Changes
/* Գլուխ երրորդ. Ուրուկ Հայ */
Հեծյալների շարքերում նկատվում էին նաև աղեղնավորներ, որոնք հմտացած էին ընթացքի ժամանակ նետ արձակելուն: Լարելով աղեղները նրանք սլանում էին առաջ, նշան բռնում ու նետահարում ետ մնացած օրքերին և հետո նորից ետ վերադառնում, խուսափելով թշնամիների պատասխան ուղարկված նետերից: Օրքերը վայրի կատաղությամբ պատասխան նետերի տարափ էին տեղում, բայց կանգնել չէին համարձակվում: Հեծյալները մի քանի անգամ կրկնեցին այդ հնարքը և շուտով հոբիթը նկատեց, որ նրանք արդեն հասել են իզենգարդցիներին: Փինի «ձիու» առջևից վազող օրքը հանկարծ ցնցվեց, ընկավ ու անշարժացավ:
Եկավ գիշերը, բայց հեծյալներն այդպես էլ բաց մարտի մեջ չմտան: Շատ թշնամիներ սպանվեցին նրանց նետերից, բայց դեռ երկու հարյուրից ավելի օրք ողջ էին ու անվնաս Խավար էր տիրում, երբ օրքերի նոսրացած ոհմակը հասավ անտառի մոտ գտնվող բլրի ստորոտին: Անտառն Անտառը շատ մոտ էր, ընդամենը մի երեք հարյուր սաժեն էր մնում հաղթահարել, բայց ճանապարհը փակ էր, ձիավորները շրջապատել էին նրանց: Ուգլուկի հրամանին չենթարկվելով մի խումբ օրքեր փորձեցին ճեղքել օղակն ու վազել փախչել անտառ, բայց վերադարձան միայն երեքը:
-Բռնվեցինք,- ծաղրանքով քմծիծաղեց Գրիշնակը,- ընտիր առաջնորդ ունե՛նք, բա չէչէ՛: Եվ իչպե՞ս է մեծն Ուգլուկը դուրս բերելու մեզ այստեղից:
-Կարճլիկներին ցա՛ծ իջեցնել,- հրամայեց Ուգլուկն Ուգլուկը, ասես չլսելով Գրիշնակի ծաղրը,- Լուգդու՛շ, վերցրու ևս երկուսին և հսկի՛ր ավարը: Սպանել պետք չէ, քանի դեռ սպիտակամաշկները չեն ճեղքել պաշտպանությունը հասկացա՞ք: Քանի դեռ ես ողջ եմ երկուսն էլ պետք է անվնաս մնան: Փորձեն ճղճղալ բերանները փակիր, բայց մտքովդ անգամ չանցկացնես ձեռքիցդ բաց թողնել, ձիավորների ձիաբույծերի ձեռքը չպիտի ընկնեն: Չմոռանա՛ք կապել նրանց ոտքերը:
Հրամանի վեջին մասն անմիջապես ի կատար ածվեց մեծ անխղճությամբդաժանությամբ: Բայց Փինը հայտնաբերեց, որ առաջին անգամ պառկած է Մերիի կողքին: Օրքերը բարձր գոռալով վիճում էին ու թափահարում զենքերը, և այդ ընթացքում հոբիթները կարողացան մի քանի բառ փոխանակել:
-Գլուխս լավ չի աշխատում, շշուկով ասաց Մերին,- հալից ընկել եմ: Եթե նույնիսկ օրքերը մեզ բաց թողնեն, հեռու չեմ փախչի:
-Իսկ ինչու՞ բերանով, իմ...
Այդ պահին նա Փինը մի լավ հարված ստացավ ու հասկացավ, որ վեճը դադարել է և օրքերն ուշադիր են:
Անքամի ու ցուրտ գիշեր էր: Բլուրը, որի վրա կուտակվել էին օրքերը, շրջապատվեց պահապան խարույկներով: Նրանց կարմրա-ոսկեգույն ցոլքը ցրում էր խավարը: Խարույկները մոտ էին, բայց ռոհանցիները լույսավորված տարածքում չէին երևում , և օրքերը միայն անիմաստ վատնում էին իրենց նետերն այնքան ժամանակ, մինչև Ուգլուկն արգելեց նրանց նետ արձակել: Ռոհանցիների ճամբարում քար լռություն էր տիրում: Ավելի ուշ, երբ տարածքը ողողվել էր լուսնի աղոտ լույսով, երբեմն թույլ ստվերներ էին երևում ու և ակնթարթորեն անհետանում կորչում անթափանց խավարում: Ռոհանցիների անքուն պահակախումբն էր հսկում շրջապատված օրքերին:
-Արևին են սպասում գարշահոտ մարդուկները,- հայհոյեց Փինին ու և Մերիին հսկող օրքերից մեկը,- իսկ մե՞նք ինչու ենք նստել: Հավաքվեինք բոլորով ու հարվածեինք նրանց: Ծերուկ Ուգլուկը լրիվ խելքը թռցրել է, հետաքրքիր է ի՞նչի մասին է նա հիմա մտածում:
-Հիմա կիմանա՛ս,- լսվեց Ուգլուկի մռնչոցը,- ուրեմն քո կարծիքով Ուգլուկը հիմար է ու չգիտի՞ ինչ անել: Սրա՛ն տեսեք, հերոս է հայտնվել: Անիծյալ լինե՛ք: Տեսնում եմ ոչնչով չե՛ք տարբերվում հյուսիսցի որդերից ու Լուգբուրզի կապիկներից: Սրանցից ինչ կռվող: Իմաստ Չէ, իմաստ չունի կռվի մեջ խցկվել, հասկացա՞ր: ԿՃղճղան ու ակնթարթորեն կծլկեն, իսկ գարշահոտ ձիաբույծներն այնքան բազմաթիվ են , որ արագորեն հախներիցս կգան: Ճիշտ է, Հյուսիսցի ապուշները մթության մեջ լավ են տեսնում, բայց պատմում են, որ այս ձիաբույծներն էլ են ավելի լավ տեսնում քան մնացած մարդուկներըմարդուկներից: Բա ձիե՞րը: Նրանք նույնիսկ տեսնում են թե ինչպես է փչում գիշերային քամին, հասկացա՞ր: Չէ, նրանք մեր հախից կգան: Բայց սրանք մի կարևոր բան դեռ չգիտեն: Մաուխուրն իր տղաների հետ անտառից օգնության է գալիս: Մի քիչ էլ սպասենք ու մերոնք կհարվածեն թիկունքից: Գլուխդ մտա՞վ:
Իզենգարդցիներն այդ լուրը լսելով հանգստացան, բայց մնացած օրքերը դժգոհ մնացին ու շարունակում էին տրտնջալ: Ժամապահներ նշանակվեցին, բայց նրանց մեծ մասը գործը թողած պառկեցին խոտերին: Հանգստանում ու վայելում էին բաղձալի խավարը: Իսկ խավարն իսկապես անթափանց էր: Լուսինը թաքնվել էր խիտ ամպերի ետևում և Փինը իրենից երկու քայլ այն կողմ ոչինչ չէր տեսնում: Նույնիսկ խարույկների լույսը չէր օգնում, բլուրը թաղվել էր մթության մեջ:
Օրքերին երկար հանգստանալ չհաջողվեց: Հեծյալները չէին պատրաստվում խաղաղ սպասել լուսաբացին: Ճամբարի արևմտյան մասում հանկարծակի տարածված ոռնոցը վայնասունը ստիպեց բոլորին վեր ցատկել տեղներից: Մի քանի Ռոհանցիներ սուսիկ փուսիկ անաղմուկ մոտեցել էին բլրի ստորոտին, սողալով բարձրացել լանջն ի վեր, մի քանի օրք սատկացրել ու և անհետ կորել: Ուգլուկը սլացավ խառնաշփոթը ցրելու:
Մերին ու Փինը նստեցին: Նրանց հսկող իզենգարդցիները գնացել էին Ուգլուկի հետևից և շրջակայքում ոչ ոք չկար: Բայց փախչելու մասին մտածելը դեռ շուտ էր, երկար մազոտ թաթերը բռնեցին նրանց կոկորդից և բարձրացրին վեր: Մթության մեջ միջից հայտնվեց Գրիշնակի զզվելի այլանդակ կերպարանքը, և հոբիթների դեմքին փչեց նրա գարշելի հոտը: Ձեռքերը մտցնելով հագուստի տակ օրքն սկսեց շոշափելով խուզարկել նրանց: Երբ նրա սառն ու զզվելի մատները սահեցին Փինի մեջքի վրայով, հոբիթի ամբողջ մարմնով սարսուռ անցավ:
-Դե իմ փոքրիկներ,- փաղաքշական շշնջաց Գրիշնակը,- ինչպե՞ս եք հանգստանում: Այնքան էլ հարմար չի չէ՞ այստեղ: Մի կողմում մտրակներ ու յաթաղաններ են, մյուսում նիզակներ... Իզուր եք խցկվել այս պատմության մեջ, այսպիսի մեծ գործերը ձեր պես փոքրիկների համա՛ր չեն:
-Օհօ՛,- համարյա անձայն շշնջաց նա,- այ թե ինչ նկատի ունես: Շա՜տ վտանգավոր է շատ բան իմանալը փոքրիկներս, շատ վտանգավոր է:
-Հնարավոր է,- պատասխանեց Մերին անմիջապես հասկանալով, թե ինչ կա ընկերոջ մտքին,: - Շատ վտանգավոր է, և ոչ միայն մեզ համար: Չնայած դա քո խնդիրն է: Դու ուզում ես տիրանալ Նրան այդպես չէ՞: Իսկ ի՞նչ կտաս փոխարենը:
-Տիրանա՞լ, Ինչի՞ն,- կեղծ զարմանքով հարցրեց Գրիշնակը: Նրա ձեռքերը ցնցվում էին,- Ինչ կտամ Փոխարե՞նը: Ինչպե՞ս թե ինչ կտամ:
-Հենց այդպես,- հատ-հատ ընտրելով բառերը պատասխանեց Փինը,- մթության մեջ դու ոչինչ չես գտնի, եթե մենք քեզ չօգնենք: Ուզու՞մ ես խնայել ուժերդ ու ժամանակդ, ժամանակդ՝ արձակիր մեր ոտքերի կապանքները: Այլապես մենք քեզ ոչինչ չենք ասի և ոչնչով չենք օգնի:
-Իմ սիրելի փոքրիկ հիմարիկներ,- խռպոտ ձայնով շշնջաց Գրիշնակը,- մենք կքամենք ձեր միջից այն ամենը ինչ դուք գիտեք և կստանանք այն ամենը ինչ դուք ունեք, միայն ժամանա՛կ տվեք: Դուք դեռ կզղջաք որ քիչ բան գիտեիք, պա՞րզ է: Նրան, ով պիտի ձեզ հարցաքննի, այնքան էլ հեշտ չէ գոհացնելը: Ինքնե՛րդ կտեսնեք: Շտապելու տեղ չեք ունենահարկ էլ չի լինի: Կարծում եք ինչու՞ մինչև հիմա ձեզ չեն սատկացրել: Խղճացե՞լ են: Ո՛չ փոքրիկներս, հավատացած եղեք, խիղճն այստեղ կապ չունի: Նույնիսկ Ուգլուկն այդքան հիմար չէ:
-Չենք էլ կասկածում,- համաձայնվեց Մերին,- բայց քո տունը դեռ շատ հեռու է, և դու միևնույնն է Այն չես ստանա: Եթե նույնիսկ մեզ Իզենգարդ քարշ տաք, մեծ գոբլին Գրիշնակը դատարկաձեռն կմնաԳրիշնակն այն երբեք չի ստանա:Սերումանն Սարումանն ամեն ինչ կվերցնի իրեն, դա պարզից էլ պարզ է: Արագ մտածիր, եթե չես ուզում ձեռնունայն մնալ:
Գրիշնակի համբերությունը վերջացավ: Սարումանի անունը նրան վերջնականապես հունից հանեց: Ժամանակն անցնում էր, իսկ հեռվից լսվող աղմուկը կամաց դադարում էր: Մի քիչ էլ ու կհայտնվի Ուգլուկն իր տղաներով...
-Զզվելի փոքրիկ վնասատուներ,- ֆշշացրեց նա,- ուրեմն ոտքերներիդ կապե՞րն արձակեմ: Ես ձեր ոսկորնե՛րը հատ-հատ կհաշվեմ, կտոր կտոր կա՛նեմ, բայց կգտնեմ: Ինչի՞ս են պետք ձեր ոտքերը, ես ինքս ձեզ այստեղից կտանեմ, և ոչ մեկն ինձ չի խանգարի:
Նա հոբիթներին մտցրեց թևերի տակ, ձեռքերով ինչպես հարկն է փակեց բերաններն ու բերանները և ցատկեց առաջ: Ձեռքերն անասելի ուժեղ էին, խեղճերի ոսկորները ճրթճրթում էին: Շունչները կտրվում էր: Արագ հասնելով բլրի ստորոտին Գրիշնակն անաղմուկ սահեց երկու օրք ժամապահների արանքով ու սև ստվերի պես ձուլվելով խավարին, սլացավ արևմուտք՝ դեպի անտառից դուրս վազող գետը: Թվում էր թե այնտեղ հսկողություն չկար, միայն մի միայնակ կրակ էր ցրում սև մթությունը:
Որոշակի տարածություն վազելով Գրիշնակը կանգ առավ, այս ու այն կողմ նայեց և սրեց ականջները: Ամեն ինչ լուռ էր: Նա դանդաղ, գետնին կռացած շարժվեց առաջ ու մի քանի քայլ անելով նորից քարացավ, ականջ դրեց ու և արագ ոտքի կանգնեց: Վճռական փախուստի ժամանակն էր: Հանկարծ օրքի առջևում հայտվեց ձիավորի ուրվագիծը: Ձին ծառս եղավ ու խրխնջաց: Մարդը բարձրաձայն ինչ որ բան գոռաց:
Գրիշնակը փռվեց գետնին՝ հոբիթներին ճզմելով իր ծանրությամբ , և դուրս քաշեց իր յաթաղանը: Երևում է նա որոշել էր, որ ավելի լավ է սպանել հոբիթներին, քան թողնել , որ նրանք փախչեն , կամ ընկնեն ռոհանցիների ձեռքը: Բայց որոշումն իրագործել նա չհասցրեց: Լսվեց յաթաղանի զրնգոցը և նրա շեղբը փայլատակեց խարույկի լույսից: Մթության մեջ անմիջապես լսվեց նետի սուլոցը: Կամ ռոհանցի նետաձիգըն էր անվրեպ, կամ էլ ճակատագիրն ինքը ուղղեց նրա նետը և այն ծակեց խոցեց Գրիշնակի ձեռքը: Օրքն անմիջապես ցած գցեց յաթաղանն ու ոռնաց: Լսվեց ձիու սմբակների դոփյունը: Գրիշնակը վեր թռավ և սլացավ առաջ, բայց նորից ընկավ, ընկավ՝ բախվելով խավարից հայտնված նժույգին: հաջորդ վարկյանին նիզակը խրվեց օրքի կուրծքը: Լսվեց Գրիշնակի սահմռկեցուցիչ ոռնոցը: Օրքը փռվեց գետնին ու անշարժացավ:
Հոբիթները քարացած պառկած էին այնտեղ, որտեղ նրանց թողել էր Գրիշնակը: հեծյալին օգնության եկավ մեկ ևս մեկը: Նժույգը կամ տեսնելով, կամ էլ զգալով հոբիթների հոտը ցատկեց նրանց վրայով, բայց հեծյալը չնկատեց գետնին կուչ եկած էլֆական թիկնոցներով կոլոտիկնեին, որոնք քիչ առաջ ապրած սարսափի ազդեցության տակ վախենում էին նույիսկ շնչել:
Վերջապես Մերին շարժվեց ու և ցածրաձայն շշնջաց.
-Առայժմ ամեն ինչ լավ է դասավորվում: Բայց մեկ էլ տեսար մեզ էլ ծակեցին: Ի՞նչ անենք:
Պատասխանն իրեն չուշացրեց: Բլրի կողմից ձայներ լսվեցին: Գրիշնակի սահմռկեցուցիչ ոռնոցը ոտքի էր հանել բոլոր օրքերին: Շուտով Ճամբարից լսվող ճիչերից ու հայհոյանքից հոբիթները հասկացան, որ կորուստը հայտնաբերվել է: Ըստ երևույթին Ուգլուկը կատաղած մեղավորների գլուխներն էր թռցնում: Հանկարծ անտառի կողմից պատասխան ճիչեր լսվեցին: Ամենայն հավանականությամբ Մաուխուրն էր իր տղաների հետ օգնության հասել և առանց երկար մտածելու որոշել էր հարձակվել պաշարողների վրա: Լսվեց ձիերի սմբակների դոփյունը: Հեծյալների մի մասն ավելի խտացրեց պաշարման օղակը, իսկ մյուս մասը սլացավ եկողներին ընդառաջ, որպեսզի պաշարված օրքերն ու եկողները չկարողանան միանալ իրար: Մերին ու Փինը հանկարծակի հասկացան, որ առանց տեղներից շարժվելու հայտվել են պաշարման օղակից դուրս: Հիմա արդեն էլ ոչինչ չէր խանգարում նրանց , և կարող էին փախչել ուր ուզում էին:
-Էհ, եթե մեր ոտքերն ու ձեռքերն ազատ լինեին, ապա կարող էինք փախչել այստեղից,- հոգոց հանեց Մերին,- ես չեմ կարող արձակել հանգույցներս: Նույնիսկ ատամներով կրծել չի ստացվի:
-Խնայիր ուժերդ,- ծիծաղեց Փինը,- ես արդեն երկար ժամանակ է ուզում եմ ասել քեզ, որ ինձ հաջողվել է ձեռքերս ազատել: Այս հանգույցները միայն աչք խաբելու համար են: Բայց դու ավելի լավ է նախ լեմբաս ծամիր:
Փինը մի շարժումով ձեռքերն ազատեց կապերից ազատվեց կապանքներից ու ձեռքը տարավ գրպանը: Բլիթները փշրվել էին ու և մանր կտորների վերածվել, բայց տերևները, որոնց մեջ նրանք փաթաթված էին, անվնաս էին մնացել: Հոբիթները սկսեցին ուտել: Լեմբասի համը վաղուց մոռացված հիշողություններ արթնացրեց, արթնացրեց՝ սիրելի, լուսավոր դեմքեր, ուրախ ծիծաղ և իսկական համեղ ուտելիք: Հոբիթները մտախոհ ծամում էին, ուշադրություն չդարձնելով բլրի կողմից լսվող օրքերի ոռնոցին ու զենքերի զրնգոցին: Առաջինը սթափվեց Փինը:
-Փախչելու ժամանակն է,- ասաց նա,- բայց մի վարկյանվարկյա՛ն:
Գրիշնակի յաթաղանն ընկած էր մոտակայքում, բայց այն ծանր էր ու անհարմար: Հոբիթը սողաց դեպի Գրիշնակի դին և շոշափելով գտավ նրա գոտկատեղից ամրացված դանակը: Հիմա արդեն կարող էին առանց դժվարության ազատվել կապանքներից:
-Գնացինք,- ասաց Փինը պարանները կտրատելուց հետո,- մենք հանգստացանք ու սնվեցինք, հուսով եմ ոտքերներս չեն դավաճանի: Բայց առաջարկում եմ սկբում սողալով գնալ:
Մերին չառարկեց , և նրանք սկսեցին սողալ: Հողը փափուկ էր , և դա օգնում էր հոբիթներին, բայց միևնույնն է նրանք դանդաղ ու դժվարությամբ էին առաջ ընդանում: Հոբիթները կանգ առան միայն այն ժամանակ, երբ բավականին հեռացան խարույներից ու հասան գետի եզրըգետին: Ներքևում, Ներքևում՝ խավարի մեջ , լսվում էր ջրի քչքչոցը: Հոբիթները ետ նայեցին:
Աղմուկը դադարել էր: Ըստ երևույթին Մաուխուրին իր «տղաների» հետ ոչնչացրել էին կամ փախուստի մատնել: Պաշարումը շարունակվում էր, բայց վերջն արդեն երևում էր: Գիշերը վեջանում էր և մոտենում էր լուսաբացը: Արևելքում անամպ երկինքը կամաց գունատվում էր:
