Changes
/* Գլուխ չորորդ. Ծառմորուքը */
Հոբիթները շրջվեցին ու սլացան մութ ու ստվերոտ անտառի խորքը: Նրանք այդպես էլ չտեսան, թե ինչպես ավարտվեց կռիվը, ինչպես Ուգլուկին ու նրա ոհմակին շրջապատեցին անտառի մոտ, ինչպես Էոմերը՝ ռոհանի երրորդ հրամանատարը, թուրը ձեռքին իջավ ձիուց և մենամարտելով Ուգլուկի հետ սպանեց նրան: Իսկ տափաստանում սրատես հեծյալները հետապնդելով վերջին փախստականներին ոչնչացրեցին նրանց: Հետո նրանք թաղեցին իրենց զոհված ընկերներին և շիրիմի վրա նրանց քաջության մասին երգ երգեցին: Իսկ վերջում թշնամիների դիակները հավաքելով իրար գլխի հսկայական խարույկ վառեցին և նրանց մոխիրը քամուն տվեցին: Ահա այդպես էլ վերջացավ ուրուկ խայցիների արշավը: Ոչ Մորդորում, ոչ էլ Իզենգարդում այդպես էլ երբևէ չիմացան, թե ինչ կատարվեց օրքերի հետ: Բայց միևնույնն է խարույկի ծուխը բարձրանալով մինչև երկինք շատերի ուշադիր աչքերից չվրիպեց:
=== Գլուխ չորորդ. Ծառմորուքը Ծառմորուսը ===
Այդ ընթացքում հոբիթները արագորեն՝ ինչքան որ թույլ էր տալիս խճճված անտառը, խորանում էին նրա մթին թավուտներում, բարձրանալով Էնտվեյի հոսանքն ի վեր դեպի արևմուտք՝ լեռների լանջերը: Մահացու սարսափը կամաց-կամաց մնաց ետևում և հոբիթները դանդաղեցրին ընթացքը: Ինչ որ տարօրինակ զգացում համակեց նրանց, շնչելը դժվարացավ, օդը չէր հերիքում:
Հսկայի աչքերն անհասկանալի, մի քիչ էլ խուսափողական արտահայտություն ստացան, հորերը փակվեցին, նորից բացվեցին:
-Հռում, ահա թե ինչ,- դմբդմբաց ցածր բասը,- դե լա՛վ: Ես Էնտ եմ, համենայն դեպս շատերն ինձ այդպես են անվանում: Այո, այո հենց Էնտ, ավելի ճիշտ գլխավոր Էնտ: Բայց միևնույն ժամանակ ինձ նաև Ֆենգորն են անվանում, ու մեկ էլ ԾառմորուքԾառմորուս: Թող լինի ԾառմորուքԾառմորուս:
-Էնտ,- զարմացավ Մերին,- իսկ ի՞նչ է Էնտը: Իսկ դու ինքդ քեզ ինչպե՞ս ես անվանում, ի՞նչ է քո իսկական անունը:
-Հո՜պ,- պատասխանեց ԾառմորուքըԾառմորուսը, օհո, դե արի ու այդքանը մի վարկյանում պատմի՛ր: Մի քիչ կամա՛ց: Համ էլ հիմա ես եմ հարցեր տալիս, իսկ դուք բարի եղեք պատասխանել: Այդ դուք եք ինձ մոտ եկել, այլ ոչ թե ես ձեզ: Հետաքրքիր է ո՞վ եք դուք: Միանգամից ասեմ չեմ կարողանում վերագրել ձեզ հին ժողովուրդներից ոչ մեկին: Այն հին ցուցակներում, որոնք ես ջահել ժամանակ անգիր էի անում, ձեր նմաններից չկային: Բայց դա շա՜տ-շատ վաղուց էր, ու հիմա այդ ցուցակներև կարող են թարմացած լինել: Ապա մի սպասեք, եկեք հիշենք...
-Մեզ գլխավոր չորսից հետո կավելացնես, մարդկանցից հետո,- ավելացրեց նա, և ցուցակը ճիշտ կլինի:
-Հը՜մ, դե լավ, վատ չի մտածված,- ասաց ԾառմորուքըԾառմորուսը,- այդպես էլ կանենք: -Ուրեմն դուք որջերո՞ւմ եք ապրում: լավ է, շատ լավ է: Իսկ ո՞վ է ձեզ հոբիթ անվանում: Ինձ կարծիքով էլֆական հնչողություն չունի, իսկ հին բառերը բոլորը էլֆերից են սերումծնուն առել, միջերկրի առաջին լեզուն նրանք են ստեղծել:
-Մեզ ոչ մեկ էլ հոբիթ չի անվանում, մենք ինքներս ենք մեզ հոբիթ անվանում,- ասաց Փինը:
-Իսկ ես Տուկն եմ, Փերեգրին Տուկը, կամ ուղղակի Փին:
-Հըմ, հըմ... բայց դուք ոնց տեսնում եմ լավ հապճեպիկներ եք,- նկատեց ԾարմորուքըԾարմորուսը,- շատ հաճելի է, որ դուք ինձ վստահում եք, բայց ավելի լավ է զգույշ լինեք: Էնտերը տարբեր են լինում, կամ ավելի ճիշտ ձեր լեզվով ասած կան արարածներ, որ նման են էնտերի, բայց իրականում էնտեր չեն: Այսպես, ուրեմն ես կարող եմ Մերի ու Փին անվանել հա՞ ոնց հասկացա: Լավ անուններ են եթե ուզում եք իմանալ, բայց ես իմ իսկական անունը ձեզ չեմ ասի, կամ ավելի ճիշտ այդ հարցում դեռ կսպասենք: -Եվ նրա կկոցված աչքերում նորից կայծկլտաց կամ քմծիծաղ, կամ խորամանկություն հիշեցնող կանաչ կրակը: -Առաջին հերթին դրա համար երկար ժամանակ կպահանջվի, իմ անունը տարիների հետ քանի գնում ավելի է երկարում, իսկ ես միջերկրում շատ-շատ հնուց եմ ապրում, այնպես որ հիմա այն անքան է երկարել, որ մի ամբողջ պատմություն է դարձել: Իմ լեզվով՝ հնագույն էնտերենով, իսկական անունը մի ամբողջ պատմություն է պատմում իր տիրոջ մասին, նրա ապրած ամբողջ կյանքը: Դա հիանալի լեզու է, բայց այդ լեզվով մի քանի բառ փոխանակելու համար շա՜տ-շատ ժամանակ է պետք: Մենք ինքներս էլ միայն այն բաների մասին են էնտերեն ենք խոսում, որոնք արժանի են, որ դրանց մասին երկար պատմես ու երկար լսես: Դե իսկ հիմա,- նրա աչքերը դարձյալ փայլեցին վառ ու մի տեսակ ավելի «այստեղի» գույնով, նեղացան ու սուր հայաղք նետեցին հոբիթների վրա,- հիմա պատմեք ինձ՝ ի՞նչ է աշխարհում կատարվում: Եվ դուք ինքներդ ինչո՞վ եք զբաղվում: Ես այստեղից շատ բան եմ տեսնում, շատ բան լսում, շատ բան ճանաչում եմ հոտառությամբ, դե այստեղից, այս... ինչ էր անունը...ա-լալլա-լալլա-ռումբա-կամանդա-լինդ-օր-բուրումէ... ներողություն եմ խնդրում, այդ անվանումը շատ երկար է բայց ես չգիտեմ ինչպես այն թարգմանել... մի խոսքով այստեղ, որտեղ ես կանգնում եմ առավոտյան պարզկա եղանակին, խորհում արևի մասին, խոտի, որ աճում է անտառից դուրս, ձիերի ու ամպերի մասին, մի խոսքով այն ամենի, ինչն այստեղից երևում է: Ի՞նչ է կատարվում աշխարհում, ինչո՞վ է զբաղված Գենդալֆը: Բա դրանք, ինչ էր դրանց... բուրարում,- նրա կրծքի խորքից խուլ դնգդնգոց լսվեց, ասես ինչ որ մեկը հսկայական երգեհոնի մի քանի ստեղ սեղմեց,- այդ օրքերը... Այն ջահելը՝ Սարումանը իր Իզենգարդու՞մ է: Սիրում եմ նորություններ լսել, բայց տեսեք հա, չշտապեք, հանգի՛ստ:
-Աշխարհում շատ բան է կատարվում,- սկսեց Մերին,- բայց եթե մենք նույնիսկ ամբողջ ուժով շտապենք, միևնույնն է պատմությունը շատ երկար կլինի, Իսկ դու ասում ես հանգիստ: Գուցե չշտապե՞նք: Անհամեստություն չես համարի, եթե հարցնենք, թե ի՞նչ ես պատրաստվում մեզ հետ անել, ում կողմից ես դու կռվում, և դու իսկապես գիտե՞իր Գենդալֆին: -Գիտեիմ գիտեի, և հիմա էլ գիտեմ: Հրաշագործներից միայն նա էր անկեղծորեն սիրում ծառերին,- պատասխանեց Ծառմորուսը,- ուրեմն դուք է՞լ նրան գիտեք: -Գիտեինք, տխուր ուղղեց Փինը: -Նա մեր մեծ բարեկամն էր ու առաջնորդը: -Այդ դեպքում ես կպատասխանեմ ձեր մյուս հարցերին,- ասաց Ծառմուրուսը,- «ձեզ» հետ ես ոչինչ չեմ պատրաստվում անել, եթե նկատի ունեք որ «մի բան անել ձեզ, առանց ձեր կարծիքը հարցնելու»: Բայց միասին մենք հանգիստ կարող էինք ինչ որ բան անել: Ում կողմից եմ կռվու՞մ: Նույնիսկ չգիտեմ էլ: Ես գնում եմ իմ ճանապարհով, չնայած չի բացառվում, որ որոշ ժամանակ մեր ճանապրհը կհամընկնի: Բայց ինչու եք դուք մեծարգո Գենդալֆի մասին այնպես խոսում, ասես նրա պատմությունն ավարտվել է: -Էհ,- տխուր հոգոց հանեց Փինը,- կյանքը հա, շարունակվում է, բայց Գենդալֆն ալևս նրան չի մասնակցում: -Հում... հըմ... -դմբդմբաց Ծառմորուսը,- հըմ... լավ... -նա լռեց ու երկար նայում էր հոբիթներին: -Հում, դե չգիտեմ, չգիտեմ էլ ինչ ասեմ... շարունակե՛ք: -Եթե ուզում ես ավելին իմանալ,- ասաց մերին,- մենք հաճույքով կպատմենք, բայց դրա համար ժամանակ է պետք: Կիջեցնե՞ս մեզ գետնին: Կարող ենք նստել այստեղ, տաքանալ արևի տակ, քանի դեռ չի կորել ու զրուցել: Դու երևի հոգնած կլինես հա՞ մեզ բռնելուց: -Հըմ, հոգնա՞ծ: Չէ չեմ հոգնել, ես ահդքան էլ հեշտ չեմ հոգնում: Բայց նստել էլ ես երբեք չեմ նստում: Ես այնքան էլ... էէէ, ոնց ասեմ, ես այնքան էլ «ծալվող» չեմ: Արևն էլ շուտով կկորչի: Եկեք գնանք այս... ինչպե՞ս եք այն կոչում: -Սա՞ր,- հուշեց Փինը: -Քի՞վ: ելու՞ստ,- շարունակեց Մերին: -Սա՞ր, քի՞վ,- մտախոհ կրկնեց Ծառմորուսը,- հա, սկսում եմ հիշել: Սար: Ինչ կարճ անուն է բայց նրա համար, ով կանգնած է այստեղ շա՜տ-շատ վաղուց, դեռ այն ժամանակից, երբ աշխարհը նոր էր ընդունել իր այժմյան տեսքը: Լավ, թող լինի սար: Իջնենք սարից ու ճամփա ընկնենք: -Իսկ ու՞ր ենք գնում,- հարցրեց Մերին: -Իմ տուն, ավելի ճիշտ իմ տներից մեկը,- պատասխանեց Ծառմորուսը: -Իսկ այն հեռու՞ է: -Չգիտեմ, ձեզ համար երևի հա: Իսկ դա կարևո՞ր է: -Դե գիտես, մենք մնացել ենք առանց ունեցվածքի,- բացատրեց Մերին,- ու ուտելիք էլ կարելի է ասել չունենք: -Օ՛, հըմ,- այդ մասին մի անհանգստացեք,- հանգստացրեց նրան Ծառմորուսը: -Ես այնպիսի ըմպելիք ունեմ, որ դուք կարգին կաճեք ու կկանաչեք: Ու դեռ հետո էլ երկար ժամանակ կկանաչեք ու կկանաչեք մատղաշ տերևների պես: Իսկ երբ դուք կորոշեք ինձ լքել, ես կտանեմ ձեզ իմ տիրույթների որ ծայրը որ ցանկանաք: Գնա՛նք: Նստեցնելով հոբիթներին դաստակների մոտ ծալված ձեռքերին և նրբորեն, բայց ամուր բռնելով, Ծառմորուսը բարձրացրեց մի ոտքը, դրեց, բարձրացրեց մյուսը, նորից դրեց ու հայտվեց քիվի ծայրին: Նրա ոտքերի արմատանման մատները ամուր կառչում էին քարերից: Ծեր էնտը, սկսեց զգուշորեն ու հանդիսավոր իջնել աստիճաններով դեպի ստորոտը: Հասնելով գետնին, նա առանց հապաղելու վստահորեն ու ազատ շարժվեց դեպի անտառի խորքը: Նրա ճանապարհն ընդանում էր դեպի վերև՝ լեռների լանջերը: Ծառերի մեծամասնությունը թվում էր, թե քնած էր խորը քնով: Նրանք բոլորովին անտարբեր էին Ծառմորուսի նկատմամբ, ինչպես նաև մնացած ամեն ինչի, միայն թե թող գնա իր ճանապարհով: Բայց կայն ծառեր որ ցնցվում էին երբ էնտը մոտենում էր նրանց, իսկ մի քանիսը նույնիսկ ճյուղերը բարձրացնելով ճանապարհ էին տալիս: Իսկ Ծառմորուսը քայլում ու քայլում էր, մրթմրթալով ու քթի տակ ինչ որ անվերջանալի երգ երգելով: Սկզբում հոբիթները սսկվել էին: Տարօրինակ էր, բայց իրենց հանգիստ ու ապահով էին զգում, և հետո շատ բան ունեին մտածելու ու զարմանալու: Բայց որոշ ժամանակ անց Փինը արիանալով նորից խոսեց. -Ծառմորուս, այ Ծառմորուս, ասա խնդրեմ, ինչու՞ էր Սելեբորնը մեզ զգուշացնում, որ Ֆենգորն չմտնենք: Ասում էր զգուշացեք, թե մեկ էլ տեսար էլի, մի բան կլինի: -Հըմ,- ճշմարի՞տ,- դմբդմբաց էնտը