― Լսի՛ր, Արթո՛ւր։ Մենք այդպես ոչ մի բանի…
― Խելքի՜ց է խոսում։ Տե՛ր աստված։ Այդ ի՜նչ ծիծաղելի բաներ ես ասում։ Ինքն էլ է կարծում, թե շատ խելոք է։ Ա՛յ թե ինչն է ինձ ծիծաղեցնում։ Թերթերում միայն թատրոնին նվիրված էջն է կարդում, մինչև կուրանալը հեռուստացույց է նայում և կարծում է, թե մեծ խելքի տեր է։ Իսկ դու գիտե՞ս, թե ես ում հետ եմ ամուսնացել։Դու այն ասա, ուզո՞ւմ ես իմանալ, թե ով է իմ կինը։ Նա մեր ժամանակի մեծագույն դերասանուհին է, գրողը, հոգեբույժը, ամբողջ Նյու Յորքում միակ հանճարը։ Բայց նա դեռևս իրեն չի դրսևորել, նրա տեղը դեռ չգիտեն, նրան դեռ արժանավայել չեն գնահատել։ Դու չգիտեիր, չէ՞։ Գրողը տանի, քիչ է մնում ծիծաղից մեռնեմ։ Կոլումբիայի համալսարանի <ref><i>Կոլումբիայի համալսարան</i>— Նյու Յորքի համալսարաններից․ ստեղծվել է 1754 թ․։</ref> կատարելագործման կուրսերից ելած Տիկին Բովարի։ Բովարի<ref><i>Տիկին Բովարի</i>— ֆրանսիացի գրող Գ․ Ֆլոբերի համանուն վեպի հերոսուհին։</ref>։ Տիկին…
― Ո՞վ, ― հուզված ձայնով հարցրեց ալեհերը։
― Ես ոչ մի նման մտադություն էլ չունեմ, Արթո՛ւր։ Ես կցանկանայի օգնել քեզ, եթե ուժերիցս վեր չէ, ― ասաց ալեհերը։ ― Բայց, իրականում, հենց դու ես քո ամենավատ…
― Նա ինձ չի հարգում։ Տե՜ր աստված, նա ինձ չի էլ սիրում։ Ի վերջո, ըստ էության ես էլ նրան այլևս չեմ սիրում։ Ինքս էլ հաստատ չգիտեմ, գրո՛ղը տանի։ Ամեն անգամ, երբ վերջնականապես վճռում եմ հաշիվներս փակել, պարզվում է, որ այս ֊ այս առիթով ճաշի ենք հրավիրված, և նրան պետք աշխատանքից հետո հանդիպեմ ինչ ֊ որ տեղ , ու նա մոտենում է ինձ այդ անիծված սպիտակ ձեռնոցները հագած, մեկ էլ չգիտեմ, թե ինչ… Կամ էլ սկսում եմ վերհիշել, թե ինչպես առաջին անգամ քշեցինք֊գնացինք Նյու Հեյվեն<ref><i>Նյու Հեյվեն</i>— քաղաք ԱՄՆ֊ի Կոնեկտիկուտ նահանգում։</ref>, պրիստոնյան մրցումներին։ Հետո էլ… հենց նոր էինք դուրս եկել ճանապարհի ծառապատ հատվածից, երբ ավտոդողը ծակվեց, իսկ դրսում դժոխային ցուրտ էր, ու մինչ ես այդ անիծվածն էի ամրացնում, նա ինձ լուսավորում էր գրպանի լապտերով… Հասկանո՞ւմ ես։ Կամ էլ վերհիշում եմ այն… գրո՛ղը տանի, ամոթից կարմրում եմ…այն երիցս անիծյալ բանաստեղծությունը, որ նվիրել էի նրան մեր առաջին հանդիպման ժամանակ.
«Վարդի բույրի պես նուրբ ու հիասքանչ
― Ո՛չ, ո՛չ, ես պարզապես… ո՛չ, ո՛չ, ― ասաց ալեհերը՝ ձեռքը չհեռացնելով աչքերից։ Նա մաքրեց կոկորդը։
― Ի՞նչ էի ասում։ Հա՛։ Հավանաբար այսպես է եղել։ Այդ Լեոնան մի քիչ նեխել է, հետո մի հիստերիկ լաց ու կոծ դրել, Բոբն էլ խնդրել է Ջոաննային միասին մի տեղ գնալ, մի երկու բաժակ կոնծել ու եղած- չեղածը մոռանալ։ Բայց խելքս բան չի կտրում։ Դու ավելի լավ կհասկանաս… Ինձ համար շա՜տ է բարդ։ կարծես մի աղջամուղջ լիներ այս ամենը։ Ինչևէ, նա արդեն տանն է։ Աստված վկա, այս ամենի պատճառը Նյու Յորքն է։ Գրողը տանի, մտածում եմ, եթե ամեն ինչ խաղաղ ընթանա, լավ կլինի գնանք մի հանգիստ տեղ, ասենք Կոնեկտիկուտում<ref><i>Կոնեկտիկուտ</i>— ԱՄՆ֊ի հյուսիս֊արևելյան նահանգներից․ վարչական կենտրոնը Հարթֆորդ քաղաքն է։</ref>, տուն վարձենք, ոչ շատ հեռու, իհարկե, բայց մի այնպիսի տեղ, որ հնարավոր լինի մարդավարի ապրել։ Հասկանո՞ւմ ես, նա գժվում է թփերի, ծաղիկների ու ընդհանրապես ամեն տեսակի բույսերի համար։ Նա, հավանաբար, ուրախությունից խելքը թռցնի, եթե մի սեփական պարտեզ ունենա։ Հասկանո՞ւմ ես, թե ինչ եմ ուզում ասել։ Մյուս կողմից էլ Նյու Յորքում մեր ունեցած ծանոթները, բացի քեզնից, իհարկե, կարծես հոգեկան հիվանդներ լինեն։ Դրանից, ուշ թե շուտ, նորմալ մարդն էլ կխելագարվի։
Ալեհերը ձայն չհանեց։ Նրա աչքերը դեռ սեղմ փակված էին ձախ ձեռքի ափի տակ։