— Այո՞,— ասաց մորեղբայր Թիկ֊Թակը։— Ես ձեզ լսում եմ։ Ո՞վ է խոսում։
— Ձեր երեւակայությունը,— լսվեց հեռախոսափողից։— Ձեզ համար միջոցառում եմ մտածում։ Մի քանի րոպեից, խնդրում եմ, հեռաձայնեք այս համարով՝ Երեվա֊ԿայությունԵրե֊Վա֊Կայություն, 1234։ Եչ Վեվ Կեն, մեկ, երկու, երեք, չորս։ Իսկ մինչ այդ Ռռռռի հետ ներկայացեք այն երեխաներին, որոնք հիմա կարդում են այս գիրքը։ Չէ՞ որ նրանք դեռ չեն ճանաչում ձեզ։
— Այո՛, այո՛, անպայման,— ասաց մորեղբայր Թիկ֊Թակը։— Հաճույքով։ Եկ այստեղ, Ռռռռ, որ ծանոթացնեմ քեզ։
==Երկրորդ գլուխ==
<b>որտեղ մորեղբայր Թիկ֊Թակը ու Ռռռը Ռռռռը որոշում են Ժամանակի Գետով ճամփորդել մինչեւ ծիածանի վերջը</b>
— Եչ Վեվ Կեն 1234,— հեռախոսի սկավառակով հավաքեց մորեղբայր Թիկ֊Թակը։