Changes
/* Գլուխ իններորդ. Փլատակներ */
–Ավաղ, ոչ,– հոգոց հանեց Փինը: –Ուղղակի Դուք Գրիշնակի մասին չգիտեք: –Նրա մարմնով դող անցավ, և նա լռեց: Ամենաասարսափելի պահերի մասին պատմում էր Մերին՝ խուզարկության, Գրիշնակի տաք ու գարշահոտ շնչառության, երկաթյա աքցանների պես ամուր, մազոտ թաթերի մասին:
–Ինձ անհանգստացնում են այդ մորդորցի, կամ, ինչպես իրենք են ասում, Լուգբուրզցի օրքերը,– մտածկոտ ասաց Արագորնը: Նրանց խոսքերից դուրս է գալիս, որ Սև Տիրակալն ու նրա սպասավորները դեռ այդ ժամանակ շատ բան են իմացել: Եվ բացի այդ, Գրիշնակը, դատելով ձեր պատմածից, հասցրել է տեղեկակություն ուղարկել իզենգարդցիների հետ արյունալի բախման մասին գետի այն կողմ, և այժմ նրա ամենատես աչքը Ամենատես Աչքը հետևում է Իզենգարդին: Լավ թակարդն ընկավ Սարումանը, ոչինչ չես կարող ասել: