«Կորած֊մոլորած»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
(Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Կորած֊մոլորած |հեղինակ = Ջերոմ Սելինջեր |թարգմանիչ = Ամալյա Ղուկասյան (ռու...»:)
 
Տող 7. Տող 7.
  
[[Կատեգորիա: Արձակ]]
 
[[Կատեգորիա: Արձակ]]
 +
 +
 +
Գրեթե մինչև ժամը երեքը Մերի Ջեյնը փնտրում էր Էլոիզայի տունը։ Ու երբ սա ընդառաջ դուրս եկավ Մերիին, աղջիկը բացատրրեց, որ ամեն ինչ հրաշալի էր գնում, որ միանգամայն ճիշտ էր հիշում ճանապարհը մինչև Մերիկ֊Փարկուեյից թեքվելը։
 +
 +
― Ոչ թե Մերիկ, այլ՝ Մերիտ, փոքրիկս, ― ասաց Էլոիզան ու անմիջապես էլ Մերի Ջեյնին հիշեցրեց, որ նա երկու անգամ եկել է այստեղ, բայց Մերի Ջեյնը ինչ֊որ անհասկանալի բան քրթմնջաց անձեռոցիկների մասին ու նետվեց դեպի իր մեքենան։ Էլոիզան բարձրացրեց ուղտի բրդից կարված վերարկուի օձիքը, թիկունքը դարձրեց քամու կողմն ու սպասեց։ Մերի Ջեյնը անմիջապես վերադարձավ, դեմքը մաքրելով թղթե անձեռոցիկով, բայց դա չօգնեց, միևնույն է, նա մի տեսակ գզգզված տեսք ուներ, նույնիսկ կեղտոտ։ Էլոիզան ուրախ հայտնեց, որ նախաճաշը վառվել է, ― և քաղցրը, և միսը, և առհասարակ ամեն ինչ գրողի ծոցն է գնացել, ― բայց պարզվեց, որ Մերի Ջեյնը ճանապարհին արդեն կերել է։ Նրանք գնացին դեպի տուն, և Էլոիզան հետաքրքրվեց, թե այդ օրն ինչո՞ւ է հանգստանում Մերի Ջեյնը։ Սա ասաց, որ ամբողջ օրը չէ հանգիստ, պարզապես միստր Վայնբուրգը ճողվածք ունի և մնացել է տանը, Լարչմոնտում։ Իսկ իր գործն այն է, որ երեկոյան փոստը տանի նրան և նրա թելադրանքով նամակներ գրի։
 +
 +
 +
 +
 +
 +
 +
 +
 +
 +
<references />

10:46, 27 Մարտի 2015-ի տարբերակ

Կորած֊մոլորած

հեղինակ՝ Ջերոմ Սելինջեր
թարգմանիչ՝ Ամալյա Ղուկասյան (ռուսերենից)
աղբյուր՝ «Տարեկանի արտում՝ անդունդի եզրին»