«Մատանիների Տիրակալը»–ի խմբագրումների տարբերություն
(→Գլուխ չորորդ. Ծառմորուքը) |
(→Գլուխ չորորդ. Ծառմորուքը) |
||
Տող 1091. | Տող 1091. | ||
-Կամ ծայրահեղ դեպքում մի կում ջուր,- ասաց Փինը,- կոկորդս չորացել է: | -Կամ ծայրահեղ դեպքում մի կում ջուր,- ասաց Փինը,- կոկորդս չորացել է: | ||
− | Նա մագլցեց ջրի վրա կախված հաստ արմատի վրա և կռանալով մի բուռ ջուր վերցրեց: Այն մաքուր էր ու սառը և հոբիթը մի կուշտ խմեց: Մերին հետևեց նրա օրինակին: Ջուրը թարմացրեց նրանց և հոբիթների հոգին մի փոքր թեթևացավ: Որոշ ժամանակ նրանք նստել էին ափին և | + | Նա մագլցեց ջրի վրա կախված հաստ արմատի վրա և կռանալով մի բուռ ջուր վերցրեց: Այն մաքուր էր ու սառը և հոբիթը մի կուշտ խմեց: Մերին հետևեց նրա օրինակին: Ջուրը թարմացրեց նրանց և հոբիթների հոգին մի փոքր թեթևացավ: Որոշ ժամանակ նրանք նստել էին ափին և չլմփացնելով ջրին հանգստացնում էին ոտքերի ցավը, նայելով իրենց շրջապատող ծառերին, որոնք լուռ կանգնած շարք առ շարք հեռանում ու ձուլվում էին մոխրագույն կիսախավարին: |
-Հը, դեռ չե՞ս մոլորվել,- հետաքրքրվեց Փինը հարմար տեղավորվելով ծառի հաստ բնին,- եթե ինչ, մենք կարող ենք պարզապես գնալ Էնտվեյի հա՞ կարծես թե, երկայնքով: Հետո որ մոլորվենք ծայրահեղ դեպքում նույն ճանապարհով հետ կվերադառնանք: | -Հը, դեռ չե՞ս մոլորվել,- հետաքրքրվեց Փինը հարմար տեղավորվելով ծառի հաստ բնին,- եթե ինչ, մենք կարող ենք պարզապես գնալ Էնտվեյի հա՞ կարծես թե, երկայնքով: Հետո որ մոլորվենք ծայրահեղ դեպքում նույն ճանապարհով հետ կվերադառնանք: | ||
Տող 1101. | Տող 1101. | ||
-Համենայն դեպս այստեղ գոնե արև է թափանցում,- վստահ ասաց Մերին,- ոչ թե Սև անտառի պես, հիշո՞ւմ ես Բիլբոյի պատմածները: Չարքանտառում անթափանց մութ է ու խավար, այնտեղ սև ու սարսափելի արարածներ են ապրում: Իսկ այստեղ ուղղակի մութ է ու ինչ որ... սարսափելի հինավուրց է թվում: Դժվար թե այստեղ գազաններ ապրեն, չեմ պատկերացնում, որ ինչ որ մեկը կարող է այստեղ երկար մնալ ու ապրել: | -Համենայն դեպս այստեղ գոնե արև է թափանցում,- վստահ ասաց Մերին,- ոչ թե Սև անտառի պես, հիշո՞ւմ ես Բիլբոյի պատմածները: Չարքանտառում անթափանց մութ է ու խավար, այնտեղ սև ու սարսափելի արարածներ են ապրում: Իսկ այստեղ ուղղակի մութ է ու ինչ որ... սարսափելի հինավուրց է թվում: Դժվար թե այստեղ գազաններ ապրեն, չեմ պատկերացնում, որ ինչ որ մեկը կարող է այստեղ երկար մնալ ու ապրել: | ||
− | -Հոբիթներն էլ չեն | + | -Հոբիթներն էլ չեն կարող ապրել,- համաձայնվեց Փինը,- ցանկություն չկա այս անտառում զբոսնել: Ի՞նչ ենք մենք այստեղ կորցրել: Հարյուր լիգ էլ քայլես մեկ է ուտելու բան չես գտնի: Ինչպե՞ս է մեր խնայողությունների վիճակը: |
− | -Ինչ խնայողություններ,- պատասխանեց Մերին,- ոչ մի խնայողություն էլ չունեք, բացի մի քանի Լեմբասից: Ամեն ինչ մնաց | + | -Ինչ խնայողություններ,- պատասխանեց Մերին,- ոչ մի խնայողություն էլ չունեք, բացի մի քանի Լեմբասից: Ամեն ինչ մնաց այնտեղ, նավակներում: |
Նրանք ևս մեկ անգամ քրքրեցին գրպանները: Էլֆական հացերը կարող էին բավականացնել երևի մի չորս հինգ օր, այն էլ մի կերպ, գոտիները պիդ ձգած վիճակում: | Նրանք ևս մեկ անգամ քրքրեցին գրպանները: Էլֆական հացերը կարող էին բավականացնել երևի մի չորս հինգ օր, այն էլ մի կերպ, գոտիները պիդ ձգած վիճակում: | ||
Տող 1113. | Տող 1113. | ||
Այդ պահին նրանք անտառի խորքում լույս նկատեցին, երևի արևի ճառագայթներին հաջողվել էր հաղթահարել ծառերի խիտ սաղարթները: | Այդ պահին նրանք անտառի խորքում լույս նկատեցին, երևի արևի ճառագայթներին հաջողվել էր հաղթահարել ծառերի խիտ սաղարթները: | ||
− | -Նայի՛ր,- ուրախացավ Մերին,- մինչ մենք այստեղ նստած էինք արևը երևի թաքնվել էր ամպերի ետևում, | + | -Նայի՛ր,- ուրախացավ Մերին,- մինչ մենք այստեղ նստած էինք արևը երևի թաքնվել էր ամպերի ետևում, և հիմա նորից դուրս է եկել: Կամ էլ այնքան է բարձրացել վեր, որ տերևներն այլևս չեն խանգարում: Այնքան էլ հեռու չէ, արի գնանք տեսնենք: |
− | Բայց լույսն այնքան էլ մոտիկ չէր ինչքան թվում էր, | + | Բայց լույսն այնքան էլ մոտիկ չէր ինչքան թվում էր, բավականաչափ երկար քայլեցին: Կտրուկ վերելք սկսվեց, ոտքերի տակ ընկնող քարերը քանի գնում շատանում էին: Առջևում լույսի շողը գնալով ընդլայնվում էր: Վերջապես հոբիթների դիմաց քարե ժայռ երևաց, որը կամ կտրվածք էր լանջի վրա, կամ էլ հեռավոր լեռնաշղթայի քարափով վերջացող ելուստը: ժայռի վրա ծառեր չէին աճում և այն ամբողջովին լուսավորված էր արևի ճառագայթներով: Բայց ստորոտում աճած ծառերի ճյուղերը այնպես էին ձգվել դեպի արևով լուսավորված քարքարոտ մակերեսը, ասես տաքանալ էին ուզում: Քիչ առաջ ամեն ինչ մոխրագույն ու մռայլ էր, բայց այստեղ ծառերի բները վառ շագանակագույն էին ու փայլում էին մշակված կաշվի պես, իսկ նրանց ներքևի մասը ծածկված էր փափուկ ու վառ-կանաչ մամուռով, ասես նոր աճած խոտ լիներ: Թվում էր թե գարունն է այստեղ եղել ու հեռանալով թողել իր հիասքանչ փայլը... |
− | Քարափը բավականին նման էր կոպիտ ու անհարթ աստիճանների, թվում էր թե ինչ որ մեկի ձեռքի գործն է, բայց ամենայն հավանականությամբ դա քամու, ջրի ու ժամանակի աշխատանքի արդյունքն էր: Հոբիթները վերևում քիվ նկատեցին, որը գտնվում էր ծառերի կատարների հետ մոտավորապես նույն մակարդակի վրա: Եզրերը պատված էին փշոտ խոտերով, իսկ մեջտեղում քարացել էր հսկայական ծառի չորացած բունը, որի վրա ընդամենը երկու ճյուղ էր մնացել, այն էլ դեպի ներքև կախված: Չորացած ծառը զարմանալիորեն հիշեցնում էր սապատավոր ծերունու, որն ասես կանգնած արևկող անելուց լիներ: | + | Քարափը բավականին նման էր կոպիտ ու անհարթ աստիճանների, թվում էր թե ինչ որ մեկի ձեռքի գործն է, բայց ամենայն հավանականությամբ դա քամու, ջրի ու ժամանակի աշխատանքի արդյունքն էր: Հոբիթները վերևում քիվ նկատեցին, որը գտնվում էր ծառերի կատարների հետ մոտավորապես նույն մակարդակի վրա: Եզրերը պատված էին փշոտ խոտերով, իսկ մեջտեղում քարացել էր հսկայական ծառի չորացած բունը, որի վրա ընդամենը երկու ճյուղ էր մնացել, այն էլ դեպի ներքև կախված: Չորացած ծառը զարմանալիորեն հիշեցնում էր սապատավոր զառամյալ ծերունու, որն ասես կանգնած արևկող անելուց լիներ: |
-Բեր մագլցենք վերև,- ուրախացած առաջարկեց Մերին,- թարմ օդ կշնչենք, ձեռքի հետ էլ տարածքը կուսումնասիրենք: | -Բեր մագլցենք վերև,- ուրախացած առաջարկեց Մերին,- թարմ օդ կշնչենք, ձեռքի հետ էլ տարածքը կուսումնասիրենք: | ||
Տող 1125. | Տող 1125. | ||
-Քամին փոխվում է,- նկատեց Մերին,- նորից արևելքից է փչում: Ցրտոտ է այստեղ: | -Քամին փոխվում է,- նկատեց Մերին,- նորից արևելքից է փչում: Ցրտոտ է այստեղ: | ||
− | -Հա, ցուրտ է,- համաձայնվեց Փինը,- վախենամ այս լավ եղանակը միայն խաբկանք | + | -Հա, ցուրտ է,- համաձայնվեց Փինը,- վախենամ այս լավ եղանակը միայն խաբկանք է և շուտով ամեն ինչ նորից գորշ ու մռայլ կդառնա: Ափսո՛ս: Այս ցնցոտիավոր ծեր անտառը փոխվել ու փայլում է արևի շողերի ներքո: Այն նւույնիսկ արդեն սկսում է ինձ դուր գալ: |
− | -Սկսում է դուր գա՞լ: Ապա մի սպասի՛ր: Դա լավ է, շատ լավ է,- լսվեց ինչ որ մեկի տարօրինակ ձայնը | + | -Սկսում է դուր գա՞լ: Ապա մի սպասի՛ր: Դա լավ է, շատ լավ է,- լսվեց ինչ որ մեկի տարօրինակ ձայնը: - շատ սիրալիր եք, ապա մի շրջվեք դեմքներդ տեսնեմ: Իսկ դուք ինձ արդեն վաղուց դուր չեք գալիս, բայց շտապել պետք չէ՛: Շրջվեք, շրջվեք: |
− | Հսկայական ծուռումուռ ձեռքերն իջան հոբիթների ուսերին, նրբորեն բայց հաստատուն կերպով շրջեցին նրանց հակառակ ուղղությամբ ու բարձրացրեցին վեր: Հոբիթներն իրենց առջև մի | + | Հսկայական ծուռումուռ ձեռքերն իջան հոբիթների ուսերին, նրբորեն բայց հաստատուն կերպով շրջեցին նրանց հակառակ ուղղությամբ ու բարձրացրեցին վեր: Հոբիթներն իրենց առջև մի չտեսնված դեմք տեսան, որը պատկանում էր ոչ պակաս զարմանահրաշ արարածին: Նա ոչ այն է մարդու էր նման, ոչ այն է տրոլի: Հսկայական՝ տասնչորս ֆուտից ավելի հասակ ուներ, թիկնեղ էր ու մեծ գլխով, որը մի քիչ երկարավուն էր ու առանց վզի միանգամից միանում էր մարմնին: Դժվար էր հասկանալ նրա հագին հագուստ կա թե ոչ, կուրծքն ու ոտքերը պատող կանաչա-մոխրագույն ծալքերն ավելի շատ կաշվի, կամ նույնիսկ կեղևի էին նման քան հագուստի: Համենայն դեպս հսկայի ձեռքերը մերկ էին ու պատված էին հարթ, դարչնագույն կաշվով: Նրա հսկա ոտքերից ամեն մեկը յոթ մատ ուներ, դեմքի ներքևի մասը ծածկված էր երկար, մոխրագույն մորուքով: Մորուքի մազերն արմատների մոտ ճյուղերի պես հաստ էին, բայց ծայրերում դառնում էին մամուռի պես բարակ ու փափուկ: |
− | Սկզբում զարմացած հոբիթները միայն ծառ մարդու աչքերն էին տեսնում: Աչքերն ուշադիր, առանց շտապելու զննում էին հոբիթներին: Շագանակագույն, բայց խորքում կանաչ կրակով այդ աչքերը թվում էր, թե թափանցում են հոգու ամենահեռավոր ու մութ անկյունները: Հետագայում Փինը հաճախ էր փորձում բացատրել իր առաջին տպավորությունը և ահա թե ինչ էր նրա մոտ ստացվում. «Նրա աչքերն ասես անհատակ հորեր լինեին, լցված հազարավոր տարիների հիշողություններով և երկար, դանդաղ ու խորունկ մտքերով: Թվում էր, թե այն ինչ կատարվում է այստեղ և հիմա ու արտացոլվում նրանց մակերևույթին, միայն կայծկլտող փայլ է, ինչպես սաղարթախիտ ծառի կատարի տերևներներն են փայլում արևի ճառագայթներից, կամ խորը լճի մակերևույթի ալիքները: Ինձ թվում էր, թե մենք անզգուշորեն արթնացրել ենք դարերով իր համար աճող ծառին: Չնայած սխալ կլինի ասել, թե նա քնած էր: Նա ուղղակի ապրում էր ինքն իր | + | Սկզբում զարմացած հոբիթները միայն ծառ մարդու աչքերն էին տեսնում: Աչքերն ուշադիր, առանց շտապելու զննում էին հոբիթներին: Շագանակագույն, բայց խորքում կանաչ կրակով այդ աչքերը թվում էր, թե թափանցում են հոգու ամենահեռավոր ու մութ անկյունները: Հետագայում Փինը հաճախ էր փորձում բացատրել իր առաջին տպավորությունը և ահա թե ինչ էր նրա մոտ ստացվում. «Նրա աչքերն ասես անհատակ հորեր լինեին, լցված հազարավոր տարիների հիշողություններով և երկար, դանդաղ ու խորունկ մտքերով: Թվում էր, թե այն ինչ կատարվում է այստեղ և հիմա ու արտացոլվում նրանց մակերևույթին, միայն կայծկլտող փայլ է, ինչպես սաղարթախիտ ծառի կատարի տերևներներն են փայլում արևի ճառագայթներից, կամ խորը լճի մակերևույթի ալիքները: Ինձ թվում էր, թե մենք անզգուշորեն արթնացրել ենք դարերով իր համար աճող ծառին: Չնայած սխալ կլինի ասել, թե նա քնած էր: Նա ուղղակի ապրում էր ինքն իր մեջ՝ արմատների ծայրերից մինչև ճյուղերի ծայրերը, երկնքի ու երկրի միջև, ու մեկ էլ հանկարծ սթափվել էր ու ուշադիր զննում էր քեզ»: |
− | -Հռում հում,- մրթմրթաց ինչ որ փայտյա երաժշտական գործիք հիշեցնող թավ ձայնը,- տարօրինակ է, շա՛տ տարօրինակ է, բայց... միայն թե | + | -Հռում հում,- մրթմրթաց ինչ որ փայտյա երաժշտական գործիք հիշեցնող թավ ձայնը,- տարօրինակ է, շա՛տ տարօրինակ է, բայց... միայն թե չշտապե՛լ: Մենք երբեք չենք շտապում: Եթե ես ձեր ձայները չլսեի... ձեր ձայներն ինձ դուր են գալիս, ճստիկ մստիկ ձայնիկներ են: Նրանք ինձ ինչ որ բան հիշեցրին, միայն թե չեմ կարողանում հիշել ինչ... եթե ես ձեզ սկզբում տեսնեի ապա նոր լսեի առանց մտածելու կտրորեի: Կմտածեի, որ դուք ուղղակի փոքրիկ օրքեր եք ու հետո միայն սխալս կհասկանայի: Շատ զարմանալի փոքրիկներ եք, ճիշտ եմ ասում, շատ զարմանալի: Շատ տարօրինակ է արմա՛տ ու ոստիկ: |
Փինը դեռ առաջվա պես զարմացած էր, բայց դադարել էր վախենալ: Այդ աչքերին նայելուց նրա մեջ հետքրքրասիրություն էր առաջանում, բայց ոչ վախ: Եվ շուտով հետաքրքրասիրությունը հաղթեց: | Փինը դեռ առաջվա պես զարմացած էր, բայց դադարել էր վախենալ: Այդ աչքերին նայելուց նրա մեջ հետքրքրասիրություն էր առաջանում, բայց ոչ վախ: Եվ շուտով հետաքրքրասիրությունը հաղթեց: | ||
-Ասա խնդրեմ, ո՞վ ես դու և ի՞նչ ես անում այստեղ,- հարցրեց նա: | -Ասա խնդրեմ, ո՞վ ես դու և ի՞նչ ես անում այստեղ,- հարցրեց նա: |
18:10, 26 Փետրվարի 2015-ի տարբերակ
հեղինակ՝ Ջոն Ռոնալդ Ռուել Տոլկին |
Այս ստեղծագործությունը դեռ ամբողջովին տեղադրված չէ Գրապահարանում |
Բովանդակություն
Նախաբան
Ձեր առջև «Մատանիների տիրակալը» եռագրության երկրորդ գիրքն է: Առաջին գրքում պատմվում էր այն մասին, թե ինչպես Գենդալֆը հայտնաբերեց, որ Ֆրոդոյի մատանին հենց համիշխանության մատանին է, որին ենթարկվում են մնացած բոլոր մատանիները: Պատմվում էր նաև այն մասին, թե ինչպես Ֆրոդոն և նրա ընկերները փախան Հոբիթստանից` հետապնդվելով Մորդորից ուղարկված սարսափելի սև հեծյալների կողմից: Արագորնի օգնությամբ փախչելով աներևակայելի վտանգներից՝ հոբիթները հայտնվում են Ազատքում: Էլրոնդը կազմակերպում Է մեծ խորհուրդ, որտեղ որոշվում է ոչնչացնել մատանին: Մատանու գլխավոր պահապան նշանակվում է Ֆրոդոն, որից հետո ընտրվում են մնացած պահապանները: Ֆրոդոն ու մնացած պահապանները պետք է հասնեն Մորդոր՝ Ճակատագրի լեռ, որպեսզի մատանին ոչնչացնեն նրա ընդերքում: Պահապանները ծածուկ հեռանում են Ռիվենդելից և որոշ ժամանակ առանց դիմադրության հանդիպելու անցնում են հյուսիսային հողերով: Բայց Քարադրասի լանջերին ձախողվելով, որոշում են անցնել Մորիայով: Գտնելով թաքնված դարպասները Գենդալֆը Մորիայի քարանձավներով առաջնորդում է պահապաններին՝ հուսալով դուրս գալ լեռան մյուս կողմը: Բայց ճանապարհին նա զոհվում է Բալրոգի հետ մենամարտում նրա հետ միասին ընկնելով սև, անհատակ անդունդը: Արագորնը առաջնորդում է պահապաններին դեպի Լորիեն՝ էլֆերի անտառային թագավորություն, որից հետո նրանք ուղևորվում են Անդուին գետի հոսանքն ի վար մինչև ջրվեժը: Այնտեղ պահապանները պետք է որոշեն գնալ արևելք Մորդոր, թե Մինաս Թիրիթ Գոնդորի մայրաքաղաք, որպեսզի օգնեն նրանց թշնամու հետ ճակատամարտում: Հասկանալով, որ գլխավոր պահապանը չի փոշմանել և հաստատակամ է մինչև վերջ գնալ, Բորոմիրը որոշում է ուժով խլել նրանից մատանին: Առաջին գիրքը վերջանում է Ֆրոդոյի և Սեմի փախուստով, որից հետո պահապանները ցրվում են տարբեր կողմեր: Երկրորդ գրքում կիմանանք պահապանների հետագա ճակատագիրը:
Մաս երրորդ
Գլուխ առաջին. Բորոմիրի անկումը
Արագորնը վազում էր կածանով դեպի վեր՝ անընդհատ կռանալով և փնտրելով թեկուզ ինչ-որ փոքրիկ հետք: Սովորաբար, նույնիսկ հետքագետի համար, դժվար է գտնել հոբիթների հետքը, քանի որ նրանք քայլում են թեթև և անաղմուկ: Վերևում կածանը հատում էր մի փոքրիկ առվակ, որի մոտ, խոնավ հողի վրա, Արագորնը գտավ այն ինչ փնտրում էր:
― Պարզ է, ճիշտ ճանապարհի վրա եմ,― ասաց նա բարձրաձայն,― Ֆրոդոն ուղևորվել է դեպի գագաթը: Կուզենայի իմանալ, թե ի՞նչ է նա այնտեղ տեսել: Չնայած ինչ էլ որ տեսած լինի, մեկ է, վերադարձել է նույն ճանապարհով:
Հետքագետը կանգ առավ և վարանեց: Չնայած գիտեր, որ Ֆրոդոն արդեն իջել է, բայց միևնույնն է ուզում էր բարձրանալ Ամոն Հենի գագաթը: Միգուցե այնտեղ քարե նստարանի մոտ նրա աչքերի առաջ կբացվի ինչ որ կարևոր բան և կասկածները կցրվե՞ն: Ժամանակը շատ կարճ էր, բայց նա որոշեց: Վազելով առաջ նա մի քանի ցատկով հաղթահարեց քարե աստիճանները: Նստելով նստարանին նա սկսեց ուշադիր զննել, բայց արևը հասցրել էր մայր մտնել և աշխարհը թվում էր մռայլ ու հեռու: Արագորնը ծայրից ծայր զննեց միջերկիրը, բայց ոչինչ չտեսավ բացի հորիզոնում երևացող բլուրներից, իսկ երկնքում՝ այն նույն թռչունին, որը նման էր արծվի: Թռչունը դանդաղորեն, լայն շրջաններ գծելով, իջնում էր դեպի տափաստանը: Եվ այդ պահին հետքագետի սուր լսողությանը հասավ ինչ որ տարօրինակ աղմուկ: Այն լսվում էր ներքևից՝ գետի արևմտյան կողմում փռված անտառից: Արագորնը քարացավ: Ներքևում լսվում էին ինչ որ ճչոցներ և ի սարսափ իրեն նա զանազանեց նաև օրքերի ձայներ: Եվ հանկարծ տարածվեց ցածր, բայց հզոր եղջերափողի ձայնը: Բախվելով սարերի լանջերին և արձագանքելով ձորերում այն նույնիսկ խլացրեց ջրվեժի աղմուկը:
― Բորոմիրի եղջերափո՛ղը, նա օգնությո՛ւն է կանչում,― բացականչեց Արագորնը՝ սլանալով աստճաններով վար,― վայ ինձ,― կրկնում էր նա ընթացում,― դաժան ճակատագիրը հետապնդում է ինձ: Այսօր ինչ էլ որ անեմ վերածվում է չարիքի... Իսկ Սեմը ո՞ւր կորավ:
Այդ ընթացքում ճչոցներն ու աղմուկը սկսեցին ուժեղանալ, իսկ փողի ձայնը թուլանալ, ասես փչողը հուսահատված լիներ օգնություն կանչելուց: Կատաղի ու սահմռկեցուցիչ օրքերի ոռնոցից հետո հանկարծ եղջերափողի ձայնը մարեց: Արագորնին շատ քիչ էր մնում վազել, բայց մինչ նա կհասներ սարի ստորոտին՝ աղմուկն արդեն կտրվել էր: Թեքվելով ձախ՝ այնտեղ, որտեղից լսվում էին ձայները, Արագորնը հասկացավ, որ աղմուկր հեռանում է: Շուտով ամեն ինչ լռեց: Ճանկելով արևի տակ շողշողացող սուրը Արագորնը ճչաց. «Էլենդի՛լ, Էլենդի՛լ» ու ցատկեց առաջ՝ ջարդելով թփուտները: Պարտ Գալենից մեկ ու կես վերստ հեռու, մի ոչ մեծ բացատում, նա գտավ Բորոմիրին: Բորոմիրը նստած էր հսկայական ծառի տակ, մեջքով հենված բնին, ասես հանգստանում էր: Բայց Արագորնի աչքերն անմիջապես նկատեցին նետերի սև ծայրերը, որոնք ցցված էին ռազմիկի կրծքին: Բորոմիրը դեռ ձեռքի մեջ սեղմում էր ջարդված սրի բռնակը, իսկ կողքին ընկած էր երկու մասի բաժանված եղջերափողը: Շուրջը թափթփված էին սպանված օրքերի մարմինները:
Արագորնը ծնկի իջավ Բորոմիրի կողքին: Նա բացեց աչքերը և փորցեց ինչ որ բան ասել: Վերջապես ծնոտները շարժվեցին:
― Ես փորձում էի խլել մատանին Ֆրոդոյից,- դժվարությամբ արտաբերեց նա,- ես ընդունում եմ իմ մեղքը: Ես պատասխան տվեցի դրա համար:
Բորոմիրի հայացքը սահեց սպանված օրքերի վրայով: Նրա սրի օգնությամբ իրենց մահն էին գտել ավելի քան քսան օրք:
― Օրքերը տարան կոլոտիկներին իրենց հետ, բայց նրանք ողջ են, չնայած որ կապկպված են:
Նա լռեց և աչքերը հոգնած փակվեցին: Մի ակնթարթ հետո նորից խոսեց:
-Մնաս բարով, Արագո՛րն, գնա՛ Մինաս Թիրիթ, փրկի՛ր իմ ժողովրդին: Ես պարտվեցի:
― Ո՛չ,― չհամաձայնեց Արագորնը՝ բռնելով գոնդորցու ձեռքը և համբուրելով նրա ճակատը,― ո՛չ, Բորոմիր, դու հաղթե՛լ ես: Ոչ բոլորին է հաջողվում այսպիսի հաղթանակ տանել: Հանգչի՛ր խաղաղությամբ, Գոնդորը կանգու՛ն կմնա:
Բորոմիրը թուլացած ժպտաց:
-Պատասխանիր, ու՞ր գնացին օրքերը, ի՞նչ պատահեց Ֆրոդոյին, նա նո՞ւյնպես նրանց հետ է,- հարցրեց Արագորնը:
Բայց Բորոմիրը լռում էր:
― Վայ մեզ,― բացականչեց Արագորնը ցնցված մինչև հոգու խորքը,- Դենետորի հետնորդը հեռացա՛վ աշխարհից, ինչպիսի դառը վերջաբա՛ն: Մատանու եղբայրությունը փլուզվե՛ց, սա նաև իմ պարտությո՛ւնն է: Իզուր Գենդալֆը վստահեց ինձ ջոկատի ճակատագիրը: Ես չփարատեցի նրա հույսերը: Ի՞նչ անեմ հիմա ես: Բորոմիրը խնդրեց գնալ Գոնդոր: Այդ է ուզում նաև իմ սիրտը, բայց ո՞ւր է մատանին, որտե՞ղ է պահապանը, որտե՞ղ փնտրեմ նրանց, ո՞նց փրկեմ բռնած գործը:
Նա ծնկաչոք հեկեկում էր՝ բռնած Բորոմիրի ձեռքը: Այդպես էլ նրան գտան Ջիմլին ու Լեգոլասը, որոնք իջել էին արևմտյան լանջով և անաղմուկ, ինչպես որսորդները, եկել-հասել մարտի դաշտ: Ջիմլին ձեռքի մեջ սեղմել էր կացինը, իսկ Լեգոլասը երկար դաշույնը: Նրա նետերը վերջացել էին: Դուրս գալով բացատ՝ երկուսն էլ քարացան անսպասելիությունից, բայց հետո ամեն ինչ հասկացան ու դառնությամբ լցված կախեցին գլուխները: Լեգոլասը մոտեցավ Արագորնին:
-Վայ մեզ,- բացականչեց նա,- մենք բազմաթիվ օրքերի հետապնդեցինք ու ոչնչացրեցինք անտառում, բայց ինչպես երևում է այստեղ ավելի շատ էինք պետք: Մենք լսեցինք փողի ձայնը ու շտապեցինք ձայնին ընդառաջ, բայց ինչպես երևում է ուշացել ենք... Բարոմիրը մահացո՞ւ է վիրավորվել, իսկ դո՞ւ:
-Նա մեռած է,- պատասխանեց Արագորնը,- ես քերծվածք անգամ չունեմ: Ես ինչպես դուք չափազանց ուշ հասա, Բորոմիրը ընկել էր՝ պաշտպանելով հոբիթներին, քանի դեռ ես գագաթին էի:
-Հոբիթների՞ն ,- բացականչեց Ջիմլին,- իսկ ո՞ւր են նրանք, ո՞ւր է Ֆրոդոն:
-Չգիտեմ ,- հոգնած պատասխանեց Արագորնը,- մահից առաջ Բորոմիրն ասաց, որ օրքերը կապկպել են նրանց, բայց չեն սպանել: Բայց ես նրան ուղարկել էի Մերիի ու Փինի հետևից և չգիտեմ, Ֆրոդոն ու Սեմն էլ են եղել նրանց հետ, թե ոչ: Ճշմարիտ եմ ասում, այսօր ինչ անում եմ չարիքի է վերածվում: Ի՞նչ անենք բա հիմա:
-Առաջին հերթին պետք է թաղել Բորոմիրին,- ասաց Լեգոլասը,- հո չե՞նք թողնելու այս զզվելի լեշերի մեջ:
-Համենայն դեպս պետք է շտապել,- նկատեց Ջիմլին,- Բորոմիրին դա նույնպես դուր չէր գա: Եթե մեր ընկերները ողջ են, պետք է փրկել նրանց թշնամու ձեռքից:
-Բայց մենք չգիտենք նրանց հե՞տ է արդյոք պահապանը,- հիշեցրեց Արագորնը,- մի՞թե մենք կթողնենք նրան մենակ, չէ՞ որ մենք առաջին հերթին պարտավորվել ենք նրան օգնել: Չարագուշակ ընտրության առաջ ենք կանգնած:
-Եթե այդպես է, բերեք առաջին հերթին կատարենք մեր գլխավոր պարտքը,- նորից առաջարկեց Լեգոլասը,- Բորոմիրին արժանի գերեզման մենք չենք կարող կառուցել՝ ո՛չ ժամանակ ունենք, ո՛չ էլ գործիք, գուցե քարերով դամբարա՞ն սարքենք:
-Դա երկար և ծանր աշխատանք է,- չհամաձայնեց Ջիմլին,- այստեղ քարեր չկան, պետք է բերել գետի մոտից:
-Մենք կդնենք Բորոմիրի մարմինը նավակի մեջ,- որոշեց Արագորնը,- իսկ կողքին կդնենք նրա և սպանված թշնամիների զենքերը: Իսկ նավակը կհրենք դեպի ջրվեժը: Թող Անդուինը ընդունի սպանված ռազմիկին: Գոնդորի մեծ գետը ինքը կհոգա, որպեսզի ոչ ոք չհամարձակվի անարգել նրա աճյունը:
Նրանք արագ հավաքեցին սպանված օրքերի զենքերը, սաղավարտները և վահանները՝ կիտելով դրանք իրար գլխի:
-Տեսե՛ք,- բացականչեց Արագորնը:
Նա տձև զենքերի կույտի միջից դուրս քաշեց երկու տերևաձև դաշույն, որոնց վրա կարմիր և ոսկեգույն գրվածքներ կային: Շուտով գտնվեցին նաև պատյանները, որոնք զարդարված էին փոքրիկ կարմիր քարերով:
-Այս դաշույնները օրքերինը չեն,- հաղթական ասաց Արագորնը, նրանք պատկանում են հոբիթներին: Ամեն ինչ պարզ է, նրանք զինաթափել են գերիներին, բայց նրանց զենքերը վախեցել են վերցնել, չէ՞ որ դրանք պատրաստված են արևմտյան երկրում և նրանց վրա նզովք է գրված, որը մահացու է Մորդորի սպասավորների համար: Նշանակում է մեր բարեկամները անզեն են, եթե իհարկե ողջ են: Ես կվերցնեմ սրանք, գուցե դեռ հաջողվի վերադարձնել իրենց տերերին, չնայած որ հույսը շատ փոքր է:
-Իսկ ես գնամ նետերս հավաքեմ, - ասաց Լեգոլասը,- կապարճս դատարկ է:
Շուտով նրա կապարճը լիցքավորվեց նետերով, որոնք անվնաս էին մնացել: Արագորնը ուշադիր զննում էր օրքերի դիակները:
-Ոչ բոլոր օրքերն են Մորդորից,- նկատեց նա,- եթե ես մի փոքր հասկանում եմ օրքերի ցեղատեսակներից, ապա այստեղ կան մի քանի հյուսիսային գոբլիններ՝ մառախլապատ լեռներից: Բայց կան նաև ուրիշներ, որոնք ինձ անծանոթ են, նրանք նույնիսկ այլ կերպ են զինված...
Նա ցույց տվեց չորս թխամաշկ և ծուռաչք օրքերի դիակներ: Դրանք հսկայական էին՝ մեծ ձեռքերով, ամուր, մկանուտ ոտքերով: Սովորական յաթաղանների փոխարեն նրանց գոտիներից կախված էին կարճ սրեր՝ լայն շեղբերով, իսկ նրանց աղեղները չափերով ու տեսքով ոչնչով չէին տարբերվում սովորական մարդկանց աղեղներից: Վահանների վրա դրոշմված էր անծանոթ զինանշան՝ սև դաշտում սպիտակ ձեռքի տեսքով, իսկ սաղավարտներին երևում էր ռուներեն «Ս» տառը՝ պատրաստված ինչ-որ փայլուն մետաղից:
-Ես դեռ չեմ հանդիպել այսպիսի զինանշան,- մտամոլոր ասաց Արագորնը,- կուզենաի իմանալ ի՞նչ են նշանակում այս նշանները:
-«Ս» Սաուրոն,- ենթադրեց Ջիմլին,- հասկանալը դժվար չէ:
-Ո՛չ,- Ջիմլիի տարբերակը մերժեց Լեգոլասը,- Սաուրոնը տանել չի կարողանում էլֆերեն ռուները:
-Եվ հետո նա երբեք չի օգտագործում իր իսկական անունը ու չի թողնում ո՛չ գրել այն, ո՛չ արտաբերել,-ավելացրեց Արագորնը,- նույնիսկ սպիտակը նրա գույնը չէ: Բարադ Դուրին հպատակվող օրքերի զինանշանը կարմիր աչքն է:
Նա մտախոհվեց և վերջապես արտաբերեց. «Ինձ թվում է՝ «Ս» նշանակում է Սարուման: Իզենգարդում ինչ-որ բան այն չէ և արևմտյան երկրներում այլևս ապահով ճանապարհներ չկան: Դրանից էլ վախենում էր Գենդալֆը... Դավաճան Սարումանը ինչ-որ կերպ իմացել է մեր արշավի մասին: Երևի նրա ականջին մեր առաջնորդի անկման լուրն էլ է հասել: Հնարավոր է Մորիայի օրքերին հաջողվել է չեզոքացնել Լորիենի զգոնությունը: Հնարավոր է նաև, որ նրանք շրջանցել են Լորիենը և գնացել են Իզենգարդ այլ ճանապարհներով: Օրքերը վատ քայլորդներ չեն, չնայած Սարումանը շատ տարբերակներ ունի լուրեր հայթհայթելու... Հիշո՞ւմ եք թռչուններին»:
-Լավ, լավ, ժամանակ չկա գլուխ ջարդելու հանելուկների վրա,- արագացրեց Ջիմլին,- գնանք, տանենք Բորոմիրին գետի մոտ:
-Պետք է գուշակել հանելուկները եթե ուզում ենք գտնել ճիշտ ճանապարհը,- առարկեց Արագորնը:
-Իսկ կա՞ այդ ճիշտ ճանապարհը,- կասկածեց թզուկը:
Ջիմլին կացինով մի քանի ճյուղեր կտրեց, Արագորնն ու Լեգոլասը լարերով կապեցին դրանք, վրան փռեցին թիկնոցը և այդ ինքնաշեն պատգարակով տեղափոխեցին ռազմիկի աճյունը գետի մոտ: Ինչպես նաև ավարը, որը պետք է առաջնորդեր նրան դեպի նրա վերջին հանգրվանը: Գետը մոտիկ էր, բայց Բորոմիրի պես հաղթանդամ մարդուն նույնիսկ երեքով տանելը դժվար էր: Արագորնը մնաց գետի մոտ հսկելու մարմինը, իսկ Լեգոլասն ու Ջիմլին շտապեցին հոսանքն ի վեր՝ դեպի Պարտ Գալենը: Մինչև ճամբարը մի երկու վերստ կլիներ և բավականին երկար ժամանակ պահանջվեց մինչև նորից լսվեցին էլֆի և թզուկի զվարթ ձայները, որոնք, աշխատելով ափից չհեռանալ, վերադարձան Արագորնի մոտ:
-Անհասկանալի է,- ասաց Լեգոլասը,- ափին երկու մակույկ կային: Երրորդը չգտանք:
-Օրքերը այնտեղ է՞լ են եղել,- զգաստացավ Արագորնը:
-Օրքերի հետքեր այնտեղ չկան,- պատասխանեց Ջիմլին,- և հետո, եթե նրանք այտեղ եղած լինեին, բոլոր նավակները տարած կլինեին՝ ուղեբեռն էլ հետը:
-Վերադառնանք տեսնեմ ինչումն է բանը,- որոշեց Արագորնը:
Բորոմիրին պառկեցրեցին նավակի հատակին: Այն պետք է դառնար նրա հուղարկավորության դամբարանը: Բարձի փոխարեն գլխի տակ դրված էր ծալված Էլֆական թիկնոցը՝ մոխրագույն գլխանոցով: Գոնդորցու ուսերը ծածկում էին նրա սև ու երկար մազերը: Լորիենի տիրուհու նվերը, ոսկե գոտին, փայլփլում էր արևի տակ: Սաղավարտը դրեցին նրա կողքին, ջարդված եղջերափողն ու կոտրված թուրը՝ կրծքին, իսկ ոտքերի տակ՝ սպանված թշնամիների զենքերը: Բարեկամները նստելով ազատ նավակը, կապեցին հուղարկավորության նավակը իրենց նավակից և լողացին ջրի հոսքի ուղղությամբ: Թիավարում էին լուռ՝ աշխատելով ափին մոտ մնալ, բայց շուտով արագնթաց հոսանքը պարուրեց մակույկը և Պարտ Գալենի կանաչ մարգագետինները մնացին ետևում: Արևը, որ արդեն թեքվում էր դեպի արևմուտք, պայծառ լուսավորում էր Թոլ Բրանդիրի թեք լանջը: Բարեկամները լողում էին դեպի հարավ, մինչև որ հորիզոնում երևաց Ռաուրոս ջրվեժի ոսկե լուսապսակը, որը ջրի շիթերից բաղկացած մի ամպ էր՝ քուլա քուլա կախված անդունդի վրա: Անքամի օդը սկսեց տատանվել աղմուկից ու որոտից:
Այստեղ Բորոմիրի մակույկը արձակեցին: Գոնդորցու դեմքը խաղաղություն ու հանգստություն էր ճառագում: Մակույկը օրորվում էր սահող ալիքների վրա: Հոսանքը արագ առավ նավակին իր գիրկն ու տարավ: Բարեկամները թիավարում էին ամբողջ ուժով, որպեսզի իրենք էլ չհետևեն Բորոմիրին: Նավակը սրնթաց հեռանում էր և շուտով այն վերածվեց սև փոքրիկ կետի ու կորավ ոսկեգույն հեռվում: Ջրվեժը առանց դադարի շառաչում էր: Գետը ընդունեց Բորոմիրին՝ Դենետորի որդուն, և Մինաս Թիրիթը հավիտյան կորցրեց նրան: Այլևս նա չի բարձրանա սպիտակ աշտարակի աստիճաններով: Բայց Գոնդորում դեռ երկար կպատմեն էլֆական նավակի մասին, որն անվնաս անցել էր ջրվեժի փրփրուն հորձանուտը, լողացել մինչև Օսգիլիաթ ու կտրելով մեծ գետը, գիշերային աստղերի լույսի ներքո՝ դուրս եկել անծայրածիր ծով:
Երեք ընկերները լուռ նայում էին Բորոմիրի հետևից: Վերջապես Արագորնը գոչեց.
-Սպիտակ աշտարակից դեռ երկար են նայելու հեռուն՝ հուսալով տեսնել նրան տուն տանող ճանապարհին, բայց Բորոմիրն այլևս չի վերադառնա ո՛չ լեռներից և ո՛չ ել ծովի ափերից:
Եվ նա սկսեց դանդաղ երգել.
Անծայրածիր տափաստանում քշում է խոտերը քամին,
Ոռնում է արևմտյան քամին աշխարհի ծայրին,
«Թափառակա՛ն քամի, պատմի՛ր, թափառակա՛ն քամի, ասա՛
Դեռ երկա՞ր պիտի սգացող աշարակը նայի արևմուտքին:
Օգնի՛ր գտնել մեծն Բորոմիրին,
Լուսինը դեռ փայլո՞ւմ է նրա ճամփին»:
«Յոթ հորձանուտների միջով է անցել ու գետը հատել
Եվ հյուսիսային մշուշում կորել, այլևս նրան չեմ տեսել,
Միգուցե հյուսիսային քամի՞ն է նրա փողի ձայնը լսել»:
«Աշտարակից արևմուտք եմ նայում, ու իմ սիրտն է լացում,
Նա հատել է անապատները ու կորել անհուն հեռվում,
Արևմտյան ճանապարհներին այլևս ոչ ոքի չեմ տեսնում»:
Արագորնին փոխարինելով երգեց Լեգոլասը.
Առած իր մեջ աղ ու ավազ Կեսօրի քամին է սուրում,
Կանգնում է դարպասի մոտ ու ձայնն է նրա զրնգուն:
«Ի՞նչ է կատարվում աշխարհում, արևի ու լուսնի ներքո
Ու՞ր է Բորոմիրն արդար, հապաղում է նա,
Ու տխուր եմ ես հիմա»:
«Մի՛ հարցրու քամուց մահկանացուի մասին,
Մի՞թե քիչ ափեր են մնացել ավազի տակին,
Սև ու սպիտակ ափեր, երկնքի և ջրի մրրիկում,
Մի՞թե քիչ մահկանացուներ են հարավ՝ դեպի ծով լողում:
Հարցրու հյուսիսային քամուն, միգուցե նա՞ իմանա»:
«Օ Բորոմի՛ր, դեպի ծով ճամփան հարավ է տանում:
Ծովային թռչունների ճիչերի ներքո, դարպասի մոտ կանգնած
Սպասում էի լուրի, քո մասին, բայց դու այդպես էլ հետ չվերադարձար»:
Նորից երգեց Արագորնը.
Հյուսիսային քամին թակում է դարպասներն արքայական,
Ձայնն է որոտում նրա՝ աղմկոտ ջրվեժի նման:
«Վճիտ ջրերի քամի, խնդրում եմ քեզ, պատասխա՛ն տուր,
Ու՞ր է Բորոմիրն անվախ, վաղուց սպասում ենք գլխիկոր»:
«Եղջերափողը որոտաց անտառում,- պատասխանեց Թոլ Բրանդիրը,-
Շատերն ընկան այդ մարտում, վերջում ընկավ Բորոմիրը,
Վահանը նրա երկուկես եղավ, և կոտրվեց թուրը,
Չկախեց այդպես էլ նա, գլուխն ու հզոր ուսերը:
Նավակում նրան դրեցին, համբուրեցին ճակատը
Եվ ոսկեգույն անդունդն ընդունեց նրա աճյունը»:
«Աշտարակն այլևս անդունդից այլ կողմ աչքերը չի դարձնի,
Քանի դեռ աշխարհը չի վերացել ու վառվել լուսապսակը ոսկի»:
Հուղարկավորության երգն ավարտվեց: Բարեկամները, ամբողջ ուժով թիավարելով, վերադարձան Պարտ Գալեն:
- Դուք թողեցիք ինձ արևելյան քամին,- ասաց Ջիմլին,- բայց ես նրա մասին չեմ երգի:
-Ճիշտ կանես,- պատասխանեց Արագորնը,- երբ Մինաս Թիրիթում փչում է արևելյան քամին, նրան մի կերպ տանում են, բայց հարցեր չեն տալիս: Լա՛վ, վերջ այդ մասին, Բորոմիրը գնաց իր ճանապարհով, մենք էլ շտապենք կատարելու մեր ճանապարհի ընտրությունը:
Նավակի քիթը դեռ չէր հասցրել դիպչել ափին, բայց Արագորնը դուրս ցատկեց նավակից և արագորեն սկսեց հետախուզել տարածքը՝ անըդհատ կռանալով ու ուշադիր զննելով:
-Օրքերը այստեղ չեն եղել,- ասաց նա,- մնացածի մասին հաստատ ոչինչ չեմ կարող ասել: Մեր հետքերը շատ են խառնվել, բայց ես չեմ կարող հաստատ ասել, որ Ֆրոդոյի անհետանալուց հետո այստեղ հոբիթներ չեն եղել:
Նա վերադարձավ ափի մոտ և սկսեց ուսունասիրել խոնավ գետինը:
-Այստեղ բավականին լավ պահպանված հետքեր կան,- նկատեց նա,- հոբիթներից մեկը երևացել է այստեղ: Նա մտել է ջուրը, հետո նորից վերադարձել ափ: Բայց ե՞րբ է դա կատարվել, չեմ կարող ասել:
-Եվ ինչպե՞ս ես պատրաստվում լուծել այս հանելուկը,- հարցրեց Ջիմլին:
Արագորնը միանգամից չպատասխանեց: Նա վերադարձավ ճամբար և սկսեց տնտղել ուղեբեռերը:
-Այստեղ երկու ուսապարկ է պակասում, այդ թվում ամենամեծն ու ծանրը,- վերջապես ասաց նա,- իսկ ամենածանրը կրում էր Սեմը: Ահա և ձեզ հանելուկի պատասխանը: Ֆրոդոն նստել է նավակը և հեռացել իր ծառայի հետ: Երևում է նա վերադարձել է այստեղ մեր բացակայության ժամանակ: Սեմին ես վերջին անգամ տեսել եմ վերև տանող կածանի մոտ: Ես կանչեցի նրան ինձ հետ, բայց երևում է նա չի լսել: Հասկացել է ինչ կա Ֆրոդոյի մտքին ու վազքով հետ է վերադարձել: Սեմից այդքան հեշտ չե՛ս ազատվի:
-Բայց ինչո՞ւ է նա ուզեցել ազատվել մեզանից: Ինչո՞ւ մեզ չի զգուշացրել,- շփոթված հարցրեց Ջիմլին,- տարօրինակ արարք է:
- Տարօրինակ, բայց խիզախ,- առարկեց Արագորնը,- Սեմը ճիշտ էր... Ֆրոդոն չէր ուզում առաջնորդել ընկերներին դեպի մահ՝ Մորդոր, չնայած հասկանում էր, որ ինքը պետք է գնա: Այն ժամանակ, երբ նա մենակ թափառում էր սարի վրա, ինչ-որ անսպասելի բան է տեղի ունեցել, որն էլ օգնել է նրան հաղթել վախը և որոշում կայացնել:
- Գուցե նա հանդիպել է օրքերին ու փախե՞լ է,- ենթադրեց Լեգոլասը:
-Այո՛, փախել է,- պատասխանեց Արագորնը,- բայց դժվար թե օրքերից:
Արագորնը չկիսեց ընկերների հետ իր վերջին մտքերը: Բորոմիրի խոստովանությունը նա երկար ժամանակ գաղտնիք էր պահում:
-Ամեն ինչ արդեն պարզ է,- ասաց Լեգոլասը,- Ֆրոդոն այլևս այս ափին չէ: Նավակը կարող էր վերցնել միայն նա, իսկ Սեմը գնացել է նրա հետ: Այլապես ինչպե՞ս բացատրել ուղեբեռերի անհետացումը:
-Ուրեմն մնում է երկուսից մեկը,- ամփոփեց Ջիմլին,- կա՛մ մենք նստում ենք վերջին նավակը ու փորձում ենք հասնել Ֆրոդոյին, կա՛մ էլ գնում ենք օրքերի հետքերով: Երկու դեպքում էլ հույսը շատ աղոտ է: Թանկարժեք ժամանակն արդեն բաց է թողնված:
-Թողեք մտածեմ,- ասաց Արագորնը,- և թող իմ ընտրությունը ճիշտ լինի ու վերջ դնի ձախորդություններին, որոնք այսօր հետապնդում են մեզ:
Կարճ ժամանակ լուռ կանգնելուց հետո նա վերջապես որոշեց: -Ես ուղևորվում եմ օրքերին հետապնդելու: Եթե ամեն ինչ այսպես չդասավորվեր ես կուղեկցեի Ֆրոդոյին և կմնայի նրա հետ մինչև վերջ: Բայց եթե ես հիմա նետվեմ նրան փնտրելու՝ չիմանալով որտեղ, Փինին և Մերիին սպասվում են ծանր տառապանքներ ու մահ: Սիրտս հուշում է ինձ, որ պահապանի ճակատագիրն այլև իմ ձեռքին չէ: Ջոկատն արդեն խաղացել է իր դերը և մեզ հարգի չի լինի, եթե թողնենք մեր բարեկամներին դժբախտության մեջ, քանի դեռ մեր մեջ ուժ կա պայքարելու: Առա՛ջ, ավելորդ ոչինչ մի՛ վերցրեք, մենք պետք է հետապնդենք նրանց օր ու գիշեր, մինչև որ չհասնենք:
Նրանք դուրս հանեցին ջրից վերջին նավակը և տարան անտառ: Ավելորդ իրերը պահեցին նավակի հատակին ու հավերժ լքեցին Պարտ Գալենը: Երբ նրանք վերադարձան բացատ, որտեղ ընկել էր Բորոմիրը, արդեն երեկո էր: Արագորնից մեծ վարպետություն չպահանջվեց արագ գտնել օրքերի հետքը:
-Միայն օրքերն են այսպես կոխկրտում խոտերը,- փնթփնթաց Լեգոլասը,- կարելի է մտածել, թե նրանց դուր է գալիս ջարդել այն ամենը, ինչն աճում է ու ձգվում դեպի արևը:
-Բայց դա չի խանգարում, որ նրանք արագ քայլեն,- նկատեց Արագորնը,- ի դեպ նրանք երբեք չեն հոգնում: Իսկ մենք, երևում է, շուտով դուրս կգանք չոր ու քարքարոտ տեղանք և ինձ հարկավոր է շատ ուշադիր լինել, որպեսզի հետքը չկորցնենք:
-Դե ինչ, առա՛ջ,- բացականչեց Ջիմլին,- թզուկները նույնպես գերազանց քայլորդներ են ու ոչ մի բանում չեն զիջում օրքերին: Բայց հետապնդումը երկար է լինելու: Մենք թույլ տվեցինք նրանց շատ հեռու գնալ:
-Դա այդպես է,- հաստատեց Արագորնը,- այսօր մեզ բոլորիս չէր խանգարի թզուկի տոկունություն ունենալ, բայց առա՛ջ, կա հույս, թե ոչ՝ մենք չենք նահանջի ու վա՛յ մեզ, եթե չհասնենք նրանց: Այս հետապնդումը դեռ իր տեղն է գրավելու էլֆերի, մարդկանց ու թզուկների լեգենդներում: Առա՛ջ, երեք որսորդներ:
Նա առաջ սուրաց ինչպես հովազը: Կասկածները մի կողմ դնելով նա առաջնորդում էր իր փոքրիկ ջոկատը առաջ ու առաջ: Անտառն ու լիճը մնացին ետևում: Կարմիր մայրամուտով ողողված հորիզոնում կամաց կամաց սկսեցին երևալ լեռների ուրվագծերը և դեպի գետը ձգվեցին նրանց լանջերը: Մթնում էր: Երեք մոխրագույն ստվերները անհետացան քարերի ետևում:
Գլուխ երկրորդ. Ռոհանի հեծյալները
Մոտենում էր գիշերը: Ետևում խտանում էր իրիկնային մշուշի շղարշը՝ պարուրելով ծառերի բներն ու Անդուինի ափերը: Բայց երկինքը մաքուր էր ու անամպ: Կամաց, իրար հետևից, սկսում էին առկայծել աստղերը: Արևմուտքում հանգիստ լողում էր լուսինը:
Երեք որսորդները մտան ժայռերի ստորոտը, որտեղ ստիպված էին դանդաղեցնել ընթացքը: Հետքը գտնելը բարդանում էր: Էմին Մուիլի լեռնաշղթան իր երկու անհամաչափ գագաթներով ձգվում էր հյուսիսից դեպի հարավ:Լեռնշղթայի արևմտյան լանջերը ուղղաձիգ էին, քարքարոտ ու դժվար անցանելի՝ ի տարբերություն արևելյան լանջերի: Երեք հետապնդողները ամբողջ գիշեր մագլցում էին լեռան քարքարոտ լանջերով: Ճանապարհը տանում էր նրանց դեպի վեր՝ լեռնանցքը, իսկ այնտեղից դեպի վար՝ գագաթների միջև ընկած ոլոր-մոլոր խորունկ հովիտը, որտեղ լուսաբացին մոտ ճանապարհորդները կարճ ժամանակով կանգ առան: Լուսինն անհետացել էր, բայց երկնքում դեռ փայլում էին աստղերը: Նոր օրվա առաջին ճառագայթները դեռ հովիտ չէին թափանցում, քանզի խանգարում էին բարձրադիր լեռները: Արագորնը հայտնվել էր փակուղում: Օրքերի հետքերը իջնելով թեք լանջից անհետանում էին հովտում:
-Ինչ ես կարծում որ կողմ են դարձել,- հարցրեց Լեգոլասը,- դեպի հյուսի՞ս, որպեսզի կարճ ճանապարհով հասնեն Իզենգարդ կամ Ֆանգորն, թե հարավ՝ դեպի Էնտվեյի անցումը:
-Ինչ էլ որ մտածած լինեն դեպի գետը հաստատ չեն գնա,- պատասխանեց Արագորնը,- ես կարծում եմ մեր թշնամիները ռիսկի չեն դիմի երկար զբոսնելու Ռոհանի տափաստաններում և կընտրեն ամենակարճ ճանապարհը, եթե իհարկե Սարումանի իշխանությունը Ռոհանի վրա դեռ չի տարածվել: Գնում ենք դեպի հյուսի՛ս:
Հովտի քարե գոգը իջնելով ներքև միանում էր քարքարոտ բլրին: Հատակին՝ քարերի արանքում, տրտնջալով վազում էր առվակը: Ձախ կողմում խոժոռվել էին մռայլ ժայռերը, աջ կողմում՝ լեռան մոխրագույն լանջերը: Ճանապարհորդները ևս մեկ ու կես վերստ քայլեցին դեպի հյուսիս: Արագորնը անընդհատ կռանալով ուշադիր զննում էր տարածքը: Լեգոլասը քայլում էր մի քիչ առաջ ընկած: Հանկարծ նա կանգ առավ ու ճչաց: Արագորնն ու թզուկը նետվեցին դեպի էլֆը:
-Մենք արդեն հասել ենք նրանց մի մասին,- շրջվելով դեպի ընկերներն ասաց Լեգոլասը,- տեսե՛ք:
Ուշադիր նայելով Արագորնն ու Ջիմլին հասկացան, որ կիսախավարում սևին տվող բլուրը իրականում թե բլուր է, այլ իրար գլխի թափթփած հինգ օրքերի մարմիններ:Դիակները դաժանորեն խոշտանգված էին, իսկ նրանցից երկուսը նույնիսկ գլխատված: Շրջակա հողը ներծծվել էր օրքերի մուգ արյունով:
-Եվս մեկ հանելուկ,- մթագնեց Ջիմլին,- դե արի ու հասկացիր թե այստեղ ի՞նչ է կատարվել: մթության մեջ ոչինչ չես զանազանի, բայց հո չե՞նք սպասելու մինչև լուսաբաց:
-Ինչ էլ որ եղած լինի մեզ համար սա հույսի նշան է,- ասաց Լեգոլասը,- օրքերի թշնամիները ամենայն հավանականությամբ մեր դաշնակիցներն են: Այս լեռներում բանկիչնե՞ր կան:
-Ոչ չկան,- պատասխանեց Արագորնը,- Ռոհանցիները այս կողմերում հազվադեպ են երևում, իսկ Մինաս Թիրիթը հեռու է: Եթե միայն ինչ որ մեկը չի որոշել այստեղ որսի գալ... Բայց ի՞նչ որսաս այստեղ... Ո՛չ, կարծում եմ որսորդների ձեռքի գործը չէ:
-Այդ դեպքում ինչպե՞ս կբացատրես այս ամենը,- հարցրեց Ջիմլին:
-Իրենց թշնամիներին հենց իրենք են հետները բերել,- ասաց Արագորնը,- բոլոր սպանված օրքերը հյուսիսից են: Սպանվածների մեջ այն անծանոթ զինանշանով աժդահա օրքերից չկան: Երևում է նրանց մեջ կռիվ է եղել: Այս զզվելի արարածների համար կռիվները սովորական գործ են: Իսկ վեճը կարող է սկսած լինել ինչից ուզես, օրինակ ճանապարհի ընտրությունից:
-Կամ էլ գերիների պատճառով են վիճել,- ավելացրեց Ջիմլին,- հուսով եմ հոբիթները այս պատմությունից անվնաս են դուրս եկել:
Արագորնը ուշադիր զննեց տարածքը, բայց ոչ մի նոր հետք չհայտնաբերեց: Հետապնդումը շարունակվում էր: Արևելքում երկինքը կամաց-կամաց սկսում էր գունատվել: Աստղերը մեկը մյուսի հետևից հանգչում էին: Սկսվում էր մոխրագույն լուսաբացը: Անցնելով ևս մի քիչ ճանապարհ, ճանապարհորդները կանգ առան ձորակի մոտ, որի հատակին քարերի միջով իր ոլորապտույտ հունն էր փորել փոքրիկ առվակը: Այն շրջապատված էր թփուտներով: Ափերը ծածկված էին կանաչով:
-Վերջապե՛ս,- գոչեց Արագորնը,- ահա՛ այն հետքը, որը մենք փնտրում էինք: նրանք գնում են առվի երկայնքով դեպի վեր: Ճիշտ ուղղությամբ ենք գնում: Հարաբերությունները պարզելուց հետո օրքերը շարժվել են դեպի այս կողմ:
Նրանք թեքվեցին դեպի աջ ու շտապեցին առվի երկայնքով դեպի վեր՝ թռչկոտելով քարերի վրայով այնպիսի թեթևությամբ, ասես անքուն գիշերը իրենք չէին անցկացրել: Վերջապես ձորակը դուրս բերեց նրանց բլրի գլուխը: Առավոտյան սառնաշունչ քամին խառնշտում էր ճամփորդների մազերը ու ծածանում թիկնոցների ծայրերը: Բարեկամները դարձան դեպի ետ: Հեռվում՝ գետի այն կողմում, բլուրները արդեն լուսավորվել էին լուսաաբացի առաջին ճառագայթներով: Լեռների հետևից երևում էր արեգակի կարմիր գլուխը: Առջևում՝ արևմտյան կողմում, փռված էր առավոտյան մշուշի մեջ քնած տափաստանը: Զարթոնքի պատրաստ հողը աչքի առաջ նոր գույներ էր ստանում: Հեռու-հեռվում, մի երեսուն լիգ (կամ գուցե ավել) այն կողմ, արևի վարդագույն ճառագայթների ներքո փայլատակում էին Գոնդորի ձյունապատ լեռների սրածայր գագաթները:
-Օ Գոնդոր, Գոնդո՜ր,- բացականչեց Արագորնը,- Մի օր կտեսնե՞մ քեզ ավելի երջանիկ: Ախ եթե ես կարողանայի թեքվել հարավ՝ դեպի քո փայլփլուն գետերը... բայց հիմա ինձ ճանապարհը այլ կողմ է տանում... Օ Գոնդո՜ր, Գոնդո՜ր:
Դու լայնարձակ ես՝ լեռներից մինչև ծով,
Օրհնյալ են հողերդ՝ լեռներից մինչև ծով:
Սպիտակ ծառը լույսով է ողողվել,
Թագավորների շեմքն է լույսով ողողվել:
Դու ուժն ես աշտարակների, ամրոց ես ու գահ,
Որը ոսկուց էլ է պայծառ:
Թագադրված միթրիլե թևերով (խոսքը գնում է միթրիլե թևերով Գոնդորյան թագի մասին)
Դու նայում ես արևմուռքին:
Ասա՛, կծաղկի՞ դեռ սպիտակ ծառը
Կլսե՞նք արևմուտքից այդ բարի լուրը:
-Իսկ հիմա գնանք,- ասաց նա, շրջվելով դեպի արևմուտք:
Ճանապարհը լեռան լանջով իջնում էր վար: Մի տասներկու սաժեն ներքև սկսվում էր լայն, հողմահար քիվը, որը կտրուկ վերջանում էր քարափով: Դա այսպես կոչված արևելյան Ռոհանյան պատն էր: Էմին Մուիլի բարձրավանդակը մնաց ետևում: առջևում, ինչքան որ աչքը կտրում էր, տարածվել էին Ռոհանի լայնարձակ հարթավայրերը: (Ռոհանը դա նույն Մուստանգրիմն է, որի մասին պատմվում էր առաջին գրքում):
-Նայե՛ք,- Լեգոլասը ձեռքը մեկնեց դեպի գունատ երկինքը,- նորից այն արծիվը, միայն թե այս անգամ շատ բարձր է ճախրում: Երևում է ետ է վերադառնում: Շատ արագ է թռչում: Տեսնո՞ւմ եք:
-Ոչ, իմ բարի Լեգոլաս, նույնիսկ իմ աչքերը նրան չեն տեսնում,- պատասխանեց Արագորնը,- երևի նա իսկապես շատ բարձր է ու հեռու: Եթե դա այն նույն թռչունն է, ապա կուզենաի իմանալ թե ինչ հանձնարարությամբ է ուղարկված: Բայց նայի՛ր, հարթավայրում նույնպես ինչ որ բան է շարժվում և բավականին մոտիկ է: Կարծում եմ այն ուղղակիորեն մեզ հետ է կապված:
-Այո, այդպես է,- հաստատեց Լեգոլասը,- դա մեծ հետյոտն ջոկատ է, բայց ի՞նչ ջոկատ է չեմ կարող ասել: Շատ հեռու է, կլինի մի տասներկու լիգ: Չնայած այստեղ հարթավայր է և ես կարող եմ սխալվել:
-Ինձ թվում է այլևս ստիպված չենք լինի հետքը փնտրել,- առույգացավ Ջիմլին,- եկեք արագ գտնենք ամենակարճ վայրեջքի ճանապարհը:
-Օրքերն արդեն գտե՛լ են,- գոչեց Արագորնը:
Ջոկատը շարունակեց հետապնդումը, բայց արդեն լուսաբացի շողերի ներքո: Ամեն ինչ խոսում էր այն մասին, որ օրքերը ինչքան ուժ ունեին շտապում էին: անընդհատ հանդիպում էին շպրտված և լքված իրեր՝ ուտելիքի պարկ, բզկտված սև թիկնոց, ծանր ու հնամաշ երկարաճիտք կոշիկներ: Հետքը տանում էր ճանապարհորդներին քարափի երկայնքով դեպի ձախ: Վերջապես աջ կողմում երևաց աղմկոտ առվի օգնությամբ ժայռերի մեջ փորված խորը իջվածք: ափի երկայնքով ձգվում էր կոպիտ ու հինավուրձ արահետը, որը կարծես անհարթ ու խարխլված աստիճաններ լիներ:Վերջին աստիճանը հաղթահարելով հետապնդողներն ի զարմանս իրենց մինչև ծնկները թաղվեցին խոտի մեջ: Էմին Մուիլի ստորոտոտին ծփում էր թարմ, կանաչ ծովը: Առուն անհետանում էր խիտ մացառուտներում: Լսվում էր, թե նա ինչպես է խուլ խշշում, սկսելով իր ճանապարհը դեպի Էնտվեյ գետի հարթավայրը:
Ճանապարհորդներին թվաց թե ձմեռը մնացել է հետևում: Օդն այստեղ թարմ էր ու տաք: Այն իր հետ բերում էր խոտի թույլ բուրմունք՝ ասես գարունն արդեն արթնացել էր հարթավայրում ու կենարար ուժով լցրել խոտերի արմատները... Լեգոլասն ամբողջ կրծքով խորը շունչ քաշեց: Նա նման էր ճանապարհորդի, որը երկար ժամանակ անապատում դեգերելուց հետո հայտնվել էր ջրի ափին:
-Ա՜խ, այս կանաչ մարգագետինների բուրմունքը,- հիացավ նա,- շնչում ու մոռանում ես որ ամբողջ գիշեր չես քնել: Առա՛ջ:
-Մենք ավելի թեթև ենք բեռնված քան երկաթյա զրահներով զինված օրքերը,- ասաց Արագորնը,- կարծում եմ կկարողանանք կրճատել մեր ու նրանց միջև ընկած տարածությունը:
Եվ Ճանապարհորդները իրար հետևից իծաշարուկով սլացան առաջ: Նրանց աչքերում բոցկլտում էր կրակը: Օրքերը մարգագետնում իրենց հետևից լայն կոխկրտված շերտ էին թողել, որը տանում էր դեպի արևմուտք և գրեթե ամենուր, որտեղ դիպել էր նրանց ոտքը, Ռոհանի խոտերը թոշնել ու սևացել էին: Հանկարծ Արագորնը ճչաց.
-Կանգնե՛ք, մի՛ եկեք իմ ետևից,- ու թեքվեց դեպի ձախ: Երկու փոքրիկ ոտաբոբիկ ոտքերի հետքը տանում էր գլխավոր արահետից դուրս: Մի փոքր այն կողմ հետքը ընդհատվում էր մեկ այլ՝ կոպիտ հետքով, և կորչում տրորված խոտերում: Արագորնը կռացավ, ինչ որ բան վերցրեց գետնից ու վազելով վերադարձավ ընկերների մոտ:
-Ես ճիշտ էի,- հայտարարեց նա,- հոբիթի հետք է: Ամենայն հավանականությամբ Փինի հետքն է, նա ավելի ցածրահասակ է քան Մերին: Տեսե՛ք:
Նա ձեռքը պարզեց դեպի ընկերները: Ափի մեջ փայլփլում էր ուռենու մի տերև, որն ասես նոր ծաղկած լիներ: Տարօրինակ էր տեսնել տերևը այնտեղ, որտեղ ընդանրապես ծառ չկար:
-Ախր սա էլֆական թիկնոցի ամրակա՜լն է,- միաժամանակ բացականչեցին Լեգոլասն ու Ջիմլին:
-Լորիենյան տերևները հենց այնպես այստեղ-այնտեղ չեն ընկնում,- ասաց Արագորնը,- ամրակալը հատուկ են այստեղ թողել մեզ նշան տալու նպատակով:Կարծում եմ Փինը հենց այդ պատճառով էլ դուրս է վազել ճանապարհից, իսկ օրքը նրան բռնել է:
-Նշանակում է նա ո՛ղջ է, գլուխը տեղում է, ոտքերն ու ձեռքերը նույնպես,- հրճվանքով բացականչեց Ջիմլին,- լավ լուրեր են: Իզուր չենք նախաձեռնել այս հետապնդումը:
-Հույս ունենանք նա թանկ չի հատուցել իր համարձակության համար,- գլուխն օրօրեց Լեգոլասը,- վազե՛նք, սիրտս այրվում է երբ մտածում եմ, որ մեր զվարթ փոքրիկներին քշում են սպանդի՝ ինչպես գառներին ...
Արեգակը հատել էր զենիթը և դանդաղ թեքվում էր դեպի արևմուտք: Հարավից՝ ծովից, քամին թեթև ամպեր էր բերում: Շուտով արևը հատեց հորիզոնը: Ճանապարհորդների հետևից դեպի արևելք ձգվեցին երկար ստվերները: Բայց բարեկամները կանգ չառան: Բորոմիրի մահից մեկ ու կես օր էր արդեն անցել, բայց օրքերը դեռ շատ հեռու էին: Հարթավայրը թվում էր ամայի: Երբ սկսեց մթնել Արագորնը կանգ առավ: Նրանք այդ օրը ընդամենը երկու անգամ էին հանգստացել, այն էլ շատ քիչ ժամանակով: Լեռը, որտեղ նրանք դիմավորեցին լուսաբացը, մնացել էր հեռվում:
-Մենք պետք է ընտրենք,- ասաց Արագորնը,- մնանք այստեղ գիշերենք, թե վազենք այնքան մինչև ուժասպառ լինենք:
-Եթե թշնամիները գիշերը կանգ չառնեն նրանք շատ հեռու կգնան,- պատասխանեց Լեգոլասը:
-Չեմ հասկանում օրքերը չե՞ն հանգստանում,- զարմացավ Ջիմլին:
-Օրքերը հազվադեպ են լույսով դուրս գալիս բաց հարթավայր: Վախենում են,- առարկեց Լեգոլասը,- իսկ սրանք չվախեցան ու ամբողջ օրը սլանում էին: Առավել ևս գիշերը նրանք կանգ չեն առնի:
-Բայց մթության մեջ մենք կկորցնենք ճանապարհը,- նկատեց Ջիմլին:
-Մինչև հիմա հետքը ոչ աջ է թեքվել ոչ ձախ,- ասաց Լեգոլասը,- ինչքան որ տեսնում են իմ աչքերը արահետը չի փոխում իր ուղին:
-Կարող է կորցնենք ճանապարհը, կարող է ոչ,- միջամտեց Արագորնը,- բայց եթե հանկարծ կորցնենք ստիպված ենք լինելու հետ վերադառնալ, իսկ դրա համար ահագին ժամանակ կպահանջվի:
-Եվ հետո,- ավելացրեց Ջիմլին,-մեկ էլ տեսար նրանք բաժանվեցին ու մենք սխալ հետքով գնացինք: Իսկ եթե գերիներին քարշ տան դեպի գե՞տը, կամ թեքվեն դեպի արևելք՝ Մորդո՞ր... Մենք կկորցնենք հետքն ու այլևս չենք իմանա, թե ինչ կատարվեց նրանց հետ:
- Դու իրավացի ես,- ասաց Արագորնը,- եթե ես հետքերից ճիշտ եմ դատում, սպիտակ ձեռքի զինանշանով օրքերը հաղթել են վեճում ու հիմա չարագործները ամբողջ ուժով սլանում են Իզենգարդ: Ամեն ինչ այդ մասին է խոսում:
-Պետք չի օրքերի որոշումներին վստահել,- առարկեց Ջիմլին,- և հետո հոբիթները կարող են փախչել: Համ էլ կարող է նորից ինչ որ նշան թողնեն: Գիշերով չենք նկատի:
-Փինի գործած հնարքից հետո օրքերը հաստատ կրկնակի ուշադրությամբ են նրանց հսկում, իսկ խեղճերը հիմա հոգնածությունից հազիվ են ոտքերները քարշ տալիս,- չէր համաձայնվում Լեգոլասը,- եթե մենք հոբիթներին չփրկենք, նրանք երկար չեն վազի: Բայց թե ինչպես ենք նրանց փրկելու դժվար է գուշակել: Հիմա գլխավորը օրքերին հասնելն է:
-Ես սովոր եմ հեռավոր ճանապարհորդությունների ու ամրակազմ թզուկ եմ համարվում, բայց նույնիսկ ես չեմ կարող առանց հանգստանալու վազել մինչև Իզենգարդ,- հառաչեց Ջիմլին,- իմ սիրտն էլ է այրվում ու եթե դա հնարավոր լիներ ես կհետապնդեի նրանց ամբողջ գիշեր: Բայց ես պետք է հանգստանամ, այլապես ինձանից քիչ օգուտ կլինի: Իսկ ե՞րբ հանգստանալ եթե ոչ գիշերը, երբ հետքերը վատ են երևում:
-Ես զգուշացնում էի, որ ընտրությունը բարդ է լինելու,- հիշեցրեց Արագորնը,- և այսպես, ի՞նչ ենք որոշում:
-Վերջին խոսքը քոնն է,- ասաց Ջիմլին,- Դու հմուտ հետքագետ ես: Որոշիր և մենք կհնազանդվենք:
-Սիրտս առաջ է թռչում,- ասաց Լեգոլասը, բայց մենք պետք է միասին լինենք: Ես կհաշտվեմ Արագորնի որոշման հետ:
-Իզուր ընտրությունը ինձ վրա թողեցիք,- հառաչեց Արագորնը,- վերջին երկու օրը ես անընդհատ սխալներ եմ գործում:
Նա լռեց՝ նայելով թանձրացող խավարին:
-Ոչ, գիշերով չարժե շարունակել,- վերջապես ասաց նա,- երկու չարիքից ամենավատը հետքը կորցնելն է: Եթե լուսինը պայծառ լուսավորեր, ընտրությունն այլ կլիներ, բայց ցավոք լույսը շատ աղոտ է:
-Որովհետև երկինքն անպամած է,- փնթփնթաց Ջիմլին,- երնեկ Լորիենի տիրուհին մեզ էլ նվիրեր Ֆրոդոյի լուսարձակող անոթից...
-Տիրուհու նվերը Ֆրոդոյին ավելի է պետք,- ասաց Արագորնը,- միջերկրի ճակատագիրը հիմա որոշվում է այնտեղ, որտեղ գտնվում է մատանու պահապանը: Այն գործողություններից, որ պետք է կատարվեն մեր դարաշրջանում, մեզ հանձնարարված է միայն մի փոքր մասը: Չի բացառվում, որ հենց ամենասկզբից մենք անտեղի ենք հետապնդում օրքերին և իմ խոսքից ոչինչ չի կախված: Համենայն դեպս ընտրությունը կատարված է և ժամանակը շատ սուղ է: Թող ամեն մեկն օգտագործի այն առավելագույնս:
Արագորնը պառկեց գետնին ու միանգամից քնեց: այն ժամանակվանից ի վեր, երբ նա առաջնորդեց պահապաններին Թոլ Բրանդիրի անտառները, մինչև հիմա աչք չէր փակել: Բայց լույսը դեռ չբացված նա արդեն ոտքի վրա էր: Ջիմլին դեռ չէր արթնացել: Լեգոլասը մտահոգ կանգնած նայում էր հյուսիս:
-Նրանք շատ են հեռացել,- շրջվելով դեպի Արագորնը տխուր ասաց նա,- սիրտս ասում է ինձ, որ ամբողջ գիշեր առանց հանգստանալու քայլել են:
-Միևնույնն է, մենք կգնանք նրանց հետքերով, ինչքան որ ուժներս հերիքի,- պատասխանեց Արագորնը և կռանալով թափահարեց թզուկի ուսը,- արթնացի՛ր Ջիմլի, շարժվելու ժամանակն է:
-Բայց դեռ մութ է,- թզուկը նստելով տրորեց աչքերը,- մինչև չլուսանա, նույնիսկ Լեգոլասը նրանց չի տեսնի, թեկուզ սարի գլուխը բարձրանա:
-Վախենամ ես նրանց էլ ոչ մի տեղից չեմ տեսնի,- հոգոց հանեց Լեգոլասը,- ո՛չ սարի գլխից, ո՛չ այստեղից, ո՛չ լուսնի լույսի ներքո և ո՛չ էլ արևի:
-Երբ դավաճանում է տեսողությունը, կարող է օգնել լսողությունը,- առարկեց Արագորնը,- Հողը տնքում է նրանց կոշիկների հարվածներից:
Նա պառկեց խոտերին ու ականջը դրեց գետնին: Երկար ժամանակ չէր շարժվում: Ջիմլին սկսեց կասկածել. «Հո չի՞ քնել հետքագետը, կամ միգուցե ու՞շքն է գնացել»: Այդ ընթաղքում երկինքը սկսեց լուսավորվել և հարթավայրի վրա տարածվեց մոխրագույն կիսախավարը:
-Ձայները շատ խուլ են ու խառնիխուռն,-ասաց Արագորնը և վեր կացավ,- մի բան հաստատ է, առաջիկա մի քանի վերստում ճանապարհը դատարկ է: Մեր թշնամիների ոտքերի ձայնը ցածր է ու հազիվ է լսվում: Նրանք շատ հեռու են: Փոխարենը քանի գնում ավելի հստակ է լսվում սմբակների ձայնը: Ինձ թվում է, որ ես դեռ երազում էի դրանք լսում: Ինչ որ ձիեր էին, որոնք դեպի արևմուտք էին սլանում: Բայց հիմա կարծես թե փոխել են ուղղությունը դեպի հյուսիս ու սրնթաց հեռանում են մեզնից: Կուզենայի իմանալ ի՞նչ է կատարվում այս հողերում:
-Շարժվեցի՛նք,- գոչեց Լեգոլասը:
Եվ այսպես սկսվեց հետապնդման երրորդ օրը: Քայլում ու քայլում էին նրանք առանց հանգստանալու ու ոչինչ չէր կարող մարել նրանց սրտերում վառվող կրակը: Հազվադեպ էին մի երկու բառ փոխանակում: Առջևում անծայրածիր կանաչ հարթավայր էր: Ճանապարհորդների էլֆական թիկնոցները լուծվելով կանաչա-մոխրագույն խոտերին թաքցնում էին նրանց նույնիսկ ամենասուր աչքերից: Երևի միայն էլֆը կզանազաներ երեք բարեկամներին խոտերից և այն էլ մոտիկից: Քանի ու քանի անգամ իրենց սրտի խորքում ճանապարհորդները շնորհակալություն էին հայտնում Լորիենի տիրուհուն այդ թիկնոցների ու լեմբասի համար, որն ուտում էին առանց կանգ առնելու՝ քայլելու ընթացքում, ամեն անգամ զգալով նրա թարմացնող ու կենարար ուժը: Թշնամու հետքն ուղիղ գծով, առանց ոլորանների, տանում էր դեպի հյուսիս արևմուտք: Երեկոյան մոտ հարթավայրը վերջացավ և ճանապարհը սկսեց բարձրանալ անհյուրընկալ ու ծառազուրկ սարի լանջը: Այստեղ օրքերի հետքը թեքվում էր դեպի հյուսիս ու ժամանակ առ ժամանակ գրեթե կորչում: Հողն այստեղ քանի գնում պնդանում էր, իսկ բուսականություն համարյա չկար: Հեռվում՝ ձախ կողմում, կանաչ գորգի վրա արծաթի պես փայլփլում էր Էնտվեյի ոլորանը: Տարածքը ամայի էր ու անշունչ: Բնակության հետք անգամ չկար: Արագորնը զարմանում էր, որ մինչև հիմա ոչ մի կենդանի շնչի չեն հանդիպել՝ ոչ մարդու, ոչ էլ գազանի: Չնայած ռոհանցիների բնակավայրերը գտնվում էին ավելի հարավ՝ Էրեդ Նիմրիսի անտառապատ ստորոտում, որը թաքնված էր մշուշում ու այստեղից չէր երևում: Բայց առաջներում ռոհանցիները իրենց ձիերին այս կողմերում էին արածեցնում: Հարթավայրում վրաններ էին խփում ու նույնիսկ ձմեռում, բայց հիմա այս հողերը դատարկ էին ու ամայի:
Մութն ընկնելուն պես ճանապարհորդները կան առան: Եվս տասներկու լիգ ճանապարհ մնաց ետևում: Էմին Մուիլի լանջերը մնացել էին հեռվում ու կորել մշուշի մեջ, որը ծածկել էր հորիզոնը:Նորալուսինը հազիվ էր երևում մշուշոտ երկնքում ու գրեթե չէր լուսավորում, իսկ աստղերը չէին երևում:
-Քանի գնում է ավելի եմ փոշմանում կորցրած ժամանակի համար,- հուսահատ ձայնով ասաց Լեգոլասը,- օրքերը մեզանից ահագին առաջ են անցել,- այնպես են սլանում չարագործներն ասես Սաուրոնն ինքն է նրանց քշում:
-Նշանակում է վե՞րջ մեր այսքան թափած ջանքերին ու փայփայած հույսին,- ատամները կրճտացրեց Ջիմլին:
-Հույսին հնարավոր է և վերջ, բայց ջանքերը իզուր չեն,- արձագանքեց Արագորնը,- ետ հաստատ նորից չենք դառնա: Առջևում դեռ երկար ճանապարհ կա: Բայց ինչքան եմ ես հոգնել... Նա շրջվեց դեպի հետ, որտեղ թանձրանում էր խավարը և ավելացրեց. -Այստեղ ինչ որ տարօրինակ բան է կատարվում: Մի տեսակ չեմ հավատում այս չափից ավելի լռությանը: Լուսինը գրեթե չի լուսավորում: Աստղեր չկան: Բա հոգնածությու՜նը: վաղուցվանից այսպես չէի ուժասպառվել: Հետքագետին վայել չէ ճանապարհի կեսին այսպես հոգնել: Ինչ որ մեկն օգնում է մեր թշնամիներին՝ ուժ տալով նրանց, իսկ մեր առջև ինչ որ անտասանելի արգելքներ հյուսում: Ճիշտն ասած ոտքերս այդքան չեն հոգնել, ինչքան որ սիրտս է ծանրացել:
-Իսկապես այդպես է,- ասաց Լեգոլասը,- ես դա զգացել եմ դեռ այն ժամանակ, երբ Էմին Մուիլի լանջերից իջանք հարթավայր,- Էլֆը ձեռքը պարզեց արևմուտք՝ դեպի Ռոհանի դաշտերը,- թշնամական անտեսանելի արգելքների ակունքը մեր ետևում չէ, այլ առջևում:
-Սարումանի կախարդանքն է,- ցածրաձայն ասաց Արագորնը,- միևնույնն է նա մեզ չի կարող ետ դարձնել, բայց գիշերել ստիպված ենք: Լուսինը կրկին չի լուսավորում, իսկ հետքը առաջվա պես դեպի հյուսիս է տանում: Կհանգստանանք մինչև առավոտ ու կրկին առաջ:
Լուսաբացին առաջինը կրկին Լեգոլասը վեր կացավ, եթե իհարկե նա ընդհանրապես քնել էր:
-Վե՛ր կացեք, շո՛ւտ արեք,- շտապեցնում էր նա մնացածներին,- լույսն արդեն բացվում է, արագացրե՛ք: Ֆենգորնի անտառեզրին մեզ հետաքրքիր լուրեր են սպասվում: Չար թե բարի, չեմ կարող ասել, բայց չպետք է ուշանանք: Արթնացե՛ք:
Արագորնն ու Ջիմլին արագ ոտքի ելան և ջոկատն առանց ժամանակ կորցնելու շարժվեց առաջ: Բլուրները կամաց-կամաց մոտենում էին: Կեսօրին դեռ մի ժամ կար, երբ ճանապարհորդները հասան բլուրների կանաչ ստորոտը: Բարձրանալով բլուրների լանջերն ի վեր՝ կանաչ ծածկույթը գագաթի մոտ վեր էր ածվում դատարկ, քարքարոտ հողի: Ձախ կողմում, բլուրների ու գետի միջև ընկած հատվածում, տարածվել էր կանաչ մարգագետինը: Բլուրներից մեկի տակ՝ կանաչի մեջ, սևին էր տալիս տրորված, ջարդոտված խոտերից մի տարածք: Օրքերն էին կանգ առել հանգստանալու: Այդտեղից հետքը նորից թեքվում էր դեպի հյուսիս ու գնում բլուրների երկայնքով: Արագորնը կանգ առավ և ուշադիր սկսեց ուսումնասիրել տրորված տարածքն ու նրա շրջապատը:
-Այստեղ օրքերը որոշել են հանգստանալ,- ասաց նա,- բայց հետքերը արդեն հնացել են: Երևում է սիրտդ քեզ չէր խաբում, Լեգոլա՛ս: Արդեն մոտավորապես երեք անգամ տասներկու ժամ է անցել, ինչ նրանք այստեղից հեռացել են: Եթե նրանք թափը չեն կոտրել, ուրեմն դեռ երեկ հասել են Ֆենգորնի անտառեզր:
-Ո՛չ հյուսիսում և ո՛չ ել արեևմուտքում ոչինչ չի երևում բացի կանաչից,- բողոքեց Ջիմլին,-գուցե բարձրանանք բլուրների գլո՞ւխը, մեկ էլ տեսար անտառը երևաց:
-Չի՛ երևա,- առարկեց Արագորնը,- բլուրները դեռ մի տասներկու լիգ էլ ձգվում են դեպի հյուսիս, իսկ այնտեղից մինչև անտառեզր, եթե ճիշտ եմ հիշում, մի տասնըհինգ լիգ կլինի:
-Դե ուրեմն առա՛ջ,- փնթփնթաց Ջիմլին,- պարտադիր չի, որ մեր ոտքերն իմանան, թե ինչքան ճանապարհ կա առջևում: Չնայած, եթե սրտներս ուրախ լիներ, ոտքերներս էլ չէին բողոքի:
Երբ արևն արդեն մայր էր մտնում՝ բարեկամները անցան վերջին բլուրը: Ամբողջ օրը նրանք քայլել էին առանց հանգստանալու և լավ հոգնել էին: Ջիմլիի մեջքը հոգնածությունից կորացել էր: Սովորաբար թզուկները թե ճանապարհին, թե աշխատանքի ժամանակ ժայռի պես տոկուն են, բայց այս անվերջանալի հետապնդումը ծանր էր անդրադարձել թզուկի վրա: Մեծամասամբ այն պատճառով, որ հաջողության հասնելու հույսը մարել էր նրա սրտում: Արագորնը քայլում էր լուռ ու մռայլ: Ժամանակ առ ժամանակ կռանալով ու ուշադիր զննելով հետքը՝ հույս ունենալով արահետում կրկին ինչ որ մի նշան գտնել: Միայն Լեգոլասն էր, որ քայլում էր առաջվա պես թեթև: Թվում էր, թե նրա ոտքերը չէին դիպչում գետնին: Համենայն դեպս նա հետքեր չէր թողնում: Նա սնվում էր միայն էլֆերի ճանապարհային հացով ու եթե կարելի է այդպես անվանել, քնում էր ոտքի վրա: Այդ քնի ժամանակ նրա հոգին թափառում էր էլֆերի հեռավոր ու զարմանահրաշ անուրջների արահետներում, իսկ բանականությունը մնում էր ընկերների հետ՝ արևի պայծառ լույսով ողողված երկրային ճանապարհին:
-Եկեք բարձրանանք այ այն կանաչ բլրի գլուխը,- առաջարկեց էլֆն ու վազեց բլրի լանջն ի վեր:
Արագորնն ու Ջիմլին հոգնած հետևեցին նրան: Մինչ նրանք կբարձրանաին, արևը վերջնականապես կորավ հորիզոնում և իրիկնային կիսախավարի վարագույրը պատեց աշխարհը: Բարեկամների աչքերի առաջ բացված տեսարանը հուսադրող չէր: Նրանք կանգնած էին մոխրագույն ու միապաղաղ հարթավայրի մեջտեղում, որը խառնվում էր իրիկնային մշուշին ու լուծվում անվերջանալի խավարում: Եվ միայն հյուսիս արևմտյան կողմում, ինչ որ բան էր սևին տալիս թանձրացող խավարում: Մառախլապատ լեռներն էին սկսում, որոնց ստորոտին էլ հենց փռված էր անտառը:
-Ոչինչ չի երևում,- ասաց Ջիմլին,- ժամանակն է կանգ առնել ու գիշերելու պատրաստություն տեսնել: ցրտում է, զգու՞մ եք:
-Քամին հյուսիսից է փչում, ձյունապատ լեռներից,- պատասխանեց Արագորնը:
-Առավոտյան կողմ քամին ուղղությունը կփոխի ու կփչի արևելքից,- խոստացավ Լեգոլասը,-հանգստանանք, եթե հոգնել եք, բայց հույսներդ մի կորցրեք: Ոչ ոք չգիտի թե մեզ առավոտյան ինչ է սպասվում: Լուսաբացը հաճախ է անսպասելի լուրեր բերում:
-Արդեն երեք լուսաբաց ենք դիմավորել՝ ինչ սկսել ենք հետապնդումը և ի՞նչ օգուտ,- ուսերը թոթվեց Ջիմլին:
Ցրտաշունչ գիշեր էր: Արագորնն ու Ջիմլին քնել էին անհանգիստ քնով: Ժամանակ առ ժամանակ արթնանալով նրանք տեսնում էին Լեգոլասին, որը մեկ անշարժ կանգնած էր նրանց կողքին, մեկ էլ անձայն քայլում էր այս ու այն կողմ ու քթի տակ էլֆերեն ինչ որ երգ երգում: Ի պատասխան նրա երգի՝ երկնքում մեկը մյուսի հետևից բոցավառվում էին աստղերը: Այդպես անցավ գիշերը: Լուսաբացը դիմավորեցին միասին: Նայում էին, թե ինչպես է լուսավորվում անամպ ու ջինջ երկինքը: Վերջապես ծագեց գունատ արևը: Արևելյան քամին ցրեց մշուշն ու պայծառ լույսը ողողեց հարթավայրը: Արևվելքում ինչքան աչքդ կտրեր, տարածվել էին Ռոհանի արոտավայրերը: Այդ արոտավայրերը նրանք էլի էին տեսել շատ հեռվից՝ Անդուինի ափերից: Հյուսիս արևմուտքում մթին էր տալիս Ֆենգորնի անտառը, բայց դեռ մի տասը լիգ կլիներ մինչև անտառի ծայրը: Մառախլապատ լեռները հալվում էին հորիզոնի կապույտում, իսկ մոխրագույն ամպերի մեջից վեր էր խոյանում Մեթեդրեսի՝ ամենաբարձր լեռան գագաթը: Անտառի միջից նեղ հունով ու բարձրադիր ափերով բարեկամներին ընդառաջ էր վազում արագնթաց Էնտվեյը: Օրքերի հետքը ուղիղ այնտեղ էր տանում:
Ուշադիր նայելով հարթավայրին Արագորնը հանկարծ նկատեց հեռավոր, բայց արագ շարժվող մի բիծ: Նա ականջը դրեց գետնին ու սկսեց ուշադիր լսել: Լեգոլասը ձեռքի ափով աչքերը ծածկած ուշադիր նայում էր բծին: Նա իր սուր էլֆական հայացքով տեսնում էր ոչ թե բիծ կամ կետ, այլ հեծիալների, շատ հեծիալների: Նրանց նիզակների ծայրերը փայլփլում էին առավոտյան պայծառ արևի լույսից, ասես հեռավոր աստղեր լինեին՝ մահկանացուների աչքին անհասանելի: Իսկ ավելի հեռվում դեպի երկինք էր բարձրանում ծխի թանձր ամպը:
Ամայի դաշտերում այնպիսի քար լռություն էր տիրում, որ Ջիմլին լսում էր խոտերի խշշոցը:
-Հեծիալնե՛ր են,- ոտքի թռչելով բղավեց Արագորնը,- հեծիալների մի մեծ ջոկատ է այս կողմ արշավում արագնթաց ձիերով:
-Ճիշտ է,- հաստատեց Լեգոլասը,- հարյուր և հինգ հոգի կլինեն, բաց գույնի մազերով, իսկ զրահները փայլում են արևի տակ: Հեծիալների առաջնորդը բարձրահասակ մարդ է:
-Սուր են էլֆերի աչքերը,- ժպտաց Արագորնը:
-Եվ ի՞նչ դժվար բան կա այստեղ,- ուսերը թոթվեց Լեգոլասը,- նրանք ընդամնեը հինգ լիգ են հեռու այստեղից:
-Հինգ լիգ են հեռու թե մեկ կարևոր չէ,- ձեռքը թափ տվեց Ջիմլին,- միևնույնն է բաց դաշտում հանդիպումից չենք խուսափի: Շարժվենք առա՞ջ թե սպասենք այստեղ:
-Սպասենք,- որոշեց Արագորնը,- ուժերս սպառվելու վրա են, իսկ հետապնդումը ոչինչ չտվեց: Իսկ գուցե հեծիալները մեզնից առա՞ջ են անցել: Նրանք էլ են օրքերի հետքով գնում՝ միայն թե հակառակ ուղղությամբ: Մեզ թարմ լուրեր են սպասվում:
-Կամ էլ սուր նիզակներ, քմծիծաղեց Ջիմլին:
-Ձիերից երեքը առանց հեծիալների են,- ասաց Լեգոլասը,- բայց հոբիթների չեմ տեսնում նրանց հետ:
-Ես չէի էլ ասում, որ լուրերը անպայման բարի են լինելու,- պատասխանեց Արագորնը,- ինչպիսին էլ որ լինեն սպասել է պետք մինչև հասնեն:
Բարեկամներն իջան բլրի գագաթից: Չափազանց աչքի ընկնող տեղ էր: Հասնելով ստորոտին նրանք փաթաթվելով թիկնոցների մեջ նստեցին խոտին: Ժամանակը դանդաղ էր անցնում, սպասումը գնալով ծանրանում էր: Ջիմլին անհամբերությունից իր տեղը չէր գտնում և չխոսել չէր կարող:
-Ի՞նչ գիտես այս հեծիալների մասին Արագո՛րն,- հարցրեց նա,- գուցե մահ՞ին ենք սպասում այստեղ նստած:
-ես եղել եմ Ռոհանում,- պատասխանեց Արագորնը,- քմահաճ ու հպարտ ժողովուրդ են, բայց մեծահոգի են ու մեծ սիրտ ունեն: Խիզախ են բայց դաժան չեն, այնքան էլ կրթված չեն, բայց սուր միտք ունեն: Գրքեր չեն գրում, բայց երգեր ունեն՝ հինավուրձ, ինչպես այն ժամանակները, երբ խավարի վարագույրը դեռ չէր տարածվել միջերկրում: Բայց ես չգիտեմ թե ինչ է այստեղ կատարվել վերջին ժամանակներս և ինչպիսի ընտրություն են կատարել ռոհանցիները: Հյուսիսից Սարումանն է նրանց գայթակղում, արևելքից Սաուրոնն է սպառնում... Ռոհանցիները Գոնդորի հետ հնուց ի վեր բարեկամություն են անում, չնայած որ արյունակից չեն միմյանց: Հին ու մոռացված ժամանակներում ռոհանցիներին այս կողմերն է բերել երիտասարդ Էորլը: (Մուստանգրիմցիների առաջնորդը և Ռոհանի առաջին թագավորը) Նրանք երևի արյունակցական կապերով ավելի մոտ են երկար լճի՝ Դեյլի բնակիչներին, որոնք գտնվում են Բարդի հպատակության տակ և անտառային մարդկանց ցեղին, որոնք հպատակվում են Բեորնին: Նրանց մեջ էլ են շատ հանդիպում բարձրահասակ ու շիկահեր մարդիկ ու տեսքով շատ նման են ռոհանցիներին: Ամեն դեպքում ռոհանցիները օրքերին չեն խղճում:
-Բայց Գենդալֆն ասում էր, որ ռոհանցիները Մորդորին տուրք են վճարում,- հիշեց Ջիմլին:
-Բորոմիրը դրան չէր հավատում,- ասաց Արագորնը,- ինչպես նաև ես:
-Շուտով ճշմարտությունը կիմանանք,- խոսքը կտրեց Լեգոլասը,- նրանք արդեն մոտիկ են:
Վերջապես նույնիսկ Ջիմլին լսեց հեռվից եկող սմբակների ձայնը: Հեծյալները քամու պես սլանում էին օրքերի հետքերով: Շուտով հարթավայրում զրնգուն ձայներ լսվեցին: Ռոհանցիները խթանելով իրենց ձիերին սլանում էին դեպի հարավ: Տափաստանը դղրդում էր սմբակների դոփյունից: Շարքը շարքի ետևից անցնում էր ջոկատը ճանապարհորդների դիմացով: Հեծիալները ուժեղ, ամրակազմ տեսք ունեին՝ զինված էին ու զրահապատ: Թեթև սաղավարտների տակից ծածանվում էին նրանց շիկահեր մազերը: Խելացի, բայց միևնույն ժամանակ խիստ դեմքեր ունեին: Գոտիներից թուր էր կախված, իսկ մեջքներին՝ վահան, ձեռքներին բռնել էին նիզակները: Նրանց նժույգների բաշը խնամված էր, մազը փայլուն, իսկ պոչները ծածանվում էին քամուց:
Թեկուզ ժամանակ առ ժամանակ հեծիալներից մեկը բարձրացնում էր գլուխն ու նայում շուրջ բոլորը, բայց կարծես ոչ մեկ չէր նկատում խոտերին նստած անծանոթներին: Ջոկատի վերջին շարքերն էին անցնում, երբ Արագորնը բարձրացավ նստած տեղից ու բարձր գոռաց.
-Ի՞նչ նորություն կա հյուսիսում, Ռո՛հանի Հեծիալներ:
Զարմանալի վարպետությամբ հեծիալները կանգնեցրին իրենց նժույգներն ու արագորեն շրջապատեցին անծանոթներին: Բարեկամները հայտնվեցին ռոհանցիների շրջափակման մեջ: Արագորնը անշարժ կանգնել էր, իսկ Ջիմլին ու Լեգոլասը շարունակում էին նստած մնալ՝ սպասելով դեպքերի զարգացմանը: Հեծիալները կանգ առան ու նիզակներն ուղղեցին դեպի օտարականները: Նրանց առաջնորդը մի գլուխ բարձր էր մնացած ռազմիկներից՝ սպիտակ ձիու պոչով սաղավարտով: Նա առաջ եկավ նիզակի ծայրը ուղղելով Արագորնի կրծքին: Արագորնը տեղից չշարժվեց:
-Ո՞վ եք դուք և ինչ գործ ունեք այստեղ,- համընդհանուր լեզվով հարցրեց հեծիալը: Նրա խիստ ձայնն ու առոգանությունը Թզուկին ու էլֆին հիշեցրեցին Բորոմիրին:
-Ինձ Պանդուխտ են անվանում,- պատասխանեց Արագորնը,- հյուսիսից եմ եկել, օրքերին եմ հետապնդում:
Առաջնորդն իջավ ձիուց, նիզակը տալով զինակիցներից մեկին: Դուրս քաշելով սուրը պատյանից նա մոտեցավ Արագորնին ու սկսեց զարմացած հայացքով ոտից գլուխ չափչփել նրան:
-Սկզբում ես ինքս ձեզ օրքերի տեղ դրեցի, բայց հիմա տեսնում եմ որ սխալվել եմ,- վերջապես ասաց նա,- բայց ձեզանից ի՞նչ որսորդ: Ո՞վ է հետապնդում օրքերին այսպիսի ջոկատով: Նրանք շատ ճարպիկ են կռվի դաշտում ու լավ զինված են: Էլ չխոսեմ նրանց քանակից: Բախտներդ բերել է, որ չեք հանդիպել նրանց, թե չէ որսորդներից կվերածվեիք որսի: Բայց գիտե՞ս ինչ, Պանդուխտ, քո մեջ ինչ որ տարօրինակ բան կա,- նա ուշադիր հայացք նետեց Արագորնի վրա,- Պանդուխտ... մի՞թե դա անուն է, նույնիսկ հագուստդ է տարօրինակ: Որտեղի՞ց հայտնվեցիք: Ինչպե՞ս կարող էինք ձեզ չնկատել: Միգուցե դուք էլֆե՞ր եք:
-Ոչ,- պատասխանեց Արագորնը,- մեզանից միայն մեկն է էլֆ՝ Լեգոլասը, հյուսիսային Չարքանտառից: Բայց մեր ճանապարհը անցել է Քվեթլորիենով, իսկ նրա տիրուհին՝ ի նշան բարեկամության, մեզ ճանապարհել է նվերներով:
Ռոհանցին ավելի մեծ զարմանքով նայեց ճանապարհորդներին, բայց նրա հայացքը խստացավ:
-Դուրս է գալիս որ կախարդուհին, որի մասին պատմվում է հին հեքիաթներում, իսկապես ապրում է ոսկե անտառում,- գոչեց նա,- լսել եմ որ քչերին է հաջողվում դուրս պրծնել նրա հյուսած որոգայթից: Իրո՛ք որ տարօրինակ ժամանակում ենք ապրում... Բայց եթե դուք եղել եք Լորիենում և ստացել եք կախարդուհու օրհնությունը, այդ դեպքում գուցե դուք է՞լ եք կախարդներ ու խաբեության ծուղակ եք հյուսում,- Նա կասկածանքով նայեց էլֆին ու թզուկին,- իսկ դո՞ւք ինչու եք լռում օտարականնե՛ր, թե՞ դուք լեզու չունեք:
Ջիմլին վեր կացավ տեղից ու կացինը ձեռքին, ոտքերը լայն բացած կանգնեց ռոհանցու դիմաց: Նրա աչքերը փայլատակեցին:
-Սկզբում ասա քո անունը, հեծիա՛լ, իսկ հետո կիմանաս իմը,- հպարտ գոչեց նա:
-Որպես օտարական դու պետք է առաջինը ներկայանաս,- խստացավ ռոհանցին՝ չափչփելով Ջիմլիին ոտից գլուխ,- բայց թող քո ասածը լինի: Ես Էոմե՛րն եմ՝ Էոմունդի որդին, Ռոհանի երրորդ հրամանատարը:
-Այդ դեպքում լսի՛ր ինձ Էոմեր՝ որդի Էոմունդի,- ասաց թզուկը,- ես Ջիմլին եմ՝ Գլոյնի որդին, Սարատակի թագավորությունից: Մինչ հիմարություններ դուրս տալը լավ կլիներ ավելի լավ ճանաչեիր նրան ում զրպարտում ու վիրավորում ես: Մի՛ դատիր այն ինչը չգիտես:
Ռոհանցու աչքերը փայլատակեցին: Շրջափակման օղակն ավելի նեղացավ: Նիզակների ծայրերը դիպան ճանապարհորդներին:
-Ես կթռցնեի քո գլուխը թզու՛կ, եթե դու գոնե մի քիչ բարձրահասակ լինեիր,- ցասումով գոչեց Էոմերը:
-Դու կմեռնես ավելի շուտ քան թուրդ կհասնի հարվածե՛լ,- կայծակի պես աղեղը լարելով բացականչեց Լեգոլասը,- նա մենակ չի այստեղ:
Էոմերը բարձրացրեց թուրը և ամեն ինչ արյունով կվերջանար, եթե չմիջամտեր Արագորնը: Նա կանգնեց Էոմերի և Ջիմլիի միջև:
-Ներիր մեզ Էոմե՛ր,- ասաց նա,- եթե դու մեզ ճանաչեիր, ապա կհասկանայիր թե ինչու իմ ընկերները տաքացան: Մենք թշնամի չենք ո՛չ Ռոհանին, ո՛չ էլ նրա ժողովրդին: Նախքան հարվածդ հասցնելը կլսե՞ս մեզ:
-Լավ, պատասխանեց Էոմերն իջեցնելով թուրը,- բայց հիշի՛ր, այս մռայլ ժամանակներում անկոչ հյուրերին վայել չէ նման գոռոզ պահվածքը: Ասա՛ ինձ քո իսկական անունը:
-Սկզբում ասա թե ու՛մ ես դու հպատակվում,- գոչեց Արագորնը,- Մորդորի սև տիրակալին թշնամի՞ ես, թե՞ բարեկամ:
-Ես հպատակվում եմ իմ տիրակալ Ռոհանի թագավոր Թեոդենին՝ Թենգելի որդուն,- պատասխանեց Էոմերը,- մենք չենք հպատակվում սև տիրակալին, բայց դեռ պատերազմի մեջ էլ չենք նրա հետ: Բայց եթե դուք նրանից եք փախչում, ավելի լավ է լքեք այս հողերը: Մեր սահմաններն ապահով չեն: Մեզ սպառնում են, բայց մենք միայն մի բան ենք ուզում, որ մեզ հանգի՛ստ թողնեն: Ուզում ենք ապրել այնպես ինչպես ապրել ենք մինչև հիմա: Չե՛նք ուզում խոնարհել գլուխներս օտար տիրակալների առջև՝ կարևոր չէ բարի, թե չար: Կար ժամանակ, երբ մենք հյուրասեր էինք, բայց հիմա անկոչ օտարականնրը թող չնեղանան, նրանց հետ խոսակցությունը կարճ է տևում: Ասա՛, ո՞վ ես դու, ու՞մ ես հպատակվում և ու՞մ հրամանով ես մեր հողերում օրքերին հետապնդում:
-Ես ոչ մեկին էլ չե՛մ հպատակվում,- ասաց Արագորնը,- բայց Մորդորի սպասավորներին հետապնդում եմ ամենուր: Օրքերին ցանկացած մահկանացույից լավ եմ ճանաչում ու եթե ընտրություն ունենաի այլ կերպ կհետապնդեի: Օրքերը մեր ընկերներից երկուսին գերի են վերցրել: Նման իրավիճակում էլ չես մտածում ոտքով ես, թե ձիով: Սլանում ես առանց հետ նայելու ու ոչ մեկից թույլտվություն չես հարցնում: Ու չես էլ հաշվում շատ են թշնամիներդ թե քիչ, եթե միայն սուրդ չի հաշվում կտրված գլուխները: Չէ՞ որ ես անզեն չե՛մ:
Նա մի կողմ նետեց թիկնոցի ծայրերը: Ձեռքին բռնած Անդրիլի շեղբը բոցավառվեց կրակով, իսկ գոտկատեղին փայլփլաց էլֆական պատյանը:
-Էլենդի՛լ,- բարձր ձայնով գոչեց Արագորնը,- ես Արագո՛րնն եմ՝ Արաթորնի որդին: Էլեսսար են ինձ ասում՝ էլֆական բյուրեղ: Ծնունդով ես դունադանցի եմ: Իսիլդուրի՝ Էլենդիլի որդու, Գոնդորի հնագույն տիրակալի հետնորդը: Քո առջև Էլենդիլի կոտրված թուրն է՝ վերածնված կայծակը: Այն նորից են կռել: Ընտրի՛ր վերջապես բարեկամ ես ինձ, թե՞ թշնամի: Կօգնես ինձ, թե՞ կխանգարես:
Ջիմլին ու Լեգոլասը ապշած նայում էին իրենց ընկերոջը: Նրանք Արագորնին այդպիսին դեռ չէին տեսել: Թվում էր, թե նա հանկարծակի աճեց, ահագնացավ, իսկ Էոմերը փոքրացավ: Նրա դեմքը մի պահ այնպիսի իշխանություն ու վեհություն էր ճառագում, որ էլֆն ու թզուկը ակամա հիշեցին Անդուինի քարե հսկաներին՝ Գոնդորի արքաներին: Մի պահ Լեգոլասին նույնիսկ թվաց, թե Արագորնի ճակատին փայլատակեց արքայական թագը:
Էոմերը ետ նահանջեց խոնարհելով հպարտ գլուխը: Նրա հայացքում կասկածը փոխարինվեց հարգանքի:
-Իսկապես որ չտեսնված ժամանակներ են եկել,- մրթմրթաց նա,- լեգենդներն ու առասպելները բուսնում են ճանապարհիդ անմիջապես խոտի միջից... Բայց ասա ինձ, օ պարոն, ի՞նչն է քեզ բերել մեր տիրույթները: Ի՞նչ էին նշանակում գուշակության մռայլ բառերը: Շատ օրեր են արդեն անցել ինչ Բորոմիրը՝ Դենետորի որդին, հեռացավ փնտրելու այդ հարցի պատասխանը, բայց նրա ձին, որը մենք էինք տվել, առանց հեծիալի է վերադարձել: Ի՞նչ լուրեր ես բերել մեզ հյուսիսային երկրներից:
-Ես բերել եմ ձեզ ընտրություն,- պատասխանեց Արագորնը,- փոխանցիր Թեոդենին՝ Թենգելի որդուն, որ վաղ թե ուշ նա ստիպված է լինելու պատերազմի մեջ մտնել՝ կամ Սաուրոնի կողմից, կամ էլ նրա դեմ: Ոչ ոք այլևս չի կարող ապրել առաջվա պես ու շատ քչերը կպահպանեն իրենց տիրույթները: Բայց այդ մասին հետո կխոսենք: Եթե ոչինչ չխանգարի ես ինքս թագավորին կհանդիպեմ: Բայց հիմա իմ առջև դժվար ճանապարհ է և ես քո օգնության կարիքն ունեմ: Դու արդեն լսեցիր, որ ես հետապնդում եմ օրքերին, որոնք գերեվարել են մեր ընկերներին: Ի՞նչ կասես այդ մասին:
-Հետապնդելն իմաստ չունի,- ասաց Էոմերը,- օրքերը ոչնչացված են:
-Իսկ ի՞նչ է կատարվել մեր ընկերների հետ:
-Մենք միայն օրքերի ենք տեսել:
-Բայց դա իսկապես տարօրինակ է,- գոչեց Արագորնը,- իսկ դուք զննե՞լ եք սպանվածներին: Մի՞թե այնտեղ միայն օրքեր են եղել: Մեր ընկերները փոքրահասակ են: Դուք նրանց երեխաների տեղ կընդունեիք: Ոտաբոբիկ են, մազոտ ոտնաթաթերով ու այս նույն թիկնոցներից են կրում:
-Այնտեղ ոչ երեխաներ կային ոչ էլ թզուկներ,- ասաց Էոմերը,- մենք հավաքել ենք նրանց զենքերը, իսկ դիակները մեր ավանդույթի համաձայն կիտել իրար գլխի ու վառել: Մնացորդները դեռ ծխում են:
-Մեր ընկերները ոչ թզուկներ են ոչ էլ երեխաներ,- առարկեց Ջիմլին,- նրանք հոբիթներ են:
-Հոբիթնե՞ր,- զարմացավ Էոմերը,- այդ ի՞նչ ցեղ է: Տարօրինակ անվանում ունեն:
-Անվանումն էլ է տարօրինակ, ժողովուրդն էլ,- համաձայնեց Ջիմլին,- այդ երկուսը մեզ համար շատ թանկ են: Ինչքան որ հասկացա գուշակության բառերը այստեղ էլ են հասել: Այնտեղ խոսվում է կոլոտիկի մասին: Ուրեմն այսպես, կոլոտիկները հենց հոբիթներն են:
-Կոլոտիկներ,- քմծիծաղեց Էոմերի կողքին կանգնած ռոհանցին,- ինչեր ասես որ չես լսի հիմա: Կոլոտիկները փոքրիկ մարդուկներն են՝ հյուսիսային հին հեքիաթներից: Բայց մենք հո հեքիաթո՞ւմ չենք: Մենք հիմա Ռոհանում ենք՝ պայծառ արևի ներքո:
-Մեկը մյուսին չի խանգարում,- պատասխանեց Արագորնը,- մեզնից հետո ապրողներն էլ մեր ժամանակի մասին հեքիաթներ կպատմեն:
-Ժամանակը չի սպասում տեր իմ,- անհամբեր խոսեց ռոհանցին չլսելով Արագորնին,- պետք է հարավ շտապել: Թողնենք այս խելագարներին իրենց զառանցանքներով: Թե՞ կհրամայես կապկպել նրանց:
-Հանգի՛ստ Էոտայն,- կանգնեցրեց նրան Էոմերը անցնելով ռոհաներենի,- սպասի՛ր մի քանի րոպե: Գնացե՛ք, հավաքվեք արահետի մոտ ու պատրաստ եղեք: Գնում ենք Էնտֆորդ:
Էոտայնը քթի տակ փնթփնթալով հեռացավ՝ ջոկատին փոխանցելու առաջնորդի հրամանը: Էոմերը մնաց օտարականների հետ:
-Տարօրինակ են զրույցներդ Արագո՛րն,- ասաց նա,- բայց ես զգում եմ, որ դու չես խաբում: Մենք՝ ռոհանցիներս, երբեք չենք ստում, այդ պատճառով էլ մեզ հեշտ չէ խաբել: Չնայած ինչ որ բան թաքցնում ես: Կպատմե՞ս ինձ ձեր ճանապարհորդության իրական նպատակի մասին:
-Մեր ճանապարհորդությունը սկսվել է Իմլադրիսից,- պատասխանեց Արագորնը,- այն նույն Իմլադրիսից, որի մասին խոսվում է գուշակությունում: Այդ օրվանից արդեն շատ շաբաթներ են անցել: Բորոմիրն էլ էր մեր ջոկատում: Ես պետք է գնայի նրա հետ Գոնդոր, որպեսզի օգնեյի Սաուրոնի դեմ պատերազմում: Բայց ջոկատը ուրիշ նպատակ էր հետապնդում, որի մասին ես հիմա իրավունք չունեմ խոսել: Մեր ջոկատի առաջնորդը Գենդալֆ Մոխրագույնն էր:
-Գե՛նդալֆը,- գոչեց Էոմերը,- Ռոհանում Գենդալֆ Մոխրագույնին լավ են ճանաչում: Բայց զգուշացնում եմ, նրա անունը չի օգնի ձեզ ձեռք բերել թագավորի բարեհաճությունը: Գենդալֆը հաճախ էր հյուր գալիս մեզ: Լինում էր նույնիսկ տարվա մեջ մի քանի անգամ: Բայց լինում էր, որ անհետանում էր մի քանի տարով ու ամեն անգամ միշտ անհանգստացնող լուրեր էր բերում: Դրա համար նրան սկսեցին անվանել Գենդալֆ չարագույժ: Եվ իսկապես, այս ամառվա նրա այցելությունից հետո անախորժությունները սկսվեցին: Սարումանի հետ լեզու չենք գտնում: Առաջ մենք Սարումանին բարեկամ էինք համարում, բայց Գենդալֆը զգուշացրեց, որ Իզենգարդում մեր դեմ պատերազմի են պատրաստվում: Նա ասաց, որ բանտարկված է եղել Օրթհանքում ու հրաշքով է փրկվել: Խնդրեց, որ օգնենք իրեն, բայց թագավորը մերժեց: Ռոհանում զգուշացիր Գենդալֆի անունը տալուց: Թագավորը կատաղած է նրա վրա: Նա մեր երամակից ընտրել տարել է Լուսաչ անունով արքայական նժույգին, որին հեծնել կարող են միայն Ռոհանի տիրակալները: Լուսաչի նախահայրը Էորլ արքայի փառապանծ նժույգն է եղել, որը ինչպես հայտնի է հասկանում էր մարդկային լեզուն: Յոթ օր առաջ Լուսաչը վերադարձել է, բայց թագավորը ավելի է կատաղել, նժույգը ոչ մեկին չի թողնում իրեն մոտենալ:
-Փաստորեն Լուսաչը կարողացել է գտնել տան ճանապարհը,- ասաց Արագորնը,- նա Գենդալֆից բաժանվել է հեռավոր հյուսիսում: Բայց ավա՛ղ, Գենդալֆը այլևս չի կարողանա հեծնել նժույգին: Նա գահավիժեց Մորիայի խավար անդունդն ու հավիտյան հեռացավ աշխարհից:
-Չարագույժ լուր է,- ասաց Էոմերը,- համենայն դեպս իմ ու ինձ նմանների համար: Բայց ոչ բոլորն են այդպես մտաածում: Թագավորի արքունիքում լինես՝ ինքդ կհամոզվես:
-Այդ լուրը ավելի դառն է քան դուք՝ ռոհանցիներդ կարող եք պատկերացնել,- տխուր պատասխանեց Արագորնը,- կարճ ժամանակ անց նրա ծանրությունը կզգան բոլորը: Նրա մահից հետո ջոկատը ես էի առաջնորդում ու տարա նրանց Քվեթորիեն: Այդ հրաշք երկրի մասին խոսելուց առաջ պետք է գոնե մեկ անգամ այն տեսնել, Էոմե՛ր: Այնպես որ դատարկ զրույցներ այլևս չանես: Հետո մենք լողացինք մեծ գետն ի վար մինչև Ռաուրոս ջրվեժն ու այտեղ իր մահը գտավ Բորոմիրը: նրան նետահարեցին այն նույն օրքերը, որոնց դուք քիչ առաջ ոչնչացրել եք:
-Վա՜յ մեզ,- մինչև հոգու խորքը ցնցված բղավեց Էոմերը,- Բորոմիրի մահը չափազանց մեծ կորուստ է Մինաս Թիրիթի ու մեզ բոլորիս համար: Նա հզոր ռազմիկ էր ու նրա փառքը թնդում էր ամենուր: Ռոհանում նա հազվադեպ էր լինում: Պաշտպանում էր Գոնդորի արևելյան սահմաննները, բայց ինձ հաջողվել է հանդիպել նրան: Նա ավելի շատ ռոհանցու էր հիշեցնում, քան խստադեմ գոնդորցու: Ափսո՜ս: Բորոմիրը իր ժողովրդի համար մեծ առաջնորդ կդառնար, բայց երևում է ճակատագիրը այլ կերպ է վարվել... Իսկ ինչու Գոնդորից լուր չի եկել: Ե՞րբ է այդ ամենը կատարվել:
-Չորս օր առաջ,- պատասխանեց Արագորնը,- հենց այդ երեկո էլ մենք ճանապարհ ընկանք Թոլ Բրանդիրի ստորոտից ու հիմա կանգնած ենք քո առաջ:
-Ինչպես թե... ոտքո՞վ,- չհասկացավ Էոմերը:
-Այո, ինչպես տեսնում ես:
Էոմերի աչքերը զարմանքից չռվեցին:
-Պանդուխտ... սխալ են քեզ անվանել, օ Արաթորնի որդի, պետք է Թռչող ոտքեր անվանեին: Ձեր այս արշավի մասին դեռ շատ երգեր կերգվեն: Քառասունհինգ լիգ ոտքով ու ընդամենը չորս օրում: Ամուր են Էլենդիլի հետնորդների մկանները: Բայց ասա ինձ, տե՛ր, ի՞նչ անեմ ես հիմա: Մենք շտապում ենք, պետք է վերադարնանք: Թեոդոնը մեզ է սպասում: Իմ զինակիցների ներկայությամբ ես զգույշ էի խոսում, բայց սև տիրակալի հետ մենք իրոք պատերազմի մեջ չենք, չնայած արքունիքում կան մարդիկ, որոնք թագավորի ականջին վախկոտ խորհուրդներ են շշնջում: Բայց պատերազմի հոտն արդեն գալիս է: Մենք դաշինքի մեջ ենք Գոնդորի հետ ու չենք դրժի մեր խոստումը՝ առաջին կանչով հասնել օգնության: Այդպես եմ մտածում ես ու նրանք՝ ովքեր կգան իմ ետևից: Երրորդ հրամանատարը պատասխանատու է արևելյան սահմանների հանգստության համար ու ես հրամայել եմ բոլոր հովիվներին արածեցնել իրենց երամակներին Էնվեյի մյուս ափին ու այս ափում չերևալ: Այստեղ մնացել են միայն պահակազորն ու հետախույզներն իրենց արագավազ ձիերով:
-Ուրեմն դուք Սաուրոնին տուրք չե՞ք վճարում,- դուրս թռավ Ջիմլիի բերանից: -Ո՛չ, ու երբեք էլ չենք վճարի,- Էոմերի աչքերը փայլեցին,- ինձ էլ են հասել այդ կեղծ լուրերը, բայց չգիտեի, որ այդքան հեռու են գնացել: Մի քանի տարի առաջ սև տիրակալն ուզում էր մեզնից նժույգներ գնել ու լավ գին էր առաջարկում նրանց համար, բայց մենք հրաժարվեցինք, որովհետև նա չար նպատակով է օգտագործում նժույգներին: Դրանից հետո նա Ռոհան ուղարկեց օրք ձիագողերի, որոնք շատ սևամազ նժույգներ գողացան ու հիմա այդ ցեղից համարյա չի մնացել: Ահա՛ թե ինչու ենք մենք օրքերի նկատմամբ այդպիսի թշնամանք տածում՝ առանց ներում բեկումի: Բայց վերջին ժամանակներս ամենաշատ դժբախտությունները գալիս են Սարումանից: Նա իրեն այս հողերի տիրակալն է հռչակել ու արդեն մի քանի ամիս է մեր միջև պատերազմ է: Սարումանն իր շուրջն է հավաքել օրքերին, գայլ դարձորյակներին ու լեռնային գլխակերներին և արդեն փակել է ռոհանյան լեռնանցքը: Աչքններս չթարթած կհայտնվենք շրջափակման մեջ: Արևմուտքում թշնամիներ, արևելքում թշնամիներ... Դժվար է կռվել այդպիսի հակառակորդի դեմ: Սարումանը կախարդ է, խորամանկ ու հմուտ, բացի այդ նաև փոխակերպուկ է: Ասում են հայտնվում է գլխանոցով թիկնոցի մեջ փաթաթված ծերունու տեսքով ու ջրի երկու կաթիլի պես նման է Գենդալֆին: Սարումանի լրտեսները թափանցում են բոլոր արգելքների միջով, իսկ նրա չարագույժ թռչունները գիշեր ու ցերեկ ճախրում են մեր երկնակամարում: Չգիտեմ ինչով այս ամենը կվերջանա, բայց սիրտս վատ բան է գուշակում: Ինձ թվում է Սարումանը թագավորական արքունիքում էլ աչքեր ու ականջներ ունի: Ինքդ կհամոզվես, եթե գաս մեզ հետ: Գնա՛նք մեզ հետ, Արագո՛րն: Թե՞ իզուր է հուսում իմ սիրտը, որ դու հայտնվել ես օգնելու ինձ կասկածի ու վտանգի ժամին:
-Ես կգամ Էդորաս հենց կարողանամ,- խոստացավ Արագորնը:
-Բայց ինչու՞ ոչ հիմա: Այս տագնապալի օրերին Էլենդիլի փորձառու հետնորդի հայտնվելը մեր ժողովրդին մեծ հույս ու տոկունություն կհաղորդեր: Արևմտյան դաշտերում հիմա ճակատամարտ է ընդանում ու վախենում եմ մերոնք չդիմանան: Ես առանց Թեոդենի թույլտվության իմ ջոկատով հյուսիս եմ արշավել ու արքունիքը հիմա անպաշտպան է, բայց ես չէի կարող այլ կերպ վարվել: Հետախույզները լուր բերեցին, որ երեք օր առաջ օրքերի մի մեծ ջոկատ է իջել արևմտյան պատով ու նրանց վահաններին Սարումանի զինանշանն է: Փաստորեն Սարումանը դաշի՞նք է կնքել սև տիրակալի հետ: Դա ամենասարսափելին էր իմ կարծիքով: Այդ հրեշավոր լուրը լսելով ես իմ ջոկատը հավաքեցի և ճանապարհ ընկա: Երկու օր առաջ մայրամուտին, Ֆենգորնի անտառի մուտքի մոտ, բռնացրեցինք օրքերին: Մենք շրջապատեցինք նրանց ու երեկ առավոտյան հարձակվեցինք: Այդ մարտում ես տասնհինգ մարտիկ կորցրեցի ու տասներկու ձի: Օրքերն ավելի շատ դուրս եկան քան մենք կարծում էինք: Արևելքից նրանց օգնություն էր եկել՝ դատելով հետքերից: Ամենավերջում անտառից ևս մի ջոկատ օգնության եկավ մեր թշնամիներին: Իսկական հսկաներ էին: Կրկին սպիտակ ձեռքի զինանշանով՝ կատաղի ու ուժեղ: Բայց մենք նրանց էլ ոչնչացրեցինք, չնայած շատ երկար ժամանակ պահանջվեց: Մենք պետք ենք թե՛ հարավում և թե՛ արևմուտքում: Չե՞ք ուզում միանալ մեզ: Մենք ձեզ ձիեր կտանք: Սրիդ համար էլ աշխատանք կճարվի: Թզուկի տապարն ու էլֆի աղեղն էլ իրենց համար գործ կգտնեն, եթե նրանք ներեն ինձ ոսկե անտառի տիրուհու մասին ասած խոսքերս: Ես ուղղակի կրկնում եմ այն ինչը խոսում են մեր կողմերում: Ուրախ կլինեմ եթե այդպես չլինի:
-Քո խոսքերը բարի են,- ասաց Արագորնը,- Շնորհակալություն: Իմ սիրտը նույնպես ձգտում է դուրս գալ նախանշված ճանապարհից ու գալ քո ետևից, բայց ես չեմ կարող թողնել մեր ընկերներին բախտի քմահաճույքին, քանի դեռ հույս կա, որ նրանք կգտնվեն:
-Հույս չկա,- ասաց Էոմերը,- հյուսիսային սահմանին դու նրանց չես գտնի:
-Բայց նրանք ետևում էլ չեն մնացել: Մենք ճանապարհին՝ արևելյան պատից ոչ հեռու, հստակ նշանի հանդիպեցինք ու գիտենք, որ նրանցից գոնե մեկը այդ ժամանակ դեռ ողջ էր: Պատից այս կողմ ուրիշ ոչ մի արտառոց բան չի հանդիպել: Արահետը ուղիղ այս կողմ է գալիս: Ուրիշ հետքեր չկան, եթե իհարկե հետքագետի իմ վարպետությունը ինձ չի դավաճանել:
-Այդ դեպքում ո՞ւր են նրանք անհետացել:
-Չգիտեմ: մտածում եմ, որ նրանք սպանված են ու այրված օրքերի հետ միասին, բայց դու դա բացառում ես ու ես քեզ հավատում եմ: Կարող եմ եզրակացնել միայն մի բան: Մարտից առաջ նրանք ճողոպրել են անտառ: Երևի դա տեղի է ունեցել նախքան օրքերին շրջափակման մեջ վերցնելը: Դու վստա՞հ ես, որ շրջափակումից ոչ ոք դուրս չի պրծել:
-Կարող եմ երդվել, որ ոչ մի օրք չի դուրս եկել շրջափակումից,- գոչեց Էոմերը,- իսկ եթե ինչ որ մեկը կարողացել է դուրս պրծնել օղակից, ուրեմն նա հաստատ ամենաքիչը էլֆ կախարդ է:
-Մեր բարեկամները հագնված են ինչպես մենք,- նկատեց Արագորնը,- իսկ դուք մեզ չնկատեցիք:
-Այո, ճիշտ է: Այդ մասին ես մոռացել էի,- համաձայնվեց Էոմերը,- ու ընդհանրապես այսօր այնքան հրաշքներ տեղի ունեցան, որ ես էլ ոչ մի բանում վստահ չեմ: Ինչ ասես չի կատարվում աշխարհում: Թզուկն ու էլֆը ձեռք ձեռքի տված զբոսնում են Ռոհանի դաշտերում, մարդիկ հանդիպում են Լորիենի կախարդուհուն ու նրանց հետ ոչինչ չի պատահում: Եվ դա դեռ ամենը չէ: Ռոհան է վերադարձել Էլենդիլի սուրը, որը կոտրվել էր դեռ այն ժամանակ, երբ մեր նախահայրերը դեռ ոտք չէին դրել այս հողերը: Ու հետն էլ վերադարձել է վերածնված: Այսպիսի իրավիճակում չգիտես էլ ինչ անես:
-Ոչ մի տարօրինակ բան էլ չկա,- ասաց Արագորնը,- չարն ու բարին միշտ էլ մնում են չար ու բարի, թե մարդկանց, թե էլֆերի ու թզուկների համար: Ուղղակի պետք է կարողանալ մեկը մյուսից տարբերել: Ոսկե անտառում էլ է ամեն ինչ այդպես:
-Ճշմարիտ որ այդպես է,- համաձայնվեց Էոմերը,- ես հավատում եմ քեզ: Սիրտս էլ հուշում է ինչպես վարվել, բայց դժբախտությունն այն է, որ ես չեմ կարող հետևել սրտիս խորհրդին: Մեր օրենքները արգելում են օտարականներին առանց թագավորի գիտության թափառել Ռոհանում: Հիմա վատ ժամանակներ են և օրենքներն ավելի են խստացել: Ես խնդրեցի ձեզ ձեր կամքով հետևել մեզ, բայց դուք հրաժարվեցիք: Հո հիմա չե՞նք կռվելու հարյուրը երեքի դեմ:
-Կարծում եմ ձեր օրենքները գրված են ուրիշ դեպքերի համար,- առարկեց Արագորնը,- բայց արդյո՞ք ես իրոք օտարական եմ: Ես քիչ անգամներ չեմ եղել ձեր երկրում ու նույնիսկ կռվել եմ Ռոհանի մարտիկների շարքերում՝ ճիշտ է ուրիշ անունով: Քեզ ես երբեք չեմ հանդիպել: Այն ժամանակ դու դեռ երեխա էիր, բայց հորդ՝ Էոմունդի հետ, շատ եմ զրուցել: Թեոդենի՝ Թենգելի որդու հետ նույնպես: Այն ժամանակներում Ռոհանցի բարեխիղճ հրամանատարը երբեք չէր կանգնեցնի մի մարդու՝ ով շտապում է ընկերներին օգնության: Մի խոսքով իմ պարտքն է շարունակել ուղիս, իսկ դու՝ Էոմունդի որդի, կարող ես ընտրե՛լ: Կամ օգնի՛ր մեզ, կամ էլ բաց թող, եթե չես ուզում օգնել: Կամ շարժվիր օրենքով, բայց այդ դեպքում թագավորի մոտ կվերադառնան ոչ թե հարյուր մարտիկ այլ շատ ավելի քիչ:
Էոմերը մի քանի վարկյան լռեց ու վերջապես որոշում ընդունեց:
-Երկուսս էլ շտապում ենք: Իմ ջոկատն անհամբեր սպասում է հրամանի, որպեսզի ինչքան հնարավոր է արագ հեռանանք այստեղից, իսկ քո հույսը քանի գնում ավելի եթերային է դառնում: Ես իմ ընտրությունը կատարեցի: Գնա՛ցեք ձեր ճանապարհով և բացի այդ ես ձեզ ձիեր էլ կտամ: Միայն մի բան եմ խնդրում, երբ կատարեք ձեր պարտքը, կամ հասկանաք որ ապարդյուն էիք փնտրում, վերադարձրե՛ք ձիերին Էդորաս: Դա թագավորին ապացույց կլինի, որ ես ճիշտ եմ վարվել: Դրանից կարող է կախված լինել իմ պատիվը ու հնարավոր է նույնիսկ կյանքը: Ինձ հուսախաբ չանես:
-Չեմ անի,- խոստացավ Արագորնը:
-Մեծ էր Էոմերի զինակիցների զարմանքը, երբ նա հրամայեց ազատ նժույգներին տալ օտարականներին: Շատերը կասկածամիտ հայացքներ գցեցին, բայց միայն Էոտայնը համարձակվեց բարձրաձայն արտահայտվել:
-Գուցե արժե տալ ձիերին այս օտարականին, որը Գոնդորի տիրակալներից է սերում՝ եթե հավատանք նրա խոսքին, բայց չլսված բան է, որ Ռոհանյան նժույգին հեծնի թզուկը:
-Հանգստացի՛ր, այդպիսի բան չի՛ եղել ու չի՛ էլ լինի,- արձագանքեց Ջիմլին,- ես ավելի լավ է ոտքով գնամ, քան բարձրանամ այս գազանի վրա: Չեմ բարձրանա եթե նույնիսկ ուժով ստիպեն: Ես ոտքով էլ հետ չեմ մնա:
-Կմնաս,- նկատեց Արագորնը,- մենք ժամանակ չունենք ու չենք կարող ոտքով եկողի արագությամբ ընդանալ:
-Ջիմլի, բարեկամս, մի անհանգստացիր,- հանգստացրեց նրան Լեգոլասը,- մենք երկուսս մի ձիով կգնանք ու դու անհանգստանալու կարիք չես ունենա: Ե՛ս կվարեմ ձին:
Արագորնին տարան մեծ մոխրագույն ձիու մոտ:
-Նրա անունը Խասուֆել է,- ասաց Էոմերը,- թող որ նա քեզ հավատարիմ լինի ու թող քո բախտն ավելի շատ բերի, քան նրա նախկին տիրոջ՝ Գարուլֆի բախտը:
Լեգոլասի ձին այնքան էլ մեծ չէր, ինչքան Արագորնինը, բայց տաքարյուն էր ու ճարպիկ: Անունը Արոդ էր: Լեգոլասը խնդրեց հանել թամբը ձիու վրայից:
-Առանց թամբի էլ յոլա կգնամ,- ասաց նա ու մեծ թեթևությամբ թռավ ձիու մեջքին:
Չնայած բոլորի զարմանքին՝ Արոդը հանգիստ հնազանդվեց: Թվում էր, թե նա առանց բառերի հասկանում է իր նոր հեծյալին: Էլֆերը հեշտ են ընդհանուր լեզու գտնում կենդանիների հետ: Երբ Ջիմլիին նստեցրին Լեգոլասի ետևում, նա այպես ամուր կառչեց էլֆից, ասես նրա համար ձի հեծնելը այնքան տհաճ լիներ, ինչքան Սեմի համար նավակ նստելը:
-Բարի ճանապարհ, ցանկանում եմ գտնեք այն, ինչ փնտրում եք,- բարեմաղթեց Էոմերը,- ինչքան հնարավոր է շուտ վերադարձեք, ու թող մեր սրերը փայլատակեն միասին:
-Ես կվերադառնա՛մ,- գոչեց Արագորնը:
-Ես է՛լ,- խոստացավ Ջիմլին,- մենք դեռ կզրուցենք Լորիենի տիրուհու մասին, ու ես քեզ կսովորեցնեմ ավելի քաղաքավալի լինել:
-Կտեսնենք,- պատասխանեց Էոմերը,- այսօր այնքան տարօրինակ դեպքեր տեղի ունեցան, որ ես չեմ զարմանա, եթե դառնամ թզուկի աշակերտը, ու նրա տապարը մեծագույն հարգանք ստեղծի իմ մեջ Լորիենի տիրուհու հանդեպ:
Այս խոսքերով էլ նրանք բաժանվեցին: Ռոհանցիների նժույգները սլանում էին քամու արագությամբ: Քիչ անց, երբ Ջիմլին ետ նայեց, Էոմերի ջոկատը դարձել էր մի փոքրիկ բիծ անծայրածիր հորիզոնում: Արագորնը նայում էր միայն առաջ, որպեսզի հանկարծ չկորցնի հետքը: Նա այնքան էր կորացել, որ այտը դիպչում էր Խասուֆելի պարանոցին: Շուտով նրանք հասան էնտվեյին: Գետի ափին օրքերի հետքը բաժանվում էր երկու մասի: Մեկը թեքվում էր դեպի արևելք: Օգնության եկած օրքերի հետքն էր, որի մասին պատմել Էր Էոմերը: Արագորնը իջավ ձիուց, արագորեն ուսումնասիրեց հետքերն ու նորից թռավ ձիու մեջքին: Բարեկամները շարունակեցին ճանապարհը արահետի կողքով, աշխատելով չկոխրտել հետքը: Քիչ անց Արագորնը նորից կանգ առավ, իջավ ձիուց ու սկսեց ուշադիր զննել:
-Շատ բան չես զանազանի,- վերջապես ասաց նա,- Ռոհանցիները զգալիորեն կոխրտել են հետքը: Երևում է հետ գալու ճանապարհին խիտ շարքերով են արշավել՝ աշխատելով գետից չհեռանալ: Արևելք գնացող հետքերը լավ են պահպանվել, բայց նրանցից ոչ մեկը չի տանում ետ՝ դեպի Անդուինը: Հարկավոր է դանդաղ գնալ ու ուշադիր լինել, որ այլ կողմ գնացող հետք բաց չթողնենք: Այստեղ օրքերը հաստատ նկատած կլինեին, որ իրենց հետապնդում են ու կարող էին գերիներին քարշ տալ այլ կողմ:
Եղանակը փչանում էր: Արևելքից մռայլ, մոխրագույն ամպեր եկան ու ծածկեցին արևը: Կամաց կամաց Ֆենգորնը մոտենում էր ու նրա մթին թավուտները սևին էին տալիս լեռան լանջերին: Հետապնդողներն այդպես էլ այլ կողմ գնացող հետքեր չգտան, բայց սկսեցին հանդիպել նետահարված օրքերի դիակների: Մեկի թիկունքին, մյուսի կրծքին ցցված էին մոխրագույն փետուրերով նետերը:
Արդեն իրիկուն էր, երբ նրանք վերջապես հասան անտառեզրին ու առաջին ծառերի արանքում հայտնաբերեցին հսկայական խարույկից մնացած մոխրակույտը: Ածուխները դեռ ծխում էին, կողքը թափթփված էին սաղավարտներ, ծակծկված վահաններ, կոտրված սրեր, նիզակներ ու սպառազինության այլ պարագաներ: Հողի մեջ խրված նիզակի ծայրին ցցված էր օրքի հսկայական գլուխը՝ ջարդված սաղավարտով, որի վրա դեռ զանազանվում էր սպիտակ զինանշանը: Մի քիչ այն կողմ՝ գետից ոչ հեռու, սևին էր տալիս թարմ հողով ծածկված ու տորֆով կառուցված գերեզմանաթումբը, վրան ցցված տասնհինգ նիզակներով: Քիչ ժամանակ չպահանջվեց մինչև Արագորնն ու ընկերները հետախուզեցին տարածքն ու նրա շրջապատը, բայց մութն արդեն ընկնում էր, իսկ անտառը պատվում մշուշով: Մերիի ու Փինի հետքերը այդպես էլ չգտնվեցին:
-Ամեն ինչ ապարդյուն է,- տխուր ասաց Ջիմլին,- շատ հանելուկներ ենք գուշակել, ինչ ճանապարհ ենք ընկել, բայց այս մեկը երևի ամենադժվարն է: Վախենամ հոբիթների ածխացած ոսկորրները խառնվել են օրքերի ոսկորներին: Ֆրոդոն ծանր կտանի այս լուրը, եթե իհարկե այդ մասին նա երբևե իմանա: Բա Ազատքում սպասող ծեր հոբիտը... Էլրոնդը դեմ էր նրանց մեզ հետ գալուն:
-Իսկ Գենդալֆը կողմ էր,- առարկեց Լեգոլասը:
-Դե Գենդալֆն առաջինը որոշեց մասնակցել արշավին ու առաջինն էլ զոհվեց,- պատասխանեց Ջիմլին,- սխալվեց այս անգամ իր հաշվարկների մեջ:
-Գենդալֆը որոշեց մասնակցել ոչ թե այն պատճառով, որ բարեհաջող ավարտ էր կանխագուշակել,- ասաց Արագորնը,- այլ որովհետև հրաժարվել չէր կարող, չնայած գիտեր, որ այս ամենը կարող է տխուր ավարտ ունենալ:
Նրանք ճամբար խփեցին մարտի դաշտից ոչ հեռու բուսնած լայն տարածված ճյուղերով մի ծառի տակ, որը շագանակենի էր հիշեցնում: Ճյուղերին դեռ պահպանվում էին անցյալ տարվանից մնացած չորացած ձեռքի մատների նման լայն ու դարչնագույն տերևները, որոնք տխուր սոսափում էին գիշերային քամու յուրաքանչյուր հպումից:
Ջիմլիի ատամները ցրտից կռճկտում էին: Նրանցից ամեն մեկը մի բարակ ծածկոցով էր ծածկված:
-Եկեք խարույկ վառենք,- առաջարկեց թզուկը,- ես արդեն ոչնչից չեմ վախենում: Եթե նույնիսկ օրքերը թռչեն դեպի կրակը, ինչպես թիթեռները դեպի լույսը, ինձ համար միևնույնն է:
-Եթե հոբիթները թափառում են անտառում՝ խարույկի լույսը նրանց այստեղ կբերեր,- ավելացրեց Լեգոլասը:
-Չես իմանա խարույկի լույսն է՛լ ում այստեղ կբերի, բացի օրքերից ու հոբիթներից,- ասաց Արագորնը,- մենք երկու լիգ ենք հեռու դավաճան Սարումանի տիրույթները տանող լեռնանցքից: Եվ բացի այդ՝ մենք Ֆենգորնի անտառեզրին ենք գտնվում: Ասում են այստեղի ծառերին դիպչելը վտանգավոր է:
-Բայց նայիր ռոհանցիները ինչ մեծ խարույկ են վառել երեկ ու հաստատ մի՛ ծառ չեն տապալել,- առարկեց Ջիմլին,- գիշերն էլ այստեղ են անցկացրել ու նրանց հետ ոչինչ չի պատահել:
-Ռոհանցիները քանակով ավելի շատ էին, քան մենք,- հիշեցրեց Արագորնը,- ու հետո Ֆենգորնի զայրույթը նրանց չի վախեցնում: Նրանք հազվադեպ են այս կողմերում երևում, անտառի խորքն էլ երբեք չեն մտնում: Իսկ մեզ ճանապարհը կարող է դեպի անտառի խորքը տանել, զգույշ եղե՛ք, ծառերին ձեռք չտա՛ք:
-Դրա կարիքը չկա էլ,- ասաց Ջիմլին,- ռոհանցիները բավականաչափ փայտ են թողել, և բացի այդ՝ տարածքը լիքն է գետնին թափթփված չոր ճյուղերով:
Նա գնաց փայտ հավաքելու և քիչ անց արդեն խարույկ վառելու պատրաստություն էր տեսնում: Արագորնը նստեց շագանակենու տակ, մեջքը հենեց ծառի բնին ու խորասուզվեց մտքերի մեջ: Լեգոլասը միայնակ կանգնած, մարմնով թեքված դեպի առաջ, նայում էր անտառի անթափանց պատին, ասես ինչ որ հեռավոր ձայներ էր լսում: Վերջապես թզուկը փոքրիկ, բայց պայծառ խարույկ վառեց, ու երեք ընկերները հավաքվեցին խարույկի շուրջը՝ իրենց մարմնով ծածկելով խարույկի լույսը ավելորդ աչքերից: Լեգոլասը բարձրացրեց գլուխն ու նայեց դեպի խարույկը կռացած երկար ճյուղերին:
-Տեսե՛ք,- զարմացած բացականչեց նա,- կրակի ջերմությունը դուր է գալիս ծառին:
Հնարավոր է նրանց խաբում էին պարող ստվերները, բայց միաժամանակ երեքին էլ թվաց, թե ճյուղերը ճկվել ու ձգվում են դեպի կրակը, իսկ դարչագույն տերևները դողում են ու թեթև խշշյունով հպվում միմյանց: Հանկարծակի լռություն տիրեց, ու երեքն էլ իրենց վրա զգացին մթության մեջ տարածված անծանոթ անտառի խորհրդավոր հայացքը: Անտառը հանգիստ շնչում էր խավարում ու թվում էր, թե նա միայն իրեն հայտնի ինչ որ գաղտնիք է թաքցնում: Վերջապես Լեգոլասը խախտեց լռությունը:
-Հիշում եմ Սելեբորնը զգուշացնում էր մեզ Ֆենգորնի մասին: Ասում էր, որ անտառի խորքը չգնանք,- ասաց նա,- ինչ ես կարծում, ինչու՞, Արագո՛րն: Բորոմիրն էլ էր ինչ որ լեգենդների մասին պատմում: Ինչի՞ մասին է խոսվում այնտեղ:
-Շատ լեգենդներ կան Գոնդորում ու ոչ միայն այնտեղ,- պատասխանեց Արագորնը,- եթե Սելեբորնի խոսքերը չլինեին, ես կհամարեի դրանք դատարկ հնարանքներ, որոնց իրական իմաստը վաղուց արդեն կորսված է: Ինքս էի քեզ ուզում հարցնել, ճշմարտություն կա՞ արդյոք դրանց մեջ: Բայց եթե նույնիսկ անտառային էլֆը չգիտի, էլ ի՞նչ սպասես մարդուց:
-Դու շատ ես ճանապարհորդել,- առարկեց Լեգելասը,- ես որտեղի՞ց պետք է լսած լինեի Ֆենգորնի մասին, բացի մի քանի երգից, որտեղ երգվում է այն մասին, որ այստեղ առաջներում բնակվել են օնոդրիմները՝ Մարդկանց լեզվով էնտերը: Այս անտառը շա՜տ-շատ հին է նույնիսկ էլֆերի չափանիշներով:
-Այո՛, հինավուրց անտառ է,- հաստատեց Արագորնը,- այնքան հինավուրց, որքան գերազմանոցի մոտակայքում աճող Հավերժական անտառը: Էլրոնդն ասում էր, որ այդ երկու անտառները ինչ որ տեղ ազգականներ են: Սրանք վերջին պատվարն են այն հնագույն անտառների, որոնք սփռված էին այս հողերում դեռ այն վաղ ժամանակներում, երբ առաջնածինները նոր էին սկսել դեգերել միջերկրում, իսկ մարդկային ցեղը դեռ չէր արթնացել հավերժական քնից... Բայց Ֆենգորնն ունի նաև իր սեփական գաղտնիքը, թե ինչ գաղտնիք է չեմ կարող ասել:
-Չեմ էլ ուզում իմանալ,- հայտարարեց Ջիմլին,- ով էլ այստեղ ապրելուց լինի ես կանեմ ամեն ինչ, որպեսզի նրան չհանդիպեմ:
Բարեկամները վիճակ գցեցին, թե ով է առաջինը ժամապահ կանգնելու: Ջիմլին առաջինն էր: Արագորնն ու Լեգոլասը պառկեցին հանգսռանալու: Արագորնը շրջվեց դեպի Ջիմլին ու քնատ ձայնով ասաց.
-Հիշիր Ջիմլի, ոչ մի դեպքում ոչ ճյուղ, ոչ էլ թուփ հանկարծ չկտրես: Ու աշխատիր անտառ չգնալ ցախ հավաքելու, եթե նույնիսկ խարույկը հանգչի: Ծայրահեղ դեպքում ձայն տուր ինձ:
Այս խոսքերով էլ նա շրջվեց կողքի ու քիչ անց արդեն քնած էր մեռածի քնով: Լեգոլասը պառկել էր ձեռքերը կրծքին խաչած, բաց աչքերով, որոնց մեջ խառնվել էին երազն ու գիշերային կիսաիրականություը, քանզի այդպես են քնում էլֆերը: Ջիմլին նստել էր խարույկի մոտ ու մտամոլոր շոշափում էր տապարի շեղբը: Շուրջը լռություն էր տիրում, միայն տերևներն էին առաջվա պես սոսափում գլխավերևում: Հանկարծ Ջիմլին բարձրացրեց հայացքն ու քարացավ: Խարույկի լույսով լուսավորված տարածքի եզրին գավազանին հենված կանգնած էր մի ծերուկ՝ փաթաթված երկար թիկնոցով: Լայնեզր կնգուղը ծածկում էր նրա դեմքը: Ջիմլին վեր թռավ, զարմանքից նույնիսկ ճչալ չհասցնելով, թեպետ անմիջապես հասկացավ, որ ընկել են Սարումանի ծուղակը: Թզուկի կտրուկ շարժումներն արթացրին Արագորնին ու Լեգոլասին, որոնք գլուխները բարձրացնելով նույպես նկատեցին անծանոթին: Ծերուկը լուռ կանգնած էր ու չէր շարժվում:
-Քեզ ի՞նչ է պետք հայրիկ,- հարցրեց Արագորնը կտրուկ ոտքի կանգնելով,- եթե մրսած ես մոտեցիր տաքացիր խարույկի մոտ:
Նա առաջ գնաց, բայց ծերունին անհետացավ, ասես չէր էլ եղել: Մոտակայքում հետքեր չէին երևում, իսկ կրակից հեռու գնալ չհամարձակվեցին: Լուսինը վաղուց անհետացել էր ու շուրջն անթափանց խավար էր տիրում: Հանկարծ Լեգոլասը ճչաց.
-Ձիե՛րը, ձիե՛րը չկան:
Ձիերն անհետ կորել էին: Նրանք պոկել էին գետնի մեջ խրված սեպերն ու կորել անհայտ ուղղությամբ: Ճակատագրի նոր հարվածից ցնցված, երեք ընկերները երկար ժամանակ անշարժ ու լուռ կանգնած էին: Նրանք գտնվում էին Ֆենգորնի անտառեզրին: Այդ վտանգավոր վայրում օգնության սպասելն անիմաստ էր: Ռոհանցիների բնակավայրերն այդտեղից շատ հեռու էին: Մի պահ կարծես նրանց ականջին հասավ ձիերի հեռավոր խրխնջյունը, ու հետո լռություն տիրեց: Լսվում էր միայն տերևների թեթև խշշոցը:
-Եվ այսպես, ձիերին ստիպված ենք հրաժեշտ տալ,- վերջապես ասաց Արագորնը,- ո՛չ հասնել նրանց և ո՛չ էլ գտնել չենք կարող: Ինչ արած, կփորձենք առանց նրանց յոլա գնալ, եթե հանկարծ չցանկանան վերադառնալ: Մենք ոտքով սկսեցինք հետապնդումն ու բարեբախտաբար մեր ոտքերը դեռ մեզ հետ են...
-Ոտքե՞ր,- հոգնած փնթփնթաց Ջիմլին,- ոտքերը քայլելու համար են, բայց կերակրել մեզ նրանք չեն կարող:
նա ցախ ավելացրեց խարույկին ու նստեց կողքին:
-Դեռ բոլորովին վեջերս դու ոչ մի գնով չէիր ցանկանում հեծնել ձիուն,- ծիծաղեց Լեգոլասը,- եթե այսպես շարունակվի, շուտով հեծյալ էլ կդառնաս:
-Երևում է նման առիթ էլ չի հանդիսանա,- քմծիծաղեց Ջիմլին:
-Եթե ուզում եք իմ կարծիքն իմանալ,- ասաց նա մի փոքր լռելուց հետո,- ես մտածում եմ, որ դա Սարումանն էր: Էլ ո՞վ պիտի այստեղ քարշ գա: Հիշո՞ւմ եք ինչ էր ասում Էոմերը. «Նա հայտնվում է գլխանոցով թիկնոցի մեջ փաթաթված ծերունու կերպարանքով...» Հենց Սարումանն էլ տարել է մեր նժույգներին, կամ էլ ուղղակի վախեցրել նրանց: Ամեն դեպքում ոչինչ էլ չես կարող անել: Հիշե՛ք այս խոսքս, մեր դժբախտությունները այսքանով չեն վերջանալու:
-Նկատի կունենամ խոսքդ,- ասաց Արագորնը,- բայց ծերուկի գլխին կնգուղ էր, այլ ոչ թե գլխանոց: Չնայած դա կարող է ոչ մի նշանակություն չունենալ: Երևի քո ենթադրաությունը ճիշտ է: Այստեղ մենք վտանգի մեջ ենք, ցերեկ լինի, թե գիշեր, բայց մեզ մնում է միայն պառկել ու հանգստանալ, քանի դեռ հնարավորություն կա: Գիտե՞ս ինչ, Ջիմլի, դու ավելի լավ է պառկիր հանգստացիր, քո փոխարեն ես կհսկեմ: Ես պետք է մի քիչ մտածեմ: Հետո կքնեմ:
Գիշերը դանդաղ էր ընդանում: Արագորնին փոխարինեց Լեգոլասը, Լեգոլասին Ջիմլին, որից հետո վերջապես լուսացավ: Առանձնապես ոչինչ չկատարվեց, ծերուկն այլևս չհայտնվեց: Չհայտնվեցին նաև ձիերը:
Գլուխ երրորդ. Ուրուկ Խայ
Փինը մռայլ, անհանգիստ մղձավանջի մեջ էր: Նրան թվում էր թե լսում է ինչ որ ստորգետնյա միջանցքներից եկող իր սեփական ձայնը. «Ֆրո՛դո, Ֆրո՛դո»: Բայց Ֆրոդոյի փոխարեն նրան շրջապատեցին հարյուրավոր օրքերի զզվելի մռութները, ու հարյուրավոր գարշելի թաթեր ձգվեցին դեպի իրեն: Որտե՞ղ է Մերին...
Նա ուշքի եկավ ու հայտնաբերեց, որ պառկած է մեջքի վրա: Դեմքին սառը քամի էր փչում: Մութն ընկնում էր: Գլխավերևում երկինքն արագորեն սևանում էր: Փինը շրջվեց կողքի ու հասկացավ, որ մղձավանջը այնքան էլ չէր տարբերվում իրականությունից: Հոբիթի ձեռքերն ու ոտքերը ամուր կապկպված էին, կողքին պառկած էր մեռելի պես գունատ Մերին՝ գլուխը փաթաթված ինչ որ կեղտոտ լաթով: Նրանք շրջապատված էին մի ամբողջ ոհմակ օրքերով:
Փինի գլուխը ցավից տրաքում էր, բայց հոբիթի հիշողությունը կամաց-կամաց սկսեց վերադառնալ ու նա կարողացավ երազն ու իրականությունը տարբերել իրարից: Գործողությունների հերթականությունը վերականգնվեց: Նախ ինքն ու Մերին չգիտես ինչու նետվեցին անտառ: Խելքներին ի՞նչ փչեց: Ինչո՞ւ գլխապատառ առաջ սլացան՝ չլսելով Պանդուխտին: Ի՞նչ լսել, բարձր գոռալով վազում էին ու այնքան հեռացան, մինչև ընկան օրքերի ճանկը: Օրքերը կանգնած ականջ էին դնում ու եթե իրենք ժամանակին սթափվեին, հնարավոր է օրքերը անգամ չնկատեին: Ինքն ու Մերին, կարելի է ասել, իրենց կամքով թռան օրքերի գիրկը, իսկ սրանք նկատելով իրենց՝ հարձակվեցին: Ղժժո՛ց, ոռնո՛ց, թփերի հետևից ևս մի երկու տասնյակ հայտնվեցին ու կռիվ սկսվեց: Ինքն ու Մերին ճանկեցին սրերը, բայց ակնհայտ երևում էր, որ օրքերը ցանկություն չունեն կռվելու, միայն վազում էին իրենց ետևից՝ փորձելով բռնել: Բայց Մերին կատակելու տրամադրություն չուներ, նա մասնատեց մի երկու երեք չարագործի ձեռք: Կեցցե՛ս Մերի:
Այդ պահին ծառերի հետևից հայտվեց Բորոմիրը: Այ նա արդեն ստիպեց օրքերին լրջորեն կռվել: Նա մի քանիսին տեղում սպանեց՝ մնացածները փախուստի դիմեցին: Հոբիթները սլացան դեպի ճամբար, բայց նրանց շատ հեռանալ չհաջողվեց: Նոր օրքեր էին վազում ընդառաջ, հարյուրից ոչ պակաս, ընդ որում մի քանիսը լավ հաղթանդամ էին: Բորոմիրի վրա նետերի տարափ տեղաց: Նա ճանկեց իր եղջերափողը և այնպես ուժգին փչեց, որ ձայնը տարածվեց անտառով մեկ: Օրքերը վախեցած հետ նահանջեցին, բայց եղջերափողի ձայնին պատասխանեց միայն արձագանքը ու թշնամիները քաջալերվելով ավելի կատաղի հարձակվեցին: Փինը այլևս ոչինչ չէր հիշում: Վերջինը, որ նա տեսավ՝ Բորոմիրն էր, գոնդորցին նստել էր մեջքը ծառի բնին հենած ու փորձում էր նետը դուրս քաշել կրծքից: Հետո մթություն տիրեց:
-Երևի ինչ որ ծանր բանով հարվածել են գլխիս,- ենթադրեց հոբիթը,- հետաքրքիր է ինչպե՞ս է Մերին, գոնե խեղճին ուժեղ վիրավորած չլինեն: Ի՞նչ է պատահել Բորոմիրի հետ: Ինչու՞ օրքերը չեն սպանել իրենց, որտե՞ղ են հիմա իրենք և ու՞ր են իրենց քարշ տալիս:
Հարցերից ոչ մեկը պատասխան չուներ: Փինը սառել էր, սիրտը խառնում էր:
-Եվ ինչո՞ւ Գենդալֆը համոզեց Էլրոնդին մեզ էլ ներառել ջոկատում,- մտածեց նա,- մեկ է ինձնից ոչ մի օգուտ չկա, պարզապես ուղեկից եմ, եթե ոչ ավելորդ բեռ: Հիմա էլ օրքերն են ինձ գողացել ու նրանց բեռն եմ դարձել: Լավ կլիներ Պանդուխտը կամ մեկ ուրիշը այդ բեռը կրկին ետ վերադարձներ: Չէ՜, հույս մի փայփայիր, ջոկատը մեզնից ավելի կարևոր գործեր ունի, պետք է ինքներս փորձենք փախչել:
Նա փորձեց թուլացնել կապանքները, բայց ապարդյուն: Կողքը նստած օրքերից մեկը հռհռաց ու իրենց զզվելի լեզվով ինչ որ բան կռկռաց հարևանին:
-Հանգստացի՛ր քանի դեռ թողնում են փոքրիկ հիմար,- ասաց նա շրջվելով դեպի Փինը և անցնելով համընդհանուր լեզվի, որը հնչում էր նրա բերանից նույնքան գարշելի, որքան իր սեփական լեզուն,- ու քի՛չ շարժվիր: Իմացած եղիր, հետո չեն թողնելու ճանապարհին այս ու այնտեղ պառկես: Դեռ կհասցնես փոշմանել, որ ոտքեր ունես:
-Ինձ որ մնար դու կփոշմանեիր որ ընդանրապես լույս աշխարհ ես եկել,- շարունակեց մյուսը,- այ թե կճղճղաիր փոքրիկ առնետ:
Նա կռացավ Փինի վրա և ցուցադրեց դեղնած ժանիքները:
-Հանգստացիր թե չէ այ սրա համը կտեսնես,- ասաց նա ու սկսեց Փինի գլխավերևում տարուբերել սև բռնակով երկար ատամնավոր դաշույնը,- լեզուդ կծիր ու հանգիստ պառկիր, թե չէ մեկել տեսար միամիտ մոռացա հրամանի մասին: Անիծյա՛լ լինեն այդ իզենգարդցիները: Ուգլուկ ու բագրոնկ շա փուշդուգ Սարուման՝ գլոբ բուբհոշ սքա՛յ:
Ու շարունակեց անիծել՝ ատամները կրճտացնելով և թուքը շաղ տալով:
Վախեցած Փինը հանդարտվեց ու լռեց, չնայած ձեռքերն ու ոտքերը փայտացել էին, իսկ մեջքը ծակում էին սուր քարերը: Որպեսզի կարողանա զսպել իրեն նա սկսեց ականջ դնել մոտակայքից եկող ձայներին: Շուրջը շատ ձայներ էին լսվում ու չնայած օրքերի լեզուն միշտ էլ չարագուշակ է հնչում, բայց զգացվում էր, որ անընդհատ տաքացող վեճ է ընդանում: Ի զարմանս իրեն Փինը հայտնաբերեց, որ հասկանում է գրեթե ամեն ինչ: Օրքերի մեծամասնությունը համընհանուր լեզվով էր խոսում: Ըստ երևույթին ջոկատում տարբեր ցեղերի ներկայացուցիչներ էին ու ստիպված էին համընհանուր լեզվով խոսել, որպեսզի իրար հասկանային: Օրքերը կատաղած վիճում էին, թե որ ճանապարհով գնան և ինչ անեն գերիներին:
-Ժամանակ էլ չկա սրանց ինչպես հարկն է սպանելու,- բողոքեց ինչ որ մեկը,- հիմա զվարճանալու ժամանակը չէ:
-Ոչինչ չես կարող անել,- առարկեց մյուսը,- բայց ի՞նչն է մեզ խանգարում արագ հաշվեհարդար տեսնել սրանց հետ: Մեկ-երկու՝ ու պատրաստ է: Մենք շտապում ենք, ինչի՞ համար քարշ տանք սրանց հետներս: Մութն արդեն ընկել է իսկ մենք դեռ ոչինչ չենք որոշել:
-Հրամանը մնում է հրամա՛ն,- թավ ձայնով գոռաց երրորդը,- մոռացե՞լ եք ինչ է: «Բոլորին սպանել բացի կոլոտիկներից, դրանց արագ ու անվնաս հասցնել տեղ:» Ահա այդպե՛ս:
-Բայց ինչո՞ւ կենդանի վիճակում,- հարցրեցին միանգամից մի քանի ձայն,- սրանց հետ ի՞նչ է, զվարճանալն ավելի՞ հետաքրքիր է:
-Դե չէ՛, ուղղակի սրանցից մեկի մոտ ինչ որ թանկարժեք իր կա, պատերազմում պետք է գալու: Էլֆական է, ինչ է, ես էլ չգիտեմ: Եվ հետո նրանց պետք է հարցաքննեն:
-Միայն այդքա՞նը: Իսկ ի՞նչ կլինի եթե խուզարկենք սրանց, միգուցե այդ իրը մեզ է՞լ պետք գա:
-Օ, ինչ հետաքրքիր է,- լսվեց ինչ որ մեկի նոր՝ մինչ այդ չլսված ձայնը, որը չնայած փափուկ էր, բայց ավելի չար քան մյուսներինը,- արժի ասածներդ հասցնել նրան՝ ում պետք է: Գերիներին ձեռք տալ չի կարելի, խուզարկել՝ առավել ևս: Ինձ այդպես են հրամայել:
-Ինձ էլ,- ասաց թավ ձայնը,- հենց այդպես էլ հրամայված է. «Գերիներին ձեռք չտա՛լ, տեղ հասցնել անվնա՛ս:»
-Իսկ մենք այդպիսի հրաման չունե՛նք,- առաջին օրքը չէր ուզում հանձնվել,- մենք լեռներից ենք իջել նրանց սատկացնելու ու վրեժխնդիր լինելու համար, հասկացա՞ր: Սատկացրե՛ք սրանց տղաներ ու հայդա դեպի հյուսիս՝ տուն:
-Ձայնդ կտրի՛ր,- թավ ձայնը կտրեց նրա խոսքը,- ես Ուգլու՛կն եմ, հասկացա՞ր, ես եմ այստեղ հրամանատարը: Ու ես քեզ ասում եմ, որ մենք գնում ենք Իզենգարդ, հետն էլ ամենակարճ ճանապարհով:
-Ես ինչ որ չեմ հասկանում, այդ երբվանի՞ց Սարումանը ամենատես աչքից կարևոր դարձավ,- նորից խոսեց առաջին ձայնը,- մենք չենք գալիս, պետք է Լուգբուրզ վերադառնանք:
-Լուգբուրզ դժվար կլինի գնալ,- առարկեց մի նոր ձայն,- պետք է անցնել մեծ գետի մյուս ափը, բայց մենք փոքրաքանակ ենք, իսկ գետի բոլոր անցումները հսկվում են:
-Բայց ես ինչ որ մի կերպ անցել եմ չէ՞,- ասաց զզվելի ձայնը,- այստեղից հյուսիս՝ գետի արևելյան ափին, Թևավոր Նազգուլը մեզ է սպասում:
-Ախ, ահա՞ թե ինչ, ուրեմն դու վերցնում ես գերիներին ու ճողոպրում Լուգբուրզ ստանալով ամբողջ փառքն ու պարգևները, իսկ մենք պետք է դեռ էս ձիաբույծների երկիրը կտրենք-անցնենք ու հետն էլ դատարկ ձեռքերո՞վ: Չէ, այդպես չի լինի, պետք է գնալ միասին, այս հողերը շատ վտանգավոր են՝ լի ապստամբներով ու ավազակներով:
-Ճիշտ է, մենք չպետք է իրարից բաժանվենք,- մռնչաց Ուգլուկը,- ես ձեզնից ոչ մեկին չեմ վստահում, խոճկորնե՛ր, դուք միայն ձեր գոմում եք քաջ: Մենք որ չլինեինք հիմա վաղուց արդեն ճողոպրել էիք: Մենք Ուրուկ Խայ ենք, իսկական կռվողներ, այդ մե՛նք նետահարեցինք հզոր ռազմիկին, մե՛նք բռնեցինք գերիներին: Մենք Սարուման իմաստունի ծառաներն ենք, սպիտակ ձեռքի, որը մեզ մարդկային մսով է կերակրում: Մենք Իզենգարդից ենք ուղարկված: Դուք մեզ հետ եք եկել այստեղ, մեզ հետ էլ ետ կդառնաք այն ճանապարհով, որը կընտրեմ ե՛ս: Ես Ուգլու՛կն եմ: Ես ասացի՛:
-Դու ավելին ասացիր քան պետք էր Ուգլու՛կ,- քմծիծաղեց զզվելի ձայնը,- տես հա, Լուգբուրզում կարող են խոսքերդ ինչ որ մեկին դուր չգալ, կորոշեն որ այդ խելացի գլուխդ ավելորդ բեռ է ուսերիդ համար ու կթռցնեն: Կհարցնեն որտեղի՞ց են այդ մտքերը գլխումդ, երևի Սարումանն է հա՞ լցրել: Այդ ու՞մ տեղն է իրեն դրել Սարումանը, դրան տեսե՛ք, գարշելի սպիտակ նշաններ է նկարում: Ես Գրիշնակն եմ ու ինձ՝ Լուգբուրզից ուղարկված սուրհանդակին, ավելի շատ կհավատան: Իսկ ես նրանց կասեմ, որ Սարումանը հիմար է ու կեղտոտ դավաճան: Բայց ամենատես աչքը առանց ինձ էլ գիտի թե ինչ կա Սարումանի մտքին ու մշտապես հետևում է նրան: Եվ դու համարձակվում ես մեզ խո՞զ անվանել: Լսեցի՞ք տղաներ, սրանք մարդկային միս են կրծում: Ես գիտե՛մ թե ինչ մսով է սպիտակ ձեռքը սրանց կերակրում, օրքի մսով, հաստա՛տ:
Օրքերը ոռնացին, լսվեց մերկացրած դաշույնների զրնգոցը: Փինը զգուշորեն կողքի թեքվեց՝ տեսնելու թե ինչ է կատարվում: Հսկիչները լքել էին նրան ու միացել գզվրտվող ամբոխին: Չնայած մթնշաղ էր, բայց Փինը կարողացավ ամբոխից զանազանել բարձրահասակ սև օրքին, որը հավանաբար Ուգլուկն էր: Նրա դիմաց կանգնած էր Գրիշնակը՝ կարճ, ծուռ ոտքերով ու մինչև գետնին հասնող երկար ձեռքերով: Նրանք շրջապատված էին ավելի կարճահասակ գոբլիններով: Մնում էր ենթադրել որ դրանք հյուսիսցիներն էին: Նրանք գոռում էին ու թափահարում դաշույնները, բայց Ուգլուկի վրա հարձակվել չէին համարձակվում:
Ուգլուկը բղավեց ու նրա կողքին ակնթարթորեն բուսնեցին իր հասակի տաս-տասնհինգ օրքեր: Նա հանկարծակի, առանց զգուշացնելու նետվեց առաջ ու սկսեց յաթաղանով հարվածներ տեղալ: Մի քանի օրքերի գլուխներ թռան, Գրիշնակը նահանջեց, շրջվեց ու անհետացավ խավարում: Մնացածները երերացին ու ցրվեցին տարբեր կողմեր: Օրքերից մեկը դիպչելով անգիտակից պառկած Մերիին սայթաքեց ու հայհոյելով գլորվեց գետնին, բայց դա փրկեց նրա կյանքը, Ուգլուկի կողմնակիցները անցան նրա կողքով ու մեկ այլ չարագործի զրկեցին գլխից: Պարզվեց չարագործը այն նույն դեղին ժանիքներով Փինին սպառնացող օրքն էր: Նրա անգլուխ մարմիննն ընկավ հոբիթի վրա: Ձեռքի մեջ դեռ սեղմված էր ատամնավոր դաշույնը:
-Թողն՛ել զենքերը,- մռնչաց Ուգլուկը,- հերիք է ինչքան զվարճացաք: Գնում ենք արևելք, իջնում ենք ներքև և ուղիղ դեպի բլուրները, այնտեղից էլ գետի երկայնքով մինչև անտառ: Պետք է վազենք գիշեր-ցերեկ, պա՞րզ է:
-Պետք է գործի անցնել քանի դեռ այս հսկա ապուշը հանդարտեցնում է իր ոհմակին,- մտածեց Փինը:
Հոբիթի մեջ հույս արթնացավ: Դաշույնի շեղբը ճանկռելով նրա ուսը, սահեց դեպի ձեռքը: Արյան կաթիլները գլորվեցին ափի վրայով: Փինը չէր տեսնում դաշույնը բայց հիանալի զգում էր, թե ինչպես է պողպատյա սայրը սառեցնում ձեռքի ափը:
Օրքերը պատրաստվում էին շարժվել առաջ, բայց հյուսիսցիներից մի քանիսը դեռ չէին ուզում հնազանդվել: իզենգարդցիները ստիպված մի քանիսին էլ տապալեցին, որից հետո մնացածները համակերպվեցին իրենց ճակատագրի հետ: Նորից աղմուկ ու խառնաշփոթ սկսվեց: Գերիներին մի պահ առանց հսկողության թողեցին: Փինի ոտքերը շատ ամուր էին կապկպված, բայց ձեռքերը՝ ցանկության դեպքում, կարող էր նույնիսկ շարժել: Օրքերը միայն նրա դաստակներն էին կապել ու ոչ թե մեջքին այլ առջևում: Նա մի կողմ հրեց սպանված օրքին և շունչը պահած, պարանի հանգույցը սեղմելով դաշույնի շեղբին սկսեց մարմնով վեր ու վար անել: Դաշույնի շեղբը բավականին սուր էր, իսկ մահացածի ձեռքը ամուր սեղմել էր բռնակը: Քիչ անց պարանը արդեն կտրված էր: Հոբիթը արագ պարանի մնացորդներից երկու նոր հանգույց սարքեց, միայն թե այս անգամ, ցանկության դեպքում, կարող էր ակնթարթորեն ազատվել նրանցից: Հանգույցները հագցնելով ձեռքերին Փինը պառկեց ու քարացավ, ասես տեղից չէր էլ շարժվել:
-Գերիներին ինձ մո՛տ,- հրամայեց Ուգլուկը,- ու թողնե՛լ հիմարությունները: Եթե մենք նրանց անվնաս տեղ չհասցնենք ինչ որ մեկը հրաժեշտ կտա կյանքին: Պա՞րզ է:
Օրքերից մեկը բարձրացնելով Փինին՝ գցեց շալակը, գլուխը մտցնելով հոբիթի կապկպված ձեռքերի արանքը: Նույն կերպ վարվեցին Մերիի հետ: Փինի դեմքը սեղմվեց օրքի գարշելի վզին: Օրքն իր աքցանի պես ամուր թաթերով սեղմել էր հոբիթի ձեռքերը՝ ճիրանները խրելով խեղճ հոբիթի մաշկի մեջ: Փինը փակեց աչքերն ու նորից ընկավ մղձավանջների գիրկը:
Որոշ ժամանակ անց նրան նորից շպրտեցին քարքարոտ գետնին: Դեռ կեսգիշեր էր, բայց լուսինն արդեն անցնում էր լեռների հետևը: Օրքերը կանգնել էին քարափի եզրին ու նայում էին ներքևում փռված անշարժ ու անթափանց մշուշի ծովին: Ինչ որ տեղ լսվում էր ջրի քչքչոցը:
-Հետախույզները վերադարձան,- հաղորդեց ինչ որ մեկը:
-Զեկուցե՛ք: Ի՞նչ եք տեսել,- խռխռաց Ուգլուկը:
-Միայն մեկ հեծիալ, բայց նա մենակ էր ու արագ արշավեց դեպի արևմուտք: Ճանապարհն ազատ է:
-Հիմա դեռ ազատ է, իսկ հետո՞: Հիմարնե՛ր, խելքներդ չհասա՞վ նետահարել նրան: Նա տագնապ կբարձրացնի ու այդ անիծյալ ձիաբույծները վաղն առավոտյան մեծ ջոկատով այստեղ կլինեն: Ստիպված ենք կրկնապատիկ արագ վազել:
Փինի վրա մեծ ստվեր ընկավ: Ուգլուկն էր:
-Ապա մի նստի՛ր,- հրամայեց նա,- իմ տղաները հոգնել են ձեզ քարշ տալուց, պետք է հանգստանան: Ճանապարհն իջնում է լեռան ստորոտը, սեփական ոտքերովդ էլ կվազես: Բայց տես հա՜, չփորձես փախչել կամ ճղճղալ, թե չէ հախիցդ կգանք, մենք լավ հնարքներ գիտենք, դուրդ հաստատ չի գա, տերն էլ ոչինչ չի նկատի: Ուրուկ Խայերը լավ գիտեն իրենց գործը:
Նա քանդեց Փինի կապանքները և մազերից բռնելով ոտքի կանգնեցրեց: Հոբիթը չկարողացավ ոտքի վրա մնալ ու ընկավ: Ուգլուկը նորից բռնելով մազերց բարձրացրեց: Օրքերը հռհռացին: Ուգլուկը տափաշիշը մտցրեց Փինի ատամների արանքն ու ինչ որ դառը հեղուկ լցրեց նրա բերանը: Հեղուկն այրեց Փինի կոկորդն ու տաք հոսանքի պես տարածվեց մարմնով մեկ: Ոտքերի ցավն անհետացավ: Հոբիթը կարողացավ կանգնած մնալ:
-Որտե՞ղ է մյուսը,- հարցրեց Ուգլուկը:
Նա մոտեցավ Մերիին ու մի լավ աքացի տվեց: Հոբիտը տնքաց: Ուգլուկը կոպտորեն թափ տալով նստեցրեց նրան, այնուհետև պատռեց գլխի վիրակապն ու փայտյա տուփի միջից ինչ որ սև քսուկ վերցնելով՝ շփեց նրա վերքին: Մերին ցավից ճչաց ու սկսեց հուսահատ պայքարել:
Օրքերը ծափ տվեցին ու հռհռացին:
-Դուրը չի գալիս դեղը,- քրքջում էին նրանք,- չի հասկանում հիմարը, որ դա միայն օգուտ է իրեն: Ա՛յ թե կզվարճանանք սրանց հետ հրամանը կատարելուց հետո:
Բայց Ուգլուկը զվարճանալու տրամադրություն չուներ, շտապել էր պետք, ժամանակը քիչ էր, հարկավոր էր վազել: Նա բուժում էր Մերիին առանց ձևականությունների, օրքային մեթոդով, կոպիտ՝ բայց արդյունավետ: Այրող հեղուկից բռնի ուժով նրա բերանն էլ մի քանի կում լցրեցին, հետո արձակեցին ոտքերի կապանքները: Շուտով Մերին կանգնած էր Փինի կողքին, գունատ, մռայլ, բայց կենդանի ու առույգ: Ճակատին խորը կտրվածք էր, բայց ցավն արդեն անցել էր: հետագայում վերքը լավացավ, բայց սպին ամբողջ կյանքում մնաց:
-Բարև Փի՛ն,- ասաց Մերին,- փաստորեն դու է՞լ ես մասնակցում այս ուրախ զբոսանքին: Իսկ որտե՞ղ ենք գիշերելու: Ո՞ւր է նախաճաշը:
-Լռե՛լ,- գոռաց Ուգլուկը,- լեզուդ քե՛զ քաշիր քանի ատամներդ տեղում են: Տիրոջը զեկուցվելու է կատարածդ ամեն քայլը, որպեսզի իմանա ոնց վարվի հետդ: Գիշերելու տեղ էլ կտան, նախաճաշ էլ, մենակ տեսեք հետո այդ նախաճաշից փորներդ չցավի:
Օրքերը սկսեցին իջնել նեղ կիրճով, որը տանում էր դեպի մշուշում թաղված հարթավայրը: Մերին ու Փինը քայլում էին ջոկատի հետ միասին, իրարից բաժանված տասնյակ օրքերով: Վերջապես կիրճն ավարտվեց: Հոբիթների բոբիկ ոտքերի տակ խշշացին խոտերը: Երկուսն էլ միանգամից հոգով արիացան:
-Առա՛ջ,- բղավեց Ուգլուկը,- դեպի արևմուտք և մի քիչ հյուսի՛ս: Առջևից կգնա Լուգդուշը, հետևե՛ք նրան:
-Իսկ լուսաբացին ի՞նչ պետք է անենք,- ակնարկեց հյուսիսցիներից մեկը:
-Պետք է վազե՛ք,- նրա խոսքը կտրեց Ուգլուկը,- իսկ դու ի՞նչ էիր կարծում, նստելու ենք խոտին ու սպասենք սպիտակամաշկ ձիավորների՞ն:
-Բայց մենք չե՛նք կարող արևածագից հետո վազել:
-Կվազե՛ք, այն էլ վոնց կվազեք,- խոստացավ Ուգլուկը,- եթե որևէ մեկը սկսեց սայթաքել, երդվում եմ սպիտակ ձեռքով, այլևս չի տեսնի իր սիրած բույնը: Եվ ու՞մ խելքին է փչել գլխիս կապել այս լեռնային ճիճուներին: Կռվողների՛ս նայեք, ապա վազքո՛վ, վազքո՛վ տխմարներ, շուտով լույսը կբացվի՛:
Եվ օրքերի ոհմակը սլացավ առաջ երկար, օրքերին հատուկ ցատկերով: Ոչ մի կարգապահություն չէր նկատվում: Վազում էին իրար հրելով ու չարությամբ հայհոյելով, բայց որքան էլ տարօրինակ թվար վազում էին շատ արագ: Հոբիթներից յուրաքանչյուրին երեք հսկիչ էր նշանակված: Փինը քարշ էր էր գալիս ջոկատի վերջում: Նա նախորդ առավոտից ոչինչ չէր կերել ու մտածում էր երկար կդիմանա թե ոչ: Հսկիչներից մեկի ձեռքին մտրակ կար, բայց նրա կարիքը դեռ չէր զգացվում: Օրքային զզվելի խմիչքը այրվում էր նրա ներսում՝ թարմությամբ լցնելով ամբողջ մարմինը: Հոբիթի աչքերի առաջ անընդհատ հայտնվում էր Պանդուխտի դեմքը: Նա տեսնում էր թե ինչպես է հետքագետը կռացած ուշադիր զննում իրենց հետքերը ու վազում, վազում ու վազում... Բայց ո՞վ կարող է գտնել երկու հոբիթի փոքրիկ հետքերը հարյուրից ավելի օրքերի ծանր կոշիկներով տրորված արահետում:
Քարափից մոտավորապես մի մղոն հեռու Ճանապարհը սկսեց իջնել վար: Հողը փափկեց ու խոնավացավ: Ներքևում փռված էր մշուշը՝ աղոտ լուսավորված լուսնի վերջին շողերով: Առջևից վազող օրքերի սև ուրվագծերը կամաց-կամաց լուծվեցին մշուշում:
-Հե՛յ, այդտեղ առջևում մի քիչ հանգի՛ստ,- ետևից մռնչաց Ուգլուկը:
Հանկարծակի Փինի գլխում միտք փայլատակեց և նա առանց ժամանակ կորցնելու գործի անցավ: Նա նետվեց դեպի աջ և շրջանցելով ձեռքերը տարածած հսկիչին, սուզվեց մշուշի մեջ, բայց սայթաքելով փռվեց խոտերի վրա:
-Կանգնի՛ր,- ոռնաց Ուգլուկը:
Աղմուկ ու խառնաշփոթ սկսվեց: Փինը ոտքի ցատկեց ու ամբողջ ուժով սլացավ առաջ, բայց օրքերն ավելի արագաշարժ էին: Նրանք առաջ նետվելով շրջանցեցին Փինին և մշուշի միջից բուսնելով, փակեցին հոբիթի փախուստի ճանապարհը:
-Փախչել չի հաջողվի,- մտածեց Փինը,- բայց խոնավ հողին հետքերս հաստատ կմնան: Նա կապկպված ձեռքերը բարձրացնելով պարանոցից պոկեց թիկնոցի ամրակալն ու գցեց գետնին հենց այն պահին, երբ օրքերի սուր ճանկերը խրվեցին մարմնի մեջ:
-Երևի մինչև աշխարհի վերջը այստեղ ընկած էլ կմնա,- մտածեց նա,- և ինչու՞ ես դա արեցի: Եթե մերոնք ողջ են, հաստատ Ֆրոդոյի հետևից են գնացել:
Մտրակը սուլելով փաթաթվեց նրա ոտքերին: Փինը հազիվ զսպեց գոռոցը:
-Հերի՛ք է,- գոռաց վրա հասած Ուգլուկը,- նա դեռ երկար ճանապարհ պիտի անցնի: Մտրակդ օգտագործիր միայն ծայրահեղ դեպքում:
Նա շրջվեց դեպի հոբիթը.
-Իսկ դու չմտածես թե դրանով պրծար: Ես ոչինչ չեմ մոռանում ու հատուցման ժամը դեռ կգա: Առա՛ջ ընկիր:
Փինն ու Մերին չէին հիշում թե ինչպես էին վազել հետագա ճանապարհը: Սարսափելի մղձավանջները փոխարինվում էին մռայլ իրականությամբ և խառնվում միմյանց տանջանքների երկար թունելում, իսկ ետևում մնացած հույսի նշույլը քանի գնում ավելի աղոտ էր դառնում: Նրանք վազում էին ու վազում, աշխատելով ետ չմնալ օրքերից, իսկ ետ մնալու դեպքում մտրակը չարագուշակ սուլոցով այրում էր նրանց ոտքերը: Իսկ եթե սայթաքում էին կամ կանգ առնում, օրքերը բռնում էին նրանց ձեռքերից ու քարշ տալիս խոտի վրայով:
Օրքային խմիչքի ազդեցությունը կամաց չքացավ: Փինի սիրտը նորից սկսեց խառնել ու մարմնով սարսուռ անցավ: Նա սայթաքեց ու փռվեց խոտերի վրա: Նույն ակնթարթին անգութ ու սուր ճիրանները խրվեցին նրա ուսերի մեջ: Նրան բարձրացրեցին ու պարկի պես գցեցին ուսերին: Շուրջն անթափանց մթություն էր, բայց նա չէր կարողանում հասկանալ գիշեր է, թե իր աչքերն են խավարել:
Հեռվից ինչ որ աղմուկ լսվեց: Առանձին ձայներից Փինը հասկացավ, որ օրքերը հանգիստ են պահանջում: Լսվում էր Ուգլուկի խռպոտ ոռնոցը: Փինը փլվեց խոտերին ու այնքան ժամանակ անշարժ պառկած մնաց, մինչև ընկավ սև մղձավանջների գիրկը: Բայց հանգիստը երկար չտևեց և շուտով օրքի պողպատյա թաթերը ճանկեցին նրան ու գցեցին ուսերին: Նորից սկսվեց անվերջանալի ճոճքը: Վերջապես խավարը սկսեց նահանջել և Փինը ուշքի գալով հասկացավ որ արդեն լուսաբաց է: Հնչեց կանգ առնելու հրամանը և հոբիթին կոպտորեն նետեցին խոտերի վրա: Նա պառկած պայքարում էր հուսահատության դեմ, իսկ աչքերի առաջ ամեն ինչ լողում էր: Մարմնով մեկ տարածվող ջեմությունից հոբիթը հասկացավ, որ նորից այրող ըմպելիք խմեցրին: Օրքերից մեկը մի կտոր հաց ու միս շպրտեց նրա դիմաց: Հոբիթն ագահորեն կուլ տվեց բորբոսբած հացը, բայց մսին ձեռք չտվեց: Սովից մեռնում էր, բայց դեռ այն վիճակում չէր, որ օրքի ձեռքից միս ընդունի: Սարսափելի էր նույնիսկ մտածել թե ում միսը կարող էր դա լինել:
Վերջացնելով ծամելը Փինը նստեց ու նայեց շուրջը: Քիչ այն կողմ պառկած էր Մերին: Օրքերը ճամբար էին խփել արագընթաց գետակի ափին: Առջևում երևացող լեռներից ամենաբարձրի գագաթը վարդագունվել էր արևգակի առաջին ճառագայթներից:
Օրքերը տաքացած վիճում էին: Զգացվում էր որ շուտով նոր կռիվ է սկսվելու իզենգարդցիների և հյուսիսցիների միջև: Նրանցից ոմանք ձեռքները մեկնել էին դեպի հետ՝ հարավ, մյուսները դեպի արևելք:
-Լավ, բավակա՛ն է,- գոռաց Ուգլուկը,- եթե այդպես է նրանք մնում են ինձ հետ: Արդեն ասված է, որ նրանց սպանել չի կարելի: Եթե ուզում եք այսքան հեռու գնալուց հետո լքել ավարը՝ լքե՛ք: Ես ի՛նքս նրանց կհսկեմ: Մենք առանց ձեզ էլ գործը կավարտենք: Վախենու՞մ եք սպիտակամաշկներից ուրեմն վազե՛ք: Ահա՛, այտե՛ղ է անտառը,- ասաց նա մատը տնկելով դեպի առաջ,- վազե՛ք այնտեղ, մեկ էլ տեսար հասաք: Ու արա՛գ, քանի դեռ բարի եմ: Թե՞ ինչ որ մեկն ուզում է գլխից ազատվել: Միանգամից կառույգանա՛ք:
Նորից փնթփնթոց, նորից հրմշտոց: Վերջապես հարյուրից ավելի օրքեր բաժանվեցին ու ափի երկայնքով ամբողջ ուժով սլացան լեռների ուղղությամբ: Հոբիթները մնացին Իզենգարդցիների հետ: Դա յոթանասունից ավելի օրքերից բաղկացած մռայլ ու վայրի ոհմակ էր: հսկայական արարածներ էին, ծուռաչք, թուխ մաշկով, մեծ աղեղներով ու կարճ, լայնաշեղբ թրերով: Մի քանի բարձրահասակ ու համարձակ հյուսիսցիներ էլ որոշեցին մնալ Ուգլուկի հետ:
-Դե՛հ, այժմ զբաղվենք Գրիշնակով ու վերջապես կարգ ու կանոն կտիրի,- հայտարարեց Ուգլուկը:
Բայց նույնիսկ նրա ցեղակից օրքերը սկսեցին երկմտել ու անհանգիստ հայացք նետել դեպի հարավ:
-Գիտեմ, գիտեմ,- մռնչաց Ուգլուկը,- անիծյա՛լ ձիապաններն առել են մեր հոտը: Եվ այդ ամենը քո պատճառով Սնա՛գա: Քո ու մյուս հետախույզների ականջները կտրե՛լ է պետք: Բայց մենք Ուրուկ խայ ենք, մարտական օրքեր: Մենք դեռ կվայելե՛նք նրանց ձիերի միսը: Հնարավոր է նաև այլ՝ ավելի համեղ միս կուտե՛նք:
Փինը վերջապես հասկացավ, թե ինչու էին օրքերից մի քանիսը մատնացույց անում դեպի արևելք: Հեռվից խռպոտ ոռնոցներ էին լսվում: Գրիշնակն էր մոտենում՝ իր հետ բերելով մոտավորապես երեք տասնյակ իր նման ծուռոտանի ու երկարաթաթ օրքերի: Նրանց վահանների վրա դրոշմված էր կարմիր աչքի զինանշանը:
Ուգլուկը քայլեց նրանց ընդառաջ:
-Հը՞, Ինչու՞ վերադարձաք,- խռխռաց նա,- չլինի՞ մտափոխվել եք:
-Վերադարձա տեսնեմ ինչպես ես հրամանը կատարում,- իրեն չկորցրեց Գրիշնակը,- գերիները ո՞ղջ են:
-Ահա թե ինչ,- փնչացրեց Ուգլուկը,- դե ուրեմն իզուր ժամանակ եք կորցրել: Այստեղ ես եմ գլխավորը և համոզված եղիր, որ գերիներին ձեռք տվող չի լինի, հրամանն էլ կկատարենք: Գուցե ինչ որ բա՞ն ես մոռացել: Հիշում եմ շտապում էիր, բավականին արագ չքացար:
-Մի տխմարի ենք այստեղ մոռացել,- խայթեց Գրիշնակը,- բայց նրա հետ մի քանի ամրակազմ տղաներ են մնացել: Ափսո՛ս են, գնում են ուղիղ մահվանն ընդառաջ: Ես արդեն վաղուց հասկացել եմ, թե ինչով է վերջանալու այս ամենը: Եկել եմ նրանց օգնության:
-Պա հո՜,- հռհռաց Ուգլուկը,- ապրե՛ս: Միայն թե դու ամեն ինչ խառնել ես իրար: Եթե փորոտիքդ թանկ է քեզ համար ու վախենում ես կռվել, պետք է ոտքերդ փոխ առած Լուգբուրզ ծլկեյիր: Քո նմանների իսկական տեղն այնտեղ է: Սպիտակամաշկները շուտով կշրջապատեն մեզ: Իսկ ո՞ւր է քո թանկարժեք նազգուլը: Թե՞ նորից են նրա տակի ձիուն սպանել: Չէ՞: Բա ինչու՞ չես հետդ բերել: Հիմա նա քեզ շա՜տ պետք կգար, եթե իհարկե նազգուլների մասին զրույցները ամբողջությամբ սուտ չեն:
-Նազգուլ, Նազգուլ,- ցնցվելով կրկնեց Գրիշնակն ու այնպես արագ լպստեց շրթունքները, ասես այդ բառն այրեց նրա բերանը,- դու խոսում ես մի բանի մասին, որը նույնիսկ քո կեղտոտ երազներում չես տեսել Ուգլու՛կ: Նազգու՛լ: Այդ նրա՞նք են կեղտոտ սուտ: Դու դեռ շա՜տ-շատ կզղջաս ասածներիդ համար, բայց ուշ կլինի: Տխմա՛ր: -Եվ նա զայրացած փնչացրեց,- Դու պետք է իմանայիր, որ նրանք ամենատես աչքի բիբե՛րն են: Թևավոր նազգուլները դեռ ցույց կտան ինչի են ընդունակ: Բայց նրանց ժամանակը դեռ չի եկել: Տիրակալը դեռ չի ուզում, որ նրանք երևան մեծ գետի այս ափին: Ո՛չ հիմա: Նրանց խնայում են գալիք պատերազմի ու այլ նպատակների համար:
-Դու ինչ որ չափից ավելին գիտես քան պետք է,- հեգնեց Ուգլուկը,- մտածում ես գլուխդ կշոյե՞ն դրա համար: Լուգբուրզում կարող են հետաքրքրվել, թե որտեղի՞ց այդքան բան գիտես և ինչիդ էր պետք հետաքրքրվելն ու իմանալը: Ու միշտ այդպե՛ս է: ոմանք պարապ-սարապ ման են գալիս ու քիթները խոթում իրենց չվերաբերվող գործերի մեջ, իսկ մյուսները սև գործն են անում նրանց փոխարեն... Մի խոսքով, հերի՛ք լեզվիդ զոռ տաս: Վերցրու տխմարներիդ ու ծլկիր անտառ, այ՜ այն խոզերի ետևից: Շարժվի՛ր տեղիցդ: Միևնույնն է գետին այլևս կենդանի վիճակում չեք հասնի: Վազքով մա՛րշ: Մենք կրնկակոխ կգանք ենք ձեր ետևից:
Իզենգաևդցիները նորից ճանկեցին Մերիին ու Փինին և գցեցին ուսներին: Ջոկատը սլացավ առաջ: Ժամը ժամի հետևեց վազում էին նրանք առանց ընդմիջման, կանգ առնելով միայն, որպեսզի փոխեն հոբիթների «ձիերին»: Կամ ուրուկ խայերն իսկապես արագավազ էին, կամ էլ Գրիշնակը դիտմամբ չէր շտապում, բայց իզենգարդցիները կամաց-կամաց առաջ անցան մորդորցիներից: Շուտով հեռվում հյուսիսցիներն էլ երևացին: Անտառն սկսեց մոտենալ:
Փինի ամբողջ մարմինը ծածկված էր կապտուկներով ու քերծվածքներով, գլուխը ցավում էր: Դեմքն անընհատ շփվում էր օրքի կեղտոտ վզին ու մազոտ ականջին, աչքերի առաջ փայլում էին տաղտկալիորեն միանման կորացած ուսերը, իսկ ամուր ու հաստ ոտքերը շարժվում էին առաջ ու ետ, առաջ ու ետ, պատրաստված ասես լարերով խաչկապած եղջյուրից և հանգիստ, առանց հոգնելու չափելով անվերաջանալի մղձավանջի անվերջանալի վարկյանները...
Կեսօրից հետո Ուգլուկի ջոկատը հավասարվեց հյուսիսցիներին, որոնք խեղճացել էին պայծառ լույսից և վազում էին գլուխները կրծքներին կախած ու լեզուները դուրս գցած: Նույնիսկ ձմեռային սառն ու գունատ երկնքում շողացող արևի լույսը չափազանց պայծառ էր նրանց համար:
-Այ քեզ ճիճուներ,- ծաղրում էին նրանց իզենգարդցիները,- ինչ է, կակղե՞լ եք: Այ թե կխժռեն ձեզ ձիաբույծները, տեսե՛ք, հասե՛լ են արդեն:
Լսվեց Գրիշնակի չարացած ոռնոցը: Պարզվեց, որ իզենգարդցինրի ծաղրանքի մեջ չափից ավելի շատ իրականություն կար: Հեծյալներն իրենց արագավազ նժույգներով իսկապես արդեն նկատելի էին դարձել: Նրանք դեռ հեռու էին, բայց սլանում էին ամբողջ թափով՝ սրնթաց մոտենալով մորդորցիներին, ինչպես տեղատվության ալիքն է հասնում ու ծածկում ավազի մեջ խրված մնացած անհոգ լողորդներին:
Ի զարմանս Փինի, իզենգարդցիները սկսեցին վազել կրկնակի արագությամբ: Նա էլ մտածում էր, թե արդեն հալից ընկել են: Միայն այդ պահին նա նկատեց, որ արևն արդեն մտնում է մառախլապատ լեռների հետևն ու տափաստանն արագորեն լցվում է թանձրացող ստվերներով: Մորդորցիներն առույգացան ու նույպես սկսեցին արագ վազել: Անտառն արդեն քթի տակ էր: Ճանապարհին սկսեցին առանձին ծառեր հանդիպել: Լանջը գնալով ավելի կտրուկ էր դառնում, բայց օրքերն արագությունը չէին գցում: Ուգլուկն ու Գրիշնակը խելագարի պես գոռում էին, կոչ անելով վերջին ճիգերը գործադրել անտառին հասնելու համար:
-Հասցնելու են,- մտածեց Փինը: Նա վիզն ոլորելով մի կերպ շրջեց գլուխն ու տեսավ, որ հեծյալներն արդեն հավասարվել են օրքերին: Նրանց նիզակները, սաղավարտներն ու շիկահեր մազերը ոսկեզօծվել էին մայրամուտի վերջին շողերից: Հեծյալները չէին թողնում օրքերին ցրվել, փորձելով շրջապատել նրանց ու քշել դեպի գետը:
-Տեսնես ի՞նչ ժողովուրդ է այստեղ բնակվում,- մտածում էր Փինը: Նա շատ էր զղջում, որ Ռիվենդելում քարտեզներ ուսումնասիրելու ու աշխարհը ճանաչելու փոխարեն պարապ ման էր գալիս: Այն ժամանակ դա նրան ավելորդ էր թվում, Չէ՞ որ ավելի հուսալի գլուխներ կային ջոկատում: Ում մտքով կանցներ, որ կգա ժամանակ, երբ կողքին չեն լինի ոչ Գենդալֆը, ոչ Պանդուխտը և ոչ էլ նույնիսկ Ֆրոդոն: Ռոհանի մասին Փինը միայն մի բան էր հիշում, որ Գենդալֆի նժույգը՝ Լուսաչը, ծնունդով այստեղից է և դա նրան հույս էր ներշնչում, բայց միայն այդքանը բավական չէր փրկվելու համար:
-Իսկ ինչպե՞ս պետք է նրանք մեզ օրքերից տարբերեն,- հանկարծ վախեցավ Փինը,- չեմ կարծում որ այստեղի բնակիչները լսել են հոբիթների մասին: Եթե նրանք ոչնչացնեն զզվելի օրքերին ես չեմ վշտանա, բայց ինքս գերադասում եմ փրկվել:
Բայց դրա վրա հույս դնել չէր կարելի: Ավելի մեծ էր հավանականությունը, որ գերիներին նույնպես կոչնչացնեն ոհմակի հետ միասին, չտարբերելով նրանց օրքերից:
Հեծյալների շարքերում նկատվում էին նաև աղեղնավորներ, որոնք հմտացած էին ընթացքի ժամանակ նետ արձակելուն: Լարելով աղեղները նրանք սլանում էին առաջ, նշան բռնում ու նետահարում ետ մնացած օրքերին և հետո նորից ետ վերադառնում, խուսափելով թշնամիների պատասխան ուղարկած նետերից: Օրքերը վայրի կատաղությամբ պատասխան նետերի տարափ էին տեղում, բայց կանգնել չէին համարձակվում: Հեծյալները մի քանի անգամ կրկնեցին այդ հնարքը և շուտով հոբիթը նկատեց, որ նրանք արդեն հասել են իզենգարդցիներին: Փինի «ձիու» առջևից վազող օրքը հանկարծ ցնցվեց, ընկավ ու անշարժացավ:
Եկավ գիշերը, բայց հեծյալներն այդպես էլ բաց մարտի մեջ չմտան: Շատ թշնամիներ սպանվեցին նրանց նետերից, բայց երկու հարյուրից ավելի օրք դեռ ողջ էին ու անվնաս: Խավար էր տիրում, երբ օրքերի նոսրացած ոհմակը հասավ անտառի մոտ գտնվող բլրի ստորոտին: Անտառն շատ մոտ էր, ընդամենը մի երեք հարյուր սաժեն էր մնում հաղթահարել, բայց ճանապարհը փակ էր, ձիավորները շրջապատել էին նրանց: Ուգլուկի հրամանին չենթարկվելով մի խումբ օրքեր փորձեցին ճեղքել օղակն ու վազել անտառ, վերադարձան միայն երեքը:
-Բռնվեցինք,- ծաղրանքով քմծիծաղեց Գրիշնակը,- ընտիր առաջնորդ ունե՛նք, բա չէ: Եվ իչպե՞ս է մեծն Ուգլուկը դուրս բերելու մեզ այստեղից:
-Կարճլիկներին ցա՛ծ իջեցնել,- հրամայեց Ուգլուկն ասես չլսելով Գրիշնակի ծաղրը,- Լուգդու՛շ, վերցրու ևս երկուսին և հսկի՛ր ավարը: Սպանել պետք չէ, քանի դեռ սպիտակամաշկները չեն ճեղքել պաշտպանությունը հասկացա՞ք: Քանի դեռ ես ողջ եմ երկուսն էլ պետք է անվնաս մնան: Փորձեն ճղճղալ բերանները փակիր, բայց մտքովդ անգամ չանցկացնես ձեռքիցդ բաց թողնել, ձիավորների ձեռքը չպիտի ընկնեն: Չմոռանա՛ք կապել նրանց ոտքերը:
Հրամանի վեջին մասն անմիջապես ի կատար ածվեց մեծ անխղճությամբ: Բայց Փինը հայտնաբերեց, որ առաջին անգամ պառկած է Մերիի կողքին: Օրքերը բարձր գոռալով վիճում էին ու թափահարում զենքերը, և այդ ընթացքում հոբիթները կարողացան մի քանի բառ փոխանակել:
-Գլուխս լավ չի աշխատում, շշուկով ասաց Մերին,- հալից ընկել եմ: Եթե նույնիսկ օրքերը մեզ բաց թողնեն, հեռու չեմ փախչի:
-Լեմբա՛ս,- հիշեց Փինը,- մենք Լեմբա՛ս ունենք: Ինձ մոտ մի քանի կտոր պիտի լինի: Իսկ քեզ մո՞տ: Նրանք կարծեմ մեզ չեն խուզարկել, միայն մեր սրերն են հափշտակել:
-Հա, իմ գրպաններում էլ պիտի լինի,- պատասխանեց Մերին,- բայց հիմա երևի ամբողջը փշրվել է: Ամեն դեպքում բերանով գրպանիս չեմ հասնի:
-Իսկ ինչու՞ բերանով, իմ...
Այդ պահին նա մի լավ հարված ստացավ ու հասկացավ, որ վեճը դադարել է և օրքերն ուշադիր են:
Անքամի ու ցուրտ գիշեր էր: Բլուրը, որի վրա կուտակվել էին օրքերը, շրջապատվեց պահապան խարույկներով: Նրանց կարմրա-ոսկեգույն ցոլքը ցրում էր խավարը: Խարույկները մոտ էին, բայց ռոհանցիները լույսավորված տարածքում չէին երևում և օրքերը միայն անիմաստ վատնում էին իրենց նետերն այնքան ժամանակ, մինչև Ուգլուկն արգելեց նրանց նետ արձակել: Ռոհանցիների ճամբարում քար լռություն էր տիրում: Ավելի ուշ, երբ տարածքը ողողվել էր լուսնի աղոտ լույսով, երբեմն թույլ ստվերներ էին երևում ու ակնթարթորեն անհետանում անթափանց խավարում: Ռոհանցիների անքուն պահակախումբն էր հսկում շրջապատված օրքերին:
-Արևին են սպասում գարշահոտ մարդուկները,- հայհոյեց Փինին ու Մերիին հսկող օրքերից մեկը,- իսկ մե՞նք ինչու ենք նստել: Հավաքվեինք բոլորով ու հարվածեինք նրանց: Ծերուկ Ուգլուկը լրիվ խելքը թռցրել է, հետաքրքիր է ի՞նչի մասին է նա հիմա մտածում:
-Հիմա կիմանա՛ս,- լսվեց Ուգլուկի մռնչոցը,- ուրեմն քո կարծիքով Ուգլուկը հիմար է ու չգիտի՞ ինչ անել: Սրա՛ն տեսեք, հերոս է հայտնվել: Անիծյալ լինե՛ք: Տեսնում եմ ոչնչով չե՛ք տարբերվում հյուսիսցի որդերից ու Լուգբուրզի կապիկներից: Սրանցից ինչ կռվող: Իմաստ չունի կռվի մեջ խցկվել, հասկացա՞ր: ԿՃղճղան ու ակնթարթորեն կծլկեն, իսկ գարշահոտ ձիաբույծներն այնքան բազմաթիվ են որ արագորեն հախներիցս կգան: Ճիշտ է, Հյուսիսցի ապուշները մթության մեջ լավ են տեսնում, բայց պատմում են, որ այս ձիաբույծներն էլ են ավելի լավ տեսնում քան մնացած մարդուկները: Բա ձիե՞րը: Նրանք նույնիսկ տեսնում են թե ինչպես է փչում գիշերային քամին, հասկացա՞ր: Չէ, նրանք մեր հախից կգան: Բայց սրանք մի կարևոր բան դեռ չգիտեն: Մաուխուրն իր տղաների հետ անտառից օգնության է գալիս: Մի քիչ էլ սպասենք ու մերոնք կհարվածեն թիկունքից: Գլուխդ մտա՞վ:
Իզենգարդցիներն այդ լուրը լսելով հանգստացան, բայց մնացած օրքերը դժգոհ մնացին ու շարունակում էին տրտնջալ: Ժամապահներ նշանակվեցին, բայց նրանց մեծ մասը գործը թողած պառկեցին խոտերին: Հանգստանում ու վայելում էին բաղձալի խավարը: Իսկ խավարն իսկապես անթափանց էր: Լուսինը թաքնվել էր խիտ ամպերի ետևում և Փինը իրենից երկու քայլ այն կողմ ոչինչ չէր տեսնում: Նույնիսկ խարույկների լույսը չէր օգնում, բլուրը թաղվել էր մթության մեջ:
Օրքերին երկար հանգստանալ չհաջողվեց: Հեծյալները չէին պատրաստվում խաղաղ սպասել լուսաբացին: Ճամբարի արևմտյան մասում հանկարծակի տարածված ոռնոցը ստիպեց բոլորին ցատկել տեղներից: Մի քանի Ռոհանցիներ սուսիկ փուսիկ մոտեցել էին բլրի ստորոտին, սողալով բարձրացել լանջն ի վեր, մի քանի օրք սատկացրել ու անհետ կորել: Ուգլուկը սլացավ խառնաշփոթը ցրելու:
Մերին ու Փինը նստեցին: Նրանց հսկող իզենգարդցիները գնացել էին Ուգլուկի հետևից և շրջակայքում ոչ ոք չկար: Բայց փախչելու մասին մտածելը դեռ շուտ էր, երկար մազոտ թաթերը բռնեցին նրանց կոկորդից և բարձրացրին վեր: Մթության մեջ հայտնվեց Գրիշնակի զզվելի կերպարանքը, և հոբիթների դեմքին փչեց նրա գարշելի հոտը: Ձեռքերը մտցնելով հագուստի տակ օրքն սկսեց շոշափելով խուզարկել նրանց: Երբ նրա սառն ու զզվելի մատները սահեցին Փինի մեջքի վրայով, հոբիթի ամբողջ մարմնով սարսուռ անցավ:
-Դե իմ փոքրիկներ,- փաղաքշական շշնջաց Գրիշնակը,- ինչպե՞ս եք հանգստանում: Այնքան էլ հարմար չի չէ՞ այստեղ: Մի կողմում մտրակներ ու յաթաղաններ են, մյուսում նիզակներ... Իզուր եք խցկվել այս պատմության մեջ, այսպիսի մեծ գործերը ձեր պես փոքրիկների համա՛ր չեն:
Նա շարունակում էր խուզարկել հոբիթներին: Աչքերում առկայծում էր սառը կրակը:
Հանկարծ Փինը հասկացավ: Նրան նույնիսկ թվաց թե լսում է օրքի մտքերը: «Գրիշնակը գիտի՛ մատանու մասին: Նա ուզում է խլել այն մեզնից, քանի դեռ Ուգլուկն այստեղ չէ: Գուցե նա որոշել է մատանին վերցնել իրե՞ն»: Փինի սիրտը վախից ճմլվեց և նա սկսեց տանդագին մտածել, թե ինչպես օգտագործի ստեղծված իրավիճակն իր օգտին:
-Իզուր ես փնտրում, այդքան հեշտ Այն չես գտնի,- շշնջաց նա:
-Ա՞յն,- Գրիշնակի մատները դադարեցին շոշափել և խրվեցին Փինի ուսը,- ի՞նչ Այն, ինչի՞ մասին ես խոսում փոքրիկս:
Փինը մի վարկյան մտածեց ու խորը շնչելով արտաբերեց. «գո՛լլում գոլլու՛մ»: Ու ավելացրեց. «Հեչ, ոչ մի կարևոր բան իմ սքանչելի»:
Գրիշնակի մատները ցնցվեցին:
-Օհօ՛,- համարյա անձայն շշնջաց նա,- այ թե ինչ նկատի ունես: Շա՜տ վտանգավոր է շատ բան իմանալը փոքրիկներս, շատ վտանգավոր է:
-Հնարավոր է,- պատասխանեց Մերին անմիջապես հասկանալով, թե ինչ կա ընկերոջ մտքին,- Շատ վտանգավոր է, և ոչ միայն մեզ համար: Չնայած դա քո խնդիրն է: Դու ուզում ես տիրանալ Նրան այդպես չէ՞: Իսկ ի՞նչ կտաս փոխարենը:
-Տիրանա՞լ, Ինչի՞ն,- կեղծ զարմանքով հարցրեց Գրիշնակը: Նրա ձեռքերը ցնցվում էին,- Ինչ կտամ Փոխարե՞նը: Ինչպե՞ս թե ինչ կտամ:
-Հենց այդպես,- հատ-հատ ընտրելով բառերը պատասխանեց Փինը,- մթության մեջ դու ոչինչ չես գտնի, եթե մենք քեզ չօգնենք: Ուզու՞մ ես խնայել ուժերդ ու ժամանակդ, արձակիր մեր ոտքերի կապանքները: Այլապես մենք քեզ ոչինչ չենք ասի և ոչնչով չենք օգնի:
-Իմ սիրելի փոքրիկ հիմարիկներ,- խռպոտ ձայնով շշնջաց Գրիշնակը,- մենք կքամենք ձեր միջից այն ամենը ինչ դուք գիտեք և կստանանք այն ամենը ինչ դուք ունեք, միայն ժամանա՛կ տվեք: Դուք դեռ կզղջաք որ քիչ բան գիտեիք, պա՞րզ է: Նրան, ով պիտի ձեզ հարցաքննի, այնքան էլ հեշտ չէ գոհացնելը: Ինքնե՛րդ կտեսնեք: Շտապելու տեղ չեք ունենա: Կարծում եք ինչու՞ մինչև հիմա ձեզ չեն սատկացրել: Խղճացե՞լ են: Ո՛չ փոքրիկներս, հավատացած եղեք, խիղճն այստեղ կապ չունի: Նույնիսկ Ուգլուկն այդքան հիմար չէ:
-Չենք էլ կասկածում,- համաձայնվեց Մերին,- բայց քո տունը դեռ շատ հեռու է, և դու միևնույնն է Այն չես ստանա: Եթե նույնիսկ մեզ Իզենգարդ քարշ տաք, մեծ գոբլին Գրիշնակը դատարկաձեռն կմնա: Սերումանն ամեն ինչ կվերցնի իրեն, դա պարզից էլ պարզ է: Արագ մտածիր, եթե չես ուզում ձեռնունայն մնալ:
Գրիշնակի համբերությունը վերջացավ: Սարումանի անունը նրան վերջնականապես հունից հանեց: Ժամանակն անցնում էր, իսկ հեռվից լսվող աղմուկը կամաց դադարում էր: Մի քիչ էլ ու կհայտնվի Ուգլուկն իր տղաներով...
-Դե ասե՛ք, ո՞ր մեկիդ մոտ է Այն,- խռխռաց օրքը:
-Գո՛լլում գոլլու՛մ,- արտաբերեց Փինը:
-Կապանքները, կապանքները արձակիր,- ավելացրեց Մերին:
Օրքի ձեռքերը ցնցվեցին:
-Զզվելի փոքրիկ վնասատուներ,- ֆշշացրեց նա,- ուրեմն ոտքերներիդ կապե՞րն արձակեմ: Ես ձեր ոսկորնե՛րը հատ-հատ կհաշվեմ, կտոր կտոր կա՛նեմ, բայց կգտնեմ: Ինչի՞ս են պետք ձեր ոտքերը, ես ինքս ձեզ այստեղից կտանեմ, և ոչ մեկն ինձ չի խանգարի:
Նա հոբիթներին մտցրեց թևերի տակ, ձեռքերով ինչպես հարկն է փակեց բերաններն ու ցատկեց առաջ: Ձեռքերն անասելի ուժեղ էին, խեղճերի ոսկորները ճրթճրթում էին: Շունչները կտրվում էր: Արագ հասնելով բլրի ստորոտին Գրիշնակն անաղմուկ սահեց երկու օրք ժամապահների արանքով ու սև ստվերի պես ձուլվելով խավարին, սլացավ արևմուտք՝ դեպի անտառից դուրս վազող գետը: Թվում էր թե այնտեղ հսկողություն չկար, միայն մի միայնակ կրակ էր ցրում սև մթությունը:
Որոշակի տարածություն վազելով Գրիշնակը կանգ առավ, այս ու այն կողմ նայեց և սրեց ականջները: Ամեն ինչ լուռ էր: Նա դանդաղ, գետնին կռացած շարժվեց առաջ ու մի քանի քայլ անելով նորից քարացավ, ականջ դրեց ու արագ ոտքի կանգնեց: Վճռական փախուստի ժամանակն էր: Հանկարծ օրքի առջևում հայտվեց ձիավորի ուրվագիծը: Ձին ծառս եղավ ու խրխնջաց: Մարդը բարձրաձայն ինչ որ բան գոռաց:
Գրիշնակը փռվեց գետնին՝ հոբիթներին ճզմելով իր ծանրությամբ և դուրս քաշեց իր յաթաղանը: Երևում է նա որոշել էր, որ ավելի լավ է սպանել հոբիթներին, քան թողնել որ նրանք փախչեն կամ ընկնեն ռոհանցիների ձեռքը: Բայց որոշումն իրագործել նա չհասցրեց: Լսվեց յաթաղանի զրնգոցը և նրա շեղբը փայլատակեց խարույկի լույսից: Մթության մեջ անմիջապես լսվեց նետի սուլոցը: Կամ ռոհանցի նետաձիգըն էր անվրեպ, կամ էլ ճակատագիրն ինքը ուղղեց նրա նետը և այն ծակեց Գրիշնակի ձեռքը: Օրքն անմիջապես ցած գցեց յաթաղանն ու ոռնաց: Լսվեց ձիու սմբակների դոփյունը: Գրիշնակը վեր թռավ և սլացավ առաջ, բայց նորից ընկավ, բախվելով խավարից հայտնված նժույգին: հաջորդ վարկյանին նիզակը խրվեց օրքի կուրծքը: Լսվեց Գրիշնակի սահմռկեցուցիչ ոռնոցը: Օրքը փռվեց գետնին ու անշարժացավ:
Հոբիթները քարացած պառկած էին այնտեղ, որտեղ նրանց թողել էր Գրիշնակը: հեծյալին օգնության եկավ մեկ ևս մեկը: Նժույգը կամ տեսնելով, կամ էլ զգալով հոբիթների հոտը ցատկեց նրանց վրայով, բայց հեծյալը չնկատեց գետնին կուչ եկած էլֆական թիկնոցներով կոլոտիկնեին, որոնք քիչ առաջ ապրած սարսափի ազդեցության տակ վախենում էին նույիսկ շնչել:
Վերջապես Մերին շարժվեց ու ցածրաձայն շշնջաց.
-Առայժմ ամեն ինչ լավ է դասավորվում: Բայց մեկ էլ տեսար մեզ էլ ծակեցին: Ի՞նչ անենք:
Պատասխանն իրեն չուշացրեց: Բլրի կողմից ձայներ լսվեցին: Գրիշնակի սահմռկեցուցիչ ոռնոցը ոտքի էր հանել բոլոր օրքերին: Շուտով Ճամբարից լսվող ճիչերից ու հայհոյանքից հոբիթները հասկացան, որ կորուստը հայտնաբերվել է: Ըստ երևույթին Ուգլուկը կատաղած մեղավորների գլուխներն էր թռցնում: Հանկարծ անտառի կողմից պատասխան ճիչեր լսվեցին: Ամենայն հավանականությամբ Մաուխուրն էր իր տղաների հետ օգնության հասել և առանց երկար մտածելու որոշել էր հարձակվել պաշարողների վրա: Լսվեց ձիերի սմբակների դոփյունը: Հեծյալների մի մասն ավելի խտացրեց պաշարման օղակը, իսկ մյուս մասը սլացավ եկողներին ընդառաջ, որպեսզի պաշարված օրքերն ու եկողները չկարողանան միանալ իրար: Մերին ու Փինը հանկարծակի հասկացան, որ առանց տեղներից շարժվելու հայտվել են պաշարման օղակից դուրս: Հիմա արդեն էլ ոչինչ չէր խանգարում նրանց և կարող էին փախչել ուր ուզում էին:
-Էհ, եթե մեր ոտքերն ու ձեռքերն ազատ լինեին, ապա կարող էինք փախչել այստեղից,- հոգոց հանեց Մերին,- ես չեմ կարող արձակել հանգույցներս: Նույնիսկ ատամներով կրծել չի ստացվի:
-Խնայիր ուժերդ,- ծիծաղեց Փինը,- ես արդեն երկար ժամանակ է ուզում եմ ասել քեզ, որ ինձ հաջողվել է ձեռքերս ազատել: Այս հանգույցները միայն աչք խաբելու համար են: Բայց դու ավելի լավ է նախ լեմբաս ծամիր:
Փինը մի շարժումով ձեռքերն ազատեց կապերից ու ձեռքը տարավ գրպանը: Բլիթները փշրվել էին ու մանր կտորների վերածվել, բայց տերևները, որոնց մեջ նրանք փաթաթված էին, անվնաս էին մնացել: Հոբիթները սկսեցին ուտել: Լեմբասի համը վաղուց մոռացված հիշողություններ արթնացրեց, սիրելի, լուսավոր դեմքեր, ուրախ ծիծաղ և իսկական համեղ ուտելիք: Հոբիթները մտախոհ ծամում էին, ուշադրություն չդարձնելով բլրի կողմից լսվող օրքերի ոռնոցին ու զենքերի զրնգոցին: Առաջինը սթափվեց Փինը:
-Փախչելու ժամանակն է,- ասաց նա,- բայց մի վարկյան:
Գրիշնակի յաթաղանն ընկած էր մոտակայքում, բայց այն ծանր էր ու անհարմար: Հոբիթը սողաց դեպի Գրիշնակի դին և շոշափելով գտավ նրա գոտկատեղից ամրացված դանակը: Հիմա արդեն կարող էին առանց դժվարության ազատվել կապանքներից:
-Գնացինք,- ասաց Փինը պարանները կտրատելուց հետո,- մենք հանգստացանք ու սնվեցինք, հուսով եմ ոտքերներս չեն դավաճանի: Բայց առաջարկում եմ սկբում սողալով գնալ:
Մերին չառարկեց և նրանք սկսեցին սողալ: Հողը փափուկ էր և դա օգնում էր հոբիթներին, բայց միևնույնն է նրանք դանդաղ ու դժվարությամբ էին առաջ ընդանում: Հոբիթները կանգ առան միայն այն ժամանակ, երբ բավականին հեռացան խարույներից ու հասան գետի եզրը: Ներքևում, խավարի մեջ լսվում էր ջրի քչքչոցը: Հոբիթները ետ նայեցին:
Աղմուկը դադարել էր: Ըստ երևույթին Մաուխուրին իր «տղաների» հետ ոչնչացրել էին կամ փախուստի մատնել: Պաշարումը շարունակվում էր, բայց վերջն արդեն երևում էր: Գիշերը վեջանում էր և մոտենում էր լուսաբացը: Արևելքում անամպ երկինքը կամաց գունատվում էր:
-Պետք է ինչ որ տեղ թաքնվել,- ասաց Փինը,- թե չէ մեկ էլ տեսար նկատեցին մեզ: Հեծյալները հաստատ կտարբերեն մեզ օրքերից, երբ ուշադիր զննեն մեր դիակները, բայց դա դժվար թե մեզ սփոփի,- նա վեր կացավ ու ոտքերով թփթփացրեց գետնին,- հո պարաններ չեն, իսկական պողպատալար: Բայց ոտքերս քիչ քիչ շարժունակ են դառնում: Իսկ դո՞ւ ինչպես ես:
Մերին ոտքի կանգնեց:
-Կարծես թե չեմ ընկնում,- ասաց նա,- Լեմբասն ինձ կարելի է ասել կենդանացրեց: Պետք է ասեմ, որ ես նրան ավելի եմ վստահում քան այն օրքային ըմպելիքին: Հետաքրքիր է ինչի՞ց են այն օրքերը պատրաստում: Չնայած, երևի ավելի լավ է չիմանալ... արի իջնենք ներքև ու թարմ ջուր խմե՛նք, որպեսզի մոռանանք դրա համն ու այլևս չհիշե՛նք:
-Միայն թե ոչ այստեղով,- զգուշացրեց Փինը,- այստեղ ափը բավականին կտրուկ է: Արի՛ հետևիցս:
-Եվ նրանք շարժվեցին գետի երկայնքով դեպի անտառ: Արևելքում երկինքը քանի գնում լուսավորվում էր: Մերին ու Փինը շաղակրատում էին հոբիթներին հատուկ զվարթությամբ, ուրախ ու անհոգ և կիսվում միմյանց հետ անցած օրերի տպավորություններով: Եթե այդ պահին ինչ որ մեկը նրանց տեսներ, ոչ մի դեպքում չէր կարող կռահել, որ քիչ առաջ նրանք անցել են ծանր փորձությունների և մահացու վտանգների միջով ու գտնվում են հեռավոր ու վայրի տեղանքում, որտեղ ինչ որ մեկից օգնություն սպասել անիմաստ է:
-Բայց ճարպիկ հնարք բանեցրիք պարոն Տուկ,- ասում էր Մերին,- Բիլբոյի գրքում ձեզ պետք է մի ամբողջ գլուխ հատկացնել: Եթե ես երբևէ հանդիպեմ նրան, անպայման այդ մասին կասեմ: Լա՛վ աշխատանք էր: Ինչ ճարպկությամբ կարողացար խաբել այդ մազոտ չարագործին: Փայլո՛ւն էր: Բայց կուզենայի իմանալ, ինչ որ մեկը գտե՞լ է արդյոք քո հետքերն ու էլֆական ամրակալը թե այդպես էլ կմնա այնտեղ ընկած: Ես շատ կվշտանայի, եթե իմ ամրակալը կորչեր, իսկ քոնը վախենամ էլ երբեք չի գտնվի: Է՜հ, քեզ հավասարվելու համար մի լավ քրտնել է պետք: Ամեն դեպքում հիմա քո զարմիկ Բրենդիզայքի հերթն է եկել: Դու հիմա հաստատ գաղափար չունես թե որտեղ ենք մենք գտնվում, իսկ ես ի տարբերություն քեզ Ռիվենդելում ժամանակն անիմաստ չէի վատնում: Մենք հիմա գնում ենք արևմուտք Էնտվեյ գետի ափով, իսկ առջևում Մառախլապատ լեռներն են ու Ֆենգորնի անտառը:
Եվ իսկապես, մինչ նա խոսում էր, առջևում երևաց անտառի մռայլ ու մթին պատը: Գիշերն ասես ապաստան էր փնտրում սաղարթախիտ ու հսկա ծառերի ստվերում, նահանջելով և իր տեղը զիջելով լուսաբացին:
-Դե ինչ, առա՛ջ պարոն Բրենդիզայք,- ասաց Փինը,- իսկ գուցե... ե՞տ: Մեզ զգուշացրել են, որ այս անտառն այնքան էլ հարմար չի զբոսանքի համար: Հուսով եմ դա քո սովորած գլխից չի՞ թռել:
-Չի թռել,- համաձայնվեց Մերին,- բայց հիմա իմ կարծիքով ավելի լավ է թաքնվել անտառում, քան վերադառնալ մարտի դաշտ:
Եվ նա քայլեց առաջ ու մտավ հսկայական ծառերի ճյուղերի տակ: Ծառերն այնքան ծեր էին թվում, որ անհնար էր եզրակացնել նրանց տարիքը: Նրանց ճյուղերից երկար մորուքների պես կախված մամուռը հանգիստ տատանվում էր քամուց: Հոբիթները վախվորած հայացքով վերջին անգամ նայեցին մթին անտառից դուրս: Կիսախավարում նրանք հիշեցնում էին երկու փոքրիկ էլֆերի: Հենց այդպիսի տեսք ունեին առաջնածինները, երբ զարմացած ու վախվորած դուրս էին նայում վայրի անտառից, տեսնելով նորաստեղծ աշխարհի առաջին արևածագը...
Հեռու՜ հեռվում, մեծ գետից այն կողմ, շագանակագույն տափաստանների ետևում սկսվեց ալ կարմիր արևածագը: Թնդացին ռոհանյան եղջերափողերի ձայները, արևին էին ողջունում: Հեծյալների ճամբարում շարժ նկատվեց, պատրաստվում էին հարձակման:
Մերիի ու Փինի ականջին հասան սառը օդում տարածվող մարտական նժույգների խրխնջոցըն ու երգի ձայնը: Արևի հուրհրացող ծայրը դանդաղ երևաց աշխարհի ծայրից և ռոհանի հեծյալները բարձր մարտական կանչով նետվեցին հարձակման: Ալ կարմիր փայլատակեցին զենքերն ու զրահները: Օրքերը ոռնացին ու արձակեցին իրենց վերջին նետերը, դատարկելով կապարճները: Մի քանի ռոհանցի ընկան ձիերից, բայց շարքերը սեղմվեցին, հեղեղի պես անցան բլրի վրայով և վերադարձան պատրաստվելով նոր հարձակման: Ողջ մնացած օրքերը խառնիխուռն ցրվեցին, բայց հեծյալները սլանում էին նրանց ետևից, հասնում և սպանում նրանց: Հանկարծակի խառնիխուռն ամբոխից օրքերի մի ջոկատ առանձնացավ ու չար մարտական ճիչով շարժվեց դեպի անտառ, ուղիղ դեպի հոբիթների կողմը: Երեք հեծյալները, որոնք փորձեցին կասեցնել օրքերին՝ ընկան դաշունահարված:
-Հերիք է նայենք,- որոշեց Մերին,- Ուգլու՛կն է իր չարագործներով: Ես ցանկություն չունեմ կրկին հանդիպել նրան:
Հոբիթները շրջվեցին ու սլացան մութ ու ստվերոտ անտառի խորքը: Նրանք այդպես էլ չտեսան, թե ինչպես ավարտվեց կռիվը, ինչպես Ուգլուկին ու նրա ոհմակին շրջապատեցին անտառի մոտ, ինչպես Էոմերը՝ ռոհանի երրորդ հրամանատարը, թուրը ձեռքին իջավ ձիուց և մենամարտելով Ուգլուկի հետ սպանեց նրան: Իսկ տափաստանում սրատես հեծյալները հետապնդելով վերջին փախստականներին ոչնչացրեցին նրանց: Հետո նրանք թաղեցին իրենց զոհված ընկերներին և շիրիմի վրա նրանց քաջության մասին երգ երգեցին: Իսկ վերջում թշնամիների դիակները հավաքելով իրար գլխի հսկայական խարույկ վառեցին և նրանց մոխիրը քամուն տվեցին: Ահա այդպես էլ վերջացավ ուրուկ խայցիների արշավը: Ոչ Մորդորում, ոչ էլ Իզենգարդում այդպես էլ երբևէ չիմացան, թե ինչ կատարվեց օրքերի հետ: Բայց միևնույնն է խարույկի ծուխը բարձրանալով մինչև երկինք շատերի ուշադիր աչքերից չվրիպեց:
Գլուխ չորորդ. Ծառմորուքը
Այդ ընթացքում հոբիթները արագորեն՝ ինչքան որ թույլ էր տալիս խճճված անտառը, խորանում էին նրա մթին թավուտներում, բարձրանալով Էնտվեյի հոսանքն ի վեր դեպի արևմուտք՝ լեռների լանջերը: Մահացու սարսափը կամաց-կամաց մնաց ետևում և հոբիթները դանդաղեցրին ընթացքը: Ինչ որ տարօրինակ զգացում համակեց նրանց, շնչելը դժվարացավ, օդը չէր հերիքում:
Վերջապես Մերին կանգ առավ:
-Այպես մենք հեռու չենք գնա,- ասաց նա շնչահեղձ լինելով,- գոնե մի փոքր թարմ օդ լիներ:
-Կամ ծայրահեղ դեպքում մի կում ջուր,- ասաց Փինը,- կոկորդս չորացել է:
Նա մագլցեց ջրի վրա կախված հաստ արմատի վրա և կռանալով մի բուռ ջուր վերցրեց: Այն մաքուր էր ու սառը և հոբիթը մի կուշտ խմեց: Մերին հետևեց նրա օրինակին: Ջուրը թարմացրեց նրանց և հոբիթների հոգին մի փոքր թեթևացավ: Որոշ ժամանակ նրանք նստել էին ափին և չլմփացնելով ջրին հանգստացնում էին ոտքերի ցավը, նայելով իրենց շրջապատող ծառերին, որոնք լուռ կանգնած շարք առ շարք հեռանում ու ձուլվում էին մոխրագույն կիսախավարին:
-Հը, դեռ չե՞ս մոլորվել,- հետաքրքրվեց Փինը հարմար տեղավորվելով ծառի հաստ բնին,- եթե ինչ, մենք կարող ենք պարզապես գնալ Էնտվեյի հա՞ կարծես թե, երկայնքով: Հետո որ մոլորվենք ծայրահեղ դեպքում նույն ճանապարհով հետ կվերադառնանք:
-Եթե ոտքերներս ճանապարհին չդավաճանեն,- ասաց Մերին,- ու եթե շնչահեղձ չլինենք:
-Հա, այստեղ ահավոր տոթ է ու մութ,- ընդունեց Փինը,- Տուկբորոյի մոտակայքում՝ Սմիալում գտնվող Տուկերի մեծ բույնն է հիշեցնում, նրանց հին սրահը: Այդ սրահում արդեն քանի սերունդ է ոչ կահույքն են վերադասավորել, ոչ էլ ընդանրապես ինչ որ բան են փոխել: Հին ժամանակներում այդտեղ ապրում էր ծեր Տուկը: Նա այնքան երկար ապրեց, որ սրահն էլ հասցրեց նրա հետ ծերանալ: Հարյուր տարի է անցել, ինչ նա մեռել է, բայց մահից հետո այնտեղ ոչ մի բանի ձեռք չեն տվել: Իսկ ծերուկ Գերոնտիուսը ինքդ էլ գիտես, իմ նախապապն էր: Հինավուրց պատմություն է... բայց այս անտառի համար ինձ թվում է մեր հարյուր տարին ոչինչ է: Ինչ որ չափից շատ է այն հինավուրց: Միայն նայի՛ր այս մորուքներին ու բեղերին, բա տերևնե՞րը: Ոնց որ չորացած ցնցոտիներ լինեն: Ու ասես երբեք էլ չեն թափվել: Թափթփված, անհյուրընկալ... Հետաքրքիր է ի՞նչ տեսք ունի այս անտառում գարունը, եթե իհարկե այստեղ գարուն ընդհանրապես լինում է:
-Համենայն դեպս այստեղ գոնե արև է թափանցում,- վստահ ասաց Մերին,- ոչ թե Սև անտառի պես, հիշո՞ւմ ես Բիլբոյի պատմածները: Չարքանտառում անթափանց մութ է ու խավար, այնտեղ սև ու սարսափելի արարածներ են ապրում: Իսկ այստեղ ուղղակի մութ է ու ինչ որ... սարսափելի հինավուրց է թվում: Դժվար թե այստեղ գազաններ ապրեն, չեմ պատկերացնում, որ ինչ որ մեկը կարող է այստեղ երկար մնալ ու ապրել:
-Հոբիթներն էլ չեն կարող ապրել,- համաձայնվեց Փինը,- ցանկություն չկա այս անտառում զբոսնել: Ի՞նչ ենք մենք այստեղ կորցրել: Հարյուր լիգ էլ քայլես մեկ է ուտելու բան չես գտնի: Ինչպե՞ս է մեր խնայողությունների վիճակը:
-Ինչ խնայողություններ,- պատասխանեց Մերին,- ոչ մի խնայողություն էլ չունեք, բացի մի քանի Լեմբասից: Ամեն ինչ մնաց այնտեղ, նավակներում:
Նրանք ևս մեկ անգամ քրքրեցին գրպանները: Էլֆական հացերը կարող էին բավականացնել երևի մի չորս հինգ օր, այն էլ մի կերպ, գոտիները պիդ ձգած վիճակում:
-Ծածկոցներ էլ չունենք որ ծածկվենք,- ասաց Մերին,- որ կողմ էլ շարժվենք, մեկ է այս գիշեր ատամներս չխկչխկացնելու ենք:
-Դե լավ, ճանապարհին մի բան կմտածենք,- ձեռքը թափ տվեց Փինը,- գնանք, առավոտն արդեն երևի վերջանում է:
Այդ պահին նրանք անտառի խորքում լույս նկատեցին, երևի արևի ճառագայթներին հաջողվել էր հաղթահարել ծառերի խիտ սաղարթները:
-Նայի՛ր,- ուրախացավ Մերին,- մինչ մենք այստեղ նստած էինք արևը երևի թաքնվել էր ամպերի ետևում, և հիմա նորից դուրս է եկել: Կամ էլ այնքան է բարձրացել վեր, որ տերևներն այլևս չեն խանգարում: Այնքան էլ հեռու չէ, արի գնանք տեսնենք:
Բայց լույսն այնքան էլ մոտիկ չէր ինչքան թվում էր, բավականաչափ երկար քայլեցին: Կտրուկ վերելք սկսվեց, ոտքերի տակ ընկնող քարերը քանի գնում շատանում էին: Առջևում լույսի շողը գնալով ընդլայնվում էր: Վերջապես հոբիթների դիմաց քարե ժայռ երևաց, որը կամ կտրվածք էր լանջի վրա, կամ էլ հեռավոր լեռնաշղթայի քարափով վերջացող ելուստը: ժայռի վրա ծառեր չէին աճում և այն ամբողջովին լուսավորված էր արևի ճառագայթներով: Բայց ստորոտում աճած ծառերի ճյուղերը այնպես էին ձգվել դեպի արևով լուսավորված քարքարոտ մակերեսը, ասես տաքանալ էին ուզում: Քիչ առաջ ամեն ինչ մոխրագույն ու մռայլ էր, բայց այստեղ ծառերի բները վառ շագանակագույն էին ու փայլում էին մշակված կաշվի պես, իսկ նրանց ներքևի մասը ծածկված էր փափուկ ու վառ-կանաչ մամուռով, ասես նոր աճած խոտ լիներ: Թվում էր թե գարունն է այստեղ եղել ու հեռանալով թողել իր հիասքանչ փայլը...
Քարափը բավականին նման էր կոպիտ ու անհարթ աստիճանների, թվում էր թե ինչ որ մեկի ձեռքի գործն է, բայց ամենայն հավանականությամբ դա քամու, ջրի ու ժամանակի աշխատանքի արդյունքն էր: Հոբիթները վերևում քիվ նկատեցին, որը գտնվում էր ծառերի կատարների հետ մոտավորապես նույն մակարդակի վրա: Եզրերը պատված էին փշոտ խոտերով, իսկ մեջտեղում քարացել էր հսկայական ծառի չորացած բունը, որի վրա ընդամենը երկու ճյուղ էր մնացել, այն էլ դեպի ներքև կախված: Չորացած ծառը զարմանալիորեն հիշեցնում էր սապատավոր զառամյալ ծերունու, որն ասես կանգնած արևկող անելուց լիներ:
-Բեր մագլցենք վերև,- ուրախացած առաջարկեց Մերին,- թարմ օդ կշնչենք, ձեռքի հետ էլ տարածքը կուսումնասիրենք:
Ասվածն արված էր: Շուտով հոբիթներն արդեն մագլցում էին ժայռի վրայով: Եթե նույնիսկ քարափի աստճանները ձեռքի գործ լինեյին, ակնհայտ երևում էր որ հոբիթների համար չեն պատրաստված: Երկուսն էլ այնքան էին ոգևորված ու զբաղված դժվարին վերելքով, որ չնկատեցին, թե ինչպես անցավ կապտուկների ու քերծվածքների ցավը, իսկ մարմինները լցվեցին նոր ուժով ու եռանդով: Վերջապես նրանք հասան քիվի եզրին ու վերջին աստիճանը հաղթահարելով հայտվեցին չորացած ծեր ծառի կողքին: Ոտքի ցատկելով հոբիթները շրջվեցին դեպի անտառը և շունչները տեղը բերելով նայեցին արևելք: Պարզվեց, որ շատ չէին խորացել անտառում, ընդամենը երեք կամ չորս մղոն: Ծառերի կատարները իջնում էին դեպի տափաստանը, իսկ անտառի եզրին դեպի երկինք էին բարձրանում սև ու խիտ ծխի քուլաները, թեքվելով անտառի կողմը:
-Քամին փոխվում է,- նկատեց Մերին,- նորից արևելքից է փչում: Ցրտոտ է այստեղ:
-Հա, ցուրտ է,- համաձայնվեց Փինը,- վախենամ այս լավ եղանակը միայն խաբկանք է և շուտով ամեն ինչ նորից գորշ ու մռայլ կդառնա: Ափսո՛ս: Այս ցնցոտիավոր ծեր անտառը փոխվել ու փայլում է արևի շողերի ներքո: Այն նւույնիսկ արդեն սկսում է ինձ դուր գալ:
-Սկսում է դուր գա՞լ: Ապա մի սպասի՛ր: Դա լավ է, շատ լավ է,- լսվեց ինչ որ մեկի տարօրինակ ձայնը: - շատ սիրալիր եք, ապա մի շրջվեք դեմքներդ տեսնեմ: Իսկ դուք ինձ արդեն վաղուց դուր չեք գալիս, բայց շտապել պետք չէ՛: Շրջվեք, շրջվեք:
Հսկայական ծուռումուռ ձեռքերն իջան հոբիթների ուսերին, նրբորեն բայց հաստատուն կերպով շրջեցին նրանց հակառակ ուղղությամբ ու բարձրացրեցին վեր: Հոբիթներն իրենց առջև մի չտեսնված դեմք տեսան, որը պատկանում էր ոչ պակաս զարմանահրաշ արարածին: Նա ոչ այն է մարդու էր նման, ոչ այն է տրոլի: Հսկայական՝ տասնչորս ֆուտից ավելի հասակ ուներ, թիկնեղ էր ու մեծ գլխով, որը մի քիչ երկարավուն էր ու առանց վզի միանգամից միանում էր մարմնին: Դժվար էր հասկանալ նրա հագին հագուստ կա թե ոչ, կուրծքն ու ոտքերը պատող կանաչա-մոխրագույն ծալքերն ավելի շատ կաշվի, կամ նույնիսկ կեղևի էին նման քան հագուստի: Համենայն դեպս հսկայի ձեռքերը մերկ էին ու պատված էին հարթ, դարչնագույն կաշվով: Նրա հսկա ոտքերից ամեն մեկը յոթ մատ ուներ, դեմքի ներքևի մասը ծածկված էր երկար, մոխրագույն մորուքով: Մորուքի մազերն արմատների մոտ ճյուղերի պես հաստ էին, բայց ծայրերում դառնում էին մամուռի պես բարակ ու փափուկ:
Սկզբում զարմացած հոբիթները միայն ծառ մարդու աչքերն էին տեսնում: Աչքերն ուշադիր, առանց շտապելու զննում էին հոբիթներին: Շագանակագույն, բայց խորքում կանաչ կրակով այդ աչքերը թվում էր, թե թափանցում են հոգու ամենահեռավոր ու մութ անկյունները: Հետագայում Փինը հաճախ էր փորձում բացատրել իր առաջին տպավորությունը և ահա թե ինչ էր նրա մոտ ստացվում. «Նրա աչքերն ասես անհատակ հորեր լինեին, լցված հազարավոր տարիների հիշողություններով և երկար, դանդաղ ու խորունկ մտքերով: Թվում էր, թե այն ինչ կատարվում է այստեղ և հիմա ու արտացոլվում նրանց մակերևույթին, միայն կայծկլտող փայլ է, ինչպես սաղարթախիտ ծառի կատարի տերևներներն են փայլում արևի ճառագայթներից, կամ խորը լճի մակերևույթի ալիքները: Ինձ թվում էր, թե մենք անզգուշորեն արթնացրել ենք դարերով իր համար աճող ծառին: Չնայած սխալ կլինի ասել, թե նա քնած էր: Նա ուղղակի ապրում էր ինքն իր մեջ՝ արմատների ծայրերից մինչև ճյուղերի ծայրերը, երկնքի ու երկրի միջև, ու մեկ էլ հանկարծ սթափվել էր ու ուշադիր զննում էր քեզ»:
-Հռում հում,- մրթմրթաց ինչ որ փայտյա երաժշտական գործիք հիշեցնող թավ ձայնը,- տարօրինակ է, շա՛տ տարօրինակ է, բայց... միայն թե չշտապե՛լ: Մենք երբեք չենք շտապում: Եթե ես ձեր ձայները չլսեի... ձեր ձայներն ինձ դուր են գալիս, ճստիկ մստիկ ձայնիկներ են: Նրանք ինձ ինչ որ բան հիշեցրին, միայն թե չեմ կարողանում հիշել ինչ... եթե ես ձեզ սկզբում տեսնեի ապա նոր լսեի առանց մտածելու կտրորեի: Կմտածեի, որ դուք ուղղակի փոքրիկ օրքեր եք ու հետո միայն սխալս կհասկանայի: Շատ զարմանալի փոքրիկներ եք, ճիշտ եմ ասում, շատ զարմանալի: Շատ տարօրինակ է արմա՛տ ու ոստիկ:
Փինը դեռ առաջվա պես զարմացած էր, բայց դադարել էր վախենալ: Այդ աչքերին նայելուց նրա մեջ հետքրքրասիրություն էր առաջանում, բայց ոչ վախ: Եվ շուտով հետաքրքրասիրությունը հաղթեց:
-Ասա խնդրեմ, ո՞վ ես դու և ի՞նչ ես անում այստեղ,- հարցրեց նա: