Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 4806 բայտ, 18:53, 19 Մայիսի 2015
/* Գլուխ երրորդ. Սև Դարպասը փակ է */
— Ու ի՞նչ օգուտ մեզ դրանից,— միջամտեց Սեմը: — Թշնամին, կարծում եմ, իր չորս մատի պես գիտի այդ լեռները, և այդ ճանապարհը հսկում է ճիշտ այնպես, ինչպես այս մեկը: Վերջիվերջո աշտարակը դատարկ չէ, չէ՞, երևի:
— Օ ոչ, այն դատարկ չէ,— շշնջաց Գոլլումը: — Թվում է, թե դատարկ է, բայց դատարկ չէ, ոչ: Այնտեղ շա՜տ սարսափելի արարածներ են ապրում: Օրքեր, այո, օրքեր, նրանք ամենուր են, բայց նաև ուրիշներ, օրքերից սարսափելի, շատ ավելի սարսափելի: Ճանապարհը գնում է պատերի տակով և մտնում դարպասից ներս: Եվ նրանք ներսից հետևում են ճանապարհին՝ նրանք, Անշշունջ ԼրտեսներըԼուռ Դիտորդները— Շնորհակալություն խորհրդի համար,— ասաց Սեմը: — Մենք, նշանակում է, պետք է չգիտեմ քանի լիգ քարշ գանք դեպի հարավ և հայտնվենք էլ ավելի վատ ծուղակում, քան ա՞յս է:  — Ոչ, ոչ,— բողոքեց Գոլլումը,— թող հոբիթները մտածեն, թող նրանք փորձեն գլխի ընկնել: Ինքը այնտեղից հարձակման չի սպասում: Նրա աչքն ամենուր թափանցում է, բայց մի ուղղությամբ նայում է հաճախակի, իսկ մյուս ուղղությամբ՝ հազվադեպ: Նա չի կարող միաժամանակ ամեն ինչ տեսնել: Նա վաղուց գրավել է Մթամած Լեռներից մինչև Գետն ընկած հողերը, հսկում է բոլոր կամուրջները և մտածում է, որ Լուսնային Ամրոց կարելի է թափանցել միայն կամուրջները գրոհելով, կամ նավակներով, իսկ նավակները չես թաքցնի, նա կտեսնի դրանք:  — Որտեղից գիտես, թե Ինքը ինչ է մտածում և ուր է նայում,— հարցրեց Սեմը: — Վերջերս նրա հետ զրուցե՞լ ես, ինչ է: Թե՞ օրքերի հետ ես հասցրել փսփսալ: — Վատ հոբիթ, հիմար,— վիրավորվեց Գոլլումը և, զայրացած աչքերը փայլեցնելով Սեմի վրա, կրկին շրջվեց դեպի Ֆրոդոն: — Սմեագորլը խոսել է օրքերի հետ, իհարկե, խոսել է, բայց այն ժամանակ նա դեռ չէր հանդիպել տիրոջը: Նա շատերի հետ է խոսել և հարցուփորձ արել, շատ տեղերում է եղել: Եվ հիմա կրկնում է, ինչ որ նրան ասել են: Ինքը հյուսիսից է վտանգի սպասում, նշանակում է, որ մեզ համար սա ամենավտանգավոր ճանապարհն է: Շուտով նա դուրս կգա Սև Դարպասից, շատ շուտով՝ նրա հսկա զորքը կարող է դուրս գալ միայն Դարպասով: Իսկ արևմուտքից նա հարձակում չի սպասում: Եվ հետո, այնտեղ հսկում են Լուռ Դիտորդները: — Ընտիր է, այլ կերպ չես ասի,— փնթփնթաց Սեմը՝ չցանկանալով հավատալ: — Փաստորեն գնում ենք էնտեղ, ծեծում ենք դարպասն ու հարցնում. «Ներեցեք խնդեմ, մենք ճի՞շտ ենք Մորդոր գնում»: Թե՞ նրանք այնքան լուռ են, որ չեն պատասխանի: Իմաստը ո՞րն է: Ավելի լավ չէ՞ բախտներս էստեղ փորձենք: Համենայն դեպս, անիմաստ տեղը այդքան ճանապարհ չենք գնա: — Կատակել պետք չէ,— ֆշշացրեց Գոլլումը: — Ծիծաղելի չէ, բոլորովին ծիծաղելի չէ: Մորդոր գնալու կարիք ընդհանրապես չկա, բայց քանի որ տերն ասում է. «ես պետք է գնամ, հարկավոր է գնալ», նշանակում է, հարկավոր է ինչ-որ բան անել, փորձել: Սակայն սարսափելի ամրոց գնալու կարիք չկա, ոչ, իհարկե ոչ: Սմեագորլը կօգնի տիրոջը, այո, խելոք, հնազանդ Սմեագորլը կօգնի, թեև Սմեագորլին չեն ասում, թե ինչի համար է տերը գնում Մորդոր: Սմեագորլը միշտ էլ օգնում է: Նա գիտի, այդ նա է գտել, միայն նա գիտի: — Եվ ի՞նչ ես այնտեղ գտել,— հարցրեց Ֆրոդոն: Գոլլումը կպավ նրա ոտքերին և ֆշացրեց. — Արահետ, փոքրիկ արահետ: Այն տանում է լեռներ՝ հետո սկսվում է սանդուղքը երկար, նեղ սանդուղքը: Մեկ սանդուղք, երկու, երեք, իսկ հետո,— այստեղ նա սկսեց շշնջալ գրեթե անլսելի,— անցում, մու՜թ-մութ անցում, որին հաջորդում է փոքրիկ, նեղ կիրճը և էլի մեկ արահետ: Այդ արահետով մի անգամ Սմեագորլը փրկվել է խավարից, բայց դա շատ տարիներ առաջ էր: Գուցե արահետն այլևս չկա, իսկ գուցեև կա, գուցեև կա... — Էհ, հեչ սրտովս չի այդ ամենը, հեչ սրտովս չի,— ասաց Սեմը: 
Վստահելի
1342
edits