«Չորս կվարտետ»–ի խմբագրումների տարբերություն
(Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Չորս կվարտետ |հեղինակ = Թ․ Ս․ Էլիոթ |թարգմանիչ = Սամվել Մկրտչյան |աղբյուր =...»:) |
(→II) |
||
(7 intermediate revisions by the same user not shown) | |||
Տող 2. | Տող 2. | ||
|վերնագիր = Չորս կվարտետ | |վերնագիր = Չորս կվարտետ | ||
|հեղինակ = [[Թ․ Ս․ Էլիոթ]] | |հեղինակ = [[Թ․ Ս․ Էլիոթ]] | ||
− | |թարգմանիչ = Սամվել Մկրտչյան | + | |թարգմանիչ = Սամվել Մկրտչյան (անգլերենից) |
|աղբյուր = | |աղբյուր = | ||
}} | }} | ||
Տող 25. | Տող 25. | ||
==Չորս կվարտետ== | ==Չորս կվարտետ== | ||
− | «Չորս կվարտետը» ամփոփում է Էլիոթի բանաստեղծական միտքը․ մի հուզիչ մտավարժանք կյանքի եւ մահվան, ժամանակի եւ անժամանակության, շարժման եւ անշարժության, մինչեւ անգամ պոեզիայի մասին․ միաժամանակ, յուրաքանչյուր կվարտետի միստիկական պաթոսը տոգորված է առաջին հայացքից աչքի չընկնող քնարական խորը զգացմունքներով։ Սխալ կլինի կարծել, թե բեթհովենյան կվարտետի շնչով ստեղծված այս գործերում Էլիոթը կրոնական ոգով սոսկ վերարտադրում է Հերակլիտոսի հակասությունների ներդաշնակության գաղափարը․ յուրաքանչյուր կվարտետ, իր անսպասելի անցումներով, բազմաշերտ կառուցվածք ունի, իսկ Հերակլիտոսից վերցրած բնաբանները ելակետեր են` արծարծելու չորս տարրերի եւ հակադրությունների միասնության, մարդկային ճակատագրի եւ իրերի կերպարանափոխության գաղափարը։ Վերացական մտազննության այս դժվարին փորձը «ուղղված է մեկ կետի»` կյանքի զարգացման ըմբռնմանը` կյանքի եւ մահվան, անցյալի, ներկայի եւ ապագայի անբաժանություն («Իմ սկզբի մեջ իմ վերջն | + | «Չորս կվարտետը» ամփոփում է Էլիոթի բանաստեղծական միտքը․ մի հուզիչ մտավարժանք կյանքի եւ մահվան, ժամանակի եւ անժամանակության, շարժման եւ անշարժության, մինչեւ անգամ պոեզիայի մասին․ միաժամանակ, յուրաքանչյուր կվարտետի միստիկական պաթոսը տոգորված է առաջին հայացքից աչքի չընկնող քնարական խորը զգացմունքներով։ Սխալ կլինի կարծել, թե բեթհովենյան կվարտետի շնչով ստեղծված այս գործերում Էլիոթը կրոնական ոգով սոսկ վերարտադրում է Հերակլիտոսի հակասությունների ներդաշնակության գաղափարը․ յուրաքանչյուր կվարտետ, իր անսպասելի անցումներով, բազմաշերտ կառուցվածք ունի, իսկ Հերակլիտոսից վերցրած բնաբանները ելակետեր են` արծարծելու չորս տարրերի եւ հակադրությունների միասնության, մարդկային ճակատագրի եւ իրերի կերպարանափոխության գաղափարը։ Վերացական մտազննության այս դժվարին փորձը «ուղղված է մեկ կետի»` կյանքի զարգացման ըմբռնմանը` կյանքի եւ մահվան, անցյալի, ներկայի եւ ապագայի անբաժանություն («Իմ սկզբի մեջ իմ վերջն է, «Իմ վերջի մեջ իմ սկիզբն է») եւ շարժում, որն ըստ էության շրջապտույտ է անշարժ մի կետի շուրջը, եւ այս անվերջ շրջապտույտի մեջ է գոյության ոլորտների անհնարին թվացող միությունը դառնում իրական, իսկ բոլոր ժամանակները` հաշտեցված։ Գրաքննատադությունը ժամանակին չափազանց շահարկեց Էլիոթի «աշխարհայացքը»․ «Կլասիցիստ` գրականության մեջ, անգլո֊կաթոլիկ` կրոնում, ռոյալիստ` քաղաքականության մեջ»։ Ինչ վերաբերում է կլասիցիզմին, Էլիոթն այստեղ հասկանում էր ամբողջականություն, կարգավորում եւ հասունություն` ի տարբերություն ռոմանտիզմի։ Ստեղծագործելու ընթացքը նրա համար կամային ջանք էր, «արվեստագետի քննադատական գործունեություն», բայց ոչ ոգեշնչում եւ «երեւակայության թռիչք»։ Միայն այս կերպ բանաստեղծը կարող էր քաոսի եւ շփոթի մեջ հանգել հակասությունների միասնությանը եւ իր ներաշխարհում գտնել «պտտվող աշխարհի անշարժ կետը»։ |
«Թեպետ իմաստությունն ընդհանուր է, մեծամասնությունն ապրում | «Թեպետ իմաստությունն ընդհանուր է, մեծամասնությունն ապրում | ||
Տող 89. | Տող 89. | ||
</poem> | </poem> | ||
− | + | ==II== | |
<poem> | <poem> | ||
Տող 108. | Տող 108. | ||
Բայց երկնքում` հավիտյանս հաշտ ու բաց։ | Բայց երկնքում` հավիտյանս հաշտ ու բաց։ | ||
− | Պտտվող | + | Պտտվող աշխարհի անշարժ կետի մոտ։ Ոչ մարմին, ոչ անմարմին․ |
− | Ոչ «․․․ից», ոչ «դեպի»։ | + | Ոչ «․․․ից», ոչ «դեպի»։ Անշարժ կետի մոտ — այնտեղ է պարը, |
− | Բայց ոչ | + | Բայց ոչ շարժում, ոչ անշարժացում։ Եվ մի կոչիր սաքարացածություն, |
− | + | Որտեղ անցյալն ու ապագան են խմբված։ Ոչ առաջ, ոչ հետ, | |
− | Ոչ | + | Ոչ բարձրացում, ոչ վայրէջք։ Չլիներ կետը, անշարժ կետը` |
− | Չէր | + | Չէր լինի ոչ մի պար, իսկ հիմա միայն պարը կա։ |
− | + | Կարող եմ լոկ ասել՝ <i>այնտեղ</i> եղանք, բայց չեմ կարող ասել թե որտեղ, | |
− | + | Չգիեմ որքան ժամանակ․ դա կլիներ տեղի որոշում ժամանակի մեջ։ | |
− | + | Գործնական ցանկությունից ներքին ազատումը, | |
− | + | Ազատումը գործողությունից եւ տաժանքից, ազատումը ներքին | |
− | Եվ | + | Եվ արտաքին հարկադրանքից, բայց շրջապատված |
− | + | Զգայարանի նրբագեղությամբ, սպիտակ լույս` անշարժ եւ շարժվող, | |
− | Erhebung | + | Erhebung առանց շարժման, կենտրոնացում |
Առանց վեհացման, եւ՛ մի նոր աշխարհ | Առանց վեհացման, եւ՛ մի նոր աշխարհ | ||
Ե՛վ հին աշխարհը՝ ճշգրիտ, հասկանալի` | Ե՛վ հին աշխարհը՝ ճշգրիտ, հասկանալի` | ||
Տող 135. | Տող 135. | ||
Բայց միայն ժամանակի մեջ կարող է հիշվել վարդաստանի պահը, | Բայց միայն ժամանակի մեջ կարող է հիշվել վարդաստանի պահը, | ||
Կանաչազարդ տաղավարի պահը, երբ արձրեւն է ծեծում, | Կանաչազարդ տաղավարի պահը, երբ արձրեւն է ծեծում, | ||
− | Քամոտ եկեղեցու պահը, երբ ծուխն է իջնում | + | Քամոտ եկեղեցու պահը, երբ ծուխն է իջնում — |
Կապված անցյալի եւ ապագայի հետ։ | Կապված անցյալի եւ ապագայի հետ։ | ||
Միայն ժամանակի միջոցով է նվաճվում ժամանակը։ | Միայն ժամանակի միջոցով է նվաճվում ժամանակը։ | ||
Տող 242. | Տող 242. | ||
</poem> | </poem> | ||
− | ==Իսթ Քոուքըր<ref>< | + | ==Իսթ Քոուքըր<ref><strong>Իսթ Քոուքըր</strong>․ գյուղ Սոմերսեթշիր կոմսությունում, որտեղ 1937֊ին ապրել է Էլիոթը։ 16֊րդ դարում գյուղը պատկանել է բանաստեղծի նախահորը` դիվանագետ եւ ուսյալ սըր Թոմաս Էլիոթին (Sir Thomas Elyot, 1490֊1556)։ «․․․Ամուսնություն խորհրդանշող շարժումներում․/ Վեհասքանչ եւ պատշաճ հաղորդություն։/Զույգ֊զույգ, որպես անհրա ժեշտ մերձեցում,/ Միմյանց ձեռք կամ բազուկ բռնած/ Ինչը է՛ նշան հա մաձայնության» տողերը վերջինիս «Քրիստոնեական կյանքի կա նոն ներ» |
(1534) գրքից են։</ref>== | (1534) գրքից են։</ref>== | ||
===I=== | ===I=== | ||
<poem> | <poem> | ||
− | Իմ սկզբի մեջ իմ վերջն | + | Իմ սկզբի մեջ իմ վերջն է<ref><strong>Իմ սկզբի մեջ իմ վերջն է</strong>․ 16֊րդ դ․ Շոտլանդիայի թագուհի Մարիա Սթյուարթի նշանաբանը։ Հմմտ․ «Յուրաքանչյուր ակնթարթ եւ վերջ է, եւ սկիզբ» (Հերակլիտես) եւ «Վերջը սկիզբ է պարունակում, որտեղից որ ծագել է» (Անրի Բերգսոն)։</ref>»։ Տները հաջորդաբար |
Բարձրանում են եւ ընկնում, փշրվում, ընդարձակվում, | Բարձրանում են եւ ընկնում, փշրվում, ընդարձակվում, | ||
Քանդվում, ավերվում, վերականգնվում, կամ նրանց տեղում | Քանդվում, ավերվում, վերականգնվում, կամ նրանց տեղում | ||
Տող 915. | Տող 915. | ||
Զի լեզուն էր, որ անդադար մեզ դրդեց | Զի լեզուն էր, որ անդադար մեզ դրդեց | ||
Մաքրագործել ցեղի բարբառն ու մղեց | Մաքրագործել ցեղի բարբառն ու մղեց | ||
− | Մտքին նայել դեպի առաջ ու դեպ հետ<ref><strong>«․․․նայել դեպի առաջ ու դեպ հետ»</ | + | Մտքին նայել դեպի առաջ ու դեպ հետ<ref><strong>«․․․նայել դեպի առաջ ու դեպ հետ»</strong>․ <i>հմմտ</i>․ |
− | + | ||
− | + | ||
«Անտարակույս նա, որ մեզ ստեղծեց այս լայն հանճարով, | «Անտարակույս նա, որ մեզ ստեղծեց այս լայն հանճարով, | ||
Դեպի ետ նայող եւ դեպի առաջ, | Դեպի ետ նայող եւ դեպի առաջ, | ||
Տող 923. | Տող 921. | ||
Եվ աստվածանման բանականություն, | Եվ աստվածանման բանականություն, | ||
Որ նրանք անպետք բորբոսնեն մեր մեջ»։ | Որ նրանք անպետք բորբոսնեն մեր մեջ»։ | ||
− | |||
<i>(«Համլետ», ար․ 4֊րդ, տես․ 4֊րդ։ Թարգմ․ Հ․Մասեհյան)</i> | <i>(«Համլետ», ար․ 4֊րդ, տես․ 4֊րդ։ Թարգմ․ Հ․Մասեհյան)</i> | ||
</ref>, | </ref>, |
Ընթացիկ տարբերակը 04:23, 17 Նոյեմբերի 2015-ի դրությամբ
հեղինակ՝ Թ․ Ս․ Էլիոթ |
Ասում եք թե ես կրկնում եմ
Այն ինչ ասել եմ արդեն։ Ես կասեմ նորից։
Ասե՞մ նորից։ Որպեսզի ժամանեք այնտեղ,
Որտեղ գտնվում եք, հեռանալու այնտեղից որտեղ չկաք,
Դուք պետք է գնաք մի ճանապարհով որտեղ չկա զմայլանք։
Որպեսզի հասնեք այն բանին ինչ չգիտեք,
Դուք պետք է գնաք անգիտության ճանապարհով։
Որպեսզի ունենաք այն ինչ չունեք,
Դուք պետք է գնաք չունեւորության ճանապարհով։
Որպեսզի դառնաք այն ինչ չեք,
Դուք պետք է գնաք մի ճանապարհով որտեղ չկաք։
Եվ այն ինչ չգիտեք` ձեր միակ գիտեցածն է,
Եվ այն ինչ ունեք` ձեր միակ չունեցածն է,
Եվ ձեր գտնված վայրն այն տեղն է որտեղ դուք չկաք։
Բովանդակություն
Չորս կվարտետ
«Չորս կվարտետը» ամփոփում է Էլիոթի բանաստեղծական միտքը․ մի հուզիչ մտավարժանք կյանքի եւ մահվան, ժամանակի եւ անժամանակության, շարժման եւ անշարժության, մինչեւ անգամ պոեզիայի մասին․ միաժամանակ, յուրաքանչյուր կվարտետի միստիկական պաթոսը տոգորված է առաջին հայացքից աչքի չընկնող քնարական խորը զգացմունքներով։ Սխալ կլինի կարծել, թե բեթհովենյան կվարտետի շնչով ստեղծված այս գործերում Էլիոթը կրոնական ոգով սոսկ վերարտադրում է Հերակլիտոսի հակասությունների ներդաշնակության գաղափարը․ յուրաքանչյուր կվարտետ, իր անսպասելի անցումներով, բազմաշերտ կառուցվածք ունի, իսկ Հերակլիտոսից վերցրած բնաբանները ելակետեր են` արծարծելու չորս տարրերի եւ հակադրությունների միասնության, մարդկային ճակատագրի եւ իրերի կերպարանափոխության գաղափարը։ Վերացական մտազննության այս դժվարին փորձը «ուղղված է մեկ կետի»` կյանքի զարգացման ըմբռնմանը` կյանքի եւ մահվան, անցյալի, ներկայի եւ ապագայի անբաժանություն («Իմ սկզբի մեջ իմ վերջն է, «Իմ վերջի մեջ իմ սկիզբն է») եւ շարժում, որն ըստ էության շրջապտույտ է անշարժ մի կետի շուրջը, եւ այս անվերջ շրջապտույտի մեջ է գոյության ոլորտների անհնարին թվացող միությունը դառնում իրական, իսկ բոլոր ժամանակները` հաշտեցված։ Գրաքննատադությունը ժամանակին չափազանց շահարկեց Էլիոթի «աշխարհայացքը»․ «Կլասիցիստ` գրականության մեջ, անգլո֊կաթոլիկ` կրոնում, ռոյալիստ` քաղաքականության մեջ»։ Ինչ վերաբերում է կլասիցիզմին, Էլիոթն այստեղ հասկանում էր ամբողջականություն, կարգավորում եւ հասունություն` ի տարբերություն ռոմանտիզմի։ Ստեղծագործելու ընթացքը նրա համար կամային ջանք էր, «արվեստագետի քննադատական գործունեություն», բայց ոչ ոգեշնչում եւ «երեւակայության թռիչք»։ Միայն այս կերպ բանաստեղծը կարող էր քաոսի եւ շփոթի մեջ հանգել հակասությունների միասնությանը եւ իր ներաշխարհում գտնել «պտտվող աշխարհի անշարժ կետը»։
«Թեպետ իմաստությունն ընդհանուր է, մեծամասնությունն ապրում է այնպես, կարծես, իր ուրույն իմաստությունն ունի»։
«Ճանապարհը վերեւ եւ ճանապարհը ներքեւ` մեկն են եւ միեւնույնը»։ Հերակլիտոս[1]
Բըրնթ Նորթըն[2]
I
Ժամանակը ներկա եւ ժամանակն անցյալ
Հավանաբար ներկա են ապագայի մեջ,
Իսկ ժամանակն ապագա՝ անցյալի մեջ է։
Եթե բովանդակ ժամանակը հավերժորեն ներկա է
Ապա անքավելի է բովանդակ ժամանակը։
Այն ինչ կարող էր լինել՝ վերացարկում է
Մնալով հավերժական հնարավորություն
Միայն խորհրդածության մի աշխարհում։
Այն ինչ կարող էր լինել եւ այն ինչ եղել է
Մատնանշում են մեկ կետ, որը միշտ ներկա է։
Ոտնաձայններն արձագանքում են հիշողության մեջ
Արահետն ի վար ուր մենք ոտք չդրեցինք
Դեպի այն դուռը որ երբեք չբացեցինք
Դեպի վարդաստան։ Բառերս արձագանքում են
Այսպիսով, իմ մտքում։
Բայց ի՞նչ նպատակով
Վրդովել վարդի տերեւների սկահակի փոշին`
Ես չգիտեմ։
Այլ արձագանքներ են
Պարտեզում բնակվում։ Հետեւե՞նք նրանց։
Փութա, թռչունն ասաց, գտիր նրանց, գտիր,
Այնտեղ, անկյունում։ Առաջին դռնով
Դեպի մեր աշխարհն առաջին, հետեւե՞նք
Խաբկանքին կեռնեխի։ Դեպի մեր աշխարհն առաջին։
Այնտեղ էին նրանք՝ վեհապանծ, աներեւույթ,
Շարժվելով առանց ճնշման, մեռած տերեւների վրայով,
Աշնան տապին, թրթռուն օդի միջով,
Եվ կանչեց թռչունն ի պատասխան
Մացառուտում ծվարած անլուր մեղեդուն,
Աչքի աներեւույթ շողը խաչվեց, զի վարդերը
Այն ծաղիկների տեսքն ունեին որոնց նայում են։
Ահա մեր հյուրերն էին նրանք, ընդունված եւ ընդունող։
Արդ շարժվեցինք, մենք եւ նրանք, ձեւապատշաճորեն,
Դատարկ ծառուղով, դեպի շիմշատի շրջանը,
Ներքեւ նայելու ցամաքած լճին։
Ցամաք լիճ, դարչնագույն երիզով ցամաք բետոն․
Եվ լճակը լցված էր արեւաշողի ջրով․
Եվ լոտոսը բարձրացավ դանդա՜ղ, դանդա՜ղ,
Մակերեսը պսպղաց լույսի սրտից,
Եվ նրանք մեր թիկունքում էին` լճում անդրադարձված։
Հետո մի թուխպ անցավ, ու լիճը դատարկ էր։
Առաջ, ասաց թռչունը, քանզի տերեւերը լի են երեխաներով,
Հուզառատ թաքնված, ծիծաղով լեցուն։
Առաջ, առաջ, ասաց թռչունը․ մարդ արարածը
Չի կարող չափից շատ իրականություն կրել։
Ժամանակն անցյալ եւ ժամանակն ապագա,
Այն ինչ կարող էր լինել եւ ինչ եղել է
Մատնանշում են մեկ կետ, որը միշտ ներկա է։
II
Ահա սխտորն ու շափյուղաները անվերջ
Թանձրանում են լիսեռի շուրջ ժամ առ ժամ։
Թրթռացող մետաղալարն արյան մեջ
Գեղգեղում է սպիների տակ լցված
Ամոքելով պատերազմներ մոռացված։
Ծորուն պարը զարկերակում այս դաժան
Եվ ավիշի շրջանառությունն ստույգ
Վառ աստղերի ընթացքի մեջ են գծված
Դեպի ամառ բարձրանալով անընդմեջ
Մենք շարժվում ենք ծառի վրա զույգ առ զույգ
Գծագրված տերեւների լույսի մեջ
Եվ լսում ենք ինչպես գետնի վրա թաց
Որսաշունը եւ Վարազը[3] անդադար
Տիվ ու գիշեր հետապնդում են իրար
Բայց երկնքում` հավիտյանս հաշտ ու բաց։
Պտտվող աշխարհի անշարժ կետի մոտ։ Ոչ մարմին, ոչ անմարմին․
Ոչ «․․․ից», ոչ «դեպի»։ Անշարժ կետի մոտ — այնտեղ է պարը,
Բայց ոչ շարժում, ոչ անշարժացում։ Եվ մի կոչիր սաքարացածություն,
Որտեղ անցյալն ու ապագան են խմբված։ Ոչ առաջ, ոչ հետ,
Ոչ բարձրացում, ոչ վայրէջք։ Չլիներ կետը, անշարժ կետը`
Չէր լինի ոչ մի պար, իսկ հիմա միայն պարը կա։
Կարող եմ լոկ ասել՝ այնտեղ եղանք, բայց չեմ կարող ասել թե որտեղ,
Չգիեմ որքան ժամանակ․ դա կլիներ տեղի որոշում ժամանակի մեջ։
Գործնական ցանկությունից ներքին ազատումը,
Ազատումը գործողությունից եւ տաժանքից, ազատումը ներքին
Եվ արտաքին հարկադրանքից, բայց շրջապատված
Զգայարանի նրբագեղությամբ, սպիտակ լույս` անշարժ եւ շարժվող,
Erhebung առանց շարժման, կենտրոնացում
Առանց վեհացման, եւ՛ մի նոր աշխարհ
Ե՛վ հին աշխարհը՝ ճշգրիտ, հասկանալի`
Իր մասնակի զմայլանքի ավարտման մեջ,
Տարրալուծումն իր մասնակի ահուսարսափի։
Սակայն անցյալի եւ ապագայի շղթայումը,
Փոփոխվող մարմնի թուլության մեջ հյուսված,
Պաշտպանում է մարդությանը երկնքից ու անեծքից,
Որոնց մարմինը չի կարող տոկալ։
Ժամանակն անցյալ եւ ժամանակն ապագա
Շատ քիչ գիտակցություն են թույլ տալիս։
Լինել գիտակից` չի նշանակում լինել ժամանակի մեջ,
Բայց միայն ժամանակի մեջ կարող է հիշվել վարդաստանի պահը,
Կանաչազարդ տաղավարի պահը, երբ արձրեւն է ծեծում,
Քամոտ եկեղեցու պահը, երբ ծուխն է իջնում —
Կապված անցյալի եւ ապագայի հետ։
Միայն ժամանակի միջոցով է նվաճվում ժամանակը։
III
Սա մի վայր է անտարբերության
Ժամանակ առաջ եւ ժամանակ հետո`
Աղոտ լույսի մեջ․ ոչ ցերեկ է
Որ կերպ է ստեղծում լուսե անշարժությամբ
Ստվերը դարձնելով անցողիկ պերճանք
Մշտականություն ենթադրող հույլ հերթափոխով,
Ոչ էլ հոգին մաքրագործող գիշեր,
Որ զրկանքով դատարկում է զգայականը,
Ախտահանում զգացմունքը վաղանցիկից։
Ոչ առատություն, ոչ դատարկություն։ Միայն մի կայծ
Լարված ու ժամանակազերծ դեմքերի վրա
Մտացրությամբ մտացրված մտացրությունից
Մտապատկերներով լեցուն եւ իմաստազուրկ
Ճոռոմ անզգայություն առանց մտասեւեռման․
Մարդիկ եւ թղթի կտորներ` սառը պտտահողմի մեջ
Որ փչում է ժամանակից առաջ եւ հետո,
Հասնում մինչեւ տկար թոքերն ու հետ դառնում
Ժամանակ առաջ եւ ժամանակ հետո։
Անառողջ հոգիների ործկում
Խամրող օդում, թմբիր
Որ քամու հետ ողողում է Լոնդոնի մռայլ բլուրները,
Հեմփսթեդը, Քլարքընվելը, Քեմփդընը,
Փութնին, Հայգեյթը, Փրիմրոզը, Լադգեթը[4]։ Այստեղ չկա
Այստեղ չկա մութ, ծլվլացող այս աշխարհում։
Իջիր ավելի ցած, իջիր միայն
Դեպի մշտնջենական մենության աշխարհը,
Աշխարհ ոչ աշխարհ այլ այն ինչ աշխարհ չէ,
Ներքին խավար, բովանդակ չքավորության
Զրկանք ու կարիք,
Զգայական աշխարհի ցամաքում,
Դատարկում երեւակայական աշխարհի,
Ոգու աշխարհի պարապություն․
Սա մի՛ ճանապարհն է, իսկ մյուսը
Նույնն է, ոչ թե շարժման
Այլ շարժումից հրաժարման մեջ, մինչ շարժվում է աշխարհը
Բնական ցանկությամբ, իր խճուղիներով
Անցյալ եւ ապագա ժամանակի։
IV
Ժամանակն ու զանգը թաղեցին օրը,
Սեւ ամպն արեւին տանում է իր հետ անհոգ։
Կշրջվի՞ դեպի մեզ արեւածաղիկը, արդյո՞ք բաղեղը
Կթեքվի դեպի մեզ, կկառչե՞ն արդյոք
Խիղբն ու ընձյուղը․
Ոլորվելով կիջնի՞ այս անգամ
Կարմրածառի սառած մատերի ճյուղը։
Երբ լուսելույս պատասխանած լինի ձկնորս֊արքան,
Լույսը կքնի մինչեւ առավոտ
Պտտվող աշխարհի անշարժ կետի մոտ։
V
Բառերը շարժվում են, երաժշտությունը շարժվում է
Միայն ժամանակի մեջ․ բայց այն, ինչ միայն ապրում է,
Կարող է միայն մեռնել։ Բառերը, խոսքից հետո,
Լռությանն են հասնում։ Միայն ձեւի, կաղապարի միջոցով
Բառերն ու երաժշտությունը կարող են հասնել
Անշարժությանը, ասես չինական սափորն է անշարժ պտտվում,
Հավերժորեն պտտվում իր անշարժության մեջ։
Ոչ ջութակի անշարժությունը, երբ դեռ լսվում է հնչյունը,
Ոչ միայն դա, այլեւ գոյակցությունը,
Կամ, ասենք, երբ վերջը նախորդում է սկզբին,
Իսկ վերջն ու սկիզբը միշտ առկա էին
Սկզբից առաջ եւ վերջից հետո։
Այժմ ամեն ինչ միշտ հիմա է։ Բառերը ձգվում են,
Ճաքում, երբեմն կոտրվում ծանրության տակ,
Լարվածությունից գայթում, սահում, մեռնում,
Քայքայվում անճշտությունից, չեն մնում տեղում,
Չեն մնում հանգիստ։ Ձայները ճչացող,
Այպանող, ծաղրող, կամ պարզապես դատարկաբանող
Թափվում են նրանց վրա։ Բառն անապատում
Առավելապես հալածվում է ձայներից փորձության․
Թաղման պարի ողբացող ստվերը,
Բարձրաձայն կականն անսփոփ խիմեռի։
Պատկերի մանրամասը շարժում է,
Ինչպես պատկերը տասն աստիճանների։
Ցանկությունն ինքը շարժում է,
Բայց ոչ ինքնին ցանկալի․
Սերն ինքնին անշարժություն է,
Միայն շարժման պատճառ ու հետեւանք,
Անժամանակյա եւ ցանկազուրկ,
Բացառությամբ ժամանակի ոլորտում,
Բռնված սահմանափակման ձեւով
Անգոյության եւգոյության միջեւ։
Հանկարծակի՝ արեւաշողի մեջ,
Նույնիսկ երբ փոշին է շարժվում,
Տերեւների միջից հառնում է
Երեխաների թաքուն ծիծաղը
Այժմ, այստեղ եւ միշտ ֊
Զավեշտական տխուր ժամանակը
Տարածվում է առաջ եւ հետո։
Իսթ Քոուքըր[5]
I
Իմ սկզբի մեջ իմ վերջն է[6]»։ Տները հաջորդաբար
Բարձրանում են եւ ընկնում, փշրվում, ընդարձակվում,
Քանդվում, ավերվում, վերականգնվում, կամ նրանց տեղում
Արդեն բաց դաշտ է, գործարան, շրջանցիկ ճանապարհ։
Հին քար` նոր շենքին, հին փայտ` նոր կրակին,
Հին կրակ` հին մոխրին, եւ մոխիր` հողին,
Որն արդեն մարմին է, մորթ ու գոմաղբ,
Մարդու եւ գազանի ոսկոր, ցողուն եւ տերեւ։
Տներն ապրում ու մեռնում են․ կա կառուցելու ժամանակ,
Եվ ապրելու եւ սերունդի ժամանակ
Եվ ժամանակ՝ քամու համար՝ կոտրելու թուլացած փեղկը,
Եվ ցնցելու պանելը, որտեղ դաշտամուկն է վազում,
Եվ ցնցելու քրքրված գորգը` լուռ նշանաբանով հյուսված։
Իմ սկզբի մեջ իմ վերջն է։ Հիմա լույսն ընկնում է
Բաց դաշտի վրա, թողնելով խորունկ շավիղը
Ճյուղերով ծածկված, մռայլ իրիկնամուտին,
Երբ հենվում ես ցանկապատին, որպեսզի սայլն անցնի,
Իսկ խորունկ շավիղն համառորեն տանում է քեզ
Դեպի գյուղամեջ` էլեկտրական շոգից
Հիպնոսացած։ Տաքուկ կիսամշուշում գորշ քարը
Ոչ թե բեկում, այլ կլանում է լույսը հեղձուցիչ,
Գեորգենիները քնած են դատարկ լռության մեջ։
Սպասիր առաջին բվին։
Այդ բաց դաշտում
Եթե շատ չմոտենաս, եթե շատ չմոտենաս,
Ամռան կեսգիշերին, կլսես երաժշտությունը
Թույլ փողի ու փոքրիկ թմբուկի
Եվ կտեսնես խարույկի շուրջը պարողներին ֊
Հաղորդակցումը տղամարդու եւ կնոջ`
Ամուսնություն խորհրդանշող շարժումներում․
Վեհասքանչ եւ պատշաճ հաղորդություն։
Զույգ֊զույգ, որպես անհրաժեշտ մերձեցում,
Միմյանց ձեռք կամ բազուկ բռնած
Ինչը համաձայնության նշան է։ Պտտվում են նրանք
Կրակի շուրջը, ցատկելով բոցերի վրայով, կամ շուրջպար բռնած,
Գեղջկորեն հանդիսավոր, կամ ծիծաղովգեղջկական
Բարձրացնելով կոպիտ կոշկավոր ոտքերը ֊
Հողե ոտքեր, կավե ոտքեր ֊ գյուղական ցնծություն․
Ցնծությունը նրանց, ովքեր վաղուց հողի տակ են
Եվ արմատներ են սնում։ Պահում են չափը,
Պահում են ռիթմը իրենց պարի մեջ
Ինչպես իրենց կենցաղում, տարվա եղանակներում
Չափն ու ժամանակը եղանակների եւ համաստեղությունների
Չափն ու ժամանակը կովկիթի եւ բերքահավաքի
Չափն ու ժամանակը տղամարդու եւ կնոջ զուգավորման
Նաեւ կենդանիների։ Ոտքեր բարձրացող եւ իջնող։
Սնունդ եւ խմիչք։ Գոմաղբ եւ մահ։
Լուսաբացը նշմարվում է, եւ մեկ այլ օր
Պատրաստվում է շոգին ու լռության։ Ծովում արեւագալի քամին
Կնճռոտվում է ու տեղապտույտ տալիս։ Ես այստեղ եմ,
Այնտեղ, կամ այլուր։ Իմ սկզբի մեջ։
II
Ի՞նչ է անում նոյեմբերը ցրտաշունչ
Գարնանային վրդովմունքին լուռումունջ
Էակներին որ լոկ գիտեն ամռան շոգ
Փաթիլներին` ոտքերի տակ լուռ փռված
Դեպի երկինք ձգվող վայրի մոլոշին
Գորշությանն այս` չորս բոլորը սփռված
Եվ վաղ ձյունով` նստած վարդի թեւերին։
Փոթորիկը որ աստղերն են պտտել,
Բերում է մեզ պայծառ կառքեր հաղթական
Աստեղային պատերազմին միշտ ընտել
Կարիճն[7] ահա հալածում է Արեւին,
Արեւ, Լուսին իրենց դեմքերն են գոցում
Գիսաստղերը ահա լալիս են, կոծում
Որս են անում լեոնիդներն ահավոր
Սահմռկելի շրջապտույտը մի օր
Բերելու է այս աշխարհին հուր վառման
Մինչեւ որ այս սառույցները ջուր դառնան։
Կարելի էր եւ այսպես ասել, բայց սա բավարար չէ,
Շրջասական մի ուրվագիծ` քերթողական մաշված ոճով,
Որը գրողին թողնում է բառերի եւ իմաստների հետ
Անդիմանալի գոտեմարտի մեջ։ Խնդիրը պոեզիան չէ։
Պարզապես (անդրադառնանք) սպասածը չիրականացավ։
Ո՞րն էր լինելու արժեքը հեռավոր ակնկալիքի,
Երկարատեւ հույսի՝ առ անդորր, աշնան պարզություն
Եվ ծերության իմաստնություն։ Խաբե՞ն էին նրանք մեզ,
Մեղմաձայն ավագները, թե՞ իրենք իրենց խաբեցին,
Լոկ խաբկանքի ստացական կտակելով մեզ։
Պարզությունը` միայն միտումնավոր թմբիր,
Իմաստնությունը` միայն մեռյալ գաղտնիքների գիտելիք,
Անօգ` խավարում, որի մեջ նայեցին նրանք,
Կամ որից իրենց աչքերը շրջեցին։ Մեզ թվում է որ
Փորձից ստացած գիտելիքի մեջ,
Լավագույն դեպքում, սահմանափակ մի արժեք կա․
Գիտելիքը պարտադրում է կաղապար եւ կեղծում է,
Քանզի կաղապարը նոր է յուրաքանչյուր պահի մեջ,
Իսկ յուրաքանչյուր պահ նոր է եւ ցնցող
Գնահատական` մեր ապրած անցյալի։ Մենք խաբված չենք
Նրանից որ, խաբելիս, այլեւս անվնաս է։
Մեջտեղում, ոչ միայն ճամփի մեջտեղում,
Այլեւ ամբողջ ճամփին, մթին անտառում, մոշի բացատում,
Զառիթափի եզրին, որտեղ չկա ապահով հենակետ,
Ճիվաղների սպառնալիքի եւ երեւակայական լույսերի ներքո՝
Դյութանքի վտանգի տակ։ Ուզում եմ լսել
Ոչ թե ծերերի իմաստության, այլ հիմարության մասին,
Նրանց՝ ահից ու մոլուցքից ահի, նրանց՝ հարստությունից ահի մասին,
Ուրիշին, ուրիշներին, կամ Աստծուն պատկանելու մասին։
Միակ իմաստությունը որ կարող ենք ձեռք բերել
Խոնարհության իմաստությունն է․ անսահման է խոնարհությունը։
Բոլոր տները ծովի տակ են հիմա։
Բոլոր պարողները պառկած են բլրի տակ։
III
Խավար խավար խավար։ Նրանք ոտք են դնում խավարի մեջ,
Միջաստեղային դատարկության մեջ, դատարկը դատարկի մեջ,
Նավապետները, առեւտրականները, ակնառու ուսյալները,
Արվեստի շռայլ մեկենասները, հանրային գործիչներն ու տիրակալները,
Կարկառուն քաղծառայողները, հանձնաժողովների նախագահները,
Արդյունաբերության տերերը, չնչին կապալառուները՝ դեպի խավար,
Խավար Արեւն ու Լուսինը, «Գոթական տարեգիրքը[8]»,
«Stock Exchange Gazette[9]»֊ը, «Տնօրենների տեղեկատու[10]»֊ն,
Սառը զգայարանն ու գործողության կորած շարժառիթը։
Եվ մենք գնում ենք նրանց հետ, դեպի թաղումն անձայն,
Ոչ մեկի թաղումը, քանզի ոչ մեկը չկա թաղելու։
Ես ասացի հոգուս․ հանգիստ եղիր, եւ թող խավարն իջնի քեզ վրա,
Որն Աստծո խավարը պիտի լինի։ Ինչպես, թատրոնում,
Մարում են լույսերը` տեսարանը փոխելու համար,
Թեւերի սնամեջ թնդյունով, հանց խավարի շարժում՝ խավարի վրա,
Եվ մենք տեսնում ենք թե ինչպես են գլորվելով հեռանում բլուրներն
Ու ծառերը, հեռավոր տեսարանն ու տան ճակատը պատկառազդու
Կամ ինչպես ստորգետնյա գնացքում, որ կանգ է առնում
երկու կայարանների միջեւ
Իսկ զրույցը բարձրանում եւ տարրալուծվում է լռության մեջ,
Եվ դու դեմքերի ետեւում տեսնում ես խորացող մտավոր անդունդը
Որ ոչնչի մասին մտածելու ահագնացող սարսափ է թողնում միայն․
Կամ հանց հիպնոսում, երբ միտքը գիտակից է, բայց գիտակցում է ոչինչ․
Ասացի ես հոգուս․ Հանգիստ եղիր եւ սպասիր առանց հույսի,
Քանզի հույսը մեր սպասածի համար չէ․ սպասիր առանց սիրո,
Քանզի սերը մեր սպասածի համար չէ․ կա նաեւ հավատ,
Բայց հավատը, սերն ու հույսը միայն սպասման մեջ են։
Սպասիր առանց մտքի, քանզի դու պատրաստ չես մտքի համար․
Այսպես խավարը լույս կլինի, իսկ անշարժությունը` պար։
Վազող աղբյուրների շշունջ, ձմեռային կայծակ։
Աներեւույթ վայրի ուրցն ու ելակը վայրի,
Ծիծաղը պարտեզում, գտնված զմայլանքի արձագանքը
Մատնանշում են հրամայաբար
Հոգեվարքը մահվան ու ծննդի։
Ասում եք թե ես կրկնում եմ
Այն ինչ ասել եմ արդեն։ Ես կասեմ նորից։
Ասե՞մ նորից։ Որպեսզի ժամանեք այնտեղ,
Որտեղ գտնվում եք, հեռանալու այնտեղից որտեղ չկաք,
Դուք պետք է գնաք մի ճանապարհով որտեղ չկա զմայլանք։
Որպեսզի հասնեք այն բանին ինչ չգիտեք,
Դուք պետք է գնաք անգիտության ճանապարհով։
Որպեսզի ունենաք այն ինչ չունեք,
Դուք պետք է գնաք չունեւորության ճանապարհով։
Որպեսզի դառնաք այն ինչ չեք,
Դուք պետք է գնաք մի ճանապարհով որտեղ չկաք։
Եվ այն ինչ չգիտեք` ձեր միակ գիտեցածն է,
Եվ այն ինչ ունեք` ձեր միակ չունեցածն է,
Եվ ձեր գտնված վայրն այն տեղն է որտեղ դուք չկաք։
IV
Վիրաբույժը վիրավոր ահա պողպատն է վերցնում,
Որ զննում է անընդհատ մարմնի մասը խանգարված,
Արյունածոր ձեռքի տակ մենք զգում ենք ու տեսնում
Դարմանողի արվեստի թե՛ կարեկցանք, թե՛ հարված,
Որոնք լուծում են այդպես տենդի ամեն առեղծված։
Նա է առողջ կատարյալ, ով հիվանդ է մահացու,
Եթե անսանք մահացող բուժքրոջը ամեն օր․
Մեզ բուժելու համար չէ քույրը դարձել հոգածու,
Այլ` որպեսզի հիշեցնի մեզ անեծքը նախահոր,
Թե՝ որպեսզի լավանա՝ վերքը պիտի դառնա խոր։
Մոլորակը բովանդակ հիվանդանոց է՝ կախված
Որ ապրում է հարուստի օգնությունից մշտական․
Այնտեղ եթե հնազանդ ու խելոք ենք, անկասկած
Կմահանանք ապահով խնամքի տակ հայրական,
Որ մեզ երբեք չի լքի, այլ արգելք է տարրական։
Սառնությունը ոտքերից բարձրանում է ծնկներին,
Տենդն է երգում անդադար լարերի մեջ մտավոր,
Եվ որպեսզի ջերմանամ` պիտի սառչեմ ես կրկին
Քավարանի սառնորակ կրակներում ամեն օր,
Որտեղ բոցը վարդ է ալ, ծուխը` փշեր ճյուղավոր։
Կաթկթացող արյունը մեր խմիչքն է մշտական,
Իսկ արյունոտ մարմինը` մեր սնունդը դառնալի,
Բայց հակառակ ամենի` մտածում ենք ինքնակամ,
Թե առողջ ենք լիովին, միս ու արյուն ենք կարի,
Բայց եւ այնպես ուրբաթը անվանում ենք միշտ «բարի»[11]։
V
Ուրեմն հասա այստեղ` ճամփի կեսին, քսան տարին թողած ետեւում,
Անտեղի վատնած տարիներ` l’entre deux guerres[12]․
Փորձելով բառեր գործածել, եւ ամեն մի փորձ
Բոլորովին նոր սկիզբ է, բոլորովին այլ պարտություն․
Մենք միայն սովորեցինք հաղթահարել բառերն այն բանի համար
Ինչն ասվելու չէ այլեւս, կամ երբ այլեւս
Ինքներս տրամադրված չենք ասելու։ Արդ, ամեն խիզախում
Մի նոր սկիզբ է, գրոհ նրա վրա ինչ անարտահայտելի է,
Աղքատիկ մի զենքով, որ վատթարանում է միշտ
Զգացմունքի անճշտության խառնաշփոթի,
Հույզերի անվարժ դասակների մեջ։ Եվ ինչ կա նվաճելու
Ուժով եւ հպատակությամբ` արդեն հայտնագործված է
