«Լեռան հառաչանքը»–ի խմբագրումների տարբերություն
(→Լեռան հառաչանքը) |
|||
Տող 9. | Տող 9. | ||
== Լեռան հառաչանքը == | == Լեռան հառաչանքը == | ||
+ | |||
+ | <b>1</b> | ||
+ | |||
+ | Սինգո Օհատան, թեթևակի խոժոռվելով, բերանը կիսաբաց արեց։ Ասես ինչ-որ բան էր մտորում։ Ուրիշը գուցե և չնկատեր, որ մտածմունքի մեջ է ընկել։ Թվում էր՝ տխրել է։ | ||
+ | |||
+ | Տղան՝ Սյուիտին, անմիջապես նկատեց հոր դեմքի փոփոխությունը, բայց այդպես հաճախ էր պատահում, չանհանգստացավ։ | ||
+ | |||
+ | Սյուիտին հոր վիճակը ըմբռնում էր. հայրը ոչ թե պարզապես մտորում էր, այլ ջանք էր դործադրում ինչ-որ բան հիշել։ | ||
+ | |||
+ | Սինգոն հանեց լայնեզր գլխարկը, մատներով ամուր սեղմած պահեց ծնկներին։ Որդին հոր ձեռքից լուռ վերցրեց այն ու դրեց իրերի ցանցի մեջ։ | ||
+ | |||
+ | — Նըր... ան... Ինչպե՞ս էին անվանում, է՛... | ||
+ | |||
+ | Նման պահերին Սինգոն դժվարությամբ էր բառերը գտնում։ | ||
+ | |||
+ | — ... Մեր այն սպասուհուն, էլի, որ վերջերս գյուղ մեկնեց։ Անունն ի՞նչ էր։ | ||
+ | |||
+ | — Կարծեմ, Կայո։ | ||
+ | |||
+ | — Այո՛, այո՛, Կայո էր։ Ե՞րբ մեկնեց։ | ||
+ | |||
+ | — Անցյալ հինգշաբթի։ Այսինքն՝ հինգ օր առաջ։ | ||
+ | |||
+ | — Հինգ օ՞ր... Սպասուհին ընդամենը հինգ օր առաջ է աշխատանքից ազատվել, իսկ ես արդեն չեմ հիշում ոչ նրա դեմքը, ոչ էլ՝ ինչպես էր հագնված։ Սարսափելի բան է։ | ||
+ | |||
+ | Հայրս չափազանցնում է, մտածեց Սյուիտին։ | ||
+ | |||
+ | — Դա պատահեց հենց այդ Կայոյի մեկնելուց երկու, թե երեք օր առաջ։ Պատրաստվում էի զբոսանքի գնալ, գետան հագնելիս ասացի. «Ոտքս այս ի՞նչ է եղել, չլինի էկզեմա է»։ Իսկ Կայոն թե՝ «Չէ, ինչ եք ասում, պարզապես ցավալի է, կոշտուկը հարել եք»։ Անկեղծ խոստովանած, նրա վերաբերմունքն ինձ նույնիսկ հուզեց։ Երևում է քայլելիս ոտքս իսկապես հարել էի։ Եվ ահա կարծեցի, թե Կայոն ցավում է դրա համար։ Հիմա եմ գլխի ընկնում, ուզեց ասել. «ցավոտ կոշտուկը հարել եք»։ Այնպես որ, ամենևին հարկ չկար զգացվելու։ Ուղղակի գրագետ չարտահայտվեց,— ասաց Սինգոն,— Իմ սխալը հասկանո՞ւմ ես։ | ||
+ | |||
+ | — Հասկանում եմ։ | ||
+ | |||
+ | — Այո՛, այո՛։ Նա գրագետ չարտահայտվեց, դրանից էլ շփոթության մեջ ընկա։ | ||
+ | |||
+ | Հայրը գավառացի էր և այնքան էլ վստահ չէր, որ քերականություն լավ գիտե։ Իսկ Սյուիտին սովորել էր Տոկիոյում։ | ||
+ | |||
+ | — Այժմ իմ սխալն ըմբռնեցի, սակայն ա՛յ, սպասուհու անունը ոչ մի կերպ չէի կարողանում մտաբերել։ Ոչ էլ դեմքը կամ թե ինչպես էր հագնված։ Այնինչ Կայոն մեզ մոտ համարյա կես տարի ապրեց, ճի՞շտ է։ | ||
+ | |||
+ | — Ճիշտ է։ | ||
+ | |||
+ | Սյուիտին վաղուց վարժվել էր հոր մոռացկոտությանը և մասամբ իսկ չցավակցեց նրան։ | ||
+ | |||
+ | Իսկ Սինգոն, թեև ժամանակն էր, որ նույնպես վարժվեր, այնուամենայնիվ, մի քիչ հուզվեց։ Որքան էլ ջանում էր մտաբերել Կայոյին, պարզ պատկերացնել, չէր հաջողվում։ Փորձեց միտքը պայծառացնել սենտիմենտալ պատկերներով։ | ||
+ | |||
+ | Ահավասիկ այժմ ևս միտն է, թե Կայոն ինչպես նախասենյակում խոնարհված ճանապարհ է դնում իրեն։ Ինչպես է ասում. «...Պարզապես ցավալի է, կոշտուկը հարել եք...»։ | ||
+ | |||
+ | Տեսնելով, թե որքան դժվար է հիշողության մեջ վերականգնել թեկուզ հենց միայն այն դեպքը, երբ կես տարի իրենց տանն ապրող սպասուհին նախասենյակում ճանապարհում էր իրեն, Սինգոն, անտարակույս, զգում էր, որ իր կյանքը սպառվում է։ | ||
+ | |||
+ | |||
+ | <b>2</b> | ||
+ | |||
+ | Սինգոյի կինը՝ վաթսուներեքամյա Յասուկոն, մեկ տարով մեծ է ամուսնուց։ | ||
+ | |||
+ | Ունեն մի տղա, մի աղջիկ։ Ավագը դուստրն է՝ Ֆուսակոն, որն արդեն երկու աղջնակի մայր է։ | ||
+ | |||
+ | Յասուկոն երիտասարդ է երևում, չես ասի, ամուսնուց մեծ է։ Չնայած Սինգոն էլ առանձնապես ծերունու տեսք չունի։ Պարզապես ընդունված է, որ կինը ամուսնուց պետք է փոքր լինի, և եթե Յասուկոն Սինգոյից ավելի տարեց չի թվում, դրա մեջ անբնական բան չկա։ Ավելացնենք նաև, որ կարճահասակ, լիք-լիք, պիրկ ու ամուր կին է։ | ||
+ | |||
+ | Յասուկոն երբեք գեղեցկուհի չի եղել, իսկ երիտասարդ ժամանակ ամուսնուց մեծ էր երևում, այդ պատճառով էլ չէր սիրում նրա հետ մարդամեջ դուրս գալ։ | ||
+ | |||
+ | Սինգոն որքան էլ մտածում էր, չէր կարողանում հիշել, թե կնոջ մեծ լինելը ո՞ր տարիքում դադարեց զգալ։ Իր հաշվումներով՝ հիսունից հետո։ Կինը, որպես օրենք, ամուսնուց շուտ է ծերանում, բայց նրանց հետ հակառակը կատարվեց։ Վաթսուն տարեկանում Սինգոն հանկարծ արյունահոսություն ունեցավ։ Հավանաբար, թոքերն էին, սակայն նա չուզեց լուրջ ստուգման ենթարկվել ու բուժվել: Պետք է ասել, որ արյունահոսությունն այլևս չկրկնվեց։ | ||
+ | |||
+ | Հիվանդությունը Սինգոյին չծերացրեց։ Ընդհակառակը, դեմքի մաշկը հարթվեց։ Եվ այն կես ամսվա ընթացքում, որ նա պառկած էր անկողնում, շրթունքները վառ էին ու ցայտուն, ինչպես երիտասարդ ժամանակ։ | ||
+ | |||
+ | Առաջներում թոքերից ոչ մի անգամ չէր գանգատվել։ Երբ վաթսունը լրացավ, ու նրա կոկորդից անսպասելի արյուն հոսեց, նա վհատվեց, դարձավ մռայլ, սակայն բուժվելուց հրաժարվեց։ Սյուիտին դա համարում էր ծերունական համառություն, թեև Սինգոն բժիշկներից խուսափում էր ամենևին էլ ոչ համառությունից։ | ||
+ | |||
+ | Յասուկոն լավ է քնում, երևի, առողջ է։ Սինգոյին երբեմն թվում է, թե գիշերները զարթնում է նրա խռմփոցից։ Յասուկոն խռմփալ է սկսել տասնհինգ տարեկանից, և ծնողները նրան շարունակ քարշ են ավել բժիշկների մոտ։ Ամուսնանալուց հետո դադարեց։ Նորից վերսկսեց հիսունն անց։ | ||
+ | |||
+ | Սինգոն սովորաբար մատներով սեղմում է կնոջ քիթն ու տարուբերում։ Եթե այդ չի օգնում, վզից բռնած ցնցում է։ Այդպես է անում լավ տրամադրություն ունենալիս, իսկ երբ տրամադրությունը տեղը չէ, ուղղակի շոշափելիորեն զգում է երկար տարիներ իր կողքին պառկող կնոջ մարմնի պառավական անկարությունը։ | ||
+ | |||
+ | Այդ գիշեր Սինգոյի տրամադրությունը վատ էր։ Նա վառեց լույսն ու խեթ նայեց Յասուկոյին։ Հետո բռնեց նրա վիզն nւ սկսեց ցնցել։ Կնոջ պարանոցը մի քիչ քրտնած էր։ | ||
+ | |||
+ | «Որպեսզի կինս դադարի խռմփալ, բավական է միայն մեկնեմ ձեռքս ու դիպցնեմ նրան»,— մտածեց Սինգոն և հանկարծ կնոջ հանդեպ սուր խղճահարություն զգաց։ | ||
+ | |||
+ | Վերցրեց գլխավերևում դրված ամսագիրը, բայց սենյակում անտանելի շոգ էր ու տոթ։ Դուրս եկավ ապակեպատ պատշգամբ, լայն բացեց պատուհանի ծածկոցափեղկն ու պպզեց գետնին։ | ||
+ | |||
+ | Լուսնյակ գիշեր էր։ | ||
+ | |||
+ | Ծածկափեղկի ետևում կախված էր Կիկուկոյի զգեստը, անորոշ սպիտակավուն գույնի։ Երևի լվացել փռել է և մոռացել է վերցնել,— մտածեց Սինգոն,— կամ գուցե դիտավորյալ է դրսում թողել, որպեսզի գիշերվա ցողը քրտնքահոտը տանի։ | ||
+ | |||
+ | Ճը՜ը՜ռ, ճը՜թ, ճը՜թ, ճը՜թ․․․ լսվեց այգուց։ Ճպուռի ճռռոցն էր. նստած էր այն բալենու վրա, որն աճել էր բակի ձախ կողմում և հասել մինչև տան քիվը։ Մի՞թե ճպուռներն այդպիսի տհաճ ձայն ունեն, տարակուսեց Սինգոն։ Այնուամենայնիվ, դա ճպուռի ձայն էր։ | ||
+ | |||
+ | Հետաքրքիր է, ճպուռնե՞րն էլ են վախենում սարսափազդու երազներից։ | ||
+ | |||
+ | Ճպուռը թռավ եկավ նստեց մոծակներից պաշտպանող ցանցի վրա։ | ||
+ | |||
+ | Սինգոն բռնեց նրան, բայց ճպուռը չէր ճրթճրթում։ | ||
+ | |||
+ | — Համր է,— փնթփնթաց Սինգոն,— սա ուրիշ է, նա չէ, որ «ճը՜ռռ» էր անում։ | ||
+ | |||
+ | Որպեսզի լույսը ճպուռին նորից չհրապուրի, Սինգոն նրան ձեռքի ուժգին շարժումով նետեց դեպի բալենու կատարը։ Միջատն այդպես էլ չճըթճըթաց։ | ||
+ | |||
+ | Նա ծածկափեղկերից բռնած բազրիքի վրայով թեքվեց դուրս, սկսեց զննել բալենին, սակայն չկարողացավ պարզել՝ ճպուռը նստե՞լ էր ծառին, թե՝ ոչ։ Լուսնյակ գիշերը խորունկ է թվում։ Եվ այդ խորունկությունը առաջացնում է անծայրածիրության ու անվախճանության զգացում: | ||
+ | |||
+ | Դեռ օգոստոսի տասն էլ չկա, իսկ ճպուռներն արդեն ճըթճըթում են։ | ||
+ | |||
+ | Այնպիսի ձայն է գալիս, ասես տերևից տերև գիշերային ցողի կաթիլներ են ընկնում։ | ||
+ | |||
+ | Հետո Սինգոն լսեց լեռան հառաչանքը։ | ||
+ | |||
+ | Քամի չկա։ Որտեղ որ է կերևա լիալուսինը, չորսբոլորը ողողված է լույսով, և գիշերվա խոնավ օդում, ուրվանկարելով ցածրահասակ լեռը, հազիվ նշմարելի օրորվում են ծառերի աղոտ ստվերագծերը։ Օրորվում են ո՛չ քամուց։ | ||
+ | |||
+ | Անշարժ են նաև ցածում, պատշգամբի տակ աճած ձարխոտի տերևները։ | ||
+ | |||
+ | Ուրիշ անգամ գիշերները լսելի է Կամակուրայի ճահճային ափերից եկող ալիքների աղմուկը, այդ պատճառով էլ Սինգոն մտածեց, թե չլինի ծովն է հառաչում, բայց չէ, հառաչողը լեռն էր։ | ||
+ | |||
+ | Դա նման էր քամու հեռավոր հեծծանքի և դրա մեջ, ինչպես ստորգետնյա գվվոցում, զգացվում էր խոր թաքնված մի ուժ։ Թվում էր, թե տնքում էր իր գլուխը։ Կարծելով նույնիսկ, որ ականջներն են աղմկում, Սինգոն թափահարեց գլուխը։ | ||
+ | |||
+ | Հառաչանքը դադարեց։ | ||
+ | |||
+ | Դադարեց, բայց Սինգոն համակվեց երկյուղով։ Սարսռաց․ գուցե դա իր մոտալուտ մահն ազդարարող գո՞ւյժ էր։ | ||
+ | |||
+ | Քամու հեծծա՞նքն էր, ծովի շառա՞չը, թե՞ ականջների զնգոցը։ Սինգոյին անհրաժեշտ էր հանգիստ խորհրդածել։ Թերևս լսել էր այգ ձայներից մեկնումեկը, մտածեց նա։ Ոչ, հառաչողը հաստատապես լեռն էր։ | ||
+ | |||
+ | Ասես մի սատանա անցավ ու հարկադրեց լեռանը տնքալ։ | ||
+ | |||
+ | Խոնավությամբ առլեցուն գիշերային օդից էր, թե ինչ, առանց այն էլ դիք լեռը թվում էր մռայլ ու անառիկ մի պատ։ Այն համարյա ընդհուպ մոտենում էր Սինգոյի տանը, ու թեև դրա համար կարելի էր պատ անվանել, բայց ավելի շատ նման էր երկու մասի բաժանած հսկայական ձվի մի կեսին։ | ||
+ | |||
+ | Լեռան կողքին և նրա ետևում բարձրանում էին ուրիշ լեռներ, սակայն հառաչանք արձակողը հատկապես Սինգոյի տան մոտինն էր։ | ||
+ | |||
+ | Ծառերի կատարների վերևում, այս ու այնտեղ ցոլցլում էին աստղերը։ | ||
+ | |||
+ | Պատուհանի ծածկափեղկերն իրար բերելիս Սինգոն տարօրինակ մի դեպք հիշեց։ | ||
+ | |||
+ | Մոտ տասը օր առաջ, նոր թեյատանը նա հյուրի էր սպասում։ Հյուրն ուշանում էր։ Եկավ գեյշաներից միայն մեկը․ մյուս երկուսը դեռ չկային։ | ||
+ | |||
+ | — Հանեք փողկապը։ Անտանելի շոգ է,— ասաց գեյշան։ | ||
+ | |||
+ | — Ըհը՛... | ||
+ | |||
+ | Սինգոն թույլ տվեց գեյշային փողկապն իր վզից հանել։ | ||
+ | |||
+ | Նրանք մոտ ծանոթներ չէին, սակայն գեյշան, փողկապը որմնախորշի առջև դրված նրա պիջակի գրպանում պահելուց հետո, սկսեց իր մասին պատմել։ | ||
+ | |||
+ | Մի երկու ամիս առաջ այդ թեյատունը կառուցող կապալառուն ու գեյշան սիրեցին միմյանց և որոշեցին իրենց կյանքին վերջ տալ։ Երբ վրա հասավ ցիանակալիում խմելու պահը, գեյշան կասկածեց. իրենց մոտ եղած թույնի քանակությունը արդյո՞ք կբավականացնի մեռնելու առանց տանջանքների։ | ||
+ | |||
+ | — «Դեղաքանակը մահացու է, դա ստուգված է,— ասում էր ինձ այդ կապալառուն։— Ահա, տես, յուրաքանչյուր դեղաքանակ դրված է առանձին ծրարի մեջ, ճի՞շտ է։ Կնշանակի լցված է պետք եղած չափով»։ Բայց ես, միևնույն է, չէի հավատում։ Իմ կասկածներն աճում էին։ | ||
+ | |||
+ | — «Այս փոշին քեզ ո՞վ է տվել։ Գուցե քի՞չ են լցրել, որպեսզի երկուսիս մի լավ դաս տալու համար ստիպեն տանջվել։ Քեզ հարցնում եմ, որ բժիշկը կամ դեղագործն է տվել, իսկ դու շարունակ նույնն ես պնդում. «Չեմ կարող ասել։ Տարօրինակ է, որոշել ենք միասին մեռնել, իսկ դու, չգիտեմ թե ինչու, ասել չես կարող։ Չէ՞ որ ես հետո, մեկ է, ոչինչ չեմ իմանա»։ | ||
+ | |||
+ | «Ուղղակի ոնց որ ֆարս լինի»,— ուզեց ասել Սինգոն, բայց լռեց, չասաց։ | ||
+ | |||
+ | Գեյշան համառորեն պնդել էր, որ ինքնասպանությունը հետաձգեն և կատարեն միայն այն բանից հետո, երբ իր խնդրանքով ցիանակալիումը որևէ մեկին կշռել կտա։ | ||
+ | |||
+ | — Այ, ամբողջն այստեղ է, միշտ մոտս եմ պահում,— ասաց գեյշան։ | ||
+ | |||
+ | Կասկածելի պատմություն է, մտածեց Սինգոն։ Հիշողության մեջ մնաց, որովհետև խոսքը վերաբերում էր հենց այդ թեյատունը կառուցող կապալառուին։ | ||
+ | |||
+ | Գեյշան պայուսակից հանեց փոքրիկ ծրարը, բացեց ու ցույց տվեց պարունակությունը։ | ||
+ | |||
+ | — Հը՜մ,— փնթփնթաց Սինգոն, հայացքը սահեցնելով ձրարի վրայով։ | ||
+ | |||
+ | Ծածկափեղկերը փակելիս, չգիտես ինչու, միտն ընկավ այդ գեյշան։ | ||
+ | |||
+ | Նա նորից մտավ անկողին, բայց ձեռքը չէր գնում արթնացնել վաթսուներեքամյա կնոջն ու պատմել նրան այն սարսափը, որ զգաց լեռան հառաչանքը լսելիս։ | ||
+ | |||
+ | |||
+ | <b>3</b> | ||
+ | |||
+ | Սյուիտին ծառայում էր այն նույն ֆիրմայում, որտեղ Սինգոն էր։ Բացի այդ ծառայությունից նա հոր համար պարտավոր էր «հիշեցնողի» դեր կատարել։ | ||
+ | |||
+ | «Հիշեցնողի» պարտավորությունն իրենց վրա էին վերցրել նաև Յասուկոն, որ միանգամայն բնական էր, և Կիկուկոն՝ Սյուիտիի երիտասարդ կինը։ Այսպիսով, Սինգոյի մարող հիշողությունը վերականգնում էին ընտանիքի երեք անդամ։ | ||
+ | |||
+ | Ֆիրմայում Սինգոյին հիշել էր օգնում քարտուղարուհին։ | ||
+ | |||
+ | Սյուիտին մտավ հոր աշխատասենյակը, անկյունում դրված փոքր պահարանից մի գիրք հանեց ու սկսեց թերթել։ | ||
+ | |||
+ | — Օ՛յ, օ՛յ, օ՛յ,— բացականչեց նա, մոտենալով քարտուղարուհուն ու բացած էջը ցույց տալով նրան։ | ||
+ | |||
+ | — Ի՞նչ կա,— թեթևակի ժպտաց Սինգոն։ | ||
+ | |||
+ | Սյուիտին բաց գիրքը մեկնեց հորը։ Այնտեղ գրված էր՝ | ||
+ | |||
+ | «Առաքինության գաղափարն այստեղ կորստի չի մատնվում։ Մեկը մյուսի մեջ միայն սիրահարներ չտեսնել,— ահա միջոց, որն օգնում է տղամարդուն չտառապել առ կինն ունեցած սիրուց, իսկ կնոջը՝ առ տղամարդն։ Դա հնարավորություն է տալիս նրանց վայելք ստանալ և միմյանց սիրել ավելի տևականորեն։ Այս է, ընդհանրապես, ներքին ներդաշնակությունը պահպանելու ձևը․․․»։ | ||
+ | |||
+ | — Որտե՞ղ է այդ «այստեղը»,— հարցրեց Սինգոն։ | ||
+ | |||
+ | — Փարիզը։ Հեղինակը ճանապարհորդել է Եվրոպայում։ | ||
+ | |||
+ | Սինգոյի ուղեղը սրամտություններն ու պարադոքսներն ընկալելու համար դարձել էր չափից ավելի անճկուն, բայց այն, ինչ նա կարդաց, ոչ սրամտություն էր, ոչ էլ պարադոքս, այլ մի սքանչելի կռահում։ | ||
+ | |||
+ | Այդ խոսքերը հազիվ թե նույնքան ուժեղ ազդեցություն գործեցին Սյուիտիի վրա։ Նրան պարզապես հարկավոր էր քարտուղարուհու հետ պայմանավորվել միասին տուն գնալու։ Սինգոն դա իսկույն հասկացավ։ | ||
+ | |||
+ | Կամակուրայում իջնելով էլեկտրագնացքից, նա մտածեց, որ լավ կլինի Սյուիտիի հետ պայմանավորվեն՝ կամ միաժամանակ տուն վերադառնալ, կամ ինքը տուն հասնի նրանից ավելի ուշ։ | ||
+ | |||
+ | Ավտոբուսները լեփլեցուն էին, և Սինգոն ոտքով գնաց, Ձկնեղենի կրպակի մոտ կանգ առավ, նայեց ներս։ Կրպակի տերը նրան բարևեց. Սինգոն մտավ խանութ։ Ծանր ծովախեցգետիններով լեցուն տակառի ջուրը պղտորավուն սպիտակ էր։ Սինգոն մատի ծայրով շոշափեց ծովախեցգետինները։ Երևում է, դեռ կենդանի էին, թեև չէին շարժվում։ Կույտերով կակղամորթներ էին դարսված։ Սինգոն որոշեց կակղամորթ գնել։ | ||
+ | |||
+ | — Որքա՞ն,— հարցրեց կրպակի տերը։ | ||
+ | |||
+ | Սինգոն վարանեց։ | ||
+ | |||
+ | — Իսկապես, որքա՞ն։ Երեք հատ։ Խոշորներից։ | ||
+ | |||
+ | ― Մի վայրկյան։ հիմա ամեն ինչ կանենք։ | ||
+ | |||
+ | Սինգոն տհաճությամբ էլ լսում խոհանոցային դանակի ծայրով կակղամորթների պինդ խեցիները բացող կրպակատիրոջ ու նրա որդու լարումից արձակած ձայները։ | ||
+ | |||
+ | Երբ կակղամորթները լվացված էին, և կրպակատերը արագորեն կտրտում էր խեցիներից հանված միսը, կրպակ մտան երկու աղջիկ։ | ||
+ | |||
+ | — Ի՞նչ եք ուզում,— գործը չընդհատելով՝ դիմեց նրանց կրպակի տերը։ | ||
+ | |||
+ | — Մեզ ստավրիդա տվեք։ | ||
+ | |||
+ | — Քանի՞ հատ։ | ||
+ | |||
+ | — Մեկ։ | ||
+ | |||
+ | — Ընդամենը մե՞կ։ | ||
+ | |||
+ | — Այո։ | ||
+ | |||
+ | — Ուրեմն, ասում եք՝ մե՞կ։ | ||
+ | |||
+ | Ստավրիդաները մանր էին։ Աղջիկները կրպակատիրոջ ձեռ առնող տոնի վրա ուշադրություն չդարձրին։ | ||
+ | |||
+ | Կրպակատերը թղթի կտորի մեջ փաթաթեց ձուկն ու մեկնեց նրանց։ | ||
+ | |||
+ | Աղջիկներից մեկը, ըստ երևույթին, ավելի համարձակը, որ կանգնած էր ընկերուհու ետևում, ձեռքը դիպցրեց նրա արմունկին։ | ||
+ | |||
+ | — Գուցե ակրատ էլ վերցնենք, հը՞։ | ||
+ | |||
+ | Առջևում կանգնողը, ստավրիդան ձեռքին պահած, աչքը չէր կտրում խոշոր ծովախեցգետիններից։ | ||
+ | |||
+ | — Այս ծովախեցգետիններից երևի շաբաթ օրն էլ կլինեն։ Իմը ծովախեցգետին շատ է սիրում։ | ||
+ | |||
+ | Ընկերուհին ոչինչ չպատասխանեց։ | ||
+ | |||
+ | Սինգոն գաղտուկ նայեց նրանց։ | ||
+ | |||
+ | Ժամանակակից մատղահաս պոռնիկներ էին։ Մերկ թիկունքներով, ոտքներին՝ կտորե չստեր։ Իսկ մարմինները բարեկազմ էին։ | ||
+ | |||
+ | Կրպակատերը կակղամորթների մանրած կտորները հավաքեց խոհանոցային տախտակի կենտրոնում և կրկին երեք խեցու մեջ դասավորելով, արհամարհական նետեց․ | ||
+ | |||
+ | — Դրանցից հիմա Կամակուրայում էլ այնքան են լցվել, էլ թիվ ու համար չկա։ | ||
+ | |||
+ | Սինգոն առարկեց․ | ||
+ | |||
+ | — Դե դա ինչո՞վ է վատ որ։ Ընդհակառակը, լավ է։ | ||
+ | |||
+ | Կրպակատերը շարունակում էր կակղամորթների միսը անփութորեն տեղադրել խեցիների մեջ։ Սինգոն ուշադրություն դարձրեց այդ՝ թվում է թե, մանրուքի վրա, չէ՞ որ դրանք բոլորն արդեն միախառնված են և այլևս իրենց խեցիները չեն ընկնի։ | ||
+ | |||
+ | Այսօր հինգշաբթի է, մինչև շաբաթ դեռ համարյա երեք օր կա, բայց վերջերս ձկնեղենի կրպակներում խոշոր ծովախեցգետիններ գրեթե միշտ ճարվում են, մտածեց Սինգոն։ Մի՞թե այդ անտաշ աղջիկները կարողանում են դրանց այնպես հմտորեն պատրաստել, որ կարելի լինի հյուրասիրել հյուրերին։ Չէ, իհարկե, խոշոր ծովախեցգետինը թեկուզ տապակես, թեկուզ գոլորշիով եփես կամ ջրով խաշես, միևնույն է, մնում է նույն կոպիտ, հասարակ ուտելիքը: | ||
+ | |||
+ | Սինգոն պոռնիկ աղջիկների մասին իրոք համակրանքով էր մտածում, նույնիսկ՝ որոշ թախիծով։ | ||
+ | |||
+ | Ընտանիքում չորս մարդ կար, իսկ նա երեք կակղամորթ էր գնել։ Պարզապես գիտեր, որ Սյուիտին ընթրիքին չի գա, բայց գլխի չընկավ, որ հարսին՝ Կիկուկոյին, անհարմար վիճակ ի մեջ կդնի: Երբ կրպակատերը հարցրեց. «Քանի՞ հատ», Սինգոն, առանց երկար մտածելու, Սյուիտիին իսկույն հաշվից հանեց։ | ||
+ | |||
+ | Ճանապարհին նա մտավ խանութ, գնեց նաև գինգոյի պտուղներ։ | ||
+ | |||
+ | |||
+ | <b>4</b> | ||
+ | |||
+ | Այն, որ Սինգոն ձկնեղենի կրպակից գնումներ էր կատարել, անսովոր բան էր, սակայն ոչ Յասուկոն, ոչ էլ Կիկուկոն զարմանքի ամենափոքր նշույլ անգամ ցույց չտվին։ Գուցե Սյուիտիին հոր հետ չտեսնելով,— նրանք միասին պետք է գային,― փորձեցին իրենց զգացմունքներն այդ ձևո՞վ թաքցնել։ | ||
+ | |||
+ | Կակղամորթներն ու գինգոն հանձնելով Կիկուկոյին, Սինգոն շրջանցեց նրան ու գնաց խոհանոց։ | ||
+ | |||
+ | ― Մի գավաթ քաղցրացրած ջուր տվեք։ | ||
+ | |||
+ | — Հիմա, մի րոպե,— ասաց Կիկուկոն, բայց Սինգոն արդեն ինքը բացեց ջրի ծորակը։ | ||
+ | |||
+ | Լվացարանակոնքի մեջ մանր ու խոշոր ծովախեցգետիններ էին դրված։ Ինչպիսի զուգադիպություն։ Ակնեղենի կրպակում ինքը մի պահ տատանվեց՝ արդյոք մանր ծովախեցգետիններ էլ չվերցնի՞։ Պարզ է, միանգամից և՛ խոշոր, և՛ մանր ծովախեցգետիններ չարժեր գնել։ Նայեց մանրերի գույնին ու գովեց․ | ||
+ | |||
+ | — Լավն են։ | ||
+ | |||
+ | Ծովախեցգետինները գեռ կենդանի էին ու փայլփլուն։ | ||
+ | |||
+ | Կիկուկոն դանակի բութ կողմով ճեղքեց գինգոն ու ասաց․ | ||
+ | |||
+ | — Տեսքով հասած են, բայց միևնույն է, ուտել հնարավոր չէ։ | ||
+ | |||
+ | — Կարծո՞ւմ ես։ Ճիշտն ասած, ինձ էլ էր թվում, որ տարվա այս ժամանակ գինգոն դեռ լրիվ հասած չի լինի։ | ||
+ | |||
+ | — Եկեք զանգահարենք խանութ, ասենք։ | ||
+ | |||
+ | — Է՛հ, լա՜վ։ Գնածս կակղամորթներն էլ իրենց համով մանր ծովախեցգետիններից չեն տարբերվում։ Դրա համար էլ որոշեցի միայն կակղամորթ վերցնել։ | ||
+ | |||
+ | — Զարմանալի կանխատեսություն։— Կիկուկոն լեզվի ծայրը մի ակնթարթ դուրս հանեց,— կակղամորթները կեփենք հենց իրենց խեցիների մեջ, ծովախեցգետինները կտապակենք, իսկ մանրերը կթխենք խմորով փաթաթած։ Ես սունկ արդեն գնել եմ։ Հայրիկ, դուք բանջարանոցից բադրիջան չե՞ք քաղի։ | ||
+ | |||
+ | — Ինչու չէ։ | ||
+ | |||
+ | — Ընտրեք համեմատաբար մանրերը։ Նաև մի քիչ էլ թարմ կանաչի։ Գուցե իսկապես միայն մանր ծովախեցգետնիկները հերիք կանե՞ն։ | ||
+ | |||
+ | Ընթրիքին Կիկուկոն երկու հատ խաշած կակղամորթներ մատուցեց։ | ||
+ | |||
+ | Սինգոն փոքր֊ինչ տատանվելով՝ ասաց․ | ||
+ | |||
+ | ― Իմ կարծիքով մեկն էլ պետք է լիներ։ | ||
+ | |||
+ | — Ես մտածեցի, որ պապիկի ու տատիկի ատամները թույլ են, նրանք միասին հաճույքով մեկ հատ կուտեն։— Նկատեց Կիկուկոն։ | ||
+ | |||
+ | — Ի՞ն․․․ Հիմարություններ մի ասա։ Տանը ոչ մի թոռնիկ չկա, իսկ դու հանկարծ՝ «պապիկ»։ | ||
+ | |||
+ | Յասուկոն կախեց գլուխն ու կամացուկ ծիծաղեց։ | ||
+ | |||
+ | — Ներեցեք։— Կիկուկոն թեթև ոտքի ելավ, գնաց եփած մի կակղամորթն էլ բերեց։ | ||
+ | |||
+ | — Լավ կլինի մենք երկուսով մեկն ուտենք, ինչպես առաջարկեց Կիկուկոն,— ասաց Յասուկոն։ | ||
+ | |||
+ | Սինգոն մտքում հիացավ Կիկուկոյի հնարամտությամբ, դա շատ տեղին էր և կօգներ դուրս գալ այն անհարմար վիճակից, որն առաջացել էր չորսի փոխարեն երեք կակղամորթ գնելու պատճառով: Եվ ինչ անմեղ տեսքով առաջարկեց։ Չէ, հարսը խելոք է։ | ||
+ | |||
+ | Կիկուկոն երևի ամբողջ Ժամանակ խորհրդածում էր՝ ինչպե՞ս վարվել․ կակղամորթներից մեկը թողնի Սյուիտիի՞ն, թե ինքը հրաժարվի ուտելուց, կամ թերևս մի բաժինը կիսի՞ սկեսուրի հետ։ | ||
+ | |||
+ | Յասուկոն, ամենևին հաշվի չառնելով, թե ինչ է կատարվում Սինգոյի հոգում, աննրբանկատորեն անդրադարձավ ընդհատված խոսակցությանը․ | ||
+ | |||
+ | — Հո գիտեիր, որ ընդամենը երեք կակղամորթ կար։ Մենք չորս հոգի ենք, իսկ դու, չեմ հասկանում ինչու, երեք հատ էիր գնել։ | ||
+ | |||
+ | — Ինձ հայտնի էր, որ Սյուիտին ընթրիքին չի գալու, ինչ կարիք կար նրա համար էլ գնել։ | ||
+ | |||
+ | Յասուկոն տխուր ժպտաց։ Հավանաբար նրա հասակն էր պատճառը, որ այդ ժպիտը այնքան էլ դառը չթվաց։ | ||
+ | |||
+ | Կիկուկոն նույնպես ցույց չտվեց, որ վշտացած է։ Մինչև անգամ չհարցրեց, թե ուր է գնացել Սյուիտին։ Կիկուկոն իրենց ընտանիքում ութ եղբայրների ու քույրերի միջի ամենակրտսերն էր: | ||
+ | |||
+ | Նրանից մեծերը բոլորն էլ ամուսնացած էին և բազմաթիվ երեխաներ ունեին։ | ||
+ | |||
+ | Սինգոն երբեմն միտք էր անում Կիկուկոյի ծնողների ապշեցուցիչ բեղմունակության մասին։ | ||
+ | |||
+ | Կիկուկոն ժամանակ առ ժամանակ բողոքում էր, որ Սինգոն մինչև հիմա իր՝ Կիկուկոյի եղբայրների ու քույրերի անունները չի կարողանում միտը պահել։ | ||
+ | |||
+ | Նա ծնվեց, երբ մայրը որոշել էր երեխա ունենալուն վերջ տալ և համոզված էր, որ այլևս չի հղիանա։ Ամաչում էր այդ հասակում դարձյալ ծննդաբերել, անիծում էր իր չծերացող մարմինն ու վիժելու փորձեր էր անում, բայց դրանից բան չստացվեց։ Ծննդաբերությունը ծանր էր, ստիպված եղան երեխային աքցանով դուրս քաշել։ | ||
+ | |||
+ | Կիկուկոն այդ ամենը պատմել էր Սինգոյին, ասելով, որ լսել է մորից։ | ||
+ | |||
+ | Սինգոյի համար անհասկանալի էր՝ մայրն ինչպես կարող է նման բաներ պատմել աղջկան, անհասկանալի էր նաև, թե Կիկուկոն իր հերթին, ինչպես կարող է պատմել սկեսրայրին։ | ||
+ | |||
+ | Կիկուկոն պատմելիս ճակատից ետ էր տարել մազերն ու ցույց տվել աքցանի թողած հետքը։ | ||
+ | |||
+ | Հազիվ նշմարելի այդ սպին տեսնելուց հետո Սինգոն հարսին ավելի սիրեց։ | ||
+ | |||
+ | Հոր ընտանիքում Կիկուկոյի հետ վարվում էին, ինչպես սովորաբար վարվում են տան կրտսեր երեխայի հետ։ Ճիշտ է, նրան ոչ այնքան երես էին տալիս, որքան պարզապես քնքշորեն սիրում էին։ Նա առանձնապես լավառողջ չէր։ | ||
+ | |||
+ | Երբ Սինգոյի տունը հարս եկավ, Սինգոն նկատեց, որ նա, ինքն էլ այդ չգիտակցելով, ուսերը մի տեսակ շատ նազանիորեն է թոթվում։ Դրա մեջ զգացվում էր բնածինք անմեղ կոկետություն։ | ||
+ | |||
+ | Վայելչակազմ, ճերմակամաշկ Կիկուկոյին նայելիս Սինգոն երբեմն մտաբերում էր Յասուկոյի ավագ քրոջը։ | ||
+ | |||
+ | Երիտասարդ հասակում սիրահարված էր նրան։ Քրոջ մահից հետո Յասուկոն, որբերին խնամելու համար, փոխադրվեց փեսայի տուն։ Աշխատում էր ուժերը չխնայելով։ Երազում էր ավագ քրոջը փոխարինել։ Նա սիրում էր գեղեցկադեմ փեսային։ Անշուշտ, թանկ էր նաև քրոջ հիշատակը։ Սնվել էին մի մորից։ Իսկ քրոջ ամուսինը Յասուկոյին գրեթե հեքիաթային դյուցազն էր թվում։ | ||
+ | |||
+ | Յասուկոն և փեսայի, և նրա երեխաների համար շատ հարմար էր ու ձեռնտու, սակայն փեսան երիտասարդ քենու թաքուն մտադրությունը չհասկանալու էր տալիս։ Նա ապրում էր իր հաճույքներով։ Թվում էր, թե Յասուկոյին ճակատագրով վիճակված էր բավարարվել միայն հանգուցյալ քրոջ ընտանիքին անձնազոհ ծառայելով։ | ||
+ | |||
+ | Սինգոն, լսելով այդ, որոշեց նրա հետ պսակվել։ | ||
+ | |||
+ | Այժմ, երեսուն տարի անցնելուց հետո ևս նա իր արածը սխալմունք չէր համարում։ Ամուսնության երկարատևությունը չի կանխորոշվում այդ ամուսնության սկզբնապատճառով։ | ||
+ | |||
+ | Եվ, այնուհանդերձ, Յասուկոյի քրոջ կերպարը երկուսի սրտում էլ ամուր տեղ էր գրավել։ Ոչ Սինգոն, ոչ էլ կինը նրա մասին երբեք չէին խոսում, բայց և չէին կարողանում մոռանալ։ | ||
+ | |||
+ | Երբ որդին ամուսնացավ և Կիկուկոյին տուն բերեց, Սինգոյի հուշերը նորից բռնկվեցին, ասես լուսավորվեցին կայծակից, սակայն այդ հուշերը նրան առանձնապես ցավ չպատճառեցին։ | ||
+ | |||
+ | Երկու տարի էլ չկար ինչ Սյուիտին ամուսնացել էր Կիկուկոյի հետ, բայց արդեն հասցրել էր հրապուրվել ուրիշ կնոջով։ Սինգոյի համար դա զարմանալի էր։ | ||
+ | |||
+ | Հակառակ գյուղական միջավայրից դուրս եկած Սինգոյի, որը պատանության տարիներին բավական խոր ապրումներ էր ունեցել, Սյուիտին սիրուց երբեք չէր տառապում, կրքերը նրան չէին տանջում։ | ||
+ | |||
+ | Որդու տեսքից նկատելի չէր, որ նա ինչ֊որ բանից ճնշված է։ Սինգոյին այնպես էլ չհաջողվեց պարզել, թե տղան առաջին անգամ երբ է կին ճանաչել։ | ||
+ | |||
+ | Ներկայումս նա որոշակիորեն կապված է որևէ գեյշայի կամ գուցեև մի պոռնիկի հետ, մտքում կշտամբում էր որդուն Սինգոն։ | ||
+ | |||
+ | Իսկ ֆիրմայի քարտուղարուհի՞ն․․․ Նրա հետ երևի պարզապես պարելու է գնում, և բացառված չէ, որ այդ աղջիկը Սյուիտիին ծառայում է զուտ որպես հայրական զգոնությունը բթացնելու միջոց։ | ||
+ | |||
+ | Համենայն դեպս, տղայի սիրուհին այդպիսի գեղեցկուհի չի լինի։ Սինգոն գեղեցկուհի էր համարում Կիկուկոյին։ Այն օրվանից, ինչ Սյուիտիի կյանքում ուրիշ կին հայտնվեց, Կիկուկոյի և որդու մտերմությունը կարծես այլ բնույթ ընդունեց։ Ամբողջովին կերպարանափոխվեց նաև ինքը Կիկուկոն։ | ||
+ | |||
+ | Գիշերվա կեսին արթնանալով,— այդ տեղի ունեցավ խաշած կակղամորթներ ուտելու օրը,— Սինգոն լսեց Կիկուկոյի ձայնը։ Հարսը դեռ երբեք այդպիսի քնքուշ ձայնով չէր խոսել։ | ||
+ | |||
+ | Կիկուկոն չի իմանում, որ Սյուիտին ուրիշ կնոջ հետ է, մտածեց Սինգոն։ | ||
+ | |||
+ | — Հայրիկը մի՞թե այդպիսի պատմություն կսարքեր ինչ-որ մի կակղամորթի պատճառով,— շշնջում էր հարսը։ | ||
+ | |||
+ | Չէ, պարզ է, Կիկուկոն դեռ ոչինչ չգիտեր։ Բայց չլինի՞ գլխի է ընկնում, որ այդ գործին կին է խառնված։ | ||
+ | |||
+ | Սինգոն նոր֊նոր սկսել էր ննջել, երբ լույսը բացվեց։ Նա դուրս եկավ սենյակից լրագիրը վերցնելու։ Լուսինը դեռ բարձր կանգնած էր երկնքում։ Թերթն արագ աչքի անցկացնելով, նա նորից սուզվեց վերմակի տակ։ | ||
+ | |||
+ | |||
+ | <b>5</b> | ||
+ | |||
+ | Տոկիոյի կայարանում Սյուիտին արագ ցատկեց էլեկտրագնացք ու տեղ զբաղեցրեց։ Երբ ետևից ներս մտավ Սինգոն, վեր կացավ, տեղը զիջեց հորը։ | ||
+ | |||
+ | Հետո գրպանից հանեց Սինգոյի ակնոցն ու երեկոյան թերթի հետ մեկնեց նրան։ Սինգոն հետը նույնպես ակնոց էր վերցնում, բայց քանի որ մեծ մասամբ մոռանում, թողնում էր որևէ տեղ, Սյուիտին մոտը միշտ մեկ ուրիշն էլ էր պահում։ | ||
+ | |||
+ | Թեքվելով լրագրի վրա կռացած հոր կողմը, ասաց․ | ||
+ | |||
+ | — Այսօր խոսեցի Տանիձաքիի հետ, նա դպրոցական մի ընկերուհի ունի, որն ուզում է սպասուհի աշխատել։ Մեզ չէ՞ որ հարկավոր է։ | ||
+ | |||
+ | — Այո։ Իսկ այն հանգամանքը, որ նա Տանիձաքիի ընկերուհին է, նշանակություն չունի։ | ||
+ | |||
+ | — Ինչ անենք, թե ընկերուհին է։ | ||
+ | |||
+ | — Այդ սպասուհին Տանիձաքիից խոսք դուրս կքաշի և մեկ էլ տեսար քո արարքները պատմեց Կիկուկոյին։ | ||
+ | |||
+ | — Հիմարություն։ Նա ի՞նչ կարող է պատմել։ | ||
+ | |||
+ | — Դու պետք է, որ իմանաս, թե այդ սպասուհի դարձող աղջիկները ինչ տեսակ տիպեր են։— Սինգոն դարձյալ կռացավ թերթի վրա։ | ||
+ | |||
+ | Երբ Կամակուրայում իջան, Սյուիտին հարցրեց․ | ||
+ | |||
+ | — Տանիձաքին իմ մասին քեզ բա՞ն է պատմել։ | ||
+ | |||
+ | — Ոչ մի բան էլ չի պատմել։ Նա ինձ հետ իրեն համրի պես է պահում։ | ||
+ | |||
+ | — Իսկապե՞ս։ Դա հաճելի չէ։ Լսիր, հայրիկ, ես ընդամենը մի թեթև սիրահետում եմ քո քարտուղարուհուն, իսկ դու արդեն դժգոհում, համարյա ձեռ ես առնում ինձ։ | ||
+ | |||
+ | — Զարմանալի չէ։ Ամեն դեպքում արա այնպես, որ Կիկուկոն չիմանա։ | ||
+ | |||
+ | Սյուիտին այնպիսի մի տոնով, ասես այժմ արդեն թաքցնելու բան չունի, ասաց. | ||
+ | |||
+ | — Չէ, Տանիձաքին քեզ, այնուամենայնիվ, ինչ-որ բան է պատմել։ | ||
+ | |||
+ | — Տանիձաքին մի՞թե, իմանալով հանդերձ, որ ուրիշ կնոջ մոտ ես գնում, ուզում է քեզ հետ ժամանակ անցկացնել։ | ||
+ | |||
+ | — Կարծես թե, այո։ Մասամբ խանդից։ | ||
+ | |||
+ | ― Անհեթեթություն է։ | ||
+ | |||
+ | — Ես նրան կլքեմ, այն կնոջը։ Ուզում եմ լքել։ | ||
+ | |||
+ | — Քո դատողություններն ինձ անհասկանալի են։ Քանի օր բանն այդտեղ հասավ, եկ անկեղծ խոսենք։ | ||
+ | |||
+ | — Երբ նրանից հեռանամ, ամեն ինչ առանց թաքցնելու կպատմեմ քեզ։ | ||
+ | |||
+ | — Այսպես, թե այնպես, Կիկուկոն չպետք է իմանա։ | ||
+ | |||
+ | — Լավ։ Թեև Կիկուկոն, երևի, արդեն ամեն ինչ գիտե։ | ||
+ | |||
+ | — Կարծո՞ւմ ես,— մռայլվեց Սինգոն։ | ||
+ | |||
+ | Տուն հասնելուց հետո էլ նա դեռ մռայլ էր։ Երբ ընթրիքը վերջացրին, լուռ վեր կացավ սեղանի մոտից, քաշվեց իր սենյակը։ | ||
+ | |||
+ | Կիկուկոն մի շերտ ձմերուկ բերեց։ | ||
+ | |||
+ | — Կիկուկոն աղը մոռացավ,— հարսի ետևից ներս մտավ Յասուկոն։ | ||
+ | |||
+ | Կիկուկոն ու Յասուկոն պպզեցին դռան մոտ։ | ||
+ | |||
+ | — Դու ի՞նչ է, չլսեցի՞ր, Կիկուկոն ետևիցդ ինչպես կանչեց՝ հայրիկ, ձմերո՜ւկը, ձմերո՜ւկը,― ասաց Յասուկոն։ | ||
+ | |||
+ | — Չեմ լսել։ Գիտեի, որ դրել եք սառչի։ | ||
+ | |||
+ | — Կիկուկո, նա չի լսել,— դարձավ հարսին Յասուկոն։ | ||
+ | |||
+ | — Հայրիկն այսօր, չգիտես ինչու, բարկացած է։ | ||
+ | |||
+ | Փոքր ինչ լռելուց հետո, Սինգոն ասաց․ | ||
+ | |||
+ | — Իմ ականջները վերջերս ինչ֊որ վատացել են։ Մի քանի օր առաջ սենյակն օդափոխելու համար բաց արի պատշգամբի ծածկափեղկերը և ինձ թվաց, թե մեր տան ետևից լեռան հառաչանքի, տնքոցի ձայն եմ լսում։ Իսկ պառավս այդ ժամանակ հանգիստ, քնած էր։ | ||
+ | |||
+ | Յասուկոն ու Կիկուկոն նայեցին պատուհանից երևացող լեռանը։ | ||
+ | |||
+ | — Մի՞թե հնարավոր է, որ լեռը հառաչի,— զարմացավ Կիկուկոն։ | ||
+ | |||
+ | ― Մի անգամ, վաղուց, այդ մասին հարցրի մորս,― ասաց Յասուկոն,― և նա հիշեց, որ իր մեծ քույրը մահվանից առաջ լսել է, թե ինչպես հառաչել է լեռը։ | ||
+ | |||
+ | Սինգոն ցնցվեց։ Նման բան մոռանալն աններելի էր։ Ինչպե՞ս է, որ ինքը լեռան հառաչանքը լսելիս այդ մասին չմտածեց։ | ||
+ | |||
+ | Հուզված Կիկուկոն լռել էր. նրա գեղեցիկ ուսերը չէին շարժվում։ | ||
== Ճպուռի թևերը == | == Ճպուռի թևերը == |
22:30, 19 Մարտի 2015-ի տարբերակ
հեղինակ՝ Յասունարի Կավաբատա |
Այս ստեղծագործությունը դեռ ամբողջովին տեղադրված չէ Գրապահարանում |
Բովանդակություն
Լեռան հառաչանքը
1
Սինգո Օհատան, թեթևակի խոժոռվելով, բերանը կիսաբաց արեց։ Ասես ինչ-որ բան էր մտորում։ Ուրիշը գուցե և չնկատեր, որ մտածմունքի մեջ է ընկել։ Թվում էր՝ տխրել է։
Տղան՝ Սյուիտին, անմիջապես նկատեց հոր դեմքի փոփոխությունը, բայց այդպես հաճախ էր պատահում, չանհանգստացավ։
Սյուիտին հոր վիճակը ըմբռնում էր. հայրը ոչ թե պարզապես մտորում էր, այլ ջանք էր դործադրում ինչ-որ բան հիշել։
Սինգոն հանեց լայնեզր գլխարկը, մատներով ամուր սեղմած պահեց ծնկներին։ Որդին հոր ձեռքից լուռ վերցրեց այն ու դրեց իրերի ցանցի մեջ։
— Նըր... ան... Ինչպե՞ս էին անվանում, է՛...
Նման պահերին Սինգոն դժվարությամբ էր բառերը գտնում։
— ... Մեր այն սպասուհուն, էլի, որ վերջերս գյուղ մեկնեց։ Անունն ի՞նչ էր։
— Կարծեմ, Կայո։
— Այո՛, այո՛, Կայո էր։ Ե՞րբ մեկնեց։
— Անցյալ հինգշաբթի։ Այսինքն՝ հինգ օր առաջ։
— Հինգ օ՞ր... Սպասուհին ընդամենը հինգ օր առաջ է աշխատանքից ազատվել, իսկ ես արդեն չեմ հիշում ոչ նրա դեմքը, ոչ էլ՝ ինչպես էր հագնված։ Սարսափելի բան է։
Հայրս չափազանցնում է, մտածեց Սյուիտին։
— Դա պատահեց հենց այդ Կայոյի մեկնելուց երկու, թե երեք օր առաջ։ Պատրաստվում էի զբոսանքի գնալ, գետան հագնելիս ասացի. «Ոտքս այս ի՞նչ է եղել, չլինի էկզեմա է»։ Իսկ Կայոն թե՝ «Չէ, ինչ եք ասում, պարզապես ցավալի է, կոշտուկը հարել եք»։ Անկեղծ խոստովանած, նրա վերաբերմունքն ինձ նույնիսկ հուզեց։ Երևում է քայլելիս ոտքս իսկապես հարել էի։ Եվ ահա կարծեցի, թե Կայոն ցավում է դրա համար։ Հիմա եմ գլխի ընկնում, ուզեց ասել. «ցավոտ կոշտուկը հարել եք»։ Այնպես որ, ամենևին հարկ չկար զգացվելու։ Ուղղակի գրագետ չարտահայտվեց,— ասաց Սինգոն,— Իմ սխալը հասկանո՞ւմ ես։
— Հասկանում եմ։
— Այո՛, այո՛։ Նա գրագետ չարտահայտվեց, դրանից էլ շփոթության մեջ ընկա։
Հայրը գավառացի էր և այնքան էլ վստահ չէր, որ քերականություն լավ գիտե։ Իսկ Սյուիտին սովորել էր Տոկիոյում։
— Այժմ իմ սխալն ըմբռնեցի, սակայն ա՛յ, սպասուհու անունը ոչ մի կերպ չէի կարողանում մտաբերել։ Ոչ էլ դեմքը կամ թե ինչպես էր հագնված։ Այնինչ Կայոն մեզ մոտ համարյա կես տարի ապրեց, ճի՞շտ է։
— Ճիշտ է։
Սյուիտին վաղուց վարժվել էր հոր մոռացկոտությանը և մասամբ իսկ չցավակցեց նրան։
Իսկ Սինգոն, թեև ժամանակն էր, որ նույնպես վարժվեր, այնուամենայնիվ, մի քիչ հուզվեց։ Որքան էլ ջանում էր մտաբերել Կայոյին, պարզ պատկերացնել, չէր հաջողվում։ Փորձեց միտքը պայծառացնել սենտիմենտալ պատկերներով։
Ահավասիկ այժմ ևս միտն է, թե Կայոն ինչպես նախասենյակում խոնարհված ճանապարհ է դնում իրեն։ Ինչպես է ասում. «...Պարզապես ցավալի է, կոշտուկը հարել եք...»։
Տեսնելով, թե որքան դժվար է հիշողության մեջ վերականգնել թեկուզ հենց միայն այն դեպքը, երբ կես տարի իրենց տանն ապրող սպասուհին նախասենյակում ճանապարհում էր իրեն, Սինգոն, անտարակույս, զգում էր, որ իր կյանքը սպառվում է։
2
Սինգոյի կինը՝ վաթսուներեքամյա Յասուկոն, մեկ տարով մեծ է ամուսնուց։
Ունեն մի տղա, մի աղջիկ։ Ավագը դուստրն է՝ Ֆուսակոն, որն արդեն երկու աղջնակի մայր է։
Յասուկոն երիտասարդ է երևում, չես ասի, ամուսնուց մեծ է։ Չնայած Սինգոն էլ առանձնապես ծերունու տեսք չունի։ Պարզապես ընդունված է, որ կինը ամուսնուց պետք է փոքր լինի, և եթե Յասուկոն Սինգոյից ավելի տարեց չի թվում, դրա մեջ անբնական բան չկա։ Ավելացնենք նաև, որ կարճահասակ, լիք-լիք, պիրկ ու ամուր կին է։
Յասուկոն երբեք գեղեցկուհի չի եղել, իսկ երիտասարդ ժամանակ ամուսնուց մեծ էր երևում, այդ պատճառով էլ չէր սիրում նրա հետ մարդամեջ դուրս գալ։
Սինգոն որքան էլ մտածում էր, չէր կարողանում հիշել, թե կնոջ մեծ լինելը ո՞ր տարիքում դադարեց զգալ։ Իր հաշվումներով՝ հիսունից հետո։ Կինը, որպես օրենք, ամուսնուց շուտ է ծերանում, բայց նրանց հետ հակառակը կատարվեց։ Վաթսուն տարեկանում Սինգոն հանկարծ արյունահոսություն ունեցավ։ Հավանաբար, թոքերն էին, սակայն նա չուզեց լուրջ ստուգման ենթարկվել ու բուժվել: Պետք է ասել, որ արյունահոսությունն այլևս չկրկնվեց։
Հիվանդությունը Սինգոյին չծերացրեց։ Ընդհակառակը, դեմքի մաշկը հարթվեց։ Եվ այն կես ամսվա ընթացքում, որ նա պառկած էր անկողնում, շրթունքները վառ էին ու ցայտուն, ինչպես երիտասարդ ժամանակ։
Առաջներում թոքերից ոչ մի անգամ չէր գանգատվել։ Երբ վաթսունը լրացավ, ու նրա կոկորդից անսպասելի արյուն հոսեց, նա վհատվեց, դարձավ մռայլ, սակայն բուժվելուց հրաժարվեց։ Սյուիտին դա համարում էր ծերունական համառություն, թեև Սինգոն բժիշկներից խուսափում էր ամենևին էլ ոչ համառությունից։
Յասուկոն լավ է քնում, երևի, առողջ է։ Սինգոյին երբեմն թվում է, թե գիշերները զարթնում է նրա խռմփոցից։ Յասուկոն խռմփալ է սկսել տասնհինգ տարեկանից, և ծնողները նրան շարունակ քարշ են ավել բժիշկների մոտ։ Ամուսնանալուց հետո դադարեց։ Նորից վերսկսեց հիսունն անց։
Սինգոն սովորաբար մատներով սեղմում է կնոջ քիթն ու տարուբերում։ Եթե այդ չի օգնում, վզից բռնած ցնցում է։ Այդպես է անում լավ տրամադրություն ունենալիս, իսկ երբ տրամադրությունը տեղը չէ, ուղղակի շոշափելիորեն զգում է երկար տարիներ իր կողքին պառկող կնոջ մարմնի պառավական անկարությունը։
Այդ գիշեր Սինգոյի տրամադրությունը վատ էր։ Նա վառեց լույսն ու խեթ նայեց Յասուկոյին։ Հետո բռնեց նրա վիզն nւ սկսեց ցնցել։ Կնոջ պարանոցը մի քիչ քրտնած էր։
«Որպեսզի կինս դադարի խռմփալ, բավական է միայն մեկնեմ ձեռքս ու դիպցնեմ նրան»,— մտածեց Սինգոն և հանկարծ կնոջ հանդեպ սուր խղճահարություն զգաց։
Վերցրեց գլխավերևում դրված ամսագիրը, բայց սենյակում անտանելի շոգ էր ու տոթ։ Դուրս եկավ ապակեպատ պատշգամբ, լայն բացեց պատուհանի ծածկոցափեղկն ու պպզեց գետնին։
Լուսնյակ գիշեր էր։
Ծածկափեղկի ետևում կախված էր Կիկուկոյի զգեստը, անորոշ սպիտակավուն գույնի։ Երևի լվացել փռել է և մոռացել է վերցնել,— մտածեց Սինգոն,— կամ գուցե դիտավորյալ է դրսում թողել, որպեսզի գիշերվա ցողը քրտնքահոտը տանի։
Ճը՜ը՜ռ, ճը՜թ, ճը՜թ, ճը՜թ․․․ լսվեց այգուց։ Ճպուռի ճռռոցն էր. նստած էր այն բալենու վրա, որն աճել էր բակի ձախ կողմում և հասել մինչև տան քիվը։ Մի՞թե ճպուռներն այդպիսի տհաճ ձայն ունեն, տարակուսեց Սինգոն։ Այնուամենայնիվ, դա ճպուռի ձայն էր։
Հետաքրքիր է, ճպուռնե՞րն էլ են վախենում սարսափազդու երազներից։
Ճպուռը թռավ եկավ նստեց մոծակներից պաշտպանող ցանցի վրա։
Սինգոն բռնեց նրան, բայց ճպուռը չէր ճրթճրթում։
— Համր է,— փնթփնթաց Սինգոն,— սա ուրիշ է, նա չէ, որ «ճը՜ռռ» էր անում։
Որպեսզի լույսը ճպուռին նորից չհրապուրի, Սինգոն նրան ձեռքի ուժգին շարժումով նետեց դեպի բալենու կատարը։ Միջատն այդպես էլ չճըթճըթաց։
Նա ծածկափեղկերից բռնած բազրիքի վրայով թեքվեց դուրս, սկսեց զննել բալենին, սակայն չկարողացավ պարզել՝ ճպուռը նստե՞լ էր ծառին, թե՝ ոչ։ Լուսնյակ գիշերը խորունկ է թվում։ Եվ այդ խորունկությունը առաջացնում է անծայրածիրության ու անվախճանության զգացում:
Դեռ օգոստոսի տասն էլ չկա, իսկ ճպուռներն արդեն ճըթճըթում են։
Այնպիսի ձայն է գալիս, ասես տերևից տերև գիշերային ցողի կաթիլներ են ընկնում։
Հետո Սինգոն լսեց լեռան հառաչանքը։
Քամի չկա։ Որտեղ որ է կերևա լիալուսինը, չորսբոլորը ողողված է լույսով, և գիշերվա խոնավ օդում, ուրվանկարելով ցածրահասակ լեռը, հազիվ նշմարելի օրորվում են ծառերի աղոտ ստվերագծերը։ Օրորվում են ո՛չ քամուց։
Անշարժ են նաև ցածում, պատշգամբի տակ աճած ձարխոտի տերևները։
Ուրիշ անգամ գիշերները լսելի է Կամակուրայի ճահճային ափերից եկող ալիքների աղմուկը, այդ պատճառով էլ Սինգոն մտածեց, թե չլինի ծովն է հառաչում, բայց չէ, հառաչողը լեռն էր։
Դա նման էր քամու հեռավոր հեծծանքի և դրա մեջ, ինչպես ստորգետնյա գվվոցում, զգացվում էր խոր թաքնված մի ուժ։ Թվում էր, թե տնքում էր իր գլուխը։ Կարծելով նույնիսկ, որ ականջներն են աղմկում, Սինգոն թափահարեց գլուխը։
Հառաչանքը դադարեց։
Դադարեց, բայց Սինգոն համակվեց երկյուղով։ Սարսռաց․ գուցե դա իր մոտալուտ մահն ազդարարող գո՞ւյժ էր։
Քամու հեծծա՞նքն էր, ծովի շառա՞չը, թե՞ ականջների զնգոցը։ Սինգոյին անհրաժեշտ էր հանգիստ խորհրդածել։ Թերևս լսել էր այգ ձայներից մեկնումեկը, մտածեց նա։ Ոչ, հառաչողը հաստատապես լեռն էր։
Ասես մի սատանա անցավ ու հարկադրեց լեռանը տնքալ։
Խոնավությամբ առլեցուն գիշերային օդից էր, թե ինչ, առանց այն էլ դիք լեռը թվում էր մռայլ ու անառիկ մի պատ։ Այն համարյա ընդհուպ մոտենում էր Սինգոյի տանը, ու թեև դրա համար կարելի էր պատ անվանել, բայց ավելի շատ նման էր երկու մասի բաժանած հսկայական ձվի մի կեսին։
Լեռան կողքին և նրա ետևում բարձրանում էին ուրիշ լեռներ, սակայն հառաչանք արձակողը հատկապես Սինգոյի տան մոտինն էր։
Ծառերի կատարների վերևում, այս ու այնտեղ ցոլցլում էին աստղերը։
Պատուհանի ծածկափեղկերն իրար բերելիս Սինգոն տարօրինակ մի դեպք հիշեց։
Մոտ տասը օր առաջ, նոր թեյատանը նա հյուրի էր սպասում։ Հյուրն ուշանում էր։ Եկավ գեյշաներից միայն մեկը․ մյուս երկուսը դեռ չկային։
— Հանեք փողկապը։ Անտանելի շոգ է,— ասաց գեյշան։
— Ըհը՛...
Սինգոն թույլ տվեց գեյշային փողկապն իր վզից հանել։
Նրանք մոտ ծանոթներ չէին, սակայն գեյշան, փողկապը որմնախորշի առջև դրված նրա պիջակի գրպանում պահելուց հետո, սկսեց իր մասին պատմել։
Մի երկու ամիս առաջ այդ թեյատունը կառուցող կապալառուն ու գեյշան սիրեցին միմյանց և որոշեցին իրենց կյանքին վերջ տալ։ Երբ վրա հասավ ցիանակալիում խմելու պահը, գեյշան կասկածեց. իրենց մոտ եղած թույնի քանակությունը արդյո՞ք կբավականացնի մեռնելու առանց տանջանքների։
— «Դեղաքանակը մահացու է, դա ստուգված է,— ասում էր ինձ այդ կապալառուն։— Ահա, տես, յուրաքանչյուր դեղաքանակ դրված է առանձին ծրարի մեջ, ճի՞շտ է։ Կնշանակի լցված է պետք եղած չափով»։ Բայց ես, միևնույն է, չէի հավատում։ Իմ կասկածներն աճում էին։
— «Այս փոշին քեզ ո՞վ է տվել։ Գուցե քի՞չ են լցրել, որպեսզի երկուսիս մի լավ դաս տալու համար ստիպեն տանջվել։ Քեզ հարցնում եմ, որ բժիշկը կամ դեղագործն է տվել, իսկ դու շարունակ նույնն ես պնդում. «Չեմ կարող ասել։ Տարօրինակ է, որոշել ենք միասին մեռնել, իսկ դու, չգիտեմ թե ինչու, ասել չես կարող։ Չէ՞ որ ես հետո, մեկ է, ոչինչ չեմ իմանա»։
«Ուղղակի ոնց որ ֆարս լինի»,— ուզեց ասել Սինգոն, բայց լռեց, չասաց։
Գեյշան համառորեն պնդել էր, որ ինքնասպանությունը հետաձգեն և կատարեն միայն այն բանից հետո, երբ իր խնդրանքով ցիանակալիումը որևէ մեկին կշռել կտա։
— Այ, ամբողջն այստեղ է, միշտ մոտս եմ պահում,— ասաց գեյշան։
Կասկածելի պատմություն է, մտածեց Սինգոն։ Հիշողության մեջ մնաց, որովհետև խոսքը վերաբերում էր հենց այդ թեյատունը կառուցող կապալառուին։
Գեյշան պայուսակից հանեց փոքրիկ ծրարը, բացեց ու ցույց տվեց պարունակությունը։
— Հը՜մ,— փնթփնթաց Սինգոն, հայացքը սահեցնելով ձրարի վրայով։
Ծածկափեղկերը փակելիս, չգիտես ինչու, միտն ընկավ այդ գեյշան։
Նա նորից մտավ անկողին, բայց ձեռքը չէր գնում արթնացնել վաթսուներեքամյա կնոջն ու պատմել նրան այն սարսափը, որ զգաց լեռան հառաչանքը լսելիս։
3
Սյուիտին ծառայում էր այն նույն ֆիրմայում, որտեղ Սինգոն էր։ Բացի այդ ծառայությունից նա հոր համար պարտավոր էր «հիշեցնողի» դեր կատարել։
«Հիշեցնողի» պարտավորությունն իրենց վրա էին վերցրել նաև Յասուկոն, որ միանգամայն բնական էր, և Կիկուկոն՝ Սյուիտիի երիտասարդ կինը։ Այսպիսով, Սինգոյի մարող հիշողությունը վերականգնում էին ընտանիքի երեք անդամ։
Ֆիրմայում Սինգոյին հիշել էր օգնում քարտուղարուհին։
Սյուիտին մտավ հոր աշխատասենյակը, անկյունում դրված փոքր պահարանից մի գիրք հանեց ու սկսեց թերթել։
— Օ՛յ, օ՛յ, օ՛յ,— բացականչեց նա, մոտենալով քարտուղարուհուն ու բացած էջը ցույց տալով նրան։
— Ի՞նչ կա,— թեթևակի ժպտաց Սինգոն։
Սյուիտին բաց գիրքը մեկնեց հորը։ Այնտեղ գրված էր՝
«Առաքինության գաղափարն այստեղ կորստի չի մատնվում։ Մեկը մյուսի մեջ միայն սիրահարներ չտեսնել,— ահա միջոց, որն օգնում է տղամարդուն չտառապել առ կինն ունեցած սիրուց, իսկ կնոջը՝ առ տղամարդն։ Դա հնարավորություն է տալիս նրանց վայելք ստանալ և միմյանց սիրել ավելի տևականորեն։ Այս է, ընդհանրապես, ներքին ներդաշնակությունը պահպանելու ձևը․․․»։
— Որտե՞ղ է այդ «այստեղը»,— հարցրեց Սինգոն։
— Փարիզը։ Հեղինակը ճանապարհորդել է Եվրոպայում։
Սինգոյի ուղեղը սրամտություններն ու պարադոքսներն ընկալելու համար դարձել էր չափից ավելի անճկուն, բայց այն, ինչ նա կարդաց, ոչ սրամտություն էր, ոչ էլ պարադոքս, այլ մի սքանչելի կռահում։
Այդ խոսքերը հազիվ թե նույնքան ուժեղ ազդեցություն գործեցին Սյուիտիի վրա։ Նրան պարզապես հարկավոր էր քարտուղարուհու հետ պայմանավորվել միասին տուն գնալու։ Սինգոն դա իսկույն հասկացավ։
Կամակուրայում իջնելով էլեկտրագնացքից, նա մտածեց, որ լավ կլինի Սյուիտիի հետ պայմանավորվեն՝ կամ միաժամանակ տուն վերադառնալ, կամ ինքը տուն հասնի նրանից ավելի ուշ։
Ավտոբուսները լեփլեցուն էին, և Սինգոն ոտքով գնաց, Ձկնեղենի կրպակի մոտ կանգ առավ, նայեց ներս։ Կրպակի տերը նրան բարևեց. Սինգոն մտավ խանութ։ Ծանր ծովախեցգետիններով լեցուն տակառի ջուրը պղտորավուն սպիտակ էր։ Սինգոն մատի ծայրով շոշափեց ծովախեցգետինները։ Երևում է, դեռ կենդանի էին, թեև չէին շարժվում։ Կույտերով կակղամորթներ էին դարսված։ Սինգոն որոշեց կակղամորթ գնել։
— Որքա՞ն,— հարցրեց կրպակի տերը։
Սինգոն վարանեց։
— Իսկապես, որքա՞ն։ Երեք հատ։ Խոշորներից։
― Մի վայրկյան։ հիմա ամեն ինչ կանենք։
Սինգոն տհաճությամբ էլ լսում խոհանոցային դանակի ծայրով կակղամորթների պինդ խեցիները բացող կրպակատիրոջ ու նրա որդու լարումից արձակած ձայները։
Երբ կակղամորթները լվացված էին, և կրպակատերը արագորեն կտրտում էր խեցիներից հանված միսը, կրպակ մտան երկու աղջիկ։
— Ի՞նչ եք ուզում,— գործը չընդհատելով՝ դիմեց նրանց կրպակի տերը։
— Մեզ ստավրիդա տվեք։
— Քանի՞ հատ։
— Մեկ։
— Ընդամենը մե՞կ։
— Այո։
— Ուրեմն, ասում եք՝ մե՞կ։
Ստավրիդաները մանր էին։ Աղջիկները կրպակատիրոջ ձեռ առնող տոնի վրա ուշադրություն չդարձրին։
Կրպակատերը թղթի կտորի մեջ փաթաթեց ձուկն ու մեկնեց նրանց։
Աղջիկներից մեկը, ըստ երևույթին, ավելի համարձակը, որ կանգնած էր ընկերուհու ետևում, ձեռքը դիպցրեց նրա արմունկին։
— Գուցե ակրատ էլ վերցնենք, հը՞։
Առջևում կանգնողը, ստավրիդան ձեռքին պահած, աչքը չէր կտրում խոշոր ծովախեցգետիններից։
— Այս ծովախեցգետիններից երևի շաբաթ օրն էլ կլինեն։ Իմը ծովախեցգետին շատ է սիրում։
Ընկերուհին ոչինչ չպատասխանեց։
Սինգոն գաղտուկ նայեց նրանց։
Ժամանակակից մատղահաս պոռնիկներ էին։ Մերկ թիկունքներով, ոտքներին՝ կտորե չստեր։ Իսկ մարմինները բարեկազմ էին։
Կրպակատերը կակղամորթների մանրած կտորները հավաքեց խոհանոցային տախտակի կենտրոնում և կրկին երեք խեցու մեջ դասավորելով, արհամարհական նետեց․
— Դրանցից հիմա Կամակուրայում էլ այնքան են լցվել, էլ թիվ ու համար չկա։
Սինգոն առարկեց․
— Դե դա ինչո՞վ է վատ որ։ Ընդհակառակը, լավ է։
Կրպակատերը շարունակում էր կակղամորթների միսը անփութորեն տեղադրել խեցիների մեջ։ Սինգոն ուշադրություն դարձրեց այդ՝ թվում է թե, մանրուքի վրա, չէ՞ որ դրանք բոլորն արդեն միախառնված են և այլևս իրենց խեցիները չեն ընկնի։
Այսօր հինգշաբթի է, մինչև շաբաթ դեռ համարյա երեք օր կա, բայց վերջերս ձկնեղենի կրպակներում խոշոր ծովախեցգետիններ գրեթե միշտ ճարվում են, մտածեց Սինգոն։ Մի՞թե այդ անտաշ աղջիկները կարողանում են դրանց այնպես հմտորեն պատրաստել, որ կարելի լինի հյուրասիրել հյուրերին։ Չէ, իհարկե, խոշոր ծովախեցգետինը թեկուզ տապակես, թեկուզ գոլորշիով եփես կամ ջրով խաշես, միևնույն է, մնում է նույն կոպիտ, հասարակ ուտելիքը:
Սինգոն պոռնիկ աղջիկների մասին իրոք համակրանքով էր մտածում, նույնիսկ՝ որոշ թախիծով։
Ընտանիքում չորս մարդ կար, իսկ նա երեք կակղամորթ էր գնել։ Պարզապես գիտեր, որ Սյուիտին ընթրիքին չի գա, բայց գլխի չընկավ, որ հարսին՝ Կիկուկոյին, անհարմար վիճակ ի մեջ կդնի: Երբ կրպակատերը հարցրեց. «Քանի՞ հատ», Սինգոն, առանց երկար մտածելու, Սյուիտիին իսկույն հաշվից հանեց։
Ճանապարհին նա մտավ խանութ, գնեց նաև գինգոյի պտուղներ։
4
Այն, որ Սինգոն ձկնեղենի կրպակից գնումներ էր կատարել, անսովոր բան էր, սակայն ոչ Յասուկոն, ոչ էլ Կիկուկոն զարմանքի ամենափոքր նշույլ անգամ ցույց չտվին։ Գուցե Սյուիտիին հոր հետ չտեսնելով,— նրանք միասին պետք է գային,― փորձեցին իրենց զգացմունքներն այդ ձևո՞վ թաքցնել։
Կակղամորթներն ու գինգոն հանձնելով Կիկուկոյին, Սինգոն շրջանցեց նրան ու գնաց խոհանոց։
― Մի գավաթ քաղցրացրած ջուր տվեք։
— Հիմա, մի րոպե,— ասաց Կիկուկոն, բայց Սինգոն արդեն ինքը բացեց ջրի ծորակը։
Լվացարանակոնքի մեջ մանր ու խոշոր ծովախեցգետիններ էին դրված։ Ինչպիսի զուգադիպություն։ Ակնեղենի կրպակում ինքը մի պահ տատանվեց՝ արդյոք մանր ծովախեցգետիններ էլ չվերցնի՞։ Պարզ է, միանգամից և՛ խոշոր, և՛ մանր ծովախեցգետիններ չարժեր գնել։ Նայեց մանրերի գույնին ու գովեց․
— Լավն են։
Ծովախեցգետինները գեռ կենդանի էին ու փայլփլուն։
Կիկուկոն դանակի բութ կողմով ճեղքեց գինգոն ու ասաց․
— Տեսքով հասած են, բայց միևնույն է, ուտել հնարավոր չէ։
— Կարծո՞ւմ ես։ Ճիշտն ասած, ինձ էլ էր թվում, որ տարվա այս ժամանակ գինգոն դեռ լրիվ հասած չի լինի։
— Եկեք զանգահարենք խանութ, ասենք։
— Է՛հ, լա՜վ։ Գնածս կակղամորթներն էլ իրենց համով մանր ծովախեցգետիններից չեն տարբերվում։ Դրա համար էլ որոշեցի միայն կակղամորթ վերցնել։
— Զարմանալի կանխատեսություն։— Կիկուկոն լեզվի ծայրը մի ակնթարթ դուրս հանեց,— կակղամորթները կեփենք հենց իրենց խեցիների մեջ, ծովախեցգետինները կտապակենք, իսկ մանրերը կթխենք խմորով փաթաթած։ Ես սունկ արդեն գնել եմ։ Հայրիկ, դուք բանջարանոցից բադրիջան չե՞ք քաղի։
— Ինչու չէ։
— Ընտրեք համեմատաբար մանրերը։ Նաև մի քիչ էլ թարմ կանաչի։ Գուցե իսկապես միայն մանր ծովախեցգետնիկները հերիք կանե՞ն։
Ընթրիքին Կիկուկոն երկու հատ խաշած կակղամորթներ մատուցեց։
Սինգոն փոքր֊ինչ տատանվելով՝ ասաց․
― Իմ կարծիքով մեկն էլ պետք է լիներ։
— Ես մտածեցի, որ պապիկի ու տատիկի ատամները թույլ են, նրանք միասին հաճույքով մեկ հատ կուտեն։— Նկատեց Կիկուկոն։
— Ի՞ն․․․ Հիմարություններ մի ասա։ Տանը ոչ մի թոռնիկ չկա, իսկ դու հանկարծ՝ «պապիկ»։
Յասուկոն կախեց գլուխն ու կամացուկ ծիծաղեց։
— Ներեցեք։— Կիկուկոն թեթև ոտքի ելավ, գնաց եփած մի կակղամորթն էլ բերեց։
— Լավ կլինի մենք երկուսով մեկն ուտենք, ինչպես առաջարկեց Կիկուկոն,— ասաց Յասուկոն։
Սինգոն մտքում հիացավ Կիկուկոյի հնարամտությամբ, դա շատ տեղին էր և կօգներ դուրս գալ այն անհարմար վիճակից, որն առաջացել էր չորսի փոխարեն երեք կակղամորթ գնելու պատճառով: Եվ ինչ անմեղ տեսքով առաջարկեց։ Չէ, հարսը խելոք է։
Կիկուկոն երևի ամբողջ Ժամանակ խորհրդածում էր՝ ինչպե՞ս վարվել․ կակղամորթներից մեկը թողնի Սյուիտիի՞ն, թե ինքը հրաժարվի ուտելուց, կամ թերևս մի բաժինը կիսի՞ սկեսուրի հետ։
Յասուկոն, ամենևին հաշվի չառնելով, թե ինչ է կատարվում Սինգոյի հոգում, աննրբանկատորեն անդրադարձավ ընդհատված խոսակցությանը․
— Հո գիտեիր, որ ընդամենը երեք կակղամորթ կար։ Մենք չորս հոգի ենք, իսկ դու, չեմ հասկանում ինչու, երեք հատ էիր գնել։
— Ինձ հայտնի էր, որ Սյուիտին ընթրիքին չի գալու, ինչ կարիք կար նրա համար էլ գնել։
Յասուկոն տխուր ժպտաց։ Հավանաբար նրա հասակն էր պատճառը, որ այդ ժպիտը այնքան էլ դառը չթվաց։
Կիկուկոն նույնպես ցույց չտվեց, որ վշտացած է։ Մինչև անգամ չհարցրեց, թե ուր է գնացել Սյուիտին։ Կիկուկոն իրենց ընտանիքում ութ եղբայրների ու քույրերի միջի ամենակրտսերն էր:
Նրանից մեծերը բոլորն էլ ամուսնացած էին և բազմաթիվ երեխաներ ունեին։
Սինգոն երբեմն միտք էր անում Կիկուկոյի ծնողների ապշեցուցիչ բեղմունակության մասին։
Կիկուկոն ժամանակ առ ժամանակ բողոքում էր, որ Սինգոն մինչև հիմա իր՝ Կիկուկոյի եղբայրների ու քույրերի անունները չի կարողանում միտը պահել։
Նա ծնվեց, երբ մայրը որոշել էր երեխա ունենալուն վերջ տալ և համոզված էր, որ այլևս չի հղիանա։ Ամաչում էր այդ հասակում դարձյալ ծննդաբերել, անիծում էր իր չծերացող մարմինն ու վիժելու փորձեր էր անում, բայց դրանից բան չստացվեց։ Ծննդաբերությունը ծանր էր, ստիպված եղան երեխային աքցանով դուրս քաշել։
Կիկուկոն այդ ամենը պատմել էր Սինգոյին, ասելով, որ լսել է մորից։
Սինգոյի համար անհասկանալի էր՝ մայրն ինչպես կարող է նման բաներ պատմել աղջկան, անհասկանալի էր նաև, թե Կիկուկոն իր հերթին, ինչպես կարող է պատմել սկեսրայրին։
Կիկուկոն պատմելիս ճակատից ետ էր տարել մազերն ու ցույց տվել աքցանի թողած հետքը։
Հազիվ նշմարելի այդ սպին տեսնելուց հետո Սինգոն հարսին ավելի սիրեց։
Հոր ընտանիքում Կիկուկոյի հետ վարվում էին, ինչպես սովորաբար վարվում են տան կրտսեր երեխայի հետ։ Ճիշտ է, նրան ոչ այնքան երես էին տալիս, որքան պարզապես քնքշորեն սիրում էին։ Նա առանձնապես լավառողջ չէր։
Երբ Սինգոյի տունը հարս եկավ, Սինգոն նկատեց, որ նա, ինքն էլ այդ չգիտակցելով, ուսերը մի տեսակ շատ նազանիորեն է թոթվում։ Դրա մեջ զգացվում էր բնածինք անմեղ կոկետություն։
Վայելչակազմ, ճերմակամաշկ Կիկուկոյին նայելիս Սինգոն երբեմն մտաբերում էր Յասուկոյի ավագ քրոջը։
Երիտասարդ հասակում սիրահարված էր նրան։ Քրոջ մահից հետո Յասուկոն, որբերին խնամելու համար, փոխադրվեց փեսայի տուն։ Աշխատում էր ուժերը չխնայելով։ Երազում էր ավագ քրոջը փոխարինել։ Նա սիրում էր գեղեցկադեմ փեսային։ Անշուշտ, թանկ էր նաև քրոջ հիշատակը։ Սնվել էին մի մորից։ Իսկ քրոջ ամուսինը Յասուկոյին գրեթե հեքիաթային դյուցազն էր թվում։
Յասուկոն և փեսայի, և նրա երեխաների համար շատ հարմար էր ու ձեռնտու, սակայն փեսան երիտասարդ քենու թաքուն մտադրությունը չհասկանալու էր տալիս։ Նա ապրում էր իր հաճույքներով։ Թվում էր, թե Յասուկոյին ճակատագրով վիճակված էր բավարարվել միայն հանգուցյալ քրոջ ընտանիքին անձնազոհ ծառայելով։
Սինգոն, լսելով այդ, որոշեց նրա հետ պսակվել։
Այժմ, երեսուն տարի անցնելուց հետո ևս նա իր արածը սխալմունք չէր համարում։ Ամուսնության երկարատևությունը չի կանխորոշվում այդ ամուսնության սկզբնապատճառով։
Եվ, այնուհանդերձ, Յասուկոյի քրոջ կերպարը երկուսի սրտում էլ ամուր տեղ էր գրավել։ Ոչ Սինգոն, ոչ էլ կինը նրա մասին երբեք չէին խոսում, բայց և չէին կարողանում մոռանալ։
Երբ որդին ամուսնացավ և Կիկուկոյին տուն բերեց, Սինգոյի հուշերը նորից բռնկվեցին, ասես լուսավորվեցին կայծակից, սակայն այդ հուշերը նրան առանձնապես ցավ չպատճառեցին։
Երկու տարի էլ չկար ինչ Սյուիտին ամուսնացել էր Կիկուկոյի հետ, բայց արդեն հասցրել էր հրապուրվել ուրիշ կնոջով։ Սինգոյի համար դա զարմանալի էր։
Հակառակ գյուղական միջավայրից դուրս եկած Սինգոյի, որը պատանության տարիներին բավական խոր ապրումներ էր ունեցել, Սյուիտին սիրուց երբեք չէր տառապում, կրքերը նրան չէին տանջում։
Որդու տեսքից նկատելի չէր, որ նա ինչ֊որ բանից ճնշված է։ Սինգոյին այնպես էլ չհաջողվեց պարզել, թե տղան առաջին անգամ երբ է կին ճանաչել։
Ներկայումս նա որոշակիորեն կապված է որևէ գեյշայի կամ գուցեև մի պոռնիկի հետ, մտքում կշտամբում էր որդուն Սինգոն։
Իսկ ֆիրմայի քարտուղարուհի՞ն․․․ Նրա հետ երևի պարզապես պարելու է գնում, և բացառված չէ, որ այդ աղջիկը Սյուիտիին ծառայում է զուտ որպես հայրական զգոնությունը բթացնելու միջոց։
Համենայն դեպս, տղայի սիրուհին այդպիսի գեղեցկուհի չի լինի։ Սինգոն գեղեցկուհի էր համարում Կիկուկոյին։ Այն օրվանից, ինչ Սյուիտիի կյանքում ուրիշ կին հայտնվեց, Կիկուկոյի և որդու մտերմությունը կարծես այլ բնույթ ընդունեց։ Ամբողջովին կերպարանափոխվեց նաև ինքը Կիկուկոն։
Գիշերվա կեսին արթնանալով,— այդ տեղի ունեցավ խաշած կակղամորթներ ուտելու օրը,— Սինգոն լսեց Կիկուկոյի ձայնը։ Հարսը դեռ երբեք այդպիսի քնքուշ ձայնով չէր խոսել։
Կիկուկոն չի իմանում, որ Սյուիտին ուրիշ կնոջ հետ է, մտածեց Սինգոն։
— Հայրիկը մի՞թե այդպիսի պատմություն կսարքեր ինչ-որ մի կակղամորթի պատճառով,— շշնջում էր հարսը։
Չէ, պարզ է, Կիկուկոն դեռ ոչինչ չգիտեր։ Բայց չլինի՞ գլխի է ընկնում, որ այդ գործին կին է խառնված։
Սինգոն նոր֊նոր սկսել էր ննջել, երբ լույսը բացվեց։ Նա դուրս եկավ սենյակից լրագիրը վերցնելու։ Լուսինը դեռ բարձր կանգնած էր երկնքում։ Թերթն արագ աչքի անցկացնելով, նա նորից սուզվեց վերմակի տակ։
5
Տոկիոյի կայարանում Սյուիտին արագ ցատկեց էլեկտրագնացք ու տեղ զբաղեցրեց։ Երբ ետևից ներս մտավ Սինգոն, վեր կացավ, տեղը զիջեց հորը։
Հետո գրպանից հանեց Սինգոյի ակնոցն ու երեկոյան թերթի հետ մեկնեց նրան։ Սինգոն հետը նույնպես ակնոց էր վերցնում, բայց քանի որ մեծ մասամբ մոռանում, թողնում էր որևէ տեղ, Սյուիտին մոտը միշտ մեկ ուրիշն էլ էր պահում։
Թեքվելով լրագրի վրա կռացած հոր կողմը, ասաց․
— Այսօր խոսեցի Տանիձաքիի հետ, նա դպրոցական մի ընկերուհի ունի, որն ուզում է սպասուհի աշխատել։ Մեզ չէ՞ որ հարկավոր է։
— Այո։ Իսկ այն հանգամանքը, որ նա Տանիձաքիի ընկերուհին է, նշանակություն չունի։
— Ինչ անենք, թե ընկերուհին է։
— Այդ սպասուհին Տանիձաքիից խոսք դուրս կքաշի և մեկ էլ տեսար քո արարքները պատմեց Կիկուկոյին։
— Հիմարություն։ Նա ի՞նչ կարող է պատմել։
— Դու պետք է, որ իմանաս, թե այդ սպասուհի դարձող աղջիկները ինչ տեսակ տիպեր են։— Սինգոն դարձյալ կռացավ թերթի վրա։
Երբ Կամակուրայում իջան, Սյուիտին հարցրեց․
— Տանիձաքին իմ մասին քեզ բա՞ն է պատմել։
— Ոչ մի բան էլ չի պատմել։ Նա ինձ հետ իրեն համրի պես է պահում։
— Իսկապե՞ս։ Դա հաճելի չէ։ Լսիր, հայրիկ, ես ընդամենը մի թեթև սիրահետում եմ քո քարտուղարուհուն, իսկ դու արդեն դժգոհում, համարյա ձեռ ես առնում ինձ։
— Զարմանալի չէ։ Ամեն դեպքում արա այնպես, որ Կիկուկոն չիմանա։
Սյուիտին այնպիսի մի տոնով, ասես այժմ արդեն թաքցնելու բան չունի, ասաց.
— Չէ, Տանիձաքին քեզ, այնուամենայնիվ, ինչ-որ բան է պատմել։
— Տանիձաքին մի՞թե, իմանալով հանդերձ, որ ուրիշ կնոջ մոտ ես գնում, ուզում է քեզ հետ ժամանակ անցկացնել։
— Կարծես թե, այո։ Մասամբ խանդից։
― Անհեթեթություն է։
— Ես նրան կլքեմ, այն կնոջը։ Ուզում եմ լքել։
— Քո դատողություններն ինձ անհասկանալի են։ Քանի օր բանն այդտեղ հասավ, եկ անկեղծ խոսենք։
— Երբ նրանից հեռանամ, ամեն ինչ առանց թաքցնելու կպատմեմ քեզ։
— Այսպես, թե այնպես, Կիկուկոն չպետք է իմանա։
— Լավ։ Թեև Կիկուկոն, երևի, արդեն ամեն ինչ գիտե։
— Կարծո՞ւմ ես,— մռայլվեց Սինգոն։
Տուն հասնելուց հետո էլ նա դեռ մռայլ էր։ Երբ ընթրիքը վերջացրին, լուռ վեր կացավ սեղանի մոտից, քաշվեց իր սենյակը։
Կիկուկոն մի շերտ ձմերուկ բերեց։
— Կիկուկոն աղը մոռացավ,— հարսի ետևից ներս մտավ Յասուկոն։
Կիկուկոն ու Յասուկոն պպզեցին դռան մոտ։
— Դու ի՞նչ է, չլսեցի՞ր, Կիկուկոն ետևիցդ ինչպես կանչեց՝ հայրիկ, ձմերո՜ւկը, ձմերո՜ւկը,― ասաց Յասուկոն։
— Չեմ լսել։ Գիտեի, որ դրել եք սառչի։
— Կիկուկո, նա չի լսել,— դարձավ հարսին Յասուկոն։
— Հայրիկն այսօր, չգիտես ինչու, բարկացած է։
Փոքր ինչ լռելուց հետո, Սինգոն ասաց․
— Իմ ականջները վերջերս ինչ֊որ վատացել են։ Մի քանի օր առաջ սենյակն օդափոխելու համար բաց արի պատշգամբի ծածկափեղկերը և ինձ թվաց, թե մեր տան ետևից լեռան հառաչանքի, տնքոցի ձայն եմ լսում։ Իսկ պառավս այդ ժամանակ հանգիստ, քնած էր։
Յասուկոն ու Կիկուկոն նայեցին պատուհանից երևացող լեռանը։
— Մի՞թե հնարավոր է, որ լեռը հառաչի,— զարմացավ Կիկուկոն։
― Մի անգամ, վաղուց, այդ մասին հարցրի մորս,― ասաց Յասուկոն,― և նա հիշեց, որ իր մեծ քույրը մահվանից առաջ լսել է, թե ինչպես հառաչել է լեռը։
Սինգոն ցնցվեց։ Նման բան մոռանալն աններելի էր։ Ինչպե՞ս է, որ ինքը լեռան հառաչանքը լսելիս այդ մասին չմտածեց։
Հուզված Կիկուկոն լռել էր. նրա գեղեցիկ ուսերը չէին շարժվում։