Արագորնը վազում էր կածանով դեպի վեր՝ անընդհատ կռանալով և փնտրելով թեկուզ ինչ-որ փոքրիկ հետք: Սովորաբար, նույնիսկ հետքագետի համար, դժվար է գտնել հոբիթների հետքը, քանի որ նրանք քայլում են թեթև և անաղմուկ: Վերևում կածանը հատում էր մի փոքրիկ առվակ, որի մոտ` խոնավ հողի վրա, Արագորնը գտավ այն, ինչ փնտրում էր:
–Նշանակում — Նշանակում է ճիշտ ճանապարհի վրա եմ,– — ասաց նա բարձրաձայն,– — Ֆրոդոն ուղևորվել է դեպի գագաթը: Կուզենայի իմանալ, նա այնտեղ ի՞նչ է տեսել: Չնայած, ինչ էլ որ տեսած լինի, մեկ է, նույն ճանապարհով պիտի վերադառնար, այլ ճանապարհ չկա:
Հետքագետը կանգ առավ և վարանեց: Չբարձրանա՞ արդյոք Ամոն Հենի գագաթը, միգուցե այնտեղ` քարե նստարանի մոտ, նրա աչքերի առաջ կբացվի ինչ որ կարևոր բան, և կասկածները կցրվե՞ն: Ժամանակը չկար, բայց նա որոշեց և վազելով առաջ՝ մի քանի ցատկով հաղթահարեց քարե աստիճանները: Նստելով նստարանին` նա սկսեց ուշադիր զննել, բայց արևը հասցրել էր մայր մտնել, և աշխարհը թվում էր մռայլ ու հեռու: Արագորնը ծայրից ծայր զննեց Միջերկիրը, բայց ոչինչ չտեսավ բացի հորիզոնում երևացող բլուրներից, իսկ երկնքում` այն նույն թռչունին, որ արծվի էր նման: Թռչունը դանդաղորեն, լայն շրջաններ գծելով, իջնում էր դեպի տափաստանը:
Եվ հանկարծ տարածվեց ցածր, բայց հզոր եղջերափողի ձայնը: Բախվելով սարերի լանջերին և արձագանքելով ձորերում` այն նույնիսկ խլացրեց ջրվեժի աղմուկը:
–Բորոմիրի — Բորոմիրի եղջերափո՛ղը, նա օգնությո՛ւն է կանչում,– — բացականչեց Արագորնը և սլացավ աստճաններով ներքև: –Վա՜յ — Վա՜յ ինձ,– — կրկնում էր նա ընթացքում,– — դաժան ճակատագիրը հետապնդում է ինձ: Այսօր ինչ էլ որ անեմ վերածվում է չարիքի... Իսկ Սեմը ո՞ւր կորավ:
Այդ ընթացքում ճչոցներն ու աղմուկը սկսեցին ուժեղանալ, իսկ փողի ձայնը` թուլանալ, ասես փչողը հուսահատված լիներ օգնություն կանչելուց: Կատաղի ու սահմռկեցուցիչ օրքերի ոռնոցից հետո հանկարծ եղջերափողի ձայնը մարեց: Արագորնին քիչ էր մնում վազել, բայց, մինչ նա կհասներ սարի ստորոտին, աղմուկն արդեն կտրվել էր: Թեքվելով ձախ` այնտեղ, որտեղից լսվում էին ձայները, Արագորնը հասկացավ, որ աղմուկր հեռանում է: Շուտով ամեն ինչ լռեց: Ճանկելով արևի տակ շողշողացող սուրը` Արագորնը ճչաց. «Էլենդի՛լ, Էլենդի՛լ», և ցատկեց առաջ՝ ջարդելով թփուտները: Պարտ Գալենից մեկ մղոն հեռու՝ մի ոչ մեծ բացատում, նա գտավ Բորոմիրին: Վերջինս նստած էր հսկայական ծառի տակ, մեջքով հենված բնին, ասես հանգստանում էր: Բայց Արագորնի աչքերն անմիջապես նկատեցին ռազմիկի կրծքին ցցված նետերի սև ծայրերը: Բորոմիրը դեռ ձեռքի մեջ սեղմում էր ջարդված սրի բռնակը, իսկ կողքին ընկած էր երկու մասի բաժանված եղջերափողը: Շուրջը թափթփված էին սպանված օրքերի մարմինները:
Արագորնը ծնկի իջավ Բորոմիրի կողքին: Նա բացեց աչքերը և փորձեց ինչ որ բան ասել: Վերջապես ծնոտները շարժվեցին:
–Ես — Ես փորձում էի խլել մատանին Ֆրոդոյից,– — դժվարությամբ արտաբերեց նա: –Ես — Ես ընդունում եմ իմ մեղքը: Բայց ես պատասխան տվեցի դրա համար:
Բորոմիրի հայացքը սահեց սպանված օրքերի վրայով: Նրա սրի օգնությամբ իրենց մահն էին գտել ավելի քան քսան օրք:
–Օրքերը — Օրքերը տարան կոլոտիկներին իրենց հետ, բայց նրանք ողջ են, չնայած որ կապկպված են:
Նա լռեց, և աչքերը հոգնած փակվեցին: Մի ակնթարթ հետո նորից խոսեց:
–Մնաս — Մնաս բարո՛վ, Արագո՛րն, գնա՛ Մինաս Թիրիթ, փրկի՛ր իմ ժողովրդին: Իսկ ես... Ես պարտվեցի:
–Ո՛չ— Ո՛չ,– — չհամաձայնեց Արագորնը՝ բռնելով գոնդորցու ձեռքը և համբուրելով նրա ճակատը,– — ո՛չ, Բորոմի՛ր, դու հաղթե՛լ ես: Ոչ բոլորին է հաջողվում այսպիսի հաղթանակ տանել: Հանգչի՛ր խաղաղությամբ, Գոնդորը կանգու՛ն կմնա:
Բորոմիրը թուլացած ժպտաց:
–Պատասխանի՛ր— Պատասխանի՛ր, ու՞ր գնացին օրքերը, ի՞նչ պատահեց Ֆրոդոյին, նա նու՞յնպես նրանց հետ է,– — հարցրեց Արագորնը:
Բայց Բորոմիրը լռում էր:
–Վա՜յ — Վա՜յ մեզ,– — բացականչեց Արագորնը՝ ցնցված մինչև հոգու խորքը: –Դենետորի —Դենետորի հետնորդը հեռացավ աշխարհից, ինչպիսի դառը վերջաբան: Մատանու եղբայրությունը փլուզվեց, սա նաև իմ պարտությունն է: Իզուր Գենդալֆը վստահեց ինձ ջոկատի ճակատագիրը: Ես չփարատեցի նրա հույսերը: Ի՞նչ անեմ հիմա: Բորոմիրը խնդրեց գնալ Գոնդոր: Այդ է ուզում նաև իմ սիրտը, բայց ո՞ւր է մատանին, որտե՞ղ է պահապանը, որտե՞ղ փնտրեմ նրանց, ո՞նց փրկեմ բռնած գործը:
Նա ծնկաչոք հեկեկում էր՝ բռնած Բորոմիրի ձեռքը: Այդպես էլ նրան գտան Ջիմլին ու Լեգոլասը, որոնք իջել էին արևմտյան լանջով և անաղմուկ, ինչպես որսորդները, եկել-հասել մարտի դաշտ: Ջիմլին ձեռքի մեջ սեղմել էր կացինը, իսկ Լեգոլասը՝ երկար դաշույնը: Նրա նետերը վերջացել էին: Դուրս գալով բացատ՝ երկուսն էլ քարացան անսպասելիությունից, բայց հետո ամեն ինչ հասկացան ու դառնությամբ լցված՝ կախեցին գլուխները: Լեգոլասը մոտեցավ Արագորնին:
–Վա՜յ մեզ— Ավա՜ղ,– — բացականչեց նա,– — մենք բազմաթիվ օրքերի հետապնդեցինք ու ոչնչացրեցինք անտառում, բայց ինչպես երևում է այստեղ ավելի շատ էինք պետք: Մենք լսեցինք փողի ձայնը ու շտապեցինք ձայնին ընդառաջ, բայց ինչպես երևում է ուշացել ենք... Բարոմիրը մահացո՞ւ է վիրավորվել, իսկ դո՞ւ:
–Նա — Նա մեռած է,– — պատասխանեց Արագորնը: –Ես —Ես՝ քերծվածք անգամ չունեմ: Ես, ինչպես դուք, չափազանց ուշ հասա, Բորոմիրը ընկել էր՝ պաշտպանելով հոբիթներին, քանի դեռ ես գագաթին էի:
–Հոբիթների՞ն— Հոբիթների՞ն,– — բացականչեց Ջիմլին,– — իսկ ո՞ւր են նրանք, ո՞ւր է Ֆրոդոն:
–Չգիտեմ— Չգիտեմ,– — հոգնած պատասխանեց Արագորնը: –Մահից —Մահից առաջ Բորոմիրն ասաց, որ օրքերը կապկպել են նրանց, բայց չեն սպանել: Բայց ես նրան ուղարկել էի Մերիի ու Փինի հետևից և չգիտեմ, թե՛ Ֆրոդոն ու Սեմն էլ են եղել նրանց հետ, թե՛ ոչ: Ճշմարիտ եմ ասում, այսօր ինչ անում եմ չարիքի է վերածվում: Ի՞նչ անենք բա հիմա:
–Առաջին — Առաջին հերթին պետք է թաղել Բորոմիրին,– — ասաց Լեգոլասը,– — հո չե՞նք թողնելու այս զզվելի գարշելի լեշերի մեջ:
–Համենայն — Համենայն դեպս պետք է շտապել,– — նկատեց Ջիմլին: – — Բորոմիրին դա նույնպես դուր չէր գա: Եթե մեր ընկերները ողջ են, պետք է փրկել նրանց թշնամու ձեռքից:
–Բայց — Բայց մենք չգիտենք՝ նրանց հե՞տ է արդյոք պահապանը,– — հիշեցրեց Արագորնը,– — մի՞թե մենք կթողնենք նրան մենակ, չէ՞ որ մենք առաջին հերթին պարտավորվել ենք նրան օգնել: Չարագուշակ ընտրության առաջ ենք կանգնած:
–Եթե — Եթե այդպես է, բերեք առաջին հերթին սկզբում կատարենք մեր գլխավոր պարտքը,– — նորից առաջարկեց Լեգոլասը: –Բորոմիրին — Բորոմիրին արժանի գերեզման մենք չենք կարող կառուցել՝ ո՛չ ժամանակ ունենք, ո՛չ էլ գործիք, գուցե քարերով դամբարա՞ն պատրաստենք:
–Դա — Դա երկար և ծանր աշխատանք է,– — չհամաձայնեց Ջիմլին: –Այստեղ — Այստեղ քարեր չկան, պետք է բերել գետի մոտից:
–Մենք — Մենք կդնենք Բորոմիրի մարմինը նավակի մեջ,– — որոշեց Արագորնը,– — իսկ կողքին կդնենք նրա և սպանված թշնամիների զենքերը: Իսկ նավակը կհրենք դեպի ջրվեժը: Թող Անդուինը ընդունի սպանված ռազմիկին: Գոնդորի մեծ գետը ինքը կհոգա, որպեսզի ոչ ոք չհամարձակվի անարգել նրա աճյունը:
Նրանք արագ հավաքեցին սպանված օրքերի զենքերը, սաղավարտները և վահանները՝ կիտելով դրանք իրար գլխի:
–Տեսե՛ք— Տեսե՛ք,– — բացականչեց Արագորնը:
Նա տձև զենքերի կույտի միջից դուրս քաշեց երկու տերևաձև դաշույն, որոնց վրա կարմիր և ոսկեգույն գրվածքներ կային: Շուտով գտնվեցին նաև պատյանները, որոնք զարդարված էին փոքրիկ կարմիր քարերով:
–Այս — Այս դաշույնները օրքերինը չեն,– — հաղթական ասաց Արագորնընա: –Նրանք — Սրանք պատկանում են հոբիթներին: Ամեն ինչ պարզ է, նրանք զինաթափել են գերիներին, բայց նրանց զենքերը վախեցել են վերցնել, չէ՞ որ դրանք պատրաստված են արևմտյան երկրում և նրանց վրա նզովք է գրված, որը մահացու է Մորդորի սպասավորների համար: Նշանակում է մեր բարեկամները անզեն են, եթե, իհարկե, ողջ են: Ես կվերցնեմ սրանք, գուցե դեռ հաջողվի վերադարձնել իրենց տերերին, չնայած որ հույսը շատ փոքր է:
–Իսկ — Իսկ ես գնամ նետերս հավաքեմ,– — ասաց Լեգոլասը,– — կապարճս դատարկ է:
Շուտով նրա կապարճը լիցքավորվեց անվնաս մնացած նետերով: Արագորնը ուշադիր զննում էր օրքերի դիակները:
–Ոչ — Ոչ բոլոր օրքերն են Մորդորից,– — նկատեց նա,– եթե : — Եթե ես մի փոքր հասկանում եմ օրքերի ցեղատեսակներից, ապա այստեղ կան մի քանի հյուսիսային գոբլիններ՝ մառախլապատ լեռներից: Բայց կան նաև ուրիշներ, որոնք ինձ անծանոթ են, նրանք նույնիսկ այլ կերպ են զինված...
Նա ցույց տվեց չորս թխամաշկ և ծուռաչք օրքերի դիակներ: Դրանք հսկայական էին՝ մեծ ձեռքերով, ամուր, մկանուտ ոտքերով: Սովորական յաթաղանների փոխարեն նրանց գոտիներից կախված էին կարճ սրեր՝ լայն շեղբերով, իսկ նրանց աղեղները չափերով ու տեսքով ոչնչով չէին տարբերվում սովորական մարդկանց աղեղներից: Վահանների վրա դրոշմված էր անծանոթ զինանշան՝ սև դաշտում սպիտակ ձեռքի տեսքով, իսկ սաղավարտներին երևում էր ռուներեն «Ս» տառը՝ պատրաստված ինչ-որ փայլուն մետաղից:
–Ես — Ես դեռ չեմ հանդիպել այսպիսի զինանշան,– — մտամոլոր ասաց Արագորնը: –Կուզենաի — Կուզենաի իմանալ՝ ի՞նչ են նշանակում այս նշանները:
–«Ս» — «Ս» Սաուրոն,– — ենթադրեց Ջիմլին,– — հասկանալը դժվար չէ:
–Ո՛չ— Ո՛չ,– — Ջիմլիի տարբերակը մերժեց Լեգոլասը,– — Սաուրոնը տանել չի կարողանում էլֆերեն ռուները:
–Եվ — Եվ հետո նա երբեք չի օգտագործում իր իսկական անունը ու չի թողնում ո՛չ գրել, ո՛չ արտաբերել,– — ավելացրեց Արագորնը,– նույնիսկ : — Նույնիսկ սպիտակը նրա գույնը չէ: Բարադ Դուրին հպատակվող օրքերի զինանշանը կարմիր աչքն է:
Նա մտախոհվեց և վերջապես ասաց. «Ինձ թվում է՝ «Ս» նշանակում է Սարուման: Իզենգարդում ինչ-որ բան այն չէ, և արևմտյան երկրներում այլևս ապահով ճանապարհներ չկան: Դրանից էլ վախենում էր Գենդալֆը... Դավաճան Սարումանը ինչ-որ կերպ իմացել է մեր արշավի մասին: Երևի նրա ականջին մեր առաջնորդի անկման լուրն էլ է հասել: Հնարավոր է Մորիայի օրքերին հաջողվել է չեզոքացնել Լորիենի զգոնությունը: Հնարավոր է նաև, որ նրանք շրջանցել են Լորիենը և գնացել են Իզենգարդ այլ ճանապարհներով: Օրքերը վատ քայլորդներ չեն, չնայած Սարումանը շատ տարբերակներ ունի լուրեր հայթհայթելու... Հիշո՞ւմ եք թռչուններին»:
–Լա՛վ— Լա՛վ, լա՛վ, ժամանակ չկա գլուխ ջարդելու հանելուկների վրա,– — արագացրեց Ջիմլին,– գնա՛նք: — Գնա՛նք, տանե՛նք Բորոմիրին գետի մոտ:
–Պետք — Պետք է գուշակել հանելուկները, եթե ուզում ենք գտնել ճիշտ ճանապարհը,– — առարկեց Արագորնը:
–Իսկ — Իսկ կա՞ այդ ճիշտ ճանապարհըճանապարհ,– — կասկածեց թզուկը:
Ջիմլին կացինով մի քանի ճյուղեր կտրեց, Արագորնն ու Լեգոլասը լարերով կապեցին դրանք, վրան փռեցին թիկնոցը և այդ ինքնաշեն պատգարակով տեղափոխեցին ռազմիկի աճյունը գետի մոտ: Ինչպես նաև ավարը, որը պետք է առաջնորդեր նրան դեպի նրա վերջին հանգրվանը: Գետը մոտիկ էր, բայց Բորոմիրի պես հաղթանդամ մարդուն նույնիսկ երեքով տանելը դժվար էր: Արագորնը մնաց գետի մոտ՝ հսկելու մարմինը, իսկ Լեգոլասն ու Ջիմլին շտապեցին հոսանքն ի վեր դեպի Պարտ Գալենը: Մինչև ճամբարը մի երկու վերստ կլիներ, և բավականին երկար ժամանակ պահանջվեց մինչև նորից լսվեցին էլֆի և թզուկի զվարթ ձայները, որոնք, աշխատելով ափից չհեռանալ, վերադարձան Արագորնի մոտ:
–Անհասկանալի — Անհասկանալի է,– — ասաց Լեգոլասը,– — ափին երկու մակույկ կար: Երրորդը չգտանք:
–Օրքերը — Օրքերն այնտեղ է՞լ են եղել,– — զգաստացավ Արագորնը:
–Օրքերի — Օրքերի հետքեր այնտեղ չկան,– — պատասխանեց Ջիմլին,– և : — Եվ հետո, եթե նրանք այնտեղ եղած լինեին, բոլոր նավակները տարած կլինեին՝ ուղեբեռն էլ հետը:
–Վերադառնանք — Վերադառնանք տեսնեմ ինչումն է բանը,– — որոշեց Արագորնը:
Բորոմիրին պառկեցրեցին նավակի հատակին: Այն պետք է դառնար նրա հուղարկավորության դամբարանը: Բարձի փոխարեն գլխի տակ դրված էր ծալված Էլֆական թիկնոցը՝ մոխրագույն գլխանոցով: Գոնդորցու ուսերը ծածկում էին նրա սև ու երկար մազերը: Լորիենի տիրուհու նվերը՝ ոսկե գոտին, փայլփլում էր արևի տակ: Սաղավարտը դրեցին նրա կողքին, ջարդված եղջերափողն ու կոտրված թուրը՝ կրծքին, իսկ ոտքերի տակ՝ սպանված թշնամիների զենքերը: Բարեկամները նստելով ազատ նավակը, կապեցին հուղարկավորության նավակը իրենց նավակից և լողացին ջրի հոսանքի ուղղությամբ: Թիավարում էին լուռ՝ աշխատելով ափին մոտ մնալ, բայց շուտով արագնթաց հոսանքը պարուրեց մակույկը և Պարտ Գալենի կանաչ մարգագետինները մնացին ետևում: Արևը, որ արդեն թեքվում էր դեպի արևմուտք, պայծառ լուսավորում էր Թոլ Բրանդիրի թեք լանջը: Բարեկամները լողում էին դեպի հարավ, մինչև որ հորիզոնում երևաց Ռաուրոս ջրվեժի ոսկե լուսապսակը, որը ջրի շիթերից բաղկացած մի ամպ էր՝ քուլա քուլա կախված անդունդի վրա: Անքամի օդը սկսեց տատանվել աղմուկից ու որոտից:
Երեք ընկերները լուռ նայում էին Բորոմիրի հետևից: Վերջապես Արագորնը գոչեց.
–Սպիտակ — Սպիտակ աշտարակից դեռ երկար են նայելու հեռուն, հուսալով տեսնել նրան տուն տանող ճանապարհին, բայց Բորոմիրն այլևս չի վերադառնա ո՛չ լեռներից, ո՛չ էլ ծովի ափերից:
Եվ նա սկսեց դանդաղ երգել.
Ու՞ր է Բորոմիրն անվախ, վաղուց սպասում ենք գլխիկոր»:
«Եղջերափողը որոտաց անտառում,- — պատասխանեց Թոլ Բրանդիրը,-—
Շատերն ընկան այդ մարտում, վերջում ընկավ Բորոմիրը,
Հուղարկավորության երգն ավարտվեց: Բարեկամները, ամբողջ ուժով թիավարելով, վերադարձան Պարտ Գալեն:
–Դուք — Դուք թողեցիք ինձ արևելյան քամին,– — ասաց Ջիմլին,– — բայց ես նրա մասին չեմ երգի:
–Ճիշտ — Ճիշտ կանես,– պատասխանեց Արագորնը,– երբ : — Երբ Մինաս Թիրիթում փչում է արևելյան քամին, նրան մի կերպ տանում են, բայց հարցեր չեն տալիս: Լա՛վ, վերջ այդ մասին, Բորոմիրը գնաց իր ճանապարհով, մենք էլ շտապենք կատարելու մեր ճանապարհի ընտրությունը:
Նավակի քիթը դեռ չէր հասցրել դիպչել ափին, բայց Արագորնը դուրս ցատկեց նավակից և արագորեն սկսեց հետազոտել տարածքը՝ անըդհատ կռանալով ու ուշադիր զննելով:
–Օրքերը — Օրքերն այստեղ չեն եղել,– — ասաց նա: –Մնացածի — Մնացածի մասին հաստատ ոչինչ չեմ կարող ասել: Մեր հետքերը շատ են խառնվել, բայց ես չեմ կարող հաստատ ասել, որ Ֆրոդոյի անհետանալուց հետո այստեղ հոբիթներ չեն եղել:
Նա վերադարձավ ափի մոտ և սկսեց ուսունասիրել խոնավ գետինը:
–Այստեղ — Այստեղ բավականին լավ պահպանված հետքեր կան,– — նկատեց նա: –Հոբիթներից — Հոբիթներից մեկը երևացել է այստեղ: Նա մտել է ջուրը, հետո նորից վերադարձել ափ: Բայց ե՞րբ է դա կատարվել, չեմ կարող ասել:
–Եվ — Եվ ինչպե՞ս ես պատրաստվում լուծել այս հանելուկը,– — հարցրեց Ջիմլին:
Արագորնը միանգամից չպատասխանեց: Նա վերադարձավ ճամբար և սկսեց տնտղել ուղեբեռերը:
–Այստեղ — Այստեղ երկու ուսապարկ է պակասում, այդ թվում ամենամեծն ու ծանրը,– — վերջապես ասաց նա: –Իսկ — Իսկ ամենածանրը կրում էր Սեմը: Ահա և ձեզ հանելուկի պատասխանը: Ֆրոդոն նստել է նավակը և հեռացել իր ծառայի հետ: Երևում է նա վերադարձել է այստեղ մեր բացակայության ժամանակ: Սեմին ես վերջին անգամ տեսել եմ վերև տանող կածանի մոտ: Ես կանչեցի նրան ինձ հետ, բայց երևում է նա չի լսել: Հասկացել է ինչ կա Ֆրոդոյի մտքին ու վազքով հետ է վերադարձել: Սեմից այդքան հեշտ չես ազատվի:
–Բայց — Բայց ինչո՞ւ է նա ուզեցել ազատվել մեզանից: , Ինչո՞ւ մեզ չի զգուշացրել,– — շփոթված հարցրեց Ջիմլին,– տարօրինակ : — Տարօրինակ արարք է:
–Տարօրինակ— Տարօրինակ, բայց խիզախ,– — առարկեց Արագորնը: –Սեմը — Սեմը ճիշտ էր... Ֆրոդոն չէր ուզում առաջնորդել ընկերներին դեպի մահ՝ Մորդոր, չնայած հասկանում էր, որ ինքը պետք է գնա: Այն ժամանակ, երբ նա մենակ թափառում էր սարի վրա, ինչ-որ անսպասելի բան է տեղի ունեցել, որն էլ օգնել է նրան հաղթել վախը և որոշում կայացնել:
–Գուցե — Գուցե նա հանդիպել է օրքերին ու փախե՞լ է,– — ենթադրեց Լեգոլասը:
–Այո՛— Այո՛, փախել է,– — պատասխանեց Արագորնը,– — բայց դժվար թե օրքերից:
Արագորնը չկիսեց ընկերների հետ իր վերջին մտքերը: Բորոմիրի խոստովանությունը նա երկար ժամանակ գաղտնիք էր պահում:
–Ամեն — Ամեն ինչ արդեն պարզ է,– — ասաց Լեգոլասը,– — Ֆրոդոն այլևս այս ափին չէ: Նավակը կարող էր վերցնել միայն նա, իսկ Սեմը գնացել է նրա հետ: Այլապես ինչպե՞ս բացատրել ուղեբեռերի անհետացումը:
–Ուրեմն — Ուրեմն մնում է երկուսից մեկը,– — ամփոփեց Ջիմլին,– — կա՛մ մենք նստում ենք վերջին նավակը ու փորձում ենք հասնել Ֆրոդոյին, կա՛մ էլ գնում ենք օրքերի հետքերով: Երկու դեպքում էլ հույսը շատ աղոտ է: Թանկարժեք ժամանակն արդեն բաց է թողնված:
–Թողեք — Թողեք մտածեմ,– — ասաց Արագորնը,– — և թող իմ ընտրությունը ճիշտ լինի ու վերջ դնի ձախորդություններին, որոնք այսօր հետապնդում են մեզ:
Կարճ ժամանակ լուռ կանգնելուց հետո նա վերջապես որոշեց.
–Ես — Ես ուղևորվում եմ օրքերին հետապնդելու: Եթե ամեն ինչ այսպես չդասավորվեր ես կուղեկցեի Ֆրոդոյին և կմնայի նրա հետ մինչև վերջ: Բայց եթե ես հիմա նետվեմ նրան փնտրելու՝ չիմանալով որտեղ, Փինին և Մերիին սպասվում են ծանր տառապանքներ ու մահ: Սիրտս հուշում է ինձ, որ պահապանի ճակատագիրն այլև իմ ձեռքին չէ: Ջոկատն արդեն խաղացել է իր դերը և մեզ հարգի չի լինի, եթե թողնենք մեր բարեկամներին դժբախտության մեջ, քանի դեռ մեր մեջ ուժ կա պայքարելու: Առա՛ջ, ավելորդ ոչինչ մի՛ վերցրեք, մենք պետք է հետապնդենք նրանց օր ու գիշեր, մինչև որ չհասնենք:
Նրանք դուրս հանեցին ջրից վերջին նավակը և տարան անտառ: Ավելորդ իրերը պահեցին նավակի հատակին ու հավերժ լքեցին Պարտ Գալենը: Երբ նրանք վերադարձան բացատ, որտեղ ընկել էր Բորոմիրը, արդեն երեկո էր: Արագորնից մեծ վարպետություն չպահանջվեց արագ գտնել օրքերի հետքը:
–Միայն — Միայն օրքերն են այսպես կոխկրտում խոտերը,– — փնթփնթաց Լեգոլասը: –Կարելի — Կարելի է մտածել, թե նրանց դուր է գալիս ջարդել այն ամենը, ինչն աճում է ու ձգվում դեպի արևը:
–Բայց — Բայց դա չի խանգարում, որ նրանք արագ քայլեն,– — նկատեց Արագորնը: –Ի — Ի դեպ նրանք երբեք չեն հոգնում: Իսկ մենք, երևում է, շուտով դուրս կգանք չոր ու քարքարոտ տեղանք և ինձ հարկավոր է շատ ուշադիր լինել, որ հետքը չկորցնենք:
–Դե — Դե ինչ, առա՛ջ,– — բացականչեց Ջիմլին,– — թզուկները նույնպես գերազանց քայլորդներ են ու ոչ մի բանում չեն զիջում օրքերին: Բայց հետապնդումը երկար է լինելու: Մենք թույլ տվեցինք նրանց շատ հեռու գնալ:
–Դա — Դա այդպես է,– — հաստատեց Արագորնը: –Այսօր — Այսօր մեզ բոլորիս չէր խանգարի թզուկի տոկունություն ունենալ, բայց առա՛ջ, կա հույս, թե ոչ՝ մենք չենք նահանջի ու վա՛յ մեզ, եթե չհասնենք նրանց: Այս հետապնդումը դեռ իր տեղն է գրավելու էլֆերի, մարդկանց ու թզուկների լեգենդներում: Առա՛ջ, երեք որսորդներ:
Նա առաջ սուրաց ինչպես հովազը: Կասկածները մի կողմ դնելով նա առաջնորդում էր իր փոքրիկ ջոկատը առաջ ու առաջ: Անտառն ու լիճը մնացին ետևում: Կարմիր մայրամուտով ողողված հորիզոնում կամաց-կամաց սկսեցին երևալ լեռների ուրվագծերը և դեպի գետը ձգվեցին նրանց լանջերը: Մթնում էր: Երեք մոխրագույն ստվերները անհետացան քարերի ետևում: