Changes
/* Գլուխ առաջին. Բորոմիրի վերջին ուղևորությունը */
Հետքագետը կանգ առավ և վարանեց: Չբարձրանա՞ արդյոք Ամոն Հենի գագաթը, միգուցե այնտեղ` քարե նստարանի մոտ, նրա աչքերի առաջ կբացվի ինչ որ կարևոր բան, և կասկածները կցրվե՞ն: Ժամանակը չկար, բայց նա որոշեց և վազելով առաջ՝ մի քանի ցատկով հաղթահարեց քարե աստիճանները: Նստելով նստարանին` նա սկսեց ուշադիր զննել, բայց արևը հասցրել էր մայր մտնել, և աշխարհը թվում էր մռայլ ու հեռու: Արագորնը ծայրից ծայր զննեց Միջերկիրը, բայց ոչինչ չտեսավ բացի հորիզոնում երևացող բլուրներից, իսկ երկնքում` այն նույն թռչունին, որ արծվի էր նման: Թռչունը դանդաղորեն, լայն շրջաններ գծելով, իջնում էր դեպի տափաստանը:
Եվ այդ պահին հետքագետի սուր լսողությանը հասավ ինչ որ տարօրինակ աղմուկ, որը գալիս էր ներքևից՝ գետի արևմտյան կողմում փռված անտառից: Արագորնը քարացավ: Ներքևում լսվում էին ինչ որ ճչոցներ, և ի սարսափ իրեն նա զանազանեց նաև օրքերի ձայներ:
Եվ հանկարծ տարածվեց ցածր, բայց հզոր եղջերափողի ձայնը: Բախվելով . բախվելով սարերի լանջերին և արձագանքելով ձորերում` այն նույնիսկ խլացրեց ջրվեժի աղմուկը:
— Բորոմիրի եղջերափո՛ղը, նա օգնությո՛ւն է կանչում,— բացականչեց Արագորնը և սլացավ աստճաններով ներքև: — Վա՜յ ինձ,— կրկնում էր նա ընթացքում,— դաժան ճակատագիրը հետապնդում է ինձ: Այսօր ինչ էլ որ անեմ վերածվում է չարիքի... Իսկ Սեմը ո՞ւր կորավ:
Այդ ընթացքում ճչոցներն ու աղմուկը սկսեցին ուժեղանալ, իսկ փողի ձայնը` թուլանալ, ասես փչողը հուսահատված լիներ օգնություն կանչելուց: Կատաղի ու սահմռկեցուցիչ օրքերի ոռնոցից հետո հանկարծ եղջերափողի ձայնը մարեց: Արագորնին քիչ էր մնում վազել, բայց, մինչ նա կհասներ սարի ստորոտին, աղմուկն արդեն կտրվել էր: Թեքվելով ձախ` այնտեղ, որտեղից լսվում էին ձայները, Արագորնը հասկացավ, որ աղմուկր հեռանում է: Շուտով ամեն ինչ լռեց: Ճանկելով արևի տակ շողշողացող սուրը` Արագորնը ճչաց. «Էլենդի՛լ, Էլենդի՛լ», և ցատկեց առաջ՝ ջարդելով թփուտները: Պարտ Գալենից մեկ մղոն հեռու՝ մի ոչ մեծ բացատում, նա գտավ Բորոմիրին: Վերջինս նստած էր հսկայական ծառի տակ, մեջքով հենված բնին, ասես հանգստանում էր: Բայց Սակայն Արագորնի աչքերն անմիջապես նկատեցին ռազմիկի կրծքին ցցված նետերի սև ծայրերը: Բորոմիրը դեռ ձեռքի մեջ դեռ սեղմում էր ջարդված սրի բռնակը, իսկ կողքին ընկած էր երկու մասի բաժանված եղջերափողը: Շուրջը թափթփված էին սպանված օրքերի մարմինները:
Արագորնը ծնկի իջավ Բորոմիրի կողքին: Նա բացեց աչքերը և փորձեց ինչ որ բան ասել: Վերջապես ծնոտները շարժվեցին:
Բորոմիրի հայացքը սահեց սպանված օրքերի վրայով: Նրա սրի օգնությամբ իրենց մահն էին գտել ավելի քան քսան օրք:
— Օրքերը տարան կոլոտիկներին իրենց հետ, բայց նրանք ողջ են, չնայած որ թեև կապկպված են:
Նա լռեց, և աչքերը հոգնած փակվեցին: Մի ակնթարթ հետո նորից խոսեց:
Բորոմիրը թուլացած ժպտաց:
— Պատասխանի՛ր, ու՞ր գնացին օրքերը, ի՞նչ պատահեց Ֆրոդոյին, նա նու՞յնպես նրանց հետ է,— հարցրեց Արագորնը:
— Վա՜յ մեզ,— բացականչեց Արագորնը՝ ցնցված մինչև հոգու խորքը: —Դենետորի — Դենետորի հետնորդը հեռացավ աշխարհից, ինչպիսի ինչպիսի՜ դառը վերջաբան: Մատանու եղբայրությունը փլուզվեց, սա նաև իմ պարտությունն է: Իզուր Գենդալֆը վստահեց ինձ ջոկատի ճակատագիրը: Ես չփարատեցի նրա հույսերը: Ի՞նչ անեմ հիմա: Բորոմիրը խնդրեց գնալ Գոնդոր: Այդ է ուզում նաև իմ սիրտը, բայց ո՞ւր է մատանին, որտե՞ղ է պահապանը, որտե՞ղ փնտրեմ նրանց, ո՞նց ինչպե՞ս փրկեմ բռնած գործը:
Նա ծնկաչոք հեկեկում էր՝ բռնած Բորոմիրի ձեռքը: Այդպես էլ նրան գտան Ջիմլին ու Լեգոլասը, որոնք իջել էին արևմտյան լանջով և անաղմուկ, ինչպես որսորդները, եկել-հասել մարտի դաշտ: Ջիմլին ձեռքի մեջ սեղմել սեղմում էր կացինը, իսկ Լեգոլասը՝ երկար դաշույնը: Նրա . նրա նետերը վերջացել էին: Դուրս գալով բացատ՝ երկուսն էլ քարացան անսպասելիությունից, բայց հետո ամեն ինչ հասկացան ու և դառնությամբ լցված՝ կախեցին գլուխները: Լեգոլասը մոտեցավ Արագորնին:
— Ավա՜ղ,— բացականչեց նա,— մենք բազմաթիվ օրքերի հետապնդեցինք ու ոչնչացրեցինք անտառում, բայց ինչպես երևում է այստեղ ավելի շատ էինք պետք: Մենք լսեցինք փողի ձայնը ու և շտապեցինք ձայնին ընդառաջ, բայց ինչպես երևում է ուշացել ենք... Բարոմիրը մահացո՞ւ է վիրավորվել, իսկ դո՞ւ:
— Նա մեռած է,— պատասխանեց Արագորնը: —Ես՝ — Ես՝ քերծվածք անգամ չունեմ: Ես, ինչպես դուք, չափազանց ուշ հասա, Բորոմիրը ընկել էր՝ պաշտպանելով հոբիթներին, քանի դեռ ես գագաթին էի:
— Հոբիթների՞ն,— բացականչեց Ջիմլին,— իսկ ո՞ւր են նրանք, ո՞ւր է Ֆրոդոն:
— Չգիտեմ,— հոգնած պատասխանեց Արագորնը: —Մահից — Մահից առաջ Բորոմիրն ասաց, որ օրքերը կապկպել են նրանց, բայց չեն սպանել: Բայց Սակայն ես նրան ուղարկել էի Մերիի ու Փինի հետևից և չգիտեմ, թե՛ Ֆրոդոն ու Սեմն էլ են եղել նրանց հետ, թե՛ թե ոչ: Ճշմարիտ եմ ասում, այսօր ինչ անում եմ չարիքի է վերածվում: Ի՞նչ անենք բա հիմա:
— Առաջին հերթին պետք է թաղել Բորոմիրին,— ասաց Լեգոլասը,— հո չե՞նք թողնելու այս գարշելի լեշերի մեջ:
— Մենք կդնենք Բորոմիրի մարմինը նավակի մեջ,— որոշեց Արագորնը,— իսկ կողքին կդնենք նրա և սպանված թշնամիների զենքերը: Իսկ նավակը կհրենք դեպի ջրվեժը: Թող Անդուինը ընդունի սպանված ռազմիկին: Գոնդորի մեծ գետը ինքը կհոգա, որպեսզի ոչ ոք չհամարձակվի անարգել նրա աճյունը:
Նրանք արագ հավաքեցին սպանված օրքերի զենքերը, սաղավարտները և վահանները՝ կիտելով դրանք իրար գլխիվրա:
— Տեսե՛ք,— բացականչեց Արագորնը:
Նա տձև զենքերի կույտի միջից դուրս քաշեց երկու տերևաձև դաշույն, որոնց վրա կարմիր և ոսկեգույն գրվածքներ կային: Շուտով գտնվեցին նաև պատյանները, որոնք զարդարված էին փոքրիկ , կարմիր քարերով:
— Այս դաշույնները օրքերինը չեն,— հաղթական ասաց նա: — Սրանք պատկանում են հոբիթներին: Ամեն ինչ պարզ է, նրանք զինաթափել են գերիներին, բայց նրանց զենքերը վախեցել են վերցնել, չէ՞ որ դրանք պատրաստված են արևմտյան երկրում Արևմտյան Երկրում և նրանց վրա նզովք է գրված, որը մահացու է Մորդորի սպասավորների համար: Նշանակում է մեր բարեկամները անզեն են, եթե, իհարկե, ողջ են: Ես կվերցնեմ սրանք, գուցե դեռ հաջողվի վերադարձնել իրենց տերերին, չնայած որ հույսը շատ փոքր է:
— Իսկ ես գնամ նետերս հավաքեմ,— ասաց Լեգոլասը,— կապարճս դատարկ է:
— Ոչ բոլոր օրքերն են Մորդորից,— նկատեց նա: — Եթե ես մի փոքր հասկանում եմ օրքերի ցեղատեսակներից, ապա այստեղ կան մի քանի հյուսիսային գոբլիններ՝ մառախլապատ լեռներից: Բայց կան նաև ուրիշներ, որոնք ինձ անծանոթ են, նրանք նույնիսկ այլ կերպ են զինված...
Նա ցույց տվեց չորս թխամաշկ և ծուռաչք շիլաչք օրքերի դիակներ: Դրանք հսկայական էին՝ մեծ ձեռքերով, ամուր, մկանուտ ոտքերով: Սովորական յաթաղանների փոխարեն նրանց գոտիներից կախված էին կարճ սրեր՝ լայն շեղբերով, իսկ նրանց աղեղները չափերով ու տեսքով ոչնչով չէին տարբերվում սովորական մարդկանց աղեղներից: Վահանների վրա դրոշմված էր անծանոթ զինանշան՝ սև դաշտում սպիտակ ձեռքի տեսքով, իսկ սաղավարտներին երևում էր ռուներեն ռունագիր «Ս» տառը՝ պատրաստված ինչ-որ փայլուն մետաղից:
— Ես դեռ չեմ հանդիպել այսպիսի զինանշան,— մտամոլոր ասաց Արագորնը: — Կուզենաի իմանալ՝ ի՞նչ են նշանակում այս նշանները:
— Ո՛չ,— Ջիմլիի տարբերակը մերժեց Լեգոլասը,— Սաուրոնը տանել չի կարողանում էլֆերեն ռուները:
— Եվ հետո նա երբեք չի օգտագործում իր իսկական անունը ու չի թողնում ո՛չ գրել, ո՛չ արտաբերել,— ավելացրեց Արագորնը: — Նույնիսկ սպիտակը նրա գույնը չէ: Բարադ Դուրին հպատակվող օրքերի զինանշանը կարմիր աչքն Բոսոր Աչքն է:
Նա մտախոհվեց և վերջապես ասաց. «Ինձ թվում է՝ «Ս» նշանակում է Սարուման: Իզենգարդում ինչ-որ բան այն չէ, և արևմտյան երկրներում այլևս ապահով ճանապարհներ չկան: Դրանից էլ վախենում էր Գենդալֆը... Դավաճան Սարումանը ինչ-որ կերպ իմացել է մեր արշավի մասին: Երևի նրա ականջին մեր առաջնորդի անկման լուրն էլ է հասել: Հնարավոր է Մորիայի օրքերին հաջողվել է չեզոքացնել Լորիենի զգոնությունը: Հնարավոր , բայց, հնարավոր է նաև, որ նրանք շրջանցել են Լորիենը և գնացել են Իզենգարդ այլ ճանապարհներով: Օրքերը վատ քայլորդներ չեն, չնայած թեպետ, Սարումանը շատ տարբերակներ ունի լուրեր հայթհայթելու... Հիշո՞ւմ եք թռչուններին»:
— Լա՛վ, լա՛վ, ժամանակ չկա գլուխ ջարդելու հանելուկների վրա,— արագացրեց Ջիմլին: — Գնա՛նք, տանե՛նք Բորոմիրին գետի մոտ:
— Պետք է գուշակել հանելուկները, եթե ուզում ենք գտնել ճիշտ ճանապարհը,— առարկեց Արագորնը:
— Իսկ կա՞ այդ ճիշտ ճանապարհճանապարհը,— կասկածեց թզուկը:
Ջիմլին կացինով մի քանի ճյուղեր կտրեց, Արագորնն ու Լեգոլասը լարերով կապեցին դրանք, վրան փռեցին թիկնոցը և այդ ինքնաշեն պատգարակով տեղափոխեցին ռազմիկի աճյունը գետի մոտ: Ինչպես նաև ավարը, որը պետք է առաջնորդեր նրան դեպի նրա վերջին հանգրվանը: Գետը մոտիկ էր, բայց Բորոմիրի պես հաղթանդամ մարդուն նույնիսկ երեքով տանելը դժվար էր: Արագորնը մնաց գետի մոտ՝ հսկելու մարմինը, իսկ Լեգոլասն ու Ջիմլին շտապեցին հոսանքն ի վեր վեր՝ դեպի Պարտ Գալենը: Մինչև ճամբարը մի երկու վերստ մղոն կլիներ, և բավականին երկար ժամանակ պահանջվեց , մինչև նորից լսվեցին էլֆի և թզուկի զվարթ ձայները, որոնք, աշխատելով ափից չհեռանալ, վերադարձան Արագորնի մոտ:
— Անհասկանալի Տարօրինակ է,— ասաց Լեգոլասը,— ափին երկու մակույկ կար: Երրորդը չգտանք:
— Օրքերն այնտեղ է՞լ են եղել,— զգաստացավ Արագորնը:
— Օրքերի հետքեր այնտեղ չկան,— պատասխանեց Ջիմլին: — Եվ հետո, եթե նրանք այնտեղ եղած լինեին, բոլոր նավակները տարած կլինեին՝ ուղեբեռն էլ հետը:
— Վերադառնանք տեսնեմ Երբ վերադառնանք՝ կտեսնեմ ինչումն է բանը,— որոշեց Արագորնը:
Բորոմիրին պառկեցրեցին նավակի հատակին: Այն պետք է դառնար նրա հուղարկավորության դամբարանը: Բարձի փոխարեն գլխի տակ դրված էր ծալված Էլֆական թիկնոցը՝ մոխրագույն գլխանոցով: Գոնդորցու ուսերը ծածկում էին նրա սև ու երկար մազերը: Լորիենի տիրուհու նվերը՝ ոսկե գոտին, փայլփլում էր արևի տակ: Սաղավարտը դրեցին նրա կողքին, ջարդված եղջերափողն ու կոտրված թուրը՝ կրծքին, իսկ ոտքերի տակ՝ սպանված թշնամիների զենքերը: Բարեկամները նստելով ազատ նավակը, կապեցին հուղարկավորության նավակը իրենց նավակից և լողացին ջրի հոսանքի ուղղությամբ: Թիավարում էին լուռ՝ աշխատելով ափին մոտ մնալ, բայց շուտով արագնթաց հոսանքը պարուրեց մակույկը և Պարտ Գալենի կանաչ մարգագետինները մնացին ետևումհետևում: Արևը, որ արդեն թեքվում էր դեպի արևմուտք, պայծառ լուսավորում էր Թոլ Բրանդիրի թեք լանջը: Բարեկամները լողում էին դեպի հարավ, մինչև որ հորիզոնում երևաց Ռաուրոս ջրվեժի ոսկե լուսապսակը, որը ջրի շիթերից բաղկացած մի ամպ էր՝ քուլա քուլա կախված անդունդի վրա: Անքամի օդը սկսեց տատանվել աղմուկից ու որոտից:
