Changes
/* Գլուխ տասնմեկ. Պալանտիր */
— Ողորմա՜,— բացականչեց Գենդալֆը: — Եթե բավարարեմ քո հետաքրքրասիրությունը պատմություններով, ապա մնացած օրերս ստպված կլինեմ անդադար խոսելով անցկացնել: Դե, Է՞լ ինչ ես ուզում իմանալ:
— Ե՞ս: Բոլոր աստղերի անունները, բոլոր արարածների անունները, Միջերկիր աշխարհի պատմությունը, անդրծովյան երկրների պատմությունը,— ծիծաղեց Փինը: — Բայց ես չեմ շտապում, կարող եմ սպասել: Այն սև ամպի մասին էի ուզում հարցնել, որ ծածկեց լուսինը... Դու բղավեցիր. «Մորդորի Սուրհանդա՛կը»: Դա ի՞նչ է նշանակում: Ի՞նչ էր նրան պետք Իզենգարդում:
— Դա թևավոր Սև հեծյալ էր, Նազգուլ,— պատասխանեց Գենդալֆը: — Ի՞նչ էր պետք: Դե, օրինակ տանել քեզ իր հետ Սև Ամրոց:
— Տեսնու՞մ ես,— ցույց տվեց Գենդալֆը: — Մենք մոտենում ենք Վեսթֆոլդի հովիտներին: Լուսաչը դուրս է եկել ուղի և հիմա սլանում է ուղիղ արևմուտք: Ա՜յ այն մուգ բիծը Արևմտյան Կիրճի մուտքն է. եթե թեքվեինք այնտեղ, կարող էինք այցելել Ագլարոնդ՝ Փայլփլուն Քարանձավներ: Բայց դրանց մասին ինձ հարցեր չտաս. հարցրու Ջիմլիին, երբ կրկին հանդիպես նրան, և կիմանաս այդ ժամանակ, թե ինչ երկար պատասխաններ են ունենում կարճ հարցերը: Սակայն այդ Քարաձավներն այս անգամ դու չես տեսնի. մեր ճանապարհորդության նպատակն այլ է: Շուտով դրանք կմնան հեռու՜ հետևում:
— Ինչպես թե, իսկ ես մտածում էի, որ մենք գնում ենք Հելմյան Իջվածք,— զարմացավ Փինը: — Եվ ու՞ր ենք մենք գնում այդ դեպքում:
— Մինաս Թիրիթ, քանի դեռ պատերազմի ալիքները չեն շրջապատել այն: