Changes

Տարեկանի արտում՝ անդունդի եզրին

1 byte removed, 16:51, 13 Մարտի 2015
/* 23 */
Զանգահարեցի շատ շտապ, որովհետև վախենում էի հանկարծ խնողներս ծնողներս գան։ Բայց նրանք չեկան։ Միստր Անտոլինին շատ բարեհամբյուր մարդ էր։ Ասաց, որ կարող եմ գնալ իր մոտ, թեկուզ հենց հիմա։ Հավանաբար ես նրանց երկուսին էլ արթնացրի, որովհետև երկար ժամանակ ոչ ոք չէր մոտենում հեռախոսին։ Առաջին հերթին նա հարցրեց՝ ի՞նչ է պատահել, իսկ ես պատասխանեցի՝ առանձնապես ոչինչ։ Բայց այնուամենայնիվ, պատմեցի, որ ինձ հեռացրել են Փենսիից։ Միևնույն է, որևէ մեկին պետք է պատմեի։ Նա ասաց․
― Տեր աստվա՜ծ, դու ողորմա մեղավորներիս, ― այնուամենայնիվ, նա հումորի զգացում ուներ։ Պատվիրեց թեկուզև հիմա գնալ իր մոտ, եթե պետք է։
Ցած իջա ոտքով և ոչ թե վերելակով։ Իջնում էի ետնամուտքի աստիճաններով։ Քիչ էր մնում գլուխս խփեմ աղբի դույլին, բայց վերջապես դուրս եկա։ Վերելակավարը նույնիսկ չնկատեց ինձ։ Հավանաբար, մինչև հիմա էլ դեռ կարծում է, թե նստած եմ այդ Դիկսթայնների տանը։
 
==24==
Ադմին, Վստահելի
1876
edits