«Փոքրիկ առակներ»–ի խմբագրումների տարբերություն
Տող 7. | Տող 7. | ||
− | + | ::::::::::<b>Աքաղաղ</b> | |
Չի լուսանում։ Ես դեռ ազդանշան չեմ տվել։ | Չի լուսանում։ Ես դեռ ազդանշան չեմ տվել։ | ||
− | + | ::::::::::<b>Ճնճղուկ</b> | |
Մեծ բան է՝ սոխա՜կ։ Մենք, ճնճղուկներս, ավելի շատ ենք։ | Մեծ բան է՝ սոխա՜կ։ Մենք, ճնճղուկներս, ավելի շատ ենք։ | ||
− | + | :::::::::::<b>Կոճղ</b> | |
Ինչո՞ւ չեն ասում․ «Արժանապատիվ կոճղ»։ | Ինչո՞ւ չեն ասում․ «Արժանապատիվ կոճղ»։ |
13:13, 28 Սեպտեմբերի 2015-ի տարբերակ
հեղինակ՝ Կարել Չապեկ |
- Աքաղաղ
Չի լուսանում։ Ես դեռ ազդանշան չեմ տվել։
- Ճնճղուկ
Մեծ բան է՝ սոխա՜կ։ Մենք, ճնճղուկներս, ավելի շատ ենք։
- Կոճղ
Ինչո՞ւ չեն ասում․ «Արժանապատիվ կոճղ»։
- Աղվես
Բոլոր կենդանի արարածները բաժանվում են երեք կարգի՝ թշնամիների, մրցակիցների և որսի։
- Աշխատանքի բաժանում
Ես կնայեմ, թե դուք ինչպես եք աշխատում, իսկ դուք կնայեք, թե ես ինչպես եմ ուտում։
- Միօրիկ
Հարյուրամյա՜ կրիա։ Ինչպե՞ս կարելի է այդպես հրեշավոր կերպով հետամնաց լինել։
- Ճնճղուկ
Ինչպե՜ս, արտույտն իրավացի՞ լինի։ Դա բացառված է։ Ճշմարտությունը մեկն է, և այն՝ ճնճղուկային։
- Ծածան
Ոչ մի կենդանի էակ չի կարող ապրել՝ խորասուզված օդում։
- Էշ
Թո՛ւհ։ Այսպիսի լուրջ պահ, և կեռասենին առանց քաշվելու ծաղկում է իր համար։
- Աշնան տերև
Ժամանակի պահա՞նջը։ Գիտենք՝ սոսափել քամու դեմ։
- Փտում
Ես էլ եմ քայլում ժամանակի հետ։
- Հարևան
Այդ Արքիմեդը վախկոտի ու դավաճանի մեկն է։ Թշնամին ներխուժում է մեր քաղաքը, իսկ նա իր գծագրերն է գծագրում։
- Կատոն ավագ
Ի՞նչ։ Սո՞վ։ Աղքատությո՞ւն։ Անբերրիությո՞ւն։ Դատարկ բան։ Ամենից առաջ անհրաժեշտ է Կարթագենը կործանել։
- Ներոն
Քրիստոնյաների հետապնդումը հերյուրանք է։ Մենք միայն հերքում ենք նրանց հայացքները։
- Աթիլլա
Մենք էլ ենք եկել աշխարհը փրկելու։
- Դիկտատոր
Ես հասա համախոհության։ Բոլորը պետք է հնազանդվեն։
- Բռնակալ
Էյ դո՜ւք, տականքնե՛ր։ Ես ձեզանից փառապանծ ազգ ստեղծեցի։
- Կոնկիստադոր
Ողորմած աստված, դո հո գիտես, որ անմարդկայնությունը խորթ է ինձ։ Բայց ախր աստեկը մարդ չէ։
- Քննադատ
Ինչո՞ւ պետք է իմանամ, թե աշխարհն ինչպիսին է։ Բավական է որ գիտեմ, թե նա ինչպիսին պետք է լինի։
- Քննադատական դոդոշ
Իմ կարծիքով, օձը չպետք է այդքան երկար լիներ։
- Ճանճը պատուհանի ապակուն
Այժմ ես գիտեմ, թե որտեղ է կեցության սահմանը։
- Հայելի
Մարդը լոկ իմ պատկերացումն է։
- Միօրիկ
Պատմությո՞ւն։ Այդ ինձ ոչինչ չի ասում։
- Մարդը սարդոստայնում
Սպասելը նույնպես հեշտ աշխատանք չի։
- Ոչխար
Թող մորթեն, բայց ինչո՞ւ են տանում։
- Հոռետես
Ձեր կարծիքով գարունը կգա՞։ Սիրելիս, դուք լավատես եք։
- Պատգամ
Ինչ որ չես կարող անել ինքդ, հրամայիր ուրիշին։
- Սեր ժողովրդի նկատմամբ
Միայն մեր կուսակցությունն է մեծարում մեր մեծ, հերոսական ժողովրդին։ Բոլոր մյուս կուսակցությունները դավաճաններ են, վախկոտներ, ծախված հոգիներ ու սրիկաներ։
- Պետական գործիչ
Պետության օգո՞ւտը։ Դա կամ այն է, ինչը օգտակար է մեզ, կամ այն, ինչը օգտակար է մնացյալներին։
- Բռնակալ և փիլիսոփաներ
Ես կգործեմ, իսկ դուք կսկսեք իմ գործողությունների համար հիմունքներ որոնել։
- Խոզ և մարգարիտ
Բը՜ռռ։ Այս ի՞նչ են լցրել իմ կեղտաջրի մեջ։ Սա ի՞նչ խոզություն է։
- Դիվանագիտություն
Մենք, անշուշտ, դատապարտում ենք բռնությունը, բայց պատրաստ ենք զենք տրամադրելու։
- Չեզոք
Չեզոքությո՞ւն։ Այդ նշանակում է վաստակել պատերազմում, որ վարում են ուրիշները։
- Իմպերիալիստ
Ուժերի հավասարակշռությունն այն է, երբ մեր կողմն է գերակշռությունը։
- Գաղութացում
Իսկ հիմա հայրաբար հոգանք նրանց մասին, ովքեր ողջ են մնացել։
- Թերթեր
Ճշմարտությունը լոկ այն է, որը ծառայում է մեր կուսակցության շահերին։
- Խմբագրությունում
Այստեղ ահա հաղորդագրություն է ստացվել, որ միջոց է գտնված գեղձուռուցքի ժանտախտի դեմ։ Դուք չգիտեք՝ մեր կուսակցությունը ժանտախտի կո՞ղմ է, թե դեմ։
- Դիվանագիտություն
Փա՜ռք աստծու, պայմանագիրը կնքված է։ Այժմ եկեք մտածենք, թե ինչպես պիտի խախտենք այն։
- Դիվանագետ
Միջազգային իրավո՞ւնք։ Այդ միշտ այն է, որ խախտում են ուրիշները։
- Երկրի կառավարիչ
Ես հայրենիքի սիրո շլացուցիչ օրինակ տվի․ երեք հարյուր հազար մարդու ստիպեցի իրենց կյանքը զոհաբերել նրան։
- Միջազգային համաձայնություն
Ճագարներ, դուք հավերի հետ պայմանագիր կնքեցիք, որ իրար չեք խժռի։ Տեսնենք, թե ինչ կասի դրան բազեն։
- Ցիկլոն
Երկրի երեսից ջնջված է հիսուն քաղաք։ Ինչպիսի՜ ցնցող հաջողություն։
- Գայլ
Այս խոյը զզվելի դիտավորություն ուներ՝ ուզում էր թաքնվել ինձանից։
- Ոչխարի հոտ
Այս գայլն ավելի շուտ կկշտանա, եթե նրան չդիմադրես։