Changes

— Հա՛, մի տեսակ էլեկտրական լար,— ավելացրեց հոժարականր,— որը ենթասպայի օձիքի ցելուլոիդի աստղերին միացնելիս պայթյուն է առաջանում։ Օր չի լինի, որ հետը մի նոր սարսափելի բան չբերի։
Կապրալը, որ զինվորական ծառայությունից առաջ եղել էլ էր․․․ էշ, այնուամենայնիվ հասկացավ, որ իրեն ձեռք են առնում։ Նա հեռացավ ձերբակալվածներից և առաջ շարժվեց պահակախմբի գլուխն անցած։
Նրանք արդեն մոտենում էին կայարանին, որտեղ բուդեյովցիների բազմություններ էին հավաքվել իրենց գնդին հրաժեշտ տալու համար։
== Նոր տառապանքներ ==
Գնդապետ Շրեդերը ոչ առանց բավականության դիտում էր պորուչիկ Լուկաշի սփրթնած դեմքն ու աչքատակերի խոշոր կապույտները։ Պորուչիկ Լակաշը Լուկաշը շփոթմունքից գնդապետին չէր նայում և աչքի տակով, ասես ինչ-որ բան ուսումնասիրելով, դիտում էր ճամբարի զորամասերի տեղաբաշխման պլանը, որը գնդապետի գրասենյակի միակ զարդն էր։
Գնդապետի առաջ գտնվող սեղանի վրա ընկած էին մի քանի թերթեր՝ կապույտ մատիտով ընդգծված հոդվածներով։ Գնդապետը նորից աչքի անցրեց այդ հոդվածները և ապա, սևեռուն հայացքով նայելով պորուչիկ Լուկաշին, ասաց.
— Ճիշտ այդպես, պարոն գնդապետ։
— Բայց դրանով, իհարկե, հարցը չի սպաովումսպառվում,— բազմանշանակալից ասաց գնդապետը, բավականությամբ նայելով պորուչիկ Լուկաշի էլ ավելի սփրթնող դեմքին։— Տեղիս հասարակայնութսունը վրդովված է ձեր սպասյակի միջադեպով, և այդ ամբողջ պատմությունը կապվում է ձեր անվան հետ, պարոն պորուչիկ։ Այդ գործի առթիվ մենք դիվիզիայի շտաբից նյութ ենք ստացել։ Ահա այն թերթերը, որ գրում են այդ միջադեպի մասին։ Բարձրաձայն կարդացեք ինձ համար։
Գնդապետը Լուկաշին հանձնեց ընդգծված հոդվածներ պարունակող թերթերը, և պորուչիկն սկսեց կարդալ այնպես, որ կարծես մանկական ընթերցագրքից կարդում էր հետևյալ նախադասությունը. «Մեղրը շատ ավելի սննդարար է և ավելի հեշտ է մարսվում, քան շաքարը»։
— Ճիշտ այդպես, պարոն գնդապետ,— պատասխանեց պորուչիկ Լուկաշը և շարունակեց կարդալ.
«Պատերազմի վարումը պահանջում է Ավստրո-Հունգարական միապետության բնակչության բոլոր խավերի համատեղ ջանքեր։ Եթե մենք ցանկանում ենք ապահովել մեր պետության անվտանգությունը, ապա բոլոր ազգերը պետք է զորավիգ լինեն իրար։ Մեր ապագայի երաշխիքը գտնվում է մի ժողովրդի կողմից մյուսին հարգելու մեջ։ Մեր քաջարի մարտիկների վիթխարի զոհերը ռազմաճակատներում, որտեղ նրանք անդադրում առաջ են շարժվում, հնարավոր չէին լինի, եթե թիկունքը, մեր փառապանծ բանակների այդ տնտեսական ու քաղաքական զարկերակը, միաձույլ չլիներ, եթե մեր բանակների թիկունքում գլուխ բարձրացնեին այնպիսի տարրեր, որոնք խարխլում են մեր պետության միասնությունը, իրենց չարանենգ ագիտացիայով սասանում պետականորեն միասնականի հեղինակությունը և պառակտում մտցնում մեր միապետության ժողովուրդների համերաշխության մեջ։ Այս պատմական րոպեներին մենք չենք կարող լռությամբ նայել մի բուռ մարդկանց, որոնք տեղական նացիոնալիզմի նկատառումներից ելնելով՝ փորձում են խանգարել մեր միապետության բոլոր ժողովուրդների համերաշխ աշխատանքը, որ նրանք կատարում են արդարացիորեն պատժելու համար այն սրիկաներին, որոնք առանց որևէ պատճառի հարձակվեցին մեր հայրենիքի վրա, որպեսզի նրանից խլեն բոլոր կուլտուրական արժեքներն ու քաղաքակրթության նվաճումները։ Մենք չենք կարող լռությամբ անցնել վատառողջ հոգեբանության տեր այն անձանց նողկալի արարքների կողքով, որոնց միակ նպատակն է խորտակել մեր ժողովուրդների միահամուռությունը։ Մենք արդեն բազմիցս մեր ընթերցողների ուշադրությունը հրավիրել ենք այն հանգամանքի վրա, որ զինվորական իշխանությունները ստիպված են ամենախիստ միջոցների դիմելու չեխական գնդերում գտնվող առանձին անձանց նկատմամբ, որոնք, արհամարհելով իրենց գնդերի փառապանծ տրադիցիաները, մեր հունգարական քաղաքներում իրենց անկարգություններով ատելություն են հարուցում ամբողջ չեխ ժողովրդի դեմ, որը ամբողջովին վերցրած ոչ մի մեղք չունի և որը միշտ հաստատ կանգնած է եղել ի պաշտպանություն մեր կայսրության շահերի, մի բան, որին որպես ապացույց կարող են ծառայել չեխերի միջից հանդես եկած մի շարք նշանավոր զորավարներ։ Հիշենք միայն փառապանծ ֆելդմարշալ Ռադեցկուն և Ավստրո-Հունգարական պետության մյուս պաշտպաններին։ Այդ պայծառ անձնավորություններին հակադրվում են չեխ ժողովրդի տականքներից ելած մի խումբ սրիկաններ, որոնք ազտվեցին համաշխարհային պատերազմից, որպեսզի որպես կամավորներ մտնեն բանակ, նպատակ ունենալով գժտություն առաջացնել միապետության ժողովուրդների միջև, դրանով հագուրդ տալով իրենց ստոր բնազդներին։ Մենք արդեն ընթերցողների ուշադրությունը հրավիրել ենք այն դեբոշիրության վրա, որ ցուցաբերել է Դեբրեցինի N գունդը, որի անկարգությունները դատապարտվել են Բուդապեշտի պառլամենտում, մի գունդ, որի դրոշակը հետագայում ռազմաճակատում … (ջնջված է ցենզուրայի կողմից)։ Ո՞ւմ խղճի վրա է ծանրացած այդ խայտառակությունը… (ջնջված է ցենզուրայի կողմից)։ Ո՞վ է չեխ զինվորներին դրդել… (ջնջված է ցենզուրայի կողմից)։ Թե մինչև ո՞ւր է հասել եկվոր տարրի հանդգնությունը մեր հայրենի հունգարական հողում, շատ լավ ցույց է տալիս Կիրալուհիդա քաղաքում, Լիտավայի ափին գտնվող հունգարական «կղզյակում» տեղի ունեցած միջադեպը։ Ի՞նչ ազգության էին պատկանում Լիտավայի Մոստ քաղաքի մոտ գտնվող զինվորական ճամբարի այն զինվորները, որոնք հարձակվել են տեղիս առևտրական Դյուլյու Կակոնի վրա և ծեծել նրան։ Իշխանությունների պարտքն է հետաքննել այդ ոճրագործությունը և դիվիզիայի հրամանատարությունում, որն անկասկած արդեն զբաղվում է այդ գործով, պարզել, թե հունգարական թագավորության հպատակների դեմ ուղղված այդ անլուր հալածանքի մեջ ի՞նչ դեր է կատարում պորուչիկ Լուկաշը, որի անունր անունը քաղաքում կապվում է վերջին օրերի իրադարձությունների հետ, ինչպես մեզ հաղորդեց, մեր տեղական թղթակիցը, որն արդեն հարուստ նյութ է հավաքել ներկա պատասխանատու մոմենտին պարզապես աղաղակող այդ գործի առթիվ։ «Պեստեր Լլոյդ»-ի ընթերցողներն անկասկած հետաքրքրությամբ կհետևեն հետաքննության ընթացքին, և մենք չենք հապաղի նրանց մոտիկից ծանոթացնել բացառիկ նշանակություն ունեցող այդ իրագարձություններին։ Միաժամանակ մենք սպասում ենք Կիրալուհիդայում հունգարական բնակչության դեմ կատարված այդ հանցագործություններին վերաբերող պաշտոնական հաղորդագրությունների։ Մենք չենք տարակուսում, որ Բուդապեշտի պառլամենտն ինքը կզբաղվի այդ գործով, որպեսզի, վերջապես, բոլորի համար պարզ դառնա, որ հունգարական թագավորության միջով ռազմաճակատ գնացող չեխ զինվորները չեն համարձակվի սուրբ Ստեֆանի երկիրն համարել իրենց կողմից վարձակալված մի երկիր։ Եթե այդ ազգությանը պատկանող որոշ անձնավորություններ, որոնք Կիրալուհիդայում այնպես վա՜ռ կերպով ցուցահանեցին Ավստրո-Հունգարական միապետության բոլոր ժողովուրդների «համերաշխությունը», դեռ հիմա էլ հաշվի չեն առնում սիտուացիան, ապա մենք նրանց խորհուրդ կտայինք հանդարտվել, քանզի պատերազմական ժամանակի պայմաններում գնդակը, կախաղանի օղակը, դատարանն ու սվինը նրանց կստիպեն հնազանդվել մեր ընդհանուր հայրենիքի բարձր շահերին»։
— Ո՞վ է ստորագրել այդ հոդվածի տակ, պարոն պորուչիկ։
Պորուչիկ Լուկաշը սկսեց կարդալ հոդվածը, որն հեղինակը մեծ ջանասիրությամբ զարդարել էր այսպիսի արտահայտություններով. «Պետական իմաստության թելադրանք», «պետական կարգուկանոն» և «մարդկային այլասերություն», «ցեխին հավասարեցված մարդկային արժանապատվություն ու զգացմունք», «մարդակերների խրախճանք», «հասարակության լավագույն ներկայացուցիչների ջարդ», «մամլյուկների ոհմակ», «անդրկուլիսյան մեքենայություններ»։ Այնուհետև ամեն ինչ ներկայացված էր այն ոգով, որ իբր մաջարներն իրենց հայրենի երկրում հալածված են ավելի, քան մնացած բոլոր ազգությունները։ Կարծես բանն այնպես է եղել, որ եկել են չեխ զինվորները, գետին գլորել խմբագրին, իրենց կոշիկներով հարվածներ տեղացել նրա փորին, իսկ նա, այդ դժբախտը, ցավից գռռացել է, և ինչ-որ մեկը սղագրել է այդ ամենը։
«Մի շարք լրջագույն փաստերի մասին,— նվնվում էր Շոպրոն քաղաքի «Շոպրոնի Նապլո» թերթը,— մեզ մոտ խոհեմաբար լռում են և ոչինչ չեն գրում։ Յուրաքանչյուր ոք գիտե, թե ինչ է չեխ զինվորը հունգարիայում և ինչպիսին է նա ռազմաճակատում։ Մեզ բոլորիս հայտնի է, թե ինչեր են անում չեխերը, ինչպիսի տրամադրություններ կան չեխերի շրջանում և դրա մեջ ում մատն է խառը։ Ճիշտ է, իշխանությունների զգոնությունը զբաղված է առաջնահերթ կարևորություն ունեցող այլ գործերով, բայց և այնպես այն պետք է ինչպես հարկն է զուգակցված լինի ընդհանուր հսկողությանը, որպեսզի այլևս չկրկնվի այն, ինչին մենք օրերս ականատես եղանք Կիրալուհիդայում։ Երեկվա մեր հոդվածից ցենզուրան տասնհինգ տեղ ջնջել էր։ Մեզ մնում է ոչ այլ ինչ, եթե ոչ հայտարարել, որ տեխնիկական պատճառներով մենք այսօր ևս հնարավորություն չունենք լայնորեն լուսաբանելու Կիրալուհիդայի իրադարձությունները։ Մեր կողմից ուղարկված թղթակիցը տեղում համոզվել է, որ իշխանությունները եռանդով սկսել են զբաղվել այդ գործով և հետաքննոլթյունը հետաքննությունը վարում են արագ տեմպով։ Մեզ զարմացնում է միայն այն, որ այդ խոշտանգման որոշ մասնակիցներ մինչև հիմա ձերբակալված չեն։ Դա առանձնապես վերաբերվում է այն պարոնի, որը, մեր լսելով, անպատիժ ապրում է ճամբարում և մինչև հիմա կրում իր «թութակային գնդի» լամբակները։ Նրա ազգանունը երեք օր առաջ հիշատակվել է «Պեստեր Լլոյդ» և «Պեշտի Նապլո» թերթերում։ Դա տխրահռչակ չեխ շովինիստ Լուկաշն է, որի սանձարձակ արարքների մասին Կիրալուհիդայի շրջանի դեպուտատ Գետա Շավանը հարցապնդում կանի»։
— Այդպիսի սիրալիր տոնով, պարոն պորուչիկ,— ասաց գնդապետ Շրեդերը,— ձեր մասին գրում են Կիրալուհիդայում հրապարակվող շաբաթաթերթը և Պրեսբուրգի թերթերը։ Բայց, կարծում եմ, դա ձեզ արդեն չի հետաքրքրի, քանի որ բոլորն էլ նույն երգն են երգում։ Քաղաքական տեսակետից դա հեշտ, է բացատրել, քանի որ ավստրիացիներս, գերմանացի թե չեխ, այսպես թե այնպես հունգարացիներին հակառակ ենք… Դուք ինձ հասկանում եք, պարոն պորուչիկ։ Դրա մեջ նկատելի է մի որոշակի տենդենց։ Ձեզ ամենից ավելի կարող է հետաքրքրել «Կոմարնոի իրիկնաթերթ»-ի հոդվածը, որի մեջ պնդում են, թե դուք փորձել եք տիկին Կակոնին բռնաբարել ուղղակի ճաշասենյակում, ճաշի ժամանակ, նրա ամուսնու աչքի առաջ, որին, թրով սպառնալով, հարկադրել եք երեսսրբիչով փակել կնոջ բերանը, որ չճչա։ Դա ձեզ վերաբերվող ամենավերջին լուրն է, պարոն պորուչիկ։
— Իշխանություններն իրենց պարտքը չեն կատարել։ Տեղիս թերթերի նախնական ցենզուրան ևս հունգարացիների ձեռքին է։ Նրանք մեզ հետ ինչպես ուզում վարվում են։ Մեր սպան անպաշտպան է հունգարացի ոչ զինվորական անպատկառ ժուռնալիստի վիրավորանքների հանդեպ։ Եվ միայն մեր վճռական դեմարշից, բայց գուցե և մեր դիվիզիական դատարանի հեռագրից հետո Բուդապեշտի պետական դատախազությունը համապատասխան քայլերի է դիմել հիշյալ բոլոր խմբագրություններում աշխատող որոշ անձանց ձերբակալելու համար։ Ամենից շատ կհատուցի «Կոմարնոի իրիկնաթերթ»-ի խմբագիրը, որը մինչև մահ ու գերեզման չի մոռանա իր «Իրիկնաթերթը»։ Դիվիզիական դատարանը հանձնարարել է ինձ, որպես ձեր պետի, հարցաքննել ձեզ և միաժամանակ ինձ է ուղարկել հետաքննության նյութերը։ Ամեն ինչ լավ կվերջանար, եթե չլիներ ձեր այդ չարաբաստիկ Շվեյկը։ Նրա հետ գտնվում է ինչ-որ սակրավոր Վոդիչկա։ Երբ ծեծկռտոցից հետո նրան բերել են հաուպտվախտ, մոտը գտել են այն նամակը, որ դուք ուղարկել էիք տիկին Կակոնին։ Եվ ձեր այդ Շվեյկը հարցաքննության ժամանակ պնդել է, թե այդ նամակը ձերը չէ, թե դա ինքն է գրել, իսկ երբ ձեռագրերը համեմատելու համար նրան հրամայել են նամակն արտագրել, նա ձեր նամակը ծամել և կուլ է տվել։ Այդ ժամանակ գնդի գրասենյակից դիվիզիական դատարանին ուղարկվել են ձեր զեկուցագրերը՝ Շվեյկի ձեռագրի հետ համեմատելու համար, և ահա ձեզ արդյունքները։
Գնդապետը թերթեց թղթերը և պորուչիկ ԼակաշինԼուկաշին, ցույց տվեց հետևյալ տեղը.
«Մեղադրյալ Շվեյկը հրաժարվեց գրել իրեն թելադրված նախադասությունները, ասելով, թե գիշերը գրելը մոռացել է»։
«Սույնով N դիվիզիայի դիվիզիական դատարանը և N գնդի շտաբը հայտնում են, որ տեղիս թերթում տպագրված այն հոդվածը, թե իբր N գնդի զինվորներն անկարգություններ են արել, բոլորովին չի համապատասխանում իրականությանը և հերյուրանք է առաջին տողից սկսած մինչև վերջինը, և որ հիշյալ թերթերի դեմ սկսված հետաքննությունը մեղավորներին խիստ պատժի կենթարկի»։
— Դիվիզիական դատարանը մեր գնդի շտաբին հասցեագրած իր գրության մեջ,— շարունակեց գնդապետը,― հանգում է այն եզրակացության, թե ըստ էության խոսքը վերաբերում է այն սիստեմատիկ հալածանքին, որ մղվում է Ցիսլայտանիայից Տրանսլայտանիա ժամանող զորամասերի դեմ։ Ըստ որում համեմատեցեք, թե որքան զորք է ուղարկված ռազմաճակատ մեր կազմից և որքան նրանց կողմից։ Ես ձեզ անկեղծորեն կասեմ, որ չեխ զինվորն շատ ավելի իմ սրտին մոտ է, քան այդ հունգարական խաժամուժը։ Բավական է հիշել միայն, թե ինչպես Բելգիայի մոտ հունգարացիները կրակ բացեցին մեր երկրորդ երթային գումարտակի վրա, որը, չիմանալով, որ իրենց վրա կրակում են հունգարացիները, սկսեց կրակի տակ առնել աջ թևում գտնվող դեյչմեյստերներին, իսկ դեյչմեյստերներն էլ նույնպես շփոթվեցին ու կրակ բացեցին իրենց կողքին գտնվող բոսնիական գնդի վրա։ Ա՜յ թե վիճակ էր, կասեմ ես ձեզ։ Հենց այդ ժամանակ ես ճաշի էի նստած բրիգադի շտաբում։ Նախորդ օրը մենք ստիպված էինք բավականանալ միայն վետչինայով և պահածոյի սուպով, իսկ այդ օրը մեզ համար պատրաստել էին հավի լավ բուլյոն, բրնձով համեմած ֆիլե և ռոմով հունցած բաբկաներ։ Հենց նախորդ օրը երեկոյան մենք ավանում մի սերբ պանդոկապետ էինք կախել, և մեր խոհարարները նրա նկուղում հին, երեսուն տարվա գինի էին գտել։ Կարող եք պատկերացնել, թե մենք բոլորս ինչպես էինք սպասում այդ ճաշին։ Բուլյոնն արդեն կերել-պրծել էինք և հենց նոր անցել հավին, երբ հանկարծ հրաձգություն, հետո թնդանոթաձգություն, և մեր հրետանին, գաղափար չունենալով, որ մեր զորամասերն են իրար վրա կրակում, սկսեց կրակ տեղալ մեր գծի վրա, և մի արկ ընկավ ուղիղ բրիգադի շտաբի մոտ։ Սերբերն, հավանաբար, կարծել էին, թե մեզ մոտ ապստամբություն է ծագել, և ահա բոլոր կողմերից սկսեցին մեզ հուպ տալ, իսկ հետո գետն անցնել։ Բրիգադային գեներալին հեռախոսի մոտ են կանչում, և դիվիզիայի պետը զարհուրելի աղմուկ է բարձրացնում, թե այդ ինչ խայտառակություն է տեղի ունենում բրիգադի մարտական տեղամասում։ Չէ՞ որ ինքը հենց նոր բանակի շտաբից հրաման է ստացել, որ սերբերի ձախ թևի դիրքերի վրա հարձակումը պետք է սկսել գիշերվա ժամը երկուսն անց երեսունհինգ րոպեին, իսկ մենք ռեզերվ ենք և պարտավոր ենք անհապաղ կրակը դադարեցնել։ Բայց այդպիսի սիտուացիայի մեջ հեշտ է ասել, «Feuer einstellen!»<ref>Պատվանշան Կրակը դադարեցնել (լատ.)։</ref>։ Բրիգադի հեռախոսակայանը հայտնում է, թե չի կարողանում կապվել ոչ մի տեղի հետ, բացի Յոթանասունհինգերորդ գնդի շտաբից, որը հաղորդում է, թե մոտակա դիվիզիայի շտաբից հրաման է ստացել «auchalten!»<ref>Չկրակե՛լ Դիմանալ մինչև վերջ (գերմ.)։</ref>, թե չի կարողանում կապվել մեր դիվիզիայի հետ, թե սերբերը գրավել են 212, 226 և 327 բարձունքները, պահանջվում է կապը վերականգնելու համար ուղարկել մի գումարտակ և անհրաժեշտ է կանոնավորել հեռախոսային կապը մեր դիվիզիայի հետ։ Փորձում ենք կապվել դիվիզիայի հետ, բայց կապ չկա, քանի որ սերբերը հենց նոր երկու թևերից անցել են մեր թիկունքը և մեր կենտրոնը սեղմել մի եռանկյունու մեջ, ուր գտնվում են և՛ հետևակը, և՛ հրետանին, գումակն ու ամբողջ ավտոշարասյունը, պարենային խանութն ու դաշտային լազարեթը։ Երկու օր ես թամբից ցած չիջա, իսկ դիվիզիայի հրամանատարը գերի ընկավ, ինչպես և մեր բրիգադի հրամանատարը։ Իսկ այդ ամենի պատճառը մաջարներն, էին, որ կրակ էին բացել մեր երկրորդ երթային գումարտակի վրա։ Ինքնին հասկանալի է, որ իրենց մեղքն ամբողջովին մեր գնդի վրա բարդեցին։
Գնդապետը թքեց։
— Ա՛յ քեզ հիմար,― ասաց ծերունի սակրավոր Վոդիչկան,— պետք է երդվեր, իսկ հետո թքեր այդ ամենի, ինչպես և երդումի վրա։
— Ես արդեն երեք անգամ երդվել եմ,— մեջ մտավ մի հետևակային,— և արդեն երրորդ անգամ նստած եմ դասալքելու համար։ Եթե բժշկական թուղթ չունենայի, որ տասնհինգ տարի առաջ խելագարության նոպայի ժամանակ հորաքրոջս սպանել եմ, երևի ինձ ռազմաճակատում արդեն երեք անգամ գնդակահարած կլինեին։ Իսկ հիմա հանգուցյալ հորաքույրս ինձ միշտ փորձանքից ազատում է, և վերջ ի վերջո երևի այս պատերազմից դուրս գամ ողջ և առողջ:առողջ։
― Իսկ դու ինչի՞ համար, ընկեր, հորաքրոջդ սպանեցիր։
— Ինչի՞ համար են մարդ սպանում,— պատասխանեց զինվորը,— պարզ բան է, ամեն մարդ էլ գիտե, փողի համար։ Այդ պառավն երեք խնայողական գրքույկ ուներ, և տոկոսները նրան ուղարկել էին հենց այն ժամանակ, երբ ես, քրջոտ ու գջլտված, իրեն հյուր էի եկել։ Աշխարհումս նրանից բացի էլ մարդ չունեի։ Եվ ահա եկա իր մոտ խնդրելու, որ ինձ տուն ընդունի, իսկ այդ գարշելի արարածը, թե. «Գնա, աշխատիր, դու, ասում է, ջահել, ուժով ու առողջ տղա ես»։ Դե՛հ, նա իրենն է ասում, ես իմը, կրակախառնիչով մի քանի անգամ թրխկացրի գլխին և երեսն այնպես չնջխեցի, որ ինքս էլ չէի կարողանում որոշել՝ հորաքո՞ւյրս է թե հորաքույրս չի։ Հատակին նստել եմ նրա կողքին ու մի գլուխ կրկնում եմ․ «Հորաքո՞ւյրս է թե հորաքույրս չի»։ Մյուս օրը ինձ հարևանները հենց այդ դրության մեջ էլ գտան։ Հետո ընկա Սլուպիի պժանոցըգժանոցը, իսկ երբ պատերազմիg պատերազմից առաջ Բոհնիցիում մեզ կանչեցին հանձնաժողովի, ինձ ապաքինված համարեցին, և ստիպված եղա զինվորական ծառայություն կատարել բաց թողած տաթիների տարիների համար։
Նրանց մոտով անցավ նիհար ու լողլող, տանջված դեմքով մի զինվոր, ավելը ձեռքին։
Ավելավոր զինվորը հազաց ու սկսեց.
Ամբողջ ճակատը ոջլով է պատած.<br />Քորվում է զորքը քնած թե արթուն,<br />Գեներալն անգամ, մունդիրը հանած,<br />Առյուծի նման ոջիլ է ջարդում։<br /><br>Ոջիլներն ունեն ձրի օթևան,<br />Անհոգ ապրում են, կծում ամենքին,<br />Եվ մահճի վրա որձն ավստրիական<br />Բռնաբարում է պրուսական էգին։
Տանջված վարժապետ զինվորը նստեց նստարանին ու հառաչեց․
— Բայց ես ի՞նչ կարող եմ անել, եթե աուդիտորը չեխերեն լավ չգիտե։ Ես գրեթե այդպես էլ բացատրեցի նրան, իսկ նա հարձակվեց վրաս .«Ոչիլի որց չեխերեն կոչվի ֆոժակ, այլ ոչ թե ֆժիվակ»,— ասաց պարոն աուդիտորը.
— Femmininum, Sie gebildeter Kerl, ist «ՖոԺ»«Ֆոժ», Also masculinum ist «Ֆոժակ» Wir kennen unsere Pappenheimer<ref>Չծեծե՛լ Եվ դեռ ուսյալ մարդ եք. իգական սեռը կլինի «ֆոժ»։ Իսկ արական սեռը կլինի «ֆոժակ»։ Մենք ձեզ լա՛վ ենք ճանաչում (գերմ․)։</ref>.
— Կարճ ասած,— ասաց Շվեյկը,— ձեր բանը բուրդ է, բայց չպիտի հուսահատվել, վերջը լավ կլինի, ինչպես Պլզենում ասել է գնչու Յանեչեկը, երբ 1879 թվին, թալանելու նպատակով երկու մարդ սպանած լինելու համար, նրան դատապարտել էին կախաղանի։ Եվ նա ճիշտ էր գուշակել։ Վերջին րոպեին Յանեչեկին հանել էին կախաղանի տակից․ նրան չէր կարելի կախել, որովհետև թագավոր կայսեր ծննդյան օրը համընկել էր հենց նրա կախելու օրվան։ Այդ պատճառով էլ նրան կախել էին ծննդյան օրվա հաջորդ օրը։ Բայց տղայի բախտը դեռ ավելի էր բանել. կախելուց երեք օր հետո նրան ներում էին շնորհել, և ստիպված էին եղել դատավարությունը նորից սկսել, քանի որ բոլոր տվյալներից երևում էր, որ սպանողն ուրիշ մարդ է եղել։ Ստիպված էին եղել նրան հանել կալանավորական գերեզմանոցից և թաղել Պլզենի կաթոլիկական գերեզմանատանը։ Իսկ հետո պարզվել էր, որ մարդը ավետարանական դավանության է պատկանում, և նրան տեղափոխել էին ավետարանականների գերեզմանոցը, իսկ հետո…
— Հետո կհասցնեմ ռեխիդ,— մեջ մտավ ծերունի սակրավոր Վոդիչկան։— Ինչեր ասես չի հնարի այս գյադան։ Խեղճ մարդուն դիվիզիական դատարան է սպասում, իսկ այս սրիկան երեկ մեզ հարցաքննության տանելիս զահլաս տարավ ինչ-որ երիքոնյան վարդի մասին դուրս տալով։
— Դա ես չեմ հնարել։ Դա ասել է նկարիչ Պանուշկայի ծառա Մատեյը, երբ մի պառավ կնիկ նրան հարցրել է, թե երիքոնյան վարդն ինչ տեսակ բան է։ Նա պառավին ասել է․ «Վերցրեք կովի չոր թրիքը, դրեք ափսեի մեջ, վրան շուր ջուր լցրեք, և նա կսկսի կանաչին տալ։ Երիքոնյան վարդը հենց դա է որ կա»։ Այդ անմտությունը ես չեմ հնարել,— պաշտպանվում էր ՇվեյկրՇվեյկը,— բայց չէ՞ որ որևէ բանի մասին պիտի խոսեինք, քանի որ միասին գնում էինք հարցաքննության։ Ես, Վոդիչկա, միայն ուզում էի քեզ զբաղեցնել…
— Կզբաղեցնես, ո՞նց չէ,— արհամարհանքով թքեց Վոդիչկան։— Մարդ չգիտե ինչպես դուրս պրծնի այս պատմությունից, որ այդ մաջար սրիկաների հախից գա, իսկ սա քեզ ինչ-որ կովի թրիքով է մխիթարում։ Իսկ ես այդ մաջար փսլնքոտների հախից ինչպե՞ս գամ, երբ կալանավորված նստած եմ այստեղ։ Եվ դեռ ստիպված եմ երկերեսանիություն անել ու ասել, թե իբր մաջարներին բոլորովին չեմ ատում։ Մի խոսքով, իսկը շան կյանք։ Թե ձեռս մի մաջար կընկնի՜։ Կսատկացնեմ շան լակոտի պես։ Ես նրան «istem ald meg a magyart»<ref>Մտե՛ք Օրհնյա, տե՛ր, մաջարներին (գերմհունգ.) (հունգարական ազգային հիմնի առաջին տողը)։</ref> ցույց կտամ, այնպես հաշիվը մաքրեմ, որ ինձ երբեք մտահան չանի։
— Մենք անհանգստանալու պատճառ չունենք,— ասաց Շվեյկը,— վերջը լավ կինի։ Գլխավորն այն է, որ մարդ դատարանում երբեք ճշմարտությունը չասի։ Ով թույլ է տալիս, որ իրեն խաբեն և խոստովանում է, կորած է։ Խոստովանությունից երբեք լավ բան չի ստացվում։ Երբ ես աշխատում էի Մորավսկա Օստրավայում, այնտեղ մի այսպիսի դեպք պատահեց։ Մի հանքափոր երես առ երես, առանց վկաների, ծեծեց մի ինժեների։ Հանքափորին պաշտպանող փաստաբանը շարունակ նրան ասում էր, որ եթե ուզում է ոչինչ չանեն՝ թող իր մեղքը ժխտի, իսկ դատարանի նախագահը հայրաբար հորդորում էր, թե խոստովանությունը հանդիսանում է նրբացուցիչ դեպք հանցանաց։ Իսկ հանքափորը իր էշն է քշում, չի խոստովանում, և վերջ։ Եվ ահա նրան ազատեցին, որովհետև ապացուցեց իր այլուրեքությունը, թե իբր դեպքի օրը Բոնոյում է եղել․․․
— Հիսո՜ւս Քրիստոս,— գոռաց կատաղած Վոդիչկան,— էլ չեմ դիմանա։ Չեմ հասկանում ինչի համար ես այդ բոլորը պատմում։ Երեկ հարցաքննության ժամանակ մեզ հետ ճիշտ այդպիսի մի մարդ կար։ Աուդիտորը նրան հարցնում է, թե զինվորական ծառայությունից առաջ ինչ գործ է արել, իսկ նա, թե. «Քրիսի մոտ փչում էի», և այդպես ամբողջ կես ժամ, մինչև որ պարզվեց, որ Քրիս ազգանունով մի դարբնի մոտ փուքս է փչում։ Իսկ երբ հարցրին. «Ուրեմն, նրա աշկե՞րտն եք», պատասխանեց․ «Ճիշտ այդպես, նրա անունն է Ֆրանտա Հուբշի»։
Միջանցքում ոտնաձայներ հնչեցին, և լսվեց ժամապահի գոչը․ «Zuwachs»<ref>Համարձակվում եմ զեկուցել Նորեկ (գերմ.)։</ref>։
— Մեր թիվն ավելանում է,— ուրախ բացականչեց Շվեյկը,— երևի ծխուկ կունենա պահած։
— Իհարկե,— ասաց հոժարականը,— եթե մտադիր ենք պատերազմը շահել զանազան դատարանների միջոցով։ Եթե ուզում են ինձ անպայման դատի տալ, թող տան։ Վերջին հաշվով, մի ավելորդ դատավարություն ընդհանուր իրադրության մեջ ոչինչ չի փոխի։
— Իսկ դու ինչպե՞ս եu ես ապստամբություն բարձրացրել ,— հարցրեց սակրավոր Վոդիչկան, համակրանքով նայելով հոժարականին։
— Հրաժարվեցի մաքրել հաուպտվախտի արտաքնոցները,— պատասխանեց հոժարականը։— Ինձ տարան ուղիղ գնդապետի մոտ։ Իսկ նա հայտնի խոզ է։ Սկսեց վրաս գոռալ, թե ես բանտարկված եմ գնդային զեկույցի հիման վրա, այդ պատճառով էլ սովորական կալանավոր եմ, որ նա առհասարակ զարմանում է, թե երկիրն ինչպես է ինձ պահում իր վրա և այդպիսի խայտառակությունից հետո դեռ շարունակում պտտվել, թե բանակի շարքերում հայտնվել է հոժարականի ուսաթելեր կրող մեկը, որն իրավունք ունի սպայի կոչում ստանալու, բայց իր արարքներով միայն կարող է պետերին նողկանք պատճառել։ Ես նրան պատասխանեցի, թե երկրի պտտվելը չի կարող խախտվել այն պատճառով, որ նրա վրա ինձ նման մի հոժարական է հայտնվել, և թե բնության օրենքներն ավելի զորավոր են, քան հոժարականի ուսաթելերը։ Կցանկանայի իմանալ, ասում եմ, թե ո՞վ կարող է ստիպել ինձ մաքրել այն արտաքնոցները, որոնք ես ինքս չեմ ապականել, թեև իրավունք ունեի այդ բանն անելու այն խոզային սնունդի պատճառով, որ մենք ստանում ենք գնդի խոհանոցից, որտեղ միայն փտած կաղամբ ու ոչխարի հոտած միս են տալիս։ Ես գնդապետին ասացի, որ ինձ փոքր-ինչ տարօրինակ է թվում նրա այն հարցը, թե ինչպես է երկիրը ինձ պահում իր վրա, իմ պատճառով, իհարկե, երկրաշարժ չի լինի։ Իմ ճառի ընթացքում նա միայն ատամներն էր կրճտացնում, ինչպես անում է մատակ ձին, երբ լեզվի տակ սառցակալած ճակնդեղ է ընկնում։ Իսկ հետո վրաս գոռաց. «Պիտի մաքրե՞ք արտաքնոցները թե ոչ»։ «Բնավ ոչ, չեմ մաքրի»։— «Գրո՛ղը տանի, դուք կմաքրեք ոչ թե մեկ, այլ հարյուր արտաքնոց»։— «Բնավ ոչ, չեմ մաքրի ո՛չ հարյուր, ո՛չ էլ մեկ արտաքնոց»։ Եվ այդպես անվերջ. «Կմաքրե՞ք արտաքնոցները»։— «Չեմ մաքրի արտաքնոցները»։ Մենք այդ արտաքնոցներն այնպես ենք փոխանցում իրար, որ կարծես Պավլա Մոուդրպայի մանկական գրքից քաղած զվարճասելուկ լիներ։ Գնդապետը խելագարի պես վազվզում էր գրասենյակում, ի վերջո նստեց ու ասաց․ «Լավ մտածեցեք, ապա թե ոչ՝ ապստամբություն բարձրացնելու համար ես ձեզ կհանձնեմ դիվիզիական դատարանին։ Չկարծեք, թե դուք առաջին հոժարականը կլինեք, որ գնդակահարվել է այս պատերազմի ժամանակ։ Սերբիայում մենք կախեցինք տասերորդ վաշտի երկու հոժարականների, իսկ ինններորդ վաշտից մեկին գառան պես գնդակահարեցինք։ Իսկ ինչի՞ համար։ Համառության համար։ Այն երկուսը, որոնց կախեցինք, հրաժարվել էին սվինահարել մի շաբաgցի շաբացցի պարտիզանի կնոջն ու փոքրիկ տղային, իսկ իններորդ վաշտի հոժարականին գնդակահարեցինք նրա համար, որ հրաժարվեց հարձակման գնալ, պատճառաբանելով, թե իբր ոտքերն ուռել են և թե տափակաթաթություն ունի։ Հը՛, արտաքնոցները մաքրելո՞ւ եք թե ոչ»։ «Բնավ ոչ, չեմ մաքրի»։ Գնդապետը նայեց ինձ ու հարցրեց. «Լսեցեք, դուք հո սլավյանոֆի՞լ չեք»։ «Բնավ ոչ»։ Դրանից հետո ինձ տարան և հայտարարեցին, թե ես մեղադրվում եմ խռովության մեջ։
— Ամենից լավն այն է,— ասաց Շվեյկը,— որ մարդ ապուշ ձևանա։ Երբ ես նստած էի կայազորի բանտում, այնտեղ մեզ հետ մի շատ խելոք ու կրթված մարդ կար, առևտրական դպրոցի դասատու։ Նա դասալքել էր ռազմի դաշտից, այնպես որ ուզում էին նույնիսկ աղմկալից դատավարություն սարքել և, մյուսներին վախեցնելու համար, դատապարտել ու կախել։ Բայg Բայց նա շատ հասարակ ձևով այդ պատմությունից դուրս պրծավ։ Սկսեց ձևանալ, թե տառապում է ժառանգական ծանր հիվանդությամբ, և բժշկական քննության ժամանակ շտաբի բժշկին ասաց, թե ինքը բնավ չի դասալքել, այլ պարզապես դեռ պատանի հասակից սիրում է ճամփորդել, և շարունակ որևէ հեռավոր տեղ գնալու պահանջ է զգում։ Մի անգամ, ասում է, արթնացել է Համբուրգում, իսկ մի ուրիշ անգամ՝ Լոնդոնում, ինքն էլ չիմանալով, թե ինչպես է ընկել այնտեղ։ Հայրն եղել է ալկոհոլիկ և նրա ծնվելուց քիչ առաջ ինքնասպանություն է գործել, մայրն եղել է պոռնիկ, շարունակ հարբած, և մեռել է սպիտակ ջերմախտից։ Փոքր քույրը խեղդվել է, մեծն իրեն գցել գնացքի տակ, եղբայրը ցած է նետվել Վիշեգրադիի երկաթուղային կամուրջից։ Պապը սպանել է կնոջը, ինքն իր վրա նավթ լցրել ու վառվել։ Մյուս տատը քարշ է եկել գնչուների հետ և բանտում լուցկիներով ինքն իրեն թունավորել է։ Մորաքրոջ տղան մի քանի անգամ դատվել է հրկիզման համար և Կարտոուզիում ապակու կտորով կտրել է իր քներակը։ Հորեղբոր աղջիկը Վիեննայում ցած է նետվել վեցերորդ հարկից։ Նրա դաստիարակությանը ոչ ոք չի հետևել և նա մինչև տասը տարեկան դառնալը խոսել չի կարողացել, որովհետև մի անգամ, երբ նրան, տակավին վեց ամսական, սեղանի վրա բարուրել են և սենյակից ինչ-որ տեղ գնացել, կատուն սեղանի վրայից նրան ցած է գցել, և նա ընկնելիս գլուխը խփել է հատակին։ Հիմա պարբերաբար սաստիկ գլխացավ է ունենում, և այդ պահերին չի գիտակցում, թե ինչ է անում, և հենց այդպիսի դրության մեջ էլ ռազմաճակատից գնացել է Պրագա և ուշքի եկել միայն այն բանից հետո, երբ զինվորական ոստիկանությունը նրան ձերբակալել է «Ֆլեկների մոտ» գարեջրատանը։ Պետք էր տեսնել, թե ինչպես շտապով նրան ազատեցին զինվորական ծառայությունից։ Եվ նրա հետ միևնույն խցում նստած հինգ զինվորները ի դեպ ամենայնի մի կտոր թղթի վրա գրեցին.
Հայրը ալկոհոլիկ։ Մայրը պոռնիկ։<br />I քույրը (խեղդվել է)։<br />II քույրը (գնացք)։<br />Եղբայրը (կամրջից)։<br />Պապը (կնոջը, նավթ, հրկիզում)։<br />Տատը (գնչուներ, լուցկիներ) և այլն։
Բայց երբ նրանցից մեկը սկսեց այդ ամենը պատմել շտաբի բժշկին, ապա, դեռ մորաքրոջ տղային չհասած, շտաբի բժիշկը նրան ընդհատեց, քանի որ դա արդեն երրորդ դեպքն էր, և ասաց․ «Իսկ քո հորեղբոր աղջիկը Վիեննայում ցած է նետվել վեցերորդ հարկից, քո դաստիարակությանը, լոդրի մեկը, ոչ ոք չի հետևել․ բայց քեզ կալանավորական վաշտերում կվերադաստիարակենք։ Նրան տարան բանտ, ձեռներն ու ոտները իրար կապեցին, և միանգամից չքացան և՛ վատ դաստիարակությունը, և՛ ալկոհոլիկ հայրը, և պոռնիկ մայրը, և նա գերադասեց կամովին ռազմաճակատ գնալ։
― Մի՛ վախենա, Վոդիչկա,— հանգստացնում էր նրան Շվեյկը։― Գլխավորը հանգիստ մնալն ու չհուզվելն է։ Ինչ-որ դիվիզիական դատարանի առաջ կանգնելն ի՞նչ մի մեծ բան է։ Դու պիտի տեսնեիր, թե ռազմական դատարանն առաջներում ինչպես էր գործում։ Մեզ հետ իսկական ծառայություն էր կատարում մի ուսուցիչ, ազգանունը Հերալ։ Եվ ահա մի անգամ, երբ մեր ամբողջ դասակին, որպես պատիժ, զրկել էին քաղաք դուրս գալու իրավունքից, այդ Հերալը մահճակի վրա պառկած պատմում էր, թե Պրագայի թանգարանում Մարիա Թերեզայի ժամանակվա ռազմական դատարանի գրանցումների մի գիրք կա։ Ամեն մի գունդ ունեցել է իր դահիճը, որն իր գնդի զինվորներին կախել է հատահաշվով, մարդագլուխ մի թերեզյան թալլեր վճարով։ Եվ այդ գրանցումներից պարզվում է, որ որոշ օրեր դահիճը մինչև հինգ թալլեր փող է վաստակել։ Դե, հասկանալի է,— ավելարեց Շվեյկը լրջորեն,― այն ժամանակ գնդերը ավելի մեծ են եղել և շարունակ համալրվել են գյուղերի հաշվին։
― Երբ ես Սերբիայում էի,— ասաց Վոդիչկան,— մեր բրիգադում յուրաքանչյուրին, ով հանձն էր առնում պարտիզաններ կախել, վճարում էին սիգարետով։ Եթե տղամարդ կախեր, կստանար «Սպորտ» տեսակի տասը հատ սիգարետ, իսկ եթե կին կամ երեխա՝ հինգ հատ։ Հետո ինտենդանտությունը խնայողություն մտցրեց, և սկսեցին բոլորին միանգամից գնդակահարել։ Ինձ հետ մի գնչու էր ծառայում։ Մենք երկար ժամանակ չգիտեինք, որ նա այդ գործով է զբաղվում։ Միայն զարմանում էինք, որ միշտ գիշերը նրան կանչում են գրասենյակ։ Այն ժամանակ մենք կանգնած էինք Դրինայի ափին։ Եվ ահա մի գիշեր, երբ նա բացակա էր, զինվորներից մեկի խելքին փչեց նրա իրերը տնտղել, և, պատկերացրու, այդ անապատկառի տոպրակում երեք տուփ «Սպորտ» կար, յուրաքանչյուրի մեջ հարյուր սիգարետ։ Առավոտյան դեմ նա վերադարձավ մեր սարայը, և մենք նրա հաշիվը կարճ կտրեցինք, գետին գցեցինք, իսկ Բալուոնը գոտիով խեղդեց։ Սրիկան կատվի պես կենսունակ էր։— Ծերունի սակրավոր Վոդիչկան թքեց։— Ոչ մի կերպ չէինք կարողանում խեղդել։ Արդեն հալից ընկել էր, աչքերր աչքերը դուրս էին պրծել, բայց դեռ կենդանի էր կիսամորթ աքլորի պես։ Այն ժամանակ մենք սկսեցինք նրան պատառոտել, ինչպես կատվին են անում։ Երկու հոգի բռնեցին գլխից, երկու հոգի՝ ոտքերից, և վիզը ոլորեցինք։ Հետո նրան հագցրինք հենց իր իրերի պարկը՝ սիգարետներն էլ մեջը, և, գցեցինք Դրինայի ամենախոր տեղը։ Ո՞վ կծխեր այդ սիգարետները։ Իսկ առավոտյան սկսեցինք նրան որոնել…
— Դուք պետք է զեկուցեիք, թե նա գասալքել է,— հեղինակավոր կերպով ավելացրեց Շվեյկը,— թե իբր վաղուց էր, պատրատվում այդ բանն անել, ամեն օր ասում էր, թե պիտի ճղի։
Այդ խոսքի վրա նրանք մտան այն բարաքը, որտեղ տեղավորված էր դիվիզիական դատարանը, և ուղեկցորդները նրանց տարան №8 գրասենյակը, որտեղ թղթերով ծածկված մի երկար սեղանի հետևում նստած էր աուդիտոր Ռուլլերը։
Նրա առաջ ընկած էր օրենքների ժողովածուի հատորը, որի վրա հանգչում էր թեյի, կիսատ բաժակը։ Սեղանի վրա վեր էր խոյանում կեղծ փղոսկրից շինած խաչելությունը իր փոշոտված Քրիստոսով, որը հուսահատ նայում էր իր խաչի պատվանդանին, որ ծածկված էր մոխրով ու ծխուկներով։ Այդ պահին աուդիտոր Ռուլլերը մի ձեռքով թափ էր տալիս սիգարետի մոխիրը և սիգարետով թխթխկացնում խաչելության պատվանդանը՝ ի նոր վիշտ խաչյալ աստծո, իսկ մյուսով պոկում օրենքների Օրենքների ժողովածուին կպած բաժակը։ Բաժակը պոկելով, նա շարունակեց թերթել սպայական Ժողովարանից ժողովարանից վերցրած գիրքը։ Դա Ֆր. Ս․ Կրաուզեի գիրքն էր, հետևյալ բազմախոստում վերնագրով․
«Forschungen zur Entwicklungsgeschichte der geschlechtlichen moral»<ref>Այդպես է, ևս մի անգամ «Ուսումնասիրություն սեռական բարոյախոսության էվոլյուցիայի պատմության» (գերմ.)։</ref>։
Աուդիտորը հափշտակված դիտում էր կնոջ և տղամարդու սեռական օրգանների նաիվ նկարների ռեպրոդուկցիաներն ու համապատասխան ոտանավորները, որոնք գիտնական Ֆր. Ս. Կրաուզեն հայտնագործել էր Բեռլինի Արևմտյան կայարանի արտաքնոցներում,— և չնկատեց ներս մտնողներին։
Նա ռեպրոդուկցիաներից կտրվեց միայն այն բանից հետո, երբ Վոդիչկան հազաց։
— Was geht los?<ref>Հավատացեք, մինչև հիմա կյանքումս լավ բան քիչ եմ տեսել։ Այդ հարցն ինձ զարմացնում Բանն ինչո՞ւմ է (գերմ.)։</ref>— հարցրեց նա, շարունակելով թերթել գիրքը, նոր պրիմիտիվ նկարներ և ուրվանկարներ որոնելով։
— Համարձակվում եմ զեկուցել, պարոն աուդիտոր,— պատասխանեց Շվեյկը,— կոլլեգա Վոդիչկան մրսել է և հազում է։
— Լեզուդ քեզ քաշիր,— ասաց աուդիտոր Ռուլլերը։— Պատասխանիր այն ժամանակ, երբ քեզ կխոսեցնեն։ Դու արդեն երեք անգամ ինձ մոտ հարցաքննության ես եղել և միշտ էլ դուրս ես տալիս ավելի, քան պետք է։ Վերջապես այդ գործը պիտի գտնե՞մ թե ոչ։ Ա՛յ թե տանջվեցի սրիկաներիդ երեսից։ Ձեզ վրա էժան չի նստի, որ իզուր տեղը դատարանի համար գործ եք ստեղծում։
— Դե, ուրեմն, լսեցեք, արնախում տզրուկներ,— ավելացրեց նա, թդթերի կույտի տակից դուրս քաշելով մի մեծ գործ, որ վերնագրված էր. Schwejk und Woditschka<ref>Կես տարուց հետո ես պետական քննությունները կհանձնեմ Շվեյկ և դոկտորի կոչում կստանամ Վոդիչկա (գերմ․)։</ref>։ Չկարծեք, թե մի ինչ-որ տխմար տուրուդմբոցի համար նորից վեր կընկնեք դիվիզիայի բանտում և միառժամանակ ռազմաճակատից կպրծնեք։ Դմբոներիդ պատճառով ես ստիպված եղա զանգահարել, բանակի շտաբին կից դատարանին։
Աուդիտորը հառաչեց։
Վոդիչկան միայն միջանցքում զգաց, որ ինքն առաջվա Վոդիչկան է, երբ նրանք ուղեկցորդի հետ դիմեցին դեպի №2 գրասենյակը։
Նրանց ուղեկցող զինվորը վախենում էր, որ ճաշից կուշանա:կուշանա։
— Դեհ, տղերք, մի քիչ արագ քայլեցեք, այնպես եք շարժվում, որ կարծես ոջիլ լինեք,— ասաց նա։
Ի պատասխան այդ խոսքի Վոդիչկան ուղեկցորդին ասաց, թե թող նա բերանը շատ էլ շաղ չտա. դեռ թող շնորհակալ լինի, որ չեխ է, թե չէ եթե մաջար լիներ՝ Վոդիչկան նրան կտոր-կտոր կաներ։
Քանի ոի որ զինվորական գրագիրները գրասենյակից գնացել էին ճաշի, ուղեկցորդն ստիպված եղավ Շվեյկին ու Վոդիչկային առայժմ հետ տանել դիվիզիական դատարանին կից կալանաշենքը, նզովելով զինվորական գրագիրների ատելի ցեղը։
― Ընկերներս նորից սուպիս ամբողջ ճարպը կքաշեն,— ողբում էր նա ողբերգականորեն,— իսկ մսից միայն ջլերը կթողնեն։ Հենց երեկ երկուսին ուղեկցում էի ճամբար, իսկ ինչ-որ մեկը լափել էր օրապահիկիս կեսը, որ ստացել էին ինձ համար։
— Կոշիկներդ հագիր, սրիկա՛։
— Ափսոս, որ նա ոչինչ չպատասխանեց,— գժգոհությամբ ասաց սակրավոր Վոդիչկան Շվեյկին։— Իզուր չպատասխանեց։ Թե չէ ես նրա մաջարական ռեխը կպատռեի մի ականջից մինչև մյուսը։ Իսկ նա, այդ դդումը, լռում է և թույլ տալիս, որ ոտը, կոխեն։ Գրո՛ղը տանի, Շվեյկ, հերսս գալիս է, որ ինձ չդատապարտեցին։ Այնպես է դուրս գալիս, որ մեզ վրա մի տեսակ ծիծաղում են, թե մաջարների հետ մեր կռվելը գրոշի արժեք չունի։ Այնինչ առյուծի պես էինք կռվում։ Մեղավորը դու ես, որ մեզ չդատապարտեցին, այնպիսի վկայական տվին, թե մենք կարգին կռիվ անել էլ չգիտենք։ նրանք Նրանք մեզ ո՞ւմ տեղն են դրել։ Ինչ կուզես ասա, դա միանգամայն կարգին ընդհարում էր։
— Սիրելի՛ս,— ասաց Շվեյկը բարեհոգաբար,— ես ոչ մի կերպ չեմ հասկանում, թե դու ինչու ուրախ չես, որ դիվիզիական դատարանը պաշտոնապես մեզ միանգամայն կարգին մարդիկ համարեց, որոնց դեմ նա ոչինչ չունի։ «Ճիշտ է, ես հարցաքննության ժամանակ ամեն կերպ դուրս էի պրծնում, բայց չէ՞ որ հենց այդպես էլ պետք է»,— շարունակ ասում էր փաստաբան Բասսը իր կլիենտներին։ Երբ աուդիտորն ինձ հարցրեց, թե մենք ինչո՞ւ էինք խուժել պարոն Կակոնի բնակարանը, ես նրան պատասխանեցի. «Ես կարծում էի, թե մենք պարոն Կակոնի հետ ավելի մոտիկից կծանոթանանք, եթե նրան հյուր գնանք»։ Դրանից հետո աուդիտորն ինձ այլևս ոչ մի բան չհարցրեց, դա նրան միանգամայն բավական էր։ Մեկընդմիշտ հիշիր,— շարունակեց Շվեյկն իր դատողությունները,— ռազմական դատարանի առաջ չի կարելի խոստովանել։ Կայազորի բանտում նստածս ժամանակ մի զինվոր խոստովանեց, իսկ այդ բանն իմանալուց հետո մյուս կալանավորները նրան մի լավ ջարդեցին ու ստիպեցին, որ իր խոստովանությունից հրաժարվի։
— Եթե ես մի անպատիվ բան արած լինեի, ոչ մի դեպքում չէի խոստովանի,— ասաց սակրավոր Վոդիչկան։— Իսկ եթե այդ տիպ աուդիտորն ինձ ուղղակի հարցնում է. «Կռվե՞լ եք»,— ապա ես նրան պատասխանում եմ. «Ճիշտ այդպես, պարոն աուդիտոր»։ «Այդ ժամանակ որևէ մեկին վիրավորե՞լ եք»։— «Իհարկե, պարոն աուդիտոր»։ Թող իմանա ո՜ւմ հետ է խոսում։ Ի՜նչ խայտառակություն, որ մեզ ազատեցին։ Ուրեմն, դուրս է գալիս, նա չհավատաց, որ ես գոտիս բզիկ-բզիկ արի այդ մաջար գյադաների վրա, որ նրանց լապշա դարձրի, նրանց վրա ուռուցքներ ու կապտուկներ թողի։ Դու այդ ժամանակ հո այնտեղ էիր և հիշում ես, որ երեք մաջար գյադաներ միանգամից ընկան վրաս, իսկ մի րոպե չանցած նրանք գետին էին ընկած և ես նրանց ոտքերովս կոխկռտում էի։ Եվ այդ բոլորից հետո մի ինչ-որ փսլնքոտ աուդիտոր հետաքննությունը կարճում է։ Դա նույնն է, որ նա ինձ ասեր. «Ամեն մի փսլնքոտ փորձում է կռիվ անել»։ Հենց որ պատերազմը վերջանա և քաղաքացի դառնամ, ես այդ փալասին կգտնեմ ու gույց ցույց կտամ, թե ինչպես եմ կռիվ անում։ Հետո կգամ այստեղ, Կիրալուհիդա, և այնպիսի տուրուդմփոց կսարքեմ, որ աշխարհը չի տեսել. մարդիկ կթաքնվեն նկուղներում, հենց որ լսեն, որ եկել եմ Կիրալուհիդայի ավարաների, այդ բոսյակների, այդ սրիկաների հետ հաշիվ տեսնելու։
Գրասենյակում գործը ձեռաց վերջացրին: վերջացրին։ Ֆելդֆեբելը, դեռևս ճաշից յուղոտված շրթունքներով, թղթերը հանձնելով Շվեյկին ու Վոդիչկային և այդ միջոցին չտեսնված լուրջ տեսք ընդունելով, չհապաղեց նրանց առաջ մի ճառ ասել, որով դիմում էր նրանց ռազմական ոգուն։ Նա, որ սիլեզիացի լեհ էր, իր ճառը համեմեց իրենց բարբառի գոհարներով, ինչպես, օրինակ. «Marekvium», «glupi rolmopsie», «krajcová sedmina», «sviňa porýpaňa», և «dum vám băne na mjesjnückovy vasi gzichty»<ref>Կես տարուց հետո ես պետական քննությունները կհանձնեմ և դոկտորի կոչում կստանամ Գազարակերներ, հիմար ռոլմոպսեր, խաղաթղթի յոթնոց, կեղտոտ խոզ, սիլլաներ կհասցնեմ ձեր լուսնանման ռեխներին (գերմ․լեհ․)։</ref>։
Յուրաքանչյուրին ուղարկեցին իր զորամասը։ Հրաժեշտ տալով Վոդիչկային, Շվեյկն ասաց․
— Իսկ վեցին չե՞ս կարող գալ։
— Լավ, վեցին կգամ,— լսեց Վոդիչկան- հեռացող ընկերոջ ձայնը։
Այդպես բաժանվեցին քաջարի զինվոր Շվեյկն ու ծերունի սակրավոր Վոդիչկան։
Wenn die Leute auseinander gehen, <br>Da sagen sie auf Wiedersehen<ref>Եթե դրանք լույս տեսնեն լավ կազմերով Բարեկամները անջատման պահին<br>Հուսով ասում են. «Ց’նոր տեսություն» (գերմ.):։</ref>.
== Լիտավայի Բրակից դեպի Սոկալ ==
Պորուչիկ Լուկաշը կատաղած գնում-գալիս էր տասնմեկերորդ երթային վաշտի գրասենյակում։ Դա վաշտի, սարայում միջանցքից միայն տախտակներով անջատված մի մութ անկյուն էր, որտեղ կար մի սեղան, երկու աթոռ, նավթի մի շիշ և մի մահճակ։ Լուկաշի առաջ կանգնած էր ավագ գրագիր Վանեկը, որն այդ շենքում կազմում էր զինվորների ռոճկացուցակները, վարում զինվորների խոհանոցի հաշվետվությունը, մի խոսքով՝ ամբողջ վաշտի ֆինանսների մինիստրն էր, որ իր ամբողջ օրն այդտեղ էր անցկացնում և այդտեղ էլ քնում։ Դռան մոտ կանգնած էր Կրկոնոշի մորուքով մի հաստլիկ հետևակ զինվոր։ Դա Բալոունն էր, պորուչիկի նոր սպասյակը, որը զինվորական ծառայություննց ծառայությունից առաջ Չեխական Կրումլովի մոտերքում ջրաղացպան էր եղել։
— Խոսք չունեմ, լա՜վ սպասյակ եք գտել ինձ համար,— դիմեց պորուչիկ Լուկաշը ավագ գրագրին,— խորապես շնորհակալ եմ այդ սյուրպրիզի համար։ Առաջին օրը ես նրան ուղարկում եմ սպայական խոհանոցից ճաշ բերելու, իսկ նա ճանապարհին կեսը լափում է։
— Կներեք, ես ճաշը թափեցի,— ասաց հաստլիկ հսկան։
— Ենթադրենք, թե այդպես է։ Թափել կարելի է սուպը կամ սոուսը, բայց ոչ ֆրանկֆուրտյան տապակած միսը։ Չէ՞ որ գու դու այնպիսի մի կտոր էիր բերել, որ մարդու եղունգի տակ կմնար։ Իսկ ի՞նչ էիր արել խնձորի ռուլետը։
— Ես…
Պորուչիկն այդ վերջին խոսքն արտաբերեց այնպես խիստ և այնպիսի եռանդագին ժեստով, որ Բալոունը ակամա երկու քայլ հետ-հետ գնաց։
— Ես խոհանոցում տեղեկացա, թե այսօր ճաշի համար ինչ էին պատրաստել։ Եղել է լյարդի կոլոլիկներով սուպ։ Կոլոլիկներն ի՞նչ ես արել։ Ճանապարհին հանել ես, ճի՞շտ է։ Իհարկե, ճիշտ է։ Հետո եղել է տավարի խաշած միս, հետո վարունգ։ Իսկ դա ի՞նչ ես արել։ Նույնպես լափել ես։ Եղել է երկու կտոր ֆրանկֆուրտյան տապակած միս, իսկ դու ինձ միայն կես կտոր էիր բերել։ Ճիշտ է։ Եղել է երկու կտոր խնձորի ռուլետ։ Ի՞նչ ես արել։ Լափել ես, Գոնջուկի մեկը, կեղտոտ խոզ։ Ասա, ի՞նչ ես արել խնձորի ռուլետը։ Ցեխի մե՞ջ ես գցել։ Ա՛խ դու, սրիկա։ Ցույց տուր, թե որտեղ է ցեխի մեջ ընկած։ ՀաՀա՜, մի շուն վազել գտել է այդ կտորն ու տարել, կարծես նրան դիտմամբ հրավիրած են եղել։ Աստվա ծ Աստվա՛ծ իմ։ Ռեխդ այնպես կջարդեմ, որ տակառի պես կուռչի։ Այս կեղտոտ խոզը դեռ համարձակվում է սուտ ասել։ Գիտե՞ս ով է քեզ տեսել։ Ավագ գրագիր Վանեկը։ Նա ինքն եկավ ինձ մոտ ու ասաց. «Համարձակվում եմ զեկուցել, պարոն պորուչիկ, ձեր Բալոունը, այդ շուն շանորդին, ձեր ճաշը լափում է։ Նայում եմ լուսամուտից, իսկ նա այնպես է հուպ տալիս, որ կարծես մի շաբաթ բան չի կերել»։ Լսեցեք, ավագ գրագիր, մի՞թե դուք չէիք կարող ինձ համար ավելի կարգին անասուն գտնել, քան այս ղոչուն է։
— Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր-լեյտենանտ, մեր ամբողջ երթային վաշտում Բալուոնն ինձ ամենակարգին զինվորն էր թվում։ Սա այնքան դմբո է, որ չի կաբողանում միտը պահել հրացանի ոչ մի բռնելաձև, և եթե ձեռքը հրացան տան՝ վայ թե գլխներիս փորձանք բերի։ Վերջին վարժական հրաձգության ժամանակ, փուչ փամփուշտներով կրակելիս, քիչ էր մնում կողքինի աչքին խփեր։ Կարծում էի, որ կկարողանա գոնե այս ծառայությունը կատարել։
― Եվ ամեն օր լափել իր սպայի ճաշը,— ասաց Լակաշը։— Լուկաշը։— Կարծես իր բաժինն իրեն բավական չէ։ Հը՞, կարծեմ արդեն կուշտ ես։
— Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր-լեյտենանտ, ես միշտ սոված եմ։ Եթե որևէ մեկի հացից մի կտոր մնամ է, իսկույն փոխանակում եմ սիգարետի հետ, և էլի ինձ հերիք չի անում, քանի որ այդպես եմ ծնվել։ Մտածում եմ, թե, ըհ՛ը, հիմա կուշտ եմ, բայց՝ չէ։ Մի րոպե անց փորս սկսում է ղռղռալ, կարծես բան չեմ կերել, և մեկ էլ տեսար այդ գարշելին, այսինքն փորս, նորից իրեն զգալ է տալիս։ Երբեմն մտածում եմ, թե իսկապես հերիք է, էլ տեղ չկա, բայց ի՜նչ։ Հենց որ տեսնում եմ մեկը բան է ուտում կամ մի հոտ եմ առնում, ստամոքսս կարծես ցախավելով մաքրված լինի, նորից սկսում է իր իրավունքները ներկայացնել։ Այդ ժամանակ պատրաստ եմ նույնիսկ մեխեր կուլ տալ։ Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր-լեյտենանտ, ես արդեն խնդրել եմ, թե արդյոք չի՞ կարելի ինձ կրկնակի բաժին տալ։ Այդ խնդրով ես Բուդեյովիցիում եղել եմ գնդի բժշկի մոտ, իսկ նա կրկնակի բաժնի փոխարեն ինձ երկու օր նստեցրեց լազարեթում և ամբողջ օրվա համար միայն մի թաս լողլող բուլյոն նշանակեց։ «Ես, ասում է, քեզ ցույց կտամ, սրիկա, թե ինչպես կարելի է սոված լինել։ Եթե մեկ էլ գաս, այստեղից դուրս կգաս չոփ դարձած»։ Ես, պարոն օբեր-լեյտենանտ, ոչ միայն չեմ կարողանում համեղ բաժիններին անտարբեր նայել, այլև հասարակ բաներն էլ այնպես են ստամոքսս գրգռում, որ թուքս թափվում է։ Համարձակվում եմ խոնարհաբար ձեզ խնդրել, պարոն օբեր-լեյտենանտ, որ կարգադրեք ինձ կրկնակի բաժին տալ։ Եթե միս չի լինի, գոնե գարնիր տան,— կարտոֆիլ, կնեդլիկ, մի քիչ սոուս։ Դա հո միշտ ավելանում է։
Երբ Վանեկը վերադարձավ ու հայտարարեց, թե Բալոունն արդեն կապված է, պորուչիկ Լուկաշն ասաց.
— Դուք ինձ ճանաչում եք, Վանեկ, ես չեմ սիրում այդպիսի բաներ անել, բայց այլ կերպ վարվել չեմ կարող։ Նախ, դուք գիտեք, որ երբ շան ոսկորը խլում են՝ գռմռում է։ Ես չեմ ուզում, որ մոտս սրիկա ապրի։ Երկրորդ, այն հանգամանքը, որ Բալոունը կապված է, բարոյական և հոգեբանական մեծ նշանակություն ունի ամբողջ զորամասի համար։ Վերջերս տղերքը հենց որ երթային գումարտակ են ընկնում և իմանում, որ վաղը կամ մյուս օրը նրանց ուղարկելու են խրամատները, ինչ խելքներին փչում՝ անում են։— Պորուչիկը տանջված մարդու տեսքով ցածրաձայն շարունակեց.— նախանցյալ օրը գիշերային զորաշարժերի ժամանակ մենք պետք է գործեինք շաքարի գործարանի հետևում գտնվող հոժարականների զորամասի դեմ։ Առաջին դասակը, ավանգարդը, խճուղու վրա քիչ թե շատ լռություն էր պահպանում, որովհետև ես ինքս էի նրան վարում, իսկ երկրորդը, որ դեպի ձախ պիտի գնար և շաքարի գործարանի մոտ դետքեր նշանակեր, իրեն այնպես էր պահում, որ կարծես արտաքաղաքային զբոսանքից էր վերադառնում։ Երգում էին իրենց համար և ոտքերով այնպես դոփում, որ երևի ձայնը ճամբար էր հասնում։ Բացի դրանից, աջ թևում, անտառի մոտ տեղանքը շրջադիտելու էր գնում երրորդ դասակը։ Մեզնից հեռու էին ընդամենը տասը րոպեի ճանապարհի չափ, բայց այնուամենայնիվ, պարզ երևում էր, թե ինչպես այդ սրիկաները ծխում են,— ամենուրեք կրակի կետեր։ Իսկ չորրորդ դասակը, որ պետք է արերգարդ լիներ, սատանան գիտե, թե ինչպես հանկարծ հայտնվեց մեր ավանգարդի վերջում, այնպես որ նրան թշնամու տեղ դրին, և եu ես ստիպված եղա նահանջել իմ վրա հարձակվող սեփական արերգարդի առաջ։ Ահա թե ինչ վիճակի մեջ եմ ժառանգել տասնմեկերորդ երթային վաշտը։ Ես ի՞նչ կարող եմ դուրս բերել այդ անձնակազմից։ Նրանք իրենց ինչպե՞ս կպահեն իսկական մարտի ժամանակ։
Այդ ասելիս Լուկաշը աղոթողի պես ձեռքերը ծալեց և նահատակի դեմք ընդունեց, իսկ նրա քիթը երկարեց։
Պորուչիկ Լուկաշը շրթունքը կծեց և վառեց սիգարետը։
Այդ ամենը նա արդեն գիտեր և համոզված էր, որ իր հետ անարդար են վարվում։ Աստիճան ստանալու գործում կապիտան Սագներն արդեն երկու անգամ նրանից առաջ էր ընկել։ Սակայն Լուկաշը ասաց միայն։միայն.
— Բանը կապիտան Սագները չէ…
— Դա այնքան էլ իմ սրտովը չէ,— մտերմաբար ասաց ավագ գրագիրը։— Ֆելդֆեբել Հեգներն ինձ պատմում էր, որ պատերազմի սկզբում պարոն կապիտան Սագների խելքին փչել է Չերնոգորիայի ինչ-որ տեղում աչքի ընկնել, և նա իր գումարտակի վաշտերն իրար հետևից, գնդացիրների կրակի տակ, քշել է դեպի սերբերի դիրքերը, թեև դա բոլորովին անհուսալի գործ էր և այնտեղ հետևակը առհաասրակ առհասարակ ոչինչ չէր կարող անել, քանի որ սերբերին այն ժայռերի միջից կարող էր դուրս մղել միայն հրետանին։ Ամբողջ գումարտակից միայն ութսուն մարդ է մնացել, կապիտան Սագներն ինքը վիրավորվել է թևից, իսկ հետո հիվանդանոցում էլ վարակվել է դիզենտերիայով և միայն դրանից հետո Բուդեյովիցիում հայտնվել մեր գնդում։ Իսկ երեկ իբր թե սպայական ժողովարանում ասել է, թե երազում է ռազմաճակատ ընկնել, թե պատրաստ է այնտեղ կորցնելու ամբողջ երթային գումարտակը, միայն թե կարողանա իրեն ցույց տալ և signum laudis<ref>Պատվանշան (լատ.)։</ref> ստանալ։ Սերբիական ճակատի իր գործունեության համար նա ոչինչ չստացավ, իսկ հիմա կա՛մ ամբողջ երթային գումարտակի հետ գլուխը վայր կդնի, կա՛մ փոխգնդապետի աստիճան կստանա, թեև երթային գումարտակի բանը վատ կլինի։ Ես կարծում եմ, պարոն օբեր-լեյտենանտ, որ այդ ռիսկը մեզ էլ է վերաբերվում։ Նորերս ֆելդֆեբել Հեգներն ասում էր, թե դուք կապիտան Սագների հետ բոլորովին հաշտ չեք և թե նա առաջին հերթին կռվի կուղարկի մեր տասնմեկերորդ վաշտը, գցելով ամենավտանգավոր տեղերը։
Ավագ գրագիրը հառաչեց։
Ամեն առավոտ պորուչիկը մտածում էր. «Այսօր չի երևա։ Երևի նորից մի օյին է խաղացել, և նրան դեռ էլի կպահեն այնտեղ»։
Բայց Շվեյկն այդ բոլոր հաշիվներն ի դերև դարձրեց իր պարզ ու անուշիկ հայտնությամբ։
Սկզբում նա մի հայացք նետեց ավագ գրագիր Վանեկի վրա, և, դուրեկան ժպիտով դիմելով նրան, հանձնեց շինելի գրպանից հանած թղթերը։
— Երբ պիտի դրան վերջ լինի։
ԶևացնելովՁևացնելով, թե նրա ասածը լավ չի լսել, Շվեյկը պատասխանեց.
— Հետո այնտեղ ինձ մի փոքրիկ անախորժություն պատահեց,― բայց ես ամեն ինչ իմ վրա առա։ Ճիշտ է, ինձ չէին հավատում, թե ես այդ պանիի հետ նամակագրություն ունեմ, բայց, այնուամենայնվ, հետքը կորցնելու համար, հարցաքննության ժամանակ նամակը կուլ տվի։ Հետո կատարյալ պատահականության բերումով,— դա այլ կերպ չի կարելի բացատրել, խառնվեցի մի փոքրիկ տուրուդմփոցի, բայց բարեհաջող դուրս պրծա։ Իմ անմեղությունն ընդունեցին, հետաքննությունը դադարեցրին։ Գնդի գրասենյակում ես միայն մի քանի րոպե սպասեցի, մինչև որ եկավ գնդապետը, որը ինձ մի թեթև հայհոյեց ու ասաց, պարոն օբեր-լեյտենանտ, թե անհապաղ պետք է ներկայանամ ձեզ և զեկուցեմ, որ ստանձնում եմ հանձնակատարի պարտականությունը։ Բացի դրանից, պարոն գնդապետն ինձ հրամայեց ձեզ հայտնել, որ դուք անհապաղ իր մոտ գնաք երթային վաշտի գործերով։ Այդ պահից ավելի քան կես ժամ անցել է։ Բայց չէ՞ որ պարոն գնդապետը չգիտեր, որ ինձ քարշ կտան նաև գնդի գրասենյակ և որ ես այնտեղ կնստեմ տասնհինգ րոպե, գուցե և ավելի։ Իսկ ես այնտեղ նստել էի այն պատճառով, որ ինձ չէին վճարել այդ ամբողջ ժամանակվա ռոճիկս, որը պետք է տային ոչ թե վաշտում, այլ գնդում, քաճի որ համարվում էի գնդային կալանավոր։ Այնտեղ ամեն ինչ այնպես էին իրար խառնել ու խառնշտորել, որ պարզապես մարդ կարող է խելագարվել։
Լսելով, որ դեռևս կես ժամ առաջ պարտավոր էր գնդապետի մոտ լինել, պորուչիկն սկսեց արագ հանգնվել։
— Նորից ինձ լավությո՜ւն արիք, Շվեյկ,— ասաց նա այնպիսի վհատալից ձայնով։ ձայնով, որ Շվեյկը փորձեց բարեկամական խոսքով նրան հանգստացնել և հետևից ձայն տվեց.
— Ոչինչ, պարոն օբեր-լեյտենանտ, գնդապետը կսպասի, մեկ է՝ նա անելու բան չունի։
Վանեկը բացասաբար շարժեց գլուխը։
— Մենք կովերի բուժիչ խոտերը պատրաստում էինք օծված սրբապատկերներ պատրաստելու հետ միասին։ Մեր դեղատնատեր Կոկոշկան բացառիկ բարեպաշտ մարդ էր և մի տեղ կարդացել էր, թե սուրբ Ուխտագնացը անասուններին բուժել է փորափքությունից։ Եվ ահա, նրա պատվերով Սմիխովում տպեցին սուրբ Ուխտագնացի պատկերները, որոնք նա տարավ Էմաուսի վանքը, որտեղ երկու հարյուր ոսկով օծեցին, որից հետո մենք այդ պատկերները, կովերի համար պատրաստած մեր բուժիչ խոտերի հետ, դնում էինք ծրարների մեջ։ Այդ բուժիչ խոտերը տաք ջրի մեջ լավ բացում, լցնում էին տաշտի մեջ ու կովին խմել տալիս։ Ընդ որում անասունի գլխին կարդում էին սուրբ Ուխտագնացին ուղղված մի փոքրիկ աղոթք, որ հորինել էր մեր գործակատար Տաուհենը, իսկ դա այսպես էր եղել։ Երբ սուրբ Ուխտագնացի այդ պատկերները պատրաստ էին, անհրաժեշտ էր դրանց մյուս երեսին որևէ աղոթք տպագրել։ Եվ ահա երեկոյան մեր ծերուկ Կոկոշկան կանչեց Տաուհենին և նրան պատվիրեց մինչև առավոտ մեր սրբապատկերների ու բուժիչ խոտերի համար մի աղոթք հորինել, այն հաշվով, որ մյուս օրը ժամը տասին, երբ նա գա խանութ, աղոթքը պատրաստ լինի տպարան ուղարկելու, քանի որ կովերն արդեն վաղուց այդ աղոթքին են սպասում։ Երկուսից մեկը,— ասաց Կոկոշկան,եթե լավ աղոթք հորինի, ապա ինքր ինքը նրան մի գուլդեն կպարգևի, իսկ եթե ոչ՝ երկու շաբաթից հետո նա վերջնահաշիվ կստանա։ Պան Տաուհենը ամբողջ գիշերը քրտինք թափեց, առավոտյան քունը գլխին եկավ խանութը բացելու, բայց դեռ ոչինչ չէր գրել։ Դեռ ավելին․ նույնիսկ մոռացել էր այդ բուժիչ խոտերի սրբի անունը։ Նրան փորձանքից ազատեց մեր խանութի ծառա, Ֆերդինանդը։ Սրա ձեռքից ամեն ինչ գալիս էր։ Երբ մենք ձեղնահարկում թեյի համար երիցուկ էինք չորացնում, նա, մեկ էլ տեսար, բոբկանում էր ու մտնում այդ երիցուկի մեջ։ Նա մեզ ասում էր, թե դրանից հետո ոտքերն այլևս չեն քրտնում։ Նա կարողանում էր ձեղնահարկում աղավնիներ որսալ, կարողանում էր բացել փողի գզրոցը և մեզ փող վաստակելու ուրիշ միջոցներ էլ էր սովորեցնում։ Եվ ես, լակոտ տեղովս, տանն այնպիսի դեղատուն ունեի,— դա խանութից թռցրել ու տարել էի տուն,— ինչպիսին չուներ նույնիսկ «Գթասիրտ մարդկանց մոտ» հիվանդանոցը։ Եվ ահա Տաուհենին փրկեց հենց այդ Ֆերդինանդը։ «Թողեք, ասում է, մի տեսնեմ»։ Պան Տաուհենը անմիջապես ինձ ուղարկեց նրա համար գարեջուր բերելու։ Դեռ գարեջուր չէի բերել, որ Ֆերդինանդը գործի կեսն արդեն արել էր, և մեզ համար կարդաց.
Ահա երկնքից մի ձայն է հնչում,<br />Եվ մարդիկ հանգիստ սրտով են շնչում։<br />Կոկոշկայի մոտ ձմեռ ու ամառ<br />Բի հրաշք խոտ կա տավարի համար։
Ապաքինում է նա բոլորովին<br />(Պտղունցը արժե մի գուլդեն միայն)<br />Ե՛վ հիվանդ հորթին, և՛ հիվանդ կովին՝<br />Առանց բժշկի միջամտության։
Իսկ հետո, երբ Ֆերդինանդը ուզածին պես գլուխը քաշեց ստամոքսի կաթիլներին խառնած սպիրտը, գործն արագ ընթացավ, և նա մի ակնթարթում հիանալի ավարտեց.
Խոտն այդ գտել է սուրբ Ուխտավորը,<br />Ուստի թող նրան փառք տան բոլորը.<br />Ո՜վ դու կովերի փրկիչ հրաշագործ,<br />Մեր խեղճ նախիրը պահպանիր անփորձ։
Իսկ հետո, երբ պան Կոկոշկան եկավ, պան Տաուհենը նրա հետ մտավ գրասենյակ, իսկ այնտեղից դուրս գալիս մեզ ցույց տվեց երկու, և ոչ թե մեկ գուլդեն, որ նրան խոստացել էր Կոկոշկան։ Նա ուզում էր ստացածը պան Ֆերդինանդի հետ հավասար կես անել, բայց այդ երկու գուլդենը տեսնելուն պես ծառա Ֆերդինանդը համակվեց շահամոլությամբ ու ասաց․ «Կամ բոլորը, կամ ոչինչ»։ Պան Տաուհենն էլ նրան ոչինչ չտվեց և այդ երկու գուլդենն իրեն պահեց։ Հետո ինձ տարավ խանութ, վզակոթիս հասցրեց ու ասաց, որ ես այդպիսի հարյուր հարված էլ կստանամ, եթե երբևէ համարձակվեմ ասել, թե ոտանավորը նա չի գրել։ Եթե Ֆերդինանդը գնա մեր տիրոջը գանգատվելու, ապա ես պարտավոր եմ ասել, թե ծառա Ֆերդինանդը ստախոս է։ Ստիպված եղա թարխունի քացախի շշի առաջ երդվել, թե այդպես կվարվեմ։ Իսկ մեր ծառան սկսեց իր բարկությունը կովերին բուժող խոտերի գլխին թափել։ Մենք այդ խոտերը ձեղնահարկում պահում էինք խոշոր արկղերի մեջ, իսկ նա, չգիտես որտեղից մկան կղկղանք էր ճարում, ծեծում ու խառնում այդ բուժիչ խոտին։ Հետո փողոցից ձիու թրիք էր հավաքում, տանը չորացնում, հավանգի մեջ ծեծում և դա էլ լցնում կովերին բուժող խոտի և սուրբ Ուխտագնացի պատկերների վրա, բայց դրանով էլ չէր բավարարվում։ Միզում, դուրս էր գնում այդ արկղերի մեջ, իսկ հետո այդ ամենը իրար խառնում։ Ստացվում էր խաշի պես մի բան…
― Այդ մասին դեռ բան չեմ լսել։
— Խոսք չունեմ, Լա՜վ լա՜վ հանձնակատար ես: ես։ Իսկ քո լեյտենանտն ի՞նչ է անում։
— Ոչ թե լեյտենանտը, այլ օբեր-լեյտենանտը։
— Չգիտեմ։
— Ախ դու, դատարկագլուխ, ես հո քեզ չեմ ուտի։ (Լսվեց, թե ինչպես հեռախոսով խոսողը դիմեց իր մոտ գտնվող ինչ-որ մեկի, «Ֆրանտա, վերցրու երկրորդ փողը, տես թե տասնմեկերորդ վաշտն ինչպիսի հիմար հանձնակատար ունի»)։ Ալլո, քնա՞ծ ես, քեզ ի՞նչ պատահեց։ Դե, պատասխանիր, երբ կոլեգադ բան է հարցնում։ Ուրեմն, դեռ ոչինչ չգիտե՞ս։ Մի՛ թաքցրու։ Մի՞թե ավագ գրագիրը չի ասել, որ ձեզ պահածո են տալու։ Դու նրա հետ այդպիսի բաների մասին չես խոսո՞ւմ։ Ա՛յ քեզ դդում։ Դա քեզ չի վերաբերվո՞ւմ։ (Ծիծաղ լսվեց)։ Հը՞, չլինի տանիքից գլխիգ գլխիդ աղյուս ընկավ։ Դե լավ, հենց որ մի բան իմանաս՝ զանգահարիր տասներկուերորդ երթային գունդ, ազի՛զ տխմար։ Որտեղացի՞ ես։
— Պրագացի։
— Ալլո՛։ Ո՞վ է խոսում։ Լսում է տասնմեկերորդ երթային վաշտի հանձնակատար Շվեյկը։
Շվեյկը ճանաչեց պորուչիկ Լակաշի Լուկաշի ձայնը.
— Ի՞նչ եք անում այդտեղ։ Ո՞ւր է Վանեկը։ Անմիջապես հեռախոսի մոտ կանչել Վանկեին։Վանեկին։
― Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր-լեյտենանտ, զանգը նոր հնչեց։
— Վերջապես մի քիչ խելոքացաք։ Իսկ առայժմ կզանգահարեմ գնդի գրասենյակ, Վանեկին, որ նա էլ գնա պահեստ՝ պահածոներն ընդունելու։ Իսկ եթե մինչ այդ բարաք վերադառնա, թող ամեն ինչ թողնի և վազի պահեստ։ Իսկ հիմա հեռախոսափողը կախեցեք։
Շվեյկը բավական երկար և ապարդյուն փնտրում էր Ֆուքսին և մյուս ենթասպաներին։ Նրանք բոլորը տնկվել էին խոհանոցի մոտ, կրծմրծում էին ոսկորների վրա մնացած մսերը և զվարճանում սյանը կապված Բալոունին նայելով, որը, ճիշտ է, ոտքի ամբողջ թպթով թաթով հենված էր գետնին, քանի որ նրան գթացել էին։ Հետաքրքիր մի տեսարան էր դա։ Խոհարարներից մեկը Բալոունի համար մի կողոսկր բերեց և խոթեց նրա բերանը։ Մորուքավոր հսկա Բալոունը ձեռքերով գորձելու հնարավորություն չունենալով, զգուշաբար ոսկորը շուռումուռ էր տալիս բերանում, գործելով ատամներով ու լնդերով։ Նա միսը կրծմրծում էր անտառաոգու տեսքով։
— Ձեզնից ո՞վ է դասակապետ Ֆուքսը,— հարցրեց Շվեյկը, վերջապես ենթասպաներին գտնելով։
— Չի վերադարձել, պարոն օբեր-լեյտենանտ։
— Այդպես մի բղավեք հեռախոսափողի մեջ։ Չգիաե՞քՉգիտե՞ք, թե հիմա որտեղ կարող է լինել այդ նզովյալ Վանեկը։
— Չգիտեմ, պարոն օբեր-լեյտենանտ, թե որտեղ կարող է լինել այդ նզովյալ Վանեկը։
Բալոունը Շվեյկին նայում էր ինչպես իր ազատարարի վրա և նրան խոստացավ, թե նրա հետ կկիսի այն բոլոր ծանրոցները՝ որ երբևէ տնից կստանա։
— Շուտով մեր տանը խոզ են մորթելու,— մելամաղձոտ ասաց Բալոունը։— Դու խոզի ո՞ր երշիկն ես սիրում, արյունով պատրաստա՞ծ թե առանց արյունի։ Ասա, մի՛ քաշվիր, ես հենց այս գիշեր նամակ եմ գրելու տուն։ Իմ այդ խոզը համարյա հարյուր հիսուն կիլո կլինի։ Գլուխը ոնց որ բուլդոգի գլուխ, իսկ այդ տեսակ խոզերը ամենից լավն են։ Այդպիսի խոզից մարդ վնաս չի տեսնի։ Խոզի այդ ցեղատեսակը, ախպերացու, մարդու ամոթով չի թողնի։ Վրան ութ մապ մատ ճարպ կա։ Տանը լյարդաթոքի երշիկն ես ինքս էի պատրաստում։ Օր էր լինում, այնքան ֆարշ էի խպշտում, որ քիչ էր մնում տրաքեի։ Անցյալ տարվա խոզը հարյուր վաթսուն կիլո էր։ Ա՛յ թե խոզ եմ ասել,— հիացմունքով ասաց նա հրաժեշտ տալիս, ամուր սեղմելով Շվեյկի ձեռքը։— Իսկ ես նրան կերակրում էի միայն կարտոֆիլով և ինքս էլ զարմանում, թե ինչքան արագ է չաղանում։ Մի կտոր աղաջրի մեջ պահած ու տապակած վետչինա, հետը կաղամբ ու կարտոֆիլի կնեդլիկներ, վրան խորխոզի ցանած… Մարդ մատները կլպստի։ Դրանից հետո մարդ գարեջուրն էլ հաճույքով է խմում… Կյանք հո չի, իսկը դրախտ։ Մարդուս էլ ի՞նչ է պետք։ Եվ պատերազմն այդ բոլորից մեզ զրկեց։
Մեծամորուք Բալոունը մի խոր հոգոց քաշեց և գնաց դեպի գնդի գրասենյակը, իսկ Շվեյկը լորենիների հին ծառուղիով քայլերն ուղղեց դեպի կանտինա։
Հիմա շտաբի գրագիրը բոլորովին վհատված էր, որ ախորժակը կորել է, չէր կարողանում հասկանալ, թե խոսքն ինչի մասին է, իսկ էմալի ներկերին վերաբերող տրակտատին բնավ չէր անդրադառնում։
Նա զբաղված էր իր սեփական խոհերով և քթի աակ տակ քրթմնջում էր, թե երկաթուղաճյուղը պետք է ձգվեր Տրեշեբոնից դեպի Պիլիգրիմով, իսկ հետո հետ դառնար։
Երբ Շվեյկը ներս մտավ, Վանեկը ջանում էր շտաբի գրագրին մի անգամ ևս թվերով բացատրել, թե մի կիլոգրամ շինարարական ներկից ինչքան էին վաստակում, մի բան, որին շտաբի գրագիրն անառիթ պատասխանեց.
— Նա քայլում էր բաց հովանոցը գլխին բռնած։
— Ավելի լավ կլինի,— շարունակեց ավագ գրագիը Վանեկը,— այդ ամենը բանի տեղ չդնել։ Եթե այսօր գնդի գրասենյակում ասել են, թե վաղը մեկնում ենք, ապա երեխան էլ չի հավատա։ Մի՞թե կարող ենք մեկնել առանց վագոնների։ Իմ ներկայությամբ զանգահարեցին կայարան։ Այնտեղ ոչ մի ազատ վագոն չկա։ Կրկնվում է ճիշտ նույնը, ինչ պատահեց վերջին երթային վաշտին։ Այն ժամանակ մենք երկու օր կայարանում նստել ու սպասում էինք, որ մեկնումեկը մեզ խղճա և մեզ համար գնացք ուղարկի։ Իսկ հետո չգիտեինք, թե ուր ենք գնում։ Նույնիսկ ինքր գնդապետը չգիտեր։ Արդեն ամբողջ հունգարիան Հունգարիան անցել էինք, և դեռ ոչ ոք չգիտեր՝ Սերբիա՞ ենք գնալու թե Ռուսաստան։ Ամեն մի կայարանից ուղիղ հեռախոսագծով խոսում էինք դիվիզիայի շտաբի հետ։ Իսկ մենք պարզապես կարկատանի նման մի բան էինք։ Մեզ, վերջապես, կարեցին-կպցրին Դուկլայի մոտ գտնվող ինչ-որ տեղի։ Այնտեղ մեզ մի թունդ ջարդեցին, և մենք նորից գնացինք վերակազմավորվելու։ Հարկավոր է չշտապե՛լ։ Իր ժամանակին ամեն ինչ կպարզվի, իսկ առայժմ շտապելու կարիք չկա։ Jawohl, nochmal!<ref>Այդպես է, ևս մի անգամ (գերմ.)։</ref> Այստեղի գինին հիանալի է,— շարունակեց Վանեկը, չլսելով, թե ինչպես շտաբի գրագիրն ինքն իրեն քրթմնջում է.
