Changes

|աղբյուր = [[«Կապիտալ»]]
}}
 
{{Անավարտ}}
==ԱՌԱՋԻՆ ԲԱԺԻՆ։ ՀԱՎԵԼՅԱԼ ԱՐԺԵՔԻ ՓՈԽԱՐԿՈՒՄԸ ՇԱՀՈՒՅԹԻ ԵՎ ՀԱՎԵԼՅԱԼ ԱՐԺԵՔԻ ՆՈՐՄԱՅԻ ՓՈԽԱՐԿՈՒՄԸ ՇԱՀՈՒՅԹԻ ՆՈՐՄԱՅԻ==
«Այսպիսով ուրեմն, պարոն Պեյնսի հաշվումների համաձայն Թագավորության մեջ բամբակի իլիկների ընդհանուր թիվը կլիներ 28 800 000, և սրանք լիաբեռն բանեցնելու համար տարեկան կպահանջվեր 1 432 080 000 ֆ. բամբակ։ Բայց բամբակի ներմուծումը, արտահանած քանակը դուրս գալուց հետո, 1856 ու 1857 թվականներին միմիայն 1 022 576 832 ֆ. էր. ուրեմն անհրաժեշտորեն պետք է 409 503 168 ֆ. մի պակսուրդ գոյանար։ Պարոն Պեյնսը, որը բարեհաճություն ունեցավ այս կետի մասին ինձ հետ զրուցակցելու, կարծում է, թե բամբակի տարեկան գործածության մի հաշվարկում, որ հիմնված կլիներ Բլեկբերնի շրջանի գործածության վրա, շատ չափազանցեցված կլիներ ոչ միայն մանված համարների տարբերության, այլ և մեքենաների կատարելության հետևանքով։ Նա Միացյալ Թագավորության՝ բամբակի տարեկան ամբողջ սպառումը հաշվում է 1 000 միլիոն ֆ.։ Բայց եթե նա իրավացի է և իրոք առաջարկի 22½ միլիոն մի ավելցուկ գոյություն ունի, ապա ըստ երևույթին հիմա արդեն պահանջարկի ու առաջարկի մի հավասարակշռություն է պահպանվում, դեռ հաշվի չառնելով այն ավելադիր իլիկներն ու մանածագործական հաստոցները, որոնք, պարոն Պեյնսի ասելով, իր սեփական շրջանում արդեն դրվում են և, սրա հիման վրա դատելով, հավանորեն դրվում են նմանապես այլ շրջաններում էլ» (էջ 59, 60)։
====III. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԼՈՒՍԱԲԱԿՈՒՄԼՈՒՍԱԲԱՆՈՒՄ. 1861—1865 Թ. Թ. ԲԱՄԲԱԿԻ ՃԳՆԱԺԱՄԸ====
'''1815-1860 թվականների նախապատրաստական շրջանը'''
'''1845 թվական։''' Բամբակեղեն ի արդյունաբերության ծաղկման ժամանակաշրջան։ Բամբակի շատ ցածր գներ։ Լ. Հորներն այս ժամանակաշրջանի մասին ասում է. «Վերջին 8 տարվա ընթացքում ես գործերի ոչ մի այնպիսի աշխույժ ժամանակաշրջանի չէի հանդիպել, որպիսին իշխում էր վերջին ամառն ու. աշնանը։ Մանավանդ բամբակամանության ասպարեզում։ Ամբողջ կիսամյակում ամեն շաբաթ ես ծանուցումներ եմ ստացել գործարաններից կապիտալի նոր ներդրումների մասին. մերթ նոր գործարաններ էին կառուցվում, մերթ սակավաթիվ պարապ կանգնած գործարաններ նոր վարձակալներ էին գտնում, մերթ էլ արտադրության մեջ գտնվող գործարաններն ընդարձակվում էին, ստանալով նոր ավելի հզոր շոգեմեքենաներ ու ավելի մեծ թվով աշխատանքի մեքենաներ» (Rep. Fact., Nov. 1845, p. 13)։
'''1846 թվական։''' Սկսվում են տրտունջները. «Արդեն երկար ժամանակից ի վեր ես բամբակեղենի գործարանատերերից լսում եմ շատ տարածված տրտունջներ իրենց գործի ճնշված վիճակի մասին... վերջին 6 շաբաթվա ընթացքում զանազան գործարաններ սկսել են կրճատ ժամանակով աշխատել, օրական 12 ժամվա փոխարեն սովորաբար 8 ժամ. ըստ երևույթին, այս տարածվում է... բամբակի գներն ուժեղ չափով բարձրացել են, և... ոչ միայն ֆաբրիկատի գնի ոչ մի բարձրացում տեղի չի ունեցել, այլ և... նրա գներն ավելի ցած են , քան բամբակի թանգացումից առաջ։ Վերջին 4 տարվա ընթացքում բամբակեղենի գործարանների թվի խոշոր բազմացումը պետք է այն հետևանքն ունենար, որ շուկայում մի կողմից՝ հումքի սաստիկ ուժեղացած պահանջարկ առաջանար ու մյուս կողմից՝ ֆաբրիկատների սաստիկ բարձրացած մի առաջարկ. երկու պատճառն էլ պետք է միասին ներգործեին շահույթը գցելու ուղղությամբ, քանի դեռ հումքի առաջարկն ու ֆաբրիկատի պահանջարկը մնում էին անփոփոխ, բայց հիշյալ պատճառներն է՛լ ավելի ուժեղ էին ներգործում, որովհետև մի կողմից՝ բամբակի առաջարկը նորերումս անբավարար էր, իսկ մյուս կողմից՝ ֆաբրիկատների պահանջարկը նվազել էր ներքին ու արտաքին զանազան շուկաներում (Rep. Fact., Dec. 1846, p. 10)։
Հումքի աճող պահանջարկն ու շուկայի գերալցվելը ֆաբրիկատով, իհարկե, ձեռք-ձեռքի տված են ընթանում։— Ի դեպ, արդյունաբերության այն ժամանակվա ընդարձակումն ու սրան հաջորդող լճացումը չէին սահմանափակվում բամբակեղենի շրջաններով։ Բրեդֆորդի սանրաբրդեղենի շրջանում 1836 թվականին միմիայն 318 գործարան կար, իսկ 1846-ին՝ 490։ Այս թվերը շատ հեռու են արտադրության իրական բարձրացումն արտահայտելուց, որովհետև գոյություն ունեցող գործարանները միաժամանակ զգալի չափով ընդլայնվել էին։ Այս վերաբերում է առանձնապես նաև վուշեղենի մանածագործարաններին։ «Նրանք բոլորն էլ վերջին 10 տարվա ընթացքում ավելի կամ թե պակաս չափով նպաստել են շուկայի գերալցմանը, որին հենց մեծ մասամբ պետք է վերադրվի գործերի այժմյան լճացումը... Գործերի ճնշված վիճակը գործարանների ու մեքենաների այսքան արագ բազմանալու միանգամայն բնական հետևանքն է» ((Rep. Fact., DecNov. 1846, p. 30)։
'''1847 թվական։''' Հոկտեմբերին փողի ճգնաժամ։ Զեղչը՝ 8%։ Արդեն սրանից առաջ տեղի էր ունեցել երկաթուղային սպեկուլատիվ ձեռնարկումների և արևելա-հնդկական մուրհակների շուրջն ստեղծած մախինացիաների փլուզումը։ Բայց՝
«Պարոն Բեկերը շատ հետաքրքրական մանրամասնություններ է տալիս բամբակի, բրդի ու վուշի վերջին տարիներում աճած այն պահանջարկի վերաբերմամբ, որն արդյունաբերության այդ ճյուղերի ընդարձակման հետևանք էր։ Այս հումքերի աճած պահանջարկը,— մանավանդ որ այս տեղի ուներ այն ժամանակդ ժամանակ, երբ նրանց առաջարկը միջինից շատ ցած էր ընկել,— Բեկերը գրեթե բավարար հիմք է համարում արդյունաբերության այս ճյուղերի այժմյան ճնշված վիճակը բացատրելու համար՝ նույնիսկ փողի շուկայի քայքայումը հաշվի չառնելով։ Այս հայացքը լիովին հաստատվում է իմ սեփական դիտողություններով ու նրանով, ինչ որ ես իմացել եմ գործին իրազեկ մարդկանցից։ Արդյունաբերության այս տարբեր ճյուղերը բոլորն էլ շատ ճնշված դրության մեջ էին արդեն այն ժամանակ, երբ զեղչումները դեռ հեշտությամբ կարող էին կատարվել 5 ու ավելի պակաս տոկոսով։ Այնինչ հում մետաքսի առաջարկը լիառատ էր, գները չափավոր, և սրա համեմատ էլ գործերն աշխույժ դրության մեջ էին մինչև... վերջին 2 կամ թե 3 շաբաթը, երբ փողի ճգնաժամն անկասկած հարվածեց ոչ մի. այն միայն իրենց՝ հում մետաքսը մշակող գործարանատերերին, այլ է՛լ ավելի շատ՝ նրանց գլխավոր կլիենտներին — մոդայի ապրանքների գործարանատերերին։ Հրապարակված պաշտոնական հաշվետվությունների վրա նետած մի հայացքը ցույց է տալիս, որ բամբակեղենի արդյունաբերությունը վերջին երեք տարում աճել է մոտ 27%-ով։ Սրա հետևանքով բամբակի ֆունտը, կլոր թվով հաշված, 4 պենսից բարձրացել է 6 պենսի, մինչդեռ մանվածքն, աճած առաջարկի շնորհիվ, իր առաջվա գնից լոկ մի քիչ է բարձր։ Բրդեղենի արդյունաբերությունը 1836 թվականին սկսեց ընդարձակվել. այն ժամանակվանից դեսը նա Յորկշիրում աճել է 40%-ով, իսկ Շոտլանդիայում՝ է՛լ ավելի։ Աճն է՛լ ավելի մեծ է սանրաբրդեղենի արդյունաբերության մեջ<ref>Անգլիայում խստորեն տարբերվում են Woollen Manufacture (բրդեղենի արդյունաբերությունը), որը մանում և գործում է կարճ բրդից, տալով ապարատային մանվածք (գլխավոր կենտրոնը՝ Լիդս) Worsted Manufacture-ից ( սանրաբրդեղենից կամ կամվոլային արդյունաբերությունից), որը մանում և գործում է երկար բրդից, տալով սանրամանվածք կամ կամվոլային մանվածք (գլխավոր կենտրոնը՝ Բրեդֆորդը Յորկշիրում)։ Ֆ. Է.</ref>։ Այստեղ հաշվումները միևնույն ժամանակամիջոցի համար 74%-ից ավելի ընդարձակում են ցույց տալիս։ Ուստի հում բրդի սպառումը հսկայական չափեր է ընդունել։ Վուշեղենի արդյունաբերությունը 1839 թվականից դեսը ցույց է տալիս մոտավորապես 25%-ի աճ Անգլիայում, 22%-ի՝ Շոտլանդիայում ու մոտ 90%-ի՝ Իռլանդիայում<ref>Վուշի մանվածքի մեքենայական արտադրության այս արագ ընդարձակումն Իռլանդիայում այն ժամանակ մահացու հարված հասցրեց գերմանական (սիլեզյան, լաուզիցյան, վեստֆալյան) այն կտավի արտահանմանը, որը գործվում էր ձեռքով պատրաստվող մանվածքից։ Ֆ. Է.։</ref>. սրա հետևանքը, վուշի միաժամանակյա վատ բերքի պարագայում, այն եղավ, որ հումքը մի տոննային 10 ֆ. ստ.-ով բարձրացավ, այնինչ մանվածքի գինը մի կաժին 6 պենսով ընկավ» (Rep. Fact., Oct. 1847, p. 30)։
'''1849 թվական։''' 1848 թվականի վերջին ամիսներից գործերը վերակենդանացան։ «Վուշի գինը, որն այնքան ցածր էր, որ ապագա գրեթե բոլոր հնարավոր պարագաներում մի կարգին շահույթ էր ապահովում, գործարանատերերին դրդեց իրենց արտադրությունն անընդհատ ծավալելու։ Բրդեղենի գործարանատերերը տարվա սկզբին մի առ ժամանակ աշխատում էին մեծ թափով... բայց ես վախենում եմ, որ բրդեղեն ապրանքների կոնոիգնացիաները կոնսիգնացիաները (առաքումն արտասահման՝ կոմիսիոներների միջոցով վաճառելու համար) հաճախ բռնում են իրական պահանջարկի տեղը, և որ երևութական ծաղկման պարբերաշրջանները միշտ չեն նույնանում իսկական պահանջարկի ժամանակաշրջանների հետ։ Սանրաբրդեղենի (կամվոլային) արդյունաբերությունը մի քանի ամիս հատկապես լավ դրության մեջ էր... Հիշատակված պարբերաշրջանի սկզբում բրդի գինն առանձնապես ցածր էր. մանածագործարանատերերը նրանից պաշար էին արել շատ ձեռնտու գներով ու այն էլ անշուշտ նշանավոր քանակներով։ Երբ գարնան աճուրդների ժամանակ բրդի գինը բարձրացավ, մանածագործարանատերերը սրանից օգուտ քաղեցին և այս օգուտն իրենց ձեռքում պահեցին, որովհետև ֆաբրիկատների նկատմամբ եղած պահանջարկը զգալի ու անվիճելի էր» (Rep. Fact., 1849, p. 30, 31)։
«Եթե մենք զննենք գործերի դրության այն փոփոխությունները, որոնք գործարանային շրջաններում առաջ են եկել այս վերջին 3 կամ 4 տարվա ընթացքում, ապա պետք է, իմ կարծիքով, ընդունենք, որ մի ինչ-որ տեղ գործերի խանգարման մի մեծ պատճառ կա։ Արդյոք չի՞ կարող բազմացած մեքենաների ահռելի արտադրողական ուժը այս խանգարման մի նոր տարր մատակարարած լինել» (Rep. Fact., April 1849, p. 42)։
1848 թվականի նոյեմբերին, 1849 թվականի մայիսին ու ամառը մինչև հոկտեմբեր գործերը քանի գնում, թափ էին առնում։ Ամենից ավելի այս վերաբերում է կամվոլային մանվածքից պատրաստվող գործվածքների արտադրությանը, որը խմբված է Բրեդֆորդի ու Հալիֆաքս է Հալիֆաքսի բոլորքում. առաջներում այս արտադրությունը երբեք թեկուզ հենց մոտավորապես հասել էր ընդարձակման այժմյան չափերին... Հումքի շուրջն ստեղծված սպեկուլացիան ու նրա հավանական առաջարկը նախատեսելու անհնարինությունը հենց այն, գլխից բամբակեղենի արդյունաբերության մեջ առաջ էին բերել ավելի մեծ գրգռում ու ավելի հաճախակի տատանում, քան արտադրության մի որևէ այլ ճյուղում։ Այստեղ ներկայումս գոյություն ունի ավելի կոշտ բամբակեղեն ապրանքի պաշարի մի կուտակում, որն անհանգստացնում է մանր մանածագործարանատերերին և նրանց արդեն վնաս է պատճառում, այնպես որ նրանցից շատերը կրճատ ժամանակով են աշխատում» (ն. տ., էջ 42, 43)։
'''1850 թվական։''' Ապրիլ։ Գործերը շարունակում են աշխույժ մնալ։ Բացառություն.— «Մեծ ճնշվածություն բամբակեղենի արդյունաբերության մի մասում այն պատճառով, որ հումքի առաջարկն անբավարար է մանվածքի հենց կոշտ համարների ու ծանրաքաշ գործվածքների համար»... Երկյուղ է զգացվում, թե վերջերումս մեծ քանակությամբ դրված մեքենաները մի նույնպիսի ռեակցիա առաջ կբերեն նաև կամվոլային արդյունաբերության մեջ։ Պարոն Բեկերը հաշվում է, որ միայն 1849 թվականին արդյունաբերության այս ճյուղում մանածագործական հաստոցների արտադրանքը բարձրացել է 40%-ով ու իլիկներինը՝ 25–30%-ով, և ընդարձակումը դեռ շարունակվում է միևնույն համամասնությամբ» (Rep. Fact., April 1850, p. 54)։
'''1853 թվական։''' Ապրիլ։ Ուժեղ ծաղկում։ «Այն 17 տարվա ընթացքում, երբ ես պաշտոնապես իրազեկ եմ եղել Լանկաշիրի գործարանային շրջանի կացությանը, ոչ մի ժամանակ ես մի այսպիսի ընդհանրական ծաղկման չեմ հանդիպել. բոլոր ճյուղերում եռուզեռն արտակարգ է»,— ասում է Լ. Հորները (Rep. Fact., April 1853, p. 19)։
'''1853 թվական։''' Հոկտեմբեր։ Բամբակեղենի արդյունաբերության ճնշվածություն։ «Գերարտադրություն Գերարտադրություն (Rep. Fact., Oct. 1853 p. 15)։
'''1854 թվական։''' Ապրիլ։ «Թեև բրդեղենի արդյունաբերությունը բուռն թափով չի զարգանում, բայց նա բոլոր գործարաններին լիակատար զբաղմունք է տվել։ Նթույնը Նույնը պետք է ասել բամբակեղենի արդյունաբերության մասին։ Կամվոլային արդյունաբերությունը նախընթաց ամբողջ կիսամյակում ոտից գլուխ անկանոն է եղել... Քաթանի արդյունաբերության մեջ խափանում տեղի ունեցավ, որովհետև Ռուսաստանից ներմուծվող վուշի ու կանեփի առաջարկները նվազել են Ղրիմի պատերազմի հետևանքով» (Rep. Fact., 1854, p. 37)։
'''1859 թվական։''' «Շոտլանդիայում քաթանի արդյունաբերության մեջ գործերը դեռ ճնշված վիճակում են... որովհետև հումքը հազվադեպ է և թանկ. նախընթաց բերքի ցած որակը Մերձբալթյան երկրներում, որտեղից գալիս է մեր գլխավոր ներմուծումը, վնասակար ներգործություն է ունենալու այս շրջանի գործերի վրա. այնինչ ջուտը, որի շնորհիվ վուշը կամաց-կամաց դուրս է մղվում բազմաթիվ կոշտ առարկաների արտադրությունից, ոչ արտասովոր թանկ է և ոչ էլ հազվադեպ... Դենդիում հիմա մեքենաների կեսը ջուտ է մանում (Rep. Fact., April 1859, p. 19)։— «Հումքի բարձր գնի հետեւանքով հետևանքով վուշի մանագործությունը դեռ բավարար չափով շահավետ չի, և մինչդեռ մյուս բոլոր գործարանները լրիվ ժամանակով են բանում, մենք մի շարք օրինակներ ունենք այն մասին, որ կանգնեցվում են վուշ վերամշակող մեքենաները... Ջուտի մանագործու թյունը մանագործությունը գոհացուցիչ դրության մեջ է, որովհետև այս մատերիալի գինը վերջերումս իջել է մինչև. մի չափավոր մակարդակ» (Rep. Fact., April 1859, p. 20)։
'''1861—1864 թվականներ։ Ամերիկյան քաղաքացիական պատերազմ։ Բամբակի սովը։ Արտադրության պրոցեսի ընդհատման մեծագույն օրինակը, առաջացած հումքի պակասության ու թանկության հետևանքով'''
'''1860 թվական։''' Ապրիլ։ «Ինչ վերաբերում է գործերի վիճակին, ապա ուրախ եմ, որ ձեզ կարող եմ հաղորդել, թե չնայած հումքի բարձր գնին, տեքստիլ արդյունաբերության բոլոր ճյուղերը, մետաքսինը բացառյալ, վերջին կես տարվա ընթացքում շատ լավ են գործել... Բամբակեղենի մի քանի շրջաններում հայտարարությունների միջոցով են բանվորներ փնտրվել և Նորֆոլկից ու երկրագործական այլ կոմսություններից են հասցվել այնտեղ... Ինչպես երևում է, արդյունաբերության բոլոր ճյուղերում հումքի մեծ պակասություն է իշխում։ Մենակ... այս պակասությունն է, որ մեզ որոշ սահմանների մեջ է պահում։ Բամբակեղենի գործի ասպարեզում նոր հիմնած գործարանների թիվը, արդեն եղածների ընդլայնումն ու բանվորների պահանջարկը գուցե երբեք այնքան մեծ չափերի չեն հասել, ինչպես հիմա: հիմա։ Ամենուրեք հոււմք են փնտրում» (Rep. Fact., Oct. 1860, p. 57)։
'''1860 թվակական։''' Հոկտեմբեր։ «Գործերի դրությունը բամբակեղենի, բրդեղենի ու վուշեղենի արդյունաբերական շրջաններում լավ է եղել. մի տարուց ավեչի ավելի է, որ Իռլանդիայում այն պետք է նույնիսկ շատ լավ եղած լինի, և դեռ է՛լ ավելի լավ կլիներ, եթե հումքի բարձր գինը չլիներ։ Երևում է, վուշի մանածագործարանատերերն ավելի մեծ անհամբերությամբ, քան երբևէ, ապասում են, որ երկաթուղիների շնորհիվ Հնդկաստանում օժանդակ աղբյուրներ հայտնագործվեն, և նրա երկրագործությունը համապատասխանորեն զարգանա, որպեսզի վերջապես... իրենք վուշի մի այնպիսի առաջարկ ձեռք բերեն, որը համապատասխանի նրանց պահանջմունքներին» (Rep. Fact., Oct 1860, p. 37)։
'''1861 թվական։''' Ապրիլ։ «Այս վայրկյանին գործերը ճնշված վիճակում են... Բամբակեղենի մի քանի գործարաններ աշխատում են, կրճատ ժամանակով, և բազմաթիվ մետաքսագործարաններ լոկ մասամբ են զբաղված։ Հումքը թանկ է։ Մանածագործական գրեթե ամեն մի ճյուղում նա ավելի բարձր է, քան այն գիծըգինը, որով նա կարող է վերամշակվել սպառորդների մասսայի համար» (Rep. Fact., April 1861, p. 33)։
Հիմա պարզվել է, որ 1860 թվականին բամբակեղենի արդյունաբերության մեջ գերարտադրություն է եղել. նրա ներգործությունն զգալի էր դեռ վերջին տարիներում։ «Երկու-երեք տարի էր հարկավոր, մինչև, որ 1860 թվականի գերարտադրությունը կլանվեր համաշխարհային շուկայի կողմից» (Rep. Fact., December 1861, p. 127)։ «Բամբակեղենի ֆաբրիկատների շուկաների ճնշված դրությունն Արևելյան Ասիայում 1860 թվականի սկզբին համապատասխան ետադարձ ներգործություն ունեցավ Բլեկբերնի գործերի վրա, որտեղ միջին թվով 30 000 մեքենական մանածագործական հաստոց զբաղված են գրեթե բացառապես այս շուկայի համար գործվածքներ արտադրելով։ Սրա հետևանքով այստեղ աշխատանքի պահանջարկը շատ ամիսներից ի վեր արդեն սահմանափակ էր, նախքան բամբակի պաշարման ներգործություններն զգալի կդառնային... Բարեբախտաբար սրա շնորհիվ բազմաթիվ գործարանատերեր փրկվեցին կործանումից։ Քանի դեռ պաշարները պահվում էին պահեստանոցներում, նրանց արժեքը բարձրանում էր, և այսպիսով խուսափեցին արժեքի այն սարսափելի անկումից, որն այլ պարագայում անխուսափելի էր մի այսպիսի ճգնաժամի ժամանակ» (Rep. Fact., Oct. 1882, p.28, 29)։
'''1861 թվական։''' Հոկտեմբեր։ «Վերջին ժամանակները գործերը շատ ճնշված վիճակում են... Անհավանական չի ամենևին, որ ձմեռվա ամիսների ընթացքում շատ գործարաններ բանվորական ժամանակն ուժեղ չափով կրճատեն... Սակայն այս կարելի էր նախատեսել... Բոլորովին մի կողմ թողնելով այն պատճառները, որոնք ընդհատել են թե՛ բամբակի մեր սովորական ներմուծումն Ամերիկայից ու թե՛ մեր արտահանումը, բանվորական ժամանակի կրճատումը եկող ձմռան համար անհրաժեշտ կլիներ՝ վերջին երեք տարում արտադրության տեղի ունեցած սաստիկ աճման և հնդկական ու չինական շուկայում կատարված խափանումների հետևանքով» (Rep. Fact., Oct. 1861, p. 19)։
'''Բամբակի թափթփուկը։ Արևելա-հնդկական բամբակը (Surat)։ Բանվորներիաշխատավարձի Բանվորների աշխատավարձի վրա արած ազդեցությունը։ Մեքենաների կատարելագործում։ Բամբակի փոխարինումն օսլայի ալյուրով ու հանքերով։ Օսլայի այս ալյուրով շոհելու ներգործությունը բանվորների վրա։ Մանվածքի նուրբ համարների մանորդները։ Գործարանատերերի խաբեբայությունը։'''
«Մի գործարանատեր ինձ գրում է հետևյալը. «Ինչ վերաբերում է բամբակի այն քանակին, որ վերամշակում է ամեն մի իլիկ, դուք անշուշտ բավարար չափով հաշվի չեք առնում այն իրողությունը, որ երբ բամբակը թանկ է, սովորական (ասենք, մինչև № 40, գլխավորապես № 12—32) մանվածքի ամեն մի մանագործարանատեր այնքան ավելի նուրբ համարներ կմանի, որքան որ ձեռիցը գա, այսինքն նա՝ նա առաջվա № 12-ի փոխարեն կմանի № 16, կամ թե № 16-ի փոխարեն՝ № 22 և այլն։ Իսկ մանածագործարանատերը, որն այս նուրբ մանվածքով է գործում, իր միտկալր միտկալը սովորական քաշին կհասցնի նրանով, որ համապատասխան քանակի շոհ կավելացնի։ Այս միջոցը հիմա օգտագործվում է իսկապես ամոթալից չափով։ Ես լավ աղբյուրից լսել եմ, որ արտահանելու համար մի սովորական shirting [գործվածք բլուզների համար] կա, որի մի կտորը 8 ֆ. ստ. է կշռւմկշռում, և սրանից 2¾ ֆ. շոհ է։ Ուրիշ տեսակի գործվածքներում շոհը հաճախ մինչև 50% է անում, այնպես որ գործարանատերն ամենևին չի ստում, երբ պարծենում է, թե ինքը հարստանում է նրանով, որ իր գործվածքի ամեն մի ֆունտն ավելի էժան է ծախում, քան վճարել է այն մանվածքին, որից պատրաստած է գործվածքը» (Rep. Fact., Oct. 1863, p. 63)։
«Ինձ ասել են նաև, որ մանածագործներն իրենց հիվանդությունների աճումը վերագրում են այն շոհին, որը գործադրվում է արևելա-հնդկական բամբակից մանված հենքի համար և որն առաջվա նման միայն ալյուրից չի կազմված։ Սակայն, ինչպես ասում են, ալյուրի այս սուրրոգատը այն շատ մեծ օգուտն է տալիս, որ գործվածքի կշիռը զգալի չափով բարձրացնում է, այնպես որ 15 ֆ. մանվածքը գործվելուց հետո դառնում է 20 ֆ.»։ (Ն. տ.)։ Այս սուրրոգատը China clay (չինական կավ) կոչված աղացած տալկ էր կամ թե French chalk (ֆրանսիական կալկ) կոչված գաճ։— «Մանածագործների (այստեղ այս բառի տակ բանվորներն են հասկացվում) վաստակը շատ է նվազել հենքի շոհի համար ալյուրի սուրրոգատներ գործածելու շնորհիվ։ Այս շոհը մանվածքը դարձնում է ավելի ծանր, բայց և ավելի շախկ ու փրթվող։ Հենքի ամեն մի թել մանածագործական հաստոցի մեջ մտնում է այսպես կոչված ազբի միջով, որի պինդ թելերը հենքը պահում են ուղիղ դրությամբ. սաստիկ շոհած հենքերը պատճառ են լինում, որ ազբի միջի թելերը շարունակ կտրվում են. ամեն մի կտրվելը նորից սարքելու համար հինգ րոպեի ժամանակի կորուստ է պատճառում մանածագործին. մանածագործը հիմա այս վնասվածքներն առնվազը 10 անգամ ավելի հաճախ է շտկում, քան առաջ, և հաստոցն էլ աշխատանքի ժամերի ընթացքում բնականաբար համապատասխան չափով ավելի քիչ գործ է կատարում» (ն. տ., էջ 42, 43)։
«Էշտոնում, Ստալիբրիջում, Մոսլիում, Օլդհեմում և այլուրեք բանվորական ժամանակի սահմանափակումն իրագործված է լրիվ մի երրորդականով, և բանվորական ժամերը դեռ ամեն շաբաթ նորից կրճատվում են... Բանվորական ժամանակի այս կարճացման հետ միաժամանակ բազմաթիվ ճյուղերում աշխատավարձի իջեցում էլ է տեղի ունենում» (էջ 13)։ 1861 թվականի սկզբին Լանկաշիրի մի քանի մասերում մեքենական մանածագործների գործադուլ տեղի ունեցավ։ Զանազան գործարանատերեր աշխատավարձի 5—7½%-անոց մի իջեցում էին ազդարարել. բանվորները պնդում էին, թե վարձադրույքները պետք է նույնը պահվեն, բայց բանվորական ժամերը կբճատվեն։ Գործարանատերբերը կրճատվեն։ Գործարանատերերը սրան չհոժարեցին, և գործադուլն սկսվեց։ Մեկ ամսից հետո բանվորներն ստիպված էին զիջելու։ Բայց հիմա նրանք ստացան երկուսն էլ. «Բացի աշխատավարձի իջեցումից, որին վերջիվերջո հոժարեցին բանվորները, այժմ բազմաթիվ գործարաններ կրճատ ժամանակով են բանում» (Rep. Fact., April 1863, p. 23)։
'''1862 թվական։''' Ապրիլ։ «Բանվորների տառապանքներն իմ վերջին հաշվետվությունը կազմելուց հետո աճել են զգալի չափով. բայց արդյունաբերության պատմության մեջ այսքան հանկարծակի ու այսքան ծանր տառապանքներ ոչ մի ժամանակ բանվորները չեն կրել այսչափ լուռ հնազանդությամբ ու այսչափ համբերատար ինքնազսպվածությամբ» (Rep. Fact., April 1862, p. 10).— «Այս վայրկյանին բոլորովին գործազուրկ բանվորների հարաբերական թիվն ըստ երևույթին աննշան չափով է գերազանցում 1848 թվականի գործազուրկների քանակից, երբ իշխում էր մի սովորական խուճապ, բայց այդ խուճապը լիովին բավական էր, որ անհանգստացած գործարանատերերին դրդեր բամբակեղենի արդյունաբերության մասին նույնպիսի մի վիճակագրություն կազմելու, ինչպիսին հիմա հրատարակում են ամեն շաբաթ... 1848 թվականի մայիսին Մանչեստրում բամբակեղենի բոլոր բանվորներից 15%-ն անգործ էր, 12%-ն աշխատում էր կրճատ ժամանակով, այնինչ 70%-ից ավելին բանում էր լրիվ ժամանակով։ 1862 թվականի մայիսի 28-ին 15%-ն անգործ էր, 35%-ն աշխատում էր կրճատ ժամանակով, 49%-ը՝ լրիվ ժամանակով... Հարևան վայրերում, օրինակ, Ստոկպորտում ոչ լրիվ աշխատողների ու լրիվ գործազուրկների տոկոսն ավելի բարձր էր, լրիվ զբաղվածներինը՝ ավելի ցած, որովհետև այստեղ ավելի կոշտ համարներ էին մանվում, քան Մանչեստրում» (էջ 16)։
'''1862 թվական։''' Հոկտեմբեր։ «Վերջին պաշտոնական վիճակագրության համաձայն Միացյալ թագավորության Թագավորության մեջ կային բամբակեղենի 2887 2 887 գործարան, որից 21092 109-ը՝ իմ շրջանում» (Լանկաշիր ու Չեշիր)։ «Ես անշուշտ գիտեի, որ այդ 2109 2 109 գործարանի մի շատ մեծ մասը մանր ձեռնարկություններ են սակավաթիվ բանվորներով։ Բայց ևս մնացի ապշած, երբ հայտնագործեցի, թե որքան մեծ է այդ մանր ձեռնարկությունների թիվը։ 392-ում կամ 19%-ում շարժիչ ուժը, շոգի կամ թե ջուր, 10 ձիաուժից պակաս է. 345-ում կամ 1016%-ում՝ 10 ու 20 ձիաուժի արանքում. 13721 372-ում՝ 20 ձիաուժ ու ավելի... Այս մանր գործարանատերերի մի շատ խոշոր մասը — ընդհանուր թվի մի երրորդից ավելին — սրանից ոչ շատ առաջ հենց իրենք բանվորներ էին. նրանք իրենց տրամադրության տակ կապիտալ չունեցող մարդիկ էին... Այսպիսով գլխավոր ծանրությունը պիտի որ ընկներ մնացած <math>^2/_3</math>-ի վրա» (Rep. Fact., Oct. 1862, p. 18, 19)։
Միևնույն հաշվետվության համաձայն Լանկաշիրում ու Չեշիրում բամբակեղենի բանվորներից այն ժամանակ լրիվ զբաղված էին 40 146 հոգի կամ 11,3%-ը, աշխատանքի սահմանափակ ժամանակով բանում էին 134 767 հոգի կամ 38%–ը. գործազուրկ էին 197 721 հոգի կամ 50,7%-ը։ Եթե սրանից հանենք այն տվյալները, որոնք վերաբերում են Մանչեստրին ու Բոլտոնին, որտեղ գլխավորապես նուրբ համարներ էին մանվում,— մի ճյուղ, արին որին համեմատաբար քիչ էր դիպել բամբակի սովը,— ապա կստացվի ավելի աննպաստ պատկեր, այն է՝ լրիվ աշխատող կլինի 8,5%, սահմանափակ ժամանակ աշխատող՝ 38%, գործազուրկ՝ 53,3% (էջ 19, 20)։
«Բանվորների համար էական տարբերություն է ներկայացնում այն, թե արդյոք լա՞վ բամբակ է վերամշակվում, թե՞ վատ։ Տարվա առաջին ամիսներին, երբ գործարանատերերը ջանում էին ապահովել իրենց գործարանների անընդհատ աշխատանքը նրանով, որ բոլորն էլ չափավոր գներով ձեռք բերած բամբակ էին բանեցնում, վատ բամբակ շատ մտավ այն գործարանները, սրտեղ մինչև այդ սովորաբար լավն էր վերամշակվում. բանվորների աշխատավարձի տարբերությունն այնքան մեծ էր, որ բազմաթիվ գործադուլներ ծագեցին, որովհետև բանվորներն աշխատում էին հատավարձի հին նորմաներով և այլ ևս տանելի օրավարձ բոլորովին չէին կարողանում ձեռք բերել... Վատ բամբակ բանեցնելու հետևանքով գոյացող տարբերությունը մի քանի դեպքերում, նույնիսկ լրիվ ժամանակ աշխատողների համար, կազմում էր ամբողջ աշխատավարձի կեսը» (էջ 27)։
'''1863 թվական։''' Ապրիլ։ «Այս տարվա ընթացքում լրիվ աշխատել կկարողանա բամբակեղենի բանվորների կեսից մի քիչ ավելին» (Rep. Fact., April 1863, p. 14)։
«Այն հանգամանքը, որ գործարանները հիմա ստիպված են արևելա-հնդկական բամբակ գործածվելուգործածելու, այն խոշոր բացասական հետևանքն է տալիս, որ այս դեպքում պետք է մեքենաների արագությունը շատ դանդաղեցվի։ Վերջին տարիներում ամեն միջոց ձեռք առնվեց այս արագությունը բարձրացնելու այնքան, որ միևնույն մեքենաներն ավելի շատ աշխատանք կսատարեն։ Բայց պակասած արագությունը բանվորին նույնքան շատ է հարվածում, որքան և գործարանատիրոջը. որովհետև բանվորների մեծամասնությունը վարձատրվում է հատավարձով. մանորդը մանած մանվածքի ամեն մի ֆունտին է ստանում այսքան, մանածագործը՝ գործած ամեն մի կտորին այսքան՝ և նույնիսկ այն բանվորների վերաբերմամբ, որոնք շաբաթավարձով են վարձատրվում, պակասած արտադրանքի հետևանքով նվազում է և աշխատավարձը։ Իմ տեղեկությունների ու ինձ հանձնված այն տվյալների համաձայն, որոնք վերաբերում են բամբակեղենի բանվորների վաստակին այս տարվա ընթացքում... միջին հաշվով 20%, մի քանի դեպքերում 50% նվազում է ստացվում՝ հաշվելով աշխատավարձի այն դրույքների համեմատ, որոնք իշխում էին 1861 թվականին» (էջ 13)։ «Վաստակած գումարը կախված է... նրանից, թե ի՛նչ մատերիալ է վերամշակվում... Բանվորների դրությունը, նրանց ստացած աշխատավար ձի աշխատավարձի գումարի կողմից, շատ ավելի լավ է հիմա (1863 թ. հոկտեմբեր), քան անցյալ տարի այս ժամանակ։ Մեքենաները կատարելագործվել են, հումքին ավելի լավ են ծանոթ, և բանվորներն ավելի հեշտ են հաղթահարում այն դժվարությունները, որոնց դեմ նրանք պետք է կռվեին սկզբում։ Անցյալ գարնանը ես Պրեստոնում կարի մի ուսումնարանում էի (բարեգործական հիմնարկ գործազուրկների համար). երկու երիտասարդ աղջիկ, որոնք օրեր առաջ մի մանածագործանոց էին ուղարկվել, որտեղ գործարանատիրոջ հավաստիացման համաձայն, թե նրանք շաբաթվա մեջ կարող էին 4 շիլլինգ վաստակել,— խնդրում էին իրենց նորից ուսումնարան ընդունել, գանգատվելով, որ իրենք չէին կարողացել շաբաթական 1 շիլլինգ վաստակել։ Ես տեղեկություններ եմ ունեցել self-acting minders-ի [ավտոմատիկ մեքենայի վրա մանուլների] վերաբերմամբ... Տղամարդիկ, որոնք մի զույգ սելֆակտոր էին կառավարում, լրիվ ժամանակ աշխատելով 14 օրվա մեջ վաստակել էին 8 շիլլինգ 11 պենս, և այս գումարից հանվել էր նրանց բնակարանավարձը, ընդորում սակայն գործարանատերը (օ՜հ, ամենամեծահոգի՛ մարդ) բնակարանի վարձի կեսը ետ էր տվել նրանց իբրև նվեր։ Մանորդները տուն էին տանում 6 շիլլինգ 11 պենս գումար։ Շատ վայրերում 1862 թվականի վերջին ամիսների ընթացքում self-acting minders-ը վաստակում էին շաբաթը 5—9 շիլլինգ, մանածագործները՝ շաբաթը 2—6 շիլլինգ... Ներկայումս շատ ավելի առողջ կացություն է ստեղծվել, թեև շրջանների մեծամասնության մեջ աշխատավարձը դեռ շատ ցած է։»է։... Հնդկական բամբակի ավելի կարճ մանոնի ու նրա կեղտոտվածության կողքին ուրիշ շատ պատճառներ էլ կան, որոնք նպաստել են վաստակի նվազելուն։ Այսպես, օրինակ, հիմա սովորություն է հնդկական բամբակին առատորեն բամբակի թափթփուկ խառնել, և այս բնականորեն մանորդի համար է՛լ ավելի է մեծացնում դժվարությունը։ Կարճ մանոնների դեպքում թելերն ավելի հեշտությամբ են կտրվում մյուլի քաշելու ժամանակ ու մանվածքը փաթաթելիս, և հնարավոր չի լինում ապահովել մյուլի կանոնավոր շարժումը... Նմանապես, որովհետև պահանջվում է թելերի վրա մեծ ուշադրություն դարձնել, մի մանածագործուհի հաճախ միմիայն մի հաստոցի կարող է հսկել, և լոկ շատ քչերը՝ ավելի քան երկու հաստոցի... Բազմաթիվ դեպքերում բանվորների աշխատավարձն իջեցված է ուղիղ 5, 7½ ու 10%–ով... Դեպքերի մեծամասնության ժամանակ բանվորը ինքը պետք է հոգա այն մասին, որ հաղթահարի հումքի վերամշակման հետ կապված դժվարությունները և սովորական վարձադրույքով համապատասխան վաստակ ձեռք բերի... Մի ուրիշ դժվարություն, որի դեմ մանածագործները պետք է երբեմն կռվեն, այն է, որ նրանք պարտավոր են վատ մատերիալից լավ գործվածք պատրաստելու, և պատժվում են վարձահանուրդներով, եթե կատարած գործը տիրոջ պահանջին չի համապատասխանումդ (Rep. Fact., Oct. 1863, p. 41—43)։
Աշխատավարձը խղճուկ էր նույնիսկ այնտեղ, որտեղ լրիվ ժամանակով էին աշխատում։ Բամբակեղենի բանվորները հոժարությամբ հանձն էին առնում ամեն տեսակի հասարակական աշխատանքներ — դրենաժ, ուղիների կառուցում, քար ջարդել, փողոցներ մայթել, որոնց համար նրանց բանեցնում էին, որպեսզի նրանք տեղական իշխանություններից նպաստ ստանան (որը փաստորեն նպաստ էր գործարանատերերի համար. տե՛ս I գիրք էջ 605—607)։ Ամբողջ բուրժուազիայի հսկող աչքը բանվորների վրա էր։ Եթե առաջարկվում էր ամենահետին վարձը [schlechteste Hundelohn], և բանվորը հրաժարվում էր այն ընդունել, ապա նպաստող կոմիտեն նրան ջնջում էր նպաստացուցակներից։ Այս կողմից սա մի ոսկե ժամանակ էր պարոնայք գործարանատերերի համար, քանի որ բանվորները կամ պետք է սովամահ լինեին, կամ թե բանեին բուրժուազիայի համար շահավետագույն ամեն մի գնով, ընդորում նպաստող կոմիտեները գործում էին իբրև բուրժուազիայի պահապան շներ։ Միաժամանակ գործարանատերերը, կառավարության գաղտնի համաձայնությամբ, ըստ կարելվույն արգելք էին լինում բանվորների արտագաղթելուն մասամբ այն պատճառով, որ բանվորների մսի ու արյան մեջ մարմնացած իրենց կապիտալը միշտ հնարավորություն ունենան իրենց տրամադրության տակ առնելու, մասամբ էլ՝ որ ապահովեն բանվորներից քամվող բնակարանավարձի ստացումը։
Բանվորները հոժար էին աշխատանքի ամեն մի տեսակի, որին նրանք կարգվում էին՝ համաձայն Public Works Act-ի [հասարակական աշխատանքների օրենքի]։ «Այն հիմունքները, որոնց համաձայն կազմակերպվում էին արդյունաբերական զբաղմունքները, զգալի չափով փոփոխվում էին տարբեր քաղաքներում։ Բայց նույնիսկ այն վայրերում, որտեղ բաց օդում կատարվող աշխատանքը չէր ծառայում բացարձակապես իբրև փորձնական աշխատանք (labour test), այս աշխատանքը վարձատրվում էր կա՛մ սովորական նպաստագումարի չափով միայն, կամ թե սոսկ աննշան չափով ավելի բարձր, այնպես որ նա փաստորեն դառնում էր մի փորձնական աշխատանք» (էջ 69)։ «1863 թվականի Public Works Act-ը պետք է այս չարիքը դարմաներ և բանվորին հնարավորություն տար իր օրավարձը վաստակելու իբրև անկախ օրավարձվոր։ Այս օրենքի նպատակը եռակի էր. 1) տեղական իշխանություններին արտոնել, որ (պետական կենտրոնական աղքատախնամ վարչության նախագահի հավանությամբ) փող փոխ առնեն պետական փոխառությունների կոմիսարներից. 2) նպաստել բամբակեղենի շրջանների քաղաքների բարեկարգման գործին. 3) գործազուրկ բանվորներին աշխատանք ու բավարար վաստակ (renumerative wages) հայթայթել»։ Մինչև 1863 թվականի հոկտեմբերի վերջն այս օրենքի համաձայն 883 700 ֆ. ստ. գումարի փոխառություններ թույլատրվեցին (էջ 70)։ Ձեռնարկված աշխատանքներն էին՝ գլխավորապես կոյուղիներ շինելը, ուղեկառուցումը, փողոցներ մայթելը, ջրային շարժիչ մեքենաների համար ջրամբարտակներ շինելը և այլն։
Պաբոն Պարոն Հենդերսոնը, Բլեկբերնի կոմիտեի նախագահը, այս առնչությամբ գրում է գործարանային վերատեսուչ Ռեդգրեյվին. «Տառապանքի ու թշվառության ներկա ժամանակաշրջանում իմ դիտողություններից ոչ մեկն ինձ այնպես չի ապշեցրել կամ թե ավելի մեծ ուրախություն չի պատճառել, քան այն խնդալից պատրաստակամությունը, որով այս շրջանի գործազուրկ բանվորները հանձն էին առնում այն աշխատանքը, որ նրանց առաջարկում էր Բլեկբերնի քաղաքային խորհուրդը Public Works Act-ի համաձայն։ Հազիվ թե կարելի է մի ավելի մեծ հակապատկեր երևակայել, քան այն, որ կա առաջ գործարանում որպես հմուտ բանվոր աշխատող բամբակեղենի մանորդի ու այն բանվորի միջև, որ հիմա իբրև օրավարձվոր աշխատում է մի հեռատար ջրանցքի վրա 14 կամ թե 18 ոտնաչափ խորության մեջ»։ (Ընդսմին բանվորները, նայած ամեն մի ընտանիքի մեծությանը, շաբաթական վաստակում էին 4—12 շիլլինգ. այս հսկայական գումարը հաճախ պետք է բավարարեր 8 անձից կազմված մի ընտանիքի։ Պարոնայք քաղքենիներն այս դեպքում կրկնակի էին շահվում. առաջին՝ նրանք իրենց մրոտ-մնջոտ ու երեսի վրա գցած քաղաքների բարեկարգման համար փող էին ստանում բացառիկ ցածր տոկոսներով. երկրորդ՝ բանվորներին վճարում էին սովորականից շատ ցածր վարձադրույքներով)։ «Բանվորը, որն ընտելացած էր գրեթե արևադարձային բարեխառնության մեջ կատարելու իր աշխատանքը, որի ընթացքում մանիպուլացիաների [ձեռքի գործողությունների] ճարտարությունն ու ճշտությունը նրան ավելի էր պիտանի, քան մկանային ուժը, բանվորը, որը սովոր է կրկնակին, երբեմն եռակին ստանալու այն վարձի, որ հիմա կարող է ստանալ, այդ բանվորը, այժմ հոժարությամբ ընդունելով իրեն առաջարկվող աշխատանքի պայմանները, ցուցաբերում է մի այնպիսի անձնուրացություն ու ողջամտություն, որը նրան մեծագույն պատիվ է բերում։ Բլեկբերնում բանվորները փորձարկվեցին, բաց օդում կատարվող աշխատանքի գրեթե ամեն մի հնարավոր տեսակում.— մեծ խորության մեջ կպչուն, ծանր կավահող փորելում, ցամաքուրդ սարքելում, քար ջարդելում, ճանապարհ շինելում, 14, 10 ու երբեմն 20 ոտնաչափ խորության մեջ փողոցի առուներ հանելում։ Ընդսմին նրանք հաճախ 10—12 մատնաչափ խրված կանգնում են ցեխի ու հրի մեջ և այս դեպքում նրանք ամեն անգամ ենթակա են լինում մի կլիմայի ազդեցության, որի խոնավ ցրտությունից Անգլիայի ոչ մի շրջանինը չի կարող գերազանցել, եթե ընդհանրապես կարող է հասնել նրան» (էջ 91, 92)։ «Բանվորների վարվեցողությունը գրեթե անպարսավելի է եղել... Նրանք պատրաստակամություն են ցույց տվել բացօթյա աշխատանք ստանձնելու և նրանով հոգնաբեկ լինելու» (էջ 69)։
'''1864 թվական։''' Ապրիլ։ «Զանազան շրջաններում ժամանակ առ ժամանակ տրտունջներ են լսվում բանվորների անբավարար թվի վերաբերմամբ, գլխավորապես մի քանի ճյուղերում, օրինակ, մանածագործության մեջ... բայց այս տրտունջները ծագում են ինչպես այն չնչին աշխատավարձից, որ բանվորները կարող են վաստակել սպառվող մանվածքի վատ տեսակների հետևանքով, այնպես էլ բանվորների մի որոշ իսկական սակավաթվությունից այս առանձին ճյուղում։ Անցյալ ամսում աշխատավարձի պատճառով բազմաթիվ գժտություններ են տեղի ունեցել որոշ գործարանատերերի ու սրանց բանվորների միջև։ Ես ցավում եմ, որ գործադուլները շատ հաճախադեպ են ծագում... Public Works Act-ի ներգործությունը գործարանատերերի կողմից իբրև մրցում է նկատվում, և սրա հետևանքով Բեյկապի տեղական կոմիտեն իր գործունեությունը դադարեցրել է, որովհետև չնայած որ դեռ ոչ բոլոր գործարաններն են բանում, բայց և այնպես բանվորների պակասում է երևան եկել» (Rep. Fact., April 1864, p. 9, 10)։ Պարոնայք գործարանատերերի համար սթափվելու ժամն անշուշտ վրա է հասել։ Public Works Act-ի հետևանքով պահանջարկն այնքան աճեց, որ Բեյկապի քարհանքներում գործարանային շատ բանվորներ հիմա օրական 4—5 շիլլինգ էին վաստակում։ Եվ այսպիսով աստիճանաբար դադարեցվեցին հասարակական աշխատանքները — 1848 թվականի ազգային արհեստանոցների [ateliers nationaux] այս նոր հրատարակությունը, որը սակայն այս անգամ կազմակերպված էր բուրժուազիայի օգտին։
'''Փորձառքներ''' in corpore vili [արժեքից զուրկ մի մարմնի վրա].
«Թեև ես մեջ եմ բերել (լրիվ ժամանակով աշխատողների) շատ իջեցված աշխատավարձ, տարբեր գործարաններում բանվորների ձեռք բերած այդ իրական վաստակը, բայց այստեղից ամենևին չի հետևում, թե բանվորները շաբթե շաբաթ միևնույն գումարն են վաստակում։ Բանվորներն այստեղ մեծ տատանումների ներգործության են ենթակա՝ այն պատճառով, որ գործարանատերերի կողմից միևնույն գործարանում մշտական փորձեր են կատարվում բամբակի ու թափթփուկի զանազան կոմբինացիաներից տարբեր նոր տեսակներ ստանալու. «խառնուրդները», ինչպես անվանում են սրանք, հաճախ են փոփոխվում, և բանվորների վաստակը բարձրանում կամ թե ընկնում է բամբակի խառնուրդի որակի համեմատ։ Նա երբեմն կազմում էր առաջվա մեծության 15%-ը միայն, և մի կամ թե մի քանի շաբաթում ընկնում էր 50 կամ 60%-ով»։ Վերատեսուչ ՌեդգբեյվըՌեդգրեյվը, որը խոսք ունի այստեղ, պրակտիկայից վերցրած տեղեկություններ է տալիս աշխատավարձի վերաբերմամբ, որոնցից բավական է այստեղ մեջ բերել հետևյալ օրինակները.
A-ն՝ մանածագործ, ընտանիքը 6 անձից, շաբաթվա մեջ 4 օր զբաղված, 6 շիլլինգ 8½% պենս. B-ն՝ ոլորակցիչ, շաբաթական 4½ օր — 6 շիլլինգ. C-ն՝ մանածագործ, ընտանիքը 4 անձ, շաբաթական 5 օր — 5 շիլլինգ 1 պենս. D-ն՝ slubber (կծկող), ընտանիքը 6 անձ, շաբաթական 4 օր — 7 շիլլինգ 10 պենս. E-ն՝ մանածագործ, ընտանիքը 7 անձ, 3 օր — 5 շիլլինգ և այլն։ Ռեդգրեյվը շարունակում է. «Վերևի տեղեկություններն արժանի են ուշադրության, որովհետև նրանք ապացուցում են, որ շատ ընտանիքներում աշխատանքը մի անբախտություն կլիներ, որովհետև նա ոչ միայն իջեցնում է եկամուտը, այլ և այնքան ցած է իջեցնում, որ ընտանիքի բացարձակ պահանջմունքների մի բոլորովին փոքր մասից ավելին գոհացնելու համար միանգամայն անբավարար է լինում, եթե լրացուցիչ օժանդակություն չի տրվում այն դեպքերում, երբ ընտանիքի վաստակը չի հասնում այն գումարին, որ նա կստանար իբրև նպաստ, եթե նրա բոլոր անդամները գործազուրկ լինեին» (Rep. Fact., Oct. 1863, p. 50—53)։
«1863 թվականի հունիսի 5-ից հետո բոլոր բանվորների ամբողջ միջին զբաղմունքը ոչ մի շաբաթվա մեջ երկու օր 7 ժամ ու մի քանի րոպեից ավելի չի եղել» (ն. տ. էջ 121)։
Ճգնաժամի սկզբից մինչև 1863 թվականի մարտի 25-ը մոտավորապես երեք միլիոն ֆ. ստ. է ծախսվել աղքատախնամ գերատեսչությունների, նպաստամատույց կենտրոնական կոմիտեի ու Լոնդոնի Mansion-House-Committee-ի [մունիցիպալ կոմիտեի] կողմից (էջ 13)։
Մի շրջանում, որտեղ ամենանուրբ մանվածք է մանվում... մանորդ ներն մանորդներն աշխատավարձի 15% անուղղակի իջեցում ունեն Sea Island-ից եգիպտական բամբակին անցնելու հետևանքով։... Մի լայնածավալ շրջանում, որտեղ բամբակի թափթփուկը մեծ քանակությամբ գործադրվում է հնդկական բամբակի հետ խառնուրդ կազմելու համար, մանորդները աշխատավարձի 5% կրճատում ունեցան և, բացի սրանից, 20—30% էլ կորցրին surat բամբակի ու թափթփուկի վերամշակման հետևանքով։ Մանածագործները 4 հաստոցից իջել են 2-ի։ Նրանք 1860 թվականին մանածագործական ամեն մի հաստոցից վաստակում էին 5 շիլլինգ 7 պենս, 1863 թվականին՝ միմիայն 3 շիլլինգ 4 պենս... Փողային տուգանքները, որ ամերիկյան բամբակի վերամշակման դեպքում առաջ փոփոխակվում էին 3 պենսից մինչև 6 պենս (մանորդներից գանձվող), հիմա բարձրանալով հասնում են 1 շիլլինգից մինչև 3 շիլլինգ 6 պենս»։ Մի շրջանում, որտեղ հնդկականի հետ խառնած եգիպտական բամբակ է գործածվում, «մյուլի վրա աշխատող մանորդների միջին աշխատավարձը 1860 թվականին 18—25 շիլլինգ էր, իսկ հիմա՝ 10-ից մինչև 18 շիլլինգ։ Սրա պատճառը ոչ թե վատորակ դարձած բամբակն է բացառապես, այլև, մյուլերի արագության նվազումը, որ անհրաժեշտ է մանվածքին ավելի պինդ ոլոր տալու համար, որի դիմաց սովորական ժամանակներում ավելադիր վճար կտրվեր պայմանի համաձայն» (էջ 43, 44, 45—50)։ «Չնայած որ արևելա-հնդկական բամբակը տեղ-տեղ գուցե շահույթով է վերամշակվել գործարանատերերի համար, սակայն և այնպես մենք տեսնում ենք (տես գնահատու ցուցակը, էջ 53), որ սրանից տուժում են բանվորները 1861 թվականի համեմատությամբ։ Եթե surat-ի գործածությունն ամրակայվի, ապա բանվորները 1857 թվականի վաստակին հավասար վաստակ կպահանջեն. բայց այս լրջորեն կներգործեր գործարանատիրոջ շահույթի վրա, եթե չհամակշռվեր կա՛մ բամբակի կամ թե ֆաբրիկատների գնով» (էջ 105)։
'''Բնակարանավարձ։''' «Բանվորների բնակարանավարձը, եթե սրանց բնակած կոտտեջները գործարանատիրոջն են պատկանում — հաճախ հանվում է աշխատավարձից, նույնիսկ եթե նրանք կարճ ժամանակով են աշխատում։ Սակայն և այնպես այս շենքերի արժեքն ընկել է, և տնակները հիմա կարելի է առաջվա համեմատությամբ 25—50% ավելի էժան ձեռք բերել. մի կոտտեջ, որ ուրիշ ժամանակ արժեր շաբաթական 3 շիլլինգ 6 պենս, հիմա կարելի է վարձել 2 շիլլինգ 4 պենսով ու երբեմն դեռ է՛լ ավելի էժան» (էջ 57)։
Պարոն Բեռնոլ Օսբոռնը 1864 թվականի հոկտեմբերի 22-ին իր պառլամենտական ընտրողների առջև արտասանած մի ճառում ասում է, թե Լանկաշիրի բանվորներն իրենց պահել են որպես հնադարյան փիլիսոփաներ (ստոյիկներ)։ Ո՞չ արդյոք որպես ոչխարներ։
 
===ՅՈԹԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐ===
Ենթադրենք, ինչպես այդ ընդունել ենք այս բաժնում, թե արտադրության ամեն մի առանձին ոլորտում յուրացրած շահույթի մասսան հավասար է այն հավելյալ արժեքի մասսային, որ արտադրում է այս ոլորտում ներդրված ամբողջ կապիտալը։ Սակայն նույնիսկ այս դեպքում բուրժուան շահույթը չի ըմբռնի իբրև հավելյալ արժեքի հետ, այսինքն անվճար հավելյալ աշխատանքի հետ նույնացած մի մեծություն, և չի ըմբռնի հետևյալ պատճառներով.—
1) Շրջանառության պրոցեսում նա մոռանում է արտադրության պրոցեսը։ Ապրանքների արժեքի իրացումը,— որի մեջ պարփակվում է նաև նրանց մեջ պարունակվող հավելյալ արժեքի իրացումը,— թվում է նրան որպես հավելյալ արժեքի ստեդծում։ ստեղծում։ [Ձեռագրում դատարկ թողած մի բացատ ցույց է տալիս, որ Մարքսը մտադիր է եղել այս կետն ավելի մանրամասն զարգացնելու։ Ֆ. Է.]։
2) Աշխատանքի շահագործման միևնույն աստիճանը ենթադրելու դեպքում, ինչպես տեսանք, անկախ վարկային սիստեմի առաջ բերած բոլոր կերպափոխություններից, անկախ կապիտալիստների փոխադարձ բոլոր օգտաշորթումներից ու խաբեբայություններից, այնուհետև անկախ շուկայի ամեն մի բարեհաջող ընտրությունից՝ շահույթի նորման կարող է շատ տարբեր լինել, համապատասխան հումքի ավելի կամ պակաս էժանության և այդ հումքը գնելու հետ կապված բանիմացության. այնուհետև համապատասխան այն բանի, թե գործադրվող մեքենաները որքան արտադրողական են, նպատակահարմար և էժան. թե արտադրության պրոցեսի տարբեր աստիճանների ընղհանուր հորինվածքը որքան շատ կամ որքան քիչ է կատարելագործված, թե հումքի վատնումը որքան է վերացված, վարումն ու հսկողությունը որքան պարզ և ներգործուն են և այլն։ Կարճ ասած՝ եթե մի որոշ փոփոխուն կապիտալից ստացվող հավելյալ արժեքը տրված է, ապա իրեն՝ կապիտալիստի, թե նրա ենթահսկիչների ու գործակատարների անհատական հմտությունից դեռ շատ է կախված այն, թե նույն այս հավելյալ արժեքը շահույթի մի ավելի մե՞ծ, թե՞ ավելի փոքր նորմայի մեջ է արտահայտվում, ուրեմն և շահույթի մի ավելի մե՞ծ, թե՞ ավելի փոքր մասսա է մատակարարում։ Միևնույն 1000 1 000 ֆ. ստ. հավելյալ արժեքը՝ 1000 1 000 ֆ. ստ. աշխատավարձի արդյունքը, թող A ձեռնարկության մեջ կապված լինի 9000 9 000 ֆ. ստ. հաստատուն կապիտալի հետ ու մի ուրիշ B ձեռնարկության մեջ՝ 11 000 ֆ. ստ. հաստատուն կապիտալի հետ։ A դեպքում մենք ունենք p´ = <math>\frac{1 \ 000}{10 \ 000}</math> = 10%. B դեպքում ունենք p´ = <math>\frac{1 \ 000}{12 \ 000}</math> = 8<math>^1/_3</math>%։ Ամբողջ կապիտալն A դեպքում համեմատաբար ավելի շատ շահույթ է արտադրում, քան B դեպքում, որովհետև այնտեղ շահույթի նորման ավելի բարձր է, քան այստեղ, թեև երկու դեպքում էլ կանխավճարված փոփոխուն կապիտալը = 10001 000, և նույնից կորզած հավելյալ արժեքը նմանապես = 10001 000, ուրեմն երկու դեպքում էլ նույնաթիվ բանվորների հավասար շահագործում է տեղի ունենում։ Աշխատանքի միահավասար շահագործման պայմաններում հավելյալ արժեքի միևնույն մասսայի ներկայացման այս տարբերությունը կամ թե շահույթի նորմաների, ուրեմն և հենց իրենց՝ շահույթների տարբերությունը կարող է ծագել ուրիշ աղբյուրներից էլ. բայց նա կարող է առաջ գալ ամբողջովին ու բացառապես նաև գործահմտության այն տարբերությունից, որով վարվում են երկու ձեռնարկությունները։ Եվ այս պարագան կապիտալիստին մոլորեցնում է — նրան համոզում է, թե իր շահույթի առաջացումը նա պարտական է ոչ թե աշխատանքի շահագործմանը, այլ, գոնե մասամբ, նաև ուրիշ, սրանից անկախ հանգամանքների և հատկապես՝ իր անհատական գործունեությանը։
<br>
Այս ճիշտ է երկու դեպքում միայն։ Առաջին, այն ժամանակ, երբ, մյուս բոլոր հանգամանքները, ուրեմն հատկապես հավելյալ արժեքի նորման անփոփոխ ենթադրելով, արժեքի փոփոխություն է տեղի ունենում այն ապրանքում, որը փող-ապրանք է։ (Այլ հավասար պարագաներում նույնը տեղի է ունենում արժեքի լոկ անվանական փոփոխության, արժենիշների բարձրացման կամ անկման դեպքում)։ — Թող ամբողջ կապիտալը = 100 ֆ. ստ. և շահույթը = 20 ֆ. ստ., ուրեմն շահույթի նորման = 20%։ Եթե ոսկու արժեքն ընկնում է կամ բարձրանում 100%-ով, ապա առաջին դեպքում միևնույն կապիտալը, որ առաջ արժեր 100 ֆ. ստ., հիմա կարժենա 200 ֆ. ստ. և շահույթը 40 ֆ. ստ. արժեք կունենա, այսինքն կներկայանա փողային այս արտահայտությամբ, առաջվա 20 ֆ. ստ. արտահայտության փոխարեն։ Երկրորդ դեպքում կապիտալի արժեքն իջնում է 50 ֆ. ստ., և շահույթը ներկայանում է 10 ֆ. ստ. արժեք ունեցող մի արդյունքի մեջ։ Բայց երկու դեպքում էլ 200 : 40 = 50 : 10 = 100 : 20 = 20%։ Սակայն այս բոլոր դեպքերում կապիտալի արժեքի մեծությունը փաստորեն ոչ մի փոփոխության չի ենթարկվում, այլ փոփոխվում է միևնույն արժեքի ու միևնույն հավելյալ արժեքի լոկ փողային արտահայտությունը։ Հետևաբար <math>\frac{m}{C}</math>-ի կամ շահույթի նորմայի վրա էլ այս փոփոխումը չի ներգործում։
Մյուս դեպքն այն է, երբ արժեքի մեծության իսկական փոփոխություն տեղի է ունենում, բայց արժեքի մեծության այս փոփոխությանն ուղեկից չի լինում v : c հարաբերության մի փոփոխություն, այսինքն, երբ հավելյալ արժեքի հաստատուն նորմայի դեպքում բանվորական ուժի վրա ծախսված կապիտալի (փոփոխուն կապիտալը դիտվում է իբրև շարժման մեջ գրված բանվորական ուժի ցուցանիշ) հարաբերությունն անփոփոխ է մնում արտադրամիջոցների վրա ծախսված կապիտալի նկատմամբ։ Այս պարագաներում մենք, ուզում է, C կամ թե nC կամ թե չէ <math>\frac{C}{n}</math> ունենանք, օրինակ, 1000 1 000 կամ 2000 2 000 կամ թե 500, եթե շահույթի նորման = 20%, շահույթը կլինի՝ առաջին դեպքում = 200, երկրորդում = 400, երրորդում = 100. բայց <math>\frac{200}{1 \ 000}</math> = <math>\frac{400}{2 \ 000}</math> = <math>\frac{100}{500}</math> = 20%։ Այսինքն շահույթի նորման այստեղ մնում է անփոփոխ, որովհետև կապիտալի կառուցվածքը նույնն է մնում և նրա մեծության փոփոխությունից չի ազդվում։ Ուստի շահույթի մասսայի աճումը կամ նվազումն, այստեղ ցույց է տալիս գործադրված կապիտալի մեծության աճում կամ նվազում միայն։
Այսպիսով ուրեմն, առաջին դեպքում տեղի է ունենում գործադրված կապիտալի մեծության Լոկ լոկ երևութական փոփոխություն, երկրորդ դեպքում տեղի է ունենում այդ մեծության մի իրական փոփոխություն, սակայն ոչ մի փոփոխություն չի կատարվում կապիտալի օրգանական կառուցվածքի մեջ, նրա փոփոխուն և հաստատուն մասերի հարաբերության մեջ։ Բայց այս երկու դեպքը բացառած՝ գործադրվող կապիտալի մեծության փոփոխությունը հետևանք է կամ նրա բաղադրամասերից մեկի արժեքի նախընթաց փոփոխության, ուրեմն և նրա բաղադրամասերի հարաբերական մեծության մեջ տեղի ունեցած փոփոխության (որչափով որ փոփոխուն կապիտալի հետ չի փոփոխվում և ինքը՝ հավելյալ արժեքը), կամ թե մեծության այս փոփոխությունը (ինչպես, օրինակ, խոշոր մասշտաբով կազմակերպված աշխատանքների ժամանակ, նոր մեքենաներ մտցնելիս և այլն) գործադրվող կապիտալի երկու օրգանական բաղադրամասերի հարաբերական մեծության մեջ տեղի ունեցած մի փոփոխության պատճառն է։ Ուստի այս բոլոր դեպքերում, ընդունելով մյուս պարագաները հավասար, գործադրվող կապիտալի մեծության փոփոխվելուն պետք է ուղեկից լինի շահույթի նորմայի միաժամանակյա փոփոխություն։
<br>
Վստահելի
1396
edits