Վերջապես Գենդալֆը կանգ առավ և նշան արեց իր ուղեկիցներին մոտենալ իրեն: Պարզ դարձավ, որ առջևում մշուշն աստիճանաբար ցրվում է: Երևաց գունատ արևը: Կեսօրն անց էր: Նրանց առջևում Իզենգարդի դարպասն էր:
Ավելի ճիշտ կլինի ասել դարպասն դարպաս այլևս գույություն չուներ: Ճաքճքված ու ծռմռված փեղկերն ընկած էին գետնին, իսկ շուրջը թափթփված էին բազմաթիվ քարերի սուր բեկորները: Դարպասի կամարն անվնաս էր մնացել, բայց կամարի հետևում դատարկություն էր. թունելի տանիքը փլվել էր, իսկ պատերը կիսով չափ քանդված քանդվել էին ու պատված պատվել հսկայական ճեղքերով: Պահապան աշտարակները փոշու հոդս էին վերածվելցնդել: Եթե Մեծ ծովը թափեր իր զայրույթը Իզենգարդի վրա, նույնիսկ նա իրենից հետո այդքան մեծ ավերակներ չէր թողնի:
Ժայռերի օղակով շրջապատված թավան ողողված էր թշշացող, պղպջակներ արձակող ջրով, իսկ գոլորշու ամպը պարուրել էր ամբողջ տարածքը: Այդ տաք կաթսայում ճոճվելով լողում էին գերաններ, արկղեր, սաղավարտներ և ելի ինչ որ ճմլված բեկորներ: Ոլորված, ծռմռված սյուները, որոնցից մի քանիսը ջարդվել էին, դեռ ցցված էին ջրի երեսին, բայց բոլոր ուղիները ջրասույզ էին եղել: Հեռվում, գոլորշու ամպով պարուրված, վեր էր խոյանում միայնակ քարե կղզին՝ Օրթհանքը, առաջվա պես բարձր ու սև: Աշտարակին, որի ստորոտին էին զարնվում պղտոր ալիքները, փոթորիկը ոչ մի վնաս չէր պատճառել:
Թագավորն ու նրա թիկնապահները լուռ զամանքով նայում էին՝ չհավատալով իրենց տեսածին: Պարզ էր, որ Սարումանի իշխանության վերջը եկել էր, բայց թե ինչպես էր դա տեղի ունեցել՝ անհայտ էր: Ավելի ուշադիր դիտելով ավերակները, հանկարծ նրանք ծռմռված դարպասների մոտ, փլատակների կույտի վրա, նկատեցին երկու փոքրիկների: Երկուսն էլ մոխրագույն էին հագած, որի շնորհիվ նրանց քարերից զանազանելը գրեթե անհնար էր: Նրանց շուրջը թափթփված էին շշեր, բաժակներ ու ամաններ. երևում էր, որ տարօրինակ դռնապանները քիչ առաջ տեղը տեղին ճաշել են և հիմա, այդ գործից հոգնած, պառկած հանգստանում են: Նրանցից մեկը, դատելով ամեն ինչից, ննջում էր, իսկ մյուսը պառկել էր ոտը ոտին գցած, ձեռքերը դրած գլխի տակ և բերանից կապտավուն ծխի օղակներ էր բաց թողնում:
Թեոդենը, Էոմերը և մյուսները նայում էին փոքրիկ անծանոթներին չքողարկված զարմանքով: Տարօրինակ դռնապանները նրանց ավելի շատ էին զարմացրել, քան Իզենգարդի ավերածությունները: Սակայն մինչդեռ թագավորը վեր կստանար խոսելու ունակությունը, բերանից ծխի օղակներ բաց թողնող փոքրիկ մարդուկը տեսավ մշուշից դուրս եկած հեծյալներին և ոտքի թռավ: Ոչ ավել, ոչ պակաս երիտասարդ, միայն թե մարդու կես հասակին, նա : Նա կանգնած էր բաց գլխով, որի վրա գանգրանում էր շագանակագույն մազերի դեզը, իսկ հագին կեղտոտ, մոխրագույն թիկնոց, ինչպիսին Գենդալֆի ու նրա ուղեկիղների հագին էր, երբ նրանք հայտնվեցին Էդորասում: Ձեռքը դնելով կրծքին, նա խորը գլուխ տվեց: Հետո, ասես հրաշագործին ու նրա ուղեկիցներին չնկատելով, դիմեց Էոմերին ու թագավորին.
–Բարի գալուստ Իզենգարդ, Ողորմած տիրակալներ,– գոչեց նա: –Մենք այստեղ դռնապանների դեր ենք կատարում: Ես Մերիադոկն եմ, Սարադոկի որդին, իսկ իմ զինակից ընկերը, որին՝ ավա՜ղ հաղթել է հոգնածությունը,– այդտեղ նա իր ընկերոջը մի լավ քացի տվեց,– Փերեգրինն է, Փալադինի որդին, փառապանծ Տուկի տոհմից: Մեր տունն այստեղից հեռու է, հյուսիսում: Ամրոցի տերը՝ Սարումանը, իր աշտարակում է: Այս պահին նա գաղտնի ժողով է անում ոմն Օձի Լեզվի հետ և խորապես ափսոսում է, որ զրկված է նման բարձրաստիճան հյուրերին անձամբ դիմավորելու հնարավորությունից:
–Էդ էր պակաս, կդիմավորեր, բա ինչ,– ծիծաղեց Գենդալֆը: –Ուրեմն Սարումա՞նն է կարգադրել ձեզ հսկել ջարդված դարպասներն ու դիմավորել հյուրերին, եթե իհարկե ուժ կունենաս կտրվելու շշից ու ափսեից:
–Ոչ, հարգարժան պարոնսըր, տիրակալ Սարումանը չափազանց զբաղված է նման մանրուքների համար,– լուրջ դեմքը պահպանելով պատասխանեց Մերին: –Վերջին ժամանակներս նա նույնիսկ կարճ հանգստի ժամանակ չունի: Մենք այստեղ կանգնած ենք ոմն Ծառմորուսի կարգադրությամբ, ով Իզենգարդի այժմյան կառավարիչն է: Նա կարգադրել է մեզ դիմավորել Ռոհանի տիրակալին պատշաճ խոսքերով: Հուսով եմ համեստ ունակություններս թույլ տվեցին կատարել ինձ վստահված գործըպարտականությունը:
Իսկ ընկերները հեչ հա՞, ես ու Լեգոլասը, ոնց հասկացա,– այլևս չկարողանալով իրեն զսպել բացականչեց Ջիմլին: Ա՜խ դուք անպիտաննե՛ր, ա՜խ դուք փրչոտ ոտքերով ծույլիկնե՛ր:Ա՛յ թե վազեցրիք մեզ վազեցինք մենք ձեր պատճառով երկու հարյուր լիգ անտառներով, դաշտերով ու ճահիճներով: Մենք անցանք մատերազմի պատերազմի ու մահվան միջով, որ փրկենք ձեզ, իսկ դուք , պարզվում է , այստեղ փռված քեֆ եք անում ձեզ համար, ասես ոչինչ չի եղել, ու դեռ մի բան էլ ծխամո՜րճ ծխու՜մ եք ծխում: Եվ որտեղի՞ց եք ծխելու խոտ հայթյայթել, անպիտաննե՛ր: Այ քեզ, մուրճ ու աքցան, այլ կերպ չես ասի: Եթե բարկությունից և ուրախությունից չպայթեմ, դա կլինի իսկական հրա՛շք:
–Լավ ես ասում, Ջիմլի,– ծիծաղեց Լեգոլասը: –Միայն թե ես սկզբում ես կհետաքրքրվեի որտեղից , թե որտեղի՞ց նրանց գինին: –Վազելը հա, լավ վազում եք, բայց վազելով խելք չես հավաքի,– մի աչքը բացելով արձագանքեց Փինը: –Հաղթողները, ինչպես տեսնում եք, նստած են գրաված ամրոցի դարպասի դիմաց և օգտվում են նրա բարիքներից: Իսկ դու դեռ հարցնում ես, թե որտեղի՞ց մեզ այս համեստ, բայց արդար քրտինքով վաստակած ավարը: –Արդար քրտինքո՞վ,– բացականչեց Ջիմլին: –Կյանքումս չե՛մ հավատա: Հեծյալները ծիծաղեցին: –Կասկած չկա, մենք հին ընկերների հանդիպման ականատեսներ ենք,– ասաց Թեոդենը: –Ուրեմն այդ նրա՞նք են ձեր կորած ընկերները, Գենդալֆ: Երևում է վերջին ժամանակներս մեր ճակատագիրն է՝ ամեն քայլափոխի հանդիպել նոր հրաշքի: Այն պահից, երբ ես լքեցի իմ ապարանքը, չի եղել մի օր, որ չզարմանամ: Եվ ահա իմ առջև ևս մեկ հեքիաթային ժողովուրդ է կանգնած: Դուք երևի կոլոտիկներ եք, հա՞, կամ, ինչպես մեզ մոտ են ասում հոլբիտլաններ: –Հոբիթներ, տիրակա՛լ, քո թույլտվությամբ,– ասաց Մերին: –Հոբիթներ,– կրկնեց Թեոդենը: –Ձեր լեզուն զարմանալիորեն փոխվել է: Սակայն այդպես էլ է լավ հնչում, թող լինի հոբիթներ: Պետք է ասեմ, որ առասպելները զիջում են իրականությանը: –Մերին խոնարհվեց: Փինը վեր կացավ և հետևեց նրա օրինակին: –Դու իսկապես մեծահոգի ես, տիրակալ,– ասաց նա: –Համենայն դեպս, ես հուսով եմ, որ քո խոսքերը ճիշտ հասկացա: Սակայն դու նույնպես մեզ ցարմացրիր: Մենք շատ երկրներում ենք եղել, բայց դու առաջինն ես, ով լսել է հոբիթների մասին: –Բանն այն է, որ իմ ժողովուրդն այստեղ է եկել հյուսիսից,– պատասխանեց Թեոդենը: –Բայց ես ձեզ չեմ խաբի, մենք էլ գրեթե ոչինչ չգիտենք հոբիթների մասին: Ճիշտ է, հեքիաթներում հիշատակվում է կոլոտիկների ցեղի մասին, որոնք ապրում են աշխարհի ծայրին, լեռներից ու գետերից այն կողմ, ավազաբլուրների մեջ կառուցված որջերում: Բայց ձեր կատարած գործերի մասին առասպելները լռում են: Ինչպես ասվում է հեքիաթներում, հոբիթները սխրանքների չեն ձգտում, խուսափում են մարդկանցից, կարողանում են արագ ու անաղմուկ թաքնվել: Մեկ էլ թռչունների պես ճռվողել: Սակայն, դատելով ամեն ինչից, ձեր մասին ավելի շատ բան կարելի է պատմել: –Այո, տիրակալ, կարելի է,– հաստատեց Մերին: –Օրինակ,– ասաց Թեոդենը,– ես չգիտեի, որ հոբիթները կարողանում են բերանից ծուխ բաց թողնել: –Զարմանալու ոչինչ չկա,– հաճույքով սկսեց պատմել Մերին: –Ծուխ բաց թողնելու արվեստը հոբիթները սովորել են բոլորովին վերջերս, մի քանի սերունդ առաջ: Առաջին անգամ ծխելու խոտ իր այգում աճեցրել է Թոբոլդ Զուռնաչը Խորահովտից, որ Հոբիթստանի հարավային մասում է: Հոբիթների տարեգրությամբ դա տեղի է ունեցել հազար յութանասուն թվականին: Իսկ առաջին անգամ Ծերուկ Թոբին այդ խոտը գտել է... –Զգույշ եղիր, թագավոր,– միջամտեց Գենդալֆը: –Հոբիթներին միայն թույլ տուր՝ նրանք նույնիսկ ավերակների մեջ նստած կարող են ժամերով քննարկել քեֆեր և ուրախություններ, կամ պատմել չնչին դեպքեր իրենց հայրերի, պապերի, ապուպապերի կյանքից, ընդհուպ մինչև իններորդ պորտ: Տվեք նրանց կամք՝ և դուք կորած եք, եթե իհարկե նրանք ոգևորվեն ձեր համբերատար տեսքից: Հետո՛ կլսենք ծխելու խոտի մասին պատմությունը: Որտե՞ղ է Ծառմորուսը, Մերի: –Երևի Կաթսայի հյուսիսային մասում,– պատասխանեց Մերին: –Նա գնաց ջուր խմելու՝ մաքուր ջուր, այդպես ասաց: Էնտերը գրեթե բոլորն այնտեղ են, վերջացնում են մնացած մի քանի գործերը: Մերին ցույց տվեց ծխացող լճի ուղղությամբ: Նրանք ականջ դրեցին՝ և իսկապես, այդ կողմից ինչ որ խուլ դղրդյուն էր գալիս՝ նման հեղեղի ձայնի: Հու՜մ, Հու՜մ, լսվում էր մյուս ափից: Թվում էր, թե այնտեղ հադիսավոր փչում են եղջերափողերը: –Իսկ Օրթհանքը, երևի, մնացել է առանց հսկողությա՞ն,– հարցրեց Գենդալֆը: –Բա ջուրն ինչի՞ համար է այնտեղ ծփում,– արձագանքեց Մերին: –Եվ բացի այդ Արագամիտն ու մի քանի էնտեր հսկում են աշտարակը: Հսկում են, էն էլ ո՛նց: Եթե ուշադիր նայեք, կտեսնեք որ ջրից դուրս ցցված ոչ բոլոր սյուներն են Սարումանին պատկանում: Արագամիտն իմ կարծիքով ա՜յ այնտեղ է, աշտարակի տակ, աստճանների մոտ: –Այո, ճիշտ ես, այնտեղ բարձրահասակ գորշ էնտ է կանգնած,– հաստատեց Լեգոլասը: –Ձեռքերը կախած անշարժ կանգնած է, սովորական ծառից չես տարբերի: –Իմիջայլոց կեսօրն անց է, բայց մենք առավոտից բերաններս մի փշուր անգամ չենք դրել,– ասաց Գենդալֆը: –Սակայն ես պետք է նախ մի քանի խոսք փոխանակեմ Ծառմորուսի հետ: Նա ոչինչ չի՞ խնդրել ինձ փոխանցել, թե՞ ուտելով տարված մոռացել եք: