Changes
/* Գլուխ առաջին. Բորոմիրի վերջին ուղևորությունը */
— Մենք կդնենք Բորոմիրի մարմինը նավակի մեջ,— որոշեց Արագորնը,— իսկ կողքին կդնենք նրա և սպանված թշնամիների զենքերը: Իսկ նավակը կհրենք դեպի ջրվեժը: Թող Անդուինը ընդունի սպանված ռազմիկին: Գոնդորի մեծ գետը ինքը կհոգա, որպեսզի ոչ ոք չհամարձակվի անարգել նրա աճյունը:
Նրանք արագ հավաքեցին սպանված օրքերի զենքերը, սաղավարտները և վահանները՝ կիտելով դրանք իրար միմյանց վրա:
— Տեսե՛ք,— բացականչեց Արագորնը: