Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 37 բայտ, 16:40, 1 Ապրիլի 2015
/* Գլուխ յոթերորդ. Հելմյան Իջվածք */
–Ուղղակի որոշեցի գալ ձեր հետևից, որ չքնեմ,- համեստորեն պատասխանեց թզուկը,– բայց հետո տեսա լեռնեցիներին և հասկացա, որ ինձ համար նրանք չափից ավելի բարձրահասակ են: Դե, հետո նստեցի քարերին և սկսեցի նայել, թե ինչպես եք սրերով աշխատում:
–Դժվար է լինելու ինձ համար վերադարձնել պարտքդայդ պարտքը,– ասաց Էոմերը:
–Մինչև լուսաբաց բավականին ժամանակ կա, դեռ կհասցնես,– ծիծաղեց թզուկը: –Բայց ես առանց այդ էլ գոհ եմ, իմ տապարը Մորիայից այս կողմ բացի փայտից ոչինչ չէր կտրել:
–Ընդամե՞նը,– արձագանքեց Էլֆը: –Իսկ իմ հաշիվը շատ ավելին է: Գնամ նետերս հավաքեմ, կապարճիս մեջ նետ չի մնացել: Իմ հաշվին արդեն երկու տասնյակ սպանվածներ կան: Բայց դրանք ընդամենը տերևներ են, իսկ անտառը դեռ կանգնած է...
Երկինքն արագորեն մաքրվում էր: Մայր մտնող լուսինը վառ լուսավորում էր, բայց լույսը ռոհանցիներին հույս չպարգևեց: Թշնամիների հորդաները աչքերի առաջ բազմապատկվում էին, ջոկատը ջոկատի հետևից հեղեղելով կիրճը: Դարպասի մոտ դուրս գալը կարճ ժամանակով նրանց հետ շպրտեց, բայց շուտով թշնամիները թշնամիներն ավելի կատաղի գրոհի անցան: Իզենգարդյան ամբոխը պարիսպների տակ մռնչում ու ալեկոծվում էր ինչպես փոթորկոտ ծովը: Օրքերն ու վայրի լեռնեցիները մոլեգնած հարձակվում էին պարսպի ամբողջ երկարությամբ, կեռմաններով պարաններ նետում, որոնք կառչում էին եզրապատի ատամներից: Ռոհանցիները չէին հասցնում կտրատել դրանք: Շուտով պարիսպը ծածկվեց հարյուրավոր երկար սանդուղքներով, որոնց մեծամասնությունը անմիջապես էլ փլվեց ներքև և ջարդվեց քարերի վրա, բայց ընկածների փոխարեն անընդհատ նորերն էին բուսնում: Օրքերը մագլցում էին դրանց վրա, ինչպես հարավային անտառների կապիկները: Պարիսպների տակ, ինչպես անապատում փոթորկի ժամանակ, նորանոր դիակների և վիրավորների նորանոր բլուրներ էին աճում: Սարսափելի ավազաբլուրները բարձրանում ու բարձրանում էին, բայց թշնամիների հորդաները հրոսակները առաջվա պես անընդհատ ավելանում էին:
Ռոհանցիները զգում էին, որ իրեց ուժերը սպառվելու վրա են: Նրանց կապարճները դատարկվել էին, տեգերը և տեգերն ու նիզակները վերջացել, սրերը բթացել, վահանները ճաքճքել: Երեք անգամ Էոմերն ու Արագորնը մի քանի քաջարի ռազմիկների հետ դուրս եկան դարպասի մոտ, երեք անգամ թշնամիների գլխավերևում փայլատակեց Անդրիլը, երեք անգամ թշնամիները Հելմյան դարպասի մոտից հետ շպրտվեցին...
Հանկարծակի պաշարվածների թիկունքում աղմուկ և բղավոցներ լսվեցին: Օրքերը ճարպկորեն, առնետների պես անաղմուկ անցել էին պարսպի միջով անցնող խողովակով, լուռ նստել ժայռերի ստվերում, մինչև բոլոր ռազմիկները նետվեն պարիսպների վրա կասեցնելու հերթական ավելի կատաղի գրոհը, ապա դուրս եկել թաքստոցից և վազել թիկունք: Նրանցից առաջինները արդեն հասել էին ձիերին պահպանող ջոկատին և մարտի մեջ մտել:
Ջիմլին ցած նետվեց պարսպի վրայից, ցնցելով ժայռերը կատաղի կանչով. «Քազադ, Քազադ», և վազելով կիրճի խորքը գործի անցավդրեց իր տապարը:
–Այա-օ՜յ,– ճչում էր նա,– օրքերը թափանցել են կի՜րճ, այա-օ՜յ, Լեգոլա՜ս, այստե՜ղ երկուսիս էլ կբավականացնի, Լեգոլա՜ս, Քազադ այ-մենու՜:
–Օրքերը թափանցել են նե՛րս,– ճչաց նա,– Հե՛լմ, Հե՛լմ, առա՛ջ Հելմի պաշտպաններ: –Եվ այդպես կանչելով նա աստիճաններով ցած նետվեց, ճանապարհին վեսթֆոլդցիների ջոկատ հավաքելով:
Գամլինգի ջոկատն այնպես կատաղի և անսպասելի հարձակվեց օրքերի վրա, որ նրանք չկարողացան դիմակայել: Շուտով նրանք թշնամիներին քշեցին դեպի ժայռերով շրջապատված անկյունը, և շատերն այնտեղ իրենց մահը գտան, իսկ ողջ մնացածները ոռնալով փախան կիրճի Իջվածքի խորքը, որտեղ նրանց դիմավորեցին գաղտնի քարանձավները հսկող ռազմիկների սրերը:
–Քսանմե՛կ,– բացականչեց Ջիմլին տապալելով վերջին օրքին: –Ահա և մենք հավասարվեցինք իմ ընկեր Լեգոլասին:
–Վատ չի,– ասաց Լեգոլասը,– բայց իմ հաշվին արդեն երկու դյուժին սպանված թշնամի կա: Ստիպված եղա, ինչպես տեսնում ես, դաշույնով աշխատել:
Էոմերն ու Արագորնը կանգնած էին հոգնած հենված սրերին: Ձախ կողմից՝ պարսպի տակից, ճչոցներ, որոտ ու շառաչյուն լսվեց. և ճակատամարտը կրկին սկսվեցվերսկսվեց: Բայց Սակայն Հորնբուրգը, ինչպես ժայռը փոթորկվող ծովում, առաջվա պես անսասան կանգնած էր: Դարպասից մի կույտ երկաթի ջարդոն էր մնացել, բայց գերաններից և քարերից պատրաստված արգելապատնեշը դեռ ոչ մի օրք չէր հաղթահարել:
Արագորնը նայեց գունատ աստղերին, մայր մտնող լուսնին և ասաց.
–Այս գիշերը երկար է ինչպես տարիները: Ինչու՞ է լուսաբացը լուսաբացն այսպես հապաղում:
–Լուսաբացն արդեն մոտ է,– պատասխանեց նրա կողքին կանգնած Գամլինգը,– բայց վախենում եմ այն մեզ պաշարումից չի ազատի:
–Անիծյալ Սարումանի կախարդա՛նքն է,– ճչաց Արագորնը,– մինչ մենք այստեղ զրուցում էինք, նրանք կրկին թափանցեցին խողովակի մեջ և Օրթհանքի կախարդական կրակով պայթեցրին պարիսպը: Էլե՜նդիլ, Էլե՜նդիլ,– և նա նետվեց ներքև:
Այդ նույն ակնթարթին օրքերը կրկին սանդուղքներ մոտեցրին պարիսպներին և հարյուրներով սկսեցին մագլցել պատին: Վերջին գրոհը սև ալիքի պես սրբեց տարավ բոլոր նրանց, ովքեր դեռ մնացել էին պարիսպների վրա: Պաշտպանների մի մասը պայքարելով լուրաքանչյուր թիզի համար նահանջեց դեպի քարանձավները, իսկ մյուս մասը մասն ապաստան գտավ ամրոցում: Կիրճից լայն սանդուղք էր բարձրանում դեպի Հորնբուրգի ետնամուտքի դարպասը: Առաջին աստիճանների վրա փայլատակող Անդրիլը ձեռքին կանգնած էր Արագորնը: Օրքերը սարսափով համակված չէին համարձակվում մոտենալ: Ռոհանցիները մեկիկ-մեկիկ ճանապարհ հարթելով թշնամու միջով հասնում էին ամրոցին և վազելով բարձրանում աստիճաններով վեր՝ դեպի դարպասը: Ամենավերին աստիճանին, մի ոտքով ծնկի իջած, կանգնած էր Լեգոլասը: Նրա մոտ միայն մի նետ էր մնացել, և էլֆը աղեղը լարած ուշադիր հետևում էր օրքերի ամբոխին, պատրաստ նետահարելու յուրաքանչյուրին, ով կհամարձակվեր ոտք դնել աստիճաններին:
Կիրճից լայն սանդուղք էր բարձրանում դեպի Հորնբուրգի ետնամուտքի դարպասը: Առաջին աստիճանների վրա փայլատակող Անդրիլը ձեռքին կանգնած էր Արագորնը: Օրքերը սարսափով համակված չէին համարձակվում մոտենալ: Ռոհանցիները մեկիկ-մեկիկ ճանապարհ հարթելով թշնամու միջով հասնում էին ամրոցին և վազելով բարձրանում աստիճաններով վեր՝ դեպի դարպասը: Ամենավերին աստիճանին, մի ոտքի վրա ծնկի իջած, քարացել էր Լեգոլասը: Նրա մոտ միայն մի նետ էր մնացել, և էլֆը աղեղը լարած ուշադիր հետևում էր օրքերի ամբոխին, պատրաստ նետահարելու յուրաքանչյուրին, ով կհամարձակվեր ոտք դնել աստիճաններին:  –Բոլորն արդեն անվտանգ ապահով տեղում են, Արագո՛րն,– կանչեց նա: –Բարձրացիր դարպասի մոտ:
Արագորնը շրջվեց ու վազեց վերև, բայց հոգնածությունը հաղթահարեց նրան և նա սայթաքեց: Օրքերը ուրախ ոռնոցով թաթերն առաջ պարզած նետվեցին նրա հետևից: Ամենաառաջինը մեռած ընկավ աստիճաններին. Լեգոլասի վերջին նետը մխրճվեց նրա կոկորդը: Մյուսները ցատկեցին նրա դիակի վրայով և շարունակեցին վեր բարձրանալ, բայց վերևից ինչ որ մեկը վիթխարի քար գլորեց, որը սրբեց տարավ բոլոր օրքերին և լցրեց կիրճը: Դարպասը շառաչյունով փակվեց Արագորնի հետևից:
Վստահելի
1342
edits