«Ճանապարհորդուհի Միրանդան»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
(Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Ճանապարհորդուհի Միրանդան |հեղինակ = Դոնալդ Բիսեթ |թարգմանիչ = Կարեն Ա․ Սիմ...»:)
 
(Տարբերություն չկա)

Ընթացիկ տարբերակը 14:22, 29 Հոկտեմբերի 2015-ի դրությամբ

Ճանապարհորդուհի Միրանդան

հեղինակ՝ Դոնալդ Բիսեթ
թարգմանիչ՝ Կարեն Ա․ Սիմոնյան
աղբյուր՝ «Մոռացված ծննդյան օրը»

Եղել է, չի եղել, Աֆրիկայում մի բադ է եղել։ Ճիշտը որ ասենք, նա անգլիական բադ էր, քանի որ ծնվել էր Անգլիայում ու անունն էլ Միրանդա էր։

Նա վաղուց էր երազում հայրենիք վերադառնալ, որովհետեւ շատ էր ուզում խաղալ անգլիացի տղաների ու աղջիկների հետ։

Ուստի նա հրաժեշտ տվեց իր բարեկամներին, թեեւ շատ ծանր էր այդ բաժանումը։ Հրաժեշտ տվեց առյուծներին, վագրերին, կապիկներին, միայն թե՝ ոչ կոկորդիլոսներին։ Նա կոկորդիլոսներին հանդուրժել չէր կարողանում։

Եվ համարձակ ճամփա ելաւ։

Երկար, շատ երկար նա թռչում էր ջունգլիների վրայով, իսկ հետո երեւաց ծովը։

Միրանդան թռավ հասավ Իտալիա։ Ծովափին շատ երեխաներ կային։ Նրանք խաղում էին ավազով, իսկ քիչ հեռու նստած ծնողները ոչինչ չէին անում։ «Ի՜նչ հիմար ու անարդարացի բան է»,— մտածեց Մրիանդան։

Հետո նա թռավ հասավ Իտալիա։ Ծովափին շատ երեխաներ կային։ Նրանք խաղում էին ավազով, իսկ քիչ հեռու նստած ծնողները ոչինչ չէին անում։ «Ի՜նչ հիմար ու անարդարացի բան է»,— մտածեց Միրանդան։

Հետո նա թռավ սարերի վրայով ու պարզ է, որ ստիպված դեպի վեր ու ավելի վեր էր բարձրանում։ Իսկ ավելի վերեւում ցուրտ էր ու ձյուն էր տեղում։

Հանկարծ նա լսեց, որ մեկը երգում է։ Ձայնը լսվում էր մոտիկից ու ավելի մոտիկից։ Նրան թվաց, թե երգում են ֆրանսիական Սյուր֊լյո֊փոն դʼԱ֊վին֊յոնը», որ նշանակում է «Ավինյոնի կամրջի վրա»։

Եվ իրոք, քիչ անց, մառախուղի միջով սուրաց ֆրանսիացի ծիծեռնակների երամը, որը թռչում էր դեպի հարավ՝ Իտալիա։ Միրանդայի մոտով անցնելիս, նրանք թեւերը թափահարելով, ջերմորեն ողջունեցին։ Եվ Միրանդան էլ նրանց պատասխանեց՝ իր թեւերը թափահարելով։

Նա շատ էր հոգնել եւ ուտել էր ուզում։ Ձյունը ավելի սաստիկ էր տեղում, եւ ոչինչ տեսանելի չէր։ Ականջների մոտ սուլում էր քամին, ձյունը կուրացնում էր աչքերը, թռչելն ավելի ու ավելի էր դժվարանում։ Բայց Միրանդան մտածում էր լոկ այն մասին, թե որքան լավ է ամառը անգլիական ճահիճներում, ու շուտափույթ հանդիպում էր երազում անգլիացի երեխաների հետ։ Նրա կտուցն ուղղված էր Լոնդոնի կողմը։

Այդպես նա թռչում էր շատ երկար ժամանակ։ Քամին հանդարտվեց աստիճանաբար, ձյունն էլ դադարեց տեղալուց։ Եվ իր գլխավերեւում Միրանդան աստղեր տեսավ, իսկ ցածում՝ մեծ քաղաքի թարթող լույսերը։

Դա Լոնդոնն էր։

Միրանդան վայրէջք կատարեց քաղաքի լճակի վրա։

Լճակի կենտրոնում մի կղզյակ կար, իսկ կղզյակի վրա՝ ազատ մի բույն․ ասես միտումնավոր նախապատրաստել էին հենց Միրանդային համար։ Միրանդան շատ ուրախացավ։

Նախաճաշեց ճահճային խոտերով, հետո նստեց բնում ու արդեն սկսել էր ննջել, երբ հանկարծ լսեց մի ձայն․

— Միրանդա՜… Միրանդա՜…

— Այստեղ եմ,— պատասխանեց Միրանդան։

Նա ելավ բնից ու լողաց դեպի լճափ։ Այստեղ նա տեսավ փոստատար տղային։

— Հեռագիր ունես,— ասաց տղան։— Խնդրում եմ, ստորագրիր, որ ստացել ես։

Միրանդան ստորագրեց։ Հետո հեռագիրը կտուցին, լողաց դեպի ետ, դեպի իր բույնը։

Նա հուզմունքով բացեց հեռագիրը։ Պարզվեց, որ հեռագիրն ուղարկել են աֆրիկացի տղաներն ու աղջիկները։ Ահավասիկ, թե ինչ էին նրանք գրել․


Միրանդա, Միրանդա, բարեւում ենք քեզ։
Մաղթում ենք շոգ ամառ։ Դու քեզ լավ նայիր։
Մենք քեզ սիրում ենք։ Շուտ պատասխանիր։

Դիմացի փողոցի տներում մարեցին լույսերը։ Միրանդան լսեց, թե ինչպես են մարդիկ իրար բարի գիշեր մաղթում։ Հետո շուրջը լռություն տիրեց։ Միրանդան հեռագիրը թաքցրեց մի թեւի տակ, գլուխը՝ մյուս թեւի եւ խորը քուն մտավ։