Changes
/* Գլուխ տասը. Սարումանի Ձայնը */
— Վերջինը, ամենայն հավանականությամբ,— ասաց Գենդալֆը: — Եթե դուք զգույշ չլինեք, նա կօգտվի ձեր թեթևամտությունից: Ոչ ոք չգիտի, թե ինչ զենքեր ունի նա դեռ և ինչ ուժեր կցանկանա գործածել: Ծուղակն ընկած գազանը միշտ էլ վտանգավոր է, իսկ Սարումանն օժտված է այնպիսի զորությամբ, որի մասին դուք չեք էլ կասկածում: Զգուշացե՛ք նրա ձայնից:
Այդպես նրանք մոտեցան Օրթհանքին: Աշտարակն ամբողջությամբ սև էր և ու մի փոքր, փայլուն, ինչպես քարը անձրևից հետո: Այն սրածայր, ասես նոր սրված, եզրեր ուներ: Մի քանի քերծվածքները և ստորոտին թափված մանր բեկորները հիշեցնում էին էնտերի անզոր զայրույթի մասին: Աջ կողմում՝ սյուների միջև, մի մեծ դուռ կար, իսկ դռան գլխին՝ երկաթյա ճաղերով պատշգամբ: Դեպի մուտքը տանող քսանյոթ աստիճանները ինչ-որ անհայտ կերպով կերտված էին նույն սև քարից, որից պատրաստված էր աշտարակը: Այլ մուտքեր չկային, բացառությամբ բարձր ու նեղ պատուհանների՝ թաքնված խորը խորշերում:
Մոտենալով աստիճաններին՝ Գենդալֆն ու Թեոդենը իջան ձիերից:
— Վատ չի հնչում,— քմծիծաղեց Սարումանը: — Գենդալֆ Մոխրագույնը, ինչպես միշտ, քաղաքավարի է և ներողամիտ: Իհարկե, առանց ինձ Օրթհանքում քեզ ավելի հարմար կզգաս, բայց այդ ինչու՞ ես պետք է հեռանամ սեփական տանից: Եվ ի՞նչ է նշանակում «ազատ ես»: Ազատ եմ որոշակի պայմաններո՞վ:
— Քեզ, երևի, պատուհաններից երևում է, թե ինչու լքես Օրթհանքը,— արձագանքեց Գենդալֆը: — Եթե լավ մտածես, էլի պատճառներ կգտնես. քո հրոսակները ոչնչացված են, հարևաններիդ համար այժմ թշնամի ես, իսկ նոր տիրոջդ խաբել ես, կամ փորձել ես խաբել: Իմացած եղիր, եթե նա հայացքը դարձնի այս կողմ՝ դա կլինի մոխրացնող հայացք: Ասելով «Ազատ ես», ես նկատի ունեմ, որ իսկապես ազատ ես. առանց պարտավորությունների, առանց հսկողության, առանց շղթաների: Գնա, ուր ցանկանում ես, նույնիսկ Մորդոր, եթե ուզում ես, միայն թե մի պայմանով. դու կտաս ինձ Օրթհանքի բանալին և քո գավազանը: Հետագայում, եթե արժանի լինես, կրկին հետ կստանաս. դրանք վերցնում վերցվում են որպես երաշխիք:
Սարումանի դեմքը կատաղությունից աղավաղվեց ու սևացավ, աչքերը բոցկլտացին կարմիր կրակով: Նա խելագարի պես հռհռաց:
— Անպայման,— մեկ ձայնով պատասխանեցին Մերին ու Փինը և արագ շրջվեցին: