Changes
/* Գլուխ չորորդ. Ծառմորուսը */
Թասարինենի մարգագետիններում թափառում էի ես գարնանը , ---------------(Նան-Թասսարիոնը (Թասարինենը) տարածք է Բելերիենդում, Սիրիոն գետի ափին, ներկայում խորտակված ջրի տակ)
Ա՜խ, ինչ բուրավետ էր արթնացող Նան-Թասարիոնը:
Ու ես ասում էի դա լավ է, լավ է:
Հանգստանում էի Օսիրիանդի թեղիների տակ ամռանը, ----------------------(Օսիրիանդ, յոթ գետերի երկիրը: Բելերիենդի խորտակումից հետո նրա մի մասը մնացել է ցամաքում: Հետագայում այնտեղ է գտնվել
Ախ, ինչ քաղցրալուր էին յոթ գետերը խոխոջում: ----------------------------Հետագայում այնտեղ է գտնվել Գիլ-գալադի թագավորությունը)
Ու ես մտածում էի ավելի լավ չի՛ լինում:
Իսկ աշնանը քայլում էի Նելդորետի թղկիների տակ: -------------------------(Նելդորետ (Թաուր-նա-Նելդոր) անտառ Բելերիենդում)
Ախ, ինչ ոսկեգույն է Թաուր-նա-Նելդորը:
Դա ավելին էր քան ես սպասում էի:
Ձմռանն զբոսնում էի Դորտոնիոնյան Սոճիների տակ, ------------------------(Դորտոնիոն (Օրոդ-նա-Թհոն) Բելերիենդի հյուսիսային մասը, այստեղ սկզբում ապրել են Էդայնի տոհմի մարդիկ)
Ախ, Օրոդ-նա-Թհոնի սև ու սպիտակ ձմեռը:
Հիշում եմ այսօրվա պես, իսկ դա շատ վաղուց էր, երբ Սաուրոնը պատերազմ էր մղում արևմուտքի մարդկանց դեմ, ինձ մոտ մեծ ցանկություն առաջացավ կրկին այցելել Ֆիմբրեթիլին: Մեր վերջին հանդիպման ժամանակ նա ինձ առաջվա պես գեղեցիկ էր թվում, թեև շատ քիչ բան էր մնացել այն երիտասարդ օրիորդից, որի հետ ես թափառում էի նախնադարյան անտառներում: Ծանր աշխատանքը կորացրել էր մեր կանանց բարեկազմ թիկունքները, նրանց մազերը գունազրկվել էին կիզիչ արևից, իսկ այտերը խնձորի պես կարմրել: Բայց աչքերները չէին փոխվել և առաջվա պես փայլում էին կանաչ կրակով: Եվ ահա մենք հատեցինք Անդուինը և հասնելով մեր կանանց հողերին՝ աավերածությունից ու հրդեհներից բացի ոչինչ չտեսանք, քանի որ պատերազմը ամայացրել էր այդ տարածքը: Մեր կանաց էլ այնտեղ չգտանք: Մենք կանչում էինք նրանց, փնտրում ամենուր, հարց ու փորձ անում յուրաքանչյուր հանդիպողի: Ոմանք ուսերն էին թոթվում, ասելով, որ երբեք չեն հանդիպել նրանց, մյուսները հավատացնում էին, որ տեսել են, թե ինչպես են նրանք գնում դեպի արևելք, երրորդները արևմոուտք էին մատնացույց անում, չորորդները՝ հարավ: Մեր փնտրտուքներն ապարդյուն էին: Ա՜խ, ինչպես էինք մենք վշտացել: Սակայն վայրի անտառը մեզ կանչում էր, և մենք վերադարձանք: Երկար տարիներ չէինք կարողանում հարմարվել կորստյան հետ, դուրս էինք գալիս մեծ աշխարհ, թափառում էինք հեռավոր երկրներում, փնտրում նրանց, կանչում նրանց անուններով: Ինչ չքնաղ անուններ ունեին նրանք... Բայց ժամանակն անցնում էր և մենք աստճանաբար ավելի հազվադեպ էինք լքում անտառը և շատ չէինք հեռանում: Հիմա հիշողություններից բացի ոչինչ չի մնացել, իսկ մեր մորուքները երկարել ու գորշացել են... Էլֆերը շատ երգեր են գրել մեր մեծ փնտրտուքի մասին, իսկ այդ երգերից մի քանիսը մարդիկ էլ էին երգում: Բայց մենք՝ էնտերս, մեր կանաց մասին երգեր չենք գրում, մենք միայն նրանց անուններն ենք երգում, և դա մեզ բավարարում է: Մենք հավատում ենք, որ դեռ կհանդիպենք նրանց, և այդ ժամանակ միգուցե մեզ կհաջողվի գտնել այնպիսի երկիր, որտեղ մենք կապրենք միասին, որտեղ հաճելի կլինի և նրանց, և մեզ: Մի հին գուշակություն կա, որտեղ ասվում է, որ մենք կհանդիպենք մեր կանաց միայն այն ժամանակ, երբ թե նրանք, և թե մենք կկորցնենք այն ամենը՝ ինչը հիմա ունենք: Եվ շատ հնարավոր է, որ այդ ժամանակն արդեն մոտենում է: Դարեր առաջ Սաուրոնը ավերեց մեր կանաց այգիները, հիմա էլ երևի արմատախիլ կանի մեր անտառները: Էլֆերը այդ մասին երգ ունեն գրած: Մի ժամանակ այդ երգը մեծ գետի ափերին ամեն տեղ երգում էին: Եթե այդ երգը մեր լեզվով երգեինք, այն շա՜տ-շատ երկար կստացվեր: Բայց մենք ագիր գիտենք այն և հաճախ երգում ենք քթներիս տակ: Ահա այսպես է այն հնչում համընդհանուր լեզվով.
Էնտ---