Changes

Մարտին Իդեն, Գլուխ XXI

2 bytes removed, 08:33, 4 Ապրիլի 2015
{{Գլուխ|հիմնական=Մարտին Իդեն|նախորդ=Մարտին Իդեն, Գլուխ XX|հաջորդ=Մարտին Իդեն, Գլուխ XXII}}
Վրա հասան հիանալի օրեր, տաք և հաճելի, որ հաճախ լինում են Կալիֆորնիայում ուշ ամռանը, երբ արևը կարծես մշուշով է պատած և մեղմ քամին հազիվ է շարժում նիրհուն օդը։ Թեթև, շուշանաթույր մառախուղը, կարծես գույնզգույն թելերից հյուսած, նստել է ձորերում, բլուրների վրա, որպես մշուշի բիծ․ իսկ ծովածոցից այն կողմ տարածվել է Սան-Ֆրանցիսկո քաղաքը։ Ծովածոցը պսպղում էր, ինչպես հալած մետաղի մի շերտ, որի վրա աեղ֊տեղ տեղ֊տեղ երևում էին՝ մերթ անշարժ, մերթ դանդաղորեն հոսանքի ուղղությամբ սահող նավերի առագաստները։ Հեռվում, արծաթագույն մառախուղում, բարձրանում էր Թամալփայսը, Ոսկի Դարպասը նեղ արահետի նման երկարել էր մայր մտնող արևի ճառագայթների տակ, իսկ նրա հետևում կապույտին էր տալիս Խաղաղ օվկիանոսի անսահման տարածությունը, հորիզոնում պատած հոծ ու սպիտակ ամպերով, որոնք մոտալուտ ձմեռվա նախագուշակներն էին։
Արդեն ժամանակն էր, որ ամառն անցներ, բայց դեռևս դանդաղում էր այստեղ՝ բլուրների մեջ, խտացնելով ձորերի բոսոր գույները, և, հոգնածության ու հափրության մշուշասքող պատանքի տակ, հանգիստ ու կամաց մեռնում էր՝ ուրախանալով, որ ապրել է և որ իր կյանքն արագասաբեր արգասաբեր է եղել։ Իրենց սիրելի բլրալանջին նստած էին Մարտինն ու Ռութը, իրար շատ մոտիկ՝ գլուխները խոնարհած գրքի էջերին։ Մարտինը կարդում էր բարձրաձայն, իսկ Ռութը լսում էր սիրային բանաստեղծություններ՝ գրված այն կնոջ կողմից, որը սիրում էր Բրաունինգին այնպես, ինչպես կարող են սիրել միայն սակավաթիվ կանայք։
Բայց ընթերցումը դանդաղ էր առաջ գնում։ Չափազանց ուժեղ էր բնության մեջ մարող գեղեցկության թովչանքը։ Տարվա ոսկի եղանակը մեռնում էր այնպես, ինչպես ապրել էր իբրև գեղեցիկ և չզղջացող մեղավոր կին, և թվում էր, թե շրջապատի օդն իսկ արբեցած էր քաղցր հիշողությունների խոնջանքով։ Այդ խոնջանքը թափանցում էր Մարտինի և Ռութի արյան մեջ և կամազուրկ էր անում նրանց, ծիածանի միգով էր պատում բանականությունը և բարոյական սկզբունքները։ Մարտինն անձնատուր էր լինում արբեցնող թուլությանը, ու երբեմն հուր էր հոսում նրա երակներով։ Նրանց գլուխները բոլորովին մոտեցան, և երբ պատահական քամուց Ռութի մազերը կպչում էին նրա այտերին, գրքի տողերը սկսում էին շաղվել նրա աչքի առաջ։
Գիրքն ընկավ Մարտինի ձեռքից, և նրանք լուռ նստած էին՝ նայելով նիրհող ծովածոցին երազկոտ, չտեսնող աչքերով։ Ռութը գաղտագողի նայեց Մարտինի վզին։ Ինչ֊որ ուժ, ավելի տիրական, քան ձգողականության օրենքը, ճակատագրի պես հզոր, հանկարծ կլանեց ու տարավ նրան։ Աղջկան հարկավոր էր միայն մի մատնաչափ կռանալ ուսով նրա ուսին կպչելու համար, և դա պատահեց Ռութի կամքից անկախ։ Նա կպավ Մարտինին այնքան թեթև, որքան թիթեռը կկպչի ծաղկին, և անմիջապես զգաց փոխադարձ հպում՝ նույնքան թեթև, զգաց, թե ինչպես Մարտինի ուսը սեղմվեց նրան, և ինչպես սարսուռ անցավ երիտասարդի ամբողջ մարմնով։ Ռութին հարկավոր էր այդ րոպեին ետ քաշվել, բայց նա արդեն չէր հնազանդվում իրեն։ Այն բոլորը, ինչ անում էր նա, կատարվում էր ինքնաբերաբար, առանց նրա կամքի մասնակցության։ Ռութն արդեն ոչնչի մասին չէր մտահոգվում՝ հափշտակված լինելով բերկրալի խելահեղությամբ։
Մարտինի ձեռքն անվճռականորեն երկարեց և գրկեց նրա իրանը։ Ռութը սպասում էր տանջալից հրճվանքով, առանց իմանալու, թե ինչի էր սպասում․ նրա շրթունքներն այրվում էին, սիրտը տրոփում էր, արյունն ավելի ու ավելի արագ էր շրջան անում։ Մարտինը քնքուշ ու կամաց ձգում էր աղջկան դեպի իրեն՝ ավելի ամուր գրկելով նրան։ Ռութն այլևս չէր կարող սպասել։ Նա ջղաձգորեն հառաչեց և անգիտակից շարժումով գլուխը գցեց նրա կրծքին։ Մարտինն արագ հակվեց, և նրանը նրանց շրթունքներն իրար հանդիպեցին։
Երևի դա է սերը, մտածեց Ռութը, երբ մի պահ նրան վերադարձավ գիտակցությունը․ եթե դա սեր չէ, այդ դեպքում չափազանց ամոթալի բան է։ Իհարկե, դա կարող է լինել միայն սերը։ Նա սիրում էր այս մարդուն, որի ձեռքերը գրկել էին նրան, որի շրթունքերը սեղմված էին իր շրթունքներին։ Աղջիկն ավելի ամուր հպվեց նրան՝ բնազդական ու հարմարվող մի շարժումով, և հանկարծ համարյա պոկ գալով նրա գրկախառնումից, վճռականորեն և ինքնամոռացությամբ՝ ձեռքերով փաթաթվեց Մարտին Իդենի արևակեզ վզին։ Եվ բավարարված ցանկության ուրախությունն այնքան ուժեղ, այնքան սուր էր, որ հաջորդ ակնթարթում նա մեղմիկ հառաչանքով ձեռքերը բացեց և գրեթե անզգա ընկավ նրա գիրկը։
Վստահելի
1396
edits