Changes
/* Գլուխ չորորդ. Ծառմորուսը */
=== Գլուխ չորորդ. Ծառմորուսը ===
Այդ ընթացքում հոբիթները , արագորեն, ինչքան որ թույլ էր տալիս խճճված անտառը, խորանում էին նրա մթին թավուտներում, բարձրանալով Էնտվեյի Էնտուոշի հոսանքն ի վեր դեպի արևմուտք՝ լեռների լանջերը: Մահացու սարսափը կամաց-կամաց մնաց ետևումհետևում, և հոբիթները դանդաղեցրին ընթացքը: Ինչ որ տարօրինակ զգացում համակեց նրանց, շնչելը դժվարացավ, օդը չէր հերիքում:
Վերջապես Մերին կանգ առավ:
Նա մագլցեց ջրի վրա կախված հաստ արմատի վրա և կռանալով մի բուռ ջուր վերցրեց: Այն մաքուր էր ու սառը, և հոբիթը մի կուշտ խմեց: Մերին հետևեց նրա օրինակին: Ջուրը թարմացրեց նրանց, և հոբիթների հոգին մի փոքր թեթևացավ: Որոշ ժամանակ նրանք նստել էին ափին և չլմփացնելով ջրին հանգստացնում էին ոտքերի ցավը, ոտքների ցավը՝ նայելով իրենց շրջապատող ծառերին, որոնք, լուռ կանգնած, շարք առ շարք հեռանում ու ձուլվում էին մոխրագույն կիսախավարին:
Նրանք ևս մեկ անգամ քրքրեցին գրպանները: Էլֆական հացերը կարող էին բավականացնել երևի մի չորս հինգ օր, այն էլ մի կերպ, գոտիները պիդ ձգած վիճակում:
Այդ պահին նրանք անտառի խորքում լույս նկատեցին, երևի արևի ճառագայթներին հաջողվել էր հաղթահարել ծառերի խիտ սաղարթները:
Բայց լույսն այնքան էլ մոտիկ մոտ չէր , ինչքան թվում էր, և հոբիթները բավականաչափ երկար քայլեցին: Կտրուկ վերելք սկսվեց, ոտքերի տակ ընկնող քարերը քանի գնում գնալով շատանում էին: Առջևում լույսի շողը գնալով ընդլայնվում էր: Վերջապես , հոբիթների դիմաց , մի քարե ժայռ երևաց, որը , կամ կտրվածք էր լանջի վրա, կամ էլ հեռավոր լեռնաշղթայի քարափով վերջացող ելուստը: ժայռի վրա ծառեր չէին աճում , և այն ամբողջովին լուսավորված էր արևի ճառագայթներով: Բայց , ստորոտում աճած ծառերի ճյուղերը այնպես էին ձգվել դեպի արևով լուսավորված քարքարոտ մակերեսը, որ թվում էր, թե տաքանալ են ուզում: Քիչ առաջ , ամեն ինչ մոխրագույն ու մռայլ էր, բայց , այստեղ ծառերի բները վառ շագանակագույն էին և փայլում էին մշակված կաշվի պես, իսկ նրանց ներքևի մասը ծածկված էր փափուկ, վառ-կանաչ մամուռով, որն ասես նոր աճած խոտ լիներ: Թվում էր, թե գարունն է այստեղ եղել և հեռանալով թողել իր հիասքանչ փայլը...
Քարափը բավականին նման էր կոպիտ ու անհարթ աստիճանների, թվում էր, թե ինչ որ մեկի ձեռքի գործն է, բայց , ամենայն հավանականությամբ , դա քամու, ջրի ու ժամանակի , աշխատանքի արդյունքն էր: Հոբիթները վերևում գոգավորություն նկատեցին, որը գտնվում էր ծառերի կատարների հետ մոտավորապես նույն մակարդակի վրա: Եզրերը պատված էին փշոտ խոտերով, իսկ մեջտեղում քարացել էր հսկայական ծառի չորացած բունը, որի վրա , ընդամենը երկու ճյուղ էր մնացել, այն էլ էլ՝ դեպի ներքև կախված: Չորացած ծառը զարմանալիորեն հիշեցնում էր սապատավոր , զառամյալ ծերունու, որն ասես կանգնած արևկող անելուց լիներ:
Ասվածն արված էր: Շուտով հոբիթներն արդեն մագլցում էին ժայռի վրայով: Եթե նույնիսկ քարափի աստճանները ձեռքի գործ լինեյին, ակնհայտ երևում էր, որ հոբիթների համար չեն պատրաստված: Երկուսն էլ այնքան էին ոգևորված ու զբաղված դժվարին վերելքով, որ չնկատեցին, թե ինչպես անցավ կապտուկների ու քերծվածքների ցավը, իսկ մարմինները լցվեցին նոր ուժով ու եռանդով: Վերջապես , նրանք հասան քիվի եզրին և, վերջին աստիճանը հաղթահարելով, հայտվեցին չորացած , ծեր ծառի կողքին: Ոտքի ցատկելով հոբիթները շրջվեցին դեպի անտառը և շունչները տեղը բերելով նայեցին արևելք: Պարզվեց, որ շատ չեն խորացել անտառում, ընդամենը երեք կամ չորս մղոն: Ծառերի կատարները իջնում էին դեպի տափաստանը, իսկ անտառի եզրին եզրից դեպի երկինք էին բարձրանում սև ու խիտ ծխի քուլաները, որոնց քամին քշում էր անտառի կողմը:
Հսկայական ծուռումուռ ձեռքերն իջան հոբիթների ուսերին, նրբորեն բայց հաստատուն կերպով շրջեցին նրանց հակառակ ուղղությամբ և բարձրացրին վեր: Հոբիթներն իրենց առջև մի չտեսնված դեմք տեսան, որը պատկանում էր ոչ պակաս զարմանահրաշ արարածին: Նա ոչ այն է մարդու էր նման, ոչ այն է է՝ տրոլի: Վիթխարի, տասնչորս ֆուտից ավելի, հասակ ուներ, թիկնեղ էր ու մեծ գլխով, որը մի քիչ երկարավուն էր ու և, առանց վզի , միանգամից միանում էր մարմնին: Դժվար էր հասկանալ նրա հագին հագուստ կա , թե ոչ, . կուրծքն ու ոտքերը պատող կանաչա-մոխրագույն ծալքերն ավելի շատ կաշվի, կամ նույնիսկ կեղևի էին նման , քան հագուստի: Համենայն դեպս , հսկայի ձեռքերը մերկ էին ու պատված էին հարթ, դարչնագույն կաշվով: Նրա հսկա ոտքերից ամեն մեկը յոթ մատ ուներ, դեմքի ներքևի մասը ծածկված էր երկար, մոխրագույն մորուքով: Մորուքի մազերն արմատների մոտ ճյուղերի պես հաստ էին, բայց ծայրերում դառնում էին մամուռի պես բարակ ու փափուկ:
Սկզբում , զարմացած հոբիթները միայն ծառ-մարդու աչքերն էին տեսնում: Աչքերն ուշադիր, առանց շտապելու , զննում էին հոբիթներին: Շագանակագույն, բայց խորքում կանաչ կրակով այդ աչքերը թվում էր, թե թափանցում են հոգու ամենահեռավոր ու մութ անկյունները: Հետագայում , Փինը հաճախ էր փորձում բացատրել իր առաջին տպավորությունը, և ահա թե ինչ էր նրա մոտ ստացվում. «Նրա աչքերն ասես անհատակ հորեր լինեին, լցված հազարավոր տարիների հիշողություններով և երկա՜ր, դանդաղ ու խորունկ մտքերով: Թվում էր, թե այն, ինչ կատարվում է այստեղ և հիմա ու արտացոլվում նրանց մակերևույթին, միայն կայծկլտող փայլ է, է՝ ինչպես սաղարթախիտ ծառի կատարի տերևներներն են փայլում արևի ճառագայթներից, կամ խորունկ լճի մակերևույթի ալիքները: Ինձ թվում էր, թե մենք , անզգուշորեն , արթնացրել ենք դարերով իր համար աճող ծառին: Չնայած , սխալ կլինի ասել, թե նա քնած էր: Նա ուղղակի ապրում էր ինքն իր մեջ՝ արմատների ծայրերից մինչև ճյուղերի ծայրերը, երկնքի ու երկրի միջև, ու մեկ էլ հանկարծ սթափվել ու և ուշադիր զննում էր քեզ»:
Փինը դեռ առաջվա պես զարմացած էր, բայց դադարել էր վախենալ: Այդ աչքերին նայելուց նրա մեջ հետքրքրասիրություն էր առաջանում, բայց ոչ վախ: Եվ շուտով հետաքրքրասիրությունը հաղթեց:
Հսկայի աչքերն անհասկանալի, մի քիչ էլ խուսափողական , արտահայտություն ստացան, հորերը փակվեցին, նորից կրկին բացվեցին:
Այժմ եկեք սովորենք ապրողների ցուցակը:
Սկզբում անվանենք չորս ազատ ժաողովուրդներինժողովուրդներին:
Էլֆերը՝ ամենահնագույնները բոլորից,
–Դուրս է գալիս, որ հին ցուցակներն իրենց իրավունք են վերապահել մեր մասին լռե՛լ,– դժգոհեց Մերին: –Եվ հին առասպելներում էլ մենք չկանք: Բայց միևնույնն է մենք արդեն երկար ժամանակ է գույություն ունենք: Մենք հոբիթներ ենք: