Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 1750 բայտ, 21:26, 29 Ապրիլի 2015
/* Գլուխ առաջին. Սմեագորլի սանձահարումը */
— Մորդոր,— կիսաձայն քրթմնջաց նա: — Եթե ստիպված եմ այնտեղ գնալ, ապա ի՞նչ իմաստ ունի ձգելը: Ինչքան արագ հասնենք, այնքան արագ կվերջացնենք:
Նա ցնցվեց: Քամին թափանցում էր մինչև ոսկորները, բայց թարմություն չկար դրա մեջ, միայն խիտ, ծանր գարշահոտություն:
— Դե լավ,— վերջապես հայացքը շրջելով ասաց Ֆրոդոն: — Փակուղին փակուղի, բայց գիշերն այստեղ մնալ չի կարելի: Արի հարմար, անքամի տեղ գտնենք և գիշերենք: Իսկ առավոտյան մեկ էլ տեսար դուրս պրծանք:
— Դուրս կպրծնենք, ոնց չէ,— փնթփնթաց Սեմը,— ու էնպես տեղ կընկնենք, որտեղից առհասարակ էլ դուրս չենք գա: Սխալ ճանապարհով ենք գնում, ահա թե ինչ:
 
— Ոչ, կարծում եմ ճանապարհ կգտնվի,— ասաց Ֆրոդոն: — Եթե ինձ վիճակված է ընկնել խավարի տիրույթ, ապա ինչ էլ լինի, ճանապարհ կգտնվի: Այլ հարց է՝ դա ինչ ճանապարհ կլինի, չա՞ր, թե՞ բարի: Հույսն արագության վրա է, հապաղելը հավասար է մահվան: Իսկ մենք՝ ահա խնդրեմ, նորից ենք խրվել: Գուցե Սև Ամրոցի չար կա՞մքն է մեզ հակառակվում: Էհ, ինչ էլ անեմ ես՝ հիմարս, ամեն ինչ թարս է ստացվում. պետք էր վաղուց հեռանալ ջոկատից, դեռ հյուսիսում: Կշրջանցեինք Էմին Մուիլը և հարթ, չոր հարթավայրով կգնայինք արևելք Ճակատամարտի Դաշտով, իսկ այնտեղից Մորդորը հեռու չէ:
Վստահելի
1342
edits