Changes

Հեղափոխականը

Ավելացվել է 4768 բայտ, 19:53, 21 Օգոստոսի 2015
Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Յեղափոխականը |հեղինակ = [[Էռնեստ Հեմինգուեյ]] |թարգմանիչ = Նինա Ա․ Ջաղինյան (բ...»:
{{Վերնագիր
|վերնագիր = Յեղափոխականը
|հեղինակ = [[Էռնեստ Հեմինգուեյ]]
|թարգմանիչ = Նինա Ա․ Ջաղինյան (բնագրից)
|աղբյուր = [[«Այնտեղ, ուր մաքուր է ու լուսավոր»]]
}}
[[Կատեգորիա:Արձակ]]

1919֊ին նա ճամփորդում էր Իտալիայով մէկ՝ ձեռքին կուսակցութեան շտաբից վերցրած քառակուսի մոմլաթի մի կտոր, որին քիմիական մատիտով գրուած էր, թէ էս ընկերը չափից դուրս տառապանքներ է կրել Բուդապեշտի խորտիստների ձեռքից ու խնդրում է օգնել իրեն ամէն կերպ։ Նա սա գործ էր ածում տոմսի փոխարէն։ Շատ էր ամաչկոտ ու շատ ջահել, եւ գնացքի անձնակազմը նրան մի հերթափոխից միւսն էր անցկացնում։ Գրպանում փող չունէր, ու աշխատողները կերակրում էին նրան վագոն֊ճաշարանի վաճառասեղանի ետեւում։

Նա զմայլուած էր Իտալիայով։ Սքանչելի երկիր է, ասում էր նա։ Մարդիկ բոլորն էլ՝ բարի։ Նա շատ քաղաքներում էր եղել, շատ ման եկել ու շատ գործեր տեսել, Ջոտտոյի<ref>Ջոտտո (1266 կամ 1276 ֊ 1337) — իտալացի մեծ գեղանկարիչ</ref>, Մազաչոյի<ref>Մազաչո (Տոմազո դի Ջովանի դը Սիմոնէ Գուիդի 1401 ֊ 1428) — Վաղ Վերածննդի դարաշրջանի մեծ գեղանկարիչ</ref> եւ Պիեռո Դելլա Ֆրանչեսկայի<ref>Պիեռո Դելլա Ֆրանչեսկա (մօտ 1416 ֊ 1492)— Վաղ Վերածննդի դարաշրջանի մեծ գեղանկարիչ</ref> վերատպութիւններն էր գնել ու հետը տարել՝ Avánti<ref>Avánti — սոցիալիստական ձախ ուղղութեան լրագիր Իտալիայում</ref>֊ի մի համարում փաթաթած։ Մանտենեան<ref>Մանտենեա — Անդերա Մանտենեա (1431 ֊ 1506) — Վերածննդի դարաշրջանի հանրայայտ նկարիչ</ref> նրան դուր չէր գալիս։

Նա զեկոյց ուղարկեց Բոլոնիա, ու ես նրան հետս Ռումինիա տարայ, ուր հարկաւոր էր մի ընկերոջ հանդիպել։ Մենք իրար հետ մի լաւ ճամփորդեցինք։ Վաղ սեպտեմբերն էր, ու շուրջն էլ՝ հաճելի։ Նա մաջար էր, շատ համակրելի մի տղայ, հետն էլ խիստ ամաչկոտ։ Խորտիստները նրա հետ վատ էին վարուել։ Նա ինչ֊որ բաներ էր պատմում այդ մասին։ Հակառակ Հունգարիայի՝ նա ամբողջութեամբ հաւատ էր ընծայում համաշխարհային յեղափոխութեանը։

«Իսկ էդ շարժումը ո՞նց է առաջ գնում»,— հարցրեց նա։

«Շատ վա՛տ»,— ասացի ես։

«Բայց յետոյ լաւ կը լինի,— ասաց նա։— Դուք էստեղ ամէն ինչ էլ ունէք։ Սա հենց էն երկիրն է, ուր բոլորն են դրանում համոզուած։ Դա ամէն ինչի մեկնակէտը կը լինի»։

Ես ոչինչ չասացի։

Բոլոնիայում նա հրաժեշտ տուեց մեզ՝ գնացքով Միլան մեկնելու եւ յետոյ էլ Աոստա<ref>Աոստա — քաղաք Իտալիայում</ref> կիրճով Շուեյցարիա անցնելու։ Ես նրա հետ խօսեցի Միլանի թանգարանում ցուցադրուող Մանտենեայի գործերի մասին։ «Չէ՛»,— ասաց խիստ ամաչելով․ նա Մանտենեային չէր սիրում։ Ես նշեցի, թէ Միլանում որտեղ սնուիի, ու նաեւ որոշ ընկերների հասցէներ տուեցի։ Նա շատ շնորհակալ եղաւ, բայց ուշքն ու միտքն այլեւս խիստ զբաղուած էր կիրճն անցնելու խնդրով։ Շատ էր ուզում կիրճն անցնել֊գնալ, քանի դեռ եղանակը նպաստաւոր էր։ Տղային դուր էին գալիս լեռներն աշնանը։ Նրա մասին ինձ հասած վերջին լուրն այն էր, որ շուեյցարացիները բանտարկել են նրան Սիոնի<ref>Սիոն — փոքր քաղաք Շուեյցարիայում</ref> մատոյցներում։
Վստահելի
593
edits