Այստեղ Բորոմիրի մակույկը արձակեցին: Գոնդորցու դեմքը խաղաղություն ու հանգստություն էր ճառագում: Մակույկը Մակույկն օրորվում էր սահող ալիքների վրա: Հոսանքը արագ առավ նավակին իր գիրկն ու տարավ: Բարեկամները թիավարում էին ամբողջ ուժով, որպեսզի իրենք էլ չհետևեն Բորոմիրին: Նավակը սրնթաց հեռանում էր և շուտով այն վերածվեց սև փոքրիկ կետի ու կորավ ոսկեգույն հեռվում: Ջրվեժը առանց դադարի շառաչում էր: Գետը ընդունեց Բորոմիրին՝ Դենետորի որդուն, և Մինաս Թիրիթը հավիտյան կորցրեց նրան: Այլևս նա չի բարձրանա սպիտակ աշտարակի աստիճաններով: Բայց , սակայն Գոնդորում դեռ երկար կպատմեն էլֆական նավակի մասին, որն անվնաս անցել էր ջրվեժի փրփրուն հորձանուտը, լողացել մինչև Օսգիլիաթ ու և կտրելով մեծ գետը, գիշերային աստղերի լույսի ներքո, դուրս եկել անծայրածիր ծով:
Երեք ընկերները լուռ նայում էին Բորոմիրի հետևից: Վերջապես Արագորնը գոչեց.
— Սպիտակ աշտարակից դեռ երկար են նայելու հեռուն, հուսալով տեսնել նրան տուն տանող ճանապարհին, բայց Բորոմիրն այլևս չի վերադառնա ո՛չ լեռներից, և ո՛չ էլ ծովի ափերից:
Եվ նա սկսեց դանդաղ երգել.
— Դուք թողեցիք ինձ արևելյան քամին,— ասաց Ջիմլին,— բայց ես նրա մասին չեմ երգի:
— Ճիշտ կանես,– — պատասխանեց Արագորնը: — Երբ Մինաս Թիրիթում փչում է արևելյան քամին, նրան մի կերպ տանում են, բայց հարցեր չեն տալիս: Լա՛վ, վերջ այդ մասին, Բորոմիրը գնաց իր ճանապարհով, մենք էլ շտապենք կատարելու մեր ճանապարհի ընտրությունը:
Նավակի քիթը դեռ չէր հասցրել դիպչել ափին, բայց երբ Արագորնը դուրս ցատկեց նավակից և արագորեն սկսեց հետազոտել տարածքը՝ անըդհատ կռանալով ու ուշադիր զննելով:
— Օրքերն այստեղ չեն եղել,— ասաց նա: — Մնացածի մասին հաստատ ոչինչ չեմ կարող ասել: Մեր հետքերը շատ են խառնվել, բայց ես չեմ կարող հաստատ ասել, որ Ֆրոդոյի անհետանալուց հետո այստեղ հոբիթներ չեն եղել:
Նա վերադարձավ ափի մոտ և սկսեց ուսունասիրել զննել խոնավ գետինը:
— Այստեղ բավականին լավ պահպանված հետքեր կան,— նկատեց նա: — Հոբիթներից մեկը երևացել է այստեղ: Նա մտել է ջուրը, հետո նորից վերադարձել ափ: Բայց , բայց ե՞րբ է դա կատարվել, չեմ կարող ասել:
— Եվ ինչպե՞ս ես պատրաստվում լուծել այս հանելուկը,— հարցրեց Ջիմլին:
— Բայց ինչո՞ւ է նա ուզեցել ազատվել մեզանից, Ինչո՞ւ մեզ չի զգուշացրել,— շփոթված հարցրեց Ջիմլին: — Տարօրինակ արարք է:
— Տարօրինակ, բայց խիզախ,— առարկեց Արագորնը: — Սեմը ճիշտ էր... Ֆրոդոն չէր ուզում առաջնորդել ընկերներին դեպի մահ՝ Մորդոր, չնայած հասկանում էր, որ ինքը պետք է գնա: Այն ժամանակ, երբ նա մենակ թափառում էր սարի լեռան վրա, ինչ-որ անսպասելի բան է տեղի ունեցել, որն էլ օգնել է նրան հաղթել վախը և որոշում կայացնել:
— Գուցե նա հանդիպել է օրքերին ու փախե՞լ է,— ենթադրեց Լեգոլասը:
Կարճ ժամանակ լուռ կանգնելուց հետո նա վերջապես որոշեց.
