մտածելն անգամ ավելորդ է։ Ես մտածեցի Մոդի մասին, որն այժմ քնած է մեր կառուցած հյուղակում և հիշեցի, թե ինչպիսի քաղցրությամբ նա ասաց. «Բարի գիշե՜ր, Հեմֆրի»։ Ուղեղումս սկսեցին հնչել «իմ կինը, իմ ընկերուհին» խոսքերը, բայց դրանք այժմ հնչում էին ինչպես մահազանգ։ Եվ հանկարծ ամեն ինչ աղոտվեց աչքերիս առաջ։
 
Ուշագնացությունս գուցե միայն մի ակնթարթ տևեց, չգիտեմ։ Բայց երբ ուշքի եկա, «Ուրվականը» դարձյալ նույն տեղում էր քիթը խրած ծովափին։ Ճաքած ցռկակայմը երկարած ավազի վրա։ Թոկերի մեջ խճճված կայմերը, ալիքներից մղվելով, օրորվում ու քսվում էին նավակողին։ Ես մտածեցի, որ անհրաժեշտ է գործել, անհապաղ գործել։
 
Հանկարծ ինձ տարօրինակ թվաց, որ նավի վրա ոչ մի շարժում չկա։ Փոթորկի դեմ ամբողջ գիշերը մաքառելուց հետո երևի անձնակազմը հոգնել է և բոլորը քնած են այս րոպեիս, ասացի մտովի։ Եվ դա ինձ թելադրեց մի միտք, քանի որ քնած են, ապա Մոդն ու ես կարող ենք փախչել։ Արդյոք մեզ չի՞ հաջողվի մակույկով արտաքին ծովախորշի անկյունը շրջանցել, նախքան որևէ մեկի զարթնելը։ Պետք է Մոդին արթնացնեմ, և իսկույն ճամփա ընկնենք։
 
Ձեռքս բարձրացրել էի նրա գուռը ծեծելու, երբ անդրադարձա, թե որքան փոքր է մեր կղզյակը։ Մենք երբեք չենք կարող թաքնվել նրանցից։ Մեզ ուրիշ ոչ մի պատսպարան չէր մնում, բացի կատաղի ու անծայրածիր օվկիանոսից։ Մտաբերեցի մեր փոքրիկ, հարմարավետ հյուղակները, մսի պաշարը։ Ճրագը, մամուռն ու ցախը և միաժամանակ համոզվեցի, որ ձմեռային փոթորկոտ ծովի վրա նավարկելու դեպքում մենք կդիմենք ուղիղ դեպի մեր մահը։
 
Եվ այդպես, ես վարանոտ կանգնեցի դռան մոտ, ձեռքս օդում բարձրացրած։ Փրկության ոչ մի հույս չկար, ոչ մի հույս։ Իմ մեջ ծագեց ներս խոյանալու և քնած Մոդին սպանելու վայրագ միտքը։ Բայց նույն վայրկյանին մտքովս փայլակի նման անցավ մի ավելի նախընտրելի լուծում։ Քանի որ «Ուրվականի» վրա բոլորը քնած են, ապա ինչո՞ւ չսողոսկել մինչև Գայլ Լարսենի անկողինը և նրան չսպանել քնած տեղը։ Իսկ դրանից հետո՞․․․ դեհ, դրանից հետո՝ կտեսնենք... Նրա մահից հետո ժամանակ կունենամ մտածելու, թե ինչ պետք է անել։ Համենայն դեպս, ինչպիսի նոր դրություն էլ ստեղծվի, այն չի կարող ավելի վատթար լինել, քան այժմյանը։
 
Դաշույնը կախված էր կողքիցս։ Ես վերադարձա հյուղակ, վերցրի մանրագնդակի հրացանը, լիցքը ստուգեցի, ապա ուղղվեցի դեպի «Ուրվականը»։ Մինչև գոտկատեղս խրվելով ջրի մեջ՝ մոտեցա նավին և ոչ առանց դժվարության բարձրացա տախտակամած։ Նավաստիների խցի անցքը բաց էր։ Ես մի պահ ականջ դրի՝ նրանց շնչառությունը լսելու համար։ Բայց շնչառության ձայն չկար։ Այն ժամանակ մտքովս անցավ մի հարց, որն ինձ սարսուռ պատճառեց։ Արդյո՞ք նրանք լքել են «Ուրվականը»։ Եվ սկսեցի ավելի ուշադրությամբ ականջ դնել։ Դարձյալ ոչ մի ձայն։ Իջա աստիճաններով։ Խուցը դատարկ էր։ Ներսում ծավալվել էր այն գարշահոտությունը, որ հատուկ է չբնակված սենյակներին։ Այնտեղ խառնիխուռն թափվել էին հին հագուստներ, ռետինե մաշված կոշիկներ, մոմլաթե ծակծկված վերարկուներ, մի խոսքով՝ այն բոլոր անպետք իրեղենները, որ նավաստիներն իրենց խցում թողնում են երկար ճանապարհորդությունից հետո։
 
Նրանք շատ շտապ են հեռացել, եզրակացրի ես տախտակամած բարձրանալով։ Հույսը կրծքիս տակ վերակենդանացավ, և սկսեցի ավելի սառնասրտությամբ զննել իմ շուրջը։ Իսկույն նկատեցի, որ մակույկները չկան։ Որսորդների խցում տիրում էր նույն խառնաշփոթ վիճակը, ինչ նավաստիների խցում։ Որսորդներն էլ իրենց իրերը հավաքել էին նույնպիսի շտապողականությամբ։ «Ուրվականը» լքված էր։ Այն հիմա պատկանում էր Մոդին և ինձ։ Ես հանկարծ հիշեցի նավասենյակի ներքևում գտնվող պահեստարանը և որոշեցի Մոդին զարմացնել նախաճաշի համար համեղ ուտելիքներ տանելով։
 
Երբ վախս փարատվեց և գիտակցեցի, որ այլևս կարիք չկա կատարելու այն ահավոր արարքը, որի համար եկել էի, փոքր տղայի նման ուրախացա։ Որսորդների խցից դուրս եկա և աստիճանները զույգ-զույգ բարձրանալով ուրախությամբ մտածեցի, որ մինչև Մոդի արթնանալը նախաճաշն արդեն պատրաստ կլինի։ Խոհանոցի մոտով անցնելիս ցնծությամբ հիշեցի, որ ներսում կան խոհանոցային հիանալի իրեղեններ։ Վազելով ցատկեցի հարթակի վրա և տեսա... Գայլ Լարսենին։ Վազքի թափն ու ցնցող ապշությունը մի քանի քայլ ևս առաջ մղեցին ինձ, մինչև որ կարողացա կանգ առնել։ Լարսենը կանգնած էր նավասենյակ տանող սանդուղքի վրա, և անցքից երևում էին միայն նրա գլուխն ու ուսերը։ Նա ինձ էր նայում։ Ձեռքերը հենած կիսաբաց անցքի եզերքին՝ նա անշարժ նայում էր ինձ։
 
Սկսեցի դողդողալ, աղիքներս ցավից գալարվեցին, ինչպես լինում էր անցյալում։ Վայր չընկնելու համար բռնեցի ձեղնախցիկի եզրը։ Շրթներս մեկեն չորացել էին և լեզվով անզգայաբար թացացնում էի դրանք, չնայած խոսելու ուժ չունեի։ Աչքերս ոչ մի ակնթարթ չէին հեռանում Գայլ Լարսենից։ Մենք երկուսս էլ ոչ մի բառ չէինք արտաբերում։ Նրա լռության ու անշարժության մեջ ինչ-որ չարագուշակ բան կար։ Նրանից իմ զգացած հին վախը վերադարձել ու հարյուրապատիկ աճել էր մեջս։ Դեմդիմաց կանգնած դեռ դիտում էինք իրար։
 
Ես ըմբռնում էի գործելու անհրաժեշտությունը, բայց իմ հին անճարակությունը նորից համակել էր ինձ և սպասում էի, որ նախ Գայլ Լարսենն սկսի։ Վայրկյանները դանդաղ անցնում էին, երբ հանկարծ հիշեցի, թե ինչպես երկայնաբաշ արուին մահակով մոտենալիս՝ վախը մթագնել էր իմ մտադրությունը և բոլորովին մոռացել էի, որ եկել եմ ծովակատվին սպանելու և ոչ թե նրան փախցնելու։ Դրությունը հար ու նման էր հիմա։ Փոխանակ ինքս գործելու, սպասում էի, որ Գայլ Լարսենը գործի անցնի։
 
Բարձրացրի երկփողանի հրացանը և նշան բռնեցի Գայլ Լարսենի վրա։ Եթե նա որևէ շարժում աներ կամ փորձեր ներքև խոյանալ, անկասկած, կկրակեի։ Բայց նա անշարժ կանգնած՝ շարունակում էր նայել ինձ։ Ձեռքերիս մեջ դողդողացող հրացանը նրան ուղղած՝ մի պահ դիտեցի նրա դեմքը և նկատեցի, որ նիհարել ու գունատվել է։ Կարծես ինչ-որ խոր ապրումներ հյուծել էին այդ դեմքը։ Այտերը փոսացել էին, ճակատի կնճիռները՝ խորացել։ Ինձ թվաց, թե աչքերի տեսքը տարօրինակ է։ Փոխվել էր ոչ միայն նրանց արտահայտությունը, այլև կազմվածքը։ Ըստ երևույթին, տեսողական ջղերն ու մկանները ուժեղ լարվածության հետևանքով թեթևակի ծռել էին աչքերի գնդերը։
 
Ես այս ամենը նկատեցի և ուղեղումս, որն այժմ սկսել էր արագ աշխատել, հազար ու մի մտքեր անցան, բայց, այնուամենայնիվ, չկարողացա հրացանի բլթակները քաշել։ Հրացանը ցածրացնելով ես նետվեցի ձեղնախցիկի հետևը, որպեսզի հանդարտեցնեմ լարված ջղերս և ապա նորից գործի անցնեմ, այս անգամ ջանալով ավելի մոտ կանգնել։ Երբ երկրորդ անգամ հրացանի կոթը ուսիս հենեցի, մեր միջև հեռավորությունը հազիվ երկու քայլ էր։ Գայլ Լարսենի համար այլևս փրկություն չկար։ Ես վճռական էի այս անգամ։ Ինչքան էլ վատ նշանառու լինեի, դարձյալ հարվածս չէր կարող վրիպել։ Եվ սակայն, դեռ տատանվում էի ու չէի սեղմում բլթակները։
 
— Հետո՞,— ասաց նա անհամբերությամբ։
 
Իզուր փորձեցի մատներս սեղմել բլթակների վրա և իզուր ջանացի որևէ բան ասել։
 
— Ինչո՞ւ չեք կրակում,— հարցրեց նա։
 
Ես հազացի՝ կոկորդս մաքրելու համար, որը խանգարում էր խոսել։
 
— Հեմփ,― ասաց նա դանդաղ,— դուք անընդունակ եք դրան։ Ոչ թե որովհետև վախենում եք, այլ որովհետև անկարող եք։ Ձեր պայմանական բարոյականությունը ավելի ուժեղ է ձեզնից։ Դուք գերին եք այն նախապաշարմունքների, որոնց հավատում են ձեր շրջապատի մարդիկ և որոնցով հագեցված են ձեր կարդացած գրքերը։ Դրանք ձեր գլխում թխվել են դեռ այն ժամանակից, երբ նոր էիք սկսել բառեր թոթովել և, հակառակ ձեր ամբողջ փիլիսոփայությանն ու իմ ավանդած դասերին, ձեզ չեն թողնի սպանել անզեն ու չդիմադրող մի մարդու։
 
— Գիտեմ,— ասացի ես խռպոտ ձայնով։
 
— Եվ դուք նույնպես գիտեք, որ ես անզեն մարդու կսպանեի նույնպիսի հոժարությամբ, որպիսի հոժարությամբ կծխեի իմ սիգարը,— շարունակեց նա։— Դուք ինձ ճանաչում եք և իմ արժեքը գնահատել եք ձեր սեփական կշեռքով։ Դուք ինձ կոչել եք օձ, վագր, շնաձուկ, հրեշ և կալիբան։ Բայց ինքներդ լաթե մի խամաճիկ եք, ուրիշների կարծիքներին արձագանքող ողորմելի մի մեքենա, և անընդունակ եք ինձ սպանելու այնպես, ինչպես կսպանեիք մի օձ կամ շնաձուկ, և դա միայն նրա համար, որ իմ ձեռքերը, ոտքերր և մարմինը ինչ-որ նմանություն ունեն ձերինների հետ։ Է՛հ, ես ավելին էի սպասում ձեզնից, Հեմփ։
 
Նա բարձրացավ աստիճաններով և ուղղվեց դեպի ինձ։
 
— Ցած դրեք այդ հրացանը։ Ուզում եմ ձեզ մի քանի հարց տալ։ Ես դեռ ժամանակ չունեցա շրջապատը քննելու։ Ի՞նչ տեղ է սա։ Ի՞նչ դիրքով է կանգնել «Ուրվականը»։ Ինչո՞ւ եք այդպես թրջվել։ Որտե՞ղ է Մոդը․․․ ներեցեք, միսս Բրուստերը․․․ կամ գուցե պիտի ասել՝ միսիս Վան-Վեյդենը.,.
 
Ես շտապ նահանջել էի և զայրույթից լացս գալիս էր, որ անկարող եմ սպանել նրան։ Բայց գոնե այնքան հիմար չէի, որ ցած դնեի հրացանը։ Ես անհամբեր սպասում էի, որ նա հարձակվի վրաս, փորձի ինձ հարվածել կամ խեղդել, որովհետև գիտակցում էի, որ միայն այդ դեպքում կհարկադրվեմ կրակել։
 
— Սա Ջանքի կղզին է,— պատասխանեցի ես։
 
— Կյանքումս այդպիսի անուն չեմ լսել,— ասաց նա։
 
— Գոնե մենք այդպես ենք անվանում,— ճշտեցի ես։
 
— Մե՞նք․․․ ովքե՞ր են «մենք»–ը։
 
— Միսս Բրուստերը և ես։ Իսկ «Ուրվականը», ինչպես ինքներդ եք տեսնում, ցռուկը դարձրել է դեպի ծովափ։
 
— Այստեղ ծովակատուներ կան,— ասաց նա։— Նրանք ինձ արթնացրին իրենց ոռնոցներով, թե չէ մինչև հիմա քնած կլինեի։ Նրանց աղմուկը լսեցի գիշերը, երբ նավը քշում էի դեպի ցամաք, և իսկույն կռահեցի, որ մոտենում եմ ինչ-որ հողմազերծ ափի։ Այստեղ ծվարավայր է։ Ես տարիներ շարունակ փնտրել եմ այսպիսի մի ծվարավայր։ Եվ ահա իմ եղբոր՝ Մահի շնորհիվ գտնում եմ մի հսկա հարստություն։ Սա ուղղակի գանձերի հանք է։ Որո՞նք են կղզու կոորդինատները։
 
— Այդ մասին ոչ մի գաղափար չունեմ,— ասացի ես։— Բայց դուք ինքներդ պետք է լավ իմանաք այդ։ Ինչպիսի՞ կոորդինատներ եք արձանագրել վերջին անգամ։
 
Նա խորհրդավոր կերպով ժպտաց և ոչինչ չպատասխանեց։
 
― Իսկ որտե՞ղ է անձնակազմը,— հարցրեցի ես։— Այդ ինչպե՞ս է, որ մենակ եք։
 
Ես սպասում էի, որ նա դարձյալ կանտեսի իմ հարցումը և զարմացա, երբ իսկույն պատասխանեց,
 
— Եղբայրս ինձ որսաց քառասունութ ժամ չանցած, դրա մեջ ես մեղք չունեի։ Նա ինձ խաղի բերեց գիշեր ժամանակ, երբ տախտակամածի վրա ոչ ոք չկար, բացի հերթապահներից։ Որսորդներն ինձ դավաճանեցին։ Նա նրանց խոստացավ ավելի խոշոր շահաբաժին։ Ես անձամբ լսեցի նրա առաջարկությունը, որովհետև նա խոսում էր իմ ներկայությամբ։ Իհարկե, որսորդները լքեցին ինձ։ Եվ դա անսպասելի չէր։ Մի խոսքով՝ ամբողջ անձնակազմը անցավ նրա կողմը, և ես մեն-մենակ մնացի իմ նավի վրա։ Այս անգամ էլ հաղթելու հերթը Մահինն էր։ Դեհ, սրանք ընտանեկան հարցեր են։
 
— Բայց ինչպե՞ս եղավ, որ կայմերը ջախջախվեցին։
 
— Գնացեք այնտեղ,— ասաց նա ցույց տալով այն կողմը, որտեղ պետք է լինեին խելակայմի թոկերը,― և այդ կայմապարանները քննեցեք։
 
— Դանակով են կտրել...— բացականչեցի ես։
 
— Ոչ ամբողջովին,— ծիծաղեց նա,— այդտեղ նուրբ աշխատանք է կատարվել։ Նորից նայեցեք։
 
Ես նորից նայեցի։ Կայմապարանները դանակով կտրել էին միայն այնքան, որ նրանք կայմերը պահեն մինչև քամու առաջին ուժեղ թափը։
 
— Խոհարարի գործն է,— կրկին ծիծաղեց Գայլ Լարսենը։— Ես գիտեմ, որ նա է արել, թեև նրան չեմ տեսել գործելու պահին։ Այդպիսով նա մասամբ լուծեց իր վրեժը։
 
— Կեցցե՛ս, Մագրիջ,— գոչեցի ես։
 
— Այո, ես էլ նույնը ասացի, երբ կայմերն ու առագաստները տապալվեցին, բայց, իհարկե, նույնքան ուրախությամբ չասացի, որքան դուք։
 
— Իսկ դուք ի՞նչ էիք անում, երբ այս ամենը տեղի էր ունենում,— հարցրի ես։
 
— Անում էի ինչ հնարավոր էր, կարող եք չկասկածել, բայց դա բավական չէր այդպիսի պայմաններում։
 
Ես շուռ եկա, որպեսզի նորից զննեմ Մագրիջի կատարած գործը։
 
— Մի քիչ նստեմ ու արևի տակ տաքանամ,— լսեցի Լարսենի ձայնը։
 
Նրա ձայնի մեջ ֆիզիկական թուլության ինչ-որ երանգ, համարյա աննկատելի մի երանգ կար և դա այնքան տարօրինակ էր, որ ես արագ նայեցի նրան։ Նա ձեռքի ջղային շարժումով շփում էր երեսը, կարծես ուզում էր այնտեղ կպած ինչ-որ սարդոստայն սրբել։ Դա ինձ շփոթեցրեց։ Այս ամենը այնքան անհամապատասխան էր իմ ճանաչած Լարսենի կերպարին։
 
— Ինչպե՞ս են ձեր գլխացավերը,— հարցրեցի ես։
 
— Դեռ շարունակում են տանջել,— եղավ նրա պատասխանը։— Ինձ թվում է՝ հիմա մի նոր նոպա է սկսվելու։
 
Նստած դիրքից վար սահելով, նա պառկեց տախտակամածին։ Հետո մի կողմի վրա շուռ եկավ, գլուխը հենեց թևին և դաստակով աչքերը ծածկեց արևից։ Ես զարմանքով դիտում էի նրան։
 
— Ահա ձեր առիթը ներկայացել է, Հեմփ,— ասաց նա։
 
— Չեմ հասկանում,— ստեցի ես, որովհետև լիովին հասկացել էի։
 
— Դե ոչինչ,— ասաց նա թույլ ձայնով, ըստ երևույթին, թմրությունը համակում էր նրան։—Ահա ընկել եմ ձեր ձեռքը, այն էլ ամենահարմար վայրում։
 
— Ես կուզենայի, որ այս վայրից հազարավոր մղոններով հեռու լինեիք։
 
Գայլ Լարսենը քրքջաց ու այլևս չխոսեց։ Նա անշարժ պառկած էր, երբ անցա նրա կողքով և իջա նավասենյակ։ Այնտեղ բարձրացրի պահեստարան տանող անցքի կափարիչը և մի պահ տարակուսանքով նայեցի ներքևի մթության մեջ։ Չէի համարձակվում վար իջնել։ Եթե Լարսենի թմրությունը կեղծ է, ապա մկան պես ծուղակը կընկնեմ։ Անաղմուկ սողոսկեցի նավասանդուղքի աստիճաններով և գաղտագողի նայեցի նրան։ Նա պառկած էր այն դիրքով, որով թողել էի նրան։ Նորից ետ գնացի, բայց պահեստարան իջնելուց առաջ նախազգուշության համար անցքի կափարիչը ներքև գցեցի։ Ծայրահեղ դեպքում ծուղակը գոնե կափարիչ չէր ունենա։ Բայց դա բոլորովին ավելորդ էր։ Ես վերադարձա նավասենյակ, հետս բերելով ջեմ, պաքսիմատ, պահածո միս, մի խոսքով, այն ամենը, ինչ կարող էի փոխադրել, և անցքը կափարիչով փակեցի։
 
Նորից գաղտագողի նայելով ստուգեցի, որ Գայլ Լարսենը տեղից չի շարժվել։ Նույն վայրկյանին գլխումս մի փայլուն գաղափար ծագեց։ Մտա նավապետի խուցը և վերցրի նրա ատրճանակները։ Դրանից հետո մնացած երեք խցիկներն էլ խուզարկեցի և համոզվելու համար դարձյալ մտա որսորդների ու նավաստիների խցերը, բայց ուրիշ զենք չգտա։ Ապա խոհանոցից վերցրի միս ու բանջարեղեն կտրելու բոլոր սուր դանակները։ Հիշելով Գայլ Լարսենի խոշոր, ծալովի դանակը, որ նա միշտ կրում էր իր վրա, մոտեցա նրան և սկսեցի հետը խոսել նախ մեղմ, ապա բարձր ձայնով։ Նա ոչ մի շարժում չարեց։ Կռացա և դանակը հանեցի գրպանից։ Այժմ ավելի ազատ էի շնչում։ Գայլ Լարսենը այլևս զենք չուներ և չէր կարող ինձ հեռվեց խփել, այնինչ ես զինված լինելով, միշտ կարող էի նրան կանխել, եթե նա փորձեր փաթաթվել ինձ գորիլլայի ահարկու բազուկներով։
 
Իմ ավարին ավելացնելով մի սրճաման ու մի թավա, նավասենյակի բուֆետից էլ վերցնելով ճենապակյա զանազան ամաններ, Գայլ Լարսենին թողեցի արևի տակ պառկած ու ցամաք իջա։
 
Մոդը տակավին քնած էր։ Խարույկի կրակն արծարծեցի (մենք ձմեռվա համար դեռ խոհանոց չէինք սարքել) և մեծ եռանդով եփեցի նախաճաշը։ Երբ նախաճաշի պաարաստությունը վերջանալու վրա էր, լսեցի, որ նա իր հյուղակում քայլում է և առավոտվա արդուզարդն անում։ Ամեն ինչ արդեն պատրաստ էր ու սուրճը բաժակների մեջ լցված, երբ դուռը բացվեց, և Մոդը դուրս ելավ։
 
― Այդ արդեն չեղավ,— ողջունեց նա ինձ։— Դուք ինձ զրրկում եք իմ իրավասություններից։ Դուք համաձայնել էիք, որ ճաշ եփելը իմ իրավունքն է, իսկ հիմա․․․
 
— Միայն այս անգամ,— խնդրեցի ես։
 
— Լավ, պայմանով, որ այլևս չկրկնեք,— ժպտաց նա։— Իհարկե, եթե չեք ձանձրացել իմ եփած խղճուկ ճաշերից։
 
Ի մեծ ուրախություն ինձ, նա ոչ մի անգամ չնայեց ծովափի կողմը, և ես զվարթ զրույցով այնքան հաջողությամբ գրավեցի նրա ուշադրությունը, որ նա առանց նկատելու մեքենաբար խմեց ճենապակյա բաժակում լցված սուրճը, կերավ տապակած կարտոֆիլը և սկսեց ջեմ քսել պաքսիմատի վրա։ Բայց դա չէր կարող երկար տևել։ Ես տեսա, թե ինչպես զարմանքը վրա հասավ։ Առաջին հերթին Մոդը հայտաբերեց ճենապակյա ափսեն, որի միջից ուտում էր, ապա հայացքը գցեց ուտելիքների վրա և մեկը մյուսի հետևից նկատեց բոլոր մանրամասները։ Հետո նայեց ինձ և դեմքը դանդաղ շրջեց դեպի ծովափ։
 
— Հե՛մֆրի,— գոչեց նա։
 
Եվ անանուն սարսափը նորից լցվեց նրա աչքերի մեջ։
 
— Մի՞թե նա է... — դողդողացին նրա շրթները։
 
Ես գլխով արեցի։
 
== Գլուխ երեսուներեքերորդ ==
 
Ամբողջ օրն սպասում էինք, որ Գայլ Լարսենը ցամաք կիջնի։ Ժամանակն անցնում էր հուզմունքի դժնդակ ապրումներով։ Յուրաքանչյուր վայրկյան մեկս կամ մյուսս ակնկալությամբ նայում էր «Ուրվականի» կողմը։ Բայց Գայլ Լարսենը չէր երևում։ Նա չէր հայտնվում նույնիսկ տախտակամածի վրա։
 
— Թերևս, գլխացավի նոպան շարունակվում է,— ասացի ես։— Երբ նրան թողեցի, նա պառկած էր հարթակի վրա։ Գուցե այնտեղ էլ մնա ամբողջ գիշերը։ Ուզում եմ գնալ և ստուգել։
 
Մոդը թախանձագին ինձ նայեց։
 
— Վախենալու ոչինչ չկա,— հավաստիացրի ես։— Ատրճանակները հետս եմ վերցնելու։ Դուք արդեն գիտեք, որ նավի վրա եղած բոլոր զենքերը հավաքել եմ։
 
— Բայց նրա զենքերը հենց ձեռքերն են, նրա սարսափելի ձեռքերը,— առարկեց Մոդը։— Մի՛ գնացեք, խնդրում եմ, մի՛ գնացեք։
 
Նա աղերսանքով ձեռքս բռնեց, և նույն վայրկյանին զարկերակս սկսեց արագ տրոփել։ Վստահ եմ, որ այդ պահին սերը լիովին արտացոլվեց իմ աչքերի մեջ։ Սիրելի՜, պաշտելի էակ... Նա բառիս բուն իմաստով կին էր, կառչող, աղերսող և արևի ու ցողի նման կենսունակություն հաղորդող իմ տղամարդկությանը, որին սնում էր նորատեսակ ուժի ավիշով։ Ես նորից ցանկացա գրկել նրան, ինչպես ցանկացել էի և այն օրը, երբ գտնվում էինք ծովակատուների երամի մեջտեղը, բայց բանականությունս զսպեց ինձ։
 
— Ինձ վտանգի չեմ ենթարկի,— ասացի ես։— Կբավականանամ միայն գաղտագողի նայելով նավացռուկի անկյունից։
 
Նա հուզմունքով սեղմեց ձեռքս և թողեց, որ գնամ։ Բայց Գայլ Լարսենը նույն տեղում պառկած չէր։ Նա, հավանորեն, իջել էր ներքև։
 
Այդ գիշեր ես ու Մոդը հերթով պահակ կանգնեցինք և յուրաքանչյուրս քնեց միայն իր ազատ ժամերին, որովհետև հնարավոր չէր նախատեսել Գայլ Լարսենի անելիքը։ Նրանից ամեն ինչ կարելի էր սպասել։
 
Հաջորդ երեք օրերին մենք մեկ րոպեից մյուսը սպասում էինք նրան, բայց նա չհայտնվեց։
 
— Նրա այդ գլխացավե՜րը, նոպանե՜րը,— ասաց Մոդը չորրորդ օրվա հետմիջօրեին։— Գուցե նա ծանր հիվանդ է։ Գուցե և մեռել է։
 
— Կամ մեռնում է,— ավելացրեց նա մի պահ լռությունից հետո, երբ տեսավ, որ չեմ պատասխանում։
 
— Ավելի լավ,— ասացի ես։
 
— Բայց մտածեցեք, Հեմֆրի, որ նա էլ վերջ ի վերջո մարդ է և մենակ է իր օրհասական ժամին։
 
— Թերևս,— ասացի ես։
 
— Այո, թերևս,— շարունակեց նա։— Որովհետև ստույգ ոչինչ չգիտենք։ Բայց եթե նա իրոք մեռնում է, ապա սարսափելի կլիներ նրան այդ վիճակում թողնել։ Ես ինձ երբեք չէի ների։ Պետք է մի բան անել։
 
— Թերևս,— կրկնեցի ես։
 
Ներքուստ ժպտում էի տեսնելով, որ նրա կանացի հոգատարությունն այնքան անսահման է, որ տարածվում է անգա՛մ Գայլ Լարսենի նման մի արարածի վրա։ Ուրեմն նա որքա՜ն հոգատար պիտի լիներ դեպի ինձ, որին վախենում էր թողնել նույնիսկ գաղտագողի դիտելու նավացռուկից։
 
Մոդն այնքան նրբամիտ էր, որ կռահեց իմ լուռ մտքերը։ Բայց նա ոչ միայն նրբամիտ էր, այլև սրտաբաց։
 
— Դուք պետք է նավ բարձրանաք, Հեմֆրի, և պարզեք դրությունը,— ասաց նա։— Իսկ եթե ուզում եք ինձ վրա ծիծաղել, ես դեմ չեմ և նախօրոք ներում եմ ձեզ։
 
Ես հլությամբ վեր կացա և ուղղվեցի դեպի ծովափ։
 
— Միայն թե զգույշ եղեք,— գոչեց նա իմ հետևից։
 
Նավացռուկ բարձրանալով՝ ես ձեռքով արեցի Մոդին և ապա ցատկեցի տախտակամած։ Երբ հասա նավասենյակ տանող սանդուղքի բացվածքին, ցած կռանալով կանչեցի Գայլ Լարսենին։ Նա պատասխանեց և երբ բարձրանում էր սանդուղքով, ատրճանակիս հրահանը քաշեցի։ Մեր ունեցած ամբողջ զրույցի ընթացքում ես ցուցադրական կերպով ձեռքումս պահեցի ատրճանակը, թեև Գայլ Լարսենը նույնիսկ ուշադրություն չդարձրեց դրան։ Նա արտաքուստ տկար էր երևում, ինչպես նախորդ անգամ, բայց այժմ ավելի մռայլ էր ու լռակյաց։ Ճիշտն ասած, չի կարելի զրույց անվանել այն մի քանի խոսքը, որ մենք փոխանակեցինք։ Ես նրան չհարցրի, թե ինչու ցամաք չի իջել, ոչ էլ նա հարցրեց, թե ինչու նորից նավ չեմ եկել։ Նա հայտնեց, թե գլխացավն արդեն անցել է և, այդպիսով, առանց խոսակցությունը երկարացնելու, թողի հեռացա։
 
Իմ զեկուցումը լսելով, Մոդը հանգստացավ, իսկ հետո, երբ խոհանոցի վերևում ծուխ երևաց, նա առավել ևս զվարթացավ։ Հաջորդ երկու օրերի ընթացքում խոհանոցի ծխնելույզից հաճախ էր ծուխ բարձրանում և մի քանի անգամ էլ Գայլ Լարսենին նշմարեցինք նավահարթակի վրա։ Բայց միայն այդքան։ Գայլ Լարսենը ծովափ իջնելու ոչ մի փորձ չարեց։ Մենք այդ ստույգ գիտեինք, քանի որ միշտ շարունակում էինք գիշերները փոխնիփոխ պահակություն անել։ Սպասում էինք, որ նա մի որևէ բան անի, այսպես ասած՝ իր ձեռքը ցույց տա։ Նրա անգործությունը մեզ շփոթեցնում ու մտահոգում էր։
 
Այսպես անցավ մի շաբաթ։ Մեր ամբողջ ուշադրությունը գրավված էր Գայլ Լարսենով։ Նրա ներկայությունը մեզ այնքան էր ճնշում, որ չէինք կարողանում զբաղվել մեր ծրագրած մանր գործերով։
 
Բայց մի շաբաթ հետո խոհանոցի ծուխը դադարեց և Գայլ Լարսենը այլևս չերևաց նավահարթակի վրա։ Ես նկատեցի, որ Մոդը նորից սկսեց նրա մասին անհանգստանալ, թեև ամաչելուց կամ գուցե ինքնասիրությունից չէր կրկնում իր առաջարկությունը։ Վերջ ի վերջո ինչո՞վ կարելի էր մեղադրել նրան։ Այլասիրությունը խորապես արմատացած էր նրա հոգում, և նա կին էր։ Անկախ դրանից, ես ինքս էլ մի տեսակ վատ էի զգում, մտածելով, որ այդ մարդը, որին փորձել էի սպանել, այժմ մեռնում է մեզանից մի քանի քայլ հեռու, բոլորովին մենակ։ Լարսենը իրավացի էր։ Իմ շրջապատի մարդկանց նախապաշարմունքները ինձնից ավելի ուժեղ էին։ Այն փաստը, որ նրա ձեռքերը, ոտքերն ու մարմինը կերտված էին իմի նման, նրան օժտում էր այնպիսի իրավունքներով, որ չէի կարող անտեսել։
 
Ուստի չսպասեցի, որ Մոդն ինձ երկրորդ անգամ ուղարկի։ Պատրվակելով, որ մեր ջեմի և խտացրած կաթի պաշարը նվազել է, հայտնեցի նրան, թե գնում եմ նավ։ Նա տատանվեց և նույնիսկ փորձեց ինձ ետ պահել, մրմնջալով, թե դրանք այնքան էլ անհրաժեշտ չեն ու իմ գնալը պարտադիր չէ։ Բայց, ինչպես որ սրանից առաջ կռահել էր լուռ մտքերս, այժմ ևս՝ կռահեց խոսքերիս իմաստը և հասկացավ, որ գնում եմ ոչ թե ջեմ ու խտացրած կաթ բերելու մտադրությամբ, այլ որպեսզի փարատեմ իր մտահոգությունը, որը չէր կարողացել թաքցնել։
 
Նավ բարձրանալուց հետո կոշիկներս հանեցի և գուլպայով անաղմուկ առաջացա դեպի խելամաս։ Բայց այս անգամ սանդուղքի բացվածքից ձայն չտվի Գայլ Լարսենին, այլ զգուշությամբ ցած իջա աստիճաններով։ Նավասենյակը դատարկ էր, իսկ նավապետի խցիկը տանող դուռը փակ։ Սկզբում մտածեցի դուռը ծեծել, բայց հետո հիշեցի, թե ինչ պատրվակով եմ եկել և որոշեցի նախ այդ գործով զբաղվել։ Պահեստարանի կափարիչը զգուշությամբ բարձրացնելով՝ առանց աղմուկի մի կողմ հրեցի։ Բացի սննդամթերքից, հագուստեղենի պահարանը ևս գտնվում էր պահեստարանում։ Հանգամանքից օգտվելով, վերցրի և փոխնորդ ճերմակեղեն։
 
Պահեստարանից նոր էի նավասենյակ բարձրացել, երբ՝ Գայլ Լարսենի խցիկից ձայներ լսվեցին։ Ես կծկվելով՝ ականջ դրի։ Նույն պահին դռան բռնակը շարժվեց։ Ես բնազդաբար թաքնվեցի սեղանի հետև և ատրճանակս հանելով՝ հրահանը բարձրացրի։ Դուռը բացվեց և խցիկից դուրս եկավ Գայլ Լարսենը։ Ես երբեք չէի տեսել այնպիսի խոր հուսահատություն, ինչպիսին դրոշմված էր մարտունակ, հզոր ու անհաղթահարելի Գայլ Լարսենի դեմքին։ Վշտից ձեռքերը գալարելով և բռունցքները օդում բարձրացնելով՝ նա խոր հառաչեց։ Հետո բռունցքներից մեկը բանալով՝ ափով աչքերը շփեց, կարծես ջանալով նրանց վրայից ինչ-որ անտեսանելի սարդոստայն սրբել։
 
— Աստվա՜ծ, աստվա՜ծ,— հառաչեց նա անհուն հուսահատությունից թրթռացող ձայնով, և սեղմած բռունցքները նորից վեր բարձրացրեց։
 
Դա սարսափելի էր։ Ես ամբողջ մարմնով դողում էի, ողնաշարիս միջով սարսուռներ էին անցնում և ճակատս ողողված էր քրտինքով։ Աշխարհում, թերևս, չկա ավելի ահավոր բան, քան ուժեղ մարդու տեսքը ծայրահեղ տկարության և ընկճվածության պահին։
 
Սակայն Գայլ Լարսենը իր արտասովոր կամքն ի գործ դնելով, նորից իշխեց իր ջղերի վրա։ Դա կատարվեց հսկայական ճիգով։ Նրա ամբողջ մարմինը ցնցվում էր լարվածությունից և թվում էր, թե նա կաթվածահար կտապալվի։ Իրեն տիրապետելու համար թափած ջանքից՝ դեմքը ձգվեց ու ծամածռվեց, մինչև որ ուժասպառությունը դարձյալ ընկճեց նրան։ Նա կրկին բռունցքները օդում բարձրացնելով հառաչեց և մի քանի անգամ ջղաձգորեն շնչելուց հետո, հանկարծ սկսեց հեծկլտալ։ Վերջ ի վերջո նրան հաջողվեց իշխել իր վրա։ Այդ ժամանակ ինձ թվաց, թե իմ առջև նորից կանգնած է հին Գայլ Լարսենը, թեև նրա շարժումները մատնում էին ինչ-որ տկարություն և անվճռականություն։ Նա ուղղվեց դեպի նավասանդուղք և քայլեց այնպես կայտառ, ինչպես սովոր էի նրան տեսնել նախկինում, բայց նույնիսկ այդ քայլվածքի մեջ ինչ-որ տկարություն և անվճռականություն կար։
 
Հիմա արդեն սկսեցի վախենալ ինձ համար։ Պահեստարանի բաց անցքը, որը գտնվում էր նրա ճանապարհի վրա, անկասկած, պիտի մատներ իմ ներկայությունը։ Ես ինձ վրա զայրանում էի նրա համար, որ պիտի բռնվեմ վախկոտի նվաստացուցիչ դիրքում՝ սեղանի հետև կծկված։ Քայց դեռ ժամանակ կար։ Իսկույն վեր կացա և անզգուշաբար հանդուգն տեսք ընդունեցի։ Նա ինձ վրա ուշադրություն չդարձրեց։ Նա նույնիսկ չնկատեց բաց անցքը։ Նախքան դրությունն ըմբռնելս կամ գործելու որևէ հնարավորություն ունենալս, ես տեսա, որ նրա մեկ ոտքն արդեն իջնում էր բաց անցքի մեջ, իսկ մյուսը կտրվում էր գետնից։ Երբ իջնող ոտքն արդեն խորանում էր, հին Գայլ Լարսենը մեկ ակնթարթում վերակենդանացավ։ Նա վագրի մկաններով անցքից դուրս քաշեց ընկնող մարմինը և ձեռքերը տարածելով՝ կրծքի ու փորի վրա փռվեց հատակին, անցքի մյուս կողմը։ Հետո վեր քաշեց ոտքերը և շրջվեց մի կողմի վրա։ Բայց շրջվելիս, մարմինը կպավ իմ բերած ջեմի ամաններին, շորերին ու անցքի կափարիչին։
 
Նրա դեմքի արտահայտությունից ըմբռնեցի, որ նա կռահել է։ Բայց նախքան գուշակելս, թե ինչ է կռահել, նա կափարիչը տեղում ամրացնելով փակել էր պահեստարանի անցքը։ Հիմա ամեն ինչ հասկացա։ Նա կարծում էր, թե ես ներքևում եմ։ Ես միաժամանակ հասկացա, որ նա կույր է, կույր է ինչպես չղջիկ։ Սկսեցի հետևել նրան զգույշ շնչելով, որպեսզի չլսի։ Նա շտապ ուղղվեց դեպի իր խցիկը։ Նկատեցի, որ նրա ձեռքը մեկ մատնաչափով վրիպեց դռան բռնակից և ապա շոշափելով գտավ այն։ Հիմա հարկավոր էր հանգամանքից օգտվել։ Ոտքերիս մատների վրա քայլելով դուրս եկա նավասենյակից ու բարձրացա մինչև սանդուղքի ամենավերին աստիճանը։ Լարսենը վերադարձավ մի ծանր արկղ քաշելով, և այն զետեղեց անցքի կափարիչին։ Դրանով չբավականանալով նա մի ուրիշ արկղ էլ բերեց ու տեղավորեց առաջինի վրա։ Հետո հավաքեց ջեմի ամաններն ու շորերը և դրեց սեղանին։ Երբ նա սկսեց բարձրանալ սանդուղքով, ես ետ քաշվեցի ու անձայն մագլցեցի ձեղնախցիկի տանիքը։
 
Գայլ Լարսենը կանգ առավ սանդուղքի վրա և ձեռքերը հենեց անցքի եզրին։ Նրա մարմինը միայն կիսով չափ էր անցքից դուրս։ Նա անշարժ դիրքով նայում էր ինչ-որ մի կետի, աչքերր սևեռուն ու անթարթ։ Ես գտնվում էի նրանից միայն հինգ ոտնաչափ հեռու, ուղիղ նրա հայացքի դեմ։ Դա շատ խորհրդավոր էր։ Այդ պահին ինձ զգում էի որպես մի անտեսանելի ուրվական։ Սկսեցի ձեռքս ետ ու առաջ շարժել, բայց, իհարկե, նա չտեսավ։ Սակայն երբ շարժվող ձեռքիս ստվերն ընկավ նրա դեմքին, իսկույն նկատեցի, որ նա զգաց այդ։ Նրա դեմքը ձգվեց, կարծես փորձում էր վերլուծել ու ըմբռնել այդ նորօրինակ զգացողությունը։ Նա հասկանում էր, որ ինքը հակազդում է ինչ-որ արտաքին երևույթի, որ իր զգացողությունն ընկալում է շրջապատում տեղի ունեցող ինչոր փոփոխություն, բայց չէր կարողանում ըմբռնել, թե ինչ էր դա։ Երբ ստվերը նորից ընկավ նրա դեմքին, ես ձեռքս անշարժացրի։ Լարսենն սկսեց գլուխը ետ ու առաջ թեքել և դեմքը մեկ արևին դարձնել, մեկ՝ ստվերին։ Նա զգում էր ստվերը և ջանում այն հասկանալ փոփոխական տպավորությունների միջոցով։
 
Ես էլ, իմ հերթին, ջանում էի վերլուծել ու գտնել, թե նա ինչպես է գիտակցում ստվերի նման անշոշափելի մի երևույթի ներկայությունը։ Եթե վնասվել էին միայն նրա ակնախնձորները կամ եթե տեսողության ջիղը բոլորովին չէր փչացել, ապա բացատրությունը պարզ կլիներ։ Իսկ եթե նա բոլորովին կուրացել էր, այդ դեպքում միակ եզրակացությունը կլիներ այն, որ նրա զգայուն մաշկը կարողանում է որոշել արևի և ստվերի ջերմության տարբերությունը։ Եվ կամ, ո՞վ գիտե, գուցե առասպելական վեցերորդ զգայարանն էր նրան հաղորդում մոտակա իրերի ներկայությունը։
 
Ստվերը որոշելու փորձից վերջապես հրաժարվելով, նա բարձրացավ տախտակամած և ուղղվեց դեպի առաջամաս, քայլելով այնքան արագ ու ինքնավստահ, որ ես պարզապես զարմացա։ Այնուամենայնիվ, նրա քայլվածքում նորից զգացվում էր կույրերին հատուկ անվճռականությունը։ Հիմա ինձ արդեն հայտնի էր դրա պատճառը։ Վշտախառն զվարճությամբ նկատեցի, որ նա գտել է նավացռուկի մոտ հանածս կոշիկները և այժմ դրանք հետը տանում է խոհանոց։ Ես դիտեցի, թե ինչպես նա կրակ վառեց և սկսեց կերակուր եփել իր համար։ Հետո գնացի նավասենյակ, ջեմով ամաններն ու ճերմակեղենը վերցրի, նորից անցա խոհանոցի կողքով, ծովափ իջա և ոտաբոբիկ գնացի Մոդի մոտ, որպեսզի նրան հայտնեմ անցած-դարձածի մասին։
 
== Գլուխ երեսունչորսերորդ ==
 
— Ափսոս, որ «Ուրվականի» կայմերը ջախջախված են, այլապես մենք կկարողանայինք նրան ճամփա հանել ու հեռանալ այստեղից։ Ի՞նչ եք կարծում, Հեմֆրի։
 
Ես խանդավառությունից ոտքի ցատկեցի։
 
— Ո՞վ է իմանում, գուցե և հնարավոր է,— ասացի ես, անցուդարձ անելով։
 
Մոդի աչքերը, իմ շարժումներին հետևելով, փայլում էին հույսով։ Նա այնքա՜ն հավատ ուներ դեպի ինձ... Այս միտքը մեծապես ավելացրեց իմ ուժը։ Եվ ես հիշեցի Միշլեի խոսքերը. «Կինը տղամարդու համար այն է, ինչ երկիրն էր իր առասպելական որդու համար։ Բավական է, որ գետնին ընկնելով նա կնոջ կուրծքը համբուրի, որպեսզի նորից զորանա»։ Հիմա նոր հասկանում էի այս խոսքերի զարմանալի ճշմարտությունը։ Ոչ միայն հասկանում, այլև զգում ու ապրում էի այն։ Մոդը ինձ համար այդ ամենն էր՝ ուժի ու քաջության անսպառ աղբյուրը։ Բավական է, որ նրան նայեմ կամ մտածեմ նրա մասին, որպեսզի նորից ինձ զորավոր զգամ։
 
— Հնարավոր է գլուխ բերել,— բարձրաձայն մտածում էի։— Այն, ինչ ուրիշներն արել են, ես էլ կարող եմ անել։ Իսկ եթե մինչև հիմա այսպիսի բան չեն արել, միևնույն է, ևս ինքս կանեմ։
 
— Ի՞նչը։ Ի սեր աստծո, ինձ մի տանջեք։ Ի՞նչը կարող եք անել,— հարցրեց Մոդը։
 
— Մենք,— ուղղեցի ես,— մենք կարող ենք անել․․․ Այսինքն՝ «Ուրվականի» կայմերը վերականգնել և առագաստ պարզելով հեռանալ այստեղից։
 
— Հեմֆրի,— բացականչեց նա։
 
Ես ինձ այնքան հպարտ զգացի իմ մտահղացմամբ, որ կարծես ասածս արդեն կատարված փաստ կլիներ։
 
— Բայց ինչպե՞ս կարելի է այդ իրագործել,― հարցրեց նա։
 
— Չգիտեմ,— պատասխանեցի ես։— Միայն այն գիտեմ, որ հիմա ամեն ինչ կարող եմ անել։
 
Ես հպարտությամբ ժպտացի, գուցե չափազանց հպարտությամբ, որովհետև նա հայացքը խոնարհեց և միառժամանակ լուռ մնաց։
 
— Բայց նավապետ Լարսենը այստեղ է,— առարկեց նա ի վերջո։
 
— Կո՜ւյր և անօգնակա՜ն,— շտապ պատասխանեցի ես, նրա գոյության գաղափարն ավլելով որպես հարդի շյուղ։
 
— Հապա նրա ահարկու ձեռքե՞րը։ Դուք ինքներդ պատմեցիք, թե նա ինչպես դուրս նետվեց պահեստարանի անցքից։
 
— Պատմեցի նաև, թե ինչպես սողոսկելով խուսափեցի նրանից,— եղավ իմ զվարթ պատասխանը։
 
— Եվ այդ առթիվ ձեր կոշիկները կորցրիք․․․
 
— Մի՞թե կարծում եք, թե կոշիկներս էլ կարող էին Գայլ Լարսենից խուսափել, երբ նրանց մեջ չկային իմ ոտքերը․․․
 
Մենք ծիծաղեցինք և ապա սկսեցինք լրջորեն խորհրդակցել, թե ինչ ձևով կարելի է «Ուրվականի» կայմերը վերականգնել ու վերադառնալ մեր աշխարհը։ Ես վերհիշեցի, թեև որոշ դժվարությամբ, ֆիզիկայի դպրոցական դասերս։ Բացի այդ գիտելիքներից, վերջին մի քանի ամիսների ընթացքում բավական փորձ էի կուտակել և արդեն գիտեի մեքենաների միջոցով ծանրություններ բարձրացնելու ձևերը։ Բայց պետք է խոստովանեմ, որ երբ «Ուրվականի» մոտ գնացինք, որպեսզի մեր կատարելիք գործն ավելի մոտից քննենք, ես համարյա հուսահատվեցի, տեսնելով ջրի մեջ կախված հսկա կայմերը։ Ինչի՞ց սկսել։ Եթե գոնե մեկ կայմ կանգուն լիներ, ապա կկարողանայինք նրա վրա ամրացնել ամբարձիչ ծիծեռնիկներն ու թոկերը։ Բայց այդ մեկն էլ չկար։ Եվ ես մտածեցի, մի՞թե մարդ կարող է իրեն օդ բարձրացնել իր հագած կոշիկի կապերը վեր քաշելով։ Ես հասկանում էի լծակի օրենքը, բայց որտեղի՞ց հենակետ գտնել։
 
Միջնակայմը մոտ վաթսունհինգ ոտնաչափ երկարություն ուներ, և նրա հիմքը (կոտրված մասում) ուներ տասնհինգ մատնաչափ տրամագիծ։ Իմ հաշվով նա պետք է կշռեր առնվազն երեք հազար ֆունտ։ Իսկ առաջակայմը ավելի մեծ տրամագիծ ուներ և, հավանորեն, կկշռեր ոչ պակաս, քան երեք հազար հինգ հարյուր ֆունտ։ Որտեղի՞ց սկսել։ Մոդը լուռ կանգնած էր կողքիս, և ես որոճում էի մի հնարանքի մասին, որին նավաստիները կոչում են «երկոտանի»։ Թեև «երկոտանին» վաղուց հայտնի էր նավաստիներին, բայց Ջանքի կղզում ես այն հնարեցի ինքնուրույն կերպով։ Երկու գերանի ծայրերն իրար կապելով, ապա դրանք շրջված «V»-ի դիրքով կանգնեցնելով ու տախտակամածին ամրացնելով՝ ես կունենայի բավականին բարձր մի հենակետ, որին կկարողանայի ամրացնել ամբարձիչ ծիծեռնիկն ու թոկերը։ Անհրաժեշտության դեպքում հնարավոր էր այդ ծիծեռնիկին միացնել մի երկրորդը։ Բացի դրանից, մենք ձեռքի տակ ունեինք խարիսխ բարձրացնող ճախարակ, որն ամրացված էր նավի քթին։
 
Մոդը կռահեց, որ ես ինչ-որ լուծում եմ գտել, և աչքերը շողացին ջերմ համակրությամբ։
 
— Ի՞նչ եք մտադիր անել,— հարցրեց նա։
 
— Ազատվել այդ խառնակույտից,— պատասխանեցի ես, ցույց տալով նավեզրից կախ ընկած և իրար մեջ խճճված թոկերը, կայմերն ու առագաստները։
 
Օ՜հ, ինչքա՜ն վճռական ու մեծադղորդ հնչեցին այդ բառերն իմ ականջին։ «Ազատվել այդ խառնակույտից...»։ Ո՞վ կարող էր երևակայել, որ մի քանի ամիս առաջվա Հեմֆրի Վան-Վեյդենը այսօր պիտի արտաբերեր այդպիսի հյութեղ մի նախադասություն։
 
Ըստ երևույթին, իմ կեցվածքի ու ձայնի մեջ ինչ-որ մելոդրամատիկ բան կար, որովհետև տեսա, որ Մոդը ժպտաց։ Նա շատ արագ էր նկատում ծիծաղելին ու արտառոցը և անսխալականորեն զգում կամ տեսնում էր կեղծիքի, չափազանցության կամ պարծենկոտության նույնիսկ ամենաչնչին նրբերանգները։ Այդ խորաթափանցության և հավասարակշռության շնորհիվ էր, որ նրա ստեղծագործությունը դարձել էր արժեքավոր, իսկ ինքը՝ հանրաճանաչ։ Հումորի զգացում և արտահայտչական ուժ ունեցող լուրջ քննադատը անպայման իրեն լսել կտա։ Եվ Մոդը պարտադրել էր, որ իրեն լսեն։ Հումորի զգացումը նրա համար այն նշանակությունն ուներ, ինչ չափի զգացումը՝ արվեստագետի համար։
 
— Ինձ թվում է, թե այդ արտահայտությունը կարդացել եմ ինչ-որ տեղ, գրքերում,— ասաց նա զվարթությամբ։
 
Ինքս էլ չափի զգացում ունեի։ Այդ ակնարկությունը հանկարծ ինձ գլորեց առաջնորդի տիրական բարձունքից նվաստացուցիչ շփոթության մեջ, մի վիճակ, որն առնվազն արգահատելի էր։
 
Մոդը արագ շարժումով ձեռքը մեկնեց ինձ։
 
— Ներողություն,— ասաց նա։
 
— Կարիք չկա,— պատասխանեցի ես, գրեթե շնչակտուր։— Դա օգտակար դաս է։ Իմ մեջ տղայական շատ գծեր կան դեռ։ Բայց այս ամենը դատարկ բաներ են։ Մեր ամենաառաջին գործն է, կրկնում եմ, տառացիորեն ազատվել այդ խառնակույտից։ Եթե ուզում եք՝ միասին մակույկով գնանք նավի մոտ և ջանանք կծիկները քանդել։
 
— «Եվ դանակն ատամներով սեղմած՝ կազատվենք այդ խառնակույտից»,— մեջբերեց նա, և մենք մինչև երեկո ուրախ-զվարթ աշխատեցինք։
 
Մոդի պարտականությունն էր մակույկն անշարժ պահել, իսկ իմը՝ հանգույցներն արձակել։ Եվ ինչպիսի՜ հանգույցներ... ամեն տեսակի թոկեր ու պարաններ իրար խառնված՝ ծփում էին ջրի երեսին, իսկ ալիքներն ավելի ու ավելի էին խճճում դրանք։ Ես ջանացի որքան հնարավոր է քիչ կտրատել, դրա համար էլ հաճախ ստիպված էի երկար պարանները քաշել կամ անցկացնել կայմերի ու կայմաթևերի արանքից, տակից կամ վրայից, քանդել խճճված թոկերն ու կայմապարանները, դրանք բոլորակաձև դարսել մակույկի հատակին, որպեսզի այդ ամբողջ բոլորակը անցկացնեմ թուլացրած մի նոր օղակի միջով։ Այս աշխատանքից մինչև ոսկորներս թրջվեցի։
 
Հարկավոր եղավ առագաստները մի քիչ կտրատել, բայց ջրի մեջ ծանրացած առագաստալաթը ուժեղ դիմադրում էր և ինձ ծայրաստիճան հոգնեցնում։ Այնուամենայնիվ, ինձ հաջողվեց մութը չկոխած դրանք բոլորը փռել ծովափին։ Վերադարձանք ընթրելու, երբ բոլորովին ուժասպառ էինք եղել։ Իրականում բավական մեծ գործ էր արված, թեև արդյունքը արտաքուստ աննշան էր երևում։
 
Հաջորդ առավոտյան, Մոդին որպես օգնական վերցնելով, ես մտա «Ուրվականի» ամբարը, որպեսզի ջարդված կայմերի ծայրերը դուրս մղելով, կայմախոռոչներն ազատեմ։ Հազիվ էինք սկսել աշխատանքր, երբ իմ տապարի հանած աղմուկը Գայլ Լարսենին տախտակամած բերեց։
 
— Հե՜յ, ներքևում գտնվողնե՜ր,— գոչեց նա ամբարի բաց անցքից։
 
Նրա ձայնը լսելով, Մոդն իսկույն ինձ մոտեցավ, կարծես պաշտպանվելու համար, և մի ձեռքն իմ բազուկի վրա պահեց հետագա զրույցի ամբողջ տևողության ընթացքում։
 
— Հե՜յ, վերևում գտնվո՛ղ,— պատասխանեցի ես,— բարի լո՛ւյս։
 
— Ի՞նչ եք անում այդտեղ,— հարցրեց նա։— Փորձում եք նա՞վս ընկղմել։
 
— Ընդհակառակը, նորոգում եմ ձեր նավը,— պատասխանեցի ես։
 
— Իսկ ի՞նչն եք նորոգում,— հարցրեց նա զարմացած։
 
— Ես պատրաստություն եմ տեսնում, որպեսզի կայմերը նորից կանգնեցնեմ,— պատասխանեցի անհոգությամբ, կարծես դա աշխարհի ամենահեշտ գործողությունը լիներ։
 
— Ինչպես երևում է, վերջապես կանգնում եք ձեր սեփական ոտքերի վրա, Հեմփ,— ասաց նա և հետո միառժամանակ լռություն պահեց։
 
— Բայց լսե՛ք, Հեմփ,— կանչեց նա,— դուք չեք կարող այդ անել։
 
— Ոչ միայն կարող եմ,— պատասխանեցի ես,— այլև արդեն իսկ անում եմ։
 
— Բայց սա իմ նավն է, իմ մասնավոր սեփականությունը։ Ես կարող եմ ձեզ արգելել։
 
— Դուք մոռանում եք, որ այլևս թթխմորի ամենախոշոր կտորը չեք։ Այդ այդպես էր անցյալում, երբ դուք կարող էիք, ձեր սիրած խոսքերով ասած՝ ինձ ուտել։ Բայց դուք արդեն փոքրացել եք և հիմա ե՛ս կարող եմ ձեզ ուտել։ Ձեր թթխմորը հնացել է։
 
Նա արձակեց մի կարճ, տհաճ քրքիջ․
 
— Տեսնում եմ, որ իմ փիլիսոփայությունը իմ դեմ եք ուղղում։ Բայց չսխալվեք ինձ թերագնահատելով։ Ես ձեզ զգուշացնում եմ հենց ձեր լավության համար։
 
— Այդ երբվանի՞ց է, որ մարդասեր եք դարձել,— հարցրեցի ես։— Խոստովանեցեք, որ իմ լավության համար ինձ զգուշացնելով՝ շատ անհետևողական եք վարվում։
 
Նա անտեսեց իմ հեգնանքը և ասաց.
 
— Իսկ եթե հիմա կափարիչը փակե՞մ․․․ Այս անգամ չեք կարող ինձ խաղի բերել, ինչպես այդ արեցիք անցյալ անգամ, պահեստարանում։
 
— Գայլ Լարսե՛ն,— ասացի ես խստությամբ և առաջին անգամ նրան կոչելով այդ քաջածանոթ մակդիրով,— ես անընդունակ եմ սպանելու անպաշտպան ու չդիմադրոդ մի մարդու։ Դուք ինքներդ այդ ապացուցել եք ի մեծ գոհունակություն ինձ ու ձեզ։ Բայց ես հիմա նախազգուշացնում եմ (և դա ոչ այնքան ձեր լավության համար, որքան՝ իմ), որ ձեզ վայրկենապես կսպանեմ, եթե որևէ թշնամական արարք փորձեք։ Ես կարող եմ այդ անել հենց իմ կանգնած տեղից։ Ուստի, եթե իրոք մտադրվել եք, ապա փորձեցեք փակել անցքը։
 
— Այնուամենայնիվ, ես ձեզ վճռականապես արգելում եմ ձեռք տալ իմ նավին։
 
— Զարմանալի մարդ եք,— առարկեցի ես,— դուք հայտարարում եք, որ այս նավը ձերն է և կարծում եք, թե այդ փաստը ձեզ օժտում է բարոյական իրավունքներով։ Սակայն դուք երբեք նկատի չեք ունեցել ուրիշների բարոյական իրավունքները։ Ուրեմն ինչո՞ւ եք կարծում, որ ես հաշվի պետք է առնեմ ձեր բարոյական իրավունքները։
 
Ես եկա կանգնեցի անցքի ճիշտ ներքևը, որպեսզի նրան ավելի մոտից տեսնեմ։ Նրա դեմքը այժմ բոլորովին տարբեր էր նրանից, որը վերջին անգամ դիտել էի գաղտագողի։ Այն հիմա զուրկ էր արտահայտությունից, իսկ անթարթ ու սևեռուն աչքերն ավելի էին շեշտում այդ հանգամանքը։ Ուղղակի տհաճ էր դիտել այդ դեմքը։
 
— Նույնիսկ ամենախղճուկ էակը, անգա՛մ Հեմփի պես մեկը հիմա նայում է ինձ առանց երկյուղի,— ասաց նա դառն հեգնանքով։ Բայց այդ հեգնանքը միայն ձայնի մեջ էր, դեմքը զուրկ էր արտահայտությունից։
 
— Ինչպե՜ս եք, միսս Բրուստեր,— հանկարծ հարցրեց նա մի կարճ լռությունից հետո։
 
Ես ցնցվեցի։ Մոդը ոչ մի ձայն չէր հանել, նույնիսկ չէր շարժվել։ Արդյո՞ք տեսողության որևէ նշույլ դեռ մնացել էր նրա աչքերում։ Եվ կամ արդյո՞ք նրա տեսողությունը սկսել էր վերականգնվել։
 
— Բարև ձեզ, նավապետ Լարսեն,— պատասխանեց Մոդը։— Ասացեք խնդրեմ, ինչպե՞ս իմացաք, որ ես այստեղ եմ։
 
― Ձեր շնչառությունը լսեցի։ Ի դեպ, Հեմփը առաջադիմում է։ Դուք այդպես չե՞ք կարծում։
 
— Չգիտեմ,— ասաց Մոդը և ժպտալով նայեց ինձ։ Ես նրան երբեք այլ կերպ չեմ տեսել։
 
— Դուք պետք է նրան առաջ տեսնեիք։
 
— Առաջադիմությունը կատարվել է շնորհիվ Գայլ Լարսենի տված դեղերի, այն էլ խոշոր դոզաներով,— մրմնջացի ես։— Դրանք ընդունել եմ ճաշերից առաջ և հետո։
 
— Նորից կրկնում եմ, Հեմփ,— ասաց նա սպառնագին,— հանգիստ թողեք իմ նավը։
 
— Բայց մի՞թե դուք չեք ուզում այստեղից մեզ հետ հեռանալ,— հարցրեցի թերահավատությամբ։
 
— Ո՛չ,— եղավ պատասխանը։— Ես ուզում եմ այստեղ մեռնել։
 
— Իսկ մենք չենք ուզում,— վճռականորեն եզրափակեցի ես և տապարը վերցնելով վերսկսեցի աշխատանքը։
 
 
 
== Գլուխ երեսունհինգերորդ ==
 
Հաջորդ օրը, երբ կայմախոռոչները մաքրված էին և ամեն ինչ պատրաստ էր, մենք ցած իջանք, որպեսզի երկու վերնակայմերը նավ փոխադրենք։ Նրանցից մեկը ավելի քան երեսուն ոտնաչափ երկարություն ուներ, իսկ մյուսը՝ մոտավորապես երեսուն։ Ես մտադրվել էի այս երկու կայմերից պատրաստել երկոտանին։ Բայց դա բավականին դժվար աշխատանք էր։ Թոկի մի ծայրն ամրացնելով խարիսխ բարձրացնող ճախարակին, մյուս ծայրն էլ կայմի կոթին, սկսեցի պտտեցնել ճախարակի բռնակը։ Մոդը հետևում էր, որ թոկը դուրս չսահի թմբկագլանից և միաժամանակ թոկի հավաքված մասը փաթաթելով՝ դարսում էր։
 
Մենք զարմացանք, որ կայմը բարձրանում էր այդպիսի հեշտությամբ։ Ճախարակը կատարելագործված կռվաններ ուներ և դա մեծապես ավելացնում էր նրա ամբարձիչ կարողությունը։ Բայց, իհարկե, այն, ինչ շահում էինք ուժի կողմից, կորցնում էինք տարածության տեսակետից։ Որքան անգամ որ ճախարակն ավելացնում էր իմ ուժը, նույնքան անգամ նա ավելացնում էր բարձրացած պարանի երկարությունը։ Պարանը, հետզհետե ձգվելով, ավելի դանդաղ էր վեր քաշվում, և որքան ավելի էր կայմը ջրից բարձրանում, այնքան ավելի դժվար էր պտտվում ճախարակի բռնակը։
 
Բայց երբ կայմի կոթը հավասարվեց նավաբազրիքին, աշխատանքը կանգ առավ։
 
— Ինչպե՞ս գլխի չընկա սկզբից...— գոչեցի նեղսրտությամբ։— Հիմա ամեն ինչ պետք է նորից սկսել։
 
— Գուցե հարկավոր է պարանը կայմի մեջտեղում կապել,— խորհուրդ տվեց Մոդը։
 
— Հենց այդպես էլ հարկավոր էր անել,— պատասխանեցի ծայրաստիճան դժգոհ ինձանից։
 
Պարանը թուլացնելով՝ կայմը նորից իջեցրի ջուրը և այս անգամ պարանի ծայրն ամրացրի կայմաթոկից բավական հեռու։ Մեկ ժամ աշխատելով և երբեմն-երբեմն հանգստանալով՝ կայմը բարձրացրի մինչև մի որոշ կետ, որից ավելին այլևս չկարողացա։ Կայմի կոթը հիմա նավաբազրիքից ութ ոտնաչափ բարձր էր, բայց կայմը նավ փոխադրելը՝ նախորդ անգամվա պես անհնար։ Նստեցի ու սկսեցի մտածել որևէ լուծում գտնելու համար։ Դա երկար չքաշեց։ Ուրախությամբ ոտքի թռա։
 
— Գտա՛, գտա՛,— գոչեցի ես։— Պարանը պետք է ամրացնել ծանրության կենտրոնում։ Այն, ինչ կսովորենք այս փորձից, կկիրառենք նաև մնացած կայմերը նավ բարձրացնելու ժամանակ։
 
Դարձյալ կայմը ջուրը իջեցրի և ամբողջ աշխատանքը նորից սկսեցի։ Բայց ծանրության կենտրոնը ճիշտ չէի հաշվել և երբ կայմը քաշեցի վեր, գագաթն ավելի վերև բարձրացավ, քան կոթը։ Մոդը հուսահատության մատնվեց, բայց ես ծիծաղեցի և ասացի, որ այդպես էլ կարելի է գործը գլուխ բերել։
 
Այնուհետև Մոդին բացատրեցի, թե ինչպես պետք է պտտել ճախարակի բռնակը և պատվիրեցի հրամանս լսելուն պես իսկույն թուլացնել պարանը։ Ապա երկու ձեռքով կայմը բռնեցի ու ջանացի օդում հավասարակշռել ու ներս քաշել նավաբազրիքի վրայով։ Երբ ինձ թվաց, թե ամեն ինչ կարգին է, Մոդին հրամայեցի պարանը թուլացնել։ Բայց կայմը, հակառակ իմ ճիգերին, դուրս թեքվելով, նորից ջուրն ընկավ։ Ես դարձյալ այն բարձրացրի առաջվա դիրքին։ Այս անգամ մի նոր գաղափար հղացա։ Ես հիշեցի մեկ և զույգ ծիծեռնիկով ամբարձիչ փոքր հարմարանքը և այն բերեցի առաջամաս։
 
Ամբարձիչը նոր էի զետեղել կայմագլխի և նավաբազրիքի միջև, երբ Գայլլ Լարսենը հայտնվեց։ Մենք իրար բարևեցինք, միայն այդքան։ Նա նստեց բազրիքի վրա, մեզնից մի քիչ հեռու, և քանի որ ոչինչ չէր տեսնում, ջանաց ականջով հետևել աշխատանքին։
 
Երբ Մոդն իմ ազդանշանի համաձայն նորից թուլացրեց պարանը, ես ամբարձիչի թոկը կապեցի կայմագլխին ու սկսեցի քաշել։ Կայմը դանդաղ պտտվեց, մինչև որ ուղիղ անկյուն կազմեց բազրիքի հետ։ Այդ ժամանակ զարմանքով նկատեցի, որ բնավ կարիք չկար պարանը թուլացնելու։ Ընդհակառակն, հարկավոր էր այն ձգել։ Ճախարակի բռնակը պտտեցնելով կայմը մի քիչ էլ բարձրացրի և սկսեցի կամաց-կամաց ներս քաշել։ Կայմագլուխը հետզհետե վար հակվելով, ի վերջո, կպավ տախտակամածին և շարունակեց այդպես սահել, մինչև որ կայմն իր ամբողջ երկայնքով պառկեց հատակին։
 
Ես նայեցի ժամացույցիս։ Ժամը տասներկուսն էր։ Մեջքս ուժեղ ցավում էր, և չափազանց հոգնած ու քաղցած էի։ Մինչև կեսօր կատարած մեր ամբողջ աշխատանքի արդյունքը տախտակամածի վրա փռված այդ միակ կայմն էր։ Այդ ժամանակ միայն լրիվ պատկերացում ունեցա մեր առջև ծառացող աշխատանքի մասին։ Բայց ես սովորում էի, ձեռք էի բերում նոր գիտելիքներ։ Կեսօրից հետո գործը ավելի լավ կընթանա, մտածեցի ես։ Եվ այդպես էլ եղավ։
 
Ախորժակով ճաշելուց և կազդուրվելուց հետո, ժամը մեկին վերադարձանք աշխատանքի։ Կես ժամ չանցած, արդեն նավ էինք բարձրացրել երկրորդ վերնակայմը, և ես սկսել էի երկոտանին կառուցել։ Երկու կայմերի գլուխներն իրար կապելիս՝ հաշվի առա նրանց երկայնության տարբերությունը, և մեկի գլուխը մի քիչ ավելի բարձր պահեցի։ Հետո միացման կետում ամրացրի զույգ ծիծեռնիկով թոկասարքը, որին միացրի մեկ ծիծեռնկովը։ Այսպիսով ունեցա մի ամբարձիչ երկոտանի։ Որպեսզի նրա ոտքերը չսահեն, տախտակամածի վրա մեխեցի հաստ շերտաձողեր։ Երբ ամեն ինչ պատրաստ էր, երկոտանու գագաթը պարանով կապեցի նավացռուկի ճախարակին։ Ես սկսել էի մեծ հավատ ունենալ դեպի այդ ճախարակը, որովհետև նրա ամբարձիչ կարողությունը բավականին նշանակալից էր։ Մոդը, ինչպես միշտ, հետևեց, որ պարանը թմբկագլանից դուրս չնետվի, իսկ ես պտտեցրի ճախարակի բռնակը։ Երկոտանին կանգնեց ոտքերի վրա։
 
Բայց մեկեն հիշեցի, որ մոռացել եմ կայմակալ պարանը օգտագործել։ Դրա պատճառով ստիպված եղա երկու անգամ մագլցել երկոտանու գագաթը։ Վերջապես ինձ հաջողվեց կայմակալ պարանով երկոտանին կապել նավի աջ ու ձախ եզրի բազրիքներին, ցռուկին ու խելին։ Երբ այս աշխատանքն ավարտվեց, մութն արդեն կոխել էր։ Գայլ Լարսենը, որն ամբողջ ժամանակամիջոցում լսողությամբ հետևում էր առանց բերանը բացելու, վեր կենալով, գնաց խոհանոց և սկսեց իր ընթրիքը պատրաստել։ Մեջքս այնքան էր փայտացել, որ ճիգով ու ցավով հազիվ ուղղվեցի։ Ես հպարտությամբ սկսեցի դիտել իմ կատարած գործը։ Այն խոստանում էր լավ արդյունքներ։ Ինչպես որ երեխան ուզում է իր նոր խաղալիքը փորձել, այնպես էլ ես բռնկվել էի երկոտանիով մի որևէ բան բարձրացնելու ցանկությամբ։
 
— Ափսո՜ս, շատ ուշ է,— ասացի ես։— Շատ կուզենայի տեսնել, թե ինչպես է աշխատում։
 
— Այդքան անկուշտ մի՛ եղեք, Հեմֆրի,— հանղիմանեց Մոդը։— Մի՛ մոռացեք, որ վաղն էլ աշխատանք կա, իսկ դուք հիմա այնքան հոգնած եք, որ հազիվ կարողանում եք ոտքի վրա կանգնել։
 
— Հապա դո՞ւք,— ասացի ես սրտաբուխ հպարտությամբ։— Պետք է որ շատ հոգնած լինեք։ Դուք արիաբար ծանր աշխատանք կատարեցիք։ Ես հպարտ եմ ձեզնով, Մոդ։
 
— Իսկ ես կրկնակի հպարտ եմ ձեզնով և շատ ավելի հիմք ունեմ դրա համար,— ասաց նա և ինչ-որ անբացատրելի արտահայտությամբ ուղիղ նայեց աչքերիս մեջ։ Այդ պահին նրա աչքերում շողշողաց նորօրինակ մի փայլ, որպիսին ես առաջ երբեք չէի տեսել և որը, չգիտեմ ինչու, ինձ համակեց անհուն բերկրանքով։ Նա աչքերը խոնարհեց և, երբ հետո նորից բարձրացրեց, նրանք արդեն ծիծաղում էին։
 
— Եթե մեր ծանոթներն այս րոպեիս մեզ տեսնեին և դիտեին...— ասաց նա։— Դուք երբևէ մտածե՞լ եք, թե ինչ արտառոց տեսք ենք ստացել։
 
— Այո, հաճախ մտածել եմ ձեր տեսքի մասին,— ասացի ես, մտաբերելով նրա աչքերում իմ տեսած տարօրինակ փայլը և միաժամանակ զարմանալով, թե ինչու նա հանկարծ փոխեց խոսակցության նյութը։
 
— Իսկ ինչի՞ եմ նման, ասացեք խնդրեմ։
 
— Գուցե խրտվիլակի,— պատասխանեցի ես։— Նայեցեք, օրինակ, ձեր փեշի ճմրթած քղանցքին, նայեցեք այդ եռանկյունաձև պատռվածքներին, կեղտոտված վերնաշապկին․․․ Կարիք չկա Շերլոկ Հոլմս լինելու՝ գուշակելու համար, որ բացօթյա խարույկի վրա դուք ճաշ եք եփում և ծովակատվի ճարպ հալեցնում։ Եվ ի լրումն ամենի՝ այդ գդակը․․․ կարելի՞ է պատկերացնել, որ դուք այն կինն եք, որը գրել է «Հանդուրժված համբույրը»։
 
Նա կեղծ հանդիսավորությամբ գլուխ տալով ասաց.
 
— Իսկ ինչ վերաբերում է ձեզ, սըր․․․
 
Մենք մոտ հինգ րոպե կատակաբանեցինք, բայց այդ կատաակների մեջ կար ինչ-որ լրջություն, որը չէի կարող չկապակցել այն տարօրինակ ու ակնթարթային արտահայտության հետ, որ տեսել էի նրա աչքերում։ Ի՞նչ էր դա։ Արդյո՞ք մեր աչքերը խոսում էին անկախ մեր կամքից։ Գիտեմ, որ իմ աչքերը մեկից ավելի անգամներ խոսել են, սակայն ես զգացել և իսկույն սանձել եմ մեղանչող աչքերս։ Բայց մի՞թե Մոդը նկատել ու հասկացել է նրանց աղաղակող կանչը։ Արդյո՞ք նրա աչքերը քիչ առաջ արձագանքում էին այդ կանչին։ Այլապես ինչո՞վ բացատրել աչքերի այդ արտահայտությունը, այդ կայծկլտող լույսը և դրա հետ մեկտեղ ինչ-որ այլ բան, որը դժվար է բառերով նկարագրել։ Այնուամենայնիվ, կարող եմ սխալված լինել։ Դա անհնարին է, բացի այդ, ես շատ քիչ հմ հասկանում աչքերի լեզուն։ Ես պարզապես գրքասեր Հեմֆրի Վան-Վեյդենն եմ և հիմա ընկել եմ սիրո ցանցի մեջ։ Սիրել, սպասել, սիրվելու արժանանալ ահա ինձ համար ամենամեծ երանությունը։ Մեր արտաքին տեսքի մասին կատակելով հանդերձ, ես շարունակեցի այս հարցերի մասին մտածել, մինչև որ ի վերջո ծովափ հասանք, և այնտեղ ուրիշ մտքեր զբաղեցրին ինձ։
 
Ինչ վատ է, որ ամբողջ օրը աշխատելուց և հոգնելուց հետո գիշերը իրավունք չունենք առանց ընդմիջման քնելու,— գանգատվեցի ես, երբ ընթրիքը վերջացրինք։
 
— Բայց հիմա այլևս վտանգ չկա,— ասաց Մոդը։— Ումի՞ց պիտի վախենանք, մի կույր մարդո՞ւց։
 
— Երբեք չեմ կարող վստահել այդ մարդուն, առավել ևս հիմա, երբ կույր է,— պատասխանեցի ես։— Անօգնական վիճակը նրան ավելի կչարացնի, քան երբևէ։ Բայց ես գիտեմ, թե ինչ պիտի անեմ։ Վաղն իմ առաջին գործը կլինի նավը հեռացնել ափից և փոքր խարիսխը գցել։ Դրանից հետո, երբ երեկոները մակույկով ափ վերադառնանք, միստր Գայլ Լարսենը բանտարկված կմնա իր նավի վրա։ Իսկ այսօր մեր հերթապահության վերջին գիշերն է, և դրա համար ժամերը համեմատաբար ավելի հեշտ կանցնեն։
 
Առավոտյան արթնացանք բավականին վաղ և նոր էինք վերջացնում նախաճաշը, երբ արշալույսը ծագեց։
 
— Օ՜հ, Հեմֆրի՛,— գոչեց հանկարծ Մոդը հուսահատ արտահայտութչամբ և մեկեն լռեց։
 
Ես նայեցի նրան։ Նա սևեռուն աչքերով դիտում էր «Ուրվականը»։ Ես բռնեցի նրա հայացքի ուղղությունը, բայց ոչինչ չտեսա։ Երբ Մոդը դարձավ դեպի ինձ, ես նրան ուղղեցի հարցական մի հայացք։
 
— Երկոտանին,— բացականչեց նա դողդոջուն ձայնով։
 
Ես մոռացել էի երկոտանու գոյությունը։ Ուստի նորից նայեցի։ Երկոտանին անհետացել էր։
 
— Եթե նա է արել․․․— մրմնջացի ես կատաղությամբ։
 
Մոդը կարեկցաբար ձեռքը դրեց ձեռքիս և ասաց․
 
― Ամբողջ աշխատանքը նորից եք սկսելու։
 
— Օ՜հ, հավատացած եղեք, իմ զայրույթը ոչ մի նշանակություն չունի։ Ես չեմ կարող նույնիսկ մի ճանճի վնաս հասցնել,— ժպտացի դառնությամբ։— Եվ բանն այն է, որ նա այդ գիտե։ Դուք իրավացի եք։ Եթե նա կործանել է երկոտանին, ապա ինձ այլ բան չի մնում, բացի նորից սկսելուց։
 
— Բայց սրանից հետո գիշերները նավի վրա պահակ կկանգնեմ,— պոռթկացի ես մի պահ լռելուց հետո։— Եվ եթե նա նորից փորձի․․․
 
— Ես կվախենամ ամբողջ գիշերը ծովափում մենակ մնալ,— ասաց Մոդը, երբ մի քիչ հանդարտվեցի։— Որքա՜ն լավ կլիներ, եթե նա մեզ հետ բարեկամանար ու ջանար մեզ օգնել։ Այդ դեպքում բոլորս էլ հանգիստ կապրեինք նավի վրա։
 
— Այդպես էլ կանենք,— հավաստիացրի ես կատաղությամբ, որովհետև իմ թանկագին երկոտանու կործանումը դառնացրել էր ինձ։— Դուք և ես այսուհետև նավի վրա կապրենք, անկախ այն բանից՝ Գայլ Լարսենը մեր նկատմամբ բարեկամական է, թե ոչ։
 
Մի քիչ հետո ծիծաղեցի.
 
— Գայլ Լարսենի կողմից պարզապես երեխայություն էր այդպիսի բան անելը, իմ կողմից էլ՝ դրա համար զայրանալը։
 
Բայց երբ նավ բարձրանալով տեսա կատարված ավերածությունը, սիրտս ցավից մղկտաց։ Երկոտանին բոլորովին չքացել էր, կայմակալ պարանները շպրտվել էին դեսուդեն, ամբարձիչ թոկերը կտոր-կտոր էին արված։ Գայլ Լարսենը գիտեր, որ ես չեմ կարող միահյուսել կտրված պարանների ծայրերը։ Ինչ-որ նախազգացումից դրդված իսկույն վազեցի նավացռուկ։ Նա կոտրել էր ամբարձիչ ճախարակը։ Ես ու Մոդը հուսահատությամբ իրար նայեցինք։ Այնուհետև ես շտապեցի դեպի նավեզր։ Կայմերը, կայմաթևերն ու ցռկակայմերը, որ հանգույցներից ազատել էի, չկային։ Գայլ Լարսենը կտրել էր դրանց պահող թոկերը և ամբողջ սարքը թափել էր ծովը։
 
Մոդի աչքերը արցունքով լցվեցին, և ես հասկացա, որ նա արտասվում է ինձ համար։ Ես էլ կարող էի արտասվել այդ րոպեին։ «Ուրվականի» կայմերը վերականգնելու ծրագիրս ջուրն էր ընկել։ Գայլ Լարսենը անթերի էր կատարել իր գործը։ Ես նստեցի ամբարածածկի վրա և, ծնոտս հենելով ձեռքերիս, անձնատուր եղա սև հուսահատության։
 
— Նա արժանի է մեռնելու,— գոչեցի ես։— Բայց թող աստված ինձ ների, որ նրա դահիճը լինելու աստիճան արիություն չունեմ։
 
Մոդը մոտեցավ ինձ և գլուխս շոյելով, կարծես երեխա լինեի, ասաց.
 
— Հանգստացեք, հանգստացեք, ամեն ինչ կարգի կընկնի, մենք արդար գործի համար ենք աշխատում և դրա համար էլ ամեն ինչ լավ կլինի։
 
Ես նորից հիշեցի Միշլեի խոսքերը ու գլուխս հենեցի Մոդին։ Եվ ուժերս իրոք վերակենդանացան։ Այս օրհնյալ կինը ուժի անսպառ աղբյուր էր ինձ համար։ Վերջ ի վերջո, ի՞նչ կարևորություն ունի այսօրվա պատահարը։ Դա մի հասարակ անհաջողություն է, մի սովորական հապաղում։ Տեղատվությունը չէր կարող կայմերը հեռու քշած լինել։ Բացի դրանից, գիշերվա ընթացքում քամի չէր եղել։ Հիմա միայն հարկավոր էր կայմերը գտնել ու մակույկին կապելով ետ բերել։ Սակայն այս պատահարը դաս եղավ մեզ համար։ Հիմա ես արդեն գիտեի, թե ինչեր կարելի է ակնկալել Գայլ Լարսենից։ Բայց նա կարող էր նաև սպասել մինչև լրիվ վերջացնեինք ամբողջ վերակառուցումը և այն ժամանակ ամեն ինչ մեկ անգամից կործանել։
 
— Ահա գալիս է,— փսփսաց Մոդը։
 
Ես գլուխս բարձրացրի։ Գայլ Լարսենը դանդաղ քայլում էր հարթակի վրա, նավի ձախ եզրում։
 
— Ուշադրություն մի դարձրեք նրան,— մրմնջացի ես։— Նա գալիս է իմանալու, թե իր արարքը ինչ տպավորություն է թողել մեզ վրա։ Թող նա չիմանա մեր հոգեկան դրությունը։ Պետք է նրան զրկենք այդ բավականությունից։ Հանեցեք ձեր կոշիկները, ա՛յ այդպես, և դրանք ձեր ձեռքում պահեցեք։
 
Դրանից հետո մենք աչքակապուկ խաղացինք կույրի հետ։ Երբ նա մոտեցավ նավի ձախ եզրին, մենք անցանք աջ եզրը և հարթակի վրայից սկսեցինք նրան դիտել։ Նա շուռ եկավ և մեր հետքերով ուղղվեց դեպի նավախել։
 
Նա կարծես կռահել էր մեր ներկայությունը, որովհետև վստահությամբ «բարի լույս» ասաց և սպասեց մեր պատասխանին։ Հետո առաջացավ դեպի նավախել, իսկ մենք անաղմուկ քայլերով գնացինք առաջամաս։
 
― Դե՛, ես գիտեմ, որ այստեղ եք,— գոչեց նա և այդ ասելուց հետո լարված ուշադրությամբ ականջ գրեց։
 
Այդ րոպեին նա նման էր մի հսկա բուի, որն իր չարագուշակ ճիչն արձակելուց հետո սպասում է սարսափած գոհի շարժումին։ Բայց մենք անշարժ մնացինք և շարժվեցինք միայն այն ժամանակ, երբ ինքը շարժվեց։ Եվ այսպես, չար ճիվաղի կողմից հալածվող երկու երեխայի նման, մենք ձեռք-ձեռքի տված փախանք մեկ կողմից մյուսը, մինչև որ Գայլ Լարսենը, բացահայտորեն ձանձրացած ու զայրացած, թողնելով տախտակամածը, ուղղվեց դեպի նավասենյակ։ Մեր աչքերը լցված էին հրճվանքով և մենք հազիվ էինք կարողանում զսպել ծիծաղի պոռթկումները։ Կոշիկները հագնելով նավեզրից իջանք մակույկ։ Մոդի վճիտ, շագանակագույն աչքերի մեջ նայելով, ես մոռացա կատարված չարիքը և գիտակցեցի միայն այն, որ սիրում եմ նրան, որ նրա շնորհիվ պիտի կարողանամ ուժերս հավաքել ու հաջողացնել մեր վերադարձը։
 
== Գլուխ երեսունվեցերորդ ==
 
Երկու օր մակույկով թափառեցինք կղզու շուրջը, կորած կայմերը փնտրելով։ Միայն երրորդ օրը դրանք գտանք. բոլորը միատեղ էին, ներառյալ երկոտանին։ Բայց դրանք քշվել էին ամենավտանգավոր վայրը՝ հարավ-արևմտյան ահարկու հրվանդանի մոտ, որտեղ ամեհի կոհակները կատաղորեն ծեծում են ափը։ Մեծ եռանդով աշխատեցինք և երեկոյան դեմ ուժասպառ վերադարձանք մեր փոքրիկ ծովախորշը՝ մակույկի հետևից միջնակայմը քաշելով։ Օդը բոլորովին անշարժ էր, հետևապես ստիպված եղանք թիավարելով կտրել ամբողջ ճանապարհը։
 
Հաջորդ օրը, դժնդակ ու վտանգավոր աշխատանքից հետո, հաջողվեց երկու վերնակայմերն էլ ետ բերել։ Երրորդ օրը համբերությունս կորցրի և իրար կապեցի առաջակայմը, զույգ ցռկակայմերն ու կայմաթևերը։ Քամին նպաստավոր էր, և ես մտադրվել էի առագաստ պարզելով մեկ անգամից դրանք բոլորը տեղ հասցնել։ Սակայն ճանապարհին քամին անսպասելիորեն դադարեց, ի դերև հանելով հույսերս։ Մենք սկսեցինք թիավարել, բայց արդեն առաջանում էինք խխունջի արագությամբ։ Ես ամբողջ մարմնով ու ամբողջ ուժով կռանում էի թիակների վրա և միաժամանակ զգում, թե ինչպես հետևի հսկա ծանրությունը արգելակում է մակույկի առաջընթաց։ Իսկ դա, իհարկե, հաճելի զգացողություն չէր։
 
Օրն սկսել էր մթնել, երբ ի լրումն մեր դժվարությունների, դիմացից ուժեղ հողմ բարձրացավ։ Դրանից հետո մակույկը ոչ միայն դադարեց առաջ շարժվելուց, այլև սկսեց ետ քշվել դեպի բաց ծովը։ Ես մաքառեցի իմ թիակներով, բայց, ի վերջո, պարտության մատնվեցի։ Խեղճ Մոդը, որն իմ խորհուրդներին չանսալով, իր ամբողջ ուժով աշխատում էր, թուլացած պառկեց մակույկի խելամասում։ Ես այլևս անկարող էի թիավարել։ Ուռած ու ճաքճքած մատներս չէին կարողանում սեղմել թիակների բռնակները, իսկ դաստակներս ու բազուկներս անտանելի ցավում էին։ Թեև ժամը տասներկուսին կուշտ ու կուռ նախաճաշել էի, բայց ծանր աշխատանքից այնպես քաղցածացա, որ քիչ էր մնում նվաղեի։
 
Թիակները ներս քաշեցի և, առաջ շարժվելով, կռացա կայմերը քաշող պարանի վրա։ Բայց Մոդը ձեռքի շարժումով ուզեց ինձ արգելել։
 
— Ի՞նչ եք ուզում անել,— հարցրեց նա ձգված, տագնապահար ձայնով։
 
— Ուզում եմ պարանն արձակել,— պատասխանեցի ես և սկսեցի քանդել պարանը։
 
— Մի՛ արեք, խնդրում եմ,— աղերսեց նա։
 
— Անօգուտ է,— պատասխանեցի։— Գիշերն արդեն վրա է հասել, իսկ քամին մեզ հեռացնում է ցամաքից։
 
— Բայց լավ մտածեցեք, Հեմֆրի։ Եթե մենք չկարողանանք «Ուրվականով» մեկնել, ապա կղզում կմնանք երկար տարիներ, գուցե և մեր ամբողջ կյանքը։ Քանի որ կղզին մինչև հիմա չի հայտնաբերվել, հավանական է, որ այսուհետև էլ չհայտնաբերվի։
 
— Դուք մոռանում եք այն նավակը, որ գտանք ծովափին,— հիշեցրի նրան։
 
— Դա որսորդական մակույկ էր,— պատասխանեց նա։— Եվ դուք շատ լավ գիտեք, որ եթե այդ մակույկի նավաստիներն իրոք կղզուց հեռացած լինեին, ապա նորից կվերադառնային ծվարավայր՝ ծովակատուների շնորհիվ հարստություն դիվելու։
 
Ես մնացի լուռ, անվճռական։
 
— Բացի դրանից,— ավելացրեց նա վարանոտ արտահայտությամբ,— մտահղացումը ձերն էր և ես ուզում եմ, որ դուք այն իրականացնեք։
 
Այժմ ես արդեն կարող էի վճռական լինել։ Թեև Մոդի խոսքերը փաղաքշական էին ինձ համար, բայց մեծահոգությունն ինձ դրդեց հակաճառելու։
 
— Ավելի լավ է կղզու վրա երկար տարիներ ապրել, քան ծովի վրա մեռնել այս գիշեր, վաղը կամ մյուս օրը։ Մենք նախապատրաստված չենք բաց ծովի վրա նավարկելու։ Ոչ ուտելիք ունենք, ոչ ջուր, ոչ վերմակ, ոչ մի բան։ Դուք առանց վերմակի մինչև առավոտ չեք կարող դիմանալ։ Արդեն հիմիկվանից դողում եք։
 
— Դա պարզապես ջղերի լարվածությունից է,― պատասխանեց նա։— Ես վախենում եմ, որ հակառակ իմ խորհուրդին կայմերն արձակեք։
 
— Օ՜հ, խնդրում եմ, խնդրո՜ւմ եմ, Հեմֆրի, մի՜ արձակեք,— թախանձեց նա հաջորդ վայրկյանին։
 
Նա քաջ գիտեր, թե այդ խոսքերն ինչ ուժեղ ազդեցություն ունեն ինձ վրա։ Եվ այսպիսով հարցը վճռվեց։ Մենք ողորմելիորեն դողդողացինք ամբողջ գիշերը։ Ես քնեցի անկանոն ընդմիջումներով, որովհետև ամեն անգամ տանջալի ցուրտը արթնացնում էր ինձ։ Ես զարմանում էի, թե Մոդն ինչպես է ցրտին դիմանում։ Այնքան հոգնած էի, որ նույնիսկ չէի կարող ձեռքերս թափահարել, որպեսզի մի քիչ տաքանամ։ Այնուամենայնիվ, երբեմն-երբեմն ուժերս հավաքելով, շփում էի Մոդի ձեռքերն ու ոտքերը՝ արյան շրջանառությունը վերականգնելու համար։ Այդպիսի պահերին անգամ նա շարունակում էր թախանձել, որ կայմերը չարձակեմ։ Առավոտյան ժամը երեքի մոտերքը նա ցրտից ջղաձգություն ունեցավ, և ես՝ ստիպված եղա նրա ձեռքերը շփել, որից հետո նա բոլորովին թմրեց։ Դա ինձ վախեցրեց։ Թիակները ջուրն իջեցնելով, ստիպեցի նրան թիավարել, բայց նա այնքան տկար էր, որ կարծում էի, թե թիավարելիս հանկարծ ուշքը կկորցնի։
 
Առավոտը ծագեց և ցայգալույսի միջով մեր հայացքները երկար փնտրեցին կղզին։ Վերջապես նա երևաց հորիզոնում, փոքր ու սևորակ, առնվազն տասնհինգ մղոն մեզնից հեռու։ Այնուհետև հեռադիտակով ծովը զննեցի։ Հեռվում՝ հարավ-արևմուտքում նկատեցի ալիքների մի մութ գիծ, որը մեզ էր մոտենում։
 
— Բարենպաստ քամի,— գոչեցի այնպիսի խռպոտ ձայնով, որ ինքս չճանաչեցի իմ ձայնը։
 
Մոդը փորձեց պատասխանել, բայց չկարողացավ ոչ մի բառ արտաբերել։ Նրա շուրթերը կապտել էին ցրտից և աչքերը փոս էին ընկել։ Այդ շագանակագույն աչքերն ինչպիսի՜ արիությամբ նայեցին ինձ։ Բայց ինչքա՜ն գթաշարժ էր այդ արիությունը․․․
 
Դարձյալ սկսեցի նրա ձեռքերը շփել ու շարժել, մինչև որ նա ուժերը հավաքեց և կարողացավ ինքը դրանք շարժել, հետո նրան ոտքի կանգնեցրի և օգնեցի քայլելու, չնայած մակույկի ամբողջ երկարությունը հազիվ մի քանի քայլ էր։ Դրանից հետո նրան ստիպեցի մի քիչ ցատկոտել։
 
— Օ՜հ, դուք արիասիրտ կին եք,— ասացի ես, երբ տեսա, որ նրա դեմքը նորից կենդանություն ստացավ։— Դուք գիտեի՞ք, որ արիասիրտ եք։
 
— Մինչև ձեզ ճանաչելս ես երբեք արիասիրտ չեմ եղել,— պատասխանեց նա։— Դուք ինքներդ ինձ արիասիրտ դարձրիք։
 
— Ես էլ ձեզ ճանաչելուց հետո միայն արիասիրտ դարձա։
 
Նա մի արագ հայացք գցեց ինձ վրա, և ես նրա աչքերում նորից նկատեցի կայձկլտացող փայլը և ինչ-որ ուրիշ բան.... Բայց դա տևեց միայն մի ակնթարթ։ Ապա նա ժպտաց։
 
— Պայմաններն են ձեզ վերափոխել,— ասաց նա։
 
Բայց ես գիտեի, որ այդպես չէր և մտածեցի, թե արդյո՞ք նա էլ այդ գիտեր։
 
Հետո բարենպաստ քամին սկսեց փչել, և շատ չանցած մակույկը ալեկոծ ծովի միջով շարժվեց դեպի կղզին։ Ցերեկվա ժամը երեքին անցանք հարավ-արևմտյան հրվանդանը։ Մենք ոչ միայն քաղցած էինք, այլև տանջվում էինք ծարավից։ Մեր շրթները այնպես էին չորացել ու ճաքճքել, որ նույնիսկ չէինք կարողանում լեզվով թացացնել։ Հետո քամին սկսեց կամաց-կամաց մեղմանալ։ Երբ գիշերը վրա հասավ, արդեն մեռելային հանդարտություն էր տիրում, և ես նորից տքնաջան թիավարում էի, բայց թույլ, չափազանց թույլ շարժումներով։ Գիշերվա երկուսի մոտ մակույկի քիթը կպավ ներքին ծովախորշի ափին, և ես երերալով դուրս եկա մակույկը կապելու։ Մոդը չէր կարողանում ոտքերի վրա կանգնել։ Ես այլևս ուժ չունեի նրան գրկելով փոխադրելու, և նրա հետ միասին ավազի վրա գլորվեցի։ Երբ մի քիչ հանգստացա, անութներից բռնելով նրան քարշ տվի ծովափի երկայնքով մինչև հյուղակ։
 
Հաջորդ օրը չաշխատեցինք։ Մինչև ցերեկվա ժամը երեքը քնեցինք, ավելի շուտ՝ ես քնեցի, որովհետև երբ արթնացա, Մոդը ճաշ էր եփում։ Նրա վերակազդուրվելու կարողությունն ուղղակի ապշեցուցիչ էր։ Շուշանի պես քնքուշ այդ մարմնի մեջ կար կյանքին կառչելու մի համառություն, որն անհամատեղելի էր առերևույթ դյուրաբեկության հետ։
 
— Դուք գիտեք, որ գնում էի Ճապոնիա կազդուրվելու համար,— ասաց նա, երբ ճաշից հետո խարույկի շուրջը նստած՝ ըմբոշխնում էինք անշարժության հաճույքը։— Ես շատ առողջ չէի և երբեք էլ չեմ եղել։ Բժիշկներն ինձ հանձնարարել էին ծովային ճամփորդություն, և ես ընտրել էի ամենաերկարը։
 
— Առանց իմանալու, թե ինչպիսին եք ընտրում,— ծիծաղեցի ես։
 
— Ճիշտ է, բայց այս նոր պայմանների շնորհիվ ես կվերափոխվեմ ու ավելի ուժեղ կին կդառնամ,— պատասխանեց նա։— Հուսով եմ նաև, որ ավելի լավ կին կդառնամ։ Գոնե ավելի լավ կճանաչեմ կյանքը։
 
Աշնանային կարճ օրն արդեն նվազում էր, երբ սկսեցինք խոսել Գայլ Լարսենի կուրացման մասին։ Դա մեզ համար անբացատրելի երևույթ էր։ Բայց ակնհայտորեն նրա դրությունը լուրջ է, ասացի ես, քանի որ մտադրվել է մնալ և Ջանքի կղզում մեռնել։ Երբ այդքան ուժեղ և այդքան կենսասեր մարդը հաշտվում է իր մահվան գաղափարի հետ, նշանակում է նրան անհանգստացնում է կուրությունից ավելի լուրջ մի պատճառ։ Օրինակ, նրա ահավոր գլխացավերը... Մենք այն եզրակացության եկանք, որ դրանք առաջացրել են ուղեղի ինչ-որ քայքայում, և որ այդ նոպաների ընթացքում նա ունենում է աներևակայելի ցավեր։
 
Ես նկատեցի, որ Գայլ Լարսենի ծանր դրության մասին զրուցելիս՝ Մոդը գնալով ավելի ու ավելի է կարեկցում նրան։ Նրա կարեկցանքն այնքան քնքուշ ու կանացի էր, որ հենց դրա համար ես նրան առավել ևս սիրեցի։ Բայց նրա այդ զգացմունքի մեջ որևէ ավելորդ զեղում չկար։ Նա ինձ հետ իսկույն համաձայնեց, որ եթե ուզում ենք հեռանալ այս կղզուց, ապա անհրաժեշտ է Լարսենի նկատմամբ ամենախիստ միջոցներ ձեռք առնել։ Բայց խրտնեց այն մտքից, թե երբևէ կհարկադրվեմ Լարսենին զրկել կյանքից՝ իմը (նա ասում է «մերը») փրկելու համար։
 
Հաջորդ առավոտյան վաղ նախաճաշեց ինք և լուսաբացին լծվեցինք աշխատանքի։ Նավացռուկի ներքևում գտնվող ամբարում, որտեղ պահվում է նավի գույքը, ես գտա մի փոքրիկ խարիսխ և բավական դժվարությամբ փոխադրեցի տախտակամած, որտեղից իջեցրի մակույկի մեջ։ Մակույկի խելամասում զետեղելով շրջանաձև դարսած մի երկար պարան, որի մի ծայրը ամրացրել էի նավացռուկին, իսկ մյուսը՝ խարիսխին, ես թիավարեցի մինչև մեր փոքրիկ ծովախորշի մեջտեղը և խարիսխը գցեցի ջրի մեջ։ Քամի չկար, մակընթացությունը բարձր էր, և երկկայմանավը ծփում էր ջրի երեսին։ Պարանը ձեռքով քաշելով (որովհետև ամբարձիչ ճախարակը փչացել էր), սկսեցի երկկայմանավը շարժել, մինչև որ նա կամաց-կամաց մոտեցավ խարիսխին։ Բայց խարիսխը փոքր էր և չէր կարող երկկայմանավը պահել նույնիսկ ամենաթեթև քամու ժամանակ։ Ուստի ես ցածրացրի նաև նավի աջ եզերքից կախված խոշոր խարիսխը, բավականին թույլ պահելով նրա թոկը։ Կեսօրից հետո սկսեցի ամբարձիչ ճախարակը նորոգել։
 
Երեք օր շարունակ աշխատեցի այդ ճախարակի վրա։ Մեքենագիտության մեջ ես չափազանց համբակ էի և այն գործը, որ կատարեցի երեք օրում, մի որևէ մեքենագետ կկատարեր երեք ժամում։ Ինձ հարկավոր էր ամենից առաջ ճանաչել իմ գործիքները և տիրապետել մեքենագիտական գոնե ամենատարրական օրենքներին։ Երրորդ օրվա վերջում ճախարակն սկսեց գործել, սակայն ոչ այնքան գոհացուցիչ կերպով։ Նա առաջվա պես լավ չէր գործում, բայց, համենայն դեպս, հեշտացնում էր աշխատանքս։
 
Մի կես օրում ինձ հաջողվեց երկու վերնակայմերը նավ բարձրացնել, երկոտանին կառուցել և առաջվա նման ամրացնել պարաններով։ Այդ գիշեր քնեցի տախտակամածի վրա, իմ ձեռակերտի կողքին։ Մոդը մերժեց ծովափում մենակ մնալ և քնեց նավաստիների խցում։ Ցերեկվա ընթացքում Գայլ Լարսենը լուռ նստած ունկնդրում էր, երբ ճախարակը նորոգելով Մոդի հետ զրուցում էի կողմնակի նյութերի մասին։ Մենք ոչ մի ակնարկություն չարեցինք երկոտանու կործանման մասին, նա էլ նորից չպնդեց, որ իր նավը հանգիստ թողնենք։ Բայց ես դեռ վախենում էի այդ կույր ու անօգնական մարդուց, որն ունկնդրում, շարունակ ունկնդրում էր, և աշխատելիս միշտ ջանում էի հեռու մնալ նրա հզոր ձեռքերից։
 
Այդ գիշեր քնած էի իմ թանկագին երկոտանու տակ, երբ Գայլ Լարսենի ոտնաձայնն արթնացրեց ինձ։ Երկինքը աստղազարդ էր, և ես աղոտ կերպով տեսա նրա կերպարանքը, երբ նա քայլում էր տախտակամածով։ Վերմակի տակից դուրս սահելով՝ գաղտագողի մոտեցա նրան։ Նա զինված էր մի սղոցով, որը վերցրել էր գործիքների արկղից և այժմ պատրաստվում էր դրանով կտրել ամբարձիչ թոկերը, որ կախել էի երկոտանուց։ Շոշափելով գտավ թոկերը և իսկույն նկատեց, որ դրանք չեմ ամրացրել ու ձգել։ Այսպիսի դեպքում սղոցը չէր կարող գործ տեսնել, ուստի նա թոկերը կապելով պինդ ձգեց ու պատրաստվեց սղոցելու։
 
— Խորհուրդ չէի տա, որ այդ բանն անեք,— ասացի ես հանդարտ ձայնով։
 
Նա լսեց ատրճանակիս շնիկի չխկոցը և ծիծաղեց։
 
— Հելլո՜, Հեմփ,– ասաց նա,— ես ամբողջ ժամանակ գիտեի, որ նավի վրա եք։ Ձեզ չի հաջողվի ականջներս խաբել։
 
— Սուտ եք ասում, Գայլ Լարսեն,— պատասխանեցի առաջվա պես հանդարտ։— Բայց լավ իմացեք, որ ես անհամբեր սպասում եմ մի որևէ առիթի, որպեսզի սպանեմ ձեզ։ Դեհ, հիմա փորձեցեք կտրել։
 
— Դուք միշտ էլ առիթ ունեք,— ասաց նա քմծիծաղով։
 
— Փորձեցեք կտրել,— չարագուժորեն սպառնացի ես։
 
— Ես նախընտրում եմ ձեզ հուսախաբ անել,— քրքջաց նա և կրունկների վրա շրջվելով՝ ուղղվեց դեպի նավախել։
 
Հաջորդ առավոտյան, երբ Մոդին պատմեցի գիշերվա միջադեպը, նա ասաց.
 
— Պետք է մի բան անել, Հեմֆրի։ Եթե նրան ազատ թողնենք, նա կարող է ամեն ինչ անել։ Նա կարող է նավն ընկղմել կամ հրդեհել։ Հնարավոր չէ նախատեսել նրա հաջորդ քայլը։ Պետք է նրան բանտարկել։
 
— Բայց ինչպե՞ս,― հարցրեցի ուսերս հուսահատությամբ թափահարելով։— Ես չեմ հանդգնի մոտենալ նրան, իսկ մյուս կողմից նա գիտե, որ քանի դեռ ինքր սոսկ պասսիվ դիմադրություն է ցույց տալիս, ես չեմ կարող իր վրա կրակել։
 
— Համենայն դեպս, պետք է մի միջոց գտնել,― առաջարկեց նա։— Ժամանակ տվեք, որ մտածեմ։
 
— Միայն մեկ միջոց կա,— մռայլորեն ասացի ես։
 
Մոդը ակնկալությամբ նայեց ինձ։
 
Ես որսորդական մի մահակ վերցրի։
 
— Նրան չեմ սպանի,— ասացի։— Բայց մինչև որ նա ուշքի կգա, ես նրան պինդ կապկպած կլինեմ։
 
Մոդը, սարսռալով, գլուխը թափահարեց։
 
— Ոչ, մահակով չի կարելի։ Պետք է մի այլ, նվազ վայրագ միջոց գտնել։ Եկեք քիչ էլ սպասենք։
 
Բայց երկար սպասելու կարիք չեղավ և հարցը ինքնըստինքյան լուծվեց։ Նույն առավոտյան, մի քանի անհաջող փորձերից հետո, ես վերջապես գտա միջնակայմի ծանրության կենտրոնը և ամբարձիչ թոկը կապեցի այդ կետից երկու-երեք ոտնաչափ վերև։ Մոդը հսկում էր, որ թոկը թմբկագլանից դուրս չնետվի և, մինչ ես կայմը վեր էի քաշում, նա հավաքում ու շրջանաձև դարսում էր տախտակամած բարձրացող ու կուտակվող թույլ պարանը։ Եթե ճախարակը կանոնավոր աշխատեր, ապա գործն այնքան չէր դժվարանա։ Իսկ այժմ ես հարկադրված էի ամբողջ ուժս գործ դնել, որպեսզի ճախարակի բռնակը պտտեցնեմ։ Ճիշտն ասած, շատ ավելի ժամանակ էի տրամադրում հանգստանալու, քան աշխատելու։ Երբեմն, երբ ուժս այլևս չէր բավում, Մոդը հասնում էր օգնության և մեկ ձեռքում պարանը բռնելով մյուսով բռնակի վրա ավելացնում էր իր նուրբ մարմնի ծանրությունը։
 
Մեկ ժամ հետո երկու ծիծեռնիկներն էլ ամրացվել էին երկոտանու գագաթին։ Ես այլևս ոչինչ չէի կարող բարձրացնել, իսկ միջնակայմը դեռ ամբողջովին նավի վրա չէր բերված։ Նրա կոթը հենված էր նավի ձախակողմյան բազրիքին, իսկ գլուխը թեքված էր ջրի վրա, աջակողմյան բազրիքից բավական հեռու։ Իմ երկոտանին բավականաչափ բարձր չէր։ Ուրեմն իզուր անցավ իմ ամբողջ աշխատանքը։ Բայց ես առաջվա պես շուտ հուսահատվողը չէի, որովհետև թե ավելի ինքնավստահություն էի ձեռք բերել և թե ավելի վստահություն ունեի ծիծեռնիկների, երկոտանու և ամբարձիչ թոկասարքերի հնարավորությունների վրա։ Նրանցից յուրաքանչյուրը գործելու իր ձևն ուներ, ինձ միայն մնում էր այն հայտնաբերել։
 
Ես դեռ մտածում էի իմ անելիքի մասին, երբ Գայլ Լարսենը հայտնվեց տախտակամածի վրա։ Իսկույն նկատեցինք, որ նրա տեսքը բավականին տարօրինակ է։ Շարժումների անվճռականությունն ու թուլությունը հիմա ավելի շեշտված էին։ Նա երերուն քայլվածքով անցավ ձեղնախցիկի կողքով և, երբ փորձում էր հարթակ բարձրանալ, հանկարծ ամբողջ մարմնով տատանվեց և նույն վայրկյանին ձեռքով սկսեց աչքերը շփել, կարծես ինչ-որ սարդոստայն էր մաքրում։
 
Չկարողանալով իրեն պահել, նա հարթակի սանդուղքից կանգնած դիրքով ընկավ տախտակամածի վրա, հետո նորից տատանվեց և, հենարան փնտրելու համար ձեռքերն օդում տարածած, երերալով առաջ շարժվեց, մինչև որ հավասարակշռությունը վերագտավ որսորդների խուցը տանող սանդուղքի մոտ։ Այնտեղ մի պահ կանգնեց ցնորվածի պես, ապա ծնկներն սկսեցին ծալվել, և նա գլորվեց հատակին։
 
— Գլխացավի նոպաներից մեկն է,— փսփսացի ես Մոդին։
 
Նա գլխով արեց, և աչքերը նորից լցվեցին ջերմ կարեկցանքով։
 
Մենք մոտեցանք Գայլ Լարսենին. նա կարծես ուշագնաց էր և շնչում էր ջղաձգությամբ։ Մոդը նրա գլուխը բարձրացրեց՝ արյան զեղումի առաջն առնելու համար և ինձ ուղարկեց նավասենյակ, որպեսզի բարձ բերեմ։ Ես վերմակներ էլ բերեցի, և նրան պառկեցրինք հարմարավետ դիրքով։ Այնուհետև նրա զարկերակր քննեցի։ Երակազարկն ուժեղ էր և շատ կանոնավոր։ Դա ինձ շփոթեցրեց։ Սկսեցի կասկածել։
 
— Իսկ եթե կեղծո՞ւմ է,— հարցրեցի ես, նրա դաստակը դեռ ձեռքումս պահած։
 
Մոդը գլուխը թափահարեց, նրա աչքերում հանդիմանություն կար։ Բայց հենց նույն վայրկյանին դաստակը հանկարծ դուրս նետվեց իմ ձեռքից, և Գայլ Լարսենի մատները պողպատյա մամլակի պես սեղմեցին դաստակս։ Անպատում սարսափից մի խուլ, վայրենի ճիչ արձակեցի և նույն պահին տեսա, թե ինչպես նրա դեմքը ծամածռվեց չարախինդ ու հաղթական արտահայտությամբ։ Նա մյուս ձեռքն իսկույն փաթաթեց մարմնիս շռւրջը և ահավոր թափով ինձ քաշեց դեպի իրեն։
 
Հետո նա թողեց դաստակս և, ձեռքը տանելով կռնակիս, երկու բազուկներս ափի մեջ առավ, որպեսզի չկարողանամ շարժվել։ Մյուս ձեռքով կոկորդս բռնեց, և այդ վայրկյանին ես կարծես զգացի մահվան դառնահամը, մահ, որին արժանանում էի իմ ապուշության շնորհիվ։ Ինչո՞ւ վստահեցի ու մոտեցա այս սարսափելի ձեռքերին։ Այդ վայրկյանին կոկորդիս վրա զգացի ուրիշ ձեռքերի հպումը։ Դրանք Մոդի ձեռքերն էին, որոնք ապարդյուն կերպով ջանում էին արձակել կոկորդիս շուրջը փաթաթված մատները։ Բայց ի վերջո նա հրաժարվեց այդ անօգուտ փորձից և այնպիսի աղեկտուր մի ճիչ արձակեց, որ մինչև հոգուս խորքը ցնցվեցի։ Դա սոսկումի ու սրտաբեկ հուսահատության մատնված կնոջ ճիչն էր։ Այդպիսի ճիչեր ես լսել էի միայն «Մարտինեզի» ընկղման ժամանակ։
 
Դեմքս կպած էր Գայլ Լարսենի կրծքին և ոչինչ չէի տեսնում, բայց ես լսեցի Մոդի ոտնաձայնը, երբ նա շտապ հեռանում էր մեզնից։ Գիտակցությունս դեռ չէր մթագնել։ Թեև ամեն ինչ կատարվում էր արագ, այնուամենայնիվ, ինձ թվաց, թե անհատնում ժամանակ անցավ մինչև այն պահը, երբ նորից լսեցի շտապ մոտեցող Մոդի ոտնաձայնը։ Սակայն նույն պահին Գայլ Լարսենի մարմինը հանկարծ լխկեց, և կուրծքն սկսեց ուժգին հևալ իմ ծանրության տակ։ Նա մի խուլ հառաչանք արձակեց, և ես չհասկացա՝ դա ուժասպառությա՞ն բացականչություն էր, թե՞ խորունկ արտաշնչում։ Կոկորդս սեղմող մատները թուլացան, և ես սկսեցի շնչել։ Մի պահ չանցած մատները շարժվեցին ու նորից սեղմվեցին կոկորդիս շուրջը։ Բայց Գայլ Լարսենի արտասովոր կամքն անկարող եղավ կանգնեցնելու առաջացող քայքայումը։ Նրա կամքն սկսեց տեղի տալ։ Նա կորցնում էր գիտակցությունը։
 
Մոդի ոտնաձայնն արդեն մոտեցել էր, երբ Գայլ Լարսենի մատները վերջին անգամ սեղմեցին կոկորդս և ապա բոլորովին թուլացան։ Ես նրա մարմնի վրայից գլորվեցի հատակին։ Մեջքի վրա պառկած հևում էի և արևի լույսից աչքերս թարթում։ Մոդը կանգնած էր իմ դիմաց։ Աչքերս իսկույն ուղղվեցին նրա դեմքին, որը գունատ էր, բայց հանդարտ։ Նա նայում էր ինձ տագնապի և հանգստացման խառն արտահայտությամբ։ Ես նրա ձեռքում տեսա որսորդական ծանր մի մահակ։ Հայացքիս հետևելով՝ նա ևս նայեց իր ձեռքին և շտապ մահակը ցած գցեց, ասես այն կծել էր ձեռքի ափը։ Այդ վայրկյանին սիրտս լցվեց անսահման բերկրությամբ։ Նա իսկապես իմ կինն էր, իմ ընկերուհին, որը կռվում էր ինձ հետ և ինձ համար, ինչպես քարայրաբնակ կինը կկռվեր։ Այդ պահին նրա մեջ զարթնել էր նախնադարյան բնազդը, մեկ ակնթարթում նա թոթափել էր քաղաքակրթության քնքշացնող ազդեցությունը, որը կրել էր ամբողջ կյանքի ընթացքում։
 
— Սիրելի՜ս...— դոչեցի ես, դժվարությամբ կանգնելով ոտքերիս վրա։
 
Հաջորդ վայրկյանին նա իմ գրկումն էր և ջղաձգությամբ հեծկլտում էր՝ գլուխն ուսիս հենած։ Ես նայեցի նրա շագանակագույն մազերի հրաշքին։ Արևի տակ գոհարների նման կայծկլտացող այդ մազերն ինձ համար շատ ավելի թանկագին էին, քան արքաների գանձարանների իսկական գոհարները։ Գլուխս հակելով, հուշիկ համբուրեցի այդ մազերը, այնքան հուշիկ, որ նա չզգաց։
 
Բայց հաջորդ րոպեին սկսեցի ավելի զգաստ մտածել։ Վերջ ի վերջո, Մոդը կին էր բոլոր կանանց նման, և վտանգն անցնելուց հետո նա թեթևացումից լաց է լինում իր պաշտպանի կամ ասենք՝ վտանգից փրկված մարդու գրկում։ Եթե ես նրա հայրը կամ եղբայրր լինեի, նա, անկասկած, նույն կերպ պիտի վարվեր։ Բացի դրանից, տեղը և ժամանակը հարմար չէին սեր բացատրելու համար և ես ուզում էի նախ արժանի լինել սեր հայտնելու լիակատար իրավունքին։ Հետևաբար, բավականացա նորից հուշիկ համբուրելով նրա մազերը և իմ գրկից բաց թողի նրան։
 
— Այս անգամ նա իսկական նոպա ունեցավ,— ասացի ես։— Հավանորեն, այսպիսի նոպայի ընթացքում է նա կուրացել։ Այսօր նա սկզբում կեղծեց, բայց այդպես անելով՝ իսկական նոպա առաջացրեց։
 
Մոդն սկսեց ուղղել նրա բարձը։
 
— Կարիք չկա,— ասացի ես։— Քանի որ նա հիմա անօգնական է, այդպես անօգնական էլ պետք է մնա։ Այսօրվանից սկսած մենք կզբաղեցնենք նավասենյակը, իսկ Գայլ Լարսենին կտեղափոխենք որսորդների խուցը։
 
Ես անութներից բռնեցի նրան և քարշ տվի մինչև նավասանդուղքի անցքը։ Իմ խնդրանքով Մոդը մի պարան բերեց, որն անցկացրի Լարսենի ուսերի տակով և նրան աստիճաններով սահեցրի մինչև հատակը։ Իմ ուժը չբավեց նրան պառկեցնելու անկողնու վրա, սակայն Մոդի օգնությամբ բարձրացրի նախ գլուխը և ուսերը, ապա իրանը, որից հետո անկողնու վրա գլորեցի ոտքերը։
 
Բայց այսքանը բավական չէր, ես հիշեցի, որ Գայլ Լարսենի խցիկում կան ձեռնաշղթաներ, որոնցով նա կապում էր օրինազանց նավաստիներին, փոխանակ օգտագործելու նավային հինավուրց ու ծանր շղթաները։ Այդ ձեռնաշղթաները բերելով կապեցինք Գայլ Լարսենի ձեռքերն ու ոտքերը։ Անձկության երկար օրերից հետո ես հիմա առաջին անգամ սկսեցի ազատ շնչել։ Երբ տախտակամած բարձրացա, զարմանալիորեն թեթևացած էի զգում ինձ, ասես մի ծանր բեռ էր վերցվել իմ ուսերից։ Միաժամանակ զգացի, որ իմ ու Մոդի միջև ավելի մոտիկություն էր ստեղծվել։ Եվ երբ մենք կողքեկողքի մոտենում էինք երկոտանուն, որից դեռ կախված էր առաջակայմը, ես մտովի հարցնում էի, թե արդչո՞ք նա էլ է զգում այդ մոտիկությունը։
 
== Գլուխ երեսունյոթերորդ ==
 
Մենք շուտով տեղավորվեցինք «Ուրվականի» վրա և զբաղեցրինք մեր նախկին խցիկները։ Խոհանոցն էլ այժմ մեր տրամադրության տակ էր։ Գայլ Լարսենի բանտարգելությունը տեղի ունեցավ բարեպատեհ ժամանակ։ Աշնանային գաղջ օրերը, որոնք հատուկ են լայնության բարձր գոտիներին, արդեն անցել էին, ու նրանց հաջորդել էր անձրևոտ ու փոթորկոտ եղանակը։ Բայց մենք ապրում էինք հանգստավետ պայմաններում, իսկ մեր անկատար երկոտանին ու նրանից կախված առաջակայմը «Ուրվականին» տալիս էին աշխատունակ տեսք և մեր առջև բացում մեկնումի հեռանկարը։
 
Հիմա, երբ Գայլ Լարսենը կապված էր ձեռնաշղթաներով, դրա անհրաժեշտությունը չէր զգացվում։ Երկրորդ նոպան առաջինի նման զգալիորեն քայքայեց նրա զգայարանների գործնեությունը։ Մոդն այդ բանը հայտնաբերեց երեկոյան դեմ, երբ նրա խցիկը գնաց ուտելիք տալու համար։ Թեև Լարսենը գիտակցությունը վերագտել էր, բայց Մոդի հարցերին չէր պատասխանել։ Նա պառկած էր ձախ կողմի վրա և բացահայտորեն տանջվում էր ցավերից։ Հետո անհանգիստ շարժումով շրջել էր գլուխը և այդպիսով ձախ ականջը հեռացրել բարձից, որին կպած էր եղել մինչև այդ։ Դրանից հետո միայն Մոդի ձայնը լսել էր ու սկսել էր պատասխանել։ Մոդն շտապել էր ինձ մոտ։
 
Բարձը սեղմելով նրա ձախ ականջին, ես հարցրի, թե լսո՞ւմ է ինձ։ Նա չպատասխանեց։ Երբ բարձը հեռացնելով նույն հարցը կրկնեցի, նա իսկույն պատասխանեց, թե լսում է։
 
— Դուք գիտե՞ք, որ ձեր աջ ականջը խլացել է,— հարցրեցի ես։
 
— Այո,— ասաց նա ցածր, բայց հաստատ ձայնով։— Սակայն ավելի վատն այն է, որ մարմնիս աջ մասը թմրել, քարացել է։ Ես չեմ կարողանում աջ ձեռքս ու ոտքս շարժել։
 
— Նորի՞ց եք կեղծում,— հարցրի բարկությամբ։
 
Նա գլուխը թափահարեց և, երբ փորձեց ժպտալ, դաժան բերանը տարօրինակ կերպով ծամածռվեց։ Եվ իրոք, դա ծամածուռ ժպիտ էր, որովհետև բերանի միայն ձախ կողմը շարժվեց, մինչդեռ աջ այտի մկանները բոլորովին քարացած էին։
 
— Դա Գայլի ամենավերջին կեղծիքն էր,— ասաց նա։— Հիմա ես իսկապես անդամալույծ եմ։ Այսուհետև երբեք չպիտի քայլեմ․․․ օ՛հ, միայն նրանով...— ավելացրեց նա, կարծես կռահելով, որ կասկածանքով եմ նայում ձախ ոտքի ծնկին, որը ճիշտ այդ վայրկյանին բարձրացնում էր վերմակը։
 
— Եվ դա շատ ցավալի է,— շարունակեց նա,— որովհետև կուզենայի նախ ձեր հաշիվը մաքրել, Հեմփ։ Ես կարծում էի, թե դեռ այդքան ուժ մնացել է մեջս։
 
— Բայց ինչո՞ւ,— հարցրեցի ես զարհուրանքով և միաժամանակ հետաքրքրությամբ։
 
Նրա դաժան բերանը դարձյալ ծամածռվեց ժպիտի ձևով, և նա ասաց․
 
— Պարզապես որպեսզի զգամ, որ ապրում ու գործում եմ, որպեսզի զգամ, որ մինչև վերջը թթխմորի ամենամեծ պատառն եմ և ձեզ ուտում եմ... Բայց մեռնել ա՜յս ձևով...
 
Նա ուսերը թոթվեց, ավելի շուտ՝ փորձեց թոթվել, որովհետև իրականում միայն ձախ ուսը շարժվեց։ Այդ շարժումն էլ, ժպիտի նման, այլանդակ էր։
 
— Բայց ինչո՞վ կարող եք բացատրել ձեզ պատահածը,— հարցրեցի ես։— Որտե՞ղ է ձեր հիվանդության բուն արմատը։
 
— Ուղեղումս,— ասաց նա իսկույն։— Այդ անիծյալ գլխացավերն առաջացրին հիվանդությունը։
 
— Դրանք պարզապես ախտանշաններ էին,— ասացի ես։ Նա գլխով արեց։
 
— Չգիտեմ ինչով բացատրեմ։ Ես կյանքումս երբեք չեմ հիվանդացել։ Ինչ-որ բան է կատարվել իմ ուղեղում։ Ցավից դատելով, դա պետք է լինի քաղցկեղ, ուռուցք կամ ինչ-որ նման մի բան, որը գիշատում ու ավերում է, հարձակվում է ջղային կենտրոնների վրա և աստիճանաբար փչացնում բջիջները։
 
— Հարձակվում է և շարժման կենտրոնների վրա,― նկատեցի ես։
 
— Այդպես է երևում։ Եվ ցավն այն է, որ ես պետք է այսպես պառկած մնամ, գիտակից վիճակում, առողջ մտքով և տեսնեմ, թե ինչպես աշխարհի հետ իմ կապերը կտրվում են մեկը մյուսի հետևից։ Ես կուրացել եմ, լսողությունս ու զգացողությունս ինձ դավաճանում են և, իրերի այս ընթացքից դատելով, շուտով կդադարեմ նաև խոսելուց։ Իսկ այդ ամբողջ ժամանակ պետք է մնամ այստեղ, ողջ, կենսունակ, բայց անզոր։
 
— Երբ ասում եք՝ պետք է մնամ այստեղ, երևի նկատի ունեք ձեր հոգին,— ասացի ես։
 
— Դատարկ խոսք,— պատասխանեց նա։— Ես պարզապես ուզում եմ ասել, որ մարմնի վերին կենտրոնները մնացել են անվնաս, քանի որ կարող եմ հիշել, մտածել ու տրամաբանել։ Երբ այդ կարողությունը չքանա, ես ինքս էլ կչքանամ, կդադարեմ գոյություն ունենալուց։ Ի՜նչ հոգի։
 
Նա ծաղրական քրքջաց, հետո ձախ ականջը կպցրեց բարձին, դրանով հասկացնելով, թե այլևս չի ուզում շարունակել խոսակցությունը։
 
Մոդը և ես գնացինք աշխատելու։ Գայլ Լարսենին հարվածող ահավոր ճակատագիրր մեզ ճնշում էր։ Բայց մենք դեռ չէինք գիտակցում դրա բովանդակ ահավորությունը։ Այդ հարվածը կարծես մի տեսակ փոխհատուցում էր։ Մենք խոր ու լուրջ մտքերով էինք համակված և իրար հետ խոսում էինք համարյա փսփսալով։
 
— Կարող եք արդեն ձեռնաշղթաները քանդել,― ասաց այդ գիշեր Գայլ Լարսենը, երբ մենք նրա մոտ կանգնած՝ խորհրդակցում էինք։— Դրանք միանգամայն ավելորդ են։ Ես այժմ անդամալույծ եմ։ Սրանից հետո կարելի է սպասել միայն, որ անշարժ պառկելուց մեջքիս վրա վերքեր գոյանան։
 
Նա իր ծամածուռ ժպիտով ժպտաց։ Մոդը սարսափից լայնացած աչքերով շուռ տվեց գլուխր։
 
— Իսկ դուք գիտե՞ք, որ ձեր ժպիտը ծռմռված է,— հարցրեցի ես։ Գիտենալով, որ այսուհետև Մոդը խնամելու է նրան, ես ուզում էի այդ զգայուն կնոջը որքան կարելի է խնայել։
 
— Որ այդպես է, այլևս չեմ ժպտա,— ասաց նա հանդարտ։— Ինքս էլ զգում էի, որ ինչ-որ բան կարգին չէ։ Այսօր ամբողջ օրը աջ այտս թմրած էր։ Վերջին երեք օրերին նախազգում էի, որ այդպիսի մի բան պիտի պատահի։ Մարմնիս աջ կողմն աստիճանաբար թմրում էր, երբեմն կարճ ժամանակով անշարժանում էր ձեռքս, երբեմն էլ ոտքս։
 
— Այդպե՜ս, ուրեմն, իմ ժպիտը ծռմռված է հա՞,— հարցրեց նա մի պահ հետո։— Դե լավ, սրանից հետո ներքուստ կժպտամ, այսպես ասած՝ իմ հոգու խորքում, այո՛, հոգո՜ւ։ Այնպես համարեցեք, թե հիմա ժպտում եմ։
 
Եվ մի քանի րոպե լուռ ու անշարժ մնաց՝ իր անհեթեթ քմահաճույքին անձնատուր։
 
Նրա բնավորությունը մի մազաչափ իսկ չէր փոխվել։ Նա դեռևս հին, անզուսպ ու սոսկալի Գայլ Լարսենն էր, բանտարկված իր սեփական մարմնի մեջ, որը մի ժամանակ այնքան փառահեղ ու անհաղթահարելի էր։ Այդ մարմինը հիմա անտեսանելի շղթաներով կաշկանդել, խավարի ու լռության մեջ արգելափակել էր նրա հոգին, անջատելով նրան այն աշխարհից, որը եղել էր բուռն գործունեության թատերաբեմ։ Այսուհետև նա չէր կարող «անել» բայի որևէ ժամանակը կամ եղանակը խոնարհել։ Նրան մնում էր միայն՝ «լինել», լինել անշարժ, այնպես, ինչպես հենց ինքն ըմբռնում է մահ հասկացողությունը, կամենալ, բայց չկարողանալ կամեցածն իրագործել, մտքով կենդանի լինել, մտածել ու տրամաբանել, բայց մարմնապես մեռած, բոլորովին մեռած լինել...
 
Թեև ես ձեռնաշղթաները քանդեցի, բայց, այնուամենայնիվ, մենք չէինք կարողանում որոշել, թե ներկա պայմաններում ինչպես պետք է վարվել նրա հետ։ Մեր գիտակցությունը պարզապես ընդվզում էր։ Մեզ համար Գայլ Լարսենն օժտված էր անսպառ կարողությամբ։ Թվում էր, թե նա կարող է որևէ ժամանակ ազատվել մարմնի կապանքներից և մի սարսափելի բան անել։ Մեր նախկին փորձը հիմքեր էր տալիս այսպիսի կասկածների, և մենք անհանգիստ մտքով գնացինք աշխատելու։
 
Ես գտել էի երկոտանու կարճության պատճառով ստեղծված խնդրի լուծումը։ Ամբարձիչ թոկասարքի միջոցով, որը նոր էի սարքել, ես բարձրացրի առաջակայմի կոթը և, անցկացնելով նավաբազրիքի վրայով, իջեցրի տախտակամածի վրա։ Դրանից հետո երկոտանու միջոցով նավ բարձրացրի նաև խոշոր կայմաթևը, որը քառասուն ոտնաչափ երկար լինելով կարող էր առաջակայմը բարձրացնել և տեղադրել։ Մի օժանդակ թոկի օգնությամբ, որն ամրացրել էի երկոտանուն, կայմաթևը բարձրացրի մոտավորապես ուղղահայաց դիրքի և ապա նոր կոթն իջեցրի տախտակամածի վրա։ Որպեսզի կոթը չսահի, շուրջը մեխեցի փայտի հաստ կտորներ։ Մեկակնանի ծիծեռնիկը, որը նախօրոք հաստատված էր երկոտանուն, այժմ ամրացրի կայմաթևի ծայրին։ Նավացռուկի ճախարակին ամրացած թոկը թուլացնելով կամ ձգելով, ես կարող էի ուզածս ժամանակ կայմաթևի գլուխը բարձրացնել կամ ցածրացնել, անշարժ պահելով նրա կոթը, իսկ կայմակալ պարանների օգնությամբ հնարավոր էր կայմաթևը մեկ կողմից մյուսը պտտել։ Կայմաթևի ծայրին հաստատել էի նաև մի ամբարձիչ թոկ, և երբ ամբողջ հարմարանքն ավարտվեց, մեծ զարմանքով նկատեցի, որ նա հսկայական ուժ և հնարավորություն ունի։
 
Ամբողջ գործը գլուխ բերելու համար հարկավոր եղավ երկու օր աշխատել։ Երրորդ օրվա առավոտյան ինձ հաջողվեց առաջակայմը տախտակամածից բարձրացնել, որից հետո ջանացի նրա կոթը տեղավորել համապատասխան կայմախոռոչի մեջ։ Բայց ատաղծագործության արհեստում բավականին համբակ էի։ Ես սղոցեցի, կտրատեցի ու տաշեցի ամուր կոթը, մինչև որ այնպիսի տեսք ստացավ, որ կարծես մի վիթխարի մուկ կրծել էր այն։ Բայց, համենայն դեպս, նա սեղմ տեղավորվեց իր խոռոչի մեջ։
 
— Գլուխ կգա, անպայման գլուխ կգա,— գոչեցի ես։
 
— Դուք գիտե՞ք, թե դոկտոր Ջորդանը ինչպես էր ստուգում որևէ փաստ,— հարցրեց Մոդը։
 
Ես գլուխս թափահարեցի և մի պահ դադարեցի վզիս վրա թափած տաշեղները մաքրելուց։
 
— Նա ստուգում էր հետևյալ հարցով, արդյոք կարո՞ղ ենք այդ փաստն օգտագործել, կարո՞ղ ենք մեր կյանքը նրան վստահել։
 
— Ըստ երևույթին, դոկտոր Ջորդանին շատ եք սիրում,— ասացի ես։
 
— Երբ ես կործանեցի իմ հին պանթեոնը և դուրս գցեցի Նապոլեոնին, Կեսարին ու մյուսներին, անմիջապես կառուցեցի մի նոր պանթեոն,― ասաց Մոդը լրջությամբ,― և այնտեղ առաջին հերթին զետեղեցի Ջորդանին։
 
— Ժամանակակից հերոսին․․․
 
— Հենց այդ պատճառով էլ ավելի մեծ հերոս։ Մի՞թե հին աշխարհի հերոսները կարող են համեմատվել մերոնց հետ։
 
Ես գլուխս թափահարեցի։ Մեր համոզմունքներն այնքան նույնանման էին, որ վիճաբանելու շատ քիչ նյութ ունեինք։ Գոնե կյանքի վերաբերյալ մեր կարծիքներն ու տեսակետներն իրարից չէին տարբերվում։
 
— Երկուսս էլ գրաքննադատ լինելով հանդերձ՝ զարմանալի հեշտությամբ ընդհանուր լեզու ենք գտնում,― ծիծաղեցի ես։
 
— Նաև որպես նավաշինարար և օգնական,― պատասխանեց նա, նույնպես ծիծաղելով։
 
Բայց այդ օրերին մեր ծանր աշխատանքի և Գայլ Լարսենի ահավոր դրության պատճառով մենք շատ քիչ առիթ ունեինք ծիծաղելու։
 
Գայլ Լարսենը մի նոր հարված ստացավ։ Նա կորցրեց կամ սկսեց կորցնել իր ձայնը, որը վերագտնում էր որոշ ընդհատումներով։ Նրա արտահայտությամբ՝ ձայնալարերը գործում էին սակարանի հեռագրալարերի նման. աշխատում էին այն ժամանակ, երբ «միացում» կար։ Երբ նրա ձայնալարերը «միացվում» էին, նա խոսում էր բնական կերպով, թեև սովորականից ավելի դանդաղ ու ծանր։ Հետո ձայնը հանկարծ դավաճանում էր, երբեմն նախադասության ճիշտ կեսին, և մենք հաճախ ժամերով սպասում էինք, որ ընդհատված կապը նորից հաստատվի։ Նա գանգատվում էր ուժեղ գլխացավերից և, հենց այդ ժամանակաշրջանում հղացավ հաղորդակցության մի միջոց, որն օգտագործելու էր ձայնը բոլորովին կորցնելու դեպքում։ Իր ձեռքի մեկ ճնշումը պետք է նշանակեր «այո», իսկ երկու ճնշումը՝ «ոչ»։ Եվ լավ եղավ, որ նա այդ մասին մեզ հայտնեց, որովհետև նույն երեկոյան մեկընդմիշտ կորցրեց խոսելու ունակությունը։ Դրանից հետո նա ձեռքի ճնշումներով էր միայն պատասխանում մեր հարցերին, իսկ երբ ցանկանում էր խոսել, ձախ ձեռքով ընթեռնելիորեն գրում էր իր մտքերը թղթի վրա։
 
Խստաշունչ ձմեռը վրա հասավ։ Փոթորիկներն իրար հաջորդեցին՝ ձյուն, կարկուտ կամ անձրև տեղալով։ Ծովակատուներն սկսեցին իրենց մեծ գաղթը դեպի հարավ և ծվարավայրը շուտով ամայացավ։ Ես տենդոտ կերպով անդադար աշխատում էի։ Հակառակ վատ եղանակին և մանավանդ հողմին, որն առանձնապես խանգարում էր ինձ, ես առավոտից մինչև գիշեր տախտակամածի վրա էի, և գործը նկատելիորեն առաջ էր գնում։
 
Ես օգտվեցի այն դասից, որ սովորել էի ժամանակին, երբ սխալմամբ երկոտանին կանգնեցրել էի կայմակալ պարաններն ամրացնելուց առաջ և հետո հարկադրվել էի երկու անգամ նրա գագաթը բարձրանալ։ Այժմ առաջակայմի գլուխը տախտակամածից մի քիչ վեր բարձրացնելով՝ նախօրոք դրան ամրացրի բոլոր անհրաժեշտ թոկերը։ Բայց, ինչպես միշտ, այս գործն էլ գլուխ բերելու համար շատ ավելի ժամանակ վատնեցի, քան ենթադրել էի. ինձ հարկավոր եղավ երկու ամբողջ օր աշխատել, մինչև որ բոլոր թոկերը կարգին ամրացրի։ Բայց տակավին շատ անելիք կար։ Հարկավոր էր, օրինակ, առագաստները ծայրեծայր նորոգել։
 
Մինչ թոկերն առաջակայմին էի կապում, Մոդը կարկատում էր առագաստները։ Բայց նա միշտ պատրաստ էր գործը կիսատ թողնելով ինձ օգնության հասնել ամեն անգամ, երբ երկուսից ավելի ձեռքի կարիք էր զգացվում։ Առագաստալաթը հաստ ու ամուր էր, իսկ Մոդը կարում էր եռակող ասեղով, որը հրում էր կաշուց պատրաստած հասարակ հարմարանքի օգնությամբ։ Նրա մատներին շուտով ուռուցքներ առաջացան, բայց նա քաջաբար շարունակեց մաքառել։ Բացի այս աշխատանքից, նա եփում էր ճաշը և միաժամանակ խնամում հիվանդին։
 
— Կորչի՛ սնոտիապաշտությունը,— ասացի ես ուրբաթ առավոտ։— Պետք է հենց այսօր կանգնեցնել կայմը։
 
Ամեն ինչ պատրաստ էր գործն սկսելու համար։ Կայմաթևի թոկը նավացռուկի ճախարակին կապելով, ես առաջակայմը բարձրացրի այնպես, որ այն անջատվի տախտակամածից։ Հետո ճախարակին կապեցի երկոտանու ամբարձիչ թոկը, որը միացված էր կայմաթևի գագաթին, և բռնակը մի քանի անգամ պտտելով՝ առաջակայմը ուղղահայաց դիրքով կանգնեցրի։
 
Մոդը, որ պահում էր թմբկագլանի շուրջը պտտվող թոկի ծայրը, ձեռքերն ազատվելուն պես ծափ տալով գոչեց.
 
— Գործը գլո՜ւխ է գալիս։ Մենք կարող ենք կյանքներս նավին վստահել։
 
Բայց նրա դեմքն իսկույն տխրեց։
 
— Կայմը ճիշտ անցքի վրա կախված չէ,— ասաց նա։— Արդյոք ամեն ինչ նորից-նո՞ր պիտի սկսեք։
 
Ես ներողամտաբար ժպտացի և կայմաթևի պարաններից մեկը թուլացնելով ու մյուսը ձգելով՝ կայմը տեղափոխեցի տախտակամածի կենտրոնը։ Բայց նա դեռ անցքի վերևում չէր։ Մոդի դեմքը նորից տխրեց, և ես նորից ներողամտաբար ժպտացի։ Կայմաթևի պարանը թուլացնելով և երկոտանու պարանը համապատասխանոր են ձգելով՝ կայմի կոթը տեղափոխեցի անցքի ճիշտ վերևը։ Հետո Մոդին բացատրեցի, թե ինչպես պետք է կայմը ցածրացնել և ինքս իջա նավամբար, որպեսզի կայմի կոթը նստեցնեմ իր խոռոչի մեջ, երբ ներքև սահի։
 
Այնտեղից ես Մոդին ձայն տվի, և կայմն սկսեց ցածրանալ հեշտ ու կանոնավոր։ Քառակուսի խարիսխով կոթը ուղիղ իջնում էր դեպի քառակուսի խոռոչը։ Սակայն վերջին պահին կոթը մի թեթև շրջվեց, և նրա անկյունները չհամընկան խոռոչի անկյուններին։ Բայց ես նույնիսկ մի ակնթարթ չշփոթվեցի։ Մոդին ձայն տալով, որ դադարեցնի ցածրացնելը, իսկույն տախտակամած բարձրացա և ամբարձիչ հարմարանքի թոկն ամրացրի կայմին։ Ամբար վերադառնալիս՝ Մոդին հրահանգեցի ձգել այդ թոկը։ Ճրագի լույսով ես տեսա, թե ինչպես կայմակոթը աստիճանաբար պտտվեց, մինչև որ նրա և կայմախոռոչի անկյունները համապատասխան դիրքերի հասան։ Մոդն ամրացրեց թոկը, վերադարձավ ճախարակի մոտ և սկսեց բռնակը պտտել։ Կայմը դանդաղորեն մի քանի մատնաչափ վար իջավ, բայց միաժամանակ նորից թեթևակի շրջվեց։ Մոդը դարձյալ ճշտեց թոկը և պտտեց ճախարակի բռնակը։ Անկյուններն այս անգամ համընկան, և կայմակոթը նստեց իր խոռոչի մեջ։
 
Ես Մոդին կանչեցի, և նա վազելով ամբար իջավ։ Ճրագի դեղին լույսի տակ մենք դիտեցինք մեր աշխատանքի արդյունքր։ Ապա իրար նայեցինք և միմյանց ձեռք սեղմեցինք։ Մեր երկուսի աչքերն էլ թրջվել էին հաջողության հրճվանքից։
 
— Վերջ ի վերջո, այնքան էլ դժվար չիրագործվեց,― նկատեցի ես։— Ամբողջ դժվարությունը նախապատրաստական աշխատանքի մեջ էր։
 
— Իսկ որքա՞ն հիանալի եղավ այդ իրագործումը,— ասաց Մոդը։— Ես հազիվ եմ կարողանում հավատալ, որ այս հսկա կայմը իրոք կանգնել է, որ դուք այն հանել եք ջրից, վեր եք բարձրացրել, կանգնեցրել եք օդում և նստեցրել այստեղ իր սեփական խոռոչի մեջ։ Դա տիտանական մի աշխատանք է։
 
— «Եվ նրանք բազում գյուտարարություններ արեցին»,— մեջբերեցի զվարթությամբ, բայց հանկարծ կանգ առա և սկսեցի հոտ քաշել։
 
Իսկույն ճրագին նայեցի, սակայն նա չէր մխում։ Նորից սկսեցի հոտ քաշել։
 
― Ինչ-որ բան է այրվում,— հանկարծ գոչեց Մոդը համոզված շեշտով։
 
Նետվեցինք դեպի սանդուղքը, բայց ես Մոդից անցնելով՝ ավելի առաջ տախտակամած հասա։ Որսորդների խուցը տանող անցքից թանձր ծուխ էր բարձրանում։
 
― Գայլը դեռ կենդանի է,— մրմնջացի ինձուինձ և ծխի միջով խոյացա աստիճաններից ցած։ Ծուխն այնքան թանձր էր, որ ստիպված էի խարխափելով առաջանալ։ Գայլ Լարսենի կախարդանքը դեռ շատ ուժեղ էր իմ երևակայության վրա և վայրկյան առ վայրկյան սպասում էի, որ այդ անդամալույծ հսկայի ձեռքը մահացու սեղմումով կփաթաթվի կոկորդիս։ Սկսեցի վարանել։ Ետ դառնալու և աստիճաններով վեր սլանալու ցանկությունը հետզհետե տիրապետում էր ինձ։ Բայց հանկարծ մտաբերեցի Մոդին։ Իմ աչքի առաջ նա պատկերացավ այնպես, ինչպես վևրջին անգամ նավամբարում տեսել էի ճրագի լույսի տակ՝ հրճվանքից խոնավացած շագանակագույն աչքերով։ Եվ հասկացա, որ չեմ կարող ետ գնալ։
 
Գայլ Լարսենի անկողնին մոտեցա, ծխից գրեթե շնչահեղձ, և խարխափելով գտա ու բռնեցի նրա ձեռքը։ Նա անշարժ պառկած էր, բայց ձեռքիս հպումն զգալով՝ թեթևակի ցնցվեց։ Ես շոշափեցի նրա վերմակները։ Նրանք տաք չէին և կրակի ոչ մի հետք չկար։ Բայց որտեղի՞ց էր այդ կուրացնող, խեղդող ու հազացնող ծուխը։ Մի պահ գլուխս կորցրեցի և խելացնոր խոյացա դեպի աստիճանները։ Ճանապարհին ընդհարվեցի սեղանին, և դրա պատճառած ցնցումն ինձ որոշ չափով զգաստացրեց։ Մտածեցի, որ անդամալույծ մարդը միայն իր պառկած տեղում կարող էր կրակ վառել։
 
Երբ վերադարձա Գայլ Լարսենի անկողնու մոտ, զարմանքով տեսա, որ Մոդը այնտեղ է։ Թե որքա՞ն ժամանակ էր նա մնացել այդ հեղձուցիչ մթնոլորտում, չկարողացա իմանալ։
 
— Իսկո՛ւյն բարձրացեք տախտակամած,— հրամայեցի կտրուկ շեշտով։
 
— Բայց, Հեմֆրի...— սկսեց նա թախանձել ինչ-որ տարօրինակ, խեղդուկ ձայնով։
 
— Ո՛չ, ես խնդրում եմ,— գոչեցի խստությամբ։
 
Նա հնազանդվեց ու հեռացավ։ Քիչ հետո անդրադարձա, որ ծխի միջով նա կարող էր սանղուղքը չզանել։ Վազեցի նրա հետևից և կանգ առա սանդուղքի մոտ։ Գուցե նա արդեն բարձրացել է։ Դեռ վարանում էի, երբ լսեցի նրա մեղմ ձայնը։
 
— Օ՜, Հեմֆրի, ճանապարհս կորցրել եմ,— ասաց նա։
 
Մոդին գտա միջնորմի հետևում խարխափելիս, և մասամբ գրկած, մասամբ քարշ տալով՝ նրան բարձրացրի տախտակամած։ Մաքուր օդը նեկտարի պես կազդուրիչ էր։ Մոդը պարզապես թուլացել էր գլխապտույտից։ Նրան պառկեցնելով հատակին, երկրորդ անգամ սլացա ներքև։
 
Համոզված էի, որ ծխի օջախը պետք է լինի Գայլ Լարսենի մոտակայքում, ուստի քայլեցի ուղիղ դեպի նրա անկողինը։ Երբ նորից շոշափում էի վերմակը, վերևից ինչ-որ տաքություն ձեռքս այրեց, և ես իսկույն ետ քաշվեցի։ Այն ժամանակ ամեն ինչ պարզ եղավ ինձ համար։ Նա վառել էր իր վերևի անկողնի ներքնակը։ Նրա ձախ ձեռքը բավականին կենսունակ լինելով՝ կարող էր այդ բանն անել։ Ներքնակի խոնավ հարդը, որը վառվել էր ներքևից, միջանցիկ քամու բացակայության պատճառով պարզապես մխացել էր ամբողջ ժամանակ։
 
Երբ ներքնակը մահճակալից դուրս քաշեցի, օդում քայքայվելով բաժան-բաժան եղավ, և հարդը բոցավառվեց։ Մահճակալի վրա մնացած հարդը մարելուց հետո ես տախտակամած խոյացա, որպեսզի մի քիչ մաքուր օդ շնչեմ։
 
Մի քանի դույլ ջուրը բավական եղավ հանգցնելու այրվող ներքնակը, որը տարածված էր խցի հատակին։ Տասը րոպե հետո ծուխը բոլորովին մաքրվեց, և այն ժամանակ միայն Մոդին թույլ տվի ներքև իջնել։ Գայլ Լարսենը կորցրել էր գիտակցությունը, բայց թարմ օդը նրան շուտով ուշքի բերեց։ Մենք դեռ շարունակում էինք նրան խնամել, երբ նա նշանացի հասկացրեց, որ թուղթ ու մատիտ է ուզում։
 
— «Խնդրում եմ ինձ չընդհատել,— գրեց նա։— Ես ժպտում եմ»։
 
«Ինչպես տեսնում եք, ես տակավին թթխմորի կտոր եմ»,— գրեց նա մի քիչ հետո։
 
— Ինձ համար ուրախալին այն է, որ միայն փոքր կտոր եք,— ասացի ես բարձրաձայն։
 
«Շնորհակալություն,— գրեց նա։— Բայց դուք պատկերացնո՞ւմ եք, թե դեռ որքան պիտի փոքրանամ մինչև մեռնելս»։
 
«Բայց ես դեռ այստեղ եմ, Հեմփ,— գրեց նա մի վերջին փայլատակումով։— Հիմա մտքերս շատ ավելի պայծառ են գործում, քան երբևէ իմ ողջ կյանքում։ Ոչ մի բան նրանց չի խանգարում։ Ուղեղիս կենտրոնացվածությունը կատարյալ է։ Ես ամբողջովին այստեղ եմ, ավելի՝ քան երբևէ»։
 
Դա կարծես գերեզմանի խավարից եկող մի պատգամ էր, որովհետև այս մարդու մարմինը դարձել էր իր շիրիմը։ Եվ այդ տարօրինակ դամբարանի մեջ հոգին ապրում ու թրթռում էր։ Նա դեռ պիտի ապրեր ու թրթռար, մինչև որ հաղորդակցության բոլոր թելերը կտրվեին, իսկ դրանից հետո, ո՞վ գիտե, դեռ որքան ժամանակ ևս պիտի ապրեր ու թրթռար․․․
 
== Գլուխ երեսունութերորդ ==
 
«Կարծեմ ձախ կողմս էլ անզգա է դառնում,— գրեց Գայլ Լարսենը՝ նավը հրկիզելու փորձի հաջորդ առավոտը։— Թմրությունը գնալով ավելանում է։ Ձեռքս դժվարությամբ եմ շարժում։ Սրանից հետո պետք է ավելի բարձր խոսեք։ Վերջին թելերը կտրվում են»։
 
— Ցավեր զգո՞ւմ եք,— հարցրեցի ես։
 
Հարկ եղավ ավելի բարձր կրկնել նույն հարցը, և այն ժամանակ նա պատասխանեց։
 
«Ոչ միշտ»։
 
Նա ձախ ձեռքը դանդաղ ու ծանր շարժելով՝ թղթի վրա խզբզեց ինչ-որ խոսքեր, որ մենք ամենամեծ դժվարությամբ կարողացանք վերծանել։ Դա նման էր «հոգու պատասխանին», որպիսին տալիս են ոգեհարցման այն սեանսներին, որոնց մուտքի տոմսը մեկ դոլլար արժե։
 
«Բայց ես դեռ այստեղ եմ, ամբողջովին այստեղ»,— խզմզեց նա, ձեռքն ավելի դանդաղ ու ծանր շարժելով։
 
«Այն ժամերին, երբ ցավերով չեմ տանջվում, ես վայելում եմ լիակատար անդորր ու խաղաղություն։ Իմ միտքը երբեք այսքան պայծառատեսությամբ չէր գործել։ Կյանքի ու մահվան մասին այժմ խորհրդածում եմ իմաստուն հնդիկների նման»։
 
— Իսկ անմահությա՞ն մասին,— բարձրաձայն հարցրեց Մոդը նրա ականջին։
 
Գայլ Լարսենի ձեռքը երեք անգամ ապարդյուն կերպով փորձեց ինչ-որ բան գրել, ապա մատիտը ցած ընկավ։ Մենք իզուր փորձեցինք այն տեղավորել նրա ձեռքում։ Մատներն այլևս չէին կարող բռնել։ Ի վերջո Մոդը իր ձեռքով նրա մատները սեղմեց մատիտի շուրջը և նա սկսեց գրել խոշոր տառերով, բայց այնքան դանդաղ, որ յուրաքանչյուր տառը րոպեներ էր տևում.
 
«Ց-Ն-Դ-Ա-Բ-Ա-Ն-Ո-Ւ-Թ-Յ-Ո-Ւ-Ն»։
 
Դա Գայլ Լարսենի ամեն ավերջին խոսքն էր՝ «Ցնդաբանություն»․․․ սկեպտիկ և անուղղելի մինչև վերջին րոպեն։ Նրա ձեռքը թուլացավ, և մարմինը թեթևակի ցնցվեց։ Դրանից հետո ոչ մի շարժում։ Մոդը թողեց նրա ձեռքը։ Մատները հենց իրենց ծանրությունից հետզհետե բացվեցին, ու մատիտը վար սահեց։
 
— Ինձ լսո՞ւմ եք,— գոչեցի ես, բռնելով նրա մատները և սպասելով «այո» նշանակող միակ ճնշումին։ Պատասխան չկար։ Ձեռքը մեռած էր։
 
— Շրթները թեթև շարժվում են,— նկատեց Մոդը։
 
Ես հարցումս կրկնեցի։ Շրթները նորից շարժվեցին։ Մոդն իր մատների ծայրը հպեց նրա շրթներին։ Ես դարձյալ կրկնեցի հարցումը։
 
— «Այո»,— հայտնեց Մոդը։
 
Մենք, սպասելով, իրար նայեցինք։
 
— Դրանից ի՞նչ օգուտ,— մրմնջացի ես։— Հիմա ի՞նչ կարող ենք ասել նրան։
 
— Հարցրեք...
 
Մոդը վարանեց ու կանգ առավ։
 
— Հարցրեք մի բան, որի պատասխանը «ոչ» լինի,– խորհուրդ տվի ես։— Այն ժամանակ մենք ստույգ կիմանանք։
 
— Քաղցա՞ծ եք,— հարցրեց Մոդը։
 
Գայլ Լարսենի շրթները շարժվեցին նրա մատների տակ և նա հայտնեց «այո»։
 
— Միս ուզո՞ւմ եք,— եղավ Մոդի հաջորդ հարցը։
 
— «Ոչ»,— պատասխանեցին Գայլ Լարսենի շրթները։
 
— Իսկ մսաջո՞ւր։
 
— Այո, մսաջուր է ուզում,― մեղմ ձայնով հայտնեց Մոդը, ինձ նայելով։— Քանի դեռ լսողությունը տեղն է, մենք կարող ենք նրա հետ հաղորդակցվել։ Բայց հետո․․․
 
Եվ տարօրինակ հայացքով Մոդը նայեց ինձ։ Ես տեսա, որ նրա շրթները դողդողում են և աչքերի մեջ լողում են արցունքներ։ Նա դեպի ինձ թեքվեց, և ես նրան սեղմեցի թևերիս մեջ։
 
— Օ՜հ, Հեմֆրի,— հեծկլտաց նա,— ե՞րբ պիտի վերջանա այս ամենը։ Այնքան եմ տանջվում, այնքա՜ն տանջվում...
 
Նրա գլուխը հակվեց ուսիս և դյուրաբեկ մարմինն սկսեց ցնցվել բուռն հեկեկանքից։ Նա փետուրի պես թեթև էր բազուկներիս մեջ, այնքա՜ն նուրբ, այնքա՜ն եթերային։ «Վերջ ի վերջո ջղերը քայքայվեցին,— մտածեցի ես։— Ի՞նչ պիտի անեմ առանց նրա օգնության»։
 
Ես սփոփեցի ու հանդարտեցրի նրան, մինչև որ արիաբար իրեն տիրապետեց ու հոգեպես կազդուրվեց այնքան արագ, որքան ֆիզիկապես ընդունակ էր կազդուրվելու։
 
— Ես պետք է ինձնից ամաչեմ,— ասաց նա, ապա ժպտաց իր չարաճճի ժպիտով, որն այնքան պաշտում եմ, և ավելացրեց։― Բայց ես միայն մի պստլիկ կին եմ...
 
«Մի պստլիկ կին» խոսքը ինձ մեկեն ցնցեց էլեկտրական հոսանքի պես։ Դա իմ սեփական խոսքն էր, իմ փաղաքշական խոսքը, որով գաղտնորեն արտահայտում էի նրա նկատմամբ տածած սերս։
 
— Այդ դարձվածքը որտեղի՞ց գտաք,— հարցրի այնպիսի հանկարծակիությամբ, որ նա էլ իր հերթին ցնցվեց։
 
— Ի՞նչ դարձվածք։
 
— «Մի պստլիկ կին»։
 
— Այդ ձե՞րն է,— հարցրեց նա։
 
— Այո,— պատասխանեցի,— իմն է։ Ես եմ այն հորինել։
 
— Երևի բարձրաձայն կրկնել եք քնած ժամանակ,— ժպտաց նա։
 
Կայծկլտացող լույսերը նորից շողացին նրա աչքերում։ Եվ ես վստահ եմ, որ այդ պահին աչքերս ասում էին շատ ավելի բան, քան թույլ կտայի իմ լեզվին։ Ես հակվեցի դեպի նա, այո, ակամայից թեքվեցի դեպի նա, քամուց թեքվող ծառի նման։ Օ՜հ, մենք միմյանց այնքան մոտ էինք այդ վայրկյանին․․․ Բայց նա գլուխը թափահարեց, կարծես քուն կամ ինչ-որ երազ թափ տալու ձևով ու ասաց․
 
— Ես իմ ամբողջ կյանքում լսել եմ այդ դարձվածքը։ Հայրս միշտ այդպես էր կոչում մորս։
 
— Միևնույն է, դա իմ դարձվածքն է,— ասացի ես համառությամբ։
 
— Որը հորինել եք ձեր մո՞ր համար...
 
— Ոչ,— պատասխանեցի ես, և նա այլևս չհարցուփորձեց, թեև կարող էի երդվել, որ որոշ ժամանակ նրա աչքերում խաղաց ծաղրական ու գրգռիչ մի արտահայտություն։
 
Առաջակայմը կանգնեցնելուց հետո աշխատանքը շուտափույթ առաջ գնաց։ Առանց լուրջ խոչընդոտների հանդիպելու, ես կարճ ժամանակում իր խոռոչի մեջ տեղավորեցի նաև միջնակայմի կոթը։ Այդ կատարվեց մի ամբարձիչ կայմաթևի օգնությամբ, որն ամրացրել էի առաջակայմին։ Մի քանի օր հետո կայմակալ պարաններն ու թոկասարքերր պինդ կապված էին իրենց համապատասխան տեղերում։ Հայեկի առագաստները ղեկավարելը դժվար և նույնիսկ վտանգավոր գործ էր երկու հոգուց բաղկացած անձնակազմի համար, ուստի ես նրանց կայմերը տախտակամած բարձրացնելուց հետո իրար կապեցի։
 
Մի քանի օր էլ տրամադրեցինք առագաստների նորոգումն ավարտելու և դրանք կայմերին ամրացնելու համար։ Դրանք երեքն էին՝ ցռկակայմի, առաջակայմի ու միջնակայմի առագաստները։ Կարկատված, փոքրացած ու այլանդակված այդ առագաստները ծիծաղելի տեսք ունեին և բնավ չէին սազում «Ուրվականի» նման նրբակերտ երկկայմանավին։
 
— Բայց նրանք գործ կտեսնեն,— գոչեց Մոդը զվարթությամբ։— Մենք նրանց գործի կդնենք ու կյանքներս կվստահենք նրանց...
 
Այն արհեստների թվում, որոնց վերջերս լավ կամ վատ տիրապետել էի, առագաստաշինությունը ամենահետիններից էր և պետք է խոստովան եմ, որ այդ արհեստի մեջ այնքան էլ չէի փայլում։ Ինձ համար ավելի հեշտ էր ձեռքի տակ եղած առագաստներն օգտագործել, քան նորերը սարքել։ Ես չէի կասկածում, որ հներով կարող եմ «Ուրվականը» մի կերպ տանել մինչև Ճապոնիայի նավահանգիստներից մեկնումեկը։ Ի դեպ, ժամանակին նավագնացության վերաբերյալ դասագրքերից ինչ-որ գիտելիքներ թխել էի ուղեղումս։ Բացի դրանից, ձեռքի տակ ունեի Գայլ Լարսենի աստղային քարտեզը՝ դյուրըմբռնելի մի հնարանք, որը, ինչպես ինքն էր ասում, նույնիսկ որևէ երեխա կարող էր օգտագործել։
 
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Գայլ Լարսենի դրությունը շատ չէր փոխվել, թեև խլությունը գնալով ավելանում էր, իսկ շրթների շարժումներն աստիճանաբար ավելի էին թուլանում։ Բայց այն օրը, երբ առագաստները կայմերին հաստատեցինք, նա վերջնականապես կորցրեց լսողությունը և նրա շրթները ամենավերջին անգամ շարժվեցին։ Ես նրան հարցրեցի. «Տակավին այստե՞ղ եք», և նրա շրթները պատասխանեցին «այո»։
 
Վերջին թելը կտրվել էր։ Բայց մարմնեղեն շիրմի մեջ դեռ բնակվում էր հոգին։ Այն կատաղի իմացականությունը, որը մենք ճանաչել էինք, այժմ արգելափակված վիճակում դեռ շարունակում էր մխալ լռության ու խավարի մեջ։ Այդ իմացականությունն այլևս չէր զգում իր մարմինը։ Նրա համար այլևս գոյություն չուներ արտաքին աշխարհ։ Նա գիտակցում էր միայն իրեն, ինչպես և անդորրի ու մթության անսահման խորությունը։
 
== Գլուխ երեսունիններորդ ==
 
Հասավ մեր մեկնումի օրը։ Այլևս ոչինչ չէր պահում մեզ Ջանքի կղզում։ «Ուրվականի» ծայրատ կայմերն իրենց տեղերում էին, իսկ ծիծաղելի առագաստները՝ դրանցից կախ։ Իմ այդ ամբողջ ձեռակերտը բավականաչափ ամուր էր, թեև ոչ գեղեցիկ։ Վստահ էի, որ այն լավ պիտի ծառայեր, և նրան նայելիս ինձ զգում էի ամենակարող։
 
«Ես ինքս այն կերտեցի, իմ սեփական ձեռքերով կառուցեցի»― ուզում էի գոռալ ամբողջ ձայնով։
 
Մոդը և ես հաճախ էինք արձագանքում միմյանց մտքերին։ Երբ պատրաստվում էինք միջնակայմի մեծ առագաստը պարզել, նա ասաց․
 
— Պատկերացնո՞ւմ եք, Հեմֆրի, այս ամենը ձեր սեփական ձեռքերով եք կառուցել․․․
 
— Բայց ուրիշ երկու ձեռքեր էլ ինձ օգնեցին,— պատասխանեցի ես։— Երկու փոքրիկ ձեռքեր․․․ միայն թե չասեք, որ սա էլ ձեր հոր օգտագործած արտահայտությունն է։
 
Նա ծիծաղելով գլուխը թափահարեց, ապա սկսեց ձեռքերը զննել։
 
— Երբեք չպիտի կարողանամ սրանք առաջվա պես մաքրել,— ասաց նա ողբաձայն,— ոչ էլ փափկացնել օդից ու արևից կոշտացած մաշկը։
 
— Այդպիսի դեպքում մաշկի կեղտն ու կոշտուկները ձեզ պատիվ կբերեն,— պատասխանեցի նրա ձեռքերը բռնելով։ Եվ չնայած իմ որոշմանը, քիչ էր մնում համբուրեի այդ թանկագին ձեռքերը, եթե նա իսկույն ետ չքաշեր։
 
Մեր ընկերական փոխհարաբերությունը սպառնալիքի տակ էր։ Ես իմ սիրո զգացմունքին երկար տիրապետել էի, բայց այժմ նա էր ինձ տիրապետում։ Նա արդեն բեկել էր կամքս և արտացոլվել աչքերիս մեջ, իսկ հիմա ուզում էր հրապուրել նաև լեզուս, նույնիսկ շրթներս, որովհետև այս վայրկյանին խելագարի պես տենչում էի համբուրել այդ փոքրիկ ձեռքերը, որոնք հավատարմորեն ծառայել ու աշխատել էին իմինների հետ։ Գլուխս կորցրել էի։ Իմ էության խորքից բարձրանում էր մի կոչ, որը եղջերափողի կանչի նման ինձ ձգում էր դեպի նա։ Հողմը առաջ մղեց մարմինս, մինչև որ դիմադրելու անկարող՝ ես անգիտակցաբար հակվեցի Մոդի վրա։ Նա հասկացավ։ Եվ չէր կարող չհասկանալ։ Իսկույն ձեռքերը ետ քաշեց և, հայացքը հեռացնելուց առաջ, խուզարկու աչքերով նայեց ինձ։
 
Ամբարձիչ մեքենայի օգնությամբ ես թոկասարքերը փոխադրել էի նավացռուկի ճախարակի մոտ, իսկ հիմա դրա միջոցով պարզեցի միջնակայմի մեծ առագաստը։ Դա բավականին անճարտար միջոց էր, բայց, այնուամենայնիվ, գործը շուտով գլուխ բերվեց։ Դրա օգնությամբ պարզեցի նաև առաջակայմի առագաստը, որն սկսեց թպրտալ քամուց։
 
— Այս փոքր ծովախորշում մեզ չի հաջողվի խարիսխը նավի վրա բարձրացնել,— ասացի ես։— Մինչև այդ անենք, նավը կարող է ժայռերին խփվել։
 
— Ուրեմն ի՞նչ պետք է անել,— հարցրեց Մոդը։
 
— Նրանից հրաժարվել։ Երբ ես շղթան արձակեմ, դուք եղեք ճախարակի մոտ։ Դրանից հետո ես կվազեմ ղեկանիվի մոտ, իսկ նույն ժամանակում դուք եռանկյուն առագաստը կպարզեք։
 
Ես երկար ուսումնասիրել էի նավը ճամփա հանելու միջոցառումները և, քանի որ եռանկյուն առագաստի թոկն ամրացված էր ճախարակին, բոլորովին համոզված էի, որ Մոդը կարող էր պարզել այդ ամենակարևոր առագաստը։ Ուժեղ քամի էր փչում դեպի ցամաք։ Թեպետ ջուրը խաղաղ էր, բայց հարկավոր էր արագ աշխատել՝ ծովախորշից ապահով դուրս գալու համար։
 
Երբ երկաթյա կեռն արձակեցի, խարսխի շղթան դղրդալով սահեց իր անցքի միջով ու ծովն ընկավ։ Ես իսկույն վազեցի ղեկանիվի մոտ և սկսեցի պտտել։ «Ուրվականը» կարծես վերակենդանացավ և, հենց որ առագաստները լցվեցին օդով, սկսեց շարժվել։ Երբ եռանկյուն առագաստը բարձրանալով ուռեց, «Ուրվականի» ցռուկը հանկարծակի շուռ եկավ, և ես ստիպված եղա ղեկանիվը մի քանի կողմնամաս պտտել, որպեսզի պահպանեմ նավի հավասարակշռությունը։
 
Եռանկյուն առագաստին նախօրոք ամրացրել էի մի պարան, որն ինքնաբերաբար մեկ կողմից մյուսն էր շրջում այն, ուստի այդ գործը կատարելու համար Մոդի մասնակցության կարիքը չկար։ Բաչյց նա դեռ շարունակում էր այն բարձրացնել, երբ ղեկանիվը թեքեցի։ Դրությունը վտանգավոր դարձավ, որովհետև «Ուրվականը» սլանում էր ուղիղ դեպի ափը, որն այժմ գտնվում էր մեզնից մոտավորապես մեկ քարընկեց հեռավորության վրա։ Բայց իմ կամքին հպատակվելով՝ նա վերջին րոպեին շրջվեց քամու կողմը։ Լսվեց թրթռացող առագաստների թփթփոցը, որը շատ հաճելի էր իմ ականջին, և նավն սկսեց առաջ ընթանալ։
 
Մոդն իր պարտականությունը վերջացնելով եկավ ինձ մոտ։ Քամուց ցիրուցան մազերը ծածկված էին փոքր գդակի տակ, այտերը կարմրել էին աշխատանքի ճիգից, աչքերը խանդավառությունից մեծացել ու պայծառացել էին և ռունգները դողդողում էին ծովի թարմ օդը շնչելիս։ Նրա շագանակագույն աչքերը հիշեցնում էին վախեցած եղնիկի աչքեր։ Բայց նույն աչքերը հանկարծ փայլեցին վայրի ու խիզախ արտահայտությամբ, որպիսին ես առաջ չէի տեսել, և շրթներն իրարից հեռացան ու շունչը կտրվեց այն պահին, երբ «Ուրվականը» սլանում էր դեպի ներքին ծովախորշի մուտքին բարձրացող ապառաժյա պատվարը։ Սակայն նավը քամու հոսանքից քշվելով՝ առանց խփվելու մտավ ապահով ջրերի գոտին։
 
Ծովակատվի որսորդության ժամանակաշրջանում որպես նավապետի օգնական աշխատելս այժմ ինձ օգտակար եղավ։ Ես նավը դուրս բերեցի ներքին ծովախորշից, ապա, արտաքին ծովախորշը եզերելով, ուղղվեցի դեպի բաց ծով։ «Ուրվականը» օվկիանոսի հզոր շնչից կենդանություն ստանալով՝ առաջ էր շարժվում։ Նա հուշիկ բարձրանում էր խոշոր ալիքների գագաթը, ապա մեղմորեն վար սահում, իր տատանումները ներդաշնակելով ծովի ծփանքին։ Առավոտվանից եղանակը մառախլապատ ու մռայլ էր, բայց հիմա ամպերի արանքից արևը հանկարծ դուրս նետվեց (դա բարեգուշակ նշան էր) և փայլեց աղեղնաձև ծովափի վրա, որտեղ մենք խիզախել էինք հարեմի վեհապետների դեմ և սպանել «առանձնակյացներին»։ Ջանքի կղզին պայծառացավ արևի ճառագայթների տակ։ Նույնիսկ հարավ-արևմտյան մռայլ հրվանդանը նվազ մռայլ երևաց, երբ նրա մակերեսի թրջված մասերը շլացուցիչ փայլով արտացոլեցին արևի լույսը։
 
— Միշտ հպարտությամբ պիտի հիշեմ այս կղզին,― ասաց Մոդը և, թագուհու վայել շարժումով գլուխը ետ գցելով, ավելացրեց.— Թանկագի՛ն Ջանքի կղզի․․․ Ես միշտ պիտի սիրեմ քեզ։
 
— Ե՛ս էլ,— արագ արձագանքեցի նրան։
 
Թվում էր, թե մեր հայացքները պետք է խոր փոխհասկացողությամբ իրար հանդիպեին, սակայն մեր կամքից անկախ՝ նրանք ջանացին միմյանցից խուսափել։
 
Տիրեց մի տեսակ լարված լռություն, որն ի վերջո ես խզեցի.
 
— Տեսեք, ամպերն ընթանում են քամու ուղղությամբ։ Հիշո՞ւմ եք, երեկ գիշեր ասում էի, որ բարոմետրն իջնում է։
 
— Արևն էլ անհետացավ,— ավելացրեց նա, շարունակելով դիտել կղզին, որտեղ մեր իշխանությունն էինք հաստատել բնության տարերքի վրա և հասել այն ամենաճշմարիտ բարեկամության, որը երբևէ կարող է գոյություն ունենալ տղամարդու և կնոջ միջև։
 
— Ոչի՛նչ, թոկերը կթուլացնենք և կնավարկենք դեպի Ճապոնիա,— գոչեցի զվարթությամբ։— Հիշո՞ւմ եք՝ «բարենպաստ քամի, թուլացրած թոկեր...» և այլն, և այլն։
 
Ղեկանիվը կապելուց հետո վազեցի նավահարթակ և թուլացրի առաջակայմի ու միջնակայմի առագաստների թոկերը, ձգեցի կայմաթևի պարանները և առագաստներին այնպիսի դիրք տվեցի, որ ամբողջովին ուռչեն քամուց։ Քամին ուժեղ էր, նույնիսկ բավականին ուժեղ, բայց ես որոշեցի բոլոր առագաստները պարզած նավարկել այնքան ժամանակ, որքան այդ հնարավոր է։ Դժբախտաբար բարենպաստ քամու դեպքում հնարավոր չէ կապել ու անշարժացնել ղեկանիվը, հետևաբար, հարկավոր էր ամբողջ գիշեր նրա մոտ կանգնել։ Մոդը պնդում էր, որ ինձ հերթափոխի, բայց բանից պարզվեց, որ նրա ուժը բավական չէր ղեկանիվը վարելու բարձր ալիքների դեմ, անգամ եթե նա կարողանար կարճ ժամանակում բավականաչափ փորձ ձեռք բերել։ Դրանում համոզվելով, նա չափազանց տխրեց, բայց ի վերջո մխիթարություն գտավ ցիրուցան թոկերը հավաքելու և փաթաթելու աշխատանքի մեջ։ Բացի դրանից, հարկավոր էր նաև խոհանոցում ճաշ եփել, անկողինները սարքել, Գայլ Լարսենին խնամել։ Այս ամենը կատարելուց հետո օրվա վերջում նա մաքրեց ու կարգի բերեց նավասենյակն ու որսորդների խուցը։
 
Ամբողջ գիշեր ես ղեկը վարեցի առանց հերթափոխվելու։ Քամին գնալով ուժեղանում էր, և ալիքները խոշորանում էին։ Առավոտյան ժամը հինգի մոտերքը Մոդը բերեց տաք սուրճ և բլիթներ, որ ինքն էր պատրաստել, իսկ ժամը յոթին սննդարար նախաճաշը, որից շոգի էր բարձրանում, ուժերս վերականգնեց։
 
Օրվա ընթացքում քամին դանդաղորեն, բայց աստիճանաբար սաստկացավ։ Նա կարծես համառորեն որոշել էր անպայման փչել, անդադար փչել և գնալով ավելի ուժեղ փչել։ «Ուրվականը» ալիքները ճեղքելով մղոններ էր անցնում, ժամը առնվազն տասնմեկ հանգույց արագությամբ։ Այդպիսի հոյակապ ընթացքը կորցնելն իսկապես ցավալի կլիներ, բայց երբ գիշերը մոտեցավ, ես արդեն բոլորովին ուժասպառ էի։ Թեև ֆիզիկապես ինձ առողջ էի զգում, սակայն երեսունվեց ժամ ղեկանիվի մոտ կանգնելուց հետո այլևս տոկունությունս սպառվել էր։ Մոդը թախանձում էր, որ նավը կանգնեցնեմ և ես ինքս էլ գիտեի, որ եթե քամին ու ալիքները շարունակեին այս թափով ուժեղանալ, ապա գիշերն անհնար կլիներ նավը կանգնեցնել։ Ուստի, երբ աղջամուղջը թանձրացավ, գոհունակությամբ, բայց միաժամանակ դժկամությամբ, «Ուրվականը» ուղղեցի դեպի քամին։
 
Սակայն բնավ չէի նախատեսել, որ երեք առագաստ հավաքելն այդքան հսկա աշխատանք է մեկ մարդու համար։ Քանի դեռ արագ էինք նավարկում, ես լրիվ պատկերացում չունեի քամու ուժի մասին, բայց երբ նավը դանդաղեց, միայն այդ ժամանակ ցավով (եթե չասենք՝ հուսահատությամբ) ստուգեցի նրա թափի ողջ ահագնությունը։ Նա ի դերև էր հանում բոլոր ջանքերս, առագաստը թփթփացնելով կորզում էր ձեռքիցս և մեկ վայրկյանում փչացնում այն ամենը, ինչ գլուխ էի բերում տասը րոպեի տքնաջան պայքարով։ Ժամը ութի մոտերքն ինձ հաջողվեց առանձնացնել ու հավաքել առաջակայմի առագաստի երկրորդ շերտը։ ժամը տասնմեկին աշխատանքը դեռ առաջ չէր գնացել։ Իմ ձեռքերից արյուն էր կաթկթում, և եղունգներս բաժանվել էին մսից։ Ցավից և ուժասպառությունից լաց եղա մթության մեջ, բայց ծածուկ, որպեսզի Մոդը չիմանա։
 
Հետո, հուսահատվելով, հրաժարվեցի միջնակայմի առագաստի առանձին շերտերը հավաքելուց և որոշեցի փորձել, թե կարելի՞ է նավը կանգնեցնել միայն առաջակայմի կարճացված առագաստով։ Երեք ժամ ևս անցավ, մինչև որ հավաքելով ամրացրի միջնակայմի առագաստն ու եռանկյուն առագաստը։ Առավոտյան ժամը երկուսին գրեթե կիսամեռ վիճակում էի և հազիվ կարողացա գիտակցել, որ փորձը հաջողված է։ Առաջակայմի կարճացված առագաստն իր դերը կատարում էր։ «Ուրվականը» ցռուկը դարձրել էր դեպի քամին և կողի վրա թեքվելու ոչ մի նշան ցույց չէր տալիս։
 
Ես սոված էի, բայց Մոդն իզուր ջանաց որևէ բան կերցնել ինձ։ Ծամելիս սկսում էի քնել։ Պատառը բերանս տանելու ընթացքում մրափում էի և ապա ընդոստ զարթնելով տեսնում, որ ձեռքս գործողության կեսին դեռ օդում կախված է։ Այնքան հոգնած ու թուլացած էի, որ Մոդն ստիպված էր ինձ աթոռիս վրա պահել, որպեսզի նավի ուժեղ ցնցումներից ցած չգլորվեմ։
 
Չեմ հիշում, թե ինչպես խոհանոցից տեղափոխվեցի նավասենյակ։ Ըստ երևույթին, քայլել եմ քնաշրջիկի նման, իսկ Մոդն ինձ առաջնորդել ու օգնել է ճանապարհին։ Երբ զարթնեցի, չգիտեմ որքան ժամանակ հետո, նկատեցի, որ պառկած եմ իմ անկողնում, իսկ կոշիկներս հանված են։ Խցիկում մթություն էր տիրում։ Ամբողջ մարմինս ջարդված էր, և երբ ձեռքս կպավ վերմակի եզրին, վիրավոր մատներիս ցավից ակամա ճչացի։
 
Մտածելով, որ լույսը դեռ չի բացվել, աչքերս փակեցի ու դարձյալ քնեցի։ Չգիտեի, որ մի ամբողջ օր քնել եմ և հիմա նորից գիշեր է։
 
Կրկին զարթնեցի ու զարմացա, թե ինչու անհանգիստ եմ քնում։ Հետո մի լուցկի վառելով ժամացույցիս նայեցի։
 
Կեսգիշեր էր։ Այնինչ ես տախտակամածը թողել էի ժամը երեքին․․․ Այս հանգամանքը կարող էր ինձ շփոթության մեջ գցել, բայց շուտով գլխի ընկա, թե բանն ինչումն է։ Էլ ինչո՞ւ զարմանալ, որ անհանգիստ էի քնում։ Ես քնել էի լրիվ քսանմեկ ժամ... Մի պահ ուշադրություն դարձրի «Ուրվականի» շարժումներին, ալիքների բախումներին, քամու խուլ ոռնոցին, ապա մի կողմի վրա շուռ գալով, անխռով քնեցի մինչև առավոտ։
 
Երբ ժամը յոթին վեր կացա, Մոդը նավասենյակում չէր։ Ես եզրակացրի, որ նա խոհանոցում նախաճաշ է պատրաստում։ Տախտակամած բարձրանալով նկատեցի, որ «Ուրվականը» իրեն հիանալի պահում է փոքրիկ առագաստի ներքո։ Խոհանոցում ջուրը կրակի վրա եռում էր, բայց Մոդը չկար։
 
Նրան գտա որսորդների խցում, Գայլ Լարսենին խնամելիս։ Ես նայեցի այդ մարդուն, որ իր կյանքի ծաղկման բարձրակետից վայր գլորվելով՝ ողջ-ողջ թաղվել էր սեփական մարմնի մեջ։ Նրա դեմքը այժմ խաղաղ արտահայտություն էր ստացել և դա անսովոր հանգամանք էր։ Մոդը նայեց ինձ, և ես իսկույն հասկացա։
 
— Նրա կյանքը հանգել է փոթորկի ժամանակ,— ասացի ես։
 
— Բայց կյանքը դեռ շարունակվում է նրա համար,— պատասխանեց Մոդը ամենախոր հավատով։
 
— Նա անսպառ ուժ ուներ։
 
— Այո, սակայն այդ ուժը նրան այլևս չի կաշկանդում։ Նրա հոգին հիմա ազատ է։
 
— Իսկապես, նրա հոգին հիմա ազատ է,― կրկնեցի ես և, Մոդի ձեռքից բռնելով, առաջնորդեցի տախտակամած։
 
Այդ գիշեր փոթորիկը հանդարտվեց։ Բայց այն մեղմացավ աստիճանաբար, ինչպես աստիճանաբար սաստկացել էր։ Հաջորդ առավոտյան, նախաճաշից հետո, մենք Գայլ Լարսենի մարմինը փոխադրեցինք տախտակամած, որպեսզի թաղենք։ Դեռ ուժեղ քամի էր փչում, և ծովն ալեկոծ էր։ Թռչկոտող ալիքները ողողում էին տախտակամածը և դատարկվում ջրատար անցքերի միջով։ Հանկարծ քամու ուժեղ մի հորձանք բարձրացավ, և նավն իր հողմազերծ կողի վրա մի պահ պառկեց ջրի երեսին։ Քամին աղեկտուր ոռնում էր թոկասարքերի միջով։ Մենք կանգնել էինք ջրի մեջ, որը բարձրացել էր մինչև մեր ծնկները։
 
Ես հանեցի գլխարկս։
 
— Թաղման ծիսակատարության միայն մի պարբերությունն եմ հիշում,— ասացի ես,— այն է՝ «Եվ մարմինը պետք է գցել ծովը»։
 
Մոդը զարմանքով ու վրդովմունքով նայեց ինձ։ Բայց անցյալում տեսածս տեսարանի վերհուշն ինձ այժմ դրդում էր Գայլ Լարսենի թաղման արարողությունը կատարել այնպես, ինչպես ժամանակին նա կատարել էր իր օգնականինը։ Ես վեր բարձրացրի ամբարածածկի ծայրը, և առագաստալաթով պատանված մարմինը ոտնիվայր սահեց ջրի մեջ։ Կապած երկաթի ծանրությունը նրան քաշեց դեպի անդնդախոր հատակը։ Նա չքացավ առհավետ։
 
— Գնաս բարո՜վ, Լուցիֆեր, հպա՜րտ հոգի,― մրմնջաց Մոդը այնքան մեղմ, որ մռնչացող քամին կլանեց նրա խոսքերը, և ես դրանք կռահեցի միայն շրթների շարժումներից։
 
Երբ նավաբազրիքին կառչելով առաջանում էինք դեպի հարթակը, ես պատահաբար նայեցի քամու հակառակ ուղղությամբ։ Այդ վայրկյանին «Ուրվականը» բարձրացել էր մի հսկա կոհակի գագաթը, և ես որոշակի նշմարեցի մի փոքր շոգենավ, մեզնից մոտ երեք մղոն հեռավորության վրա։ Օրորվելով, ջրային գոգավորությունների մեջ սահելով ու դարձյալ բարձրանալով ալիքների կատարը, նա գալիս էր ուղիղ դեպի մեզ։ Նրա կողերը սև էին ներկված։ Հիշելով որսորդների պատմածներն իրենց որսագողային արշավանքների մասին, ես իսկույն կռահեցի, որ դա Միացյալ Նահանգների մաքսային նավերից է։ Մոդին ցույց տալով շոգենավը, նրան շտապ առաջնորդեցի հարթակ, որտեղ համեմատաբար ավելի ապահով էր։
 
Ես ուզում էի ներքև գնալ, որպեսզի պահեստարանից ազդանշանի դրոշակ բերեմ, բայց մեկեն հիշեցի, որ «Ուրվականը» կարգի բերելու ժամանակ հոգ չէի տարել դրոշապարանի մասին։
 
— Տագնապի ազդանշան տալու կարիք չկա,— ասաց Մոդը։— Բավական է միայն, որ նրանք մեզ տեսնեն։
 
— Փրկվա՜ծ ենք,— ասացի ես հանդարտ ու հանդիսավոր։ Ապա ուրախության զեղումով հանկարծ գոչեցի.― Չգիտեմ՝ ուրախանա՞ մ, թե՞ տխրեմ...
 
Նայեցի Մոդին։ Այս անգամ մեր հայացքները չփորձեցին միմյանցից խուսափել։ Մենք իրար մոտեցանք, և ես բնազդաբար գրկեցի նրան։
 
— Կարիք կա՞ խոսքերի,— հարցրեցի ես։
 
— Կարիք չկա,— ասաց նա,— թեև դրանք լսելը այնքա՜ն քաղցր կլիներ...
 
Մեր շրթունքներն իրար հանդիպեցին, և նույն պահին երևակայության տարօրինակ քմահաճույքով աչքիս առաջ պատկերացավ «Ուրվականի» խցում տեղի ունեցած կռվի տեսարանը, երբ Մոդը մատները հուշիկ հպելով շրթներիս՝ ասաց․ «հանդարտվեցեք, հանդարտվեցեք»։
 
— Կի՜նս, միա՜կս, պստիկ կի՜նս,— ասացի ես ազատ ձեռքով շոյելով նրա ուսն այնպես, ինչպես անում են բոլոր սիրահարները, չնայած ոչ ոք նրանց այդ բանը չի սովորեցրել։
 
— Ամուսի՜նս...— ասաց նա և նայեց ինձ դողդոջուն թարթիչներով, որոնք ի վերջո խոնարհվելով քողարկեցին աչքերը։ Նա գլուխը հենեց կրծքիս երջանկության մեղմ հառաչով։
 
Ես նայեցի շոգենավին։ Նա արդեն շատ մոտ էր։ Նավեզրից մակույկ էին իջեցնում։
 
— Մի համբույր ևս, սիրելիս,— շշնջացի ես,— մի համբույր ևս, նախքան նրանք կգան...
 
— ․․․ Ու մեզ կազատեն միմյանցից,— լրացրեց նա մի պաշտելի ժպիտով, որի մեջ կար ինչ-որ քմայքոտ արտահայտություն, որն առաջ բնավ չէի տեսել. դա սիրո քմայքն էր։
Վստահելի
1318
edits