«Խաղամոլը»–ի խմբագրումների տարբերություն
չ |
չ (→Տասնյոթերորդ գլուխ) |
||
(25 intermediate revisions by the same user not shown) | |||
Տող 1. | Տող 1. | ||
{{Վերնագիր | {{Վերնագիր | ||
|վերնագիր = Խաղամոլը | |վերնագիր = Խաղամոլը | ||
− | |հեղինակ = [[Ֆյոդոր | + | |հեղինակ = [[Ֆյոդոր Դոստոևսկի|Ֆյոդոր Դոստոյեվսկի]] |
|թարգմանիչ = [[Պողոս Մակինցյան]] | |թարգմանիչ = [[Պողոս Մակինցյան]] | ||
− | |աղբյուր = Ֆ. Մ. Դոստոյեվսկի, «Յերկերի ժողովածու», Հ. I, Պետական հրատարակչություն, | + | |աղբյուր = Ֆ. Մ. Դոստոյեվսկի, «Յերկերի ժողովածու», Հ. I, Պետական հրատարակչություն, Յերևան, 1934 |
}} | }} | ||
[[Կատեգորիա:Արձակ]] | [[Կատեգորիա:Արձակ]] | ||
− | |||
− | |||
== Առաջին գլուխ == | == Առաջին գլուխ == | ||
− | Վերջապես յես վերադարձա յերկու շաբաթվա բացակայությունից հետո։ Մերոնք արդեն յերեք որ ե ինչ | + | Վերջապես յես վերադարձա յերկու շաբաթվա բացակայությունից հետո։ Մերոնք արդեն յերեք որ ե ինչ Ռուլեթենբուրգում են։ Յես կարծում եյի, թե նրանք ինձ շատ սպասելիս կլինեն, սակայն սխալվել եյի։ Գեներալը չափազանց անկախ հայացքով եր նայում վրաս, նա հետս բարձրից խոսեց և քրոջ մոտ ուղարկեց։ Պարզ եր, վոր նրանք մի տեղ փող են ձեռք գցել։ Ինձ նույնիսկ թվաց, վոր գեներալը մի քիչ քաշվում ե ինձնից։ Մարյա Ֆիլիպովնայի գլուխը շատ խառն եր և նա հետս քիչ խոսեց․ բայց փողն ընդունեց, համրեց և լսեց իմ ամբողջ զեկույցը։ Ճաշին սպասում եյին Մեզենցովին, ֆրանսիացուն և ինչ-վոր անգլիացու․ ըստ սովորականին, փող վոր կա ― իսկույն ճաշկերույթ կսարքվի, մոսկովյան ձևով։ Պոլինա Ալեքսանդրովնան, տեսնելով ինձ, հարցրեց, թե ինչու յես մնացի և առանց սպասելու պատասխանիս, գնաց ինչ-վոր տեղ։ Հասկանալի յե, վոր նա դիտմամբ արեց այդ։ Այնուամենայնիվ պետք ե վոր մենք բացատրվենք։ Շատ բան ե հավաքվել։ |
− | Հյուրանոցի չորրորդ հարկում ինձ սենյակ հատկացրին։ Այստեղ հայտնի յե, վոր յես գեներալի շքախմբի անդամ | + | Հյուրանոցի չորրորդ հարկում ինձ սենյակ հատկացրին։ Այստեղ հայտնի յե, վոր յես ''գեներալի շքախմբի անդամ եմ''։ Ամեն բանից յերևում ե, վոր նրանք արդեն ցույց են տվել իրենց ով լինելը։ Գեներալին այստեղ ամենքը համարում են մեծահարուստ և բարձրաստիճան ռուս։ Դեռևս ճաշից առաջ նա ի թիվս այլ պատվերների յերկու հատ հազար ֆրանկանոց տվեց, վոր մանրեմ։ Յես մանրեցի հյուրանոցի գրասենյակում։ Հիմա, առնվազն մի ամբողջ շաբաթ, մեզ վրա նայելու յեն ինչպես միլիոնատերերի վրա։ Մտադիր եյի Միշայի և Նադյայի հետ գնամ ման գալու, վոր սանդուխքից ինձ կանչեցին գեներալի մոտ․ նա բարեհաճել եր տեղեկանալ, թե յես ուր եմ տանելու նրանց։ Այդ մարդը միանգամայն չի կարողանում շիտակ նայել աչքերիս․ նա շատ կուզենար, բայց յես ամեն անգամ պատասխանում եմ այնպիսի սևեռուն, այսինքն՝ անպատկառ հայացքով, վոր նա կարծես քաշվում ե, Խիստ վերամբարձ ճառով, մեկ նախադասություն բարդելով մյուսի վրա, և վերջապես բոլորովին շփոթվելով, նա ինձ հասկանալ տվեց, վոր յես պուրակում, յերեխաների հետ վոկսալից<ref>Գերմաներեն՝ ֆոլքսզալ ― ժողովրդական սրահ․ այդպես են կոչվում պարասրահները, թղթախաղի տները։ Ժողովատեղի, ժողովարան։ Այդպես ե կոչվում նաև կայարանի մեծ սրահները, վորտեղ ժողովուրդը սպասում ե գնացքներին։</ref> հեռու ման գամ։ Ի վերջո նա բարկացավ և կտրուկ ավելացրեց՝ «թե չե, մի գուցե, դուք նրանց վոկսալ տանեք, ռուլեթ խաղալու տեղը։ Ներեցեք,— ավելացրեց նա,— սակայն յես գիտեմ, վոր դուք դեռևս բավական թեթևամիտ եք և ընդունակ եք, թերևս, խաղալու։ Համենայն դեպս թեև յես ձեր մենտորը<ref>Մենտորը ― Վոդիսևսի վորդու պահպանողն ե յեղել հոր տասնամյա թափառումների միջոցին․ փոխաբերական իմաստով՝ ուսուցիչ, ղեկավար։</ref> չեմ, և չեմ ե՛լ կամենա այդպիսի դեր ստանձնել, բայց գոնե ունեմ իրավունք ցանկանալու, վոր դուք, այսպես ասած, գեթ ինձ չվարկաբեկեք․․․»։ |
— Ախր յես փող ել չունեմ,— հանգիստ պատասխանեցի յես,— տանուլ տալու համար - պետք ե ունենալ։ | — Ախր յես փող ել չունեմ,— հանգիստ պատասխանեցի յես,— տանուլ տալու համար - պետք ե ունենալ։ | ||
− | — Դուք իսկույն կստանաք,— պատասխանեց գեներալը, մի քիչ կարմրելով, իր բյուրոյում սկսեց ինչ վոր վորոնել, գրքից տեղեկանք քաշեց և դուրս եկավ, վոր նրա վրա յես մոտ 120 ռուբլի փող ունեմ։ | + | — Դուք իսկույն կստանաք,— պատասխանեց գեներալը, մի քիչ կարմրելով, իր բյուրոյում<ref>Գրասեղան։</ref> սկսեց ինչ վոր վորոնել, գրքից տեղեկանք քաշեց և դուրս եկավ, վոր նրա վրա յես մոտ 120 ռուբլի փող ունեմ։ |
− | — | + | — Ինչպե՞ս պիտի ապա մենք հաշիվ տեսնենք,— նորից խոսեց նա,— պետք ե թալերի<ref>Գերմանական արծաթադրամ, հավասար ե մեկուկես մարկի․ մոտ 70 կոպ․։</ref> վերածենք։ Վերցրեք ահա կլոր հաշվով 100 թալեր, մնացածն ել, իհարկե չի կորչի։ |
Յես լռելյայն վերցրի փողը։ | Յես լռելյայն վերցրի փողը։ | ||
− | — Խնդրեմ դուք չվշտանաք իմ խոսքերից, դուք այնքան նեղացկոտ | + | — Խնդրեմ դուք չվշտանաք իմ խոսքերից, դուք այնքան նեղացկոտ եք․․․ Յեթե յես նկատողություն արի, ապա յես այսպես ասած, նախազգուշացրի ձեզ և, իհարկե, ունեմ վորոշ իրավունք․․․ |
− | Ճաշից առաջ յերեխաների հետ տուն դառնալիս յես մի ամբողջ կավալկադա հանդիպեցի։ Մերոնք գնացել եյին ինչ վոր ավերակներ տեսնելու։ Յերկու փառավոր կառք, յերևելի ձիեր։ Mademoiselle Blanche-ը Մարյա Ֆիլիպովնայի և Պոլինայի հետ մի կառքում, ֆրանսիացին, անգլիացին և մեր գեներալը — ձիով։ Անցորդները կանգ եյին առնում և | + | Ճաշից առաջ յերեխաների հետ տուն դառնալիս յես մի ամբողջ կավալկադա<ref>Ձիվաորների խումբ, իտալերեն՝ կավալլո կնշանակի՝ ձի։</ref> հանդիպեցի։ Մերոնք գնացել եյին ինչ վոր ավերակներ տեսնելու։ Յերկու փառավոր կառք, յերևելի ձիեր։ Mademoiselle Blanche-ը Մարյա Ֆիլիպովնայի և Պոլինայի հետ մի կառքում, ֆրանսիացին, անգլիացին և մեր գեներալը — ձիով։ Անցորդները կանգ եյին առնում և նայում․ տպավորությունը գործված եր․ միայն թե գեներալի ջանը դուրս ե գալու։ Յես հաշիվ արի, որ բերածս չորս հազար ֆրանկով, նրանց ձեռք գցած փողն ել վրան դրած, նրանք հիմա կունենան յոթ կամ ութ հազար ֆրանկ<ref>Ֆրանսիական արծաթ դրամ եր 37 կ․ արժողությամբ․ այժմ 7 կոպեկ ե։</ref> դա չափազանց քիչ ե m-lle Blanche-ի համար։ |
− | M-lle Blanche-ը նույնպես մեր հյուրանոցում ե կենում, իր մոր | + | M-lle Blanche-ը նույնպես մեր հյուրանոցում ե կենում, իր մոր հետ․ մեր ֆրանսիացին ել ե ուր-վոր այս տեղերում։ Լաքեյները նրան «m-r le comte»<ref>Մոսյո լը կոնտ ― պարոն կոմս։</ref> են կոչում, m-lle Blanche-ի մորը՝ «m-me la comtesse»<ref>Մադամ լա-կոնտեսս - տիկին կոմսուհի։</ref>․ ինչ կա վոր, մի գուցե նրանք իրավ վոր comte et comtesse են։ |
− | Յես այնպես ել գիտեյի, վոր m-r le comte-ը ինձ չի ճանաչի, յերբ վոր մենք բոլորենք ընդհանուր սեղանի շուրջը։ Իհարկե, գեներալի մտքովը չեր ե՛լ անցնի ծանոթացնել մեզ կամ առնվազն ներկայացնել ինձ նրան, իսկ m-r le comte-ը ինքը յեղել ե Ռուսաստանում և գիտե թե outchitel կոչվածն ինչ պտուղ ե։ Ասենք նա ինձ շատ լավ ե ճանաչում։ Բայց խոստովանանք լինի, յես ճաշին ել անկոչ | + | Յես այնպես ել գիտեյի, վոր m-r le comte-ը ինձ չի ճանաչի, յերբ վոր մենք բոլորենք ընդհանուր սեղանի շուրջը։ Իհարկե, գեներալի մտքովը չեր ե՛լ անցնի ծանոթացնել մեզ կամ առնվազն ներկայացնել ինձ նրան, իսկ m-r le comte-ը ինքը յեղել ե Ռուսաստանում և գիտե թե outchitel<ref>Ֆրանսիական առոգանությամբ ուչիտել ― ռուսերեն ուսուցիչ բառն ե։</ref> կոչվածն ինչ պտուղ ե։ Ասենք նա ինձ շատ լավ ե ճանաչում։ Բայց խոստովանանք լինի, յես ճաշին ել անկոչ ներկայացա։ Կարծեմ գեներալը մոռացել եր կարգադրություն անել, թե չե անպատճառ կուղարկեր ինձ table d’hôte<ref>Տաբլ դոտ ― ռեստորաններում ճաշի ընդհանուր սեղան։</ref> ճաշելու։ Յես ինքս յեկա, ուստի գեներալը անաճությամբ նայեց վրաս։ Բարի Մարյա Ֆիլիպովնան իսկույն ինձ տեղ ցույց տվեց․ բայց հանդիպումը միստեր<ref>Միստեր ― անգլիերեն՝ պարոն։</ref> Աստլեյի հետ ինձ նեղ կացությունից հանեց և յես ակամա նրա հասարակությանը պատկանող մեկը դառնա։ |
− | Այս տարորինակ անգլիացուն յես առաջին անգամ Պրուսիայում հանդիպեցի, վագոնում, վորտեղ մենք դեմ առ դեմ եյինք նստած։ Դա այն ժամանակ եր, յերբ վոր յես հասա | + | Այս տարորինակ անգլիացուն յես առաջին անգամ Պրուսիայում հանդիպեցի, վագոնում, վորտեղ մենք դեմ առ դեմ եյինք նստած։ Դա այն ժամանակ եր, յերբ վոր յես հասա մերոնց․ ապա յես հանդիպեցի նրան, յերբ վոր մուտք եյի գործում Ֆրանսիա, վերջապես՝ Զվիցարիայում․ վերջին յերկու շաբաթվա ընթացքում— յերկու անգամ ե ահա հիմա հանկարծ յես տեսնում եմ նրան արդեն Ռուլեթենբուրգում։ Ավելի ամաչկոտ մարդ յես կյանքումս չեմ պատահել․ նա հիմարության չափ ամաչկոտ ե և ինքն ել, իհարկե, այդ գիտե, վորովհետև նա բնավ հիմար չե։ Ասենք նա շատ սիրելի և սուս մարդ ե։ Յես նրան խոսացրի Պրուսիսյում, առաջին հանդիպման միջոցին։ Նա ինձ հայտնեց, վոր այդ ամառը Նորդ-Կապում ե յեղել և շատ կկամենար Նիժնի-Նովգորոդի տոնավաճառում լինել։ Չգիտեմ թե նա ինչպես եր ծանոթացել գեներալին․ ինձ թվում ե վոր նա անսահման սիրահարված ե Պոլինայի վրա։ Յերբ վոր Պոլինան ներս մտավ, նա շառագունեց։ Նա շատ ուրախ եր, վոր իր կողքին յես եյի նստել սեղանին, և կարծես ինձ համարում ե իր մտերիմ բարեկամը։ |
− | Ճաշի ժամանակ ֆրանցուզիկը սաստիկ տոն եր | + | Ճաշի ժամանակ ֆրանցուզիկը<ref>Ռուսերեն իկ մասինիկը բառին արհամարհական իմաստ ե հաղորդում։</ref> սաստիկ տոն եր բանեցնում․ բոլորի նկատմամբ նա անփույթ ու հպարտ ե։ Իսկ Մոսկվայում, հիշում եմ, շատ փչում եր։ Նա սաստիկ շատ խոսում եր ֆինանսներից և ռուսաց քաղաքականությունից։ Գեներալը յերբեմն սիրտ եր անում հակաճառել, բայց համեստ, այնչափ միայն, վոր իրեն վերջնականապես վար գցած չլինի։ |
− | Յես տարորինակ տրամադրություն | + | Յես տարորինակ տրամադրություն ունեյի․ հասկանալի բան ե, ճաշի կեսը դեռ չհասած՝ յես ինքս ինձ տվի արդեն իմ սովորական և մշտական հարցը՝ «ինչո՞ւ յեմ յես թրև գալիս այս գեներալի հետ և վաղուց հետե չեմ հեռացել նրանցից»։ Յերբեմն յես նայում եյի Պոլինա Ալեքսանդրովնային․ նա ինձ բոլորովին չեր նկատում։ Վերջացավ նրանով, վոր յես չարացա և վճռեցի կոպտություններ ասել։ |
− | Սկսվեց նրանով, վոր յես հանկարծակի, առանց վորևե դրդապատճառի, բարձրաձայն ե առանց հրավերի ներս խցկվեցի ուրիշների խոսակցության մեջ։ Յես, | + | Սկսվեց նրանով, վոր յես հանկարծակի, առանց վորևե դրդապատճառի, բարձրաձայն ե առանց հրավերի ներս խցկվեցի ուրիշների խոսակցության մեջ։ Յես, գլխավորապես, ֆրանցուզիկի հետ եյի ուզում գժտվել։ Յես դիմեցի գեներալին և հանկարծ բոլորովին բարձր ու պարզ և կարծեմ ընդհատելով նրա խոսքը, նկատեցի, վոր այս ամառ ռուսների համար գրեթե միանգամայն անկարելի յե հյուրանոցներում ընդհանուր սեղանի շուրջը ճաշել։ Գեներալը հառեց վրաս զարմացական հայացք։ |
− | — Յեթե դուք ինքներդ ձեզ հարգող մարդ եք,— ավելի հեռուն գնացի յես,— անպատճառ հայհոյանք կհարուցանեք և հարկադրված կլինեք սարսափելի խայթոցներ տանել։ Փարիզում և Հռենոսի վրա, անգամ Զվիցարիայում, ընդհանուր սեղանի շուրջն այնքան շատ պոլյաչիշկա ե նրան համակիր ֆրանցուզիկ ե լինում, վոր խոսք ասելու հնար չի լինում, յեթե միայն դուք ռուս եք։ | + | — Յեթե դուք ինքներդ ձեզ հարգող մարդ եք,— ավելի հեռուն գնացի յես,— անպատճառ հայհոյանք կհարուցանեք և հարկադրված կլինեք սարսափելի խայթոցներ տանել։ Փարիզում և Հռենոսի վրա, անգամ Զվիցարիայում, ընդհանուր սեղանի շուրջն այնքան շատ պոլյաչիշկա<ref>Պոլյակ-լեհ ― բառի արհամարհական ձևն ե։</ref> ե նրան համակիր ֆրանցուզիկ ե լինում, վոր խոսք ասելու հնար չի լինում, յեթե միայն դուք ռուս եք։ |
Յես ֆրանսերեն ասացի այս։ Գեներալը տարակուսանքով նայում եր վրաս, չիմանալով՝ բարկանա՞ արդյոք, թե զարմանա միայն, վոր յես այդ չափ մոռացել եմ ինձ։ | Յես ֆրանսերեն ասացի այս։ Գեներալը տարակուսանքով նայում եր վրաս, չիմանալով՝ բարկանա՞ արդյոք, թե զարմանա միայն, վոր յես այդ չափ մոռացել եմ ինձ։ | ||
Տող 45. | Տող 43. | ||
— Ուրեմն ձեզ մեկնումեկը վորևե տեղ խրատել ե,— ասաց ֆրանցուզիկը անփույթ և արհամարհանքով։ | — Ուրեմն ձեզ մեկնումեկը վորևե տեղ խրատել ե,— ասաց ֆրանցուզիկը անփույթ և արհամարհանքով։ | ||
− | — Յես Փարիզում նախ կռվեցի մի լեհացու հետ,— պատասխանեցի յես,— ապա մի ֆրանսիացի սպայի հետ, վոր լեհացու կողմն եր պահում։ Ապա թե ֆրանսիացիների մի մասը իմ կողմն անցավ, յերբ վոր յես նրանց պատմեցի, թե ինչպես ուզում եյի թքել մոնսինյորի սուրճի մեջ։ | + | — Յես Փարիզում նախ կռվեցի մի լեհացու հետ,— պատասխանեցի յես,— ապա մի ֆրանսիացի սպայի հետ, վոր լեհացու կողմն եր պահում։ Ապա թե ֆրանսիացիների մի մասը իմ կողմն անցավ, յերբ վոր յես նրանց պատմեցի, թե ինչպես ուզում եյի թքել մոնսինյորի<ref>Տիտղոս ե, վոր հին Ֆրանսիայում տրվում եր արքայորդիներին, նաև հոգևոր և մարմնավոր իշխանության ներկայացուցիչներին։</ref> սուրճի մեջ։ |
— Թքե՞լ,— հարցրեց գեներալը ծանր տարակուսանքով և նույնիսկ նայելով շուրջը։ Ֆրանցուզիկը թերահավատությամբ նայեց վրաս։ | — Թքե՞լ,— հարցրեց գեներալը ծանր տարակուսանքով և նույնիսկ նայելով շուրջը։ Ֆրանցուզիկը թերահավատությամբ նայեց վրաս։ | ||
− | — Հրաման քեզ,— | + | — Հրաման քեզ,— պատասխանեցի յես․— վորովհետև յես ամբողջ յերկու որ հավատացած եյի, վոր հարկ կլինի, գուցե, մեր գործով մի րոպեյով Հռովմ գնալու, ուստի և գնացի Փարիզի սրբազնագույն հոր դեսպանատունը՝ անցագիրս վիզե անելու համար։ Այնտեղ ինձ դիմավորեց մի աբբատիկ<ref>Աբբատ ― Ֆրանսիայիում աստվածաբանություն ուսած և հոգևորականի կոչմանը պատրաստվող։</ref>, մոտ հիսուն տարեկան, չոր-չոր և սառնամանիքային դեմքով, վոր ինձ քաղաքավարի լսելուց հետո, չափազանց չոր խնդրեց սպասել։ Յես թեև շտապում եյի, բայց, իհարկե, նստեցի վոր սպասեմ, հանեցի «Opinion nationale»<ref>«Ազգային կարծիք» թերթի անունն ե։</ref> և սկսեցի կարդալ սարսափելի հայհոյանքներ Ռուսաստանի դեմ։ Մինչդեռ յես լսում եյի, թե ինչպես հարևան սենյակի միջով մեկն անցավ մոնսինյորի մոտ․ յես տեսնում եյի, թե ինչպես աբբատիկս գլուխ ե տալիս նրան։ Յես դարձա նրան նախկին խնդիրքով։ Նա ավելի չոր խնդրեց, վոր յես ելի սպասեմ։ Քիչ անց ինչ-վոր մի անծանոթ ևս ներս մտավ․ գործ ուներ - ավստրիացի յեր․ նրան լսեցին և իսկույն ուղեկցեցին վերև։ Այնժամ վատս յեկավ․ յես վեր կացա, մոտեցա աբբահորը և կտրուկ ասացի նրան, թե վորովհետև մոնսինյորն ընդունում ե, ապա կարող ե իմ գործն ել վերկացնել։ Հանկարծ աբբահայրը հետ մղվեց ինձնից անորինակ զարմանքով։ Նրա համար պարզապես անըմբռնելի յեր, թե ինչպես մի չնչին ռուս հանդգնում ե համեմատել իրեն մոնսինյորի հյուրերի հետ։ Ամենաանպատկառ տոնով, ասես ուրախանալով, վոր կարող ե ինձ վիրավորել, նա վոտից գլուխ չափեց ինձ հայացքով և ճչաց՝ «Մի՞թե դուք կարծում եք, վոր մոնսինյորը ձեր խաթրու կթողնի իր սուրճը»։ Այդ միջոցին ահա յես ճչացի, նրանից ել ուժգին՝ — «իմացած յեղեք, վոր յես թքել եմ ձեր մոնսինյորի սուրճի վրա։ Յեթե դուք այս րոպեյիս իմ անցագրի գործը չավարտեք, յես կերթամ նրա իսկ մոտ»։ «Ինչպե՜ս թե, այն պահին, յերբ նրա մոտ նստած ե կարդինալը»— ճչաց աբբատիկը, սարսափով ինձնից հետ մղվելով, վազ տվեց դռան մոտ և խաչաձև ծալեց ձեռները կրծքին, ցույց տալու համար, վոր ավելի շուտ կմեռնի, քան ինձ ներս կթողնի։ |
− | Այն ժամ յես նրան պատասխանեցի, վոր յես հերետիկոս և բարբարոս եմ, «que je suis hérétique et barbare», և վոր բոլոր այդ արքեպիսկոպոսները, կարդինալները, մոնսինյորները և այլն, | + | Այն ժամ յես նրան պատասխանեցի, վոր յես հերետիկոս և բարբարոս եմ, «que je suis hérétique et barbare», և վոր բոլոր այդ արքեպիսկոպոսները, կարդինալները, մոնսինյորները և այլն, և այլն — մեկ հաշիվ ե։ Մի խոսքով՝ յես ցույց տվի, վոր վազ յեկողը չեմ։ Աբբահայրը նայեց վրաս անսահման չարասրտությամբ, ապա ձեռքիցս պոկեց անցագիրս և տարավ վերև։ Մի րոպեյից հետո վիզեն արված եր։ Ահա, կհաճե՞ք արդյոք տեսնել։ Յես հանեցի անցագիրս և ցույց տվի հռովմեական վիզեն։ |
− | — Դուք, սակայն,— սկսեց | + | — Դուք, սակայն,— սկսեց գեներալը․․․ |
− | — Ձեզ փրկել ե այն, վոր դուք հայտարարել եք ձեզ բարբարոս և հերետիկոս,— նկատեց, քմծիծաղ տալով, ֆրանցուզիկը։— «Cela n’était pas si | + | — Ձեզ փրկել ե այն, վոր դուք հայտարարել եք ձեզ բարբարոս և հերետիկոս,— նկատեց, քմծիծաղ տալով, ֆրանցուզիկը։— «Cela n’était pas si bête»<ref>Դա այնքան ել հիմարություն չե։</ref>։ |
− | — Ապա մեր ռուսների՞ն պիտի հետևեյի։ Նրանք նստած են այստեղ — ձայն ծպտուն հանել չեն հանդգնում և պատրաստ են գուցե և ուրանալու, վոր ռուս են։ Առնվազն Փարիզում, կեցածս հյուրանոցում, հետս շատ ավելի ուշադիր սկսեցին վարվել, յերբ վոր յես բոլորին պատմեցի իմ կռիվը աբբահոր հետ։ Լեհացի գեր | + | — Ապա մեր ռուսների՞ն պիտի հետևեյի։ Նրանք նստած են այստեղ — ձայն ծպտուն հանել չեն հանդգնում և պատրաստ են գուցե և ուրանալու, վոր ռուս են։ Առնվազն Փարիզում, կեցածս հյուրանոցում, հետս շատ ավելի ուշադիր սկսեցին վարվել, յերբ վոր յես բոլորին պատմեցի իմ կռիվը աբբահոր հետ։ Լեհացի գեր պանը<ref>Պան ― լեհերեն պարոն։</ref>, ընդհանուր սեղանի շուրջը յեղողներից ինձ ամենաթշնամական վերաբերվողը, հետ քաշվեց յերկրորդ պլանը։ Ֆրանսիացիք հանդուրժեցին նույնիսկ, յերբ վոր յես պատմեցի, վոր մի յերկու տարի առաջ յես տեսել եմ մի մարդ, վորի վրա ֆրանսիացի յեգերը<ref>Հրացանաձիգ, թեթև հետևակ, զինվոր։</ref> հրացան ե արձակել միմիայն հրացանը պարպելու համար։ Այդ մարդն այն պահին տասը տարեկան յերեխա յե յեղել և նրա ընտանիքը չի հասցրել Մոսկվայից դուրս գալը։ |
— Այդ չի կարող պատահած լինել,— քրքրեց ֆրանցուզիկը,— ֆրանսիացի զինվորը յերեխայի վրա հրացան չի արձակի։ | — Այդ չի կարող պատահած լինել,— քրքրեց ֆրանցուզիկը,— ֆրանսիացի զինվորը յերեխայի վրա հրացան չի արձակի։ | ||
Տող 65. | Տող 63. | ||
Ֆրանսիացին սկսեց խոսել, առատ և արագ։ Գեներալը կամեցավ նրան պաշտպանել, բայց յես հանձնարարեցի նրան գեթ կարդալ, որինակ, տասներկույերորդ թվականին ֆրանսիացիների մոտ գերի յեղած գեներալ Պերովսկու «Հուշագրերից» կտորներ։ Վերջապես Մարյա Ֆիլիպովնան ինչ-վոր բանի մասին խոսք բաց արեց, վոր խոսակցությունը փոխի։ Գեներալն ինձնից շատ դժգոհ եր, վորովհետև յես և ֆրանսիացին գրեթե սկսել եյինք ճչալ։ Սակայն միստեր Աստլեյին իմ վեճը ֆրանսիացու հետ կարծես շատ դուր եր յեկել։ Յելնելով սեղանից, նա ինձ առաջարկեց մի-մի ըմպանակ գինի խմել։ Յերեկոյան ինչպես և հարկն եր, ինձ հաջողվեց մոտ քառորդ ժամ խոսել Պոլինա Ալեքսանդրովնայի հետ։ Մեր խոսակցությունը տեղի ունեցավ զբոսանքի միջոցին։ Բոլորը գնացին պուրակ, դեպի վոկսալ։ Պոլինան նստեց շատրվանի դեմ նստարանի վրա, իսկ Նադենկային բաց թողեց, վոր վոչ հեռու իրենից խաղա յերեխաների հետ։ Յես ել Միշային բաց թողի, վոր գնա շատրվանի մոտ և մենք, վերջապես, մենակ մնացինք։ | Ֆրանսիացին սկսեց խոսել, առատ և արագ։ Գեներալը կամեցավ նրան պաշտպանել, բայց յես հանձնարարեցի նրան գեթ կարդալ, որինակ, տասներկույերորդ թվականին ֆրանսիացիների մոտ գերի յեղած գեներալ Պերովսկու «Հուշագրերից» կտորներ։ Վերջապես Մարյա Ֆիլիպովնան ինչ-վոր բանի մասին խոսք բաց արեց, վոր խոսակցությունը փոխի։ Գեներալն ինձնից շատ դժգոհ եր, վորովհետև յես և ֆրանսիացին գրեթե սկսել եյինք ճչալ։ Սակայն միստեր Աստլեյին իմ վեճը ֆրանսիացու հետ կարծես շատ դուր եր յեկել։ Յելնելով սեղանից, նա ինձ առաջարկեց մի-մի ըմպանակ գինի խմել։ Յերեկոյան ինչպես և հարկն եր, ինձ հաջողվեց մոտ քառորդ ժամ խոսել Պոլինա Ալեքսանդրովնայի հետ։ Մեր խոսակցությունը տեղի ունեցավ զբոսանքի միջոցին։ Բոլորը գնացին պուրակ, դեպի վոկսալ։ Պոլինան նստեց շատրվանի դեմ նստարանի վրա, իսկ Նադենկային բաց թողեց, վոր վոչ հեռու իրենից խաղա յերեխաների հետ։ Յես ել Միշային բաց թողի, վոր գնա շատրվանի մոտ և մենք, վերջապես, մենակ մնացինք։ | ||
− | Սկզբում խոսք բացվեց, բնականաբար, գործերի շուրջը։ Պոլինան պարզապես բարկացավ, յերբ վոր յես նրան տվի ընդամենը միայն յոթհարյուր | + | Սկզբում խոսք բացվեց, բնականաբար, գործերի շուրջը։ Պոլինան պարզապես բարկացավ, յերբ վոր յես նրան տվի ընդամենը միայն յոթհարյուր գուլդեն<ref>Գերմանիայում և Ավստրիայում ― արծաթ դրամ ե, 50-90 կ․ արժողությամբ։</ref>։ Նա հավատացած եր, վոր յես նրա համար Փարիզից, գրավ դնելով նրա բրիլլիանտները, կբերեմ առնվազն յերկու հազար գուլդեն, կամ անգամ ավելի։ |
− | — Ինձ անպատճառ փող | + | — Ինձ անպատճառ փող ե հարկավոր,— ասաց նա,— և պետք ե գտնել․ այլապես յես ուղղակի կկործանվեմ։ |
Յես սկսեցի հարց ու փորձ անել, թև ինչ ե կատարվել իմ բացակայության ժամանակ։ | Յես սկսեցի հարց ու փորձ անել, թև ինչ ե կատարվել իմ բացակայության ժամանակ։ | ||
− | — Պետերբուրգից յերկու լուր ե ստացվել՝ նախ, վոր տատի առողջությունը շատ վատ ե, իսկ յերկու որ անց, վոր կարծեմ նա արդեն մեռել ե։ Այդ տեղեկությունը Տիմոֆեյ | + | — Պետերբուրգից յերկու լուր ե ստացվել՝ նախ, վոր տատի առողջությունը շատ վատ ե, իսկ յերկու որ անց, վոր կարծեմ նա արդեն մեռել ե։ Այդ տեղեկությունը Տիմոֆեյ Պետրովիչից ե,— ավելացրեց Պոլինան,— իսկ նա ճշտապահ մարդ ե։ Ուրիշ վոչինչ։ Սպասում ենք վերջին, վերջնական տեղեկության։ |
— Այդպիսով այստեղ ամենքն սպասողության վիճակի մե՞ջ են,— հարցրի յես։ | — Այդպիսով այստեղ ամենքն սպասողության վիճակի մե՞ջ են,— հարցրի յես։ | ||
− | — Իհարկե, ամենքը և ամեն | + | — Իհարկե, ամենքը և ամեն ինչ․ ամբողջ կես տարի միմիայն դրա վրա եյին հույս կապել։ |
— Դուք ե՞լ հույս ունեք,— հարցրի յես։ | — Դուք ե՞լ հույս ունեք,— հարցրի յես։ | ||
Տող 81. | Տող 79. | ||
— Ախր յես իսկի նրա ազգականն ել չեմ, յես միայն գեներալի խորթ աղջիկն եմ։ Բայց յես հաստատ գիտեմ, վոր նա ինձ կհիշատակի կտակի մեջ։ | — Ախր յես իսկի նրա ազգականն ել չեմ, յես միայն գեներալի խորթ աղջիկն եմ։ Բայց յես հաստատ գիտեմ, վոր նա ինձ կհիշատակի կտակի մեջ։ | ||
− | + | — Ինձ թվում ե՝ ձեզ շատ բան կհասնի,— ասացի յես դրականաբար։ | |
− | — Այո՛, նա ինձ սիրում | + | — Այո՛, նա ինձ սիրում եր․ բայց ինչու յե ''ձեզ'' այդ թվում։ |
− | — Ասացեք,— պատասխանեցի յես հարցով,— մեր մարկիզը կարծեմ նույնպես հաղորդակից ե բոլոր ընտանեկան գաղտնիքներին։ | + | — Ասացեք,— պատասխանեցի յես հարցով,— մեր մարկիզը<ref>Բարձր ազնվականության ժառանգական տիտղոս, Անգլիայում և Սպանիայում հերցոգից ցածր և կոմսից բարձր, իսկ ֆրանսիայում և Իտալիայում կոմսից ցածր։</ref> կարծեմ նույնպես հաղորդակից ե բոլոր ընտանեկան գաղտնիքներին։ |
— Իսկ դուք ինքներդ ինչու յեք դրանով հետաքրքրվում,— հարցրեց Պոլինան խիստ ու չոր հայացքով նայելով վրաս։ | — Իսկ դուք ինքներդ ինչու յեք դրանով հետաքրքրվում,— հարցրեց Պոլինան խիստ ու չոր հայացքով նայելով վրաս։ | ||
Տող 93. | Տող 91. | ||
— Դուք շատ ճիշտ եք կռահել։ | — Դուք շատ ճիշտ եք կռահել։ | ||
− | — Դե, կտա՞ր արդյոք նա փող, յեթե տատիկի մասին չիմանար։ Նկատե՞լ եք դուք, ճաշի ժամանակ նա յերեք անգամ տատի մասին ինչ—վոր ասելով, տատիկ անվանեց նրան՝ «la | + | — Դե, կտա՞ր արդյոք նա փող, յեթե տատիկի մասին չիմանար։ Նկատե՞լ եք դուք, ճաշի ժամանակ նա յերեք անգամ տատի մասին ինչ—վոր ասելով, տատիկ անվանեց նրան՝ «la baboulinka»<ref>Լա բաբուլինկա</ref>։ Ի՜նչ մտերիմ և ինչ բարեկամական վերաբերմունք։ |
— Այո՛, դուք արդարացի յեք։ Հենց վոր նա իմանա, վոր ինձ ել ե կտակով մի բան հասել, իսկույն ևեթ կուզենա ամուսնանալ հետս։ Ա՞յդ եյիք կամենում իմացած լինել։ | — Այո՛, դուք արդարացի յեք։ Հենց վոր նա իմանա, վոր ինձ ել ե կտակով մի բան հասել, իսկույն ևեթ կուզենա ամուսնանալ հետս։ Ա՞յդ եյիք կամենում իմացած լինել։ | ||
Տող 111. | Տող 109. | ||
— Յեվ, իհարկե, նա տասն անգամ ֆրանսիացուց հարուստ ե։ Ֆրանսիացին իրոք մի բան ունի՞, ինչ ե։ Այդ մասին կասկած չի՞ ծագիլ։ | — Յեվ, իհարկե, նա տասն անգամ ֆրանսիացուց հարուստ ե։ Ֆրանսիացին իրոք մի բան ունի՞, ինչ ե։ Այդ մասին կասկած չի՞ ծագիլ։ | ||
− | — Չի ծագիլ։ Նա ինչ վոր château ունի։ Գեներալն ինձ այդ մասին դեռևս յերեկ կտրուկ կերպով ասաց։ Դեհ, հերիք եղա՞վ։ | + | — Չի ծագիլ։ Նա ինչ վոր château<ref>Դղյակ։</ref> ունի։ Գեներալն ինձ այդ մասին դեռևս յերեկ կտրուկ կերպով ասաց։ Դեհ, հերիք եղա՞վ։ |
— Յես լինեյի ձեր տեղ՝ անպատճառ կամուսնանայի անգլիացու հետ։ | — Յես լինեյի ձեր տեղ՝ անպատճառ կամուսնանայի անգլիացու հետ։ | ||
Տող 121. | Տող 119. | ||
— Այո՛, բայց ֆրանսիացին մարկիզ ե և ավելի խելոք,— պատասխանեց նա ամենահանգիստ կերպով։ | — Այո՛, բայց ֆրանսիացին մարկիզ ե և ավելի խելոք,— պատասխանեց նա ամենահանգիստ կերպով։ | ||
− | — Ճի՞շտ ե արդյոք, | + | — Ճի՞շտ ե արդյոք,— շարունակեցի յես առաջվա պես։ |
— Միանգամայն ճիշտ։ | — Միանգամայն ճիշտ։ | ||
− | Պոլինային սաստիկ դուր չեյին գալիս իմ հարցերը և յես տեսնում եյի, վոր նա ուզում եր ինձ բարկացնել իր տոնով և վայրենի | + | Պոլինային սաստիկ դուր չեյին գալիս իմ հարցերը և յես տեսնում եյի, վոր նա ուզում եր ինձ բարկացնել իր տոնով և վայրենի պատասխաններով․ յես այդ մասին իսկույն նրան ասացի։ |
− | — | + | — Ի՞նչ կա վոր, ինձ իրավ զբաղեցնում ե ձեր կատաղությունը։ Հենց մենակ այն, վոր յես թույլ եմ տալիս ձեզ նման հարցեր տալու ինձ և կռահումներ անելու, դուք պետք ե վոր պատժվեք։ |
− | — Յես, իրավ, ինձ իրավունք եմ համարում ձեզ ամեն տեսակ հարցեր տալու,— պատասխանեցի յես հանգիստ,— այն իսկ պատճառով, վոր պատրաստ եմ ամեն տեսակ պատիժ կրելու դրա համար և կյանքս հիմա բանի տեղ չեմ | + | — Յես, իրավ, ինձ իրավունք եմ համարում ձեզ ամեն տեսակ հարցեր տալու,— պատասխանեցի յես հանգիստ,— այն իսկ պատճառով, վոր պատրաստ եմ ամեն տեսակ պատիժ կրելու դրա համար և կյանքս հիմա բանի տեղ չեմ դնում։ |
Պոլինան ծիծաղեց՝ | Պոլինան ծիծաղեց՝ | ||
− | — Վերջին անգամ դուք ինձ Շլանգենբերգի վրա ասացիք, վոր պատրաստ եք իմ առաջին ասելով գլխիվար նետվել, իսկ այնտեղ կարծեմ հազար ֆուտի չափ բարձրություն եր։ Յես յերբևիցե այդ խոսքը կասեմ միմիայն նրա համար, վոր տեսնեմ, թե ինչպես պիտի կատարեք, և միամիտ յեղեք, անհողդողդ կլինեմ։ Դուք ատելի յեք ինձ այն իսկ պատճառով, վոր յես ձեզ այնքան շատ եմ թույլատրել և առավել ատելի, վոր այնքան հարկավոր եք ինձ։ Սակայն քանի դուք հարկավոր եք ինձ — յես պետք ե ձեզ | + | — Վերջին անգամ դուք ինձ Շլանգենբերգի<ref>Ոձի լեռ։</ref> վրա ասացիք, վոր պատրաստ եք իմ առաջին ասելով գլխիվար նետվել, իսկ այնտեղ կարծեմ հազար ֆուտի<ref>Անգլերեն կնշանակի վոտ-վոտնաչափ։</ref> չափ բարձրություն եր։ Յես յերբևիցե այդ խոսքը կասեմ միմիայն նրա համար, վոր տեսնեմ, թե ինչպես պիտի կատարեք, և միամիտ յեղեք, անհողդողդ կլինեմ։ Դուք ատելի յեք ինձ այն իսկ պատճառով, վոր յես ձեզ այնքան շատ եմ թույլատրել և առավել ատելի, վոր այնքան հարկավոր եք ինձ։ Սակայն քանի դուք հարկավոր եք ինձ — յես պետք ե ձեզ պահպանեմ։ |
Նա վեր կացավ։ Նա գրգռված եր խոսում։ Վերջերս նա միշտ ինձ հետ խոսակցությունը չարությամբ և գրգռումով եր ավարտում, իսկական չարությամբ։ | Նա վեր կացավ։ Նա գրգռված եր խոսում։ Վերջերս նա միշտ ինձ հետ խոսակցությունը չարությամբ և գրգռումով եր ավարտում, իսկական չարությամբ։ | ||
− | — Թույլ ավեք հարցնել | + | — Թույլ ավեք հարցնել ձեզնից․ ի՞նչ ե m-lle Blanche-ը,— հարցրի յես, չկամենալով նրան արձակել առանց բացատրության։ |
− | — Դուք ինքներդ գիտեք՝ ինչ ե m-lle | + | — Դուք ինքներդ գիտեք՝ ինչ ե m-lle Blallche-ը։ Այն պահից վոչինչ չի ավելացել։ M-lle Blanche-ը յերևի գեներալուհի<ref>Այսինքն գեներալի կին։</ref> կդառնա,— բնականաբար, յեթե տատի մահվան լուրը հաստատվի, վորովհետև և՛ m-lle Blanche-ը, և՛ նրա մայրիկը, և՛ յերրորդ սերնդի մարկիզ-կուզենը<ref>Հոր կամ մոր եղբոր թոռը։</ref> — բոլորն ել շատ լավ գիտեն, վոր մենք սնանկացել ենք։ |
— Իսկ գեներալը վերջնականապե՞ս սիրահարված ե։ | — Իսկ գեներալը վերջնականապե՞ս սիրահարված ե։ | ||
− | — Հիմա ա՛յդ չի բանը։ Լսեցեք և մտքներումդ պահեցեք՝ առեք այս յոթ հարյուր ֆլորինը և գնացեք խաղացեք, տարեք ռուլեթով ինչքան կարելի յե | + | — Հիմա ա՛յդ չի բանը։ Լսեցեք և մտքներումդ պահեցեք՝ առեք այս յոթ հարյուր ֆլորինը և գնացեք խաղացեք, տարեք ռուլեթով ինչքան կարելի յե շատ․ ինչ ել լինի, ինձ հիմա փող ե հարկավոր։ |
− | Այդ ասելով նա կանչեց Նադենկային և գնաց դեպի վոկսալ, վորտեղ և միացավ մեր ամբողջ խմբին։ Իսկ յես ծռեցի դեպի ձախ տանող առաջին ծառուղին, մտորելով և զարմանալով։ Ասես գլխիս խփեցին նրա հրամանից՝ գնալ ռուլեթ խաղալ։ Տարորինակ բան՝ խորհելու շատ նյութ ունեյի, մինչդեռ յես վողջ եյությամբ սուզվեցի Պոլինային տածած զգացմունքի վերլուծության մեջ։ Այս յերկու շաբաթվա բացակայությանս միջոցին յես, ճիշտ ասած, ավելի թեթև եյի զգում ինձ, քան այժմ, վերադարձիս որը, թեև ճանապարհին խելագարի պես կարոտել եյի, շնչակտուր դես ու դեն եյի | + | Այդ ասելով նա կանչեց Նադենկային և գնաց դեպի վոկսալ, վորտեղ և միացավ մեր ամբողջ խմբին։ Իսկ յես ծռեցի դեպի ձախ տանող առաջին ծառուղին, մտորելով և զարմանալով։ Ասես գլխիս խփեցին նրա հրամանից՝ գնալ ռուլեթ խաղալ։ Տարորինակ բան՝ խորհելու շատ նյութ ունեյի, մինչդեռ յես վողջ եյությամբ սուզվեցի Պոլինային տածած զգացմունքի վերլուծության մեջ։ Այս յերկու շաբաթվա բացակայությանս միջոցին յես, ճիշտ ասած, ավելի թեթև եյի զգում ինձ, քան այժմ, վերադարձիս որը, թեև ճանապարհին խելագարի պես կարոտել եյի, շնչակտուր դես ու դեն եյի նետվում․ անգամ յերազում շարունակ աչքիս առջև եր Պոլինան։ Մի անգամ (Զվիցարիայում եր այդ), քնելով վագոնում, յես կարծեմ բարձրաձայն խոսեցի Պոլինայի հետ։ Հետս նստածները բոլորն ել ծիծաղեցին վրաս։ Յեվ դարձյալ յես ինքս ինձ հարց եմ տալիս հիմա՝ սիրո՞ւմ եմ արդյոք նրան։ Յեվ դարձյալ չեմ կարողանում պատասխանել, այսինքն՝ ավելի լավ կլինի ասել — յես դարձյալ, հարյուրերորդ անգամը, պատասխանում, եմ ինքս ինձ, վոր ատում եմ նրան։ Այո՛, նա ատելի յե ինձ համար։ Լինում եյին րոպեներ (այն ե՝ ամեն անգամ մեր խոսակցությունն ավարտելիս), վոր յես կյանքիս կեսը կտայի՝ նրան խեղդելու համար։ Յերդվում եմ, յեթե հնարավոր լիներ դանդաղ մխրճել նրա կուրծքը սուր դանակով, ապա յես, ինձ թվում ե, հաճույքով կբռնեյի այդ դանակը։ Մինչդեռ, յերդվում եմ ամեն բանով, վոր սուրբ ե, յեթե Շլանգենբերգի վրա, մոդային պուանտում<ref>Կետ․ հատկապես այնպիսի բարձր կետ, վորտեղից լավ տեսարան ե բացվում։</ref> նա ինձ իսկապես ասած լիներ՝ «նետվեցեք ներքև», յես իսկույն ևեթ կնետվեյի, անգամ վայելք կզգայի։ Այդ յես գիտեյի։ Այսպես թե այնպես — բայց այդ խնդիրը պետք ե վոր լուծվեր։ Այդ ամենը նա գարմանալի լավ ըմբռնում ե և այն միտքը, վոր յես միանգամայն ճիշտ ու պարզորոշ գիտակցում եմ նրա ամբողջ անմատչելիությունն ինձ համար, իմ յերևակայության ամբողջ անկարելիությանը,— այդ միտքը, յես համոզված եմ, նրան արտակարգ վայելք ե պատճառում․ այլապես կարո՞ղ եր նա արդյոք, լինելով զգույշ, խելացի, հետս այնքան մտերիմ և սրտաբաց լինել։ Ինձ թվում ե, նա մինչև հիմա նայել ե ինձ վրա վորպես այն հին թագուհին, վոր սկսեց հանել շորերն իր ստրուկի ներկայությամբ, նրան մարդատեղ չդնելով։ Այո՛, նա շատ անգամ ինձ մարդատեղ չի դրել․․․ |
Այնուամենայնիվ յես ունեյի նրա պատվերը — ռուլեթով տանել՝ ի՛նչ ել վոր լինի։ Մտորելու ժամանակ յես չունեյի՝ ինչի՞ համար և ինչքա՞ն շուտ եր հարկավոր տանել և ի՞նչ նոր նկատառումներ են ծագել այդ մշտապես հաշիվ անող գլխում։ Ավելացնենք դրան այն ել, վոր ըստ յերևույթին այս յերկու շաբաթվա ընթացքում անթիվ նորանոր փաստեր եր բարդվել, վորոնց մասին յես տակավին գաղափար չունեմ։ Այս ամենը պետք եր կռահել, պետք եր թափանցել այս ամենի մեջ և վորքան կարելի յե արագ։ Իսկ, առայժմ, հիմա ժամանակ չկար, պետք եր գնալ ռուլեթ խաղալու։ | Այնուամենայնիվ յես ունեյի նրա պատվերը — ռուլեթով տանել՝ ի՛նչ ել վոր լինի։ Մտորելու ժամանակ յես չունեյի՝ ինչի՞ համար և ինչքա՞ն շուտ եր հարկավոր տանել և ի՞նչ նոր նկատառումներ են ծագել այդ մշտապես հաշիվ անող գլխում։ Ավելացնենք դրան այն ել, վոր ըստ յերևույթին այս յերկու շաբաթվա ընթացքում անթիվ նորանոր փաստեր եր բարդվել, վորոնց մասին յես տակավին գաղափար չունեմ։ Այս ամենը պետք եր կռահել, պետք եր թափանցել այս ամենի մեջ և վորքան կարելի յե արագ։ Իսկ, առայժմ, հիմա ժամանակ չկար, պետք եր գնալ ռուլեթ խաղալու։ | ||
+ | |||
+ | == Յերկրորդ գլուխ == | ||
+ | |||
+ | Խոստովանում եմ՝ այդ անախորժ եր ինձ համար, թեև յես վճռել եյի, վոր խաղալու, յեմ, բայց բնավ մտադրություն չունեյի ուրիշների համար խաղ սկսել։ Դա ինձ նույնիսկ մի քիչ շփոթեցնում եր և յես անախորժ զգացմունքով ներս մտա խաղասրահները։ Առաջին հայացքից ինձ այնտեղ ամեն ինչ դուր չեկավ։ Տանել չեմ կարող այն լաքեյությունը ամբողջ աշխարհի ֆելետոնների մեջ և առավելապես մեր ռուսաց թերթերում, վորտեղ գրեթե ամեն գարուն մեր ֆելետոնիստները պատմում են յերկու բան՝ մեկ — Հռենոսի քաղաքների ռուլեթային խաղասրահների անորինակ շքեղության և ճոխության մասին, ապա — վոսկու կույտերի մասին, վոր իբրև թե դիզված են լինում սեղանների վրա։ Դրա համար հո նրանց չեն վճարում․ այդ պատմվում ե պարզապես անշահախնդիր հաճոյակատարությունից դրդված։ Վոչ մի շքեղություն չկա այդ անպիտան դահլիճներում, իսկ վոսկին վոչ միայն սեղանների վրա դեզերով չի լինում, այլև աննշան չափով ել հազիվ ե լինում։ Ի հարկե, յերբեմն, սեզոնի ընթացքում, յերևան ե գալիս ապուշի նման մեկը, կամ անգլիացի, կամ ասիացի, տաճիկ, ինչպես այս ամառ, և հանկարծ շատ տանում կամ տանուլ ե տալիս․ մնացածները բոլորն ել մանր գուլդեններով են խաղում և միջին թվով սեղանի վրա միշտ շատ քիչ փող ե լինում։ Վոր յես ներս մտա խաղասրահը (առաջին անգամ կյանքումս), միառժամանակ սիրտ չարի խաղալ։ Ամբոխն ել մի կողմից եր հրում։ Բայց յեթե յես մենակ ել լինեյի, դարձյալ կարծեմ ավելի շուտ դուրս կերթայի, քան խաղալ կսկսեյի։ Խոստովանում եմ՝ սիրտս բաբախում եր և յես պաղարյուն չեյի․ յես հաստատ գիտեյի և վաղուց արդեն վճռել եյի, որ Ռուլեթենբուրգից առանց այլևայլության դուրս չեմ գա․ մի բան անպատճառ կատարվելու յե կյանքում՝ արմատական և վերջնական։ Այդպես ե պետք, այդպես ել կլինի։ Ինչքան ել ծիծաղելի լինի, վոր յես այնքան բան եմ ակնկալում ինձ համար ռուլեթից, բայց ինձ թվում ե՝ առավել ծիծաղելի յե այն փթած կարծիքը, բոլորից ընդունված, վոր խաղից բան ակնկալելը հիմարություն և անմտություն ե։ Ինչո՞ւ խաղը ավելի վատ ե փող վաստակելու վորևե այլ միջոցից, որինակ, ասենք թե առևտրից։ Ճիշտ ե՝ հարյուրից մեկն ե տանում։ Բայց իմ ի՞նչ գործն ե։ | ||
+ | |||
+ | Համենյան դեպս յես վորոշել եյի նախ ծանոթանալ և այդ յերեկո լուրջ գործ չսկսել։ Այդ յերեկո յեթե մի բան պատահեր ել — պիտի անսպասելի պատահեր և թեթև բան լիներ, և յես այդպես ել վորոշել եյի։ Բացի այդ պետք եր ուսումնասիրել խաղը, վորովհետև չնայած ռուլեթի խաղի հազարավոր նկարագրություններին, վոր յես միշտ ագահ կարդացել եմ, յես վոչնչից վոչինչ չեյի հասկանում նրա կազմի մասին, մինչև վոր ինքս չտեսա։ | ||
+ | |||
+ | Առաջինը՝ ամեն ինչ ինձ այնքան կեղտոտ յերևաց,— մի տեսակ բարոյապես վատ ու կեղտոտ։ Յես բնավ ագահ և անհանգիստ դեմքերի մասին չեմ ասում, վոր տասնյակներով, անգամ հարյուրներով խառնվում են խաղասեղանների շուրջը։ Արագ ու շատ տանելու ցանկության մեջ յես բացեիբաց վոչինչ կեղտոտ բան չեմ տեսնում․ ինձ միշտ հիմար ե թվացել այն կուշտ և անհոգ բարոյախոսի միտքը, վոր ում վոր արդարացումի առիթով թե՝ «ախր մանր են խաղում», պատասխանել ե ավելի վատ, վորովհետև շահամոլությունը մանր ե։ Կարծես թե մանր ու մեծ շահամոլությունը մեկ բան չե։ Դա հարաբերական բան ե։ Այն, ինչ Ռոտշիլդի համար մանր ե, ինձ համար շատ հարուստ ե, գալով շահին և տալուն — ապա մարդիկ, և վոչ միայն ռուլեթի մեջ, այլև ամենուրեք իրարից միշտ մի բան կտրում կամ կրում են։ Թե առհասարակ շահն ու ոգուտը վատ բան ե — դա այլ խնդիր ե։ Բայց յես այդ խնդիրն այստեղ չեմ լուծում։ Վորովհետև յես ինքս ել մեծապես տարված եյի տանելու ցանկությամբ, ապա այդ վողջ շահամոլությունը և շահամոլ կեղտը, յեթե կամենաք, սրահը մտնելուս միջոցին ինձ համար ձեռնտու յեր, հարազատ։ Ամենահաճելի բանն ե, յերբ վոր մարդիկ իրարից չեն քաշվում, այլ բաց ու աշկարա յեն գործում։ Յեվ ինչ կարիք կա, վոր մարդս ինքն իրեն խաբի։ Ամենապարապ և անհաշիվ զբաղմունք։ Առանձնապես տգեղ ե, առաջին հայացքից, այդ ռուլեթային տականքի մեջ այն հարգանքը դեպի զբաղմունքը, այն լրբությունը և անգամ ակնածությունը, վորով նա խռնվում ե սեղանի շուրջը։ Ահա թե ինչու այստեղ խստիվ զանազանում են, թե վոր խաղն ե mauvais genre<ref>Վատ տեսակի։</ref> և վորը թույլատրելի կարգին մարդու համար։ Յերկու խաղ կա՝ մեկը — ջենտլմենային<ref>Ազնիվ մարդ։</ref>, մյուսը — պլեբեյական<ref>Պլեբեյ ― հին Հռովմում ամենաներքին հասարակական խավը․ փոխաբերական իմաստով հասարակ, վոչ ազնվական։</ref>, շահամոլ, ամեն տեսակ տականքի խաղ։ Այստեղ այդ բանը խստիվ զանազանում են և վորքա՜ն այդ զանազանումն իրոք ստոր բան ե։ Ջենտլմենն, որինակ, կարող ե վեր գալ հինգ կամ տասը լուիդոր<ref>Ֆրանսիական դրամ․ 20 ֆրանկ արժողությամբ։</ref>, հազվադեպ ավելի, ասենք կարող ե և հազար ֆրանկ վեր գալ, յեթե հարուստ ե, բայց լոկ խաղի համար, զվարճության համար սոսկ, միմիայն նրա համար, վոր տեսնի տանելու կամ տանուլ տալու պրոցեսսը․ սակայն նա բնավ չպիտի հետաքրքրվի տանելով։ Տանելով, նա կարող ե, որինակ, բարձրաձայն ծիծաղել, շրջապատողներից մեկն ու մեկին վորևե նկատողություն անել, անգամ կարող ե մեկ անգամ ել վեր գալ և դարձյալ իր գումարը յերկպատիկ անել, բայց բացառապես հետաքրքրությունից, շանսը<ref>Հավանական հաջողության աստիճանը։</ref> դիտելու նպատակով․ հաշվարկելու համար և վոչ թե տանելու պլեբեյական դիտավորությամբ։ Մի խոսքով՝ նա պետք ե նայի խաղասեղանների, ռուլեթների, trente et quarante-ի<ref>Նույնն ե ինչ վոր rouge et noire ― թղթախաղ։</ref> վրա վոչ այնպես, քան զվարճության վրա, վոր սարքված ե միմիայն նրա հաճույքի համար։ Շահամոլությունն ու թալակը, վորոնց վրա հիմնված ու սարքված ե բանկը<ref>Վերոհիշյալ խաղը տեղի ե ունենում բանկ պահողի և սահմանափակված քանակությամբ խաղացողների միջև։</ref>, նա նույնիսկ չպիտի գլխովն անցկացնի։ Բոլորովին վատ չեր լինի, յեթե նրան, որինակ, թվար, վոր մնացյալ խաղացողներն ել, բոլորը, այդ վողջ անպետքությունը, վոր դողում ե գուլդենի վրա — միանգամայն հար և նման հարուստներից և ջենտլմեններից ե բաղկացած, և խաղում ե միմիայն զբաղվելու ե զվարճանալու համար։ Իրականության այդ կատարյալ անտեղյակությունը և անմեղ հայացքը մարդկանց նկատմամբ, իհարկե, չափազանց արիստոկրատիկ նկատվեցին։ Յես տեսել եմ, թե ինչպես շատ մայրիկներ առաջ են քշում իրենց անմեղ և նազելի տասնհինգ և տասնվեց տարեկան միսս-երին<ref>Անգլերեն՝ որիորդ։</ref>, իրենց աղջիկներին, և նրանց տալով մի քանի վոսկեդրամ, խաղալ եյին սովորեցնում։ Որիորդը տանում կամ տանուլ եր տալիս, անպատճառ ժպտալով և հեռանում շատ գոհ։ Մեր գեներալը ծանր ու հանդիսավոր մոտեցավ սեղանին․ լաքեյը վազ տվեց, վոր նրան աթոռ հրամցնի, բայց նա լաքեյին չնկատեց․ շատ յերկար նա հանում եր փողի քսակը, շատ յերկար քսակից հանում եր յերեք հարյուր վոսկի ֆրանկ, վեր յեկավ սևի վրա և տարավ։ Նա տարածը չվերցրեց և թողեց սեղանի վրա։ Դարձյալ սև դուրս յեկավ․ նա այս անգամ ել չվերցրեց և յերբ վոր յերրորդ անգամը կարմիր դուրս եկավ, նա միանգամից հազար յերկու հարյուր ֆրանկ կորցրեց։ Նա ժպտադեմ հեռացավ և ցուցադրեց իր հաստատակամությունը։ Յես համոզված եմ, վոր նա ներսում ինքն իրեն ուտում եր և յեթե նա յերկու կամ յերեք անգամ ավելի վեր յեկած լիներ — նա կկորցներ իր հաստատակամությունը և ցույց կտար իր հուզմունքը։ Ասենք՝ իմ ներկայությամբ մի ֆրանսիացի տարավ և ապա տանուլ տվեց մոտ յերեսուն հազար ֆրանկ, ուրախ և առանց հուզմունքի նշույլի։ Իսկական ջենտլմենը, յեթե անգամ իր վողջ կարողությունը տանուլ տալու լինի, չպիտի հուզվի։ Փողն այն աստիճան պիտի ջենտլմենությունից ցած լինի, վոր գրեթե նրա մասին չարժե հոգ տանել։ Իհարկե, շատ արիստոկրատական ե բնավ չնկատել այդ ամբողջ կեղտը բոլոր այդ տականքի և բովանդակ շրջապատի։ Այնուամենայնիվ յերբեմն նվազ արիստոկրատական չե և հակառակ պրիյոմը,— նկատել, այսինքն՝ դիտել, անգամ զննել, որինակ, գոնե լոռնեթով<ref>Ծալովի ակնոց, վոր ձեռքով են պահում։</ref> այդ ամբողջ տականքը․ բայց վոչ այլապես, քան ընդունելով այդ ամբողջ ամբոխը և ամբողջ այդ կեղտը իբրև իր տեսակի զվարճություն, իբրև թե ներկայացում, վոր սարքված ե ջենտլմենային զվարճալիքի համար։ Կարող ես ինքդ ել խռնվել այդ ամբոխի մեջ, սակայն շուրջդ նայելով կատարյալ համոզումով, վոր ինքդ իսկապես դիտող ես և բնավ չես պատկանում նրա կազմին։ Թեև շատ ել սևեռուն դիտել պետք չե, դա դարձյալ ջենտլմենաբար չի լինի, վորովհետև դա մի տեսարան ե, վոր տևական և չափից դուրս սևեռուն դիտողության արժանի չե։ Յեվ առհասարակ ջենտլմենի համար չափից դուրս սևեռուն դիտողության արժանի քիչ տեսարաններ գոյություն ունեն։ Մինչդեռ անձնապես ինձ թվաց, վոր այդ ամենը շատ արժանի յե սաստիկ սևեռուն դիտողության, մանավանդ նրա համար, ով վոր յեկել ե վոչ միայն դիտողության համար, այլ ինքն իրեն անկեղծ ու բարեխիղճ այդ ամբողջ տականքի դասն ե շարում։ | ||
+ | |||
+ | Գալով իմ ամենածպտյալ բարոյական համոզումունքներին, ապա իմ ներկա դատողությունների մեջ, իհարկե, նրանք տեղ չունեն։ Թող այդ արդեն այդպես լինի․ ասում եմ խիղճս մաքրած լինելու համար։ Բայց ահա թե ինչ նկատողություն ունեմ անելու՝ վերջերս ինձ համար սաստիկ զզվելի յեր իմ գործերն ու մտքերը վորևե բարոյական չափանիշով կշռել։ Ինձ այլ բան եր ղեկավարում․․․ | ||
+ | |||
+ | Տականքն իրոք շատ կեղտոտ ե խաղում։ Յես նույնիսկ հակամետ եմ կարծելու, վոր այստեղ, սեղանի մոտ, կատարվում ե շատ ամենահասարակ գողություն։ Կրուպյորները<ref>Թղթախաղի տներում ծառայող, վոր բանկ դնողի տեղն ե նստած լինում և տանելու դեպքում վերցնում ու տանուլ տալու դեպքում վճարում ե։</ref>, վոր նստած են սեղանների ծայրերին, հսկում են, թե ով ինչքան ե վեր գալիս և հաշիվ են տեսնում — սարսափելի շատ աշխատանք ունեն։ Ա՜յ թե տականք են սրանք ել։ Մեծ մասամբ դրանք ֆրանսիացի յեն։ Ասենք՝ յես բոլորովին նրա համար չեմ դիտում ու նկատում, վոր նկարագրեմ ռուլեթը․ յես հարմարվում եմ, վոր իմանամ, թե ինչպես վարվեմ ապագայում։ Յես նկատեցի, որինակ, վոր ավելի սովորական բան չկա, քան յերբ վոր հանկարծ մեկն ու մեկը մեկնում ե իր ձեռքը և վերցնում քո տարածը։ Վեճ ե բացվում, հաճախ աղմուկ բարձրանում և — խոնարհաբար խնդրում եմ ապացուցել, վկաներ գտնել, վոր դու յես վեր յեկողը։ | ||
+ | |||
+ | Սկզբում այդ ամենն ինձ համար անհասկանալի գիր եր․ յես միայն կռահում եյի և կիսատ-պռատ ջոկում, վոր վեր են գալիս թվերի, զույգ ու կենտի և գույների վրա։ Պոլինա Ալեքսանդրովնայի փողերից այդ յերեկո յես սիրտ արի մատնել փորձության հարյուր գուլդեն։ Այն միտքը, վոր յես ձեռնարկում եմ խաղը վո՛չ ինձ համար — ինձ մի տեսակ շփոթեցնում եր։ Սաստիկ անախորժ զգացողություն ունեյի և մեջս ցանկություն ծագեց շուտ վերջ տալ։ Ինձ շարունակ թվում եր, վոր Պոլինայի համար սկսելով, յես ջլատում եմ իմ բախտը։ Մի՞թե չի կարելի դիպչել խաղասեղանին առանց իսկույն ևեթ սնահավատությամբ վարակվելու։ Յես սկսեցի նրանից, վոր հինգ ֆրիդրիխսդոր հանեցի, այսինքն՝ հիսուն գուլդեն և վեր յեկա։ Անիվը պտույտ յեկավ և դուրս յեկավ յերեսուն,— յես տանուլ տվի։ Ինչ-վոր ցավագին զգացողությամբ, միմիայն մի կերպ վերջ տալու և հեռանալու համար յես հինդ ֆրիդրիխսդոր ել վեր յեկա կարմրի վրա։ Դուրս յեկավ կարմիր։ Յես բոլոր տասը ֆրիդրիխսդորն ել վեր յեկա — դարձյալ կարմիր դուրս յեկավ։ Յես դարձյալ ամբողջը վեր յեկա, դարձյալ կարմիր դուրս յեկավ։ Քառասուն ֆրիդրիխսդոր ստանալով, յես քսանը վեր յեկա տասներկու միջին թվերի վրա, առանց իմանալու, թե դրանից ինչ դուրս կգա։ Ինձ վճարեցին յեռակին։ Այսպիսով տասը ֆրիդրիխսդորից հանկարծ մոտս գոյացավ ութսուն։ Նման անսովոր և տարորինակ զգացողությունը ինձ համար այնքան անտանելի դարձավ, վոր յես վճռեցի դուրս գալ։ Ինձ թվաց, վոր յես բոլորովին այդպես չեյի խաղա, յեթե ինձ համար խաղալու լինեյի։ Այնուհանդերձ յես մեկ ել վեր յեկա զույգի վրա բոլոր ութսուն ֆրիդրիխսդորը։ Այս անգամ դուրս յեկավ չորս․ ինձ համրեցին ելի ութսուն ֆրիդրիխսդոր և ամբողջ հարյուր վաթսունանոց ֆրիդրիխսդորի կույտն առնելով, յես գնացի վորոնելու Պոլինա Ալեքսանդրովնային։ | ||
+ | |||
+ | Նրանք բոլորն ինչ-վոր տեղում զբոսնում եյին պուրակում և յես միայն ընթրիքին կարողացա տեսնել նրան։ Այս անգամ ֆրանսիացին չկար և գեներալը բացվեց․ ի միջի այլոց նա դարձյալ հարկ համարեց նկատել, վոր նա չեր կամենա ինձ տեսնել խաղասեղանի մոտ։ Նրա կարծիքով նրան շատ կվարկաբեկեր, յեթե յես մի անգամից շատ տանուլ տալու լինեմ։ — «Բայց յեթե անգամ դուք շատ տանելու յել լինեք, դարձյալ յես կվարկաբեկվեմ», խորիմաստ ավելացրեց նա — «իհարկե, յես իրավունք չունեմ տնորինելու ձեր վարմունքները, բայց համաձայնեցեք ինքներդ․․․»։ Այստեղ նա, ըստ իր սովորության, չավարտեց։ Յես չոր-չոր պատասխանեցի նրան, վոր յես շատ քիչ փող ունեմ և վոր հետևաբար, չեմ կարող շատ գումար տանուլ տալ, յեթե անգամ խաղալու լինեմ։ Իմ սենյակը բարձրանալու միջոցին յես կարողացա Պոլինային հաղորդել նրա տարածի մասին և հայտնեցի, վոր այլևս նրա համար չեմ խաղալու։ | ||
+ | |||
+ | — Ինչո՞ւ,— հարցրեց նա անհանգիստ։ | ||
+ | |||
+ | — Վորովհետև ինձ համար եմ ուզում խաղալ,— պատասխանեցի յես զարմանքով նայելով նրա վրա,— իսկ այդ ինձ խանգարում ե։ | ||
+ | |||
+ | — Ուրեմն դուք վճռականորե՞ն շարունակում եք համոզված մնալ, վոր ռուլեթը ձեր միակ յելքն ու փրկությունն ե,— հարցրեց նա ծաղրական յեղանակով։ | ||
+ | |||
+ | Յես պատասխանեցի նորից շատ լուրջ, վոր՝ այո՛․ գալով իմ համոզմանը անպատճառ տանելու, գուցե նա ծիծաղելի յե, յես համաձայն եմ, «միայն թե ինձ հանգիստ թողնեն»։ | ||
+ | |||
+ | Պոլինա Ալեքսանդրովնան պնդում եր, վոր յես անպատճառ, այսորվա տարածս կիսեմ և ուզում եր ութսուն ֆրիդրիխսդոր ինձ տված լինել, առաջարկելով, վոր հետագայում ել յես շարունակեմ խաղը այդ պայմանով։ Յես վճռական ու վերջնական կերպով հրաժարվեցի կեսիցը և հայտնեցի, վոր ուրիշների համար չեմ կարող խաղալ վոչ թե այն պատճառով, վոր չեմ կամենում, այլ այն պատճառով, վոր անկասկած տանուլ պիտի տամ։ | ||
+ | |||
+ | — Այնուամենայնիվ յես ինքս ել, ինչքան ել դա հիմար բան լինի, հույսս գրեթե միմիայն ռուլեթի վրա յեմ դրել,— ասաց նա, մտքի մեջ ընկած։— Ուստի դուք անպայման պիտի շարունակեք խաղը ինձ հետ միասին կիսու և, հասկանալի բան ե, կանեք այդ։— Այստեղ նա հեռացավ ինձնից առանց իմ առարկությունները լսելու։ | ||
+ | |||
+ | == Յերրորդ գլուխ == | ||
+ | |||
+ | Յեվ այնուամենայնիվ Պոլինան յերեկ ամբողջ որը հետս վոչ մի խոսք չխոսեց խաղի մասին։ Ասենք՝ ընդհանրապես նա յերեկ խուսափում եր հետս խոսելուց։ Նրա նախկին վարվելակերպն ինձ հետ չի փոխվել։ Նույն կատարյալ անփութությունը հանդիպումների ժամանակ վարվեցողության մեջ և անգամ ինչ-վոր արհամարհական շեշտ և ատելություն։ Ընդհանրապես նա չի կամենում ծածկել իր զզվանքը իմ հանդեպ․ յես տեսնում եմ այդ։ Չնայած դրան, նա նույնպես ինձնից չի ծածկում, վոր յես նրան ինչ֊վոր բանի համար պետք եմ և վոր նա ինձ ինչ-վոր բանի համար պահպանում ե։ Մեր միջև ինչ-վոր տարորինակ հարաբերություններ են հասաաավել, վոր ըստ մեծի մասին անհասկանալի յեն ինձ համար,— հաշվի աոնելով նրա հպարտությունն ու գոոռզությունը ամենքի նկատմամբ։ Նա, որինակ, գիտե, վոր յես խելակորույս սիրում եմ նրան, թույլ ե տալիս նույն իսկ ասել իրեն իմ կրքի մասին — և արդեն, իհարկե, վոչ մի ժամով իր արհամարհանքը դեպի ինձ նա ավելի չեր արտահայտի, քան այդ թույլտվությամբ՝ ասել իրեն անարգել և անպատկառ իմ սիրո մասին․ «ասել ե թե՝ այն աստիճան քո զգացմունքը բանի տեղ չեմ դնում, վոր ինձ համար միանգամայն միևնույն ե, ինչից ել հետս խոսելու լինես և ինչ ել դեպի ինձ զգաս»։ Իր սեփական գործերից նա խոսում եր հետս շատ նաև առաջներում, բայց յերբեք բոլորովին անկեղծ չեր լինում։ Այդ քիչ ե, իմ նկատմամբ նրա արհամարհանքի մեջ կային, որինակ, ահա թե ինչպիսի նրբություններ՝ նա գիտի, դիցուք, վոր ինձ հայտնի յե վորևե հանգամանք նրա կյանքից կամ վորևե բան այն մասին, ինչ նրան սաստիկ անհանգստացնում ե, նա նույնիսկ ինքը կպատմի ինձ մի բան իր պարագաներից, յեթե պետք ե ինձ գործադրել վորևե կերպ իր նպատակներին, ստրուկի պես կամ վոտի վրա բանեցնելով․ սակայն կպատմի ճիշտ այնքան, վորքան պետք ե իմանա մարդ, վորին վոտի վրա բանեցնում են, և — յեթե ինձ դեռևս անհայտ ե անցք ու դեպքերի ամբողջական կապակցությունը, յեթե նա ինքն ել ե տեսնում, թե ինչպես յես տանջվում ու անհանգստանում եմ նրա իսկ տանջանքով և անհանգստությամբ, ապա նա յերբեք չի արժանացնի ինձ միանգամայն հանգստացնելու իր բարեկամական անկեղծությամբ, թեև ոդտագործելով ինձ հաճախ իր պատվերներով վոչ միայն դժվարին, այլև վտանգավոր գործերում, նա, իմ կարծիքով, պարտավոր ե հետս անկեղծ լինել։ Յեվ արժե՞ արդյոք հոգ տանել իմ զգացմունքի մասին, այն մասին, վոր յես ել եմ անհանգիստ և գուցե յերեք անգամ ավելի յեմ հոգ տանում և տանջվում նրա հոգսերից և անհաջողություններից, քան թե նա ինքը։ | ||
+ | |||
+ | Յես յերեք շարաթ առաջ իմացա նրա ռուլեթ խաղալու դիտավորության մասին։ Նա նույնիսկ նախապես չտեղեկացրեց ինձ, վոր յես պիտի խաղամ նրա փոխարեն, վորովհետև նրա համար անվայել ե խաղալը։ Նրա խոսելու յեղանակից յես այն իսկ պահին նկատեցի, վոր նա ինչ-վոր լուրջ հոգս ունի և վոչ թե տանելու հասարակ ցանկություն։ Ի՞նչ բան ե փողը նրա համար։ Այստեղ նպատակ կա, ինչ-վոր հանգամանքներ, վոր յես կարող եմ կռահել, սակայն վոր յես մինչ այժմ չգիտեմ։ Հասկանալի բան ե, այն ստորացումն ու ստրկացումը, վորոնց մեջ նա ինձ պահում եր, կարող եյին ինձ հնարավորություն տալ (շատ հաճախ տալիս ել են) կոպիտ և ուղղակի հարց ու փորձ անելու։ Վորովհետև յես նրա աչքում ստրուկ եմ և շատ չնչին մարդ, ուստի նա իմ կոպիտ հետաքրքրությունից վշտանալու կարիք չունի։ Բայց խնդիրն այն ե, վոր նա, թույլ տալով, վոր յես հարցմունք անեմ, չի պատասխանում հարցերիս։ Յերբեմն իսկի չի յել նկատում։ Ահա թե ենչպես են մեր հարաբերությունները։ | ||
+ | |||
+ | Յերեկվա որը մեր մեջ շատ խոսվեց հեռագրի մասին, վոր չորս որ առաջ խփված եր Պետերբուրգ և վորի պատասխանը դեռ չեր յեկել։ Գեներալը յերևի թե հուզվում ե և մտազբաղ ե։ Գործն, իհարկե, տատին ե վերաբերում։ Հուզվում ե նաև ֆրանսիացին։ Յերեկ, որինակ, ճաշից հետո նրանք յերկար և լուրջ խոսակցություն ունեցան։ Ֆրանսիացու տոնը չափազանց գոռոզ ու անփույթ ե։ Այստեղ ըստ առածի յե՝ սեղանի շուրջը նստացնես — նա վոտներն ել սեղանի վրա կդնի<ref>Առածը խոզի մասին ե։</ref>։ Նա անգամ Պոլինայի հետ կոպտության հասնող անփութությամբ ե վարվում։ Ասենք՝ հաճույքով մասնակցում ե ընդհանուր զբոսանքներին վոկսալում կամ կավալկադաներին և շրջագայություններին քաղաքից դուրս։ Վաղուց ինձ հայտնի յեն միքանի հանգամանքներ, վոր ֆրանսիացուն կապում են գեներալի հետ․ Ռուսաստանում նրանք միասին գործարան եյին մտադիր բանալու․ յես չգիտեմ՝ ջուրն ընկավ այդ նրանց ծրագիրը, թե դեռևս նրանց միջև այդ խոսակցությունը կա։ Բացի այդ յես պատահաբար գիտեմ նրանց ընտանեկան գաղտնիքի մի մասը․ ֆրանսիացին անցյալ տարի գեներալին իսկապես նեղ դրությունից փրկեց և նրան յերեսուն հազար տվեց, վոր նա իր պաշտոնն ուրիշին հանձնելու միջոցին լրացնի արքունի գումարի պակասը։ Յեվ հասկանալի բան ե, վոր գեներալը նրա ճիրանների մեջ ե։ Բայց հիմա, իսկապես հիմա, այդ ամենի մեջ գլխավոր դերն այնուհանդերձ m-lle Blanche-ն ե խաղում, և յես հավատացած եմ, վոր այստեղ ել չեմ սխալվում։ | ||
+ | |||
+ | Ո՞վ ե m-lle Blanche-ը։ Այստեղ մեր մեջ ասում են, վոր նա ազնվազարմ ֆրանսուհի յե, վոր հետն ունի իր մայրն ու հսկայական կարողություն։ Հայտնի յե նաև, վոր նա ինչ-վոր ազգակցություն ունի մեր մարկիզի հետ, բայց շատ հեռավոր, ինչ-վոր կուզինա, թե յերրորդական քույր ե։ Ասում են, իմ Փարիզ գնալուցս առաջ ֆրանսիացին և m-lle Blanche-ը իրար հետ մի տեսակ ավելի քաղաքավար ձևերով եյին վարվում, կարծես թե ավելի նուրբ և դելիկատ հարաբերության մեջ եյին․ իսկ հիմա նրանց ծանոթությունը, մտերմությունը և ազգակցությունն ավելի կոպիտ եյին արտահայտվում, մի տեսակ ավելի սերտ։ Թերևս մեր գործերը նրանց աչքում այն աստիճան վատ են յերևում, վոր նրանք իսկի հարկ չեն համարում շատ ել քաշվել և սքողվել։ Յես անցած որը նկատեցի, վոր միստեր Աստլեյը զննող հայացքով եր նայում m-lle Blanche-ին և նրա մորը։ Ինձ թվաց, թե նա նրանց ճանաչում ե։ Ինձ նույնիսկ թվաց, վոր մեր ֆրանսիացին ել ե առաջներում, ծանոթ յեղել միստեր Աստլեյին։ Ասենք միստեր Աստլեյը այնքան քաշվող, ամաչկոտ և լռակյաց մարդ ե, վոր գրեթե կարելի ե հույս դնել նրա վրա, վոր նա խրճիթից աղբ դուրս չի հանի<ref>Խրճիթից աղբ դուրս չհանել ― ռուսերեն վոճ ե, վոր կնշանակի՝ տան իրադարձությունը դրսում չպատմել, մանավանդ վատը։</ref>։ Գոնե ֆրանսիացին նրան հազիվ բարևում ե և վրան գրեթե չի նայում։ Կնշանակի՝ չի վախենում։ Այդ դեռ հասկանա լի յե, սակայն ինչո՞ւ m-lle Blanche-ն ել չի նայում նրա վրա։ Մանավանդ վոր յերեկ մարկիզի բերնից դուրս պրծավ․ հանկարծ, ընդհանուր խոսակցության ժամանակ, չեմ հիշում թե ինչի մասին, նա ասաց, վոր միստեր Աստլեյը սաստիկ հարուստ ե և վոր ինքն այդ բանը գիտե։ Ահա թե յերբ պիտի m-lle Blanche-ը նայե՜ր միստեր Աստլեյի վրա։ Ընդհանրապես գեներալը անհանգիստ ե։ Հասկանալի յե, թե նրա համար ի՜նչ նշանակություն կարող ե ունենալ հեռագիրը հորաքրոջ մահվան մասին։ | ||
+ | |||
+ | Թեև ինձ թվացել եր, վոր Պոլինան խուսափում ե հետս խոսելուց, ասես թե դիտավորյալ կերպով, բայց ինքս ել սառն ու անտարբեր, տեսք ընդունեցի․ շարունակ կարծում եյի, թե նա կամա-ակամա կմոտենա ինձ։ Դրա փոխարեն յերեկ և այսոր իմ ամբողջ ուշքը m-lle Blanche-ի վրա դարձրի։ Խե՜ղճ գեներալ, նա վերջնականապես կորած ե։ Սիրահարվել հիսուն հինգ տարեկան հասակում, կրքի այդպիսի զորությամբ,— իհարկե, դժբախտություն ե։ Ավելացրեք դրան նրա այրի լինելը, նրա յերեխաներին, միանգամայն քայքայված կալվածը, պարտքերը, վերջապես կնոջը, վորին նրան վիճակվեց սիրահարվել։ M-lle Blanche-ը գեղեցիկ ե։ Սակայն չգիտեմ, կհասկանան ինձ արդյոք, յեթե ասելու լինեմ, վոր նա ունի այնպիսի դեմք, վորից վախենալ կարելի յե։ Գոնե յես միշտ վախեցել եմ այդպիսի կանանցից։ Նա անպայման քսանհինգ տարեկան կլինի։ Նա բարձրահասակե և լայնաթիկունք, կլորիկ թևերով․ պարանոցն ու կուրծքը — փարթամ։ Մորթի գույնը թուխ-դեղին, մազերի դույնը սև, ինչպես ածուխ և մազերը սարսափելի խիտ են, յերկու գլխի կտան։ Աչքերը սև են, աչքերի սպիտակուցը՝ դեղնավուն, հայացքը՝ լկտի, ատամները՝ ճիփ-ճերմակ, շուրթերը միշտ ներկած․ նրանից մուշկի հոտ ե գալիս։ Նա հագնվում ե տպավորիչ, ճոխ, շիկ, բայց մեծ ճաշակով։ Վոտներն ու ձեռները — զարմանալի եյին։ Ձայնը՝ խռպոտ կոնտրոալտո<ref>Հաստ ձայն։</ref>։ Նա յերբեմն կծիծաղի և ցույց կտա իր ատամները, բայց սովորաբար նայում ե լռելյայն և լկտի,— առնվազն Պոլինայի և Մարյա Ֆիլիպովնայի ներկայությամբ։ (Տարորինակ լուր․ Մարյա Ֆիլիպովնան Ռուսաստան ե գնում)։ Ինձ թվում ե՝ m-lle Blanche-ը վոչ մի կրթություն չունի, գուցե նույնիսկ խելոք չե, բայց դրա փոխարեն կասկածամիտ և խորամանկ ե։ Ինձ թվում ե՝ նրա կյանքն առանց արկածների չի յեղել։ Թե ամեն ինչ ասելու լինենք, թերևս մարկիզը իսկի նրա ազգականը չե, մայրն ել իսկի մայրը չե։ Բայց տեղեկություններ կան, վոր Բեռլինում, վորտեղ մենք հանդիպեցինք իրար, նա և նրա մայրը միքանի կարգին ծանոթներ ունեյին։ Գալով մարկիզին, թեպետ յես մինչև հիմա կասկածում եմ, թե նա մարկիզ ե, սակայն նրա պատկանելիությունը կարգին հասարակության, ինչպես մեզ մոտ, որինակ, Մոսկվայում և տեղ-տեղ նաև Գերմանիայում, կարծեմ կասկածի չի յենթարկվել։ Չգիտեմ՝ թե ինչացու յե նա Ֆրանսիայում։ Ասում են՝ նա դղյակի տեր ե։ Յես կարծում եյի, թե այս յերկու շաբթվա ընթացքում շատ ջուր հոսած կլինի<ref>Շատ ձուր հոսեց ― ռուսաց վոճ ե, վոր կնշանակի՝ շատ անցուդարձ տեղի ունեցավ։</ref> և այնուամենայնիվ յես հաստատ չգիտեմ՝ m-lle Blanche-ի և գեներալի միջև վորևե վճռական խոսք յեղել ե, թե վոչ։ Ընդհանրապես հիմա ամեն ինչ մեր կարողությունից ե կախված, այսինքն՝ նրանից թե վորքան շատ փող ե կարող գեներալը նրանց ցույց տալ։ Յեթե, որինակ, լուր գալու լիներ, թե տատը չի մեռել, ապա յես հավատացած եմ, m-lle Blânche-ը իսկույն կանհայտանար։ Զարմանալի և ծիծաղելի յե ինձ իսկ համար, թե յես ինչ բամբասասերն եմ դառել։ Ո՜, ինչքան զզվում եմ յես այս ամենից։ Ի՞նչ հաճույքով յես կթողնեյի ամենքին և ամեն ինչ։ Սակայն կարո՞ղ եմ յես արդյոք հեռանալ Պոլինայից, կարո՞ղ եմ յես արդյոք չլրտեսել նրա շուրջը։ Լրտեսությունն, իհարկե, ստորություն ե — բայց ի՞նչ իմ բանն ե այդ։ | ||
+ | |||
+ | Հետաքրքրական եր յերեկ և այսոր ինձ համար նաև միստեր Աստլեյը։ Այո՛, յես համոզված եմ, վոր նա սիրահարված ե Պոլինային։ Հետաքրքրական և ծիծաղելի յե, թե յերբեմն ինչ շատ ե կարող արտահայտել ամաչկոտ և հիվանդագին վողջամիտ մարդու հայացքը, վորին դիպել ե սերը և հենց այն միջոցին, յերբ մարդ, իհա՜րկե, ուրախ կլիներ գետնի տակը մտնել, միայն թե վոչինչ ասած կամ արտահայտած չլինի վոչ խոսքով, վոչ հայացքով։ Միստեր Աստլեյը շատ հաճախ պատահում ե մեզ զբոսանքների ժամանակ։ Նա հանում ե գլխարկը և մեր կողքիցն անցնում, բնականաբար մեռած լինելով մեզ միանալու։ Իսկ յեթե նրան հրավիրում են, նա իսկույն հրաժարվում ե։ Հանգստյան տեղերում, վոկսալում, յերաժշտության հրապարակում կամ շատրվանի մոտ նա անպատճառ մեր նստարանից վոչ հեռու կանգ կառնի և վորտեղ ել մենք լինենք, պուրակում, անտառում կամ Շլանգենբերգի վրա,— արժե միայն աչք ածել, նայել շուրջը և անպայման վորևե տեղ մերձագույն արահետի վրա, կամ թփերի հետեվում կերևա միստեր Աստլեյի անկյունը։ Ինձ թվում ե՝ նա առիթ ե վորոնում, վոր հետս աոանձին խոսի։ Այսոր առավոտյան մենք հանդիպեցինք և մի-յերկու բերան խոսեցինք։ Նա մեկ-մեկ շատ կցկտուր ե խոսում։ Դեռ «բարև» չասած՝ նա սկսեց․ | ||
+ | |||
+ | — Ա՜, m-lle Blanche-ը․․․ յես m-lle Blanche-ի պես կանայք շա՜տ եմ տեսել։ | ||
+ | |||
+ | Նա լռեց, նշանակալից նայելով վրաս։ Ի՞նչ եր ուզում նա սրանով ասած լինել — չգիտեմ, վորովհետև իմ հարցին՝ ի՞նչ կնշանակի դա, նա խորամանկ ժպիտով գլխով արեց և ավելացրեց՝ «այդ հո այդպես ե»։— M-lle Pauline<ref>Պոլին, այսինքն՝ պոլինան։</ref> շա՞տ կսիրի ծաղիկներ։ | ||
+ | |||
+ | — Չգիտեմ, բոլորովին չգիտեմ,— պատասխանեցի յես։ | ||
+ | |||
+ | — Ինչպե՞ս։ Դուք այդ ե՞լ չգիտեք,— ճչաց նա սաստիկ զարմացած։ | ||
+ | |||
+ | — Չգիտեմ, բոլորովին չեմ նկատել,— կրկնեցի յես, ծիծաղելով։ | ||
+ | |||
+ | — Հը, դա ինձ հատուկ միտք ե ներշնչում։— Այստեղ նա գլուխ տվեց և անցավ-գնաց։ Ասենք նա ուներ գոհ տեսք։ Մենք իրար հետ ամենավատթար ֆրանսերենով ենք խոսում։ | ||
+ | |||
+ | == Չորրորդ գլուխ == | ||
+ | |||
+ | Այսոր ծիծաղելի, տգեղ, անմիտ որ եր։ Հիմա գիշերվա ժամը տասն մեկն ե։ Յես նստած եմ իմ խղճուկ սենյակում և վերհիշում եմ։ Սկսվեց նրանով, վոր առավոտյան յես այնուամենայնիվ ստիպված եյի գնալ ռուլեթ խաղալու Պոլինա Ալեքսանդրովնայի համար։ Յես վերցրի նրա հարյուր վաթսուն ֆրիդրիխսդորը, բայց յերկու պայմանով, առաջինը՝ վոր յես կիսու խաղալ չեմ կամենում, այսինքն, յեթե տանելու լինեմ, վոչինչ չեմ վերցնի, և երկրորդը՝ վոր յերեկոյան Պոլինան ինձ կբացատրի, թե ինչի՞ համար ե անհրաժեշտ նրան տանելը և ինչքան փող։ Յես վոչ մի կերպ չեմ կարողանում յենթադրել, վոր դա պարզապես փողի համար ե։ Այստեղ ըստ յերևույթին փողն անհրաժեշտ ե և ըստ կարելվույն շուտափույթ, ինչ-վոր ուրույն նպատակի համար։ Նա խոստացավ բացատրել և յես գնացի։ Խաղասրահներում սարսափելի ամբոխ կար։ Ի՜նչ լկտի յեն նրանք և ի՜նչ ագահ։ Յես ներս խցկվեցի մեջտեղը և կանգնեցի հենց կրուպյորի մոտ։ Ապա յերկչոտ կերպով սկսեցի փորձել խաղը յերկուական և յերեքական դրամանիշ դնելով։ Միևնույն ժամանակ յես դիտում ու նկատում եյի․ ինձ թվաց, վոր իսկապես հաշիվը քիչ նշանակություն ունի և բնավ չունի այն կարևորությունը, վոր նրան վերագրում են շատ խաղացողներ։ Նրանք նստում են խազած թղթերով, վորոնց վրա նիշում են հարվածները, հաշվում են, դուրս բերում շանսերը, կշռադատում են, վերջապես վեր են գալիս և տանուլ տալիս ճիշտ այնպես, ինչպես և մենք, հասարակ մահկանացուներս, վոր առանց կշռադատության ենք խաղում։ Բայց յես մի յեզրակացություն արի, վոր կարծեմ ճիշտ ե․ իրոք, պատահական շանսերի ընթացքում լինում ե, թեև վոչ սիստեմ, բայց կարծես ինչ-վոր կարգ, վոր, իհարկե, շաա տարորինակ բան ե։ Որինակ, պատահում ե, վոր տասներկու միջին թվերից հետո տասներկու վերջիններն են դուրս գալիս․ դիցուկ, յերկու անգամ զարկը այս տասներկու վերջիններից ե բերում և անցնում առաջին տասներկուսին։ Տասներկու առաջինների վրա ընկնելով, դարձյալ տասներկու միջիններին ե անցնում, յերեք անգամ իրար վրա դուրս ե գալիս, չորս անգամ միջիններից և դարձյալ տասներկու վերջիններին անցնում, վորտեղ նորից յերկու անգամից հետո անցնում ե առաջիններին․ առաջիններից դարձյալ մեկ անգամ ե դուրս գալիս և դարձյալ անցնում ե յերեք միջիններին և այդպես շարունակվում ե մեկ և կես կամ յերկու ժամ։ Մեկ, յերեք և յերկու․ մեկ, յերեք և յերկու։ Դա շատ զվարճալի յե։ Յերբեմն վողջ որը, կամ վողջ առավոտը այնպես ե լինում, վոր կարմիրն ու սևը փոխանակվում են և հակառակը, գրեթե առանց վորևե կարգի, այնպես վոր յերկու-յերեք անգամից ավել իրար վրա կարմրի կամ սևի վրա կանգ չի առնում։ Հետևյալ որը կամ հետևյալ յերեկոյան իրար վրա մենակ կարմիրն ե դուրս գալիս, հասնում ե, որինակ, իրար վրա մինչև քսաներկու անգամի և այդպես ընթանում ե անընդհատ վորոշ ժամանակի ընթացքում, որինակ, մի ամբողջ որ։ Ինձ շատ բան բացատրեց միստեր Աստլեյը, վոր մի ամբողջ առավոտ կանգնեց խաղասեղանների մոտ, բայց ինքը վոչ մի անգամ վեր չեկավ։ Գալով ինձ, յես տանուլ տվի մինչև վերջին գրոշը, այն ել շատ արագ։ Յես ուղղակի մի անգամից տասներկու ֆրիդրիխսդոր դրի զույգի վրա և տարա, ելի վեր եկա և ելի տարա և այդպես ելի յերկու թե յերեք անգամ։ Մի հինգ րոպեյում, իմ ձեռքն ընկավ, յերևի, մոտ չորս հարյուր ֆրիդրիխսդոր։ Ահա թե յերբ եր պետք հեռանալ, բայց մեջս ծագել եր ինչ-վոր տարորինակ զգացողություն, ինչ-վոր մարտակոչ ճակատագրին, ինչ-վոր ցանկություն ռխին ծեփել, լեզու ցույց տալ նրան։ Յես վեր յեկա ամենամեծ գումարը, վոր թույլատրված ե, չորս հազար գուլդեն և տանուլ տվի։ Ապա՝ տաքանալով, հանեցի, ինչ-վոր մնացել եր մոտս, նույն տեղը վեր յեկա և դարձյալ տանուլ տվի․ դրանից հետո հեռացա սեղանից՝ խլացածի պես։ Յես նույնիսկ չեյի հասկանում, թե ինչ ե կատարվում մեջս և իմ տանուլ տալու, մասին հաղորդեցի Պոլինա Ալեքսանդրովնային միայն ճաշից առաջ։ Մինչև այդ յես թրև եյի գալիս պուրակում։ | ||
+ | |||
+ | Ճաշին ես դարձյալ գրգռված կացության մեջ եյի, այնպես, ինչպես յերեք որ առաջ։ Ֆրանսիացին և m-lle Blanche-ը դարձյալ մեզ հետ եյին ճաշում։ Բանից դուրս յեկավ, վոր m-lle Blanche-ը առավոտյան յեղել ե խաղասրահներում և տեսել իմ սխրագործությունները։ Այս անգամ նա հետս մի տեսակ ավելի ուշադիր խոսք բաց արեց։ Ֆրանսիացին ավելի շիտակ վարվեց և ուղղակի հարցրեց ինձնից՝ ― մի՞թե յես իմ սեփական փողերն եմ տանուլ տվել։ Ինձ թվում ե՝ նա Պոլինայի նկատմամբ կասկած ունի։ Մի խոսքով այստեղ ինչ-վոր բան կա։ Յես իսկույն ստեցի և ասացի, վոր իմ սեփականն ե։ | ||
+ | |||
+ | Գեներալը սաստիկ զարմացած եր՝ վորտեղի՞ց եյի կարողացել յես այդքան փող գտնել։ Յես բացատրեցի, վոր սկսեցի տասը ֆրիդրիխսդորից, վոր վեց-յոթ հարված իրար վրա ինձ հինգ-վեց հազար գուլդեն բերեց և ապա յերկու հարվածով յես ամբողջը տանուլ տվի։ | ||
+ | |||
+ | Այս ամենն, իհարկե, հնարավոր եր։ Բացատրելով այդ, յես նայեցի Պոլինայի վրա, բայց նրա դեմքից բան չկարողացա հասկանալ։ Այնուհանդերձ նա ինձ ստելու հնարավորություն տվեց և չուղղեց ինձ․ դրանից յես հետևցրի, վոր յես հենց պետք ե ստեյի և ծածկեյի, վոր նրա համար եմ խաղացել։ Համենայն դեպս, մտածում եյի մտքումս, նա պիտի բացատրվի հետս և քիչ առաջ խոստացել ե ինչ֊վոր բան բանալ իմ առջև։ | ||
+ | |||
+ | Յես կարծում եյի, վոր գեներալն ինձ վորևե նկատողություն կանի, բայց նա լռությամբ անցավ․ բայց յես նրա դեմքի վրա հուզմունք և անհանգստություն նկատեցի։ Գուցե, նրա ձեռքը պակաս պահին, նրան ծանր ե յեկել ունկնդրել, թե վոսկու այդպիսի մի պատկառելի կույտ քառորդ ժամի ընթացքում յեկել ու գնացել ե այնպիսի մի անհաշիվ հիմարի ձեռքից, ինչպիսին եմ յես։ | ||
+ | |||
+ | Յես կասկածում եմ, վոր յերեկ յերեկոյան գեներալի և ֆրանսիացու միջև սաստիկ հակառակություն ե առաջ յեկել։ Նրանք յերկար և տաք-տաք խոսում եյին տաք սենյակում։ Ֆրանսիացին հեռացավ կարծես թե ինչ֊վոր բանից գրգռված, իսկ այսոր, վաղ առավոտյան, յեկել եր գեներալի մոտ և յերևի յերեկվա խոսակցությունը շարունակելու համար։ | ||
+ | |||
+ | Լսելով իմ տանուլ տված գումարի մասին, ֆրանսիացին կծու և անգամ չարամիտ նկատեց, թե պետք եր ավելի խոհեմ լինել։ Չգիտեմ թե ինչու նա ավելացրեց, վոր թեև շատ ռուսներ են խաղում, բայց նրա կարծիքով, ռուսներն անընդունակ են նույնիսկ խաղալու։― Իսկ իմ կարծիքով ռուլեթը հենց ռուսների համար ել ստեղծված ե,― ասացի յես և յերբ վոր ֆրանսիացին արհամարհական քմծիծաղ տվեց իմ կարծիքի առիթով, յես նկատեցի նրան, վոր, իհարկե, ճշմարտությունն իմ կողմն ե, վորովհետև խոսելով ռուսների մասին, վորպես խաղամոլների, յես ավելի պախարակում եմ նրանց, քան գովում և հետևապես կարելի յե ինձ հավատ ընծայել։ | ||
+ | |||
+ | — Ինչո՞վ եք հիմնավորում դուք ձեր կարծիքը,― հարցրեց ֆրանսիացին։ | ||
+ | |||
+ | — Նրանով, վոր արևմտացի քաղաքակիրթ մարդու առաքինությունների և առավելությունների կաթեխիզիսի մեջ պատմականորեն մտել ե և, գրեթե իբրև ամենագլխավոր կետ, կապիտալներ ձեռք բերելու ընդունակությունը։ Իսկ ռուսը վոչ միայն կապիտալներ ձեռք բերելու ընդունակ չե, այլև շռայլում ե մի տեսակ անպետք և այլանդակ կերպով։ Այնուհանդերձ մեզ, ռուսներիս, փողը նույնպես պետքական ե,― ավելացրի յես,― ուստի և մենք շատ ուրախ և շատ հակամիտ ենք այնպիսի միջոցների, ինչպես, որինակ, ռուլեթը, վորով կարելի յե հանկարծակի հարստանալ, յերկու ժամվա ընթացքում, առանց աշխատելու։ Դա մեզ դյութում ե․ իսկ վորովհետև մեր խաղն ել ե անպիտան, առանց աշխատանքի, ուստի և տանուլ ենք տալիս։ | ||
+ | |||
+ | — Դա մասամբ արդարացի յե,― նկատեց ինքնահավան ֆրանսիացին։ | ||
+ | |||
+ | — Վոչ, դա անարդարացի յե և ամոթ ձեզ համար, վոր այդպես եք արտահայտվում ձեր հայրենիքի մասին,― խիստ և ազդու նկատեց գեներալը։ | ||
+ | |||
+ | — Ներողությո՜ւն,― պատասխանեցի յես նրան,― չե՞ վոր, դեռ անհայտ ե, թե ինչն ե ավելի վատ՝ ռուսի այլանդակությունը, թե ազնիվ աշխատանքով կուտակելու գերմանական միջոցը։ | ||
+ | |||
+ | — Ի՜նչ այլանդակ միտք,— բացականչեց գեներալը։ | ||
+ | |||
+ | ― Ի՜նչ ռուսական միտք,― բացականչեց ֆրանսիացին։ | ||
+ | |||
+ | Յես ծիծաղում եյի, շատ եյի ուզում նրանց չարացնել։ | ||
+ | |||
+ | ― Իսկ յես կկամենայի վողջ կյանքս ղրղիզի վրանում քոչվորի կյանք անց կացնել,― գոռացի յես, քան թե յերկրպագել գերմանական կուռքին։ | ||
+ | |||
+ | — Ի՞նչ կուռքի,— գոչեց գեներալը, վոր սկսել եր լուրջ տաքանալ։ | ||
+ | |||
+ | — Հարստություն կուտակելու գերմանական միջոցին։ Յես յերկար ժամանակ չե ինչ այստեղ եմ, այնուամենայնիվ այն, ինչ յես դիտել և ստուգել կարողացա ― վրդովում ե իմ թաթարական ցեղը։ Աստված վկա, այդպիսի առաքինություններ յես չեմ կամենում։ Յես այստեղ արդեն յերեկ մի տասը վերստ շրջեցի։ Իսկ և իսկ նույնը, ինչ վոր գերմանական բարոյախոսական պատկերազարդ գրքույկներում՝ այստեղ ամենուրեք, յուրաքանչյուր տանը ֆատեր<ref>Գերմաներեն՝ հայր։</ref> կա, սարսափելի առաքինի և անորինակ ազնիվ։ Այնքան ազնիվ, վոր երկյուղալի յե նրան մոտենալը։ Տանել չեմ կարող ազնիվ մարդկանց, վորոնց մոտենալը յերկյուղալի յե։ Յուրաքանչյուր այդպիսի ֆատեր ունի ընտանիք և յերեկոները նրանք բարձր ձայնով խրատական գրքեր են կարդում։ Տնակի վերև ծփենի և շագանակի ծառեր են սոսափում։ Վերջալույս, կտրանը՝ արագիլ և ամեն ինչ անսովոր բանաստեղծական ու սրտառուչ ե․․․ | ||
+ | |||
+ | — Մի՛ք բարկանա, գեներալ, ելի՛, թույլ տվեք, վոր յես ըստ կարելվույն սրտառուչ պատմեմ։ Յես ինքս հիշում եմ, թե ինչպես հայրս, հանգուցյալը, նույնպես լորիների տակ, տան առջևի պարտիզում, յերեկոները, բարձր ձայնով կարդում եր ինձ և մորս՝ նման գրքեր․․․ Ուստի յես ինքս կարող եմ այդ մասին դատել, ինչպես հարկն ե։ Ահա, ամեն մի նման ընտանիք այստեղ կատարյալ ստրկության և հնազանդության մեջ ե ֆատերի նկատմամբ, բոլորն աշխատում են գոմեշների պես, և բոլորը փող են դիզում, ջհուդների պես։ Դիցուք թե ֆատերը հետ ե գցել արդեն այսքան թե այնքան գուլդեն և հույս ե դրել մեծ վորդու վրա, վոր նրան ժառանգություն թողնի արհեստ կամ հող․ դրա համար աղջկան ոժիտ չեն տալիս և աղջիկը աղջիկ ել մնում ե։ Դրա համար ևս կրտսեր վորդուն պարտքի տակ են գցում կամ զինվոր տալիս և փողն ավելացնում տան կապիտալի վրա։ Ճիշտ եմ ասում, այստեղ այդ արվում ե․ յես հարց ու փորձ եմ արել։ Այդ ամենը կատարվում ե վոչ այլապես, քան յեթե ազնվությունից դրդված, սաստիկ ազնվությունից, մինչ այն աստիճան, վոր վաճառված կրտսեր վորդին հավատում ե, վոր նրան ուրիշ դրդումից չե, այլ միայն ազնվությունից են վաճառել,— իսկ դա արդեն իդեալ ե, յերբ վոր ինքը՝ զոհը ուրախանում ե, վոր իրեն տանում են մորթելու։ Հետո՞ ինչ։ Հետո այն, վոր մեծի վիճակն ել չի թեթևանում։ Ասենք՝ նա ինչ֊վոր Ամալխեն ունի, վորի հետ նա միացել ե սրտով,― բայց ամուսնանալ չի լինի, վորովհետև դեռ ևս պահանջվածին չափ գուլդեն չի հավաքված։ Նմանապես սրանք ել հեզահամբյուր և սրտաբաց սպասում են և ժպտադեմ գնում մորթվելու։ Ամալխենի թշերը ներս են ընկել, նա չորանում ե, վերջապես մի քսան տարուց հետո կարողությունը բազմապատկվում ե․ գուլդենները ազնիվ և առաքինի կերպով հավաքված են, ֆատերը որհնում ե քառասնամյա մեծին և յերեսնհինգամյա Ամալխենին, ցամաքած կրծքանի և կարմիր քթանի․․․ Միաժամանակ ֆատերը լալիս, խրատում և մահանում ե։ Մեծը ինքն արդեն առաքինի ֆատեր ե դառնում և դարձյալ վերսկսվում ե նույն պատմությունը։ Մոտավորապես մի հիսուն կամ յոթանասուն տարուց հետո առաջին ֆատերի թոռը իրոք արդեն խոշոր կապիտալի տեր ե դառնում և ժառանդություն թողնում իր վորդուն, սա իրենին, նա ― նրանին, մեկել ― իրենին և վերջինը մի հինգ կամ վեց տարուց հետո դառնում ե նույն ինքը պարոն Ռոդշիլդ կամ Հոպպե և Ընկ․ կամ սատանան գիտե թե ե՛լ ով։ Ապա, սա հոյակապ տեսարան չե՞․ հարյուրամյա կամ յերկհարյուրամյա հաջորդական աշխատա՜նք, համբերա՜նք, խե՜լք, ազնվությո՜ւն, նկարագի՜ր, տոկունությո՜ւն, հաշի՜վ, կտրան վրա՝ արագի՜լ։ Ել ինչ եք ուզում, դրանից վեր հո բան չկա՛, և այդ տեսակետից ել նրանք դատում են արար աշխարհը և մեղավորներին, այսինքն՝ մի քիչ իրենց չնմանվողներին իսկույն մահվան դատապարտում։ Ահա թե բանն ինչ ե՝ յես գերադասում եմ ռուսավարի ղալմաղալ անել կամ հարստանալ ռուլեթի միջոցով։ Չե՛մ ուզում յես Հոպպե և Ընկ․ դառնալ հինգ սերնդից հետո։ Փողն ինձ պետք ե ի՛նձ համար, իսկ յես ինձ լիովին չեմ համարում կապիտալին ինչ-վոր անհրաժեշտ բան և կապիտալի կցորդ։ Յես գիտեմ, վոր սարսափելի սխալներ արի, բայց թող այդպես լինի։ Այդ ե իմ համոզմունքը։ | ||
+ | |||
+ | — Չգիտեմ շա՞տ ճշմարտություն կա արդյոք ձեր ասածների մեջ,― մտազբաղ նկատեց գեներալը,― բայց հաստատ գիտեմ, վոր դուք սկսում եք անտանելի սնապարծ դառնալ, հենց վոր ձեզ թույլ են տալիս մազաչափ մոռացվել․․․ | ||
+ | |||
+ | Նա, ըստ իր սովորության, չավարտեց իր խոսքը։ Յերբ վոր մեր գեներալն սկսում եր մի բանից խոսել, առորյա խոսակցությունից գեթ մազաչափ ավելի նշանակալից բանից, ապա յերբեք իր խոսքը չեր ավարտում։ Ֆրանսիացին անփույթ լսում եր, մի քիչ աչքերը պլշած։ Նա իմ ասածից գրեթե բան չհասկացավ։ Պոլինան նայում եր ինչ֊վոր գոռոզ անտարբերությամբ։ Թվում եր, թե նա վոչ միայն իմ, այլ սեղանի շուրջը տեղի ունեցած խոսակցություններից և վոչ մի խոսք չեր լսում։ | ||
+ | |||
+ | == Հինգերորդ գլուխ == | ||
+ | |||
+ | Պոլինան արտասովոր մտազբաղ եր, բայց ճաշի սեղանից վեր կենալուց հետո իսկույն առաջարկեց, վոր ուղեկցեմ իրեն զբոսանքի։ Մենք վերցրինք յերեխաներին և գնացինք պուրակը, շատրվանի կողմը։ | ||
+ | |||
+ | Վորովհետև յես առանձնապես գրգռված դրության մեջ եյի, ուստի և կոպտաբար հարց տվի՝ ինչո՞ւ մեր մարկիզ Դե֊Գրիյեն, ֆրանցուզիկը, վոչ միայն այլևս նրան չի ուղեկցում, յերբ վոր նա վորևե տեղ ե դուրս գալիս, այլև որերով նրա հետ չի խոսում։ | ||
+ | |||
+ | — Վորովհետև նա ստոր մարդ ե,― տարորինակ պատասխանեց նա ինձ։ Յես յերբեք նրանից այդպիսի կարծիք Դե-Գրիյեյի մասին դեռ չեյի լսել և լռեցի, վախենալով, վոր կըմբռնեմ այդ դյուրագրգռությունը։ | ||
+ | |||
+ | — Իսկ դուք նկատեցի՞ք, վոր նա այսոր գեներալի հետ լավ չեր։ | ||
+ | |||
+ | — Դուք կամենում եք իմանալ գործի եյությո՞ւնը,— չոր ու գրգռված պատասխանեց նա։― Դուք գիտե՞ք, վոր գեներալն ամբողջովին իրեն գրավ ե դրել նրա մոտ, ամբողջ կալվածը նրանն ե, և յեթե տատը չմեռնի, ֆրանսիացին իսկույն կտիրանա այն ամենին, վոր իր մոտ գրավ ե դրված։ | ||
+ | |||
+ | — Ա՜, ուրեմն ճի՞շտ ե, վոր ամեն ինչ գրտվ ե դրված։ Յես լսել եյի, բայց չգիտեյի, վոր ամեն-ամեն ինչ։ | ||
+ | |||
+ | — Իսկ ի՞նչ կա վոր։ | ||
+ | |||
+ | ― Վոր այդպես ե, մնաս բարով m-lle Blanche,― նկատեցի յես,— գեներալի կին չի դառնա այլևս։ Գիտե՞ք ինչ կա․ ինձ թվում ե, վոր գեներալն այնքան ե սիրահարված, վոր մի գուցե ինքնասպան ել լինի, յեթե m-lle Blanche֊ը նրան թողնելու լինի։ Նրա տարիքում այդպես սիրահարվելը վտանգավոր ե։ | ||
+ | |||
+ | — Ինձ ել ե թվում, վոր նրան մի բան կպատահի,— մտազբաղ նկատեց Պոլինա Ալեքսանդրովնան։ | ||
+ | |||
+ | — Ի՜նչ լավ ել դուրս ե գալիս,— գոչեցի յես,― ավելի կոպիտ չի կարելի ցույց տալ, վոր նա համաձայնել ե մարդու գնալ միմիայն փողի պատճառով։ Այստեղ քաղաքավարություն անգամ չի պահպանվում, միանգամայն առանց քաշվելու յեր կատարվում։ Հրա՜շք։ Գալով տատին ― ավելի ծիծաղելի և աղտոտ բան չի լինի, քան հեռագիր հեռագրի հետևից խփել և հարցնել՝ մեռե՞լ ե արդյոք, մեռե՞լ է։ Հը՞։ Ինչպե՞ս եք հավանում այդ, Պոլինա Ալեքսանդրովնա։ | ||
+ | |||
+ | — Այդ ամենը դատարկ բան ե,― ասաց նա զզվանքով ընդհատելով խոսքս։― Յես ընդհակառակը, զարմանում եմ, վոր դուք այդքան ուրախ, զվարթ տրամադրության մեջ եք։ Ինչի՞ց եք ուրախացել։ Մի՞թե նրանից, վոր իմ փողերը տանուլ եք տվել։ | ||
+ | |||
+ | — Ինչո՞ւ տվիք ինձ, վոր տանուլ տամ։ Յես ձեզ ասացի, վոր ուրիշների համար, մանավանդ ձեզ համար, չեմ կարող խաղալ։ Յես հնազանդում եմ, ինչ ել դուք ինձ հրամայելու լինեք․ բայց հետևանքն ինձնից չի կախված։ Յես հո նախազգուշացրի, վոր բան չի դուրս գա։ Ասացեք, դուք շա՞տ եք վշտացել, վոր այնքան փող եք կորցրել։ Այնքանը ձեր ինչի՞ն ե պետք։ | ||
+ | |||
+ | — Այդ հարցերն ինչացո՞ւ յեն։ | ||
+ | |||
+ | — Բայց չէ՞ վոր դուք ինքներդ եք խոստացել բացատրել․․․ լսեցեք, յես միանգամայն հավատացած եմ, վոր յերբ սկսեմ ինձ համար խաղալ (իսկ յես տասներկու ֆրիդրիխսդոր ունեմ) կտանեմ։ Այն ժամանակ վերցրեք ինձնից, վորքան վոր ձեզ պետք ե։ | ||
+ | |||
+ | Նա դեմքին արհամարհական արտահայտություն տվեց։ | ||
+ | |||
+ | — Դուք միք նեղանա ինձնից,― շարունակեցի յես,― նման առաջարկի համար։ Յես մինչ այն աստիճան տոգորված եմ այն գիտակցությամբ, վոր ձեր առջև զերո յեմ, այսինքն՝ ձեր աչքում, վոր դուք կարող եք ինձնից անգամ փող ընդունել։ Դուք չպիտի նեղանաք իմ նվերից։ Համ ել յես ձեր փողն եմ տանուլ տվել։ | ||
+ | |||
+ | Նա արագ նայեց վրաս և, նկատելով, վոր յես գրգռված և հեգնորեն եմ խոսում, դարձյալ խոսքս կտրեց։ | ||
+ | |||
+ | — Իմ պարագաները ձեզ համար բնավ հետաքրքրական չեն։ Թե ուզում եք իմացած լինել, յես պարզապես պարտ եմ։ Յես փող եմ պարտք արել և կկամենայի պարտքս տալ։ Մեջս խելացնոր և տարորինակ միտք կար, թե յես անպատճառ կտանեմ, այստեղ, խաղասեղանի վրա։ Ինչո՞ւ յեր այդ միտքը ծագել մեջս ― չեմ հասկանում, բայց յես հավատում եյի։ Ով գիտե, թերևս այն պատճառով ել հավատում եյի, վոր ընտրության միջոցին յես վոչ մի ուրիշ շանս չունեյի։ | ||
+ | |||
+ | — Կամ թե այն պատճառով, վոր շատ եր ''պետք'', վոր տանեմ։ Դա շատ և շատ նման ե, թե ինչպես խեղդվողը ծղոտից ե բռնում, վոր փրկվի։ Համաձայնեցեք, վոր յեթե նա խեղդվելու, չլիներ, նա ծղոտը փայտի տեղ չեր դնի։ | ||
+ | |||
+ | Պոլինան զարմացավ։ | ||
+ | |||
+ | — Ապա ինչպե՞ս ե,― հարցրեց նա,— վոր դուք ինքներդ ել նույն հույսն եք տածում։ Յերկու շաբաթ առաջ դուք ինքներդ մի անգամ շատ և յերկար խոսում եյիք այն մասին, վոր դուք միանգամայն հավատացած եք, վոր այստեղ տանելու յեք, ռուլեթի խաղում, և համոզում եյիք ինձ, վոր յես ձեզ խելագարի տեղ չդնեմ։ Գուցե դուք այն ժամանակ կատա՞կ եյիք անում, սակայն յես հիշում եմ, դուք այնքան լուրջ եյիք ասում, վոր չեր կարելի կատակի տեղ դնել։ | ||
+ | |||
+ | — Այդ ճշմարիտ ե,― պատասխանեցի յես մտազբաղ,— յես մինչև որս ել միանգամայն հավատացած եմ, վոր պիտի տանեմ։ Յես նույնիսկ կխոստովանեմ, վոր դուք մեջս հարց հարուցիք՝ ինչո՞ւ հենց իմ այսորվա անմիտ և անճոռնի տանուլ տալը իմ մեջ վոչ մի կասկած չթողեց։ Այնուամենայնիվ յես միանգամայն հավատացած եմ, վոր հենց վոր սկսեմ ինձ համար խաղալ, անպատճառ, կտանեմ։ | ||
+ | |||
+ | — Ինչո՞ւ յեք դուք այդպես միանգամայն համոզված։ | ||
+ | |||
+ | — Յեթե կամենում եք ― չգիտեմ։ Յես միայն գիտեմ, վոր ինձ համար տանելը ''հարկավոր է'', վոր դա ինձ համար ել միակ յելքն ե։ Ահա թերևս դրանից ե, վոր ինձ թվում ե, վոր յես անպատճառ պիտի տանեմ։ | ||
+ | |||
+ | ― Ուրեմն ձեզ համար ել չափազանց ''հարկավոր է'', յեթե դուք մոլեռանդ հավատացած եք։ | ||
+ | |||
+ | — Գրազ կգամ, վոր դուք կասկածում եք, վոր յես կարող եմ լուրջ կարիք զգալ։ | ||
+ | |||
+ | — Ինձ համար դա միևնույն ե,— կամացուկ և անտարբեր պատասխանեց Պոլինան։― Յեթե կամենում եք, ''այո՛'', յես կասկածում եմ, վոր ձեզ վորևե բան լուրջ տանջելիս լինի։ Դուք կարող եք տանջվել, բայց վոչ լուրջ։ Դուք անկարգ և չհավասարակշռված մարդ եք։ Ձեր ինչի՞ն ե պետք փողը։ Այն ժամանակ ձեր բերած բոլոր պատճառաբանությունների մեջ յես վոչ մի լուրջ բան չգտա։ | ||
+ | |||
+ | — Ի դեպ,― ընդհատեցի յես,― դուք ասացիք, վոր պարտք պիտի վերադարձնեք։ Լա՜վ պարտք ե, ուրեմն։ Ֆրանսիացուն չլինի։ | ||
+ | |||
+ | — Այդ ի՞նչ հարցեր են։ Դուք այսոր առանձնապես կոպիտ եք։ Հարբած հո չե՞ք։ | ||
+ | |||
+ | — Դուք գիտեք, վոր յես ամեն ինչ թույլատրում եմ ինձ ասել և հարցնել, յերբեմն շատ շիտակ։ Կրկնում եմ, յես ձեր ստրուկն եմ, իսկ ստրուկներից չեն ամաչում, ստրուկն ել չի կարող վիրավորել։ | ||
+ | |||
+ | — Այդ ամենը դատարկ բան ե։ Համ ել տանել չեմ կարող ձեր այդ «ստրկական» թեորիան։ | ||
+ | |||
+ | ― Նկատեցեք, վոր յես իմ ստրկության մասին բնավ նրա համար չեմ խոսում, վոր կկամենայի ձեր ստրուկը լինել, այլ պարզապես խոսում եմ, վորպես փաստի մասին, վոր միանգամայն ինձնից կախված չե։ | ||
+ | |||
+ | — Կարճ կապեցեք․ ձեր ինչի՞ն ե պետք փողը։ | ||
+ | |||
+ | — Իսկ ձեր ինչի՞ն ե պետք իմանալը։ | ||
+ | |||
+ | — Ինչպես կամենաք,— պատասխանեց նա և հպարտ շուռ տվեց գլուխը։ | ||
+ | |||
+ | — Ստրկական տեսություն տանել չեք կարող, իսկ ստրկություն պահանջում եք՝ «պատասխանեցեք և դատողություններ մի՛ք անի»։ Լավ, թող այդպես լինի։ Ինչի՞ս ե պետք փողը, հարցնում եք դուք։ Ինչպե՞ս թե ինչիս։ Փողը ― ամեն ինչ ե։ | ||
+ | |||
+ | — Հասկանում եմ, բայց փողի ցանկությունից այդպիսի խելագարության մեջ չեն ընկնի։ Դուք ել եք ջղագարության, ֆաթալիզմի հասնում։ Այստեղ ինչ-վոր բան կա․ ինչ-վոր հատուկ նպատակ։ Խոսեցեք առանց այլևայլության, յես այդպես եմ կամենում։ | ||
+ | |||
+ | Նա կարծես թե բարկանալ եր սկսում և ինձ սաստիկ դուր յեկավ, վոր նա այդպիսի սրտնեղությամբ եր հարցաքննում։ | ||
+ | |||
+ | — Հասկանալի բան ե, վոր նպատակ կա,— ասացի յես,― բայց յես չեյի կարող բացատրել, թե ինչ նպատակ։ Վոչ ավելին, քան յեթե փողի տեր դառած՝ յես ձեզ համար ել ուրիշ մարդ կդառնամ և վոչ թե ստրուկ։ | ||
+ | |||
+ | — Ինչպե՞ս։ Ինչպե՞ս կհասնեք դուք դրան։ | ||
+ | |||
+ | — Ինչպես կհասնե՞մ։ Ինչպե՞ս թե, դուք նույնիսկ չեք ըմբռնում՝ ինչպես կարող եմ յես հասնել այն բանին, վոր դուք վրաս այլ կերպ նայեք, քան ստրուկի վրա։ Ահա հենց այդ ե, վոր յես չեմ կամենում, այդպիսի զարմանք և տարակուսանք։ | ||
+ | |||
+ | — Դուք ասում եյիք, թե այդ ստրկությունը ձեզ համար վայելք ե։ Յես ինքս ել եյի այդպես մտածում։ | ||
+ | |||
+ | — Դուք ել այդպե՜ս եյիք մտածում,― գոչեցի յես ինչ-վոր տարորինակ վայելքով։― Ա՜խ, ինչ գեղեցիկ ե ձեր այդ միամտությունը։ Այո, այո, հենց ձեզ ստրկանալը ― վայելք ե։ Կա, կա վայելք ծայր աստիճան ստորացման և չնչին դառնալու մեջ։― Շարունակում եյի զառանցել յես։― Սատանան գիտե, թերևս մտրակի մեջ ել կա, յերբ վոր մտրակը դիպչում ե մեջքիդ և պատառբզիկ անում միսդ․․․ Սակայն յես կամենում եմ գուցե ուրիշ վայելքներ ել ճաշակել։ Նոր գեներալը ձեր ներկայությամբ, ճաշին, խրատում եր տարեկան յոթ հարյուր ռուբլու համար, վոր յես նրանից, թերևս, չեմ ել ստանա։ Մարկիզ Դե֊Գրիյեն, հոնքերը բարձրացնելով, զննող հայացքով նայում ե ինձ վրա և միևնույն ժամանակ չի նկատում ինձ։ Իսկ յես իմ հերթին, գուցե սաստիկ կամնում եմ ձեր ներկայությամբ բռնել մարկիզ Դե-Գրիյեյի քթից։ | ||
+ | |||
+ | — Մանկամիտ թոթովանք։ Մարդ ինչ դրության մեջ ել լինի, կարող ե արժանապատվությամբ պահել իրեն։ Յեթե այստեղ պայքար կա, ապա նա կբարձրացնի և վոչ թե կստորացնի։ | ||
+ | |||
+ | — Ուղղակի դասագրքից քաղած ճշմարտությո՜ւն։ Յենթադրեցեք ապա, վոր յես գուցե չեմ կարող արժանապատվությամբ պահել ինձ։ Այսինքն՝ գուցե թե արժանավոր մարդ ել եմ, իսկ արժանապատվությամբ պահել ինձ չեմ կարողանում։ Հասկանո՞ւմ եք դուք, վոր կարող ե այդպես լինել։ Բոլոր ռուսներն այդպես են և գիտե՞ք ինչու՝ — վորովհետև ռուսները չափազանց հարուստ և բազմակոմղանի շնորքի տեր են, վորպեսզի շուտով կարողանան իրենց համար վայել ձև գտնել։ Այստեղ բանը ― ձևն ե։ Մեծ մասամբ մենք, ռուսներս, այնքան հարուստ շնորքի տեր ենք, վոր վայել ձևի համար պետք ե վոր մենք հանճարեղ լինենք։ Իսկ հանճարեղությունն ել ամենից հաճախ չի լինում, վորովհետև ընդհանրապես շատ հազվագյուտ բան ե։ Միայն ֆրանսիացիների և գուցե թե միքանի այլ յեվրոպացիների ձևն ե այնքան լավ վորոշվել, վոր նրանք կարող են ծայր աստիճան արժանապատիվ տեսք ունենալ և լինել ամենաանարժան մարդիկ։ Դրանից ե, վոր ձևը նրանց մեջ այնքան մեծ նշանակություն ունի։ Ֆրանսիացին կտանի վիրավորանք, իսկական, սրտի վիրավորանք, և դեմքի մի մկանն ել չի շարժի, բայց բնավ չի համբերի, եթե նրա քթին տալու լինեն, վորովհետև դա կլիներ ընդունված և դարերով սրբագործված քաղաքավարության ձևի խախտում։ Դրանից ե, վոր մեր որիորդները հոգի յեն տալիս ֆրանսիացիների համար ― նրանց ձևը՝ յերևելի յե։ Ըստ իս, վոչ մի ձև չկա ել, այլ միայն աքաղաղը, le coq gaulois<ref>Գաղիական աքաղաղ։</ref>։ Ասենք՝ յես այդ չեմ կարող հասկանալ, յես կին չեմ։ Գուցե աքաղաղները լավ են։ Յեվ ընդհանրապես յես տակից-գլխից դուրս եմ տալիս, իսկ դուք ինձ չեք ընդհատում։ Ավելի հաճախ ընդհատեցեք ինձ․ յերբ վոր յես ձեզ հետ եմ խոսում, յես ուզում եմ ամեն, ամեն ինչ ասած լինել։ Յես ձևը միանգամայն կորցնում եմ։ Յես համաձայն եմ անգամ, վոր վոչ միայն ձև, այլև վոչ մի արժանիք ել չունեմ։ Այդ յես ձեզ հայտարարում եմ։ Վոչ մի արժանիքի մասին նույնիսկ չեմ ել հոգում։ Հիմա մեջս ամեն ինչ կանգ ե առել։ Դուք ինքներդ գիտեք, թե ինչից։ Իմ գլխում և վոչ մի մարդկային միտք չկա։ Վաղուց հետե յես չգիտեմ, թե ինչ ե կատարվում աշխարհում, լինի Ռուսաստանում, լինի այստեղ։ Ահա յես անցա Դրեզդենից և չեմ հիշում ― այդ ինչ Դրեզդեն եր։ Դուք ինքներդ գիտեք, թե ինչն ե ինձ կլանել։ Վորովհետև յես բնավ հույս չունեմ և ձեր աչքում զերոյի յեմ հավասար, ուստի և ուղղակի ասում եմ՝ յես ամենուրեք ձեզ եմ միայն տեսնում, իսկ մնացածը — միևնույն ե ինձ համար։ Ինչի՞ համար և ինչպե՞ս եմ ձեզ սիրում ― չգիտեմ։ Գիտե՞ք դուք արդյոք, վոր թերևս դուք գեղեցիկ ել չեք։ Յերևակայեցեք, յես նույնիսկ չգիտեմ՝ գեղեցիկ ե ձեր դեմքը, թե վոչ։ Ձեր սիրտը, անպայման լավը չի․ ձեր խելքը ― ազնիվ չե․ այդ շատ հնարավոր ե։ | ||
+ | |||
+ | — Դրանից ե, գուցե, վոր դուք մտադիր եք գնել ինձ փողով,— ասաց նա,— վորովհետև չեք հավատում իմ ազնվության։ | ||
+ | |||
+ | — Յես յե՞րբ եմ ձեզ փողով գնելու մտադրություն ունեցել,— գոչեցի յես։ | ||
+ | |||
+ | — Դուք շփոթվել եք և կորցրել թելը։ Յեթե վոչ ինձ, գեթ իմ հարգանքը դուք մտադիր եք գնել փողով։ | ||
+ | |||
+ | — Ե՜, չե, վո՛չ լիովին։ Յես ձեզ ասացի, վոր յես դժվարանում եմ բացատրել։ Դուք ճնշում եք ինձ։ Մի՛ք բարկանա իմ դուրս տվածից։ Դուք հասկանում եք, թե ինչու ինձնից չի կարելի նեղանալ․ յես պարզապես խելագար եմ։ Ասենք ինձ համար միևնույն ե, յեթե նեղանալու յել լինեք։ Բավական ե, վոր յես վերևում, իմ խղճուկ սենյակում հիշեմ և յերևակայեմ ձեր զգեստի շրշյունը ― և յես պատրաստ եմ կրծոտելու ձեռներս։ Յեվ ինչո՞ւ յեք դուք ինձնից նեղանում։ Նրա համար, վոր յես ինձ ստրո՞ւկ եմ անվանում։ Ոգտվեցե՛ք, ոգտվեցե՛ք իմ ստրկությունից, ոգտվեցեք։ Գիտե՞ք դուք արդյոք, վոր յես յերբ և իցե կսպանեմ ձեզ։ Դրա համար չեմ սպանի, վոր կդադարեմ սիրելուց կամ կխանդեմ, այլ հենց այնպես կսպանեմ, վորովհետև յերբեմն մեջս ցանկություն ե ծագում ուտել ձեզ։ Դուք ծիծաղում եք․․․ | ||
+ | |||
+ | — Բոլորովին չեմ ծիծաղում,― ասաց նա ցասկոտ։— Յես հրամայում եմ ձեզ լռել։ | ||
+ | |||
+ | Նա կանգ առավ, հազիվ շունչ քաշելով ցասումից։ Աստված վկա, յես չգիտեմ, գեղեցի՞կ եր նա թե վոչ, բայց յես միշտ սիրում եյի նայել, յերբ վոր նա իմ առջև կանգ եր առնում, ուստի և սիրում եյի հարուցանել նրա ցասումը։ Թերևս նա նկատել եր այդ և դիտմամբ եր բարկանում։ Յես այդ իրեն ասացի։ | ||
+ | |||
+ | — Ի՜նչ աղտոտ բան,― գոչեց նա զզվանքով։ | ||
+ | |||
+ | — Ինձ համար միևնույն ե,― շարունակեցի յես։― Համ ել գիտեք, վոր յերկուսով ման գալը մեզ համար վտանգավոր ե․ շատ անգամ անդիմադրելի ձգտում ե ծագել մեջս ծեծել ձեզ, այլանդակել, խեղդել։ Յեվ ի՞նչ եք կարծում, բանը դրան չի՞ հասնի։ Դուք ինձ տենդախտի կհասցնեք։ Սկանդալի՞ց եմ վախենալու, ի՞նչ ե։ Ձեր ցասումի՞ց։ Ձեր ցասումն ի՞նչ ե վոր։ Յես սիրում եմ անհույս կերպով և գիտեմ և դրանից հետո յես հազար անգամ ավելի կսիրեմ ձեզ։ Յեթե յես ձեզ յերբևիցե սպանելու լինեմ ― ապա պետք կլինի վոր ինձ ել սպանեմ․ այդ դեպքում յես ինձ վորքան կարելի յե յերկար չեմ սպանի, վորպեսզի այդ անտանելի ցավն առանց ձեզ զգամ։ Գիտե՞ք ինչ անհավանական բան․ յես ձեզ որեցոր ''ավելի'' յեմ սիրում, իսկ դա գրեթե անհնար ե։ Յեվ դրանից հետո յես ֆաթալիստ չլինե՞մ։ Հիշո՞ւմ եք, յերեկ չե անցյալ որը, Շլանգենբերգի վրա, յես շշնջացի, ձեր դրդումով՝ մի խոսք ասացեք և յես կնետվեմ այս անդունդը։ Յեթե դուք այդ խոսքն ասեյիք, յես կնետվեյի ցած։ Մի՞թե դուք չեք հավատում, վոր կնետվեյի։ | ||
+ | |||
+ | — Ի՜նչ հիմար դատարկախոսություն,— գոչեց նա։ | ||
+ | |||
+ | — Իմ գործը չե, հիմար ե թե խելոք,― գոչեցի յես։― Յես գիտեմ, վոր ձեր ներկայությամբ յես պետք ե խոսեմ, խոսեմ, խոսեմ ― և յես խոսում եմ։ Յես վողջ ինքնասիրությունս ձեր ներկայությամբ կորցնում եմ և ինձ համար ամեն ինչ միևնույն ե։ | ||
+ | |||
+ | — Ինչո՞ւ պիտի յես ստիպեմ, վոր դուք Շլանգենբերգից ցած թռչեք,― ասաց նա չոր և մի տեսակ առանձնապես վիրավորիչ։— Այդ ինձ համար միանգամայն անոգուտ ե։ | ||
+ | |||
+ | — Սքանչելի՜ յե,― գոչեցի յես,— դուք դիտմամբ ասացիք այդ սքանչելի «անոգուտ»-ը, վոր ինձ ճզմեք։ Յերբ վոր դուք ձեր բերանը բաց եք անում, յես տեսնում եմ ձեր թոքերը։ Ասում եք անոգուտ ե։ Բայց չէ՞ վոր հաճույքը միշտ ոգտակար ե, իսկ վայրագի, անսահման իշխանությունը ― անգամ ճանճի վրա ― այդ ել իր տեսակի հաճույք ե։ Մարդս ի բնե բռնակալ ե և սիրում ե տանջել։ Դուք սաստիկ սիրում եք տանջելը։ | ||
+ | |||
+ | Հիշում եմ, վոր նա զննում եր ինձ ինչ-վոր առանձնապես սևեռուն ուշադրությամբ։ Յերևի իմ դեմքն այն միջոցին արտահայտելիս ե յեղել իմ խառնիշփոթ և անմիտ զգացողությունները։ Հիմա յես մտաբերում եմ, վոր իրոք մեր խոսակցությանը բառ առ բառ այսպես ե ընթացել այն միջոցին, ինչպես յես այստեղ նկարագրեցի։ Աչքերս արնով եյին լցվել։ Շրթունքներիս անկյուններում լերդացել եր փրփուրը։ Գալով Շլանգենբերգին, յերդվում եմ պատվովս, նույնիսկ հիմա ել, յեթե նա այն միջոցին ինձ հրամայելու լիներ ցած նետվելու, յես կնետվեյի՜։ Յեթե լոկ կատակի համար ել ասած լիներ, յեթե արհամարհանքով ել, թքելով վրաս ասած լիներ ― յես դարձյալ կնետվեյի ցած։ | ||
+ | |||
+ | — Վոչ, ինչու չե, յես հավատում եմ ձեզ,— արտասանեց նա, բայց այնպես, ինչպես միայն նա գիտե յերբեմն արտասանել, այնպիսի արհամարհանքով և այնքան կծու, այնպիսի գոռոզությամբ, վոր, աստված վկա, յես կարող եյի սպանել նրան այդ րոպեյին։ Նա ռիսկ եր անում։ Նրան այդ ասելով, ել յես սուտ չասացի։ | ||
+ | |||
+ | — Դուք վախկոտ չե՞ք,― հարցրեց նա հանկարծ ինձնից։ | ||
+ | |||
+ | — Չգիտեմ, գուցե և վախկոտ եմ։ Չգիտեմ։ Յես դրա մասին վաղուց չեմ մտածել։ | ||
+ | |||
+ | — Յեթե յես ձեզ ասելու լինեյի՝ սպանեցեք այսինչ մարդուն, դուք կսպանեյի՞ք նրան։ | ||
+ | |||
+ | — Ո՞ւմ։ | ||
+ | |||
+ | — Ում վոր ցանկանամ։ | ||
+ | |||
+ | — Ֆրանսիացո՞ւն։ | ||
+ | |||
+ | — Մի՛ք հարցնի, այլ պատասխանեցեք,— ում վոր մատնանիշ անեմ։ Յես կամենում եմ իմանալ, լո՞ւրջ եյիք հիմա խոսում։— Նա այնքան լուրջ և անհամբեր եր պատասխանի սպասում, վոր յես մի տեսակ յեղա։ | ||
+ | |||
+ | — Կասե՞ք ինձ թե վոչ, վերջապես, թե ի՞նչ ե այստեղ կատարվում,― գոչեցի յես։— Ի՞նչ ե, վախենում եք ինձնից, ինչ ե։ Յես ինքս ել եմ տեսնում, թե ինչ անկարգ բաներ կան այստեղ։ Դուք մի քանդված և խելագար մարդու դուստրն եք, վորը վարակված ե կրքով դեպի այդ դևը ― Blanche-ը․ ապա՝ այստեղ ե ֆրանսիացին, իր խորհրդավոր ազդեցությամբ ձեզ վրա և ահա դուք հիմա ինձ այդքան լուրջ․․․ նման հարց եք տալիս։ Գոնե յես իմանամ, այլապես կցնորվեմ և մի բան կանեմ։ Գուցե դուք քաշվո՞ւմ եք արժանացնել ձեր սրտաբացությանը։ Կարելի՞ յե միթե, վոր դուք ինձնից քաշվեք։ | ||
+ | |||
+ | — Յես ձեզ հետ բոլորովին դրանից չեմ խոսում։ Յես ձեզնից հարցրել եմ և սպասում եմ պատասխանի։ | ||
+ | |||
+ | — Հասկանալի բան ե՝ կսպանեմ,— գոչեցի յես,― ում ել վոր դուք ինձ մատնացույց անելու լինեք, բայց մի՞թե դուք կարող եք․․․ միթե դուք կհրամայե՞ք այդ։ | ||
+ | |||
+ | — Իսկ ի՞նչ եք կարծում, կխնայե՞մ ձեզ, ինչ։ Կհրամայեմ, իսկ ինքս մի կողմ կքաշվեմ։ Կտանե՞ք դուք այդ։ Վո՜չ, ինչպե՜ս կարող եք։ Դուք թերևս հրամանով սպանեք ել, իսկ հետո կգաք սպանելու ինձ, վոր յես համարձակվել եմ ձեզ ուղարկելու։ | ||
+ | |||
+ | Այս խոսքերի վրա ասես մի բան խփեց գլխիս։ Իհարկե, այն միջոցին ել յես նրա հարցը կիսակատակ եյի համարում, իբրև մարտակոչ, այնուհանդերձ նա շատ լուրջ եր խոսում։ Սյնուհանդերձ յես ապշել եյի, վոր նա այդպես արտահայտվեց, վոր նա այդպիսի իրավունք ե վերապահում ինձ վրա, վոր նա համաձայնում ե այդպիսի իշխանություն բանեցնելու ինձ վրա և ուղղակի ասում ե՝ «գնա դեպի կորուստ, իսկ յես մի կողմ կքաշվեմ»։ Այս խոսքերում ինչ-վոր այն աստիճան ցինիկ և շիտակ բան կար, վոր, ըստ իս, արդեն շատ-շատ եր։ Այսպիսով, ուրեմն, դրանից հետո ի՞նչ աչքով ե նա ինձ վրա նայում։ Այդ արդեն ստրկության և չնչինության սահմանն ել անցավ։ Այդպիսի հայացքից հետո մարդուն բարձրացնում են մինչև ինքը։ Յեվ ինչքան ել անմիտ, վորքան ել անհավանական լիներ մեր խոսակցությունը, բայց սիրտս դողաց։ | ||
+ | |||
+ | Հանկարծ նա խնդաց։ Մենք այն միջոցին նստարանի վրա նստած եյինք խաղացող մանուկների առջև, այն իսկ տեղի դեմ, վորտեղ կանգ եյին առնում կառքերը և ցած իջեցնում յեկվորներին ծառուղու վրա, վոկսալի դիմաց։ | ||
+ | |||
+ | — Տեսնո՞ւմ եք այն հաստ բարոնուհուն,— գոչեց նա,― դա բարոնուհի Վուրմերհելմն ե։ Նա միայն յերեք որ առաջ ե յեկել։ Տեսնո՞ւմ եք նրա ամուսնուն՝ յերկար, չոր պրուսացի, ձեռնափայտը ձեռքին։ Հիշո՞ւմ եք ինչպես եր նա անցյալ որը մեզ վոտից գլուխ նայում։ Գնացեք հիմա, մոտեցեք բարոնուհուն, գլխարկներդ հանեք և նրան ֆրանսերեն վորևե բան ասացեք։ | ||
+ | |||
+ | — Ինչո՞ւ։ | ||
+ | |||
+ | — Դուք յերդվում եյիք, վոր ցած կնետվեյիք Շլանգենբերգից․ դուք յերդվում եք, վոր պատրաստ եք սպանելու, յեթե յես հրամայելու լինեմ։ Այդ բոլոր սպանությունների և վողբերգությունների փոխարեն յես կամենում եմ միայն ծիծաղել։ Գնացեք առանց այլևայլության։ Յես ուզում եմ տեսած լինել, թե ինչպես բարոնը կծեծի ձեզ իր ձեռնափայտով։ | ||
+ | |||
+ | — Դուք դրդում եք ինձ․ դուք կարծում եք՝ չե՞մ անի։ | ||
+ | |||
+ | — Այո՛, դրդում եմ, գնացեք, յես այդպես եմ կամենում։ | ||
+ | |||
+ | — Համեցեք, գնամ, թեպետ դա վայրենի ֆանտազիա յե։ Միայն ահա թե ինչ՝ չլինի թե գեներալի համար անախորժություն ծագի, իսկ նրանից ― ձեզ համար։ Աստված վկա, յես իմ դարդը չեմ քաշում, այլ ձեր, համ ել ― գեներալի։ Յեվ ի՞նչ ֆանտազիա յե՝ գնալ կին վիրավորելու համար։ | ||
+ | |||
+ | — Վոչ, դուք լոկ դատարկախոս եք, ինչպես տեսնում եմ,— ասաց նա արհամարհական ձևով։― Ձեր աչքերը միայն արյունով լցվեցին քիչ առաք,— այն ել, թերևս, նրանից, վոր ճաշին շատ գինի եյինք խմել։ Մի՞թե յես ինքս չեմ հասկանում, վոր դա և՛ հիմար, և՛ ստոր բան ե, և վոր գեներալը կբարկանա։ Յես պարզապես ծիծաղել եմ ուզում։ Ուզում եմ ― պրծավ գնաց։ Ձեր ինչի՞ն ե պետք կին վիրավորելը։ Ձեզ ավելի շուտ ձեռնափայտով կծեծեն։ | ||
+ | |||
+ | Յես շուռ յեկա և լռելյայն գնացի կատարելու նրա պատվերը։ Իհարկե, դա հիմարություն եր և, իհարկե, յես չկարողացա դուրս պրծնել, բայց յերբ վոր յես սկսեցի մոտենալ բարոնուհուն, հիշում եմ, ինձ ևս կարծես մի բան քաշեց, ուղղակի ինչպես աշակերտի չարությունը կբռնի։ Համ ել սարսափելի գրգռված եյի, ասես հարբած լինեյի։ | ||
+ | |||
+ | == Վեցերորդ գլուխ == | ||
+ | |||
+ | Ահա յերկու որ ե արդեն անցել այն հիմար որից։ Յեվ ինչքա՜ն աղմուկ, աղաղակ, ասե-կոսե, իրարանցում։ Ի՜նչ անկարգ, անկանոն բան, հիմարություն և ստորություն ե այդ ամենի պատճառը՝ ― յես։ Ասենք, յերբեմն ծիծաղելի յե լինում ― գոնե ինձ համար։ Յես չեմ կարողանում ինքս ինձ հաշիվ տալ, ինչ յեղավ ինձ, ջղագար վիճակում եմ յես իրոք, թե պարզապես շեղվել եմ ճանապարհից և անկարգություն եմ անում, մինչև վոր ինձ կապեն։ Ցերբեմն ինձ թվում ե, վոր միտքս խանգարվում ե։ Իսկ յերբեմն թվում ե, վոր յես հեռու չեմ գնացել մանկությունից, դպրոցական նստարանից և պարզապես կոպիտ չարություններ եմ անում։ | ||
+ | |||
+ | Մեղավորը Պոլինան ե, ամեն բանի մեղավորը Պոլինան ե։ Թերևս դպրոցական չարություններ ել չանեյի, յեթե նա չլիներ մեջտեղ։ Ով գիտե, գուցե յես այդ ամենը հուսահատությունից եմ անում (թեև, անչափ հիմարություն ե այդպես դատելը)։ Եվ չեմ հասկանում, չեմ ե՛լ հասկանում, ինչ լավ բան կա նրա մեջ։ Ասենք գեղեցիկ լինելը ― գեղեցիկ ե նա, կարծես թե գեղեցիկ ե։ Չ՞ե վոր նա ուրիշներին ել ե խելքահան անում։ Բարձրահասակ և վայելչակազմ։ Մենակ շատ ե նրբակազմ։ Ինձ թվում ե, թե նրան կարելի յե կշկռել, կամ յերկուտակ անել։ Նրա վոտի հետքը նեղ ու յերկար ե, ― տանջող։ Հենց տանջող։ Մազերը վոսկու գույն են տալիս։ Աչքերը ― իսկը կատվի, սակայն վորքան հպարտ և գոռոզ ե կարողանում նա նայել նրանցով։ Մոտ չորս ամիս առաջ, յերբ վոր յես նոր եյի պաշտոնի մտել, մի որ, յերեկոյան, նա դահլիճում Դե-Գրիյեյի հետ յերկար և տաք-տաք խոսում եր․․․ Յեվ այնպե՜ս եր նայում նրան․․ վոր յես հետո, յերբ վոր յեկա տուն քնելու, յերևակայեցի, թե նա Դե-Գրիյեյին ապտակ ե տվել․― նոր տվել և կանգնել նրա առաջ և նայում ե վրան․․․ Ահա այդ իսկ յերեկոյից յես նրան սիրեցի։ | ||
+ | |||
+ | Անցնենք գործին։ | ||
+ | |||
+ | Յես ճամբով իջա ծառուղին, կանգնեցի ծառուղու մեջտեղը և սպասեցի, վոր բարոնուհին ու բարոնը գան։ Հինգ քայլ հեռավորության վրա յես հանեցի գլխարկս ու գլուխ տվի։ | ||
+ | |||
+ | Հիշում եմ, բարոնուհին անընդգրկելի բոլորության մետաքսե զգեստ ուներ հագին, բաց մոխրագույն, ծալքերով, նա կրինոլին<ref>Շարջազգեստ, վորի տակին վասկոռե կամ մետաղե շարջաններ կան լավ ձև տալու համար։</ref> ուներ և պոչ։ Նա փոքրահասակ եր և անորինակ հաստ, սարսափելի հաստ և կախ ընկած կրկնածնոտով, այնպես վոր պարանոցը բոլորովին չեր յերևում։ Դեմքը՝ կաս-կարմիր։ Աչքերը՝ փոքր֊փոքր, չար ու լկտի։ Քայլում ե, ասես թե ամենքին պատվի յե արժանացնում։ Բարոնը՝ չոր-չոր, բարձրահասակ եր։ Դեմքը, ըստ գերմանական սովորության, ծուռ եր (և հազարավոր կնճիռներով ծածկված)․ ակնոց ուներ․ մոտ քառասուն տարեկան․ նրա վոտները քիչ ե մնում թե կրծքից սկսվեյին․ այդ կնշանակի ― զարմով ե։ Հպարտ ե, վորպես սիրամարգ։ Տձև ե քիչ։ Դեմքի արտահայտության մեջ ինչ-վոր վոչխարային բան կա, վոր իրահատուկ յեղանակով խորիմաստություն պիտի փոխարինի։ | ||
+ | |||
+ | Այդ ամենը թռավ աչքիս առջև յերեք վայրկյանի ընթացքում։ | ||
+ | |||
+ | Իմ բարևը և իմ գլխարկը ձեռքիս պահելը սկզբում մի քիչ կանգնեցրին նրանց ուշադրությունը։ Միայն բարոնը մի քիչ հոնքերը կիտեց։ Բարոնուհին հենց լողում եր ուղղակի ինձ վրա։ | ||
+ | |||
+ | — Madame la baronne,― արտասանեցի յես պարզորոշ բարձր ձայնով, շեշտելով յուրաքանչյուր բառը,— j’ai l’honneur d’être votre esclave<ref>Տիկին բարոնուհի, պատիվ ունեմ ձեր ստրուկը լինելու։</ref>։— Ապա յես գլուխ տվի, գլխարկս դրի գլխիս և անցա բարոնի կողքով, քաղաքավարի դարձնելով դեմքս դեպի նա և ժպտալով։ | ||
+ | |||
+ | Գլխարկ հանելը Պոլինան հրամայեց, իսկ գլուխ տվի և չարություն արի ինքս ինձնից։ Սատանան գիտե՝ թե ինչը մղեց ինձ։ Յես, ասես թե, թռչում եյի լեռն ի վայր։ | ||
+ | |||
+ | — Հե՜յ,― բղավեց, կամ ավելի լավ ե ասել, կրկռաց բարոնը․ շուռ գալով դեպի ինձ բարկացկոտ զարմանքով։ | ||
+ | |||
+ | Յես շուռ յեկա և կանդ առա հարգանքով լի սպասողությամր, շարունակելով նայել նրան և ժպտլ։ Նա, ըստ յերևույթին, տարակուսանքի մեջ եր և բարձրացրել եր հոնքերը nec plus ultra<ref>Ավելին չի կարելի։</ref>։ Նրա դեմքը ավելի ու ավելի մռայլվում եր։ Բարոնուհին ևս շուռ յեկավ իմ կողմը և նույնպես նայեց ցասկոտ տարակուսանքով։ Անց ու դարձողներից վոմանք սկսեցին մեզ վրա նայել։ Վոմանք նույնիսկ կանգ առան։ | ||
+ | |||
+ | — Հեյ,— կրկռաց դարձյալ բարոնը կրկնակի կռռոցով և կրկնակի կատաղությամբ։ | ||
+ | |||
+ | — Ja wohl!<ref>Այո։</ref>― յերկարաձգեցի յես, շարունակելով նայել ուղղակի նրա աչքերին։ | ||
+ | |||
+ | — Sind sie rasend?<ref>Կատաղե՞լ եք դուք։</ref>― ճչաց նա, թափահարելով իր ձեռնափայտը և կարծես մի քիչ սկսեց քցել։ Նրանք գուցե և շփոթեցնում եր իմ հագուստը։ Յես շատ վայելուչ, անգամ թաշախուստային եյի հագնված, ինչպես մեկը, վոր լիովին պատկանում ե ամենակարգին հասարակության։ | ||
+ | |||
+ | — Ja wo-o-oh!― գոռացի յես, վորքան ձայնս պատեց ուժգին, ձգեցի o-ն, ինչպես յերկարաձգում են բերլինցիք, վոր ամեն րոպե խոսակցության մեջ գործ են ածում «Ja wohl»,― օ տառը ավելի կամ պակաս չափով յերկարացնելով, մտքերի և զգացողությունների զանազան յերանգներ արտահայտած լինելու համար։ | ||
+ | |||
+ | Բարոնն ու բարոնուհին արագ շուռ յեկան և գրեթե վազեցին ինձնից յերկյուղով։ Հասարակությունից վոմանք սկսեցին խոսել, մյուսները նայում եյին վրաս տարակուսանքով։ Ասենք՝ այդ լավ չեմ հիշում։ | ||
+ | |||
+ | Յես շուռ յեկա և սովորական քայլվածքով գնացի Պոլինա Ալեքսանդրովնայի մոտ։ Բայց մի հարյուր քայլ նրա նստարանից դեռ հեռու յես տեսա, վոր նա վեր կացավ և յերեխաների հետ հյուրանոց գնաց։ | ||
+ | |||
+ | Յես հասա նրան բալկոնի մոտ։ | ||
+ | |||
+ | — Կատարեցի․․․ հիմարությունը,— ասացի յես, հավասարվելով նրան։ | ||
+ | |||
+ | — Ի՞նչ կա վոր։ Հիմա յել դուրս պրծեք,― պատասխանեց նա, անգամ առանց նայելու վրաս և բարձրացավ սանդուխքով։ | ||
+ | |||
+ | Ամբողջ այդ յերեկոն յես ման յեկա պուրակում։ Անցնելով պուրակի և ապա անտառի միջով, յես մտա ուրիշ իշխանության սահմանները։ Ինչ-վոր խրճիթում ձվաձեղ կերա և գինի խմեցի, այդ հովվերգության համար ինձնից ամբողջ մեկ և կես թալեր պոկեցին։ | ||
+ | |||
+ | Միայն ժամը տասնմեկին յես վերադարձա տուն։ Իսկույն գեներալը մարդ ուղարկեց հետևիցս։ | ||
+ | |||
+ | Մերոնք հյուրանոցում յերկու համար են բռնում․ նրանք չորս սենյակ ունեն։ Առաջինը,― մեծը,― սալոն<ref>Հյուրասենյակ։</ref> ե, մեջը՝ դաշնամուր։ Նրա կողքին, նույնպես մեծ սենյակ ե ― գեներալի առանձնասենյակը։ Այստեղ ել նա ինձ սպասում եր, առանձնասենյակի մեջտեղում կանգնած, չափազանց վեհ դիրք ընդունած։ Դե-Գրիյեն թիկն տված, նստած եր գահավորակի վրա։ | ||
+ | |||
+ | — Մեծապատիվ պարոն, թույլ տվեք հարցնել, ի՞նչ եք արել դուք,― սկսեց գեներալը, դիմելով ինձ։ | ||
+ | |||
+ | — Յես կկամենայի, գեներալ, վոր դուք ուղղակի գործի անցնեյիք,― ասացի յես։― Դուք յերևի կամենում եք խոսել իմ այսորվա հանդիպումի մասին մի գերմանացու հետ։ | ||
+ | |||
+ | — Մի գերմանացո՜ւ։ Այդ գերմանացին ― բարոն Վուրմերհելմն ե և կարևոր անձ։ Դուք նրան և բարոնուհուն կոպտություններ եք արել։ | ||
+ | |||
+ | — Յեվ վո՛չ մի։ | ||
+ | |||
+ | — Դուք վախեցրել եք նրանց, մեծարգո պարոն,― բղավեց գեներալը։ | ||
+ | |||
+ | — Իսկի ել չե։ Դեռ Բերլինում իմ ականջը մտավ խոսքի տակից―գլխից կրկնվող Ja wohl-ը, վոր նրանք արտաբերում են զզվելի յերկարաձգելով։ Յերբ վոր յես հանդիպեցի նրան ծառուղում, հանկարծ, չգիտեմ ինչու, այդ «Ja wohl»-ը թռավ միտս և գրգռեց ինձ․․․ Համ ել բարոնուհին ահա յերեք անգամ ե, ինչ հանդիպելով ինձ, սովորություն ե դարձրել ընթանալու, ուղղակի ինձ վրա, կարծես յես ճիճու եյի, վորին կարելի յե ճզմել։ Համաձայնեցեք, յես ևս կարող եմ իմ ինքնասիրությունն ունենալ։ Յես հանեցի գլխարկս և քաղաքավարի (հավատացնում եմ ձեզ, վոր քաղաքավարի) ասացի՝ «Madame, j’ai l’honneur d’être votre esclave»։ Յերբ վոր բարոնը շուռ յեկավ և գոչեց «հե՜յ»,― ինձ կարծես մեկը հանկարծ հրեց նույնպես գոչելու՝ «Ja Wohl»։ Յեվ յես յերկու անգամ գոչեցի, առաջին անգամը սովորական․ եղանակով, իսկ յերկրորդը ― յերկարաձգելով բոլոր ուժովս։ Պրծավ-գնաց։ | ||
+ | |||
+ | Խոստովանանք լինի, յես սարսափելի ուրախ եյի այդ ծայր աստիճան մանկամիտ բացատրությանը։ Յես զարմանալի ուզում եյի յերկար ու բարակ անել այդ պատմությունը, ինչքան կարելի յե ավելի անմիտ կերպով։ | ||
+ | |||
+ | Յեվ քանի գնում, այնքան յես բավականություն եյի ստանում։ | ||
+ | |||
+ | — Դուք խնդում եք ինձ վրա,— բղավեց գեներալը։ Նա հետ դարձավ ֆրանսիացու կողմը և ֆրանսերեն ասաց նրան, վոր յես դիտմամբ ուզում եմ, վոր տակիցը պատմություն դուրս գա։ Դե-Գրիյեն արհամարհանքով քմծիծաղ տվեց և վեր քաշեց ուսերը։ | ||
+ | |||
+ | ― Ո՜, այդ միտքը չունենաք, բնավ,— գոչեցի յես գեներալին,— իմ վարմունքն, իհարկե, լավ չե, յես վերին աստիճանի սրտաբաց խոստովանում եմ ձեր առջև։ Իմ վարմունքը նույնիսկ հիմար կարելի յե կոչել և դպրոցականի անվայել չարություն, բայց վո՛չ ավելին։ Յեվ գիտե՞ք, գեներալ, յես ծայր աստիճան զղջում եմ։ Բայց այստեղ մի հանգամանք կա, վոր իմ աչքում ինձ գրեթե ազատում ե անգամ զղջումից։ Վերջերս, մոտ մի յերկու շաբաթ, նույնիսկ յերեք, յես լավ չեմ զգում ինձ՝ հիվանդ եմ, նյարդային, դյուրագրգիռ, ֆանտաստիկական և լինում են դեպքեր, յերբ յես չեմ իշխում ինձ վրա։ Ճիշտ, յերբեմն սաստիկ ուզենում եմ մի քանի անգամ դիմել մարկիզ Դե-Գրիյեյին և․․․ Ասենք ավարտելու կարիք չկա․ նա գուցե նեղանա․ մի խոսքով՝ դրանք հիվանդության նշաններ են։ Չդիտեմ, բարոնուհի Վուրմերհելմը ուշադրության կառնի՞ արդյոք այդ հանգամանքը, յերբ վոր յես նրանից ներողություն խնդրելու լինեմ (վորովհետև յես մտադիր եմ նրանից ներողություն խնդրելու)։ Յես կարծում եմ, չի առնի, առավել ևս, վորքան ինձ հայտնի յե, վոր վերջերս իրավաբանական աշխարհում սկսել են ի չարը գործադրել այդ հանգամանքը։ Փաստաբանները քրեյական գործերի քննության միջոցին հաճախ իրենց կլիյենտներին նրանով են արդարացնում, վոր նրանք վոճրագործության վայրկյանին վոչինչ չեն հիշել և վոր դա այդ տեսակ հիվանդություն ե։ «Ծեծելը ծեծել ե և վոչինչ չի հիշում»։ Յեվ յերևակայեցեք գեներալ, բժշկականությունն ել նրանց կողմն ե պահում,— իրոք հաստատում ե, վոր այդ տեսակ հիվանդություն կա, այդ տեսակ ժամանակավոր խելագարություն, յերբ վոր մարդ գրեթե բան չի հիշում, կամ կիսահիշում ե, կամ քառորդ մասով ե հիշում։ Բայց բարոնն ու բարոնուհին ― հին սերնդի մարդիկ են, այն ել պրուսսացի յունկեր<ref>Գերմանիայում՝ յերիտասարդ կալվածատերեր, հետագայում ազնվական ― հետադիմականները պարլամենտում։</ref> և կալվածատեր։ Նրանց յերևի այդ առաջադիմությունը իրավական-բժշկական աշխարհում դեռ անհայտ ե, ուստի և նրանք իմ բացատրությունը չեն ընդունի։ Ինչպե՞ս եք կարծում, գեներալ։ | ||
+ | |||
+ | — Բավական ե, պարոն,— կտրուկ և զուսպ ցասումով արտասանեց գեներալը,— բավական ե։ Յես կաշխատեմ մի անգամ ընդմիշտ ազատվել ձեր դպրոցական չարություններից։ Բարոնուհուց և բարոնից դուք ներողություն չեք խնդրի։ Ամեն հարաբերություն ձեզ հետ, անգամ յեթե ձեր միակ խնդիրքը լինի ներման մասին, նրանց համար չափազանց ստորացուցիչ կլիներ։ Բարոնը, տեղեկանալով, վոր դուք իմ տան մարդն եք, արդեն իսկ ինձ հետ վոկսալում բացատրվել ե և, խոստովանանք լինի, քիչ եր մնում վոր ինձնից բավարարություն պահանջի։ Հասկանո՞ւմ եք դուք, թե ինչի եյիք յենթարկում ինձ, մեծարգո պարոն։ Յե՛ս, յե՛ս հարկադրված եյի բարոնից ներողություն խնդրելու և խոսք տվի նրան, վոր անհապաղ, այսոր ևեթ, դուք կդադարեք իմ տան մարդը լինելուց․․․ | ||
+ | |||
+ | — Ներողությո՛ւն, ներողությո՛ւն գեներալ, ասել ե թե նա ի՞նքը պահանջեց, վոր յես այլևս անպատճառ դադարեմ ձեր տան մարդը լինելուց, ինչպես դուք հաճեցիք արտահայտվել։ | ||
+ | |||
+ | — Վոչ, բայց յես ինքս պարտավորված համարեցի տալու նրան այդ բավարարությունը և, հասկանալի բան ե, բարոնը գոհ մնաց։ Մենք անջատվում ենք, մեծարգո պարոն։ Դուք ինձնից ունեք ստանալիք ահա այս չորս ֆրիդրիխսդորն<ref>Պրուսական վոսկեդրամ, վոր հիմա վերացել ե, 5 ռ․ 15 կ․ արժողությամբ։</ref> ու յերեք ֆլորինը<ref>Արծաթ․ դրամ, 75 կ․ արժողությամբ։</ref> տեղական դրամով։ Ահա փողը, ահա և հաշիվը․ կարող եք ստուգել։ Մնաք բարով։ Այսուհետև մենք ոտարներ ենք։ Անհամություններից և անախորժություններից բացի յես ձեզնից բան չտեսա։ Յես իսկույն կկանչեմ կելներին<ref>Չեստորանի լաքեյ։</ref> և կհայտարարեմ, վոր վաղվանից յես այլևս պատասխանատու չեմ հյուրանոցում արած ձեր ծախսերի համար։ Պատիվ ունեմ մնալու ձեր խոնարհ ծառան։ | ||
+ | |||
+ | Յես վերցրի փողը, թուղթը, վորի վրա մատիտով հաշիվ եր տեսնված, գլուխ տվի գեներալին և լուրջ ասացի նրան․ | ||
+ | |||
+ | — Գեներալ, գործն այդպես վերջանալ չի կարող։ Շատ ցավում եմ, վոր դուք անախորժությունների յեք յենթարկվել բարոնից, բայց ― ներեցեք ինձ ― մեղավորը դուք ինքներդ եք։ Ինչո՞ւ յեք դուք բարոնի առջև իմ մեղքը ձեր վրա վերցրել։ Ի՞նչ կնշանակի՝ «յես ձեր տան մարդն եմ» արտահայտությունը։ Յես պարզապես ձեր տանը ուսուցիչ եմ, այդքան բան։ Յես հարազատ վորդի չեմ, ձեր խնամակալության ներքո չեմ գտնվում և իմ վարմունքի համար դուք պատասխանատու լինել չեք կարող։ Յես ինքս իրավաբանորեն կոմպետենտ անձ եմ։ Յես քսանհինգ տարեկան եմ, համալսարանի կանդիտատ<ref>Ամենացածր գիտական աստիճան։ Հետևյալը մագիստրն ե, իսկ հետո դոկտոր։</ref>, յես ազնվական եմ, յես միանգամայն ոտար մարդ եմ ձեզ համար։ Միմիայն իմ անսահման հարգանքը ձեր արժանիքների հանդեպ կանգնեցնում ե ինձ ձեզնից հենց հիմա բավարարություն պահանջելուց և հետագա հաշվետվությունից, վոր դուք իրավունք եք համարել պատասխան տալու իմ փոխարեն։ | ||
+ | |||
+ | Գեներալն այն աստիճան ապշեց, վոր ձեռները չռեց յերկու կողմ, ապա հանկարծ դարձավ ֆրանսիացուն և շաապ֊շտապ հաղորդեց նրան, վոր յես քիչ եր մնացել, վոր իրեն մենամարտության կանչեմ։ Ֆրանսիացին բարձրաձայն ծիծաղեց։ | ||
+ | |||
+ | ― Բայց բարոնի նկատմամբ ներողամիտ լինել չեմ կարող,— շարունակեցի յես կատարյալ սառնասրտությամբ, բնավ չշփոթվելով m-r Դե-Գրիյեյի ծիծաղից,— և վորովհետև դուք, գեներալ, համաձայնելով այսոր լսել բարոնի գանգատը և պաշտպանելով նրա շահը, ինքներդ ձեզ մի տեսակ մասնակից դարձրիք այս գործում, ապա յես պատիվ ունեմ զեկուցելու ձեզ, վոր, վոչ ուշ, քան վաղը առավոտյան պահանջելու յեմ բարոնից, իմ անունից, ձևական բացատրություն պատճառների, վոր նա գործ ունենալով ինձ հետ, դիմել ե ինձնից անկախ ուրիշ անձի,— ասես թե յես չեյի կարող կամ թե անարժան եյի պատասխանելու ինքս։ | ||
+ | |||
+ | Ինչ վոր յես նախազգում եյի, այն ել կատարվեց։ Գեներալը, լսելով այդ նոր հիմարությունը, սարսափելի վախեցավ։ | ||
+ | |||
+ | — Ինչպե՞ս թե, մի՞թե դուք մտադիր եք այդ անիծյալ գործը շարունակելու։― Գոչեց նա,—բայց ի՞նչ եք անում ինձ հետ, տեր աստված։ Չհանդգնեք, չհանդգնեք, մեծարգո պարոն, կամ թե, յերդվում եմ․․․ Այստեղ ել իշխանություն կա և յես․․․ յես․․․ մի խոսքով, իմ չինին<ref>Աստիճան։</ref> վայել․․․ բարոնը ևս․․․ մի խոսքով՝ ձեզ կկալանավորեն և կհեռացնեն այստեղից վոստիկանության ուղեկցությամբ, վոր դուք կատաղի բաներ չանեք։ Հասկացա՞ք։― Յեվ թեև նրա շունչը կտրվում եր ցասումից, այնուհանդերձ նա սարսափելի վախենում եր։ | ||
+ | |||
+ | — Գեներալ,—պատասխանեցի յես նրա համար անտանելի հանգստությամբ,— չի կարելի կատաղության համար կալանավորել նախ քան կատաղություն գործելը։ Յես դեռ իմ բացատրությունը բարոնի հետ չեմ սկսել և ձեզ դեռ միանգամայն անհայտ ե, թե ինչ յեղանակով և ինչ հիմունքներով եմ մտադիր այդ գործին անցնելու։ Յես կամենում եմ միայն պարզել ինձ համար վիրավորական յենթադրությունը, թե յես վորևե անձի խնամակալության ներքո յեմ, վոր իբր թե ունի իշխանություն իմ ազատ կամքի վրա։ Իզուր եք դուք այդքան մտահոգ և անհանգիստ լինում։ | ||
+ | |||
+ | — Ի սեր աստծու, ի սեր աստծու, Ալեքսեյ Իվանովիչ, թողեք այդ անմիտ մտադրությունր․― մրթմրթում եր գեներալը, հանկարծակի փոխելով իր ցասկոտ յեղանակը աղերսականի և նույնիսկ բռնելով իմ ձեռները։― Յերևակայեցեք, թե դրանից ի՜նչ դուրս կգա։ Դարձյալ անախորժություն։ Համաձայնեցեք, յես պետք ե ինձ ուրիշ տեսակ պահեմ, մանավանդ հիմա․․․ Մանավանդ հիմա․․․ Ո՜, դուք չգիտեք, չգիտեք իմ բոլոր հանգամանքները․․․ Յերբ վոր մենք այստեղից գնանք, յես պատրաստ եմ ձեզ նորից ընդունելու։ Յես հիմա հենց այնպես, դե, մի խոսքով ― դուք հո հասկանո՞ւմ եք պատճառները․― ճչաց նա հուսակտուր, Ալեքսեյ Իվանովիչ, Ալեքսեյ Իվանովիչ։ | ||
+ | |||
+ | Քաշվելով դեպի դուռը, յես մի անգամ ևս շատ և շատ խնդրեցի, վոր նա անհանգիստ չլինի, խոստացա, վոր ամեն ինչ լավ և վայելուչ կանցնի և շտապեցի դուրս գալ։ | ||
+ | |||
+ | Յերբեմն ռուսները արտասահմանում չափազանց յերկչոտ են լինում և սաստիկ վախենում են, թե ինչ կասեն, և թե ինչպես կնայեն նրանց վրա և այս կամ այն բանը վայելո՞ւչ կլինի արդյոք, մի խոսքով՝ այնպես են պահում իրենց, ասես կորսեթ հագած լինեն, մանավանդ նրանք, վորոնք նշանավոր լինելու հավակնություն ունեն։ Նրանց ամենասիրածը ― վորևե կանխակալ, մի անգամ հաստատված ձև ե, վորին նրանք ստրկորեն հետևում են հյուրանոցներում, զբոսավայրերում, ժողովարաններում, ճանապարհին․․․ Բայց գեներալի բերնից դուրս պրծավ, վոր բացի դրանից նա ունեցել ե ուրույն հանգամանքներ, վոր նա պետք ե «ուրիշ տեսակ պահի իրեն»։ Դրանից ե, վոր նա հանկարծ փոքրոգությամբ վախեցավ և փոխեց իր խոսակցության յեղանակն ինձ հետ։ Յես այդ ընդունեցի ի գիտության և հիշեցի։ Յեվ, իհարկե, նա կարող եր վաղը հիմարաբար դիմել վորևիցե իշխանության, այնպես վոր յես իսկապես վոր պետք ե զգույշ լինեյի։ | ||
+ | |||
+ | Ասենք յես բնավ չեյի կամենում բարկացնել հատկապես գեներալին, բայց մեջս հիմա ցանկություն ծագեց բարկացնել Պոլինային։ Պոլինան հետս այնքան խստասիրտ վարվեց և ինքը հրեց ինձ դեպի այդքան հիմար ճանապարհ, վոր յես շատ եյի ուզում նրան այն տեղը հասցնեմ, վոր նա ինքը խնդրի ինձնից, վոր կանգ առնեմ։ Իմ դպրոցական չարությունները կարող եյին, վերջապես, նրան ել վարկաբեկել։ Բացի այդ մեջս ինչ-ինչ ուրիշ զգացողություններ և ցանկություններ եյին ձևակերպվել․ յեթե յես, որինակ, նրա առջև ինքնակամ վոչնչություն եմ դառնում, այդ հո բնավ չի նշանակում, թե մարդկանց հանդեպ յես թրջված հավ եմ և, իհարկե, ով-ով, բարոնը չե, վոր «ինձ ձեռնափայտով խփի»։ Յես կամեցա նրանց բոլորի վրա ծիծաղել, իսկ ինքս ղոչաղ դուրս գալ։ Թող տեսնեն։ Նա հո սկանդալից կվախենա, ինձ կկանչի։ Չկանչի յել, ապա դարձյալ կտեսնի, վոր յես թրջված հավ չեմ․․․ | ||
+ | |||
+ | (Զարմանալի լուր՝ նոր միայն լսեցի մեր դայակից, վորին հանդիպեցի սանդուխքի վրա, վոր Մարյա Ֆիլիպովնան այսոր գնացել ե մեն֊մենակ Կարլսբադ, յերեկոյան գնացքով, իր յերկրորդական քրոջ մոտ։ Այդ ի՞նչ լուր ե։ Դայակն ասում ե, թե նա վաղուց եր մտադիր․ բայց ինչպե՞ս ե յեղել, վոր դրա մասին վոչ վոք չի իմացել։ Ասենք՝ գուցե միայն յես չեմ իմացել։ Դայակի բերնից դուրս պրծավ, վոր Մարյա Ֆիլիպովնան գեներալի հետ դեռ երեկ չե անցյալ որը տաք խոսակցություն ե ունեցել։ Հասկացանք։ Անշուշտ m-lle Blanche-ի մատը խառը կլինի։ Այո՛, մեզ համար վճռական որ ե վրա հասնում)։ | ||
+ | |||
+ | == Յոթերորդ գլուխ == | ||
+ | |||
+ | Առավոտյան յես կանչեցի կելներին և հայտարարեցի, վոր իմ հաշիվը առանձնացնեն։ Իմ համարն այնքան ել թանգ չեր, վոր շատ ել վախենայի և բոլորովին դուրս գայի հյուրանոցից։ Յես տասնվեց ֆրիդրիխսդոր ունեյի, իսկ հետո․․․ հետո կարող ե հարստություն գալ։ Տարորինակ բան, յես դեռ չեյի տարել, բայց այնպես եյի վարվում, զգում ու մտածում, ինչպես հարուստ մեկը և չեյի կարողանում ինձ այլ կերպ յերևակայել։ | ||
+ | |||
+ | Յես մտադիր եյի, չնայած վաղորդյան ժամին, իսկույն միստեր Աստլեյի մոտ գնալ d’Angleterre<ref>Անգլիտեր ― Անգլիա։</ref> հյուրանոցը, շատ մոտ ե մեզնից, վոր հանկարծ Դե-Գրիյեն ներս մտավ մոտս։ Այդ դեռ յերբեք չեր պատահել, համ ել այդ պարոնի հետ վերջերս մենք ամենաոտար և ամենալարված հարաբերությունների մեջ եյինք։ Նա աշկարա չեր ծածկում իր արհամարհական վերաբերմունքը դեպի ինձ, նույնիսկ աշխատում եր ծածկած չլինել․ իսկ յես — յես ուրույն պատճառներ ունեյի նրան յերես չտալու համար։ Մի խոսքով՝ յես նրան ատում եյի։ Նրա գալուստն ինձ շատ զարմացրեց։ Յես իսկույն գլխի ընկա, վոր այստեղ ինչ֊վոր ուրիշ բան ե մեջ ընկել։ | ||
+ | |||
+ | Նա շատ սիրալիր ներս մտավ և ինձ կոմպլիմենտ<ref>Գովեստ։</ref> արեց սենյակի առիթով։ Տեսնելով, վոր գլխարկս ձեռիս եր, նա տեղեկացավ, թե միթե այսքան վաղ յես մտադիր եմ դուրս գալու։ Իսկ յերբ լսեց, վոր յես գործով միստեր Աստլեյի մոտ եմ գնում, միտք արավ, խելքը բան կտրեց և նրա դեմքը շատ մտահոգ արտահայտություն ընդունեց։ | ||
+ | |||
+ | Դե-Գրիյեն բոլոր ֆրանսիացիների նման եր, այսինքն՝ դվարթ և սիրալիր, յերբ վոր այդ հարկավոր ե և ձեռնտու և անտանելի տաղտկալի, յերբ զվարթ և սիրալիր լինելու անհրաժեշտությունը վերանում ե։ Ֆրանսիացին հազվադեպ ե բնականորեն սիրալիր լինում․ նա միշտ սիրալիր ե կարծես թե ըստ հրամանի, հաշվից դրդված։ Յեթե, որինակ, անհրաժեշտ ե համարում ֆանթասթիկ, որիգինալ, անսովոր լինելու, ապա նրա ֆանթազիան ամենահիմար և ամենաանբնական, կազմվում ե նախապես ընդունված և վաղուց հետե տրորված ձևերից։ Իսկ իսկական ֆրանսիացին ― ամենաքաղքենի, մանր, սովորական գրականությունից ե բաղկացած, մի խոսքով՝ աշխարհիս ամենատաղտկալի եյակն ե։ Ըստ իս միմիայն խամ մարդիկ և մանավանդ ռուս որիորդներն են նրանով տարվում։ Իսկ յուրաքանչյուր կարգին եյակ իսկույն կնկատի և կզզվի սալոնական սիրալիրության, ազատ շարժ ու ձևերի և զվարթության մի անգամ ընդունված ձևերի կազյոննի բնույթից։ | ||
+ | |||
+ | — Յես գործով եմ յեկել ձեզ մոտ,— սկսեց նա չափազանց անկախ, թեպետ և քաղաքավարի,— և չեմ ծածկի, վոր յեկել եմ իբրե դեսպան, կամ ավելի ճիշտ ասած, միջնորդ գեներալի կողմից։ Շատ վատ իմանալով ռուսերեն, յես երեկ գրեթե բան չհասկացա․ բայց գեներալն ինձ մանրամասն բացատրեց և, խոստովանում եմ․․․ | ||
+ | |||
+ | — Բայց լսեցեք, m-r Դե-Գրիյե,― ընդհատեցի յես նրան,— դուք այս գործում ել եք հանձն առել միջնորդ լինել։ Յես իհարկե, «un outchitel» եմ և յերբեք հավակնության չեմ ունեցել պատիվ ունենալու այդ տան մոտ բարեկամը լինելու, կամ վորևե առանձնապես մտերիմ հարաբերություն ունենալու, ուստի և բոլոր հանգամանքները չգիտեմ․ բայց բացատրեցեք ինձ՝ մի՞թե դուք հիմա արդեն բոլորովին այդ տան ընտանիքի անդամ եք դառել․ վորովհետև դուք, վերջապես, ամեն բանում այնպիսի մասնակցություն եք վերցնում ձեզ վրա, անպայման իսկույն ևեթ ամեն բանում միջնորդ դառնում․․․ | ||
+ | |||
+ | Իմ հարցը նրան դուր չեկավ։ Նրա համար այդ հարցը շատ թափանցիկ եր, իսկ բերնից խոսք դուրս պրծացնել նա չեր ուզում։ | ||
+ | |||
+ | — Գեներալի հետ ինձ մասամբ գործեր են կապում, մասամբ ել ''վորոշ ուրույն'' հանգամանքներ,— ասաց նա չոր։― Գեներալն ուղարկել ե ինձ խնդրելու ձեզնից, վոր թողնեք ձեր յերեկվա մտադրությունները։ Այն ամենը, վոր դուք հնարել եք, իհարկե, շատ սրամիտ ե․ բայց նա հատկապես խնդրել ե պարզել, վոր այդ ձեզ բնավ չի հաջողվի․ դա քիչ ե ― բարոնը ձեզ չի ընդունի և, վերջապես համեն այն դեպս, գեներալն ունի ամեն տեսակ միջոցներ ազատվելու հետագայում անախորժություններից ձեր կողմից։ Համաձայնեցեք ինքներդ։ Ի՞նչ կարիք կա, ասացեք, շարունակելու։ Իսկ գեներալը խոստանում ե, հաստատապես, նորից ընդունել ձեզ իր տունը, առաջին իսկ հարմար պարագաներում և այն պահին վճարել անցած ժամանակա միջոցի ձեզ հասանելիք ռոճիկը, vos appointements։ Չէ՞ վոր դա բավականին ձեռնտու յե։ | ||
+ | |||
+ | Յես նրան շատ հանգիստ առարկեցի, վոր նա մի քիչ սխալվում ե․ վոր թերևս ինձ բարոնի տնից վոչ թե դուրս անեն, այլ, ընդհակառակը, լսեն և խնդրեցի նրանից խոստովանել, վոր նա հենց նրա համար ե յեկել, վոր հարցուփորձ անի և տեղեկանա, թե յես ինչպես եմ մտադիր գործին կպչելու։ | ||
+ | |||
+ | — Աստված իմ, յեթե գեներալն այդքան հետաքրքրված ե, ապա հասկանալի բան ե, նրան հաճելի կլինի իմանալ, թե դուք ինչ եք անելու և ինչպես։ Դա այնքան բնական ե։ | ||
+ | |||
+ | Յես սկսեցի բացատրել, իսկ նա ― լսել՝ թիկն տված, մի քիչ գլուխը իմ կողմը, կողքը թեքած, դեմքի պարզ, չքողարկած, հեգնական արտահայտությամբ։ Ընդհանրապես նա իրեն չափազանց բարձր եր պահում։ Յես ձգտում եյի բոլոր ուժովս ձևացնել, վոր գործին ամենալուրջ տեսակետից եմ նայում։ Յես բացատրեցի, վոր վորովհետև բարոնը դիմել ե գեներալին և գանգատվել ինձնից, կարծես գեներալի ծառայից, ապա առաջինը՝ դրանով ինձ զրկել ե տեղից, իսկ յերկրորդ՝ վարվել հետս իբրև մի անձի, վոր ի վիճակի չի պատասխանել իրեն համար և վորի հետ չարժե խոսել։ Իհարկե, յես արդարացի կերպով ինձ վիրավորված եմ համարում․ սակայն ըմբռնելով տարիքի, հասարակական դիրքի տարբերությունը և այլն, և այլն, (այս տեղում յես հազիվ զսպեցի ծիծաղս), չեմ կամենում մի նոր թեթևամտության պատասխանատվություն ևս վերցնել ինձ վրա, այսինքն՝ բարոնից ուղղակի պահանջել կամ նույնիսկ միայն առաջարկել նրան բավարարություն<ref>Այսինքն՝ մենամարտության կանչել։</ref>, այնուհանդերձ յես միանգամայն իրավունք եմ համարում առաջարկելու նրան և մանավանդ բարոնուհուն՝ ներողություն խնդրելու, մանավանդ վոր, իրոք, վերջերս յես առողջ չեմ, ջղերս քայքայված են և այսպես ասած, ֆանթասթիական եմ, և այլն, և այլն։ Սակայն ինքը բարոնը՝ իր յերեկվա ինձ համար վիրավորական դիմումով գեներալին և պահանջով, վոր գեներալը զրկի ինձ տեղից, ինձ այնպիսի դրության մեջ է գցել, վոր հիմա արդեն յես չեմ կարող նրանից և բարոնուհուց ներողություն խնդրել, վորովհետև նա ել, բարոնուհին ել և ամբողջ հասարակությունը կկարծեն, թե յես յերկյուղից եմ յեկել ներողություն խնդրելու, վորպեսզի հետ ստանամ տեղս։ Այդ ամենից բղխում ե, վոր յես հիմա հարկադրված եմ բարոնից խնդրելու, վոր նախ նա ինձնից ներողություն խնդրի, ամենաչափավոր արտահայտություններով,— որինակ, ասեր թե, վոր նա բնավ ինձ վիրավորելու ցանկություն չի ունեցել։ Յեվ յերբ վոր բարոնն այդ ասի, այն ժամանակ ահա, անկաշկանդ, անկեղծ ու սրտաբաց՝ յես նրանից ներողություն կխնդրեմ։ Մի խոսքով,― ավարտեցի յես,― խնդրում եմ միայն, վոր բարոնը չկաշկանդի ինձ։ | ||
+ | |||
+ | — Ֆի, ի՜նչ փափկանկատություն և ի՜նչ տեսակ նրբություններ։ Յեվ ի՞նչ կարիք կա, վոր դուք ներողություն խնդրեք։ Դե, համաձայնեցեք m-r․․․ m-r․․․ վոր դուք այդ ամենը դիտմամբ եք ձեռնարկում, վոր վշտացնեք գեներալին․․․ իսկ գուցե և ունեք վորևե հատուկ նպատակներ․․․ mon cher monsieur․․․ pardon, j’ai oublié votre nome, m-r Alexis? N’est ce pas?<ref>Սիրելի պարոն․․․ ներողություն, յես մոռացել եմ ձեր անունը, պ-ն Ալեքսի՞ս։ Այսպես չէ՞։</ref> | ||
+ | |||
+ | — Սակայն թույլ տվեք, mon cher marquis<ref>Սիրելի մարկիզ։</ref>, ձե՞ր ինչ գործն ե ապա։ | ||
+ | |||
+ | — Mais le général․․․<ref>Բայց գեներալը․․․</ref> | ||
+ | |||
+ | — Իսկ գեներալի՞ն ինչ։ Նա յերեկ ինչ֊վոր ասում եր, թե պետք ե իրեն ինչ֊վոր կերպ պահի․․․ և այնպես անհանգիստ եր լինում․․․ բայց յես բան չհասկացա։ | ||
+ | |||
+ | — Այստեղ կա, այստեղ հենց հատուկ հանգամանք գոյություն ունի,— ծայրը բռնեց Դե-Գրիյեն խնդրողի ձայնով, վորի մեջ ավելի և ավելի դժգոհության շեշտ եր լսվում։― Դուք ճանաչո՞ւմ եք m-lle de Cominges․․․<ref>Որիորդ Կոմինժ։</ref> | ||
+ | |||
+ | — Այսինքն՝ m-lle Blanche?<ref>Որիորդ Բլանշ։</ref> | ||
+ | |||
+ | — Այո m-lle de Cominges․․․ et madame sa mère․․․<ref>Որիորդ Կոմինժը և իր մայրը։</ref> համաձայնեցեք, գեներալը․․․ մի խոսքով, գեներալը սիրահարված ե նույնիսկ․․․ նույնիսկ, թերևս, այստեղ տեղի ունենա ամուսնությունը։ Յեվ յերևակայեցեք այդ միջոցին զանազան սկանդալներ, պատմություններ․․․ | ||
+ | |||
+ | — Յես, այստեղ ամուսնության վերաբերող վոչ սկանդալ, վոչ ել պատմություն եմ տեսնում։ | ||
+ | |||
+ | — Բայց le baron est si irascible, un caractere prussien, vous savez, enfin il fera une querelle d’Allemand․<ref>Բարոնն այնքա՜ն ցասկոտ ե, պրուսական մի բնավորություն ունի, գիտե՞ք հո, վերջապես նա գերմանավարի կռիվ կանի։</ref> | ||
+ | |||
+ | — Չէ՞ վոր իմ դեմ և վոչ թե ձեր, վորովհետև յես այլևս այդ տանը չեմ պատկանում․․․ (Յես դիտմամբ աշխատում եյի ինչքան կարելի յե անհասկացող լինել)։ Թույլ տվեք սակայն, մի՞թե արդեն վճռված ե, վոր m-lle Blanche-ը մարդու յե գնում գեներալին, ել ինչի՞ յեն սպասում։ Ուզում եմ ասած լինել ― ի՞նչ կարիք կա ծածկելու այդ, առնվազն, մեզնից, տնայիններից։ | ||
+ | |||
+ | — Յես չեմ կարող ձեզ․․․ ասենք դա դեռ վոչ բոլորովին․․․ սակայն․․․ դուք գիտեք, Ռուսաստանից լուրի յեն սպասում․ գեներալը պիտի կարգավորի իր գործերը․․․ | ||
+ | |||
+ | — Ա՜, a! la baboulinka!<ref>Ֆրանսերեն արտասանությամբ ռուսերեն բաբուլինկա բառն ե՝ տատիկ։</ref> | ||
+ | |||
+ | Դե-Գրիյեն ատելությամբ նայեց վրաս։ | ||
+ | |||
+ | — Մի խոսքով,— ընդհատեց նա ինձ,— յես լիովին վստահ եմ ձեր բնածին սիրալիրությանը, ձեր խելքին, վարվեցողությանը․․․ Դուք, իհարկե, կանեք այդ մի ընտանիքի համար, վորի մեջ դուք ընդունված եք յեղել հարազատի պես, սիրված, հարգված․․․ | ||
+ | |||
+ | ― Ի՞նչ եք ասում, վռնդվա՞ծ․․․ դուք հիմա պնդում եք, վոր առերես․ բայց համաձայնեցեք, յեթե ձեզ ասեն՝ «յես իհարկե, չեմ ուզում քո ականջներից քաշել, բայց թույլ տուր առերես ականջներիցդ քաշեմ․․․»։ Ախր դա գրեթե միևնույն ե։ | ||
+ | |||
+ | — Յեթե այդպես ե, յեթե վոչ մի խնդիրք չի ազդում ձեզ վրա,― սկսեց նա խիստ և դիպչող յեղանակով, ապա թույլ տվեք հավատացնել ձեզ, վոր ձեռք կառնվեն միջոցներ։ Այստեղ իշխանություն կա, ձեզ այսոր ևեթ կարտաքսեն,— que diable! Un blanc-bec comme vous<ref>Սատանան տանի, ձեզ պես ջահել անփորձ մեկը։</ref>, կամենում ե բարոնի պես մի անձ մենամարտության կանչել։ Յեվ դուք կարծում եք, թե ձեզ հանգի՞ստ կթողնեն։ Յեվ հավատացեք, ձեզնից այստեղ վոչ վոք չի վախենում։ Յեթե յես խնդրում եյի, ապա առավել իմ կողմից, վորովհետև դուք գեներալին անհանգստություն եյիք պատճառում։ Յեվ մի՞թե, մի՞թե դուք կարծում եք, վոր բարոնը չի հրամայի լաքեյին՝ ձեզ ուղղակի դուրս անել։ | ||
+ | |||
+ | — Յես հո ինքս չեմ գնալու,— պատասխանեցի յես չափազանց հանգիստ,— դուք սխալվում եք, m-r Դե-Գրիյե, այդ ամենն ավելի քաղաքավարի կկատարվի, քան դուք կարծում եք։ Յես հենց հիմա կերթամ միստեր Աստլեյի մոտ և կխնդրեմ նրանից, վոր իմ միջնորդը լինի, մի խոսքով՝ լինի իմ second-ը<ref>Բառացի՝ յերկրորդը։ Մենամարտության մեջ ― սեկունդանտի միջոցով են բանակցում և նրանց ներկայությամբ մենամարտում։</ref>։ Այդ մարդն ինձ սիրում ե և, անշուշտ չի մերժի։ Նա կերթա բարոնի մոտ և բարոնը նրան կընդունի։ Յեթե յես մի outchitel եմ, ինչվոր subalterne<ref>Ստորադրյալ։</ref> եմ յերևում և վերջապես անպաշտպան, ապա միստեր Աստլեյը լորդի քրոջ վորդի յե, իսկական լորդի, այդ հայտնի յե ամենքին, լորդ Պիբրոկի, վոր այստեղ ե։ Հավատացեք, վոր բարոնը միստեր Աստլեյի հետ քաղաքավարի կլինի և կլսի նրան։ Իսկ յեթե չլսի, ապա միստեր Աստլեյը այդ կհամարի անձնական վիրավորանք (դուք գիտե՞ք, թե անգլիացիք ի՜նչ համառ են) և իր կողմից մի բարեկամ կուղարկի բարոնի մոտ, իսկ նա լավ բարեկամներ ունի։ Հաշիվ արեք հիմա, թե ինչ դուրս կգա, թերևս այնպես դուրս չգա, ինչպես դուք եք յենթադրում։ | ||
+ | |||
+ | Ֆրանսիացին ուղղակի վախեցավ, իրոք այս ամենը շատ նման եր ճշմարտության, ուստի և այնպես եր դուրս գալիս, վոր յես իրոք ի վիճակի եյի պատմություն սարքելու։ | ||
+ | |||
+ | — Բայց խնդրում եմ ձեզնից,― սկսեց նա բոլորովին աղերսական ձայնով,— թողեք այդ ամենը։ Կարծես ձեզ համար հաճելի յե, վոր պատմություն դուրս գա։ Ձեզ բավարարություն չի հարկավոր, այլ պատմություն։ Յես ասացի, վոր այդ ամենը զվարճալի և անգամ սրամիտ դուրս կգա,― ինչի յել դուք ձգտում եք — բայց, մի խոսքով,— ավարտեց նա, տեսնելով, վոր յես վեր եմ կացել և վերցրել գլխարկս,— յես յեկել եմ այս յերկու խոսքը հանձնելու ձեզ մի անձից․ կարդացեք, ինձ հանձնարարված ե սպասել պատասխանի։ | ||
+ | |||
+ | Այդ ասելով, նա գրպանից հանեց և ինձ մեկնեց մի փոքրիկ, ծալած և ոբլաթով<ref>Ոբլաթ ― նամականիշի նման փոքրիկ թղթիկներ են, վորոնցով կպցնում են փաթթոցները դեղատներում։</ref> կպցրած տոմս։ | ||
+ | |||
+ | Պոլինայի ձեռքով գրված եր՝ | ||
+ | |||
+ | «Ինձ թվաց, վոր դուք մտադիր եք այդ պատմությունը շարունակելու։ Դուք բարկացել եք և սկսում եք դպրոցական չարություններ անել։ Բայց այստեղ ուրույն հանգամանքներ կան և յես հետո գուցե կբացատրեմ ձեզ․ իսկ դուք խնդրեմ դադարեցեք և խաղաղվեցեք։ Այդ ի՜նչ հիմար բաներ են։ Դուք ինձ հարկավոր եք և ինքներդ խոստացել եք հնազանդ լինել։ Մտաբերեցեք Շլանգենբերգը։ Խնդրում եմ հնազանդ լինեք և յեթե պետք ե, հրամայում եմ։ Ձեր Պ։ | ||
+ | |||
+ | P․ S․<ref>Post scriptum ― latineren` հետո գրած։</ref> Յեթե յերեկվա արածիս համար ինձնից նեղացել եք, ապա ներողություն եմ խնդրում»։ | ||
+ | |||
+ | Իմ աչքում ասես ամեն ինչ շուռ յեկավ, յերբ վոր յես կարդացի այս տողերը։ Շրթունքներս սպիտակ դառան, և յես սկսեցի դողալ։ Անիծված ֆրանսիացին նայում եր շեշտված համեստ տեսքով, աչքերը դարձնելով ինձնից, ասես նրա համար, վոր չտեսնի իմ հուզումը։ Ավելի լավ կլիներ, յեթե նա վրաս խնդար։ | ||
+ | |||
+ | — Լավ,— պատասխանեցի յես,— ասացեք, վոր m-lle-ը<ref>Որիորդ։</ref> հանգիստ լինի։ Թույլ տվեք ապա հարցնել ձեզնից,— ավելացրի յես կտրուկ,— թե ինչո՞ւ դուք այսքան յերկար չտվիք ինձ տոմսը։ Պարապ-սարապ դուրս տալու փոխարեն, ինձ թվում ե, դուք դրանով պիտի սկսեյիք․․․ յեթե գուք հենց այդ հանձնարարությամբ եք յեկել։ | ||
+ | |||
+ | — Ո՜, յես ուզում եյի․․․ ընդհանրապես այդ ամենը այնքան տարորինակ ե, վոր դուք ներեցեք իմ բնական անհամբերությունը։ Յես ուզեցա ըստ կարելյուն շուտ անձամբ իմանալ հենց ձեզնից ձեր մտադրությունը։ Ասենք յես չգիտեմ ինչ ե գրած այդ տոմսի մեջ և կարծում եյի, վոր ժամանակ կունենամ հանձնելու ձեզ։ | ||
+ | |||
+ | — Հասկանում եմ, ձեզ պարզապես հրամայել են հանձնել ծայրահեղ դեպքում, իսկ յեթե խոսքով գործը հարթեք, ապա բոլորովին չհանձնեք։ Այդպե՞ս ե, թե չե։ Շիտակն ասացեք, m-r Դե֊Գրիյե։ | ||
+ | |||
+ | — Peut-être<ref>Թերևս։</ref>,― ասաց նա, առանձնապես զուսպ տեսք ընդունելով և նայելով վրաս ուրույն հայացքով։ | ||
+ | |||
+ | Յես վերցրի գլխարկս․ նա գլուխ տվեց և դուրս յեկավ։ Ինձ թվաց, վոր նրա շրթունքների վրա արհամարհական ժպիտ կար։ Յեվ ինչպե՞ս կարող եր այլ կերպ լինել։ | ||
+ | |||
+ | ― Մենք քեզ հետ դեռ հաշիվ կտեսնե՜նք, ֆրանցուզիշկա, կչափենք մեր ուժերը,― մրթմրթում եյի յես, իջնելով սանդուխքով։ Յես դեռ վոչինչ ըմբռնել չեյի կարող, ասես մի բանով խփեցին գլխիս։ Ոդը մի քիչ թարմացրեց ինձ։ | ||
+ | |||
+ | Մի յերկու րոպեյից հետո, հենց վոր մի քիչ պարզ սկսեցի հասկանալ, յերկու միտք ներկայացան ինձ․ ''առաջինը'', վոր այսպիսի դատարկ բանից, ջահելի մի քանի դպրոցական անհնարին սպառնալիքից, հարևանցի արտահայտված, այդպիսի ''ընդհանուր'' իրարանցում ե բարձրացել, և ''յերկրորդ'' միտքը՝ ապա ի՞նչ ազդեցությունն ունի այդ ֆրանսիացին Պոլինայի վրա։ Նրա մեկ խոսքով նա ամեն ինչ անում ե, ինչ վոր նրան պետք ե, տոմս ե գրում և նույնիսկ ''խնդրում'' ինձնից։ Իհարկե, նրանց հարաբերությունները միշտ ել ինձ համար առեղծված են յեղել, սկզբից ևեթ, այն պահից, ինչ յես նրանց ծանոթացա․ սակայն այս վերջին որերը յես Պոլինայի մեջ վճռական զզվանք և նույնիսկ արհամարհանք նկատեցի նրա նկատմամբ, իսկ նա նույնիսկ չեր նայում Պոլինայի վրա, անգամ Պոլինայի հետ պարզապես անքաղաքավարի յեր։ Այդ յես նկատել եյի։ Պոլինան ինքն ե ասել ինձ իր զզվանքի մասին․ նշանակալից խոստովանանքներ եյին դուրս պրծնում արդեն նրա բերնից․ կնշանակի նա պարզապես իշխում ե Պոլինայի վրա, Պոլինան կաշկանդված ե նրա շղթայով․․․ | ||
+ | |||
+ | == Ութերորդ գլուխ == | ||
+ | |||
+ | Պրոմենադի<ref>Զբոսանք, պտույտ։</ref> միջոցին, ինչպես այստեղ ասում են, այսինքն՝ շագանակների ծառուղու վրա յես հանդիպեցի իմ անգլիացուն։ | ||
+ | |||
+ | — Ո՜, ո՜,— սկսեց նա, հենց վոր տեսավ ինձ,― յես ձեզ մոտ եմ գալիս, դուք՝ ինձ մոտ։ Դուք ուրեմն անջատվել եք ձերայիններից։ | ||
+ | |||
+ | — Առաջինը՝ ասացեք, թե ինչո՞ւ, դուք այդ գիտեք,— հարցրի յես զարմանքով,— մի՞թե այդ ամենը հայտնի յե ամենքին։ | ||
+ | |||
+ | — Ո՜, վո՛չ, ամենքին հայտնի չե․ և չարժե, վոր հայտնի լինի։ Վոչ վոք չի խոսում։ | ||
+ | |||
+ | — Ապա ինչու դո՞ւք գիտեք։ | ||
+ | |||
+ | — Յես գիտեմ, այսինքն՝ պատահաբար իմացա։ Հիմա ո՞ւր պիտի գնաք դուք այստեղից։ Յես ձեզ սիրում եմ, այդ պատճառով ել յեկա ձեզ մոտ։ | ||
+ | |||
+ | — Լավ մարդ եք դուք, միստեր Աստլեյ,— ասացի յես (թեպետ ինձ սարսափելի ապշեցրել եր, թե վորտեղից ե նա իմացել),— և վորովհետև յես դեռևս սուրճ չեմ խմել, դուք ել յերևի կարգին չեք խմել, գնանք վոկսալի սրճարանը, նստենք այնտեղ, մի֊մի գլանակ կպցնենք և յես ձեզ ամեն բան կպատմեմ, դուք, ել․․․ ինձ կպատմեք։ | ||
+ | |||
+ | Սրճարանը մի հարյուր քայլ հեռավորության վրա յեր։ Մեզ մատուցին սուրճ և մենք նստեցինք, յես գլանակ կպցրի, միստեր Աստլեյը չեր ծխում և սևեռուն հայացքով պատրաստվեց ունկնդրելու։ | ||
+ | |||
+ | — Յես վոչ մի տեղ չեմ գնում, յես մնում եմ այստեղ,― սկսեցի յես։ | ||
+ | |||
+ | — Յես ել հավատացած եյի, վոր դուք կմնաք,— հավանություն տալով արտասանեց միստեր Աստլեյը։ | ||
+ | |||
+ | Միստեր Աստլեյի մոտ գնալիս յես բնավ մտադրություն չունեյի և նույնիսկ յես դիտմամբ չեյի ուզում պատմել վորևե բան իմ սիրո մասին դեպի Պոլինան։ Վերջին որերի ընթացքում այդ մասին յես նրան գրեթե վոչ մի խոսք չեյի ասել։ Համ ել նա շատ քաշվող մարդ եր։ Յես առաջին անգամից նկատեցի, վոր Պոլինան նրա վրա սաստիկ տպավորություն եր գործել, բայց նա յերբեք չեր տալիս Պոլինայի անունը։ Բայց տարորինակ ե, հանկարծ հիմա, դեռ նոր ե նա նստել և սևեռել վրաս իր անշարժ անագե հայացքը, իմ մեջ, անհայտ ե, թե ինչու, ցանկություն ծագեց պատմել նրան ամեն ինչ, այսինքն՝ իմ ամբողջ սերը իր բոլոր յերանգներով։ Յես մի ամբողջ կես ժամ պատմում եյի և դա ինձ համար չափազանց հաճելի յեր, առաջին անգամն եյի պատմում դրա մասին։ Իսկ նկատելով, վոր միքանի տեղ, մանավանդ տաք տեղերում, նա շփոթվում եր, յես ուժեղացնում եյի իմ զրույցի ջերմությունը։ Մի բանի համար զղջում եմ․ յես թերևս ֆրանսիացու մասին մի քիչ ավելի բան ասացի․․․ | ||
+ | |||
+ | Միստեր Աստլեյը լսում եր՝ նստած իմ դիմաց անշարժ, անխոս, վոչ մի հնչյուն չարձակվելով և նայելով իմ աչքերին․ իսկ յերբ յես խոսք բաց արի ֆրանսիացու, մասին, նա հանկարծ հետ քաշեց ինձ և խիստ հարցրեց՝ ունե՞մ յես արդյոք իրավունք հիշատակելու այդ կողմնակի հանգամանքը։ Միստեր Աստլեյը միշտ շատ տարորինակ եր հարցեր տալիս։ | ||
+ | |||
+ | — Դուք իրավացի յեք վախենում՝ թե վոչ,― պատասխանեցի յես։ | ||
+ | |||
+ | — Այդ մարկիզի և միսս<ref>Անգլերեն կնշանակի՝ որիորդ։</ref> Պոլինայի մասին դուք վոչինչ ստույգ բան ասել չեք կարող, բացի սոսկ յենթադրություններից։ | ||
+ | |||
+ | Յես դարձյալ զարմացա նման կատեգորիկ հարցից այդպիսի մի քաշվող մարդուց, ինչպիսին եր միստեր Աստլեյը։ | ||
+ | |||
+ | — Վոչ, վոչինչ ստույգ բան,― պատասխանեցի յես,— իհարկե, վոչինչ։ | ||
+ | |||
+ | — Յեթե այդպես ե, ապա դուք վատ բան արիք, վոչ միայն նրանով, վոր այդ մասին ինձ հետ խոսք բաց արիք, այլ անգամ նրանով, վոր դուք այդ մասին ձեր մտքում մտածել եք։ | ||
+ | |||
+ | — Լա՜վ, լա՜վ, խոստովանում եմ․ սակայն հիմա ա՛յդ չի բանը,— ընդհատեցի յես, մտքումս զարմանալով։ Այստեղ յես նրան պատմեցի յերեկվա վողջ պատմությունը, բոլոր մանրամասնություններով, Պոլինայի արարքը, իմ արկածը բարոնի հետ, իմ պաշտոնալքումը, գեներալի արտասովոր վախկոտությունը և, վերջապես, մանրամասն պատմեցի Դե֊Գրիյեյի այսորվա այցելությունը, բոլոր գունավորումներով, ի վերջո ցույց տվի նրան տոմսը։ | ||
+ | |||
+ | — Ի՞նչ եք դուք դրանից, հետևցնում,― հարցրի յես։― Յես յեկել եմ հենց ձեր միտքն իմանալու համար։ Գալով ինձ, յես, կարծես, կսպանեյի այդ ֆրանցուզիշկային և գուցե կանեմ այդ։ | ||
+ | |||
+ | — Յես ել,― ասաց միստեր Աստլեյը։― Գալով միսս Պոլինային, դուք դիտեք․․․ մենք հարաբերությունների մեջ ենք մտնում անգամ մեզ ատելի մարդկանց հետ, յեթե մեզ հարկադրում ե անհրաժեշտությունը։ Այստեղ հնարավոր են հարաբերություններ, վոր ձեզ անհայտ են, ուրիշների հանգամանքներից են կախված։ Յես կարծում եմ, վոր դուք կարող եք հանգիստ լինել ― մասամբ, իհարկե։ Գալով Պոլինայի յերեկվա վարմունքին, տարորինակ վարմունք ե, իհարկե, վոչ թե այն պատճառով, վոր Պոլինան կամեցել ե ձեզ գլխից ռադ անել և ուղարկել ե, վոր ընկնեք բարոնի մահակի տակ (վոր, չեմ հասկանում թև ինչու, նա, ունենալով ձեռքին, չի գործադրել), այլ այն պատճառով, վոր այդպիսի վարմունք այդպիսի մի․․․ այդպիսի մի սքանչելի միսսի համար ― անվայել ե։ Հասկանալի բան ե, նա չեր կարող նախագուշակել, վոր դուք բառացի կկատարեք նրա ծաղրական ցանկությունը։ | ||
+ | |||
+ | — Գիտե՞ք ինչ,— գոչեցի յես հանկարծ, աչքերս հառած միստեր Աստլեյին,― ինձ թվում ե, թե դուք այդ ամենի մասին արդեն լսել եք, գիտե՞ք ումնից։― Հենց միսս Պոլինայից։ | ||
+ | |||
+ | Միստեր Աստլեյը զարմանքով նայեց վրաս։ | ||
+ | |||
+ | — Ձեր աչքերը պսպղում են և յես նրանց մեջ կարդում եմ կասկած,― ասաց նա, իսկույն վերադարձնելով իր նախկին հանգստությունը։― Բայց դուք նվազագույն իրավունք չունեք դրսևորելու ձեր կասկածը։ Յես չեմ կարող ճանաչել այդ իրավունքը և միանգամայն հրաժարվում եմ ձեր հարցին պատասխանելուց։ | ||
+ | |||
+ | — Դե՛, բավական ե։ Պետք ել չե։ Գոչեցի յես, տարորեն հուզված և չհասկանալով, թե ինչպես այդ բանը մտքովս անցավ։ Յե՞րբ, վորտե՞ղ, ինչպե՞ս կարող եր միստեր Աստլեյը Պոլինայի կողմից հավատարմատար ընտրված լինել։ Վերջերս, ասենք, յես միստեր Աստլեյին մասամբ կորցրի իմ հայացադաշտից, իսկ Պոլինան միշտ ել ինձ համար առեղծված ե յեղել, ― այն աստիճան առեղծված, վոր, որինակ, հիմա սկսելով պատմել իմ սիրո ամբողջ պատմությունը միստեր Աստլեյին, յես հանկարծ, իմ պատմության ընթացքում, զարմացա ինքս, վոր գրեթե վոչինչ ստույգ և դրական բան իմ հարաբերությունների մասին յես չեյի կարող ասել։ Ընդհակառակը՝ ամեն ինչ ֆանթասթիական, տարորինակ, անհիմն եր և անգամ բանի նման չեր։ | ||
+ | |||
+ | — Դե՛, լավ, լավ․ յես շփոթվել եմ և հիմա ել շատ բան գլխի չեմ ընկնում,— պատասխանեցի յես, ասես շնչակտուր․― բայց դուք լավ մարդ եք, հիմա մի ուրիշ գործ, և յես խնդրում եմ ձեր վոչ թե խորհուրդը, այլ կարծիքը։ | ||
+ | |||
+ | Յես լուռ կացա, ապա սկսեցի՝ | ||
+ | |||
+ | — Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ գեներալը այդքան վախեցավ։ Ինչո՞ւ իմ ամենահիմար սրիկայությունից նրանք այդպիսի մի պատմություն դուրս բերին։ Այնպիսի պատմություն, վոր անգամ ինքը Դե-Գրիյեն անհրաժեշտ համարեց միջամտել (իսկ նա միջամտում ե միայն կարևորագույն դեպքերում), այցելեց ինձ (վոնց ե), աղաչեց, պաղատեց,— նա, Դե֊Գրիյեն ― ի՜նձ։ Վերջապես, նկատեցեք, նա յեկավ ժամը իննին, իննի վերջին և արդեն Պոլինայի տոմսը նրա ձեռքին եր։ Հարց ե ծագում, այդ յե՞րբ ե տոմսը գրվել։ Գուցե դրա համար արթնացրել են միսս Պոլինային։ Բացի այդ, դրանից յես տեսնում եմ, վոր միսս Պոլինան նրա ստրկուհին ե (վորովհետև անգամ ինձնից ներողություն ե խնդրո՜ւմ),— բացի այդ, նա ի՞նչ ունի այդ ամենի մեջ, նա՝ անձնապես։ Ինչո՞ւ յե նա այդքան հետաքրքրվում։ Ինչո՞ւ նրանք բոլորը բարոնից այդքան վախեցան։ Ի՞նչ յեղավ, վոր գեներալն ամուսնանում ե m-lle Blanche de Cominges-ի հետ։ Նրանք ասում են, վոր այդ հանգամանքի շնորհիվ պետք ե ''ուրիշ'' տեսակ պահեն իրենց ― բայց դա արդեն չափազանց ուրիշ տեսակ ե, համաձայնեցեք։ Ի՞նչ եք կարծում։ Յես ձեր աչքերից համոզվում եմ, վոր դուք այստեղ ել ինձնից շատ բան գիտեք։ | ||
+ | |||
+ | Միստեր Աստլեյը քմծիծաղ տվեց և գլխով արավ։ | ||
+ | |||
+ | — Իրավ, յես այստեղ ել, կարծես, ձեզնից շատ ավելի բան գիտեմ,— ասաց նա։― Այստեղ ամեն ինչ միմիայն m-lle Blanche-ին ե վերաբերում և յես հավատացած եմ, վոր դա կատարյալ ճշմարտություն ե։ | ||
+ | |||
+ | — Ե՜, m-lle Blanche-ն ի՞նչ,― գոչեցի յես անհամբեր (իմ մեջ հանկարծ հույս ծագեց, վոր հիմա մի բան կբացվի Պոլինայի մասին)։ | ||
+ | |||
+ | — Ինձ թվում ե, վոր m-lle Blanche-ն ներկայիս առանձնապես շահագրգռված ե ամեն կերպ խուսափելու բարոնի և բարոնուհու հանդիպումից ― առավել ևս, անախորժ հանդիպումից, ավելի վատ ― սկանդալայի՜ն։ | ||
+ | |||
+ | — Ապա՜, ապա՜։ | ||
+ | |||
+ | — M-lle Blanche-ը, նախանցյալ տարի, սեզոնի ժամանակ արդեն այստեղ, Ռուլետենբուրգում եր։ Յես ել եյի այստեղ գտնվում։ M-lle Blanche-ը այն միջոցին դեռ m-lle de Cominges չեր կոչվում, նմանապես նրա մայրը՝ mme veuve Cominges-ը այն միջոցին գոյություն չուներ։ Գոնե նրա մասին խոսք չեր լինում։ Դե-Գրիյեն ― Դե-Գրիյեն նույնպես չկար։ Յես խորապես համոզված եմ, վոր նրանք վոչ միայն ազգական չեն, այլ և շատ նոր են ծանոթացել իրար։ Դե֊Գրիյեն նույնպես շատ նոր ե մարկիզ դառել,— յես համոզված եմ, կա մի հանգամանք։ Նույնիսկ կարելի յե յենթադրել, վոր նա նոր ե Դե֊Գրիյե կոչվում։ Յես ճանաչում եմ այստեղ մեկին, վոր հանդիպել ե նրան ուրիշ անուն կրելիս։ | ||
+ | |||
+ | — Սակայն իրոք նա ունի ծանոթության սոլիդ շրջան։ | ||
+ | |||
+ | — Ո՜, այդ կարող ե լինել։ M-lle Blanche-ը կարող ե ունենալ։ Բայց նախանցյալ տարի m-lle Blanche-ը նույն այդ բարոնուհու գանգատով, այստեղի վոստիկանությունից հրավեր ստացավ թողնել քաղաքը և թողեց։ | ||
+ | |||
+ | — Ինչպե՞ս թե։ | ||
+ | |||
+ | — Նա յերևաց այստեղ այն ժամանակ — սկզբում՝ մի իտալացու հետ, ինչ-վոր իշխանի, պատմական անունով, ինչ վոր Բարբերինի կամ նման բան։ Նրա ձեռները զարդարված եյին մատանիներով և ադամանդներով, և նույնիսկ վոչ-կեղծ։ Նրանք ման եյին գալիս զարմանալի կառքով։ M-lle Blanche֊-ը խաղում եր trente et quarante<ref>Յերեսուն և քառասուն ― թղթախաղ ե։</ref> սկզբում հաջող, ապա՝ բախտը նրան սկսեց խիստ դավաճանել, այդպես եմ հիշում յես։ Հիշում եմ, մի յերեկո նա արտասովոր գումար տանուլ տվեց։ Բայց վոր ավելի վատ ե յեղել՝ un beau matin<ref>Մի գեղեցիկ առավոտ։</ref> նրա իշխանը անհայտացել ե, անհայտ ե՝ թե ուր․ անհայտացավ կառքը, ձիերը, ամեն ինչ անհայտացավ։ Հյուրանոցում սոսկալի՜ պարտք։ M-lle Զելման (Բարբերինիի տեղ նա հանկարծ m-lle Զելմա դառավ) ծայր աստիճան հուսահատության մեջ եր։ Նա վոռնում ու ծվում եր այնպես, վոր լսվում եր վողջ հյուրանոցում, և կատաղությունից պատռում եր իր զգեստը։ Նույն հյուրանոցում իջևանած ե լինում մի լեհ կոմս, (բոլոր ճամբորդող լեհերը կոմսեր են), և m-lle Զելման, վոր պատառոտում եր իր զգեստները և չանգռոտում, կատվի պես, իր դեմքը՝ իր գեղեցիկ, ոծանելիքով լվացած ձեռներով, նրա վրա վորոշ տպավորություն գործեց։ Նրանք խոսեցին իրար հետ ե մինչև ճաշ Զելման մխիթարվեց։ Յերեկոյան նա յերևաց վոկսալում՝ լեհի հետ թևանցուկ։ M-lle Զելման խնդում եր, ըստ իր սովորության, շատ բարձր, և նրա ձևերը մի քիչ ավելի ազատ եյին։ Նա ռուլեթ խաղացող այն կանանց կարգն ընկավ, վորոնք մոտենալով սեղանին, բոլոր ուժով հրում են ուսով խաղացողներին, վորպեսզի իրենց համար տեղ բաց անեն։ Այստեղ այդ տիկինների համար դա մի առանձին շիկ ե։ Դուք, իհարկե, նկատե՞լ եք նրանց։ | ||
+ | |||
+ | — Ո՜, այո՛։ | ||
+ | |||
+ | — Չարժե անգամ նկատել։ Ի ցավ կարգին հասարակության, նրանք անպակաս են այստեղ, առնվազն այնպիսիները նրանցից, վորոնք ամեն որ հազար ֆրանկանոց տոմսեր են մանրացնում։ Ասենք՝ հենց վոր նրանք դադարում են տոմսեր մանրացնել, իսկույն նրանց խնդրում են հեռանալ։ M-lle Զելման դեռ շարունակում եր տոմսեր մանրացնել, բայց նրա խաղն առավել ևս դժբախտ եր ընթանում․ նկատեցեք, վոր այդ տիկինները հաճախ բախտավոր են խաղում։ Նրանք զարմանալի տիրապետում են իրենց։ Ասենք՝ իմ պատմությունը վերջացավ։ Մի որ, ճիշտ այնպես, ինչպես իշխանը, անհայտացավ նաև կոմսը։ M-lle Զելման յերեկոյան արդեն մենակ յեկավ խաղալու․ այս անգամ վոչ վոք չեր յեկել առաջարկելու նրան իր թևը։ Յերկու որում նա վերջնականապես տանուլ տվեց յեղած—չեղածը․ վեր գալով վերջին լուիդորը և տանուլ տալով, նա նայեց շուրջը և իր մոտ տեսավ բարոն Վուրմերհելմին, վոր ուշի-ուշով և խորին զայրույթով նայում եր Զելմայի վրա։ Բայց m-lle Զելման չնկատեց զայրույթը և դիմեց բարոնին հայտնի ժպիտով, խնդրելով կարմրի վրա իր փոխարեն տասը լուիդոր դնել։ Դրա հետևանքով, բարոնուհու գանգատով, յերեկոյան դեմ նա հրավեր ստացավ վոկսալում այլևս յերևան չգալ։ Յեթե դուք զարմանում եք, վոր ինձ հայտնի յեն այդ մանր և միանգամայն անվայել մանրամասները, ապա այդ նրանից ե, վոր յես լսել եմ միստեր Ֆիդերից, իմ ազգականներից մեկից, վոր նույն յերեկոյան իր կառքով m-lle Զելմին Ռուլեթենբերգից տարավ Ապա։ Հիմա հասկացեք՝ m-lle Blanche-ը կամենում ե գեներալի կին դառնալ, հավանորեն նրա համար, վոր այլևս նման հրավերներ չստանա, ինչպես նախանցյալ տարի՝ վոկսալի վոստիկանությունից։ Հիմա նա այլևս չի խաղում․ բայց այդ նրա համար, վոր նա հիմա ըստ բոլոր նշանների կապիտալ ունի, վոր նա այստեղի խաղացողներին տոկոսով պարտք ե տալիս։ Այդ ավելի ձեռնտու յե։ Յես նույնիսկ հասկանում եմ, վոր դժբախտ գեներալն ել ե նրան պարտ։ Գուցե Դե֊Գրիյեն ել ե պարտ։ Գուցե Դե-Գրիյեն նրա հետ ընկերակցում ե։ Համաձայնեցեք, առնվազն մինչև ամուսնություն նա չեր կամենա իր վրա դարձնել բարոնուհու և բարոնի ուշադրությունը։ Մի խոսքով, նրա վիճակում նրան ամենից քիչ ե շահավետ սկանդալը։ Իսկ դուք կապված եք նրանց տան հետ և ձեր վարմունքները կարող եյին սկանդալ առաջ բերել, մանավանդ վոր նա ամեն որ հասարակության մեջ յերևան ե գալիս գեներալի հետ թևանցուկ կամ միսս Պոլինայի հետ։ Հիմա հասկանո՞ւմ եք։ | ||
+ | |||
+ | — Վո՛չ, չեմ հասկանում,― գոչեցի յես, բոլոր ուժով խփելով սեղանին այնպես, վոր garçon-ը<ref>Մատուցող, ռեստորանի, սրճարանի սպասարկու։</ref> յերկյուղով վազեց մեզ մոտ։ | ||
+ | |||
+ | — Ասացեք, միստեր Աստլեյ,— կրկնեցի յես ջղագար,— յեթե դուք այդ ամբողջ պատմությունը գիտեյիք, հետևաբար անգիր գիտեք, թե ինչ պտուղ ե m-lle Blanche de Cominges,― ապա ինչպե՞ս ե, վոր գեթ ինձ չնախազգուշացրիք,— վերջապես գեներալին, իսկ գլխավորն ե՝ միսս Պոլինային, վոր այստեղ վոկսալում, հասարակության մեջ հանդես ե գալիս m-lle Blanche-ի հետ թևանցուկ։ Հնարավո՞ր բան ե այդ։ | ||
+ | |||
+ | — Ձեզ նախազգուշացնելու կարիք չկար, վորովհետև դուք վոչինչ չեյիք կարող անել,—հանդարտ պատասխանեց միստեր Աստլեյը։ Համ ել ինչի՞ց նախազգուշացնեյի։ Գեներալը գուցե m-lle Blanche-ի մասին գիտե ավելին, քան յես, և դարձյալ զբոսնում ե նրա և միսս Պոլինայի հետ։ Գեներալը ― դժբախտ մարդ ե։ Յես յերեկ տեսա, ինչպես m-lle Blanche-ը m-r Դե-Գրիյեյի և այն փոքրիկ ռուս իշխանի հետ գեղեցիկ ձի հեծած՝ սաստիկ արագ քշում եր, իսկ գեներալը նրան հետևում եր՝ վոսկեգույն ձի հեծած։ Նա առավոտյան ասում եր, թե վոտները ցավում են, բայց լավ եր հեծած ձին։ Յեվ հենց այդ րոպեյին իմ մտքովն անցավ, վոր նա միանգամայն կորած մարդ ե․ համ ել դա իմ գործը չե և յես նոր եմ միայն պատիվ ունեցել ճանաչելու միսս Պոլինային։ Ասենք (հանկարծ բան մտաբերեց միսաեր Աստլեյը)՝ յես ձեզ արդեն ասացի, վոր չեմ կարող ճանաչել վորոշ հարցեր առաջարկելու ձեր իրավունքը, չնայած վոր ձեզ անկեղծ սիրում եմ․․․ | ||
+ | |||
+ | — Բավական ե,― ասացի յես վեր կենալով,― հիմա ինձ համար լույսի պես պարզ ե, վոր միսս Պոլինային ել ե ամեն ինչ հայտնի m-lle Blanche-ի մասին, բայց նա չի կարող անջատվել իր ֆրանսիացուց, ուստի և սիրտ ե անում ման գալ m-lle Blanche-ի հետ։ Հավատացեք, վոչ մի այլ ազդեցություն չեր կարող հարկադրել նրան զբոսնել m-lle Blanche-ի հետ և աղաչել ինձնից, վոր բարոնին ձեռք չտամ։ Այստեղ հենց այդ ազդեցությունն ե, վորի առջև խոնարհվում ե ամեն ինչ։ Յեվ սակայն նրա յերեսից վրա տվի բարոնի վրա։ Սատանան տանի, այստեղ գլուխ հանել չի էինի։ | ||
+ | |||
+ | — Առաջինը՝ դուք մոռանում եք, վոր այդ m-lle de Cominges-ը ― գեներալի հարսնացուն ե, իսկ յերկրորդը՝ վոր միսս Պոլինան, գեներալի խորթ աղջիկը, փոքրիկ եղբայր և փոքրիկ քույր ունի, գեներալի հարազատ զավակները, միանգամայն թողնված այդ խելագար մարդուց և, կարծեմ, թալանված։ | ||
+ | |||
+ | — Այո՛, այո՛, այդ այդպես ե։ Հեռանալ յերեխաներից ― կնշանակի նրանց բոլորովին թողնել, մնալ նրանց հետ ― կնշանակի նրանց շահերը պաշապանել, գուցե և կալվածքի բեկորները փրկել։ Այդ ամենը ճշմարիտ ե։ Բայց այնուհանդերձ, այնուհանդերձ։ Ո՜, յես հասկանում եմ, թե ինչու յեն նրանք բոլորը հիմա հետաքրքրվում տատիկով։ | ||
+ | |||
+ | — Ումնո՞վ,― հարցրեց միստեր Աստլեյը։ | ||
+ | |||
+ | — Այն պառավ վհուկով Մոսկվայում, վոր չի մեռնում և վորի մասին սպասում են հեռագրի, թե մեռել ե։ | ||
+ | |||
+ | — Այո՛, իհարկե, հետաքրքրության կենտրոնը հիմա նա յե։― Բանը ամբողջապես ժառանգությունն ե։ Ժառանգությունը կհայտնվի և գեներալը կամուսնանա․ միսս Պոլինան ել նույնպես կազատվի, իսկ Դե-Գրիյեն․․․ | ||
+ | |||
+ | — Ապա, իսկ Դե-Գրիյեն։ | ||
+ | |||
+ | — Իսկ Դե֊Գրիյեյին կվճարվեն փողերը․ նա այստեղ միայն դրան ե սպասում։ | ||
+ | |||
+ | — Միա՜յն։ Դուք կարծում եք միայն դրա՞ն ե սպասում։ | ||
+ | |||
+ | — Յես ավելին չգիտեմ,― համառ լռեց միստեր Աստլեյը։ | ||
+ | |||
+ | — Իսկ յես գիտեմ, յես գիտե՜մ։ Կրկնեցի յես կատաղի․ նա ել ե սպասում ժառանգության, վորովհետև Պոլինան ոժիտ կստանա, իսկ փող ստանալով՝ իսկույն կփաթաթվի նրա վզին։ Բոլոր կանայք այդպես են։ Յեվ ամենահպարտները նրանց մեջ ― ամենահասարակ ստրկուհիներ են դուրս գալիս։ Պոլինան ընդունակ ե միայն սաստիկ սիրելու և ուրիշ վոչինչ։ Ահա իմ կարծիքը նրա մասին։ Նայեցեք նրան, մանավանդ յերբ նա մտազբաղ նսաած ե լինում․ դա ինչ֊վոր կանխորոշված, դատապարտված, անիծված բան ե։ Նա ընդունակ ե կյանքի և կրքի բոլոր սարսափներին․․․ նա․․․ նա․․․ բայց այդ ո՞վ ե ինձ կանչում,― բացականչեցի յես հանկարծ։― Ո՞վ ե ճչում։ Յես լսեցի՝ ռուսերեն ճչացին ― Ալեքսե՜յ Իվանովիչ։ Կանացի ձայն ե, լսո՞ւմ եք, լսո՞ւմ եք։ | ||
+ | |||
+ | Այդ միջոցին մենք մոտենում եյինք մեր հյուրանոցին։ Մենք վաղուց արդեն, աննկատ, թողել եյինք սրճարանը։ | ||
+ | |||
+ | — Յես լսեցի կանացի ճիչեր, բայց չգիտեմ, ում եյին կանչում․ ռուսերեն եր․ հիմա տենում եմ․ վորտեղից են ճիչերը,― ցույց տվեց միստեր Աստլեյը,― դա այն կինն ե ճչում, վոր մեծ բազկաթոռի վրա ե նստած և վորին այնքան սպասավորներ պատշգամբ եյին բարձրացնում։ Հետևից չեմոդաններ են տանում, կնշանակի՝ գնացքը նոր ե յեկել։ | ||
+ | |||
+ | — Սակայն ինչո՞ւ, յե նա ինձ կանչում։ Նա նորից ե ճչում․ տեսեք, ձեռքով ե անում մեզ։ | ||
+ | |||
+ | — Յես տեսնում եմ, վոր ձեռքով ե անում,— ասաց միստեր Աստլեյը։ | ||
+ | |||
+ | — Ալեքսե՜յ Իվանովիչ, Ալեքսե՜յ Իվանովիչ։ Ա՜խ, տեր իմ, ինչ ապո՜ւշն ե։― Լսվեցին սաստիկ ճիչեր հյուրանոցի պատշգամբից։ | ||
+ | |||
+ | Մենք գրեթե վազելով հասանք դռանը։ Յես վոտս դրի ներս և․․․ իմ ձեռները կախ ընկան զարմանքից, իսկ վոտներս կպան տակի քարերին։ | ||
+ | |||
+ | == Իններորդ գլուխ == | ||
+ | |||
+ | Հյուրանոցի լայն պատշգամբում, բազկաթոռի վրա բարձր պահված և շրջապատված ծառաներով, սպասուհիներով և հյուրանոցի բազմաթիվ քսու մարդկանցով, նույնիսկ ոբեր-կելների<ref>Ոբեր-կելներ ― գլխավոր սպասավոր, վարիչ։</ref> ներկայությամբ, վոր դուրս եր յեկել դիմավորելու այդպիսի դավիդարաբով, սեփական ծառաներով և այդքան սնդուկներով ու չեմոդաններով ժամանած բարձր հաճախորդուհուն, բազմել եր ― ''տա՜տը''։ Նա ինքն եր, ահեղ և հարուստ, յոթանասունհնգամյա Անտոնիգա Վասիլևնա Տարասևիչևան, կալվածատիրուհի և մոսկովյան տիրուհի, la baboulinka, վորի մասին խփվում և ստացվում եյին հեռագիրներ, վոր մեռնելու վրա յեր, բայց չեր մեռել և վոր ինքը, սեփական անձով, յեկել ե մեզ մոտ, ասես՝ ձյուն գար մեր գլխին։ Նա յեկել ե, թեև առանց վոտքերի,― նրան տանում եյին, ինչպես միշտ, վերջին հինգ տարվա ընթացքում, բազկաթոռի վրա,― բայց, ըստ իր սովորության, ժիր, աշխույժ, ինքնագոհ, շիտակ նստած, բարձր ու հրամայող, ճչացող, բոլորին հայհոյող ― ճիշտ և ճիշտ այնպես, ինչպես յես պատիվ եմ ունեցել նրան տեսնելու յերկու անգամ այն ժամանակվանից, յերբ մտա գեներալի տունը՝ վորպես ուսուցիչ։ Բնական ե, վոր յես կանգնել եյի նրա առջև՝ զարմանքից արձանացած։ Իսկ նա ինձ տեսավ իր անագե հայացքով հարյուր քայլ հեռվից, յերբ վոր նրան բազկաթոռի վրա ներս եյին տանում, ճանաչեց և կանչեց ինձ անուն-հայրանունս տալով, վոր նույնպես, ըստ իր սովորության, մտքումն ընդմիշտ պահել ե։ «Յեվ սրա՜ն սպասում եյին տեսնել դագաղի մեջ, թաղված և ժառանգություն թողած»,― անցավ իմ մտքից,― «նա հո բոլորիցդ, հյուրանոցի վողջ բնակիչներիցդ ավելի յերկար կապրի՜։ Բայց, աստված իմ, ի՞նչ կլինի հիմա մերայինների, գեներալի որը։ Նա հիմա վողջ հյուրանոցը տակն ու վրա կանի՜»։ | ||
+ | |||
+ | ― Դե, ի՞նչ ես դու կանգնել առջևս՝ աչքերդ չռած,— շարունակում եր գոռալ վրաս տատը,—չգիտե՞ս գլուխ տալ, բարևել, ի՞նչ ե։ Թե՞ հպարտացել ես, չես ուզում։ Թե՞, թերևս, չես ճանաչում։ Լսո՞ւմ ես, Պոտապիչ, դարձավ նա ֆրակը հագին, ճերմակ փողկապ կապած և վարդագույն ճաղատով ալեհեր ծերունուն, իր տան ծառային, վոր ուղեկցել եր նրան ճամբորդության միջոցին, լսո՞ւմ ես, չի՜ ճանաչում։ Թաղե՜լ են։ Հեռագիր հեռագրի հետեվից եյին ուղարկում՝ մեռա՞վ, թե չե՛։ Չէ՞ վոր յես ամեն ինչ գիտեմ։ Իսկ յես, ահա տեսնում ես, սաղ-սալամաթ եմ։ | ||
+ | |||
+ | — Թողություն արիք, Անտոնիդա Վասիլևնա, յե՞ս ինչու պիտի ձեր վատը կամենամ,— ուրախ-ուրախ պատասխանեցի յես, ուշքի գալով,— յես միայն զարմացել եյի․․․ Յեվ ինչպե՞ս չզարմանալ, այնքան անսպասելի․․․ | ||
+ | |||
+ | ― Ինչի՞ց ես դու զարմանում։ Վագոն նստեցի և յեկա։ Հանգի՜ստ։ Դու զբոսանքի՞ եյիր գնացել, ի՛նչ ե։ | ||
+ | |||
+ | — Այո, քիչ ման յեկա վոկսալում։ | ||
+ | |||
+ | — Այստեղ լավ ե,— ասաց տատը, նայելով շուրջը,— տաք ե և ծառերը փարթամ են։ Այդ յես սիրում եմ։ Մերոնք տա՞նն են։ Գեներա՞լը։ | ||
+ | |||
+ | — Ո՜, տանը կլինեն, այս ժամին անշուշտ բոլորը տանն են։ | ||
+ | |||
+ | — Նրանք այստե՞ղ ել են ժամացույցով շարժվում և ամեն տեսակ արարողություններով։ Թաշախո՞ւստ են ծախում։ Լսել եմ կառք են պահում, les seigneurs russes!<ref>Ռուս ազնվականները։</ref> Քանդվել են և հայդա, արտասահման։ Պրասկովյան ե՞լ ե նրանց հետ։ | ||
+ | |||
+ | — Պոլինա Ալեքսանդրովնան ել։ | ||
+ | |||
+ | — Ֆրանցո՞ւզիշկան ել։ Դե՛, ինքս բոլորին կտեսնեմ։ Ալեքսեյ Իվանովիչ, ճամբա ցույց տուր, ուղղակի նրա մոտ։ Դու այստեղ լա՞վ ես։ | ||
+ | |||
+ | — Միջակ, Անտոնիդա Վասիլևնա։ | ||
+ | |||
+ | — Իսկ դու, Պոտապիչ, ասա այդ ապուշ կելներին, վոր ինձ հարմար բնակարան հատկացնի, լավ, վոչ-բարձր, այնտեղ ել իրեղենները կտանես։ Ի՞նչ եք բոլորղ թափվել, վոր ինձ տանեք։ Ի՞նչ են վրա ավել։ Ստրուկնե՜ր եմ ասում, հա՜։ Այդ ո՞վ ե հետդ,— դարձավ նա նորից ինձ։ | ||
+ | |||
+ | — Դե միստեր Աստլեյն ե։ | ||
+ | |||
+ | — Այդ ի՞նչ միստեր Աստլեյ ե։ | ||
+ | |||
+ | — Ճամբորդ, իմ բարի ծանոթը․ ծանոթ ե նաև գեներալին։ | ||
+ | |||
+ | — Անգլիացի յե։ Այդ ե, վոր աչքերը չռել ե վրաս և ատամները քիփ սեղմել։ Ասենք՝ յես սիրում եմ անգլիացիներին։ Դե՛, քարշ տվեք վերև, ուղղակի նրանց կացարանը․ դե, վորտե՞ղ են նրանք։ | ||
+ | |||
+ | Տատին տարան․ յես գնում եյի առջևից հյուրանոցի լայն սանդուխքով։ Մեր յերթը շատ տպավորիչ եր։ Բոլորը, վոր գալիս եյին մեր դիմաց, կանգ եյին առնում և աչքերը չռած մտիկ տալիս։ Մեր հյուրանոցն ամենալավն ե համարվում, ամենաթանգը և ամենաարիստոկրատիկը։ Սանդուխքի վրա և կորիդորներում միշտ շքեղ տիկիններ են հանդիպում և ծանր անգլիացիներ։ Շատերը ներքևում տեղեկանում եյին ոբեր֊կելներից, վորը իր հերթին խորապես զարմացած եր։ Նա, իհարկե, բոլոր հարց ու փորձ անողներին պատասխանում եր, վոր սա կարևոր մի ոտարուհի յե, une russe, une comtesse, grande dame<ref>Մի ռուսուհի, մի կոմսուհի, նշանավոր տիկին։</ref> և վոր նա այն կացարանը կգրավի, վոր մի շաբաթ առաջ գրավելիս ե յեղել la grande duchesse de N<ref>Մեծ դքսուհի N-ը։</ref>։ Տատի հրամայող և իշխանավորական արտաքինը, վորին բարձրացնում եյին բազկաթոռի վրա, գլխավոր տպավորության պատճառն եր։ Յուրաքանչյուր նոր դեմք հանդիպելիս՝ նա չափում եր հետաքրքիր հայացքով և բոլորի մասին ինձնից բարձրաձայն հարց ու փորձ եր անում։ Տատը խոշոր ջինսից եր և թեև բազկաթոռից վեր չեր կենում, այնուամենայնիվ նրան նայելիս զգացվում եր, վոր նա շաա բարձրահասակ ե։ Նրա մեջքը շիտակ եր, տախտակի պես, և չեր հենած բազկաթոռին։ Նրա սպիտակահեր, մեծ գլուխը, դեմքի խոշոր և սուր գծագրությամբ, բարձր եր պահված․ նրա հայացքը մի տեսակ նույնիսկ կռվարար եր և դիպչող։ Չնայած յոթանասուն հինգ տարվան, նրա դեմքը բավականին թարմ եր և նույնիսկ ատամները շատ չեյին վնասվել։ Նրա հագին սև, մետաքսե զգեստ կար և գլխին՝ ճերմակ ծածկոց։ | ||
+ | |||
+ | ― Նա ինձ չափազանց հետաքրքրում ե,— շշնջաց ինձ միստեր Աստլեյը, բարձրանալով իմ կողքին։ | ||
+ | |||
+ | «Հեռագիրների մասին նա գիտե», մտածեցի յես․ «Դե֊Գրիյեն նույնպես հայտնի յե նրան, բայց m-lle Blanche-ը, դեռ ևս, կարծես թեք քիչ ե հայտնի»։ Յես իսկույն այդ մասին ասացի միստեր Աստլեյին։ | ||
+ | |||
+ | Ի՞նչ մեղքս թագցնեմ։ Հենց վոր իմ առաջին զարմանքն անցավ, յես սաստիկ ուրախացա կայծակի այն հարվածին, վոր մենք հիմա պիտի հասցնեյինք գեներալին։ Ինձ ինչ-վոր բան ասես հրահրում եր և յես գնում եյի առջևից՝ չափազանց ուրախ։ | ||
+ | |||
+ | Մերոնք կենում եյին յերրորդ հարկում․ յես չզեկուցի, անգամ դուռը չբաղխեցի, այլ ուղղակի լայն բաց արի և տատին ներս տարան, վորպես հաղթական կամարի տակով։ Նրանք բոլորն ել, ասես դիտմամբ, հավաքված եյին մեկտեղ, գեներալի առանձնասենյակում։ Ժամը տասներկուսն եր և կարծես ինչ-վոր տեղ գնալու ծրագիր եր կազմվում,― վոմանք մտադիր եյին կառքով գնալու, մյուսները՝ ձիով, բոլորը միասին․ բացի այդ կային նաև հրավիրվածներ ծանոթներից։ Բացի գեներալից, Պոլինայից յերեխաների հետ, վերջինների դայակից, առանձնասենյակում եյին՝ Դե-Գրիյեն, m-lle Blanche-ը, դարձյալ ամազոնի զգեստով, սրա մայրը՝ m-me veuve Cominges․ փոքրիկ իշխանը և գիտնական ճամբորդ, գերմանացի, վորին յես նրանց տանն առաջին անգամն եյի տեսնում։ Տատի բազկաթոռը դրին ուղղակի սենյակի մեջտեղը, յերեք քայլ հեռու գեներալից։ Աստվա՜ծ իմ, յերբեք չեմ մոռանա այդ տպավորությունը։ Մեր ներս մտնելուց առաջ գեներալն ինչ-վոր բան եր պատմում, իսկ Դե-Գրիյեն ուղղում եր նրան։ Պետք ե նկատել, վոր m-lle Blanche-ը և Դե-Գրիյեն, ահա յերկու-յերեք որ ե՝ ինչ-ինչ պատճառով շատ ուշադիր եյին փոքրիկ իշխանի նկատմամբ,— à la barbe du pauvre général<ref>Դիտմամբ ընդդեմ գեներալի։</ref>, և հասարակությունը, գուցե և արհեստականորեն, բայց ամենաուրախ և բարեհոգի-ընտանեկան տրամադրության մեջ եր։ Տեսնելով տատին՝ գեներալը փետացավ, բերանը բաց՝ կանգ առավ խոսքի կիսին։ Նա նայում եր տատին աչքերը չռած, կարծես բազիլիսկի<ref>Առասպելական կենդանի, կես-թռչուն, կես-ոձ, վոր մեկ հայացքով սպանում ե։</ref> հայացքից կախարդված։ Տատն ել եր նայում նրան լուռ, անշարժ,― բայց դա ի՞նչ հաղթական, հարցապնդող և ծաղրական հայացք եր։ Նրանք այսպես իրար վրա նայեցին տասը յերկար ու ձիգ վայրկյան, և բոլոր շրջապատողները խորապես լուռ եյին։ Դե֊Գրիյեն սկզբում ապուշ կտրեց, բայց շուտով նրա դեմքի վրա յերևան յեկավ արտասովոր անհանգստություն։ M-lle Blanche-ը բարձրացրեց հոնքերը, բացեց բերանը և վայրենի հայացքով զննում եր տատին։ Իշխանն ու գիտնականը խորին յերկմտությամբ դիտում եյին այդ պատկերը։ Պոլինայի հայացքում սաստիկ զարմանք և յեկմտություն արտահայտվեց, սակայն նա հանկարծ ճերմակեց, թաշկինակի պես․ մի րոպե անց արյունը արագ խփեց նրա դեմքին և շառագունեց այտերը։ Այո՛, դա բոլորի համար խորտակում եր։ Յես հատկապես զբաղված եյի նրանով, վոր հայացքս տատից բոլոր շրջապատողներին եյի դարձնում և վերստին տատի վրա գցում։ Միստեր Աստլեյը կանգնել եր մի կողմ, ըստ իր սովորության, հանգիստ և պատվարժան։ | ||
+ | |||
+ | — Դե՛, ահա և յե՜ս։ Այն ել հեռագրի փոխարե՜ն։― Պոռթկաց, վերջապես, տատը, ընդհատելով լռությունը։― Հը՞, չեյի՞ք սպասում։ | ||
+ | |||
+ | — Անտոնիդա Վասիլևնա․․․ Հորաքույր ջան․․․ այդ ինչպե՞ս յեղավ․․․― կմկմաց թշվառ գեներալը։ Յեթե տատը մի քանի վայրկյան ևս չխոսեր, նա գուցե կաթվածահար լիներ։ | ||
+ | |||
+ | — Ի՞նչն ինչպես յեղավ։ Վագոն նստեցի և յեկա։ Բա ինչի՞ համար են յերկաթուղիները։ Իսկ դուք ի՞նչ եյիք կարծում,— յես վոտներս մեկնել-մեռել եմ և ձեզ ել ժառանգությո՞ւն թողել։ Յես հո գիտեմ, թե ի՞նչ հեռագիրներ ես խփել այստեղից։ Տեսնես ինչքան փող տված կլինես։ Այստեղից եժան չի՜։ Իսկ յես վոտներս գցեցի ուսերիս և հայդա՛, այստեղ։ Նա այն ֆրանսիացի՞ն ե։ M-r Դե֊Գրի՞յե, կարծեմ։ | ||
+ | |||
+ | — Oui, madame,― տեղը բերեց Դե֊Գրիյեն,— et croyez, je suis si enchanté․․․ votre santé․․․ c’est un miracle․․․ vous voir ici․․․ une surprise charmante․․․<ref>Այո՛, տիկին, և հավատացեք յես հիացած եմ․․․ ձեր առողջությունը․․․ հրաշք ե․․․ ձեզ այստեղ տեսնելը․․․ սքանչելի անակնկալ․․․</ref> | ||
+ | |||
+ | — Charmante<ref>Սքանչելի։</ref>, բա չե՞․ ճանաչում եմ քեզ, միմոս, յես քեզ իսկի այսքան ել չեմ հավատում,― և նա ցույց տվեց ֆրանսիացուն իր ճկույթը։― Սա՞ ով ե,— դարձավ նա, ցույց տալով m-lle Blanche-ին։ Տպավորիչ ֆրանսուհին, ամազոնի զգեստով, ճիպոտը ձեռքին, ըստ յերևույթին զարմացրել եր նրան։― Այստեղացի՞ յե, ի՛նչ ե։ | ||
+ | |||
+ | — Դա m-lle Blanche de Cominges-ն ե, իսկ ահա և նրա մայրը՝ m-me de Cominges-ը․ նրանք այս հյուրանոցում են կենում,— զեկուցի յես։ | ||
+ | |||
+ | — Ամուսնացա՞ծ ե աղջիկը,― առանց քաշվելու հարց ու փորձ եր անում տատը։ | ||
+ | |||
+ | — M-lle de Comindes-ը ազափ աղջիկ ե,― պատասխանեցի յես ինչքան կարելի յե ավելի ակնածությամբ և դիտմամբ կիսաձայն։ | ||
+ | |||
+ | — Ուրա՞խն ե։ | ||
+ | |||
+ | Յես սկզբում հարցը չհասկացա։ | ||
+ | |||
+ | — Նրա հետ ձանձրալի չե՞։ Հասկանո՞ւմ ե ռուսերեն։ Ա՛յ, Դե֊Գրիյեն, մեզ մոտ Մոսկվայում կիսատ-պռատ վարժվել ե մեր լեզվին։ | ||
+ | |||
+ | Յես բացատրեցի նրան, վոր m-lle de Cominges-ը յերբեք Ռուսաստանում չի յեղել։ | ||
+ | |||
+ | — Bonjour!<ref>Բարև։</ref>― ասաց տատը, հանկարծ կտրուկ դիմելով m-lle Blanche-ին։ | ||
+ | |||
+ | — Bonjour, madame<ref>Բարև տիկին։</ref>,― արարողության ձևով և նազելիորեն մի վոտով ծունկ չոքելու ձև արեց m-lle Blanche-ը, շտապելով, արտասովոր համեստության և քաղաքավարության քողի ներքո դեմքի և մարմնի ամբողջ արտահայտությամբ ցույց տալ իր արտասովոր զարմանքը նման տարորինակ հարցի և վարվեցողության առիթով։ | ||
+ | |||
+ | — Ո՜, աչքերը ցած գցեց, կոտրատվում ե և ձևացնում․ իսկույն յերևում ե թռչունը․ դերասանուհի կլինի։ Յես այստեղ հյուրանոցում՝ ներքևում եմ իջևանել,― դարձավ նա հանկարծ գեներալին․― քո հարևանուհին եմ դառնալու․ ուրա՞խ ես, թե չե՞։ | ||
+ | |||
+ | — Ո՜, հորաքույր ջան։ Հավատացեք անկեղծ զգացմունքներիս․․․ իմ ուրախությանը,― տեղը բերեց գեներալը։ Նա մասամբ արդեն զգաստացել եր, իսկ վորովհետև յերբեմն նա գիտեր հաջող խոսել, նշանակալից և վորոշ տպավորություն գործելու հավակնությամբ, ապա հիմա ել սկսեց յերկար ու բարակ խոսել։― Մենք այնքան մտահոգված և զարմացած եյինք տեղեկություններից ձեր առողջության մասին․․․ Մենք այնպիսի հուսահատ հեռագիրներ եյինք ստանում և հանկարծ | ||
+ | |||
+ | — Ե՜, փչում ես, փչո՜ւմ․― ընդհատեց նրան տատը։ | ||
+ | |||
+ | — Սակայն այդ ինչպե՞u ե,― նույնպես արագությամբ ընդհատեց գեներալը և ձայնը բարձրացրեց, աշխատելով զանց առնել «փչում ես»-ը,― այդ ինչպե՞ս ե, վոր դուք սիրտ եք արել նման ճամբա դուրս գալու։ Համաձայնեցեք, վոր ձեր հասակում և ձեր առողջությամբ․․․ համենայն դեպս այդ ամենը այնքան անսպասելի յե, վոր հասկանալի յե մեր զարմանքը։ Բայց յես այնքան ուրախ եմ․․․ և մենք բոլորս (նա սկսեց զգացված և հրճվանքով ժպտալ) բոլոր ուժով կաշխատենք այստեղի սեզոնը դարձնել ձեզ համար ամենահաճելի ժամանց․․․ | ||
+ | |||
+ | — Դե՛, բավական ե, դատարկ խոսքեր են․ դուրս ես տալիս, ըստ սովորականին․ յես մենակ ել կկարողանամ ապրել։ Ասենք, ձեզ հետ ել կապրեմ․ յես հիշաչար չեմ։ Այդ ինչպե՞ս յեղավ, հարցնում ես դու։ Ի՞նչ զարմանալու բան կա։ Ամենահասարակ կերպով։ Ի՞նչ են նրանք բոլորն ել զարմանում։ Բարև, Պրասկովյա։ Դու այստեղ ինչ ես անում։ | ||
+ | |||
+ | — Բարև, տատի,— ասաց Պոլինան, մոտենալով նրան,— վաղո՞ւց ե ինչ ճանապարհին եք։ | ||
+ | |||
+ | — Ահա՛, սա ամենից խելոք հարցը տվեց, թե չե՝ ա՜խ ու վա՜խ։ Արի տես վոր՝ հա՛ պառկեցի ու պառկեցի, հա՛ բժշկեցին ու բժշկեցին, յես բժիշկներին դուրս արի և կանչեցի Նիկոլի յեկեղեցու ժամկոչին։ Նա նույն հիվանդությունից մի կնիկ եր բժշկել խոտի փոշիով։ Ահա ինձ ել ոգնեց․ յերրորդ որը ջանս քրտնեց և տեղից յելա։ Ապա դարձյալ ժողովվեցին իմ գերմանացիները, ակնոցները դրին, խոսել սկսեցին՝ «յեթե հիմի, ասում են, արտասահման գնաք, հանքային ջրերը և բուժընթացքն ավարտեք, ապա ցավերը բոլորովին կանցնեն»։ Ինչո՞ւ չե, մտածեցի յես։ Դուր-զաժիգինները ախ ու վախն սկսեցին՝ «ինչպե՞ս կարող եք դուք տեղ հասնել»։ Ա՛յ քեզ բա՜ն։ Մի որում պատրաստություն տեսա և անցյալ շաբաթ, հինգշաբթի որը վերցրի մի աղջիկ, Պոտապիչին, լաքեյ Ֆյոդորին, և այս Ֆյոդորին Բերլինում դուրս արի, վորովհետև տեսա, վոր նա իսկի պետքական չի, մենակ ել տեղ կհասնեյի․․․ Հատուկ վագոն եմ վարձում, իսկ բեռնակիրներ ― բոլոր կայարաններում ել կան, մի աբասով ուր ասես կտանեն։ Սրանց տե՜ս, ինչ բնակարան են վարձել,― ավարտեց նա, նայելով շուրջը։ Այդ ի՞նչ փողերով ես անում։ Չե՞ որ ամեն ինչդ գրավ ե դրված։ Մենակ այդ ֆրանցուզիշկային ինչքա՜ն փող ես պարտ։ Յես հո ամեն ինչ գիտեմ, ամեն ինչ։ | ||
+ | |||
+ | — Յես, հորաքույր․․․― սկսեց գեներալը սաստիկ քաշվելով,― յես զարմանում եմ, հորաքույր ― յես, կարծեմ, կարող եմ առանց ում և իցե ստուգման ապրել․․․ համ ել իմ ծախսերը չեն գերազանցում իմ միջոցները և մենք այստեղ․․․ | ||
+ | |||
+ | ― Քո՞ ծախսերը չեն գերազանցում։ Կասե՜ս, ելի։ Յերեխաներիդ վերջին պատառը կողոպտած կլինես արդեն, խնամակա՜լ: | ||
+ | |||
+ | ― Դրանից հետո, այդ տեսակ խոսքերից հետո․․․― սկսեց գեներալը զայրույթով,— ե՛լ չգիտեմ թե․․․ | ||
+ | |||
+ | — Այդ ե, վոր չգիտես։ Ռուլեթից ել, ով գիտե, չես հեռանում։ Ցեղած-չեղածդ տանուլ ես տվել։ | ||
+ | |||
+ | Գեներալս այնքան ապշել եր, վոր հորդ զգացմունքներից քիչ եր մնացել խեղդվի։ | ||
+ | |||
+ | — Ռուլե՞թ։ Յե՞ս։ Իմ դիրքո՞վ․․․ Յե՞ս։ Ուշքի յեկեք, հորաքույր, դուք յերևի դեռ տկար եք․․․ | ||
+ | |||
+ | — Ե՜, փչում ես, փչում։ Յերևի չեն ել կարողանում սեղանից հեռու քաշել․ փչո՜ց։ Ահա յես կտեսնեմ, թե այդ ռուլեթն ինչ բան ե, հենց այսոր։ Դու, Պրասկովյա, պատմիր ինձ, թե այստեղ տեսնելու ինչ բան կա, ասենք, Ալեքսեյ Իվանովիչն ել ցույց կտա, իսկ դու Պոտապիչ, գրի առ, թե ուր պիտի գնանք։ Ի՞նչ տեսնելու բան կա այստեղ,― դիմեց նա հանկարծ դարձյալ Պոլինային։ | ||
+ | |||
+ | — Այստեղ մոտիկ մի դղյակի ավերակներ կան, հետո՝ Շլանգենբերգը։ | ||
+ | |||
+ | — Շլանգենբերգս վո՞րն ե։ Անտա՞ռ ե, ինչ ե։ | ||
+ | |||
+ | — Վոչ․ անտառ չե, սար ե․ այնտեղ կետ կա․․․ | ||
+ | |||
+ | — Այդ ի՞նչ կետ ե։ | ||
+ | |||
+ | — Սարի ամենաբարձր կետը, ցանկապատած։ Այնտեղից աննման տեսարան ե բացվում։ | ||
+ | |||
+ | — Ասել ե՝ սա՞րը պիտի քարշ տան բազկաթոռը։ Կկարողանա՞ն, թե չե։ | ||
+ | |||
+ | — Ո՜, բեռնակիրներ կարելի յե գտնել, վոր քան կամենաք,— պատասխանեցի, ես։ | ||
+ | |||
+ | Այդ միջոցին մոտեցավ տատին բարևելու Ֆեդոսյան, դայակը, և մոտեցրեց գեներալի յերեխաներին։ | ||
+ | |||
+ | — Դե, պաչպչվելու կարիք չկա։ Չեմ սիրում համբուրել յերեխաներին՝ բոլոր յերեխաները խլինքոտ են։ Ե՜, դու, Ֆեդոսյա, ինչպե՞ս ես այստեղ։ | ||
+ | |||
+ | — Ստեղ շատ, շատ լավ ա, նանի Անտոնիդա Վասիլևնա,— պատասխանեց Ֆեդոսյան։― Դուք վոնց եյիք, նանի ջան։ Մենք ձեզ հմար ենքան դարդ եյինք անում։ | ||
+ | |||
+ | — Գիտե՜մ, դու վոր շիտակ հոգի ունես։ Այս ի՞եչ ե ձեզ մոտ, բոլորն ել հյուրեր են, ինչ ե,— դիմեց նա դարձյալ Պոլինային։— Այս ակնոցավոր քոնձո՞ւռն ով ե։ | ||
+ | |||
+ | — Իշխան Նիլսկին, տատի,― շշնջաց Պոլինան։ | ||
+ | |||
+ | — Ռուս ե յեղել, ուրեմն։ Իսկ յես կարծում եյի՝ չի հասկանա։ Գուցե չլսեց։ Միստեր Աստլեյին յես արդեն տեսել եմ։ Ահա, նորից նա՛,— տեսավ նրան տատը,— րարև,— դիմեց նրան հանկարծ։ | ||
+ | |||
+ | Մի ստեր Աստլեյը նրան լուռ գլուխ տվեց։ | ||
+ | |||
+ | — Ե՜հ, ի՞նչ լավ բան կասեք ինձ։ Մի բան ասացեք։ Թարգմանիր նրան այս, Պոլինա։ | ||
+ | |||
+ | Պոլինան թարգմանեց։ | ||
+ | |||
+ | — Այն, վոր յես մեծ հաճույքով եմ նայում ձեզ վրա, վոր դուք վողջ և առողջ եք,—լուրջ, բայց մեծ պատրաստակամությամբ պատասխանեց միստեր Աստլեյը։ Թարգմանեցին տատի համար և նրան, ըստ յերեույթին, այդ դուր յեկավ։ | ||
+ | |||
+ | — Ի՛նչ լավ են միշտ պատասխանում անգլիացիք,— նկատեց նա։― Յես, չգիտեմ ինչու, միշտ սիրել եմ անգլիացիներին, վոչ մի համեմատություն ֆրանսիացիների հետ։ Անցեք ինձ մոտ,— դիմեց նա դարձյալ միստեր Աստլեյին,— կաշխատեմ ձեզ շատ անհանգիստ չանել։ Թարգմանիր այդ նրա համար և ասա, վոր յես այստեղ ներքևում եմ իջևանել, լսո՞ւմ եք, ներքևում, ներքևում,— կրկնեց նա միստեր Աստլեյին, մատով ներքև ցույց տալով։ | ||
+ | |||
+ | Միստեր Աստլեյը չափազանց գոհ եր հրավերից։ | ||
+ | |||
+ | Տատը ուշադիր և գոհունակ հայացքով վոտից գլուխ նայեց Պոլինային։ | ||
+ | |||
+ | — Յես քեզ, Պրասկովյա, կսիրեյի,― ասաց նա հանկարծ,— լավ աղջիկ ես, նրանց բոլորից լավ ես, մենակ քո խասիաթը ― աստված հեռու տանի՜։ Ասենք՝ իմ խասիաթն ել պակաս չի։ Մի շուռ յեկ, գլխիդ հո շինովի մա՞զ չի։ | ||
+ | |||
+ | — Չե, տատի, իմն ե։ | ||
+ | |||
+ | — Այդպես հա՜, այժմյան հիմար մոդան չեմ սիրում։ Շատ գեղեցիկն ես։ Յեթե կավալեր<ref>Կավալեր (կավալլո = ձի) կնշանակի ձիավոր։ Միջնադարյան զինվորները։ Ապա՝ ասպետ։ Ներկայիս՝ կնոջը ուղեկցող, ծառայություն մատուցող, սիրալիր տղամարդ։</ref> լինեյի, կսիրահարվեյի վրադ։ Եդ ինչո՞ւ մարդու չես գնում։ Ե՛հ, դե ժամանակ ե արդեն։ Համ ել սիրտս ման գալ ե ուզում, թև չե վագոն, հա վագոն․․․ Քե՞զ ինչ յեղավ, ելի բարկանում ես,― դիմեց նա գեներալին։ | ||
+ | |||
+ | — Քավ լիցի, հորաքույր, հերիք ե,— ուշքի յեկավ ուրախացած գեներալը,— յես հասկանում եմ, ձեր տարիքում․․․ | ||
+ | |||
+ | — Cette vieille est tombée en enfance<ref>Այս պառավը մանկության մեջ է ընկել։</ref>,— շշնջաց ինձ Դե-Գրիյեն։ | ||
+ | |||
+ | — Յես ուզում եմ այստեղ ամեն ինչ տեսած լինել։ Կզիջե՞ս ինձ Ալեքսեյ Իվանովիչին,― շարունակեց տատը իր խոսքը գեներալին։ | ||
+ | |||
+ | — Ո՜, ինչքան կամենաք, բայց յես ել․․․ Պոլինան ել, m-r Դե-Գրիյեն ել․․․ մենք բոլորս հաճույք կհամարենք ուղեկցել ձեզ․․․ | ||
+ | |||
+ | — Mais, madame, cela sera un plaisir․․․<ref>Բայց տիկին, դա հաճույք կլինի․․․</ref>— միջամտեց Դե-Գրիյեն հմայիչ ժպիտով։ | ||
+ | |||
+ | — Այդպես հա՜, plaisir<ref>Հաճույք։</ref>։ Ծիծաղելի յես դու, բարեկամ։ Ասենք՝ յես քեզ փող տվողը չեմ,― ավելացրեց նա դիմելով գեներալին։― Դե հիմա իմ համարը գնամ։ Պետք ե նայեմ-տեսնեմ, ապա՝ գնամ այդ բոլոր տեղերը։ Դե՛հ, բարձրացրեք։ | ||
+ | |||
+ | Տատին նորից բարձրացրին և բոլորը խմբովին գնացին բազմոցի հետևից սանդուխքով ներքև։ Գեներալը գնում եր, ասես մահակով տվել եյին նրա գլխին և նա ապուշ եր կտրել։ Դե-Գրիյեն ինչ֊վոր բան եր մտորում։ M-lle Blanche-ը մեկ ուզեց մնա, մեկ ել, չգիտեմ ինչու, վճռեց բոլորի հետ միասին գնալ։ Նրա հետևից իսկույն իշխանն ել գնաց և վերևում, գեներալի կացարանում, մնացին միայն գերմանացին և madame veve Cominges-ը։ | ||
+ | |||
+ | == Տասներորդ գլուխ == | ||
+ | |||
+ | Հանքային ջրերում,― կարծես թե բովանդակ Յեվրոպայում ել,― հյուրանոցների կառավարիչները և ոբեր֊կելներները, հաճախորդներին կացարան հատկացնելիս, վոչ այնքան նրանց պահանջներով ու ցանկություններով են առաջնորդվում, վորքան նրանց մասին իրենց ունեցած անձնական հայացքներով․ և պետք ե նկատել, հազիվ են սխալվում։ Բայց տատին, անհայտ ե արդեն թե ինչու, այնպիսի շքեղ բնակարան հատկացրին, վոր նույնիսկ չափն անցան․ չորս ճոխ կահավորած սենյակ, վաննայով, ծառաների համար առանձին տեղեր, հատուկ սենյակ կամերուհու<ref>Աղախին։</ref> համար և այլն, և այլն։ Իրոք, մի շաբաթ առաջ այդ սենյակներում ինչ-վոր grande duchesse եր իջևանել, վորի մասին, իհարկե, իսկույն ևեթ հայտնվում ե նոր կենվորներին, կացարանի գինը բարձրացնելու նպատակով։ Տատին տարան, կամ ավելի ճիշտ ե ասել՝ անիվավոր բազկաթոռի վրա ման ածեցին բոլոր սենյակները և նա ուշիմ ու խստահայաց նայում եր։ Ոբեր-կելները, արդեն հասակավոր մարդ, ճաղատ գլխով, հարգանքով ուղեկցում եր նրան այդ առաջին տեսության միջոցին։ | ||
+ | |||
+ | Չգտեմ՝ ում տեղ եյին դնում բոլորը տատին, բայց կարծեմ շատ կարևոր անձնավորության տեղ և գլխավորն ե, շատ հարուստ։ Մատյանի մեջ իսկույն գրի առան՝ Madame la générale princesse de Tarassevitcheva<ref>Տիկին գեներալի կին իշխանուհի Տարասևիչևա։</ref>, թեև տատը յերբեք իշխանուհի չի յեղել։ Ծառաները, հատուկ տեղը վագոնում, անհամար վոչ-պետքական սնդուկները, չեմոդանները, վոր յեկել եյին տատի հետ, յերևի հարգանքի սկզբնավորության պատճառն եյին դառել, իսկ բազկաթոռը, տատի ձայնն ու խոսելու կտրուկ յեղանակը, նրա եքսցենտրիկ հարցերը, վոր նա տալիս եր բոլորովին առանց քաշվելու և վոչ մի առարկություն չհամբերող տեսքով, մի խոսքով տատի վողջ կերպարանքը,— շիտակ, կտրուկ, հրամայող,— լրացրին ընդհանուր յերկրպագությունը։ Նայելու միջոցին, տատը յերբեմն հանկարծ հրամայում եր կանգնեցնել բազկաթոռը, ցույց եր տալիս մատով կահավորության վորևե առարկա և անսպասելի հարց տալիս հարգանքով ժպտացող, բայց արդեն վախենալ սկսող ոբեր-կելներին։ Տատը հարցերը ֆրանսերեն եր տալիս, թեև բավական վատ եր ֆրանսերեն խոսում, այնպես վոր, սովորաբար, յես թարգմանում եյի։ Ոբեր-կելների պատասխանները, ըստ մեծի մասին, նրան դուր չեյին գալիս և թվում եյին անբավարար։ Ասենք՝ ինքն ել կարծես լուրջ բան չեր հարցնում, այլ աստված գիտե, թե ինչ բան։ Հանկարծ, որինակ, կանգ եր առնում պատկերի առջև,— վորևե հայտնի պատկերի բավական թույլ պատճենի, դիցաբանական բովանդակությամբ։ | ||
+ | |||
+ | — Ո՞ւմ պատկերն ե։ | ||
+ | |||
+ | Ոբեր-կելները հայտնում եր, թե, յերևի, վորևիցե կոմսուհու։ | ||
+ | |||
+ | — Ինչպե՞ս ե, վոր դու չգիտես։ Այստեղ ե ապրում, բայց չգիտես։ Պատկերն ինչո՞ւ յե այստեղ։ Աչքերն ինչո՞ւ յեն շիլ։ | ||
+ | |||
+ | Այդ բոլոր հարցերին ոբեր-կելները բավարար պատասխանել չեր կարող և նույնիսկ ինքն իրեն կորցրեց։ | ||
+ | |||
+ | — Ա՛յ քեզ ապուշ,― իր կարծիքը հայտնեց տատը ռուսերեն։ | ||
+ | |||
+ | Նրան տարան։ Նույն պատմությունը կրկնվեց ինչ-վոր սաքսոնական փոքրիկ արձանի առիթով։ Տատը յերկար զննեց, ապա կարգադրեց դուրս տանել, անհայտ ե, թե ինչու համար։ Վերջապես կպավ ոբեր-կելների յախից՝ ննջարանի խալիները ի՞նչ են նստել և վորտեղ են գործվել։ Ոբեր-կելները խոստացավ տեղեկանալ։ | ||
+ | |||
+ | — Ա՛յ, քեզ եշեր,― մրթմրթում եր տատը և իր վողջ ուշքը խալիներին դարձրեց։ | ||
+ | |||
+ | — Ի՜նչ շքեղ ամպհովանի յե։ Ապա բաց արեք։ | ||
+ | |||
+ | Անկողինը բաց արին։ | ||
+ | |||
+ | — Ելի՛, ելի՛, բոլորովին բաց արեք։ Վերցրեք բարձերը, յերեսները հանեք, դոշակը բարձրացրեք։ | ||
+ | |||
+ | Ամեն ինչ տակնուվրա արին։ Տատը ուշի-ուշով նայեց։ | ||
+ | |||
+ | — Լավ ե, վոր սրանց մեջ թախտաբիթի չկա։ Ճերմակեղենը դուրս տարեք։ Իմ ճերմակեղենը կսփռեք և իմ բարձերը կդնեք։ Բայց այս ամենը շատ փարթամ ե, ինչի՞ս ե պետք, պառավիս, այդպիսի կացարան՝ մենակ — տխուր ե։ Ալեքսեյ Իվանովիչ, դու շուտ-շուտ յեկ մոտս, հենց վոր վերջացնես յերեխաներին դաս տալը։ | ||
+ | |||
+ | — Յես յերեկվանից այլևս գեներալի մոտ չեմ ծառայում,— պատասխանեցի յես,― և ապրում եմ հյուրանոցում միանգամայն ինքնուրույն։ | ||
+ | |||
+ | — Ա՞յդ ինչու։ | ||
+ | |||
+ | — Նորերս այստեղ յեկավ մի ազնվազարմ գերմանացի բարոն իր ամուսնու ― բարոնուհու հետ, Բերլինից։ Ցերեկ յես զբոսավայրում նրանց հետ գերմաներեն խոսեցի, առանց հետևելու Բերլինի առոգանության։ | ||
+ | |||
+ | — Ե՜, ի՜նչ կա վոր։ | ||
+ | |||
+ | — Նա այդ կոպտություն համարեց և գանգատվեց գեներալին, իսկ գեներալը յերեկ ևեթ ինձ պաշտոնանկ արեց։ | ||
+ | |||
+ | — Հայհոյե՞լ ես դու այդ բարոնին, ինչ ե։ (Հայհոյած ել լինեյիր ― բան չկա)։ | ||
+ | |||
+ | — Ո՜, վո՛չ։ Ընդհակառակը՝ բարոնը վրաս ձեռնափայտ բարձրացրեց։ | ||
+ | |||
+ | — Իսկ դու, փսլնքոտ, թույլ տվեցիր, վոր քո ուսուցչի հետ այդպես վարվե՞ն,― դիմեց նա հանկարծ գեներալին,― տեղից ե՞լ դուրս արիր։ Փալաս եք դուք, փալաս եք, ինչպես յե՛ս եմ տեսնում։ | ||
+ | |||
+ | — Անհանգիստ մի՛ք լինի, հորաքույր,― պատասխանեց գեներալը ինչ-վոր գոռոզ-արձակ շեշտով,— յես ինքս գիտեմ վարել իմ գործերը։ Համ ել Ալեքսեյ Իվանովիչը վոչ-բոլորովին ճիշտ ե հաղորդում։ | ||
+ | |||
+ | — Իսկ դո՞ւ, այդպես ել կերա՞ր,— դարձավ նա ինձ։ | ||
+ | |||
+ | — Յես մտադիր եյի բարոնին մենամարտության կանչել,— պատասխանեցի յես վորքան կարելի յե համեստ ու հանգիստ,— բայց գեներալը հակառակեց։ | ||
+ | |||
+ | — Դրա՞ն ինչու յես հակառակել,— նորից դարձավ տատը գեներալին։ (Իսկ դու, յեղբայր, գնա, վոր կկանչեն ― կգաս,— դարձավ նա ոբեր-կելներին․― բերան-բաց կանգնելու կարիք չկա։ Տանել չեմ կարող այդ նյուրենբերգցի ռեխին։) | ||
+ | |||
+ | Կելները գլուխ տվեց և հեռացավ, իհարկե, առանց հասկանալու տատի կոմպլիմենտը։ | ||
+ | |||
+ | — Քավ լիցի, հորաքույր, մի՞թե մենամարտությունը հնարավոր ե․― պատասխանեց գեներալը քմծիծաղ տալով։ | ||
+ | |||
+ | — Իսկ ինչո՞ւ հնարավոր չե։ Տղամարդիկ բոլորը ― աքլորներ են․ ե՜, թող կռվեն։ Փալաս եք դուք բոլորդ, ինչպես տեսնում եմ, չեք կարողանում ձեր հայրենիքի պատիվը պաշտպանել։ Դեհ, բարձրացրեք։ Պոտապիչ, կարգադրիր, վոր միշտ յերկու բեռնակիր պատրաստ լինեն, վարձիր և պայմանավորվիր։ Յերկուսից ավելի ― հարկավոր չե։ Հարկավոր ե լինում տանել միայն սանդուխքներով, իսկ հարթ տեղով, փողոցով ― քշել, այդպես ել կասես․ համ ել կանխավճար տուր ― ավելի հարգանք կտածեն։ Ինքդ ել միշտ մոտս յեղիր, իսկ դու, Ալեքսեյ Իվանովիչ, ցույց տուր ինձ այդ բարոնին զբոսավայրում․ այդ ի՞նչ տեսակ ֆոն-բարոն ե, մի աչքով նայենք վրան։ Դե, վորտեղ ե ապա այդ ռուլեթը։ | ||
+ | |||
+ | Յես բացատրեցի, վոր ռուլեթները վոկսալում են, դահլիճներում։ Ապա հետևեցին հարցեր՝ շա՞տ են, խաղացողները շա՞տ են, վո՞ղջ որն են խաղում, ինչպե՞ս են սարքված։ Յես ի վերջո ասացի, վոր ամենից լավն ե սեփական աչքով տեսնել, վոր նկարագրելը բավական դժվար ե։ | ||
+ | |||
+ | — Դե, հենց ուղղակի այնտեղ ել տարեք։ Առաջ ընկի՛ր, Ալեքսեյ Իվանովիչ։ | ||
+ | |||
+ | — Ինչպե՞ս, մի՞թե, հորաքույր, դուք նույնիսկ չե՞ք հանգստանա ճանապարհից,—հոգատարությամբ հարցրեց գեներալը։ Նա մի քիչ կարծես շվարեց, ասես նրանք բոլորն ել մի տեսակ հապաղեցին և իրար նայեցին։ Ըստ յերևույթին նրանց բոլորի համար մի քիչ անհարմար եր, նույնիսկ ամոթ՝ ուղեկցել տատին ուղղակի վոկսալ, վորտեղ նա, հասկանալի բան ե, կարող եր զանազան արտասովոր բաներ անել, այն ել հրապարակորեն․ մինչդեռ նրանք բոլորն ել պատրաստակամություն եյին հայտնել ուղեկցելու նրան։ | ||
+ | |||
+ | — Ի՞նչ հանգստանամ։ Հոգնած չեմ․ առանց այն ել հինգ որ նստած եմ յեղել։ Հետո յել կտեսնենք, թե այստեղ ինչ աղբյուրներ և բուժիչ ջրեր կան և վորտեղ են նրանք։ Իսկ հետո․․․ անունն ի՞նչ ե,― դու, Պրասկովյա, կետ ասացիր, ինչ ասացիր։ | ||
+ | |||
+ | — Կետ, տատի։ | ||
+ | |||
+ | — Ե՜հ, կետ ե, թող կետ լինի։ Այստեղ ե՞լ ինչ կա։ | ||
+ | |||
+ | — Այստեղ շատ բան կա,― դժվարացավ պատասխանել Պոլինան։ | ||
+ | |||
+ | — Ե՜հ, ինքդ չգիտես։ Մարֆա, դու ել հետս կգաս․― ասաց նա իր աղախնին։ | ||
+ | |||
+ | — Նա՞ ինչու գա, հորաքույր ջան,― անհանգստացավ հանկարծ գեներալը,― և վերջապես այդ չի կարելի․ Պոտապիչին ել հազիվ թե թողնեն վոկսալ մտնի։ | ||
+ | |||
+ | — Դատարկ բան ե։ Ծառա յե ― թողնենք մնա՞։ Շունչ կենդանի յե, չե՞։ Մի շաբաթ ե, ինչ ճանապարհ ենք հանում, նրա սիրտն ել ե ուզում բան տեսնել, չե՞։ Ո՞ւմ հետ պիտի գնա, յեթե վոչ ինձ հետ։ Նա հո քիթը փողոց չի հանի։ | ||
+ | |||
+ | — Բայց, տատի․․․ | ||
+ | |||
+ | — Ամաչո՞ւմ ես հետս գաս, ինչ ե։ Դե տանը մնա, քեզ հո քարշ չե՞ն տալիս։ Գեներալի՜ս մտիկ․ յես ինքս ել գեներալի կին եմ։ Յեվ ի՞նչ կարիք կա հետևիցս այդքան յերկար պոչ քարշ գա։ Յես Ալեքսեյ Իվանովիչի հետ ել ամեն ինչ կտեսնեմ․․․ | ||
+ | |||
+ | Սակայն Դե-Գրիյեն համոզեց, վոր բոլորն ուղեկցեն և ամենասիրալիր նախադասություններ ասաց նրան ուղեկցելու հաճույքի մասին ե այլն։ Բոլորը շարժվեցին։ | ||
+ | |||
+ | — Elle est tombée en enfance,― կրկնեց Դե-Գրիյեն գեներալին,— seule, elle fera des bêtises․․․<ref>նա մանկության մեջ է ընկել, մենակ ― հիմարություններ կանի։</ref>— շարունակությունը յես չլսեցի, սակայն նա ինչ վոր մտադրություններ ուներ, իսկ գուցե թե հույսն ել եր վերադարձել։ | ||
+ | |||
+ | Մինչև վոկսալ վերստ ու կես ճանապարհ եր։ Ճանապարհը շագանակի ծառուղով եր ընթանում, մինչև քաղաքային պարտեզը, վորի շուրջը բոլորելով, մտնում եր ուղղակի վոկսալ։ Գեներալը մի քիչ հանգստացավ, վորովհետև մեր յերթը, թեև բավական եքսցենտրիկ եր, այնուհանդերձ հանդարտ ու վայելուչ եր։ Համ ել վոչ մի զարմանալի բան չկար այն փաստի մեջ, վոր հանքային ջրերում հանդես ե յեկել մի հիվանդ և թուլացած մարդ, վորի վոտները չեն գործում։ Սակայն, ըստ յերևույթին, գեներալը վոկսալից եր վախենում, թե ինչու մի հիվանդ, վորի վոտները չեն գործում, ինքն ել պառավ, պիտի ռուլեթի վայրը յերթա։ Պոլինան և m-lle Blanche--ը գնում եյին յերկու կողքից, առաջ գլորվող բազկաթոռի հետ հավասար։ M-lle Blanche-ը ծիծաղում եր, համեստաբար ուրախ եր և նույնիսկ շատ սիրալիր սիրաբանում եր յերբեմն տատի հետ, այնպես վոր տատը, վերջապես, նրան գովեց ել։ Պոլինան, մյուս կողքին, պիտի յուրաքանչյուր վայրկյան պատասխաներ տատի անհամար հարցերին, ինչպես, որինակ՝ «Ո՞վ անցավ։ Ի՞նչ կին գնաց կառքով։ Քաղաքը մե՞ծ ե։ Այգին մե՞ծ ե։ Այս ի՞նչ ծառեր են։ Այս ի՞նչ սարեր են։ Լինո՞ւմ են այստեղ առյուծներ։ Այս ի՞նչ ծիծաղելի կտուր ե»։ Միստեր Աստլեյը գնում եր իմ կողքին և շշնջաց ինձ, վոր այս առավոտ նա շատ բան ե սպասում։ Պոտապիչն ու Մարֆան գնում եյին հետևից, հենց բազկաթոռի քամակից,― Պոտապիչը՝ իր ֆրակը հագին, ճերմակ փողկապով, բայց հասարակ գլխարկ դրած, իսկ Մարֆան՝ գլխին կապած չեպչիկ, չթե զգեստ հագին և ճռճռան կոշիկներով, այծի կաշվից։ Տատը շատ հաճախ հետ եր դառնում նրանց կողմը և խոսում նրանց հետ։ Դե֊Գրիյեն և գեներալը մի քիչ հետ մնացին և ինչ-վոր բանի մասին տաք-տաք խոսում եյին։ Գեներալը շատ հուսահատ եր․ Դե-Գրիյեն վճռական տեսքով եր խոսում։ Թերևս նա սիրտ եր տալիս գեներալին, ըստ յերևույթին ինչ-վոր խորհուրդներ եր տալիս։ Բայց տատը քիչ առաջ արտասանեց ճակատագրական նախադասություն՝ «ես քեզ փող տվողը չեմ»։ Գուցե Դե-Գրիյեյին այդ տեղեկությունն անհավատալի թվար, բայց գեներալը ճանաչում եր իր հորաքրոջը։ Յես նկատեցի, վոր Դե-Գրիյեն և m-lle Blanche-ը շարունակում եյին իրար աչքով անելը։ Իշխանին և գերմանացի ճամբորդին յես տեսա ծառուղու ծայրին՝ նրանք հետ մնացին և հեռացան մեզնից։ | ||
+ | |||
+ | Մենք ներս մտանք վոկսալ հաղթական թափորով։ Շվեյցարներն ու լաքեյները նույն հարգանքն եյին ցույց տալիս, ինչպես և հյուրանոցի սպասավորները։ Սրանք, ասենք, հետաքրքիր-հետաքրքիր եյին նայում։ Տատը նախ հրամայեց, վոր իրեն տանեն բոլոր դահլիճները․ վորոշ բաներ գովեց, դեպի մյուսները միանգամայն անտարբեր մնաց․ ամեն բանից հարց ու փորձ եր անում։ Վերջապես հասանք խաղասրահներին։ Լաքեյը, վոր վորպես պահակ կանգնած եր կողպած դռան մոտ, ապուշի պես, հանկարծ դռները լայն-լայն բացեց։ | ||
+ | |||
+ | Տատի յերևան գալը ռուլեթի մոտ հասարակության վրա խոր տպավորություն գործեց։ Ռուլեթի խաղասեղանների շուրջը և սրահի մյուս ծայրում, վորտեղ trente et quarante եյին խաղում ― բազմություն եր խռնված, հարյուր հիսուն կամ յերկուհարյուրի չափ խաղացողներ, մի քանի շարքերով։ Նրանք, վորոնք հաջողել եյին խցկվել սեղանի մոտ, ըստ սովորականին ամուր կանգնած եյին իրեց տեղերում, մինչև տանուլ տալը․ վորովհետև հենց այնպես կանգնել՝ հասարակ հանդիսատեսին և իզուր խաղալու տեղ բռնել չի թույլատրվում։ Թեև սեղանի շուրջը աթոռներ են շարած, բայց խաղացողներից քչերն են նստում, մանավանդ յեթե բազմությունը շատ ե խռնվում ― վորովհետև կանգնած մարդիկ կարող են իրար կպչել և տեղ շահել, համ ել վեր գալը ավելի հարմար ե։ Յերկրորդ և յերրորդ կարգը սղմվում ե առաջինի հետևից, սպասելով և հսկելով իր հերթը, բայց անհամբերները յերբեմն մեկնում եյին ձեռները առաջին շարքի արանքով, վոր գումար վեր գան։ Անգամ յերրորդ կարգից հաջողում եյին վոմանք այդ ձևով գումար խցկել․ այդ պատճառով չեր անցնում տասը, անգամ հինգ րոպե, վոր սեղանի վորևե ծայրում վիճելի վեր յեկած գումարի համար «պատմություն» չծագի։ Վոկսալի վոստիկանությունը, ասենք, բավականին լավն ե։ Տեղի նեղությունը, իհարկե, անխուսափելի յե․ ընդհակառակը՝ ժողովրդի բազմությանը ուրախ են, վորովհետև դա ձեռնտու յե․ բայց սեղանի շուրթը նստած ութ կրուպյորները հսկում են՝ աչքերը չորս դարձրած՝ վեր յեկած գումարներին․ նրանք հաշիվ են տեսնում, իսկ տարաձայնություն ծագելու դեպքում նրանք ել վճիռ են հանում։ Ծայրահեղ դեպքերում միայն վոստիկանություն են կանչում և վայրկենաբար գործը վերջանում ե։ Վոստիկանները հենց նույն դահլիճումն են, մասնավոր հագուստով, հանդիսատեսների միջև, այնպես վոր նրանց ճանաչել չի լինում։ Նրանք առանձնապես հետևում են գողերին և խարդախներին, վորոնց թիվը ռուլեթի սրահներում առանձնապես շատ ե լինում՝ գողանալու արտասովոր հարմարության հետևանքով։ Իրավ, ամենուրեք պետք ե գողանալ գրպանից, կողպեքի տակից, մի բան, վոր անհաջողության դեպքում մեծ գլխացավանքով ե վերջանում։ Իսկ այստեղ, պարզապես, բավական ե միայն մոտենալ ռուլեթին, սկսել խաղը և հանկարծ, ափաշկարա վերցնել ուրիշի տարածը և դնել գրպանը․ իսկ յեթե վեճ ծագի ― խարդախը բարձրաձայն պնդում ե, վոր ինքն ե վեր յեկած յեղել։ Յեթե գործը վարպետությամբ ե կատարված և վկաները տատանվում են, ապա գողին շատ հաճախ հաջողվում ե փողը յուրացնել, հասկանալի բան ե, յեթե գումարը շատ ել խոշոր չե։ Խոշոր գումարը անշուշտ կանխապես նկատված ե լինում կրուպյորների կամ ուրիշ խաղացողներից մեկն ու մեկի կողմից։ Բայց յեթե գումարն այնքան ել խոշոր չե, ապա իսկական տերը յերբեմն նույնիսկ պարզապես հրաժարվում ե շարունակել վեճը, զգուշանալով սկանդալից և հեռանում ե։ Իսկ յեթե կարողանում են գողին տեղն ու տեղը բռնել, ապա իսկույն նրան դուրս են բերում սկանդալով։ | ||
+ | |||
+ | Այդ ամենին տատը նայում եր հեռվից սաստիկ հետաքրքրությամբ։ Նրան շատ դուր յեկավ, վոր գողերին դուրս են բերում։ Trente et quarante-ն նրա հետաքրքրությունը նվազ շարժեց․ նրան ավելի դուր յեկավ ռուլեթը և այն, վոր փոքրիկ գնդակ ե գլորվում։ Նա վերջապես կամեցավ ի մոտո տեսնել խաղը։ Չեմ հասկանում, ինչպես պատահեց, բայց լաքեյները և իրարանցման մեջ գտնվող այլ գործակալները (գլխավորապես տանուլ տված պոլյաչոկները<ref>Պոլյակ ― լեհացի, պոլյաչոկ ― արհամարհական ձև ե։</ref>, վոր իրենց ծառայությունն են փաթաթում բախտավոր խաղացողներին և բոլոր ոտարերկրացիներին) իսկույն տեղ գտան և մաքրեցին տատի համար, չնայած նեղվածքին, սեղանի հենց մեջտեղում, գլխավոր կրուպյորի մոտ և գլորեցին նրա բազմոցը այնտեղ։ Բազմաթիվ հաճախորդներ, վոր չեն խաղում, այլ կողքից դիտում են խաղը (գլխավորապես անգլիացիներ իրենց ընտանիքներով), իսկույն խռնվեցին սեղանի շուրջը, վորպեսզի խաղացողների հետևից տեսնեն տատին։ Բազմաթիվ լոռնեթներ նրա կողմը դարձան։ Կրուպյորների մեջ հույս ծագեց՝ նման եքսցենտրիկ խաղացող, իրավ, կարծես թե արտասովոր բան եր խոստանում։ Յոթանասուն հինդ տարեկան կին, գոսացած վոտներով և խաղալ կամեցող ― իհարկե, սովորական յերևույթ չեր։ Յես ել խցկվեցի սեղանի մոտ և տեղավորվեցի տատի կողքին։ Պոտապիչն ու Մարֆան հեռու գնացին, մի կողմ, բազմության մեջ։ Գեներալը, Պոլինան, Դե-Գրիյեն և m-lle Blanche-ը նույնպես տեղավորվեցին մի կողմ, հանդիսատեսների միջև։ | ||
+ | |||
+ | Տատն սկզբում զննում եր խաղացողներին։ Նա ինձ կտրուկ, կցկտուր հարցեր եր տալիս կիսաշշունջով՝ այս ո՞վ ե, այն ո՞վ ե։ Նրան առանձնապես դուր յեկավ սեղանի ծայրին մի յերիտասարդ, վոր խոշոր գումարով եր խաղում, վեր գալով հազարներով և, ինչպես շուրջը շշնջում եյին, մինչև քառասուն հազար ֆրանկ եր տարել, վոր կույտ-կույտ դրված եր նրա առջև՝ վոսկով և թղթադրամով։ Նա գունատ եր․ նրա աչքերը պսպղում եյին և ձեռները դողդողում․ նա վեր եր գալիս առանց վորևե հաշվի, ինչքան ձեռքին փող եր տեղավորվում և շարունակ տանում ու տանում եր, իր կողմը քաշում փողն ու քաշում։ Լաքեյները իրարանցման մեջ եյին նրա շուրջը, նրան բազկաթոռ եյին հրամցնում․ նրա շուրջը տեղ եյին բանում, վոր նրա տեղը արձակ լինի, վոր նրան չնեղեն ― այդ ամենը հարուստ շնորհակալանքի ակնկալությամբ։ Խաղացողներից վոմանք տարածից տալիս են նրան, առանց հաշվելու, այլ այնպես, ուրախությունից, նույնպես, վորքան ձեռքը գրպանից հանի։ Յերիտասարդի կողքին արդեն տեղ եր բռնել մի պոլյաչոկ, վոր սաստիկ իրարանցումի մեջ եր և հարգանքով, բայց անընդհատ ինչ-վոր շշնջում եր նրան, յերևի, ցուցմունքներ տալով, թե ինչպես վեր գա, խորհուրդներ տալով և ղեկավարելով խաղը,― հասկանալի բան ե, նույնպես ակնկալելով հետագայում թուլափայի։ Սակայն խաղացողը նրան չեր ել նայում, շմարանա վեր եր գալիս և շարունակ կրում։ Նա, ըստ յերևույթին, կորցնում եր իրեն։ | ||
+ | |||
+ | — Ասա նրան,― անհանգստացավ հանկարծ տատը, հրելով ինձ,― ասա նրանք վոր թողնի, վոր շուտ անի, փողերն առնի և գնա։ Տանուլ կտա, իսկույն բոլորը տանուլ կտա,― անհանգստացավ նա, քիչ եր մնացել հուզմունքից խեղդվի։― Վորտե՞ղ ե Պոտապիչը։ Ուղարկեցեք մոտը Պոտտպիչին։ Դե ասա, ասա,― հրում եր նա ինձ,— վորտե՞ղ է իսկապես Պոտապիչը։ Sortez! Sortez!<ref>Դուրս եկե՛ք, դուրս եկե՛ք։</ref>,― սկսեց նա ճչալ յերիտասարդին։ Յես թեքվեցի և վճռականորեն շշնջացի, վոր այստեղ չի կարելի այդպես ճչալ, անգամ քիչ բարձր խոսելն արգելված ե, վորովհետև դա խանգարում ե հաշվելուն և վոր մեզ իսկույն դուրս կանեն։ | ||
+ | |||
+ | — Ափսո՜ս։ Կորա՜վ մարդը։ Ուրեմն ինքն ե ուզում․․․ չեմ կարող նրան նայել, մեջս շուռ ու մուռ է զալիս։ Ապուշ։― Յեվ տատը իսկույն գլուխը շուռ տվեց։ | ||
+ | |||
+ | Այնտեղ, ձախ կողմում, սեղանի մյուս կիսի վրա, խաղացողների միջև մի յերիտասարդ տիկին եր նկատվում և նրա կողքին ինչ-վոր թզուկ։ Թե ով եր այդ թզուկը-չգիտեմ՝ ազգական եր, թե տպավորություն գործելու համար եր նրան իր հետ ման ածում։ Այդ կնոջը յես առաջ ել եյի նկատել, նա ամեն որ յերևում եր իր խաղասեղանի մոտ կեսորին և հեռանում ճիշտ յերկու ժամին։ Նրան արդեն ճանաչում եյին և իսկույն նրան բազկաթոռ եյին հրամցնում։ Նա գրպանից մի քանի վոսկի, մի քանի հազար ֆրանկանոց դրամաթուղթ եր հանում և սկսում եր վեր գալ հանդարդ, պաղարյուն, հաշվով, թղթի վրա մատիտով նշանակելով թվերը և աշխատելով գտնել սիստեմ, ըստ վորում տվյալ վայրկյանում դասավորվում են շանսերը։ Նա խոշոր գումարով եր վեր գալիս։ Ամեն որ տանում եր մեկ, յերկու, ամենաշատը յերեք հազար ֆրանկ ― վոչ ավել և, տանելով՝ իսկույն գնում եր։ Տատը նրան յերկար նայում եր։ | ||
+ | |||
+ | — Ա՛յ, սա վոր տանուլ չի՜ տա, սա վոր տանուլ չի՜ տա։ Ի՞նչ տեսակ վարքի յե։ Չգիտե՞ս։ Ո՞վ ե։ | ||
+ | |||
+ | — Ֆրանսուհի կլինի յերևի, այն տեսակներից ե,― շշնջացի յես։ | ||
+ | |||
+ | — Ըհը՛, թռչունը թռիչքից կճանաչվի։ Յերևում ե, վոր ճանկը սուր ե։ Գլխի գցիր ինձ հիմա, ի՞նչ կնշանակի յուրաքանչյուր պտույտը և ինչպե՞ս են վեր գալիս։ | ||
+ | |||
+ | Յես, ըստ կարելվույն, բացատրեցի տատին, թե ինչ կնշանակի վեր գալու այդ բազմաթիվ կոմբինացիաները, rouge et noir<ref>Կարմիր և սև։</ref>, pair et impair<ref>Զույգ և կենտ։</ref>, manque et passe<ref>Մինչև որոշ թվանշանը և դրանից դենը։</ref> և վերջապես, թվերի սիստեմի մեջ զանազան յերանգները։ Տատը ուշի-ուշով լսում եր՝ մտքում պահում․ նորից հարցնում և սովորում։ Վեր գալու յուրաքանչյուր սիստեմի որինակը կարելի յեր իսկույն բերել, այնպես վոր շատը կարելի յեր լինում սովորել և հեշտ ու շուտ։ Տատը շատ գոհ մնաց։ | ||
+ | |||
+ | — Իսկ ի՞նչ ե zéro-ն<ref>Զրո։</ref>։ Ահա այս կրուպյուրը, խուճուճ մազերովը, գլխավորը, ե՜, հիմա գոռաց zéro։ Յեվ ինչո՞ւ նա, ինչ վոր կար սեղանի վրա ― բոլորը տարավ։ Այդքան մեծ կույտ ― ամբողջը վերցրեց։ Ի՞նչ ե այդ։ | ||
+ | |||
+ | — Zéro-ն, տատի, բանկի ոդուտն ե։ Յեթե գնդակն ընկնի zéro-յի վրա, ինչ վոր սեղանի վրա դրած ե ― պատկանում ե բանկին, առանց հաշվելու։ Ճիշտ ե, մի անգամ ել են զարկում խաղն ավարտելու համար, բայց բանկը վոչինչ չի վճարում։ | ||
+ | |||
+ | ― Ա՛յ, քեզ բան։ Իսկ յես բան չե՞մ ստանա։ | ||
+ | |||
+ | — Չե, տատի, յեթե դուք նախապես zéro-յի վրա եյիք վեր յեկել, ապա յեթե դուրս դա zéro, յերեսունհինց անգամ ավելի կվճարեն։ | ||
+ | |||
+ | — Ինչպե՞ս թե յերեսունհինգ անգամ, և ի՞նչ ե, հաճա՞խ ե դուրս գալիս։ Ինչո՞ւ ապա այդ հիմարները վեր չեն գալիս։ | ||
+ | |||
+ | — Յերեսունվեց շանս դեմ ե, տատի։ | ||
+ | |||
+ | — Այ քեզ դադարկ բա՜ն։ Սպասիր, ինձ մոտ ել փող կա,― ահա։ | ||
+ | |||
+ | Նա հանեց գրպանից լեփ լեցուն քսակը և միջից մի ֆրիդրիխսդոր հանեց։ | ||
+ | |||
+ | — Ա՛ռ, վեր յեկ իսկույն zéro-յի վրա։ | ||
+ | |||
+ | — Տատի, zéro-ն նոր դուրս յեկավ,― ասացի յես,― կնշանակի հիմա յերկար ժամանակ դուրս չի գա։ Դուք շատ փող կկորցնեք, գոնե մի քիչ սպասեցեք։ | ||
+ | |||
+ | — Չե, մի փչի, վե՛ր յեկ։ | ||
+ | |||
+ | — Համեցեք, բայց նա մինչև յերեկո գուցե դուրս չգա, դուք կարող եք հազար անգամ վեր գալ և տանուլ տալ, այդ պատահում ե։ | ||
+ | |||
+ | — Դատարկ բան ե, դատարկ։ Թե գայլից վախենաս ― չպիտի անտառ գնաս։ Ի՞նչ։ Տանուլ տվի՞ր։ Ելի վեր յեկ։ | ||
+ | |||
+ | Տանուլ տվի յերկրորդ ֆրիդրիխսդորն ել․ տանուլ ավի յերրորդն ել։ Տատը հազիվ եր նստած մնում տեղում։ Նա վառվող աչքերը հառել եր պտտվող անիվի ատամների արանքով թռչկոտող գնդակին։ Տանուլ տվինք յերրորդն ել։ Տատի համբերությունը հատավ, նա տեղը նստել չեր կարողանում, նույնիսկ բռունցքը խփեց սեղանին, յերբ վոր կրուպյորը հայտարարեց «trente six»<ref>Յերեսունվեց։</ref>, սպասած zéro֊յի փոխարեն։ | ||
+ | |||
+ | ― Ա՛յ, յես նրա,― բարկանում եր տատը,― յերբ ե այդ անիծած զերիշկան<ref>Ռուսերեն զերո բառի արհամարհական ձևն ե։</ref> դուրս գալու։ Մեռնեմ ել, պիտի նստեմ մինչև zèro-ն։ Դա այն անիծած խուճուճ մազերով կրուպյորն ե անում, նրա մոտ յերբեք դուրս չի գալիս։ Ալեքսեյ Իվանովիչ, միանգամից յերկու վոսկի վեր յեկ։ Այնքան վեր կգաս, վոր zéro ել դուրս գա ― բան չես վերցնի։ | ||
+ | |||
+ | — Տատի՜։ | ||
+ | |||
+ | — Վեր յեկ, վեր յեկ, քոնը հո չի՞։ | ||
+ | |||
+ | Յես յերկու ֆրիդրիխսդոո վեր յեկա։ Գնդակը յերկար թռչկոտում եր անիվի մեջ, սկսեց վոստոստալ ատամների վրայով։ Տատը սառեց և սեղմեց ձեռքս և հանկարծ թրա՜խկ։ | ||
+ | |||
+ | — Zéro,― հայտարարեց կրուպյորը։ | ||
+ | |||
+ | — Տեսա՞ր, տեսա՞ր,― արագ շուռ յեկավ դեպի ինձ տատը փայլուն ու գոհ դեմքով։― Յես հո ասացի, ասացի քեզ։ Աստված ինքը մտքումս դրեց յերկու վոսկի վեր գալ։ Դե հիմի յես ինչքա՞ն կստանամ։ Ապա ինչո՞ւ չեն տալիս։ Պոտապիչ, Մարֆա, վորտե՞ղ են նրանք։ Մերոնք բոլորն ո՞ւր մնացին։ Պոտապիչ, Պոտապիչ։ | ||
+ | |||
+ | — Տատի, մնա հետո,― շշնջացի յես,― Պոտապիչը դռան մոտ ե, նրան այստեղ ներս չեն թողնի։ Տեսեք, տատի, ձեզ փող են տալիս, ստացեք։ | ||
+ | |||
+ | Կապույտ թղթում փաթաթած, ծանր փաթթոց տվին տատին, մեջը՝ հիսուն ֆրիդրիխսդոր և քսան ֆրիդրիխսղոր ել չփաթաթած համրեցին ― տվին։ Այդ ամենը յես թիակով քաշեցի տատի մոտը։ | ||
+ | |||
+ | — Faites le jeu, messieurs! Faites le jeu, messieurs! Riene ne va plus!<ref>Ձեր խաղը խաղաեք, պարոններ, խաղը խաղացեք պարոններ։ Ել վեր յեկած գումար չկա՞։</ref>― հայտարարում եր կրուպյորը, հրավիրելով վեր գալ և պատրաստվելով պտտացնել ռուլեթը։ | ||
+ | |||
+ | ― Տե՜ր աստված, ուշացանք։ Իսկույն պտույտ կտան։ Վեր յեկ, վեր յեկ,― իրարանցման մեջ ընկավ տատը։― Մի ուշացնի, շուտ արա,― հերսոտում եր նա, հրելով ինձ բոլոր ուժով։ | ||
+ | |||
+ | — Ինչի՞ վրա վեր գամ ե՜, տատի։ | ||
+ | |||
+ | — Zéro-յի, zéro-յի։ Դարձյալ zéro-յի վրա։ Ինչքան կարելի յե՝ շատ։ Մենք ինչան փող ունենք։ Յոթանասուն ֆրիդրիխսդոր։ Ափսոսալու կարիք չկա, քսան֊քսանական ֆրիդրիխսդոր վեր յեկ։ | ||
+ | |||
+ | ― Ուշքի յեկեք, տատի։ Զերոն յերկու հարյուր անգամ իրար վրա պատահում ե վոր դուրս չի գալիս։ Հավատացնում եմ, դուք ձեզ բոլոր ունեցած-չունեցածը տանուլ կտաք։ | ||
+ | |||
+ | — Ե՜, փչում ես, փչում։ Վեր յեկ։ Ի՞նչ ես դուրս տալիս։ Յես գիտեմ իմ արածը,― ցնցվեց ջղագար տատը։ | ||
+ | |||
+ | — Ըստ կանոնադրության տասներկու ֆրիդրիխսդորից ավել zéro֊յի վրա վեր գալ չի թույլատրվում, տատի,― ահա՛ յես դրի։ | ||
+ | |||
+ | — Ինչպե՞ս չի թույլաարվում։ Սուտ հո չե՞ս ասում։ Մուսյո՛, մյուսո՛,― հրեց նա կրուպյորին, վոր նստած եր նրա կողքին ձախ կողմից և պատրաստվում եր պտտել․― Combien zéro? Douze? Douze?<ref>Ինչքա՞ն զերո։ Տասներկո՞ւ, տասներկո՞ւ։</ref> | ||
+ | |||
+ | Յես արագ-արագ բացատրեցի ֆրանսերեն հարցը։ | ||
+ | |||
+ | — Oui, madame<ref>Այո, տիկին։</ref>,― քաղաքավարի հաստաաեց կրուպյորը,― ինչպես և յուրաքանչյուր անգամ միավորների վրա չորս հազար ֆլորինից ավել, ըստ կանոնադրության, չի կարելի վեր գալ,― ի պարզաբանություն ավելացրեց նա։ | ||
+ | |||
+ | — Դե, ի՞նչ արած, աասներկու վեր յեկ։ | ||
+ | |||
+ | — Le jeu est fait!<ref>Խաղն ավարտված ե։</ref>― կրուպյորը։ Անիվը պտտվեց և դուրս յեկավ տասներեք։ Տանուլ տվինք։ | ||
+ | |||
+ | — Ելի, ելի, ելի, ելի վեր յեկ,― գոռում եր տատը։ Յես այլևս չեյի հակաճառում և, ուսերս վեր քաշելով, կրկին տասնյերկու ֆրիդրիխսդոր վեր յեկա։ Անիվը յերկար պտտվում եր։ Տատն ուղղակի դողում եր, հետևելով անիվին։ «Մի՞թե նա իրոք հույս ունի դարձյալ zéro տանել», մտածեցի յես, զարմանքով նայելով նրան։ Նրա դեմքին փայլում եր վճռական համոզում, վոր պիտի տանի ― անշուշտ սպասում, վոր ահա ճչալու յեն՝ zéro! | ||
+ | |||
+ | Գնդակը թռավ վանդակի մեջ։ | ||
+ | |||
+ | — Zéro!— ճչաց կրուպյորը։ | ||
+ | |||
+ | — Ըհը,― հաղթական հրճվանքով դարձավ ինձ տատը։ | ||
+ | |||
+ | Յես ինքս ել խաղացող եյի․ այդ յես զգացի այն իսկ րոպեյին։ Իմ ձեռք ու վոտը դողում եր, գլխիս բան խփեց։ Իհարկե, դա հազվադեպ դեպք եր, վոր հազիվ տասը զարկի ընթացքում յերեք անդամ zéro դուրս թռավ․ բայց առանձնապես զարմանալու բան չկար։ Յես ինքս ականատես եմ յեղել, ինչպես նախանցյալ որը յերեք անգամ ''իրար վրա'' zéro դուրս յեկավ, այդ միջոցին ել խաղացողներից մեկը, վոր յեռանդուն կերպով թղթի վրա նշանակում եր զարկերը, բարձրաձայն նկատեց, վոր հենց յերեկ, նույն այդ zéro-ն ամբողջ որվա ընթացքում մեկ անգամ դուրս յեկավ։ | ||
+ | |||
+ | Իբրև ամենախոշոր գումար տարածի, տատի հաշիվը տեսան առանձնապես ուշադիր և հարգանքով։ Նրան հասնում եր ուղիղ չորս հարյուր քսան ֆրիդրիխսդոր, այսինքն՝ չորս հազար ֆլորին և քսան ֆրիդրիխսդոր։ Քսան ֆրիդրիխսդորը տվին վոսկով, իսկ չորս հազարը — թղթադրամով։ | ||
+ | |||
+ | Բայց այս անգամ տատն այլևս Պոտապիչին չեր կանչում․ նրա գլուխը ուրիշ բանով եր խառը։ Նա նույնիսկ չեր հրմշտում և չեր դողդողում։ Նա, յեթե կարելի յե այսպես արտահայտվել, դողում եր ներսից։ Նա ամբողջ եյությամբ կենտրոնացել եր մի բանի վրա և նշան դրել։ | ||
+ | |||
+ | — Ալեքսեյ Իվանովիչ, նա ասաց, վոր մի անգամից կարելի յե միայն չորս հազար ֆլորին վեր գալ։ Առ, վերցրու, վեր յեկ այս չորս հազարը, ամբողջը ― կարմրի վրա,― վճռեց տատը։ | ||
+ | |||
+ | Հետ կանգնեցնելն ապարդյուն եր։ Անիվը պատվեց։ | ||
+ | |||
+ | — Rouge!<ref>Կարմիր։</ref>― հայտարարեց կրուպյորը։ | ||
+ | |||
+ | Դարձյալ տարածը չորս հազար ֆլորին եր, ուրեմն ընդամենը՝ ութ։ | ||
+ | |||
+ | — Չորսը տուր ինձ այստեղ, իսկ չորսը վեր յեկ դարձյալ կարմրի վրա,― հրաման արձակեց տատը։ | ||
+ | |||
+ | Յես դարձյալ չորս հազար վեր յեկա։ | ||
+ | |||
+ | — Rouge!— հայտարարեց կրուպյորը։ | ||
+ | |||
+ | — Ընդամենը՝ տասներկու։ Ինձ տուր։ Վոսկին ածիր այստեղ քսակի մեջ, իսկ թղթադրամը պահիր։ | ||
+ | |||
+ | — Բավական ե։ Տուն։ Բազկաթոռը գլորեցեք։ | ||
+ | |||
+ | == Տասնմեկերորդ գլուխ == | ||
+ | |||
+ | Բազկաթոռը գլորեցին դեպի դուռը, սրահի մյուս ծայրը։ Տատը փայլում եր։ Մերոնք բոլորը խառնվեցին նրա շուրջը և շնորհավորում եյին։ Վորքան ել եքսցենտրիկ լիներ տատի վարքը, բայց նրա հաղթանակը շատ բան եր շտկում և գեներալն արդեն չեր վախենում հասարակության մեջ իրեն վարկաբեկել ազգակցական հարաբերությամբ այդպիսի տարորինակ կնոջ հետ։ Ներողամիտ և ազատ-ուրախ ժպիտով, ասես յերեխա զվարճացնելով, նա շնորհավորեց տատին։ Ասենք, նա ըստ յերևույթին շշմած եր, ինչպես և բոլոր հանդիսատեսները։ Ամեն կողմից խոսում և մատնացույց եյին անում տատին։ Շատերն անցնում եյին կողքովը, վոր մոտից նայեն նրան։ Միստեր Աստլեյը դատողություն եր անում նրա մասին մեկուսի իր յերկու ծանոթ անգլիացիների հետ։ Միքանի վեհաշուք տիկիններ, վեհաշուք տարակուսանքով նայում եյին տատին, վորպես ինչ-վոր հրաշքի։ Դե-Գրիյեն շնորհավորանքներ ու ժպիտներ եր շռայլում։ | ||
+ | |||
+ | — Quelle victoire?<ref>Ի՞նչ հաղթանակ։</ref>― ասում եր նա։ | ||
+ | |||
+ | — Mais, madame, c'eitait du feu?<ref>Բայց տիկին, ի՞նչ կրակ եր։</ref>― ավելացրեց համակրանք գրավելու Ժպիտով m-lle Blanche-ը։ | ||
+ | |||
+ | — Այո՛, տասներկու հազար ֆլորին տարա, ելի։ Ի՞նչ եմ ասում տասներկու, իսկ վոսկի՞ն։ Վսոսկին ել հետը ― գրեթե տասներեք գուրս կգա։ Մեր փողով դա ի՞նչ կանի։ Վեց հազարի չափ հո կլինի՞։ | ||
+ | |||
+ | Յես զեկուցի, վոր յոթից ել ե անցել, իսկ հիմիկվա կուրսով՝ մոտ ութը դուրս կգա։ | ||
+ | |||
+ | — Հանաք մասխարություն չի ութ հազարը։ Իսկ դուք նստել եք այստեղ, փալասներ, բան չեք անում։ Պոտապիչ, Մարֆա, տեսա՞ք։ | ||
+ | |||
+ | — Տիրուհի ջան, բա եդ վո՞նց եղավ։ Ո՞ւթ հազար ռուբլի,― բացականչում եր, տատի գլխին պտույտ գալով, Մարֆան։ | ||
+ | |||
+ | — Ահա, առեք իմ կողմից հնգական վոսկի, ահա։ | ||
+ | |||
+ | Պոտապիչն ու Մարֆան վրա տվին տատի ձեռքր համբուրելու։ | ||
+ | |||
+ | ― Իսկ բեռնակիրներին կտաք մեկ֊մեկ ֆրիդրիխսդոր։ Մեկ-մեկ վոսկի տուր նրանց, Ալեքսեյ Իվանովիչ։ Այդ ինչո՞ւ, յե լաքեյը գլուխ տալիս, մյուսն ել։ Շնորհավորում են։ Նրանց ել մեկ-մեկ ֆրիդրիխսդոր տուր։ | ||
+ | |||
+ | — Madame la princesse․․․ un pauvre expatrié․․․ malheur continuel․․․ les princes russes sont si généreux․․․<ref>Իշխանուհի․․․ մի թշվառ հայրենազուրկ․․․ անընդհատ դժբախտություն․․․ ռուս իշխանները մեծահոգի յեն․․․</ref>— Քծնում եր բազկաթոռի մոտ ինչ-վոր անձնավորություն, մաշված սերթուկ, խայտաբղետ ժիլեթ հագին, բեխերով, գլխարկը ձեռքին մի կողմ պահած և քսու ժպիտով։ | ||
+ | |||
+ | ― Սրան ել մի ֆրիդրիխսդոր տուր։ Չե, յերկուսը տուր․ դե, բավական ե, թե չե սա վերջ չի ունենա։ Բարձրացրեք, տարեք։ Պրասկովյա,― դիմեց նա Պոլինա Ալեքսանդրովնային,― յես վաղը քեզ համար վերարկուացու կառնեմ, նրա համար ել կառնեմ, այն m-lle․․․ ի՞նչ եր նրա անունը, m-lle Blanche֊ի, ի՛նչ ե, նրա համար ել կառնեմ, թարգմանիր նրա համար, Պրասկովյա։ | ||
+ | |||
+ | — Merci, madame, զգացված մի վոտքի վրա ծունկ չոքելու ձև արեց m-lle Blanche֊ը, ծռելով բերանը ծաղրական ժպիտ անելու համար, վոր փոխանակեց Դե֊Գրիյեյի և գեներալի հետ։ Գեներալը մասամբ քաշվում եր և սարսափելի ուրախ եր, յերբ վոր մենք հասանք ծառուղուն։ | ||
+ | |||
+ | — Ֆեդոսյան, Ֆեդոսյան ապա ինչպե՜ս կզարմանա հիմա,― ասում եր տատը, մտաբերելով ծանոթ գեներալի դայակին։― Նրան ել պետք ե մի զգեստի փող նվիրել։ Հե՜յ, Ալեքսեյ Իվանովիչ, Ալեքսեյ Իվանովիչ, այն աղքատին վողորմություն տուր, ճամբից ինչ-վոր պատառոտած հագուստով, կորաքամակ, մարդ եր անցնում և նայում եր մեզ վրա։ | ||
+ | |||
+ | — Դա գուցե և մուրացկան չե, այլ վորևե լոթի, տատի։ | ||
+ | |||
+ | — Տուր, տուր նրան մի գուլդեն տուր։ | ||
+ | |||
+ | Յես մոտեցա նրան և տվի։ Նա նայեց վրաս սաստիկ տարակուսված, բայց լուռ վերցրեց գուլդենը։ Նրա բերնից գինու հոտ եր փչում։ | ||
+ | |||
+ | — Իսկ դու, Ալեքսեյ Իվանովիչ, դեռ չե՞ս փորձել բախտդ։ | ||
+ | |||
+ | — Վոչ, տատի։ | ||
+ | |||
+ | — Իսկ աչքերդ վառվում եյին, յես տեսա։ | ||
+ | |||
+ | ― Յես դեռ կփորձեմ, տատի, անպատճառ, հետո։ | ||
+ | |||
+ | — Յեվ ուղղակի zéro-յի վրա վեր յեկ։ Ա՛յ կտեսնես։ Ի՞նչ գումար ունես։ | ||
+ | |||
+ | — Ընդամենը քսան ֆրիդրիխսդոր միայն, տատի։ | ||
+ | |||
+ | — Շատ չե, հիսուն ֆրիդրիխսդոր յես քեզ պարտք կտամ, թե ուզում ես։ Այ, հենց այս փաթթոցն ել վերցրու, իսկ դո՞ւ, բարեկամս, այնուհանդերձ մի սպասիր, քեզ չեմ տա։― Հանկարծ դիմեց նա գեներալին։ | ||
+ | |||
+ | Գեներալիս ասես թափ տվին, բայց նա լռեց։ Դե֊Գրիյեն հոնքերը կիտեց։ | ||
+ | |||
+ | — Que diable, c’est une terrible!<ref>Սատանան տանի, սա մի սարսափելի պառավ ե։</ref> vieille!— շշնջաց նա ատամների արանքից գեներալին։ | ||
+ | |||
+ | — Մուրացկան, մուրացկան, ելի մուրացկան,― գոռաց տատը,― Ալեքսեյ Իվանովիչ, սրան ել, մի գուլդեն տուր։ | ||
+ | |||
+ | Այս անգամ ալեհեր ծերուկ եր հանդիպել, փայտե վոտովք ինչ֊վոր կանաչ յերկարափեշ սերթուկ հագին և ձեռքին յերկար ձեռնափայտ։ Նա ծեր զինվորի յեր նմանում։ Բայց յերբ վոր յես նրան մեկնեցի գուլդենը, նա մի քայլ հետ գնաց և ահեղ նայեց վրաս։ | ||
+ | |||
+ | — Was ist's, der Teufel<ref>Այդ ի՞նչ ե, սատանա։</ref>,― գոռաց նա, դրան մի տասը հիշոց ավելացնելով։ | ||
+ | |||
+ | — Ե՜, հիմար,― գոռաց տատը, ձեռքով անելով,― Տարեք, տարեք։ Սովել եմ։ Հիմա ճաշ կանեմ, ապա թե մի քիչ կպառկեմ և դարձյալ այնտեղ։ | ||
+ | |||
+ | — Դուք ուզում եք ելի՞ խաղալ տատի,― գոչեցի յես։ | ||
+ | |||
+ | — Ի՞նչ ես կարծում։ Դուք վոր այստեղ նստում թթվում եք, յես ե՞լ ձեզ նմանվեմ։ | ||
+ | |||
+ | — Mais, madame,— մոտեցավ Դե-Գրիյեն,— les chances peuvent tourner, une seule mauvaise chance et vous perdrez tout․․․ surtout avec votre jeu․․․ c’était terrible!<ref>Բայց տիկին, շանսերը կարող են շուռ գալ, մի հատիկ վատ շանս և դուք բոլորը տանուլ կտաք․ մանավանդ ձեր խաղով․․․ դա սարսափելի յե։</ref> | ||
+ | |||
+ | — Vous perdrez absolument<ref>Դուք անպայման տանուլ կտաք։</ref>,— ծլվլաց m-lle Blanche-ը։ | ||
+ | |||
+ | — Իսկ ձեր բոլորիդ ի՞նչ գործն ե։ Ձեր փողը չեմ տանուլ տա,― իմը։ Իսկ վորտեղ ե այդ միստեր Աստլեյը,― հարցրեց նա ինձնից։ | ||
+ | |||
+ | — Վոկսալում մնաց, տատի։ | ||
+ | |||
+ | — Ափսոս։ Այն նա լավ մարդ ե։ | ||
+ | |||
+ | Տուն դառնալով, տատը, տակավին սանդուխքի վրա, հանդիպելով ոբեր֊կելներին, կանչեց մոտը և պարծեցավ իր տարածով, ապա՝ կանչեց Ֆեդոսյային նվիրեց նրան յերեք ֆրիդրիխսդոր և հրամայեց, վոր ճաշը բերեն։ Ֆեդոսյան և Մարֆան ճաշի միջոցին շարունակ քսմսվում եյին տատին։ | ||
+ | |||
+ | — Նայում եյի ձեզ վրա, նանի ջան,― շատախոսում եր Մարֆան,― և ասում Պոտապիչին, թե ի՞նչ ե ուզում մեր նանն անի։ Իսկ սեղանի վրա, փող եմ ասում, փո՜ղ, վա՜խ, կյանքիս մեջ այդքան փող չեյի տեսել, իսկ շուրջը ― պարոններ են վոր կան, մենակ պարոններ են նստած։ Յեվ վորտեղի՞ց են, ասում եյի, Պոտապիչ, այստեղ այդ տեսակ պարոններ։ Միտք եմ անում՝ հաս ոգնության ինքդ նրան, աստվածամայր։ Աղոթք եյի անում ձեզ համար, նանի ջան, իսկ սիրտս նվաղում եր, նվաղում, դողում եյի, ամբողջ մարմնով դողդողում։ Տեր աստված, միտք եյի անում, տուր նրան, և աստված ահա ուղարկեց ձեզ։ Մինչև հիմա յել, նանի ջան, դեռ դողում եմ, ամբողջ մարմնով դողդողում։ | ||
+ | |||
+ | — Ալեքսեյ Իվանովիչ, ճաշից հետո, ժամի չորսերքին, պատրաստվիր ― գնանք։ Իսկ հիմա, առայժմ, ցտեսություն, չմոռանաս մի բժիշկ կանչես ինձ համար, ջուր խմել ել ե պետք։ Թե չե կմոռացվի։ | ||
+ | |||
+ | Յես դուրս յեկա տատի մոտից հիմարացածի պես։ Յես աշխատում եյի պատկերել՝ ի՞նչ կլինի հիմա մերոնց բանը և ի՞նչ ընթացք կընդունեն գործերը։ Յես պարզ տեսնում եյի, վոր նրանք (գլխավորապես՝ գեներալը) դեռ ժամանակ չեն ունեցել անգամ առաջին տպավորությունից ուշքի գալու։ Տատի յերևան գալու փաստը փոխարեն նրա մահվան մասին ժամ առ ժամ սպասվող հեռագրի, հետևաբար նաև ժառանգության, նրանց մտադրությունների և ընդունած վորոշումների սիստեմն այն աստիճան ջախջախել եր, վոր նրանք կատարյալ տարակուսանքով և բոլորի վրա իջած մի տեսակ կաթվածով եյին վերաբերում տատի հետագա սխրագործություններին ռուլեթավայրում։ Մինչդեռ այդ յերկրորդ փաստը քիչ եր մնում, վոր առաջինից կարևոր լիներ, վորովհետև թեև տատը յերկնեց, թե գեներալին փող չի տա, բայց թե ո՞վ գիտե ― այնուհանդերձ չեր կարելի հուսահատվել։ Դե—Գրիյեն ել չեր կորցնում հույսը, գեներալի բոլոր գործերին խառնված լինելով հանդերձ։ Յես հավատացած եմ, վոր m-lle Blanche-ն ել, շատ և շատ խառնված լինելով (ա՜յդ եր պակաս՝ գեներալի կնություն և խոշոր ժառանգություն), չեր հուսահատվի և իր կոկետության վողջ հմայքը կգործադրեր տատի վրա՝— ի հակադրություն կամակոր և զզվել չգիտցող գոռոզ Պոլինայի։ Բայց հիմա, հիմա վոր տատը ռուլեթի խաղում այդպիսի սխրագործություններ ե արել, հիմա, վոր տատի անձնավորությունը տպավորվել ե նրանց աչքի առջև այնքան պարզ և տիպական (հերսոտ, իշխել սիրող et tombée en entcince<ref>Մանկության մեջ ընկած։</ref>),― հիմա գուցե թե ամեն ինչ կորած ե։ Չե՞ վոր նա յերեխի պես ուրախ ե, վոր հասել ե և, ինչպես սովորաբար լինում ե, ունեցած չունեցածը տանուլ կտա։ Աստվա՜ծ իմ, մտածում եյի յես (և ներիր ինձ, աստված, ամենաչարախինդ ծիծաղով),― աստված իմ, ախր յուրաքանչյուր ֆրիդրիխսդորը, վոր քիչ առաջ վեր եր գալիս տատը, պառկում եր գեներալի սրտին վերքի պես, կատաղեցնում եր Դե-Գրիյեյին և ջղագար անում m-lle de Cominges, վորի բերնի կողքով անց եյին կացնում գթալը։ Ահա մի փաստ ել անգամ տարած, ուրախ, յերբ տատը ամենքին փող եր բաժանում և յուրաքանչյուր անցորդի մուրացկանի տեղ դնում, անգամ այդ պահին նրա բերնից թռավ գեներալի հասցեյին՝ «իսկ քեզ, այնուամենայնիվ չե՜մ տա»։ Այդ կնշանակի՝ այդ միտքը նստել ե մեջս, ամրապնդել, այդպիսի խոսք եմ տվել ինքս ինձ․― վտանգավոր ե, վտանգավոր։ | ||
+ | |||
+ | Բոլոր այս մտքերն անցնում եյին իմ գլխով, յերբ յես տատի մոտից սանդուխքով բարձրանում եյի ամենավերին հարկը, իմ խղճուկ սենյակը։ Այս ամենը ինձ սաստիկ զբաղեցնում եր․ թեև, իհարկե, յես առաջ ել կարող եյի նախագուշակել իմ առջև դերասաններին իրար կապող գլխավոր ամենահաստ թելերը, բայց այնուհանդերձ այդ խաղի բոլոր միջոցներն ու գաղտնիքներր յես մինչև վերջ չգիտեյի։ Պոլինան յերբեք ինձ լիովին հավատ չեր ընծայում։ Թեև, ճիշտ ե, պատահել ե, վոր նա յերբեմն, ասես ակամա, բաց ե արել իմ առջև իր սիրտը, բայց յես նկատել եմ, վոր հաճախ, ասենք գրեթե միշտ, այդ սրտաբացությունից հետո կամ ծիծաղի յե վերածում իր բոլոր ասածները, կամ ամեն ինչ խառում իրար և դիտմամբ ստի ձև ե տալիս։ Ո՜, նա շատ բան եր ծածկում։ Համենայն դեպս յես նախազգում եյի, վոր այդ խորհրդավոր և լարված վիճակի վախճանը մոտենում ե։ Մի հարված ևս ― և ամեն ինչ կվերջանա և կդասավորվի։ Իմ վիճակի մասին, վոր այս ամենի մեջ նույնպես շահագրգռված եյի, յես գրեթե հոգ չէի տանում։ Տարորինակ տրամադրության մեջ եմ՝ գրպանումս ընդամենը քսան ֆրիդրիխսդոր կա․ յես հեռու, ոտար յերկրում եմ, առանց պաշտոնի և գոյության միջոցներից զուրկ, առանց հույսի, առանց հաշվի և վոչ մի բանի մասին չեմ հոգում։ Յեթե չլիներ միտքը Պոլինայի մասին, յես պարզապես վողջ եյությամբ անձնատուր կլինեյի վերահաս վախճանի զավեշտական հետաքրքրության և քահ-քահ կծիծաղեյի։ Բայց Պոլինան շփոթեցնում ե ինձ․ նրա բախտը վորոշվում ե, այդ յես նախազգում եյի, բայց խոստովանում եմ, ինձ բնավ նրա բախտը չեր անհանգստացնում։ Յես ուզում եմ ներթափանցել նրա գաղտնիքը։ Յես կուզենայի, վոր նա գար մոտս և ասեր՝ «չէ՞ վոր յես քեզ սիրում եմ», իսկ յեթե վոչ, յեթե այդ անմտությունն անհնարին ե, ապա․․․ դե, ել ի՞նչ կամենաս։ Մի՞թե յես գիտեմ ինչ կամենամ։ Յես ինքս կորածի պես եմ․ բավական ե, վոր լինեմ նրա հետ, նրա լուսապսակի մեջ, նրա փայլի մեջ, առհավետ, միշտ, ամբողջ կյանքս։ Վոչինչ ավելին չգիտեմ։ Յեվ մի՞թե յես կարող եմ հեռանալ նրանից։ | ||
+ | |||
+ | Յերրորդ հարկում, նրանց կորիդորում, ինձ ինչ-վոր բան ասես հրեց։ Յես շուռ յեկա և քսան կամ ավելի քայլ հեռավորության վրա աեսա՝ Պոլինան դուրս ե գալիս դռնից։ Նա կարծես սպասում եր աչքը իմ ճամբին և իսկույն ձեռով կանչեց ինձ։ | ||
+ | |||
+ | — Պոլինա Ալեքսանդրովնա․․․ | ||
+ | |||
+ | — Կամաց,― նախազգուշացրեց նա։ | ||
+ | |||
+ | — Յերևակայեցեք,― շշնջացի յես,― հիմա ասես մեկը հրեց կողքս․ շուռ եմ գալիս ― դուք։ Կարծես ձեզնից ինչ-վոր ելեկտրականություն ե ցայտում։ | ||
+ | |||
+ | — Վերցրեք այս նամակը,― մտահոգ և խոժոռ արտասանեց Պոլինան, անշուշտ լսելով իմ ասածը,― և անձամբ հանձնեցեք միստեր Աստլեյին, իսկույն ևեթ։ Վորքան կարելի յե շուտ, խնդրում եմ։ Պատասխան պետք չե։ Նա ինքը․․․ | ||
+ | |||
+ | Նա չավարտեց խոսքը։ | ||
+ | |||
+ | — Միստեր Աստլեյի՞ն,― մեկ ել հարցրի յես զարմացած։ | ||
+ | |||
+ | Բայց Պոլինան արդեն անհետացել եր դռան հետևը։ | ||
+ | |||
+ | — Հը՞, նրանք նամակագրության մե՞ջ են յեղել։ | ||
+ | |||
+ | Յես, հասկանալի բան ե, վազ տվի իսկույն, վոր գտնեմ միստեր Աստլեյին, նախ նրա հյուրանոցը, վորտեղ նրան չգտա, ապա վոկսալ, վորտեղ վազեվազ անցա բոլոր սրահները և, վերջապես, ափսոսանքով․ գրեթե հուսահատ, վերադառնալով տուն, պատահմամբ հանդիպեցի նրան, ձիով ինչ-վոր անգլիացիների և անգլուհիների հետ արշավելիս։ Յես ձեռքով արի նրան, կանգնեցրի և հանձնեցի նամակը։ Մենք ժամանակ չունեցանք անգամ իրար նայելու։ Բայց յես կասկածում եմ, վոր միստեր Աստլեյը դիտմամբ շուտ և արագ քշեց ձին։ | ||
+ | |||
+ | Խա՞նդն եր արդյոք տանջում ինձ։ Բայց յես հոգու ամենաջարդված կացության մեջ եյի։ Յես չեյի ուզում անգամ տեղեկանալ, թե ի՞նչ եյին նրանք իրար գրում։ Յեվ այդպես, նա Պոլինայի հավատարմատարն ե։ «Բարեկամ լինելը ― բարեկամ ե»,― մտածում եյի յես, և դա պարզ ե (և յե՞րբ բարեկամացավ), բայց այստեղ սեր կա՞։ Իհարկեք վոչ,― շշնջաց ինձ բանականությունս։ | ||
+ | |||
+ | Բայց նման դեպքերում սոսկ բանականությունը քիչ ե հո։ Համենայն դեպս պետք եր այդ ել պարզել։ Գործը անախորժ բարդանում եր։ | ||
+ | |||
+ | Հյուրանոց հասա թե չե, շվեյցարը և իր սենյակից դուրս յեկած ոբեր֊կելները հաղորդեցին ինձ, վոր ինձ կանչում են, վորոնում, յերեք անգամ ուղարկել են տեսնեն՝ վորտե՞ղ եմ յես ― խնդրում են ինչքան կարելի յե շուտ գնամ գեներալի համարը։ Յես ամենավատ տրամադրության մեջ եյի։ Գեներալի առանձնասենյակում յես գտա, բացի գեներալից, Դե-Գրիյեյին և m-lle Blanche-ին․ վերջինս մենակ եր, առանց մորը։ Մայրը միանգամայն շինծու անձնավորություն եր, վորին գործ եյին ածում հանդիսավոր դեպքերում։ Բայց հենց վոր ''գործն'' իսկական եր լինում, m-lle Blanche-ը մենակ եր ''գործ'' բռնում։ Ասենք դժվար թե մայրը իր դուստր կոչեցյալի գործերի մասին բան իմանար։ | ||
+ | |||
+ | Նրանք յերեքով ինչ֊վոր տաք֊տաք խորհրդակցում եյին, և անգամ առանձնասենյակի դուռը փակ եր ― մի բան, վոր յերբեք չեր լինում։ Մոտենալով դռանը, յես բարձր ձայներ լսեցի,― Դե-Գրիյեյի հանդուգն կծու խոսակցությունը, Blanche-ի լկտի-հայհոյական և կատաղի ճիչը և գեներալի վողորմելի ձայնը, վոր, ըստ յերևույթին, ինչ-վոր բանի համար արդարանում եր։ Հենց վոր յես յերևան յեկա, նրանք ասես թե զսպվեցին և շտկվեցին։ Դե֊Գրիյեն ուղղեց մազերը և զայրացած դեմքը ժպտերես դարձրեց ― այն գեշ, պաշտոնական քաղաքավարի ֆրանսիական ժպիտով, վոր յես այնքան ատում եմ։ Կոտրված ու կորած գեներալը շտկվեց, բայց մի տեսակ մեքենաբար։ Մենակ m-lle Blanche-ը գրեթե չփոխեց իր ցասումափայլ դեմքը, միայն լռեց և հայացքը հառեց վրաս՝ անհամբեր սպասումով։ Նկատեմ, վոր մինչ այդ նա անասելի անփույթ եր վարվում հետս, անգամ չեր պատասխանում բարևներին ― պարզապես չեր նկատում ինձ։ | ||
+ | |||
+ | — Ալեքսեյ Իվանովիչ,― սկսեց քնքշաբար հանդիմանական յեղանակով գեներալը,― թույլ տվեք հայտնել ձեզ, վոր տարորինակ ե, վերին աստիճանի տարորինակ․․․ մի խոսքով՝ ձեր վարմունքը իմ և իմ գերդաստանի նկատմամբ․․․ մի խոսքով՝ վերին աստիճան ի տարօրինակ ե․․․ | ||
+ | |||
+ | — Eh! ce n’est pas ça<ref>Եհ, այդպես չե։</ref>,― տհաճությամբ և արհամարհանքով ընդհատեց Դե-Գրիյեն։ (Ամեն ինչ նա յեր միանգամայն կարգադրում)։— Mon cher monsieur, notre cher ցénéral se trompe<ref>Սիրելի պարոն, մեր սիրելի գեներալը սխալվում ե։</ref>,― այդ յեղանակով խոսելով (շարունակում եմ նրա ճառը ռուսերեն), բայց նա ուզում ե ձեզ ասած լինել․․․ այսինքն՝ նախազգուշացնել ձեզ, կամ, ավելի լավ ասած՝ խնդրել ձեզնից ամենահամոզեցուցիչ կերպով, վոր դուք նրան չկործանեք,― այո, հենց չկործանե՜ք։ Յես հենց այդ արտահայտությունն եմ գործածում․․․ | ||
+ | |||
+ | ― Բայց ինչո՞վ, ինչո՞վ,― ընդհատեցի յես։ | ||
+ | |||
+ | — Ներողություն կանեք, դուք հանձն եք առնում այդ պառավի cette pauvre terrible vieille<ref>Այդ խեղճ սարսափելի պառավի։</ref> առաջնորդը լինելու,― կապակցությունը կորցնում եր ինքը՝ Դե֊Գրիյեն,― բայց ախր նա տանուլ կտա․ նա իր վողջ յեղած-չեղածը տանուլ կտա։ Դուք ինքներդ տեսաք, վկա յեղաք նրա խաղին։ Յեթե նա սկսի տանուլ տալը, արդեն սեղանից չի հեռանա, կամակորությունից, չարությունից և կշարունակի խաղալ ու խաղալ, իսկ այդպիսի դեպքերում տանուլ տվածը յերբեք հետ չի բերվում և այն ժամանակ․․․ այն ժամանակ․․․ | ||
+ | |||
+ | — Այն ժամանակ,― թելը բռնեց գեներալը,― այն ժամանակ դուք վողջ գերդաստանը կկործանեք։ Յես և իմ գերդաստանը ― մենք նրա ժառանգներն ենք, նա ավելի մոտ ազգականներ չունի։ Յես սրտաբաց կասեմ ձեզ՝ իմ գործերը խանգարված են, սաստիկ խանգարված են։ Դուք ինքներդ մասամբ գիտեք․․․ Յեթե նա խոշոր գումար տանուլ տալու լինի կամ նույնիսկ, թերևս, վողջ կարողությունը (տեր աստված) ի՞նչ կլինի մեր որը, իմ զավակների որը (գեներալր նայեց Դե֊Գրիյեյին) ― իմ ո՞րը։ (Նա նայեց m-lle Blanche-ին, վորը արհամարհանքով յերեսը նրանից շուռ եր տվել)։ Ալեքսեյ Իվանովիչ, փրկեցե՜ք, փրկեցե՜ք մեզ․․․ | ||
+ | |||
+ | — Ինչո՞վ, գեներալ, ասացեք, ապա ինչո՞վ կարող եմ․․․ յե՞ս այստեղ ինչ նշանակություն ունեմ։ | ||
+ | |||
+ | — Հրաժարվեցեք, հրաժարվեցեք, թողեք նրան․․․ | ||
+ | |||
+ | — Մի ուրիշը կգտնվի,― գոչեցի յես։ | ||
+ | |||
+ | — Ce n’est pas da, ce n’est pas da<ref>Այդպես չե, այդպես չե։</ref>,― դարձյալ ընդհատեց Դե-Գրիյեն,― que diable!<ref>Սատանան տանի՜։</ref> վոչ, միք թողնի, բայց առնվազն, նրա գութը շարժեցեք, համոզեցեք, ուշքը այլ կողմ դարձրեք․․․ Դե, վերջապես, թույլ միք տա, վոր նա չափազանց շատ տանուլ տա, մի կերպ նրան հետ կանգնեցրեք։ | ||
+ | |||
+ | — Ինչպե՞ս անեմ յես այդ։ Յեթե դուք ինքներդ այդ բանը ձեռնարկեյիք, m-r Դե-Գրիյե,― ավելացրի յես ինչքան կարելի յե միամիտ կերպով։ | ||
+ | |||
+ | Այստեղ յես նկատեցի m-lle Blanche-ի արագ, հրացայտ, հարցական հայացքը, ուղղված Դե-Գրիյեյին, ինչ-վոր սրտաբացություն, վորից վերջինս չկարողացավ ինքն իրեն պահել։ | ||
+ | |||
+ | — Բանն ել հենց այն ե, վոր նա ինձ չի՜ վերցնի հիմա։― Գոչեց Դե-Գրիյեն, ձեռքով հուսահատ նշան անելով։― Յեթե․․․ հետո․․․ | ||
+ | |||
+ | Դե-Գրիյեն արագ և նշանակալից հայացքով նայեց m-lle Blanche-ին։ | ||
+ | |||
+ | — O mon cher m-r Alexis, soyez si bon<ref>Իմ սիրելի Ալեքսիս, յեղեք բարի։</ref>,― միքանի քայլ արեց դեպի ինձ հմայիչ ժպիտով ''ինքը'' m-lle Blanche-ը, բռնեց իմ յերկու ձեռքը և ամուր սղմեց։ Սատանան տանի, այդ դիվային դեմքը կարողանում եր մի ակնթարթում փոխվել։ Այդ վայրկյանին նրա դեմքն այնքան աղերսող եր, այնքան սիրելի, մանկական ժպիտով և անգամ չարաճճի․ նախադասության վերջում նա ինձ յերկիմաստ աչքով արեց, բոլորից թագուն․ մի անգամից ուզեց ինձ ձեռքը գցել, ի՛նչ ե։ Յեվ վատ դուրս չեկավ,― միայն թե շատ կոպիտ եր, սարսափելի կոպիտ։ | ||
+ | |||
+ | Նրա հետևից գեներալն ել դուրս պրծավ,― դուրս պրծավ թե չե՝― Ալեքսեյ Իվանովիչ, ներեցեք, վոր յես քիչ առաջ ձեզ հետ այնպես սկսեցի խոսել, յես բոլորովին այն չեյի ուզում ասած լինել․․․ Յես խնդրում եմ ձեզնից, աղաչում-պաղատում, գլուխ եմ տալիս խորը-խորը, ռուսի ձևով,― դուք միակն եք, միակը, վոր կարող ե մեզ փրկել։ Յես և m-lle de Cominges-ը աղաչում ենք,― դուք հո հասկանո՞ւմ եք, հասկանո՞ւմ եք,― աղաչում եր նա, աչքով ցույց տալով m-lle Blanche-ին։ Նա շատ վողորմելի յեր։ | ||
+ | |||
+ | Այդ րոպեյին յերեք կամացուկ և ակնածալից զարկ լսվեց դռանը․ բաց արին ― խփողը կորիդորի ծառան եր, իսկ նրա հետևից, միքանի քայլ հեռու, կանգնած եր Պոտապիչը։ Տատի դեսպաններն եյին։ Պահանջվում եր, վոր անմիջապես ինձ գտնեն և բերեն մոտը՝ «բարկանում ե»,― հայտնեց Պոտապիչը։ | ||
+ | |||
+ | — Բայց դեռևս միայն յերեք և կեսն ե։ | ||
+ | |||
+ | — Նա իսկի քնել ել չկարողացավ, շուռ ու մուռ յեկավ, հետո հանկարծ վեր կացավ, բազկաթոռ պահանջեց և ձեր հետևից ուղարկեց։ Նա հիմա պատշգամբում․․․ | ||
+ | |||
+ | — Quelle mégère!<ref>Ի՜նչ մեհերա յե։ Վրեժի դեցուհին եր։ Փոխաբերական իմաստով՝ չար կին։</ref>,― գոչեց Դե֊Գրիյեն։ | ||
+ | |||
+ | Իրոք, յես տատին գտա պատշգամբում սաստիկ բարկացած, վոր յես բացակա յեմ։ | ||
+ | |||
+ | Նա չեր համբերել մինչև ժամը չորսը։ | ||
+ | |||
+ | — Դեհ, բարձրացրեք,― գոռաց նա, և մենք նորից գնացինք ռուլեթի վայրը։ | ||
+ | |||
+ | == Տասներկույերորդ գլուխ == | ||
+ | |||
+ | Տատը անհամբեր և գրգռված եր։ Յերևում եր, վոր ռուլեթն ամուր նստել եր նրա գլխում։ Այդ ամենի հետ՝ նա անուշադիր և ընդհանրապես ծայր աստիճան ցրված եր։ Ճանապարհին, որինակ, վոչ մի բան չհարցրեց, առաջվա պես։ Տեսնելով մի շատ հարուստ կառք, վոր քամու պես թռավ մեր կողքով, նա ձեռքը բարձրացրեց և հարցրեց՝ սա ի՞նչ ե,― ո՞ւմն ե,― բայց, կարծեմ, իմ պատասխանը չլսեց ել․ նրա մտազբաղությունը շարունակ ընդհատվում եր կտրուկ և անհամբեր շարժուձևերով ու վարմունքներով։ Յերբ վոր յես նրան հեռվից ցույց տվի, արդեն վոկսալին մոտենալով, բարոն և բարոնուհի Վուրմելհելմերին, նա ցրված նայեց, միանգամայն անտարբեր ասաց՝ «ա՜» և արագ դառնալով Պոտապիչին և Մարֆային, վոր քայլում եյին հետևից, կտրեց՝― դե՛, դո՞ւք ինչ եք պոչիցս կպել։ Ամեն անգամ հո հետս չե՞մ տանելու ձեզ։ Գնացեք տուն։ Դու ել հերիք ես,― ավելացրեց նա դառնալով ինձ, յերբ վոր նրանք արագ-արագ գլուխ տվին և վերադարձան տուն։ | ||
+ | |||
+ | Վոկսալում տատին արդեն սպասում եյին։ Իսկույն ևեթ նույն տեղը բաց արին նրա համար, կրուպյորի կողքին։ Ինձ թվում ե՝ այդ կրուպյորները, միշտ այնքան պատշաճ և սովորական աստիճանավոր ներկայացնող, վորոնց համար գրեթե միանգամայն միևնույնն ե, կտանի բանկը, թե տանուլ կտա,― բնավ անտարբեր չեն բանկի տանուլ տալու դեպքում և, իհարկե, շատից-քչից հրահանգներ կունենան խաղացողներ գրավելու և արքունի շահերն առավելապես պաշտպանելու համար — մի բան, վորի համար նրանք անշուշտ պրիզներ և պրեմիաներ են ստանում։ Գոնե տատի վրա նայում եյին՝ ինչպես մատաղացվի։ Ապա պատահեց այն, ինչ վոր մերոնք յենթադրում եյին։ | ||
+ | |||
+ | Ահա թե ինչպես պատահեց։ | ||
+ | |||
+ | Տատն ուղղակի վրա տվեց zèro-յի վրա և իսկույն հրամայեց տասներկուական ֆրիդրիխսդոր վեր գալ։ Վեր յեկանք մեկ, յերկու, յերեք անդամ — zèro-ն դուրս չեր գալիս։ | ||
+ | |||
+ | — Վեր յեկ, վեր յեկ,― հրում եր ինձ տատը անհամբեր։ Յես հնազանդում եյի։ | ||
+ | |||
+ | — Քանի՞ անգամ տանուլ տվինք,― հարցրեց նա վերջապես, անհամբերությունից կրճտացնելով ատամները։ | ||
+ | |||
+ | ― Տասներկույերորդ անգամն եմ դրել, տատի։ Հարյուր քառասունչորս ֆրիդրիխսդոր ենք տանուլ տվել։ Յես ձեզ կասեմ, տատի, մինչև յերեկո, թերևս․․․ | ||
+ | |||
+ | — Սո՛ւս,― ընդհատեց տատը։― Վեր յեկ zéro-յի վրա և կարմրի վրա վեր յեկ իսկույն հազար գուլդեն։ Առ, ահա թաղթադրամը։ | ||
+ | |||
+ | Կարմիրը դուրս եկավ, իսկ zéro-ն դարձյալ փըստ անցավ։ Տանուլ տվածը հետ բերինք, հազար գուլդեն ել ավել։ | ||
+ | |||
+ | ― Տեսա՞ր, տեսա՞ր,― գրեթե ամբողջ տանուլ տված գումարը հետ բերինք։ Ելի zéro-յի վրա վեր յեկ․ մի տասն անգամ ել վեր գանք և թողնենք։ | ||
+ | |||
+ | Բայց հինգերորդ անգամվա վրա տատը բոլորովին տխրեց։ | ||
+ | |||
+ | — Թող այդ աղտոտ զերիշկան սատանի մոտ մնա։ Առ, բոլոր չորս հազար գուլդենը կարմրի վրա վեր յեկ,― հրամայեց նա։ | ||
+ | |||
+ | — Տատի՜, շատ կլինի, վայ թե կարմիրը դուրս չեկավ,― աղաչում եյի յես։ Բայց տատը քիչ մնաց ինձ ծեծի։ (Ասենք՝ նա այն պես եր հրում, վոր գրեթե կարելի յե ասել՝ ծեծում եր)։ Ի՞նչ արած, յես կարմրի վրա դրի ամբողջ չորս հազար գուլդենը, վոր նոր տարել եյինք։ Անիվը պտտվեց։ Տատը նստած եր հանգիստ և հպարտ շիտկված, չկասկածելով, վոր անշուշտ պիտի տանի։ | ||
+ | |||
+ | — Zéro,― հայտարարեց կրուպյորը։ | ||
+ | |||
+ | Սկզբում տատը չհասկացավ, բայց յերբ տեսավ, վոր կրուպյորը քաշեց տարավ իր չորս հազար գուլդենը, այն ամենի հետ՝ ինչ կար սեղանի վրա, գլխի ընկավ, վոր zéro-ն, վոր այնքան յերկար դուրս չեր գալիս և վորի վրա մենք գրեթե յերկուհարյուր ֆրիդրիխսդոր եյինք տանուլ տվել, դուրս եր թռել, մինչդեռ տատը հենց նոր եր նրան հայհոյել և թողել ― ախ քաշեց և ձեռները ծնկներին խփեց։ Շուրջը մարդիկ նույնիսկ ծիծաղեցին։ | ||
+ | |||
+ | — Վա՜հ։ Անիծվածը հենց այս պահիս դուրս թռավ։― Գոչում եր տատը,― Կայենի սերունդ, ելի՜։ Այդ դու յես մեղավորը, դու,― կատաղի հարձակվեց նա ինձ վրա, հրմշտկելով։― Այդ դու ինձ հետ կանգնեցրիր։ | ||
+ | |||
+ | — Տատի, յես իրավացի եյի ասում, ինչպե՞ս կարող եմ պատասխանատու լինել բոլոր շանսերի համար։ | ||
+ | |||
+ | — Յես քեզ շանս ցույց կտամ,― ահեղ շշնջաց նա,― գնա-կորիր այստեղից։ | ||
+ | |||
+ | — Մնաք բարով, տատի,― շուռ յեկա յես, վոր գնամ։ | ||
+ | |||
+ | — Ալեքսեյ Իվանովիչ, Ալեքսեյ Իվանովիչ, մնա։ Ո՞ւր։ Ի՞նչ յեղավ վոր։ Նեղացա՜վ։ Հիմար։ Դե մնա, ելի մնա, դե, ել մի նեղանա, յես ինքս եմ հիմարը։ Դե՛, ասա տեսնեմ, ի՞նչ անենք հիմա։ | ||
+ | |||
+ | — Յես, տատի, հանձն չեմ առնի ձեզ հուշելու, վորովհետև դուք ինձ կսկսեք մեղադրել։ Ինքներդ խաղացեք․ հրամայեցեք, յես ել վեր կգամ։ | ||
+ | |||
+ | — Դե՛, դե՛։ Չորս հազար գուլդեն ել վեր յեկ կարմրի վրա։ Ահա քսակս ― վերցրու։― Նա գրպանից հանեց քսակը և տվեց ինձ ― դե, շուտ, վերցրու, քսանչորս հազար մանեթ նաղդ փող կա։ | ||
+ | |||
+ | — Տատի՜,― թոթովեցի յեսես,― այդպիսի գումարներո՜վ․․․ | ||
+ | |||
+ | — Մեռնեմ ել՝ պիտի տանուլ տվածս հետ բերեմ։ Վեր յեկ։ | ||
+ | |||
+ | Վեր յեկանք և տանուլ տվինք։ | ||
+ | |||
+ | — Վեր յեկ, վեր յեկ ութ հազար լրիվ։ | ||
+ | |||
+ | ― Չի կարելի, տատի, ամենամեծ գումարը ― չորս հազար ե։ | ||
+ | |||
+ | — Դե չորսը վեր յեկ։ | ||
+ | |||
+ | Այս անգամ տարանք։ Տատը սրտապնդվեց։ | ||
+ | |||
+ | — Տեսա՞ր, տեսա՞ր,― սկսեց հրմշտկել ինձ,― ելի չորսը վեր յեկ։ | ||
+ | |||
+ | Վեր յեկանք ― տանուլ տվինք․ ապա ելի ― և ելի տանուլ տվինք։ | ||
+ | |||
+ | — Տատի, բոլոր տասներկու հազարը ձեռքից գնաց,― զեկուցի յես։ | ||
+ | |||
+ | — Տեսնում եմ, վոր ձեռքից գնաց,― ասաց նա մի տեսակ կատաղի հանգստությամբ, յեթե կարելի յե այդպես արտահայտվել։― Տեսնում եմ, բարեկամ, տեսնում,― մրթմրթում եր նա, անշարժ նայելով առջևը և կարծես թե մտմտալով։― Ե՜խ, թող մեռնեմ, չորս հազար գուլդեն ել վեր յեկ։ | ||
+ | |||
+ | — Փող չկա ախր, տատի։ Քսակի մեջ մեր հինգ-տոկոսանոց փոխառությունները կան և ելի ինչ-վոր փոխադրություններ, իսկ փող չկա։ | ||
+ | |||
+ | — Իսկ մյո՞ւս քսակում։ | ||
+ | |||
+ | — Մանրուք ե մնացել, տատի։ | ||
+ | |||
+ | — Այստեղ զառաֆներ կա՞ն։ Ինձ ասել են, վոր մեր բոլոր արժեթղթերը կարելի յե ոտար դրամի վերածել,― վճռականորեն հարցրեց տատը։ | ||
+ | |||
+ | — Ո՜, վորքան կամենաք։ Բայց փոխանակության համար ինչքան կկորցնեք, ինքը՝ ջհուդը կսարսափի։ | ||
+ | |||
+ | — Դատարկ բան ե՜։ Տանուլ տվածս հետ կբերեմ։ Տար։ Կանչիր այդ ախմախներին։ | ||
+ | |||
+ | Յես դեն գլորեցի բազկաթոռը, յեկան բեռնակիրները և մենք դուրս յեկանք վոկսալից։ | ||
+ | |||
+ | — Շուտ, շուտ, շուտ,― հրաման եր արձակում տատը,― ճամբա ցույց տուր, Ալեքսեյ Իվանովիչ, և կարճ կտրիր․․․ Իսկ հեռո՞ւ յե։ | ||
+ | |||
+ | ― Յերկու քայլ ե, տատի։ | ||
+ | |||
+ | Սակայն քաղաքային այգուց դեպի ծառուղին ծռելու պահուն մենք հանդիպեցինք մերայինների ամբողջ խմբին՝ գեներալին, Դե-Գրիյեյին և m-lle Blanche֊ին, իր մոր հետ։ Պոլինա Ալեքսանդրովնան նրանց հետ չեր, միստեր Աստլեյը նույնպես։ | ||
+ | |||
+ | — Դե, դե, դե, կանգ չառնեք,― գոռում եր տատը,― դե, ի՞նչ եք ուզում։ Ժամանակ չունեմ։ | ||
+ | |||
+ | Յես գնում եյի հետևից․ Դե֊Գրիյեն վազեց մոտս։ | ||
+ | |||
+ | — Ամբողջ տարածը տանուլ ե տվել, վրան ել իր փողերից տասներկու հազար գուլդեն։ Գնում ենք հինգ տոկոսային թղթերը փոխելու,― շշնջացի յես նրան շտապով։ | ||
+ | |||
+ | Դե-Գրիյեն վոտը զարկեց գետնին և վազ տվեց, վոր հաղորդի գեներալին։ Մենք շարունակեցինք առաջ գլորել տատի բազկաթոռը։ | ||
+ | |||
+ | — Կանգնեցրեք, կանգնեցրեք,― շշնջաց ինձ գեներալը ջղագարությամբ։ | ||
+ | |||
+ | — Ապա փորձեցեք դուք նրան կանգնեցնել,― շշնջացի յես նրան։ | ||
+ | |||
+ | — Հորաքույր,― մոտեցավ գեներալը,― Հորաքույր․․․ մենք իսկույն․․․ մենք իսկույն․․․― նրա ձայնը դողում և կտրվում եր,― մենք կառք ենք վարձում, վոր գնանք քաղաքից դուրս․․․ Սքանչելի տեսարաններ․․․ կետ․․․ մենք գալիս եյինք ձեզ հրավիրելու։ | ||
+ | |||
+ | — Ե՜, քեզ ել, քո կետն ել,― գրգռված քշեց նրան տատը։ | ||
+ | |||
+ | — Այնտեղ գյուղ կա․․․ այնտեղ թեյ կլինի,― շարունակում եր գեներալը, միանգամայն հուսահատ։ | ||
+ | |||
+ | — Nous boirons du lait, sur l’herbe fraîche<ref>Մենք կանաչ խոտի վրա կաթ կխմենք։</ref>,— ավելացրեց Դե֊Գրիյեն գազանային կատաղությամբ։ | ||
+ | |||
+ | Du lait, de l’herbefraîche,― ահա թե ինչ կատարյալ հովվերգական բան ե մնացել միայն Փարիզի բուրժուային․ ինչպես հայտնի յե, դրա մեջ ե նրա վողջ հայացքը «nature et la vérîté»-ի<ref>Բնություն և ճշմարտություն։</ref> մասին։ | ||
+ | |||
+ | — Քեզ ել, քո կաթն ել։ Լակիր ինքդ, իսկ իմ փորը կաթից ցավում ե։ Համ ել ի՞նչ եք յախիցս կպել։― Գոռաց տատը,― ասացի, վոր ժամանակ չունեմ։ | ||
+ | |||
+ | — Հասանք, տատի,― ճչացի յես,― այստեղ ե։ | ||
+ | |||
+ | Մենք մոտեցանք այն տանը, վորտեղ գտնվում եր զառաֆի գրասենյակը։ Յես գնացի փոխանակելու։ Տատը մնաց դռան մոտ սպասելու․ Դե-Գրիյեն, գեներալն ու Blanche-ը կանգնել եյին մեկուսի, չիմանալով, թե ինչ անեն։ Տատը ցասկոտ նայեց նրանց, և նրանք գնացին վոկսալի ճանապարհով։ | ||
+ | |||
+ | Ինձ այնպիսի կուրս առաջարկեցին, վոր յես սիրտ չարի և վերադարձա, վոր տատից հրահանգ ստանամ։ | ||
+ | |||
+ | — Ա՜խ, ավազակներ,― գոռաց նա, ձեռքերը ծնկներին խփելով,― եհ, ի՞նչ արած։ Փոխի՛ր,― ճչաց նա վճռականորեն։― Սպասիր, կանչիր մոտս սեղանավորին։ | ||
+ | |||
+ | — Թերևս գրասենյակի ծառայողներից մեկն ու մեկի՞ն, տատի։ | ||
+ | |||
+ | — Ծառայող լինի, մեկ բան ե։ Ա՜խ, ավազակներ։ | ||
+ | |||
+ | Ծառայողը համաձայնեց դուրս գալ, տեղեկանալով, վոր նրան կանչում ե մի ծեր, թուլացած կոմսուհի, վոր ման գալ չի կարող։ Տատը յերկար, ցասկոտ և բարձրաձայն կշտամբում եր նրան խարդախության համար և բազար եր անում հետը ռուսերենի, ֆրանսերենի և գերմաներենի խառնուրդով, իսկ յես ոգնում եյի թարգմանելու։ Լուրջ ծառայողը նայում եր մեզ յերկուսիս վրա և լռելյայն որորում գլուխը։ Տատին նա զննում եր նույնիսկ չափազանց սևեռուն հետաքրքրությամբ, վոր անգամ անքաղաքավարի յեր․ վերջապես նա սկսեց ժպտալ։ | ||
+ | |||
+ | — Դե, կորի-գնա,― գոռաց տատը,― զխտվիր իմ փողով։ Փոխանկիր, Ալեքսեյ Իվանովիչ, ժամանակ չկա, թե չե ուրիշի մոտ կերթայինք․․․ | ||
+ | |||
+ | — Ծառայողն ասում ե, վոր ուրիշները ավելի քիչ կտան։ | ||
+ | |||
+ | Հաստատ չեմ հիշում այն ժամանակվա կուրսը, բայց սոսկալի կուրս եր։ Յես փոխանակեցի մինչև տասներկու հազար ֆլորին վոսկով և թղթադրամով, վերցրի հաշիվը և դուրս յեկա տատի մոտ։ | ||
+ | |||
+ | — Դե՛, դե՛, դե՛։ Հաշվելու ժամանակը չե,― թափահարեց նա ձեռքերը,― շուտ, շուտ, շուտ։ | ||
+ | |||
+ | — Յրբեք այդ անիծված zèro-յի վրա վեր չեմ գա, կարմրի վրա յել,― ասաց նա, մոտենալով վոկսալին։ | ||
+ | |||
+ | Այս անգամ յես ամեն կերպ աշխատում եյի ներշնչել նրան, վոր քիչ-քիչ վեր գա, համոզելով, վոր շանսի շրջանառության մեջ միշտ ժամանակ կլինի նաև մեծ գումար վեր գալու։ Սակայն նա այնքան անհամբեր եր, վոր թեև սկզբում համաձայնում եր, բայց խաղի միջոցին նրա զսպելու հնարավորություն չեր լինում։ Հազիվ նա տասը, տասներկու ֆրիդրիխսդոր վեր գալով տանում եր, «ահա, ահա», սկսում եր հրել ինձ, «ահա, հո տարա՞նք, չորս հազար վեր յեկած լինեյինք տասի փոխարեն, մենք չորս հազար կտանեյինք, սա ի՞նչ ե վոր։ Դու յես մեղավորը, դո՛ւ»։ | ||
+ | |||
+ | Յեվ ինչքան ել վատս գալիս եր նրա խաղին նայելիս, յես վերջապես վճռեցի լռել և վոչ մի խորհուրդ չտալ։ | ||
+ | |||
+ | Հանկարծ մոտ թռավ Դե֊Գրիյեն, Նրանք յերեքն ել մոտ եյին․ յես նկատեցի, վոր m-lle Blanche-ը կանգնած եր մոր հետ մեկուսի և սիրաբանում եր փոքրիկ իշխանի հետ։ Գեներալը բացահայտ կերպով աչքից ընկած եր, թեև պտտվում եր նրա շուրջը ամեն կերպ։ Խե՜դճ գեներալ։ Նա գունատվում եր, կարմրում, դողդողում և անգամ այլևս չեր հետևում տատի խաղին։ Blanche֊ը և փոքրիկ իշխանը, վերջապես դուրս յեկան։ Գեներալը վազեց նրանց հետևից։ | ||
+ | |||
+ | — Madame, madame<ref>Տիկին, տիկին։</ref>,― մեղրաձայն շշնջում եր Դե-Գրիյեն տատին, խցկվելով և հասնելով նրա ականջին։― Madame, այդպես վեր գալ չի լինի․․․ վո՛չ, վո՛չ, չի լինի․․․,— նա աղճատում եր ռուսերենը ― չե։ | ||
+ | |||
+ | — Ապա ինչպե՞ս։ Դե՛ սովորեցրու,― դարձավ նրան տատը։ | ||
+ | |||
+ | Դե-Գրիյեն հանկարծ արագ֊արագ խոսեց ֆրանսերեն, սկսեց խորհուրդներ տալ, ասում եր, վոր պետք ե սպասել շանսին, սկսեց ինչ֊վոր թվեր հաշիվ անել․․․ | ||
+ | |||
+ | Տատը վոչինչ չեր հասկանում։ Նա անընդհատ դիմում եր ինձ, վոր յես թարգմանեմ․ մատը խփում եր սեղանին, ցույց եր տալիս․ վերջապես մատիտ վերցրեց և սկսեց թղթի վրա հաշիվ անել։ Տատի համբերությունը վերջապես հատավ։― Դե, կորիր, կորիր։ Դատարկ բաներ ես դուրս տալիս։ «Madame, madame» — իսկ ինքդ գործից գլուխ չես հանում, կորիր։ | ||
+ | |||
+ | — Mais, madame,― ծլվլաց Դե֊Գրիյեն և նորից սկսեց բացատրել և ցույց տալ։ Շատ եր մեծ նրա մեջ ցանկությունը։ | ||
+ | |||
+ | — Դե, վեր յեկ մի անգամ նրա ասածի պես,― հրամայեց ինձ տատը,― տեսնենք՝ գուցե իրոք դուրս ե գալիս։ | ||
+ | |||
+ | Դե-Գրիյեյի ուզածն այն եր, վոր տատին մեծ գումարներից հետ պահի․ նա առաջարկում եր թվերի վրա վեր գալ զատ֊զատ և միասնաբար։ Յես նրա ցուցմունքով մեկական ֆրիդրիխսդոր վեր յեկա մի շարք կենտ թվերի վրա մինչև քսանը և հնգական թվերի խմբերի վրա տասներկուսից մինչև տասնութ և տասնութից մինչև քսանչորս։ Ընդամենը տասնվեց ֆրիդրիխսդոր վեր յեկա։ | ||
+ | |||
+ | Անիվը պտտվեց։ | ||
+ | |||
+ | — Zéro!― հայտարարեց կրուպյորը։ Մենք ամբողջ գումարը տանուլ տվինք։ | ||
+ | |||
+ | — Ա՛յ քեզ ախմախ,― գոռաց տատը, դիմելով Դե-Գրիյեյին։― Ա՛յ դու գեշ ֆրանցուզիշկա։ Խորհուրդ կտա ե՜, ճիվաղը։ Գնա-կորիր։ Բան չի հասկանում և ներս ել ե խցկվում։ | ||
+ | |||
+ | Սաստիկ վիրավորված Դե֊Գրիյեն թոթվեց ուսերը, արհամարհանքով նայեց տատին և հեռացավ։ Նա ինքն ել ամաչեց, վոր խառնվել եր․ չկարողացավ իրեն զսպել։ | ||
+ | |||
+ | Մի ժամից հետո ինչ արինք-չարինք, ամեն ինչ տանուլ տվինք։ | ||
+ | |||
+ | — Տուն,― գոչեց տատը։ | ||
+ | |||
+ | Մինչև ծառուղին նա վոչ մի բառ չարտասանեց։ Ծառուղում և արդեն իսկ հյուրանոցի մոտ նա սկսեց բացականչություններ անել։ | ||
+ | |||
+ | — Ի՜նչ հիմարն եմ, ի՜նչ ախմախը։ Ա՛յ դու քաֆթառ, քաֆթառ ախմախ։ | ||
+ | |||
+ | Հենց վոր ներս մտանք կացարանը՝ | ||
+ | |||
+ | — Թեյ տվեք,― գոռաց տատը,― և իսկույն ևեթ պատրաստություն տեսեք․ գնում ենք։ | ||
+ | |||
+ | — Ո՞ւր եք կամենում, նանի ջան, գնալ,― սկսեց Մարֆան։ | ||
+ | |||
+ | — Քո՞ ինչ գործն ե։ Տեղդ գիտցիր։ Պոտապիչ, ամեն ինչ հավաքիր, վողջ բեռը։ Հետ ենք գնում, Մոսկվա։ Յես տասնհինգ հազար մանեթ քամուն տվի։ | ||
+ | |||
+ | — Տասնհինգ հազա՜ր, նանի ջան։ Տե՜ր աստված։― Գոռաց Պոտապիչը, ձեռքերը զգացված թափ տալով, յերևի յենթադրելով, վոր դուր կգա։ | ||
+ | |||
+ | — Դե՛, դե՛, հիմար։ Վնգստոցն սկսեց։ Լռիր։ Պատրաստություն տեսեք։ Հաշիվ, շուտ, շուտ։ | ||
+ | |||
+ | — Մերձագույն գնացքը ժամը իննը և կեսին ե մեկնում, տատի,― զեկուցեցի յես, վոր նրա փուքսը նստի։ | ||
+ | |||
+ | ― Հիմա քանի՞սն ե։ | ||
+ | |||
+ | — Յոթ և կեսը։ | ||
+ | |||
+ | — Ի՜նչ ափսոս։ Դեհ, միևնույն ե։ Ալեքսեյ Իվանովիչ, մի կոպեկ փող չունեմ։ Առ քեզ յերկու արժեթուղթ ել, գնա այնտեղ, փոխանակիր ինձ համար։ Թե չե ինչո՞վ ճամբա դուրս գամ։ | ||
+ | |||
+ | Յես գնացի։ Կես ժամից հետո վերադառնալով հյուրանոց, յես մերոնց բոլորին ել գտա տատի մոտ։ Տեղեկանալով, վոր տատը մեկնում ե Մոսկվա, նրանք ապշել եյին, կարծես, ավելի, քան նրա տանուլ տվածից։ Ասենք՝ նրա գնալով փրկվում եր նրա կարողությունը, բայց ի՜նչ կլինի հիմա գեներալի հալը։ Ո՞վ կվճարի Դե֊Գրիյեյին։ M-lle Blanche-ը, հասկանալի բան ե, չի սպասի, մինչև վոր մեռնի տատը և անշուշտ կփախչի փոքրիկ իշխանի կամ թե վորևե ուրիշի հետ։ Նրանք կանգնել եյին տատի առջև, մխիթարում եյին նրան և համոզում։ Պոլինան դարձյալ չկար։ Տատը կատաղաբար գոռգոռում եր նրանց վրա։ | ||
+ | |||
+ | — Ձեռք քաշեք, սատանաներ։ Ձեր ի՞նչ գործն ե։ Այս այծի մորո՞ւքն ինչ ե վրա տվել,― գոռում եր նա Դե-Գրիյեյի վրա․― իսկ քեզ, կիվկիվ, ի՞նչ ե պետք,― դարձավ նա m-lle Blanche-ին,― ինչ ես պտույտ-պտույտ գալիս։ | ||
+ | |||
+ | — Diantre!<ref>Սատանան տանի՛։</ref>— շշնջաց m-lle Blanche-ը, կատաղի փայլատակելով աչքերով, բայց հանկարծ խնդաց և դուրս յեկավ։ | ||
+ | |||
+ | — Elle vivra cent ans!<ref>Նա հարյուր տարի կապրի՜։</ref>― գոռաց նա գեներալին դռնից դուրս գալու, միջոցին։ | ||
+ | |||
+ | — Ա՜, դու հույսդ իմ մահվան վրա՞ յես դրել,― ծվաց՝ տատը գեներալին,― դուրս։ Դուրս արա դրանց բոլորին, Ալեքսեյ Իվանովիչ։ Ձեր ի՞նչ գործն ե։ Յես իմն եմ քամուն տվել, վոչ թե ձերը։ | ||
+ | |||
+ | Գեներալն ուսերը թոթվեց, կծկվեց և դուրս յեկավ։ Դե-Գրիյեն հետևեց նրան։ | ||
+ | |||
+ | — Կանչեցեք Պրասկովյային,― հրամայեց Մարֆային տատը։ | ||
+ | |||
+ | Հինգ րոպեյից հետո Մարֆան վերադարձավ Պոլինայի հետ։ Այդ ամբողջ ժամանակամիջոցին Պոլինան նստած ե յեղել իր սենյակում յերեխաների հետ և կարծես դիտմամբ վճռել եր ամբողջ որը դուրս չգալ։ Նրա դեմքը լուրջ, տխուր և մտահոգ եր։ | ||
+ | |||
+ | — Պրասկովյա,― սկսեց տատը,― ճի՞շտ ե, ինչ վոր յես նոր կողմնակի կերպով իմացա, վոր իբր թե այդ հիմարը, քո խորթ հայրն, ելի, ուզում ե ամուսնանալ այդ հիմար ֆրանսուհի֊անառակի հետ ― դերասանուհի յե, ինչ ե, թե ավելի վատ բան։ Ասա, ճի՞շտ ե։ | ||
+ | |||
+ | — Յես հաստատ չգիտեմ,― պատասխանեց Պոլինան,― բայց, իրա, m-lle Blanche-ի խոսքերից, վոր հարկ չի համարում ծածկել, հետևցնում եմ․․․ | ||
+ | |||
+ | — Բավական ե,― յեռանդով ընդհատեց տատը,― ամեն ինչ հասկացա։ Յես միշտ այն կարծիքին եմ յեղել, վոր նրանից այդ սպասելի յե և միշտ ել նրան համարել եմ ամենադատարկ և թեթևամիտ մարդ։ Մեծություն ե ծախում, վոր գեներալ ե (գնդապետ ե յեղել, վոր գեներալություն ե ստացել պաշտոնաթող լինելու հանգամանքով) և թաշախուստ ե ծախում։ Յես, մայր իմ, ամեն ինչ գիտեմ, թե ինչպես եք դուք հեռագիր հեռագրի հետևից խփել Մոսկվա ― թե շո՞ւտ կմեկնի արդյոք պառավ տատն իր վոտները։ Ժառանգություն եյիք սպասում․ առանց փողի այդ լիրբ աղջիկը, ի՞նչ եր անում ― de Cominges եր, ինչ եր,― իր տանը լաքեյ չի ընդունի նրա, նրա դնովի ատամներո՜վ։ Ասում են՝ նա ինքը փող ե դիզել, տոկոսով ե տալիս, արդար ճամբով վաստակած։ Յես, Պրասկովյա, քեզ չեմ մեղադրում․ դու չես հեռագիրներ խփողը․ հինն ել չեմ մտաբերի։ Գիտեմ, վոր խասիաթդ գեշ ե — կրետ ես։ Խայթես ― կուռչի, բայց մեղքս գալիս ես, վորովհետև հանգուցյալ Կատերինային, քո մորը, սիրում եյի։ Դե, կուզե՞ս՝ թող այստեղ ամեն ինչ և յեկ հետս գնանք։ Ո՞ւր պիտի խցկվես․ համ ել անվայել ե, վոր հիմա նրանց հետ լինես։ Սպասիր՛,― ընդհատեց տատը Պոլինային, հենց վոր նա սկսեց պատասխանել,― յես դեռ չեմ ավարտել։ Քեզնից յես բան չեմ պահանջի։ Մոսկվա յես տուն ունեմ, ինքդ գիտես ― պալատ ե, գրավիր թեկուզ մի ամբողջ հարկ, շաբաթներով մոտս մի իջնիր, յեթե իմ բնավորությունը չսիրեցիր։ Դեհ, կուզե՞ս, թե չե։ | ||
+ | |||
+ | — Թույլ տվեք առաջ հարցնեմ ձեզնից՝ մի՞թե դուք հիմա ուզում եք գնալ։ | ||
+ | |||
+ | — Հանա՞ք եմ անում, ինչ ե, բարեկամ։ Ասացի և կերթամ։ Յես այսոր տասնհինգ հազար մանեթ տանուլ տվի յերիցս անիծած ձեր ռուլեթի խաղում։ Հինգ տարի առաջ խոստում եմ արել, Մոսկվայի մոտերքում փայտաշեն մի յեկեղեցի քարից վերաշինել, իսկ դրա փոխարեն փողն այստեղ փչացրի։ Հիմա, բարեկամս, կերթամ կառուցելու ― յեկեղեցին։ | ||
+ | |||
+ | — Իսկ ջրե՞րը, տատի։ Չե՞ վոր դուք ջրեր խմելու յեք յեկել։ | ||
+ | |||
+ | — Գլուխը քարը ջրերը։ Ինձ մի գրգռիր, Պրասկովյա․ դիտմա՞մբ ես ասում, ինչ ե։ Ասա՛, գալի՞ս ես, թե չե։ | ||
+ | |||
+ | — Յես ձեզնից շատ և շատ շնորհակալ եմ, տատի,― զգացված սկսեց Պոլինան,― ապաստանի համար, վոր դուք ինձ առաջարկում եք։ Մասամբ դուք կռահել եք իմ վիճակը։ Յես այնքան շնորհակալ եմ ձեզնից, վոր, հավատացեք, կգամ ձեզ մոտ, թերևս նույնիսկ շուտով, իսկ հիմա պատճառներ կան․․․ կարևոր․․․ և սիրտ ել անել հիմա, այս րոպեյիս, չեմ կարող։ Յեթե դուք գեթ յերկու շաբաթ ել մնայիք․․․ | ||
+ | |||
+ | — Կնշանակի՝ չես ուզում։ | ||
+ | |||
+ | — Կնշանակի՝ չեմ կարող։ Բացի այդ, համենայն դեպս, յես չեմ կարող թողնել յեղբորս և քրոջս, իսկ վորովհետև․․․ վորովհետև, իրոք կարող ե պատահել, վոր նրանք լքվածի պես մնան, ապա․․․ յեթե ինձ քորփաների հետ վերցնելու լինեք, տատի, ապա, իհարկե, կգամ ձեզ մոտ և, հավատացեք, արժանի դուրս կգամ դրան,― ավելացրեց նա տաք֊տաք,― իսկ առանց յերեխաների չեմ կարող, տատի։ | ||
+ | |||
+ | — Դե, մի վսվսա (Պոլինան իսկի յել չեր վսվսում, և նա յերբեք լաց չեր լինում), ճուտերի համար ել տեղ կգտնվի․ հավաբունը մեծ ե․ համ ել նրանց դպրոց գնալու ժամանակն ե։ Դե, հիմի չե՞ս գալիս։ Դե, Պրասկովյա, տե՜ս հա։ Բարի կցանկանայի քեզ, բայց ախր յես գիտեմ, ինչու դու չես գալի։ Յես ամեն ինչ գիտեմ, Պրասկովյա։ Այդ ֆրանցուզիշկան քո վերջը բարի չի անի։ | ||
+ | |||
+ | Պոլինան շառագունեց։ Յես ե՛լ ցնցվեցի։ (Ամենքը գիտեն։ Մենակ յես, ուրեմն, վոչինչ չգիտեմ)։ | ||
+ | |||
+ | ― Դե, դե, քիթ ու մռութդ մի՛ կիտիր։ Ավել-պակաս ել չեմ խոսի։ Միայն տես հա, վոր վատ բան դուրս չգա, հասկանո՞ւմ ես։ Դու խելոք աղջիկ ես, մեղքս կգա։ Դե, բավական ե, ձեզ բոլորիդ տեսած չլինեյի՜։ Գնա, մնաս բարով։ | ||
+ | |||
+ | — Յես, տատի, դեռ ճանապարհ կգցեմ ձեզ,― ասաց Պոլինան։ | ||
+ | |||
+ | — Հարկավոր չի։ Մի խանգարիր։ Համ ել բոլորիցդ զահլաս գնացել ե։ | ||
+ | |||
+ | Պոլինան համբուրեց տատի ձեռքը, բայց նա ձեռքը խլեց և ինքը համբուրեց նրա թուշը։ | ||
+ | |||
+ | Անցնելով իմ կողքից, Պոլինան արագ նայեց վրաս և իսկույն աչքերը դարձրեց ինձնից։ | ||
+ | |||
+ | — Դե, մնաս բարով դու ել, Ալեքսեյ Իվանովիչ։ Մի ժամ ե մնացել ընդամենը մինչև գնացքի մեկնելը։ Առ, վերցրու այս հիսուն վոսկին։ | ||
+ | |||
+ | — Խորին շնորհակալություն, տատի, քաշվում եմ․․․ | ||
+ | |||
+ | — Դե, դե,― գոռաց տատը և այն աստիճան յեռանդուն և ահեղ, վոր յես չհանդգնեցի հրաժարվել և ընդունեցի։ | ||
+ | |||
+ | — Մոսկվայում, թե առանց պաշտոնի դես-դեն ընկած լինես — յեկ ինձ մոտ, մի տեղ կհանձնարարեմ։ Դե, կորի-գնա։ | ||
+ | |||
+ | Յես յեկա իմ համարը և պառկեցի մահճակալի վրա։ Կարծում եմ, վոր վես ժամ պառկած մնացի յերեսի վրա, ձեռներս գլխիս հետև գցած։ Աղետը պայթել եր և մտածելու նյութ ունեյի։ Վորոշեցի վաղը վճռականորեն խոսել Պոլինայի հետ։ Ա՜։ Ֆրանցո՞ւզիշկա։ Ուրեմն ճի՞շտ ե։ Բայց ի՞նչ կարող եր լինել նրանց միջև։ Պոլինան և Դե֊Գրիյեն։ Աստված իմ, ի՜նչ համադրություն։ | ||
+ | |||
+ | Այդ ամենն ուղղակի անհավատալի յեր։ Հանկարծ յես կատաղությունից վեր թռա, վորպեսզի իսկույն ևեթ գնամ ― գտնեմ միստեր Աստլեյին և ինչ ել լինի հարկադրեմ, վոր խոսի։ Նա այստեղ ել, իհարկե, ինձնից ավելի գիտե։ Միստեր Աստլեյ ― ահա ինձ համար մի նոր առեղծված։ | ||
+ | |||
+ | Սակայն հանկարծակի իմ դուռը բաղխեցին։ Նայեցի ― տեսնեմ՝ Պոտապիչն ե։ | ||
+ | |||
+ | — Ալեքսեյ Իվանովիչ, տիրուհին կանչում ե։ | ||
+ | |||
+ | — Ի՞նչ կա։ Գնո՞ւմ ե, ի՞նչ ե։ Մինչև գնացքի մեկնելը դեռ քսան րոպե կա։ | ||
+ | |||
+ | — Անհանգիստ ե, հազիվ նստում ե տեղը։ «Շուտ, շուտ» ― այսինքն՝ ձեզ բերեմ, ի սեր քրիստոսի, միք ուշանա։ | ||
+ | |||
+ | Յես իսկույն վազ տվի ներքև։ Տատին արդեն կորիդոր եյին դուրս բերել։ Նա ձեռքին քսակ ուներ։ | ||
+ | |||
+ | — Ալեքսեյ Իվանովիչ, առաջ ընկիր, գնանք։ | ||
+ | |||
+ | — Ո՞ւր, տատի։ | ||
+ | |||
+ | — Մեռնեմ ել պիտի տանուլ տվածս հետ բերեմ։ Դե, մարշ<ref>Մարշ ֆրանսերեն բառ ե, վոր գործ ե ածվում ռուսերեն, մանավանդ իբրև ռազմական տերմին՝ ― գնա՛։</ref>, առանց հարց ու փորձի։ Այնտեղ մինչև կես գիշեր հո խաղո՞ւմ են։ | ||
+ | |||
+ | Յես ապուշ կարեցի, բայց իսկույն վճռեցի։ | ||
+ | |||
+ | — Կամքը ― ձերն ե, Անտոնիդա Վասիլևնա, չեմ գնա։ | ||
+ | |||
+ | ― Ա՞յդ ինչու։ Ա՞յդ ինչ բան ե։ Գժվե՞լ եք բոլորդ ել, ինչ ե։ | ||
+ | |||
+ | — Կամքը ձերն ե, յես հետո ինքս կսկսեմ ինձ կշտամբել, չեմ ուզում։ Չեմ ուզում վոչ վկա լինել, վոչ մասնակից․ ազատեցեք ինձ, Անտոնիդա Վասիլևնա։ Ահա ձեր հիսուն ֆրիդրիխսդորը հետ եմ տալիս․ մնաք բարով։ | ||
+ | |||
+ | Յեվ յես ֆրիդրիխսդորների փաթթոցը դրի նրա քովի փոքրիկ սեղանի վրա, գլուխ տվի և գնացի։ | ||
+ | |||
+ | ― Ի՜նչ դատարկ բան,― գոռաց հետևիցս տատը,― մի յեկ, յես մենակ ել յերևի ճանապարհը կգտնեմ։ Պոտապիչ, յեկ հետս։ Դե բարձրացրեք, տարեք։ | ||
+ | |||
+ | Միստեր Աստլեյին յես չգտա և տուն դարձա։ Ուշ գիշերով, արդեն ժամը մեկը կլիներ, յես տեղեկացա Պոատպիչից, թե ինչով եր վերջացել տատի որը։ Նա բոլորը տանուլ եր տվել, ինչ վոր յես նրա համար փոխանակել եյի, այսինքը՝ մեր փողով ելի տասը հազար ռուբլի։ Նրան կպել եր այն իսկ պոլյաչոկը, վորին նա յերկու ֆրիդրիխսդոր եր տվել, վորը և ղեկավարել եր նրա խաղը։ Սկզբից, մինչև, պոլյաչոկը, նա փորձել ե Պոտապիչին․ ստիպել ե վեր գալ, բայց շուտով քշել ե նրան․ այստեղ ել պոլյաչոկը մոտ ե թռել։ Ասես դիտմամբ նա հասկանում եր ռուսերեն և նույնիսկ կիսատ-պռատ խոսում, յերեք լեզուներ խառնելով իրար, այնպես վոր նրանք կիսատ-պռատ հասկացնում եյին իրար։ Տատը շարունակ անխնա հայհոյում եր նրան և թեև վերջինս անընդհատ «սփռվում եր պանի վոտերի տակ», բայց «ի՜նչ համեմատություն ձեզ հետ, Ալեքսեյ Իվանովիչտ», պատմում եր Պոտապիչը։ «Զեզ հետ, նա ասես պարոնի հետ եր վարվում, իսկ նա ― յես ինքս իմ աչքերով տեսա, թող գետինը մտնեմ, հենց տեղն ու տեղը սեղանից գողանում եր։ Տատը նրան ինքը յերկու անգամ բռնեց և հայհոյում եր ամեն տեսակ հիշոցներով, մի խոսքով՝ նույնիսկ մի անգամ մազերից ել քաշեց, աստված վկա, սուտ չեմ ասում, այնպես վոր շուրջը մարդիկ ծիծաղում եյին։ Բոլորը տանուլ տվեց․ յեղած-չեղածը, ինչ վոր նրա համար փոխանակել եյիք։ Բերինք նրան այստեղ ― մենակ ջուր ուզեց խմելու, խաչակնքվեց և անկողին մտավ։ Տանջվել եր, ինչ ե, իսկույն քնեց։ Թող աստված հրեշտակային յերազներ առաքի։ Ո՜խ, այս արտասահմանը,― ավարտեց Պոտապիչը,― ասում եյի, վոր բարին չի լինելու։ Յեվ շուտով մեր Մոսկովը հասնեյինք։ Ինչե՜ր ասես մեր տանը չկա, Մոսկովում։ Պարտեզ, ծաղիկներ, վոր այստեղ չեն ել լինում, բույր, խնձորները հասնում են, լայնարձակություն,― չե՛, պե՜տք եր արաասահման գնալ։ Ո՜խ֊ո՜խ֊ո՜խ․․․»։ | ||
+ | |||
+ | == Տասներեքյերորդ գլուխ == | ||
+ | |||
+ | Գրեթե մի ամբողջ ամիս ե անցել ահա, ինչ յես ձեռք չեմ տվել այս նոթերիս, վոր սկսել եմ թեև խառնիխուռն, բայց ուժեղ տպավորությունների տակ։ Աղետը, վորի մերձեցումը յես նախազգում եյի, իրոք վրա հասավ, բայց հարյուրապատիկ ավելի խիստ և անսպասելի, քան յես կարծում եյի։ Այդ ամենը տարորինակ, այլանդակ և անգամ վողբերգական եր, առնվազն իմ վերաբերմամբ։ Ինձ հետ քանի մի դեպքեր պատահեցին, վոր գրեթե հրաշքներ են։ Այդպես եմ յես գոնե նայում նրանց վրա մինչև հիմա ― թեև ուրիշ տեսակետով և մանավանդ դատելով ըստ այն ջրապտույտի, վորի մեջ յես այն պահին պտտվում եյի, նրանք միայն վոչ-սովորական եյին։ Սակայն ամենա հրաշք բանն ինձ համար ― իմ վերաբերմունքն եր այդ անցքերին։ Մինչև հիմա ինքս ինձ չեմ հասկանում։ Յեվ այդ ամենը թռավ-գնաց յերազի պես,― նույնիսկ իմ սերը, իսկ դա ուժեղ և ճշմարիտ սեր եր և․․․ ո՞ւր մնաց նա։ Ճիշտ եմ ասում, մեկ-մեկ անցնում ե հիմա իմ գլխովը՝ «յես այն միջոցին հո խելագար չեյի՞ և չեյի՞ նստած այդ վողջ ժամանակամիջոցին գժատանը, իսկ թերևս հիմա յե՞լ եմ նստած,― այնպես վոր այդ ամենը ինձ ''թվացել ե'' և մինչև հիմա ել ''թվում ե''․․․»։ | ||
+ | |||
+ | Յես հավաքեցի իմ թերթիկներն ու վերստին կարդացի։ (Ո՞վ գիտե, գուցե նրա համար, վորպեսզի համոզվեմ, հո գժանոցում չե՞մ գրել), հիմա յես մեն-մենակ եմ։ Վրա յե հասնում աշունը, դեղնում տերևը։ Նստել եմ այս տխուր փոքրիկ քաղաքում (ո՜, ինչ տխուր են գերմանական փոքրիկ քաղաքները) և փոխանակ մտածելու գալիք քայլս, ապրում եմ անցած զգացողությունների ազդեցության տակ, թարմ հիշողությունների ազդեցության, այն փոթորկի ազդեցության տակ, վոր այն պահին ինձ այդ ջրապտույտի մեջն առավ և նորից դուրս շպրտեց ինչ֊վոր տեղ։ Յերբեմն ինձ թվում ե, վոր յես շարունակում եմ պտտվել այն փոթորկում և ահա, դարձյալ կսլանա այն հողմը, ճամբին կբռնի ինձ իր թևով, և յես կրկին դուրս կթռչեմ կարգից և չափի զգացմունքից և կպտտվեմ, կպտտվեմ, կպտտվեմ․․․ | ||
+ | |||
+ | Ասենք՝ թերևս յես մի կերպ կանգ կառնեմ, կդադարեմ պտտվելուց, յեթե ինքս ինձ, ըստ կարելվույն, ճշգրիտ հաշիվ տամ այն ամենի մասին, ինչ-վոր այս ամսվա ընթացքում տեղի յե ունեցել։ Ինձ կրկին քաշում ե գրիչը․ ասենք՝ յերբեմն յերեկոները բնավ անելիք չեմ ունենում։ Տարորինակ ե․ վորպեսզի վորևե զբաղմունք ունեցած լինեմ, յես տեղական քոսոտ գրադարանից ընթերցանության համար վերցնում եմ Պոլ-դը Կոկի վեպերը (գերմաներեն թարգմանությամբ) վոր յես գրեթե տանել չեմ կարող, բայց կարդում եմ և ինքս ինձնից զարմանում՝ կարծես յես վախենալիս լինեմ լուրջ գրքով կամ վորևե այլ լուրջ զբաղմունքով մոտիկ անցյալի հմայքը խորտակել։ Կարծես այնքան ե թանգագին այդ անճոռնի յերազը և նրա թողած բոլոր տպավորությունները, վոր յես վախենալիս լինեմ վորևե նոր բանով դիպչել, վորպեսզի նա ծխի պես չվերանա։ Թա՞նգ ե ինձ համար այդ ամենը, ի՞նչ ե։ Այո, իհարկե, թանգ ե։ Թերևս քառասուն տարուց հետո հիշելու, լինեմ։ | ||
+ | |||
+ | Այսպիսով, սկսում եմ գրել։ Ասենք՝ այդ ամենը հիմա կարելի յե կարճառոտ պատմել՝ տպավորություններն այլևս այն չեն․․․ | ||
+ | |||
+ | Նախ, տատի հետ վերջացրած լինելու համար ասեմ, վոր հետևյալ որը նա իր վողջ ունեցած֊չունեցածը տանուլ տվեց։ Այդպես ել պիտի լիներ․ ով վոր նրա նմաններից մի անգամ այդ ճամրի վրա ընկնի, նա ասես ձյունալեռից սահնակով գլորվելիս լինի, գնալով ավելի արագ ու արագ։ Տատը խաղացել եր վողջ որը, մինչև ժամը ութը․ յես նրա խաղին ներկա չեմ յեղել և գիտեմ միայն ուրիշի ասելով։ | ||
+ | |||
+ | Պոտապիչր վոկսալում նրա մոտ կանգնած ե յեղել վողջ որը։ Պոլյաչիշկաները, վոր փոխարինելիս են յեղել իրար, տատի խաղը ղեկավարելու համար, այդ որը փոխվել են մի քանի անգամ։ Տատը նախ քշել ե յերեկվա պոլյաչոկին, վորի մազերից նա քաշել եր և վերցրել մյուսին, բայց մյուսը գրեթե ավելի վատն ե դուրս յեկել։ Քշելով դրան և նորից առաջինին վերցնելով,― վորը չեր գնացել և իր արտաքսման վողջ ընթացքում թրև ե գալիս յեղել այստեղ, տատի բազկաթոռի հետևում, յուրաքանչյուր րոպե գլուխը խցկելով նրա մոտ,― տատը վերջապես կատարյալ հուսահատության մեջ ե ըեկել։ Քշվաձ յերկրորդ պոլյաչոկն ել չի կամեցել վոչ մի դեպքում հեռանալ․ մեկը աջ կողմից ե տեղ բռնել, մյուսը՝ ձախ։ Նրանք անընդհատ վիճելիս են յեղել և իրար հայհոյելիս՝ վեր գալու գումարների և խաղի ընթացքի պատճառով, իրար, «լայդակ»<ref>Ավարա, սրիկա։</ref> և այլ լեհական սիրալիր խոսքեր ասելով, հետո նորից հաշտվել են, գցել փողը առանց վորևե կարգի․ կարգադրել միանգամայն անկանոն։ Կռվելով՝ նրանցից յուրաքանչյուրը վեր ե յեկել իր կողմից, մեկը, որինակ՝ կարմրի վրա, իսկ մյուսը, այդ միջոցին՝ սևի։ Վերջացել ե նրանով, վոր նրանք վերջնականապես տատի գլուխը պտտացրել և շփոթեցրել են, այնպես վոր նա, վերջապես, գրեթե արտասուքն աչքերին, դիմել ե ծերուկ կրուպյորին, խնդրելով, վոր պաշտպանի իրեն և նրանց հեռացնի։ Նրանց, իրոք, իսկույն հեռացրել են, չնայած նրանց աղաղակին և բողոքին՝ նրանք յերկուսն ել միաբերան բղավել և ապացուցել են, վոր տատը նրանց պարտ ե, վոր նա նրանց ինչ-վոր բանում խաբել ե, վարվել ե նրանց հետ անպատվաբեր և ստոր։ Խեղճ Պոտապիչը պատմում եր այս ամենը արտասուքն աչքերին այն իսկ յերեկոյան, տանուլ տալուց հետո, և գանգատվում եր, վոր՝ նրանք լցնում եյին գրպանները փողով, վոր նա ինքը տեսել ե թե ինչ անխիղճ կերպով նրանք գողանում և յուրաքանչյուր րոպե իրենց գրպանն եյին կոխում։ Կխնդրի, որինակ, տատից, իր աշխատանքի համար հինդ ֆրիդրիխսդոր և իսկույն կսկսի վեր գալ ռուլեթի խաղում, տատի խաղի հետ միասին։ Տատը կտանի, իսկ նա գոռում ե, թե իր վեր յեկածով ե տարել, իսկ տատը ― տանուլ ե տվել։ Յերբ վոր նրանց դուրս եյին անում, Պոտապիչը մոտենում և տեղեկացնում ե, թե նրանց գրպանները լի յեն վոսկով։ Տատը իսկույն խնդրում ե կրուպյորին կարգադրել և ինչքան ել յերկու պոլյաչոկները գոռում-գոչում եյին (ինչ-պես թևերից բռնած յերկու աքաղաղներ), բայց յեկավ վոստիկանությունը և իսկույն նրանց գրպանները պարպվեցին հոգուտ տատի։ Տատը, մինչև վերջնական տանուլ տալը, այդ վողջ որը՝ հեղինակություն եր վայելում կրուպյորների և վոկսալի բոլոր իշխանությունների աչքում։ Կամաց-կամաց նրա համբավը տարածվեց վողջ քաղաքում։ Ջրերի բոլոր հաճախորդները, բոլոր ազգերից, սովորական և ամենաազնվազարմ մարդիկ, հավաքվում եյինք վոր տեսնեն, «une vieille russe, tombée en enfance»<ref>Մի պառավ ռուս, վոր մանկության մեջ ե ընկել․․․</ref>, վոր արդեն «միքանի միլիոն» ե տանուլ տվել։ | ||
+ | |||
+ | Բայց տատը շատ, շատ քիչ բան շահեց յերկու պոլյաչոկներից ազատվելուց։ Նրանց փոխարեն, նրան ի սպաս, յերրորդ լեհը յեկավ, վոր արդեն բոլորովին մաքուր ռուսերեն եր խոսում, հագնված եր ջենտլմենի պես, թեև, այնուհանդերձ, լաքեյի նմանության եր տալիս, ուներ մեձ-մեծ բեխեր և գոռոզ տեսք։ Նա ել եր «պանի կրունկը» համբուրում և «փռվում պանի կրունկների տակ», բայց շրջապատողների նկատմամբ իրեն անպատկառ եր պահում, բռնակալաբար կարգադրում եր, մի խոսքով, սկզբից ևեթ իրեն վոչ թե սպասավորի պես եր պահում, այլ տատի տիրոջ պես։ Յուրաքանչյուր րոպե, ամեն վեր գալուց, նա դիմում եր տատին և սարսափելի յերդումներ ուտում, վոր նա ամենագոռոզ պանն ե և տատի փողերից և վոչ մի կոպեկ չի վերցնի։ Նա այնքան հաճախ եր կրկնում այդ յերդումները, վոր տատը վերջնականապես վախեցավ։ Բայց վորովհետև այդ պանը, իրոք, սկզբում կարծես լավացրեց տատի խաղը և սկսեց տանել, ուստի տատն ինքն ել չեր կարող այլևս նրանից հրաժարվել։ Մի ժամ անց, նախընթաց յերկու պոլյաչիշկաներն ել, վոր դուրս եյին բերված վոկսալից, նորից յերևան յեկան տատի բազկաթոռի հետևում, նորից առաջարկելով իրենց ծառայությունը, անգամ դես֊դեն ուղարկելու համար։ Պոտապիչը յերդվում եր, վոր «գոռոզ պանը» նրանց աչքով եր անում և նույնիսկ ինչ-վոր բաներ եր կոխում նրանց ձեռքը։ Վորովհետև տատը չեր ճաշել և գրեթե չեր իջել բազկաթոռից, ապա իրոք պոլյաչոկներից մեկը պետք յեկավ․ գնաց կողքի ճաշարանը և մի թաս բուլյոն բերեց, ապա և՝ թեյ։ Ասենք նրանք յերկուսով եյին վազում։ Բայց որվա վերջում, յերբ բոլորը տեսան, վոր տատը իր վերջին թղթադրամն ե տանուլ տալիս, նրա բազկաթոռի հետևում արդեն մոտ յոթ պոլյաչոկ եր կանգնած, վորոնք առաջ անտես և անլսելի եյին։ Իսկ յերբ վոր տատը իր վերջին դրամները տանուլ տվեց, ապա նրանք բոլորը վոչ միայն չեյին հնազանդում տատին, այլև բանի տեղ չեյին դնում, ուղղակի նրա գլխովը խցկվում եյին սեղանին, իրենք վերցնում եյին փողը, իրենք կարգադրում և վեր գալիս, վիճում և ճչում, խոսակցելով գոռոզ պանի հետ՝ վորպես յեղբոր տղի հետ, իսկ գոռոզ պանը քիչ եր մնացել, վոր տատի գոյության մասին մոռանար։ Անգամ այն պահին, յերբ տատը ամեն ինչ տանուլ տալուց հետո, յերեկոյան ժամը ութին հյուրանոց եր վերադառնում, այդ պահին ել յերեք թե չորս պոլյաչոկ դարձյալ նրանից ձեռք չեյին քաշում, վազ եյին տալիս նրա բազկաթոռի կողքերից, աղաղակելով բոլոր ուժով և արագ֊արագ խոսելով հավատացնելով, վոր տատը նրանց ինչ-որ բանում խաբել ե և ինչ֊վոր պետք ե տա նրանց։ Այսպես նրանք հասան մինչև հյուրանոց, վորտեղից նրանց վերջապես հրելով հեռացրին։ | ||
+ | |||
+ | Պոտապիչի հաշվով տատն այդ որն ընդամենր տանուլ ե տվել մինչև իննսուն հազար ռուբլի, բացի յերեկվա տանուլ տված փողից։ Իր բոլոր արժեթղթերը ― հինգ տոկոսային, ներքին փոխառության, բոլոր ակցիաները, վոր ունեցել եր հետը ― նա փոխանակել ե մեկը մյուսի հետևից։ Յես զարմացա, թե յոթ կամ ութ ժամ նա ինչպե՞ս ե բազկաթոռի վրա նստած մնացել և գրեթե առանց հեռանալու սեղանից, բայց Պոտապիչը պատմեց, վոր մի յերեք անգամ նա սկսել ե սաստիկ տանել, իսկ նորից հուսով տարված, նա այլևս չի կարողացել հեռանալ։ Ասենք, խաղացողները գիտեն, թե ինչպես մարդ կարող ե գրեթե քսանչորս ժամ միևնույն տեղում նստած մնալ թուղթ խաղալիս, առանց աչքը աջ և ձախ կողմից հեռացնելու։ | ||
+ | |||
+ | Մինչդեռ այդ ամբողջ որը մեր հյուրանոցում ել տեղի եյին ունենում վճռական բաներ։ Դեռևս առավոտյան, մինչև ժամը տասնմեկը, յերբ տատը դեռ տանն եր, մերոնք, այսինքն՝ գեներալը և Դե-Գրիյեն, վճռել եյին վերջին քայլն անելու։ Տեղեկանալով, վոր տատը գնալու մասին չի ել մտածում, այլ, ընդհակառակը, նորից վոկսալ ե գնում, նրանց վողջ կոնկլավը<ref>Կարդինալների ժողովը պապի ընտրության համար։</ref> (բացի Պոլինայից) գալիս ե տատի մոտ, վոր նրա հետ խոսի վերջնական և անգամ ''սրտաբաց'' կերպով։ Գեներալը, դողդոջ և սրտամեռ՝ նրա համար սարսափելի հետևանքների հանդեպ, նույն իսկ չափն անցավ․ ― կես ժամ աղաչելուց-պաղատելուց հետո և անգամ անկեղծորեն ամեն ինչ խոստովանելով, այսինքն՝ իր պարտքերը, իր կիրքը m-lle Blanche-ի նկատմամբ (նա բոլորովին գլուխը կորցրել եր), գեներալը հանկարծ ահեղ յեղանակով, նույնիսկ բղավելով և վոտները գետնին խփելով աղաղակում եր, թե տատը խայտառակում ե իրեն և իր ցեղը, վողջ քաղաքում սկանդալ ե դառել և, վերջապես․․․ վերջապես․ «դուք խայտառակում եք ռուս անունը, տիկին, և դրա դեմ գոյություն ունի վոստիկանություն»։ Տատը վերջապես նրան դուրս արեց փայտով (իսկական փայտով)։ Այդ առավոտ գեներալն ու Դե-Գրիյեն մի յերկու անգամ ել խորհրդակցեցին, նրանց հատկապես զբաղեցնում եր՝ չե՞ր կարելի արդյոք վորևե կերպ, իրոք, վոստիկանության ուժը գործադրել։ Ահա մի թշվառ, բայց պատվելի պառավ կորցրել ե խելքը, տանուլ ե տալիս վերջին փողերը և այլն։ Մի խոսքով՝ չե՞ր կարելի արդյոք վորևե հսկողություն հաստատել կամ արգելք դնել․․․ բայց Դե-Գրիյեն միայն թոթվում եր ուսերը և ծիծաղում գեներալի յերեսին, վոր այլևս ինչ ասես դուրս եր տալիս, և առանձնասենյակում վազվզում հետ ու առաջ։ Վերջապես Դե-Գրիյեն ձեռքով հուսահատական նշան արեց և չքացավ։ Յերեկոյան իմացվեց, վոր նա բոլորովին դուրս եր յեկել հյուրանոցից, նախապես շատ վճռական և խորհրդավոր խոսակցություն ունենալուց հետո m-lle Blanche-ի հետ։ Գալով m-lle Blanche-ին, նա առավոտյանից իսկ ամենավերջնական միջոցների յեր դիմել․ նա միանգամայն վանել եր գեներալին և նույնիսկ ներս չեր թողնում իր մոտ։ Յերբ վոր գեներալը նրա հետևից վազ տվեց վոկսալ և հանդիպեց նրան թևանցուկ փոքրիկ իշխանի հետ գնալիս, վոչ նա, վոչ m-me veuve Cominges-ը չճանաչեցին նրան։ Փոքրիկ իշխանն ել նրան չբարևեց։ Այդ ամբողջ որը m-lle Blanche-ը փորձում և մշակում եր իշխանին, վորպեսզի վերջինս, վերջապես, վճռականորեն արտահայտվի։ Բայց ավաղ։ Նա չարաչար սխալվեց իր հաշիվների մեջ իշխանի նկատմամբ։ Այս փոքրիկ աղետը տեղի ունեցավ արդեն յերեկոյան․ հանկարծ բացվեց, վոր իշխանը մերկ ե բազեյի պես և ինքն ե նրա վրա հույս դրել, վոր նրանից մուրհակով փող պարտք վերցնի և ռուլեթ խաղա։ Blanche-ը նրան զայրույթով դուրս արեց և փակվեց իր համարում։ | ||
+ | |||
+ | Առավոտյան, նույն որը, յես գնացի միստեր Աստլեյի մոտ, կամ ավելի ճիշտ ասած, ամբողջ առավոտը վորոնում եյի միստեր Աստլեյին, բայց վոչ մի կերպ չեյի կարողանում նրան գտնել։ Վոչ տանը, վոչ վոկսալում կամ պուրակում չկար նա։ Այս անգամ նա իր հյուրանոցում չեր ճաշում։ Հինգերորդ ժամն եր, վոր յես հանկարծ տեսա նրան ― յերկաթուղու կայարանից ուղղակի d’Angleterre գնալիս։ Նա շտապում եր և շատ մտահոգ եր, թեև դժվար ե նրա դեմքի վրա նկատել հոգս կամ այլ խռովություն։ Նա սիրալիր մեկնեց ինձ ձեռքը, իր սովորական բացականչությունով՝ «ա՜», բայց առանց կանգ առնելու և շարունակելով ուղին արագ քայլերով։ Յես ընկա նրա հետևից, սակայն նա մի տեսակ այնպես կարողացավ պատասխաններ տալ, վոր յես ժամանակ ել չունեցա վոչ մի բանի մասին հարցնել նրանից։ Համ ել, չգիտեմ ինչու, սաստիկ քաշվում եյի Պոլինայի մասին խոսք բաց անել․ իսկ նա ինքը նրա մասին մի բառ անգամ չհարցրեց։ Յես նրան պատմեցի տատի մասին․ նա ուշի-ուշով և լուրջ լսեց և թոթվեց ուսերը։ | ||
+ | |||
+ | — Նա ունեցած-չունեցածը տանուլ կտա,― նկատեցի յես։ | ||
+ | |||
+ | — Ո՜, այո,― պատասխանեց նա,― չե՞ վոր նա առավոտվանից գնաց խաղալու, յերբ վոր յես մեկնում եյի, ուստի յես հաստատ գիտեյի, վոր տանուլ ե տալու։ Յեթե յես ժամանակ ունեցա, յես կանցնեմ վոկսալ նայելու, վորովհետև դա հետաքրքրաշարժ ե․․․ | ||
+ | |||
+ | — Ո՞ւր եյիք գնացել,― գոչեցի յես, զարմանքով, վոր մինչև հիմա չեյի հարցրել։ | ||
+ | |||
+ | — Գնացել եյի Ֆրանկֆուրտ։ | ||
+ | |||
+ | — Գործո՞վ։ | ||
+ | |||
+ | — Այո, գործով։ | ||
+ | |||
+ | Դե ել ի՞նչ հարցնեյի։ Ասենք, յես դեռևս գնում եյի նրա կողքով, բայց նա հանկարծ շուռ տվեց դեպի «Des quatre saisons»<ref>Չորս յեղանակներ։</ref> հյուրանոցը, վոր ճամբին եր։ Գլխով ինձ հրաժեշտ տվեց և անհայտացավ։ Վերադառնալով տուն, յես կամաց-կամաց գլխի ընկա, վոր յեթե յես յերկու ժամ ել նրա հետ խոսելու լինեյի, դարձյալ վոչնչից վոչինչ չեյի իմանա, վորովհետև․․․ յես նրանից հարցնելիք չունեյի։ Այո, իհարկե, այդպես եր։ Յես վոչ մի կերպ հիմա չեյի կարող ձևակերպել հարցս։ | ||
+ | |||
+ | Այդ ամբողջ որը Պոլինան մեկ յերեխաների և դայակի հետ ման եր գալիս պուրակում, մեկ տանն եր նստած լինում։ Նա վաղուց արդեն խուսափում եր գեներալից և նրա հետ գրեթե չեր խոսում, առնվազն, վորևե լուրջ բանից։ Սակայն, գիտենալով, թե գեներալն այսոր ինչ վիճակի մեջ ե, յես խորհեցի, վոր նա չեր կարող չհանդիպել Պոլինային, այսինքն՝ նրանց միջև չեր կարող վորևե կարևոր ընտանեկան բացատրություն չլինել։ Սակայն յերբ վոր յես, վերադառնալով հյուրանոց միստեր Աստլեյի հետ ունեցածս խոսակցությունից հետո, հանդիպեցի Պոլինային յերեխաների հետ, նրա դեմքին ամենաանխախտ խաղաղություն եր արտացոլում, կարծես ընտանեկան բոլոր փոթորիկները միայն նրան չեյին դիպել։ Ի պատասխան իմ բարևին, նա ինձ գլխով պատասխանեց։ Յես մտա սենյակս բոլորովին չարացած։ | ||
+ | |||
+ | Իհարկե, յես խուսափում եյի նրա հետ խոսելուց և Վուրմելհելմերի հետ ունեցածս դեպքից հետո նրա հետ մեկտեղ վոչ մի անգամ չեյի յեղել։ Համ ել յես մասամբ թաշախուստ եյի ծախում և կոտրատվում․ բայց ինչքան ավելի յեր ժամանակ անցնում, այնքան ավելի յեր մեջս զայրույթ յեռում։ Յեթե նա անգամ ինձ մազաչափ ել չեր սիրում, այնուամենայնիվ չեր կարելի այդպես վոտնակոխ անել իմ զգացմունքը և իմ սիրո խոստովանություններն ընդունել այդպիսի արհամարհանքով։ Չե՞ վոր նա գիտե, վոր յես իսկապես նրան սիրում եմ․ չե՞ վոր նա ինքն եր թույլ տալիս, վոր յես նրա հետ այդպես խոսեմ։ Ճիշտ ե, դա շատ տարորինակ սկսվեց մեր մեջ։ Վորոշ ժամանակ, վաղուց արդեն, մի յերկու ամիս առաջ, յես սկսեցի նկատել, վոր նա ուզում ե ինձ իր բարեկամը դարձնի, հավատարմատարը, և նույնիսկ մասամբ փորձում ել ե։ Բայց այդ բանն այն ժամանակ, չգիտեմ ինչու, գլուխ չեկավ․ և ահա դրա փոխարեն, մնացին այժմյան տարորինակ հարաբերությունները․ դրանից ե, վոր յես նրա հետ այդպես եյի խոսում։ Իսկ յեթե նա զզվում ե իմ սիրուց, ինչո՞ւ ապա ուղղակի չի արգելում ինձ խոսել դրանից։ | ||
+ | |||
+ | Ինձ չեն արգելում․ նույնիսկ յերբեմն նա ինքն ե ինձ այդպես խոսեցնում և․․․ և, իհարկե, ծաղրելու համար եր անում։ Յես հաստատ գիտեմ, յես այդ անվրեպ նկատել եմ ― նրան դուր եր գալիս, վոր ինձ լսելուց և ցավ պատճառելու չափ գրգռելուց հետո հանկարծ շշմեցնի ինձ ամենամեծ արհամարհանքի և անուշադրության վորևե արարքով։ Յեվ նա գիտե, վոր յես առանց նրան ապրել չեմ կարող։ Բարոնի հետ ունեցածս պատմությունից հետո ահա արդեն յերեք որ ե անցել, իսկ յես այլևս չեմ կարող տանել մեր ''անջատումը''։ Յերբ վոր յես նրան հիմա հանդիպեցի վոկսալի մոտ, սիրտս այնպես բաբախեց, վոր յես գունաթափվեցի։ Բայց ախր նա ել առանց ինձ ապրել չի կարողանա։ Յես նրան պետք եմ և մի՞թե, մի՞թե լոկ վորպես ծաղրածու Բալակիրևը<ref>Իվան Ալեքսանդրովիչ բալակիրևը Աննա կայսրուհու պալատական ծաղրածուն ե յեղել։</ref>։ | ||
+ | |||
+ | Նա ունի գաղտնիք ― դա պարզ ե։ Նրա խոսակցությունը տատի հետ սաստիկ ծակեց իմ սիրտը։ Յես չե՞ վոր հազար անգամ առիթ եմ տվել, վոր ինձ հետ սրտաբաց լինի և նա հո գիտե, վոր յեսք իրոք պատրաստ եմ նրա համար գլուխս թաղելու։ Բայց նա միշտ խուսափում եր, քիչ ե մնում ասեմ արհամարհանքով, կամ փոխանակ կյանքս զոհելու, վոր յես առաջարկում եյի նրան ― նա պահանջում եր ինձնից այնպիսի արարքներ, ինչպես այն անգամ բարոնի հետ։ Մի՞թե դա վրդովեցուցիչ չե։ Մի՞թե արար-աշխարհը նրա համար այդ ֆրանսիացու մեջ ե։ Իսկ միստեր Աստլե՞յը։ Բայց գործն այստեղ միանգամայն անհասկանալի յեր դառնում, մինչդեռ, տե՜ր իմ, վորքա՞ն եյի յես տանջվում։ | ||
+ | |||
+ | Գալով տուն, կատաղությունից յես գրիչը ձեռքս առա և գրեցի նրան հետևյալը։ | ||
+ | |||
+ | «Պոլինա Ալեքսանդրովնա, յես պարզ տեսնում եմ՝ վրա յե հասնում վերջավորությունը, վոր ձեզ ել ե դիպչելու, իհարկե։ Վերջին անգամ կրկնում եմ՝ հարկավո՞ր ե թե չե ձեզ իմ գլուխը։ Թե հարկավոր լինի, գեթ ''վորևե'' բանի ― թող ձերը լինի, իսկ յես առայժմ իմ սենյակում եմ, գոնե որվա մեծ մասը, և վոչ մի տեղ չեմ մեկնի։ Պետք լինի ― գրեցեք կամ զանգահարեցեք»։ | ||
+ | |||
+ | Յես փակցրի և ուղարկեցի այս տոմսը կորիդորի լաքեյի միջոցով, հրամայելով անմիջապես նրա ձեռքը հանձնել։ Յես պատասխանի չեյի սպասում, բայց յերեք րոպեյից հետո լաքեյը յեկավ՝ հաղորդելով, վոր «հրամայեց բարևել»։ | ||
+ | |||
+ | Յոթերորդ ժամին ինձ կանչեցին գեներալի մոտ։ | ||
+ | |||
+ | Նա առանձնասենյակում եր, հագնված, ասես տեղ գնալու վրա յեր։ Գլխարկն ու ձեռնափայտը դիվանի վրա եյին։ Մտնելիս ինձ թվաց, վոր նա կանգնած ե սենյակի մեջտեղում, վոտները չռած, գլուխը քաշ արած և ինչ-վոր ինքն իրեն բարձրաձայն խոսում եր։ Բայց հենց վոր նա ինձ տեսավ ― իսկույն բղավելով վրա տվեց վրաս, այնպես վոր յես ակամա հետ֊հետ գնացի և ուզում եյի դուրս վազել։ Բայց նա բռնեց իմ ձեռներից և քաշ տվեց դեպի բազմոցը․ նա ինքը նստեց բազմոցի վրա, ինձ նստացրեց իր դեմ բազկաթոռի վրա և ձեռներս բաց չթողնելով, դողդոջ շրթունքներով, արտասուքն աչքերին, վոր շողում եյին նրա արտևանունքների վրա, աղերսագին ձայնով ասաց․ | ||
+ | |||
+ | — Ալեքսեյ Իվանովիչ, փրկեցեք, փրկեցեք, խնայեցեք։ | ||
+ | |||
+ | Յես յերկար ժամանակ չեյի կարողանում բան հասկանալ․ նա շարունակ խոսում ու խոսում եր և անընդհատ կրկնում՝ «խնայեցե՜ք, խնայեցե՜ք»։ Վերջապես, յես գլխի ընկա, վոր նա ինձնից խորհուրդի նման բան ե սպասում․ կամ, ավելի լավ կլինի ասել, բոլորից լքված, թախիծի և մտատանջության մեջ, նա մտաբերեց ինձ և կանչեց, վորպեսզի գեթ խոսի, խոսի, խոսի։ | ||
+ | |||
+ | Նա խելագարվել եր, առնվազն ծայր աստիճան կորցրել եր իրեն։ Նա ծալում եր ձեռները և պատրաստ եր ծունկ չոքելու իմ առջև, վորպեսզի (ի՞նչ կկարծեք) ― վորպեսզի յես իսկույն գնամ m-lle Blanche-ի մոտ և խնդրեմ, խղճահարեմ նրան վերադառնալ իր մոտ և իրեն մարդու գնալ։ | ||
+ | |||
+ | — Ներեցեք, գեներալ, գոչեցի յես,― m-lle Blanche-ը գուցե և մինչև որս ինձ չի նկատել։ Յես ի՞նչ կարող եմ անել։ | ||
+ | |||
+ | Սակայն հակաճառելն ապարդյուն եր․ նա չեր հասկանում, թե ի՞եչ են ասում իրեն։ Խոսք եր բաց անում նաև տատից, բայց սարսափելի կցկտուր․ նա դեռևս գլխից չեր հանել վոստիկանության հետևից ուղարկելու միտքը։ | ||
+ | |||
+ | — Մեզանում, մեզանում,― սկսեց նա, հանկարծակի կատաղությունից փրփրած,― մի խոսքով, մեզանում, կարգին պետության մեջ, վորտեղ իշխանություն կա, այդպիսի պառավների վրա իսկույն խնամակալություն կհաստատեյին։ Այո՛, մեծապատիվ պարոն, այո՛,― շարունակեց նա հանկարծ նկատողություն անելու յեղանակով, վեր թռչելով տեղից և անց ու դարձ անելով սենյակում․― դուք այդ դեռ չգիտեյիք, մեծարգո պարոն,― դարձավ նա ինչ֊վոր յերևակայական պարոնին անկյունում,― ահա կիմանաք․․․ այո․․․ մեզանում այդպիսի պառավների հախիցը, հախիցն են գալիս․․․ Օ՜, սատանան տանի՜։ | ||
+ | |||
+ | Նա դարձյալ բազմոցի վրա ընկավ, իսկ մի րոպեյից հետո հեծկլտալով, շնչակտուր շտապում եր պատմել ինձ, վոր m-lle Blanche-ը հենց այն պատճառով չի ուզում իր հետ ամուսնանալ, վոր հեռագրի փոխարեն տատը յեկավ և վոր հիմա պարզ ե արդեն, վոր ինքը ժառանգություն չի ստանա։ Նրան թվում եր, վոր այդ ամենից յես դեռ բան չգիտեմ։ Յես խոսք բաց արի Դե֊Գրիեյից, նա ձեռքով հուսահատական նշան արեց՝ գնա՜ց։ Իմ ամբողջ գույքս նրա մոտ գրավ ե դրած, յես մերկ եմ, վորպես բազե։ Այն փողերը, վոր դուք բերիք․․․ այն փողը ― յես չգիտեմ, թե ինչքան եր, կարծեմ, մի յոթ հարյուր ֆրանկ ե մնացել և բավական ե, ահա և ամենը, իսկ հետո՞ ― չգիտեմ, չգիտեմ․․․ | ||
+ | |||
+ | — Ապա ինչպե՞ս պիտի վճարեք հյուրանոցին,― գոչեցի յես յերկյուղով,― և հետո՞ ինչ։ | ||
+ | |||
+ | Նա մտազբաղ նայեց, բայց, կարծեմ, բան չհասկացավ և նույնիսկ գուցե և ասածս չլսեց։ Յես փորձեցի խոսք բաց անել Պոլինա Ալեքսանդրովնայից, յերեխաներից․ նա շտապ-շտապ պատասխանում եր՝ այո, այո, բայց իսկույն սկսում եր խոսել իշխանից, այն մասին, թե հիմա Blanche-ը կմեկնի նրա հետ և այնժամ․․․ այնժամ ապա յե՞ս ինչ անեմ, Ալեքսեյ Իվանովիչ,― դառնում եր նա ինձ հանկարծ,― յերդվում եմ աստծով։ Ապա յե՞ս ինչ անեմ,― ասացեք, չե՞ վոր դա ապերախտություն ե։ Չէ՞ վոր դա ապերախտություն ե։ | ||
+ | |||
+ | Վերջապես նա հորդառատ արցունքներով լաց յեղավ։ | ||
+ | |||
+ | Այդ տեսակ մարդու հետ բան չեր կարելի անել․ նրան մենակ թողնելն ել վտանգավոր եր․ նրան կարող եր մի բան պատահել։ Ասենք՝ յես մի կերպ նրանից ազատվեցի, բայց հասկացրի դայակին, վոր նա շուտ֊շուտ մտնի մոտը, բացի այդ կորիդորի լաքեյի հետ ել խոսեցի, վորը շատ խելքը գլխին տղա յե․ սա ել, իր հերթին, խոստացավ ինձ՝ մտիկ տալ։ | ||
+ | |||
+ | Հենց վոր յես թողի գեներալին, յեկավ մոտս Պոտապիչը՝ թե տատը կանչում ե։ Ժամը ութն եր և նա նոր եր վերադարձել վոկսալից վերջնական տանուլ տալուց հետո։ Յես գնացի տատի մոտ՝ պառավը նստած եր բազկաթոռի վրա, բոլորովին տանջված և ըստ յերևույթին հիվանդ։ Մարֆան նրան մի թաս թեյ եր մատուցում, վոր գրեթե զոռով ստիպեցին խմել։ Տատի ձայնն ել, խոսելու յեղանակն ել, խիստ փոխվել եյին։ | ||
+ | |||
+ | — Բարև, բարեկամ, Ալեքսեյ Իվանովիչ,― ասաց նա դանդաղ և ծանր թեքելով գլուխը,― ներեցեք, վոր մեկ ել անհանգիստ արի, ներեցեք ծերուկիս։ Յես, հայր իմ, ունեցած-չունեցածս այնտեղ թողի, գրեթե հարյուր հազար։ Արդարացի եյիր դու, վոր յերեկ հետս չեկար։ Հիմա յես առանց փող եմ մնացել, գրոշ չունեմ։ Հապաղել չեմ ուզում և վոչ մի րոպե, ժամը իննը և կիսին կերթամ։ Մարդ ուղարկեցի քո անգլիացու մոտ, Աստլեյ ե, ինչ ե, և մեկ շաբաթով նրանից ուզում եմ յերեք հազար ֆրանկ վերցնել։ Համոզիր դու նրան, վորպեսզի նա վատ բան չմտածի և չմերժի։ Յես դեռևս, հայր իմ, բավական հարուստ եմ։ Յես յերեք գյուղ ունեմ և յերկու տուն։ Փող ել կգտնվի, բոլորը հո հետս չե՞մ առել։ Նրա համար եմ յես այդ ասում, վոր նրա մեջ կասկած չծագի․․․ Ա՜, ահա և նա։ Լավ մարդը յերևում ե։ | ||
+ | |||
+ | Միստեր Աստլեյը տատի առաջին իսկ կանչին շտապել եր գալ։ Առանց մտածելու և յերկար խոսելու նա իսկույն համարեց յերեք հագար ֆրանկ մուրհակի փոխարեն, վոր տատը ստորագրեց։ Գործն ավարտելով, նա մնաս բարով ասաց և շտապ դուրս յեկավ։ | ||
+ | |||
+ | — Հիմա գնա դու ել, Ալեքսեյ Իվանովիչ։ Մի ժամից քիչ ավել ե մնացել ― ուզում եմ պառկել, վոսկորներս ցավում են։ Ներողամիտ յեղիր ծեր հիմարիս նկատմամբ։ Հիմա յերիտասարդներին այլևս թեթևամտության համար չեմ մեղադրի, այն դժբախտին ել, ձեր գեներալին, ե՜, մեղք կլիներ, վոր յես հիմա մեղադրեյի։ Փող յես նրան այնուամենայնիվ չեմ տա, վորովհետև, իմ կարծիքով, նա շատ-շատ հիմար ե, միայն թե յես ել, ծեր հիմարս, նրանից խելոք չեմ։ Ճշմարիտ վոր աստված ծերության հասակում ել կպատժի գոռոզությունը։ Դե, մնաս բարով, Մարֆուշա, վեր բարձրացրու ինձ։ | ||
+ | |||
+ | Բայց յես ուզում եյի տատին ճանապարհ գցել։ Բացի այդ յես ինչ֊վոր սպասողական վիճակի մեջ եյի, յես շարունակ սպասում եյի, վոր ահա հիմա մի բան կպատահի։ Համբերությունս չեր պատում սենյակումս նստելու։ Դուրս եյի գալիս կորիդոր, անգամ դուրս յեկա մի րոպե շրջելու ծառուղում։ Իմ նամակը նրան պարզ ու կտրուկ եր, իսկ այժմյան աղետը ― հարկավ, արդեն վերջնական։ Հյուրանոցում յես լսեցի Դե-Գրիյեյի մեկնելու լուրը։ Վերջապես, յեթե նա ինձ մերժի ել վորպես բարեկամի, թերևս իբրև ծառայի չմերժի։ Պետքական եմ հո յես նրան՝ գեթ դես ու դեն ուղարկվելու համար․ պետքական կլինեմ, ինեպե՞ս կարող ե այլ կերպ լինել։ | ||
+ | |||
+ | Գնացքի մեկնելու ժամանակ յես վազեցի կայարան և տատին վագոն նստեցրի։ Նրանք բոլորը միասին նստեցին հատուկ ընտանեկան վագոն։ «Շնորհակալ եմ քեզնից, քո անշահախնդիր կարեկցության համար,― ասաց նա հրաժեշտ տալիս,― Պրասկովյային ել կասես այն, ինչ յես երեկ նրան ասացի․ յես նրան կսպասեմ»։ | ||
+ | |||
+ | Յես գնացի տուն։ Գեներալի համարի մոտով անցնելիս յես հանդիպեցի դայակին և տեղեկացա գեներալից։― Ե՜հ, վոչինչ,― պատասխանեց նա տխուր։ Բայց յես ներս մտա և առանձնասենյակի դռան շեմ,ին կանգ առա՝ սաստիկ զարմացած։ M-lle Blanche-ը և գեներալը ինչ֊վոր բանի վրա հրհռում եյին, veuve Cominges-ն ել այստեղ նստած եր բազմոցի վրա։ Գեներալը, ըստ յերևույթին խելահեղ ուրախ՝ թոթովում եր ամեն տեսակ անմտություններ և քրքջում նյարդային տևական ծիծաղով, վորից նրա վողջ դեմքը ծածկվում եր անթիվ կնճիռներով և աչքերը թագնվում եյին ինչ-վոր տեղ։ Հետո հենց իրենից, Blanche-ից իմացա, վոր վռնդելով իշխանին և տեղեկանալով գեներալի սգի մասին, միտք ե արել միխթարել նրան և մի րոպեյով մտել ե մոտը։ Բայց չի իմացել խեղճ գեներալը, վոր այդ րոպեյին նրա բախտը վճռված եր և Blanche-ը արդեն պատրաստություն եր տեսնում, վորպեսզի վաղն ևեթ, առաջին իսկ առավոտյան գնացքով սլանա Փարիզ։ | ||
+ | |||
+ | Կանգ առած գեներալի առանձնասենյակի շեմքին՝ յես հետ մտածեցի մտնել և աննկատ դուրս յեկա։ Բարձրանալով իմ սենյակը և բանալով դուռը, յես կիսախավարում հանկարծ ինչ-վոր կերպարանք նկատեցի, վոր նստած եր աթոռի վրա, անկյունում, լուսամուտի մոտ։ Նա վեր չկացավ իմ ներս մտնելիս։ Յես արագ մոտեցա և շունչս կտրվեց ― դա Պոլինան եր։ | ||
+ | |||
+ | == Տասնչորսերորդ գլուխ == | ||
+ | |||
+ | Յես ուղղակի ճչացի: | ||
+ | |||
+ | — Ի՞նչ, ի՞նչ կա,— տարորեն հարցնում եր նա։ Նա դժգույն ու մռայլ եր։ | ||
+ | |||
+ | — Ինչպե՞ս թե ինչ։ Դուք։ Այստեղ, ինձ մոտ։ | ||
+ | |||
+ | — Յեթե յես գալիս եմ, ապա ''վողջ եությամբս'' եմ գալիս։ Դա իմ սովորությունն ե։ Դուք այդ իսկույն կտեսնեք․ մի մոմ վառեցեք։ | ||
+ | |||
+ | Յես մոմ վառեցի։ Նա վեր կացավ, մոտեցավ սեղանին և իմ առջև դրեց մի բացված նամակ։ | ||
+ | |||
+ | — Կարդացեք,― հրամայեց նա։ | ||
+ | |||
+ | — Սա Դե-Գրիյեյի ձեռքն ե,― գոչեցի յես, բռնելով նամակը։ Իմ ձեռները դողդողում եյին և տողերր թռչկոտում եյին, աչքերիս առջև։ Յես մոռացել եմ նամակի ճշգրիտ արտահայտությունները, բայց ահա այդ նամակը,― յեթե վոչ բառ առ բառ, գեթ միտք առ միտք։ | ||
+ | |||
+ | «Mademoiselle,― գրել եր Դե-Գրիյեն,― անբարենպաստ պարագաները հարկադրում են ինձ անհապաղ մեկնել։ Դուք, իհարկե, ինքներդ նկատել եք, վոր յես դիտմամբ խուսափում եյի ձեզ հետ վերջնականապես բացատրվելուց, մինչև վոր բոլոր հանգամանքները պարզվեն։ Ձեր ծեր ազգականի (de la vieille dame<ref>Ծեր տիկնոջ։</ref>) գալուստը և նրա անմիտ վարմունքը վերջ դրին բոլոր իմ տարակուսանքներին։ Իմ սեփական խանգարված գործեր արգելում են ինձ վերջնականապես հետագայում տածել քաղցր հույսեր, վորոնցով յես ինձ թույլ եյի տվել միառժամանակ հարբել։ Ցավում եմ անցյալի համար, բայց լիահույս եմ, վոր իմ վարքի մեջ դուք վոչ մի բան չեք գտնի, վոր անարժան լիներ ժանտիլոմին և ազնիվ մարդուն (gentilhomme et honnête homme<ref>Ջենտլմեն և ազնիվ մարդ։</ref>) կորցնելով գրեթե բոլոր փողերս, վոր պարտք եյի տվել ձեր խորթ հորը, յես ծայրագույն անհրաժեշտության մեջ եմ ոդտվելու նրանից, ինչ վոր ինձ մնացել ե․ յես արդեն իմաց եմ տվել Պետերբուրգ իմ բարեկամներին, վոր իսկույն ևեթ կարգադրեն վաճառքի հանել ինձ մոտ գրավ դրած դույքը․ սակայն գիտենալով, վոր ձեր թեթևամիտ խորթ հայրը ծախսել ե ձեր սեփական փողերը, յես վճռեցի նրան հիսուն հազար ֆրանկ զիջել և վերադարձնում եմ նրա գույքի գրավաթղթերից մի մասը, այդ գումարի, այնպես վոր ձեզ հիմա հնարավորություն ե տրվում վերադարձնել ձեր կորուստը, պահանջելով նրանից կալվածքը դատական կարգով։ Հուսով եմ, mademoiselle<ref>Որիորդ։</ref>, վոր գործերի ներկա վիճակում իմ արածը ձեզ համար շատ շահավետ կլինի։ Հույս ունեմ նաև, վոր այս վարմունքով յես լիովին ազնիվ մարդու պարտականություն եմ կատարում։ Հավատացած յեղեք, վոր ձեր հիշատակը ընդմիշտ դրոշմված ե իմ սրտում»։ | ||
+ | |||
+ | — Ի՞նչ կա վոր, այս ամենը պարզ ե,― ասացի յես, դիմելով Պոլինային,― մի՞թե դուք կարող եյիք ուրիշ, բան սպասել,― ավելացրի յես զայրույթով։ | ||
+ | |||
+ | — Յես վոչինչ չեյի սպասում,― պատասխանեց նա, առյերևույթ հանգիստ, բայց նրա ձայնը դողում եր,― յես վաղուցհետե ամեն ինչ վորոշել եյի․ յես կարդում եյի նրա մտքերը և իմանում, թե ի՞նչ ե մտածում նա։ Նա կարծում եր, թե յես ձգտում եմ․․․ թե յես պնդելու յեմ․․․ (նա կանգ առավ, առանց ավարտելու, պռոշը կծեց և լռեց)։ Յես դիտմամբ կրկնապատկեցի արհամարհանքս նրա նկատմամբ,― վերսկսեց նա,― յես սպասում եյի, թե նա ինչ կանի։ Յեթե ժառանգության մասին հեռագիր գալու լիներ,― յես նրա յերեսովը կշպրտեյի այն իդիոտի (խորթ հորս) պարտքը և կվռնդեյի նրան։ Նա վաղուց, վաղուցհետե ատելի յեր ինձ համար։ Ո՜, առաջ նա այս տեսակ մարդ չեր, հազար անգամ այս տեսակ չեր, իսկ հիմա, իսկ հիմա․․․ Ո՜, ինչ յերջանկություն կլիներ շպրտել նրան հիմա, նրա ստոր յերեսովը տալ այդ հիսուն հազարը և թքել․․․ և թուքը յերեսովը քսել։ | ||
+ | |||
+ | — Բայց թուղթը,― նրա վերադարձրած հիսուն հազարի գրավաթուղթը գեներալի մոտ ե, չե՞։ վերցրեք և հետ տվեք Դե֊Գրիյեյին։ | ||
+ | |||
+ | — Ո՜, այդ չի, այդ չի․․․ | ||
+ | |||
+ | — Այո, ճիշտ ե, այդ չի։ Համ ել գեներալը ինչի՞ յե հիմա ընդունակ։ Իսկ տա՞տը,― գոչեցի հանկարծ յես։ | ||
+ | |||
+ | Պոլինան մի տեսակ ցրված և անհամբեր նայեց վրաս։ | ||
+ | |||
+ | — Ինչո՞ւ տատը,— տհաճությամբ ասաց Պոլինան,― յես չեմ կարող նրա մոտ գնալ․․․ վոչ վոքից ներողություն խնդրել չեմ ուզում,― ավելացրեց նա գրգռված։ | ||
+ | |||
+ | — Ի՞նչ աներ,― գոչեցի յես,― և ինչպե՞ս, այդ ինչպե՞ս ե յեղել, վոր դուք սիրել եք Դե-Գրիյեյին։ Ո՜, ստո՛ր, ստո՛ր մարդ։ Ուզո՞ւմ եք, յես նրան սպանեմ մենամարտության մեջ։ Ոորտե՞ղ ե նա հիմա։ | ||
+ | |||
+ | — Նա Ֆրանկֆուրտ ե և այնտեղ կմնա յերեք որ։ | ||
+ | |||
+ | — Ձեր մի հատիկ խոսքը և յես կերթամ, վաղն ևեթ, առաջին իսկ գնացքովը,― ասացի յես ինչ-վոր հիմար ենտուզիազմով։ | ||
+ | |||
+ | Նա խնդաց։ | ||
+ | |||
+ | ― Ինչ կլինի վոր, նա դեռ կասի, մի գուցե՝ նախ վերադարձրեք հիսուն հազար ֆրանկը։ Համ ել ինչի՞ համար պիտի մենամարտի նա․․․ Ի՞նչ դատարկ բան ե։ | ||
+ | |||
+ | — Վորտեղի՞ց ապա վերցնենք այդ հիսուն հազար ֆրանկը,― կրկնեցի յես,― ատամներս կրճտացնելով,― ասես հնարավոր լիներ հանկարծակի հատակից բարձրացնել այդ գումարը․― լսեցեք՝ միստեր Աստլե՞յը,― հարցրի յես, դառնալով նրան, սկսելով ինչ-վոր տարորինակ միտք արտահայտել։ Նրա աչքերը պսպղացին։ | ||
+ | |||
+ | — Մի՞թե ''դու ինքդ'' կամենում ես, վոր յես քեզնից այդ անգլիացու, մոտ գնամ, ի՞նչ ե,― ասաց նա նայելով դեմքիս ներթափանցող հայացքով և դառը ժպիտով։ Առաջին անգամ իր կյանքում նա ինձ ''դու'' ասաց։ | ||
+ | |||
+ | Կարծեմ այդ րոպեյին հուզմունքից նրա գլուխը պտտեց և հանկարծ նա նստեց բազմոցի վրա, ասես ուժասպառ։ | ||
+ | |||
+ | Կարծես կայծակ խանձեց ինձ․ յես կանգնել եյի և չեյի հավատում աչքերիս, չեյի հավատում ականջներիս։ Ուրեմն նա ինձ սիրում ե։ Նա ''ինձ մոտ'' ե յեկել և վոչ թե միստեր Աստլեյի մոտ։ Նա, մենակ, աղջիկ տեղովը յեկել ե իմ սենյակը հյուրանոցում, ուրեմն վարկաբեկել ե իրեն ամբողջ ժողովրդի աչքում, և յես կանգնել եմ նրա առջև և դեռ չեմ ել հասկանում։ | ||
+ | |||
+ | Մի վայրենի միտք փայլատակեց իմ գլխում։ | ||
+ | |||
+ | — Պոլի՜նա, մի ժամ միայն ինձ ժամանակ տուր։ Սպասիր այստեղ միայն մեկ ժամ և․․․ յես կվերադառնամ։ Այդ․․․ այդ անհրաժեշտ ե։ Ա՛յ, կտեսնես։ Մնա այստեղ, մնա այստեղ։ | ||
+ | |||
+ | Յեվ յես դուրս վազեցի սենյակից, առանց պատասխանելու նրա զարմացած հարցական հայացքին․ նա հետևիցս ինչ-վոր բղավեց, բայց յես չվերադարձա։ | ||
+ | |||
+ | Այո, յերբեմն ամենավայրենի միտքը, առյերևույթ ամենաանհնարին միտքը այնքան ուժեղ ե ամրանում մարդու գլխում, վոր վերջիվերջո ընդունում ես վորպես իրագործելի միտք․․․ Այդ քիչ ե․ յեթե գաղափարը միանում ե ուժգին, կրքոտ ցանկության հետ, ապա գուցե և յերբեմն ընդունես նրան, վերջապես, վորպես ճակատագիր, անհրաժեշտ, կանխորոշած, այնպիսի մի բան, վոր այլևս չի կարող չլինել, չկատարվել։ Գուցե այստեղ մի բան ել կա, նախազգացումների վորևե կոմբինացիա, կամքի վորևե արտասովոր լարում, ինքնաթունավորում սեփական յերևակայությամբ կամ ուրիշ բանով,― չգիտեմ, բայց ինձ այդ յերեկո (վոր յես յերբեք իմ որում չեմ մոռանա) պատահեց հրաշք մի դեպք։ Թեև այդ դեպքը միանգամայն արդարանում ե թվաբանական հաշվով, բայց այնուհանդերձ ինձ համար մինչև հիմա յել հրաշք ե։ Յեվ ինչո՞ւ, ինչո՞ւ, այդ համոզումը այնքան խոր, ամուր նստեց մեջս և այնքան ժամանակից վեր։ Անշուշտ յես արդեն խորհում եյի դրա մասին,― կրկնում եմ ձեզ,― վոչ թե դեպքի մասին, վոր ի թիվս այլոց կարող ե կատարվել (և, ուրեմն, կարող ե և չլինել), այլ այնպիսի մի բանի մասին, վոր վոչ մի դեպքում չի կարող կատարվել։ | ||
+ | |||
+ | Տասից քառորդ եր բանել, յես ներս մտա վոկսալ այդպիսի ամուր հույսով և միաժամանակ այնպիսի հուզումով, վոր յես դեռևս յերբեք չեմ զգացել։ Խաղասրահներում տակավին բավական ժողովուրդ կար, թեև առավոտյանից յերկու անգամ քիչ։ | ||
+ | |||
+ | Ժամը տասից հետո խաղի սեղանների մոտ մնում են իսկական, թունդ խաղամոլները, վորոնց համար հանքային ջրերում միայն ռուլեթ գոյություն ունի, վորոնք միայն նրա համար են յեկել, վորոնք գրեթե չեն նկատում, թե ինչ ե կատարվում նրանց շուրջը և ամբողջ սեզոնի ընթացքում վոչ մի բանով չեն հետաքրքրվում, մենակ առավոտից մինչև յերեկո խաղում են և պատրաստ կլինեյին խաղալու գուցե և վողջ գիշերը մինչև լույս, յեթե կարելի լիներ։ Յեվ նրանք միշտ տհաճությամբ են ցրվում, յերբ վոր ժամը տասներկուսին ռուլեթը փակում են։ Յեվ յերբ վոր ավագ կրուպյորը, ռուլեթի փակելուց առաջ, տասներկուսի մոտերքին, հայտարարում ե՝ «Les trois derniers coups, messieurs!»<ref>Յերեք վերջին զարկերը, պարոնայք։</ref>, նրանք այդ վերջին յերեք զարկերի ընթացքում պատրաստ են լինում յերբեմն վեր գալու իրենց գրպանի վողջ յեղած֊չեղածը և իրոք հենց այստեղ ել ամենից շատ տանուլ են տալիս։ Յես անցա այն սեղանի մոտ, վորի մոտ վոր նստել եր տատը։ Շատ ել նեղվածք չեր, այնպես վոր յես շուտով սեղանի մոտ կանգնելու տեղ գրավեցի։ Ուղղակի դիմացս, կանաչ մահուդի վրա, գծագրված եր «Passe»<ref>Անցի՛ր։ Թղթախաղում՝ վորոշ թվանիշից դենը։</ref> բառը։ | ||
+ | |||
+ | «Passe»-ը թվերի շարք ե տասնըննից մինչև յերեսունը ներառյալ։ Առաջին իսկ կարգը, մեկից մինչև տասնութը ներառյալ, կոչվում ե «Manque»<ref>Բացակա յե։ Թղթախաղում՝ մինչև որոշ թվանիշը։</ref>․ բայց իմ ի՞նչ գործն եր այդ ամենը։ Յես հաշիվ չեյի անում, յես անգամ չեյի լսում, թե վոր թվի վրա կանգ առավ վերջին զարկը և, սկսելով խաղը, չհարցրի ել ― ինչպես կաներ յուրաքանչյուր փոքր ի շատե հաշվող խաղացող։ Յես հանեցի իմ բոլոր քսան ֆրիդրիխսդորը և գցեցի իմ առջևի «Passe»-ի վրա։ | ||
+ | |||
+ | — Vingt deux!<ref>Քսաներկու։</ref>― բղավեց կրուպյորը։ | ||
+ | |||
+ | Յես տարա և դարձյալ բոլորը վեր յեկա՝ ունեցածս և տարածս։ | ||
+ | |||
+ | — Trente et un<ref>Յերեսունմեկ։</ref>,― ճչաց կրուպյորը։ | ||
+ | |||
+ | Դարձյալ տարած։ Ընդամենը, ուրեմն, ութսուն ֆրիդրիխոդոր դառավ։ Յես բոլոր ութսուն ֆրիդրիխսդորն ել շարժեցի քսան միջին թվերի վրա (տարածը յեռակի յե լինում, բայց յերկու շանս ե դեմս)― անիվը պատվեց և քսանչորս դուրս եկավ։ Իմ առջև դրին յերեք փաթթոց հիսունական ֆրիդրիխսդորանոց և տասը վոսկեդրամ․ ընդամենը, նախընթացի հետ, մոտս յերկու հարյուր ֆրիդրիխոդոր գոյացավ։ | ||
+ | |||
+ | Յես, ասես թե, տենդի մեջ եյի և փողի վողջ այդ կույտը կարմրի վրա քաշեցի ― և հանկարծ ուշքի յեկա։ Յեվ միայն մեկ անգամ, վողջ այդ յերեկոյի ընթացքում, ամբողջ խաղի ընթացքում, յերկյուղը սառնության պես անցավ միջովս և վոտ ու ձեռներս դողացրեց։ Յես սարսափով զգացի և վայրկյանապես գիտակցեցի՝ ի՞նչ կնշանակի ինձ համար հիմա տանուլ տալը։ Վեր յեկածս — իմ վողջ կյանքն եր։ | ||
+ | |||
+ | — Rouge<ref>Կարմիր։</ref>,― բղավեց կրուպյորը, և յես շունչ առա, հրե մրջյուններ եյին անցնում մարմնովս։ Ինձ վճարեցին թղթադրամով։ Ուրեմն, ընդամենը, արդեն չորս հազար ֆլորին և ութսուն ֆրիդրիխոդոր եղավ։ (Այն միջոցին դեռևս յես ի վիճակի եյի հետևել հաշվին)։ | ||
+ | |||
+ | Այնուհետև, հիշում եմ, յես քսան միջին թվերի վրա յերկու հազար ֆլորին վեր յեկա և տանուլ տվի, վեր յեկա ունեցածս վոսկին և ութսուն ֆրիդրիխսդոր ― ելի տանուլ տվի։ Կատաղեցի՝ յես վերցրի վերջին յերկու հազար ֆլորինը, վոր մնացել եր ձեռքիս և վեր յեկա տասներկու առաջին թվերի վրա ― հենց այնպես, յա բախտ, շմարանա, առանց հաշվի։ Ասենք սպասումի մի ակնթարթ յեղավ, վոր նման եր թերևս այն տպավորության, վոր զգացել ե m-me Blanchard-ը<ref>Բլանշարը հայտնի ոդաչու յե յեղել։ Նրա կինը՝ Մարիան՝ 67 անգամ թռել ե և վերջին անգամը խորտակվել, վորովհետև ոդապարիկը կրակ ե ընկել։</ref>, յերբ վոր նա, Փարիզում, ոդապարիկից գետին ընկավ։ | ||
+ | |||
+ | — Quatre!<ref>Չորս։</ref>— բղավեց կրուպյորը։ Ընդամենը, վեր յեկածս գումարի հետ, ելի վեց հազար ֆլորին գոյացավ։ Յես արդեն հաղթողի տեսք ունեյի, յես այլևս հիմա վոչ մի բանից չեյի վախենում և չորս հազար ֆլորինը գցեցի սևի վրա։ Մոտ իննը մարդ, հետևելով ինձ, շտապեցին սևի վրա վեր գալ։ Կրուպյորներն իրար եյին նայում և իրար հետ խոսում։ Շուրջը ― խոսում ու սպասում եյին։ | ||
+ | |||
+ | Դուրս եկավ սևը։ Յես այլևս վոչ հաշիվն եմ հիշում, վոչ իմ վեր գալու հաջորդականությունը։ Հիշում եմ միայն, ինչպես յերազում, վոր յես արդեն տարել եյի, կարծեմ, մոտ տասնվեց հազար ֆլորին, հանկարծ յերեք դժբախտ զարկով, նրանցից տասներկու հազարը տանուլ տվի․ հետո վերջին չորս հազարը քշեցի «passe»-ի վրա (բայց այդ միջոցին այլևս վոչինչ չեյի զգում․ յես միայն սպասում եյի, մի տեսակ մեքենաբար, անխոհ)― և դարձյալ տարա․ հետո դարձյալ տարա չորս անգամ իրար վրա։ Հիշում եմ միայն, վոր յես հազարներով եյի փող կրում․ հիշում եմ նաև, վոր ամենից հաճախ տասներկու միջին թվերն եյին դուրս գալիս, վորոնց ել յես կպել եյի։ Նրանք մի տեսակ կանոնավոր եյին յերևան գալիս, անպայման յերեք, չորս անգամ իրար վրա, ապա չքանում եյին յերկու անգամ և հետո վերադառնում դարձյալ յերեք կամ չորս անգամ իրար վրա։ Այս զարմանալի կանոնավորությունը յերբեմն հանդիպում ե տևականորեն և ահա այդ ե, վոր շփոթեցնում ե իսկական խաղացողներին, վորոնք մատիտը ձեռներին գրի յեն առնում։ Յեվ ի՜նչ ― բախտի ի՜նչ սարսափելի ծաղր ե պատահում այստեղ։ | ||
+ | |||
+ | Յես կարծում եմ՝ գալուցս կես ժամից ավելի ժամանակ չեր անցել։ Հանկարծ կրուպյորը հաղորդեց ինձ, վոր յես յերեսուն հազար ֆլորին եմ տարել, իսկ վորովհետև բանկը մի անգամից ավելի մեծ գումարի համար պատասխանատու լինել չի կարող, ապա ուրեմն ռուլեթը կփակվի մինչև վաղը առավոտ։ Յես վերցրի իմ ամբողջ վոսկին, ածեցի գրպաններս, վերցրի բոլոր թղթադրամներս և իսկույն ուրիշ սեղանի անցա, ուրիշ սրահում, վորտեղ ուրիշ ռուլեթ կար, իմ հետևից խուժեց վողջ ամբոխը․ այնտեղ իսկույն տեղ բաց արին և յես նորից վեր գալ սկսեցի, շմարանա և անհաշիվ։ Չեմ հասկանում, ինչը փրկեց ինձ։ | ||
+ | |||
+ | Յերբեմն, ասենք, գլխումս սկսում եր հաշիվ յերևան գալ։ Յես կպչում եյի վորևե թվերի կամ շանսերի, բայց շուտով թողնում եյի նրանց և վեր գալիս դարձյալ գրեթե անգիտակցորեն։ Յերևի յես շատ ցրված եյի, հիշում եմ, վոր կրուպյորները հաճախ ուղղում եյին խաղս։ Յես կոպիտ սխալներ եյի անում։ Քունքերս թրջվել եյին քրտինքից և ձեռներս դողդողում եյին։ Մոտ եյին թռչում պոլյաչոկներ ծառայության առաջարկներով, բայց յես նրանց յերբեք չեյի լսում։ Բախտս չեր ընդհատվում։ Հանկարծ շուրջս բարձր խոսակցություն և ծիծաղ բարձրացավ։ Բրավո, բրավո ― բղավում եյին բոլորը, միքանիսն անգամ ծափ եյին տալիս։ Յես այստեղ ել եյի յերեսուն հազար ֆլորին պոկել և բանկը դարձյալ փակել եյին մինչև վաղը։ | ||
+ | |||
+ | — Գնացեք, գնացեք,― ինչ-վոր ձայն շշնջում եր աջից։ Դա ինչ-որ ֆրանկֆուրտցի ջհուդ եր․ նա շարունակ կանգնած եր կողքիս և կարծեմ յերբեմն ոգնում եր ինձ խաղի միջոցին։ | ||
+ | |||
+ | — Ի սեր աստծո, գնացեք,― շշնջաց մի ուրիշ ձայն ձախ ականջիս։ Յես հարևանցի նայեցի։ Դա շատ համեստ և վայելուչ հագնված մի տիկին եր, մոտ յերեսուն տարեկան, մի տեսակ հիվանդոտ, գունատ, հոգնած դեմքով, վոր հիմա յել հիշեցնում եր նրա վաղեմի հրաշալի գեղեցկությունը։ Այդ րոպեյին յես գրպանս լցնում եյի թղթադրամներով, վոր ճխլտում եյի և հավաքում եյի սեղանի վրա մնացած վոսկին։ Վերցնելով հիսուն ֆրիդրիխսդորանոց վերջին փաթթոցը, յես մի անգամայն աննշմար կոխեցի այն դժգույն տիկնոջ բուռը․ սաստիկ ցանկություն ծագեց մեջս այն պահին այդ անել և նրա բարակ, նիհար մատիկները, հիշում եմ, ամուր սեղմեցին ձեռքս, իբրև խորին շնորհակալության նշան։ Այդ ամենը կատարվեց մի ակնթարթում։ | ||
+ | |||
+ | Հավաքելով ամենը, յես արագ անցա trente et quarante-ի<ref>Յերեսուն և քառասուն։</ref>։ Դա ռուլեթ չե, դա թղթախաղ ե։ Այս խաղում բանկը մի անգամից պատասխանատու յե հարյուր հազար թալերի դեմ։ Վեր գալու ամենամեծ գումարը դարձյալ չորս հազար ֆլորին եր։ Յես խաղը բոլորովին չգիտեյի և վոչ մի վեր գալու ձև չգիտեյի, բացի կարմրից և սևից, վոր այստեղ ել կային։ Նրանցից ել կպա յես։ Վողջ վոկսալը խռնվել եր շուրջս։ Չեմ հիշում, միտք արի՞ արդյոք այդ միջոցին գեթ մի անգամ Պոլինայի մասին։ Յես այն պահին ինչ֊վոր անկրկելի վայելք եյի զգում վերցնել ու կրել թդթադրամներ, վոր դեզի նման աճում եյին իմ առջև։ | ||
+ | |||
+ | Ճիշտ վոր ճակատագիրն եր հրում ինձ։ Այս անգամ ասես դիտմամբ տեղի ունեցավ մի հանգամանք, վոր, ասենք, բավական հաճախ ե կրկնվում խաղում։ Կկպչի բախտը, որինակ, կարմրին և բաց չի թողնում նրան տասը, անգամ տասնհինգ անգամ իրար վրա։ Անցյալ որը յես լսեցի, վոր անցած շաբաթ կարմիրը դուրս ե յեկել քսաներկու անգամ իրար վրա․ ռուլեթ խաղացողները այդպիսի բան չեն ել հիշում և զարմանքով եյին պատմում։ Հասկանալի բան ե, բոլորը թողնում են կարմիրը, և տասը անգամից հետո, որինակ, գրեթե վոչ-վոք սիրտ չի անում նրա վրա վեր գալ։ Սակայն սևի վրա ել, կարմրի հակառակի, վոչ մի փորձառու խաղացող վեր չի գալիս։ Փորձված խաղացողը գիտե՝ ինչ կնշանակի «պատահմունքի այդ կամակորությունը»։ Որինակ, կարծես թե տասնվեց անգամ կարմիր դուրս գալուց հետո՝ տասյոթերորդ զարկին անպատճառ սևի վրա պիտի կանգ առնի։ Սկսնակները խմբերով վրա յեն տալիս այդպիսի դեպքերում սևի վրա, կրկնապտտկում, յեռապատկում գումարը և սաստիկ տանուլ տալիս։ | ||
+ | |||
+ | Սակայն յես, ինչ-վոր տարորինակ կամակորությամբ, նկատելով, վոր կարմիրը դուրս յեկավ յոթ անգամ իրար վրա, դիտմամբ կպա կարմրից։ Յես համոզված եմ, վոր կիսով չափ ինքնասիրությունից եյի անում․ յես ուզում եյի հանդիսատեսներին զարմացրած լինել խելահեղ ռիսկով և ― ո՜ տարորինակ զգացողություն ― յես պարզորոշ հիշում եմ, վոր իրոք առանց ինքնասիրության վորևե կոչի ռիսկի սարսափելի ծարավ համակեց ինձ։ Գուցե այդքան զգացողություններից անցնելով, հոգին չի հագենում, այլ միայն գրգռվում նրանցից և նորից զգացողություններ պահանջում և ավելի ուժեղ ու ուժեղ, մինչև վերջնական հոգնածություն։ Յեվ, ճշմարիտ, չեմ ստում, յեթե խաղի կանոնադրությունը թույլ տար մի անգամից հիսուն հազար ֆլորին վեր գալ, յես անտարակույս վեր կգայի։ Շուրջս բղավում եյին, վոր դա խելագարություն ե, վոր կարմիրը տասնչորսերորդ անգամն ե դուրս գալիս։ | ||
+ | |||
+ | — Monsieur a gagné déjà cent mille florins<ref>Պարոնն արդեն հարյուր հազար ֆլորին ե տարել։</ref>,— հնչեց մոտս մեկի ձայնը։ | ||
+ | |||
+ | Յես հանկարծակի ուշքի յեկա։ Ինչպե՞ս։ Յես այս յերեկո հարյուր հազար ֆլորի՞ն եմ տարել։ Ավելին ինչի՞ս ե պետք վոր։ Յես արագ-արագ թղթադրամները ճխլելով կոխեցի գրպանս, առանց համարելու հավաքեցի վողջ վոսկին, բոլոր փաթթոցները և դուրս վազեցի վոկսալից։ Շուրջս՝ ամենքը ծիծաղում եյին, յերբ վոր յես անցնում եյի սրահներից, նայելով իմ դուրս ընկած գրպաններին և նյարդային քայլվածքին վոսկու ծանրությունից։ Միքանի ձեռք պարզեց ինձ․ յես բռերով բաժանում եյի, ինչքան վոր բուռս բռնում եր։ Յերկու ջհուդ կանգնեցրին ինձ յելքին։ | ||
+ | |||
+ | — Դուք խիզախ եք։ Դուք շատ խիզախ եք,― ասացին նրանք ինձ,― սակայն վաղը առավոտյան անպայման գնացեք, ինչքան կարելի յե շուտ, թե չե դուք բոլորը, բոլորը տանուլ կտաք․․․ | ||
+ | |||
+ | Յես չեյի լսում նրանց։ Ծառուղին մութն եր, այնպես վոր մարդ իր ձեռքը չեր տեսնում։ Մինչև հյուրանոց կես վերստ ճանապարհ կար։ Յես յերբեք չեմ վախեցել վոչ գողերից, վոչ ավազակներից, նույնիսկ փոքրիկ ժամանակս․ հիմա ել նրանց մասին չեյի մտածում։ Ասենք, յես չեմ հիշում, թե ինչի մասին եյի մտածում ճանապարհին․ մտորում չկար։ Յես միայն հաջողության, հաղթանակի, հզորության ինչ֊վոր սարսափելի վայելք եյի զգում, չգիտեմ ինչպես արաահայտեմ այդ։ Մեկ-մեկ իմ առջև յերևան եր գալիս Պոլինայի պատկերը․ յես հիշում և գիտակցում եյի, վոր գնում եմ նրա մոտ, իսկույն կլինեմ նրա հետ և կսկսեմ պատմել նրան, ցույց տալ․․․ Բայց յես արդեն հազիվ եյի հիշում, թե նա նոր ինչ եր ասում ինձ և ինչու գնացի յես և բոլոր զգացողությունները, վոր ընդամենը ժամուկես առաջ կային, հիմա ինձ թվում եյին վաղուցհետե անցած, փոխված, հնացած, վորոնց մենք այլևս չենք մտաբերելու, վորովհետև այսուհետև ամեն ինչ նորից կսկսվի։ Գրեթե ծառուղու ծայրին յերկյուղ պատեց ինձ «ապա յեթե հիմա ինձ սպանեն և կողոպտե՞ն»։ Ամեն քայլափոխում յերկյուղս աճում եր կրկնակի։ Յես գրեթե վազում եյի։ Հանկարծ, ծառուղու վերջում փայլեց մեր հյուրանոցը, լուսավորված անհամար կրակներով,― փառք աստծու՝ տանն եմ։ | ||
+ | |||
+ | Յեվ վազ տալով բարձրացա իմ հարկն ու արագ բաց արի դուռը։ Պոլինան ներսն եր և նստած եր իմ բազմոցի վրա, վառ մոմի առջև, ձեռները խաչաձև ծալած։ Նա նայեց վրաս զարմանքով և, իհարկե, այդ րոպեյին յես շա՜տ տարորինակ տեսք ունեյի։ Յես կանգ առա նրա առջև և սկսեցի դուրս բերել ու սեղանի վրա գցել իմ փողի վողջ կույտը։ | ||
+ | |||
+ | == Տասնհինգերորդ գլուխ == | ||
+ | |||
+ | Հիշում եմ նա սարսափելի շեշտակի նայում եր դեմքիս, բայց չեր շարժվում տեղից, չփոխելով անդամ դիրքը։ | ||
+ | |||
+ | — Յես յերկու հարյուր հազար ֆրանկ եմ տարել,― գոչեցի յես, նետելով վերջին փաթթոցը։ Թղթադրամների և վոսկու փաթթոցների ահագին կույտը ծածկեց վողջ սեղանը, և յես չեյի կարողանում աչքս հեռացնել այդ կույտից․ մեկ-մեկ յես իսպառ մոռանում եյի Պոլինային։ Մեկ սկսում եյի կարգի բերել թղթադրամների կույտերը, դարսում եյի միասին, մեկ մի ընդհանուր դեզում զատում եյի վոսկին․ մեկ ամեն ինչ թողնում և արագ-արագ անցուդարձ եյի անում սենյակում, խորհում, ապա հանկարծ դարձյալ մոտենում սեղանին, դարձյալ սկսում համարել փողը։ Հանկարծ, ասես ուշքի յեկած, յես արագ-արագ դուռը փակեցի, յերկու անգամ պտտելով բանալին։ Հետո կանգ առա, մտամոլոր, իմ փոքրիկ չեմոդանի առջև։ | ||
+ | |||
+ | — Չեմոդանի մեջ չդնե՞մ մինչև վաղը,― հարցրի հանկարծ յես, դառնալով դեպի Պոլինան, հանկարծ մտաբերելով նրան։ Իսկ նա շարունակ նստած եր, անշարժ և նույն տեղում, բայց ուշի-ուշով հետևում եր ինձ։ Տարորինակ եր մի տեսակ նրա դեմքի արաահայտությունը․ դուր չեկավ ինձ այդ արտահայտությոլնը։ Չեմ սխալվի, յեթե ասելու լինեմ, վոր նրա մեջ ատելություն կար։ | ||
+ | |||
+ | Յես արագ մոտեցա նրան։ | ||
+ | |||
+ | — Պոլինա, ահա քսանհինգ հազար ֆլորին ― դա կանի հիսուն հազար ֆրանկ, նույնիսկ ավելի։ Վերցրեք, շպրտեցեք վաղը նրա յերեսին։ | ||
+ | |||
+ | Նա ինձ չպատասխանեց։ | ||
+ | |||
+ | — Յեթե կամենում եք, յես ինքս կտանեմ, վաղ առավոտյան։ Լա՞վ։ | ||
+ | |||
+ | Նա հանկարծ խնդաց։ Յերկար ծիծաղում եր նա։ | ||
+ | |||
+ | Յես զարմանքով և վշտալից զգացմունքով նայում եյի նրան։ Այդ ծիծաղը շատ նման եր նրա մանրիկ, ծաղրական ծիծաղին ինձ վրա, վոր միշտ զուգադիպում եր իմ ամենաբուռն բացատրություններին։ Վերջապես նա դադարեց և հոնքերը կիտեց․ հոնքերի տակից նա խիստ հայացքով նայում եր վրաս։ | ||
+ | |||
+ | — Յես ձեր փողը չեմ վերցնի,― ասաց նա արհամարհանքով։ | ||
+ | |||
+ | — Ինչպե՞ս։ Այդ ի՞նչ կնշանակի,― բղավեցի յես,― Պոլինա, ինչո՞ւ։ | ||
+ | |||
+ | — Յես ձրի փող չեմ վերցնում։ | ||
+ | |||
+ | — Յես առաջարկում եմ, վորպես բարեկամ․ յես ձեզ կյանքս եմ առաջարկում։ | ||
+ | |||
+ | Նա նայեց վրաս տևական, զննող հայացքով, ասես կամենալով թափանցել մեջս։ | ||
+ | |||
+ | — Դուք թանգ եք տալիս,― ասաց նա քմծիծաղով,— Դե-Գրիյեյի սիրուհին հիսուն հազար ֆլորին չարժե։ | ||
+ | |||
+ | — Պոլինա, ինչպե՞ս կարելի յե հետս այդպես խոսել,— գոչեցի յես կշտամբանքով,― մի՞թե յես Դե֊Գրիյե յեմ։ | ||
+ | |||
+ | — Յես ձեզ ատում եմ։ Այո․․․ այո․․․ յես ձեզ Դե֊Գրիյեյից ավել չեմ սիրում,― ճչաց նա, փայլատակելով աչքերով։ | ||
+ | |||
+ | Այստեղ նա ձեռներով ծածկեց դեմքը և հիսթերիկ յեղավ։ Յես արագ֊արագ մոտեցա նրան։ | ||
+ | |||
+ | Յես հասկացա, վոր իմ բացակայությամբ նրան մի բան ե պատահել։ Նա ասես թե խելքը կորցրել եր։ | ||
+ | |||
+ | — Գնիր ինձ։ Կուզե՞ս։ Կուզե՞ս։ Հիսուն հազար ֆրանկով, ինչպես Դե֊Գրիյեն,― դուրս պրծավ նրա բերնից ջղաձիգ հեծկլտանքների հետ։ Յես գրկեցի նրան, համբուրում եյի նրա ձեռները, վոտները, ծունկ չոքեցի նրա առջև։ | ||
+ | |||
+ | Հիսթերին անցնում եր։ Նա յերկու ձեռքը դրել եր ուսերիս և սևեռուն հայացքով զննում եր ինձ․ կարծես իմ դեմքի վրա բան եր ուզում կարդալ։ Նա ականջ եր դնում, բայց ըստ յերևույթին չեր լսում, թե ինչ եյի ասում յես նրան։ Ինչ֊վոր հոգս և մտատանջություն եր յերևացել նրա դեմքին։ Յես վախենում եյի նրա համար․ ինձ միանգամայն թվում եր, վոր նրա խելքը խանգարվել ե։ Մեկ նա կամացուկ ինձ իրեն եր քաշում․ հավատ ընծայող ժպիտ եր թափառում նրա դեմքին․ և հանկարծակի նա ինձ հրում եր և դարձյալ սկսում եր նայել վրաս մռայլված հայացքով։ | ||
+ | |||
+ | Հանկարծ նա սկսեց ինձ գրկել։ | ||
+ | |||
+ | — Դու հո ինձ սիրո՞ւմ ես, սիրո՞ւմ ես,― ասում եր նա,― չե՞ վոր դու, չե՞ վոր դու․․․ իմ պատճառով ուզում եյիր մենամարտել բարոնի հետ։― Յեվ հանկարծ նա փռթկաց, կարծես ինչ֊վոր ծիծաղելի և սիրալի բան միտքն ընկավ։ Նա և՛ ծիծաղում եր, և՛ լալիս միաժամանակ։ Ի՞նչ անեյի յես ապա։ Յես ինքս ել ասես տենդի մեջ եյի։ Հիշում եմ՝ նա ինձ սկսում եր մի բան ասել,— բայց յես գրեթե վոչինչ չեյի կարողանում հասկանալ։ Դա ինչ-վոր զառանցանք եր, թոթովանք,― ասես թե նա ինչ-վոր բան եր ինձ ուզում շուտ֊շուտ պատմել,― զառանցանք, վոր յերբեմն ընդհատվում եր ամենաուրախ ծիծաղով, վոր ինձ վախեցնում եր։ «Չե, չե, դու սիրելի յես, սիրելի»,— կրկնում եր նա։ «Դու իմ հավատարիմն ես», և դարձյալ ձեռները դնում եր ուսերիս, ելի նայում եր վրաս և շարունակում կրկնել․ «Դու ինձ սիրո՞ւմ ես․․․ սիրո՞ւմ ես․․․ սիրելո՞ւ յես»։ Յես աչքս նրանից չեյի դարձնում․ յես դեռևս յերբեք չեյի տեսել նրա քնքշության և սիրո նման թափը։ Ճիշտ ե, դա, իհարկե, զառանցանք եր, բայց․․․ նկատելով իմ կրքոտ հայացքը, նա հանկարծ խորամանկ ժպտում եր․ առանց վորևե պատճառի նա հանկարծ խոսք եր բաց անում միստեր Աստլեյից։ | ||
+ | |||
+ | Ասենք՝ նա անընդհատ խոսք եր բաց անում միստեր Աստլեյից (մանավանդ քիչ առաջ, յերբ վոր ճիգ եր անում ինձ ինչ-վոր բան պատմել), բայց թե ինչ — յես չեյի կարողանում ըմբռնել․ կարծեմ նա անգամ ծաղրում եր Աստլեյին․ անընդհատ կրկնում եր, թե Աստլեյը սպասում ե․․․ և գիտե՞մ յես արդյոք, վոր նա հիմա անշուշտ կանգնած կլինի լուսամուտի տակ։ «Այո, այո, լուսամուտի տակ,― ապա, բաց արա, նայիր, տես, նա այստեղ ե, այստե՜ղ»։ Նա հրում եր ինձ դեպի լուսամուտը, բայց հենց վոր յես շարժվում եյի գնալու, նրա ծիծաղը փռթկում եր, և յես մնում եյի նրա մոտ, իսկ նա նետվում եր վրաս և գրկում ինձ, | ||
+ | |||
+ | — Մենք կմեկնենք։ Մենք վաղը կմեկնենք,― ծագում եր նրա գլխում անհանգիստ միտք,― դե․․․ (և նա միտք եր անում)― կհասնենք տատին, դու ի՞նչ ես կարծում։ Բերլինում, յես կարծում եմ, կհասնենք և նա մեզ կտեսնի։ Իսկ միստեր Աստլե՞յը․․․ եհ, սա չի թռչի Շլանգենբերգից, ի՞նչ ես կարծում։ (Նա բարձր ծիծաղեց)։ Դե, լսիր, գիտե՞ս, գալ ամառ նա ո՞ւր ե գնում։ Նա ուզում ե հյուսիսային բևեռ գնալ գիտական հետազոտություններ կատարելու համար, ինձ ել կանչում եր հետը, հա, հա, հա։ Նա ասում ե, վոր մենք, ռուսներս, առանց յեվրոպացիների վոչինչ չգիտենք և վոչ մի բանի ընդունակ չենք․․․ Բայց նա ել բարի մարդ ե։ Գիտե՞ս, նա «գեներալին» ներում ե․ նա ասում ե, վոր Blanche֊ը․․․ վոր կիրքը,― եհ, չգիտեմ, չգիտեմ,― հանկարծ կրկնում եր նա, ասես շփոթված և կապը կորցրած։― Խեղճ մարդիկ, ափսոսս գալիս ե, տատին ել․․․ դե, լսիր, ախր ինչպե՞ս կարող ես դու սպանել Դե-Գրիյեյին։ Յեվ մի՞թե, մի՞թե դու կարծում եյիր, վոր կսպանես։ Ո՜, հիմար ես։ Մի՞թե դու կարող եյիր կարծել, վոր յես թույլ կտամ քեզ մենամարտել Դե-Գրիյեյի հետ, դու իսկի բարոնին ել չես կարող սպանել,― ավելացրեց նա, հանկարծ ծիծաղելով։— Ո՜, ի՞նչ ծիծաղելի եյիր դու այն պահին բարոնի հետ․ յես նայում եյի նստարանից ձեր յերկուսին ել․ և վորքան չեյիր ուզում դու այն պահին գնալ, յերբ յես քեզ ուղարկում եյի։ Ինչպե՜ս ծիծաղում եյի յես այն միջոցին, ինչպես ծիծաղում եյի յես այն միջոցին,― ավելացրեց նա ծիծաղելով։ | ||
+ | |||
+ | Յեվ հանկարծ նա դարձյալ ինձ համբուրում ու գրկում եր, դարձյալ կրքոտ ու քնքշաբար սեղմում եր իր դեմքը իմին։ Յես այլևս վոչ մի բանի մասին չեյի խորհում և վոչինչ չեյի լսում։ Իմ գլուխը պտտվեց․․․ | ||
+ | |||
+ | Յես կարծում եմ առավոտյան ժամը յոթը կլիներ, յերբ յես ուշքի յեկա․ արևի լույսն ընկել եր սենյակը։ Պոլինան նստած եր քովս և տարորեն նայում եր շուրջը, ասես ինչ-վոր խավարից յելնելով և հավաքելով հուշերը։ Նա ել եր նոր արթնացել և աչքերը հառել սեղանին ու փողերին։ Գլուխս ծանրացել և ցավում եր։ Յես ուզեցա բռնել Պոլինայի ձեռքը․ նա հանկարծ հրեց ինձ և վեր թռավ բազմոցից։ Որը մառախլապատ եր․ լուսաբացից առաջ անձրև եր յեկել։ Նա մոտեցավ լուսամուտին, բաց արեց, գլուխն ու կուրծքը դուրս հանեց և ձեռներով հենած գլուխը և սրուքները դրած լուսամուտի վրա․ նա մոտ յերեք րոպե այդպես մնաց, առանց շուռ գալու և առանց ականջ դնելու, թե յես ինչ եմ ասում։ Յերկյուղով միտք եյի անում՝ ի՞նչ ե լինելու հիմա, ինչո՞վ պիտի սա վերջանա։ Հանկարծ նա բարձրացավ լուսամուտից, մոտեցավ սեղանին և նայելով ինձ անսահման ատելության արտահայտությամբ, չարությունից դողացող շուրթերով ասաց ինձ․ | ||
+ | |||
+ | — Դե, տուր ինձ հիմա իմ հիսուն հազար ֆրանկը։ | ||
+ | |||
+ | — Պոլինա, ելի՞, ելի՞,― սկսեցի յես։ | ||
+ | |||
+ | ― Թե՞ դու հետ ես մտածել։ Հա՛֊հա՛֊հա՛։ Գուցե արդեն ափսոսդ գալի՞ս ե։ | ||
+ | |||
+ | Քսանհինգ հազար ֆլորինը, վոր դեռ յերեկ եր համարված, սեղանի վրա ընկած եր․ յես վերցրի և մեկնեցի նրան։ | ||
+ | |||
+ | — Չե՞ վոր սա հիմա իմն ե։ Այդպե՞ս ե, չե՞։ Այդպե՞ս․― չար-չար հարցնում եր նա ինձնից, փողը բռնած ձեռքում։ | ||
+ | |||
+ | ― Այո՛, դա միշտ ել քոնն ե յեղել,― ասացի յես։ | ||
+ | |||
+ | ― Դե՛, ահա՛ քո հիսուն հազար ֆրանկը։— Նա ձեռքը հետ տարավ և թափով շպրտեց վրաս փաթթոցը։ Փաթթոցը դիպավ յերեսիս, ցավացրեց և թերթիկ-թերթիկ թափվեց գետնին։ Այդ անելուց հետո՝ Պոլինան դուրս վազեց սենյակից։ | ||
+ | |||
+ | Յես գիտեմ, իհարկե, այն րոպեյին նրա խելքը տեղը չեր, թեև յես չեմ հասկանում այդպիսի ժամանակավոր խելագարություն։ Ճիշտ ե, նա հիմա յել, մի ամիս անց, դեռևս հիվանդ ե։ Ի՞նչ եր սակայն այդ վիճակի, և վոր գլխավորն ե, այդ արարքի պատճառը։ Վիրավորված հպարտությո՞ւնը։ Հուսահատությո՞ւնը, վոր նա սիրտ եր արել գալ մոտս։ Ցույց տված չլինե՞մ, թե յես սնապարծ եմ իմ բախտից և իրոք, ճիշտ այնպես, ինչպես Դե-Գրիյեն, ուզում եմ ոձիքս թափ տալ նրանից, նվիրելով նրան հիսուն հազար ֆրանկ։ Բայց այդպիսի բան չկար, խղճի մտոք գիտեմ այդ։ Կարծում եմ, վոր մեղավորն այստեղ մասամբ նրա սնափառությունն ե յեղել․ սնափառությունը հուշել ե նրան ինձ հավատ չընծայել և վիրավորել, թեև այդ ամենը պատկերացել ե նրան գուցե և աղոտ կերպով։ Այդ դեպքում յես, իհարկե, Դե-Գրիյեյի մեղքը քավեցի և մեղավոր դարձա, թերևս առանց մեծ հանցանքի։ Ճիշտ ե, այդ ամենը լոկ զառանցանք եր․ այն ել ե ճիշտ, վոր յես գիտեյի, թե նա զառանցանքի մեջ ե և․․․ ուշ չդարձրի այդ հանգամանքի վրա։ Գուցե նա հիմա չի կարողանում ներել ինձ այդ։ Այո, բայց դա հիմա յե այդպես, իսկ այն միջոցին, այն միջոցին։ Նրա զառանցանքն ու հիվանդությունն այնքան հո ուժգին չե՞ն յեղել, վորպեսզի նա բոլորովին մոռանար, թե ինչ ե անում, յերբ վոր Դե֊Գրիյեյի նամակը ձեռին գալիս եր մոտս։ Ուրեմն նա գիտեր, թե ինչ ե անում։ | ||
+ | |||
+ | Յես կիսատ-պռատ, արագ-արագ, իմ բոլոր թղթադրամները և վոսկու վողջ կույտը կոխեցի անկողնու մեջ, վերմակով ծածկեցի և դուրս յեկա, Պոլինայից տասը րոպե հետո։ Յես հավատացած եյի, վոր նա տուն ե վազել և ուզում եյի կամաց-կամաց մտնել նրանց մոտ և նախասենյակում դայակից հարցնել որիորդի առողջության մասին։ Վորքան մեծ եր իմ զարմանքը, յերբ վոր սանդուխքի վրա պատահած դայակից տեղեկացա, վոր Պոլինան դեռևս տուն չի վերադարձել, և վոր դայակն ինքն ել նրա հետևից ինձ մոտ ե գալիս յեղել։ | ||
+ | |||
+ | — Հիմա,― ասացի յես նրան,― հենց հիմա դուրս յեկավ իմ մոտից, մի տասը րոպե առաջ, ապա ո՞ւր կարող ե նա կորած լինել։ | ||
+ | |||
+ | Դայակը կշտամբանքով նայեց վրաս։ | ||
+ | |||
+ | Մինչդեռ մի ամբողջ պատմություն եր դուրս յեկել, վոր արդեն տարածվել եր հյուրանոցում։ Շվեյցարանոցում և ոբեր-կելների մոտ փսփսում եյին, վոր ֆրեյլենը<ref>Գերմաներեն՝ հյուրանոց։</ref>, առավոտյան ժամը վեցին դուրս ե վազել հյուրանոցից, անձրևի տակ և վազել hôtel d’Angleterre-ի<ref>Անգլիա հյուրանոց։</ref> ուղղությամբ։ Նրանց խոսքերից և ակնարկներից յես նկատեցի, վոր նրանք արդեն գիտեն, թե նա վողջ գիշերն իմ սենյակումն ե անց կացրել։ Ասենք, արդեն զրույց եր շրջում գեներալի ամբողջ գերդաստանի մասին․ հայտնի յեր դառել, վոր գեներալը յերեկ գժվում ու լալիս եր, լսելի վողջ հյուրանոցում։ Յեվ պատմում եյին, վոր յեկած տատը նրա մայրն ե յեղել, վոր դիտմամբ հենց նրա համար ե Ռուսաստանից յերևան եկել, վորպեսզի արգելի իր վորդու ամուսնությունը m-ll Cominges-ի հետ, իսկ անհնազանդության դեպքում, ժառանգությունից զրկելու համար, և վորովհետև նա իրոք չի հնազանդել, ապա կոմսուհին, հենց նրա աչքի առջև, դիտմամբ տանուլ ե տվել ռուլեթի խաղում իր բոլոր փողերը, վորպեսզի նրան այլևս բան չհասնի․ «Diese Russen»<ref>Այդ ռուսները։</ref> ― կրկնում եր ոբեր֊կելները զայրույթով, որորելով գլուխը։ Մյուսները ծիծաղում եյին։ Ոբեր֊կելները հաշիվ եր պատրաստում։ Իմ տանելը նրան հայտնի յեր․ Կարլը, իմ կարիդորի լաքեյը, առաջինը շնորհավորեց ինձ։ Բայց դարդս հո չե՞ր կտրել։ Յես վազեցի դեպի d'Angleterre հյուրանոցը։ | ||
+ | |||
+ | Դեռ վաղ եր․ միստեր Աստլեյը վոչ վոքի չեր ընդունում․ իսկ իմանալով, վոր յես եմ յեկել, դուրս յեկավ մոտս կորիդոր և կանգ առավ իմ դեմ, լուռ հառելով ինձ վրա անագե հայացքը և սպասում եր, թե յես ինչ կասեմ։ Յես իսկույն հարցրի Պոլինայից։ | ||
+ | |||
+ | — Նա հիվանդ ե,― պատասխան եց միստեր Աստլեյը, առաջվա պես շեշտակի նայելով վրաս և աչքերը ինձնից չդարձնելով։ | ||
+ | |||
+ | — Ուրեմն նա իրո՞ք ձեզ մոտ ե։ | ||
+ | |||
+ | — Ո՜, այո, ինձ մոտ ե։ | ||
+ | |||
+ | — Դուք ինչպե՞ս եք ապա․․․ մտադիր եք ձեզ մո՞տ պահել։ | ||
+ | |||
+ | — Ո՜, այո, յես մտադիր եմ։ | ||
+ | |||
+ | — Միստեր Աստլեյ, դա սկանդալ կհանի, այդ չի կարելի։ Համ ել նա բոլորովին հիվանդ ե․ դուք, թերևս, չեք նկատել։ | ||
+ | |||
+ | — Ո՜, այո, յես նկատել եմ և ձեզ արդեն ասացի, վոր նա հիվանդ ե։ Յեթե նա հիվանդ չլիներ, ձեզ մոտ չեր անցկացնի գիշերը։ | ||
+ | |||
+ | — Ուրեմն դուք այդ ե՞լ գիտեք։ | ||
+ | |||
+ | — Գիտեմ։ Նա յերեկ այստեղ ե գալիս յեղել և յես նրան կտանեյի իմ ազգականուհու մոտ, բայց վորովհետև նա հիվանդ ե յեղել, ուստի և սխալմամբ ձեզ մոտ ե յեկել։ | ||
+ | |||
+ | — Յերևակայեցեք։ Դե, շնորհավորում եմ ձեզ, միստեր Աստլեյ։ Ի դեպ, դուք ինձ գաղափար եք տալիս․ դուք վողջ գիշերը մեր լուսամուտի տակ կանգնած հո չե՞ք յեղել։ Միսս<ref>Անգլերեն՝ որիորդ։</ref> Պոլինան ամբողջ գիշերն ստիպում եր ինձ բանալ լուսամուտը և նայել ― կանգնած չե՞ք արդյոք դուք լուսամուտի տակ, և սարսափելի ծիծաղում եր։ | ||
+ | |||
+ | — Մի՞թե։ Վոչ, լուսամուտի տակ յես չեյի կանգնածք բայց յես սպասելիս եմ յեղել կորիդորում և շրջում եյի։ | ||
+ | |||
+ | — Բայց նրան պետք ե բուժել, միստեր Աստլեյ։ | ||
+ | |||
+ | — Ո՜, այո, յես արդեն բժիշկ եմ կլանչել, և յեթե նա մեռնելու լինի, դուք կպատասխանեք ինձ նրա մահվան համար։ | ||
+ | |||
+ | Յես ապշեցի։ | ||
+ | |||
+ | — Ներողամիտ յեղեք, միստեր Աստլեյ, այդ ի՞նչ եք կամենում դուք։ | ||
+ | |||
+ | — Ճի՞շտ եք վոր դուք յերեկ յերկու հարյուր հազար թալեր եք տարել։ | ||
+ | |||
+ | — Ընդամենը միայն հարյուր հազար ֆլորին։ | ||
+ | |||
+ | — Ահա, տեսա՞ք։ Ուրեմն այսոր առավոտյան Փարիզ գնացեք։ | ||
+ | |||
+ | — Ինչո՞ւ։ | ||
+ | |||
+ | — Բոլոր ռուսները, փող ունենալուց, Փարիզ են գնում,― պարզեց միստեր Աստլեյը այնպիսի ձայնով և յեղանակով, վոր ասես թե գրքից կարդալիս լիներ։ | ||
+ | |||
+ | — Ի՞նչ պիտի անեմ Փարիզում յես հիմա, ամառ ժամանակ։ Յես սիրում եմ նրան, միստեր Աստլեյ։ Դուք ինքներդ ել գիտեք։ | ||
+ | |||
+ | — Մի՞թե։ Յես համոզված եմ, վոր՝ վոչ։ Համ ել, այստեղ մնալով, դուք անշուշտ տանուլ կտաք ամենը և փող չի մնա Փարիզ գնալու համար։ Բայց մնաք բարով, յես միայնգամայն համոզված եմ, վոր դուք այս առավոտ Փարիզ կմեկնեք։ | ||
+ | |||
+ | — Լավ, մնաք բարով, միայն թե յես Փարիզ չեմ գնա։ Խորհեցեք, միստեր Աստլեյ, այն մասին, թե մեր բանը հիմա ի՞նչ կլինի։ Մի խոսքով՝ գեներալը․․․ հիմա միսս Պոլինայի այդ արկածը,― չե՞ վոր լուրը պտտելու յե վողջ քաղաքում։ | ||
+ | |||
+ | — Այո, վողջ քաղաքում․ իսկ գեներալը, կարծում եմ, դրա մասին չի խորհում և նրա դարդը չի ել կտրել։ Համ ել միսս Պոլինան ունի կատարյալ իրավունք ապրելու, վորտեղ նրա քեֆն ուզենա։ Իսկ այդ ընտանիքի մասին կարելի յե արդարացի ասել, վոր այդ ընտանիքն այլես գոյություն չունի։ | ||
+ | |||
+ | Գնում ու խնդում եյի այդ անգլիացու տարորինակ համոզման վրա, վոր յես Փարիզ կերթամ։ Սակայն նա ուզում ե ինձ գնդակահար անել մենամարտության մեթ,― խորհում եյի յես,― յեթե m-lle Պոլինան մեռնելու լնի,― այ քեզ ոյին։ Յերդվում եմ, յես ափսոսում եյի Պոլինային, բայց տարորինակ բան,― այն իսկ րոպեյից, վոր ձեռքս յերեկ դիպավ խաղի սեղանին և փողի փաթթոցներ սկսեց կրել,― իմ սերը նահանջեց յերկրորդ պլանը։ Այդ յես հիմա յեմ ասում, բայց այն պահին յես տակավին այսքան պարզ այդ ամենր չեյի նկատում։ Մի՞թե յես իրավ վոր խաղամոլ եմ, մի՞թե յես իրավ վոր․․․ այդքան տարորինակ սիրով եմ Պոլինային սիրելիս յեղել։ Վոչ, յես մինչև հիմա ել սիրում եմ նրան, տեսնում ե աստված։ Իսկ այն պահին, յերբ յես դուրս յեկա միստեր Աստլեյի մոտից և տուն եյի դառնում, յես անկեղծ տառապում եյի և մեղադրում ինձ։ Բայց․․․ բայց այստեղ պատահեց ծայր աստիճան տարորինակ և հիմար դեպք։ | ||
+ | |||
+ | Յես շտապում եյն գեներալի մոտ և հանկարծ, նրանց կացարանից վոչ֊հեռու, բացվեց մի դուռ և ինձ մեկը կանչեց։ Դա m-me veuve Cominges-ն եր և կանչում եր m-lle Blanche-ի հրամանով։ Յես ներս մտա m-lle Blanche-ի կացարանը։ | ||
+ | |||
+ | Նրանք յերկու սենյակից բաղկացած փոքրիկ համար ունեյին։ Լսվում եր m-lle Blanche-ի ծիծաղն ու ճիչը ննջարանից։ Նա յելնում եր անկողնից։ | ||
+ | |||
+ | — A, c’est lui! Viens donc, bêtà!<ref>Ա, սա նա՛ յե։ Արի՛, ապուշ։</ref> Ճի՞շտ ե, que tu as gagné une montagne d’or et d’argent? J’aimerais mieux l’or<ref>Վոր դու մի սար վոսկի ու արծաթ ես տարել։ Յես գերադասում եմ վոսկին։</ref>։ | ||
+ | |||
+ | — Տարել եմ,― պատասխանեցի յես ծիծաղելով։ | ||
+ | |||
+ | — Ինչքա՞ն։ | ||
+ | |||
+ | — Հարյուր հազար ֆրանկ։ | ||
+ | |||
+ | — Bibi, comme tu es bête<ref>Մանկիկ, ի՜նչ հիմարն ես։</ref>։ Դե ներս արի այստեղ, յես վոչինչ չեմ լսում։ Nous ferons bombance, n’est ce pas?<ref>Մենք քեֆ կանենք, չե՞։</ref> | ||
+ | |||
+ | Յես ներս մտա։ Նա պառկած եր վարդագույն ատլասե վերմակի տակ, վորի տակից դուրս եյին պրծել թուխ, առողջ, զարմանալի թևերը,― թևեր, վոր միայն յերազում կարելի յե տեսնել,― մի քիչ ծածկված եյին ճիփ֊ճերմակ մանյակով յեզերած շապիկով,― մի բան, վոր զարմանալի սազում եր նրա թուխ մորթուն։ | ||
+ | |||
+ | — Mon fils, as-tu du cœur?<ref>Վորդյակ, դու սիրտ ունե՞ս։</ref>— ճչաց նա, տեսնելով ինձ և խնդաց։ Նա միշտ ել շատ զվարթ եր ծիծաղում և յերբեմն անգամ անկեղծ։ | ||
+ | |||
+ | — Tout autre․․․<ref>Բոլորովին այլ։</ref> սկսեցի յես հարափոխելով Կորնելի խոսքերը։ | ||
+ | |||
+ | — Տեսնո՞ւմ ես, vois-tu,― արագ֊արագ վրա տվեց նա հանկարծ,― նախ՝ գտիր գուլպաներս, ոգնիր վոր կոշիկներս հագնեմ, իսկ յերկրորդը՝ si tu n’est pas trop bête, je te prends à Paris<ref>Յեթե դու շատ հիմար չես, քեզ հետս կտանեմ Փարիզ։</ref>։ Գիտե՞ս, յես հիմա գնում եմ։ | ||
+ | |||
+ | ― Հիմա՞։ | ||
+ | |||
+ | — Կես ժամից հետո։ | ||
+ | |||
+ | Իրոք ամեն ինչ հավաքված եր։ Նրա բոլոր չեմոդաններն ու իրերը պատրաստ դարսված եյին։ Սուրճը վաղուց արդեն մատուցված եր։ | ||
+ | |||
+ | — Eh bien! կուզե՞ս, tu verras Paris․ Dis donc qu’est ce que c’est qu’un outchitel? Tu étais bien bête, quand tu étais outchitel․<ref>Լա՜վ, դու կտեսնես Փարիզը։ Դե ասա, ինչ բան ե ուչիտելը (ուսուցիչը)։ Դու շատ հիմարն եյիր, վերբ վոր ուչիտել եյիր։</ref> Վորտե՞ղ են ապա գուլպաներս։ Կոշիկներս հագցրու, յե՜։ | ||
+ | |||
+ | Նա հանեց իր իրոք դյութիչ վոտիկը, թուխ, փոքրիկ, չայլանդակված, ինչպես գրեթե այն բոլոր վոտիկները, վոր այնքան փոքրիկ են յերևում կոշիկների մեջ։ Յես ծիծաղեցի և սկսեցի հագցնել մետաքսե գուլպան։ M-lle Blanche-ը այդ միջոցին, անկողնի վրա նստած, արագ֊արագ դուրս եր տալիս։ | ||
+ | |||
+ | — Eh bien, que feras-tu, si je te prends avec?<ref>Լա՜վ, ի՞նչ կասես, վոր յես քեզ հետս տանեմ։</ref> Առաջինի je veux cinquante mille francs․<ref>Յես կուզեմ հիսուն հազար ֆրանկ։</ref> Դու ինձ կտաս Ֆրանկֆուրաում։ Nous allons à Paris․<ref>Մենք կերթանք Փարիզ։</ref> Այնտեղ մենք կապրենք միասին et je te ferai voir des étoiles en plein jour․<ref>Յեվ յես քեզ աստղեր յույց կտամ որը ցերեկով։</ref> Դու այնպիսի կանայք կտեսնես, վորպիսիներին յերբեք չես տեսել։ Լսիր․․․ | ||
+ | |||
+ | — Սպասիր, վոր յես քեզ հիսուն հազար ֆրանկ տամ, ապա ի՞նձ ինչ կմնա։ | ||
+ | |||
+ | — Et cent cinquante mille francs<ref>Իսկ հարյուր հիսուն հազար ֆրանկը։</ref>, դու մոռացա՞ր, բացի այդ յես համաձայն եմ քո բնակարանում ապրել մեկ, յերկու ամիս, que sais-je!<ref>Յես ի՛նչ իմանամ։</ref> Մենք, իհարկե, յերկու ամսում կծախսենք այդ հարյուր հիսուն հազար ֆրանկը։ Տեսա՞ր, je suis bonne enfant<ref>Յես լավ բալիկ եմ։</ref> և քեզ նախապես ասում եմ, mais tu verras qes étoiles․<ref>Բայց դու աստղե՜ր կտեսնես։</ref> | ||
+ | |||
+ | — Ինչպե՞ս, ամբողջ յերկու ամսում։ | ||
+ | |||
+ | — Ի՞նչ։ Այդ քեզ սարսափեցնո՞ւմ ե։ Ah, vil esclave!<ref>Ահ, ստոր ստրուկ։</ref> Գիտե՞ս դու արդյոք, վոր մեկ ամսվա այդ տեսակ կյանքը քո վողջ գոյությունից լավ ե։ Մեկ ամիս — et après le déluge! Mais tu ne peux comprendre, va!<ref>Յեվ ապա ջրհեղեղ։ բայց դու չե՛ս կարող հասկանալ, ելի՛։</ref> Գնա, գնա, դու չարժես դրան։ Ա՛յ, que fais-tu?<ref>Ի՞նչ ես անում։</ref> | ||
+ | |||
+ | Այդ րոպեյին յես մյուս վոտին եյի կոշիկ հագցնում, բայց չհամբերեցի և վոտը համբուրեցի։ Նա վոտը պոկեց և մատներով սկսեց խփել յերեսիս։ Վերջապես նա ինձ բոլորովին վռնդեց։ | ||
+ | |||
+ | — Eh bien, mon outchitel, je t’attends, si tu veux,<ref>Եհ, իմ ուչիտելս, յես քեզ կսպասեմ, յեթե կամենաս։</ref> քառորդ ժամից մեկնում եմ,― բղավեց նա հետևիցս։ | ||
+ | |||
+ | Դառնալով տուն, յես արդեն գլխապտույտի պես եյի։ Ի՞նչ անեմ, յես մեղավոր չեմ, վոր m-lle Պոլինան յերեսիս նետեց մի ամբողջ փաթթոց և դեռ յերեկ նախընտրել ե միստեր Աստլեյին ինձ։ Պոկված թղթադրամներից մի քանիսը դեռ ընկած եյին հատակին․ յես հավաքեցի։ Այդ րոպեյին դուռը բացվեց և յեկավ ինքը՝ ոբեր֊կելները (վոր առաջ վրաս նայել անգամ չեր ուզում) հրավերով, չեյի՞ ցանկանա յես արդյոք փոխադրվել ներքև, շատ լավ սենյակ, վորտեղ նոր իջևանած ե յեղել կոմս B-ն։ | ||
+ | |||
+ | Յես կանգնած միտք արի։ | ||
+ | |||
+ | — Հաշի՜վ,— բղավեցի յես,― յես մեկնում եմ տասը րոպեյից։ Փարիզ ե, թող Փարիզ լինի,― խորհեցի յես ինքս ինձ,― կնշանակի ճակատիս այդ ե գրված։ | ||
+ | |||
+ | Քառորդ ժամից հետո մենք իրոք յերեք հոգով նստած եյինք մեկ ընդհանուր ընտանեկան վագոնում՝ յես, m-lle Blanche-ը et m-me veuve Cominges֊ը։ M-lle Blanche-ը ծիծաղում եր, նայելով ինձ վրա, հիսթերիայի հասնելու չափ։ Veuve Comingess-ը նրան ձայնակցում եր․ չեմ ասի, վոր յես շատ ել ուրախ լինեյի։ Կյանքս կոտրվում եր յերկու կեսի, բայց յերեկվանից յես արդեն սովորեցի ամեն ինչ կարտի վրա դնել։ Գուցե և իրոք ճշմարիտ ե, վոր յես չկարողացա տանել փողը և պտտվեցի։ Peutêtre, je ne demandais pas mieux․<ref>Թերևս, լավ ե չհարցնեմ։</ref> ինձ թվում եր, վոր առ ժամանակ, բայց միայն առ ժամանակ դեկորները փոխվում են։ «Բայց մի ամսից յես այստեղ կլինեմ և այն ժամանակ․․․ և այն ժամանակ մենք քեզ հետ կպայքարենք, միստեր Աստլեյ»։ Վոր հիմա մտաբերում եմ, այն ժամանակ ել յես սարսափելի տխուր եյի, թեև ծիծաղում եյի այդ հիմարիկ Blânche-ի հետ։ | ||
+ | |||
+ | — Քեզ ի՞նչ ե պետք։ Ինչ հիմա՜րն ես։ Ո՜, հիմարն ես,― ճչում եր Blanche-ը ընդհատելով ծիծաղը և սկսելով լրջորեն հանդիմանել ինձ։― Այո, այո, այո, մենք կծախսենք քո յերկու հարյուր հազար ֆրանկը, բայց փոխարենը mais tu seras heureux, comme un petit roi․<ref>Բայց դու յերջանիկ կլինես, վորպես մի փոքրիկ արքա։</ref> յես ինքս կկապեմ քո փողկապը և կծանոթացնեմ քեզ Hortense-ին։ Իսկ յերբ վոր մենք բոլոր փողերը ծախսած կլինենք, դու կգաս այստեղ և դարձյալ բանկ կպոկես։ Քեզ ի՞նչ են ասել ջհուդները։ Գլխավորը խիզախությունն ե, իսկ դու այդ ունես և դու մեկից ավելի անգամ ինձ համար փող կբերես Փարիզ։ Quant à moi je veux cinquante mille francs de rente et alors․․․<ref>Յես ուզում եմ հիսուն հազար ֆրանկ յեկամուտ ունենալ և հետո․․․</ref> | ||
+ | |||
+ | — Իսկ գեներա՞լը,― հարցրի յես նրանից։ | ||
+ | |||
+ | — Իսկ գեներալը, ինքդ գիտես, ամեն որ այս ժամին գնում ե ծաղկեփնջի՝ ինձ համար։ Այս անգամ յես դիտմամբ պատվիրել եմ, վոր ամենահազվագույտ ծաղիկներ գտնի։ Խեղճը կվերադառնա, իսկ թռչնակը թռած կլինի։ Նա մեր հետևից կընկնի, կտեսնես։ Հա, հա, հա։ Յես շատ ուրախ կլինեմ։ Փարիզում նա ինձ պետք կգա․ նրա փոխարեն հյուրանոցին միստեր Աստլեյը կվճարի։ | ||
+ | |||
+ | Յեվ ահա այսպես յես այն միջոցին Փարիզ գնացի։ | ||
+ | |||
+ | == Տասնվեցերորդ գլուխ == | ||
+ | |||
+ | Ի՞նչ ասեմ Փարիզի մասին։ Այդ ամենը, հարկավ, և՛ զառանցանք եր, և՛ հիմարություն։ Յես Փարիզում ապրեցի ընդամենը յերեք շաբաթից քիչ ավել և այդ ժամանակամիջոցում բոլորովին վերջացավ իմ հարյուր հազար ֆրանկը։ | ||
+ | |||
+ | Յես միայն հարյուր հազարի մասին եմ ասում․ մնացած հարյուր հազարը յես տվի m-lle Blanche-ին զուտ փողով, ― հիսուն հազար Ֆրանկֆուրտում և, յերեք որից հետո, Փարիզում, դարձյալ նրան ելի հիսուն հազարի մուրհակ տալով, վորի համար նա մի շաբաթից հետո ինձնից փող վերցրեց, «et les cent mille francs, qui nous restent, tu les mangeras avec moi, mon outchitel»։<ref>Հարյուր հազար ֆրանկը, վոր մնացել ե, դու ինձ հետ կուտես, իմ ուչիտել։</ref> Նա ինձ շարունակ ուչիտել եր անվանում։ Դժվար ե պատկերել աշխարհիս յերեսին ավելի հաշվով, ժլատ և գծծի եյակ, քան m-lle Blanche-ի կարգի կանայք։ Սակայն իրենց սեփական փողի նկատմամբ միայն։ Գալով իմ հարյուր հազար ֆրանկին, նա ինձ հետո ուղղակի հայտնեց, վոր այդ գումարը նրան պետք ե յեղել Փարիզում առաջին պահին դիրք ստեղծելու համար՝ «այնպես վոր յես հիմա մի անգամ ընդմիշտ կարգին դիրք եմ գրավել և հիմա արդեն յերկար ժամանակ ինձ վոչ վոք չի կարողանա տեղահան անել, յես գոնե այդպես եմ սարքել ամեն ինչ», ավելացրեց նա։ Ասենք՝ յես գրեթե այդ հարյուր հազարը չտեսա ել․ փողը միշտ նրա ձեռքին եր լինում, իսկ իմ քսակում, վոր նա ամեն որ ստուգում եր հարյուր ֆրանկից ավել չեր հավաքվում և գրեթե միշտ ավելի պակաս եր լինում։ | ||
+ | |||
+ | — Ե՜, ինչի՞դ ե պետք փողը,― ասում եր նա յերբեմն ամենաանպաճույճ յեղանակով, և յես չեյի վիճում հետը։ Դրա փոխարեն նա շատ և շատ կոկիկ կահավորեց այդ փողով իր բնակարանը և յերբ նա ինձ փոխադրեց նոր բնակարանը, ցույց տալով ինձ սենյակները, ասաց՝ «ահա թե հաշվով և ճաշակով ինչ կարելի յե անել ամենաչնչին միջոցներով»։ Այն չնչին բանը, սակայն, ճիշտ և ճիշտ հիսուն հազար ֆրանկ եր։ Մնացած հիսուն հազարով նա ձեռք բերեց կառք, ձիեր, բացի այդ մենք յերկու պարահանդես սարքեցինք, այսինքն՝ յերկու կոչունք, վորոնց ներկա եյին և՛ Hortensc-ը, և՛ Lisette-ը, և՛ Cléopâtre-ը,— շատ կողմերից և շատ տեսակետից նշանավոր կանայք և նույնիսկ շատ սիրունիկ։ Այդ յերկու կոչունքներին յես հարկադրված եյի տանտիրոջ ամենահիմար դերը խաղալ, դիմավորել և զբաղեցնել հարստացած և բթամիտ վաճառականներին, զանազան սպաներին, վոր իրենց տգիտությամբ և անամոթությամբ անտանելի եյին, և թշվառական հեղինակներին, և լրագրող բողոճներին, վորոնք յեկել եյին մոդային ֆրակներով, բաց-դեղնագույն ձեռնոցներով և ինքնասիրությամբ ու պարծենկոտությամբ այնպիսի չափերով, վորի մասին անգամ մեզանում, Պետերբուրգում, գաղափար չունեն ― իսկ դա արդեն մեծ բան ե։ Նրանք նույնիսկ ինձ ձեռք առնել սկսեցին, բայց յես շամպայնով հարբեցի և հետևի սենյակում պառկած մնացի։ Այդ ամենն ինձ համար զզվելի յեր ծայր աստիճան։ «C'est un outchitel,― ասում եր իմ մասին Blanche-ը,— il a gagné deux cent mille francs,<ref>Սա մի ուչիտել ե, նա յերկու հարյուր հազար ֆրանկ ե տարել։</ref> և վորը առանց ինձ չեր իմանա, թե ինչպես մսխի այդ գումարը։ Իսկ հետո նա ելի ուսուցչություն ե անելու,― ուսուցչի պաշտոնի տեղ չգիտե՞ ձեզնից մեկն ու մեկը։ Պետք ե նրա համար մի բան անել»։ Յես սկսեցի հաճախ շամպայնի դիմել, վորովհետև շարունակ շատ տխուր և չափազանց տաղտկալի յեր։ Յես ամենաբուրժուական և առևտրական միջավայրում եյի ապրում, վորտեղ յուրաքանչյուր un<ref>Ֆրանսիական դրամ ե՝ մեկ-քսաներորդ ֆրանկ ե, կամ՝ 5 սանթիմ։</ref> ― հաշվված ու չափված եր։ Blanche-ը առաջին յերկու շաբաթը ինձ շատ և շատ չեր սիրում, յես այդ նկատեցի․ ճիշտ ե, նա ինձ թաշախուստին հագցրեց և ամեն որ ինքը կապում եր իմ փողկապը, բայց հոգու խորքում անկեղծորեն արհամարհում եր ինձ։ Տխուր ու տրտում, յես սովորություն դարձրի Château des Fleurs<ref>Ծաղիկների դղյակ։</ref> գնալը, վորտեղ կանոնավոր կերպով ամեն յերեկո հարբում եյի և սովորում կանկան<ref>Ֆրանսիական պար, մարմնի անվայել շարժումներով։</ref> (վոր այնտեղ շատ գեշ են պարում) և հետագայում այդ գործում նույնիսկ հռչակ ձեռք բերի։ Վերջապես Blanche-ը ճանաչեց ինձ․ նա մի տեսակ նախապես գաղափար եր կազմել, վոր յես մեր կենակցության վողջ ընթացքում ման եմ գալու նրա հետևից թուղթ ու մատիտը ձեռքիս և շարունակ հաշվելու յեմ, թե ինչքան ե մսխել, ինչքան գողացել, ինչ ե մսխելու և ինչ գողանալու և, իհարկե, հավատացած եր, վոր մեր մեր յուրաքանչյուր տասը ֆրանկի համար կռիվ ե ծագելու։ Ամեն մի յենթադրական հարձակման համար նա նախապես առարկություններ եր պատրաստել, բայց իմ կողմից և վոչ մի հարձակում չտեսնելով, սկզբում ինքն եր սկսում առարկել։ Յերբեմն տաք-տաք սկսում եր, բայց տեսնելով, վոր յես լուռ եմ ― ամենից հաճախ պառկած եմ բազմոցի վրա և նայում եմ առաստաղին,― վերջապես նույնիսկ զարմացավ։ Սկզբում նա կարծում եր, վոր յես պարզապես հիմար եմ, «un outchitel» եմ, և ուղղակի ընդհատում եր իր բացատրությունները, հավանորեն ինքն իրեն խորհելով՝ «չե՞ վոր նա հիմար ե․ նրան հասկացնել տալու կարիք չկա, քանի վոր ինքը չի հասկանում»։ Պատահում եր, վոր վեր եր կենում-գնում, բայց մի հինգ րոպեյից հետո ելի վերադառնում եր (այդ պատահում եր նրա ամենաանզուսպ ծախսերի միջոցին, մեր միջոցներից բարձր ծախսերի՝ որինակ, նա փոխեց ձիերը և տասնվեց հազարով մի զույգ գնեց)։ | ||
+ | |||
+ | — Դե, դու bibi<ref>Մանկիկ։</ref>, ուրեմն չե՞ս բարկանում,― մոտենում եր նա ինձ։ | ||
+ | |||
+ | — Վո-ո՜-ոչ։ Զահլաս տարար,― ասում եյի յես, ձեռքով նրան հեռացնելով ինձնից, բայց դա նրա համար այնքան հետաքրքիր յեղավ, վոր նա իսկույն նստեց քովս։ | ||
+ | |||
+ | — Տես, յեթե յես սիրտ արի այդքան վճարել, դա նրանից ե, վոր այդ զույգը պատահմամբ եր վաճառվում։ Կարելի յե նորից ծախել քսան հազար ֆրանկով։ | ||
+ | |||
+ | ― Հավատում եմ, հավատում։ Շատ լավ ձիեր են և դու հիմա գեղեցիկ կառք ունես․ պետք կգա․ դե, հերիք ե։ | ||
+ | |||
+ | — Ուրեմն դու չե՞ս նեղանում։ | ||
+ | |||
+ | ― Ինչի՞ց։ Դու խելոք ես վարվում, վոր քեզ համար վորոշ անհրաժեշտ առարկաներ ես նախորոք գնում։ Այդ ամենը քեզ հետո պետք կգա։ Յես տեսնում եմ, վոր դու իրոք պետք ե քեզ համար այդպիսի դիրք ստեղծես․ այլ կերպ միլիոն չես շահի։ Այստեղ մեր հարյուր հազարը ― սկիզբն ե միայն, մի կաթիլ ծովի մեջ։ | ||
+ | |||
+ | Blanche-ը, վոր ամենից քիչն եր ինձնից նման դատողություններ սպասում (այն ել ճիչ ու կշտամբանքի փոխարեն), կարծես յերկնքից վայր ընկավ։ | ||
+ | |||
+ | — Ուրեմն դու․․․ ահա թե ուրեմն ինչ տեսակն ես դու։ Mais tu as de l'esprit pour comprendre! Sais-tu, mon garçon,<ref>Բայց դու հասկանալու համար խելք ես ունեցե՜լ։ Դու գիտես, տղաս։</ref> թեև դու ուսուցիչ ես ― բայց դու պետք ե արքայորդի ծնված լինեյիր։ Ուրեմն դու չե՞ս ափսոսում, վոր մեր փողն արագ ե ծախսվում։ | ||
+ | |||
+ | ― Ի՜նչ ասեմ փողին, շուտ պրծներ ― գնար։ | ||
+ | |||
+ | — Mais․․․ sais-tu․․․ mais dis donc,<ref>Բայց գիտե՞ս․․․ բայց ասա՛։</ref> մի՞թե դու հարուստ ես։ Mais sais-tu, դու արդեն շատ ես արհամարհում փողը։ Qu'est ce que tu feras après, dis donc?<ref>Հետո՞ ինչ պիտի անես, ասա՛։</ref> | ||
+ | |||
+ | — Après<ref>Հետո։</ref> Հոմբուրգ կերթամ և դարձյալ հարյուր հազար ֆրանկ կտանեմ։ | ||
+ | |||
+ | — Oui, oui, c'est ça, c'est magnifique!<ref>Այո՛, այո՛, այդպես ե, հրաշալի՛ ե։</ref> Յեվ յես գիտեմ, վոր դու անպատճառ կտանես և այստեղ կբերես։ Dis donc,<ref>Դե ասա՛։</ref> այո, դու այնպես կանես, վոր յես քեզ իրոք կսիրեմ։ Eh dien,<ref>Լա՜վ։</ref> վոր դու այդքան լավն ես, յես քեզ այս ամբողջ ժամանակամիջոցին կսիրեմ և վոչ մի անգամ քեզ չեմ դավաճանի։ Տեսնո՞ւմ ես, այսքան ժամանակ յես թեև քեզ չեյի ել սիրում, parce que je croyais, que tu n'est qu'un outchitel (quelque chose comme un laquais, n'est-ce pas?),<ref>Վորովհետև յես կարծում եյի, վոր դու մի ուչիտել ես (լաքեյի պես մի բան), այդպես չե՞։</ref> բայց յես այնուհանդերձ հավատարիմ եմ յեղել քեզ, parce que je suis bonne fille։<ref>Վորովհետև յես բարի աղջիկ եմ։</ref> | ||
+ | |||
+ | — Ամա սուտ ես ասում, հա՜։ Իսկ Ալբերտի հե՞տ, այն սև֊սև սպայի, մի՞թե յես անցյալ անգամ չտեսա։ | ||
+ | |||
+ | — Oh, oh, mais tu es․․․<ref>Ահ, ահ, բայց դուք․․․</ref> | ||
+ | |||
+ | — Ե՜, սուտ ես ասում, սուտ։ Բայց դու ի՞նչ ես կարծում, յես նեղացե՞լ եմ, ինչ ե։ Թքա՜ծ․ il faut que jeunesse se passe։<ref>Պետք ե վոր ջահելությունը իր ընթացքը գործի։</ref> Չե՞ս վռնդելու նրան հո, քանի վոր նա ինձնից առաջ ե յեղել և դու նրան սիրում ես։ Միայն թե դու նրան փող չտաս, լսեցի՞ր։ | ||
+ | |||
+ | ― Ուրեմն դու դրա համար ել չես նեղանում։ Mais tu es un vrai philosophe, sais-tu? Un vrai philosophe!<ref>Բայց դու իսկական փիլիսոփա յես․ իսկական փիլիսոփա։</ref>— գոչեց նա հրճվանքով։— Eh bien, je t'aimerai, je t'aimerai -- tu verras, tu sera content!<ref>Լա՜վ, յես քեզ կսիրեմ, կսիրեմ ― դու կտեսնես, դու գոհ կմնաս։</ref> | ||
+ | |||
+ | Յեվ իրավ, այդ որից, նա կարծես թե իսկապես կապվեց ինձ, նույնիսկ բարեկամաբար և այդպես անցավ մեր վերջին տասն որը։ Խոստացված «աստղերը» յես չտեսա, բայց վորոշ չափով նա իրոք իր խոսքը կատարեց։ Բացի այդ նա ինձ ծանոթացրեց Hortense-ին, վոր իր տեսակի չափազանց նշանավոր կին եր և մեր շրջանում կոչվում եր Thérèse-philosophe․․․<ref>Փիլիսոփա Թերեզ։</ref> | ||
+ | |||
+ | Ասենք դրա մասին տարածվելու կարիք չկա․ այդ ամենից ուրիշ վիպակ դուրս կգար, հատուկ գունավորումով, վոր յես չեմ ուզում մտցնել այս վիպակի մեջ։ Բանն այն ե, վոր յես ամբողջ սրտով կամենում եյի, վոր այս ամենը շուտով վերջանա։ Բայց մեր հարյուր հազար ֆրանկը հերիք տվեց, ինչպես արդեն ասացի, գրեթե մեկ ամիս,― մի բան, վոր ինձ խիստ զարմացնում եր՝ այդ փողից առնվազն ութսուն հազարի Blanche-ը իրեր եր գնել իր համար և մենք ապրուստի վրա քսան հազարից ավել վոչ մի դեպքում չեյինք ծախսել,― այնուամենայնիվ հերիք տվեց։ | ||
+ | |||
+ | Blanche֊ը, վերջերում գրեթե արդեն անկեղծ եր հետս (առնվազն մի քանի բաներում սուտ չեր ասում), խոստովանեց, վոր գոնե ինձ վրա չեն ընկնի պարտքերը, վոր նա հարկադրված ե յեղել անելու․― «հաշիվներ և մուրհակներ յես քեզ չեմ տվել ստորագրելու,― ասում եր նա ինձ,― վորովհետև մեղքս գալիս եյիր, իսկ մի ուրիշը անպատճառ այդ կաներ և քեզ բանտ կնստեցներ։ Տեսա՞ր, տեսար, ինչպե՞ս եմ քեզ սիրում և ինչքան բարի՜ յեմ յես։ Մենակ այն անտեր հարսանիքը ի՜նչ ե նստելու վրաս»։ | ||
+ | |||
+ | Իրոք մենք հարսանիք ունեցանք։ Դա պատահեց մեր ամսի ամենավերջում և պետք ե յենթադրել, վոր իմ հարյուր հազարի ամենավերջին մնացորդները նրա վրա գնացին․ դրանով ել գործը վերջացավ, այսինքն՝ դրանով վերջացավ մեր ամիսը և դրանից հետո յես ձևականորեն պաշտոնս թողի։ | ||
+ | |||
+ | Դա այսպես յեղավ․ մեր Փարիզում հաստատվելուց մի շաբաթ անց յեկավ գեներալը։ Նա ուղղակի յեկավ Blanche-ի մոտ, և առաջին իսկ այցելությունից մնաց մեզ մոտ։ Ճիշտ ե, ինչ֊վոր տեղ նա փոքրիկ բնակարան ուներ։ Blanche-ը նրան դիմավորեց ուրախ֊ուրախ, ծվոցով ու ծիծաղով և անգամ գրկեց նրան,― այնպես յեղավ, վոր արդեն նա ինքը չեր բաց թողնում գեներալին և գեներալն ամենուրեք պիտի ուղեկցեր նրան՝ բուլվարում, շրջագայությունների միջոցին, թատրոնում, ծանոթների մոտ հյուր գնալիս։ Այդ գործածության համար գեներալը տակավին պիտանի յեր։ Նա բավական ծանր և վայելուչ տեսք ուներ ― գրեթե բարձրահասակ, ներկած բակերով ու բեխերով (նա առաջ կիրասիրների գնդում ե ծառայելիս յեղել), տեսոք դեմքով, թեև մի քիչ մորթը կախ ընկած։ Նա գեղեցիկ մաներներ ուներ, ֆրակը շատ հարմար եր գալիս նրան։ Փարիզում նա սկսեց կպցնել իր շքանշանները։ Այդպիսի մարդու հետ բուլվարներով անցնելը վոչ միայն հնարավոր, այլև, յեթե կարելի յե այսպես արտահայտվել, նույնիսկ ''հանձնարարելի յե''։ Բարի և բութ գեներալն այդ ամենից սաստիկ գոհ եր․ նա բոլորովին այդ չեր սպասում, յերբ վոր, Փարիզ գալով, յեկավ մեզ մոտ։ Այն միջոցին նա քիչ եր մնում ահից դողար․ նա կարծում եր, վոր Blanche-ը կբղավի և կհրամայի վռնդել նրան, ուստի նա նման յելքից հիացած եր և այդ վողջ ամիսը ինչ-վոր անմիտ-հրճվանքի վիճակում մնաց․ հենց այդ որին ել յես նրան թողի։ Արդեն այստեղ յես մանրամասն տեղեկացա, վոր մեր այն ժամանակվա հանկարծակի Ռուլեթենբուրգից մեկնելուց հետո, նույն առավոտյան նրա սրտացավը բռնել եր։ Նա անզգա վայր եր ընկել, իսկ հետո, մի ամբողջ շաբաթ գրեթե խելագարի պես եր և լեզուն կապված եր։ Նրան բժշկում եյին, բայց հանկարծ նա ամեն ինչ թողնում ե, վագոն ե նստում և Փարիզ գալիս։ Հասկանալի բան ե,― Blanche-ի ընդունելությունը նրա համար ամենալավ դեղը դուրս յեկավ, բայց հիվանդության հետքերը յերկար ժամանակ դեռ մնում եյին, չնայած նրա ուրախ և հիացած վիճակին։ Դատողություն անել, կամ նույնիսկ միայն քիչ֊շատ լուրջ խոսակցություն վարել նա միանգամայն արդեն չեր կարող,― այդ դեպքում նա յուրաքանչյուր խոսքին «հըմ» եր կպցնում և գլուխը թափ տալիս,― դրանով ել ամեն ինչ պրծնում եր։ Հաճախ նա ծիծաղում եր, բայց ինչ-վոր նյարդային, հիվանդոտ ծիծաղով, ասես նվաղում եր․ ուրիշ անգամ-ժամերով նստում եր խոժոռ, գիշերի պես, իր խիտ հոնքերը կիտած։ Շատ բան նա նույնիսկ չեր ել մտաբերում․ սարսափելի ցրված եր դառել և սովորություն եր դարձրել ինքն իրեն խոսելու։ Միայն Blanche-ն եր կարողանում կենդանություն ներշնչել նրան․ համ ել խոժոռ, տրտում դրության վրա գալը, յերբ վոր նա մի անկյուն եր քաշվում, միայն նշանակում եր այն, վոր նա վաղուց չեր տեսել Blanche-ին, կամ թե Blanche-ը մի տեղ ե գնացել, իսկ նրան հետը չի տարել, կամ գնալիս չի փայփայել նրան։ Յեվ նա ինքը չեր կարող ասել, թե ինչ ե իր ուզածը և ինքն ել չգիտեր, վոր խոժոռ ու տխուր ե։ Մեկ կամ յերկու ժամ նստելուց հետո (յես մի-յերկու անգամ նկատել եմ այդ, յերբ վոր Blanche-ը գնում եր ամբոդջ որով, հավանորեն Ալբերտի մոտ), նա հանկարծ սկսում ե նայել շուրջը, իրարանցման մեջ եր ընկնում, հետ նայում, մտաբերելու ճիգ անում և ասես մեկին գտնել եր ուզում․ բայց վոչ վոքի չտեսնելով, նորից մոռացության մեջ եր ընկղմվում, մինչև վոր հանկարծ գալիս եր Blanche-ը, ուրախ, ժիր, շքեղ հագնված, հնչեղ ծիծաղով․ Blanche-ը վազում եր նրա մոտ, սկսում եր նրան հրմշտկել և անգամ համբուրել ― ասենք, այս վերջինը սակավ եր նվիրում։ Մի անգամ գեներալն այն աստիճան ուրախացել եր նրա գալուստից, վոր նույնիսկ լաց յեղավ,― յես անգամ զարմացա։ | ||
+ | |||
+ | Blanche֊ը նրա յերևան գալու պես սկսեց նրա ոգտին փաստաբանել իմ առջև։ Նա նույնիսկ դիմում եր ճարտասանության․ հիշեցնում եր, վոր դավաճանել ե գեներալին իմ պատճառով, վոր նա գրեթե գեներալի հարսնացուն եր, խոսք ե տվել նրան, վոր իր պատճառով նա լքել ե ընտանիքը և վոր վերջապես յես ծառայել եմ նրա մոտ և պետք ե վոր այդ զգամ և մի՞թե ամոթ չի ինձ համար․․․ Յես լսում եյի, իսկ նա արագ-արագ դուրս եր տալիս։ Վերջապես յես ծիծաղեցի և դրանով ել ամեն ինչ վերջացավ, այսինքն՝ նախ նա խորհեց, վոր յես հիմար եմ, իսկ ի վերջո հանգեց այն մտքին, վոր յես շատ լավ և համակերպվող մարդ եմ։ Մի խոսքով, յես բախտ ունեցա վերջում արժանանալ այդ արժանավոր աղջկա կատարյալ բարեհայեցողությանը։ (Blanche-ը, ասենք, իրավ վոր շատ և շատ բարի աղջիկ եր,― իր տեսակի, բնականաբար․ սկզբում յես նրան այդպես չեյի գնահատել)։ «Դու խելոք և բարի մարդ ես,― ասում եր նա ինձ վերջում,― և․․․ և․․․ ափսոս ե, միայն վոր դու այդքան հիմար ես։ Դու վոչինչ, վոչինչ չես շահի»։ | ||
+ | |||
+ | — «Un vrai russe, un camouk!»<ref>Իսկական ռուս, մի ղալմուղ։</ref>— նա մի քանի անգամ ուղարկեց ինձ, վոր տանեմ գեներալին ման ածեմ, ճիշտ այնպես, ինչպես լաքեյին-լևրեթին<ref>Գեղեցիկ, սենյակային շան տեսակ։</ref>։ Ասենք յես նրան թատրոն ել եյի տանում, Bal-Mabille ել, ռեստորաններ ել։ Դրա համար Blanche-ը փող ել եր տալիս՝ թեև գեներալս ինքն ել ուներ և մարդամիջում նա շատ սիրում եր փողի քսակ հանելը։ Մի անգամ յես հարկադրված եյի գրեթե բռնություն դործադրել, վոր թույլ չտամ նրան յոթ հարյուր ֆրանկանոց բրոշ գնելու, վորով նա հափշտակվել եր Պալե-Ռոյալում և վորը նա, ինչ ել լինի, ուզում եր Blanche֊ին նվիրած լինել։ | ||
+ | |||
+ | Նրա ինչի՞ն եր պետք ախր յոթ հարյուր ֆրանկանոց բրոշը։ Գեներալը յոթ հարյուր ֆրանկից ավել փող ել չուներ։ Յես յերբեք չկարողացա իմանալ վորտեղից ե նրա ձեռքը փող ընկել։ Կարծում եմ, միստեր Աստլեյից կլինի, մանավանդ վոր նա յե նրանց հաշիվը հյուրանոցում վճարել։ Գալով նրան, թե ինչպես ե վերաբերվել այս ժամանակի ընթացքում գեներալը ինձ, թվում ե, վոր նա գլխի չեր ընկնում իմ և Blanche-ի հարաբերության մասին։ Նա, մի անգամ, թեև աղոտ կերպով, լսել ե, վոր յես խոշոր գումար եմ տարել, բայց անշուշտ յենթադրում եր, վոր յես Blanche-ի մոտ տան քարտուղարի պես մի պաշտոն եմ վարում, կամ թերևս ծառայի։ Առնվազն հետս, ըստ հին սովորության, նա բարձրից եր խոսում, իշխանավորի յեղանակով և մեկ֊մեկ սկսում եր ինձ նախատել։ Մի անգամ նա ինձ ել, Blanche֊ին ել, առավոտյան, սուրճ խմելու ժամանակ, սաստիկ ծիծաղեցրեց։ Նա շատ ել նեղացող մարդ չեր, իսկ այդ որը նեղացավ ինձնից և ինչո՞ւ ― մինչև հիմա չեմ հասկանում։ Բայց, իհարկե, նա ինքն ել չեր հասկանում։ Մի խոսքով՝ նա առանց սկզբի և վերջավորության խոսակցություն բաց արեց, à bàtos-rompus<ref>Ընդհատ-ընդհատ։</ref>, բղավում եր, վոր յես լակոտ եմ, վոր նա կսովորեցնի․․․ վոր նա հասկանալ կտա․․․ և այլն, և այլն։ Վոչ վոք չեր կարողանում բան հասկանալ։ Blanchs֊ը ծիծաղից թուլանում եր․ վերջապես նրան մի կերպ հանգստացրին և տարան ման ածելու։ Շատ անգամ յես նկատում եյի, վոր նա տխրում ե, ինչ-վոր մեկին և ինչ-վոր բան եր ափսոսում, մեկր նրան պակասում եր, չնայած անգամ Blanche-ի ներկայության։ Այդ րոպեներին նա ինքը մի-յերկու անգամ ինձ հետ խոսել սկսեց, բայց յերբեք կարգին չկարողացավ արտահայտվել, վերհիշում եր ծառայությունը, հանգուցյալ կնոջը, տնտեսությունը, կալվածը։ Կկպչի վորևե բառի և կուրախանա, և կկրկնի հարյուր անգամ որական, թեև այդ բառը բնավ չի արտահայտում վոչ նրա զգացմունքը, վոչ ել մտքերը։ Յես փորձեցի նրա հետ յերեխաներից խոսք բաց անել, բայց նա ոձիքը թափ եր տալիս նախկին արագախոսությամբ և շուտով ուրիշ առարկայի անցնում՝ «այո, այո, յերեխաները, յերեխաները, դուք իրավացի յեք»։ Մի անգամ միայն նա զգացվեց ― մենք նրա հետ թատրոն եյինք գնում։ «Դժբախտ յերեխաներ են,― ասաց նա հանկարծ,― այո, պարոն, այո, դժբախտ յերեխաներ»։ Յեվ հետո այդ յերեկոյան նա մի քանի անգամ կրկնեց՝ «դժբախտ յերեխաներ» բառերը։ Յերբ վոր յես մի անգամ խոսք բաց արի Պոլինայից, նա կատաղեց՝ «դա ապերախտ կին ե,― բացականչեց նա,― նա չար ե և ապերախտ։ Նա խայտառակեց գերդաստանը։ Յեթե այստեղ որենքներ լինեյին, յես նրա հախիցը կգայի։ Այո, այո»։ Գալով Դե֊Գրիյեյին, գեներալը նրա անունն անգամ լսել չեր կարողանում։ «Նա ինձ խորտակեց,― ասում եր նա,― նա ինձ կողոպտեց, մորթեց ինձ։ Ամբողջ յերկու տարի դա մի մղձավանջ եր ինձ համար։ Ամիսներ շաբունակ յես յերազում տեսնում եյի նրան։ Դա ― դա, դա․․․ Ո՜, նրա մասին յերբեք ինձ մոտ այլևս խոսք բաց չանեք»։ | ||
+ | |||
+ | Յես տեսա, վոր նրանց գործը գլուխ գալու պես ե, բայց ըսա սովորության լռում եյի։ Blanche-ը առաջինը ինձ հայտնեց՝ դա ուղիղ մեր հրաժեշտի որից յերկու շաբաթ առաջ եր՝― «il a du chanche<ref>Նա շանս ունի։</ref>,― արագ֊արագ վրա յեր տալիս նա,― babouchka-ն<ref>Բաբուշկա ― տատը։</ref> հիմա իրոք արդեն հիվանդ ե և անշուշտ կմեռնի։ Միստեր Աստլեյը հեռագիր ե խփել․ համաձայնեցեք, վոր նա այնուամենայնիվ տատի ժառանգն ե։ Իսկ յեթե չլինի յել, նա ինձ ամենևին չի խանգարի։ Առաջինը՝ նա թոշակ ունի, իսկ յերկրորդը՝ նա կապրի կողքի սենյակում և միանգամայն յերջանիկ կլինի։ Յես կդառնամ «madame la générale»<ref>Տիկին գեներալի կին։</ref>։ Յես լավ շրջանի մեջ կմտնեմ (Blanche-ը միշտ դրա մասին յերազում եր), հետագայում ռուս կալվածատիրուհի կդառնամ, j’aurai un château, des moujiks, et puis j’aurai toujours mon million»<ref>Յես կունենամ դղյակ, մուժիկներ և հետո միշտ ել ձեռք կբերեմ միլիոնը։</ref>։ | ||
+ | |||
+ | — Իսկ յեթե նա խանդի՞, պահանջի՞․․․ աստված գիտե ինչ,― հասկանո՞ւմ ես։ | ||
+ | |||
+ | — Ո՜ վոչ, non, non, non!<ref>Վոչ, վոչ, վոչ։</ref> Ինչպե՞ս կհանդգնի։ Յես միջոցներ եմ ձեռք առել, մի անհանգստանա։ Յես արդեն նրան Ալբերտի անունով մի քանի մուրհակ եմ ստորագրել տվել։ Մի բան վոր յեղավ — նա իսկույն պատժված կլինի։ | ||
+ | |||
+ | — Ե՛հ, գնա մարդու․․․ | ||
+ | |||
+ | Հարսանիքն արինք առանց վորևե հանդիսավորության, ընտանեբար և կամացուկ։ Հրավիրված եյին Ալբերտը և ելի մի-քանի մերձավորներ։ Hortense-ը, Cléopâtre֊ը և այլք վճռականորեն վերացրած եյին մեջտեղից։ Փեսան սաստիկ հետաքրքրված եր իր դրությամբ։ Blanche-ը ինքը կապել եր նրա փողկապը, ինքը ոծել եր նրան անուշահոտությամբ։ Իր ֆրակով և սպիտակ ժիլետով գեներալը très comme il faut<ref>Վայելուչ։</ref> տեսք ուներ։ | ||
+ | |||
+ | — «Il est pourtant très comme il faut»<ref>Այնուամենայնիվ նա շատ վայելուչ ե։</ref>,― հայտնեց ինձ ինքը Blanche-ը, դուրս գալով գեներալի սենյակից, կարծես թե այն միտքը, վոր գեներալը très comme il faut ե, զարմացրել ե նրան իսկ։ Յես այնքան քիչ մանրամասնությունների մեջ ընկա, մասնակից յեղա այնքան ծույլ հանդիսատեսի դերում, վոր շատը մոռացել ել եմ։ Հիշում եմ միայն՝ դուրս եկավ, վոր Blanche-ը իսկի ել de Cominges չի, ինչպես և նրա մայրը — իսկի veuve Cominges չի — այլ du Placet․ Ինչո՞ւ նրանք յերկուսն ել Cominges են յեղել մինչև հիմա ― չգիտեմ։ Բայց գեներալը դրանից ել շատ գոհ եր և du Placet֊ը նրան ավելի դուր յեկավ, քան de Cominges-ը։ Հարսանիքի որը, առավոտյան, դա բոլորովին հագնված, շարունակ դահլիճում անց ու դարձ եր անում և շարունակ ինքն իրեն կրկնում, սաստիկ լուրջ և ծանր տեսքով՝ «M-lle Blanche du-Placet! Blanche du-Placet! du Placet! կույս Բլանկա Դյու-Պլասետ», և վորոշ ինքնահավանություն եր փայլում նրա դեմքին։ Յեկեղեցում, մերի<ref>Համայնքի ներկայացուցիչը Ֆրանսիայում, վոր վարչական իրավունքներ ունի։</ref> մոտ և տանը ուտելու միջոցին նա վոչ միայն ուրախ ու գոհ եր, այլև հպարտ։ Նրանց յերկուսին ել ինչ֊վոր բան եր պատահել։ Blanche-ն ել արժանապատվության մի տեսակ հայացք ուներ։ | ||
+ | |||
+ | — Յես հիմա պետք ե ինձ բոլորովին այլ կերպ պահեմ,― ասաց նա ինձ չափազանց լուրջ․― mais vois-tu<ref>Բայց տես վոր։</ref>, յես մի շատ գեշ բանի մասին չեմ ել մտածել յերևակայիր, յես մինչև հիմա չեմ կարողանում սովորել իմ հիմիկվա ազգանունը ― Զագորյանսկի, Զագոզիանսկի, m-me la générale de Sago-Sago, ces diables des noms russes, enfin madame la ցénérale à quatorze consonnes! Comme c’est agréable, n’est-ce pas?<ref>Գեներալի տիկին Սագո-Սագո, այս սատանայական ռուսի անունները, վերջապես գեներալի տիկին տասնչորս բաղաձայնով ե, ի՜նչ ախորժելի յե, այդպես չե՜։</ref> | ||
+ | |||
+ | Վերջապես մենք անջատվեցինք, և Blanche-ը, այդ հիմար Blanche-ը, հրաժեշտի պահին անգամ արտասվեց։― «Tu étais bon enfant»<ref>Դու լավ տղա յես։</ref>,— ասում եր նա հեծկլտալով։ «Je te croyais bête et tu en avais l’air<ref>Յես քեզ հիմար եյի համարում, դու հիմարի նման եյիր։</ref>, բայց այդ քեզ սազում ե»։ Յեվ արդեն վերջնականապես ձեռքս սեղմելուց հետո նա հանկարծ բացականչեց՝ «Attends!»<ref>Սպասի՛ր։</ref>, վազեց իր ննջարանը և մի րոպեյից հետո բերեց ինձ համար յերկու հազար ֆրանկանոց թղթադրամ։ Յես վոչ մի դեպքում դրան չեյի հավատա։ «Սա քեզ պետք կգա, դու գուցե շատ գիտուն outchitel ես, բայց դու սարսափելի հիմար մարդ ես։ Յերկու հազարից ավել յես քեզ վոչ մի դեպքում չեմ տա, վորովհետև դու բոլորը տանուլ կտաս — միևնույն ե տանուլ կտաս։ Դե՛, գնաս բարով։ Nous serons toujours bons amis<ref>Մենք միշտ բարի բարեկամներ կմնանք։</ref>, իսկ յեթե ելի տանես, անպատճառ յեկ մոտս, ef tu seras heureux!<ref>Յեվ դու յերջանիկ կլինե՜ս։</ref>»։ | ||
+ | |||
+ | Ինձ մոտ ել դեռ մի հինգ հարյուր ֆրանկ մնացել եր․ բացի այդ հազար ֆրանկանոց սքանչելի ժամացույց ունեմ՝ ադամանդե կոճակներ և այլն, այնպես վոր կարելի յե դեռ բավական յերկար քարշ տալ վոչ մի բանի մասին չհոգալով։ Յես դիտմամբ նստել եմ այս աննշան քաղաքում, վոր պատրաստություն տեսնեմ, իսկ գլխավորը սպասում եմ միստեր Աստլեյին։ Յես հաստատ իմացա, վոր նա անցնելու յե այստեղից և գործով մնալու յե մեկ որ։ Ամեն ինչ կիմանամ․․․ և ապա,― ապա ուղղակի Հոմբուրգ։ Ռուլեթենբուրգ չեմ գնա, թերևս գալ սեզոնին յերթամ։ Իրոք, ասում ենք վատ նշան ե յերկու անգամ փորձել բախտը միևնույն սեղանի քով, իսկ ամենաիսկական խաղը հենց Հոմբուրգումն ե։ | ||
+ | |||
+ | == Տասնյոթերորդ գլուխ == | ||
+ | |||
+ | Ահա մի տարի և ութ ամիս ե, ինչ յես այս նոթերը աչքի չեմ անցկացրել և հիմա միայն, տխրությունից ու ցավից, խելքիս փչեց ցրվել, և պատահմամբ կարդացի։ Այն պահին նրա վրա եյի կանգ առել, վոր Հոմբուրգ կերթամ, Աստվա՜ծ իմ, համեմատաբար ի՜նչ թեթև սրտով եմ այն պահին գրել այդ վերջին տողերը։ Այսինքն, վոչ թե թեթև սրտով,― այլ ի՜նչ ինքնավստահ, ի՜նչ անսասան հույսերով։ Ունեյի՞ գեթ մազաչափ կասկած ինքս իմ նկատմամբ։ Յեվ ահա անցել ե ավելի քան մեկ և կես տարի և յես, ըստ իս, մուրացկանից ել ավել վատթար եմ։ Մուրացկանն ի՞նչ ե վոր։ Թքած աղքատության վրա։ Յես պարզապես կործանեցի ինքս ինձ։ Ասենք ինչի՞ հետ համեմատես, համ ել կարիք չկա վոր ինքդ քեզ բարոյականություն քարոզես։ Այդպիսի ժամանակ բարոյախոսությունից ավելի անմիտ բան չի կարող լինել։ Ո՜, ինքնահավան մարդիկ, ի՜նչ հպարտ ինքնահավանությամբ պատրաստ են այդ դատարկախոսներն իրենց մտքերը քարոզելու։ Յեթե նրանք գիտենային, թե վոր աստիճան յես ինքս ըմբռնում եմ իմ այժմյան վիճակի գարշությունը, նրանց լեզուն չեր պտտվի ինձ խրատելու։ Ի՞նչ, ի՞նչ նոր բան կարող են ասել ինձ նրանք, վոր յես չիմանամ։ Յեվ բանն ա՞յդ ե միթե։ Բանն այն ե, վոր անիվի մի պտույտ և ամեն ինչ կփոխվի և այդ իսկ բարոյախոսները առաջինը կգան (յես հավատացած եմ) բարեկամական կատակներով ինձ շնորհավորելու։ Յեվ ինձնից այլևս յերես չեն դարձնի հիմիկվա պես։ Թքած նրանց բոլորի վրա։ Ի՞նչ եմ յես հիմա։ Zéro։ Ի՞նչ կարող եմ դառնալ վաղը։ Վաղը յես կարող եմ հարություն առնել և վերստին ապրել սկսել։ Կարող եմ մեջս գտնել մարդը, քանի նա դեռ չի կորել։ | ||
+ | |||
+ | Յես իրոք այն միջոցին Հոմբուրգ գնացի, բայց․․․ հետո յես Ռուլնթենբուրգում ել յեղա, գնացի նաև Սպա, նույնիսկ Բադեն, ուր յես գնացի իբրև խորհրդական Հինցեյի կամերդիներ, մի լրբի և իմ այստեղի նախկին տիրոջ։ Այո, յես լաքեյ ել դառա, ամբողջ հինջ ամիս։ Այդ պատահեց բանտից դուրս գալուց հետո անմիջ ապես։ (Յես Ռուլեթենբուրգում բանտ ել նստեցի, այստեղ արած մի պարտքի պատճառով։ Մի անհայտ մարդ ինձ հետ գնեց,― ո՞վ։ Միստեր Աստլե՞յը։ Պոլի՞նան։ Չգիտեմ, բայց պարտքս վճարված եր, ընդամենը յերկու հարյուր թալեր, և յես ազատություն ստացա)։ Ո՞ւր կորչեյի։ Յես ել այդ Հինցեյի մոտ մտա։ Նա յերիտասարդ և թեթևսոլիկ մարդ ե, սիրում ե ծուլություն անել, իսկ յես խոսում ու գրում եմ յերեք լեզվով։ Յես սկզբում մտա նրա մոտ համարյա քարտուղարի պաշտոնով, ամսական յերեսուն գուլդենով, բայց բանս վերջացավ իսկական լաքեյությամբ․ քարտուղար պահելը նրա միջոցներից վեր եր և նա ռոճիկս պակսեցրեց․ իսկ յես տեղ չունեյի, վոր գնայի, յես մնացի ― և այդպիսով ինքնաբերաբար լաքեյ դառա։ Ծառայության մեջ կեր ու խումս պակաս եր, բայց փոխարենը հինգ ամսվա ընթացքում յոթանասուն գուլդեն տնտեսեցի։ Մի անգամ յերեկոյան, Բադենում յես հայտնեցի նրան, վոր կամենում եմ անջատվել նրանից, նույն այդ յերեկոյան յես գնացի ռուլեթի խաղատեղին։ Ո՜, ինչպե՜ս եր բաբախում սիրտս։ Չե, թանգը փողը չեր իմ աչքում։ Այն միջոցին յես միայն ուզում եյի, վոր վաղն ևեթ բոլոր այդ Հինցեները, բոլոր այն ոբեր֊կելները, բոլոր այն Բադենի շքեղ տիկինները ― վոր նրանք բոլորը խոսեն իմ մասին, իմ պատմությունն անեն, զարմանան, գովեն և խոնարհվեն իմ նոր տարածի առջև։ Այդ ամենը մանկական անուրջներ ու հոգսեր են, բայց․․․ ո՞վ գիտե, գուցե յես Պոլինային ել հանդիպեյի, յես նրան կպատմեյի և նա կտեսներ, վոր բաղդի այդ բոլոր անմիտ զրույցներից բարձր եմ․․․ Չե, թանգը փողը չեր իմ աչքում։ Յես հավատացած եմ, վոր դարձյալ ցրիվ կտայի վորևե Blache-ի վրա, դարձյալ յերեք շաբաթ Փարիզում տասնվեց հազար ֆրանկանոց սեփական զույգ ձիերով ման կզգայի։ Յես հո հաստատ գիտեմ, վոր ժլատ չեմ․ յես նույնիսկ կարծում եմ, վոր շռայլ եմ, մինչդեռ, այնուամենայնիվ, ի՜նչ տենդագին, սրտատրոփ եմ լսում կրուպյորի բարձր ձայնը՝ trente et un, rouge, impaire et passe կամ quatre, noir, pair et manque!<ref>Յերեսուն մեկ կարմիր, կենտ և վորոշ թվից հետո, կամ՝ չորս, սև, զույգ և մինչև վորոշ թիվը։</ref> Ի՜նչ ագահությամբ եմ նայում խաղասեղանի վրայի վոսկու սյունյակներին, յերբ վոր նրանք, կրուպյորի թիակից ցրիվ են գալիս, կույտ-կույտ, վորպես վառ կրակներ կամ արշինի չափ յերկար արծաթի սյունակներին, վոր ընկած են անիվի շուրջը։ Նոր-նոր մոտենալով խաղասրահին, դեռ յերկու սենյակ առաջ, հազիվ լսում եմ այս ու այն կողմ թափվող փողի զրնգոցը ― գրեթե ջղաձգություն եմ զգում։ | ||
+ | |||
+ | Ո՜, այն յերեկոյան, յերբ յես իմ յոթանասուն գուլդենը խաղասեղանի վրա դրի, նույնպես նշանավոր յերեկո յեր։ Յես սկսեցի տասը գուլդենից և դարձյալ passe-ից: Passe-ի նկատմամբ յես նախապաշարմունք ունեմ։ Յես տանուլ տվի։ Մոտս վաթսուն գուլդեն արծաթ դրամ մնաց, յես խորհեցի և նախրնտրեցի zéro-ն։ Յես սկսեցի հնդական գուլդեն վեր գալ zéro-յի վրա․ յերրորդ անգամ վեր գալուց հանկարծ zéro յե դուրս գալիս․ քիչ մնաց ուրախությունից մեռնեյի, վոր ստացա հարյուր յոթանասունհինգ գուլդեն․ յերբ վոր յես հարյուր հազար գուլդեն տարա ― այդչափ ուրախ չեյի։ Իսկույն rouge-ի վրա հարյուր գուլդեն վեր յեկա,― տվեց․ բոլոր յերկու հարյուրը rouge-ի վրա ― տվեց․ բոլոր չորսհարյուրը noir-ի վրա ― տվեց․ բոլոր ութ հարյուրր manque-ի վրա ― տվեց․ առաջվանի հետ հաշված, հազար յոթ հարյուր գուլդեն գոյացավ, այն ել հինգ րոպեյից պակաս միջոցում։ Այսպիսի վայրկյաններում ահա մարդ մոռանում ե նախկին անհաջողությունները։ Չե՞ վոր յես այդ ձեռք բերի, վտանգելով ավելին, քան կյանքս, հանդգնեցի ռիսկ անել և ահա, յես դարձյալ մարդկային շարքն ընկա։ | ||
+ | |||
+ | Յես համար վարձեցի և մինչև ժամը յերեքը նստած փողերս եյի համարում։ Առավոտյան արթնացա արդեն վոչ իբրև լաքեյ։ Յես վճռեցի նույն որը Հոմբուրգ մեկնել՝ այնտեղ յես լաքեյի ծառայություն չեյի արել և բանտ չեյի նստել։ Գնացքից, կես ժամ առաջ յես գնացի յերկու անգամ վեր գալու, վոչ ավել և տանուլ ավի մեկուկես հագար ֆլորին։ Այնուամենայնիվ յես ելի Հոմբուրգ տեղափոխվեցի և ահա մեկ ամիս կլինի, վոր այստեղ եմ․․․ | ||
+ | |||
+ | Յես, իհարկե, անընդհատ տագնապի մեջ եմ, ամենամանր գումարներ եմ վեր գալիս և ''ինչ-վոր բանի'' յեմ սպասում, հաշիվ անում, կանգնում եմ որերով խաղասեղանի մոտ և ''դիտում'' խաղը, անգամ յերազում խաղ եմ տեսնում, բայց այնուհանդերձ ինձ թվում ե, վոր յես կարծես փետացել եմ, ասես խրվել եմ ինչ֊վոր տիղմի մեջ։ Հետևցնում եմ այս միստեր Աստլեյի հետ հանդիպումի տպավորությունից։ Մենք այն իսկ որից չեյինք տեսնվել և հանդիպեցինք պատահմամբ․ ահա թե ինչպես յեղավ։ Յես անցնում եյի այգում և հաշիվ անում, վոր հիմա յես գրեթե մնացել եմ առանց փողի, բայց վոր յես հիսուն գուլդեն ունեմ, բացի այդ հյուրանոցում, վորտեղ խղճուկ սենյակ եմ բռնում, անցյալ որը ամեն ինչի համար վճարել եմ։ Ուրեմն ինձ համար ռուլեթ խաղալու մի հատիկ հնարավորություն ե մնացել,― թե մի բան տարա, կարելի կլինի խաղը շարունակել, իսկ յեթե տանուլ տվի ― պետք ե վոր դարձյալ լաքեյ դառնամ, յեթե իսկույն ռուսներ չգտնեմ, վորոնց ուսուցիչ ե հարկավոր։ Այդ մտքով զբաղված՝ յես գնացի իմ ամենորյա զբոսանքի ճամբով, պուրակի միջով և անտառի միջով հարևան իշխանության սահմանները։ Յերբեմն յես այդ կերպ չորս ժամի չափ ման եյի գալիս և վերադառնում Հոմբուրգ՝ հոգնած ու քաղցած։ Նոր եյի այգուց պուրակ մտել, յերբ հանկարծ նստարանի վրա տեսա միստեր Աստլեյին։ Նա առաջինը նկատեց ինձ և ձայն տվեց։ Յես նստեցի նրա կողքին։ Սակայն նկատելով, վոր նա իրեն ծանր ե պահում, յես իսկույն մեղմեցի ուրախությունս, թե չե սաստիկ ուրախացել եյի։ | ||
+ | |||
+ | — Ուրեմն դուք այստեղ եք։ Յես այդպես ել կարծում եյի, վոր կհանդիպեմ ձեզ,― ասաց նա ինձ։— Անհանգիստ միք լինի պատմելու, յես գիտեմ, յես ամեն ինչ գիտեմ, ձեր ամբողջ կյանքը այս մեկ տարի ութ ամսվա ընթացքում ինձ հայտնի յե։ | ||
+ | |||
+ | — Վահ, ահա թե ինչպե՜ս հետևում եք հին բարեկամներին․― պատասխանեցի յես։― Ձեզ պատիվ ե բերում, վոր չեք մոռանում․․․ Համբերեցեք, ապա, դուք ինձ միտք եք տալիս՝ դուք հո չե՞ք ինձ Ռուլեթենբուրգի բանտից հետ գնել, վորտեղ յես յերկու հարյուր գուլդեն պարտքի համար եյի նստած։ Ինձ անհայտ մարդ եր հետ գնել։ | ||
+ | |||
+ | — Վոչ, ո՜, վոչ, յես ձեզ հետ չեմ գնել Ռուլեթենբուրգի բանտից, վորտեղ դուք յերկու հարյուր գուլդեն պարտքի համար նստած եք յեղել, բայց յես իմացել եմ, վոր դուք նստած եք բանտում յերկու հարյուր գուլդեն պարտքի համար։ | ||
+ | |||
+ | — Ուրեմն, այնուամենայնիվ, գիտե՞ք ով ե ինձ հետ գնել։ | ||
+ | |||
+ | — Ո՜, վոչ, չեմ կարող ասել թե գիտեմ՝ ով ե ձեզ հետ գնել։ | ||
+ | |||
+ | — Տարորինակ ե, մեր ռուսներից վոչ վոք ինձ չի ճանաչում, ասենք՝ ռուսներն այստեղ չեն ել հետ գնի․ այ, մեզնում, այնտեղ, Ռուսաստանում, ուղղափառները ուղղափառներին հետ են գնում։ Իսկ յես հենց այնպես ել կարծում եյի, թե վորևե տարորինակ անգլիացի կլինի, տարորինակությունից։ | ||
+ | |||
+ | Միստեր Աստլեյը լսում եր ինձ վորոշ զարմանքով։ Նա կարծես սպասում եր ինձ հուսաբեկ և կոտրված տեսնել։ | ||
+ | |||
+ | — Սակայն յես շատ ուրախ եմ տեսնել, վոր դուք միանգամայն պահպանել եք ձեր վոգու վողջ անկախությունը և անգամ զվարթությունը,― արտասանեց նա բավական անախորժ տեսքով։ | ||
+ | |||
+ | — Այսինքն՝ ներքուստ դուք ճաքում եք ― ինչու յես կոտրված և ստորացած չեմ,― ասացի յես խնդալով։ | ||
+ | |||
+ | Նա շուտ չըմբռնեց, բայց ըմբռնելուց հեաո՝ ժպտաց։ | ||
+ | |||
+ | — Յես հավանում եմ ձեր նկատողությունները։ Այդ խոսքերից յես ճանաչում եմ իմ վաղեմի, խելացի, հին, ներշնչված և միաժամանակ ցինիկ բարեկամիս․ մենակ ռուսները կարող են իրենց մեջ միաժամանակ համատեղել այդքան հակասություններ։ Իրավ, մարդս սիրում ե իր լավագույն բարեկամին տեսնել իր առջև ստորացման մեջ․ բարեկամությունը, ըստ մեծի մասին, ստորացման վրա յե հիմնված լինում․ և դա հին, բոլոր խելացի մարդկանց հայտնի ճշմարտություն ե։ Սակայն ներկա դեպքում, հավատացնում եմ ձեզ, յես անկեղծ ուրախ եմ, վոր դուք չեք վհատվում։ Ասացեք, մտադիր չե՞ք դուք խաղը թողնել։ | ||
+ | |||
+ | — Ո՜, սատանան նրա հետ։ Իսկույն կթողնեմ, միայն թե․․․ | ||
+ | |||
+ | — Միայն թե տանուլ տվածը հե՞տ բերեք։ Այդպես ել յես գիտեյի․ միք ավարտի ձեր խոսքը․ գիտեմ, դուք այդ հանկարծ ասացիք, հետևաբար ճշմարիտ խոսեցիք։ Ասացեք, բացի խաղալուց, ել վոչ մի բանով չե՞ք զբաղվում։ | ||
+ | |||
+ | — Վոչ մի բանով․․․ | ||
+ | |||
+ | Նա սկսեց ինձ քննել։ Յես բան չգիտեյի, յես գրեթե լրագիր ել չեյի նայում և բոլոր այս ժամանակամիջոցում վոչ մի գիրք բաց չեյի արել։ | ||
+ | |||
+ | — Դուք փետացել եք,― նկատեց նա,― դուք վոչ միայն հրաժարվել եք կյանքից, ձեր սեփական և հասարակական հետաքրքրությունից մարդու և քաղաքացու պարտականությունից, բարեկամներից (իսկ դուք այնուհանդերձ բարեկամներ ունեցել եք), դուք վոչ միայն հրաժարվել եք վորևե նպատակից, բացի տանելուց,― դուք հրաժարվել եք անգամ ձեր հուշերից։ Յես հիշում եմ ձեզ ձեր կյանքի ջերմ և զորեղ պահին, բայց յես հավատացած եմ, վոր դուք ձեր այն ժամանակվա բոլոր լավագույն տպավորությունները մոռացության եք տվել․ ձեր յերազները, ձեր այժմյան հանապազորյա ցանկությունները pair և impair-ից, rouge-ից noir-ից, տասներկու միջիններից և այլն, և այլն դենը չեն գնում, յես հավատացած եմ։ | ||
+ | |||
+ | — Բավական ե, միստեր Աստլեյ, խնդրեմ, խնդրեմ չհիշեցնեք,― գոչեցի յես տհաճությամբ, քիչ եր մնում թե չարությամբ,― իմացած յեղեք, վոր յես վոչնչից վոչինչ չեմ մոռացել, բայց յես միառժամանակ արտաքսել եմ միայն իմ գլխից այդ ամենը, անգամ հուշերը, մինչև վոր իմ պարագաներն արմատապես չփոխեմ․ այն ժամանակ․․․ այն ժամանակ դուք կտեսնեք, յես հարություն կառնեմ։ | ||
+ | |||
+ | — Դուք տասը տարուց հետո ել եք այստեղ լինելու,― ասաց նա,― մարջ գանք, վոր յես կհիշեցնեմ ձեզ այս խոսքս, յեթե կենդանի մնամ, հենց նույն այս նստարանի վրա։ | ||
+ | |||
+ | — Դե՛, բավական ե,― ընդհատեցի յես անհամբեր,― և վորպեսզի ձեզ ապացուցած լինեմ, վոր յես անցյալի նկատմամբ այնքան ել մոռացկոտ չեմ, թույլ տվեք իմանալ, վորտե՞ղ ե հիմա միսս Պոլինան։ Յեթե դուք չեք ինձ հետ գնել, ապա անշուշա նա կլինի։ Այն իսկ պահից յես նրանից վոչ մի լուր չեմ ունեցել։ | ||
+ | |||
+ | — Վոչ, ո՜, վոչ։ Յես չեմ կարծում, վոր նա ձեզ հետ գնած լինի։ Նա հիմա Զվիցարիայում ե և դուք ինձ մեծ բավականություն պատճառած կլինեք, յեթե դադարեք ինձ միսս Պոլինայի մասին հարց ու փորձ անելուց,― ասաց նա վճռականորեն և նույնիսկ բարկացած։ | ||
+ | |||
+ | — Այդ կնշանակի, վոր նա ձեզ ել ե սաստիկ վերք հասցրել,― ծիծաղեցի յես ակամա։ | ||
+ | |||
+ | — Միսս Պոլինան ― բոլոր ամենաշատ հարգանքի արժան եյակներից լավագույնն ե, բայց, կրկնում եմ, դուք ինձ մեծ բավականություն պատճառած կլինեք, յեթե դադարեք ինձ միսս Պոլինայի մասին հարց ու փորձ անելուց։ Դուք նրան յերբեք չեք ճանաչել և նրա անունը ձեր շուրթերում յես համարում եմ վիրավորանք իմ բարոյական զգացմունքին։ | ||
+ | |||
+ | — Ահա թե ինչ։ Ասենք, դուք անարդարացի յեք․ ել ինչի՞ց խոսեմ ձեզ հետ, բացի դրանից, ինքներդ դատեցեք։ Չե՞ վոր մեր հարաբերությունները հենց այդ ե։ Անհանգիսա միք լինի, վոչ մի ներքին, գաղտնի բան ինձ պետք չե․․․ Յես հետաքրքրվում եմ միայն, այսպես ասած, միսս Պոլինայի արտաքին կացությամբ, նրա այժմյան դրսի կարգ ու սարքով միայն։ Այդ կարելի յե յերկու խոսքով հաղորդել։ | ||
+ | |||
+ | — Համեցեք, պայմանով, վոր այդ յերկու խոսքով ամեն ինչ վերջացած լինի։ Միսս Պոլինան յերկար ժամանակ հիվանդ եր․ նա հիմա ել ե հիվանդ․ միառժամանակ նա, իմ մոր և քրոջ հետ, հյուսիսային Անգլիայում ապրեց։ Կես տարի առաջ նրա տատը ― հիշո՞ւմ եք, այն խելագար կինը, մեռավ և անձնապես նրան յոթ հազար ստերլին կարողություն թողեց։ Հիմա միսս Պոլինան ճամբորդում ե իմ մարդու գնացած քրոջ ընտանիքի հետ։ Նրա փոքր յեղբայրն ու քույրն ել են ապահովված տատի կտակով և սովորում են Լոնդոնում։ Գեներալը, նրա խորթ հայրը, մի ամիս առաջ կաթվածահար յեղավ Փարիզում։ M-lle Blanche-ը նրա հետ լավ ե վարվելիս յեղել, բայց այն ամենը, վոր նա ստացավ տատից, որ առաջ իր անվան ե դարձրել․․․ ահա, կարծեմ, բոլորը․․․ | ||
+ | |||
+ | — Իսկ Դե-Գրիյե՞ն։ Նա չի՞ ճամբորդում արդյոք Զվիցարիայում։ | ||
+ | |||
+ | — Վոչ, Դե-Գրիյեն չի ճամբորդում Զվիցարիայում և յես չգիտեմ, վորտեղ ե Դե-Գրիյեն․ բացի այդ մի անգամ ընդմիշտ նախազգուշացնում եմ ձեզ, վոր խուսափեք նման ակնարկներից և անազնիվ համադրություններից, այլապես դուք անպատճառ գործ կունենաք ինձ հետ։ | ||
+ | |||
+ | — Ի՜նչ, չնայած մեր նախկին բարեկամական հարաբերությունների՞ն։ | ||
+ | |||
+ | — Այո, չնայած մեր նախկին բարեկամական հարաբերություններին։ | ||
+ | |||
+ | — Հազար ներողություն, միստեր Աստլեյ, բայց թույլ տվեք՝ այստեղ վիրավորական և անազնիվ բան չկա․ յես հո միսս Պոլինային վոչ մի բանում չեմ մեղադրում։ Բացի այդ ― ֆրանսիացի և ռուս որիորդ, ընդհանրապես ասելով ― այնպիսի մի համադրություն ե, միստեր Աստլեյ, վոր մենք չե, վոր պիտի լուծենք կամ վերջնականապես ըմբռնենք։ | ||
+ | |||
+ | — Յեթե դուք Դե-Գրիյեյի անունը ուրիշ անվան հետ միասին հիշատակելու չլինեք, ապա յես կխնդրեյի ձեզնից բացատրել ինձ, թե ի՞նչ եք հասկանում դուք «ֆրանսիացի և ռուս որիորդ» ասելով։ Այդ ի՞նչ «համադրություն» ե։ Ինչո՞ւ անպայման ֆրանսիացի և անպայման ռուս որիորդ։ | ||
+ | |||
+ | — Տեսա՞ք, դուք ահա հետաքրքրվեցիք, բայց դա յերկար նյութ ե, միստեր Աստլեյ։ Այստեղ պետք ե նախապես մարդ շատ բան իմանա։ Թեև դա կարևոր խնդիր ե, ինչքան ել առաջին հայացքից դա ծիծաղելի լինի։ Ֆրանսիացին, միստեր Աստլեյ,― ավարտված, գեղեցիկ ձև ե։ Դուք, ինչպես բրիտանացի, կարող եք դրան չհամաձայնել․ յես ինչպես ռուս, նույնպես համաձայն չեմ, դեհ, ասենք, հենց նախանձից, բայց մեր որիորդները կարող են այլ կարծիքի լինել։ Դուք կարող եք Ռասինին համարել կոտրատված, ծռմռած և շպարած, անշուշտ, նույնիսկ նրան չեք ել կարդա։ Յես ել եմ նրան կոտրատված, ծռմռած և շպարած համարում, մի տեսակետից անգամ ծիծաղելի, բայց նա հիանալի յե, միստեր Աստլեյ, և, վոր գլխավորն ե,― նա մեծ պոետ ե, կամենանք, թե չկամենանք մենք ձեզ հետ։ Ֆրանսիացու ազգային ձևը, այսինքն՝ փարիզեցու,― գեղեցիկ ձևի յե սկսել վերածվել, յերբ վոր մենք տակավին արջեր ենք յեղել։ Հեղափոխությունը ժառանգեց ազնվականության։ Հիմա ամենահասարակ ֆրանցուզիշկան կարող ե մաներներ, պրիյոմներ, արտահայտություններ և անգամ մտքեր ունենալ լիովին գեղեցիկ ձևի մեջ, այդ ձևի ստեղծմած մեջ մասնակից չլինելով վոչ իր ձեռներեցությամբ, վոչ հոգով, վոչ սրտով,― այդ ամենը նա ժառանգություն ե ստացել։ Նրանք կարող են ամենադատարկից դատարկ և ամենաստորից ստոր լինել։ Դեհ, միստեր Աստլեյ, հաղորդեմ ձեզ հիմա, վոր աշխարհիս յերեսին բարի, խելացի և այնքան ել չկոտրատված ռուս որիորդից ավելի դյուրահավատ և անկեղծ եյակ չկա։ Դե-Գրիյեն, հանդես գալով վորևե դերում, հանդես գալով դիմակավորված, կարող ե արտասովոր դյուրությամբ նվաճել նրա սիրտը․ նա գեղեցիկ ձև ունի, միստեր Աստլեյ, և որիորդն ընդունում ե այդ գեղեցիկ ձևը նրա սեփական հոգու տեղ, նրա հոգու և սրտի բնական ձևի տեղ և վոչ թե զգեստի տեղ, վոր նա ժառանգել ե։ Ի մեծ տհաճություն ձեր, յես պետք ե խոստովանեմ, վոր անգլիացիք, մեծ մասամբ ― կոշտ ու կոպիտ շարժուձևեր ունեն, իսկ ռուսները բավական զգայուն կերպով գիտեն զանազանել գեղեցիկը տգեղից և գեղեցկի սիրահար են։ Բայց հոգու գեղեցկությունը և անձնավորության ինքնուրույնությունը ջոկելու համար շատ ավելի անկախություն և աղատություն ե պետք, քան ունեն մեր կանայք, առավել ես որիորդները,― և արդեն համենայն դեպս շատ ավելի փորձառություն։ Իսկ միսս Պոլինան,― ներեցեք, բերնից դուրս թռածը հետ չի բերվի,― պետք ե շատ և շատ յերկար վճիռ կայացնի, վորպեսզի ձեզ նախընտրի գարշելի Դե֊Գրիյեյին։ Նա ձեզ կգնահատի ել, կբարեկամանա ձեզ, կբանա ձեր առջև իր վողջ սիրտը, բայց այդ սրտում, այնուհանդերձ տիրողը ― ատելի գարշելին, վատ և մանր վաշխառու Դե֊Գրիյեն կլինի։ Այդ այդպես ել կմնա, այսպես ասած, սոսկ համառությունից և ինքնասիրությունից, վորովհետև նույն այդ Դե֊Գրիյեն հանդես ե յեկել գեղեցիկ մարկիզի լուսապսակով, հիասթափված ազատամիտի և քայքայվածի (իբրև թե) կերպարանքով, ոգնել ե նրա ընտանիքին և թեթևամիտ գեներալին։ Նրա արարքները հետո բացվեցին։ Բայց այդ վոչինչ, վոր բացվեցին՝ այնուամենայնիվ տվեք նրան նախկին Դե֊Գրիյեյին ― ահա թե նրան ինչ ե պետք։ Յեվ քանի ավելի յե նա ատում այժմյան Դե-Գրիյեյին, այնքան ավելի յե կարոտում նախկինին, թեև նախկինը գոյություն ե ունեցել լոկ նրա յերևակայության մեջ։ Դուք շաքարագո՞րծ եք, միստեր Աստլեյ։ | ||
+ | |||
+ | — Այո, յես մասնակցում եմ Լովել և Ընկ․ շաքարի հայտնի գործարանի ընկերությանը։ | ||
+ | |||
+ | — Ահա, տեսնո՞ւմ եք, միստեր Աստլեյ։ Մի կողմից շաքարագործ, իսկ մյուս կողմից՝ բելվեդերյան Ապոլլոն․ մեկը մյուսին մի տեսակ չի բոնում։ Իսկ յես նույնիսկ շաքարագործ ել չեմ, այլ պարզապես ռուլեթի մանր խաղամոլ, անգամ լաքեյություն արած, մի բան, վոր անշուշտ հայտնի յե միսս Պոլինային, վորովհետև նա կարծեմ լավ վոստիկանություն ունի։ | ||
+ | |||
+ | — Դուք չարացած եք, դրանից ե, վոր այդ պարապ բաներն ասում եք,― պաղարյուն և մտածելուց հետո ասաց միստեր Աստլեյ ը։― Բացի այդ ձեր խոսքերն ինքնուրույն չեն։ | ||
+ | |||
+ | — Համաձայն եմ։ Բայց սարսափելին ել հենց այն ե, իմ ազնիվ բարեկամս, վոր բոլոր այս մեղադրանքներս, ինչքան ել հնացած լինեն, ինչքան ել ցածր լինեն, ինչքան ել վոդեվիլայն,― այնուհանդերձ ճշմարիտ են։ Այնուամենայնիվ մենք ձեզ հետ վոչ մի բանի չհասանք։ | ||
+ | |||
+ | ― Դա գարշելի դատարկաբանություն ե․․․ վորովհետև, վորովհետև․․․ դե իմացած յեղեք,― արտասանեց միստեր Աստլեյը դողդող ձայնով և փայլատակելով աչքերը,― իմացած յեղեք, ապերախտ և անարժան, մանր ու դժբախտ մարդ, վոր յես յեկել եմ Հոմբուրգ դիտմամբ, նրա հանձնարարությամբ, վորպեսզի ձեզ տեսած լինեմ, ձեզ հետ յերկար և անկեղծ խոսած լինեմ և հաղորդեմ բոլորը նրան,― ձեր զգացմունքները, մտքերը, ակնկալությունները և․․․ հուշերը։ | ||
+ | |||
+ | — Մի՞թե։ Մի՞թե։— Գոչեցի յես և արցունքը կարկուտի պես տեղաց իմ աչքերից։ Յես չկարողացա զսպել արցունքս և դա կարծեմ առաջին անգամն եր իմ կյանքում։ | ||
+ | |||
+ | — Այո, դժբախտ մարդ, նա ձեզ սիրել ե և յես կարող եմ այդ բաց անել, վորովհետև դուք կորած մարդ եք։ Այդ քիչ ե, յեթե յես անգամ ասելու լինեմ, վոր նա մինչև որս ել սիրում ե ձեզ, մեկ ե, դուք հո այստեղ կմնաք։ Այո, դուք կործանեցիք ինքներդ ձեզ։ Դուք վորոշ ընդունակություններ ունեյիք, կենդանի բնավորություն և վատ մարդ չեյիք․ դուք նույնիսկ կարող եյիք ոգտակար լինել ձեր հայրենիքին, վոր մարդկանց այնպիսի կարիք ունի, բայց դուք կմնաք այստեղ և ձեր կյանքն ավարտված ե։ Յես ձեզ չեմ մեղադրում։ Իմ կարծիքով բոլոր ռուսներն այդ տեսակ են կամ հակված են այդ տեսակ լինելու։ Ռուլեթը չլինի, ուրիշ դրա նման բան կլինի։ Բացառությունները շատ հազվագյուտ են։ Դուք առաջինը չեք, վոր չեք հասկանում, թե ինչ ե աշխատանքը (ձեր ժողովուրդի մասին չե խոսքս)։ Ռուլեթը ― գերազանցորեն ռուսի խաղ ե։ Մինչև որս դուք ազնիվ եք յեղել և նախընտրել եք լաքեյ դառնալ, քան գող․․․ Բայց վախս գալիս ե խորհել, թե ի՞նչ կարող ե լինել ապագայում։ Բավական ե, մնաք բարով։ Դուք, իհարկե, փողի կարիք ունեք։ Ահա ձեզ ինձնից տասը լուիդոր, ավել չեմ տա, վորովհետև միևնույն ե տանուլ եք տալու։ Առեք և մնաք բարով։ Դե՛, վերցրեք։ | ||
+ | |||
+ | — Վոչ, միստեր Աստլեյ, ձեր բոլոր հիմիկվա խոսքերից հետո․․․ | ||
+ | |||
+ | — Վերցրեք,― ճչաց նա։― Յես համոզված եմ, վոր դուք տակավին ազնիվ եք և տալիս եմ ինչպես բարեկամը կտա ճշմարիտ բարեկամին։ Յեթե յես կարողանայի համոզված լինել, վոր դուք իսկույն ևեթ կթողնեք խաղը, Հոմբուրգը և կերթաք ձեր հայրենիքը,— յես պատրաստ կլինեյի անհապաղ ձեզ հազար ստերլին տալու, վոր նոր կենսուղի սկսեք։ Բայց հենց այն պատճառով ել հազար ստերլինգ չեմ տալիս ձեզ, այլ տալիս եմ միայն տասը լուիդոր, վոր հազար ստերլին, թե տասը լուիդոր ներկայումս ձեզ համար միանգամայն միևնույն բանն ե․ միևնույն ե՝ տանուլ եք տալու։ Առեք և մնաք բարով։ | ||
+ | |||
+ | — Կվերցնեմ, յեթե թույլ կտաք, վոր ձեզ գրկեմ ― հրաժեշտ տամ։ | ||
+ | |||
+ | — Ո՜, այդ հաճույքով։ | ||
+ | |||
+ | Մենք անկեղծ գրկախառնվեցինք և միստեր Աստլեյը գնաց։ | ||
+ | |||
+ | Վոչ, նա արդարացի չե։ Յեթե Պոլինայի և Դե֊Գրիյեյի նկատմամբ յես կոպիտ և հիմար յեղա, ապա նա կոպիտ և շուտափույթ յեղավ ռուսների նկատմամբ։ Իմ մասին յես բան չունեմ ասելու։ Թեև․․․ թեև, այս ամենը առայժմ այն չե, այս ամենը բառեր են, բառեր ու բառեր, իսկ հարկավոր ե գործ։ Այստեղ հիմա կարևորը Զվիցարիան ե։ Վաղն ևեթ,― ո՜, յեթե կարելի լիներ վաղն ևեթ մեկնել։ Նորից վերածնվել, հարություն առնել։ Պետք ե նրանց ապացուցեմ․․․ թող գիտենա Պոլինան, վոր յես դեռևս կարող եմ մարդ լինել։ Արժե միայն․․․ հիմա արդեն, ասենք, ուշ ե,― բայց վաղը․․․ Ո՜, յես ունեմ նախազգացում և դա այլ կերպ լինել չի կարող։ Ձեռքիս հիմա տասնհինգ լուիդոր կա, իսկ յես տասնհինգ գուլդենով ել եմ սկսել։ Յեթե զգույշ սկսես․․․― և մի՞թե, մի՞թե յես այնքան յերեխա յեմ։ Մի՞թե յես չեմ հասկանում, վոր կորած մարդ եմ։ Սակայն ինչո՞ւ չեմ կարող հարություն առնել։ Այո, արժե միայն գեթ մեկ անգամ կյանքում հաշիվ հասկացող և համբերող լինել ― ահա և բոլորը։ Արժե միայն գեթ մեկ անգամ բնավորության տեր լինել, և յես մեկ ժամում կկարողանամ փոխել ճակաաագիրը։ Գլխավորը ― բնավորությունն ե։ Բավական ե մտաբերել, թե ի՞նչ որի եյի յոթ ամիս առաջ Ռուլեթենբերգում, իմ վերջնական տանուլ տալուց առաջ։ Ո՜, դա վճռականության յերևելի դեպք եր՝ յես այն միջոցին տանուլ տվի բոլորը, բոլորը․․․ Դուրս եմ գալիս վոկսալից, տեսնեմ՝ ― ժիլեթիս գրպանում մի գուլդեն ել ե շարժվում։ «Ա՜, կնշանակի, ճաշելու փող կունենամ», խորհեցի յես, բայց մի հարյուր քայլ անցնելուց հետո հետ մտածեցի և վերադարձա։ Յես վեր յեկա այդ գուլդենը manque-ի վրա (այդ անգամ manque-ն եր) և, իրավ, ինչ֊վոր ուրիշ բան կա այն զգացողության մեջ, յերբ վոր մեն֊մենակ, ոտարության մեջ, հեռու հայրենիքից, բարեկամներից և առանց իմանալու, թե ինչ ես ուտելու այսոր, վերջին գուլդենը վեր ես գալիս, ամենա, ամենավերջինը։ Յես տարա և քսան րոպեյից հետո դուրս յեկա վոկսալից, գրպանումս հարյուր յոթանասուն գուլդեն։ Դա փա՜ստ ե։ Ահա թե վերջին գուլդենը յերբեմն ինչե՜ր կարող ե անել։ Իսկ յեթե յես այն պահին ընկճվեյի՞, յեթե յես սիրտ չանեյի՞․․․ | ||
+ | |||
+ | Վաղը, վաղն ամեն ինչ կվերջանա։ | ||
+ | |||
+ | ----- | ||
+ | |||
+ | <references /> |
Ընթացիկ տարբերակը 23:03, 25 Ապրիլի 2015-ի դրությամբ
հեղինակ՝ Ֆյոդոր Դոստոյեվսկի |
Բովանդակություն
- 1 Առաջին գլուխ
- 2 Յերկրորդ գլուխ
- 3 Յերրորդ գլուխ
- 4 Չորրորդ գլուխ
- 5 Հինգերորդ գլուխ
- 6 Վեցերորդ գլուխ
- 7 Յոթերորդ գլուխ
- 8 Ութերորդ գլուխ
- 9 Իններորդ գլուխ
- 10 Տասներորդ գլուխ
- 11 Տասնմեկերորդ գլուխ
- 12 Տասներկույերորդ գլուխ
- 13 Տասներեքյերորդ գլուխ
- 14 Տասնչորսերորդ գլուխ
- 15 Տասնհինգերորդ գլուխ
- 16 Տասնվեցերորդ գլուխ
- 17 Տասնյոթերորդ գլուխ
Առաջին գլուխ
Վերջապես յես վերադարձա յերկու շաբաթվա բացակայությունից հետո։ Մերոնք արդեն յերեք որ ե ինչ Ռուլեթենբուրգում են։ Յես կարծում եյի, թե նրանք ինձ շատ սպասելիս կլինեն, սակայն սխալվել եյի։ Գեներալը չափազանց անկախ հայացքով եր նայում վրաս, նա հետս բարձրից խոսեց և քրոջ մոտ ուղարկեց։ Պարզ եր, վոր նրանք մի տեղ փող են ձեռք գցել։ Ինձ նույնիսկ թվաց, վոր գեներալը մի քիչ քաշվում ե ինձնից։ Մարյա Ֆիլիպովնայի գլուխը շատ խառն եր և նա հետս քիչ խոսեց․ բայց փողն ընդունեց, համրեց և լսեց իմ ամբողջ զեկույցը։ Ճաշին սպասում եյին Մեզենցովին, ֆրանսիացուն և ինչ-վոր անգլիացու․ ըստ սովորականին, փող վոր կա ― իսկույն ճաշկերույթ կսարքվի, մոսկովյան ձևով։ Պոլինա Ալեքսանդրովնան, տեսնելով ինձ, հարցրեց, թե ինչու յես մնացի և առանց սպասելու պատասխանիս, գնաց ինչ-վոր տեղ։ Հասկանալի յե, վոր նա դիտմամբ արեց այդ։ Այնուամենայնիվ պետք ե վոր մենք բացատրվենք։ Շատ բան ե հավաքվել։
Հյուրանոցի չորրորդ հարկում ինձ սենյակ հատկացրին։ Այստեղ հայտնի յե, վոր յես գեներալի շքախմբի անդամ եմ։ Ամեն բանից յերևում ե, վոր նրանք արդեն ցույց են տվել իրենց ով լինելը։ Գեներալին այստեղ ամենքը համարում են մեծահարուստ և բարձրաստիճան ռուս։ Դեռևս ճաշից առաջ նա ի թիվս այլ պատվերների յերկու հատ հազար ֆրանկանոց տվեց, վոր մանրեմ։ Յես մանրեցի հյուրանոցի գրասենյակում։ Հիմա, առնվազն մի ամբողջ շաբաթ, մեզ վրա նայելու յեն ինչպես միլիոնատերերի վրա։ Մտադիր եյի Միշայի և Նադյայի հետ գնամ ման գալու, վոր սանդուխքից ինձ կանչեցին գեներալի մոտ․ նա բարեհաճել եր տեղեկանալ, թե յես ուր եմ տանելու նրանց։ Այդ մարդը միանգամայն չի կարողանում շիտակ նայել աչքերիս․ նա շատ կուզենար, բայց յես ամեն անգամ պատասխանում եմ այնպիսի սևեռուն, այսինքն՝ անպատկառ հայացքով, վոր նա կարծես քաշվում ե, Խիստ վերամբարձ ճառով, մեկ նախադասություն բարդելով մյուսի վրա, և վերջապես բոլորովին շփոթվելով, նա ինձ հասկանալ տվեց, վոր յես պուրակում, յերեխաների հետ վոկսալից[1] հեռու ման գամ։ Ի վերջո նա բարկացավ և կտրուկ ավելացրեց՝ «թե չե, մի գուցե, դուք նրանց վոկսալ տանեք, ռուլեթ խաղալու տեղը։ Ներեցեք,— ավելացրեց նա,— սակայն յես գիտեմ, վոր դուք դեռևս բավական թեթևամիտ եք և ընդունակ եք, թերևս, խաղալու։ Համենայն դեպս թեև յես ձեր մենտորը[2] չեմ, և չեմ ե՛լ կամենա այդպիսի դեր ստանձնել, բայց գոնե ունեմ իրավունք ցանկանալու, վոր դուք, այսպես ասած, գեթ ինձ չվարկաբեկեք․․․»։
— Ախր յես փող ել չունեմ,— հանգիստ պատասխանեցի յես,— տանուլ տալու համար - պետք ե ունենալ։
— Դուք իսկույն կստանաք,— պատասխանեց գեներալը, մի քիչ կարմրելով, իր բյուրոյում[3] սկսեց ինչ վոր վորոնել, գրքից տեղեկանք քաշեց և դուրս եկավ, վոր նրա վրա յես մոտ 120 ռուբլի փող ունեմ։
— Ինչպե՞ս պիտի ապա մենք հաշիվ տեսնենք,— նորից խոսեց նա,— պետք ե թալերի[4] վերածենք։ Վերցրեք ահա կլոր հաշվով 100 թալեր, մնացածն ել, իհարկե չի կորչի։
Յես լռելյայն վերցրի փողը։
— Խնդրեմ դուք չվշտանաք իմ խոսքերից, դուք այնքան նեղացկոտ եք․․․ Յեթե յես նկատողություն արի, ապա յես այսպես ասած, նախազգուշացրի ձեզ և, իհարկե, ունեմ վորոշ իրավունք․․․
Ճաշից առաջ յերեխաների հետ տուն դառնալիս յես մի ամբողջ կավալկադա[5] հանդիպեցի։ Մերոնք գնացել եյին ինչ վոր ավերակներ տեսնելու։ Յերկու փառավոր կառք, յերևելի ձիեր։ Mademoiselle Blanche-ը Մարյա Ֆիլիպովնայի և Պոլինայի հետ մի կառքում, ֆրանսիացին, անգլիացին և մեր գեներալը — ձիով։ Անցորդները կանգ եյին առնում և նայում․ տպավորությունը գործված եր․ միայն թե գեներալի ջանը դուրս ե գալու։ Յես հաշիվ արի, որ բերածս չորս հազար ֆրանկով, նրանց ձեռք գցած փողն ել վրան դրած, նրանք հիմա կունենան յոթ կամ ութ հազար ֆրանկ[6] դա չափազանց քիչ ե m-lle Blanche-ի համար։
M-lle Blanche-ը նույնպես մեր հյուրանոցում ե կենում, իր մոր հետ․ մեր ֆրանսիացին ել ե ուր-վոր այս տեղերում։ Լաքեյները նրան «m-r le comte»[7] են կոչում, m-lle Blanche-ի մորը՝ «m-me la comtesse»[8]․ ինչ կա վոր, մի գուցե նրանք իրավ վոր comte et comtesse են։
Յես այնպես ել գիտեյի, վոր m-r le comte-ը ինձ չի ճանաչի, յերբ վոր մենք բոլորենք ընդհանուր սեղանի շուրջը։ Իհարկե, գեներալի մտքովը չեր ե՛լ անցնի ծանոթացնել մեզ կամ առնվազն ներկայացնել ինձ նրան, իսկ m-r le comte-ը ինքը յեղել ե Ռուսաստանում և գիտե թե outchitel[9] կոչվածն ինչ պտուղ ե։ Ասենք նա ինձ շատ լավ ե ճանաչում։ Բայց խոստովանանք լինի, յես ճաշին ել անկոչ ներկայացա։ Կարծեմ գեներալը մոռացել եր կարգադրություն անել, թե չե անպատճառ կուղարկեր ինձ table d’hôte[10] ճաշելու։ Յես ինքս յեկա, ուստի գեներալը անաճությամբ նայեց վրաս։ Բարի Մարյա Ֆիլիպովնան իսկույն ինձ տեղ ցույց տվեց․ բայց հանդիպումը միստեր[11] Աստլեյի հետ ինձ նեղ կացությունից հանեց և յես ակամա նրա հասարակությանը պատկանող մեկը դառնա։
Այս տարորինակ անգլիացուն յես առաջին անգամ Պրուսիայում հանդիպեցի, վագոնում, վորտեղ մենք դեմ առ դեմ եյինք նստած։ Դա այն ժամանակ եր, յերբ վոր յես հասա մերոնց․ ապա յես հանդիպեցի նրան, յերբ վոր մուտք եյի գործում Ֆրանսիա, վերջապես՝ Զվիցարիայում․ վերջին յերկու շաբաթվա ընթացքում— յերկու անգամ ե ահա հիմա հանկարծ յես տեսնում եմ նրան արդեն Ռուլեթենբուրգում։ Ավելի ամաչկոտ մարդ յես կյանքումս չեմ պատահել․ նա հիմարության չափ ամաչկոտ ե և ինքն ել, իհարկե, այդ գիտե, վորովհետև նա բնավ հիմար չե։ Ասենք նա շատ սիրելի և սուս մարդ ե։ Յես նրան խոսացրի Պրուսիսյում, առաջին հանդիպման միջոցին։ Նա ինձ հայտնեց, վոր այդ ամառը Նորդ-Կապում ե յեղել և շատ կկամենար Նիժնի-Նովգորոդի տոնավաճառում լինել։ Չգիտեմ թե նա ինչպես եր ծանոթացել գեներալին․ ինձ թվում ե վոր նա անսահման սիրահարված ե Պոլինայի վրա։ Յերբ վոր Պոլինան ներս մտավ, նա շառագունեց։ Նա շատ ուրախ եր, վոր իր կողքին յես եյի նստել սեղանին, և կարծես ինձ համարում ե իր մտերիմ բարեկամը։
Ճաշի ժամանակ ֆրանցուզիկը[12] սաստիկ տոն եր բանեցնում․ բոլորի նկատմամբ նա անփույթ ու հպարտ ե։ Իսկ Մոսկվայում, հիշում եմ, շատ փչում եր։ Նա սաստիկ շատ խոսում եր ֆինանսներից և ռուսաց քաղաքականությունից։ Գեներալը յերբեմն սիրտ եր անում հակաճառել, բայց համեստ, այնչափ միայն, վոր իրեն վերջնականապես վար գցած չլինի։
Յես տարորինակ տրամադրություն ունեյի․ հասկանալի բան ե, ճաշի կեսը դեռ չհասած՝ յես ինքս ինձ տվի արդեն իմ սովորական և մշտական հարցը՝ «ինչո՞ւ յեմ յես թրև գալիս այս գեներալի հետ և վաղուց հետե չեմ հեռացել նրանցից»։ Յերբեմն յես նայում եյի Պոլինա Ալեքսանդրովնային․ նա ինձ բոլորովին չեր նկատում։ Վերջացավ նրանով, վոր յես չարացա և վճռեցի կոպտություններ ասել։
Սկսվեց նրանով, վոր յես հանկարծակի, առանց վորևե դրդապատճառի, բարձրաձայն ե առանց հրավերի ներս խցկվեցի ուրիշների խոսակցության մեջ։ Յես, գլխավորապես, ֆրանցուզիկի հետ եյի ուզում գժտվել։ Յես դիմեցի գեներալին և հանկարծ բոլորովին բարձր ու պարզ և կարծեմ ընդհատելով նրա խոսքը, նկատեցի, վոր այս ամառ ռուսների համար գրեթե միանգամայն անկարելի յե հյուրանոցներում ընդհանուր սեղանի շուրջը ճաշել։ Գեներալը հառեց վրաս զարմացական հայացք։
— Յեթե դուք ինքներդ ձեզ հարգող մարդ եք,— ավելի հեռուն գնացի յես,— անպատճառ հայհոյանք կհարուցանեք և հարկադրված կլինեք սարսափելի խայթոցներ տանել։ Փարիզում և Հռենոսի վրա, անգամ Զվիցարիայում, ընդհանուր սեղանի շուրջն այնքան շատ պոլյաչիշկա[13] ե նրան համակիր ֆրանցուզիկ ե լինում, վոր խոսք ասելու հնար չի լինում, յեթե միայն դուք ռուս եք։
Յես ֆրանսերեն ասացի այս։ Գեներալը տարակուսանքով նայում եր վրաս, չիմանալով՝ բարկանա՞ արդյոք, թե զարմանա միայն, վոր յես այդ չափ մոռացել եմ ինձ։
— Ուրեմն ձեզ մեկնումեկը վորևե տեղ խրատել ե,— ասաց ֆրանցուզիկը անփույթ և արհամարհանքով։
— Յես Փարիզում նախ կռվեցի մի լեհացու հետ,— պատասխանեցի յես,— ապա մի ֆրանսիացի սպայի հետ, վոր լեհացու կողմն եր պահում։ Ապա թե ֆրանսիացիների մի մասը իմ կողմն անցավ, յերբ վոր յես նրանց պատմեցի, թե ինչպես ուզում եյի թքել մոնսինյորի[14] սուրճի մեջ։
— Թքե՞լ,— հարցրեց գեներալը ծանր տարակուսանքով և նույնիսկ նայելով շուրջը։ Ֆրանցուզիկը թերահավատությամբ նայեց վրաս։
— Հրաման քեզ,— պատասխանեցի յես․— վորովհետև յես ամբողջ յերկու որ հավատացած եյի, վոր հարկ կլինի, գուցե, մեր գործով մի րոպեյով Հռովմ գնալու, ուստի և գնացի Փարիզի սրբազնագույն հոր դեսպանատունը՝ անցագիրս վիզե անելու համար։ Այնտեղ ինձ դիմավորեց մի աբբատիկ[15], մոտ հիսուն տարեկան, չոր-չոր և սառնամանիքային դեմքով, վոր ինձ քաղաքավարի լսելուց հետո, չափազանց չոր խնդրեց սպասել։ Յես թեև շտապում եյի, բայց, իհարկե, նստեցի վոր սպասեմ, հանեցի «Opinion nationale»[16] և սկսեցի կարդալ սարսափելի հայհոյանքներ Ռուսաստանի դեմ։ Մինչդեռ յես լսում եյի, թե ինչպես հարևան սենյակի միջով մեկն անցավ մոնսինյորի մոտ․ յես տեսնում եյի, թե ինչպես աբբատիկս գլուխ ե տալիս նրան։ Յես դարձա նրան նախկին խնդիրքով։ Նա ավելի չոր խնդրեց, վոր յես ելի սպասեմ։ Քիչ անց ինչ-վոր մի անծանոթ ևս ներս մտավ․ գործ ուներ - ավստրիացի յեր․ նրան լսեցին և իսկույն ուղեկցեցին վերև։ Այնժամ վատս յեկավ․ յես վեր կացա, մոտեցա աբբահորը և կտրուկ ասացի նրան, թե վորովհետև մոնսինյորն ընդունում ե, ապա կարող ե իմ գործն ել վերկացնել։ Հանկարծ աբբահայրը հետ մղվեց ինձնից անորինակ զարմանքով։ Նրա համար պարզապես անըմբռնելի յեր, թե ինչպես մի չնչին ռուս հանդգնում ե համեմատել իրեն մոնսինյորի հյուրերի հետ։ Ամենաանպատկառ տոնով, ասես ուրախանալով, վոր կարող ե ինձ վիրավորել, նա վոտից գլուխ չափեց ինձ հայացքով և ճչաց՝ «Մի՞թե դուք կարծում եք, վոր մոնսինյորը ձեր խաթրու կթողնի իր սուրճը»։ Այդ միջոցին ահա յես ճչացի, նրանից ել ուժգին՝ — «իմացած յեղեք, վոր յես թքել եմ ձեր մոնսինյորի սուրճի վրա։ Յեթե դուք այս րոպեյիս իմ անցագրի գործը չավարտեք, յես կերթամ նրա իսկ մոտ»։ «Ինչպե՜ս թե, այն պահին, յերբ նրա մոտ նստած ե կարդինալը»— ճչաց աբբատիկը, սարսափով ինձնից հետ մղվելով, վազ տվեց դռան մոտ և խաչաձև ծալեց ձեռները կրծքին, ցույց տալու համար, վոր ավելի շուտ կմեռնի, քան ինձ ներս կթողնի։
Այն ժամ յես նրան պատասխանեցի, վոր յես հերետիկոս և բարբարոս եմ, «que je suis hérétique et barbare», և վոր բոլոր այդ արքեպիսկոպոսները, կարդինալները, մոնսինյորները և այլն, և այլն — մեկ հաշիվ ե։ Մի խոսքով՝ յես ցույց տվի, վոր վազ յեկողը չեմ։ Աբբահայրը նայեց վրաս անսահման չարասրտությամբ, ապա ձեռքիցս պոկեց անցագիրս և տարավ վերև։ Մի րոպեյից հետո վիզեն արված եր։ Ահա, կհաճե՞ք արդյոք տեսնել։ Յես հանեցի անցագիրս և ցույց տվի հռովմեական վիզեն։
— Դուք, սակայն,— սկսեց գեներալը․․․
— Ձեզ փրկել ե այն, վոր դուք հայտարարել եք ձեզ բարբարոս և հերետիկոս,— նկատեց, քմծիծաղ տալով, ֆրանցուզիկը։— «Cela n’était pas si bête»[17]։
— Ապա մեր ռուսների՞ն պիտի հետևեյի։ Նրանք նստած են այստեղ — ձայն ծպտուն հանել չեն հանդգնում և պատրաստ են գուցե և ուրանալու, վոր ռուս են։ Առնվազն Փարիզում, կեցածս հյուրանոցում, հետս շատ ավելի ուշադիր սկսեցին վարվել, յերբ վոր յես բոլորին պատմեցի իմ կռիվը աբբահոր հետ։ Լեհացի գեր պանը[18], ընդհանուր սեղանի շուրջը յեղողներից ինձ ամենաթշնամական վերաբերվողը, հետ քաշվեց յերկրորդ պլանը։ Ֆրանսիացիք հանդուրժեցին նույնիսկ, յերբ վոր յես պատմեցի, վոր մի յերկու տարի առաջ յես տեսել եմ մի մարդ, վորի վրա ֆրանսիացի յեգերը[19] հրացան ե արձակել միմիայն հրացանը պարպելու համար։ Այդ մարդն այն պահին տասը տարեկան յերեխա յե յեղել և նրա ընտանիքը չի հասցրել Մոսկվայից դուրս գալը։
— Այդ չի կարող պատահած լինել,— քրքրեց ֆրանցուզիկը,— ֆրանսիացի զինվորը յերեխայի վրա հրացան չի արձակի։
— Այնուհանդերձ դա յեղելություն ե,— պատասխանեցի յես։— Այդ բանն ինձ պատմել ե մի հարգելի պաշտոնաթող կապիտան և յես ինքս տեսել եմ նրա այտի վրա գնդակի թողած սպին։
Ֆրանսիացին սկսեց խոսել, առատ և արագ։ Գեներալը կամեցավ նրան պաշտպանել, բայց յես հանձնարարեցի նրան գեթ կարդալ, որինակ, տասներկույերորդ թվականին ֆրանսիացիների մոտ գերի յեղած գեներալ Պերովսկու «Հուշագրերից» կտորներ։ Վերջապես Մարյա Ֆիլիպովնան ինչ-վոր բանի մասին խոսք բաց արեց, վոր խոսակցությունը փոխի։ Գեներալն ինձնից շատ դժգոհ եր, վորովհետև յես և ֆրանսիացին գրեթե սկսել եյինք ճչալ։ Սակայն միստեր Աստլեյին իմ վեճը ֆրանսիացու հետ կարծես շատ դուր եր յեկել։ Յելնելով սեղանից, նա ինձ առաջարկեց մի-մի ըմպանակ գինի խմել։ Յերեկոյան ինչպես և հարկն եր, ինձ հաջողվեց մոտ քառորդ ժամ խոսել Պոլինա Ալեքսանդրովնայի հետ։ Մեր խոսակցությունը տեղի ունեցավ զբոսանքի միջոցին։ Բոլորը գնացին պուրակ, դեպի վոկսալ։ Պոլինան նստեց շատրվանի դեմ նստարանի վրա, իսկ Նադենկային բաց թողեց, վոր վոչ հեռու իրենից խաղա յերեխաների հետ։ Յես ել Միշային բաց թողի, վոր գնա շատրվանի մոտ և մենք, վերջապես, մենակ մնացինք։
Սկզբում խոսք բացվեց, բնականաբար, գործերի շուրջը։ Պոլինան պարզապես բարկացավ, յերբ վոր յես նրան տվի ընդամենը միայն յոթհարյուր գուլդեն[20]։ Նա հավատացած եր, վոր յես նրա համար Փարիզից, գրավ դնելով նրա բրիլլիանտները, կբերեմ առնվազն յերկու հազար գուլդեն, կամ անգամ ավելի։
— Ինձ անպատճառ փող ե հարկավոր,— ասաց նա,— և պետք ե գտնել․ այլապես յես ուղղակի կկործանվեմ։
Յես սկսեցի հարց ու փորձ անել, թև ինչ ե կատարվել իմ բացակայության ժամանակ։
— Պետերբուրգից յերկու լուր ե ստացվել՝ նախ, վոր տատի առողջությունը շատ վատ ե, իսկ յերկու որ անց, վոր կարծեմ նա արդեն մեռել ե։ Այդ տեղեկությունը Տիմոֆեյ Պետրովիչից ե,— ավելացրեց Պոլինան,— իսկ նա ճշտապահ մարդ ե։ Ուրիշ վոչինչ։ Սպասում ենք վերջին, վերջնական տեղեկության։
— Այդպիսով այստեղ ամենքն սպասողության վիճակի մե՞ջ են,— հարցրի յես։
— Իհարկե, ամենքը և ամեն ինչ․ ամբողջ կես տարի միմիայն դրա վրա եյին հույս կապել։
— Դուք ե՞լ հույս ունեք,— հարցրի յես։
— Ախր յես իսկի նրա ազգականն ել չեմ, յես միայն գեներալի խորթ աղջիկն եմ։ Բայց յես հաստատ գիտեմ, վոր նա ինձ կհիշատակի կտակի մեջ։
— Ինձ թվում ե՝ ձեզ շատ բան կհասնի,— ասացի յես դրականաբար։
— Այո՛, նա ինձ սիրում եր․ բայց ինչու յե ձեզ այդ թվում։
— Ասացեք,— պատասխանեցի յես հարցով,— մեր մարկիզը[21] կարծեմ նույնպես հաղորդակից ե բոլոր ընտանեկան գաղտնիքներին։
— Իսկ դուք ինքներդ ինչու յեք դրանով հետաքրքրվում,— հարցրեց Պոլինան խիստ ու չոր հայացքով նայելով վրաս։
— Ինչպե՞ս չե, յեթե չեմ սխալվում, գեներալը նրանից արդեն փող ե պարտք վերցրել։
— Դուք շատ ճիշտ եք կռահել։
— Դե, կտա՞ր արդյոք նա փող, յեթե տատիկի մասին չիմանար։ Նկատե՞լ եք դուք, ճաշի ժամանակ նա յերեք անգամ տատի մասին ինչ—վոր ասելով, տատիկ անվանեց նրան՝ «la baboulinka»[22]։ Ի՜նչ մտերիմ և ինչ բարեկամական վերաբերմունք։
— Այո՛, դուք արդարացի յեք։ Հենց վոր նա իմանա, վոր ինձ ել ե կտակով մի բան հասել, իսկույն ևեթ կուզենա ամուսնանալ հետս։ Ա՞յդ եյիք կամենում իմացած լինել։
— Դեռևս կուզենա՞ ամուսնանալ։ Յես կարծում եյի, թե նա վաղուց ե ուզում։
— Դուք շատ լավ գիտեք, վոր վոչ,— սրտնեղությամբ ասաց Պոլինան։— Վորտե՞ղ եք հանդիպել դուք այդ անգլիացուն։— Ավելացրեց նա վայրկենական լռությունից հետո։
— Յես այդպես ել գիտեյի, վոր դուք հիմա նրա մասին հարց ու փորց կանեք։
Յես պատմեցի նրան իմ նախկին հանդիպումների մասին միստեր Աստլեյի հետ ճամբորդության ժամանակ։
— Նա քաշվող ե և դյուրին սիրահարվող և, իհարկե, նա արդեն սիրահարված ե ձեզ վրա։
— Այո՛, նա սիրահարված ե ինձ վրա,— պատասխանեց Պոլինան։
— Յեվ, իհարկե, նա տասն անգամ ֆրանսիացուց հարուստ ե։ Ֆրանսիացին իրոք մի բան ունի՞, ինչ ե։ Այդ մասին կասկած չի՞ ծագիլ։
— Չի ծագիլ։ Նա ինչ վոր château[23] ունի։ Գեներալն ինձ այդ մասին դեռևս յերեկ կտրուկ կերպով ասաց։ Դեհ, հերիք եղա՞վ։
— Յես լինեյի ձեր տեղ՝ անպատճառ կամուսնանայի անգլիացու հետ։
— Ինչո՞ւ,— հարցրեց Պոլինան։
— Ֆրանսիացին ավելի գեղեցիկ ե, բայց ավելի ստոր ե։ Իսկ անգլիացին, բացի այն վոր ազնիվ ե, տասն անգամ ել դեռ հարուստ ե,— կտրեցի յես։
— Այո՛, բայց ֆրանսիացին մարկիզ ե և ավելի խելոք,— պատասխանեց նա ամենահանգիստ կերպով։
— Ճի՞շտ ե արդյոք,— շարունակեցի յես առաջվա պես։
— Միանգամայն ճիշտ։
Պոլինային սաստիկ դուր չեյին գալիս իմ հարցերը և յես տեսնում եյի, վոր նա ուզում եր ինձ բարկացնել իր տոնով և վայրենի պատասխաններով․ յես այդ մասին իսկույն նրան ասացի։
— Ի՞նչ կա վոր, ինձ իրավ զբաղեցնում ե ձեր կատաղությունը։ Հենց մենակ այն, վոր յես թույլ եմ տալիս ձեզ նման հարցեր տալու ինձ և կռահումներ անելու, դուք պետք ե վոր պատժվեք։
— Յես, իրավ, ինձ իրավունք եմ համարում ձեզ ամեն տեսակ հարցեր տալու,— պատասխանեցի յես հանգիստ,— այն իսկ պատճառով, վոր պատրաստ եմ ամեն տեսակ պատիժ կրելու դրա համար և կյանքս հիմա բանի տեղ չեմ դնում։
Պոլինան ծիծաղեց՝
— Վերջին անգամ դուք ինձ Շլանգենբերգի[24] վրա ասացիք, վոր պատրաստ եք իմ առաջին ասելով գլխիվար նետվել, իսկ այնտեղ կարծեմ հազար ֆուտի[25] չափ բարձրություն եր։ Յես յերբևիցե այդ խոսքը կասեմ միմիայն նրա համար, վոր տեսնեմ, թե ինչպես պիտի կատարեք, և միամիտ յեղեք, անհողդողդ կլինեմ։ Դուք ատելի յեք ինձ այն իսկ պատճառով, վոր յես ձեզ այնքան շատ եմ թույլատրել և առավել ատելի, վոր այնքան հարկավոր եք ինձ։ Սակայն քանի դուք հարկավոր եք ինձ — յես պետք ե ձեզ պահպանեմ։
Նա վեր կացավ։ Նա գրգռված եր խոսում։ Վերջերս նա միշտ ինձ հետ խոսակցությունը չարությամբ և գրգռումով եր ավարտում, իսկական չարությամբ։
— Թույլ ավեք հարցնել ձեզնից․ ի՞նչ ե m-lle Blanche-ը,— հարցրի յես, չկամենալով նրան արձակել առանց բացատրության։
— Դուք ինքներդ գիտեք՝ ինչ ե m-lle Blallche-ը։ Այն պահից վոչինչ չի ավելացել։ M-lle Blanche-ը յերևի գեներալուհի[26] կդառնա,— բնականաբար, յեթե տատի մահվան լուրը հաստատվի, վորովհետև և՛ m-lle Blanche-ը, և՛ նրա մայրիկը, և՛ յերրորդ սերնդի մարկիզ-կուզենը[27] — բոլորն ել շատ լավ գիտեն, վոր մենք սնանկացել ենք։
— Իսկ գեներալը վերջնականապե՞ս սիրահարված ե։
— Հիմա ա՛յդ չի բանը։ Լսեցեք և մտքներումդ պահեցեք՝ առեք այս յոթ հարյուր ֆլորինը և գնացեք խաղացեք, տարեք ռուլեթով ինչքան կարելի յե շատ․ ինչ ել լինի, ինձ հիմա փող ե հարկավոր։
Այդ ասելով նա կանչեց Նադենկային և գնաց դեպի վոկսալ, վորտեղ և միացավ մեր ամբողջ խմբին։ Իսկ յես ծռեցի դեպի ձախ տանող առաջին ծառուղին, մտորելով և զարմանալով։ Ասես գլխիս խփեցին նրա հրամանից՝ գնալ ռուլեթ խաղալ։ Տարորինակ բան՝ խորհելու շատ նյութ ունեյի, մինչդեռ յես վողջ եյությամբ սուզվեցի Պոլինային տածած զգացմունքի վերլուծության մեջ։ Այս յերկու շաբաթվա բացակայությանս միջոցին յես, ճիշտ ասած, ավելի թեթև եյի զգում ինձ, քան այժմ, վերադարձիս որը, թեև ճանապարհին խելագարի պես կարոտել եյի, շնչակտուր դես ու դեն եյի նետվում․ անգամ յերազում շարունակ աչքիս առջև եր Պոլինան։ Մի անգամ (Զվիցարիայում եր այդ), քնելով վագոնում, յես կարծեմ բարձրաձայն խոսեցի Պոլինայի հետ։ Հետս նստածները բոլորն ել ծիծաղեցին վրաս։ Յեվ դարձյալ յես ինքս ինձ հարց եմ տալիս հիմա՝ սիրո՞ւմ եմ արդյոք նրան։ Յեվ դարձյալ չեմ կարողանում պատասխանել, այսինքն՝ ավելի լավ կլինի ասել — յես դարձյալ, հարյուրերորդ անգամը, պատասխանում, եմ ինքս ինձ, վոր ատում եմ նրան։ Այո՛, նա ատելի յե ինձ համար։ Լինում եյին րոպեներ (այն ե՝ ամեն անգամ մեր խոսակցությունն ավարտելիս), վոր յես կյանքիս կեսը կտայի՝ նրան խեղդելու համար։ Յերդվում եմ, յեթե հնարավոր լիներ դանդաղ մխրճել նրա կուրծքը սուր դանակով, ապա յես, ինձ թվում ե, հաճույքով կբռնեյի այդ դանակը։ Մինչդեռ, յերդվում եմ ամեն բանով, վոր սուրբ ե, յեթե Շլանգենբերգի վրա, մոդային պուանտում[28] նա ինձ իսկապես ասած լիներ՝ «նետվեցեք ներքև», յես իսկույն ևեթ կնետվեյի, անգամ վայելք կզգայի։ Այդ յես գիտեյի։ Այսպես թե այնպես — բայց այդ խնդիրը պետք ե վոր լուծվեր։ Այդ ամենը նա գարմանալի լավ ըմբռնում ե և այն միտքը, վոր յես միանգամայն ճիշտ ու պարզորոշ գիտակցում եմ նրա ամբողջ անմատչելիությունն ինձ համար, իմ յերևակայության ամբողջ անկարելիությանը,— այդ միտքը, յես համոզված եմ, նրան արտակարգ վայելք ե պատճառում․ այլապես կարո՞ղ եր նա արդյոք, լինելով զգույշ, խելացի, հետս այնքան մտերիմ և սրտաբաց լինել։ Ինձ թվում ե, նա մինչև հիմա նայել ե ինձ վրա վորպես այն հին թագուհին, վոր սկսեց հանել շորերն իր ստրուկի ներկայությամբ, նրան մարդատեղ չդնելով։ Այո՛, նա շատ անգամ ինձ մարդատեղ չի դրել․․․
Այնուամենայնիվ յես ունեյի նրա պատվերը — ռուլեթով տանել՝ ի՛նչ ել վոր լինի։ Մտորելու ժամանակ յես չունեյի՝ ինչի՞ համար և ինչքա՞ն շուտ եր հարկավոր տանել և ի՞նչ նոր նկատառումներ են ծագել այդ մշտապես հաշիվ անող գլխում։ Ավելացնենք դրան այն ել, վոր ըստ յերևույթին այս յերկու շաբաթվա ընթացքում անթիվ նորանոր փաստեր եր բարդվել, վորոնց մասին յես տակավին գաղափար չունեմ։ Այս ամենը պետք եր կռահել, պետք եր թափանցել այս ամենի մեջ և վորքան կարելի յե արագ։ Իսկ, առայժմ, հիմա ժամանակ չկար, պետք եր գնալ ռուլեթ խաղալու։
Յերկրորդ գլուխ
Խոստովանում եմ՝ այդ անախորժ եր ինձ համար, թեև յես վճռել եյի, վոր խաղալու, յեմ, բայց բնավ մտադրություն չունեյի ուրիշների համար խաղ սկսել։ Դա ինձ նույնիսկ մի քիչ շփոթեցնում եր և յես անախորժ զգացմունքով ներս մտա խաղասրահները։ Առաջին հայացքից ինձ այնտեղ ամեն ինչ դուր չեկավ։ Տանել չեմ կարող այն լաքեյությունը ամբողջ աշխարհի ֆելետոնների մեջ և առավելապես մեր ռուսաց թերթերում, վորտեղ գրեթե ամեն գարուն մեր ֆելետոնիստները պատմում են յերկու բան՝ մեկ — Հռենոսի քաղաքների ռուլեթային խաղասրահների անորինակ շքեղության և ճոխության մասին, ապա — վոսկու կույտերի մասին, վոր իբրև թե դիզված են լինում սեղանների վրա։ Դրա համար հո նրանց չեն վճարում․ այդ պատմվում ե պարզապես անշահախնդիր հաճոյակատարությունից դրդված։ Վոչ մի շքեղություն չկա այդ անպիտան դահլիճներում, իսկ վոսկին վոչ միայն սեղանների վրա դեզերով չի լինում, այլև աննշան չափով ել հազիվ ե լինում։ Ի հարկե, յերբեմն, սեզոնի ընթացքում, յերևան ե գալիս ապուշի նման մեկը, կամ անգլիացի, կամ ասիացի, տաճիկ, ինչպես այս ամառ, և հանկարծ շատ տանում կամ տանուլ ե տալիս․ մնացածները բոլորն ել մանր գուլդեններով են խաղում և միջին թվով սեղանի վրա միշտ շատ քիչ փող ե լինում։ Վոր յես ներս մտա խաղասրահը (առաջին անգամ կյանքումս), միառժամանակ սիրտ չարի խաղալ։ Ամբոխն ել մի կողմից եր հրում։ Բայց յեթե յես մենակ ել լինեյի, դարձյալ կարծեմ ավելի շուտ դուրս կերթայի, քան խաղալ կսկսեյի։ Խոստովանում եմ՝ սիրտս բաբախում եր և յես պաղարյուն չեյի․ յես հաստատ գիտեյի և վաղուց արդեն վճռել եյի, որ Ռուլեթենբուրգից առանց այլևայլության դուրս չեմ գա․ մի բան անպատճառ կատարվելու յե կյանքում՝ արմատական և վերջնական։ Այդպես ե պետք, այդպես ել կլինի։ Ինչքան ել ծիծաղելի լինի, վոր յես այնքան բան եմ ակնկալում ինձ համար ռուլեթից, բայց ինձ թվում ե՝ առավել ծիծաղելի յե այն փթած կարծիքը, բոլորից ընդունված, վոր խաղից բան ակնկալելը հիմարություն և անմտություն ե։ Ինչո՞ւ խաղը ավելի վատ ե փող վաստակելու վորևե այլ միջոցից, որինակ, ասենք թե առևտրից։ Ճիշտ ե՝ հարյուրից մեկն ե տանում։ Բայց իմ ի՞նչ գործն ե։
Համենյան դեպս յես վորոշել եյի նախ ծանոթանալ և այդ յերեկո լուրջ գործ չսկսել։ Այդ յերեկո յեթե մի բան պատահեր ել — պիտի անսպասելի պատահեր և թեթև բան լիներ, և յես այդպես ել վորոշել եյի։ Բացի այդ պետք եր ուսումնասիրել խաղը, վորովհետև չնայած ռուլեթի խաղի հազարավոր նկարագրություններին, վոր յես միշտ ագահ կարդացել եմ, յես վոչնչից վոչինչ չեյի հասկանում նրա կազմի մասին, մինչև վոր ինքս չտեսա։
Առաջինը՝ ամեն ինչ ինձ այնքան կեղտոտ յերևաց,— մի տեսակ բարոյապես վատ ու կեղտոտ։ Յես բնավ ագահ և անհանգիստ դեմքերի մասին չեմ ասում, վոր տասնյակներով, անգամ հարյուրներով խառնվում են խաղասեղանների շուրջը։ Արագ ու շատ տանելու ցանկության մեջ յես բացեիբաց վոչինչ կեղտոտ բան չեմ տեսնում․ ինձ միշտ հիմար ե թվացել այն կուշտ և անհոգ բարոյախոսի միտքը, վոր ում վոր արդարացումի առիթով թե՝ «ախր մանր են խաղում», պատասխանել ե ավելի վատ, վորովհետև շահամոլությունը մանր ե։ Կարծես թե մանր ու մեծ շահամոլությունը մեկ բան չե։ Դա հարաբերական բան ե։ Այն, ինչ Ռոտշիլդի համար մանր ե, ինձ համար շատ հարուստ ե, գալով շահին և տալուն — ապա մարդիկ, և վոչ միայն ռուլեթի մեջ, այլև ամենուրեք իրարից միշտ մի բան կտրում կամ կրում են։ Թե առհասարակ շահն ու ոգուտը վատ բան ե — դա այլ խնդիր ե։ Բայց յես այդ խնդիրն այստեղ չեմ լուծում։ Վորովհետև յես ինքս ել մեծապես տարված եյի տանելու ցանկությամբ, ապա այդ վողջ շահամոլությունը և շահամոլ կեղտը, յեթե կամենաք, սրահը մտնելուս միջոցին ինձ համար ձեռնտու յեր, հարազատ։ Ամենահաճելի բանն ե, յերբ վոր մարդիկ իրարից չեն քաշվում, այլ բաց ու աշկարա յեն գործում։ Յեվ ինչ կարիք կա, վոր մարդս ինքն իրեն խաբի։ Ամենապարապ և անհաշիվ զբաղմունք։ Առանձնապես տգեղ ե, առաջին հայացքից, այդ ռուլեթային տականքի մեջ այն հարգանքը դեպի զբաղմունքը, այն լրբությունը և անգամ ակնածությունը, վորով նա խռնվում ե սեղանի շուրջը։ Ահա թե ինչու այստեղ խստիվ զանազանում են, թե վոր խաղն ե mauvais genre[29] և վորը թույլատրելի կարգին մարդու համար։ Յերկու խաղ կա՝ մեկը — ջենտլմենային[30], մյուսը — պլեբեյական[31], շահամոլ, ամեն տեսակ տականքի խաղ։ Այստեղ այդ բանը խստիվ զանազանում են և վորքա՜ն այդ զանազանումն իրոք ստոր բան ե։ Ջենտլմենն, որինակ, կարող ե վեր գալ հինգ կամ տասը լուիդոր[32], հազվադեպ ավելի, ասենք կարող ե և հազար ֆրանկ վեր գալ, յեթե հարուստ ե, բայց լոկ խաղի համար, զվարճության համար սոսկ, միմիայն նրա համար, վոր տեսնի տանելու կամ տանուլ տալու պրոցեսսը․ սակայն նա բնավ չպիտի հետաքրքրվի տանելով։ Տանելով, նա կարող ե, որինակ, բարձրաձայն ծիծաղել, շրջապատողներից մեկն ու մեկին վորևե նկատողություն անել, անգամ կարող ե մեկ անգամ ել վեր գալ և դարձյալ իր գումարը յերկպատիկ անել, բայց բացառապես հետաքրքրությունից, շանսը[33] դիտելու նպատակով․ հաշվարկելու համար և վոչ թե տանելու պլեբեյական դիտավորությամբ։ Մի խոսքով՝ նա պետք ե նայի խաղասեղանների, ռուլեթների, trente et quarante-ի[34] վրա վոչ այնպես, քան զվարճության վրա, վոր սարքված ե միմիայն նրա հաճույքի համար։ Շահամոլությունն ու թալակը, վորոնց վրա հիմնված ու սարքված ե բանկը[35], նա նույնիսկ չպիտի գլխովն անցկացնի։ Բոլորովին վատ չեր լինի, յեթե նրան, որինակ, թվար, վոր մնացյալ խաղացողներն ել, բոլորը, այդ վողջ անպետքությունը, վոր դողում ե գուլդենի վրա — միանգամայն հար և նման հարուստներից և ջենտլմեններից ե բաղկացած, և խաղում ե միմիայն զբաղվելու ե զվարճանալու համար։ Իրականության այդ կատարյալ անտեղյակությունը և անմեղ հայացքը մարդկանց նկատմամբ, իհարկե, չափազանց արիստոկրատիկ նկատվեցին։ Յես տեսել եմ, թե ինչպես շատ մայրիկներ առաջ են քշում իրենց անմեղ և նազելի տասնհինգ և տասնվեց տարեկան միսս-երին[36], իրենց աղջիկներին, և նրանց տալով մի քանի վոսկեդրամ, խաղալ եյին սովորեցնում։ Որիորդը տանում կամ տանուլ եր տալիս, անպատճառ ժպտալով և հեռանում շատ գոհ։ Մեր գեներալը ծանր ու հանդիսավոր մոտեցավ սեղանին․ լաքեյը վազ տվեց, վոր նրան աթոռ հրամցնի, բայց նա լաքեյին չնկատեց․ շատ յերկար նա հանում եր փողի քսակը, շատ յերկար քսակից հանում եր յերեք հարյուր վոսկի ֆրանկ, վեր յեկավ սևի վրա և տարավ։ Նա տարածը չվերցրեց և թողեց սեղանի վրա։ Դարձյալ սև դուրս յեկավ․ նա այս անգամ ել չվերցրեց և յերբ վոր յերրորդ անգամը կարմիր դուրս եկավ, նա միանգամից հազար յերկու հարյուր ֆրանկ կորցրեց։ Նա ժպտադեմ հեռացավ և ցուցադրեց իր հաստատակամությունը։ Յես համոզված եմ, վոր նա ներսում ինքն իրեն ուտում եր և յեթե նա յերկու կամ յերեք անգամ ավելի վեր յեկած լիներ — նա կկորցներ իր հաստատակամությունը և ցույց կտար իր հուզմունքը։ Ասենք՝ իմ ներկայությամբ մի ֆրանսիացի տարավ և ապա տանուլ տվեց մոտ յերեսուն հազար ֆրանկ, ուրախ և առանց հուզմունքի նշույլի։ Իսկական ջենտլմենը, յեթե անգամ իր վողջ կարողությունը տանուլ տալու լինի, չպիտի հուզվի։ Փողն այն աստիճան պիտի ջենտլմենությունից ցած լինի, վոր գրեթե նրա մասին չարժե հոգ տանել։ Իհարկե, շատ արիստոկրատական ե բնավ չնկատել այդ ամբողջ կեղտը բոլոր այդ տականքի և բովանդակ շրջապատի։ Այնուամենայնիվ յերբեմն նվազ արիստոկրատական չե և հակառակ պրիյոմը,— նկատել, այսինքն՝ դիտել, անգամ զննել, որինակ, գոնե լոռնեթով[37] այդ ամբողջ տականքը․ բայց վոչ այլապես, քան ընդունելով այդ ամբողջ ամբոխը և ամբողջ այդ կեղտը իբրև իր տեսակի զվարճություն, իբրև թե ներկայացում, վոր սարքված ե ջենտլմենային զվարճալիքի համար։ Կարող ես ինքդ ել խռնվել այդ ամբոխի մեջ, սակայն շուրջդ նայելով կատարյալ համոզումով, վոր ինքդ իսկապես դիտող ես և բնավ չես պատկանում նրա կազմին։ Թեև շատ ել սևեռուն դիտել պետք չե, դա դարձյալ ջենտլմենաբար չի լինի, վորովհետև դա մի տեսարան ե, վոր տևական և չափից դուրս սևեռուն դիտողության արժանի չե։ Յեվ առհասարակ ջենտլմենի համար չափից դուրս սևեռուն դիտողության արժանի քիչ տեսարաններ գոյություն ունեն։ Մինչդեռ անձնապես ինձ թվաց, վոր այդ ամենը շատ արժանի յե սաստիկ սևեռուն դիտողության, մանավանդ նրա համար, ով վոր յեկել ե վոչ միայն դիտողության համար, այլ ինքն իրեն անկեղծ ու բարեխիղճ այդ ամբողջ տականքի դասն ե շարում։
Գալով իմ ամենածպտյալ բարոյական համոզումունքներին, ապա իմ ներկա դատողությունների մեջ, իհարկե, նրանք տեղ չունեն։ Թող այդ արդեն այդպես լինի․ ասում եմ խիղճս մաքրած լինելու համար։ Բայց ահա թե ինչ նկատողություն ունեմ անելու՝ վերջերս ինձ համար սաստիկ զզվելի յեր իմ գործերն ու մտքերը վորևե բարոյական չափանիշով կշռել։ Ինձ այլ բան եր ղեկավարում․․․
Տականքն իրոք շատ կեղտոտ ե խաղում։ Յես նույնիսկ հակամետ եմ կարծելու, վոր այստեղ, սեղանի մոտ, կատարվում ե շատ ամենահասարակ գողություն։ Կրուպյորները[38], վոր նստած են սեղանների ծայրերին, հսկում են, թե ով ինչքան ե վեր գալիս և հաշիվ են տեսնում — սարսափելի շատ աշխատանք ունեն։ Ա՜յ թե տականք են սրանք ել։ Մեծ մասամբ դրանք ֆրանսիացի յեն։ Ասենք՝ յես բոլորովին նրա համար չեմ դիտում ու նկատում, վոր նկարագրեմ ռուլեթը․ յես հարմարվում եմ, վոր իմանամ, թե ինչպես վարվեմ ապագայում։ Յես նկատեցի, որինակ, վոր ավելի սովորական բան չկա, քան յերբ վոր հանկարծ մեկն ու մեկը մեկնում ե իր ձեռքը և վերցնում քո տարածը։ Վեճ ե բացվում, հաճախ աղմուկ բարձրանում և — խոնարհաբար խնդրում եմ ապացուցել, վկաներ գտնել, վոր դու յես վեր յեկողը։
Սկզբում այդ ամենն ինձ համար անհասկանալի գիր եր․ յես միայն կռահում եյի և կիսատ-պռատ ջոկում, վոր վեր են գալիս թվերի, զույգ ու կենտի և գույների վրա։ Պոլինա Ալեքսանդրովնայի փողերից այդ յերեկո յես սիրտ արի մատնել փորձության հարյուր գուլդեն։ Այն միտքը, վոր յես ձեռնարկում եմ խաղը վո՛չ ինձ համար — ինձ մի տեսակ շփոթեցնում եր։ Սաստիկ անախորժ զգացողություն ունեյի և մեջս ցանկություն ծագեց շուտ վերջ տալ։ Ինձ շարունակ թվում եր, վոր Պոլինայի համար սկսելով, յես ջլատում եմ իմ բախտը։ Մի՞թե չի կարելի դիպչել խաղասեղանին առանց իսկույն ևեթ սնահավատությամբ վարակվելու։ Յես սկսեցի նրանից, վոր հինգ ֆրիդրիխսդոր հանեցի, այսինքն՝ հիսուն գուլդեն և վեր յեկա։ Անիվը պտույտ յեկավ և դուրս յեկավ յերեսուն,— յես տանուլ տվի։ Ինչ-վոր ցավագին զգացողությամբ, միմիայն մի կերպ վերջ տալու և հեռանալու համար յես հինդ ֆրիդրիխսդոր ել վեր յեկա կարմրի վրա։ Դուրս յեկավ կարմիր։ Յես բոլոր տասը ֆրիդրիխսդորն ել վեր յեկա — դարձյալ կարմիր դուրս յեկավ։ Յես դարձյալ ամբողջը վեր յեկա, դարձյալ կարմիր դուրս յեկավ։ Քառասուն ֆրիդրիխսդոր ստանալով, յես քսանը վեր յեկա տասներկու միջին թվերի վրա, առանց իմանալու, թե դրանից ինչ դուրս կգա։ Ինձ վճարեցին յեռակին։ Այսպիսով տասը ֆրիդրիխսդորից հանկարծ մոտս գոյացավ ութսուն։ Նման անսովոր և տարորինակ զգացողությունը ինձ համար այնքան անտանելի դարձավ, վոր յես վճռեցի դուրս գալ։ Ինձ թվաց, վոր յես բոլորովին այդպես չեյի խաղա, յեթե ինձ համար խաղալու լինեյի։ Այնուհանդերձ յես մեկ ել վեր յեկա զույգի վրա բոլոր ութսուն ֆրիդրիխսդորը։ Այս անգամ դուրս յեկավ չորս․ ինձ համրեցին ելի ութսուն ֆրիդրիխսդոր և ամբողջ հարյուր վաթսունանոց ֆրիդրիխսդորի կույտն առնելով, յես գնացի վորոնելու Պոլինա Ալեքսանդրովնային։
Նրանք բոլորն ինչ-վոր տեղում զբոսնում եյին պուրակում և յես միայն ընթրիքին կարողացա տեսնել նրան։ Այս անգամ ֆրանսիացին չկար և գեներալը բացվեց․ ի միջի այլոց նա դարձյալ հարկ համարեց նկատել, վոր նա չեր կամենա ինձ տեսնել խաղասեղանի մոտ։ Նրա կարծիքով նրան շատ կվարկաբեկեր, յեթե յես մի անգամից շատ տանուլ տալու լինեմ։ — «Բայց յեթե անգամ դուք շատ տանելու յել լինեք, դարձյալ յես կվարկաբեկվեմ», խորիմաստ ավելացրեց նա — «իհարկե, յես իրավունք չունեմ տնորինելու ձեր վարմունքները, բայց համաձայնեցեք ինքներդ․․․»։ Այստեղ նա, ըստ իր սովորության, չավարտեց։ Յես չոր-չոր պատասխանեցի նրան, վոր յես շատ քիչ փող ունեմ և վոր հետևաբար, չեմ կարող շատ գումար տանուլ տալ, յեթե անգամ խաղալու լինեմ։ Իմ սենյակը բարձրանալու միջոցին յես կարողացա Պոլինային հաղորդել նրա տարածի մասին և հայտնեցի, վոր այլևս նրա համար չեմ խաղալու։
— Ինչո՞ւ,— հարցրեց նա անհանգիստ։
— Վորովհետև ինձ համար եմ ուզում խաղալ,— պատասխանեցի յես զարմանքով նայելով նրա վրա,— իսկ այդ ինձ խանգարում ե։
— Ուրեմն դուք վճռականորե՞ն շարունակում եք համոզված մնալ, վոր ռուլեթը ձեր միակ յելքն ու փրկությունն ե,— հարցրեց նա ծաղրական յեղանակով։
Յես պատասխանեցի նորից շատ լուրջ, վոր՝ այո՛․ գալով իմ համոզմանը անպատճառ տանելու, գուցե նա ծիծաղելի յե, յես համաձայն եմ, «միայն թե ինձ հանգիստ թողնեն»։
Պոլինա Ալեքսանդրովնան պնդում եր, վոր յես անպատճառ, այսորվա տարածս կիսեմ և ուզում եր ութսուն ֆրիդրիխսդոր ինձ տված լինել, առաջարկելով, վոր հետագայում ել յես շարունակեմ խաղը այդ պայմանով։ Յես վճռական ու վերջնական կերպով հրաժարվեցի կեսիցը և հայտնեցի, վոր ուրիշների համար չեմ կարող խաղալ վոչ թե այն պատճառով, վոր չեմ կամենում, այլ այն պատճառով, վոր անկասկած տանուլ պիտի տամ։
— Այնուամենայնիվ յես ինքս ել, ինչքան ել դա հիմար բան լինի, հույսս գրեթե միմիայն ռուլեթի վրա յեմ դրել,— ասաց նա, մտքի մեջ ընկած։— Ուստի դուք անպայման պիտի շարունակեք խաղը ինձ հետ միասին կիսու և, հասկանալի բան ե, կանեք այդ։— Այստեղ նա հեռացավ ինձնից առանց իմ առարկությունները լսելու։
Յերրորդ գլուխ
Յեվ այնուամենայնիվ Պոլինան յերեկ ամբողջ որը հետս վոչ մի խոսք չխոսեց խաղի մասին։ Ասենք՝ ընդհանրապես նա յերեկ խուսափում եր հետս խոսելուց։ Նրա նախկին վարվելակերպն ինձ հետ չի փոխվել։ Նույն կատարյալ անփութությունը հանդիպումների ժամանակ վարվեցողության մեջ և անգամ ինչ-վոր արհամարհական շեշտ և ատելություն։ Ընդհանրապես նա չի կամենում ծածկել իր զզվանքը իմ հանդեպ․ յես տեսնում եմ այդ։ Չնայած դրան, նա նույնպես ինձնից չի ծածկում, վոր յես նրան ինչ֊վոր բանի համար պետք եմ և վոր նա ինձ ինչ-վոր բանի համար պահպանում ե։ Մեր միջև ինչ-վոր տարորինակ հարաբերություններ են հասաաավել, վոր ըստ մեծի մասին անհասկանալի յեն ինձ համար,— հաշվի աոնելով նրա հպարտությունն ու գոոռզությունը ամենքի նկատմամբ։ Նա, որինակ, գիտե, վոր յես խելակորույս սիրում եմ նրան, թույլ ե տալիս նույն իսկ ասել իրեն իմ կրքի մասին — և արդեն, իհարկե, վոչ մի ժամով իր արհամարհանքը դեպի ինձ նա ավելի չեր արտահայտի, քան այդ թույլտվությամբ՝ ասել իրեն անարգել և անպատկառ իմ սիրո մասին․ «ասել ե թե՝ այն աստիճան քո զգացմունքը բանի տեղ չեմ դնում, վոր ինձ համար միանգամայն միևնույն ե, ինչից ել հետս խոսելու լինես և ինչ ել դեպի ինձ զգաս»։ Իր սեփական գործերից նա խոսում եր հետս շատ նաև առաջներում, բայց յերբեք բոլորովին անկեղծ չեր լինում։ Այդ քիչ ե, իմ նկատմամբ նրա արհամարհանքի մեջ կային, որինակ, ահա թե ինչպիսի նրբություններ՝ նա գիտի, դիցուք, վոր ինձ հայտնի յե վորևե հանգամանք նրա կյանքից կամ վորևե բան այն մասին, ինչ նրան սաստիկ անհանգստացնում ե, նա նույնիսկ ինքը կպատմի ինձ մի բան իր պարագաներից, յեթե պետք ե ինձ գործադրել վորևե կերպ իր նպատակներին, ստրուկի պես կամ վոտի վրա բանեցնելով․ սակայն կպատմի ճիշտ այնքան, վորքան պետք ե իմանա մարդ, վորին վոտի վրա բանեցնում են, և — յեթե ինձ դեռևս անհայտ ե անցք ու դեպքերի ամբողջական կապակցությունը, յեթե նա ինքն ել ե տեսնում, թե ինչպես յես տանջվում ու անհանգստանում եմ նրա իսկ տանջանքով և անհանգստությամբ, ապա նա յերբեք չի արժանացնի ինձ միանգամայն հանգստացնելու իր բարեկամական անկեղծությամբ, թեև ոդտագործելով ինձ հաճախ իր պատվերներով վոչ միայն դժվարին, այլև վտանգավոր գործերում, նա, իմ կարծիքով, պարտավոր ե հետս անկեղծ լինել։ Յեվ արժե՞ արդյոք հոգ տանել իմ զգացմունքի մասին, այն մասին, վոր յես ել եմ անհանգիստ և գուցե յերեք անգամ ավելի յեմ հոգ տանում և տանջվում նրա հոգսերից և անհաջողություններից, քան թե նա ինքը։
Յես յերեք շարաթ առաջ իմացա նրա ռուլեթ խաղալու դիտավորության մասին։ Նա նույնիսկ նախապես չտեղեկացրեց ինձ, վոր յես պիտի խաղամ նրա փոխարեն, վորովհետև նրա համար անվայել ե խաղալը։ Նրա խոսելու յեղանակից յես այն իսկ պահին նկատեցի, վոր նա ինչ-վոր լուրջ հոգս ունի և վոչ թե տանելու հասարակ ցանկություն։ Ի՞նչ բան ե փողը նրա համար։ Այստեղ նպատակ կա, ինչ-վոր հանգամանքներ, վոր յես կարող եմ կռահել, սակայն վոր յես մինչ այժմ չգիտեմ։ Հասկանալի բան ե, այն ստորացումն ու ստրկացումը, վորոնց մեջ նա ինձ պահում եր, կարող եյին ինձ հնարավորություն տալ (շատ հաճախ տալիս ել են) կոպիտ և ուղղակի հարց ու փորձ անելու։ Վորովհետև յես նրա աչքում ստրուկ եմ և շատ չնչին մարդ, ուստի նա իմ կոպիտ հետաքրքրությունից վշտանալու կարիք չունի։ Բայց խնդիրն այն ե, վոր նա, թույլ տալով, վոր յես հարցմունք անեմ, չի պատասխանում հարցերիս։ Յերբեմն իսկի չի յել նկատում։ Ահա թե ենչպես են մեր հարաբերությունները։
Յերեկվա որը մեր մեջ շատ խոսվեց հեռագրի մասին, վոր չորս որ առաջ խփված եր Պետերբուրգ և վորի պատասխանը դեռ չեր յեկել։ Գեներալը յերևի թե հուզվում ե և մտազբաղ ե։ Գործն, իհարկե, տատին ե վերաբերում։ Հուզվում ե նաև ֆրանսիացին։ Յերեկ, որինակ, ճաշից հետո նրանք յերկար և լուրջ խոսակցություն ունեցան։ Ֆրանսիացու տոնը չափազանց գոռոզ ու անփույթ ե։ Այստեղ ըստ առածի յե՝ սեղանի շուրջը նստացնես — նա վոտներն ել սեղանի վրա կդնի[39]։ Նա անգամ Պոլինայի հետ կոպտության հասնող անփութությամբ ե վարվում։ Ասենք՝ հաճույքով մասնակցում ե ընդհանուր զբոսանքներին վոկսալում կամ կավալկադաներին և շրջագայություններին քաղաքից դուրս։ Վաղուց ինձ հայտնի յեն միքանի հանգամանքներ, վոր ֆրանսիացուն կապում են գեներալի հետ․ Ռուսաստանում նրանք միասին գործարան եյին մտադիր բանալու․ յես չգիտեմ՝ ջուրն ընկավ այդ նրանց ծրագիրը, թե դեռևս նրանց միջև այդ խոսակցությունը կա։ Բացի այդ յես պատահաբար գիտեմ նրանց ընտանեկան գաղտնիքի մի մասը․ ֆրանսիացին անցյալ տարի գեներալին իսկապես նեղ դրությունից փրկեց և նրան յերեսուն հազար տվեց, վոր նա իր պաշտոնն ուրիշին հանձնելու միջոցին լրացնի արքունի գումարի պակասը։ Յեվ հասկանալի բան ե, վոր գեներալը նրա ճիրանների մեջ ե։ Բայց հիմա, իսկապես հիմա, այդ ամենի մեջ գլխավոր դերն այնուհանդերձ m-lle Blanche-ն ե խաղում, և յես հավատացած եմ, վոր այստեղ ել չեմ սխալվում։
Ո՞վ ե m-lle Blanche-ը։ Այստեղ մեր մեջ ասում են, վոր նա ազնվազարմ ֆրանսուհի յե, վոր հետն ունի իր մայրն ու հսկայական կարողություն։ Հայտնի յե նաև, վոր նա ինչ-վոր ազգակցություն ունի մեր մարկիզի հետ, բայց շատ հեռավոր, ինչ-վոր կուզինա, թե յերրորդական քույր ե։ Ասում են, իմ Փարիզ գնալուցս առաջ ֆրանսիացին և m-lle Blanche-ը իրար հետ մի տեսակ ավելի քաղաքավար ձևերով եյին վարվում, կարծես թե ավելի նուրբ և դելիկատ հարաբերության մեջ եյին․ իսկ հիմա նրանց ծանոթությունը, մտերմությունը և ազգակցությունն ավելի կոպիտ եյին արտահայտվում, մի տեսակ ավելի սերտ։ Թերևս մեր գործերը նրանց աչքում այն աստիճան վատ են յերևում, վոր նրանք իսկի հարկ չեն համարում շատ ել քաշվել և սքողվել։ Յես անցած որը նկատեցի, վոր միստեր Աստլեյը զննող հայացքով եր նայում m-lle Blanche-ին և նրա մորը։ Ինձ թվաց, թե նա նրանց ճանաչում ե։ Ինձ նույնիսկ թվաց, վոր մեր ֆրանսիացին ել ե առաջներում, ծանոթ յեղել միստեր Աստլեյին։ Ասենք միստեր Աստլեյը այնքան քաշվող, ամաչկոտ և լռակյաց մարդ ե, վոր գրեթե կարելի ե հույս դնել նրա վրա, վոր նա խրճիթից աղբ դուրս չի հանի[40]։ Գոնե ֆրանսիացին նրան հազիվ բարևում ե և վրան գրեթե չի նայում։ Կնշանակի՝ չի վախենում։ Այդ դեռ հասկանա լի յե, սակայն ինչո՞ւ m-lle Blanche-ն ել չի նայում նրա վրա։ Մանավանդ վոր յերեկ մարկիզի բերնից դուրս պրծավ․ հանկարծ, ընդհանուր խոսակցության ժամանակ, չեմ հիշում թե ինչի մասին, նա ասաց, վոր միստեր Աստլեյը սաստիկ հարուստ ե և վոր ինքն այդ բանը գիտե։ Ահա թե յերբ պիտի m-lle Blanche-ը նայե՜ր միստեր Աստլեյի վրա։ Ընդհանրապես գեներալը անհանգիստ ե։ Հասկանալի յե, թե նրա համար ի՜նչ նշանակություն կարող ե ունենալ հեռագիրը հորաքրոջ մահվան մասին։
Թեև ինձ թվացել եր, վոր Պոլինան խուսափում ե հետս խոսելուց, ասես թե դիտավորյալ կերպով, բայց ինքս ել սառն ու անտարբեր, տեսք ընդունեցի․ շարունակ կարծում եյի, թե նա կամա-ակամա կմոտենա ինձ։ Դրա փոխարեն յերեկ և այսոր իմ ամբողջ ուշքը m-lle Blanche-ի վրա դարձրի։ Խե՜ղճ գեներալ, նա վերջնականապես կորած ե։ Սիրահարվել հիսուն հինգ տարեկան հասակում, կրքի այդպիսի զորությամբ,— իհարկե, դժբախտություն ե։ Ավելացրեք դրան նրա այրի լինելը, նրա յերեխաներին, միանգամայն քայքայված կալվածը, պարտքերը, վերջապես կնոջը, վորին նրան վիճակվեց սիրահարվել։ M-lle Blanche-ը գեղեցիկ ե։ Սակայն չգիտեմ, կհասկանան ինձ արդյոք, յեթե ասելու լինեմ, վոր նա ունի այնպիսի դեմք, վորից վախենալ կարելի յե։ Գոնե յես միշտ վախեցել եմ այդպիսի կանանցից։ Նա անպայման քսանհինգ տարեկան կլինի։ Նա բարձրահասակե և լայնաթիկունք, կլորիկ թևերով․ պարանոցն ու կուրծքը — փարթամ։ Մորթի գույնը թուխ-դեղին, մազերի դույնը սև, ինչպես ածուխ և մազերը սարսափելի խիտ են, յերկու գլխի կտան։ Աչքերը սև են, աչքերի սպիտակուցը՝ դեղնավուն, հայացքը՝ լկտի, ատամները՝ ճիփ-ճերմակ, շուրթերը միշտ ներկած․ նրանից մուշկի հոտ ե գալիս։ Նա հագնվում ե տպավորիչ, ճոխ, շիկ, բայց մեծ ճաշակով։ Վոտներն ու ձեռները — զարմանալի եյին։ Ձայնը՝ խռպոտ կոնտրոալտո[41]։ Նա յերբեմն կծիծաղի և ցույց կտա իր ատամները, բայց սովորաբար նայում ե լռելյայն և լկտի,— առնվազն Պոլինայի և Մարյա Ֆիլիպովնայի ներկայությամբ։ (Տարորինակ լուր․ Մարյա Ֆիլիպովնան Ռուսաստան ե գնում)։ Ինձ թվում ե՝ m-lle Blanche-ը վոչ մի կրթություն չունի, գուցե նույնիսկ խելոք չե, բայց դրա փոխարեն կասկածամիտ և խորամանկ ե։ Ինձ թվում ե՝ նրա կյանքն առանց արկածների չի յեղել։ Թե ամեն ինչ ասելու լինենք, թերևս մարկիզը իսկի նրա ազգականը չե, մայրն ել իսկի մայրը չե։ Բայց տեղեկություններ կան, վոր Բեռլինում, վորտեղ մենք հանդիպեցինք իրար, նա և նրա մայրը միքանի կարգին ծանոթներ ունեյին։ Գալով մարկիզին, թեպետ յես մինչև հիմա կասկածում եմ, թե նա մարկիզ ե, սակայն նրա պատկանելիությունը կարգին հասարակության, ինչպես մեզ մոտ, որինակ, Մոսկվայում և տեղ-տեղ նաև Գերմանիայում, կարծեմ կասկածի չի յենթարկվել։ Չգիտեմ՝ թե ինչացու յե նա Ֆրանսիայում։ Ասում են՝ նա դղյակի տեր ե։ Յես կարծում եյի, թե այս յերկու շաբթվա ընթացքում շատ ջուր հոսած կլինի[42] և այնուամենայնիվ յես հաստատ չգիտեմ՝ m-lle Blanche-ի և գեներալի միջև վորևե վճռական խոսք յեղել ե, թե վոչ։ Ընդհանրապես հիմա ամեն ինչ մեր կարողությունից ե կախված, այսինքն՝ նրանից թե վորքան շատ փող ե կարող գեներալը նրանց ցույց տալ։ Յեթե, որինակ, լուր գալու լիներ, թե տատը չի մեռել, ապա յես հավատացած եմ, m-lle Blânche-ը իսկույն կանհայտանար։ Զարմանալի և ծիծաղելի յե ինձ իսկ համար, թե յես ինչ բամբասասերն եմ դառել։ Ո՜, ինչքան զզվում եմ յես այս ամենից։ Ի՞նչ հաճույքով յես կթողնեյի ամենքին և ամեն ինչ։ Սակայն կարո՞ղ եմ յես արդյոք հեռանալ Պոլինայից, կարո՞ղ եմ յես արդյոք չլրտեսել նրա շուրջը։ Լրտեսությունն, իհարկե, ստորություն ե — բայց ի՞նչ իմ բանն ե այդ։
Հետաքրքրական եր յերեկ և այսոր ինձ համար նաև միստեր Աստլեյը։ Այո՛, յես համոզված եմ, վոր նա սիրահարված ե Պոլինային։ Հետաքրքրական և ծիծաղելի յե, թե յերբեմն ինչ շատ ե կարող արտահայտել ամաչկոտ և հիվանդագին վողջամիտ մարդու հայացքը, վորին դիպել ե սերը և հենց այն միջոցին, յերբ մարդ, իհա՜րկե, ուրախ կլիներ գետնի տակը մտնել, միայն թե վոչինչ ասած կամ արտահայտած չլինի վոչ խոսքով, վոչ հայացքով։ Միստեր Աստլեյը շատ հաճախ պատահում ե մեզ զբոսանքների ժամանակ։ Նա հանում ե գլխարկը և մեր կողքիցն անցնում, բնականաբար մեռած լինելով մեզ միանալու։ Իսկ յեթե նրան հրավիրում են, նա իսկույն հրաժարվում ե։ Հանգստյան տեղերում, վոկսալում, յերաժշտության հրապարակում կամ շատրվանի մոտ նա անպատճառ մեր նստարանից վոչ հեռու կանգ կառնի և վորտեղ ել մենք լինենք, պուրակում, անտառում կամ Շլանգենբերգի վրա,— արժե միայն աչք ածել, նայել շուրջը և անպայման վորևե տեղ մերձագույն արահետի վրա, կամ թփերի հետեվում կերևա միստեր Աստլեյի անկյունը։ Ինձ թվում ե՝ նա առիթ ե վորոնում, վոր հետս աոանձին խոսի։ Այսոր առավոտյան մենք հանդիպեցինք և մի-յերկու բերան խոսեցինք։ Նա մեկ-մեկ շատ կցկտուր ե խոսում։ Դեռ «բարև» չասած՝ նա սկսեց․
— Ա՜, m-lle Blanche-ը․․․ յես m-lle Blanche-ի պես կանայք շա՜տ եմ տեսել։
Նա լռեց, նշանակալից նայելով վրաս։ Ի՞նչ եր ուզում նա սրանով ասած լինել — չգիտեմ, վորովհետև իմ հարցին՝ ի՞նչ կնշանակի դա, նա խորամանկ ժպիտով գլխով արեց և ավելացրեց՝ «այդ հո այդպես ե»։— M-lle Pauline[43] շա՞տ կսիրի ծաղիկներ։
— Չգիտեմ, բոլորովին չգիտեմ,— պատասխանեցի յես։
— Ինչպե՞ս։ Դուք այդ ե՞լ չգիտեք,— ճչաց նա սաստիկ զարմացած։
— Չգիտեմ, բոլորովին չեմ նկատել,— կրկնեցի յես, ծիծաղելով։
— Հը, դա ինձ հատուկ միտք ե ներշնչում։— Այստեղ նա գլուխ տվեց և անցավ-գնաց։ Ասենք նա ուներ գոհ տեսք։ Մենք իրար հետ ամենավատթար ֆրանսերենով ենք խոսում։
Չորրորդ գլուխ
Այսոր ծիծաղելի, տգեղ, անմիտ որ եր։ Հիմա գիշերվա ժամը տասն մեկն ե։ Յես նստած եմ իմ խղճուկ սենյակում և վերհիշում եմ։ Սկսվեց նրանով, վոր առավոտյան յես այնուամենայնիվ ստիպված եյի գնալ ռուլեթ խաղալու Պոլինա Ալեքսանդրովնայի համար։ Յես վերցրի նրա հարյուր վաթսուն ֆրիդրիխսդորը, բայց յերկու պայմանով, առաջինը՝ վոր յես կիսու խաղալ չեմ կամենում, այսինքն, յեթե տանելու լինեմ, վոչինչ չեմ վերցնի, և երկրորդը՝ վոր յերեկոյան Պոլինան ինձ կբացատրի, թե ինչի՞ համար ե անհրաժեշտ նրան տանելը և ինչքան փող։ Յես վոչ մի կերպ չեմ կարողանում յենթադրել, վոր դա պարզապես փողի համար ե։ Այստեղ ըստ յերևույթին փողն անհրաժեշտ ե և ըստ կարելվույն շուտափույթ, ինչ-վոր ուրույն նպատակի համար։ Նա խոստացավ բացատրել և յես գնացի։ Խաղասրահներում սարսափելի ամբոխ կար։ Ի՜նչ լկտի յեն նրանք և ի՜նչ ագահ։ Յես ներս խցկվեցի մեջտեղը և կանգնեցի հենց կրուպյորի մոտ։ Ապա յերկչոտ կերպով սկսեցի փորձել խաղը յերկուական և յերեքական դրամանիշ դնելով։ Միևնույն ժամանակ յես դիտում ու նկատում եյի․ ինձ թվաց, վոր իսկապես հաշիվը քիչ նշանակություն ունի և բնավ չունի այն կարևորությունը, վոր նրան վերագրում են շատ խաղացողներ։ Նրանք նստում են խազած թղթերով, վորոնց վրա նիշում են հարվածները, հաշվում են, դուրս բերում շանսերը, կշռադատում են, վերջապես վեր են գալիս և տանուլ տալիս ճիշտ այնպես, ինչպես և մենք, հասարակ մահկանացուներս, վոր առանց կշռադատության ենք խաղում։ Բայց յես մի յեզրակացություն արի, վոր կարծեմ ճիշտ ե․ իրոք, պատահական շանսերի ընթացքում լինում ե, թեև վոչ սիստեմ, բայց կարծես ինչ-վոր կարգ, վոր, իհարկե, շաա տարորինակ բան ե։ Որինակ, պատահում ե, վոր տասներկու միջին թվերից հետո տասներկու վերջիններն են դուրս գալիս․ դիցուկ, յերկու անգամ զարկը այս տասներկու վերջիններից ե բերում և անցնում առաջին տասներկուսին։ Տասներկու առաջինների վրա ընկնելով, դարձյալ տասներկու միջիններին ե անցնում, յերեք անգամ իրար վրա դուրս ե գալիս, չորս անգամ միջիններից և դարձյալ տասներկու վերջիններին անցնում, վորտեղ նորից յերկու անգամից հետո անցնում ե առաջիններին․ առաջիններից դարձյալ մեկ անգամ ե դուրս գալիս և դարձյալ անցնում ե յերեք միջիններին և այդպես շարունակվում ե մեկ և կես կամ յերկու ժամ։ Մեկ, յերեք և յերկու․ մեկ, յերեք և յերկու։ Դա շատ զվարճալի յե։ Յերբեմն վողջ որը, կամ վողջ առավոտը այնպես ե լինում, վոր կարմիրն ու սևը փոխանակվում են և հակառակը, գրեթե առանց վորևե կարգի, այնպես վոր յերկու-յերեք անգամից ավել իրար վրա կարմրի կամ սևի վրա կանգ չի առնում։ Հետևյալ որը կամ հետևյալ յերեկոյան իրար վրա մենակ կարմիրն ե դուրս գալիս, հասնում ե, որինակ, իրար վրա մինչև քսաներկու անգամի և այդպես ընթանում ե անընդհատ վորոշ ժամանակի ընթացքում, որինակ, մի ամբողջ որ։ Ինձ շատ բան բացատրեց միստեր Աստլեյը, վոր մի ամբողջ առավոտ կանգնեց խաղասեղանների մոտ, բայց ինքը վոչ մի անգամ վեր չեկավ։ Գալով ինձ, յես տանուլ տվի մինչև վերջին գրոշը, այն ել շատ արագ։ Յես ուղղակի մի անգամից տասներկու ֆրիդրիխսդոր դրի զույգի վրա և տարա, ելի վեր եկա և ելի տարա և այդպես ելի յերկու թե յերեք անգամ։ Մի հինգ րոպեյում, իմ ձեռքն ընկավ, յերևի, մոտ չորս հարյուր ֆրիդրիխսդոր։ Ահա թե յերբ եր պետք հեռանալ, բայց մեջս ծագել եր ինչ-վոր տարորինակ զգացողություն, ինչ-վոր մարտակոչ ճակատագրին, ինչ-վոր ցանկություն ռխին ծեփել, լեզու ցույց տալ նրան։ Յես վեր յեկա ամենամեծ գումարը, վոր թույլատրված ե, չորս հազար գուլդեն և տանուլ տվի։ Ապա՝ տաքանալով, հանեցի, ինչ-վոր մնացել եր մոտս, նույն տեղը վեր յեկա և դարձյալ տանուլ տվի․ դրանից հետո հեռացա սեղանից՝ խլացածի պես։ Յես նույնիսկ չեյի հասկանում, թե ինչ ե կատարվում մեջս և իմ տանուլ տալու, մասին հաղորդեցի Պոլինա Ալեքսանդրովնային միայն ճաշից առաջ։ Մինչև այդ յես թրև եյի գալիս պուրակում։
Ճաշին ես դարձյալ գրգռված կացության մեջ եյի, այնպես, ինչպես յերեք որ առաջ։ Ֆրանսիացին և m-lle Blanche-ը դարձյալ մեզ հետ եյին ճաշում։ Բանից դուրս յեկավ, վոր m-lle Blanche-ը առավոտյան յեղել ե խաղասրահներում և տեսել իմ սխրագործությունները։ Այս անգամ նա հետս մի տեսակ ավելի ուշադիր խոսք բաց արեց։ Ֆրանսիացին ավելի շիտակ վարվեց և ուղղակի հարցրեց ինձնից՝ ― մի՞թե յես իմ սեփական փողերն եմ տանուլ տվել։ Ինձ թվում ե՝ նա Պոլինայի նկատմամբ կասկած ունի։ Մի խոսքով այստեղ ինչ-վոր բան կա։ Յես իսկույն ստեցի և ասացի, վոր իմ սեփականն ե։
Գեներալը սաստիկ զարմացած եր՝ վորտեղի՞ց եյի կարողացել յես այդքան փող գտնել։ Յես բացատրեցի, վոր սկսեցի տասը ֆրիդրիխսդորից, վոր վեց-յոթ հարված իրար վրա ինձ հինգ-վեց հազար գուլդեն բերեց և ապա յերկու հարվածով յես ամբողջը տանուլ տվի։
Այս ամենն, իհարկե, հնարավոր եր։ Բացատրելով այդ, յես նայեցի Պոլինայի վրա, բայց նրա դեմքից բան չկարողացա հասկանալ։ Այնուհանդերձ նա ինձ ստելու հնարավորություն տվեց և չուղղեց ինձ․ դրանից յես հետևցրի, վոր յես հենց պետք ե ստեյի և ծածկեյի, վոր նրա համար եմ խաղացել։ Համենայն դեպս, մտածում եյի մտքումս, նա պիտի բացատրվի հետս և քիչ առաջ խոստացել ե ինչ֊վոր բան բանալ իմ առջև։
Յես կարծում եյի, վոր գեներալն ինձ վորևե նկատողություն կանի, բայց նա լռությամբ անցավ․ բայց յես նրա դեմքի վրա հուզմունք և անհանգստություն նկատեցի։ Գուցե, նրա ձեռքը պակաս պահին, նրան ծանր ե յեկել ունկնդրել, թե վոսկու այդպիսի մի պատկառելի կույտ քառորդ ժամի ընթացքում յեկել ու գնացել ե այնպիսի մի անհաշիվ հիմարի ձեռքից, ինչպիսին եմ յես։
Յես կասկածում եմ, վոր յերեկ յերեկոյան գեներալի և ֆրանսիացու միջև սաստիկ հակառակություն ե առաջ յեկել։ Նրանք յերկար և տաք-տաք խոսում եյին տաք սենյակում։ Ֆրանսիացին հեռացավ կարծես թե ինչ֊վոր բանից գրգռված, իսկ այսոր, վաղ առավոտյան, յեկել եր գեներալի մոտ և յերևի յերեկվա խոսակցությունը շարունակելու համար։
Լսելով իմ տանուլ տված գումարի մասին, ֆրանսիացին կծու և անգամ չարամիտ նկատեց, թե պետք եր ավելի խոհեմ լինել։ Չգիտեմ թե ինչու նա ավելացրեց, վոր թեև շատ ռուսներ են խաղում, բայց նրա կարծիքով, ռուսներն անընդունակ են նույնիսկ խաղալու։― Իսկ իմ կարծիքով ռուլեթը հենց ռուսների համար ել ստեղծված ե,― ասացի յես և յերբ վոր ֆրանսիացին արհամարհական քմծիծաղ տվեց իմ կարծիքի առիթով, յես նկատեցի նրան, վոր, իհարկե, ճշմարտությունն իմ կողմն ե, վորովհետև խոսելով ռուսների մասին, վորպես խաղամոլների, յես ավելի պախարակում եմ նրանց, քան գովում և հետևապես կարելի յե ինձ հավատ ընծայել։
— Ինչո՞վ եք հիմնավորում դուք ձեր կարծիքը,― հարցրեց ֆրանսիացին։
— Նրանով, վոր արևմտացի քաղաքակիրթ մարդու առաքինությունների և առավելությունների կաթեխիզիսի մեջ պատմականորեն մտել ե և, գրեթե իբրև ամենագլխավոր կետ, կապիտալներ ձեռք բերելու ընդունակությունը։ Իսկ ռուսը վոչ միայն կապիտալներ ձեռք բերելու ընդունակ չե, այլև շռայլում ե մի տեսակ անպետք և այլանդակ կերպով։ Այնուհանդերձ մեզ, ռուսներիս, փողը նույնպես պետքական ե,― ավելացրի յես,― ուստի և մենք շատ ուրախ և շատ հակամիտ ենք այնպիսի միջոցների, ինչպես, որինակ, ռուլեթը, վորով կարելի յե հանկարծակի հարստանալ, յերկու ժամվա ընթացքում, առանց աշխատելու։ Դա մեզ դյութում ե․ իսկ վորովհետև մեր խաղն ել ե անպիտան, առանց աշխատանքի, ուստի և տանուլ ենք տալիս։
— Դա մասամբ արդարացի յե,― նկատեց ինքնահավան ֆրանսիացին։
— Վոչ, դա անարդարացի յե և ամոթ ձեզ համար, վոր այդպես եք արտահայտվում ձեր հայրենիքի մասին,― խիստ և ազդու նկատեց գեներալը։
— Ներողությո՜ւն,― պատասխանեցի յես նրան,― չե՞ վոր, դեռ անհայտ ե, թե ինչն ե ավելի վատ՝ ռուսի այլանդակությունը, թե ազնիվ աշխատանքով կուտակելու գերմանական միջոցը։
— Ի՜նչ այլանդակ միտք,— բացականչեց գեներալը։
― Ի՜նչ ռուսական միտք,― բացականչեց ֆրանսիացին։
Յես ծիծաղում եյի, շատ եյի ուզում նրանց չարացնել։
― Իսկ յես կկամենայի վողջ կյանքս ղրղիզի վրանում քոչվորի կյանք անց կացնել,― գոռացի յես, քան թե յերկրպագել գերմանական կուռքին։
— Ի՞նչ կուռքի,— գոչեց գեներալը, վոր սկսել եր լուրջ տաքանալ։
— Հարստություն կուտակելու գերմանական միջոցին։ Յես յերկար ժամանակ չե ինչ այստեղ եմ, այնուամենայնիվ այն, ինչ յես դիտել և ստուգել կարողացա ― վրդովում ե իմ թաթարական ցեղը։ Աստված վկա, այդպիսի առաքինություններ յես չեմ կամենում։ Յես այստեղ արդեն յերեկ մի տասը վերստ շրջեցի։ Իսկ և իսկ նույնը, ինչ վոր գերմանական բարոյախոսական պատկերազարդ գրքույկներում՝ այստեղ ամենուրեք, յուրաքանչյուր տանը ֆատեր[44] կա, սարսափելի առաքինի և անորինակ ազնիվ։ Այնքան ազնիվ, վոր երկյուղալի յե նրան մոտենալը։ Տանել չեմ կարող ազնիվ մարդկանց, վորոնց մոտենալը յերկյուղալի յե։ Յուրաքանչյուր այդպիսի ֆատեր ունի ընտանիք և յերեկոները նրանք բարձր ձայնով խրատական գրքեր են կարդում։ Տնակի վերև ծփենի և շագանակի ծառեր են սոսափում։ Վերջալույս, կտրանը՝ արագիլ և ամեն ինչ անսովոր բանաստեղծական ու սրտառուչ ե․․․
— Մի՛ք բարկանա, գեներալ, ելի՛, թույլ տվեք, վոր յես ըստ կարելվույն սրտառուչ պատմեմ։ Յես ինքս հիշում եմ, թե ինչպես հայրս, հանգուցյալը, նույնպես լորիների տակ, տան առջևի պարտիզում, յերեկոները, բարձր ձայնով կարդում եր ինձ և մորս՝ նման գրքեր․․․ Ուստի յես ինքս կարող եմ այդ մասին դատել, ինչպես հարկն ե։ Ահա, ամեն մի նման ընտանիք այստեղ կատարյալ ստրկության և հնազանդության մեջ ե ֆատերի նկատմամբ, բոլորն աշխատում են գոմեշների պես, և բոլորը փող են դիզում, ջհուդների պես։ Դիցուք թե ֆատերը հետ ե գցել արդեն այսքան թե այնքան գուլդեն և հույս ե դրել մեծ վորդու վրա, վոր նրան ժառանգություն թողնի արհեստ կամ հող․ դրա համար աղջկան ոժիտ չեն տալիս և աղջիկը աղջիկ ել մնում ե։ Դրա համար ևս կրտսեր վորդուն պարտքի տակ են գցում կամ զինվոր տալիս և փողն ավելացնում տան կապիտալի վրա։ Ճիշտ եմ ասում, այստեղ այդ արվում ե․ յես հարց ու փորձ եմ արել։ Այդ ամենը կատարվում ե վոչ այլապես, քան յեթե ազնվությունից դրդված, սաստիկ ազնվությունից, մինչ այն աստիճան, վոր վաճառված կրտսեր վորդին հավատում ե, վոր նրան ուրիշ դրդումից չե, այլ միայն ազնվությունից են վաճառել,— իսկ դա արդեն իդեալ ե, յերբ վոր ինքը՝ զոհը ուրախանում ե, վոր իրեն տանում են մորթելու։ Հետո՞ ինչ։ Հետո այն, վոր մեծի վիճակն ել չի թեթևանում։ Ասենք՝ նա ինչ֊վոր Ամալխեն ունի, վորի հետ նա միացել ե սրտով,― բայց ամուսնանալ չի լինի, վորովհետև դեռ ևս պահանջվածին չափ գուլդեն չի հավաքված։ Նմանապես սրանք ել հեզահամբյուր և սրտաբաց սպասում են և ժպտադեմ գնում մորթվելու։ Ամալխենի թշերը ներս են ընկել, նա չորանում ե, վերջապես մի քսան տարուց հետո կարողությունը բազմապատկվում ե․ գուլդենները ազնիվ և առաքինի կերպով հավաքված են, ֆատերը որհնում ե քառասնամյա մեծին և յերեսնհինգամյա Ամալխենին, ցամաքած կրծքանի և կարմիր քթանի․․․ Միաժամանակ ֆատերը լալիս, խրատում և մահանում ե։ Մեծը ինքն արդեն առաքինի ֆատեր ե դառնում և դարձյալ վերսկսվում ե նույն պատմությունը։ Մոտավորապես մի հիսուն կամ յոթանասուն տարուց հետո առաջին ֆատերի թոռը իրոք արդեն խոշոր կապիտալի տեր ե դառնում և ժառանդություն թողնում իր վորդուն, սա իրենին, նա ― նրանին, մեկել ― իրենին և վերջինը մի հինգ կամ վեց տարուց հետո դառնում ե նույն ինքը պարոն Ռոդշիլդ կամ Հոպպե և Ընկ․ կամ սատանան գիտե թե ե՛լ ով։ Ապա, սա հոյակապ տեսարան չե՞․ հարյուրամյա կամ յերկհարյուրամյա հաջորդական աշխատա՜նք, համբերա՜նք, խե՜լք, ազնվությո՜ւն, նկարագի՜ր, տոկունությո՜ւն, հաշի՜վ, կտրան վրա՝ արագի՜լ։ Ել ինչ եք ուզում, դրանից վեր հո բան չկա՛, և այդ տեսակետից ել նրանք դատում են արար աշխարհը և մեղավորներին, այսինքն՝ մի քիչ իրենց չնմանվողներին իսկույն մահվան դատապարտում։ Ահա թե բանն ինչ ե՝ յես գերադասում եմ ռուսավարի ղալմաղալ անել կամ հարստանալ ռուլեթի միջոցով։ Չե՛մ ուզում յես Հոպպե և Ընկ․ դառնալ հինգ սերնդից հետո։ Փողն ինձ պետք ե ի՛նձ համար, իսկ յես ինձ լիովին չեմ համարում կապիտալին ինչ-վոր անհրաժեշտ բան և կապիտալի կցորդ։ Յես գիտեմ, վոր սարսափելի սխալներ արի, բայց թող այդպես լինի։ Այդ ե իմ համոզմունքը։
— Չգիտեմ շա՞տ ճշմարտություն կա արդյոք ձեր ասածների մեջ,― մտազբաղ նկատեց գեներալը,― բայց հաստատ գիտեմ, վոր դուք սկսում եք անտանելի սնապարծ դառնալ, հենց վոր ձեզ թույլ են տալիս մազաչափ մոռացվել․․․
Նա, ըստ իր սովորության, չավարտեց իր խոսքը։ Յերբ վոր մեր գեներալն սկսում եր մի բանից խոսել, առորյա խոսակցությունից գեթ մազաչափ ավելի նշանակալից բանից, ապա յերբեք իր խոսքը չեր ավարտում։ Ֆրանսիացին անփույթ լսում եր, մի քիչ աչքերը պլշած։ Նա իմ ասածից գրեթե բան չհասկացավ։ Պոլինան նայում եր ինչ֊վոր գոռոզ անտարբերությամբ։ Թվում եր, թե նա վոչ միայն իմ, այլ սեղանի շուրջը տեղի ունեցած խոսակցություններից և վոչ մի խոսք չեր լսում։
Հինգերորդ գլուխ
Պոլինան արտասովոր մտազբաղ եր, բայց ճաշի սեղանից վեր կենալուց հետո իսկույն առաջարկեց, վոր ուղեկցեմ իրեն զբոսանքի։ Մենք վերցրինք յերեխաներին և գնացինք պուրակը, շատրվանի կողմը։
Վորովհետև յես առանձնապես գրգռված դրության մեջ եյի, ուստի և կոպտաբար հարց տվի՝ ինչո՞ւ մեր մարկիզ Դե֊Գրիյեն, ֆրանցուզիկը, վոչ միայն այլևս նրան չի ուղեկցում, յերբ վոր նա վորևե տեղ ե դուրս գալիս, այլև որերով նրա հետ չի խոսում։
— Վորովհետև նա ստոր մարդ ե,― տարորինակ պատասխանեց նա ինձ։ Յես յերբեք նրանից այդպիսի կարծիք Դե-Գրիյեյի մասին դեռ չեյի լսել և լռեցի, վախենալով, վոր կըմբռնեմ այդ դյուրագրգռությունը։
— Իսկ դուք նկատեցի՞ք, վոր նա այսոր գեներալի հետ լավ չեր։
— Դուք կամենում եք իմանալ գործի եյությո՞ւնը,— չոր ու գրգռված պատասխանեց նա։― Դուք գիտե՞ք, վոր գեներալն ամբողջովին իրեն գրավ ե դրել նրա մոտ, ամբողջ կալվածը նրանն ե, և յեթե տատը չմեռնի, ֆրանսիացին իսկույն կտիրանա այն ամենին, վոր իր մոտ գրավ ե դրված։
— Ա՜, ուրեմն ճի՞շտ ե, վոր ամեն ինչ գրտվ ե դրված։ Յես լսել եյի, բայց չգիտեյի, վոր ամեն-ամեն ինչ։
— Իսկ ի՞նչ կա վոր։
― Վոր այդպես ե, մնաս բարով m-lle Blanche,― նկատեցի յես,— գեներալի կին չի դառնա այլևս։ Գիտե՞ք ինչ կա․ ինձ թվում ե, վոր գեներալն այնքան ե սիրահարված, վոր մի գուցե ինքնասպան ել լինի, յեթե m-lle Blanche֊ը նրան թողնելու լինի։ Նրա տարիքում այդպես սիրահարվելը վտանգավոր ե։
— Ինձ ել ե թվում, վոր նրան մի բան կպատահի,— մտազբաղ նկատեց Պոլինա Ալեքսանդրովնան։
— Ի՜նչ լավ ել դուրս ե գալիս,— գոչեցի յես,― ավելի կոպիտ չի կարելի ցույց տալ, վոր նա համաձայնել ե մարդու գնալ միմիայն փողի պատճառով։ Այստեղ քաղաքավարություն անգամ չի պահպանվում, միանգամայն առանց քաշվելու յեր կատարվում։ Հրա՜շք։ Գալով տատին ― ավելի ծիծաղելի և աղտոտ բան չի լինի, քան հեռագիր հեռագրի հետևից խփել և հարցնել՝ մեռե՞լ ե արդյոք, մեռե՞լ է։ Հը՞։ Ինչպե՞ս եք հավանում այդ, Պոլինա Ալեքսանդրովնա։
— Այդ ամենը դատարկ բան ե,― ասաց նա զզվանքով ընդհատելով խոսքս։― Յես ընդհակառակը, զարմանում եմ, վոր դուք այդքան ուրախ, զվարթ տրամադրության մեջ եք։ Ինչի՞ց եք ուրախացել։ Մի՞թե նրանից, վոր իմ փողերը տանուլ եք տվել։
— Ինչո՞ւ տվիք ինձ, վոր տանուլ տամ։ Յես ձեզ ասացի, վոր ուրիշների համար, մանավանդ ձեզ համար, չեմ կարող խաղալ։ Յես հնազանդում եմ, ինչ ել դուք ինձ հրամայելու լինեք․ բայց հետևանքն ինձնից չի կախված։ Յես հո նախազգուշացրի, վոր բան չի դուրս գա։ Ասացեք, դուք շա՞տ եք վշտացել, վոր այնքան փող եք կորցրել։ Այնքանը ձեր ինչի՞ն ե պետք։
— Այդ հարցերն ինչացո՞ւ յեն։
— Բայց չէ՞ վոր դուք ինքներդ եք խոստացել բացատրել․․․ լսեցեք, յես միանգամայն հավատացած եմ, վոր յերբ սկսեմ ինձ համար խաղալ (իսկ յես տասներկու ֆրիդրիխսդոր ունեմ) կտանեմ։ Այն ժամանակ վերցրեք ինձնից, վորքան վոր ձեզ պետք ե։
Նա դեմքին արհամարհական արտահայտություն տվեց։
— Դուք միք նեղանա ինձնից,― շարունակեցի յես,― նման առաջարկի համար։ Յես մինչ այն աստիճան տոգորված եմ այն գիտակցությամբ, վոր ձեր առջև զերո յեմ, այսինքն՝ ձեր աչքում, վոր դուք կարող եք ինձնից անգամ փող ընդունել։ Դուք չպիտի նեղանաք իմ նվերից։ Համ ել յես ձեր փողն եմ տանուլ տվել։
Նա արագ նայեց վրաս և, նկատելով, վոր յես գրգռված և հեգնորեն եմ խոսում, դարձյալ խոսքս կտրեց։
— Իմ պարագաները ձեզ համար բնավ հետաքրքրական չեն։ Թե ուզում եք իմացած լինել, յես պարզապես պարտ եմ։ Յես փող եմ պարտք արել և կկամենայի պարտքս տալ։ Մեջս խելացնոր և տարորինակ միտք կար, թե յես անպատճառ կտանեմ, այստեղ, խաղասեղանի վրա։ Ինչո՞ւ յեր այդ միտքը ծագել մեջս ― չեմ հասկանում, բայց յես հավատում եյի։ Ով գիտե, թերևս այն պատճառով ել հավատում եյի, վոր ընտրության միջոցին յես վոչ մի ուրիշ շանս չունեյի։
— Կամ թե այն պատճառով, վոր շատ եր պետք, վոր տանեմ։ Դա շատ և շատ նման ե, թե ինչպես խեղդվողը ծղոտից ե բռնում, վոր փրկվի։ Համաձայնեցեք, վոր յեթե նա խեղդվելու, չլիներ, նա ծղոտը փայտի տեղ չեր դնի։
Պոլինան զարմացավ։
— Ապա ինչպե՞ս ե,― հարցրեց նա,— վոր դուք ինքներդ ել նույն հույսն եք տածում։ Յերկու շաբաթ առաջ դուք ինքներդ մի անգամ շատ և յերկար խոսում եյիք այն մասին, վոր դուք միանգամայն հավատացած եք, վոր այստեղ տանելու յեք, ռուլեթի խաղում, և համոզում եյիք ինձ, վոր յես ձեզ խելագարի տեղ չդնեմ։ Գուցե դուք այն ժամանակ կատա՞կ եյիք անում, սակայն յես հիշում եմ, դուք այնքան լուրջ եյիք ասում, վոր չեր կարելի կատակի տեղ դնել։
— Այդ ճշմարիտ ե,― պատասխանեցի յես մտազբաղ,— յես մինչև որս ել միանգամայն հավատացած եմ, վոր պիտի տանեմ։ Յես նույնիսկ կխոստովանեմ, վոր դուք մեջս հարց հարուցիք՝ ինչո՞ւ հենց իմ այսորվա անմիտ և անճոռնի տանուլ տալը իմ մեջ վոչ մի կասկած չթողեց։ Այնուամենայնիվ յես միանգամայն հավատացած եմ, վոր հենց վոր սկսեմ ինձ համար խաղալ, անպատճառ, կտանեմ։
— Ինչո՞ւ յեք դուք այդպես միանգամայն համոզված։
— Յեթե կամենում եք ― չգիտեմ։ Յես միայն գիտեմ, վոր ինձ համար տանելը հարկավոր է, վոր դա ինձ համար ել միակ յելքն ե։ Ահա թերևս դրանից ե, վոր ինձ թվում ե, վոր յես անպատճառ պիտի տանեմ։
― Ուրեմն ձեզ համար ել չափազանց հարկավոր է, յեթե դուք մոլեռանդ հավատացած եք։
— Գրազ կգամ, վոր դուք կասկածում եք, վոր յես կարող եմ լուրջ կարիք զգալ։
— Ինձ համար դա միևնույն ե,— կամացուկ և անտարբեր պատասխանեց Պոլինան։― Յեթե կամենում եք, այո՛, յես կասկածում եմ, վոր ձեզ վորևե բան լուրջ տանջելիս լինի։ Դուք կարող եք տանջվել, բայց վոչ լուրջ։ Դուք անկարգ և չհավասարակշռված մարդ եք։ Ձեր ինչի՞ն ե պետք փողը։ Այն ժամանակ ձեր բերած բոլոր պատճառաբանությունների մեջ յես վոչ մի լուրջ բան չգտա։
— Ի դեպ,― ընդհատեցի յես,― դուք ասացիք, վոր պարտք պիտի վերադարձնեք։ Լա՜վ պարտք ե, ուրեմն։ Ֆրանսիացուն չլինի։
— Այդ ի՞նչ հարցեր են։ Դուք այսոր առանձնապես կոպիտ եք։ Հարբած հո չե՞ք։
— Դուք գիտեք, վոր յես ամեն ինչ թույլատրում եմ ինձ ասել և հարցնել, յերբեմն շատ շիտակ։ Կրկնում եմ, յես ձեր ստրուկն եմ, իսկ ստրուկներից չեն ամաչում, ստրուկն ել չի կարող վիրավորել։
— Այդ ամենը դատարկ բան ե։ Համ ել տանել չեմ կարող ձեր այդ «ստրկական» թեորիան։
― Նկատեցեք, վոր յես իմ ստրկության մասին բնավ նրա համար չեմ խոսում, վոր կկամենայի ձեր ստրուկը լինել, այլ պարզապես խոսում եմ, վորպես փաստի մասին, վոր միանգամայն ինձնից կախված չե։
— Կարճ կապեցեք․ ձեր ինչի՞ն ե պետք փողը։
— Իսկ ձեր ինչի՞ն ե պետք իմանալը։
— Ինչպես կամենաք,— պատասխանեց նա և հպարտ շուռ տվեց գլուխը։
— Ստրկական տեսություն տանել չեք կարող, իսկ ստրկություն պահանջում եք՝ «պատասխանեցեք և դատողություններ մի՛ք անի»։ Լավ, թող այդպես լինի։ Ինչի՞ս ե պետք փողը, հարցնում եք դուք։ Ինչպե՞ս թե ինչիս։ Փողը ― ամեն ինչ ե։
— Հասկանում եմ, բայց փողի ցանկությունից այդպիսի խելագարության մեջ չեն ընկնի։ Դուք ել եք ջղագարության, ֆաթալիզմի հասնում։ Այստեղ ինչ-վոր բան կա․ ինչ-վոր հատուկ նպատակ։ Խոսեցեք առանց այլևայլության, յես այդպես եմ կամենում։
Նա կարծես թե բարկանալ եր սկսում և ինձ սաստիկ դուր յեկավ, վոր նա այդպիսի սրտնեղությամբ եր հարցաքննում։
— Հասկանալի բան ե, վոր նպատակ կա,— ասացի յես,― բայց յես չեյի կարող բացատրել, թե ինչ նպատակ։ Վոչ ավելին, քան յեթե փողի տեր դառած՝ յես ձեզ համար ել ուրիշ մարդ կդառնամ և վոչ թե ստրուկ։
— Ինչպե՞ս։ Ինչպե՞ս կհասնեք դուք դրան։
— Ինչպես կհասնե՞մ։ Ինչպե՞ս թե, դուք նույնիսկ չեք ըմբռնում՝ ինչպես կարող եմ յես հասնել այն բանին, վոր դուք վրաս այլ կերպ նայեք, քան ստրուկի վրա։ Ահա հենց այդ ե, վոր յես չեմ կամենում, այդպիսի զարմանք և տարակուսանք։
— Դուք ասում եյիք, թե այդ ստրկությունը ձեզ համար վայելք ե։ Յես ինքս ել եյի այդպես մտածում։
— Դուք ել այդպե՜ս եյիք մտածում,― գոչեցի յես ինչ-վոր տարորինակ վայելքով։― Ա՜խ, ինչ գեղեցիկ ե ձեր այդ միամտությունը։ Այո, այո, հենց ձեզ ստրկանալը ― վայելք ե։ Կա, կա վայելք ծայր աստիճան ստորացման և չնչին դառնալու մեջ։― Շարունակում եյի զառանցել յես։― Սատանան գիտե, թերևս մտրակի մեջ ել կա, յերբ վոր մտրակը դիպչում ե մեջքիդ և պատառբզիկ անում միսդ․․․ Սակայն յես կամենում եմ գուցե ուրիշ վայելքներ ել ճաշակել։ Նոր գեներալը ձեր ներկայությամբ, ճաշին, խրատում եր տարեկան յոթ հարյուր ռուբլու համար, վոր յես նրանից, թերևս, չեմ ել ստանա։ Մարկիզ Դե֊Գրիյեն, հոնքերը բարձրացնելով, զննող հայացքով նայում ե ինձ վրա և միևնույն ժամանակ չի նկատում ինձ։ Իսկ յես իմ հերթին, գուցե սաստիկ կամնում եմ ձեր ներկայությամբ բռնել մարկիզ Դե-Գրիյեյի քթից։
— Մանկամիտ թոթովանք։ Մարդ ինչ դրության մեջ ել լինի, կարող ե արժանապատվությամբ պահել իրեն։ Յեթե այստեղ պայքար կա, ապա նա կբարձրացնի և վոչ թե կստորացնի։
— Ուղղակի դասագրքից քաղած ճշմարտությո՜ւն։ Յենթադրեցեք ապա, վոր յես գուցե չեմ կարող արժանապատվությամբ պահել ինձ։ Այսինքն՝ գուցե թե արժանավոր մարդ ել եմ, իսկ արժանապատվությամբ պահել ինձ չեմ կարողանում։ Հասկանո՞ւմ եք դուք, վոր կարող ե այդպես լինել։ Բոլոր ռուսներն այդպես են և գիտե՞ք ինչու՝ — վորովհետև ռուսները չափազանց հարուստ և բազմակոմղանի շնորքի տեր են, վորպեսզի շուտով կարողանան իրենց համար վայել ձև գտնել։ Այստեղ բանը ― ձևն ե։ Մեծ մասամբ մենք, ռուսներս, այնքան հարուստ շնորքի տեր ենք, վոր վայել ձևի համար պետք ե վոր մենք հանճարեղ լինենք։ Իսկ հանճարեղությունն ել ամենից հաճախ չի լինում, վորովհետև ընդհանրապես շատ հազվագյուտ բան ե։ Միայն ֆրանսիացիների և գուցե թե միքանի այլ յեվրոպացիների ձևն ե այնքան լավ վորոշվել, վոր նրանք կարող են ծայր աստիճան արժանապատիվ տեսք ունենալ և լինել ամենաանարժան մարդիկ։ Դրանից ե, վոր ձևը նրանց մեջ այնքան մեծ նշանակություն ունի։ Ֆրանսիացին կտանի վիրավորանք, իսկական, սրտի վիրավորանք, և դեմքի մի մկանն ել չի շարժի, բայց բնավ չի համբերի, եթե նրա քթին տալու լինեն, վորովհետև դա կլիներ ընդունված և դարերով սրբագործված քաղաքավարության ձևի խախտում։ Դրանից ե, վոր մեր որիորդները հոգի յեն տալիս ֆրանսիացիների համար ― նրանց ձևը՝ յերևելի յե։ Ըստ իս, վոչ մի ձև չկա ել, այլ միայն աքաղաղը, le coq gaulois[45]։ Ասենք՝ յես այդ չեմ կարող հասկանալ, յես կին չեմ։ Գուցե աքաղաղները լավ են։ Յեվ ընդհանրապես յես տակից-գլխից դուրս եմ տալիս, իսկ դուք ինձ չեք ընդհատում։ Ավելի հաճախ ընդհատեցեք ինձ․ յերբ վոր յես ձեզ հետ եմ խոսում, յես ուզում եմ ամեն, ամեն ինչ ասած լինել։ Յես ձևը միանգամայն կորցնում եմ։ Յես համաձայն եմ անգամ, վոր վոչ միայն ձև, այլև վոչ մի արժանիք ել չունեմ։ Այդ յես ձեզ հայտարարում եմ։ Վոչ մի արժանիքի մասին նույնիսկ չեմ ել հոգում։ Հիմա մեջս ամեն ինչ կանգ ե առել։ Դուք ինքներդ գիտեք, թե ինչից։ Իմ գլխում և վոչ մի մարդկային միտք չկա։ Վաղուց հետե յես չգիտեմ, թե ինչ ե կատարվում աշխարհում, լինի Ռուսաստանում, լինի այստեղ։ Ահա յես անցա Դրեզդենից և չեմ հիշում ― այդ ինչ Դրեզդեն եր։ Դուք ինքներդ գիտեք, թե ինչն ե ինձ կլանել։ Վորովհետև յես բնավ հույս չունեմ և ձեր աչքում զերոյի յեմ հավասար, ուստի և ուղղակի ասում եմ՝ յես ամենուրեք ձեզ եմ միայն տեսնում, իսկ մնացածը — միևնույն ե ինձ համար։ Ինչի՞ համար և ինչպե՞ս եմ ձեզ սիրում ― չգիտեմ։ Գիտե՞ք դուք արդյոք, վոր թերևս դուք գեղեցիկ ել չեք։ Յերևակայեցեք, յես նույնիսկ չգիտեմ՝ գեղեցիկ ե ձեր դեմքը, թե վոչ։ Ձեր սիրտը, անպայման լավը չի․ ձեր խելքը ― ազնիվ չե․ այդ շատ հնարավոր ե։
— Դրանից ե, գուցե, վոր դուք մտադիր եք գնել ինձ փողով,— ասաց նա,— վորովհետև չեք հավատում իմ ազնվության։
— Յես յե՞րբ եմ ձեզ փողով գնելու մտադրություն ունեցել,— գոչեցի յես։
— Դուք շփոթվել եք և կորցրել թելը։ Յեթե վոչ ինձ, գեթ իմ հարգանքը դուք մտադիր եք գնել փողով։
— Ե՜, չե, վո՛չ լիովին։ Յես ձեզ ասացի, վոր յես դժվարանում եմ բացատրել։ Դուք ճնշում եք ինձ։ Մի՛ք բարկանա իմ դուրս տվածից։ Դուք հասկանում եք, թե ինչու ինձնից չի կարելի նեղանալ․ յես պարզապես խելագար եմ։ Ասենք ինձ համար միևնույն ե, յեթե նեղանալու յել լինեք։ Բավական ե, վոր յես վերևում, իմ խղճուկ սենյակում հիշեմ և յերևակայեմ ձեր զգեստի շրշյունը ― և յես պատրաստ եմ կրծոտելու ձեռներս։ Յեվ ինչո՞ւ յեք դուք ինձնից նեղանում։ Նրա համար, վոր յես ինձ ստրո՞ւկ եմ անվանում։ Ոգտվեցե՛ք, ոգտվեցե՛ք իմ ստրկությունից, ոգտվեցեք։ Գիտե՞ք դուք արդյոք, վոր յես յերբ և իցե կսպանեմ ձեզ։ Դրա համար չեմ սպանի, վոր կդադարեմ սիրելուց կամ կխանդեմ, այլ հենց այնպես կսպանեմ, վորովհետև յերբեմն մեջս ցանկություն ե ծագում ուտել ձեզ։ Դուք ծիծաղում եք․․․
— Բոլորովին չեմ ծիծաղում,― ասաց նա ցասկոտ։— Յես հրամայում եմ ձեզ լռել։
Նա կանգ առավ, հազիվ շունչ քաշելով ցասումից։ Աստված վկա, յես չգիտեմ, գեղեցի՞կ եր նա թե վոչ, բայց յես միշտ սիրում եյի նայել, յերբ վոր նա իմ առջև կանգ եր առնում, ուստի և սիրում եյի հարուցանել նրա ցասումը։ Թերևս նա նկատել եր այդ և դիտմամբ եր բարկանում։ Յես այդ իրեն ասացի։
— Ի՜նչ աղտոտ բան,― գոչեց նա զզվանքով։
— Ինձ համար միևնույն ե,― շարունակեցի յես։― Համ ել գիտեք, վոր յերկուսով ման գալը մեզ համար վտանգավոր ե․ շատ անգամ անդիմադրելի ձգտում ե ծագել մեջս ծեծել ձեզ, այլանդակել, խեղդել։ Յեվ ի՞նչ եք կարծում, բանը դրան չի՞ հասնի։ Դուք ինձ տենդախտի կհասցնեք։ Սկանդալի՞ց եմ վախենալու, ի՞նչ ե։ Ձեր ցասումի՞ց։ Ձեր ցասումն ի՞նչ ե վոր։ Յես սիրում եմ անհույս կերպով և գիտեմ և դրանից հետո յես հազար անգամ ավելի կսիրեմ ձեզ։ Յեթե յես ձեզ յերբևիցե սպանելու լինեմ ― ապա պետք կլինի վոր ինձ ել սպանեմ․ այդ դեպքում յես ինձ վորքան կարելի յե յերկար չեմ սպանի, վորպեսզի այդ անտանելի ցավն առանց ձեզ զգամ։ Գիտե՞ք ինչ անհավանական բան․ յես ձեզ որեցոր ավելի յեմ սիրում, իսկ դա գրեթե անհնար ե։ Յեվ դրանից հետո յես ֆաթալիստ չլինե՞մ։ Հիշո՞ւմ եք, յերեկ չե անցյալ որը, Շլանգենբերգի վրա, յես շշնջացի, ձեր դրդումով՝ մի խոսք ասացեք և յես կնետվեմ այս անդունդը։ Յեթե դուք այդ խոսքն ասեյիք, յես կնետվեյի ցած։ Մի՞թե դուք չեք հավատում, վոր կնետվեյի։
— Ի՜նչ հիմար դատարկախոսություն,— գոչեց նա։
— Իմ գործը չե, հիմար ե թե խելոք,― գոչեցի յես։― Յես գիտեմ, վոր ձեր ներկայությամբ յես պետք ե խոսեմ, խոսեմ, խոսեմ ― և յես խոսում եմ։ Յես վողջ ինքնասիրությունս ձեր ներկայությամբ կորցնում եմ և ինձ համար ամեն ինչ միևնույն ե։
— Ինչո՞ւ պիտի յես ստիպեմ, վոր դուք Շլանգենբերգից ցած թռչեք,― ասաց նա չոր և մի տեսակ առանձնապես վիրավորիչ։— Այդ ինձ համար միանգամայն անոգուտ ե։
— Սքանչելի՜ յե,― գոչեցի յես,— դուք դիտմամբ ասացիք այդ սքանչելի «անոգուտ»-ը, վոր ինձ ճզմեք։ Յերբ վոր դուք ձեր բերանը բաց եք անում, յես տեսնում եմ ձեր թոքերը։ Ասում եք անոգուտ ե։ Բայց չէ՞ վոր հաճույքը միշտ ոգտակար ե, իսկ վայրագի, անսահման իշխանությունը ― անգամ ճանճի վրա ― այդ ել իր տեսակի հաճույք ե։ Մարդս ի բնե բռնակալ ե և սիրում ե տանջել։ Դուք սաստիկ սիրում եք տանջելը։
Հիշում եմ, վոր նա զննում եր ինձ ինչ-վոր առանձնապես սևեռուն ուշադրությամբ։ Յերևի իմ դեմքն այն միջոցին արտահայտելիս ե յեղել իմ խառնիշփոթ և անմիտ զգացողությունները։ Հիմա յես մտաբերում եմ, վոր իրոք մեր խոսակցությանը բառ առ բառ այսպես ե ընթացել այն միջոցին, ինչպես յես այստեղ նկարագրեցի։ Աչքերս արնով եյին լցվել։ Շրթունքներիս անկյուններում լերդացել եր փրփուրը։ Գալով Շլանգենբերգին, յերդվում եմ պատվովս, նույնիսկ հիմա ել, յեթե նա այն միջոցին ինձ հրամայելու լիներ ցած նետվելու, յես կնետվեյի՜։ Յեթե լոկ կատակի համար ել ասած լիներ, յեթե արհամարհանքով ել, թքելով վրաս ասած լիներ ― յես դարձյալ կնետվեյի ցած։
— Վոչ, ինչու չե, յես հավատում եմ ձեզ,— արտասանեց նա, բայց այնպես, ինչպես միայն նա գիտե յերբեմն արտասանել, այնպիսի արհամարհանքով և այնքան կծու, այնպիսի գոռոզությամբ, վոր, աստված վկա, յես կարող եյի սպանել նրան այդ րոպեյին։ Նա ռիսկ եր անում։ Նրան այդ ասելով, ել յես սուտ չասացի։
— Դուք վախկոտ չե՞ք,― հարցրեց նա հանկարծ ինձնից։
— Չգիտեմ, գուցե և վախկոտ եմ։ Չգիտեմ։ Յես դրա մասին վաղուց չեմ մտածել։
— Յեթե յես ձեզ ասելու լինեյի՝ սպանեցեք այսինչ մարդուն, դուք կսպանեյի՞ք նրան։
— Ո՞ւմ։
— Ում վոր ցանկանամ։
— Ֆրանսիացո՞ւն։
— Մի՛ք հարցնի, այլ պատասխանեցեք,— ում վոր մատնանիշ անեմ։ Յես կամենում եմ իմանալ, լո՞ւրջ եյիք հիմա խոսում։— Նա այնքան լուրջ և անհամբեր եր պատասխանի սպասում, վոր յես մի տեսակ յեղա։
— Կասե՞ք ինձ թե վոչ, վերջապես, թե ի՞նչ ե այստեղ կատարվում,― գոչեցի յես։— Ի՞նչ ե, վախենում եք ինձնից, ինչ ե։ Յես ինքս ել եմ տեսնում, թե ինչ անկարգ բաներ կան այստեղ։ Դուք մի քանդված և խելագար մարդու դուստրն եք, վորը վարակված ե կրքով դեպի այդ դևը ― Blanche-ը․ ապա՝ այստեղ ե ֆրանսիացին, իր խորհրդավոր ազդեցությամբ ձեզ վրա և ահա դուք հիմա ինձ այդքան լուրջ․․․ նման հարց եք տալիս։ Գոնե յես իմանամ, այլապես կցնորվեմ և մի բան կանեմ։ Գուցե դուք քաշվո՞ւմ եք արժանացնել ձեր սրտաբացությանը։ Կարելի՞ յե միթե, վոր դուք ինձնից քաշվեք։
— Յես ձեզ հետ բոլորովին դրանից չեմ խոսում։ Յես ձեզնից հարցրել եմ և սպասում եմ պատասխանի։
— Հասկանալի բան ե՝ կսպանեմ,— գոչեցի յես,― ում ել վոր դուք ինձ մատնացույց անելու լինեք, բայց մի՞թե դուք կարող եք․․․ միթե դուք կհրամայե՞ք այդ։
— Իսկ ի՞նչ եք կարծում, կխնայե՞մ ձեզ, ինչ։ Կհրամայեմ, իսկ ինքս մի կողմ կքաշվեմ։ Կտանե՞ք դուք այդ։ Վո՜չ, ինչպե՜ս կարող եք։ Դուք թերևս հրամանով սպանեք ել, իսկ հետո կգաք սպանելու ինձ, վոր յես համարձակվել եմ ձեզ ուղարկելու։
Այս խոսքերի վրա ասես մի բան խփեց գլխիս։ Իհարկե, այն միջոցին ել յես նրա հարցը կիսակատակ եյի համարում, իբրև մարտակոչ, այնուհանդերձ նա շատ լուրջ եր խոսում։ Սյնուհանդերձ յես ապշել եյի, վոր նա այդպես արտահայտվեց, վոր նա այդպիսի իրավունք ե վերապահում ինձ վրա, վոր նա համաձայնում ե այդպիսի իշխանություն բանեցնելու ինձ վրա և ուղղակի ասում ե՝ «գնա դեպի կորուստ, իսկ յես մի կողմ կքաշվեմ»։ Այս խոսքերում ինչ-վոր այն աստիճան ցինիկ և շիտակ բան կար, վոր, ըստ իս, արդեն շատ-շատ եր։ Այսպիսով, ուրեմն, դրանից հետո ի՞նչ աչքով ե նա ինձ վրա նայում։ Այդ արդեն ստրկության և չնչինության սահմանն ել անցավ։ Այդպիսի հայացքից հետո մարդուն բարձրացնում են մինչև ինքը։ Յեվ ինչքան ել անմիտ, վորքան ել անհավանական լիներ մեր խոսակցությունը, բայց սիրտս դողաց։
Հանկարծ նա խնդաց։ Մենք այն միջոցին նստարանի վրա նստած եյինք խաղացող մանուկների առջև, այն իսկ տեղի դեմ, վորտեղ կանգ եյին առնում կառքերը և ցած իջեցնում յեկվորներին ծառուղու վրա, վոկսալի դիմաց։
— Տեսնո՞ւմ եք այն հաստ բարոնուհուն,— գոչեց նա,― դա բարոնուհի Վուրմերհելմն ե։ Նա միայն յերեք որ առաջ ե յեկել։ Տեսնո՞ւմ եք նրա ամուսնուն՝ յերկար, չոր պրուսացի, ձեռնափայտը ձեռքին։ Հիշո՞ւմ եք ինչպես եր նա անցյալ որը մեզ վոտից գլուխ նայում։ Գնացեք հիմա, մոտեցեք բարոնուհուն, գլխարկներդ հանեք և նրան ֆրանսերեն վորևե բան ասացեք։
— Ինչո՞ւ։
— Դուք յերդվում եյիք, վոր ցած կնետվեյիք Շլանգենբերգից․ դուք յերդվում եք, վոր պատրաստ եք սպանելու, յեթե յես հրամայելու լինեմ։ Այդ բոլոր սպանությունների և վողբերգությունների փոխարեն յես կամենում եմ միայն ծիծաղել։ Գնացեք առանց այլևայլության։ Յես ուզում եմ տեսած լինել, թե ինչպես բարոնը կծեծի ձեզ իր ձեռնափայտով։
— Դուք դրդում եք ինձ․ դուք կարծում եք՝ չե՞մ անի։
— Այո՛, դրդում եմ, գնացեք, յես այդպես եմ կամենում։
— Համեցեք, գնամ, թեպետ դա վայրենի ֆանտազիա յե։ Միայն ահա թե ինչ՝ չլինի թե գեներալի համար անախորժություն ծագի, իսկ նրանից ― ձեզ համար։ Աստված վկա, յես իմ դարդը չեմ քաշում, այլ ձեր, համ ել ― գեներալի։ Յեվ ի՞նչ ֆանտազիա յե՝ գնալ կին վիրավորելու համար։
— Վոչ, դուք լոկ դատարկախոս եք, ինչպես տեսնում եմ,— ասաց նա արհամարհական ձևով։― Ձեր աչքերը միայն արյունով լցվեցին քիչ առաք,— այն ել, թերևս, նրանից, վոր ճաշին շատ գինի եյինք խմել։ Մի՞թե յես ինքս չեմ հասկանում, վոր դա և՛ հիմար, և՛ ստոր բան ե, և վոր գեներալը կբարկանա։ Յես պարզապես ծիծաղել եմ ուզում։ Ուզում եմ ― պրծավ գնաց։ Ձեր ինչի՞ն ե պետք կին վիրավորելը։ Ձեզ ավելի շուտ ձեռնափայտով կծեծեն։
Յես շուռ յեկա և լռելյայն գնացի կատարելու նրա պատվերը։ Իհարկե, դա հիմարություն եր և, իհարկե, յես չկարողացա դուրս պրծնել, բայց յերբ վոր յես սկսեցի մոտենալ բարոնուհուն, հիշում եմ, ինձ ևս կարծես մի բան քաշեց, ուղղակի ինչպես աշակերտի չարությունը կբռնի։ Համ ել սարսափելի գրգռված եյի, ասես հարբած լինեյի։
Վեցերորդ գլուխ
Ահա յերկու որ ե արդեն անցել այն հիմար որից։ Յեվ ինչքա՜ն աղմուկ, աղաղակ, ասե-կոսե, իրարանցում։ Ի՜նչ անկարգ, անկանոն բան, հիմարություն և ստորություն ե այդ ամենի պատճառը՝ ― յես։ Ասենք, յերբեմն ծիծաղելի յե լինում ― գոնե ինձ համար։ Յես չեմ կարողանում ինքս ինձ հաշիվ տալ, ինչ յեղավ ինձ, ջղագար վիճակում եմ յես իրոք, թե պարզապես շեղվել եմ ճանապարհից և անկարգություն եմ անում, մինչև վոր ինձ կապեն։ Ցերբեմն ինձ թվում ե, վոր միտքս խանգարվում ե։ Իսկ յերբեմն թվում ե, վոր յես հեռու չեմ գնացել մանկությունից, դպրոցական նստարանից և պարզապես կոպիտ չարություններ եմ անում։
Մեղավորը Պոլինան ե, ամեն բանի մեղավորը Պոլինան ե։ Թերևս դպրոցական չարություններ ել չանեյի, յեթե նա չլիներ մեջտեղ։ Ով գիտե, գուցե յես այդ ամենը հուսահատությունից եմ անում (թեև, անչափ հիմարություն ե այդպես դատելը)։ Եվ չեմ հասկանում, չեմ ե՛լ հասկանում, ինչ լավ բան կա նրա մեջ։ Ասենք գեղեցիկ լինելը ― գեղեցիկ ե նա, կարծես թե գեղեցիկ ե։ Չ՞ե վոր նա ուրիշներին ել ե խելքահան անում։ Բարձրահասակ և վայելչակազմ։ Մենակ շատ ե նրբակազմ։ Ինձ թվում ե, թե նրան կարելի յե կշկռել, կամ յերկուտակ անել։ Նրա վոտի հետքը նեղ ու յերկար ե, ― տանջող։ Հենց տանջող։ Մազերը վոսկու գույն են տալիս։ Աչքերը ― իսկը կատվի, սակայն վորքան հպարտ և գոռոզ ե կարողանում նա նայել նրանցով։ Մոտ չորս ամիս առաջ, յերբ վոր յես նոր եյի պաշտոնի մտել, մի որ, յերեկոյան, նա դահլիճում Դե-Գրիյեյի հետ յերկար և տաք-տաք խոսում եր․․․ Յեվ այնպե՜ս եր նայում նրան․․ վոր յես հետո, յերբ վոր յեկա տուն քնելու, յերևակայեցի, թե նա Դե-Գրիյեյին ապտակ ե տվել․― նոր տվել և կանգնել նրա առաջ և նայում ե վրան․․․ Ահա այդ իսկ յերեկոյից յես նրան սիրեցի։
Անցնենք գործին։
Յես ճամբով իջա ծառուղին, կանգնեցի ծառուղու մեջտեղը և սպասեցի, վոր բարոնուհին ու բարոնը գան։ Հինգ քայլ հեռավորության վրա յես հանեցի գլխարկս ու գլուխ տվի։
Հիշում եմ, բարոնուհին անընդգրկելի բոլորության մետաքսե զգեստ ուներ հագին, բաց մոխրագույն, ծալքերով, նա կրինոլին[46] ուներ և պոչ։ Նա փոքրահասակ եր և անորինակ հաստ, սարսափելի հաստ և կախ ընկած կրկնածնոտով, այնպես վոր պարանոցը բոլորովին չեր յերևում։ Դեմքը՝ կաս-կարմիր։ Աչքերը՝ փոքր֊փոքր, չար ու լկտի։ Քայլում ե, ասես թե ամենքին պատվի յե արժանացնում։ Բարոնը՝ չոր-չոր, բարձրահասակ եր։ Դեմքը, ըստ գերմանական սովորության, ծուռ եր (և հազարավոր կնճիռներով ծածկված)․ ակնոց ուներ․ մոտ քառասուն տարեկան․ նրա վոտները քիչ ե մնում թե կրծքից սկսվեյին․ այդ կնշանակի ― զարմով ե։ Հպարտ ե, վորպես սիրամարգ։ Տձև ե քիչ։ Դեմքի արտահայտության մեջ ինչ-վոր վոչխարային բան կա, վոր իրահատուկ յեղանակով խորիմաստություն պիտի փոխարինի։
Այդ ամենը թռավ աչքիս առջև յերեք վայրկյանի ընթացքում։
Իմ բարևը և իմ գլխարկը ձեռքիս պահելը սկզբում մի քիչ կանգնեցրին նրանց ուշադրությունը։ Միայն բարոնը մի քիչ հոնքերը կիտեց։ Բարոնուհին հենց լողում եր ուղղակի ինձ վրա։
— Madame la baronne,― արտասանեցի յես պարզորոշ բարձր ձայնով, շեշտելով յուրաքանչյուր բառը,— j’ai l’honneur d’être votre esclave[47]։— Ապա յես գլուխ տվի, գլխարկս դրի գլխիս և անցա բարոնի կողքով, քաղաքավարի դարձնելով դեմքս դեպի նա և ժպտալով։
Գլխարկ հանելը Պոլինան հրամայեց, իսկ գլուխ տվի և չարություն արի ինքս ինձնից։ Սատանան գիտե՝ թե ինչը մղեց ինձ։ Յես, ասես թե, թռչում եյի լեռն ի վայր։
— Հե՜յ,― բղավեց, կամ ավելի լավ ե ասել, կրկռաց բարոնը․ շուռ գալով դեպի ինձ բարկացկոտ զարմանքով։
Յես շուռ յեկա և կանդ առա հարգանքով լի սպասողությամր, շարունակելով նայել նրան և ժպտլ։ Նա, ըստ յերևույթին, տարակուսանքի մեջ եր և բարձրացրել եր հոնքերը nec plus ultra[48]։ Նրա դեմքը ավելի ու ավելի մռայլվում եր։ Բարոնուհին ևս շուռ յեկավ իմ կողմը և նույնպես նայեց ցասկոտ տարակուսանքով։ Անց ու դարձողներից վոմանք սկսեցին մեզ վրա նայել։ Վոմանք նույնիսկ կանգ առան։
— Հեյ,— կրկռաց դարձյալ բարոնը կրկնակի կռռոցով և կրկնակի կատաղությամբ։
— Ja wohl![49]― յերկարաձգեցի յես, շարունակելով նայել ուղղակի նրա աչքերին։
— Sind sie rasend?[50]― ճչաց նա, թափահարելով իր ձեռնափայտը և կարծես մի քիչ սկսեց քցել։ Նրանք գուցե և շփոթեցնում եր իմ հագուստը։ Յես շատ վայելուչ, անգամ թաշախուստային եյի հագնված, ինչպես մեկը, վոր լիովին պատկանում ե ամենակարգին հասարակության։
— Ja wo-o-oh!― գոռացի յես, վորքան ձայնս պատեց ուժգին, ձգեցի o-ն, ինչպես յերկարաձգում են բերլինցիք, վոր ամեն րոպե խոսակցության մեջ գործ են ածում «Ja wohl»,― օ տառը ավելի կամ պակաս չափով յերկարացնելով, մտքերի և զգացողությունների զանազան յերանգներ արտահայտած լինելու համար։
Բարոնն ու բարոնուհին արագ շուռ յեկան և գրեթե վազեցին ինձնից յերկյուղով։ Հասարակությունից վոմանք սկսեցին խոսել, մյուսները նայում եյին վրաս տարակուսանքով։ Ասենք՝ այդ լավ չեմ հիշում։
Յես շուռ յեկա և սովորական քայլվածքով գնացի Պոլինա Ալեքսանդրովնայի մոտ։ Բայց մի հարյուր քայլ նրա նստարանից դեռ հեռու յես տեսա, վոր նա վեր կացավ և յերեխաների հետ հյուրանոց գնաց։
Յես հասա նրան բալկոնի մոտ։
— Կատարեցի․․․ հիմարությունը,— ասացի յես, հավասարվելով նրան։
— Ի՞նչ կա վոր։ Հիմա յել դուրս պրծեք,― պատասխանեց նա, անգամ առանց նայելու վրաս և բարձրացավ սանդուխքով։
Ամբողջ այդ յերեկոն յես ման յեկա պուրակում։ Անցնելով պուրակի և ապա անտառի միջով, յես մտա ուրիշ իշխանության սահմանները։ Ինչ-վոր խրճիթում ձվաձեղ կերա և գինի խմեցի, այդ հովվերգության համար ինձնից ամբողջ մեկ և կես թալեր պոկեցին։
Միայն ժամը տասնմեկին յես վերադարձա տուն։ Իսկույն գեներալը մարդ ուղարկեց հետևիցս։
Մերոնք հյուրանոցում յերկու համար են բռնում․ նրանք չորս սենյակ ունեն։ Առաջինը,― մեծը,― սալոն[51] ե, մեջը՝ դաշնամուր։ Նրա կողքին, նույնպես մեծ սենյակ ե ― գեներալի առանձնասենյակը։ Այստեղ ել նա ինձ սպասում եր, առանձնասենյակի մեջտեղում կանգնած, չափազանց վեհ դիրք ընդունած։ Դե-Գրիյեն թիկն տված, նստած եր գահավորակի վրա։
— Մեծապատիվ պարոն, թույլ տվեք հարցնել, ի՞նչ եք արել դուք,― սկսեց գեներալը, դիմելով ինձ։
— Յես կկամենայի, գեներալ, վոր դուք ուղղակի գործի անցնեյիք,― ասացի յես։― Դուք յերևի կամենում եք խոսել իմ այսորվա հանդիպումի մասին մի գերմանացու հետ։
— Մի գերմանացո՜ւ։ Այդ գերմանացին ― բարոն Վուրմերհելմն ե և կարևոր անձ։ Դուք նրան և բարոնուհուն կոպտություններ եք արել։
— Յեվ վո՛չ մի։
— Դուք վախեցրել եք նրանց, մեծարգո պարոն,― բղավեց գեներալը։
— Իսկի ել չե։ Դեռ Բերլինում իմ ականջը մտավ խոսքի տակից―գլխից կրկնվող Ja wohl-ը, վոր նրանք արտաբերում են զզվելի յերկարաձգելով։ Յերբ վոր յես հանդիպեցի նրան ծառուղում, հանկարծ, չգիտեմ ինչու, այդ «Ja wohl»-ը թռավ միտս և գրգռեց ինձ․․․ Համ ել բարոնուհին ահա յերեք անգամ ե, ինչ հանդիպելով ինձ, սովորություն ե դարձրել ընթանալու, ուղղակի ինձ վրա, կարծես յես ճիճու եյի, վորին կարելի յե ճզմել։ Համաձայնեցեք, յես ևս կարող եմ իմ ինքնասիրությունն ունենալ։ Յես հանեցի գլխարկս և քաղաքավարի (հավատացնում եմ ձեզ, վոր քաղաքավարի) ասացի՝ «Madame, j’ai l’honneur d’être votre esclave»։ Յերբ վոր բարոնը շուռ յեկավ և գոչեց «հե՜յ»,― ինձ կարծես մեկը հանկարծ հրեց նույնպես գոչելու՝ «Ja Wohl»։ Յեվ յես յերկու անգամ գոչեցի, առաջին անգամը սովորական․ եղանակով, իսկ յերկրորդը ― յերկարաձգելով բոլոր ուժովս։ Պրծավ-գնաց։
Խոստովանանք լինի, յես սարսափելի ուրախ եյի այդ ծայր աստիճան մանկամիտ բացատրությանը։ Յես զարմանալի ուզում եյի յերկար ու բարակ անել այդ պատմությունը, ինչքան կարելի յե ավելի անմիտ կերպով։
Յեվ քանի գնում, այնքան յես բավականություն եյի ստանում։
— Դուք խնդում եք ինձ վրա,— բղավեց գեներալը։ Նա հետ դարձավ ֆրանսիացու կողմը և ֆրանսերեն ասաց նրան, վոր յես դիտմամբ ուզում եմ, վոր տակիցը պատմություն դուրս գա։ Դե-Գրիյեն արհամարհանքով քմծիծաղ տվեց և վեր քաշեց ուսերը։
― Ո՜, այդ միտքը չունենաք, բնավ,— գոչեցի յես գեներալին,— իմ վարմունքն, իհարկե, լավ չե, յես վերին աստիճանի սրտաբաց խոստովանում եմ ձեր առջև։ Իմ վարմունքը նույնիսկ հիմար կարելի յե կոչել և դպրոցականի անվայել չարություն, բայց վո՛չ ավելին։ Յեվ գիտե՞ք, գեներալ, յես ծայր աստիճան զղջում եմ։ Բայց այստեղ մի հանգամանք կա, վոր իմ աչքում ինձ գրեթե ազատում ե անգամ զղջումից։ Վերջերս, մոտ մի յերկու շաբաթ, նույնիսկ յերեք, յես լավ չեմ զգում ինձ՝ հիվանդ եմ, նյարդային, դյուրագրգիռ, ֆանտաստիկական և լինում են դեպքեր, յերբ յես չեմ իշխում ինձ վրա։ Ճիշտ, յերբեմն սաստիկ ուզենում եմ մի քանի անգամ դիմել մարկիզ Դե-Գրիյեյին և․․․ Ասենք ավարտելու կարիք չկա․ նա գուցե նեղանա․ մի խոսքով՝ դրանք հիվանդության նշաններ են։ Չդիտեմ, բարոնուհի Վուրմերհելմը ուշադրության կառնի՞ արդյոք այդ հանգամանքը, յերբ վոր յես նրանից ներողություն խնդրելու լինեմ (վորովհետև յես մտադիր եմ նրանից ներողություն խնդրելու)։ Յես կարծում եմ, չի առնի, առավել ևս, վորքան ինձ հայտնի յե, վոր վերջերս իրավաբանական աշխարհում սկսել են ի չարը գործադրել այդ հանգամանքը։ Փաստաբանները քրեյական գործերի քննության միջոցին հաճախ իրենց կլիյենտներին նրանով են արդարացնում, վոր նրանք վոճրագործության վայրկյանին վոչինչ չեն հիշել և վոր դա այդ տեսակ հիվանդություն ե։ «Ծեծելը ծեծել ե և վոչինչ չի հիշում»։ Յեվ յերևակայեցեք գեներալ, բժշկականությունն ել նրանց կողմն ե պահում,— իրոք հաստատում ե, վոր այդ տեսակ հիվանդություն կա, այդ տեսակ ժամանակավոր խելագարություն, յերբ վոր մարդ գրեթե բան չի հիշում, կամ կիսահիշում ե, կամ քառորդ մասով ե հիշում։ Բայց բարոնն ու բարոնուհին ― հին սերնդի մարդիկ են, այն ել պրուսսացի յունկեր[52] և կալվածատեր։ Նրանց յերևի այդ առաջադիմությունը իրավական-բժշկական աշխարհում դեռ անհայտ ե, ուստի և նրանք իմ բացատրությունը չեն ընդունի։ Ինչպե՞ս եք կարծում, գեներալ։
— Բավական ե, պարոն,— կտրուկ և զուսպ ցասումով արտասանեց գեներալը,— բավական ե։ Յես կաշխատեմ մի անգամ ընդմիշտ ազատվել ձեր դպրոցական չարություններից։ Բարոնուհուց և բարոնից դուք ներողություն չեք խնդրի։ Ամեն հարաբերություն ձեզ հետ, անգամ յեթե ձեր միակ խնդիրքը լինի ներման մասին, նրանց համար չափազանց ստորացուցիչ կլիներ։ Բարոնը, տեղեկանալով, վոր դուք իմ տան մարդն եք, արդեն իսկ ինձ հետ վոկսալում բացատրվել ե և, խոստովանանք լինի, քիչ եր մնում վոր ինձնից բավարարություն պահանջի։ Հասկանո՞ւմ եք դուք, թե ինչի եյիք յենթարկում ինձ, մեծարգո պարոն։ Յե՛ս, յե՛ս հարկադրված եյի բարոնից ներողություն խնդրելու և խոսք տվի նրան, վոր անհապաղ, այսոր ևեթ, դուք կդադարեք իմ տան մարդը լինելուց․․․
— Ներողությո՛ւն, ներողությո՛ւն գեներալ, ասել ե թե նա ի՞նքը պահանջեց, վոր յես այլևս անպատճառ դադարեմ ձեր տան մարդը լինելուց, ինչպես դուք հաճեցիք արտահայտվել։
— Վոչ, բայց յես ինքս պարտավորված համարեցի տալու նրան այդ բավարարությունը և, հասկանալի բան ե, բարոնը գոհ մնաց։ Մենք անջատվում ենք, մեծարգո պարոն։ Դուք ինձնից ունեք ստանալիք ահա այս չորս ֆրիդրիխսդորն[53] ու յերեք ֆլորինը[54] տեղական դրամով։ Ահա փողը, ահա և հաշիվը․ կարող եք ստուգել։ Մնաք բարով։ Այսուհետև մենք ոտարներ ենք։ Անհամություններից և անախորժություններից բացի յես ձեզնից բան չտեսա։ Յես իսկույն կկանչեմ կելներին[55] և կհայտարարեմ, վոր վաղվանից յես այլևս պատասխանատու չեմ հյուրանոցում արած ձեր ծախսերի համար։ Պատիվ ունեմ մնալու ձեր խոնարհ ծառան։
Յես վերցրի փողը, թուղթը, վորի վրա մատիտով հաշիվ եր տեսնված, գլուխ տվի գեներալին և լուրջ ասացի նրան․
— Գեներալ, գործն այդպես վերջանալ չի կարող։ Շատ ցավում եմ, վոր դուք անախորժությունների յեք յենթարկվել բարոնից, բայց ― ներեցեք ինձ ― մեղավորը դուք ինքներդ եք։ Ինչո՞ւ յեք դուք բարոնի առջև իմ մեղքը ձեր վրա վերցրել։ Ի՞նչ կնշանակի՝ «յես ձեր տան մարդն եմ» արտահայտությունը։ Յես պարզապես ձեր տանը ուսուցիչ եմ, այդքան բան։ Յես հարազատ վորդի չեմ, ձեր խնամակալության ներքո չեմ գտնվում և իմ վարմունքի համար դուք պատասխանատու լինել չեք կարող։ Յես ինքս իրավաբանորեն կոմպետենտ անձ եմ։ Յես քսանհինգ տարեկան եմ, համալսարանի կանդիտատ[56], յես ազնվական եմ, յես միանգամայն ոտար մարդ եմ ձեզ համար։ Միմիայն իմ անսահման հարգանքը ձեր արժանիքների հանդեպ կանգնեցնում ե ինձ ձեզնից հենց հիմա բավարարություն պահանջելուց և հետագա հաշվետվությունից, վոր դուք իրավունք եք համարել պատասխան տալու իմ փոխարեն։
Գեներալն այն աստիճան ապշեց, վոր ձեռները չռեց յերկու կողմ, ապա հանկարծ դարձավ ֆրանսիացուն և շաապ֊շտապ հաղորդեց նրան, վոր յես քիչ եր մնացել, վոր իրեն մենամարտության կանչեմ։ Ֆրանսիացին բարձրաձայն ծիծաղեց։
― Բայց բարոնի նկատմամբ ներողամիտ լինել չեմ կարող,— շարունակեցի յես կատարյալ սառնասրտությամբ, բնավ չշփոթվելով m-r Դե-Գրիյեյի ծիծաղից,— և վորովհետև դուք, գեներալ, համաձայնելով այսոր լսել բարոնի գանգատը և պաշտպանելով նրա շահը, ինքներդ ձեզ մի տեսակ մասնակից դարձրիք այս գործում, ապա յես պատիվ ունեմ զեկուցելու ձեզ, վոր, վոչ ուշ, քան վաղը առավոտյան պահանջելու յեմ բարոնից, իմ անունից, ձևական բացատրություն պատճառների, վոր նա գործ ունենալով ինձ հետ, դիմել ե ինձնից անկախ ուրիշ անձի,— ասես թե յես չեյի կարող կամ թե անարժան եյի պատասխանելու ինքս։
Ինչ վոր յես նախազգում եյի, այն ել կատարվեց։ Գեներալը, լսելով այդ նոր հիմարությունը, սարսափելի վախեցավ։
— Ինչպե՞ս թե, մի՞թե դուք մտադիր եք այդ անիծյալ գործը շարունակելու։― Գոչեց նա,—բայց ի՞նչ եք անում ինձ հետ, տեր աստված։ Չհանդգնեք, չհանդգնեք, մեծարգո պարոն, կամ թե, յերդվում եմ․․․ Այստեղ ել իշխանություն կա և յես․․․ յես․․․ մի խոսքով, իմ չինին[57] վայել․․․ բարոնը ևս․․․ մի խոսքով՝ ձեզ կկալանավորեն և կհեռացնեն այստեղից վոստիկանության ուղեկցությամբ, վոր դուք կատաղի բաներ չանեք։ Հասկացա՞ք։― Յեվ թեև նրա շունչը կտրվում եր ցասումից, այնուհանդերձ նա սարսափելի վախենում եր։
— Գեներալ,—պատասխանեցի յես նրա համար անտանելի հանգստությամբ,— չի կարելի կատաղության համար կալանավորել նախ քան կատաղություն գործելը։ Յես դեռ իմ բացատրությունը բարոնի հետ չեմ սկսել և ձեզ դեռ միանգամայն անհայտ ե, թե ինչ յեղանակով և ինչ հիմունքներով եմ մտադիր այդ գործին անցնելու։ Յես կամենում եմ միայն պարզել ինձ համար վիրավորական յենթադրությունը, թե յես վորևե անձի խնամակալության ներքո յեմ, վոր իբր թե ունի իշխանություն իմ ազատ կամքի վրա։ Իզուր եք դուք այդքան մտահոգ և անհանգիստ լինում։
— Ի սեր աստծու, ի սեր աստծու, Ալեքսեյ Իվանովիչ, թողեք այդ անմիտ մտադրությունր․― մրթմրթում եր գեներալը, հանկարծակի փոխելով իր ցասկոտ յեղանակը աղերսականի և նույնիսկ բռնելով իմ ձեռները։― Յերևակայեցեք, թե դրանից ի՜նչ դուրս կգա։ Դարձյալ անախորժություն։ Համաձայնեցեք, յես պետք ե ինձ ուրիշ տեսակ պահեմ, մանավանդ հիմա․․․ Մանավանդ հիմա․․․ Ո՜, դուք չգիտեք, չգիտեք իմ բոլոր հանգամանքները․․․ Յերբ վոր մենք այստեղից գնանք, յես պատրաստ եմ ձեզ նորից ընդունելու։ Յես հիմա հենց այնպես, դե, մի խոսքով ― դուք հո հասկանո՞ւմ եք պատճառները․― ճչաց նա հուսակտուր, Ալեքսեյ Իվանովիչ, Ալեքսեյ Իվանովիչ։
Քաշվելով դեպի դուռը, յես մի անգամ ևս շատ և շատ խնդրեցի, վոր նա անհանգիստ չլինի, խոստացա, վոր ամեն ինչ լավ և վայելուչ կանցնի և շտապեցի դուրս գալ։
Յերբեմն ռուսները արտասահմանում չափազանց յերկչոտ են լինում և սաստիկ վախենում են, թե ինչ կասեն, և թե ինչպես կնայեն նրանց վրա և այս կամ այն բանը վայելո՞ւչ կլինի արդյոք, մի խոսքով՝ այնպես են պահում իրենց, ասես կորսեթ հագած լինեն, մանավանդ նրանք, վորոնք նշանավոր լինելու հավակնություն ունեն։ Նրանց ամենասիրածը ― վորևե կանխակալ, մի անգամ հաստատված ձև ե, վորին նրանք ստրկորեն հետևում են հյուրանոցներում, զբոսավայրերում, ժողովարաններում, ճանապարհին․․․ Բայց գեներալի բերնից դուրս պրծավ, վոր բացի դրանից նա ունեցել ե ուրույն հանգամանքներ, վոր նա պետք ե «ուրիշ տեսակ պահի իրեն»։ Դրանից ե, վոր նա հանկարծ փոքրոգությամբ վախեցավ և փոխեց իր խոսակցության յեղանակն ինձ հետ։ Յես այդ ընդունեցի ի գիտության և հիշեցի։ Յեվ, իհարկե, նա կարող եր վաղը հիմարաբար դիմել վորևիցե իշխանության, այնպես վոր յես իսկապես վոր պետք ե զգույշ լինեյի։
Ասենք յես բնավ չեյի կամենում բարկացնել հատկապես գեներալին, բայց մեջս հիմա ցանկություն ծագեց բարկացնել Պոլինային։ Պոլինան հետս այնքան խստասիրտ վարվեց և ինքը հրեց ինձ դեպի այդքան հիմար ճանապարհ, վոր յես շատ եյի ուզում նրան այն տեղը հասցնեմ, վոր նա ինքը խնդրի ինձնից, վոր կանգ առնեմ։ Իմ դպրոցական չարությունները կարող եյին, վերջապես, նրան ել վարկաբեկել։ Բացի այդ մեջս ինչ-ինչ ուրիշ զգացողություններ և ցանկություններ եյին ձևակերպվել․ յեթե յես, որինակ, նրա առջև ինքնակամ վոչնչություն եմ դառնում, այդ հո բնավ չի նշանակում, թե մարդկանց հանդեպ յես թրջված հավ եմ և, իհարկե, ով-ով, բարոնը չե, վոր «ինձ ձեռնափայտով խփի»։ Յես կամեցա նրանց բոլորի վրա ծիծաղել, իսկ ինքս ղոչաղ դուրս գալ։ Թող տեսնեն։ Նա հո սկանդալից կվախենա, ինձ կկանչի։ Չկանչի յել, ապա դարձյալ կտեսնի, վոր յես թրջված հավ չեմ․․․
(Զարմանալի լուր՝ նոր միայն լսեցի մեր դայակից, վորին հանդիպեցի սանդուխքի վրա, վոր Մարյա Ֆիլիպովնան այսոր գնացել ե մեն֊մենակ Կարլսբադ, յերեկոյան գնացքով, իր յերկրորդական քրոջ մոտ։ Այդ ի՞նչ լուր ե։ Դայակն ասում ե, թե նա վաղուց եր մտադիր․ բայց ինչպե՞ս ե յեղել, վոր դրա մասին վոչ վոք չի իմացել։ Ասենք՝ գուցե միայն յես չեմ իմացել։ Դայակի բերնից դուրս պրծավ, վոր Մարյա Ֆիլիպովնան գեներալի հետ դեռ երեկ չե անցյալ որը տաք խոսակցություն ե ունեցել։ Հասկացանք։ Անշուշտ m-lle Blanche-ի մատը խառը կլինի։ Այո՛, մեզ համար վճռական որ ե վրա հասնում)։
Յոթերորդ գլուխ
Առավոտյան յես կանչեցի կելներին և հայտարարեցի, վոր իմ հաշիվը առանձնացնեն։ Իմ համարն այնքան ել թանգ չեր, վոր շատ ել վախենայի և բոլորովին դուրս գայի հյուրանոցից։ Յես տասնվեց ֆրիդրիխսդոր ունեյի, իսկ հետո․․․ հետո կարող ե հարստություն գալ։ Տարորինակ բան, յես դեռ չեյի տարել, բայց այնպես եյի վարվում, զգում ու մտածում, ինչպես հարուստ մեկը և չեյի կարողանում ինձ այլ կերպ յերևակայել։
Յես մտադիր եյի, չնայած վաղորդյան ժամին, իսկույն միստեր Աստլեյի մոտ գնալ d’Angleterre[58] հյուրանոցը, շատ մոտ ե մեզնից, վոր հանկարծ Դե-Գրիյեն ներս մտավ մոտս։ Այդ դեռ յերբեք չեր պատահել, համ ել այդ պարոնի հետ վերջերս մենք ամենաոտար և ամենալարված հարաբերությունների մեջ եյինք։ Նա աշկարա չեր ծածկում իր արհամարհական վերաբերմունքը դեպի ինձ, նույնիսկ աշխատում եր ծածկած չլինել․ իսկ յես — յես ուրույն պատճառներ ունեյի նրան յերես չտալու համար։ Մի խոսքով՝ յես նրան ատում եյի։ Նրա գալուստն ինձ շատ զարմացրեց։ Յես իսկույն գլխի ընկա, վոր այստեղ ինչ֊վոր ուրիշ բան ե մեջ ընկել։
Նա շատ սիրալիր ներս մտավ և ինձ կոմպլիմենտ[59] արեց սենյակի առիթով։ Տեսնելով, վոր գլխարկս ձեռիս եր, նա տեղեկացավ, թե միթե այսքան վաղ յես մտադիր եմ դուրս գալու։ Իսկ յերբ լսեց, վոր յես գործով միստեր Աստլեյի մոտ եմ գնում, միտք արավ, խելքը բան կտրեց և նրա դեմքը շատ մտահոգ արտահայտություն ընդունեց։
Դե-Գրիյեն բոլոր ֆրանսիացիների նման եր, այսինքն՝ դվարթ և սիրալիր, յերբ վոր այդ հարկավոր ե և ձեռնտու և անտանելի տաղտկալի, յերբ զվարթ և սիրալիր լինելու անհրաժեշտությունը վերանում ե։ Ֆրանսիացին հազվադեպ ե բնականորեն սիրալիր լինում․ նա միշտ սիրալիր ե կարծես թե ըստ հրամանի, հաշվից դրդված։ Յեթե, որինակ, անհրաժեշտ ե համարում ֆանթասթիկ, որիգինալ, անսովոր լինելու, ապա նրա ֆանթազիան ամենահիմար և ամենաանբնական, կազմվում ե նախապես ընդունված և վաղուց հետե տրորված ձևերից։ Իսկ իսկական ֆրանսիացին ― ամենաքաղքենի, մանր, սովորական գրականությունից ե բաղկացած, մի խոսքով՝ աշխարհիս ամենատաղտկալի եյակն ե։ Ըստ իս միմիայն խամ մարդիկ և մանավանդ ռուս որիորդներն են նրանով տարվում։ Իսկ յուրաքանչյուր կարգին եյակ իսկույն կնկատի և կզզվի սալոնական սիրալիրության, ազատ շարժ ու ձևերի և զվարթության մի անգամ ընդունված ձևերի կազյոննի բնույթից։
— Յես գործով եմ յեկել ձեզ մոտ,— սկսեց նա չափազանց անկախ, թեպետ և քաղաքավարի,— և չեմ ծածկի, վոր յեկել եմ իբրե դեսպան, կամ ավելի ճիշտ ասած, միջնորդ գեներալի կողմից։ Շատ վատ իմանալով ռուսերեն, յես երեկ գրեթե բան չհասկացա․ բայց գեներալն ինձ մանրամասն բացատրեց և, խոստովանում եմ․․․
— Բայց լսեցեք, m-r Դե-Գրիյե,― ընդհատեցի յես նրան,— դուք այս գործում ել եք հանձն առել միջնորդ լինել։ Յես իհարկե, «un outchitel» եմ և յերբեք հավակնության չեմ ունեցել պատիվ ունենալու այդ տան մոտ բարեկամը լինելու, կամ վորևե առանձնապես մտերիմ հարաբերություն ունենալու, ուստի և բոլոր հանգամանքները չգիտեմ․ բայց բացատրեցեք ինձ՝ մի՞թե դուք հիմա արդեն բոլորովին այդ տան ընտանիքի անդամ եք դառել․ վորովհետև դուք, վերջապես, ամեն բանում այնպիսի մասնակցություն եք վերցնում ձեզ վրա, անպայման իսկույն ևեթ ամեն բանում միջնորդ դառնում․․․
Իմ հարցը նրան դուր չեկավ։ Նրա համար այդ հարցը շատ թափանցիկ եր, իսկ բերնից խոսք դուրս պրծացնել նա չեր ուզում։
— Գեներալի հետ ինձ մասամբ գործեր են կապում, մասամբ ել վորոշ ուրույն հանգամանքներ,— ասաց նա չոր։― Գեներալն ուղարկել ե ինձ խնդրելու ձեզնից, վոր թողնեք ձեր յերեկվա մտադրությունները։ Այն ամենը, վոր դուք հնարել եք, իհարկե, շատ սրամիտ ե․ բայց նա հատկապես խնդրել ե պարզել, վոր այդ ձեզ բնավ չի հաջողվի․ դա քիչ ե ― բարոնը ձեզ չի ընդունի և, վերջապես համեն այն դեպս, գեներալն ունի ամեն տեսակ միջոցներ ազատվելու հետագայում անախորժություններից ձեր կողմից։ Համաձայնեցեք ինքներդ։ Ի՞նչ կարիք կա, ասացեք, շարունակելու։ Իսկ գեներալը խոստանում ե, հաստատապես, նորից ընդունել ձեզ իր տունը, առաջին իսկ հարմար պարագաներում և այն պահին վճարել անցած ժամանակա միջոցի ձեզ հասանելիք ռոճիկը, vos appointements։ Չէ՞ վոր դա բավականին ձեռնտու յե։
Յես նրան շատ հանգիստ առարկեցի, վոր նա մի քիչ սխալվում ե․ վոր թերևս ինձ բարոնի տնից վոչ թե դուրս անեն, այլ, ընդհակառակը, լսեն և խնդրեցի նրանից խոստովանել, վոր նա հենց նրա համար ե յեկել, վոր հարցուփորձ անի և տեղեկանա, թե յես ինչպես եմ մտադիր գործին կպչելու։
— Աստված իմ, յեթե գեներալն այդքան հետաքրքրված ե, ապա հասկանալի բան ե, նրան հաճելի կլինի իմանալ, թե դուք ինչ եք անելու և ինչպես։ Դա այնքան բնական ե։
Յես սկսեցի բացատրել, իսկ նա ― լսել՝ թիկն տված, մի քիչ գլուխը իմ կողմը, կողքը թեքած, դեմքի պարզ, չքողարկած, հեգնական արտահայտությամբ։ Ընդհանրապես նա իրեն չափազանց բարձր եր պահում։ Յես ձգտում եյի բոլոր ուժովս ձևացնել, վոր գործին ամենալուրջ տեսակետից եմ նայում։ Յես բացատրեցի, վոր վորովհետև բարոնը դիմել ե գեներալին և գանգատվել ինձնից, կարծես գեներալի ծառայից, ապա առաջինը՝ դրանով ինձ զրկել ե տեղից, իսկ յերկրորդ՝ վարվել հետս իբրև մի անձի, վոր ի վիճակի չի պատասխանել իրեն համար և վորի հետ չարժե խոսել։ Իհարկե, յես արդարացի կերպով ինձ վիրավորված եմ համարում․ սակայն ըմբռնելով տարիքի, հասարակական դիրքի տարբերությունը և այլն, և այլն, (այս տեղում յես հազիվ զսպեցի ծիծաղս), չեմ կամենում մի նոր թեթևամտության պատասխանատվություն ևս վերցնել ինձ վրա, այսինքն՝ բարոնից ուղղակի պահանջել կամ նույնիսկ միայն առաջարկել նրան բավարարություն[60], այնուհանդերձ յես միանգամայն իրավունք եմ համարում առաջարկելու նրան և մանավանդ բարոնուհուն՝ ներողություն խնդրելու, մանավանդ վոր, իրոք, վերջերս յես առողջ չեմ, ջղերս քայքայված են և այսպես ասած, ֆանթասթիական եմ, և այլն, և այլն։ Սակայն ինքը բարոնը՝ իր յերեկվա ինձ համար վիրավորական դիմումով գեներալին և պահանջով, վոր գեներալը զրկի ինձ տեղից, ինձ այնպիսի դրության մեջ է գցել, վոր հիմա արդեն յես չեմ կարող նրանից և բարոնուհուց ներողություն խնդրել, վորովհետև նա ել, բարոնուհին ել և ամբողջ հասարակությունը կկարծեն, թե յես յերկյուղից եմ յեկել ներողություն խնդրելու, վորպեսզի հետ ստանամ տեղս։ Այդ ամենից բղխում ե, վոր յես հիմա հարկադրված եմ բարոնից խնդրելու, վոր նախ նա ինձնից ներողություն խնդրի, ամենաչափավոր արտահայտություններով,— որինակ, ասեր թե, վոր նա բնավ ինձ վիրավորելու ցանկություն չի ունեցել։ Յեվ յերբ վոր բարոնն այդ ասի, այն ժամանակ ահա, անկաշկանդ, անկեղծ ու սրտաբաց՝ յես նրանից ներողություն կխնդրեմ։ Մի խոսքով,― ավարտեցի յես,― խնդրում եմ միայն, վոր բարոնը չկաշկանդի ինձ։
— Ֆի, ի՜նչ փափկանկատություն և ի՜նչ տեսակ նրբություններ։ Յեվ ի՞նչ կարիք կա, վոր դուք ներողություն խնդրեք։ Դե, համաձայնեցեք m-r․․․ m-r․․․ վոր դուք այդ ամենը դիտմամբ եք ձեռնարկում, վոր վշտացնեք գեներալին․․․ իսկ գուցե և ունեք վորևե հատուկ նպատակներ․․․ mon cher monsieur․․․ pardon, j’ai oublié votre nome, m-r Alexis? N’est ce pas?[61]
— Սակայն թույլ տվեք, mon cher marquis[62], ձե՞ր ինչ գործն ե ապա։
— Mais le général․․․[63]
— Իսկ գեներալի՞ն ինչ։ Նա յերեկ ինչ֊վոր ասում եր, թե պետք ե իրեն ինչ֊վոր կերպ պահի․․․ և այնպես անհանգիստ եր լինում․․․ բայց յես բան չհասկացա։
— Այստեղ կա, այստեղ հենց հատուկ հանգամանք գոյություն ունի,— ծայրը բռնեց Դե-Գրիյեն խնդրողի ձայնով, վորի մեջ ավելի և ավելի դժգոհության շեշտ եր լսվում։― Դուք ճանաչո՞ւմ եք m-lle de Cominges․․․[64]
— Այսինքն՝ m-lle Blanche?[65]
— Այո m-lle de Cominges․․․ et madame sa mère․․․[66] համաձայնեցեք, գեներալը․․․ մի խոսքով, գեներալը սիրահարված ե նույնիսկ․․․ նույնիսկ, թերևս, այստեղ տեղի ունենա ամուսնությունը։ Յեվ յերևակայեցեք այդ միջոցին զանազան սկանդալներ, պատմություններ․․․
— Յես, այստեղ ամուսնության վերաբերող վոչ սկանդալ, վոչ ել պատմություն եմ տեսնում։
— Բայց le baron est si irascible, un caractere prussien, vous savez, enfin il fera une querelle d’Allemand․[67]
— Չէ՞ վոր իմ դեմ և վոչ թե ձեր, վորովհետև յես այլևս այդ տանը չեմ պատկանում․․․ (Յես դիտմամբ աշխատում եյի ինչքան կարելի յե անհասկացող լինել)։ Թույլ տվեք սակայն, մի՞թե արդեն վճռված ե, վոր m-lle Blanche-ը մարդու յե գնում գեներալին, ել ինչի՞ յեն սպասում։ Ուզում եմ ասած լինել ― ի՞նչ կարիք կա ծածկելու այդ, առնվազն, մեզնից, տնայիններից։
— Յես չեմ կարող ձեզ․․․ ասենք դա դեռ վոչ բոլորովին․․․ սակայն․․․ դուք գիտեք, Ռուսաստանից լուրի յեն սպասում․ գեներալը պիտի կարգավորի իր գործերը․․․
— Ա՜, a! la baboulinka![68]
Դե-Գրիյեն ատելությամբ նայեց վրաս։
— Մի խոսքով,— ընդհատեց նա ինձ,— յես լիովին վստահ եմ ձեր բնածին սիրալիրությանը, ձեր խելքին, վարվեցողությանը․․․ Դուք, իհարկե, կանեք այդ մի ընտանիքի համար, վորի մեջ դուք ընդունված եք յեղել հարազատի պես, սիրված, հարգված․․․
― Ի՞նչ եք ասում, վռնդվա՞ծ․․․ դուք հիմա պնդում եք, վոր առերես․ բայց համաձայնեցեք, յեթե ձեզ ասեն՝ «յես իհարկե, չեմ ուզում քո ականջներից քաշել, բայց թույլ տուր առերես ականջներիցդ քաշեմ․․․»։ Ախր դա գրեթե միևնույն ե։
— Յեթե այդպես ե, յեթե վոչ մի խնդիրք չի ազդում ձեզ վրա,― սկսեց նա խիստ և դիպչող յեղանակով, ապա թույլ տվեք հավատացնել ձեզ, վոր ձեռք կառնվեն միջոցներ։ Այստեղ իշխանություն կա, ձեզ այսոր ևեթ կարտաքսեն,— que diable! Un blanc-bec comme vous[69], կամենում ե բարոնի պես մի անձ մենամարտության կանչել։ Յեվ դուք կարծում եք, թե ձեզ հանգի՞ստ կթողնեն։ Յեվ հավատացեք, ձեզնից այստեղ վոչ վոք չի վախենում։ Յեթե յես խնդրում եյի, ապա առավել իմ կողմից, վորովհետև դուք գեներալին անհանգստություն եյիք պատճառում։ Յեվ մի՞թե, մի՞թե դուք կարծում եք, վոր բարոնը չի հրամայի լաքեյին՝ ձեզ ուղղակի դուրս անել։
— Յես հո ինքս չեմ գնալու,— պատասխանեցի յես չափազանց հանգիստ,— դուք սխալվում եք, m-r Դե-Գրիյե, այդ ամենն ավելի քաղաքավարի կկատարվի, քան դուք կարծում եք։ Յես հենց հիմա կերթամ միստեր Աստլեյի մոտ և կխնդրեմ նրանից, վոր իմ միջնորդը լինի, մի խոսքով՝ լինի իմ second-ը[70]։ Այդ մարդն ինձ սիրում ե և, անշուշտ չի մերժի։ Նա կերթա բարոնի մոտ և բարոնը նրան կընդունի։ Յեթե յես մի outchitel եմ, ինչվոր subalterne[71] եմ յերևում և վերջապես անպաշտպան, ապա միստեր Աստլեյը լորդի քրոջ վորդի յե, իսկական լորդի, այդ հայտնի յե ամենքին, լորդ Պիբրոկի, վոր այստեղ ե։ Հավատացեք, վոր բարոնը միստեր Աստլեյի հետ քաղաքավարի կլինի և կլսի նրան։ Իսկ յեթե չլսի, ապա միստեր Աստլեյը այդ կհամարի անձնական վիրավորանք (դուք գիտե՞ք, թե անգլիացիք ի՜նչ համառ են) և իր կողմից մի բարեկամ կուղարկի բարոնի մոտ, իսկ նա լավ բարեկամներ ունի։ Հաշիվ արեք հիմա, թե ինչ դուրս կգա, թերևս այնպես դուրս չգա, ինչպես դուք եք յենթադրում։
Ֆրանսիացին ուղղակի վախեցավ, իրոք այս ամենը շատ նման եր ճշմարտության, ուստի և այնպես եր դուրս գալիս, վոր յես իրոք ի վիճակի եյի պատմություն սարքելու։
— Բայց խնդրում եմ ձեզնից,― սկսեց նա բոլորովին աղերսական ձայնով,— թողեք այդ ամենը։ Կարծես ձեզ համար հաճելի յե, վոր պատմություն դուրս գա։ Ձեզ բավարարություն չի հարկավոր, այլ պատմություն։ Յես ասացի, վոր այդ ամենը զվարճալի և անգամ սրամիտ դուրս կգա,― ինչի յել դուք ձգտում եք — բայց, մի խոսքով,— ավարտեց նա, տեսնելով, վոր յես վեր եմ կացել և վերցրել գլխարկս,— յես յեկել եմ այս յերկու խոսքը հանձնելու ձեզ մի անձից․ կարդացեք, ինձ հանձնարարված ե սպասել պատասխանի։
Այդ ասելով, նա գրպանից հանեց և ինձ մեկնեց մի փոքրիկ, ծալած և ոբլաթով[72] կպցրած տոմս։
Պոլինայի ձեռքով գրված եր՝
«Ինձ թվաց, վոր դուք մտադիր եք այդ պատմությունը շարունակելու։ Դուք բարկացել եք և սկսում եք դպրոցական չարություններ անել։ Բայց այստեղ ուրույն հանգամանքներ կան և յես հետո գուցե կբացատրեմ ձեզ․ իսկ դուք խնդրեմ դադարեցեք և խաղաղվեցեք։ Այդ ի՜նչ հիմար բաներ են։ Դուք ինձ հարկավոր եք և ինքներդ խոստացել եք հնազանդ լինել։ Մտաբերեցեք Շլանգենբերգը։ Խնդրում եմ հնազանդ լինեք և յեթե պետք ե, հրամայում եմ։ Ձեր Պ։
P․ S․[73] Յեթե յերեկվա արածիս համար ինձնից նեղացել եք, ապա ներողություն եմ խնդրում»։
Իմ աչքում ասես ամեն ինչ շուռ յեկավ, յերբ վոր յես կարդացի այս տողերը։ Շրթունքներս սպիտակ դառան, և յես սկսեցի դողալ։ Անիծված ֆրանսիացին նայում եր շեշտված համեստ տեսքով, աչքերը դարձնելով ինձնից, ասես նրա համար, վոր չտեսնի իմ հուզումը։ Ավելի լավ կլիներ, յեթե նա վրաս խնդար։
— Լավ,— պատասխանեցի յես,— ասացեք, վոր m-lle-ը[74] հանգիստ լինի։ Թույլ տվեք ապա հարցնել ձեզնից,— ավելացրի յես կտրուկ,— թե ինչո՞ւ դուք այսքան յերկար չտվիք ինձ տոմսը։ Պարապ-սարապ դուրս տալու փոխարեն, ինձ թվում ե, դուք դրանով պիտի սկսեյիք․․․ յեթե գուք հենց այդ հանձնարարությամբ եք յեկել։
— Ո՜, յես ուզում եյի․․․ ընդհանրապես այդ ամենը այնքան տարորինակ ե, վոր դուք ներեցեք իմ բնական անհամբերությունը։ Յես ուզեցա ըստ կարելյուն շուտ անձամբ իմանալ հենց ձեզնից ձեր մտադրությունը։ Ասենք յես չգիտեմ ինչ ե գրած այդ տոմսի մեջ և կարծում եյի, վոր ժամանակ կունենամ հանձնելու ձեզ։
— Հասկանում եմ, ձեզ պարզապես հրամայել են հանձնել ծայրահեղ դեպքում, իսկ յեթե խոսքով գործը հարթեք, ապա բոլորովին չհանձնեք։ Այդպե՞ս ե, թե չե։ Շիտակն ասացեք, m-r Դե֊Գրիյե։
— Peut-être[75],― ասաց նա, առանձնապես զուսպ տեսք ընդունելով և նայելով վրաս ուրույն հայացքով։
Յես վերցրի գլխարկս․ նա գլուխ տվեց և դուրս յեկավ։ Ինձ թվաց, վոր նրա շրթունքների վրա արհամարհական ժպիտ կար։ Յեվ ինչպե՞ս կարող եր այլ կերպ լինել։
― Մենք քեզ հետ դեռ հաշիվ կտեսնե՜նք, ֆրանցուզիշկա, կչափենք մեր ուժերը,― մրթմրթում եյի յես, իջնելով սանդուխքով։ Յես դեռ վոչինչ ըմբռնել չեյի կարող, ասես մի բանով խփեցին գլխիս։ Ոդը մի քիչ թարմացրեց ինձ։
Մի յերկու րոպեյից հետո, հենց վոր մի քիչ պարզ սկսեցի հասկանալ, յերկու միտք ներկայացան ինձ․ առաջինը, վոր այսպիսի դատարկ բանից, ջահելի մի քանի դպրոցական անհնարին սպառնալիքից, հարևանցի արտահայտված, այդպիսի ընդհանուր իրարանցում ե բարձրացել, և յերկրորդ միտքը՝ ապա ի՞նչ ազդեցությունն ունի այդ ֆրանսիացին Պոլինայի վրա։ Նրա մեկ խոսքով նա ամեն ինչ անում ե, ինչ վոր նրան պետք ե, տոմս ե գրում և նույնիսկ խնդրում ինձնից։ Իհարկե, նրանց հարաբերությունները միշտ ել ինձ համար առեղծված են յեղել, սկզբից ևեթ, այն պահից, ինչ յես նրանց ծանոթացա․ սակայն այս վերջին որերը յես Պոլինայի մեջ վճռական զզվանք և նույնիսկ արհամարհանք նկատեցի նրա նկատմամբ, իսկ նա նույնիսկ չեր նայում Պոլինայի վրա, անգամ Պոլինայի հետ պարզապես անքաղաքավարի յեր։ Այդ յես նկատել եյի։ Պոլինան ինքն ե ասել ինձ իր զզվանքի մասին․ նշանակալից խոստովանանքներ եյին դուրս պրծնում արդեն նրա բերնից․ կնշանակի նա պարզապես իշխում ե Պոլինայի վրա, Պոլինան կաշկանդված ե նրա շղթայով․․․
Ութերորդ գլուխ
Պրոմենադի[76] միջոցին, ինչպես այստեղ ասում են, այսինքն՝ շագանակների ծառուղու վրա յես հանդիպեցի իմ անգլիացուն։
— Ո՜, ո՜,— սկսեց նա, հենց վոր տեսավ ինձ,― յես ձեզ մոտ եմ գալիս, դուք՝ ինձ մոտ։ Դուք ուրեմն անջատվել եք ձերայիններից։
— Առաջինը՝ ասացեք, թե ինչո՞ւ, դուք այդ գիտեք,— հարցրի յես զարմանքով,— մի՞թե այդ ամենը հայտնի յե ամենքին։
— Ո՜, վո՛չ, ամենքին հայտնի չե․ և չարժե, վոր հայտնի լինի։ Վոչ վոք չի խոսում։
— Ապա ինչու դո՞ւք գիտեք։
— Յես գիտեմ, այսինքն՝ պատահաբար իմացա։ Հիմա ո՞ւր պիտի գնաք դուք այստեղից։ Յես ձեզ սիրում եմ, այդ պատճառով ել յեկա ձեզ մոտ։
— Լավ մարդ եք դուք, միստեր Աստլեյ,— ասացի յես (թեպետ ինձ սարսափելի ապշեցրել եր, թե վորտեղից ե նա իմացել),— և վորովհետև յես դեռևս սուրճ չեմ խմել, դուք ել յերևի կարգին չեք խմել, գնանք վոկսալի սրճարանը, նստենք այնտեղ, մի֊մի գլանակ կպցնենք և յես ձեզ ամեն բան կպատմեմ, դուք, ել․․․ ինձ կպատմեք։
Սրճարանը մի հարյուր քայլ հեռավորության վրա յեր։ Մեզ մատուցին սուրճ և մենք նստեցինք, յես գլանակ կպցրի, միստեր Աստլեյը չեր ծխում և սևեռուն հայացքով պատրաստվեց ունկնդրելու։
— Յես վոչ մի տեղ չեմ գնում, յես մնում եմ այստեղ,― սկսեցի յես։
— Յես ել հավատացած եյի, վոր դուք կմնաք,— հավանություն տալով արտասանեց միստեր Աստլեյը։
Միստեր Աստլեյի մոտ գնալիս յես բնավ մտադրություն չունեյի և նույնիսկ յես դիտմամբ չեյի ուզում պատմել վորևե բան իմ սիրո մասին դեպի Պոլինան։ Վերջին որերի ընթացքում այդ մասին յես նրան գրեթե վոչ մի խոսք չեյի ասել։ Համ ել նա շատ քաշվող մարդ եր։ Յես առաջին անգամից նկատեցի, վոր Պոլինան նրա վրա սաստիկ տպավորություն եր գործել, բայց նա յերբեք չեր տալիս Պոլինայի անունը։ Բայց տարորինակ ե, հանկարծ հիմա, դեռ նոր ե նա նստել և սևեռել վրաս իր անշարժ անագե հայացքը, իմ մեջ, անհայտ ե, թե ինչու, ցանկություն ծագեց պատմել նրան ամեն ինչ, այսինքն՝ իմ ամբողջ սերը իր բոլոր յերանգներով։ Յես մի ամբողջ կես ժամ պատմում եյի և դա ինձ համար չափազանց հաճելի յեր, առաջին անգամն եյի պատմում դրա մասին։ Իսկ նկատելով, վոր միքանի տեղ, մանավանդ տաք տեղերում, նա շփոթվում եր, յես ուժեղացնում եյի իմ զրույցի ջերմությունը։ Մի բանի համար զղջում եմ․ յես թերևս ֆրանսիացու մասին մի քիչ ավելի բան ասացի․․․
Միստեր Աստլեյը լսում եր՝ նստած իմ դիմաց անշարժ, անխոս, վոչ մի հնչյուն չարձակվելով և նայելով իմ աչքերին․ իսկ յերբ յես խոսք բաց արի ֆրանսիացու, մասին, նա հանկարծ հետ քաշեց ինձ և խիստ հարցրեց՝ ունե՞մ յես արդյոք իրավունք հիշատակելու այդ կողմնակի հանգամանքը։ Միստեր Աստլեյը միշտ շատ տարորինակ եր հարցեր տալիս։
— Դուք իրավացի յեք վախենում՝ թե վոչ,― պատասխանեցի յես։
— Այդ մարկիզի և միսս[77] Պոլինայի մասին դուք վոչինչ ստույգ բան ասել չեք կարող, բացի սոսկ յենթադրություններից։
Յես դարձյալ զարմացա նման կատեգորիկ հարցից այդպիսի մի քաշվող մարդուց, ինչպիսին եր միստեր Աստլեյը։
— Վոչ, վոչինչ ստույգ բան,― պատասխանեցի յես,— իհարկե, վոչինչ։
— Յեթե այդպես ե, ապա դուք վատ բան արիք, վոչ միայն նրանով, վոր այդ մասին ինձ հետ խոսք բաց արիք, այլ անգամ նրանով, վոր դուք այդ մասին ձեր մտքում մտածել եք։
— Լա՜վ, լա՜վ, խոստովանում եմ․ սակայն հիմա ա՛յդ չի բանը,— ընդհատեցի յես, մտքումս զարմանալով։ Այստեղ յես նրան պատմեցի յերեկվա վողջ պատմությունը, բոլոր մանրամասնություններով, Պոլինայի արարքը, իմ արկածը բարոնի հետ, իմ պաշտոնալքումը, գեներալի արտասովոր վախկոտությունը և, վերջապես, մանրամասն պատմեցի Դե֊Գրիյեյի այսորվա այցելությունը, բոլոր գունավորումներով, ի վերջո ցույց տվի նրան տոմսը։
— Ի՞նչ եք դուք դրանից, հետևցնում,― հարցրի յես։― Յես յեկել եմ հենց ձեր միտքն իմանալու համար։ Գալով ինձ, յես, կարծես, կսպանեյի այդ ֆրանցուզիշկային և գուցե կանեմ այդ։
— Յես ել,― ասաց միստեր Աստլեյը։― Գալով միսս Պոլինային, դուք դիտեք․․․ մենք հարաբերությունների մեջ ենք մտնում անգամ մեզ ատելի մարդկանց հետ, յեթե մեզ հարկադրում ե անհրաժեշտությունը։ Այստեղ հնարավոր են հարաբերություններ, վոր ձեզ անհայտ են, ուրիշների հանգամանքներից են կախված։ Յես կարծում եմ, վոր դուք կարող եք հանգիստ լինել ― մասամբ, իհարկե։ Գալով Պոլինայի յերեկվա վարմունքին, տարորինակ վարմունք ե, իհարկե, վոչ թե այն պատճառով, վոր Պոլինան կամեցել ե ձեզ գլխից ռադ անել և ուղարկել ե, վոր ընկնեք բարոնի մահակի տակ (վոր, չեմ հասկանում թև ինչու, նա, ունենալով ձեռքին, չի գործադրել), այլ այն պատճառով, վոր այդպիսի վարմունք այդպիսի մի․․․ այդպիսի մի սքանչելի միսսի համար ― անվայել ե։ Հասկանալի բան ե, նա չեր կարող նախագուշակել, վոր դուք բառացի կկատարեք նրա ծաղրական ցանկությունը։
— Գիտե՞ք ինչ,— գոչեցի յես հանկարծ, աչքերս հառած միստեր Աստլեյին,― ինձ թվում ե, թե դուք այդ ամենի մասին արդեն լսել եք, գիտե՞ք ումնից։― Հենց միսս Պոլինայից։
Միստեր Աստլեյը զարմանքով նայեց վրաս։
— Ձեր աչքերը պսպղում են և յես նրանց մեջ կարդում եմ կասկած,― ասաց նա, իսկույն վերադարձնելով իր նախկին հանգստությունը։― Բայց դուք նվազագույն իրավունք չունեք դրսևորելու ձեր կասկածը։ Յես չեմ կարող ճանաչել այդ իրավունքը և միանգամայն հրաժարվում եմ ձեր հարցին պատասխանելուց։
— Դե՛, բավական ե։ Պետք ել չե։ Գոչեցի յես, տարորեն հուզված և չհասկանալով, թե ինչպես այդ բանը մտքովս անցավ։ Յե՞րբ, վորտե՞ղ, ինչպե՞ս կարող եր միստեր Աստլեյը Պոլինայի կողմից հավատարմատար ընտրված լինել։ Վերջերս, ասենք, յես միստեր Աստլեյին մասամբ կորցրի իմ հայացադաշտից, իսկ Պոլինան միշտ ել ինձ համար առեղծված ե յեղել, ― այն աստիճան առեղծված, վոր, որինակ, հիմա սկսելով պատմել իմ սիրո ամբողջ պատմությունը միստեր Աստլեյին, յես հանկարծ, իմ պատմության ընթացքում, զարմացա ինքս, վոր գրեթե վոչինչ ստույգ և դրական բան իմ հարաբերությունների մասին յես չեյի կարող ասել։ Ընդհակառակը՝ ամեն ինչ ֆանթասթիական, տարորինակ, անհիմն եր և անգամ բանի նման չեր։
— Դե՛, լավ, լավ․ յես շփոթվել եմ և հիմա ել շատ բան գլխի չեմ ընկնում,— պատասխանեցի յես, ասես շնչակտուր․― բայց դուք լավ մարդ եք, հիմա մի ուրիշ գործ, և յես խնդրում եմ ձեր վոչ թե խորհուրդը, այլ կարծիքը։
Յես լուռ կացա, ապա սկսեցի՝
— Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ գեներալը այդքան վախեցավ։ Ինչո՞ւ իմ ամենահիմար սրիկայությունից նրանք այդպիսի մի պատմություն դուրս բերին։ Այնպիսի պատմություն, վոր անգամ ինքը Դե-Գրիյեն անհրաժեշտ համարեց միջամտել (իսկ նա միջամտում ե միայն կարևորագույն դեպքերում), այցելեց ինձ (վոնց ե), աղաչեց, պաղատեց,— նա, Դե֊Գրիյեն ― ի՜նձ։ Վերջապես, նկատեցեք, նա յեկավ ժամը իննին, իննի վերջին և արդեն Պոլինայի տոմսը նրա ձեռքին եր։ Հարց ե ծագում, այդ յե՞րբ ե տոմսը գրվել։ Գուցե դրա համար արթնացրել են միսս Պոլինային։ Բացի այդ, դրանից յես տեսնում եմ, վոր միսս Պոլինան նրա ստրկուհին ե (վորովհետև անգամ ինձնից ներողություն ե խնդրո՜ւմ),— բացի այդ, նա ի՞նչ ունի այդ ամենի մեջ, նա՝ անձնապես։ Ինչո՞ւ յե նա այդքան հետաքրքրվում։ Ինչո՞ւ նրանք բոլորը բարոնից այդքան վախեցան։ Ի՞նչ յեղավ, վոր գեներալն ամուսնանում ե m-lle Blanche de Cominges-ի հետ։ Նրանք ասում են, վոր այդ հանգամանքի շնորհիվ պետք ե ուրիշ տեսակ պահեն իրենց ― բայց դա արդեն չափազանց ուրիշ տեսակ ե, համաձայնեցեք։ Ի՞նչ եք կարծում։ Յես ձեր աչքերից համոզվում եմ, վոր դուք այստեղ ել ինձնից շատ բան գիտեք։
Միստեր Աստլեյը քմծիծաղ տվեց և գլխով արավ։
— Իրավ, յես այստեղ ել, կարծես, ձեզնից շատ ավելի բան գիտեմ,— ասաց նա։― Այստեղ ամեն ինչ միմիայն m-lle Blanche-ին ե վերաբերում և յես հավատացած եմ, վոր դա կատարյալ ճշմարտություն ե։
— Ե՜, m-lle Blanche-ն ի՞նչ,― գոչեցի յես անհամբեր (իմ մեջ հանկարծ հույս ծագեց, վոր հիմա մի բան կբացվի Պոլինայի մասին)։
— Ինձ թվում ե, վոր m-lle Blanche-ն ներկայիս առանձնապես շահագրգռված ե ամեն կերպ խուսափելու բարոնի և բարոնուհու հանդիպումից ― առավել ևս, անախորժ հանդիպումից, ավելի վատ ― սկանդալայի՜ն։
— Ապա՜, ապա՜։
— M-lle Blanche-ը, նախանցյալ տարի, սեզոնի ժամանակ արդեն այստեղ, Ռուլետենբուրգում եր։ Յես ել եյի այստեղ գտնվում։ M-lle Blanche-ը այն միջոցին դեռ m-lle de Cominges չեր կոչվում, նմանապես նրա մայրը՝ mme veuve Cominges-ը այն միջոցին գոյություն չուներ։ Գոնե նրա մասին խոսք չեր լինում։ Դե-Գրիյեն ― Դե-Գրիյեն նույնպես չկար։ Յես խորապես համոզված եմ, վոր նրանք վոչ միայն ազգական չեն, այլ և շատ նոր են ծանոթացել իրար։ Դե֊Գրիյեն նույնպես շատ նոր ե մարկիզ դառել,— յես համոզված եմ, կա մի հանգամանք։ Նույնիսկ կարելի յե յենթադրել, վոր նա նոր ե Դե֊Գրիյե կոչվում։ Յես ճանաչում եմ այստեղ մեկին, վոր հանդիպել ե նրան ուրիշ անուն կրելիս։
— Սակայն իրոք նա ունի ծանոթության սոլիդ շրջան։
— Ո՜, այդ կարող ե լինել։ M-lle Blanche-ը կարող ե ունենալ։ Բայց նախանցյալ տարի m-lle Blanche-ը նույն այդ բարոնուհու գանգատով, այստեղի վոստիկանությունից հրավեր ստացավ թողնել քաղաքը և թողեց։
— Ինչպե՞ս թե։
— Նա յերևաց այստեղ այն ժամանակ — սկզբում՝ մի իտալացու հետ, ինչ-վոր իշխանի, պատմական անունով, ինչ վոր Բարբերինի կամ նման բան։ Նրա ձեռները զարդարված եյին մատանիներով և ադամանդներով, և նույնիսկ վոչ-կեղծ։ Նրանք ման եյին գալիս զարմանալի կառքով։ M-lle Blanche֊-ը խաղում եր trente et quarante[78] սկզբում հաջող, ապա՝ բախտը նրան սկսեց խիստ դավաճանել, այդպես եմ հիշում յես։ Հիշում եմ, մի յերեկո նա արտասովոր գումար տանուլ տվեց։ Բայց վոր ավելի վատ ե յեղել՝ un beau matin[79] նրա իշխանը անհայտացել ե, անհայտ ե՝ թե ուր․ անհայտացավ կառքը, ձիերը, ամեն ինչ անհայտացավ։ Հյուրանոցում սոսկալի՜ պարտք։ M-lle Զելման (Բարբերինիի տեղ նա հանկարծ m-lle Զելմա դառավ) ծայր աստիճան հուսահատության մեջ եր։ Նա վոռնում ու ծվում եր այնպես, վոր լսվում եր վողջ հյուրանոցում, և կատաղությունից պատռում եր իր զգեստը։ Նույն հյուրանոցում իջևանած ե լինում մի լեհ կոմս, (բոլոր ճամբորդող լեհերը կոմսեր են), և m-lle Զելման, վոր պատառոտում եր իր զգեստները և չանգռոտում, կատվի պես, իր դեմքը՝ իր գեղեցիկ, ոծանելիքով լվացած ձեռներով, նրա վրա վորոշ տպավորություն գործեց։ Նրանք խոսեցին իրար հետ ե մինչև ճաշ Զելման մխիթարվեց։ Յերեկոյան նա յերևաց վոկսալում՝ լեհի հետ թևանցուկ։ M-lle Զելման խնդում եր, ըստ իր սովորության, շատ բարձր, և նրա ձևերը մի քիչ ավելի ազատ եյին։ Նա ռուլեթ խաղացող այն կանանց կարգն ընկավ, վորոնք մոտենալով սեղանին, բոլոր ուժով հրում են ուսով խաղացողներին, վորպեսզի իրենց համար տեղ բաց անեն։ Այստեղ այդ տիկինների համար դա մի առանձին շիկ ե։ Դուք, իհարկե, նկատե՞լ եք նրանց։
— Ո՜, այո՛։
— Չարժե անգամ նկատել։ Ի ցավ կարգին հասարակության, նրանք անպակաս են այստեղ, առնվազն այնպիսիները նրանցից, վորոնք ամեն որ հազար ֆրանկանոց տոմսեր են մանրացնում։ Ասենք՝ հենց վոր նրանք դադարում են տոմսեր մանրացնել, իսկույն նրանց խնդրում են հեռանալ։ M-lle Զելման դեռ շարունակում եր տոմսեր մանրացնել, բայց նրա խաղն առավել ևս դժբախտ եր ընթանում․ նկատեցեք, վոր այդ տիկինները հաճախ բախտավոր են խաղում։ Նրանք զարմանալի տիրապետում են իրենց։ Ասենք՝ իմ պատմությունը վերջացավ։ Մի որ, ճիշտ այնպես, ինչպես իշխանը, անհայտացավ նաև կոմսը։ M-lle Զելման յերեկոյան արդեն մենակ յեկավ խաղալու․ այս անգամ վոչ վոք չեր յեկել առաջարկելու նրան իր թևը։ Յերկու որում նա վերջնականապես տանուլ տվեց յեղած—չեղածը․ վեր գալով վերջին լուիդորը և տանուլ տալով, նա նայեց շուրջը և իր մոտ տեսավ բարոն Վուրմերհելմին, վոր ուշի-ուշով և խորին զայրույթով նայում եր Զելմայի վրա։ Բայց m-lle Զելման չնկատեց զայրույթը և դիմեց բարոնին հայտնի ժպիտով, խնդրելով կարմրի վրա իր փոխարեն տասը լուիդոր դնել։ Դրա հետևանքով, բարոնուհու գանգատով, յերեկոյան դեմ նա հրավեր ստացավ վոկսալում այլևս յերևան չգալ։ Յեթե դուք զարմանում եք, վոր ինձ հայտնի յեն այդ մանր և միանգամայն անվայել մանրամասները, ապա այդ նրանից ե, վոր յես լսել եմ միստեր Ֆիդերից, իմ ազգականներից մեկից, վոր նույն յերեկոյան իր կառքով m-lle Զելմին Ռուլեթենբերգից տարավ Ապա։ Հիմա հասկացեք՝ m-lle Blanche-ը կամենում ե գեներալի կին դառնալ, հավանորեն նրա համար, վոր այլևս նման հրավերներ չստանա, ինչպես նախանցյալ տարի՝ վոկսալի վոստիկանությունից։ Հիմա նա այլևս չի խաղում․ բայց այդ նրա համար, վոր նա հիմա ըստ բոլոր նշանների կապիտալ ունի, վոր նա այստեղի խաղացողներին տոկոսով պարտք ե տալիս։ Այդ ավելի ձեռնտու յե։ Յես նույնիսկ հասկանում եմ, վոր դժբախտ գեներալն ել ե նրան պարտ։ Գուցե Դե֊Գրիյեն ել ե պարտ։ Գուցե Դե-Գրիյեն նրա հետ ընկերակցում ե։ Համաձայնեցեք, առնվազն մինչև ամուսնություն նա չեր կամենա իր վրա դարձնել բարոնուհու և բարոնի ուշադրությունը։ Մի խոսքով, նրա վիճակում նրան ամենից քիչ ե շահավետ սկանդալը։ Իսկ դուք կապված եք նրանց տան հետ և ձեր վարմունքները կարող եյին սկանդալ առաջ բերել, մանավանդ վոր նա ամեն որ հասարակության մեջ յերևան ե գալիս գեներալի հետ թևանցուկ կամ միսս Պոլինայի հետ։ Հիմա հասկանո՞ւմ եք։
— Վո՛չ, չեմ հասկանում,― գոչեցի յես, բոլոր ուժով խփելով սեղանին այնպես, վոր garçon-ը[80] յերկյուղով վազեց մեզ մոտ։
— Ասացեք, միստեր Աստլեյ,— կրկնեցի յես ջղագար,— յեթե դուք այդ ամբողջ պատմությունը գիտեյիք, հետևաբար անգիր գիտեք, թե ինչ պտուղ ե m-lle Blanche de Cominges,― ապա ինչպե՞ս ե, վոր գեթ ինձ չնախազգուշացրիք,— վերջապես գեներալին, իսկ գլխավորն ե՝ միսս Պոլինային, վոր այստեղ վոկսալում, հասարակության մեջ հանդես ե գալիս m-lle Blanche-ի հետ թևանցուկ։ Հնարավո՞ր բան ե այդ։
— Ձեզ նախազգուշացնելու կարիք չկար, վորովհետև դուք վոչինչ չեյիք կարող անել,—հանդարտ պատասխանեց միստեր Աստլեյը։ Համ ել ինչի՞ց նախազգուշացնեյի։ Գեներալը գուցե m-lle Blanche-ի մասին գիտե ավելին, քան յես, և դարձյալ զբոսնում ե նրա և միսս Պոլինայի հետ։ Գեներալը ― դժբախտ մարդ ե։ Յես յերեկ տեսա, ինչպես m-lle Blanche-ը m-r Դե-Գրիյեյի և այն փոքրիկ ռուս իշխանի հետ գեղեցիկ ձի հեծած՝ սաստիկ արագ քշում եր, իսկ գեներալը նրան հետևում եր՝ վոսկեգույն ձի հեծած։ Նա առավոտյան ասում եր, թե վոտները ցավում են, բայց լավ եր հեծած ձին։ Յեվ հենց այդ րոպեյին իմ մտքովն անցավ, վոր նա միանգամայն կորած մարդ ե․ համ ել դա իմ գործը չե և յես նոր եմ միայն պատիվ ունեցել ճանաչելու միսս Պոլինային։ Ասենք (հանկարծ բան մտաբերեց միսաեր Աստլեյը)՝ յես ձեզ արդեն ասացի, վոր չեմ կարող ճանաչել վորոշ հարցեր առաջարկելու ձեր իրավունքը, չնայած վոր ձեզ անկեղծ սիրում եմ․․․
— Բավական ե,― ասացի յես վեր կենալով,― հիմա ինձ համար լույսի պես պարզ ե, վոր միսս Պոլինային ել ե ամեն ինչ հայտնի m-lle Blanche-ի մասին, բայց նա չի կարող անջատվել իր ֆրանսիացուց, ուստի և սիրտ ե անում ման գալ m-lle Blanche-ի հետ։ Հավատացեք, վոչ մի այլ ազդեցություն չեր կարող հարկադրել նրան զբոսնել m-lle Blanche-ի հետ և աղաչել ինձնից, վոր բարոնին ձեռք չտամ։ Այստեղ հենց այդ ազդեցությունն ե, վորի առջև խոնարհվում ե ամեն ինչ։ Յեվ սակայն նրա յերեսից վրա տվի բարոնի վրա։ Սատանան տանի, այստեղ գլուխ հանել չի էինի։
— Առաջինը՝ դուք մոռանում եք, վոր այդ m-lle de Cominges-ը ― գեներալի հարսնացուն ե, իսկ յերկրորդը՝ վոր միսս Պոլինան, գեներալի խորթ աղջիկը, փոքրիկ եղբայր և փոքրիկ քույր ունի, գեներալի հարազատ զավակները, միանգամայն թողնված այդ խելագար մարդուց և, կարծեմ, թալանված։
— Այո՛, այո՛, այդ այդպես ե։ Հեռանալ յերեխաներից ― կնշանակի նրանց բոլորովին թողնել, մնալ նրանց հետ ― կնշանակի նրանց շահերը պաշապանել, գուցե և կալվածքի բեկորները փրկել։ Այդ ամենը ճշմարիտ ե։ Բայց այնուհանդերձ, այնուհանդերձ։ Ո՜, յես հասկանում եմ, թե ինչու յեն նրանք բոլորը հիմա հետաքրքրվում տատիկով։
— Ումնո՞վ,― հարցրեց միստեր Աստլեյը։
— Այն պառավ վհուկով Մոսկվայում, վոր չի մեռնում և վորի մասին սպասում են հեռագրի, թե մեռել ե։
— Այո՛, իհարկե, հետաքրքրության կենտրոնը հիմա նա յե։― Բանը ամբողջապես ժառանգությունն ե։ Ժառանգությունը կհայտնվի և գեներալը կամուսնանա․ միսս Պոլինան ել նույնպես կազատվի, իսկ Դե-Գրիյեն․․․
— Ապա, իսկ Դե-Գրիյեն։
— Իսկ Դե֊Գրիյեյին կվճարվեն փողերը․ նա այստեղ միայն դրան ե սպասում։
— Միա՜յն։ Դուք կարծում եք միայն դրա՞ն ե սպասում։
— Յես ավելին չգիտեմ,― համառ լռեց միստեր Աստլեյը։
— Իսկ յես գիտեմ, յես գիտե՜մ։ Կրկնեցի յես կատաղի․ նա ել ե սպասում ժառանգության, վորովհետև Պոլինան ոժիտ կստանա, իսկ փող ստանալով՝ իսկույն կփաթաթվի նրա վզին։ Բոլոր կանայք այդպես են։ Յեվ ամենահպարտները նրանց մեջ ― ամենահասարակ ստրկուհիներ են դուրս գալիս։ Պոլինան ընդունակ ե միայն սաստիկ սիրելու և ուրիշ վոչինչ։ Ահա իմ կարծիքը նրա մասին։ Նայեցեք նրան, մանավանդ յերբ նա մտազբաղ նսաած ե լինում․ դա ինչ֊վոր կանխորոշված, դատապարտված, անիծված բան ե։ Նա ընդունակ ե կյանքի և կրքի բոլոր սարսափներին․․․ նա․․․ նա․․․ բայց այդ ո՞վ ե ինձ կանչում,― բացականչեցի յես հանկարծ։― Ո՞վ ե ճչում։ Յես լսեցի՝ ռուսերեն ճչացին ― Ալեքսե՜յ Իվանովիչ։ Կանացի ձայն ե, լսո՞ւմ եք, լսո՞ւմ եք։
Այդ միջոցին մենք մոտենում եյինք մեր հյուրանոցին։ Մենք վաղուց արդեն, աննկատ, թողել եյինք սրճարանը։
— Յես լսեցի կանացի ճիչեր, բայց չգիտեմ, ում եյին կանչում․ ռուսերեն եր․ հիմա տենում եմ․ վորտեղից են ճիչերը,― ցույց տվեց միստեր Աստլեյը,― դա այն կինն ե ճչում, վոր մեծ բազկաթոռի վրա ե նստած և վորին այնքան սպասավորներ պատշգամբ եյին բարձրացնում։ Հետևից չեմոդաններ են տանում, կնշանակի՝ գնացքը նոր ե յեկել։
— Սակայն ինչո՞ւ, յե նա ինձ կանչում։ Նա նորից ե ճչում․ տեսեք, ձեռքով ե անում մեզ։
— Յես տեսնում եմ, վոր ձեռքով ե անում,— ասաց միստեր Աստլեյը։
— Ալեքսե՜յ Իվանովիչ, Ալեքսե՜յ Իվանովիչ։ Ա՜խ, տեր իմ, ինչ ապո՜ւշն ե։― Լսվեցին սաստիկ ճիչեր հյուրանոցի պատշգամբից։
Մենք գրեթե վազելով հասանք դռանը։ Յես վոտս դրի ներս և․․․ իմ ձեռները կախ ընկան զարմանքից, իսկ վոտներս կպան տակի քարերին։
Իններորդ գլուխ
Հյուրանոցի լայն պատշգամբում, բազկաթոռի վրա բարձր պահված և շրջապատված ծառաներով, սպասուհիներով և հյուրանոցի բազմաթիվ քսու մարդկանցով, նույնիսկ ոբեր-կելների[81] ներկայությամբ, վոր դուրս եր յեկել դիմավորելու այդպիսի դավիդարաբով, սեփական ծառաներով և այդքան սնդուկներով ու չեմոդաններով ժամանած բարձր հաճախորդուհուն, բազմել եր ― տա՜տը։ Նա ինքն եր, ահեղ և հարուստ, յոթանասունհնգամյա Անտոնիգա Վասիլևնա Տարասևիչևան, կալվածատիրուհի և մոսկովյան տիրուհի, la baboulinka, վորի մասին խփվում և ստացվում եյին հեռագիրներ, վոր մեռնելու վրա յեր, բայց չեր մեռել և վոր ինքը, սեփական անձով, յեկել ե մեզ մոտ, ասես՝ ձյուն գար մեր գլխին։ Նա յեկել ե, թեև առանց վոտքերի,― նրան տանում եյին, ինչպես միշտ, վերջին հինգ տարվա ընթացքում, բազկաթոռի վրա,― բայց, ըստ իր սովորության, ժիր, աշխույժ, ինքնագոհ, շիտակ նստած, բարձր ու հրամայող, ճչացող, բոլորին հայհոյող ― ճիշտ և ճիշտ այնպես, ինչպես յես պատիվ եմ ունեցել նրան տեսնելու յերկու անգամ այն ժամանակվանից, յերբ մտա գեներալի տունը՝ վորպես ուսուցիչ։ Բնական ե, վոր յես կանգնել եյի նրա առջև՝ զարմանքից արձանացած։ Իսկ նա ինձ տեսավ իր անագե հայացքով հարյուր քայլ հեռվից, յերբ վոր նրան բազկաթոռի վրա ներս եյին տանում, ճանաչեց և կանչեց ինձ անուն-հայրանունս տալով, վոր նույնպես, ըստ իր սովորության, մտքումն ընդմիշտ պահել ե։ «Յեվ սրա՜ն սպասում եյին տեսնել դագաղի մեջ, թաղված և ժառանգություն թողած»,― անցավ իմ մտքից,― «նա հո բոլորիցդ, հյուրանոցի վողջ բնակիչներիցդ ավելի յերկար կապրի՜։ Բայց, աստված իմ, ի՞նչ կլինի հիմա մերայինների, գեներալի որը։ Նա հիմա վողջ հյուրանոցը տակն ու վրա կանի՜»։
― Դե, ի՞նչ ես դու կանգնել առջևս՝ աչքերդ չռած,— շարունակում եր գոռալ վրաս տատը,—չգիտե՞ս գլուխ տալ, բարևել, ի՞նչ ե։ Թե՞ հպարտացել ես, չես ուզում։ Թե՞, թերևս, չես ճանաչում։ Լսո՞ւմ ես, Պոտապիչ, դարձավ նա ֆրակը հագին, ճերմակ փողկապ կապած և վարդագույն ճաղատով ալեհեր ծերունուն, իր տան ծառային, վոր ուղեկցել եր նրան ճամբորդության միջոցին, լսո՞ւմ ես, չի՜ ճանաչում։ Թաղե՜լ են։ Հեռագիր հեռագրի հետեվից եյին ուղարկում՝ մեռա՞վ, թե չե՛։ Չէ՞ վոր յես ամեն ինչ գիտեմ։ Իսկ յես, ահա տեսնում ես, սաղ-սալամաթ եմ։
— Թողություն արիք, Անտոնիդա Վասիլևնա, յե՞ս ինչու պիտի ձեր վատը կամենամ,— ուրախ-ուրախ պատասխանեցի յես, ուշքի գալով,— յես միայն զարմացել եյի․․․ Յեվ ինչպե՞ս չզարմանալ, այնքան անսպասելի․․․
― Ինչի՞ց ես դու զարմանում։ Վագոն նստեցի և յեկա։ Հանգի՜ստ։ Դու զբոսանքի՞ եյիր գնացել, ի՛նչ ե։
— Այո, քիչ ման յեկա վոկսալում։
— Այստեղ լավ ե,— ասաց տատը, նայելով շուրջը,— տաք ե և ծառերը փարթամ են։ Այդ յես սիրում եմ։ Մերոնք տա՞նն են։ Գեներա՞լը։
— Ո՜, տանը կլինեն, այս ժամին անշուշտ բոլորը տանն են։
— Նրանք այստե՞ղ ել են ժամացույցով շարժվում և ամեն տեսակ արարողություններով։ Թաշախո՞ւստ են ծախում։ Լսել եմ կառք են պահում, les seigneurs russes![82] Քանդվել են և հայդա, արտասահման։ Պրասկովյան ե՞լ ե նրանց հետ։
— Պոլինա Ալեքսանդրովնան ել։
— Ֆրանցո՞ւզիշկան ել։ Դե՛, ինքս բոլորին կտեսնեմ։ Ալեքսեյ Իվանովիչ, ճամբա ցույց տուր, ուղղակի նրա մոտ։ Դու այստեղ լա՞վ ես։
— Միջակ, Անտոնիդա Վասիլևնա։
— Իսկ դու, Պոտապիչ, ասա այդ ապուշ կելներին, վոր ինձ հարմար բնակարան հատկացնի, լավ, վոչ-բարձր, այնտեղ ել իրեղենները կտանես։ Ի՞նչ եք բոլորղ թափվել, վոր ինձ տանեք։ Ի՞նչ են վրա ավել։ Ստրուկնե՜ր եմ ասում, հա՜։ Այդ ո՞վ ե հետդ,— դարձավ նա նորից ինձ։
— Դե միստեր Աստլեյն ե։
— Այդ ի՞նչ միստեր Աստլեյ ե։
— Ճամբորդ, իմ բարի ծանոթը․ ծանոթ ե նաև գեներալին։
— Անգլիացի յե։ Այդ ե, վոր աչքերը չռել ե վրաս և ատամները քիփ սեղմել։ Ասենք՝ յես սիրում եմ անգլիացիներին։ Դե՛, քարշ տվեք վերև, ուղղակի նրանց կացարանը․ դե, վորտե՞ղ են նրանք։
Տատին տարան․ յես գնում եյի առջևից հյուրանոցի լայն սանդուխքով։ Մեր յերթը շատ տպավորիչ եր։ Բոլորը, վոր գալիս եյին մեր դիմաց, կանգ եյին առնում և աչքերը չռած մտիկ տալիս։ Մեր հյուրանոցն ամենալավն ե համարվում, ամենաթանգը և ամենաարիստոկրատիկը։ Սանդուխքի վրա և կորիդորներում միշտ շքեղ տիկիններ են հանդիպում և ծանր անգլիացիներ։ Շատերը ներքևում տեղեկանում եյին ոբեր֊կելներից, վորը իր հերթին խորապես զարմացած եր։ Նա, իհարկե, բոլոր հարց ու փորձ անողներին պատասխանում եր, վոր սա կարևոր մի ոտարուհի յե, une russe, une comtesse, grande dame[83] և վոր նա այն կացարանը կգրավի, վոր մի շաբաթ առաջ գրավելիս ե յեղել la grande duchesse de N[84]։ Տատի հրամայող և իշխանավորական արտաքինը, վորին բարձրացնում եյին բազկաթոռի վրա, գլխավոր տպավորության պատճառն եր։ Յուրաքանչյուր նոր դեմք հանդիպելիս՝ նա չափում եր հետաքրքիր հայացքով և բոլորի մասին ինձնից բարձրաձայն հարց ու փորձ եր անում։ Տատը խոշոր ջինսից եր և թեև բազկաթոռից վեր չեր կենում, այնուամենայնիվ նրան նայելիս զգացվում եր, վոր նա շաա բարձրահասակ ե։ Նրա մեջքը շիտակ եր, տախտակի պես, և չեր հենած բազկաթոռին։ Նրա սպիտակահեր, մեծ գլուխը, դեմքի խոշոր և սուր գծագրությամբ, բարձր եր պահված․ նրա հայացքը մի տեսակ նույնիսկ կռվարար եր և դիպչող։ Չնայած յոթանասուն հինգ տարվան, նրա դեմքը բավականին թարմ եր և նույնիսկ ատամները շատ չեյին վնասվել։ Նրա հագին սև, մետաքսե զգեստ կար և գլխին՝ ճերմակ ծածկոց։
― Նա ինձ չափազանց հետաքրքրում ե,— շշնջաց ինձ միստեր Աստլեյը, բարձրանալով իմ կողքին։
«Հեռագիրների մասին նա գիտե», մտածեցի յես․ «Դե֊Գրիյեն նույնպես հայտնի յե նրան, բայց m-lle Blanche-ը, դեռ ևս, կարծես թեք քիչ ե հայտնի»։ Յես իսկույն այդ մասին ասացի միստեր Աստլեյին։
Ի՞նչ մեղքս թագցնեմ։ Հենց վոր իմ առաջին զարմանքն անցավ, յես սաստիկ ուրախացա կայծակի այն հարվածին, վոր մենք հիմա պիտի հասցնեյինք գեներալին։ Ինձ ինչ-վոր բան ասես հրահրում եր և յես գնում եյի առջևից՝ չափազանց ուրախ։
Մերոնք կենում եյին յերրորդ հարկում․ յես չզեկուցի, անգամ դուռը չբաղխեցի, այլ ուղղակի լայն բաց արի և տատին ներս տարան, վորպես հաղթական կամարի տակով։ Նրանք բոլորն ել, ասես դիտմամբ, հավաքված եյին մեկտեղ, գեներալի առանձնասենյակում։ Ժամը տասներկուսն եր և կարծես ինչ-վոր տեղ գնալու ծրագիր եր կազմվում,― վոմանք մտադիր եյին կառքով գնալու, մյուսները՝ ձիով, բոլորը միասին․ բացի այդ կային նաև հրավիրվածներ ծանոթներից։ Բացի գեներալից, Պոլինայից յերեխաների հետ, վերջինների դայակից, առանձնասենյակում եյին՝ Դե-Գրիյեն, m-lle Blanche-ը, դարձյալ ամազոնի զգեստով, սրա մայրը՝ m-me veuve Cominges․ փոքրիկ իշխանը և գիտնական ճամբորդ, գերմանացի, վորին յես նրանց տանն առաջին անգամն եյի տեսնում։ Տատի բազկաթոռը դրին ուղղակի սենյակի մեջտեղը, յերեք քայլ հեռու գեներալից։ Աստվա՜ծ իմ, յերբեք չեմ մոռանա այդ տպավորությունը։ Մեր ներս մտնելուց առաջ գեներալն ինչ-վոր բան եր պատմում, իսկ Դե-Գրիյեն ուղղում եր նրան։ Պետք ե նկատել, վոր m-lle Blanche-ը և Դե-Գրիյեն, ահա յերկու-յերեք որ ե՝ ինչ-ինչ պատճառով շատ ուշադիր եյին փոքրիկ իշխանի նկատմամբ,— à la barbe du pauvre général[85], և հասարակությունը, գուցե և արհեստականորեն, բայց ամենաուրախ և բարեհոգի-ընտանեկան տրամադրության մեջ եր։ Տեսնելով տատին՝ գեներալը փետացավ, բերանը բաց՝ կանգ առավ խոսքի կիսին։ Նա նայում եր տատին աչքերը չռած, կարծես բազիլիսկի[86] հայացքից կախարդված։ Տատն ել եր նայում նրան լուռ, անշարժ,― բայց դա ի՞նչ հաղթական, հարցապնդող և ծաղրական հայացք եր։ Նրանք այսպես իրար վրա նայեցին տասը յերկար ու ձիգ վայրկյան, և բոլոր շրջապատողները խորապես լուռ եյին։ Դե֊Գրիյեն սկզբում ապուշ կտրեց, բայց շուտով նրա դեմքի վրա յերևան յեկավ արտասովոր անհանգստություն։ M-lle Blanche-ը բարձրացրեց հոնքերը, բացեց բերանը և վայրենի հայացքով զննում եր տատին։ Իշխանն ու գիտնականը խորին յերկմտությամբ դիտում եյին այդ պատկերը։ Պոլինայի հայացքում սաստիկ զարմանք և յեկմտություն արտահայտվեց, սակայն նա հանկարծ ճերմակեց, թաշկինակի պես․ մի րոպե անց արյունը արագ խփեց նրա դեմքին և շառագունեց այտերը։ Այո՛, դա բոլորի համար խորտակում եր։ Յես հատկապես զբաղված եյի նրանով, վոր հայացքս տատից բոլոր շրջապատողներին եյի դարձնում և վերստին տատի վրա գցում։ Միստեր Աստլեյը կանգնել եր մի կողմ, ըստ իր սովորության, հանգիստ և պատվարժան։
— Դե՛, ահա և յե՜ս։ Այն ել հեռագրի փոխարե՜ն։― Պոռթկաց, վերջապես, տատը, ընդհատելով լռությունը։― Հը՞, չեյի՞ք սպասում։
— Անտոնիդա Վասիլևնա․․․ Հորաքույր ջան․․․ այդ ինչպե՞ս յեղավ․․․― կմկմաց թշվառ գեներալը։ Յեթե տատը մի քանի վայրկյան ևս չխոսեր, նա գուցե կաթվածահար լիներ։
— Ի՞նչն ինչպես յեղավ։ Վագոն նստեցի և յեկա։ Բա ինչի՞ համար են յերկաթուղիները։ Իսկ դուք ի՞նչ եյիք կարծում,— յես վոտներս մեկնել-մեռել եմ և ձեզ ել ժառանգությո՞ւն թողել։ Յես հո գիտեմ, թե ի՞նչ հեռագիրներ ես խփել այստեղից։ Տեսնես ինչքան փող տված կլինես։ Այստեղից եժան չի՜։ Իսկ յես վոտներս գցեցի ուսերիս և հայդա՛, այստեղ։ Նա այն ֆրանսիացի՞ն ե։ M-r Դե֊Գրի՞յե, կարծեմ։
— Oui, madame,― տեղը բերեց Դե֊Գրիյեն,— et croyez, je suis si enchanté․․․ votre santé․․․ c’est un miracle․․․ vous voir ici․․․ une surprise charmante․․․[87]
— Charmante[88], բա չե՞․ ճանաչում եմ քեզ, միմոս, յես քեզ իսկի այսքան ել չեմ հավատում,― և նա ցույց տվեց ֆրանսիացուն իր ճկույթը։― Սա՞ ով ե,— դարձավ նա, ցույց տալով m-lle Blanche-ին։ Տպավորիչ ֆրանսուհին, ամազոնի զգեստով, ճիպոտը ձեռքին, ըստ յերևույթին զարմացրել եր նրան։― Այստեղացի՞ յե, ի՛նչ ե։
— Դա m-lle Blanche de Cominges-ն ե, իսկ ահա և նրա մայրը՝ m-me de Cominges-ը․ նրանք այս հյուրանոցում են կենում,— զեկուցի յես։
— Ամուսնացա՞ծ ե աղջիկը,― առանց քաշվելու հարց ու փորձ եր անում տատը։
— M-lle de Comindes-ը ազափ աղջիկ ե,― պատասխանեցի յես ինչքան կարելի յե ավելի ակնածությամբ և դիտմամբ կիսաձայն։
— Ուրա՞խն ե։
Յես սկզբում հարցը չհասկացա։
— Նրա հետ ձանձրալի չե՞։ Հասկանո՞ւմ ե ռուսերեն։ Ա՛յ, Դե֊Գրիյեն, մեզ մոտ Մոսկվայում կիսատ-պռատ վարժվել ե մեր լեզվին։
Յես բացատրեցի նրան, վոր m-lle de Cominges-ը յերբեք Ռուսաստանում չի յեղել։
— Bonjour![89]― ասաց տատը, հանկարծ կտրուկ դիմելով m-lle Blanche-ին։
— Bonjour, madame[90],― արարողության ձևով և նազելիորեն մի վոտով ծունկ չոքելու ձև արեց m-lle Blanche-ը, շտապելով, արտասովոր համեստության և քաղաքավարության քողի ներքո դեմքի և մարմնի ամբողջ արտահայտությամբ ցույց տալ իր արտասովոր զարմանքը նման տարորինակ հարցի և վարվեցողության առիթով։
— Ո՜, աչքերը ցած գցեց, կոտրատվում ե և ձևացնում․ իսկույն յերևում ե թռչունը․ դերասանուհի կլինի։ Յես այստեղ հյուրանոցում՝ ներքևում եմ իջևանել,― դարձավ նա հանկարծ գեներալին․― քո հարևանուհին եմ դառնալու․ ուրա՞խ ես, թե չե՞։
— Ո՜, հորաքույր ջան։ Հավատացեք անկեղծ զգացմունքներիս․․․ իմ ուրախությանը,― տեղը բերեց գեներալը։ Նա մասամբ արդեն զգաստացել եր, իսկ վորովհետև յերբեմն նա գիտեր հաջող խոսել, նշանակալից և վորոշ տպավորություն գործելու հավակնությամբ, ապա հիմա ել սկսեց յերկար ու բարակ խոսել։― Մենք այնքան մտահոգված և զարմացած եյինք տեղեկություններից ձեր առողջության մասին․․․ Մենք այնպիսի հուսահատ հեռագիրներ եյինք ստանում և հանկարծ
— Ե՜, փչում ես, փչո՜ւմ․― ընդհատեց նրան տատը։
— Սակայն այդ ինչպե՞u ե,― նույնպես արագությամբ ընդհատեց գեներալը և ձայնը բարձրացրեց, աշխատելով զանց առնել «փչում ես»-ը,― այդ ինչպե՞ս ե, վոր դուք սիրտ եք արել նման ճամբա դուրս գալու։ Համաձայնեցեք, վոր ձեր հասակում և ձեր առողջությամբ․․․ համենայն դեպս այդ ամենը այնքան անսպասելի յե, վոր հասկանալի յե մեր զարմանքը։ Բայց յես այնքան ուրախ եմ․․․ և մենք բոլորս (նա սկսեց զգացված և հրճվանքով ժպտալ) բոլոր ուժով կաշխատենք այստեղի սեզոնը դարձնել ձեզ համար ամենահաճելի ժամանց․․․
— Դե՛, բավական ե, դատարկ խոսքեր են․ դուրս ես տալիս, ըստ սովորականին․ յես մենակ ել կկարողանամ ապրել։ Ասենք, ձեզ հետ ել կապրեմ․ յես հիշաչար չեմ։ Այդ ինչպե՞ս յեղավ, հարցնում ես դու։ Ի՞նչ զարմանալու բան կա։ Ամենահասարակ կերպով։ Ի՞նչ են նրանք բոլորն ել զարմանում։ Բարև, Պրասկովյա։ Դու այստեղ ինչ ես անում։
— Բարև, տատի,— ասաց Պոլինան, մոտենալով նրան,— վաղո՞ւց ե ինչ ճանապարհին եք։
— Ահա՛, սա ամենից խելոք հարցը տվեց, թե չե՝ ա՜խ ու վա՜խ։ Արի տես վոր՝ հա՛ պառկեցի ու պառկեցի, հա՛ բժշկեցին ու բժշկեցին, յես բժիշկներին դուրս արի և կանչեցի Նիկոլի յեկեղեցու ժամկոչին։ Նա նույն հիվանդությունից մի կնիկ եր բժշկել խոտի փոշիով։ Ահա ինձ ել ոգնեց․ յերրորդ որը ջանս քրտնեց և տեղից յելա։ Ապա դարձյալ ժողովվեցին իմ գերմանացիները, ակնոցները դրին, խոսել սկսեցին՝ «յեթե հիմի, ասում են, արտասահման գնաք, հանքային ջրերը և բուժընթացքն ավարտեք, ապա ցավերը բոլորովին կանցնեն»։ Ինչո՞ւ չե, մտածեցի յես։ Դուր-զաժիգինները ախ ու վախն սկսեցին՝ «ինչպե՞ս կարող եք դուք տեղ հասնել»։ Ա՛յ քեզ բա՜ն։ Մի որում պատրաստություն տեսա և անցյալ շաբաթ, հինգշաբթի որը վերցրի մի աղջիկ, Պոտապիչին, լաքեյ Ֆյոդորին, և այս Ֆյոդորին Բերլինում դուրս արի, վորովհետև տեսա, վոր նա իսկի պետքական չի, մենակ ել տեղ կհասնեյի․․․ Հատուկ վագոն եմ վարձում, իսկ բեռնակիրներ ― բոլոր կայարաններում ել կան, մի աբասով ուր ասես կտանեն։ Սրանց տե՜ս, ինչ բնակարան են վարձել,― ավարտեց նա, նայելով շուրջը։ Այդ ի՞նչ փողերով ես անում։ Չե՞ որ ամեն ինչդ գրավ ե դրված։ Մենակ այդ ֆրանցուզիշկային ինչքա՜ն փող ես պարտ։ Յես հո ամեն ինչ գիտեմ, ամեն ինչ։
— Յես, հորաքույր․․․― սկսեց գեներալը սաստիկ քաշվելով,― յես զարմանում եմ, հորաքույր ― յես, կարծեմ, կարող եմ առանց ում և իցե ստուգման ապրել․․․ համ ել իմ ծախսերը չեն գերազանցում իմ միջոցները և մենք այստեղ․․․
― Քո՞ ծախսերը չեն գերազանցում։ Կասե՜ս, ելի։ Յերեխաներիդ վերջին պատառը կողոպտած կլինես արդեն, խնամակա՜լ:
― Դրանից հետո, այդ տեսակ խոսքերից հետո․․․― սկսեց գեներալը զայրույթով,— ե՛լ չգիտեմ թե․․․
— Այդ ե, վոր չգիտես։ Ռուլեթից ել, ով գիտե, չես հեռանում։ Ցեղած-չեղածդ տանուլ ես տվել։
Գեներալս այնքան ապշել եր, վոր հորդ զգացմունքներից քիչ եր մնացել խեղդվի։
— Ռուլե՞թ։ Յե՞ս։ Իմ դիրքո՞վ․․․ Յե՞ս։ Ուշքի յեկեք, հորաքույր, դուք յերևի դեռ տկար եք․․․
— Ե՜, փչում ես, փչում։ Յերևի չեն ել կարողանում սեղանից հեռու քաշել․ փչո՜ց։ Ահա յես կտեսնեմ, թե այդ ռուլեթն ինչ բան ե, հենց այսոր։ Դու, Պրասկովյա, պատմիր ինձ, թե այստեղ տեսնելու ինչ բան կա, ասենք, Ալեքսեյ Իվանովիչն ել ցույց կտա, իսկ դու Պոտապիչ, գրի առ, թե ուր պիտի գնանք։ Ի՞նչ տեսնելու բան կա այստեղ,― դիմեց նա հանկարծ դարձյալ Պոլինային։
— Այստեղ մոտիկ մի դղյակի ավերակներ կան, հետո՝ Շլանգենբերգը։
— Շլանգենբերգս վո՞րն ե։ Անտա՞ռ ե, ինչ ե։
— Վոչ․ անտառ չե, սար ե․ այնտեղ կետ կա․․․
— Այդ ի՞նչ կետ ե։
— Սարի ամենաբարձր կետը, ցանկապատած։ Այնտեղից աննման տեսարան ե բացվում։
— Ասել ե՝ սա՞րը պիտի քարշ տան բազկաթոռը։ Կկարողանա՞ն, թե չե։
— Ո՜, բեռնակիրներ կարելի յե գտնել, վոր քան կամենաք,— պատասխանեցի, ես։
Այդ միջոցին մոտեցավ տատին բարևելու Ֆեդոսյան, դայակը, և մոտեցրեց գեներալի յերեխաներին։
— Դե, պաչպչվելու կարիք չկա։ Չեմ սիրում համբուրել յերեխաներին՝ բոլոր յերեխաները խլինքոտ են։ Ե՜, դու, Ֆեդոսյա, ինչպե՞ս ես այստեղ։
— Ստեղ շատ, շատ լավ ա, նանի Անտոնիդա Վասիլևնա,— պատասխանեց Ֆեդոսյան։― Դուք վոնց եյիք, նանի ջան։ Մենք ձեզ հմար ենքան դարդ եյինք անում։
— Գիտե՜մ, դու վոր շիտակ հոգի ունես։ Այս ի՞եչ ե ձեզ մոտ, բոլորն ել հյուրեր են, ինչ ե,— դիմեց նա դարձյալ Պոլինային։— Այս ակնոցավոր քոնձո՞ւռն ով ե։
— Իշխան Նիլսկին, տատի,― շշնջաց Պոլինան։
— Ռուս ե յեղել, ուրեմն։ Իսկ յես կարծում եյի՝ չի հասկանա։ Գուցե չլսեց։ Միստեր Աստլեյին յես արդեն տեսել եմ։ Ահա, նորից նա՛,— տեսավ նրան տատը,— րարև,— դիմեց նրան հանկարծ։
Մի ստեր Աստլեյը նրան լուռ գլուխ տվեց։
— Ե՜հ, ի՞նչ լավ բան կասեք ինձ։ Մի բան ասացեք։ Թարգմանիր նրան այս, Պոլինա։
Պոլինան թարգմանեց։
— Այն, վոր յես մեծ հաճույքով եմ նայում ձեզ վրա, վոր դուք վողջ և առողջ եք,—լուրջ, բայց մեծ պատրաստակամությամբ պատասխանեց միստեր Աստլեյը։ Թարգմանեցին տատի համար և նրան, ըստ յերեույթին, այդ դուր յեկավ։
— Ի՛նչ լավ են միշտ պատասխանում անգլիացիք,— նկատեց նա։― Յես, չգիտեմ ինչու, միշտ սիրել եմ անգլիացիներին, վոչ մի համեմատություն ֆրանսիացիների հետ։ Անցեք ինձ մոտ,— դիմեց նա դարձյալ միստեր Աստլեյին,— կաշխատեմ ձեզ շատ անհանգիստ չանել։ Թարգմանիր այդ նրա համար և ասա, վոր յես այստեղ ներքևում եմ իջևանել, լսո՞ւմ եք, ներքևում, ներքևում,— կրկնեց նա միստեր Աստլեյին, մատով ներքև ցույց տալով։
Միստեր Աստլեյը չափազանց գոհ եր հրավերից։
Տատը ուշադիր և գոհունակ հայացքով վոտից գլուխ նայեց Պոլինային։
— Յես քեզ, Պրասկովյա, կսիրեյի,― ասաց նա հանկարծ,— լավ աղջիկ ես, նրանց բոլորից լավ ես, մենակ քո խասիաթը ― աստված հեռու տանի՜։ Ասենք՝ իմ խասիաթն ել պակաս չի։ Մի շուռ յեկ, գլխիդ հո շինովի մա՞զ չի։
— Չե, տատի, իմն ե։
— Այդպես հա՜, այժմյան հիմար մոդան չեմ սիրում։ Շատ գեղեցիկն ես։ Յեթե կավալեր[91] լինեյի, կսիրահարվեյի վրադ։ Եդ ինչո՞ւ մարդու չես գնում։ Ե՛հ, դե ժամանակ ե արդեն։ Համ ել սիրտս ման գալ ե ուզում, թև չե վագոն, հա վագոն․․․ Քե՞զ ինչ յեղավ, ելի բարկանում ես,― դիմեց նա գեներալին։
— Քավ լիցի, հորաքույր, հերիք ե,— ուշքի յեկավ ուրախացած գեներալը,— յես հասկանում եմ, ձեր տարիքում․․․
— Cette vieille est tombée en enfance[92],— շշնջաց ինձ Դե-Գրիյեն։
— Յես ուզում եմ այստեղ ամեն ինչ տեսած լինել։ Կզիջե՞ս ինձ Ալեքսեյ Իվանովիչին,― շարունակեց տատը իր խոսքը գեներալին։
— Ո՜, ինչքան կամենաք, բայց յես ել․․․ Պոլինան ել, m-r Դե-Գրիյեն ել․․․ մենք բոլորս հաճույք կհամարենք ուղեկցել ձեզ․․․
— Mais, madame, cela sera un plaisir․․․[93]— միջամտեց Դե-Գրիյեն հմայիչ ժպիտով։
— Այդպես հա՜, plaisir[94]։ Ծիծաղելի յես դու, բարեկամ։ Ասենք՝ յես քեզ փող տվողը չեմ,― ավելացրեց նա դիմելով գեներալին։― Դե հիմա իմ համարը գնամ։ Պետք ե նայեմ-տեսնեմ, ապա՝ գնամ այդ բոլոր տեղերը։ Դե՛հ, բարձրացրեք։
Տատին նորից բարձրացրին և բոլորը խմբովին գնացին բազմոցի հետևից սանդուխքով ներքև։ Գեներալը գնում եր, ասես մահակով տվել եյին նրա գլխին և նա ապուշ եր կտրել։ Դե-Գրիյեն ինչ֊վոր բան եր մտորում։ M-lle Blanche-ը մեկ ուզեց մնա, մեկ ել, չգիտեմ ինչու, վճռեց բոլորի հետ միասին գնալ։ Նրա հետևից իսկույն իշխանն ել գնաց և վերևում, գեներալի կացարանում, մնացին միայն գերմանացին և madame veve Cominges-ը։
Տասներորդ գլուխ
Հանքային ջրերում,― կարծես թե բովանդակ Յեվրոպայում ել,― հյուրանոցների կառավարիչները և ոբեր֊կելներները, հաճախորդներին կացարան հատկացնելիս, վոչ այնքան նրանց պահանջներով ու ցանկություններով են առաջնորդվում, վորքան նրանց մասին իրենց ունեցած անձնական հայացքներով․ և պետք ե նկատել, հազիվ են սխալվում։ Բայց տատին, անհայտ ե արդեն թե ինչու, այնպիսի շքեղ բնակարան հատկացրին, վոր նույնիսկ չափն անցան․ չորս ճոխ կահավորած սենյակ, վաննայով, ծառաների համար առանձին տեղեր, հատուկ սենյակ կամերուհու[95] համար և այլն, և այլն։ Իրոք, մի շաբաթ առաջ այդ սենյակներում ինչ-վոր grande duchesse եր իջևանել, վորի մասին, իհարկե, իսկույն ևեթ հայտնվում ե նոր կենվորներին, կացարանի գինը բարձրացնելու նպատակով։ Տատին տարան, կամ ավելի ճիշտ ե ասել՝ անիվավոր բազկաթոռի վրա ման ածեցին բոլոր սենյակները և նա ուշիմ ու խստահայաց նայում եր։ Ոբեր-կելները, արդեն հասակավոր մարդ, ճաղատ գլխով, հարգանքով ուղեկցում եր նրան այդ առաջին տեսության միջոցին։
Չգտեմ՝ ում տեղ եյին դնում բոլորը տատին, բայց կարծեմ շատ կարևոր անձնավորության տեղ և գլխավորն ե, շատ հարուստ։ Մատյանի մեջ իսկույն գրի առան՝ Madame la générale princesse de Tarassevitcheva[96], թեև տատը յերբեք իշխանուհի չի յեղել։ Ծառաները, հատուկ տեղը վագոնում, անհամար վոչ-պետքական սնդուկները, չեմոդանները, վոր յեկել եյին տատի հետ, յերևի հարգանքի սկզբնավորության պատճառն եյին դառել, իսկ բազկաթոռը, տատի ձայնն ու խոսելու կտրուկ յեղանակը, նրա եքսցենտրիկ հարցերը, վոր նա տալիս եր բոլորովին առանց քաշվելու և վոչ մի առարկություն չհամբերող տեսքով, մի խոսքով տատի վողջ կերպարանքը,— շիտակ, կտրուկ, հրամայող,— լրացրին ընդհանուր յերկրպագությունը։ Նայելու միջոցին, տատը յերբեմն հանկարծ հրամայում եր կանգնեցնել բազկաթոռը, ցույց եր տալիս մատով կահավորության վորևե առարկա և անսպասելի հարց տալիս հարգանքով ժպտացող, բայց արդեն վախենալ սկսող ոբեր-կելներին։ Տատը հարցերը ֆրանսերեն եր տալիս, թեև բավական վատ եր ֆրանսերեն խոսում, այնպես վոր, սովորաբար, յես թարգմանում եյի։ Ոբեր-կելների պատասխանները, ըստ մեծի մասին, նրան դուր չեյին գալիս և թվում եյին անբավարար։ Ասենք՝ ինքն ել կարծես լուրջ բան չեր հարցնում, այլ աստված գիտե, թե ինչ բան։ Հանկարծ, որինակ, կանգ եր առնում պատկերի առջև,— վորևե հայտնի պատկերի բավական թույլ պատճենի, դիցաբանական բովանդակությամբ։
— Ո՞ւմ պատկերն ե։
Ոբեր-կելները հայտնում եր, թե, յերևի, վորևիցե կոմսուհու։
— Ինչպե՞ս ե, վոր դու չգիտես։ Այստեղ ե ապրում, բայց չգիտես։ Պատկերն ինչո՞ւ յե այստեղ։ Աչքերն ինչո՞ւ յեն շիլ։
Այդ բոլոր հարցերին ոբեր-կելները բավարար պատասխանել չեր կարող և նույնիսկ ինքն իրեն կորցրեց։
— Ա՛յ քեզ ապուշ,― իր կարծիքը հայտնեց տատը ռուսերեն։
Նրան տարան։ Նույն պատմությունը կրկնվեց ինչ-վոր սաքսոնական փոքրիկ արձանի առիթով։ Տատը յերկար զննեց, ապա կարգադրեց դուրս տանել, անհայտ ե, թե ինչու համար։ Վերջապես կպավ ոբեր-կելների յախից՝ ննջարանի խալիները ի՞նչ են նստել և վորտեղ են գործվել։ Ոբեր-կելները խոստացավ տեղեկանալ։
— Ա՛յ, քեզ եշեր,― մրթմրթում եր տատը և իր վողջ ուշքը խալիներին դարձրեց։
— Ի՜նչ շքեղ ամպհովանի յե։ Ապա բաց արեք։
Անկողինը բաց արին։
— Ելի՛, ելի՛, բոլորովին բաց արեք։ Վերցրեք բարձերը, յերեսները հանեք, դոշակը բարձրացրեք։
Ամեն ինչ տակնուվրա արին։ Տատը ուշի-ուշով նայեց։
— Լավ ե, վոր սրանց մեջ թախտաբիթի չկա։ Ճերմակեղենը դուրս տարեք։ Իմ ճերմակեղենը կսփռեք և իմ բարձերը կդնեք։ Բայց այս ամենը շատ փարթամ ե, ինչի՞ս ե պետք, պառավիս, այդպիսի կացարան՝ մենակ — տխուր ե։ Ալեքսեյ Իվանովիչ, դու շուտ-շուտ յեկ մոտս, հենց վոր վերջացնես յերեխաներին դաս տալը։
— Յես յերեկվանից այլևս գեներալի մոտ չեմ ծառայում,— պատասխանեցի յես,― և ապրում եմ հյուրանոցում միանգամայն ինքնուրույն։
— Ա՞յդ ինչու։
— Նորերս այստեղ յեկավ մի ազնվազարմ գերմանացի բարոն իր ամուսնու ― բարոնուհու հետ, Բերլինից։ Ցերեկ յես զբոսավայրում նրանց հետ գերմաներեն խոսեցի, առանց հետևելու Բերլինի առոգանության։
— Ե՜, ի՜նչ կա վոր։
— Նա այդ կոպտություն համարեց և գանգատվեց գեներալին, իսկ գեներալը յերեկ ևեթ ինձ պաշտոնանկ արեց։
— Հայհոյե՞լ ես դու այդ բարոնին, ինչ ե։ (Հայհոյած ել լինեյիր ― բան չկա)։
— Ո՜, վո՛չ։ Ընդհակառակը՝ բարոնը վրաս ձեռնափայտ բարձրացրեց։
— Իսկ դու, փսլնքոտ, թույլ տվեցիր, վոր քո ուսուցչի հետ այդպես վարվե՞ն,― դիմեց նա հանկարծ գեներալին,― տեղից ե՞լ դուրս արիր։ Փալաս եք դուք, փալաս եք, ինչպես յե՛ս եմ տեսնում։
— Անհանգիստ մի՛ք լինի, հորաքույր,― պատասխանեց գեներալը ինչ-վոր գոռոզ-արձակ շեշտով,— յես ինքս գիտեմ վարել իմ գործերը։ Համ ել Ալեքսեյ Իվանովիչը վոչ-բոլորովին ճիշտ ե հաղորդում։
— Իսկ դո՞ւ, այդպես ել կերա՞ր,— դարձավ նա ինձ։
— Յես մտադիր եյի բարոնին մենամարտության կանչել,— պատասխանեցի յես վորքան կարելի յե համեստ ու հանգիստ,— բայց գեներալը հակառակեց։
— Դրա՞ն ինչու յես հակառակել,— նորից դարձավ տատը գեներալին։ (Իսկ դու, յեղբայր, գնա, վոր կկանչեն ― կգաս,— դարձավ նա ոբեր-կելներին․― բերան-բաց կանգնելու կարիք չկա։ Տանել չեմ կարող այդ նյուրենբերգցի ռեխին։)
Կելները գլուխ տվեց և հեռացավ, իհարկե, առանց հասկանալու տատի կոմպլիմենտը։
— Քավ լիցի, հորաքույր, մի՞թե մենամարտությունը հնարավոր ե․― պատասխանեց գեներալը քմծիծաղ տալով։
— Իսկ ինչո՞ւ հնարավոր չե։ Տղամարդիկ բոլորը ― աքլորներ են․ ե՜, թող կռվեն։ Փալաս եք դուք բոլորդ, ինչպես տեսնում եմ, չեք կարողանում ձեր հայրենիքի պատիվը պաշտպանել։ Դեհ, բարձրացրեք։ Պոտապիչ, կարգադրիր, վոր միշտ յերկու բեռնակիր պատրաստ լինեն, վարձիր և պայմանավորվիր։ Յերկուսից ավելի ― հարկավոր չե։ Հարկավոր ե լինում տանել միայն սանդուխքներով, իսկ հարթ տեղով, փողոցով ― քշել, այդպես ել կասես․ համ ել կանխավճար տուր ― ավելի հարգանք կտածեն։ Ինքդ ել միշտ մոտս յեղիր, իսկ դու, Ալեքսեյ Իվանովիչ, ցույց տուր ինձ այդ բարոնին զբոսավայրում․ այդ ի՞նչ տեսակ ֆոն-բարոն ե, մի աչքով նայենք վրան։ Դե, վորտեղ ե ապա այդ ռուլեթը։
Յես բացատրեցի, վոր ռուլեթները վոկսալում են, դահլիճներում։ Ապա հետևեցին հարցեր՝ շա՞տ են, խաղացողները շա՞տ են, վո՞ղջ որն են խաղում, ինչպե՞ս են սարքված։ Յես ի վերջո ասացի, վոր ամենից լավն ե սեփական աչքով տեսնել, վոր նկարագրելը բավական դժվար ե։
— Դե, հենց ուղղակի այնտեղ ել տարեք։ Առաջ ընկի՛ր, Ալեքսեյ Իվանովիչ։
— Ինչպե՞ս, մի՞թե, հորաքույր, դուք նույնիսկ չե՞ք հանգստանա ճանապարհից,—հոգատարությամբ հարցրեց գեներալը։ Նա մի քիչ կարծես շվարեց, ասես նրանք բոլորն ել մի տեսակ հապաղեցին և իրար նայեցին։ Ըստ յերևույթին նրանց բոլորի համար մի քիչ անհարմար եր, նույնիսկ ամոթ՝ ուղեկցել տատին ուղղակի վոկսալ, վորտեղ նա, հասկանալի բան ե, կարող եր զանազան արտասովոր բաներ անել, այն ել հրապարակորեն․ մինչդեռ նրանք բոլորն ել պատրաստակամություն եյին հայտնել ուղեկցելու նրան։
— Ի՞նչ հանգստանամ։ Հոգնած չեմ․ առանց այն ել հինգ որ նստած եմ յեղել։ Հետո յել կտեսնենք, թե այստեղ ինչ աղբյուրներ և բուժիչ ջրեր կան և վորտեղ են նրանք։ Իսկ հետո․․․ անունն ի՞նչ ե,― դու, Պրասկովյա, կետ ասացիր, ինչ ասացիր։
— Կետ, տատի։
— Ե՜հ, կետ ե, թող կետ լինի։ Այստեղ ե՞լ ինչ կա։
— Այստեղ շատ բան կա,― դժվարացավ պատասխանել Պոլինան։
— Ե՜հ, ինքդ չգիտես։ Մարֆա, դու ել հետս կգաս․― ասաց նա իր աղախնին։
— Նա՞ ինչու գա, հորաքույր ջան,― անհանգստացավ հանկարծ գեներալը,― և վերջապես այդ չի կարելի․ Պոտապիչին ել հազիվ թե թողնեն վոկսալ մտնի։
— Դատարկ բան ե։ Ծառա յե ― թողնենք մնա՞։ Շունչ կենդանի յե, չե՞։ Մի շաբաթ ե, ինչ ճանապարհ ենք հանում, նրա սիրտն ել ե ուզում բան տեսնել, չե՞։ Ո՞ւմ հետ պիտի գնա, յեթե վոչ ինձ հետ։ Նա հո քիթը փողոց չի հանի։
— Բայց, տատի․․․
— Ամաչո՞ւմ ես հետս գաս, ինչ ե։ Դե տանը մնա, քեզ հո քարշ չե՞ն տալիս։ Գեներալի՜ս մտիկ․ յես ինքս ել գեներալի կին եմ։ Յեվ ի՞նչ կարիք կա հետևիցս այդքան յերկար պոչ քարշ գա։ Յես Ալեքսեյ Իվանովիչի հետ ել ամեն ինչ կտեսնեմ․․․
Սակայն Դե-Գրիյեն համոզեց, վոր բոլորն ուղեկցեն և ամենասիրալիր նախադասություններ ասաց նրան ուղեկցելու հաճույքի մասին ե այլն։ Բոլորը շարժվեցին։
— Elle est tombée en enfance,― կրկնեց Դե-Գրիյեն գեներալին,— seule, elle fera des bêtises․․․[97]— շարունակությունը յես չլսեցի, սակայն նա ինչ վոր մտադրություններ ուներ, իսկ գուցե թե հույսն ել եր վերադարձել։
Մինչև վոկսալ վերստ ու կես ճանապարհ եր։ Ճանապարհը շագանակի ծառուղով եր ընթանում, մինչև քաղաքային պարտեզը, վորի շուրջը բոլորելով, մտնում եր ուղղակի վոկսալ։ Գեներալը մի քիչ հանգստացավ, վորովհետև մեր յերթը, թեև բավական եքսցենտրիկ եր, այնուհանդերձ հանդարտ ու վայելուչ եր։ Համ ել վոչ մի զարմանալի բան չկար այն փաստի մեջ, վոր հանքային ջրերում հանդես ե յեկել մի հիվանդ և թուլացած մարդ, վորի վոտները չեն գործում։ Սակայն, ըստ յերևույթին, գեներալը վոկսալից եր վախենում, թե ինչու մի հիվանդ, վորի վոտները չեն գործում, ինքն ել պառավ, պիտի ռուլեթի վայրը յերթա։ Պոլինան և m-lle Blanche--ը գնում եյին յերկու կողքից, առաջ գլորվող բազկաթոռի հետ հավասար։ M-lle Blanche-ը ծիծաղում եր, համեստաբար ուրախ եր և նույնիսկ շատ սիրալիր սիրաբանում եր յերբեմն տատի հետ, այնպես վոր տատը, վերջապես, նրան գովեց ել։ Պոլինան, մյուս կողքին, պիտի յուրաքանչյուր վայրկյան պատասխաներ տատի անհամար հարցերին, ինչպես, որինակ՝ «Ո՞վ անցավ։ Ի՞նչ կին գնաց կառքով։ Քաղաքը մե՞ծ ե։ Այգին մե՞ծ ե։ Այս ի՞նչ ծառեր են։ Այս ի՞նչ սարեր են։ Լինո՞ւմ են այստեղ առյուծներ։ Այս ի՞նչ ծիծաղելի կտուր ե»։ Միստեր Աստլեյը գնում եր իմ կողքին և շշնջաց ինձ, վոր այս առավոտ նա շատ բան ե սպասում։ Պոտապիչն ու Մարֆան գնում եյին հետևից, հենց բազկաթոռի քամակից,― Պոտապիչը՝ իր ֆրակը հագին, ճերմակ փողկապով, բայց հասարակ գլխարկ դրած, իսկ Մարֆան՝ գլխին կապած չեպչիկ, չթե զգեստ հագին և ճռճռան կոշիկներով, այծի կաշվից։ Տատը շատ հաճախ հետ եր դառնում նրանց կողմը և խոսում նրանց հետ։ Դե֊Գրիյեն և գեներալը մի քիչ հետ մնացին և ինչ-վոր բանի մասին տաք-տաք խոսում եյին։ Գեներալը շատ հուսահատ եր․ Դե-Գրիյեն վճռական տեսքով եր խոսում։ Թերևս նա սիրտ եր տալիս գեներալին, ըստ յերևույթին ինչ-վոր խորհուրդներ եր տալիս։ Բայց տատը քիչ առաջ արտասանեց ճակատագրական նախադասություն՝ «ես քեզ փող տվողը չեմ»։ Գուցե Դե-Գրիյեյին այդ տեղեկությունն անհավատալի թվար, բայց գեներալը ճանաչում եր իր հորաքրոջը։ Յես նկատեցի, վոր Դե-Գրիյեն և m-lle Blanche-ը շարունակում եյին իրար աչքով անելը։ Իշխանին և գերմանացի ճամբորդին յես տեսա ծառուղու ծայրին՝ նրանք հետ մնացին և հեռացան մեզնից։
Մենք ներս մտանք վոկսալ հաղթական թափորով։ Շվեյցարներն ու լաքեյները նույն հարգանքն եյին ցույց տալիս, ինչպես և հյուրանոցի սպասավորները։ Սրանք, ասենք, հետաքրքիր-հետաքրքիր եյին նայում։ Տատը նախ հրամայեց, վոր իրեն տանեն բոլոր դահլիճները․ վորոշ բաներ գովեց, դեպի մյուսները միանգամայն անտարբեր մնաց․ ամեն բանից հարց ու փորձ եր անում։ Վերջապես հասանք խաղասրահներին։ Լաքեյը, վոր վորպես պահակ կանգնած եր կողպած դռան մոտ, ապուշի պես, հանկարծ դռները լայն-լայն բացեց։
Տատի յերևան գալը ռուլեթի մոտ հասարակության վրա խոր տպավորություն գործեց։ Ռուլեթի խաղասեղանների շուրջը և սրահի մյուս ծայրում, վորտեղ trente et quarante եյին խաղում ― բազմություն եր խռնված, հարյուր հիսուն կամ յերկուհարյուրի չափ խաղացողներ, մի քանի շարքերով։ Նրանք, վորոնք հաջողել եյին խցկվել սեղանի մոտ, ըստ սովորականին ամուր կանգնած եյին իրեց տեղերում, մինչև տանուլ տալը․ վորովհետև հենց այնպես կանգնել՝ հասարակ հանդիսատեսին և իզուր խաղալու տեղ բռնել չի թույլատրվում։ Թեև սեղանի շուրջը աթոռներ են շարած, բայց խաղացողներից քչերն են նստում, մանավանդ յեթե բազմությունը շատ ե խռնվում ― վորովհետև կանգնած մարդիկ կարող են իրար կպչել և տեղ շահել, համ ել վեր գալը ավելի հարմար ե։ Յերկրորդ և յերրորդ կարգը սղմվում ե առաջինի հետևից, սպասելով և հսկելով իր հերթը, բայց անհամբերները յերբեմն մեկնում եյին ձեռները առաջին շարքի արանքով, վոր գումար վեր գան։ Անգամ յերրորդ կարգից հաջողում եյին վոմանք այդ ձևով գումար խցկել․ այդ պատճառով չեր անցնում տասը, անգամ հինգ րոպե, վոր սեղանի վորևե ծայրում վիճելի վեր յեկած գումարի համար «պատմություն» չծագի։ Վոկսալի վոստիկանությունը, ասենք, բավականին լավն ե։ Տեղի նեղությունը, իհարկե, անխուսափելի յե․ ընդհակառակը՝ ժողովրդի բազմությանը ուրախ են, վորովհետև դա ձեռնտու յե․ բայց սեղանի շուրթը նստած ութ կրուպյորները հսկում են՝ աչքերը չորս դարձրած՝ վեր յեկած գումարներին․ նրանք հաշիվ են տեսնում, իսկ տարաձայնություն ծագելու դեպքում նրանք ել վճիռ են հանում։ Ծայրահեղ դեպքերում միայն վոստիկանություն են կանչում և վայրկենաբար գործը վերջանում ե։ Վոստիկանները հենց նույն դահլիճումն են, մասնավոր հագուստով, հանդիսատեսների միջև, այնպես վոր նրանց ճանաչել չի լինում։ Նրանք առանձնապես հետևում են գողերին և խարդախներին, վորոնց թիվը ռուլեթի սրահներում առանձնապես շատ ե լինում՝ գողանալու արտասովոր հարմարության հետևանքով։ Իրավ, ամենուրեք պետք ե գողանալ գրպանից, կողպեքի տակից, մի բան, վոր անհաջողության դեպքում մեծ գլխացավանքով ե վերջանում։ Իսկ այստեղ, պարզապես, բավական ե միայն մոտենալ ռուլեթին, սկսել խաղը և հանկարծ, ափաշկարա վերցնել ուրիշի տարածը և դնել գրպանը․ իսկ յեթե վեճ ծագի ― խարդախը բարձրաձայն պնդում ե, վոր ինքն ե վեր յեկած յեղել։ Յեթե գործը վարպետությամբ ե կատարված և վկաները տատանվում են, ապա գողին շատ հաճախ հաջողվում ե փողը յուրացնել, հասկանալի բան ե, յեթե գումարը շատ ել խոշոր չե։ Խոշոր գումարը անշուշտ կանխապես նկատված ե լինում կրուպյորների կամ ուրիշ խաղացողներից մեկն ու մեկի կողմից։ Բայց յեթե գումարն այնքան ել խոշոր չե, ապա իսկական տերը յերբեմն նույնիսկ պարզապես հրաժարվում ե շարունակել վեճը, զգուշանալով սկանդալից և հեռանում ե։ Իսկ յեթե կարողանում են գողին տեղն ու տեղը բռնել, ապա իսկույն նրան դուրս են բերում սկանդալով։
Այդ ամենին տատը նայում եր հեռվից սաստիկ հետաքրքրությամբ։ Նրան շատ դուր յեկավ, վոր գողերին դուրս են բերում։ Trente et quarante-ն նրա հետաքրքրությունը նվազ շարժեց․ նրան ավելի դուր յեկավ ռուլեթը և այն, վոր փոքրիկ գնդակ ե գլորվում։ Նա վերջապես կամեցավ ի մոտո տեսնել խաղը։ Չեմ հասկանում, ինչպես պատահեց, բայց լաքեյները և իրարանցման մեջ գտնվող այլ գործակալները (գլխավորապես տանուլ տված պոլյաչոկները[98], վոր իրենց ծառայությունն են փաթաթում բախտավոր խաղացողներին և բոլոր ոտարերկրացիներին) իսկույն տեղ գտան և մաքրեցին տատի համար, չնայած նեղվածքին, սեղանի հենց մեջտեղում, գլխավոր կրուպյորի մոտ և գլորեցին նրա բազմոցը այնտեղ։ Բազմաթիվ հաճախորդներ, վոր չեն խաղում, այլ կողքից դիտում են խաղը (գլխավորապես անգլիացիներ իրենց ընտանիքներով), իսկույն խռնվեցին սեղանի շուրջը, վորպեսզի խաղացողների հետևից տեսնեն տատին։ Բազմաթիվ լոռնեթներ նրա կողմը դարձան։ Կրուպյորների մեջ հույս ծագեց՝ նման եքսցենտրիկ խաղացող, իրավ, կարծես թե արտասովոր բան եր խոստանում։ Յոթանասուն հինդ տարեկան կին, գոսացած վոտներով և խաղալ կամեցող ― իհարկե, սովորական յերևույթ չեր։ Յես ել խցկվեցի սեղանի մոտ և տեղավորվեցի տատի կողքին։ Պոտապիչն ու Մարֆան հեռու գնացին, մի կողմ, բազմության մեջ։ Գեներալը, Պոլինան, Դե-Գրիյեն և m-lle Blanche-ը նույնպես տեղավորվեցին մի կողմ, հանդիսատեսների միջև։
Տատն սկզբում զննում եր խաղացողներին։ Նա ինձ կտրուկ, կցկտուր հարցեր եր տալիս կիսաշշունջով՝ այս ո՞վ ե, այն ո՞վ ե։ Նրան առանձնապես դուր յեկավ սեղանի ծայրին մի յերիտասարդ, վոր խոշոր գումարով եր խաղում, վեր գալով հազարներով և, ինչպես շուրջը շշնջում եյին, մինչև քառասուն հազար ֆրանկ եր տարել, վոր կույտ-կույտ դրված եր նրա առջև՝ վոսկով և թղթադրամով։ Նա գունատ եր․ նրա աչքերը պսպղում եյին և ձեռները դողդողում․ նա վեր եր գալիս առանց վորևե հաշվի, ինչքան ձեռքին փող եր տեղավորվում և շարունակ տանում ու տանում եր, իր կողմը քաշում փողն ու քաշում։ Լաքեյները իրարանցման մեջ եյին նրա շուրջը, նրան բազկաթոռ եյին հրամցնում․ նրա շուրջը տեղ եյին բանում, վոր նրա տեղը արձակ լինի, վոր նրան չնեղեն ― այդ ամենը հարուստ շնորհակալանքի ակնկալությամբ։ Խաղացողներից վոմանք տարածից տալիս են նրան, առանց հաշվելու, այլ այնպես, ուրախությունից, նույնպես, վորքան ձեռքը գրպանից հանի։ Յերիտասարդի կողքին արդեն տեղ եր բռնել մի պոլյաչոկ, վոր սաստիկ իրարանցումի մեջ եր և հարգանքով, բայց անընդհատ ինչ-վոր շշնջում եր նրան, յերևի, ցուցմունքներ տալով, թե ինչպես վեր գա, խորհուրդներ տալով և ղեկավարելով խաղը,― հասկանալի բան ե, նույնպես ակնկալելով հետագայում թուլափայի։ Սակայն խաղացողը նրան չեր ել նայում, շմարանա վեր եր գալիս և շարունակ կրում։ Նա, ըստ յերևույթին, կորցնում եր իրեն։
— Ասա նրան,― անհանգստացավ հանկարծ տատը, հրելով ինձ,― ասա նրանք վոր թողնի, վոր շուտ անի, փողերն առնի և գնա։ Տանուլ կտա, իսկույն բոլորը տանուլ կտա,― անհանգստացավ նա, քիչ եր մնացել հուզմունքից խեղդվի։― Վորտե՞ղ ե Պոտապիչը։ Ուղարկեցեք մոտը Պոտտպիչին։ Դե ասա, ասա,― հրում եր նա ինձ,— վորտե՞ղ է իսկապես Պոտապիչը։ Sortez! Sortez![99],― սկսեց նա ճչալ յերիտասարդին։ Յես թեքվեցի և վճռականորեն շշնջացի, վոր այստեղ չի կարելի այդպես ճչալ, անգամ քիչ բարձր խոսելն արգելված ե, վորովհետև դա խանգարում ե հաշվելուն և վոր մեզ իսկույն դուրս կանեն։
— Ափսո՜ս։ Կորա՜վ մարդը։ Ուրեմն ինքն ե ուզում․․․ չեմ կարող նրան նայել, մեջս շուռ ու մուռ է զալիս։ Ապուշ։― Յեվ տատը իսկույն գլուխը շուռ տվեց։
Այնտեղ, ձախ կողմում, սեղանի մյուս կիսի վրա, խաղացողների միջև մի յերիտասարդ տիկին եր նկատվում և նրա կողքին ինչ-վոր թզուկ։ Թե ով եր այդ թզուկը-չգիտեմ՝ ազգական եր, թե տպավորություն գործելու համար եր նրան իր հետ ման ածում։ Այդ կնոջը յես առաջ ել եյի նկատել, նա ամեն որ յերևում եր իր խաղասեղանի մոտ կեսորին և հեռանում ճիշտ յերկու ժամին։ Նրան արդեն ճանաչում եյին և իսկույն նրան բազկաթոռ եյին հրամցնում։ Նա գրպանից մի քանի վոսկի, մի քանի հազար ֆրանկանոց դրամաթուղթ եր հանում և սկսում եր վեր գալ հանդարդ, պաղարյուն, հաշվով, թղթի վրա մատիտով նշանակելով թվերը և աշխատելով գտնել սիստեմ, ըստ վորում տվյալ վայրկյանում դասավորվում են շանսերը։ Նա խոշոր գումարով եր վեր գալիս։ Ամեն որ տանում եր մեկ, յերկու, ամենաշատը յերեք հազար ֆրանկ ― վոչ ավել և, տանելով՝ իսկույն գնում եր։ Տատը նրան յերկար նայում եր։
— Ա՛յ, սա վոր տանուլ չի՜ տա, սա վոր տանուլ չի՜ տա։ Ի՞նչ տեսակ վարքի յե։ Չգիտե՞ս։ Ո՞վ ե։
— Ֆրանսուհի կլինի յերևի, այն տեսակներից ե,― շշնջացի յես։
— Ըհը՛, թռչունը թռիչքից կճանաչվի։ Յերևում ե, վոր ճանկը սուր ե։ Գլխի գցիր ինձ հիմա, ի՞նչ կնշանակի յուրաքանչյուր պտույտը և ինչպե՞ս են վեր գալիս։
Յես, ըստ կարելվույն, բացատրեցի տատին, թե ինչ կնշանակի վեր գալու այդ բազմաթիվ կոմբինացիաները, rouge et noir[100], pair et impair[101], manque et passe[102] և վերջապես, թվերի սիստեմի մեջ զանազան յերանգները։ Տատը ուշի-ուշով լսում եր՝ մտքում պահում․ նորից հարցնում և սովորում։ Վեր գալու յուրաքանչյուր սիստեմի որինակը կարելի յեր իսկույն բերել, այնպես վոր շատը կարելի յեր լինում սովորել և հեշտ ու շուտ։ Տատը շատ գոհ մնաց։
— Իսկ ի՞նչ ե zéro-ն[103]։ Ահա այս կրուպյուրը, խուճուճ մազերովը, գլխավորը, ե՜, հիմա գոռաց zéro։ Յեվ ինչո՞ւ նա, ինչ վոր կար սեղանի վրա ― բոլորը տարավ։ Այդքան մեծ կույտ ― ամբողջը վերցրեց։ Ի՞նչ ե այդ։
— Zéro-ն, տատի, բանկի ոդուտն ե։ Յեթե գնդակն ընկնի zéro-յի վրա, ինչ վոր սեղանի վրա դրած ե ― պատկանում ե բանկին, առանց հաշվելու։ Ճիշտ ե, մի անգամ ել են զարկում խաղն ավարտելու համար, բայց բանկը վոչինչ չի վճարում։
― Ա՛յ, քեզ բան։ Իսկ յես բան չե՞մ ստանա։
— Չե, տատի, յեթե դուք նախապես zéro-յի վրա եյիք վեր յեկել, ապա յեթե դուրս դա zéro, յերեսունհինց անգամ ավելի կվճարեն։
— Ինչպե՞ս թե յերեսունհինգ անգամ, և ի՞նչ ե, հաճա՞խ ե դուրս գալիս։ Ինչո՞ւ ապա այդ հիմարները վեր չեն գալիս։
— Յերեսունվեց շանս դեմ ե, տատի։
— Այ քեզ դադարկ բա՜ն։ Սպասիր, ինձ մոտ ել փող կա,― ահա։
Նա հանեց գրպանից լեփ լեցուն քսակը և միջից մի ֆրիդրիխսդոր հանեց։
— Ա՛ռ, վեր յեկ իսկույն zéro-յի վրա։
— Տատի, zéro-ն նոր դուրս յեկավ,― ասացի յես,― կնշանակի հիմա յերկար ժամանակ դուրս չի գա։ Դուք շատ փող կկորցնեք, գոնե մի քիչ սպասեցեք։
— Չե, մի փչի, վե՛ր յեկ։
— Համեցեք, բայց նա մինչև յերեկո գուցե դուրս չգա, դուք կարող եք հազար անգամ վեր գալ և տանուլ տալ, այդ պատահում ե։
— Դատարկ բան ե, դատարկ։ Թե գայլից վախենաս ― չպիտի անտառ գնաս։ Ի՞նչ։ Տանուլ տվի՞ր։ Ելի վեր յեկ։
Տանուլ տվի յերկրորդ ֆրիդրիխսդորն ել․ տանուլ ավի յերրորդն ել։ Տատը հազիվ եր նստած մնում տեղում։ Նա վառվող աչքերը հառել եր պտտվող անիվի ատամների արանքով թռչկոտող գնդակին։ Տանուլ տվինք յերրորդն ել։ Տատի համբերությունը հատավ, նա տեղը նստել չեր կարողանում, նույնիսկ բռունցքը խփեց սեղանին, յերբ վոր կրուպյորը հայտարարեց «trente six»[104], սպասած zéro֊յի փոխարեն։
― Ա՛յ, յես նրա,― բարկանում եր տատը,― յերբ ե այդ անիծած զերիշկան[105] դուրս գալու։ Մեռնեմ ել, պիտի նստեմ մինչև zèro-ն։ Դա այն անիծած խուճուճ մազերով կրուպյորն ե անում, նրա մոտ յերբեք դուրս չի գալիս։ Ալեքսեյ Իվանովիչ, միանգամից յերկու վոսկի վեր յեկ։ Այնքան վեր կգաս, վոր zéro ել դուրս գա ― բան չես վերցնի։
— Տատի՜։
— Վեր յեկ, վեր յեկ, քոնը հո չի՞։
Յես յերկու ֆրիդրիխսդոո վեր յեկա։ Գնդակը յերկար թռչկոտում եր անիվի մեջ, սկսեց վոստոստալ ատամների վրայով։ Տատը սառեց և սեղմեց ձեռքս և հանկարծ թրա՜խկ։
— Zéro,― հայտարարեց կրուպյորը։
— Տեսա՞ր, տեսա՞ր,― արագ շուռ յեկավ դեպի ինձ տատը փայլուն ու գոհ դեմքով։― Յես հո ասացի, ասացի քեզ։ Աստված ինքը մտքումս դրեց յերկու վոսկի վեր գալ։ Դե հիմի յես ինչքա՞ն կստանամ։ Ապա ինչո՞ւ չեն տալիս։ Պոտապիչ, Մարֆա, վորտե՞ղ են նրանք։ Մերոնք բոլորն ո՞ւր մնացին։ Պոտապիչ, Պոտապիչ։
— Տատի, մնա հետո,― շշնջացի յես,― Պոտապիչը դռան մոտ ե, նրան այստեղ ներս չեն թողնի։ Տեսեք, տատի, ձեզ փող են տալիս, ստացեք։
Կապույտ թղթում փաթաթած, ծանր փաթթոց տվին տատին, մեջը՝ հիսուն ֆրիդրիխսդոր և քսան ֆրիդրիխսղոր ել չփաթաթած համրեցին ― տվին։ Այդ ամենը յես թիակով քաշեցի տատի մոտը։
— Faites le jeu, messieurs! Faites le jeu, messieurs! Riene ne va plus![106]― հայտարարում եր կրուպյորը, հրավիրելով վեր գալ և պատրաստվելով պտտացնել ռուլեթը։
― Տե՜ր աստված, ուշացանք։ Իսկույն պտույտ կտան։ Վեր յեկ, վեր յեկ,― իրարանցման մեջ ընկավ տատը։― Մի ուշացնի, շուտ արա,― հերսոտում եր նա, հրելով ինձ բոլոր ուժով։
— Ինչի՞ վրա վեր գամ ե՜, տատի։
— Zéro-յի, zéro-յի։ Դարձյալ zéro-յի վրա։ Ինչքան կարելի յե՝ շատ։ Մենք ինչան փող ունենք։ Յոթանասուն ֆրիդրիխսդոր։ Ափսոսալու կարիք չկա, քսան֊քսանական ֆրիդրիխսդոր վեր յեկ։
― Ուշքի յեկեք, տատի։ Զերոն յերկու հարյուր անգամ իրար վրա պատահում ե վոր դուրս չի գալիս։ Հավատացնում եմ, դուք ձեզ բոլոր ունեցած-չունեցածը տանուլ կտաք։
— Ե՜, փչում ես, փչում։ Վեր յեկ։ Ի՞նչ ես դուրս տալիս։ Յես գիտեմ իմ արածը,― ցնցվեց ջղագար տատը։
— Ըստ կանոնադրության տասներկու ֆրիդրիխսդորից ավել zéro֊յի վրա վեր գալ չի թույլատրվում, տատի,― ահա՛ յես դրի։
— Ինչպե՞ս չի թույլաարվում։ Սուտ հո չե՞ս ասում։ Մուսյո՛, մյուսո՛,― հրեց նա կրուպյորին, վոր նստած եր նրա կողքին ձախ կողմից և պատրաստվում եր պտտել․― Combien zéro? Douze? Douze?[107]
Յես արագ-արագ բացատրեցի ֆրանսերեն հարցը։
— Oui, madame[108],― քաղաքավարի հաստաաեց կրուպյորը,― ինչպես և յուրաքանչյուր անգամ միավորների վրա չորս հազար ֆլորինից ավել, ըստ կանոնադրության, չի կարելի վեր գալ,― ի պարզաբանություն ավելացրեց նա։
— Դե, ի՞նչ արած, աասներկու վեր յեկ։
— Le jeu est fait![109]― կրուպյորը։ Անիվը պտտվեց և դուրս յեկավ տասներեք։ Տանուլ տվինք։
— Ելի, ելի, ելի, ելի վեր յեկ,― գոռում եր տատը։ Յես այլևս չեյի հակաճառում և, ուսերս վեր քաշելով, կրկին տասնյերկու ֆրիդրիխսդոր վեր յեկա։ Անիվը յերկար պտտվում եր։ Տատն ուղղակի դողում եր, հետևելով անիվին։ «Մի՞թե նա իրոք հույս ունի դարձյալ zéro տանել», մտածեցի յես, զարմանքով նայելով նրան։ Նրա դեմքին փայլում եր վճռական համոզում, վոր պիտի տանի ― անշուշտ սպասում, վոր ահա ճչալու յեն՝ zéro!
Գնդակը թռավ վանդակի մեջ։
— Zéro!— ճչաց կրուպյորը։
— Ըհը,― հաղթական հրճվանքով դարձավ ինձ տատը։
Յես ինքս ել խաղացող եյի․ այդ յես զգացի այն իսկ րոպեյին։ Իմ ձեռք ու վոտը դողում եր, գլխիս բան խփեց։ Իհարկե, դա հազվադեպ դեպք եր, վոր հազիվ տասը զարկի ընթացքում յերեք անդամ zéro դուրս թռավ․ բայց առանձնապես զարմանալու բան չկար։ Յես ինքս ականատես եմ յեղել, ինչպես նախանցյալ որը յերեք անգամ իրար վրա zéro դուրս յեկավ, այդ միջոցին ել խաղացողներից մեկը, վոր յեռանդուն կերպով թղթի վրա նշանակում եր զարկերը, բարձրաձայն նկատեց, վոր հենց յերեկ, նույն այդ zéro-ն ամբողջ որվա ընթացքում մեկ անգամ դուրս յեկավ։
Իբրև ամենախոշոր գումար տարածի, տատի հաշիվը տեսան առանձնապես ուշադիր և հարգանքով։ Նրան հասնում եր ուղիղ չորս հարյուր քսան ֆրիդրիխսդոր, այսինքն՝ չորս հազար ֆլորին և քսան ֆրիդրիխսդոր։ Քսան ֆրիդրիխսդորը տվին վոսկով, իսկ չորս հազարը — թղթադրամով։
Բայց այս անգամ տատն այլևս Պոտապիչին չեր կանչում․ նրա գլուխը ուրիշ բանով եր խառը։ Նա նույնիսկ չեր հրմշտում և չեր դողդողում։ Նա, յեթե կարելի յե այսպես արտահայտվել, դողում եր ներսից։ Նա ամբողջ եյությամբ կենտրոնացել եր մի բանի վրա և նշան դրել։
— Ալեքսեյ Իվանովիչ, նա ասաց, վոր մի անգամից կարելի յե միայն չորս հազար ֆլորին վեր գալ։ Առ, վերցրու, վեր յեկ այս չորս հազարը, ամբողջը ― կարմրի վրա,― վճռեց տատը։
Հետ կանգնեցնելն ապարդյուն եր։ Անիվը պատվեց։
— Rouge![110]― հայտարարեց կրուպյորը։
Դարձյալ տարածը չորս հազար ֆլորին եր, ուրեմն ընդամենը՝ ութ։
— Չորսը տուր ինձ այստեղ, իսկ չորսը վեր յեկ դարձյալ կարմրի վրա,― հրաման արձակեց տատը։
Յես դարձյալ չորս հազար վեր յեկա։
— Rouge!— հայտարարեց կրուպյորը։
— Ընդամենը՝ տասներկու։ Ինձ տուր։ Վոսկին ածիր այստեղ քսակի մեջ, իսկ թղթադրամը պահիր։
— Բավական ե։ Տուն։ Բազկաթոռը գլորեցեք։
Տասնմեկերորդ գլուխ
Բազկաթոռը գլորեցին դեպի դուռը, սրահի մյուս ծայրը։ Տատը փայլում եր։ Մերոնք բոլորը խառնվեցին նրա շուրջը և շնորհավորում եյին։ Վորքան ել եքսցենտրիկ լիներ տատի վարքը, բայց նրա հաղթանակը շատ բան եր շտկում և գեներալն արդեն չեր վախենում հասարակության մեջ իրեն վարկաբեկել ազգակցական հարաբերությամբ այդպիսի տարորինակ կնոջ հետ։ Ներողամիտ և ազատ-ուրախ ժպիտով, ասես յերեխա զվարճացնելով, նա շնորհավորեց տատին։ Ասենք, նա ըստ յերևույթին շշմած եր, ինչպես և բոլոր հանդիսատեսները։ Ամեն կողմից խոսում և մատնացույց եյին անում տատին։ Շատերն անցնում եյին կողքովը, վոր մոտից նայեն նրան։ Միստեր Աստլեյը դատողություն եր անում նրա մասին մեկուսի իր յերկու ծանոթ անգլիացիների հետ։ Միքանի վեհաշուք տիկիններ, վեհաշուք տարակուսանքով նայում եյին տատին, վորպես ինչ-վոր հրաշքի։ Դե-Գրիյեն շնորհավորանքներ ու ժպիտներ եր շռայլում։
— Quelle victoire?[111]― ասում եր նա։
— Mais, madame, c'eitait du feu?[112]― ավելացրեց համակրանք գրավելու Ժպիտով m-lle Blanche-ը։
— Այո՛, տասներկու հազար ֆլորին տարա, ելի։ Ի՞նչ եմ ասում տասներկու, իսկ վոսկի՞ն։ Վսոսկին ել հետը ― գրեթե տասներեք գուրս կգա։ Մեր փողով դա ի՞նչ կանի։ Վեց հազարի չափ հո կլինի՞։
Յես զեկուցի, վոր յոթից ել ե անցել, իսկ հիմիկվա կուրսով՝ մոտ ութը դուրս կգա։
— Հանաք մասխարություն չի ութ հազարը։ Իսկ դուք նստել եք այստեղ, փալասներ, բան չեք անում։ Պոտապիչ, Մարֆա, տեսա՞ք։
— Տիրուհի ջան, բա եդ վո՞նց եղավ։ Ո՞ւթ հազար ռուբլի,― բացականչում եր, տատի գլխին պտույտ գալով, Մարֆան։
— Ահա, առեք իմ կողմից հնգական վոսկի, ահա։
Պոտապիչն ու Մարֆան վրա տվին տատի ձեռքր համբուրելու։
― Իսկ բեռնակիրներին կտաք մեկ֊մեկ ֆրիդրիխսդոր։ Մեկ-մեկ վոսկի տուր նրանց, Ալեքսեյ Իվանովիչ։ Այդ ինչո՞ւ, յե լաքեյը գլուխ տալիս, մյուսն ել։ Շնորհավորում են։ Նրանց ել մեկ-մեկ ֆրիդրիխսդոր տուր։
— Madame la princesse․․․ un pauvre expatrié․․․ malheur continuel․․․ les princes russes sont si généreux․․․[113]— Քծնում եր բազկաթոռի մոտ ինչ-վոր անձնավորություն, մաշված սերթուկ, խայտաբղետ ժիլեթ հագին, բեխերով, գլխարկը ձեռքին մի կողմ պահած և քսու ժպիտով։
― Սրան ել մի ֆրիդրիխսդոր տուր։ Չե, յերկուսը տուր․ դե, բավական ե, թե չե սա վերջ չի ունենա։ Բարձրացրեք, տարեք։ Պրասկովյա,― դիմեց նա Պոլինա Ալեքսանդրովնային,― յես վաղը քեզ համար վերարկուացու կառնեմ, նրա համար ել կառնեմ, այն m-lle․․․ ի՞նչ եր նրա անունը, m-lle Blanche֊ի, ի՛նչ ե, նրա համար ել կառնեմ, թարգմանիր նրա համար, Պրասկովյա։
— Merci, madame, զգացված մի վոտքի վրա ծունկ չոքելու ձև արեց m-lle Blanche֊ը, ծռելով բերանը ծաղրական ժպիտ անելու համար, վոր փոխանակեց Դե֊Գրիյեյի և գեներալի հետ։ Գեներալը մասամբ քաշվում եր և սարսափելի ուրախ եր, յերբ վոր մենք հասանք ծառուղուն։
— Ֆեդոսյան, Ֆեդոսյան ապա ինչպե՜ս կզարմանա հիմա,― ասում եր տատը, մտաբերելով ծանոթ գեներալի դայակին։― Նրան ել պետք ե մի զգեստի փող նվիրել։ Հե՜յ, Ալեքսեյ Իվանովիչ, Ալեքսեյ Իվանովիչ, այն աղքատին վողորմություն տուր, ճամբից ինչ-վոր պատառոտած հագուստով, կորաքամակ, մարդ եր անցնում և նայում եր մեզ վրա։
— Դա գուցե և մուրացկան չե, այլ վորևե լոթի, տատի։
— Տուր, տուր նրան մի գուլդեն տուր։
Յես մոտեցա նրան և տվի։ Նա նայեց վրաս սաստիկ տարակուսված, բայց լուռ վերցրեց գուլդենը։ Նրա բերնից գինու հոտ եր փչում։
— Իսկ դու, Ալեքսեյ Իվանովիչ, դեռ չե՞ս փորձել բախտդ։
— Վոչ, տատի։
— Իսկ աչքերդ վառվում եյին, յես տեսա։
― Յես դեռ կփորձեմ, տատի, անպատճառ, հետո։
— Յեվ ուղղակի zéro-յի վրա վեր յեկ։ Ա՛յ կտեսնես։ Ի՞նչ գումար ունես։
— Ընդամենը քսան ֆրիդրիխսդոր միայն, տատի։
— Շատ չե, հիսուն ֆրիդրիխսդոր յես քեզ պարտք կտամ, թե ուզում ես։ Այ, հենց այս փաթթոցն ել վերցրու, իսկ դո՞ւ, բարեկամս, այնուհանդերձ մի սպասիր, քեզ չեմ տա։― Հանկարծ դիմեց նա գեներալին։
Գեներալիս ասես թափ տվին, բայց նա լռեց։ Դե֊Գրիյեն հոնքերը կիտեց։
— Que diable, c’est une terrible![114] vieille!— շշնջաց նա ատամների արանքից գեներալին։
— Մուրացկան, մուրացկան, ելի մուրացկան,― գոռաց տատը,― Ալեքսեյ Իվանովիչ, սրան ել, մի գուլդեն տուր։
Այս անգամ ալեհեր ծերուկ եր հանդիպել, փայտե վոտովք ինչ֊վոր կանաչ յերկարափեշ սերթուկ հագին և ձեռքին յերկար ձեռնափայտ։ Նա ծեր զինվորի յեր նմանում։ Բայց յերբ վոր յես նրան մեկնեցի գուլդենը, նա մի քայլ հետ գնաց և ահեղ նայեց վրաս։
— Was ist's, der Teufel[115],― գոռաց նա, դրան մի տասը հիշոց ավելացնելով։
— Ե՜, հիմար,― գոռաց տատը, ձեռքով անելով,― Տարեք, տարեք։ Սովել եմ։ Հիմա ճաշ կանեմ, ապա թե մի քիչ կպառկեմ և դարձյալ այնտեղ։
— Դուք ուզում եք ելի՞ խաղալ տատի,― գոչեցի յես։
— Ի՞նչ ես կարծում։ Դուք վոր այստեղ նստում թթվում եք, յես ե՞լ ձեզ նմանվեմ։
— Mais, madame,— մոտեցավ Դե-Գրիյեն,— les chances peuvent tourner, une seule mauvaise chance et vous perdrez tout․․․ surtout avec votre jeu․․․ c’était terrible![116]
— Vous perdrez absolument[117],— ծլվլաց m-lle Blanche-ը։
— Իսկ ձեր բոլորիդ ի՞նչ գործն ե։ Ձեր փողը չեմ տանուլ տա,― իմը։ Իսկ վորտեղ ե այդ միստեր Աստլեյը,― հարցրեց նա ինձնից։
— Վոկսալում մնաց, տատի։
— Ափսոս։ Այն նա լավ մարդ ե։
Տուն դառնալով, տատը, տակավին սանդուխքի վրա, հանդիպելով ոբեր֊կելներին, կանչեց մոտը և պարծեցավ իր տարածով, ապա՝ կանչեց Ֆեդոսյային նվիրեց նրան յերեք ֆրիդրիխսդոր և հրամայեց, վոր ճաշը բերեն։ Ֆեդոսյան և Մարֆան ճաշի միջոցին շարունակ քսմսվում եյին տատին։
— Նայում եյի ձեզ վրա, նանի ջան,― շատախոսում եր Մարֆան,― և ասում Պոտապիչին, թե ի՞նչ ե ուզում մեր նանն անի։ Իսկ սեղանի վրա, փող եմ ասում, փո՜ղ, վա՜խ, կյանքիս մեջ այդքան փող չեյի տեսել, իսկ շուրջը ― պարոններ են վոր կան, մենակ պարոններ են նստած։ Յեվ վորտեղի՞ց են, ասում եյի, Պոտապիչ, այստեղ այդ տեսակ պարոններ։ Միտք եմ անում՝ հաս ոգնության ինքդ նրան, աստվածամայր։ Աղոթք եյի անում ձեզ համար, նանի ջան, իսկ սիրտս նվաղում եր, նվաղում, դողում եյի, ամբողջ մարմնով դողդողում։ Տեր աստված, միտք եյի անում, տուր նրան, և աստված ահա ուղարկեց ձեզ։ Մինչև հիմա յել, նանի ջան, դեռ դողում եմ, ամբողջ մարմնով դողդողում։
— Ալեքսեյ Իվանովիչ, ճաշից հետո, ժամի չորսերքին, պատրաստվիր ― գնանք։ Իսկ հիմա, առայժմ, ցտեսություն, չմոռանաս մի բժիշկ կանչես ինձ համար, ջուր խմել ել ե պետք։ Թե չե կմոռացվի։
Յես դուրս յեկա տատի մոտից հիմարացածի պես։ Յես աշխատում եյի պատկերել՝ ի՞նչ կլինի հիմա մերոնց բանը և ի՞նչ ընթացք կընդունեն գործերը։ Յես պարզ տեսնում եյի, վոր նրանք (գլխավորապես՝ գեներալը) դեռ ժամանակ չեն ունեցել անգամ առաջին տպավորությունից ուշքի գալու։ Տատի յերևան գալու փաստը փոխարեն նրա մահվան մասին ժամ առ ժամ սպասվող հեռագրի, հետևաբար նաև ժառանգության, նրանց մտադրությունների և ընդունած վորոշումների սիստեմն այն աստիճան ջախջախել եր, վոր նրանք կատարյալ տարակուսանքով և բոլորի վրա իջած մի տեսակ կաթվածով եյին վերաբերում տատի հետագա սխրագործություններին ռուլեթավայրում։ Մինչդեռ այդ յերկրորդ փաստը քիչ եր մնում, վոր առաջինից կարևոր լիներ, վորովհետև թեև տատը յերկնեց, թե գեներալին փող չի տա, բայց թե ո՞վ գիտե ― այնուհանդերձ չեր կարելի հուսահատվել։ Դե—Գրիյեն ել չեր կորցնում հույսը, գեներալի բոլոր գործերին խառնված լինելով հանդերձ։ Յես հավատացած եմ, վոր m-lle Blanche-ն ել, շատ և շատ խառնված լինելով (ա՜յդ եր պակաս՝ գեներալի կնություն և խոշոր ժառանգություն), չեր հուսահատվի և իր կոկետության վողջ հմայքը կգործադրեր տատի վրա՝— ի հակադրություն կամակոր և զզվել չգիտցող գոռոզ Պոլինայի։ Բայց հիմա, հիմա վոր տատը ռուլեթի խաղում այդպիսի սխրագործություններ ե արել, հիմա, վոր տատի անձնավորությունը տպավորվել ե նրանց աչքի առջև այնքան պարզ և տիպական (հերսոտ, իշխել սիրող et tombée en entcince[118]),― հիմա գուցե թե ամեն ինչ կորած ե։ Չե՞ վոր նա յերեխի պես ուրախ ե, վոր հասել ե և, ինչպես սովորաբար լինում ե, ունեցած չունեցածը տանուլ կտա։ Աստվա՜ծ իմ, մտածում եյի յես (և ներիր ինձ, աստված, ամենաչարախինդ ծիծաղով),― աստված իմ, ախր յուրաքանչյուր ֆրիդրիխսդորը, վոր քիչ առաջ վեր եր գալիս տատը, պառկում եր գեներալի սրտին վերքի պես, կատաղեցնում եր Դե-Գրիյեյին և ջղագար անում m-lle de Cominges, վորի բերնի կողքով անց եյին կացնում գթալը։ Ահա մի փաստ ել անգամ տարած, ուրախ, յերբ տատը ամենքին փող եր բաժանում և յուրաքանչյուր անցորդի մուրացկանի տեղ դնում, անգամ այդ պահին նրա բերնից թռավ գեներալի հասցեյին՝ «իսկ քեզ, այնուամենայնիվ չե՜մ տա»։ Այդ կնշանակի՝ այդ միտքը նստել ե մեջս, ամրապնդել, այդպիսի խոսք եմ տվել ինքս ինձ․― վտանգավոր ե, վտանգավոր։
Բոլոր այս մտքերն անցնում եյին իմ գլխով, յերբ յես տատի մոտից սանդուխքով բարձրանում եյի ամենավերին հարկը, իմ խղճուկ սենյակը։ Այս ամենը ինձ սաստիկ զբաղեցնում եր․ թեև, իհարկե, յես առաջ ել կարող եյի նախագուշակել իմ առջև դերասաններին իրար կապող գլխավոր ամենահաստ թելերը, բայց այնուհանդերձ այդ խաղի բոլոր միջոցներն ու գաղտնիքներր յես մինչև վերջ չգիտեյի։ Պոլինան յերբեք ինձ լիովին հավատ չեր ընծայում։ Թեև, ճիշտ ե, պատահել ե, վոր նա յերբեմն, ասես ակամա, բաց ե արել իմ առջև իր սիրտը, բայց յես նկատել եմ, վոր հաճախ, ասենք գրեթե միշտ, այդ սրտաբացությունից հետո կամ ծիծաղի յե վերածում իր բոլոր ասածները, կամ ամեն ինչ խառում իրար և դիտմամբ ստի ձև ե տալիս։ Ո՜, նա շատ բան եր ծածկում։ Համենայն դեպս յես նախազգում եյի, վոր այդ խորհրդավոր և լարված վիճակի վախճանը մոտենում ե։ Մի հարված ևս ― և ամեն ինչ կվերջանա և կդասավորվի։ Իմ վիճակի մասին, վոր այս ամենի մեջ նույնպես շահագրգռված եյի, յես գրեթե հոգ չէի տանում։ Տարորինակ տրամադրության մեջ եմ՝ գրպանումս ընդամենը քսան ֆրիդրիխսդոր կա․ յես հեռու, ոտար յերկրում եմ, առանց պաշտոնի և գոյության միջոցներից զուրկ, առանց հույսի, առանց հաշվի և վոչ մի բանի մասին չեմ հոգում։ Յեթե չլիներ միտքը Պոլինայի մասին, յես պարզապես վողջ եյությամբ անձնատուր կլինեյի վերահաս վախճանի զավեշտական հետաքրքրության և քահ-քահ կծիծաղեյի։ Բայց Պոլինան շփոթեցնում ե ինձ․ նրա բախտը վորոշվում ե, այդ յես նախազգում եյի, բայց խոստովանում եմ, ինձ բնավ նրա բախտը չեր անհանգստացնում։ Յես ուզում եմ ներթափանցել նրա գաղտնիքը։ Յես կուզենայի, վոր նա գար մոտս և ասեր՝ «չէ՞ վոր յես քեզ սիրում եմ», իսկ յեթե վոչ, յեթե այդ անմտությունն անհնարին ե, ապա․․․ դե, ել ի՞նչ կամենաս։ Մի՞թե յես գիտեմ ինչ կամենամ։ Յես ինքս կորածի պես եմ․ բավական ե, վոր լինեմ նրա հետ, նրա լուսապսակի մեջ, նրա փայլի մեջ, առհավետ, միշտ, ամբողջ կյանքս։ Վոչինչ ավելին չգիտեմ։ Յեվ մի՞թե յես կարող եմ հեռանալ նրանից։
Յերրորդ հարկում, նրանց կորիդորում, ինձ ինչ-վոր բան ասես հրեց։ Յես շուռ յեկա և քսան կամ ավելի քայլ հեռավորության վրա աեսա՝ Պոլինան դուրս ե գալիս դռնից։ Նա կարծես սպասում եր աչքը իմ ճամբին և իսկույն ձեռով կանչեց ինձ։
— Պոլինա Ալեքսանդրովնա․․․
— Կամաց,― նախազգուշացրեց նա։
— Յերևակայեցեք,― շշնջացի յես,― հիմա ասես մեկը հրեց կողքս․ շուռ եմ գալիս ― դուք։ Կարծես ձեզնից ինչ-վոր ելեկտրականություն ե ցայտում։
— Վերցրեք այս նամակը,― մտահոգ և խոժոռ արտասանեց Պոլինան, անշուշտ լսելով իմ ասածը,― և անձամբ հանձնեցեք միստեր Աստլեյին, իսկույն ևեթ։ Վորքան կարելի յե շուտ, խնդրում եմ։ Պատասխան պետք չե։ Նա ինքը․․․
Նա չավարտեց խոսքը։
— Միստեր Աստլեյի՞ն,― մեկ ել հարցրի յես զարմացած։
Բայց Պոլինան արդեն անհետացել եր դռան հետևը։
— Հը՞, նրանք նամակագրության մե՞ջ են յեղել։
Յես, հասկանալի բան ե, վազ տվի իսկույն, վոր գտնեմ միստեր Աստլեյին, նախ նրա հյուրանոցը, վորտեղ նրան չգտա, ապա վոկսալ, վորտեղ վազեվազ անցա բոլոր սրահները և, վերջապես, ափսոսանքով․ գրեթե հուսահատ, վերադառնալով տուն, պատահմամբ հանդիպեցի նրան, ձիով ինչ-վոր անգլիացիների և անգլուհիների հետ արշավելիս։ Յես ձեռքով արի նրան, կանգնեցրի և հանձնեցի նամակը։ Մենք ժամանակ չունեցանք անգամ իրար նայելու։ Բայց յես կասկածում եմ, վոր միստեր Աստլեյը դիտմամբ շուտ և արագ քշեց ձին։
Խա՞նդն եր արդյոք տանջում ինձ։ Բայց յես հոգու ամենաջարդված կացության մեջ եյի։ Յես չեյի ուզում անգամ տեղեկանալ, թե ի՞նչ եյին նրանք իրար գրում։ Յեվ այդպես, նա Պոլինայի հավատարմատարն ե։ «Բարեկամ լինելը ― բարեկամ ե»,― մտածում եյի յես, և դա պարզ ե (և յե՞րբ բարեկամացավ), բայց այստեղ սեր կա՞։ Իհարկեք վոչ,― շշնջաց ինձ բանականությունս։
Բայց նման դեպքերում սոսկ բանականությունը քիչ ե հո։ Համենայն դեպս պետք եր այդ ել պարզել։ Գործը անախորժ բարդանում եր։
Հյուրանոց հասա թե չե, շվեյցարը և իր սենյակից դուրս յեկած ոբեր֊կելները հաղորդեցին ինձ, վոր ինձ կանչում են, վորոնում, յերեք անգամ ուղարկել են տեսնեն՝ վորտե՞ղ եմ յես ― խնդրում են ինչքան կարելի յե շուտ գնամ գեներալի համարը։ Յես ամենավատ տրամադրության մեջ եյի։ Գեներալի առանձնասենյակում յես գտա, բացի գեներալից, Դե-Գրիյեյին և m-lle Blanche-ին․ վերջինս մենակ եր, առանց մորը։ Մայրը միանգամայն շինծու անձնավորություն եր, վորին գործ եյին ածում հանդիսավոր դեպքերում։ Բայց հենց վոր գործն իսկական եր լինում, m-lle Blanche-ը մենակ եր գործ բռնում։ Ասենք դժվար թե մայրը իր դուստր կոչեցյալի գործերի մասին բան իմանար։
Նրանք յերեքով ինչ֊վոր տաք֊տաք խորհրդակցում եյին, և անգամ առանձնասենյակի դուռը փակ եր ― մի բան, վոր յերբեք չեր լինում։ Մոտենալով դռանը, յես բարձր ձայներ լսեցի,― Դե-Գրիյեյի հանդուգն կծու խոսակցությունը, Blanche-ի լկտի-հայհոյական և կատաղի ճիչը և գեներալի վողորմելի ձայնը, վոր, ըստ յերևույթին, ինչ-վոր բանի համար արդարանում եր։ Հենց վոր յես յերևան յեկա, նրանք ասես թե զսպվեցին և շտկվեցին։ Դե֊Գրիյեն ուղղեց մազերը և զայրացած դեմքը ժպտերես դարձրեց ― այն գեշ, պաշտոնական քաղաքավարի ֆրանսիական ժպիտով, վոր յես այնքան ատում եմ։ Կոտրված ու կորած գեներալը շտկվեց, բայց մի տեսակ մեքենաբար։ Մենակ m-lle Blanche-ը գրեթե չփոխեց իր ցասումափայլ դեմքը, միայն լռեց և հայացքը հառեց վրաս՝ անհամբեր սպասումով։ Նկատեմ, վոր մինչ այդ նա անասելի անփույթ եր վարվում հետս, անգամ չեր պատասխանում բարևներին ― պարզապես չեր նկատում ինձ։
— Ալեքսեյ Իվանովիչ,― սկսեց քնքշաբար հանդիմանական յեղանակով գեներալը,― թույլ տվեք հայտնել ձեզ, վոր տարորինակ ե, վերին աստիճանի տարորինակ․․․ մի խոսքով՝ ձեր վարմունքը իմ և իմ գերդաստանի նկատմամբ․․․ մի խոսքով՝ վերին աստիճան ի տարօրինակ ե․․․
— Eh! ce n’est pas ça[119],― տհաճությամբ և արհամարհանքով ընդհատեց Դե-Գրիյեն։ (Ամեն ինչ նա յեր միանգամայն կարգադրում)։— Mon cher monsieur, notre cher ցénéral se trompe[120],― այդ յեղանակով խոսելով (շարունակում եմ նրա ճառը ռուսերեն), բայց նա ուզում ե ձեզ ասած լինել․․․ այսինքն՝ նախազգուշացնել ձեզ, կամ, ավելի լավ ասած՝ խնդրել ձեզնից ամենահամոզեցուցիչ կերպով, վոր դուք նրան չկործանեք,― այո, հենց չկործանե՜ք։ Յես հենց այդ արտահայտությունն եմ գործածում․․․
― Բայց ինչո՞վ, ինչո՞վ,― ընդհատեցի յես։
— Ներողություն կանեք, դուք հանձն եք առնում այդ պառավի cette pauvre terrible vieille[121] առաջնորդը լինելու,― կապակցությունը կորցնում եր ինքը՝ Դե֊Գրիյեն,― բայց ախր նա տանուլ կտա․ նա իր վողջ յեղած-չեղածը տանուլ կտա։ Դուք ինքներդ տեսաք, վկա յեղաք նրա խաղին։ Յեթե նա սկսի տանուլ տալը, արդեն սեղանից չի հեռանա, կամակորությունից, չարությունից և կշարունակի խաղալ ու խաղալ, իսկ այդպիսի դեպքերում տանուլ տվածը յերբեք հետ չի բերվում և այն ժամանակ․․․ այն ժամանակ․․․
— Այն ժամանակ,― թելը բռնեց գեներալը,― այն ժամանակ դուք վողջ գերդաստանը կկործանեք։ Յես և իմ գերդաստանը ― մենք նրա ժառանգներն ենք, նա ավելի մոտ ազգականներ չունի։ Յես սրտաբաց կասեմ ձեզ՝ իմ գործերը խանգարված են, սաստիկ խանգարված են։ Դուք ինքներդ մասամբ գիտեք․․․ Յեթե նա խոշոր գումար տանուլ տալու լինի կամ նույնիսկ, թերևս, վողջ կարողությունը (տեր աստված) ի՞նչ կլինի մեր որը, իմ զավակների որը (գեներալր նայեց Դե֊Գրիյեյին) ― իմ ո՞րը։ (Նա նայեց m-lle Blanche-ին, վորը արհամարհանքով յերեսը նրանից շուռ եր տվել)։ Ալեքսեյ Իվանովիչ, փրկեցե՜ք, փրկեցե՜ք մեզ․․․
— Ինչո՞վ, գեներալ, ասացեք, ապա ինչո՞վ կարող եմ․․․ յե՞ս այստեղ ինչ նշանակություն ունեմ։
— Հրաժարվեցեք, հրաժարվեցեք, թողեք նրան․․․
— Մի ուրիշը կգտնվի,― գոչեցի յես։
— Ce n’est pas da, ce n’est pas da[122],― դարձյալ ընդհատեց Դե-Գրիյեն,― que diable![123] վոչ, միք թողնի, բայց առնվազն, նրա գութը շարժեցեք, համոզեցեք, ուշքը այլ կողմ դարձրեք․․․ Դե, վերջապես, թույլ միք տա, վոր նա չափազանց շատ տանուլ տա, մի կերպ նրան հետ կանգնեցրեք։
— Ինչպե՞ս անեմ յես այդ։ Յեթե դուք ինքներդ այդ բանը ձեռնարկեյիք, m-r Դե-Գրիյե,― ավելացրի յես ինչքան կարելի յե միամիտ կերպով։
Այստեղ յես նկատեցի m-lle Blanche-ի արագ, հրացայտ, հարցական հայացքը, ուղղված Դե-Գրիյեյին, ինչ-վոր սրտաբացություն, վորից վերջինս չկարողացավ ինքն իրեն պահել։
— Բանն ել հենց այն ե, վոր նա ինձ չի՜ վերցնի հիմա։― Գոչեց Դե-Գրիյեն, ձեռքով հուսահատ նշան անելով։― Յեթե․․․ հետո․․․
Դե-Գրիյեն արագ և նշանակալից հայացքով նայեց m-lle Blanche-ին։
— O mon cher m-r Alexis, soyez si bon[124],― միքանի քայլ արեց դեպի ինձ հմայիչ ժպիտով ինքը m-lle Blanche-ը, բռնեց իմ յերկու ձեռքը և ամուր սղմեց։ Սատանան տանի, այդ դիվային դեմքը կարողանում եր մի ակնթարթում փոխվել։ Այդ վայրկյանին նրա դեմքն այնքան աղերսող եր, այնքան սիրելի, մանկական ժպիտով և անգամ չարաճճի․ նախադասության վերջում նա ինձ յերկիմաստ աչքով արեց, բոլորից թագուն․ մի անգամից ուզեց ինձ ձեռքը գցել, ի՛նչ ե։ Յեվ վատ դուրս չեկավ,― միայն թե շատ կոպիտ եր, սարսափելի կոպիտ։
Նրա հետևից գեներալն ել դուրս պրծավ,― դուրս պրծավ թե չե՝― Ալեքսեյ Իվանովիչ, ներեցեք, վոր յես քիչ առաջ ձեզ հետ այնպես սկսեցի խոսել, յես բոլորովին այն չեյի ուզում ասած լինել․․․ Յես խնդրում եմ ձեզնից, աղաչում-պաղատում, գլուխ եմ տալիս խորը-խորը, ռուսի ձևով,― դուք միակն եք, միակը, վոր կարող ե մեզ փրկել։ Յես և m-lle de Cominges-ը աղաչում ենք,― դուք հո հասկանո՞ւմ եք, հասկանո՞ւմ եք,― աղաչում եր նա, աչքով ցույց տալով m-lle Blanche-ին։ Նա շատ վողորմելի յեր։
Այդ րոպեյին յերեք կամացուկ և ակնածալից զարկ լսվեց դռանը․ բաց արին ― խփողը կորիդորի ծառան եր, իսկ նրա հետևից, միքանի քայլ հեռու, կանգնած եր Պոտապիչը։ Տատի դեսպաններն եյին։ Պահանջվում եր, վոր անմիջապես ինձ գտնեն և բերեն մոտը՝ «բարկանում ե»,― հայտնեց Պոտապիչը։
— Բայց դեռևս միայն յերեք և կեսն ե։
— Նա իսկի քնել ել չկարողացավ, շուռ ու մուռ յեկավ, հետո հանկարծ վեր կացավ, բազկաթոռ պահանջեց և ձեր հետևից ուղարկեց։ Նա հիմա պատշգամբում․․․
— Quelle mégère![125],― գոչեց Դե֊Գրիյեն։
Իրոք, յես տատին գտա պատշգամբում սաստիկ բարկացած, վոր յես բացակա յեմ։
Նա չեր համբերել մինչև ժամը չորսը։
— Դեհ, բարձրացրեք,― գոռաց նա, և մենք նորից գնացինք ռուլեթի վայրը։
Տասներկույերորդ գլուխ
Տատը անհամբեր և գրգռված եր։ Յերևում եր, վոր ռուլեթն ամուր նստել եր նրա գլխում։ Այդ ամենի հետ՝ նա անուշադիր և ընդհանրապես ծայր աստիճան ցրված եր։ Ճանապարհին, որինակ, վոչ մի բան չհարցրեց, առաջվա պես։ Տեսնելով մի շատ հարուստ կառք, վոր քամու պես թռավ մեր կողքով, նա ձեռքը բարձրացրեց և հարցրեց՝ սա ի՞նչ ե,― ո՞ւմն ե,― բայց, կարծեմ, իմ պատասխանը չլսեց ել․ նրա մտազբաղությունը շարունակ ընդհատվում եր կտրուկ և անհամբեր շարժուձևերով ու վարմունքներով։ Յերբ վոր յես նրան հեռվից ցույց տվի, արդեն վոկսալին մոտենալով, բարոն և բարոնուհի Վուրմելհելմերին, նա ցրված նայեց, միանգամայն անտարբեր ասաց՝ «ա՜» և արագ դառնալով Պոտապիչին և Մարֆային, վոր քայլում եյին հետևից, կտրեց՝― դե՛, դո՞ւք ինչ եք պոչիցս կպել։ Ամեն անգամ հո հետս չե՞մ տանելու ձեզ։ Գնացեք տուն։ Դու ել հերիք ես,― ավելացրեց նա դառնալով ինձ, յերբ վոր նրանք արագ-արագ գլուխ տվին և վերադարձան տուն։
Վոկսալում տատին արդեն սպասում եյին։ Իսկույն ևեթ նույն տեղը բաց արին նրա համար, կրուպյորի կողքին։ Ինձ թվում ե՝ այդ կրուպյորները, միշտ այնքան պատշաճ և սովորական աստիճանավոր ներկայացնող, վորոնց համար գրեթե միանգամայն միևնույնն ե, կտանի բանկը, թե տանուլ կտա,― բնավ անտարբեր չեն բանկի տանուլ տալու դեպքում և, իհարկե, շատից-քչից հրահանգներ կունենան խաղացողներ գրավելու և արքունի շահերն առավելապես պաշտպանելու համար — մի բան, վորի համար նրանք անշուշտ պրիզներ և պրեմիաներ են ստանում։ Գոնե տատի վրա նայում եյին՝ ինչպես մատաղացվի։ Ապա պատահեց այն, ինչ վոր մերոնք յենթադրում եյին։
Ահա թե ինչպես պատահեց։
Տատն ուղղակի վրա տվեց zèro-յի վրա և իսկույն հրամայեց տասներկուական ֆրիդրիխսդոր վեր գալ։ Վեր յեկանք մեկ, յերկու, յերեք անդամ — zèro-ն դուրս չեր գալիս։
— Վեր յեկ, վեր յեկ,― հրում եր ինձ տատը անհամբեր։ Յես հնազանդում եյի։
— Քանի՞ անգամ տանուլ տվինք,― հարցրեց նա վերջապես, անհամբերությունից կրճտացնելով ատամները։
― Տասներկույերորդ անգամն եմ դրել, տատի։ Հարյուր քառասունչորս ֆրիդրիխսդոր ենք տանուլ տվել։ Յես ձեզ կասեմ, տատի, մինչև յերեկո, թերևս․․․
— Սո՛ւս,― ընդհատեց տատը։― Վեր յեկ zéro-յի վրա և կարմրի վրա վեր յեկ իսկույն հազար գուլդեն։ Առ, ահա թաղթադրամը։
Կարմիրը դուրս եկավ, իսկ zéro-ն դարձյալ փըստ անցավ։ Տանուլ տվածը հետ բերինք, հազար գուլդեն ել ավել։
― Տեսա՞ր, տեսա՞ր,― գրեթե ամբողջ տանուլ տված գումարը հետ բերինք։ Ելի zéro-յի վրա վեր յեկ․ մի տասն անգամ ել վեր գանք և թողնենք։
Բայց հինգերորդ անգամվա վրա տատը բոլորովին տխրեց։
— Թող այդ աղտոտ զերիշկան սատանի մոտ մնա։ Առ, բոլոր չորս հազար գուլդենը կարմրի վրա վեր յեկ,― հրամայեց նա։
— Տատի՜, շատ կլինի, վայ թե կարմիրը դուրս չեկավ,― աղաչում եյի յես։ Բայց տատը քիչ մնաց ինձ ծեծի։ (Ասենք՝ նա այն պես եր հրում, վոր գրեթե կարելի յե ասել՝ ծեծում եր)։ Ի՞նչ արած, յես կարմրի վրա դրի ամբողջ չորս հազար գուլդենը, վոր նոր տարել եյինք։ Անիվը պտտվեց։ Տատը նստած եր հանգիստ և հպարտ շիտկված, չկասկածելով, վոր անշուշտ պիտի տանի։
— Zéro,― հայտարարեց կրուպյորը։
Սկզբում տատը չհասկացավ, բայց յերբ տեսավ, վոր կրուպյորը քաշեց տարավ իր չորս հազար գուլդենը, այն ամենի հետ՝ ինչ կար սեղանի վրա, գլխի ընկավ, վոր zéro-ն, վոր այնքան յերկար դուրս չեր գալիս և վորի վրա մենք գրեթե յերկուհարյուր ֆրիդրիխսդոր եյինք տանուլ տվել, դուրս եր թռել, մինչդեռ տատը հենց նոր եր նրան հայհոյել և թողել ― ախ քաշեց և ձեռները ծնկներին խփեց։ Շուրջը մարդիկ նույնիսկ ծիծաղեցին։
— Վա՜հ։ Անիծվածը հենց այս պահիս դուրս թռավ։― Գոչում եր տատը,― Կայենի սերունդ, ելի՜։ Այդ դու յես մեղավորը, դու,― կատաղի հարձակվեց նա ինձ վրա, հրմշտկելով։― Այդ դու ինձ հետ կանգնեցրիր։
— Տատի, յես իրավացի եյի ասում, ինչպե՞ս կարող եմ պատասխանատու լինել բոլոր շանսերի համար։
— Յես քեզ շանս ցույց կտամ,― ահեղ շշնջաց նա,― գնա-կորիր այստեղից։
— Մնաք բարով, տատի,― շուռ յեկա յես, վոր գնամ։
— Ալեքսեյ Իվանովիչ, Ալեքսեյ Իվանովիչ, մնա։ Ո՞ւր։ Ի՞նչ յեղավ վոր։ Նեղացա՜վ։ Հիմար։ Դե մնա, ելի մնա, դե, ել մի նեղանա, յես ինքս եմ հիմարը։ Դե՛, ասա տեսնեմ, ի՞նչ անենք հիմա։
— Յես, տատի, հանձն չեմ առնի ձեզ հուշելու, վորովհետև դուք ինձ կսկսեք մեղադրել։ Ինքներդ խաղացեք․ հրամայեցեք, յես ել վեր կգամ։
— Դե՛, դե՛։ Չորս հազար գուլդեն ել վեր յեկ կարմրի վրա։ Ահա քսակս ― վերցրու։― Նա գրպանից հանեց քսակը և տվեց ինձ ― դե, շուտ, վերցրու, քսանչորս հազար մանեթ նաղդ փող կա։
— Տատի՜,― թոթովեցի յեսես,― այդպիսի գումարներո՜վ․․․
— Մեռնեմ ել՝ պիտի տանուլ տվածս հետ բերեմ։ Վեր յեկ։
Վեր յեկանք և տանուլ տվինք։
— Վեր յեկ, վեր յեկ ութ հազար լրիվ։
― Չի կարելի, տատի, ամենամեծ գումարը ― չորս հազար ե։
— Դե չորսը վեր յեկ։
Այս անգամ տարանք։ Տատը սրտապնդվեց։
— Տեսա՞ր, տեսա՞ր,― սկսեց հրմշտկել ինձ,― ելի չորսը վեր յեկ։
Վեր յեկանք ― տանուլ տվինք․ ապա ելի ― և ելի տանուլ տվինք։
— Տատի, բոլոր տասներկու հազարը ձեռքից գնաց,― զեկուցի յես։
— Տեսնում եմ, վոր ձեռքից գնաց,― ասաց նա մի տեսակ կատաղի հանգստությամբ, յեթե կարելի յե այդպես արտահայտվել։― Տեսնում եմ, բարեկամ, տեսնում,― մրթմրթում եր նա, անշարժ նայելով առջևը և կարծես թե մտմտալով։― Ե՜խ, թող մեռնեմ, չորս հազար գուլդեն ել վեր յեկ։
— Փող չկա ախր, տատի։ Քսակի մեջ մեր հինգ-տոկոսանոց փոխառությունները կան և ելի ինչ-վոր փոխադրություններ, իսկ փող չկա։
— Իսկ մյո՞ւս քսակում։
— Մանրուք ե մնացել, տատի։
— Այստեղ զառաֆներ կա՞ն։ Ինձ ասել են, վոր մեր բոլոր արժեթղթերը կարելի յե ոտար դրամի վերածել,― վճռականորեն հարցրեց տատը։
— Ո՜, վորքան կամենաք։ Բայց փոխանակության համար ինչքան կկորցնեք, ինքը՝ ջհուդը կսարսափի։
— Դատարկ բան ե՜։ Տանուլ տվածս հետ կբերեմ։ Տար։ Կանչիր այդ ախմախներին։
Յես դեն գլորեցի բազկաթոռը, յեկան բեռնակիրները և մենք դուրս յեկանք վոկսալից։
— Շուտ, շուտ, շուտ,― հրաման եր արձակում տատը,― ճամբա ցույց տուր, Ալեքսեյ Իվանովիչ, և կարճ կտրիր․․․ Իսկ հեռո՞ւ յե։
― Յերկու քայլ ե, տատի։
Սակայն քաղաքային այգուց դեպի ծառուղին ծռելու պահուն մենք հանդիպեցինք մերայինների ամբողջ խմբին՝ գեներալին, Դե-Գրիյեյին և m-lle Blanche֊ին, իր մոր հետ։ Պոլինա Ալեքսանդրովնան նրանց հետ չեր, միստեր Աստլեյը նույնպես։
— Դե, դե, դե, կանգ չառնեք,― գոռում եր տատը,― դե, ի՞նչ եք ուզում։ Ժամանակ չունեմ։
Յես գնում եյի հետևից․ Դե֊Գրիյեն վազեց մոտս։
— Ամբողջ տարածը տանուլ ե տվել, վրան ել իր փողերից տասներկու հազար գուլդեն։ Գնում ենք հինգ տոկոսային թղթերը փոխելու,― շշնջացի յես նրան շտապով։
Դե-Գրիյեն վոտը զարկեց գետնին և վազ տվեց, վոր հաղորդի գեներալին։ Մենք շարունակեցինք առաջ գլորել տատի բազկաթոռը։
— Կանգնեցրեք, կանգնեցրեք,― շշնջաց ինձ գեներալը ջղագարությամբ։
— Ապա փորձեցեք դուք նրան կանգնեցնել,― շշնջացի յես նրան։
— Հորաքույր,― մոտեցավ գեներալը,― Հորաքույր․․․ մենք իսկույն․․․ մենք իսկույն․․․― նրա ձայնը դողում և կտրվում եր,― մենք կառք ենք վարձում, վոր գնանք քաղաքից դուրս․․․ Սքանչելի տեսարաններ․․․ կետ․․․ մենք գալիս եյինք ձեզ հրավիրելու։
— Ե՜, քեզ ել, քո կետն ել,― գրգռված քշեց նրան տատը։
— Այնտեղ գյուղ կա․․․ այնտեղ թեյ կլինի,― շարունակում եր գեներալը, միանգամայն հուսահատ։
— Nous boirons du lait, sur l’herbe fraîche[126],— ավելացրեց Դե֊Գրիյեն գազանային կատաղությամբ։
Du lait, de l’herbefraîche,― ահա թե ինչ կատարյալ հովվերգական բան ե մնացել միայն Փարիզի բուրժուային․ ինչպես հայտնի յե, դրա մեջ ե նրա վողջ հայացքը «nature et la vérîté»-ի[127] մասին։
— Քեզ ել, քո կաթն ել։ Լակիր ինքդ, իսկ իմ փորը կաթից ցավում ե։ Համ ել ի՞նչ եք յախիցս կպել։― Գոռաց տատը,― ասացի, վոր ժամանակ չունեմ։
— Հասանք, տատի,― ճչացի յես,― այստեղ ե։
Մենք մոտեցանք այն տանը, վորտեղ գտնվում եր զառաֆի գրասենյակը։ Յես գնացի փոխանակելու։ Տատը մնաց դռան մոտ սպասելու․ Դե-Գրիյեն, գեներալն ու Blanche-ը կանգնել եյին մեկուսի, չիմանալով, թե ինչ անեն։ Տատը ցասկոտ նայեց նրանց, և նրանք գնացին վոկսալի ճանապարհով։
Ինձ այնպիսի կուրս առաջարկեցին, վոր յես սիրտ չարի և վերադարձա, վոր տատից հրահանգ ստանամ։
— Ա՜խ, ավազակներ,― գոռաց նա, ձեռքերը ծնկներին խփելով,― եհ, ի՞նչ արած։ Փոխի՛ր,― ճչաց նա վճռականորեն։― Սպասիր, կանչիր մոտս սեղանավորին։
— Թերևս գրասենյակի ծառայողներից մեկն ու մեկի՞ն, տատի։
— Ծառայող լինի, մեկ բան ե։ Ա՜խ, ավազակներ։
Ծառայողը համաձայնեց դուրս գալ, տեղեկանալով, վոր նրան կանչում ե մի ծեր, թուլացած կոմսուհի, վոր ման գալ չի կարող։ Տատը յերկար, ցասկոտ և բարձրաձայն կշտամբում եր նրան խարդախության համար և բազար եր անում հետը ռուսերենի, ֆրանսերենի և գերմաներենի խառնուրդով, իսկ յես ոգնում եյի թարգմանելու։ Լուրջ ծառայողը նայում եր մեզ յերկուսիս վրա և լռելյայն որորում գլուխը։ Տատին նա զննում եր նույնիսկ չափազանց սևեռուն հետաքրքրությամբ, վոր անգամ անքաղաքավարի յեր․ վերջապես նա սկսեց ժպտալ։
— Դե, կորի-գնա,― գոռաց տատը,― զխտվիր իմ փողով։ Փոխանկիր, Ալեքսեյ Իվանովիչ, ժամանակ չկա, թե չե ուրիշի մոտ կերթայինք․․․
— Ծառայողն ասում ե, վոր ուրիշները ավելի քիչ կտան։
Հաստատ չեմ հիշում այն ժամանակվա կուրսը, բայց սոսկալի կուրս եր։ Յես փոխանակեցի մինչև տասներկու հազար ֆլորին վոսկով և թղթադրամով, վերցրի հաշիվը և դուրս յեկա տատի մոտ։
— Դե՛, դե՛, դե՛։ Հաշվելու ժամանակը չե,― թափահարեց նա ձեռքերը,― շուտ, շուտ, շուտ։
— Յրբեք այդ անիծված zèro-յի վրա վեր չեմ գա, կարմրի վրա յել,― ասաց նա, մոտենալով վոկսալին։
Այս անգամ յես ամեն կերպ աշխատում եյի ներշնչել նրան, վոր քիչ-քիչ վեր գա, համոզելով, վոր շանսի շրջանառության մեջ միշտ ժամանակ կլինի նաև մեծ գումար վեր գալու։ Սակայն նա այնքան անհամբեր եր, վոր թեև սկզբում համաձայնում եր, բայց խաղի միջոցին նրա զսպելու հնարավորություն չեր լինում։ Հազիվ նա տասը, տասներկու ֆրիդրիխսդոր վեր գալով տանում եր, «ահա, ահա», սկսում եր հրել ինձ, «ահա, հո տարա՞նք, չորս հազար վեր յեկած լինեյինք տասի փոխարեն, մենք չորս հազար կտանեյինք, սա ի՞նչ ե վոր։ Դու յես մեղավորը, դո՛ւ»։
Յեվ ինչքան ել վատս գալիս եր նրա խաղին նայելիս, յես վերջապես վճռեցի լռել և վոչ մի խորհուրդ չտալ։
Հանկարծ մոտ թռավ Դե֊Գրիյեն, Նրանք յերեքն ել մոտ եյին․ յես նկատեցի, վոր m-lle Blanche-ը կանգնած եր մոր հետ մեկուսի և սիրաբանում եր փոքրիկ իշխանի հետ։ Գեներալը բացահայտ կերպով աչքից ընկած եր, թեև պտտվում եր նրա շուրջը ամեն կերպ։ Խե՜դճ գեներալ։ Նա գունատվում եր, կարմրում, դողդողում և անգամ այլևս չեր հետևում տատի խաղին։ Blanche֊ը և փոքրիկ իշխանը, վերջապես դուրս յեկան։ Գեներալը վազեց նրանց հետևից։
— Madame, madame[128],― մեղրաձայն շշնջում եր Դե-Գրիյեն տատին, խցկվելով և հասնելով նրա ականջին։― Madame, այդպես վեր գալ չի լինի․․․ վո՛չ, վո՛չ, չի լինի․․․,— նա աղճատում եր ռուսերենը ― չե։
— Ապա ինչպե՞ս։ Դե՛ սովորեցրու,― դարձավ նրան տատը։
Դե-Գրիյեն հանկարծ արագ֊արագ խոսեց ֆրանսերեն, սկսեց խորհուրդներ տալ, ասում եր, վոր պետք ե սպասել շանսին, սկսեց ինչ֊վոր թվեր հաշիվ անել․․․
Տատը վոչինչ չեր հասկանում։ Նա անընդհատ դիմում եր ինձ, վոր յես թարգմանեմ․ մատը խփում եր սեղանին, ցույց եր տալիս․ վերջապես մատիտ վերցրեց և սկսեց թղթի վրա հաշիվ անել։ Տատի համբերությունը վերջապես հատավ։― Դե, կորիր, կորիր։ Դատարկ բաներ ես դուրս տալիս։ «Madame, madame» — իսկ ինքդ գործից գլուխ չես հանում, կորիր։
— Mais, madame,― ծլվլաց Դե֊Գրիյեն և նորից սկսեց բացատրել և ցույց տալ։ Շատ եր մեծ նրա մեջ ցանկությունը։
— Դե, վեր յեկ մի անգամ նրա ասածի պես,― հրամայեց ինձ տատը,― տեսնենք՝ գուցե իրոք դուրս ե գալիս։
Դե-Գրիյեյի ուզածն այն եր, վոր տատին մեծ գումարներից հետ պահի․ նա առաջարկում եր թվերի վրա վեր գալ զատ֊զատ և միասնաբար։ Յես նրա ցուցմունքով մեկական ֆրիդրիխսդոր վեր յեկա մի շարք կենտ թվերի վրա մինչև քսանը և հնգական թվերի խմբերի վրա տասներկուսից մինչև տասնութ և տասնութից մինչև քսանչորս։ Ընդամենը տասնվեց ֆրիդրիխսդոր վեր յեկա։
Անիվը պտտվեց։
— Zéro!― հայտարարեց կրուպյորը։ Մենք ամբողջ գումարը տանուլ տվինք։
— Ա՛յ քեզ ախմախ,― գոռաց տատը, դիմելով Դե-Գրիյեյին։― Ա՛յ դու գեշ ֆրանցուզիշկա։ Խորհուրդ կտա ե՜, ճիվաղը։ Գնա-կորիր։ Բան չի հասկանում և ներս ել ե խցկվում։
Սաստիկ վիրավորված Դե֊Գրիյեն թոթվեց ուսերը, արհամարհանքով նայեց տատին և հեռացավ։ Նա ինքն ել ամաչեց, վոր խառնվել եր․ չկարողացավ իրեն զսպել։
Մի ժամից հետո ինչ արինք-չարինք, ամեն ինչ տանուլ տվինք։
— Տուն,― գոչեց տատը։
Մինչև ծառուղին նա վոչ մի բառ չարտասանեց։ Ծառուղում և արդեն իսկ հյուրանոցի մոտ նա սկսեց բացականչություններ անել։
— Ի՜նչ հիմարն եմ, ի՜նչ ախմախը։ Ա՛յ դու քաֆթառ, քաֆթառ ախմախ։
Հենց վոր ներս մտանք կացարանը՝
— Թեյ տվեք,― գոռաց տատը,― և իսկույն ևեթ պատրաստություն տեսեք․ գնում ենք։
— Ո՞ւր եք կամենում, նանի ջան, գնալ,― սկսեց Մարֆան։
— Քո՞ ինչ գործն ե։ Տեղդ գիտցիր։ Պոտապիչ, ամեն ինչ հավաքիր, վողջ բեռը։ Հետ ենք գնում, Մոսկվա։ Յես տասնհինգ հազար մանեթ քամուն տվի։
— Տասնհինգ հազա՜ր, նանի ջան։ Տե՜ր աստված։― Գոռաց Պոտապիչը, ձեռքերը զգացված թափ տալով, յերևի յենթադրելով, վոր դուր կգա։
— Դե՛, դե՛, հիմար։ Վնգստոցն սկսեց։ Լռիր։ Պատրաստություն տեսեք։ Հաշիվ, շուտ, շուտ։
— Մերձագույն գնացքը ժամը իննը և կեսին ե մեկնում, տատի,― զեկուցեցի յես, վոր նրա փուքսը նստի։
― Հիմա քանի՞սն ե։
— Յոթ և կեսը։
— Ի՜նչ ափսոս։ Դեհ, միևնույն ե։ Ալեքսեյ Իվանովիչ, մի կոպեկ փող չունեմ։ Առ քեզ յերկու արժեթուղթ ել, գնա այնտեղ, փոխանակիր ինձ համար։ Թե չե ինչո՞վ ճամբա դուրս գամ։
Յես գնացի։ Կես ժամից հետո վերադառնալով հյուրանոց, յես մերոնց բոլորին ել գտա տատի մոտ։ Տեղեկանալով, վոր տատը մեկնում ե Մոսկվա, նրանք ապշել եյին, կարծես, ավելի, քան նրա տանուլ տվածից։ Ասենք՝ նրա գնալով փրկվում եր նրա կարողությունը, բայց ի՜նչ կլինի հիմա գեներալի հալը։ Ո՞վ կվճարի Դե֊Գրիյեյին։ M-lle Blanche-ը, հասկանալի բան ե, չի սպասի, մինչև վոր մեռնի տատը և անշուշտ կփախչի փոքրիկ իշխանի կամ թե վորևե ուրիշի հետ։ Նրանք կանգնել եյին տատի առջև, մխիթարում եյին նրան և համոզում։ Պոլինան դարձյալ չկար։ Տատը կատաղաբար գոռգոռում եր նրանց վրա։
— Ձեռք քաշեք, սատանաներ։ Ձեր ի՞նչ գործն ե։ Այս այծի մորո՞ւքն ինչ ե վրա տվել,― գոռում եր նա Դե-Գրիյեյի վրա․― իսկ քեզ, կիվկիվ, ի՞նչ ե պետք,― դարձավ նա m-lle Blanche-ին,― ինչ ես պտույտ-պտույտ գալիս։
— Diantre![129]— շշնջաց m-lle Blanche-ը, կատաղի փայլատակելով աչքերով, բայց հանկարծ խնդաց և դուրս յեկավ։
— Elle vivra cent ans![130]― գոռաց նա գեներալին դռնից դուրս գալու, միջոցին։
— Ա՜, դու հույսդ իմ մահվան վրա՞ յես դրել,― ծվաց՝ տատը գեներալին,― դուրս։ Դուրս արա դրանց բոլորին, Ալեքսեյ Իվանովիչ։ Ձեր ի՞նչ գործն ե։ Յես իմն եմ քամուն տվել, վոչ թե ձերը։
Գեներալն ուսերը թոթվեց, կծկվեց և դուրս յեկավ։ Դե-Գրիյեն հետևեց նրան։
— Կանչեցեք Պրասկովյային,― հրամայեց Մարֆային տատը։
Հինգ րոպեյից հետո Մարֆան վերադարձավ Պոլինայի հետ։ Այդ ամբողջ ժամանակամիջոցին Պոլինան նստած ե յեղել իր սենյակում յերեխաների հետ և կարծես դիտմամբ վճռել եր ամբողջ որը դուրս չգալ։ Նրա դեմքը լուրջ, տխուր և մտահոգ եր։
— Պրասկովյա,― սկսեց տատը,― ճի՞շտ ե, ինչ վոր յես նոր կողմնակի կերպով իմացա, վոր իբր թե այդ հիմարը, քո խորթ հայրն, ելի, ուզում ե ամուսնանալ այդ հիմար ֆրանսուհի֊անառակի հետ ― դերասանուհի յե, ինչ ե, թե ավելի վատ բան։ Ասա, ճի՞շտ ե։
— Յես հաստատ չգիտեմ,― պատասխանեց Պոլինան,― բայց, իրա, m-lle Blanche-ի խոսքերից, վոր հարկ չի համարում ծածկել, հետևցնում եմ․․․
— Բավական ե,― յեռանդով ընդհատեց տատը,― ամեն ինչ հասկացա։ Յես միշտ այն կարծիքին եմ յեղել, վոր նրանից այդ սպասելի յե և միշտ ել նրան համարել եմ ամենադատարկ և թեթևամիտ մարդ։ Մեծություն ե ծախում, վոր գեներալ ե (գնդապետ ե յեղել, վոր գեներալություն ե ստացել պաշտոնաթող լինելու հանգամանքով) և թաշախուստ ե ծախում։ Յես, մայր իմ, ամեն ինչ գիտեմ, թե ինչպես եք դուք հեռագիր հեռագրի հետևից խփել Մոսկվա ― թե շո՞ւտ կմեկնի արդյոք պառավ տատն իր վոտները։ Ժառանգություն եյիք սպասում․ առանց փողի այդ լիրբ աղջիկը, ի՞նչ եր անում ― de Cominges եր, ինչ եր,― իր տանը լաքեյ չի ընդունի նրա, նրա դնովի ատամներո՜վ։ Ասում են՝ նա ինքը փող ե դիզել, տոկոսով ե տալիս, արդար ճամբով վաստակած։ Յես, Պրասկովյա, քեզ չեմ մեղադրում․ դու չես հեռագիրներ խփողը․ հինն ել չեմ մտաբերի։ Գիտեմ, վոր խասիաթդ գեշ ե — կրետ ես։ Խայթես ― կուռչի, բայց մեղքս գալիս ես, վորովհետև հանգուցյալ Կատերինային, քո մորը, սիրում եյի։ Դե, կուզե՞ս՝ թող այստեղ ամեն ինչ և յեկ հետս գնանք։ Ո՞ւր պիտի խցկվես․ համ ել անվայել ե, վոր հիմա նրանց հետ լինես։ Սպասիր՛,― ընդհատեց տատը Պոլինային, հենց վոր նա սկսեց պատասխանել,― յես դեռ չեմ ավարտել։ Քեզնից յես բան չեմ պահանջի։ Մոսկվա յես տուն ունեմ, ինքդ գիտես ― պալատ ե, գրավիր թեկուզ մի ամբողջ հարկ, շաբաթներով մոտս մի իջնիր, յեթե իմ բնավորությունը չսիրեցիր։ Դեհ, կուզե՞ս, թե չե։
— Թույլ տվեք առաջ հարցնեմ ձեզնից՝ մի՞թե դուք հիմա ուզում եք գնալ։
— Հանա՞ք եմ անում, ինչ ե, բարեկամ։ Ասացի և կերթամ։ Յես այսոր տասնհինգ հազար մանեթ տանուլ տվի յերիցս անիծած ձեր ռուլեթի խաղում։ Հինգ տարի առաջ խոստում եմ արել, Մոսկվայի մոտերքում փայտաշեն մի յեկեղեցի քարից վերաշինել, իսկ դրա փոխարեն փողն այստեղ փչացրի։ Հիմա, բարեկամս, կերթամ կառուցելու ― յեկեղեցին։
— Իսկ ջրե՞րը, տատի։ Չե՞ վոր դուք ջրեր խմելու յեք յեկել։
— Գլուխը քարը ջրերը։ Ինձ մի գրգռիր, Պրասկովյա․ դիտմա՞մբ ես ասում, ինչ ե։ Ասա՛, գալի՞ս ես, թե չե։
— Յես ձեզնից շատ և շատ շնորհակալ եմ, տատի,― զգացված սկսեց Պոլինան,― ապաստանի համար, վոր դուք ինձ առաջարկում եք։ Մասամբ դուք կռահել եք իմ վիճակը։ Յես այնքան շնորհակալ եմ ձեզնից, վոր, հավատացեք, կգամ ձեզ մոտ, թերևս նույնիսկ շուտով, իսկ հիմա պատճառներ կան․․․ կարևոր․․․ և սիրտ ել անել հիմա, այս րոպեյիս, չեմ կարող։ Յեթե դուք գեթ յերկու շաբաթ ել մնայիք․․․
— Կնշանակի՝ չես ուզում։
— Կնշանակի՝ չեմ կարող։ Բացի այդ, համենայն դեպս, յես չեմ կարող թողնել յեղբորս և քրոջս, իսկ վորովհետև․․․ վորովհետև, իրոք կարող ե պատահել, վոր նրանք լքվածի պես մնան, ապա․․․ յեթե ինձ քորփաների հետ վերցնելու լինեք, տատի, ապա, իհարկե, կգամ ձեզ մոտ և, հավատացեք, արժանի դուրս կգամ դրան,― ավելացրեց նա տաք֊տաք,― իսկ առանց յերեխաների չեմ կարող, տատի։
— Դե, մի վսվսա (Պոլինան իսկի յել չեր վսվսում, և նա յերբեք լաց չեր լինում), ճուտերի համար ել տեղ կգտնվի․ հավաբունը մեծ ե․ համ ել նրանց դպրոց գնալու ժամանակն ե։ Դե, հիմի չե՞ս գալիս։ Դե, Պրասկովյա, տե՜ս հա։ Բարի կցանկանայի քեզ, բայց ախր յես գիտեմ, ինչու դու չես գալի։ Յես ամեն ինչ գիտեմ, Պրասկովյա։ Այդ ֆրանցուզիշկան քո վերջը բարի չի անի։
Պոլինան շառագունեց։ Յես ե՛լ ցնցվեցի։ (Ամենքը գիտեն։ Մենակ յես, ուրեմն, վոչինչ չգիտեմ)։
― Դե, դե, քիթ ու մռութդ մի՛ կիտիր։ Ավել-պակաս ել չեմ խոսի։ Միայն տես հա, վոր վատ բան դուրս չգա, հասկանո՞ւմ ես։ Դու խելոք աղջիկ ես, մեղքս կգա։ Դե, բավական ե, ձեզ բոլորիդ տեսած չլինեյի՜։ Գնա, մնաս բարով։
— Յես, տատի, դեռ ճանապարհ կգցեմ ձեզ,― ասաց Պոլինան։
— Հարկավոր չի։ Մի խանգարիր։ Համ ել բոլորիցդ զահլաս գնացել ե։
Պոլինան համբուրեց տատի ձեռքը, բայց նա ձեռքը խլեց և ինքը համբուրեց նրա թուշը։
Անցնելով իմ կողքից, Պոլինան արագ նայեց վրաս և իսկույն աչքերը դարձրեց ինձնից։
— Դե, մնաս բարով դու ել, Ալեքսեյ Իվանովիչ։ Մի ժամ ե մնացել ընդամենը մինչև գնացքի մեկնելը։ Առ, վերցրու այս հիսուն վոսկին։
— Խորին շնորհակալություն, տատի, քաշվում եմ․․․
— Դե, դե,― գոռաց տատը և այն աստիճան յեռանդուն և ահեղ, վոր յես չհանդգնեցի հրաժարվել և ընդունեցի։
— Մոսկվայում, թե առանց պաշտոնի դես-դեն ընկած լինես — յեկ ինձ մոտ, մի տեղ կհանձնարարեմ։ Դե, կորի-գնա։
Յես յեկա իմ համարը և պառկեցի մահճակալի վրա։ Կարծում եմ, վոր վես ժամ պառկած մնացի յերեսի վրա, ձեռներս գլխիս հետև գցած։ Աղետը պայթել եր և մտածելու նյութ ունեյի։ Վորոշեցի վաղը վճռականորեն խոսել Պոլինայի հետ։ Ա՜։ Ֆրանցո՞ւզիշկա։ Ուրեմն ճի՞շտ ե։ Բայց ի՞նչ կարող եր լինել նրանց միջև։ Պոլինան և Դե֊Գրիյեն։ Աստված իմ, ի՜նչ համադրություն։
Այդ ամենն ուղղակի անհավատալի յեր։ Հանկարծ յես կատաղությունից վեր թռա, վորպեսզի իսկույն ևեթ գնամ ― գտնեմ միստեր Աստլեյին և ինչ ել լինի հարկադրեմ, վոր խոսի։ Նա այստեղ ել, իհարկե, ինձնից ավելի գիտե։ Միստեր Աստլեյ ― ահա ինձ համար մի նոր առեղծված։
Սակայն հանկարծակի իմ դուռը բաղխեցին։ Նայեցի ― տեսնեմ՝ Պոտապիչն ե։
— Ալեքսեյ Իվանովիչ, տիրուհին կանչում ե։
— Ի՞նչ կա։ Գնո՞ւմ ե, ի՞նչ ե։ Մինչև գնացքի մեկնելը դեռ քսան րոպե կա։
— Անհանգիստ ե, հազիվ նստում ե տեղը։ «Շուտ, շուտ» ― այսինքն՝ ձեզ բերեմ, ի սեր քրիստոսի, միք ուշանա։
Յես իսկույն վազ տվի ներքև։ Տատին արդեն կորիդոր եյին դուրս բերել։ Նա ձեռքին քսակ ուներ։
— Ալեքսեյ Իվանովիչ, առաջ ընկիր, գնանք։
— Ո՞ւր, տատի։
— Մեռնեմ ել պիտի տանուլ տվածս հետ բերեմ։ Դե, մարշ[131], առանց հարց ու փորձի։ Այնտեղ մինչև կես գիշեր հո խաղո՞ւմ են։
Յես ապուշ կարեցի, բայց իսկույն վճռեցի։
— Կամքը ― ձերն ե, Անտոնիդա Վասիլևնա, չեմ գնա։
― Ա՞յդ ինչու։ Ա՞յդ ինչ բան ե։ Գժվե՞լ եք բոլորդ ել, ինչ ե։
— Կամքը ձերն ե, յես հետո ինքս կսկսեմ ինձ կշտամբել, չեմ ուզում։ Չեմ ուզում վոչ վկա լինել, վոչ մասնակից․ ազատեցեք ինձ, Անտոնիդա Վասիլևնա։ Ահա ձեր հիսուն ֆրիդրիխսդորը հետ եմ տալիս․ մնաք բարով։
Յեվ յես ֆրիդրիխսդորների փաթթոցը դրի նրա քովի փոքրիկ սեղանի վրա, գլուխ տվի և գնացի։
― Ի՜նչ դատարկ բան,― գոռաց հետևիցս տատը,― մի յեկ, յես մենակ ել յերևի ճանապարհը կգտնեմ։ Պոտապիչ, յեկ հետս։ Դե բարձրացրեք, տարեք։
Միստեր Աստլեյին յես չգտա և տուն դարձա։ Ուշ գիշերով, արդեն ժամը մեկը կլիներ, յես տեղեկացա Պոատպիչից, թե ինչով եր վերջացել տատի որը։ Նա բոլորը տանուլ եր տվել, ինչ վոր յես նրա համար փոխանակել եյի, այսինքը՝ մեր փողով ելի տասը հազար ռուբլի։ Նրան կպել եր այն իսկ պոլյաչոկը, վորին նա յերկու ֆրիդրիխսդոր եր տվել, վորը և ղեկավարել եր նրա խաղը։ Սկզբից, մինչև, պոլյաչոկը, նա փորձել ե Պոտապիչին․ ստիպել ե վեր գալ, բայց շուտով քշել ե նրան․ այստեղ ել պոլյաչոկը մոտ ե թռել։ Ասես դիտմամբ նա հասկանում եր ռուսերեն և նույնիսկ կիսատ-պռատ խոսում, յերեք լեզուներ խառնելով իրար, այնպես վոր նրանք կիսատ-պռատ հասկացնում եյին իրար։ Տատը շարունակ անխնա հայհոյում եր նրան և թեև վերջինս անընդհատ «սփռվում եր պանի վոտերի տակ», բայց «ի՜նչ համեմատություն ձեզ հետ, Ալեքսեյ Իվանովիչտ», պատմում եր Պոտապիչը։ «Զեզ հետ, նա ասես պարոնի հետ եր վարվում, իսկ նա ― յես ինքս իմ աչքերով տեսա, թող գետինը մտնեմ, հենց տեղն ու տեղը սեղանից գողանում եր։ Տատը նրան ինքը յերկու անգամ բռնեց և հայհոյում եր ամեն տեսակ հիշոցներով, մի խոսքով՝ նույնիսկ մի անգամ մազերից ել քաշեց, աստված վկա, սուտ չեմ ասում, այնպես վոր շուրջը մարդիկ ծիծաղում եյին։ Բոլորը տանուլ տվեց․ յեղած-չեղածը, ինչ վոր նրա համար փոխանակել եյիք։ Բերինք նրան այստեղ ― մենակ ջուր ուզեց խմելու, խաչակնքվեց և անկողին մտավ։ Տանջվել եր, ինչ ե, իսկույն քնեց։ Թող աստված հրեշտակային յերազներ առաքի։ Ո՜խ, այս արտասահմանը,― ավարտեց Պոտապիչը,― ասում եյի, վոր բարին չի լինելու։ Յեվ շուտով մեր Մոսկովը հասնեյինք։ Ինչե՜ր ասես մեր տանը չկա, Մոսկովում։ Պարտեզ, ծաղիկներ, վոր այստեղ չեն ել լինում, բույր, խնձորները հասնում են, լայնարձակություն,― չե՛, պե՜տք եր արաասահման գնալ։ Ո՜խ֊ո՜խ֊ո՜խ․․․»։
Տասներեքյերորդ գլուխ
Գրեթե մի ամբողջ ամիս ե անցել ահա, ինչ յես ձեռք չեմ տվել այս նոթերիս, վոր սկսել եմ թեև խառնիխուռն, բայց ուժեղ տպավորությունների տակ։ Աղետը, վորի մերձեցումը յես նախազգում եյի, իրոք վրա հասավ, բայց հարյուրապատիկ ավելի խիստ և անսպասելի, քան յես կարծում եյի։ Այդ ամենը տարորինակ, այլանդակ և անգամ վողբերգական եր, առնվազն իմ վերաբերմամբ։ Ինձ հետ քանի մի դեպքեր պատահեցին, վոր գրեթե հրաշքներ են։ Այդպես եմ յես գոնե նայում նրանց վրա մինչև հիմա ― թեև ուրիշ տեսակետով և մանավանդ դատելով ըստ այն ջրապտույտի, վորի մեջ յես այն պահին պտտվում եյի, նրանք միայն վոչ-սովորական եյին։ Սակայն ամենա հրաշք բանն ինձ համար ― իմ վերաբերմունքն եր այդ անցքերին։ Մինչև հիմա ինքս ինձ չեմ հասկանում։ Յեվ այդ ամենը թռավ-գնաց յերազի պես,― նույնիսկ իմ սերը, իսկ դա ուժեղ և ճշմարիտ սեր եր և․․․ ո՞ւր մնաց նա։ Ճիշտ եմ ասում, մեկ-մեկ անցնում ե հիմա իմ գլխովը՝ «յես այն միջոցին հո խելագար չեյի՞ և չեյի՞ նստած այդ վողջ ժամանակամիջոցին գժատանը, իսկ թերևս հիմա յե՞լ եմ նստած,― այնպես վոր այդ ամենը ինձ թվացել ե և մինչև հիմա ել թվում ե․․․»։
Յես հավաքեցի իմ թերթիկներն ու վերստին կարդացի։ (Ո՞վ գիտե, գուցե նրա համար, վորպեսզի համոզվեմ, հո գժանոցում չե՞մ գրել), հիմա յես մեն-մենակ եմ։ Վրա յե հասնում աշունը, դեղնում տերևը։ Նստել եմ այս տխուր փոքրիկ քաղաքում (ո՜, ինչ տխուր են գերմանական փոքրիկ քաղաքները) և փոխանակ մտածելու գալիք քայլս, ապրում եմ անցած զգացողությունների ազդեցության տակ, թարմ հիշողությունների ազդեցության, այն փոթորկի ազդեցության տակ, վոր այն պահին ինձ այդ ջրապտույտի մեջն առավ և նորից դուրս շպրտեց ինչ֊վոր տեղ։ Յերբեմն ինձ թվում ե, վոր յես շարունակում եմ պտտվել այն փոթորկում և ահա, դարձյալ կսլանա այն հողմը, ճամբին կբռնի ինձ իր թևով, և յես կրկին դուրս կթռչեմ կարգից և չափի զգացմունքից և կպտտվեմ, կպտտվեմ, կպտտվեմ․․․
Ասենք՝ թերևս յես մի կերպ կանգ կառնեմ, կդադարեմ պտտվելուց, յեթե ինքս ինձ, ըստ կարելվույն, ճշգրիտ հաշիվ տամ այն ամենի մասին, ինչ-վոր այս ամսվա ընթացքում տեղի յե ունեցել։ Ինձ կրկին քաշում ե գրիչը․ ասենք՝ յերբեմն յերեկոները բնավ անելիք չեմ ունենում։ Տարորինակ ե․ վորպեսզի վորևե զբաղմունք ունեցած լինեմ, յես տեղական քոսոտ գրադարանից ընթերցանության համար վերցնում եմ Պոլ-դը Կոկի վեպերը (գերմաներեն թարգմանությամբ) վոր յես գրեթե տանել չեմ կարող, բայց կարդում եմ և ինքս ինձնից զարմանում՝ կարծես յես վախենալիս լինեմ լուրջ գրքով կամ վորևե այլ լուրջ զբաղմունքով մոտիկ անցյալի հմայքը խորտակել։ Կարծես այնքան ե թանգագին այդ անճոռնի յերազը և նրա թողած բոլոր տպավորությունները, վոր յես վախենալիս լինեմ վորևե նոր բանով դիպչել, վորպեսզի նա ծխի պես չվերանա։ Թա՞նգ ե ինձ համար այդ ամենը, ի՞նչ ե։ Այո, իհարկե, թանգ ե։ Թերևս քառասուն տարուց հետո հիշելու, լինեմ։
Այսպիսով, սկսում եմ գրել։ Ասենք՝ այդ ամենը հիմա կարելի յե կարճառոտ պատմել՝ տպավորություններն այլևս այն չեն․․․
Նախ, տատի հետ վերջացրած լինելու համար ասեմ, վոր հետևյալ որը նա իր վողջ ունեցած֊չունեցածը տանուլ տվեց։ Այդպես ել պիտի լիներ․ ով վոր նրա նմաններից մի անգամ այդ ճամրի վրա ընկնի, նա ասես ձյունալեռից սահնակով գլորվելիս լինի, գնալով ավելի արագ ու արագ։ Տատը խաղացել եր վողջ որը, մինչև ժամը ութը․ յես նրա խաղին ներկա չեմ յեղել և գիտեմ միայն ուրիշի ասելով։
Պոտապիչր վոկսալում նրա մոտ կանգնած ե յեղել վողջ որը։ Պոլյաչիշկաները, վոր փոխարինելիս են յեղել իրար, տատի խաղը ղեկավարելու համար, այդ որը փոխվել են մի քանի անգամ։ Տատը նախ քշել ե յերեկվա պոլյաչոկին, վորի մազերից նա քաշել եր և վերցրել մյուսին, բայց մյուսը գրեթե ավելի վատն ե դուրս յեկել։ Քշելով դրան և նորից առաջինին վերցնելով,― վորը չեր գնացել և իր արտաքսման վողջ ընթացքում թրև ե գալիս յեղել այստեղ, տատի բազկաթոռի հետևում, յուրաքանչյուր րոպե գլուխը խցկելով նրա մոտ,― տատը վերջապես կատարյալ հուսահատության մեջ ե ըեկել։ Քշվաձ յերկրորդ պոլյաչոկն ել չի կամեցել վոչ մի դեպքում հեռանալ․ մեկը աջ կողմից ե տեղ բռնել, մյուսը՝ ձախ։ Նրանք անընդհատ վիճելիս են յեղել և իրար հայհոյելիս՝ վեր գալու գումարների և խաղի ընթացքի պատճառով, իրար, «լայդակ»[132] և այլ լեհական սիրալիր խոսքեր ասելով, հետո նորից հաշտվել են, գցել փողը առանց վորևե կարգի․ կարգադրել միանգամայն անկանոն։ Կռվելով՝ նրանցից յուրաքանչյուրը վեր ե յեկել իր կողմից, մեկը, որինակ՝ կարմրի վրա, իսկ մյուսը, այդ միջոցին՝ սևի։ Վերջացել ե նրանով, վոր նրանք վերջնականապես տատի գլուխը պտտացրել և շփոթեցրել են, այնպես վոր նա, վերջապես, գրեթե արտասուքն աչքերին, դիմել ե ծերուկ կրուպյորին, խնդրելով, վոր պաշտպանի իրեն և նրանց հեռացնի։ Նրանց, իրոք, իսկույն հեռացրել են, չնայած նրանց աղաղակին և բողոքին՝ նրանք յերկուսն ել միաբերան բղավել և ապացուցել են, վոր տատը նրանց պարտ ե, վոր նա նրանց ինչ-վոր բանում խաբել ե, վարվել ե նրանց հետ անպատվաբեր և ստոր։ Խեղճ Պոտապիչը պատմում եր այս ամենը արտասուքն աչքերին այն իսկ յերեկոյան, տանուլ տալուց հետո, և գանգատվում եր, վոր՝ նրանք լցնում եյին գրպանները փողով, վոր նա ինքը տեսել ե թե ինչ անխիղճ կերպով նրանք գողանում և յուրաքանչյուր րոպե իրենց գրպանն եյին կոխում։ Կխնդրի, որինակ, տատից, իր աշխատանքի համար հինդ ֆրիդրիխսդոր և իսկույն կսկսի վեր գալ ռուլեթի խաղում, տատի խաղի հետ միասին։ Տատը կտանի, իսկ նա գոռում ե, թե իր վեր յեկածով ե տարել, իսկ տատը ― տանուլ ե տվել։ Յերբ վոր նրանց դուրս եյին անում, Պոտապիչը մոտենում և տեղեկացնում ե, թե նրանց գրպանները լի յեն վոսկով։ Տատը իսկույն խնդրում ե կրուպյորին կարգադրել և ինչքան ել յերկու պոլյաչոկները գոռում-գոչում եյին (ինչ-պես թևերից բռնած յերկու աքաղաղներ), բայց յեկավ վոստիկանությունը և իսկույն նրանց գրպանները պարպվեցին հոգուտ տատի։ Տատը, մինչև վերջնական տանուլ տալը, այդ վողջ որը՝ հեղինակություն եր վայելում կրուպյորների և վոկսալի բոլոր իշխանությունների աչքում։ Կամաց-կամաց նրա համբավը տարածվեց վողջ քաղաքում։ Ջրերի բոլոր հաճախորդները, բոլոր ազգերից, սովորական և ամենաազնվազարմ մարդիկ, հավաքվում եյինք վոր տեսնեն, «une vieille russe, tombée en enfance»[133], վոր արդեն «միքանի միլիոն» ե տանուլ տվել։
Բայց տատը շատ, շատ քիչ բան շահեց յերկու պոլյաչոկներից ազատվելուց։ Նրանց փոխարեն, նրան ի սպաս, յերրորդ լեհը յեկավ, վոր արդեն բոլորովին մաքուր ռուսերեն եր խոսում, հագնված եր ջենտլմենի պես, թեև, այնուհանդերձ, լաքեյի նմանության եր տալիս, ուներ մեձ-մեծ բեխեր և գոռոզ տեսք։ Նա ել եր «պանի կրունկը» համբուրում և «փռվում պանի կրունկների տակ», բայց շրջապատողների նկատմամբ իրեն անպատկառ եր պահում, բռնակալաբար կարգադրում եր, մի խոսքով, սկզբից ևեթ իրեն վոչ թե սպասավորի պես եր պահում, այլ տատի տիրոջ պես։ Յուրաքանչյուր րոպե, ամեն վեր գալուց, նա դիմում եր տատին և սարսափելի յերդումներ ուտում, վոր նա ամենագոռոզ պանն ե և տատի փողերից և վոչ մի կոպեկ չի վերցնի։ Նա այնքան հաճախ եր կրկնում այդ յերդումները, վոր տատը վերջնականապես վախեցավ։ Բայց վորովհետև այդ պանը, իրոք, սկզբում կարծես լավացրեց տատի խաղը և սկսեց տանել, ուստի տատն ինքն ել չեր կարող այլևս նրանից հրաժարվել։ Մի ժամ անց, նախընթաց յերկու պոլյաչիշկաներն ել, վոր դուրս եյին բերված վոկսալից, նորից յերևան յեկան տատի բազկաթոռի հետևում, նորից առաջարկելով իրենց ծառայությունը, անգամ դես֊դեն ուղարկելու համար։ Պոտապիչը յերդվում եր, վոր «գոռոզ պանը» նրանց աչքով եր անում և նույնիսկ ինչ-վոր բաներ եր կոխում նրանց ձեռքը։ Վորովհետև տատը չեր ճաշել և գրեթե չեր իջել բազկաթոռից, ապա իրոք պոլյաչոկներից մեկը պետք յեկավ․ գնաց կողքի ճաշարանը և մի թաս բուլյոն բերեց, ապա և՝ թեյ։ Ասենք նրանք յերկուսով եյին վազում։ Բայց որվա վերջում, յերբ բոլորը տեսան, վոր տատը իր վերջին թղթադրամն ե տանուլ տալիս, նրա բազկաթոռի հետևում արդեն մոտ յոթ պոլյաչոկ եր կանգնած, վորոնք առաջ անտես և անլսելի եյին։ Իսկ յերբ վոր տատը իր վերջին դրամները տանուլ տվեց, ապա նրանք բոլորը վոչ միայն չեյին հնազանդում տատին, այլև բանի տեղ չեյին դնում, ուղղակի նրա գլխովը խցկվում եյին սեղանին, իրենք վերցնում եյին փողը, իրենք կարգադրում և վեր գալիս, վիճում և ճչում, խոսակցելով գոռոզ պանի հետ՝ վորպես յեղբոր տղի հետ, իսկ գոռոզ պանը քիչ եր մնացել, վոր տատի գոյության մասին մոռանար։ Անգամ այն պահին, յերբ տատը ամեն ինչ տանուլ տալուց հետո, յերեկոյան ժամը ութին հյուրանոց եր վերադառնում, այդ պահին ել յերեք թե չորս պոլյաչոկ դարձյալ նրանից ձեռք չեյին քաշում, վազ եյին տալիս նրա բազկաթոռի կողքերից, աղաղակելով բոլոր ուժով և արագ֊արագ խոսելով հավատացնելով, վոր տատը նրանց ինչ-որ բանում խաբել ե և ինչ֊վոր պետք ե տա նրանց։ Այսպես նրանք հասան մինչև հյուրանոց, վորտեղից նրանց վերջապես հրելով հեռացրին։
Պոտապիչի հաշվով տատն այդ որն ընդամենր տանուլ ե տվել մինչև իննսուն հազար ռուբլի, բացի յերեկվա տանուլ տված փողից։ Իր բոլոր արժեթղթերը ― հինգ տոկոսային, ներքին փոխառության, բոլոր ակցիաները, վոր ունեցել եր հետը ― նա փոխանակել ե մեկը մյուսի հետևից։ Յես զարմացա, թե յոթ կամ ութ ժամ նա ինչպե՞ս ե բազկաթոռի վրա նստած մնացել և գրեթե առանց հեռանալու սեղանից, բայց Պոտապիչը պատմեց, վոր մի յերեք անգամ նա սկսել ե սաստիկ տանել, իսկ նորից հուսով տարված, նա այլևս չի կարողացել հեռանալ։ Ասենք, խաղացողները գիտեն, թե ինչպես մարդ կարող ե գրեթե քսանչորս ժամ միևնույն տեղում նստած մնալ թուղթ խաղալիս, առանց աչքը աջ և ձախ կողմից հեռացնելու։
Մինչդեռ այդ ամբողջ որը մեր հյուրանոցում ել տեղի եյին ունենում վճռական բաներ։ Դեռևս առավոտյան, մինչև ժամը տասնմեկը, յերբ տատը դեռ տանն եր, մերոնք, այսինքն՝ գեներալը և Դե-Գրիյեն, վճռել եյին վերջին քայլն անելու։ Տեղեկանալով, վոր տատը գնալու մասին չի ել մտածում, այլ, ընդհակառակը, նորից վոկսալ ե գնում, նրանց վողջ կոնկլավը[134] (բացի Պոլինայից) գալիս ե տատի մոտ, վոր նրա հետ խոսի վերջնական և անգամ սրտաբաց կերպով։ Գեներալը, դողդոջ և սրտամեռ՝ նրա համար սարսափելի հետևանքների հանդեպ, նույն իսկ չափն անցավ․ ― կես ժամ աղաչելուց-պաղատելուց հետո և անգամ անկեղծորեն ամեն ինչ խոստովանելով, այսինքն՝ իր պարտքերը, իր կիրքը m-lle Blanche-ի նկատմամբ (նա բոլորովին գլուխը կորցրել եր), գեներալը հանկարծ ահեղ յեղանակով, նույնիսկ բղավելով և վոտները գետնին խփելով աղաղակում եր, թե տատը խայտառակում ե իրեն և իր ցեղը, վողջ քաղաքում սկանդալ ե դառել և, վերջապես․․․ վերջապես․ «դուք խայտառակում եք ռուս անունը, տիկին, և դրա դեմ գոյություն ունի վոստիկանություն»։ Տատը վերջապես նրան դուրս արեց փայտով (իսկական փայտով)։ Այդ առավոտ գեներալն ու Դե-Գրիյեն մի յերկու անգամ ել խորհրդակցեցին, նրանց հատկապես զբաղեցնում եր՝ չե՞ր կարելի արդյոք վորևե կերպ, իրոք, վոստիկանության ուժը գործադրել։ Ահա մի թշվառ, բայց պատվելի պառավ կորցրել ե խելքը, տանուլ ե տալիս վերջին փողերը և այլն։ Մի խոսքով՝ չե՞ր կարելի արդյոք վորևե հսկողություն հաստատել կամ արգելք դնել․․․ բայց Դե-Գրիյեն միայն թոթվում եր ուսերը և ծիծաղում գեներալի յերեսին, վոր այլևս ինչ ասես դուրս եր տալիս, և առանձնասենյակում վազվզում հետ ու առաջ։ Վերջապես Դե-Գրիյեն ձեռքով հուսահատական նշան արեց և չքացավ։ Յերեկոյան իմացվեց, վոր նա բոլորովին դուրս եր յեկել հյուրանոցից, նախապես շատ վճռական և խորհրդավոր խոսակցություն ունենալուց հետո m-lle Blanche-ի հետ։ Գալով m-lle Blanche-ին, նա առավոտյանից իսկ ամենավերջնական միջոցների յեր դիմել․ նա միանգամայն վանել եր գեներալին և նույնիսկ ներս չեր թողնում իր մոտ։ Յերբ վոր գեներալը նրա հետևից վազ տվեց վոկսալ և հանդիպեց նրան թևանցուկ փոքրիկ իշխանի հետ գնալիս, վոչ նա, վոչ m-me veuve Cominges-ը չճանաչեցին նրան։ Փոքրիկ իշխանն ել նրան չբարևեց։ Այդ ամբողջ որը m-lle Blanche-ը փորձում և մշակում եր իշխանին, վորպեսզի վերջինս, վերջապես, վճռականորեն արտահայտվի։ Բայց ավաղ։ Նա չարաչար սխալվեց իր հաշիվների մեջ իշխանի նկատմամբ։ Այս փոքրիկ աղետը տեղի ունեցավ արդեն յերեկոյան․ հանկարծ բացվեց, վոր իշխանը մերկ ե բազեյի պես և ինքն ե նրա վրա հույս դրել, վոր նրանից մուրհակով փող պարտք վերցնի և ռուլեթ խաղա։ Blanche-ը նրան զայրույթով դուրս արեց և փակվեց իր համարում։
Առավոտյան, նույն որը, յես գնացի միստեր Աստլեյի մոտ, կամ ավելի ճիշտ ասած, ամբողջ առավոտը վորոնում եյի միստեր Աստլեյին, բայց վոչ մի կերպ չեյի կարողանում նրան գտնել։ Վոչ տանը, վոչ վոկսալում կամ պուրակում չկար նա։ Այս անգամ նա իր հյուրանոցում չեր ճաշում։ Հինգերորդ ժամն եր, վոր յես հանկարծ տեսա նրան ― յերկաթուղու կայարանից ուղղակի d’Angleterre գնալիս։ Նա շտապում եր և շատ մտահոգ եր, թեև դժվար ե նրա դեմքի վրա նկատել հոգս կամ այլ խռովություն։ Նա սիրալիր մեկնեց ինձ ձեռքը, իր սովորական բացականչությունով՝ «ա՜», բայց առանց կանգ առնելու և շարունակելով ուղին արագ քայլերով։ Յես ընկա նրա հետևից, սակայն նա մի տեսակ այնպես կարողացավ պատասխաններ տալ, վոր յես ժամանակ ել չունեցա վոչ մի բանի մասին հարցնել նրանից։ Համ ել, չգիտեմ ինչու, սաստիկ քաշվում եյի Պոլինայի մասին խոսք բաց անել․ իսկ նա ինքը նրա մասին մի բառ անգամ չհարցրեց։ Յես նրան պատմեցի տատի մասին․ նա ուշի-ուշով և լուրջ լսեց և թոթվեց ուսերը։
— Նա ունեցած-չունեցածը տանուլ կտա,― նկատեցի յես։
— Ո՜, այո,― պատասխանեց նա,― չե՞ վոր նա առավոտվանից գնաց խաղալու, յերբ վոր յես մեկնում եյի, ուստի յես հաստատ գիտեյի, վոր տանուլ ե տալու։ Յեթե յես ժամանակ ունեցա, յես կանցնեմ վոկսալ նայելու, վորովհետև դա հետաքրքրաշարժ ե․․․
— Ո՞ւր եյիք գնացել,― գոչեցի յես, զարմանքով, վոր մինչև հիմա չեյի հարցրել։
— Գնացել եյի Ֆրանկֆուրտ։
— Գործո՞վ։
— Այո, գործով։
Դե ել ի՞նչ հարցնեյի։ Ասենք, յես դեռևս գնում եյի նրա կողքով, բայց նա հանկարծ շուռ տվեց դեպի «Des quatre saisons»[135] հյուրանոցը, վոր ճամբին եր։ Գլխով ինձ հրաժեշտ տվեց և անհայտացավ։ Վերադառնալով տուն, յես կամաց-կամաց գլխի ընկա, վոր յեթե յես յերկու ժամ ել նրա հետ խոսելու լինեյի, դարձյալ վոչնչից վոչինչ չեյի իմանա, վորովհետև․․․ յես նրանից հարցնելիք չունեյի։ Այո, իհարկե, այդպես եր։ Յես վոչ մի կերպ հիմա չեյի կարող ձևակերպել հարցս։
Այդ ամբողջ որը Պոլինան մեկ յերեխաների և դայակի հետ ման եր գալիս պուրակում, մեկ տանն եր նստած լինում։ Նա վաղուց արդեն խուսափում եր գեներալից և նրա հետ գրեթե չեր խոսում, առնվազն, վորևե լուրջ բանից։ Սակայն, գիտենալով, թե գեներալն այսոր ինչ վիճակի մեջ ե, յես խորհեցի, վոր նա չեր կարող չհանդիպել Պոլինային, այսինքն՝ նրանց միջև չեր կարող վորևե կարևոր ընտանեկան բացատրություն չլինել։ Սակայն յերբ վոր յես, վերադառնալով հյուրանոց միստեր Աստլեյի հետ ունեցածս խոսակցությունից հետո, հանդիպեցի Պոլինային յերեխաների հետ, նրա դեմքին ամենաանխախտ խաղաղություն եր արտացոլում, կարծես ընտանեկան բոլոր փոթորիկները միայն նրան չեյին դիպել։ Ի պատասխան իմ բարևին, նա ինձ գլխով պատասխանեց։ Յես մտա սենյակս բոլորովին չարացած։
Իհարկե, յես խուսափում եյի նրա հետ խոսելուց և Վուրմելհելմերի հետ ունեցածս դեպքից հետո նրա հետ մեկտեղ վոչ մի անգամ չեյի յեղել։ Համ ել յես մասամբ թաշախուստ եյի ծախում և կոտրատվում․ բայց ինչքան ավելի յեր ժամանակ անցնում, այնքան ավելի յեր մեջս զայրույթ յեռում։ Յեթե նա անգամ ինձ մազաչափ ել չեր սիրում, այնուամենայնիվ չեր կարելի այդպես վոտնակոխ անել իմ զգացմունքը և իմ սիրո խոստովանություններն ընդունել այդպիսի արհամարհանքով։ Չե՞ վոր նա գիտե, վոր յես իսկապես նրան սիրում եմ․ չե՞ վոր նա ինքն եր թույլ տալիս, վոր յես նրա հետ այդպես խոսեմ։ Ճիշտ ե, դա շատ տարորինակ սկսվեց մեր մեջ։ Վորոշ ժամանակ, վաղուց արդեն, մի յերկու ամիս առաջ, յես սկսեցի նկատել, վոր նա ուզում ե ինձ իր բարեկամը դարձնի, հավատարմատարը, և նույնիսկ մասամբ փորձում ել ե։ Բայց այդ բանն այն ժամանակ, չգիտեմ ինչու, գլուխ չեկավ․ և ահա դրա փոխարեն, մնացին այժմյան տարորինակ հարաբերությունները․ դրանից ե, վոր յես նրա հետ այդպես եյի խոսում։ Իսկ յեթե նա զզվում ե իմ սիրուց, ինչո՞ւ ապա ուղղակի չի արգելում ինձ խոսել դրանից։
Ինձ չեն արգելում․ նույնիսկ յերբեմն նա ինքն ե ինձ այդպես խոսեցնում և․․․ և, իհարկե, ծաղրելու համար եր անում։ Յես հաստատ գիտեմ, յես այդ անվրեպ նկատել եմ ― նրան դուր եր գալիս, վոր ինձ լսելուց և ցավ պատճառելու չափ գրգռելուց հետո հանկարծ շշմեցնի ինձ ամենամեծ արհամարհանքի և անուշադրության վորևե արարքով։ Յեվ նա գիտե, վոր յես առանց նրան ապրել չեմ կարող։ Բարոնի հետ ունեցածս պատմությունից հետո ահա արդեն յերեք որ ե անցել, իսկ յես այլևս չեմ կարող տանել մեր անջատումը։ Յերբ վոր յես նրան հիմա հանդիպեցի վոկսալի մոտ, սիրտս այնպես բաբախեց, վոր յես գունաթափվեցի։ Բայց ախր նա ել առանց ինձ ապրել չի կարողանա։ Յես նրան պետք եմ և մի՞թե, մի՞թե լոկ վորպես ծաղրածու Բալակիրևը[136]։
Նա ունի գաղտնիք ― դա պարզ ե։ Նրա խոսակցությունը տատի հետ սաստիկ ծակեց իմ սիրտը։ Յես չե՞ վոր հազար անգամ առիթ եմ տվել, վոր ինձ հետ սրտաբաց լինի և նա հո գիտե, վոր յեսք իրոք պատրաստ եմ նրա համար գլուխս թաղելու։ Բայց նա միշտ խուսափում եր, քիչ ե մնում ասեմ արհամարհանքով, կամ փոխանակ կյանքս զոհելու, վոր յես առաջարկում եյի նրան ― նա պահանջում եր ինձնից այնպիսի արարքներ, ինչպես այն անգամ բարոնի հետ։ Մի՞թե դա վրդովեցուցիչ չե։ Մի՞թե արար-աշխարհը նրա համար այդ ֆրանսիացու մեջ ե։ Իսկ միստեր Աստլե՞յը։ Բայց գործն այստեղ միանգամայն անհասկանալի յեր դառնում, մինչդեռ, տե՜ր իմ, վորքա՞ն եյի յես տանջվում։
Գալով տուն, կատաղությունից յես գրիչը ձեռքս առա և գրեցի նրան հետևյալը։
«Պոլինա Ալեքսանդրովնա, յես պարզ տեսնում եմ՝ վրա յե հասնում վերջավորությունը, վոր ձեզ ել ե դիպչելու, իհարկե։ Վերջին անգամ կրկնում եմ՝ հարկավո՞ր ե թե չե ձեզ իմ գլուխը։ Թե հարկավոր լինի, գեթ վորևե բանի ― թող ձերը լինի, իսկ յես առայժմ իմ սենյակում եմ, գոնե որվա մեծ մասը, և վոչ մի տեղ չեմ մեկնի։ Պետք լինի ― գրեցեք կամ զանգահարեցեք»։
Յես փակցրի և ուղարկեցի այս տոմսը կորիդորի լաքեյի միջոցով, հրամայելով անմիջապես նրա ձեռքը հանձնել։ Յես պատասխանի չեյի սպասում, բայց յերեք րոպեյից հետո լաքեյը յեկավ՝ հաղորդելով, վոր «հրամայեց բարևել»։
Յոթերորդ ժամին ինձ կանչեցին գեներալի մոտ։
Նա առանձնասենյակում եր, հագնված, ասես տեղ գնալու վրա յեր։ Գլխարկն ու ձեռնափայտը դիվանի վրա եյին։ Մտնելիս ինձ թվաց, վոր նա կանգնած ե սենյակի մեջտեղում, վոտները չռած, գլուխը քաշ արած և ինչ-վոր ինքն իրեն բարձրաձայն խոսում եր։ Բայց հենց վոր նա ինձ տեսավ ― իսկույն բղավելով վրա տվեց վրաս, այնպես վոր յես ակամա հետ֊հետ գնացի և ուզում եյի դուրս վազել։ Բայց նա բռնեց իմ ձեռներից և քաշ տվեց դեպի բազմոցը․ նա ինքը նստեց բազմոցի վրա, ինձ նստացրեց իր դեմ բազկաթոռի վրա և ձեռներս բաց չթողնելով, դողդոջ շրթունքներով, արտասուքն աչքերին, վոր շողում եյին նրա արտևանունքների վրա, աղերսագին ձայնով ասաց․
— Ալեքսեյ Իվանովիչ, փրկեցեք, փրկեցեք, խնայեցեք։
Յես յերկար ժամանակ չեյի կարողանում բան հասկանալ․ նա շարունակ խոսում ու խոսում եր և անընդհատ կրկնում՝ «խնայեցե՜ք, խնայեցե՜ք»։ Վերջապես, յես գլխի ընկա, վոր նա ինձնից խորհուրդի նման բան ե սպասում․ կամ, ավելի լավ կլինի ասել, բոլորից լքված, թախիծի և մտատանջության մեջ, նա մտաբերեց ինձ և կանչեց, վորպեսզի գեթ խոսի, խոսի, խոսի։
Նա խելագարվել եր, առնվազն ծայր աստիճան կորցրել եր իրեն։ Նա ծալում եր ձեռները և պատրաստ եր ծունկ չոքելու իմ առջև, վորպեսզի (ի՞նչ կկարծեք) ― վորպեսզի յես իսկույն գնամ m-lle Blanche-ի մոտ և խնդրեմ, խղճահարեմ նրան վերադառնալ իր մոտ և իրեն մարդու գնալ։
— Ներեցեք, գեներալ, գոչեցի յես,― m-lle Blanche-ը գուցե և մինչև որս ինձ չի նկատել։ Յես ի՞նչ կարող եմ անել։
Սակայն հակաճառելն ապարդյուն եր․ նա չեր հասկանում, թե ի՞եչ են ասում իրեն։ Խոսք եր բաց անում նաև տատից, բայց սարսափելի կցկտուր․ նա դեռևս գլխից չեր հանել վոստիկանության հետևից ուղարկելու միտքը։
— Մեզանում, մեզանում,― սկսեց նա, հանկարծակի կատաղությունից փրփրած,― մի խոսքով, մեզանում, կարգին պետության մեջ, վորտեղ իշխանություն կա, այդպիսի պառավների վրա իսկույն խնամակալություն կհաստատեյին։ Այո՛, մեծապատիվ պարոն, այո՛,― շարունակեց նա հանկարծ նկատողություն անելու յեղանակով, վեր թռչելով տեղից և անց ու դարձ անելով սենյակում․― դուք այդ դեռ չգիտեյիք, մեծարգո պարոն,― դարձավ նա ինչ֊վոր յերևակայական պարոնին անկյունում,― ահա կիմանաք․․․ այո․․․ մեզանում այդպիսի պառավների հախիցը, հախիցն են գալիս․․․ Օ՜, սատանան տանի՜։
Նա դարձյալ բազմոցի վրա ընկավ, իսկ մի րոպեյից հետո հեծկլտալով, շնչակտուր շտապում եր պատմել ինձ, վոր m-lle Blanche-ը հենց այն պատճառով չի ուզում իր հետ ամուսնանալ, վոր հեռագրի փոխարեն տատը յեկավ և վոր հիմա պարզ ե արդեն, վոր ինքը ժառանգություն չի ստանա։ Նրան թվում եր, վոր այդ ամենից յես դեռ բան չգիտեմ։ Յես խոսք բաց արի Դե֊Գրիեյից, նա ձեռքով հուսահատական նշան արեց՝ գնա՜ց։ Իմ ամբողջ գույքս նրա մոտ գրավ ե դրած, յես մերկ եմ, վորպես բազե։ Այն փողերը, վոր դուք բերիք․․․ այն փողը ― յես չգիտեմ, թե ինչքան եր, կարծեմ, մի յոթ հարյուր ֆրանկ ե մնացել և բավական ե, ահա և ամենը, իսկ հետո՞ ― չգիտեմ, չգիտեմ․․․
— Ապա ինչպե՞ս պիտի վճարեք հյուրանոցին,― գոչեցի յես յերկյուղով,― և հետո՞ ինչ։
Նա մտազբաղ նայեց, բայց, կարծեմ, բան չհասկացավ և նույնիսկ գուցե և ասածս չլսեց։ Յես փորձեցի խոսք բաց անել Պոլինա Ալեքսանդրովնայից, յերեխաներից․ նա շտապ-շտապ պատասխանում եր՝ այո, այո, բայց իսկույն սկսում եր խոսել իշխանից, այն մասին, թե հիմա Blanche-ը կմեկնի նրա հետ և այնժամ․․․ այնժամ ապա յե՞ս ինչ անեմ, Ալեքսեյ Իվանովիչ,― դառնում եր նա ինձ հանկարծ,― յերդվում եմ աստծով։ Ապա յե՞ս ինչ անեմ,― ասացեք, չե՞ վոր դա ապերախտություն ե։ Չէ՞ վոր դա ապերախտություն ե։
Վերջապես նա հորդառատ արցունքներով լաց յեղավ։
Այդ տեսակ մարդու հետ բան չեր կարելի անել․ նրան մենակ թողնելն ել վտանգավոր եր․ նրան կարող եր մի բան պատահել։ Ասենք՝ յես մի կերպ նրանից ազատվեցի, բայց հասկացրի դայակին, վոր նա շուտ֊շուտ մտնի մոտը, բացի այդ կորիդորի լաքեյի հետ ել խոսեցի, վորը շատ խելքը գլխին տղա յե․ սա ել, իր հերթին, խոստացավ ինձ՝ մտիկ տալ։
Հենց վոր յես թողի գեներալին, յեկավ մոտս Պոտապիչը՝ թե տատը կանչում ե։ Ժամը ութն եր և նա նոր եր վերադարձել վոկսալից վերջնական տանուլ տալուց հետո։ Յես գնացի տատի մոտ՝ պառավը նստած եր բազկաթոռի վրա, բոլորովին տանջված և ըստ յերևույթին հիվանդ։ Մարֆան նրան մի թաս թեյ եր մատուցում, վոր գրեթե զոռով ստիպեցին խմել։ Տատի ձայնն ել, խոսելու յեղանակն ել, խիստ փոխվել եյին։
— Բարև, բարեկամ, Ալեքսեյ Իվանովիչ,― ասաց նա դանդաղ և ծանր թեքելով գլուխը,― ներեցեք, վոր մեկ ել անհանգիստ արի, ներեցեք ծերուկիս։ Յես, հայր իմ, ունեցած-չունեցածս այնտեղ թողի, գրեթե հարյուր հազար։ Արդարացի եյիր դու, վոր յերեկ հետս չեկար։ Հիմա յես առանց փող եմ մնացել, գրոշ չունեմ։ Հապաղել չեմ ուզում և վոչ մի րոպե, ժամը իննը և կիսին կերթամ։ Մարդ ուղարկեցի քո անգլիացու մոտ, Աստլեյ ե, ինչ ե, և մեկ շաբաթով նրանից ուզում եմ յերեք հազար ֆրանկ վերցնել։ Համոզիր դու նրան, վորպեսզի նա վատ բան չմտածի և չմերժի։ Յես դեռևս, հայր իմ, բավական հարուստ եմ։ Յես յերեք գյուղ ունեմ և յերկու տուն։ Փող ել կգտնվի, բոլորը հո հետս չե՞մ առել։ Նրա համար եմ յես այդ ասում, վոր նրա մեջ կասկած չծագի․․․ Ա՜, ահա և նա։ Լավ մարդը յերևում ե։
Միստեր Աստլեյը տատի առաջին իսկ կանչին շտապել եր գալ։ Առանց մտածելու և յերկար խոսելու նա իսկույն համարեց յերեք հագար ֆրանկ մուրհակի փոխարեն, վոր տատը ստորագրեց։ Գործն ավարտելով, նա մնաս բարով ասաց և շտապ դուրս յեկավ։
— Հիմա գնա դու ել, Ալեքսեյ Իվանովիչ։ Մի ժամից քիչ ավել ե մնացել ― ուզում եմ պառկել, վոսկորներս ցավում են։ Ներողամիտ յեղիր ծեր հիմարիս նկատմամբ։ Հիմա յերիտասարդներին այլևս թեթևամտության համար չեմ մեղադրի, այն դժբախտին ել, ձեր գեներալին, ե՜, մեղք կլիներ, վոր յես հիմա մեղադրեյի։ Փող յես նրան այնուամենայնիվ չեմ տա, վորովհետև, իմ կարծիքով, նա շատ-շատ հիմար ե, միայն թե յես ել, ծեր հիմարս, նրանից խելոք չեմ։ Ճշմարիտ վոր աստված ծերության հասակում ել կպատժի գոռոզությունը։ Դե, մնաս բարով, Մարֆուշա, վեր բարձրացրու ինձ։
Բայց յես ուզում եյի տատին ճանապարհ գցել։ Բացի այդ յես ինչ֊վոր սպասողական վիճակի մեջ եյի, յես շարունակ սպասում եյի, վոր ահա հիմա մի բան կպատահի։ Համբերությունս չեր պատում սենյակումս նստելու։ Դուրս եյի գալիս կորիդոր, անգամ դուրս յեկա մի րոպե շրջելու ծառուղում։ Իմ նամակը նրան պարզ ու կտրուկ եր, իսկ այժմյան աղետը ― հարկավ, արդեն վերջնական։ Հյուրանոցում յես լսեցի Դե-Գրիյեյի մեկնելու լուրը։ Վերջապես, յեթե նա ինձ մերժի ել վորպես բարեկամի, թերևս իբրև ծառայի չմերժի։ Պետքական եմ հո յես նրան՝ գեթ դես ու դեն ուղարկվելու համար․ պետքական կլինեմ, ինեպե՞ս կարող ե այլ կերպ լինել։
Գնացքի մեկնելու ժամանակ յես վազեցի կայարան և տատին վագոն նստեցրի։ Նրանք բոլորը միասին նստեցին հատուկ ընտանեկան վագոն։ «Շնորհակալ եմ քեզնից, քո անշահախնդիր կարեկցության համար,― ասաց նա հրաժեշտ տալիս,― Պրասկովյային ել կասես այն, ինչ յես երեկ նրան ասացի․ յես նրան կսպասեմ»։
Յես գնացի տուն։ Գեներալի համարի մոտով անցնելիս յես հանդիպեցի դայակին և տեղեկացա գեներալից։― Ե՜հ, վոչինչ,― պատասխանեց նա տխուր։ Բայց յես ներս մտա և առանձնասենյակի դռան շեմ,ին կանգ առա՝ սաստիկ զարմացած։ M-lle Blanche-ը և գեներալը ինչ֊վոր բանի վրա հրհռում եյին, veuve Cominges-ն ել այստեղ նստած եր բազմոցի վրա։ Գեներալը, ըստ յերևույթին խելահեղ ուրախ՝ թոթովում եր ամեն տեսակ անմտություններ և քրքջում նյարդային տևական ծիծաղով, վորից նրա վողջ դեմքը ծածկվում եր անթիվ կնճիռներով և աչքերը թագնվում եյին ինչ-վոր տեղ։ Հետո հենց իրենից, Blanche-ից իմացա, վոր վռնդելով իշխանին և տեղեկանալով գեներալի սգի մասին, միտք ե արել միխթարել նրան և մի րոպեյով մտել ե մոտը։ Բայց չի իմացել խեղճ գեներալը, վոր այդ րոպեյին նրա բախտը վճռված եր և Blanche-ը արդեն պատրաստություն եր տեսնում, վորպեսզի վաղն ևեթ, առաջին իսկ առավոտյան գնացքով սլանա Փարիզ։
Կանգ առած գեներալի առանձնասենյակի շեմքին՝ յես հետ մտածեցի մտնել և աննկատ դուրս յեկա։ Բարձրանալով իմ սենյակը և բանալով դուռը, յես կիսախավարում հանկարծ ինչ-վոր կերպարանք նկատեցի, վոր նստած եր աթոռի վրա, անկյունում, լուսամուտի մոտ։ Նա վեր չկացավ իմ ներս մտնելիս։ Յես արագ մոտեցա և շունչս կտրվեց ― դա Պոլինան եր։
Տասնչորսերորդ գլուխ
Յես ուղղակի ճչացի:
— Ի՞նչ, ի՞նչ կա,— տարորեն հարցնում եր նա։ Նա դժգույն ու մռայլ եր։
— Ինչպե՞ս թե ինչ։ Դուք։ Այստեղ, ինձ մոտ։
— Յեթե յես գալիս եմ, ապա վողջ եությամբս եմ գալիս։ Դա իմ սովորությունն ե։ Դուք այդ իսկույն կտեսնեք․ մի մոմ վառեցեք։
Յես մոմ վառեցի։ Նա վեր կացավ, մոտեցավ սեղանին և իմ առջև դրեց մի բացված նամակ։
— Կարդացեք,― հրամայեց նա։
— Սա Դե-Գրիյեյի ձեռքն ե,― գոչեցի յես, բռնելով նամակը։ Իմ ձեռները դողդողում եյին և տողերր թռչկոտում եյին, աչքերիս առջև։ Յես մոռացել եմ նամակի ճշգրիտ արտահայտությունները, բայց ահա այդ նամակը,― յեթե վոչ բառ առ բառ, գեթ միտք առ միտք։
«Mademoiselle,― գրել եր Դե-Գրիյեն,― անբարենպաստ պարագաները հարկադրում են ինձ անհապաղ մեկնել։ Դուք, իհարկե, ինքներդ նկատել եք, վոր յես դիտմամբ խուսափում եյի ձեզ հետ վերջնականապես բացատրվելուց, մինչև վոր բոլոր հանգամանքները պարզվեն։ Ձեր ծեր ազգականի (de la vieille dame[137]) գալուստը և նրա անմիտ վարմունքը վերջ դրին բոլոր իմ տարակուսանքներին։ Իմ սեփական խանգարված գործեր արգելում են ինձ վերջնականապես հետագայում տածել քաղցր հույսեր, վորոնցով յես ինձ թույլ եյի տվել միառժամանակ հարբել։ Ցավում եմ անցյալի համար, բայց լիահույս եմ, վոր իմ վարքի մեջ դուք վոչ մի բան չեք գտնի, վոր անարժան լիներ ժանտիլոմին և ազնիվ մարդուն (gentilhomme et honnête homme[138]) կորցնելով գրեթե բոլոր փողերս, վոր պարտք եյի տվել ձեր խորթ հորը, յես ծայրագույն անհրաժեշտության մեջ եմ ոդտվելու նրանից, ինչ վոր ինձ մնացել ե․ յես արդեն իմաց եմ տվել Պետերբուրգ իմ բարեկամներին, վոր իսկույն ևեթ կարգադրեն վաճառքի հանել ինձ մոտ գրավ դրած դույքը․ սակայն գիտենալով, վոր ձեր թեթևամիտ խորթ հայրը ծախսել ե ձեր սեփական փողերը, յես վճռեցի նրան հիսուն հազար ֆրանկ զիջել և վերադարձնում եմ նրա գույքի գրավաթղթերից մի մասը, այդ գումարի, այնպես վոր ձեզ հիմա հնարավորություն ե տրվում վերադարձնել ձեր կորուստը, պահանջելով նրանից կալվածքը դատական կարգով։ Հուսով եմ, mademoiselle[139], վոր գործերի ներկա վիճակում իմ արածը ձեզ համար շատ շահավետ կլինի։ Հույս ունեմ նաև, վոր այս վարմունքով յես լիովին ազնիվ մարդու պարտականություն եմ կատարում։ Հավատացած յեղեք, վոր ձեր հիշատակը ընդմիշտ դրոշմված ե իմ սրտում»։
— Ի՞նչ կա վոր, այս ամենը պարզ ե,― ասացի յես, դիմելով Պոլինային,― մի՞թե դուք կարող եյիք ուրիշ, բան սպասել,― ավելացրի յես զայրույթով։
— Յես վոչինչ չեյի սպասում,― պատասխանեց նա, առյերևույթ հանգիստ, բայց նրա ձայնը դողում եր,― յես վաղուցհետե ամեն ինչ վորոշել եյի․ յես կարդում եյի նրա մտքերը և իմանում, թե ի՞նչ ե մտածում նա։ Նա կարծում եր, թե յես ձգտում եմ․․․ թե յես պնդելու յեմ․․․ (նա կանգ առավ, առանց ավարտելու, պռոշը կծեց և լռեց)։ Յես դիտմամբ կրկնապատկեցի արհամարհանքս նրա նկատմամբ,― վերսկսեց նա,― յես սպասում եյի, թե նա ինչ կանի։ Յեթե ժառանգության մասին հեռագիր գալու լիներ,― յես նրա յերեսովը կշպրտեյի այն իդիոտի (խորթ հորս) պարտքը և կվռնդեյի նրան։ Նա վաղուց, վաղուցհետե ատելի յեր ինձ համար։ Ո՜, առաջ նա այս տեսակ մարդ չեր, հազար անգամ այս տեսակ չեր, իսկ հիմա, իսկ հիմա․․․ Ո՜, ինչ յերջանկություն կլիներ շպրտել նրան հիմա, նրա ստոր յերեսովը տալ այդ հիսուն հազարը և թքել․․․ և թուքը յերեսովը քսել։
— Բայց թուղթը,― նրա վերադարձրած հիսուն հազարի գրավաթուղթը գեներալի մոտ ե, չե՞։ վերցրեք և հետ տվեք Դե֊Գրիյեյին։
— Ո՜, այդ չի, այդ չի․․․
— Այո, ճիշտ ե, այդ չի։ Համ ել գեներալը ինչի՞ յե հիմա ընդունակ։ Իսկ տա՞տը,― գոչեցի հանկարծ յես։
Պոլինան մի տեսակ ցրված և անհամբեր նայեց վրաս։
— Ինչո՞ւ տատը,— տհաճությամբ ասաց Պոլինան,― յես չեմ կարող նրա մոտ գնալ․․․ վոչ վոքից ներողություն խնդրել չեմ ուզում,― ավելացրեց նա գրգռված։
— Ի՞նչ աներ,― գոչեցի յես,― և ինչպե՞ս, այդ ինչպե՞ս ե յեղել, վոր դուք սիրել եք Դե-Գրիյեյին։ Ո՜, ստո՛ր, ստո՛ր մարդ։ Ուզո՞ւմ եք, յես նրան սպանեմ մենամարտության մեջ։ Ոորտե՞ղ ե նա հիմա։
— Նա Ֆրանկֆուրտ ե և այնտեղ կմնա յերեք որ։
— Ձեր մի հատիկ խոսքը և յես կերթամ, վաղն ևեթ, առաջին իսկ գնացքովը,― ասացի յես ինչ-վոր հիմար ենտուզիազմով։
Նա խնդաց։
― Ինչ կլինի վոր, նա դեռ կասի, մի գուցե՝ նախ վերադարձրեք հիսուն հազար ֆրանկը։ Համ ել ինչի՞ համար պիտի մենամարտի նա․․․ Ի՞նչ դատարկ բան ե։
— Վորտեղի՞ց ապա վերցնենք այդ հիսուն հազար ֆրանկը,― կրկնեցի յես,― ատամներս կրճտացնելով,― ասես հնարավոր լիներ հանկարծակի հատակից բարձրացնել այդ գումարը․― լսեցեք՝ միստեր Աստլե՞յը,― հարցրի յես, դառնալով նրան, սկսելով ինչ-վոր տարորինակ միտք արտահայտել։ Նրա աչքերը պսպղացին։
— Մի՞թե դու ինքդ կամենում ես, վոր յես քեզնից այդ անգլիացու, մոտ գնամ, ի՞նչ ե,― ասաց նա նայելով դեմքիս ներթափանցող հայացքով և դառը ժպիտով։ Առաջին անգամ իր կյանքում նա ինձ դու ասաց։
Կարծեմ այդ րոպեյին հուզմունքից նրա գլուխը պտտեց և հանկարծ նա նստեց բազմոցի վրա, ասես ուժասպառ։
Կարծես կայծակ խանձեց ինձ․ յես կանգնել եյի և չեյի հավատում աչքերիս, չեյի հավատում ականջներիս։ Ուրեմն նա ինձ սիրում ե։ Նա ինձ մոտ ե յեկել և վոչ թե միստեր Աստլեյի մոտ։ Նա, մենակ, աղջիկ տեղովը յեկել ե իմ սենյակը հյուրանոցում, ուրեմն վարկաբեկել ե իրեն ամբողջ ժողովրդի աչքում, և յես կանգնել եմ նրա առջև և դեռ չեմ ել հասկանում։
Մի վայրենի միտք փայլատակեց իմ գլխում։
— Պոլի՜նա, մի ժամ միայն ինձ ժամանակ տուր։ Սպասիր այստեղ միայն մեկ ժամ և․․․ յես կվերադառնամ։ Այդ․․․ այդ անհրաժեշտ ե։ Ա՛յ, կտեսնես։ Մնա այստեղ, մնա այստեղ։
Յեվ յես դուրս վազեցի սենյակից, առանց պատասխանելու նրա զարմացած հարցական հայացքին․ նա հետևիցս ինչ-վոր բղավեց, բայց յես չվերադարձա։
Այո, յերբեմն ամենավայրենի միտքը, առյերևույթ ամենաանհնարին միտքը այնքան ուժեղ ե ամրանում մարդու գլխում, վոր վերջիվերջո ընդունում ես վորպես իրագործելի միտք․․․ Այդ քիչ ե․ յեթե գաղափարը միանում ե ուժգին, կրքոտ ցանկության հետ, ապա գուցե և յերբեմն ընդունես նրան, վերջապես, վորպես ճակատագիր, անհրաժեշտ, կանխորոշած, այնպիսի մի բան, վոր այլևս չի կարող չլինել, չկատարվել։ Գուցե այստեղ մի բան ել կա, նախազգացումների վորևե կոմբինացիա, կամքի վորևե արտասովոր լարում, ինքնաթունավորում սեփական յերևակայությամբ կամ ուրիշ բանով,― չգիտեմ, բայց ինձ այդ յերեկո (վոր յես յերբեք իմ որում չեմ մոռանա) պատահեց հրաշք մի դեպք։ Թեև այդ դեպքը միանգամայն արդարանում ե թվաբանական հաշվով, բայց այնուհանդերձ ինձ համար մինչև հիմա յել հրաշք ե։ Յեվ ինչո՞ւ, ինչո՞ւ, այդ համոզումը այնքան խոր, ամուր նստեց մեջս և այնքան ժամանակից վեր։ Անշուշտ յես արդեն խորհում եյի դրա մասին,― կրկնում եմ ձեզ,― վոչ թե դեպքի մասին, վոր ի թիվս այլոց կարող ե կատարվել (և, ուրեմն, կարող ե և չլինել), այլ այնպիսի մի բանի մասին, վոր վոչ մի դեպքում չի կարող կատարվել։
Տասից քառորդ եր բանել, յես ներս մտա վոկսալ այդպիսի ամուր հույսով և միաժամանակ այնպիսի հուզումով, վոր յես դեռևս յերբեք չեմ զգացել։ Խաղասրահներում տակավին բավական ժողովուրդ կար, թեև առավոտյանից յերկու անգամ քիչ։
Ժամը տասից հետո խաղի սեղանների մոտ մնում են իսկական, թունդ խաղամոլները, վորոնց համար հանքային ջրերում միայն ռուլեթ գոյություն ունի, վորոնք միայն նրա համար են յեկել, վորոնք գրեթե չեն նկատում, թե ինչ ե կատարվում նրանց շուրջը և ամբողջ սեզոնի ընթացքում վոչ մի բանով չեն հետաքրքրվում, մենակ առավոտից մինչև յերեկո խաղում են և պատրաստ կլինեյին խաղալու գուցե և վողջ գիշերը մինչև լույս, յեթե կարելի լիներ։ Յեվ նրանք միշտ տհաճությամբ են ցրվում, յերբ վոր ժամը տասներկուսին ռուլեթը փակում են։ Յեվ յերբ վոր ավագ կրուպյորը, ռուլեթի փակելուց առաջ, տասներկուսի մոտերքին, հայտարարում ե՝ «Les trois derniers coups, messieurs!»[140], նրանք այդ վերջին յերեք զարկերի ընթացքում պատրաստ են լինում յերբեմն վեր գալու իրենց գրպանի վողջ յեղած֊չեղածը և իրոք հենց այստեղ ել ամենից շատ տանուլ են տալիս։ Յես անցա այն սեղանի մոտ, վորի մոտ վոր նստել եր տատը։ Շատ ել նեղվածք չեր, այնպես վոր յես շուտով սեղանի մոտ կանգնելու տեղ գրավեցի։ Ուղղակի դիմացս, կանաչ մահուդի վրա, գծագրված եր «Passe»[141] բառը։
«Passe»-ը թվերի շարք ե տասնըննից մինչև յերեսունը ներառյալ։ Առաջին իսկ կարգը, մեկից մինչև տասնութը ներառյալ, կոչվում ե «Manque»[142]․ բայց իմ ի՞նչ գործն եր այդ ամենը։ Յես հաշիվ չեյի անում, յես անգամ չեյի լսում, թե վոր թվի վրա կանգ առավ վերջին զարկը և, սկսելով խաղը, չհարցրի ել ― ինչպես կաներ յուրաքանչյուր փոքր ի շատե հաշվող խաղացող։ Յես հանեցի իմ բոլոր քսան ֆրիդրիխսդորը և գցեցի իմ առջևի «Passe»-ի վրա։
— Vingt deux![143]― բղավեց կրուպյորը։
Յես տարա և դարձյալ բոլորը վեր յեկա՝ ունեցածս և տարածս։
— Trente et un[144],― ճչաց կրուպյորը։
Դարձյալ տարած։ Ընդամենը, ուրեմն, ութսուն ֆրիդրիխոդոր դառավ։ Յես բոլոր ութսուն ֆրիդրիխսդորն ել շարժեցի քսան միջին թվերի վրա (տարածը յեռակի յե լինում, բայց յերկու շանս ե դեմս)― անիվը պատվեց և քսանչորս դուրս եկավ։ Իմ առջև դրին յերեք փաթթոց հիսունական ֆրիդրիխսդորանոց և տասը վոսկեդրամ․ ընդամենը, նախընթացի հետ, մոտս յերկու հարյուր ֆրիդրիխոդոր գոյացավ։
Յես, ասես թե, տենդի մեջ եյի և փողի վողջ այդ կույտը կարմրի վրա քաշեցի ― և հանկարծ ուշքի յեկա։ Յեվ միայն մեկ անգամ, վողջ այդ յերեկոյի ընթացքում, ամբողջ խաղի ընթացքում, յերկյուղը սառնության պես անցավ միջովս և վոտ ու ձեռներս դողացրեց։ Յես սարսափով զգացի և վայրկյանապես գիտակցեցի՝ ի՞նչ կնշանակի ինձ համար հիմա տանուլ տալը։ Վեր յեկածս — իմ վողջ կյանքն եր։
— Rouge[145],― բղավեց կրուպյորը, և յես շունչ առա, հրե մրջյուններ եյին անցնում մարմնովս։ Ինձ վճարեցին թղթադրամով։ Ուրեմն, ընդամենը, արդեն չորս հազար ֆլորին և ութսուն ֆրիդրիխոդոր եղավ։ (Այն միջոցին դեռևս յես ի վիճակի եյի հետևել հաշվին)։
Այնուհետև, հիշում եմ, յես քսան միջին թվերի վրա յերկու հազար ֆլորին վեր յեկա և տանուլ տվի, վեր յեկա ունեցածս վոսկին և ութսուն ֆրիդրիխսդոր ― ելի տանուլ տվի։ Կատաղեցի՝ յես վերցրի վերջին յերկու հազար ֆլորինը, վոր մնացել եր ձեռքիս և վեր յեկա տասներկու առաջին թվերի վրա ― հենց այնպես, յա բախտ, շմարանա, առանց հաշվի։ Ասենք սպասումի մի ակնթարթ յեղավ, վոր նման եր թերևս այն տպավորության, վոր զգացել ե m-me Blanchard-ը[146], յերբ վոր նա, Փարիզում, ոդապարիկից գետին ընկավ։
— Quatre![147]— բղավեց կրուպյորը։ Ընդամենը, վեր յեկածս գումարի հետ, ելի վեց հազար ֆլորին գոյացավ։ Յես արդեն հաղթողի տեսք ունեյի, յես այլևս հիմա վոչ մի բանից չեյի վախենում և չորս հազար ֆլորինը գցեցի սևի վրա։ Մոտ իննը մարդ, հետևելով ինձ, շտապեցին սևի վրա վեր գալ։ Կրուպյորներն իրար եյին նայում և իրար հետ խոսում։ Շուրջը ― խոսում ու սպասում եյին։
Դուրս եկավ սևը։ Յես այլևս վոչ հաշիվն եմ հիշում, վոչ իմ վեր գալու հաջորդականությունը։ Հիշում եմ միայն, ինչպես յերազում, վոր յես արդեն տարել եյի, կարծեմ, մոտ տասնվեց հազար ֆլորին, հանկարծ յերեք դժբախտ զարկով, նրանցից տասներկու հազարը տանուլ տվի․ հետո վերջին չորս հազարը քշեցի «passe»-ի վրա (բայց այդ միջոցին այլևս վոչինչ չեյի զգում․ յես միայն սպասում եյի, մի տեսակ մեքենաբար, անխոհ)― և դարձյալ տարա․ հետո դարձյալ տարա չորս անգամ իրար վրա։ Հիշում եմ միայն, վոր յես հազարներով եյի փող կրում․ հիշում եմ նաև, վոր ամենից հաճախ տասներկու միջին թվերն եյին դուրս գալիս, վորոնց ել յես կպել եյի։ Նրանք մի տեսակ կանոնավոր եյին յերևան գալիս, անպայման յերեք, չորս անգամ իրար վրա, ապա չքանում եյին յերկու անգամ և հետո վերադառնում դարձյալ յերեք կամ չորս անգամ իրար վրա։ Այս զարմանալի կանոնավորությունը յերբեմն հանդիպում ե տևականորեն և ահա այդ ե, վոր շփոթեցնում ե իսկական խաղացողներին, վորոնք մատիտը ձեռներին գրի յեն առնում։ Յեվ ի՜նչ ― բախտի ի՜նչ սարսափելի ծաղր ե պատահում այստեղ։
Յես կարծում եմ՝ գալուցս կես ժամից ավելի ժամանակ չեր անցել։ Հանկարծ կրուպյորը հաղորդեց ինձ, վոր յես յերեսուն հազար ֆլորին եմ տարել, իսկ վորովհետև բանկը մի անգամից ավելի մեծ գումարի համար պատասխանատու լինել չի կարող, ապա ուրեմն ռուլեթը կփակվի մինչև վաղը առավոտ։ Յես վերցրի իմ ամբողջ վոսկին, ածեցի գրպաններս, վերցրի բոլոր թղթադրամներս և իսկույն ուրիշ սեղանի անցա, ուրիշ սրահում, վորտեղ ուրիշ ռուլեթ կար, իմ հետևից խուժեց վողջ ամբոխը․ այնտեղ իսկույն տեղ բաց արին և յես նորից վեր գալ սկսեցի, շմարանա և անհաշիվ։ Չեմ հասկանում, ինչը փրկեց ինձ։
Յերբեմն, ասենք, գլխումս սկսում եր հաշիվ յերևան գալ։ Յես կպչում եյի վորևե թվերի կամ շանսերի, բայց շուտով թողնում եյի նրանց և վեր գալիս դարձյալ գրեթե անգիտակցորեն։ Յերևի յես շատ ցրված եյի, հիշում եմ, վոր կրուպյորները հաճախ ուղղում եյին խաղս։ Յես կոպիտ սխալներ եյի անում։ Քունքերս թրջվել եյին քրտինքից և ձեռներս դողդողում եյին։ Մոտ եյին թռչում պոլյաչոկներ ծառայության առաջարկներով, բայց յես նրանց յերբեք չեյի լսում։ Բախտս չեր ընդհատվում։ Հանկարծ շուրջս բարձր խոսակցություն և ծիծաղ բարձրացավ։ Բրավո, բրավո ― բղավում եյին բոլորը, միքանիսն անգամ ծափ եյին տալիս։ Յես այստեղ ել եյի յերեսուն հազար ֆլորին պոկել և բանկը դարձյալ փակել եյին մինչև վաղը։
— Գնացեք, գնացեք,― ինչ-վոր ձայն շշնջում եր աջից։ Դա ինչ-որ ֆրանկֆուրտցի ջհուդ եր․ նա շարունակ կանգնած եր կողքիս և կարծեմ յերբեմն ոգնում եր ինձ խաղի միջոցին։
— Ի սեր աստծո, գնացեք,― շշնջաց մի ուրիշ ձայն ձախ ականջիս։ Յես հարևանցի նայեցի։ Դա շատ համեստ և վայելուչ հագնված մի տիկին եր, մոտ յերեսուն տարեկան, մի տեսակ հիվանդոտ, գունատ, հոգնած դեմքով, վոր հիմա յել հիշեցնում եր նրա վաղեմի հրաշալի գեղեցկությունը։ Այդ րոպեյին յես գրպանս լցնում եյի թղթադրամներով, վոր ճխլտում եյի և հավաքում եյի սեղանի վրա մնացած վոսկին։ Վերցնելով հիսուն ֆրիդրիխսդորանոց վերջին փաթթոցը, յես մի անգամայն աննշմար կոխեցի այն դժգույն տիկնոջ բուռը․ սաստիկ ցանկություն ծագեց մեջս այն պահին այդ անել և նրա բարակ, նիհար մատիկները, հիշում եմ, ամուր սեղմեցին ձեռքս, իբրև խորին շնորհակալության նշան։ Այդ ամենը կատարվեց մի ակնթարթում։
Հավաքելով ամենը, յես արագ անցա trente et quarante-ի[148]։ Դա ռուլեթ չե, դա թղթախաղ ե։ Այս խաղում բանկը մի անգամից պատասխանատու յե հարյուր հազար թալերի դեմ։ Վեր գալու ամենամեծ գումարը դարձյալ չորս հազար ֆլորին եր։ Յես խաղը բոլորովին չգիտեյի և վոչ մի վեր գալու ձև չգիտեյի, բացի կարմրից և սևից, վոր այստեղ ել կային։ Նրանցից ել կպա յես։ Վողջ վոկսալը խռնվել եր շուրջս։ Չեմ հիշում, միտք արի՞ արդյոք այդ միջոցին գեթ մի անգամ Պոլինայի մասին։ Յես այն պահին ինչ֊վոր անկրկելի վայելք եյի զգում վերցնել ու կրել թդթադրամներ, վոր դեզի նման աճում եյին իմ առջև։
Ճիշտ վոր ճակատագիրն եր հրում ինձ։ Այս անգամ ասես դիտմամբ տեղի ունեցավ մի հանգամանք, վոր, ասենք, բավական հաճախ ե կրկնվում խաղում։ Կկպչի բախտը, որինակ, կարմրին և բաց չի թողնում նրան տասը, անգամ տասնհինգ անգամ իրար վրա։ Անցյալ որը յես լսեցի, վոր անցած շաբաթ կարմիրը դուրս ե յեկել քսաներկու անգամ իրար վրա․ ռուլեթ խաղացողները այդպիսի բան չեն ել հիշում և զարմանքով եյին պատմում։ Հասկանալի բան ե, բոլորը թողնում են կարմիրը, և տասը անգամից հետո, որինակ, գրեթե վոչ-վոք սիրտ չի անում նրա վրա վեր գալ։ Սակայն սևի վրա ել, կարմրի հակառակի, վոչ մի փորձառու խաղացող վեր չի գալիս։ Փորձված խաղացողը գիտե՝ ինչ կնշանակի «պատահմունքի այդ կամակորությունը»։ Որինակ, կարծես թե տասնվեց անգամ կարմիր դուրս գալուց հետո՝ տասյոթերորդ զարկին անպատճառ սևի վրա պիտի կանգ առնի։ Սկսնակները խմբերով վրա յեն տալիս այդպիսի դեպքերում սևի վրա, կրկնապտտկում, յեռապատկում գումարը և սաստիկ տանուլ տալիս։
Սակայն յես, ինչ-վոր տարորինակ կամակորությամբ, նկատելով, վոր կարմիրը դուրս յեկավ յոթ անգամ իրար վրա, դիտմամբ կպա կարմրից։ Յես համոզված եմ, վոր կիսով չափ ինքնասիրությունից եյի անում․ յես ուզում եյի հանդիսատեսներին զարմացրած լինել խելահեղ ռիսկով և ― ո՜ տարորինակ զգացողություն ― յես պարզորոշ հիշում եմ, վոր իրոք առանց ինքնասիրության վորևե կոչի ռիսկի սարսափելի ծարավ համակեց ինձ։ Գուցե այդքան զգացողություններից անցնելով, հոգին չի հագենում, այլ միայն գրգռվում նրանցից և նորից զգացողություններ պահանջում և ավելի ուժեղ ու ուժեղ, մինչև վերջնական հոգնածություն։ Յեվ, ճշմարիտ, չեմ ստում, յեթե խաղի կանոնադրությունը թույլ տար մի անգամից հիսուն հազար ֆլորին վեր գալ, յես անտարակույս վեր կգայի։ Շուրջս բղավում եյին, վոր դա խելագարություն ե, վոր կարմիրը տասնչորսերորդ անգամն ե դուրս գալիս։
— Monsieur a gagné déjà cent mille florins[149],— հնչեց մոտս մեկի ձայնը։
Յես հանկարծակի ուշքի յեկա։ Ինչպե՞ս։ Յես այս յերեկո հարյուր հազար ֆլորի՞ն եմ տարել։ Ավելին ինչի՞ս ե պետք վոր։ Յես արագ-արագ թղթադրամները ճխլելով կոխեցի գրպանս, առանց համարելու հավաքեցի վողջ վոսկին, բոլոր փաթթոցները և դուրս վազեցի վոկսալից։ Շուրջս՝ ամենքը ծիծաղում եյին, յերբ վոր յես անցնում եյի սրահներից, նայելով իմ դուրս ընկած գրպաններին և նյարդային քայլվածքին վոսկու ծանրությունից։ Միքանի ձեռք պարզեց ինձ․ յես բռերով բաժանում եյի, ինչքան վոր բուռս բռնում եր։ Յերկու ջհուդ կանգնեցրին ինձ յելքին։
— Դուք խիզախ եք։ Դուք շատ խիզախ եք,― ասացին նրանք ինձ,― սակայն վաղը առավոտյան անպայման գնացեք, ինչքան կարելի յե շուտ, թե չե դուք բոլորը, բոլորը տանուլ կտաք․․․
Յես չեյի լսում նրանց։ Ծառուղին մութն եր, այնպես վոր մարդ իր ձեռքը չեր տեսնում։ Մինչև հյուրանոց կես վերստ ճանապարհ կար։ Յես յերբեք չեմ վախեցել վոչ գողերից, վոչ ավազակներից, նույնիսկ փոքրիկ ժամանակս․ հիմա ել նրանց մասին չեյի մտածում։ Ասենք, յես չեմ հիշում, թե ինչի մասին եյի մտածում ճանապարհին․ մտորում չկար։ Յես միայն հաջողության, հաղթանակի, հզորության ինչ֊վոր սարսափելի վայելք եյի զգում, չգիտեմ ինչպես արաահայտեմ այդ։ Մեկ-մեկ իմ առջև յերևան եր գալիս Պոլինայի պատկերը․ յես հիշում և գիտակցում եյի, վոր գնում եմ նրա մոտ, իսկույն կլինեմ նրա հետ և կսկսեմ պատմել նրան, ցույց տալ․․․ Բայց յես արդեն հազիվ եյի հիշում, թե նա նոր ինչ եր ասում ինձ և ինչու գնացի յես և բոլոր զգացողությունները, վոր ընդամենը ժամուկես առաջ կային, հիմա ինձ թվում եյին վաղուցհետե անցած, փոխված, հնացած, վորոնց մենք այլևս չենք մտաբերելու, վորովհետև այսուհետև ամեն ինչ նորից կսկսվի։ Գրեթե ծառուղու ծայրին յերկյուղ պատեց ինձ «ապա յեթե հիմա ինձ սպանեն և կողոպտե՞ն»։ Ամեն քայլափոխում յերկյուղս աճում եր կրկնակի։ Յես գրեթե վազում եյի։ Հանկարծ, ծառուղու վերջում փայլեց մեր հյուրանոցը, լուսավորված անհամար կրակներով,― փառք աստծու՝ տանն եմ։
Յեվ վազ տալով բարձրացա իմ հարկն ու արագ բաց արի դուռը։ Պոլինան ներսն եր և նստած եր իմ բազմոցի վրա, վառ մոմի առջև, ձեռները խաչաձև ծալած։ Նա նայեց վրաս զարմանքով և, իհարկե, այդ րոպեյին յես շա՜տ տարորինակ տեսք ունեյի։ Յես կանգ առա նրա առջև և սկսեցի դուրս բերել ու սեղանի վրա գցել իմ փողի վողջ կույտը։
Տասնհինգերորդ գլուխ
Հիշում եմ նա սարսափելի շեշտակի նայում եր դեմքիս, բայց չեր շարժվում տեղից, չփոխելով անդամ դիրքը։
— Յես յերկու հարյուր հազար ֆրանկ եմ տարել,― գոչեցի յես, նետելով վերջին փաթթոցը։ Թղթադրամների և վոսկու փաթթոցների ահագին կույտը ծածկեց վողջ սեղանը, և յես չեյի կարողանում աչքս հեռացնել այդ կույտից․ մեկ-մեկ յես իսպառ մոռանում եյի Պոլինային։ Մեկ սկսում եյի կարգի բերել թղթադրամների կույտերը, դարսում եյի միասին, մեկ մի ընդհանուր դեզում զատում եյի վոսկին․ մեկ ամեն ինչ թողնում և արագ-արագ անցուդարձ եյի անում սենյակում, խորհում, ապա հանկարծ դարձյալ մոտենում սեղանին, դարձյալ սկսում համարել փողը։ Հանկարծ, ասես ուշքի յեկած, յես արագ-արագ դուռը փակեցի, յերկու անգամ պտտելով բանալին։ Հետո կանգ առա, մտամոլոր, իմ փոքրիկ չեմոդանի առջև։
— Չեմոդանի մեջ չդնե՞մ մինչև վաղը,― հարցրի հանկարծ յես, դառնալով դեպի Պոլինան, հանկարծ մտաբերելով նրան։ Իսկ նա շարունակ նստած եր, անշարժ և նույն տեղում, բայց ուշի-ուշով հետևում եր ինձ։ Տարորինակ եր մի տեսակ նրա դեմքի արաահայտությունը․ դուր չեկավ ինձ այդ արտահայտությոլնը։ Չեմ սխալվի, յեթե ասելու լինեմ, վոր նրա մեջ ատելություն կար։
Յես արագ մոտեցա նրան։
— Պոլինա, ահա քսանհինգ հազար ֆլորին ― դա կանի հիսուն հազար ֆրանկ, նույնիսկ ավելի։ Վերցրեք, շպրտեցեք վաղը նրա յերեսին։
Նա ինձ չպատասխանեց։
— Յեթե կամենում եք, յես ինքս կտանեմ, վաղ առավոտյան։ Լա՞վ։
Նա հանկարծ խնդաց։ Յերկար ծիծաղում եր նա։
Յես զարմանքով և վշտալից զգացմունքով նայում եյի նրան։ Այդ ծիծաղը շատ նման եր նրա մանրիկ, ծաղրական ծիծաղին ինձ վրա, վոր միշտ զուգադիպում եր իմ ամենաբուռն բացատրություններին։ Վերջապես նա դադարեց և հոնքերը կիտեց․ հոնքերի տակից նա խիստ հայացքով նայում եր վրաս։
— Յես ձեր փողը չեմ վերցնի,― ասաց նա արհամարհանքով։
— Ինչպե՞ս։ Այդ ի՞նչ կնշանակի,― բղավեցի յես,― Պոլինա, ինչո՞ւ։
— Յես ձրի փող չեմ վերցնում։
— Յես առաջարկում եմ, վորպես բարեկամ․ յես ձեզ կյանքս եմ առաջարկում։
Նա նայեց վրաս տևական, զննող հայացքով, ասես կամենալով թափանցել մեջս։
— Դուք թանգ եք տալիս,― ասաց նա քմծիծաղով,— Դե-Գրիյեյի սիրուհին հիսուն հազար ֆլորին չարժե։
— Պոլինա, ինչպե՞ս կարելի յե հետս այդպես խոսել,— գոչեցի յես կշտամբանքով,― մի՞թե յես Դե֊Գրիյե յեմ։
— Յես ձեզ ատում եմ։ Այո․․․ այո․․․ յես ձեզ Դե֊Գրիյեյից ավել չեմ սիրում,― ճչաց նա, փայլատակելով աչքերով։
Այստեղ նա ձեռներով ծածկեց դեմքը և հիսթերիկ յեղավ։ Յես արագ֊արագ մոտեցա նրան։
Յես հասկացա, վոր իմ բացակայությամբ նրան մի բան ե պատահել։ Նա ասես թե խելքը կորցրել եր։
— Գնիր ինձ։ Կուզե՞ս։ Կուզե՞ս։ Հիսուն հազար ֆրանկով, ինչպես Դե֊Գրիյեն,― դուրս պրծավ նրա բերնից ջղաձիգ հեծկլտանքների հետ։ Յես գրկեցի նրան, համբուրում եյի նրա ձեռները, վոտները, ծունկ չոքեցի նրա առջև։
Հիսթերին անցնում եր։ Նա յերկու ձեռքը դրել եր ուսերիս և սևեռուն հայացքով զննում եր ինձ․ կարծես իմ դեմքի վրա բան եր ուզում կարդալ։ Նա ականջ եր դնում, բայց ըստ յերևույթին չեր լսում, թե ինչ եյի ասում յես նրան։ Ինչ֊վոր հոգս և մտատանջություն եր յերևացել նրա դեմքին։ Յես վախենում եյի նրա համար․ ինձ միանգամայն թվում եր, վոր նրա խելքը խանգարվել ե։ Մեկ նա կամացուկ ինձ իրեն եր քաշում․ հավատ ընծայող ժպիտ եր թափառում նրա դեմքին․ և հանկարծակի նա ինձ հրում եր և դարձյալ սկսում եր նայել վրաս մռայլված հայացքով։
Հանկարծ նա սկսեց ինձ գրկել։
— Դու հո ինձ սիրո՞ւմ ես, սիրո՞ւմ ես,― ասում եր նա,― չե՞ վոր դու, չե՞ վոր դու․․․ իմ պատճառով ուզում եյիր մենամարտել բարոնի հետ։― Յեվ հանկարծ նա փռթկաց, կարծես ինչ֊վոր ծիծաղելի և սիրալի բան միտքն ընկավ։ Նա և՛ ծիծաղում եր, և՛ լալիս միաժամանակ։ Ի՞նչ անեյի յես ապա։ Յես ինքս ել ասես տենդի մեջ եյի։ Հիշում եմ՝ նա ինձ սկսում եր մի բան ասել,— բայց յես գրեթե վոչինչ չեյի կարողանում հասկանալ։ Դա ինչ-վոր զառանցանք եր, թոթովանք,― ասես թե նա ինչ-վոր բան եր ինձ ուզում շուտ֊շուտ պատմել,― զառանցանք, վոր յերբեմն ընդհատվում եր ամենաուրախ ծիծաղով, վոր ինձ վախեցնում եր։ «Չե, չե, դու սիրելի յես, սիրելի»,— կրկնում եր նա։ «Դու իմ հավատարիմն ես», և դարձյալ ձեռները դնում եր ուսերիս, ելի նայում եր վրաս և շարունակում կրկնել․ «Դու ինձ սիրո՞ւմ ես․․․ սիրո՞ւմ ես․․․ սիրելո՞ւ յես»։ Յես աչքս նրանից չեյի դարձնում․ յես դեռևս յերբեք չեյի տեսել նրա քնքշության և սիրո նման թափը։ Ճիշտ ե, դա, իհարկե, զառանցանք եր, բայց․․․ նկատելով իմ կրքոտ հայացքը, նա հանկարծ խորամանկ ժպտում եր․ առանց վորևե պատճառի նա հանկարծ խոսք եր բաց անում միստեր Աստլեյից։
Ասենք՝ նա անընդհատ խոսք եր բաց անում միստեր Աստլեյից (մանավանդ քիչ առաջ, յերբ վոր ճիգ եր անում ինձ ինչ-վոր բան պատմել), բայց թե ինչ — յես չեյի կարողանում ըմբռնել․ կարծեմ նա անգամ ծաղրում եր Աստլեյին․ անընդհատ կրկնում եր, թե Աստլեյը սպասում ե․․․ և գիտե՞մ յես արդյոք, վոր նա հիմա անշուշտ կանգնած կլինի լուսամուտի տակ։ «Այո, այո, լուսամուտի տակ,― ապա, բաց արա, նայիր, տես, նա այստեղ ե, այստե՜ղ»։ Նա հրում եր ինձ դեպի լուսամուտը, բայց հենց վոր յես շարժվում եյի գնալու, նրա ծիծաղը փռթկում եր, և յես մնում եյի նրա մոտ, իսկ նա նետվում եր վրաս և գրկում ինձ,
— Մենք կմեկնենք։ Մենք վաղը կմեկնենք,― ծագում եր նրա գլխում անհանգիստ միտք,― դե․․․ (և նա միտք եր անում)― կհասնենք տատին, դու ի՞նչ ես կարծում։ Բերլինում, յես կարծում եմ, կհասնենք և նա մեզ կտեսնի։ Իսկ միստեր Աստլե՞յը․․․ եհ, սա չի թռչի Շլանգենբերգից, ի՞նչ ես կարծում։ (Նա բարձր ծիծաղեց)։ Դե, լսիր, գիտե՞ս, գալ ամառ նա ո՞ւր ե գնում։ Նա ուզում ե հյուսիսային բևեռ գնալ գիտական հետազոտություններ կատարելու համար, ինձ ել կանչում եր հետը, հա, հա, հա։ Նա ասում ե, վոր մենք, ռուսներս, առանց յեվրոպացիների վոչինչ չգիտենք և վոչ մի բանի ընդունակ չենք․․․ Բայց նա ել բարի մարդ ե։ Գիտե՞ս, նա «գեներալին» ներում ե․ նա ասում ե, վոր Blanche֊ը․․․ վոր կիրքը,― եհ, չգիտեմ, չգիտեմ,― հանկարծ կրկնում եր նա, ասես շփոթված և կապը կորցրած։― Խեղճ մարդիկ, ափսոսս գալիս ե, տատին ել․․․ դե, լսիր, ախր ինչպե՞ս կարող ես դու սպանել Դե-Գրիյեյին։ Յեվ մի՞թե, մի՞թե դու կարծում եյիր, վոր կսպանես։ Ո՜, հիմար ես։ Մի՞թե դու կարող եյիր կարծել, վոր յես թույլ կտամ քեզ մենամարտել Դե-Գրիյեյի հետ, դու իսկի բարոնին ել չես կարող սպանել,― ավելացրեց նա, հանկարծ ծիծաղելով։— Ո՜, ի՞նչ ծիծաղելի եյիր դու այն պահին բարոնի հետ․ յես նայում եյի նստարանից ձեր յերկուսին ել․ և վորքան չեյիր ուզում դու այն պահին գնալ, յերբ յես քեզ ուղարկում եյի։ Ինչպե՜ս ծիծաղում եյի յես այն միջոցին, ինչպես ծիծաղում եյի յես այն միջոցին,― ավելացրեց նա ծիծաղելով։
Յեվ հանկարծ նա դարձյալ ինձ համբուրում ու գրկում եր, դարձյալ կրքոտ ու քնքշաբար սեղմում եր իր դեմքը իմին։ Յես այլևս վոչ մի բանի մասին չեյի խորհում և վոչինչ չեյի լսում։ Իմ գլուխը պտտվեց․․․
Յես կարծում եմ առավոտյան ժամը յոթը կլիներ, յերբ յես ուշքի յեկա․ արևի լույսն ընկել եր սենյակը։ Պոլինան նստած եր քովս և տարորեն նայում եր շուրջը, ասես ինչ-վոր խավարից յելնելով և հավաքելով հուշերը։ Նա ել եր նոր արթնացել և աչքերը հառել սեղանին ու փողերին։ Գլուխս ծանրացել և ցավում եր։ Յես ուզեցա բռնել Պոլինայի ձեռքը․ նա հանկարծ հրեց ինձ և վեր թռավ բազմոցից։ Որը մառախլապատ եր․ լուսաբացից առաջ անձրև եր յեկել։ Նա մոտեցավ լուսամուտին, բաց արեց, գլուխն ու կուրծքը դուրս հանեց և ձեռներով հենած գլուխը և սրուքները դրած լուսամուտի վրա․ նա մոտ յերեք րոպե այդպես մնաց, առանց շուռ գալու և առանց ականջ դնելու, թե յես ինչ եմ ասում։ Յերկյուղով միտք եյի անում՝ ի՞նչ ե լինելու հիմա, ինչո՞վ պիտի սա վերջանա։ Հանկարծ նա բարձրացավ լուսամուտից, մոտեցավ սեղանին և նայելով ինձ անսահման ատելության արտահայտությամբ, չարությունից դողացող շուրթերով ասաց ինձ․
— Դե, տուր ինձ հիմա իմ հիսուն հազար ֆրանկը։
— Պոլինա, ելի՞, ելի՞,― սկսեցի յես։
― Թե՞ դու հետ ես մտածել։ Հա՛֊հա՛֊հա՛։ Գուցե արդեն ափսոսդ գալի՞ս ե։
Քսանհինգ հազար ֆլորինը, վոր դեռ յերեկ եր համարված, սեղանի վրա ընկած եր․ յես վերցրի և մեկնեցի նրան։
— Չե՞ վոր սա հիմա իմն ե։ Այդպե՞ս ե, չե՞։ Այդպե՞ս․― չար-չար հարցնում եր նա ինձնից, փողը բռնած ձեռքում։
― Այո՛, դա միշտ ել քոնն ե յեղել,― ասացի յես։
― Դե՛, ահա՛ քո հիսուն հազար ֆրանկը։— Նա ձեռքը հետ տարավ և թափով շպրտեց վրաս փաթթոցը։ Փաթթոցը դիպավ յերեսիս, ցավացրեց և թերթիկ-թերթիկ թափվեց գետնին։ Այդ անելուց հետո՝ Պոլինան դուրս վազեց սենյակից։
Յես գիտեմ, իհարկե, այն րոպեյին նրա խելքը տեղը չեր, թեև յես չեմ հասկանում այդպիսի ժամանակավոր խելագարություն։ Ճիշտ ե, նա հիմա յել, մի ամիս անց, դեռևս հիվանդ ե։ Ի՞նչ եր սակայն այդ վիճակի, և վոր գլխավորն ե, այդ արարքի պատճառը։ Վիրավորված հպարտությո՞ւնը։ Հուսահատությո՞ւնը, վոր նա սիրտ եր արել գալ մոտս։ Ցույց տված չլինե՞մ, թե յես սնապարծ եմ իմ բախտից և իրոք, ճիշտ այնպես, ինչպես Դե-Գրիյեն, ուզում եմ ոձիքս թափ տալ նրանից, նվիրելով նրան հիսուն հազար ֆրանկ։ Բայց այդպիսի բան չկար, խղճի մտոք գիտեմ այդ։ Կարծում եմ, վոր մեղավորն այստեղ մասամբ նրա սնափառությունն ե յեղել․ սնափառությունը հուշել ե նրան ինձ հավատ չընծայել և վիրավորել, թեև այդ ամենը պատկերացել ե նրան գուցե և աղոտ կերպով։ Այդ դեպքում յես, իհարկե, Դե-Գրիյեյի մեղքը քավեցի և մեղավոր դարձա, թերևս առանց մեծ հանցանքի։ Ճիշտ ե, այդ ամենը լոկ զառանցանք եր․ այն ել ե ճիշտ, վոր յես գիտեյի, թե նա զառանցանքի մեջ ե և․․․ ուշ չդարձրի այդ հանգամանքի վրա։ Գուցե նա հիմա չի կարողանում ներել ինձ այդ։ Այո, բայց դա հիմա յե այդպես, իսկ այն միջոցին, այն միջոցին։ Նրա զառանցանքն ու հիվանդությունն այնքան հո ուժգին չե՞ն յեղել, վորպեսզի նա բոլորովին մոռանար, թե ինչ ե անում, յերբ վոր Դե֊Գրիյեյի նամակը ձեռին գալիս եր մոտս։ Ուրեմն նա գիտեր, թե ինչ ե անում։
Յես կիսատ-պռատ, արագ-արագ, իմ բոլոր թղթադրամները և վոսկու վողջ կույտը կոխեցի անկողնու մեջ, վերմակով ծածկեցի և դուրս յեկա, Պոլինայից տասը րոպե հետո։ Յես հավատացած եյի, վոր նա տուն ե վազել և ուզում եյի կամաց-կամաց մտնել նրանց մոտ և նախասենյակում դայակից հարցնել որիորդի առողջության մասին։ Վորքան մեծ եր իմ զարմանքը, յերբ վոր սանդուխքի վրա պատահած դայակից տեղեկացա, վոր Պոլինան դեռևս տուն չի վերադարձել, և վոր դայակն ինքն ել նրա հետևից ինձ մոտ ե գալիս յեղել։
— Հիմա,― ասացի յես նրան,― հենց հիմա դուրս յեկավ իմ մոտից, մի տասը րոպե առաջ, ապա ո՞ւր կարող ե նա կորած լինել։
Դայակը կշտամբանքով նայեց վրաս։
Մինչդեռ մի ամբողջ պատմություն եր դուրս յեկել, վոր արդեն տարածվել եր հյուրանոցում։ Շվեյցարանոցում և ոբեր-կելների մոտ փսփսում եյին, վոր ֆրեյլենը[150], առավոտյան ժամը վեցին դուրս ե վազել հյուրանոցից, անձրևի տակ և վազել hôtel d’Angleterre-ի[151] ուղղությամբ։ Նրանց խոսքերից և ակնարկներից յես նկատեցի, վոր նրանք արդեն գիտեն, թե նա վողջ գիշերն իմ սենյակումն ե անց կացրել։ Ասենք, արդեն զրույց եր շրջում գեներալի ամբողջ գերդաստանի մասին․ հայտնի յեր դառել, վոր գեներալը յերեկ գժվում ու լալիս եր, լսելի վողջ հյուրանոցում։ Յեվ պատմում եյին, վոր յեկած տատը նրա մայրն ե յեղել, վոր դիտմամբ հենց նրա համար ե Ռուսաստանից յերևան եկել, վորպեսզի արգելի իր վորդու ամուսնությունը m-ll Cominges-ի հետ, իսկ անհնազանդության դեպքում, ժառանգությունից զրկելու համար, և վորովհետև նա իրոք չի հնազանդել, ապա կոմսուհին, հենց նրա աչքի առջև, դիտմամբ տանուլ ե տվել ռուլեթի խաղում իր բոլոր փողերը, վորպեսզի նրան այլևս բան չհասնի․ «Diese Russen»[152] ― կրկնում եր ոբեր֊կելները զայրույթով, որորելով գլուխը։ Մյուսները ծիծաղում եյին։ Ոբեր֊կելները հաշիվ եր պատրաստում։ Իմ տանելը նրան հայտնի յեր․ Կարլը, իմ կարիդորի լաքեյը, առաջինը շնորհավորեց ինձ։ Բայց դարդս հո չե՞ր կտրել։ Յես վազեցի դեպի d'Angleterre հյուրանոցը։
Դեռ վաղ եր․ միստեր Աստլեյը վոչ վոքի չեր ընդունում․ իսկ իմանալով, վոր յես եմ յեկել, դուրս յեկավ մոտս կորիդոր և կանգ առավ իմ դեմ, լուռ հառելով ինձ վրա անագե հայացքը և սպասում եր, թե յես ինչ կասեմ։ Յես իսկույն հարցրի Պոլինայից։
— Նա հիվանդ ե,― պատասխան եց միստեր Աստլեյը, առաջվա պես շեշտակի նայելով վրաս և աչքերը ինձնից չդարձնելով։
— Ուրեմն նա իրո՞ք ձեզ մոտ ե։
— Ո՜, այո, ինձ մոտ ե։
— Դուք ինչպե՞ս եք ապա․․․ մտադիր եք ձեզ մո՞տ պահել։
— Ո՜, այո, յես մտադիր եմ։
— Միստեր Աստլեյ, դա սկանդալ կհանի, այդ չի կարելի։ Համ ել նա բոլորովին հիվանդ ե․ դուք, թերևս, չեք նկատել։
— Ո՜, այո, յես նկատել եմ և ձեզ արդեն ասացի, վոր նա հիվանդ ե։ Յեթե նա հիվանդ չլիներ, ձեզ մոտ չեր անցկացնի գիշերը։
— Ուրեմն դուք այդ ե՞լ գիտեք։
— Գիտեմ։ Նա յերեկ այստեղ ե գալիս յեղել և յես նրան կտանեյի իմ ազգականուհու մոտ, բայց վորովհետև նա հիվանդ ե յեղել, ուստի և սխալմամբ ձեզ մոտ ե յեկել։
— Յերևակայեցեք։ Դե, շնորհավորում եմ ձեզ, միստեր Աստլեյ։ Ի դեպ, դուք ինձ գաղափար եք տալիս․ դուք վողջ գիշերը մեր լուսամուտի տակ կանգնած հո չե՞ք յեղել։ Միսս[153] Պոլինան ամբողջ գիշերն ստիպում եր ինձ բանալ լուսամուտը և նայել ― կանգնած չե՞ք արդյոք դուք լուսամուտի տակ, և սարսափելի ծիծաղում եր։
— Մի՞թե։ Վոչ, լուսամուտի տակ յես չեյի կանգնածք բայց յես սպասելիս եմ յեղել կորիդորում և շրջում եյի։
— Բայց նրան պետք ե բուժել, միստեր Աստլեյ։
— Ո՜, այո, յես արդեն բժիշկ եմ կլանչել, և յեթե նա մեռնելու լինի, դուք կպատասխանեք ինձ նրա մահվան համար։
Յես ապշեցի։
— Ներողամիտ յեղեք, միստեր Աստլեյ, այդ ի՞նչ եք կամենում դուք։
— Ճի՞շտ եք վոր դուք յերեկ յերկու հարյուր հազար թալեր եք տարել։
— Ընդամենը միայն հարյուր հազար ֆլորին։
— Ահա, տեսա՞ք։ Ուրեմն այսոր առավոտյան Փարիզ գնացեք։
— Ինչո՞ւ։
— Բոլոր ռուսները, փող ունենալուց, Փարիզ են գնում,― պարզեց միստեր Աստլեյը այնպիսի ձայնով և յեղանակով, վոր ասես թե գրքից կարդալիս լիներ։
— Ի՞նչ պիտի անեմ Փարիզում յես հիմա, ամառ ժամանակ։ Յես սիրում եմ նրան, միստեր Աստլեյ։ Դուք ինքներդ ել գիտեք։
— Մի՞թե։ Յես համոզված եմ, վոր՝ վոչ։ Համ ել, այստեղ մնալով, դուք անշուշտ տանուլ կտաք ամենը և փող չի մնա Փարիզ գնալու համար։ Բայց մնաք բարով, յես միայնգամայն համոզված եմ, վոր դուք այս առավոտ Փարիզ կմեկնեք։
— Լավ, մնաք բարով, միայն թե յես Փարիզ չեմ գնա։ Խորհեցեք, միստեր Աստլեյ, այն մասին, թե մեր բանը հիմա ի՞նչ կլինի։ Մի խոսքով՝ գեներալը․․․ հիմա միսս Պոլինայի այդ արկածը,― չե՞ վոր լուրը պտտելու յե վողջ քաղաքում։
— Այո, վողջ քաղաքում․ իսկ գեներալը, կարծում եմ, դրա մասին չի խորհում և նրա դարդը չի ել կտրել։ Համ ել միսս Պոլինան ունի կատարյալ իրավունք ապրելու, վորտեղ նրա քեֆն ուզենա։ Իսկ այդ ընտանիքի մասին կարելի յե արդարացի ասել, վոր այդ ընտանիքն այլես գոյություն չունի։
Գնում ու խնդում եյի այդ անգլիացու տարորինակ համոզման վրա, վոր յես Փարիզ կերթամ։ Սակայն նա ուզում ե ինձ գնդակահար անել մենամարտության մեթ,― խորհում եյի յես,― յեթե m-lle Պոլինան մեռնելու լնի,― այ քեզ ոյին։ Յերդվում եմ, յես ափսոսում եյի Պոլինային, բայց տարորինակ բան,― այն իսկ րոպեյից, վոր ձեռքս յերեկ դիպավ խաղի սեղանին և փողի փաթթոցներ սկսեց կրել,― իմ սերը նահանջեց յերկրորդ պլանը։ Այդ յես հիմա յեմ ասում, բայց այն պահին յես տակավին այսքան պարզ այդ ամենր չեյի նկատում։ Մի՞թե յես իրավ վոր խաղամոլ եմ, մի՞թե յես իրավ վոր․․․ այդքան տարորինակ սիրով եմ Պոլինային սիրելիս յեղել։ Վոչ, յես մինչև հիմա ել սիրում եմ նրան, տեսնում ե աստված։ Իսկ այն պահին, յերբ յես դուրս յեկա միստեր Աստլեյի մոտից և տուն եյի դառնում, յես անկեղծ տառապում եյի և մեղադրում ինձ։ Բայց․․․ բայց այստեղ պատահեց ծայր աստիճան տարորինակ և հիմար դեպք։
Յես շտապում եյն գեներալի մոտ և հանկարծ, նրանց կացարանից վոչ֊հեռու, բացվեց մի դուռ և ինձ մեկը կանչեց։ Դա m-me veuve Cominges-ն եր և կանչում եր m-lle Blanche-ի հրամանով։ Յես ներս մտա m-lle Blanche-ի կացարանը։
Նրանք յերկու սենյակից բաղկացած փոքրիկ համար ունեյին։ Լսվում եր m-lle Blanche-ի ծիծաղն ու ճիչը ննջարանից։ Նա յելնում եր անկողնից։
— A, c’est lui! Viens donc, bêtà![154] Ճի՞շտ ե, que tu as gagné une montagne d’or et d’argent? J’aimerais mieux l’or[155]։
— Տարել եմ,― պատասխանեցի յես ծիծաղելով։
— Ինչքա՞ն։
— Հարյուր հազար ֆրանկ։
— Bibi, comme tu es bête[156]։ Դե ներս արի այստեղ, յես վոչինչ չեմ լսում։ Nous ferons bombance, n’est ce pas?[157]
Յես ներս մտա։ Նա պառկած եր վարդագույն ատլասե վերմակի տակ, վորի տակից դուրս եյին պրծել թուխ, առողջ, զարմանալի թևերը,― թևեր, վոր միայն յերազում կարելի յե տեսնել,― մի քիչ ծածկված եյին ճիփ֊ճերմակ մանյակով յեզերած շապիկով,― մի բան, վոր զարմանալի սազում եր նրա թուխ մորթուն։
— Mon fils, as-tu du cœur?[158]— ճչաց նա, տեսնելով ինձ և խնդաց։ Նա միշտ ել շատ զվարթ եր ծիծաղում և յերբեմն անգամ անկեղծ։
— Tout autre․․․[159] սկսեցի յես հարափոխելով Կորնելի խոսքերը։
— Տեսնո՞ւմ ես, vois-tu,― արագ֊արագ վրա տվեց նա հանկարծ,― նախ՝ գտիր գուլպաներս, ոգնիր վոր կոշիկներս հագնեմ, իսկ յերկրորդը՝ si tu n’est pas trop bête, je te prends à Paris[160]։ Գիտե՞ս, յես հիմա գնում եմ։
― Հիմա՞։
— Կես ժամից հետո։
Իրոք ամեն ինչ հավաքված եր։ Նրա բոլոր չեմոդաններն ու իրերը պատրաստ դարսված եյին։ Սուրճը վաղուց արդեն մատուցված եր։
— Eh bien! կուզե՞ս, tu verras Paris․ Dis donc qu’est ce que c’est qu’un outchitel? Tu étais bien bête, quand tu étais outchitel․[161] Վորտե՞ղ են ապա գուլպաներս։ Կոշիկներս հագցրու, յե՜։
Նա հանեց իր իրոք դյութիչ վոտիկը, թուխ, փոքրիկ, չայլանդակված, ինչպես գրեթե այն բոլոր վոտիկները, վոր այնքան փոքրիկ են յերևում կոշիկների մեջ։ Յես ծիծաղեցի և սկսեցի հագցնել մետաքսե գուլպան։ M-lle Blanche-ը այդ միջոցին, անկողնի վրա նստած, արագ֊արագ դուրս եր տալիս։
— Eh bien, que feras-tu, si je te prends avec?[162] Առաջինի je veux cinquante mille francs․[163] Դու ինձ կտաս Ֆրանկֆուրաում։ Nous allons à Paris․[164] Այնտեղ մենք կապրենք միասին et je te ferai voir des étoiles en plein jour․[165] Դու այնպիսի կանայք կտեսնես, վորպիսիներին յերբեք չես տեսել։ Լսիր․․․
— Սպասիր, վոր յես քեզ հիսուն հազար ֆրանկ տամ, ապա ի՞նձ ինչ կմնա։
— Et cent cinquante mille francs[166], դու մոռացա՞ր, բացի այդ յես համաձայն եմ քո բնակարանում ապրել մեկ, յերկու ամիս, que sais-je![167] Մենք, իհարկե, յերկու ամսում կծախսենք այդ հարյուր հիսուն հազար ֆրանկը։ Տեսա՞ր, je suis bonne enfant[168] և քեզ նախապես ասում եմ, mais tu verras qes étoiles․[169]
— Ինչպե՞ս, ամբողջ յերկու ամսում։
— Ի՞նչ։ Այդ քեզ սարսափեցնո՞ւմ ե։ Ah, vil esclave![170] Գիտե՞ս դու արդյոք, վոր մեկ ամսվա այդ տեսակ կյանքը քո վողջ գոյությունից լավ ե։ Մեկ ամիս — et après le déluge! Mais tu ne peux comprendre, va![171] Գնա, գնա, դու չարժես դրան։ Ա՛յ, que fais-tu?[172]
Այդ րոպեյին յես մյուս վոտին եյի կոշիկ հագցնում, բայց չհամբերեցի և վոտը համբուրեցի։ Նա վոտը պոկեց և մատներով սկսեց խփել յերեսիս։ Վերջապես նա ինձ բոլորովին վռնդեց։
— Eh bien, mon outchitel, je t’attends, si tu veux,[173] քառորդ ժամից մեկնում եմ,― բղավեց նա հետևիցս։
Դառնալով տուն, յես արդեն գլխապտույտի պես եյի։ Ի՞նչ անեմ, յես մեղավոր չեմ, վոր m-lle Պոլինան յերեսիս նետեց մի ամբողջ փաթթոց և դեռ յերեկ նախընտրել ե միստեր Աստլեյին ինձ։ Պոկված թղթադրամներից մի քանիսը դեռ ընկած եյին հատակին․ յես հավաքեցի։ Այդ րոպեյին դուռը բացվեց և յեկավ ինքը՝ ոբեր֊կելները (վոր առաջ վրաս նայել անգամ չեր ուզում) հրավերով, չեյի՞ ցանկանա յես արդյոք փոխադրվել ներքև, շատ լավ սենյակ, վորտեղ նոր իջևանած ե յեղել կոմս B-ն։
Յես կանգնած միտք արի։
— Հաշի՜վ,— բղավեցի յես,― յես մեկնում եմ տասը րոպեյից։ Փարիզ ե, թող Փարիզ լինի,― խորհեցի յես ինքս ինձ,― կնշանակի ճակատիս այդ ե գրված։
Քառորդ ժամից հետո մենք իրոք յերեք հոգով նստած եյինք մեկ ընդհանուր ընտանեկան վագոնում՝ յես, m-lle Blanche-ը et m-me veuve Cominges֊ը։ M-lle Blanche-ը ծիծաղում եր, նայելով ինձ վրա, հիսթերիայի հասնելու չափ։ Veuve Comingess-ը նրան ձայնակցում եր․ չեմ ասի, վոր յես շատ ել ուրախ լինեյի։ Կյանքս կոտրվում եր յերկու կեսի, բայց յերեկվանից յես արդեն սովորեցի ամեն ինչ կարտի վրա դնել։ Գուցե և իրոք ճշմարիտ ե, վոր յես չկարողացա տանել փողը և պտտվեցի։ Peutêtre, je ne demandais pas mieux․[174] ինձ թվում եր, վոր առ ժամանակ, բայց միայն առ ժամանակ դեկորները փոխվում են։ «Բայց մի ամսից յես այստեղ կլինեմ և այն ժամանակ․․․ և այն ժամանակ մենք քեզ հետ կպայքարենք, միստեր Աստլեյ»։ Վոր հիմա մտաբերում եմ, այն ժամանակ ել յես սարսափելի տխուր եյի, թեև ծիծաղում եյի այդ հիմարիկ Blânche-ի հետ։
— Քեզ ի՞նչ ե պետք։ Ինչ հիմա՜րն ես։ Ո՜, հիմարն ես,― ճչում եր Blanche-ը ընդհատելով ծիծաղը և սկսելով լրջորեն հանդիմանել ինձ։― Այո, այո, այո, մենք կծախսենք քո յերկու հարյուր հազար ֆրանկը, բայց փոխարենը mais tu seras heureux, comme un petit roi․[175] յես ինքս կկապեմ քո փողկապը և կծանոթացնեմ քեզ Hortense-ին։ Իսկ յերբ վոր մենք բոլոր փողերը ծախսած կլինենք, դու կգաս այստեղ և դարձյալ բանկ կպոկես։ Քեզ ի՞նչ են ասել ջհուդները։ Գլխավորը խիզախությունն ե, իսկ դու այդ ունես և դու մեկից ավելի անգամ ինձ համար փող կբերես Փարիզ։ Quant à moi je veux cinquante mille francs de rente et alors․․․[176]
— Իսկ գեներա՞լը,― հարցրի յես նրանից։
— Իսկ գեներալը, ինքդ գիտես, ամեն որ այս ժամին գնում ե ծաղկեփնջի՝ ինձ համար։ Այս անգամ յես դիտմամբ պատվիրել եմ, վոր ամենահազվագույտ ծաղիկներ գտնի։ Խեղճը կվերադառնա, իսկ թռչնակը թռած կլինի։ Նա մեր հետևից կընկնի, կտեսնես։ Հա, հա, հա։ Յես շատ ուրախ կլինեմ։ Փարիզում նա ինձ պետք կգա․ նրա փոխարեն հյուրանոցին միստեր Աստլեյը կվճարի։
Յեվ ահա այսպես յես այն միջոցին Փարիզ գնացի։
Տասնվեցերորդ գլուխ
Ի՞նչ ասեմ Փարիզի մասին։ Այդ ամենը, հարկավ, և՛ զառանցանք եր, և՛ հիմարություն։ Յես Փարիզում ապրեցի ընդամենը յերեք շաբաթից քիչ ավել և այդ ժամանակամիջոցում բոլորովին վերջացավ իմ հարյուր հազար ֆրանկը։
Յես միայն հարյուր հազարի մասին եմ ասում․ մնացած հարյուր հազարը յես տվի m-lle Blanche-ին զուտ փողով, ― հիսուն հազար Ֆրանկֆուրտում և, յերեք որից հետո, Փարիզում, դարձյալ նրան ելի հիսուն հազարի մուրհակ տալով, վորի համար նա մի շաբաթից հետո ինձնից փող վերցրեց, «et les cent mille francs, qui nous restent, tu les mangeras avec moi, mon outchitel»։[177] Նա ինձ շարունակ ուչիտել եր անվանում։ Դժվար ե պատկերել աշխարհիս յերեսին ավելի հաշվով, ժլատ և գծծի եյակ, քան m-lle Blanche-ի կարգի կանայք։ Սակայն իրենց սեփական փողի նկատմամբ միայն։ Գալով իմ հարյուր հազար ֆրանկին, նա ինձ հետո ուղղակի հայտնեց, վոր այդ գումարը նրան պետք ե յեղել Փարիզում առաջին պահին դիրք ստեղծելու համար՝ «այնպես վոր յես հիմա մի անգամ ընդմիշտ կարգին դիրք եմ գրավել և հիմա արդեն յերկար ժամանակ ինձ վոչ վոք չի կարողանա տեղահան անել, յես գոնե այդպես եմ սարքել ամեն ինչ», ավելացրեց նա։ Ասենք՝ յես գրեթե այդ հարյուր հազարը չտեսա ել․ փողը միշտ նրա ձեռքին եր լինում, իսկ իմ քսակում, վոր նա ամեն որ ստուգում եր հարյուր ֆրանկից ավել չեր հավաքվում և գրեթե միշտ ավելի պակաս եր լինում։
— Ե՜, ինչի՞դ ե պետք փողը,― ասում եր նա յերբեմն ամենաանպաճույճ յեղանակով, և յես չեյի վիճում հետը։ Դրա փոխարեն նա շատ և շատ կոկիկ կահավորեց այդ փողով իր բնակարանը և յերբ նա ինձ փոխադրեց նոր բնակարանը, ցույց տալով ինձ սենյակները, ասաց՝ «ահա թե հաշվով և ճաշակով ինչ կարելի յե անել ամենաչնչին միջոցներով»։ Այն չնչին բանը, սակայն, ճիշտ և ճիշտ հիսուն հազար ֆրանկ եր։ Մնացած հիսուն հազարով նա ձեռք բերեց կառք, ձիեր, բացի այդ մենք յերկու պարահանդես սարքեցինք, այսինքն՝ յերկու կոչունք, վորոնց ներկա եյին և՛ Hortensc-ը, և՛ Lisette-ը, և՛ Cléopâtre-ը,— շատ կողմերից և շատ տեսակետից նշանավոր կանայք և նույնիսկ շատ սիրունիկ։ Այդ յերկու կոչունքներին յես հարկադրված եյի տանտիրոջ ամենահիմար դերը խաղալ, դիմավորել և զբաղեցնել հարստացած և բթամիտ վաճառականներին, զանազան սպաներին, վոր իրենց տգիտությամբ և անամոթությամբ անտանելի եյին, և թշվառական հեղինակներին, և լրագրող բողոճներին, վորոնք յեկել եյին մոդային ֆրակներով, բաց-դեղնագույն ձեռնոցներով և ինքնասիրությամբ ու պարծենկոտությամբ այնպիսի չափերով, վորի մասին անգամ մեզանում, Պետերբուրգում, գաղափար չունեն ― իսկ դա արդեն մեծ բան ե։ Նրանք նույնիսկ ինձ ձեռք առնել սկսեցին, բայց յես շամպայնով հարբեցի և հետևի սենյակում պառկած մնացի։ Այդ ամենն ինձ համար զզվելի յեր ծայր աստիճան։ «C'est un outchitel,― ասում եր իմ մասին Blanche-ը,— il a gagné deux cent mille francs,[178] և վորը առանց ինձ չեր իմանա, թե ինչպես մսխի այդ գումարը։ Իսկ հետո նա ելի ուսուցչություն ե անելու,― ուսուցչի պաշտոնի տեղ չգիտե՞ ձեզնից մեկն ու մեկը։ Պետք ե նրա համար մի բան անել»։ Յես սկսեցի հաճախ շամպայնի դիմել, վորովհետև շարունակ շատ տխուր և չափազանց տաղտկալի յեր։ Յես ամենաբուրժուական և առևտրական միջավայրում եյի ապրում, վորտեղ յուրաքանչյուր un[179] ― հաշվված ու չափված եր։ Blanche-ը առաջին յերկու շաբաթը ինձ շատ և շատ չեր սիրում, յես այդ նկատեցի․ ճիշտ ե, նա ինձ թաշախուստին հագցրեց և ամեն որ ինքը կապում եր իմ փողկապը, բայց հոգու խորքում անկեղծորեն արհամարհում եր ինձ։ Տխուր ու տրտում, յես սովորություն դարձրի Château des Fleurs[180] գնալը, վորտեղ կանոնավոր կերպով ամեն յերեկո հարբում եյի և սովորում կանկան[181] (վոր այնտեղ շատ գեշ են պարում) և հետագայում այդ գործում նույնիսկ հռչակ ձեռք բերի։ Վերջապես Blanche-ը ճանաչեց ինձ․ նա մի տեսակ նախապես գաղափար եր կազմել, վոր յես մեր կենակցության վողջ ընթացքում ման եմ գալու նրա հետևից թուղթ ու մատիտը ձեռքիս և շարունակ հաշվելու յեմ, թե ինչքան ե մսխել, ինչքան գողացել, ինչ ե մսխելու և ինչ գողանալու և, իհարկե, հավատացած եր, վոր մեր մեր յուրաքանչյուր տասը ֆրանկի համար կռիվ ե ծագելու։ Ամեն մի յենթադրական հարձակման համար նա նախապես առարկություններ եր պատրաստել, բայց իմ կողմից և վոչ մի հարձակում չտեսնելով, սկզբում ինքն եր սկսում առարկել։ Յերբեմն տաք-տաք սկսում եր, բայց տեսնելով, վոր յես լուռ եմ ― ամենից հաճախ պառկած եմ բազմոցի վրա և նայում եմ առաստաղին,― վերջապես նույնիսկ զարմացավ։ Սկզբում նա կարծում եր, վոր յես պարզապես հիմար եմ, «un outchitel» եմ, և ուղղակի ընդհատում եր իր բացատրությունները, հավանորեն ինքն իրեն խորհելով՝ «չե՞ վոր նա հիմար ե․ նրան հասկացնել տալու կարիք չկա, քանի վոր ինքը չի հասկանում»։ Պատահում եր, վոր վեր եր կենում-գնում, բայց մի հինգ րոպեյից հետո ելի վերադառնում եր (այդ պատահում եր նրա ամենաանզուսպ ծախսերի միջոցին, մեր միջոցներից բարձր ծախսերի՝ որինակ, նա փոխեց ձիերը և տասնվեց հազարով մի զույգ գնեց)։
— Դե, դու bibi[182], ուրեմն չե՞ս բարկանում,― մոտենում եր նա ինձ։
— Վո-ո՜-ոչ։ Զահլաս տարար,― ասում եյի յես, ձեռքով նրան հեռացնելով ինձնից, բայց դա նրա համար այնքան հետաքրքիր յեղավ, վոր նա իսկույն նստեց քովս։
— Տես, յեթե յես սիրտ արի այդքան վճարել, դա նրանից ե, վոր այդ զույգը պատահմամբ եր վաճառվում։ Կարելի յե նորից ծախել քսան հազար ֆրանկով։
― Հավատում եմ, հավատում։ Շատ լավ ձիեր են և դու հիմա գեղեցիկ կառք ունես․ պետք կգա․ դե, հերիք ե։
— Ուրեմն դու չե՞ս նեղանում։
― Ինչի՞ց։ Դու խելոք ես վարվում, վոր քեզ համար վորոշ անհրաժեշտ առարկաներ ես նախորոք գնում։ Այդ ամենը քեզ հետո պետք կգա։ Յես տեսնում եմ, վոր դու իրոք պետք ե քեզ համար այդպիսի դիրք ստեղծես․ այլ կերպ միլիոն չես շահի։ Այստեղ մեր հարյուր հազարը ― սկիզբն ե միայն, մի կաթիլ ծովի մեջ։
Blanche-ը, վոր ամենից քիչն եր ինձնից նման դատողություններ սպասում (այն ել ճիչ ու կշտամբանքի փոխարեն), կարծես յերկնքից վայր ընկավ։
— Ուրեմն դու․․․ ահա թե ուրեմն ինչ տեսակն ես դու։ Mais tu as de l'esprit pour comprendre! Sais-tu, mon garçon,[183] թեև դու ուսուցիչ ես ― բայց դու պետք ե արքայորդի ծնված լինեյիր։ Ուրեմն դու չե՞ս ափսոսում, վոր մեր փողն արագ ե ծախսվում։
― Ի՜նչ ասեմ փողին, շուտ պրծներ ― գնար։
— Mais․․․ sais-tu․․․ mais dis donc,[184] մի՞թե դու հարուստ ես։ Mais sais-tu, դու արդեն շատ ես արհամարհում փողը։ Qu'est ce que tu feras après, dis donc?[185]
— Après[186] Հոմբուրգ կերթամ և դարձյալ հարյուր հազար ֆրանկ կտանեմ։
— Oui, oui, c'est ça, c'est magnifique![187] Յեվ յես գիտեմ, վոր դու անպատճառ կտանես և այստեղ կբերես։ Dis donc,[188] այո, դու այնպես կանես, վոր յես քեզ իրոք կսիրեմ։ Eh dien,[189] վոր դու այդքան լավն ես, յես քեզ այս ամբողջ ժամանակամիջոցին կսիրեմ և վոչ մի անգամ քեզ չեմ դավաճանի։ Տեսնո՞ւմ ես, այսքան ժամանակ յես թեև քեզ չեյի ել սիրում, parce que je croyais, que tu n'est qu'un outchitel (quelque chose comme un laquais, n'est-ce pas?),[190] բայց յես այնուհանդերձ հավատարիմ եմ յեղել քեզ, parce que je suis bonne fille։[191]
— Ամա սուտ ես ասում, հա՜։ Իսկ Ալբերտի հե՞տ, այն սև֊սև սպայի, մի՞թե յես անցյալ անգամ չտեսա։
— Oh, oh, mais tu es․․․[192]
— Ե՜, սուտ ես ասում, սուտ։ Բայց դու ի՞նչ ես կարծում, յես նեղացե՞լ եմ, ինչ ե։ Թքա՜ծ․ il faut que jeunesse se passe։[193] Չե՞ս վռնդելու նրան հո, քանի վոր նա ինձնից առաջ ե յեղել և դու նրան սիրում ես։ Միայն թե դու նրան փող չտաս, լսեցի՞ր։
― Ուրեմն դու դրա համար ել չես նեղանում։ Mais tu es un vrai philosophe, sais-tu? Un vrai philosophe![194]— գոչեց նա հրճվանքով։— Eh bien, je t'aimerai, je t'aimerai -- tu verras, tu sera content![195]
Յեվ իրավ, այդ որից, նա կարծես թե իսկապես կապվեց ինձ, նույնիսկ բարեկամաբար և այդպես անցավ մեր վերջին տասն որը։ Խոստացված «աստղերը» յես չտեսա, բայց վորոշ չափով նա իրոք իր խոսքը կատարեց։ Բացի այդ նա ինձ ծանոթացրեց Hortense-ին, վոր իր տեսակի չափազանց նշանավոր կին եր և մեր շրջանում կոչվում եր Thérèse-philosophe․․․[196]
Ասենք դրա մասին տարածվելու կարիք չկա․ այդ ամենից ուրիշ վիպակ դուրս կգար, հատուկ գունավորումով, վոր յես չեմ ուզում մտցնել այս վիպակի մեջ։ Բանն այն ե, վոր յես ամբողջ սրտով կամենում եյի, վոր այս ամենը շուտով վերջանա։ Բայց մեր հարյուր հազար ֆրանկը հերիք տվեց, ինչպես արդեն ասացի, գրեթե մեկ ամիս,― մի բան, վոր ինձ խիստ զարմացնում եր՝ այդ փողից առնվազն ութսուն հազարի Blanche-ը իրեր եր գնել իր համար և մենք ապրուստի վրա քսան հազարից ավել վոչ մի դեպքում չեյինք ծախսել,― այնուամենայնիվ հերիք տվեց։
Blanche֊ը, վերջերում գրեթե արդեն անկեղծ եր հետս (առնվազն մի քանի բաներում սուտ չեր ասում), խոստովանեց, վոր գոնե ինձ վրա չեն ընկնի պարտքերը, վոր նա հարկադրված ե յեղել անելու․― «հաշիվներ և մուրհակներ յես քեզ չեմ տվել ստորագրելու,― ասում եր նա ինձ,― վորովհետև մեղքս գալիս եյիր, իսկ մի ուրիշը անպատճառ այդ կաներ և քեզ բանտ կնստեցներ։ Տեսա՞ր, տեսար, ինչպե՞ս եմ քեզ սիրում և ինչքան բարի՜ յեմ յես։ Մենակ այն անտեր հարսանիքը ի՜նչ ե նստելու վրաս»։
Իրոք մենք հարսանիք ունեցանք։ Դա պատահեց մեր ամսի ամենավերջում և պետք ե յենթադրել, վոր իմ հարյուր հազարի ամենավերջին մնացորդները նրա վրա գնացին․ դրանով ել գործը վերջացավ, այսինքն՝ դրանով վերջացավ մեր ամիսը և դրանից հետո յես ձևականորեն պաշտոնս թողի։
Դա այսպես յեղավ․ մեր Փարիզում հաստատվելուց մի շաբաթ անց յեկավ գեներալը։ Նա ուղղակի յեկավ Blanche-ի մոտ, և առաջին իսկ այցելությունից մնաց մեզ մոտ։ Ճիշտ ե, ինչ֊վոր տեղ նա փոքրիկ բնակարան ուներ։ Blanche-ը նրան դիմավորեց ուրախ֊ուրախ, ծվոցով ու ծիծաղով և անգամ գրկեց նրան,― այնպես յեղավ, վոր արդեն նա ինքը չեր բաց թողնում գեներալին և գեներալն ամենուրեք պիտի ուղեկցեր նրան՝ բուլվարում, շրջագայությունների միջոցին, թատրոնում, ծանոթների մոտ հյուր գնալիս։ Այդ գործածության համար գեներալը տակավին պիտանի յեր։ Նա բավական ծանր և վայելուչ տեսք ուներ ― գրեթե բարձրահասակ, ներկած բակերով ու բեխերով (նա առաջ կիրասիրների գնդում ե ծառայելիս յեղել), տեսոք դեմքով, թեև մի քիչ մորթը կախ ընկած։ Նա գեղեցիկ մաներներ ուներ, ֆրակը շատ հարմար եր գալիս նրան։ Փարիզում նա սկսեց կպցնել իր շքանշանները։ Այդպիսի մարդու հետ բուլվարներով անցնելը վոչ միայն հնարավոր, այլև, յեթե կարելի յե այսպես արտահայտվել, նույնիսկ հանձնարարելի յե։ Բարի և բութ գեներալն այդ ամենից սաստիկ գոհ եր․ նա բոլորովին այդ չեր սպասում, յերբ վոր, Փարիզ գալով, յեկավ մեզ մոտ։ Այն միջոցին նա քիչ եր մնում ահից դողար․ նա կարծում եր, վոր Blanche-ը կբղավի և կհրամայի վռնդել նրան, ուստի նա նման յելքից հիացած եր և այդ վողջ ամիսը ինչ-վոր անմիտ-հրճվանքի վիճակում մնաց․ հենց այդ որին ել յես նրան թողի։ Արդեն այստեղ յես մանրամասն տեղեկացա, վոր մեր այն ժամանակվա հանկարծակի Ռուլեթենբուրգից մեկնելուց հետո, նույն առավոտյան նրա սրտացավը բռնել եր։ Նա անզգա վայր եր ընկել, իսկ հետո, մի ամբողջ շաբաթ գրեթե խելագարի պես եր և լեզուն կապված եր։ Նրան բժշկում եյին, բայց հանկարծ նա ամեն ինչ թողնում ե, վագոն ե նստում և Փարիզ գալիս։ Հասկանալի բան ե,― Blanche-ի ընդունելությունը նրա համար ամենալավ դեղը դուրս յեկավ, բայց հիվանդության հետքերը յերկար ժամանակ դեռ մնում եյին, չնայած նրա ուրախ և հիացած վիճակին։ Դատողություն անել, կամ նույնիսկ միայն քիչ֊շատ լուրջ խոսակցություն վարել նա միանգամայն արդեն չեր կարող,― այդ դեպքում նա յուրաքանչյուր խոսքին «հըմ» եր կպցնում և գլուխը թափ տալիս,― դրանով ել ամեն ինչ պրծնում եր։ Հաճախ նա ծիծաղում եր, բայց ինչ-վոր նյարդային, հիվանդոտ ծիծաղով, ասես նվաղում եր․ ուրիշ անգամ-ժամերով նստում եր խոժոռ, գիշերի պես, իր խիտ հոնքերը կիտած։ Շատ բան նա նույնիսկ չեր ել մտաբերում․ սարսափելի ցրված եր դառել և սովորություն եր դարձրել ինքն իրեն խոսելու։ Միայն Blanche-ն եր կարողանում կենդանություն ներշնչել նրան․ համ ել խոժոռ, տրտում դրության վրա գալը, յերբ վոր նա մի անկյուն եր քաշվում, միայն նշանակում եր այն, վոր նա վաղուց չեր տեսել Blanche-ին, կամ թե Blanche-ը մի տեղ ե գնացել, իսկ նրան հետը չի տարել, կամ գնալիս չի փայփայել նրան։ Յեվ նա ինքը չեր կարող ասել, թե ինչ ե իր ուզածը և ինքն ել չգիտեր, վոր խոժոռ ու տխուր ե։ Մեկ կամ յերկու ժամ նստելուց հետո (յես մի-յերկու անգամ նկատել եմ այդ, յերբ վոր Blanche-ը գնում եր ամբոդջ որով, հավանորեն Ալբերտի մոտ), նա հանկարծ սկսում ե նայել շուրջը, իրարանցման մեջ եր ընկնում, հետ նայում, մտաբերելու ճիգ անում և ասես մեկին գտնել եր ուզում․ բայց վոչ վոքի չտեսնելով, նորից մոռացության մեջ եր ընկղմվում, մինչև վոր հանկարծ գալիս եր Blanche-ը, ուրախ, ժիր, շքեղ հագնված, հնչեղ ծիծաղով․ Blanche-ը վազում եր նրա մոտ, սկսում եր նրան հրմշտկել և անգամ համբուրել ― ասենք, այս վերջինը սակավ եր նվիրում։ Մի անգամ գեներալն այն աստիճան ուրախացել եր նրա գալուստից, վոր նույնիսկ լաց յեղավ,― յես անգամ զարմացա։
Blanche֊ը նրա յերևան գալու պես սկսեց նրա ոգտին փաստաբանել իմ առջև։ Նա նույնիսկ դիմում եր ճարտասանության․ հիշեցնում եր, վոր դավաճանել ե գեներալին իմ պատճառով, վոր նա գրեթե գեներալի հարսնացուն եր, խոսք ե տվել նրան, վոր իր պատճառով նա լքել ե ընտանիքը և վոր վերջապես յես ծառայել եմ նրա մոտ և պետք ե վոր այդ զգամ և մի՞թե ամոթ չի ինձ համար․․․ Յես լսում եյի, իսկ նա արագ-արագ դուրս եր տալիս։ Վերջապես յես ծիծաղեցի և դրանով ել ամեն ինչ վերջացավ, այսինքն՝ նախ նա խորհեց, վոր յես հիմար եմ, իսկ ի վերջո հանգեց այն մտքին, վոր յես շատ լավ և համակերպվող մարդ եմ։ Մի խոսքով, յես բախտ ունեցա վերջում արժանանալ այդ արժանավոր աղջկա կատարյալ բարեհայեցողությանը։ (Blanche-ը, ասենք, իրավ վոր շատ և շատ բարի աղջիկ եր,― իր տեսակի, բնականաբար․ սկզբում յես նրան այդպես չեյի գնահատել)։ «Դու խելոք և բարի մարդ ես,― ասում եր նա ինձ վերջում,― և․․․ և․․․ ափսոս ե, միայն վոր դու այդքան հիմար ես։ Դու վոչինչ, վոչինչ չես շահի»։
— «Un vrai russe, un camouk!»[197]— նա մի քանի անգամ ուղարկեց ինձ, վոր տանեմ գեներալին ման ածեմ, ճիշտ այնպես, ինչպես լաքեյին-լևրեթին[198]։ Ասենք յես նրան թատրոն ել եյի տանում, Bal-Mabille ել, ռեստորաններ ել։ Դրա համար Blanche-ը փող ել եր տալիս՝ թեև գեներալս ինքն ել ուներ և մարդամիջում նա շատ սիրում եր փողի քսակ հանելը։ Մի անգամ յես հարկադրված եյի գրեթե բռնություն դործադրել, վոր թույլ չտամ նրան յոթ հարյուր ֆրանկանոց բրոշ գնելու, վորով նա հափշտակվել եր Պալե-Ռոյալում և վորը նա, ինչ ել լինի, ուզում եր Blanche֊ին նվիրած լինել։
Նրա ինչի՞ն եր պետք ախր յոթ հարյուր ֆրանկանոց բրոշը։ Գեներալը յոթ հարյուր ֆրանկից ավել փող ել չուներ։ Յես յերբեք չկարողացա իմանալ վորտեղից ե նրա ձեռքը փող ընկել։ Կարծում եմ, միստեր Աստլեյից կլինի, մանավանդ վոր նա յե նրանց հաշիվը հյուրանոցում վճարել։ Գալով նրան, թե ինչպես ե վերաբերվել այս ժամանակի ընթացքում գեներալը ինձ, թվում ե, վոր նա գլխի չեր ընկնում իմ և Blanche-ի հարաբերության մասին։ Նա, մի անգամ, թեև աղոտ կերպով, լսել ե, վոր յես խոշոր գումար եմ տարել, բայց անշուշտ յենթադրում եր, վոր յես Blanche-ի մոտ տան քարտուղարի պես մի պաշտոն եմ վարում, կամ թերևս ծառայի։ Առնվազն հետս, ըստ հին սովորության, նա բարձրից եր խոսում, իշխանավորի յեղանակով և մեկ֊մեկ սկսում եր ինձ նախատել։ Մի անգամ նա ինձ ել, Blanche֊ին ել, առավոտյան, սուրճ խմելու ժամանակ, սաստիկ ծիծաղեցրեց։ Նա շատ ել նեղացող մարդ չեր, իսկ այդ որը նեղացավ ինձնից և ինչո՞ւ ― մինչև հիմա չեմ հասկանում։ Բայց, իհարկե, նա ինքն ել չեր հասկանում։ Մի խոսքով՝ նա առանց սկզբի և վերջավորության խոսակցություն բաց արեց, à bàtos-rompus[199], բղավում եր, վոր յես լակոտ եմ, վոր նա կսովորեցնի․․․ վոր նա հասկանալ կտա․․․ և այլն, և այլն։ Վոչ վոք չեր կարողանում բան հասկանալ։ Blanchs֊ը ծիծաղից թուլանում եր․ վերջապես նրան մի կերպ հանգստացրին և տարան ման ածելու։ Շատ անգամ յես նկատում եյի, վոր նա տխրում ե, ինչ-վոր մեկին և ինչ-վոր բան եր ափսոսում, մեկր նրան պակասում եր, չնայած անգամ Blanche-ի ներկայության։ Այդ րոպեներին նա ինքը մի-յերկու անգամ ինձ հետ խոսել սկսեց, բայց յերբեք կարգին չկարողացավ արտահայտվել, վերհիշում եր ծառայությունը, հանգուցյալ կնոջը, տնտեսությունը, կալվածը։ Կկպչի վորևե բառի և կուրախանա, և կկրկնի հարյուր անգամ որական, թեև այդ բառը բնավ չի արտահայտում վոչ նրա զգացմունքը, վոչ ել մտքերը։ Յես փորձեցի նրա հետ յերեխաներից խոսք բաց անել, բայց նա ոձիքը թափ եր տալիս նախկին արագախոսությամբ և շուտով ուրիշ առարկայի անցնում՝ «այո, այո, յերեխաները, յերեխաները, դուք իրավացի յեք»։ Մի անգամ միայն նա զգացվեց ― մենք նրա հետ թատրոն եյինք գնում։ «Դժբախտ յերեխաներ են,― ասաց նա հանկարծ,― այո, պարոն, այո, դժբախտ յերեխաներ»։ Յեվ հետո այդ յերեկոյան նա մի քանի անգամ կրկնեց՝ «դժբախտ յերեխաներ» բառերը։ Յերբ վոր յես մի անգամ խոսք բաց արի Պոլինայից, նա կատաղեց՝ «դա ապերախտ կին ե,― բացականչեց նա,― նա չար ե և ապերախտ։ Նա խայտառակեց գերդաստանը։ Յեթե այստեղ որենքներ լինեյին, յես նրա հախիցը կգայի։ Այո, այո»։ Գալով Դե֊Գրիյեյին, գեներալը նրա անունն անգամ լսել չեր կարողանում։ «Նա ինձ խորտակեց,― ասում եր նա,― նա ինձ կողոպտեց, մորթեց ինձ։ Ամբողջ յերկու տարի դա մի մղձավանջ եր ինձ համար։ Ամիսներ շաբունակ յես յերազում տեսնում եյի նրան։ Դա ― դա, դա․․․ Ո՜, նրա մասին յերբեք ինձ մոտ այլևս խոսք բաց չանեք»։
Յես տեսա, վոր նրանց գործը գլուխ գալու պես ե, բայց ըսա սովորության լռում եյի։ Blanche-ը առաջինը ինձ հայտնեց՝ դա ուղիղ մեր հրաժեշտի որից յերկու շաբաթ առաջ եր՝― «il a du chanche[200],― արագ֊արագ վրա յեր տալիս նա,― babouchka-ն[201] հիմա իրոք արդեն հիվանդ ե և անշուշտ կմեռնի։ Միստեր Աստլեյը հեռագիր ե խփել․ համաձայնեցեք, վոր նա այնուամենայնիվ տատի ժառանգն ե։ Իսկ յեթե չլինի յել, նա ինձ ամենևին չի խանգարի։ Առաջինը՝ նա թոշակ ունի, իսկ յերկրորդը՝ նա կապրի կողքի սենյակում և միանգամայն յերջանիկ կլինի։ Յես կդառնամ «madame la générale»[202]։ Յես լավ շրջանի մեջ կմտնեմ (Blanche-ը միշտ դրա մասին յերազում եր), հետագայում ռուս կալվածատիրուհի կդառնամ, j’aurai un château, des moujiks, et puis j’aurai toujours mon million»[203]։
— Իսկ յեթե նա խանդի՞, պահանջի՞․․․ աստված գիտե ինչ,― հասկանո՞ւմ ես։
— Ո՜ վոչ, non, non, non![204] Ինչպե՞ս կհանդգնի։ Յես միջոցներ եմ ձեռք առել, մի անհանգստանա։ Յես արդեն նրան Ալբերտի անունով մի քանի մուրհակ եմ ստորագրել տվել։ Մի բան վոր յեղավ — նա իսկույն պատժված կլինի։
— Ե՛հ, գնա մարդու․․․
Հարսանիքն արինք առանց վորևե հանդիսավորության, ընտանեբար և կամացուկ։ Հրավիրված եյին Ալբերտը և ելի մի-քանի մերձավորներ։ Hortense-ը, Cléopâtre֊ը և այլք վճռականորեն վերացրած եյին մեջտեղից։ Փեսան սաստիկ հետաքրքրված եր իր դրությամբ։ Blanche-ը ինքը կապել եր նրա փողկապը, ինքը ոծել եր նրան անուշահոտությամբ։ Իր ֆրակով և սպիտակ ժիլետով գեներալը très comme il faut[205] տեսք ուներ։
— «Il est pourtant très comme il faut»[206],― հայտնեց ինձ ինքը Blanche-ը, դուրս գալով գեներալի սենյակից, կարծես թե այն միտքը, վոր գեներալը très comme il faut ե, զարմացրել ե նրան իսկ։ Յես այնքան քիչ մանրամասնությունների մեջ ընկա, մասնակից յեղա այնքան ծույլ հանդիսատեսի դերում, վոր շատը մոռացել ել եմ։ Հիշում եմ միայն՝ դուրս եկավ, վոր Blanche-ը իսկի ել de Cominges չի, ինչպես և նրա մայրը — իսկի veuve Cominges չի — այլ du Placet․ Ինչո՞ւ նրանք յերկուսն ել Cominges են յեղել մինչև հիմա ― չգիտեմ։ Բայց գեներալը դրանից ել շատ գոհ եր և du Placet֊ը նրան ավելի դուր յեկավ, քան de Cominges-ը։ Հարսանիքի որը, առավոտյան, դա բոլորովին հագնված, շարունակ դահլիճում անց ու դարձ եր անում և շարունակ ինքն իրեն կրկնում, սաստիկ լուրջ և ծանր տեսքով՝ «M-lle Blanche du-Placet! Blanche du-Placet! du Placet! կույս Բլանկա Դյու-Պլասետ», և վորոշ ինքնահավանություն եր փայլում նրա դեմքին։ Յեկեղեցում, մերի[207] մոտ և տանը ուտելու միջոցին նա վոչ միայն ուրախ ու գոհ եր, այլև հպարտ։ Նրանց յերկուսին ել ինչ֊վոր բան եր պատահել։ Blanche-ն ել արժանապատվության մի տեսակ հայացք ուներ։
— Յես հիմա պետք ե ինձ բոլորովին այլ կերպ պահեմ,― ասաց նա ինձ չափազանց լուրջ․― mais vois-tu[208], յես մի շատ գեշ բանի մասին չեմ ել մտածել յերևակայիր, յես մինչև հիմա չեմ կարողանում սովորել իմ հիմիկվա ազգանունը ― Զագորյանսկի, Զագոզիանսկի, m-me la générale de Sago-Sago, ces diables des noms russes, enfin madame la ցénérale à quatorze consonnes! Comme c’est agréable, n’est-ce pas?[209]
Վերջապես մենք անջատվեցինք, և Blanche-ը, այդ հիմար Blanche-ը, հրաժեշտի պահին անգամ արտասվեց։― «Tu étais bon enfant»[210],— ասում եր նա հեծկլտալով։ «Je te croyais bête et tu en avais l’air[211], բայց այդ քեզ սազում ե»։ Յեվ արդեն վերջնականապես ձեռքս սեղմելուց հետո նա հանկարծ բացականչեց՝ «Attends!»[212], վազեց իր ննջարանը և մի րոպեյից հետո բերեց ինձ համար յերկու հազար ֆրանկանոց թղթադրամ։ Յես վոչ մի դեպքում դրան չեյի հավատա։ «Սա քեզ պետք կգա, դու գուցե շատ գիտուն outchitel ես, բայց դու սարսափելի հիմար մարդ ես։ Յերկու հազարից ավել յես քեզ վոչ մի դեպքում չեմ տա, վորովհետև դու բոլորը տանուլ կտաս — միևնույն ե տանուլ կտաս։ Դե՛, գնաս բարով։ Nous serons toujours bons amis[213], իսկ յեթե ելի տանես, անպատճառ յեկ մոտս, ef tu seras heureux![214]»։
Ինձ մոտ ել դեռ մի հինգ հարյուր ֆրանկ մնացել եր․ բացի այդ հազար ֆրանկանոց սքանչելի ժամացույց ունեմ՝ ադամանդե կոճակներ և այլն, այնպես վոր կարելի յե դեռ բավական յերկար քարշ տալ վոչ մի բանի մասին չհոգալով։ Յես դիտմամբ նստել եմ այս աննշան քաղաքում, վոր պատրաստություն տեսնեմ, իսկ գլխավորը սպասում եմ միստեր Աստլեյին։ Յես հաստատ իմացա, վոր նա անցնելու յե այստեղից և գործով մնալու յե մեկ որ։ Ամեն ինչ կիմանամ․․․ և ապա,― ապա ուղղակի Հոմբուրգ։ Ռուլեթենբուրգ չեմ գնա, թերևս գալ սեզոնին յերթամ։ Իրոք, ասում ենք վատ նշան ե յերկու անգամ փորձել բախտը միևնույն սեղանի քով, իսկ ամենաիսկական խաղը հենց Հոմբուրգումն ե։
Տասնյոթերորդ գլուխ
Ահա մի տարի և ութ ամիս ե, ինչ յես այս նոթերը աչքի չեմ անցկացրել և հիմա միայն, տխրությունից ու ցավից, խելքիս փչեց ցրվել, և պատահմամբ կարդացի։ Այն պահին նրա վրա եյի կանգ առել, վոր Հոմբուրգ կերթամ, Աստվա՜ծ իմ, համեմատաբար ի՜նչ թեթև սրտով եմ այն պահին գրել այդ վերջին տողերը։ Այսինքն, վոչ թե թեթև սրտով,― այլ ի՜նչ ինքնավստահ, ի՜նչ անսասան հույսերով։ Ունեյի՞ գեթ մազաչափ կասկած ինքս իմ նկատմամբ։ Յեվ ահա անցել ե ավելի քան մեկ և կես տարի և յես, ըստ իս, մուրացկանից ել ավել վատթար եմ։ Մուրացկանն ի՞նչ ե վոր։ Թքած աղքատության վրա։ Յես պարզապես կործանեցի ինքս ինձ։ Ասենք ինչի՞ հետ համեմատես, համ ել կարիք չկա վոր ինքդ քեզ բարոյականություն քարոզես։ Այդպիսի ժամանակ բարոյախոսությունից ավելի անմիտ բան չի կարող լինել։ Ո՜, ինքնահավան մարդիկ, ի՜նչ հպարտ ինքնահավանությամբ պատրաստ են այդ դատարկախոսներն իրենց մտքերը քարոզելու։ Յեթե նրանք գիտենային, թե վոր աստիճան յես ինքս ըմբռնում եմ իմ այժմյան վիճակի գարշությունը, նրանց լեզուն չեր պտտվի ինձ խրատելու։ Ի՞նչ, ի՞նչ նոր բան կարող են ասել ինձ նրանք, վոր յես չիմանամ։ Յեվ բանն ա՞յդ ե միթե։ Բանն այն ե, վոր անիվի մի պտույտ և ամեն ինչ կփոխվի և այդ իսկ բարոյախոսները առաջինը կգան (յես հավատացած եմ) բարեկամական կատակներով ինձ շնորհավորելու։ Յեվ ինձնից այլևս յերես չեն դարձնի հիմիկվա պես։ Թքած նրանց բոլորի վրա։ Ի՞նչ եմ յես հիմա։ Zéro։ Ի՞նչ կարող եմ դառնալ վաղը։ Վաղը յես կարող եմ հարություն առնել և վերստին ապրել սկսել։ Կարող եմ մեջս գտնել մարդը, քանի նա դեռ չի կորել։
Յես իրոք այն միջոցին Հոմբուրգ գնացի, բայց․․․ հետո յես Ռուլնթենբուրգում ել յեղա, գնացի նաև Սպա, նույնիսկ Բադեն, ուր յես գնացի իբրև խորհրդական Հինցեյի կամերդիներ, մի լրբի և իմ այստեղի նախկին տիրոջ։ Այո, յես լաքեյ ել դառա, ամբողջ հինջ ամիս։ Այդ պատահեց բանտից դուրս գալուց հետո անմիջ ապես։ (Յես Ռուլեթենբուրգում բանտ ել նստեցի, այստեղ արած մի պարտքի պատճառով։ Մի անհայտ մարդ ինձ հետ գնեց,― ո՞վ։ Միստեր Աստլե՞յը։ Պոլի՞նան։ Չգիտեմ, բայց պարտքս վճարված եր, ընդամենը յերկու հարյուր թալեր, և յես ազատություն ստացա)։ Ո՞ւր կորչեյի։ Յես ել այդ Հինցեյի մոտ մտա։ Նա յերիտասարդ և թեթևսոլիկ մարդ ե, սիրում ե ծուլություն անել, իսկ յես խոսում ու գրում եմ յերեք լեզվով։ Յես սկզբում մտա նրա մոտ համարյա քարտուղարի պաշտոնով, ամսական յերեսուն գուլդենով, բայց բանս վերջացավ իսկական լաքեյությամբ․ քարտուղար պահելը նրա միջոցներից վեր եր և նա ռոճիկս պակսեցրեց․ իսկ յես տեղ չունեյի, վոր գնայի, յես մնացի ― և այդպիսով ինքնաբերաբար լաքեյ դառա։ Ծառայության մեջ կեր ու խումս պակաս եր, բայց փոխարենը հինգ ամսվա ընթացքում յոթանասուն գուլդեն տնտեսեցի։ Մի անգամ յերեկոյան, Բադենում յես հայտնեցի նրան, վոր կամենում եմ անջատվել նրանից, նույն այդ յերեկոյան յես գնացի ռուլեթի խաղատեղին։ Ո՜, ինչպե՜ս եր բաբախում սիրտս։ Չե, թանգը փողը չեր իմ աչքում։ Այն միջոցին յես միայն ուզում եյի, վոր վաղն ևեթ բոլոր այդ Հինցեները, բոլոր այն ոբեր֊կելները, բոլոր այն Բադենի շքեղ տիկինները ― վոր նրանք բոլորը խոսեն իմ մասին, իմ պատմությունն անեն, զարմանան, գովեն և խոնարհվեն իմ նոր տարածի առջև։ Այդ ամենը մանկական անուրջներ ու հոգսեր են, բայց․․․ ո՞վ գիտե, գուցե յես Պոլինային ել հանդիպեյի, յես նրան կպատմեյի և նա կտեսներ, վոր բաղդի այդ բոլոր անմիտ զրույցներից բարձր եմ․․․ Չե, թանգը փողը չեր իմ աչքում։ Յես հավատացած եմ, վոր դարձյալ ցրիվ կտայի վորևե Blache-ի վրա, դարձյալ յերեք շաբաթ Փարիզում տասնվեց հազար ֆրանկանոց սեփական զույգ ձիերով ման կզգայի։ Յես հո հաստատ գիտեմ, վոր ժլատ չեմ․ յես նույնիսկ կարծում եմ, վոր շռայլ եմ, մինչդեռ, այնուամենայնիվ, ի՜նչ տենդագին, սրտատրոփ եմ լսում կրուպյորի բարձր ձայնը՝ trente et un, rouge, impaire et passe կամ quatre, noir, pair et manque![215] Ի՜նչ ագահությամբ եմ նայում խաղասեղանի վրայի վոսկու սյունյակներին, յերբ վոր նրանք, կրուպյորի թիակից ցրիվ են գալիս, կույտ-կույտ, վորպես վառ կրակներ կամ արշինի չափ յերկար արծաթի սյունակներին, վոր ընկած են անիվի շուրջը։ Նոր-նոր մոտենալով խաղասրահին, դեռ յերկու սենյակ առաջ, հազիվ լսում եմ այս ու այն կողմ թափվող փողի զրնգոցը ― գրեթե ջղաձգություն եմ զգում։
Ո՜, այն յերեկոյան, յերբ յես իմ յոթանասուն գուլդենը խաղասեղանի վրա դրի, նույնպես նշանավոր յերեկո յեր։ Յես սկսեցի տասը գուլդենից և դարձյալ passe-ից: Passe-ի նկատմամբ յես նախապաշարմունք ունեմ։ Յես տանուլ տվի։ Մոտս վաթսուն գուլդեն արծաթ դրամ մնաց, յես խորհեցի և նախրնտրեցի zéro-ն։ Յես սկսեցի հնդական գուլդեն վեր գալ zéro-յի վրա․ յերրորդ անգամ վեր գալուց հանկարծ zéro յե դուրս գալիս․ քիչ մնաց ուրախությունից մեռնեյի, վոր ստացա հարյուր յոթանասունհինգ գուլդեն․ յերբ վոր յես հարյուր հազար գուլդեն տարա ― այդչափ ուրախ չեյի։ Իսկույն rouge-ի վրա հարյուր գուլդեն վեր յեկա,― տվեց․ բոլոր յերկու հարյուրը rouge-ի վրա ― տվեց․ բոլոր չորսհարյուրը noir-ի վրա ― տվեց․ բոլոր ութ հարյուրր manque-ի վրա ― տվեց․ առաջվանի հետ հաշված, հազար յոթ հարյուր գուլդեն գոյացավ, այն ել հինգ րոպեյից պակաս միջոցում։ Այսպիսի վայրկյաններում ահա մարդ մոռանում ե նախկին անհաջողությունները։ Չե՞ վոր յես այդ ձեռք բերի, վտանգելով ավելին, քան կյանքս, հանդգնեցի ռիսկ անել և ահա, յես դարձյալ մարդկային շարքն ընկա։
Յես համար վարձեցի և մինչև ժամը յերեքը նստած փողերս եյի համարում։ Առավոտյան արթնացա արդեն վոչ իբրև լաքեյ։ Յես վճռեցի նույն որը Հոմբուրգ մեկնել՝ այնտեղ յես լաքեյի ծառայություն չեյի արել և բանտ չեյի նստել։ Գնացքից, կես ժամ առաջ յես գնացի յերկու անգամ վեր գալու, վոչ ավել և տանուլ ավի մեկուկես հագար ֆլորին։ Այնուամենայնիվ յես ելի Հոմբուրգ տեղափոխվեցի և ահա մեկ ամիս կլինի, վոր այստեղ եմ․․․
Յես, իհարկե, անընդհատ տագնապի մեջ եմ, ամենամանր գումարներ եմ վեր գալիս և ինչ-վոր բանի յեմ սպասում, հաշիվ անում, կանգնում եմ որերով խաղասեղանի մոտ և դիտում խաղը, անգամ յերազում խաղ եմ տեսնում, բայց այնուհանդերձ ինձ թվում ե, վոր յես կարծես փետացել եմ, ասես խրվել եմ ինչ֊վոր տիղմի մեջ։ Հետևցնում եմ այս միստեր Աստլեյի հետ հանդիպումի տպավորությունից։ Մենք այն իսկ որից չեյինք տեսնվել և հանդիպեցինք պատահմամբ․ ահա թե ինչպես յեղավ։ Յես անցնում եյի այգում և հաշիվ անում, վոր հիմա յես գրեթե մնացել եմ առանց փողի, բայց վոր յես հիսուն գուլդեն ունեմ, բացի այդ հյուրանոցում, վորտեղ խղճուկ սենյակ եմ բռնում, անցյալ որը ամեն ինչի համար վճարել եմ։ Ուրեմն ինձ համար ռուլեթ խաղալու մի հատիկ հնարավորություն ե մնացել,― թե մի բան տարա, կարելի կլինի խաղը շարունակել, իսկ յեթե տանուլ տվի ― պետք ե վոր դարձյալ լաքեյ դառնամ, յեթե իսկույն ռուսներ չգտնեմ, վորոնց ուսուցիչ ե հարկավոր։ Այդ մտքով զբաղված՝ յես գնացի իմ ամենորյա զբոսանքի ճամբով, պուրակի միջով և անտառի միջով հարևան իշխանության սահմանները։ Յերբեմն յես այդ կերպ չորս ժամի չափ ման եյի գալիս և վերադառնում Հոմբուրգ՝ հոգնած ու քաղցած։ Նոր եյի այգուց պուրակ մտել, յերբ հանկարծ նստարանի վրա տեսա միստեր Աստլեյին։ Նա առաջինը նկատեց ինձ և ձայն տվեց։ Յես նստեցի նրա կողքին։ Սակայն նկատելով, վոր նա իրեն ծանր ե պահում, յես իսկույն մեղմեցի ուրախությունս, թե չե սաստիկ ուրախացել եյի։
— Ուրեմն դուք այստեղ եք։ Յես այդպես ել կարծում եյի, վոր կհանդիպեմ ձեզ,― ասաց նա ինձ։— Անհանգիստ միք լինի պատմելու, յես գիտեմ, յես ամեն ինչ գիտեմ, ձեր ամբողջ կյանքը այս մեկ տարի ութ ամսվա ընթացքում ինձ հայտնի յե։
— Վահ, ահա թե ինչպե՜ս հետևում եք հին բարեկամներին․― պատասխանեցի յես։― Ձեզ պատիվ ե բերում, վոր չեք մոռանում․․․ Համբերեցեք, ապա, դուք ինձ միտք եք տալիս՝ դուք հո չե՞ք ինձ Ռուլեթենբուրգի բանտից հետ գնել, վորտեղ յես յերկու հարյուր գուլդեն պարտքի համար եյի նստած։ Ինձ անհայտ մարդ եր հետ գնել։
— Վոչ, ո՜, վոչ, յես ձեզ հետ չեմ գնել Ռուլեթենբուրգի բանտից, վորտեղ դուք յերկու հարյուր գուլդեն պարտքի համար նստած եք յեղել, բայց յես իմացել եմ, վոր դուք նստած եք բանտում յերկու հարյուր գուլդեն պարտքի համար։
— Ուրեմն, այնուամենայնիվ, գիտե՞ք ով ե ինձ հետ գնել։
— Ո՜, վոչ, չեմ կարող ասել թե գիտեմ՝ ով ե ձեզ հետ գնել։
— Տարորինակ ե, մեր ռուսներից վոչ վոք ինձ չի ճանաչում, ասենք՝ ռուսներն այստեղ չեն ել հետ գնի․ այ, մեզնում, այնտեղ, Ռուսաստանում, ուղղափառները ուղղափառներին հետ են գնում։ Իսկ յես հենց այնպես ել կարծում եյի, թե վորևե տարորինակ անգլիացի կլինի, տարորինակությունից։
Միստեր Աստլեյը լսում եր ինձ վորոշ զարմանքով։ Նա կարծես սպասում եր ինձ հուսաբեկ և կոտրված տեսնել։
— Սակայն յես շատ ուրախ եմ տեսնել, վոր դուք միանգամայն պահպանել եք ձեր վոգու վողջ անկախությունը և անգամ զվարթությունը,― արտասանեց նա բավական անախորժ տեսքով։
— Այսինքն՝ ներքուստ դուք ճաքում եք ― ինչու յես կոտրված և ստորացած չեմ,― ասացի յես խնդալով։
Նա շուտ չըմբռնեց, բայց ըմբռնելուց հեաո՝ ժպտաց։
— Յես հավանում եմ ձեր նկատողությունները։ Այդ խոսքերից յես ճանաչում եմ իմ վաղեմի, խելացի, հին, ներշնչված և միաժամանակ ցինիկ բարեկամիս․ մենակ ռուսները կարող են իրենց մեջ միաժամանակ համատեղել այդքան հակասություններ։ Իրավ, մարդս սիրում ե իր լավագույն բարեկամին տեսնել իր առջև ստորացման մեջ․ բարեկամությունը, ըստ մեծի մասին, ստորացման վրա յե հիմնված լինում․ և դա հին, բոլոր խելացի մարդկանց հայտնի ճշմարտություն ե։ Սակայն ներկա դեպքում, հավատացնում եմ ձեզ, յես անկեղծ ուրախ եմ, վոր դուք չեք վհատվում։ Ասացեք, մտադիր չե՞ք դուք խաղը թողնել։
— Ո՜, սատանան նրա հետ։ Իսկույն կթողնեմ, միայն թե․․․
— Միայն թե տանուլ տվածը հե՞տ բերեք։ Այդպես ել յես գիտեյի․ միք ավարտի ձեր խոսքը․ գիտեմ, դուք այդ հանկարծ ասացիք, հետևաբար ճշմարիտ խոսեցիք։ Ասացեք, բացի խաղալուց, ել վոչ մի բանով չե՞ք զբաղվում։
— Վոչ մի բանով․․․
Նա սկսեց ինձ քննել։ Յես բան չգիտեյի, յես գրեթե լրագիր ել չեյի նայում և բոլոր այս ժամանակամիջոցում վոչ մի գիրք բաց չեյի արել։
— Դուք փետացել եք,― նկատեց նա,― դուք վոչ միայն հրաժարվել եք կյանքից, ձեր սեփական և հասարակական հետաքրքրությունից մարդու և քաղաքացու պարտականությունից, բարեկամներից (իսկ դուք այնուհանդերձ բարեկամներ ունեցել եք), դուք վոչ միայն հրաժարվել եք վորևե նպատակից, բացի տանելուց,― դուք հրաժարվել եք անգամ ձեր հուշերից։ Յես հիշում եմ ձեզ ձեր կյանքի ջերմ և զորեղ պահին, բայց յես հավատացած եմ, վոր դուք ձեր այն ժամանակվա բոլոր լավագույն տպավորությունները մոռացության եք տվել․ ձեր յերազները, ձեր այժմյան հանապազորյա ցանկությունները pair և impair-ից, rouge-ից noir-ից, տասներկու միջիններից և այլն, և այլն դենը չեն գնում, յես հավատացած եմ։
— Բավական ե, միստեր Աստլեյ, խնդրեմ, խնդրեմ չհիշեցնեք,― գոչեցի յես տհաճությամբ, քիչ եր մնում թե չարությամբ,― իմացած յեղեք, վոր յես վոչնչից վոչինչ չեմ մոռացել, բայց յես միառժամանակ արտաքսել եմ միայն իմ գլխից այդ ամենը, անգամ հուշերը, մինչև վոր իմ պարագաներն արմատապես չփոխեմ․ այն ժամանակ․․․ այն ժամանակ դուք կտեսնեք, յես հարություն կառնեմ։
— Դուք տասը տարուց հետո ել եք այստեղ լինելու,― ասաց նա,― մարջ գանք, վոր յես կհիշեցնեմ ձեզ այս խոսքս, յեթե կենդանի մնամ, հենց նույն այս նստարանի վրա։
— Դե՛, բավական ե,― ընդհատեցի յես անհամբեր,― և վորպեսզի ձեզ ապացուցած լինեմ, վոր յես անցյալի նկատմամբ այնքան ել մոռացկոտ չեմ, թույլ տվեք իմանալ, վորտե՞ղ ե հիմա միսս Պոլինան։ Յեթե դուք չեք ինձ հետ գնել, ապա անշուշա նա կլինի։ Այն իսկ պահից յես նրանից վոչ մի լուր չեմ ունեցել։
— Վոչ, ո՜, վոչ։ Յես չեմ կարծում, վոր նա ձեզ հետ գնած լինի։ Նա հիմա Զվիցարիայում ե և դուք ինձ մեծ բավականություն պատճառած կլինեք, յեթե դադարեք ինձ միսս Պոլինայի մասին հարց ու փորձ անելուց,― ասաց նա վճռականորեն և նույնիսկ բարկացած։
— Այդ կնշանակի, վոր նա ձեզ ել ե սաստիկ վերք հասցրել,― ծիծաղեցի յես ակամա։
— Միսս Պոլինան ― բոլոր ամենաշատ հարգանքի արժան եյակներից լավագույնն ե, բայց, կրկնում եմ, դուք ինձ մեծ բավականություն պատճառած կլինեք, յեթե դադարեք ինձ միսս Պոլինայի մասին հարց ու փորձ անելուց։ Դուք նրան յերբեք չեք ճանաչել և նրա անունը ձեր շուրթերում յես համարում եմ վիրավորանք իմ բարոյական զգացմունքին։
— Ահա թե ինչ։ Ասենք, դուք անարդարացի յեք․ ել ինչի՞ց խոսեմ ձեզ հետ, բացի դրանից, ինքներդ դատեցեք։ Չե՞ վոր մեր հարաբերությունները հենց այդ ե։ Անհանգիսա միք լինի, վոչ մի ներքին, գաղտնի բան ինձ պետք չե․․․ Յես հետաքրքրվում եմ միայն, այսպես ասած, միսս Պոլինայի արտաքին կացությամբ, նրա այժմյան դրսի կարգ ու սարքով միայն։ Այդ կարելի յե յերկու խոսքով հաղորդել։
— Համեցեք, պայմանով, վոր այդ յերկու խոսքով ամեն ինչ վերջացած լինի։ Միսս Պոլինան յերկար ժամանակ հիվանդ եր․ նա հիմա ել ե հիվանդ․ միառժամանակ նա, իմ մոր և քրոջ հետ, հյուսիսային Անգլիայում ապրեց։ Կես տարի առաջ նրա տատը ― հիշո՞ւմ եք, այն խելագար կինը, մեռավ և անձնապես նրան յոթ հազար ստերլին կարողություն թողեց։ Հիմա միսս Պոլինան ճամբորդում ե իմ մարդու գնացած քրոջ ընտանիքի հետ։ Նրա փոքր յեղբայրն ու քույրն ել են ապահովված տատի կտակով և սովորում են Լոնդոնում։ Գեներալը, նրա խորթ հայրը, մի ամիս առաջ կաթվածահար յեղավ Փարիզում։ M-lle Blanche-ը նրա հետ լավ ե վարվելիս յեղել, բայց այն ամենը, վոր նա ստացավ տատից, որ առաջ իր անվան ե դարձրել․․․ ահա, կարծեմ, բոլորը․․․
— Իսկ Դե-Գրիյե՞ն։ Նա չի՞ ճամբորդում արդյոք Զվիցարիայում։
— Վոչ, Դե-Գրիյեն չի ճամբորդում Զվիցարիայում և յես չգիտեմ, վորտեղ ե Դե-Գրիյեն․ բացի այդ մի անգամ ընդմիշտ նախազգուշացնում եմ ձեզ, վոր խուսափեք նման ակնարկներից և անազնիվ համադրություններից, այլապես դուք անպատճառ գործ կունենաք ինձ հետ։
— Ի՜նչ, չնայած մեր նախկին բարեկամական հարաբերությունների՞ն։
— Այո, չնայած մեր նախկին բարեկամական հարաբերություններին։
— Հազար ներողություն, միստեր Աստլեյ, բայց թույլ տվեք՝ այստեղ վիրավորական և անազնիվ բան չկա․ յես հո միսս Պոլինային վոչ մի բանում չեմ մեղադրում։ Բացի այդ ― ֆրանսիացի և ռուս որիորդ, ընդհանրապես ասելով ― այնպիսի մի համադրություն ե, միստեր Աստլեյ, վոր մենք չե, վոր պիտի լուծենք կամ վերջնականապես ըմբռնենք։
— Յեթե դուք Դե-Գրիյեյի անունը ուրիշ անվան հետ միասին հիշատակելու չլինեք, ապա յես կխնդրեյի ձեզնից բացատրել ինձ, թե ի՞նչ եք հասկանում դուք «ֆրանսիացի և ռուս որիորդ» ասելով։ Այդ ի՞նչ «համադրություն» ե։ Ինչո՞ւ անպայման ֆրանսիացի և անպայման ռուս որիորդ։
— Տեսա՞ք, դուք ահա հետաքրքրվեցիք, բայց դա յերկար նյութ ե, միստեր Աստլեյ։ Այստեղ պետք ե նախապես մարդ շատ բան իմանա։ Թեև դա կարևոր խնդիր ե, ինչքան ել առաջին հայացքից դա ծիծաղելի լինի։ Ֆրանսիացին, միստեր Աստլեյ,― ավարտված, գեղեցիկ ձև ե։ Դուք, ինչպես բրիտանացի, կարող եք դրան չհամաձայնել․ յես ինչպես ռուս, նույնպես համաձայն չեմ, դեհ, ասենք, հենց նախանձից, բայց մեր որիորդները կարող են այլ կարծիքի լինել։ Դուք կարող եք Ռասինին համարել կոտրատված, ծռմռած և շպարած, անշուշտ, նույնիսկ նրան չեք ել կարդա։ Յես ել եմ նրան կոտրատված, ծռմռած և շպարած համարում, մի տեսակետից անգամ ծիծաղելի, բայց նա հիանալի յե, միստեր Աստլեյ, և, վոր գլխավորն ե,― նա մեծ պոետ ե, կամենանք, թե չկամենանք մենք ձեզ հետ։ Ֆրանսիացու ազգային ձևը, այսինքն՝ փարիզեցու,― գեղեցիկ ձևի յե սկսել վերածվել, յերբ վոր մենք տակավին արջեր ենք յեղել։ Հեղափոխությունը ժառանգեց ազնվականության։ Հիմա ամենահասարակ ֆրանցուզիշկան կարող ե մաներներ, պրիյոմներ, արտահայտություններ և անգամ մտքեր ունենալ լիովին գեղեցիկ ձևի մեջ, այդ ձևի ստեղծմած մեջ մասնակից չլինելով վոչ իր ձեռներեցությամբ, վոչ հոգով, վոչ սրտով,― այդ ամենը նա ժառանգություն ե ստացել։ Նրանք կարող են ամենադատարկից դատարկ և ամենաստորից ստոր լինել։ Դեհ, միստեր Աստլեյ, հաղորդեմ ձեզ հիմա, վոր աշխարհիս յերեսին բարի, խելացի և այնքան ել չկոտրատված ռուս որիորդից ավելի դյուրահավատ և անկեղծ եյակ չկա։ Դե-Գրիյեն, հանդես գալով վորևե դերում, հանդես գալով դիմակավորված, կարող ե արտասովոր դյուրությամբ նվաճել նրա սիրտը․ նա գեղեցիկ ձև ունի, միստեր Աստլեյ, և որիորդն ընդունում ե այդ գեղեցիկ ձևը նրա սեփական հոգու տեղ, նրա հոգու և սրտի բնական ձևի տեղ և վոչ թե զգեստի տեղ, վոր նա ժառանգել ե։ Ի մեծ տհաճություն ձեր, յես պետք ե խոստովանեմ, վոր անգլիացիք, մեծ մասամբ ― կոշտ ու կոպիտ շարժուձևեր ունեն, իսկ ռուսները բավական զգայուն կերպով գիտեն զանազանել գեղեցիկը տգեղից և գեղեցկի սիրահար են։ Բայց հոգու գեղեցկությունը և անձնավորության ինքնուրույնությունը ջոկելու համար շատ ավելի անկախություն և աղատություն ե պետք, քան ունեն մեր կանայք, առավել ես որիորդները,― և արդեն համենայն դեպս շատ ավելի փորձառություն։ Իսկ միսս Պոլինան,― ներեցեք, բերնից դուրս թռածը հետ չի բերվի,― պետք ե շատ և շատ յերկար վճիռ կայացնի, վորպեսզի ձեզ նախընտրի գարշելի Դե֊Գրիյեյին։ Նա ձեզ կգնահատի ել, կբարեկամանա ձեզ, կբանա ձեր առջև իր վողջ սիրտը, բայց այդ սրտում, այնուհանդերձ տիրողը ― ատելի գարշելին, վատ և մանր վաշխառու Դե֊Գրիյեն կլինի։ Այդ այդպես ել կմնա, այսպես ասած, սոսկ համառությունից և ինքնասիրությունից, վորովհետև նույն այդ Դե֊Գրիյեն հանդես ե յեկել գեղեցիկ մարկիզի լուսապսակով, հիասթափված ազատամիտի և քայքայվածի (իբրև թե) կերպարանքով, ոգնել ե նրա ընտանիքին և թեթևամիտ գեներալին։ Նրա արարքները հետո բացվեցին։ Բայց այդ վոչինչ, վոր բացվեցին՝ այնուամենայնիվ տվեք նրան նախկին Դե֊Գրիյեյին ― ահա թե նրան ինչ ե պետք։ Յեվ քանի ավելի յե նա ատում այժմյան Դե-Գրիյեյին, այնքան ավելի յե կարոտում նախկինին, թեև նախկինը գոյություն ե ունեցել լոկ նրա յերևակայության մեջ։ Դուք շաքարագո՞րծ եք, միստեր Աստլեյ։
— Այո, յես մասնակցում եմ Լովել և Ընկ․ շաքարի հայտնի գործարանի ընկերությանը։
— Ահա, տեսնո՞ւմ եք, միստեր Աստլեյ։ Մի կողմից շաքարագործ, իսկ մյուս կողմից՝ բելվեդերյան Ապոլլոն․ մեկը մյուսին մի տեսակ չի բոնում։ Իսկ յես նույնիսկ շաքարագործ ել չեմ, այլ պարզապես ռուլեթի մանր խաղամոլ, անգամ լաքեյություն արած, մի բան, վոր անշուշտ հայտնի յե միսս Պոլինային, վորովհետև նա կարծեմ լավ վոստիկանություն ունի։
— Դուք չարացած եք, դրանից ե, վոր այդ պարապ բաներն ասում եք,― պաղարյուն և մտածելուց հետո ասաց միստեր Աստլեյ ը։― Բացի այդ ձեր խոսքերն ինքնուրույն չեն։
— Համաձայն եմ։ Բայց սարսափելին ել հենց այն ե, իմ ազնիվ բարեկամս, վոր բոլոր այս մեղադրանքներս, ինչքան ել հնացած լինեն, ինչքան ել ցածր լինեն, ինչքան ել վոդեվիլայն,― այնուհանդերձ ճշմարիտ են։ Այնուամենայնիվ մենք ձեզ հետ վոչ մի բանի չհասանք։
― Դա գարշելի դատարկաբանություն ե․․․ վորովհետև, վորովհետև․․․ դե իմացած յեղեք,― արտասանեց միստեր Աստլեյը դողդող ձայնով և փայլատակելով աչքերը,― իմացած յեղեք, ապերախտ և անարժան, մանր ու դժբախտ մարդ, վոր յես յեկել եմ Հոմբուրգ դիտմամբ, նրա հանձնարարությամբ, վորպեսզի ձեզ տեսած լինեմ, ձեզ հետ յերկար և անկեղծ խոսած լինեմ և հաղորդեմ բոլորը նրան,― ձեր զգացմունքները, մտքերը, ակնկալությունները և․․․ հուշերը։
— Մի՞թե։ Մի՞թե։— Գոչեցի յես և արցունքը կարկուտի պես տեղաց իմ աչքերից։ Յես չկարողացա զսպել արցունքս և դա կարծեմ առաջին անգամն եր իմ կյանքում։
— Այո, դժբախտ մարդ, նա ձեզ սիրել ե և յես կարող եմ այդ բաց անել, վորովհետև դուք կորած մարդ եք։ Այդ քիչ ե, յեթե յես անգամ ասելու լինեմ, վոր նա մինչև որս ել սիրում ե ձեզ, մեկ ե, դուք հո այստեղ կմնաք։ Այո, դուք կործանեցիք ինքներդ ձեզ։ Դուք վորոշ ընդունակություններ ունեյիք, կենդանի բնավորություն և վատ մարդ չեյիք․ դուք նույնիսկ կարող եյիք ոգտակար լինել ձեր հայրենիքին, վոր մարդկանց այնպիսի կարիք ունի, բայց դուք կմնաք այստեղ և ձեր կյանքն ավարտված ե։ Յես ձեզ չեմ մեղադրում։ Իմ կարծիքով բոլոր ռուսներն այդ տեսակ են կամ հակված են այդ տեսակ լինելու։ Ռուլեթը չլինի, ուրիշ դրա նման բան կլինի։ Բացառությունները շատ հազվագյուտ են։ Դուք առաջինը չեք, վոր չեք հասկանում, թե ինչ ե աշխատանքը (ձեր ժողովուրդի մասին չե խոսքս)։ Ռուլեթը ― գերազանցորեն ռուսի խաղ ե։ Մինչև որս դուք ազնիվ եք յեղել և նախընտրել եք լաքեյ դառնալ, քան գող․․․ Բայց վախս գալիս ե խորհել, թե ի՞նչ կարող ե լինել ապագայում։ Բավական ե, մնաք բարով։ Դուք, իհարկե, փողի կարիք ունեք։ Ահա ձեզ ինձնից տասը լուիդոր, ավել չեմ տա, վորովհետև միևնույն ե տանուլ եք տալու։ Առեք և մնաք բարով։ Դե՛, վերցրեք։
— Վոչ, միստեր Աստլեյ, ձեր բոլոր հիմիկվա խոսքերից հետո․․․
— Վերցրեք,― ճչաց նա։― Յես համոզված եմ, վոր դուք տակավին ազնիվ եք և տալիս եմ ինչպես բարեկամը կտա ճշմարիտ բարեկամին։ Յեթե յես կարողանայի համոզված լինել, վոր դուք իսկույն ևեթ կթողնեք խաղը, Հոմբուրգը և կերթաք ձեր հայրենիքը,— յես պատրաստ կլինեյի անհապաղ ձեզ հազար ստերլին տալու, վոր նոր կենսուղի սկսեք։ Բայց հենց այն պատճառով ել հազար ստերլինգ չեմ տալիս ձեզ, այլ տալիս եմ միայն տասը լուիդոր, վոր հազար ստերլին, թե տասը լուիդոր ներկայումս ձեզ համար միանգամայն միևնույն բանն ե․ միևնույն ե՝ տանուլ եք տալու։ Առեք և մնաք բարով։
— Կվերցնեմ, յեթե թույլ կտաք, վոր ձեզ գրկեմ ― հրաժեշտ տամ։
— Ո՜, այդ հաճույքով։
Մենք անկեղծ գրկախառնվեցինք և միստեր Աստլեյը գնաց։
Վոչ, նա արդարացի չե։ Յեթե Պոլինայի և Դե֊Գրիյեյի նկատմամբ յես կոպիտ և հիմար յեղա, ապա նա կոպիտ և շուտափույթ յեղավ ռուսների նկատմամբ։ Իմ մասին յես բան չունեմ ասելու։ Թեև․․․ թեև, այս ամենը առայժմ այն չե, այս ամենը բառեր են, բառեր ու բառեր, իսկ հարկավոր ե գործ։ Այստեղ հիմա կարևորը Զվիցարիան ե։ Վաղն ևեթ,― ո՜, յեթե կարելի լիներ վաղն ևեթ մեկնել։ Նորից վերածնվել, հարություն առնել։ Պետք ե նրանց ապացուցեմ․․․ թող գիտենա Պոլինան, վոր յես դեռևս կարող եմ մարդ լինել։ Արժե միայն․․․ հիմա արդեն, ասենք, ուշ ե,― բայց վաղը․․․ Ո՜, յես ունեմ նախազգացում և դա այլ կերպ լինել չի կարող։ Ձեռքիս հիմա տասնհինգ լուիդոր կա, իսկ յես տասնհինգ գուլդենով ել եմ սկսել։ Յեթե զգույշ սկսես․․․― և մի՞թե, մի՞թե յես այնքան յերեխա յեմ։ Մի՞թե յես չեմ հասկանում, վոր կորած մարդ եմ։ Սակայն ինչո՞ւ չեմ կարող հարություն առնել։ Այո, արժե միայն գեթ մեկ անգամ կյանքում հաշիվ հասկացող և համբերող լինել ― ահա և բոլորը։ Արժե միայն գեթ մեկ անգամ բնավորության տեր լինել, և յես մեկ ժամում կկարողանամ փոխել ճակաաագիրը։ Գլխավորը ― բնավորությունն ե։ Բավական ե մտաբերել, թե ի՞նչ որի եյի յոթ ամիս առաջ Ռուլեթենբերգում, իմ վերջնական տանուլ տալուց առաջ։ Ո՜, դա վճռականության յերևելի դեպք եր՝ յես այն միջոցին տանուլ տվի բոլորը, բոլորը․․․ Դուրս եմ գալիս վոկսալից, տեսնեմ՝ ― ժիլեթիս գրպանում մի գուլդեն ել ե շարժվում։ «Ա՜, կնշանակի, ճաշելու փող կունենամ», խորհեցի յես, բայց մի հարյուր քայլ անցնելուց հետո հետ մտածեցի և վերադարձա։ Յես վեր յեկա այդ գուլդենը manque-ի վրա (այդ անգամ manque-ն եր) և, իրավ, ինչ֊վոր ուրիշ բան կա այն զգացողության մեջ, յերբ վոր մեն֊մենակ, ոտարության մեջ, հեռու հայրենիքից, բարեկամներից և առանց իմանալու, թե ինչ ես ուտելու այսոր, վերջին գուլդենը վեր ես գալիս, ամենա, ամենավերջինը։ Յես տարա և քսան րոպեյից հետո դուրս յեկա վոկսալից, գրպանումս հարյուր յոթանասուն գուլդեն։ Դա փա՜ստ ե։ Ահա թե վերջին գուլդենը յերբեմն ինչե՜ր կարող ե անել։ Իսկ յեթե յես այն պահին ընկճվեյի՞, յեթե յես սիրտ չանեյի՞․․․
Վաղը, վաղն ամեն ինչ կվերջանա։
- ↑ Գերմաներեն՝ ֆոլքսզալ ― ժողովրդական սրահ․ այդպես են կոչվում պարասրահները, թղթախաղի տները։ Ժողովատեղի, ժողովարան։ Այդպես ե կոչվում նաև կայարանի մեծ սրահները, վորտեղ ժողովուրդը սպասում ե գնացքներին։
- ↑ Մենտորը ― Վոդիսևսի վորդու պահպանողն ե յեղել հոր տասնամյա թափառումների միջոցին․ փոխաբերական իմաստով՝ ուսուցիչ, ղեկավար։
- ↑ Գրասեղան։
- ↑ Գերմանական արծաթադրամ, հավասար ե մեկուկես մարկի․ մոտ 70 կոպ․։
- ↑ Ձիվաորների խումբ, իտալերեն՝ կավալլո կնշանակի՝ ձի։
- ↑ Ֆրանսիական արծաթ դրամ եր 37 կ․ արժողությամբ․ այժմ 7 կոպեկ ե։
- ↑ Մոսյո լը կոնտ ― պարոն կոմս։
- ↑ Մադամ լա-կոնտեսս - տիկին կոմսուհի։
- ↑ Ֆրանսիական առոգանությամբ ուչիտել ― ռուսերեն ուսուցիչ բառն ե։
- ↑ Տաբլ դոտ ― ռեստորաններում ճաշի ընդհանուր սեղան։
- ↑ Միստեր ― անգլիերեն՝ պարոն։
- ↑ Ռուսերեն իկ մասինիկը բառին արհամարհական իմաստ ե հաղորդում։
- ↑ Պոլյակ-լեհ ― բառի արհամարհական ձևն ե։
- ↑ Տիտղոս ե, վոր հին Ֆրանսիայում տրվում եր արքայորդիներին, նաև հոգևոր և մարմնավոր իշխանության ներկայացուցիչներին։
- ↑ Աբբատ ― Ֆրանսիայիում աստվածաբանություն ուսած և հոգևորականի կոչմանը պատրաստվող։
- ↑ «Ազգային կարծիք» թերթի անունն ե։
- ↑ Դա այնքան ել հիմարություն չե։
- ↑ Պան ― լեհերեն պարոն։
- ↑ Հրացանաձիգ, թեթև հետևակ, զինվոր։
- ↑ Գերմանիայում և Ավստրիայում ― արծաթ դրամ ե, 50-90 կ․ արժողությամբ։
- ↑ Բարձր ազնվականության ժառանգական տիտղոս, Անգլիայում և Սպանիայում հերցոգից ցածր և կոմսից բարձր, իսկ ֆրանսիայում և Իտալիայում կոմսից ցածր։
- ↑ Լա բաբուլինկա
- ↑ Դղյակ։
- ↑ Ոձի լեռ։
- ↑ Անգլերեն կնշանակի վոտ-վոտնաչափ։
- ↑ Այսինքն գեներալի կին։
- ↑ Հոր կամ մոր եղբոր թոռը։
- ↑ Կետ․ հատկապես այնպիսի բարձր կետ, վորտեղից լավ տեսարան ե բացվում։
- ↑ Վատ տեսակի։
- ↑ Ազնիվ մարդ։
- ↑ Պլեբեյ ― հին Հռովմում ամենաներքին հասարակական խավը․ փոխաբերական իմաստով հասարակ, վոչ ազնվական։
- ↑ Ֆրանսիական դրամ․ 20 ֆրանկ արժողությամբ։
- ↑ Հավանական հաջողության աստիճանը։
- ↑ Նույնն ե ինչ վոր rouge et noire ― թղթախաղ։
- ↑ Վերոհիշյալ խաղը տեղի ե ունենում բանկ պահողի և սահմանափակված քանակությամբ խաղացողների միջև։
- ↑ Անգլերեն՝ որիորդ։
- ↑ Ծալովի ակնոց, վոր ձեռքով են պահում։
- ↑ Թղթախաղի տներում ծառայող, վոր բանկ դնողի տեղն ե նստած լինում և տանելու դեպքում վերցնում ու տանուլ տալու դեպքում վճարում ե։
- ↑ Առածը խոզի մասին ե։
- ↑ Խրճիթից աղբ դուրս չհանել ― ռուսերեն վոճ ե, վոր կնշանակի՝ տան իրադարձությունը դրսում չպատմել, մանավանդ վատը։
- ↑ Հաստ ձայն։
- ↑ Շատ ձուր հոսեց ― ռուսաց վոճ ե, վոր կնշանակի՝ շատ անցուդարձ տեղի ունեցավ։
- ↑ Պոլին, այսինքն՝ պոլինան։
- ↑ Գերմաներեն՝ հայր։
- ↑ Գաղիական աքաղաղ։
- ↑ Շարջազգեստ, վորի տակին վասկոռե կամ մետաղե շարջաններ կան լավ ձև տալու համար։
- ↑ Տիկին բարոնուհի, պատիվ ունեմ ձեր ստրուկը լինելու։
- ↑ Ավելին չի կարելի։
- ↑ Այո։
- ↑ Կատաղե՞լ եք դուք։
- ↑ Հյուրասենյակ։
- ↑ Գերմանիայում՝ յերիտասարդ կալվածատերեր, հետագայում ազնվական ― հետադիմականները պարլամենտում։
- ↑ Պրուսական վոսկեդրամ, վոր հիմա վերացել ե, 5 ռ․ 15 կ․ արժողությամբ։
- ↑ Արծաթ․ դրամ, 75 կ․ արժողությամբ։
- ↑ Չեստորանի լաքեյ։
- ↑ Ամենացածր գիտական աստիճան։ Հետևյալը մագիստրն ե, իսկ հետո դոկտոր։
- ↑ Աստիճան։
- ↑ Անգլիտեր ― Անգլիա։
- ↑ Գովեստ։
- ↑ Այսինքն՝ մենամարտության կանչել։
- ↑ Սիրելի պարոն․․․ ներողություն, յես մոռացել եմ ձեր անունը, պ-ն Ալեքսի՞ս։ Այսպես չէ՞։
- ↑ Սիրելի մարկիզ։
- ↑ Բայց գեներալը․․․
- ↑ Որիորդ Կոմինժ։
- ↑ Որիորդ Բլանշ։
- ↑ Որիորդ Կոմինժը և իր մայրը։
- ↑ Բարոնն այնքա՜ն ցասկոտ ե, պրուսական մի բնավորություն ունի, գիտե՞ք հո, վերջապես նա գերմանավարի կռիվ կանի։
- ↑ Ֆրանսերեն արտասանությամբ ռուսերեն բաբուլինկա բառն ե՝ տատիկ։
- ↑ Սատանան տանի, ձեզ պես ջահել անփորձ մեկը։
- ↑ Բառացի՝ յերկրորդը։ Մենամարտության մեջ ― սեկունդանտի միջոցով են բանակցում և նրանց ներկայությամբ մենամարտում։
- ↑ Ստորադրյալ։
- ↑ Ոբլաթ ― նամականիշի նման փոքրիկ թղթիկներ են, վորոնցով կպցնում են փաթթոցները դեղատներում։
- ↑ Post scriptum ― latineren` հետո գրած։
- ↑ Որիորդ։
- ↑ Թերևս։
- ↑ Զբոսանք, պտույտ։
- ↑ Անգլերեն կնշանակի՝ որիորդ։
- ↑ Յերեսուն և քառասուն ― թղթախաղ ե։
- ↑ Մի գեղեցիկ առավոտ։
- ↑ Մատուցող, ռեստորանի, սրճարանի սպասարկու։
- ↑ Ոբեր-կելներ ― գլխավոր սպասավոր, վարիչ։
- ↑ Ռուս ազնվականները։
- ↑ Մի ռուսուհի, մի կոմսուհի, նշանավոր տիկին։
- ↑ Մեծ դքսուհի N-ը։
- ↑ Դիտմամբ ընդդեմ գեներալի։
- ↑ Առասպելական կենդանի, կես-թռչուն, կես-ոձ, վոր մեկ հայացքով սպանում ե։
- ↑ Այո՛, տիկին, և հավատացեք յես հիացած եմ․․․ ձեր առողջությունը․․․ հրաշք ե․․․ ձեզ այստեղ տեսնելը․․․ սքանչելի անակնկալ․․․
- ↑ Սքանչելի։
- ↑ Բարև։
- ↑ Բարև տիկին։
- ↑ Կավալեր (կավալլո = ձի) կնշանակի ձիավոր։ Միջնադարյան զինվորները։ Ապա՝ ասպետ։ Ներկայիս՝ կնոջը ուղեկցող, ծառայություն մատուցող, սիրալիր տղամարդ։
- ↑ Այս պառավը մանկության մեջ է ընկել։
- ↑ Բայց տիկին, դա հաճույք կլինի․․․
- ↑ Հաճույք։
- ↑ Աղախին։
- ↑ Տիկին գեներալի կին իշխանուհի Տարասևիչևա։
- ↑ նա մանկության մեջ է ընկել, մենակ ― հիմարություններ կանի։
- ↑ Պոլյակ ― լեհացի, պոլյաչոկ ― արհամարհական ձև ե։
- ↑ Դուրս եկե՛ք, դուրս եկե՛ք։
- ↑ Կարմիր և սև։
- ↑ Զույգ և կենտ։
- ↑ Մինչև որոշ թվանշանը և դրանից դենը։
- ↑ Զրո։
- ↑ Յերեսունվեց։
- ↑ Ռուսերեն զերո բառի արհամարհական ձևն ե։
- ↑ Ձեր խաղը խաղաեք, պարոններ, խաղը խաղացեք պարոններ։ Ել վեր յեկած գումար չկա՞։
- ↑ Ինչքա՞ն զերո։ Տասներկո՞ւ, տասներկո՞ւ։
- ↑ Այո, տիկին։
- ↑ Խաղն ավարտված ե։
- ↑ Կարմիր։
- ↑ Ի՞նչ հաղթանակ։
- ↑ Բայց տիկին, ի՞նչ կրակ եր։
- ↑ Իշխանուհի․․․ մի թշվառ հայրենազուրկ․․․ անընդհատ դժբախտություն․․․ ռուս իշխանները մեծահոգի յեն․․․
- ↑ Սատանան տանի, սա մի սարսափելի պառավ ե։
- ↑ Այդ ի՞նչ ե, սատանա։
- ↑ Բայց տիկին, շանսերը կարող են շուռ գալ, մի հատիկ վատ շանս և դուք բոլորը տանուլ կտաք․ մանավանդ ձեր խաղով․․․ դա սարսափելի յե։
- ↑ Դուք անպայման տանուլ կտաք։
- ↑ Մանկության մեջ ընկած։
- ↑ Եհ, այդպես չե։
- ↑ Սիրելի պարոն, մեր սիրելի գեներալը սխալվում ե։
- ↑ Այդ խեղճ սարսափելի պառավի։
- ↑ Այդպես չե, այդպես չե։
- ↑ Սատանան տանի՜։
- ↑ Իմ սիրելի Ալեքսիս, յեղեք բարի։
- ↑ Ի՜նչ մեհերա յե։ Վրեժի դեցուհին եր։ Փոխաբերական իմաստով՝ չար կին։
- ↑ Մենք կանաչ խոտի վրա կաթ կխմենք։
- ↑ Բնություն և ճշմարտություն։
- ↑ Տիկին, տիկին։
- ↑ Սատանան տանի՛։
- ↑ Նա հարյուր տարի կապրի՜։
- ↑ Մարշ ֆրանսերեն բառ ե, վոր գործ ե ածվում ռուսերեն, մանավանդ իբրև ռազմական տերմին՝ ― գնա՛։
- ↑ Ավարա, սրիկա։
- ↑ Մի պառավ ռուս, վոր մանկության մեջ ե ընկել․․․
- ↑ Կարդինալների ժողովը պապի ընտրության համար։
- ↑ Չորս յեղանակներ։
- ↑ Իվան Ալեքսանդրովիչ բալակիրևը Աննա կայսրուհու պալատական ծաղրածուն ե յեղել։
- ↑ Ծեր տիկնոջ։
- ↑ Ջենտլմեն և ազնիվ մարդ։
- ↑ Որիորդ։
- ↑ Յերեք վերջին զարկերը, պարոնայք։
- ↑ Անցի՛ր։ Թղթախաղում՝ վորոշ թվանիշից դենը։
- ↑ Բացակա յե։ Թղթախաղում՝ մինչև որոշ թվանիշը։
- ↑ Քսաներկու։
- ↑ Յերեսունմեկ։
- ↑ Կարմիր։
- ↑ Բլանշարը հայտնի ոդաչու յե յեղել։ Նրա կինը՝ Մարիան՝ 67 անգամ թռել ե և վերջին անգամը խորտակվել, վորովհետև ոդապարիկը կրակ ե ընկել։
- ↑ Չորս։
- ↑ Յերեսուն և քառասուն։
- ↑ Պարոնն արդեն հարյուր հազար ֆլորին ե տարել։
- ↑ Գերմաներեն՝ հյուրանոց։
- ↑ Անգլիա հյուրանոց։
- ↑ Այդ ռուսները։
- ↑ Անգլերեն՝ որիորդ։
- ↑ Ա, սա նա՛ յե։ Արի՛, ապուշ։
- ↑ Վոր դու մի սար վոսկի ու արծաթ ես տարել։ Յես գերադասում եմ վոսկին։
- ↑ Մանկիկ, ի՜նչ հիմարն ես։
- ↑ Մենք քեֆ կանենք, չե՞։
- ↑ Վորդյակ, դու սիրտ ունե՞ս։
- ↑ Բոլորովին այլ։
- ↑ Յեթե դու շատ հիմար չես, քեզ հետս կտանեմ Փարիզ։
- ↑ Լա՜վ, դու կտեսնես Փարիզը։ Դե ասա, ինչ բան ե ուչիտելը (ուսուցիչը)։ Դու շատ հիմարն եյիր, վերբ վոր ուչիտել եյիր։
- ↑ Լա՜վ, ի՞նչ կասես, վոր յես քեզ հետս տանեմ։
- ↑ Յես կուզեմ հիսուն հազար ֆրանկ։
- ↑ Մենք կերթանք Փարիզ։
- ↑ Յեվ յես քեզ աստղեր յույց կտամ որը ցերեկով։
- ↑ Իսկ հարյուր հիսուն հազար ֆրանկը։
- ↑ Յես ի՛նչ իմանամ։
- ↑ Յես լավ բալիկ եմ։
- ↑ Բայց դու աստղե՜ր կտեսնես։
- ↑ Ահ, ստոր ստրուկ։
- ↑ Յեվ ապա ջրհեղեղ։ բայց դու չե՛ս կարող հասկանալ, ելի՛։
- ↑ Ի՞նչ ես անում։
- ↑ Եհ, իմ ուչիտելս, յես քեզ կսպասեմ, յեթե կամենաս։
- ↑ Թերևս, լավ ե չհարցնեմ։
- ↑ Բայց դու յերջանիկ կլինես, վորպես մի փոքրիկ արքա։
- ↑ Յես ուզում եմ հիսուն հազար ֆրանկ յեկամուտ ունենալ և հետո․․․
- ↑ Հարյուր հազար ֆրանկը, վոր մնացել ե, դու ինձ հետ կուտես, իմ ուչիտել։
- ↑ Սա մի ուչիտել ե, նա յերկու հարյուր հազար ֆրանկ ե տարել։
- ↑ Ֆրանսիական դրամ ե՝ մեկ-քսաներորդ ֆրանկ ե, կամ՝ 5 սանթիմ։
- ↑ Ծաղիկների դղյակ։
- ↑ Ֆրանսիական պար, մարմնի անվայել շարժումներով։
- ↑ Մանկիկ։
- ↑ Բայց դու հասկանալու համար խելք ես ունեցե՜լ։ Դու գիտես, տղաս։
- ↑ Բայց գիտե՞ս․․․ բայց ասա՛։
- ↑ Հետո՞ ինչ պիտի անես, ասա՛։
- ↑ Հետո։
- ↑ Այո՛, այո՛, այդպես ե, հրաշալի՛ ե։
- ↑ Դե ասա՛։
- ↑ Լա՜վ։
- ↑ Վորովհետև յես կարծում եյի, վոր դու մի ուչիտել ես (լաքեյի պես մի բան), այդպես չե՞։
- ↑ Վորովհետև յես բարի աղջիկ եմ։
- ↑ Ահ, ահ, բայց դուք․․․
- ↑ Պետք ե վոր ջահելությունը իր ընթացքը գործի։
- ↑ Բայց դու իսկական փիլիսոփա յես․ իսկական փիլիսոփա։
- ↑ Լա՜վ, յես քեզ կսիրեմ, կսիրեմ ― դու կտեսնես, դու գոհ կմնաս։
- ↑ Փիլիսոփա Թերեզ։
- ↑ Իսկական ռուս, մի ղալմուղ։
- ↑ Գեղեցիկ, սենյակային շան տեսակ։
- ↑ Ընդհատ-ընդհատ։
- ↑ Նա շանս ունի։
- ↑ Բաբուշկա ― տատը։
- ↑ Տիկին գեներալի կին։
- ↑ Յես կունենամ դղյակ, մուժիկներ և հետո միշտ ել ձեռք կբերեմ միլիոնը։
- ↑ Վոչ, վոչ, վոչ։
- ↑ Վայելուչ։
- ↑ Այնուամենայնիվ նա շատ վայելուչ ե։
- ↑ Համայնքի ներկայացուցիչը Ֆրանսիայում, վոր վարչական իրավունքներ ունի։
- ↑ Բայց տես վոր։
- ↑ Գեներալի տիկին Սագո-Սագո, այս սատանայական ռուսի անունները, վերջապես գեներալի տիկին տասնչորս բաղաձայնով ե, ի՜նչ ախորժելի յե, այդպես չե՜։
- ↑ Դու լավ տղա յես։
- ↑ Յես քեզ հիմար եյի համարում, դու հիմարի նման եյիր։
- ↑ Սպասի՛ր։
- ↑ Մենք միշտ բարի բարեկամներ կմնանք։
- ↑ Յեվ դու յերջանիկ կլինե՜ս։
- ↑ Յերեսուն մեկ կարմիր, կենտ և վորոշ թվից հետո, կամ՝ չորս, սև, զույգ և մինչև վորոշ թիվը։