«Մայրը»–ի խմբագրումների տարբերություն
Տող 33. | Տող 33. | ||
Կանացի ձայն ռադիոյով։ | Կանացի ձայն ռադիոյով։ | ||
+ | |||
+ | |||
+ | Հոր աշխատասենյակը։ Պատուհանները լայն բացված են։ Մեջտեղի պատին հոր մեծ դիմանկարն է սպայական համազգեստով, նրանից աջ ու ձախ՝ թրեր, ճկասուսերներ, ատրճանակներ, հրացաններ, երկար փողակներով ծխամորճեր, գաղութային երկրներից բերած ամեն կարգի տեսարժան իրեր ― նիզակներ, վահաններ, նետ֊աղեղներ, կեռ դաշույններ, այլև եղջերվի եղջյուրներ, իշայծամների գանգեր և որսորդական այլ ավար։ Կողքի պատերն զբաղեցնում են գրադարակները, փորագրած պահարանները և հենարանը՝ մաքուր փայլեցրած հրացաններով․ հենց այդտեղ էլ կախված են արևելյան կտորներ, գազանների մորթիներ և աշխարհագրական քարտեզներ։ Ընդհանրապես սենյակը կահավորված է տղամարդու ճաշակով․ ծանր գրասեղան, սեղանի վրա՝ բառարաններ, գլոբուս, ծխախոտի տուփեր, ծխամորճներ, շրապնելի բաժակներ, որոնք փոխարինում են պրեսպապյեին, և այլն։ Թուրքական բազմոց, մաշված բազկաթոռներ ու աթոռներ, մավրիտանական սեղանիկ գրամոֆոնով։ Պահարաններում՝ սպայական ֆուրաժկաներ ու սաղավարտներ։ Բացի դրանից, ամենուրեք զանազան էկզոտիկ իրեր՝ նեգրական դիմանկար և այլ մանրուք, որ երեսուն տարի սրանից առաջ սովորաբար տուն էին բերում գաղութներից ու մյուս հեռավոր երկրներից։ Այդ ամենը բավական հնատարազ տեսք ունի և կարգին խարխլվել է․ աշխատասենյակն ավելի շատ նման է ընտանեկան թանգարանի, քան բնակելի սենյակի։ | ||
+ | |||
+ | Բազմոցին նստել է Տոնին, ոտքերով ելած նրա վրա ու ծնկները բարձր տնկած․ նրա ծնկներին դրված է հաստ մի գիրք, գրքի վրա նա դրել է մի թերթ թուղթ և ինչ֊որ բան է գրում։ Մերթ ընդ մերթ շշնջյունով կարդում է գրածը, ձեռքով տակտ խփելով, երբեմն դժգոհությամբ օրորում է գլուխը, ինչ֊որ բան ջնջում, ուղղում է ու նորից սկսում կամացուկ վանկարկել։ | ||
+ | |||
+ | Ներս է մտնում Պետրը, մի երգ շվշվացնելով։ | ||
+ | |||
+ | |||
+ | Պետր։ Ա՜, Տոնի։ Դե, գործերդ ինչպե՞ս են։ (Մոտենում է գրասեղանին և, շարունակելով շվշվացնել, ցրված պտտում է գլոբուսը։) | ||
+ | |||
+ | Տոնի։ Ի՞նչ։ | ||
+ | |||
+ | Պետր։ Ոտանավո՞ր ես հորինում։ | ||
+ | |||
+ | Տոնի։ Մտքովս էլ չի անցնում։ (Գրած թերթիկն շտապ թաքցնում է գրքի մեջ։) Իսկ քո ի՞նչ գործն է, իսկապես։ | ||
+ | |||
+ | Պետր։ Հեչ։ (Ձեռքերը խոթելով գրպանները, մոտենում է Տոնիին և, շշվշվացնելով, նայում է նրան։) Հապա, ցույց տուր։ | ||
+ | |||
+ | Տոնի։ (ցույց տալով, թե գիրք է կարդում)։ Ի՞նչ ես ասում։ Այնպիսի անմտություն է որ․․․ | ||
+ | |||
+ | Պետր։ Հը՜մ․․․ (Կատակով քաշում է Տոնիի մազերից։) Դե լավ, լավ։ Է՛խ, դու․․․ (Դանդաղ մոտենում է գրասեղանին, բացում ծխախոտի տուփերից մեկն ու ծխամորճ է լցնում իր համար։) Ինչպես երևում է, ավելի լավ զբաղմունք չե՞ս գտնում։ (Դուրս է քաշում սեղանի միջին դարակը։) | ||
+ | |||
+ | Տոնի։ Իսկ դո՞ւ ինչով ես զբաղված։ | ||
+ | |||
+ | Պետր։ Ե՞ս։ Ոչնչով։ (Հանում է դարակից քրքրված մի գրքույկ ու սկսում թերթել։) Եթե կարելի է այդպես արտահայտվել, տենդագին ոչինչ չանելով։ Իմ ժամը դեռ չի եկել, Տոնի։ (Մոտենում է շախմատի սեղանիկին ու նստում նրա մոտ։) Հիմա տեսնենք այս խնդիրը, հայրիկը քիչ էր մնում լուծի, բայց այդպես էլ չհասցրեց․ փորձենք մենք․․․ (Շարում է մի քանի սպիտակ ու սև ֆիգուր և գրքույկով ստուգում դիրքը։) | ||
+ | |||
+ | Տոնի։ (անվճռականորեն)։ Պետր, դու ոչինչ չգիտե՜ս․․․ | ||
+ | |||
+ | Պետր։ (ցրված)։ Այո՞։ | ||
+ | |||
+ | Տոնի։ Իրժի մասին։ | ||
+ | |||
+ | Պետր։ Իսկ ի՞նչ։ | ||
+ | |||
+ | Տոնի։ Նա չի՞ պատրաստվում․․․ Ինչ֊որ ռեկորդ սահմանել այսօր։ | ||
+ | |||
+ | Պետր։ Ինչո՞ւ ես կարծում։ | ||
+ | |||
+ | Տոնի։ Հասկանում ես, երեկ երեկոյան նա հանկարծ ասաց․ «Տոնի, վաղը դու ինձ ձեռքով կանես։ Ես պատրաստվում եմ մի բան անել»։ Նա ասաց՝ ժամը երեքին․․․ | ||
+ | |||
+ | Պետր։ Ժամը երեքի՞ն։ (Նայում է ժամացույցին։) Նշանակում է շուտով։ Նա մեզ ոչ մի խոսք չի ասել․․․ (Շարունակում է շվշվացնելով, ֆիգուրները շարել տախտակին։) Երևի, չէր ուզում մայրիկն իմանա։ Նա միշտ այնպես է հուզվում, երբ Իրժին թռչում է․․․ Դու նրա մոտ բան չասես, հասկացա՞ր։ (Նայում է գրքույկին, ապա մտածում շախմատի խնդրի մասին։) Հը՜մ, դե հինգ․․ դե հինգ․․․ Հայրիկն այստեղ նշել է, որ առաջին քայլը պետք է լինի դե հինգ, բայց իմ կարծիքով ինչ֊որ այդպես չի․․․ Գիտես, Տոնի, ես երբեմն մտածում եմ՝ հայրիկն ինչպես է նեղվել գաղութներում, դրա համար էլ, զբաղվել է շախմատային խնդիրներով։ | ||
+ | |||
+ | Տոնի։ Իսկ դո՞ւ ինչ։ Նույնպե՞ս նեղվում ես։ | ||
+ | |||
+ | Պետր։ Անասելի կերպով։ Դեռևս ոչ մի հարյուրամյակ այնպիսի խառնաշփոթություն չի տեսել, ինչպես հիմա է։ (Շուռ է գալիս Տոնիի կողմը)։ Հապա, Տոնի, ֆոկուսները բավական են, ցույց տուր ոտանավորը։ | ||
+ | |||
+ | Տոնի։ Ի՜նչ ես ասում։ Ի՞նչ ոտանավոր․․․ Դեռ պատրաստ չի։ | ||
+ | |||
+ | Պետր։ (Մոտենում է նրան)։ Դե, լավ, լավ։ | ||
+ | |||
+ | Տոնի։ (Տալիս է դրստած թերթիկը)։ Դե, բան չի ստացվել։ Դու կծիծաղես։ | ||
+ | |||
+ | Պետր։ Ես միայն կնայեմ՝ ուղղագրական սխալներ չկա՞ն։ (Դանդաղ ուշադիր կարդում է բանաստեղծությունը։) | ||
+ | |||
+ | Ներս է մտնում Կորնելը հրացանը ձեռքին։ | ||
+ | |||
+ | Կորնել։ Ա՜, պարզվում է դուք այստե՞ղ եք։ (Շրխկացնում է փակաղակը։) Հասկանում եք, ստիպված էի այս անիծյալ բանը մաս֊մաս անել, բայց դրա փոխարեն հիմա ոնց որ խաղալիք՝ բավականություն է միայն։ (Հրացանը դնում է հենակին։) Հարկավոր է փորձել, Պետր․․․ Ուրեմն ինչո՞վ եք զբաղված այստեղ, տղաներ։ (Հենակից վերցնում է մյուս հրացանը և փորձում փակաղակը։) | ||
+ | |||
+ | Տոնի։ (Առանց աչքը Պետրից կտրելու։) Ոչ մի բանով․․․ | ||
+ | |||
+ | Պետր։ Տոնի, այստեղ քեզ մոտ մի քառյակում երկու վանկ ավել է։ | ||
+ | |||
+ | Տոնի։ Ո՞ր։ Ցույց տուր։ | ||
+ | |||
+ | Պետր։ Այն քառյակում, որն սկսվում է «Բայց ահա գալիս է չքնաղ անծանոթուհին» բառերով։ | ||
+ | |||
+ | Կորնել։ (Հոգացողոըթյամբ փչում է փակաղակի վրա)։ Ա՜, ստեղծագործական տվայտանքներ։ Մեր Տոնին նորի՞ց հանգերի իշխանության տակ է։ (Հրացանը դնում է սեղանին, հանում արկղից հրացանի յուղն ու խծուծը։) | ||
+ | |||
+ | Պետր։ Ասա, խնդրեմ, ո՞վ է այդ չքնաղ անծանոթուհին։ | ||
+ | |||
+ | Տոնի։ (Վեր է թռչում տեղից ու աշխատում թերթիկը խլել նրա ձեռքից)։ Տուր այստեղ։ Ես գիտեմ, որ բան դուրս չի եկել։ Թո՛ղ, ես կայրեմ։ | ||
+ | |||
+ | Պետր։ Դե սպասիր։ Ես միանգամայն լուրջ եմ հարցնում։ Տոնի, հիմարություն մի անի։ Ի դեպ, ոտանավորը բոլորովին էլ այդքան վատը չէ։ | ||
+ | |||
+ | Տոնի։ Չք, իսկապե՞ս։ | ||
+ | |||
+ | Պետր։ (Կարդում է մտքում)։ Առանց հանաքի։ Իսկապես, վատ չի հնչում, պատանի Արիոն։ | ||
+ | |||
+ | Տոնի։ Այդ դեպքում դու ինքդ պիտի գլխի ընկնես, թե ով է այդ անծանոթուհին։ | ||
+ | |||
+ | Պետր։ Դու գովերգում ես․․․ մա՞հը։ (Վերադարձնում է ոտանավորը։) | ||
+ | |||
+ | Տոնի։ Եթե հասկացել ես, էլ ինչո՞ւ ես հարցնում։ | ||
+ | |||
+ | Պետր։ Ես պարզապես զարմանում եմ, որ դու այդպիսի կրքոտությամբ մահ ես կոչում։ Ախր դու դեռ բոլորովին երեխա ես։ | ||
+ | |||
+ | Կորնել։ (Գրասեղանին մաքրում է հրացանը)։ Հենց նրա համար, որ երեխա է։ Տոնին համաշխարհային վիշտ ունի։ «Օ՜, չքնաղ անծանոթուհի, ամոքիր իմ վիշտը»։ Իսկ ես վճռականորեն չեմ հասկանում, թե մահվան մեջ ինչ չքնաղ բան կարող է լինել։ Թերևս միայն․․․ | ||
+ | |||
+ | Պետր։ Թերևս միայն՝ երբ գիտես ինչի համար ես մեռնում։ Այդպե՞ս է։ | ||
+ | |||
+ | Կորնել։ Ճիշտ է։ Ոսկի խոսքեր, Պետրշիչեկ։ Օրինակ, ձողին կարած ձեր սև լաթի կտորի համար։ Մահ բարիկադներում, և ոչ այլ կերպ։ Մեր Պետրը ավելի էժան գնով չի զիջի, թրա՛խ֊տարա֊րա՜խ։ | ||
+ | |||
+ | Տոնի։(համարյա լալով)։ Վե՛րջ տվեք։ Նորից պիտի կռվեք։ | ||
+ | |||
+ | Պետր։ (նստում է շախմատի սեղանի մոտ)։ Չենք կռվի, չենք կռվի, փոքրիկ։ Գոնե ես չեմ պատրաստվում կռվել։ Այդ էր պակաս, որ ուշադրություն դարձնեի, թե ինչ է ասում այս զառամյալ, չարացած, հետադեմ բրածոն։ Ինչ արած, նա ծնվել է ինձանից կես ժամ առաջ։ Եվ, հասկանո՞ւմ ես, հենց այդ պահին մեր միջև անցել է սերնդաբաժան սահմանագիծը։ Բայց պատմության անիվը չի կարելի ետ պահել։ Արդեն լսվում է նոր սերնդի քայլերի ձայնը, այն սերնդի, որը ծնվել է կես ժամ ուշացումով․․․ (Քայլ է անում շախմատի տախտակին)։ Հը՜մ, դե հինգ․․․ դե։ Ոչ, երևի քայլենք այնպես, ինչպես հայրիկն էր մտածում, ոչինչ դուրս չի գա։ (Ֆիգուրը ետ է դնում։) | ||
+ | |||
+ | Կորնել։ Տոնի, իսկ քո բանաստեղծությունը չե՞ս ցույց տա ինձ։ | ||
+ | |||
+ | Տոնի։ Նախ ուզում եմ հղկել ինչպես հարկն է։ | ||
+ | |||
+ | Կորնել։ (խծուծով սրբում է մատները)։ Թող, ինչպես որ կա։ Ինչքան մի բան շատ ես վերափոխում, այնքան վատ է ստացվում։ | ||
+ | |||
+ | Տոնի։ (թերթիկը մեկնում է նրան։) Բայդ դու ինձ ձեռք չես առնի, չէ՞, Կորնել։ | ||
+ | |||
+ | Պետր։ (թեքվելով շախմատի տախտակին)։ Հանգիստ կաց, Կորնելը կատակել չի սիրում։ Նա միայն կստուգի, թե արդյոք քեզ մոտ ինչ֊որ ավերիչ տենդեցներ չկա՞ն, օրինակ՝ ազատ ոտանավոր․․․ | ||
+ | |||
+ | Տոնի։ Դե ոչ, սա գրված է սովորական ոտանավորով։ | ||
+ | |||
+ | Պետր։ Դա քո բախտից է, Տոնի։ Թե չէ Կորնելը քեզ պետական դավաճան կհայտարարեր ու բոլշևիկ։ Դու չպետք է զբաղվես հիմքերի կործանումով։ Այդ բանը թող ինձ։ Մեր ընտանիքում խրտվիլակի պարտականությունները ես եմ կատարում․․․ Իսկ ինչ, եթե այս փիղը խաղանք։ (Բացասաբար շարժում է գլուխը)։ Ոչ, այդ դեպքում ես կմերկացնեի իմ կուրծքը, և սպիտակները կհարվածեին ուղիղ սրտիս։ Ստո՛պ․․․ «Բայց ահա գալիս է չքնաղ անծանոթուհին»․․․ | ||
+ | |||
+ | Տոնի։ Մի խանգարիր Կորնելին կարդալու։ | ||
+ | |||
+ | Պետր։ Ներիր, չէի նկատում, որ մտածում եմ բարձրաձայն։ Այ թե հռետորական տաղանդը մարդուն ուր է հասցնում։ | ||
+ | |||
+ | Կորնել։ (վերադարձնում է բանաստեղծությունը)։ Սարսափելի է։ | ||
+ | |||
+ | Տոնի։ Այդքան վա՞տ է։ | ||
+ | |||
+ | Կորնել։ Պարզապես վրդովեցուցիչ է։ Պետր, այս մանչուկից բանաստեղծ դուրս կգա․․․ Այսպիսի հարգարժան սպայական ընտանիքում․․․ Ինչ ես կարծում, մի լավ տուր չտա՞լ սրան։ | ||
+ | |||
+ | Տոնի։ (ցնծալով)։ Չէ, չէ, ասա, իսկապե՞ս քեզ դուր եկավ։ | ||
+ | |||
+ | Կորնել։ (գզգզում է նրա մազերը)։ Դու պետք է սովորես։ Բայց մահվանը հանգիստ թող։ Դա մայրիկի բալաների բանը չի։ Կարելի է սքանչելի բանաստեղծություններ գրել նաև կյանքի մասին․․․ | ||
+ | |||
+ | Տոնի։ Ուրեմն քո կարծիքով, արժե՞ որ շարունակեմ․․․ | ||
+ | |||
+ | Կորնել։ (նորից զբաղվում է հրացանով)։ Դե․․․ ինչպես ասեմ․․․ Ախր մեծ ընտանիքում ամեն մեկն իր ձևի է։ Այդպիսի չարաբաստիկ ընտանիք է։ | ||
+ | |||
+ | Պետր։ Դու գիտե՞ս, որ այսօր մեր Իրժին մտադիր է ռեկորդ սահմանել։ | ||
+ | |||
+ | Կորնել։ (թողնում է հրացանը)։ Ո՞վ ասաց։ | ||
+ | |||
+ | Պետր։ Տոնին։ Իրժին խնդրել է նրան ձեռքով երջանկություն մաղթել իրեն։ | ||
+ | |||
+ | Տոնի։Ա՛յ֊ա՛յ֊ա՛յ, ես բոլորովին մոռացել էի։(Շտապով թափահարում է ձեռքը։) | ||
+ | |||
+ | Կորնել։ (դուրս է ընկնում պատուհանից)։ Հիանալի եղանակ է։ Իսկ եթե դրան էլ գումարենք մի փոքր հաջողություն․․․ | ||
+ | |||
+ | Տոնի։ Այդ ի՞նչ ռեկորդ է։ | ||
+ | |||
+ | Պետր։ Բարձրության։ | ||
+ | |||
+ | Կորնել։ Ըստ որում՝ բեռով․․․ (Նորից թեքվում է հրացանի վրա։) | ||
+ | |||
+ | Տոնի։ Երևի զարմանալի զգացում է․․․ Թռչել այդպես բարձր։ Ճախրել երկնակամարում, որտեղ ուրիշ ոչինչ չկա բացի լազուրից, և հետն էլ երգել․ «Միշտ վեր ու վեր»։ | ||
+ | |||
+ | Պետր։ Ամենից առաջ, ախպերիկս, այնտեղ ձեռքերն անասելի կերպով սառչում են։ | ||
+ | |||
+ | Կորնել։ Գրազ կգամ, որ Իրժին վաղ թե ուշ այդ ռեկորդը կսահմանի։ Մեր Իրժին հայրիկին է քաշել։ | ||
+ | |||
+ | Տոնի։ Ինչո՞վ։ | ||
+ | |||
+ | Պետր։ (շախմատից չկտրվելով)։ Խիզախությամբ։ | ||
+ | |||
+ | Կորնել։ (շարունակելով զբաղվել հրացանով)։ Կարգապահությամբ, Պետր։ | ||
+ | |||
+ | Տոնի։ Դուք գոնե ճանաչել եք հայրիկին, իսկ ես․․․ Ասացեք, մեր Օնդրան նո՞ւյնպես նման է հայրիկին։ | ||
+ | |||
+ | Կորնել։ Նույնպես։ Այդ պատճառով էլ զոհվեց։ | ||
+ | |||
+ | Տոնի։ Իսկ դո՞ւ։ | ||
+ | |||
+ | Կորնել։ Ես ջանում եմ, Տոնի։ Անում եմ, ինչ կարող եմ։ | ||
+ | |||
+ | Տոնի։ Իսկ Պե՞տրը։ | ||
+ | |||
+ | Կորնել։ Դե, նա ամեն ջանք գործադրում է, որպեսզի որքան կարելի է քիչ նմանվի նրան։ | ||
+ | |||
+ | Պետր։ Ե՞ս։ Բարեկամս, ես ամեն ջանք գործադրում եմ, որպեսզի լուծեմ նրա շախմատային խնդիրը։ | ||
+ | |||
+ | Կորնել։ Այո, թերևս միայն այդ։ Իսկ մնացյալում․․․ Խեղճ հայրիկ, երևի, ձեռքերը տարածեր։ Հեծելազորային սպա, մայոր, իսկ որդին հաճեցեք նկատել, ուզում է ամբողջ աշխարհը շուռ տալ։ Իսկական ընտանեկան դրամա․․․ Այդ ինչի՞ց է, որ հայրիկի հրացաններն այսպես ժանգոտում են։ | ||
+ | |||
+ | Պետր։ Մի հավատա նրան, ախպերիկ։ Հայրիկը միշտ նրանց հետ էր, ովքեր գնում են առաջ։ Եվ այդ տեսակետից ես ամբողջովին նրան եմ քաշել։ (Քայլ է կատարում շախմատի տախտակին։) Եվ այսպես, սև զինվորը գնում է էֆ չորս։ Սպիտակներն ստիպված են պաշտպանվել։ | ||
+ | |||
+ | Կորնել։ Սպիտակներ ստիպված են պաշտպանվե՞լ։ Հապա, ցույց տուր։ (Մոտենում է սեղանիկին։) | ||
+ | |||
+ | Պետր։ Սևերն անցնում են գրոհի։ Սպիտակները նահանջում են։ | ||
+ | |||
+ | Կորնել։ (թեքվելով տախտակի վրա)։ Չէ, սպասիր, այդպես չի կարելի։ Հայրիկն ուզում էր ձիով գալ դե հինգ։ | ||
+ | |||
+ | Պետր։ Թերևս։ Բայց հիմա ուրիշ ժամանակ է։ Հայրիկը հեծելազորային էր, իսկ իմ սիրտը հետևակի կողմն է։ Զինվորները միշտ առաջ են գնում։ Զինվորը կարող է ընկնել, բայց ետ շարժվել չի կարող։ Զինվորներ ամբողջ աշխարհի, միացե՛ք։ | ||
+ | |||
+ | Կորնել։ Բայց եթե ձիով գնանք դե հինգ․․․ | ||
+ | |||
+ | Պետր։ Խնդիրս մի խառնիր։ | ||
+ | |||
+ | Կորնել։ Սա հայրիկի խնդիրն է։ Եվ այ տես, եթե ձին կանգնած է դե հինգում, ապա սպիտակները երեք քայլից մատ են հայտարարում։ | ||
+ | |||
+ | Պետր։ Բայց ես հենց այդ է, որ չեմ ուզում, բարեկամս։ Ես ուզում եմ ջախջախել սպիտակներին։ Սև զինվորը բարձրանում է բարիկադի վրա ու քշում սպիտակ ձիուն։ | ||
+ | |||
+ | Կորնել։ Ախ, սատանան տանի, իսկապես։ Ինչպես երևում է, խնդրի մեջ ինչ֊որ սխալ կա։ Այդ հնարավորությունը այնտեղ հաշվի չի առնված։ | ||
+ | |||
+ | Պետր։ Այ, տեսնում ես։ Այո, ձերդ գերազանցություն, խնդիրը երկու լուծում է թույլ տալիս։ | ||
+ | |||
+ | Կորնել։ Առաջին լուծումը հայրիկինն է։ | ||
+ | |||
+ | Պետր։ Իսկ երկրորդը՝ հեղափոխականը։ Առա՛ջ, ճնշված զինվորներ։ Հակառակորդի ամրոցը ― սպիտակ նավակը ― վտանգի տակ է։ Պատրաստվեցեք մարտի։ | ||
+ | |||
+ | Կորնել։ Լսիր, Պետր, ետ դիր այդ զինվորը։ Ամբողջ խաղը կփչացնես։ | ||
+ | |||
+ | Պետր։ Ո՞ր խաղը։ | ||
+ | |||
+ | Կորնել։ Հայրիկի։ Հայրիկը կգնար դե հինգ։ | ||
+ | |||
+ | Պետր։ Սիրելիս, հայրիկը զինվոր էր։ Նա կասեր․ «Կեցցեն սևերը, անձնատուր չեն լինում»։ Եվ կնետվեր մարտի սպիտակների դեմ․․․ | ||
+ | |||
+ | Կորնել։ Դե, ետ դիր այդ զինվորը։ | ||
+ | |||
+ | Պետր։ Ինչի՞ համար։ | ||
+ | |||
+ | Կորնել։ Ուզում եմ տեսնել, թե հայրիկն այստեղ ինչպե՞ս կխաղար։ | ||
+ | |||
+ | Պետր։ Չէ, եղբայր, այստեղ ուրիշ խաղ է գնում։ Այժմ արդեն հայրիկը չի խաղում։ Այժմ խաղում ենք մենք։ Սպիտակ ձի, իզուր ես փորձում քացի տալ։ Սև մարտիկին ոչինչ ետ չի պահի իր ճանապարհից։ Չորս քայլ հետո նա կվերափոխվի ամենակարող թագուհու։ Սակայն, մենք այդ այլ կերպ ենք անվանում․․․ | ||
+ | |||
+ | Կորնել։ Ինչպե՞ս։ | ||
+ | |||
+ | Պետր։ (Մեկեն լրջանում է)։ Նոր իշխանություն, սիրելիս։ Սևերի իշխանություն։ Եվ նա կգա։ | ||
+ | |||
+ | Կորնել։ Այդ չի լինի, Պետր։ Մեզ մնում է ևս մի քայլ։ | ||
+ | |||
+ | Պետր։ Ինչպիսի՞։ | ||
+ | |||
+ | Կորնել։ Ահա այս։ (Ձեռքով տախտակի վրայից սրբում է ֆիգուրները։) | ||
+ | |||
+ | Պետր։ Ահա՜․․․ Դա կոչվում է բռնության ուղի։ (Վեր է կենում։) Դե ինչ, լավ։ Այն ժամանակ մենք այլ կերպ կգործենք։ | ||
+ | |||
+ | Տոնի։ (որ մինչ այդ կարդում էր, հարմար տեղավորված բազմոցին, գլուխը բարձրացնում է ու կիսահիստերիկ ձայնով բղավում։) Դե, թողեք ձեր քաղաքականությունը։ Դա պարզապես անտանելի է։ | ||
+ | |||
+ | Կորնել։ Ախր սա միայն խաղ է, հանգստացիր, քնքուշ արարած։ Մենք պարզապես ուզում ենք մի քիչ սրամարտել, այնպես չէ՞, Պետր։ | ||
+ | |||
+ | Տոնի։ Ոչ, այդ բոլորովին էլ խաղ չի։ Ես գիտեմ, թե խոսքն ինչի մասին է։ | ||
+ | |||
+ | Պետր։ Ճիշտ է, Տոնի։ Սա շատ լուրջ գործ է։ Կռիվ հին և նոր աշխարհների միջև։ Բայց մի վախենա, ես Կորնելին կտնկեմ սուսերի ծայրին, ինչպես բզեզը գնդասեղի վրա։ Կորչեն բռնակալները։ (Կորդակներից մեկը քաշում է գլխին։) Թող կործանվի անիծյալ հին աշխարհը։ Ո՜֊ւ֊ո՜ւ֊ո՜֊ւ, Կորնել։ | ||
+ | |||
+ | Կորնել։ (դնում է հեծելազորայինի սաղավարտը)։ Ես պատրաստ եմ։ (Իջեցնում է պատից երկու ճկասուսեր։) Հաճեցեք ընտրել, հարգելի հակառակորդ։ | ||
+ | |||
+ | Պետր։ (կորացնում է ճկասուսերնեից մեկը)։ Պիտանի է։ Բայց այժմ հավասար զենքով կռիվ չի լինում։ Դա խիստ հնաձև է։ (Երկուսն էլ մարտական դիրք են ընդունում։) Դե, Տոնի, հրահանգիր։ | ||
+ | |||
+ | Տոնի։ (թաղվելով գրքի մեջ ու մատներով փակելով ականջները)։ Չեմ ուզում։ | ||
+ | |||
+ | Կորնել։ Ուշադրությո՛ւն։ Մեկ, երկու․․․ երե՛ք։ | ||
+ | |||
+ | Պետրը և Կորնելը ծիծաղելով, սրամարտում են։ | ||
+ | |||
+ | Պետր։ Լա՛֊լա՛։ | ||
+ | |||
+ | Կորնել։ Ալա։ | ||
+ | |||
+ | Պետր։ Կորչեն բռնակալները։ Կորչեն դավաճանները։ Լա՛֊լա՛։ | ||
+ | |||
+ | Կորնել։ Լա՛֊լա՛։ | ||
+ | |||
+ | Պետր։ Կա՛։ Առաջին հարվածը։ | ||
+ | |||
+ | Կորնել։ Ուսիս։ Թեթև վերք է։ Մարտը շարունակվում է փոփոխական հաջողությամբ։ | ||
+ | |||
+ | Պետր։ «Մենք պետք է մեր ազատությունը կռենք ձեռքով մեր սեփական»։ | ||
+ | |||
+ | Կորնել։ Կսպասե՜ս։ Կա՛։ Դիպա։ | ||
+ | |||
+ | Պետր։ Պարզապես քերծվածք է։ Լա՛֊լա՛։ Առա՛ջ, սև զինվոր։ | ||
+ | |||
+ | Կորնել։ Հո՛֊հո՛, մենք ժայռի նման կանգնած ենք ամուր, պարոն։ Լա՛֊լա՛։ | ||
+ | |||
+ | Պետր։ «Սա է վերջին կռիվը և պայքարը մեր մեծ․․․» Դիպա՛։ | ||
+ | |||
+ | Կորնել։ Չեմ կարծում։ Այ, ստացիր։ (Կանգ է առնում։) Սպասիր։ Պետր, չի՞ ցավում։ | ||
+ | |||
+ | Պետր։ Դատարկ բան է։ En garde.<ref>Պաշտպանվիր (ֆրանս․)։</ref> | ||
+ | |||
+ | Սրամարտելով, սեղանիկն ու աթոռակը գլորում են ցած։ | ||
+ | |||
+ | Պետր։ Լա՛։ | ||
+ | |||
+ | Կորնել։ Ալա՛։ | ||
+ | |||
+ | Պետր։ Ստո՛պ։ Դա քներակը կլիներ, Կորնել։ Դու սպանված ես։ | ||
+ | |||
+ | Կորնել։ Վիրավորված եմ, բայց շարունակում եմ մարտը։ Մինչև վերջին շունչս։ Ալա՛։ | ||
+ | |||
+ | Տոնի։ (բղավում է)։ Վե՛րջ տվեք։ | ||
+ | |||
+ | Պետր։ Հիմա, Տոնի, հիմա։ Զինվորը գրոհի է գնում։ Ա֊ա՜։ Հին աշխարհը կործանվում է։ | ||
+ | |||
+ | Կորնել։ Finito: <ref>Վերջացած է (իտալ․)։</ref> Պետր, այս հարվածը ճիշտ սրտիդ է ուղղված։ (Իջեցնում է ճկասուսերը։) | ||
+ | |||
+ | Պետր։ (սալյուտ է տալիս ի պատասխան)։ Ես շատ ցավում եմ։ | ||
+ | |||
+ | Պետր։ Ես սպանված եմ, սակայն հազարավոր սև զինվորներ կկանգնեն իմ տեղում։ Ուռա՛, ընկերներ․․․ | ||
+ | |||
+ | Ներս է մտնում մայրը ու կանգ առնում շեմին։ | ||
+ | |||
+ | Մայր։ Երեխաներ, երեխաներ, էլի ի՞նչ խաղ եք սարքել այստեղ։ | ||
+ | |||
+ | Պետր։ Ոչինչ, մայրիկ։ (Ճկասուսերն շտապով կախում է պատից։) Պարզապես հենց նոր Կորնելն ինձ սպանեց։ Խոցեց ուղղակի սիրտս։ (Կորդակը դնում է տեղը։) | ||
+ | |||
+ | Մայր։ Այս երկվորյակները շարունակ կռիվ են սարքում։ Դատարկապորտներ, տեսեք ինչ եք արել այստեղ։ Եվ անպայման հայրիկի աշխատասենյակում․․․ | ||
+ | |||
+ | Պետր։ Մայրիկ, դու մի անհանգստանա, մենք հիմա կարգի կբերենք։ Հապա, Կորնել։ | ||
+ | |||
+ | Մի կերպ կարգի են բերում, բարձրացնում ընկած սեղանիկը, աթոռները և այլն։ | ||
+ | |||
+ | Մայր։ Թողեք։ Ես ձեր կարգի բերելը գիտեմ։ Միայն հոգս է։ | ||
+ | |||
+ | Կորնել։ (չորեքթաթ հարթում է գորգը)։ Հիմա ամեն բան տեղը տեղին կլինի, մայրիկ։ Բաց թող, Պետր։ | ||
+ | |||
+ | Պետր։ (նույնպես չորեքթաթ հրում է նրան)։ Չէ, դու բաց թող։ | ||
+ | |||
+ | Հանկարծ Պետրը ու Կորնելը փաթաթվում են իրար ու սկսում գլորվել հատակի վրայով։ | ||
+ | |||
+ | Ես հիմա քեզ ծնկի կբերեմ։ | ||
+ | |||
+ | Կորնել։ (ծանր շնչելով)։ Փորձի՛ր։ | ||
+ | |||
+ | Պետր։ Հիմա կտեսնես։ (Գլորվում են ամբողջ սենյակով մեկ։) | ||
+ | |||
+ | Մայր։ Դե հերիք եղավ։ Դուք մի օր այստեղ իսկապես ամեն ինչ ջարդուփշուր կանեք։ Գոնե հասակներիցդ ամաչեք․․․ Ի՞նչ կմտածի ձեր մասին Տոնին։ | ||
+ | |||
+ | Պետր։ (բաց է թողնում Կորնելին)։ Տոնի, մոտ արի, ես քեզ էլ կսովորեցնեմ։ | ||
+ | |||
+ | Տոնի։ Չեմ ուզում։ | ||
+ | |||
+ | Մայր։ Տոնիին հանգիստ թողեք։ Եվ որպեսզի էլ հոտներդ չերևա այստեղ։ Տոնի, նրանք այդ ինչի՞ց սկսեցին։ | ||
+ | |||
+ | Տոնի։ Պետրը չուզեց գնալ դե հինգ։ | ||
+ | |||
+ | Կորնել։ (հավաքում է հատակից շախմատի ֆիգուրները)։ Հասկանում ես, մայրիկ, դա հայրիկի քայլն է։ Ես միայն պաշտպան կանգնեցի ընտանեկան ավանդույթին։ | ||
+ | |||
+ | Պետր։ Ճիշտ չի, մայրիկ։ Խնդիրը թույլ էր տալիս երկու լուծում։ | ||
+ | |||
+ | Կորնել։ (ֆիգուրները դասավորում է շախմատի տախտակին)։ Ուրեմն, ինչո՞ւ չխաղալ այնպես, ինչպես հայրիկն է խաղացել։ | ||
+ | |||
+ | Պետր։ Իսկ ինչո՞ւ ոչ այլ կերպ։ Թերևս, մեր օրերում, հայրիկը նույնպես խաղար այնպես, ինչպես ես եմ խաղում։ | ||
+ | |||
+ | Մայր։ Կամա՛ց։ Հերիք վիճեք, ու դուրս այստեղից։ Այստեղ ձեզանից հետո հարկավոր է մի լավ կարգի բերել։ Ա՛խ, այդ տղամարդիկ։ | ||
+ | |||
+ | Կորնել։ Մայրիկ, մենք քեզ կօգնենք։ | ||
+ | |||
+ | Մայր։ Այո, ինչպե՜ս չէ։ Լավ օգնական եք։ Ախր դուք պատկերացում իսկ չունեք, թե ինչ բան է կարգ ասածդ։ | ||
+ | |||
+ | Կորնել։ Իրերը դնել այնպես, ինչպես դրված էին։ | ||
+ | |||
+ | Պետր։ Իրերը դնել այնպես, ինչպես պետք է դրվեն։ | ||
+ | |||
+ | Մայր։ Դե ոչ․․․ Իրերը դնել այնպես, որպեսզի նրանց համար լավ լինի։ Միայն թե դուք, տղամարդիկդ, այդ գործից ոչինչ չեք հասկանում։ Հապա, շուտ, երկուսով էլ դուրս այստեղից։ | ||
+ | |||
+ | Կորնել։ Գնանք պարտեզ, կրակենք այն հրացանով։ | ||
+ | |||
+ | Պետր։ Լավ։ Հարյուր քայլի վրա՝ շշին։ | ||
+ | |||
+ | Կորնել։ Տոնի, դու չե՞ս գալիս։ (Հենակի վրայից վերցնում է այն հրացանը, որ բերել էր գործողության սկզբում։) | ||
+ | |||
+ | Մայր։ Ոչ, Տոնին ձեր հրաձգությունը չի սիրում։ Ճիշտ չէ՞, Տոնի։ | ||
+ | |||
+ | Պետր։ Ես գիտեմ, Տոնին վախենում է։ | ||
+ | |||
+ | Մայր։ Բոլորովին էլ չի վախենում։ Դուք չեք հասկանում նրան։ Նա պարզապես նման չի ձեզ, ահա և բոլորը։ | ||
+ | |||
+ | Կորնել։ Մայրիկ, մեզանից ամեն մեկը շատ քիչ է նման մյուսներին։ | ||
+ | |||
+ | Մայր։ Ավելի քիչ, քան դուք կարծում եք։ Դե, գնացեք, գնացեք, թոկից փախածներ։ | ||
+ | |||
+ | Կորնել։ (համբուրում է նրա ճակատը)։ Դու էլ չե՞ս բարկանում։ | ||
+ | |||
+ | Պետր։ (համբուրում է նրա այտը)։ Մայրիկն ինչո՞ւ պիտի բարկանա։ Խեղճը սովորել է․․․ | ||
+ | |||
+ | Մայրիկ։ Դուք չգիտեք՝ ո՞ւր է Իրժին։ | ||
+ | |||
+ | Կորնել։ Իրժի՞ն։ Այո, իսկապես, նա ո՞ւր կորավ։ Տոնի, դու չգիտե՞ս։ | ||
+ | |||
+ | Տոնի։ Կարծեմ․․․ կարծեմ, նա ինչ֊որ տեսակցություն ուներ։ | ||
+ | |||
+ | Մայր։ Ո՞ւմ հետ։ | ||
+ | |||
+ | Պետր։ Մի՞թե նա կասի․․․ Միգուցե ինչ֊որ չքնաղ անծանոթուհու հետ։ | ||
+ | |||
+ | Երկու ավագ եղբայրները, իրար հրհրելով, աշխատում են որքան կարելի է շուտ դուրս գալ դռնից։ | ||
+ | |||
+ | Մայր։ Իսկ դու ի՞նչ ես անում այստեղ, Տոնի։ | ||
+ | |||
+ | Տոնի։ Ոչինչ։ Ես հենց այնպես․․․ Կարդում էի․․․ | ||
+ | |||
+ | Մայր։ Հայրիկի գրքերից որևէ բա՞ն։ | ||
+ | |||
+ | Տոնի։ Այո, մի ճանապարհորդի նոթերը։ | ||
+ | |||
+ | Մայր։ Նորից այդ հեռավոր երկրները․․․ Տոնի, դա քեզ հարկավոր չի։ Ախր դու երբեք ճանապարհորդ չես դառնա, այնպես չէ՞։ (Քայլում է սենյակում և ամեն ինչ անշտապ կարգի բերում։) | ||
+ | |||
+ | Տոնի։ Հավանաբար, չդառնամ։ Բայց, գիտես, ես այնպես վառ կերպով եմ պատկերացնում։ | ||
+ | |||
+ | Մայր։ Ի՞նչը, օրինակ։ | ||
+ | |||
+ | Տոնի։ Տարբեր բաներ․․․ Տափաստան, բարձր խոտեր, և հանկարծ սլանում է իշայծամների մի հոտ․․․ Գիտես, մայրիկ, ես պարզապես չեմ հասկանում, թե ինչպես կարելի է կրակել կենդանիների վրա․․․ | ||
+ | |||
+ | Մայր։ Հայրիկը կրակում էր․․․ Բայց դու, երևի, ուրիշ կերպ լինես։ (Գրկում է նրա վիզը։) Ես միայն մի բան կուզենայի, որ դու միշտ այնպես լինես, ինչպես հիմա կաս։ Ախր մեկնումեկը պիտի որ տանը մնա, Տոնի։ Թե չէ, աշխարհում ոչ ոք իր տունը չէր ունենա։ (Համբուրում է նրան։) Դե, հիմա գնա, ես դեռ պետք է մանր֊մունր գործեր անեմ․․․ | ||
+ | |||
+ | Տոնին դուրս է գնում։ | ||
+ | |||
+ | (Շարունակում է անաղմուկ սենյակը հավաքել)։ Տոնին ուրիշ տեսակ կլինի։ Տոնին պետք է ուրիշ տեսակ լինի։ (Կանգ է առնում հոր դիմանկարի առջև ու նայում նրան։ Ապա թոթվում է ուսերը, մոտենում է պատուհաններին ու քաշում ծանր վարագույրները։) | ||
+ | |||
+ | Սենյակը կիսամթնում է։ | ||
+ | |||
+ | (Վերադառնում է հոր դիմանկարի մոտ ու վառում է նրա առջև դրված սեղանիկի լամպը։) Դե, ինչո՞ւ ես նրանց շարունակ քաշ տալիս այստեղ։ Դու հո գիտես, Ռիխարդ, որ ես այդ չեմ սիրում։ Նույնիսկ Տոնին, որ ծնվել է քո մահվանից հետո, երբեք քեզ չի տեսել, ― հարմար րոպե է փնտրում, որպեսզի իսկույն մտնի այստեղ։ Դե, ինչո՞ւ ես այդպես անում։ Ես էլ եմ ուզում, որ իմ որդիները ինձ պատկանեն։ Չեմ ուզում, որ նրանք շարունակ ձգվեն քո հետևից։ | ||
+ | |||
+ | Հայր։ (դանդաղ դուրս է գալիս մութ անկյունից․ նա հագել է նույն համազգեստը, ինչ որ դիմանկարում)։ Ես նրանց բոլորովին էլ չեմ ձգում այստեղ, թանկագինս։ Այդ նրանք իրենք են գալիս։ Հասկանում ես, նրանք մանկությունից ավելի լավ խաղալիքներ չեն տեսել, քան այս անպետք բաները․․․ Այնպես որ դա հասկանալի է։ | ||
+ | |||
+ | Մայր։ (բոլորովին չզարմացած հոր հայտնվելով, հանգիստ դառնում է նրան։) Դե հա, դու միշտ էլ այդպես ես ասում, սիրելիս։ Բայց այժմ նրանք կարծես դուրս են եկել խաղալիքի հասակից, բայց էլի շարունակ ցցված են այստեղ։ | ||
+ | |||
+ | Հայր։ Ինչ արած։ Մանկական հիշողություններ։ Դե դու վաղուց կարող էիր դուրս նետել այս ամբողջ հնոտին։ Ո՞ւմ է հարկավոր սա։ | ||
+ | |||
+ | Մայր։ Ի՜նչ ես ասում։ Դո՜ւրս նետել։ Ախր սա իմ հիշողությունն է քո մասին։ Ոչ, ոչ, Ռիխարդ, ես ունեմ այս իրերի իրավունքը, պահում եմ ինքս ինձ համար։ Սրանք դու ես։ (Նստում է բազկաթոռին։) Բայց, գիտես, ամեն անգամ, երբ երեխաները գալիս են այստեղ, նրանցից հետո ինչ֊որ բան է մնում օդի մեջ․․․ Ինչ֊որ բան, ասես դու ինքդ եղել ես այստեղ։ Դու ինքդ։ | ||
+ | |||
+ | Հայր։ (հենվում է աթոռին)։ Դա պարզապես ծխախոտի հոտն է, հոգյակս։ | ||
+ | |||
+ | Մայր։ Ծխախոտի ու կյանքի։ Չես կարող պատկերացնել, թե այսպիսի րոպեներին ինչ է կատարվում ինձ հետ։ Պետք է միայն աչքերս փակեմ, և սարսափելի սուր կերպով զգում եմ՝ Ռիխարդը եղել է այստեղ․․․ Ռիխարդը․․․ Ռիխարդը․․․ Դու այստեղ լցնում ես ամեն ինչ, այստեղ կարելի է շնչել քեզանով։ Ոչ, մի՛ ասա, այդ հնոտին այստեղ գործ չունի։ Այդ դու ես, դու․․․ Իսկ երեխաներին դու այնուամենայնիվ փչացնում ես, Ռիխարդ։ | ||
+ | |||
+ | Հայր։ Ի՜նչ ես ասում, սիրելիս, մտքիցդ դուրս հանիր այդ։ Դե, ասա, խնդրեմ, ես ինչպե՞ս կարող եմ փչացնել նրանց։ Եթե մարդ մի գեղեցիկ օր․․․ Ի դեպ, արդեն քանի՞ տարի է անցել։ | ||
+ | |||
+ | Մայր։ Դու ինքդ պիտի իմանաս։ Տասնյոթ։ | ||
+ | |||
+ | Հայր։ Արդե՞ն։ Այ, տեսնում ես, երբ մարդ մի գեղեցիկ օր հրաժեշտ է տվել կյանքին, և այդ օրվանից անցել է տասնյոթ տարի, ապա նրանից շատ քիչ բան է մնում, շատ քիչ։ Եվ օրեցօր ավելի ու ավելի քիչ։ Ես արդեն ոչ մի բանի պիտանի չեմ, բարեկամս։ Թերևս միայն նրան, որ ի հիշատակ իմ փոշոտ քուրջով մի լավ շփեն այս ամբողջ հնոտին։ | ||
+ | |||
+ | Մայր։ Միևնույն է, դու նրանց ձգում ես։ Հենց դրա համար էլ նրանք խցկվում են այստեղ։ Ախր այդ այնքան շատ բան է նշանակում երեխաների համար․ ռազմիկ հայր, հերոս հայր։ Ես նկատում եմ, թե ինչպես ես հմայում նրանց։ Ու միշտ էլ հմայել ես։ | ||
+ | |||
+ | Հայր։ Հարկավոր չէր պատմել իմ մասին, մանկիկս։ Դա քո սխալն է։ | ||
+ | |||
+ | Մայր։ Հարկավոր չէ՜ր պատմել։ Ինչպե՞ս կարող ես այդպես խոսել։ Ուրիշ ո՞վ պիտի քո հիշատակը պահպանի, եթե ոչ ես։ Քո մահվանից հետո, Ռիխարդ, ես ուրիշ ուրախություններ չունեի, մեր երեխաներից ու քո մասին ունեցած հիշողություններից բացի։ Թանկագինս, ես գիտեմ իմ պարտքը քո նկատմամբ։ Աշխարհում քիչ երեխաներ գտնվեն, որոնք կարողանային նույնպիսի իրավունքով հպարտանալ իրենց հորով։ Չես կարող պատկերացնել, թե դա ինչպիսի նշանակություն է ունեցել մեր երեխաների համար։ Ինչ է, քո կարծիքով, ես պետք է նրանց զրկեի՞ դրանից։ | ||
+ | |||
+ | Հայր։ Դու չափազանցում ես, բարեկամս։ Մի բարկանա, բայց այս հարցում դու միշտ էլ չափազանցել ես։ Ի՞նչ հերոսություն։ Ոչ մի առանձնապես բան չի եղել։ Ամենաանշան ընդհարում բնիկների հետ, ըստ որում այն էլ․․․ անհաջող։ | ||
+ | |||
+ | Մայր։ Այո, այո, գիտեմ, դու միշտ էլ այդպես ես ասում։ Բայց այն ժամանակ քո գենելալը գրեց ինձ․ «Տիկին, դուք սգում եք հերոսի վրա։ Ձեր ամուսինը կամովին հանձն առավ մասնակցելու ամենավտանգավոր գործին․․․»։ | ||
+ | |||
+ | Հայր։ Դե ախր այդպես ասվում է միայն, հոգյակս։ Նա միայն կամեցել է ինչ֊որ բանով գեղեցկացնել այն հաղորդումը, որ․․․ որ ինձ հետ դժբախտություն է պատահել․․․ Ի՞նչ հերոս։ Մեկնումեկին անհրաժեշտ էր ուղարկել, և եթե ես ցանկություն չհայտնեի, մեկ ուրիշը կգնար։ Ահա և բոլորը։ | ||
+ | |||
+ | Մայր։ Մյուսը, երևի, հինգ երեխաների հայր չլիներ։ | ||
+ | |||
+ | Հայր։ Այո, թերևս, բայց եթե մարդ հինգ երեխա ունի, ապա դա դեռ չի նշանակում, որ նա պետք է վատ զինվոր լինի, թանկագինս։ Համենայն դեպս, ես ոչ մի առանձնահատուկ բան չեմ արել․․․ Բայց դու այդ չես հասկանա, հոգյակս։ Գիտես, երբ հրաձգությունն սկսվում է, բոլորովին այլ կերպ ես զգում ու դատում։ Դա շատ դժվար է բացատրել։ Կողքից թվում է՝ աստված գիտե ինչպիսի քաջություն է, բայց մասնակցի համար․․․ Հասկանում ես, այդ ինքն իրեն ստացվեց։ Անհրաժեշտ էր թևը պաշտպանել։ Նայիր, մանկիկս․ այստեղ հարձակվում էր գլխավոր զորասյունը, իսկ ահա այստեղ, թևում, լեռնանցքն էր։ Մենք պետք է ոչ մեծ մի ջոկատով գրավեինք այդ լեռնանցքը։ Ուրիշ ոչինչ։ Հիսուներկու սպանված։ Դատարկ բան։ | ||
+ | |||
+ | Մայր։ Հիսուներկու սպանված․․․ Իսկ ընդամենը քանի՞ հոգի էիք։ | ||
+ | |||
+ | Հայր։ Ընդամենը․․․ Դե․․․ նույնպես հիսուներկու․․․ Բայց դրա փոխարեն մենք դիմացանք ամբողջ վեց օր։ Եվ գիտես, ամենից վատը ծարավն էր։ Հասկանում ես, այնտեղ ջուր չկար։ Խելահեղ ծարավ․․․ ու չարություն։ Ես, հոգյակս, սոսկալի չարանում էի։ | ||
+ | |||
+ | Մայր։ Ինչո՞ւ։ | ||
+ | |||
+ | Հայր։ Որովհետև խստորեն ասած այդ ամենն անտեղի էր։ Մեր գնդապետը սխալ թույլ տվեց։ Անհրաժեշտ էր գլխավոր զորասյունը որոշ ժամանակ պահել հովտում, իսկ այնտեղ, լեռնանցք ուղարկել ամենաքիչը երկու գումարտակ։ Եվ լեռնային մի մարտկոց։ Ես իսկույն հասկացա այդ ու ասացի գնդապետին, իսկ նա ինձ ասում է․ «Մայոր, դուք կարծես վախենո՞ւմ եք․․․»։ | ||
+ | |||
+ | Մայր։ Ռի՜խարդ։ Եվ դու դրա համար գնացիր․․․ մահվանն ընդառա՞ջ։ | ||
+ | |||
+ | Հայր։ Գլխավորապես դրա համար, հոգյակս։ Գլխավորապես դրա համար։ Որպեսզի մեր գնդապետը տեսներ, որ ես իրավացի էի։ Այդ հիմարի գլուխը։ Ճամփել ուղղակի ծուղակ, բնիկների մոտ։ | ||
+ | |||
+ | Մայր։ Եվ նրա մեղքով․․․ նրա մեղքով․․․ | ||
+ | |||
+ | Հայր։ Դա քեզ հիմարություն է թվում, այնպես չէ՞։ Բայց գնդում դա կոչվում է պատիվ։ Հասկանում ես, զինվորական ծառայության մեջ այլ կերպ չի կարելի։ | ||
+ | |||
+ | Մայր։ Ռի՛խարդ։ Դու այդ երբեք չես պատմել ինձ։ Նշանակում է, դու զոհվել ես միայն այն պատճառով, որ քո գնդապետը անմիտ հրամա՞ն է տվել։ | ||
+ | |||
+ | Հայր։ Մանկիկս, այդպես հաճախ է պատահում։ Բայց դրա փոխարեն համենայն դեպս պարզվեց, որ ես իրավացի էի։ Այդ նույնպես մի բան արժե։ | ||
+ | |||
+ | Մայր։ Այ տեսնում ես, նշանակում է, դու մտածել ես մի բանի մասին՝ ապացուցել, որ իրավացի ես։ Իսկ մեր մասին չես մտածել։ Եվ այն մասին, որ ես սպասում էի հինգերորդ երեխային, դու նույնպես չես մտածել։ | ||
+ | |||
+ | Հայր։ Մտածել եմ, թանկագինս։ Այն էլ ինչպե՜ս եմ մտածել։ Երբ այդպիսի վիճակում ես, այնքան ես մտածում, որ պատկերացնել իսկ չես կարող։ Օրինակ, ձի նստած գնում ես ու ասում ինքդ քեզ․ երեք ամսից հետո ես կարող էի արձակուրդ ստանալ։ Այդ ժամանակ արդեն փոքրիկն աշխարհ կգա․ հարկ կլինի սուրը զգուշությամբ հանել միջանցքում ու ներս մտնել ոտքի մատների վրա․․․ Իսկ մեր Օնդրժեյը կսեղմի ձեռքս, ինչպես մեծ տղամարդ ու կասի․ «Բարև հայրիկ»։ ― «Բարև Օնդրժեյ։ Ի՞նչ նորություն դպրոցում»։ ― «Առանձնապես ոչինչ»։ Իսկ Իրժին կսկսի ցույց տալ իր որևէ մեխանիկան․ «Տես, հայրիկ»։ Իսկ Կորնելն ու Պետրը աչքերը կչռեն ինձ վրա ու կվիճեն, թե ով ավելի շուտ կբարձրանա իմ ծնկներին։ «Դե լավ, թոկից փախածներ, երկուսդ էլ միասին բարձրացեք, միայն մի կռվեք»։ Իսկ կինս․․․ կես տարուց ավելի է, ինչ չեմ տեսել նրան։ Կես տարուց ավելի։ Եվ երբ գրկեմ նրան, նա նորից ամբողջովին կխոնարհվի, կթուլանա, ասես բոլորովին ոսկոր չունի, և միայն հազիվ լսելի կհառաչի․ «Ռի՜խարդ․․․»։ | ||
+ | |||
+ | Մայր։ Ռի՜խարդ․․․ | ||
+ | |||
+ | Հայր։ (վեր է կենում)։ Դե, իսկ դո՞ւ, հոգյակս։ Ինչպե՞ս ես ապրել։ | ||
+ | |||
+ | Մայր։ (փակ աչքերով)։ Ես սպասում էի քեզ, թանկագինս․․․ Ծնեցի քեզ համար հինգերորդ տղան․․․ Նա շատ թույլ է, Ռիխարդ։ Չեմ հասկանում, թե ինչո՞ւ է այդպես փխրուն։ Երևի, այն պատճառով, որ ես այդքան շատ եմ լաց եղել քեզ համար․․․ | ||
+ | |||
+ | Հայր։ Ոչինչ, կկազդուրվի։ Այ կտեսնես, կտրիճ ու հերոս տղա կդառնա։ | ||
+ | |||
+ | Մայր։ (անակնկալ դյուրաբորբոքությամբ)։ Ո՛չ։ Ես չեմ ուզում։ Չեմ ուզում, որ Տոնին հերոս դառնա։ Այսքանն էլ ինձ հերիք է։ Լսո՞ւմ ես, Ռիխարդ։ Ձեր հերոսության համար ես թանկ եմ վճարել։ Այն էլ բավական է, որ ամուսինս զոհվեց։ Մի՞թե դու գիտես, մի՞թե ձեզանից մեկնումեկը գիտե, թե ինչ է նշանակում այդ՝ կորցնել ամուսնուն։ Եթե միայն դու իմանայիր, թե ես ի՜նչ եմ դարձել․․․ Ա՛խ, Ռիխարդ, ի՛նչ արիր դու ինձ։ Ինչպե՞ս կարողացար համաձայնել, որ քեզ այդպես անիմաստ կերպով մորթվելու ճամփեն։ | ||
+ | |||
+ | Հայր։ Բայց ի՞նչ կարող էի անել, թանկագինս, երբ այդ հիմար գնդապետն ասաց, որ ես վախենում եմ․․․ Ես ստիպված էի գնալ․․․ Եվ նա այդ խոսքը ասաց․․․ մյուս սպաների ներկայությամբ։ «Մայոր, դուք կարծես վախենո՞ւմ եք»։ Մանկիկս, չգիտեմ, եթե դու ներկա լինեիր, ինչ կասեիր։ | ||
+ | |||
+ | Մայր։ (վեր է կենում, մեղմ ձայնով)։ Ես կասեի․ «Գնա, Ռիխարդ։ Այդ անպատվությունը տանել չի կարելի»։ | ||
+ | |||
+ | Հայր։ Այ, տեսնո՞ւմ ես, թանկագինս, ուրեմն, դու էլ նույնը կզգայիր։ | ||
+ | |||
+ | Մայր։ Հենց դրա համար էլ սիրել եմ քեզ, Ռիխարդ, ու հիմա էլ սիրում եմ։ Բայց դու դրան ուշադրություն չպետք է դարձնես, իմ միակը, ո՛չ, ո՛չ։ Ախր դու չգիտես, թե կնոջ սրտում ինչ է կատարվում, երբ նա այդպես խելահեղ, այդպես կանացիորեն սիրել է մեկին։ Ես ինքս էլ չգիտեմ, թե ինչու ենք մենք այդպես․ գիտեմ միայն, որ այդ բանը քո մեջ միշտ սարսափելի դուր էր գալիս ինձ։ Քո մարտական տեսքը, խթանների զնգոցը, քո խիզախությունն ու քո ֆանֆարոնությունը, քո ազնվությունն ու քո թեթևամտությունը․․․ Չգիտեմ, թե ինչու էր դա այդպես հիացնում ինձ։ Երևի այն պատճառով, որ ես հիմար էի, սիրահարված, խելքս թռցնում էի։ Բայց հիմա էլ, անգամ հիմա ես չէի կարող տանել, եթե դու որևէ բանով նվաստացնեիր քեզ։ | ||
+ | |||
+ | Հայր։ Դե, այ տեսնում ես։ Իսկ եթե ես այն ժամանակ հրաժարվեի․․․ | ||
+ | |||
+ | Մայր։ Ոչ, ոչ, Ռիխարդ։ Ինձ խոսքի վրա մի բռնիր։ Ես այն ժամանակ, երևի․․․ հավանորեն կհամաձայնեի, որ դու վարվեիր․․․ ո՛չ զինվորական ձևով։ Դու կվերադառնայիր ինձ մոտ, երեխաների մոտ․․․ պաշտոնաթող կլինեիր։ Ես․․․ կվարժվեի։ Ես առաջվա պես կսիրեի քեզ։ Թերևս, մի քիչ այլ կերպ։ Ես գիտեմ, դու սարսափելի կթախծեիր․․․ առանց ձեր այդ զինվորական պատվի, բայց մենք մի կերպ կտանեինք այդ․․․ երկուսով։ Համենայն դեպս, դու ինձ հետ կլինեիր, Ռիխարդ, և ես կարող էի հոգալ քո մասին։ | ||
+ | |||
+ | Հայր։ Իբրև մի մարդու, որը ոչ մի բանի պիտանի չէ և կարող է միայն թախծել։ Եվ դու դրանով գո՞հ կլինեիր, սիրելիս։ | ||
+ | |||
+ | Մայր։ Ստիպված։ Մի կարծիր, խնդրում եմ, առանց այդ էլ ես ստիպված եմ եղել գոհանալ․․․ շատ քչով։ | ||
+ | |||
+ | Հայր։ Գիտեմ, թանկագինս։ Այդ ինձ անասելի ցավ է պատճառում։ Մայորի այդ թոշակը, որ մնացել է ինձանից հետո․․․ | ||
+ | |||
+ | Մայր։ Հինգ երեխա էին, Ռիխարդ, ― հապա նայիր նրանց։ Չես պատկերացնում, թե միայնակ կնոջ համար որքան դժվար է այդ։ Ոչ, ոչ, դու ի վիճակի չես հասկանալ։ Ներիր, սիրելիդ իմ, ես չպիտի այս ամենն ասեի, բայց դուք, տղամարդիկդ, ամենաչնչին հասկացողություն անգամ չունեք․․․ Հագուստ, կոշիկ, ուտելիք, դպրոց և նորից՝ հագուստ, ուտելիք, դպրոց․․․ Մի գլուխ հաշվել ու հաշվել, ամեն մի փալասը ու ամեն մի գրոշը տասն անգամ շուռումուռ տալ ձեռքերում՝ ի՞նչ գիտեք դուք այդ մասին։ Իհարկե, այստեղ ոչ մի հերոսություն չկա, բայց․․․ առանց դրա էլ յոլա չես գնա, Ռիխարդ։ Թանկագինս, ի՞նչ ես այդպես նայում ինձ։ Դե, այ տեսնո՞ւմ ես, թե ես ինչ եմ դարձել։ | ||
+ | |||
+ | Հայր։ Հոգյակս, դու գեղեցկուհի ես։ Ավելի լավ, քան եղել ես։ | ||
+ | |||
+ | Մայր։ Հիմարություններ դուրս մի տա, Ռիխարդ։ Մենք, ողջերս, սարսափելի փոխվում ենք։ Իսկ ահա դու՝ ոչ, դու մազաչափ չես փոխվել։ Ես նույնիսկ ամաչում եմ, որ այսպես պառաված եմ երևում, իսկ դու առաջվա նման ջահել ես։ Մի՛ նայիր ինձ, իմ միակը։ Ախր այնքան շատ բան է թափվել իմ ուսերին։ Եվ այնպես դժվար էր առանց քեզ․․․ | ||
+ | |||
+ | Հայր։ Դե, հոգյակս, դու ինձանից քիչ բան ես հասկացել։ | ||
+ | |||
+ | Մայր։ Բայց գոնե մենակ չեմ եղել։ Իսկ ամենից շատ, բարեկամս, ամենից շատ սկսեցի քո կարիքն զգալ, երբ երեխաներն սկսեցին մեծանալ։ Ոչ, դու չմտածես, նրանք հիանալի տղաներ էին։ Թե Օնդրան, թե Կորնելը, թե Պետրը միշտ էլ պատրաստ էին եղել ամեն բան անել ինձ համար։ Բայց երբ մեծացան, ինձ սկսեց թվալ, թե նրանք խոսում են մի տեսակ օտար լեզվով։ Ես միշտ չէ, որ հասկանում եմ նրանց, Ռիխարդ։ Երևի, դու ավելի լավ հասկանայիր։ | ||
+ | |||
+ | Հայր։ Չգիտեմ մանկիկս, չգիտեմ։ Երևի ես էլ ինչպես հարկն է չկարողանայի նրանց հետ լեզու գտնել։ Օրինակ, ի՞նչ եմ հասկանում ես բժշկությունից, կամ ավիացիայից, կամ այն հիմարություններից, որոնցով լցված են մեր երկվորյակների գլուխները․․․ | ||
+ | |||
+ | Մայր։ Դու ի նկատի ունես քաղաքականությո՞ւնը։ | ||
+ | |||
+ | Հայր։ Այո։ Իմ գլուխը այլ կերպ է շինված։ Ես պարզապես զինվոր էի և ուրիշ ոչինչ։ | ||
+ | |||
+ | Մայր։ Բայց և այնպես․․․ Քեզ հետ նրանք ավելի շատ հաշվի կնստեին։ Գիտեմ, դու ուզում էիր, որ նրանք էլ զինվորներ լինեն։ Բայց երբ դու զոհվեցիր․․․ ես ինձ ասացի՝ ո՛ր իհրակե, նրանց անվճար կընդունեին․․․ ռազմական դպրոցներ․ սակայն ես գերադասեցի անդուլ աշխատել, միայն թե նրանք կարողանային որևէ այլ բան սովորել։ Բժշկություն, տեխնիկա, ինչ ուզում է՝ միայն ո՛չ զինվորական ծառայություն։ Թող զբաղվեն որևէ օգտակար բանով․․․ այնպիսի բանով, որից անպայման չեն մեռնում․․․ Եթե միայն իմանայիր, թե ինչպիսի ջանքերով եմ նրանց կրթության տվել․․․ իսկ դրանից ի՞նչ դուրս եկավ։ | ||
+ | |||
+ | Հայր։ Բայց, հոգյակակս, ինձ թվում է, որ դու նրանցից գանգատվելու իրավունք չունես։ | ||
+ | |||
+ | Մայր։ Ինչպես ասեմ․․․ Ես ինձ թվում եմ մի թխսամայր, որը արծվի ձագեր է հանել։ Նստում եմ գետնի վրա ու վախից կչկչում եմ, երբ նրանք իրար ետևից թռչում են երկինքը։ Երբեմն ասում եմ ինձ՝ չի կարելի այդպես փոքրոգի լինել, չի կարելի խանգարել նրանց․․․ Ա՛խ, Ռիխարդ, ի՜նչ սարսափելի բան է մայր լինելը։ Ախր ես էլ իմ ժամանակին հանդուգն էի, ինչ ասես չէի երևակայում իմ մասին․․․ Ասենք, ո՞վ ավելի լավ գիտի այդ բանը, քան դու, սիրելիս․․․ | ||
+ | |||
+ | Հայր։ Գիտեմ, թանկագինս։ | ||
+ | |||
+ | Մայր։ Ախր ես տանից փախա քեզ համար։ Եվ ոչ մի բանից չեի վախենում, պատրաստ էի թեկուզ կյանքս տալ։ Իսկ հիմա․․․ հիմա կուզեի ժլատի նման նստել սնդուկին, որի մեջ թաքցրած է այն, որով ես ապրում եմ, ու բոլորի վրա բղավել․ «Չե՛մ տա։ Չե՛մ տա»։ Առանց այդ էլ ես շատ բան եմ տվել, Ռիխարդ։ Նախ քեզ, ապա մեր Օնդրային։ Այլևս ինձանից ոչինչ չի կարելի պահանջել։ Հասկանում ես, ինձ վրա շատ թանկ է նստել այն, որ դուք անվանում եք․․․ հերոսություն․․․ Նախ դու, ապա Օնդրան։ | ||
+ | |||
+ | Հայր։ Ոչինչ, հոգյակս, Օնդրան զոհվեց սքանչելի մահով։ Սքանչելի ու ազնիվ։ | ||
+ | |||
+ | Մայր։ Այո, ազնիվ, ես գիտեմ։ Ձեզ անասելի ազնիվ է թվում ինչ֊որ բանի համար մեռնելը․ իսկ որ դրանով ինչ֊որ մեկը կորցնում է ձեզ՝ այդ մասին չեք մտածում։ Դե, դու, ասենք, ստիպված էիր մահվան գնալ, դու զինվոր էիր։ Բայց Օնդրային ոչ ոք չստիպեց։ Նա բժիշկ էր, զբաղվում էր գիտական հետազոտություններով։ Կարող էր աշխատել որևէ կլինիկայում․․․ և այն ժամանակ, հավանորեն, չէր վարակվի․․․ | ||
+ | |||
+ | Հայր։ Մանկիկս, այդ բանը պատահում է բժիշկների հետ։ Մեր գնդում ևս մի բժիշկ այդպես մահացավ։ Մի հազվագյուտ անուշ մարդ էր․ ես միշտ նրա հետ շախմատ էի խաղում։ Եվ հանկարծ վարակվեց խոլերայով․․․ | ||
+ | |||
+ | Մայր։ Բայց մեր Օնդրան բոլորովին կարիք չուներ մեկնել այնտեղ, գաղութներ։ Այդ բանում դու ես մեղավոր։ | ||
+ | |||
+ | Հայր։ Ի՞նչ ես ասում, աղավնյակս։ Ախր այն ժամանակ ես վաղուց արդեն պառկած էի գերեզմանում։ | ||
+ | |||
+ | Մայր։ Միևնույն է։ Դու միշտ նրան քաշում էիր այստեղ, քո աշխատասենյակը։ Միշտ հսկայական ազդեցություն ունեիր նրա վրա, սիրելիս։ Նա միշտ սովորում էր այստեղ, թաքնվում իր գրքերի մեջ, այստեղ ամբողջ ժամերով քայլում էր ու ծխում․․․ Եվ հենց այստեղ էլ մի գեղեցիկ օր հայտնեց ինձ․ «Մայրիկ, ես գնում եմ հասարակած, ուզում եմ աշխարհ տեսնել․․․»։ Իսկ այն մասին, որ այնտեղ պատրաստվում է կռվել դեղին տենդի դեմ․․․ մոռացավ ասել։ Դուք ինձանից միշտ էլ թաքցնում եք, թե մտքներումդ ինչ ունեք։ Ասում եք ինձ․ «Մայրիկ, ես միայն գնալու եմ այնտեղ ու ետ դառնալու․․․ »։ Իսկ հետո մնում եք այնտեղ․․․ Փախավ ինձանից, ինչպես գող։ | ||
+ | |||
+ | Մութ անկյունից խոսակիցներին է մոտենում Օնդրան։ Նա բժշկական սպիտակ խալաթով է։ | ||
+ | |||
+ | Օնդրա։ Ա՛խ, մայրիկ, ախր ես քեզ շատ անգամ էի բացատրել․․․ Ես չէի ուզում, որ դու անհանգստանաս։ Դրա համար էլ ոչինչ չասացի։ Ահա և բոլորը։ | ||
+ | |||
+ | Մայր։ Դու այդ անվանում ես «բացատրե՞լ»։ Այո, ինձ չանհանգստացնելու մասին դու մտածել ես, իսկ այն մասին, որ այնտեղ կարող ես վարակվել կամ փորձանքի գալ, այդ մասին չես մտածել։ Իսկ ես կմտածեի, Օնդրա։ Այդպես, սիրելիս։ | ||
+ | |||
+ | Օնդրա։ Իսկ դրանից քեզ ի՞նչ օգուտ, մայրիկ։ Մեկ է, ես կգնայի․․․ | ||
+ | |||
+ | Մայր։ Ա՛խ, Օնդրա, դու միշտ այնպես լուրջ, կշռադատված տղա էիր։ Առանց քեզ ես հաճախ չէի իմանա՝ ինչ անեմ։ Դու եղբայրներիդ համար փոխարինում էիր հորդ՝ այնպես ողջամիտ, արդարացի․․․ և հանկարծ՝ գնում ես հասարակած ու մեռնում այնտեղ դեղին տենդից։ Ինչ ուզում ես ասա, Օնդրա, բայց դու չպիտի այդ բանն անեիր, ո՛չ, ո՛չ, մի ասա։ | ||
+ | |||
+ | Հայր։ Հոգյակս, գիտես, բժիշկն էլ իր պարտականություններն ունի։ Մասնագիտությունն այդպիսին է, ճի՞շտ չէ, Օնդրա։ | ||
+ | |||
+ | Մայր։ Եվ ինչի՜դ էր այդ դեղին տենդը։ Կարող էիր մնալ տանը ու հիվանդներին բուժել․․․ կամ օգնություն ցույց տալ ծնող֊մայրերին։ | ||
+ | |||
+ | Օնդրա։ Լսիր, մայրիկ, ինքդ դատիր․ դեղին տենդից ամեն տարի հարյուր հազարավոր մարդիկ էին մեռնում։ Խայտառակություն կլիներ դրա դեմ միջոց չգտնել։ Դա պարզապես․․․ պարտք էր։ | ||
+ | |||
+ | Մայր։ Քո՞ պարտքը։ | ||
+ | |||
+ | Օնդրա։ Գիտության պարտքը։ Գիտես, մայրիկ, դա շատ ծանր ու տանջալից հիվանդություն է։ Եվ մարդիկ այնտեղ․․․ եթե տեսնեիր՝ ինչպես են մեռնում, ինքդ կասեիր․ «Օնդրա, այդպես թողնել չի կարելի»։ Դա զարհուրելի բան է, մայրիկ։ Մեկնումեկը պետք է որ անպայման գնար այնտեղ։ | ||
+ | |||
+ | Մայր։ Բայց ոչ պարտադիր կերպով դու։ Ոչ, Օնդրա, դու ինձ չես համոզի։ | ||
+ | |||
+ | Հայր։ Իսկ ինչո՞ւ ոչ նա։ Իմ կարծիքով, նա վատ գլուխ չուներ։ Իսկ նման դեպքերում պետք է գործի անցնեն ամենալավերը, մանկիկս։ | ||
+ | |||
+ | Մայր։ Եվ ուրեմն, ամենալավերը պետք է մեռնե՞ն։ | ||
+ | |||
+ | Հայր։ Ինչ արած։ Այլ կերպ չի կարելի, հոգյակս։ Ամենալավերը միշտ էլ պետք է առաջ գնան։ Օնդրա, կարող ես հանգիստ լինել․ դու ճիշտ վարվեցիր։ | ||
+ | |||
+ | Մայր։ Այո, իհարկե։ Դուք, տղամարդիկդ, միշտ համամիտ եք իրար։ Քեզ համար հեշտ է ասել՝ «դու ճիշտ վարվեցիր», իսկ եթե միայն իմանայիր՝ ինչ պատահեց ինձ, երբ հեռագիրն ստացա․․․ Դա պարզապես իմ գլխում չէր տեղավորվում։ «Տիկին, ձեր որդին ընկավ գիտության ճակատում, ինչպես հերոս․․․»։ | ||
+ | |||
+ | Հայր։ Այ տեսնում ես, մանկիկս՝ «ինչպես հերոս»։ Դրա համար արժեր մեռնել, այնպես չէ՞։ | ||
+ | |||
+ | Օնդրա։ Ա՛խ, ոչ, հայրիկ։ Դա ամենից քիչ էր հետաքրքրում ինձ։ Ես ձգտում էի միայն մի բանի՝ պարզել դեղին տենդի բնույթը։ Դրանում ոչ մի հերոսություն չկա։ Եթե մարդ զբաղվում է գիտությամբ, պետք է ուսումնասիրի երևույթների պատճառները։ Իսկ մնացյալը՝ անմտություն է։ Ամեն կարգի այդ հերոսությունները կամ պատիվը մանկական խաղալիքներ են, հայրիկ։ Բայց տալ մարդկանց մի փշուր նոր գիտելիք՝ այ դրա համար արժե զոհաբերություն կատարել։ | ||
+ | |||
+ | Մայր։ Իսկ դու հաջողության հասա՞ր։ | ||
+ | |||
+ | Օնդրա։ Ե՞ս։ Ոչ, մայրիկ։ Բայց ուրիշները՝ այո։ Մի շվեդ և մի ամերիկացի։ | ||
+ | |||
+ | Հայր։ Ցավալի է։ Ես ամերիկացիներին չեմ սիրում։ | ||
+ | |||
+ | Մայր։ Այ, տեսնում ես, Օնդրա։ Մի՞թե քո զոհաբերությունն անտեղի չէր։ Եվ անհարկավոր։ | ||
+ | |||
+ | Օնդրա։ Ոչ, մայրիկ։ Դու պարզապես չես հասկանում այդ։ | ||
+ | |||
+ | Մայր։ Այո, չեմ հասկանում։ Ես ընդհանրապես երբեք ձեզ չեմ հասկացել։ Իրժիից և այն երկուսից մի գլուխ հենց այդ եմ լսում․ «Մայրիկ, դու այդ չես հասկանում․․․»։ Չեմ հասկանում։ Չեմ հասկանում։ Հիսուս Քրիստոս, ես դադարում եմ ինքս ինձ հասկանալ։ Ախր դուք իմ մարմնի մասնիկներն եք․․․ Իսկ դու, Ռիխարդ, դու մտել ես իմ մեջ և լցրել ամբողջ մարմինս ու հոգիս․․․ Եվ ես ձեզ չե՞մ հասկանում։ Ի՞նչ մի առանձնահատուկ բան կա ձեր մեջ, այնպես արտասովոր ձերը, որ ես արդեն չեմ հասկանում։ | ||
+ | |||
+ | Օնդրա։ (մոտենում է նրան)։ Միայն թե մի հուզվիր, մայրիկ։ Քեզ վնաս է՝ քո սիրտը թույլ է։ | ||
+ | |||
+ | Մայր։ Չէ, սպասիր, երբ դուք փոքր էիք, հիշո՞ւմ ես, Օնդրա, ես ախր ձեզ լավ էի հասկանում։ Ես նստում էի տանը և հեռվից֊հեռու իմանում, թե ձեզանից որն է բակում ծունկը քերծել․ նա դեռ ցած չընկած, ես արդեն վազում էի։ Իսկ երբ դուք բոլորով նստում էիք սեղանի շուրջ, ես այնպես խորն էի զգում՝ այս ես եմ։ Այս բոլորը ես եմ։ Զգում էի ողջ էությամբ՝ այս երեխաները ես եմ։ Իսկ հիմա․ «Մայրիկ, դու այդ չես հասկանում»։ Ռիխարդ, այդ ի՞նչ օտար․․․ ու իմ հանդեպ թշնամական բան է հաստատվել նրանց մեջ։ | ||
+ | |||
+ | Հայր։ Գիտե՞ս ինչ, թանկագինս, նրանք արդեն չափահաս են․․․ և իրենց հետաքրքրություններն ունեն։ | ||
+ | |||
+ | Մայր։ Իսկ ես իմացել եմ միայն նրանց հետաքրքրությունները, հասկանո՞ւմ ես։ Ձեզանից ամեն մեկը մտածում է իր գործի, իր պատվի, իր կոչման և աստված գիտե էլի ինչ֊որ մեծ֊մեծ բաների մասին, որ ես անկարող եմ հասկանալ։ Իսկ ես ― ես միշտ մտածել եմ միայն ձեր մասին։ Ես, ձեզանից բացի, ուրիշ կոչում չեմ ունեցել։ Գիտեմ, դրանում ոչ մի բան չկա ― միայն նեղություններ ու սեր։ Բայց երբ սեղան նստելիս ճաշ էի մատուցում ձեզ, հինգ երեխաներիդ, այնպիսի զգացում էի ունենում, ասես եկեղեցական արարողություն եմ կատարում։ Ա՛խ, Օնդրա, չես կարող պատկերացնել, թե առանց քեզ սեղանն ինչպես դատարկ է։ | ||
+ | |||
+ | Օնդրա։ Ես շատ ցավում եմ, մայրիկ։ | ||
+ | |||
+ | Մայր։ Այո, դուք իրավացի եք, ես այդ, երևի, չհասկանամ․․․ Հայրդ զոհվեց, որովհետև անհրաժեշտ էր բնիկներին սպանել։ Իսկ դու, Օնդրա, դու մեռար, որովհետև գնացիր նրանց կյանքը փրկելու։ Չէ, ինչպես երևում է, ես իսկապես հիմար եմ։ Դուք անում եք ուղղակի իրար հակառակ բաներ, իսկ հետո ասում ինձ․ «Այստեղ մեծ խնդիրներ կան, թանկագինս, դու այդ հասկանալ չես կարող»։ Ձեզանից մեկը ինչ֊որ բան կկառուցի, մյուսը կքանդի, երկուսով էլ կասեք ինձ․ «Մայրիկ, դա խիստ կարևոր է։ Մենք պետք է գործենք այսպես, թեկուզ և մեր կյանքի գնով»։ Կյանքի՜։ Ձեզ համար հեշտ է ասելը։ Ամեն մարդ կարող է մեռնել, իսկ ահա կորցնել ամուսնուն կամ որդուն, ― տեսնեիք, թե այդ ի՞նչ է նշանակում․․․ տեսնեիք․․․ | ||
+ | |||
+ | Օնդրա։ Մայրիկ, այստեղ դու, թերևս․․․ իրավացի ես։ | ||
+ | |||
+ | Մայր։ Թեկուզ և ոչ․․․ Ինձ իրավացիություն հարկավոր չէ, ինձ հարկավոր եք դուք, հարկավոր են իմ երեխաները։ Դու չպետք է մեռնեիր, Օնդրա։ Դու այնպիսի անուշ, լուրջ պատանի էիր․․․ Դու հարսնացու ունեիր, տղաս, ուզում էիր ամուսնանալ․․․ Այդ մեկը ես կարծես հասկանում եմ, այնպես չէ՞։ | ||
+ | |||
+ | Օնդրա։ Այո, իհարկե, մայրիկ։ | ||
+ | |||
+ | Մայր։ Այ, տեսնո՞ւմ ես։ | ||
+ | |||
+ | Պարտեզից լսվում է երկու կրակոց։ | ||
+ | |||
+ | Հայր։ (գլուխը բարձրացնում է)։ Այս ի՞նչ է։ | ||
+ | |||
+ | Մայր։ Ոչինչ։ Տղաները կրակում են նշանին։ Կորնելը և Պետրը։ | ||
+ | |||
+ | Հայր։ Շատ լավ է։ Ով կրակել չգիտի, ոչ մի բանի պիտանի չէ։ | ||
+ | |||
+ | Մայր։ Մեր Տոնին չի կրակելու։ Նա ուրիշ բնավորություն ունի։ Օնդրան էլ չէր սիրում կրակել, ― այնպես չէ՞, Օնդրա։ Դու նույնպես ուրիշ ոչինչ չէիր ուզում ճանաչել, բացի գրքերից, ինչպես Տոնին․․․ | ||
+ | |||
+ | Օնդրա։ Միայն թե, մայրիկ, Տոնիի համար դա հաշիշի նման մի բան է, նա արթմնի երազներ է տեսնում։ Իսկ դա վատ է։ | ||
+ | |||
+ | Մայր։ Բայց ախր նա դեռ երեխա է։ | ||
+ | |||
+ | Օնդրա։ Դու միշտ էլ նրան երեխա կհամարես։ | ||
+ | |||
+ | Մայր։ Այո, որովհետև նա թույլ է։ | ||
+ | |||
+ | Հայր։ Հոգյակս, դու պետք է նրա վրա ազդես, որպեսզի նա որևէ լուրջ գործով զբաղվի։ | ||
+ | |||
+ | Մայր։ Ոչ, ոչ։ Ես չեմ ուզում, որ Տոնին արդեն հիմա գլուխը լցնի այնպիսի բաներով․․․ Ոչ, ես նրան այստեղ չեմ թողնի․․․ | ||
+ | |||
+ | Հայր։ Ինչո՞ւ։ | ||
+ | |||
+ | Մայր։ Որովհետև դուք կաշխատեք ազդել նրա վրա, կսկսեք շշնջալ նրա ականջին․ «Տղամարդ եղիր, Տոնի, տղամարդ եղիր։ Որևէ բան արա։ Գնա մեռնելու հանուն փառքի, պատվի, ճշմարտության․․․»։ Ոչ, ես այդ չեմ ուզում լսո՞ւմ եք։ Տոնիին հանգիստ թողեք։ | ||
+ | |||
+ | Հայր։ Բայց մայր, դու հո չես ուզում Տոնիին աղջիկ դարձնել։ | ||
+ | |||
+ | Մայր։ Ես ուզում եմ, որ նա իմը լինի։ Դու նրա նկատմամբ ոչ մի իրավունք չունես, Ռիխարդ։ Տոնին ծնվել է քո մահվանից հետո։ Տոնին իմն է, միայն իմը, հասկացիր։ Նա այստեղ անելիք ունի։ | ||
+ | |||
+ | Օնդրա։ Ըստ երևույթին մայրիկը մեզ համարում է վատ հասարակություն։ | ||
+ | |||
+ | Մայր։ Այո, որովհետև դուք մեռած եք․․․ | ||
+ | |||
+ | Պարտեզից կրակոցներ են լսվում։ | ||
+ | |||
+ | Օնդրա։ Մայրիկ, դու մեզանից վախենո՞ւմ ես։ | ||
+ | |||
+ | Մայր։ Ես ինչպե՞ս կարող եմ վախենալ ձեզանից։ Մոտ եկ, Օնդրա, թող մի լավ նայեմ քեզ։ Այդ սպիտակ խալաթը քեզ շատ է սազում․․․ Իսկ ես միշտ էլ պատկերացրել եմ, թե դու ինչպես կկանգնես իմ գլխավերևը, երբ․․․ երբ ես կբաժանվեմ երեխաներից․․․ | ||
+ | |||
+ | Օնդրա։ Ի՞նչ ես ասում, մայրիկ։ Դու դեռևս երկար կլինես նրանց հետ։ Եվ երբեք չես հեռանա նրանցից․․․ | ||
+ | |||
+ | Հայր։ Մեր մայրիկը շատ ավելի ուժեղ է, քան ինքը կարծում է։ (Մոտենում է շախմատի սեղանիկին։) Ո՞վ է այստեղ խաղացել, սիրելիս։ | ||
+ | |||
+ | Մայր։ Կորնելն ու Պետրը։ Դա, կարծեմ, քո խնդիրն է։ | ||
+ | |||
+ | Հայր։ Այո, տեսնում եմ։ Ես մի ժամանակ սկսեցի լուծել այն․․․ Գեղեցիկ խնդիր է։ | ||
+ | |||
+ | Մայր։ Տղաները դրա պատճառով կռվեցին։ Կորնելն ուզում էր, որ Պետրը գնա դե հինգ։ | ||
+ | |||
+ | Հայր։ Ճիշտ է։ Ես դե հինգ գնացի։ | ||
+ | |||
+ | Մայր։ Իսկ Պետրն ասաց, որ կա և ուրիշ լուծում։ Այդ երկուսը շարունակ կռվում են։ | ||
+ | |||
+ | Հայր։ (մտածում է խնդրի մասին)։ Ուրիշ լուծո՞ւմ։ Հը՜մ, հետաքրքիր է․․․ Դա, երևի շախմատային նոր դպրոց է։ Այդ դեպքում անհրաժեշտ է առաջ շարժել զինվորը․․․ Հետաքրքիր է։ Այո, թերևս, Պետրը մասամբ իրավացի է․․․ | ||
+ | |||
+ | Դռնից բոլորովին անաղմուկ ներս է մտնում Իրժին օդաչուի կոմբինեզոնով։ | ||
+ | |||
+ | Իրժի։ Բարի երեկո, մայրիկ։ Բարև հայրիկ։ Ողջույն Օնդրա։ | ||
+ | |||
+ | Հայր։ (շուռ է գալիս)։ Ա՛, ո՜ւմ եմ տեսնում։ Ի՛րժի։ | ||
+ | |||
+ | Օնդրա։ Բարև։ | ||
+ | |||
+ | Մայր։ Ինչո՞ւ այդպես վաղ, Իրժի։ Դու այսօր թռե՞լ ես։ | ||
+ | |||
+ | Իրժի։ Թռել եմ, մայրիկ։ Այսօր հիանալի էի թռչում։ | ||
+ | |||
+ | Մայր։ Համենայն դեպս, լավ է, որ արդեն տանն ես։ Տանել չեմ կարող, երբ դու թռչում ես։ Ես այնպես եմ սարսափում․․․ Ապրես, որ իսկույն վերադարձար։ | ||
+ | |||
+ | Իրժի։ Ինչպես տեսնում ես, մայրիկ, առաջինը քեզ եմ այցելում։ | ||
+ | |||
+ | Հայր։ Ճիշտ է։ Իսկ այս կոստյումը քեզ շատ է սազում։ | ||
+ | |||
+ | Մայր։ (սարսափած կիսաբարձրանում է տեղից)։ Սպասիր․․․ Իրժի, դու տեսնում ես․․․ հայրիկին․․․ և Օնդրայի՞ն։ | ||
+ | |||
+ | Իրժի։ Տեսնում եմ, մայրիկ։ Ինչո՞ւ չպիտի տեսնեմ։ | ||
+ | |||
+ | Մայր։ Բայց ախր նրանք ․․․ ախր նրանք մեռա՜ծ են, Իրժի։ Դու ինչպե՞ս կարող ես տեսնել․․․ Ինչպե՞ս կարող ես խոսել նրանց հետ․․․ Ի՛րժի։ | ||
+ | |||
+ | Իրժի։ Հասկանում ես, մայրիկ․․․ Միայն չբարկանաս, լա՞վ։ Հասկանում ես, հանկարծ ինքնաթիռը դավաճանեց ինձ․․․ Ուրիշ ոչինչ։ | ||
+ | |||
+ | Մայր։ Իրժի, քեզ որևէ բա՞ն պատահեց։ | ||
+ | |||
+ | Իրժի։ Չէ, ոչինչ, մայրիկ։ Ես նույնիսկ ոչ մի ցավ չզգացի։ Պարզապես հանկարծ ինքնաթիռի թևը այրվեց, իսկ հետո․․․ | ||
+ | |||
+ | Մայր։ Իրժի, դու ինձանից ինչ֊որ բան ես թաքցնում։ | ||
+ | |||
+ | Իրժի։ Մայրիկ, միայն թե դու մի բարկանա․․․ Բանն այն է, որ․․․ ես ջախջախվեցի։ | ||
+ | |||
+ | Մայր։ դո՛ւ․․․ դո՛ւ․․․ | ||
+ | |||
+ | Իրժի։ Մայրիկ, թանկագինս, խնդրում եմ, մի հուզվիր։ | ||
+ | |||
+ | Մայր։ Ուրեմն դու մեռա՞ծ ես․․․ Իրժի։ | ||
+ | |||
+ | Իրժի։ Այո, մայրիկ։ Դա այդպես է կոչվում․․․ | ||
+ | |||
+ | Մայր։ (հեկեկում է)։ Տե՜ր աստված։ Ի՛րժի։ Ի՛րժի։ | ||
+ | |||
+ | Օնդրա։ Կամաց, կամաց, մայրիկ։ Հանգստացիր։ | ||
+ | |||
+ | Մայր։ Իրժի, դու հեռացար ինձանից, դու ջախջախվեցիր։ | ||
+ | |||
+ | Հայր։ Հոգյակս, դու պետք է արիաբար կրես այդ կորուստը։ Դու հո տեսնում ես, որ նա զոհվել է հերոսի նման։ Դա եղել է գեղեցիկ մահ։ | ||
+ | |||
+ | Մայր։ (ասես քարացած)։ Գեղեցիկ մահ։ Ահա և հասար դրան, Ռիխարդ։ Հասա՛ր։ | ||
+ | |||
+ | Իրժի։ Բայց ախր ոչ ոք մեղավոր չէ, մայրիկ։ Դե, իսկ շարժիչը ամոթով թողեց։ Ես, իսկապես, ինքս էլ չգիտեմ, թե այդ ինչպես եղավ։ | ||
+ | |||
+ | Մայր։ Իմ Ի՛րժի․․․ (Հեծկլտալով ընկնում է բազկաթոռին։) | ||
+ | |||
+ | Օնդրա։ Ձեռք մի տուր։ Թող արտասվի, հանգստանա։ (Կանգնում է մոր կողքին։) | ||
+ | |||
+ | Հայր։ (Իրժիին մի կողմ է տանում)։ Իրժի, իսկ ի՞նչ էիր ուզում փորձել։ | ||
+ | |||
+ | Իրժի։ Ուզում էի բարձրության ռեկորդ սահմանել, հայրիկ։ Բեռով։ Մեկ և կես տոննա։ | ||
+ | |||
+ | Հայր։ Իսկ այդպիսի ռեկորդը նշանակություն ո՞նի։ | ||
+ | |||
+ | Իրժի։ Իհարկե, հայրիկ։ Օրինակ, պատերազմի դեպքում․ թռչել առավելագույն բարձրության վրա՝ ռումբի ամենամեծ բեռով։ | ||
+ | |||
+ | Հայր։ Ճշմարիտ է։ Դա դատարկ բան չի։ | ||
+ | |||
+ | Իրժի։ Կամ պարզապես օդային տրանսպորտի համար․ ախր այնտեղ, այդպիսի բարձրության վրա, արդեն ոչ քամի կա, ոչ ամպեր։ Դա կարող է հսկայական նշանակություն ունենալ։ | ||
+ | |||
+ | Հայր։ Իսկ դու ի՞նչ բարձրության հասար։ | ||
+ | |||
+ | Իրժի։ Տասներկու հազար մետրից մի փոքր ավելի։ Եվ այդտեղ հանկարծ շարժիցն սկսեց ծռություններ անել․․․ | ||
+ | |||
+ | Հայր։ Դա ռեկո՞րդ է։ | ||
+ | |||
+ | Իրժի։ Այո, հայրիկ։ Տվյալ կարգի ինքնաթիռների համար՝ համաշխարհային ռեկորդ է։ | ||
+ | |||
+ | Հայր։ Հիանալի է։ Ես շատ ուրախ եմ, տղաս։ | ||
+ | |||
+ | Իրժի։ Միայն․․․ երբ ես շրմփացի գետին, ստացվեց սարսափելի շիլաշփոթ։ Երևի բարձրաչափը ջարդվեց։ Ափսոս։ | ||
+ | |||
+ | Հայր։ Ինչո՞ւ։ | ||
+ | |||
+ | Իրժի։ Այժմ չի կարելի հաստատել, որ ես հասել եմ այդպիսի բարձրության։ | ||
+ | |||
+ | Հայր։ Իրժի, դա կարևոր չէ։ Միայն դե դու իսկապես հասած լինես։ | ||
+ | |||
+ | Իրժի։ Ախր ոչ ոք չի իմանա։ | ||
+ | |||
+ | Հայր։ Բայց այդ բանն արված է՝ ահա թե որն է ամենագլխավորը։ Իսկ ո՛ւմ մտքով կանցներ։ Միշտ այնպիսի չարաճճին էիր․․․ Դե, շնորհավորում եմ քեզ, տղաս։ | ||
+ | |||
+ | Մայր։ (տնքում է)։ Ի՛րժի․․․ Ի՛րժի․․․ | ||
+ | |||
+ | Օնդրա։ Հանգստացիր, մայրիկ։ | ||
+ | |||
+ | Հայր։ Մի լար, հոգյակս։ Չարչարանքն արժեր։ Դե, ճշմարիտ, կարիք չկա արտասվել։ Դու դեռ թաղման հետ կապված այնքան հոգսեր կունենաս։ | ||
+ | |||
+ | Իրժի։ Մայրիկ, միայն երբ ինձ բերեն, չնայես վրաս, լա՞վ։ Այն, ինչ որ կբերեն, արդեն․․․ արդեն ես չեմ։ Ես նա եմ, ինչ եղել եմ․․․ և այդպես էլ կմնամ քեզ համար ընդմիշտ, այնպես չէ՞։ | ||
+ | |||
+ | Մայր։ Ինչո՞ւ ինձ չասացիր, որ ուզում ես այդքան վերև բարձրանալ։ Ես քեզ չէի թողնի։ | ||
+ | |||
+ | Իրժի։ Դե, ինչ ես ասում, մայրիկ։ Ես պարտավոր էի թռչել։ | ||
+ | |||
+ | Մայր։ Եվ այդ ինչպես խելքիդ փչեց, Իրժի։ Ինչի՞դ էր հարկավոր այդ ռեկորդը։ | ||
+ | |||
+ | Իրժի։ Գիգտե՞ս, երբ այդպիսի լավ մեքենա ունես․․․ դե չէ, մայրիկ, դու այդ չես հասկանա։ Պարզապես․․․ այնպես է ձգում․․․ Մեքենան ինքն է քեզ վեր բարձրացնում․․․ | ||
+ | |||
+ | Դռան թակոց | ||
+ | |||
+ | Հայր։ (հանգցնում է իր դիմանկարի դիմացի սեղանին դրված լամպը)։ | ||
+ | |||
+ | Սենյակում համարյա լիակատար խավար է։ | ||
+ | |||
+ | Հոգյակս, քեզ մի մաշիր։ | ||
+ | |||
+ | Մայր։ Իմ Ի՜րժին։ Այնպես բարեկազմ, գեղեցիկ տղա էր։ Հանուն ինչի՞․․․ հանուն ինչի՞․․․ | ||
+ | |||
+ | Իրժի։ (ավելի ու ավելի ցածրացնելով ձայնը)։ Դու այդ չես հասկանա, մայրիկ, դու այդ չես կարող հասկանալ․․․ | ||
+ | |||
+ | Դռան թակոց։ | ||
+ | |||
+ | Օնդրա։ (շշուկով)։ Հանգստացիր, մայրիկ։ Տոկուն եղիր։ | ||
+ | |||
+ | Հայր։(շշուկով)։ Մնաս բարով, սիրելիս։ | ||
+ | |||
+ | Թակոց։ | ||
+ | |||
+ | Մայր։ (վեր է կենում)։ Այո՛։ | ||
+ | |||
+ | Բացվում է դուռը։ Սենյակ խուժող ցերեկային վառ լույսով լուսավորված շեմքին կանգնած է Կորնելը։ | ||
+ | |||
+ | Կորնել։ Ներիր, մայրիկ․․․ ես չէի ուզում քեզ անհանգստացնել․․․ բայց․․․ պետք է մի բան ասեմ։ | ||
+ | |||
+ | Մայր։ Այո։ | ||
+ | |||
+ | Կորնել։ Հենց նոր մեզ հայտնեցին․․․ գիտես․․․ Մեր Իրժին․․․ ինչ֊որ բան է պատահել ինքնաթիռին․․․ միայն թե մի վախենա, մայրիկ։ Ոչ մի սարսափելի բան․․․ | ||
+ | |||
+ | Մայր։ Այո։ | ||
+ | |||
+ | Կորնել։ Բայց Իրժին․․․ Մայրի՛կ։ Դու արդեն գիտե՞ս։ | ||
+ | |||
+ | |||
+ | :::::::::::Վարագույր։ | ||
+ | |||
+ | |||
+ | |||
+ | |||
+ | |||
+ | |||
+ | <references /> |
14:53, 21 Սեպտեմբերի 2015-ի տարբերակ
հեղինակ՝ Կարել Չապեկ |
Այս պիեսի գաղափարը հեղինակին հուշել է նրա կինը, նյութը տվել է մեր ապրած ժամանակը, իսկ գրելու անմիջական շարժառիթ ծառայել է մի նկարազարդում, որը պատկերում էր այրի մի կնոջ՝ ծունկի եկած ներկա պատերազմի թատերաբեմերից մեկում։ Պիեսը կարծեք թե ինչ֊որ նախնական բացատրությունների կարիք չի զգում։ Հեղինակը խնդրում է միայն, որ մոր շուրջը հավաքվող մեռածներին բեմում պատկերեն ոչ թե սարսափելի ուրվականների տեսքով, այլ իբրև հասարակ ու բարի, կենդանի մարդկանց։ Նրանք իրենց պահում են ամենասովորական ձևով, տնային սովորական պայմաններում, հանգստավետ լամպի լույսի տակ։ Նրանք ճիշտ և ճիշտ այնպիսին են, ինչ որ էին կյանքում, որովհետև մոր համար ընդմիշտ մնացել են այդպես, տարբերությունը միայն այն է, որ մայրը այլևս չի կարող ձեռքը դիպցնել նրանց ու մեկ էլ, թերևս, այն, որ նրանք փոքր֊ինչ ավելի քիչ աղմուկ են բարձրացնում, քան մենք, ողջերս։
- Գործող անձինք
Մայր։
Հայր։
Օնդրժեյ։
Իրժի։
Կորնեն։
Պետր։
Տոնի։
Պապ։
Տղամարդու ձայն ռադիոյով։
Կանացի ձայն ռադիոյով։
Հոր աշխատասենյակը։ Պատուհանները լայն բացված են։ Մեջտեղի պատին հոր մեծ դիմանկարն է սպայական համազգեստով, նրանից աջ ու ձախ՝ թրեր, ճկասուսերներ, ատրճանակներ, հրացաններ, երկար փողակներով ծխամորճեր, գաղութային երկրներից բերած ամեն կարգի տեսարժան իրեր ― նիզակներ, վահաններ, նետ֊աղեղներ, կեռ դաշույններ, այլև եղջերվի եղջյուրներ, իշայծամների գանգեր և որսորդական այլ ավար։ Կողքի պատերն զբաղեցնում են գրադարակները, փորագրած պահարանները և հենարանը՝ մաքուր փայլեցրած հրացաններով․ հենց այդտեղ էլ կախված են արևելյան կտորներ, գազանների մորթիներ և աշխարհագրական քարտեզներ։ Ընդհանրապես սենյակը կահավորված է տղամարդու ճաշակով․ ծանր գրասեղան, սեղանի վրա՝ բառարաններ, գլոբուս, ծխախոտի տուփեր, ծխամորճներ, շրապնելի բաժակներ, որոնք փոխարինում են պրեսպապյեին, և այլն։ Թուրքական բազմոց, մաշված բազկաթոռներ ու աթոռներ, մավրիտանական սեղանիկ գրամոֆոնով։ Պահարաններում՝ սպայական ֆուրաժկաներ ու սաղավարտներ։ Բացի դրանից, ամենուրեք զանազան էկզոտիկ իրեր՝ նեգրական դիմանկար և այլ մանրուք, որ երեսուն տարի սրանից առաջ սովորաբար տուն էին բերում գաղութներից ու մյուս հեռավոր երկրներից։ Այդ ամենը բավական հնատարազ տեսք ունի և կարգին խարխլվել է․ աշխատասենյակն ավելի շատ նման է ընտանեկան թանգարանի, քան բնակելի սենյակի։
Բազմոցին նստել է Տոնին, ոտքերով ելած նրա վրա ու ծնկները բարձր տնկած․ նրա ծնկներին դրված է հաստ մի գիրք, գրքի վրա նա դրել է մի թերթ թուղթ և ինչ֊որ բան է գրում։ Մերթ ընդ մերթ շշնջյունով կարդում է գրածը, ձեռքով տակտ խփելով, երբեմն դժգոհությամբ օրորում է գլուխը, ինչ֊որ բան ջնջում, ուղղում է ու նորից սկսում կամացուկ վանկարկել։
Ներս է մտնում Պետրը, մի երգ շվշվացնելով։
Պետր։ Ա՜, Տոնի։ Դե, գործերդ ինչպե՞ս են։ (Մոտենում է գրասեղանին և, շարունակելով շվշվացնել, ցրված պտտում է գլոբուսը։)
Տոնի։ Ի՞նչ։
Պետր։ Ոտանավո՞ր ես հորինում։
Տոնի։ Մտքովս էլ չի անցնում։ (Գրած թերթիկն շտապ թաքցնում է գրքի մեջ։) Իսկ քո ի՞նչ գործն է, իսկապես։
Պետր։ Հեչ։ (Ձեռքերը խոթելով գրպանները, մոտենում է Տոնիին և, շշվշվացնելով, նայում է նրան։) Հապա, ցույց տուր։
Տոնի։ (ցույց տալով, թե գիրք է կարդում)։ Ի՞նչ ես ասում։ Այնպիսի անմտություն է որ․․․
Պետր։ Հը՜մ․․․ (Կատակով քաշում է Տոնիի մազերից։) Դե լավ, լավ։ Է՛խ, դու․․․ (Դանդաղ մոտենում է գրասեղանին, բացում ծխախոտի տուփերից մեկն ու ծխամորճ է լցնում իր համար։) Ինչպես երևում է, ավելի լավ զբաղմունք չե՞ս գտնում։ (Դուրս է քաշում սեղանի միջին դարակը։)
Տոնի։ Իսկ դո՞ւ ինչով ես զբաղված։
Պետր։ Ե՞ս։ Ոչնչով։ (Հանում է դարակից քրքրված մի գրքույկ ու սկսում թերթել։) Եթե կարելի է այդպես արտահայտվել, տենդագին ոչինչ չանելով։ Իմ ժամը դեռ չի եկել, Տոնի։ (Մոտենում է շախմատի սեղանիկին ու նստում նրա մոտ։) Հիմա տեսնենք այս խնդիրը, հայրիկը քիչ էր մնում լուծի, բայց այդպես էլ չհասցրեց․ փորձենք մենք․․․ (Շարում է մի քանի սպիտակ ու սև ֆիգուր և գրքույկով ստուգում դիրքը։)
Տոնի։ (անվճռականորեն)։ Պետր, դու ոչինչ չգիտե՜ս․․․
Պետր։ (ցրված)։ Այո՞։
Տոնի։ Իրժի մասին։
Պետր։ Իսկ ի՞նչ։
Տոնի։ Նա չի՞ պատրաստվում․․․ Ինչ֊որ ռեկորդ սահմանել այսօր։
Պետր։ Ինչո՞ւ ես կարծում։
Տոնի։ Հասկանում ես, երեկ երեկոյան նա հանկարծ ասաց․ «Տոնի, վաղը դու ինձ ձեռքով կանես։ Ես պատրաստվում եմ մի բան անել»։ Նա ասաց՝ ժամը երեքին․․․
Պետր։ Ժամը երեքի՞ն։ (Նայում է ժամացույցին։) Նշանակում է շուտով։ Նա մեզ ոչ մի խոսք չի ասել․․․ (Շարունակում է շվշվացնելով, ֆիգուրները շարել տախտակին։) Երևի, չէր ուզում մայրիկն իմանա։ Նա միշտ այնպես է հուզվում, երբ Իրժին թռչում է․․․ Դու նրա մոտ բան չասես, հասկացա՞ր։ (Նայում է գրքույկին, ապա մտածում շախմատի խնդրի մասին։) Հը՜մ, դե հինգ․․ դե հինգ․․․ Հայրիկն այստեղ նշել է, որ առաջին քայլը պետք է լինի դե հինգ, բայց իմ կարծիքով ինչ֊որ այդպես չի․․․ Գիտես, Տոնի, ես երբեմն մտածում եմ՝ հայրիկն ինչպես է նեղվել գաղութներում, դրա համար էլ, զբաղվել է շախմատային խնդիրներով։
Տոնի։ Իսկ դո՞ւ ինչ։ Նույնպե՞ս նեղվում ես։
Պետր։ Անասելի կերպով։ Դեռևս ոչ մի հարյուրամյակ այնպիսի խառնաշփոթություն չի տեսել, ինչպես հիմա է։ (Շուռ է գալիս Տոնիի կողմը)։ Հապա, Տոնի, ֆոկուսները բավական են, ցույց տուր ոտանավորը։
Տոնի։ Ի՜նչ ես ասում։ Ի՞նչ ոտանավոր․․․ Դեռ պատրաստ չի։
Պետր։ (Մոտենում է նրան)։ Դե, լավ, լավ։
Տոնի։ (Տալիս է դրստած թերթիկը)։ Դե, բան չի ստացվել։ Դու կծիծաղես։
Պետր։ Ես միայն կնայեմ՝ ուղղագրական սխալներ չկա՞ն։ (Դանդաղ ուշադիր կարդում է բանաստեղծությունը։)
Ներս է մտնում Կորնելը հրացանը ձեռքին։
Կորնել։ Ա՜, պարզվում է դուք այստե՞ղ եք։ (Շրխկացնում է փակաղակը։) Հասկանում եք, ստիպված էի այս անիծյալ բանը մաս֊մաս անել, բայց դրա փոխարեն հիմա ոնց որ խաղալիք՝ բավականություն է միայն։ (Հրացանը դնում է հենակին։) Հարկավոր է փորձել, Պետր․․․ Ուրեմն ինչո՞վ եք զբաղված այստեղ, տղաներ։ (Հենակից վերցնում է մյուս հրացանը և փորձում փակաղակը։)
Տոնի։ (Առանց աչքը Պետրից կտրելու։) Ոչ մի բանով․․․
Պետր։ Տոնի, այստեղ քեզ մոտ մի քառյակում երկու վանկ ավել է։
Տոնի։ Ո՞ր։ Ցույց տուր։
Պետր։ Այն քառյակում, որն սկսվում է «Բայց ահա գալիս է չքնաղ անծանոթուհին» բառերով։
Կորնել։ (Հոգացողոըթյամբ փչում է փակաղակի վրա)։ Ա՜, ստեղծագործական տվայտանքներ։ Մեր Տոնին նորի՞ց հանգերի իշխանության տակ է։ (Հրացանը դնում է սեղանին, հանում արկղից հրացանի յուղն ու խծուծը։)
Պետր։ Ասա, խնդրեմ, ո՞վ է այդ չքնաղ անծանոթուհին։
Տոնի։ (Վեր է թռչում տեղից ու աշխատում թերթիկը խլել նրա ձեռքից)։ Տուր այստեղ։ Ես գիտեմ, որ բան դուրս չի եկել։ Թո՛ղ, ես կայրեմ։
Պետր։ Դե սպասիր։ Ես միանգամայն լուրջ եմ հարցնում։ Տոնի, հիմարություն մի անի։ Ի դեպ, ոտանավորը բոլորովին էլ այդքան վատը չէ։
Տոնի։ Չք, իսկապե՞ս։
Պետր։ (Կարդում է մտքում)։ Առանց հանաքի։ Իսկապես, վատ չի հնչում, պատանի Արիոն։
Տոնի։ Այդ դեպքում դու ինքդ պիտի գլխի ընկնես, թե ով է այդ անծանոթուհին։
Պետր։ Դու գովերգում ես․․․ մա՞հը։ (Վերադարձնում է ոտանավորը։)
Տոնի։ Եթե հասկացել ես, էլ ինչո՞ւ ես հարցնում։
Պետր։ Ես պարզապես զարմանում եմ, որ դու այդպիսի կրքոտությամբ մահ ես կոչում։ Ախր դու դեռ բոլորովին երեխա ես։
Կորնել։ (Գրասեղանին մաքրում է հրացանը)։ Հենց նրա համար, որ երեխա է։ Տոնին համաշխարհային վիշտ ունի։ «Օ՜, չքնաղ անծանոթուհի, ամոքիր իմ վիշտը»։ Իսկ ես վճռականորեն չեմ հասկանում, թե մահվան մեջ ինչ չքնաղ բան կարող է լինել։ Թերևս միայն․․․
Պետր։ Թերևս միայն՝ երբ գիտես ինչի համար ես մեռնում։ Այդպե՞ս է։
Կորնել։ Ճիշտ է։ Ոսկի խոսքեր, Պետրշիչեկ։ Օրինակ, ձողին կարած ձեր սև լաթի կտորի համար։ Մահ բարիկադներում, և ոչ այլ կերպ։ Մեր Պետրը ավելի էժան գնով չի զիջի, թրա՛խ֊տարա֊րա՜խ։
Տոնի։(համարյա լալով)։ Վե՛րջ տվեք։ Նորից պիտի կռվեք։
Պետր։ (նստում է շախմատի սեղանի մոտ)։ Չենք կռվի, չենք կռվի, փոքրիկ։ Գոնե ես չեմ պատրաստվում կռվել։ Այդ էր պակաս, որ ուշադրություն դարձնեի, թե ինչ է ասում այս զառամյալ, չարացած, հետադեմ բրածոն։ Ինչ արած, նա ծնվել է ինձանից կես ժամ առաջ։ Եվ, հասկանո՞ւմ ես, հենց այդ պահին մեր միջև անցել է սերնդաբաժան սահմանագիծը։ Բայց պատմության անիվը չի կարելի ետ պահել։ Արդեն լսվում է նոր սերնդի քայլերի ձայնը, այն սերնդի, որը ծնվել է կես ժամ ուշացումով․․․ (Քայլ է անում շախմատի տախտակին)։ Հը՜մ, դե հինգ․․․ դե։ Ոչ, երևի քայլենք այնպես, ինչպես հայրիկն էր մտածում, ոչինչ դուրս չի գա։ (Ֆիգուրը ետ է դնում։)
Կորնել։ Տոնի, իսկ քո բանաստեղծությունը չե՞ս ցույց տա ինձ։
Տոնի։ Նախ ուզում եմ հղկել ինչպես հարկն է։
Կորնել։ (խծուծով սրբում է մատները)։ Թող, ինչպես որ կա։ Ինչքան մի բան շատ ես վերափոխում, այնքան վատ է ստացվում։
Տոնի։ (թերթիկը մեկնում է նրան։) Բայդ դու ինձ ձեռք չես առնի, չէ՞, Կորնել։
Պետր։ (թեքվելով շախմատի տախտակին)։ Հանգիստ կաց, Կորնելը կատակել չի սիրում։ Նա միայն կստուգի, թե արդյոք քեզ մոտ ինչ֊որ ավերիչ տենդեցներ չկա՞ն, օրինակ՝ ազատ ոտանավոր․․․
Տոնի։ Դե ոչ, սա գրված է սովորական ոտանավորով։
Պետր։ Դա քո բախտից է, Տոնի։ Թե չէ Կորնելը քեզ պետական դավաճան կհայտարարեր ու բոլշևիկ։ Դու չպետք է զբաղվես հիմքերի կործանումով։ Այդ բանը թող ինձ։ Մեր ընտանիքում խրտվիլակի պարտականությունները ես եմ կատարում․․․ Իսկ ինչ, եթե այս փիղը խաղանք։ (Բացասաբար շարժում է գլուխը)։ Ոչ, այդ դեպքում ես կմերկացնեի իմ կուրծքը, և սպիտակները կհարվածեին ուղիղ սրտիս։ Ստո՛պ․․․ «Բայց ահա գալիս է չքնաղ անծանոթուհին»․․․
Տոնի։ Մի խանգարիր Կորնելին կարդալու։
Պետր։ Ներիր, չէի նկատում, որ մտածում եմ բարձրաձայն։ Այ թե հռետորական տաղանդը մարդուն ուր է հասցնում։
Կորնել։ (վերադարձնում է բանաստեղծությունը)։ Սարսափելի է։
Տոնի։ Այդքան վա՞տ է։
Կորնել։ Պարզապես վրդովեցուցիչ է։ Պետր, այս մանչուկից բանաստեղծ դուրս կգա․․․ Այսպիսի հարգարժան սպայական ընտանիքում․․․ Ինչ ես կարծում, մի լավ տուր չտա՞լ սրան։
Տոնի։ (ցնծալով)։ Չէ, չէ, ասա, իսկապե՞ս քեզ դուր եկավ։
Կորնել։ (գզգզում է նրա մազերը)։ Դու պետք է սովորես։ Բայց մահվանը հանգիստ թող։ Դա մայրիկի բալաների բանը չի։ Կարելի է սքանչելի բանաստեղծություններ գրել նաև կյանքի մասին․․․
Տոնի։ Ուրեմն քո կարծիքով, արժե՞ որ շարունակեմ․․․
Կորնել։ (նորից զբաղվում է հրացանով)։ Դե․․․ ինչպես ասեմ․․․ Ախր մեծ ընտանիքում ամեն մեկն իր ձևի է։ Այդպիսի չարաբաստիկ ընտանիք է։
Պետր։ Դու գիտե՞ս, որ այսօր մեր Իրժին մտադիր է ռեկորդ սահմանել։
Կորնել։ (թողնում է հրացանը)։ Ո՞վ ասաց։
Պետր։ Տոնին։ Իրժին խնդրել է նրան ձեռքով երջանկություն մաղթել իրեն։
Տոնի։Ա՛յ֊ա՛յ֊ա՛յ, ես բոլորովին մոռացել էի։(Շտապով թափահարում է ձեռքը։)
Կորնել։ (դուրս է ընկնում պատուհանից)։ Հիանալի եղանակ է։ Իսկ եթե դրան էլ գումարենք մի փոքր հաջողություն․․․
Տոնի։ Այդ ի՞նչ ռեկորդ է։
Պետր։ Բարձրության։
Կորնել։ Ըստ որում՝ բեռով․․․ (Նորից թեքվում է հրացանի վրա։)
Տոնի։ Երևի զարմանալի զգացում է․․․ Թռչել այդպես բարձր։ Ճախրել երկնակամարում, որտեղ ուրիշ ոչինչ չկա բացի լազուրից, և հետն էլ երգել․ «Միշտ վեր ու վեր»։
Պետր։ Ամենից առաջ, ախպերիկս, այնտեղ ձեռքերն անասելի կերպով սառչում են։
Կորնել։ Գրազ կգամ, որ Իրժին վաղ թե ուշ այդ ռեկորդը կսահմանի։ Մեր Իրժին հայրիկին է քաշել։
Տոնի։ Ինչո՞վ։
Պետր։ (շախմատից չկտրվելով)։ Խիզախությամբ։
Կորնել։ (շարունակելով զբաղվել հրացանով)։ Կարգապահությամբ, Պետր։
Տոնի։ Դուք գոնե ճանաչել եք հայրիկին, իսկ ես․․․ Ասացեք, մեր Օնդրան նո՞ւյնպես նման է հայրիկին։
Կորնել։ Նույնպես։ Այդ պատճառով էլ զոհվեց։
Տոնի։ Իսկ դո՞ւ։
Կորնել։ Ես ջանում եմ, Տոնի։ Անում եմ, ինչ կարող եմ։
Տոնի։ Իսկ Պե՞տրը։
Կորնել։ Դե, նա ամեն ջանք գործադրում է, որպեսզի որքան կարելի է քիչ նմանվի նրան։
Պետր։ Ե՞ս։ Բարեկամս, ես ամեն ջանք գործադրում եմ, որպեսզի լուծեմ նրա շախմատային խնդիրը։
Կորնել։ Այո, թերևս միայն այդ։ Իսկ մնացյալում․․․ Խեղճ հայրիկ, երևի, ձեռքերը տարածեր։ Հեծելազորային սպա, մայոր, իսկ որդին հաճեցեք նկատել, ուզում է ամբողջ աշխարհը շուռ տալ։ Իսկական ընտանեկան դրամա․․․ Այդ ինչի՞ց է, որ հայրիկի հրացաններն այսպես ժանգոտում են։
Պետր։ Մի հավատա նրան, ախպերիկ։ Հայրիկը միշտ նրանց հետ էր, ովքեր գնում են առաջ։ Եվ այդ տեսակետից ես ամբողջովին նրան եմ քաշել։ (Քայլ է կատարում շախմատի տախտակին։) Եվ այսպես, սև զինվորը գնում է էֆ չորս։ Սպիտակներն ստիպված են պաշտպանվել։
Կորնել։ Սպիտակներ ստիպված են պաշտպանվե՞լ։ Հապա, ցույց տուր։ (Մոտենում է սեղանիկին։)
Պետր։ Սևերն անցնում են գրոհի։ Սպիտակները նահանջում են։
Կորնել։ (թեքվելով տախտակի վրա)։ Չէ, սպասիր, այդպես չի կարելի։ Հայրիկն ուզում էր ձիով գալ դե հինգ։
Պետր։ Թերևս։ Բայց հիմա ուրիշ ժամանակ է։ Հայրիկը հեծելազորային էր, իսկ իմ սիրտը հետևակի կողմն է։ Զինվորները միշտ առաջ են գնում։ Զինվորը կարող է ընկնել, բայց ետ շարժվել չի կարող։ Զինվորներ ամբողջ աշխարհի, միացե՛ք։
Կորնել։ Բայց եթե ձիով գնանք դե հինգ․․․
Պետր։ Խնդիրս մի խառնիր։
Կորնել։ Սա հայրիկի խնդիրն է։ Եվ այ տես, եթե ձին կանգնած է դե հինգում, ապա սպիտակները երեք քայլից մատ են հայտարարում։
Պետր։ Բայց ես հենց այդ է, որ չեմ ուզում, բարեկամս։ Ես ուզում եմ ջախջախել սպիտակներին։ Սև զինվորը բարձրանում է բարիկադի վրա ու քշում սպիտակ ձիուն։
Կորնել։ Ախ, սատանան տանի, իսկապես։ Ինչպես երևում է, խնդրի մեջ ինչ֊որ սխալ կա։ Այդ հնարավորությունը այնտեղ հաշվի չի առնված։
Պետր։ Այ, տեսնում ես։ Այո, ձերդ գերազանցություն, խնդիրը երկու լուծում է թույլ տալիս։
Կորնել։ Առաջին լուծումը հայրիկինն է։
Պետր։ Իսկ երկրորդը՝ հեղափոխականը։ Առա՛ջ, ճնշված զինվորներ։ Հակառակորդի ամրոցը ― սպիտակ նավակը ― վտանգի տակ է։ Պատրաստվեցեք մարտի։
Կորնել։ Լսիր, Պետր, ետ դիր այդ զինվորը։ Ամբողջ խաղը կփչացնես։
Պետր։ Ո՞ր խաղը։
Կորնել։ Հայրիկի։ Հայրիկը կգնար դե հինգ։
Պետր։ Սիրելիս, հայրիկը զինվոր էր։ Նա կասեր․ «Կեցցեն սևերը, անձնատուր չեն լինում»։ Եվ կնետվեր մարտի սպիտակների դեմ․․․
Կորնել։ Դե, ետ դիր այդ զինվորը։
Պետր։ Ինչի՞ համար։
Կորնել։ Ուզում եմ տեսնել, թե հայրիկն այստեղ ինչպե՞ս կխաղար։
Պետր։ Չէ, եղբայր, այստեղ ուրիշ խաղ է գնում։ Այժմ արդեն հայրիկը չի խաղում։ Այժմ խաղում ենք մենք։ Սպիտակ ձի, իզուր ես փորձում քացի տալ։ Սև մարտիկին ոչինչ ետ չի պահի իր ճանապարհից։ Չորս քայլ հետո նա կվերափոխվի ամենակարող թագուհու։ Սակայն, մենք այդ այլ կերպ ենք անվանում․․․
Կորնել։ Ինչպե՞ս։
Պետր։ (Մեկեն լրջանում է)։ Նոր իշխանություն, սիրելիս։ Սևերի իշխանություն։ Եվ նա կգա։
Կորնել։ Այդ չի լինի, Պետր։ Մեզ մնում է ևս մի քայլ։
Պետր։ Ինչպիսի՞։
Կորնել։ Ահա այս։ (Ձեռքով տախտակի վրայից սրբում է ֆիգուրները։)
Պետր։ Ահա՜․․․ Դա կոչվում է բռնության ուղի։ (Վեր է կենում։) Դե ինչ, լավ։ Այն ժամանակ մենք այլ կերպ կգործենք։
Տոնի։ (որ մինչ այդ կարդում էր, հարմար տեղավորված բազմոցին, գլուխը բարձրացնում է ու կիսահիստերիկ ձայնով բղավում։) Դե, թողեք ձեր քաղաքականությունը։ Դա պարզապես անտանելի է։
Կորնել։ Ախր սա միայն խաղ է, հանգստացիր, քնքուշ արարած։ Մենք պարզապես ուզում ենք մի քիչ սրամարտել, այնպես չէ՞, Պետր։
Տոնի։ Ոչ, այդ բոլորովին էլ խաղ չի։ Ես գիտեմ, թե խոսքն ինչի մասին է։
Պետր։ Ճիշտ է, Տոնի։ Սա շատ լուրջ գործ է։ Կռիվ հին և նոր աշխարհների միջև։ Բայց մի վախենա, ես Կորնելին կտնկեմ սուսերի ծայրին, ինչպես բզեզը գնդասեղի վրա։ Կորչեն բռնակալները։ (Կորդակներից մեկը քաշում է գլխին։) Թող կործանվի անիծյալ հին աշխարհը։ Ո՜֊ւ֊ո՜ւ֊ո՜֊ւ, Կորնել։
Կորնել։ (դնում է հեծելազորայինի սաղավարտը)։ Ես պատրաստ եմ։ (Իջեցնում է պատից երկու ճկասուսեր։) Հաճեցեք ընտրել, հարգելի հակառակորդ։
Պետր։ (կորացնում է ճկասուսերնեից մեկը)։ Պիտանի է։ Բայց այժմ հավասար զենքով կռիվ չի լինում։ Դա խիստ հնաձև է։ (Երկուսն էլ մարտական դիրք են ընդունում։) Դե, Տոնի, հրահանգիր։
Տոնի։ (թաղվելով գրքի մեջ ու մատներով փակելով ականջները)։ Չեմ ուզում։
Կորնել։ Ուշադրությո՛ւն։ Մեկ, երկու․․․ երե՛ք։
Պետրը և Կորնելը ծիծաղելով, սրամարտում են։
Պետր։ Լա՛֊լա՛։
Կորնել։ Ալա։
Պետր։ Կորչեն բռնակալները։ Կորչեն դավաճանները։ Լա՛֊լա՛։
Կորնել։ Լա՛֊լա՛։
Պետր։ Կա՛։ Առաջին հարվածը։
Կորնել։ Ուսիս։ Թեթև վերք է։ Մարտը շարունակվում է փոփոխական հաջողությամբ։
Պետր։ «Մենք պետք է մեր ազատությունը կռենք ձեռքով մեր սեփական»։
Կորնել։ Կսպասե՜ս։ Կա՛։ Դիպա։
Պետր։ Պարզապես քերծվածք է։ Լա՛֊լա՛։ Առա՛ջ, սև զինվոր։
Կորնել։ Հո՛֊հո՛, մենք ժայռի նման կանգնած ենք ամուր, պարոն։ Լա՛֊լա՛։
Պետր։ «Սա է վերջին կռիվը և պայքարը մեր մեծ․․․» Դիպա՛։
Կորնել։ Չեմ կարծում։ Այ, ստացիր։ (Կանգ է առնում։) Սպասիր։ Պետր, չի՞ ցավում։
Պետր։ Դատարկ բան է։ En garde.[1]
Սրամարտելով, սեղանիկն ու աթոռակը գլորում են ցած։
Պետր։ Լա՛։
Կորնել։ Ալա՛։
Պետր։ Ստո՛պ։ Դա քներակը կլիներ, Կորնել։ Դու սպանված ես։
Կորնել։ Վիրավորված եմ, բայց շարունակում եմ մարտը։ Մինչև վերջին շունչս։ Ալա՛։
Տոնի։ (բղավում է)։ Վե՛րջ տվեք։
Պետր։ Հիմա, Տոնի, հիմա։ Զինվորը գրոհի է գնում։ Ա֊ա՜։ Հին աշխարհը կործանվում է։
Կորնել։ Finito: [2] Պետր, այս հարվածը ճիշտ սրտիդ է ուղղված։ (Իջեցնում է ճկասուսերը։)
Պետր։ (սալյուտ է տալիս ի պատասխան)։ Ես շատ ցավում եմ։
Պետր։ Ես սպանված եմ, սակայն հազարավոր սև զինվորներ կկանգնեն իմ տեղում։ Ուռա՛, ընկերներ․․․
Ներս է մտնում մայրը ու կանգ առնում շեմին։
Մայր։ Երեխաներ, երեխաներ, էլի ի՞նչ խաղ եք սարքել այստեղ։
Պետր։ Ոչինչ, մայրիկ։ (Ճկասուսերն շտապով կախում է պատից։) Պարզապես հենց նոր Կորնելն ինձ սպանեց։ Խոցեց ուղղակի սիրտս։ (Կորդակը դնում է տեղը։)
Մայր։ Այս երկվորյակները շարունակ կռիվ են սարքում։ Դատարկապորտներ, տեսեք ինչ եք արել այստեղ։ Եվ անպայման հայրիկի աշխատասենյակում․․․
Պետր։ Մայրիկ, դու մի անհանգստանա, մենք հիմա կարգի կբերենք։ Հապա, Կորնել։
Մի կերպ կարգի են բերում, բարձրացնում ընկած սեղանիկը, աթոռները և այլն։
Մայր։ Թողեք։ Ես ձեր կարգի բերելը գիտեմ։ Միայն հոգս է։
Կորնել։ (չորեքթաթ հարթում է գորգը)։ Հիմա ամեն բան տեղը տեղին կլինի, մայրիկ։ Բաց թող, Պետր։
Պետր։ (նույնպես չորեքթաթ հրում է նրան)։ Չէ, դու բաց թող։
Հանկարծ Պետրը ու Կորնելը փաթաթվում են իրար ու սկսում գլորվել հատակի վրայով։
Ես հիմա քեզ ծնկի կբերեմ։
Կորնել։ (ծանր շնչելով)։ Փորձի՛ր։
Պետր։ Հիմա կտեսնես։ (Գլորվում են ամբողջ սենյակով մեկ։)
Մայր։ Դե հերիք եղավ։ Դուք մի օր այստեղ իսկապես ամեն ինչ ջարդուփշուր կանեք։ Գոնե հասակներիցդ ամաչեք․․․ Ի՞նչ կմտածի ձեր մասին Տոնին։
Պետր։ (բաց է թողնում Կորնելին)։ Տոնի, մոտ արի, ես քեզ էլ կսովորեցնեմ։
Տոնի։ Չեմ ուզում։
Մայր։ Տոնիին հանգիստ թողեք։ Եվ որպեսզի էլ հոտներդ չերևա այստեղ։ Տոնի, նրանք այդ ինչի՞ց սկսեցին։
Տոնի։ Պետրը չուզեց գնալ դե հինգ։
Կորնել։ (հավաքում է հատակից շախմատի ֆիգուրները)։ Հասկանում ես, մայրիկ, դա հայրիկի քայլն է։ Ես միայն պաշտպան կանգնեցի ընտանեկան ավանդույթին։
Պետր։ Ճիշտ չի, մայրիկ։ Խնդիրը թույլ էր տալիս երկու լուծում։
Կորնել։ (ֆիգուրները դասավորում է շախմատի տախտակին)։ Ուրեմն, ինչո՞ւ չխաղալ այնպես, ինչպես հայրիկն է խաղացել։
Պետր։ Իսկ ինչո՞ւ ոչ այլ կերպ։ Թերևս, մեր օրերում, հայրիկը նույնպես խաղար այնպես, ինչպես ես եմ խաղում։
Մայր։ Կամա՛ց։ Հերիք վիճեք, ու դուրս այստեղից։ Այստեղ ձեզանից հետո հարկավոր է մի լավ կարգի բերել։ Ա՛խ, այդ տղամարդիկ։
Կորնել։ Մայրիկ, մենք քեզ կօգնենք։
Մայր։ Այո, ինչպե՜ս չէ։ Լավ օգնական եք։ Ախր դուք պատկերացում իսկ չունեք, թե ինչ բան է կարգ ասածդ։
Կորնել։ Իրերը դնել այնպես, ինչպես դրված էին։
Պետր։ Իրերը դնել այնպես, ինչպես պետք է դրվեն։
Մայր։ Դե ոչ․․․ Իրերը դնել այնպես, որպեսզի նրանց համար լավ լինի։ Միայն թե դուք, տղամարդիկդ, այդ գործից ոչինչ չեք հասկանում։ Հապա, շուտ, երկուսով էլ դուրս այստեղից։
Կորնել։ Գնանք պարտեզ, կրակենք այն հրացանով։
Պետր։ Լավ։ Հարյուր քայլի վրա՝ շշին։
Կորնել։ Տոնի, դու չե՞ս գալիս։ (Հենակի վրայից վերցնում է այն հրացանը, որ բերել էր գործողության սկզբում։)
Մայր։ Ոչ, Տոնին ձեր հրաձգությունը չի սիրում։ Ճիշտ չէ՞, Տոնի։
Պետր։ Ես գիտեմ, Տոնին վախենում է։
Մայր։ Բոլորովին էլ չի վախենում։ Դուք չեք հասկանում նրան։ Նա պարզապես նման չի ձեզ, ահա և բոլորը։
Կորնել։ Մայրիկ, մեզանից ամեն մեկը շատ քիչ է նման մյուսներին։
Մայր։ Ավելի քիչ, քան դուք կարծում եք։ Դե, գնացեք, գնացեք, թոկից փախածներ։
Կորնել։ (համբուրում է նրա ճակատը)։ Դու էլ չե՞ս բարկանում։
Պետր։ (համբուրում է նրա այտը)։ Մայրիկն ինչո՞ւ պիտի բարկանա։ Խեղճը սովորել է․․․
Մայրիկ։ Դուք չգիտեք՝ ո՞ւր է Իրժին։
Կորնել։ Իրժի՞ն։ Այո, իսկապես, նա ո՞ւր կորավ։ Տոնի, դու չգիտե՞ս։
Տոնի։ Կարծեմ․․․ կարծեմ, նա ինչ֊որ տեսակցություն ուներ։
Մայր։ Ո՞ւմ հետ։
Պետր։ Մի՞թե նա կասի․․․ Միգուցե ինչ֊որ չքնաղ անծանոթուհու հետ։
Երկու ավագ եղբայրները, իրար հրհրելով, աշխատում են որքան կարելի է շուտ դուրս գալ դռնից։
Մայր։ Իսկ դու ի՞նչ ես անում այստեղ, Տոնի։
Տոնի։ Ոչինչ։ Ես հենց այնպես․․․ Կարդում էի․․․
Մայր։ Հայրիկի գրքերից որևէ բա՞ն։
Տոնի։ Այո, մի ճանապարհորդի նոթերը։
Մայր։ Նորից այդ հեռավոր երկրները․․․ Տոնի, դա քեզ հարկավոր չի։ Ախր դու երբեք ճանապարհորդ չես դառնա, այնպես չէ՞։ (Քայլում է սենյակում և ամեն ինչ անշտապ կարգի բերում։)
Տոնի։ Հավանաբար, չդառնամ։ Բայց, գիտես, ես այնպես վառ կերպով եմ պատկերացնում։
Մայր։ Ի՞նչը, օրինակ։
Տոնի։ Տարբեր բաներ․․․ Տափաստան, բարձր խոտեր, և հանկարծ սլանում է իշայծամների մի հոտ․․․ Գիտես, մայրիկ, ես պարզապես չեմ հասկանում, թե ինչպես կարելի է կրակել կենդանիների վրա․․․
Մայր։ Հայրիկը կրակում էր․․․ Բայց դու, երևի, ուրիշ կերպ լինես։ (Գրկում է նրա վիզը։) Ես միայն մի բան կուզենայի, որ դու միշտ այնպես լինես, ինչպես հիմա կաս։ Ախր մեկնումեկը պիտի որ տանը մնա, Տոնի։ Թե չէ, աշխարհում ոչ ոք իր տունը չէր ունենա։ (Համբուրում է նրան։) Դե, հիմա գնա, ես դեռ պետք է մանր֊մունր գործեր անեմ․․․
Տոնին դուրս է գնում։
(Շարունակում է անաղմուկ սենյակը հավաքել)։ Տոնին ուրիշ տեսակ կլինի։ Տոնին պետք է ուրիշ տեսակ լինի։ (Կանգ է առնում հոր դիմանկարի առջև ու նայում նրան։ Ապա թոթվում է ուսերը, մոտենում է պատուհաններին ու քաշում ծանր վարագույրները։)
Սենյակը կիսամթնում է։
(Վերադառնում է հոր դիմանկարի մոտ ու վառում է նրա առջև դրված սեղանիկի լամպը։) Դե, ինչո՞ւ ես նրանց շարունակ քաշ տալիս այստեղ։ Դու հո գիտես, Ռիխարդ, որ ես այդ չեմ սիրում։ Նույնիսկ Տոնին, որ ծնվել է քո մահվանից հետո, երբեք քեզ չի տեսել, ― հարմար րոպե է փնտրում, որպեսզի իսկույն մտնի այստեղ։ Դե, ինչո՞ւ ես այդպես անում։ Ես էլ եմ ուզում, որ իմ որդիները ինձ պատկանեն։ Չեմ ուզում, որ նրանք շարունակ ձգվեն քո հետևից։
Հայր։ (դանդաղ դուրս է գալիս մութ անկյունից․ նա հագել է նույն համազգեստը, ինչ որ դիմանկարում)։ Ես նրանց բոլորովին էլ չեմ ձգում այստեղ, թանկագինս։ Այդ նրանք իրենք են գալիս։ Հասկանում ես, նրանք մանկությունից ավելի լավ խաղալիքներ չեն տեսել, քան այս անպետք բաները․․․ Այնպես որ դա հասկանալի է։
Մայր։ (բոլորովին չզարմացած հոր հայտնվելով, հանգիստ դառնում է նրան։) Դե հա, դու միշտ էլ այդպես ես ասում, սիրելիս։ Բայց այժմ նրանք կարծես դուրս են եկել խաղալիքի հասակից, բայց էլի շարունակ ցցված են այստեղ։
Հայր։ Ինչ արած։ Մանկական հիշողություններ։ Դե դու վաղուց կարող էիր դուրս նետել այս ամբողջ հնոտին։ Ո՞ւմ է հարկավոր սա։
Մայր։ Ի՜նչ ես ասում։ Դո՜ւրս նետել։ Ախր սա իմ հիշողությունն է քո մասին։ Ոչ, ոչ, Ռիխարդ, ես ունեմ այս իրերի իրավունքը, պահում եմ ինքս ինձ համար։ Սրանք դու ես։ (Նստում է բազկաթոռին։) Բայց, գիտես, ամեն անգամ, երբ երեխաները գալիս են այստեղ, նրանցից հետո ինչ֊որ բան է մնում օդի մեջ․․․ Ինչ֊որ բան, ասես դու ինքդ եղել ես այստեղ։ Դու ինքդ։
Հայր։ (հենվում է աթոռին)։ Դա պարզապես ծխախոտի հոտն է, հոգյակս։
Մայր։ Ծխախոտի ու կյանքի։ Չես կարող պատկերացնել, թե այսպիսի րոպեներին ինչ է կատարվում ինձ հետ։ Պետք է միայն աչքերս փակեմ, և սարսափելի սուր կերպով զգում եմ՝ Ռիխարդը եղել է այստեղ․․․ Ռիխարդը․․․ Ռիխարդը․․․ Դու այստեղ լցնում ես ամեն ինչ, այստեղ կարելի է շնչել քեզանով։ Ոչ, մի՛ ասա, այդ հնոտին այստեղ գործ չունի։ Այդ դու ես, դու․․․ Իսկ երեխաներին դու այնուամենայնիվ փչացնում ես, Ռիխարդ։
Հայր։ Ի՜նչ ես ասում, սիրելիս, մտքիցդ դուրս հանիր այդ։ Դե, ասա, խնդրեմ, ես ինչպե՞ս կարող եմ փչացնել նրանց։ Եթե մարդ մի գեղեցիկ օր․․․ Ի դեպ, արդեն քանի՞ տարի է անցել։
Մայր։ Դու ինքդ պիտի իմանաս։ Տասնյոթ։
Հայր։ Արդե՞ն։ Այ, տեսնում ես, երբ մարդ մի գեղեցիկ օր հրաժեշտ է տվել կյանքին, և այդ օրվանից անցել է տասնյոթ տարի, ապա նրանից շատ քիչ բան է մնում, շատ քիչ։ Եվ օրեցօր ավելի ու ավելի քիչ։ Ես արդեն ոչ մի բանի պիտանի չեմ, բարեկամս։ Թերևս միայն նրան, որ ի հիշատակ իմ փոշոտ քուրջով մի լավ շփեն այս ամբողջ հնոտին։
Մայր։ Միևնույն է, դու նրանց ձգում ես։ Հենց դրա համար էլ նրանք խցկվում են այստեղ։ Ախր այդ այնքան շատ բան է նշանակում երեխաների համար․ ռազմիկ հայր, հերոս հայր։ Ես նկատում եմ, թե ինչպես ես հմայում նրանց։ Ու միշտ էլ հմայել ես։
Հայր։ Հարկավոր չէր պատմել իմ մասին, մանկիկս։ Դա քո սխալն է։
Մայր։ Հարկավոր չէ՜ր պատմել։ Ինչպե՞ս կարող ես այդպես խոսել։ Ուրիշ ո՞վ պիտի քո հիշատակը պահպանի, եթե ոչ ես։ Քո մահվանից հետո, Ռիխարդ, ես ուրիշ ուրախություններ չունեի, մեր երեխաներից ու քո մասին ունեցած հիշողություններից բացի։ Թանկագինս, ես գիտեմ իմ պարտքը քո նկատմամբ։ Աշխարհում քիչ երեխաներ գտնվեն, որոնք կարողանային նույնպիսի իրավունքով հպարտանալ իրենց հորով։ Չես կարող պատկերացնել, թե դա ինչպիսի նշանակություն է ունեցել մեր երեխաների համար։ Ինչ է, քո կարծիքով, ես պետք է նրանց զրկեի՞ դրանից։
Հայր։ Դու չափազանցում ես, բարեկամս։ Մի բարկանա, բայց այս հարցում դու միշտ էլ չափազանցել ես։ Ի՞նչ հերոսություն։ Ոչ մի առանձնապես բան չի եղել։ Ամենաանշան ընդհարում բնիկների հետ, ըստ որում այն էլ․․․ անհաջող։
Մայր։ Այո, այո, գիտեմ, դու միշտ էլ այդպես ես ասում։ Բայց այն ժամանակ քո գենելալը գրեց ինձ․ «Տիկին, դուք սգում եք հերոսի վրա։ Ձեր ամուսինը կամովին հանձն առավ մասնակցելու ամենավտանգավոր գործին․․․»։
Հայր։ Դե ախր այդպես ասվում է միայն, հոգյակս։ Նա միայն կամեցել է ինչ֊որ բանով գեղեցկացնել այն հաղորդումը, որ․․․ որ ինձ հետ դժբախտություն է պատահել․․․ Ի՞նչ հերոս։ Մեկնումեկին անհրաժեշտ էր ուղարկել, և եթե ես ցանկություն չհայտնեի, մեկ ուրիշը կգնար։ Ահա և բոլորը։
Մայր։ Մյուսը, երևի, հինգ երեխաների հայր չլիներ։
Հայր։ Այո, թերևս, բայց եթե մարդ հինգ երեխա ունի, ապա դա դեռ չի նշանակում, որ նա պետք է վատ զինվոր լինի, թանկագինս։ Համենայն դեպս, ես ոչ մի առանձնահատուկ բան չեմ արել․․․ Բայց դու այդ չես հասկանա, հոգյակս։ Գիտես, երբ հրաձգությունն սկսվում է, բոլորովին այլ կերպ ես զգում ու դատում։ Դա շատ դժվար է բացատրել։ Կողքից թվում է՝ աստված գիտե ինչպիսի քաջություն է, բայց մասնակցի համար․․․ Հասկանում ես, այդ ինքն իրեն ստացվեց։ Անհրաժեշտ էր թևը պաշտպանել։ Նայիր, մանկիկս․ այստեղ հարձակվում էր գլխավոր զորասյունը, իսկ ահա այստեղ, թևում, լեռնանցքն էր։ Մենք պետք է ոչ մեծ մի ջոկատով գրավեինք այդ լեռնանցքը։ Ուրիշ ոչինչ։ Հիսուներկու սպանված։ Դատարկ բան։
Մայր։ Հիսուներկու սպանված․․․ Իսկ ընդամենը քանի՞ հոգի էիք։
Հայր։ Ընդամենը․․․ Դե․․․ նույնպես հիսուներկու․․․ Բայց դրա փոխարեն մենք դիմացանք ամբողջ վեց օր։ Եվ գիտես, ամենից վատը ծարավն էր։ Հասկանում ես, այնտեղ ջուր չկար։ Խելահեղ ծարավ․․․ ու չարություն։ Ես, հոգյակս, սոսկալի չարանում էի։
Մայր։ Ինչո՞ւ։
Հայր։ Որովհետև խստորեն ասած այդ ամենն անտեղի էր։ Մեր գնդապետը սխալ թույլ տվեց։ Անհրաժեշտ էր գլխավոր զորասյունը որոշ ժամանակ պահել հովտում, իսկ այնտեղ, լեռնանցք ուղարկել ամենաքիչը երկու գումարտակ։ Եվ լեռնային մի մարտկոց։ Ես իսկույն հասկացա այդ ու ասացի գնդապետին, իսկ նա ինձ ասում է․ «Մայոր, դուք կարծես վախենո՞ւմ եք․․․»։
Մայր։ Ռի՜խարդ։ Եվ դու դրա համար գնացիր․․․ մահվանն ընդառա՞ջ։
Հայր։ Գլխավորապես դրա համար, հոգյակս։ Գլխավորապես դրա համար։ Որպեսզի մեր գնդապետը տեսներ, որ ես իրավացի էի։ Այդ հիմարի գլուխը։ Ճամփել ուղղակի ծուղակ, բնիկների մոտ։
Մայր։ Եվ նրա մեղքով․․․ նրա մեղքով․․․
Հայր։ Դա քեզ հիմարություն է թվում, այնպես չէ՞։ Բայց գնդում դա կոչվում է պատիվ։ Հասկանում ես, զինվորական ծառայության մեջ այլ կերպ չի կարելի։
Մայր։ Ռի՛խարդ։ Դու այդ երբեք չես պատմել ինձ։ Նշանակում է, դու զոհվել ես միայն այն պատճառով, որ քո գնդապետը անմիտ հրամա՞ն է տվել։
Հայր։ Մանկիկս, այդպես հաճախ է պատահում։ Բայց դրա փոխարեն համենայն դեպս պարզվեց, որ ես իրավացի էի։ Այդ նույնպես մի բան արժե։
Մայր։ Այ տեսնում ես, նշանակում է, դու մտածել ես մի բանի մասին՝ ապացուցել, որ իրավացի ես։ Իսկ մեր մասին չես մտածել։ Եվ այն մասին, որ ես սպասում էի հինգերորդ երեխային, դու նույնպես չես մտածել։
Հայր։ Մտածել եմ, թանկագինս։ Այն էլ ինչպե՜ս եմ մտածել։ Երբ այդպիսի վիճակում ես, այնքան ես մտածում, որ պատկերացնել իսկ չես կարող։ Օրինակ, ձի նստած գնում ես ու ասում ինքդ քեզ․ երեք ամսից հետո ես կարող էի արձակուրդ ստանալ։ Այդ ժամանակ արդեն փոքրիկն աշխարհ կգա․ հարկ կլինի սուրը զգուշությամբ հանել միջանցքում ու ներս մտնել ոտքի մատների վրա․․․ Իսկ մեր Օնդրժեյը կսեղմի ձեռքս, ինչպես մեծ տղամարդ ու կասի․ «Բարև հայրիկ»։ ― «Բարև Օնդրժեյ։ Ի՞նչ նորություն դպրոցում»։ ― «Առանձնապես ոչինչ»։ Իսկ Իրժին կսկսի ցույց տալ իր որևէ մեխանիկան․ «Տես, հայրիկ»։ Իսկ Կորնելն ու Պետրը աչքերը կչռեն ինձ վրա ու կվիճեն, թե ով ավելի շուտ կբարձրանա իմ ծնկներին։ «Դե լավ, թոկից փախածներ, երկուսդ էլ միասին բարձրացեք, միայն մի կռվեք»։ Իսկ կինս․․․ կես տարուց ավելի է, ինչ չեմ տեսել նրան։ Կես տարուց ավելի։ Եվ երբ գրկեմ նրան, նա նորից ամբողջովին կխոնարհվի, կթուլանա, ասես բոլորովին ոսկոր չունի, և միայն հազիվ լսելի կհառաչի․ «Ռի՜խարդ․․․»։
Մայր։ Ռի՜խարդ․․․
Հայր։ (վեր է կենում)։ Դե, իսկ դո՞ւ, հոգյակս։ Ինչպե՞ս ես ապրել։
Մայր։ (փակ աչքերով)։ Ես սպասում էի քեզ, թանկագինս․․․ Ծնեցի քեզ համար հինգերորդ տղան․․․ Նա շատ թույլ է, Ռիխարդ։ Չեմ հասկանում, թե ինչո՞ւ է այդպես փխրուն։ Երևի, այն պատճառով, որ ես այդքան շատ եմ լաց եղել քեզ համար․․․
Հայր։ Ոչինչ, կկազդուրվի։ Այ կտեսնես, կտրիճ ու հերոս տղա կդառնա։
Մայր։ (անակնկալ դյուրաբորբոքությամբ)։ Ո՛չ։ Ես չեմ ուզում։ Չեմ ուզում, որ Տոնին հերոս դառնա։ Այսքանն էլ ինձ հերիք է։ Լսո՞ւմ ես, Ռիխարդ։ Ձեր հերոսության համար ես թանկ եմ վճարել։ Այն էլ բավական է, որ ամուսինս զոհվեց։ Մի՞թե դու գիտես, մի՞թե ձեզանից մեկնումեկը գիտե, թե ինչ է նշանակում այդ՝ կորցնել ամուսնուն։ Եթե միայն դու իմանայիր, թե ես ի՜նչ եմ դարձել․․․ Ա՛խ, Ռիխարդ, ի՛նչ արիր դու ինձ։ Ինչպե՞ս կարողացար համաձայնել, որ քեզ այդպես անիմաստ կերպով մորթվելու ճամփեն։
Հայր։ Բայց ի՞նչ կարող էի անել, թանկագինս, երբ այդ հիմար գնդապետն ասաց, որ ես վախենում եմ․․․ Ես ստիպված էի գնալ․․․ Եվ նա այդ խոսքը ասաց․․․ մյուս սպաների ներկայությամբ։ «Մայոր, դուք կարծես վախենո՞ւմ եք»։ Մանկիկս, չգիտեմ, եթե դու ներկա լինեիր, ինչ կասեիր։
Մայր։ (վեր է կենում, մեղմ ձայնով)։ Ես կասեի․ «Գնա, Ռիխարդ։ Այդ անպատվությունը տանել չի կարելի»։
Հայր։ Այ, տեսնո՞ւմ ես, թանկագինս, ուրեմն, դու էլ նույնը կզգայիր։
Մայր։ Հենց դրա համար էլ սիրել եմ քեզ, Ռիխարդ, ու հիմա էլ սիրում եմ։ Բայց դու դրան ուշադրություն չպետք է դարձնես, իմ միակը, ո՛չ, ո՛չ։ Ախր դու չգիտես, թե կնոջ սրտում ինչ է կատարվում, երբ նա այդպես խելահեղ, այդպես կանացիորեն սիրել է մեկին։ Ես ինքս էլ չգիտեմ, թե ինչու ենք մենք այդպես․ գիտեմ միայն, որ այդ բանը քո մեջ միշտ սարսափելի դուր էր գալիս ինձ։ Քո մարտական տեսքը, խթանների զնգոցը, քո խիզախությունն ու քո ֆանֆարոնությունը, քո ազնվությունն ու քո թեթևամտությունը․․․ Չգիտեմ, թե ինչու էր դա այդպես հիացնում ինձ։ Երևի այն պատճառով, որ ես հիմար էի, սիրահարված, խելքս թռցնում էի։ Բայց հիմա էլ, անգամ հիմա ես չէի կարող տանել, եթե դու որևէ բանով նվաստացնեիր քեզ։
Հայր։ Դե, այ տեսնում ես։ Իսկ եթե ես այն ժամանակ հրաժարվեի․․․
Մայր։ Ոչ, ոչ, Ռիխարդ։ Ինձ խոսքի վրա մի բռնիր։ Ես այն ժամանակ, երևի․․․ հավանորեն կհամաձայնեի, որ դու վարվեիր․․․ ո՛չ զինվորական ձևով։ Դու կվերադառնայիր ինձ մոտ, երեխաների մոտ․․․ պաշտոնաթող կլինեիր։ Ես․․․ կվարժվեի։ Ես առաջվա պես կսիրեի քեզ։ Թերևս, մի քիչ այլ կերպ։ Ես գիտեմ, դու սարսափելի կթախծեիր․․․ առանց ձեր այդ զինվորական պատվի, բայց մենք մի կերպ կտանեինք այդ․․․ երկուսով։ Համենայն դեպս, դու ինձ հետ կլինեիր, Ռիխարդ, և ես կարող էի հոգալ քո մասին։
Հայր։ Իբրև մի մարդու, որը ոչ մի բանի պիտանի չէ և կարող է միայն թախծել։ Եվ դու դրանով գո՞հ կլինեիր, սիրելիս։
Մայր։ Ստիպված։ Մի կարծիր, խնդրում եմ, առանց այդ էլ ես ստիպված եմ եղել գոհանալ․․․ շատ քչով։
Հայր։ Գիտեմ, թանկագինս։ Այդ ինձ անասելի ցավ է պատճառում։ Մայորի այդ թոշակը, որ մնացել է ինձանից հետո․․․
Մայր։ Հինգ երեխա էին, Ռիխարդ, ― հապա նայիր նրանց։ Չես պատկերացնում, թե միայնակ կնոջ համար որքան դժվար է այդ։ Ոչ, ոչ, դու ի վիճակի չես հասկանալ։ Ներիր, սիրելիդ իմ, ես չպիտի այս ամենն ասեի, բայց դուք, տղամարդիկդ, ամենաչնչին հասկացողություն անգամ չունեք․․․ Հագուստ, կոշիկ, ուտելիք, դպրոց և նորից՝ հագուստ, ուտելիք, դպրոց․․․ Մի գլուխ հաշվել ու հաշվել, ամեն մի փալասը ու ամեն մի գրոշը տասն անգամ շուռումուռ տալ ձեռքերում՝ ի՞նչ գիտեք դուք այդ մասին։ Իհարկե, այստեղ ոչ մի հերոսություն չկա, բայց․․․ առանց դրա էլ յոլա չես գնա, Ռիխարդ։ Թանկագինս, ի՞նչ ես այդպես նայում ինձ։ Դե, այ տեսնո՞ւմ ես, թե ես ինչ եմ դարձել։
Հայր։ Հոգյակս, դու գեղեցկուհի ես։ Ավելի լավ, քան եղել ես։
Մայր։ Հիմարություններ դուրս մի տա, Ռիխարդ։ Մենք, ողջերս, սարսափելի փոխվում ենք։ Իսկ ահա դու՝ ոչ, դու մազաչափ չես փոխվել։ Ես նույնիսկ ամաչում եմ, որ այսպես պառաված եմ երևում, իսկ դու առաջվա նման ջահել ես։ Մի՛ նայիր ինձ, իմ միակը։ Ախր այնքան շատ բան է թափվել իմ ուսերին։ Եվ այնպես դժվար էր առանց քեզ․․․
Հայր։ Դե, հոգյակս, դու ինձանից քիչ բան ես հասկացել։
Մայր։ Բայց գոնե մենակ չեմ եղել։ Իսկ ամենից շատ, բարեկամս, ամենից շատ սկսեցի քո կարիքն զգալ, երբ երեխաներն սկսեցին մեծանալ։ Ոչ, դու չմտածես, նրանք հիանալի տղաներ էին։ Թե Օնդրան, թե Կորնելը, թե Պետրը միշտ էլ պատրաստ էին եղել ամեն բան անել ինձ համար։ Բայց երբ մեծացան, ինձ սկսեց թվալ, թե նրանք խոսում են մի տեսակ օտար լեզվով։ Ես միշտ չէ, որ հասկանում եմ նրանց, Ռիխարդ։ Երևի, դու ավելի լավ հասկանայիր։
Հայր։ Չգիտեմ մանկիկս, չգիտեմ։ Երևի ես էլ ինչպես հարկն է չկարողանայի նրանց հետ լեզու գտնել։ Օրինակ, ի՞նչ եմ հասկանում ես բժշկությունից, կամ ավիացիայից, կամ այն հիմարություններից, որոնցով լցված են մեր երկվորյակների գլուխները․․․
Մայր։ Դու ի նկատի ունես քաղաքականությո՞ւնը։
Հայր։ Այո։ Իմ գլուխը այլ կերպ է շինված։ Ես պարզապես զինվոր էի և ուրիշ ոչինչ։
Մայր։ Բայց և այնպես․․․ Քեզ հետ նրանք ավելի շատ հաշվի կնստեին։ Գիտեմ, դու ուզում էիր, որ նրանք էլ զինվորներ լինեն։ Բայց երբ դու զոհվեցիր․․․ ես ինձ ասացի՝ ո՛ր իհրակե, նրանց անվճար կընդունեին․․․ ռազմական դպրոցներ․ սակայն ես գերադասեցի անդուլ աշխատել, միայն թե նրանք կարողանային որևէ այլ բան սովորել։ Բժշկություն, տեխնիկա, ինչ ուզում է՝ միայն ո՛չ զինվորական ծառայություն։ Թող զբաղվեն որևէ օգտակար բանով․․․ այնպիսի բանով, որից անպայման չեն մեռնում․․․ Եթե միայն իմանայիր, թե ինչպիսի ջանքերով եմ նրանց կրթության տվել․․․ իսկ դրանից ի՞նչ դուրս եկավ։
Հայր։ Բայց, հոգյակակս, ինձ թվում է, որ դու նրանցից գանգատվելու իրավունք չունես։
Մայր։ Ինչպես ասեմ․․․ Ես ինձ թվում եմ մի թխսամայր, որը արծվի ձագեր է հանել։ Նստում եմ գետնի վրա ու վախից կչկչում եմ, երբ նրանք իրար ետևից թռչում են երկինքը։ Երբեմն ասում եմ ինձ՝ չի կարելի այդպես փոքրոգի լինել, չի կարելի խանգարել նրանց․․․ Ա՛խ, Ռիխարդ, ի՜նչ սարսափելի բան է մայր լինելը։ Ախր ես էլ իմ ժամանակին հանդուգն էի, ինչ ասես չէի երևակայում իմ մասին․․․ Ասենք, ո՞վ ավելի լավ գիտի այդ բանը, քան դու, սիրելիս․․․
Հայր։ Գիտեմ, թանկագինս։
Մայր։ Ախր ես տանից փախա քեզ համար։ Եվ ոչ մի բանից չեի վախենում, պատրաստ էի թեկուզ կյանքս տալ։ Իսկ հիմա․․․ հիմա կուզեի ժլատի նման նստել սնդուկին, որի մեջ թաքցրած է այն, որով ես ապրում եմ, ու բոլորի վրա բղավել․ «Չե՛մ տա։ Չե՛մ տա»։ Առանց այդ էլ ես շատ բան եմ տվել, Ռիխարդ։ Նախ քեզ, ապա մեր Օնդրային։ Այլևս ինձանից ոչինչ չի կարելի պահանջել։ Հասկանում ես, ինձ վրա շատ թանկ է նստել այն, որ դուք անվանում եք․․․ հերոսություն․․․ Նախ դու, ապա Օնդրան։
Հայր։ Ոչինչ, հոգյակս, Օնդրան զոհվեց սքանչելի մահով։ Սքանչելի ու ազնիվ։
Մայր։ Այո, ազնիվ, ես գիտեմ։ Ձեզ անասելի ազնիվ է թվում ինչ֊որ բանի համար մեռնելը․ իսկ որ դրանով ինչ֊որ մեկը կորցնում է ձեզ՝ այդ մասին չեք մտածում։ Դե, դու, ասենք, ստիպված էիր մահվան գնալ, դու զինվոր էիր։ Բայց Օնդրային ոչ ոք չստիպեց։ Նա բժիշկ էր, զբաղվում էր գիտական հետազոտություններով։ Կարող էր աշխատել որևէ կլինիկայում․․․ և այն ժամանակ, հավանորեն, չէր վարակվի․․․
Հայր։ Մանկիկս, այդ բանը պատահում է բժիշկների հետ։ Մեր գնդում ևս մի բժիշկ այդպես մահացավ։ Մի հազվագյուտ անուշ մարդ էր․ ես միշտ նրա հետ շախմատ էի խաղում։ Եվ հանկարծ վարակվեց խոլերայով․․․
Մայր։ Բայց մեր Օնդրան բոլորովին կարիք չուներ մեկնել այնտեղ, գաղութներ։ Այդ բանում դու ես մեղավոր։
Հայր։ Ի՞նչ ես ասում, աղավնյակս։ Ախր այն ժամանակ ես վաղուց արդեն պառկած էի գերեզմանում։
Մայր։ Միևնույն է։ Դու միշտ նրան քաշում էիր այստեղ, քո աշխատասենյակը։ Միշտ հսկայական ազդեցություն ունեիր նրա վրա, սիրելիս։ Նա միշտ սովորում էր այստեղ, թաքնվում իր գրքերի մեջ, այստեղ ամբողջ ժամերով քայլում էր ու ծխում․․․ Եվ հենց այստեղ էլ մի գեղեցիկ օր հայտնեց ինձ․ «Մայրիկ, ես գնում եմ հասարակած, ուզում եմ աշխարհ տեսնել․․․»։ Իսկ այն մասին, որ այնտեղ պատրաստվում է կռվել դեղին տենդի դեմ․․․ մոռացավ ասել։ Դուք ինձանից միշտ էլ թաքցնում եք, թե մտքներումդ ինչ ունեք։ Ասում եք ինձ․ «Մայրիկ, ես միայն գնալու եմ այնտեղ ու ետ դառնալու․․․ »։ Իսկ հետո մնում եք այնտեղ․․․ Փախավ ինձանից, ինչպես գող։
Մութ անկյունից խոսակիցներին է մոտենում Օնդրան։ Նա բժշկական սպիտակ խալաթով է։
Օնդրա։ Ա՛խ, մայրիկ, ախր ես քեզ շատ անգամ էի բացատրել․․․ Ես չէի ուզում, որ դու անհանգստանաս։ Դրա համար էլ ոչինչ չասացի։ Ահա և բոլորը։
Մայր։ Դու այդ անվանում ես «բացատրե՞լ»։ Այո, ինձ չանհանգստացնելու մասին դու մտածել ես, իսկ այն մասին, որ այնտեղ կարող ես վարակվել կամ փորձանքի գալ, այդ մասին չես մտածել։ Իսկ ես կմտածեի, Օնդրա։ Այդպես, սիրելիս։
Օնդրա։ Իսկ դրանից քեզ ի՞նչ օգուտ, մայրիկ։ Մեկ է, ես կգնայի․․․
Մայր։ Ա՛խ, Օնդրա, դու միշտ այնպես լուրջ, կշռադատված տղա էիր։ Առանց քեզ ես հաճախ չէի իմանա՝ ինչ անեմ։ Դու եղբայրներիդ համար փոխարինում էիր հորդ՝ այնպես ողջամիտ, արդարացի․․․ և հանկարծ՝ գնում ես հասարակած ու մեռնում այնտեղ դեղին տենդից։ Ինչ ուզում ես ասա, Օնդրա, բայց դու չպիտի այդ բանն անեիր, ո՛չ, ո՛չ, մի ասա։
Հայր։ Հոգյակս, գիտես, բժիշկն էլ իր պարտականություններն ունի։ Մասնագիտությունն այդպիսին է, ճի՞շտ չէ, Օնդրա։
Մայր։ Եվ ինչի՜դ էր այդ դեղին տենդը։ Կարող էիր մնալ տանը ու հիվանդներին բուժել․․․ կամ օգնություն ցույց տալ ծնող֊մայրերին։
Օնդրա։ Լսիր, մայրիկ, ինքդ դատիր․ դեղին տենդից ամեն տարի հարյուր հազարավոր մարդիկ էին մեռնում։ Խայտառակություն կլիներ դրա դեմ միջոց չգտնել։ Դա պարզապես․․․ պարտք էր։
Մայր։ Քո՞ պարտքը։
Օնդրա։ Գիտության պարտքը։ Գիտես, մայրիկ, դա շատ ծանր ու տանջալից հիվանդություն է։ Եվ մարդիկ այնտեղ․․․ եթե տեսնեիր՝ ինչպես են մեռնում, ինքդ կասեիր․ «Օնդրա, այդպես թողնել չի կարելի»։ Դա զարհուրելի բան է, մայրիկ։ Մեկնումեկը պետք է որ անպայման գնար այնտեղ։
Մայր։ Բայց ոչ պարտադիր կերպով դու։ Ոչ, Օնդրա, դու ինձ չես համոզի։
Հայր։ Իսկ ինչո՞ւ ոչ նա։ Իմ կարծիքով, նա վատ գլուխ չուներ։ Իսկ նման դեպքերում պետք է գործի անցնեն ամենալավերը, մանկիկս։
Մայր։ Եվ ուրեմն, ամենալավերը պետք է մեռնե՞ն։
Հայր։ Ինչ արած։ Այլ կերպ չի կարելի, հոգյակս։ Ամենալավերը միշտ էլ պետք է առաջ գնան։ Օնդրա, կարող ես հանգիստ լինել․ դու ճիշտ վարվեցիր։
Մայր։ Այո, իհարկե։ Դուք, տղամարդիկդ, միշտ համամիտ եք իրար։ Քեզ համար հեշտ է ասել՝ «դու ճիշտ վարվեցիր», իսկ եթե միայն իմանայիր՝ ինչ պատահեց ինձ, երբ հեռագիրն ստացա․․․ Դա պարզապես իմ գլխում չէր տեղավորվում։ «Տիկին, ձեր որդին ընկավ գիտության ճակատում, ինչպես հերոս․․․»։
Հայր։ Այ տեսնում ես, մանկիկս՝ «ինչպես հերոս»։ Դրա համար արժեր մեռնել, այնպես չէ՞։
Օնդրա։ Ա՛խ, ոչ, հայրիկ։ Դա ամենից քիչ էր հետաքրքրում ինձ։ Ես ձգտում էի միայն մի բանի՝ պարզել դեղին տենդի բնույթը։ Դրանում ոչ մի հերոսություն չկա։ Եթե մարդ զբաղվում է գիտությամբ, պետք է ուսումնասիրի երևույթների պատճառները։ Իսկ մնացյալը՝ անմտություն է։ Ամեն կարգի այդ հերոսությունները կամ պատիվը մանկական խաղալիքներ են, հայրիկ։ Բայց տալ մարդկանց մի փշուր նոր գիտելիք՝ այ դրա համար արժե զոհաբերություն կատարել։
Մայր։ Իսկ դու հաջողության հասա՞ր։
Օնդրա։ Ե՞ս։ Ոչ, մայրիկ։ Բայց ուրիշները՝ այո։ Մի շվեդ և մի ամերիկացի։
Հայր։ Ցավալի է։ Ես ամերիկացիներին չեմ սիրում։
Մայր։ Այ, տեսնում ես, Օնդրա։ Մի՞թե քո զոհաբերությունն անտեղի չէր։ Եվ անհարկավոր։
Օնդրա։ Ոչ, մայրիկ։ Դու պարզապես չես հասկանում այդ։
Մայր։ Այո, չեմ հասկանում։ Ես ընդհանրապես երբեք ձեզ չեմ հասկացել։ Իրժիից և այն երկուսից մի գլուխ հենց այդ եմ լսում․ «Մայրիկ, դու այդ չես հասկանում․․․»։ Չեմ հասկանում։ Չեմ հասկանում։ Հիսուս Քրիստոս, ես դադարում եմ ինքս ինձ հասկանալ։ Ախր դուք իմ մարմնի մասնիկներն եք․․․ Իսկ դու, Ռիխարդ, դու մտել ես իմ մեջ և լցրել ամբողջ մարմինս ու հոգիս․․․ Եվ ես ձեզ չե՞մ հասկանում։ Ի՞նչ մի առանձնահատուկ բան կա ձեր մեջ, այնպես արտասովոր ձերը, որ ես արդեն չեմ հասկանում։
Օնդրա։ (մոտենում է նրան)։ Միայն թե մի հուզվիր, մայրիկ։ Քեզ վնաս է՝ քո սիրտը թույլ է։
Մայր։ Չէ, սպասիր, երբ դուք փոքր էիք, հիշո՞ւմ ես, Օնդրա, ես ախր ձեզ լավ էի հասկանում։ Ես նստում էի տանը և հեռվից֊հեռու իմանում, թե ձեզանից որն է բակում ծունկը քերծել․ նա դեռ ցած չընկած, ես արդեն վազում էի։ Իսկ երբ դուք բոլորով նստում էիք սեղանի շուրջ, ես այնպես խորն էի զգում՝ այս ես եմ։ Այս բոլորը ես եմ։ Զգում էի ողջ էությամբ՝ այս երեխաները ես եմ։ Իսկ հիմա․ «Մայրիկ, դու այդ չես հասկանում»։ Ռիխարդ, այդ ի՞նչ օտար․․․ ու իմ հանդեպ թշնամական բան է հաստատվել նրանց մեջ։
Հայր։ Գիտե՞ս ինչ, թանկագինս, նրանք արդեն չափահաս են․․․ և իրենց հետաքրքրություններն ունեն։
Մայր։ Իսկ ես իմացել եմ միայն նրանց հետաքրքրությունները, հասկանո՞ւմ ես։ Ձեզանից ամեն մեկը մտածում է իր գործի, իր պատվի, իր կոչման և աստված գիտե էլի ինչ֊որ մեծ֊մեծ բաների մասին, որ ես անկարող եմ հասկանալ։ Իսկ ես ― ես միշտ մտածել եմ միայն ձեր մասին։ Ես, ձեզանից բացի, ուրիշ կոչում չեմ ունեցել։ Գիտեմ, դրանում ոչ մի բան չկա ― միայն նեղություններ ու սեր։ Բայց երբ սեղան նստելիս ճաշ էի մատուցում ձեզ, հինգ երեխաներիդ, այնպիսի զգացում էի ունենում, ասես եկեղեցական արարողություն եմ կատարում։ Ա՛խ, Օնդրա, չես կարող պատկերացնել, թե առանց քեզ սեղանն ինչպես դատարկ է։
Օնդրա։ Ես շատ ցավում եմ, մայրիկ։
Մայր։ Այո, դուք իրավացի եք, ես այդ, երևի, չհասկանամ․․․ Հայրդ զոհվեց, որովհետև անհրաժեշտ էր բնիկներին սպանել։ Իսկ դու, Օնդրա, դու մեռար, որովհետև գնացիր նրանց կյանքը փրկելու։ Չէ, ինչպես երևում է, ես իսկապես հիմար եմ։ Դուք անում եք ուղղակի իրար հակառակ բաներ, իսկ հետո ասում ինձ․ «Այստեղ մեծ խնդիրներ կան, թանկագինս, դու այդ հասկանալ չես կարող»։ Ձեզանից մեկը ինչ֊որ բան կկառուցի, մյուսը կքանդի, երկուսով էլ կասեք ինձ․ «Մայրիկ, դա խիստ կարևոր է։ Մենք պետք է գործենք այսպես, թեկուզ և մեր կյանքի գնով»։ Կյանքի՜։ Ձեզ համար հեշտ է ասելը։ Ամեն մարդ կարող է մեռնել, իսկ ահա կորցնել ամուսնուն կամ որդուն, ― տեսնեիք, թե այդ ի՞նչ է նշանակում․․․ տեսնեիք․․․
Օնդրա։ Մայրիկ, այստեղ դու, թերևս․․․ իրավացի ես։
Մայր։ Թեկուզ և ոչ․․․ Ինձ իրավացիություն հարկավոր չէ, ինձ հարկավոր եք դուք, հարկավոր են իմ երեխաները։ Դու չպետք է մեռնեիր, Օնդրա։ Դու այնպիսի անուշ, լուրջ պատանի էիր․․․ Դու հարսնացու ունեիր, տղաս, ուզում էիր ամուսնանալ․․․ Այդ մեկը ես կարծես հասկանում եմ, այնպես չէ՞։
Օնդրա։ Այո, իհարկե, մայրիկ։
Մայր։ Այ, տեսնո՞ւմ ես։
Պարտեզից լսվում է երկու կրակոց։
Հայր։ (գլուխը բարձրացնում է)։ Այս ի՞նչ է։
Մայր։ Ոչինչ։ Տղաները կրակում են նշանին։ Կորնելը և Պետրը։
Հայր։ Շատ լավ է։ Ով կրակել չգիտի, ոչ մի բանի պիտանի չէ։
Մայր։ Մեր Տոնին չի կրակելու։ Նա ուրիշ բնավորություն ունի։ Օնդրան էլ չէր սիրում կրակել, ― այնպես չէ՞, Օնդրա։ Դու նույնպես ուրիշ ոչինչ չէիր ուզում ճանաչել, բացի գրքերից, ինչպես Տոնին․․․
Օնդրա։ Միայն թե, մայրիկ, Տոնիի համար դա հաշիշի նման մի բան է, նա արթմնի երազներ է տեսնում։ Իսկ դա վատ է։
Մայր։ Բայց ախր նա դեռ երեխա է։
Օնդրա։ Դու միշտ էլ նրան երեխա կհամարես։
Մայր։ Այո, որովհետև նա թույլ է։
Հայր։ Հոգյակս, դու պետք է նրա վրա ազդես, որպեսզի նա որևէ լուրջ գործով զբաղվի։
Մայր։ Ոչ, ոչ։ Ես չեմ ուզում, որ Տոնին արդեն հիմա գլուխը լցնի այնպիսի բաներով․․․ Ոչ, ես նրան այստեղ չեմ թողնի․․․
Հայր։ Ինչո՞ւ։
Մայր։ Որովհետև դուք կաշխատեք ազդել նրա վրա, կսկսեք շշնջալ նրա ականջին․ «Տղամարդ եղիր, Տոնի, տղամարդ եղիր։ Որևէ բան արա։ Գնա մեռնելու հանուն փառքի, պատվի, ճշմարտության․․․»։ Ոչ, ես այդ չեմ ուզում լսո՞ւմ եք։ Տոնիին հանգիստ թողեք։
Հայր։ Բայց մայր, դու հո չես ուզում Տոնիին աղջիկ դարձնել։
Մայր։ Ես ուզում եմ, որ նա իմը լինի։ Դու նրա նկատմամբ ոչ մի իրավունք չունես, Ռիխարդ։ Տոնին ծնվել է քո մահվանից հետո։ Տոնին իմն է, միայն իմը, հասկացիր։ Նա այստեղ անելիք ունի։
Օնդրա։ Ըստ երևույթին մայրիկը մեզ համարում է վատ հասարակություն։
Մայր։ Այո, որովհետև դուք մեռած եք․․․
Պարտեզից կրակոցներ են լսվում։
Օնդրա։ Մայրիկ, դու մեզանից վախենո՞ւմ ես։
Մայր։ Ես ինչպե՞ս կարող եմ վախենալ ձեզանից։ Մոտ եկ, Օնդրա, թող մի լավ նայեմ քեզ։ Այդ սպիտակ խալաթը քեզ շատ է սազում․․․ Իսկ ես միշտ էլ պատկերացրել եմ, թե դու ինչպես կկանգնես իմ գլխավերևը, երբ․․․ երբ ես կբաժանվեմ երեխաներից․․․
Օնդրա։ Ի՞նչ ես ասում, մայրիկ։ Դու դեռևս երկար կլինես նրանց հետ։ Եվ երբեք չես հեռանա նրանցից․․․
Հայր։ Մեր մայրիկը շատ ավելի ուժեղ է, քան ինքը կարծում է։ (Մոտենում է շախմատի սեղանիկին։) Ո՞վ է այստեղ խաղացել, սիրելիս։
Մայր։ Կորնելն ու Պետրը։ Դա, կարծեմ, քո խնդիրն է։
Հայր։ Այո, տեսնում եմ։ Ես մի ժամանակ սկսեցի լուծել այն․․․ Գեղեցիկ խնդիր է։
Մայր։ Տղաները դրա պատճառով կռվեցին։ Կորնելն ուզում էր, որ Պետրը գնա դե հինգ։
Հայր։ Ճիշտ է։ Ես դե հինգ գնացի։
Մայր։ Իսկ Պետրն ասաց, որ կա և ուրիշ լուծում։ Այդ երկուսը շարունակ կռվում են։
Հայր։ (մտածում է խնդրի մասին)։ Ուրիշ լուծո՞ւմ։ Հը՜մ, հետաքրքիր է․․․ Դա, երևի շախմատային նոր դպրոց է։ Այդ դեպքում անհրաժեշտ է առաջ շարժել զինվորը․․․ Հետաքրքիր է։ Այո, թերևս, Պետրը մասամբ իրավացի է․․․
Դռնից բոլորովին անաղմուկ ներս է մտնում Իրժին օդաչուի կոմբինեզոնով։
Իրժի։ Բարի երեկո, մայրիկ։ Բարև հայրիկ։ Ողջույն Օնդրա։
Հայր։ (շուռ է գալիս)։ Ա՛, ո՜ւմ եմ տեսնում։ Ի՛րժի։
Օնդրա։ Բարև։
Մայր։ Ինչո՞ւ այդպես վաղ, Իրժի։ Դու այսօր թռե՞լ ես։
Իրժի։ Թռել եմ, մայրիկ։ Այսօր հիանալի էի թռչում։
Մայր։ Համենայն դեպս, լավ է, որ արդեն տանն ես։ Տանել չեմ կարող, երբ դու թռչում ես։ Ես այնպես եմ սարսափում․․․ Ապրես, որ իսկույն վերադարձար։
Իրժի։ Ինչպես տեսնում ես, մայրիկ, առաջինը քեզ եմ այցելում։
Հայր։ Ճիշտ է։ Իսկ այս կոստյումը քեզ շատ է սազում։
Մայր։ (սարսափած կիսաբարձրանում է տեղից)։ Սպասիր․․․ Իրժի, դու տեսնում ես․․․ հայրիկին․․․ և Օնդրայի՞ն։
Իրժի։ Տեսնում եմ, մայրիկ։ Ինչո՞ւ չպիտի տեսնեմ։
Մայր։ Բայց ախր նրանք ․․․ ախր նրանք մեռա՜ծ են, Իրժի։ Դու ինչպե՞ս կարող ես տեսնել․․․ Ինչպե՞ս կարող ես խոսել նրանց հետ․․․ Ի՛րժի։
Իրժի։ Հասկանում ես, մայրիկ․․․ Միայն չբարկանաս, լա՞վ։ Հասկանում ես, հանկարծ ինքնաթիռը դավաճանեց ինձ․․․ Ուրիշ ոչինչ։
Մայր։ Իրժի, քեզ որևէ բա՞ն պատահեց։
Իրժի։ Չէ, ոչինչ, մայրիկ։ Ես նույնիսկ ոչ մի ցավ չզգացի։ Պարզապես հանկարծ ինքնաթիռի թևը այրվեց, իսկ հետո․․․
Մայր։ Իրժի, դու ինձանից ինչ֊որ բան ես թաքցնում։
Իրժի։ Մայրիկ, միայն թե դու մի բարկանա․․․ Բանն այն է, որ․․․ ես ջախջախվեցի։
Մայր։ դո՛ւ․․․ դո՛ւ․․․
Իրժի։ Մայրիկ, թանկագինս, խնդրում եմ, մի հուզվիր։
Մայր։ Ուրեմն դու մեռա՞ծ ես․․․ Իրժի։
Իրժի։ Այո, մայրիկ։ Դա այդպես է կոչվում․․․
Մայր։ (հեկեկում է)։ Տե՜ր աստված։ Ի՛րժի։ Ի՛րժի։
Օնդրա։ Կամաց, կամաց, մայրիկ։ Հանգստացիր։
Մայր։ Իրժի, դու հեռացար ինձանից, դու ջախջախվեցիր։
Հայր։ Հոգյակս, դու պետք է արիաբար կրես այդ կորուստը։ Դու հո տեսնում ես, որ նա զոհվել է հերոսի նման։ Դա եղել է գեղեցիկ մահ։
Մայր։ (ասես քարացած)։ Գեղեցիկ մահ։ Ահա և հասար դրան, Ռիխարդ։ Հասա՛ր։
Իրժի։ Բայց ախր ոչ ոք մեղավոր չէ, մայրիկ։ Դե, իսկ շարժիչը ամոթով թողեց։ Ես, իսկապես, ինքս էլ չգիտեմ, թե այդ ինչպես եղավ։
Մայր։ Իմ Ի՛րժի․․․ (Հեծկլտալով ընկնում է բազկաթոռին։)
Օնդրա։ Ձեռք մի տուր։ Թող արտասվի, հանգստանա։ (Կանգնում է մոր կողքին։)
Հայր։ (Իրժիին մի կողմ է տանում)։ Իրժի, իսկ ի՞նչ էիր ուզում փորձել։
Իրժի։ Ուզում էի բարձրության ռեկորդ սահմանել, հայրիկ։ Բեռով։ Մեկ և կես տոննա։
Հայր։ Իսկ այդպիսի ռեկորդը նշանակություն ո՞նի։
Իրժի։ Իհարկե, հայրիկ։ Օրինակ, պատերազմի դեպքում․ թռչել առավելագույն բարձրության վրա՝ ռումբի ամենամեծ բեռով։
Հայր։ Ճշմարիտ է։ Դա դատարկ բան չի։
Իրժի։ Կամ պարզապես օդային տրանսպորտի համար․ ախր այնտեղ, այդպիսի բարձրության վրա, արդեն ոչ քամի կա, ոչ ամպեր։ Դա կարող է հսկայական նշանակություն ունենալ։
Հայր։ Իսկ դու ի՞նչ բարձրության հասար։
Իրժի։ Տասներկու հազար մետրից մի փոքր ավելի։ Եվ այդտեղ հանկարծ շարժիցն սկսեց ծռություններ անել․․․
Հայր։ Դա ռեկո՞րդ է։
Իրժի։ Այո, հայրիկ։ Տվյալ կարգի ինքնաթիռների համար՝ համաշխարհային ռեկորդ է։
Հայր։ Հիանալի է։ Ես շատ ուրախ եմ, տղաս։
Իրժի։ Միայն․․․ երբ ես շրմփացի գետին, ստացվեց սարսափելի շիլաշփոթ։ Երևի բարձրաչափը ջարդվեց։ Ափսոս։
Հայր։ Ինչո՞ւ։
Իրժի։ Այժմ չի կարելի հաստատել, որ ես հասել եմ այդպիսի բարձրության։
Հայր։ Իրժի, դա կարևոր չէ։ Միայն դե դու իսկապես հասած լինես։
Իրժի։ Ախր ոչ ոք չի իմանա։
Հայր։ Բայց այդ բանն արված է՝ ահա թե որն է ամենագլխավորը։ Իսկ ո՛ւմ մտքով կանցներ։ Միշտ այնպիսի չարաճճին էիր․․․ Դե, շնորհավորում եմ քեզ, տղաս։
Մայր։ (տնքում է)։ Ի՛րժի․․․ Ի՛րժի․․․
Օնդրա։ Հանգստացիր, մայրիկ։
Հայր։ Մի լար, հոգյակս։ Չարչարանքն արժեր։ Դե, ճշմարիտ, կարիք չկա արտասվել։ Դու դեռ թաղման հետ կապված այնքան հոգսեր կունենաս։
Իրժի։ Մայրիկ, միայն երբ ինձ բերեն, չնայես վրաս, լա՞վ։ Այն, ինչ որ կբերեն, արդեն․․․ արդեն ես չեմ։ Ես նա եմ, ինչ եղել եմ․․․ և այդպես էլ կմնամ քեզ համար ընդմիշտ, այնպես չէ՞։
Մայր։ Ինչո՞ւ ինձ չասացիր, որ ուզում ես այդքան վերև բարձրանալ։ Ես քեզ չէի թողնի։
Իրժի։ Դե, ինչ ես ասում, մայրիկ։ Ես պարտավոր էի թռչել։
Մայր։ Եվ այդ ինչպես խելքիդ փչեց, Իրժի։ Ինչի՞դ էր հարկավոր այդ ռեկորդը։
Իրժի։ Գիգտե՞ս, երբ այդպիսի լավ մեքենա ունես․․․ դե չէ, մայրիկ, դու այդ չես հասկանա։ Պարզապես․․․ այնպես է ձգում․․․ Մեքենան ինքն է քեզ վեր բարձրացնում․․․
Դռան թակոց
Հայր։ (հանգցնում է իր դիմանկարի դիմացի սեղանին դրված լամպը)։
Սենյակում համարյա լիակատար խավար է։
Հոգյակս, քեզ մի մաշիր։
Մայր։ Իմ Ի՜րժին։ Այնպես բարեկազմ, գեղեցիկ տղա էր։ Հանուն ինչի՞․․․ հանուն ինչի՞․․․
Իրժի։ (ավելի ու ավելի ցածրացնելով ձայնը)։ Դու այդ չես հասկանա, մայրիկ, դու այդ չես կարող հասկանալ․․․
Դռան թակոց։
Օնդրա։ (շշուկով)։ Հանգստացիր, մայրիկ։ Տոկուն եղիր։
Հայր։(շշուկով)։ Մնաս բարով, սիրելիս։
Թակոց։
Մայր։ (վեր է կենում)։ Այո՛։
Բացվում է դուռը։ Սենյակ խուժող ցերեկային վառ լույսով լուսավորված շեմքին կանգնած է Կորնելը։
Կորնել։ Ներիր, մայրիկ․․․ ես չէի ուզում քեզ անհանգստացնել․․․ բայց․․․ պետք է մի բան ասեմ։
Մայր։ Այո։
Կորնել։ Հենց նոր մեզ հայտնեցին․․․ գիտես․․․ Մեր Իրժին․․․ ինչ֊որ բան է պատահել ինքնաթիռին․․․ միայն թե մի վախենա, մայրիկ։ Ոչ մի սարսափելի բան․․․
Մայր։ Այո։
Կորնել։ Բայց Իրժին․․․ Մայրի՛կ։ Դու արդեն գիտե՞ս։
- Վարագույր։