— Glauben Sie mir, ich habe bisher wenig von meinem Leben gehabt! Ich wundere mich über diese Frage․<ref>Հավատացեք, մինչև հիմա կյանքումս լավ բան քիչ եմ տեսել։ Այդ հարցն ինձ զարմացնում է (գերմ.)։</ref>
— Հետաքրքրաշարժ արկածախնդրություն,— ասաց Վանեկը, որը խմելիս սիրում էր գեղեցիկ բառեր գործածել։
Խոհարար Յուրայդան սկսեց փիլիսոփայել, մի բան, որ նրա նախկին զբաղմունքին սազական էր։ Պատերազմից առաջ նա հրատարակում էր օկուլտային ժուռնալ և մի մատենաշար «Կյանքի և մահվան գաղտնիքներ» խորագրով։ Զինվորական ծառայության մեջ նա խցկվել էր դաշտային սպայական խոհանոց, և երբեմն, երբ տարվում էր հին հնդկական Պրահնա Պրամիտայի («Հայտնություն իմաստությանց») ընթերցանությամբ, նրա պատրաստած տապական խանձվում էր։ Գնդապետ Շրեդերը նրան գնահատում էր իբրև գնդում գտնվող անթիկա մի բան։ Հիրավի, ո՞ր սպայական խոհանոցը կարող էր պարծենալ այնպիսի խոհարար-օկուլտիստով, որը, թափանցելով կյանքի ու մահվան խորհուրդների մեջ, բոլորին զարմացնում էր սմետանով պատրաստած այնպիսի ֆիլեյով ֆիլեով կամ ռագույով, որ Կոմարովի մոտ մահացու վիրավոված պոդպորուչիկ Դուֆեկը շարունակ նրա անունն էր տալիս։
— Այո՛,— անպատեհ ասաց Յուրայդան, որը հազիվ էր կարողանում աթոռին նստած մնալ և որից տասը քայլի վրա ռոմի հոտ էր փչում,— երբ այսօր պարոն գնդապետին բաժին չհասավ և երբ նա տեսավ, որ միայն շոգեխաշ կարտոֆիլ է մնացել, ընկավ գակիի վիճակի մեջ։ Գիտե՞ք գակին ինչ է։ Դա քաղցած ոգիների վիճակն է։ Եվ ահա այդ ժամանակ ես նրան ասացի. «Արդյոք բավական ուժ ունե՞ք, պարոն գնդապետ, անդրդվելի մնալու բախտի ճակատագրական նախասահմանման առաջ, այսինքն դիմանալու այն բանին, որ ձեզ հորթի երիկամ չհասավ։ Կարմայով սահմանված է, որ դուք, պարոն գնդապետ, այսօր ընթրիքին աստվածային օմլետ և հորթի ծեծած, շոգեխաշ լյարդ ստանաք»։
Նա անկապ-անկապ խոսում էր, թե երկու ամիս առաջ ռազմաճակատն ինչպես էր դասավորված, հարավում ու արևելքում, թե ինչպիսի կարևորություն ունի առանձին զորամասերի սերտ կապը, խոսում էր հեղձուցիչ գազերի, հակառակորդի սավառնակները գնդակոծելու, ռազմաճակատում զինվորների մատակարարման մասին և հետո անցավ բանակում գոյություն ունեցող ներքին փոխհարաբերություններին։ Ապա երկար-բարակ խոսեց այն վերաբերմունքի մասին, որ պետք է ունենան սպաները շարքայինների, իսկ շարքայինները ենթասպաների նկատմամբ, թշնամու կողմն անցնող փախստականների մասին, քաղաքական իրադարձությունների, ինչպես և այն մասին, որ չեխ զինվորների հիսուն տոկոսը քաղաքականապես անբարեհույս է։
― Jawohl, meine Herren, der Kramarsch, Scheiner und Klofatsch<ref>Այո, պարոնայք, ինչ կուզեք ասեք, Կրամարժը, Շայները և Կլոֆալը․․․ Կլոֆաչը․․․ (գերմ.)։</ref>…
Այդ միջոցին սպաների մեծ մասը մտածում էր, թե վերջապես, ե՞րբ պիտի այդ ծեր շաղակրատն ավարտի իր դատարկախոսությունը, սակայն գնդապետ Շրեդերը շարունակում էր ամեն տեսակ հիմարություններ դուրս տալ նոր երթային գումարտակների նոր խնդիրների, կռվում ընկած սպաների, օդապարիկների, լարափակոցների, երդումի մասին․․․
Շվեյկը հեռախոսի մոտ նիրհում էր, երբ հանկարծ նրան արթնացրեց զանգը։
— Ալլո՛, լսվեց հեռախոսափողի մեջ,— հեռախոսի մոտ է regmientskanlei-ը։
― Ալլո՛,— պատասխանեց Շվեյկը,— սա տասնմեկերորդ երթային վաշտի գրասենյակն է։
— Ես ոչինչ չլսեցի, մի ուրիշն էլ էր խոսում։
— Էշի մեկը էշ։ Կարծում ես հետդ խա՞ղ եմ անում։ Հեռախոսագիրն ընդունելո՞ւ ես թե ոչ։ Մատիտ ու թուղթ ունե՞ս։ Ի՞նչ… Չունե՞ս… Անասո՛ւն։ Ուրեմն սպասեմ մինչև գտնե՞ս։ Ա՛յ թե զինվորներ են… Հհ՛Հը՛, ի՞նչ արիր։ Գուցե դեռ չե՞ս պատրաստվել։ Վերջապես տեղից շարժվեցիր։ Ուրեմն լսիր՝ 11. Marschkumpanie<ref>Տասնմեկերորդ երթային վաշտին (գերմ․):</ref>. Կրկնիր։
― 11. Marschkumpanie.
Նա շրջվեց կողքի վրա և իսկույն նորից քնեց։
Շվեյկր Շվեյկը նորից նստեց հեռախոսի մոտ և, գլուխը սեղանին դնելով, սկսեց ննջել, բայց հեռախոսի զանգն արթնացրեց նրան։
— Ալլո, տասնմեկերորդ երթային վա՞շտն է։
Շվեյկն արթնացավ իր քնից ելնող արեգակի հետ, որը ծագեց խտացրած սուրճի անուշ բուրմունքի մեջ, որ փչում էր բոլոր վաշտային խոհանոցներից։ Շվեյկը մեքենաբար, այնպես, որ կարծես հեռախոսով խոսելը նոր էր ավարտել, հեռախոսափողը կախեց և դրա սենյակում սկսեց իր առավոտվա բուժազբոսանքը։ Այդ միջոցին նա երգում էր, սկսելով այն երգի կեսից, թե ինչպես զինվորը աղջկա շոր է հագնում և գնում ջրաղաց՝ իր սիրածի մոտ, իսկ ջրաղացպանը նրան պառկեցնում է քնելու իր աղջկա կողքին, բայց նախքան այդ գոռում.
Վեր կաց, պառա՛վ, բեր ապուրը,<br />Թող կուշտ ուտի ազիզ հյուրը։
Ջրաղացպանի կինը կերակրում է անպատկառ տղային, իսկ հետո սկսվում է ընտանեկան ողբերգությունը.
Ծեգին զարթնեց ջաղացպանը,<br />Տեսավ՝ գրած իր դռանը.<br />Ձեր աղջիկն այս իրիկունը<br />Կորցրել է իր կուսությունը։
Շվեյկն երգի վերջն այնպես բարձր երգեց, որ ամբողջ գրասենյակը լցվեց կենդանությամբ։ Ավագ գրագիր Վանեկն արթնացավ ու հարցրեց.
— Ի՞նչ ես գգում դու, երբ չափից ավելի ես խմում։
Նրանք էլ մի կերպ, անկապ ու կցկտուր, պատասխանում էին, թե իբր երբեք բանը դրան չի հասել, և կամ ամեն անգամ, երբ մարդ չափից ավելի է խմում՝ սիրտը սկսում է խառնել, իսկ մեկն էլ ասաց, թե իսկույն զգացել է, որ արձակուրդից զրկվելու է։ Մայոր Բլյուգերն անմիջապես հրամայեց նրանց բոլորին մի կողմ տանել, որպեսզի ճաշից հետո բակում ազատ մարմնամարզությամբ զբաղվեն ի պատիժ այն բանի, որ չեն կարողանում իրենց զգացածն արտահայտել։ Սպասելով իմ հերթին, ես հիշեցի, թե նա վեբջին վերջին անգամ ինչի մասին էր երկար-բարակ խոսում, և երբ մայորը մոտեցավ ինձ, բոլորովին հանգիստ պատասխանեցի. «Համարձակվում եմ զեկուցել, պարո՛ն մայոր, երբ ես չափից ավելի եմ խմում, ամեն անգամ ներսս մի տեսակ անհանգստություն, վախ և խղճի խայթ եմ զգում։ Իսկ երբ ժամանակին եմ վերադառնում զորանոց, ինձ մի երանելի հանգստություն և ներքին բավականություն է համակում»։ Շուրջս բոլորը սկսեցին հռհռալ, իսկ մայոր Բլյուգերը ծղրտաց. «Քեզ, դդո՛ւմ, միայն փայտոջիլներ են համակում, երբ մահճակի վրա մրափած ես լինում։ Շանորդուն տեսեք, դեռ սրախոսում էլ է», և ինձ այնպիսի շպանգլներ տվեց, որ ասել չեմ կարող։
— Զինվորական ծառայության մեջ այլ կերպ չի կարելի,— ասաց ավագ գրագիրը, ծուլորեն մեկնվելով իր մահճակի վրա,— հնուց այդպես է ընդունված․ ինչպես էլ որ պատասխանես, ինչ էլ որ անես, միշտ գլխիդ ամպեր են կախված և վրադ շանթ ու կայծակ է տեղում։ Առանց դրան կարգապահություն չի լինի։
— Ճիշտ եք ասում,— ասաց Շվեյկը։— Երբեք չեմ մոռանա, թե զորակոչիկ Պեխին ինչպես նստեցրին։ Մեր վաշտի հրամանատարն էր լեյտենանտ Մոցը։ Մի անգամ նա զորակոչիկներին հավաքեց և սկսեց հարցնել, թե ով որտեղից է։ «Ամենից առաջ, դեղնակտուցնե՛ր,— դիմեց նա նրանց,— դուք պետք է սովորեք պատասխանել պարզ ու կարճ, մտրակը շրխկացնելու պես։ Դե, ուրեմն, սկսենք. դուք որտեղացի՞ եք, Պեխ»։ Պեխը ինտելիգենտ տղա էր և այսպես պատասխանեց. «Գյուղն Նիժնի Բոուսով, Unter Bauzen, 267 տուն, 1936 չեխ բնակիչ, Իչինի շրջան, վոլոստ Սոբոտկա, նախկին Կոստիի հայրենաժառանգ կալվածք, սուրբ Եկատերինայի ծխական եկեղեցի, որ կառուցվել է տասնչորսերորդ դարում և վերակառուցվել կոմս Վացլավ Վրատիսլավ Նետոլիցկու արյամբ և ձեռամբ, դպրոց, փոստ, հեռագրատուն, չեխական ապրանքատար գնացքների կայարան, շաքարի գործարան, ջրաղաց, սղոցարան, Վալխա անունով մի խուտոր, տարեկան վեց տոնավաճառ…»։
Լեյտենանտ Մոցը նետվեց նրա վրա և սկսեց դնչին հարվածներ տեղալ, ասելով․ «Ահա քեզ առաջին տոնավաճառը, ահա երկրորդը, երրորդը, չորրորդը, հինգերորդը, վեցերորդը․․․»։ Իսկ Պեխը, թեպետ և զորակոչիկ էր, պահանջեց թույլ տալ, որ գումարտակին բողոքի զեկույց ներկայացնի։ Այն ժամանակ գրասենյակում մի խումբ շատ ուրախ մարդիկ կային։ Եվ ահա նրանք այնտեղ գրեցին, թե նա ուղարկվում է գումարտակ՝ զեկույց տալու Նիժնի Բոուսովի ամենամյա, տոնավաճառների մասին։ Այն ժամանակ գումարտակի հրամանատարն էր մայոր Ռոգելը։ «Բանն ի՞նչ է հարցրեց նա Պեխին, իսկ նա միանգամից, թե․ «Համարձակվում եմ զեկուցել պարոն մայոր, Նիժնի Բոուսովում տարեկան վեց տոնավաճառ է լինում»։ Մայորն սկսեց բղավել նրա վրա, ոտքերը գետնին խփեց և անմիջապես հրամայեց նրան տանել զինվորական հոսպիտալ խելագարների բաժանմունքը։ Այդվօրից Այդ օրից ի վեր Պեխս դարձավ ամենահետին զինվորը, ոչ թե զինվոր, այլ իսկական պատիժ։
— Զինվորին դաստիարակելը հեշտ գործ չէ,— հորանջելով ասաց ավագ գրագիր Վանեկը։— Այն զինվորը, որ զինվորական ծառայության մեջ ոչ մի անգամ չի պատժվել, զինվոր չէ։ Գուցե խաղաղ ժամանակ հնարավոր էր, որ առանց որևէ պատժի ծառայությունն ավարտած զինվորը հետո, քաղաքացիական ծառայության մեջ, ամեն տեսակ արտոնություններ ունենար։ Հիմա բոլորովին հակառակն է, ամենավատ զինվորները, որոնք խաղաղ ժամանակ բանտից դուրս չէին գալիս, պատերազմի մեջ ամենալավ օինվորներն զինվորներն եղան։ Հիշում եմ ութերորդ երթային վաշտի շարքային Սիլվանուսին։ Օր չէր լինի, որ մի պատիժ չստանար։ Այն էլ ի՜նչպիսի պատիժներ։ Չէր ամաչում ընկերոջից գողանալ վերջին Կրեյցերը։ կրեյցերը։ Իսկ երբ կռվի մեջ մտավ, առաջինը նա կտրատեց լարափակոցները, երեք հոգու գերի վերցրեց և նրանցից մեկին հենց դաշտի մեջ գնդակահարեց, թե ինչ է իրեն վստահություն չի ներշնչում։ Արծաթե մեծ մեդալ ստացավ, օձիքի վրա երկու աստղ կտրեցին, և եթե հետո Դուկելի լեռնանցքում նրան չկախեինք հիմա վաղուց դասակապետ կլիներ։ Իսկ կռվից հետո անհնար էր նրան չկախել։ Մի անգամ հանձն առավ տեղադիտության գնալ, իսկ մյուս գնդի պարեկը նրան բռնեց դիակները պրպտելու վրա։ Մոտը ութ հատ ժամացույց և բազմաթիվ մատանիներ գտան։ Կախեցին բրիգադի շտաբի մոտ։
— Դա ցույց է տալիս,— խորիմաստ կերպով ասաց Շվեյկը,— որ ամեն մի զինվոր ինքը պիտի իր համար դիրք ստեղծի։
Հեռախոսի զանգը հնչեց։ Ավագ գրագիրը մոտեցավ հեռախոսին։ Ձայնից կարելի էր ճանաչել, որ խոսողը պորուչիկ Լուկաշն է, որը հարցնում էր, թե պահածոներն ինչ եղան, ապա լսելի էր, թե նա ինչպես էր շշպռում։
— Ճիշտ եմ ասում, պահածո չկա, պարոն օբեր-լեյտենանտ,— հեռախոսի մեջ գոռում էր Վանեկը։— Ախր որտեղի՞ց պիտի լիներ, դա միայն ինտենդանտության ֆանտազիան է։ Բոլորովին կարիք չկար այնտեղ մարդ ուղարկելու։ Ես ուզում էի ձեզ հեռախոսել։ Ես կանտինայո՞ւմ։ Ո՞վ ասաց։ Սպայական խոհանոցի օկուլտիստ խոհարա՞րը։ Իսկապես, ես ինձ թույլ տվի մտնել այնտեղ։ Իսկ գիտե՞ք, պարոն օբեր-լեյտենանտ, թե այդ օկուլտիստն ինչ անուն տվեց պահածոյի համար ստեղծված իրարանցմանր։ իրարանցմանը։ «Անծինի սարսա՛փ»։ Բնավ ոչ, պարոն օբեր-լեյտենանտ, ես միանգամայն սթափ եմ։ Ինչ է անում Շվեյկը՞։ Նա այստեղ է։ Կհրամայե՞ք կանչել… Շվեյկ, հեռախոսի մոտ,— ձայն տվեց ավագ գրագիրը և փսփսալով ավելացրեց․— Եթե հարցնի, թե ինչ վիճակում եմ վերադարձել, ասացեք՝ միանգամայն կարգին։
Շվեյկը հեռախոսի մոտ է․
— Կա, պարոն օբեր-լեյտենանտ։
ՇՎեյկՇվեյկ, դուք նորից ձեզ հիմարի տեղ եք դնում։ Որևէ կարևոր, շտապ բան հաղորդե՞լ են։
— Ճիշտ այդպես, պարոն օբեր-լեյտենանտ, միայն թե ժամը իննին։
— Նորից ինչ-որ խորհրդակցություն, պարոն օբեր-լեյտենանա, այսօր ժամը իննին պարոն գնդապետի մոտ։ Գիշերն ուզում էի ձեզ արթնացնել, բայց հետո միտքս փոխեցի։
— Հենց այդ էր պակաս, որ ամեն մի դատարկ բանի համար գիշերն ինձ արթնացնեք։ Դրա համար առավոտյան էլ ժամանակ կգտնվի։ Wieder eine Besprechung, der Teufel soll das alles bliserieren!<ref>Նորից խորհրդակցություն, գրողը տանի դրանց բոլրին բոլորին (գերմ․)։</ref> հեռախոսափողը ցած դրեք, հեռախոսի մոտ կանչեցեք Վանեկին։
— Ավագ գրագիր Վանեկր Վանեկը հեռախոսի մոտ է։ Rechnungsfeldwebl Vanek, Herr Oberleutnant<ref>Ավագ գրագիր ֆելդֆեբել Վանեկը, պարոն օբեր-լեյտենանտ. (գերմ․)։</ref>.
— Վանե՛կ, անմիջապես ինձ համար ուրիշ սպասյակ գտեք։ Այդ սրիկա Բալոունը այս գիշեր իմ ամբողջ շոկոլադը լափել է։ Կապե՞լ։ Ոչ, կուղարկենք սանիտարություն անելու։ Զռփի տղամարդ է, թիկունքը մի սաժեն, թող գնա ու կռվի դաշտից վիրավորներ դուրս բերի։ Ես նրան անմիջապես կուղարկեմ ձեզ մոտ։ Գնդի գրասենյակում անհապաղ կարգավորեցեք այդ ամենը և իսկույն վերադարձեք վաշտ։ Ի՞նչ եք կարծում, շո՞ւտ կմեկնենք։
— Շտապելու կարիք չկա, պարոն օբեր-լեյտենանտ։ Երբ մենք իններորդ երթային վաշտի հետ մեկնում էինք, ամբողջ չորս օր քթներիցս բռնած ման ածեցին։ Ութերորդին էլ նույնը պատահեց։ Միայն տասներորդի գործը լավ գնաց։ Մարտական լրիվ պատրաստության մեջ էինք, առավոտյան ժամը տասներկուսին հրամանը ստացանք, իսկ երեկոյան արդեն ճանապարհվել էինք։ Սակայն, դրա փոխարեն, մեզ հունգարիայի Հունգարիայի մի ծայրից մյուսն էին քշում և չգիտեինք թե մեզնով ո՛ր ճակատի որ ծակը խցեն։խցկեն։
Տասնմեկերորդ վաշտի հրամանատար դառնալու օրից ի վեր պորուչիկ Լուկաշը գտնվում էր մի այնպիսի վիճակի մեջ, որը սինկրետիզմ է կոչվում այն փիլիսոփայական սիստեմի անունով, որ ջանում է հասկացությունների հակասություններն հաշտեցնել հակադիր հայացքների խառնակման աստիճանին հասնող կոմպրոմիսով։
'''* * *'''
Գնդապետ Շրեդերը խորհրդակցության էր հրավիրել երթային գումարտակի բոլոր սպաներին։ Նա անհամբեր սպասում էր այդ խորհրդակցությանը, որպեսզի հնարավորություն ունենար խոսելու։ Բացի դրանից, հարկավոր էր որևէ որոշում ընդունել հոժարական Մարեկի վերաբերմամբ, որը հրաժարվել էր արտաքնոցները մաքրել և որին իբրև խռովարարի գնդապետ Շրեդերը ուղարկել էր գիվիզիայի դիվիզիայի դատարան։
Դիվիզիայի դատարանի կալանավորական բաժնից Մարեկին միայն երեկ գիշեր էին տեղափոխել հաուպտվախտ, որտեղ և գտնվում էր կալանքի տակ։ Միաժամանակ գնդի գրասենյակին հանձնվել էր դիվիզիայի դատարանի հղած վերին աստիճանի խրթին գրությունը, որի մեջ նշվում էր, թե տվյալ դեպքում գործը խռովարարության չի վերաբերվում, քանի որ հոժարականները պարտավոր չեն ոտացճանապարհներ մաքրել, բայց, այնուամենայնիվ, դա դիտվում է որպես կարգապահության խախտում, որպիսի զանցանքը նա կարող է քավել ճակատում օրինակելիորեն ծառայելով։ Նկատի ունենալով այդ ամենը, մեղադրյալ հոժարական Մարեկը նորից ուղարկվում է իր գունդը, իսկ կարգապահության խախտման հետաքննությունը դադարեցվում է մինչև պատերազմի վերջը և կարող է վերսկսվել այն դեպքում, երբ հոժարական Մարեկը նոր զանցանք գործի։
Մի ուրիշ գործ էլ կար։ Դիվիզիայի դատարանի կալանավորական բաժնից հոժարական Մարեկի հետ միասին հաուպտվախտ էին տեղավախել նաև ինքնակոչ դասակապետ Տևելեսին, որը վերջերս էր հայտնվել գնդում, ուր նրան ուղարկել էին Զագրեբի հոսպիտալից։ Նա ուներ մեծ արծաթե մեդալ, հոժարականի ուսաթելեր և երեք աստղ։ Այդ Տևելեսը պատմում էր Սերբիայում վեցերորդ երթային վաշտի կատարած հերոսական սխրագործությունների, ինչպես և այն մասին, թե ամբողջ վաշտից միայն ինքն է կենդանի մնացել։ Հետաքննությամբ հաստատվել էր, որ իսկապես պատերազմի սկզբում վեցերորդ երթային վաշտի հետ ոազմաճակատ էր գնացել ինչ-որ Տևելես, որը, սակայն, հոժարականի իրավունքներ չէր ունեցել։ Տեղեկանք էին պահանջել այն բրիգադից, որի կազմի մեջ էր գտնվել վեցերորդ երթային վաշտը 1914 թվի դեկտեմբերի 2-ին Բելգրադից փախչելու ժամանակ, և հաստատվել էր, որ պարգևատրման ներկայացվածների և արծաթե մեդալով պարգևատրվածների մեջ ոչ մի Տևելես չկա։ Չէր հաջողվել, սակայն, պարզելէ պարզել, թե արդյոք բելգրադյան արշավանքի ժամանակ Տևելեսը դասակապետի աստիճան ստացե՞լ էր, որովհետև ամբողջ վեցերորդ երթային վաշտը Բելգրադի սբ. Սավուղի եկեղեցու մոտ տեղի ունեցած մարտից հետո իր բոլոր սպաների հետ անհետ կորել էր։ Տևելեսը դիվիզիայի դատարանում արդարանում էր, թե իսկապես իրեն արծաթե մեծ մեդալ էին խոստացել և թե դրա համար էլ ինքը մի բոսնիացուց գնել էր այդ մեդալը։ Ինչ վերաբերվում է հոժարականի ուսաթելերին, ապա նա դրանք իր համազգեստի վրա կարել է հարբած վիճակում և շարունակել է կրել միայն այն պատճառով, որ շարունակ հարբած է եղել, քանի որ օրգանիզմը դեզենտերիայից թուլացած է։
Բացելով ժողովը, նախքան այդ երկու հարցերի քննարկմանն անցնելը, գնդապետ Շրեդերը նշեց, թե մեկնումից առաջ,— մի բան, որ արդեն շատ չի ուշանա,— անհրաժեշտ է ավելի հաճախ հավաքվել։ Բրիգադի շտաբից իրեն հաղորդել են, թե դիվիզիայից հրամանների են սպասում։ Զինվորները պետք է կազմ ու պատրաստ լինեն, և վաշտերի հրամանատարները պետք է աչալուրջ հետևեն, որ բոլորն իրենց տեղերում գտնվեն։ Այնուհետև նա մի անգամ էլ կրկնեց այն ամենը, ինչ ասել էր երեկ։ Նորից ռազմական իրադարձությունների տեսություն կատարեց և հիշեցրեց, թե ոչ մի բան չպետք է թուլացնի բանակի մարտական ոգին ու անվեհերությունը։
Վերադառնալով սպաների մոտ, զայրույթից կարմրատակած, գնդապետ Շրեդերը մոռացավ, որ անհրաժեշտ է խոսել նաև հոժարական Մարեկի և ինքնակոչ դասակապետ Տևելեսի գործի մասին։
— Խնդրում եմ, պարոնայք սպաներ, պատրաստ լինել և սպասել իմ հետագա կարգադրություններին ու հրահանգներին,— ասաց նա կարճ ու կտրուկ։
Եվ այդպես էլ հոժարականն ու Տևելեսը կալանքի տակ մնացին հաուպտվախտում, և, երբ հետո նրանց միացավ Ցվիբելֆիշը, ի վիճակի եղան «ինն» խաղալու, իսկ խաղից հետո սկսեցին իրենց պահակներին նեղել, պահանջելով, որ նրանք որսան իրենց ներքնակների բոլոր լվերը։
'''* * *'''
Դրությունն առաջվա պես պարզ չէր։ Մեկնելո՞ւ են թե ոչ։ Շվեյկը տասնմեկերորդ երթային վաշտի գրասենյակում հեռախոսով խիստ բազմապիսի, լավատեսական և հոռետեսական, կարծիքներ էր լսում։ Տասներկուերորդ երթային վաշտը հեռախոսում էր, թե իբր ինչ-որ մեկը գրասենյակից լսել է, որ նախ շարժուն թիրախների վրա հրաձգային վարժություններ պիտի կատարեն և միայն դրանից հետո մեկնեն։ Այդ լավատեսական հայացքը չէր բաժանում տասներեքերորդ երաթյին երթային վաշտը, որը հեռախոսում էր, թե հենց նոր քաղաքից վերադարձել է կապրալ Գավլիկը, որը մի երկաթուղային ծառայողից լսել է, թե վագոններն արդեն կայարանում պատրաստ կանգնած են։
Վանեկը Շվեյկի ձեռքից զայրացած խլեց հեռախոսափողը և գոռաց, թե երկաթուղայինները ոչինչ չգիտեն և թե ինքը հենց նոր է եկել գնդի գրասենյակից։
Շվեյկը հաճույքով մնում էր իր դիրքում, հեռախոսի մոտ նըստածնստած, և «ի՞նչ նորություն» հարցին պատասխանում, թե առայժմ ոչ մի հաստատ բան չկա։
Այդպես նա պատասխանեց նաև պորուչիկ Լուկաշի հարցին.
Այնուհետև ստացվեցին մի քանի հեռախոսագրեր, որոնք Շվեյկն ընդունեց ամեն տեսակ վեճերից հետո։
Նա ընդունեց այն հեռախոսագիրը, որ գիշերը նրան թելադրել չէին կարողացել, որովհետև նա լսափողը չէր կախել և քնեղ քնել էր։ Այդ հեռախոսագիրը վերաբերվում էր այն զինվորների gուցակինցուցակին, որոնց հակատիֆային պատվաստում արել կամ չէին արել։
Հետո Շվեյկն ընդունեց պահածոներին վերաբերվող մի ուշացած հեռախոսագիր։ Այդ հարցն արդեն երեկ պարզված էր։
— Դա հնարել է բանակի շտաբում նստած որևէ ապուշ, իսկ հետո հաղորդում են բոլոր դիվիզիաներին, բրիգադներին, գնդերին։
Ապա Շվեյկն ընդունեց մի հրամանագիր ևս, որը այնքան արագ էին թելադրում, որ նա հազիվ կարողացավ բլոկնոտի մեջ խզմզել ծածկագրի պես մի բան. «In der Folge genauer eriaubt gewesen oder das Selbst einern hingegen immerhin eingeholet werden»<ref>Հետևանքով ավելի ճիշտ թույլատրվում է կամ թե չէ ինքնուրույն կերպով ընդհակառակը ենթակա է հատուցման (գերմ.գերմաներեն բառերի անիմաստ դասավորություն)։</ref>։
— Այդ բոլորն ավելորդ բաներ են,— ասաց Վանեկը, երբ Շվեյկը շատ զարմացավ իր գրածի վրա և երեք անգամ բարձրաձայն կարդաց։— Դատարկ բան է, և ուրիշ ոչինչ, թեև, ո՛վ գիտե, գուցե ծածկագրված հեռախոսագիր է։ Մեր վաշտում ծածկագրման բաժանմունք չկա։ Դա էլ կարելի է դեն նետել։
— Ես էլ նույնն եմ կարծում ասաց Շվեյկը,— եթե ես պա-րոն պարոն օբեր-լեյտենանտին ասեի, թե In der Folge genauer eriaubt gewesen oder das Selbst einern hingegen immerhin eingeholet werden, անպայման կնեղանար։
— Այնպիսի շուտ նեղացող մարդիկ են լինում, որ ասել չեմ կարող,— շարունակեց Շվեյկը, նորից խորասուզվելով հիշողությունների մեջ։— Մի անգամ Վիսոչանից տրամվայով գնում էի Պրագա, իսկ Լիբնեում մեր վագոնը մտավ ոմն Նովոտնի։ Հենց որ նրան ճանաչեցի, գնացի մոտը՝ վագոնահարթակ, և խոսք բաց արի, թե, ախր, մենք հայրենակիցներ ենք, երկուսս էլ դրաժովցի, իսկ նա սկսեց վրաս գոռալ, որ իրեն հանգիստ թողնեմ, որ իբր ինձ չի ճանաչում։ Նրան հիշեցնելու համար սկսեցի, բացատրել, թե ինչպես երեխա ժամանակ մորս հետ, որի անունն էր Անտոնիա, գնում էի նրա մոտ, թե հորս անունն էլ Պրոկոպ էր և կալվածքում ստրաժնիկություն էր անում։ Բայց նա դրանից հետո էլ չցանկացավ խոստովանել, թե մենք ծանոթներ ենք։ Այդ ժամանակ նրան էլ ավելի մանրամասն տեղեկություններ հայտնեցի, պատմեցի, թե Դրաժովում երկու Նովոտնիներ կային՝ Տոնդա և Յոսիֆ, և նա հենց այն Յոսիֆն է, որի մասին ինձ Դրաժովից գրել են, թե կնոջը գնդակահարել է, որովհետև կինը նրան հանդիմանել է հարբեցողության համար։ Բայց այդ պահին նա ձեռքը թափով վրա բերեց, ես հարվածից խուսափեցի, և նա առջևի հարթակում ջարդեց վագոնավարի դիմացի ապակին։ Մեզ իջեցրին ու տարան։ Իսկ կոմիսարիատում պարզվեց, որ այդ մարդը նրա համար է այդքան նեղացկոտ, որ անունը բնավ էլ Իոսիֆ Նովոտնի չէ, այլ Էդուարդ Դուբրավա, և որ նա Ամերիկայի Մոնտգոմերի քաղաքից է և եկել է ազգականներին տեսնելու։
Եվ հեռախոսը նորից սկսեց ներընկալել ճամբարի ջղային կյանքի ջղաձգությունները։ Հանգստի հարմոնիան այստեղ խախտված էր։
Նույն այդ պահին պորուչիկ Լուկաշն իր սենյակում ուսումնասիրում էր գնդի շտաբից հենց նոր նրան հանձնված ծածկագիրն ու դրա վերծանման ուղեցոլյցը ուղեցույցը և միաժամանակ մի ծածկագիր հրաման, թե երթային գումարտակն ի՛նչ ուղղությամբ պետք է շարժվի գեպի Գալիցիայի սահմանը (առաջին էտապ).
7217 — 1238 — 475 — 2121 — 35 = Մոշոն,
8922 — 375 — 72 — 82 = Ռաբ,
4432 — 1238 — 7217 — 375 — 8922 — 35 = Կոմարնո,
7282 — 9299 — 310 — 375 — 7881 — 298 — 475 = Բուդապեշտ։
Վերծանելով այդ թվերը, պորուչիկ Լուկաշը հառաչեց.
— Der Teufel soll das buserieren<ref>Գերմանական կոպիտ հայհոյանք։</ref>։
<references />
Վստահելի
1318
edits