««Կերպարանափոխություն»»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
(Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Կերպարանափոխություն |հեղինակ = Ֆրանց Կաֆկա |թարգմանիչ = Սամվել Ա․ Մկրտչյա...»:)
 
(Կրկնվող էջ էր։ Վերահղում արդեն գոյություն ունեցող էջին։)
 
Տող 1. Տող 1.
{{Վերնագիր
+
#ՎԵՐԱՀՂՈՒՄ [[Կերպարանափոխություն]]
|վերնագիր = Կերպարանափոխություն
+
|հեղինակ = [[Ֆրանց Կաֆկա]]
+
|թարգմանիչ = Սամվել Ա․ Մկրտչյան
+
}}
+
 
+
Երբ Գրեգոր Զամզան մի առավոտ անհանգիստ երազներից արթնացավ, տեսավ, որ անկողնում սարսափելի ուտիճի է վերափոխվել։ Նա պառկած էր զրահանման, կոշտ մեջքի վրա և երբ գլուխը մի փոքր բարձրացրեց, տեսավ գորշ, արտակորված, կամարաձև շերտավորումներով երիզված փորը, որի ուռուցիկության վրա դեռ մի կերպ պահվում էր ներքև սահելու պատրաստ վերմակը, իսկ բազմաթիվ, առաջվա չափսերի հետ համեմատած խղճահարություն հարուցելու աստիճան բարակ ոտիկները անօգնական թարթափում էին աչքերի առաջ։
+
 
+
«Ի՞նչ է պատահել ինձ»,― մտածեց նա։ Երազ չէր բնավ։ Քաջ ծանոթ չորս պատերը իրենց մեջ էին առել նրա փոքր, բայց հարմարավետ սենյակը։ Բրդյա գործվածքների նմուշների քանդված հավաքածուով ծածկված սեղանի վերևում (Զամզան շրջիկ գործակալ էր) մի նկար էր կախված, որ նա էր վերջերս ամսագրերից մեկից կտրել-հանել և դրել էր գեղեցիկ, ոսկեզօծ շրջանակի մեջ։ Մորթյա գլխարկով, վզամորթի գցած, ձեռքը մինչև արմունկը պարուրող մորթե ծանր ձեռնամուշտակը նայողներին պարզած, ուղիղ նստած մի կին էր պատկերված նկարում։
+
 
+
Հետո Գրեգորի հայացքը սահեց պատուհանի կողմը, և մռայլ եղանակը (լսվում էր պատուհանի թիթեղներին բախվող անձրևի կաթիլների ձայնը) նրան վերջնականապես մելամաղձոտ դարձրեց։
+
 
+
«Ա՛յ թե մի քիչ էլ քնեի ու այս բոլոր հիմարությունները մոռանայի»,― մտածեց նա, սակայն հնարավոր չէր դա անել, որովհետև նա սովոր էր քնելիս աջ կողքի վրա պառկել, իսկ այժմյան վիճակով չէր կարողանում աջ շրջվել։ Նա ինչ ուժով էլ որ աջ էր նետվում, կրկին մեջքի վրա էր շուռ գալիս։ Այդպես հավանաբար հարյուր անգամ փորձեց, փակեց աչքերը, որ ստիպված չլինի տեսնել անօգնական թպրտացող ոտքերը և դադարեց միայն, երբ բութ, իրեն մինչև այժմ բոլորովին խորթ ցավը սկսեց թեթևակի ծակել կողը։
+
 
+
«Ա՛խ, աստված, մտածեց նա, ինչ հոգնեցուցիչ մասնագիտություն եմ ընտրել։ Օր ու գիշեր ուղևորության մեջ եմ։ Գործի հետ կապված անհանգստություններն ինձ համար ավելի շատ են, քան տանը վարվող սովորական առևտրի ժամանակ, ու դեռ մի բան էլ ինձ վրա է դրված ճանապարհորդելու ողջ չարչարանքը, գնացքների չվացուցակներն համաձայնեցնելու հոգսերը, վատ ու անկանոն սնունդը, մշտափոփոխ, կարճատև ծանոթությունները, որ երբեք սրտագին չեն դաոնում։ Գրողը տանի այս ամենը»։
+
 
+
Զամզայի փորը թեթևակի քոր եկավ, և նա, գլուխը լավ բարձրացնելու համար, մեջքի վրա դանդաղ հրվեց դեպի մահճակալի վերին գլխակալը. տեսավ, որ քոր եկող տեղը սպիտակ պուտերով է ծածկված, բայց դրանցից ոչինչ չհասկացավ։ Ուզեց մի ոտքով շոշափել այն ու անմիջապես ետ քաշեց ոտքը, որովհետև դրան դիպչելիս սառը սարսուռ էր անցնում մարմնով։ Նա նորից սահեց ներքև ու պառկեց իր նախկին դիրքով։
+
 
+
«Առավոտ շուտ վեր կենալուց մարդ հիմարանում է,― մտածեց Զամզան,― քունն առնել պետք է։ Մյուս շրջիկ գործակալները սուլթանի կանանց պես են ապրում։ Երբ ես, օրինակ, մինչկեսօրները հյուրանոց եմ վերադառնում, որ ձեռք բերած պայմանագրերը մակագրեմ, այդ պարոնները նոր նախաճաշի են նստում։ Հարկավոր էր շեֆիս մոա ասել այդ բանը։ Երևի տեղիցս թռչեի։ Թեև ինչ իմանաս, արդյո՞ք ինձ համար ավելի լավ չէր լինի։ Եթե ծնողներս պատճառ չհանդիսանային ու ես ստիպված չլինեի զսպել ինձ, վաղուց հայտարարած կլինեի աշխատանքից հեռանալու մասին։ Կկանգնեի շեֆի դեմ ու կասեի սրտիս խորքում ունեցածս կարծիքը։ Նա հաստատ վար կընկներ նստած տեղից։ Տարօրինակ ձև ունի, նստում է իր կառավարակետում և վերևից ներքև է խոսում պաշտոնյայի հետ, որ նրա ծանր լսելու պատճառով մի բան էլ լավ մոտ պետք է կանգնի։ Սակայն իմ հույսը դեռ լրիվ կորած չէ։ Մի օր փող կհավաքեմ ու ծնողներիս պարտքը կմարեմ։ Դա ամենաշատը գուցե հինգ, վեց տարի տևի։ Անպայման կանեմ։ Հետո կօգտվենք։ Առայժմ, սակայն, վեր կենալ է պետք, որովհետև գնացքս ժամը հինգին է մեկնում։— Նա նայեց սնդուկի վրա տկտկացնող զարթուցիչին։— Երկնայի՜ն հայր»,― մտածեց նա։ Վեցն անց կես էր, սլաքները հանգիստ առաջ էին գնում։ Նույնիսկ կեսն էր անցել, մեծ սլաքը քառորդ պակասին էր մոտենում։ Կարող է զարթուցի՞չը չէր արթնացրել։
+
 
+
Անկողնից երևում էր, որ զարթուցիչի սլաքը ուղիղ ժամը չորսի վրա էր դրված և իհարկե զանգած էլ կլիներ։ Այո, բայց արդյոք հնարավո՞ր էր քնով անցնել մի զնգոցի տակ, որ նույնիսկ կահույքն էր ցնցում։ Ճիշտ է, նա թեև անհանգիստ, բայց, հնարավոր է, որ շատ խոր էր քնել։ Իսկ ի՞նչ պետք է աներ այժմ։ Հաջորդ գնացքը ժամը յոթին էր շարժվում, և դրան հասնելու համար շտապելը միանգամայն ավելորդ կլիներ, որովհետև հավաքածուն դեռ կապած չէր, ինքն էլ բնավ ոչ այնքան թարմ ու շարժունակ էր զգում իրեն։ Եթե նույնիսկ հասներ էլ գնացքին, միևնույն է, անհնար կլիներ շեֆի զայրույթից խուսափել, որովհետև ֆիրմայի ծառայողը սպասել էր ժամը հինգի գնացքի մեկնելուն և արդեն զեկույց ներկայացրել գնացքի՝ նրա բացթողման մասին։ Շեֆի մտահղացումն էր դա. անխելք-անողնաշար։ Իսկ ի՞նչ, եթե ինքը հանկարծ հիվանդ ձևանար։ Սակայն դա չափից դուրս անհարմար կլիներ ու կասկած կհարուցեր, որովհետև Գրեգորն իր հինգ տարվա ծառայության ընթացքում ոչ մի անգամ հիվանդ չէր եղել։ Շեֆը կգար, իհարկե, հիվանդանոցային դրամարկղի բժշկին կբերեր հետը, ծույլ տղայի պատճառով կնախատեր ծնողներին և նրանց բոլոր առարկություններին կպատասխաներ հիմք ընդունելով բժշկի ասածները, ում համար, ի դեպ, մարդիկ ընդհանրապես միանգամայն առողջ էին, միայն աշխատանքից էին վախենում։ Իմիջիայլոց, արդյոք նա այս դեպքում իրավացի չէ՞ր լինի։ Չնայած երկար քնելուց հետո իսկապես ավելորդ քնկոտությանը, Գրեգորն իրականում շատ լավ էր զգում իրեն և լավ սոված էր նույնիսկ։
+
 
+
Չկարողանալով անկողնուց վեր ելնելու վերաբերյալ որոշում ընդունել՝ Գրեգորը փութկոտ մտածում էր այս և նման բաների մասին (նույն պահին զարթուցիչի զանգը հիշեցրեց, որ յոթից քառորդ է պակաս), երբ մահճակալի գլխի կողմի դուռը զգույշ բախեցին։
+
 
+
― Գրեգոր,― կանչեցին, մայրն էր,― յոթից քառորդ է պակաս։ Դու չէի՞ր ուզում մեկնել։
+
 
+
Մեղմ ձայն։ Գրեգորը պատասխանեց և իր ձայնը լսելով՝ սարսափեց։ Այն, անշուշտ, առաջվանն էր, սակայն ներսից, չլռեցվող, ցավագին ծվծվոց էր կարծես խառնվում ձայնին, խոսքերը միայն առաջին ակնթարթին էր իրենց պարզությանը թողնում, որ արձագանքում այնպես աղավաղեր, որ մարդ չհասկանար՝ արդյոք ճի՞շտ է լսել։ Նա ուզում էր հանգամանորեն պատասխանել, բացատրել ամեն ինչ, սակայն միայն ասաց.
+
 
+
― Այո՛, այո՛, մայրի՛կ։ Շնորհակալություն, արդեն վեր եմ կենում։
+
 
+
Գուցե փայտե դուռը պատճառ դարձավ, և սենյակից դուրս չնկատեցին Գրեգորի ձայնի փոփոխությունը։ Ստացած բացատրությունը հանգստացրեց մորը, և նա քստքստացնելով հեռացավ։ Սակայն կարճատև զրույցը ընտանիքի մյուս անդամների ուշադրությունը այն բանի վրա էր հրավիրել, որ Գրեգորը հակառակ սպասածի, դեռ տանն էր, և դռներից մեկը թույլ, բայց բռունցքով արդեն բախեց հայրը։
+
 
+
― Գրե՛գոր, Գրե՛գոր,― կանչեց նա,― ի՞նչ է եղել։ Գրեգո՞ր,― քիչ անց խուլ ձայնով հիշեցրեց նա։
+
 
+
― Գրեգոր, լավ չե՞ս զգում։ Ինչ-որ բանի կարի՞ք ունես,― մյուս դռան մոտ ցածրաձայն տրտնջում էր քույրը։
+
 
+
— Արդեն պատրաստ եմ,― երկու կողմերին պատասխանեց Գրեգորը և ջանք գործադրեց փութաջան առոգանությամբ, առանձին խոսքերի միջև տևական ընդմիջումներ մտցնելով վերացնել ձայնի մեջ աչքի ընկնող ամեն ինչ։ Եվ իրոք, հայրը նորից շրջվեց դեպի իր նախաճաշը, սակայն քույրը շշնջաց.
+
 
+
— Գրեգոր, բաց դուռը, խնդրում եմ։
+
 
+
Գրեգորը բնավ մտադիր չէր բացել, նույնիսկ գովում էր գիշերը բոլոր դռները տանն էլ փակելու՝ ճանապարհորդելուց մնացած սովորությունը։ Առաջին հերթին նա ցանկացավ հանգիստ, անխռով վեր կենալ, հագնվել, նախաճաշել ու հետո միայն մնացած բաների մասին մտածել, որովհետև զգաց, որ անկողնում պառկած մտածելով ոչ մի տրամաբանական ավարտի չէր հանգի։
+
 
+
Նա հիշեց, որ անկողնում, գուցե դիրքի անհարմարության պատճառով, շատ հաճախ է թեթև ցավեր զգացել, և հետո՝ վեր կենալիս, պարզվել է, որ դրանք զուտ երևակայության ծնունդ են եղել, ու հիմա անհամբեր սպասում էր, թե ինչպես պետք է այսօրվա պատկերացումները աստիճանաբար փարատվեին։ Իսկ որ ձայնի փոփոխությունը ոչ այլ ինչ էր, քան շրջիկ գործակալների մասնագիտական հիվանդության՝ լավ մրսելու նախանշան, մազաչափ կասկած իսկ չէր կարող լինել։
+
 
+
Վերմակը նետելը շատ հեշտ էր. հարկավոր էր միայն մի փոքր փքվել, և այն ինքնիրեն ընկավ։ Բայց հետագայում գործը դժվարացավ, և առաջին հերթին այն պատճառով, որ նա չափազանց լայն էր։ Ուղղվել կարողանալու համար Գրեգորին ձեռքեր էին պետք, բայց նրա ունեցածը չկառավարվող, անդադար տարբեր շարժումներ անող ոտիկներն էին միայն։ Եթե ուզում էր մեկը ծալել, ասենք թե առաջին ոտքը, որ ձգվում էր, և նրան վերջապես հաջողվում էր իր ուզածն անել, ապա մյուս ոտիկները կարծես ազատ արձակված լինեին, ծայրահեղ արագությամբ, ցավագնորեն կուչուձիգ էին լինում։
+
 
+
― Միայն թե իզուր տեղը անկողնում չմնամ,― խոսեց Գրեգորը։
+
 
+
Նա ուզեց սկզբում մարմնի ներքևի մասը դուրս հանել անկողնից, բայց պարզվեց, որ ներքնամասը, որ նա, ի դեպ, դեռ չէր տեսել և չէր կարող որևէ ճիշտ պատկերացում ունենալ, դժվարաշարժ էր։ Այնքան դանդաղ էր ընթանում։ Երբ կատաղության աստիճան հասած Գրեգորը ամբողջ թափով, անզգուշորեն առաջ նետվեց (նրա հաշիվները սխալ էին), թափով խփվեց մահճակալի ներքնամասին, և այրող ցավը խրատեց նրան, որ այդ վիճակում մարմնի թերևս ամենազգայուն տեղը ներքնամասն էր։ Դրանից հետո նա փորձեց մարմնի վերևի մասով դուրս գալ անկողնից և գլուխը զգուշորեն շրջեց դեպի մահճակալի եզրը։ Չնայած լայնքին ու ծանրությանը, դա նրան հեշտ հաջողվեց, մարմինը հնազանդ հետևեց գլխի պտույտին։ Մահճակալից դուրս հրվելուց հետո, երբ գլուխը օդի մեջ կախվեց, Գրեգորը վախեցավ այդպես առաջ շարժվել, որովհետև ընկնելուց ուղղակի հրաշք կլիներ, եթե գլուխը չվնասեր, մինչդեռ հենց ներկա դրության մեջ նա ոչ մի դեպքում իրավունք չուներ գիտակցությունը կորցնել։ Ավելի լավ է անկողնում մնար։
+
 
+
Երբ ապարդյուն չարչարանքներից հետո նա հառաչելով պառկեց նորից, տեսավ ավելի մեծ կատաղությամբ իրար եկող ոտիկներն, ու այդ կամայականության մեջ կարգուկանոն մտցնելու ոչ մի հնարավորություն չգտավ, ինքնիրեն ասաց նորից, որ անկարող է անկողնում պառկել-մնալ, ավելի խելամիտ կլինի ամենափոքր հույսի առկայության դեպքում ամեն ինչ զոհել և անկողնուց ազատվել։ Իմիջիայլոց, միաժամանակ նա չմոռացավ երբեմն-երբեմն հիշեցնել իրեն, որ շատ ավելի գերադասելի է ամեն ինչ հանգիստ, անվրդով կշռադատելը, քան հուսահատ որոշումներ ընդունելը։ Այդ պահերին նա տեսողությունը հնարավորին չափ լարելով նայում էր պատուհանին, սակայն նեղ փողոցի նույնիսկ մյուս կողմը պարուրած առավոտյան մառախուղից, ցավոք, քիչ վստահություն ու առույգություն էր կարելի ակնկալել։
+
 
+
― Արդեն ժամը յոթն է,— խոսեց նա զարթուցիչի նոր զարկի հետ։— Արդեն ժամը յոթն է, բայց առաջվա պես մառախլապատ է։
+
 
+
Թույլ շնչելով նա մի փոքր ևս պառկեց. կարծես կատարյալ լռությունից իրական ու ինքնին հասկանալի դրության վերադարձին էր սպասում։
+
 
+
― Դեռ նախքան յոթն անց քառորդ լինելը պետք է վերջապես ելած լինեմ անկողնուց, որովհետև ֆիրման ավելի շուտ է բացվում, և մինչ այդ մեկնումեկը կգա ինձնով հետաքրքրվելու,― ասաց նա։
+
 
+
Գրեգորը պատրաստվեց ողջ երկարությամբ, հավասարապես ճոճվելով դուրս գալ անկողնուց։ Եթե այդպես ընկներ, գլուխը, որ ընկնելուց կտրուկ բարձրացնել էր ուզում, հնարավոր է անվնաս մնար։ Մեջքը պինդ էր թվում, գորգին բախվելուց չպետք է ոչինչ պատահեր։ Ամենից շատ նա անհանգստանում էր, երբ պատկերացնում էր այն բարձր աղմուկը, որ կլիներ անշուշտ և դռների հետևում մարդկանց եթե ոչ սարսափ, ապա մտահոգություն կպատճաոեր հաստատ։ Ինչ ուզում է լիներ, բայց փորձել պետք էր։
+
 
+
Այս նոր մեթոդը ավելի շուտ խաղ էր, քան չարչարանք, մեջքի վրա անընդհատ ճոճվել էր պետք։ Երբ նա կիսով չափ դուրս էր ցցվել անկողնուց, մտածեց, թե օգնության հասնելու դեպքում ինչքան հեշտ կլիներ իր գործը․ երկու ուժեղ մարդու ներկայությունը լրիվ բավական էր։ Նա մտածեց հոր և աղախնի մասին։ Նրանց գործը միայն ձեռքերն ուռած մեջքի տակ մտցնել-անկողնուց հանելը, բեռը հետները կռանալն ու դիմանալը կլիներ, մինչև որ Գրեգորը հատակին ցատկեր։ Այդ դեպքում արդեն ոտքերը, երևի, որևէ իմաստ ստանային։ Այժմ, անկախ այն հանգամանքից, որ դռները փակ էին, իսկապես պե՞տք էր օգնություն կանչել։ Չնայած բոլոր դժվարություններին, այդ մասին մտածելիս Գրեգորը չկարողացավ ժպիտը զսպել։
+
 
+
Նա անկողնուց այնքան էր դուրս ցցվել, որ ավելի ուժեղ ճոճվելիս հազիվ թե կարողանար հավասարակշռությունը պահել, և պետք է արդեն վերջնականապես որոշեր՝ ընկնե՞լ, թե՞ մնալ, որովհետև հինգ րոպեից յոթն անց քառորդ կլիներ։ Նույն պահին դռան զանգը տվեցին։
+
 
+
Ֆիրմայից է, մտածեց Գրեգորն ու համարյա քարացավ։ Ընթացքում նրա ոտիկներն ավելի արագ էին պարում։ Մի պահ ոչինչ չէր լսվում։
+
 
+
— Չեն բացում,― անիմաստ հույսով բռնկված ասաց նա։ Հետո, իհարկե, աղախինը սովորականի պես վստահ քայլվածքով գնաց դեպի դուռն ու բացեց։ Հարկավոր էր ողջույնի միայն առաջին բառերը լսել, ու Գրեգորն արդեն գիտեր, թե ով է այդ այցելուն․ անձամբ հավատարմատարը։ Ինչո՞ւ էր նա դատապարտված այնպիսի մի ֆիրմայում ծառայելու, ուր ամենափոքր թերացման ժամանակ անգամ պաշտոնյային իսկույն ամենամեծ կասկածն էր բաժին ընկնում։ Արդյոք բոլոր աշխատակիցնե՞րն էին, առանց բացառության սրիկաներ։ Արդյոք նրանց մեջ մեկը չկա՞ր, որ առավոտվա մի քանի ժամը ֆիրմայի համար չօգտագործելու դեպքում խղճի խայթից խելքը թռցներ ու պարզապես չկարողանար ելնել անկողնուց։ Իրոք, ի՞նչ կլիներ, որ տեղեկանալը, եթե, իհարկե, անհրաժեշտ էր, աշակերտներից մեկին հանձնարարեին; Պետք է հավատարմատարն անձամբ գար, և դրանով ողջ անմեղ ընտանիքին ի ցույց դրվեր, որ տվյալ կասկածելի դեպքի ուսումնասիրությունը սոսկ նրա խելքին էր կարող վստահվել։
+
 
+
Եվ ավելի շուտ այս մտքերի համակած հուզմունքը, քան հաստատ որոշում ընդունելը պատճառ դարձավ, որ նա ամբողջ ուժով դուրս թռչեր անկողնուց։ Բարձր շրմփոց լսվեց, սակայն դա դեռ հեռու էր իսկական աղմուկ լինելուց։ Ձայնը որոշ չափով խլացրեց գորգը, բացի այդ, մեջքն ավելի ճկուն էր, քան ինքն էր կարծում, և դրանից էր, որ ոչ շատ ուժեղ, խուլ հարված ստացվեց։ Գրեգորը միայն գլուխը բավական զգույշ չէր պահել, ինչ-որ բանի էր խփել, այժմ ցավից ու բարկությունից շուռումուռ էր տալիս, շփում էր գորգին։
+
 
+
— Ներսում ինչ-որ բան ընկավ,― ձախ կողմի սենյակում լսվեց հավատարմատարի ձայնը։
+
 
+
Գրեգորը փորձեց պատկերացնել, արդյոք այսօր իր հետ կատարված դեպքի նման բան երբևիցէ չէ՞ր կարող հավատարմատարին պատահել։ Դրա հնարավորության հետ, ախր, պետք էր համաձայնել։ Առաջադրված հարցին որպես կոպիտ պատասխան՝ հավատարմատարը կողքի սենյակում մի քանի վստահ քայլ արեց ու ճռճռացրեց լաքե կոշիկները։
+
 
+
— Գրե՛գոր,― աջ կողմից շշնջաց քույրը,― հավատարմատարն է այստեղ։
+
 
+
― Գիտեմ,― ինքնիրեն խոսեց Գրեգորը, բայց որ ասածը քրոջը լսելի լիներ, չհամարձակվեց այդասաիճան բարձր խոսել։
+
 
+
— Գրե՛գոր,— ձախ կողմից խոսեց հայրը,― պարոն հավատարմատարն է եկել։ Հարցնում է, թե դու ինչո՞ւ առավոտյան գնացքով չես գնացել։ Չգիտենք ինչ պատասխանենք։ Ի դեպ, նա ուզում է քեզ հետ անձամբ խոսել։ Ուրեմն բաց արա դուռը, խնդրում եմ։ Նա այնքան բարի կլինի, որ կների սենյակում տիրող անկարգությունը։
+
 
+
— Բարի լույս, պարոն Զամզա,― բարեկամաբար կանչեց հավատարմատարը։
+
 
+
— Նա իրեն լավ չի զգում,― այն պահին, երբ հայրը դոան մոտ կանգնած խոսում էր, հավատարմատարին դիմեց մայրը։― Պարոն հավատարմատար, հավատացեք ինձ, նա իրեն լավ չի զգում։ Ուրիշ էլ ի՞նչ պատճառ կարող է լիներ, որ նա գնացքից ուշանար։ Տղայի գլխում ֆիրմայից բացի ուրիշ միտք չկա։ Ես նույնիսկ զայրանում եմ համարյա, որ նա երեկոները ոչ մի անգամ զբոսնելու չի գնում։ Այս անգամ ութ օր քաղաքում էր, բայց միշտ տանն էր լինում։ Մեզ հետ նստում էր սեղանի մոտ, լուռ թերթ էր կարդում կամ գնացքների չվացուցակները ուսումնասիրում։ Իսկ նրբասղոցով աշխատելն արդեն զբաղմունք էր նրա համար։ Անցած անգամ, օրինակ, երկու-երեք երեկոյի ընթացքում մի փոքր շրջանակ կտրեց։ Կզարմանաք, այնքան որ գեղեցիկ է։ Ներսի սենյակում է կախված։ Մինչև Գրեգորը դուռը բացի, ես կբերեմ, ցույց կտամ։ Իմիջիայլոց, պարոն հավատարմատար, ես երջանիկ եմ, որ Դուք այստեղ եք։ Պարոն հավատարմատար, մենք մենակ չէինք կարողանա ստիպել նրան, որ դուռը բացեր։ Նա այնպես իրասածի է ու չնայած առավոտյան խաբեց, հաստատ լավ չի զգում իրեն։
+
 
+
― Գալիս եմ իսկույն, դանդաղ ու զգույշ ասաց Գրեգորը և խոսակցությունից ոչ մի բառ բաց չթողնելու համար տեղից չշարժվեց։
+
 
+
― Այլ կերպ, ողորմած տիկին, ես չեմ էլ կարող բացատրել ինձ։ Հավանաբար լուրջ բան չկա, ասաց հավատարմատարը։ Մյուս կողմից, եթե կարելի է, պետք է ասեմ, որ մենք՝ գործարար մարդիկս, ինչպես կուզեք՝ բարեբախտաբար, թե դժբախտաբար, գործնական հաշվարկներից ելնելով շատ հաճախ պետք է թեթև տկարությունը հաղթահարենք։
+
 
+
― Դե ինչ, պարոն հավատարմատարն արդեն կարո՞ղ է ներս գալ,― անհամբեր հարցրեց հայրն ու կրկին բախեց դուռը։
+
 
+
Ձախակողմյան սենյակում տհաճ լռություն տիրեց, աջ կողմում սկսեց հեծկլտալ քույրը։ Ինչո՞ւ նա մյուսների մոտ չէր գնում։ Նա երևի անկողնուց նոր էր ելել ու դեռ չէր հագնվել։ Իսկ ի՞նչն էր նրա լացի պատճառը․ որ Գրեգորը վեր չէր կենում ու ներս չե՞ր թողնում հավատարմատարին, որ աշխատանքը կորցնելու վտա՞նգն էր սպառնում նրան, որ շեֆն էլ իր հին պահանջներով նորից կսկսեր հետապնդե՞լ ծնողներին։ Դրանք առայժմ ավելորդ հոգսեր էին։ Գրեգորը դեռ այստեղ էր ու ամենևին մտադիր չէր լքել իր ընտանիքը։ Տվյալ պահին նա պառկած էր հատակին, և ոչ ոք, եթե տեղյակ լիներ, լրջորեն չէր պահանջի, որ նա ներս թողներ հավատարմատարին։ Իսկ այդ փոքր անքաղաքավարության պատճառով, որի համար նա մի բացատրություն կգտներ, Գրեգորին, ինչ խոսք, չէին կարող իսկույն հեռացնել աշխատանքից։ Նրան թվաց, թե լացով ու խորհուրդներով խանգարելու փոխարեն շատ ավելի խելացի կլիներ, եթե այժմ հանգիստ թողնեին իրեն։ Սակայն հենց նրա վիճակի անորոշությունն էր մյուսներին դրդում ու ներելի դարձնում նրանց վարքը։
+
 
+
― Պարոն Զամզա,― արդեն ձայնը բարձրացնելով, հարցրեց հավատարմատարը։― Այս ի՞նչ բան է։ Դուք բարիկադավորվել եք Ձեր սենյակում, միայն «այո» ու «ոչ» եք պատասխանում։ Ձեր ծնողներին ավելորդ հոգսեր եք պատճառում և, իմիջիայլոց ասեմ, մի իսկապես չլսված ձևով թերանում եք Ձեր պարտականություններում։ Ես այստեղ Ձեր ծնողների ու Ձեր շեֆի անունից եմ խոսում և անհապաղ պարզ ու լուրջ բացատրություն եմ պահանջում։ Զարմանում եմ, զարմանում։ Ես կարծում էի, թե հավասարակշռված, խելացի մարդ եք, մինչդեռ այժմ Դուք տարօրինակ կամակորություններով պճնազարդվելու ցանկություն եք ի հայտ բերում։ Թեպետ Ձեր այսօրվա վաղ առավոտյան թերացման կապակցությամբ շեֆը մի հնարավոր բացատրություն նշեց (վերջերս Ձեզ վստահված գանձմանն էր վերաբերում), բայց ես՝ ճշմարիտը, ազնիվ խոսք տվեցի, որ այդ բացատրությունը չի կարող ճիշտ լինել։ Այժմ տեսնելով Ձեր անհասկանալի համառությունը, ես ընդհանրապես կորցնում եմ Ձեզ՝ թեկուզ նվազագույնս պաշտպանելու ամեն մի ցանկություն։ Ձեր դիրքորոշումն էլ, անպայման, ամենակայունը չէ։ Սկզբում ես մտադիր էի Ձեզ հետ առանձին խոսել, բայց որովհետև ինձ ստիպում եք այստեղ անօգուտ ժամանակ վատնել, չգիտեմ, թե ինչու նաև Ձեր պարոնայք ծնողները չպետք է ամեն ինչ իմանան։ Ուրեմն, վերջին ժամանակների Ձեր վաստակները բոլորովին գոհացուցիչ չէին։ Մենք ընդունում ենք, որ առանձնահատուկ գործարքներ կնքելու համար տարվա այդ ժամանակը չէ, բայց, պարոն Զամզա, այնպիսի ժամանակ գոյություն չունի, երբ ոչ մի գործարք չարվի։ Ընդհանրապես չի կարող լինել։
+
 
+
— Բայց, պարո՛ն հավատարմատար,— գլուխը կորցնելով, կանչեց Գրեգորն ու հուզմունքից մոռացավ ամեն ինչ,— ես անմիջապես, իսկույն կբացեմ։ Թեթև տկարությունը, գլխապտույտի նոպան է իմ վեր չկենալու պատճառը։ Ես դեռ պառկած եմ անկողնում, սակայն այժմ արդեն առաջվա պես առույգ եմ զգում ինձ։ Հենց հիմա վեր կկենամ, միայն մի րոպե համբերություն։ Դեռ այնքան լավ չեմ, ինչպես կարծում էի։ Սակայն արդեն լավ եմ զգում։ Ինչպե՞ս կարող է նման բան պատահել մարդու։ Ախր երեկ երեկոյան լավ էի, ծնողներս գիտեն։ Կամ ավելի ճիշտ, արդեն երեկ երեկոյան աննշան նախազգացում ունեի։ Տանեցիները պետք է որ նկատած լինեին։ Թե ինչո՞ւ չտեղեկացրի ֆիրմային։ Բայց ես միշտ մտածում էի, թե կարելի է առանց տանը մնալու էլ հիվանդությունը հաղթահարել։ Պարոն հավատամատար, խնայեք ծնողներիս։ Քիչ առաջվա Ձեր նախատինքների համար ոչ մի հիմք չկա, դրանց մասին ինձ ախր ոչինչ չեն ասել։ Գուցե Դուք չեք կարդացել իմ ուղարկած վերջին պատվերները։ Իմիջիայլոց, հենց ժամը ութի գնացքով ես կմեկնեմ։ Մի քանի ժամվա հանգիստը կազդուրեց ինձ։ Պարոն հավատարմատար, Դուք ժամանակ մի վատնեք։ Ես ևս անմիջապես ֆիրմա կգամ։ Բարի եղեք իմ ասածները հայտնել շեֆին ու երաշխավորել ինձ համար։
+
 
+
Այս խոսքերը փութով արտաբերելու ընթացքում (նա հազիվ էր հասկանում իր ասածը) Գրեգորը հեշտորեն, երևի անկողնում ձեռք բերված վարժվածության շնորհիվ, մոտեցել էր սնդուկին և փորձում էր դրան հենվելով ուղղվել։ Նա իրոք ուզում էր դուռը բացել, երևալ մյուսներին ու հավատարմատարի հետ խոսել, նա ձգտում էր իմանալ, թե այդ պահին իրեն տեսնել ցանկացողները ինչ կասեին։ Եթե վախենային, ապա Գրեգորին հարկ չէր լինի որևէ բանի համար պատասխան տալ, և կարող էր հանգիստ լինել, իսկ եթե հանգիստ ընդունեին, ապա ինքն էլ անհանգստանալու ոչ մի պատճառ չէր ունենա և եթե շտապեր, ժամը ութին իսկապես կկարողանար կայարանում լինել։ Նա սկզբում մի քանի անգամ սահեց սնդուկի հարթ մակերևույթի վրայից, հետո վերջին անգամ թափ առավ ու առանց մարմնի ներքնամասի ցավերին՝ թեկուզ ինչքան էլ որ այրում էին, ուշադրություն դարձնելու, ուղիղ կանգնեց, հետո ընկավ մոտակա աթոռի թիկնակին, ոտիկներով ամուր բռնեց եզրերից, այդ դիրքով տիրապետեց իրեն ու լռեց, քանի որ հիմա կարող էր լսել հավատարմատարին։
+
 
+
― Թեկուզ մի բառ հասկացա՞ք,― ծնողներին հարցրեց հավատարմատարը։― Արդյոք մեզ հիմարի տեղ չի՞ դնում։
+
 
+
― Աստծո սիրուն,— լացակումած կանչեց մայրը,― նա երևի ծանր հիվանդ է, իսկ մենք տանջում ենք նրան։ Գրե՛տա, Գրե՛տա, ձայն տվեց նա։
+
 
+
― Մա՞յր,― մյուս կողմից խոսեց քույրը։ Նրանք Գրեգորի սենյակի մի կողմից մյուսն էին իրար հետ խոսում։
+
 
+
― Անմիջապես բժիշկ կանչիր։ Գրեգորը հիվանդ է։ Արագ վազիր բժշկի հետևից։ Քիչ առաջ լսեցի՞ր նրա խոսելը։
+
 
+
― Կենդանու ձայն էր,― մոր ճչալու հետ համեմատ մեղմ ասաց հավատարմատարը։
+
 
+
― Ա՛ննա, Ա՛ննա,― նախասենյակով դեպի խոհանոց կանչեց հայրն ու իրար խփեց ձեռքերը,― անմիջապես կանչիր փականագործին։
+
 
+
Երկու աղջիկները շրջազգեստները խշխշացնելով վազեցին նախասենյակի միջով, քույրն ի՜նչ արագ հագնվեց։ Դուռը բացեցին, փակվելու ձայնը չլսվեց։ Այդպես է ընդունված, այն բնակարաններում, ուր մեծ դժբախտություն է պատահում, դուռը բաց են թողնում։
+
 
+
Իսկ Գրեգորն իրեն ավելի հանգիստ էր զգում։ Չնայած նրա խոսքերն այլևս չէին հասկանում, բայց գուցե ականջը վարժվելու պատճառով բառերը նրան պարզ էին թվում, անհամեմատ ավելի պարզ, քան նախկինում։ Հիմա տանեցիներն, այնուամենայնիվ, մտածում էին, թե նրա հետ ինչ-որ բան կարգին չէ, և պատրաստ էին օգնել։ Ճակատն ու վստահությունը, որ զգացվում էին առաջին կարգադրությունների մեջ, հաճելի էին Գրեգորին, նա իրեն նորից ներքաշված էր զգում մարդկանց շրջապատի մեջ և երկուսից էլ՝ բժշկից ու փականագործից, առանց նրանց հստակ տարբերակելու, մեծ ու անակնկալ արդյունքներ էր ակնկալում։ Վերահաս վճռական քննարկումների ժամանակ հնարավորին չափ հասկացված խոսելու համար նա թեթևակի հազաց, զսպված հազալու համար, այնուամենայնիվ, ջանք գործադրեց, որովհետև հնարավոր էր, որ նաև այս աղմուկն էր այլ կերպ հնչում, քան մարդկային հազը, մի բան, որը տարբերելու համար նա այլևս ինքնիրեն չէր վստահում։
+
 
+
Այդ ընթացքում կողքի սենյակում քար լռություն էր տիրում։ Ծնողները հավատարմատարի հետ երևի նստել էին սեղանի մոտ ու փսփսալով էին խոսում կամ հպվել էին դռանը և ականջ էին դնում։ Գրեգորը բազկաթոռի հետ մեկտեղ դանդաղ ձգվեց դեպի դուռը, բավականաչափ մոտենալով բաց թողեց այն ու ընկավ փեղկերից մեկի վրա, հենվեց (ոտիկների բարձիկները կպչուն նյութով էին պատված), ուղիղ պահեց իրեն ու հանգստացավ լարվածությունից։ Հետո նա պատրաստվեց բերանով պտտել կողպեքի բանալին։ Ցավոք, պարզվեց, որ նա իրականում ոչ մի ատամ չունի (էլ ինչպես պետք է բռներ բանալին), բայց փոխարենը ծնոտներն էին բավական ուժեղ և հենց դրանց օգնությամբ էլ նա բանալին շարժման մեջ դրեց և ուշադրություն չդարձրեց, որ վնաս պատճսաեց իրեն․ բերանից գորշ հյութ ծորաց, ծորաց բանալու վրայով ու կաթեց հատակին։
+
 
+
― Լսեք հապա, նա բանալին է պտտում,― հավատարմատարի՝ սենյակից լսվող խոսքերը բավական քաջալերեցին Գրեգորին, բայց բոլորը պետք է ձայն տային նրան, ծնողները նույնպես։
+
 
+
— Համարձա՛կ, Գրեգոր։ Ավելի մոտ արի, կիպ մոտեցիր կողպեքին,— պետք է ասեին նրանք։
+
 
+
Եվ ենթադրելով, թե բոլորը լարված հետևում են իր տքնանքներին, նա ողջ ուժով (ինչքան կարող էր դրսևորել) ատամներով սեղմեց բանալին և դրա պտտվելուն զուգընթաց ինքն էլ էր պտտվում կողպեքի շուրջը։ Այդպես նա միայն ծնոտներով էր պահում իրեն և, ըստ անհրաժեշտության կամ կախվում էր բանալուց, կամ մարմնի ողջ ծանրությամբ ներքև էր սեղմում այն։ Փականը վերջապես հետ գնաց, և դրա զրնգուն ձայնը իսկապես սթափեցրեց Գրեգորին։
+
 
+
— Ուրեմն, ես փականագործի կարիքը չէի զգում,― շունչ քաշեց նա ու դռները լրիվ բացելու համար գլուխը դրեց բռնակին։
+
 
+
Քանի որ փեղկերն այդպես էին բացվում (դուռն իրականում լայն բացված էր), Գրեգորը դեռ չէր երևում։ Եթե նա չէր ուզում մինչև սենյակ մտնելը անշնորհքորեն փռվել մեջքի վրա, պետք է դռան փեղկերից մեկի շուրջը դանդաղ և շատ զգույշ պտտվեր։ Նա դեռ այդ ծանր գործողությամբ էր զբաղված և ուրիշ բանի վրա ուշադրություն դարձնելու ժամանակ չուներ, երբ նույն պահին լսեց հավատարմատարի բարձր ձայնը։
+
 
+
— Օ՜հ,― կանչեց հավատարմատարը, և այն հնչեց, ինչպես երբ քամին է փչում։ Քիչ անց նա արդեն տեսավ հավատարմատարին, որ բոլորից մոտ էր կանգնած դռանը։ Ձեռքը լայն բացված բերանին դրած, նա դանդաղ ընկրկում էր, նրա վրա կարծես հավասարաչափ հեռու քաշող, անտեսանելի մի ուժ էր ազդում։ Մայրը, որ չնայած հավատարմատարի ներկայությանը կանգնել էր դեռ գիշերվանից ազատ արձակված, դեզի պես ցցված մազերով, սկզբում ձեռքերը ծալած նայեց հորը, երկու քայլ արեց դեպի Գրեգորը և դեմքը կրծքի վրա անգտնելիորեն կախած, ընկավ շուրջը փռված զգեստների մեջ։ Հայրն այնպիսի թշնամանքով սեղմեց բռունցքը, կարծես ուզում էր Գրեգորին ետ շպրտել իր սենյակը, անվստահ շուրջը նայեց ու ձեռքը աչքերին պահած, հզոր կուրծքը ցնցելով, լաց եղավ։
+
 
+
Գրեգորը սենյակ չմտավ, այլ ներսից այնպես հենվեց ամուր փակված փեղկին, որ նրա մարմնի միայն կեսն էր երևում, ու գլուխը կողքի թեքած, մյուսներին էր նայում։
+
 
+
Օրն արդեն բավական պարզվել էր, փողոցի հանդիպակաց կողմում հստակ գծագրվում էր ուղղանկյուն ու մռայլ պատուհաններով ճակատամասը ճեղքված հիվանդանոցի անվերջանալի, սևագորշ շենքի մի հատվածը, անձրևը շարունակում էր տեղալ, բայց հիմա կաթիլները խոշոր էին, հատիկ-հատիկ երևում էին և, իրոք, կարծես մեկիկ-մեկիկ գետին էին շպրտվում։ Սեղանի վրա անսովոր մեծ քանակությամբ սպասք կար դրված, որովհետև հոր համար նախաճաշն էր սնվելու օրվա ամենակարևոր ժամը, և նա, տարբեր թերթեր ընթերցելով՝ ժամերով ձգում էր այն։ Հենց դիմացի պատից մի լուսանկար էր կախված, որ Գրեգորի զինվորական ծառայությունից էր մնացել։ Լեյտենանտի շորեր հագած, ձեռքը դաշույնին դրած, նա անհոգ ժպիտով իր կեցվածքի ու համազգեստի հանդեպ հարգանք էր պահանջում։ Նախասենյակ տանող դուռը բաց էր, և, որովհետև բնակարանի դուռն էլ էր բաց, երևում էին բնակարանի դիմացի հարթակն ու այնտեղից ներքև տանող թեք աստիճանները։
+
 
+
― Դե՞,― ասաց Գրեգորը։ Նա վստահ էր, որ ներկա գտնվողների մեջ միայն ինքն էր, որ հանգիստ էր։― Ես անմիջապես կհագնվեմ, կհավաքեմ հավաքածուն ու կմեկնեմ։ Թույլատրո՞ւմ եք, ուզո՞ւմ Եք թույլ տալ, որ ես գնամ։ Դե ի՞նչ, պարոն հավատարմատար, տեսնո՞ւմ Եք, որ ես պնդաճակատ չեմ և հաճույքով եմ աշխատում։ Շրջիկ գործակալի աշխատանքն, ինչ խոսք, հոգնեցուցիչ է, բայց ես չեմ կարողանա առանց դրա ապրել։ Ո՞ւր եք գնում, պարոն հավատարմատար։ Ֆիրմա՞։ Այո՞։ Իրականությանը համապատասխա՞ն եք ամեն ինչ ներկայացնելու։ Հնարավո՞ր է, որ մարդ մի պահ աշխատանքի անընդունակ լինի, բայց հենց այդ պահին պետք է նախկին վաստակների մասին հիշել և մտածել, որ դժվարությունների հաղթահարումից հետո, մարդ, իհարկե, ավելի ջանասեր ու կենտրոնացված կաշխատի։ Ախր Դուք էլ շատ լավ գիտեք, որ ես շեֆին շատ եմ պարտական, բայց մյուս կողմից էլ ես ծնողներիս ու քրոջս համար եմ անհանգստանում։ Այսօր ես նեղության մեջ Եմ, սակայն դուրս կգամ այս վիճակից, միայն թե Դուք ինձ համար ավելի մի դժվարացրեք այդ բանը, քան է արդեն։ Պարոն հավատարմատար, ֆիրմայում ինձ պաշտպանեք։ Շրջիկ գործակալներին չեն սիրում, գիտեմ։ Կարծում են, թե նրանք ահռելի գումարներ են վաստակում և գեղեցիկ կյանք վարում։ Հփմա այդ նախապաշարմունքը ավելի լավ քննելու առանձնակի ոչ մի պատճառ չկա, սակայն Դուք, պարոն հավատարմատար, Դուք իրերի դրության վերաբերյալ ավելի լավ պատկերացում ունեք, քան մնացած անձնակազմը։ Այո։ Մեր մեջ ասած, նույնիսկ ավելի լավ, քան պարոն շեֆն անձամբ։ Ձեռնարկատեր լինելով, նա հեշտուհանգիստ կարող է սխալ վճիռ ընդունել ու դրանով վնասել աշխատակցին։ Դուք նաև շատ լավ գիտեք, որ համարյա ողջ տարին ֆիրմայից դուրս գտնվող շրջիկ գործակալը հեշտ կարող է զոհ դառնալ բամբասանքներին, պատահականություններին ու անհաղթահարելի դժվարություններին, և դրանցից պաշտպանվելը անհնար է բնավ, որովհետև դրանց մասին նա մեծ մասամբ ոչինչ չի իմանում և գործուղումը հոգնած վերջացնելուց հետո տանը, որպես նվեր, սԵփական կաշվի վրա այն հետևանքներն է զգում, որոնց պատճառների մեջ թափանցելն այլևս անհնար է։ Պարոն հավատարմատար, առանց ինձ մի բան ասելու և ցույց տալու, որ Դուք թեկուզ աննշան չափով արդարացնում եք ինձ, մի հեռացեք։
+
 
+
Սակայն Գրեգորի հենց առաջին խոսքերից հետո հավատարմատարն արդեն շուռ էր եկել և ցնցվող ուսի վրայով, բերանը բաց, ետ էր նայում։ Գրեգորի խոսելու ժամանակ ևս նա ոչ մի վայրկյան հանգիստ չկանգնեց, այլ, առանց նրան աչքից բաց թողնելու, դանդաղ, կարծես սենյակից հեռանալն արգելող գաղտնի արգելք կար, ձգվեց դեպի դուռը։ Նա արդեն նախասենյակում էր, և կտրուկ շարժումից հետո, ինչպես հյուրասենյակից ոտքը քաշեց, կարելի էր ենթադրել, թե նա իր ներբանն էլ է այրել։ Նախասենյակում նա աջ ձեռքն այնպիսի տեսքով պարզեց դեպի աստիճանը, որ կարծես աստիճանների վրա հենց այդ է՝ վերերկրային փրկություն էր սպասում նրան։ Գրեգորը հասկացավ, որ իրավունք չունի թույլ տալ հավատարմատարին նման տրամադրությամբ հեռանալ, եթե չի ուզում անուղղելի վնաս հասցնել ֆիրմայում ունեցած իր դիրքին։ Մինչդեռ ծնողներն այնքան էլ լավ չպատկերացրին իրադրությունը։ Երկար տարիների ընթացքում նրանք այն համոզմանն էին հանգել, թե Գրեգորն իր կյանքը ֆիրմայում ապահովել է, և, դրանից բացի, պահի հոգսերով ծանրաբեռնված, նրանք այնքան անելիք ունեին, որ կանխագուշակելու ամեն մի կարողություն կորել էր իսպառ։ Սակայն Գրեգորը հեռատես էր. հավատարմատարին անհրաժեշտ էր ետ պահել, հանգստացնել, համոզել ու, ի վերջո, իր կողմը տրամադրել, դրանից էր կախված Գրեգորի ու ողջ ընտանիքի ապագան։ Ա՜յ, եթե քույրն այստեղ լիներ։ Նա խելացի էր, նա լալիս էր, երբ Գրեգորը դեռ պառկած էր մեջքի վրա։ Հավատարմատարը՝ այդ կնամոլը, իհարկե, հնազանդորեն կենթարկվեր քրոջ կամքին, քույրը կփակեր բնակարանի դուռն ու նախասենյակում կփարատեր նրա սարսափը։ Բայց Գրետան տանը չէր, հարկավոր էր անձամբ գործել։
+
 
+
Առանց մտածելու, որ դեռ բոլորովին անծանոթ է շարժվելու իր այժմյան հնարավորություններին, և որ իր խոսքերը, հնարավոր է, շատ հավանական է, նորից ոչ ոք չէր հասկացել, նա թողեց դռան փեղկն ու հրվեց բացվածքի միջով, ուզեց գնալ հավատարմատարի կողմը, որ ծիծաղելի կեցվածքով, երկու ձեռքով բռնել էր հարթակի բազրիքից, բայց հենարան փնտրելով կարճ ճիչ արձակեց ու ընկավ բազմաթիվ ոտիկների վրա։ Հազիվ ոտիկների վրա ընկած, նա այդ առավոտվանից առաջին անգամ մարմնական լավ ինքանզգացում ունեցավ, ոտիկների տակ ամուր գետինն էր, և, ինչպես Գրեգորը հուրախություն իրեն Նկատեց, դրանք լրիվ ենթարկվում էին, նույնիսկ ձգտում էին առաջ տանել՝ ուր ուզեր։ Գրեգորը նույնիսկ մտածեց, թե իր բոլոր ցավերը ուր որ է՝ անհապաղ ու վերջնականապես կբուժվեն։ Նույն պահին, երբ նա զսպված շարժումից ճոճվելով, մորից ոչ շատ հեռու, նրան ուղիղ դեմ֊հանդիման պառկել էր հատակին, սա, որ այդքան խորասուզված էր թվում, ձեռքերը լայն տարածելով վերև ցատկեց միանգամից ու մատները չռելով ճչաց.
+
 
+
— Օգնե՜ք, աստծո սիրուն, օգնե՜ք։
+
 
+
Հետո նա գլուխը կախ գցեց, կարծես ուզում էր ավելի լավ զննել Գրեգորին, բայց, ի հակասություն այդ ամենի, խելակորույս ետ վազեց։ Նա երևի մոռացել էր, որ թիկունքում նախաճաշի սեղանն է, մոտենալուն պես ցնորվածի նման նստեց սեղանին, ու թվաց, թե նույնիսկ չնկատեց, որ կողքի շուռ տված սրճամանից սուրճը ողջ շիթով մեկ գոգին թափվեց։
+
 
+
― Մայրիկ, մայրիկ,― կամաց ասաց Գրեգորն ու վեր նայեց, նա մի պահ մոռացավ հավատարմատարին, բայցևայնպես չկարողացավ զսպել իրեն և, տեսնելով թափվող սուրճը, մի քանի անգամ բացուխուփ արեց ծնոտները։ Նրա տեսքից վախեցած մայրը նորից ճչաց, փախավ սեղանից ու ընկավ ընդառաջ շտապող հոր ձեռքերի մեջ։ Սակայն այժմ Գրեգորը ծնողների մասին մտածելու ոչ մի րոպե ժամանակ չուներ, աստիճանների վրա կանգնած հավատարմատարը դունչը բազրիքին էր հենել ու վերջին անգամն էր այս կողմը նայում։ Նրան հասնելու հաստատ մտադրությամբ Գրեգորը թափ առավ։ Հավատարմատարը երևի մի բան կասկածել էր. ցատկեց բազմաթիվ սանդղակների վրայով ու անհետացավ։
+
 
+
— Հուո՜ւ,― բղավեց նա, և նրա ձայնը թնդաց սանդղատան մեջ։
+
 
+
Ցավոք, հավատարմատարի փախուստը մինչ այդ իրեն համեմատաբար զուսպ պահած հորն էլ, երևի, լիովին շփոթեցրեց, որովհետև փոխանակ ինքը հավատարմատարի հետևից վազեր կամ գոնե հետապնդելու ընթացքում Գրեգորին չխանգարեր, նա աջ ձեռքն առավ հավատարմատարի ձեռնափայտը, որ վերջինս գլխարկի ու վերարկուի հետ բազկաթոռին էր թողել, ձախ ձեռքով մի մեծ թերթ վերցրեց սեղանից և, ոտքերը թփթփացնելուն զուգահեռ՝ ձողն ու թերթը ճոճելով, սկսեց Գրեգորին քշել իր սենյակը։ Ոչ մի խնդրանք չօգնեց, ոչ մի խնդրանք չհասկացվեց. Գրեգորն ինչքան ուզում է հնազանդորեն ծռեր գլուխը, հայրն ավելի ուժեղ էր դոփում։
+
 
+
Չնայած սառը եղանակին, մայրը բացել էր սենյակի պատուհաններից մեկը և բավական առաջ թեքված՝ դեմքը սեղմել էր ափերի մեջ։ Նրբանցքի ու սանդղատան միջև ուժեղ միջանցիկ քամի առաջացավ, պատուհանի վարագույրները վեր ճախրեցին, սեղանի թերթերը խշխշացին, առանձին թղթեր թռան հատակին։ Հայրն անխնա քշում էր Գրեգորին ու վայրենու նման սուլական հնչյուններ էր արձակում։ Ետընթաց շարժվելը Գրեգորի համար անսովոր էր, շատ դանդաղ էր ետ գնում։ Եթե նա կարողանար շրջվել, անմիջապես կհայտնվեր իր սենյակում, բայց վախենում էր ժամանակ վատնող շրջապտույտով հորը համբերությունից հանել, որովհետև ամեն րոպե սպասում էր, թե նրա ձեռքի ձողը ուր-որ է մահացու հարված կհասցնի մեջքին կամ գլխին։
+
 
+
Ի վերջո Գրեգորին ուրիշ անելիք չմնաց։ Նա զարմացած նկատեց, որ ետընթաց գնալով չէր կարողանում նույնիսկ շարժման ուղղությունը պահել և հոր կողմը անընդհատ, վախեցած հայացքներ նետելով, սկսեց հնարավորին չափ արագ, իրականում սակայն, շատ դանդաղ շրջվել։ Հայրը երևի հասկացավ որդու բարի մտադրությունը և ընթացքում արդեն չէր խանգարում նրան, այլ ձողի ծայրով նույնիսկ այսուայնկողմ էր ցույց տալիս, ղեկավարում էր նրա շրջվելու շարժումները։ Եթե հոր անտանելի սուլոցը չլիներ։ Դրա պատճառով Գրեգորն ընդհանրապես կորցրեց գլուխը։ Նա համարյա շուռ էր եկել, բայց շարունակ հոր սուլոցին ականջ դնելով սխալվեց ու հակառակ ուղղությամբ շուռ եկավ։ Երբ նա վերջապես բարեհաջող կերպով դեպի դռան բացվածքը շրջվեց, պարզվեց, որ առանց այլևայլի ներս անցնելու համար նրա մարմինը շատ լայն է։ Հայրն իր այժմյան տամադրության մեջ, ինչ խոսք, նույնիսկ չէր էլ մտածում մյուս փեղկն էլ բացել ու Գրեգորին անցնելու համար բավական տարածություն տրամադրել։ Նրա միակ ցանկությունն այն էր, որ Գրեգորը հնարավորին չափ շուտ գնար իր սենյակը։ Որոշակի դժվարությունների հետ կապված նախապատրաստություն, որ թերևս անհրաժեշտ էր Գրեգորին ուղղվելու և այդպես սենյակ անցնելու համար, հայրը երբեք թույլ չէր տա։ Նա այնպես էր առաջ քշում Գրեգորին, կարծես նրա դիմաց ոչ մի խոչընդոտ չկար, իսկ ուղեկցող աղմուկը, որ Գրեգորի թիկունքում էր հնչում, այլևս ծնող հոր ձայնը չէր։
+
 
+
Այժմ էլ ի՞նչ կատակ կարող էր լինել։
+
 
+
— Թող լինի, ինչ լինելու է,― մտածեց Գրեգորն ու խցկվեց դռան մեջ, մարմինը մի կողմով բարձրացավ, թեք պառկեց բացվածքի մեջ. կողքը լրիվ քերվել էր, վերքոտվել, սպիտակ դռան վրա զզվելի հետքեր մնացին։ Շուտով նա ամուր լռվեց ու այլևս չէր կարող ինքնուրույն շարժվել, որովհետև օդի մեջ կախված վերևի ոտիկները կուչուձիգ էին լինում, ներքևինները՝ ցավագնորեն սեղմվել էին հատակին։ Հայրն այդ վիճակի համար իսկապես փրկարար քացի հասցրեց, ու նա՝ ուժեղ արյունոտվելով, սենյակ թռավ։
+
 
+
 
+
{{ԵրեքԱստղ}}
+
 
+
Գրեգորը միայն երեկոյան մթնշաղին արթնացավ ուշաթափության նման ծանր քնից։ Եթե նրան չխանգարեին էլ, նա շատ ուշ չէր արթնանա, որովհետև քունն առել էր ու հիմա բավական հանգիստ էր զգում իրեն։ Սակայն նրան թվաց, թե արթնանալու պատճառը ինչ-որ մեկի թեթև ոտնաձայնն էր ու դեպի նախասենյակ տանող դռան զգույշ փակվելը։ Փողոցի էլեկտրական լամպերի գունատ լույսը այսուայնտեղ էր ընկել առաստաղի ու կահույքի վերին մասերի վրա, իսկ ներքևում՝ Գրեգորի մոտ, մութ էր։ Նա նոր էր սովորում շոշափուկներից օգտվել և դրանցով անվարժ շոշափելով, հրվեց դեպի դուռը՝ նայելու, թե ինչ էր պատահել այնտեղ։ Նրան թվում էր, թե մարմնի ձախ կողմում տհաճորեն ձգված երկար սպի կա, իսկ ոտքերի երկու շարքով, իրոք, ստիպված էր ինչպես հարկն է կաղալ։ Ճաշից առաջ կատարված դեպքերի ընթացքում մի ոտքն, ի դեպ, ծանր վնասվել էր ու հիմա անկյանք քարշ էր գալիս, հրաշք էր, որ մի ոտքն էր վնասվել։
+
 
+
Միայն դռների մոտ նա նկատեց, թե ինչն էր իրեն այս կողմը գայթակղել. ուտելիքի հոտ էր գալիս։ Քաղցր կաթով լի մի թաս էր դրված այնտեղ, մեջը սպիտակ հացի փոքր կտորներ էին լողում։ Ուրախությունից նա քիչ էր մնում ծիծաղեր, որովհետև հիմա ավելի սոված էր, քան առավոտյան, և գլուխը անմիջապես, համարյա մինչև հոնքերը սուզեց կաթի մեջ, սակայն շուտով հիսաթափված ետ քաշվեց ոչ սոսկ այն պատճառով, որ նրբազգաց ձախ կողմը դժվարացնում էր ուտելը, իսկ նա կարող էր սնվել, երբ ողջ մարմինն էր ֆնչալով հետն աշխատում, այլ՝ որ կաթը, որ առանց այդ էլ նրա ամենասիրած ըմպելիքն էր և հաստատ քույրն էր դրել, դուր չէր գալիս։ Այո, գրեթե զզվանքով նա շուռ եկավ թասից ու սողաց դեպի սենյակի կենտրոնը։
+
 
+
Դռան ճեղքից նայելիս Գրեգորը տեսավ, որ հյուրասենյակում գազը վառված էր, ու թեև հայրը ճաշից հետո լույս տեսնող թերթերը մոր, երբեմն նաև քրոջ համար բարձրաձայն կարդալու սովորություն ուներ օրվա այդ ժամին, այժմ ոչ մի ձայն չէր լսվում։ Ենթադրենք ընթերցանությունը, որի մասին քույրն էր միշտ գրում ու պատմում, վերջերս դուրս էր եկել կիրառությունից, բայց ախր շուրջն էլ էր չափից դուրս լուռ, թեև տունն, հաստատ, դատարկ չէր։
+
 
+
― Իսկ ի՜նչ խաղաղ էր ապրում մեր ընտանիքը, ասաց Գրեգորը և, անթարթ աչքերը մթությանը հառած, հպարտության մեծ զգացում ունեցավ, որ կարողացել էր ծնողների ու քրոջ համար նման մի գեղեցիկ բնակարանում կյանքի ապահով պայմաններ ստեղծել։ Իսկ եթե հանկարծ ողջ հանգիստը, բարեկեցությունն ու գոհունակությունը սարսափելի ավարտ ունենար։ Նմանատիպ մտորումների մեջ չխճողվելու համար Գրեգորն անընդհատ շարժվում էր, սենյակում ետուառաջ էր սողում և այդպես ավելի լավ էր զգում իրեն։
+
 
+
Ողջ երեկոյի ընթացքում մի անգամ սենյակի դռներից մեկը, հետո էլ մյուսը փոքր ճեղքի չափով բացվեց ու արագ փակվեց նորից, երևի ինչ-որ մեկն ուզում էր ներս գալ, բայց չափից դուրս շատ էր երկմտում։ Վարանող այցելուին ինչ-որ ձևով ներս բերելու կամ գոնե նրա ով լինելը իմանալու մտադրությամբ Գրեգորը անմիջապես հյուրասենյակի դռան մոտ կանգնեց, սակայն դուռն այլևս չբացվեց, մինչդեռ Գրեգորն սպասում էր իզուր։ Առավոտյան, երբ դռները փակ էին, բոլորն ուզում էին ներս գալ, այժմ նա բացել էր մի դուռը, մյուսներն, ըստ երևույթին, օրվա ընթացքում էին բացել, սակայն ոչ ոք չէր գալիս, իսկ բանալիները դրսի կողմից էին մտցված փականի մեջ։
+
 
+
Հյուրասենյակում լույսն ուշ անջատեցին՝ միայն գիշերը, և հիմա հանգիստ կարելի էր կռահել, որ ծնողներն ու քույրը մինչև այս պահը արթուն էին մնացել, որովհետև պարզ լսվում էր, թե ինչպես են երեքն իրար հետ հեռանում ոտնաթաթերի վրա։ Մինչև առավոտ Գրեգորի մոտ հաստատ արդեն ոչ ոք ներս չէր գա, և հիմա նա բավական ժամանակ կունենար, որպեսզի անարգել մտածել, թե ինչպես պետք է կարգավորեր իր նոր կյանքը։ Սակայն բարձր, ընդարձակ սենյակը, ուր ինքն էր արդեն հինգ տարի բնակվել և ուր հիմա ստիպված էր տափակ պառկել հատակին, սարսափ էր ազդում նրա վրա, և չկարողանալով իր համար պարզել վախի պատճառը, նա՝ գրեթե չգիտակցված շարժումով, բայց ոչ առանց թեթև ամոթի, շտապ խցկվեց հնաոճ բազմոցի տակ, ու թեև այնտեղ չէր կարողանում գլուխը բարձրացնել, իսկ բազմոցը սեղմում էր մեջքը, անմիջապես շատ հարմար զգաց իրեն ու ափսոսաց, որ չի կարող ամբողջությամբ այնտեղ տեղավորել չափից դուրս լայն մարմինը։ Կիսաքուն (սովածությունից շարունակ արթնանում էր), հոգսերին ու անորոշ հույսերին տրված, նա այնտեղ անցկացրեց ողջ գիշերն ու հանգեց այն հետևությանը, որ առայժմ պետք է իրեն հանգիստ պահի, հարգալից ու համբերատար վերաբերմունքով տանելի դարձնի իր ներկայի վիճակով ընտանիքին պատճառած տհաճությունները։
+
 
+
Արդեն վաղ առավոտյան՝ դեռ լույսը չբացված, Գրեգորն հնարավորություն ունեցավ ստուգել քիչ առաջ ընդունած որոշումների ուժը, քույրը՝ համարյա լրիվ հագնված, հյուրասենյակի կողմից բացեց դուռն ու լարված հայացքով նայեց ներս։ Նա եղբորն իսկույն չտեսավ, բայց երբ նկատեց նրան բազմոցի տակ (աստված իմ, նա, ախր, պետք է ինչ-որ մի տեղ լինի, հո չե՞ր կարող փախչել), այնպես սարսափեց, որ առանց իրեն տիրապետելու, դուռը կրկին վրա խփեց։ Հետո երևի իր արարքը զղջալով, նա իսկույն բացեց դուռն ու ոտնաթաթերի վրա այնպես ներս մտավ, որ կարելի էր մտածել, թե ծանր հիվանդի կամ օտարի մոտ է գալիս։ Գրեգորը գլուխը դուրս էր խցկել համարյա մինչև բազմոցի եզրն ու նայում էր։ Արդյոք քույրը կնկատե՞ր, որ ինքը՝ թեև բնավ ոչ սովածության պակասությունից, կաթին ձեռք չէր տվել, և արդյոք ավելի դուր եկող մի ուրիշ բան կբերեր։ Չնայած սովածությունը իրականում ստիպում էր նրան բազմոցի տակից դուրս նետվել, քրոջ ոտքերն ընկնել ու որևէ բան խնդրել, բայց եթե քույրը չնկատեր, ու ինքը որևէ բան չբերեր, Գրեգորը սովամահ լինելը կգերադասեր քրոջ ուշադրությունը դրա վրա հրավիրելուց։
+
 
+
Քույրը զարմանքով անմիջապես նկատեց դեռ լիքը թասը, որից միայն մի քիչ կաթ էր թափվել շուրջը, ոչ մերկ ձեռքերով, այլ քրջի կտորով շտապ վերցրեց թասը և դուրս տարավ։ Գրեգորին շատ էր իետաքրքրում, թե քույրը դրա փոխարեն հիմա ինչ կբերեր, և տարբեր բաներ ենթադրեց, սակայն դժվար թե երբևէ կարողանար կռահել, թե ինչ է անելու քույրը իր բարությամբ։ Եղբոր քիմքը փորձելու նպատակով նա հին թերթի վրա դասավորված կերակուրների մի ամբողջ շարան բերեց, կիսահոտած բանջարեղեն, ընթրիքից մնացած, գրեթե պնդացած սոուսով պատված ոսկորներ, մի քիչ չամիչ ու նուշ, պանիր, որ երկու օր առաջ Գրեգորն էր անհամ անվանել, չոր հաց, կարագով հաց ու կարագ քսած ու վրան աղ ցանած հաց։ Այդ ամենից բացի, դրեց նաև երևի մեկընդմիշտ Գրեգորին հատկացրած ջրով լի թասը։ Գրետան գիտեր, որ եղբայրն իր ներկայությամբ չէր ուտի և նրբանկատորեն, արագ հեռացավ սենյակից, նույնիսկ բանալին պտտեցրեց, որ ցույց տար, թե նա կարող է ներսում իր ուզածի պես հարմարվել։ Երբ բանն ուտելուն հասավ, Գրեգորի ոտիկներն աղմըկեցին։ Ի դեպ, վերքերն արդեն պետք է որ ապաքինված լինեին, նա ոչ մի կաշկանդվածություն չէր զգում։ Դա զարմացրեց նրան, ու նա հիշեց, թե ինչպես մի ամիս առաջ թեթևակի կտրել էր մատը և ինչպես վերքը դեռ վերջին երկու օրը բավական ցավ էր պատճառում։
+
 
+
«Գուցե հիմա ես պակաս նրբազգաց եմ դարձել»,― մտածեց նա ու ագահաբար ծծկեց պանիրը, եղած կերակուրների շարքում առաջին հերթին դեպի այն մղվեց։ Մեկը մյուսից արագ, գոհունակությունից արտասվակալող աչքերով, նա խփշտեց պանիրը, բանջարեղենը և սոուսը, մինչդեռ թարմ կերակուրները, ընդհակառակը, բոլորովին դուր չեկան, բացարձակ չէր կարող դրանց հոտին դիմանալ և որ բաներն ուտել էր ուզում, նույնիսկ մի փոքր հեռու քաշեց մյուսներից։
+
 
+
Նա վաղուց վերջացրել էր ուտելն ու ընդարմացած պառկել նույն տեղում, երբ քույրը կամաց պտտեցրեց բանալին։ Դա նշանակում էր, որ Գրեգորը պետք է ետ քաշվեր։ Թեև նա արդեն նիրհում էր, ցնցվելով արթնացավ ու շտապեց բազմոցի տակ։ Թեկուզ կարճ ժամանակ, որի ընթացքում քույրը սենյակում էր, բազմոցի տակ մնալը Գրեգորի համար մեծ ինքնահաղթահարում արժեր, որովհետև կուշտուկուռ ուտելուց հետո նրա մարմինը մի փոքր կլորացել էր, և նա հազիվ էր կարողանում այդ նեղ տեղում շնչել։ Շնչահեղձության կարճատև նոպաներից թեթևակի դուրս պրծած աչքերով հետևում էր, թե ինչպես ոչինչ չպատկերացնող քույրը ոչ միայն կերակուրների ավելցուկն ավլեց, այլ նաև ձեռք չտված ուտելիքները՝ կարծես դրանք այլևս պիտանի չէին օգտագործման համար, արագ լցրեց մի ամանի մեջ, փայտե կափարիչը շուռ տվեց վրան ու դուրս տարավ։ Քույրն հազիվ շուռ եկած, Գրեգորը բազմոցի տակից դուրս ելավ, ձգվեց ու շունչ քաշեց։
+
 
+
Հիմա արդեն նա ամեն օր այդպես էր ստանում իր ուտելիքը, մի անգամ առավոտյան, երբ ծնողներն ու աղախինը դեռ քնած էին, երկրորդ անգամ՝ ընտանիքի ճաշելուց հետո, երբ ծնողները մի փոքր քնում էին նորից, իսկ քույրը՝ որևէ բան հոգալու պատրվակով աղախնին տեղ էր ուղարկում։ Ծնողներն, ինչ խոսք, չէին ուզում, որ Գրեգորը քաղցեր, բայց նրանք գուցե տանել չկարողանային Գրեգորի սնվելու մասին դստերն հարցուփորձ անելուց բացի այլ կերպ տեղեկանալը, իսկ քույրը, երևի, իր հերթին էր կամենում հնարավորին չափ թեթևացնել առանց այն էլ բավականաչափ տառապած ծնողների վիշտը։
+
 
+
Թե առաջին օրը տանեցիներն ի՞նչ պատրվակով էին ճանապարհ դրել բժշկին ու փականագործին, Գրեգորը բնավ չէր կարող իմանալ, որովհետև, քանի որ նրա խոսքը չէին հասկանում, ոչ ոք՝ նույնիսկ քույրը, չէր մտածում, թե նա կարող է մյուսներին հասկանալ, և այդ էր պատճառը, որ քրոջ սենյակում եղած ժամանակ, Գրեգորը պետք է բավարարվեր նրա հառաչանքներն ու երթեմն-երբեմն հայր սրբերին ուղղված կանչերը լսելով։ Միայն ավելի ուշ, երբ քույրը փոքր-ինչ համակերպվել էր փոփոխության հետ (լրիվ համակերպվելու մասին խոսք լինել, իհարկե, ընդհանրապես չէր կարող), Գրեգորը երբեմն արտահայտություններ էր որսում, որ կամ քնքուշ իմաստ ունեին, կամ էլ կարելի էր այդպես մեկնաբանել։
+
 
+
— Այսօր դուրն եկել է, լավ,― ասում էր քույրը, եթե Գրեգորը կերակուրի տակը կարգին մաքրած էր լինում, այն ժամանակ, երբ ավելի հաճախ կրկնվող հակառակ դեպքերում սովորություն ուներ համարյա դառնացած ասել.
+
 
+
― Նորից ոչ մի բանի ձեռք չի տվել։
+
 
+
Գրեգորն անմիջական ոչ մի նորություն չէր կարող իմանալ, ու որոշ բաներ ականջ էր դնում կողքի սենյակներից, որ կողմից ձայներ էր լսում, շտապ դեպի այն դուռն էր վազում ու ողջ մարմնով սեղմվում-կպչում էր։ Հատկապես առաջին օրերին ոչ մի զրույց չկար, ուր ինչ-որ ձևով, թեկուզ գաղտնի, նրա մասին չխոսեին։ Սեղանի շուրջը ամբողջ երկու օր խոսակցություններ էին լսվում այն մասին, թե ինչպես պետք է վարվեին այժմ, նախաճաշից ճաշ, ճաշից ընթրիք ընկած ժամերին էլ էին նույն թեմայով խոսում, որովհետև ընտանիքի առնվազն երկու անդամ տանն էին միշտ. Երևի ոչ ոք չէր ուզում տանը մենակ մնալ, մինչդեռ ոչ մի դեպքում չէր կարելի բոլորովին լքել բնակարանը։ Այնքան էլ պարզ չէր, թե ինչ ու ինչքանով էր աղախինը կատարվածից տեղյակ, բայց նա հենց առաջին օրը ծնկաչոք խնդրել էր մորը անմիջապես ազատել իրեն, ու երբ դրանից քառորդ ժամ անց հրաժեշտ էր տվել ընտանիքին, արցունքն աչքերին շնորհակալություն էր հայտնել, կարծես դրանով շատ մեծ բարեգործություն էին արել նրա համար և չնայած չէին պահանջել, սարսափելի երդում էր տվել, որ ոչ ոքի մոտ բերանբացություն չի անի։ Քույրն այժմ պետք է մոր հետ մեկտեղ խոհանոցի գործերն էլ հոգար։ Ի դեպ, դա մեծ չարչարանքի հետ կապված չէր, որովհետև հիմա համարյա ոչինչ չէին ուտում։ Գրեգորը շարունակ լսում էր, թե ինչպես էին մեկմեկու իզուր հորդորում ուտել և ուրիշ պատասխան չէր լսվում, քան.
+
 
+
― Շնորհակալ եմ, կուշտ եմ։— Կամ նման մի բան։
+
 
+
Երևի խմիչքի հետ էլ էր նույն բանը կատարվում։ Քույրն հաճախակի հետաքրքրվում էր, թե հայրը գարեջուր ուզում է, և ի սրտե պատրաստակամություն էր հայտնում անձամբ բերել։ Երբ հայրը լռում էր, նրա մտքերը ցրելու համար քույրն ասում էր, թե կարող է նաև դռնապանի կնոջն ուղարկել, բայց հետո հայրը թափով «ոչ» էր ասում, ու այդ թեմայով այլևս չէին խոսում։
+
 
+
Արդեն առաջին օրվա ընթացքում հայրն ինչպես մորը, այնպես էլ քրոջը ներկայացրեց իրենց ունեցվածքի իսկական վիճակը և նկարագրեց հեռանկարները։ Երբեմն-երբեմն նա ելնում էր սեղանի մոտից ու իր՝ հինգ տարի առաջ անհաջողության մատնված գործից փրկած դրամի ընտանեկան փոքր դրամարկղից ինչ-որ հաստատում կամ գրառումների գրքույկ էր հանում։ Լսվում էր, թե ինչպես է նա բարդ կողպեքը բացում ու փնտրածը վերցնելուց հետո կրկին փակում։ Հոր բացատրությունները երևի առաջին ուրախացուցիչ լուրերն էին, որ Գրեգորն իր գերության օրվանից սկսած իմացավ։ Նա շարունակ այն կարծիքն էր ունեցել, թե հայրն իր գործից ոչինչ ետ չի գցել, հայրը հակասող ոչ մի բան չէր ասել, Գրեգորն էլ, ի դեպ, չէր հարցրել ոչինչ։ Այն ժամանակ նրա հոգսը բոլորին անհուսալի դրության մեջ գցած գործի ձախողումը հնարավորին չափ շուտ մոռացության մատնելու համար իր ողջ ունակությունը ներդնելն էր։ Նա առանձնակի եռանդով էր սկսել աշխատել և համարյա մի գիշերվա ընթացքում ֆիրմայի փոքր գործավարից դարձել էր փող վաստակելու, իհարկե, լրիվ ուրիշ հնարավորություն ունեցող շրջիկ գործակալ, և նրա աշխատանքային հաջողությունները, միջնորդադրամից անմիջապես կանխիկ դրամի վերածված՝ դրվել էին զարմացած ու երջանկացած ընտանիքի սեղանին։ Իրոք, լավ ժամանակներ էին, և հետո, թեկուզ իրենց շքեղությամբ, դրանք այլևս չէին կրկնվել, թեև Գրեգորն հետագայում էլ այնքան փող էր վաստակում, որ ի վիճակի էր ընտանիքի ողջ ծախսերն հոգալ և հոգում էր։ Ինչպես Գրեգորը, այնպես էլ ընտանիքը, սովորել էին արդեն, նրանք երախտագիտությամբ էին ընդունում փողը, նա հաճույքով էր տրամադրում, բայց այլևս առանձնահատուկ ջերմություն չէր զգացվում։ Մենակ քույրը Գրեգորին մոտ մնաց, և նրա հետ կապված՝ Գրեգորը մի գաղտնի նպատակ ուներ, քրոջը, որ, ի տարբերություն իրեն, երաժշտություն էր սիրում և կարող էր ջութակի նվագով հուզել ունկնդիրներին, հաջորդ տարի՝ առանց պատճառելիք վարձին ուշադրություն դարձնելու, կոնսերվատորիա ուղարկել։
+
 
+
Վարձն այլ կերպ էր մուծվելու։ Քաղաքում կարճատև իջևանումների ժամանակ քրոջ հետ ունեցած խոսակցություններում կոնսերվատորիան հաճախակի էր հիշատակվում, բայց շարունակ որպես գեղեցիկ երազ, որի իրականացումը բնավ ոչ մի կասկած չէր հարուցելու, և ծնողները մի անգամ չէ, որ հաճույքով էին լսել այդ անմեղ հիշատակումները։ Սակայն Գրեգորը որոշակի մտադրություն ուներ քրոջը երաժշտական կրթության ուղարկել և նախատեսել էր ծննդյան տոների երեկոյան հանդիսավոր կերպով հայտարարել այդ մասին։
+
 
+
Այժմյան վիճակի համար բացարձակ անօգուտ նման բաներ էին անցնում Գրեգորի մտքով, երբ նա կպչում էր դռանն ու ականջ դնում։ Երբեմն, այլևս չկարողանալով դիմանալ հոգնածությանը, Գրեգորը գլուխն անփութորեն խփում էր դռանն ու սթափվելով ուղղվում էր անմիջապես, որովհետև կողքի սենյակում նույնիսկ երբ աննշան աղմուկ էին լսում, լռում էին անմիջապես։
+
 
+
― Հիմա՞ ինչ է անում, բացահայտորեն դեպի դուռը շրջված, հարցնում էր հայրը, և միայն որոշ ժամանակ անց էր աստիճանաբար շարունակվում ընդհատված զրույցը։
+
 
+
Մասամբ, որովհետև ինքն արդեն վաղուց նման գործերով չէր զբաղվում, մասամբ՝ որ մայրն էր ոչ ամեն ինչ հենց առաջին անգամից հասկանում, հայրը սովորություն ուներ հաճախակի կրկնել իր բացատրությունները, և դրա շնորհիվ Գրեգորն հիմա բավականին լավ տեղյակ էր, որ չնայած առկա բոլոր դժվարություններին, մի չնչին կարողություն, համենայնդեպս, դեռ կար, որ այդ գումարը նախորդ տարիներից էր մնացել, ու որովհետև ընթացքում ձեռք չէին տվել, վրա եկած տոկոսները մի փոքր մեծացրել էին այն։ Դրանից բացի, փողը, որ Գրեգորն էր տուն բերում ամեն ամիս (իր ծախսերի համար նա ընդամենը մի քանի գուլդեն էր պահում), լրիվ չէր ծախսվել և հիմա մի փոքր դրամագլուխ էր կազմել։ Անակնկալ զգուշավորությունն ու խնայողությունը ուրախացրին Գրեգորին, և նա դռների հետևում կանգնած, ջանասիրաբար գլխով էր անում։ Այդ փողերով նա, իհարկե, վաղուց կարող էր փակել հոր պարտքերը և այն օրը, երբ ինքը կկարողանար ազատվել պաշտոնից, շատ մոտ կլիներ, սակայն այժմ ավելի լավ էր այնպես, ինչպես հայրն էր կարգավորում։ Միայն թե փողը չէր բավականացնի, որ ընտանիքը կարողանար տոկոսներով ապրել։ Գուցե հնարավոր լիներ դրանով մի, ամենաշատը երկու տարի յոլա գնալ։ Այդ գումարին, ուրեմն, չէր կարելի ձեռք տալ, այն անհրաժեշտ էր ծայրահեղ կարիքների համար ետ գցել, իսկ ապրելու, փողը վաստակել էր պետք։ Հայրը թեև առողջ, բայց արդեն ծեր մարդ էր, ամբողջ հինգ տարի չէր աշխատել և իրեն աշխատանքի շատ ընդունակ համարելու իրավունք չուներ։ Այդ հինգ տարիների ընթացքում, որ նրա չարչարանքով լի անհաջող կյանքի առաջին արձակուրդներն էին, նա խիստ ճարպակալել և բավական ծանրաշարժ էր դարձել։ Այժմ երևի ասթմայով տառապող մայրն էլ ստիպված լիներ փող վաստակել, բնակարանում մի պտույտ տալն արդեն դժվարություն էր պատճառում նրան, և նա ամեն երկրորդ օրն անց էր կացնում շնչահեղձության մեջ, բաց պատուհանի դիմացը դրված բազմոցին նստած։ Քույրն էլ պետք է փող վաստակեր։ Իր տասնյոթ տարեկան հասակում նա դեռ երեխա էր, իսկ մինչայժմյան կյանքը գեղեցիկ հագնվելուց, երկար քնելուց, տնտեսության մեջ մորն օգնելուց, մի քանի համեստ խնջույքների մասնակցելուց և, ամենից առաջ, ջութակ նվազելուց բաղկացած տրամադրելիք այնքան բան ուներ նրան։
+
 
+
Երբ սկսում էին խոսել փող վաստակելու առաջնահերթ անհրաժեշտության մասին, Գրեգորն անմիջապես հեռանում էր դռնից ու նետվում մոտիկ դրված կաշեպատ սառը բազմոցին, որովհետև շատ էր հուզվում ու տխրում։ Նա գիշերներն հաճախ այնտեղ էր անցկացնում ու, առանց աչք կպցնելու, ժամերով նայում էր բազմոցի կաշվե պաստառին կամ չարչարանքից չվախենալով բազկաթոռը քաշում էր պատուհանի մոտ, մագլցում եզրապատի վրա ու բազկաթոռի մեջ կանգնած, նախկինում իրեն հոգեհարազատ, հանգստացնող ինչ-որ բան հիշելով, պատուհանից դուրս էր նայում։ Նա նույնիսկ մի փոքր հեռու ընկած իրերն էր օրըստօրե ավելի խավար տեսնում։ Տան դիմացի հիվանդանոցը, որի չափազանց հաճախ երևացող տեսքն էր անիծում, այլևս չէր տեսնում և, եթե հաստատ համոզված չլիներ, թե ապրում է խաղաղ, բայց խիստ քաղաքատիպ Շարլոտտենշտրասե փողոցում, երևի մտածեր, թե պատուհանից դեպի ամայություն է նայում, ուր գորշ երկիրն ու երկինքն էին առանց տարբերվելու միաձուլվում իրար։ Ուշադիր քույրն ընդամենը երկու անգամ տեսավ պատուհանի մոտ դրած բազկաթոռը ու դրանից հետո, ամեն անգամ սենյակն հավաքելիս այն մոտեցնում էր պատուհանին, նույնիսկ ներսի փեղկն էր բաց թողնում։
+
 
+
Եթե Գրեգորը խոսել ու, այն ամենի համար, ինչ քույրն էր ստիպված անում, շնորհակալություն հայտնել կարողանար, նրա ծառայությունները շատ ավելի հեշտ կընդուներ, այդպես, սակայն, տառապում էր։ Քույրն, ինչ խոսք, փորձում էր հնարավորին չափ թեթևացնել առկա բոլոր տհաճությունները, և ինչքան շատ ժամանակ էր անցնում, այնքան, իհարկե, ավելի էր հաջողվում նրան, սակայն այդ ընթացքում Գրեգորն էլ էր ամեն ինչ ճշգրտորեն զննում։ Քրոջ ներս մտնելն արդեն սարսափելի էր Գրեգորի համար։ Հազիվ ներս մտած, նա, սովորաբար, ինչքան էլ ձգտում էր խնայել մյուսներին ու թույլ չէր տալիս տեսնել եղբոր սենյակը, առանց դռները փակելու վրա ժամանակ վատնելու՝ ուղիղ դեպի պատուհանն էր նետվում ու արագ շարժումներով, կարծես շնչահեղձ էր լինում, բացում էր, ու, թեկուզ դրսում անսովոր ցուրտ էլ լիներ, մի փոքր մնում պատուհանի մոտ կանգնած ու շնչում էր խորը։ Վազելով ու աղմկելով նա օրը երկու անգամ վախեցնում էր եղբորը, իսկ Գրեգորն այդ ամբողջ ժամանակ դողում էր բազմոցի տակ ու համոզված էր, որ քույրն, անշուշտ, ավելի կխնայեր իրեն, եթե մնար պատուհանները փակ սենյակում։
+
 
+
Մոտ մի ամիս անցել էր Գրեգորի կերպարանափոխությունից, ու եղբոր տեսքից շփոթվելու համար Գրետային այլևս ոչ մի առանձնակի հիմք պետք չէր, երբ նա մի անգամ սովորականից շուտ մտավ սենյակ ու տեսավ անշարժ կանգնած, պատուհանից դուրս նայող Գրեգորին։ Գրեգորի դիրքն, իրոք, վախեցնող էր, նրա համար անսպասելի չէր լինի, եթե քույրը ներս չմտներ, որովհետև իր դիրքով խանգարում էր առաջին հերթին պատուհանը բացելուն, մինչդեռ քույրը ոչ միայն ներս չմտավ, այլ ընկրկեց նույնիսկ ու փակեց դուռը։ Անծանոթ մեկը կարող էր մտածել, թե Գրեգորը դարանակալել է քրոջն ու կծել է ուզում։ Նա, ինչ խոսք, անմիջապես թաքնվեց բազմոցի տակ ու ստիպված էր մինչև ճաշ սպասել քրոջ գալուն, իսկ երբ նա եկավ, սովորականից շատ ավելի անհանգիստ էր թվում։ Գրեգորն հասկացավ, որ իր տեսքն առաջվա պես անտանելի էր քրոջ համար, որ հետագայում էլ էր անտանելի մնալու, և քույրը հաղթահարելու շատ բան ուներ, մինչև որ բազմոցի տսսկից դուրս ցցված եղբոր մարմնի փոքր մասի տեսքից անգամ դուրս չփախչեր։ Նրան այդ տեսարանից էլ խնայելու համար Գրեգորը չորս ժամ չարչարվեց, սավանը մեջքին գցելով տեղափոխեց բազմոցի վրա, այնպես դասավորեց, որ այժմ լրիվ ծածկված էր, և քույրը թեկուզ կռանար էլ, չէր կարողանա տեսնել նրան։ Եթե այդ սավանը պետք չլիներ, այդպես էր մտածում քույրը, ինքը կարող էր վերցնել, որովհետև այն, որ սավանը չպետք է եղբոր՝ ամբողջովին մեկուսանալու հաճույքին ծառայեր, հասկանալի էր ինքնին, սակայն նա ամեն ինչ թողեց այնպես, ինչպես կար, և Գրեգորը՝ երբ մի անգամ գլխով ետ տարավ սավանը, որ տեսներ, թե քույրն ինչպես ընդունեց նոր դասավորությունը, նրան նույնիսկ թվաց, թե երախտալից հայացք որսաց։
+
 
+
Առաջին Երկու շաբաթը ծնողները չէին կարողանում իրենց ստիպել նրա սենյակը մտնել, և Գրեգորն հաճախ էր լսում, թե ինչպես էին նրանք դրվատում քրոջ այժմյան աշխատանքը, մինչդեռ նախկինում ավելի հաճախ էին զայրանում քրոջ վրա, նրան անօգտակար ու անպետք աղջիկ էին անվանում։ Հիմա հայրն ու մայրը մեծ մասամբ սպասում էին Գրեգորի սենյակի մոտ, Գրետան կարգի էր բերում ներսը և, հազիվ դուրս եկած, պետք է մեկ առ մեկ պատմեր, թե ինչպիսի՞ն է սենյակի տեսքը, ի՞նչ էր կերել Գրեգորը, այս անգամ ինչպե՞ս էր պահում իրեն և արդյոք որևէ բարեփոխում չե՞ր նկատվում։ Մայրն, ի դեպ, ավելի շուտ էր ուզում այցելել Գրեգորին, սակայն հայրն ու քույրը տրամաբանական փաստարկներով ետ էին պահում նրան. Գրեգորն ուշադիր լսում էր և լիովին համամիտ էր հորն ու քրոջը։ Հետագա օրերին հայրն ու քույրը ստիպված էին ուժով ետ պահել մորը, իսկ երբ նա գոչեց.
+
 
+
― Թողեք ինձ Գրեգորի մոտ գնամ։ Ախր նա իմ դժբախտ որդին է։ Չե՞ք հասկանում, որ պետք է նրա մոտ գնամ,― Գրեգորը մտածեց, որ երևի լավ կլինի, եթե մայրիկը ներս գա։ Իհարկե, ոչ ամեն օր, գոնե շաբաթը մեկ անգամ։ Չէ՞ որ նա ամեն ինչ ավելի լավ էր հասկանում, քան քույրը, որ չնայած իր խիզախությանը, դեռ երեխա էր ու, վերջիվերջո, միայն երեխայական թեթևամտության պատճառով էր նման ծանր առաջադրանք ստանձնել։
+
 
+
Գրեգորի՝ մորը տեսնելու ցանկությունը շուտով իրականացավ։ Ծնողներին հարգելով, նա օրվա ընթացքում չէր ուզում պատուհանի մոտ երևալ, մի քանի քառակուսի մետր հատակի վրա երկար սողալ նույնպես չէր կարող, հանգիստ պառկելուն դեռ գիշերվանից էր դժվարությամբ դիմանում, ուտելը նվազագույն հաճույք չէր պատճառում, և նա սովորություն դարձրեց զբաղվելու համար պատերի ու առաստաղի վրայով այսուայնկողմ սողալը։ Նա հատկապես առաստաղից էր հաճույքով կառչում։ Դա լրիվ տարբերվում էր հատակին պառկելուց, շնչելն ավելի հեշտ էր, թեթև ճոճք էր անցնում մարմնով։ Վերևում նրան պատած համարյա երջանիկ ցրվածության մեջ կարող էր պատահել, որ, ի անակնկալ իրեն, պոկվեր ու խփվեր հատակին, սակայն այժմ նա բոլորովին այլ կերպ էր իշխում իր մարմնին և եթե ընկներ էլ, չէր վնասվի։
+
 
+
Քույրն իսկույն նկատեց եղբոր հնարած նոր պահվածքը (սողալու ժամանակ Գրեգորի թաթերի կպչուն նյութի հետքերը մնում էին այսուայնտեղ) և հենց այդ ժամանակ գլուխը մտցրեց հնարավորին չափ մեծացնել եղբոր՝ սողալու տարածությունը, հեռացնել խանգարող կահույքը՝ ամենից առաջ սնդուկն ու գրասեղանը։ Մենակ նա ի վիճակի չէր լինի իր մտահղացումն իրականացնել, օգնության համար հորը դիմել չէր համարձակվում, աղախինը, ինքնին հասկանալի է, չէր օգնի, որովհետև այս տասնվեցամյա աղջնակը նախկին խոհարարուհու ազատվելուց հետո համարյա խիզախաբար էր դիմանում և մեն մի զիջում էր խնդրել, իրավունք ունենալ խոհանոցը փակ պահել ու պարտավորվել էր միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքերում բացել այն։
+
 
+
Ի վերջո, քրոջը ոչինչ չէր մնում, քան հոր բացակայության ժամանակ մի անգամ մորը բերել։ Հուզված մայրը ուրախության բացականչություններով մոտեցավ սենյակին, բայց դռան մոտ համրացավ։ Քույրն, իհարկե, նախ ստուգեց, արդյոք սենյակում ամեն ինչ կարգի՞ն է, հետո միայն մորը թողեց ներս մտնել։ Գրեգորը սավանը հապճեպորեն ներքև էր ձգել ու ծալքավորել, ընդհանուր տեսքից կարելի էր եզրակացնել, թե սավանն, իրոք, պատահաբար են բազմոցին գցել։ Այս անգամ Գրեգորը չուզեց բազմոցի տակից լրտեսել, հրաժարվեց մորը տեսնել, բայց գոհ էր, որ նա եկել է վերջապես։
+
 
+
― Չի երևում, ներս արի,― ասաց քույրը, զգացվում էր, որ նա մոր ձեռքից բռնած էր շրջում սենյակում։ Գրեգորը լսեց, թե ինչպես երկու թույլ կանայք այնուամենայնիվ տեղից շարժեցին հին սնդուկը, և ինչպես քույրը՝ ուշադրություն չդարձնելով մոր՝ գերծանրաբեոնվածության վերաբերյալ նախազգուշացումներին, աշխատանքի մեծ մասը շարունակ իր վրա էր վերցնում։ Իրերի տեղափոխումը շատ երկար տևեց։ Արդեն մոտ քառորդ ժամվա չարչարանքից հետո մայրն ասաց, թե ավելի լավ կլինի սնդուկն այստեղ թողնեն, որովհետև առաջին հերթին այն շատ է ծանր, մինչև հոր գալը չեն տեղափոխի, իսկ եթե սենյակի մեջտեղը թողնեն, կփակեն Գրեգորի բոլոր ճանապարհները, և երկրորդը, այնքան էլ համոզված չեն, որ կահույքը հեռացնելով Գրեգորին լավություն են անում։ Նա հակառակ կարծիքն էր պաշտպանում, դատարկ պատի տեսարանից իր սիրտն էր ճմլվում, ինչու չպետք է Գրեգորը նույն զգացումն ունենար։ Նա վաղուց ի վեր վարժվել էր կահույքին և դատարկ սենյակում իրեն հաստատ լքված կզգար։
+
 
+
— Եվ հետո, ի՞նչ ես կարծում,— իր փաստարկը համարյա շշուկով ավարտեց մայրը, որ թեև որոշակի չգիտեր, թե որտե՞ղ է Գրեգորը, սակայն, գրեթե համոզված լինելով, որ որդին ոչ մի բառ չի հասկանում, կարծես ուզում էր խուսափել նաև, որ նա իր ձայնը լսեր,— և հետո քեզ չի՞ թվում, որ կահույքն այստեղից հանելով ցույց կտանք, թե վիճակի լավացման հետ կապված բոլոր հույսերը կորցրել ենք, ու հիմա անողոք կերպով անուշադրության ենք մատնում նրան։ Կարծում եմ, որ ավելի լավ կլինի, եթե փորձենք սենյակը ճիշտ նախկին կահավորանքով պահել, որ երբ Գրեգորը վերադառնա, սենյակի մեջ ոչ մի փոփոխություն չնկատի ու ավելի հեշտ կարողանա մոռանալ այս ժամանակահատվածը։
+
 
+
Մոր խոսքերը լսելիս Գրեգորն զգաց, որ ներընտանեկան միապաղաղ կյանքի հետ կապված մարդկային անմիջական հարաբերությունների պակասը երկու ամիսների ընթացքում պետք է որ խելագարեցրած լիներ իրեն, որովհետև այլ կերպ նա ի վիճակի չէր բացատրել, թե ինչպես կարող էր ինքը լրջորեն պահանջել, որ իր սենյակը դատարկեին։ Արդյոք նա իսկապե՞ս ցանկություն ուներ ժառանգություն ստացած կահույքով կահավորված հարմարավետ ու տաք սենյակը մի այնպիսի քարանձավ դարձնել, ուր մարդկային անցյալի լիակատար ու արագ մոռացման պայմաններում կկարողանար անարգել սողալ։ Ախր նա արդեն մոտ էր դրան՝ անցյալը մոռանալուն և միայն մոր՝ վաղուց չլսած ձայնը սթափեցրեց նրան։ Ոչինչ չպետք է հեռացվեր, ամեն ինչ պետք է իր տեղում մնար։ Առանց կահույքի՝ իր վիճակի վրա ունեցած բարերար ազդեցության նա չէր կարողանա յոլա գնալ, իսկ եթե կահույքը խանգարում էր սողալով անմիտ պտույտներ գծել, ապա դա ոչ թե վնաս էր, այլ մեծ առավելություն։
+
 
+
Դժբախտաբար քույրն ուրիշ կարծիքի էր։ Նա, համենայնդեպս, բնավ ոչ անիրավացիորեն, արդեն սովորել էր Գրեգորին առնչվող հարցերի քննարկման ժամանակ որպես բանիմաց մարդ դեմ հանդես գալ ծնողների կարծիքներին, և այժմ մոր տված խորհուրդը բավականաչափ հիմք ծառայեց, որ նա համառորեն պնդեր դուրս հանել ոչ միայն սնդուկն ու գրասեղանը (սկզբում միայն դրանք էր նախատեսել), այլ՝ ի բացառություն անփոխարինելի բազմոցի, նաև ողջ կահույքը։ Մանկական կամակորությունն ու վերջերս այդպիսի անսպասելի դժվարությամբ ձեռք բերված ինքնավստահությունը չէր նման պահանջ դնելու պատճառը։ Նա, ախր, տեսել էր, որ սողալու համար եղբորը մեծ տարածություն էր պետք, մինչդեռ կահույքը, ինչպես երևում էր, բացարձակ չէր օգտագործվում։ Սենյակը դաաարկելու վերաբերյալ վերջնական որոշում ընդունելու հարցում գուցե կարևոր դեր էր խաղացել նաև նրա տարիքի աղջիկների՝ ամեն առիթով բավարարում փնտրող վառվռուն բնավորությունը, իսկ այդ բնավորությունը այժմ Գրետային գայթակղում էր եղբոր վիճակն ավելի սարսափազդու դարձնել, որ հետո կարողանար ավելի շատ օգնել, որովհետև մի այնպիսի սենյակ, ուր միայնության մեջ դատարկ պատերին Գրեգորն էր իշխում, Գրետայից բացի հազիվ թե որևէ մեկը երբևէ ներս մտնել համարձակվեր։
+
 
+
Ուրեմն քույրը թույլ չտվեց, որ սենյակում հենց միայն անհանգստության պատճառով անվստահ զգացող մայրը իրեն ետ պահեր ընդունած որոշումներից, իսկ մայրը շուտով ձայնը կտրեց և ուժերի ներածի չափով նրան օգնեց դուրս տանել սնդուկը։
+
 
+
Անհրաժեշտության դեպքում Գրեգորը դեռ կարող էր առանց սնդուկի յոլա գնալ, բայց գրասեղանը պետք է մնար։ Կանայք հազիվ էին սնդուկին կպած, տնքտնքալով ելել սենյակից, երբ Գրեգորը բազմոցի տակից գլուխը հանեց, որ տեսներ, թե ինչպես կկարողանա զգուշորեն ու նրբանկատորեն միջամտել։ Սակայն, դժբախտաբար, առաջինը մայրը սենյակ վերադարձավ, իսկ Գրետան կողքի սենյակում գրկել էր սնդուկն ու, իհարկե, աոանց տեղաշարժել կարողանալու, այսուայնկողմ էր քաշքշում։ Մայրը Գրեգորի տեսքին սովոր չէր, կարող էր ցավի տեր դառնալ։ Այդ մտքից ահաբեկված Գրեգորը ետընթաց վազքով շտապեց մինչև բազմոցի հակառակ ծայրը, բայց չէր կարող որևէ բան անել, որ դիմացի մասում սավանը թեթևակի չշարժվեր։ Մոր ուշադրությունը գրավելու համար այդքանն էլ բավական էր։ Նա սառեց տեղում, անխոս կանգնեց մի պահ ու վերադարձավ Գրետայի մոտ։
+
 
+
Թեև Գրեգորը շարունակ մխիթարում էր ինքնիրեն, թե արտասովոր ոչ մի բան չի կատարվում, մի քանի կտոր կահույք է տեղափոխվում միայն, այնուամենայնիվ պետք է խոստովաներ, որ կանանց դեսուդեն գնալ-գալը, կարճ ճիչերը, հատակի վրա կահույքի խազվելը իր վրա ազդում էին որպես մեծ, բոլոր կողմերից վրա եկող վազվռտուք, ու ինչքան էլ ինքը ոտ ու գլուխը ամուր կուչ բերեր, մարմինը հատակին սեղմեր, անառարկելիորեն պետք է խոստովաներ, որ այդ ամենին երկար չէր դիմանա։ Նրանք դատարկեցին սենյակը, վերցրեցին այն ամենն, ինչ սիրելի էր։ Սնդուկը, ուր նրբասղոցն էր մյուս գործիքների հետ, արդեն դուրս էին տարել, այժմ արդեն տեղաշարժում էին հատակի մեջ ամուր խրված գրասեղանը, որի վրա նա դեռ առևտրական դպրոցում, քաղաքային բնակչության և նույնիսկ ազգային դպրոցներում սովորելիս իր տնային առաջադրանքներն էր գրել։ Գրեգորն այլևս ժամանակ չուներ երկու կանանց բարի մտադրությունները ստուգելու համար, նույնիսկ նրանց գոյությունն էր մոռացել, որովհետև հոգնած լինելով, նրանք անձայն էին աշխատում, և միայն նրանց ոտքերի ծանր թփթփոցներն էին լսվում։
+
 
+
Կողքի սենյակում կանայք մի փոքր շունչ քաշելու նպատակով հենվել էին գրասեղանին, երբ Գրեգորը դուրս պոկվեց բազմոցի տակից և չորս անգամ փոխեց վազքի ուղղությունը։ Նա իսկապես չգիտեր, թե նախ ինչը փրկեր, նկատեց արդեն դափ-դատարկ պատի վրա աչքի զարնող, մորթեղեն հագած կնոջ նկարը, շտապ վեր սողաց ու տաք փորը հպեց իրեն ամուր պահող ապակուն, ի դեպ, դա նրան դուր եկավ։ Գոնե այս նկարը, որ Գրեգորը ծածկել էր մարմնով, այժմ այլևս ոչ ոք չէր վերցնի։ Նա գլուխը շրջեց դեպի հյուրասենյակի դուռը, որ տեսնի, թե կանայք ինչպես են վերադառնալու։
+
 
+
Մայրն ու քույրը իրենց թույլ չէին տվել երկար հանգստանալ և շուտ հետ եկան։ Գրետան գրկել էր մորն ու համարյա տանում էր։
+
 
+
― Դեհ, ի՞նչ ենք վերցնում այժմ,― ասաց նա ու շուրջը նայեց։ Նրա ու պատին կպած Գրեգորի հայացքները խաչվեցին։ Գրետան երևի մոր ներկայության պատճառով պահպանեց սառնասրտությունը, դեմքը շրջեց նրա կողմը, որ չթողներ շուրջը նայել և առանց մտածելու, դողալով ասաց.
+
 
+
― Արի, ավելի լավ կլինի մի րոպեով հյուրասենյակ վերադառնանք։
+
 
+
Գրեգորն հասկացավ քրոջ մտադրությունը, նա ուզում էր մորը ապահով տեղ տանել, հետո նոր ներքև քշել իրեն։ Դե ի՞նչ, կարոդ էր փորձել։ Նա նստել էր նկարի վրա ու բաց չէր թողնի։ Ավելի մեծ հաճույքով քրոջ դեմքին կցատկեր։
+
 
+
Գրետսսյի խոսքերը, սակայն, բավական անհանգստացրին մորը, նա մի կողմ քաշվեց, ծաղկավոր պաստառի վրա նկատեց հսկայական, գորշ պիսակն ու նախքան գիտակցությանը կհասներ, թե դա Գրեգորն է, խռպոտ, ճչան ձայնով բղավեց.
+
 
+
— Ա՛խ աստված, ա՛խ աստված։— Ձեռքերը տարածած, ասես հրաժարվում էր ամեն ինչից, Նա ընկավ բազմոցին ու անշարժացավ։
+
 
+
— Լսիր, Գրեգոր,― բռունցքը բարձրացնելով, համառ հայացք նետեց քույրը, դրանք եղբոր կերպարանափոխությունից ի վեր անմիջապես նրան ուղղված առաջին խոսքերն էին։
+
 
+
Ուշաթափությունից արթնացնող որևէ լուծույթ բերելու նպատակով Գրետան վազեց կողքի սենյակը։ Նկարը փրկելու ժամանակ կար դեռ, Գրեգորն էլ էր ուզում օգնել, սակայն կիպ կպել էր ապակուն ու ստիպված էր ուժով պոկվել։ Նա մտածում էր, թե առաջվա նման կարող է օգնել, որևէ խորհուրդ տալ և վազեց քրոջ հետևից, իսկ մինչ Գրետան տարբեր շշերի մեջ էր խրվել, նա անգործ կանգնել էր քրոջ թիկունքում։ Երբ Գրետան շուռ եկավ, դեռ մի բան էլ վախեցրեց նրան, մի շիշ ընկավ հատակին ու ջարդվեց, ինչ-որ ուտիչ դեղ այրեց Գրեգորի դեմքը, իսկ Գրետան, առանց կանգ առնելու, կարեցածի չափ շիշ վերցրեց ու դեպի մայրը վազելով ոտքով վրա դրեց դուռը։ Գրեգորն այժմ մեկուսացված էր իր մեղքով երևի մահամերձ վիճակում պառկած մորից։ Դուռը բացել չէր կարելի, չէր ուզում քրոջը քշել, նա պետք է մոր մոտ մնար։ Սպասելուց բացի, Գրեգորին ուրիշ անելիք չէր մնում, և մտքերի ու ինքնախարանման մեջ Նա սկսեց սողալ, սողաց ամեն ինչի վրայով. պատերի, առաստաղի, կահույքի, և ի վերջո, երբ սենյակը սկսեց նրա շուրջը պտտվել, հուսահատ ընկավ մեծ սեղանի մեջտեղը։
+
 
+
Կարճ ժամանակ անցավ։ Գրեգորն անուժ ընկած էր, շուրջբոլորը լուռ էր. դա գուցե լավ նշան էր։ Դռան զանգը հնչեց։ Աղախինը, իհարկե, փակված էր խոհանոցում, և Գրետան պետք է բացեր։ Հայրն էր եկել։
+
 
+
— Ի՞նչ է պատահել,― սրանք հոր առաջին բառերն էին։ Քրոջ տեսքը, հավանական է, ամեն ինչ մատնել էր։
+
 
+
— Մայրիկն էր ուշաթափվել, բայց հիմա արդեն լավ է։ Գրեգորն է դուրս պրծել,― խուլ ձայնով պատասխանեց Գրետան. խոսելիս դեմքը հաստատ հպել էր հոր կրծքին։
+
 
+
— Սպասում էի, ախր,― ասաց հայրը,― ես միշտ ասում էի ձեզ, բայց դուք՝ կանայքդ, չէիք ուզում լսել։
+
 
+
Գրեգորն հասկացավ, որ հայրը սխալ էր մեկնաբանել քրոջ տված չափազանց կարճ տեղեկությունը և ենթադրել էր, թե որդին ինչ-որ բռնությամբ մեղանչել է։ Գրեգորը պետք է փորձեր հանգստացնել հորը, քանի որ այժմ բացատրելու ոչ ժամանակ կար, ոչ հնարավորություն։ Նա փախավ դեպի իր սենյակն ու սեղմվեց դռանը, որ հայրը նախասենյակ մտնելուն պես կարողանար տեսնել Գրեգորի՝ սենյակ վերադառնալու ամենաբարի ցանկությունը, տեսներ, որ կարիք չկա ետ քշել նրան, պետք է միայն դուռը բացել, ու նա կանհետանա։
+
 
+
Սակայն հայրը այդպիսի նրբություններ նկատելու տրամադրություն չուներ։
+
 
+
— Ա՛հ,― ներս մտնելով այնպես բացականչեց նա, կարծես միաժամանակ և՛գոհ էր, և՛ զայրացած։
+
 
+
Գրեգորը դռնից ետ քաշեց գլուխը և աչքերը դարձրեց հոր կողմը։ Այդպես, ինչպես որ հայրն էր այս պահին կանգնել, Գրեգորը նրան իսկապես չէր պատկերացրել։ Սողալու նոր ձևի պատճառով նա վերջերս դադարել էր տան մնացած անցուդարձերի մասին առաջվա պես մտածել և այժմ իրոք որ ստիպված էր պատրաստ լինել փոխված հարաբերությունները ճանաչելուն։ Չնայած, մի՞թե սա իր հայրն էր, այն նույն մարդը, որ Գրեգորի գործուղում մեկնելու ժամանակ հոգնած, պառկած էր լինում անկողնու մեջ, որ տուն դառնալու երեկոները՝ բացարձակ անկարող լինելով ոտքի կանգնել, քնազգեստը հագին, թիկնաթոռի մեջ նստած էր դիմավորում նրան և ուրախությունը ցույց տալու համար ձեռքերն էր բարձրացնում միայն, որ հազվադեպ համատեղ զբոսանքների ժամանակ (տարվա մեջ մի քանի կիրակի օրեր էին դրանք կամ մեծ տոները) հին վերարկուի մեջ պարուրված, յուրաքանչյուր քայլափոխին ցուպը զգուշորեն դնելով, շարունակ ավելի դանդաղ քայլում էր իրենց համար անշտապ ընթացող Գրեգորի ու մայրիկի միջև, և երբ որևէ բան էր ուզում ասել, համարյա միշտ կանգնում էր լուռ և ուղեկիցներին իր շուրջն էր հավաքում։ Այժմ նա բավական առույգ տեսք ուներ, հագին բանկային հաստատությունների ծառայողների ոսկեփայլ կոճակներով, կապույտ, կիպ նստած համազգեստ էր, որի կիտելի բարձր, օսլայած օձիքի վրա ծավալվում էր զանգվածեղ կրկնակզակը, սև աչքերը ուշադիր ու թարմ հայացքով էին նայում մացառուտ հոնքերի տակից, սովորաբար խճճված մազերը հերաբաժան պսպղուն սանրվածքով ջանասիրաբար ներքև էին սանրված։ Հայրը գլխարկը, որի կոկարդին հավանաբար բանկի ոսկետառ միացագիրն էր, սենյակով մեկ կորագծով շպրտեց բազմոցին ու համազգեստի փեշերը ետ գցած, ձեռքերը շալվարի գրպաններում, ջղայնացած քայլեց դեպի Գրեգորը։ Հայրն ինքն էլ չգիտեր իր մտադրությունը. նա ոտքերն անընդհատ անսովոր կերպով վեր էր բարձրացնում, և Գրեգորին զարմացնում էին նրա ներբանների հսկայական չափերը։ Սակայն այդ ամենը դրանով չավարտվեց։ Նոր կյանքի առաջին իսկ օրվանից Գրեգորին թվում էր, թե հայրը անսովոր մեծ խստություն է դրսևորում իր հանդեպ։ Նա վազում էր հոր դիմացից, քարանում էր, երբ հայրն էր կանգնում-մնում և կրկին առաջ էր շտապում, հենց հայրը շարժվում էր նորից։ Նրանք բազմաթիվ պտույտներ գծեցին սենյակի շուրջը, բայց ընթացքում ոչ մի կարևոր բան չկատարվեց, իսկ պտույտները չէր կարելի հետապնդում համարել, որովհետև շատ դանդաղ էին։ Այդ պատճառով Գրեգորն առայժմ հատակի վրա էր շարժվում և վախենում էր, թե հայրը կարող է մի չլսված չարություն համարել պատերի ու առաստաղի վրայով վազվզոցը։ Համենայնդեպս, Գրեգորը պետք է խոստովաներ, որ նույնիսկ այս վազվզոցին երկար չէր դիմանա, որովհետև հոր մի քայլին ի պատասխան, ինքն անթիվ-անհամար շարժումներ պետք է աներ։ Շնչասպառությունը սկսեց զգացնել իրեն, թեև նախկինում էլ նրա թոքերը մի կարգին վիճակում չէին։ Իր բթության պատճառով նա վազելուց բացի, փրկվելու ուրիշ ճանապարհ չէր գտնում, համարյա մոռացել էր, որ այստեղի պատերը՝ թեև ելուստներով ու ժանյակներով բարեխղճորեն զարդանախշված կահույքով էին փակված, բայց ազատ էին, և երբ աչքերը հազիվ բացելով, բոլոր ուժերը վազելու համար կենտրոնացրած երերում էր այդպես, թեթևակի նետված ինչ-որ բան ընկավ կողքի հետ ու գլորվեց դեմը։ Խնձոր էր, դրան հաջորդեց երկրորդը։ Գրեգորը սարսափից քարացավ, փախչելն անօգուտ էր, որովհետև հայրը որոշել էր գնդակոծել։ Սպասքապահարանի վրայի սկուտեղից միրգը գրպաններն էր լցրել և այժմ՝ առանց այնքան էլ ճիշտ նշան բռնելու, նետում էր խնձոր խնձորի հետևից, փոքր կարմիր պտուղները լիցքակիր մարմինների նման գլորվում էին հատակին ու իրար բախվում։ Թեթևակի նետված խնձորներից մեկը երիզեց Գրեգորի մեջքը և առանց վնասելու սահեց-ընկավ, մինչդեռ դրան հաջորդած խնձորն ուղղակի խրվեց նրա թիկունքը։ Նա փորձեց առաջ սողալ, կարծես տեղը փոխելու հետ մեկտեղ կարող է նաև անակնկալ-անհավատալի ցավը անցներ, սակայն մեխվածի պես էր զգում իրեն և կատարյալ շփոթության մեջ ուշաթափ եղավ։ Վերջին պահին նա տեսավ, թե ինչպես լայն բացվեց իր սենյակի դուռը, և ինչպես ճչացող քրոջ դիմացից դուրս նետվեց մայրը, շապկանց, որովհետև ուշաթափ վիճակում հանգիստ շնչելու հնարավորություն ընձեռնելու համար քույրը հանել էր մոր շորերը, և նրանից կախոտված զգեստները վազելու ժամանակ մեկը մյուսի հետևից սահում էին հատակին, ինչպես իր զգեստները ոտքերի տակ կոխկրտելով վազեց հոր կողմը, ինչպես էր դեպի հայրը մղվում ու նրան գրկելով, նրա հետ ամբողջովին միաձուլված, ձեռքերը նրա ծոծրակին դրած խնդրում էր խնայել որդու կյանքը։
+
 
+
Այստեղ Գրեգորի տեսողությունը տեղի տվեց։
+
 
+
{{ԵրեքԱստղ}}
+
 
+
Որովհետև ոչ ոք չէր համարձակվում հեռացնել խնձորը, այն որպես ակնառու հիշատակ մնաց մարմնի մեջ և մոտ մեկ ամիս տառապանք պատ ճառեց Գրեգորին, իսկ հորը երևի հիշեցնում էր, որ չնայած իր տխուր ու զզվելի տեսքին, Գրեգորն ևս ընտանիքի անդամ է, որ չի կարելի թշնամաբար վարվել նրա հետ, այլ, ընդհակառակը, ընտանիքի անդամների պարտքն է կուլ տալ զզվանքն ու համբերել, ուրիշ ոչինչ, քան համբերել։ Եվ եթե Գրեգորը վերքի պատճառով այժմ, հավանական է, կորցրել էր շարժունակությունը և իր սենյակի միջով անցնելու համար, ինչպես ծեր հաշմանդամի` երկար ժամանակ էր անհրաժեշտ նրան (առաստաղի վրա սողալու մասին մտածելն անգամ ավելորդ էր), ապա վիճակի վատթարացման փոխարեն նա, իր կարծիքով, լրիվ բավարարող փոխհատուցում ստացավ, որովհետև երեկոյան կողմ հյուրասենյակի դուռը, որ նախկինում ինքը մեկ-երկու ժամ ուշադիր զննելու սովորություն ուներ, բացվում էր միշտ, իսկ ինքը թույլտվություն ստացավ իր սենյակի մթության մեջ պառկած՝ հյուրասենյակի համար աննկատ, նայել լուսավորված սեղանի շուրջ նստած ողջ ընտանիքին և, իհարկե բոլորի թույլտվությամբ, լսել նրանց խոսակցությունները, մի բան, որ միանգամայն այլ էր, քան առաջ։ Իհարկե, դրանք այլևս նախկինի այն աշխույժ զրույցները չէին, որոնց մասին Գրեգորը որոշակի պահանջով էր մտածում, երբ հյուրանոցային փոքր սենյակներում հոգնած, ստիպված էր խոնավ անկողինը մտնել։ Այժմ երեկոները մեծ մասամբ խաղաղ էին անցնում։ Հայրն ընթրիքից հետո շուտով քնում էր բազկաթոռի մեջ, մայրն ու քույրը իրար զգուշացնում էին լուռ մնալ, լույսի տակ խորը կռացած մայրը նորաձևության խանութի համար նուրբ սպիտակեղեն էր կարում, քույրը, որ վաճառողուհի էր աշխատում, երեկոները սղագրություն ու ֆրանսերեն էր սովորում, որպեսզի երբևէ կարողանար ավելի լավ պաշտոնի հասնել։ Հայրը երբեմն արթնանում էր և, կարծես տեղյակ չլինելով, թե քնած է եղել, ասում էր մորը.
+
 
+
― Այս ի՞նչ երկար ես կարում այսօր։
+
 
+
Իսկ երբ անմիջապես նորից քուն էր մտնում, մայրն ու քույրը հոգնած ժպտում էին իրար։
+
 
+
Ինչ-որ անհասկանալի համառությամբ հայրը հրաժարվում էր տանը հագից հանել համազգեստը, ու մինչ քնազգեստը մնում էր կախիչից կախված, նա լրիվ հագնված նիրհում էր իր տեղում, այդպես նա կարծես միշտ պատրաստ էր ծառայությանը և անգամ տան մեջ սպասում էր վերադասի ձայնին։ Դա էր պատճառը, որ չնայած մոր ու քրոջ՝ մաքրության վերաբերյալ հոգատարությանը, հենց սկզբից ոչ նոր համազգեստը կորցրել էր իր մաքուր տեսքը, և Գրեգորն հաճախ էր երեկոները նայում գնալով ավելի շատ պիսակներով ծածկվող, անընդհատ մաքրած ոսկեկոճակներով փայլող շորին, որի մեջ ծերունին, թեև ոչ հարմար տեղավորված, բայց հանգիստ քնով քնած էր։
+
 
+
Հենց ժամը տասն էր խփում, մայրը փորձում էր ցածրաձայն խոսելով արթնացնել հորը, համոզում էր անկողին մտնել, բազկաթոռին նստած, նա հանգիստ չէր քնում, իսկ դա նրան, որ ժամը վեցին պետք է ծառայության մեջ լիներ, շատ անհրաժեշտ էր։ Սակայն բանկում ծառայության անցնելուց ի վեր իրեն համակած համառությամբ հայրը ձգտում էր ավելի երկար մնալ սեղանի մոտ, թեև կանոնավոր քնում էր այնտեղ, ու հետո հարկավոր էր մեծ ջանքեր գործադրել, որ կարողանային համոզել նրան բազկաթոռը մահճակալի հետ փոխանակել։ Մայրն ու քույրը ինչքան ուզում է զգուշացնեին նրան, միևնույն է, հայրը քառորդ ժամի չափ աչքերը փակ թափահարում էր գլուխը և վեր չէր կենում։ Մայրը քաշում էր թեքից, քնքուշ բառեր էր շշնջում ականջին, մորն օգնելու համար քույրը թողնում էր գործը, սակայն հոր վրա ոչինչ չէր ազդում։ Նա միայն ավելի խորն էր խրվում բազկաթոռի մեջ, աչքերը բացում էր, երբ կանայք նրա անութներից էին բոնում, հերթով նայում էր մեկ մայրիկին, մեկ՝ քրոջը ու ասում էր սովորաբար.
+
 
+
— Սա էլ կյա՞նք է։ Սա է իմ ծեր օրերի հանգիստը։— Եվ երկուսին հենվելով, դժվարությամբ վեր էր կենում (կարծես ինքն իր համար մեծագույն բեռ դարձած լիներ), թողնում, որ նրանք մինչև դռները ուղեկցեին, հետո թափ էր տալիս իրեն ու այնտեղից ինքնուրույն գնում։ Հոր հետևից վազելու և նրան ննջասենյակում էլ օգնելու համար մայրը շտապ մի կողմ էր դնում կարը, քույրը՝ գրիչները։
+
 
+
Աշխատանքից ուժասպառ ու գերհոգնած այս ընտանիքում էլ ո՞վ ժամանակ ուներ Գրեգորի մասին ավելի շատ հոգ տանել, քան անհրաժեշտ էր։ Տնտեսությունը գնալով սահմանափակվում էր, հիմա արդեն աղախնին էլ էին ազատել, մի հսկա, մեծոսկր, մազերը սպիտակ սպասուհի էր առավոտներն ու երեկոները գալիս, որ տան ամենադժվար գործերն աներ, իսկ մնացած գործը՝ վերջ չունեցող կարի հետ մեկտեղ, մայրն էր հոգում։ Նույնիսկ այնպես ստացվեց, որ ընտանիքի ունեցած մի քանի զարդերը, որ մայրն ու քույրն էին օգտագործում Երջանիկ խրախճանքների և տոնակատարությունների ժամանակ, նույնպես վաճառվեցին, իսկ Գրեգորն այդ մասին իմացավ գների վերաբերյալ երեկոյան ընդհանուր քննարկումից։ Սակայն ամենամեծ գանգատը շարունակ այն էր, որ հնարավոր չէր հեռանալ այժմյան պայմաններում չափից դուրս մեծ բնակարանից, որովհետև հնարավոր չէր Գրեգորին տեղափոխելու հնարը գտնել։ Գրեգորը շատ լավ հասկանում էր, որ տեղափոխվելուն միայն ինքը չէր խանգարում, իրեն կարելի էր մի քանի օդանցք ունեցող համապատասխան մեծության արկղի մեջ առանց դժվարության նոր բնակարան տանել, իսկ բնակարանը փոխելու ցանկությունից կատարյալ հուսալքությունն էր ետ պահում, և այն միտքը, թե դժբախտությունն իրենց ավելի շատ է ընկճել, քան որևէ մեկին՝ բարեկամների ու ծանոթների շրջանում։ Ինչ որ կյանքն էր պահանջում այս խեղճուկրակ մարդկանցից, մինչև վերջ անում էին. հայրը բանկի նույնիսկ փոքր պաշտոնյայի համար էր նախաճաշ բերում, մայրն անծանոթ մարդկանց համար սպիտակեղեն կարելով էր սպառում իրեն, քույրը հաճախորդների հրամանով այսուայնկողմ էր վազվզում վաճառասեղանի հետևում, դրանից ավելի ընտանիքի ուժերը չէին բավականացնում։ Եվ Գրեգորի վերքը սկսում էր նորի նման մրմռալ, երբ մայրն ու քույրը հորն անկողնում պառկեցնելուց հետո վերադառնում էին սենյակ, գործը թողած՝ նստում գլուխ-գլխի, ու մայրը Գրեգորի սենյակը ցույց տալով ասում էր. «Այդ դուռը փակիր, Գրետա»,― Երբ ինքը նորից պառկում էր մթության մեջ, իսկ կողքի սենյակում կանայք լաց էին լինում իրար գրկած կամ առանց արտասվելու աչքերը սեղանին էին հառում։ Գրեգորն օրեր ու գիշերներ անցկացնում էր համարյա առաեց աչք կպցնելու։ Երբեմն նա մտածում էր, որ դուռն հաջորդ անգամ բացվելու պահից առաջվա պես իր ձեռքը կվերցնի ընտանիքի գործերը, երկար ժամանակ անց կրկին նրա միտքն էին գալիս շեֆը, հավատարմատարը, գործակատարներն ու աշակերտները, այնքան տխմար դռնապահը, տարբեր ֆիրմաներում աշխատող երկու-երեք ընկերները, գավառային հյուրանոցի հավաքարարուհին (թռուցիկ, սրտամոտ հիշողություն), գլխարկների խանութի գանձապահուհին, որին նա ուզում էր լուրջ մտքով, բայց դանդաղում էր։ Նրանք բոլորը հայտնվում էին անծանոթ ու արդեն մոռացված մարդկանց հետ միախառնված, բայց, փոխանակ օգնեին իրեն ու ընտանիքին, անմատչելի էին ընդհանրապես, և Գրեգորը գոհ էր, որ նրանք կրկին անհետանում էին։ Հետո նա նորից կատաղում էր, որ աչքաթող էին արել իրեն, և փոխում էր մտադրությունը, այլևս չէր ուզում հոգ տանել ընտանիքի մասին ու թեև չէր էլ պատկերացնում, թե ինչ էր ուզում սիրտը, ծրագրեր էր մշակում, թե ինչպես կարող է հասնել ու, թեպետ սոված չէր, վերցներ այն, ինչի ինքն էր իրեն, համենայնդեպս, արժանի համարում։ Հիմա քրոջն այնքան էլ չէր մտահոգում եղբորն առանձնահատուկ հաճույք պատճառելը, և նա՝ նախքան առավոտներն ու ցերեկները խանութ վազելը, ուտելիքը՝ ինչ պատահեր, ոտքով շտապ ներս էր հրում, որ երեկոյան, առանց ուշադրություն դարձնելու, արդյոք Գրեգորը համտեսե՞լ էր միայն, թե՞ բացարձակ ձեռք չէր տվել (ի դեպ, սա ավելի հաճախ էր կրկնվում), ավելի մի հարվածով կրկին դուրս շփեր դրանք։ Սենյակը, որ Գրետան արդեն երեկոներն էր հավաքում, այլևս հնարավոր չէր ավելի արագ մաքրել, պատերի երկայնքով կեղտի շերտեր էին ձգվում, այսուայնտեղ փոշու և աղտեղության կույտեր էին ընկած։ Սկզբնական շրջանում, երբ քույրը ներս էր գալիս, Գրեգորը՝ ձգտելով նախատել նրան, դիտավորյալ այն անկյունում էր կանգնում, ուր հատկապես շատ էին կեղտն ու փոշին։ Բայց նա թեկուզ շաբաթներով էլ մնար այնտեղ, միևնույն է, քույրն իր վերաբերմունքը չէր փոխի։ Նա, ինչ խոսք, Գրեգորից ավելի լավ էր տեսնում կեղտը ու հենց միտումնավոր էլ թողնում էր։ Միաժամանակ քույրն ուշքի էր եկել այն նոր զգացումից, որ Գրեգորի սենյակն հավաքելը միայն իր վրա է մնացել, ընտանիքի մյուս անդամներն էլ էին նկատել դա։
+
 
+
Մի անգամ մայրը մի քանի տաշտ ջուր օգտագործելուց հետո հիմնովին մաքրեց սենյակը (առատ խոնավությունը վատ էր անդրադառնում Գրեգորի վրա, և նա՝ դառնացած ու անշարժ, երկար մեկնվել էր բազմոցին), սակայն տույժից խուսափել չկարողացավ։ Քույրն հազիվ էր սենյակի փոփոխությունը նկատել, մինչև հոգու խորքը վիրավորված մտավ հյուրասենյակ և չնայելով մոր՝ թախանձագին պարզած ձեռքերին, հիստերիկ լացով հեծկլտաց։ Ծնողները (բազկաթոռին նստած հայրը ցնցվեց) սկզբում զարմացած ու անօգնական նայեցին իրար, հետո նրանք էլ սկսեցին․ հայրն աջ էր դառնում, մորն էր նախատում, որ Գրեգորի սենյակը մաքրելը քրոջը չէր թողել, ձախ էր դառնում, քրոջ վրա էր բղավում, թե այլևս իրավունք չի ունենա Գրեգորի սենյակը մտնել, մայրը փորձում էր ննջասենյակ տանել հուզմունքից այլևս իրեն չճանաչող հորը, հեծկլտոցից ցնցվող քույրը փոքր բռունցքներով սեղանն էր թմբկահարում, իսկ Գրեգորը կատաղությունից բարձր ֆշշացնում էր, որ ոչ մեկի մտքով չէր անցնում փակել դուռն ու այդ տեսարանից խնայել իրեն։
+
 
+
Եթե աշխատանքից հետո հոգնած քույրը ձանձրանում էր առաջվա պես Գրեգորի մասին հոգալուց, ապա նաև կարիք չկար, որ մայրն այսուհետ միջամտեր քրոջ գործերին, իսկ Գրեգորին պետք չէր աչքաթող արված լինել, որովհետև հիմա արդեն աղախին կար տանը։ Այս ծեր այրին, որ շնորհիվ իր ոսկրային ամուր կառուցվածքի հավանաբար ավելի մեծ դժվարությունների էր դիմացել, բացարձակ չէր վախենում Գրեգորից։ Առանձնապես հետաքրքրասեր չլինելով, նա մի անգամ պատահաբար բացել էր սենյակի դուռը և տեսնելով այսուայնկողմ վազվզող Գրեգորին, թեև նրան ոչ ոք չէր հալածել, անակնկալի եկած, ձեռքերը գոգը դրած, զարմանքից քարացել էր։ Այդ օրվանից սկսած նա երբեք չէր մոռանում առավոտներն ու երեկոները կարճ ժամանակով բացել Գրեգորի սենյակի դուռն ու նայել ներս։ Առաջին օրերին աղախինը նույնիսկ մոտ էր կանչում նրան, այնպիսի խոսքեր էր ասում, որոնք, իր կարծիքով, մտերմիկ հնչողություն ունեին։
+
 
+
— Հապա մի մոտ արի, ծեր աղբաբզեզ,― ասում էր նա կամ.— հապա մի այս ծեր աղբաբզեզին տեսեք։
+
 
+
Աղախնի դիմելաձևերին Գրեգորը չէր պատասխանում, մնում էր տեղում պառկած, կարծես դուռը չէր բացվել, այս աղախնին գոնե հրամայած լինեին խանգարելու փոխարեն ամեն օր սենյակը մաքրել։
+
 
+
Մի անգամ (անձրևն ուժեղ բախում էր պատուհանները, մոտեցող գարնան նախանշանն էր Երևի), վաղ առավոտյան, երբ աղախինը կրկին սկսեց սովորական ձևով խոսել, Գրեգորն այն աստիճան էր դառնացած, որ կարծես հարձակվելու մտադրությամբ, բայց դանդաղ ու թույլ, նրա կողմը շուռ եկավ։ Վախենալու փոխարեն աղախինը պարզապես ձեռքն առավ դռան մոտ դրված աթոռն, ու ինչպես որ նա էր բերանը լայն բացած կանգնել, մտադրությունը պարզ էր՝ բերանը այն ժամանակ կփակեր, երբ ձեռքի թիկնաթոռը Գրեգորի մեջքին իջներ։
+
 
+
— Ուրեմն շարունակություն չի՞ ունենա,― երբ Գրեգորը իր նախկին դիրքին շրջվեց, հանգիստ հարցրեց նա ու աթոռը դրեց տեղը։
+
 
+
Գրեգորն հիմա համարյա չէր սնվում։ Միայն, երբ պատահաբար անցնում էր ուտելիքի մոտով, զբաղվելու համար մի պատառ էր առնում բերանը, ժամերով ծամում էր ու մեծ մասամբ թքում էր կրկին։ Սկզբում նա մտածում էր, թե սնվելուց ետ պահողը սենյակի վիճակի պատճառած տխրությունն է, սակայն հենց այդ փոփոխությունների հետ նա շատ շուտ հաշտվեց։
+
 
+
Տան մեջ մի սովորություն էր առաջացել. Գրեգորի սենյակն էին տեղափոխում այն բոլոր իրերը, որ ուրիշ տեղ հնարավոր չէր դնել։ Նման իրեր շատ կային արդեն, որովհետև սենյակներից մեկը վարձով տրամադրել էին երեք կենվորների։ Այդ լրջադեմ պարոնները, Գրեգորը մի անգամ դռան ճեղքից տեսել էր, որ բոլոր երեքն էլ մորուք ունեին, մանրախնդիր էին ոչ միայն իրենց սենյակի, այլև, քանի որ այստեղ էին սենյակ վարձել, ողջ տնտեսության առանձնապես խոհանոցի մաքրության հարցում, կեղտոտ հնոտի ու պետք չեկող իրեր տանել չէին կարոդ։ Դրանից բացի, նրանք մեծ մասամբ բերել էին կահավորման իրենց իրերը, և այդ պատճառով շատ բան ավելորդ էր դարձել, որ թեև վաճառել չէր կարելի, բայցև ափսոս էր դեն նետել։ Այդ ամենը հայտնվում էր Գրեգորի սենյակում։ Նույն ձևով այստեղ հայտնվեցին մոխրի արկղն ու խոհանոցի աղբամանը, ինչ առաջին հայացքից անպետք էր թվում, այդ հարցում շատ եռանդուն աղախինը դրանք պարզապես Գրեգորի սենյակն էր նետում։ Գրեգորը, բարեբախտաբար, մեծ մասամբ տեսնում էր ներս գցվող իրն ու այն պահող ձեռքը։ Երևի աղախինը մտադիր էր ժամանակ և առիթ լինելու դեպքում կրկին հանել դրանք կամ բոլորը միասին միանգամից դեն նետել, սակայն իրականում ամեն ինչ մնում էր այնտեղ, ուր հայտնվել էր առաջին պահին, եթե, իհարկե, նախ՝ Գրեգորը չէր ստիպված, որովհետև սողալու համար որևէ ազատ տեղ չուներ, հետո՝ աճող հաճույքով, թեև նման պտույտներից հետո մահու չափ հոգնած ու տխուր, ժամերով անշարժ պառկում էր կրկին, շրջում հնոտիների մեջ ու շուռ տալիս դրանք։ Քանի որ կենվորները երբեմն նաև տանը՝ ընդհանուր հյուրասենյակում էին ընթրում, երեկոներ էին լինում, որ Գրեգորի սենյակի դուռը փակ էր մնում։ Ի դեպ, նա շատ հեշտ հրաժարվեց դուռը բաց թողնելուց, որովհետև միևնույն է, նաև բաց ժամանակ չէր օգտվում դրանից, այլ, թեև ընտանիքը չէր նկատում, պառկում էր սենյակի ամենամութ անկյունում։ Մի անգամ, սակայն, աղախինը մի փոքր բաց էր թողել հյուրասենյակի դուռը, և այն բաց մնաց նաև, երբ կենվորները երեկոյան վերադարձան ու լույսերը վառեցին։ Նրանք նստեցին սեղանի վերևի կողմում, ուր նախկինում հայրը, մայրը և Գրեգորն էին սեղան նստում, բացեցին անձեռոցիկներն ու դանակ-պատառաքաղները վերցրին ձեռքները։ Մի սկուտեղ միսը ձեռքին՝ դռան մեջ անմիջապես հայտնվեց մայրը, իսկ նրա հետևից՝ քույրը՝ ափսեի մեջ բարձր դարսած կարտոֆիլով։ Կերակուրներից խիտ գոլորշի էր բարձրանում։ Կենվորներն այնպես կռացան սկուտեղների վրա, կարծես ուզում էին ստուգել խորտիկները՝ նախքան ուտելը։ Եվ իրոք, մեջտեղում նստած այն մի պարոնը, որ երևի հեղինակություն էր հանդիսանում մյուս երկուսի համար, հենց սկուտեղի վրա մի կտոր միս կտրատեց, բացահայտորեն ցանկանալով ստուգել՝ արդյոք միսը բավական փափո՞ւկ է և արդյո՞ք ետ՝ խոհանոց ուղարկելու ենթակա չէ։ Նա գոհ էր, և մայրն ու քույրը, որ լարված հետևում էին նրան, թեթևացած շունչ քաշեցին ու ժպտացին։
+
 
+
Զամզաները արդեն խոհանոցում էին սնվում, բայց չնայած դրան, նախքան խոհանոց գնալը հայրը մտավ սենյակ, գլուխը թեթևակի խոնարհելով ողջունեց ու գլխարկը ձեռքին պտտվեց սեղանի շուրջը։ Կենվորները ոտքի ելան ու ինչ-որ բան փնթփնթացին մորուքների մեջ։ Հետո, երբ նրանք մենակ մնացին, ուտում էին համարյա լիակատար լռության մեջ։ Գրեգորի համար զարմանալին այն էր, որ ընթրիքի բազմաբնույթ աղմուկների միջից շարունակ նրանց ատամների կրճտոցն էր լսվում, դրանով ասես բացատրում էին նրան, թե ուտելու համար ատամներ ունենալ է հարկավոր, ու թեկուզ ծնոտները շատ գեղեցիկ էլ լինեն, բայց երբ ատամ չկա, դրանցով չի կարելի ոչնչի հասնել։
+
 
+
— Ա՜յ թե ախորժակ ունեմ,― մտահոգ ինքնիրեն ասաց Գրեգորը։— Բայց այս բաները չեմ ուզում։ Ինչպե՞ս են մեր կենվորները սնվում, իսկ ես մեռնում եմ։
+
 
+
Գրեգորը չէր հիշում, որ իր կերպարանափոխությունից հետո երբևէ ջութակի նվագ լսած լիներ, բայց այդ երեկոյան խոհանոցից երաժշտություն լսվեց։ Կենվորներն արդեն ավարտել էին ընթրիքը, մեջտեղում նստած պարոնը մի թերթ էր հանել, մյուս երկուսին մեկական էջ էր տվել, ու այժմ նրանք աթոռների թիկնակներին ետ ընկած կարդում ու ծխում էին, իսկ երբ ջութակի նվագը լսվեց, նրանք կենտրոնացան, վեր կացան տեղերից ու ոտնաթաթերի վրա գնացին դեպի նախասենյակի դուռը, ուր կանգնեցին իրար սեղմված։ Խոհանոցում նստածները երևի լսել էին նրանց մոտենալը, որովհետև հայրը հարցրեց.
+
 
+
— Գուցե պարոններին դուր չի՞ գալիս նվագը։ Կարելի է իսկույն դադարեցնել։
+
 
+
— Ընդհակառակը,— առարկեց պարոններից մեջտեղինը,— արդյոք օրիորդը չէ՞ր կամենա մեզ մոտ գալ ու սենյակում նվագել։ Այստեղ Երևի ավելի հարմար ու հաճելի կլինի։
+
 
+
— Օ, խնդրեմ,― այնպես բացականչեց հայրը, կարծես ինքն էր ջութակահարը։ Պարոնները վերադարձան սենյակ ու սպասեցին։ Շուտով երևաց նոտակալը բռնած հայրը, մայրը նոտաներն էր բերում, քույրը՝ ջութակը։ Քույրը հանգիստ նախապատրաստվեց, ծնողները, որ առաջ երբեք սենյակ վարձով չէին տվել և այդ պատճառով չափազանցնում էին կենվորների հանդեպ ունեցած իրենց սիրալիր վերաբերմունքը, բնավ չհամարձակվեցին իրենց սեփական բազկաթոռներին նստել։ Հայրը, աջ ձեռքը համազգեստի կոճակած բաճկոնի երկու կոճակների արանքը խցկելով, հենվեց դռանը, մայրը, սակայն, ընդունեց պարոններից մեկի առաջարկած բազկաթոռն ու թողնելով այն դիրքով, ինչ պարոնն էր պատահաբար դրել, անհամարձակ նստեց անկյունում։
+
 
+
Քույրն սկսեց նվազել։ Հայրն ու մայրը՝ ամեն մեկն իր անկյունից, ուշադիր հետևում էին նրա ձեռքերի շարժումներին։ Նվագից մղված, Գրեգորն համարձակվեց մի փոքր առաջ գալ և գլուխն արդեն համարյա, հյուրասենյակ էր մտցրել։ Հիմա նա հազիվ թե զարմանում էր, որ վերջերս շատ քիչ էր հաշվի նստում մյուսների ներկայության հետ, մինչդեռ ընտանիքի անդամների հանդեպ ցուցաբերած ուշադրությունը առաջ իր հպարտությունն էր։ Եվ հենց ներկա վիճակով նա թաքնվելու ավելի շատ պատճառ ուներ, որովհետև սենյակում նստած ու չնչին շարժումից պար բռնող փոշուց ինքն էլ էր ամբողջովին փոշեկոլոլ, մեջքին ու կողերից կախ ընկած թելերը, մազերն ու ուտելիքի ավելցուկները նա քարշ էր տալիս իր հետ, ամեն ինչի հանդեպ ունեցած անտարբերությունը չափից դուրս մեծ էր, որ նա, աոաջվա պես՝ օրվա ընթացքում մի քանի անգամ պառկեր ու մեջքը գորգին քսեր։ Չնայած այդ վիճակին, նա բոլորովին չվախեցավ մի փոքր առաջ սողալ հյուրասենյակի հատակի վրա։
+
 
+
Ոչ ոք ուշադրություն չդարձրեց նրան, ջութակի նվագը համակել էր ընտանիքին, իսկ կենվորները, որ մինչ այդ ձեռքները գրպանները դրած շատ մոտ էին կանգնել նոտակալի թիկունքում (այնտեղից նրանք կարոդ էին նայել նոտաներին, իսկ դա, հաստատ, պետք է որ խանգարեր քրոջը), շուտով գլուխները խոնարհած, կիսաձայն զրուցելով քաշվեցին դեպի պատուհանը և մտահոգ հոր հայացքի տակ կանգնեցին այնտեղ։ Տեսարանը չափից դուրս խոսուն էր. նրանք կարծես հիսաթափված էին, որ ենթադրել էին գեղեցիկ ու գրավիչ երաժշտություն լսել, կուշտ էին ողջ ներկայացումից և միայն քաղաքավարությունից ելնելով էին թույլ տալիս իրենց հանգիստը խանգարել։ Հատկապես նրանց՝ սիգարի ծուխը քիթ ու բերանից փչելու ձևից կարելի էր եզրակացնել, որ նրանք շատ էին նյարդայնանում։ Մինչդեռ քույրն այնքան լավ էր նվագում։ Նրա դեմքը մի կողքի էր թեքված, զննող ու տխուր հայացքը սահում էր նոտաների վրայով։ Գրեգորը մի փոքր էլ առաջ սողաց, ու, որպեսզի հնարավորություն ունենար բռնել քրոջ հայացքը, գլուխը հպեց հատակին։ Մի՞թե նա անասուն էր, որ այդպես համակվել էր երաժշտությամբ, թվում էր, թե ահա տեսնում է իր տենչած, անծանոթ ուտելիքի ճանապարհը։ Նա հաստատ որոշել էր ընդհուպ մինչև քույրը սողալ, նրա շրջազգեստից քաշել ու հասկացնել, որ եթե ուզում է, կարող է ջութակը վերցնել ու իր սենյակը գալ, որովհետև այստեղ ոչ ոք նրա նվագն այնպես չէր գնահատում, ինչպես պետք էր։ Իր սենյակից նա այլևս դուրս չէր թողնի քրոջը, գոնե քանի դեռ ինքը ողջ էր, սարսափազդու արտաքինն առաջին անգամ կծառայեր իրեն, նա սենյակի բոլոր դռների մոտ կլիներ միաժամանակ և կփնչացներ հարձակվողներին ի հանդիման, քույրը ոչ թե ստիպված, այլ ինքնակամ կմնար մոտը, կողքի հետ կնստեր բազմոցին, ականջն իր կողմը կթեքեր, և Գրեգորը կհավաստիացներ նրան, որ կոնսերվատորիա ուղարկելու հաստատ մտադրություն էր ունեցել, և եթե այս դժբախտությունը վրա հասած չլիներ, ինքը անցած Ծննդյան տոներին (Ծննդյան տոները պետք է որ արդեն անցած լինեին), առանց որևէ մեկի առարկության մասին մտածելու, հայտնած կլիներ այդ լուրը։ Եղբոր բացատրությունից ազդված քույրը լաց կլիներ, իսկ Գրեգորը կբարձրանար մինչև նրա ուսն ու կհամբուրեր պարանոցը, որին քույրը՝ խանութում աշխատելուց ի վեր, ժապավեն կամ օձիք չէր կապում։
+
 
+
― Պարոն Զամզա։― Հորը ձայն տվեց մեջտեղի պարոնն ու, առանց որևէ բառ ասելու, ցուցամատը պարզեց դանդաղ առաջ սողացող Գրեգորի կողմը։ Ջութակը լռեց, մեջտեղի պարոնը գլուխը թափահարելով սկզբում ժպտաց ընկերներին, հետո նայեց Գրեգորին։ Թեև կենվորները բոլորովիէ անհանգստացած չէին, և Գրեգորի արտաքինը նրանց կարծես ավելի է հետաքրքրում, քան ջութակի նվագը, սակայն հայրը Գրեգորին սենյակ քշելու փոխարեն առաջնահերթ համարեց կենվորներին հանգստացնելը, շտապեց նրանց կողմը, փորձեց տարածած ձեռքերով նրանց ետ հրել սենյակ ու միաժամանակ իր մարմնով փակել նրանց տեսադաշտը, զրկել Գրեգորին նայելու հնարավորությունից։ Կենվորնեըն այժմ, իրոք, փոքր-ինչ զայրացան, սակայն հասկանալի չէր՝ հոր վերաբերմունքն էր նրանց զայրույթի պատճառը, թե՞ կռահելը, որ Գրեգորի նման հարևան են ունեցել և ոչնչից տեղյակ չեն եղել։ Նրանք հորից բացատրություն պահանջեցին, իրենց հերթին բարձրացրին ձեռքերը և մորուքների հետ անհանգիստ խաղալով, դանդաղ ընկրկեցին դեպի իրենց սենյակը։ Քույրը որոշ ժամանակ կանգնել էր ջութակն ու կնտնտոցը ձեռքերում պահած, այնպես էր նայում նոտաներին, կարծես շարունակում էր նվագել, սակայն շուտով հաղթահարեց նվագի ընդհատման պաաճառած շփոթմունքը, սթափվեց ու գործիքը օդի պակասություն զգացող, արագ-արագ շնչող մոր ծնկներին դնելով, վազեց կողքի սենյակը, որին կենվորները հոր ճնշման տակ ավելի արագ էին մոտենում։ Անկողինների վերմակներն ու բարձերը վեր-վեր էին թռչում ու քրոջ վարժ ձեռքերի տակ կարգի բերվում։ Դեռ մինչև պարոնները սենյակ կհասնեին, նա ավարտեց մահճակալներն հարդարելն ու դուրս սահեց։ Թվում էր, թե հայրն այնպես էր համակվել իր տարօրինակ համառությամբ, որ մոռացել էր կենվորների հանդեպ հանդես բերած ամեն մի հարգանք, նա հրում էր ու հրում, մինչև որ մեջտեղի պարոնը սենյակի դռան մեջ աղմուկով դոփեց ոտքը և կանգնեցրեց հորը։
+
 
+
― Ես հայտարարում եմ,― ասաց նա, բարձրացրեց ձեռքը և հայացքով փնտրեց մորն ու քրոջը,― որ այս տան մեջ ու այս ընտանիքում տիրող նողկալի պայմաններն հաշվի առնելով, այստեղ նա առանց երկար մտածելու թքեց հատակին,― անհապաղ հրաժարվում եմ իմ սենյակում մնալ։ Ես, իհարկե, նույնիսկ նվազագույնը չեմ վճարի այն օրերի համար, որ ապրել եմ այստեղ ու մի բան էլ կմտածեմ դեռ, թե չե՞մ կարող արդյոք որևէ պահանջով, հավատացեք ինձ, արդյոք չե՞մ կարող շատ հեշտ հիմնավորվող որևէ պահանջով ձեր դեմ հանդես գալ։ Նա լռեց ու երևի ինչ-որ բանի էր սպասում, ուղիղ դիմացը նայեց։ Եվ իրոք, երկու ընկերները իսկույն շարունակեցին նրա խոսքը.
+
 
+
— Մենք ևս անհապաղ հրաժարվում ենք սենյակից,― հետո մեջտեղի պարոնը ձեռքը մեկնեց բռնակին ու աղմուկով փակեց դուռը։
+
 
+
Հայրը խարխափելով, ճոճվելով քայլեց դեպի բազկաթոռն ու ընկավ մեջը։ Թվում էր, թե նա սովորականի պես նիրհում է, բայց այնպես, ինչպես նա էր ուժասպառ խոնարհել գլուխը, երևում էր, որ քնած չէ բոլորովին։ Իսկ Գրեգորը ողջ ժամանակ պառկած էր նույն տեղում, ուր կենվորներն էին նրան նկատել։ Ծրագրերի ձախողման պատճառած հիասթափությունը, հնարավոր է նաև երկար սոված մնալու հետևանքով զգացվող թուլությունը նրան թույլ չէր տալիս շարժվել։ Նա որոշակի վախ էր զգում, թե արդեն հաջորդ պահին ընտանիքի անդամներն էլ հանգստանալու համար ուր որ է կպոռթկային։ Նույնիսկ ջութակը, որ մոր դողացող մատների սակից սահեց ու զրնգոցով ընկավ գոգից, չվախեցրեց նրան։
+
 
+
― Սիրելի ծնողներ,― ասաց քույրն ու որպես նախաբան ձեռքով խփեց սեղանին,― այսպես շարունակվել չի կարող։ Եթե դուք չեք զգում դա, ապա ես զգում եմ։ Այս հրեշի ներկայությամբ չեմ ուզում եղբորս անունը տալ, կասեմ միայն, որ մենք պետք է փորձենք ազատվել սրանից։ Մենք հնարավոր ամեն ինչ արել ենք սրան խնամելու և հանդուրժելու համար, և կարծում եմ, որ ոչ ոք չի կարող նվազագույնս նախատել մեզ։
+
 
+
― Նա հազար անգամ ճիշտ է, ինքնիրեն խոսեց հայրը։ Մայրը դեռ չէր կարողանում անկաշկանդ շնչել ու խելագար արտահայտությամբ աչքերը փայլեցնելով, սկսեց խուլ հազալ ափի մեջ։ Քույրն շտապեց մոր կողմն ու բռնեց նրա ճակատը։
+
 
+
Քրոջ խոսքերը, երևի, որոշակի մտքերի էին հանգեցրել հորը, նա ուղղվել էր, խաղում էր կենվորների ընթրիքից հետո սեղանի վրա մնացած ափսեների արանքում դրված իր գլխարկի հետ և երբեմն նայում էր հանգիստ պառկած Գրեգորին։
+
 
+
― Պետք է փորձենք ազատվել սրանից,― քույրն այժմ միայն հորը դիմեց, որովհետև հազով բռնված մայրը ոչինչ չէր լսում։― Ես համոզված եմ, որ սա երկուսիդ էլ գերեզման կտանի։ Եթե պետք է չարչարվենք այնպես, ինչպես հիմա ենք տանջվում, ապա տանը այլևս անհնար է դիմանալ այս հավերժ տանջանքին։ Ես այլևս չեմ կարող։ Քույրն սկսեց այնպես լաց լինել, որ նրա արցունքները մոր դեմքի վրայով ցած հոսեցին, իսկ մայրը ձեոքի մեխանիկական շարժումներով սրբում էր դեմքը։
+
 
+
― Իսկ ի՞նչ անենք, աղջիկս,― կարեկցանքով և ակներևաբար հասկանալով նրա վիճակը, հարցրեց հայրը։
+
 
+
Ի նշան նախկին վստահության փոխարեն լաց լինելիս նրան պաշարած անօգնականության, քույրը միայն ուսերը թոթվեց։
+
 
+
― Ա՛յ, թե մեզ հասկանար,― խոսեց հայրը, շարունակելով լացը, քույրը ուժեղ թափ տվեց ձեռքը և ցանկացավ ցույց տալ, որ դրա վրա չարժե հույս դնել։― Այ, թե մեզ հասկանար, կրկնեց հայրը և աչքերը փակելով, ընդունեց այդ մտքի անհնարինության վերաբերյալ դստեր համոզվածությունը,― միգուցե որևէ համաձայնություն հնարավոր լիներ, բայց այսպես...
+
 
+
― Նա պետք է չքվի,― բղավեց քույրը,― դա է միակ ելքը, հայր։ Դու պետք է սոսկ ազատվես այն մտքից, թե սա Գրեգորն է։ Այն, որ մենք այսքան ժամանակ այդպես ենք մտածել, մեզ համար իսկական դժբախտություն է դարձել։ Լավ, սա ինչպե՞ս կարող է Գրեգորը լինել։ Եթե սա Գրեգորը լիներ, վաղուց կհասկանար, որ մարդկանց և նման մի անասունի՝ համատեղ կյանքն անհնար է, և կամովին կհեռանար։ Այդ ժամանակ մենք ոչ մի եղբայր չէինք ունենա, բայց կշարունակեինք ապրել և կկարողանայինք պատվով պահել նրա հիշատակը։ Իսկ այսպես այս կենդանին հալածում է մեզ, քշում է կենվորներին, բացահայտորեն ուզում է գրավել ողջ բնակարանը ու գիշերելու համար փողոցում թողնել մեզ։ Նայիր հապա, հայրիկ,— հանկարծ բղավեց նա,— նա սկսում է նորից։
+
 
+
Գրեգորի համար բացարձակ անհասկանալի մի սարսափով քույրը նույնիսկ մոր մոտից փախավ, ուղղակի ետ վանեց նրա բազկաթոռը, ցույց տալով, թե ավելի լավ է մորը զոհել, քան Գրեգորի մոտ մնալ, արագ անցավ հոր թիկունքը, որ, միայն աղջկա վարքից անհանգստացած, ոտքի էր ելել և, կարծես պաշապանելու նպատակով, ձեռքերը պահել էր աղջկա դիմացը։
+
 
+
Սակայն Գրեգորի մտքով բնավ չէր անցնում ինչ-որ մեկին, աոավել ևս՝ քրոջը վախեցնել։ Նա պարզապես սկսել էր շուռ գալ, որ սենյակ վերադառնար, բայց դա անհանգստացնող տպավորություն էր թողել, որովհետև նրա անմխիթար վիճակը պատճառ էր դարձել, որ նա դժվարին շրջադարձերի ժամանակ նաև գլխի շարժումներով օգներ ինքնիրեն, շրջվելու ժամանակ գլուխը բազմիցս բարձրացրեց ու խփեց հատակին։ Նա մի պահ դադարեց ու շուրջը նայեց։ Լավ մտադրությունը, երևում է, հասկացել էին, իսկ կատարվածը սոսկ ակնթարթային սարսափ էր եղել։ Բոլորը լուռ ու տխուր նայում էին։ Մայրը՝ ամուր իրար սեղմած ոտքերը մեկնած, հոգնածությունից համարյա փակվող աչքերով, պառկել էր բազկաթոռի մեջ, հայրն ու քույրը կողք-կողքի էին նստած, քույրը ձեռքը հոր վզովն էր գցել։
+
 
+
— Երևի արդեն կարող եմ շրջվել,― մտածեց Գրեգորն ու վերսկսեց իր աշխատանքը։ Նա չէր կարող զսպել իրեն, լարվածությունից փնչացնում էր և երբեմն-երբեմն հանգստանալու կարիք ուներ։ Իսկ ընդհանրապես ոչ ոք չէր շտապեցնում, ամեն ինչ նրան էր թողնված, և երբ շուռ եկավ, ուղիղ գծով անմիջապես սենյակ վերադարձավ։ Նրան զարմացնում էր իրեն սենյակից բաժանող հեռավորությունը և չէր հասկանում, թե ինչպես էր ինքը այդքան թույլ լինելով քիչ առաջ անցել նույն ճանապարհն ու համարյա չէր նկատել։ Շարունակ արագ սողալու մասին մտածելով, նա հազիվ էր ուշադրություն դարձնում, որ ընտանիքը ոչ մի բառով, ոչ մի բացականչությամբ չարձագանքեց իրեն։ Միայն, երբ ինքն արդեն դռների մեջ էր, գլուխը թեթևակի շրջեց (լավ շրջել չէր կարող, որովհետև պարանոցն ընդարմանում էր), բայց տեսավ, որ իր շուռ գալուց հետո թիկունքում ոչինչ չէր փոխվել, միայն քույրն էր ոտքի կանգնել։ Գրեգորի հայացքը վերջին անգամ սահեց արդեն քուն մտած մոր վրայով։ Հազիվ էր նա սենյակ մտել, դուռն արագ վրա խփվեց ու փականն ամուր փակվեց։ Թիկունքում հնչած հանկարծակի աղմուկից Գրեգորն այնպես սարսափեց, որ ոտիկները ծալվեցին։ Քույրն էր շտապել, նա պատրաստ կանգնել-սպասել էր, հետո անաղմուկ առաջ էր ցատկել։ Գրեգորը բացարձակ չէր լսել նրա մոտենալը։
+
 
+
— Վերջապես,― բանալին փականում պտտեցնելով, ծնողներին ձայն տվեց քույրը։
+
 
+
― Եվ ի՞նչ,― ինքնիրեն հարցրեց Գրեգորն ու մութի մեջ շուրջը նայեց։ Նրա համար շուտով պարզ դարձավ, որ այլևս անկարող է առաջ գնալ։ Բայց դա չզարմացրեց նրան, նա ավելի շուտ անհավատալի համարեց այն, որ կարողացել է մինչև այժմ իր բարակ ոտիկների վրա շարժվել։ Իսկ ընդհանուր առմամբ, իրեն համեմատաբար հանգիստ էր զգում։ Թեև նրա ողջ մարմինը ցավում էր, բայց թվում էր, թե ցավերն աստիճանաբար ավելի ու ավելի էին թուլանում և կանցնեին ի վերջո։ Թիկունքի հոտած խնձորը, փոշու փափուկ շերտով ծածկված շրջապատը նա հազիվ էր զգում։ Սիրով ու հուզմունքով նա մտածեց ընտանիքի մասին։ Իր կարծիքը այն մասին, որ ինքը պետք է չքվի, ավելի որոշակի էր, քան քրոջը։ Նա մնաց խաղաղ ու դատարկ հիշողություններով պաշարված, մինչև աշտարակի ժամացույցը առավոտվա ժամը երեքը խփեց։ Երբ դրսում՝ պատուհանի դիմաց, լուսավորվել սկսեց, նա դեռ ողջ էր։ Հետո նրա գլուխը կամքից անկախ կախվեց, և վերջին շունչը թույլ դուրս եկավ պնչերից։
+
 
+
Երբ առավոտ վաղ եկավ աղախինը (թեև ծնողներն ինչքան էլ խնդրել էին անաղմուկ շարժվել, նա շտապելուց բոլոր դռներն այնպիսի ուժով էր վրա դնում, որ ներս մտնելու պահից սկսած ողջ բնակարանում այլևս հնարավոր չէր քնել), Գրեգորին կատարած սովորական կարճ այցի ժամանակ սկզբում առանձնահատուկ ոչինչ չնկատեց, մտածեց, թե նա դիտավորյալ է անշարժ պառկել ու վիրավորված ձևանում, որովհետև նրան ամեն ինչի ընդունակ էր համարում։ Քանի որ այդ պահին երկար ավելը ձեռքին էր, փորձեց դրանով խուտուտ տալ Գրեգորին, իսկ երբ դա էլ հաջողություն չունեցավ, զայրացավ, թեթևակի բզեց Գրեգորին ու տեղից անարգել հրելուց հետո կենտրոնացավ։ Նա շուտով հասկացավ, թե ինչ է կատարվել, լայն չռեց աչքերը, սուլեց ու էլ չկանգնեց, թափով բացեց ննջասենյակի դուռը և բարձր ձայնով կանչեց.
+
 
+
― Եկե՜ք, տեսեք ի՜նչ է եղել։ Նա սատկել է։ Պառկած է այնտեղ։ Իրոք սատկած է։
+
 
+
Զամզա զույգը ուղիղ նստեց անկողնում, նրանք պետք է նախ աղախնի պատճառած սարսափը հաղթահարեին, մինչև կհասկանային, թե ինչ էր ասում նա։ Հետո տեր ու տիկին Զամզաները՝ ամեն մեկն իր կողմից, փութով իջան անկողնուց (պարոն Զամզան ուսերին վերմակ գցեց, տիկին Զամզան միայն գիշերանոցով էր) և դուրս եկան, այդպես մտան Գրեգորի սենյակը։ Ընթացքում բացվեց նաև հյուրասենյակի դուռը, ուր կենվորների գալուց ի վեր Գրետան էր քնում։ Նա լրիվ հագնված էր, կարծես բոլորովին չէր քնել գիշերը, գունատ դեմքն էլ էր կարծես դա ապացուցում։
+
 
+
 
+
— Մեռա՞ծ է,― չնայած ինքն անձամբ կարող էր ստուգել կամ առանց ստուգելու էլ կարելի էր հասկանալ, հարցրեց տիկին Զամզան ու Նայեց աղախնին։
+
 
+
— Կարծում եմ,― ասաց աղախինն ու որպես ապացույց, ավելով խփեց Գրեգորի դիակին, բավական հեռու հրեց։ Տիկին Զամզան անհանգիստ շարժում արեց, ըստ երևույթին ուզեց բռնել ավելը, բայց ձեռքը ետ քաշեց։
+
 
+
― Դե,― խոսեց պարոն Զամզան։— Այժմ կարող ենք շնորհակալ լինել աստծուն,― նա խաչակնքվեց, և երեք կանայք հետևեցին նրա օրինակին։ Գրետան աչքերը չէր հեռացնում եղբոր դիակից։
+
 
+
— Տեսեք, թե ինչ նիհարն էր,― ասաց նա։― Ախր ամբողջ ժամանակ ոչինչ չէր ուտում։ Կերակուրներն ինչպես ներս էին գնում, այնպես դուրս էին գալիս։ Գրեգորի մարմինն, իրոք որ, չոր էր ու տափակ։ Այդ նիհարությունը միայն այժմ կարելի էր նկատել, որովհետև Գրեգորն այլևս չէր շարժվում, ոչինչ չէր շեղում դիմացինի հայացքը։
+
 
+
— Գրետա, մի րոպե մեզ մոտ արի,― ցավախառն ժպիտով ասաց տիկին Զամզան, և Գրետան, ոչ առանց դիակի կողմը շրջվելու, ծնողների հետևից ննջասենյակ գնաց։ Աղախինը փակեց սենյակի դուռը և լայն բացեց պատուհանը։ Վաղ առավոտ էր, բայց թարմ օդին արդեն գոլորշու գաղջություն կար խառնված, մարտի վերջն էր։
+
 
+
Իրենց սենյակներից ելան երեք կենվորներն ու զարմանքով փնտրեցին նախաճաշը, մոռացել էին մատուցել։
+
 
+
— Ո՞ւր է նախաճաշը, մռայլ հարցրեց աղախնին մեջտեղի պարոնը։
+
 
+
Սա մատը դրեց բերանին ու անձայն, արագ գլխով արեց պարոններին, որ Գրեգորի սենյակը մտնեին։ Նրանք իրոք հետևեցին աղախնի նշանին, ձեռքերը թեթևակի մաշված շորերի գրպանները դրած (սենյակում լույս էր արդեն) կանգնեցին Գրեգորի դիակի շուրջը։ Ննջասենյակի դուռը բացվեց, ու հայտնվեց լիվրե հագած պարոն Զամզան. նրա մի կողմում կինն էր, մյուսում՝ դուստրը։ Բոլոր Երեքն էլ արտասված էին, Գրետան մինչև հիմա դեմքը հպում էր հոր թևին։
+
 
+
— Անհապաղ հեռացեք իմ բնակարանից,― ասաց պարոն Զամզան ու կանանց ձեռքերը բաց չթողնելով, ցույց տվեց դուռը։
+
 
+
― Ինչպե՞ս եք պատկերացնում մեր հեռանալը,― փոքր-փնչ շփոթված, քաղցր-մեղցր ժպտալով, հարցրեց մեջտեղի պարոնը։ Մյուս երկուսը անընդհատ շփում էին մեջքներին դրած ձեռքերը, ասես ուրախանալով․ մեծ վեճ էին ակնկալում, որ, սակայն, պետք է նպաստավոր արդյունք ունենար իրենց համար։
+
 
+
— Ես ինչպես ասում եմ, այդպես էլ պատկերացնում եմ,― պատասխանեց պարոն Զամզան ու ուղեկցուհիների հետ մի գծով գնաց դեպի կենվորը։ Սա մի պահ կանգնել էր ու լուռ նայում էր հատակին, նրա գլխում հանգամանքները, ըստ երևույթին, վերադասավորվում էին։
+
 
+
― Եթե այդպես է, կգնանք,― ասաց նա ու, կարծես իր նոր ընդունած որոշման համար դրվատանք սպասելով, հանկարծակի հնազանդությամբ նայեց պարոն Զամզային։ Պարոն Զամզան լայն բացված աչքերով նայեց նրան ու մի քանի անգամ գլխով արեց։ Դրանից հետո մեջտեղի պարոնը մեծ քայլերով իսկույն նախասենյակ գնաց։ Երկու ընկերները, որ հանգիստ էին թողել իրենց ձեռքերն ու ականջ էին դնում խոսակցությանը, վախենալով, թե պարոն Զամզան կարող է իրենցից առաջ նախասենյակ մտնել ու խախտել ղեկավարի հետ ունեցած իրենց կապը, անմիջապես շտապեցին նրա հետևից։ Նախասենյակում բոլոր երեքը կախիչից վերցրեցին գլխարկները, ցուպապահոցից հանեցին ձեռնափայտերը, լուռ խոնարհվեցին ու թողեցին բնակարանը։ Մի, ինչպես երեում է բացարձակ անհիմն անվստահությամբ պարոն Զամզան ևս երկու կանանց հետ դուրս եկավ հարթակ։ Աստիճանների ճաղերին հենված, նրանք հետևում էին պարոնների դանդաղ ներքև իջնելուն։ Սանդղատան ամեն հարկի ոլորանում նրանք անհետանում էին ու մի քանի ակնթարթ անց նորից հայտնվում։ Ինչքան ներքև էին իջնում, Զամզա ընտանիքը այնքան ավելի էր կորցնում նրանց հանդեպ ունեցած հետաքրքրությունը, իսկ երբ նրանց ընդառաջ եկավ հպարտ կեցվածքով, մատուցարանը գլխին դրած մսագործի աշակերտն ու քիչ անց նրանցից վեր բարձրացավ, պարոն Զամզան կանանց հետ հեռացավ աստիճաններից, և բոլոր երեքը, կարծես թեթևացած, վերադարձան բնակարան։
+
 
+
Նրանք որոշեցին այդ օրը հանգստանալ ու զբոսնել։ Աշխատանքն ընդհատելը ընտանիքը ոչ թե վաստակել էր, այլ նույնիսկ անհրաժեշտ էր։ Այսպիսով, նրանք նստեցին սեղանի մոտ ու ներողություն հայտնող երեք նամակ գրեցին, պարոն Զամզան՝ տնօրինությանը, տիկին Զամզան՝ պատվիրատուին, Գրետան՝ խանութի տիրոջը։ Գրելու պահին ներս մտավ աղախինը, որ տեղեկացներ, թե առավոտյան աշխատանքն ավարտել է և գնում է։ Գրելով զբաղված՝ երեքն էլ առանց նրա կողմը նայելու, գլխով արեցին, միայն, երբ աղախինը համառորեն չէր ուզում հեռանալ, նրանք զայրացած բարձրացրին գլուխները։
+
 
+
― Դե՞,― հարցրեց պարոն Զամզան։ Աղախինը կանգնել էր դռան մեջ և այնպես էր ժպտում, կարծես ընտանիքին մի մեծ երջանկություն էր ավետելու, սակայն կխոսեր միայն, երբ ընտանիքի անդամները ինչպես հարկն է հետաքրքրվեին։ Գլխարկին կպցրած ջայլամի ցից, փոքր փետուրը, որ արդեն նրա ծառայության սկզբից էր զայրացնում պարոն Զամղային, թեքվում էր բոլոր ուղղություններով։
+
 
+
― Դե, էլ ի՞նչ եք ուզում իսկապես,― հարցրեց տիկին Զամզան. աղախինը ամենաշատը նրանից էր ակնածում։
+
 
+
― Հա,― ասաց նա և բարեկամաբար ծիծաղելու պատճառով չկարողացավ անմիջապես շարունակել իր ասելիքը։― Ուզում էի ասել, որ էլ չմտածեք, թե ինչպես պետք է այն բանը կողքի սենյակից դուրս տարվի։ Արդեն արված է։
+
 
+
Տիկին Զամզան ու Գրետան, երևի ցանկանալով գրելը շարունակել, կռացան իրենց նամակների վրա, իսկ պարոն Զամզան, նկատելով, որ աղախինը մտադիր է իր արածի մանրամասները նկարագրել, առաջ պարզեց ձեռքն ու վճռականորեն կանխեց նրան։ Որովհետև թույլ չտվեցին խոսել, աղախինը հիշեց, որ շատ է շտապում, բացահայտ վիրավորանքով «ցտեսություն բոլորին» ասաց, կտրուկ շուռ եկավ և դուռը սարսափելի ուժով վրա դրեց, հեռացավ բնակարանից։
+
 
+
— Երեկոյան նա ազատ կարձակվի,― ասաց պարոն Զամզան, բայց ոչ կինը, ոչ աղջիկը չարձագանքեցին, որովհետև նրանց թվում էր, թե աղախինը կրկին խանգարել է ընտանիքի հազիվ ձեռք բերված անդորրը։ Նրանք վեր կացան, մոտեցան պատուհանին և կանգնեցին իրար գրկած։ Պարոն Զամզան բազկաթոռի մեջ շուռ եկավ, մի պահ լուռ զննում էր նրանց։
+
 
+
— Հապա այստեղ եկեք,― կանչեց նա։— Թողեք վերջապես հին բաները և մի փոքր էլ ինձ ուշադրություն դարձրեք։
+
 
+
Կանայք անմիջապես շտապեցին նրա մոտ, գուրգուրեցին նրան ու արագ վերջացրին նամակները։
+
 
+
Հետո երեքը միասին դուրս ելան բնակարանից (մի բան, որ արդեն ամիսներ ի վեր չէին արել) և էլեկտրագնացքով մեկնեցին քաղաքից դուրս։ Միայն նրանք էին նստած տաք արևով ողողված վագոնում։ Տեղերում հարմար ետ ընկած, նրանք ապագայի հեռանկարներն էին քննարկում, և պարզվեց, որ մոտիկից նայելիս դրանք այնքան էլ վատ չէին, որովհետև, թեև նրանք առիթ չէին ունեցել գործերի մասին խոսել իրար հետ, բոլոր երեքի գործերն էլ ձեռնտու էին չափից դուրս և խոստումնալից։ Վիճակը վայրկենապես կլավանար իհարկե, եթե այժմյան բնակարանը փոխեին։ Հիմա նրանք Գրեգորի վարձած բնակարանից ավելի փոքր, էժան, ավելի լավ դիրք ունեցող ու ընդհանրապես ավելի հարմար տուն էին ուզում։ Այդպես զրուցելու ընթացքում Զամզա ամուսինները համարյա միաժամանակ նկատեցին աշխուժությունը վերագտնող իրենց աղջկան, թե ինչպիսի գեղեցիկ ու փարթամ աղջիկ էր դարձել նա, չնայած այն հանգամանքին, որ կրած չարչարանքներից նրա այտերը գունատվել էին։ Աստիճանաբար դադարեցնելով խոսելը և, համարյա բնազդաբար, հայացքներով համաձայնության գալով, նրանք մտածեցին, որ դստեր համար մի կտրիճ ամուսին փնտրելու ժամանակն է արդեն, և նրանց թվաց, թե աղջիկը հաստատեց իրենց նոր, բարի մտադրություններն ու երազանքները, երբ տեղ հասնելուն մոտ առաջինը բարձրացավ տեղից ու ձգեց իր ջահել մարմինը։
+

Ընթացիկ տարբերակը 10:38, 12 Մայիսի 2015-ի դրությամբ

Վերահղել դեպի՝