«Ոսկե ձկնիկը»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
(Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Ոսկե ձկնիկը |հեղինակ = Լևոն Խեչոյան |թարգմանիչ = |աղբյուր = «Լևոն Խեչոյան Պ...»:)
 
Տող 19. Տող 19.
 
Մելանն ասաց․ «Խոսելու ենք եկել։ Գոնե մեզ պատմիր` ի՞նչ է կատարվել` խոսես կթեթեւանաս»։ Ասաց․ «Թող մնա ուրիշ անգամ, գնացեք քնելու` հիմա դրա ժամանակը չէ»։ Մելանը` թե․ «Դուրս է գալիս` մեզ չես վստահում, բերանդ չի բացվում` մի բառ ասես»։ Հեռուստացույցը անջատեց։
 
Հայրս էլ էր պնդում, որ այնտեղ մի բան է պատահել, ինքն էլ չէր հաս կանում` ինչո՞ւ է մեզանից թաքցնում։ Ավելի համառ դարձյալ պնդում էր․ «Ուրեմն` այդ ինչ բան էր կատարվածը, չէ՞ որ տեսել ես»։
+
Հայրս էլ էր պնդում, որ այնտեղ մի բան է պատահել, ինքն էլ չէր հասկանում` ինչո՞ւ է մեզանից թաքցնում։ Ավելի համառ դարձյալ պնդում էր․ «Ուրեմն` այդ ինչ բան էր կատարվածը, չէ՞ որ տեսել ես»։
  
Հատակին` ճերմակ, մեծ գլխով լուսամփոփն էր վառվում, չհասնող լույսի ստվերոտ տեղից գիշերաթիթեռներ էին գալիս, խավոտ թեւե րով թշշոցով զարկվում էին տաքացած ապակուն։
+
Հատակին` ճերմակ, մեծ գլխով լուսամփոփն էր վառվում, չհասնող լույսի ստվերոտ տեղից գիշերաթիթեռներ էին գալիս, խավոտ թեւերով թշշոցով զարկվում էին տաքացած ապակուն։
  
Նորից ասաց․ «Ոչինչ էլ չի կատարվել»,որ ինքը ոչինչ էլ չի տեսել։ Ասում էր․ «Թող մնա, ավելի հարմար ժամանակ կխոսենք»։
+
Նորից ասաց․ «Ոչինչ էլ չի կատարվել», որ ինքը ոչինչ էլ չի տեսել։ Ասում էր․ «Թող մնա, ավելի հարմար ժամանակ կխոսենք»։
  
Հեռուստացույցը միացրեց, իմ ներկա լինելը սրտովը չէր` ասաց․ «Ձեն֊ձենի տվել, եկել եք, էն էրեխուն ինչի՞ եք բերել»։
 
Բայց ես գիտեի,որ արդեն մեծ էի,թաքուն փորձել` երեք օր բերանս ոչ հաց, ոչ ջուր էի դրել, դիմացել էի։Լավ գիտեի` եթե ուզեի, էլի կդի մա նայի։ Պատրաստվում էի` հաջորդ գնացողների հետ ես էլ ճանա պարհ կելնեի, այնտեղ ով էլ դիմավորեր, ում էլ տեսնեի, վստահ էի` ինձ ոչինչ էլ չէր պատահի։
+
Բայց ես գիտեի,որ արդեն մեծ էի,թաքուն փորձել` երեք օր բերանս ոչ հաց, ոչ ջուր էի դրել, դիմացել էի։ Լավ գիտեի` եթե ուզեի, էլի կդիմանայի։ Պատրաստվում էի` հաջորդ գնացողների հետ ես էլ ճանապարհ կելնեի, այնտեղ ով էլ դիմավորեր, ում էլ տեսնեի, վստահ էի` ինձ ոչինչ էլ չէր պատահի։
  
Նա հունիս ամսին էր կամավորական ջոկատների հետ գնացել․ եր եք օր էր մնացել, վերադարձել, այլեւս ոչ ոքի հետ չէր խոսում։
+
Նա հունիս ամսին էր կամավորական ջոկատների հետ գնացել․ երեք օր էր մնացել, վերադարձել, այլեւս ոչ ոքի հետ չէր խոսում։
  
Հաջորդ գիշերը հայրս ու Մելանը էլ չգնացին` նրա երեկվա լռության համար։ Ոնց որ վռնդելու պես դուրս էր արել իր սենյակից` վեց օր էլ ամեն գիշեր ուզում էին դարձյալ գնալ` ձգձգում էին։
 
Առավոտից իրիկուն անընդհատ պառկած էր լինում մահճակալին, երբեմն էլ ամբողջ օրը քայլում էր քաղաքի փո ղոցներով․ ներքեւի թա ղա մասերից մեկում հայրենադարձ ները սրճարան ունեին` միշտ լավ երաժշտություն էր լինում, մեկ֊մեկ էլ նրանց մոտ էր գնում, երբեմն էլ` խոհանոցում ճաշելիս դադարեցնում էր ուտելը, քունքն էր տրո րում` կարծես այնտեղ մի բան լիներ ընկած։
+
Առավոտից իրիկուն անընդհատ պառկած էր լինում մահճակալին, երբեմն էլ ամբողջ օրը քայլում էր քաղաքի փողոցներով․ ներքեւի թաղամասերից մեկում հայրենադարձները սրճարան ունեին` միշտ լավ երաժշտություն էր լինում, մեկ֊մեկ էլ նրանց մոտ էր գնում, երբեմն էլ` խոհանոցում ճաշելիս դադարեցնում էր ուտելը, քունքն էր տրորում` կարծես այնտեղ մի բան լիներ ընկած։
  
Չորս անգամ փորձել էի մտնել հայացքի մեջ, աչքերի տագնապի վրա չէի գնում,հայրս պատմել էր,որ նրանցից էլ հեռու` ներսի մեջ, մի բան կա, ուզում էի` այդ մի բանը գտնել։ Չորս անգամն էլ մեր հայացքները տարբեր դիրքերից սեւեռված իրար էին նայել, կարծես մեզ ա նից մեկը չղջիկի նման գլխիվայր` առաստաղից էր կախված, թարս ու շիտակ էինք միմյանց տեսնում։
+
Չորս անգամ փորձել էի մտնել հայացքի մեջ, աչքերի տագնապի վրա չէի գնում, հայրս պատմել էր, որ նրանցից էլ հեռու` ներսի մեջ, մի բան կա, ուզում էի` այդ մի բանը գտնել։ Չորս անգամն էլ մեր հայացքները տարբեր դիրքերից սեւեռված իրար էին նայել, կարծես մեզանից մեկը չղջիկի նման գլխիվայր` առաստաղից էր կախված, թարս ու շիտակ էինք միմյանց տեսնում։
  
Ութերորդ օրը երեկոյան մի ակնթարթում մահացավ` թույն էր խմել։
 
Հետո միանգամից` հարեւանները, բժիշկները, բարեկամները, միլիցիոներները, լցվել էին շոգի մեջ․ բոլորով միասին խոսում էին, բոլորով միասին լացում․ Սկզբում` թույլ, հետո քանի գնաց` սաստ կացող գվվոց սկսեց արձակել տունը` պատերով, շատերը ձայնը չլսե լու համար տեղներն էին փոխում` չորրորդ հարկից անընդհատ բակ իջնել֊ելնելով։
+
Հետո միանգամից` հարեւանները, բժիշկները, բարեկամները, միլիցիոներները, լցվել էին շոգի մեջ․ բոլորով միասին խոսում էին, բոլորով միասին լացում․ Սկզբում` թույլ, հետո քանի գնաց` սաստկացող գվվոց սկսեց արձակել տունը` պատերով, շատերը ձայնը չլսելու համար տեղներն էին փոխում` չորրորդ հարկից անընդհատ բակ իջնել֊ելնելով։
  
Դրանից էլ չէի վախեցել` ոսկորներս լցվեին մսով, մի գիշեր կփախչեի տանից, հաջորդ գնացողների հետ ես էլ հեռավոր ճամ փա ներ կելնեի։
+
Դրանից էլ չէի վախեցել` ոսկորներս լցվեին մսով, մի գիշեր կփախչեի տանից, հաջորդ գնացողների հետ ես էլ հեռավոր ճամփաներ կելնեի։
  
Արդեն կարողանում էի` զարկող փոթորիկի տակ անվհատ, նույն դիրքով, ականջս օտար եզերքի ձայներին, գիշերվա մեջ մինչեւ լուսա բաց անծպտուն, անշշուկ նստել։
+
Արդեն կարողանում էի` զարկող փոթորիկի տակ անվհատ, նույն դիրքով, ականջս օտար եզերքի ձայներին, գիշերվա մեջ մինչեւ լուսաբաց անծպտուն, անշշուկ նստել։
  
Գիտեի` ճանապարհներին ում հետ էլ հանդիպեի, ինձ ոչինչ էլ չէր պատահի։
 
Տող 49. Տող 49.
 
Երբ թաղումից վերադարձանք, հորս այդ ժամանակ դեռ կաթվածը չէր խփել։ Մելանը ինձ վրա զայրացավ։ Միջանցքի սեղանին դրված ակվարիումի աբսենթի կանաչին զարկող ջրի մեջ լողացող ոսկե ձկնիկին գետն էի թողել, ավելի զայրացավ, երբ ասացի․ «Հո չէր կարելի Մանուկի հոգին ակվարիումում պահել»։
 
Ասաց․ «Ապուշ, չհամարձակվես ինձ Մել ասել»։ Նրա հետ այնքան մտերիմ Էի, որ դեռ ցածր դասարաններից, անունը միշտ, ամենալավ ընկերներիս` թաղի տղաների անվան նմանությամբ
+
Ասաց․ «Ապուշ, չհամարձակվես ինձ Մել ասել»։ Նրա հետ այնքան մտերիմ Էի, որ դեռ ցածր դասարաններից, անունը միշտ, ամենալավ ընկերներիս` թաղի տղաների անվան նմանությամբ կրճատում` «Մել», երբեմն` «Մելո», «Մե», երբեմն էլ հորս առոգանությանը նմանեցնելով` «Մելանիա» էի ասում։
կրճատում` «Մել», երբեմն` «Մելո», «Մե», երբեմն էլ հորս առոգանությանը նմանեցնելով` «Մելանիա» էի ասում։
+
  
Չնայած` տղամարդկային անուններով կոչելուն, խոսակցական բարձր ձայնից շփոթվող` ընդգծված կանացի բնավորություն ուներ։ Դեղձանիկի նման երգը բերանի մեջ էր պահում, կար
+
Չնայած` տղամարդկային անուններով կոչելուն, խոսակցական բարձր ձայնից շփոթվող` ընդգծված կանացի բնավորություն ուներ։ Դեղձանիկի նման երգը բերանի մեջ էր պահում, կար անելիս, հարեւան սենյակից ոտքի «Պոդոլսկ» մեքենայի միալար թփթփոցի հետ, անընդհատ օրորոցայինի խաղաղեցնող մեղեդիներ էին լսվում։
անելիս, հարեւան սենյակից ոտքի «Պոդոլսկ» մեքենայի միալար թփթփոցի հետ, անընդհատ օրորոցայինի խաղաղեցնող մեղեդիներ էին լսվում։
+
  
Գերեզմանատնից վերադառնալուց հետո, երբ օրվա լույսը սկսել էր գույնը փոխել, արեւմուտքի կողմից ստվերները մեծ գետի վրայով անցնում, քաղաք էին լցվում` հորս կաթված էր խփել։
 
Տող 65. Տող 63.
 
Հենց այդ օրն էլ նրան մեղադրեց Մանուկի մահվան համար։
 
Ասում էր․ «Եթե լավ հայր լինեիր, եթե տունդ այդքան անպաշտպան չլիներ, ինչպե՞ս էր փորձանքը մոտենալու, մի՞թե քո տղան այդքան հեռու կգնար` նման անորոշ ճանապարհ անցնել բոլորին չի տրված,— ասում էր,— լավ, վերադարձավ, հետո թող թույլ չլինեիր, շքեղ մեքենայի, որեւէ հարստության անուն տալով` կապեիր աշխար հին, պահպանեիր մեր առաջնեկին»։
+
Ասում էր․ «Եթե լավ հայր լինեիր, եթե տունդ այդքան անպաշտպան չլիներ, ինչպե՞ս էր փորձանքը մոտենալու, մի՞թե քո տղան այդքան հեռու կգնար` նման անորոշ ճանապարհ անցնել բոլորին չի տրված,— ասում էր,— լավ, վերադարձավ, հետո թող թույլ չլինեիր, շքեղ մեքենայի, որեւէ հարստության անուն տալով` կապեիր աշխարհին, պահպանեիր մեր առաջնեկին»։
  
Նորից քաղաքային թատրոնից կնոջ անուն էր տալիս` համարելով հորս սիրուհին։
 
ՈՒշադրությունս շեղելու համար մեխին էի նայում, մահճակալից քիչ վերեւ` մերկ պատի վրա, մեխ կար։
+
Ուշադրությունս շեղելու համար մեխին էի նայում, մահճակալից քիչ վերեւ` մերկ պատի վրա, մեխ կար։
  
Չնայած` թատրոնի պետականի կոչում ունենալուն, դերասանները` բոլորն էլ սիրողներ էին։ Հայրս, հատկապես, Շեքսպիրի բեմադրու թյուն ներում էր նախընտրում հանդես գալ։ Նա` սիրուհի ասելով, դերակատար գեղեցիկ կանացից մեկին նկատի ուներ։
+
Չնայած` թատրոնի պետականի կոչում ունենալուն, դերասանները` բոլորն էլ սիրողներ էին։ Հայրս, հատկապես, Շեքսպիրի բեմադրություններում էր նախընտրում հանդես գալ։ Նա` սիրուհի ասելով, դերակատար գեղեցիկ կանացից մեկին նկատի ուներ։
  
Վերահաս դժբախտության պատճառն էլ` հենց դերասանուհու հետ մեր ընտանիքի նկատմամբ գործած մեղքն էր համարում։
 
Տող 77. Տող 75.
 
Հայրս ուշաթափվեց, երեք ժամ ուշաթափված մնաց։
 
Դրանից էլ չէի կոտրվել, դարձյալ ոչ մի բան չէր վախեցնում` ճանապարհ դուրս գալու գիշերվան էի սպասում, արդեն կարող էի օրերով քայլել լեռնային սառնամանիքների, անստվեր տափաստան ների տոթի միջով, գիտեի` ծնկներս կդիմանային, ընդառաջ կգնայի դիմավորողին, ով էլ լիներ, կհանդիպեի նրա հետ ու ինձ ոչինչ էլ չէր պատահի։
+
Դրանից էլ չէի կոտրվել, դարձյալ ոչ մի բան չէր վախեցնում` ճանապարհ դուրս գալու գիշերվան էի սպասում, արդեն կարող էի օրերով քայլել լեռնային սառնամանիքների, անստվեր տափաստանների տոթի միջով, գիտեի` ծնկներս կդիմանային, ընդառաջ կգնայի դիմավորողին, ով էլ լիներ, կհանդիպեի նրա հետ ու ինձ ոչինչ էլ չէր պատահի։
  
Հորս ուշաթափությունից հետո նրան` ոչ կրճատ անուններով, ոչ էլ «մայրիկ» էի կարողանում ասել։ Եթե խոսելու համար ցանկանում էի դիմել` այնքան էի սպասում, մինչեւ շրջվեր կամ մեր հայացքները հանդիպեին։
 
Տող 95. Տող 93.
 
Ենթադրությունները անհավանական դարձան, երբ խոսեց այն օրվա հերթապահ` շտապ օգնության բժիշկի, միլիցիոների հետ։ Փոր ձա գետի նկարած լուսանկարն էին ցույց տվել` ծոծորակին եղունգի կամ ճանկի հետք չէր եղել։
 
Իսկ ինձ դարձյալ ոչ մի բան չէր վախեցնում, փախուստի ժամին էի սպասում։ Մթան մեջ բաց պատուհանից դեռ լսվում էր քաղաքի աղ մու կը, սայլերը, ուշացումով, դաշտից սպիտակակապտավուն շեղ ջե րով կաղամբագլուխներ էին տեղափոխում։
+
Իսկ ինձ դարձյալ ոչ մի բան չէր վախեցնում, փախուստի ժամին էի սպասում։ Մթան մեջ բաց պատուհանից դեռ լսվում էր քաղաքի աղմուկը, սայլերը, ուշացումով, դաշտից սպիտակակապտավուն շեղ ջե րով կաղամբագլուխներ էին տեղափոխում։
  
Այսօր կեսգիշերին գնացողների հետ ճանապարհ էի ելնելու` լուսաբացին տանից արդեն այնքան հեռացած կլինեի, որ անգամ, արեւա ծագին քաղաքի կայարան մտած շոգեքարշի արձակած սուլոցը չէի լսի թիկունքից։
 
Ընթացիկ տարբերակը 13:31, 25 Հունիսի 2015-ի դրությամբ

Ոսկե ձկնիկը

հեղինակ՝ Լևոն Խեչոյան
աղբյուր՝ «Լևոն Խեչոյան Պատմվածքներ»

Հայրս տասներորդ դասարանի շարադրությունների տետրերն էր ուղղում, Մելանը կանգնել էր սեղանի առաջ, մի ոտքը կարճ էր մյուս երեք ոտքերից, տակը` ծալծլված թուղթ էր դրված, անընդհատ պնդում էր․ «Գնանք խոսենք, գնանք խոսենք»։

Գրիչը դրեց, կիսաբաց պատուհանից լսեց֊լսեց փողոցի աղմուկը, հետո ելավ տեղից։

Սկզբում չէին թողնում` ես էլ գնայի, քիչ անց անուշադիր եղան։

Մանուկը ծխելով` գունավոր գիրքն էր թերթում, հեռուստացույցն էլ միացրած էր։

Ասաց․ «Մտքներիդ բան եք դրել, որ էսպես տնով֊տեղով եք եկել»։

Մելանն ասաց․ «Խոսելու ենք եկել։ Գոնե մեզ պատմիր` ի՞նչ է կատարվել` խոսես կթեթեւանաս»։ Ասաց․ «Թող մնա ուրիշ անգամ, գնացեք քնելու` հիմա դրա ժամանակը չէ»։ Մելանը` թե․ «Դուրս է գալիս` մեզ չես վստահում, բերանդ չի բացվում` մի բառ ասես»։ Հեռուստացույցը անջատեց։

Հայրս էլ էր պնդում, որ այնտեղ մի բան է պատահել, ինքն էլ չէր հասկանում` ինչո՞ւ է մեզանից թաքցնում։ Ավելի համառ դարձյալ պնդում էր․ «Ուրեմն` այդ ինչ բան էր կատարվածը, չէ՞ որ տեսել ես»։

Հատակին` ճերմակ, մեծ գլխով լուսամփոփն էր վառվում, չհասնող լույսի ստվերոտ տեղից գիշերաթիթեռներ էին գալիս, խավոտ թեւերով թշշոցով զարկվում էին տաքացած ապակուն։

Նորից ասաց․ «Ոչինչ էլ չի կատարվել», որ ինքը ոչինչ էլ չի տեսել։ Ասում էր․ «Թող մնա, ավելի հարմար ժամանակ կխոսենք»։

Հեռուստացույցը միացրեց, իմ ներկա լինելը սրտովը չէր` ասաց․ «Ձեն֊ձենի տվել, եկել եք, էն էրեխուն ինչի՞ եք բերել»։

Բայց ես գիտեի,որ արդեն մեծ էի,թաքուն փորձել` երեք օր բերանս ոչ հաց, ոչ ջուր էի դրել, դիմացել էի։ Լավ գիտեի` եթե ուզեի, էլի կդիմանայի։ Պատրաստվում էի` հաջորդ գնացողների հետ ես էլ ճանապարհ կելնեի, այնտեղ ով էլ դիմավորեր, ում էլ տեսնեի, վստահ էի` ինձ ոչինչ էլ չէր պատահի։

Նա հունիս ամսին էր կամավորական ջոկատների հետ գնացել․ երեք օր էր մնացել, վերադարձել, այլեւս ոչ ոքի հետ չէր խոսում։

Հաջորդ գիշերը հայրս ու Մելանը էլ չգնացին` նրա երեկվա լռության համար։ Ոնց որ վռնդելու պես դուրս էր արել իր սենյակից` վեց օր էլ ամեն գիշեր ուզում էին դարձյալ գնալ` ձգձգում էին։

Առավոտից իրիկուն անընդհատ պառկած էր լինում մահճակալին, երբեմն էլ ամբողջ օրը քայլում էր քաղաքի փողոցներով․ ներքեւի թաղամասերից մեկում հայրենադարձները սրճարան ունեին` միշտ լավ երաժշտություն էր լինում, մեկ֊մեկ էլ նրանց մոտ էր գնում, երբեմն էլ` խոհանոցում ճաշելիս դադարեցնում էր ուտելը, քունքն էր տրորում` կարծես այնտեղ մի բան լիներ ընկած։

Չորս անգամ փորձել էի մտնել հայացքի մեջ, աչքերի տագնապի վրա չէի գնում, հայրս պատմել էր, որ նրանցից էլ հեռու` ներսի մեջ, մի բան կա, ուզում էի` այդ մի բանը գտնել։ Չորս անգամն էլ մեր հայացքները տարբեր դիրքերից սեւեռված իրար էին նայել, կարծես մեզանից մեկը չղջիկի նման գլխիվայր` առաստաղից էր կախված, թարս ու շիտակ էինք միմյանց տեսնում։

Ութերորդ օրը երեկոյան մի ակնթարթում մահացավ` թույն էր խմել։

Հետո միանգամից` հարեւանները, բժիշկները, բարեկամները, միլիցիոներները, լցվել էին շոգի մեջ․ բոլորով միասին խոսում էին, բոլորով միասին լացում․ Սկզբում` թույլ, հետո քանի գնաց` սաստկացող գվվոց սկսեց արձակել տունը` պատերով, շատերը ձայնը չլսելու համար տեղներն էին փոխում` չորրորդ հարկից անընդհատ բակ իջնել֊ելնելով։

Դրանից էլ չէի վախեցել` ոսկորներս լցվեին մսով, մի գիշեր կփախչեի տանից, հաջորդ գնացողների հետ ես էլ հեռավոր ճամփաներ կելնեի։

Արդեն կարողանում էի` զարկող փոթորիկի տակ անվհատ, նույն դիրքով, ականջս օտար եզերքի ձայներին, գիշերվա մեջ մինչեւ լուսաբաց անծպտուն, անշշուկ նստել։

Գիտեի` ճանապարհներին ում հետ էլ հանդիպեի, ինձ ոչինչ էլ չէր պատահի։

Երբ թաղումից վերադարձանք, հորս այդ ժամանակ դեռ կաթվածը չէր խփել։ Մելանը ինձ վրա զայրացավ։ Միջանցքի սեղանին դրված ակվարիումի աբսենթի կանաչին զարկող ջրի մեջ լողացող ոսկե ձկնիկին գետն էի թողել, ավելի զայրացավ, երբ ասացի․ «Հո չէր կարելի Մանուկի հոգին ակվարիումում պահել»։

Ասաց․ «Ապուշ, չհամարձակվես ինձ Մել ասել»։ Նրա հետ այնքան մտերիմ Էի, որ դեռ ցածր դասարաններից, անունը միշտ, ամենալավ ընկերներիս` թաղի տղաների անվան նմանությամբ կրճատում` «Մել», երբեմն` «Մելո», «Մե», երբեմն էլ հորս առոգանությանը նմանեցնելով` «Մելանիա» էի ասում։

Չնայած` տղամարդկային անուններով կոչելուն, խոսակցական բարձր ձայնից շփոթվող` ընդգծված կանացի բնավորություն ուներ։ Դեղձանիկի նման երգը բերանի մեջ էր պահում, կար անելիս, հարեւան սենյակից ոտքի «Պոդոլսկ» մեքենայի միալար թփթփոցի հետ, անընդհատ օրորոցայինի խաղաղեցնող մեղեդիներ էին լսվում։

Գերեզմանատնից վերադառնալուց հետո, երբ օրվա լույսը սկսել էր գույնը փոխել, արեւմուտքի կողմից ստվերները մեծ գետի վրայով անցնում, քաղաք էին լցվում` հորս կաթված էր խփել։

Մայրս էլ բժիշկների հետ` շտապ օգնության մեքենայով հիվանդանոց տարան։

Մի ամիս անցավ, երկու քրտնած սանիտարները ետ բերեցին, պատգարակը թեք պահեցին, կոճղի նման անշարժ մարմինը գլորվեց մահճակալին․ գնացին։

Լեզուն բամբակի պես ճերմակել, խոշորացել էր, բերանի մեջ չէր տեղավորվում, ոչ էլ խոսք էր կարողանում ասել։ Մեզ վրա բռնած, կլորացած` ճենապակու պես ճերմակած սպիտակուցներով աչքերի անթարթ, միապաղաղ հայացքից էլ պարզ չէր` մեր ասածները լսում կամ թե հասկանում է։

Հենց այդ օրն էլ նրան մեղադրեց Մանուկի մահվան համար։

Ասում էր․ «Եթե լավ հայր լինեիր, եթե տունդ այդքան անպաշտպան չլիներ, ինչպե՞ս էր փորձանքը մոտենալու, մի՞թե քո տղան այդքան հեռու կգնար` նման անորոշ ճանապարհ անցնել բոլորին չի տրված,— ասում էր,— լավ, վերադարձավ, հետո թող թույլ չլինեիր, շքեղ մեքենայի, որեւէ հարստության անուն տալով` կապեիր աշխարհին, պահպանեիր մեր առաջնեկին»։

Նորից քաղաքային թատրոնից կնոջ անուն էր տալիս` համարելով հորս սիրուհին։

Ուշադրությունս շեղելու համար մեխին էի նայում, մահճակալից քիչ վերեւ` մերկ պատի վրա, մեխ կար։

Չնայած` թատրոնի պետականի կոչում ունենալուն, դերասանները` բոլորն էլ սիրողներ էին։ Հայրս, հատկապես, Շեքսպիրի բեմադրություններում էր նախընտրում հանդես գալ։ Նա` սիրուհի ասելով, դերակատար գեղեցիկ կանացից մեկին նկատի ուներ։

Վերահաս դժբախտության պատճառն էլ` հենց դերասանուհու հետ մեր ընտանիքի նկատմամբ գործած մեղքն էր համարում։

Հայրս ուշաթափվեց, երեք ժամ ուշաթափված մնաց։

Դրանից էլ չէի կոտրվել, դարձյալ ոչ մի բան չէր վախեցնում` ճանապարհ դուրս գալու գիշերվան էի սպասում, արդեն կարող էի օրերով քայլել լեռնային սառնամանիքների, անստվեր տափաստանների տոթի միջով, գիտեի` ծնկներս կդիմանային, ընդառաջ կգնայի դիմավորողին, ով էլ լիներ, կհանդիպեի նրա հետ ու ինձ ոչինչ էլ չէր պատահի։

Հորս ուշաթափությունից հետո նրան` ոչ կրճատ անուններով, ոչ էլ «մայրիկ» էի կարողանում ասել։ Եթե խոսելու համար ցանկանում էի դիմել` այնքան էի սպասում, մինչեւ շրջվեր կամ մեր հայացքները հանդիպեին։

Հետո սկսեց խմել․ մտնում էր Մանուկի սենյակը, երկար մնում։

Անընդհատ, ետուառաջ տալով, դիտում էր տարբեր տարիների ընտանեկան տեսախցիկով նրան նկարահանած տեսաֆիլմերը։ Կադրը կանգնեցնում էր ծոծրակին։

Դարձյալ խմած էր, կծվահամ ալկոհոլի հոտը ծածկելու համար թունդ օծանելիք էր օգտագործում, երբեմն անհնար էր լինում նրա հետ նույն տեղում գտնվել։

Հարցրեց․ «Ինչի՞ց էր ծոծրակի ճանկռվածքը»։

Չէր կարողանում հասկանալ առաջանալու պատճառը։

Ասում էր․ «Եթե քերծվածքը թույնի հետեւանքով լիներ, այդ դեպքում պիտի ընկներ, քունքը, ճակատը կամ այտը վնասեր,— ասում էր,— մեր պարագայում թույնն այնքան ուժեղ էր եղել, որ ակնթարթազարկ մահ էր իջել, չէր էլ հասցրել ընկնել` ոնց աթոռին նստած էր եղել, այդպես էլ մնացել էր,— ասում էր,— կարող է` դիակը վերցնելիս շտապ օգնու թյան բժիշկները կամ միլիցիոներները գործիքներով կամ եղունգով են անզգույշ խփել»։