Մեկ, երկու, կամ բազմաթիվ անգամ, մարդկանց կողմից,
Որոնց հետ անհնար է մրցել (թեպետ չկա մրցակցություն)․
Կա միայն պայքար` վերադարձնելու այն ինչ կորել է,
Գտնվել ու կորել նորից ու նորից․ հանգամանքների ներքո որոնք
Հիմա աննպաստ են թվում։ Բայց միգուցե ոչ գյուտ ոչ կորուստ։
Կարող ենք միայն փորձել։ Մնացյալի հետ մենք գործ չունենք։
Տունն այն վայրն է որտեղից ճանապարհվում ենք։ Մինչ
Ծերանում ենք, աշխարհը դառնում է ավելի օտար,
Ողջերն ու մեռյալներն` ավելի բարդ։ Ոչ թե լարված
Ակնթարթը մեկուսի, առանց «հետո» եւ «առաջ»,
Այլեւ ամբողջ մի կյանք որ վառվում է ամեն վայրկյան
Ոչ կյանքը միայն մեկ մարդու
Այլեւ հին քարերի որոնք վերծանել հնարավոր չէ։
Ժամանակ կա երեկոյի համար` աստղալույսի տակ
Ժամանակ երեկոյի համար` լուսամփոփի ներքո
(Երեկո` լուսանկարների ալբոմի հետ)։
Սերն այն ժամանակ է ամենից շատ սեր
Երբ այստեղն ու հիման այլեւս իմաստ չունեն։
Ծեր մարդիկ պարտավոր են հետախույզներ լինել
Այստեղ թե այնտեղ` նշանակություն չունի
Մենք պարտավոր ենք հանգիստ լինել եւ հանգիստ շարժվել
Դեպի մեկ այլ լարվածություն
Հետագա միության, ավելի խոր հաղորդության համար
Երբ անցնենք մթին ցրտի, դատարկ միայնության,
Ալիքի կանչի, քամու կանչի, մրրկահավի եւ ծովախոզի
Անծիր ջրերի միջով։ Իմ վերջի մեջ իմ սկիզբն է։
Դրայ Սալվեյջիս[13]
I
Շատ բան չգիտեմ աստվածների մասին, բայց կարծում եմ որ գետը
Մի զորեղ դարչնագույն աստված է` մռայլ, անընտել եւ անհնազանդ,
Չափավոր համբերատար, նախ` որպես սահման ճանաչված,
Օգտավետ, անվստահելի՝ որպես տեղափոխման միջոց,
Հետո` լոկ խնդիր՝ կամուրջ կառուցողի համար։
Երբ լուծվում է խնդիրը, քաղաքաբնակ մարդիկ մոռանում են
Դարչնագույն աստծուն, որը, սակայն, հար անփոխարինելի է։
Նա իր եղանակներն ունի, իր զայրույթը` ավերելու եւ հիշեցնելու
Այն, ինչ մարդիկ գերադասում են մոռանալ։ Արհամարված
Մեքենայի երկրպագուների կողմից, բայց սպասող, արթմնի սպասող։
Նրա ռիթմը ներկա էր մանկան ննջասենյակում,
Ապրիլյան պարտեզի փարթամ դրախտածառի մեջ,
Աշնանային սեղանին դրված խողողի բուրմունքի մեջ, եւ ձմեռային
Գազալամպի շուրջը խմբված մարտկանց մեջ։
Մեր մեջ է գետը, ծովը` մեր շուրջը․
Ծովը նաեւ ցամաքի եզրն է, գրանիտը,
Որին հասնում է նա․ ծանծաղուտը, որտեղ նա շպրտում է
Ակնարկներ ավելի վաղ եւ ուրիշ արարման`
Աստղաձուկ, խեցգետին, կետի ողնաշար․
Ջրափոսերը, որտեղ, մեր հետաքրքրասիրությունը շարժելու համար,
Առաջարկում է մեզ նրբին ջրիմուռ եւ ծովային հողմածաղիկ։
Մեր կորուստներն է նա շպրտում՝ պատռված ցանցը,
Ծովախեցգետնի ճաքած կաթսան, թիակը կոտրված
Եվ ոսկորներն օտար մեռյալների։ Ծովը բազում ձայներ ունի,
Բազում աստվածներ եւ բազում ձայներ։
Փշավարդենու վրա աղն է նստած,
Մշուշը` եղեւնիների մեջ։
Ծովի ոռնոցը
Եվ ծովի կաղկանձը տարբեր ձայներ են,
Որոնք հաճախ միասին են լսվում․ վնգստոցը` հանդերձանքի մեջ,
Խոյանքն ու շոյանքն ալիքի, որը կոտրվում է ջրի վրա,
Հեռավոր շառաչը` գրանիտե ատամների մեջ
Եվ ողբացյալ զգուշացումը մոտեցող հրվանդանից՝
Բոլորը ծովի ձայներ են` թե՛ բարձրացող
Ալեկոծությունը, թե՛ ճայը․
Իսկ լռակյաց մշուշի ճնշման ներքո
Ղողանջող զանգը
Ժամանակն է չափում ոչ մեր ժամանակը, անհողմ
Մեռյալ ծփանքի վրա, ժամանակ,
Որն ավելի հին է քան ժամանակաչափը, ավելի հին
Քան անհանգիստ կանանց հաշված ժամանակը
Ովքեր արթուն պառկած` գալիքն են հաշվարկում,
Փորձելով հետ հյուսել, հետ կծկել, հետ խճճել
Եվ կտոր֊կտոր հավաքել անցյալն ու ապագան,
Կեսգիշերի եւ լուսաբացի միջեւ, երբ անցյալը միայն խաբկանք է,
Ապագան` անապագա, առավոտյան հերթապահությունից առաջ
Երբ ժամանակը կանգ է առնում եւ ժամանակն անվերջ է․
Իսկ անհողմ ծփանքը, որ է եւ էր ի սկզբանե,
Հնչեցնում է
Զանգը։
II
Որտե՞ղ է նա վերջանում` կսկածալի ողբն անձայն,
Աշնանային ծաղիկի թառամումը անշշուկ,
Որ թերթիկներ է թափում եւ մնում է միշտ անշարժ․
Կամ որտե՞ղ է վերջանում ծովի ամեն մի բեկոր,
Եվ աղոթքը հողմածեծ ափին ընկած ոսկորի ֊
Աղոթքն անաղոթելի՝ ավետումի ժամանակ։
Վերջ չկա, այլ հավելում․ հետապնդող մեղմաձայն
Օրերի եւ ժամերի հետեւանքներ լոկ անշուք,
Մինչ զգացմունքն է խլում անզգացմունք ու անվարժ
Տարիները, որոնց հետ գլորվելով ամեն օր,
Հավատացել ենք անխոս ու կարծել ենք հուսալի,
Հետեւաբար` շատ հարմար հրաժարման բեռան տակ։
Կա վերջնական հավելում, հպարտություն տարաձայն
Եվ ձախողվող վրդովմունք` ուժի վրա ընկած շուք,
Նվիրազուրկ թվացող խորթ նվիրում մի չարքաշ
Եվ լողացող մի նավակ, որը ջուր է թողնում խոր
Եվ անբարբառ ունկնդրում` ավետումի խուլ զանգի
Անժխտելի բողոքին՝ դարձած անզոր հպատակ։
Ո՞ւր է վերջը․ ձկնորսներն հետեւում են միաձայն
Քամու պոչին, ուր մշուշը կծկվում է անշշուկ․
Չենք մտածում մենք անծով ժամանակի մասին վարժ,
Ծովի մասին, որ հավետ անապական է եւ խոր,
Նաեւ` անհայտ գալիքի, որը հակված չէ երբեք
Անցյալի պես չունենալ մի վերջնական նպատակ։
Ստիպված ենք սա կոչել մի դատարկում տարաձայն,
Տեղադրում եւ ձգտում, մինչ իջնում է հողմն անշուք
Ծանծաղ ափին, որ հավետ անփոփոխ է եւ անմաշ,
Կամ չորացնում է քամին առագաստներ մեղմօրոր
Եվ չի մեկնում ոչ մի տեղ ճամփորդության ծանրակիր,
Չի դիմանում նա ծովի քննությանը անհատակ։
Չի վերջանում ոչ մի տեղ կսկծալի ողբն անձայն,
Չի վերջանում ծաղիկի թառամումը անշշուկ՝
Անանց ցավի շարժումը, որ անցավ է ու անշարժ,
Ծովի ընթացքն անվրդով, նրա ամեն մի բեկոր,
Ոսկորի աղոթքն Աստծուն՝ Մահին։ Հազիվ լսելի,
Աղոթելի աղոթքը՝ Ավետումի ժամանակ։
Երբ ծերանում ենք, թվում է, թե անցյալը
Այլ կաղապար ունի եւ այլեւս լոկ հերթականություն չէ,
Կամ նույնիսկ առաջընթաց, վերջինս` մասնավոր մի մոլորություն,
Բարեշրջության մակերեսային պատկերացումներից է քաջալերվում,
Որը, հանրային մտքում, դառնում է անցյալը ժխտելու միջոց։
Երջանկության պահերը ֊ ոչ զգացումը բարեկեցության,
Այլ ձգտումների իրականացումը, ավետումը, ապահովությունն ու սերը,
Կամ նույնիսկ համեղ ճաշը, բացի հանկարծական լուսավորումը․․․
Ապրեցինք այդ ամենը, սակայն իմաստը բաց թողեցինք,
Իսկ վերաիմաստավորումն այլ կերպ է վերականգնում
Ապրած այդ պահը, որը, ցանկացած իմաստից անդին,
Կարող ենք վերագրել երջանկությանը։ Ես ասել եմ արդեն,
Որ իմաստի մեջ անցյալի փորձի վերածնունդը
Սոսկ մեկ կյանքի փորձությունը չէ, այլ
Բյուր սերունդների ֊ չմոռանալով
Մի բան, որ հավանաբար անպատմելի է․
Հետադարձ հայացքը` արձանագրված պատմության
Հավաստիացման հետեւում, հպանցիկ հայացքը
Ուսի վրայով՝ նախնադարյան սարսափին ուղղված։
Արդ, սկսում ենք ըմբռնել, որ ակնթարթները հոգեվարքի
(Թյուրիմացության, սխալ բան
Հուսալու թե սխալ բանից սարսափելու պատճառով`
Նշանակություն չունի) նույնքան հարատեւ են,
Որքան ժամանակը։ Սա ավելի լավ ենք հասկանում
Ուրիշների հոգեվարքը դիտելիս, երբ գրեթե ապրում ենք այդ պահը
Եվ գրեթե նույնանում նրանց։
Քանզի մեր անցյալը գործողության հոսանքներով է պատված,
Բայց ուրիշի տառապանքը մնում է մի փորձ`
Հե տա գա շփու մին ան հա ղորդ եւ ա նմասն մնա ցած։
Մար դիկ փոխ վում են, ժպ տում, իսկ ցա վը մնում է։
Կոր ծա նիչ ժամա նա կը պահ պա նիչ ժա մանակն է;
Ինչ պես մե ռած սեւ ա մորթ նե րով ու անա սուն նե րով բեռն ված մի գետ,
Դա ռը խն ձոր եւ խն ձո րի պա տառ,
Խորդուբորդ մի ժայռ` անհանգիստ ջրերում,
Որոնց ալիքներն են լվանում, մշուշը` թաքցնում․
Երբ օրն անդորր է՝ ան լոկ հուշարձան է,
Նավարկելի եղանակին` միշտ առափնյա նշան`
Ճամփան ցույց տվող, բայց մռայլ եղանակին
Կամ հանկարծական ցասման պահին` այն է, ինչ միշտ է՛ր։
III
Եր բեմն հարց նում եմ ինձ` արդ յոք Քրիշ նան սա՞ նկա տի ու ներ,֊
Այլ մտ քե րից բա ցի,֊ կամ միեւնույն մտ քի մեկ նում նե րից մե կը չէ՞ սոսկ,
Որ անց յա լը թախ ծոտ ափ սո սանքի մի խամ րած մի երգ է, Ար քա յա կան
Վարդ, կամ նար դո սի ճյուղ՝ նրանց հա մար, ով քեր չեն ափ սո սում,
Եր բեք չբաց ված մի գր քի դե ղին թեր թե րի արան քում սեղմ ված։
Իսկ ճամ փան վեր` ճամ փա է վար, ճամ փան առաջ` ճամ փա է հետ։
Անհ նար է սա անվերջ դի մա կա յել, բայց հաս տատ է մի բան․
Ժա մա նա կը բժիշկ չէ եր բեք․ հի վանդն այլեւս այս տեղ չէ։
Երբ գնացքը շարժվում է, եւ ուղեւորները տեղավորվել են
Մր գի, ամ սագ րե րի եւ պաշ տո նա կան նա մակ նե րի դի մաց
(Իսկ նրանց ճա նա պար հող նե րը լքել են կա ռա մա տույ ցը),
Թեթեւանում է նրանց դեմ քի թա խի ծը
Հար յու րա վոր ժա մե րի քնատ ռիթ մի ներ քո։
Հա ռա՜ջ, ճամ փորդ ներ, առանց փախ չե լու անց յա լից,
Դեպի տարբեր կյանքեր, կամ ցանկացած ապագա․
Դուք նույն մարդիկ չէք, ովքեր թողեցին կայարանը,
Կամ ովքեր կհասնեն վերջին կանգառին,
Մինչ նեղացող գծերը սահում են ձեր թիկունքում։
Իսկ աղմկոտ շոգենավի տախտակամածին կանգնած,
Դիտելով ակոսը, որ լայնանում է ձեր թիկունքում,
Դուք չեք մտածի, թե «անցյալը վերջացավ»,
Կամ «մեր առջեւ ապագան է»։
Գիշերամուտին, սարքերի մեջ մեքենայական,
Մի ձայն է երգում (բայց ոչ ականջին`
Ժամանակի շշնջաձայն խեցուն, ոչ որեւէ լեզվով)․
«Հառա՜ջ, դուք, որ կարծում եք, թե նավարկում եք,
Դուք նույն մարդիկ չեք, ովքեր տեսան
Հեռացող նավահանգիստը, կամ ովքեր կիջնեն ափ։
Այստեղ` այս եւ հեռավոր ափի միջեւ,
Մինչ ետ է քաշվել ժամանակը, նայիր ապագային
Եվ անցյալին առանց խտրության։
Կգա մի պահ, որը ոչ շարժում է, ոչ անշարժություն,
Երբ դու սա կստանաս․ «կեցության որ ոլորտի վրա էլ
Մարդու միտքը սեւեռված լինի
Մահվան ժամին» ֊ սա է այն գործողությունը
(Իսկ մահվան ժամը ամեն ակնթարթ է)
Որ պտուղ կտա կյանքերի մեջ ուրիշների։
Մի մտածիր շարժման պտուղի մասին։
Հառա՜ջ։
Ով ծովագնացներ, ով նավազներ,
Դուք որ հասաք նավահանգստին, եւ դուք որոնց մարմինները
Կրելու են դատն ու դատաստանը ծովի,
Կամ ցանկացած բան` սա է ձեր ժամանումի իսկական վայրը»։
Ահա Քրիշնան, որ հորդորեց Արջունային[14]
Ռազմի դաշտում։
Ոչ թե գնաք բարով,
Այլ հառա՜ջ, նավազներ։
IV
Տիրուհի, ում տաճարը հրվանդանի վրա է,
Աղոթիր նրանց համար, ովքեր ծովում են,
Ում գործը ձկների հետ է, եւ
Ովքեր գործ ունեն օրինավոր առեւտրի հետ,
Եվ ովքեր առաջնորդում են նրանց։
Կրկնիր մի աղոթք նաեւ կանանց
Անունից, որոնց որդիներն ու ամուսինները
Հեռացել են եւ չեն վերադարձել․
Figlia del tuo figlio[15],
Երկնքի Թագուհի։
Աղոթիր նաեւ նրանց համար, ովքեր նավի մեջ էին
Եվ ավարտեցին իրենց ուղին ավազի վրա, ծովի շուրթերին,
Կամ մթին երախում, որը չի մերժի նրանց,
Կամ այլուր, որտեղ չի հասնի նրանց ծովի զանգի
Հավիտենական ծեսը։
V
Մար սի հետ հա ղոր դակց վե լու հա մար` խո սեք ոգի նե րի հետ,
Ծո վահ րե շի վար քը մեկ նե լու հա մար
Նկա րագ րեք բախ տա ցույ ցը, մար գա րե ա ցեք, գուշ ա կեք բյու րե ղով,
Հի վան դու թյուն տե սեք ստո րագ րու թյուն նե րում, կար դա ցեք
Կեն սագ րու թյուն ներ ձեռ քի ափի գծե րում
Եվ ողբերգություն՝ մատերում, չար նշաններ տեսեք
Գուշակությամբ, տեյի տերեւներով, գտեք ան խու սա փե լին
Խաղաթղ թե րով, դա տար կա բա նեք հնգանկյուն աստ ղի,
Բարբիտուրաթթ վի հետ, հերձեք
Կրկն վող պատ կե րն ու նա խա գի տա կից սար սափ ներ ստա ցեք`
Զննելու ար գան դը, գե րեզ մա նը, երազ նե րը․ այս ամենն առօ րե ա կան
Ժա մանց ներ են ու թմ րա դե ղեր, մա մու լի հոդ ված ներ,
Եվ միշտ կլինեն, մի քանիսը` հատկապես,
Երբ կա ազգերի տառապանք եւ անհանգստություն`
Ասիայի ափերին թե Էջվըր Րոուդում[16]։
Մարդու հետաքրքրասիրությունը զննում է անցյալն ու ապագան
Եվ կառչում այդ ծավալից։ Բայց անժամանակյա պահի
Եվ ժամանակի տրամախաչման կետն ըմբռնելը
Սրբերի զբաղմունքն է, այսինքն՝ ոչ թե զբաղմունք,
Այլ մի բան, որ տալիս ու վերցնում են,
Երբ մեռնում է կենաց ժամանակը` սիրո,
Եռանդի, եսասիրության եւ ինքնահանձնման մեջ։
Շատերիս համար գոյություն ունի միայն անխնամ
Պահը` ժամանակի մեջ եւ ժամանակից դուրս,
Մտացրության նոպան, որ կորչում է արեւաշողի մեջ,
Աներեւույթ վայրի ուրցը, ձմեռային կայծակը,
Ջրվեժը, երաժշտությունը, որն այնքան խորն ենք լսում,
Որ դառնում է անլսելի, բայց մինչ այն տեւում է`
Ինքդ ես երաժշտություն։ Սրանք լոկ ակնարկներ եւ կռահումներ են,
Ակնարկներին հաջորդող կռահումներ․ մնացյալը
Աղոթք է, ծես, կարգ, միտք եւ գործք։ Կիսով
Կռահված ակնարկը, կիսով հասկացված ընծան՝ է՛ Մարմնացում։
Այստեղ գոյության ոլորտների
Անհնարին միությունն իրական է․
Այստեղ անցյալն ու ապագան
Նվաճված են եւ հաշտեցված․
Այլապես գործողությունը կլիներ շարժում,
Մի բան, որ շարժվում է միայն
Եվ իր մեջ չունի շարժման աղբյուր`
Չար, անդրշիրիմյան ուժերից դրդված։
Ճիշտ գործողությունը ազատություն է
Անցյալից, նույնպես եւ ապագայից։
Շատերիս համար՝ սա է նպատակը,
Որը երբեք չենք ըմբռնի այստեղ․
Մենք, որ միայն անպարտ ենք,
Քանզի շարունակել ենք փորձել,
Մենք` բավարարված ի վերջո,
Երբ մեր դարձը ժամանակավոր
(Կարմրածառից ոչ շատ հեռու)
Սնի կյանքը կենարար հողի։
Լիթլ Գիդինգ[17]
I
Միջձմեռային գարունն իր ուրույն եղանակն է,
Տեւական, թեեւ խոնավ` իրիկնամուտին,
Կախված` ժամանակի մեջ, բեւեռի եւ արեւադարձի միջեւ։
Երբ կարճ օրն ամենապայծառն է, եղյամով ու կրակով[18],
Կարճատեւ արեւը բոցավառում է սառույցը, լճակի եւ առուների վրա,
Անհողմ սառնամանիքում որը սրտի տապն է,
Ջրային հայելու մեջ անդրադարձնելով
Մի ցոլք, որ կուրություն է վաղ հետմիջօրեին։
Շողքն՝ ավելի բուռն, քան վառվող ոստը, կրակարանը,
Խառնում է համրացած ոգին․ ոչ մի հողմ, միայն հոգեգալստյան կրակը
Տարվա մթին ժամանակի մեջ։ Հալոցքի եւ սառեցման միջեւ
Դողում է հոգու հյութը։ Չկա հողի հոտ,
Կամ կենդանի շնչի։ Սա է գարունը,
Բայց ոչ ժամանակի հետ համաձայնեցված։ Արդ դալար թփուտը
Մի ժամով սպիտակել է վաղանցիկ ծաղկունքից
Ձյան, ծաղկունք որն ավելի հանկարծական է,
Քան ամռան ծաղկունքը․ ոչ բողբոջում, ոչ թառամում,
Պտղաբերության օրենքներից դուրս։
Որտե՞ղ է ամառը, աներեւակայելի
Զրոյական ամառը։
Եթե դու գայիր այս ճանապարհով,
Ընտրելով ամենահավանական արահետը,
Ճամփա ընկնելով ամենահավանական վայրից,
Եթե գայիր ալոճենու ժամանակին, կտեսնեիր, որ թփերը
