Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 4 բայտ, 14:10, 26 Փետրվարի 2015
/* Գլուխ չորորդ. Ծառմորուքը */
-Կամ ծայրահեղ դեպքում մի կում ջուր,- ասաց Փինը,- կոկորդս չորացել է:
Նա մագլցեց ջրի վրա կախված հաստ արմատի վրա և կռանալով մի բուռ ջուր վերցրեց: Այն մաքուր էր ու սառը և հոբիթը մի կուշտ խմեց: Մերին հետևեց նրա օրինակին: Ջուրը թարմացրեց նրանց և հոբիթների հոգին մի փոքր թեթևացավ: Որոշ ժամանակ նրանք նստել էին ափին և չփչփացնելով չլմփացնելով ջրին հանգստացնում էին ոտքերի ցավը, նայելով իրենց շրջապատող ծառերին, որոնք լուռ կանգնած շարք առ շարք հեռանում ու ձուլվում էին մոխրագույն կիսախավարին:
-Հը, դեռ չե՞ս մոլորվել,- հետաքրքրվեց Փինը հարմար տեղավորվելով ծառի հաստ բնին,- եթե ինչ, մենք կարող ենք պարզապես գնալ Էնտվեյի հա՞ կարծես թե, երկայնքով: Հետո որ մոլորվենք ծայրահեղ դեպքում նույն ճանապարհով հետ կվերադառնանք:
-Համենայն դեպս այստեղ գոնե արև է թափանցում,- վստահ ասաց Մերին,- ոչ թե Սև անտառի պես, հիշո՞ւմ ես Բիլբոյի պատմածները: Չարքանտառում անթափանց մութ է ու խավար, այնտեղ սև ու սարսափելի արարածներ են ապրում: Իսկ այստեղ ուղղակի մութ է ու ինչ որ... սարսափելի հինավուրց է թվում: Դժվար թե այստեղ գազաններ ապրեն, չեմ պատկերացնում, որ ինչ որ մեկը կարող է այստեղ երկար մնալ ու ապրել:
-Հոբիթներն էլ չեն ապրիկարող ապրել,- համաձայնվեց Փինը,- ցանկություն չկա այս անտառում զբոսնել: Ի՞նչ ենք մենք այստեղ կորցրել: Հարյուր լիգ էլ քայլես մեկ է ուտելու բան չես գտնի: Ինչպե՞ս է մեր խնայողությունների վիճակը:
-Ինչ խնայողություններ,- պատասխանեց Մերին,- ոչ մի խնայողություն էլ չունեք, բացի մի քանի Լեմբասից: Ամեն ինչ մնաց այտեղայնտեղ, նավակներում:
Նրանք ևս մեկ անգամ քրքրեցին գրպանները: Էլֆական հացերը կարող էին բավականացնել երևի մի չորս հինգ օր, այն էլ մի կերպ, գոտիները պիդ ձգած վիճակում:
Այդ պահին նրանք անտառի խորքում լույս նկատեցին, երևի արևի ճառագայթներին հաջողվել էր հաղթահարել ծառերի խիտ սաղարթները:
-Նայի՛ր,- ուրախացավ Մերին,- մինչ մենք այստեղ նստած էինք արևը երևի թաքնվել էր ամպերի ետևում, բայց և հիմա նորից դուրս է եկել: Կամ էլ այնքան է բարձրացել վեր, որ տերևներն այլևս չեն խանգարում: Այնքան էլ հեռու չէ, արի գնանք տեսնենք:
Բայց լույսն այնքան էլ մոտիկ չէր ինչքան թվում էր, բավականին բավականաչափ երկար քայլեցին: Կտրուկ վերելք սկսվեց, ոտքերի տակ ընկնող քարերը քանի գնում շատանում էին: Առջևում լույսի շողը գնալով ընդլայնվում էր: Վերջապես հոբիթների դիմաց քարե ժայռ երևաց, որը կամ կտրվածք էր լանջի վրա, կամ էլ հեռավոր լեռնաշղթայի քարափով վերջացող ելուստը: ժայռի վրա ծառեր չէին աճում և այն ամբողջովին լուսավորված էր արևի ճառագայթներով: Բայց ստորոտում աճած ծառերի ճյուղերը այնպես էին ձգվել դեպի արևով լուսավորված քարքարոտ մակերեսը, ասես տաքանալ էին ուզում: Քիչ առաջ ամեն ինչ մոխրագույն ու մռայլ էր, բայց այստեղ ծառերի բները վառ շագանակագույն էին ու փայլում էին մշակված կաշվի պես, իսկ նրանց ներքևի մասը ծածկված էր փափուկ ու վառ-կանաչ մամուռով, ասես նոր աճած խոտ լիներ: Թվում էր թե գարունն է այստեղ եղել ու հեռանալով թողել իր հիասքանչ փայլը...
Քարափը բավականին նման էր կոպիտ ու անհարթ աստիճանների, թվում էր թե ինչ որ մեկի ձեռքի գործն է, բայց ամենայն հավանականությամբ դա քամու, ջրի ու ժամանակի աշխատանքի արդյունքն էր: Հոբիթները վերևում քիվ նկատեցին, որը գտնվում էր ծառերի կատարների հետ մոտավորապես նույն մակարդակի վրա: Եզրերը պատված էին փշոտ խոտերով, իսկ մեջտեղում քարացել էր հսկայական ծառի չորացած բունը, որի վրա ընդամենը երկու ճյուղ էր մնացել, այն էլ դեպի ներքև կախված: Չորացած ծառը զարմանալիորեն հիշեցնում էր սապատավոր զառամյալ ծերունու, որն ասես կանգնած արևկող անելուց լիներ:
-Բեր մագլցենք վերև,- ուրախացած առաջարկեց Մերին,- թարմ օդ կշնչենք, ձեռքի հետ էլ տարածքը կուսումնասիրենք:
-Քամին փոխվում է,- նկատեց Մերին,- նորից արևելքից է փչում: Ցրտոտ է այստեղ:
-Հա, ցուրտ է,- համաձայնվեց Փինը,- վախենամ այս լավ եղանակը միայն խաբկանք էր է և շուտով ամեն ինչ նորից մոխրագույն գորշ ու մռայլ կդառնա: Ափսո՛ս: Այս ցնցոտիավոր ծեր անտառը փոխվել ու փայլում է արևի շողերից շողերի ներքո: Այն նւույնիսկ արդեն սկսում է ինձ դուր գալ:
-Սկսում է դուր գա՞լ: Ապա մի սպասի՛ր: Դա լավ է, շատ լավ է,- լսվեց ինչ որ մեկի տարօրինակ ձայնը,: - շատ սիրալիր եք, ապա մի շրջվեք դեմքներդ տեսնեմ: Իսկ դուք ինձ արդեն վաղուց դուր չեք գալիս, բայց շտապել պետք չէ՛: Շրջվեք, շրջվեք:
Հսկայական ծուռումուռ ձեռքերն իջան հոբիթների ուսերին, նրբորեն բայց հաստատուն կերպով շրջեցին նրանց հակառակ ուղղությամբ ու բարձրացրեցին վեր: Հոբիթներն իրենց առջև մի զարմանահրաշ չտեսնված դեմք տեսան, որը պատկանում էր ոչ պակաս զարմանահրաշ արարածին: Նա ոչ այն է մարդու էր նման, ոչ այն է տրոլի: Հսկայական՝ տասնչորս ֆուտից ավելի հասակ ուներ, թիկնեղ էր ու մեծ գլուխ ուներգլխով, որը մի քիչ երկարավուն էր ու առանց վզի միանգամից միանում էր մարմնին: Դժվար էր հասկանալ նրա հագին հագուստ կա թե ոչ, կուրծքն ու ոտքերը պատող կանաչա-մոխրագույն ծալքերն ավելի շատ կաշվի, կամ նույնիսկ կեղևի էին նման քան հագուստի: Համենայն դեպս հսկայի ձեռքերը մերկ էին ու պատված էին հարթ, դարչնագույն կաշվով: Նրա հսկա ոտքերից ամեն մեկը յոթ մատ ուներ: Դեմքի , դեմքի ներքևի մասը ծածկված էր երկար, մոխրագույն մորուքով: Մորուքի մազերն արմատների մոտ ճյուղերի պես հաստ էին, բայց ծայրերում դառնում էին մամուռի պես բարակ ու փափուկ:
Սկզբում զարմացած հոբիթները միայն ծառ մարդու աչքերն էին տեսնում: Աչքերն ուշադիր, առանց շտապելու զննում էին հոբիթներին: Շագանակագույն, բայց խորքում կանաչ կրակով այդ աչքերը թվում էր, թե թափանցում են հոգու ամենահեռավոր ու մութ անկյունները: Հետագայում Փինը հաճախ էր փորձում բացատրել իր առաջին տպավորությունը և ահա թե ինչ էր նրա մոտ ստացվում. «Նրա աչքերն ասես անհատակ հորեր լինեին, լցված հազարավոր տարիների հիշողություններով և երկար, դանդաղ ու խորունկ մտքերով: Թվում էր, թե այն ինչ կատարվում է այստեղ և հիմա ու արտացոլվում նրանց մակերևույթին, միայն կայծկլտող փայլ է, ինչպես սաղարթախիտ ծառի կատարի տերևներներն են փայլում արևի ճառագայթներից, կամ խորը լճի մակերևույթի ալիքները: Ինձ թվում էր, թե մենք անզգուշորեն արթնացրել ենք դարերով իր համար աճող ծառին: Չնայած սխալ կլինի ասել, թե նա քնած էր: Նա ուղղակի ապրում էր ինքն իր մեջ մեջ՝ արմատների ծայրերից մինչև ճյուղերի ծայրերը, երկնքի ու երկրի միջև , ու մեկ էլ հանկարծ արթնացել սթափվել էր ու ուշադիր զննում էր քեզ»:
-Հռում հում,- մրթմրթաց ինչ որ փայտյա երաժշտական գործիք հիշեցնող թավ ձայնը,- տարօրինակ է, շա՛տ տարօրինակ է, բայց... միայն թե չշտապելչշտապե՛լ: Մենք երբեք չենք շտապում: Եթե ես ձեր ձայները չլսեի... ձեր ձայներն ինձ դու դուր են գալիս, ճստիկ մստիկ ձայնիկներ են: Նրանք ինձ ինչ որ բան հիշեցրին, միայն թե չեմ կարողանում հիշել ինչ... եթե ես ձեզ սկզբում տեսնեի ապա նոր լսեի առանց մտածելու կտրորեի: Կմտածեի, որ դուք ուղղակի փոքրիկ օրքեր եք ու հետո միայն սխալս կհասկանայի: Շատ զարմանալի փոքրիկներ եք, ճիշտ եմ ասում, շատ զարմանալի: Շատ տարօրինակ է արմա՛տ ու ոստիկ:
Փինը դեռ առաջվա պես զարմացած էր, բայց դադարել էր վախենալ: Այդ աչքերին նայելուց նրա մեջ հետքրքրասիրություն էր առաջանում, բայց ոչ վախ: Եվ շուտով հետաքրքրասիրությունը հաղթեց:
-Ասա խնդրեմ, ո՞վ ես դու և ի՞նչ ես անում այստեղ,- հարցրեց նա:
Վստահելի
1342
edits