: ― Ոչ մի։
: ― Այդպես էլ գիտեի։ Ուրեմն, այսպես, վեցին ձեզ կսպասենք։ Թույլ տվեք ինձ մոտ մնան այս թղթերը։ Ես դարձյալ կմտածեմ ձեր գործի մասին։ Մենք ժամանակ ունենք։ Հիմա դեռ երեքն անց կես է։ Ցտեսություն։
: ― Ցտեսություն, ― պատասխանեց մեր հյուրը և իրանակալի մեջ թաքցնելով մարգարիտով տուփը, երկուսիս էլ նայելով իր բարի , վճիտ աչքերով, գնաց։ Կանգնելով պատուհանի մոտ, նայեցի, թե նա ինչպես է հեռանում թեթև, սահուն քայլքով, մինչև մոխրագույն գլխարկը և սպիտակ փետուրը կորան գորշ ամբոխի մեջ։
: ― Ինչ հիասքանչ օրիորդ է, ― բացականչեցի ես՝ շրջվելով ընկերոջս կողմը։
: Հոլմսը դարձյալ վառեց իր ծխամորճը և, փակելով աչքերը, ետ ընկավ բազկաթոռի թիկնակին։