Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 2040 բայտ, 00:05, 29 Ապրիլի 2015
/* Գլուխ տասնմեկ. Պալանտիր */
— Օհո, իսկ այն հեռու՞ է:
— Հեռու է,— պատասխանեց Գենդալֆը: — Երեք անգամ ավելի հեռու է, քան Թեոդեն թագավորի Ոսկե Ապարանքը, իսկ մինչև այնտեղ հարյուր հիսուն լիգ կլինի, եթե թռչես Մորդորի սուրհանդակի պես ուղիղ գծով: Լուսաչի ճանապարհն ավելի երկար է, բայց կտեսնենք, թե ով առաջինը կհասնի: Մենք մինչև առավոտ կսլանանք, իսկ հետո կհանգստանանք ինչ-որ տեղ լեռներում՝ հանգստանալ պետք է նույնիսկ Լուսաչին: Լավ կլիներ մինչ այդժամ հասնեինք Էդորաս: Փորձիր քնել: Երբ արթնանաս՝ կտեսնես արևի առաջին ճառագայթների ցոլքը Էորլի տան ոսկեզօծ տանիքին: Եվս երկու օր անց մեզ կծածկի Մինդոլուին լեռան մանուշակագույն ստվերը և լուսաբացը կդիմավորենք Դենեթորի մեծ ամրոցի սպիտակ պարիսպների տակ:  Սլացի՛ր, Լուսաչ, սլացիր, իմ հավատարի՛մ ընկեր, ինչպես դեռ երբեք չես սլացել: Դու այս մարգագետիններում ես մեծացել և ճանաչում ես այստեղ յուրաքանչուր քար: Առա՜ջ, աբմողջ հույսը քո վրա է: Լուսաչը թափահարեց գլուխը, բարձր խրխնջաց, ասես լսեց մարտական եղջերափողի կանչը, և այնպես նետվեց առաջ, որ սմբակների տակից կայծեր թռան, և գիշերվա խավարը նահանջեց նրա առջև: Փինն աստիճանաբար ընկղմվում էր քնի մեջ, և նրան թվում էր, թե նժույգն անշարժ է, ինչպես քարե արձանը, իսկ սմբակների տակով, քամու աղմուկի և սուլոցի ուղեկցությամբ, սլանում է հողը:
== Գիրք չորորդ ==
Վստահելի
1342
edits