Դյուրանը լուռ էր։ Ռավիկը հայացքը բարձրացրեց և տեսավ, որ նա իրեն է նայում։
— Լավ,— ասաց Ռավիկը։— Առայժմ քույրեր մեղ մեզ պետք չեն։ Մենք երեք բժիշկ ենք, դա բավական է։
Դյուրանը գլխով համաձայնության նշան արեց։ Քույրերը և ասիստենտը հեռացան։
— Հիմա ամառ է, Ռավիկ։ Ամառը պետք է ոչ թե գիշերային ակումբում նստել, այլ տերրասում։ Եվ այն էլ այնպես, որ կողքիդ գոնե մի քոնձռոտ ծառ լինի, թեկուզև ցանցով շրջապատված։
Ռավիկը հայացքը բարձրացրեց ու հանդիպեց ուղիղ ժոանի Ժոանի աչքերին։ Ըստ երևույթին, նա եկել էր այն ժամանակ, երբ ինքը գնացել էր հեռախոսով զանգելու։ Որովհետև մինչ այդ նա այստեղ չէր։ Ժոանը նստած էր դիմացի անկյունում։
— Ուզո՞ւմ եք գնանք ուրիշ ռեստորան,— հարցրեց նա Կետ Հեգստրեմին։
— Քոնձռոտ ծառի տակ օղին մեծ մասամբ նույնպես քոնձռոտ համ է ունենում։ Իսկ այստեղ լավ է։
Երգչախումբը լոեց։ լռեց։ Հիմա արդեն բարձրացավ նվագախմբի ձայնը, որն սկսեց բլյուզ նվագել։ ժոանը Ժոանը տեղից վեր կացավ և գնաց դեպի պարի հրապարակը։ Ռավիկը չէր կարողանում տեսնել, թե նա ում հետ է։ Միայն այն ժամանակ, երբ լուսարձակի բաց֊երկնագույն լույսը սահում էր պարահրապարակի վրայով, ժոանն Ժոանն ընդամենը մի վայրկյան հայտնվում էր ու նորից սուզվում սրահի կիսախավարի մեջ։
— Դուք այսօր վիրահատո՞ւմ էիք,— հարցրեց Կետ Հեգստրեմը։
— Ինձ մի օղի էլ տվեք, ու գնանք այստեղից,— ասաց Կետ Հեգստրեմը։
Տեղից կանգնելով, Ռավիկն զգաց, որ ժոանն Ժոանն իրեն է նայում։ Նա թևանցուկ արեց Կետին, թեև դրա կարիքը չկար։ Կետը կարող էր նաև առանց նրա օգնության գնալ։ Բայց ուզեց, որ ժոանը Ժոանը տեսնի։ Դա նրան չի խանգարի, մտածեց Ռավիկը։
— Դուք բարի չե՞ք լինի մի բանում ընդառաջել ինձ,— ասաց Կետ Հեգստրեմը, երբ նրանք արդեն «Լանկաստեր» հյուրանոցի իր սենյակում էին։
Ժոանը հայտնվեց, երբ Ռավիկը քնած էր։ Նա իսկույն վառեց առաստաղի լույսը և մնաց շեմքին կանգնած։ Ռավիկն աչքերը բացեց։
— Դու մենա՞կ ես,— հարցրեց ժոանը։Ժոանը։
— Ոչ։ Լույսը հանգցրու և գնա։
— Դա իմ գործն է։ Քանի դեռ դու ոչ ոքի չես սիրում․․․― Ժոանի լեզուն կապ ընկավ։
― Քիչ առաջ դու այդ կնոջԸ կնոջը պոռնիկ անվանեցիր։ Ուրեմն, էլ ինչպե՞ս կարող է սիրո մասին խոսք լինել։
— Ես դա հենց այնպես ասացի։ ես Ես տեսա, որ նա պոռնիկ չէ։ Հենց դրա համար էլ եկա։ Պոռնիկի համար ես չէի գա։ Սիրո՞ւմ ես նրան։
— Լույսը հանգցրու և գնա։
Ռավիկը նորից լցրեց իր բաժակը։
— Հնարավոր է, որ ուզում ես վերադառնալ։ Բայց դա ինքնախաբեություն կլինի։ Մի ինքնախաբեություն, որը դու թույլ ես տալիս, գժբախտաբարդժբախտաբար, որպեսզի արդարացնես այն մյուսից հեռանալու քո ցանկությունը։ Դու երբեք այլևս ինձ մոտ չես վերադառնա։
— Կվերադառնամ։
— Դու այնքան շատ ես զբաղված եղել քեզանով, այնքան շատ հայտնագործություններ ես արել ինքդ քո մեջ, որ ես միշտ մնացել եմ քո կյանքի ճանապարհի եզրին ինչ֊որ տեղ կանգնած։
— Գուցե դու ճիշտ ես։ Բայց մի՞թե կարելի է քեզ հետ միասին ինչ-որ բան ստեղծել, ժոան։ Ժոան։ Չէ՞ որ դու ինքդ էլ գիտես, որ չի կարելի։
— Իսկ դու ուզեցե՞լ ես։
— Ոչ։— ասաց Ռավիկը փոքր֊ինչ մտածելուց հետո և ժպտաց։— Երբ մարդ փախստական է, երբ նա հեռացել է իր նախկին կայուն կենցաղից, երբեմն ընկնում է տարօրինակ վիճակների մեջ։ Եվ թույլ է տալիս տարօրինակ արարքներ։ Իհարկե, ես դա չեմ ուզեցել։ Բայց երբ մարդ կյանքում գրեթե ոչինչ չի ունենում, ամեն չնչին բանին սկսում է մեծ կարևորություն տալ։
Եվ գիշերը հանկարծ լցվեց խաղաղությամբ։ Դա նորից այն հեռավոր, գրեթե արդեն մոռացված գիշերներից էր, երբ ժոանը Ժոանը պառկած էր նրա կողքին։ Քաղաքը միանգամից ետ գնաց, նահանջեց հեռու֊հեռու ինչ-որ տեղ, միայն անորոշ և խուլ մի աղմուկ էր, որ լսվում էր հեռավոր հորիզոնից։ ժամերի Ժամերի շղթան, կտրվել էր, և թվում էր, թե ժամանակը համրացած կանգնել, մնացել է իր տեղում։ Եվ նորից տեղի ունեցավ այն, ինչ աշխարհում ամենահասարակ և ամենաանըմբռնելին է — երկու մարդ խոսում էին միմյանց հետ, բայց յուրաքանչյուրը խոսում էր իր համար։ Եվ խոսքեր կոչվող այդ ձայները նրանցից յուրաքանչյուրի մեջ առաջացնում էին միևնույն պատկերներն ու զգացումները, և անբացատրելի պատասխան ռեակցիաներ առաջացնող ձայնալարերի պատահական թրթռումներից ուղեղային գորշ ծալքերի խորքից նորից հայտնվեց կյանքի երկինքը, որտեղ արտացոլվում էին ամպեր, առվակներ, անցյալ, ծաղկում, թոշնանք և հասունացած փորձ։
— Դու սիրո՞ւմ ես ինձ, Ռավիկ...— ասաց ժոանըԺոանը, և դա միայն կիսով չափ էր հարց։
― Այո։ Բայց ես ամեն ինչ անում եմ, որպեսզի քեզանից ազատվեմ,— հանգիստ վրա բերեց Ռավիկը, կարծես դա ամենևին էլ իրենց չվերաբերող հարց էր։
— Թույլ տուր, ես մնամ այստեղ,— ասաց Ժոանը։— Ես չեմ ուզում նորից ետ գնալ։ Ոչ մի դեպքում։
— Դու վաղն իսկ ետ կգնաս։ Ինքդ էլ դա գիտես,գիտես։
— Ինձ համար սոսկալի է, երբ ես այստեղ եմ, և մտածում եմ, որ դու կարող ես ինձ թույլ չտալ այստեղ մնալու։
— Իսկ եթե վերադառնաս, միևնույն է, դարձյալ հեռանալու ես, դարձյալ ու կրկին, ճի՞շտ է։
― Այո,— ժոանը Ժոանը գլուխը բարձրացրեց: բարձրացրեց։ Նրա երեսը ողողված էր արցունքներով։— Սա ի՞նչ է, Ռավիկ։ Ի՞նչ բան է սա։
— Ես ինքս էլ չգիտեմ, ինչ է։— Վայրկենական մի ժպիտ անցավ նրա երեսով։— Երբեմն սերը նույնպես ուրախություն չի բերում, ճի՞շտ է։
Ժոանի աչքերն արդեն չորացել էին արցունքներից։ Նա խմեց իր բաժակի կալվադոսը և տեղից կանգնեց։ Նա հոգնած տեսք ուներ։
— Ինչպե՞ս կարող է մի մարդու մեջ ամեն ինչ այսքան խճճված լինել, Ռավիկ, Ռավիկ։ Եվ ինչո՞ւ։ Չէ որ դա մի հիմք պետք է ունենա։ Այլապես մենք չէինք ձգտի դրա պատճառը գտնել։
Ռավիկը տխուր ժպտաց։