Changes
/* Գլուխ ութերորդ. Ճանապարհ դեպի Իզենգարդ */
–Դա ի՞նչ կարող է լինել, Գենդալֆ,– հարցրեց Արագորնը: –Ասես ողջ Կախարդական հովիտն այրվելուց լինի:
–Վերջին ժամանակներս այս հովտից մշտապես ծուխ է բարձրանում,– ասաց Էոմերը,– բայց նման բան թերևս ես էլ չեմ տեսել: Բայց այն ավելի շատ գոլորշու է նման, քան ծխի: Սարոմանն ինչ որ նորություն է մեզ համար պատրաստումնախապատրաստում: Երևի եռացրել է Իզենի ջրերը, այդ պատճառով էլ հունը դատարկ է:
–Ամեն ինչ հնարավոր է,– համաձայնվեց Գենդալֆը: –Վաղը կիմանանք, թե ինչով է զբաղված այնտեղ Սարումանը, իսկ հիմա փորձեք հանգստանալ:
–Տեղից չշարժվե՛ք,– հրամայեց Գենդալֆը: –Զենքերին ձեռք չտալ, սպասե՛ք, հիմա կանցնի:
Ճամբարը թաղվեց թանձր մշուշի մեջ: Վերևում դեռ մի քանի աստղ էին հազիվ նշմարվում, բայց սև մութը շրջապատել էր նրանց երկու կողմերից. թվում էր, թե ջոկատը հայտնվել է երկու սև պատերի միջև: Ինչ որ ձայներ էին լսվում՝ շշունջ, տնքոց, ծանր, երկարատև հոգոց, և ասես ի պատասխան հողը ցնցվում էր: Այդ ամենը ասես մի ամբողջ հավիտենականություն տևեցտևաց, բայց վերջ ի վերջո խավարը ցրվեց, սարսափազդու ձայները լռեցին. ամպը հեռացավ դեպի հյուսիս և կորավ լեռներում: