«Արծիվն ու գառնուկը»–ի խմբագրումների տարբերություն
(Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Արծիվն ու գառնուկը |հեղինակ = Դոնալդ Բիսեթ |թարգմանիչ = Կարեն Ա․ Սիմոնյան |...»:) |
(Տարբերություն չկա)
|
Ընթացիկ տարբերակը 14:40, 29 Հոկտեմբերի 2015-ի դրությամբ
հեղինակ՝ Դոնալդ Բիսեթ |
Լեռնային Ուելսի բարձունքներից մեկում մի արծիվ էր ապրում։ Անունը Դեվիդ էր։
Նա սիրում էր բա՜րձր, շա՜տ բարձր թռչել։ Ու մի անգամ էլ այնքան բարձր թռավ, որ ըկնավ աստղի վրա։
Աստղի վրա մի տնակ կար։ Տնակում ապրում էր Մերին՝ իր գառնուկի հետ։ Դեվիդը բախեց դուռը։
— Ես հյուր եմ եկել,— ասաց նա։
Մերին սեղան բացեց, ու նրանք երեքով նստեցին թեյ խմելու։
— Սիրելի արծիվ, մի կտոր տապակած հաց ուզո՞ւմ ես,— առաջարկեց Մերին։
— Հըմ… ոչ… Շնորհակալ եմ,— պատասխանեց Դեվիդը։— Ես հաճույքով գառնուկին կուտեի։
— Վա՛յ… Բայց դու դեռ ճանկերդ չես լվացել,— ասաց Մերին։
Եվ ստիպեց, որ արծիվը գնա խոհանոց ու լվա ճանկերը։ Մինչ Դեվիդը լվացվում էր, Մերին հասցրեց մի քանի խոսք շշնջալ գառնուկի ականջին։
Դեվիդը վերադարձավ ու նորից նստեց սեղանի մոտ։
— Մի կտոր էլ տապակած հաց կուտեի՞ր, սիրելի գառնուկ,— հարցրեց Մերին։
— Ո՛չ, շնորհակալություն,— պատասխանեց գառնուկը հիշելով, թե քիչ առաջ իր ականջին ինչ շշնջաց Մերին։— Թերեւս, մեծ հաճույքով ես արծիվին կուտեի։
Արծիվը շատ զարմացավ, նույնիսկ վատ զգաց։ Ու երբ Մերին մի անգամ էլ հարցրեց, թե ինչ կուտեր, արծիվը պատասխանեց․
— Խնդրում եմ, մի կտոր տապակած հաց։
Մերին նրան մի կտոր տապակած հաց տվեց։ Թեյից հետո Դեվիդը հրաժեշտ տվեց Մերիին եւ նրա գառնուկին, ու տուն թռավ։
Այդ երեկո, քնելուց առաջ, արծիվը երբեմն նայում էր գլխավերեւում փայլող աստղին։