|վերնագիր = Փիլիսոփայության պրոբլեմները
|հեղինակ =[[Բերտրան Ռասել]]
|թարգմանիչ = Արշակ Բալայան, թարգմ. խմբագիր՝ փիլ. գիտ. թեկն. Հովիկ Հովհաննիսյան
|աղբյուր = [[«Փիլիսոփայության պրոբլեմները»]]
}}
== Երախտիքի խոսքեր ==
<div style="margin-left:250px;">
<center>* * *</center>
Սույն գրքի տպագրումը մասամբ հովանավորվել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի կրթության և մշակույթի հարցերի բաժնի կողմից հովանավորվող և «Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդների» կողմից ղեկավարվող «Ապագա առաջնորդների փոխանակման ծրագրի շրջանավարտների դրամաշնորհների ծրագրի» կողմից՝ ACTR/ACCELS: Սույնում արտահայտված կարծիքները հեղինակինն են, և պարտադիր չէ, որ նրանք արտահայտեն կրթության և մշակույթի հարցերի բաժնի կամ «Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդների» հայացքները:
</div>
<center>'''ԵՐԱԽՏԻՔԻ ԽՈՍՔԵՐ'''</center>
Այս թարգմանությունն իմ կատարած ամենահետաքրքիր, ամենաաշխատատար և ինձ համար ամենասիրելի աշխատանքներից մեկն է: Գործն իր ավարտին հասցնելու համար ինձ մեծապես աջակցել են մի քանի անձինք և կազմակերպություններ, և ես խորապես շնորհակալ եմ նրանց: Ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել ԵՊՀ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և հոգեբանության ֆակուլտետի դասախոսներ փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ֆակուլտետի դեկան Հ. Միրզոյանին՝ աշխատանքը երաշխավորելու, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ Հ. Հովհաննիսյանին՝ աշխատանքը երաշխավորելու ու տեքստը խմբագրելու ե փիլիսոփայության պատմության ամբիոնի ասիստենտ Ս. Խաչատրյանին՝ աշխատանքի նախաբանը գրելու համար:
Շնորհակալություն եմ ցանկանում հայտնել նաև Հայ կամավորների միությանը՝ համակարգչային սարքավորումներ տրամադրելու համար, ԵՊՀ Արհմիության միացյալ ակումբների համադաշնությանը և, մասնավորապես, համադաշնության նախագահ Ս. Աբրահամյանին՝ թարգմանության վերաբերյալ կոնֆերանսի կազմակերպմանն աջակցելու համար: Համադաշնության նախագահ Ս. Աբրահամյանի աջակցությամբ կազմակերպված այս կոնֆերանսը հնարավորություն տվեց ժամանակին նկատել և վերացնել թարգմանության թերությունները:
Շնորհակալություն «Ապագա առաջնորդների փոխանակման ծրագրի շրջանավարտների դրամաշնորհների ծրագրին» և «Հայ արհեստագետների միությանը»՝ գրքի հրատարակումը հովանավորելու համար:
Եվ վերջապես, շնորհակալություն իմ ընկերներին՝ իրենց առաջարկների, դիտողությունների, աջակցության և, իհարկե, քաջալերանքի համար:
<div align="right">
Ա. ԲԱԼԱՅԱՆ
Թարգմանիչ
</div>
== Ներածություն ==
20-րդ դարի հայտնի փիլիսոփա Բերտրան Ռասելի «Փիլիսոփայության պրոբլեմները» աշխատությունը փիլիսոփայության հիմնահարցերի մասին առավել հետաքրքիր ներածականներից է: Այսօր փիլիսոփայության ներածությունների անհրաժեշտությունը շատ մեծ է: Ակնհայտ է, որ խորիմաստ ու գրավիչ ներածականների շնորհիվ հնարավոր է հասարակության ավելի լայն շրջանակների մոտ հետաքրքրություն առաջացնել փիլիսոփայական հիմնախնդիրների նկատմամբ: Այս աշխատությունը Ռասելը գրել է 1911թ-ին և հետագայում խոստովանել է, որ շատ բաներ կցանկանար փոխել: Ամեն դեպքում, աշխատությունը շատ արժեքավոր է, քանզի դրանում քննարկվում են ճանաչողության տեսության, մեթոդաբանության այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են մատերիան, գիտելիքների տեսակները, ճշմարտության և ստի խնդիրը, ապրիորի գիտելիքը, ինդուկցիան: Աշխա-տության մեջ Ռասելը հետաքրքիր ձևով արժևորում է փիլիսոփայության դերը ժամանակակից կյանքում: «Փաստորեն, փիլիսոփայության արժեքը հիմնականում հարկ է փնտրել հենց իր անորոշության մեջ»,- գրում է Ռասելը: Այսինքն՝ Ռասելը փիլիսոփայության արժեքը տեսնում է մի հարցում, որի համար մշտապես քարկոծել են փիլիսոփայությունը: Թեև փիլիսոփա-յությունը չի կարող շատ հարցերի ճշգրիտ պատասխաններ տալ, բայց կարող է առաջարկել մի քանի հնարավոր պատասխաններ, որոնք կընդլայնեն մեր մտահորիզոնը՝ այն ձերբազատելով «սովորույթի բռնակալությունից»: Բայց փիլիսոփայության մեծագույն արժեքը Ռասելը տեսնում է այն խնդիրների մեջ, որոնց մասին խորհրդածում է փիլիսոփայությունը: Փիլիսոփայությամբ չապրող մարդը սահմանափակված է անձնային հարցերի շրջանակով: «Փիլիսոփայական կյանքը հանգիստ է ու ազատ»,- եզրակացնում է մեծ փիլիսոփան: 20-րդ դարի շատ փիլիսոփաներ (Հուսեռլ, Ֆրանկֆուրտյան դպրոցի, Վիեննական խմբակի ներկայացուցիչներ) են փորձել հիմնավորել փիլիսոփայության անհրաժեշտությունը: Բայց այս աշխատությունում բերվող Ռասելի հիմնավորումները ավելի համոզիչ են հնչում:
Քանի որ աշխատությունը Ռասելի առաջին ստեղծագործություններից է, ապա բնական է, որ ժամանակի ընթացքում փոխվել են հեղինակի մոտեցումները: Մասնավորապես 1924թ. հրատարակված գրքի գերմանական թարգմանության նախաբանում Ռասելը գրում է, որ գրքի 1-ին և 2-րդ գլուխները փոփոխության կարիք ունեն։ Խոսքք մատերիայի խնդրի մասին է: Հեղինակը խոստովանում է նաև, որ «Փիլիսոփայության պրոբլեմները» գրքում ինքը որոշ բաներ կփոխեր, եթե մինչ այդ հայտնի լիներ հարաբերականության ընդհանուր տեսությունը, և ինքը մասնավոր տեսության մասին ավելի մանրամասն իմանար: Այդուհանդերձ, հեղինակը գերադասել է աշխատության բովանդակությունը թողնել անփոփոխ:
Ուրախալի է, որ գրքի հայերեն թարգմանությունը կատարված է Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության, սոցիոլոգիայի և հոգեբանության ֆակուլտետի 4-րդ կուրսի շնորհալի ուսանող Արշակ Բալայանի կողմից: Թարգմսւնչի նախաձեռնությունը գովելի է այն իմաստով, որ «Փիլիսոփայության պրոբլեմները» 20-րդ դարի խոշոր փիլիսոփաների առաջին աշխատություններից մեկն է, որը թարգմանվում է հայերեն: Խոսքը վերաբերում է հատկապես անալիտիկ, նոր պոզիտիվիստական ուղղությանը, որի ներկայացուցիչ է Ռասելը:
Բերտրան Ռասելի այս գիրքը մեծ արժեք ունի և կարող է հետաքրքրել ինչպես մասնագետ փիլիսոփաներին, այնպես էլ փիլիսոփայությամբ հետաքրքրվողներին: Աշխատությունը փիլիսոփայության հիմնարար կատեգորիաների մասին խորհրդածելու լավ աղբյուր է:
<div align="right">
ՍԵՐՈԲ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԵՊՀ փիլիսոփայության պատմության ամբիոնի ասիստենտ
</div>
== Նախաբան ==
Հետևյալ էջերում ես հիմնականում սահմանափակվել եմ փիլիսոփայության այն պրոբլեմներով, որոնց վերաբերյալ, ինձ թվում է, հնարավոր է ինչ-որ դրական և կոնստրուկտիվ բան ասել, որովհետև լոկ նեգատիվ քննադատությունը թվում էր անտեղի: Այս պատճառով սույն հատորում իմացության տեսությունն ավելի մեծ տեղ է զբաղեցնում, քան մետաֆիզիկան, ե որոշ թեմաներ, որոնք շատ են քննարկվում փիլիսոփաների կողմից, շատ հակիրճ են ներկայացված, եթե առհասարակ ներկայացված են:
Ես մեծ օգուտ եմ քաղել Գ. Ե. Մուրի և Ջ. Մ. Քեյնսի չհրատարակված աշխատություններից, առաջինից՝ զգայական տվյալների և ֆիզիկական օբյեկտների հարաբերության վերաբերյալ հարցում, իսկ վերջինից՝ հավանականության և ինդուկցիայի վերաբերյալ հարցում: Ես մեծապես շահել եմ նաև պրոֆեսոր Գիլբերտ Մյուրայի քննադատություններից և առաջարկներից:
'''Տասնյոթերորդ հրատարակության ծանոթագրություն'''
''35, 57, 97, և 98 էջերում գրված որոշակի դատողությունները կարդալիս հարկ է նշել, որ այս գիրքը գրվել է 1912թ. սկզբնական հատվածում, երբ Չինաստանը դեռ կայսրություն էր, և վերջին վարչապետի անունն սկսվում էր Բ տառով:''
== Գլուխ I. Երևութականը և իրականությունը==