-Պետք է ինչ որ տեղ թաքնվել,- ասաց Փինը,- թե չէ մեկ էլ տեսար նկատեցին մեզ: Հեծյալները հաստատ կտարբերեն մեզ օրքերից, երբ ուշադիր զննեն մեր դիակները, բայց դա դժվար թե մեզ սփոփի,: - նա Նա վեր կացավ ու ոտքերով թփթփացրեց գետնին,- հո պարաններ չեն, իսկական պողպատալար: Բայց ոտքերս քիչ քիչ շարժունակ են դառնում: Իսկ դո՞ւ ինչպես ես:
Մերին ոտքի կանգնեց:
-Կարծես թե չեմ ընկնում,- ասաց նա,- Լեմբասն ինձ կարելի է ասել կենդանացրեց: Պետք է ասեմ, որ ես նրան ավելի եմ վստահում քան այն օրքային ըմպելիքին: Հետաքրքիր է ինչի՞ց են այն օրքերը պատրաստում: Չնայած, երևի ավելի լավ է չիմանալ... արի իջնենք ներքև ու թարմ ջուր խմե՛նք, որպեսզի որ մոռանանք դրա համն ու այլևս չհիշե՛նք:
-Միայն թե ոչ այստեղով,- զգուշացրեց Փինը,- այստեղ ափը բավականին կտրուկ զառիվայր է: Արի՛ հետևիցս:
-Եվ նրանք շարժվեցին գետի երկայնքով դեպի անտառ: Արևելքում երկինքը քանի գնում լուսավորվում էր: Մերին ու Փինը շաղակրատում էին հոբիթներին հատուկ զվարթությամբ, զվարթությամբ՝ ուրախ ու անհոգ , և կիսվում միմյանց հետ անցած օրերի տպավորություններով: Եթե այդ պահին ինչ որ մեկը նրանց տեսներ, ոչ մի դեպքում չէր կարող կռահել, որ քիչ առաջ նրանք անցել են ծանր փորձությունների և մահացու վտանգների միջով ու գտնվում են հեռավոր ու վայրի տեղանքում, որտեղ ինչ որ մեկից օգնություն սպասել անիմաստ է:
-Բայց ճարպիկ հնարք բանեցրիք պարոն Տուկ,- ասում էր Մերին,- Բիլբոյի գրքում ձեզ պետք է մի ամբողջ գլուխ հատկացնել: Եթե ես երբևէ հանդիպեմ նրան, անպայման այդ մասին կասեմ: Լա՛վ աշխատանք էր: Ինչ ճարպկությամբ կարողացար խաբել այդ մազոտ փրչոտ չարագործին: Փայլո՛ւն էր: Բայց կուզենայի իմանալ, ինչ որ մեկը գտե՞լ է արդյոք քո հետքերն ու էլֆական ամրակալը թե այդպես էլ կմնա այնտեղ ընկած: Ես շատ կվշտանայի, եթե իմ ամրակալը կորչեր, իսկ քոնը վախենամ վախենում եմ էլ երբեք չի գտնվի: Է՜հ, քեզ հավասարվելու համար մի լավ քրտնել է պետք: Ամեն դեպքում հիմա քո զարմիկ Բրենդիզայքի հերթն է եկել: Դու հիմա հաստատ գաղափար չունես թե որտեղ ենք մենք գտնվում, իսկ ես ես՝ ի տարբերություն քեզ Ռիվենդելում ժամանակն անիմաստ չէի վատնում: Մենք հիմա գնում ենք արևմուտք Էնտվեյ գետի ափով, իսկ առջևում Մառախլապատ լեռներն են ու և Ֆենգորնի անտառը:
Եվ իսկապես, մինչ նա խոսում էր, առջևում երևաց անտառի մռայլ ու մթին պատը: Գիշերն ասես ապաստան էր փնտրում սաղարթախիտ ու հսկա ծառերի ստվերում, նահանջելով և իր տեղը զիջելով լուսաբացին:
-Դե ինչ, առա՛ջ պարոն Բրենդիզայք,- ասաց Փինը,- իսկ գուցե... ե՞տ: Մեզ զգուշացրել են, որ այս անտառն այնքան էլ հարմար չի զբոսանքի համար: Հուսով եմ դա քո սովորած գլխից չի՞ թռել:
-Չի թռել,- համաձայնվեց Մերին,- բայց հիմա իմ կարծիքով ավելի լավ է թաքնվել անտառում, քան վերադառնալ մարտի դաշտմարտադաշտ:
Եվ նա քայլեց առաջ ու մտավ հսկայական ծառերի ճյուղերի տակ: Ծառերն այնքան ծեր էին թվում, որ անհնար էր եզրակացնել նրանց տարիքը: Նրանց ճյուղերից երկար մորուքների պես կախված մամուռը հանգիստ տատանվում էր քամուց: Հոբիթները վախվորած հայացքով վերջին անգամ նայեցին մթին անտառից դուրս: Կիսախավարում նրանք հիշեցնում էին երկու փոքրիկ էլֆերի: Հենց այդպիսի տեսք ունեին առաջնածինները, երբ զարմացած ու վախվորած դուրս էին նայում վայրի անտառից, տեսնելով նորաստեղծ աշխարհի առաջին արևածագը...
Հեռու՜ հեռվում, մեծ գետից այն կողմ, շագանակագույն տափաստանների ետևում սկսվեց ալ կարմիր արևածագը: Թնդացին ռոհանյան եղջերափողերի ձայները, արևին էին ողջունում: Հեծյալների ճամբարում շարժ նկատվեց, պատրաստվում էին հարձակման:
Մերիի ու Փինի ականջին հասան սառը օդում տարածվող մարտական նժույգների խրխնջոցըն ու երգի ձայնը: Արևի հուրհրացող ծայրը դանդաղ երևաց բարձրացավ աշխարհի ծայրից վրա և ռոհանի հեծյալները բարձր մարտական կանչով նետվեցին հարձակման: Ալ կարմիր փայլատակեցին զենքերն ու զրահները: Օրքերը ոռնացին ու և արձակեցին իրենց վերջին նետերը, նետերը՝ դատարկելով կապարճները: Մի քանի ռոհանցի ընկան ձիերից, բայց շարքերը սեղմվեցին, հեղեղի պես անցան բլրի վրայով և վերադարձան վերադարձան՝ պատրաստվելով նոր հարձակման: Ողջ մնացած օրքերը խառնիխուռն ցրվեցին, բայց հեծյալները սլանում հետապնդում էին նրանց ետևից, հասնում և ետևներից ու սպանում նրանց: Հանկարծակի խառնիխուռն ամբոխից օրքերի մի ջոկատ առանձնացավ ու չար մարտական ճիչով շարժվեց դեպի անտառ, ուղիղ դեպի հոբիթների կողմը: Երեք հեծյալները, որոնք փորձեցին կասեցնել օրքերին՝ ընկան դաշունահարված:
-Հերիք է նայենք,- որոշեց Մերին,- Ուգլու՛կն է իր չարագործներով: Ես ցանկություն չունեմ կրկին հանդիպել նրան:
Հոբիթները շրջվեցին ու և սլացան մութ ու ստվերոտ անտառի խորքը: Նրանք այդպես էլ չտեսան, թե ինչպես ավարտվեց կռիվը, ինչպես Ուգլուկին ու նրա ոհմակին շրջապատեցին անտառի մոտ, ինչպես Էոմերը՝ ռոհանի երրորդ հրամանատարը, թուրը ձեռքին իջավ ձիուց և մենամարտելով Ուգլուկի հետ սպանեց խողխողեց նրան: Իսկ տափաստանում սրատես հեծյալները հետապնդելով վերջին փախստականներին ոչնչացրեցին նրանց: Հետո նրանք թաղեցին իրենց զոհված ընկերներին և շիրիմի վրա նրանց քաջության մասին երգ երգեցին: Իսկ վերջում թշնամիների դիակները հավաքելով իրար գլխի հսկայական խարույկ վառեցին և նրանց մոխիրը քամուն տվեցին: Ահա այդպես էլ վերջացավ ուրուկ խայցիների արշավըՀայ օրքերի արշավանքը: Ոչ Մորդորում, ոչ էլ Իզենգարդում այդպես էլ երբևէ չիմացան, թե ինչ կատարվեց օրքերի հետ: Բայց միևնույնն է խարույկի ծուխը բարձրանալով մինչև երկինք շատերի ուշադիր աչքերից չվրիպեց:
=== Գլուխ չորորդ. Ծառմորուսը ===