[[Պատկեր:Neuro-17-4.png|648px|thumb|Տոհմածառը ցույց է տալիս ընտանիքում սերունդների հակվածությունն ուսուցման անկարողության եւ շիզոֆրենիայի նկատմամբ։ Ուշադրություն դարձրեք՝ հաճախ այս արատները կարող են մի սերունդ «բաց թողնել»։]]
Հանտինգտոնի հիվանդությունը նեյրոդեգեներատիվ հիվանդություն է, որն ուղեկցվում է մարմնի աննորմալ
ակամա շարժումներով։ Այս դեպքում հիվանդությունը ստացել է իր անունը՝ այն առաջին անգամ նկարագրած բժշկի անու֊
նից։ Հիվանդության պատճառ է հանդիսանում մարդու գենոմի ամենամեծ գեներից մեկի՝ հանտինգտին կոչվող գենի կրկնվող մուտացիան։ Պարկինսոնի հիվանդության (հիվանդությունն առաջացնում է դանդաղաշարժություն, ծանրաշարժություն, դող, անկայունություն) վաղ ծագող որոշ տեսակների պատճառը Պարկինի գեների ախտահարումն է։ Ախտորոշումից բացի, գենետիկական ստուգումը կարող է օգտագործվել խորհրդատվության նպատակով՝ ի հայտ բերելով հիվանդության զարգացման վտանգը ընտանիքի մյուս անդամների մոտ, կամ դրա փոխանցման հավանականությունը երեխաներին։
Ինչևէ, գենետիկական հեղափոխությունը, որ փոխեց նյարդային համակարգի հիվանդությունները հետազոտող բժիշկների
ուղին, լոկ սկիզբն է հայտնագործությունների երկար ճանապարհի։ Որոշ դեպքերում գենետիկ միևնույն դեֆեկտը կարող է
տարբեր մարդկանց մոտ տարբեր հիվանդությունների պատճառ դառնալ, երբեմն էլ տարբեր գենային դեֆեկտներ պատ֊
ճառ են հանդիսանում միանման հիվանդությունների առաջացման։ Հասկանալ՝ ի՞նչն է պայմանավորում այս տարբերություն֊
ները, և ինչպես է մեր գենետիկական կազմը փոխազդում աշխարհի հետ, որում ապրում ենք և որը կառուցում ենք մեր շուրջ՝ այսօրվա գենոմիկ դարաշրջանի մեծ մարտահրավերներից է։
Քննարկում
եթե պարզվեր, որ ձեզ մոտ վտանգ կա գենետիկ հիվանդություն զարգացման, արդյո՞ք կուզենայիք դա
միանշանակ իմանալ։ Ճիշտ կլինի՞ արդյոք հայտնաբերել գենը նախքան ծնունդը, և ընդհատել այն հղիությունները, որոնք ավարտվելու էին հիվանդության զարգացման բարձր հավանականությամբ երեխայի ծնունդով։ Ապա ի՞նչ կասեք տառապողների՝ մինչև հիվանդության զարգացումն ապրած օգտակար և արդյունավետ տարիների մասին։
[[Պատկեր:Neuro-17-5.png|309px]]
===Բորբոքում՝ ցրված սկլերոզ===
Իմուն համակարգը կարող է գրոհել նաև այն կապակցումները, որոնցով նյարդերը հաղորդակցվում են մկանների հետ՝ առաջացնելով միասթենիա գրավիս կոչվող հիվանդությունը կամ ախտահարել ողնուղեղից դուրս եկող նյարդերը՝ առաջացնելով Գիեն֊Բարրի համախտանիշը։
[[Պատկեր:Neuro-17-56.png|309px311px]]
===Նեյրոդեգեներացիա` Ալցհեյմերի հիվանդություն===
«Վերջերս հայրիկը չի ճանաչում ինձ։ Նա կարծես ինձ երբեք էլ չի ճանաչել։ Նա բարկանում է և վախենում չնչին բաներից, կարծում եմ, նա չի հասկանում՝ ինչ է կատարվում իր շուրջը։ Սկզբում, նա կարծես մոռացկոտ էր դարձել, միշտ կորցնում էր իրերը։ Հետո դա ավելի խորացավ։ Նա չէր ուզում գնալ քնելու, չէր պատկերաց֊ նում, թե ժամը քանիսն է և նույնիսկ՝ որտեղ է ինքը գտնվում։ Այժմ նա չի կարողանում կառավարել անգամ իր աղիների գործունեությունը, հոգալ իր կարիքները՝ սնվել և հագնվել։ ես այլևս չեմ կարող դիմակայել»։
[[Պատկեր:Neuro-17-67.png|311px308px]]
Ի՞նչն է խախտվում։ Ալցհեյմերի հիվանդության զարգացմանը զուգընթաց մահանում են ուղեղի բջիջները. կեղևը բարակում է, իսկ փորոքները՝ (ուղեղի հեղուկով լցված տարածությունները) լայնանում։ Կյանքի ընթացքում ախտորոշումը սովորաբար
սպիտակուցների կծիկանման կույտեր, որոնք ուղեղի բջիջների նորմալ բաղադրիչներ են՝ ֆիբրիլյար կծիկներ։ Այսօր հետազոտություններ են արվում, նպատակ հետապնդելով նյարդահոգեբանական թեստային պրոցեդուրների միջոցով հեշտացնել կյանքի ընթացքում կատարվող ախտորոշումը՝ կենտրոնանալով Ալցհեյմերի հիվանդության վաղ փուլերում առկա մտավոր տեղաշարժերի վրա՝ տարբերակելով այն դեպրեսիայի և այլ խանգարումների հետ։
[[Պատկեր:Neuro-17-79.png|308px309px]]
[[Պատկեր:Neuro-17-8Գենետիկան կրկին անգամ օգնում է մեզ հասկանալ այս հիվանդությունը՝ ի դեմս հայտնաբերված մուտացիաների այն գեներում, որոնք կոդավորում են ամիլոիդի նախորդող սպիտակուցը (որից հետագայում առաջանում է ամիլոիդը) և պրեսենիլինները (այդ նախորդող սպիտակուցը քայքայող ֆերմենտներն են կոդավորում)։ Ապոլիպոպրոտեին E֊ի (apoE) գենի տարատեսակը, որը նշվում է որպես apoE֊4 նույնպես համարվում է հիվանդության ռիսկի մեծ գործոն։ Ինչևէ, միայն գենետիկական գործոնները չեն պարզաբանում ողջ իրողությունը.png|155px]]շրջակա միջավայրի գործոնները, ինչպիսիք են` տոքսինները և այլ վնասումները, օրինակ` ուղեղի տրավման, նույնպես կարող են կարևոր դեր խաղալ։ Բայց գենետիկական գործոնները բավական կարևոր են, քանզի գենետիկորեն փոփոխված լաբորատոր կենդանիները հանդես են բերում հիվանդության բնորոշ նշաններ։ Այս հետազոտությունները պետք է մեկնաբանվեն շատ զգուշորեն, չգերագնահատելով դրանց արդյունքները՝ կարելի է մոտեանլ այս հիվանդության բնույթի պարզաբանմանը։
[[Պատկեր:Neuro-17-9Չնայած ակտիվ փնտրտուքներին՝ Ալցհեյմերի հիվանդության ընթացքը կանգեցնող բուժոմ դեռ չկա.png|309px]]այստեղ է, որ փորձարկումները կենդանիների վրա շատ կարևոր նշանակություն են ձեռք բերում։ Հայտնի է, որ այս պայմաններում ացետիլխոլին միջնորդանյութն օգտագործող նյարդային բջիջներն առավել խոցելի են հիվանդության գրոհների նկատմամբ։ Դեղերը, որոնք նպաստում են ացետիլխոլինի կուտակմանը՝ արգելակելով այն ֆերմենտների ազդեցությունը, որոնք նորմայում քայքայում են այդ միջնորդանյութը, ունեն չափավոր բուժիչ էֆեկտ՝ թե կենդանիների մոդելների վրա և թե՝ որոշ կլինիկական դեպքերում։ Ինչևէ, այս դեղերը անզոր են՝ առ այսօր անբուժելի այս հիվանդության առաջընթացը կանգնեցնելու։ Հիվանդությունը վերջնականապես հաղթահարելու ճանապարհի հիմքում թերևս ընկած են գենետիկական գործոնները հաշվի ուսումնասիրումը, ուղեղում ընթացող քիմիական պրոցեսների և մարդու հոգեբանական ֆունկցիաների միջև փոխհարաբերության հասկանալը և բջիջները վնասող մեխանիզմների մասին գիտելիքները խորացնելը։
===Դեպրեսիվ խանգարում=== Անակնկալ կարող է թվալ այն միտքը, որ դեպրեսիան և նեյրոդեգեներացիան կարող են խիստ կապված լինել իրար հետ։ Բայց և այնպես, պարզվում է, որ սուր դեպրեսիայով հիվանդները կարող են կորցնել ուղեղի բջիջներ։ [[Պատկեր:Neuro-17-8.png|left|155px]] Դեպրեսիվ հիվանդությունները զգալիորեն տարբերվում են երբեմն բոլորիս հետ էլ պատահող ընկճվածության զգացումից։ Այստեղ ի նկատի ունենք իսկապես լուրջ կլինիկական վիճակ, երբ ցածր տրամադրությունը ձգձգվում է շաբաթներ և ամիսներ շարունակ։ Հետագայում այս վիճակը կարող է այնքան կլանել հիվանդին, որ նրանք ուզում են մահանալ և կարող են ինքնասպանության փորձեր անել։ Հիվանդները ցուցաբերել են նաև այլ ախտանշաններ՝ խանգարված քուն, վատ ախորժակ, ուշադրության և հիշողության խանգարում, կյանքի նկատմամբ հետաքրքրության կորուստ։ Բարեբախտաբար, այն հիմնականում ենթարկվում է բուժման։ Հակադեպրեսիվ դեղերը, որոնք ուժեղացնում են այնպիսի մոդուլյատոր նեյրոտրանսմիտերների ազդեցությունը, ինչպիսիք են սերոտոնինը և նորադրենալինը, կարող են արագ (շաբաթների ընթացքում) բուժել հիվանդությունը։ Հոգեբուժական զրույցների միջոցով բուժումը նույնպես արդյունավետ է։ Այս երկու եղանակների համակցումն էլ ավելի օգտակար է։ Այս խնդիրը զարմանալիորեն տարածված է. յուրաքանչյուր 5֊ից 1֊ը իր կլյանքում երբևէ տառապել է ինչ֊որ աստիճանի դեպրեսիվ խանգարումով։ [[Պատկեր:Neuro-17-10.png|left|154px]] Սուր և խրոնիկ դեպրեսիվ վիճակում լինելն ունիչբալանսավորված ազդեցություն սթրեսի այնպիսի հորմոնների վերահսկման վրա, ինչպիսին է օրինակ՝ կորտիզոլը, որը սթրեսային իրավիճակում կտրուկ ձերբա֊ զատվելով բարենպաստ ազդեցություն է ունենում (գլուխ դԱ)։ Ինչևէ, պարբերաբար ակտիվանալով` սթրեսի հորմոնները կարող են լրջորեն վնասել ուղեղի բջիջները՝ մասնավորապես ճակատային և քունքային բլթերում։ Վերջերս է հայտնաբերվել, որ հակադեպրեսիվ դեղերը նպաստում են ուղեղի բջիջների ամբողջականության պահպահմանը և մեծացնում են հիպոկամպում նոր նեյրոնների առաջացման ինտենսիվությունը։ Այսպիսով, դրանք կարող են պաշտպանել ուղեղը, և նույնիսկ վերականգնել ուղեղի վրա սթրեսի գործած տոքսիկ հետևանքները։ ===Շիզոֆրենիա=== Հոգեկան մեկ այլ խանգարում է շիզոֆրենիան։ Այն ներառում է միաժամանակ ուղեղում ընթացող քիմիական պրոցեսների և ուղեղի կառուցվածքի շեղումներ։ Սա պրոգրեսիվող, ի վերջո անկարողության հասցնող հիվանդություն է, որն ախտահարում է ամեն դ00֊ից դ֊ին։ Այն հաճախ ծագում է հասունության վաղ շրջանում, և երբեմն ասում են, որ այն ավելի շատ կյանք է կործանում, քան քաղցկեղը։ Շիզոֆրենիայի հիմնական նշաններն են ցնորքները (աննորմալ, տարօրինակ մտքեր, որոնք հետապնդում եննրանց) և պատրանքները (ընկալման խանգարում է, երբ հիվանդներն ունենում են իրականում գոյություն չունեցող տարօրինակ զգացողություններ, օրինակ, լսում են ձայներ` դրանց բացակայության պայմաններում)։ Հաճախ առկա է իմացական ունակությունների, սոցիալական հարաբերությունների և աշխատունակության հարաճուն անկում։ Այս հիվանդությունը հաճախ են շփոթում ուրիշ խանգարումների հետ։ Այն կապ չունի «անձի փեղեքում» հասկացության հետ, որի հետ սակայն հաճախ շփոթում են։ Այս հիվանդները ընդհանրապես դաժան չեն, նրանք հաճախ վախ են ներշնչում, բայց վտանգավոր չեն։ Առկա են հստակ գենետիկ գործոններ, որոնք կարևոր են հիվանդության ծագման գործում, բայց ինչպես և այլ նման վիճակների դեպքում, շրջապատն ու սթրեսը ևս իրենց դերն ունեն։ Չնայած առկա բոլոր հոգեբանական փոփոխություններին` շիզոֆրենիան առաջին հերթին գլխուղեղի հիվանդություն է։ Դեռ շուտվանից հայտնիէր, որ այս հիվանդության ժամանակ ուղեղի փորոքները լայնանում են և խանգարվում է ճակատային բլթերի ակտիվությունը։ «Սկզբում մենք չգիտեինք` ինչ է կատարվում մեր աղջկա՝ Սյուի հետ։ Նա շատ լավ էր սկսել ուսումը համալսարանում և առաջին տարվա քննությունները հանձնեց հեշտությամբ։ Ապա սկսվեցին փոփոխությունները. տանը եղած ժամանակ նա լուռ էր և ինքնամփոփ, ինչը բոլորովին նման չէր նրա նախկին վարքագծին։ Նա դադարեց հանդիպել ընկերների հետ, ավելի ուշ մեզ հայտնի դարձավ, որ նա նաև դասերին չի հաճախում և ամբողջ օրը պառկում է անկողնում։ Հետո, մի օր նա պատմեց մեզ, որ հատուկ հաղորդագրություն է ստացել հեռուստատեսությունից, որում իբրև ասվում է, որ ինքն օժտված է հատուկ ուժերով և, որ արբանյակները տելեպատիայի միջոցով ղեկավարում են իր մտքերը։ Նա ծիծաղում էր առանց պատճառի և հետո լաց էր լինում։ Ակնհայտորեն ինչ֊որ բան այն չէր։ Նա ասում էր, որ կարողանում է լսել բոլոր իրեն շրջապատողների ձայները, ովքեր խոսում են իր մասին։ Պարզ դարձավ, որ նա հիվանդ է շիզոֆրենիայով։ Սկզբում նա բուժվեց հիվանդանոցում մոտավորապես երկու շաբաթ։ Այժմ նա պարբերաբար դեղորայք է ստանում։ Թեպետ նա վերջերս փոքր֊քիչ լավ է զգում իրեն՝ արբանյակների մասին տարօրինակ մտքեր էլ չի ունենում, բայց դեռ չկա բավարար հետաքրքրություն իրերի նկատմամբ։ Նա թողեց իր ուսումը համալսարանում և, չնայած ժամանակավորապես աշխատում էր խանութում, մի քանի շաբաթից նա ստիպված կրկին գնաց հիվանդանոց և կորցրեց իր աշխատանքը։ Նա բոլորովին այլ մարդ է դարձել»։
[[Պատկեր:Neuro-17-11.png|309px]]
Դոֆամինի ընկալիչները պաշարող դեղորայքն օգտակար է հիվանդության նշանների հաճախության նվազեցման և գրոհների թուլացման հարցում, բայց այդ դեղերը չեն բուժում այն։ Համաձայն վերջին հետազոտությունների` երբ փորձարարական նպատակներով օգտագործվում են այնպիսի դեղեր, ինչպիսին է ամֆետամինը, հնարավոր է լինում գրանցել դոֆամինի ձերբազատման շեղումներ շիզոֆրենիայով հիվանդ մարդկանց մոտ։ Հիվանդության մասին շատ բան է պարզելու. այսպես` հետմահու ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ուղիները, որոնցով նեյրոնները կապվել են զարգացման ընթացքում, հավանաբար նորմալ չեն և որ գլուտամատային համակարգի ֆունկցիայի հնարավոր խանգարում կա։
Ջանքերը, որ չենք խնայում հասկանալու համար հոգեկան խանգարումների բնույթը, ներկայացնում են բժշկական նեյրոգիտության վերջին մեծ սահմանագիծը։ Այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են` Բժշկական Հետազոտությունների Խորհուրդը և Ուելքամ Թրասթը, հոգեկան առողջությունը հաջորդ տասնամյակի իրենց հետազոտությունների օրակարգում համարում են առաջնայիններից մեկը։ Ընթացիկ նախագծերից մեկը շեշտը դնում է և՛ գենետիկ ուսումնասիրությունների, և՛ ուղեղապատկերման վրա՝ պրոսպեկտիվ ձևով ուսումնասիրելով ռիսկի խումբ հանդիսացող ընտանիքներում հիվանդության դրսևորումը (տես աղյուսակը)։ «Մոլեկուլներից դեպի հիվանդի անկողին» կարգախոսը մնում է հետազոտությունների կարևոր ուղղություն։
Առընչվող ինտերնետ֊հղումներ. Br՝in ՝nd spine fեund՝tiեn։ http://www.bbsf.org.uk
British epilepsy association։ http://www.epilepsy.org.uk Stroke։ http://www.strokecenter.org
National Institute of Neurological disorders and stroke։ http://www.ninds.nih.gov
==Նեյրոէթիկա==
[[Պատկեր:Neuro-18-1.png|218px]]
Ժամանակին, շատ վաղուց (այնպես սկսեցինք, կարծես հեքիաթ լինի) կար հստակ տարբերություն գիտության և տեխնիկայի միջև։ Գիտնականները գնում էին Ճշմարտության անհայտ արահետներով՝ չիմանալով հաստատաբար, թե ուր կարող է հասնեն՝ որպես պարգև ունենալով միայն «հայտնաբերման հաճույքը»։ Իսկ ինժեներները և տեխնոլոգները կիրառում էին իրենց գիտական ջանքերի արդյունքները՝ փոխելու համար աշխարհը, ուր մենք ապրում ենք։ Սակայն այս խիստ տարբերությունները թվացյալ են. և այժմ, և նախկինում՝ դա հեքիաթ է։ Մեր օրերում գիտնականները, առավել քան երբևէ, իրենց ցանկացած գործում քաջատեղյակ են դրա սոցիալական կոնտեքստին և նրան, թե ինչպես դա կարող է անդրադառնալ իրենց հետազոտությունների վրա։
Հարցերը, որոնք կապված են նեյրոգիտության և հանրության բախման հետ, համախմբված են նեյրոէթիկա ընդհանուր հասկացության ներքո, որը կարելի է համարել խաչմերուկ` նեյրոգիտության, փիլիսոփայության և էթիկայի համար։ Այն շատ հարցեր է շոշափում. ուղեղի մասին հետազոտությունների ազդեցությունը մեր` որպես գոյություն ունեցող մարդու վրա, սեփական անձի զգացողության վրա (կարծես բարոյականության նյարդային հիմքը լինի), սոցիալական մոտեցումներ (ինչպես օրինակ` երեխաների կրթական պոտենցիալը), հետազոտությունների անցկացման կարգը (օրինակ՝ կենդանիների վրա փորձարկումների էթիկան կամ մարդկանց նկատմամբ կատարվող խաբեությունները), ինչպես նաև այն, թե ինչպես պետք է նեյրոգիտնականները հասարակությանը ճիշտ ձևով տեղեկացնեն իրենց ընթացիկ և ծրագրվող գործողությունների մասին։
===Հասարակական կոնտեքստը===
Չնայած որոշ նեյրոգիտնականներ կարծում են, որ իրենց պատկերացումները տարանջատված են հասարակական իրողությունից՝ դա միայն թվում է։ 17֊րդ դարում Դեկարտը կիրառեց հիդրավլիկ մետաֆորան` բացատրելու համար, թե ինչպես են ուղեղի «հեղուկները» շարժում մկանները. մետաֆորան ծագում էր ջրային սարքերից, որոնք նա տեսել էր ֆրանսիական պալատներում։ 21֊րդ դարի վերջում, որն արդյունաբերական դարաշրջան էր, նեյրոֆիզիոլոգներն ուղեղի նյարդաթելերը նկարագրեցին որպես «կախարդական լարեր» կամ հետագայում՝ որպես հսկա «հեռախոսակայան»։ Այսօր, 21֊րդ դարի սկզբին, կոմպյուտերային համեմատություններն են շատ, ինչպես օրինակ՝ զվարճալի տեսությունն այն մասին, որ «ուղեղի կեղևը գործում է շատ նման համաշխարհային ցանցի՝ ինտերնետի նման»։ Սրանք
օգնում են արտահայտել բարդ մտքեր, բայց նաև՝ նպաստում ուղեղի մասին հետաքրքիր տեսությունների մշակմանը։
Նեյրոգիտնականները կարող են և իրականում մտածում են գիտական խնդիրների մասին աշխարհի առօրյաից կտրված։ Հաճախ շրջապատից այպդիսի առանձնացումը հանգեցնում է վերացական, «ժարգոնով» լի մեկնաբանության՝ շատ նման է ճշմարտության վանականի փնտրման ոճին։ Արդյո՞ք իոնային հոսքերն են ընկած գործողության պոտենցիալի տարածման հիմքում, ինչպե՞ս են քիմիական
միջնորդանյութերը ձերբազատվում և ազդում, ինչպե՞ս է տեսողական կեղևում բջիջների աշխատանքը պատկերում վիզուալ աշխարհի տարբեր ասպեկտները. նեյրոգիտության շատ խնդիրներ կարող են բացատրվել մեկուսացված, բայց հանրության համար ըմբռնելի ձևով։
Իսկ իրական աշխարհը երբեք հեռու չէ։ երբ մեր համար պարզ է դառնում, թե ինչպես են քիմիական միջնորդանյութերն ազդում, շատ բնական է մտածել խելոք դեղերի մասին, որոնք կարող են օգնել մեզ լավ հիշել։ Սակայն ուրիշները կարող են այդ գիտելիքն օգտագործել չար նպատակներով. այս կարևորագույն պրոցեսում ընդգրկված ֆերմենտները պաշարելու և կենսաբանական զենքի ձևով գործածելու մասին։
[[Պատկեր:Neuro-18-2.png|777px]]
Բոլորը մտածում են ուղեղի մասին և դա իսկական գլխացավ է
ԶԱՔ ՀՈԼԼ, ԿԱԼԻՖՈՐՆԻԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
եթե այն դեղերը, որոնք կօգնեին ձեզ հանձնել քննությունները, լինեին հասանելի, դուք դրանք կօգտագործեի՞ք։ Կա՞ տարբերություն դրա և սպորտսմենների կողմից՝ իրենց ավելի լավ դրսևորելու նպատակով ստերոիդ պրեպարատներ ի կիրառման կամ մարդկանց կողմից հակադեպրեսանտների օգտագործման միջև։
Ոչ պակաս զվարճալի էթիկական երկընտրանքներով է պարուրված ուղեղապատկերման ապագան։ Օրինակ՝ ուղեղապատկերման մեթոդները բավական մոտ ապագայում կարող են համապատասխան թեստավորման միջոցով տարբերել մարդկանց իրական հիշողությունը՝ կեղծից։
Մեթոդն այսօր դեռ ճշգրիտ չէ, բայց մի օր դատավորներն իրենց տրամադրության տակ կարող են ունենալ ուղեղապատկերման սարքեր, որոնք կլինեն «ուղեղային դակտիլոսկոպիայի» նման մի բան, և կօգնիեն հաստատել վկաների ճշմարտախոսությունը։ Շոշափված հետաքրքիր խնդիրները կարելի է անվանել իմացաբանական իրավունք։
Ուղեղի մասին նոր հայտնագործություննրը մշտապես փոխում են մեր զգացողությունը սեփական անձի նկատմամբ` ինքնազգացողությունը։ Ուղեղի էվոլյուցիայի հետ կապված շատ կարևոր մտքեր բխում են հասարակական գիտակցությունից։ Միտք է ծագում, որ բարոյականությունն ու խիղճը փոխադարձ կապված են հուզական ուղեղին, որոնց ի պատասխան ուղեղը մշակում է պատժի ու պարգևի ազդակներ, դա կարելի է անվանել էվոլյուցիոն էթիկա։ Խորացնելով գիտելիքները վերոհիշյալի շուրջ, ավելին կիմանանք մեկս մյուսի զգացողությունների մասին։ Նյարդային պլաստիկայի վերաբերյալ ներկայիս պարզունակ հասկացությունների հիմքի վրա նման մտքերի կառուցումը թերևս կարող է կրթության վրա ունենալ ոչ նպատակային ազդեցություն։
Կարևոր է նաև արժանին հատուցել այն նեյրոգիտնականներին, որոնք համաձայն չէին իրենց առարկայի ապագա ցուցումների հետ։ Որոշ մոլեկուլյար նյարդակենսաբանների համար նյարդային համակարգի մոլեկուլյար բաղադրիչների մեջ ներդրված տարրական ճիշտն ու սխալը, ԴՆԹ֊ի և ուղեղի լիարժեք բացահայտում խոստացող նոր պրոտեոմիկ տեխնոլոգիաների հետ միասին, կլուսաբանեն այլ նեյրոգիտնականների կողմից դրվող խնդիրները։ Սա նվազեցման օրակարգ է, որի լիակատար փիլիսոփայական և
տեխնոլոգիական առաջընթացը շատ հաճախ լուսաբանվում է լրատվությունում։ Բայց արդյո՞ք նման «նվազեցված» վստահությունն արդարացված է։ Կամ կա՞ արդյոք ուղեղի և մտքի, գիտակցության ավելի բարձր մակարդակի պարզաբանում, որոնք այս ուղիով հնարավոր չեն։ Կա՞ն արդյոք հրատապ ծագող հատկություններ, որոնք առաջանում են ուղեղի կազմավորումից։ Ինտերակցիոն նեյրոգիտնականները խիստ հավատում են տարբեր օրակարգերի։ Նրանք վկայում են ժամանակակից ավելի էկլեկտիկ մոտեցումների մասին,
մոտեցումներ, որոնք բացահայտում են նեյրոգիտության փոխհարաբերությունը հասարակական գիտությունների հետ։ Սրանք հասարակական ֆորումներում քննարկվող խնդիրներ չեն, բայց շոշափվող հարցերը և դրանց պարզաբանման նպատակով ձեռնարկվող հետազոտությունները պետք է լուսաբանվեն հասարակությանը։ եվ բացի դա՝ չէ որ հանրությունն է իր հարկերով վճարում գիտության համար։
===Նեյրոէթիկա ֊ որոշ օրինակներ===
Նեյրոէթիկայում որոշ խնդիրներ զիջում են սառը դատողությանը։ Ասենք՝ կամավորի ուղեղի նկարահանումը գիտափորձի շրջանակներում անսպասելիորեն բացահայտում է այնպիսի լուրջ հիվանդություն, ինչպիսին է ուղեղի ուռուցքը։ Կամ պատկերացրե՛ք, որ մարդու նեյրոգենետիկ ուսումնասիրությունից հայտնաբերվի մուտացիա, որից մեծանում է նեյրոդեգեներատիվ հիվանդության զարգացման հավանականությունը։ Արդյո՞ք երկու դեպքերից յուրաքանչյուրի դեպքում այդ մարդը պետք է տեղյակ պահվի։ Առողջ դատողությունը ասում է, որ պատասխանատվությունը պետք է կրի կամավորը (հիվանդը), որի հետ մինչ այդ պետք է համաձայնեցվի այս ամենը, և արդեն նա պետք է պահանջի, որ հայտնաբերված շեղումների մասին նա պետք է տեղեկացվի ։
Ինչևէ, տեղեկացված համաձայնությունը զվարճալի բան է։ ենթադրենք, կատարվում է ուղեղի հետազոտություն, որը
ենթադրում է դեղորայքի կամ «պլացեբոյի» կիրառում՝ կաթվածի նոր բուժման փորձարկման ժամանակ։ Դա պետք է արվի կույր ձևով, այն էլ մի քանի ժամվա ընթացքում։ Լուրջ հիմքեր կան հետազոտությունը «կույր» և ռանդոմիզացված ձևով անցկացնելու։ Բայց, քանի որ մենք չենք կարող կանխագուշակել, թե ով կաթված կունենա, հետևաբար անհնար կլինի ստանալ անձի տեղեկացված համաձայնությունը։
եթե սա կխանգարի հիվանդներին մասնակցել նման նախագծում, ապա դա կլինի ի վնաս նրանց և ապագա հիվանդների։ Հարազատներին նույնպես դժվար է այդ կարճ ժամանակում վճիռ կայացնել։ Հարց է ծագում. տեղեկացված համաձայնությունից հրաժարման որոշումը վեհության, թե՞ ձախողման քայլ է։
Նեյրոէթիկայի մեկ այլ կարևոր բնագավառ է կենդանիների վրա կատարվող գիտափորձը։ Կենդանիներն այնպիսիք չեն, որ իրենցից համաձայնություն վերցվի իրենց ուղեղում իրականացվելիք էքսպերիմենտների համար։ Որոշ մարդկանց աշխատանքի նման ոճը անհանգստացնում է։ Ուրիշներին՝ դրա հնարավորությունը նյարդային համակարգի՝ առողջության և հիվանդության մեջ ունեցած դերի մասին գիտելիքների խորացման նպատակով, պայմանով, որ դա չի հետապնդվի, դա իռացիոնալ է։ Սրանք հեշտ խնդիրներ չեն, որ սառնասրտորեն քննարկվեն, բայց սրանք կարևոր են, որպեսզի մենք դա կատարենք, և կատարենք խնամքով (բարյացկամորեն)։
Շատ Եվրոպական երկրներում կենդանիների վրա փորձարկումները կարգավորվում են ծայրահեղ խիստ մեթոդներով։ Հետազոտողները պետք է անցնեն կուրսեր և հանձնեն քննություններ, որոնք կստուգեն իրենց գիտելիքները համապատասխան օրենքից և կփաստեն այն, որ կենդանիներին ավելորդ տանջանք չի պատճառվի։ Կա լայն տարածում գտած մի պնդում, որ երեք R ֊ երը (reduction, refinement and replacement՝ նվազեցում՝, կատարելագործում և փոխարինում) կենսաբժշկական գիտահետազոտողների համար լավ սկզբունքներ են, որ պետք է ի նկատի ունենան։ Նրանք գործում են շատ ուշադիր, օրենքի շրջանակներում, համընդանուր կանոններով։ Նեյրոգիտության մեջ շատ հայտնագործություններ ծագում են տեխնիկայի փոխարինումից, ինչպես օրինակ հյուսվածքային կուլտուրան և հաշվարկված մոդելավորումը։ Բայց սա չի կարող փոխարինել կենդանի ուղեղի մասին բոլոր ուսմունքներին, որոնցից բխում են նոր հայտնագործություններ և նևրոլոգիական ու հոգեբուժական հիվանդությունների բուժման ձևեր։ Այսպես, Պարկինսոնի հիվանդության ժամանակ Լ֊ԴՕՖԱ֊ի կիրառումը ծագել է Նոբելյան մրցանակ շահած աշխատությունից, որը կատարվել է առնետների ուղեղի վրա։ Նոր տեխնոլոգիաները առաջադրում են նոր հնարավորություններ՝ օգնելու համար հիվանդ մարդկանց և հիվանդ կենդանիներին։
===Միայն հաղորդել…===
Զարմանալիորեն՝ այն երկրները որտեղ գիտնականները ձգտում են առավել շատ հաղորդակցվել հանրության հետ, այդ նույն երկրներում վստահությունը գիտնականների նկատմամբ ցածր մակարդակի վրա է։ Բայց կապը այստեղ իհարկե պատճառային չէ. քիչ հավանական է, որ այս ջանքերը՝ ուղղված հասարակությանը ծանոթացնելու գիտության նվաճումների հետ թերահավատության այդպիսի աճի պատճառն է։ Հավանաբար, հետաքրքրված հասարակությունը դառնում է ավելի գիտակից, ըստ էության ավելի սկեպտիկ նոր «հրաշք դեղերի» նկատմամբ, և տեղեկացված գիտության դանդաղ, երբեմն անորոշ ու կասկածելի պրոգրեսի մասին։ Թերահավատության իջեցումը պատճառ չէ հավանություն տալու՝ վերադառնալ կույր անորոշությանը։
երիտասարդ մարդկանց և հետաքրքրված հասարակության՝ նեյրոգիտությանը «գրոհելու» մի պատճառ է այն, որ նեյրոգիտնականները իրենց դաշտի շատ հանգուցային սկզբունքներում դեռևս համաձայն չեն։ Փոխանակ կենտրոնանալու սահմանափակ հայտնագործությունների վրա՝ ԶԼՄ֊ները լավ կլիներ, որ մտածեին ավելի շատ գիտության մասին՝ որպես պրոցեսի։ Մի պրոցես, որը հանելուկային է՝ հեռու միանշանակությունից և քննարկվում է։
Նեյրոէթիկան նոր դաշտ է։ Կա մի ուշագրավ պատմություն. Ռիչարդ Ֆեյնմանը՝ տեսաբան ֆիզիկոս, որը նկարագրում էր իր գիտություն անելու պատճառը, որպես «հայտնաբերման բերկրանք»։ Ուշագրավ է, որովհետև հենց Ֆեյնմանն էր, որ իրեն գլխով դեպի ցած գցեց, որպեսզի հայտնաբերի, թե ինչու ամերիկյան տիեզերական մաքոքներից մեկը՝ Չելենջերը, պայթեց բաց թողումից անմիջապես հետո։ Գիտության բախումը հասարակության հետ գնալով մեծանումօէ և անդրադառնում բոլորիս։
Ինտերնետային հղումներ՝ http://www.stanford.edu/dept/news/report/news/may22/neuroethics.html
http://www.dana.org/books/press/neuroethics /
==Երախտիքի խոսք==
Մենք երախտապարտ են շատ մարդկանց, ովքեր բարեխղճորեն աջակցեցինայս գրքույկի ստեղծմանը։ Հուսով ենք` ներքոհիշյալ ցուցակը ընդգրկուն է և ներողամտությունն ենք հայցում բոլոր նրանց, ովքեր ինչ֊որ կերպ օգնել են մեզ, բայց նշված չեն այստեղ։ Շարժանկարներն ամենուր են գրքույկում՝ Մադլենա Մայլ և Ռոբերտ Ֆիլիպկովսկի։ Տիտղոսաթերթի ձևավորում՝ Պիտեր Բրոֆի, Բևերլի Կլարկ, Մայքլ Հաուզեր, Դեյվիդ Լինդեն, Ռիչարդ Րիբչեստեր։ Տիտղոսաթերթի ներքակ՝ Պիտեր Սոմոգյի, Էլայն Սնելլ, Լայզա Կոկայնե֊Նեյլոր։ Գլ.դ (Նյարդային համակարգը)՝ Մարինա Բենտիվոգլիո, Նոբել Ֆորում։ Գլ.Ա (Գործողության պոտենցիալ)՝ Տոբիաս Բոնհոֆֆեր, Պիտեր Բրոֆի, Էրիկ Քենդլ, Նոբել Ֆորում։ Գլ.ա (Քիմիական միջնորդանյութեր)՝ Մարիան Ֆիլենց։ Գլ.4 (Դեղերը և ուղեղը)՝ Լեսլի Իվերսեն։ Գլ.5 (Շոշափում և ցավ)՝ Սյուզան Ֆլիթվուդ֊Վոլքեր, Հան Ջիեշենգ, Դոնալդ Փրայս։ Գլ.6 (Տեսողություն)՝ Քոլին Բլեքմոր, Էնդի Դոհերթի, Բիլ Նյուսըմ, Էնդրյու Փարքեր։ Գլ.7 (Շարժողություն)՝ Բևերլի Կլարկ, Թոմ Ջիլլինգվոթեր, Մայքլ Հաուզեր, Քրիս Մայալ, Ռիչարդ Րիբչեստեր, Վոլֆրամ Շուլց։ Գլ.8 (Նյարդային համակարգի զարգացումը)՝ Էնդրյու Լամսդեն։ Գլ.9 (Խոսքի խանգարում)՝ Ջոն Սթեյն։ Գլ.դ0. (Նեյրոնային ճկունություն)՝ Գրահամ Քոլինգրայջ, Էնդրյու Դոհերթի, Քերի Սայքս։ Գլ.դդ (Ուսուցում և հիշողություն)՝ Թեդ Բերգեր, Լիվիա դե Հոզ, Գրահամ Հիթչ, Էլեոնոր Մագուայեր, Էնդրյու Դոհերթի, Լեսլի Անգերլեյդեր, Ֆարենեհ Վարղա֊Խադեմ։ Գլ.դԱ (Սթրես)՝ Ջոնաթան Սեքլ։ Գլ.դա (Ուղեղ և իմուն համակարգ)՝ Նենսի Ռոթվել։ Գլ.դ4 (Քունը և ռիթմերը)՝ Էնթընի Հարմըր։ Գլ.դ5 (Ուղեղապատկերում)՝ Մարկ Բասթին, Ռիչարդ Ֆրակովյակ, Նիկոս Լոգոթետիս, Էլեոնոր Մագուայեր, Լինդսեյ Մյուրեյ, Էլիզաբեթ Ռունի, Սեմիր Զեկի։ Գլ.դ6 (Նյարդային ցանցեր և արհեստական ուղեղ)՝ Ռուդնի Դուգլաս, Ջերրի Էդելման, Ջեֆ Կրիչմար, Քեվան Մարտին։ Գլ.դ7 (երբ ամեն ինչ թարսվում է)՝ Մալքոլմ Մաքլեոդ, Իվ Ջոնսթոն, Էլեոնոր Մագուայեր, Վալտեր Մյուիր, Դեյվիդ Պորտեուս, Յան Ռեյդ։ Գլ.դ8 (Նեյրոէթիկա)՝ Քոլին Բլեքմոր, Քեննեթ Բոյդ, Ստեֆան Ռոուզ, Ուիլիամ Սաֆայըր։ Գլ.դ9 (Ձեռք բերումներ)՝ Իվըն Ալեն (BNA), Վիկտորիա Ջիլլ։
Ներքին սև ծածկի պատկերավորումը` Էրիկ Քենդլ (Մեջբերում Հիպոկրատից), Ռիչարդ Մորիս։
Սև ծածկի պատկերավորումը և բառերը` Ջենիֆեր Ալթման, Դեյվիդ Քոնքար, Սփայք Ջերրել։
Նեյրոգիտության բրիտանական ասոցիացիան շահույթ չհետապնդող կառույց է և գրանցված է որպես բարեգործական Nե 264450։
Միջազգային թարգմանչական համակարգող Դոկտոր Դունկան Բանքս ([d.banks] [at] [open.ac.uk]), Բաց Համալսարան, Միացյալ
Թագավորություն (BNA կայքային մենեջեր)
===Լրացուցիչ գրականություն===
Կան շատ գրավիչ գրքեր` հասանելի գիտության և նեյրոգիտության մասին ընթերցանությունը շարունակելու համար։ Դրանց մի փոքր
ցանկը բերված է ստորև.
[[Պատկեր:Ֆանտոմ.jpg|left]] V.S. Ramachandran, (Sandra Blakeslee) Phantoms in the Brain: Human Nature and the Architecture of the Mind
Fourth Dimension Publications
(Paperback - 6 May, 1999) ISBN: 1857028953
Ֆանտոմային ցավերի և դրա հետ կապված նյարդային համակարգի խանգարումների մասին շատ հետաքրքիր
ամփոփում
[[Պատկեր:Օլիվեր.jpg|left]] Oliver Sacks, The Man Who Mistook His Wife for a Hat (Picador)
Picador
(Paperback - 7 November, 1986) ISBN: 0330294911
Զվարճալի և լավ գրված ամփոփում` մտքի վրա ուղեղի վնասող ազդեցության մասին։
[[Պատկեր:Կաթված.jpg|left]] Jean-Dominique Bauby, The Diving-bell and the Butterfly
Fourth Estate
(Paperback - 7 May, 2002) ISBN: 0007139845
Շատ անձնական և հետաքրքրաշարժ ամփոփում` կաթվածի հետևանքների մասին։
[[Պատկեր:003.jpg|left]] Richard P. Feynman, Surely You’re Joking, Mr Feynman: Adventures of a Curious Character
(Paperback 19 November, 1992) ISBN: 009917331X
Ֆիզիկոսը, թմբկահարը և էրուդիտը։ Հերոս բոլոր երիտասարդ գիտնականների համար։
[[Պատկեր:Գիտնական.jpg|left]] Nancy Rothwell, Who Wants to Be a Scientist?: Choosing Science as a Career
Smudge (Illustrator) Cambridge University Press
(Paperback - 19 September, 2002) ISBN: 0521520924
Կարևոր գործնական խորհուրդ` գիտությունը որպես կարիերա ընտրելու դեպքում։

[[Պատկեր:Neuro-20-3.png|698px]]
«Մարդիկ պետք է իմանան, որ ուղեղից և միայն ուղեղից է, որ սերում են մեր հաճույքները, ուրախությունները, ծիծաղը և կատակները, ինչպես նաև՝ թախիծը, ցավը, վիշտը և վախը։
Մասնավորապես, նրա միջոցով ենք մենք մտածում, տեսնում, լսում և տարբերում տգեղը՝ գեղեցիկից, վատը՝ լավից, հաճելին՝ տհաճից»
Հիպոկրատ — Ք․ Ա․ 5֊րդ դար
[[Պատկեր:Neuro-20-3.png|698px]]
Ֆինանսական Աջակցություն
Այս նախագծին ֆինանսապես աջակցել են Նյարդագիտության բրիտանական ասոցիացիան, Նևրոլոգիայի և դեղերի հայտնագործման գերակայնության GI կենտրոնը, ԳլաքսոՍմիթՔլայնը և Էդինբուրգի համալսարանի նյարդագիտության կենտրոնը։
Հեղինակներն իրենց երախտագիտությունն են հայտնում նրանց՝ մեծահոգի աջակցության համար։
[[Պատկեր:Նեյրոգիտություն.jpg]]