Սպիտակ են նորից, մայիսին, ցանկագրգիռ մի քաղցրությամբ։
Նույնը կլիներ ճամփորդության վերջում․
Եթե գիշերով գայիր, ինչպես կոտրված մի արքա[19],
Եթե ցերեկով գայիր՝ չիմանալով գալուդ նպատակը,
Նույնը կլիներ, եթե թողնեիր կոշտ ճանապարհը,
Թեքվեիր խոզանոցից դեպի մռայլ ճակատը տան
Եվ տապանաքարը։ Այն, ինչի համար կարծում էիր եկել ես՝
Ընդամենը խեցի է, իմաստի կեղեւ,
Որից նպատակը պոռթկում է միայն իրագործվելիս,
Եթե պոռթկում է ընդհանրապես։ Կամ դու նպատակ չունեիր,
Կամ նպատակը վեր էր քո սպասածից
Եվ փոխվում է իարագործվելիս։ Ուրիշ վայրեր էլ կան,
Որոնք նույնպես աշխարհի ծայրն են, մի քանիսը` ծովի երախում,
Կամ մութ լճի վրա, անապատում, կամ քաղաքում —
Բայց սա է ամենամոտը՝ տարածության եւ ժամանակի մեջ,
Հիմա եւ Անգլիայում։
Եթե դու գայիր այս ճանապարհով
Ընտրելով ցանկացած ուղի, ճամփա ընկնելով ցանկացած վայրից,
Ցանկացած ժամանակ եւ ցանկացած եղանակին,
Միշտ նույնը կլիներ․ դու ստիպված կհետաձգեիր
Զգացում եւ հասկացություն։ Դու չես եկել հաստատելու,
Սովորելու, հետաքրքասիրություն բավարարելու,
Կամ հաշվետվություն ներկայացնելու։ Դու եկել ես ծնկի իջնելու
Մի վայրում, որտեղ աղոթքն ընդունելի է։ Իսկ աղոթքն ավելին է,
Քան բառերի շարքը, գիտակցական զբաղմունքը
Աղոթող մտքի, կամ աղոթող ձայնի հնչյունները։
Եվ այն, ինչ մեռյալներն անզոր էին ասելու կենած օրոք,
Կասեն քեզ հիմա, երբ մահացած են․ մեռյալների հաղորդակցությունը
Կրակի լեզվակներ է՝ ողջերի բառամթերքից անդին։
Այստեղ, անժամանակյա պահի տրամախաչումը
Անգլիան է եւ ոչ մի տեղ։ Երբեք եւ միշտ։
II
Մոխիր ծերունու թեւքին պատռված`
Այս մնաց միայն վարդերից վառված։
Գորշ օդում կախված փոշին երկնի տակ
Կասի` շենքն այստեղ դարձավ փլատակ։
Փոշին, որ շնչում ենք մենք անաղմուկ,
Տան պատ էր, պանել, խոհանոցի մուկ։
Հուսահատության եւ հույսի մահը`
Սա է օդի մահվան պահը։
Անծիր ջրհեղեղ ու երաշտ է խոր
Աչքերի վրա, բերանում տոչոր։
Մեռած ջուրը եւ ավազը մեռած
Հասնում են մինչեւ բազուկները բաց։
Ասում է հողը ցամաք ու դատարկ`
Ունայն է տքնանքն այս արեւի տակ․
Անխինդ ծիծաղը մարում է հեռվում։
Հողը այսպես է մեռնում։
Կրակն ու ջուրը ծածկում են մեկտեղ
Քաղաք, մոլախոտ եւ արոտատեղ։
Կրակն ու ջուրը ծաղրում են կրկին
Զոհաբերությունը, որ չընդունեցինք։
Կրակն ու ջուրը կքանդեն մի օր
Մոռացված ավեր հիմքերը բոլոր
Երգչադասերի, սրբավայրերի։
Ահա մահը կրակի եւ ջրի։
Այն անորոշ ժամին, երբ դեռ չկար ծեգ,
Անծայրածիր ու խուլ ցայգի ավարտին,
Եվ անվերջի պարբերական վերջի մոտ,
Երբ առկայծող լեզվով այն սեւ աղավնին[20]
Գնաց բույնն իր՝ հորիզոնից էլ այն կողմ,
Մինչ այս մեռած տերեւները փողոցում
Չխկչխկացին, ու էլ ուրիշ ձայն չկար,
Թաղամասում, որտեղ ծուխն էր բարձրանում,
Տեսա մեկին, որը դեպ ինձ շտապեց,
Ինչպես քամուց քշված տերեւ մետաղյա,
Նախքան այստեղ ծեգի քամին կմեղմեր։
Երբ նայեցի նրա դեմքին գետնահակ
Զննողական մի հայացքով, որով մենք
Աղջամուղջին անծանոթին ենք նայում,
Ճանաչեցի հանկարծ մեռած մի վարպետ՝
Այնքան ծանոթ ու համարյա մոռացված,
Եվ մի՛ հոգի, եւ անհամա՛ր, իսկ դեմքին
Աչքեր տեսա ուրվականի մի ծանոթ,
Բայց մտերմիկ եւ լիովին անճանաչ։
Ստանձնելով կրկնակի դեր, գոչեցի
Եվ լսեցի ձայնը․ «Ինչպե՞ս, դո՞ւ, այստե՞ղ»։
«Այստեղ» չէինք։ Առաջվանն էի ես դեռ,
Սակայն վստահ, որ մեկ ուրիշն եմ նաեւ․․․
Դեմքը կերպ էր առնում, սակայն բառերը
Ետ բերեցին ճանաչումը նախորդած։
Եվ արդ, հլու եւ հնազանդ նույն քամուն,
Փոխըմբռնման համար օտար իրարու,
Բայց դաշնաձայն՝ տրամախաչվող այս ժամին,
Ոչ մի վայրում, ուր չիք «առաջ» եւ «հետո»,
Մենք քայլեցինք մայթով, ու ես ասացի․
«Այնքան հեշտ է իմ զգացած զարմանքը,
Բայց այդ «հեշտը» զարմանքից է։ Արդ, խոսեք,
Ես կարող եմ չհասկանալ, չհիշել»։
Եվ նա․ «Ներքին պահանջ չունեմ կրկնելու
Իմ տեսությունն ու միտքը, որ մոռացաք։
Նրանք իրենց գործն արեցին, չհիշենք։
Այդպես էլ դու, աղոթիր, որ քեզ ներեն,
Ինչպես ես եմ քեզնից խնդրում թողություն։
Անցած տարվա պտուղն արդեն կերված է,
Կուշտ գազանը դատարկ դույլին է խփում։
Անցած տարվա բառը անցած լեզվինն է,
Հաջորդ տարվանն սպասում է նոր ձայնի։
Սակայն քանզի ճամփին չկա խոչընդոտ
Ոգու համար անհանգիստ ու թափառիկ՝
Երկու նման աշխարհների արանքում,
Ես գտնում եմ բառեր, որ չեմ մտածել,
Փողոցներում, ուր չեմ ձգտել հետ դառնալ,
Երբ մարմինս թողի ափում հեռավոր[21]։
Զի լեզուն էր, որ անդադար մեզ դրդեց
Մաքրագործել ցեղի բարբառն ու մղեց
Մտքին նայել դեպի առաջ ու դեպ հետ[22],
Թույլ տուր մեկնել շնորհները ծերության՝
Թագ դնելու աշխատանքին քո կյանքի։
Նախ՝ մարմրող զգացման պաղ շփումը
Առանց դյութման՝ ոչ թե խոստում ավետող,
Այլ անարեւ պտուղ դառն ու անալի,
Երբ զատվում են դանդաղ մարմինն ու հոգին։
Երկրորդ՝ ցասման գիտակցական թուլությունն
Հիմարության հանդեպ, նաեւ տանջանքը
Լոկ անիմաստ եւ անպատեհ ծիծաղի։
Եվ վերջինը՝ վավերացման ցավն այրող,
Որ գալիս է քո անցյալի փաստերից․
Ուշ ճանաչված շարժառիթի ամոթը,
Գիտակցումը վնասակար արարքի,
Որ նախկինում արժանիք ես դու կարծել։
Հետո՝ խայթոց հիմարների, պատվի բիծ։
Եվ սխալից դեպի սխալ խոնջ հոգին
Ընթանում է, եթե չկա զտող հուր,
Որտեղ պիտի չափ պահպանես, հանց պարող»;
Լուսանում էր։ Այլակերպված փողոցում
Նա ինձ թողեց տարօրինակ ողջերթով
Եվ չքացավ շչակների ձայնի հետ։
III
Երեք պայման կա, որոնք հաճախ նման են իրար,
Բայց եւ լիովին տարբեր են, ծաղկելով միեւնույն թփի վրա․
Կապվածությունը եսին, իրերին եւ անձանց, խորթացումը
Եսից, իրերից, անձերից․ եւ նրանց միջեւ ապրելը,
անտարբերություն,
Որ նման է մյուսներին, ինչպես մահն է կյանքին նման,
Քանի որ երկու կյանքերի միջեւ է․ անփթիթ՝ կենդանի եւ մեռած
Եղինջի արանքում։ Սա է օգուտը հիշողության՝
Հանուն ազատագրման ֊ ոչ թե սիրո նվազում, այլ ընդարձակում՝
Ցանկությունից անդին, հետեւաբար՝ ազատագրում
Ինչ պես ապա գա յից, այն պես էլ անց յա լից։ Ու րեմն, սերն առ եր կիր
Սկս վում է որ պես կապ վա ծու թյուն մեր գոր ծողության բնա գա վա ռին
Եվ հասկանում, որ այդ գոր ծողությունն ի վեր ջո անն շան է,
Բայց եր բեք անտարբեր։ Պատ մու թյու նը կա րող է ստր կու թյուն լի նել,
Պատ մու թյու նը կա րող է լի նել ազա տու թյուն։ Տեսեք, չքա նում են
Դեմ քերն ու դեպքե րը, «ես«֊ի հետ, որ հնարավորինս սի րեց նրանց,
Չքանում են՝ վերածնվելու, կերպափոխվելու մեկ այլ կաղապարի մեջ։
Մեղքը Պարտադիր է[23], բայց
Ամեն ինչ բարվոք պետք է լինի,
Ամեն ընթացք բարվոք պետք է լինի։
Եթե խորհեմ, նորից, այս վայրի մասին,
Եվ մարդկանց մասին, ոչ այնքան գովելի,
Ոչ անմիջական ազգակցի,
Այլ ինչ֊որ հանճարի,
Համասփյուռ հանճարի,
Միացյալ՝ պայքարում, որ բաժանեց նրանց․
Եթե խորհեմ արքայի մասին գիշերամուտին,
Երեք (կամ ավելի) մարդու մասին՝ կառափնարանում,
Եվ մի քանիսի մասին, որ մեռան մոռացված
Այլ վայրերում, այստեղ եւ դրսում,
Եվ մեկի մասին, որը մեռավ խաղաղ ու կույր,
Ինչո՞ւ այդժամ փառաբանենք
Այս մեռյալներին առավել, քան մեռնողներին։
Սա զանգը հետ ղողանջել չէ,
Ոչ էլ թովչական խոսք է սա՝
Կոչելու տեսիլը Վարդի։
Չենք կարող վերածնել հին խառնախմբերը,
Վերականգնել հին ծրագրերը
Կամ հետեւել նախնադարյան թմբուկին։
Այս մարդիկ, եւ նրանք, ովքեր ընդդիմացան նրանց,
Եվ նրանք, ովքեր իրենք ընդդիմացան,
Ընդունում են լռության սահմանադրությունը՝
Խմբված եզակի կուսակցության մեջ։
Այն, ինչ ժառանգում ենք բախտավորներից,
Պարտվածներից ենք վերցրել․
Այն, ինչ ունեին մեզ կտակելու ֊ խորհրդանշան․
Մահվան մեջ կատարելագործված մի խորհրդանշան։
Եվ ամեն ինչ բարվոք պետք է լինի
Ամեն ընթացք բարվոք պետք է լինի
Շարժառիթի մաքրագործությամբ
Մեր աղերսանքի խորքում։
IV
Օդն է ճեղքում գահավիժող աղավնին,
Կարմիր ահի բոց թափելով իր վերքից,
Լեզվակները ազդարարում են մարմնին
Ազատումը մեր ախտերից ու մեղքից․
Միակ հույսը, կամ որ նույնն է՝ ցավը հին,
Սա է՝ հրի, կամ էլ հրի ընտրություն․
Հրից հրի միջոցով կա փրկություն։
Ո՞վ է այդժամ տառապանքը ստեղծել։
Սերը։ Սերն է այն Անունը անշշունջ
Ձեռքերի տակ, որոնք շապիկ են գործել,
Դժվարակիր այն շապիկը բոցաշունչ[24],
Որ մարդկային անզորությունն է փորձել։
Մենք պարզապես շունչ ենք քաշում ապրելով՝
Կա՛մ կրակից, կա՛մ կրակից պարպվելով։
V
Այն, ինչ սկիզբ ենք կոչում, հաճախ վերջն է,
Իսկ վերջացնել՝ նշանակում է սկսել։
Վերջն այն վայրն է, որտեղից սկսում ենք։ Ամեն ճիշտ դարձված,
Ամեն ճիշտ նախադասություն (որտեղ ամեն բառ իր տեղում է,
Իր հաստատ տեղում, որպես հիմք հաջորդին․
Բառը՝ ո՛չ երկչոտ, ո՛չ ցուցամոլական,
Դյուրին շփում հնի եւ նորի,
Հասարակ բառը՝ ճշգրիտ, առանց գռեհկության,
Գրքային բառն՝ ստույգ, բայց ոչ մանրախնդիր —
Կատարելապես ներդաշնակ ինչպես պարը)
Վերջ է եւ սկիզբ։ Ամեն բանաստեղծություն
Մի տապանագիր է։ Ամեն գործողություն
Քայլ է դեպի կառափնակոճղ, դեպի խարույկ, ծովի կոկորդն ի վար,
Կամ դեպի քարն անընթեռնելի․ այստեղից ենք սկսում։
Մենք մեռնում ենք մեռնողների հետ․
Տեսեք, նրանք հեռանում են, եւ մենք գնում ենք նրանց հետ։
Մենք ծնվում ենք մեռյալների հետ․
Տեսեք, նրանք վերադառնում են եւ մեզ բերում իրենց հետ։
Վարդի[25] ակնթարթը եւ կարմրածառի ակնթարթը
Նույն տեւողությունն ունեն։ Պատմություն չունեցող ժողովուրդը
Չի փրկվում ժամանակից, քանզի պատմությունը նախշ է
Անժամանակյա ակնթարթների։ Արդ, մինչ մեռնում է լույսը
Ձմռան հետմիջօրեին, մեկուսի մատուռում
Պատմությունը «հիմա»֊ն է եւ Անգլիան։
Այս Սիրո ձգողությամբ եւ ձայնով այս Կանչի
Մենք միշտ կշարունակենք հետազոտել,
Եվ նպատակը մեր հետազոտության
Կլինի՝ ժամանել այնտեղ, որտեղից սկսել ենք
Եվ ճանաչել վայրն առաջին անգամ։
Անճանաչված, անհիշված դռան միջով,
Երբ երկրի վրա մնացած վերջին գյուտը
Այն է, ինչ սկիզբն է եղել․
Ակունքի մոտ ամենաերկար գետի՝
Թաքուն ջրվեժի ձայնը,
Երեխաները խնձորենու վրա,
Որոնց չեն ճանաչում, քանզի չեն փնտրել,
Սակայն լսել են, հեռվից, ծովի երկու
Ալիքների միջեւ ծպտված անդորրում։
Հավետ, այստեղ, հիմա եւ միշտ —
Կատարյալ պարզության մի պայման
(Որն ամեն ինչից բնավ էժան չէ)
Եվ ամեն ինչ բարվոք պետք է լինի
Ամեն ընթացք բարվոք պետք է լինի
Երբ հետ ծալվեն կրակի լեզվակները
Դեպի կրակի հանգույցը թագակիր
Եվ միաձուլվեն կրակն ու վարդը։
- ↑ Diels, Hermann; Burnet, John Translator․ "Heraclitus 139 Fragments" (in Greek/English)․ Տես http://philoctetes.free.fr/heraclite.pdf։
- ↑ Բըրնթ Նորթըն․ գյուղ Գլոսթերշիր կոմսությունում, որի հարեւանու թյամբ ապրել է Էլիոթը։
- ↑ Որսաշուն, Վարազ․ համաստեղություններ։
- ↑ Հեմփսթեդ, Քլարքընվել․․․ ․ Լոնդոնի արվարձաններ։
- ↑ Իսթ Քոուքըր․ գյուղ Սոմերսեթշիր կոմսությունում, որտեղ 1937֊ին ապրել է Էլիոթը։ 16֊րդ դարում գյուղը պատկանել է բանաստեղծի նախահորը` դիվանագետ եւ ուսյալ սըր Թոմաս Էլիոթին (Sir Thomas Elyot, 1490֊1556)։ «․․․Ամուսնություն խորհրդանշող շարժումներում․/ Վեհասքանչ եւ պատշաճ հաղորդություն։/Զույգ֊զույգ, որպես անհրա ժեշտ մերձեցում,/ Միմյանց ձեռք կամ բազուկ բռնած/ Ինչը է՛ նշան հա մաձայնության» տողերը վերջինիս «Քրիստոնեական կյանքի կա նոն ներ» (1534) գրքից են։
- ↑ Իմ սկզբի մեջ իմ վերջն է․ 16֊րդ դ․ Շոտլանդիայի թագուհի Մարիա Սթյուարթի նշանաբանը։ Հմմտ․ «Յուրաքանչյուր ակնթարթ եւ վերջ է, եւ սկիզբ» (Հերակլիտես) եւ «Վերջը սկիզբ է պարունակում, որտեղից որ ծագել է» (Անրի Բերգսոն)։
- ↑ Կարիճ․ համաստեղություն։
- ↑ «Գոթական տարեգիրք»․ գոթական արվեստի վերաբերյալ պարբերաբար լույս տեսնող հրատարակություն։
- ↑ Stock Exchange Gazette․ Լոնդոնյան ֆոնդային բորսայի պաշտոնա ֊
թերթը։ - ↑ «Տնօրենների տեղեկատու»․ Անգլիայի ձեռնարկությունների, հիմնարկների տնօրենների կենսագրությունները ներկայացնող տեղեկատու։
- ↑ ուրբաթը անվանում ենք միշտ «բարի»․ Չարչարանաց Ուրբաթը` Զատիկից առաջ վերջին ուրբաթը, երբ հիշվում է Խաչելությունը (անգլ․ Good Friday, բառացի` «բարի ուրբաթ»)։
- ↑ l’entre deux guerres․ երկու պատերազմների միջեւ (ֆր․)։
- ↑ Դրայ Սալվեյջիս․ ափամերձ ժայռեր ԱՄՆ֊ի Մասսաչուսեթս նահանգում, որտեղ անցել է Էլիոթի մանկությունը։
- ↑ Արջունա․ Քրիշնայի աշակերտը։
- ↑ Figlia del tuo figilo․ Քո որդու դուստրը (իտալ․)․ այսինքն՝ Մարիամն ու Հիսուսը․ տե՛ս Դանտե, «Դրախտ», Երգ 33֊րդ։
- ↑ Էջվըր Րոուդ․ փողոց Լոնդոնում։
- ↑ Լիթլ Գիդինգ․ վայրի Հանթինգթոնշիր կոմսությունում` անգլիկանության հեմքը։
- ↑ Պենտեկոստեի կրակը․ Պենտեկոստեի ժամանակ, որը տոնվում է Զատկից հետո յոթերորդ կիրակի օրը, Սուրբ ոգին հայտնվել է Առաքյալներին․ «եւ երեւեցան նրանց բաժանված լեզուներ ինչպես կրակից․ եւ նստեց ամեն մեկի» (Գործք, Բ, 3)։
- ↑ կոտրված արքա․ Չարլզ առաջինը, ով այցելել է Լիթլ Գիդինգը1645֊ին, Նեյսբիի ճակատամարտում պարտվելուց հետո։
- ↑ աղավնի․ խաղաղության խորհրդանիշ․ «Սեւ աղավնին» գերմանական ռմբակոծիչն է։
- ↑ Երբ մարմինս թողի ափում հեռավոր․ Վիրգիլիոսի «Էնեական»֊ում Պոլինուրոսն անդրաշխարհում էներսին պատմում է այն մասին, թե ինչպես են իր մարմինը թաղել օտար ափերում։ Հավանաբար Էլիոթը նկատի ունի նաեւ Յեյթսին, ով մահացել էր Ֆրանսիայում, 1939֊ին․ նրա աճյունը Իռլանդիա բերեցին միայն Երկրորդ աշխարհամարտից հետո։
- ↑ «․․․նայել դեպի առաջ ու դեպ հետ»․ հմմտ․
«Անտարակույս նա, որ մեզ ստեղծեց այս լայն հանճարով,
Դեպի ետ նայող եւ դեպի առաջ,
Չպարգեւեց մեզ այնպիսի մի մեծ ընդունակություն
Եվ աստվածանման բանականություն,
Որ նրանք անպետք բորբոսնեն մեր մեջ»։
(«Համլետ», ար․ 4֊րդ, տես․ 4֊րդ։ Թարգմ․ Հ․Մասեհյան)
- ↑ Մեղքը պարտադիր է․․․ ․ 14֊րդ դարի անգլ․ կին աստվածաբանի գրվածքից։
- ↑ շապիկը բոցաշունչ․ սիրո ծնող հանդիսացող տառապանքը հաեմատվում է Նեսոսի շապիկի հետ, որը Դեյանիրան տվեց իր ամուսնուն` Հերակլեսին, հավատալով, որ այն կստիպի սիրել իրեն։ Թունավոր շապիկի պատճառած տառապանքն այնքան էր զորեղ, որ Հերակլեսը ողջակիզում է իրեն։
- ↑ վարդը․ Դանտեի մոտ` Օրհնյալների բազմության խորհրդա նիշը (տե՛ս «Դրախտ», Երգ 31֊րդ)։