Changes

Մերոնք

Ավելացվել է 39 բայտ, 09:25, 31 Հոկտեմբերի 2015
Ռազմաճակատից պապս վերադառնում է երեք գծանի հրացանով ու մի քանի մեդալով։ Ս․ Գեւորգի խաչ էլ, կարծես թե, կար։ Ուղիղ մեկ շաբաթ խմում է։ Հետո աշխատանքի է տեղավորվում «Էդեմ» հաստատությունում՝ որպես ավագ մատուցող։ Մի օր վիճաբանություն է սարքում մատուցողներից մեկի հետ։ Սա ինչ֊որ բան դանդաղ կամ փնթի էր արել։ Պապս սկսում է գոռալ։ Բռունցքը խփում է սեղանին։ Այն հայտնվում է սեղանի գզրոցում։ Պապս տանել չէր կարողանում անկարգությունները։ Այդ պատճառով էլ բացասաբար ընդունեց հեղափոխությունը։ Ավելին՝ ինչ֊որ չափով դանդաղեցրեց հեղափոխության ընթացքը։
Այդպես է եղել։ Ծայրամասերի ժողովրդական զանգվածները հեղեղում են քաղաքի կենտրոնը։ Պապս կարծում էր, թե հրեաների հերթական ջարդն է։ Վերցնում է հրացանն ու բարձրանում տանիք։ Երբ զանգվածները մոտենում են, պապս սկսում է կրակել։ Նա Վլադիվոստոկի միակ բնակիչն էր, որ դիմադրել էր հեղափոխությանը։ Հաղթանակը, այնուամենայնիվ, բաժին է հասնում հեղափոխությանը։ Ժողովրդական զանգվածներն արդեն անարգել գրավում են քաղաքի կենտրոնը։ Հեղափոխությունից հետո պապս ընկճվում֊խաղաղվում է։ Դառնում է նույն համեստ արհեստավորը։ Ժամանակ առ ժամանակ, սակայն, հիշեցնւոմ հիշեցնում է իր մասին։ Մի անգամ, օրինակ, պապս ոտնահարում է ամերիկյան «Մերխեր, Մերխեր եւ Ընկ․» ընկերության հեղինակությունը։ Ամերիկյան այս ընկերությունը Խաղաղ օվկիանոսով Հեռավոր Արեւելք էր բերել ծալովի մահճակալներ։ Թեեւ այդ անվանումն ավելի ուշ է ծնվել։ Այն տարիներին դա արտառոց մի նորույթ էր։ Կոչվում էր «Մեջիք բեդ»։ Այն օրերի ծալովի մահճակալը գրեթե չէր տարբերվում իր ժամանակակից տարբերակից։ Գունավոր բրեզենտ, զսպանակներ, ալյումինե հնոց․․․ Առաջընթաց ջատագով պապս գնում է հանրախանութ։ Մահճակալը դրված է լինում հատուկ բարձրահարթակի վրա։
― Ամերիկյան ընկերությունը ներկայացնում է նորույթ, ― ձայնում է վաճառողը։ ― Ամուրիի երազանք։ Ճանապարհորդի անփոխարինելի ընկեր։ Հարմարավետություն ու գրգանք։ Ցանականո՞ւմ եք փորձել։
― Ցանկանում եմ, ― ասում է պապս։
Ու, կոշիկները՝ առանց քուդերն քուղերն արձակելու, հանելով, պառկում է։ Ինչ-որ ճայթյուն է լսվում, վնգստում են զսպանակները։ Պապս հայտնվում է հատակին։ Վաճառողը, սիրալիր ժպիտը դեմքին, բացում է մեկ այլ մահճակալ։ Նույն ձայներն ու նույն արդյունքը։ Պապս, քթի տակ հայհոյելով, մեջքն է տրորում։ Վաճառողը բացում է երրորդ ծալովի մահճակալը։ Այս անգամ զսպանակները դիմանում են։ Անձայն ճկվում են, սակայն, ալյումինե ոտքերը։ Պապս կրկին հայտնվում է հատակին՝ այս անգամ դանդաղ ու անցավ։ Շուտով ամբողջ դահլիճը լցվում է խեղված հրաշք-մահճակալներով։ Անօգնական ճոճվում են բրեզենտի լաթերը։ Խեղճացած փայլում են ծռմռված ալյումինե խողովակները։ Պապս, այդ ընթացքում, սակարկելով գնում է մի բուտերբրոդ ու ծամելով հեռանում։ Ամերիկյան ընկերության հեղինակությունը ոտնահարված էր։ Այս դեպքից հետո «Մերխեր, Մերխեր և Ընկ.»–ը զբաղվել է զուտ բյուրեղապակյա ջահերի առևտրով...
Իսահակ պապս չափազանց շատ էր ուտում։ Բոքոն հացը ոչ թե լայնքով էր կտրում, այլ երկայնքով։ Հյուր գնալիս Ռայա տատս միշտ ամաչում էր նրա փոխարեն։ Հյուր գնալուց առաջ պապս կուշտ ճաշում էր։ Դա էլ չէր օգնում։ Հացը զույգ կտորներով էր ուտում։ Օղին կրեմ-սոդայի բաժակով էր խմում։ Երբ մատուցում էին անուշեղենը, խնդրում էր, որ չտանեն դոնդողածածկ ձուկը։ Տուն վերադառնալով, խոնջացած ընթրում էր...
Պապս երեք որդի ուներ։ Կրտսերը՝ Լեոպոլդը, դեռ պատանի էր, երբ մեկնեց Չինաստան։ Այնտեղից՝ Բելգիա։ Նրա մասին առանձին կպատմեմ։ Ավագներին՝ Միքայելին ու Դոնաթին, հրապուրում էր արվեստը։ Սրանք լքում են գավառական Վլադիվոստոկը։ Հիմնավորվում են Լենինգրադում։ Հետագայում այստեղ են գալիս նաև պապս ու տատս։ Որդիներն ամուսնանում են։ Պապիս կողքին նրանք նվազ ու անօգնական տեսք ունեին։ Երկու հարսներն էլ անտարբեր չէին պապիս նկատմամբ։
Աշխատում էր որպես բնակշահագործման գրասենյակի պետ, կամ նման մի բան։ Աշխատանքից հետո ժամացույցներ ու էլեկտրական սալիկներ էր վերանորոգում։ Առաջվա նման անսովոր ուժի տեր էր։ Մի անգամ Շչերբակովի նրբանցքում մի բեռնատարի վարորդ կոպտում է նրան։ Հայհոյանքը վիրավորում է պապիս ազգային արժանապատվությունը («ջհուդի մռութ», կամ դրա պես մի բան)։ Պապս բռնում է մեքենայի թափքից։ Կանգնեցնում է մեկուկես տոննայանոց բեռնատարը։ Վարորդին դուրս է շպրտում խցիկից։ Գետնից պոկում է բեռնատարը։ Շրջելով այն, կասգնեցնում կանգնեցնում է փողոցի լայնքով։ Բեռնատարի քիթը հպվում է բաղնիքի պատին։ Թափքի ետնամասը՝ Շչերբակովյան պուրակի ցանկապատին։ Վարորդը, գիտակցելով կատարվախըկատարվածը, արտասվում է։ Լացը ժամանակ առ ժամանակ ընդմիջվում է սպառնալիքներով։
― Գլուխդ թռցնելու եմ, ― ասում է վարորդը։
Պապիս ծանր բնավորությունը, ինձ թվում է, յուրահատուկ դաստիարակության արդյունք էր։ Երբ երեխա էր, գյուղացի հայրը նրան ծղանով էր ծեծում։ Մի անգամ երկու ժամ պահել է լքված ջրհորում։ Հետո մի կտոր պանիր ու կես շիշ նապարեուլի է իջեցրել։ Եվ դրանից մի ժամ հետո միայն դուրս է քաշել պապիս՝ թրջված ու հարբած...
Գուցե այդ պատճառով էր պապս այդքան կոպիտ ու դյուրաբորբոք։ Բարձրահասակ էր, նրբագեղ ու հպարտ։ Գործակատար էր էպշտեյնի Էպշտեյնի պատրաստի հագուստեղենի խանութում։ Իսկ ծերության տարիներին այդ խանութի համատերն էր։ Պապս, կրկնում եմ, գեղեցիկ տղամարդ էր։ Նրա տան դիմաց ապրում էր Չիկվաիձե իշխանների բազմանդամ ընտանիքը։ Երբ պապս անցնում էր փողոցով, դեռատի էթերիԷթերի, Նանա և Գալաթեա Չիկվաիձեները կախվում էին լուսամուտներից։
Ամբողջ ընտանիքն անխոս ենթարկվում էր պապիս։ Ինքը ոչ ոքի չէր ենթարկվում։ Երկնային ուժերը ներառյալ։ Աստծո հետ պապիս մենամարտերից մեկն ավարտվել է ոչ ոքի։ Թիֆլիսում երկրաշարժ էր սպասվում։ Արդեն այն ժամանակ կային օդերևութաբանական կենտրոններ։ Բացի դրանից, կային ամենատարբեր ժողովրդական նախանշաններ։ Հոգևորականները շրջում էին տնետուն ու տեղեկացնում բնակչությանը։ Թիֆլիսի բնակիչները հեռանում էին իրենց բնակարաններից՝ հետները տանելով արժեքավոր իրերը։ Շատերն ընդհանրապես մեկնում էին քաղաքից։ Քաղաքում մնացածները խարույկ էին վառում հրապարակներում։ Հարուստ թաղամասերն ազատ ասպարեզ էին դարձել թալանչիների համար։ Տանում էին կահույքը, ամանեղենը, վառելափայտը։ Ամբողջ Թիֆլիսում միայն մի տան պատուհաններն էին վառ լուսավորված։ Ավելի ճիշտ՝ այդ տան սենյակներից մեկւ։ մեկի։ Դա պապիս առանձնասենյակն էր։ Նա չէր կամեցել հեռանալ իր տնից։ Ազգականները փորձել էին համոզել նրան, սակայն՝ ապարդյուն։
― Ստեփան, ախր կմեռնես, ― ասել էին ազգականները։
Պապս մռայլվել էր, ապա խոժոռ ու հանդիսավոր ձայնով ասել/ .
― Քաքել եմ դիփունքիդ գլխի՛ն։
Հաճախ եմ փորձել հասկանալ, թե ինչու էր պապս այդքան մռայլ։ Ի՞նչն էր նրան մարդատյաց դարձրել... Ապահովված մարդ էր։ Ներկայանալի արտաքին ու նախանձելի առողջություն ուներ։ Չորս զավակ ու սիրող, հավատարիմ կին։ Գուցե աշխարհի դրվա՞ծքը նրան դուր չէր գալիս որպես այդպիսին։ Ամբողջ դրվածքը կամ դրա առանձին դրսևորումնե՞րը։ Ասենք՝ տարվա եղանակների հերթականությունը։ Կամ կյանքի ու մահվան հերթափոխի անսասանությունը։ Կամ երկրի ձգողականությունը։ Կամ ծովի և ցամաքի հակադրությունը։ Չեմ կարող ասել...
Պապս մահացել է սոսկալի հանգամանքներում։ Աստծու հետ նրա երկրորդ մենամարտը ողբերգական վախճան ունեցավ։ Վերջին տասը տարին բազկաթոռից չէր ելնում։ Վերջում նույնիսկ մահակը ձեռքը չէր առնում։ Միայն խոժոռվում էր...Պապս դարձել էր բնապատկերի առանձնահատկություններից մեկը։ Տեղական ճարտարապետության նշանակալի ու տեսարժան մի մաս։ Երբեմն նրա ուսերին թառում էին սև ագռավները...
Մեր փողոցը վերջանում էր խորը հեղեղատով։ Հատակում փրփրում էր մռայլ գլաքարերը շրջանցող գետակը։ Վթարված սայլերի կտորտանքի միջից սպտիակին սպիտակին էին տալիս սատկած ձիերի ոսկորները։ Երեխաներին արգելված էր հեղեղատին մոտենալ։ Կանայք ասում էին լուսադեմին տուն վերադարձած գինով ամուսիններին․
― Փառք Աստծո։ Ես մտածում էի, թե հեղեղատն ես ընկել․․․
Ամառային միր մի առավոտ պապս հանկարծ ելնում է տեղից։ Ելնում ու վստահ քայլքով դուրս է գալիս տնից։ Երբ պապս անցնում է փողոցով, ծանրիրան տիկնայք Էթերի, Նանա եւ Գալաթեա Չիկվաիձեները կախվում են լուսամուտից։ Բարձրահասակ ու ձիգ, պապս քայլում է շուկայի ուղղությամբ։ Բարեւողներին պատասխանի չի արժանացնում։ Տանը նրա անհետանալը ուշացումով են նկատում։ Ինչպես ուշացումով կնկատեին բարդու, քարի, առվի անհետանալը․․․ Պապս կանգ է առնում հեղեղատի եզրին։ Մի կողմ է նետում ձեռնափայտը։ Տարածում է թեւերը։ Ու անում վերջին քայլը․․․ Վերջ։ Քիչ անց վազելով գալիս է տատս։ Հետո՝ հարեւանները։ Բարձրաձայն ճչում֊լալիս են։ Նրանց ողբը դադարում է միայն երեկոյան։ Եվ մռայլ գլաքարերը շրջանցող առվակի երբեք չդադարող խուլ աղմուկի միջից լսվում է պապիս ահարկու ու արհամարհական կանչը․
― ՔԱՔԵԼ ԵՄ ԴԻՓՈՒՆՔԻԴ ԳԼԽԻՆ։ ԱԲԱՆԱՄԱՏ
Ու հանկարծ ինձ հաղորդեցին, որ քեռիս հոգեբուժարանում է։ Գալինա Պավլովնան ասաց՝ «նյարդաբանական կլինիկայում»։ Բայց դա հոգեբուժարան էր։
 Գնացի այնտեղ։ Մի քանի անշուք, գորշ շինություններ՝ շրջապատված անխնամ ծառերով ու ցանցառ թփերով։ Փոշոտ ծառուղիներում ճմում ճեմում էին հիվանդները՝ միատեսակ գործ գորշ խալաթներով։ Խալաթները կամ շատ մեծ էին, կամ շատ փոքր։ Կարծես բարձրահասակներին դիտմամբ տալիս էին փոքր չափսերը։ Իսկ վտիտ ցածրահասակներին՝ ամենամեծերը։  Հիվանդները հիմանակում հիմնակում միայնակ էին զբոսնում։ Ոմանք զուսպ ու վերացած շարժումներ էին անում՝ անձայն բացուխուփ անելով բերանները։ Վախ չէի զգում, միայն խղճահարություն։
Վերջապես կանչեցին քեռուս։ Զարմանալիորեն աշխույժ ու առույգ տեսք ուներ։ Դեմքը նույնիսկ փոքր-ինչ թխացել էր արևից։ Ասաց, որ լավ են կերակրում։ Իսկ գլխավորը՝ թույլ են տալիս երկար ժամանակ անցկացնել մաքուր օդում։
― Այո, ― ասացի։
― Պլանը գատնի է։ Ոչ մի բառ՝ անգամ մոտիկ մարդկանց։ Այլապես ամեն բան կորած է։ Սպասեք իմ հետագա ցուցումներին։ Իսկ հիմա ես պետք է գնամ։ Բարով մնաս։ Շնորհակալ եմ մրքերի մտքերի համար․․․ Թեեւ դրանք բացարձակ ֆիկցիա են․․․
Եվ հեռացավ՝ անհեթեթ խալաթը հագին, թեթեւ֊սպորտային քայլքով․․․
Միխայիլը ինքնամփոփ ու անմարդամոտ երեխա էր։ Բանաստեղծություններ էր գրում։ Հեռավոր Արևելքում ֆուտուրիստական խմբակ էր ստեղծել։ Նրան չափավոր լկտի, բարեկամական նամակ էր գրել անձամբ Մայակովսկին։
Հայրս պահում է ավագ եղբոր գրած երկու գրքերը։ Մեկը կոչվում է «Մ-ու-ու»։ Երկրորդի վերնադիրը վերնագիրը մոռացել եմ։ Վերնագրի մի մասը հանրահաշվական բարդ բանաձեւ է։
Բանաստեղծությունները բավական անհեթեթ են։ Լիրիկական բանաստեղծությունների մեկը վերջանում է այսպես․
Լեոպոլդը աֆերիստ էր մեծանում։
Տասնչորս տարեկանում ծխախոտ էր վերավաճառում նավահանգստում։ Արտսահմանցի նավաստիներից սիգարներ էր գնում Ուրին եղբայրների գիշերային ռեստորանի համար։ Հետո անցավ կանացի գուլպաներին ու կոսմետիկային։ Հարկ եղած դեպքում արտասահմանցիներին ուղեկցում էր Կոստյա փողոցի հասարակաց տունը։ Զուգահեռաբար բռնցքամարդ բռնցքամարտ էր պարապում «Իկար» մարզական ակումբում։ Իսկ կիրակի օրերին շեփոր էր նվագում քաղաքային այգում։
Տասնութ տարեկանում Լեոպոլդը իրականացրեց իր առաջին մեծ խարդախությունը։ Այսպես եղավ։
Իր աղքատությունը Լեոպոլդը նկարագրում էր այսպես. «Տներս վերանորոգման կարիք ունեն։ Մեքենաներս չորս տարի չեն թարմացվել...»։
Հորս նամակները անհամեմատ ավելի լավատեսական էին. «... Ես գրող եմ ու ռեժիսոր։ Ապրում եմ փոքրիկ, հարմարավետ բնակարանում։ (Նկատի ուներ ֆաներայի միջնապատով առանձնացված իր խուցը)։ Կինս մեքենայով մեկնել էր Մերձբալթիկա։ (Իրոք, հորս կինը պրոֆմիության ավտոբուսով գնացել էր Ռիգա գուգագուլպաներ զուգագուլպաներ գնելու)։ Իսկ թե ինչ բան է սղաճը, գաղափար անգամ չունեմ...»։
Հայրս բազմաթիվ հուշանվերներ ուղարկեց Լեոպոլդին։ Փայտե գդալների ու ափսեների մի ամբողջ նավատորմ։ Լև Տոլստոյի ինքնաեռի մելքիորե կրկնօրինակը։ Ուրալյան կիսաթանկարժեք քարերից պատրաստված մի քանի արձանիկ։ Շևչենկոյի «Կոբգարի» հոբելյանական հրատարակությունը, որ միջին տապանաքարի չափ էր։ Ինչպես նաև «Տապան զրահապատ» անունը կրող հուշանվերային արտադրանքը։
Ծանոթ հրահանգչին հայրս պարտավորված կոնյակ հյուրասիրեց։ Եզակի հուշանվերը ուղարկեց Լեոպոլդին։
Երկու ամիս հետո ծանրոցի ծանուցագիր ստացանք։ Քաշը՝ տասներկու կիլոգրամ։ Մքսատուրքը՝ Մաքսատուրքը՝ վաթսունյոթ ռուբլի։
Հայրս խիստ ոգեւորության մեջ էր։ Փոստատուն գնալիս երազում էր․
Արկղում տասը կիլոգրամ դեղնավուն շաքարավազ էր․․․
Դրանից ութ տարի հետո ես ու մայրս ստիպված էին արտագաղթել։ Հայտնվեցինք Ավստրիայում։ Հյուրանոցի տերը՝ Ռեյնհարտը շատ սիրալիր էր մեր նկատմամբ։ Ամեն առավոտ մեզ մատուցում էին թեյ՝ դեռեւս տաք թխվածքով ու ջեմով։ Ամեն առավոտ Ռեյնհարտը անպայման հարցնում էր ․էր․
― Մի բաժակ օղի ուզո՞ւմ ես․․․
― Ես այդ եզրն արդեն հատել եմ։ Այնուհանդերձ՝ ամուսնացած եմ․․․ Զարմանո՞ւմ ես։
 
― Ոչ, ― ասացի։
― Ես էլ չգիտեմ։ Երեխաներս էլ չեն իմանա։ Ափսոս... Լատիներենն ու Ռոդ Սթյուարտը, իմ կարծիքով, անհամատեղելի են։
― Ո՞վ է Ոոդ Ռոդ Սթյուարտը։
― Կիթառով գիժ։ Օղի ուզո՞ւմ ես։
― Խանութներ կան, ― ասում եմ։
― Այս ինչ հսկա ես։ Քեզ, երեւի,կանայք սիրում են, չէ՞ չէ՞։
― Շուտով կերեւա։
― Հասկանում եմ։ Կինդ Ամերիկայում է։ Մենք այցելեցինք նրան Հռոմում։ Պայուսակի փոխարեն պլաստիկե տոպրակ էր ձեռքին։ Ես նրան լավ պայուսակ նվիրեցի՝ վաթսուն դոլարանոց․․․ Հասանք։ Հենց այստեղ էլ կնախաճաշենք։ Իմ կարծիքով, սա լավ ռեստորան է։
Ներ Ներս մտանք, հանվեցինք, նստեցինք լուսամուտի մոտ։
Մեղմ հնչող երաժշտության մեջ արտառոց ոչինչ չկար։ Գեղեցիկ կանայք էլ ինչ֊որ չէին երեւում։
― Պատվիրիր ինչ ուզում ես, ― առաջարկեց Լեոպոլդը, ― գուցե տավարի կամ թռչնի մի՞ս։
― Ինձ համար մինչեւնույն միեւնույն է։ Ձեր հայեցողությամբ։
― Ինձ հետ «դու»֊ով խոսիր, խնդրում եմ։ Չէ՞ որ հորեղբայրդ եմ։
― Ի՜նչ վայրենի երկիր է։ Ես եղել եմ Ամերիկայում, Իսրայելում, շրջել ամբողջ Եվրոպայում․․․ Իսկ Ռուսաստան չեմ գնա։
Այնտեղ համատարած շախմատ է, բալետ ու «սեւ ագռավ»․․․ Դու շախմատ սիրո՞ւմ ես։
― Այնքան էլ չէ։
― Ի՞նչ է անելու այստեղ։
― Ծերանալու է։ Ամերիկայում նրան ոչ մեկ մեծ թոշակ կնշանակեն։
― Այդ թոշակով դժվար է առանց նեղվելու ապրել։
―Մի բարկացիր։ Նա բարի մարդ է, թեև շատ հասարակ է։
 
Անասելի շփոթվեցի։ Ես չգիտեի, որ նա ռուսերեն գիտի։ Հետը զրուցելու ցանկություն ունեցա։ Բայց արդեն ուշ էր...
― Կարող ենք հենց այստեղ էլ գիշերել, ― ասաց Ռեյնհարտը, ― ափսոս բազմոցները նեղ են։
― Ես գինեկոլոգիական աթոռին էլ եմ քնել։  Ռեյնհարտը ինձ նայեց էլ ավելի մեծ հարգանքով։ Մի-մի բաժակ էլ խմեցինք։
― Լինոլեումը չեմ փոխի, ― ասաց նա։ ― Այդպես որոշեցի, քանի որ աշխարհը դատապարտված է։
― Ճիշտ է, ― ասացի։
― Յոթ փող ունեցող յոթ հրեշտակները արդեն պատրաստ են։  Դուռը թակեցին։
― Մի բացիր, ― ասաց Ռեյնհայտը, ― դա գունատ ձին է... Եվ ձիավորը, որին կոչում են մահ․․․
==ԳԼՈՒԽ ՀԻՆԳԵՐՈՐԴ==
Սկզբում Մառա մորաքույրս առաքման բաժնի տեսուչ էր։ Այնուհետև՝ ավելի բարձր որակավորում պահանջող տպագրական աշխատող, եթե չեմ սխալվում՝ լինոտիպիստ։ էլի Էլի որոշ ժամանակ անց՝ սրբագրիչ։ Դրանից հետո արդեն՝ խմբագրության քարտուղար։
Եվ ամբողջ կյանքում խմբագրել է ուրիշների գրքերը։
Պիկուլն էլ աչքի ընկավ։ Դատի ժամանակ ասաց Կիրիլ Վլադիմիրովիչ Ուսպենսկան.
― Կիրիլ։ Մենք քո լավն ենք ուզում, իսկ դու շարունակում ես ստել.․․ստել․․․
Ազատականության վերելքի այդ տարիներին Ուսպենսկուն հինգ տարի տվեցին։
Ժողովում մորքրայրս ելույթ է ունենում։ Ասում է․
― Եթե ինչ ինձ հեռացնեք, ստիպված եմ լինելու այդ մասին պատմել կնոջս։ Դա անասելի վեճուկռվով է հղի։ Մի խոսքով, ձեր որոշելիքն է․․․
Ընկերները մտածեցին ու որոշեցին․
― Գերմանացի լրտես, ― ասում էի Լենինի մասին։
 
― Սրբապիղծ հիմար,― արձագանքում էր մորքրայրս՝ արդեն իմ հասցեին։
Մորաքույրս չէր կարողանում հավատալ։
 
― Ուրեմն դու հին բոլշևիկ չե՞ս։
Մորքրայրս տրտում էր ու խաղաղ։ Ասես գերագույն իմաստնություն էր ձեռք բերել։
 
Բայց երբ խոսքի մեջ հիշատակեցի Չե Գևարային, զգաստացավ։
 
― Ավանտյուրիստ է ու գանգստեր, ― ասացի ես։
Չպատասխանեցի։
Դրանից հետո հաճախ էինք հանդիպում ու միշտ վիճում էինք։ Մորքրայրս նզովում էր ռոք երաժշտությունը, արտասահման փախած Բարիշնիկովին ու գեներալ Անդրեյ Վլասովին։ Ես՝ անվճար բժշկությունը, «Կարապի լիճն» ու Ֆելիք Ֆելիքս Ձերժինսկուն։
Հետո մորքրայրս նորից հիվանդացավ։
― Այդ մասին մի մտածիր, ― ասացի։
― Դու պատրա՞ստ ես կատարել խնդրանքս․․․ Տեսնում եմ, երկմտում ես․․․ Կարող եմ, իհարկե, քսան հաբ քնաբեր ծամել։ ԱվազԱվաղ, դրանից ոչ միշտ են մահանում․․․ Իսկ եթե կաթվահա՞ր կաթվածահա՞ր լինեմ։ Ու ծանր բե՞ռ դառնամ բոլորիդ համար։ Այդ պատճառով էլ քեզ եմ դիմում․․․
― Վերջ տուր, ― ասացի, ― վերջ տուր․․․
― Հանգստացիր։
― Գիտե՞ս ինչու եմ տանջվում, ― շարունակեց նա։ ― Երվ Երբ ապրում էինք Նովոռոսիյսկում, այնտեղ մի ցանկապատ կար։ Բարձր դարձնագույն դարչնագույն ցանկապատ։ Ամեն օր անցնում էի դրա կողքով։ Ներսում ինչ կար, չգիտեմ։ Չեմ հարցրել։ Չէի կարծում, թե դա կարեւոր է․․․ Ինչ անիմաստ ու հիմար ձեւով ապրեցի կյանքս։ Ուրեմն հրաժարվո՞ւմ ես։
― Վերջ տուր, ― ասացի։
― Վրացին չի կարող կարգին մարդ լինել։
Դա Նա սովորել էր Թբիլիսյան հայկական թաղամասում։ Այնտեղ էր մեծացել։
Հայրս, հակառակը, պատկառանքով էր վերաբերվում առաջնորդին։ Թեեւ հայրս էր, որ ծանրակշիռ պատճառներ ուներ Ստալինին ատելու համար։ Հատկապես պապիս գնահատարելուց գնդակահատարելուց հետո։
Հայրս գուցեեւ արում ատում էր բռնատիրությունը։ Սակայն հարգանք էր տածում դրա ընդգրկման չափերի հանդեպ։
Մի խոսքով՝ այն, որ Ստալինը մարդասպան էր, ծնողներից քաջ հայտնի էր։ Ծնողներիս ընկերներին նույնպես։ Տանը միայն այդ մասին էին խոսում։
Ես մի բան չեմ կարողանում հասկանալ։ Ինչո՞ւմ իմսովորական Ինչո՞ւ իմ սովորական ծնողները գիտեին, իսկ Էրենբուրգը՝ ոչ։
Վեց տարեկանում ես գիտեի, որ Ստալինը սպանել է պապիս։ Իսկ դպրոցն ավարտելիս գիտեի բացարձակապես ամեն ինչի։ ինչ։
Գիտեի, որ թերթերը ստում են։ Որ արտասահմանում սովորական մարդիկ ավելի հարուստ ու ուրախ են ապրում։ Որ կոմունիստ լինելն ամոթ է, բայց՝ ձեռնտու։
Ես նկարում էի ատրճանակներ ու սրեր... Մեր բնակարանը հազիվ թե կարելի էր տիպիկ անվանել։ Բնակեցված էր հիմնականում մտավորականությամբ։ Կռիվներ չէին լինում։ Միմյանց ապուրի մեջ չէինք թքում։ (Թեև վստահ չեմ)։ Չի նշանակում, թե այստեղ տիրում էր հավերժ խաղաղություն ու բարօրություն։ Քողարկված պատերազմը երբեք չէր մարում։ Փոխգրգռվածությամբ լի կաթսան մեղմ կրակի վրա էր ու անձայն բլթում էր...
Մայրս սրբագրիչ էր, աշխատում էր երեք հերթափոխով։ Երբեմն ուշ էր պառկում, երբեմն՝ շուտ։ Երբեմն ցերեկն էր քնում։ Միջանցքում վազում էին երեխաները։ Ահագնացունց դոփում էին Տիխոմիրովի զինվորական սապոգները։ Անհաջողակ Խարինը քարշ էր տալիս իր հեծանիվը։ Համերգի էր պատրաստվում ժուռավլյովան։Ժուռավլյովան։
Մայրս քունը չէր առնում։ Իսկ աշխատանքը պատասխանատու էր։ (Այն էլ՝ Ստալինի օրոք)։ Ցանկացած վրիպակի համար կարելի էր բանտ ընկնել։
Մորս երիտասարդության մասին քիչ գիտեմ։ Երեսնական թվականներին քույրերը հեռանում են Վրաստանից։ Հիմավորվում են Լենինգրադում։
Այնելյա Անելյա մորաքույրս աշխատում է հրատարակչությունում։
Մայրս փաստաթղթերը հանձնում է կոնսերվատորիա։ Զուգահեռ նաեւ՝ թատերական ինստիտուտ։ Քննությունները հանձնում է միաժամանկ։ միաժամանակ։ (Այն ժամանակ կարելի էր)։ Եվ ընդունվում է երկու տեղում էլ։ Մայրս ասում է, որ այն ժամանակ բոլորին ընդունում էին։ Ձեւավորում էին նոր ապադասակարգային մտավորականություն։
Մայրս ընտրում է թատերական ինստիտուտը։ Կարծում եմ՝ իզուր։
Մայրս շփոթված ժպտում ու իրար էր անցնում․
Երեւանի աճառն Երեւի օճառն է վերջացել։ Մաքուր սրբիչ տա՞մ։
Ուղղորդող հարցեր էր տալիս։ Համառորեն ընկերուս ընկերոջս մղում էր մաքրակենցաղության։
Ընկերս պատասխանում էր․
― Անչափ ուրախ եմ, որ քեզ վերջապես տպագրում են․․․
Հետո ինձ անսպասելիորեն նստեցրին՝ Կալյաեւյան բանտ։ Մանրամասները չեմ ուզում շարդարել։ շարադարել։ Կասեմ միայն, որ բատը բանտը չհավանեցի։
Առաջ ասում էի ավագ եղբորս․
Մորս չեմ էլ հարցրել, ուզո՞ւմ է մեկնել, թե՞ ոչ։ Ապշել էի, երբ իմացա, որ կան ընտանիքներ, որտեղ այդ հարցը տեւականորեն քննարկվում ու ողբերգական լուծումներ է ստանում։
Գալշայի Գլաշայի հետ կապված էլ խնդիրներ չառաջացան։ Փող մուծեցինք։ Երկեւ ռուբլի վաթսուն կոպեկ՝ յուրաքանչյուր կիլոգրամի համար։ Գալշային Գլաշային մի փոքր ավելի թանկ էին գնահատել, քան խոզի միսը։ Եվ զգալիորեն ավելի էժան, քան թառափը․․․
Հիմա Նյու Յորքում ենք։ Եվ այլեւս չենք բաժանվի։ Առաջ էլ չէինք բաժանվում։ Նույնիսկ երբ ես երկար ժամանակով մեկնում էի․․․
Նրա երգիծական մի քառյակը հիշում եմ մինչև օրս.
<poem>
Մեր սելմագի վարիչը  Ցլիկի պես կտրիճ է,  Արդեն տասը տարի կա,  
Որ սելմագում միս չկա...
</poem>
Հորս հարցրի, թե դա ի՞նչ է նշանակում։ Ինչպե՞ս են կապված հասկացությունները այդ խենթ քառատողում։
Ընկավ, սակայն, մտքերի մեջ։ Մի քառասուն րոպեով առանձնացավ։ Այնուհետև հանդիսավորությամբ հնչեցրեց երկրորդ տարբերակը.
<poem>
Վարիչը մեր սեւմագի սելմագի
Նման է առողջ բողկի,
 Արդեն տասը տարի կա,  
Որ սելմագում բողկ չկա...
</poem>
― Ո՞նց է, ― հարցրեց։
Նրա էստրադային կատակները շատ ավելի լավն էին։ Օրինակ, բեմ է դուրս գալիս համերգավարն ու հայտարարում․
― Այժմ Ռուբինա Քալանթարյանը կկատարի «Ալ ծաղիկը» մեքսիակական մեքսիկական երգը։ Բովանդակությունն այսպիսին է։ Խուանիտոն ինձ ալ ծաղիկ նվիրեց։ Ես աղքատ եմ, ասաց Խուանիտոն, ու չեմ կարող քեզ մարգարտե մանյակ նվիրել։ Այս ծաղիկը գոնե վերցրու․․․ Խուանիտո, ասացի ես, քո նվիրածը շատ ավելին է, քան մարգարտե մանյակը։ Դու քո սերն ես ինձ նվիրել․․․ Եվ այսպես՝ Ռուբինա Քալանթարյան։ Մեքսիկական երգ «Ալ ծաղիկը»։ Երգը կատարվում է ՌՈՒՍԵՐԵՆ․․․
Դահլիճում, լավ հիշում եմ, ծիծաղում էին․․․
Տարիներն անցնում էին։ Որդին մեծացավ։ Առաջնորդին դիմակազերծեցին։ Պապին արդարացրին, ինչպես ասում են՝ «հանցակազմի բացակայության պատճառով»։
Հայրս կրկին ոգևորվեց։ Նրան թվաց, թե սկսվել է կյանքի դրամայի երրորդ , եզրափակիչ արարը։ Եվ բարին վերջապես հաղթելու է։ Կարելի է ասել՝ արդեն հաղթել է...
Հայրս կրկին ամուսնացավ։ Նրան սիրեց մի երիտասարդ կին-տեխնիկ։ Հնարավոր է, որ հորս հանճարեղ խենթի տեղ էր դրել։ Այդպես երբեմն պատահում է..
Մարդկանց, կարծես թե, չէին գնդակահարում։ Նույնիսկ՝ չէին բանտարկում։ Այսինքն բանտարկում էին, բայց հազվադեպ։ Ընդ որում, իրականում գործած արարքների համար։ Կամ գոնե՝ հրապարակային անզգույշ արտահայտությունների համար։ Մի խոսքով, առաջվա պես չէր...
Այդուհանդերձ Ստալինի օրոք ավելի լավ էր։ Ատալինի Ստալինի օրոք գիրքը տպագրում էին, հետո հեղինակին գնդակահարում։ Հիմա գրողներին չեն գնդակահարում։ Գրքեր չեն տպագրում։ Հրեական թատրոնները չեն փակում։ Այդպիսիք պարզապես չկան...
Ստալինի ժառանգորդները հուսախաբ արին հորս։ Նրանք զուրկ էին վեհությունից, փայլից, թատերականությունից։ Հայրս պատրաստ էր հաշտվել բռնատիրության հետ, բայց արևելյան՝ գունեղ ու փոքր֊ինչ վայրենի բռնատիրության։
Վստահելի
1396
edits