Changes
/* Գլուխ երկրորդ. Ռոհանի հեծյալները */
Արևելքում, ինչքան աչքդ կտրեր, տարածվել էին Ռոհանի լայնարձակ արոտավայրերը: Այդ արոտավայրերը նրանք էլի էին տեսել՝ շատ հեռվից, Անդուինի ափերից: Հյուսիս արևմուտքում սևին էր տալիս Ֆենգորնի անտառը, բայց դեռ մի տասը լիգ կլիներ մինչև անտառեզր: Մշուշապատ Լեռները հալվում էին հորիզոնի կապույտում, իսկ մոխրագույն ամպերի միջից վեր էր խոյանում Մեթեդրեսի՝ ամենաբարձր լեռան գագաթը: Անտառի միջից, նեղ հունով և բարձրադիր ափերով, բարեկամներին ընդառաջ էր վազում արագընթաց Էնտուոշը: Օրքերի հետքը ուղիղ այնտեղ էր տանում:
Ուշադիր զննելով հարթավայրը, Արագորնը հանկարծ նկատեց հեռավոր, բայց արագ շարժվող մի բիծ: Նա ականջը դրեց գետնին ու սկսեց ուշադիր լսել: Լեգոլասը ձեռքի ափով աչքերը ծածկած ուշադիր նայում էր բծին: Նա իր սուր, էլֆային հայացքով տեսնում էր ոչ թե բիծ, կամ կետ, այլ հեծիալներիհեծյալների, շատ հեծիալներիհեծյալների: Նրանց նիզակների ծայրերը փայլփլում էին առավոտյան պայծառ արևի լույսից, և ասես հեռավոր աստղեր լինեին՝ մահկանացուների աչքին անհասանելի: Իսկ ավելի հեռվում դեպի երկինք էր բարձրանում ծխի թանձր ամպը:
Ամայի դաշտերում այնպիսի քար լռություն էր տիրում, որ Ջիմլին լսում էր խոտերի խշշոցը: