Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 5408 բայտ, 19:48, 20 Մարտի 2015
/* Գլուխ վեցերորդ. Թագավորը Ոսկեզօծ դահլիճում */
–Ստու՛մ ես,– ֆշշացրեց Օձի Լեզուն:
–Այդ բառը բավականին հաճախ է դուրս գալիս քո բերանիցշուրթերից,– ասաց Գենդալֆը: –Ոչ, ես չեմ ստում: Նայիր այս խորամանկ օձին, Թեոդե՛ն: Վտանգավոր է վերձնել նրան քեզ հետ, բայց այստեղ էլ թողնել չի կարելի: Հանուն արդարության նրան նրան պետք է մահապատժի ենթարկել: Բայց նա դավաճան չի ծնվել: երկար ժամանակ նա հավատարիմ ծառայել է քեզ: Ձի տուր նրան, և թող ուր ուզում է գնա: Դատիր նրան իր ընտրած ճանապարհով:
–Լսու՞մ ես, Օձի Լեզու,– դիմեց Թեոդենը Գրիմային: –Ընտրի՛ր, կամ ուղևորվում ես ինձ հետ պատերազմ և գործով ապացուցում քո հավատարմությունը, կամ գնա ուր ուզում ես, բայց եթե նորից հանդիպես իմ ճանապարհին, այդ ժամանակ ինձանից ողորմածութուն չսպասես:
–Այո, իմ աչքերը կուրացել էին,– համաձայնեց Թեոդենը,– բայց ամենից շատ ես քեզ եմ պարտական, Գենդա՛լֆ: Դու կրկին ճիշտ ժամանակին հայտնվեցիր: Մինչ արշավի դուրս գալը ես կուզենաի քեզ պարգևատրել թագավորական ընծայով: Ընտրի՛ր ինչ ցանկանում ես, իմ գանձերը քո գանձերն են: Միայն չխնդրես ինձանից իմ սուրը:
–Ճիշտ ժամանակին եմ հայտնվել, թե ոչ, ցույց կտա ապագան,– պատասխանեց Գենդալֆը: –Իսկ ինչ մնում է նվերին, տիրակա՛լ, ես կընտրեմ այն, առանց որի ինչի չեմ կարող յոլա գնալ: Նվիրիր ինձ Լուսաչին: Ես նրան փոխարինաբար էի վերցրել, այդպես էր մեր պայմանավորվածությունը: Բայց հիմա ես ուղևորվում եմ մահացու վտանգին ընդառաջ. մեկ արծաթն ընդդեմ ինը սևերի: Ես չեմ ցանկանում վտանգի ենթարկել մի բան, որը ինձ չի պատկանում: Եվ բացի այդ Լուսաչի հետ ինձ կապում է հավատարիմ բարեկամությունը:
–Լավ ընտրություն է,– ասաց Թեոդենը: –Այս անգամ ես հաճույքով տալիս եմ քեզ այն, ինչ դու խնդրում ես, բայց իմացի՛ր, դա անգին պարգև է: Այդպիսի մեկ այլ նժույգ աշխարհում գոյություն չունի: Նրա մեջ արթնացել են անցյալի հզոր նժույգները, բայց նրա նմաններ այլևս չեն լինի: Իսկ ձեզ, իմ թանկագին հյուրեր, առաջարկում եմ իմ զինանոցից զենք ու զրահ ընտրել ձեզ հարմար: Թեպետ դու սրեր ունեք, բայց մենք ձեզ լավագույն որակի սաղավարտներ և զրահներ կտանք: Իմ նախնիները դրանք նվեր են ստացել գոնդորցիներից: Ըբտրեք Ընտրեք քանի դեռ ժամանակ ունենք, և թող նրանք հուսալի պաշտպան լինեն ձեզ: Զինանոցից զրահներ բերեցին, և շուտով Արագորնն ու Լեգոլասը սպառազինվեցին փայլուն օղազրահներով, ընտրեցին իրենց հարմար սաղավարտներ և շրջանաձև ոսկեզոծ վահաններ, որոնք զարդարված էին կանաչ, կարմիր ու սպիտակ քարերով: Գենդալֆը օղազրահից հրաժարվեց, իսկ Ջիմլիին ընդհանրապես պետք չէր: եթե նույնիսկ Էդորասում նրա հասակին համապատասխան ինչ որ բան գտնվեր, ավելի ամուր չէր լինի, քան Էրեբորում հատուկ թզուկների համար կռված կարճ օղազրահը: Ջիմլին միայն մի կաշվեպատ պողպատյա սաղավարտ վերցրեց, որը ճիշտ և ճիշտ համապատասխան էր նրա կլոր գլխին, և մի ոչ մեծ վահան, որի վրա կանաչ դաշտում սպիտակ ձի էր նկարված՝ Էորլի տան զիննշանը:  –Թող այն պաշպանի քեզ ճակատամարտում,– ասաց Թեոդենը: –Այդ վահանը պատրաստվել է ինձ համար դեռ Թենգել թագավորի ժամանակ, երբ ես դեռ փոքր տղա էի:  Ջիմլին խոնարհվեց: –Հպա՛րտ եմ, որ նման պատվի եմ արժանացել Մարկի՛ տիրակալ,– հանդիսավոր ասաց նա,– և կաշխատեմ չխայտառակել քո զինանշանը: Եվ ճշմարիտ, ավելի լավ է ես ձին կրեմ վահանիս վրա, քան նա ինձ իր մեջքին: Ես իմ երկու ոտքը ավելի եմ նախընտրում, քան ձիու չորսը: Բայց ես պետք կգամ, կարող ես չկասկածել: –Բացառված չէ,– ասաց Թեոդենը: Նա ոտքի կանգնեց և Էովինը մի գավաթ գինի ձեռքին մոտեցավ նրան: –Ֆերթու Թեոդեն Հա՛լ(բարի ճանապարհ, Թեոդեն),– բացականչեց նա: –Խմիր այս գավաթից, օ՛ թագավոր այս բարի ժամին: Թող հաջողությունը քեզ հետ լինի: Վերադարձիր հաղթանակո՛վ: Թեոդենը համտեսեց գինին,և Էովինը հերթով մատուցեց հյուրերին: Արագորնի առջև նա հանկարծակի կանգ առավ և իր շողշողացով աչքերը նայեց նրան: Արագորնը նայեց նրա չքնաղ դեմքին և պատասխանեց ժպիտով, բայց գավաթն ընդունելուց պատահաբար դիպավ նրա ձեռքին և զգաց, թե ինչպես ցնցվեցին Էոմունդի դստեր մատները: –Ողջույն Արագո՛րն, Արաթհորնի՛ որդի,– ասաց Էովինը: –Քե՛զ էլ ողջույն, Ռո՛հանի արքայադուստր,– պատասխանեց Արագորնը, բայց նրա դեմքը մթագնեց, և ժպիտը մարեց: Երբ բոլորը խմեցին գինու գավաթից, Թեոդենը վեր կացավ և ուղղվեց դեպի ելքը: Դարպասի մոտ արդեն հավաքվել և նրան էին սպասում մունետիկները, ռոհանյան իշխանները, զորավարները և բոլորը, ովքեր ապրում էին Էդորասում ու մոտակա բնակավայրերում: –Լսե՛ք ինձ, Էորլի որդիներ,– դիմեց նա հավաքվածներին: –Ես ուղևորվում եմ արշավի, և հնարավոր է, որ այն վերջինը լինի իմ կյանքում: Ես Ժառանգորդ չունեմ, քանզի իմ միակ որդի Թեոդրեդը զոհվել է մարտում: Այս պահից սկսած իմ ժառանգորդն եմ հայտարարում Էոմերին, իմ քրոջ որդուն: Բայց եթե այնպես ստացվի, որ Էոմերը չվերադառնա, ինքներդ թագավոր կընտրեք ձեզ համար: Սակայն հարկավոր է Էդորասի կառավարիչ նշանակել ինչ որ մեկին, մինչև մեր վերադարձը: Ձեզանից ո՞վ կմնա այստեղ հսկելու քաղաքը: Ոչ ոք ձայն չհանեց: –Միթե՞ ոչ մեկին չեք առաջարկի: Ու՞մ վստահեմ իմ ժողովրդին: –Էորլի տոհմին,– բոլորի փոխարեն խոսեց Գայման:  –Ես չեմ կարող Էոմերից բաժանվել, և նա ինքն էլ չի համաձայնի բաժանվել ինձանից,– առարկեց թագավորը,– իսկ նա վերջինն է Էորլի տոհմից: –Ես Էոմերի մասին չեմ խոսում,– պատասխանեց Գայման,– և հետո Էոմերը վերջինը չէ: Էոմերին քույր ունի՝ Էովինը, Էոմունդի դուստրը: Նա քաջ է և ազնիվ, և բոլորը սիրում են նրան: Թող Էովի՛նը գլխավորի Էորլի ժողովրդին: –Թող այդպես լինի,– որոշեց Թեոդենը: –Մունետիկնե՛ր, տեղեկացրեք ժողովրդին այդ մասին:
Վստահելի
1342
edits