Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 11 բայտ, 00:29, 5 Մայիսի 2015
/* Գլուխ առաջին. Սմեագորլի սանձահարումը */
— Ոչ, չեն սպանի,— ասաց Ֆրոդոն: — Բայց բաց էլ չեն թողնի: Քո մեջ մեծ չարություն ու խորամանկություն կա, Գոլլում: Ստիպված ես գալ մեզ հետ, դե իսկ մենք քեզ կհետևենք: Բայց դու պետք է օգնես մեզ՝ բարությանը պատասխանում են բարությամբ: Չէ՞ որ մենք քեզ խղճացինք:
—Այո, այոսսս, մենք համաձայն ենք,— բացականչեց Գոլլումն ու նստեց: — Բարի հոբիթսներ: Մենք կգնանք նրանց հետ և մթության մեջ անկատելի արահետներ կփնտրենք նրանց համար, այո: Իսկ ու՞ր են գնում հոբիթսները այս սառը, քարե երկրով: Մեզ հետաքրքիր է, շշատ հետաքրքիր է, չէ՞ իմ սքանչելի:
Նա նայեց հոբիթներին, և նրա գունատ աչքերում կայծկլտաց խորամանկ, ագահ կրակը:
— Նա քո ասելով չի գնա, Սմեագորլ, և ո՛չ էլ կքնի,— ասաց Ֆրոդոն: — Բայց եթե դու իսկապես ուզում ես նրանից ազատվել, պետք է ինձ օգնես: Դու պետք է ցույց տաս ինձ նրա մոտ տանող ճանապարհը: Միայն մինչև դարպասը, ներս կարող ես չմտնել:
Գոլլումը կրկին նստեց և կիսախուբ կիսախուփ աչքերի տակից նայեց Ֆրոդոյին:
Նա այնտեղ է,— ծղրտաց նա,— նա միշտ էլ այնտեղ է: Օրքերը կուղեկցեն: Այստեղ՝ Գետի արևելյան ափին, նրանք վխտում են հազարներով: Մի՛ խնդրիր Սմեագորլին, խեղճ, խե՛ղճ Սմեագորլ: Նա հեռացել է, վաղուց հեռացել է: Նրանից խլել են սսքանչելին և Սմեագորլը կորել է:
Վստահելի
1342
edits