-Ասա խնդրեմ, ո՞վ ես դու և ի՞նչ ես անում այստեղ,- հարցրեց նա:
Հսկայի աչքերն անհասկանալի, մի քիչ էլ խուսափողական արտահայտություն ստացան, հորերը փակվեցին, նորից բացվեցին:
-Հռում, ահա թե ինչ,- դմբդմբաց ցածր բասը,- դե լա՛վ: Ես Էնտ եմ, համենայն դեպս շատերն ինձ այդպես են անվանում: Այո, այո հենց Էնտ, ավելի ճիշտ գլխավոր Էնտ: Բայց միևնույն ժամանակ ինձ նաև Ֆենգորն են անվանում, ու մեկ էլ Ծառմորուս: Թող լինի Ծառմորուս:
-Էնտ,- զարմացավ Մերին,- իսկ ի՞նչ է Էնտը: Իսկ դու ինքդ քեզ ինչպե՞ս ես անվանում, ի՞նչ է քո իսկական անունը:
-Հո՜պ,- պատասխանեց Ծառմորուքը, օհո, դե արի ու այդքանը մի վարկյանում պատմի՛ր: Մի քիչ կամա՛ց: Համ էլ հիմա ես եմ հարցեր տալիս, իսկ դուք բարի եղեք պատասխանել: Այդ դուք եք ինձ մոտ եկել, այլ ոչ թե ես ձեզ: Հետաքրքիր է ո՞վ եք դուք: Միանգամից ասեմ չեմ կարողանում վերագրել ձեզ հին ժողովուրդներից ոչ մեկին: Այն հին ցուցակներում, որոնք ես ջահել ժամանակ անգիր էի անում, ձեր նմաններից չկային: Բայց դա շա՜տ-շատ վաղուց էր, ու հիմա այդ ցուցակներև կարող են թարմացած լինել: Ապա մի սպասեք, եկեք հիշենք...
Այժմ եկեք սովորենք ապրողների ցուցակը:
Սկզբում անվանենք չորս ազատ ժաողովուրդներին:
Էլֆերը՝ ամենահնագույնները բոլորից,
Թզուկները՝ վարպետները մթին քարաձավներից,
Էնտերը հողածին, լեռների պես ծեր,
Եվ մարդիկ՝ մահկանացուները ձիերի վարպետ:
Հըմ, հմ, հըմ:
Կուղբերը շինարար, թռկոտան այծերը,
Կռվարար վարազները, մեղվաբույծ արջերը,
ՎախկոտՆապաստակներն ու սոված գայլերը:
Հըմ, հմ, հըմ:
Արծիվները բարձունքներում, գոմեշները տափաստանում,
Բազեներն արագաթև, եղջերուներն անտառում,
Կարապները ձյունաճերմակ և օձերը սառնարյուն...
-Հռում, հում... հըմ, հու՜մ... Ի՞նչ անենք: Ռում տում, ռում տու տում, ռումտի տա տում... Այո, դա շատ երկար ցուցակ էր, բայց դուք այնտեղ չկայիք:
-Դուրս է գալիս, որ հին ցուցակներն իրենց իրավունք են վերապահել մեր մասին լռե՛լ: Եվ հին առասպելներում էլ մենք չկանք,- դժգոհեց Մերին: -Բայց միևնույնն է մենք արդեն երկար ժամանակ է գույություն ունենք: Մենք հոբիթներ ենք:
-Գուցե մի տո՞ղ էլ ավելացնեք ցուցակում,- առաջարկեց Փինը:
Բույներում ապրող փոքրիկ հոբիթները...
-Մեզ գլխավոր չորսից հետո կավելացնես, մարդկանցից հետո,- ավելացրեց նա, և ցուցակը ճիշտ կլինի:
-Հը՜մ, դե լավ, վատ չի մտածված,- ասաց Ծառմորուքը,- այդպես էլ կանենք: -Ուրեմն դուք որջերո՞ւմ եք ապրում: լավ է, շատ լավ է: Իսկ ո՞վ է ձեզ հոբիթ անվանում: Ինձ կարծիքով էլֆական հնչողություն չունի, իսկ հին բառերը բոլորը էլֆերից են սերում, միջերկրի առաջին լեզուն նրանք են ստեղծել:
-Մեզ ոչ մեկ էլ հոբիթ չի անվանում, մենք ինքներս ենք մեզ հոբիթ անվանում,- ասաց Փինը:
-Հու՛մ, հըմ... հանգիստ, հանգիստ, ոչ այդքան հապճեպ: Ինքնե՞րդ եք ձեզ այդպես անվանում: Բա կարելի՞ է ամեն պատահածին ասել այդ մասին, էսպես որ գնա պատահաբար ձեր իսկական անուններն էլ կասե՛ք:
-Բայց մենք մեր անունները չեինք էլ թաքցնում,- զարմացավ Մերին,- ես օրինակ Բրենդիզայքն եմ, Մերի Բրենդիզայքը,- բայց ինձ հաճախ ուղղակի Մերի են ասում:
-Իսկ ես Տուկն եմ, Փերեգրին Տուկը, կամ ուղղակի Փին:
-Հըմ, հըմ... բայց դուք ոնց տեսնում եմ լավ հապճեպիկներ եք,- նկատեց Ծարմորուքը,- շատ հաճելի է, որ դուք ինձ վստահում եք, բայց ավելի լավ է զգույշ լինեք: Էնտերը տարբեր են լինում, կամ ավելի ճիշտ ձեր լեզվով ասած կան արարածներ, որ նման են էնտերի, բայց իրականում էնտեր չեն: Այսպես, ուրեմն ես կարող եմ Մերի ու Փին անվանել հա՞ ոնց հասկացա: Լավ անուններ են եթե ուզում եք իմանալ, բայց ես իմ իսկական անունը ձեզ չեմ ասի, կամ ավելի ճիշտ այդ հարցում դեռ կսպասենք: -Եվ նրա կկոցված աչքերում նորից կայծկլտաց կամ քմծիծաղ, կամ խորամանկություն հիշեցնող կանաչ կրակը: -Առաջին հերթին դրա համար երկար ժամանակ կպահանջվի, իմ անունը տարիների հետ քանի գնում ավելի է երկարում, իսկ ես միջերկրում շատ-շատ հնուց եմ ապրում, այնպես որ հիմա այն անքան է երկարել, որ մի ամբողջ պատմություն է դարձել: Իմ լեզվով՝ հնագույն էնտերենով, իսկական անունը մի ամբողջ պատմություն է պատմում իր տիրոջ մասին, նրա ապրած ամբողջ կյանքը: Դա հիանալի լեզու է, բայց այդ լեզվով մի քանի բառ փոխանակելու համար շա՜տ-շատ ժամանակ է պետք: Մենք ինքներս էլ միայն այն բաների մասին են էնտերեն ենք խոսում, որոնք արժանի են, որ դրանց մասին երկար պատմես ու երկար լսես: Դե իսկ հիմա,- նրա աչքերը դարձան փայլեցին վառ ու մի տեսակ ավելի «այստեղի» գույնով, նեղացան ու սուր հայաղք նետեցին հոբիթների վրա,- հիմա պատմեք ինձ՝ ի՞նչ է աշխարհում կատարվում: Եվ դուք ինքներդ ինչո՞վ եք զբաղվում: Ես այստեղից շատ բան եմ տեսնում, շատ բան լսում, շատ բան ճանաչում եմ հոտառությամբ, դե այստեղից, այս... ինչ էր անունը...ա-լալլա-լալլա-ռումբա-կամանդա-լինդ-օր-բուրումէ... ներողություն եմ խնդրում, այդ անվանումը շատ երկար է բայց ես չգիտեմ ինչպես այն թարգմանել... մի խոսքով այստեղ, որտեղ ես կանգնում եմ առավոտյան պարզկա եղանակին, խորհում արևի մասին, խոտի, որ աճում է անտառից դուրս, ձիերի ու ամպերի մասին, մի խոսքով այն ամենի, ինչն այստեղից երևում է: Ի՞նչ է կատարվում աշխարհում, ինչո՞վ է զբաղված Գենդալֆը: Բա դրանք, ինչ էր դրանց... բուրարում,- նրա կրծքի խորքից խուլ դնգդնգոց լսվեց, ասես ինչ որ մեկը հսկայական երգեհոնի մի քանի ստեղ սեղմեց,- այդ օրքերը... այն ջահելը՝ Սարումանը իր Իզենգարդու՞մ է: Սիրում եմ նորություններ լսել, բայց տեսեք հա, չշտապեք, հանգի՛ստ:
-Աշխարհում շատ բան է կատարվում,- սկսեց Մերին