Changes
Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Ծուխը մարեց |հեղինակ =[[Վանո Սիրադեղյան]] |թարգմանիչ = |աղբյուր = [[«Ծանր լույս»]...»:
{{Վերնագիր
|վերնագիր = Ծուխը մարեց
|հեղինակ =[[Վանո Սիրադեղյան]]
|թարգմանիչ =
|աղբյուր = [[«Ծանր լույս»]]
}}
[[Category։ Արձակ]]
Ասել էր՝ մի արևոտ տեղ թաղեք։ Ոչ ոք չհիշեց երբ ու ում էր ասել, բայց նման էր իրեն և տղերքը արևի դեմը փակող թխկին շիվերից քշտեցին։
Գերեզմանատունը արևամուտք նայող թեք բացատ էր հոնուտ լանջի վրա, լավ արև էր տեսնում միայն երեկոյան, դրա դեմն էլ առել էր տոհմի շիրմաշարքի մեջ աճած ջահել թխկին։ Մեծ չէր գերդաստանը՝ անցյալում ուներ հազիվ յոթ֊ութ շիրիմ։ Եւ ոչ էլ գերեզմանոցն էր մեծ։ Ոչ էլ գյուղն էր հին։ Տարածվելու էլ տեղ չուներ։ Ամառանոցի, մեղու պահելու տեղ էր՝ միակ աղբյուրով, որի շուրջը ընդամենը մի երկու հարյուր տարի առաջ հավաքվել, ճյուղեր էր տվել Արցախը թողած մեկ֊երկու գերդաստան։ Այնպես որ ամեն գերդաստանին ընկնում էր հազիվ մի տասնյակ շիրմաքար։
Ծառից ցած ընկած տեղը անհարմար թեք էր, հարմարը վերի կողմն էր և տեղն էլ՝ հեռանկարով… հեռու տնից՝ տան մեծի համար։ Բայց թխկին ստվեր էր գցում այդ տեղի վրա։
Գերդաստանը վաղուց կորուստ չէր ունեցել և չիմացան ծառը երբ աճեց։ Դուրս էր եկել պապի շիրմաքարի տակից և քարը քիչ֊քիչ հանում էր վեր։ «Դեռ որ թող գնա»— մտածել էին ամեն անգամ, կարծես հույս կար, որ ծառը ինքնիրեն կչորանա, կամ՝ բունը, թերևս, դադարի հաստանալ, կամ… Հույսը կարծես պապի վրա էր։ Նրա շիրմաքարը այդքան հեշտ դժվար թե խախտվեր։ Նա, որ քար էր սարքել կնոջ ու քրոջ, եղբոր ու դստեր համար, նա, որ այս փոքր գյուղի հանգուցյալներին արժանացրել էր իր անուն—ազգանվան տակ հավերժանալու բախտին, նա, որ տաշել էր իր սեփական քարն ու սպասել տակը մտնելուն… «Դե, երևի, աստված դեմ է, որ մարդ իր քարը տաշի»— ենթադրել էր հարսը։
Գերեզմանոցում ամեն տեսա ծառ ու թուփ աճում էր (երևում էր լանջը հատելով են գերեզմանատան տեղ բացել) և ամենալավ հոնը այստեղինն էր — հասնում ու կաթում էր անմարդաբնակ երկրի բնության կարգով։ Բայց ոչ մի քար դեռ շուռ չէր եկել։ Ասենք, ոչ մի քարի տակից թխկի չէր ծլել։
Տղերքը ստորին շիվերը կտրեցին սղոցով (կացնով՝ կարծես մի բանի ցավ էր տալիս), շիվերը տարան գերեզմանատան դարպասի մոտ խնամքով դարսեցին։ Թխկին՝ բունը տկլոր, արմավենու նման կանգնեց հայոց գերեզմանոցում։ Արևի դեմը բաց էր արևմուտքի կողմից։
Գերեզմանափոր հալևորներն արդեն աչքաչափ անում, տնտնում էին կտրելիք գետնի վրա։
… Նրանց տարեկիցներն իրենք էին այստեղ պառկած, նրանք ի՞նչ գերեզման փորող էին, բայց գյուղացիք ասել էին՝ կնեղանան։ Գյուղը փոքր էր, բայց կգտնվեր երկու—երեք հարեհաս տղամարդ, որոնք կարող են կով մորթել֊քերթել, հարսանիքի ու քելեխի սեղան սարքել, միս խաշել երեք հարյուր հոգու համար, նաև գերեզման փորել, բայց ասին՝ հալևորները կնեղանան։ Հիմա նրանց տիրապետող զգացումը նեղանալն է, կմտածեն՝ իրենց հաշվից դուրս են գցել։ Երիտասարդների դեպքում, իհարկե, մոտ չեն գալիս (նրանց գլուխը այդպես էլ չմտավ, որ մեծը փոքրի գերեզման փորի), բայց մնացած դեպքերում չկանչեն՝ նեղանում են, ասացին։
Գերեզմանափորներին իմաց արին առավոտյան տասի կողմը, նրանք տեղ հասան տասներկուսին։ Չնայած երկու օր առաջ էին իմացել մահը, չնայած երեկ տեսել էին քաղաքից բերելը ու իրենք իրենց մեջ պատրաստվել էին, բայց ծերունավարի տնից ելնելն ու տեղ հասնելը տևեց երկու ժամ։ Եթե կարողանային էլ, գուցե պատշաճ չհամարեին այդ տեղը շտապել։
Եկել էին բահով, քլունգով, թոկով, մի աման ջրով։ Սկսեցին։ Առանց թել ձգելու աչքաչափ բռնեցին, բահով գծեցին ուղղանկյունին և նստեցին ծխելու։
Տղերքից մեկը գերզմանոցից եկավ՝
— Բիձեքը չեն հասցնելու,— ասաց։
— Նրանց հանգիստ թողեք,— ասաց ավագ որդին։
Քիչ հետո գերեզմանափորներին հաց տարան։ Մի ժամից գնացին աման—չամանը բերելու՝ տեսան հալևորները շշի վզիկը ջարդել են. անծանոթ էր եղել «Ստալիչնայայի» պտտվող խցանը։
Ամանները ետ բերողը կասկած հայտնեց՝
— Վայ թե հալևորները հալից ընկել են, հանկարծ ու…
— Ձեր գործին կացեք,— ասաց ավագ որդին։
Մեծ եղբոր որդու հետ Սև ծովի ափերից եկավ հասավ փոքր եղբայրը, և մեռելատան շունչը տեղն ընկավ։ Մտածել էին՝ հանկարծ ու չհասցնեն, հանկարծ ու հայրական տնից մեկը չլինի, որ հող տա երեսին։
Քանի դեռ կենդանի էր՝ պատկանում էր գյուղին, զավակներով՝ պատկանում էր ամուսնու ցեղին, բայց մահը եկավ, կտրեց կապ ու կապանք, և նա օտար որբ էր մոր գերեզմանից այսքան հեռու մի տեղ։
Նա գյուղի համար լավ հարս էր եղել։ Մեծերին հարսնություն, փոքրերին ուսուցչություն էր արել, ամուսնու տոհմին երեք սիրուն, խելացի տղա էր պարգևել, երկու կաթնակեր աղջիկ էր մեծացրել երկու հայ օջախի համար, քառասուն տարի հաշմանդամ ամուսին էր պահել, տասներկու թոռ էր մեծացրել, մինչև ծնողները քաղաքում ոտքի կանգնեն, տնից չէր բացակայել շաբաթից ավել և ահա այս երկար՝ ամիս տևած բացակայությունից հետո զավակները քաղաքից նրան բերին հողին հանձնելու։
Անտերացած հալևորը հա՛ պտտվում էր դագաղի շուրջը ու մրմնջում էր՝
— Ափսո՜ս֊ափսո՛ս։
Հետո դուրս էր գալիս, մտնում էր այգի, ելնում էր ճանապարհ, մտերիմ մեկին գտնում էր, որ իրեն կշտամբի.
— Բա հիսուն տարի մարդու հետ ապրես ու մեռնի՝ նոր հարգը իմանա՞ս…
Հալևորը վերջին երկու շաբաթը օրումեջ զանգում էր Երևան՝ թող դուրս գրվի գա, ի՜նչ օգնություն տեն ցույց տալ էդ հիվանդանոցներումը… Եւ երկու օր առաջ ասացին՝ դուրս ենք գրել, վաղը գալիս է։ Խոստացած օրը դուրս չեկան։ Հաբգուցյալը գալու էր որպես բուժման այդ փուլը անցած։ Բայց երեկ չեկավ ու ահա այսօր բերում են…
Միջնեկ որդին, հարսն ու փեսան կեսօրին եկան։ Եւ մեքենայից դուրս գալու եղանակից հալևորը հասկացավ։ Այդ ե՞րբ էր եղել, որ ժպտալով առաջ չգան։
Երեխաները ըկան նստեցին, խոսեցին դեսից֊դենից, հարսը ելավ հալևորին հաց տալու, որդին մարած լամպ գտավ՝ նորով փոխեց, փեսան դրսում փայտի դարսն էր կոկում, այսպես կամաց—կամաց եռանդի եկան ( չհասցնելու վախը ներսից չափ էր գցում) և երբ սենյակներից մեկի մահճակալները հանելուն հասան, փեսան հասկացավ, որ այդ խոսքը վերջապես ասել պետք է։ Նա վճռական գնաց դեպի խորքի սենյակը և աներորդին ու կինը հետևեցին նրան։
Հալևորը բազմոցին նստած թերթն էր շուռումուռ տալիս։ Նայեց շեմին խեղճացած երեխաներին ու ակնոցը հանեց։
— Ասեք… Ասեք պրծեք…— ու ձայնը կերկերաց։
Հարսը փուլ եկավ կեսրարի կողքին, գրկեց ու հեկեկաց։ Տղամարդիկ դուրս եկան սենյակից։
Վրա հասավ առաջին գիշերը։ Այս գյուղում կարգ էր, որ հանգուցյալի մոտ երիտասարդները մնան։ Մնացին՝ փեսաներից փոքրը, ազգական տղերքից երկուսը և հանգուցյալի ամուսնու եղբոր որդին, որին հանգուցյալը կուրծք էր տվել։ Եւ նա անարատ կաթնակեր որպես՝ չքնեց երկու գիշեր։ Ավելի երիտասարդները հերթով քնում էին, նա արթունի հետ արթուն էր երկու գիշեր։
Մերկացած սենյակ էր, իշոտնուկները՝ պատերի տակ, մեծադիր լուսանկարը պատին, դագաղը սենյակի մեջտեղը գիշերվա լռության մեջ կախված։ Դռան մոտի թախտը դուրս չէին տարել և արթուն տղամարդիկ վրան նստած շախմատ էին խաղում։ Դուռը բաց էին թողել, որ սենյակում ծուխ չկանգնի և ժամանակ առ ժամանակ ցավ էին գցում ներս քշող կատվի վրա։
Հանգուցյալին այսպես անշարժ տեսնելը, այն էլ առանց կոծողների, անիրական էր։ Ժիր ու զվարթ նրա բնույթին խորթ վիճակ էր սա, և թվում էր մարմինը այստեղ, ինքը հիմա դռնից ներս կմտնի ու խնդալով կասի՝ «Է՜ս ինչ օյինբազություն է, վերեք նստենք հացի»։
Բայց ժամը եկավ ու նրան տարան։
Գերեզմանոցում հալևորին պիտի որ ձայն չհասներ, մանավանդ որ ավագ եղբայրը կողքն էր և հանգուցյալին պատշաճը հատուցեց, բայց երկու օրում երկու նախադասությունից զատ բան չէր ասել ու խոսեց։ Ու երևում էր կյանքում չէր խնայել հանգուցյալին։
Գերեզմանոցից դարձան, հոգեհաց տվին։ Երկար ճանապարհ գնացողները սեղանից ուղիղ ճանապարհ ընկան։ Զավակները դատարկված֊պապանձված նստեցին, մինչև ազգական֊հարևանները սեղանը հավաքեցին։ Բակով մեկ պայտաձև սարքած սեղանը թողեցին շաբաթ օրվան, հայտարարված յոթի ու քառասունքի համար։ Մնում էր երկու օր։
Այդ երկու օրը անցկացրին յոթի սեղանին պատրաստվելով։ Շաբաթ օրը հաց տվին մի հարյուր հոգու։ Իսկ առաջը ընդամենը մեկ օր կար, որ շաբաթը փակվեր։ Գործը քաղաքում մնում էր, երեխաները թողնված էին՝ մեծերը իրենց, փոքրերը ուրիշների հույսին— հարկավոր էր շտապել։
Եւ անցան տունը մեռցնելուն։ Նախ այծը ուլի հետ ծախեցին։ Կարտոֆիլ էր, տանձ էր, լոբի էր, խնձոր էր, ուրց էր, ավելուկ էր՝ մեջ֊մեջ արին, ամեն բանից մի քիչ թողնելով գարնան համար— հալևորը գարնանը հետ էր գալու։ Հետո սառնարանը անջատեցին, դատարկեցին, մաքրեցին, գազի ծորակը նկուղից փակեցին, էլեկտրականությունը ապահովիչներից անջատեցին, պատուհանների փեղկերի սողնակները գցեցին, վարագույրները վար քաշեցին, ցեցի դեմ բան ցանեցին տեղաշորի ու պահարանի մեջ, այգու դուռը կողպեցին ու տակ ու գլխին ցաքի դրին… Հերթը հասավ հավերին։ Այդ գործը հա՛ ձգձգում էին, որովհետև հանձն առնող չկար։ Վերջը՝ փեսաներից կրտսերը պիտի աներ։ Նա խոհանոցի երկու դանակները տարտամորեն իրար քսելով իջավ աստիճաններից, հավանոցի դեմ կանգնեց։ Այսպես անկամ կանգնեց֊կանգնեց… կտրուկ կռացավ, շալվարի փողքերը քշտեց ու այդ գործողությունից կարծես եռանդի եկած՝ մտավ ցանցապատ տարածքը։ Հավերին առավոտից դուրս չէին թողել։ Մեկն էլ պետք էր, որ մտներ հավանոց ու հավերը մեկ֊մեկ դուրս տար։ Հալևորից բացի այդ գործը երևի ոչ ոք չաներ և նա ներս մտավ և առաջին հավը կիսաբաց դռնից դուրս մեկնեց։ Փեսան առավ ու վիզը կտրեց։ Հալևորը շտապում էր, դժվար էր շնչում գարշահոտը, և վրա—վրա տալիս էր հավերը, իսկ փեսան արդեն չէր հասցնում գետնին սեղմած արնաքամելով հավերին հանդարտեցնել, չէր հասցնում անգամ ոտքերի հոդերը կտրել և գլխատված հավերը թպրտում էին շուրջբոլորը։ Հալևորը հավաբնում անհամբեր էր, մորթողի ձեռքերը արյան մեջ կորած էին, դանակը բթացել էր, բայց նա մոռացել էր երկրորդ դանակը, որ կողքը գցած էր։
Երբ վերջին երկու աքլորն էլ մորթված էին, նա շտկվեց ու ինքն իրենից զզված թքեց՝ շուն լինես, տան փոքրը չլինես։ Ատակը, մտածեց, կուտ կերած հավեր են, երեխեքը մի շաբաթ քաղաքում կուտեն։
Հավերն էլ բմբլեցին, մաքրեցին, բաժանեցին ու այլևս անելիք չկար։
Երբ բոլորը մեքենաների մեջ էին, տան մեջ մի բան դղրդոցով ընկավ։ Մի պահ քարացան։ Բոլորի մտքով անցավ՝ մոր նկարը չլինի՞… Միջնեկ տղան դռները բացեց, սենյակներով անցավ, ոչինչ չտեսավ։ Եկավ նստեց ղեկին, «բան չկար»— ասաց, ու մեքենաները զգույշ, ցավակցաբար հռնդացին։