— Ես ուղևորվում եմ օրքերին հետապնդելու: Եթե ամեն ինչ այսպես չդասավորվեր ես կուղեկցեի Ֆրոդոյին և կմնայի նրա հետ մինչև վերջ: Բայց եթե ես հիմա նետվեմ նրան փնտրելու՝ չիմանալով որտեղ, Փինին և Մերիին սպասվում են ծանր տառապանքներ ու և մահ: Սիրտս հուշում է ինձ, որ պահապանի ճակատագիրն այլև իմ ձեռքին չէ: Ջոկատն արդեն խաղացել է իր դերը և մեզ հարգի չի լինի, եթե թողնենք մեր բարեկամներին դժբախտության մեջ, քանի դեռ մեր մեջ ուժ կա պայքարելու: Առա՛ջ, ավելորդ ոչինչ մի՛ վերցրեք, մենք պետք է հետապնդենք նրանց օր ու գիշեր, մինչև որ չհասնենք:
Նրանք դուրս հանեցին ջրից վերջին նավակը և տարան անտառ: Ավելորդ իրերը պահեցին նավակի հատակին ու հավերժ լքեցին Պարտ Գալենը: Երբ նրանք վերադարձան բացատ, որտեղ ընկել էր Բորոմիրը, արդեն երեկո էր: Արագորնից մեծ վարպետություն չպահանջվեց արագ գտնել օրքերի հետքը:
— Միայն օրքերն են այսպես կոխկրտում խոտերը,— փնթփնթաց Լեգոլասը: — Կարելի է մտածել, թե նրանց դուր է գալիս ջարդել այն ամենը, ինչն աճում է ու ձգվում դեպի արևը:
— Բայց դա չի խանգարում, որ նրանք արագ քայլեն,— նկատեց Արագորնը: — Ի դեպ և, ի դեպ՝ նրանք երբեք չեն հոգնում: Իսկ մենք, երևում է, շուտով դուրս կգանք չոր ու քարքարոտ տեղանք և ինձ հարկավոր է շատ ուշադիր լինել, որ հետքը չկորցնենք:
— Դե ինչ, առա՛ջ,— բացականչեց Ջիմլին,— թզուկները նույնպես գերազանց քայլորդներ են ու ոչ մի բանում չեն զիջում օրքերին: Բայց հետապնդումը երկար է լինելու: Մենք թույլ տվեցինք նրանց շատ հեռու գնալ:
— Դա այդպես է,— հաստատեց Արագորնը: — Այսօր մեզ բոլորիս չէր խանգարի թզուկի տոկունություն ունենալ, բայց , առա՛ջ, կա հույս, թե ոչ՝ մենք չենք նահանջի ու և վա՛յ մեզ, եթե չհասնենք նրանց: Այս հետապնդումը դեռ իր տեղն է գրավելու էլֆերի, մարդկանց ու թզուկների լեգենդներումասույթներում: Առա՛ջ, երեք որսորդներ:
Նա առաջ սուրաց ինչպես հովազըեղջերուն: Կասկածները մի կողմ դնելով նա առաջնորդում էր իր փոքրիկ ջոկատը առաջ ու առաջ: Անտառն ու լիճը մնացին ետևումհետևում: Կարմիր մայրամուտով ողողված հորիզոնում կամաց-կամաց սկսեցին երևալ լեռների ուրվագծերը և դեպի գետը ձգվեցին նրանց լանջերը: Մթնում էր: Երեք մոխրագույն ստվերները անհետացան քարերի ետևում:
=== Գլուխ երկրորդ. Ռոհանի հեծյալները ===