Changes
/* Գլուխ յոթերորդ. Հելմյան Իջվածք */
=== Գլուխ յոթերորդ. Հելմյան Իջվածք ===
Երբ հեծյալները հեռանում էին Էդորասից, արևն արդեն թեքվել էր դեպի արևմուտք և շողում էր ուղիղ նրանց աչքերին՝ լցնելով ռոհանյան հարթավայրը ոսկեգույն մեգով: Ճանապարհը մե՛կ մեկ բարձրանալով, մե՛կ մեկ իջնելով, ձգվում էր Սպիտակ Լեռների ստորոտով, երբեմն անցնելով արագնթաց լեռնային գետակների ծանծաղուտներով: Աջակողմյան հեռվում սկսեցին երևալ մայրամուտի շողերով լուսավորված Մշուշապատ լեռները: Իրիկնանում էր:
Զորքն ամբողջ թափով սլանում էր առաջ, քանզի ժամանակ քիչ էր մնում: Վախենալով ուշանալ՝ հեծյալները արշավում էին գրեթե առանց կանգ առնելու: Ռոհանյան նժույգները Միջերկրում փառաբանված էին իրենց տոկունությամբ և արագավազությամբ, բայց ճանապարհը երկար էր. Էդորասից մինչև Իզենի գետանցում, որտեղ Թեոդենը հույս ունել միանալ Սարումանի բանակի ճնշմանը դիմակայող զորքին, ուղիղ գծով քառասուն լիգ կլիներ: