«Դեռահասը»–ի խմբագրումների տարբերություն
(9 intermediate revisions by one other user not shown) | |||
Տող 6. | Տող 6. | ||
}} | }} | ||
[[Category: Արձակ]] | [[Category: Արձակ]] | ||
− | |||
− | |||
== Մասն առաջին == | == Մասն առաջին == | ||
Տող 61. | Տող 59. | ||
Սա ես հորինել եմ գիմնազիայի արդեն վեցերորդ դասարանում և, թեև շուտով, անշուշտ, համոզվեցի, որ հիմար եմ, այնուամենայնիվ, իսկույն չդադարեցրի հիմարությունս։ Հիշում եմ, որ ուսուցիչներից մեկը (ի դեպ նա հենց միակն էր) գտավ, որ ես «քաղաքացիական ու վրիժառու գաղափարով եմ առլեցուն»։ Իսկ ընդհանրապես ինձ համար ինչ-որ վիրավորական մտավախությամբ ընդունեցին իմ այդ հնարամտությունը։ Վերջապես, ընկերներիցս մեկը՝ մի շատ կծու տղա, որի հետ տարին ես ընդամենը մեկ անգամ էի խոսում, լուրջ տեսքով, բայց փոքր֊ինչ մի կողմ նայելով, ասաց ինձ. | Սա ես հորինել եմ գիմնազիայի արդեն վեցերորդ դասարանում և, թեև շուտով, անշուշտ, համոզվեցի, որ հիմար եմ, այնուամենայնիվ, իսկույն չդադարեցրի հիմարությունս։ Հիշում եմ, որ ուսուցիչներից մեկը (ի դեպ նա հենց միակն էր) գտավ, որ ես «քաղաքացիական ու վրիժառու գաղափարով եմ առլեցուն»։ Իսկ ընդհանրապես ինձ համար ինչ-որ վիրավորական մտավախությամբ ընդունեցին իմ այդ հնարամտությունը։ Վերջապես, ընկերներիցս մեկը՝ մի շատ կծու տղա, որի հետ տարին ես ընդամենը մեկ անգամ էի խոսում, լուրջ տեսքով, բայց փոքր֊ինչ մի կողմ նայելով, ասաց ինձ. | ||
− | ― Այդ զգացմունքները ձեզ, իհարկե, պատիվ են բերում, և դուք, անշուշտ, պարծենալու բան ունեք, բայց ես, եթե ձեր | + | ― Այդ զգացմունքները ձեզ, իհարկե, պատիվ են բերում, և դուք, անշուշտ, պարծենալու բան ունեք, բայց ես, եթե ձեր տեղը լինեի, այնուամենայնիվ, այնքան էլ չէի հրճվի, որ ապօրինածին եմ... իսկ դուք կարծես օրվա հերոս լինեք։ |
Այդ օրվանից ես այլևս չէի պարծենում, որ ապօրինածին եմ։ Կրկնում եմ, որ շատ դժվար է ռուսերեն գրելը, ահա ամբողջ երեք էջ գրել եմ այն մասին, թե ինչպես եմ զայրացել ազգանվանս պատճառով, մինչդեռ ընթերցողն արդեն եզրակացրել է, որ ես հենց դրա համար էլ զայրանում եմ, որ իշխան չեմ, այլ ուղղակի՝ Դոլգոռուկի։ Նորից բացատրելն ու արդարանալը ստորացուցիչ կլիներ ինձ համար։ | Այդ օրվանից ես այլևս չէի պարծենում, որ ապօրինածին եմ։ Կրկնում եմ, որ շատ դժվար է ռուսերեն գրելը, ահա ամբողջ երեք էջ գրել եմ այն մասին, թե ինչպես եմ զայրացել ազգանվանս պատճառով, մինչդեռ ընթերցողն արդեն եզրակացրել է, որ ես հենց դրա համար էլ զայրանում եմ, որ իշխան չեմ, այլ ուղղակի՝ Դոլգոռուկի։ Նորից բացատրելն ու արդարանալը ստորացուցիչ կլիներ ինձ համար։ | ||
Տող 361. | Տող 359. | ||
Բայց հարկ չկա։ | Բայց հարկ չկա։ | ||
+ | === Գլուխ երրորդ === | ||
+ | |||
+ | '''I''' | ||
+ | |||
+ | Իսկապես էլ հարկ չկար․ բարձրագույն նկատառումը կլանում էր բոլոր մանրուքները և մի հզոր զգացում բավարարում էր ինձ ամեն բանի դիմաց։ Ես մի տեսակ հմայված դուրս եկա։ Փողոց դուրս գալով՝ ես պատրաստ էի երգել։ Կարծես դիտավորյալ, մի հրաշալի առավոտ էր, արև, անցուդարձ անողներ, աղմուկ-շարժում, հրճվանք, ամբոխ։ Ի՞նչ է, մի՞թե չէր վիրավորել ինձ այդ կինը։ Ումի՞ց կտանեի ես այդպիսի հայացք և այդպիսի հանդուգն ժպիտ՝ առանց անհապաղ բողոքի, թեկուզև ամենահիմար բողոքի (դա միևնույն է) իմ կողմից։ Նկատի ունեցեք, նա հենց դրա համար էլ եկել էր, որպեսզի որքան կարելի է շուտ ինձ, որին դեռ երբեք չէր տեսել, վիրավորի, նրա աչքում ես «Վերսիլովի ծածուկ ուղարկածն» էի, իսկ նա վստահ էր և այն ժամանակ և դրանից շատ հետո, թե Վերսիլովի ձեռքին է իր ողջ ճակատագիրը և որ նա հնարավորություն ունի, եթե ուզենա, մի փաստաթղթի միջոցով իսկույն կործանել իրեն, համենայն դեպս գոնե կասկածում էր դա։ Սա կյանքի ու մահու մենամարտ էր։ Եվ, խնդրեմ, ես վիրավորված չէի։ Վիրավորանքը եղել էր, բայց ես այն չէի զգացել։ Ի՜նչ վիրավորվել։ Ես նույնիսկ ուրախ էի, գալով ատելու, ես նույնիսկ զգում էի, որ սկսում եմ սիրել նրան։ «Ես չգիտեմ, կարո՞ղ է արդյոք սարդն ատել այն ճանճին, որին նշանառել և ուզում է բռնել։ Սիրունիկ ճանճի՜կ։ Ինձ թվում է, թե զոհին սիրում են. համենայն դեպս կարելի է սիրել։ Ես հո սիրո՞ւմ եմ իմ թշնամուն, ինձ, օրինակ, սոսկալի դուր է գալիս, որ նա այդքան գեղեցիկ է։ Ինձ սոսկալի դուր է գալիս, տիկին, որ դուք այդքան գոռոզ եք և այդքան վեհապանծ։ Եթե դուք ավելի հեզ լինեիք, ես այդպիսի հաճույք չէի զգա։ Դուք թքեցիք ինձ վրա, իսկ ես հրճվում եմ. եթե դուք իսկապես, իսկական թքով թքեիք իմ երեսին, ապա ես, արդարև, միգուցե չբարկանայի, որովհետև դուք իմ զոհն եք, իմ, ոչ թե նրա։ Ի՜նչ հրապուրիչ է այս միտքը։ Ո՜չ, հզորության ծածուկ գիտակցությունն անասելի հաճելի է բացահայտ գերիշխանությունից։ Եթե ես հարյուր միլիոնի տեր մեծահարուստ լինեի, կարծում եմ, հաճույք կստանայի, եթե հենց ամենահին շորերով ման գայի, որպեսզի ինձ ամենաչնչին, համարյա թե աղքատությունից ողորմություն խնդրողի տեղ դնեին, հրեին ու արհամարհեին. ես միայն գիտակցությամբ կգոհանայի»։ | ||
+ | |||
+ | Ահա թե ինչպես կթարգմանեի իմ այն ժամանակվա մտքերն ու ուրախությունը և ուրիշ շատ բաներ այն բոլորից, որ զգում էի։ Միայն կավելացնեմ, որ այստեղ, հիմա գրածիս մեջ, ավելի թեթևամիտ դուրս եկավ, իրականում ես ավելի խորն էի ու ավելի ամաչկոտ։ Միգուցե ես հիմա էլ ներքուստ շատ ավելի ամաչկոտ եմ, քան խոսքերովս ու գործերովս եմ. տա Աստված։ | ||
+ | |||
+ | Միգուցե ես շատ վատ եմ արել, որ նստել եմ գրելու․ ներսումս անսահման ավելի շատ է մնում, քան այն, որ խոսքերով է դուրս գալիս։ Ձեր միտքը, թեկուզև վատ միտք լինի, քանի դեռ ծեր մեջ է, մշտապես ավելի խորն է, իսկ բառերով ասված ավելի ծիծաղելի ու ավելի անազնիվ։ Վերսիլովն ինձ ասել է, որ սրա հակառակը լինում է միայն վատ մարդկանց մոտ։ Նրանք միայն ստում են, նրանց համար հեշտ է, իսկ ես աշխատում եմ գրել ողջ ճշմարտությունը, դա սոսկալի դժվար է։ | ||
+ | |||
+ | '''II''' | ||
+ | |||
+ | Այդ ամսի տասնիննին ես մի «քայլ» էլ արեցի։ | ||
+ | |||
+ | Եկածս օրվանից առաջին անգամ գրպանումս փող էր հայտնվել, որովհետև երկու տարվա ընթացքում կուտակածս վաթսուն ռուբլին տվեցի մորս, որի մասին հիշատակել եմ վերևում, բայց արդեն մի քանի օր սրանից առաջ ես որոշեցի ռոճիկ ստանալուս օրը մի «փորձ» կատարել, որի մասին վաղուց էի երազում։ Դեռ երեկ էի լրագրից կտրել հասցեն. «Ա. Պետերբուրգի հաշտարարի դատական կատարածուի և այլն, և այլն հայտարարությունն այն մասին, որ «սույն սեպտեմբերի տասնիննին, առավոտյան ժամը տասներկուսին, Կազանյան շրջանի այսինչ տեղամասի թիվ այսինչ տանը վաճառվելու է տիկին Լեբրեխտի շարժական գույքը» և որ «վաճառվող գույքը, ցուցակը և գնահատումը կարելի է տեսնել վաճառքի օրը» և այլն, և այլն։ | ||
+ | |||
+ | Ժամը մեկից մի քիչ անց էր։ Ես ոտքով դիմեցի դեպի նշված հասցեն։ Արդեն, ահա, երրորդ տարին է, ինչ ես կառք չեմ նստում, խոսք եմ տվել չնստել (հակառակ դեպքում վաթսուն ռուբլի չէի խնայի)։ Ես երբեք աճուրդների չեմ գնացել, ես ինձ դեռ ''թույլ չէի տալիս'', և թեև այժմյան իմ «քայլը» միայն փորձնական էր, բայց այս քայլին էլ որոշել էի դիմել միայն այն ժամանակ, երբ հաշիվս մաքրեմ գիմնազիայի հետ, հարաբերություններս կխզեմ բոլորի հետ, երբ կփակվեմ իմ կեղևի մեջ և բացարձակապես ազատ կլինեմ։ Է, ես շատ հեռու էի «կեղևում» լինելուց և շատ հեռու էի ազատ լինելուց, բայց քայլն էլ, չէ՞ որ, միայն փորձի ձևով էլ որոշել էի անել, միայն նրա համար, որ տեսնեմ, համարյա թե երազեմ, իսկ հետո այլևս չեմ գա, միգուցե երկար ժամանակ չեմ գա, մինչև այն օրը, երբ կսկսեմ լրջորեն։ Բոլորի համար սա միայն մի փոքրիկ, հիմարավուն աճուրդ էր, իսկ ինձ համար առաջին գերանն էր այն նավի, որով Կոլումբոսը գնաց Ամերիկա գտնելու։ Ահա իմ այն ժամանակվա զգացմունքները։ | ||
+ | |||
+ | Տեղ հասնելով՝ ես անցա հայտարարության մեջ նշված տան բակի խորքը և մտա տիկին Լեբրեխտի բնակարանը։ Բնակարանը բաղկացած էր նախասենյակից և չորս ոչ այնքան մեծ, ցածրիկ սենյակներից։ Նախասենյակին անմիջապես կից սենյակում համարյա երեսուն հոգիանոց ամբոխ էր կանգնած։ Սրանց կեսը առևտուր անողներ էին, մյուսները՝ նրանց տեսքից դատելով, կամ հետաքրքրասերներ էին, կամ այդ գործի սիրահարներ, կամ էլ Լեբրեխտի կողմից ծածուկ ուղարկվածներ, կային նաև վաճառականներ, ոսկեղենին աչքները տնկած ջհուդներ և «մաքուր» հագնվածներից մի քանի հոգի։ Այս պարոններից մի քանիսի կերպարանքները նույնիսկ մեխվել են հիշողությանս մեջ։ Աջ կողմի սենյակում, բաց դռների մեջ, հենց դռան փեղկերի արանքում սեղան էր դրված, այնպես որ այդ սենյակը մտնել հնարավոր չէր։ Այնտեղ դրված էին վերգրված ու վաճառվող իրերը։ Ձախ կողմում մի այլ սենյակ կար, բայց սրա դուռը փակ էր, թեև ամեն րոպե մի փոքրիկ ճեղք էր բացվում, որից, երևում էր, մեկը դուրս էր նայում, հավանաբար բազմանդամ ընտանիքից տիկին Լեբրեխտի, որն այդ պահին, բնականաբար սոսկալի ամաչում էր։ Դռների արանքում դրված սեղանի մոտ, դեմքով դեպի հասարակությունը, աթոռին նստել էր համապատասխան նշանով դատական կատարածուն և իրերի ծախել-սպառելու գործն էր իրականացնում։ Ես համարյա գործի կեսին վրա հասա, ներս մտնելուս պես, ամբոխը ճեղքելով, հասա սեղանին։ Բրոնզե մոմակալներ էին վաճառվում։ Ես սկսեցի դիտել։ | ||
+ | |||
+ | Դիտում էի ու հետն էլ մտածում․ իսկ ի՞նչ կարող եմ այստեղ գնել։ Եվ ո՞ւր տանեմ հիմա բրոնզե այդ մոմակալները, և արդյո՞ք կհասնեմ նպատակիս, և այդպե՞ս է, արդյոք գործն արվում և արդյոք հաջողությամբ կավարտվեն հաշիվներս։ Եվ մանկական չէի՞ն, արդյոք, իմ հաշիվները։ Մտածում էի այս բոլորն ու սպասում։ Զգացողությունս այնպես էր, ինչպես խաղասեղանի առջև կարող էր լինել այն պահին, երբ խաղաքարտը դեռ չեք դրել, բայց մոտեցել եք այն նպատակով, որ դնեք. «Կուզեմ՝ կդնեմ, կուզեմ՝ կհեռանամ, կամքն իմն է»։ Այդ պահին սիրտը դեռ չի բաբախում, բայց մի տեսակ թեթև մարում է ու ցնցվում, մի զգացողություն, որ զուրկ չէ հաճելիությունից։ Բայց անվճռականությունն արագ սկսում է ճնշել ձեզ, և դուք մի տեսակ կուրանում եք. մեկնում եք ձեր ձեռքը, վերցնում խաղաքարտը, բայց մեքենայաբար, համարյա ձեր կամքին հակառակ, կարծես մի ուրիշն է ուղղություն տալիս ձեր ձեռքին, վերջապես դուք վճռեցիք և դնում եք քարտը, այս դեպքում արդեն բոլորովին այլ, հսկայական մի զգացողություն է։ Ես աճուրդի մասին չեմ գրում, ես միայն իմ մասին եմ գրում, էլ ո՞ւմ սիրտը կարող է բաբախել աճուրդի ժամանակ։ | ||
+ | |||
+ | Կային այնպիսիները, որ տաքանում էին, կային, որ լռում էին ու սպասում, կային, որ գնել էին ու փոշմանել։ Ես նույնիսկ ամենևին չխղճացի մի պարոնի, որը սխալմամբ, կարգին չլսելով, մելքիորե կաթնամանը գնել էր որպես արծաթե, երկու ռուբլու փոխարեն հինգ ռուբլով. շատ էլ զվարճացա։ Կատարածուն տարբերակում էր իրերը, մոմակալներից հետո օղեր հայտնվեցին, օղերից հետո ասեղնագործած սեկե բարձ, դրանից հետո զարդատուփ, երևի այլազանության, կամ սակարկողների պահանջներին հարմարվելու համար։ Ես տասը րոպե էլ չկարողացա դիմանալ, մեկ բարձին ուզեցի ձեռք զարկել, հետո զարդատուփին, բայց վճռական պահին ամեն անգամ հետ էի կանգնում, այդ առարկաներն ինձ միանգամայն անիմաստ էին թվում։ Վերջապես կատարածուի ձեռքին մի ալբոմ հայտնվեց։ | ||
+ | |||
+ | «Տնային ալբոմ, կարմիր սեկե կազմով, մաշված, ջրաներկի ու տուշի նկարներով, փղոսկրե փորագրված պատյանով, արծաթե ճարմանդներով, գինը՝ երկու ռուբլի»։ | ||
+ | |||
+ | Ես մոտեցա, տեսքից նրբագեղ բան էր, սակայն ոսկրե զարդանախշերում մի տեղ վնասվածք ուներ։ Միայն ես էի մոտեցել նայելու, բոլորը լուռ էին, մրցակիցներ չկային։ Ես կարող էի արձակել ճարմանդները՝ զննելու համար ու ալբոմը պատյանից հանել, բայց չօգտվեցի իմ իրավունքից և միայն դողացող ձեռքս թափահարեցի. «Այսինքն միևնույն է»։ | ||
+ | |||
+ | ― Երկու ռուբլի հինգ կոպեկ,― ասացի ես, կարծեմ, նորից չխկչխկացնելով ատամներս։ | ||
+ | |||
+ | Ալբոմը մնաց ինձ։ Ես իսկույն հանեցի փողը, վճարեցի, վերցրի ալբոմը և դեպի սենյակի անկյունը գնացի, այնտեղ հանեցի պատյանից և փութկոտ, տենդագին սկսեցի զննել. չհաշված պատյանը, սա ամենաանպետք բանն էր աշխարհում, փոքրադիր նամակաթղթի չափով, բարալիկ, մաշված-տրորված ոսկի կտրվածքով, ճիշտ և ճիշտ այն ալբոմներից, որոնք հնում պահում էին ինստիտուտից հենց նոր ելած օրիորդները։ Տուշով ու ջրաներկով նկարված էին սարերի վրա թառած տաճարներ, փոքրիկ հրեշտակներ, լողացող կարապներով ավազաններ, կային ոտանավորներ. | ||
+ | |||
+ | Հեռու 6ամփա եմ ես ընկնում, | ||
+ | Երկար ժամանակով Մոսկվայից բաժանվում, | ||
+ | Սիրելիիցս երկար ժամանակով անջատվում, | ||
+ | Փոստակառքով դեպի Ղրիմ եմ սլանում։ | ||
+ | |||
+ | (Այնուամենայնիվ, մնացել է հիշողությանս մեջ)։ Ես որոշեցի, որ «ձախողվեցի». եթե կա մի բան, որ ոչ ոքի պետք չէ, ապա հենց սա է։ | ||
+ | |||
+ | «Ոչինչ,― վճռեցի ես,― առաջին խաղաթուղթն անպայման տանուլ են տալիս, սա նույնիսկ լավ նշան է»։ | ||
+ | |||
+ | Ես հաստատապես ուրախ էի։ | ||
+ | |||
+ | ― Ախ, ուշացա․ ձեզ մո՞տ է։ Դո՞ւք ձեռք բերեցիք,― հանկարծ կողքիս հնչեց կապույտ վերարկուով, լավ հագնված, տեսքով մի պարոնի ձայն։ Նա ուշացել էր։ | ||
+ | |||
+ | ― Ես ուշացա։ Ախ, ափսո՜ս։ Քանիսո՞վ։ | ||
+ | |||
+ | ― Երկու ռուբլի հինգ կոպեկով։ | ||
+ | |||
+ | ― Ախ, ափսո՜ս։ Իսկ դուք չէի՞ք զիջի ինձ։ | ||
+ | |||
+ | ― Դուրս գանք,― մարելով, շշնջացի ես նրան։ | ||
+ | |||
+ | Մենք սանդուղք դուրս եկանք։ | ||
+ | |||
+ | ― Տասը ռուբլով կզիջեմ ձեզ,― կռնակիս սառնություն զգալով՝ ասացի ես։ | ||
+ | |||
+ | ― Տա՜սը ռուբլի։ Ի՜նչ եք ասում, թույլ տվեք։ | ||
+ | |||
+ | ― Ինչպես կուզեք։ | ||
+ | |||
+ | Նա, աչքերը լայն բացած, ինձ էր նայում, ես լավ էի հագնված, ամենևին նման չէի ջհուդի կամ վերավաճառողի։ | ||
+ | |||
+ | ― Ողորմած եղեք, սա, ախր, մի հին, անպետք ալբոմ է, ո՞ւմ է սա պետք։ Պատյանն, իսկապես, ոչինչ չարժե, չէ՞ որ ոչ ոքի չեք կարող վաճառել։ | ||
+ | |||
+ | ― Բայց չէ՞ որ դուք գնում եք։ | ||
+ | |||
+ | ― Ես, ախր, հատուկ պատճառով եմ գնում, ես միայն երեկ եմ իմացել, ախր ինձ նման հենց մենակ ես եմ, որ կամ։ Թույլ տվեք, ի՜նչ եք ասում։ | ||
+ | |||
+ | ― Ես պետք է քսանհինգ ռուբլի ուզեի, բայց քանի որ այստեղ, այնուամենայնիվ, վտանգ կա, որ դուք կհրաժարվեք, ապահովության համար միայն տասը ուզեցի։ Ոչ մի կոպեկ չեմ իջնի։ | ||
+ | |||
+ | Ես շրջվեցի ու հեռացա։ | ||
+ | |||
+ | ― Դե չորս ռուբլի վերցրեք,― արդեն բակում հետևիցս հասավ նա,― լավ, հինգ։ | ||
+ | |||
+ | Ես լուռ առաջ էի գնում։ | ||
+ | |||
+ | ― Առեք, վերցրեք,― նա հանեց տասը ռուբլին, ես տվի ալբոմը։ | ||
+ | |||
+ | ― Բայց համաձայնեք, որ դա անազնվություն է։ Երկու ռուբլու դիմաց տասը ռուբլի, հը՞։ | ||
+ | |||
+ | ― Ինչո՞ւ է անազնվություն։ Շուկա է։ | ||
+ | |||
+ | ― Ի՞նչ շուկա կա այստեղ։ (Նա զայրանում էր)։ | ||
+ | |||
+ | ― Որտեղ պահանջարկ կա, այնտեղ էլ շուկա է. դուք որ չուզեիք, քառասուն կոպեկով էլ չէի կարողանա ծախել։ | ||
+ | |||
+ | Թեև ես բարձրաձայն չէի քրքջում և լուրջ էի, բայց քրքջում էի ներքուստ,― և քրքջում էի ոչ թե հրճվանքից, բայց ինքս էլ չգիտեմ, թե ինչու, մի քիչ շունչս կտրվում էր։ | ||
+ | |||
+ | ― Լսեցեք,― շշնջացի ես միանգամայն անզուսպ, բայց բարեկամաբար և սոսկալի սիրելով նրան,― լսեցեք, երբ Ջեմս Ռոտշիլդը՝ հանգուցյալ փարիզեցին. այն, որ հազար յոթ հարյուր միլիոն ֆրանկ է թողել (նա գլխով արեց), դեռ երիտասարդ ժամանակ պատահաբար իմացել էր, մի քանի ժամով բոլորից առաջ, Բերըիի դուքսի սպանության մասին, իսկույն՝ շուտափույթ կերպով, հաղորղել էր ում որ հարկն էր և միայն դրանով մի վայրկյանում մի քանի միլիոն շահել,― ահա թե ինչ են անում մարդիկ։ | ||
+ | |||
+ | ― Իսկ դուք Ռոտշիլդն ե՞ք, ինչ է,― վրդովված բղավեց նա երեսիս, ինչպես հիմարի վրա կբղավեին։ | ||
+ | |||
+ | Ես արագ հեռացա այդ տնից։ Մի քայլ, և յոթ ռուբլի ինսունհինգ կոպեկ շահեցի։ Քայլն անիմաստ էր, մանկական խաղ, համաձայն եմ, բայց այն, այնուամենայնիվ, համընկնում էր իմ մտքին և չէր կարող խորապես չհուզել ինձ... Ի դեպ, կարիք չկա զգացմունքներս նկարագրել։ Տասը ռուբլիանոցը բաճկոնակիս գրպանում էր, ես երկու մատս խոթեցի շոշափելու և այդպես էլ, առանց ձեռքս հանելու, շարունակեցի քայլել։ Մի հարյուր քայլ հեռանալով՝ ես փողոցում հանեցի նայելու և ուզում էի համբուրել այն, մի տան մուտքի մոտ դղրդալով հանկարծ մի կառք կանգ առավ։ Դռնապանը դուռը բաց արեց, և կառք նստելու համար տանից դուրս եկավ մի տիկին շքեղ, երիտասարդ, գեղեցիկ, հարուստ, թավշի ու մետաքսի մեջ, երկու արշինանոց պոչը հետևից։ Հանկարծ փոքրիկ, սիրունիկ պայուսակը դուրս թռավ նրա ձեռքից ու գետին ընկավ։ Նա կառք նստեց, սպասավորը կռացավ պայուսակը վերցնելու, բայց ես արագ մոտ թռա, վերցրի այն ու, գլխարկս բարձրացնելով տիկնոջը հանձնեցի։ (Գլխարկս ցիլինդր էր. որպես երիտասարդ, ես վատ չէի հագնված)։ Տիկինը զուսպ, բայց ամենւսհւսճելի ժպիտով ասաց ինձ. «Merci, մսյե»։ Կառքը, դղրդալով, շարժվեց։ Ես համբուրեցի տասը ռուբլիանոցս։ | ||
+ | |||
+ | '''III''' | ||
+ | |||
+ | Հենց այդ նույն օրը ես պետք է տեսնեի գիմնազիայի իմ նախկին ընկերներից մեկին Եֆիմ Զվերևին, որ թողել էր գիմնազիան և ընդունվել մասնագիտական բարձրագույն ուսումնարաններից մեկը Պետերբուրգում։ Նրան նկարագրելու կարիք չկա, և, իսկապես ասած, նրա հետ մտերմական հարաբերություններ չեմ ունեցել, բայց Պետերբուրգում գտա նրան։ Նա կարող էր (տարբեր պարագաներից ելնելով, որոնց մասին նույնպես չարժե խոսել) իսկույն հայտնել ինձ Կրաֆտ ազգանունով մեկի՝ ինձ չափազանց հարկավոր մի մարդու հասցեն, հենց որ սա վերադառնա Վիլնոյից։ Զվերևը սպասում էր նրան հենց այսօր կամ վաղը, որի մասին նախանցյալ օրը տեղեկացրել էր ինձ։ Պետք էր գնալ Պետերբուրգյան կողմ, բայց ես հոգնածություն չէի զգում։ | ||
+ | |||
+ | Զվերևին (սա էլ էր մոտ տասնինը տարեկան) ես գտա իր մորաքրոջ տան բակում, որի մոտ նա ապրում էր ժամանակավորապես։ Նա հենց նոր էր ճաշել և բակում քայլում էր բարձրափայտերով. հենց իսկույն ինձ հայտնեց, որ Կրաֆտը երեկ է եկել և իջևանել իր նախկին բնակարանում, հենց այստեղ Պետերբուրգյան կողմում, և որ նա ինքն է ուզում ինձ, որքան կարելի է, շուտ տեսնել, որպեսզի մի կարևոր բան անհապաղ ինձ հայտնի։ | ||
+ | |||
+ | ― Նորից ինչ-որ տեղ է գնում,― ավելացրեց Եֆիմը։ | ||
+ | |||
+ | Քանի որ ներկա իրադրության մեջ Կրաֆտին տեսնելն ինձ համար հիմնավորապես կարևոր էր, ես խնդրեցի Եֆիմին իսկույն տանել ինձ նրա բնակարանը, որը, պարզվեց, երկու քայլի վրա էր այստեղից, ինչ-որ մի նրբանցքում։ Բայց Զվերևը հայտնեց, որ մեկ ժամ առաջ արդեն նրան հանդիպել է և որ նա Դերգաչովի մոտ է գնացել։ | ||
+ | |||
+ | ― Դե, գնանք Դերգաչովի մոտ, ի՞նչ ես շարունակ հրաժարվում, վախենո՞ւմ ես։ | ||
+ | |||
+ | Իսկապես Կրաֆտը կարող էր երկար մնալ Դերգաչովի մոտ, այդ դեպքում որտե՞ղ նրան սպասեի։ Դերգաչովի մոտ գնալ ես չէի վախենում, բայց ցանկություն չունեի, չնայած նրան, որ Եֆիմն արդեն երրորդ անգամն էր ինձ նրա մոտ քարշ տալիս։ Ըստ որում՝ այդ «վախենում ես»-ը մշտապես մի չափազանց վատ ժպիտով է արտասանում, ինչ-որ բան ակնարկելով իմ հասցեին։ Այստեղ վախկոտություն չկար, նախապես եմ հայտարարում, իսկ եթե վախենում էի, ապա մի բոլորովին այլ բանից։ Այս անգամ որոշեցի գնալ, դա էլ էր երկու քայլի վրա։ Ճանապարհին ես հարցրի Եֆիմին՝ մնո՞ւմ է, արդյոք, նրա՝ Ամերիկա փախչելու մտադրությունը։ | ||
+ | |||
+ | ― Կարող է դեռ մի քիչ էլ սպասեմ,― թեթև ծիծաղով պատասխանեց նա։ | ||
+ | |||
+ | Ես նրան այնքան էլ չէի սիրում, նույնիսկ ամենևին չէի սիրում։ Նա չափազանց անգույն մագեր ուներ, լիքը, չափազանց սպիտակ, նույնիսկ մանկականության հասնող, անպատեհ սպիտակ դեմք, իսկ բոյով նույնիսկ բարձր էր ինձնից, բայց ընդհանրապես նրան կարելի էր ոչ ավելի, քան տասնյոթ տարեկանի տեղ դնել։ Խոսելու նյութ չկար նրա հետ։ | ||
+ | |||
+ | ― Իսկ ինչպե՞ս է այնտեղ։ Մի՞թե շարունակ ամբոխ է,― հարցրի ես հիմնավորության համար։ | ||
+ | |||
+ | ― Ախր, ինչի՞ց ես շարունակ վախենում,― նորից ծիծաղեց նա։ | ||
+ | |||
+ | ― Դե կորի՛ր,― բարկացա ես։ | ||
+ | |||
+ | ― Ոչ մի ամբոխ էլ չկա։ Գալիս են միայն ծանոթները և, իհարկե, բոլորը յուրայիններ են, հանգիստ եղիր։ | ||
+ | |||
+ | ― Գրողը տանի, ինչ իմ գործն է, յուրայիններ են, թե ոչ։ Ես, ասենք, յուրային եմ այնտեղ։ Ինչո՞վ կարող են նրանք վստահ լինել ինձ վրա։ | ||
+ | |||
+ | ― Ես եմ քեզ բերել, դա բավական է։ Նույնիսկ լսել են քո մասին։ Կրաֆտն էլ կարող է վկայություն տալ քո մասին։ | ||
+ | |||
+ | ― Լսիր, Վասինն այնտեղ կլինի՞։ | ||
+ | |||
+ | ― Չգիտեմ։ | ||
+ | |||
+ | ― Եթե լինի, հենց ներս մտնենք, հրիր ինձ ու ցույց տուր Վասինին։ Հենց ներս մտնենք, լսո՞ւմ ես։ | ||
+ | |||
+ | Վասինի մասին ես արդեն շատ էի լսել և վաղուց էի հետաքրքրվում։ | ||
+ | |||
+ | Դերգաչովն ապրում էր մի վաճառականի կնոջ փայտաշեն տան բակում գտնվող փոքրիկ կցաշենքում, բայց զբաղեցնում էր ամբողջ կցաշենքը։ Մաքուր սենյակներ ընդամենը երեքն էին։ Բոլոր պատուհանների վարագույրներն էլ իջեցված էին։ Սա տեխնիկ էր և Պետերբուրգում աշխատանք ուներ։ Իմիջիայլոց, թեթև ականջիս էր դիպել, թե նահանգում մի շահութաբեր, մասնավոր տեղ է բացվել նրա համար, և որ նա արդեն ճամփա է ընկնում։ | ||
+ | |||
+ | Հենց որ մտանք շատ փոքրիկ նախասենյակը, իսկույն ձայներ լսվեցին. կարծես, կրակոտ վիճում էին և ինչ-որ մեկը գոռում էր. «Quae medica-menta non sanat-ferrum sanat, guae ferrum non sanat-ignis sanat»<ref>«Ինչը չեն բուժում դեղերը՝ բուժում է երկաթը, ինչը չի բուժում երկաթը՝ բուժում Է կրակը» (լատ.)։</ref>։ | ||
+ | |||
+ | Ես իսկապես ինչ-որ չափով անհանգիստ էի։ Իհարկե, ես հասարակության սովոր չեմ, ինչ հասարակություն ուզում է լինի։ Գիմնազիայում ես ընկերներիս հետ «դու»-ով էի խոսում, բայց համարյա ոչ մեկի հետ իսկական ընկեր չեմ եղել, ես ինձ համար անկյուն էի ստեղծել և ապրում էի անկյունում։ Բայց դա չէր ինձ շփոթում։ Համենայն դեպս, ես ինձ խոսք տվի վեճի մեջ չմտնել և ասել միայն ամենաանհրաժեշտը, որպեսզի ոչ ոք իմ մասին ոչ մի եզրակացության չգա։ Գլխավորը չվիճելն է։ | ||
+ | |||
+ | Սենյակում, նույնիսկ չափազանց փոքր սենյակում, յոթ մարդ կար, իսկ տիկինների հետ միասին տասը հոգի։ Դերգաչովը քսանհինգ տարեկան էր և ամուսնացած էր։ Կինը քույր ուներ, նաև մի ազգականուհի, սրանք էլ էին Դերգաչովի մոտ ապրում։ Սենյակը մի կերպ, սակայն բավականաչափ կահավորված էր և նույնիսկ մաքուր էր։ Պատին վիմագիր, բայց շատ էժանագին դիմանկար կար կախված, իսկ անկյունում սրբապատկեր առանց շրջանակի, բայց վառվող ճրագով։ Դերգաչովը մոտեցավ ինձ, ձեռքս սեղմեց ու խնդրեց նստել։ | ||
+ | |||
+ | ― Նստեցեք, այստեղ բոլորը յուրայիններ են։ | ||
+ | |||
+ | ― Շնորհ արեք,― իսկույն ավելացրեց շատ համեստ հագնված, բավական սիրունատես կինը ու, թեթև գլխով անելով ինձ, անմիջապես դուրս եկավ։ Սա Դերգաչովի կինն էր և տեսքից թվում էր, թե նա էլ էր վիճում, իսկ հիմա գնաց երեխային կերակրելու։ Բայց սենյակում երկու կին էլ էին մնում, մեկը՝ շատ կարճահասակ, մի քսան տարեկան և նույնպես սիրունիկ, իսկ մյուսը մի երեսուն տարեկան, չոր ու ծակող հայացքով։ Նրանք նստած էին, ուշադիր լսում էին, բայց խոսակցությանը չէին միջամտում։ Ինչ վերաբերում է տղամարդկանց, բոլորը ոտքի վրա էին, իսկ նստած էին, բացի ինձնից, Կրաֆտն ու Վասինը. նրանց իսկույն ինձ ցույց տվեց Եֆիմը, որովհետև ես Կրաֆտին էլ էի կյանքումս առաջին անգամ հիմա տեսնում։ Ես վերկացա տեղիցս և մոտեցա նրա հետ ծանոթանալու։ Կրաֆտի դեմքը ես երբեք չեմ մոռանա, առանձնապես ոչ մի գեղեցկություն, բայց ինչ-որ կարծես չափազանց անչար ու նրբավարի մի բան, թեև սեփական արժանապատվությունը դրսևորվում էր ամեն ինչում։ Քսանվեց տարեկան, բավական նիհար, միջինից բարձր հասակ, շիկահեր, դեմքը լուրջ, բայց մեղմ։ Նրանում ամբողջովին վերցրած մի խաղաղություն կար։ Մինչդեռ հարցրեք, ես իմ նույնիսկ չափազանց գռեհիկ դեմքը չէի փոխի նրա դեմքի հետ, որն ինձ այդքան հմայիչ էր թվում։ Նրա դեմքին մի բան կար, որը ես չէի ուզենա ունենալ իմի վրա, բարոյական իմաստով արդեն չափազանց հանգիստ, ինչ-որ ծածուկ, իրեն անգամ անհայտ հպարտության պես մի բան։ Սակայն այսքան տառացիորեն դատել այն ժամանակ ես, հավանաբար, չէի կարող, հիմա է ինձ թվում, թե այն ժամանակ, այսինքն արդեն իրադարձությունից հետո ես այսպես եմ դատել։ | ||
+ | |||
+ | ― Շատ ուրախ եմ, որ եկաք,― ասաց Կրաֆտը։― Ես մի նամակ ունեմ, որ ձեզ է վերաբերում։ Այստեղ մի քիչ կնստեք, հետո կգնանք ինձ մոտ։ | ||
+ | |||
+ | Դերգաչովը միջահասակ էր, լայնաթիկունք, խիստ թխահեր, ճոխ միրուքով. նրա հայացքում ուշիմություն, ամեն ինչում զսպվածություն և ո-րոշ անդադար զգուշություն էր նկատվում, թեև նա ավելի լռում էր, սակայն ակնբախ կերպով ղեկավարում էր խոսակցությունը։ Վասինի կերպարանքն այնքան էլ ինձ չզարմացրեց, թեև նրա մասին լսել էի՝ որպես արտակարգ խելոքի, շիկահեր, բաց-մոխրագույն, խոշոր աչքերով, դեմքը շատ բաց, բայց միևնույն ժամանակ նրանում կարծես ինչ-որ ավելորդ կարծրություն կար. կանխազգացվում էր քիչ մարդամոտություն, բայց հայացքը` վճռականապես խելոք, Դերգաչովի հայացքից խելամիտ ու խոր, սենյակում գտնվողներից ամենքից խելոք, թեև, միգուցե, հիմա ես ամեն բան չափազանցնում եմ։ Մյուսներից ես միայն երկու դեմք եմ հիշում ողջ այդ երիտասարդությունից. մի բարձրահասակ, սև այտամորուսներով, թխադեմ մարդու, չափազանց շատ խոսող, մոտ քսանյոթ տարեկան ինչ-որ մի ուսուցչի կամ դրա նման մի բանի և իմ տարիքի ռուսական բլուզով երիտասարդ մի տղայի։ Նրա դեմքը ծալ-ծալ էր, ինքը լռակյաց, ականջ դնողներից։ Հետո պարզվեց, որ նա հենց գյուղացիներից է։ | ||
+ | |||
+ | ― Ոչ, հարցն այդպես չպետք է դնել,― ըստ երևույթին, վերադառնալով հին վեճին, սկսեց բոլորից շատ բորբոքվող սև այտամորուսներով ուսուցիչը,― մաթեմատիկական ապացույցների մասին ես ոչինչ չեմ ասում, բայց սա մի գաղափար է, որին ես պատրաստ եմ հավատալ նաև առանց մաթեմատիկական ապացույցների... | ||
+ | |||
+ | ― Սպասիր, Տիխոմիրով,― բարձրաձայն ընդհատեց նրան Դերգաչովը,― նոր ներս մտնողները չեն հասկանում։ Սա, գիտեք,― հանկարծ միայն ինձ դիմեց նա (և խոստովանում եմ, եթե նա նպատակ ուներ իմ մեջ քննել սկսնակին կամ ստիպել ինձ խոսել, ապա նրա կողմից օգտագործված ձևը շատ ճարպիկ էր, ես իսկույն զգացի այդ ու պատրաստվեցի,― սա, գիտեք, և բնավորությամբ, և համոզմունքների պատկառելիությամբ արդեն մեզ բոլորիս բավական ծանոթ պարոն Կրաֆտն է։ Նա միանգամայն սովորական փաստի հիման վրա հանգել է միանգամայն արտասովոր եզրակացության, որով զարմացրել է մեզ բոլորիս։ Նա դուրս է բերում, որ ռուս ժողովուրդը երկրորդական ժողովուրդ է... | ||
+ | |||
+ | ― Երրորդական,― բղավեց մեկը։ | ||
+ | |||
+ | ―․․․ Երկրորդական, որին նախորոշված է միայն որպես նյութ ծառայել ավելի ազնիվ ցեղի համար և ոչ թե իր ինքնուրույն դերն ունենալ մարդկության ճակատագրում։ Ելնելով իր այս, գուցե և արդարացի հետևությունից, պարոն Կրաֆտը հանգել է այն եզրակացության, որ յուրաքանչյուր ռուս մարդու հետագա ամեն գործունեություն պետք է խափանվի այս գաղափարով, բոլորի, այսպես ասած, թևերը պետք է թուլանան և... | ||
+ | |||
+ | ― Թույլ տուր, Դերգաչով, հարցն այդպես չպետք է դրվի,― նորից անհամբերությամբ շարունակեց Տիխոմիրովը (Դերգաչովն իսկույն զիջեց)։― Հաշվի առնելով, որ Կրաֆտը լուրջ ուսումնասիրություններ է կատարել, ֆիզիոլոգիայի հիման վրա հետևություններ արել, որոնք ճանաչում է որպես մաթեմատիկական և, միգուցե, մի երկու տարի այդ գաղափարի վրա սպանել, (որը ես հանգիստ a priori կընդունեի), հաշվի առնելով սա, այսինքն՝ հաշվի առնելով Կրաֆտի տագնապներն ու լրջությունը, այս գործը ներկայանում է որպես ֆենոմեն։ Այս բոլորից ծագում է մի հարց, որը Կրաֆտը չի կարողանում հասկանալ, և հենց դրանով էլ պետք է զբաղվել, այսինքն Կրաֆտի չհասկացածով, որովհետև դա ֆենոմեն է։ Պետք է վճռել, արդյոք այդ ֆենոմենը պատկանում է կլինիկային, որպես մասնավոր դեպք, թե կա հատկություն, որը կարող է նորմալ ձևով կրկնվել ուրիշներում, սա հետաքրքիր է արդեն ընդհանուր գործի տեսակետից։ Ռուսաստանի հարցում ես Կրաֆտին կհավատամ և նույնիսկ կասեմ, որ ես, թերևս, ուրախ եմ. եթե այդ գաղափարը բոլորի կողմից յուրացվեր, ապա այն կձերբազատեր մարդկանց և հայրենասիրական շատ նախապաշարմունքներից կազատեր... | ||
+ | |||
+ | ― Ես հայրենասիրությունից չեմ ելնում,― մի տեսակ, կարծես, լարումով ասաց Կրաֆտը։ Թվում էր, թե նրա համար տհաճ էին բոլոր այս վիճաբանությունները։ | ||
+ | |||
+ | ― Հայրենասիրությունից, թե՝ ոչ, մի կողմ կարելի է թողնել,― արտասանեց շարունակ լուռ Վասինը։ | ||
+ | |||
+ | ― Բայց, ասացեք, ինչո՞վ կարող է Կրաֆտի հետևությունը թուլացնել համամարդկային գործի ձգտումը,― գոռում էր ուսուցիչը (միայն նա էր գոռում, բոլոր մյուսները ցածրաձայն էին խոսում)։― Թող Ռուսաստանը երկրորդականության դատապարտված լինի, բայց կարելի է աշխատել ոչ միայն Ռուսաստանի համար։ Եվ, բացի այդ, ինչպե՞ս կարող է Կրաֆտը հայրենասեր լինել, եթե արդեն դադարել է Ռուսաստանի վրա վստահ լինելուց։ | ||
+ | |||
+ | ― Եվ, բացի այդ, գերմանացի է,― նորից լսվեց նույն ձայնը։ | ||
+ | |||
+ | ― Ես ռուս եմ,― ասաց Կրաֆտը։ | ||
+ | |||
+ | ― Դա գործի հետ անմիջական կապ չունեցող հարց է,― միջամտողին դիմեց Դերգաչովը։ | ||
+ | |||
+ | ― Դուրս եկեք ձեր գաղափարի նեղ շրջանակից,― ոչինչ չէր լսում Տիխոմիրովը։― Եթե Ռուսաստանը միայն նյութ է ավելի ազնիվ ցեղերի համար, ապա ինչո՞ւ չծառայի որպես նյութ։ Դա դեռ բավական վայելուչ դեր է։ Ինչո՞ւ խնդիրը լայնացնելու նպատակով չհանգստանանք հենց այս գաղափարով։ Մարդկությոնը գտնվում է իր այլասերման նախօրեին, որն արդեն սկսվել է։ Առաջիկա խնդիրը միայն կույրերն են հերքում։ Մի կողմ թողնենք Ռուսաստանը, եթե կորցրել եք ձեր վստահությունը նրա նկատմամբ, և աշխատեցեք ապագայի համար՝ դեռ անհայտ ժողովրդի ապագայի համար, որը, առանց ցեղեր ջոկելու, կկազմվի ողջ մարդկությունից։ Առանց այն էլ մի օր Ռուսաստանը կմեռներ, ժողովուրդները, նույնիսկ ամենաշնորհառատները, ապրում են ընդամենը մեկ ու կես, կամ ամենաշատը երկու հազար տարի․ մի՞թե միևնույն չէ. երկու հազար, թե՞ երկու հարյուր տարի։ Հռոմեացիները մեկ ու կես հազարամյակ էլ չապրեցին իրենց կենդանի տեսքով և նույնպես նյութ դարձան։ Նրանք վաղուց չկան, բայց գաղափար են թողել և այդ գաղափարը, որպես ապագայի տարր, մտել է մարդկության ճակատագրի մեջ։ Ուրեմն, ինչպե՞ս կարելի է ասել մարդուն, թե ասելիք չկա։ Ես չեմ կարող պատկերացնել մի դրություն, որ երբևէ ոչ մի անելիք չլինի։ Արեք մարդկության համար և այլ բաների մասին մի մտահոգվեք։ Այնքան գործ կա, որ կյանքը չի բավականացնի, եթե ուշադիր ձեր շուրջը նայեք։ | ||
+ | |||
+ | ― Պետք է ապրել բնության ու ճշմարտության օրենքով,― դռան հետևից ասաց տիկին Դերգաչովը։ Դուռը մի չնչին բացված էր և երևում էր, որ նա կանգնած է, երեխային կրծքի մոտ բռնած, կուրծքը ծածկած և բորբոքված ականջ է դնում։ | ||
+ | |||
+ | Կրաֆտը լսում էր՝ մի թեթև ժպտալով, հետո կարծես մի քիչ տանջված տեսքով, իսկույն խոր անկեղծությամբ վերջապես ասաց. | ||
+ | |||
+ | ― Ես չեմ հասկանում, ինչպես կարելի է որևէ գերիշխող մտքի ազդեցության տակ լինելով, որին լիովին ենթարկված են ձեր ուղեղն ու սիրտը, ապրել նաև այդ մտքից դուրս գտնվող մի որևէ բանով։ | ||
+ | |||
+ | ― Բայց եթե ձեզ ապացուցել են տրամաբանորեն, մաթեմատիկորեն, որ ձեր հետևությունը սխալ է, ձեր ողջ միտքը սխալ է, որ դուք ոչ մի իրավունք չունեք հեռացնելու ձեզ համընդհանուր օգտակար գործունեությունից միայն այն պատճառով, որ Ռուսաստանը նախորոշված երկրորդականություն է. եթե ձեզ ցույց է տրված, որ նեղ հորիզոնի փոխարեն ձեր առջև անսահմանություն է բացվելու, որ հայրենասիրության նեղ գաղափարի փոխարեն... | ||
+ | |||
+ | ― Է՜,― ձեռքը կամաց թափահարեց Կրաֆտը,― ախր ձեզ ասացի, որ այստեղ բանը հայրենասիրությունը չէ։ | ||
+ | |||
+ | ― Այստեղ, ըստ երևույթին, մի թյուրիմացություն կա,― հանկարծ խոսակցությանը խառնվեց Վասինը։― Սխալն այն է, որ Կրաֆտի մոտ ոչ միայն տրամաբանական հետևություն կա, այլ, այսպես ասած, հետևություն, որ վեր է ածվել զգացմունքի։ Ոչ բոլոր խառնվածքներն են միատեսակ. շատերի մոտ տրամաբանական հետևությունը երբեմն վեր է ածվում ուժեղագույն զգացմունքի, որը համակում է ողջ էությունը և ո-րը շատ դժվար է դուրս մղել կամ վերափոխել։ Որպեսզի ապաքինենք նման մարդուն, պետք է այդ դեպքում հենց ինքը զգացմունքը, փոխենք, որ հնարավոր է ոչ այլ կերպ, քան փոխարինել այն մի ուրիշ, հավասարազոր զգացմունքով։ Դա միշտ էլ դժվար է, իսկ շատ դեպքերում անհնարին։ | ||
+ | |||
+ | ― Սխալ է,― բղավեց բանավիճողը,― տրամաբանական հետևությունն արդեն ինքնըստինքյան քայքայում է նախապաշարմունքը։ Խելամիտ համոզմունքը ծնում է նույն զգացմունքը։ Միտքը ելնում է զգացմունքից և, իր հերթին, հաստատվելով մարդու մեջ, ձևակերպում է նորը։ | ||
+ | |||
+ | ― Մարդիկ շատ տարբեր են, ոմանք հեշտությամբ են փոխում զգացմունքները, մյուսները՝ դժվարությամբ,― կարծես վեճը շարունակել չուզենալով, պատասխանեց Վասինը. բայց ես հիացած էի նրա գաղափարով։ | ||
+ | |||
+ | ― Դա հենց այդպես է, ինչպես դուք ասացիք,― սառույցը կոտրելով և հանկարծ խոսել սկսելով, նրան դիմեցի ես։― Հենց մի զգացմունքի տեղը փոխարինելու համար պետք է մի ուրիշը դնել։ Չորս տարի առաջ Մոսկվայում մի գեներալ... Գիտեք, պարոնայք, ես նրան չէի ճանաչում, բայց... Միգուցե նա իսկապես չէր կարող ինքնըստինքյան հարգանք ներշնչել... Եվ դրան ավելացրած նաև այն փաստն էլ կարող էր անխելամիտ երևալ, բայց... Ի դեպ, մեռել էր նրա երեխան, այսինքն՝ իսկապես, երկու աղջնակները, մեկը մյուսի հետևից, քութեշից... Եվ ինչ, վիշտն այնպես էր նրան խոցել, որ շարունակ թախծում էր ու թախծում, ման էր գալիս, բայց հնարավոր չէր նրան նայել, բանն ավարտվեց նրանով, որ համարյա կես տարի հետո մեռավ։ Որ նա վշտից մեռավ, դա փաստ է։ Ուրեմն, ինչո՞վ կարելի էր նրան վերակենդանացնել։ Պատասխան. հավասարազոր զգացմունքով։ Նրան պետք էր, որ գերեզմանից հանեին այդ երկու աղջնակներին ու տային իրեն և վերջ, կամ դրա նման մի բան։ Նա էլ մեռավ։ Մինչդեռ նրան կարելի էր հրաշալի եզրակացություններ ներկայացնել, որ կյանքը լի է անակնկալներով, որ բոլորս մահկանացուներ ենք, կարելի էր օրացույցից վիճակագրական տվյալներ ներկայացնել, թե քանի երեխա է մեռնում քութեշից... նա պաշտոնաթող էր... | ||
+ | |||
+ | Շնչահեղձ լինելով ու շուրջս նայելով՝ ես կանգ առա։ | ||
+ | |||
+ | ― Դա բոլորովին ուրիշ բան է,― ասաց մեկը։ | ||
+ | |||
+ | ― Ձեր բերած փաստը, թեև համասեռ չէ տվյալ դեպքի հետ, բայց այնուամենայնիվ նման է ու բացատրում է այն,― դիմեց ինձ Վասինը։ | ||
+ | |||
+ | '''IV''' | ||
+ | |||
+ | Այստեղ ես պետք է խոստովանեմ, թե ինչու հիացա Վասինի «գաղափար-զգացմունք»-ի վերաբերյալ փաստարկով և միևնույն ժամանակ պետք է խոստովանեմ ահավոր մի խայտառակություն։ Այո, ես վախենում էի գնալ Դերգաչովի մոտ, թեև ոչ այն պատճառով, որ ենթադրում էր Եֆիմը։ Ես վախենում էի այն պատճառով, ինչ պատճառով դեռ Մոսկվայում էի նրանից վախենում։ Ես գիտեի, որ նրանք (այսինքն՝ նրանք կամ նրանց նման ուրիշները, դա միևնույն է) տրամախոսներ են և, թերևս, կջախջախեն «իմ գաղափարը»։ Ես հաստատապես վստահ էի ինձ վրա, որ իմ գաղափարը իրենց չեմ հայտնի և չեմ ասի. բայց նրանք (այսինքն՝ նորից նրանք կամ նրանց նմանները) իրենք կարող էին որևէ բան ասել ինձ, որից ես ինքս կհիասթափվեի իմ գաղափարից, առանց նույնիսկ բառ արտասանելու նրա մասին։ | ||
+ | |||
+ | «Իմ գաղափարում» հարցեր կային, որոնք ես չէի լուծել, բայց չէի ուզում, որ բացի ինձնից որևէ մեկը լուծեր դրանք։ Վերջին երկու տարվա ընթացքում ես դադարել էի գիրք կարդալ՝ վախենալով այնպիսի մի տեղի հանդիպել, որն իմ «գաղափարի» օգտին չէր և կարող էր ինձ ցնցել։ Եվ հանկարծ Վասինը միանգամից լուծում է խնդիրը և ամենաբարձր իմաստով ինձ հանգստացնում։ Եվ իսկապես, ինչի՞ց էի ես վախենում և ի՞նչ պիտի անեին ինձ նրանք՝ ինչ տեսակ դիալեկտիկայով ուզում է լինի։ Միգուցե, ես միակն էի այնտեղ, որ հասկացա, թե ինչ էր ասում Վասինը «գաղափար-զգացմունքի» մասին։ Բավական չէ հրաշալի գաղափարը հերքելը, պետք է փոխարինել այն հավասարազոր հրաշալի գաղափարով. թե չէ ես, ոչ մի դեպքում չուզենալով բաժանվել իմ զգացմունքից, կհերքեմ իմ սրտում հերքումը, թեկուզև բռնի ուժով, ինչ էլ որ նրանք ասելու լինեն։ Իսկ ի՞նչ կարող էին տալ ինձ նրանք հերքածի փոխարեն։ Եվ այդ պատճառով ես կարող էի ավելի քաջ լինել, ես պարտավոր էի ավելի խիզախ լինել։ Հիանալով Վասինով՝ ես ամոթ զգացի, իսկ ինձ անարժան մի մանուկ։ | ||
+ | |||
+ | Մի ամոթալի բան էլ այստեղ ստացվեց։ Ոչ թե իմ խելքով պարծենալու գարշելի զգացմունքը ստիպեց ինձ նրանց մոտ կոտրել սառույցը ու խոսել, այլև «վզով ընկնելու» ցանկությունը։ Այդ վզով ընկնելու ցանկությունը, որպեսզի ինձ որպես լավ ճանաչեն և սկսեն ինձ գրկել կամ դրա նման բաներ անել (մի խոսքով, խոզություն), ես իմ մեջ համարում եմ ամենազազրելին իմ բոլոր ամոթալի բաներից և դեռ շատ վաղուց էի դա կասկածում և պուճախին էի վերագրում, որում պահել էի ինձ այսքան տարի, թեև այդ մասին չեմ զղջում։ Ես գիտեի, որ մարդկանց մեջ որքան կարելի է, ինձ մռայլ պետք է պահեմ։ Յուրաքանչյուր այսպիսի խայտառակությունից հետո ինձ մխիթարում էր միայն այն, որ այնուամենայնիվ «գաղափարս» ինձ հետ է, առաջվա պես ծածուկ, և որ ես այն ուրիշներին չեմ հայտնել։ Սիրտս մարում էր, երբ պատկերացնում էի երբեմն, թե հենց որ գաղափարս որևէ մեկին հայտնեմ, հանկարծ ինձ էլ ոչինչ չի մնա, և ես նման կլինեմ բոլորին, միգուցե, նաև գաղափարիցս էլ կհրաժարվեմ, այդ պատճառով էլ պահում-պահպանում էի այն ու դատարկաբանությունից դողում։ Եվ ահա, Դերգաչովի մոտ հենց առաջին բախումին չդիմացա, ոչինչ չհայտնեցի, իհարկե, բայց անթույլատրելի կերպով դատարկաբանեցի, և խայտառակություն դուրս եկավ։ Հիշողությունը գարշելի է։ Ոչ, ես մարդկանց մեջ չպետք է ապրեմ, ես հիմա էլ եմ այդպես մտածում, քառասուն տարով կանխապես եմ ասում։ Իմ գաղափարը՝ պուճախն է։ | ||
+ | |||
+ | '''V''' | ||
+ | |||
+ | Հենց որ Վասինն ինձ գովեց, ես հանկարծ անզուսպ ցանկություն զգացի խոսելու։ | ||
+ | |||
+ | ― Իմ կարծիքով, ասեն մարդ իրավունք ունի իր զգացմունքներն ունենալու... Եթե ըստ համոզմունքի... այնպես, որ արդեն ոչ ոք չհանդիմանի նրան այդ զգացմունքների համար,― Վասինին դիմեցի ես։ Թեև այս բոլորը ես աշխույժ արտասանեցի, բայց կարծես ես այդ չէի և կարծես ուրիշ մեկի լեզուն էր իմ բերանում պտտվում։ | ||
+ | |||
+ | ― Իս-կա-պե՞ս,― խոսքիցս բռնեց ու ծաղրական ձիգ տվեց նույն այն ձայնը, որ ընդհատում էր Դերգաչովին և Կրաֆտի վրա բղավեց, թե նա գերմանացի է։ | ||
+ | |||
+ | Կատարյալ ոչնչություն համարելով նրան՝ ես դիմեցի ուսուցչին, կարծես սա էր ինձ վրա բղավել։ | ||
+ | |||
+ | ― Իմ համոզմունքն այն է, որ ես չեմ համարձակվի որևէ մեկին դատապարտելու,― դողում էի ես, արդեն գիտենալով, որ թռչելու եմ։ | ||
+ | |||
+ | ― Իսկ ինչո՞ւ այդքան գաղտնորեն,― նորից հնչեց ոչնչության ձայնը։ | ||
+ | |||
+ | ― Ամեն մարդ իր գաղափարն ունի,― դեմ առ դեմ ուսուցչին էի նայում, որն, ընդհակառակը, լռում էր ու ժպտալով ինձ նայում։ | ||
+ | |||
+ | ― Իսկ ձերը՞,― բղավեց ոչնչությունը։ | ||
+ | |||
+ | ― Պատմելը երկար կտևի... Իսկ մասամբ իմ գաղափարը հենց այն է, որ ինձ հանգիստ թողնեն։ Քանի դեռ երկու ռուբլի ունեմ, ուզում եմ մենակ ապրել, ոչ ոքից կախում չունենալ (մի անհանգստացեք, առարկությունները ես գիտեմ) և ոչինչ չանել, նույնիսկ մարդկության այն մեծագույն ապագայի համար, որի համար աշխատելու էին հրավիրում պարոն Կրաֆտին։ Անձնական ազատությունը, այսինքն իմ սեփական ազատությունը, առաջին գծի վրա է, իսկ դրանից դուրս ոչինչ չեմ ուզում իմանալ։ | ||
+ | |||
+ | Սխալս այն էր, որ ես բարկացա։ | ||
+ | |||
+ | ― Այսինքն՝ կուշտ կովի հանգստությո՞ւն եք քարոզում։ | ||
+ | |||
+ | ― Թող այդպես լինի։ Կովից չեն վիրավորվում։ Ես ոչ ոքի ոչինչ պարտք չեմ, ես հասարակությանը փող եմ վճարում գանձահասութային հարկերի ձևով այն բանի համար, որ ինձ չեն թալանել, չեն ծեծել, չեն սպանել, իսկ դրանից ավելի ոչ ոք ոչինչ ինձնից պահանջել չի համարձակվի։ Միգուցե ես անձամբ այլ գաղափարներ ունեմ և կցանկանամ ծառայել մարդկությանը, և կծառայեմ, և, միգուցե տասն անգամ ավելի կծառայեմ, քան բոլոր քարոզիչները, բայց թե ես ուզում եմ, որ ոչ ոք ''չհամարձակվի ինձնից պահանջել'' դա կամ ստիպել ինձ, ինչպես պարոն Կրաֆտին. իմ լիակատար ազատությունն է, եթե ես նույնիսկ մատս չշարժեմ։ Իսկ մարդկության նկատմամբ տածած սիրուց վազել ու բոլորի վզովն ընկնելն ու խանդաղատանքի արտասուքներ թափելը՝ միայն մոդա է։ Եվ ինչու պիտի ես անպայման սիրեմ մերձավորիս կամ ձեր այդ ապագա մարդկությանը, որ ես երբեք չեմ տեսնի, որն իմ մասին ոչինչ չի իմանա և որն իր հերթին մոխիր կդառնա առանց հետքի ու հիշողության (ժամանակն այստեղ ոչ մի նշանակություն չունի), երբ Երկիրն իր հերթին սառցե քար կդառնա և անօդ տարածության մեջ կսկսի թռչել նույնպիսի սառցե քարերի անսահման բազմության հետ, այսինքն՝ որից ավելի անիմաստ բան հնարավոր էլ չի պատկերացնել։ Ահա ձեր ուսմունքը։ Ասացեք, խնդրեմ, ինչո՞ւ պետք է ես անպայման ազնիվ լինեմ, առավել ևս եթե ամեն բան միայն մեկ րոպե է տևում։ | ||
+ | |||
+ | ― Վվ-ահ,― բղավեց ձայնը։ | ||
+ | |||
+ | Այս բոլորը ես կրակեցի՝ ջղային ու չարացած կտրելով բոլոր կապերը։ Ես գիտեի, որ փոսի մեջ եմ թռչում, բայց, առարկություններից վախենալով, շտապում էի։ Ես շատ լավ զգում էի, որ անկապ-անկապ շաղ եմ տալիս կարծես մաղի միջով, և տասը մտքի վրայով դեպի տասնմեկերորդն եմ թռչում, բայց ես շտապում էի նրանց համոզել ու վերահաղթել։ Դա այնքան կարևոր էր ինձ համար։ Ես երեք տարի պատրաստվում էի։ Բայց ուշագրավն այն էր, որ նրանք հանկարծ լռեցին, բոլորովին ոչինչ չէին խոսում՝ և բոլորը լսում էին։ Ես շարունակում էի ուսուցչին դիմել. | ||
+ | |||
+ | ― Հենց այդպես։ Մի չափազանց խելոք մարդ, իմիջիայլոց, ասում էր, թե ավելի դժվար բան չկա, քան պատասխանել «Ինչո՞ւ պետք է անպայման ազնվաբարո լինել» հարցին։ Գիտե՞ք ինչ, աշխարհում երեք տեսակ սրիկաներ կան. միամիտ սրիկաներ, այսինքն այնպիսիներ, որոնք համոզված են, թե իրենց սրիկայությունը բարձրագույն ազնվություն է, ամաչող սրիկաներ, այսինքն սրիկայությունից ամաչողներ, բայց անպայման մտադրությամբ այնուամենայնիվ այն ավարտել, և, վերջապես, ուղղակի սրիկաներ, այսինքն զտարյուն սրիկաներ։ Թույլ տվեք․ ես մի ընկեր ունեի Լամբերտ ազգանունով, որը դեռ տասնվեց տարեկան հասակում է ինձ ասել, թե երբ հարստանա, իր ամենամեծ հաճույքը կլինի հաց ու միս ուտեցնել շներին այն ժամանակ, երբ աղքատների երեխաները մեռնելիս կլինեն սովից. իսկ երբ նրանք վառելիք չեն ունենա, նա մի ամբողջ ցախատուն կգնի, կդարսի դաշտում ու կտաքացնի դաշտը, իսկ աղքատներին ոչ մի ցախ չի տա։ Ահա նրա զգացմունքները։ Ասացեք, ի՞նչ պետք է պատասխանեմ ես այդ զտարյուն սրիկային, եթե նա ինձ հարցնի. «Թե ինչու պիտի նա անպայման ազնիվ լինի»։ Եվ հատկապես այժմ, մեր ժամանակներում, որը դուք այդպես վերափոխել եք։ Որովհետև ավելի վատ, քան այժմ է, երբեք չի եղել։ Մեր հասարակության մեջ ոչինչ պարզ չէ, պարոնայք։ Ախր, դուք Աստծո գոյությունը հերքում եք, ոճրագործությունը հերքում եք, ուրեմն ի՞նչ խուլ, կույր, բութ քարացածություն կարող է ստիպել ինձ վարվել այսպես, եթե ինձ համար շահավետ է այլ կերպ։ Դուք ասում եք. «Խելամիտ վերաբերմունքը մարդկության նկատմամբ նույնպես իմ շահն է», իսկ եթե ես բոլոր այդ խելամտությունները, բոլոր այդ զորանոցներն ու զորաթևերը անմիտ եմ համարո՞ւմ։ Ինչ գործ ունեմ ես դրանց, նաև ապագայի հետ, եթե ես միայն մի անգամ եմ աշխարհում ապրում։ Թույլ տվեք, որ ինքս իմանամ, թե որն է իմ շահը, այդպես ավելի հետաքրքիր կլինի։ Իմ ի՜նչ գործն է, թե ինչ կլինի ձեր այդ մարդկությունը հազար տարի հետո, եթե դրա համար, ըստ ձեր օրենսգրքի, ոչ սեր, ոչ ապագա կյանք, ոչ ճանաչում իմ սխրանքի համար ինձ չի հասնում։ Ո՜չ, եթե այդպես է, ապա ես ամենաանքաղաքավարի կերպով կապրեմ ինքս ինձ համար, իսկ բոլոր մյուսները թեկուզ կործանվեն։ | ||
+ | |||
+ | ― Հոյակապ ցանկություն է։ | ||
+ | |||
+ | ― Ի դեպ, ես միշտ պատրաստ եմ միասին կործանվել։ | ||
+ | |||
+ | ― Է՛լ ավելի լավ (ճիշտ միևնույն ձայնն է)։ | ||
+ | |||
+ | Բոլոր մյուսները շարունակ լուռ են, բոլորն ինձ են նայում և ինձ ուսումնասիրում, բայց կամաց-կամաց սենյակի տարբեր ծայրերից քրքիջ սկսվեց, դեռ կամաց, բայց բոլորը ուղիղ երեսիս էին քրքջում։ Միայն Վա-սինն ու Կրաֆտը չէին քրքջում։ Սև այտմորուսներովն էլ էր քմծիծաղ տալիս. նա դեմ առ դեմ ինձ էր նայում ու լսում։ | ||
+ | |||
+ | ― Պարոնայք,― ամբողջ մարմնով դողում էի ես,― իմ գաղափարը ես ոչ մի դեպքում ձեզ չեմ հայտնի, բայց ձեզ, ընդհակառակը, հենց ձեր տեսակետից կհարցնեմ, մի կարծեք, թե իմ տեսակետից եմ հարցնում, որովհետև ես, միգուցե, հազար անգամ ավելի եմ մարդկությանը սիրում, քան դուք բոլորդ միասին վերցրած։ Ասացեք (և դուք հիմա արդեն անպայման պետք է պատասխանեք, դուք պարտավոր եք պատասխանել, քանի որ ծիծաղում եք), ասացեք, ինչո՞վ եք գայթակղելու ինձ, որ գամ ծեր հետևից։ Ասացեք, ինչո՞վ կապացուցեք դուք, որ ձեզ մոտ ավելի լավ է լինելու, որտե՞ղ եք թաքցնելու իմ անձի բողոքը ձեր զորանոցում։ Ես վաղուց էի ուզում ձեզ հանդիպել, պարոնայք։ Դուք զորանոց եք ունենալու, ընդհանուր բնակարաններ, stricte nécessaire<ref>Խիստ անհրաժեշտը (ֆրանս.)։</ref>, աթեիզմ և ընդհանուր կանայք առանց երեխաների, ահա ձեր վերջնւսկետը, ես ախր գիտեմ։ Եվ այս բոլորի դիմաց, միջնային շահի այն փոքրիկ մասի դիմաց, որ ինձ համար կապահովի ձեր բանականությունը, մի կտոր հացի ու ջերմության դիմաց, դուք վերցնում եք ինձնից իմ ողջ անհատականությունը։ Թույլ տվեք, խնդրեմ, այնտեղ կնոջս կփախցնեն, կզսպե՞ք դուք իմ անհատականությունը, որպեսզի չջնջխեմ հակառակորդիս գլուխը։ Դուք կասեք, որ այն ժամանակ ես ինքս էլ կխելոքանամ, բայց կինս ի՞նչ կասի այդքան խելամիտ ամուսնու մասին, եթե գոնե մի փոքր հարգում է իրեն։ Ախր, դա անբնական է, ամաչեցեք։ | ||
+ | |||
+ | ― Իսկ դուք կանանց գծով մասնագե՞տ եք,― հնչեց ոչնչության ձայնը չարախնդությամբ։ | ||
+ | |||
+ | Մի պահ գլխումս միտք ծագեց հարձակվել ու բռունցքներով ծեծել նրան։ Նա ցածրահասակ, շիկակարմիր մազերով ու պեպենոտ մեկն էր... սակայն գրողը տանի դրա արտաքինը։ | ||
+ | |||
+ | ― Հանգստացեք, ես դեռ երբեք կին չեմ ճանաչել,― առաջին անգամ դեպի նա շրջվելով՝ կտրեցի ես։ | ||
+ | |||
+ | ― Թանկարժեք հաղորդում է, որն ավելի քաղաքավարի կարող էր արվել՝ հաշվի առնելով կանանց ներկայությունը։ | ||
+ | |||
+ | Բայց հանկարծ բոլորը հոծ խմբով շարժվեցին, սկսեցին վերցնել իրենց գլխարկները և պատրաստվեցին հեռանալու, իհարկե, ոչ թե իմ պատճառով, այլ իրենց ժամն էր եկել, բայց այդ լռելյայն վերաբերմունքն իմ նկատմամբ ճնշեց, ամոթահար արեց ինձ։ Ես էլ վեր թռա։ | ||
+ | |||
+ | ― Սակայն թույլ տվեք իմանալ ձեր ազգանունը, դուք շարունակ ինձ էիք նայում,― ամենաստոր ժպիտով հանկարծ ինձ դիմեց ուսուցիչը։ | ||
+ | |||
+ | ― Դոլգոռուկի։ | ||
+ | |||
+ | ― Իշխա՞ն Դոլգոռուկի։ | ||
+ | |||
+ | ― Ոչ, ուղղակի Դոլգոռուկի, նախկին ճորտ Մակար Դոլգոռուկու և իմ նախկին տեր պարոն Վերսիլովի ապօրինի որդին։ Մի անհանգստացեք, պարոնայք, ես ամենևին էլ նրա համար չասացի, որ դուք իսկույն վզովս ընկնեք այդ պատճառով, և որ բոլորս միասին հորթերի պես ոռնանք խանդաղատանքից։ | ||
+ | |||
+ | Բարձր ու ամենաանպատկառ քրքիջ թնդաց միահամուռ, այնպես, որ դռան հետևում քնած երեխան արթնացավ ու լաց եղավ։ Ես դողում էի կատաղությունից։ Նրանք բոլորը սեղմում էին Դերգաչովի ձեռքը և դուրս էին գալիս առանց որևէ ուշադրություն դարձնելու ինձ վրա։ | ||
+ | |||
+ | ― Գնանք,― հրեց ինձ Կրաֆտը։ | ||
+ | |||
+ | Ես մոտեցա Դերգաչովին, ամբողջ ուժով սեղմեցի նրա ձեռքը և մի քանի անգամ ցնցեցի այն նույնպես ամբողջ ուժով։ | ||
+ | |||
+ | ― Ներեցեք, որ Կուդրյումովը (կարմրամազը) շարունակ նեղացնում էր ձեզ,― ասաց ինձ Դերգաչովը։ | ||
+ | |||
+ | Ես գնացի Կրաֆտի հետևից։ Ես ոչնչից չէի ամաչում։ | ||
+ | |||
+ | '''VI''' | ||
+ | |||
+ | Իհարկե, այսօրվա իմ և այն ժամանակվա իմ միջև անսահման տարբերություն կա։ | ||
+ | |||
+ | Շարունակելով «ոչնչից չամաչել», դեռ աստիճանների վրա, հետ ընկնելով Կրաֆտից, որպես երկրորդական մեկից, ես հասա Վասինին և ամենաբնական տեսքով, կարծես ոչինչ էլ չի պատահել, հարցրի. | ||
+ | |||
+ | ― Կարծեմ, դուք բարեհաճում եք ճանաչել հորս, այսինքն ուզում եմ ասել Վերսիլովին։ | ||
+ | |||
+ | ― Ես, իսկապես ասած, ծանոթ չեմ նրա հետ,― իսկույն պատասխանեց Վասինը (և առանց որևէ այն վիրավորական նրբանկատ քաղաքավարության, որով զինվում են նրբին վարվեցողության մարդիկ հենց նոր խայտառակված մարդու հետ խոսելիս),― բայց ինչ-որ չափով ճանաչում եմ. հանդիպել ու լսել եմ նրան։ | ||
+ | |||
+ | ― Եթե լսել եք, ուրեմն իհարկե ճանաչում եք, որովհետև դուք՝ դուք եք։ Ի՞նչ եք մտածում նրա մասին։ Ներեցեք փութկոտ հարցիս համար, բայց ինձ պետք է։ Հենց ինչ կմտածեիք ''դուք'', հատկապես ''ձեր'' կարծիքն է անհրաժեշտ։ | ||
+ | |||
+ | ― Շատ բան եք պահանջում ինձնից։ Ինձ թվում է, որ այդ մարդն ընդունակ է հսկայական խնդիրներ դնել իր առջև և, միգուցե, դրանք կատարել, բայց ոչ ոքի հաշիվ չի տալիս։ | ||
+ | |||
+ | ― Դա ճիշտ է, դա շատ ճիշտ է, նա շատ հպարտ մարդ է։ Բայց արդյո՞ք մաքուր մարդ է։ Լսեցեք, ի՞նչ եք կարծում դուք նրա կաթոլիկության մասին։ Սակայն, ես մոռացել եմ, որ դուք, միգուցե, չգիտեք... | ||
+ | |||
+ | Եթե ես այդքան հուզված չլինեի, անշուշտ, այդ հարցերով և այդքան անտեղի չէի կրակի մի մարդու վրա, որի հետ երբեք չեմ խոսել, այլ միայն լսել եմ նրա մասին։ Ինձ զարմացնում էր, որ Վասինը կարծես չէր նկատում իմ ցնորամտությունը։ | ||
+ | |||
+ | ― Ես մի բան լսել եմ նաև այդ մասին, բայց չգիտեմ որքանով կարող է ճշմարիտ լինել դա,― առաջվա պես հանգիստ ու անվրդով պատասխանեց նա։ | ||
+ | |||
+ | ― Ոչ մի չափով։ Ստում են նրա հասցեին։ Մի՞թե կարծում եք, թե նա կարող է Աստծուն հավատալ։ | ||
+ | |||
+ | ― Նա շատ հպարտ մարդ է, ինչպես ինքներդ հենց նոր ասացիք, իսկ շատ հպարտ մարդկանցից շատերը սիրում են հավատալ Աստծուն, հատկապես նրանք, որ մի փոքր արհամարհում են մարդկանց։ Ուժեղ մարդկանցից շատերը կարծես ինչ-որ բնական պահանջ ունեն մեկին, կամ մի բան գտնելու, որի առջև խոնարհվեն։ Ուժեղ մարդու համար երբեմն շատ դժվար է իր ուժին դիմանալը։ | ||
+ | |||
+ | ― Լսեցեք, դա չափազանց ճիշտ է, հավանաբար,― բղավեցի ես նորից։― Միայն թե ես կուզենայի հասկանալ... | ||
+ | |||
+ | ― Դրա պատճառը պարզ է. նրանք ընտրում են Աստծուն, որպեսզի չխոնարհվեն մարդկանց առաջ, անշուշտ, իրենք էլ չիմանալով, թե ինչպես է դա իրենց մեջ կատարվում. Աստծո առաջ խոնարհվելն այնքան էլ վիրավորական չէ։ Նրանցից չափազանց ջերմեռանդ հավատացյալներ, ավելի ճիշտ հավատալ ջերմորեն ցանկացողներ են դուրս գալիս, բայց ցանկությունը նրանք հավատի տեղ են ընդունում։ Այդպիսիներից, ի վերջո, հիասթափվածներն են առանձնապես շատ լինում։ Պարոն Վերսիլովի մեջ, կարծում եմ, բնավորության արտակարգ անկեղծ գծեր էլ կան։ Եվ ընդհանրապես նա ինձ հետաքրքրեց։ | ||
+ | |||
+ | ― Վասին,― բղավեցի ես,― դուք ինձ ուրախացնում եք։ Ես ձեր խելքի վրա չեմ զարմանում, այլ այն բանի, թե ինչպես կարող եք դուք ինձնից անսահմանորեն վեր կանգնած ու այնքա՜ն մաքուր մի մարդ, ինչպես կարող եք քայլել ինձ հետ և այդքան պարզ ու քաղաքավարի խոսել, կարծես ոչինչ էլ չի պատահել։ | ||
+ | |||
+ | Վասինը ժպտաց. | ||
+ | |||
+ | ― Արդեն չափազանց եք ինձ գովաբանում, իսկ այնտեղ պատահածի պատճառը միայն այն է, որ դուք չափազանց շատ եք սիրում վերացական խոսակցություններ վարել։ Հավանաբար մինչև այժմ շատ երկար եք լռել։ | ||
+ | |||
+ | ― Երեք տարի եմ լռել, երեք տարի պատրաստվել ես խոսելու... Ձեր աչքին, անշուշտ, չէի կարող հիմար երևալ, որովհետև ինքներդ չափազանց խելոք եք, թեև ինձնից հիմար իրեն պահելն անհնարին է, բայց սրիկա կարող էի։ | ||
+ | |||
+ | ― Սրիկա՞։ | ||
+ | |||
+ | ― Այո, անշուշտ։ Ասացե՛ք, ձեր մտքում ինձ չե՞ք արհամարհում, որ ասացի, թե Վերսիլովի ապօրինի զավակն եմ... և պարծեցա, թե ագարակի ճորտի որդին եմ։ | ||
+ | |||
+ | ― Դուք շատ եք ձեզ տանջում։ Եթե կարծում եք, թե վատ եք ասել, ապա բավական է, որ մյուս անգամ չասեք, առջևում դեռ հիսուն տարի ունեք։ | ||
+ | |||
+ | ― Օ՜, ես գիտեմ, որ չափազանց լռակյաց պետք է լինեմ մարդկանց հետ։ Բոլոր անբարոյականություններից ամենաստորը ուրիշների վզից կախվելն է. նոր ես դա նրանց ասացի, իսկ հիմա ինքս եմ ձեր վզից կախվում։ Բայց չէ՞ որ տարբերություն կա, կա՞։ Եթե դուք հասկացել եք այդ տարբերությունը, եթե ընդունակ եք եղել հասկանալու, ես օրհնում եմ այս րոպեն։ | ||
+ | |||
+ | Վասինը նորից ժպտաց։ | ||
+ | |||
+ | ― Եկեք ինձ մոտ, եթե կամենաք,― ասաց նա։― Ես հիմա աշխատանք ունեմ և զբաղված եմ, բայց դուք ինձ հաճույք կպատճառեք։ | ||
+ | |||
+ | ― Քիչ առաջ ես ձեր դեմքից այն եզրակացության եկա, որ դուք չափից դուրս հաստատակամ եք և անհաղորդ։ | ||
+ | |||
+ | ― Շատ հավանական է, որ այդպես է։ Անցյալ տարի Լուգայում ես ծանոթացել եմ ձեր քրոջ՝ Լիզավետա Մակարովնայի հետ... Կրաֆտը կանգ է առել և, կարծես թե ձեզ է սպասում, նա պետք է թեքվի։ | ||
+ | |||
+ | Ես ամուր սեղմեցի Վասինի ձեռքը և վազեցի-հասա Կրաֆտին, որը, մինչ ես խոսում էի Վասինի հետ, շարունակ գնում էր առջևից։ Մենք լուռ հասանք նրա բնակարանին։ Ես դեռ չէի ուզում և չէի կարող խոսել նրա հետ։ Կրաֆտի բնավորության մեջ ամենաուժեղ գծերից մեկը նրա նրբավարությունն էր։ | ||
+ | |||
+ | === Գլուխ չորրորդ === | ||
+ | |||
+ | '''I''' | ||
+ | |||
+ | Կրաֆտն առաջներում ինչ-որ տեղ ծառայում էր և միաժամանակ օգնում էր հանգուցյալ Անդրոնիկովին որոշ մասնավոր գործերի վարման հարցում, դրա համար վարձատրություն ստանալով նրանից, որոնցով իր ծառայությունից դուրս Անդրոնիկովը զբաղվում էր շարունակաբար։ Ինձ համար կարևոր էր արդեն այն, որ Կրաֆտին, Անդրոնիկովի հետ ունեցած առանձին մտերմության շնորհիվ, շատ բան կարող էր հայտնի լինել այն բոլորից, որ այնքան հետաքրքրում էր ինձ։ Բայց ես իմացել եմ Մարիա Իվանովնայից, Նիկոլայ Սեմյոնովիչի կնոջից, որի տանը գիմնազիա հաճախելիս ապրել եմ այնքան տարի, և որը Անդրոնիկովի հարազատ եղբոր դուստրն էր, սանուհին ու սիրելին, թե Կրաֆտին նույնիսկ «հանձնարարված է» մի բան հաղորդել ինձ։ Եվ արդեն մի ամբողջ ամիս ես նրան էի սպասում։ | ||
+ | |||
+ | Նա ապրում էր բոլորովին առանձին, երկսենյականոց փոքրիկ բնակարանում, իսկ ներկա պահին, հենց նոր վերադարձած լինելով, նույնիսկ աղախին չուներ։ Ճամպուկը թեև բաց էր, բայց իրերը տեղավորած չէին, այլ նետած էին աթոռներին, իսկ բազմոցի առջև, սեղանին, դարսված էին պայուսակ, ճամփորդական տուփ, ատրճանակ և այլն։ Ներս մտնելիս Կրաֆտը չափազանց մտազբաղ էր և, կարծես, բոլորովին մոռացել էր իմ մասին։ Միգուցե նա չէր էլ նկատել, որ ես չեմ խոսել իր հետ ճանապարհին։ Նա իսկույն սկսեց ինչ-որ բան փնտրել, բայց, հարևանցիորեն աչք գցելով հայելուն, կանգ առավ և մի ամբողջ րոպե սևեռուն զննեց իր դեմքը։ Ես թեև նկատեցի այդ հատկությունը (իսկ հետագայում ավելի մանրամասն բոլորը հիշեցի), բայց չափազանց շփոթված էի ու տխուր։ Ես ի վիճակի չէի կենտրոնանալու։ Մի պահ հանկարծ նույնիսկ ուզեցի վեր կենալ ու հեռանալ և այդպես ընդմիշտ թողնել բոլոր գործերը։ Եվ ի՞նչ էին իսկապես այդ բոլոր գործերը։ Արդյո՞ք միայն արհեստականորեն վրաս վերցրած հոգս չէին։ Ես հուսահատվում էի, որ եռանդս, միգուցե, ծախսում եմ անարժան ու չնչին բաների վրա՝ միայն դյուրազգացությունից դրդված, մինչդեռ առջևը եռանդագին խնդիր ունեի լուծելու։ Այնինչ լուրջ գործի անընդունակությունս պարզորոշ ուրվագծվում էր, և դրա հավաստումն էր Դերգաչովի տանը պատահածը։ | ||
+ | |||
+ | ― Կրաֆտ, դուք նրանց մոտ էլի՞ եք գնալու,― հանկարծ հարցրի ես նրան։ | ||
+ | |||
+ | Նա, կարծես լավ չհասկանալով ինձ, դանդաղ դեպի ինձ շրջվեց։ Ես նստեցի աթոռին։ | ||
+ | |||
+ | ― Ներեցեք նրանց,― հանկարծ ասաց Կրաֆտը։ | ||
+ | |||
+ | Ինձ, իհարկե, թվաց, թե դա ծաղր է, բայց, սևեռուն նրան նայելով, նրա դեմքին այնքան տարօրինակ և նույնիսկ զարմանալի միամտություն տեսա, որ նույնիսկ ինքս զարմացա, ինչպես է, որ նա այդքան լուրջ խնդրեց ինձ «ներել» նրանց։ Նա աթոռ բերեց ու նստեց իմ կողքին։ | ||
+ | |||
+ | ― Ինքս գիտեմ, որ ես, միգուցե, ամեն տեսակ ինքնասիրությունների մի խառնարան եմ,― սկսեցի ես,― բայց ներողություն չեմ խնդրում։ | ||
+ | |||
+ | ― Եվ մարդ էլ չկա, որից խնդրեք,― արտասանեց նա կամաց ու լուրջ։ Նա շարունակ կամաց ու շատ դանդաղ էր խոսում։ | ||
+ | |||
+ | ― Թող ես մեղավոր լինեմ ինքս իմ առջև... Ես սիրում եմ մեղավոր լինել իմ առջև... Կրաֆտ, ներեցեք, որ ես ստում եմ ձեզ մոտ։ Ասացեք, մի՞թե դուք էլ եք այդ խմբակում։ Ահա թե ինչ էի ուզում ձեզ հարցնել։ | ||
+ | |||
+ | ― Նրանք ոչ ուրիշներից խելոք են, ոչ էլ հիմար, նրանք բոլորի պես ցնորված են։ | ||
+ | |||
+ | ― Մի՞թե բոլորը ցնորված են,― ակամա հետաքրքրությամբ նրա կողմը շրջվեցի ես։ | ||
+ | |||
+ | ― Լավագույն մարդիկ այժմ բոլորն են ցնորված։ Լավ քեֆ է անում միայն միջակությունն ու ապաշնորհությունը... Սակայն այդ բոլորը չարժե։ | ||
+ | |||
+ | Խոսելիս նա մի տեսակ տարածության մեջ էր նայում, սկսում էր նախադասություններն ու ընդհատում։ Հատկապես զարմացնում էր ինչ֊որ մի հուսահատություն նրա ձայնում։ | ||
+ | |||
+ | ― Մի՞թե Վասինն էլ է նրանց հետ։ Վասինը խելք ունի, Վասինը բարոյական գաղափար ունի,― բղավեցի ես։ | ||
+ | |||
+ | ― Բարոյական գաղափարներ հիմա բոլորովին չկան, հանկարծ դուրս եկավ, որ ոչ մի հատ չկա և, որ գլխավորն է, տպավորությունն այնպես է, կարծես, երբեք էլ չեն եղել։ | ||
+ | |||
+ | ― Առաջ չկայի՞ն։ | ||
+ | |||
+ | ― Ավելի լավ է թողնենք դա,― բացահայտ հոգնությամբ արտասանեց նա։ | ||
+ | |||
+ | Ինձ հուզեց նրա վշտաբեկ լրջությունը։ Եսասիրությունիցս ամաչելով՝ ես սկսեցի ընդօրինակել նրա տրամադրությունը։ | ||
+ | |||
+ | ― Մեր ժամանակները,― մի-երկու րոպե լռելուց հետո, հայացքը շարունակ դատարկ տարածությանն ուղղած սկսեց նա,― մեր ժամանակները ոսկի միջինության ու անզգայության, չգիտության, ծուլության, կրքի, գործի անընդունակության և ամեն պատրաստ բանի պահանջի ժամանակներ են։ Ոչ ոք մտքերի մեջ չի խորանում, հազվագյուտ մարդ կարող է իր համար գաղափար քամել։ | ||
+ | |||
+ | Նա նորից ընդհատեց իր խոսքն ու որոշ ժամանակ լռեց, ես լսում էի։ | ||
+ | |||
+ | ― Հիմա անտառահատում են Ռուսաստանը, աղքատացնում հողը, տափաստան են դարձնում ու պատրաստում ղալմուխների համար։ Եթե հուսով լի մարդ հանդես գա ու մի ծառ տնկի, բոլորը կծաղրեն. «Մի՞թե դու այնքան կապրես, որ դրան մեծացած տեսնես»։ Իսկ մյուս կողմից բարի ցանկացողները խոսում են այն մասին, թե ինչ կլինի հազար տարի հետո։ Իրար կապող գաղափարը բոլորովին է անհետացել։ Բոլորը կարծես իջևանատանը լինեն ու վաղը պատրաստվում են հեռանալ Ռուսաստանից. բոլորն ապրում են միայն մտահոգված, որ իրենք բավարարված լինեն... | ||
+ | |||
+ | ― Թույլ տվեք, Կրաֆտ, դուք ասացիք. «Անհանգստանում են այն մասին, թե ինչ կլինի հազար տարի հետո»։ Իսկ ձեր հուսահատությունը... Ռուսաստանի ճակատագրի համար... Մի՞թե նույն տիպի մտահոգություն չէ։ | ||
+ | |||
+ | ― Դա... դա ամենակենսական հարցն է, որ կա հիմա,― գրգռված ասաց նա և արագ վերկացավ տեղից։ | ||
+ | |||
+ | ― Ախ, հա՜։ Ես բոլորովին մոռացա,― տարակուսած ինձ նայելով ու բոլորովին ուրիշ ձայնով հանկարծ ասաց նա,― ես ձեզ գործով կանչեցի, այնինչ... Աստված սիրեք, ներեցեք։ | ||
+ | |||
+ | Նա կարծես հանկարծ սթափվեց ինչ-որ երազից ու համարյա շփոթվեց, հետո սեղանին դրված պայուսակից մի նամակ հանեց ու մեկնեց ինձ։ | ||
+ | |||
+ | ― Ահա թե ինչ ունեմ ձեզ հանձնելու։ Սա որոշ կարևորություն ունեցող փաստաթուղթ է,― ամենագործնական տեսքով և ուշադրությամբ սկսեց նա։ | ||
+ | |||
+ | Դեռ երկար ժամանակ դրանից հետո, այս դեպքը հիշելիս ինձ զարմացնում էր նրա ընդունակությունը (իր համար այդպիսի մի ժամի այդքան սրտառուչ ուշադրությամբ վերաբերվել ուրիշի գործին, այդքան հանգիստ ու հաստատամտորեն պատմել այն։ | ||
+ | |||
+ | ― Սա հենց այն Ստոլբեևի նամակն է, որի մահից հետո նրա կտակի պատճառով Վերսիլովի գործը ծագեց Սոկոլսկի իշխանների հետ։ Գործն այդ այժմ վճռվում է դատարանում և, երևի, կվճռվի հօգուտ Վերսիլովի, օրենքը նրա կողմն է։ Մինչդեռ երկու տարի առաջ գրված այս մասնավոր նամակում, կտակողն ինքը շարադրում է իր իսկական կամքը կամ, ավելի ճիշտ, ցանկությունը և շարադրում է ավելի շուտ իշխանների, քան Վերսիլովի օգտին։ Համենայն դեպս, այն կետերը, որոնց վրա հենվում են Սոկոլսկի իշխանները կտակը վիճարկելիս, ուժեղ օժանդակություն են ստանում այս նամակում։ Վերսիլովի հակառակորդները շատ բան կտային այդ փաստաթղթերի համար, որը, թերևս, վճռական իրավաբանական նշանակություն չունի։ Ալեքսեյ Նիկանորովիչը (Անդրոնիկովը), որը Վերսիլովի գործով էր զբաղվում, այս նամակը պահում էր իր մոտ և մահից քիչ առաջ տվել էր ինձ «պահպանելու» հանձնարարությամբ․ միգուցե մահը կանխազգալով, վախենում էր իր թղթերի համար։ Այժմ Ալեքսեյ Նիկանորովիչի մտադրությունների մասին այս դեպքում դատել չեմ ուզում և, խոստովանում եմ, նրա մահից հետո որոշ ճնշող անվճռականություն էր ինձ պաշարել. ի՞նչ անեմ այս փաստաթուղթը, հատկապես նկատի ունենալով այս գործի մոտալուտ վճիռը դատարանում։ Բայց Մարիա Իվանովնան, որին Ալեքսեյ Նիկանորովիչը կյանքի օրոք, կարծեմ, շատ էր վստահում, դուրս բերեց ինձ դժվար կացությունից, նա ինձ գրեց երեք շաբաթ առաջ, վճռականորեն, որ ես փաստաթուղթը հանձնեմ հենց ձեզ, և որ դա, ''կարծեմ'' (նրա արտահայտությամբ) կհամընկներ նաև Անդրոնիկովի կամքին։ Այսպիսով, ահա փաստաթուղթը, և ես շատ ուրախ եմ, որ վերջապես կարող եմ այն հանձնել ձեզ։ | ||
+ | |||
+ | ― Լսեցեք,― այսպիսի անսպասելի նորությունից շվարած ասացի ես,― իսկ ես հիմա ի՞նչ պիտի անեմ այդ նամակը։ Ինչպե՞ս վարվեմ։ | ||
+ | |||
+ | ― Դա արդեն ձեր կամքն է։ | ||
+ | |||
+ | ― Անհնարին է, ես սոսկալի կաշկանդված եմ, ինքներդ դատեք։ Վերսիլովն այնպե՜ս էր սպասում այդ ժառանգությանը... և, գիտե՞ք, առանց այդ օգնության նա կկործանվի, և հանկարծ գոյություն ունի այդպիսի մի փաստաթուղթ։ | ||
+ | |||
+ | ― Այն գոյություն ունի միայն այստեղ, այս սենյակում։ | ||
+ | |||
+ | ― Մի՞թե այդպես է,― ուշադիր նրան նայեցի ես։ | ||
+ | |||
+ | ― Եթե այս դեպքում դուք չեք գտնում, թե ինչպես վարվեք, էլ ի՞նչ խորհուրդ կարող եմ ձեզ տալ։ | ||
+ | |||
+ | ― Բայց իշխան Սոկոլսկուն էլ հանձնել չեմ կարող, ես կսպանեմ Վերսիլովի բոլոր հույսերը և, բացի այդ, դավաճան դուրս կգամ նրա նկատմամբ... Մյուս կողմից, Վերսիլովին հաձնելով, ես աղքատության գիրկն եմ նետում անմեղներին, իսկ Վերսիլովին, այնուամենայնիվ, անելանելի դրության մեջ դնում․ նրան մնում է կամ հրաժարվել ժառանգությունից, կամ գող դառնալ։ | ||
+ | |||
+ | ― Դուք շատ եք չափազանցնում գործի նշանակությունը։ | ||
+ | |||
+ | ― Ասացեք ինձ մի բան, արդյո՞ք այս փաստաթուղթը վճռական, վերջնական բնույթ ունի։ | ||
+ | |||
+ | ― Ոչ, չունի։ Ես մեծ իրավաբան չեմ։ Հակառակ կողմի փաստաբանը, անշուշտ, կիմանար, թե ինչպես օգտվի այս փաստաթղթից և նրանից ամբողջ օգուտը կքաղեր, բայց Ալեքսեյ Նիկանորովիչը հաստատապես գտնում էր, որ այս նամակը, ներկայացնելու դեպքում, առանձին իրավաբանական նշանակություն չէր ունենա, այնպես որ Վերսիլովի գործն այնուամենայնիվ կարող էր շահել։ Ավելի շուտ այս փաստաթուղթը, այսպես ասած, խղճի գործ է ներկայացնում... | ||
+ | |||
+ | ― Հենց դա էլ ամենակարևորն է,― ընդհատեցի նրան ես,― հենց այդ պատճառով էլ Վերսիլովը անելանելի դրության մեջ կլինի։ | ||
+ | |||
+ | ― Սակայն նա կարող է ոչնչացնել փաստաթուղթը և այն ժամանակ, ընդհակառակը, ամեն տեսակ վտանգից արդեն իրեն կազատի։ | ||
+ | |||
+ | ― Դուք առանձին հիմք ունե՞ք նրա մասին այդպես մտածելու, Կրաֆտ։ Ահա թե ինչ եմ ուզում իմանալ ես, հենց դրա համար էլ եկել եմ ձեզ մոտ։ | ||
+ | |||
+ | ― Կարծում եմ, որ յուրաքանչյուր ոք, նրա տեղը լինելով, այդպես կվարվեր։ | ||
+ | |||
+ | ― Դուք ինքնե՞րդ էլ այդպես կվարվեիք։ | ||
+ | |||
+ | ― Ես ժառանգություն չեմ ստանում և այդ պատճառով իմ մասին չգիտեմ։ | ||
+ | |||
+ | ― Դե լավ,― նամակը գրպանս խոթելով՝ ասացի ես։ Հիմա այդ գործն առայժմ ավարտված է։ Լսեցեք, Կրաֆտ։ Մարիա Իվանովնան, հավատացնում եմ ձեզ, որը շատ բան է ինձ հաղորդել, ասել է ինձ, որ դուք և միայն ու միայն դուք կարող եք պատմել ճշմարտությունը Էմսում տարի ու կես առաջ Վերսիլովի ու Ախմակովների միջև կատարվածի մասին։ Ես ձեզ ինչպես արևի էի սպասում, որը լուսավորելու է ամեն ինչ ինձ համար։ Դուք չգիտեք իմ դրությունը, Կրաֆտ։ Աղաչում եմ ձեզ, ասեք ողջ ճշմարտությունը։ Ես հենց ուզում եմ իմանալ, թե ինչ մարդ է նա, իսկ հիմա, հիմա ավելի քան երբևէ դա պետք է։ | ||
+ | |||
+ | ― Ես զարմանում եմ, ինչու Մարիա Իվանովնան ինքը չի հաղորդել ձեզ ամեն բան, նա կարող է բոլորը լսած լինել հանգուցյալ Անդրոնիկովից և, անշուշտ, լսել է և գիտե, միգուցե, ինձնից էլ շատ։ | ||
+ | |||
+ | ― Այդ գործում Անդրոնիկովն ինքը շփոթվում էր, այդպես է ասում Մարիա Իվանովնան։ Այդ գործը, թվում է, թե ոչ ոք չի կարող պարզաբանել։ Այստեղ սատանան անգամ ոտքը կկոտրի։ Իսկ ես գիտեմ, որ դուք ինքներդ այն ժամանակ եղել եք Էմսում... | ||
+ | |||
+ | ― Բոլոր դեպքերին ես չեմ հասցրել ներկա լինել, բայց ինչ որ գիտեմ, թերևս, սիրով կպատմեմ, միայն թե, արդյո՞ք, կբավարարեմ ձեզ։ | ||
+ | |||
+ | '''II''' | ||
+ | |||
+ | Բառացի պատմությունը այստեղ չեմ բերում, այլ միայն նրա համառոտ էությունը։ | ||
+ | |||
+ | Տարի ու կես առաջ Վերսիլովը, ծեր իշխան Սոկոլսկու միջոցով Ախմակովների ընտանիքի բարեկամը դառնալով (այն ժամանակ բոլորը արտասահմանում՝ Էմսում էին գտնվում), խոր տպավորություն էր թողել, նախ, հենց իր Ախմակովի վրա, որը գեներալ էր և ոչ այնքան ծեր մարդ, բայց երեք տարվա ամուսնության ընթացքում թղթախաղում տանուլ էր տվել իր կնոջ՝ Կատերինա Իվանովնայի ամբողջ հարուստ օժիտը և անզուսպ կյանքի հետևանքով արդեն կաթված էր ստացել։ Դրանից նա ուշքի էր եկել և ապաքինվում էր արտասահմանում, իսկ Էմսում ապրում էր հանուն իր առաջին ամուսնությունից ունեցած դստեր։ Սա տասնյոթամյա հիվանդոտ մի աղջիկ էր, որ տառապում էր բարակացավով և, ասում են, օժտված էր արտակարգ գեղեցկությամբ և, միաժամանակ, նաև երևակայությամբ։ Օժիտ չուներ, հույս էին դրել, ըստ սովորության, ծեր իշխանի վրա։ Ասում են, Կատերինա Նիկոլաևնան բարի խորթ մայր էր։ Բայց աղջիկը, չգիտես ինչու, առանձնապես կապվել էր Վերսիլովի հետ։ Այն ժամանակ նա, Կրաֆտի արտահայտությամբ «ինչ-որ մոլի մի բան» էր քարոզում, ինչ-որ նոր կյանք, ըստ Անդրոնիկովի տարօրինակ, գուցեև ծաղրական արտահայտության, «բարձր իմաստի կրոնական տրամադրության էր», որի մասին հաղորդել էին ինձ։ Բայց ուշագրավ է, որ շուտով նրան բոլորը ատեցին։ Գեներալը նույնիսկ վախենում էր նրանից. Կրաֆտն ամենևին չի հերքում այն լուրը, որ Վերսիլովը հասցրել է հիվանդ ամուսնու ուղեղում հաստատել այն միտքը, թե Կատերինա Նիկոլաևնան անտարբեր չէ երիտասարդ իշխան Սոկոլսկու նկատմամբ (որն այն ժամանակ Էմսից Փարիզ էր գնացել)։ Եվ դա արել է ոչ թե ուղղակի, այլ «ըստ իր սովորության» չարախոսությամբ, զրպարտությամբ և այլևայլ ծուռումուռ ճանապարհներով, «որի մեծագույն վարպետն էր նա», ինչպես արտահայտվեց Կրաֆտը։ Իսկ ընդհանրապես կասեմ, որ Կրաֆտը նրան համարում էր և ուզում էր համարել, ավելի շուտ խարդախ և ի բնե խառնակիչ, քան իսկապես ինչ-որ բարձրագույն կամ գոնե ինքնօրինակ բանով տոգորված մարդ։ Իսկ ես Կրաֆտից անկախ գիտեի, որ Վերսիլովը, սկզբում արտակարգ ազդեցություն ունենալով Կատերինա Նիկոլաևնայի վրա, կամաց-կամաց հասել էր հարաբերությունների խզման։ Ինչում էր կայանում այդ ամբողջ խաղը, ես Կրաֆտից էլ չկարողացա իմանալ, բայց փոխադարձ ատելության գոյությունը, որ ծագել էր նրանց միջև բարեկամությունից հետո, բոլորն էին հաստատում։ Հետո մի տարօրինակ իրադարձություն էլ էր տեղի ունեցել. Կատերինա Իվանովնայի հիվանդոտ խորթ դուտրը, ըստ երևույթին, սիրահարվել էր Վերսիլովին, կամ նրա ինչ-որ հատկությունից ազդվել, կամ նրա խոսակցությունից բոցավառվել կամ մի ուրիշ բան, որի մասին ես ոչինչ չգիտեմ, բայց հայտնի է, որ Վերսիլովը մի ժամանակ ամբողջ օրեր էր անցկացնում այդ աղջկա կողքին։ Վերջացել էր նրանով, որ օրիորդը հանկարծ հայտնել էր հորը, թե ուզում է ամուսնանալ Վերսիլովի հետ։ Որ իսկապես այդպես էր եղել, բոլորն են հաստատում և Կրաֆտը, և Անդրոնիկովը, և Մարիա Իվանովնան, և նույնիսկ մի անգամ իմ ներկայությամբ այդ մասին բերնից մի բան թռցրեց Տատյանա Պավլովնան։ Պնդում էին նաև, որ ոչ միայն Վերսիլովն ինքն էլ էր ուզում, այլ նույնիսկ համառորեն ձգտում էր աղջկա հետ այդ ամուսնությանը և որ այդ երկու տարատեսակ էակների՝ ծերի ու մանկահասակի համաձայնությունը երկուստեք է եղել։ Բայց հորն այդ միտքը վախեցրել էր. նա հետզհետե սառելով Կատերինա Նիկոլաևնայի նկատմամբ, որին առաջ շատ էր սիրում, սկսել էր, հատկապես կաթվածից հետո, պաշտել իր դստերը։ Սակայն այդպիսի ամուսնության հնարավորության ամենակատարի հակառակորդը հենց ինքը Կատերինա Նիկոլաևնան դուրս եկավ։ Տեղի ունեցան չափազանց շատ ընտանեկան ինչ-որ գաղտնի, արտակարգ տհաճ բախումներ, վեճեր, դառնություններ, մի խոսքով ամեն տեսակ գարշանքներ։ Վերջապես հայրը, տեսնելով սիրահարված ու Վերսիլովի կողմից «մոլեռանդացված» (Կրաֆտի արտահայտությամբ) աղջկա համառությունը, սկսեց տեղի տալ։ Բայց Կատերինա Նիկոլաևնան անողոք ատելությամբ շարունակում էր ըմբոստանալ։ Եվ հենց այստեղ էլ սկսվում է խառնաշփոթը, որից ոչ ոք ոչինչ չի հասկանում։ Սակայն ահա Կրաֆտի տվյալների հիման վրա կատարած ուղղակի կռահումը, բայց, այնուամենայնիվ, միայն կռահումը։ | ||
+ | |||
+ | Վերսիլովն, իբր, հասցրել էր ''իր ձևով'', նրբորեն և անդիմադրելիորեն, ներշնչել դեռատի աղջկան, որ Կատերինա Նիկոլաևնան այն պատճառով չի համաձայնում իրենց ամուսնությանը, որ ինքն է սիրահարված Վերսիլովին և արդեն վաղուց տանջում է իր խանդով, հետապնդում, խարդավանում է, նրան արդեն խոստովանել է իր սերը և հիմա պատրաստ է վառել նրան, որովհետև նա ուրիշին է սիրել, մի խոսքով, դրա նման մի բան։ Ամենավատն այստեղ այն է, որ նա, իբր, այդ մասին «ակնարկել է» նաև հորը, «անհավատարիմ կնոջ ամուսնուն, բացատրելով, որ իշխանը միայն զվարճալիք է եղել նրա համար։ Հասկանալի է, որ ընտանիքում մի կատարյալ դժոխք է սկսվել։ Ուրիշ տարբերակներով, Կատերինա Նիկոլաևնան սոսկալի սիրում էր իր խորթ աղջկան և հիմա, զրպարտված լինելով նրա առաջ, հուսահատված էր, էլ չենք խոսում հիվանդ ամուսնու հետ հարաբերությունների մասին։ Եվ ի՞նչ, սրա կողքին գոյություն ունի մի ուրիշ տարբերակ, որին, ի ցավ ինձ, միանգամայն հավատում էր և Կրաֆտը, և որին հավատում էի նաև ինքս (այդ բոլորի մասին ես արդեն լսել էի)։ Պնդում էին (Անդրոնիկովն, ասում են, լսել է հենց Կատերինա Նիկոլաևնայից), որ ընդհակառակը, Վերսիլովը դեռ առաջներում, այսինքն՝ մինչև երիտասարդ օրիորդի նկատմամբ զգացմունքներ տածելը, իր սերն է առաջարկել Կատերինա Նիկոլաևնային. որ սա, նրա բարեկամուհին լինելով, և որոշ ժամանակ նույնիսկ նրանով խանդավառված լինելով, սակայն շարունակաբար չհավատալով ու հակաճառելով նրան, Վերսիլովի այս խոստովանությունն ընդունել է արտակարգ ատելությամբ և թունոտ ծաղրել է նրան։ Իսկ դուրս է արել Վերսիլովին իր մոտից փաստորեն այն պատճառով, որ սա ուղղակի առաջարկել է նրան իր կինը դառնալ, հաշվի առնելով ամուսնու ենթադրվող երկրորդ մոտալուտ կաթվածը։ Այսպիսով, Կատերինա Նիկոլաևնան պետք է մի առանձին ատելություն զգար Վերսիլովի նկատմամբ, տեսնելով հետագայում, թե ինչպես է նա արդեն այդքան բացեիբաց իր խորթ դստեր ձեռքը փնտրում։ Այս բոլորն ինձ հաղորդելիս Մոսկվայում, Մարիա Իվանովնան հավատում էր և՛ այս, և՛ այն տարբերակին, այսինքն բոլորին միասին, նա հենց պնդում էր, որ այս բոլորը կարող էր տեղի ունենալ միաժամանակ, որ սա la haine dans l’amour<ref>Սիրո մեջ ատելություն (ֆրանս.)։</ref>-ի երկուստեք վիրավորված սիրային հպարտության պես մի բան է, և այլն, և այլն։ Մի խոսքով, ինչ-որ նրբագույն ռոմանտիկ խառնաշփոթի պես մի բան, որն արժանի չէ յուրաքանչյուր լրջախոհ և առողջամիտ մարդու ուշադրության, և որին խառնված է նաև ստորություն։ Բայց Մարիա Իվանովնան ինքն էլ մանուկ հասակից տոգորված էր վեպերով և կարդում էր դրանք օր ու գիշեր, չնայած իր հրաշալի բնավորությանը։ Ի վերջո հանդես եկավ Վերսիլովի բացահայտ ստորությունը, ստախոսությունն ու ինտրիգները, սև ու գարշելի մի բան, առավել ևս, որ բանն իսկապես ողբերգությամբ ավարտվեց, խեղճ, հուզավառ աղջիկը թունավորվեց, ասում են, ֆոսֆորի լուցկիներով, ի դեպ, ես մինչև այժմ էլ չգիտեմ, արդյոք ճի՞շտ է այդ վերջին լուրը, համենայն դեպս այն ամեն կերպ աշխատեցին կոծկել։ Օրիորդը ընդամենը երկու շաբաթ հիվանդ պառկեց ու վախճանվեց։ Այսպիսով, լուցկիները կասկածի տակ մնացին, թեև Կրաֆտը դրան էլ էր հաստատ հավատում։ Դրանից հետո շուտով վախճանվեց նաև օրիորդի հայրը, ասում են, վշտից, որը և հարուցել էր երկրորդ կաթվածը, սակայն ոչ ավելի վաղ, քան երեք ամսից։ Բայց օրիորդի թաղումից հետո Փարիզից Էմս վերադարձած երիտասարդ իշխան Սոկոլսկին հասարակավ ապտակել էր Վերսիլովին զբոսայգում, և սա մարտահրավերով չէր պատասխանել նրան, ընդհակառակը, հենց մյուս օրը զբոսավայր էր ներկայացել, կարծես ոչինչ էլ չէր պատահել։ Հենց այստեղ էլ բոլորը երես էին դարձրել նրանից, և Պետերբուրգում նույնպես։ Վերսիլովը թեև շարունակել էր որոշ ծանոթություններ, բայց բոլորովին այլ շրջաններում։ Նրա բարձրաշխարհիկ բոլոր ծանոթները մեղադրեցին նրան, թեև ի դեպ, շատ քչերը գիտեին բոլոր մանրամասնությունները, միայն որոշ բան գիտեին երիտասարդ օրիորդի ռոմանտիկ մահվան և ապտակի մասին։ Հնարավորին չափ լիակատար տեղեկություններ ունեին միայն երկու-երեք հոգի, ամենից ավելի գիտեր հանգուցյալ Անդրոնիկովը, որն արդեն վաղուց մի դեպքի կապակցությամբ գործնական հարաբերություններ ուներ Ախմակովների և հատկապես Կատերինա Նիկոլաևայի հետ։ Բայց նա այդ բոլորը գաղտնիք էր պահում նույնիսկ իր ընտանիքից և միայն մի որոշ բան հայտնել էր Կրաֆտին ու Մարիա Իվանովնային, այն էլ անհրաժեշտությունից դրդված։ | ||
+ | |||
+ | ― Հիմա գլխավորն այստեղ մի փաստաթուղթ է,― ավարտեց Կրաֆտը,― որից սոսկալի վախենում է տիկին Ախմակովան։ | ||
+ | |||
+ | Եվ ահա թե ինչ հաղորդեց նա նաև այդ մասին։ | ||
+ | |||
+ | Կատերինա Նիկոլաևնան, երբ հայրը՝ ծեր իշխանը, արտասահմանում արդեն ապաքինվում էր իր նոպայից, անզգուշություն էր ունեցել խիստ գաղտնի մի չափազանց վարկաբեկիչ նամակ գրելու Անդրոնիկովին (Կատերինա Նիկոլաևնան միանգամայն վստահում էր նրան)։ Այն ժամանակ ապաքինվող իշխանի բնավորության մեջ, ասում են, իսկապես փող ծախսելու, համարյա շաղ տալու հակում է ի հայտ եկել, արտասահմանում նա սկսել է միանգամայն անհարկավոր, բայց արժեքավոր իրեր գեղանկարներ, վազեր գնել, մեծ-մեծ գումարներ, Աստված գիտե, թե ինչին, նույնիսկ այնտեղի տարբեր հիմնարկություններին տալ ու նվիրաբերել։ Հսկայական մի գումարով քիչ մնաց, որ ռուս բարձրաշխարհիկ մսխող մեկից առանց տեսնելու քայքայված ու դատավեճերով ծանրաբեռնված կալվածք գնի, ի վերջո, կարծես, իսկապես սկսեց ամուսնության մասին երագել։ Եվ ահա, այս բոլորի հետևանքով Կատերինա Նիկոլաևնան, որ հոր կողքից չէր հեռանում նրա հիվանդության ժամանակ, Անդրոնիկովին, որպես իրավաբանի ու «հին բարեկամի» ուղղել էր մի հարց. «Արդյոք հնարավոր կլինի, ըստ օրենքի, իշխանին խնամակալության կարոտ կամ անիրավունակի պես մի բան հայտարարել, և եթե այո, ապա ինչպես հարմար կլինի այդ անել առանց աղմուկի, որպեսզի ոչ ոք չկարողանա մեղադրել իրեն և որպեսզի միաժամանակ խնայվեն հոր զգացմունքները և այլն, և այլն»։ Անդրոնիկովն, ասում են. հենց այն ժամանակ խելքի է բերել նրան ու խորհուրդ չի տվել այդպես վարվել, իսկ հետագայում, երբ իշխանը միանգամայն առողջացել էր, այլևս հնարավոր չէր վերադառնալ այդ մտքին, բայց նամակը Անդրոնիկովի մոտ մնաց։ Եվ ահա մեռնում է Անդրոնիկովը։ Կատերինա Նիկոլաևնան իսկույն հիշում է նամակի մասին, եթե այն հայտնաբերվեր հանգուցյալի թղթերի մեջ և ընկներ ծեր իշխանի ձեռքը, սա անկասկած ընդմիշտ դուրս կաներ, կզրկեր ժառանգությունից և իր կյանքի օրոք ոչ մի կոպեկ չէր տա նրան։ Այն միտքը, որ հարազատ դուստրը չի հավատում իր խելամտությանը և նույնիսկ ուզեցել է խելագար հայտարարել իրեն, գազան կդարձներ այս գառնուկին։ Իսկ դուստրը, այրիանալով, խաղամոլ ամուսնու շնորհիվ առանց ապրուստի որևէ միջոցի էր մնացել ու հույսը միայն հոր վրա էր դրել, նա մեծ հույս ուներ, որ նոր օժիտ կստանա հորից, նույնքան հարուստ, որքան առաջինն էր։ | ||
+ | |||
+ | Այդ նամակի ճակատագրի մասին Կրաֆտը շատ քիչ բան գիտեր, բայց նկատեց, որ Անդրոնիկովը «երբեք չէր պատռում պետքական թղթերը» և, բացի այդ, թեև լայն մտքի տեր, այլ նաև «լայն խղճի» տեր մարդ էր։ Ես նույնիսկ զարմացա այն ժամանակ Անդրոնիկովին այնքան սիրող ու հարգող Կրաֆտի հայացքի այդքան արտակարգ ինքնուրույնության վրա։ Բայց Կրաֆտը այնուամենայնիվ համոզված էր, որ վարկաբեկիչ փաստաթուղթն, իբր, ընկել է Վերսիլովի ձեռքը՝ Անդրոնիկովի այրու ու դուստրերի հետ նրա ունեցած մտերմության շնորհիվ, արդեն հայտնի էր, որ նրանք իսկույն և պատրաստակամությամբ Վերսիլովին էին տրամադրել հանգուցյալից հետո մնացած բոլոր թղթերը։ Նա գիտեր նաև, որ Կատերինա Նիկոլաևնային էլ արդեն հայտնի է, թե նամակը Վերսիլովի մոտ է և թե նա հենց դրանից էլ վախենում է, կարծելով, թե Վերսիլովը նամակը ձեռքին իսկույն կգնա ծեր իշխանի մոտ, թե վերադառնալով արտասահմանից, Կատերինա Նիկոլաևնան արդեն փնտրել է նամակը Պետերբուրգում, եղել է Անդրոնիկովների մոտ և հիմա շարունակում է որոնել, քանի որ նա, այնուամենայնիվ, դեռ հույս ուներ, թե նամակը, միգուցե, Վերսիլովի մոտ չէ և, ի վերջո, թե նա Մոսկվա էլ գնացել է միմիայն այս նույն նպատակով և այնտեղ աղաչել է Մարիա Իվանովնային փնտրել այն թղթերի մեջ, որոնք պահպանվել են նրա մոտ։ Մարիա Իվանովնայի գոյության ու նրա հարաբերությունների մասին հանգուցյալ Անդրոնիկովի նկատմամբ նա իմացել է բոլորովին վերջերս, արդեն վերադառնալով Պետերբուրգ։ | ||
+ | |||
+ | ― Դուք կարծում եք, թե նա չի՞ գտել նամակը Մարիա Իվանովնայի մոտ,― ուրիշ բան մտածելով՝ հարցրի ես։ | ||
+ | |||
+ | ― Եթե Մարիա Իվանովնան գաղտնիքը չի հայտնել նույնիսկ ձեզ, ապա, միգուցե, նրա մոտ ոչինչ էլ չկա։ | ||
+ | |||
+ | ― Ուրեմն, դուք կարծում եք, որ փաստաթուղթը Վերսիլովի մո՞տ է։ | ||
+ | |||
+ | ― Դա ամենահավանականն է։ Սակայն չգիտեմ, ամեն բան կարող է լինել,― նկատելի հոգնածությամբ արտասանեց նա։ | ||
+ | |||
+ | Ես հարցուփորձս դադարեցրի, և ի՞նչ իմաստ ուներ շարունակելը։ Չնայած ողջ այս անվայել խառնաշփոթին, ամենագլխավորն ինձ համար պարզվեց, այն ամենը, ինչից ես վախենում էի, հաստատվեց։ | ||
+ | |||
+ | ― Այս բոլորը կարծես երազ ու զառանցանք լինի,― խոր վշտով ասացի ես ու գլխարկս վերցրի։ | ||
+ | |||
+ | ― Ձեզ համար շա՞տ թանկ է այդ մարդը,― ասաց Կրաֆտը նկատելի և ուժգին կարեկցանքով, որ ես կարդացի նրա դեմքին այդ պահին։ | ||
+ | |||
+ | ― Ես հենց այդպես էլ կանխազգում էի,― ասացի ես,― որ ձեզնից, այնուամենայնիվ, ամեն բան լիովին չեմ իմանա։ Միակ հույսը մնում է Ախմակովան՝ հենց նրա վրա էլ հույս ունեի։ Միգուցե գնամ նրա մոտ, գուցեև չգնամ։ | ||
+ | |||
+ | Կրաֆտը որոշ տարակուսանքով ինձ նայեց։ | ||
+ | |||
+ | ― Մնաք բարով, Կրաֆտ։ Ի՞նչ կարիք կա խցկվելու մարդկանց մեջ, որոնք ձեզ չեն ուզում։ Ավելի լավ չէ՞ բոլոր կապերը խզել, հը՞։ | ||
+ | |||
+ | ― Իսկ հետո ո՞ւր,― մի տեսակ խիստ ու հայացքը գետնին հառած հարցրեց նա։ | ||
+ | |||
+ | ― Ինքդ քո մեջ, ինքդ քո մեջ։ Ամեն բան խզել և ամփոփվել ինքդ քո մեջ։ | ||
+ | |||
+ | ― Ամե՞րիկա։ | ||
+ | |||
+ | ― Ամե՛րիկա։ Քո մեջ, միայն ինքդ քո մեջ։ Ահա թե որն է «իմ գաղափարը», Կրաֆտ,― ասացի ես ոգևորված։ | ||
+ | |||
+ | Նա մի տեսակ հետաքրքրությամբ ինձ նայեց։ | ||
+ | |||
+ | ― Իսկ դուք ունե՞ք այդ տեղը՝ «քո մեջը»։ | ||
+ | |||
+ | ― Ունեմ։ Ցը տեսություն, Կրաֆտ, շնորհակալ եմ ձեզնից և ափսոսում եմ, որ նեղություն պատճառեցի ձեզ։ Եթե ես ձեր տեղը լինեի, երբ ինքներդ այդպիսի Ռուսաստան ունեք ձեր գլխում, գրողի ծոցը կուղարկեի բոլորին, կորեք, ինտրիգներ սարքեք և իրար մեջ գզվռտեք. ի՜նչ իմ գործն է։ | ||
+ | |||
+ | ― Մի քիչ էլ մնացեք,― արդեն մինչև դրսի դուռն ուղեկցելով ինձ՝ ասաց նա հանկարծ։ | ||
+ | |||
+ | Ես մի քիչ զարմացա, վերադարձա ու նորից նստեցի։ Կրաֆտը դիմացս նստեց։ Մենք ինչ-որ ժպիտներ փոխանակեցինք, այս բոլորը, կարծես հիմա, տեսնում եմ աչքիս առաջ։ Շատ լավ եմ հիշում, որ ես մի տեսակ զարմացած էի նրա վրա։ | ||
+ | |||
+ | ― Ձեր մեջ, Կրաֆտ, ինձ դուր է գալիս այն, որ դուք այդքան քաղաքավարի մարդ եք,― ասացի ես հանկարծ։ | ||
+ | |||
+ | ― Հա՞։ | ||
+ | |||
+ | ― Ես դա ասում եմ, որովհետև ինքս հազվադեպ եմ կարողանում քաղաքավարի լինել, թեև ուզում եմ կարողանալ... Ի՜նչ արած, միգուցե ավելի լավ է, որ մարդիկ վիրավորում են քեզ. համենայն դեպս ազատում են իրենց սիրելու դժբախտությունից։ | ||
+ | |||
+ | ― Օրվա ո՞ր ժամն եք ամենից ավելի սիրում,― ըստ երևույթին, ինձ ականջ չդնելով, հարցրեց նա։ | ||
+ | |||
+ | ― Որ ժա՞մը։ Չգիտեմ։ Մայրամուտ չեմ սիրում։ | ||
+ | |||
+ | ― Հա՞,― մի առանձին հետաքրքրությամբ արտասանեց նա, բայց իսկույն էլ մտածմունքի մեջ ընկավ։ | ||
+ | |||
+ | ― Դուք կրկին տե՞ղ եք գնում։ | ||
+ | |||
+ | ― Այո... Գնում եմ։ | ||
+ | |||
+ | ― Շուտո՞վ։ | ||
+ | |||
+ | ― Շուտով։ | ||
+ | |||
+ | ― Մի՞թե Վիլնո հասնելու համար ատրճանակ է պետք,― առանց որևէ հետին մտքի, նույնիսկ առանց ոչ մի մտքի հարցրի ես։ Հարցրի, որովհետև աչքովս ընկավ ատրճանակը, իսկ ես նեղվում էի՝ չիմանալով ինչի մասին խոսեմ։ | ||
+ | |||
+ | Նա շրջվեց և սևեռուն նայեց ատրճանակին։ | ||
+ | |||
+ | ― Ոչ, հենց այնպես, սովորությանս համաձայն։ | ||
+ | |||
+ | ― Եթե ես ատրճանակ ունենայի, փականքի տակ կպահեի։ Գիտե՞ք, Աստված վկա, գայթակղիչ է։ Միգուցե ես չես հավատում ինքնասպանության համաճարակին, բայց եթե սա տնկված Է աչքիդ առաջ, իսկապես, լինում են րոպեներ, որ կարող Է գայթակղել։ | ||
+ | |||
+ | ― Մի խոսեք դրա մասին,― ասաց նա և հանկարծ վերկացավ աթոռից։ | ||
+ | |||
+ | ― Իմ մասին չեմ ասում,― ավելացրի ես, նույնպես վերկենալով,― ես դա գործի չեմ գնի։ Թեկուզ երեք կյանք տաք ինձ, միևնույն Է, քիչ կլինի։ | ||
+ | |||
+ | ― Որքան կարող եք, շատ ապրեք,― կարծես դուրս թռավ նրա բերանից։ | ||
+ | |||
+ | Նա ցրված ժպտաց և, տարօրինակ կերպով ուղղակի նախասենյակ գնաց, կարծես ինքն ինձ դուրս տանելով, իհարկե, չնկատելով, թե ինչ Է անում։ | ||
+ | |||
+ | ― Ամենայն հաջողություն եմ ձեզ ցանկանում, Կրաֆտ,― արդեն սանդղահարթակ դուրս գալով՝ ասացի ես։ | ||
+ | |||
+ | ― Դա, թերևս,― հաստատորեն պատասխանեց նա։ | ||
+ | |||
+ | ― Ցտեսություն։ | ||
+ | |||
+ | ― Դա Էլ, թերևս։ | ||
+ | |||
+ | Ես հիշում եմ ինձ ուղղված նրա վերջին հայացքը։ | ||
+ | |||
+ | '''III''' | ||
+ | |||
+ | Այսպիսով, ահա այն մարդը, որի համար այնքան տարի բաբախել Էր իմ սիրտը։ Եվ ի՞նչ Էի սպասում ես Կրաֆտից, նրա ի՞նչ նոր տեղեկություններին։ | ||
+ | |||
+ | Կրաֆտի տնից դուրս գալով՝ ես ուժեղ քաղց զգացի, արդեն երեկոյանում Էր, իսկ ես չէի ճաշել։ Հենց այստեղ, Պետերբուրգյան կողմում, Մեծ պողոտայի վրա գտնվող մի փոքրիկ պանդոկ մտա այն մտքով, որ մի քսան և ոչ ավելի, քան քսանհինգ կոպեկ ծախսեմ։ Դրանից ավելի ես այն ժամանակ երբեք թույլ չէի տա ինձ։ Ես ինձ համար արգանակ վերցրի և, հիշում եմ, ուտելուց հետո, պատուհանի մոտ նստեցի՝ դուրս նայելու, սենյակում շատ մարդ կար. վառված յուղի, պանդոկի անձեռոցիկների ու ծխախոտի հոտ էր գալիս։ Գարշելի էր։ Իմ գլխավերևում կտուցն իր վանդակի հատակին էր կտկտացնում անձայն սոխակը, մռայլ ու մտախոհ։ Հարևան բիլիարդանոցում աղմկում էին, բայց ես նստել էի և ուժգին տարվել իմ մտքերով։ Մայրամուտը (ինչո՞ւ Կրաֆտը զարմացավ, որ ես մայրամուտ չեմ սիրում) բոլորովին անհամապատասխան, նոր ու անսպասելի զգացումներ էր ինձ ներշնչել։ Իմ աչքին շարունակ մորս հանդարտ հայացքն էր երևում, նրա սիրասուն աչքերը, որոնք ահա արդեն մեկ ամիս է, ինչ այնքան վեհերոտ հետևում են ինձ։ Վերջին ժամանակներս ես տանը, հատկապես մորս, շատ էի կոպտում, ուզում էի Վերսիլովին կոպտել, բայց, չհամարձակվելով նրան, իմ ստոր սովորության համաձայն տանջում էի մորս։ Նույնիսկ իսպառ վախեցրել էի, հաճախ Անդրեյ Պետրովիչի ներս մտնելիս վախենալով իմ որևէ անշնորհք արարքից, նա այնպիսի աղերսալից հայացքով էր ինձ նայում... Շատ տարօրինակ էր այն, որ հիմա, պանդոկում, առաջին անգամ գլխի ընկա, թե Վերսիլովն ինձ ''դու'' է ասում, իսկ մայրս՝ ''դուք''։ Դրա վրա ես առաջ էլ էի զարմանում և ոչ հօգուտ մորս, իսկ այժմ մի առանձնապես հասկացա, և տարօրինակ մտքերը, մեկը մյուսի հետևից, շարունակաբար մտնում էին գլուխս։ Ես երկար ժամանակ, մինչև ամենալիակատար մթնշաղ, մնացի տեղումս նստած։ Մտածում էի նաև քրոջս մասին... | ||
+ | |||
+ | Պահն ինծ համար ճակատագրական էր։ Ինչ ուզում է լինի, պետք էր սիրտ անել։ Մի՞թե ես ընդունակ չեմ հանդգնելու։ Ի՞նչ դժվար բան կա նրանում, որ խզեմ հարաբերություններս, եթե իրենք էլ ինձ չեն ուզում։ Մայրս ու քո՞ւյրս։ Բայց չէ՞ որ նրանց ես ոչ մի դեպքում չեմ լքի, ինչ ընթացք էլ որ ստանա գործը։ | ||
+ | |||
+ | Ճշմարիտ է, որ այս մարդու հայտնվելն իմ կյանքում, այսինքն այն վայրկենական պահը դեռ առաջին մանկությանս օրերին, այն ճակատագրական խթանն էր, որից սկսվել է իմ գիտակցությունը։ Եթե չհանդիպեր նա ինձ այն ժամանակ, խելքս, մտքերիս կառուցվածքը, ճակատագիրս երևի այլ կերպ կլինեին, չնայած նույնիսկ ճակատագրի ինձ համար նախանշած այն խառնվածքին, որից ես այնուամենայնիվ չէի կարող խուսափել։ | ||
+ | |||
+ | Բայց, ախր, պարզվում էր, որ այդ մարդը միայն իմ երազանքն է, մանուկ հասակից եկող երազանքը։ Ես ինքս եմ նրան որպես այդպիսին հորինել, իսկ իրականում բոլորովին ուրիշը, իմ երևակայությունից այդքան ցած ընկածը դուրս եկավ։ Ես եկել եմ մաքուր մարդու և ոչ թե սրա մոտ։ Եվ ինչո՞ւ ես սիրահարվեցի նրան մեկընդմիշտ այն չնչին պահին, հենց տեսա նրան մի օր, դեռ երեխա ժամանակ։ Այդ «ընդմիշտը» պետք է չքանա։ Երբևէ, եթե տեղ գտնվի, ես կնկարագրեմ մեր այդ առաջին հանդիպումը, դա մի դատարկ անեկդոտ է, որից ամենևին ոչինչ դուրս չի գալիս։ Բայց ինձ մոտ մի ամբողջ բուրգ ստացվեց։ Այդ բուրգը ես սկսեցի դեռ մանկական վերմակի տակ, երբ քուն մտնելիս կարող էի լալ ու երազել, ինչի՞ մասին, ինքս էլ չգիտեմ։ Այն մասին, որ ինձ լքե՞լ են։ Այն մասին, որ ինձ տանջո՞ւմ են։ Բայց ինձ միայն մի քիչ են տանջել, միայն երկու տարի, Տուշարի պանսիոնում, ուր այն ժամանակ նա ինձ խցկեց ու ընդմիշտ հեռացավ։ Դրանից հետո ինձ ոչ ոք չի տանջել։ Նույնիսկ ընդհակառակը, ես ինքս եմ հպարտությամբ նայել ընկերներիս։ Եվ ես տանել անգամ չեմ կարող ինքն իրեն ողբացող այդ որբությունը։ Չկա ոչինչ ավելի նողկալի, քան երբ որբերը, ապօրինածինները, այդ բոլոր դուրս նետվածներն ու ընդհանրապես ողջ այդ անպետքությունը, որոնց նկատմամբ ես ամենևին ոչ մի խղճահարություն չեմ զգում, հանկարծ հանդիսավոր կերպով կանգնեցվում են հասարակության առաջ և սկսում են ողբագին, բայց խրատական ողբալ։ «Տեսեք, այսինքն, թե ինչպես են մեզ հետ վարվել»։ Ես կծեծեի այդ որբերին։ Եվ այդ գարշելի բյուրոկրատներից ոչ մեկը չի հասկանում, որ որբի համար տասն անգամ ավել ազնիվ կլիներ լռելը, գանգատի ''չարժանացնելը'' և ոչ թե ոռնալը։ Իսկ եթե սկսել են արժանացնելը, ապա հենց այդպես էլ քեզ՝ սիրո զավակիդ, պետք է։ Ահա իմ միտքը»։ | ||
+ | |||
+ | Բայց այն չէ ծիծաղելին, ինչի մասին երազում էի առաջներում «վերմակիս տակ», այլ այն, որ այստեղ էլ եկել եմ նորից նրա, նորից իմ կողմից հորինված մարդու համար համարյա մոռանալով իմ գլխավոր նպատակները։ Ես եկել եմ օգնելու նրան կործանելու զրպարտությունը, ջախջախելու նրա թշնամիներին։ Այն փաստաթուղթը, որի մասին խոսում էր Կրաֆտը, այդ կնոջ Անդրոնիկովին գրած այն նամակը, որից այդպես վախենում է նա, որը կարող է խորտակել նրա բախտը ու աղքատության գիրկը նետել նրան և որը նրա ենթադրությամբ Վերսիլովի մոտ է գտնվում, նամակն այն ոչ թե Վերսիլովի մոտ է գտնվում, այլ ինձ մոտ ու կարված է կողագրպանումս։ Ես ինքս եմ կարել, և ամբողջ աշխարհում դեռ ոչ ոք չգիտե այդ մասին։ Այն, որ ռոմանտիկ Մարիա Իվանովնան, որի մոտ փաստաթուղթը գտնվում էր «ի պահպանություն», անհրաժեշտ համարեց ինձ հանձնել այն և ուրիշ ոչ ոքի, միայն նրա կարծիքն ու նրա կամքն էր, և ես պարտավոր չեմ դա բացատրելու, միգուցե, երբևէ, պատեհ առիթով կպատմեմ դա, բայց այդքան անսպասելի զինված՝ ես չէի կարող չգայթակղվել Պետերբուրգ ժամանելու ցանկությամբ։ Իհարկե, ես մտադիր էի օգնել այդ մարդուն ոչ այլ կերպ, քան գաղտնի, առանց ինձ ցույց տալու և տաքանալու, առանց նրա գովաբանություններին ու գրկախառնություններին սպասելու։ Եվ երբեք, երբեք ես չէի ''արժանացնի'' նրան որևէ հանդիմանության։ Եվ մի՞թե նրա մեղքն է, որ ես սիրահարվել եմ նրան ու նրանից ֆանտաստիկ իդեալ ստեղծել ինձ համար։ Միգուցե ես նույնիսկ ամենևին չեմ էլ սիրել նրան։ Նրա ինքնօրինակ միտքը, նրա հետաքրքիր բնավորությունը, նրա ինչ-որ ինտրիգներն ու արկածները և այն, որ նրա կողքին էր մայրս այս բոլորը, թվում է, թե արդեն չէր կարող ետ պահել ինձ. արդեն բավական էր այն, որ իմ ֆանտաստիկ տիկնիկը կոտրված էր և որ ես այլևս չեմ կարող սիրել նրան։ Այսպիսով, ի՞նչն էր ետ պահում ինձ, ի՞նչն էր ինձ խոչընդոտում, ահա թե որն էր հարցը։ Վերջին հաշվով ստացվում էր, որ միայն ես եմ հիմար, էլ ուրիշ ոչ ոք։ | ||
+ | |||
+ | Բայց ազնվություն պահանջելով ուրիշներից՝ ազնիվ կլինեմ և ինքս, ես պետք է խոստովանեմ որ գրպանումս կարված փաստաթուղթը ոչ միայն կրքոտ ցանկություն էր առաջացնում իմ մեջ՝ օգնության թռչելու Վերսիլովին։ Այժմ դա ինձ համար չափազանց պարզ է, թեև այն ժամանակ էլ ես արդեն կարմրում էի այդ մտքից։ Իմ աչքին երևում էր կինը, բարձրաշխարհիկ հասարակության հպարտ մի էակ, որի հետ ես կհանդիպեմ երես առ երես, նա կարհամարհի ինձ, կծիծաղի վրաս, ինչպես մի մկան, կասկած անգամ չունենալով, որ ես իր ճակատագրի տիրակալն եմ։ Այդ միտքն արբեցնում էր ինձ դեռ Մոսկվայում և հատկապես գնացքում, երբ ես գալիս էի այստեղ, սա ես արդեն խոստովանել եմ վերում։ Այո, ես ատում էի այդ կնոջը, բայց արդեն սիրում էի որպես իմ զոհի, և այդ բոլորը ճշմարիտ է, այղ բոլորը իրական։ Բայց սա այնպիսի մի երեխայություն էր, որ ես նույնիսկ նման մեկից, ինչպիսին ես եմ, չէի սպասի։ Ես նկարագրում էի իմ այն ժամանակվա զգացմունքները, այսինքն այն, ինչ գլուխս էր գալիս այն ժամանակ, երբ նստած էի պանդոկում, սոխակի վանդակի տակ և երբ որոշեցի հենց նույն երեկոյան խզել կապերս նրանց հետ անխուսափելիորեն։ Այն կնոջ հետ քիչ առաջ տեղի ունեցած հանդիպման միտքը հանկարծ ամոթի շիկնանքով բռնկեց դեմքս։ Անպատիվ հանդիպում։ Անպատիվ ու հիմար, չնչին մի տպավորություն և, որ գլխավորն է, այն ամենահիմնովին կերպով ապացուցեց իմ անընդունակությունը գործում։ Այդ տպավորությունը ապացուցեց միայն այն, մտածում էի ես այն ժամանակ, որ ես ի վիճակի չեմ դիմանալու նույնիսկ ամենահիմար հրապուրանքներին, մինչդեռ հենց նոր ինքս ասացի Կրաֆտին, որ ես «իմ տեղն» ունեմ, իմ գործը և եթե երեք կյանք էլ ունենայի, այդ դեպքում էլ դրանք քիչ կլինեին ինձ համար։ Եվ հպարտորեն ասացի դա։ Այն, որ ես մի կողմ եմ թողել իմ գաղափարը և Վերսիլովի գործի մեջ քաշվել, դեռ կարելի է ինչ-որ կերպ ներել, բայց այն, որ ես զարմացած նապաստակի պես մի կողմից մյուսն են նետվում և արդեն յուրաքանչյուր դատարկ բանի մեջ թաղվում, դրանում, իհարկե, միայն իմ հիմարությունն է մեղավոր։ Ո՞ր սատանան դրդեց ինձ գնալ Դերգաչովի մոտ և մեջտեղ ընկնել իմ հիմարություններով, վաղուց գիտենալով, որ ոչինչ չեմ կարողանա խելոք ու հստակ պատմել և որ ինձ համար ամենաշահեկանը լռելն է։ Եվ ինչ-որ մի Վասին խրատում է ինձ, թե ես դեռ «հիսուն տարվա կյանք ունեմ առջևումս և, ուրեմն, վշտանալու բան չունեմ»։ Նրա առարկությունը հրաշալի է, համաձայն եմ, և պատիվ է բերում նրա անվիճելի խելքին, հրաշալի է արդեն նրանով, որ ամենապարզն է, իսկ ամենապարզը հասկացվում է միշտ միայն ամենավերջում, երբ փորձված է արդեն բոլորը, ինչն ավելի խրթին է կամ ավելի հիմար, բայց այդ առարկությունը ես ինքս էլ գիտեի և Վասինից էլ առաջ այդ միտքը ես խորապես ապրելով եմ հասկացել երեք տարուց քիչ ավելի առաջ և նույնիսկ ավելին, մասամբ հենց դրանում էլ կայանում է «իմ գաղափարը»։ Ահա թե ինչ էի մտածում ես այն ժամանակ պանդոկում։ | ||
+ | |||
+ | Գարշելի զգացում էր ինձ համակել, երբ քայլելուց ու մտքերից հոգնած, երեկոյան ժամը յոթից հետո հասա Սեմյոնովյան գունդ։ Արդեն բոլորովին մթնել էր, և եղանակը փոխվում էր. չոր էր, բայց թիկունքումս բարձրանում էր պետերբուրգյան նողկալի, սուր ու խոցող քամին և փոշով ու ավազով լցնում օդը։ Աշխատանքից ու գործատեղերից իրենց պուճախները փութկոտ վերադարձող հասարակ ժողովրդի որքա՜ն մռայլ դեմքեր։ Յուրաքանչյուրն իր մռայլ հոգսն ունի դեմքին և ոչ մի, միգուցե, ընդհանուր, համամիավորող միտք այդ ամբոխում։ Կրաֆտն իրավացի է։ Բոլորն առանձին-առանձին են։ Ես հանդիպեցի մի փոքրիկ տղեկի, այնքան փոքրիկ, որ տարօրինակ էր, թե ինչպես կարող էր նա մենակ հայտնվել փողոցում այդ ժամին․ թվում էր, թե նա կորցրել է ճանապարհը, մի կնիկ մի պահ, կարծես, կանգ առավ նրան լսելու, բայց ոչինչ չհասկացավ, թևերը տարածեց ու մենակ թողնելով նրան մթնում՝ շարունակեց ճանապարհը։ Տանը մոտենալով՝ ես վճռեցի, որ այլևս երբեք չեմ գնա Վասինի մոտ։ Սանդուղքով բարձրանալիս ես սոսկալի ուզում էի մերոնց մենակ գտնել տանը, առանց Վերսիլովի, որպեսզի մինչև նրա գալը հասցնեի ասել մի բարի խոսք մորս, կամ սիրելի քրոջս, որին մի ամբողջ ամսվա ընթացքում համարյա ոչ մի առանձին բան չէի ասել։ Այդպես էլ եղավ, նա տանը չէր... | ||
+ | |||
+ | '''IV''' | ||
+ | |||
+ | Եվ ի դեպ, «Նոր դեմք» ասպարեզ հանելով «Նոթերումս» (այսինքն ես խոսում եմ Վերսիլովի մասին), համառոտ կբերեմ նրա ծառայության ցուցակը, որը, թերևս, ոչ մի նշանակություն չունի։ Սա անում եմ, որպեսզի ավելի հասկանալի լինի ընթերցողին և որովհետև չեմ կանխատեսում, թե ուր կարող եմ խցկել այս ցուցակը պատմությանս հետագա ընթացքում։ Նա սովորել է համալսարանում, բայց հետո մտել է գվարդիա, հեծյալ գունդ։ Ամուսնացել է Ֆանարիոտովայի հետ և ծառայությունը թողել։ Արտասահման է գնացել և, վերադառնալով, ապրել Մոսկվայում բարձրաշխարհիկ զվարճություններով։ Կնոջ մահից հետո եկել է գյուղ, այստեղ՝ մորս հետ կապված միջադեպը։ Հետո երկար ապրել է ինչ-որ տեղ հարավում։ Եվրոպայի հետ պատերազմի ժամանակ նորից զինվորական ծառայության է մտել, բայց Ղրիմ չի ընկել և այդ ամբողջ ժամանակ գործողությունների մեջ չի եղել։ Պատերազմը վերջանալուց հետո պաշտոնաթող լինելով, գնացել է արտասահման և նույնիսկ մորս հետ, որին, ի դեպ, թողել է Քյոնիքսբերգում։ Խեղճը գլուխը տարուբերելով ու մի տեսակ սարսափով էր երբեմն պատմում, թե ինչպես է ամբողջ վեց ամիս մեն-մենակ, փոքրիկ աղջնակի հետ, առանց լեզու իմանալու, կարծես անտառում, իսկ վերջում նաև առանց փողի ապրել։ Այն ժամանակ նրան բերելու էր եկել Տատյանա Պավլովնան և հետ էր բերել Նիժեգորոդյան նահանգում գտնվող ինչ-որ տեղ։ Հետո Վերսիլովը գործի էր մտել որպես առաջին հավաքագրման հաշտարար միջնորդ և, ասում են, հրաշալի էր կատարում իր գործը, բայց շուտով թողել էր այդ և սկսել Պետերբուրգում զանազան, մասնավոր, քաղաքացիական հայցեր վարելով զբաղվել։ Անդրոնիկովը մշտապես բարձր էր գնահատում նրա ընդունակությունները, շատ էր հարգում նրան և միայն ասում էր, թե չի հասկանում նրա բնավորությունը։ Հետո Վերսիլովն այդ էլ թողեց և նորից գնաց արտասահման և արդեն երկար ժամանակով, մի քանի տարով։ Դրանից հետո սկսվեցին առանձնապես մտերմական հարաբերությունները ծեր իշխան Սոկոլսկու հետ։ Այս ամբողջ ժամանակ նրա դրամական միջոցները երկու-երեք անգամ փոփոխվել են արմատապես, մեկ լիովին ընկել է աղքատության գիրկը, մեկ հանկարծ նորից հարստացել ու վեր բարձրացել։ | ||
+ | |||
+ | Սակայն, այժմ, նոթերս մինչև այս կետը հասցնելով, համարձակվում եմ պատմել նաև «իմ գաղափարի» մասին։ Առաջին անգամ նրա ծագումից հետո կնկարագրես այն բառերով։ Ես համարձակվում եմ, այսպես ասած, բանալ այն ընթերցողիս առաջ, նաև հետագա պատմությանս հստակության համար։ Եվ ոչ միայն ընթերցողը, այլև ես ինքս, հեղինակողս, սկսում եմ մոլորվել քայլերս բացատրելու դժվարության մեջ, առանց բացատրելու, թե ինչն է տարել ու մղել ինձ այդ քայլերը կատարելուն։ Այդ «լռության տրվելու կեցվածքով» ես իմ անկարողության հետևանքով, նորից ընկա վիպասանների «գեղեցկախոսությունների» մեջ, որոնք ինքս եմ ծաղրել վերում։ Ներս մտնելով պետերբուրգյան վեպիս դռնից, նրանում ունեցած իմ բոլոր ամոթալի արկածներով, ես անհրաժեշտ եմ համարում այս առաջաբանը։ Բայց ոչ թե «գեղեցկախոսություններն» են գայթակղել ինձ լռելու մինչ այժմ, այլև գործի էությունը, այսինքն գործի դժվարությունը, նույնիսկ այժմ, երբ արդեն անցել է ողջ անցյալը, ես անհաղթահարելի դժվարություն եմ զգում այդ «միտքը» պատմելիս։ Բացի այդ, ես, անշուշտ, պետք է շարադրեմ այն նրա այն իր ժամանակվա տեսքով, այսինքն՝ ինչպես է այն ծագել ու մտահղացվել իմ կողմից այն ժամանակ և ոչ թե հիմա, իսկ դա արդեն մի նոր դժվարություն է։ Որոշ բաներ համարյա անհնարին է պատմել։ Հենց այն գաղափարները, որոնք ամենից պարզն են, ամենից հստակը, հենց դրանք էլ դժվար է հասկանալ։ Եթե Կոլումբոսը Ամերիկան հայտնագործելուց առաջ սկսեր պատմել իր միտքն ուրիշներին, ես համոզված եմ, որ նրան չափազանց երկար ժամանակ չէին հասկանա։ Եվ չէ՞ որ չէին էլ հասկանում։ Այս ասելով՝ ես ամենևին միտք չունեմ ինձ Կոլումբոսի հետ հավասարեցնելու և եթե մեկն այդ եզրակացության գա, կամաչի և ուրիշ ոչինչ։ | ||
+ | |||
+ | === Գլուխ հինգերորդ === | ||
+ | |||
+ | '''I''' | ||
+ | |||
+ | Իմ մտահղացումը Ոոտշիլդ դառնալն է։ Ընթերցողիս ես հանգստության ու լրջմտության եմ հրավիրում։ | ||
+ | |||
+ | Ես կրկնում եմ, իմ մտահղացումը Ռոտշիլդ դառնալն է, այնքան հարուստ դառնալը, որքան Ռոտշիլդն է. ոչ թե ուղղակի հարուստ, այլ հենց որքան Ռոտշիլդն է։ Ինչու, ինչի համար, ինչ ուղղակի նպատակներ եմ հետապնդում. այդ մասին՝ հետո։ Սկզբում նախ կապացուցեմ, որ իմ նպատակին հասնելն ապահովված է մաթեմատիկորեն։ | ||
+ | |||
+ | Շատ պարզ բան է, ողջ գաղտնիքը երկու բառի մեջ է. ''համառություն'' և ''անընդմեջություն''։ | ||
+ | |||
+ | ― Լսել ենք,― կասեն ինձ,― նորություն չէ։ Գերմանիայում յուրաքանչյուր ֆատեր դա է կրկնում իր երեխաներին, մինչդեռ ձեր Ռոտշիլդը (այսինքն հանգուցյալ Ջեմս Ռոտշիլդը, փարիզեցին, ես նրա մասին եմ խոսում) միայն մեկն էր, իսկ ֆատերները՝ միլիոն։ | ||
+ | |||
+ | Ես կպատասխանեի. | ||
+ | |||
+ | ― Դուք հավատացնում եք, որ լսել եք, մինչդեռ ոչինչ էլ չեք լսել։ Ճիշտ է, մի բանում դուք էլ եք արդար, եթե ես ասացի, թե դա «շատ հասարակ» գործ է, ապա մոռացա ավելացնել, թե նաև շատ դժվար գործ է։ Աշխարհի բոլոր կրոններն ու բոլոր բարոյականությունները մի բանի են հանգում. «Պետք է առաքինություն սիրել և խուսափել արատներից»։ Թվում է, թե ի՞նչը կարող է ավելի պարզ լինել։ Հապա որևէ առաքինի բան արեք և ձեր գոնե մեկ արատից խուսափեք, հապա փորձեք, հը՞։ Այդպես էլ այս դեպքում է։ | ||
+ | |||
+ | Ահա թե ինչու ձեր անթիվ-անհամար ֆատերները անթիվ-անհամար դարերի ընթացքում կարող են կրկնել ողջ գաղտնիքը կազմող այս զարմանալի երկու բառը, մինչդեռ Ռոտշիլդը մնում է մեկը։ Ուրեմն, այդպես է, բայց այդպես չէ, և ֆատերները բոլորովին այն միտքը չեն կրկնում։ Համառության ու անընդմեջության մասին նրանք էլ են, անշուշտ, լսել։ Բայց իմ նպատակին հասնելու համար ոչ ֆատերային համառությունը և ոչ ֆատերային անընդմեջություն են հարկավոր։ | ||
+ | |||
+ | Հենց միայն այն բանը, որ նա ֆատեր է (ես միայն գերմանացիների մասին չեմ ասում), որ նա ընտանիք ունի, ապրում է բոլորի պես, ծախսեր ունի բոլորի պես, պարտականություններ՝ բոլորի պես, այստեղ Ռոտշիլդ չես դառնա, այլ միայն չափավոր մարդ կդառնաս։ Իսկ ես չափազանց հստակ եմ հասկանում, որ Ոոտշիլդ դառնալով, կամ նույնիսկ միայն Ռոտշիլդ դառնալ ցանկանալով, բայց ոչ թե ֆատերավարի, այլ լրջորեն, ես արդեն դրանով դուրս եմ գալիս հասարակությունից։ | ||
+ | |||
+ | Մի քանի տարի առաջ ես լրագրում կարդացել եմ, որ Վոլգայի վրա, շոգենավերից մեկի վրա, մեռել էր բոլորին այնտեղ հայտնի ցնցոտիներով ման եկող, ողորմություն խնդրող մի մուրացկան։ Մահից հետո նրա ցնցոտիների մեջ կարված մոտ երեք հազար ռուբլու արժողությամբ թղթադրամներ էին գտել։ Օրերս ես նորից կարդացի ազնվական ծագում ունեցող մի մուրացկանի մասին, որ ման էր գալիս պանդոկներում ու ձեռք մեկնում մարդկանց։ Նրան բանտարկել էին ու մոտը մոտ հինգ հազար ռուբլի գտել։ Այստեղից ճիշտ երկու եզրակացություն կա. առաջինը կուտակելու ''համառությունը'', նույնիսկ կոպեկանոց գումարներով, հետագայում հսկայական արդյունքներ է տալիս (ժամանակն այստեղ ոչինչ չի նշանակում) և երկրորդ որ հարստանալու ամենապարզամիտ ձևը, սակայն միայն ''անընդմեջ'', հաջողությամբ ապահովված է մաթեմատիկորեն։ | ||
+ | |||
+ | Մինչդեռ կան, միգուցե, շատ պատկառելի, խելոք ու չափավոր մարդիկ, որոնք սակայն (որքան էլ ջանք են թափում) չունեն ոչ երեք, ոչ էլ հինգ հազար և որոնք, սակայն, սոսկալի կուզենային դրանք ունենալ։ Ինչո՞ւ է այդպես։ Պատասխանը պարզ է. որովհետև նրանցից ոչ մեկը, չնայած իրենց ողջ ցանկությանը, այնուամենայնիվ, այդ աստիճան չի ''ուզում'', որպեսզի, օրինակ, եթե ուրիշ ոչ մի կերպ չի կարելի հարստանալ, նույնիսկ մուրացկան դառնա և այն աստիճան համառ չէ, որպեսզի նույնիսկ մուրացկան դառնալով, առաջին ստացած կոպեկները չծախսի ավելորդ մի կտորի վրա իր կամ իր ընտանիքի համար։ Մինչդեռ կուտակման այս ձևի դեպքում, այսինքն՝ մուրացկանության դեպքում, այդպիսի փողեր դիզելու համար պետք է սնվել աղ ու հացով և ուրիշ ոչինչ, համենայն դեպս, ես այդպես եմ կարծում։ Այդպես են, երևի, արել և վերոհիշյալ երկու մուրացկանը, այսինքն՝ միայն հաց են կերել և համարյա թե բաց երկնքի տակ ապրել։ Կասկած չկա, որ նրանք Ռոտշիլդ դառնալու մտադրություն չեն ունեցել, սրանք միայն Գարպագոնների ու Պլյուշկինների զտարյուն տեսակն են եղել, ոչ ավելին, սակայն նաև գիտակցական հարստացման դեպքում արդեն միանգամայն այլ ձևով, բայց Ռոտշիլդ դառնալու նպատակով, պահանջվելու է ոչ պակաս ցանկություն և կամքի ուժ, քան ունեցել են այս երկու մուրացկանը։ Ֆատերն այդպիսի ուժ չի հայտնաբերի։ Ուժերը բազմատեսակ են աշխարհում, հատկապես կամքի ու ցանկության ուժերը։ Կա ջրի եռման ջերմաստիճան և կա երկաթի կարմիր շիկացման ջերմաստիճան։ | ||
+ | |||
+ | Այստեղ նույն վանքն է, մենակյացության նույն սխրագործությունները։ Այստեղ զգացմունքն է և ոչ գաղափարը։ Ինչի՞ համար։ Ինչո՞ւ։ Արդյո՞ք բարոյականություն է, արդյո՞ք այլանդակություն չէ կոպիտ գործվածքի տձև շոր հագնելը, ողջ կյանքի ընթացքում սև հաց ուտելը ու վրադ այդպիսի հսկայական փողեր կրելը։ Այս հարցերի մասին հետո, իսկ հիմա միայն նպատակիս հասնելու հնարավորության մասին։ | ||
+ | |||
+ | Երբ ես հորինեցի «իմ միտքը» (իսկ այն հենց կարմիր շիկացման մեջ է կայանում), սկսեցի փորձել ինձ, արդյոք ընդունակ եմ վանքի ու մենակյացության։ Այդ նպատակով ամբողջ առաջին ամիսը ես հաց կերա ու ջուր խմեցի։ Սև հաց ծախսվում էր ոչ ավելի, քան երկու ու կես ֆունտ օրական։ Որպեսզի դա կատարեի, պետք է խաբեի խելամիտ Նիկոլայ Սեմյոնովիչին ու ինձ բարի կամեցող Մարիա Իվանովնային։ Ի դառնություն Մարիա Իվանովնայի և ի որոշակի վարանումն չափազանց նրբակիրթ Նիկոլայ Սեմյոնովիչի, ես պնդեցի, որ ճաշս սենյակս բերեն։ Այստեղ ես ուղղակի ոչնչացնում էի այն. արգանակը պատուհանից եղինջի վրա կամ մի ուրիշ տեղ էի թափում, տավարի մսի կտորը կամ պատուհանից նետում էի շանը, կամ թղթի մեջ փաթաթելով, դնում էի գրպանս ու հետո տանից դուրս բերում, այդպես էլ մյուս բոլոր բաները։ Եթե հացը ճաշի հետ երկու ու կես ֆունտից շատ ավելի պակաս էին մատուցում, ծածուկ ինքս էի հավելյալ հաց գնում։ Այդ ամիսը ես դիմացա, միգուցե միայն մի քիչ ստամոքսս փչացրի, բայց հետևյալ ամսից ես հացին ավելացրի նաև արգանակ, իսկ առավոտյան ու երեկոյան մի-մի բաժակ թեյ և, հավատացնում եմ ձեզ, որ այդպես միանգամայն ողջ֊առողջ ու գոհ, իսկ բարոյապես՝ հափշտակված ու շարունակական ծածուկ հիացումով, անցկացրի մի ամբողջ տարի։ Ես ոչ միայն չէի մտածում ուտելիքների մասին, այլև ուղղակի ոգևորված էի։ Տարին ավարտվելուն պես, համոզվելով, որ ի վիճակի եմ դիմանալու ինչ պասի որ ասես, ես սկսեցի ուտել, ինչպես մյուսները և նրանց հետ միասին, ճաշելուն անցա։ Չբավարարվելով այս փորձով՝ ես կատարեցի նաև երկրորդը. Նիկոլայ Սեմյոնովիչին վճարվող իմ օրապահիկից բացի, որպես գրպանի փող ինձ հասնում էր ամսական հինգ ռուբլի։ Ես վճռեցի դրա միայն կեսը ծախսել։ Դա շատ ծանր փորձություն էր, բայց երկու տարուց մի քիչ ավելի անց, Պետերբուրգ գալով, այլ փողերից բացի, միայն այդ խնայողությունից գոյացած յոթանասուն ռուբլի կար գրպանումս։ Այդ երկու փորձի արդյունքն ինձ համար հսկայական էր. ես հաստատապես իմացա, որ կարող եմ այնքան ցանկանալ, որ կհասնեմ նպատակիս և հենց դրանում է կայանում «միտքս», մնացյալը՝ բոլորը դատարկ բաներ են։ | ||
+ | |||
+ | '''II''' | ||
+ | |||
+ | Սակայն քննենք նաև դատարկ բաները։ | ||
+ | |||
+ | Ես նկարագրեցի իմ երկու փորձը. Պետերբուրգում, ինչպես արդեն հայտնի է, ես կատարեցի երրորդը, գնացի աճուրդ ու մի հարվածով յոթ ռուբլի իննսունհինգ կոպեկ շահեցի։ Իհարկե, դա իսկական փորձ չէր, այլ հենց այնպես, միայն խաղ, զվարճալիք, ուզեցի մի րոպե հափշտակել ապագայից ու փորձել, թե ինչպես եմ ման գալու ու գործելու։ Իսկ ընդհանրապես իսկական գործ ձեռնարկելը ես հետաձգել էի հենց սկզբից՝ Մոսկվայում, մինչև այն ժամանակ, երբ լիովին ազատ կլինեմ, ես չափազանց լավ էի հասկանում, որ ես, օրինակ, պետք է նախ գիմնազիան ավարտեմ։ (Համալսարանն, ինչպես արդեն հայտնի է, ես զոհաբերել եմ)։ Անշուշտ, ես գալիս էի Պետերբուրգ թաքնված զայրույթով, նոր էի հանձնել գիմնազիայի ավարտական քննություններս ու առաջին անգամ ազատ դարձել և հանկարծ տեսել, որ Վերսիլովի գործերը նորից են անհայտ ժամկետով ինձ շեղում գործս սկսելուց։ Սակայն, թեև զայրույթով, ես քայլում էի, այնուամենայնիվ, նպատակիս համար միանգամայն հանգիստ։ | ||
+ | |||
+ | Ճիշտ է, ես գործնականը չգիտեի, բայց երեք տարի շարունակ մտմտում էի ու կասկած ունենալ չէի կարող։ Ես հազար անգամ պատկերացրել էի, թե ինչպես կսկսեմ։ Կարծես երկնքից առաքված, ես հանկարծ հայտնվում եմ մեր երկու մայրաքաղաքներից մեկում (սկզբի համար ընտրել եմ մեր մայրաքաղաքները և հատկապես Պետերբուրգը, որին, որոշ հաշիվներով, առավելություն եմ տվել) և այսպես՝ ես առաքված եմ երկնքից, բայց միանգամայն ազատ եմ, ոչ ոքից կախում չունեմ, առողջ եմ և նախնական շրջանառության մեջ դնելու դրամագլխի համար գրպանումս թաքցրած հարյուր ռուբլի ունեմ։ Առանց հարյուր ռուբլու հնարավոր չէ սկսել, քանի որ արդեն չափազանց երկար ժամկետով կհեռանար հաջողության ամենաառաջին ժամանակաշրջանը։ Բացի հարյուր ռուբլուց, ինչպես արդեն հայտնի է, ես ունեմ արիություն, համառություն, անընդմեջություն, լիակատար մեկուսացում և գաղտնիություն։ Մեկուսացումը գլխավորն է. ես մինչև ամենավերջին րոպեն սոսկալի չեմ սիրում ոչ մի հարաբերություն ու գործակցություն մարդկանց հետ. ընդհանրապես ասած, «գաղափարիս» իրականացումը սկսել ես որոշել էի անպայման մենակ, դա որպես sine qua<ref>Պարտադիր պայման (լատ.)։</ref>։ Ինձ համար ծանր են մարդիկ, և հոգով ես հանգիստ չէի լինի, իսկ անհանգստությունը կխանգարեր նպատակիս։ Եվ ընդհանրապես մինչև այժմ, ողջ կյանքիս ընթացքում, բոլոր երազանքներումս այն մասին, թե ինչպես եմ վարվելու մարդկանց հետ մշտապես շատ խելոք էր ստացվում, իսկ ամենաչնչին չափով գործնականում՝ մշտապես շատ հիմար։ Ես դա խոստովանում եմ զայրույթով ու անկեղծորեն, որ միշտ մատնել եմ ինձ խոսելով և շտապել եմ, հենց այդ պատճառով էլ որոշել եմ կրճատել մարդկանց։ Շահույթում՝ անկախություն, ոգու հանգստություն, նպատակի հստակություն։ | ||
+ | |||
+ | Չնայած պետերբուրգյան սոսկալի գներին, ես մեկընդմիշտ սահմանել էի, որ տասնհինգ կոպեկից ավելի ուտելիքիս վրա չեմ ծախսի և գիտեի, որ խոստումս կկատարեմ։ Ուտելիքիս մասին այդ հարցը ես երկար ու հանգամանորեն էի կշռադատել, սահմանել էի, օրինակ, որ երբեմն երկու օր իրար ետևից միայն հաց ու աղ, միայն այնպես, որ երրորդ օրը ծախսեմ երկու օրում արածս խնայողությունը, ինձ թվում էր, որ դա ավելի շահեկան կլինի առողջությանս համար, քան մշտական հավասար պասը նվազագույն տասնհինգ կոպեկով։ Հետո, ապրուստիս համար ինձ մի անկյուն էր պետք, բառացիորեն անկյուն, միայն որպեսզի քնեմ գիշերը կամ արդեն չափազանց անձրևոտ օրը պատսպարվեմ։ Ապրել որոշել էի փողոցում, և կարիքի դեպքում պատրաստ էի գիշերել գիշերօթևաններում, որտեղ քնելու տեղից բացի մի կտոր հաց ու մի բաժակ թեյ են տալիս։ Օ՜, ես չափազանց լավ կկարողանայի թաքցնել իմ փողերը, որպեսզի անկյունումս կամ օթևանում չգողանային դրանք ինձնից և նույնիսկ չլրտեսեն, երդվում եմ։ «Ինձնից գողանան, հա՞։ Ես, ախր, վախենում եմ, որ ինքս ուրիշից չգողանամ»,― մի անգամ լսել եմ փողոցում այս զվարթ խոսքը մի ստահակից։ Իհարկե, իմ նկատմամբ ես այս խոսքից կիրառում եմ միայն զգուշությունն ու խորամանկությունը, իսկ գողություն անելու միտք չունեմ։ Բացի դրանից, դեռ Մոսկվայում, միգուցե «մտքիս» ամենաառաջին օրից, վճռեցի, որ ոչ վաշխառու, ոչ էլ գրավառու չեմ դառնա, դրա համար ջհուդներ կան և ռուսներից էլ նրանք, ով ոչ խելք ունի, ոչ բնավորություն։ Գրավն ու տոկոսը հասարակ մարդկանց գործ է։ | ||
+ | |||
+ | Ինչ վերաբերում է հագուստիս, որոշեցի երկու կոստյում ունենալ, մեկն ամենօրյա, մյուսը՝ օրինավոր։ Մի անգամ ձեռք բերելով, ես վստահ էի, որ երկար կհագնեմ, երկու ու կես տարի ես հատկապես սովորել եմ շոր հագնել և նույնիսկ մի գյուտ եմ արել, որպեսզի հագուստը միշտ նոր լինի ու չմաշվի, պետք է որքան կարելի է հաճախ, օրը հինգ-վեց անգամ մաքրել խոզանակով։ Մահուդը խոզանակից չի վախենում, հաստատապես եմ ասում, այլ փոշուց ու կեղտից է վախենում։ Փոշին նույն քարերն են, եթե նայենք մանրադիտակով, իսկ խոզանակը, որքան էլ ամուր, համարյա նույն բուրդն է։ Հավասարապես սովորեցի նաև կոշիկ հագնել, գաղտնիքն այն է, որ պետք է ոտքը զգուշությամբ, ամբողջ ներբանով միանգամից, և որքան կարելի է հազվադեպ կողքի թեքելով, գետին դնել։ Դրան սովորել կարելի է երկու շաբաթվա ընթացքում, իսկ հետո բանն անգիտակից կերպով առաջ կգնա։ Այս ձևով կոշիկները հագնվում են, միջին հաշվով, ժամանակի մեկ-երրորդ չափով ավելի։ Երկու տարվա փորձս է ցույց տվել։ | ||
+ | |||
+ | Հետո սկսվում է արդեն ինքը գործունեությունը։ | ||
+ | |||
+ | Ես ելնում էի հետևյալ դատողությունից, ես հարյուր ռուբլի ունեմ։ Իսկ Պետերբուրգում այնքան աճուրդներ, մեծաքանակ ծախծախումներ, հնոտիաշուկաներում մանր խանութներ ու կարիքավոր մարդիկ կան, որ անհնարին է, այսքանով մի բան գնելով չվաճառել այն քիչ ավելի թանկ գնով։ Ալբոմի համար երկու ռուբլի հինգ կոպեկ ծախսած դրամագլխով ես շահեցի յոթ ռուբլի իննսուհինգ կոպեկ։ Այդ հսկայական շահույթը ձեռք էր բերվել առանց ռիսկի, ես աչքերից էի տեսնում, որ գնորդը ձեռք չի քաշի։ Իհարկե, ես շատ լավ եմ հասկանում, որ դա միայն մի դեպք է, բայց ես հենց նման դեպքեր եմ որոնում, դրա համար էլ վճռել եմ ապրել փողոցում։ Թող այդ դեպքերը նույնիսկ չափազանց հազվագյուտ լինեն, միևնույն է, իմ գլխավոր կանոնն է լինելու ոչ մի բան վտանգի չենթարկել և երկրորդը ամեն օր անպայման գոնե որևէ բան իմ ապրուստի վրա ծախսված նվազագույնից ավելի շահել, որպեսզի ոչ մի օր կուտակումը չընդհատվի։ | ||
+ | |||
+ | Ինձ կասեն, այդ բոլորը երազանք է, դուք փողոցը չեք ճանաչում և հենց առաջին քայլից ձեզ կխաբեն։ Բայց ես կամք ու բնավորություն ունեմ, իսկ փողոցի գիտությունը գիտություն է և ինչպես յուրաքանչյուր ուրիշ գիտություն, տրվում է համառությանը, ուշադրությանը և ընդունակություններին։ Գիմնազիայում մինչև յոթերորդ դասարանը ես առաջիններից մեկն էի, շատ լավ էի մաթեմատիկայից։ Դե, մի՞թե կարելի է մինչև այդպիսի, կուռքի աստիճանի, երկինք հասցնել փորձն ու փողոցի գիտությունը, որպեսզի անպայման անհաջողություն գուշակել։ Դա մշտապես միայն նրանք են ասում, ովքեր երբեք ոչ մի փորձ ոչ մի բանում չեն արել, ոչ մի կյանք չեն սկսել և պատրաստ բանի վրա գորշ կյանք են վարել։ «Մեկը քիթը ջարդել է, ուրեմն անպայման մյուսն էլ կջարդի»։ Ոչ, չեմ ջարդի։ Ես բնավորություն ունեմ և ուշադիր լինելու դեպքում ես ամեն բան կսովորեմ։ Կա՞, արդյոք, հնարավորություն պատկերացնելու, որ անդադար համառության դեպքում, անդադար աչալուրջ հայացքի դեպքում և անդադար կշռադատելու ու հաշվետեսության դեպքում, անսահման գործունեության ու վազվռտուքի դեպքում դուք չեք հասնի վերջապես այն գիտելիքին, թե ինչպես ամեն օր մի ավելորդ քսան կոպեկ վաստակեք։ | ||
+ | |||
+ | Գլխավորն այն է, որ ես որոշել եմ երբեք չխփել շահույթի առավելագույնին, այլ միշտ հանգիստ լինել։ Իսկ հետագայում, մի-երկու հազար վաստակելուց հետո ես, իհարկե, ակամա էլ դուրս կգայի միջնորդությունից ու փողոցի վերավաճառողի դրությունից։ Ինձ, իհարկե, դեռ չափազանց քիչ են հայտնի բորսան, արժեթղթերը, բանկիրական գործը և շատ ուրիշ բաներ։ Բայց դրա փոխարեն հինգ մատիս պես ինձ հայտնի է, որ բոլոր այդ բորսաներն ու բանկիրությունները ես կիմանամ ու կուսումնասիրեմ իր ժամանակին, ինչպես ուրիշ ոչ մեկը, և որ այդ գիտությունը կհայտնվի միանգամայն հասարակ կերպով միայն այն պատճառով, որ բանն արդեն դրան կհասնի։ Ի՞նչ է, դրա համար շա՞տ խելք է պետք։ Դա ի՞նչ Սողոմոնի իմաստնություն է որ։ Միայն թե բնավորություն լինի, հմտությունը, ճարպկությունը, գիտությունը իրենք իրենց կհայտնվեն։ Միայն թե չդադարի «ցանկանալը»։ | ||
+ | |||
+ | Գլխավորը վտանգի չենթարկվել, իսկ դա հնարավոր է հենց միայն բնավորություն ունենալու դեպքում։ Հենց վերջերս, արդեն իմ գալուց հետո, Պե-տերբուրգում երկաթուղային արժեթղթերի մի բաժանորդագրություն եղավ, նրանք, ում հաջողվել էր բաժանորդագրվել, շատ էին շահել։ Որոշ ժամանակ արժեթղթերը գնալով ավելի էին արժեքավորվում։ Եվ ահա հանկարծ բաժանորդագրվել չհասցրածը կամ ագահը, տեսնելով ձեռքիս արժեթղթերը, կառաջարկեր իրեն վաճառել դրանք ինչ-որ տոկոս շահույթով։ Եվ ինչ, ես անպայման և իսկույն կվաճառեի դրանք։ Ինձ վրա, իհարկե, կսկսեին ծիծաղել, այսինքն՝ եթե սպասեիք, տասն անգամ ավելի կվերցնեիք։ Այդպես է, բայց իմ շահույթը ավելի հաստատուն է արդեն նրանով, որ գրպանումս է, իսկ ձերը դեռ սավառնում է։ Կասեն, թե այդպես շատ չես շահի, ներեցեք, հենց այստեղ է ծեր սխալը, մեր այդ բոլոր Կոկորևների, Պոլյակովների, Գուբոնինների սխալը։ Իմացեք ճշմարտությունը․ անընդմեջությունն ու համառությունը հարստանալու և, որ գլխավորն է, կուտակման գործում զորեղ է մոնումենտալ շահերից, նույնիսկ եթե հարյուրից հարյուր տոկոս լինի այն։ | ||
+ | |||
+ | Ֆրանսիական հեղափոխությունից քիչ առաջ Փարիզ է ժամանել Լոու ազգանունով մեկը և սկզբունքորեն մի հանճարեղ նախագիծ ծեռնարկել (որը հետագայում իսկապես սոսկալի ծևով պայթել է)։ Ողջ Փարիզը հուզվել էր. Լոուի արժեթղթերը, իրար հրմշտելով, ծեռքից ձեռք էին խլում։ Այն տունը, որտեղ բացված էր բաժանորդագրությունը, կարծես պարկից փող էր թափվում ամբողջ Փարիզից, բայց տունն էլ արդեն բավական չէր. հասարակությունը խռնվում էր փողոցում ամեն տեսակ խավերի, կարողությունների, տարիքների մարդիկ, բուրժուաներ, ազնվականներ, սրանց զավակները, կոմսուհիներ, մարքիզուհիներ, հասարակաց կանայք բոլորը համախմբվել էին որպես կատաղած շան կծածների մի կատաղի, կիսախելագար ամբոխ, աստիճանակարգերը, ազնվատոհմության ու հպարտության նախապաշարմունքները, նույնիսկ պատիվն ու բարի անունը՝ ամեն բան տրորվել էր միևնույն ցեխում, ամեն բան զոհաբերում էին (նույնիսկ կանայք) մի քանի արժեթուղթ ձեռք բերելու համար։ Վերջապես բաժանորդագրությունը դուրս եկավ փողոց, բայց գրելու տեղ չկար։ Այստեղ մի սապատավորի առաջարկեցին մի որոշ ժամանակով, սապատը զիջել որպես սեղան արժեթղթեր բաժանորդագրելու համար։ Սապատավորը համաձայնեց. կարելի է պատկերացնել, թե ի՜նչ գնով։ Որոշ ժամանակ (շատ քիչ) անց ողջը սնանկացավ, ողջը պայթեց, ամբողջ գաղափարը գրողի ծոցն անցավ, և արժեթղթերը իսպառ կորցրին իրենց գինը։ Իսկ ո՞վ շահեց։ Միայն սապատավորը և հենց այն պատճառով, որ ոչ չթե արժեթղթեր էր վերցնում, այլ կանխիկ լուիդորներ։ Ուրեմն, ես հենց այն սապատավորն եմ։ Չէ՞ որ հենց ես ուժ ունեցա չուտելու և կոպեկներով յոթանասուներկու ռուբլի խնայելու, կունենամ և այնքան, որ բոլորին համակած տենդախտի մրրիկում զսպեմ ինձ և հաստատուն դրամը գերադասեմ մեծ փողերից։ Ես մանրախնդիր եմ միայն մանր բաներում, բայց մեծ գործում՝ ոչ։ Փոքր համբերության համար հաճախ բնավորությունս չէր բավականացնում, նույնիսկ «մտքիս» ծնվելուց հետո, իսկ մեծ համբերության համար՝ միշտ կբավականացնի։ Երբ առավոտյան ծառայության գնալուցս առաջ, մայրս արդեն սառած սուրճ էր ինձ մատուցում, ես բարկանում ու կոպտում էի նրան, մինչդեռ ես այն մարդն էի, որ միայն հացով ու ջրով էի ապրել մի ամբողջ ամիս։ | ||
+ | |||
+ | Մի խոսքով, չհարստանալ, չսովորել, թե ինչպես հարստանալ անբնական կլիներ։ Անբնական է նաև, անընդմեջ ու համաչափ կուտակման դեպքում, անընդմեջ, ուշադիր դիտելու և սթափ մտքի, չափավորության, տնտեսելու դեպքում շարունակաբար աճող եռանդի դեպքում, կրկնում եմ, անբնական կլիներ միլիոնատեր չդառնալը։ Ինչո՞վ է վաստակել մուրացկանն իր փողերը, եթե ոչ բնավորության մոլեռանդությամբ ու համառությամբ։ Մի՞թե ես մուրացկանից վատ եմ։ «Եվ վերջապես, թող ես ոչնչի չհասնեմ, թող հաշիվներս սխալ լինեն, թող սնանկանամ ու կործանվեմ, միևնույն է գնում եմ։ Գնում եմ, որովհետև այդպես եմ ուզում»։ Ահա թե ինչ էի ասում դեռ Մոսկվայում։ | ||
+ | |||
+ | Ինձ կասեն, թե այստեղ ոչ մի «միտք» և ամենևին ոչ մի նոր բան չկա։ Իսկ ես կասեմ, և արդեն վերջին անգամ, որ այստեղ անհաշիվ շատ միտք կա և անսահման շատ նոր բան։ | ||
+ | |||
+ | Օ՜, չէ՞ որ ես կանխազգում էի, որքան տրիվիալ կլինեն բոլոր առարկությունները և որքան տրիվիալ կլինեմ ես ինքս «միտքս» շարադրելիս։ Դե, ի՞նչ արտահայտեցի ես։ Մի հարյուրերորդականն էլ չարտահայտեցի, ես զգում եմ, որ մանրախնդիր, գռեհիկ, մակերեսային և նույնիսկ մի տեսակ, կարծես, իմ տարիքից էլ փոքրի միտք դուրս եկավ։ | ||
+ | |||
+ | '''III''' | ||
+ | |||
+ | Մնում են «ինչի համար» և «ինչու», «բարոյական բան է, թե ոչ» և ուրիշ հարցեր․ սրանց ես խոստացել եմ պատասխանել։ | ||
+ | |||
+ | Ես տխրում եմ, որ իսկույն հիասթափեցնելու եմ ընթերցողիս, տխրում եմ, բայց և ուրախանում։ Թող իմանան, որ իմ «մտքի» նպատակներում «վրիժառության» ամենևին ոչ մի զգացմունք, ոչ մի բայրոնյան բան. ո՛չ անեծք, ո՛չ սրբության գանգատ, ո՛չ անօրինածինության արտասուք, ոչինչ, ոչինչ չկա։ Մի խոսքով, ռոմանտիկ տիկինը, եթե նրա ձեռքն ընկնեին նոթերս, իսկույն քիթը կկախեր։ Իմ «մտքի» ողջ նպատակը մեկուսացումն է։ | ||
+ | |||
+ | ― Բայց մեկուսացման կարելի է հասնել ամենևին առանց Ռոտշիլդ դառնալու մտքից փքվելու։ Ի՞նչ գործ ունի այստեղ Ռոտշիլդը։ | ||
+ | |||
+ | ― Հենց այն գործը, որ բացի մեկուսացումից ինձ նաև հզորություն է պետք։ Նախաբան կբերեմ, միգուցե, ընթերցողը կսարսափի իմ խոստովանության անկեղծությունից և միամտորեն հարց կտա իրեն, ինչպե՞ս է, որ հեղինակը չի շիկնել։ Կպատասխանեմ, քո հրատարակման համար չեմ գրում, իսկ ընթերցող, հավանաբար, կունենամ մի տասը տարի հետո, երբ ամեն բան արդեն այն աստիճան որոշակի կդառնա, կանցնի ու կապացուցվի, որ շիկնելու կարիք այլևս չի լինի։ Այդ պատճառով էլ, եթե նոթերումս երբեմն դիմում եմ ընթերցողիս, ապա դա միայն հնարանք է։ Ընթերցողս երևակայական դեմք է։ | ||
+ | |||
+ | Ոչ, ապօրինածնությունը չէ, որով ծաղրում էին ինձ Տուշարի մոտ, ոչ էլ մանկությանս տխուր տարիները, վրիժառությունը չէ, ոչ էլ բողոքի իրավունքը, որ սկիզբ են դրել իմ «մտքին»։ Ամեն բանի մեղքն իմ բնավորությունն է։ Կարծում եմ, որ տասներկու տարեկան հասակիցս, այսինքն համարյա կանոնավոր գիտակցությանս ծագումից սկսած, ես սկսել եմ չսիրել մարդկանց։ Ոչ թե չսիրել, այլ մի տեսակ ծանր տանելի էին դարձել նրանք ինձ համար։ Երբեմն մաքուր զգացմունքներիս րոպեներին, ինքս էի չափազանց տխրում, որ ոչ մի կերպ չեմ կարողանում ամեն բան արտահայտել նույնիսկ ամենամոտ մարդկանց, այսինքն կարող էի, բայց չէի ուզում, չգիտես ինչու, ինձ զսպում էի, տխրում էի, որ չվստահող եմ, մռայլ ու անմարդամոտ։ Եվս մի բան, արդեն վաղուց, համարյա մանկությունիցս, իմ մեջ մի գիծ եմ նկատել, որ չափազանց հաճախ եմ մեղադրում, չափազանց հակված եմ մեղադրելու ուրիշներին, բայց այդ հակվածությանը շատ հաճախ անհապաղ հետևում էր մի ուրիշ միտք, որն արդեն չափազանց ծանր էր ինձ համար. «Արդյոք ես ինքս չե՞մ մեղավոր նրանց փոխարեն»։ Եվ որքա՜ն հաճախ մեղադրել եմ ինձ անտեղի։ Որպեսզի նման հարցեր չվճռեմ, ես, բնականաբար, մեկուսացում եմ փնտրել։ Դրան ավելացրած նաև այն, որ որքան էլ աշխատել եմ, ոչինչ չեմ գտել մարդկային հասարակության մեջ, իսկ ես աշխատել եմ գտնել, համենայն դեպս իմ բոլոր հասակակիցները, բոլոր ընկերներս, մինչև վերջինը, բոլորը, իրենց մտքերով ինձնից ցած էին դուրս գալիս, ոչ մի բացառություն չեմ հիշում։ | ||
+ | |||
+ | Այո, ես մռայլ եմ, անդադար պարփակվում եմ իմ մեջ։ Ես հաճախ ուզում եմ դուրս գալ հասարակությունից։ Միգուցե, ես նույնիսկ բարեգործություն անեմ մարդկանց, սակայն հաճախ ամենաչնչին պատճառն անգամ չեմ տեսնում նրանց համար բարին գործելու։ Եվ մարդիկ ամենևին էլ այդքան հրաշալի չեն, որ այդպես հոգանք նրանց մասին։ Ինչո՞ւ նրանք չեն մոտենում անկեղծ և ուղիղ և ինչու պետք է անպայման հենց ես առաջինը նրանց քիթը մտնեմ,― ահա թե ինչ էի ես ինձ հարցնում։ Ես շնորհակալ արարած եմ և հարյուրավոր տխմարություններով եմ ապացուցել դա։ Ես մի ակնթարթում անկեղծությամբ կպատասխանեի անկեղծին և իսկույն կսկսեի սիրել նրան։ Հենց այդպես էլ անում էի։ Բայց նրանք բոլորն էլ իսկույն խաբում էին ինձ և, ծաղրելով, ինձնից խորթանում։ Ամենաբացսիրտը բոլորից Լամբերտն էր, որը մանուկ հասակումս շատ էր ինձ ծեծում, բայց սա էլ միայն անսքող ստահակ էր ու ավազակ, և այստեղ էլ նրա անսքողությունը միայն հիմարությունից էր բխում։ Ահա մտքերս, երբ եկա Պետերբուրգ։ | ||
+ | |||
+ | Դերգաչովի մոտից դուրս գալով (որի մոտ, Աստված գիտե, թե ինչու էի խցկվել)՝ ես մոտեցա Վասինին և, ոգևորության մղումով, գովաբանեցի նրան։ Եվ ի՞նչ։ Հենց նույն երեկոյան ես արդեն զգացի, որ շատ ավելի քիչ եմ նրան սիրում։ Ինչո՞ւ։ Հենց այն պատճառով, որ նրան գովաբանելով, դրանով էլ ստորացրի ինձ նրա առաջ։ Մինչդեռ, թվում է, թե հակառակը պիտի լինի, մարդն այնքան արդարադատ ու մեծահոգի է, որ հատուցանում է ուրիշին, նույնիսկ ի վնաս իրեն, նման մարդն իր սեփական արժանապատվությամբ հազիվ թե բարձր չէ յուրաքանչյուրից։ Եվ ի՞նչ, ես դա հասկանում էի և այնուամենայնիվ ավելի քիչ էի սիրում Վասինին, նույնիսկ շատ ավելի քիչ. դիտավորյալ այնպիսի օրինակ եմ վերցնում, որ արդեն հայտնի է ընթերցողին։ Նույնիսկ Կրաֆտին էի դառն ու թթու զգացմունքով հիշում այն բանի համար, որ սա ինքն ինձ նախասենյակ դուրս բերեց, այսպես շարունակվեց մինչև մյուս օրը, երբ Կրաֆտի վերաբերյալ ամեն բան լիովին պարզվեց և նրանից նեղանալ այլևս չէր կարելի։ Գիմնազիայի ամենացածր դասարաններից սկսած, հենց որ ընկերներիցս մեկը մի քիչ ինձնից առաջ էր ընկնում ուսման կամ սրամիտ պատասխանների մեջ, կամ ֆիզիկական ուժով, ես իսկույն դադարում էի նրա հետ շփվել ու խոսել։ Ոչ թե որովհետև նրան ատում էի կամ անհաջողություն ցանկանում, ուղղակի երես էի դարձնում նրանից, որովհետև բնավորությունս է այդպիսին։ | ||
+ | |||
+ | Այո, ես ձգտում էի հզորության ողջ կյանքիս ընթացքում, հզորության և մեկուսացման։ Այդ մասին էի երազում նույնիսկ այն տարիքում, երբ արդեն վճռականորեն ամեն մեկը երեսիս կծիծաղեր, եթե հասկանար, թե ինչ կա գանգիս տակ։ Ահա թե ինչու ես այդքան սիրել եմ գաղտնիքը։ Այո, ես երագել եմ ամբողջ ուժովս և այնքան, որ խոսելու ժամանակ չեմ ունեցել, դրանից եզրակացրել են, որ ես անմարդամոտ եմ, իսկ ցրվածությունիցս էլ ավելի վատ եզրակացությունների են եկել իմ մասին, թեև վարդագույն այտերս դրա հակառակն էին ապացուցում։ | ||
+ | |||
+ | Առանձնապես երջանիկ էի լինում, երբ քնելու պառկելով և վերմակով ծածկվելով, սկսում էի արդեն մենակ, ամենալիակատար մեկուսացման մեջ, առանց շուրջս քայլող մարդկանց և առանց նրանց ամենաչնչին ծպտունի, վերստեղծել կյանքը մի այլ ձևով։ Ամենակատաղի երազկոտությունն է ուղեկցել ինձ ընդհուպ մինչև «մտքիս» գյուտը, երբ բոլոր երազանքներս հիմար լինելուց միանգամից դարձան խելամիտ և վեպի անրջային ձևից անցան իրականության դատողական ձևին։ | ||
+ | |||
+ | Ամեն բան միաձուլվեց մի նպատակի մեջ։ Դրանք, ի դեպ, առաջ էլ այնքան հիմար չէին, թեև անթիվ-անհամար էին ու հազար-հազարավոր։ Բայց դրանց մեջ կային սիրելիներս... Ի դեպ, հո չեմ մեջբերելու դրանք այստեղ։ | ||
+ | |||
+ | Հզորությո՜ւն։ Ես համոզված եմ, որ շատ-շատերի ծիծաղը շատ կգար, եթե իմանային, թե նման «հեչ բանը» ձեռք է մեկնում հզորության։ Բայց ես էլ ավելի կզարմացնեմ. միգուցե իմ ամենաառաջին երազանքներից սկսած, այսինքն՝ համարյա թե հենց մանկությունիցս, ես այլ կերպ չէի կարողանում պատկերացնել ինձ, քան առաջին տեղում՝ կյանքի բոլոր շրջապտույտներում և մշտապես կավելացնեմ տարօրինակ մի խոստովանություն. միգուցե, դա շարունակվում է դեռ մինչև օրս։ Ի դեպ նկատեմ, որ ներողություն չեմ խնդրում։ | ||
+ | |||
+ | Հենց դա է իմ «միտքը», հենց դա է և նրա ուժը, որ փողն է այն միակ ճանապարհը, որն ''առաջին տեղին'' է հասցնում նույնիսկ ոչնչությանը։ Միգուցե, ես ոչնչություն չեմ, բայց ես, օրինակ, հայելուն նայելով գիտեմ, որ արտաքինս ինձ վնասում է, որովհետե դեմքս սովորական է։ Բայց եթե ես Ռոտշիլդի պես հարուստ լինեի, ով պիտի դեմքս բանի տեղ դներ, և արդյո՞ք հազարավոր կանայք հենց առաջին սուլոցովս վրա չէին տա ինձ իրենց գեղեցկությամբ հանդերձ։ Ես նույնիսկ վստահ եմ, որ նրանք, միանգամայն անկեղծորեն ինձ ի վերջո գեղեցիկ կհամարեն։ Միգուցե, ես խելոք եմ։ Բայց եթե նույնիսկ յոթ թզաչափ էլ ճակատ ունենայի, հասարակության մեջ անպայման, հենց իսկույն կգտնվի մեկը, որն ութ թզաչափ ճակատ ունի, և ես կորած եմ։ Մինչդեռ, եթե ես Ռոտշիլդը լինեի, մի՞թե այդ խելքի տոպրակը, թեկուզ և ութ թզաչափ ճակատով, որևէ արժեք կարող էր ունենալ իմ կողքին։ Նրան իսկի խոսել էլ չէին թողնի իմ կողքին։ Միգուցե, ես սրամիտ եմ. բայց ահա կողքիս են Թալեյրանը, Պիրոնը, և ես խավարում եմ, իսկ եթե ես համարյա թե Ռոտշիլդ եմ, ո՞ւր մնաց Պիրոնը, գուցեև, ո՞ւր մնաց նաև Թալեյրանը։ Փողն, իհարկե, բռնակալական հզորություն է, բայց միաժամանակ նաև բարձրագույն հավասարություն, և դրանում է նրա գլխավոր ուժը։ Փողը հավասարեցնում է բոլոր անհավասարությունները։ Այս բոլորը ես վճռել եմ դեռ Մոսկվայում։ | ||
+ | |||
+ | Այս մտքի մեջ դուք, իհարկե, միայն ամբարտավանություն, բռնություն, տաղանդների նկատմամբ ոչնչության հաղթանակ կտեսնեք։ Համաձայն եմ, որ միտքն այս հանդուգն միտք է (դրա համար էլ քաղցր է)։ Բայց թեկուզ և այդպես, դուք կարծում եք, թե այն ժամանակ ես հզորության էի ձգտում, որ անպայման ճզմե՞մ, վրիժառո՞ւ լինեմ։ Բանն էլ հենց այդ է, որ այդպես կվարվեր միջակությունը։ Դա դեռ քիչ է, ես վստահ եմ, որ այդքան բարձրացած հազարավոր տաղանդներ ու խելքի տոպրակներ, եթե հանկարծ նրանց վրա թափեին Ռոտշիլդի միլիոնները, տեղնուտեղը չէին դիմանա ու որպես ամենագռեհիկ միջակություն կվարվեին և բոլորից շատ կճզմեին։ Իմ միտքը դա չէ։ Ես փողից չեմ վախենում, այն ինձ չի ճզմի և ճզմել չի ստիպի։ | ||
+ | |||
+ | Ինձ փող պետք չէ, կամ, ավելի լավ է ասել, փողը չէ, որ ինձ պետք է, նույնիսկ հզորություն պետք չէ. ինձ պետք է միայն այն, որը ձեռք է բերվում հզորությամբ և որը ոչ մի կերպ չի կարելի ձեռք բերել առանց հզորության, դա մեկուսացումն է և ուժի հանդարտ գիտակցությունը։ Ապա ազատության ամենակատարյալ սահմանումը, որի համար այդպես չարչարվում է աշխարհը։ Ազատությո՜ւն։ Ես գրեցի վերջապես այդ մեծագույն բառը... Այո, ուժի մեկուսի գիտակցությունը հրապուրիչ է ու հրաշալի։ Ես ուժ ունեմ և հանգիստ եմ։ Շանթն ու որոտը Յուպիտերի ձեռքին են, և ինչ, նա հանգիստ է. հաճա՞խ է լսվում, որ նա որոտում է։ Հիմարին կթվա, թե նա քնած է։ Իսկ եթե Յուպիտերի տեղը մի գրող կամ գյուղացի մի հիմար կնիկ նստեցնես մի որոտ, մի որոտ կտեղա, ի՜նչ կկատարվի։ | ||
+ | |||
+ | Եթե միայն ես հզորություն ունենայի, դատում էի ես, ինձ ամենևին պետք էլ չի գա այն. հավատացնում եմ, որ ինքս, իմ կամքով, ամենուրեք վերջին տեղը կգրավեի։ Եթե ես Ռոտշիլդը լինեի, ես հնամաշ վերարկուով ու անձրևանոցով ման կգայի։ Ի՜նչ պետքս է, թե հրում են ինձ փողոցում, թե ստիպված եմ թռչկոտելով վազել ցեխի միջով, որպեսզի կառապաններն ինձ կառքի տակ չգցեն։ Այն գիտակցությունը, որ ես ինքը՝ Ռոտշիլդն եմ, նույնիսկ կզվարճացներ ինձ այդ րոպեին։ Ես գիտեմ, որ կարող եմ այնպիսի ճաշ ունենալ, ինչպես ոչ ոք չունի, և աշխարհի առաջին խոհարարն ունենալ, ինձ համար բավական է, որ ես այդ գիտեմ։ Ես մի կտոր հաց ու խոզապուխտ կուտեմ և կուշտ կլինեմ իմ գիտակցությամբ։ Նույնիսկ հիմա եմ ես այդպես կարծում։ | ||
+ | |||
+ | Ոչ թե ես կաշխատեմ արիստոկրատիայի մեջ մտնել, այլ արիստոկրատիան կաշխատի ինձ քսվել, ոչ թե ես կվազեմ կանանց հետևից, այլ նրանք ջրի պես կծփան շուրջս, առաջարկելով ինձ այն ամենը, որ կարող է առաջարկել կինը։ «Լպիրշները» կվազեն ինձ մոտ փող ուզելու, իսկ խելոքներին կգրավի հետաքրքրությունը տարօրինակ, հպարտ, իր մեջ պարփակված և ամեն ինչի նկատմամբ անտարբեր արարածի նկատմամբ։ Ես սիրալիր կլինեմ և սրանց, և նրանց հետ և, միգուցե, փող կտամ նրանց, բայց ինքս նրանցից ոչինչ չեմ վերցնի։ Հետաքրքրությունը կիրք է ծնում, միգուցե, ես հենց կիրք կներշնչեմ։ Նրանք ձեռնունայն, միայն գուցե նվերներով կհեռանան, հավատացնում եմ ձեզ։ Ես միայն կրկնակի հետաքրքիր կդառնամ նրանց համար։ | ||
+ | |||
+ | ... ինձ բավական է<br />Այս գիտակցությունը։ | ||
+ | |||
+ | Տարօրինակն այն է, որ այս պատկերով (ի դեպ, ճշմարտացի) ես գայթակղվում էի դեռ տասնյոթ տարեկան ժամանակս։ | ||
+ | |||
+ | Ես ոչ ոքի չեմ ուզում ճզմել ու տանջել և չեմ էլ վարվելու այդպես, բայց գիտեմ, որ եթե ուզենամ կործանել այսինչ մարդուն՝ իմ թշնամուն, ապա ոչ ոք դրանում ինձ արգելք չէր հանդիսանալու, այլ բոլորը հաճոյակատար պիտի լինեին և սա էլ է բավական։ Ես ոչ ոքից անգամ վրեժ չէի լուծի։ Ես միշտ զարմացել եմ, ինչպե՜ս կարող էր Ջեմս Ռոտշիլդը համաձայնել բարոն դառնալ։ Ինչի՞ համար, ի՞նչ նպատակով, եթե նա առանց այն էլ բոլորից բարձրն է աշխարհում։ «Օ՜, թող նեղացնի ինձ այդ հանդուգն գեներալը կայարանում, ուր երկուսս էլ ձիերի ենք սպասում։ Եթե նա իմանար, թե ով եմ ես, ինքը կվազեր ձիերին լծելու և դուրս կթռչեր ինձ իմ համեստ տարանտասը նստեցնելու։ Գրել են, որ մի օտարերկրացի կոմս, թե բարոն Վիեննայի մի երկաթուղում այնտեղացի մի բանկիրի կոշիկներն է հագցրել հասարակության առաջ, իսկ սա այնքան սովոր է ե-ղել, որ թույլ է տվել։ Օ՜, թող, թող այդ սոսկալի գեղեցկուհին (հենց սոսկալի, կան այդպիսիները), այդ փարթամ ու անվանի արիստոկրատուհու դուստրը, պատահաբար հանդիպելով ինձ շոգենավի վրա կամ մի ուրիշ տեղ, աչքի պոչով ինձ նայի ու, քիթը տնկելով, արհամարհանքով զարմանա, ինչպե՞ս է համարձակվել ընկնել առաջին տեղը, իր կողքին, գիրքը կամ լրագիրը ձեռքին այս համեստ ու ողորմելի մարդուկը։ Բայց եթե նա միայն իմանար, թե ո՜վ է նստած իր կողքին։ Եվ նա կիմանա, կիմանա ու ինքը կնստի իմ կողքին, հնազանդ, վեհերոտ, փաղաքուշ, փնտրելով հայացքս, ուրախացած իմ ժպիտից...»։ Ես դիտավորյալ եմ մեջբերում այս վաղեմի պատկերները, որպեսզի ավելի վառ արտահայտեմ միտքս, բայց պատկերները դժգույն են և, միգուցե, տրիվիալ։ Միայն իրականությունն է ամեն բան արդարացնում։ | ||
+ | |||
+ | Կասես հիմարություն է այդպես ապրելը, ինչո՞ւ հյուրանոց չունենալ, հյուրերի առաջ դռները բաց տուն չունենալ, հասարակություն չհավաքել, ազդեցություն չունենալ, չամուսնանալ։ Բայց ի՞նչ կդառնա այն ժամանակ Ռոտշիլդը։ Նա կդառնա բոլորի նման։ «Մտքի» ողջ հմայքը, նրա բարոյական ողջ ուժը կանհետանա։ Ես դեռ մանուկ հասակումս եմ անգիր սովորել Պուշկինի «Ժլատ ասպետի» մենախոսությունը․ գաղափարի տեսակետից Պուշկինը դրանից բարձր ոչինչ չի ստեղծել։ Նույն կարծիքին եմ ես նաև այժմ։ | ||
+ | |||
+ | «Բայց ձեր իդեալը չափազանց ստոր է,― կասեն ինձ արհամարհանքով,― փող, հարստություն։ Ուրիշ բան է հանրային օգուտը, մարդասիրական սխրագործությունները»։ | ||
+ | |||
+ | Բայց ո՞վ և ի՞նչ գիտե, թե ինչպես կօգտագործեի ես իմ հարստությունը։ Ինչո՞վ է անբարոյական և ինչո՞վ է ստոր այն, որ ջհուդների, վնասակար և կեղտոտ բազմաթիվ ձեռքերից այդ միլիոնները հոսեն աշխարհը սևեռուն զննող սթափ և հաստատակամ սքեմավորի ձեռքերի մեջ։ Ընդհանրապես ապագայի մասին այս բոլոր երազանքները բոլոր այս գուշակությունները, այս բոլորը այժմ դեռ կարծես վեպ լինեն, և ես, միգուցե, իզուր եմ գրի առնում, ավելի լավ է թող մնար գանգիս տակ. գիտեմ նաև, որ այս տողերը, միգուցե, ոչ ոք էլ չի կարդալու, բայց եթե որևէ մեկը կարդար, կհավատա՞ր, արդյոք, որ միգուցե չդիմանայի էլ Ոոտշիլդի միլիոններին։ Ոչ թե որովհետև դրանք կճզմեին ինձ, այլ բոլորովին ուրիշ հակառակ իմաստով։ Իմ երազանքներում ես արդեն քանիցս բռնել եմ այն պահը ապագայում, երբ գիտակցությունս չափազանց բավարարված կլինի, իսկ հզորությունս չափազանց քիչ կթվա։ Այն ժամանակ (ոչ թե ձանձրույթից, ոչ էլ աննպատակ կարոտից, այլ այն բանից, որ անսահման կցանկանամ ավելին) բոլոր միլիոններս ես կտամ մարդկանց, թող հասարակությունը բաժանի իմ ողջ հարստությունը, իսկ ես, ես նորից կխառնվեմ ոչնչությանը։ Միգուցե, դառնամ այն աղքատը, որ մեռել էր շոգենավի վրա, միայն այն տարբերությամբ, որ իմ ցնցոտիների մեջ ոչ մի կարած բան չեն գտնի։ Միայն այն գիտակցությունը, որ իմ ձեռքին միլիոններ են եղել, և ես ագռավի պես ցեխի մեջ եմ նետել դրանք, կսներ ինձ իմ անապատում։ Ես հիմա էլ եմ պատրաստ այդպես մտածել։ Այո, իմ «միտքը» այն ամրոցն է, որում ես մշտապես և համենայն դեպս կարող եմ թաքնվել բոլոր մարդկանցից, թեկուզև որպես շոգենավի վրա մեռած մուրացկան։ Ահա իմ պոեմը։ Եվ իմացեք, որ ինձ հենց իմ արատավոր կամքն է պետք ամբողջությամբ, միայն որպեսզի ''ինքս ինձ'' ապացուցեմ, թե ես ի վիճակի եմ նրանից հրաժարվելու։ | ||
+ | |||
+ | Անշուշտ, ինձ կառարկեն, թե դա արդեն բանաստեղծություն է, և որ ես երբեք բաց չեմ թողնի միլիոնները, եթե դրանք ձեռքս ընկնեն և սարատոփան մուրացկան չեմ դառնա։ Գուցեև բաց չթողնեմ, ես միայն մտքիս իդեալը նկարագրեցի։ Բայց կավելացնեմ արդեն լրջորեն, եթե հարստություն կուտակելիս ես այնպիսի գումարի հասնեի, ինչպիսին Ռոտշիլդինն է, ապա իսկապես դա կարող էր ավարտվել նրանով, որ ես այն կնետեի հասարակությանը։ (Ի դեպ, ռոտշիլդյան գումարից առաջ դժվար կլիներ դա ի կատար ածել)։ Եվ կեսը չէի տա, որովհետև այդ դեպքում միայն ստորություն կստացվեր, ես միայն կրկնակի աղքատ կդառնայի և ուրիշ ոչինչ, այլ հենց բոլորը, մինչև վերջին կոպեկը՜ բոլորը, որովհետև աղքատ դառնալով, ես հանկարծ կրկնակի հարուստ կդառնայի Ռոտշիլդից։ Եթե սա չհասկանան, ես մեղավոր չեմ, չեմ բացատրելու։ | ||
+ | |||
+ | «Ձեռնածություն, ոչնչության ու անզորության պոեզիա,― կվճռեն մարդիկ,― անտաղանդության ու միջակության հաղթանակ»։ Այո, խոստովանում եմ, որ սա մասամբ և անտաղանդության, և միջակության հաղթանակ է, բայց հազիվ թե անզորության։ Ինձ սոսկալի դուր էր գալիս ներկայացնել մի արարածի, հենց անտաղանդ ու միջակ մի արարածի, որ կանգնած է աշխարհի առջև և ժպտադեմ ասում է նրան, դուք Գալիլեյներ ու Կոպեռնիկոսներ եք, Կարլ Մեծեր ու Նապոլեոններ եք, դուք Պուշկիններ ու Շեքսպիրներ եք, դուք ֆելդմարշալներ ու հոֆմարշալներ եք, իսկ ես՝ անտաղանդությունս ու ապօրինածնությունս, այնուամենայնիվ, վեր եմ ձեզնից, քանի որ ինքներդ եք դրան ենթարկվել։ Խոստովանում եմ, այս երևակայությունը ես այնպիսի ծայրահեղության էի հասցնում, որ հերքում էի նույնիսկ կրթությունը։ Ինձ թվում էր, թե ավելի գեղեցիկ կլինի, եթե մարդն այդ նույնիսկ կեղտոտ, անկիրթ լինի։ Այդ, արդեն չափազանցված իղձն այն ժամանակ ազդեց նույնիսկ իմ հաջողության վրա գիմնազիայի յոթերորդ դասարանում, հենց մոլեռանդությունից ես դադարեցի սովորել, առանց կրթության, իբր, գեղեցկություն էր ավելանում իմ իդեալին։ Հիմա ես փոխել եմ համոզմունքս այս կետում. կրթությունը չի խանգարի։ | ||
+ | |||
+ | Պարոնայք, մի՞թե մտքի անկախությունը, թեկուզ ամենաչնչին անկախությունը, այդքան ծանր է ձեզ համար։ Երանելի է նա, ով գեղեցկության իդեալ ունի, թեկուզ և սխալ իդեալ։ Բայց իմ իդեալին ես հավատում եմ։ Ես միայն այնպես չշարադրեցի այն, անշնորհք, տարրական ձևով շարադրեցի։ Տասը տարի հետո, իհարկե, ավելի լավ կշարադրեի։ Իսկ սա կպահեմ ինձ հիշատակ։ | ||
+ | |||
+ | '''IV''' | ||
+ | |||
+ | Ես ավարտեցի «միտքս»։ Եթե գռեհիկ, մակերեսորեն նկարագրեցի, մեղավոր եմ ես և ոչ թե «միտքս»։ Ես արդեն նախազգուշացրել եմ, որ պարզագույն մտքերը ամենադժվարն են հասկացվում, հիմա կավելացնեմ, որ նաև ավելի դժվար են շարադրվում, առավել ևս, որ «միտքս» դեռ նախնական ձևով եմ նկարագրել։ Մտքերի համար կա նաև հետադարձ օրենք. գռեհիկ, շուտափույթ մտքերը արտակարգ արագ են հասկացվում և անպայման ողջ ամբոխի, ողջ փողոցի կողմից, դա դեռ քիչ է, հանճարագույն և մեծագույն են համարվում, բայց միայն իրենց հայտնվելու օրը։ Էժանագինը հաստատուն չէ։ Արագ հասկացվելը միայն հասկացության գռեհկության նշանն է։ Բիսմարկի միտքը մի ակնթարթում հանճարեղ դարձավ, իսկ ինքը Բիսմարկը՝ հանճար, բայց հենց այդ արագությունն է կասկածելին. Բիսմարկին ես սպասելու եմ տասը տարի հետո, և այն ժամանակ կտեսնենք, թե ինչ կմնա նրա մտքից և, միգուցե, հենց իրենից, պարոն կանցլերից։ Այս ծայրաստիճան կողմնակի և գործին անհամապատասխան նկատառումը ես մեջ եմ բերում, իհարկե, ոչ թե համեմատության համար, այլ նույնպես հիշատակի։ (Բացատրություններ արդեն չափազանց գռեհիկ ընթերցողի համար)։ | ||
+ | |||
+ | Իսկ հիմա երկու անեկդոտ կպատմեմ, որպեսզի դրանով իսպառ ավարտեմ «միտքս» և այնպես անեմ, որ այն այլևս ոչնչով չխանգարի պատմությանս։ | ||
+ | |||
+ | Ամռանը, հուլիսին, Պետերբուրգ գալուցս երկու ամիս առաջ, երբ ես արդեն միանգամայն ազատ էի, Մարիա Իվանովնան խնդրեց ինձ գնալ Երրորդության արվարձանը այնտեղ բնակվող մի պառավ օրիորդի մոտ այստեղ մանրամասն հիշատակվելու համար միանգամայն անհետաքրքիր մի հանձնարարությամբ։ Նույն օրն էլ վերադառնալով, վագոնում ես մի բավական լավ, բայց անմաքուր հագնված, բշտիկածածկ դեմքով, կեղտագույն-թուխ, քնձռոտ երիտասարդի նկատեցի։ Սա աչքի էր ընկնում նրանով, որ յուրաքանչյուր կայարանում ու կիսակայարանում անպայման դուրս էր գալիս վագոնից և օղի խմում։ Ճանապարհի վերջում նրա շուրջը մի ուրախ, սակայն միանգամայն վատաբարո ընկերախումբ կազմվեց։ Մի վաճառական, նույնպես մի քիչ հարբած, հատկապես էր հիանում երիտասարդի անդադար խմելու ու սթափ մնալու ընդունակությամբ։ Շատ գոհ էր նաև սոսկալի շատախոս և սոսկալի հիմար, գերմանական ձևով հագնված մի տղա, որից շատ վատ հոտ էր գալիս և որը, ինչպես հետո իմացա սպասավոր էր. սա նույնիսկ ընկերացել էր խմող երիտասարդի հետ և գնացքի ամեն կանգառին տեղից հանում էր նրան «Հիմա օղի խմելու ժամանակն է» հրավերով և, իրար գրկած, դուրս էին գալիս միասին։ Խմող երիտասարդը համարյա ոչ մի խոսք չէր ասում, իսկ զրուցակիցները գնալով ավելի ու ավելի էին հավաքվում նրա շուրջը, նա միայն լսում էր բոլորին, փսլնքոտ քռքռոցով քմծիծաղ էր տալիս անդադար և ժամանակ առ ժամանակ, բայց միշտ անսպասելի, «տյուր-լյուր, լյու»-ի պես մի ձայն հանում, ըստ որում, մի տեսակ չափազանց ծիծաղաշարժ մատը մոտեցնում էր քթին։ Հենց սա էլ ուրախացնում էր և՛ վաճառականին, և՛ սպասավորին, և՛ բոլորին, և՛ սրանք չափազանց բարձր ու սանձարձակ ծիծաղում էին։ Հասկանալի չէ, թե ինչի՞ վրա են երբեմն ծիծաղում մարդիկ։ Ես էլ մոտեցա, չեմ հասկանում, թե ինչու այս երիտասարդը, կարծես, ինձ էլ դուր եկավ, միգուցե հանրաճանաչ և պաշտոնական ձևամոլական պատշաճությունների չափազանց վառ խախտումով, մի խոսքով, ես չկարողացա ճանաչել հիմարին, սակայն իսկույն էլ մտերմացա նրա հետ ''դու''-ով խոսելու աստիճանի և, վագոնից դուրս գալիս, իմացա նրանից, որ երեկոյան ժամը ութից հետո նա Տվերսկոյ բուլվար է գալու։ Պարզվեց, որ նախկին ուսանող է։ Ես եկա բուլվար, և ահա թե ինչ սովորեցրեց ինձ նա. մենք երկուսով ման էինք գալիս բոլոր բուլվարներով և քիչ հետո հենց բուլվարով անցնող օրինավոր կին էինք նկատում, բայց այնպես, որ շուրջբոլորը մարդ չլինի, իսկույն ևեթ ընկնում էինք նրա հետևից։ Առանց նրա հետ բառ անգամ խոսելու, իսկույն տեղավորվում էինք նա մի կողմից, ես մյուս և ամենահանգիստ տեսքով, կարծես բոլորովին չնկատելով նրան, ամենաանպարկեշտ զրույց էինք սկսում իրար միջև։ Ամենաանխռով տեսքով և կարծես հենց այդպես էլ պետք էր, մենք իրերն իրենց սեփական անուններով էինք կոչում և այնպիսի մանրամասների մեջ էինք մտնում զանազան պղծություններ ու կեղտոտություններ բացատրելիս, որ ամենաանառակ մարդու ամենաապականված երևակայությունը չէր կարող այն հորինել։ (Այդ բոլոր գիտելիքները ես, իհարկե, դեռ դպրոցում էի ձեռք բերել, նույնիսկ մինչև գիմնազիա, բայց միայն բառերը, ոչ թե գործը)։ Կինը շատ էր վախենում, շտապում էր շուտ հեռանալ, բայց մենք էլ էինք արագացնում մեր քայլերը և շարունակում էինք մերը։ Զոհն, իհարկե, ոչինչ չուներ անելու, հո չէ՞ր գոռալու. վկաներ չկային և, բացի այդ, մի տեսակ տարօրինակ էր բողոքելը։ Այս զվարճություններով անցավ մի ութ օր, չես հասկանում, ինչպե՞ս կարոդ էր դա ինձ դուր գալ և դուր էլ չէր գալիս, այլ հենց այնպես։ Սկզբում դա ինձ ինքնօրինակ էր թվում, սովորական, պաշտոնական պայմաններից կարծես դուրս եկող մի բան. դրան ավելացրած նաև, որ ես տանել չէի կարողանում կանանց։ Մի անգամ ես հաղորդեցի ուսանողին, որ ժան ժակ Ռուսսոն իր «Խոստովանության» մեջ պատմում է, որ ինքը, արդեն պատանեկան տարիքում, սիրում էր, մերկացնելով, պատի ետևից զգուշորեն ցուցադրել մարմնի սովորաբար փակ պահվող մասերը և այդ տեսքով սպասում էր անցուդարձ անող կանանց։ Ուսանողն ինձ պատասխանեց իր «տյուր-լյուր-լյու»-ով։ Ես նկատել էի, որ նա սոսկալի տգետ է և զարմանալիորեն քիչ բանով է հետաքրքրվում։ Ոչ մի թաքնված միտք չուներ, որ ես հուսով էի նրա մեջ գտնել։ Ինքնօրինակության փոխարեն ես միայն ճնշող միօրինակություն գտա։ Ես, գնալով, ավելի ու ավելի չէի սիրում նրան։ Վերջապես ամեն բան միանգամայն անսպասելի վերջացավ, մի անգամ մենք, արդեն լիակատար խավարում, հետապնդեցինք բուլվարով արագ ու վեհերոտ անցնող շատ երիտասարդ, միգուցե միայն տասնվեցը լրացած կամ ավելի փոքր, շատ մաքուր ու համեստ հագնված, միգուցե իր աշխատանքով ապրող և գործից տուն, ծերացած մոր, երեխատեր խեղճ այրու մոտ վերադարձող աղջկա, սակայն կարիք չկա դյուրազգացության գիրկն ընկնելու։ Աղջնակը մի որոշ ժամանակ լսում էր և, գլուխը խոնարհած ու շղարշով դեմքը ծածկած, վախվխելով ու դողդողալով, շտապ-շտապ քայլում էր առաջ, բայց հանկարծ կանգ առավ, շղարշը ետ նետեց իր, որքան հիշում եմ, շատ սիրունատես, բայց նիհարավուն դեմքից և փայլատակող աչքերով բղավեց մեզ. | ||
+ | |||
+ | ― Ախ, ի՜նչ սրիկաներ եք դուք։ | ||
+ | |||
+ | Գուցե այստեղ նա արտասվեր, բայց ուրիշ բան կատարվեց, ձեռքը բարձրացրեց և իր փոքրիկ, նիհար ձեռքով ուսանողին այնպիսի մի ապտակ տվեց, որից ճարպիկը, միգուցե, երբեք տրված չէր եղել։ Ուղղակի շառաչեց։ Ուսանողը հայհոյեց և այն է, ուզում էր հարձակվել, բայց ես ետ պահեցի, և աղջնակը հասցրեց փախչել։ Մնալով մենակ, մենք իսկույն կռվեցինք, ես ասացի նրան այն ամենը, որ այդ ամբողջ ժամանակում կուտակվել էր նրա դեմ իմ սրտում, ասացի նրան, որ նա միայն ողորմելի մի ապաշնորհություն ու միջակություն է և որ նրանում երբեք մտքի ամենաչնչին նշույլ անգամ չի եղել։ Նա հայհոյեց ինձ... (Մի անգամ ես նրան պատմել էի իմ ապօրինածնության մասին) հետո մենք թքեցինք իրար վրա, և այդ օրվանից ես նրան այլևս չեմ տեսել։ Այդ երեկո ես շատ էի սրտնեղում, հետևյալ օրը ոչ այնքան շատ, երրորդ օրը բոլորովին մոռացա։ Եվ ինչ, թեպետ հետագայում հիշում էի երբեմն այն աղջնակին, բայց միայն պատահաբար և հարևանցիորեն։ Միայն գալով Պետերբուրգ, մի երկու շաբաթ անց, ես հանկարծ հիշեցի այդ ողջ տեսարանը, հիշեցի և հանկարծ այնպես ամաչեցի, որ բառացիորեն ամոթի արտասուքները հոսեցին այտերս ի վար։ Ես տանջվեցի ամբողջ երեկո, ամբողջ գիշեր, մասամբ տանջվում եմ և այժմ։ Սկզբում ես չէի կարողանում հասկանալ, թե ինչպես կարելի էր այդքան ցած ու այդքան խայտառակ ընկնել և, որ գլխավորն է, մոռանալ այդ դեպքը, չամաչել դրանից, չզղջալ։ Միայն այժմ ես իմաստավորեցի, թե ինչումն էր բանը, մեղավորը «միտքս» էր։ Կարճ ասած ես ուղիղ եզրակացնում եմ, թե մտքումդ անշարժ մշտական, ուժեղ մի բան ունենալով, որով զբաղված ես սոսկալի, կարծես դրանով ողջ աշխարհից դեպի անապատ ես հեռանում, և այն բոլորը, որ կատարվում է, անցնում է միայն գլխավորի կողքից հարևանցի։ Նույնիսկ տպավորությունները սխալ են ընդունվում։ Եվ բացի դրանից, գլխավորն այն է, որ միշտ պատրվակ ունես։ Որքա՜ն եմ տանջել մորս այդ ժամանակի ընթացքում, որքա՜ն ամոթալի լքել քրոջս, «էհ, ես «միտք» ունեմ, իսկ ողջ մնացյալը մանրուք է»,― ահա թե ինչ էի. կարծես, ասում ինձ։ Ինձ էլ էին վիրավորում, և վիրավորում էին ցավոտ, ես հեռանում էի վիրավորված և հետո հանկարծ ասում էի ինքս ինձ. «էհ, ստոր եմ ես, բայց այնուամենայնիվ «միտք» ունեմ, և նրանք չգիտեն այդ մասին»։ «Միտքը» մխիթարում էր խայտառակության և ոչնչության մեջ, բայց իմ բոլոր ստորություններն էլ, կարծես, թաքնվում էին մտքիս տակ. միտքս, այսպես ասած, ամեն բան թեթևացնում էր, բայց և ամեն բան պարուրում էր իմ առջև, սակայն իրերի ու դեպքերի նման անհստակ հասկացությունը, իհարկե, կարող է վնասել նույնիսկ հենց իրեն՝ «մտքին», չխոսելով այլ բաների մասին։ | ||
+ | |||
+ | Հիմա մյուս անեկդոտը։ | ||
+ | |||
+ | Անցյալ տարվա ապրիլի մեկը Մարիա Իվանովնայի անվանակոչության օրն էր։ Երեկոյան շատ քիչ, ուղղակի մի երկու հյուր եկավ։ Հանկարծ շնչակտուր ներս է մտնում Ագրաֆենան և հայտարարում, որ խոհանոցի առջև գտնվող հաշտում մի ծծկեր ընկեցիկ է ճչում և որ ինքը չգիտե, թե ինչ անի։ Տեղեկությունը բոլորին հուզեց, բոլորը գնացին ու տեսան մի կողով, իսկ կողովում երեք կամ չորս շաբաթական, ճչացող աղջնակին։ Ես վերցրի կողովը, տարա խոհանոց և իսկույն երկծալ մի գրություն գտա. «Սիրելի բարերարներ, բարյացակամ օգնություն ցուցաբերեք Արինա մկրտված աղջնակին, իսկ մենք նրա հետ մեկտեղ մշտապես մեր արտասուքները կհղենք ներկային հանուն ձեր բարօրության, և շնորհավորում ենք ձեզ ձեր անվանակոչության առթիվ, ձեզ անհայտ մարդիկ»։ Այստեղ իմ կողմից այնքան հարգված Նիկոլայ Սեմյոնովիչը շատ վշտացրեց ինձ. նա շատ լուրջ արտահայտություն տվեց իր դեմքին և վճռեց անհապաղ որբանոց ուղարկել աղջնակին։ Ես շատ տխրեցի։ Նրանք չափազանց խնայողաբար էին ապրում, բայց զավակներ չունեին, և Նիկոլայ Սեմյոնովիչը դրա համար միշտ ուրախ էր։ Ես խնամքով հանեցի Արինոչկային կողովից և ուսերից բռնած վեր բարձրացրի, կողովից մի տեսակ թթու-կծու հոտ էր գալիս, որ սովորաբար գալիս է երկար չլողացրած ծծկեր երեխայից։ Վիճելով Նիկոլայ Սեմյոնովիչի հետ, ես հանկարծ հայտարարեցի նրան, որ աղջնակին իմ հաշվին եմ վերցնում։ Սա, չնայած իր ողջ մեղմությանը, որոշակի խստությամբ սկսեց առարկել ինձ և, թեև կատակով ավարտեց, բայց իր մտադրությունը որբանոցի կապակցությամբ լիովին ուժի մեջ թողեց։ Սակայն ստացվեց իմ ուզածով, նույն բակում, բայց ուրիշ կցաշենքում շատ աղքատ, տարեց ու խմող մի ատաղձագործ էր ապրում, բայց նրա դեռ բավական երիտասարդ և շատ առողջ կինը նոր էր կորցրել իր ծծկեր և, որ գլխավորն է, ութ տարվա անպտուղ ամուսնական կյանքից հետո ծնված միակ երեխային, նույնպես աղջիկ և բախտի տարօրինակ բերումով, նույնպես Արինոչկա։ Ասում եմ բախտի բերումով, որովհետև երբ մենք վիճում էինք խոհանոցում, այդ կինը, դեպքի մասին լսելով, վազեց-եկավ տեսնելու և, իմանալով, որ սա էլ է Արինոչկա, սաստիկ հուզվեց։ Նրա կաթը դեռ հետ չէր գնացել, նա բացեց կուրծքը և երեխայի բերանը դրեց։ Ես կպա նրան ու սկսեցի խնդրել, որ իր տուն տանի՝ ասելով, որ ես ամեն ամիս կվճարեմ իրեն։ Նա վախենում էր՝ թույլ կտա՞ արդյոք ամուսինը, բայց մի գիշերով վերցրեց։ Առավոտյան ամուսինը թույլ տվեց ամիսը ութ ռուբլով, և ես տեղնուտեղը առաջիկա ամսի համար վճարեցի գումարը նախապես, որը նա իսկույն էլ տվեց խմիչքի։ Նիկոլայ Սեմյոնովիչը, շարունակելով տարօրինակ ժպտալ, համաձայնեց երաշխավորել ինձ համար ատաղձագործի մոտ, որ ամիսը ութ ռուբլի գումարը անշեղորեն կմուծվի իմ կողմից։ Ես ուզում էի Նիկոլայ Սեմյոնովիչին ապահովելու համար նրան տալ իմ վաթսուն ռուբլին, բայց նա չվերցրեց, ի դեպ, նա գիտեր, որ ես փող ունեմ, և հավատում էր ինձ։ Նրա այս նրբանկատությամբ մեր րոպեական գժտությունը հարթվեց։ Մարիա Իվանովնան ոչինչ չէր ասում, բայց զարմանում էր, թե ինչպես եմ այդպիսի հոգս ինձ վրա վերցնում։ Հատկապես գնահատեցի ես նրանց նրբանկատությունը այն բանում, որ երկուսն էլ ոչ մի ամենաչնչին կատակն անգամ թույլ չտվեցին իրենց իմ նկատմամբ, այլ, ընդհակառակը, սկսեցին գործին այնքան լրջորեն վերաբերվել, որքան որ հարկն էր։ Ամեն օր, օրը երեք անգամ, ես վազում էի Դարյա Ռոդիվոնովնայի մոտ, իսկ մեկ շաբաթ անց, մի երեք ռուբլի էլ նվիրեցի նրան անձամբ նրա բուռը դնելով ամուսնուց գաղտնի։ Մի երեք ռուբլով էլ վերմակ ու բարուրաշորեր գնեցի։ Բայց տասը օրից Րինոչկան հանկարծ հիվանդացավ։ Ես իսկույն բժիշկ բերեցի, սա ինչ-որ դեղորայք դուրս գրեց, և մենք ամբողջ գիշեր չարչարվեցինք, տհաճ դեղերով տանջելով պստիկին, իսկ հետևյալ օրը բժիշկն ասաց, թե արդեն ուշ է և իմ թախանձանքներին (ի դեպ, կարծեմ, նախատինքներին) ազնիվ խուսափողականությամբ արտասանեց. «Ես աստված չեմ»։ Աղջնակի լեզուն, շրթունքները և ամբողջ բերանը ինչ-որ մանր ու սպիտակ բշտիկներով պատվեցին, և իր մեծ-մեծ սև աչուկներն ինձ վրա հառած, կարծես ամեն բան արդեն հասկանում էր, երեկոյան նա վախճանվեց։ Չեմ հասկանում, ինչպե՞ս մտքովս չանցավ նրա մեռած կերպարանքը լուսանկարել։ Կհավատա՞ս արդյոք, որ ես ոչ թե լալիս էի, այլ ուղղակի ոռնում էի այդ երեկո, որ առաջներում երբեք ինձ թույլ չեմ տվել և Մարիա Իվանովնան ստիպված էր մխիթարել ինձ և էլի ծաղրի առանց ոչ մի նշույլ ոչ նրա, ոչ էլ Նիկոլայ Սեմյոնովիչի կողմից։ Հենց ատաղձագործն էլ փոքրիկ մի դագաղ շինեց, Մարիա Իվանովնան բոլորածալով զարդարեց ու մի սիրունիկ, փոքրիկ բարձ դրեց, իսկ ես ծաղիկ գնեցի ու մանկիկի վրա շաղ տվեցի, այդպես էլ տարան իմ խեղճ ցողիկին, որին, կհավատա՞ն արդյոք, մինչև օրս չեմ կարողանում մոռանալ։ Սակայն որոշ ժամանակ անց այս ողջ, համարյա հանկարծակի իրադարձությունը ստիպեց ինձ խորապես խորհրդածել։ Իհարկե, Րինոչկան ինձ վրա թանկ չնստեց (բոլորը միասին, դագաղով, թաղումով, բժշկով, ծաղիկով և Դարյա Ռոդիվոնովնային վճարելով ― երեսուն ռուբլի)։ Այդ գումարը, Պետերբուրգ մեկնելիս, ես վերաշահեցի մեկնումի համար Վերսիլովի ինձ ուղարկած քառասուն ռուբլով և մեկնելուցս առաջ որոշ իրերի վաճառքով, այնպես որ իմ ամբողջ «դրամագլուխը» մնաց անձեռնմխելի։ «Բայց,― մտածեցի ես,― եթե այսպես աջ ու ձախ շեղվեմ, ապա հեռու չեմ գնա»։ Ուսանողի հետ ունեցածս պատմությունից դուրս էր գալիս, որ «միտքս» կարող է տանել մինչև տպավորությունների անորոշություն և հեռացնել ընթացիկ իրականությունից։ Րինոչկայի պատմությունից հակառակն էր դուրս գալիս, որ ոչ մի «միտք» ի զորու չէ հրապուրելու (գոնե ինձ) այն աստիճան, որպեսզի հանկարծ կանգ չառնեմ որևէ ճնշող փաստի առաջ և չզոհեմ դրան միանգամից այն բոլորը, որ տարիների աշխատանքով արդեն արել եմ «մտքիս» համար։ Եվ, այնուամենայնիվ, երկու եզրակացությունս էլ ճիշտ էին։ | ||
+ | |||
+ | === Գլուխ վեցերորդ === | ||
+ | |||
+ | '''I''' | ||
+ | |||
+ | Հույսերս լիովին չիրականացան․ ես նրանց մենակ չգտա․ թեև Վերսիլովը չկար, բայց մորս մոտ նստած էր Տատյանա Պավլովնան, այնուամենայնիվ օտար մարդ։ Մեծահոգի տրամադրությունս միանգամից կիսով չափ անհետացավ։ Զարմանալի է, թե ինչ արագ ու ինչ թեթև եմ շրջվում ես նման դեպքերում, մի մազը կամ ավազի մի հատիկը բավական է, որ քամուն տա լավը ու փոխարինի վատով։ Իսկ վատ տպավորություններս, ցավոք, այդքան էլ արագ չեն դուրս մղվում, թեև հիշաչար չեմ։ Ներս մտնելուս պես ինձ թվաց, թե մայրս իսկույն և արագ ընդհատեց Տատյանա Պավլովնայի հետ իր, կարծես թե բավական աշխույժ զրույցի թելը։ Քույրս աշխատանքից վերադարձել էր ինձնից մեկ րոպե առաջ և դեռ դուրս չէր եկել իր խցիկից։ | ||
+ | |||
+ | Այս բնակարանը երեք սենյակից էր բաղկացած։ Այն սենյակը, որում բոլորը սովորաբար նստում էին, մեջտեղի սենյակը կամ հյուրասենյակը, բավական մեծ և համարյա վայելուչ էր։ Այդ սենյակում կարմիր, փափուկ բազմոցներ կային, որոնք, ի դեպ, արդեն տրորված էին (Վերսիլովը վրաքաշ շորեր տանել չէր կարողանում), կային նաև մի քանի գորգ, մի քանի սեղան ու անպետք սեղանիկներ։ Դեպի աջ գտնվում էր Վերսիլովի մի լուսամուտանոց նեղ, անձուկ սենյակը, այստեղ մի ողորմելի գրասեղան կար, որի վրա մի քանի անգործածական գրքեր ու մոռացված թղթեր էին թափված, իսկ սեղանի առջև՝ ոչ պակաս ողորմելի փափուկ բազկաթոռ, կոտրված և անկյունաձև վեր թռած զսպանակով, որից հաճախ տնքում ու հայհոյում էր Վերսիլովը։ Այս նույն առանձնասենյակում փափուկ և նույնպես չարչրկված բազմոցի վրա էլ բացում էին նրա անկողինը, նա ատում էր իր այս առանձնասենյակը և կարծես թե ոչինչ այդտեղ չէր անում, այլ գերադասում էր ժամերով պարապ նստել հյուրասենյակում։ Հյուրասենյակից դեպի ձախ ճիշտ նույնպիսի սենյակ կար, այստեղ մայրս ու քույրս էին քնում։ Հյուրասենյակ մտնում էին միջանցքից, որը ավարտվում էր մուտքով դեպի խոհանոց, ուր ապրում էր խոհարարուհի Լուկերյան, և երբ սա ճաշ էր պատրաստում, վառված յուղի ծխահոտով անողորմ լցնում էր ողջ բնակարանը։ Լինում էին րոպեներ, երբ խոհանոցային այս ծուխ ու մխի պատճառով Վերսիլովը բարձրաձայն անիծում էր իր կյանքն ու ճակատագիրը, և միայն այս հարցում ես լիովին կարեկից էի նրան, ես էլ եմ ատում այդ հոտերը, թեև դրանք ինձ մոտ չէին թափանցում, ես ապրում էի վերում, տանիքի տակ գտնվող փոքրիկ լուսասենյակում, ուր բարձրանում էի արտակարգ զառիվեր ու ճռճռան սանդուղքով։ Այստեղի տեսարժան բաներն էին կիսակլոր պատուհանը, սոսկալի ցածր առաստաղը, մոմլաթապատ բազմոցը, որի վրա Լուկերյան գիշերամուտին սավան էր փռում ու բարձ դնում, իսկ մյուս կահույքից միայն երկու առարկա կար՝ կոպիտ տաշած հասարակ սեղան և հյուսկեն ծակ աթոռ։ | ||
+ | |||
+ | Սակայն մեզ մոտ, այնուամենայնիվ, դեռ պահպանվում էին երբեմնի փարթամակեցության որոշ մնացորդներ, օրինակ, հյուրասենյակում կար բավական որակյալ ճենապակե մի լամպ, իսկ պատին կախված էր դրեզդենյան Աստվածամոր մեծ, հրաշալի մի փորագրանկար, հենց այստեղ էլ, դիմացի պատին՝ Ֆլորենցիայի տաճարի բրոնզե ձուլածո դարպասի հսկայական մեծության թանկարժեք լուսանկարը։ Այս նույն սենյակում, անկյունում, կախված էր հնադարյան, ընտանեկան սրբապատկերների մեծ պահարանը, որոնցից մեկի վրա (բոլոր սրբերի) ոսկեջրած արծաթե մեծ շրջանակ կար, հենց այն, որն ուզում էին գրավ դնել, իսկ մյուսի վրա՝ (Աստվածամոր սրբապատկերի) մարգարիտներով ասեղնագործած, թավշե շրջանակ։ Սրբապատկերների առջև ճրագ էր կախված, որ վառվում էր յուրաքանչյուր տոնի նախօրյակին։ Վերսիլովը սրբապատկերների նկատմամբ, նրանց նշանակության իմաստով, ըստ երևույթին, անտարբեր էր և միայն կնճռոտվում էր երբեմն, ըստ երևույթին զսպելհվ իրեն, ճրագի՝ ոսկեզօծ շրջանակից արտացոլված լույսից թեթևակի գանգատվելով, թե դա վնասում է իր տեսողությանը, բայց, այնուամենայնիվ, մորս ճրագ վառելուն չէր խանգարում։ | ||
+ | |||
+ | Սովորաբար ես, դեպի որևէ անկյուն նայելով, լուռ ու մռայլ էի ներս մտնում, երբեմն էլ ներս մտնելիս չէի բարևում։ Իսկ մշտապես այս անգամից վաղ էի տուն վերադառնում և ճաշս վերև էին բերում։ Այս անգամ, ներս մտնելով, հանկարծ ասացի. «Բարև ձեզ, մայրիկ», որ առաջներում երբեք չէի անում, թեև մի տեսակ, ամաչկոտությունից այս անգամ էլ, այնուամենայնիվ, չկարողացա ստիպել ինձ նրան նայել և նստեցի սենյակի հակառակ ծայրում։ Ես շատ հոգնած էի, բայց այդ մասին չէի մտածում։ | ||
+ | |||
+ | ― Այս տգետը շարունակում է նույն անկիրթ ձևով ձեզ մոտ ներս մտնել, ինչպես և առաջ,― ֆշշացրեց ինձ վրա Տատյանա Պավլովնան. հայհոյական խոսքեր նա առաջ էլ էր իրեն թույլ տալիս, և դա արդեն սովորություն էր դարձել իմ ու նրա միջև։ | ||
+ | |||
+ | ― Բարև..― պատասխանեց մայրս, կարծես իսկույն էլ իրեն կորցնելով այն բանից, որ ես բարևել էի իրեն։ | ||
+ | |||
+ | ― Կերակուրը վաղուց պատրաստ է,― համարյա ամաչելով՝ ավելացրեց նա,― միայն թե արգանակը չսառչի, իսկ կոտլետները ես հիմա կկարգադրեմ... Նա շտապով ուզում էր վերկենալ տեղից, որ գնա խոհանոց, և ես, միգուցե առաջին անգամ ամբողջ ամսվա ընթացքում, հանկարծ ամաչեցի, որ նա արդեն չափազանց փութկոտ է տեղից թռչում ինձ ծառայելու համար, այն դեպքում, երբ մինչև օրս ինքս եմ այդպես պահանջել։ | ||
+ | |||
+ | ― Խորապես շնորհակալ եմ, մայրիկ, ես արդեն ճաշել եմ։ Եթե չեմ խանգարի, ես այստեղ կհանգստանամ։ | ||
+ | |||
+ | ― Ախ... իհարկե... ինչու չէ, նստիր... | ||
+ | |||
+ | ― Մի անհանգստացեք, մայրիկ, ես Անդրեյ Պետրովիչին այլևս չեմ կոպտի,― կարճ կտրեցի ես... | ||
+ | |||
+ | ― Ախ, Տեր Աստված, ի՜նչ մեծահոգություն սրա կողմից,― բղավեց Տատյանա Պավլովնան։― Սոնյա, սիրելիս, մի՞թե դու շարունակում ես սրան ''դուք'' ասել։ Ախր ո՞վ է սա, որ այդպիսի պատիվ ստանա, այն էլ իր հարազատ մորից։ Մի տես, դու, ախր, շփոթվել ես սրա առջև, խայտառակությո՜ւն։ | ||
+ | |||
+ | ― Ինձ համար շատ հաճելի կլինի, եթե դուք, մայրիկ, ինձ դու ասեիք։ | ||
+ | |||
+ | ― Ախ... Ավելի լավ, այդպես էլ կասեմ,― փութկոտ վրա բերեց մայրս,― ես, ես չէ՞ որ միշտ չեմ... բայց հիմիկվանից արդեն կիմանամ։ | ||
+ | |||
+ | Նա մինչև մազարմատները կարմրատակեց։ Հաստատապես, նրա դեմքը երբեմն չափազանց հմայիչ էր լինում... Նրա դեմքը պարզամիտ էր, բայց ամենևին ոչ պարզունակ, մի քիչ գունատ էր, սակավարյուն։ Նրա այտերը շատ նիհար էին, նույնիսկ ներս ընկած, իսկ ճակատին սկսել էին կնճիռներ կուտակվել, բայց աչքերի մոտ դեռ չկային, և աչքերը, բավական մեծ ու բաց, միշտ փայլում էին հանգիստ ու խաղաղ լույսով, որ հենց առաջին օրից ձգեց ինձ դեպի նա։ Սիրում էի նաև, որ նրա դեմքին տխրության կամ ճնշվածությւսն ամենևին ոչ մի նշան չկար, ընդհակառակը, նրա արտահայտությունը նույնիսկ ուրախ կլիներ, եթե նա այդքան հաճախ, երբեմն դատարկ տեղը չտագնապեր, վախվորելով և տեղից թռչելով երբեմն առանց որևէ առիթի կամ վախեցած ականջ դնելով որևէ մեկի նոր խոսակցությանը, մինչև չհամոզվեր, թե ամեն բան առաջվա պես լավ է։ «Ամեն բան լավ է» նրա համար հենց այդ էլ նշանակում էր, թե «ամեն բան առաջվա պես է»։ Միայն թե ոչինչ չփոխվեր, միայն թե մի նոր բան, նույնիսկ երջանիկ բան չպատահեր... Կարելի էր կարծել, թե երեխա ժամանակ նրան ինչ-որ ձևով վախեցրել էին։ Բացի աչքերից ինձ դուր էր գալիս նաև նրա երկարավուն դեմքի օվալը, և թվում էր, թե եթե միայն մի փոքր պակաս լայն լինեին նրա այտոսկրերը, ապա ոչ միայն երիտասարդ ժամանակ, այլ նույնիսկ այժմ նա կարող էր գեղեցիկ կոչվել։ Այժմ նրա տարիքը երեսունիննից ավելի չէր, բայց մուգ-խարտյաշ մազերի մեջ արդեն առատորեն սողոսկել էին ճերմակները։ | ||
+ | |||
+ | Տատյանա Պավլովնան վճռական վրդոմունքով նրան նայեց։ | ||
+ | |||
+ | ― Այս տեսակ լակոտի՜ն։ Եվ այդպես նրա առաջ դողալ։ Ծիծաղելի ես դու, Սոֆյա. բարկացնում ես ինձ, ուրիշ ոչինչ։ | ||
+ | |||
+ | ― Ախ, Տատյանա Պավլովնա, հիմա ինչո՞ւ եք նրա հետ այդպես։ Միգուցե կատակում եք, հա՞,― Տատյանա Պավլովնայի դեմքին ժպիտի պես մի բան տեսնելով՝ ավելացրեց մայրս։ Տատյանա Պավլովնայի վիրավորական խոսքերը իսկապես էլ երբեմն չէր կարելի լուրջ ընդունել, բայց ժպտացել էր նա (եթե իրոք ժպտացել էր), իհարկե, մորս համար, որովհետև սոսկալի սիրում էր նրա բարությունը և, իհարկե, անշուշտ նկատել էր, թե այդ րոպեին ի՜նչ երջանիկ էր նա իմ հնազանդությամբ։ | ||
+ | |||
+ | ― Ես, իհարկե, չեմ կարող չզգալ, եթե դուք ինքներդ եք մարդկանց վրա հարձակվում, Տատյանա Պավլովնա, և հենց այն ժամանակ, երբ ես, ներս մտնելով, ասացի. «Բարև ձեզ, մայրիկ», մի բան, որ առաջներում երբեք չեմ արել,― վերջապես անհրաժեշտ համարեցի նկատել ես։ | ||
+ | |||
+ | ― Պատկերացրեք,― իսկույն փրփրեց նա,― իր արածը սխրագործություն է համարում սա։ Ինչ է, ծնկի՞ իջնենք առջևդ, որ կյանքումդ մի անգամ քաղաքավարություն ես ցուցաբերել։ Եվ մի՞թե դա է քաղաքավարությունը։ Ինչո՞ւ, ներս մտնելով, անկյունին ես նայում։ Ինչ է, ես չգիտե՞մ, թե ինչպե՜ս ես կատաղում սրա առաջ։ Ինձ էլ կարող էիր «բարև» ասել, ես քեզ բարուրել եմ և քո կնքամայրն եմ։ | ||
+ | |||
+ | Պարզ է, որ ես պատասխանի չարժանացրի։ Հենց այդ րոպեին ներս մտավ քույրս և ես շտապեցի դիմել նրան։ | ||
+ | |||
+ | ― Լիզա, ես այսօր Վասինին եմ հանդիպել, և նա քո մասին հարցրեց։ Դու նրա հետ ծանո՞թ ես։ | ||
+ | |||
+ | ― Այո, անցյալ տարի եմ ծանոթացել, Լուգայում,― միանգամայն պարզ պատասխանեց նա՝ կողքիս նստելով և սիրալիր ինձ նայելով։ Չգիտեմ ինչու, ինձ թվում էր, թե նա իսկույն կշիկնի, հենց որ պատմեմ Վասինի մասին։ Քույրս շիկահեր էր, բաց գույնի շիկահեր, մազերը ոչ մորը, ոչ էլ հորն էին քաշել, բայց աչքերը, դեմքի օվալը համարյա մորն էին։ Քիթը շատ ուղիդ, փոքր էր ու կանոնավոր, սակայն ևս մի առանձնահատկություն, դեմքին մանր պեպեններ, որ մայրս բոլորովին չուներ։ Վերսիլովից շատ քիչ բան կար, միգուցե իրանի բարակությունը, բարձր հասակը և ինչ-որ հրաշալի մի բան քայլվածքում։ Իսկ ինձ հետ ոչ մի նմանություն, երկու հակադիր բևեռ։ | ||
+ | |||
+ | ― Ես նրանց մի երեք ամիս եմ հանդիպել,― ավելացրեց Լիզան։ | ||
+ | |||
+ | ― Լիզա, դու Վասինի մասի՞ն ես ասում՝ ''նրանց''։ Պետք է ասել ''նրան'' և ոչ թե՝ ''նրանց''։ Ներիր, քույրիկ, որ ուղղում եմ, բայց ինձ համար դառն է, որ քո դաստիարակության հարցը, կարծես, իսպառ արհամարհել են։ | ||
+ | |||
+ | ― Իսկ քո կողմից մորդ ներկայությամբ դա նկատելը ստորություն է,― ուղղակի բռնկվեց Տատյանա Պավլովնան,― և ստում ես, բոլորովին էլ չեն արհամարհել։ | ||
+ | |||
+ | ― Մորս մասին ես ոչինչ էլ չեմ ասում,― կտրուկ պաշտպանեցի նրան ես,― իմացեք, մայրիկ, որ Լիգային ես նայում եմ որպես ձեր կրկնությանը, դուք նրանից ճիշտ նույնպիսի հրաշք եք սարքել բարությամբ ու բնավորությամբ, որպիսին, հավանաբար, եղել եք ինքներդ և կաք այժմ, մինչև օրս և կլինեք հավիտյան... Ես միայն արտաքին փայլի մասին եմ ասում, բարձրաշխարհիկ այդ ողջ հիմարությունների, ի դեպ, անհրաժեշտ հիմարությունների մասին։ Ինձ միայն վրդովում է այն, որ Վերսիլովը, լսելով, որ դու Վասինի մասին ասում ես ''նրանց'' և ոչ թե ''նրան'', հավանաբար, ամենևին էլ չէր ուղղի քեզ, այնքան գոռոզամիտ ու անտարբեր է մեր նկատմամբ։ Ահա թե ինչն է ինձ զայրացնում։ | ||
+ | |||
+ | ― Ինքդ արջի քոթոթ ես, ուրիշներին արտաքին փայլի դաս ես տալիս։ Այսուհետև, պարոն, մորդ, ինչպես նաև իմ ներկայությամբ, չհամարձակվեք «Վերսիլով» ասել,― աչքերը փայլեցրեց Տատյանա Պավլովնան։ | ||
+ | |||
+ | ― Մայրիկ, ես այսօր ռոճիկ եմ ստացել, հիսուն ռուբլի, վերցրեք, խնդրեմ, ահա։ | ||
+ | |||
+ | Ես մոտեցա և նրան մեկնեցի փողը, նա իսկույն անհանգստացավ։ | ||
+ | |||
+ | ― Ախ, չգիտեմ, ախր ինչպե՞ս վերցնեմ,― կարծես, վախենալով փողին ձեռք տալ, արտասանեց նա։ | ||
+ | |||
+ | Ես չհասկացա։ | ||
+ | |||
+ | ― Թույլ տվեք, մայրիկ, եթե դուք երկուսդ էլ ինձ ընտանիքում որպես որդի ու եղբայր եք ճանաչում, ապա... | ||
+ | |||
+ | ― Ախ, մեղավոր եմ քո առաջ, Արկադի. մի բան կխոստովանեի քեզ, բայց վախենում եմ քեզ չափից դուրս... | ||
+ | |||
+ | Ասաց նա վեհերոտ ու հաճոյանալ ցանկացողի ժպիտով, ես նորից չհասկացա և ընդհատեցի։ | ||
+ | |||
+ | ― Ի դեպ, հայտնի՞ է ձեզ, մայրիկ, որ այսօր դատարանում վճռվել է Անդրեյ Պետրովիչի գործը Սոկոլսկու հետ։ | ||
+ | |||
+ | ― Ախ, հայտնի է,― վախից ձեռքերի ափերն իր առջև իրար կցելով (նրա ձեռքերի սովորական ձևը)՝ բացականչեց նա։ | ||
+ | |||
+ | ― Այսօ՞ր,― ամբողջ մարմնով ցնցվեց Տատյանա Պավլովնան,― չի կարող պատահել, նա կասեր։ Նա քեզ ասե՞լ է,― դարձավ նա մորս։ | ||
+ | |||
+ | ― Ախ, ոչ, որ այսօր է, չի ասել։ Բայց ես ամբողջ շաբաթ այնպե՜ս եմ վախենում։ Թեկուզ տանուլ տայինք, ես աղոթք կանեի, միայն թե ազատվեինք ու նորից առաջվա պես մնայինք։ | ||
+ | |||
+ | ― Ուրեմն, ձեզ էլ չի ասել, մայրիկ,― բացականչեցի ես։― Տեսեք, ի՜նչ մարդ է։ Ահա նրա անտարբերության և գոռոզամտության օրինակը, ի՞նչ ասացի հենց նոր։ | ||
+ | |||
+ | ― Իսկ ինչո՞վ է ավարտվել, ի՞նչ է վճռվել։ Եվ ո՞վ է քեզ ասել,― հարձակվում էր Տատյանա Պավլովնան։― Դե, խոսիր, է։ | ||
+ | |||
+ | ― Ահա և ինքը։ Միգուցե, կպատմի,― միջանցքից լսելով նրա ոտնաձայները՝ ազդարարեցի ես ու շտապով նստեցի Լիգայի կողքին։ | ||
+ | |||
+ | ― Եղբայր, Աստծո սիրուն, խնայիր մայրիկին, համբերող եղիր Անդրեյ Պետրովիչի հետ...― շշնջաց քույրս։ | ||
+ | |||
+ | ― Կլինեմ, կլինեմ, այդ մտքով էլ վերադարձել եմ,― սեղմեցի նրա ձեռքը ես։ | ||
+ | |||
+ | Լիզան չափազանց թերահավատ ինձ նայեց և իրավացի գտնվեց։ | ||
+ | |||
+ | '''II''' | ||
+ | |||
+ | Նա ներս մտավ՝ շատ գոհ իրենից, այնքան գոհ, որ նույնիսկ հարկավոր չհամարեց թաքցնել իր տրամադրությունը։ Եվ ընդհանրապես վերջին ժամանակներս նա սովոր էր մեր առջև բացվելու առանց որևէ չափով անգամ քաշվելու և ոչ միայն իրեն վատ, այլև ծիծաղելի դրսևորող կողմերով, որից ամեն ոք է խուսափում, մինչդեռ լիովին գիտակցում էր, որ մենք մինչև ամենավերջին կետն ամեն բան կհասկանանք։ Վերջին տարում նա, ըստ Տատյանա Պավլովնայի նկատողության, խիստ անկում էր ապրում հագուստի տեսակետից, միշտ վայելուչ էր հագնված, բայց հնամաշ և ոչ ընտիր։ Դա ճիշտ էր, նա պատրաստ էր սպիտակեղենը հագնել երկու օր շարունակ, որը նույնիսկ վշտացնում էր մայրիկիս, դա նրանց մոտ զոհաբերություն էր համարվում և նվիրյալ կանանց ողջ այդ խումբը դրանում ուղղակի սխրագործություն էր տեսնում։ Նա միշտ կակուղ, լայնեզր, սև գլխարկ էր դնում, երբ դռների մեջ նա հանեց գլխարկը, նրա չափազանց խիտ, բայց արդեն խիստ ալեխառն մազերի փունջը ուղղակի տնկվեց գլխին։ Ես սիրում էի նայել նրա մազերին, երբ նա հանում էր գլխարկը։ | ||
+ | |||
+ | ― Բարև ձեզ. բոլորը ներկա են. այդ թվում նույնիսկ սա՞։ Լսում էի սրա ձայնը դեռ նախասենյակից, կարծեմ, ինձ նախատո՞ւմ էր։ | ||
+ | |||
+ | Նրա ուրախ տրամադրության նշաններից մեկն էլ այն էր, որ սիրում էր սրամտել իմ հասցեին։ Պարզ է, որ ես չէի պատասխանում։ Ներս մտավ Լուկերյան ինչ-որ գնումների մի ամբողջ կապոցով ու դրեց այն սեղանին։ | ||
+ | |||
+ | ― Հաղթանակ, Տատյանա Պավլովնա, դատարանում շահել եմ, իսկ վճռաբեկ գանգատ իշխաններն, իհարկե, չեն համարձակվի տալ։ Վճիռն իմ օգտին է։ Իսկույն հազար ռուբլի պարտք վերցրի։ Սոֆյա, աշխատանքդ մի կողմ դիր, մի հոգնեցրու աչքերդ։ Լիզա, գործի՞ց ես եկել։ | ||
+ | |||
+ | ― Այո, հայրիկ,― փաղաքուշ տեսքով պատասխանեց Լիզան, նա Վերսիլովին հայրիկ էր կանչում, դրան ես ոչ մի դեպքում չէի ուզում ենթարկվել։ | ||
+ | |||
+ | ― Հոգնե՞լ ես։ | ||
+ | |||
+ | ― Հոգնել եմ։ | ||
+ | |||
+ | ― Թող գործդ, վաղը մի գնա. և ընդհանրապես թող։ | ||
+ | |||
+ | ― Ինձ համար, հայրիկ, այդպես ավելի վատ է։ | ||
+ | |||
+ | ― Խնդրում եմ քեզ... Ես սոսկալի չեմ սիրում, երբ կանայք աշխատում են, Տատյանա Պավլովնա։ | ||
+ | |||
+ | ― Բայց առանց գործի ո՞նց կլինի։ Ինչպե՜ս կարելի է, որ կինը չաշխատի... | ||
+ | |||
+ | ― Գիտեմ, գիտեմ, այդ բոլորը ճիշտ է ու հրաշալի, և ես նախապես համաձայն եմ, բայց ես գլխավորապես ձեռագործի մասին եմ ասում։ Պատկերացրեք, իմ մեջ դա, կարծես, մանկության հիվանդագին կամ, ավելի լավ է ասել, սխալ տպավորություններից մեկն է։ Իմ հինգ-վեց տարեկան մանկության աղոտ հիշողություններում ես ամենից հաճախ հիշում եմ (իհարկե, զզվանքով) կլոր սեղանի մոտ հավաքված խելոք, խիստ ու խոժոռ կանանց կոնկլավը, մկրատ, գործվածք, ձևվածքներ և մոդայի նկար։ Բոլորը դատում են ու կշռադատում, ծանրակշիռ ու դանդաղ գլուխներն օրորելով, չափ ու փորձ անելով ու հաշվելով և պատրաստվելով ձևել։ Այդ բոլոր սիրալիր դեմքերը, որոնք այնպե՜ս են ինձ սիրում, դարձել են անմատչելի. եթե փորձեմ չարություն անել, ինձ իսկույն կտանեն այդտեղից։ Նույնիսկ իմ խեղճ դայակը, ձեռքով պահելով ինձ և չպատասխանելով իմ բղավոցներին ու պահանջներին, կարծես դրախտի թռչունի, հմայված նայում էր ու հմայված լսում։ Խելոք դեմքերի ահա այս խստությունն ու ձևել սկսելուց առաջ նրանց ծանրակշիռ տեսքը, չգիտեմ ինչու, հիմա էլ ինձ համար տանջալից է պատկերացնելը։ Տատյանա Պավլովնա, դուք սոսկալի սիրում եք ձևել։ Որքան էլ որ դա արիստոկրատական լինի, ես, այնուամենայնիվ, սիրում եմ ամենևին չաշխատող կնոջը։ Քո հասցեին չընդունես, Սոֆյա... Ասենք, դու դրանից հեռու ես։ Կինն առանց այն էլ մեծ ուժ է։ Ի դեպ, դա դու էլ գիտես, Սոնյա։ Ի՞նչ եք կարծում, Արկադի Մակարովիչ, երևի ընդվզո՞ւմ եք։ | ||
+ | |||
+ | ― Չէ, ոչինչ,― պատասխանեցի ես։― Հատկապես լավ է այն արտահայտությունը, թե կինը մեծ ուժ է, թեև չեմ հասկանում, թե ինչո՞ւ դուք դա աշխատանքի հետ կապեցիք։ Իսկ որ չաշխատել չի կարելի, երբ փող չկա ինքներդ էլ գիտեք։ | ||
+ | |||
+ | ― Բայց հիմա բավական է,― դիմեց նա մորս, որն ուղղակի փայլում էր (երբ Վերսիլովն ինձ դիմեց, նա ամբողջ մարմնով ցնցվեց),― համենայն դեպս գոնե սկզբնական շրջանում ոչ մի ձեռագործ չտեսնեմ, ինձ համար եմ խնդրում։ Դու, Արկադի, որպես մեր ժամանակի պատանի, երևի, մի քիչ սոցիալիստ ես. դու կհավատա՞ս, արդյոք, բարեկամս, որ պարապություն ամենաշատ սիրողները հավիտենապես աշխատավոր ժողովրդից են ելնում։ | ||
+ | |||
+ | ― Միգուցե, հանգստություն, ոչ թե պարապություն։ | ||
+ | |||
+ | ― Ոչ, հենց պարապություն, լիակատար անգործություն, դրանում է իդեալը։ Ես մի հավիտենական աշխատավոր էի ճանաչում, թեև ոչ ժողովրդից ելած, նա բավական զարգացած մարդ էր և ընդունակ էր ընդհանրացնել։ Իր ողջ կյանքի ընթացքում միգուցե ամեն օր, խանդաղատանքով ու կրքով նա լիակատար պարապություն էր երազում, այսպես ասած, իդեալը հասցնելով մինչև բացարձակություն, մինչև անսահման անկախություն, մինչև երազանքի ու պարապ հայեցողության հավիտենական ազատություն։ Եվ այդպես շարունակեց մինչև իսպառ չջախջախվեց աշխատանքի մեջ. վերանորոգել հնարավոր չէր. մեռավ հիվանդանոցում։ Երբեմն ես լրջորեն հակված եմ եզրակացնելու, որ աշխատանքի հաճույքը պարապ, բայց անշուշտ, առաքինի մարդիկ են հորինել։ Սա անցյալ հարյուրամյակի վերջերի «Ժնևյան գաղափարներից» մեկն է։ Տատյանա Պավլովնա, նախանցյալ օրը ես լրագրից մի հայտարարություն կտրեցի, ահա (նա բաճկոնակի գրպանից թղթի մի պատառիկ հանեց), սա այն անվերջանալի «ուսանողների» թվից է, որոնք դասական լեզուներ ու մաթեմատիկա գիտեն և պատրաստ են գնալ ամենուրեք, ձեղնահարկ և ուր ուզեք։ Խնդրեմ, լսեք։ «Ուսուցչուհին, որ պատրաստում է բոլոր ուսումնական հաստատություններն ընդունվելու (լսո՞ւմ եք, բոլոր) և թվաբանության դասեր է տալիս»,― մի տող է, բայց դասական տող։ Պատրաստում է ուսումնական հաստատություններ ընդունվելու, այդպես, իհարկե, նաև թվաբանությունի՞ց։ Ոչ, թվաբանության մասին նա առանձին է գրում։ Սա, սա արդեն բացարձակ սովից է խոսում, սա արդեն կարիքի վերջին աստիճանն է։ Սրտաշարժն այստեղ հենց այս անկարողությունն է. հավանորեն, երբեք ուսուցչուհի դառնալ չի պատրաստվել և հազիվ թե ի վիճակի է որևէ բան սովորեցնելու։ Բայց մնում է միայն ջուրը նետվի, վերջին ռուբլին լրագրի խմբագրություն է տանում ու տպագրում, թե բոլոր ուսումնական հաստատություններն ընդունվելու է պատրաստում և, դրան ավելացրած, նաև թվաբանության դասեր տալիս։ Per tutto mondo e in altri siti<ref>Ամբողջ աշխարհում և այլ վայրերում (իտալ.)։</ref>։ | ||
+ | |||
+ | ― Ախ, Անդրեյ Պետրովիչ, եկեք նրան օգնենք։ Որտե՞ղ է ապրում,― բացականչեց Տատյանա Պավլովնան։ | ||
+ | |||
+ | ― Էհ, այդպիսիները շատ են։― Նա հասցեն գրպանը խոթեց։― Այս փաթեթն ամբողջությամբ քաղցրավենիք է, քեզ համար, Լիզա, և ձեզ, Տատյանա Պավլովնա. Սոֆյան ու ես քաղցր չենք սիրում։ Թերևս նաև քեզ, երիտասարդ։ Բոլորը Ելիսեևի ու Բալլեի խանութներից եմ վերցրել։ Չափազանց երկար «քաղցած նստեցինք», ինչպես ասում է Լուկերյան։ (NB Մեզ մոտ երբեք ոչ ոք քաղցած չի նստել)։ Այստեղ խաղող է, կոնֆետ, դյուշես և ելակով կարկանդակ, նույնիսկ հրաշալի թրմօղի եմ վերցրել, նաև ընկույզ։ Հետաքրքիր է, որ ես մանուկ հասակիցս մինչև հիմա ընկույզ եմ սիրում, Տատյանա Պավլովնա, և գիտեք, ամենահասարակ ընկույզը։ Լիզան ինձ է քաշել, նա էլ, սկյուռիկի պես, սիրում է ընկույզ ուտել։ Բայց, Տատյանա Պավլովնա, ավելի հրաշալի բան չկա, քան երբեմն, մանկական հուշերումդ հանկարծ մի քանի վայրկյանով քեզ անտառում, թփուտների մեջ պատկերացնելը, երբ ինքդ ես ընկույզը քաղում... Օրերն արդեն աշնանային են, բայց պարզ, երբեմն այնքա՜ն զով, մի խուլ տեղում թաքնվում ես ու անտառ մտնում, տերևների հոտ է գալիս... Ես ինչ-որ համակրական բան եմ տեսնում ձեր հայացքում, Արկադի Մակարովիչ։ | ||
+ | |||
+ | ― Իմ մանկության առաջին տարիներն էլ են գյուղում անցել։ | ||
+ | |||
+ | ― Ինչպե՞ս, բայց չէ՞ որ դու, կարծեմ, Մոսկվայում ես ապրել... եթե չեմ սխալվում։ | ||
+ | |||
+ | ― Նա Անդրոնիկովների մոտ Մոսկվայում այն ժամանակ է ապրել, երբ դուք եկաք, իսկ մինչ այդ ձեր հանգուցյալ մորաքրոջ՝ Վառվառա Ստեպանովնայի մոտ գյուղում է ապրել,― միջամտեց Տատյանա Պավլովնան։ | ||
+ | |||
+ | ― Սոֆյա, վերցրու փողը, պահիր։ Օրերս խոստացել են հինգ հազար տալ։ | ||
+ | |||
+ | ― Ուրեմն, իշխանների համար այլևս ոչ մի հույս չկա՞,― հարցրեց Տատյանա Պավլովնան։ | ||
+ | |||
+ | ― Բացարձակապես ոչ մի, Տատյանա Պավլովնա։ | ||
+ | |||
+ | ― Ես միշտ համակրել եմ ձեզ և բոլոր ձերոնց, Անդրեյ Պետրովիչ, և ձեր ընտանիքի բարեկամն եմ եղել, բայց թեև իշխաններն օտար են ինձ, ես, Աստված վկա, խղճում եմ նրանց։ Մի բարկացեք, Անդրեյ Պետրովիչ։ | ||
+ | |||
+ | ― Ես նրանց բաժին հանելու միտք չունեմ, Տատյանա Պավլովնա։ | ||
+ | |||
+ | ― Իմ միտքը դուք, իհարկե, գիտեք, Անդրեյ Պետրովիչ, նրանց հայցը կդադարեցնեին, եթե դուք հենց սկզբից առաջարկեիք կիսել գումարը, հիմա, իհարկե, արդեն ուշ է։ Սակայն չեմ համարձակվում մեղադրել... Ես միայն այն պատճառով եմ ասում, որ հանգուցյալը, երևի, չէր մոռանա նրանց իր կտակում։ | ||
+ | |||
+ | ― Ոչ միայն չէր մոռանա, այլ բոլորը նրանց կթողներ, և հենց միայն ինձ կմոռանար, եթե կարողանար գործը կարգին անել և ինչպես հարկն է կտակ գրել, բայց հիմա օրենքն իմ կողմն է և վերջ։ Բաժին հանել ես չեմ կարող և չեմ ուզում, Տատյանա Պավլովնա, և ամեն բան դրանով ավարտված է։ | ||
+ | |||
+ | Այս խոսքերը նա նույնիսկ չարացած արտասանեց, որ հազվադեպ էր թույլ տալիս իրեն։ Տատյանա Պավլովնան սսկվեց։ Մայրս մի տեսակ տխուր խոնարհեց հայացքը։ Վերսիլովը գիտեր, որ նա հավանություն է տալիս Տատյանա Պավլովնայի կարծիքին։ | ||
+ | |||
+ | «Այստեղ Էմսի ապտակն է դեր խաղում»,― մտածեցի ես։ Կրաֆտի բերած և իմ գրպանում գտնվող փաստաթուղթը տխուր ճակատագիր կունենար, եթե նրա ձեռքն ընկներ։ Ես հանկարծ զգացիր, որ այս բոլորը դեռ նստած է իմ վզին, այդ միտքը բոլոր մյուս բաների հետ միասին, իհարկե, գրգռիչ ներգործություն ունեցավ ինձ վրա։ | ||
+ | |||
+ | ― Արկադի, ես կցանկանայի, որ դու ավելի լավ հագնվես, բարեկամս, դու վատ չես հագնված, բայց, հետագան նկատի ունենալով, կարոդ եմ քեզ մի լավ, չափազանց բարեխիղճ ու ճաշակավոր ֆրանսիացու հանձնարարել։ | ||
+ | |||
+ | ― Ես ձեզ խնդրում եմ երբեք նման առաջարկություններ չանել ինձ,― հանկարծ պոռթկացի ես։ | ||
+ | |||
+ | ― Ինչո՞ւ այդպես։ | ||
+ | |||
+ | ― Ես, իհարկե, ոչ մի ստորացուցիչ բան չեմ տեսնում դրանում, բայց մեր միջև ամենևին այդպիսի համաձայնություն չկա, այլ, ընդհակառակը, տարաձայնություն կա, որովհետև ես օրերս, հենց վաղը, դադարում եմ իշխանի մոտ հաճախելը, քանի որ այնտեղ ոչ մի ամենաչնչին ծառայությունն անգամ չեմ տեսնում... | ||
+ | |||
+ | ― Հենց այն, որ դու գնում ես նրա մոտ ու նրա հետ նստում, ծառայություն է։ | ||
+ | |||
+ | ― Նման մտքերը ստորացուցիչ են։ | ||
+ | |||
+ | ― Չեմ հասկանում։ Թեպետ, եթե դու այդքան նրբանկատ ես, փող մի վերցրու նրանից, այլ միայն այցելիր։ Դու նրան սոսկալի կվշտացնես. համոզված եղիր, որ նա արդեն կպել է քեզնից... Սակայն՝ ինչպես կուզես... | ||
+ | |||
+ | Հավանաբար, նրա համար տհաճ էր։ | ||
+ | |||
+ | ― Ասում եք փող մի խնդրիր, բայց հենց ձեր պատճառով ես այսօր ստորություն արեցի, դուք ինձ չէիք նախազգուշացրել, և ես մեկ ամսվա ռոճիկս այսօր նրանից պահանջեցի։ | ||
+ | |||
+ | ― Ուրեմն դու գործդ արդեն կարգադրել ես, իսկ ես, խոստովանում եմ, կարծում էի, թե դու չես խնդրի, սակայն ինչ ճարպիկն եք հիմա բոլորդ։ Հիմա երիտասարդություն չկա, Տատյանա Պավլովնա։ | ||
+ | |||
+ | Նա սոսկալի զայրանում էր. ես էլ սոսկալի բարկացա։ | ||
+ | |||
+ | ― Բայց չէ՞ որ ես հաշիվս պիտի մաքրեի ձեզ հետ։ Այդ դուք եք ինձ ստիպել, հիմա ես չգիտեմ, ինչ անեմ։ | ||
+ | |||
+ | ― Ի դեպ, Սոֆի, անհապաղ վերադարձրու Արկադիին իր վաթսուն ռուբլին, իսկ դու, բարեկամս, մի բարկանա շուտափույթ հաշվարկի համար։ Ես քո դեմքից եմ կռահում, որ գլխումդ ինչ-որ նախաձեռնություն կա և որ դու... շրջանառության մեջ դնելու դրամագլխի կարիք ունես... կամ դրա նման մի ուրիշ բանի։ | ||
+ | |||
+ | ― Ես չգիտեմ, թե ինչ է արտահայտում իմ դեմքը, բայց երբեք չէի սպասում մայրիկից, թե նա կպատմի ձեզ այդ փողի մասին, մինչդեռ ես այնպե՜ս խնդրեցի նրան,― աչքերս ոլորելով՝ ես մորս նայեցի։ Պատմել չեմ կարող, թե որքան էի վիրավորված։ | ||
+ | |||
+ | ― Արկաշա, սիրելիս, ներիր, Աստծո սիրուն, ես ոչ մի կերպ չէի կարող չասել... | ||
+ | |||
+ | ― Բարեկամս, մի վիրավորվիր, որ նա հայտնել է ինձ քո գաղտնիքը,― ինձ դիմեց Վերսիլովը,― առավել ևս, որ նա բարի ցանկությամբ է դա արել, ուղղակի մայրն ուզեցել է պարծենալ որդու զգացմունքներով։ Բայց հավատա, որ ես առանց դրան էլ կկռահեի, որ դու կապիտալիստ ես։ Քո բոլոր գաղտնիքները քո ազնիվ դեմքին գրված են։ Նա «իր միտքն» ունի, Տատյանա Պավլովնա, ես ձեզ ասել եմ։ | ||
+ | |||
+ | ― Մի կողմ թողնենք իմ ազնիվ դեմքը,― շարունակում էի հոխորտալ ես,― ես գիտեմ, որ դուք հաճախ տեսնում եք մինչև ուղն ու ծուծը, թեև այլ դեպքերում հավի քթից այն կողմ չեք տեսնում։ Ես միշտ զարմացել եմ ձեր խորաթափանցության ընդունակության վրա։ Դե, իհարկե, ես ունեմ «իմ միտքը»։ Այն, որ դուք այդպես արտահայտվեցիք, իհարկե, պատահականություն է, բայց ես չեմ վախենում խոստովանել. ես «միտք» ունեմ։ Չեմ վախենում և չեմ ամաչում։ | ||
+ | |||
+ | ― Կարևորն այն է, որ չամաչես։ | ||
+ | |||
+ | ― Եվ, այնուամենայնիվ, ձեզ երբեք չեմ հայտնի։ | ||
+ | |||
+ | ― Այսինքն՝ չես արժանացնի հայտնելու։ Հարկավոր չէ, բարեկամս, ես առանց այն էլ գիտեմ քո մտքի էությունը, համենայն դեպս, սա. | ||
+ | |||
+ | Ես անապատ եմ հեռանում... | ||
+ | |||
+ | Տատյանա Պավլովնա, իմ միտքը՝ որ սա ուզում է Ռոտշիլդ դառնալ կամ դրա նման մի բան և իր մեծության մեջ պարփակվել։ Իհարկե, նա մեծահոգաբար մեզ թոշակ կնշանակի, ինձ, գուցեև, չնշանակի, բայց մենք սրան, համենայն դեպս, էլ չենք տեսնի։ Սա ոնց որ նորածին լուսին լինի, հազիվ կհայտնվի ու նորից մայր կմտնի։ | ||
+ | |||
+ | Ես ներքուստ ցնցվեցի։ Այս բոլորն, իհարկե, պատահականություն էր. նա ոչինչ չգիտեր և բոլորովին այն մասին չէր խոսում, թեև Ռոտշիլդի անունը տվեց, բայց ինչպե՞ս կարողացավ այդքան ճիշտ որոշել իմ զգացմունքները՝ խզել կապերս իրենց հետ ու հեռանալ։ Նա ամեն բան կանխագուշակել էր և նախօրոք ուզում էր իր ցինիզմով կոծկել փաստի ողբերգականությունը։ Որ նա սոսկալի զայրանում էր, դրանում ոչ մի կասկած չկար։ | ||
+ | |||
+ | ― Մայրիկ, ներեցեք բռնկումս, մանավանդ որ Անդրեյ Պետրովիչից առանց այն էլ ոչինչ թաքցնել հնարավոր չէ,― կեղծ ծիծաղեցի ես, աշխատելով գոնե մի պահ բոլորը վերածել կատակի։ | ||
+ | |||
+ | ― Ամենալավն այն է, սիրելիս, որ դու ծիծաղեցիր։ Դժվար է պատկերացնել, թե որքան է շահում դրանից յուրաքանչյուր մարդ, նույնիսկ իր արտաքին տեսքով։ Ես ամենայն լրջությամբ եմ ասում։ Սա, Տատյանա Պավլովնա, միշտ այնպիսի տեսք ունի, կարծես մտքում այնքան կարևոր մի բան կա, որ նույնիսկ ինքն է ամաչում այդ պարագայից։ | ||
+ | |||
+ | ― Ես լրջորեն կխնդրեի ձեզ ավելի համեստ լինել, Անդրեյ Պետրովիչ։ | ||
+ | |||
+ | ― Դու իրավացի ես, բարեկամս, բայց չէ՞ որ պետք է մեկընդմիշտ արտահայտվենք, որպեսզի հետագայում այլևս չվերադառնանք այս բոլորին։ Դու Մոսկվայից եկել ես մեզ մոտ, որպեսզի հենց իսկույն էլ ապստամբես, ահա թե առայժմ մեզ ինչ է հայտնի քո գալու նպատակներից։ Այն, որ եկել ես մեզ ինչ-որ բանով զարմացնելու, ես, բնականաբար, չեմ հիշատակում։ Այնուհետև, դու մի ամբողջ ամիս մեզ մոտ ես և մեզ վրա փնչացնում ես, մինչդեռ ակնհայտ է, որ խելոք մարդ ես և քո այդ որակով կարող էիր այդ փնչացնելդ վերապահել նրանց, ովքեր այլևս ոչինչ չունեն իրենց ոչնչության համար մարդկանցից վրեժ լուծելու։ Դու միշտ պարփակվում ես, այն դեպքում, երբ քո ազնիվ տեսքն ու կարմիր այտերը ուղղակի վկայում են, որ դու կարող ես լիակատար անմեղությամբ, շիտակ նայել բոլորի աչքերին։ Սա մելամաղձոտ է, Տատյանա Պավլովնա, չեմ հասկանում, թե հիմա սրանք ինչո՞ւ են բոլորը մելամաղձոտ։ | ||
+ | |||
+ | ― Եթե դուք նույնիսկ չգիտեիք, թե որտեղ եմ ես մեծացել, որտեղի՞ց պիտի իմանաք, թե ինչու է մարդը մելամաղձոտ։ | ||
+ | |||
+ | ― Ահա և հարցի լուծումը, դու վիրավորվել ես, որ ես կարող էի մոռանալ, թե որտեղ ես դու մեծացել։ | ||
+ | |||
+ | ― Ամենևին, հիմարություններ մի վերագրեք ինձ։ Մայրիկ, Անդրեյ Պետրովիչը հենց նոր գովեց ինձ այն բանի համար, որ ես ծիծաղեցի, դե, եկեք ծիծաղենք, ինչո՞ւ հենց այնպես նստենք։ Ուզո՞ւմ եք, ես իմ մասին անեկդոտներ պատմեմ ձեզ։ Առավել ևս, որ Անդրեյ Պետրովիչը բոլորովին ոչինչ չգիտե իմ արկածներից։ | ||
+ | |||
+ | Ես դառնացած էի։ Գիտե, որ այլևս երբեք այսպես, ինչպես հիմա, բոլորս միասին չենք նստելու և որ այս տնից դուրս գալուց հետո արդեն երբեք այստեղ չեմ մտնելու, հենց այդ պատճառով էլ այդ բոլորի նախօրեին ես չէի կարող դիմանալ։ Նա ինքն ինձ դրդեց այսպիսի ավարտի։ | ||
+ | |||
+ | ― Դա, անշուշտ, շատ հաճելի է, եթե միայն իսկապես ծիծաղելի լինի,― խորաթափանց ինձ նայելով՝ նկատեց նա,― դու մի քիչ գռեհկացել ես, սիրելիս, այնտեղ, որտեղ մեծացել ես, սակայն, այնուամենայնիվ դեռ բավական քաղաքավարի ես։ Նա այսօր շատ հաճելին է, Տատյանա Պավլովնա, և դուք շատ լավ արեցիք, որ վերջապես այդ փաթեթը քանդեցիք։ | ||
+ | |||
+ | Բայց Տատյանա Պավլովնան խոժոռ էր. նա նույնիսկ հետ չնայեց, նրա ասածը լսելով, և շարունակեց քանդել փաթեթն ու մատուցված ափսեներին քաղցրավենիք շարել։ Մայրս էլ լիովին տարակուսած էր նստած, իհարկե, հասկանալով ու կանխազգալով, որ մեր միջև ինչ-որ տհաճ բան է կատարվում։ Քույրս մի անգամ էլ բռնեց արմունկս։ | ||
+ | |||
+ | '''III''' | ||
+ | |||
+ | ― Ես ուղղակի ուզում եմ պատմել բոլորիդ այն մասին,― ամենաբռնազբոս տեսքով սկսեցի ես,― թե ինչպես մի հայր առաջին անգամ հանդիպել էր իր սիրելի որդուն, դա պատահել էր հենց «այնտեղ, որտեղ դու մեծացել ես»... | ||
+ | |||
+ | ― Բայց դա, սիրելի բարեկամս... արդյոք ձանձրալի չի՞ լինի։ Դու գիտես tous les genres...<ref>Բոլոր ժանրերը... (ֆրանս.)։</ref> | ||
+ | |||
+ | ― Մի խոժոռվեք, Անդրեյ Պետրովիչ, ես ամենևին այն չեմ պատմելու, ինչ-որ դուք կարծում եք։ Իմ ուզածը հենց այն է, որ բոլորը ծիծաղեն։ | ||
+ | |||
+ | ― Թող Աստված ձայնդ լսի, սիրելիս։ Ես գիտեմ, որ դու սիրում ես մեզ բոլորիս և... չես ուզենա մեր երեկոն փչացնել,― մի տեսակ անփույթ ու շինծու ծամծմեց նա։ | ||
+ | |||
+ | ― Դուք, իհարկե, հիմա էլ դեմքիցս կռահեցիք, որ ես ձեզ սիրում եմ։ | ||
+ | |||
+ | ― Այո, մասամբ նաև դեմքիցդ։ | ||
+ | |||
+ | ― Դե, իսկ ես Տատյանա Պավլովնայի դեմքից վաղուց եմ կռահել, որ նա ինձ սիրահարված է։ Այդպես կատաղած ինձ մի նայեք, Տատյանա Պավլովնա, ավելի լավ է ծիծաղենք։ Ավելի լավ է ծիծաղենք։ | ||
+ | |||
+ | Նա հանկարծ արագ իմ կողմը շրջվեց և մի կես րոպե ծակող հայացքով ինձ զննեց։ | ||
+ | |||
+ | ― Տես, հա՜,― մատը թափ տվեց ինձ վրա նա, բայց այնքան լուրջ, որ դա արդեն ոչ մի կերպ չէր կարող վերաբերվել իմ հիմար կատակին, այլ մի ուրիշ բանի նախազգուշացում էր. «Հո մտքովդ չի՞ անցնում սկսել»։ | ||
+ | |||
+ | ― Անդրեյ Պետրովիչ, բայց մի՞թե դուք չեք հիշում, ինչպես ենք մենք առաջին անգամ մեր կյանքում հանդիպել։ | ||
+ | |||
+ | ― Աստված վկա, բարեկամս, մոռացել եմ և անկեղծորեն մեղավոր եմ։ Միայն հիշում եմ, որ դա ինչ-որ շատ վաղուց էր և տեղի ունեցավ ինչ-որ տեղ... | ||
+ | |||
+ | ― Մայրիկ, իսկ դուք չե՞ք հիշում, թե ինչպես էիք եկել այն գյուղը, որտեղ ես ապրում էի, կարծեմ, մինչև վեց թե յոթ տարեկան հասակս, և, որ գլխավորն է, եղե՞լ եք երբևէ այդ գյուղում իսկապես, թե՞ ինձ թվում է, կարծես երազում, որ առաջին անգամ ձեզ այնտեղ եմ տեսել։ Ես արդեն վաղուց եմ ուզում ձեզ հարցնել, բայց միշտ հետաձգել եմ. հիմա ժամանակը եկել է։ | ||
+ | |||
+ | ― Ինչպես չէ, Արկաշենկա, ինչպես չէ, ես, ախր, այնտեղ, Վառվառա Ստեպանովնայի մոտ, երեք անգամ եմ հյուր եղել, առաջին ագամ եկել եմ, երբ դու ընդամենը մեկ տարեկան էիր, երկրորդ անգամ երբ երեք տարիդ էիր լրացրել, իսկ հետո երբ վեցդ էր լրացել։ | ||
+ | |||
+ | ― Ուրեմն, այդպես, այս ամբողջ ամսվա ընթացքում ես ուզեցել եմ այդ մասին ձեզ հարցնել։ | ||
+ | |||
+ | Հիշողությունների բուռն հորդումից մայրս ուժգին կարմրատակեց ու հուզված հարցրեց. | ||
+ | |||
+ | ― Բայց մի՞թե, Արկաշենկա, դու ինձ դեռ այնտեղից ես հիշում։ | ||
+ | |||
+ | ― Ոչինչ չեմ հիշում ու չգիտեմ, միայն մի բան ձեր դեմքից հավիտենապես մնացել է իմ սրտում, բացի այդ մնացել է այն գիտակցությունը, որ դուք իմ մայրն եք։ Այն ամբողջ գյուղը ես հիմա երազի պես եմ տեսնում, նույնիսկ դայակիս եմ մոռացել։ Այդ Վառվառա Ստեպանովնան մի կաթիլ մնացել է հիշողությանս մեջ միայն այն պատճառով, որ ատամնացավի պատճառով շարունակ կապված էր դեմքը։ Հիշում եմ նաև տան մոտի հսկայական ծառերը, կարծեմ լորենիները, հետո հիշում եմ բաց պատուհաններում երբեմն արևի ուժեղ լույսը, մերձապարտեզը ծաղիկներով, արահետը, իսկ ձեզ, մայրիկ, պարզ տեսնում եմ միայն մի պահ, երբ ինձ մի անգամ այնտեղի եկեղեցում հաղորդություն էին տալիս, և դուք ինձ բարձրացրիք այն ընդունելու և թասը համբուրելու։ Դա ամռանն էր, և աղունիկը պատուհանից պատուհան թափանց սլացավ գմբեթի միջով... | ||
+ | |||
+ | ― Տեր Աստված, բոլորը հենց այդպես էլ եղել է,― ձեռքերն իրար զարկեց մայրս,― և այն աղունիկն էլ, ոնց որ այս րոպեիս, հիշում եմ։ Դու ճիշտ թասի առջև թպրտացիր ու բղավեցիր. «Աղունի՜կը, աղունիկը»։ | ||
+ | |||
+ | ― Ձեր դեմքը կամ նրանից մի բան, միգուցե՝ արտահայտությունը, այնպես էր մնացել հիշողությանս մեջ, որ հինգ տարի անց, Մոսկվայում, ես իսկույն ձեզ ճանաչեցի, թեև այդ ժամանակ ինձ ոչ ոք չասաց, որ դուք իմ մայրն եք։ Իսկ երբ ես Անդրեյ Պետրովիչի հետ առաջին անգամ հանդիպեցի, ինձ Անդրոնիկովների մոտից տարան, մինչ այդ ես մի հինգ տարի հանգիստ և ուրախ բուսական կյանք էի վարում նրանց տանը։ Հիշում եմ նրանց պետական բնակարանը մինչև ամենավերջին մանրուքը և բոլոր այն տիկիններին ու օրիորդներին, որոնք բոլորն էլ այստեղ այնքան ծերացել են, և նրանց լիքը տունը, և իրեն՝ Անդրոնիկովին, ինչպես էր նա ամբողջ մթերքը՝ հավ ու ճիվը, շիղաձուկն ու գոճիները տոպրակներով անձամբ քաղաքից բերում, իսկ սեղանի շուրջը, իր տիկնոջ փոխարեն, որը շարունակ գոռոզություն էր անում, ինքն էր մեզ համար արգանակ լցնում, և մենք՝ սեղանի շուրջ նստածներս, դրա վրա ծիծաղում էինք, ինքն էլ մեզ հետ՝ առաջինը։ Այնտեղ օրիորդներն ինձ ֆրանսերեն սովորեցրին, բայց ամենից շատ ես Կռիլովի առակներն էի սիրում, դրանցից շատերը անգիր սովորեցի և ամեն օր մի առակ արտասանում էի Անդրոնիկովի համար, ուղղակի մտնելով նրա պստիկ աշխատասենյակը, անկախ այն բանից՝ զբաղված էր նա, թե ոչ։ Եվ այդպես, հենց առակի պատճառով էլ ձեզ հետ ծանոթացա, Անդրեյ Պետրովիչ։ Տեսնում եմ, որ դուք սկսում եք մտաբերել։ | ||
+ | |||
+ | ― Որոշ բան մտաբերում եմ, սիրելիս, հենց այն, որ դու այն ժամանակ մի բան պատմեցիր ինձ... մի առակ, թե, կարծեմ «Խելքից պատուհասից» մի հատված։ Սակայն այդ ի՜նչ հիշողություն ունես։ | ||
+ | |||
+ | ― Հիշողությո՜ւն։ Հարկա՜վ։ Ամբողջ կյանքումս ես հենց միայն դա եմ հիշում։ | ||
+ | |||
+ | ― Լավ, լավ, սիրելիս, դու ինձ նույնիսկ աշխուժացնում ես։ | ||
+ | |||
+ | Նա նույնիսկ ժպտաց, նրան իսկույն հետևեցին ու սկսեցին ժպտալ մայրս ու քույրս։ Վստահությունը վերականգնվում էր, բայց Տատյանա Պավլովնան, սեղանին շարելով քաղցրավենիքը և տեղավորելով անկյունում, շարունակում էր վատ հայացքով սրաթափանց ինձ նայել։ | ||
+ | |||
+ | ― Պատահեց այնպես,― շարունակեցի ես,― որ հանկարծ մի հրաշալի առավոտ, ինձ տանելու եկավ մանկությանս ընկեր Տատյանա Պավլովնան, որն իմ կյանքում միշտ հանկարծակի էր հայտնվում, ինչպես թատրոնում, և ինձ կառքով տարան աղայական մի տուն, և ես հայտնվեցի մի շքեղ բնակարանում։ Այն ժամանակ դուք իջևանել էիք Ֆանարիոտովայի մոտ, Անդրեյ Պետրովիչ, նրա դատարկ տանը, որը նա մի ժամանակ հենց ձեզնից էլ գնել է, իսկ ինքն այդ ժամանակ գտնվում էր արտասահմանում։ Ես միշտ բաճկոններ էի հագնում, իսկ հիմա ինձ հանկարծ սիրունիկ, կապույտ սերթուկ և հրաշալի սպիտակեղեն հագցրին։ Տատյանա Պավլովնան այդ ամբողջ օրը իմ շուրջն էր պտտվում և ինձ համար շատ ու շատ բաներ գնում, իսկ ես շարունակ ման էի գալիս դատարկ սենյակներում և բոլոր հայելիներում ինձ էի նայում։ Եվ այսպիսով հետևյալ առավոտյան ժամը տասի մոտ, թափառելով բնակարանում, հանկարծ, բոլորովին անսպասելի ձեր աշխատասենյակը մտա։ Ես ձեզ արդեն նախորդ օրն էի տեսել, երբ հենց նոր էին ինձ բերել, բայց միայն հարևանցիորեն, աստիճանների վրա։ Դուք իջնում էինք սանդուղքով, որպեսզի կառեթ նստեք և ինչ-որ տեղ գնաք, դուք այն ժամանակ մենակ էիք Մոսկվա եկել, չափազանց երկար բացակայությունից հետո և կարճ ժամանակով, այնպես որ ձեզ ամենուրեք ձեռից ձեռ էին խլում, և դուք համարյա տանը չէիք ապրում։ Տատյանա Պավլովնային ու ինձ տեսնելով, դուք միայն ձիգ տվիք՝ ա՜, և նույնիսկ կանգ չառաք։ | ||
+ | |||
+ | ― Սա մի առանձին սիրով է նկարագրում,― դիմելով Տատյանա Պավլովնային՝ նկատեց Վերսիլովը։ Տատյանա Պավլովնան մի կողմ նայեց ու չպատասխանեց։ | ||
+ | |||
+ | ― Կարծես հիմա էլ տեսնում եմ ձեզ այն ժամանակվա ձեր տեսքով, ծաղկուն ու գեղեցիկ։ Այս տասը տարվա ընթացքում դուք զարմանալիորեն հասցրել եք ծերանալ ու տգեղանալ, ներեցեք այս անկեղծությանս համար, թեև այն ժամանակ էլ դուք արդեն մոտ երեսունյոթ տարեկան էիք, բայց ես նույնիսկ հմայվեցի ձեզնով, ի՜նչ զարմանալի մազեր ունեիք, համարյա լրիվ սև. ողորկուն փայլով, առանց ոչ մի ճերմակ մազի, բեղերն ու այտամորուսները ոսկերչական մշակված, այլ կերպ չեմ կարող արտահայտվել․ դեմքը՝ փայլատ ու գունատ, ոչ թե այնպես հիվանդագին գունատ, ինչպես այժմ, այլ այնպես, ինչպես հիմա ձեր դստեր Աննա Անդրեևնայի դեմքն է, որին քիչ առաջ պատիվ ունեցա տեսնելու, կրակոտ ու մուգ աչքեր ու փայլատակող ատամներ, հատկապես երբ դուք ծիծաղում էիք։ Դուք հենց ծիծաղեցիք, ինձ դիտելով, երբ ես ներս մտա, այն ժամանակ ես քիչ բան էի կարողանում տարբերել, և ձեր ժպիտից միայն ուրախացավ սիրտս։ Այդ առավոտ դուք մուգ կապույտ թավշե բաճկոնով էիք, ալանսոնյան ժանեկազարդ, հոյակապ վերնաշապկի վրա սոլֆերինոյի գույնի պարանոցի շարֆով, մի տետրակ բռնած դուք կանգնած էիք հայելու առաջ և արտասանելով Չացկու վերջին մենախոսությունը՝ հատկապես նրա վերջին կանչն էիք մշակում։ | ||
+ | |||
+ | Կառե՜թս, կառե՜թս այստեղ։ | ||
+ | |||
+ | ― Ախ, Աստված իմ,― բացականչեց Վերսիլովը,― ախր, սա ճիշտ է ասում։ Այն ժամանակ, չնայած Մոսկվայում մնալուս կարճ ժամկետին, Ժիլեյկոյի հիվանդության պատճառով ես հանձն էի առել Չացկի խաղալ Ալեքսանդրա Պետրովնա Վիտովտովայի տնային թատրոնում։ | ||
+ | |||
+ | ― Մի՞թե դուք մոռացել էիք,― ծիծաղեց Տատյանա Պավլովնան։ | ||
+ | |||
+ | ― Սա ինձ հիշեցրեց։ Եվ խոստովանում եմ, այն ժամանակ Մոսկվայում ապրածս մի քանի օրը, միգուցե, ողջ կյանքիս լավագույն պահերն են եղել։ Այն ժամանակ բոլորս էլ դեռ այնքա՜ն երիտասարդ էինք... և բոլորս այնպիսի կրակով էինք սպասում... Այն ժամանակ ես Մոսկվայում անսպասելի կերպով հանդիպեցի այնքա՜ն... Բայց, շարունակիր, սիրելիս, այս անգամ դու շատ լավ արեցիր, որ այդքան մանրամասն հիշեցրիր... | ||
+ | |||
+ | ― Ես կանգնել, նայում էի ձեզ և հանկարծ բղավեցի, «Ախ, ի՜նչ լավ է, իսկական Չացկի է»։ Դուք հանկարծ դեպի ինձ շրջվեցիք ու հարցրիք. «Մի՞թե դու արդեն Չացկուն գիտես», և նստեցիք բազմոցին ու ամենասքանչելի տրամադրությամբ սկսեցիք սուրճ խմել, այդ պահին ես պատրաստ էի ձեզ համբուրել։ Հետո ես ձեզ հաղորդեցի, որ Անդրոնիկովների տանը բոլորը շատ են կարդում, իսկ օրիորդները շատ բանաստեղծություններ անգիր գիտեն, իսկ «Խելքից պատուհասից» իրար հետ առանձին տեսարաններ են խաղում և անցյալ ողջ շաբաթվա ընթացքում բոլորը միասին, բարձրաձայն «Որսորդի հիշատակարանն» էին կարդում և, որ ես ամենից շատ Կռիլովի առակներն եմ սիրում և քանի՜-քանիսը անգիր գիտեմ։ Դուք ասացիք, որ ես մի բան անգիր ասեմ, և ես «Բծախնդիր հարսնացուն» արտասանեցի. | ||
+ | |||
+ | Հարսնացու աղջիկը փեսացու էր փնտրում։ | ||
+ | |||
+ | ― Հենց այդպե՜ս, հենց այդպե՜ս էլ եղել է, հիմա ես արդեն ամեն բան հիշեցի,― նորից բացականչեց Վերսիլովը,― բայց բարեկամս, ես քեզ էլ շատ հստակ հիշեցի, դու այն ժամանակ այնքա՜ն հաճելի և նույնիսկ շնորհքով տղեկ էիր, և երդվում եմ, դու էլ այս ինը տարվա ընթացքում շատ բան ես կորցրել։ | ||
+ | |||
+ | Այստեղ արդեն բոլորը, նույնիսկ Տատյանա Պավլովնան, ծիծաղեցին։ Պարզ էր, որ Անդրեյ Պետրովիչը բարեհաճում էր կատակել և նույն դրամով էր ինձ «վճարում» իմ կծու նկատողության համար, թե նա ծերացել է։ Բոլորն ուրախացան և, իսկապես, հրաշալի էր ասված։ | ||
+ | |||
+ | ― Իմ արտասանության ընթացքում դուք ժպտում էիք, բայց ես դեռ կեսին էլ չէի հասել, երբ դուք ընդհատեցիք ինձ, զանգը տվիք և ներս մտած ծառային կարգադրեցիք կանչել Տատյանա Պավլովնային, որն անհապաղ ներս վազեց այնպիսի ուրախ տեսքով, որ ես, տեսած լինելով նրան նախորդ օրը, այժմ նրան համարյա չճանաչեցի։ Տատյանա Պավլովնայի ներկայությամբ ես նորից սկսեցի «Հարսնացու աղջիկը» և այնքան փայլուն ավարտեցի, որ նույնիսկ Տատյանա Պավլովնան ժպտաց, իսկ դուք, Անդրեյ Պետրովիչ, դուք նույնիսկ «բրավո» բացականչեցիք և կրակոտ կերպով նկատեցիք, որ եթե ես «Ճպուռն ու մրջյունը» արտասանեի, դեռ զարմանալի չէր լինի, որ խելացի մի տղեկ իմ տարիքում խելացի է արտասանում, բայց որ այս առակը. | ||
+ | |||
+ | Հարսնացու աղջիկը փեսացու էր փնտրում,<br />Դեռ մեղք չկա դրանում... | ||
+ | |||
+ | «Հապա լսեք, թե ինչպե՜ս է արտասանում. «Դեռ մեղք չկա դրանում»։ Մի խոսքով, դուք հիացած էիք։ Հետո հանկարծ սկսեցիք Տատյանա Պավլովնայի հետ ֆրանսերեն խոսել, և նա իսկույն մռայլվեց ու սկսեց ձեզ առարկել, նույնիսկ խիստ տաքանալով, բայց, քանի որ հո չի՞ կարելի հակաճառել Անդրեյ Պետրովիչին, եթե նա հանկարծ մի բան է կամեցել, Տատյանա Պավլովնան շտապ տարավ ինձ իր սենյակը, այնտեղ նորից լվացին դեմքս, ձեռքերս, փոխեցին սպիտակեղենս, անուշահոտ յուղ քսեցին, նույնիսկ գանգրացրին մազերս։ Հետո, երեկոյան Տատյանա Պավլովնան ինքը բավական շքեղ զուգվեց, նույնիսկ այնպես, որ ես չէի սպասում, և ինձ տարավ կառքով։ Առաջին անգամ կյանքումս ես թատրոն՝ Վիտովտովայի տան սիրողական ներկայացմանն ընկա, մոմեր, ջահեր, տիկիններ, զինվորականներ, գեներալներ, օրիորդներ, վարագույր, աթոռների շարքեր՝ ոչ մի նման բան ես մինչ այդ չէի տեսել։ Տատյանա Պավլովնան ամենահամեստ մի տեղ զբաղեցրեց վերջին շարքերից մեկում և ինձ իր կողքին նստեցրեց։ Իհարկե, կային նաև ինձ նման երեխաներ, բայց ես այլևս ոչնչի չէի նայում, այլ սրտի մարումով սպասում էի ներկայացմանը։ Երբ դուք բեմ ելաք Անդրեյ Պետրովիչ, ես զմայլված էի, արտասվելու չափ սքանչացած, ինչո՞ւ, ի՞նչ պատճառով ինքս էլ չգիտեմ։ Սքանչացման արտասուքներն ինչի՞ համար են. ապա թե ինչն էր տարօրինակ թվում ինձ հետո այս բոլոր ինը տարիների ընթացքում հիշելիս։ Սրտի մարումով ես հետևում էի կատակերգությանը, նրանում ես, իհարկե, հասկանում էի միայն այն, որ օրիորդը նրան դավաճանել է, և որ նրա վրա ծիծաղում են նրա ոտքի ճկույթը չարժեցող, հիմար մարդիկ։ Երբ նա արտասանում էր պարահանդեսում, ես հասկանում էի, որ նա ստորացած է ու վիրավորված, որ նա հանդիմանում է այս բոլոր ողորմելի մարդկանց, բայց որ նա մե՜ծ է, մե՜ծ։ Իհարկե, Անդրոնիկովի տանը ստացածս պատրաստականությունը նպաստում էր իմ հասկանալուն, բայց նպաստում էր նաև ձեր խաղը, Անդրեյ Պետրովիչ։ Ես առաջին անգամ էի բեմ տեսնում։ Իսկ հեռանալիս, երբ Չացկին բղավեց. «Կառե՜թս, կառե՜թս այստեղ» (իսկ դուք զարմանահրաշ բղավեցիք), ես պոկվեցի տեղիցս և, բուռն ծափահարող ողջ դահլիճի հետ միասին, ծափ զարկեցի և ամբողջ ուժովս բղավեցի «բրա՜վո»։ Հրաշալի հիշում եմ, ինչպես այդ նույն պահին, թիկունքիցս, «գոտկատեղիցս ցած» ասեղի պես խրվեց Տատյանա Պավլովնայի կատաղի կսմթոցը, բայց ես ուշադրություն անգամ չդարձրի։ Իհարկե, «Խելքից պատուհասից» անմիջապես հետո Տատյանա Պավլովնան ինձ տուն տարավ. «Հո չէի՞ր մնալու պարելու, միայն քո պատճառով ես էլ չեմ մնում»,― կառեթում ողջ ճանապարհին ֆշշացնում էիք ինձ վրա, Տատյանա Պավլովնա։ Ամբողջ գիշեր ես զառանցում էի, իսկ հետևյալ օրը ժամը տասին արդեն կանգնած էի ձեր աշխատասենյակի առջև, բայց աշխատասենյակի դուռը փակ էր. ձեզ մոտ մարդիկ էին նստած, և դուք նրանց հետ գործերով էիք զբաղված, հետո հանկարծ կառեթ նստեցիք ու սլացաք ամբողջ օրով՝ մինչև խոր գիշեր, այդպես էլ ես ձեզ չտեսա։ Թե ինչ էի ուզում ձեզ ասել այն ժամանակ, իհարկե, մոռացել եմ, և այն ժամանակ էլ չգիտեի, բայց բուռն կերպով ուզում էի որքան կարելի է շուտ ձեզ տեսնել։ Իսկ հետևյալ օրն առավոտյան, դեռ ժամը ութին, դուք բարեհաճեցիք Սերպուխով մեկնել, այն ժամանակ պարտքատերերի հետ հաշիվը փակելու համար դուք հենց նոր վաճառել էիք Տուլայի նահանգում գտնվող ձեր կալվածքը, բայց ձեր ձեռքին այնուամենայնիվ, դեռ մնում էր մի ախորժելի պատառ, ահա թե ինչու էիք այն ժամանակ դուք Մոսկվա ժամանել, որտեղ մինչ այդ, պարտքատերերից վախենալով, չէիք կարող երևալ և ահա միայն այդ սերպուխովցի գռեհիկը, բոլոր պարտքատերերից միակը, չէր համաձայնում ամբողջի փոխարեն պարտքի կեսը վերցնել։ Տատյանա Պավլովնան նույնիսկ չէր էլ պատասխանում իմ հարցերին։ «Քո գործը չէ, այ, վաղը չէ մյուս օրը քեզ գիշերօթիկ դպրոց են տանելու, պատրաստվիր, տետրակներդ վերցրու, գրքերդ կարգի բեր և սովորիր ինքդ սնդուկդ դարսել. փափկասուն չեք մեծանալու, պարոն», մեկ այս, մեկ այն, էլ բան չմնաց, Տատյանա Պավլովնա, որ չբլբլացնեիք այդ երեք օրը։ Դրանով էլ ավարտվեց, Անդրեյ Պետրովիչ, որ ինձ՝ ձեզ սիրահարվածիս ու անմեղիս, Տուշարի գիշերօթիկ դպրոցը տարան, և թող որ, կարծես, մի հիմար դեպք էր եղածը, այսինքն՝ մեր ողջ հանդիպումը, բայց, կհավատա՞ք, արդյոք, ախր ես հետո, մի կես տարի անց, Տուշարի մոտից ձեզ մոտ էի ուզում փախչել։ | ||
+ | |||
+ | ― Դու հրաշալի պատմեցիր և այնքա՜ն կենդանի ողջը ինձ հիշեցրիր,― հատ-հատ արտասանեց Վերսիլովը,― բայց գլխավորն այն է, որ քո պատմածի մեջ ինձ զարմացնում է որոշ տարօրինակ մանրամասների առատությունը, օրինակ իմ պարտքերի մանրամասները։ Չխոսելով արդեն այդ մանրամասների որոշ անպարկեշտության մասին՝ չեմ հասկանում նույնիսկ, թե ինչպե՞ս կարող էիր դրանք ձեռք բերել։ | ||
+ | |||
+ | ― Մանրամասե՞րը։ Ինչպե՞ս եմ ձեռք բերել։ Բայց չէ՞ որ, կրկնում եմ, այս ինը տարիների ընթացքւմ ես միայն այն եմ արել, որ ձեր մասին մանրամասներ եմ ձեռք բերել։ | ||
+ | |||
+ | ― Տարօրինակ խոստովանություն և տարօրինակ ժամանց։ | ||
+ | |||
+ | Բազկաթոռում կիսապառկած նա շրջվեց և նույնիսկ թեթևակի հորանջեց. դիտավորյալ, թե ոչ չգիտեմ։ | ||
+ | |||
+ | ― Հիմա ինչպե՞ս, շարունակե՞մ պատմել, թե ինչպես էի ուզում Տուշարի դպրոցից ձեզ մոտ փախչել։ | ||
+ | |||
+ | ― Արգելեք նրան, Անդրեյ Պետրովիչ, զսպեք նրան ու դուրս վռնդեք,― պայթեց Տատյանա Պավլովնան։ | ||
+ | |||
+ | ― Չի կարելի, Տատյանա Պավլովնա,― պատկառազդու պատասխանեց նրան Վերսիլովը,― Արկադին, հավանաբար, մի բան է մտադրել և, ուրեմն, նրան անպայման պետք է թույլ տալ, որ ավարտի։ Եվ թող ավարտի։ Կպատմի ու կթեթևանա, իսկ նրա համար գլխավորը հենց այն է, որ թեթևանա։ Սկսիր, սիրելիս, քո նոր պատմությունը, այսինքն ես միայն այդպես ասում եմ՝ նոր, մի անհանգստացիր, ես նրա ավարտը գիտեմ։ | ||
+ | |||
+ | '''IV''' | ||
+ | |||
+ | ― Փախչում էի, այսինքն ուզում էի ձեզ մոտ փախչել շատ հասարակ ձևով։ Տատյանա Պավլովնա, հիշո՞ւմ եք, ինչպես ինձ տեղավորելուց մի երկու շաբաթ հետո Տուշարը ձեզ նամակ էր գրել, չե՞ք հիշում։ Իսկ ինձ հետո այդ նամակն էլ Մարիա Իվանովնան ցույց է տվել, դա էլ էր հանգուցյալ Անդրոնիկովի թղթերի մեջ հայտնվել։ Տուշարը հանկարծ գլխի էր ընկել, որ քիչ է փող վերցրել և իր նամակում «արժանապատվությամբ» հայտնել էր ձեզ, թե իր հաստատությունում դաստիարակվում են իշխաններ ու սենատորների որդիներ և նա իր հաստատության պատվից ցած է համարում պահել այնպիսի ծագումով սան, ինչպիսին ես եմ, եթե իրեն հավելյալ գումար չտրվի։ | ||
+ | |||
+ | ― Mon cher, դու կարող էիր... | ||
+ | |||
+ | ― Օ՜, ոչինչ, ոչինչ,― ընդհատեցի ես,― ես միայն մի քիչ Տուշարի մասին պատմեցի։ Դուք նրան, Տատյանա Պավլովնա, երկու շաբաթ հետո արդեն գավառից պատասխանեցիք և կտրուկ կերպով մերժեցիք։ Ես հիշում եմ, ինչպես այն ժամանակ կարմրատակած՝ նա մեր դասասենյակը մտավ։ Նա մի շատ փոքրիկ ու շատ ամրակազմ, մոտ քառասունհինգ տարեկան և ծագումով իսկապես ֆրանսիացի էր Փարիզից, իհարկե, կոշկակարներից, բայց արդեն անհիշելի ժամանակներից ծառայում էր Մոսկվայում. ֆրանսերենի ուսուցչի հաստիքային պաշտոնում, ուներ նույնիսկ աստիճաններ, որոնցով արտակարգ կերպով հպարտանում էր, միաժամանակ խորապես անկիրթ մարդ էր։ Իսկ մենք, նրա սաներս, ընդամենը վեց հոգի էինք, որոնցից մեկն իսկապես մոսկովյան մի սենատորի եղբորորդին էր, և բոլորս նրա տանն ապրում էինք միանգամայն ընտանեկան դրությամբ, ոչ այնքան իր, որքան նրա տիկնոջ հսկողության տակ, որը մի ռուս աստիճանավորի դուստր և չափազանց կոտրատվող տիկնիկ էր։ Այդ երկու շաբաթվա ընթացքում ես սոսկալի երևակայում էի ընկերներիս մոտ. պարծենում էի կապույտ սերթուկովս և հայրիկովս, Անդրեյ Պետրովիչ, և նրանց հարցերը, թե ինչու ես Դոլգոռուկի եմ և ոչ թե Վերսիլով, ամենևին ինձ չէին շփոթում հենց այն պատճառով, որ ինքս էլ չգիտեի, թե ինչու։ | ||
+ | |||
+ | ― Անդրեյ Պետրովիչ,― համարյա սպառնալից ձայնով բղավեց Տատյանա Պավլովնան։ Մայրս, ընդհակառակը, առանց աչք կտրելու հետևում էր ինձ և, ըստ երևույթին, ուզում էր, որ շարունակեմ։ | ||
+ | |||
+ | ― Ce<ref>Իսկ հիմա... հիմա գովք հղենք... և ես օրհնում եմ քեզ (ֆրանս.)։</ref> Տուշարը... հիմա ես իսկապես մտաբերում եմ, որ փոքրիկ ու չափազանց շարժուն մեկն էր,― ատամների արանքից արտասանեց Վերսիլովը,― բայց այն ժամանակ նրան լավագույն կողմով էին ինձ ներկայացրել... | ||
+ | |||
+ | ― Ce Տուշարը նամակը ձեռքին մտավ ներս, մոտեցավ մեր մեծ կաղնեփայտե սեղանին, որի մոտ նստած բոլոր վեցս էլ մի բան անգիր էինք անում, ամուր բռնեց իմ ուսից, բարձրացրեց աթոռից և կարգադրեց տետրակներս վերցնել։ «Քո տեղն այստեղ չէ, այլ այնտեղ»,― նա ցույց տվեց ինձ նախասենյակից դեպի ձախ գտնվող փոքրիկ խցիկը, որտեղ մի հասարակ սեղան, մի հյուսածո աթոռ և մոմլաթե բազմոց կար դրված՝ ճիշտ և ճիշտ ինչպես հիմա վերևի իմ լուսասենյակում։ Ես փոխադրվեցի զարմացած և չափազանց վախվորած, դեռ երբեք ինձ հետ կոպիտ չէին վարվել։ Կես ժամից, երբ Տուշարը դուրս եկավ դասասենյակից, ես սկսեցի հայացքներ ու ժպիտներ փոխանակել ընկերներիս հետ, նրանք, իհարկե, ինձ վրա ծիծաղում էին, բայց ես գլխի չէի ընկնում և կարծում էի, թե մենք ծիծաղում ենք, որովհետև ուրախ ենք։ Հենց այդ պահին ներս ընկավ Տուշարը, բռնեց մազերիս փնջից ու սկսեց քաշել։ «Չհամարձակվես նստել ազնիվ երեխաների կողքին, դու ստոր ծագում ունես և միևնույն է, թե սպասավոր ես»։ Եվ նա ցավոտ խփեց իմ թմբլիկ, վարդագույն այտին։ Դա նրան իսկույն դուր եկավ և նա ինձ խփեց երկրորդ և երրորդ անգամ։ Ես սոսկալի զարմացած էի և հեկեկալով լաց էի լինում։ Մի ամբողջ ժամ ես նստած էի ձեռքերով երեսս փակած և լալիս էի ու լալիս։ Տեղի էր ունեցել մի բան, որը ես ոչ մի կերպ չէի հասկանում։ Չեմ հասկանում, ինչպես կարող էր այդպիսի ոչ չար օտարազգի և նույնիսկ ռուս գյուղացիների ազատագրման համար այդքան ուրախացած մարդը, ինչպիսին Տուշարն էր, ծեծել այնպիսի հիմար մի երեխայի, ինչպիսին ես էի։ Ի դեպ, ես միայն զարմացած էի, բայց ոչ վիրավորված, ես դեռ վիրավորվել չգիտեի։ Ինձ թվում էր, թե ես ինչ-որ չարաճճիություն եմ արել և երբ ուղղվեմ, ինձ կներեն, և մենք բոլորս հանկարծ նորից կուրախանանք, բակ կգնանք խաղալու և էլ ավելի լավ կապրենք։ | ||
+ | |||
+ | ― Բարեկամս, եթե ես միայն իմանայի...― մի քիչ հոգնած մարդու անփույթ ժպիտով ձիգ տվեց Վերսիլովը,― թե ի՜նչ սրիկա է, սակայն, այդ Տուշարը։ Ի դեպ, ես հույսս դեռ չեմ կորցնում, որ դու մի օր ուժերդ կհավաքես և այդ բոլորը վերջապես մեզ կներես, և մենք նորից էլ ավելի լավ կապրենք։ | ||
+ | |||
+ | Նա վճռականորեն հորանջեց։ | ||
+ | |||
+ | ― Բայց ես չեմ մեղադրում, ամենևին չեմ մեղադրում, և հավատացեք, Տուշարից էլ չեմ բողոքում,― ինչ-որ չափով մոլորված բղավեցի ես և հազիվ էլ մի երկու ամիս է նա ինձ ծեծել։ Հիշում եմ, շարունակ ուզում էի ինչ-որ բանով նրան զինաթափ անել և նետվում էի նրա ձեռքերը համբուրելու ու համբուրում էի ու շարունակ արտասվում էի ու արտասվում։ Ընկերներս ծիծաղում էին ինձ վրա և արհամարհում էին ինձ, որովհետև Տուշարն սկսեց ինձ երբեմն որպես ծառա բանեցնել, հրամայում էր իր հագուստը մատուցել հագնվելիս։ Այստեղ բնազդաբար պետք եկավ ինձ իմ լակեյությունը, ես ամբողջ ուժովս աշխատում էի սիրաշահել նրան և ամենևին չէի վիրավորվում, որովհետև բոլորովին ոչինչ դրանից չէի հասկանում և նույնիսկ մինչև օրս եմ զարմանում, որ այնքան դեռ հիմար էի այն ժամանակ, որ չէի կարողանում հասկանալ, թե ես իրենց բոլորին հավասար մարդ չեմ։ Ճիշտ է, ընկերներս այն ժամանակ էլ ինձ շատ բան բացատրեցին, դա լավ դպրոց էր։ Տուշարն ավարտեց նրանով, որ սկսեց ավելի սիրով ծնկով հետևիցս աքացի տալ, քան դեմքիս խփել, իսկ մի կես տարի հետո նույնիսկ սկսեց ինձ երբեմն փաղաքշել, սակայն, որքան էլ հազվադեպ, բայց ամիսը մեկ անգամ, երևի, ծեծում էր, հիշեցնելու համար, որ պատշաճության սահմաններից դուրս չգամ։ Երեխաների հետ էլ շատ շուտով ինձ միասին նստեցրին և թույլ էին տալիս, որ խաղամ, բայց ոչ մի անգամ երկուս ու կես տարվա ընթացքում Տուշարը չմոռացավ մեր սոցիալական դրությունների տարբերությունը և, թեև ոչ այնքան, բայց այնուամենայնիվ ծառայությունների համար օգտագործում էր ինձ մշտապես, և կարծում եմ, որ հենց դիրքս հիշեցնելու համար էր դա անում։ | ||
+ | |||
+ | Իսկ փախել եմ, այսինքն ուզում էի փախչել արդեն մի հինգ ամիս անց այդ առաջին երկու ամսից։ Եվ ընդհանրապես ես ողջ կյանքումս դանդաղաշարժ եմ եղել վճիռներում։ Երբ ես անկողին էի մտնում ու վերմակով ծածկվում, իսկույն սկսում էի երազել ձեր մասին, Անդրեյ Պետրովիչ, միմիայն ձեր մասին, ամենևին չգիտեմ, թե ինչու էր այդպես լինում։ Ես ձեզ նույնիսկ երազներումս էի տեսնում։ Գլխավորն այն է, որ ես շարունակ բուռն կերպով երազում էի, որ դուք հանկարծ ներս կմտնեք, ես կնետվեմ դեպի ձեզ, և դուք դուրս կբերեք ինձ այդտեղից և կտանեք ձեզ մոտ, այն աշխատասենյակը, և մենք նորից թատրոն կգնանք և այլն, և այլն։ Եվ որ գլխավորն է, մենք իրարից չենք բաժանվի, ահա թե որն էր գլխավորը։ Իսկ երբ առավոտյան ստիպված էի արթնանալ, ապա հանկարծ սկսվում էին տղաների ծաղր ու ծանակը և արհամարհանքը։ Նրանցից մեկն ուղղակի սկսեց ծեծել ինձ և ստիպում էր, որ իր սապոգները մատուցեմ. նա հայհոյում էր ինձ ամենավատ խոսքերով, հատկապես աշխատելով բացատրել ինձ իմ ծագումը՝ ի զվարճություն բոլոր ունկնդիրների։ Իսկ երբ վերջապես ինքը Տուշարն էր հայտնվում, իմ հոգում անտանելի մի բան էր սկսվում։ Ես զգում էի, որ ինձ այստեղ երբեք չեն ների, օ՜ ես կամաց-կամաց արդեն սկսել էի հասկանալ, որ հենց չեն ների և ինչումն եմ ես հատկապես մեղանչել։ Եվ այդպես, ես վերջապես վճռեցի փախչել։ Ամբողջ երկու ամիս ես սոսկալի երազում էի այդ մասին և վերջապես համարձակվեցի. սեպտեմբեր ամիսն էր այդ ժամանակ։ Ես սպասեցի, մինչև ընկերներս իրենց տները ցրվեցին՝ շաբաթից-կիրակի անցկացնելու, մինչ այդ ծածուկ ինձ համար ամենաանհրաժեշտ իրերի մի կապոց խնամքով կապեցի, երկու ռուբլի էլ փող ունեի։ Ես ուզում էի սպասել մինչև կմթնի. «Հետո կիջնեմ սանդուղքով,― մտածում էի ես,― ու դուրս կգամ և այնուհետև ճամփա կընկնեմ»։ Ո՞ւր։ Ես գիտեի, որ Անդրոնիկովին արդեն փոխադրել են Պետերբուրգ, և որոշեցի, որ կգտնեմ Ֆանարիոտովայի տունը Արբատում. «Գիշերը որևէ տեղում կքայլեմ կամ կնստեմ, իսկ առավոտյան մեկնումին հարց ու փորձ կանեմ տան բակում որտեղ է այժմ Անդրեյ Պետրովիչը և, եթե Մոսկվայում չէ. ապա ո՞ր քաղաքում է կամ ո՞ր տերությունում։ Երևի, կասեն։ Ես կհեռանամ, իսկ հետո մի որևէ այլ տեղում և որևէ մեկին կհարցնեմ, թե դեպի որ ուղեկալը գնամ, եթե որևէ ուրիշ քաղաք պիտի գնամ, և դուրս կգամ, կգնամ ու կգնամ։ Շարունակ կգնամ, թփերի տակ կգիշերեմ և միայն հաց կուտեմ, իսկ երկու ռուբլու հացը ինձ շատ երկար ժամանակ բավական կլինի»։ Սակայն շաբաթ օրը ոչ մի կերպ չհաջողվեց փախչել, ստիպված եղա սպասել մինչև վաղը, մինչև կիրակի և, կարծես դիտմամբ, կիրակի օրը Տուշարը ու նրա կինը ինչ-որ տեղ գնացին. ամբողջ տանը միայն ես ու Ագաֆիան մնացինք։ Ես սոսկալի տրտմությամբ սպասում էի գիշերվան, հիշում եմ, նստել էի մեր դահլիճում, պատուհանի մոտ ու նայում էի փայտաշեն տնակներով փոշոտ փողոցին ու սակավադեպ անցորդներին։ Տուշարն ապրում էր խուլ թաղամասում և պատուհաններից ուղեկալն էր երևում, արդյո՞ք հենց այն չէ,― թվում էր ինձ։ Արևը մայր էր մտնում այնքան կարմիր, երկինքն այնքան սառն էր, և սուր՝ քամին, ճիշտ և ճիշտ ինչպես այսօր, ավազը դեպի վեր էր քշում։ Վերջապես բոլորովին մթնեց, ես կանգնեցի սրբապատկերի առաջ և սկսեցի աղոթել, միայն թե արագ-արագ, շատ էի շտապում։ Վերցրի կապոցս և մատներիս ծայրերի վրա իջա մեր ճռճռան սանդուղքով, սոսկալի վախենալով, որ հանկարծ խոհանոցից քայլերս չլսի Ագաֆիան։ Դուռը բանալիով փակ էր, ես բացեցի և հանկարծ մութ-մութ գիշերը սևին տվեց իմ առջև, որպես անսահմանորեն վտանգավոր անհայտություն, իսկ քամին միանգամից գլխիցս պոկեց գդակս։ Ես ուզում էի դուրս գալ. մայթի մյուս կողմում լսվեց հայհոյող անցորդի խռպոտ ու հարբած ոռնոցը, ես մի պահ կանգնեցի, մի պահ նայեցի ու կամացուկ վերադարձա, կամացուկ վերև բարձրացա, կամացուկ հանվեցի, կապոցս դարսեցի և առանց արտասուքի ու առանց մտքերի երեսնիվայր պառկեցի և հենց այդ րոպեից սկսեցի դատել, Անդրեյ Պետրովիչ։ Հենց այդ նույն րոպեից, երբ գիտակցեցի, որ ես, բացի նրանից, որ լակեյ եմ, դրան ավելացրած նաև վախկոտ եմ, և սկսվեց իմ իսկական, ճշմարիտ զարգացումը։ | ||
+ | |||
+ | ― Իսկ ես հենց այս նույն րոպեից քեզ ընդմիշտ ճանաչեցի,― հանկարծ տեղից թռավ Տատյանա Պավլովնան և այնքան անսպասելի, որ ես բոլորովին չպատրաստվեցի,― ախր, բավական չէ, որ դու այն ժամանակ էիր լակեյ, հիմա էլ ես լակեյ, դու լակեյի հոգի ունես։ Ախր ի՜նչ արժեր Անդրեյ Պետրովիչի համար, որ քեզ կոշկակարի աշակերտ տար։ Նույնիսկ բարերարություն արած կլիներ, արհեստ կսովորեցներ։ Ո՞վ պիտի դրանից ավելին քեզ համար ուզեր կամ պահանջեր։ Հայրդ՝ Մակար Իվանիչը, ոչ թե խնդրում, այլ համարյա պահանջում էր, որ ձեզ, իր երեխաներին, ստորին դասից դուրս չբերեն։ Ո՜չ, դու չես գնահատում, որ նա քեզ համալսարանի դուռն է հասցրել և որ նրա միջոցով դու իրավունքներ ես ստացել։ Սրան տեսեք, տղաները ծաղրել են, դրա պատճառով երդվել է վրեժ լուծել մարդկությունից... Սրիկայի մեկը։ | ||
+ | |||
+ | Խոստովանում եմ, ես ապշել էի այս արարքից։ Ես վերկացա և որոշ ժամանակ նայում էի, չիմանալով, թե ինչ ասեմ։ | ||
+ | |||
+ | ― Բայց իսկապես, Տատյանա Պավլովնան ինձ նոր բան ասաց,― հաստատակամորեն վերջապես դեպի Վերսիլովը դարձա ես,― և իսկապես ես այնքան լակեյ եմ, որ ոչ մի կերպ չեմ կարողանում բավարարվել միայն նրանով, որ Վերսիլովն ինձ կոշկակարության չի տվել։ Նույնիսկ «իրավունքները» չեն սրտաշարժել ինձ, այսինքն՝ ամբողջ Վերսիլովին տվեք ինձ, հորս տվեք ինձ... ահա թե ինչ եմ պահանջել, հապա ի՞նչ եմ, որ լակեյ չեմ։ Մայրիկ, իմ խղճին արդեն ութ տարի է, ինչ ծանրացել է այն, որ դուք մենակ եկաք Տուշարի մոտ ինձ այցելելու և ինչպես ձեզ ընդունեցի ես, բայց հիմա ժամանակ չկա դրա մասին խոսելու։ Տատյանա Պավլովնան թույլ չի տա պատմել։ Մինչև վաղը, միգուցե, մայրիկ, ես և դուք դեռ կհանդիպենք։ Տատյանա Պավլովնա, ի՞նչ կա դրանում, եթե ես կրկին այն աստիճանի լակեյ լինեմ, որ ոչ մի կերպ նույնիսկ հանդուրժել չկարողանամ, որ ողջ և առողջ կին ունենալով, կարելի լինի մի նոր կնոջ հետ ամուսնանալ։ Բայց չէ՞ որ դա քիչ մնաց, որ պատահեր Անդրեյ Պետրովիչի հետ Էմսում։ Մայրիկ, եթե չուզենաք մնալ ձեր ամուսնու հետ, որը վաղը ամուսնանում է ուրիշի հետ, հիշեցեք, թե որդի ունեք, որը խոստանում է հավիտենապես ձեզ հարգոդ որդի լինել, հիշեցեք և գնանք, միայն մի պայմանով, կամ նա, կամ ես, ուզո՞ւմ եք։ Ես հիմա չեմ ձեզնից պատասխան խնդրում, ես գիտեմ, որ նման հարցերին իսկույն պատասխան տալ չի կարելի։ | ||
+ | |||
+ | Բայց ես չկարողացա խոսքս ավարտել, առաջինը որովհետև տաքացա և ինձ կորցրի։ Մայրս սաստիկ գունատվեց, և կարծես ձայնը խզվեց, ոչ մի բառ չկարողացավ արտասանել։ Տատյանա Պավլովնան ինչ-որ շատ բարձր ու շատ երկար բան ասաց, այնպես որ ես նույնիսկ չհասկացա, և մի երկու անգամ բռունցքով ուսիս խփեց։ Ես միայն հիշեցի, որ նա գոռգոռաց, թե իմ ասածները «շինծու են, սաղրիկ հոգում փայփայած ու մատով շուռ տված մտքեր են»։ Վերսիլովը նստած էր անշարժ, չափազանց լուրջ և չէր ժպտում։ Ես գնացի վերև, իմ սենյակը։ Վերջին հայացքը, որ ուղեկցեց ինձ սենյակից, քրոջս հանդիմանական հայացքն էր. նա խստորեն տարուբերում էր գլուխն իմ հետևից։ | ||
+ | |||
+ | === Գլուխ յոթերորդ === | ||
+ | |||
+ | '''I''' | ||
+ | |||
+ | Այս բոլոր տեսարանները ես նկարագրում եմ առանց ինձ խնայելու, որպեսզի ամեն բան հստակ վերհիշեմ և տպավորությունը վերականգնեմ։ Բարձրանալով սենյակս` ես ամենևին չգիտեի, պետք է ամաչե՞մ, թե՞, որպես իր պարտքը կատարած մարդ, ցնծամ։ Եթե ես գոնե մի փոքր ավելի փորձառու լինեի, ես կկռահեի, որ նման գործում ամենաչնչին կասկածն անգամ պետք է բացատրվի ի վնաս ինձ։ Բայց ինձ մոլորեցնում էր մի այլ հանգամանք, չեմ հասկանում, ինչի վրա էի ուրախանում, բայց սոսկալի ուրախ էի, թեև կասկածում էի և պարզորոշ գիտակցում, որ վարում քննությունս չբռնեցի։ Նույնիսկ այն, որ Տատյանա Պավլովնան այդպիսի չարությամբ ինձ անպատվեց, ինձ համար միայն ծիծաղելի էր ու զվարճալի և ամենևին չէր զայրացնում ինձ։ Հավանաբար, այս բոլորի պատճառն այն էր, որ ես, այնուամենայնիվ, կտրել էի շղթան և առաջին անգամ ինձ ազատ էի զգում։ | ||
+ | |||
+ | Զգում էի նաև, որ փչացրել եմ դրությունս, ավելի շատ մշուշ կուտակվեց այն բանում, թե հիմա ինչպես վարվեմ ժառանգությանը վերաբերող նամակի հետ։ Հիմա վճռականորեն կկարծեն, որ ես ուզում եմ վրեժ լուծել Վերսիլովից։ Բայց դեռ վարում, բոլոր այդ վիճաբանությունների ժամանակ, ես վճռեցի ժառանգությանը վերաբերող նամակի գործը իրավարար միջնորդի որոշմանը հանձնել և, որպես դատավոր, Վասինին դիմել, իսկ եթե չհաջողվի Վասինին, ապա մի ուրիշ անձնավորության, և ես արդեն գիտեի, թե ում։ Մի անգամ, հենց միայն դրա համար, կգնամ Վասինի մոտ, մտածում էի ես, իսկ հետո հետո երկար ժամանակով, մի քանի ամսով կանհետանամ բոլորի համար, իսկ Վասինի համար նույնիսկ առանձնապես կանհետանամ, միայն, միգուցե, մորս ու քրոջս հետ երբեմն տեսնվեմ։ Այս բոլորն անկարգ ու անկանոն էր. զգում էի, որ մի բան արել եմ, բայց այնպես չեմ արել և, և գոհ էի. կրկնում եմ, մի բանի համար, այնուամենայնիվ, ուրախ էի։ | ||
+ | |||
+ | Նախատեսելով վաղվա երկարաժամ քայլերս՝ ես որոշեցի վաղ պառկել քնելու։ Բացի բնակարան վարձելն ու տեղափոխվելը, ես որոշ վճիռներ էի ընդունել, որոնք այսպես թե այնպես որոշել էի կատարել։ Բայց երեկոյին բախտ չվիճակվեց առանց կորյուզների ավարտվել, և Վերսիլովը կարողացավ, այնուամենայնիվ, արտակարգ կերպով զարմացնել ինձ։ Իմ լուսասենյակը նա վճռականապես երբեք չէր մտնում, և հանկարծ, դեռ մի ժամ էլ չկար, որ ես սենյակումս էի, սանդուղքի վրա քայլեր լսեցի, նա կանչում էր ինձ ճանապարհը լուսավորելու։ Ես դուրս բերեցի մոմը և, դեպի ցած մեկնելով ձեռքս, որը նա իսկույն բռնեց, օգնեցի նրան վեր բարձրանալ։ | ||
+ | |||
+ | ― Mersi, բարեկամ, ես դեռ ոչ մի անգամ այստեղ չէի սողոսկել, նույնիսկ երբ վարձում էի այս բնակարանը։ Ես նախազգում էի, թե սա ինչ պիտի լինի, բայց այսպիսի բան այնուամենայնիվ չէի ենթադրում,― նա կանգնել էր իմ լուսասենյակի մեջտեղում և հետաքրքրությամբ շուրջն էր նայում։― Բայց սա դագաղ է, կատարյալ դագաղ։ | ||
+ | |||
+ | Իսկապես, որոշ նմանություն կար դագաղի ներսի մասի հետ, և ես նույնիսկ զարմացա, թե մի բառով նա որքան ճշգրիտ բնորոշեց նա։ Խցիկս նեղ էր ու երկար, ոչ ավելի, քան իմ ուսի բարձրությունից սկսվում էր պատի ու տանիքի անկյունը, իսկ տանիքի հակառակ ծայրին ես կարող էի հասցնել ձեռքիս ափը։ Առաջին րոպեին Վերսիլովն անգիտակից կերպով կռացած էր իրեն պահում, վախենալով, թե գլուխը առաստաղին կդիպցնի, սակայն չդիպցրեց և վերջացրեց նրանով, որ բավական հանգիստ նստեց իմ բազմոցին, որի վրա արդեն փռված էր իմ անկողինը։ Ինչ վերաբերում է ինձ, ես չնստեցի և խորապես զարմացած նրան էի նայում։ | ||
+ | |||
+ | ― Մայրդ պատմում է, որ չգիտեր, վերցնի՞, արդյոք, այն փողը, որ դու քիչ առաջ տվել էիր նրան քո մի ամսվա ապրուստի համար։ Նկատի ունենալով նման դագաղը ոչ միայն չի կարելի վերցնել, այլ, ընդհակառակը, մեզնից պետք է քո օգտին գանձել։ Ես այստեղ երբեք չես եղել և... պատկերացնել չեմ կարող, թե այստեղ կարելի է ապրել։ | ||
+ | |||
+ | ― Վարժվել եմ։ Բայց նրան, որ ձեզ տեսնում եմ իմ սենյակում, ոչ մի կերպ չեմ կարող վարժվել այն բանից հետո, որ կատարվեց ներքևում։ | ||
+ | |||
+ | ― Օ՜, իհարկե, դու չափազանց կոպիտ էիր ներքևում, բայց... ես էլ իմ առանձին նպատակներն ունեմ, որոնք և կբացատրեմ քեզ, թեև, ի դեպ, իմ գալու մեջ ոչ մի արտակարգ բան չկա, նույնիսկ այն, որ տեղի ունեցավ ներքևում, նույնպես միանգամայն օրինակարգ երևույթ էր. բայց ղու, հանուն Քրիստոսի, բացատրիր ինձ ահա թե ինչը, այն, որ ներքևում դու պատմում էիր և որին այնքան հանդիսավոր մեզ պատրաստում ու ձեռք էիր զարկում, մի՞թե այն բոլորն է, որ դու ուզում էիր երևան հանել կամ հաղորդել և ուրիշ ոչ մի ասելիք չունեի՞ր։ | ||
+ | |||
+ | ― Բոլորն է։ Այսինքն ենթադրենք, թե բոլորն է։ | ||
+ | |||
+ | ― Մի քիչ քիչ է, բարեկամս։ Ճիշտն ասած՝ ես, քո գրոհից դատելով և այն բանից, թե ինչպես էիր մեզ կոչ անում ծիծաղել, մի խոսքով, տեսնելով, թե պատմելու ինչ ցանկություն ունես դու, ես ավելին էի սպասում։ | ||
+ | |||
+ | ― Իսկ ձեզ համար միևնույն չէ՞։ | ||
+ | |||
+ | ― Ես, իսկապես, չափի զգացման մասին եմ խոսում, այդքան աղմուկի կարիք չկար, հենց չափն էր դրանում խախտված։ Մի ամբողջ ամիս լռել էիր, պատրաստվում էիր և հանկարծ ոչինչ։ | ||
+ | |||
+ | ― Ես երկար էի ուզում պատմել, բայց ամաչում եմ, որ այդքանն էլ պատմեցի։ Ամեն բան բառերով չես պատմի, բան էլ կա, որ ավելի լավ է երբեք չպատմես։ Ես, ախր, բավական բան ասացի, իսկ դուք չէ՞ որ չեք հասկացել։ | ||
+ | |||
+ | ― Ա՜, դու էլ ես երբեմն տառապում, որ միտքդ բառերի մեջ չի ամփոփվում։ Դա ազնիվ տառապանք է, բարեկամս, և տրված է միայն ընտրյալներին. հիմարը միշտ էլ գոհ է իր ասածից, ըստ որում միշտ էլ կասի ավելին, քան պետք է. նրանք սիրում են մի բան էլ ավելի։ | ||
+ | |||
+ | ― Ինչպես, օրինակ, ես ներքևում, ես էլ ավելին ասացի, քան պետք էր. ես պահանջեցի «ամբողջ Վերսիլովին», դա շատ ավելին է, քան պետք է. ինձ Վերսիլովն ամենևին պետք չէ։ | ||
+ | |||
+ | ― Բարեկամս, տեսնում եմ, որ դու ուզում ես վերաշահել վարում տանուլ տվածդ։ Դու, ըստ երևույթին, զղջացել ես, իսկ քանի որ զղջալ մեզանում նշանակում է անհապաղ որևէ մեկի վրա կրկին հարձակվել, դու էլ չես ուզում մի անգամ էլ իմ հարցում վրիպել։ Ես վաղ եմ եկել և դու դեռ չես սառել, դրան ավելացրած նաև, որ դժվարությամբ ես քննադատության դիմանում։ Բայց նստիր, Աստված սիրես, ես եկել եմ մի բան քեզ հաղորդելու, շնորհակալ եմ, այ այդպես։ Այն բանից, որ դու հեռանալիս մորդ ասացիր ներքևում, չափազանց պարզ է, որ մենք, նույնիսկ բոլոր դեպքերում, ավելի լավ է բաժանվենք։ Ես եկել եմ այն նպատակով, որ քեզ համոզեմ անել այդ հնարավորին չափ մեղմ և առանց խայտառակության, որպեսզի էլ ավելի չվշտացնես և չվախեցնես մորդ։ Նույնիսկ այն, որ ես ինքս այստեղ եկա, արդեն սրտապնդել է նրան, նա մի տեսակ հավատում է, որ մենք դեռ կհասցնենք հաշտվել և որ ամեն բան առաջվա պես կգնա։ Կարծում եմ, որ եթե մենք այստեղ մեկ կամ երկու անգամ որքան հնարավոր է բարձր ծիծաղեինք, նրանց վեհերոտ սրտերում հրճվանք կհարուցեինք։ Թող որ դրանք պարզ սրտեր են, բայց անկեղծ ու միամիտ սիրող սրտեր են, ուրեմն ինչո՞ւ չփայփայենք դրանց առիթի դեպքում։ Հենց սա մեկ։ Երկրորդ, ինչո՞ւ պետք է անպայման վրեժի ծարավով, ատամներ կրճտացնելով, երդումներով և այլևայլ բաներով իրարից բաժանվել, այսպես ասած, փոխադարձաբար իրար հարգելով, ճիշտ չէ՞, արդյոք։ | ||
+ | |||
+ | ― Այդ բոլորը դատարկ բաներ են։ Խոստանում եմ, որ կհեռանամ առանց խայտառակության և բավական է։ Դրանով դուք մորս մասի՞ն եք հոգում։ Իսկ ինձ թվում է, որ մորս հանգստությունն այստեղ վճռականապես ձեզ համար միևնույն է, և դուք միայն հենց այնպես խոսում եք։ | ||
+ | |||
+ | ― Չե՞ս հավատում։ | ||
+ | |||
+ | ― Դուք ինձ հետ ուղղակի, կարծես, երեխայի հետ եք խոսում։ | ||
+ | |||
+ | ― Բարեկամս, ես պատրաստ եմ հազար անգամ ներողություն խնդրել քեզանից դրա և բոլոր այն բաների համար, որ ինձ ես վերագրում, մանկությանդ այն բոլոր տարիների համար և այլն, և այլն, բայց, cher enfant, դրանից ի՞նչ դուրս կգա։ Դու այնքան խելոք ես, որ ինքդ չես ուզենա նման հիմար դրության մեջ ընկնել։ Ես արդեն չեմ խոսում այն մասին, որ նույնիսկ մինչև այժմ լիովին հասկանում ես քո հանդիմանությունների բնույթը, և իսկապես, ինչո՞ւմ ես հատկապես ինձ մեղադրում։ Այն բանում, որ Վերսիլով չե՞ս ծնվել։ Թե՞ ոչ։ Վահ, դու ծիծաղում ես արհամարհանքով և թևերդ թափ տալիս, ուրեմն ո՞չ։ | ||
+ | |||
+ | ― Հավատացեք, որ ոչ։ Հավատացեք, որ ոչ մի պատիվ չեմ տեսնում Վերսիլով կոչվելու մեջ։ | ||
+ | |||
+ | ― Պատվի մասին չխոսենք, ի դեպ, քո պատասխանն անպայման դեմոկրատական պետք է լինի, բայց եթե այդպես է, էլ ինչո՞ւմ ես ինձ մեղադրում դու։ | ||
+ | |||
+ | ― Տատյանա Պավլովնան հիմա ասաց այն բոլորը, որ ես պետք է իմանայի և որը ես ոչ մի կերպ չէի կարողանում հասկանալ մինչև նրա ասելը, դա այն է, որ դուք հո ինձ կոշկակարության չեք տվել, հետևաբար ես դեռ պետք է շնորհակալ լինեմ ձեզ։ Չեմ կարողանում հասկանալ, թե ինչու եմ ես անշնորհակալ, նույնիսկ հիմա, նույնիսկ երբ ինձ դա հասկացրել են։ Արդյո՞ք, ձեր հպարտ արյունը չի խոսում իմ մեջ, Անդրեյ Պետրովիչ։ | ||
+ | |||
+ | ― Հավանաբար, ոչ։ Եվ բացի այդ, համաձայնիր, որ քո բոլոր արտառոց արարքները ներքևում, փոխանակ ինձ նեղելու, ինչպես որ նախատեսված էին քո կողմից, չարչարում ու քրքրում էին մորդ։ Մինչդեռ, թվում է, թե դու չպետք է նրան դատես։ Եվ ինչո՞վ է նա քո առաջ մեղավոր։ Ի դեպ, բացատրիր ինձ նաև, բարեկամս, ինչո՞ւ և ի՞նչ նպատակով ես տարածել և՛ դպրոցում, և՛ գիմնազիայում, և՛ քո ողջ կյանքի ընթացքում, և՛ նույնիսկ առաջին պատահած մարդուն, թե դու ապօրինածին ես։ Ես լսել եմ, որ դու մի առանձին սիրով ես դա արել։ Մինչդեռ այդ բոլորը անմտություն է և ստոր զրպարտություն, դու օրինածին ես, Դոլգոռուկի, մի արտակարգ խելքի ու բնավորության տեր պատկառելի մարդու՝ Մակար Իվանիչ Դոլգոռուկու որդին։ Իսկ եթե դու բարձրագույն կրթություն ես ստացել, ապա իսկապես քո նախկին կալվածատեր Վերսիլովի շնորհիվ, բայց ի՞նչ է դրանից բխում։ Գլխավորն այն է, որ քո ապօրինածնությունն ազդարարելով, որն ինքնին արդեն զրպարտություն է, դու բաց ես անում մորդ գաղտնիքը և, շինծու մի հպարտությունից դրդված, քարշ ես տալիս մորդ առաջին պատահած կեղտի առաջ դատաստանի։ Բարեկամս, դա չափազանց անազնիվ քայլ է, առավել ևս, որ մարդ անձամբ ոչ մի բանում մեղավոր չէ, դա ամենամաքուր մի խառնվածք է, և եթե նա Վերսիլովա չէ, ապա միմիայն այն պատճառով, որ մինչև այժմ էլ ամուսնացած է։ | ||
+ | |||
+ | ― Բավական է, ես միանգամայն համաձայն եմ ձեզ հետ և այնքան եմ հավատում ձեր խելամտությանը, որ լիահույս եմ, թե կդադարեք չափազանց երկար ինձ նախատելուց։ Դուք այնքա՜ն եք չափ սիրում, մինչդեռ ամեն բան չափ ունի, նույնիսկ ձեր՝ մորս նկատմամբ հանկարծակի տածած սերը։ Ավելի լավ է, գիտեք ինչ. եթե դուք սիրտ եք արել ինձ մոտ գալ և ինձ մոտ քառորդ ժամ, կամ կես ժամ նստել (ես այդպես էլ դեռ չգիտեմ, թե ինչի համար, դե, ենթադրենք, թե մորս հանգստության համար) և, բացի դրանից, այդպիսի սիրով խոսում եք ինձ հետ, չնայած այն բանին, որ տեղի ունեցավ ներքևում, ապա ավելի լավ է պատմեցեք ինձ իմ հոր՝ հենց այդ Մակար Իվանով ուխտագնացի մասին։ Ես հենց ձեզնից կուզենայի լսել նրա մասին, ես վաղուց մտադիր էի ձեզ հարցնել։ Բաժանվելով ձեզնից և, միգուցե, երկար ժամանակով, ես շատ կուզենայի նույնպես ձեզնից պատասխան ստանալ նաև մի հարցի, մի՞թե այս ամբողջ քսան տարվա ընթացքում դուք չէի՞ք կարող ազդել մորս, իսկ հիմա նույնիսկ քրոջս, նախապաշարումների վրա այնպես, որ ձեր քաղաքակրթող ազդեցությամբ ցրեիք նրան շրջապատող միջավայրի նախնական խավարը։ Օ՜, ես նրա մաքրության մասին չեմ խոսում։ Նա առանց այն էլ միշտ անսահմանորեն բարձր էր ձեզնից բարոյապես, ներեցեք, բայց... դա միայն անսահմանորեն բարձր մեռել է։ Ապրում է միայն Վերսիլովը, իսկ ոչ մնացյալը նրա շուրջը և ողջ նրա հետ կապվածը գորշ կյանք է վարում այն պարտադիր պայմանով, որ պետք է պատիվ ունենա սնելու նրան իր ուժերով, իր կենդանի հյութերով։ Բայց չէ՞ որ նա էլ է մի օր կենդանի եղել։ Չէ՞ որ դուք մի բան սիրել եք նրա մեջ։ Չէ՞ որ նա էլ է մի օր կին եղել։ | ||
+ | |||
+ | ― Եթե կուզես, բարեկամս, երբեք չի եղել,― ասաց նա ինձ. իսկույն դառնալով այն նախնական, ինձ հետ այն ժամանակվա վարվելաձևին, որն այնքան հիշելի է ինձ համար և որն այնպես զայրացնում էր ինձ. այսինքն առերես, նա ինքը անկեղծ միամտությունն է, իսկ լավ նայելիս ամեն բան միայն խորագույն ծաղր, և այդպես երբեմն ոչ մի կերպ չէի կարողանում հասկանալ նրա դեմքի արտահայտությունը,― երբեք չի եղել։ Ռուս կինը երբեք կին չի լինում։ | ||
+ | |||
+ | ― Իսկ լեհուհին, ֆրանսուհին լինո՞ւմ են։ Կամ իտալուհի՞ն, կրքոտ իտալուհին, ահա թե ինչը կարող է գերել Վերսիլովի պես, բարձրագույն միջավայրի քաղաքակրթված ռուս մարդուն։ | ||
+ | |||
+ | ― Դե, մի՞թե կարող էի սպասել, որ սլավոնասերի եմ հանդիպելու,― ծիծաղեց Վերսիլովը։ | ||
+ | |||
+ | Ես բառ առ բառ մտաբերում եմ նրա պատմածը, նա սկսեց խոսել նույնիսկ մեծ սիրով և նկատելի հաճույքով։ Ինձ համար չափազանց պարզ էր, որ նա ինձ մոտ եկել էր ամենևին էլ ոչ շաղակրատելու և ամենևին էլ ոչ նրա համար, որ հանգստացնի մորս, այլ երևի այլ նպատակներ ունենալով։ | ||
+ | |||
+ | '''II''' | ||
+ | |||
+ | ― Մեր ողջ քսան տարին մայրդ ու ես միանգամայն լուռ ենք ապրել,― սկսեց նա իր շատախոսությունը (ծայրահեղ շինծու և անբնական),― և այն բոլորը, որ տեղի է ունեցել մեր միջև, այդպես էլ լուռ է կատարվել։ Մեր կապի ողջ քսանամյակի գլխավոր բնույթը լռությունն է եղել։ Ես կարծում եմ, որ մենք նույնիսկ ոչ մի անգամ չենք էլ գժտվել։ Ճիշտ է, ես հաճախ էի բացակայում և նրան մենակ թողնում, բայց վերջանում էր նրանով, որ միշտ հետ էի գալիս։ Nous revenons toujours<ref>Մենք միշտ վերադառնում ենք (ֆրանս.)։</ref> և սա է տղամարդկանց հիմնական հատկությունը, դա մեծահոգությունից է բխում, եթե ամուսնության գործը միայն կանանցից կախված լիներ, ոչ մի ամուսնություն անվնաս չէր մնա։ Հեզություն, անպատասխանություն, խոնարհություն և միևնույն ժամանակ հաստատակամություն, ուժ, իսկական ուժ ― ահա մորդ բնավորությունը։ Եվ նկատիր, որ աշխարհում ինձ պատահած բոլոր կանանցից նա լավագույնն է։ Իսկ որ նա ուժ ունի, դա ես վկայում եմ. ես, ախր, տեսել եմ, ինչպես էր այդ ուժը նրան սնում։ Այնտեղ, ուր հարցը վերաբերում է, եթե չասենք համոզմունքներին (ճիշտ համոզմունքներ այստեղ չեն կարող լինել), ապա այն բանին, որ նրանց մոտ համոզմունք է համարվում, ուրեմն, նրանց կարծիքով, նաև սուրբ, այնտեղ ուզում ես չարչարանքների ենթարկիր, ուղղակի չեն զիջի։ Դե, իսկ ես, ինքդ կարող ես եզրակացնել, նմա՞ն եմ, արդյոք, չարչարողի։ Ահա թե ինչու ես գերադասեցի համարյա ամեն բանում լռել, և ոչ միայն այն պատճառով, որ դա ավելի հեշտ էր, և խոստովանում եմ, որ չեմ զղջում։ Այդպիսով, ամեն բան ինքն իրեն ստացվեց լայնախոհ ու մարդասիրական, այնպես որ ես ինձ ոչ մի գովասանք չեմ վերագրում։ Ի դեպ կասեմ, փակագծերում, որ չգիտեմ ինչու կասկածում եմ, թե նա երբեք իմ մարդասիրությանը չի հավատացել, հենց այդ պատճառով էլ շարունակ դողացել է. բայց, դողալով, միևնույն ժամանակ ոչ մի կուլտուրայի չի ենթարկվել։ Նրանք ինչ-որ ձևով դա կարողանում են, իսկ մենք ինչ-որ բան այդտեղ չենք հասկանում, և ընդհանրապես նրանք մեզնից լավ են կարողանում իրենց գործերը կարգադրել։ Նրանք կարող են շարունակել ապրել իրենց ձևով իրենց համար ամենաանբնական դրություններում և իրենց համար ոչ հատուկ դրություններում միանգամայն հարազատ մնալ իրենց։ Մենք այդպես չենք կարողանում։ | ||
+ | |||
+ | ― Ո՞վ նրանք։ Ես ձեզ լավ չեմ հասկանում։ | ||
+ | |||
+ | ― Ժողովուրդը, բարեկամս, ես ժողովրդի մասին եմ խոսում։ Նա ապացուցել է և իր կենսունակության այդ մեծ ուժը, և իր պատմական լայնախոհությունը թե բարոյապես, թե քաղաքականապես։ Բայց, որպեսզի վերադառնանք մեր խնդրին, մորդ մասին պետք է նկատեմ այն, որ նա հո շարունակ չի՞ լռում, նա երբեմն էլ կխոսի, բայց այնպես կխոսի, որ ուղղակի կտեսնես, թե դու միայն ժամանակ ես կորցրել խոսելով, թեկուզ հինգ տարի էլ դրանից առաջ աստիճանաբար նախապատրաստած լինես նրան։ Ընդ որում նրա առարկությունները ամենաանսպասելին կարող են լինել։ Եվ նկատիր նաև, որ ես ամենևին նրան հիմար չեմ անվանում, ընդհակառակը, այստեղ յուրատեսակ խելք կա, և նույնիսկ երևելի խելք, սակայն խելքին դու, միգուցե, չհավատաս... | ||
+ | |||
+ | ― Ինչո՞ւ պիտի չհավատամ։ Ես միայն չեմ հավատում, թե դուք ինքներդ իսկապես և առանց ձևանալու հավատում եք նրա խելքին։ | ||
+ | |||
+ | ― Հա՞։ Ուրեմն դու ինձ այդպիսի քամելեո՞ն ես համարում։ Բարեկամս, ես քեզ արդեն շատ բան եմ թույլ տալիս... որպես երես տված որդուս... բայց այս անգամ թող այդպես լինի։ | ||
+ | |||
+ | ― Հորս մասին պատմեցեք, եթե կարող եք, ճշմարտությունը։ | ||
+ | |||
+ | ― Մակար Իվանովիչի՞ մասին։ Մակար Իվանովիչը, ինչպես դու արդեն գիտես, ագարակի գյուղացի է, որն, այսպես ասած, ցանկացել է որոշ փառք ձեռք բերել... | ||
+ | |||
+ | ― Գրազ կգամ, որ այս րոպեին դուք նրան ինչ-որ բանում նախանձում եք։ | ||
+ | |||
+ | ― Ընդհակառակը, բարեկամս, ընդհակառակը և եթե կուզես, ես շատ ուրախ եմ, որ քեզ այդպիսի խորամիտ տրամադրությամբ եմ տեսնում, երդվում եմ, որ հենց հիմա ես վերին աստիճանի զղջման տրամադրության եմ և հենց հիմա, այս րոպեիս, միգուցե հազարերորդ անգամ անզոր կերպով ափսոսում եմ քսան տարի առաջ կատարվածի համար։ Ընդ որում, Աստված է վկա, որ այդ բոլորը տեղի է ունեցել վերին աստիճանի ակամա... իսկ հետո, որքան որ ներել են ուժերս, նաև մարդասիրաբար, համենայն դեպս, որքան որ այն ժամանակ ես պատկերացնում էի մարդասիրության սխրագործությունը։ Օ՜, մենք այն ժամանակ բոլորս էինք եռում բարիք գործելու, քաղաքացիական նպատակներին, բարձր գաղափարին ծառայելու կրքով։ Դատապարտում էինք աստիճանակարգը, մեր տոհմական իրավունքները, գյուղերը և նույնիսկ գրավատունը համենայն դեպս, եթե ոչ բոլորը, ապա մեզնից մի քանիսը... Երդվում եմ քեզ։ Քիչ էինք մենք, բայց լավ էինք խոսում, և, հավատացնում եմ քեզ, երբեմն նույնիսկ լավ էինք վարվում։ | ||
+ | |||
+ | ― Երբ որ ուսին կրթնած հեկեկո՞ւմ էիք։ | ||
+ | |||
+ | ― Բարեկամս, ես քեզ հետ նախապես ամեն բանում համաձայն եմ. ի դեպ, դու ուսի մասին հենց ինձնից ես լսել, ուրեմն, հենց այս րոպեին էլ ի չարն ես գործադրում իմ միամտությունն ու նաև իմ դյուրահավատությունը. բայց համաձայնիր, որ այդ ուսը, իրոք, այնքան էլ վատ չէր, որքան թվում է առաջին հայացքից, հատկապես այն ժամանակվա համար, չէ՞ որ մենք հենց այն ժամանակ էինք սկսում։ Ես, իհարկե, կոտրատվում էի, բայց չէ՞ որ այն ժամանակ դեռ չգիտեի, որ կոտրատվում եմ։ Մի՞թե դու, օրինակ, երբեք չես կոտրատվում գործնական դեպքերում։ | ||
+ | |||
+ | ― Հիմա վարում ես մի քիչ զգացվեցի և, այստեղ բարձրանալով, սոսկալի ամաչեցի այն մտքից, թե դուք կմտածեք, որ ես կոտրատվում եմ։ Ճիշտ է, որոշ դեպքերում, թեև անկեղծորեն զգացվում ես, բայց երբեմն նաև ձևանում ես, իսկ վարում, հիմա, երդվում եմ, ամեն բան բնական էր։ | ||
+ | |||
+ | ― Հենց այդպես է, որ կա. դու շատ հաջող ձևակերպեցիր մի բառով. «Թեև անկեղծորեն զգացվում ես, բայց այնուամենայնիվ, ձևանում ես», ահա ճիշտ այդպես էլ եղել է իմ դեպքում, թեև ձևանում էի, բայց հեկեկում էի միանգամայն անկեղծ։ Չեմ վիճում, որ Մակար Իվանովիչն այդ ուսը կարող էր որպես ծաղրի ուժգնացում ընդունել, եթե ավելի սրամիտ լիներ, բայց նրա ազնվությունն այն ժամանակ խանգարեց նրա խորաթափանցությանը։ Միայն չգիտեմ, խղճո՞ւմ էր նա ինձ այն ժամանակ, թե ոչ. հիշում եմ, որ այն ժամանակ ես դա շատ էի ուզում։ | ||
+ | |||
+ | ― Գիտեք ինչ,― ընդհատեցի ես նրան,― դուք հիմա էլ այդ ասելիս, քմծիծաղ եք տալիս։ Եվ ընդհանրապես, ամբողջ ժամանակ, ինչ խոսում էիք ինձ հետ, այս ողջ ամիսը դուք քմծիծաղ էիք տալիս։ Ինչո՞ւ էիք մշտապես այդպես անում, երբ խոսում էիք ինձ հետ։ | ||
+ | |||
+ | ― Կարծո՞ւմ ես,― պատասխանեց նա հեզությամբ,― դու շատ կասկածամիտ ես. ի դեպ, եթե ես նույնիսկ ծիծաղեմ, ապա ոչ քեզ վրա, կամ համենայն դեպս, ոչ միայն քեզ վրա, անհոգ եղիր։ Բայց ես հիմա չեմ ծիծաղում, իսկ այն ժամանակ, մի խոսքով ես այն ժամանակ արեցի ամեն բան, որ կարող էի անել, և, հավատա, ոչ հօգուտ ինձ։ Մենք, այսինքն լավագույն մարդիկս, ի հակադրություն ժողովրդին, չէինք կարողանում այն ժամանակ գործել մեր օգտին. ընդհակառակը, միշտ ինքներս մեզ որքան որ հնարավոր էր վնասում էինք, և ես կասկածում եմ, որ հենց դա էլ այն ժամանակ համարվում էր մեզանում ինչ-որ «բարձրագույն և հենց մեր օգուտը», անշուշտ բարձրագույն իմաստով։ Առաջադեմ մարդկանց այժմյան սերունդը մեզնից անհամեմատ օգտապաշտ է։ Այն ժամանակ, դեռ մեղքիցս առաջ, ես ամեն բան արտակարգ ուղղամտությամբ բացատրեցի Մակար Իվանովիչին։ Հիմա ես համաձայն եմ, որ դրանից շատ բան ամենևին պետք չէր բացատրել, առավել ևս՝ այդպիսի ուղղամտությամբ, չխոսելով արդեն մարդասիրության մասին, նույնիսկ ավելի քաղաքավարի կլիներ, բայց փորձիր զսպել քեզ, երբ պարի մեջ բորբոքված՝ մի սիրուն պարաքայլ էլ կուզենաս անել։ Բայց գուցեև այդպես են վեհի ու գեղեցիկի պահանջներն իսկապես, ողջ կյանքիս ընթացքում ես չկարողացա դա որոշել։ Սակայն դա չափազանց խոր թեմա է մեր մակերեսային խոսակցության համար, բայց երդվում եմ քեզ, որ հիմա, ես երբեմն ամոթից մեռնում եմ, այդ հիշելով։ Այն ժամանակ ես նրան երեք հազար ռուբլի առաջարկեցի, և, հիշում եմ, նա շարունակ լուռ էր, ես էի միայն խոսում։ Պատկերացրու, ինձ թվաց, թե նա ինձնից, այսինքն իմ ճորտատիրական իրավունքից վախենում է և, հիշում եմ, ես ամբողջ ուժով աշխատում էի նրան սրտապնդել. ես նրան համոզում էի, ոչնչից չվախենալով և նույնիսկ ամեն տեսակ քննադատությամբ, արտահայտել իր բոլոր ցանկությունները։ Որպես երաշխիք, ես նրան խոսք էի տալիս, որ եթե չցանկանա իմ պայմանները, այսինքն՝ երեք հազարը, ազատագիրը (իրեն և կնոջը, իհարկե) և աշխարհի որ կողմը, որ ուզենա հեռանալ (առանց կնոջ, իհարկե), թող անկեղծ ասի և ես իսկույն ազատագիր կտամ նրան, և կնոջը կազատեմ, երկուսին էլ փող կպարգևեմ, կարծեմ նույն երեք հազարը, և արդեն ոչ թե իրենք ինձնից կհեռանան աշխարհի որ կողմը, որ ուզենան, այլ ինքս նրանցից կհեռանամ և երեք տարով մեն-մենակ Իտալիա կգնամ։ Mon ami ես ինձ հետ Իտալիա չէի տանի mademoiselle Սապոժկովային, վստահ եղիր, ես արտակարգ մաքուր էի այն րոպեներին։ Եվ ի՞նչ։ Այդ Մակարը չափազանց լավ էր հասկանում, որ ես այդպես էլ կանեմ, ինչպես ասում եմ, բայց նա շարունակում էր լռել և միայն երբ երրորդ անգամ էի ուզում կրթնել, հետ քաշվեց, ձեռքը թափահարեց ու դուրս եկավ, նույնիսկ որոշ համարձակությամբ, հավատացնում եմ քեզ, որն այն ժամանակ ինձ նույնիսկ զարմացրեց։ Այն ժամանակ ես հարևանցիորեն տեսա ինձ հայելում և չեմ կարող մոռանալ։ Ընդհանրապես, երբ նրանք ոչինչ չեն ասում, շատ ավելի վատ է, իսկ սա մռայլ բնավորություն էր և, խոստովանում եմ, ես ոչ միայն չէի վստահում նրան աշխատասենյակս կանչելիս, այլ նույնիսկ սոսկալի վախենում էի. այդ միջավայրում կան բնավորություններ և սոսկալի շատ. որոնք իրենց մեջ, այսպես ասած, անազնության անձնավորում են ամփոփում, իսկ դրանից ավելի ես վախենում, քան ծեծից։ Sic<ref>Այսպես (լատ.)։</ref>։ Եվ ի՜նչ վտանգի էի ես ինձ ենթարկում, ի՜նչ վտանգի։ Իսկ եթե նա բղավեր ամբողջ ագարակով մեկ, ոռնար, այդ գավառական Ուրիասը, ի՞նչ կլինեի այն ժամանակ ես, փոքրամարմին Դավիթս, և ի՞նչ կարող էի անել ես այն ժամանակ։ Հենց այդ պատճառով էլ նախ և առաջ ես գործի դրեցի երեք հազարը, դա ես բնազդաբար արեցի, բայց, բարեբախտաբար, սխալվեցի, այդ Մակար Իվանովիչը մի բոլորովին ուրիշ բան էր... | ||
+ | |||
+ | ― Ասացեք, մեղքն արդեն գործե՞լ էիք։ Դուք հիմա ասացիք, որ ամուսնուն դեռ մինչև մեղք գործելն եք կանչել։ | ||
+ | |||
+ | ― Այսինքն, գիտես ինչ, նայած թե ինչպես հասկանաս... | ||
+ | |||
+ | ― Ուրեմն, գործել էիք։ Դուք հիմա ասացիք, որ նրա հարցում դուք սխալվել եք, որ նա մի բոլորովին ուրիշ բան էր։ Ի՞նչ ուրիշ բան։ | ||
+ | |||
+ | ― Բայց թե հատկապես ինչ, ես մինչև այժմ էլ չգիտեմ։ Բայց ուրիշ բան է, և գիտե՞ս, նույնիսկ միանգամայն օրինավոր բան. եզրակացնում եմ այն պատճառով, որ ի վերջո ես նրա մոտ երեք անգամ ավելի էի խղճի խայթ զգում։ Հենց հետևյալ օրը առանց խոսքի նա համաձայնեց հեռանալ, իհարկե չմոռանալով իմ առաջարկած պարգևներից և ոչ մեկը։ | ||
+ | |||
+ | ― Փողը վերցրե՞ց։ | ||
+ | |||
+ | ― Այն էլ ինչպե՜ս։ Եվ գիտե՞ս, բարեկամս, այդ կետում նա նույնիսկ բոլորովին զարմացրեց ինձ։ Երեք հազար այն ժամանակ գրպանումս, իհարկե, չկար, բայց ես հանեցի յոթ հարյուր ռուբլի և հանձնեցի նրան դեռ սկզբի համար, և ի՞նչ։ Նա մնացյալ երկու հազար երեք հարյուրը իսկության համար պահանջեց ինձնից մի վաճառականի անունով, որպես փոխառագիր։ Հետո երկու տարի անց, այդ փոքառագրով նա արդեն դատարանով պահանջեց ինձնից փողը, այն էլ տոկոսներով, այնպես որ նորից ինձ զարմացրեց, առավել ևս, որ բառացիորեն գնաց Աստծո տաճար կառուցելու համար ողորմություն հավաքելու և այն օրից արդեն քսան տարի է, ինչ թափառում է։ Չեմ հասկանում, ուխտագնացի ինչի՞ն է պետք այդքան սեփական փողը... փողն այնքա՜ն աշխարհիկ բան է... Ես, իհարկե, այն րոպեին, այսպես ասած, առաջին բռնկումով անկեղծորեն էի առաջարկում, բայց հետո, այնքա՜ն շատ րոպեներ անցնելուց հետո, ես, բնականաբար, կարող էի խելքի գալ... և հույս ունեի, որ նա, համենայն դեպս, կխնայի ինձ... կամ, այսպես ասած, կխնայի մեզ, ինձ ու նրան, գոնե կսպասի։ Սակայն նույնիսկ չսպասեց... | ||
+ | |||
+ | (Այստեղ անհրաժեշտ նոտաբենեն կանեմ․ եթե այնպես պատահեր, որ մայրս պարոն Վերսիլովից երկար ապրեր, ապա օր ծերության բառացիորեն առանց կոպեկի կմնար, եթե Մակար Իվանովիչի, տոկոսներով արդեն կրկնապատկված, երեք հազարը չլիներ, որը նա ամբողջապես մինչև վերջին ռուբլին, անցյալ տարի իր հոգևոր կտակով մորս չթողներ։ Նա դեռ այն ժամանակ էր Վերսիլովի էությունը կռահել։ | ||
+ | |||
+ | ― Մի անգամ դուք ասացիք, որ Մակար Իվանովիչը մի քանի անգամ եկել է ձեզ մոտ այցելության և միշտ մորս բնակարանում է իջևանել։ | ||
+ | |||
+ | ― Այո, բարեկամս, և ես խոստովանում եմ, սկզբում սոսկալի վախենում էի այդ այցելություններից։ Այս ամբողջ քսան տարվա ընթացքում նա ընդամենը մի վեց, կամ յոթ անգամ է եկել, և առաջին անգամները, եթե ես տանն եմ եղել, թաքնվել եմ։ Սկզբում նույնիսկ չէի հասկանում, թե դա ի՞նչ է նշանակում և ինչո՞ւ է նա հայտնվում։ Բայց հետո, որոշ նկատառումներով, ինձ թվաց, որ դա ամենևին էլ հիմար բան չէր նրա կողմից։ Հետո, մի անգամ, պատահաբար, մտքովս անցավ հետաքրքրվել և դուրս եկա նրան նայելու և, հավատացնում եմ քեզ, որ չափազանց ինքնoրինակ տպավորություն ստացա։ Դա նրա արդեն երրորդ թե չորրորդ այցելության ժամանակ էր, հենց այն շրջանում, երբ ես հաշտարար դատավոր էի ընդունվում և երբ, իհարկե, եռանդագին սկսել էի ուսումնասիրել Ռուսաստանը։ Ես նրանից նույնիսկ չափազանց շատ նոր բան իմացա։ Բացի այդ, նրա մեջ տեսա հենց այն, որ ոչ մի դեպքում չէի սպասում տեսնել, մի տեսակ բարեհոգություն, բնավորության համաչափություն և, որ ամենազարմանալին է, համարյա թե զվարթություն։ Այն բանի (tu cօmprends<ref>Հասկանո՞ւմ ես (ֆրանս.)։</ref>) մասին ամենաչնչին ակնարկի բացակայություն և խելացի խոսելու, ու հրաշալի խոսելու ամենաբարձր ունակություն, այսինքն առանց իրենց սպասավորական հիմար խորիմաստության, որը ես, խոստովանում եմ քեզ, չնայած իմ ողջ դեմոկրատականությանը, տանել չեմ կարողանում, և առանց այդ բոլոր գերհագեցած ռուսիզմների, որոնցով խոսում են մեր վեպերում ու բեմում «իսկական ռուս մարդիկ»։ Ընդ որում՝ չափազանց քիչ Էր խոսում կրոնի մասին, այն Էլ եթե ինքդ խոսք բացեիր, և իր տեսակի մեջ նույնիսկ շատ գողտրիկ պատմություններ անում վանքերի ու վանական կյանքի մասին, եթե ինքդ հետաքրքրվեիր։ Եվ, որ գլխավորն Է, պատկառանք, այդ համեստ պատկառանքը, հենց այն պատկառանքը, որն անհրաժեշտ Է բարձրագույն հավասարության համար, դեռ դա քիչ է, առանց որի իմ կարծիքով, չես հասնի նաև առաջնության։ Այստեղ, ամենաչնչին գոռոզամտության բացակայության շնորհիվ, հենց ձեռք է բերվում բարձրագույն ազնվությունը և հանդես է գալիս հենց իր դիրքում, որպիսին էլ որ այն լինի և ինչ ճակատագիր էլ որ նրան բաժին ընկնի, անկասկած իրեն հարգող մարդը։ Այս հենց իր դիրքում իրեն հարգելու ընդունակությունը չափազանց հազվագյուտ է աշխարհում, համենայն դեպս նույնքան հազվագյուտ է, որքան և իսկական սեփական արժանապատվությունը... Ինքդ կտեսնես, երբ մարդկանց մեջ կապրես։ Բայց ամենից շատ ինձ զարմացրեց հետագայում, և հենց հետագայում և ոչ թե սկզբում (ավելացրեց Վերսիլովը), այն, որ այդ Մակարը արտակարգ հոյակազմ էր և, հավատացնում եմ քեզ, արտակարգ գեղեցիկ։ Ճիշտ է, ծեր էր, բայց | ||
+ | |||
+ | Թխադեմ, բարձրահասակ, ուղղամեջք, | ||
+ | |||
+ | հասարակ ու վեհատես, ես նույնիսկ զարմացա իմ խեղճ Սոֆիայի վրա, թե նա ինչպես էր կարողացել այն ժամանակ ինձ գերադասել, այն ժամանակ նա հիսուն տարեկան էր, բայց այնուամենայնիվ պինդ տղամարդ էր, իսկ ես նրա առաջ թեթևամիտ մի տղա։ Սակայն հիշում եմ, նա արդեն այն ժամանակ էլ անթույլատրելի ճերմակահեր էր, ուրեմն, հենց այդպես ճերմակահեր էլ ամուսնացել էր նրա հետ... Միգուցե, հենց դա էր ազդել։ | ||
+ | |||
+ | Այդ Վերսիլովը ստորագույն սովորություն ուներ, որ բարձրաշխարհիկ վարվեցողությունից էր գալիս, ասելով (երբ այլ կերպ չէր կարելի) մի քանի շատ խելոք և շատ գեղեցիկ մտքեր, հանկարծ դիտավորյալ մի որևէ հիմարությամբ ավարտել, ինչպես Մակար Իվանովիչի ճերմակահերության և նրա մորս վրա գործած ազդեցության կռահումը։ Դա նա դիտավորյալ էր անում և, հավանաբար, ինքն էլ չիմանալով, թե ինչու, իր բարձրաշխարհիկ հիմար սովորության համաձայն։ Նրան լսելիս, թվում է, թե շատ լուրջ է խոսում, մինչդեռ մտքում կոտրատվում է կամ ծիծաղում։ | ||
+ | |||
+ | '''III''' | ||
+ | |||
+ | Չեմ հասկանում, թե ինչու այն ժամանակ սոսկալի մի բարկություն ինձ համակեց։ Ընդհանրապես, ես մեծ տհաճությամբ եմ հիշում իմ մի քանի արտառոց արարքներն այն րոպեներին, հանկարծ ես տեղիցս վերկացա։ | ||
+ | |||
+ | ― Գիտե՛ք ինչ,― ասացի ես,― դուք ասում եք, իբր եկել եք գլխավորապես այն նպատակով, որ մայրս կարծի, թե մենք հաշտվեցինք։ Արդեն բավական ժամանակ է անցել, որպեսզի նա այդպես կարծի․ արդյոք չէի՞ք բարեհաճի ինձ մենակ թողնել։ | ||
+ | |||
+ | Նա թեթևակի շիկնեց ու վերկացավ տեղից. | ||
+ | |||
+ | ― Սիրելիս, դու ինձ հետ չափազանց հանդուգն ես վարվում։ Սակայն ցտեսություն, մարդուն զոռով հաճելի չես լինի։ Ես միայն թույլ կտամ ինձ մի հարց, դու իսկապե՞ս ուզում ես լքել իշխանին։ | ||
+ | |||
+ | ― Ըհը։ Ես այդպես էլ գիտեի, որ դուք հատուկ նպատակներ ունեք... | ||
+ | |||
+ | ― Այսինքն՝ դու կասկածում ես, թե ես եկել եմ քեզ համոզելու, որ դու մնաս իշխանի մոտ, և դրանում իմ շահն ունեմ։ Սակայն, բարեկամս, արդյոք չե՞ս կարծում, թե ես Մոսկվայից քեզ կանչել եմ, նկատի ունենալով որևէ շահս։ Օ՜, ի՜նչ կասկածամիտն ես դու։ Ընդհակառակը, ես հենց քո բարին կամենալով եմ այդպես վարվել։ Եվ նույնիսկ այժմ, երբ այդպես կանոնավորվել են նաև իմ միջոցները, ես կցանկանայի, որ դու, գոնե երբեմն, թույլ տայիր ինձ ու մորդ քեզ օգնել։ | ||
+ | |||
+ | ― Ես ձեզ չեմ սիրում, Վերսիլով։ | ||
+ | |||
+ | ― Եվ նույնիսկ «Վերսիլով»։ Ի դեպ, ես շատ եմ ցավում, որ չեմ կարողացել տալ քեզ այդ անունը, քանի որ, էսպես, միայն դրանում է իմ մեղքը, եթե, իհարկե, մեղք ունեմ, ճիշտ չէ՞։ Բայց, վերստին կասեմ, հո չէ՞ի կարող ամուսնանալ ամուսնացած կնոջ հետ, ինքդ դատիր։ | ||
+ | |||
+ | ― Ահա թե ինչու և, հավանաբար, ցանկացել եք ամուսնանալ ամուրի՞ կնոջ հետ։ | ||
+ | |||
+ | Թեթև ջղաձգություն անցավ նրա դեմքով։ | ||
+ | |||
+ | ― Դու Էմսը նկատի ունես։ Լսիր, Արկադի, դու վարում այս նույն արարքը քեզ թույլ տվիր՝ մորդ ներկայությամբ մատով ցույց տալով ինձ։ Ուրեմն, գիտցիր, որ հենց այս հարցում դու ամենից ավելի ես վրիպել։ Հանգուցյալ Լիդիա Ախմակովայի պատմությունից դու բացարձակապես ոչինչ չգիտես։ Չգիտես նաև այն, թե որքանով է հենց մայրդ այս պատմությանը մասնակցել, այո, չնայած նրան, որ այնտեղ նա ինձ հետ չի եղել, և եթե ես երբևէ բարի կին եմ տեսել, ապա դա քո մայրն է եղել։ Սակայն բավական է, այս բոլորն առայժմ դեռ գաղտնիք է, իսկ դու հայտնի չէ, թե ինչ ես խոսում և ուրիշի խոսքերն ես կրկնում։ | ||
+ | |||
+ | ― Հենց այսօր էր իշխանն ասում, թե դուք չփետրավորված աղջնակների սիրահար եք։ | ||
+ | |||
+ | ― Իշխա՞նն է դա ասել։ | ||
+ | |||
+ | ― Այո. լսեցեք, ուզո՞ւմ եք ճշտորեն ձեզ ասեմ, թե ինչի համար էիք հիմա ինձ մոտ եկել։ Այս ամբողջ ժամանակ ես նստել ու ինձ հարցնում էի. ո՞րն է այս այցելության գաղտնիքը և վերջապես, կարծես, հիմա կռահեցի։ | ||
+ | |||
+ | Նա արդեն ուզում էր դուրս գալ, բայց կանգ առավ և, սպասելով, գլուխը դեպի ինձ դարձրեց։ | ||
+ | |||
+ | ― Քիչ առաջ հարևանցիորեն ես բերնիցս թռցրի, որ Տուշարի նամակը Տատյանա Պավլովնային, Անդրոնիկովի թղթերի մեջ ընկնելով, նրա մահից հետո Մոսկվայում, Մարիա Իվանովնայի մոտ է հայտնվել։ Ես տեսա, թե ինչպես հանկարծ ձեր դեմքին մի բան ցնցվեց և միայն այժմ կռահեցի, երբ մի անգամ էլ հիմա, ճիշտ նույնպես ձեր դեմքը ցնցվեց, այն ժամանակ, վարում, ձեր մտքով անցավ, թե եթե Անդրոնիկովի մի նամակը Մարիա Իվանովնայի մոտ է հայտնվել, ապա ինչո՞ւ պիտի նաև մի ուրիշը չհայտնվի։ Իսկ Անդրոնիկովից հետո չափազանց կարևոր նամակներ կարող էին մնալ, հը՞։ Ճիշտ չէ՞։ | ||
+ | |||
+ | ― Եվ ես,քեզ մոտ գալով, ուզում էի ստիպելքեզ մի բան բերնիցդ թռցնե՞լ։ | ||
+ | |||
+ | ― Ինքներդ գիտեք։ | ||
+ | |||
+ | Նա խիստ գունատվեց։ | ||
+ | |||
+ | ― Դա դու քեզուքեզ չես կռահել, այստեղ կնոջ ազդեցություն կա, և արդեն որքան ատելություն կա քո խոսքերում, քո գռեհիկ ենթադրության մեջ։ | ||
+ | |||
+ | ― Կնո՞ջ։ Իսկ ես հենց այսօր տեսել եմ այդ կնոջը։ Դուք, միգուցե հենց դրա համար եք ուզում ինձ իշխանի մոտ թողնել, որ նրան լրտեսե՞ք։ | ||
+ | |||
+ | ― Սակայն ես տեսնում եմ, որ դու չափազանց հեռու կգնաս քո նոր ճանապարհով։ Արդյո՞ք հենց դա չէ «քո միտքը»։ Շարունակիր, բարեկամս, դու անտարակուսելի ընդունակություններ ունես խուզարկության գործում։ Եթե տաղանդը տրված է, պետք է կատարելագործել։ | ||
+ | |||
+ | Նա մի պահ լռեց, որպեսզի շունչ առնի։ | ||
+ | |||
+ | ― Զգուշացեք, Վերսիլով, ինձ ձեր թշնամին մի դարձրեք։ | ||
+ | |||
+ | ― Բարեկամս, ոչ ոք այսպիսի դեպքերում իր վերջին մտքերը չի արտահայտում, այլ մտքումն է պահում։ Իսկ հիմա, խնդրում եմ, ճանապարհս լուսավորիր։ Դու, թեև իմ թշնամին ես, բայց, հավանաբար, ոչ այն աստիճանի, որ ուզենամ գլուխս ջարդեմ։ Tiens, mon ami<ref>Ահա, բարեկամս (ֆրանս.)։</ref>, պատկերացրու,― շարունակեց նա իջնելով,― իսկ ես այս ողջ ամիսը քեզ բարեհոգի մարդ եմ կարծել։ Դու այնպե՜ս ես ուզում ապրել և կյանքի այնպիսի՜ ծարավ ունես, որ թվում է, թե երեք կյանք էլ եթե քեզ տան, էլի քիչ կլինի․ դա քո դեմքին է գրված, դե, իսկ այդպիսի մարդիկ մեծ մասամբ բարեհոգի են լինում։ Դե տե՜ս, թե ոնց սխալվեցի։ | ||
+ | |||
+ | '''IV''' | ||
+ | |||
+ | Չեմ կարող նկարագրել, թե ինչպես սիրտս կծկվեց, երբ մենակ մնացի, կարծես սեփական մսիս կտորը ողջ-ողջ կտրեցի։ Թե ինչու ես հանկարծ այդպես զայրացա և ինչու այդպես վիրավորեցի նրան (այդպես ուժգին և դիտավորյալ), ոչ հիմա, ոչ էլ, իհարկե, այն ժամանակ ես չէի կարողանա պատմել։ Եվ ինչպե՜ս նա գունատվեց։ Հետո ինչ. այդ գունատությունը, միգուցե, ամենաանկեղծ և ամենամաքուր զգացման և ամենախոր վշտի, և ոչ թե բարկության ու վիրավորանքի արտահայտություն էր։ Ինձ միշտ էլ թվում էր, որ լինում էին րոպեներ, երբ նա ինձ շատ էր սիրում։ Ինչո՞ւ, ինչո՞ւ պիտի ես հիմա դրան չհավատամ, առավել ևս երբ արդեն շատ բան լիովին բացատրված էր այժմ։ | ||
+ | |||
+ | Իսկ զայրացա ես հանկարծ և դուրս արեցի նրան իսկապես, միգուցե, և հանկարծակի կռահումից, թե նա եկել է ինձ մոտ, հույս ունենալով իմանալ, արդյոք Մարիա Իվանովնայի մոտ Անդրոնիկովի ուրիշ նամակներ չե՞ն մնացել։ Այն, որ նա պետք է որոներ այդ նամակները և որոնում էր դրանք, ես գիտեի։ Բայց ո՞վ գիտե, միգուցե այն ժամանակ, հենց այն րոպեին, ես սոսկալի սխալվել էի։ Եվ ո՞վ գիտե, միգուցե հենց ես և հենց այդ սխալով բերեցի նրան հետագայում Մարիա Իվանովնայի և նրա մոտ նամակներ լինելու հնարավորության մտքին։ | ||
+ | |||
+ | Եվ վերջապես ևս մի տարօրինակություն. նորից նա բառ առ բառ կրկնում էր իմ միտքը (երեք կյանքի մասին), որը քիչ առաջ ես արտահայտել էի Կրաֆտի տանը, և որ գլխավորն է, հենց իմ բառերով։ Բառերի համընկնումը կրկին պատահականություն էր, բայց այնուամենայնիվ, ինչպե՜ս գիտեր նա, ուրեմն, իմ խառնվածքի էությունը, ի՜նչ հայացք ուներ, ի՜նչ կռահում։ Բայց եթե այդքան լավ է հասկանում մեկը, ինչո՞ւ ամենևին չի հասկանում մյուսը։ Եվ մի՞թե նա չէր կոտրատվում, այլ իսկապես ի վիճակի չէր կռահել, որ ինձ ոչ թե Վերսիլովների ազնվականությունն էր պետք, որ ոչ թե իմ ծնունդն իրեն ներել չեմ կարողանում, այլ որ ինքը` Վերսիլովը, ողջ մարդը, հայրս էր ողջ կյանքիս ընթացքում ինձ պետք, և որ այդ միտքը վաղուց արդեն արյանս մեջ է մտել։ Մի՞թե այդքան նրբամիտ մարդը միևնույն ժամանակ այդքան բութ է և գռեհիկ։ Իսկ եթե ոչ, ինչո՞ւ է այդ դեպքում ինձ զայրացնում, ինչո՞ւ է ձևանում։ | ||
+ | |||
+ | === Գլուխ ութերորդ === | ||
+ | |||
+ | '''I''' | ||
+ | |||
+ | Առավոտյան ես աշխատեցի որքան կարելի է վաղ վերկենալ։ Սովորաբար մեր տանը վեր էին կենում ժամը ութին մոտ, այսինքն ես, մայրս ու քույրս. Վերսիլովը անկողնում հաճույք էր վայելում մինչև ինն անց կեսը։ ժամը ութն անց կեսին մայրս ճշտապահորեն ինձ սուրճ էր բերում։ Բայց այս անգամ, սուրճին չսպասելով, ես ծլկեցի տանից ճիշտ ժամը ութին։ Դեռ երեկոյան այս ամբողջ օրվա գործողություններիս համար ես ընղհանուր պլան էի կազմել։ Այդ պլանում, չնայած անհապաղ գործի անցնելու կրքոտ վճռականությանը, ես արդեն զգում էի, չափազանց շատ անհաստատ ու անորոշ բաներ կային ամենակարևոր կետերում, ահա թե ինչու համարյա ամբողջ գիշեր ես կարծես կիսաքուն վիճակում էի, կարծես զառանցում էի, սոսկալի շատ երազներ տեսնում և համարյա ոչ մի անգամ կանոնավոր քուն չմտա։ Եվ չնայած դրան, շատ ավելի առույգ ու թարմ էի վերկացել, քան երբևէ։ Մորս ես առանձնապես չէի ուզում հանդիպել։ Նրա հետ ես չէի կարող այլ բան խոսել, քան հայտնի թեման և վախենում էի որևէ նոր ու անսպասելի տպավորությամբ շեղել ինձ կանխորոշված նպատակներից։ | ||
+ | |||
+ | Առավոտը ցուրտ էր, և խոնավ, կաթնավուն մշուշը տարածվել էր ամենուրեք։ Չգիտեմ ինչու, բայց պետերբուրգյան գործարար վաղ առավոտը, չնայած իր չափազանց վատ տեսքին, մշտապես ինձ դուր է գալիս, և ողջ այդ իր գործերին շտապող, եսասեր ու միշտ մտազբաղ մարդիկ առավոտյան ժամը ութին ինձ համար ինչ-որ առանձին գրավչություն ունեն։ Հատկապես սիրում եմ ճանապարհին, շտապելով, կամ ինքս եմ մեկին մի գործնական բան հարցնում, կամ եթե մեկն է ինձ որևէ բան հարցնում. թե հարցը, թե պատասխանը միշտ կարճ են, հստակ, բանիմաց, տրվում են առանց կանգ առնելու և համարյա միշտ սիրալիր են, իսկ պատասխանելու պատրաստակամությունը ամենամեծն է օրվա ընթացքում։ Պետերբուրգցին օրվա ընթացքում կամ իրիկնադեմին պակաս մարդամոտ է դառնում և, ամեն առիթով պատրաստ է և անպատվել, և ծաղրել, և բոլորովին այլ է վաղ առավոտյան, մինչև գործի անցնելը, ամենասթափ ու լուրջ պահին։ Ես դա նկատել եմ։ | ||
+ | |||
+ | Ես նորից քայլերս դեպի Պետերբուրգյան կողմ ուղղեցի։ Քանի որ մինչև ժամը տասներկուսը ես անպայման կրկին պետք է Ֆոնտանկայում, Վասինի մոտ լինեի (որին ավելի հաճախ ժամը տասներկուսին կարելի էր տանը գտնել), ապա և շտապում էի առանց կանգ առնելու, չնայած որևէ տեղ սուրճ խմելու իմ արտակարգ պահանջին։ Դրան ավելացրած նաև այն, որ Եֆիմ Զվերևին էլ պետք էր անպայման տանը գտնել, ես կրկին նրա մոտ էի գնում և իսկապես քիչ էր մնում, որ ուշանայի, նա ավարտում էր իր սուրճը և պատրաստվում էր դուրս գալ տանից։ | ||
+ | |||
+ | ― Ի՞նչն է քեզ այդքան հաճախ այս կողմը բերում,― առանց տեղից վերկենալու դիմեց նա ինձ։ | ||
+ | |||
+ | ― Հենց հիմա ես քեզ կբացատրեմ։ | ||
+ | |||
+ | Յուրաքանչյուր վաղ առավոտ, այդ թվում նաև պետերբուրգյան առավոտը, մարդու բնության վրա սթափեցնող ներգործություն ունի։ Լինում են գիշերային բոցավառ երազանքներ, որոնք վաղորդյան լույսի ու ցրտի հետ նույնիսկ իսպառ հօդս են ցնդում, և երբեմն ինձ էլ է պատահել, որ գիշերային, հենց նոր անցած անուրջները, երբեմն նաև արարքները ամոթով ու հանդիմանությամբ եմ հիշել։ Սակայն հարևանցիորեն պետք է նկատեմ, որ պետերբուրգյան, թվում է, թե ողջ երկրագնդի վրա ամենաանհրապույր, առավոտը հազիվ թե ամենակախարդականը չեմ համարել աշխարհում։ Դա իմ անձնական կարծիքն է, կամ ավելի լավ է ասել, տպավորությունն է, բայց ես համառորեն պաշտպանում եմ այն։ Այսպիսի մի փտած, խոնավ ու մշուշոտ պետերբուրգյան առավոտ պուշկինյան «Պիկի թագուհու» որևէ մի Հերմանի (վիթխարի մի դեմք, արտակարգ, կատարյալ պետերբուրգյան մի տի՜պ, պետերբուրգյան ժամանակաշրջանի տիպ) արտառոց երազանքը, ինձ թվում է, պետք է որ ավելի հաստատվեր։ Այս մշուշում հարյուր անգամ տարօրինակ, բայց համառ մի պատրանք է ինձ համակել. «Իսկ ի՞նչ կլինի եթե ցրվի այս մշուշն ու դեպի վեր բարձրանա, չի՞ անհետանա նրա հետ նաև ողջ այս փտած, լպրծուն քաղաքը, չի՞ բարձրանա մշուշի հետ ու ծխի պես չքվի և նրա փոխարեն նախկին ֆիննական ճահիճը, իսկ ճահճի մեջտեղում, գեղեցկության համար, քրտնաթոր շնչող, ուժասպառ նժույգին նստած բրոնզե հեծյալը մնա»։ Մի խոսքով, չեմ կարող տպավորություններս արտահայտել, որովհետև այս բոլորը երևակայություն է, վերջապես պոեզիա, ուրեմն՝ դատարկաբանություն. այնուամենայնիվ գլխումս հաճախ արդեն միանգամայն անիմաստ մի հարց է ծագում. «Այ, սրանք շարունակ նետվում, դես ու դեն են ընկնում, իսկ ի՜նչ իմանաս, միգուցե սա մեկի երազն է և այստեղ ոչ մի իսկական իրական մարդ չկա՞, ոչ մի իսկական արարք չկա՞։ Այդ մեկը, որի աչքին այս բոլորը երևում է, հանկարծ կարթնանա, և ամեն բան հանկարծ կանհետանա»։ Բայց ես չափն անցա։ | ||
+ | |||
+ | Նախապես կասեմ․ յուրաքանչյուրի կյանքում կան, թվում է, թե այնքան էքսցենտրիկ մտահղացումներ ու երազանքներ, որ առաջին հայացքից դրանք անսխալ կարելի է խելագարության տեղ դնել։ Հենց այդպիսի երևակայություններից մեկով ես այն առավոտ եկա Զվերևի մոտ, Զվերևի, որովհետև Պետերբուրգում ուրիշ ոչ ոք չունեի, որին այս անգամ կարողանայի դիմել։ Մինչդե Եֆիմը հենց այն անձնավորությունն էր, որին, ընտրության հնարավորության դեպքում, նման առաջարկությամբ ես կդիմեի վերջին հերթին։ Երբ ես նստեցի նրա դիմաց, նույնիսկ ինձ թվաց, թե ես մարմնավորված զառանցանք ու կրակ կտրածս, նստել եմ մարմնավորված ոսկի միջակության ու գորշության դիմաց։ Բայց իմ կողմն էր գաղափարն ու ճշմարիտ զգացմունքը, նրա կողմը' միմիայն գործնական եզրակացությունը, թե այդպես երբեք չի արվում։ Կարճ ասած ես նրան համառոտ ու հստակ բացատրեցի, որ իրենից բացի Պետերբուրգում վճռականորեն ոչ ոք չունեի, որին պատվի արտակարգ գործի պատճառով կարողանայի ուղարկել մարտավկայի փոխարեն, որ նա հին ընկեր է և այդ պատճառով նույնիսկ հրաժարվելու իրավունք չունի, և որ մենամարտի եմ ուզում հրավիրել գվարդիայի պորուչիկ իշխան Սոկոլսկուն այն բանի համար, որ մեկ տարուց ավելի առաջ նա Էմսում հորս՝ Վերսիլովին, ապտակ է հասցրել։ Ըստ որում պետք է նկատեմ, որ Եֆիմը նույնիսկ շատ մանրամասն գիտեր իմ ընտանեկան ողջ իրադրությունը, Վերսիլովի հետ ունեցած իմ հարաբերությունները և համարյա այն ամենը, ինչը ինքս գիտեի Վերսիլովի պատմությունից, հենց ես էլ հադորդել էի նրան այդ բոլորը տարբեր ժամանակներ, բացառությամբ, իհարկե, որոշ գաղտնիքների։ Նա իր սովորության համաձայն, վանդակում նստած ճնճղուկի նման ուռած ու փքված, չափազանց շեկ, խռնված մազերով նստել էր և լրջորեն ու լուռ լսում էր։ Հեգնական, անշարժ ժպիտը չէր անհետանում նրա շուրթերից։ Այդ ժպիտը հենց նրանով էր ավելի վատ, որ ամենևին կանխամտածված չէր, այլ ինքնաբուխ էր. երևում էր, որ նա իսկապես և հիրավի այդ րոպեին շատ ավելի բարձր էր համարում իրեն ինձնից և խելքով, և բնավորությամբ։ Ես կասկածում էի նաև, որ դրան ավելացրած նա արհամարհում է ինձ Դերգաչովի տանը երեկ տեղի ունեցած տեսարանի համար, դա այդպես էլ պետք է լիներ. Եֆիմը ամբոխ է, Եֆիմը փողոց է, իսկ այն միշտ երկրպագում է միայն հաջողությանը։ | ||
+ | |||
+ | ― Իսկ Վերսիլովն այդ մասին չգիտե՞,― հարցրեց նա։ | ||
+ | |||
+ | ― Իհարկե, ոչ։ | ||
+ | |||
+ | ― Ուրեմն, ի՞նչ իրավունք ունես դու նրա գործերին խառնվելու։ Սա առաջին։ Իսկ երկրորդ՝ ի՞նչ ես ուզում դրանով ապացուցել։ | ||
+ | |||
+ | Ես գիտեի առարկությունները և իսկույն բացատրեցի նրան, որ դա ամենևին էլ այնքան հիմար բան չէ, որքան ինքն է կարծում։ Առաջինը՝ հանդուգն իշխանի համար կապացուցվի, որ դեռ կան պատվի գինը հասկացող մարդիկ նաև մեր դասի մեջ, երկրորդ՝ ամոթահար կլինի Վերսիլովը ու իր համար դաս կքաղի դրանից։ Իսկ երրորդը և գլխավորը՝ եթե նույնիսկ Վերսիլովն իրավացի է եղել, իր ինչ-որ համոզմունքներից դրդված իշխանին մենամարտի չհրավիրելով և վճռելով կուլ տալ ապտակը, ապա համենայն դեպս կտեսնի, որ կա իր վիրավորանքն այսքան խիստ զգալու ընդունակ մի արարած, որն այդ վիրավորանքը որպես իր սեփականն է ընդունում և նրա շահի համար պատրաստ է նույնիսկ կյանքը զոհել... չնայած այն բանին, որ հրաժեշտ է տալիս նրան ընդմիշտ... | ||
+ | |||
+ | ― Սպասիր, մի բղավի, մորաքույրս դա չի սիրում։ Մի բան ասա, չէ՞ որ հենց այդ նույն իշխան Սոկոլսկու հետ Վերսիլովը դատվում է ժառանգության համար։ Այդ դեպքում դա արդեն միանգամայն նոր ու ինքնատիպ միջոց կլինի դատավճիռը շահելու համար, սպանելով հակառակորդներին մենամարտում։ | ||
+ | |||
+ | Ես նրան բացատրեցի en toutes lettres<ref>Անկեղծ, ուղղակի (ֆրանս.)։</ref>, որ նա ուղղակի հիմար է ու անպատկառ և, եթե նրա հեգնական ժպիտը գնալով ավելի ու ավելի է տարածվում, ապա դա միայն նրա միջակությունն ու ինքնագոհությունն է ապացուցում, և որ հո չի՞ կարող նա ենթադրել, թե դատավեճի հետ կապված նկատառումները չկային նաև իմ մտքում, այն էլ հենց ամենասկզբից և միայն նրա բազմամիտ գլուխն են այցելության արժանացրել։ Հետո ես նրան պատմեցի, որ դատն արդեն շահված է և վարվում է ոչ թե իշխան Սոկոլսկու, այլ Սոկոլսկի իշխանների դեմ, այնպես որ եթե սպանված է մի իշխան, ապա մնում են մյուսները, բայց որ մարտահրավերը պետք է հետաձգել մինչև բողոքարկման ժամկետը լրանալը (թեև իշխանները չեն էլ բողոքարկի), բայց միայն հանուն պատշաճության։ Ժամկետն անցնելուն պես իսկույն տեղի կունենա մենամարտը, որ ես հենց դրա համար եմ եկել այժմ, որ մենամարտը հիմա չէ, բայց որ պետք է հավաստիանամ, որովհետև մարտավկա չկա, ես ոչ մի ծանոթ չունեմ և որպեսզի գոնե այն ժամանակ հասցնեմ գտնել, եթե նա՝ Եֆիմը, հրաժարվի։ Ահա թե ինչի համար եմ, այսինքն, եկել։ | ||
+ | |||
+ | ― Դե, այն ժամանակ էլ կգայիր-կասեիր, թե չէ անտեղի քարշ ես գալիս տասը վերստ։ | ||
+ | |||
+ | Նա վերկացավ և ձեռքը մեկնեց գդակին։ | ||
+ | |||
+ | ― Իսկ այն ժամանակ կգա՞ս։ | ||
+ | |||
+ | ― Ոչ, չեմ գա, իհարկե։ | ||
+ | |||
+ | ― Ինչո՞ւ։ | ||
+ | |||
+ | ― Հենց թեկուզ միայն այն պատճառով, որ եթե հիմա համաձայնեմ, թե այն ժամանակ կգամ, դու բողոքարկման ողջ ժամկետի ընթացքում կսկսես ամեն օր ինձ մոտ գալ։ Իսկ որ գլխավորն է, հիմարություն է այդ բոլորը, ուրիշ ոչինչ։ Եվ դեռ կարիերաս էլ պիտի քո պատճառով փչացնեմ։ Հանկարծ իշխանն ինձ կհարցնի. «Ձեզ ո՞վ է ուղարկել»,― «Դոլգոռուկին»։― «Իսկ ինչ գործ ունի Դոլգոռուկին Վերսիլովի հետ»։ Ուրեմն ես պետք է ողջ քո ծագումնաբանությունը նրան բացատրե՞մ, ինչ է։ Ախր, նա կքրքջա։ | ||
+ | |||
+ | ― Դու էլ նրա մռթին տուր։ | ||
+ | |||
+ | ― Դա արդեն դատարկաբանություն է։ | ||
+ | |||
+ | ― Վախենո՞ւմ ես։ Մի տես ի՜նչ բոյի ես. դու ամենաուժեղն էիր գիմնազիայում։ | ||
+ | |||
+ | ― Վախենում եմ, իհարկե, վախենում եմ։ Եվ իշխանն էլ հենց այն պատճառով քեզ հետ չի մենամարտի, որ մենամարտում են հավասարի հետ։ | ||
+ | |||
+ | ― Զարգացմամբ ես էլ եմ բարեկիրթ մարդ և իրավունք ունեմ, ես հավասար եմ... ընդհակառակը, նա հավասար չի։ | ||
+ | |||
+ | ― Ոչ, դու փոքր ես։ | ||
+ | |||
+ | ― Ինչպե՞ս թե փոքր եմ։ | ||
+ | |||
+ | ― Հենց այդպես, փոքր ես. մենք երկուսս էլ փոքր ենք, իսկ նա մեծ է։ | ||
+ | |||
+ | ― Դու հիմար ես։ Ես, ախր, արդեն մեկ տարի է, ինչ կարող եմ օրենքով ամուսնանալ։ | ||
+ | |||
+ | ― Եվ ամուսնացիր, բայց այնուամենայնիվ պստիկ ես. դեռ աճում ես։ | ||
+ | |||
+ | Ես, իհարկե, հասկացա, որ նա որոշել է ինձ ծաղրել։ Անշուշտ, այս հիմար անեկդոտը կարելի էր և չպատմել և նույնիսկ ավելի լավ կլիներ, եթե այն մեռներ անհայտության մեջ. այն գարշելի է նաև իր մանրախնդրությամբ ու անպետքությամբ, թեև բավական լուրջ հետևանքներ ունեցավ։ | ||
+ | |||
+ | Բայց, որպեսզի էլ ավելի պատժեմ ինձ, կպատմեմ այն մինչև վերջ։ Հասկանալով, որ Եֆիմն ինձ ծաղրում է, ես ինձ թույլ տվեցի հրել նրա ուսը աջ ձեռքով, կամ, ավելի լավ է ասել, աջ բռունցքով։ Դրանից հետո նա բռնեց իմ ուսերից, դեմքով դեպի դուրս շրջեց և... գործով ինձ ապացուցեց, որ իսկապես ամենաուժեղն է մեր գիմնազիայում։ | ||
+ | |||
+ | '''II''' | ||
+ | |||
+ | Ընթերցողն, իհարկե կկարծի, թե, Եֆիմի տանից դուրս գալով, ես սոսկալի տրամադրության էի, և, այնուամենայնիվ, կսխալվի։ Ես չափազանց լավ հասկացա, որ դպրոցական, գիմնազիական մի միջադեպ ստացվեց, իսկ գործի լրջությունն ինչպես կար, այնպես էլ մնում էր ամբողջովին։ Սուրճ ես արդեն խմեցի Վասիլևյան կղզում, դիտավորյալ շրջանցելով երեկվա իմ պանդոկը Պետերբուրգյան կողմում, և այդ պանդոկը, և սոխակը ինձ համար կրկնակի ատելի էին դարձել։ Տարօրինակ հատկություն, ես ընդունակ եմ ատել վայրերն ու առարկաները ճիշտ այնպես, ինչպես մարդկանց։ Դրա փոխարեն ես Պետերբուրգում մի քանի երջանիկ տեղ ունեմ, այսինքն այնպիսիք, ուր երբևէ որևէ պատճառով երջանիկ եմ եղել և, ի՞նչ եք կարծում․ ես խնայում եմ այդ վայրերը, և որքան հնարավոր է, երկար ժամանակ չեմ մտնում այնտեղ դիտավորյալ, որպեսզի հետո, երբ արդեն բոլորովին մենակ ու դժբախտ լինեմ, գնամ թախծելու և հիշելու։ Սուրճ խմելիս ես միանգամայն ըստ արժանվույն գնահատեցի Եֆիմին ու նրա ողջախոհությունը։ Այո, նա ինձնից գործնական էր, բայց հազիվ թե ավելի ռեալ։ Սեփական քթի ծայրով սահմանափակվող ռեալիզմը շատ ավելի վտանգավոր է, քան ամենախելահեղ երևակայությունը, որովհետև կույր է։ Սակայն, արդարությունը Եֆիմին շնորհելով (որը, հավանաբար, այդ րոպեին կարծում էր, թե ես քայլում եմ փողոցով ու հայհոյում), ես այնուամենայնիվ, ոչինչ չզիջեցի համոզմունքներիցս, ինչպես և չեմ զիջի մինչև այժմ։ Տեսել եմ այնպիսիներին, որ սառը ջրի առաջին դույլից ոչ միայն հրաժարվում են իրենց արարքներից, այլև նույնիսկ գաղափարից, և իրենք են սկսում ծաղրել այն, ինչը ընդամենը մեկ ժամ առաջ սրբազան էին համարում, Օ՜, ի՜նչ հեշտ է ստացվում դա նրանց մոտ։ Թող որ Եֆիմը, նույնիսկ գործի էության մեջ, ինձնից իրավացի էր, իսկ ես ամենահիմարից հիմարը և միայն համառում էի, բայց այնուամենայնիվ գործի ամենախորքում կար այնպիսի մի կետ, որի վրա կանգնած իրավացի էի նաև ես, ինչ-որ իրավացի բան կար նաև ինձ մոտ և, որ գլխավորն է, մի բան, որը նրանք երբեք չէին կարող հասկանալ։ | ||
+ | |||
+ | Վասինի մոտ, Ֆոնտանկա՝ Սեմյոնովյան կամուրջի մոտ, ես հասա համարյա ճիշտ ժամը տասներկուսին, բայց նրան տանը չգտա։ Նրա գործը Վասիլևյան կղզում էր և տուն էր գալիս խիստ որոշակի ժամի, իմիջիայլոց համարյա միշտ տասնմեկից հետո։ Քանի որ բացի այդ նաև ինչ-որ տոն էր. ես ենթադրում էի, որ նրան հաստատ տանը կգտնեմ, տանը չգտնելով, ես նստեցի նրան սպասելու, թեև առաջին անգամ էի եկել նրա մոտ։ | ||
+ | |||
+ | Ես այսպես էի դատում, ժառանգության մասին նամակի գործը խղճի գործ է և ես, Վասինին որպես դատավոր ընտրելով, դրանով իմ հարգանքի ողջ խորությունն եմ ցուցաբերում նրա նկատմամբ, որն, անշուշտ, պետք է շոյի նրա ինքնասիրությունը։ Անշուշտ, ես իսկապես էլ մտահոգված էի այդ նամակի կապակցությամբ և իրոք համոզված էի միջնորդական դատարանի վճռի անհրաժեշտության մեջ. սակայն կասկածում եմ, որ այն ժամանակ էլ առանց որևէ կողմնակի օգնության արդեն կարող էի դուրս գալ դժվար դրությունից։ Եվ, որ գլխավորն է ինքս էլ գիտեի դա. այսինքն, բավական էր, որ նամակը ձեռքովս տայի Վերսիլովի ձեռքը, իսկ նա թող անի, ինչ-որ կամենա, ահա վճիռը։ Իսկ ինքդ քեզ բարձրագույն դատավոր ու վճռող կարգելը նման գործում նույնիսկ չափազանց սխալ էր։ Նամակը ձեռքից ձեռք, և հենց լռությամբ հանձնելով, ես մի կողմ կքաշվեի և արդեն դրանով իսկույն կշահեի, ինձ Վերսիլովից բարձր դրության մեջ դնելով, քանի որ, հրաժարվելով, որքանով որ դա առնչվում էր ինձ հետ, ժառանգությունից բխող բոլոր օգուտներից (որովհետև ինձ, որպես Վերսիլովի որդու, անշուշտ, մի բան բաժին կընկներ այդ փողից, եթե ոչ այժմ, ապա հետագայում), ես ընդմիշտ կպահպանեի բարձրագույն բարոյական հայացքի իրավունքը Վերսիլովի ապագա արարքի նկատմամբ։ Իսկ հանդիմանել ինձ այն բանում, որ ես կործանել եմ իշխաններին, նույնպես ոչ ոք չէր կարող, քանի որ փաստաթուղթը իրավաբանական վճռական նշանակություն չուներ։ Այս բոլորը ես խորհեցի և միանգամայն հստակ պարզաբանեցի ինձ համար Վասինի դատարկ սենյակում նստած ժամանակ, և նույնիսկ հանկարծ մտքովս անցավ, որ եկել եմ Վասինի մոտ, այնպես ծարավի լինելով նրա խորհրդին, թե ինչպես վարվեմ, միմիայն մի նպատակով, որպեսզի այդ պահին նա տեսնի, թե ինչ ազնվագույն և անշահախնդիր մարդ եմ ես ինքս, ուրեմն և որպեսզի դրանով վրեժխնդիր լինեմ նրան երեկվա իմ ստորացուցիչ վիճակի համար նրա ներկայությամբ։ | ||
+ | |||
+ | Գիտակցելով այս բոլորը ես չափազանց սրտնեղեցի, այնուամենայնիվ չհեռացա, այլ մնացի, թեև հաստատապես գիտեի, որ սրտնեղությունս յուրաքանչյուր հինգ րոպեն մեկ միայն աճելու է։ | ||
+ | |||
+ | Նախ ինձ սկսեց սոսկալի դուր չգալ Վասինի սենյակը։ «Ցույց տուր ինձ քո սենյակը, և ես կիմանամ քո բնավորությունը»,― իսկապես, կարելի է այսպես ասել։ Վասինն ապրում էր, ըստ երևույթին, աղքատ և դրանով վաստակող և նրանից բացի այլ կենվորներ ունեցող բնակիչների կահավորված սենյակում։ Ինձ ծանոթ են այդ նեղ, կահ-կարասիով մի քիչ խեղդած և, սակայն, հարմարավետության տեսք ունենալու հավակնությամբ այդ սենյակները, այստեղ անպայման են հնոտիաշուկայից գնված փափուկ բազմոցը, որը վտանգավոր է շարժել, լվացվելու ջրամանը և շիրմերով մեկուսացված երկաթե մահճակալը։ Վասինն, ըստ երևույթին, ամենալավ ու ամենավստահելի կենվորն էր այս տանը, նման լավագույն կենվոր անպայման ունենում են տանտիրուհիները և դրա համար առանձնապես են հաճոյանում նրան, նրա սենյակն ավելի խնամքով են ավլում ու հավաքում, բազմոցից վեր վիմագիր որևէ մի նկար կախում, սեղանի տակ հալից ընկած, հնամաշ մի գորգ փռում։ Այս փտած մաքրությունը և, որ գլխավորն է, տանտիրուհիների հաճկատար ակնածությունը սիրող մարդիկ իրենք էլ հենց կասկածելի են։ Ես վստահ էի, որ լավագույն կենվորի կոչումը հաճելի էր իր՝ Վասինի համար։ Չգիտեմ ինչու, բայց ինձ կամաց-կամաց սկսել էր կատաղեցնել գրքերով ծանրաբեռնված այս երկու սեղանների տեսքը։ Գրքերը, թղթերը, թանաքամանը ամենը, դրված էր սեղաններին ամենագարշելի կանոնավորությամբ, որի իդեալը համընկնում էր գերմանուհի-տանտիրուհու ու նրա սպասուհու աշխարհայացքին։ Գրքերը բավական շատ էին և ոչ թե լրագրերն ու հանդեսները, այլ՝ իսկական գրքերը, և նա, հավանաբար կարդում էր դրանք և ակներևորեն, արտակարգ կանոնավոր ու ծանրակշիռ տեսքով էր նստում կարդալու կամ պատրաստվում գրելու։ Չգիտեմ, բայց ես ավելի սիրում եմ, երբ գրքերը անկանոն թափթփված են, և պարապմունքները սրբագործության չեն վերածվում։ Հավանաբար, այդ Վասինը չափազանց սիրալիր է հաճախորդի հետ, բայց, հավանաբար, նրա յուրաքանչյուր շարժումը ասում է հաճախորդին. «Այ, ես մի ժամուկես կնստեմ քեզ հետ, իսկ հետո, երբ դու գնաս, արդեն գործով կզբաղվեմ»։ Հավանաբար, նրա հետ կարելի է արտակարգ հետաքրքիր խոսակցություն սկսել և նոր բաներ լսել, բայց... «Մենք ես ու դու, հիմա կխոսենք, և ես քո հետաքրքրությունը խիստ կշարժեմ, իսկ քո գնալուց հետո կձեռնարկեմ արդեն ամենահետաքրքիրը»... Եվ սակայն, ես այնուամենայնիվ չէի հեռանում, այլ նստել էին ու մնացել։ Իսկ այն բանում, որ նրա խորհրդի կարիքը ամենևին չունեմ, ես արդեն վերջնականապես համոզվեցի։ | ||
+ | |||
+ | Մոտ մեկ ժամ և նույնիսկ ավելի արդեն նստած էի, և նստած էի պատուհանի մոտ դրված ծղոտահյուս զույգ աթոռներից մեկին։ Զայրացնում էր նաև այն, որ ժամանակն անցնում էր, իսկ ես մինչև երեկո դեռ պետք է բնակարան գտնեի։ Մի պահ ձանձրույթից ուզեցի մի գիրք վերցնել, բայց չվերցրի, ինձ զվարճացնելու միայն մտքից կրկնակի գարշելի զգացի ինձ։ Արդեն մեկ ժամ էր, ինչ շարունակվում էր արտակարգ լռությունը, և հանկարծ ինչ-որ շատ մոտիկ մի տեղ, բազմոցով փակված դռան հետևում, ես ակամա ու աստիճանաբար սկսեցի ջոկել գնալով ավելի ու ավելի աճող քչփչոցը։ Խոսում էին երկու, հավանաբար կանացի ձայն, դա լսելի էր, բայց բառերը ջոկել ամենևին հնարավոր չէր, և, սակայն, ձանձրույթից սկսեցի մի կերպ մտքին հետևել։ Պարզ էր, որ խոսում էին ոգեշնչ ված ու կրքոտ և որ խոսքը ձևվածքի մասին չէր. ինչ-որ բան էին պայմանավորվում կամ վիճում, կամ մի ձայնը համոզում էր ու խնդրում, իսկ մյուսը չէր հնազանդվում ու հակառակում էր։ Հավանաբար ինչ-որ ուրիշ կենվորներ էին։ Շուտով ես ձանձրացա, ականջս էլ վարժվեց, այնպես որ թեև շարունակում էի լսել, բայց մեքենայորեն, երբեմն էլ բոլորովին մոռանալով, որ ականջ եմ դնում, երբ հանկարծ մի արտակարգ բան պատահեց, կարծես մեկը զույգ ոտքով ցած թռավ աթոռից, կամ տեղից թռավ ու ոտքերը գետին դոփեց։ Հետո տնքոց լսվեց և հանկարծ ճիչ և նույնիսկ ոչ թե ճիչ, այլ ծղրտոց, անասնական, չարացած ծղրտոց, որի համար արդեն բոլորովին միևնույն էր, թե կլսեն օտարները, թե ոչ։ Ես նետվեցի դեպի դուռը և բաց արի այն. ինձ հետ միաժամանակ բացեցին մի այլ դուռ միջանցքի վերջում, տանտիրուհու դուռը, ինչպես իմացա հետագայում, որտեղից երկու հետաքրքրված գլուխ երևաց։ Ճիչը, սակայն, իսկույն մարեց և հանկարծ իմ կողքի հարևանուհիների դուռը բացվեց և, ինչպես ինձ թվաց, երիտասարդ մի կին արագ դուրս պրծավ ու աստիճաններով ցած վազեց։ Իսկ մյուսը տարեց մի կին, ուզում էր նրան ետ պահել, բայց չկարողացավ և միայն տնքաց նրա հետևից. | ||
+ | |||
+ | ― Օլյա, Օլյա, էդ ո՞ւր։ Ա՜խ։ | ||
+ | |||
+ | Բայց տեսնելով մեր երկու բաց դռները փութկոտ փակեց իր դուռը, թողնելով մի ճեղք և նրա միջով ականջ դնելով սանդուղքից եկող ձայներին այնքան ժամանակ, մինչև իսպառ չլռեցին ցած վազող Օլյայի ոտնաձայները։ Ես վերադարձա իմ պատուհանի մոտ։ Ամեն ինչ խաղաղվեց։ Աննշան, գուցեև ծիծաղելի դեպք էր, և ես դադարեցի դրա մասին մտածելուց։ | ||
+ | |||
+ | Մոտ մի քառորդ ժամից միջանցքում, ճիշտ Վասինի դռան մոտ, տղամարդու բարձր ու սանձարձակ մի ձայն լսվեց։ Մեկը դռան բռնակից ձգեց և այնպես վրա դրեց այն, որ ճեղքից կարելի էր տեսնել միջանցքում կանգնած բարձրահասակ մի տղամարդու, որն իր հերթին, ըստ երևույթին, տեսել էր և նույնիսկ զննում էր ինձ, և որը սակայն դեռ չէր մտնում սենյակ և շարունակում էր, բռնակը բաց չթողնելով, ողջ միջանցքով մեկ, խոսել տանտիրուհու հետ։ Տանտիրուհին բարալիկ ու զվարթ ձայնով ձայնակցում էր նրան, և արդեն նրա ձայնից զգացվում էր, թե այցելուն վաղուց ծանոթ է նրան, հարգված ու գնահատված է նրա կողմից և որպես ծանրաբարո հյուր, և որպես ուրախ պարոն։ Ուրախ պարոնը բղավում էր ու սրամտում, բայց խոսքը միայն այն մասին էր, որ Վասինը տանը չէր, որ իրեն ոչ մի կերպ չի հաջողվում նրան տանը գտնել, որ դա իր ճակատագիրն է, և որ ինքը, ինչպես այն անգամ, կսպասի նրան, և այս բոլորը, անշուշտ, սրամտության գագաթ էր թվում տանտիրուհուն։ Վերջապես հյուրը, դուռը կրնկի վրա բաց անելով, մտավ ներս։ | ||
+ | |||
+ | Սա լավ հագնված, հավանաբար, լավագույն դերձակի մոտ և, ինչպես ասում են, «աղայավարի» հագնվող մի պարոն էր, մինչդեռ նրանում թվում էր, թե չնայած աղայականն ունենալու նշանակալի ցանկությանը, ամենից քիչը աղայականն էր։ Նա ոչ այն է, թե սանձարձակ, այլ մի տեսակ բնականոն հանդուգն էր, այսինքն այնուամենայնիվ պակաս վիրավորական, քան հայելու առջև իրեն մշակած հանդուգնը։ Նրա թեթև ճերմակած մուգ-շիկավուն մազերը, սև հոնքերը, ճոխ մորուսը և մեծ-մեծ աչքերը ոչ միայն չէին նպաստում նրա հատկանշանակությանը, այլ կարծես հենց մի ընդհանուր, բոլորին նմանվող մի բան էին տալիս նրան։ Այդպիսի մարդը և ծիծաղում է, և պատրաստ է ծիծաղել, բայց դուք նրա հետ, չգիտես ինչու, երբեք չեք ուրախանում։ Ծիծաղկոտ տեսքից նա արագ անցնում է ծանրակշիռ տեսքի, ծանրակշռից կայտառի կամ աչքունք խաղացնողի, բայց այս բոլորը մի տեսակ ցիր ու ցան ու անհիմն։ Ի դեպ, կարիք չկա նախապես նկարագրելու։ Այս պարոնին ես հետագայում շատ ավելի ու մոտիկից ճանաչեցի, և այդ պատճառով այժմ ակամա ներկայացնում եմ արդեն ավելի ճանաչած, քան այն ժամանակ, երբ նա բաց արեց դուռն ու մտավ սենյակ։ Սակայն հիմա էլ կդժվարանայի որևէ ճշգրիտ ու որոշակի բան ասել նրա մասին, որովհետև այս մարդկանց մոտ գլխավորը հենց նրանց անավարտությունն է, ցաքուցրիվությունն ու անորոշությունը։ | ||
+ | |||
+ | Նա դեռ չէր հասցրել նստել անգամ, երբ ինձ հանկարծ թվաց, թե նա, հավանաբար, Վասինի խորթ հայրն է, ոմն պարոն Ստեբելկովը, որի մասին ես արդեն որոշ բան լսել էի, բայց այնքան հարևանցիորեն, որ ոչ մի կերպ չէի կարող ասել, թե ի նչ հատկապես, միայն հիշում էի, որ ինչ-որ վատ բան։ Ես գիտեի, որ Վասինը երկար ժամանակ որբ է եղել և նրա տնօրինության տակ, բայց որ վաղուց արդեն դուրս է եկել նրա ազդեցության ոլորտից, և նրանց թե՛ նպատակները, թե՛ հետաքրքրությունները տարբեր են, և որ ապրում են բոլորովին բաժան բոլոր տեսակետներից։ Միտքս էր մնացել նաև, որ այդ Ստեբելկովը որոշ դրամագլուխ ուներ և որ նույնիսկ ինչ-որ շահագետի ու ճարպիկի մեկն էր. մի խոսքով, միգուցե նրա մասին ես ավելի մանրամասն բաներ գիտեի, բայց արդեն մոռացել եմ։ Նա հայացքով ինձ չափեց, ի դեպ, առանց բարևելու, իր ցիլինդր-գլխարկը բազմոցի առջևի սեղանին դրեց, սեղանը տիրաբար հրեց ոտքով և ոչ թե նստեց, այլ ուղղակի այնպես փռվեց բազմոցին, որին ես չհամարձակվեցի նստել անգամ, որ սա ճռնչաց, ոտքերը կախ գցեց ու, բարձր տնկելով իր լաքե աջ սապոգի քիթը, սկսեց հիանալ դրանով։ Իհարկե, իսկույն էլ դեպի ինձ շրջվեց և իր մի քիչ սառած մեծ-մեծ աչքերով նորից ինձ չափեց։ | ||
+ | |||
+ | ― Տանը չեմ գտնում,― թեթևակի գլխով արեց ինձ նա։ | ||
+ | |||
+ | Ես լուռ մնացի։ | ||
+ | |||
+ | ― Ճշտապահ չէ։ Գործի մասին իր կարծիքներն ունի։ Պետերբուրգյան կողմի՞ց։ | ||
+ | |||
+ | ― Այսինքն դուք Պետերբուրգյան կողմի՞ց եք եկել,― իմ հերթին հարցրի նրան ես։ | ||
+ | |||
+ | ― Ոչ, ես ձեզ եմ հարցնում։ | ||
+ | |||
+ | ― Ես... ես Պետերբուրգյանից եմ գալիս, միայն թե դուք ինչի՞ց կռահեցիք։ | ||
+ | |||
+ | ― Ինչից։ Հըմ։― Նա աչքով արեց, բայց բացատրության չարժանացրեց։ | ||
+ | |||
+ | ― Այսինքն ես Պետերբուրգյան կողմում չեմ ապրում, բայց հիմա Պետերբուրգյանում էի և այնտեղից եկա այստեղ։ | ||
+ | |||
+ | Նա շարունակում էր լուռ ժպտալ մի ինչ-որ նշանակալից ժպիտով, որն ինձ սոսկալի դուր չէր գալիս։ Ինչ-որ հիմար բան կար այդ աչքով անելու մեջ։ | ||
+ | |||
+ | ― Պարոն Դերգաչովի մո՞տ,― արտասանեց նա վերջապես։ | ||
+ | |||
+ | ― Ինչը՞ Դերգաչովի մոտ,― չռեցի աչքերս ես։ | ||
+ | |||
+ | Նա հաղթական ինձ էր նայում։ | ||
+ | |||
+ | ― Ես ծանոթ էլ չեմ։ | ||
+ | |||
+ | ― Հը՛մ։ | ||
+ | |||
+ | ― Ինչպես կուզեք,― պատասխանեցի ես։ Նա զզվելի էր դառնում ինծ համար։ | ||
+ | |||
+ | ― Հըմ, այսպես։ Ոչ, թույլ տվեք, դուք մի բան եք գնում խանութում, դրա կողքին մի ուրիշ խանութում մի այլ գնորդ մի այլ բան է գնում և, ի՞նչ եք կարծում, ի՞նչ։ Փող, վաճառականից, որը վաշխառու է կոչվում... որովհետև փողն էլ է իր, իսկ վաշխառուն էլ վաճառական... Դուք հետևո՞ւմ եք։ | ||
+ | |||
+ | ― Թերևս, հետևում եմ։ | ||
+ | |||
+ | ― Գալիս է երրորդ գնորդը և, ցույց տալով խանութներից մեկը, ասում է. «Սա հիմնավոր է» և, ցույց տալով մյուս խանութը, ասում. «Սա հիմնավոր չէ»։ Ի՞նչ կարծիք կարող եմ կազմել այս գնորդի մասին։ | ||
+ | |||
+ | ― Ի՞նչ իմանամ։ | ||
+ | |||
+ | ― Ոչ, թույլ տվեք։ Օրինակ ես. մարդը լավ օրինակով է ապրում։ Ես գնում եմ Նևսկու փողոցով և նկատում, որ փողոցի մյուս կողմով, մայթով, գնում է մի պարոն, որի բնավորությունը ես կուզենայի որոշել։ Այսպես տարբեր կողմերով մենք հասնում ենք մինչև Մորսկոյե փողոցի շրջադարձը, և հենց այնտեղ, ուր անգլիական խանութն է գտնվում, նկատում ենք երրորդ անցորդին, որին ձին ջնջխել է։ Հիմա խորամուխ եղեք, անցնում է չորրորդ պարոնը և ուզում է որոշել ջախջախվածի հետ միասին բոլոր երեքիս բնավորությունները՝ գործնականության և հիմնավորության տեսակետից... Դուք հետևո՞ւմ եք։ | ||
+ | |||
+ | ― Ներեցեք, մեծ դժվարությամբ։ | ||
+ | |||
+ | ― Լավ. ես այդպես էլ կարծում էի։ Թեման կփոխեմ։ Ես Գերմանիայում եմ, հանքային ջրերում, ուր եղել եմ բազմիցս, թե որում միևնույն է։ Զբոսնում եմ այնտեղ ու տեսնում անգլիացիների։ Անգլիացու հետ, ինչպես գիտեք, ծանոթություն հաստատելը դժվար է, բայց, ահա, երկու ամսից բուժման ժամկետն ավարտելուց հետո, մենք բոլորս լեռների շրջանում ենք, սրածայր փայտերը ծեռքներիս, խմբովին այս կամ այն, միևնույն է, թե որ լեռն ենք բարծրանում։ Շրջադարձին, այսինքն՝ էտապին, հենց այնտեղ, ուր վանականները շարտրեզ օղի են պատրաստում (սա նկատեք), հանդիպում եմ մեկուսի կանգնած ու լուռ նայող մի տեղացու։ Ես ուզում եմ կարծիք կազմել նրա հիմնավորության մասին․ ի՞նչ եք կարծում, այդ նպատակով կարո՞ղ եմ դիմել անգլիացիների խմբին, որոնց հետ քայլում եմ միմիայն այն պատճառով, որ չեմ կարողացել խոսել նրանց հետ հանքային ջրերում։ | ||
+ | |||
+ | ― Ի՞նչ իմանամ։ Ներեցեք, ինծ համար շատ դժվար է հետևել ձեր մտքին։ | ||
+ | |||
+ | ― Դժվա՞ր է։ | ||
+ | |||
+ | ― Այո, դուք ինձ հոգնեցնում եք։ | ||
+ | |||
+ | ― Հըմ։― Նա աչքով արեց և ձեռքով մի շարժում արեց, որը, հավանաբար, պետք է ինչ-որ չափազանց հանդիսավոր ու հաղթական բան նշանակեր, հետո միանգամայն ծանրակշիռ ու հանգիստ գրպանից, ըստ երևույթին, հենց նոր գնած լրագիր հանեց, բաց արեց ու, հավանաբար, ինձ կատարյալ հանգիստ թողնելով, վերջին էջում մի բան սկսեց կարդալ։ Մի հինգ րոպե նա ինձ չէր նայում։ | ||
+ | |||
+ | ― Բրեստո Գրաևսկիներն, ախր, չեն տապալվել, հը՞։ Ախր, առաջ են գնացել, ախր, գնում են։ Շատերին եմ ճանաչում, որոնք հենց տեղնուտեղն են տապալվել։ | ||
+ | |||
+ | Նա սրտանց ինձ նայեց։ | ||
+ | |||
+ | ― Ես այդ բորսայից առայժմ քիչ բան եմ հասկանում,― պատասխանեցի ես։ | ||
+ | |||
+ | ― Ժխտո՞ւմ եք։ | ||
+ | |||
+ | ― Ի՞նչը։ | ||
+ | |||
+ | ― Փողը։ | ||
+ | |||
+ | ― Փողը չեմ ժխտում, բայց... բայց, կարծում եմ, որ նախ գաղափարն է, հետո փողը։ | ||
+ | |||
+ | ― Այսինքն, թույլ տվեք... այ, մարդն, ասենք, այսպես ասած, սեփական դրամագլուխ ունի... | ||
+ | |||
+ | ― Նախ բարձր գաղափարը, հետո փողը, իսկ առանց բարձր գաղափարի փողավոր հասարակությունը կկործանվի։ | ||
+ | |||
+ | Չգիտեմ ինչու, ես սկսեցի տաքանալ։ Նա, կարծես խճճվելով, մի քիչ բութ հայացքով ինձ նայեց, բայց հանկարծ նրա դեմքով մեկ ամենազվարթ ու ամենախորամանկ մի ժպիտ տարածվեց։ | ||
+ | |||
+ | ― Վերսիլովին տեսա՞ք, հը՞։ Հո, այնուամենայնիվ, չանթեց։ Երեկ նրա օգտին վճռեցին, չէ՞։ | ||
+ | |||
+ | Ես հանկարծ ու անսպասելիորեն տեսա, որ նա արդեն վաղուց գիտե, թե ով եմ ես, և հնարավոր է նաև, որ շատ ու շատ ավելի բան գիտե։ Միայն չեմ հասկանում, թե ինչու հանկարծ շիկնեցի և, առանց աչքս նրանից կտրելու, հիմարավարի նրան էի նայում։ Նա, ըստ երևույթին, ցնծում էր, զվարթ ինձ էր նայում, կարծես ինչ-որ բանում ամենախորամանկ ձևով բռնել էր ու մերկացրել ինձ։ | ||
+ | |||
+ | ― Ո՜չ,― հոնքերը բարձրացրեց նա,― այդ դո՛ւք ինձ պարոն Վերսիլովի մասին հարցրեք։ Հենց նոր ի՞նչ էի ձեզ ասում հիմնավորության մասին։ Մեկուկես տարի առաջ այդ երեխայի պատճառով նա կարող էր կատարյալ մի գործ գլուխ բերել, այո, իսկ նա տապալվեց, այո։ | ||
+ | |||
+ | ― Ո՞ր երեխայի պատճառով։ | ||
+ | |||
+ | ― Ծծկեր երեխայի, որին հիմա էլ սնուցանում է ծածուկ, միայն թե ոչինչ չի շահի դրանից... որովհետև... | ||
+ | |||
+ | ― Ի՞նչ ծծկեր երեխա։ Ի՞նչ եք ասում։ | ||
+ | |||
+ | ― Իհարկե, նրա երեխան, նրա սեփական երեխան mademoiselle Լիդիա Ախմակովայից... «Սքանչելի կույսը փաղաքշում էր ինձ...»։ Ֆոսֆորե լուցկի է, հա՞։ | ||
+ | |||
+ | ― Ի՜նչ անհեթեթություն, ի՜նչ տխմարություն։ Նա երբեք երեխա չի ունեցել Ախմակովայից։ | ||
+ | |||
+ | ― Ոնց չէ։ Իսկ ես որտե՞ղ էի։ Ես, ախր, բժիշկ եմ և մանկաբարձ։ Ազգանունս Ստեբելկով է, չե՞ք լսել։ Ճիշտ է, ես այն ժամանակ էլ արդեն վաղուց գործող բժիշկ չէի, բայց գործնական խորհուրդ պրակտիկ գործում կարող էի տալ։ | ||
+ | |||
+ | ― Դուք մանկաբա՞րձ եք... և ընդունել եք Ախմակովայի երեխայի՞ն։ | ||
+ | |||
+ | ― Ոչ, ես ոչինչ էլ չեմ ընդունել Ախմակովայից։ Այնտեղ, արվարձանում, բժիշկ Գրանցը կար, որը ծանրաբեռնված էր ընտանիքով և որին կես տալեր էին վճարում․ այդպես էր բժիշկների դրությունն այնտեղ, բացի դրանից նրան ոչ ոք չէր ճանաչում, հենց նա էլ եղավ իմ փոխարեն... Ես էլ նրան խորհուրդ էի տվել, անհայտության խավարի համար։ Դուք հետևո՞ւմ եք։ Իսկ ես միայն գործնական մի խորհուրդ էի տվել Վերսիլովի՝ Անդրեյ Պետրովիչի հարցում, խիստ գաղտնի հարցում, երես առ երես։ Բայց Անդրեյ Պետրովիչը զույգ նապաստակը գերադասեց։ | ||
+ | |||
+ | Ես լսում էի խորապես զարմացած։ | ||
+ | |||
+ | ― Զույգ նապաստակի հետևից կընկնես ոչ մեկին չես բռնի, ասում է ժողովրդական, կամ ավելի ճիշտ հասարակ ժողովրդի առածը։ Իսկ ես այսպես եմ ասում, անդադար կրկնվող բացառությունները ընդհանուր կանոն են դառնում։ Ուրիշ նապաստակի, այսինքն մեր լեզվով թարգմանած, ուրիշ տիկնոջ հետևից ընկավ և ոչ մի արդյունք չստացավ։ Եթե մի բան բռնել ես, ամուր պահիր ձեռքումդ։ Որտեղ պետք է գործն արագացնել, նա այնտեղ հապաղում է։ Վերսիլովն, ախր, «կնկա մարգարե» է, այ թե դիպուկ անուն դրեց նրան այն ժամանակ իմ ներկայությամբ երիտասարդ իշխան Սոկոլսկին։ Ո՜չ, դուք ինձ մոտ եկեք։ Եթե ուզում եք Վերսիլովի մասին շատ բան իմանալ, ինձ մոտ եկեք։ | ||
+ | |||
+ | Նա, ըստ երևույթին, հիանում էր իմ զարմանքից՝ բաց բերանով։ Մինչև օրս ես երբեք և ոչինչ չէի լսել ծծկեր երեխայի մասին։ Եվ հենց այդ պահին հարևանների դուռը շրխկաց, և մեկն արագ մտավ նրանց սենյակը։ | ||
+ | |||
+ | ― Վերսիլովն ապրում է Սեմյոնովյան գնդում, Մոժայսկի փողոցում, Լիտվինովայի տանը, համարը տասնյոթ, ինքս եմ եղել հասցեատանը,― բարձր բղավեց կանացի գրգռված ձայնը, յուռաքանչյուր բառը լսելի էր մեզ համար։ Ստեբելկովը ունքերը բարձրացրեց և մատը գլխից վեր տնկեց։ | ||
+ | |||
+ | ― Մենք նրա մասին այստեղ ենք խոսում, իսկ նա արդեն այնտեղ էլ է... Ահա դրանք, անդադար կրկնվող բացառությունները։ Quand on parle d’une corde...<ref>Թոկի մասին խոսելիս... (ֆրանս.)։</ref>։ | ||
+ | |||
+ | Նա արագ, թեթևակի ոստյունով նստեց բազմոցին և սկսեց ականջ դնել այն դռանը, որին կպցրած էր բազմոցը։ | ||
+ | |||
+ | Սոսկալի զարմացած էի նաև ես։ Ես կռահեցի, որ հավանաբար, հենց այն երիտասարդ կինը բղավեց, որը քիչ առաջ այնքան հուզված դուրս նետվեց սենյակից։ Բայց ինչպես է, որ այստեղ էլ է Վերսիլովը։ Հանկարծ նորից լսվեց նույն այն ծղրտոցը, կատաղի, զայրույթից գազան կտրած մարդու ծղրտոցը, որին ինչ-որ բան չեն տալիս, կամ ինչ-որ բանից հետ են պահում։ Այն ժամանակվա ծղրտոցից այս մեկը տարբերվում էր միայն նրանով, որ ճիչերն ու ծղրտոցներն ավելի երկար տևեցին։ Իրարանցման ձայն էր լսվում, ինչ-որ փութկոտ, արագ-արագ արտասանված բառեր. «Չեմ ուզում, չեմ ուզում, տվեք, իսկույն տվե՛ք», կամ դրա նման բաներ՝ լավ չեմ կարողանում հիշել։ Հետո, այն անգամվա պես, մեկը սրընթաց դռան մոտ նետվեց ու բացեց այն։ Երկու հարևանուհիներն էլ միջանցք դուրս թռան, մեկը, ինչպես և այն անգամ, ըստ երևույթին, հետ պահելով մյուսին։ Ստեբելկովը, որն արդեն վաղուց էր վեր թռել բազմոցից ու հաճույքով ականջ էր դնում, ուղղակի ցատկեց դեպի դուռն ու իսկույն, առանց հետաքրքրությունը թաքցնելու, ուղիղ հարևանուհիների մոտ միջանցք նետվեց։ Պարզ է, որ ես էլ մոտ վազեցի դռանը։ Բայց նրա հայտնվելը միջանցքում մի դույլ սառը ջրի ազդեցություն ունեցավ, հարևանուհիները արագ անհետացան և դուռը աղմուկով ծածկեցին իրենց հետևից։ Ստեբելկովն ուզեց նետվել նրանց հետևից, բայց կանգ առավ, մատը տնկելով, ժպտալով ու մտորելով. այս անգամ նրա ժպիտի մեջ ես արտակարգ վատ, մութ ու չարագուշակ բան տեսա։ Տեսնելով կրկին իր դռան մոտ կանգնած տանտիրուհուն, նա միջանցքով մատների ծայրերի վրա փութկոտ նրա մոտ վազեց, մի երկու րոպե նրա հետ փսփսալուց և, իհարկե, տեղեկություններ ստանալուց հետո նա արդեն մեջքը ուղիղ ու վճռական վերադարձավ սենյակ, սեղանի վրայից իր ցիլինդրը վերցրեց, հարևանցիորեն հայելուն նայեց, մազերը գզգզեց և ինքնավստահ արժանապատվությամբ, առանց ինձ անգամ նայելու, հարևանուհիների մոտ գնաց։ Մի պահ նա դռանը կպած ականջ էր դնում միջանցքի մի ծայրից մյուսը հաղթական աչքով անելով տանտիրուհուն, որը նրա վրա մատ էր թափ տալիս ու գլուխը տարուբերում, կարծես հանդիմանելով։ «Ախ, դու չարաճճի, չարաճճի»։ Վերջապես վճռական, բայց նրբավարի տեսքով, նույնիսկ կարծես նրբավարությունից կորացած մեջքով, մատների ոսկրերով թակեց հարևանուհիների դուռը։ Ներսից ձայն լսվեց. | ||
+ | |||
+ | ― Ո՞վ է։ | ||
+ | |||
+ | ― Թույլ կտա՞ք կարևորագույն մի գործով ներս մտնել,― բարձրաձայն ու հպարտորեն արտասանեց Ստեբելկովը։ | ||
+ | |||
+ | Հապաղելով, այնուամենայնիվ բաց արին, սկզբում մի փոքր, այսինքն մի քառորդով, բայց Ստեբելկովը իսկույն ամուր բռնեց փականի բռնակից և այլևս թույլ չէր տա փակել դուռը։ Խոսակցություն սկսվեց, Ստեբելկովը բարձր էր խոսում, շարունակ ձգտելով սենյակ թափանցել, բառերը չեմ հիշում, բայց նա Վերսիլովի մասին էր խոսում, ասում էր, թե կարող է հաղորդել, ամեն բան բացատրել. «Ո՜չ, դուք ինձ հարցրեք», «Ո՜չ, դուք ինձ մոտ եկեք»,― այս ձևով։ Շատ շուտով նրան ներս թողեցին։ Ես վերադարձա բազմոցի մոտ և փորձեցի ականջ դնել, բայց ամեն բան չկարողացա ջոկել, միայն լսեցի, որ Վերսիլովի անունը հաճախ էին տալիս։ Ձայնի առոգանությունից ես կռահում էի, որ Ստեբելկովն արդեն տիրապետել է խոսակցությանը, արդեն սիրաշահողի պես չի խոսում, այլ տիրաբար և ազատ փռված, ինչպես քիչ առաջ ինձ հետ. «Դուք հետևո՞ւմ եք», «Հիմա բարի եղեք խորացեք» և այլն։ Ի դեպ, կանանց հետ նա հավանաբար արտակարգ սիրալիր է։ Արդեն մի քանի անգամ թնդաց նրա բարձր քրքիջը և, երևի, միանգամայն անտեղի, որովհետև նրա ձայնի կողքին, իսկ երբեմն էլ ծածկելով նրա ձայնը, հնչում էին երկու կանանց ձայները, որոնք ամենևին էլ ուրախություն չէին արտահայտում, և գերազանցապես երիտասարդ կնոջ ձայնը, այն կնոջ, որը քիչ առաջ ծղրտում էր. նա խոսում էր շատ, ջղային, արագ, հավանաբար, ինչ-որ բան մերկացնելով ու բողոքելով, դատ ու դատաստան որոնելով։ Սակայն Ստեբելկովը ետ չէր մնում, գնալով ավելի ու ավելի էր բարձրացնում ձայնը և ավելի ու ավելի հաճախ քրքջում, նման մարդիկ ուրիշներին լսել չեն կարողանում։ Շուտով ես վերկացա բազմոցից, որովհետև ծածուկ ականջ դնելը ինձ ամոթալի թվաց, և նստեցի իմ հին տեղը, պատուհանի մոտ դրված հյուսածո աթոռին։ Ես համոզված էի, որ Վասինն այս մարդուն ոչինչ է համարում, բայց եթե ես նույն կարծիքը հայտնեմ, նա իսկույն ամենալուրջ արժանապատվությամբ կպաշտպանի նրան և խրատական ձևով կնկատի, որ սա «գործնական մարդ է, այժմյան գործարար մարդկանցից, և որի մասին չի կարելի դատել մեր ընդհանուր և վերացական տեսակետներից»։ Այն պահին, սակայն, հիշում եմ, բարոյապես ես լիովին ջախջախված էի, սիրտս ուժգին բաբախում էր և ես, անշուշտ, ինչ-որ բանի էի սպասում։ Անցավ մի տասը րոպե, և հանկարծ, ամենաբուռն քրքիջի մեջտեղում, ճիշտ այնպես, ինչպես քիչ առաջ, մեկը պոկվեց աթոռից, հետո հնչեցին զույգ կանանց բղավոցները, լսելի էր, ինչպես վեր թռավ նաև Ստելբեկովը և արդեն բոլորովին ուրիշ ձայնով սկսեց ինչ-որ բան ասել, կարծես արդարանալով, կարծես թախանձելով, որ իրեն մինչև վերջ լսեն... Բայց նրան չլսեցին, հնչեցին զայրագին կանչեր. «Դո՛ւրս կորեք, դուք սրիկա եք, դուք անամոթ եք»։ Մի խոսքով, պարզ էր, որ նրան դուրս են հրում։ Ես դուռը բաց արի ճիշտ այն պահին, երբ նա հարևանուհիների սենյակից միջանցք դուրս թռավ և, թվում է, թե բառացիորեն, այսինքն ձեռքերով, դուրս մղված նրանց կողմից։ Ինձ տեսնելով՝ նա հանկարծ բղավեց՝ ինձ ցույց տալով. | ||
+ | |||
+ | ― Ահա Վերսիլովի որդին։ Եթե ինձ չեք հավատում, ապա ահա նրա որդին, նրա սեփական որդին։ Խնդրեմ։― Եվ նա տիրաբար բռնեց իմ ձեռքը։ | ||
+ | |||
+ | ― Սա նրա որդին է, նրա հարազատ որդին,― կրկնեց նա մոտեցնելով ինձ տիկիններին, սակայն պարզաբանելու համար այլևս ոչինչ չավելացնելով։ Երիտասարդ կինը կանգնած էր միջանցքում, տարիքավորը մի քայլ նրանից ետ, դռների մեջ։ Ես միայն հիշում եմ, որ այդ խեղճ աղջիկը բավական սիրունատես էր, մոտ քսան տարեկան, բայց նիհար ու հիվանդոտ տեսքով, փոքր-ինչ շիկակարմիր մազեր ուներ և դեմքով կարծես մի քիչ նման էր քրոջս, այդ հատկանիշը աչքովս ընկավ ու հիշողությանս մեջ մնաց, միայն թե Լիզան երբեք չէր լինում և, իհարկե, երբեք չէր էլ կարող լինել զայրույթի այդպիսի մոլուցքի մեջ, որով բռնված դիմացս կանգնած էր այս կինը, նրա շրթունքները սպիտակ էին, բաց մոխրագույն աչքերը փայլատակում էին, ամբողջ մարմնով նա դողում էր զայրույթից։ Հիշում եմ նաև, որ ինքս էլ արտակարգ հիմար և անպատվաբեր վիճակում էի գտնվում, որովհետև այդ անպատկառ մարդու պատճառով վճռականապես չգտա, թե ինչ ասեմ։ | ||
+ | |||
+ | ― Հետո՞ ինչ, որ որդին է։ Եթե նա ձեզ հետ է, ուրեմն, սրիկա է։ Եթե դուք Վերսիլովի որդին եք,― հանկարծ ինձ դիմեց նա,― ապա իմ անունից հաղորդեք ձեր հորը, որ նա սրիկա է, որ նա անպատիվ, անամոթ է, որ ինձ նրա փողը պետք չէ... Առեք, առեք, առեք, իսկույն նրան տվեք այս փողը։ | ||
+ | |||
+ | Նա արագ գրպանից մի քանի թղթադրամ հանեց, բայց տարիքոտ կինը (այսինքն, ինչպես պարզվեց հետագայում, նրա մայրը) բռնեց նրա ձեռքը. | ||
+ | |||
+ | ― Օլյա, բայց չէ՞ որ դա, միգուցե, ճիշտ չէ, միգուցե նա ամենևին էլ նրա որդին չէ։ | ||
+ | |||
+ | Օլյան արագ նրան նայեց, հասկացավ, արհամարհական հայացքով ինձ նայեց և դեպի սենյակ շրջվեց, բայց մինչև դուռը փակելը, շեմին կանգնած, մոլուցքով բռնված՝ մի անգամ էլ բղավեց Ստեբելկովին։ | ||
+ | |||
+ | ― Կորեք։ | ||
+ | |||
+ | Եվ նույնիսկ ոտքը գետնին դոփեց։ Հետո դուռը գոցվեց և արդեն փակվեց փականով։ Ստեբելկովը, շարունակելով բռնած պահել ուսս, մատը տնկեց և շրթունքները երկար ու մտախոհ ժպիտի ձևով տարածելով, հարցական հայացքը ինձ հառեց։ | ||
+ | |||
+ | ― Ձեր արարքը իմ նկատմամբ ես ծիծաղելի և անպատվաբեր եմ համարում,― վրդովված քրթմջնացի ես։ | ||
+ | |||
+ | Բայց նա ինձ անգամ չլսեց, թեև աչքն ինձնից չէր կտրում։ | ||
+ | |||
+ | ― Սա պետք կլինի ու-սում-նա-սի-րել,― մտազբաղ արտասանեց նա։ | ||
+ | |||
+ | ― Սակայն, ինչպե՞ս համարձակվեցիք ինձ դուրս քաշել։ Սա ի՞նչ բան է։ Ո՞վ է այս կինը։ Դուք բռնեցիք ուսիցս ու նրան մոտեցրիք, ի՞նչ է այստեղ կատարվում։ | ||
+ | |||
+ | ― Էհ, գրողը տանի։ Կուսությունից զրկված մեկը... «հաճախակի կրկնվող բացառություն», հետևո՞ւմ եք։ | ||
+ | |||
+ | Եվ նա ուզեց մատը հենել իմ կրծքին։ | ||
+ | |||
+ | ― Էհ, գրողը տանի,― դեն հրեցի նրա մատը ես։ | ||
+ | |||
+ | Բայց նա հանկարծ և միանգամայն անսպասելի ծիծաղեց կամացուկ, անլսելի, երկար, ուրախ։ Վերջապես գլխին դրեց իր ցիլինդրը և արագ փոխված և արդեն մռայլ դեմքով ու, հոնքերը կիտելով, նկատեց. | ||
+ | |||
+ | ― Բայց տանտիրուհուն պետք էր սովորեցնել... դրանց պետք է բնակարանից դուրս վռնդել, ահա թե ինչ, և որքան կարելի է շուտ, թե չէ դրանք այստեղ... Այ, կտեսնեք։ Այ, խոսքս հիշեք, կտեսնեք։ Էհ, գրողը տանի,― հանկարծ կրկին զվարթացավ նա,― դուք Գրիշային սպասելու եք, չէ՞։ | ||
+ | |||
+ | ― Ոչ, չեմ սպասելու,― վճռական պատասխանեցի ես։ | ||
+ | |||
+ | ― Դա արդեն միևնույն է... | ||
+ | |||
+ | Եվ առանց բառ անգամ ավելացնելու, նա շրջվեց, դուրս եկավ սենյակից և աստիճաններով ցած իջավ՝ հայացքի անգամ չարժանացնելով ակնհայտ կերպով բացատրության ու տեղեկությունների սպասող տանտիրուհուն։ Ես էլ վերցրի գլխարկս և, տանտիրուհուն խնդրելով, որ հաղորդի, թե եկել եմ ես՝ Դոլգոռուկին, աստիճաններով ցած վազեցի։ | ||
+ | |||
+ | '''III''' | ||
+ | |||
+ | Ես միայն ժամանակ կորցրի։ Դուրս գալով փողոց՝ իսկույն սկսեցի բնակարան որոնել, բայց ցրված էի, մի քանի ժամ թափառեցի փողոցներում և, թեև կենվորների մի հինգ կամ վեց բնակարան մտա, բայց վստահ եմ, որ քսան բնակարանի կողքով էլ անցա առանց դրանք նկատելու։ Եվ ի մեծ սրտնեղություն ինձ, չէի էլ պատկերացնում, որ բնակարան վարձելն այդքան դժվար է։ Ամենուրեք Վասինի սենյակի պես և դեռ շատ ավելի վատ սենյակներ են, իսկ գները հսկայական, այսինքն՝ իմ հաշվին ոչ հարմար։ Ես ուղղակի մի անկյուն էի ուզում, որ միայն շարժվել կարողանայի, իսկ ինձ արհամարհական հասկացնում էին, որ այդ դեպքում պետք է «անկյուն» վարձել։ Բացի այդ, ամեն տեղ բազում տարօրինակ կենվորներ են ապրում, որոնց հետ, միայն նրանց տեսքից ելնելով, ես չէի կարող կողք-կողքի ապրել, նույնիսկ կվճարեի, որպեսզի նրանց կողքին չապրեի։ Ինչ-որ առանց սերթուկների, միայն բաճկոնակներով, գզգզված մորուքներով, սանձարձակ ու հետաքրքրասեր պարոններ։ Մի պստլիկ սենյակում, թղթախաղով ու գարեջուր ըմպելով զբաղված, դրանց նման մի տասը մարդ էր նստած, իսկ դրա կողքին ինձ սենյակ էին առաջարկում։ Մյուս տեղերում տանտերերի հարցերին ես ինքս այնքան անհեթեթ էի պատասխանում, որ ինձ վրա զարմանքով էին նայում, իսկ մի բնակարանում նույնիսկ կռվեցի։ Սակայն հո չեմ նկարագրելու բոլոր այս աննշան բաները, ես միայն ուզում եմ ասել, որ սոսկալի հոգնելով, ես ինչ-որ բան կերա մի ճաշարանում արդեն երբ համարյա մթնշաղ էր իջնում։ Ես վերջնականապես վճռեցի, որ կգնամ և ինքս մեն-մենակ կտամ Վերսիլովին նամակը ժառանգության մասին (առանց որևէ բացատրության), վերում կհավաքեմ իրերս ճամպրուկի ու կապոցի մեջ և արդեն գիշերը կփոխադրվեմ թեկուզ հյուրանոց։ Օբուխովյան պողոտայի վերջում, Հաղթական դարպասի մոտ, ես գիտեի, կան իջևանելու օթևաններ, որտեղ երեսուն կոպեկով նույնիսկ առանձին սենյակ կարելի է ճարել, մի գիշերվա համար ես վճռեցի զոհել այդ գումարը, միայն թե Վերսիլովի տանը չգիշերեի։ Եվ այսպես, արդեն Տեխնոլոգիական ինստիտուտի մոտով անցնելիս, հանկարծ, չգիտեմ ինչու, մտքովս անցավ մտնել Տատյանա Պավլովնայի մոտ, որը հենց այդտեղ Տեխնոլոգիականի դիմաց էր ապրում։ Իսկապես մտնելու առիթը հենց նույն նամակն էր ժառանգության մասին, բայց նրա մոտ մտնելու իմ անհաղթահարելի ցանկությունը, իհարկե, այլ պատճառներ ուներ, որոնք, ի դեպ, հիմա էլ ես չեմ կարողանա բացատրել, այստեղ գլխումս ինչ-որ խառնաշփոթություն կար «ծծկեր երեխայի», «ընդհանուր կանոնի մեջ մտնող բացառությունների» մասին։ Արդյոք ուզում էի պատմել, կամ ինձ ներկայացնել, կամ կռվել, կամ նույնիսկ արտասվել չգիտեմ, միայն թե բարձրացա Տատյանա Պավլովնայի մոտ։ Մինչ այդ ես միայն մեկ անգամ էի եղել նրա մոտ, իմ Մոսկվայից գալու հենց սկզբին, մորս ինչ-որ հանձնարարությամբ և հիշում եմ. ներս մտնելուց ու հանձնարարությունը հաղորդելուց մեկ րոպե հետո, նույնիսկ առանց մի պահ նստելու հեռացել եմ, իսկ նա ինձ չի էլ հրավիրել նստել։ | ||
+ | |||
+ | Ես զանգը տվի, խոհարարուհին դուռը իսկույն բաց արեց ու լուռ թողեց ինձ սենյակները մտնել։ Այս բոլոր մանրամասները հենց հարկավոր են, որպեսզի հնարավոր լինի հասկանալ, թե ինչպես կարող էր տեղի ունենալ այնպիսի խելահեղ արկած, որն այնպիսի հսկայական ազդեցություն ունեցավ ողջ հետագայում կատարվածի վրա։ Եվ առաջին հերթին խոհարարուհու մասին։ Դա կճատ քթով մի չարհոգի չուխոնուհի էր, որ կարծեմ, ատում էր իր տիրուհուն՝ Տատյանա Պավլովնային, իսկ սա, ընդհակառակը, ինչ-որ մոլի մի զգացմունքով, ինչպես պառաված աղջիկները՝ ծերացած, թացքիթ շնիկների կամ շարունակ քնած կատուների նկատմամբ, չէր կարողանում նրանից բաժանվել։ Չուխոնուհին կամ չարանում էր ու կոպտում, կամ կռվելով ու խռովելով, շաբաթներով լռում էր և դրանով պատժում տիրուհուն։ Երևի ես այդպիսի մի լռակյաց օր էի ընկել, որովհետև նույնիսկ իմ «Տիրուհին տա՞նն է» հարցին, որը ես հաստատապես հիշում եմ, որ նրան տվի, ինձ չպատասխանեց և լուռ գնաց իր խոհանոցը։ Դրանից հետո ես, բնականաբար համոզված, որ տիրուհին տանն է, անցա սենյակները և, ոչ ոքի չգտնելով, սկսեցի սպասել, կարծելով, թե Տատյանա Պավլովնան հիմա դուրս կգա ննջասենյակից. հակառակ դեպքում խոհարարուհին ինչո՞ւ պիտի ինձ ներս թողներ։ Ես չնստեցի և մի երկու-երեք րոպե սպասեցի, արդեն համարյա մթնում էր, և Տատյանա Պավլովնայի մութ բնակարանը էլ ավելի անհրապույր էր թվում անվերջանալի, ամենուրեք կախված չթից։ Երկու խոսք այս փոքրիկ անշնորհք բնակարանի մասին, որպեսզի հասկանալի լինի այն տեղանքը, ուր տեղի էր ունեցել բանը։ Տատյանա Պավլովնան համաձայն իր համառ և հրամայողական բնավորությանը և հին կալվածատիրական ձգտումների հետևանքով չէր կարողանա ապրել կենվորների համար նախատեսված կահավորված սենյակում և վարձում էր բնակարանի այս ծաղրապատկերը միայն, որպեսզի առանձին, ինքն իր տիրուհին լինի։ Այդ երկու սենյակը, որ ճիշտ և ճիշտ դեղձանիկի երկու վանդակ էին հիշեցնում, մեկը մեկին կպած, մեկը մեկից փոքր, գտնվում էին երրորդ հարկում և դրանց պատուհանները բակին էին նայում։ Բնակարան մտնելով դուք ոտք էիք դնում փոքրիկ ու նեղ մի միջանցք, որի լայնությունը մեկուկես արշին կլիներ, դրանից ձախ վերը նշված դեղձանիկի երկու վանդակն էին, իսկ միջանցքով ուղիղ, խորքում պստլիկ խոհանոցի մուտքն էր։ Տասներկու ժամվա համար մարդուն անհրաժեշտ մեկուկես խորանարդ սաժեն Օդը, միգուցե, այդ սենյակներում կար, բայց հազիվ թե ավելի։ Առաստաղները այլանդակության աստիճանի ցածր էին, բայց, որ ամենամեծ հիմարությունն էր, ամեն բան լուսամուտները, դռները, կահկարասին, զարդարված ու կախկխված էին չթով, ֆրանսիական հրաշալի չթով և նախշված ֆեստոններով. բայց դրանից սենյակը կրկնակի մութ էր թվում և ճանապարհային կառեթի ներսի մասի էր նմանվում։ Այն սենյակում, որտեղ ես սպասում էի, դեռ կարելի էր շարժվել, թեև սոսկալի ծանրաբեռնված էր կահկարասիով և, ի դեպ բավական լավ կարասիով, այստեղ տեսակ-տեսակ սեղաններ էին, հավաքովի աշխատանքով, բրոնզե զարդարանքներով, արկղեր, նրբագեղ և նույնիսկ հարուստ զարդասեղան։ Սակայն մյուս սենյակը, որտեղից ես սպասում էի նրա դուրս գալուն, ննջասենյակը, որը թանձր ու խիտ վարագույրով անջատված էր այս սենյակից, ինչպես հետո պարզվեց բաղկացած էր, բառացիորեն, մեկ մահճակալից։ Այս բոլոր մանրամասնություններն անհրաժեշտ են, որպեսզի հասկանալի լինի այն հիմարությունը, որ ես արեցի։ | ||
+ | |||
+ | Այսպիսով, ես սպասում էի առանց որևէ կասկածի, երբ հնչեց զանգը։ Ես լսեցի, ինչպես անշտապ քայլերով միջանցքով անցավ խոհարարուհին և լուռ, ճիշտ այնպես, ինչպես քիչ առաջ ինձ, ներս թողեց եկողներին։ Սրանք երկու տիկիններ էին, և երկուսն էլ բարձր էին խոսում, բայց որպիսի՜ն էր իմ զարմանքը, երբ ձայնով ես ճանաչեցի մեկում Տատյանա Պավլովնային, իսկ մյուսում՝ հենց այն կնոջը, որին ամենից քիչն էի պատրաստված այժմ հանդիպելու, այն էլ այսպիսի իրադրության մեջ։ Սխալվել ես չէի կարող, ես լսել էի այդ հնչեղ, ուժեղ, մետաղական ձայնը երեկ, ճիշտ է, ընդամենը երեք րոպե, բայց այն մնացել էր իմ հոգում։ Այո, սա «երեկվա կինն էր»։ Ի՞նչ անեի։ Ես ամենևին էլ ընթերցողին չեմ տալիս այս հարցը, ես միայն պատկերացնում եմ ինձ համար այն րոպեն և բոլորովին ի վիճակի չեմ նույնիսկ այժմ բացատրել, թե ինչպես պատահեց, որ ես հանկարծ վարագույրի հետևը նետվեցի և հայտնվեցի Տատյանա Պավլովնայի ննջասենյակում։ Կարճ ասած, ես թաքնվեցի և հազիվ էի թռիչք գործել, երբ նրանք մտան ներս։ Թե ինչու ես նրանց ընդառաջ չգնացի, այլ թաքնվեցի՝ չգիտեմ, ամեն բան կատարվեց ակամա, ծայր աստիճան առանց ինձ հաշիվ տալու։ | ||
+ | |||
+ | Նետվելով ննջասենյակ և դեմ առնելով մահճակալին ես իսկույն նկատեցի, որ ննջասենյակից դուռ կա դեպի խոհանոց, ուրեմն ելք կա փորձանքից և կարելի է իսպառ փախչել այստեղից, բայց (օ՜, սարսափ) դուռը կողպված էր, իսկ անցքում բանալի չկար։ Հուսահատված՝ ես փլվեցի մահճակալին, ես պարզ պատկերացրի որ, ուրեմն, հիմա ես պետք է գաղտնի ականջ դնեմ և խոսակցության հենց առաջին նախադասություններից, առաջին հնչյուններից կռահեցի, որ նրանց խոսակցությունը գաղտնի է ու փափկանկատ։ Օ՜, իհարկե, ազնվաբարո ու մաքուր մարդը պետք է վեր կենար, նույնիսկ այժմ, դուրս գար և բարձրաձայն ասեր. «Ես այստեղ եմ, սպասեցեք», և, չնայած իր ծիծաղելի դրությանը, անցներ նրանց կողքից, բայց ես վեր չկացա և դուրս չեկա, չհամարձակվեցի, ամենաստոր կերպով վախկոտություն արեցի։ | ||
+ | |||
+ | ― Կատերինա Նիկոլաևնա, սիրելիս, դուք խորապես ինձ վշտացնում եք,― աղերսում էր Տատյանա Պավլովնան,― հանգստացեք մեկ անգամ ընդմիշտ, դա նույնիսկ հարմար չէ ձեր բնավորությանը։ Ամեն տեղ, ուր դուք եք, միշտ ուրախություն է և հանկարծ հիմա... Գոնե ինձ դուք, կարծում եմ, շարունակում եք հավատալ, հո գիտեք, ինչպես եմ ձեզ նվիրված։ Համենայն դեպս, ոչ պակաս, քան Անդրեյ Պետրովիչին, որի նկատմամբ նույնպես հավիտենական նվիրվածությունս չեմ թաքցնում... Դե, ուրեմն, հավատացեք ինձ, պատվովս եմ երդվում, նրա ձեռքին նման փաստաթուղթ չկա, իսկ միգուցե և, ոչ ոքի մոտ չկա և ընդունակ էլ չի նա այդպիսի խարդախության, ձեր կողմից նույնիսկ կասկածելի մեղք է։ Այդ թշնամությունը դուք երկուսդ եք ձեզ համար հորինել... | ||
+ | |||
+ | ― Փաստաթուղթը կա, իսկ նա ամեն բանի էլ ընդունակ է։ Եվ ինչ, երեկ ներս եմ մտնում, և առաջին հանդիպումը ce petit espion<ref>Այդ փոքրիկ լրտեսը (ֆրանս.)։</ref>, որին նա իշխանի վզին է փաթաթել։ | ||
+ | |||
+ | ― Էհ, ce petit espion։ Առաջինը՝ ամենևին էլ espion չէ, որովհետև այդ ես, ես եմ պնդել, որ նրան իշխանի մոտ տեղավորեն, թե չէ Մոսկվայում նա կամ խելագարվելու էր կամ քաղցից մեռնելու, ահա թե ինչպես են բնութագրել նրան այնտեղից, և գլխավորը այդ գռեհիկ տղեկը դեռ լիակատար հիմարիկ է, ո՞նց պիտի լրտես լինի։ | ||
+ | |||
+ | ― Այո, մի տեսակ հիմարիկ է, որը սակայն նրան չի խանգարում սրիկա դառնալ։ Միայն թե ես սրտնեղած էի, թե չէ երեկ մեռնելու էի ծիծաղից, գունատվեց, մոտ վազեց, կրունկներն իրար զարկեց, սկսեց ֆրանսերեն խոսել։ Իսկ Մոսկվայում Մարիա Իվանովնան ինծ հավատացնում էր, թե նա հանճար է։ Իսկ որ այդ դժբախտ նամակը կա և ինչ-որ տեղում է գտնվում, և ամենավտանգավոր տեղում, դա ես, որ գլխավորն է, այդ Մարիա Իվանովնայի դեմքից եզրակացրի։ | ||
+ | |||
+ | ― Իմ գեղեցեկուհի։ Չէ՞ որ ինքներդ եք ասում, որ նրա մոտ ոչինչ չկա։ | ||
+ | |||
+ | ― Բանն էլ հենց այդ է, որ կա. միայն թե նա ստում է և, անկեղծ ասած, ի՜նչ էլ ճարտարն է։ Դեռ մինչև Մոսկվան էլի մի հույս մնում էր, թե ոչ մի թուղթ չի մնացել, բայց այստեղ, այստեղ... | ||
+ | |||
+ | ― Ախ, սիրելիս, ընդհակառակը, նա, ասում են, բարի ու խելացի մարդ է, նրան հանգուցյալը իր բոլոր եղբոր աղջիկներից բարձր էր դասում։ Ճիշտ է, ես նրան այնքան էլ չեմ ճանաչում, բայց դուք նրան պետք է գայթակղեիք, գեղեցկուհիս։ Ախր, ձեզ համար ոչինչ չարժե հաղթելը․ չէ՞ որ ես պառավ եմ և սիրահարված եմ ձեզ և հիմա կսկսեմ ձեզ համբուրել... Դե ի՜նչ արժեր ձեզ համար նրան գայթակղելը։ | ||
+ | |||
+ | ― Գայթակղել եմ, Տատյանա Պավլովնա, փորձել եմ, նույնիսկ հիացրել եմ նրան, բայց նա խորամանկ է և շատ... Ոչ, այստեղ ամբողջական մի բնավորություն է և առանձնահատուկ, մոսկովյան... Եվ պատկերացրեք, խորհուրդ տվեց ինձ դիմել այստեղացի մեկին՝ Կրաֆտին, Անդրոնիկովի նախկին օգնականին, իբր, գուցե, նա մի բան գիտե։ Այդ Կրաֆտի մասին ես արդեն գաղափար ունեմ և նույնիսկ հարևանցիորեն հիշում եմ նրան, բայց հենց որ նա ասաց ինձ այդ Կրաֆտի մասին, ես իսկույն էլ համոզվեցի, որ ոչ թե նրան ուղղակի հայտնի չէ, այլ որ նա ստում է և ամեն բան գիտե։ | ||
+ | |||
+ | ― Բայց ինչո՞ւ, ինչո՞ւ։ Սակայն, թերևս, նրանից էլ կարելի է տեղեկանալ։ Այդ գերմանացին Կրաֆտը, բացբերան չէ և, հիշում եմ, գերազնիվ մարդ է, իսկապես, լավ կլիներ նրան հարց ու փորձ անել։ Միայն թե նա, կարծեմ, հիմա Պետերբուրգում չէ... | ||
+ | |||
+ | ― Օ՜, վերադարձել է դեռ երեկ, ես հենց նոր նրա մոտ եղա... Հենց դրա համար էլ ձեզ մոտ եկա այսպես տագնապած, ձեռք ու ոտքս դողում են, ուզում էի ձեզ խնդրել, հրեշտակս՝ Տատյանա Պավլովնա, քանի որ դուք բոլորին ճանաչում եք, չի՞ կարելի, արդյոք, իմանալ գոնե նրա թղթերից, քանի որ հիմա նրանից անպայման թղթեր մնացած կլինեն, ուրեմն ո՞ւմ մոտ նրանից կգնան այդ թղթերը։ Թերևս, նորից ինչ-որ մեկի վտանգավոր ձեռքը կընկնեն։ Ես շտապեցի ձեզնից խորհուրդ հարցնել։ | ||
+ | |||
+ | ― Բայց դուք ի՞նչ թղթերի մասին եք խոսում,― չէր հասկանում Տատյանա Պավլովնան,―չէ՞ որ ասում եք, որ հիմա ինքներդ եք Կրաֆտի մոտ եղել։ | ||
+ | |||
+ | ― Եղել եմ, եղել, հենց նոր եմ եղել, բայց նա անձնասպանություն է գործել։ Դեռ երեկ երեկոյան։ | ||
+ | |||
+ | Ես վեր թռա մահճակալից։ Ես կարող էի նստած մնալ, երբ ինձ լրտես և ապուշ էին անվանում, և որքան խորանում էին նրանք իրենց խոսակցության մեջ, այնքան ես քիչ հնարավոր էի համարում իմ հայտնվելը։ Դա աներևակայելի բան կլիներ։ Հոգուս խորքում ես որոշել էի սսկված նստած մնալ, մինչև Տատյանա Պավլովնան ճանապարհ կդնի հյուրին (եթե իմ բախտից դրանից առաջ ինքը չմտնի ննջարան որևէ բան վերցնելու), իսկ հետո, հենց որ Ախմակովան կգնա, թող ես ու Տատյանա Պավլովնան թեկուզ ձեռնամարտի բռնվենք... Բայց հիմա հանկարծ, երբ ես լսեցի Կրաֆտի մասին, վեր թռա մահճակալից, ողջ մարմինս կարծես ջղաձգվեց։ Առանց որևէ բան մտածելու, առանց դատելու ու պատկերացնելու ես քայլ արեցի, վարագույրը բարձրացրի և նրանց երկուսի առաջ հայտնվեցի։ Դեռ բավականաչափ լույս էր, որպեսզի ինձ գունատ ու դողդողացող տղեկիս ճանաչեին... երկուսն էլ ճչացին։ Եվ ինչպե՞ս չճչային։ | ||
+ | |||
+ | ― Կրա՞ֆտը,― քրթմնջացի ես՝ դիմելով Ախմակովային,― անձնասպա՞ն է եղել։ Երե՞կ։ Մայրամուտի՞ն։ | ||
+ | |||
+ | ― Դու որտե՞ղ էիր։ Որտեղի՞ց եկար,― ծղրտաց Տատյանա Պավլովնան և բառացիորեն կառչեց ուսիցս,― դու լրտեսո՞ւմ էիր։ Դու ծածուկ ակա՞նջ էիր դնում։ | ||
+ | |||
+ | ― Հենց նոր ի՞նչ էի ձեզ ասում,― բազմոցից վեր կացավ Կատերինա Նիկոլաևնան՝ մատնացույց անելով ինձ։ | ||
+ | |||
+ | Ես ինձնից դուրս եկա։ | ||
+ | |||
+ | ― Սուտ է, զազրախոսություն,― կատաղի ընդհատեցի նրան ես,― դուք հիմա ինձ լրտես անվանեցիք, Տեր Աստված։ Արժե՞, արդյոք, ոչ միայն լրտեսել, այլ նույնիսկ ապրել աշխարհում ձեզ նմանների կողքին։ Մեծահոգի մարդն անձնասպան է լինում. Կրաֆտը անձնասպան է եղել գաղափարի համար, Հեկուբի համար... Սակայն, դուք ի՜նչ պիտի իմանաք Հեկուբի մասին... Իսկ այստեղ եկ ու ապրիր ձեր բանսարկությունների մեջ, անտեղի ժամանակ կորցրու ձեր ստի, խաբեության, ձեր դավերի կողքին... Բավական է։ | ||
+ | |||
+ | ― Տվեք դրա այտին։ Տվեք դրա այտին,― բղավեց Տատյանա Պավլովնան, իսկ քանի որ Կատերինա Նիկոլաևնան, թեև ինձ էր նայում (ես ամեն բան հիշում եմ ամենայն մանրամասնություններով) առանց աչք կտրելու, բայց չէր շարժվում տեղից, ապա Տատյանա Պավլովնան, ևս մի ակնթարթ, և հավանաբար ինքը կիրագործեր իր խորհուրդը, այնպես որ ես ակամա ձեռքս բարձրացրի, որպեսզի պաշտպանեմ դեմքս, և այս շարժումի պատճառով նրան թվաց, թե ես եմ ձեռք բարձրացնում իր վրա։ | ||
+ | |||
+ | ― Դե, խփիր, խփիր։ Ապացուցիր, որ անտաշ ես ի ծնե։ Դու կանանցից ուժեղ ես, էլ ի՜նչ ես քաշվում։ | ||
+ | |||
+ | ― Բավական է զրպարտեք, բավական է,― բղավեցի ես։― Երբեք ես կնոջ վրա ձեռք չեմ բարձրացրել։ Դուք անամոթ կին եք, Տատյանա Պավլովնա, դուք միշտ էլ արհամարհել եք ինձ։ Օ՜, մարդկանց հետ պետք է վարվել առանց նրանց հարգելու։ Դուք ծիծաղում եք, Կատերինա Նիկոլաևնա, հավանաբար իմ կազմվածքի վրա. այո, Աստված ինձ այնպիսի կազմվածք չի տվել, ինչպես ձեր թիկնապահներին։ Եվ սակայն ես ինձ ստորացած չեմ զգում ձեր առաջ, այլ, ընդհակառակը, վեհացած... Միևնույն է, ինչպես էլ արտահայտվեմ, բայց ես մեղավոր չեմ։ Ես հանկարծակի եմ այստեղ ընկել, Տատյանա Պավլովնա, մեղավոր է միայն ձեր չուխոնուհին կամ, ավելի լավ է ասել, ձեր նրա նկատմամբ ունեցած կողմնակալությունը. ինչո՞ւ նա իմ հարցին չպատասխանեց և ինձ ուղիղ այստեղ բերեց։ Իսկ հետո, ինքներդ համաձայնեք, դուրս թռչել կնոջ ննջասենյակից ինձ արդեն այնքան մոնստրյուոզ թվաց, որ ես վճռեցի ավելի շուտ լռելյայն դիմանալ ձեր թուք ու մրին, բայց ձեր աչքին չերևալ... Դուք նորից ծիծաղո՞ւմ եք, Կատերինա Նիկոլաևնա։ | ||
+ | |||
+ | ― Դուրս կորիր, դուրս կորիր, գնա այստեղից,― համարյա բոթբոթելով ինձ բղավեց Տատյանա Պավլովնան։― Դրա ստերը բանի տեղ մի դրեք, Կատերինա Նիկոլաևնա. ես ձեզ ասացի, որ դրան այնտեղից որպես ցնորվածի են բնութագրել։ | ||
+ | |||
+ | ― Ցնորվածի՞։ Այնտեղի՞ց։ Այդ ո՞վ և որտեղի՞ց։ Միևնույն է, բավական է։ Կատերինա Նիկոլաևնա, երդվում եմ ձեզ այն ամենով, որ կա աշխարհում սրբազան, այս խոսակցությունն ու այն բոլորը, որ ես լսեցի, մեր մեջ կմնան... Ինչո՞վ եմ մեղավոր, որ իմացել եմ ձեր գաղտնիքները։ Առավել ևս, որ վաղը ևեթ ավարտում եմ զբաղմունքս ձեր հոր հետ, այնպես որ այն փաստաթղթի կապակցությամբ, որը դուք փնտրում եք, կարող եք հանգիստ լինել։ | ||
+ | |||
+ | ― Դա ի՞նչ է... Ի՞նչ փաստաթղթի մասին եք խոսում դուք,― շփոթվեց Կատերինա Նիկոլաևնան, և այնպես շփոթվեց, որ գունատվեց, կամ գուցե, ինձ այդպես թվաց։ Ես հասկացա, որ արդեն չափազանց շատ բան եմ ասել։ | ||
+ | |||
+ | Ես արագ դուրս եկա։ Նրանք լռելյայն ուղեկցեցին ինձ հայացքներով, և ծայրահեղ զարմանք կար նրանց հայացքներում։ Մի խոսքով, ես հանելուկ էի տվել նրանց լուծելու... | ||
+ | |||
+ | === Գլուխ իններորդ === | ||
+ | |||
+ | '''I''' | ||
+ | |||
+ | Ես տուն էի շտապում, և (օ՜, զարմանք) չափազանց գոհ էի ինձնից։ Իհարկե, այդպես չեն խոսում կանանց հետ, այն էլ այդպիսի կանանց, ավելի ճիշտ կլինի ասել՝ այդպիսի կնոջ հետ, որովհետև Տատյանա Պավլովնային հաշվի չէի առնում։ Գուցեև այդ կարգի կնոջ երեսին ոչ մի դեպքում չի կարելի ասել. «Ես թքել եմ ձեր խարդավանքների վրա», բայց ես ասացի այդ և հենց դրանից էլ գոհ էի։ Չխոսելով այն մասին, որ համենայն դեպս վստահ էի, թե այդ տոնով ես ջնջեցի դրությանս մեջ առկա ողջ ծիծաղելին։ Բայց այդ մասին շատ երկար մտածելու ժամանակ չունեի, գլխումս Կրաֆտն էր նստած։ Ոչ թե այն սոսկալի տանջում էր ինձ, բայց այնուհանդերձ ես ցնցված էի մինչև հոգուս խորքը և նույնիսկ այնպես, որ ուրիշի դժբախտության ժամանակ, այսինքն երբ մեկը ոտքն է կոտրում, կամ պատվազուրկ լինում, սիրած էակից զրկվում և այլն, որոշակի հաճույքի սովորական մարդկային զգացումը, նույնիսկ այդ ստոր բավա-րարվածության սովորական զգացումը, իմ սրտում անհետ զիջեց իր տեղը մի այլ, արտակարգ ամբողջական մի զգացումի, վշտին, ափսոսանքին Կրաֆտի նկատմամբ, այսինքն' արդյոք ափսոսանքին չգիտեմ, բայց ինչ-որ չափազանց ուժգին ու բարի մի զգացումի։ Եվ դրանից էլ էի գոհ։ Զարմանալի է, թե որքան կողմնակի մտքեր են ընդունակ առկայծել գլխումդ հենց այն ժամանակ, երբ ամբողջապես ցնցված ես մի որևէ վիթխարի տեղեկությամբ, որը իսկապես, թվում է, թե պետք է խեղդեր բոլոր մյուս զգացմունքները և ցրեր բոլոր կողմնակի, հատկապես մանր մտքերը, բայց ընդհակառակը, հենց մանր մտքերն են գլուխդ մտնում։ Հիշում եմ նաև, որ ողջ մարմինս կամաց-կամաց բավական զգալի ջղային մի դող բռնեց, որը շարունակվեց մի քանի րոպե, և նույնիսկ ողջ այն ժամանակ, քանի դեռ տանն էի ու բացատրվում էի Վերսիլովի հետ։ | ||
+ | |||
+ | Այդ բացատրությունը տեղի ունեցավ տարօրինակ ու արտասովոր իրադրության մեջ։ Ես արդեն հիշատակել եմ, որ մենք ապրում էինք բակում գտնվող առանձին մի կցաշենքում, այդ բնակարանը տասներեք համարն էր կրում։ Դեռ դարպասից ներս չմտած՝ ես կանացի ձայն լսեցի, որն ինչ-որ մեկին բարձր, անհամբեր ու գրգռված հարցնում էր. «Որտե՞ղ է համար տասներեք բնակարանը»։ Հարցնում էր մի տիկին, բաց անելով հենց այդտեղ, դարպասի մոհ գտնվող մանր-մունր ապրանքների կրպակի դուռը, բայց այստեղ նրան, կարծես թե ոչինչ չպատասխանեցին կամ նույնիսկ քշեցին, և նա պատռվելով ու չարությամբ առմուտքից իջնում էր ցած։ | ||
+ | |||
+ | ― Բայց ո՞ւր է այստեղ բնակարանը,― ոտքը գետնին դոփելով՝ բղավեց նա։ Ես արդեն վաղուց էի ճանաչել այդ ձայնը։ | ||
+ | |||
+ | ― Ես համար տասներեք բնակարանն եմ գնում,― մոտեցա նրան ես,― ո՞ւմ եք ուզում։ | ||
+ | |||
+ | ― Արդեն մեկ ժամ է, ինչ ես դռնապանին եմ փնտրում, բոլորին հարցնում եմ, բոլոր սանդուղքներով վեր ու վար եմ անում։ | ||
+ | |||
+ | ― Դա բակում է։ Դուք ինձ չե՞ք ճանաչում։ | ||
+ | |||
+ | Բայց նա արդեն ճանաչել էր ինծ։ | ||
+ | |||
+ | ― Դուք Վերսիլովին եք ուզում, դուք նրա հետ գործ ունեք, ես՝ նույնպես,― շարունակեցի ես,― ես եկել եմ նրան հրաժեշտ տալու ընդմիշտ։ Գնանք։ | ||
+ | |||
+ | ― Դուք նրա որդի՞ն եք։ | ||
+ | |||
+ | ― Դա ոչ մի նշանակություն չունի։ Թեև, ենթադրենք, որդին եմ, չնայած ես Դոլգոռուկի եմ, ապօրինածին։ Այդ պարոնը ծով ապօրինածին զավակներ ունի։ Երբ այդ են պահանջում խիղճն ու պատիվը, հարազատ որդին էլ է տանից հեռանում։ Դեռ Աստվածաշնչում է այդպես։ Բացի այդ նա ժառանգություն է ստացել, իսկ ես չեմ ուզում մասնակից լինել դրան և գնում եմ ծեռքիս աշխատանքով ապրելու։ Երբ որ պետք է՝ մեծահոգի մարդը նույնիսկ իր կյանքն է զոհաբերում. Կրաֆտը անձնասպան է եղել, Կրաֆտը, հանուն գաղափարի, պատկերացրեք, երիտասարդ, խոստումնալից մարդ... Այստե՛ղ, այստեղ։ Մենք առանձին կցաշենքում ենք։ Իսկ դա դեռ Աստվածաշնչում են երեխաները հայրերից հեռանում և իրենց բույնը հիմնում... եթե գաղափարն է հրապուրում... եթե կա գաղափար։ Գաղափարն է գլխավորը, նրանում է ամեն բան... | ||
+ | |||
+ | Եվ այս ոճով ես խոսում էի շարունակ, մինչ մենք բարձրանում էին մեր տուն։ Ընթերցողը, երևի, նկատում է, որ ես ինձ այնքան էլ չեմ խնայում և, որտեղ որ պետք է, հրաշալի վկայագրում եմ. ես ուզում եմ ճիշտ խոսել սովորել։ Վերսիլովը տանն էր։ Ես մտա առանց վերարկուս վրայիցս գցելու, տիկինը՝ նույնպես։ Նա սոսկալի թեթև էր հագնված, մուգ զգեստի վրա ինչ-որ մի փալասի կտոր էր կախ գցել, որը պետք է անձրևանոց կամ անթև վերարկու ներկայացնեմ, գլխին՝ նավաստու գդակ հիշեցնող մի հին, պլոկված գլխարկ, որը նրան ամենևին չէր գեղեցկացնում։ Երբ մենք դահլիճ մտանք, մայրս նստած էր իր սովորական տեղում և աշխատում էր, իսկ քույրս դուրս էր եկել իր սենյակի պատուհանից նայելու և կանգ էր առել դռան մեջ։ Վերսիլովը, սովորականի պես, ոչինչ չէր անում և տեղից վեր կացավ մեզ ընդառաջ, իր խիստ, հարցական հայացքը նա հառեց ինձ վրա։ | ||
+ | |||
+ | ― Ես այստեղ մեղք չունեմ,― շտապեցի պաշտպանվել ես ու մի կողմ քաշվեցի,― այս անձնավորությանը ես միայն դարպասի մոտ եմ հանդիպել. նա ձեզ էր որոնում և ոչ ոք չէր կարողանում նրան ձեր տեղը ցույց տալ։ Իսկ ես իմ սեփական գործով եմ եկել, որը հաճույք կունենամ բացատրելու նրանից հետո... | ||
+ | |||
+ | Վերսիլովն, այնուամենայնիվ, շարունակում էր հետաքրքրությամբ ինձ զննել։ | ||
+ | |||
+ | ― Թույլ տվեք,― անհամբեր սկսեց աղջիկը։ Վերսիլովը հայացքը նրան ուղղեց։― Ես երկար մտածում էի, թե ինչու երեկ դուք որոշեցիք փող թողնել ինձ մոտ... Ես... Մի խոսքով... Ահա ձեր փողը,― համարյա ծղրտաց նա, ինչպես այն ժամանակ, և թղթադրամների կապուկը նետեց սեղանին,― ես ստիպված էի հասցեատանը ձեզ որոնել, թե չէ ավելի շուտ կբերեի։ Լսեցեք, դուք,― հանկարծ դարձավ նա մորս, որն իսկույն գունատվեց,― ես չեմ ուզում ձեզ վիրավորել, դուք ազնիվ տեսք ունեք և, միգուցե, սա նույնիսկ ձեր դուստրն է։ Չգիտեմ, նրա կինն եք, արդյոք, դուք, բայց իմացեք, որ այս պարոնը լրագրերից կտրում է այն հայտարարությունները, որ իրենց վերջին փողերով տպագրում են դաստիարակչուհիներն ու ուսուցչուհիները և այցելում է այդ դժբախտներին՝ անազնիվ շահ որոնելով և փորձանքի մեջ գցելով նրանց իր փողով։ Չեմ հասկանում, ինչպե՜ս կարող էի փող վերցնել նրանից երեկ։ Նա այնպիսի ազնիվ տեսք ունի... Հեռացեք, ոչ մի խոսք։ Դուք ստահակ եք, ողորմած պարոն։ Եթե դուք նույնիսկ ազնիվ մտադրություններ եք ունեցել, ապա ես չեմ ուզում ձեր ողորմությունը։ Ոչ մի խոսք, ոչ մի խոսք։ Օ՜, ի՜նչ ուրախ եմ, որ մերկացրի ձեզ ձեր կանանց առաջ։ Անիծվեք դուք։ | ||
+ | |||
+ | Նա արագ դուրս վազեց, բայց շեմից մի պահ ետ շրջվեց, միայն որպեսզի բղավի. | ||
+ | |||
+ | ― Ասում են դուք ժառանգություն եք ստացել։ | ||
+ | |||
+ | Ու հետո անհետացավ ստվերի պես։ Մի անգամ էլ եմ հիշեցնում․ սա մոլագար էր։ Վերսիլովը խորապես ցնցված էր. նա կանգնած էր կարծես մտածմունքի մեջ ընկած և ինչ-որ բան կշռադատելով, վերջապես հանկարծ դեպի ինձ շրջվեց. | ||
+ | |||
+ | ― Դու նրան ամենևին չե՞ս ճանաչում։ | ||
+ | |||
+ | ― Քիչ առաջ պատահաբար տեսել եմ, ինչպես էր մոլեգնում Վասինի միջանցքում, ծղրտում էր ու անիծում ձեզ. բայց որևէ խոսակցություն չեմ ունեցել և ոչինչ չգիտեմ, իսկ հիմա հանդիպեցի դարպասի մոտ։ Հավանաբար սա երեկվա այն ուսուցչուհի՞ն է, որ «դասեր է տալիս թվաբանությունից»։ | ||
+ | |||
+ | ― Հենց նա է։ Կյանքումս մի անգամ բարի գործ արեցի և... Հա, ի դեպ, դու ի՞նչ ունես։ | ||
+ | |||
+ | ― Ահա այս նամակը,― պատասխանեցի ես։― Բացրատրելն ավելորդ եմ համարում, սա Կրաֆտից է գալիս, իսկ նրան հասել է հանգուցյալ Անդրոնիկովից։ Բովանդակությունից կիմանաք։ Կավելացնեմ միայն, որ ամբողջ աշխարհում ոչ ոք այժմ չգիտե այս նամակի մասին, բացի ինձից, որովհետև Կրաֆտը երեկ այս նամակը ինձ հանձնելուց և իմ իր տանից դուրս գալուց անմիջապես հետո անձնասպան է եղել... | ||
+ | |||
+ | Մինչ ես, շտապելով, շնչակտուր խոսում էի, նա ձեռքն առավ նամակը, և ձախ ձեռքով իրենից հեռու բռնած այն, ուշադիր ինձ էր հետևում։ Հայտնելով Կրաֆտի անձնասպանության մասին ես մի առանձին ուշադրությամբ զննեցի նրա դեմքը, որպեսզի տեսնեմ ազդեցությունը։ Եվ ի՞նչ, լուրն ամենաչնչին տպավորություն անգամ չգործեց նրա վրա. գոնե ոտքերը բարձրացներ։ Ընդհակառակը, տեսնելով, որ ես կանգ եմ առել, հանեց իր լոռնետը, որը երբեք չէր լքում նրան և սև ժապավենով կախված էր բաճկոնակի օղակից, նամակը մոմին մոտեցրեց և, ստորագրությանը մի հայացք նետելուց հետո, սևեռուն սկսեց ընթեռնել այն։ Չեմ կարող նկարագրել, թե ինչպես էի նույնիսկ վիրավորվել այդ բարձրամիտ անզգայությունից։ Պետք է, որ նա շատ լավ ճանաչեր Կրաֆտին. բացի այդ այնուամենայնիվ այդպիսի արտասովոր լուր։ Վերջապես, ես, բնականաբար, ուզում էի, որ լուրն այդ տպավորություն թողներ։ Մի կես րոպե սպասելուց հետո, գիտենալով, որ նամակը երկար է, ես շրջվեցի և դուրս եկա։ Ճամպրուկս վաղուց պատրաստ էր, մնում էր միայն, որ մի քանի բան կապոցի մեջ խոթեմ։ Ես մորս մասին էի մտածում և այն մասին, որ այդպես էլ չմոտեցա նրան։ Տասը րոպեից, երբ ես արդեն լրիվ պատրաստ էի և ուզում էի գնալ կառք բերելու, սենյակս մտավ քույրս։ | ||
+ | |||
+ | ― Մայրիկը քեզ է ուղարկում քո վաթսուն ռուբլին և կրկին խնդրում է ներել իրեն, որ սրա մասին ասել է Անդրեյ Պետրովիչին, մեկ էլ՝ այս քսան ռուբլին։ Երեկ ապրուստիդ համար հիսուն ռուբլի էիր տվել, մայրիկն ասում է, որ երեսունից ավելի քեզնից ոչ մի դեպքում չի կարելի վերցնել, որովհետև հիսուն քեզ վրա չի ծախսվել, և քսան ռուբլի մնացորդը հետ է ուղարկում։ | ||
+ | |||
+ | ― Դե, ուրեմն, շնորհակալ եմ, եթե միայն նա ճիշտ է ասում։ Մնաս բարով, քույրիկս, գնում եմ։ | ||
+ | |||
+ | ― Իսկ ո՞ւր հիմա։ | ||
+ | |||
+ | ― Առայժմ՝ իջևանատուն, միայն որպեսզի չգիշերեմ այս տանը։ Ասա մայրիկին, որ ես սիրում եմ իրեն։ | ||
+ | |||
+ | ― Նա այդ գիտե։ Նա գիտե նաև, որ Անդրեյ Պետրովիչին էլ ես սիրում։ Ամո՛թ քեզ, որ այդ դժբախտին բերել էիր այստեղ։ | ||
+ | |||
+ | ― Երդվում եմ, որ ես չեմ բերել, ես նրան դարպասի մոտ եմ պատահել։ | ||
+ | |||
+ | ― Ոչ, դու ես բերել։ | ||
+ | |||
+ | ― Հավատացնում եմ քեզ... | ||
+ | |||
+ | ― Մտածիր, ինքդ քեզ հարցրու և կտեսնես, որ դու էլ ես պատճառ եղել։ | ||
+ | |||
+ | ― Ես միայն շատ ուրախ էի, որ խայտառակեցին Վերսիլովին։ Պատկերացրու, նա ծծկեր երեխա ունի Լիդիա Ախմակովայից... Թեև, ինչ եմ քեզ ասում... | ||
+ | |||
+ | ― Նա՞։ Ծծկեր երեխա՞։ Բայց դա նրա երեխան չի։ Որտե՞ղ ես լսել այդ սուտը։ | ||
+ | |||
+ | ― Է, դու ի՞նչ իմանաս։ | ||
+ | |||
+ | ― Ե՞ս ինչ իմանամ։ Ախր, հենց ես եմ դայակություն արել այդ երեխայի համար Լուգայում։ Լսիր, եղբայր, ես վաղուց եմ տեսնում, որ դու ամենևին ոչինչ չգիտես, մինչդեռ վիրավորում ես Անդրեյ Պետրովիչին և մայրիկին՝ նույնպես։ | ||
+ | |||
+ | ― Եթե նա իրավացի է, ապա ես կլինեմ մեղավոր, և վերջ, իսկ ձեզ ես ավելի քիչ եմ սիրում։ Ինչո՞ւ այդպես շիկնեցիր։ Իսկ հիմա էլ ավելի։ Դե լավ, իսկ այդ իշխանիկին ես, այնուամենայնիվ, մենամարտի կհրավիրեմ՝ Վերսիլովին Էմսում ապտակ հասցնելու համար։ Եթե Վերսիլովը մեղք չունի Ախմակովայի հարցում, ուրեմն, առավել ևս։ | ||
+ | |||
+ | ― Ուշքի եկ, եղբայր, ի՞նչ ես խոսում։ | ||
+ | |||
+ | ― Մի բան, որ դատարանում գործն ավարտված է... Դե խնդրեմ, հիմա էլ գունատվեցիր։ | ||
+ | |||
+ | ― Իշխանը քեզ հետ մենամարտի չի էլ գնա,― վախի միջից գունատ ժպիտով ժպտաց Լիզան։ | ||
+ | |||
+ | ― Այդ դեպքում ես հրապարակավ կխայտառակեմ նրան։ Քեզ ի՞նչ պատահեց, Լիզա։ | ||
+ | |||
+ | Նա այնպես էր գունատվել, որ այլևս ոտքի վրա մնալ չկարողանալով, փլվեց բազմոցին։ | ||
+ | |||
+ | ― Լի՜զա,― վարից լսվեց մորս կանչը։ | ||
+ | |||
+ | Լիզան ուշքի եկավ ու վեր կացավ, նա սիրալիր ինձ ժպտաց։ | ||
+ | |||
+ | ― Թող այդ դատարկ բաները, եղբայր, կամ սպասիր այնքան ժամանակ, մինչև շատ բան կիմանաս, դու ուղղակի սոսկալի քիչ գիտես։ | ||
+ | |||
+ | ― Ես կհիշեմ, Լիզա, որ դու գունատվեցիր՝ լսելով, թե ես մենամարտի եմ գնալու։ | ||
+ | |||
+ | ― Այո, այո, դա էլ հիշիր,― հրաժեշտ տալով մի անգամ էլ ժպտաց Լիզան և ցած իջավ։ | ||
+ | |||
+ | Ես կանչեցի կառապանին և նրա օգնությամբ բնակարանից դուրս բերեցի իրերս։ Տնեցիներիցս ոչ մեկը չհակաճառեց և ետ չպահեց ինձ։ Ես չմտա հրաժեշտ տալու մորս, որպեսզի չհանդիպեմ Վերսիլովին։ Երբ ես արդեն կառք նստեցի, գլխումս հանկարծ մի միտք առկայծեց։ | ||
+ | |||
+ | ― Ֆոնտանկա, Սեմյոնովյան կամուրջի մոտ,― կարգադրեցի ես հանկարծ ու նորից Վասինի մոտ գնացի։ | ||
+ | |||
+ | '''II''' | ||
+ | |||
+ | Հանկարծ մտքովս անցավ, թե Վասինն արդեն գիտե Կրաֆտի մասին և, գուցե, հարյուր անգամ ավելի, քան ես. ճիշտ այդպես էլ դուրս եկավ։ Վասինն իսկույն և ամենայն ուշադրությամբ, թեև առանց մեծ հուզմունքի, հաղորդեց ինձ բոլոր մանրամասնությունները, ես եզրակացրի, որ նա հոգնել է, և իսկապես հենց այդպես էր։ Առավոտյան նա անձամբ եղել էր Կրաֆտի տանը։ Կրաֆտը կրակել էր իր վրա ատրճանակից (հենց այն նույնից), երեկ, արդեն թանձր մթնշաղին, որ պարզորոշ երևում էր նրա օրագրից։ Վերջին նշումը օրագրում կատարված էր կրակոցից անմիջապես առաջ, և նա հիշատակում է, որ գրում է համարյա խավարում, հազիվ ջոկելով տառերը, իսկ մոմ վառել չի ուզում, վախենալով իրենից հետո հրդեհ թողնելուց։ «Իսկ վառել, որպեսզի կրակելուց առաջ նորից հանգցնեմ, ինչպես իմ կյանքը, չեմ ուզում», տարօրինակ կերպով ավելացրել է նա համարյա թե վերջին տողում։ Մահին նախորդող այդ օրագիրը նա սկսել է դեռ երկու օր առաջ, հենց որ վերադարձել է Պետերբուրգ, մինչև Դերգաչովին այցելելը, իսկ իմ գնալուց հետո գրառումներ է արել յուրաքանչյուր քառորդ ժամը մեկ, ամենավերջին երեք-չորս նշումը գրի է առել հինգ րոպեն մեկ։ Ես բարձրաձայն զարմացա այն բանի վրա, որ Վասինը այդքան ժամանակ աչքերի առաջ ունենալով այդ օրագիրը (նրան տվել էին կարդալու), պատճենը չի հանել, առավել ևս, որ բոլորը միասին մի թերթից ավելի չի եղել և բոլոր նշումները կարճ, «գոնե վերջին էջը»։ Վասինը, ժպտալով, նկատեց, որ նա առանց այն էլ հիշում է, ըստ որում, նշումներն առանց որևէ սիստեմի են և ամեն բանի մասին, ինչ որ մտքովն է անցել։ Ես փորձեցի համոզել, որ հենց դա է տվյալ դեպքում արժեքավորը, բայց դադարեցի և սկսեցի կպչել, որ նա որևէ բան հիշի, և նա հիշեց մի քանի տող գրված կրակելուց մոտավորապես մեկ ժամ առաջ, այն մասին, «որ դողացնում է», որ տաքանալու նպատակով ուզեցել է մի ըմպանակ կոնծել, բայց այն միտքը, որ դրանից, թերևս, արնազեղումը կսաստկանա, հետ է պահել նրան»։ «Եվ բոլորը համարյա նման բաներ»,― եզրափակեց Վասինը։ | ||
+ | |||
+ | ― Եվ դուք դատարկ բանե՞ր եք անվանում դրանք,― բացականչեցի ես։ | ||
+ | |||
+ | ― Ե՞րբ եմ անվանել։ Ես միայն պատճեններ չեմ հանել։ Եվ թեև դատարկ բաներ չեն, բայց օրագիրը իսկապես բավական սովորական է, կամ, ավելի ճիշտ, բնական, այսինքն հենց այնպիսին, ինչպիսին պետք է լինի նման դեպքում... | ||
+ | |||
+ | ― Բայց, ախր, վերջի՛ն մտքերն են, վերջի՛ն մտքերը։ | ||
+ | |||
+ | ― Վերջին մտքերը երբեմն չափազանց չնչին են լինում։ Հենց սրա նման մի ինքնասպան իր ճիշտ նույնպիսի օրագրում տրտնջում է, թե այսպիսի կարևոր ժամին գոնե մի «վեհ միտք» այցելեր իրեն, մինչդեռ ընդհակառակը, բոլոր մտքերը դատարկ ու չնչին են եղել։ | ||
+ | |||
+ | ― Իսկ այն, որ դողացրել է, նույնպե՞ս դատարկ միտք է։ | ||
+ | |||
+ | ― Այսինքն դուք իսկապես դողացնե՞լը նկատի ունեք, թե՞ արնազեղումը։ Մինչդեռ հայտնի է այն փաստը, որ նրանցից շատերը, ով ի վիճակի է մտածել իր մոտալուտ մահվան մասին, ինքնակամ թե ոչ, շատ հաճախ հակված են մտահոգվելու իրենց բարետեսության, այսինքն այն տեսքի մասին, որով մնալու է իրենց դիակը։ Այդ իմաստով Կրաֆտն էլ է վախեցել ավելորդ արնազեղումից։ | ||
+ | |||
+ | ― Ես չգիտեմ, հայտնի՞ է այդ փաստը... և այդպե՞ս է, արդյոք,― մրմնջացի ես,― բայց զարմանում եմ, որ դուք այդ բոլորն այդքան բնական եք համարում, մինչդեռ մի՞թե վաղուց էր Կրաֆտը խոսում, հուզվում, մեր մեջ նստում։ Մի՞թե դուք նրան, գոնե, չեք խղճում։ | ||
+ | |||
+ | ― Օ, իհարկե, խղճում եմ, և դա բոլորովին այլ բան է. բայց, այնուամենայնիվ, ինքը Կրաֆտը իր մահը տրամաբանական եզրահանգման ձևով է նկարագրել։ Պարզվում է, որ այն բոլորը, ինչ նրա մասին ասում էին երեկ Դերգաչովի տանը, արդարացի է. նրանից հետո, այ, այսպիսի մի տետրակ է մնացել գիտական եզրահանգումներով այն մասին, թե ռուսները մարդկանց երկրորդական ցեղ են, հիմնավորված ֆրենոլոգիայով, կրանիոլոգիայով և նույնիսկ մաթեմատիկայով, և որ, ուրեմն, որպես ռուս ամենևին չարժե ապրել։ Եթե կուզեք, այստեղ ամենաբնորոշն այն է, որ ինչ տրամաբանական եզրակացության ասես կարելի է գալ, բայց եզրակացության հետևանքով անձնասպան լինելը, իհարկե, միշտ չէ, որ պատահում է։ | ||
+ | |||
+ | ― Համենայն դեպս, բնավորությունը հարգել պետք է։ | ||
+ | |||
+ | ― Միգուցե ոչ միայն բնավորությունը,― խուսափողական նկատեց Վասինը, բայց պարզ էր, որ նկատի ուներ հիմարությունն ու մտքի թուլությունը։ Այդ բոլորը գրգռում էր ինձ։ | ||
+ | |||
+ | ― Երեկ ինքներդ էիք խոսում զգացմունքների մասին, Վասին։ | ||
+ | |||
+ | ― Հիմա էլ չեմ ժխտում, սակայն ի դեմս կատարված փաստի մի բան նրանում այնքան կոպիտ սխալ է թվում, որ գործին ուղղված խիստ հայացքը մի տեսակ ակամա դուրս է մղում նույնիսկ խղճահարությանը։ | ||
+ | |||
+ | ― Գիտեք ինչ, ձեր հայացքից ես դեռ քիչ առաջ կռահեցի, որ վատաբանելու եք Կրաֆտին և, որպեսզի չլսեմ ձեր պարսավանքը, որոշեցի չաշխատել ձեր կարծիքն իմանալ, բայց դուք ինքներդ այն արտահայտեցիք, և ես ակամա ստիպված եմ համաձայնել ձեզ հետ. մինչդեռ ես դժգոհ եմ ձեզնից։ Ես խղճում եմ Կրաֆտին։ | ||
+ | |||
+ | ― Գիտեք, մենք հեռու գնացինք... | ||
+ | |||
+ | ― Այո, այո,― ընդհատեցի նրան ես,― համենայն դեպս մխիթարականն այն է, որ այսպիսի դեպքերում ողջ մնացածները, հանգուցյալի դատավորները, կարող են ասել իրենց մասին. «Թեև անձնասպան է եղել մի մարդ, որն ամենայն ափսոսանքի ու զիջողամտության է արժանի, բայց այնուամենայնիվ մնում ենք մենք, ուրեմն առանձնապես վշտանալու կարիք չկա»։ | ||
+ | |||
+ | ― Այո, անշուշտ, եթե այդ տեսանկյունից... Ախ, բայց դուք, կարծես թե կատակեցիք։ Եվ չափազանց խելամիտ։ Ես այս ժամին թեյ եմ խմում և հիմա կկարգադրեմ, դուք հավանաբար ինձ կմիանաք։ | ||
+ | |||
+ | Եվ նա, հայացքով իմ ճամպրուկն ու կապոցը չափելով, դուրս եկավ սենյակից։ | ||
+ | |||
+ | Ես իսկապես ուզեցի որքան կարելի է չար բան ասել ի վրեժ՝ հանուն Կրաֆտի. և ասացի էլ, որքան որ ինձ հանեց իմ միտքը, թե «մնացել են այնպիսիները, ինչպես մենք»։ Սակայն այդպես է թե այդպես չէ, նա այնուամենայնիվ ամեն բանում ավելի իրավացի է, քան ես, նույնիսկ զգացմունքներում։ Խոստովանեցի ես դա առանց որևէ տհաճության, բայց վճռականորեն զգացի, որ չեմ սիրում նրան։ | ||
+ | |||
+ | Երբ թեյը բերեցին, ես նրան բացատրեցի, որ նրանից հյուրընկալություն կխնդրեմ միայն մի գիշերվա համար և եթե չի կարելի, թող ասի, ես իջևանատուն կփոխադրվեմ։ Հետո համառոտ պատմեցի իմ պատճառները, ուղիղ և պարզ նկարագրեցի, որ վերջնականապես ընդհարվել եմ Վերսիլովի հետ, ընդ որում մանրամասնությունների մեջ չմտա։ Վասինը ուշադիր լսեց, բայց առանց որևէ հուզմունքի։ Ընդհանրապես նա միայն հարցերի էր պատասխանում, թեև պատասխանում էր սիրալիր և բավականաչափ լիարժեք։ Իսկ նամակի մասին, որը բերել էի նրա մոտ դրանից առաջ խորհուրդ հարցնելու, ես բոլորովին ոչինչ չասացի, իսկ դրանից առաջ գալս բացատրեցի որպես հասարակ այցելություն։ Խոսք տալով Վերսիլովին, որ այդ նամակը, ինձնից բացի, ոչ ոքի հայտնի չի դառնա, ես արդեն իրավասու չհամարեցի ինձ հայտնելու դրա մասին որևէ մեկին։ Չգիտես ինչու, ինձ համար հատկապես զզվելի դարձավ որոշ գործերի մասին Վասինին տեղեկացնելը։ Որոշ գործերի, բայց ոչ ուրիշ, ինձ այնուամենայնիվ, հաջողվեց հետաքրքրել նրան՝ քիչ առաջ միջանցքում և հարևանուհիների մոտ տեղի ունեցած և Վերսիլովի բնակարանում ավարտված տեսարանների պատմությամբ։ Նա լսեց չափազանց ուշադիր, հատկապես Ստեբելկովի մասին։ Այն մասին, թե ինչպես Ստեբելկովը հարցուփորձ էր անում Դերգաչովի մասին, նա ստիպեց կրկնել երկու անգամ և նույնիսկ մտածմունքի մեջ ընկավ, թեև վերջում այնուամենայնիվ քմծիծաղ տվեց։ Այդ պահին ինձ հանկարծ թվաց, թե Վասինին երբեք և ոչինչ չի կարող դժվար կացության մեջ դնել, ի դեպ, առաջին միտքն այդ մասին, հիշում եմ, ինձ ներկայացավ նրա համար չափազանց նպաստավոր ձևով։ | ||
+ | |||
+ | ― Ընդհանրապես, ես շատ բան չկարողացա քաղել այն ամենից, որ ասում էր պարոն Ստեբելկովը,― եզրակացրի ես Ստեբելկովի մասին,― նա մի տեսակ կցկտուր է խոսում... և նրանում, կարծես, ինչ-որ թեթևամիտ բան կա... | ||
+ | |||
+ | Վասինն իսկույն լուրջ կերպարանք ընդունեց։ | ||
+ | |||
+ | ― Նա իսկապես, ճարտարախոսության ձիրք չունի, բայց միայն առաջին հայացքից, նրան հաջողվել է մի քանի արտակարգ դիպուկ նկատողություններ անել և ընդհանրապես, դրանք ավելի գործի, շահախարդախության մարդիկ են, քան ընդհանրացնող մտքի, դրանց մասին այդ տեսանկյունից պետք է դատել... | ||
+ | |||
+ | Ճիշտ այնպես, ինչպես կռահել էի ես այն ժամանակ։ | ||
+ | |||
+ | ― Սակայն նա սոսկալի իրարանցում սարքեց ձեր հարևանուհիների մոտ և, Աստված գիտե, թե ինչով կարող էր վերջանալ այդ բոլորը։ | ||
+ | |||
+ | Հարևանուհիների մասին Վասինը հաղորդեց, որ նրանք, մի երեք շաբաթ է, ինչ ապրում են այստեղ և եկել են գավառներից մեկից, որ չափազանց փոքր մի սենյակ ունեն, և ամեն ինչից երևում է, որ շատ աղքատ են, որ նստել են ու ինչ-որ բանի են սպասում։ Նա չգիտեր, որ երիտասարդ կինը լրագրերում հայտարարություն է տվել որպես ուսուցչուհի, բայց լսել էր, որ նրանց մոտ եկել էր Վերսիլովը, դա եղել էր նրա բացակայության ժամանակ և նրան այդ մասին հաղորդել էր տանտիրուհին։ Հարևանուհիներն, ընդհակառակը, բոլորից, նույնիսկ տանտիրուհուց, խուսափում են։ Ամենա-վերջին օրերս նա էլ է սկսել նկատել, որ նրանց մոտ իսկապես, ինչ-որ վատ բան է կատարվում, բայց այնպիսի տեսարաններ, ինչպես այսօր, չեն եղել։ Մեր այս բոլոր խոսակցությունները ես հիշում եմ նկատի ունենալով հետևանքները. իսկ հարևանուհիների դռան ետևում այդ պահին մեռյալ լռություն էր տիրում։ Մի առանձին հետաքրքրությամբ Վասինը լսեց այն մասին, որ Ստեբելկովն անհրաժեշտ համարեց հարևանուհիների մասին խոսել տանտիրուհու հետ և որ երկու անգամ կրկնեց. «Այ կտեսնեք, այ կտեսնեք»։ | ||
+ | |||
+ | ― Եվ կտեսնեք,― ավելացրեց Վասինը,― որ դա իզուր չի անցել նրա մտքով, այդ հարցերում նա չափազանց սրատես հայացք ունի։ | ||
+ | |||
+ | ― Ուրեմն ի՞նչ, ձեր կարծիքով պետք է տանտիրուհուն խորհուրդ տալ դո՞ւրս վռնդել նրանց։ | ||
+ | |||
+ | ― Ոչ, ես չեմ ասում, թե պետք է վռնդել նրանց, այլ միայն, որ հանկարծ որևէ պատմություն դուրս չգա։ Թեև բոլոր նման պատմությունները, այսպես թե այնպես, բայց հասնում են իրենց ավարտին... Թողնենք դա։ | ||
+ | |||
+ | Իսկ ինչ վերաբերում է հարևանուհիներին Վերսիլովի այցելությանը, այստեղ նա վճռականապես հրաժարվեց եզրակացություն տալուց։ | ||
+ | |||
+ | ― Ամեն բան կարող է լինել, մարդը գրպանում փող է զգացել... Ի դեպ, հնարավոր է նաև այն, որ ուղղակի ողորմություն է տվել, դա կա նրա անցյալում, գուցեև հակումներում։ | ||
+ | |||
+ | Ես պատմեցի, որ Ստեբելկովն այստեղ ինչ-որ «ծծկեր երեխայի» մասին էր բարբաջում։ | ||
+ | |||
+ | ― Այս դեպքում Ստեբելկովը միանգամայն սխալ է,― մի առանձնահատուկ լրջությամբ և առանձնահատուկ շեշտով արտասանեց Վասինը (սա էլ ես շատ լավ հիշեցի)։ | ||
+ | |||
+ | ― Ստեբելկովը,― շարունակեց նա,― երբեմն չափազանց է վստահում իր գործնական ողջախոհությանը և այդ պատճառով շտապում է եզրակացության հանգել համապատասխան իր տրամաբանության, որը հաճախ բավական խորաթափանց է լինում, մինչդեռ իրադարձությունը իրականում շատ ավելի ֆանտաստիկ ու անսպասելի երանգ կարող է ունենալ հաշվի առնելով գործող անձանց։ Հենց այդպես էլ պատահել է այս դեպքում, միայն մասամբ տեղյակ լինելով գործին, նա եզրակացրել է, թե երեխան Վերսիլովինն է և սակայն, երեխան Վերսիլովից չէ։ | ||
+ | |||
+ | Ես կպա նրան և ի մեծագույն զարմանս իմ, ահա թե ինչ իմացա, երեխան իշխան Սերգեյ Սոկոլսկուց էր։ Լիդիա Ախմակովան, հիվանդության, թե ուղղակի ֆանտաստիկ խառնվածքի հետևանքով, երբեմն խելագարի պես էր վարվում։ Նա տարվել էր իշխանով մինչև Վերսիլովը, իսկ իշխանն «իրեն նեղություն չէր տվել ընդունելու նրա սերը», ինչպես արտահայտվեց Վասինը։ Կապը մի ակնթարթ էր տևել, նրանք, ինչպես արդեն հայտնի է, գժտվել էին, և Լիդիան դուրս էր վռնդել իշխանին, «որի համար իշխանը, կարծես, թե ուրախ էր եղել»։ | ||
+ | |||
+ | ― Նա շատ տարօրինակ աղջիկ է եղել,― ավելացրեց Վասինը,― և նույնիսկ շատ կարող է պատահել, որ միշտ չէ, որ մտովի միանգամայն առողջ է եղել։ Բայց Փարիզ մեկնելիս իշխանն ամենևին չի իմացել, թե ինչ վիճակում է թողնում իր զոհին, չի իմացել մինչև վերջ, մինչև իր վերադարձը։ Վերսիլովը, երիտասարդ այդ էակի մտերիմը դառնալով, առաջարկել է ամուսնանալ իր հետ, նկատի ունենալով նրա արդեն ի հայտ եկող իրավիճակը (որը, կարծես, ծնողներն էլ մինչև վերջ չեն կասկածել)։ Սիրահարված աղջիկը հիացած էր և Վերսիլովի առաջարկի մեջ «ոչ միայն նրա անձնազոհությունն» էր տեսնում, որը, ի դեպ, նույնպես գնահատում էր։ Ի դեպ, նա անշուշտ կարողացել է անել այդ,― ավելացրեց Վասինը։― Երեխան (աղջնակ) ծնվել է ժամկետից մեկ ամիս թե վեց շաբաթ շուտ, նրան ինչ-որ տեղ տեղավորել են Գերմանիայում, բայց հետո Վերսիլովը ետ է վերցրել և այժմ Ռուսաստանում է, միգուցե հենց Պետերբուրգում։ | ||
+ | |||
+ | ― Իսկ ֆոսֆորե լուցկինե՞րը։ | ||
+ | |||
+ | ― Դրա մասին ես ոչինչ չգիտեմ,― ավարտեց Վասինը։― Լիդիա Ախմակովան վախճանվել է իր ծննադաբերությունից մի երկու շաբաթ անց․ թե ինչ է պատահել՝ չգիտեմ։ Իշխանը միայն Փարիզից վերադառնալուց հետո է իմացել, որ երեխա է ծնվել, և կարծեմ, սկզբում չի հավատացել, թե իրենից... Ընդհանրապես այս պատմությունը բոլորը գաղտնիք են պահում նույնիսկ մինչև այժմ։ | ||
+ | |||
+ | ― Բայց ի՜նչ մարդ է այդ իշխանը,― վրդովված բացականչեցի ես։― Ի՜նչ վարմունք հիվանդ աղջկա հետ։ | ||
+ | |||
+ | ― Այն ժամանակ նա դեռ այդքան հիվանդ չէր... Հետո նա ինքն է վռնդել իշխանին... Ճիշտ է, որ միգուցե, իշխանը չափազանց է շտապել օգտվել իրեն տրված հրաժարականից։ | ||
+ | |||
+ | ― Դուք արդարացնում եք այդպիսի սրիկայի՞ն։ | ||
+ | |||
+ | ― Ոչ, ես միայն նրան սրիկա չեմ անվանում։ Այստեղ ուրիշ շատ բաներ կան, բացի ուղղակի սրիկայությունից։ Ընդհանրապես, դա բավական սովորական բան է։ | ||
+ | |||
+ | ― Ասացեք, Վասին, դուք նրան մոտիկի՞ց եք ճանաչել։ Ես հատկապես կուզենայի վստահել ձեր կարծիքին, մի խստիվ ինձ վերաբերող պարագայի պատճառով։ | ||
+ | |||
+ | Բայց այստեղ Վասինը մի տեսակ չափազանց զուսպ պատասխանեց։ Իշխանին ճանաչում էր, բայց ինչ պարագայում էր նրա հետ ծանոթացել, ակնհայտ դիտավորությամբ թաքցրեց։ Հետո հաղորդեց, որ իր բնավորության պատճառով արժանի է որոշակի զիջողամտության։ «Նա լի է ազնիվ հակումներով և տպավորվող է, բայց չունի ոչ բավական բանականություն, ոչ էլ կամքի ուժ, որպեսզի կարողանա ղեկավարել իր ցանկությունները»։ Նա ուսյալ մարդ չէ. բազմաթիվ գաղափարներ և երևույթներ վեր են նրա ուժերից, մինչդեռ նա նետվում է դեպի դրանք։ Օրինակ նա կարող է համառորեն պնդել այսպես. «Ես իշխան եմ և ծագում եմ Րյուրեկից. բայց ինչո՞ւ պիտի կոշկակարի աշակերտ չլինեմ, եթե պետք է հաց վաստակել, իսկ ուրիշ գործի ընդունակ չեմ։ Ցուցանակի վրա կլինի. «Կոշկակար իշխան այսինչ»,― նույնիսկ ազնիվ է»։ «Կասի ու կանի, սա է գլխավորը,― ավելացրեց Վասինը,― մինչդեռ այստեղ ամենևին էլ համոզմունքի ուժը չէ, այլ միայն ամենաթեթևամիտ դյուրազգացությունը։ Դրա փոխարեն հետո կզղջա և այն ժամանակ նա միշտ պատրաստ է մի որևէ միանգամայն հակառակ ծայրահեղության, հենց դրանում էլ նրա ողջ կյանքն է։ Մեր դարում շատերն են այսպես անհեթեթ դրության մեջ ընկել,― եզրակացրեց Վասինը,― հենց նրանով, որ մեր ժամանակներում են ծնվել։ | ||
+ | |||
+ | Ես ակամա մտածմունքի մեջ ընկա։ | ||
+ | |||
+ | ― Ճի՞շտ է, որ նրան առաջներում դուրս են արել գնդից,― հետաքրքրվեցի ես։ | ||
+ | |||
+ | ― Չգիտեմ, դուրս են արել, թե ոչ, բայց իսկապես անախորժությունների պատճառով է գնդից հեռացել։ Ձեզ հայտնի՞ է, որ անցյալ տարի աշնանը, հենց պաշտոնաթող լինելով, երկու թե երեք ամիս ապրել է Լուգայում։ | ||
+ | |||
+ | ― Ես... ես գիտեմ, որ դուք այն ժամանակ Լուգայում եք ապրել։ | ||
+ | |||
+ | ― Այո, որոշ ժամանակ նաև ես եմ այնտեղ ապրել։ Իշխանն էլ էր ծանոթ Լիզավետա Մակարովնայի հետ։ | ||
+ | |||
+ | ― Հա՞։ Չգիտեի։ Խոստովանում եմ, ես այնքան քիչ եմ խոսել քրոջս հետ... Բայց մի՞թե նրան ընդունում էին մորս տանը,― բացականչեցի ես։ | ||
+ | |||
+ | ― Օ, ոչ, նա չափազանց հեռավոր կերպով էր ծանոթ, երրորդ տան միջոցով։ | ||
+ | |||
+ | ― Հա՜, ի՞նչ էր ասում քույրս այդ երեխայի մասին։ Մի՞թե երեխան էլ էր Լուգայում։ | ||
+ | |||
+ | ― Որոշ ժամանակ։ | ||
+ | |||
+ | ― Իսկ հիմա որտե՞ղ է։ | ||
+ | |||
+ | ― Անպայման Պետերբուրգում։ | ||
+ | |||
+ | ― Երբեք չեմ հավատա,― չափազանց հուզված բղավեցի ես,― որ մայրս ինչ-որ չափով մասնակից լիներ այդ Լիդիայի պատմությանը։ | ||
+ | |||
+ | ― Այս ամբողջ պատմության մեջ, բացի այս բոլոր խարդավանքներից, որոնցից հանձն չեմ առնում գլուխ հանել, Վերսիլովի դերն, իսկապես ասած, իր մեջ ոչ մի առանձին պարսավելի բան չուներ,― զիջողամտորեն ժպտալով նկատեց Վասինը։ Նրա համար, կարծեմ, դժվար էր դառնում ինձ հետ խոսելը, բայց նա ցույց չէր տալիս։ | ||
+ | |||
+ | ― Երբեք, երբեք չեմ հավատա, որ կինը,― բղավեցի ես նորից,― կարող էր զիջել իր ամուսնուն ուրիշ կնոջ, դրան ես չեմ հավատա... Երդվում եմ, որ մայրս այդ բանին չի մասնակցել։ | ||
+ | |||
+ | ― Սակայն, կարծեմ, չի՞ հակառակել։ | ||
+ | |||
+ | ― Ես միայն հպարտությունից արդեն չէի հակառակի, եթե նրա տեղը լինեի։ | ||
+ | |||
+ | ― Իմ կողմից, ես լիովին հրաժարվում եմ դատողություններ անել նման գործում,― եզրակացրեց Վասինը։ | ||
+ | |||
+ | Իսկապես, Վասինը, իր ողջ խելքի հետ մեկտեղ գուցե, ոչինչ չէր հասկանում կանանցից, այնպես որ գաղափարների ու երևույթների մի ամբողջ ցիկլ անհայտ էր մնում նրան։ Ես լռեցի։ Վասինը ժամանակավորապես ծառայում էր մի բաժնետիրական ընկերությունում և ես գիտեի, որ նա իր համար աշխատանք է տուն բերում։ Իմ համառ հարցադրմանը նա խոստովանեց, որ նա հիմա էլ աշխատանք ունի՝ հաշիվներ, և ես եռանդագին խնդրեցի նրան ինձնից չքաշվել։ Դա, կարծեմ, նրան հաճույք պատճառեց, բայց նախքան իր թղթերով զբաղվելը, նա սկսեց ինձ համար բազմոցի վրա անկողին սարքել։ Նախ զիջեց ինձ իր մահճակալը, բայց երբ ես չհամաձայնեցի, կարծեմ, դրանից էլ գոհ մնաց։ Տանտիրուհուց վերմակ և բարձ ձեռք բերեցինք. Վասինը չափազանց քաղաքավարի և սիրալիր էր, բայց ինձ համար մի տեսակ ծանր էր տեսնել, որ նա իմ պատճառով այդքան նեղություն է քաշում։ Ինձ ավելի դուր եկավ, երբ մի անգամ, մի երեք շաբաթ առաջ, անսպասելի գիշերեցի Պետերբուրգյան կողմում՝ Եֆիմի մոտ։ Հիշում եմ, ինչպես էր այն ժամանակ նա ինձ համար անկողին գցում նույնպես բազմոցի վրա և հորաքրոջից գաղտնի, չգիտես ինչու, ենթադրելով, թե նա կբարկանա, եթե իմանա, որ նրա մոտ ընկերներ են գալիս գիշերելու։ Մենք շատ էինք ծիծաղում, սավանի փոխարեն շապիկ էինք փռել, իսկ բարձի փոխարեն՝ ծալած վերարկու դրել։ Հիշում եմ, ինչպես Զվերևը, գործը վերջացնելով, սիրով թփթփացրեց բազմոցին և ասաց ինձ. | ||
+ | |||
+ | ― Vous dormirez comme un petit roi<ref>Բայց... դա հրաշալի է (ֆրանս.)։</ref>։ | ||
+ | |||
+ | Եվ նրա հիմար ուրախությունն ու ֆրանսերեն նախադասությունը, որ այնքան էր նրան սազում, որքան թամքը կովին, արեցին այն, որ ես այն ժամանակ արտակարգ հաճույքով քնեցի այդ խեղկատակի մոտ։ Իսկ ինչ վերաբերում է Վասինին, ապա ես չափազանց ուրախ էի, երբ նա վերջապես մեջքով նստեց դեպի ինձ ու զբաղվեց իր գործով։ Ես փռվեցի բազմոցին և, նայելով նրա մեջքին, շատ բաների մասին ու երկար մտորեցի։ | ||
+ | |||
+ | '''III''' | ||
+ | |||
+ | Իսկ մտորելու շատ բան ունեի։ Հոգիս պղտորված էր, իսկ ամբողջական ոչինչ չկար, սակայն որոշ զգացումներ շատ որոշակի էին հանդես գալիս, թեև նրանցից ոչ մեկը լիովին չէր տանում ինձ իր ետևից նրանց առատության հետևանքով։ Ամեն բան մի տեսակ աղոտ երևում ու կրկին անհետանում էր անկապ ու անհեթեթ, իսկ ինքս, հիշում եմ, ամենևին չէի ուզում որեէ մեկի վրա կանգ առնել կամ հերթ սահմանել։ Նույնիսկ Կրաֆտի մասին միտքն աննկատ հետին պլան էր անցել։ Ամենից ավելի ինձ հուզում էր սեփական վիճակս, այն, որ ահա արդեն «խզել եմ կապերս» և ճամպրուկս ինձ հետ է, և տանը չեմ, և բոլորովին նոր բաներ եմ սկսել։ Կարծես մինչև օրս բոլոր մտադրություններս ու պատրաստություններս կատակ էին և միայն «այժմ հանկարծ և, որ գլխավորն է, անակնկալ ամեն բան արդեն սկսվեց իսկապես»։ Այս գաղափարը քաջալերում էր ինձ և, որքան էլ շատ ու շատ բաներից պղտորված էր հոգիս, ուրախացնում էր ինձ։ Բայց... բայց կային նաև այլ զգացումներ, նրանցից մեկը հատկապես էր ուզում առանձնանալ մյուսներից և տիրել իմ հոգուն, և, տարՕրինակ է, այդ զգացումն էլ էր քաջալերում ինձ և, կարծես, սոսկալի մի ուրախ բանի մղում։ Սակայն սկսվել էր այն վախից, ես վախենում էի արդեն վաղուց, հենց այն պահից, երբ անակնկալ ու տաքացած չափազանց շատ բան թռցրի բերանիցս փաստաթղթի մասին Ախմակովայի մոտ։ «Այո, ես չափազանց շատ բան ասացի,― մտածում էի ես, և թերևս նրանք որևէ բան կկռահեն... Այ քեզ փորձա՜նք։ Պարզ է, որ նրանք ինձ հանգիստ չեն տա, եթե սկսեն կասկածել, բայց... թո՛ղ։ Թերևս ինձ չեն էլ գտնի, կթաքնվեմ։ Իսկ ի՞նչ կլինի, եթե իսկապես սկսեն իմ հետևից վազել...»։ Եվ ահա սկսեցի հիշել աճող բավականությամբ և մինչև ամենավերջին նշույլը, թե ինչպես էի այն պահին կանգնած Կատերինա եիկոլաևնայի առաջ և ինչպես էր նրա հանդուգն, բայց սոսկալի զարմացած հայացքը սևեռուն ինձ ուղղված։ Հեռանալով այնտեղից էլ՝ ես թողի նրան նույն զարմանքով, հիշեցի ես. «Սակայն նրա աչքերը լիովին սև չեն... միայն արտևանունքներն են չափազանց սև, դրանից էլ աչքերն այդքան մուգ են թվում...»։ | ||
+ | |||
+ | Եվ հանկարծ, հիշում եմ, սոսկալի գարշանք զգացի հիշելիս... և սրտնեղություն, և զզվանք, և նրանց, և իմ նկատմամբ։ Ինչ-որ չափով ես հանդիմանում էի ինձ և աշխատում էի ուրիշ բանի մասին մտածել։ «Ինչո՞ւ ամենաչնչին զայրույթն անգամ չեմ տածում Վերսիլովի նկատմամբ՝ հարևանուհու հետ ունեցած պատմության համար»,― հանկարծ անցավ մտքովս։ ինչ վերաբերում է ինձ, ես հաստատ համոզված էի, որ այստեղ նա սիրախաղ է խաղացել և եկել է զվարճանալու, բայց ճիշտն ասած դա ինձ չէր վրդովում։ Ինձ նույնիսկ թվում էր, թե նրան այլ կերպ չի էլ կարելի պատկերացնել, և թեև իսկապես ուրախ էի, որ նրան խայտառակեցին, բայց չէի մեղադրում նրան։ Ինձ համար դա չէր կարևոր, ինձ համար կարևորն այն էր, որ նա այնպես չարացած ինձ նայեց, երբ ես հարևանուհու հետ մտա ներս, այնպես նայեց, ինչպես երբեք չէր նայել։ «Վերջապես սա էլ ինձ վրա խիստ նայեց»,― սրտի սարումով մտածեցի ես։ Օ՜, եթե ես նրան չսիրեի, ես այդքան չէի ուրախանա նրա ատելությունը տեսնելով։ | ||
+ | |||
+ | Վերջապես սկսեցի նիրհել, հետո խոր քուն մտա։ Միայն քնիս մեջ հիշում եմ, ինչպես, աշխատանքն ավարտելով, Վասինը խնամքով հավաքեց թղթերը, և սևեռուն բազմոցիս նայելով, հանվեց ու մոմը մարեց։ Կեսգիշերն արդեն անցել էր։ | ||
+ | |||
+ | '''IV''' | ||
+ | |||
+ | Համարյա երկու ժամից ես գժի պես վեր թռա քնաթաթախ ու նստեցի բազմոցիս։ Հարևանուհիների սենյակը տանող դռնից սոսկալի ճիչեր, լաց ու ոռնոց էր լսվում։ Մեր դուռը կրնկի վրա բաց էր, իսկ արդեն լուսավորված միջանցքում բղավում ու վազվզում էին մարդիկ։ Ես ուզեցի ձայն տալ Վասինին, բայց հասկացա, որ նա արդեն անկողնում չէ։ Չիմանալով, թե որտեղից լուցկի գտնեմ, շոշափելով գտա հագուստս և շտապով հագնվեցի խավարում։ Ըստ երևույթին, հարևանուհիների մոտ վազել-եկել էին և տանտիրուհին, գուցեև կենվորները։ Ողբում էր, թերևս, մի ձայն, հենց տարիքոտ հարևանուհու ձայնը, իսկ երեկվա երիտասարդ ձայնը, որը ես չափազանց լավ էի միտքս պահել, բոլորովին լուռ էր. հիշում եմ, որ առաջին հերթին հենց դա անցավ մտքովս։ Դեռ չէի հասցրել հագնվել, երբ փութկոտ ներս մտավ Վասինը, ակնթարթորեն ծանոթ ձեռքով գտավ լուցկին ու սենյակը լուսավորեց։ Նա սպիտակեղենով էր, խալաթով ու կիսակոշիկներով և իսկույն սկսեց հագնվել։ | ||
+ | |||
+ | ― Ի՞նչ է պատահել,― բղավեցի ես։ | ||
+ | |||
+ | ― Չափազանց տհաճ և հոգսաշատ մի բան,― համարյա չարացած պատասխանեց նա,― այն երիտասարդ հարևանուհին, որի մասին դուք պատմում էիք, կախվել է իր սենյակում։ | ||
+ | |||
+ | Ես ուղղակի ճչացի։ Նկարագրել չեմ կարող, թե ինչպես սիրտս ճմլվեց։ Մենք միջանցք վազեցինք։ Խոստովանում եմ, որ չկարողացա հարևանուհիների սենյակը մտնել և միայն հետո տեսա դժբախտ աղջկան, երբ նրան արդեն իջեցրել էին, այն էլ որոշ տարածությունից և ծածկված սավանով, որի տակից դուրս էին ցցվել նրա կոշիկների նեղլիկ տակերը։ Չգիտեմ ինչու, այդպես էլ չնայեցի դեմքին։ Մայրը սոսկալի դրության էր. նրա հետ էր մեր տանտիրուհին, որը, ի դեպ, այնքան էլ վախեցած չէր։ Բնակարանի բոլոր կենվորները խռնված էին այստեղ։ Դրանք շատ չէին. մի տարեց նավաստի, որը մշտապես փնթփնթում էր ու պահանջներ անում և որը, սակայն, հիմա խեղճացել էր, և ինչ-որ եկվորներ Տվերի նահանգից` մի ծերունի ու մի պառավ, այր ու կին, աստիճանավոր, պատկառելի մարդիկ։ Չեմ նկարագրի այլևս գիշերվա մնացյալ մասը, հոգսերը, իսկ հետո նաև պաշտոնական այցելությունները, ընդհուպ մինչև լուսաբաց ես տառացիորեն դողում էի մանր դողով և իմ պարտքն էի համարում չպառկել, թեև, ի դեպ, ոչինչ էլ չէի անում։ Եվ բոլորն էլ արտակարգ արթուն, նույնիսկ մի տեսակ առանձնապես սրտապնդված տեսք ունեին, Վասինը նույնիսկ ինչ-որ տեղ գնաց։ Տանտիրուհին բավական պատկառելի կին դուրս եկավ, շատ ավելի լավ, քան ես ենթադրում էի։ Ես նրան համոզեցի (և դրա պատիվը ինձ եմ վերագրում), որ մորն այսպես դստեր դիակի հետևում թողնել չի կարելի և որ գոնե մինչև վաղը փոխադրի նրան իր սենյակը։ Նա իսկույն համաձայնեց, և որքան էլ պատեպատ էր զարկվում ու լալիս մայրը, հրաժարվելով թողնել դիակը, այնուամենայնիվ ի վերջո փոխադրվեց տանտիրուհու մոտ, որն իսկույն կարգադրեց ինքնաեռը գցել։ Դրանից հետո կենվորները ցրվեցին իրենց սենյակները ու փակվեցին այնտեղ, բայց ես, այնուամենայնիվ, ոչ մի պայմանով չպառկեցի և երկար ժամանակ նստած մնացի տանտիրուհու մոտ, իսկ նա նույնիսկ ուրախ էր ավելորդ մարդու ներկայության համար, որն իր կողմից դեռ կարող էր որոշ բան հաղորդել գործի կապակցությամբ։ Ինքնաեռը շատ պետք եկավ և, ընդհանրապես, ինքնաեռը ամենաանհրաժեշտ ռուսական բանն է, ամեն տեսակ աղետների ու դժբախտությունների, առանձնապես սոսկալի հանկարծահաս ու տարօրինակ դեպքերի ժամանակ։ Նույնիսկ մայրը երկու գավաթ թեյ խմեց, իհարկե, արտակարգ թախանձանքից և համարյա պարտադրանքից հետո։ Մինչդեռ, անկեղծ եմ ասում, ավելի դաժան ու անսքող վշտի, քան այն, որ տեսնում էի այս դժբախտին նայելով, երբեք չեմ հանդիպել։ Հեկեկանքի ու հիստերիայի առաջին պոռթկումներից հետո նա նույնիսկ առանց դժկամության սկսեց խոսել, և ես ագահորեն լսեցի նրա պատմածը։ Կան դժբախտներ, հատկապես կանանց մեջ, որոնց նույնիսկ անհրաժեշտ է որքան կարելի է շատ հնարավորություն տալ խոսելու այսպիսի դեպքերում։ Բացի այդ, կան խառնվածքներ վշտից, այսպես ասած, չափազանց տրորված, իրենց ողջ կյանքի ընթացքում չափազանց շատ վիշտ տարած՝ թե մեծ, թե մանր, բայց մշտնջենական, և որոնց արդեն ոչնչով չես զարմացնի, ոչ մի հանկարծահաս աղետով և, որ գլխավորն է, որոնք նույնիսկ ամենասիրելի էակի դագաղի առաջ չեն մոռանա մարդկանց հետ կախյալի վարվեցողության այնքան թանկ ձեռք բերված կանոններից և ոչ մեկը։ Եվ ես չեմ դատապարտում. այստեղ ոչ եսասիրության գռեհկությունն է և ոչ էլ զարգացման կոպտությունը, այս սրտերում, միգուցե, շատ ավելի ոսկի ճարվի, քան տեսքով ամենաազնվազարմ հերոսուհիների սրտերում, բայց երկարատև ստորացման սովորույթը, ինքնապահպանման բնազդը, երկարամյա վախվորածությունն ու ճնշվածությունը վերջապես վերցնում են իրենցը։ Խեղճ անձնասպանը դրանում նման չէր իր մայրիկին։ Ի դեպ, դեմքով, կարծեմ, իրար նման էին, թեև հանգուցյալը հաստատապես սիրունատես էր։ Իսկ մայրը դեռ այնքան էլ ծեր չէր, հիսունին մոտ կին էր, նույնպես շիկահեր, բայց փոս ընկած աչքերով ու այտերով և դեղին, մեծ-մեծ ու անհավասար ատամներով։ Եվ ամեն բան նրանում ինչ-որ դեղնության երանգ էր ստանում, դեմքի ու ձեռքերի մաշկը մագաղաթի էր նման, նրա մուգ շորը հնությունից նույնպես բոլորովին դեղնել էր, իսկ մի եղունգին՝ աջ ձեռքի ցուցամատի եղունգին, չգիտեմ ինչու, խնամքով և ուշադրությամբ դեղին մոմ էր ծեփված։ | ||
+ | |||
+ | Խեղճ կնոջ պատմածը տեղ-տեղ անկապ էր։ Կպատմեմ այն, ինչ ինքս հասկացա և ինչը ինքս միտքս պահեցի։ | ||
+ | |||
+ | '''V''' | ||
+ | |||
+ | Նրանք եկել էին Մոսկվայից։ Մայրն արդեն վաղուց էր այրի, «սակայն խորհրդականի այրի», ամուսինը ծառայել էր, բայց ոչինչ համարյա չէր թողել «բացի երկու հարյուր ռուբլի թոշակից։ Բայց երկու հարյուր ռուբլին ի՞նչ է որ»։ Սակայն Օլյային մեծացրել է և գիմնազիայում ուսում տվել... «Եվ ո՜նց էր սովորում, ո՜նց էր սովորում, ոսկե մեդալ ստացավ ավարտելիս (Այստեղ, հասկանալի է, երկարատև լաց)։ Հանգուցյալ մարդս էստեղի` Պետերբուրգի մի վաճառականի գործում մոտ չորս հազար ռուբլի գումար էր կորցրել։ Հանկարծ էդ վաճառականը նորից հարստացավ, ես էլ փաստաթղթեր ունեմ, մարդկանց հետ խորհուրդ արեցի, ասում են, «դատարան դիմեք, անպայման բոլորը կստանաք...»։ Ես էլ գործ սկսեցի, վաճառականն սկսեց համաձայնել, ասացին, ինքներդ գնացեք։ | ||
+ | |||
+ | Պատրաստվեցինք ես ու Օլյան ու մի ամիս առաջ եկանք։ Բայց մենք ի՜նչ միջոցներ ունենք, վերցրինք էս սենյակը, որովհետև բոլորից փոքրն էր, և ազնիվ, ինքներս ենք տեսնում, տան մեջ է գտնվում, իսկ դա մեզ համար ամենակարևորն է, անփորձ կանայք ենք, ով ասես մեզ կնեղացնի։ Դե, մի ամսվա փողը ձեզ վճարեցինք, էստեղ-էնտեղ ծախսեցինք։ Պետերբուրգը կծում է, մեր վաճառականն էլ լրիվ հրաժարվում է։ «Ձեզ ոչ գիտեմ, ոչ էլ ձեզ ճանաչում եմ», իսկ փաստաթուղթս կանոնավոր չէ, ինքս էլ եմ հասկանում։ Դրա համար էլ ինձ խորհուրդ են տալիս, գնացեք նշանավոր փաստաբանի մոտ, նա պրոֆեսոր է, ոչ թե ուղղակի փաստաբան, այլ իրավաբան, թող նա հաստատ ասի, թե ինչ անեք։ Վերջին տասնհինգ ռուբլիս տարա դրան, դուրս եկավ փաստաբանը, երեք րոպե էլ ինձ չլսեց. «Տեսնում եմ, ասում է, գիտեմ, ասում է, կուզի, ասում է, կտա վաճառականը, չի ուզի չի տա, իսկ թե գործ սկսեք՝ ինքներդ էլ կարող է տուժեք, ավելի լավ է հաշտվեք»։ Դեռ ավետարանի խոսքերով էլ կատակեց. «Հաշտվեցեք, ասում է, քանի դեռ ճամփին եք, թե չէ վերջին կոդրանտը կվճարեք...», ինձ ճանապարհ է դնում, ծիծաղում։ Կորավ տասնհինգ ռուբլիս։ Գալիս եմ Օլյայի մոտ, նստում ենք իրար դիմաց, և ես լալիս եմ։ Օլյան չի լալիս, հպարտ նստել է ու զայրանում է։ Եվ միշտ էր նա այդպես, ամբողջ կյանքում, փոքր ժամանակ էլ երբեք ախ չէր քաշում, երբեք չէր լալիս, այլ նստում էր ու ահեղ հայացքով նայում, ես նույնիսկ վախենում էի նրան նայելիս։ Եվ հավատո՞ւմ եք. վախենում էի նրանից, իսկապես էի վախենում և վաղուց էի վախենում, մեկ-մեկ ուզում եմ մղկտալ, բայց նրա ներկայությամբ չեմ համարձակվում։ Վերջին անգամ գնացի վաճառականի մոտ, մի կուշտ լաց եղա. «Լավ, ասում է», չի էլ լսում։ Մինչդեռ, պետք է խոստովանեմ ձեզ, քանի որ մենք երկար ժամանակվա հաշիվ չէինք արել, վաղուց արդեն անփող նստած էինք։ Սկսեցի մեր շոր ու մորից քիչ-քիչ տանել, մի բան գրավ ենք դնում, դրանով էլ ապրում ենք։ Ինչ կար-չկար հագներիս, գրավ դրեցինք, նա էլ սկսեց իր վերջին սպիտակեղենը ինձ տալ, և էստեղ ես դառը արտասուք թափեցի։ Նա ոտքը գետին խփեց, վեր թռավ տեղից ու ինքը վաճառականի մոտ վազեց։ Վաճառականն այրի է. խոսել էր սրա հետ. «Եկեք, ասել է, վաղը չէ մյուս օրը ժամը հինգին, գուցե մի բան կասեմ»։ Տուն եկավ ուրախացած. «Տեսնո՞ւմ ես, ասում է, գուցե մի բան կասի»։ Դե, ես էլ ուրախացա, միայն թե սիրտս մի տեսակ ճմլվեց, մտածում եմ, թե ինչ կլինի, իսկ հարց ու փորձ անել չեմ համարձակվում։ Վաղը չէ մյուս օրը վերադառնում է վաճառականի մոտից, գունատ, ամբողջ մարմնով դողում է, ընկնում մահճակալին, ամեն բան հասկացա և հարցնել չեմ համարձակվում։ Եվ ի՞նչ եք կարծում, ավազակը տասնհինգ ռուբլի է դուրս բերել, իսկ եթե «ասում է, լիովին ազնվության հանդիպես, քառասուն ռուբլի էլ կավելացնեմ»։ Էդպես էլ ասել է երեսին, չի ամաչել։ Սա էլ, պատմում էր, հարձակվել է վաճառականի վրա, բայց նա հրել է իրեն և մյուս սենյակում բանալիով փակվել։ Մինչդեռ մեզ մոտ, անկեղծ սրտով եմ խոստովանում, ուտելու բան համարյա թե չկար։ Նապաստակի մորթե աստառով մի կիսամուշտակ ունեինք, տարանք վաճառեցինք, Օլյան գնաց ու լրագրում հայտարարություն տվեց, որ իբր, աշակերտներ է պատրաստում բոլոր առարկաներից և թվաբանությունից. «Գոնե դասը երեսուն կոպեկ, ասում է, կվճարեն»։ Եվ վերջում արդեն սկսեցի ես, նրան նայելով, նույնիսկ սարսափել, ոչինչ չի խոսում ինձ հետ, ժամերով նստում է պատուհանի մոտ, դիմացի տան տանիքին նայում, մեկ էլ հանկարծ բղավում. «Գոնե լվացք անեինք, գոնե հող փորեինք», միայն էդպիսի մի խոսք կբղավի ու ոտքը գետին կխփի։ | ||
+ | |||
+ | Եվ ոչ մի ծանոթ էստեղ չունենք, ոչ ոք չունենք, որ մոտը գնանք. «Ի՞նչ է լինելու մեր վիճակը, մտածում եմ»։ Իսկ նրա հետ խոսել վախենում եմ։ Մի անգամ քնած էր ցերեկը, արթնացավ, նայում է ինձ. ես նստած եմ սնդուկի վրա, ես էլ նրան էի նայում, նա լուռ վերկացավ, ինձ մոտեցավ, ամուր գրկեց, և երկուսս էլ չդիմացանք ու լաց եղանք, նստել ենք ու լաց ենք լինում ու իրար բաց չենք թողնում։ Ամբողջ կյանքում առաջին անգամ էր նրան էդպիսի բան պատահում։ Հենց էդպես էլ իրար հետ նստած էինք, որ ներս մտավ ձեր Նաստասյան ու ասաց․ «Էնտեղ մի տիկին ձեզնից է հարցնում, բան-ման է ուզում իմանալ»։ Մի չորս օր առաջ էր դա։ Ներս մտավ տիկինը, տեսնենք, շատ լավ է հագնված ու թեև ռուսերեն է խոսում, բայց կարծես գերմանական է արտասանությունը։ «Դուք, ասում է, հայտարարություն էիք տվել լրագրում, որ դասեր եք տալիս»։ Էնպես ուրախացանք՝ սրան տեսնելով, նստեցրինք, սա Էլ ժպտում է էնքան սիրալիր. «Ինձ մոտ չէ, ասում է, քրոջս աղջիկը փոքր երեխաներ ունի, եթե կուզեք, համեցեք մեզ մոտ, էնտեղ էլ կպայմանավորվենք»։ Իր հասցեն տվեց, Վոզնեսենսկի կամրջի մոտ, համար այսինչ, բնակարանն էլ համար այնինչ։ Գնաց։ Օլեչկան էլ գնաց, նույն օրը վազեց, և ինչ երկու ժամից վերադարձավ հիստերիայի մեջ, ցնցվում է ամբողջ մարմնով։ Հետո պատմեց. «Հարցնում եմ, ասում է, դռնապանին, որտե՞ղ է համար այսինչ բնակարանը»։ Դռնապանն, ասում է, ինձ նայեց. «Իսկ դուք, ասում է, ի՞նչ գործ ունեք էդ բնակարանում»։ Էնքան, էնքան տարօրինակ դա ասաց, որ էստեղ արդեն կարելի էր ամեն բան հասկանալ։ Իսկ աղջիկս էնքան տիրական բնավորություն ուներ, էնքան անհամբեր, էդ հարց ու փորձն ու գռեհկությունները չէր տանում։ «Գնացեք»,― ասում է, մատը սանդուղքի կողմը տնկում, իսկ ինքը շրջվում ու իր խուցն է մտնում։ Եվ ի՞նչ եք կարծում։ Սա ներս է մտնում, հարցնում, և բոլոր կողմերից վազելով կանայք են գալիս. «Համեցեք, համեցեք»,― բոլորը կանայք, ծիծաղում են, վրա ընկնում, թշները ներկած, պիղծ, դաշնամուր են նվագում, սրան քաշքշում. «Ուզում էի, ասում է, փախչել դրանցից, բայց արդեն չեն թողնում»։ Սա վախենում է, ոտքերը ծալվում են, չեն թողնում և վերջ, սիրալիր խոսում են, համոզում, պորտեր են բացում, մատուցում են, հյուրասիրում։ Սա տեղից վեր է թռչում, ամբողջ կոկորդով բղավում, դողում. «Թողեք, թողեք»։ Դեպի դուռն է իրեն գցում, դուռը փակում են, սա աղաղակում է։ Էստեղ վրա է հասնում նա, որ դրանից առաջ մեր տուն էր եկել, երկու անգամ խփում է Օլյայիս թշերին և դռնից դուրս անում։ «Արժանի չես, ասում է, անպետք, ազնիվ տանը գտնվելու»։ Իսկ մի ուրիշը բղավում է նրան սանդուղքով մեկ. «Դու ինքդ էիր եկել մեզ մոտ ընդունվելու, մի բան, որ հաց չունես ուտելու, իսկ մենք էդ մռութիդ իսկի նայել էլ չուզեցինք»։ Էդ ամբողջ գիշեր դողացրեց աղջիկս, զառանցեց, իսկ առավոտյան աչքերը փայլում են, տեղից վեր է կենում, ետ ու առաջ անում. «Դատարան, ասում է, դատի պետք է տամ նրան»։ Ես լռում եմ. ի՞նչ կստանաս մտածում եմ, դատարանից, ինչո՞վ կապացուցես։ Հետ ու առաջ է անում, ձեռքերը կոտրատում, արտասուքը հոսում է, իսկ շրթունքները սեղմել է, անշարժ են։ Եվ ամբողջ դեմքը սևացել էր, հենց էդ րոպեից ու մինչև վերջ։ Երրորդ օրը հոգին թեթևացավ, լուռ էր, կարծես հանգստացել էր։ Հենց էդ նույն օրն էլ ցերեկվա ժամը չորսին շնորհ բերեց մեր տուն պարոն Վերսիլովը։ | ||
+ | |||
+ | Եվ անկեղծ կասեմ, մինչև հիմա չեմ կարողանում հասկանալ, ինչպես եղավ, որ էդ ժամանակ Օլյան, միշտ էնքան կասկածամիտ, համարյա առաջին բառից ականջ դրեց նրան։ Ամենից առաջ երկուսիս էլ գրավեց էն, որ նա էդքան լուրջ, նույնիսկ խիստ տեսք ուներ, խոսում էր ցածրաձայն, հանգամանորեն և ամեն բան էնքան քաղաքավարի, ի՜նչ քաղաքավարի, նույնիսկ հարգալից, մինչդեռ որևէ հետին միտք նրա կողմից չէր նկատվում. ուղղակի երևում էր, որ մարդը մաքուր սրտով է եկել։ «Ես, ասում է, ձեր հայտարարությունը կարդացել եմ լրագրում, դուք, ասում է, օրիորդ, էնպես չեք գրել, ինչպես որ պետք է, էդպես կարող եք նույնիսկ վնասել ձեզ դրանով»։ Եվ սկսեց բացատրել, ճիշտն ասած, ես չհասկացա, ինչ-որ բան ասաց թվաբանության մասին, միայն, տեսնեմ, Օլյան կարմրեց ու աշխուժացավ, ականջ դրեց, հետո ինքն էլ հոժարությամբ խոսքի մեջ մտավ (երևի, շատ էլ խելոք մարդ էր), տեսնեմ, նույնիսկ շնորհակալություն է հայտնում նրան։ Էնքան հանգամանորեն հարց ու փորձ արեց Օլյային, և երևում էր, որ երկար ժամանակով ապրել էր Մոսկվայում, և գիմնազիայի տնօրինուհուն էլ, պարզվեց, անձամբ է ճանաչում։ «Ձեզ համար դաս ես, ասում է, անպատճառ կճարեմ, որովհետև ես շատերի հետ եմ էստեղ ծանոթ և նույնիսկ շատ ազդեցիկ մարդկանց կարող եմ խնդրել, էնպես որ եթե նույնիսկ մշտական պաշտոն ուզենաք ունենալ, ապա էդ էլ կարելի է նկատի ունենալ... իսկ առայժմ ինձ ներեցեք, ասում է, ուղղակի մի հարցի համար ձեզ չե՞մ կարող որևէ բանով հիմա օգտակար լինել ձեզ։ Ոչ թե ես ձեզ, ասում է, այլ ընդհակառակը, դուք ինձ հաճույք կպատճառեք, եթե թույլ տաք որևէ օգնություն ցույց տալ ձեզ։ Թող սա, ասում է, ձեր պարտքը լինի, և հենց որ պաշտոն ստանանք, ամենակարճ ժամանակամիջոցում կարող եք ձեր հաշիվը մաքրել ինձ հետ։ Իսկ ես, պատվիս հավատացեք, եթե երբևէ էդպիսի կարիքի մեջ ընկնեի, իսկ դուք, ընդհակառակը, ամեն բանով ապահովված լինեիք, ուղիղ ձեզ մոտ կգայի փոքրիկ օգնություն խնդրելու, կնոջս ու դստերս կուղարկեի»... Այսինքն նրա բոլոր խոսքերը հիշել չեմ կարող, միայն թե էստեղ աչքերս լցվեցին, որովհետև տեսա, որ Օլյայի շրթունքներն էլ շնորհակալությունից դողացին. «Եթե ընդունում եմ,― պատասխանում է Օլյան նրան,― ապա միայն այն պատճառով, որ վստահում եմ մարդասեր և ազնիվ մարդուն, որը կարող էր իմ հայրը լինել»... Էդպես հրաշալի ասաց Օլյան նրան կարճ ու ազնիվ, «մարդասեր, ասում է, մարդուն»։ Նա իսկույն վերկացավ. «Անպայման, անպայման, ասում է, կճարեմ ձեզ համար դասեր և մշտական պաշտոն, հենց այսօրվանից կզբաղվեմ, որովհետև դրա համար դուք միանգամայն բավարար վկայական ունեք»... Իսկ ես, ախր, մոռացա ասեմ, որ նա հենց սկզբից ներս մտնելուն պես նրա բոլոր փաստաթղթերը գիմնազիայից նայեց, Օլյան ինքը նրան ցույց տվեց, նա էլ Օլյային զանազան առարկաներից քննեց... «Ախր, մայրիկ,― ասում է ինձ հետո Օլյան,― նա ինձ տարբեր առարկաներից քննեց և ի՜նչ խելոք մարդ է, ասում է, քանի՜ տարին մեկ էդպես զարգացած և ուսյալ մարդու հետ կխոսես»... Ու դեմքը փայլում է։ Փողը վաթսուն ռուբլի, սեղանին է. «Պահեք, ասում է, մայրիկ, աշխատանք կստանանք, առաջին հերթին, որքան կարելի է շուտ կվերադարձնենք, կապացուցենք, որ մենք ազնիվ ենք, իսկ որ նրբանկատ ենք, նա արդեն տեսավ»։ Հետո մի քիչ լուռ մնաց, տեսնեմ, մի տեսակ խորն է շնչում. «Գիտե՞ք, մայրիկ,― հանկարծ ասում է ինձ,― եթե մենք գռեհիկ լինեինք, գուցե մեր հպարտությունից դրդված, նրանից փող չվերցնեինք, իսկ որ հիմա վերցրինք, դրանով միայն սեր նրբանկատությունը ապացուցեցինք, այն որ, ամեն բանում որպես արդեն ճերմակած, պատկառելի մի մարդու, վստահում են իրեն, ճիշտ չէ՞»։ Սկզբում ես էնպես չհասկացա և ասացի. «Ինչո՞ւ, Օլյա, ազնիվ ու հարուստ մարդուց բարերարություն չընդունենք, եթե նա դրանից բացի նաև բարեսիրտ մարդ է»։ Նա հոնքերը կիտեց ինձ վրա. «Ոչ, ասում է, մայրիկ, դա այն չէ, բարերարություն պետք չէ, այլ նրա, ասում է, «մարդասիրությունն» է թանկ... Իսկ փողը, միգուցե, ավելի լավ կլիներ, որ բոլորովին էլ չվերցնեինք, մայրիկ, քանի որ աշխատանք էր խոստացել ճարել, դա էլ բավական էր... Թեև կարիքի մեջ ենք»։ «Ախր, Օլյա, ասում եմ, մեր կարիքն էնքան է, որ հրաժարվել ոչ մի դեպքում չի լինի», նույնիսկ քմծիծաղ տվեցի ես։ Եվ մտքումս ուրախ եմ, միայն թե մեկ ժամից նա ինձ ասաց. «Առայժմ, մայրիկ, էդ փողը մի շտապեք ծախսել», էնպես վճռական ասաց նա։ «Ինչո՞ւ, ասում եմ», «Այնպես, ասում է», կարճ կտրեց ու լռեց։ Ամբողջ իրիկուն լռեց, միայն գիշերը, ժամը մեկից հետո արթնանում եմ ու լսում, Օլյան շուռ ու մուռ է գալիս իր տեղաշորում. «Քնած չե՞ք մայրիկ», «Ոչ, ասում եմ, քնած չեմ», «Գիտե՞ք, ասում է, ախր, նա ուզում էր ինձ վիրավորել», «Ի՞նչ ես ասում, ի՞նչ ես ասում»,― ասում եմ։ «Անպայման այդպես է. դա ստոր մարդ է, չհամարձակվեք, ասում է, ոչ մի կոպեկ դրա փողից ծախսել»։ Ես փորձեցի նրա հետ խոսել, նույնիսկ լաց եղա անկողնումս, նա դեպի պատը շրջվեց. «Լռեք, ասում է, թողեք քնեմ»։ Առավոտյան նրան եմ նայում, ետ ու առաջ է անում, ինքն իրեն նման չէ. և, ուզում եք հավատացեք, ուզում եք ոչ Աստծո դատաստանի առաջ կասեմ, նրա խելքը տեղում չէր էդ ժամանակ։ Հենց էն պահից, որ էն ստոր տանը վիրավորել էին նրան, նրա սիրտը պղտորվել էր... և ուղեղը՝ նույնպես։ Նայում էի նրան էն առավոտյան ու երկմտում, վախենում եմ, ոչ մի բառով, մտածում եմ, չեմ հակաճառի նրան։ «Նա, ասում է, մայրիկ, էդպես էլ իր հասցեն չթողեց»։ «Մեղք մի գործիր, Օլյա, ինքդ ես երեկ նրան լսել, հետո ինքդ էիր գովում, ինքդ էիր շնորհակալության արտասուք թափելու պատրաստ»։ Ասացի թե չէ, ծղրտաց, ոտքը գետնին դոփեց. «Դուք, ասում է, ստոր զգացմունքների կին եք, դուք հին, ասում, ճորտատիրական կարգերով դաստիարակված մարդ եք»... Էլ ինչ ասես, որ չասաց, գլխարկը վերցրեց, դուրս վազեց, ես էլ բղավում եմ նրա ետևից, ի՞նչ պատահեց, ո՞ւր վազեց։ Իսկ նա վազել էր հասցեատուն, իմացել որտեղ է պարոն Վերսիլովն ապրում, եկավ. «Հենց այսօր, ասում է, հենց հիմա կտանեմ փողը ու նրա երեսին կշպրտեմ, նա, ասում է, ուզում էր ինձ վիրավորել, ինչպես Սաֆրոնովը (դա մեր էն վաճառականն է), միայն թե Սաֆրոնովը վիրավորել է կոպիտ ռամիկի պես, իսկ սա՝ խորամանկ ճիզվիտի»։ Եվ հենց էն պահին, փորձանքի պես, դուռը ծեծում է երեկվա էն պարոնը. «Լսեցի, որ Վերսիլովի մասին են խոսում, կարող եմ տեղեկություն տալ»։ | ||
+ | |||
+ | Օլյան, հենց որ Վերսիլովի անունը լսեց, մոլուցքով բռնված ուղղակի նրա վրա հարձակվեց, խոսում է ու խոսում, ես էլ նրան եմ նայում ու զարմանում. միշտ էնքան լռակյաց, նա ոչ ոքի հետ էդպես չի խոսում, իսկ էստեղ դեռ բոլորովին անծանոթ մարդու հետ է էդպես խոսում։ Թշերն սկսեցին վառվել, աչքերը փայլատակել... Իսկ մարդն էդ հենց սկսեց. «Ձեր ասածը կատարյալ ճշմարտություն է, ասում է, օրիորդ։ Վերսիլովը ճիշտ և ճիշտ էստեղի գեներալների պես է, որոնց լրագրերում են նկարագրում, կպցնում է գեներալն իր բոլոր շքանշանները ու գնում բոլոր գուվերնանտկաների մոտ, որոնք լրագրերում հայտարարություններ են տալիս, փնտրում է ու, ինչ որ իրեն պետք է, գտնում, իսկ թե չգտնի, ինչ որ իրեն պետք է, կնստի, կխոսի, տասը բեռ բան կխոստանա ու կգնա, այնուամենայնիվ, ինչ-որ զվարճություն իրեն պատճառել է»։ Օլյան նույնիսկ քրքջաց, միայն թե մի տեսակ չարությամբ, իսկ պարոնն էդ, տեսնեմ, բռնում է նրա ձեռքն ու դեպի իր սիրտը ձգում. «Ես, ասում է, օրիորդ, ինքս էլ սեփական կապիտալ ունեմ և միշտ կարող եմ գեղեցիկ աղջկան մի բան առաջարկել, բայց ավելի լավ է, ասում է, նրա դեռ միայն փոքրիկ, սիրունիկ ձեռքը համբուրեմ...»,― ու, տեսնեմ, ձեռքը ձգում է, որ համբուրի։ Ինչպես վեր թռավ Օլյան, բայց էստեղ ես էլ վեր թռա նրա հետ ու երկուսով դուրս արինք նրան։ Իրիկնամուտին էլ Օլյան փողը վերցրեց ինձնից, վազեց-գնաց, հետո ետ եկավ. «Ես, մայրիկ, ասում է, անազնիվ մարդուց վրեժ լուծեցի»։ «Ախ, Օլյա, Օլյա, ասում եմ, գուցե մեր բախտից զրկվեցինք, ազնիվ, բարերար մարդուն դու վիրավորեցիր»։ Չդիմացա ես ու, նրանից սրտնեղած, արտասվեցի։ Իսկ նա բղավում է ինձ վրա. «Չեմ ուզում, բղավում է, չեմ ուզում։ Եթե նա ամենաազնիվ մարդն էլ լինի, էլի նրա ողորմությունը չեմ ուզում։ Նույնիսկ չեմ ուզում, որ որևէ մեկն ինձ խղճա»։ Պառկեցի ես, և ոչինչ մտքովս չանցավ։ Քանի-քանի անգամ ուշադիր նայել եմ ձեր պատի էդ մեխին, որ ձեր հայելուց է մնացել, և չեմ հասկացել, բոլորովին գլխի չեմ ընկել, ոչ երեկ, ոչ էլ դրանից առաջ, չեմ էլ մտածել, ոչ էլ գուշակել և Օլյայից էդ բանը բոլորովին չեմ սպասել։ Իսկ ես սովորաբար խորն եմ քնում, խռմփում եմ, արյունս է դեպի գլուխս հորդում, երբեմն էլ սրտիս խփում, քնիս մեջ բղավում եմ, էնպես որ Օլյան գիշերն արթնացնում է ինձ. «Ինչ խորն եք, ասում է, քնում, մայրիկ, և արթնացնել էլ ձեզ, եթե պետք է, չի լինում»։ «Ախ, Օլյա, ասում եմ, խորը, շատ խորն եմ քնում»։ Եվ հենց որ ես, երևի, խռմփացել եմ երեկ, նա մի քիչ սպասել է և արդեն առանց վախենալու բարձրացել։ Էս փոկն էլ ճամպրուկինն է, երկար, մի ամիս շարունակ աչքներիս առաջ էր, դեռ երեկ առավոտյան մտածեցի. «Պետք է վերցնել, վերջապես, որ ընկած չմնա»։ Իսկ աթոռը, երևի հետո ոտքով հետ է մղել, և որպեսզի չթրխկա, իր փեշն է կողքից հարմարեցրել։ Եվ, երևի, ես շատ-շատ հետո, մի ամբողջ ժամ կամ ավելի անցած եմ արթնացել. «Օլյա, կանչում եմ, Օլյա»։ Իսկույն մի բան ինձ թվաց, կանչում եմ նրան։ Գուցե նրա շնչառությունը չէի լսում անկողնուց, թե մթնում տեսա, միգուցե, որ կարծես դատարկ է նրա մահճակալը, միայն վերկացա հանկարծ, ձեռքս գցեցի, ոչ ոք չկար մահճակալին և բարձն էր սառը։ Սիրտս մարեց, կարծես առանց գիտակցության կանգնել եմ տեղումս, միտքս պղտորվեց։ «Դուրս է եկել, մտածում եմ»,― մի քայլ արեցի, տեսնեմ, մահճակալի մոտ, անկյունում, դռան մոտ, կարծես հենց ինքն է կանգնած։ Կանգնել եմ լուռ, նրան եմ նայում, իսկ նա խավարից, կարծես, ինձ է նայում ու ոչ մի շարժում չի անում... «Միայն թե, մտածում եմ, աթոռին ինչո՞ւ է կանգնել»։ «Օլյա, շշնջում եմ ես, ինքս վախվխում, Օլյա, լսո՞ւմ ես»։ Բայց հանկարծ կարծես ամեն բան լուսավորվեց իմ ներսում, մի քայլ արեցի, երկու ձեռքս մեկնեցի ուղիղ դեպի նա, գրկեցի, իսկ նա Օրորվում է իմ ձեռքերում, ավելի ամուր եմ բռնում, իսկ նա Օրորվում է, հասկանում եմ ամեն բան և չեմ ուզում հասկանալ... Ուզում եմ բղավել, բայց ձայն չկա... Ախ, մտածեցի։ Թափով ընկա հատակին, հենց էդտեղ էլ բղավեցի...»։ | ||
+ | |||
+ | ― Վասին,― ասացի ես առավոտյան արդեն ժամը հինգից հետո,― եթե ձեր Ստեբելկովը չլիներ, գուցե սա չպատահեր։ | ||
+ | |||
+ | ― Ով գիտե, երևի կպատահեր... այդ դեպքում այդպես դատել չի կարելի, այստեղ առանց այդ էլ պատրաստ էր... ճիշտ է, որ այդ Ստեբելկովը երբեմն... | ||
+ | |||
+ | Նա չավարտեց իր խոսքը և շատ տհաճ խոժոռվեց։ Ժամը վեցից հետո նա նորից գնաց, շարունակ ինչ-որ գործեր էր անում։ Վերջապես ես մնացի մեն-մենակ։ Արդեն լուսացել էր։ Գլուխս թեթև պտտվում էր։ Աչքիս Վերսիլովն էր երևում, այս տիկնոջ պատմածը նրան բոլորովին ուրիշ լույսով էր ներկայացնում։ Որպեսզի ավելի հարմար խորհեմ, ես պառկեցի Վասինի անկողնուն այնպես, ինչպես որ կայի, հագնված, սապոգներով. մի րոպեով, առանց քնելու մտադրության, և նույնիսկ չեմ հիշում, թե ինչպես պատահեց, հանկարծ քնեցի։ Քնած մնացի համարյա չորս ժամ, ոչ ոք ինձ չարթնացրեց։ | ||
+ | |||
+ | === Գլուխ տասներորդ === | ||
+ | |||
+ | '''I''' | ||
+ | |||
+ | Ես արթնացա տասն անց կեսի մոտ և երկար ժամանակ չէի հավատում աչքերիս, այն բազմոցին, որի վրա ես քնել էի երեկ, նստած էր մայրս, իսկ նրա կողքին դժբախտ հարևանուհին, անձնասպանի մայրը։ Նրանք իրար ձեռք էին բռնել և խոսում էին շշնջալով, հավանաբար, որպեսզի ինձ չարթնացնեն, և երկուսն էլ լալիս էին։ Ես վեր կացա տեղիցս և նետվեցի համբուրելու մորս։ Նա ուղղակի փայլեց, համբուրեց և աջ ձեռքով երեք անգամ խաչակնքեց ինձ։ Մենք բառ անգամ չհասցրինք արտասանել. բացվեց դուռը, և ներս մտան Վերսիլովն ու Վասինը։ Մայրս իսկույն վերկացավ և իր հետ տարավ հարևանուհուն։ Վասինն ինձ ձեռք տվեց, իսկ Վերսիլովը ոչ մի բառ չասաց ինձ և փլվեց բազկաթոռին։ Նա և մայրս, ըստ երևույթին, արդեն բավական ժամանակ այստեղ էին գտնվում։ Նրա դեմքը խոժոռ էր ու մտահոգ։ | ||
+ | |||
+ | ― Ամենից շատ ցավում եմ,― հատ-հատ սկսեց ասել նա Վասինին, ըստ երևույթին, շարունակելով արդեն սկսված խոսակցությունը,― որ չհասցրի կատարել այս բոլորը հենց երեկ երեկոյան, և այդ դեպքում երևի, տեղի չունենար այս սոսկալի բանը։ Եվ ժամանակ էլ կար. դեռ ժամը ութը չկար։ Հենց նոր էր դուրս վազել նա երեկ մեր տանից, ես իսկույն մտքումս դրի գալ նրա հետևից այստեղ և վերահամոզել նրան, բայց այդ անակնկալ ու անհետաձգելի գործը, որն, ի դեպ, ես միանգամայն կարող էի հետաձգել այսօրվան... անգամ մեկ շաբաթով, այդ տհաճ գործը ամեն բանին խանգարեց և ամեն բան փչացրեց։ Մեկ էլ տեսար այսպես զուգադիպեց։ | ||
+ | |||
+ | ― Գուցեև չհասցնեիք համոզել, այստեղ առանց ձեզ էլ, կարծես, ամեն բան իր գագաթնակետին էր հասել,― հարևանցիորեն նկատեց Վասինը։ | ||
+ | |||
+ | ― Ոչ, կհասցնեի, հաստատ կհասցնեի։ Ախր, գլխովս անցավ միտք, իմ փոխարեն Սոֆիա Անդրեևնային ուղարկել։ Բայց առկայծեց, միայն առկայծեց։ Աոֆիա Անդրևենան մենակ էլ նրան կհաղթեր, և դժբախտը ողջ կմնար։ Ոչ, այլևս երբեք քիթս չեմ խոթի... «բարի գործ» կատարելու մեջ... | ||
+ | |||
+ | Եվ կյանքումս միայն մեկ անգամ մեջ ընկա։ Իսկ ես կարծում էի, որ դեռ հետ չեմ մնացել սերնդից և հասկանում եմ ժամանակակից երիտասարդությանը։ Այո, մեր հինն ավելի շուտ հնանում է, քան հասունանում։ Ի դեպ, չէ՞ որ իսկապես սոսկալի շատ ժամանակակից մարդիկ կան, որոնք, ըստ սովորության, շարունակում են իրենց երիտասարդ սերունդ համարել, որովհետև միայն երեկ դեռ այդպիսին են եղել, մինչդեռ չեն էլ նկատում, որ արդեն գծից դուրս են։ | ||
+ | |||
+ | ― Այստեղ թյուրիմացություն է տեղի ունեցել և չափազանց պարզ թյուրիմացություն,― ողջախոհությամբ նկատեց Վասինը։― Նրա մայրն ասում է, որ հասարակաց տանը դաժան վիրավորանք ստանալուց հետո նա կարծես կորցրել է բանականությունը։ Դրան ավելացրեք իրադրությունը, վաճառականից ստացած սկզբնական վիրավորանքը... այս բոլորը ճիշտ այսպես կարող էր տեղի ունենալ նաև անցյալ ժամանակներում և, իմ կարծիքով, ամենևին չի բնութագրում հատկապես այժմյան երիտասարդությանը։ | ||
+ | |||
+ | ― Անհամբեր է մի փոքր այժմյան երիտասարդությունը, բացի, իհարկե, և իրականությունը քիչ հասկանալուց, որը թեև հատուկ է յուրաքանչյուր ժամանակի յուրաքանչյուր երիտասարդությանը, բայց այժմյան երիտասարդությանը մի տեսակ հատկապես... Ասացեք, իսկ ի՞նչ միջամտություն է այստեղ ունեցել պարոն Ստեբելկովը։ | ||
+ | |||
+ | ― Պարոն Ստեբելկովն է,― հանկարծ խառնվեցի ես,― ամեն բանի պատճառը։ Եթե նա չլիներ, ոչինչ չէր պատահի, նա յուղ լցրեց կրակի վրա։ | ||
+ | |||
+ | Վերսիլովը լսեց, բայց ինձ չնայեց։ Վասինը խոժոռվեց։ | ||
+ | |||
+ | ― Հանդիմանում եմ ինձ նաև մի ծիծաղելի պարագայի համար,― անշտապ և առաջվա պես ձիգ տալով բառերը՝ շարունակեց Վերսիլովը,― կարծեմ, ես, ըստ իմ վատ սովորության, թույլ տվի ինձ այն ժամանակ մի տեսակ զվարթություն, թեթևամիտ ծիծաղկոտություն նրա հետ, մի խոսքով բավականաչափ կտրուկ, չոր ու մռայլ չէի. երեք հատկություն, որոնք, կարծեմ, նույնպես չափազանց մեծ գին ունեն ժամանակակից երիտասարդ սերնդի մոտ... Սի խոսքով, առիթ տվի նրան թափառական սելադոնի տեղ դնելու ինձ։ | ||
+ | |||
+ | ― Միանգամայն հակառակը,― նորից կտրուկ խառնվեցի ես,― մայրը հատկապես պնդում է, որ դուք հոյակապ տպավորություն եք թողել հենց ձեր լրջությամբ, խստությամբ, նույնիսկ անկեղծությամբ, սա նրա սեփական բառերն են։ Հանգուցյալն ինքն է ձեր գնալուն պես գովել ձեզ այդ իմաստով։ | ||
+ | |||
+ | ― Հ-հա՞,― վերջապես հարևանցիորեն մի հայացք նետելով ինծ վրա՝ ծամծմեց Վերսիլովը։― Դե, վերցրեք այս թուղթը, սա, ախր, գործի համար անհրաժեշտ է և թղթի մի փոքրիկ պատառիկ մեկնեց Վասինին։ Սա վերցրեց և, տեսնելով, որ ես նայում եմ հետաքրքրված, տվեց ինծ կարդալու։ Դա մի փոքրիկ գրություն էր, երկու անհավասար տող, որ ճանկռտված էր մատիտով, գուցեև խավարում։ | ||
+ | |||
+ | «Մայրիկ, սիրելիս, ներեցեք ինծ, որ դադարեցրի կյանքիս դեբյուտը։ Ձեզ վշտացնող Օլյա»։ | ||
+ | |||
+ | ― Սա միայն առավոտյան են գտել,― բացատրեց Վասինը։ | ||
+ | |||
+ | ― Ի՜նչ տարօրինակ գրություն է,― զարմանքով բացականչեցի ես։ | ||
+ | |||
+ | ― Ինչո՞վ է տարօրինակ,― հարցրեց Վասինը։ | ||
+ | |||
+ | ― Մի՞թե նման րոպեին կարելի է հումորիստական արտահայտություններով գրել։ | ||
+ | |||
+ | Վասինը հարցական ինձ էր նայում։ | ||
+ | |||
+ | ― Եվ հումորն էլ է տարօրինակ,― շարունակեցի ես,― ընկերների մեջ գոյություն ունեցող գիմնազիական պայմանական լեզու... Եվ ո՞վ կարող է այդպիսի մի րոպեի և այդպիսի երկտողում, որ ուղղված է դժբախտ մորը (իսկ մորը, չէ՞ որ, պարզվում է, նա սիրում էր), գրել, «դադարեցրի կյանքիս դեբյուտը»։ | ||
+ | |||
+ | ― Իսկ ինչո՞ւ չի կարելի գրել,― շարունակում էր չհասկանալ Վասինը։ | ||
+ | |||
+ | ― Այստեղ ամենևին ոչ մի հումոր չկա,― ի վերջո նկատեց Վերսիլովը,և արտահայտությունն, իհարկե, անհամապատասխան է, բոլորովին այն ոճով չէ, և իսկապես կարող էր ծնունդ առնել գիմնազիական կամ որևէ մի պայմանական-ընկերական, ինչպես դու ասացիր, լեզվում, գուցեև զանազան ֆելիետոններից, բայց հանգուցյալն այդ սոսկալի գրության մեջ Օգտագործել է այն միանգամայն լրջորեն և անկեղծ։ | ||
+ | |||
+ | ― Չի կարող պատահել, նա ավարտել էր լրիվ դասընթացը, այն էլ արծաթ մեդալով։ | ||
+ | |||
+ | ― Արծաթ մեդալն այստեղ ոչ մի նշանակություն չունի։ Հիմա շատերն են այդպես ավարտում։ | ||
+ | |||
+ | ― Նորից երիտասարդության հասցեին,― ժպտաց Վասինը։ | ||
+ | |||
+ | ― Ամենևին,― տեղից վերկենալով և գլխարկը վերցնելով՝ պատասխանեց նրան Վերսիլովը,― եթե այժմյան սերունդը այնքան էլ հակված չէ գրականության, ապա անշուշտ, ունի... այլ արժանիքներ,― արտակարգ լրջությամբ ավելացրեց նա։― Ըստ որում «շատերը», ոչ «բոլորը», այ ձեզ, օրինակ, հո չես մեղադրում գրական վատ զարգացման մեջ, իսկ դուք նույնպես դեռ երիտասարդ մարդ եք։ | ||
+ | |||
+ | ― Եվ Վասինն էլ ոչ մի վատ բան չտեսավ «դեբյուտ» բառի մեջ,― չդիմացա որ չնկատեմ ես։ | ||
+ | |||
+ | Վերսիլովը լուռ ձեռքը մեկնեց Վասինին. սա էլ վերցրեց իր գդակը, որպեսզի դուրս գա նրա հետ և ձայն տվեց ինձ. «Ցտեսություն»։ Վերսիլովը դուրս եկավ առանց ինձ նկատելու։ Ես էլ ժամանակ չպիտի կորցնեի, ինչ ուզում է լիներ, պետք է վազեի բնակարան որոնելու, այժմ ավելի, քան երբևէ։ Մայրիկս արդեն տանտիրուհու մոտ չէր, նա գնացել էր ու հետը տարել հարևանուհուն։ Մի տեսակ առանձնապես աշխույժ ես դուրս եկա փողոց... Ինչ-որ նոր ու մեծ զգացություն էր ծնվում իմ հոգում։ Ընդ որում, կարծես դիտմամբ, ամեն բան նպաստում էր դրան, ես արտակարգ շուտ հանդիպեցի դիպվածի և միանգամայն համապատասխան բնակարան գտա. այդ բնակարանի մասին հետո, իսկ հիմա ավարտեմ գլխավորը։ | ||
+ | |||
+ | Դեռ նոր էր ժամը մեկն անցել, երբ կրկին վերադարձա Վասինի մոտ' ճամպրուկս վերցնելու, և նորից նրան տանը գտա։ Տեսնելով ինձ նա անկեղծ և ուրախ տեսքով բացականչեց. | ||
+ | |||
+ | ― Ի՜նչ ուրախ եմ, որ ինձ տանը գտաք, հենց հիմա ուզում էի դուրս գալ։ Կարող եմ ձեզ մի փաստ հաղորդել, որը, կարծեմ, շատ կհետաքրքրի ձեզ։ | ||
+ | |||
+ | ― Նախապես համոզված եմ,― բացականչեցի ես։ | ||
+ | |||
+ | ― Պա՛հ։ Ի՜նչ աշխույժ տեսք ունեք։ Ասացեք, դուք ոչինչ չգիտեի՞ք այն նամակի մասին, որը պահպանվել էր Կրաֆտի մոտ և երեկ հասել է Վերսիլովին, հենց նրա շահած ժառանգության կապակցությամբ։ Այդ նամակում կտակողը պարզաբանում է իր կամքը, դատարանի երեկվա վճռին հակառակ իմաստով։ Նամակը դեռ վաղուց է գրված։ Մի խոսքով, ես չգիտեմ, թե ինչ ճշգրտապես, բայց արդյո՞ք որևէ բան չգիտեք դուք։ | ||
+ | |||
+ | ― Ինչպե՜ս չէ։ Նախանցյալ օրը Կրաֆտը հենց դրա համար էլ կանչել է ինձ իր մոտ... այն պարոններից, որ հանձնի ինձ այդ նամակը, իսկ ես երեկ հանձնել եմ այն Վերսիլովին։ | ||
+ | |||
+ | ― Հա՞։ Ես այդպես էլ կարծում էի։ Պատկերացրեք, այն գործը, որի մասին քիչ առաջ այստեղ խոսում էր Վերսիլովը և որը երեկ երեկոյան խանգարել էր իրեն գալ այստեղ համոզելու այն աղջկան, հենց այդ նամակից էլ բխել էր։ Վերսիլովը տեղնուտեղը, հենց երեկ երեկոյան գնացել էր իշխան Սոկոլսկու փաստաբանի մոտ, այդ նամակը նրան հանձնել ու իր շահած ամբողջ ժառանգությունից հրաժարվել։ Ներկա պահին այդ հրաժարականն արդեն օրինական տեսք է ստացել։ Վերսիլովը ոչ թե նվիրում, այլ այդ արարքով իշխանների լիակատար իրավունքն է ճանաչում։ | ||
+ | |||
+ | Ես քար կտրեցի, բայց հիացած էի։ Իսկապես, ես միանգամայն վստահ էի, որ Վերսիլովը կոչնչացնի նամակը, և դա դեռ քիչ է, թեև ասացի Կրաֆտին, թե դա անազնիվ բան կլիներ, թեև ինքս էլ շարունակ կրկնում էի մտքումս պանդոկում, և որ «ես ոչ թե սրա, այլ մաքուր մարդու մոտ եմ եկել», բայց էլ ավելի մտքումս, այսինքն հոգուս ամենախորքում, համարում էի, որ այլ կերպ չի էլ կարելի վարվել, քան իսպառ ոչնչացնելով փաստաթուղթը։ Այսինքն՝ ես դա ամենասովորական բանն էի համարում։ Եթե հետագայում ես նույնիսկ մեղադրեի Վերսիլովին, ապա միայն դիտավորյալ կմեղադրեի, ի տես ուրիշներին, որպեսզի իմ վսեմ դիրքը նրա նկատմամբ պահպանեմ։ Բայց այժմ լսելով Վերսիլովի սխրանքի մասին՝ ես անկեղծ ու լիակատար ցնծություն ապրեցի, զղջումով ու ամոթանքով դատապարտելով իմ անպատկառությունն ու անտարբերությունը առաքինության նկատմամբ և վայրկենապես Վերսիլովին անսահման վեր դասել ինձնից, քիչ մնաց, որ Վասինին գրկեի։ | ||
+ | |||
+ | ― Ի՜նչ մարդ է։ Ի՜նչ մարդ է։ Ո՞վ այդպիսի բան կաներ,― զմայլված բացականչում էի ես։ | ||
+ | |||
+ | ― Համաձայն եմ ձեզ հետ, որ շատ-շատերն այդ չէին անի... և որ, անկասկած, արարքը չափազանց անշահախնդիր է... | ||
+ | |||
+ | ― «Բա՞յց»... ավարտեք ձեր ասելիքը, Վասին, դուք «բա՞յց» ունեք։ | ||
+ | |||
+ | ― Այո, իհարկե, «բայց» էլ կա. Վերսիլովի արարքը, իմ կարծիքով, մի քիչ շտապողական է և մի քիչ էլ ոչ այնքան շիտակ,― ժպիտաց Վասինը։ | ||
+ | |||
+ | ― Շիտակ չէ՞։ | ||
+ | |||
+ | ― Այո։ Այստեղ որոշ, կարծես, «պատվանդան» կա։ Որովհետև, համենայն դեպս, նույնը կարելի էր անել առանց իրեն զրկելու։ Եթե ժառանգության ոչ կեսը, ապա այնուամենայնիվ անկասկած որոշ մասը հիմա էլ կարող է հասնել Վերսիլովին, նույնիսկ ամենանրբանկատ հայացք գցելիս գործին, առավել ևս, որ փաստաթուղթը վճռական նշանակություն չուներ, իսկ դատը նա արդեն շահել էր։ Այս նույն կարծիքին է նաև հակառակ կողմի փաստաբանը, հենց նոր եմ նրա հետ խոսել։ Արարքը պակաս հրաշալի չէր լինի, բայց միայն հպարտության քմահաճույքից դրդված այլ կերպ ստացվեց։ Գլխավորն այն է, որ պարոն Վերսիլովը բորբոքվել է և ավելորդ շտապողականություն հայտնաբերել․ չէ՞ որ նա ինքն ասաց այն ժամանակ, որ կարող էր ամբողջ շաբաթով գործը հետաձգել... | ||
+ | |||
+ | ― Գիտե՞ք ինչ, Վասին։ Ես չեմ կարող չհամաձայնել ձեզ հետ, բայց... այսպես ես ավելի եմ սիրում, այսպես ինձ ավելի է դուր գալիս։ | ||
+ | |||
+ | ― Թերևս, դա ճաշակի հարց է։ Դուք ինքներդ ինձ դրդեցիք, ես կլռեի։ | ||
+ | |||
+ | ― Նույնիսկ եթե այստեղ «պատվանդան կա, միևնույն է ավելի լավ է,― շարունակեցի ես,― թեև պատվանդանը պատվանդան է, բայց այն ինքնին շատ արժեքավոր բան է։ Չէ՞ որ այդ «պատվանդանը» նույն այն «իդեալն» է և հազիվ թե լավ է, որ այժմյան որոշ հոգիներում այն չկա. թեկուզև փոքրիկ այլակերպությամբ, բայց թող լինի։ Եվ, երևի, դուք ինքներդ էլ այսպես եք մտածում, Վասին, հոգյակս Վասին, սիրելիդ իմ Վա֊ սին։ Մի խոսքով, ես, իհարկե, խճճվեցի իմ խոսքում, բայց չէ՞ որ դուք ինձ հասկանում եք։ Հենց դրա համար էլ դուք Վասինն եք. և համենայն դեպս ես գրկում եմ ձեզ ու համբուրում, Վասին։ | ||
+ | |||
+ | ― Ուրախությունի՞ց։ | ||
+ | |||
+ | ― Մեծ ուրախությունից։ Քանզի մարդն այս «մեռած էր ու կենդանացավ, կորսվել էր ու գտնվեց»։ Վասին, ես անպիտան մի տղեկ եմ և արժանի չեմ ձեզ։ Եվ հենց այն պատճառով էլ խոստովանում եմ, որ լինում են րոպեներ, երբ բոլորովին ուրիշ՝ ավելի վեհ և ավելի խոր եմ լինում։ Այն բանի համար, որ նախանցյալ օրը ձեր երեսին գովեցի ձեզ (իսկ գովեցի միայն այն պատճառով, որ ինձ ստորացրել էին ու ճնշել), երկու օր շարունակ ատում էի ձեզ։ Նույն գիշերը ես ինձ խոսք տվեցի, երբեք չգալ ձեզ մոտ և երեկ առավոտյան եկա միայն կատաղությունից, հասկանո՞ւմ եք. կատաղությունից։ Այստեղ ես մենակ նստել էի աթոռին ու քննադատում էի ձեր սենյակը, և ձեզ, և ձեր յուրաքանչյուր գիրքը, և ձեր տանտիրուհուն, աշխատում էի ստորացնել ձեզ, ծիծաղել ձեզ վրա... | ||
+ | |||
+ | ― Դա կարիք չկար ասելու... | ||
+ | |||
+ | ― Երեկ երեկոյան ձեր մի նախադասությունից եզրակացնելով, որ դուք կանանց չեք հասկանում, ես ուրախ էի, որ դրանով կարողացել եմ ձեզ բռնացնել։ Քիչ առաջ բռնացնելով ձեզ «դեբյուտ» բառի վրա՝ կրկին սոսկալի ուրախ էի, և այդ բոլորը միայն այն պատճառով, որ ինքս այն ժամանակ ձեզ գովեցի... | ||
+ | |||
+ | ― Բա էլ ինչպե՜ս,― ի վերջո բացականչեց Վասինը (նա շարունակում էր ժպտալ, ամենևին չզարմանալով ինձ վրա),― դա հենց միշտ էլ այդպես է լինում, համարյա բոլորին էլ այդպես է պատահում և նույնիսկ առաջին հերթին. միայն թե ոչ ոք դա չի խոստովանում և բոլորովին էլ պետք չէ խոստովանել, որովհետև բոլոր դեպքերում դա, կանցնի և ոչինչ դրանից չի լինի։ | ||
+ | |||
+ | ― Մի՞թե բոլորին է այդպես պատահում։ Մի՞թե բոլորն են այդպես։ Եվ դուք, ասելով այդ, հանգի՞ստ եք։ Բայց չէ՞ որ այդ հայացքով ապրել չի կարելի։ | ||
+ | |||
+ | ― Իսկ ձեր կարծիքով. | ||
+ | |||
+ | «''Խավարի ստոր ճշմարտություններից ինձ համար թանկ է մեզ վեհացնող խաբեությո՞ւնը''»։ | ||
+ | |||
+ | ― Բայց չէ՞ որ դա ճիշտ է,― բղավեցի ես,― բանաստեղծական այդ երկու տողում սրբազան աքսիոման է արտահայտված։ | ||
+ | |||
+ | ― Չգիտեմ, հանձն չեմ առնում որոշել, ճշմարիտ է, արդյոք, այդ երկու տողը, թե ոչ։ Հավանաբար, ճշմարտությունը, ինչպես միշտ, մեջտեղում է գտնվում, այսինքն՝ մի դեպքում սրբազան ճշմարտությունն է, իսկ մյուսում սուտը։ Միայն մի բան գիտեմ հաստատ որ դեռ երկար ժամանակ այդ միտքը կմնա որպես մարդկանց միջև գոյություն ունեցող վիճելի կետերից ամենագլխավորներից մեկը։ Համենայն դեպս, ես նկատում եմ, որ դուք հիմա ուզում եք պարել։ Ի՜նչ կա որ, պարենք, զբոսանքն օգտակար է, իսկ ինձ վրա հենց այսօր սոսկալի շատ գործ են թափել... ձեզ հետ խոսելով էլ հո չուշացա՜։ | ||
+ | |||
+ | ― Գնում եմ, գնում, կորչում եմ։ Միայն մի բառ,― ճամպրուկս արդեն բռնած բղավեցի ես,― եթե հիմա ես նորից «ձեր վզովն ընկա», ապա միայն այն պատճառով, որ իմ ներս մտնելուն պես դուք այնպիսի անկեղծ հաճույքով հաղորդեցիք ինձ այդ փաստը և «ուրախացաք», որ ես հասցրի ձեզ տանը գտնել, և դա քիչ առաջվա «դեբյուտից» հետո, այդ անկեղծ հաճույքով դուք միանգամից «իմ պատանի սիրտը» կրկին ձեր կողմը դարձրիք։ Դե, մնաք բարով, մնաք բարով, կաշխատեմ որքան կարելի է երկար ժամանակ չգալ ձեզ մոտ և գիտեմ, որ դա չափազանց հաճելի կլինի ձեզ համար, տեսնում եմ նույնիսկ ձեր աչքերից, և երկուսիս համար էլ օգտակար կլինի... | ||
+ | |||
+ | Այսպես շաղակրատելով և խանդավառ շաղակրատանքիցս համարյա շնչասպառ լինելով ես դուրս բերեցի ճամպրուկս և դեպի բնակարանս ուղևորվեցի։ Եվ ամենագլխավորը ինձ սոսկալի դուր էր գալիս այն, որ Վերսիլովն այդքան անկասկած զայրանում էր ինձ վրա, խոսել ու վրաս նայել չէր ուզում։ Ճամպրուկս տեղ հասցնելուց հետո ես իսկույն թռա ծերունի իշխանիս մոտ։ Խոստովանում եմ, այս երկու օրը ինձ համար նույնիսկ մի քիչ ծանր էր առանց նրա։ Եվ Վերսիլովի մասին էլ հավանաբար նա արդեն լսել էր։ | ||
+ | |||
+ | '''II''' | ||
+ | |||
+ | Ես այդպես էլ գիտեի, որ նա սոսկալի կուրախանա ինձ տեսնելով և, երդվում եմ, նույնիսկ առանց Վերսիլովի էլ ես այսօր գալու էի նրա մոտ։ Ինձ միայն երեկ և քիչ առաջ վախեցնում էր այն միտքը, որ թերևս այստեղ կարող եմ հանդիպել Կատերինա Նիկոլաևնային, բայց հիմա ես արդեն ոչնչից չէի վախենում։ | ||
+ | |||
+ | Ուրախությունից իշխանն ինձ գրկեց։ | ||
+ | |||
+ | ― Վերսիլովին տեսա՞ք։ Լսե՞լ եք,― հենց գլխավորից սկսեցի ես։ | ||
+ | |||
+ | ― Cher enfant, սիրելի բարեկամս, դա այնքան վեհ, այնքան ազնվաբարո մի արարք է. մի խոսքով նույնիսկ Կիլյանի (վարում նստած այդ աստիճանավորի) վրա ցնցող տպավորություն թողեց։ Դա ողջամիտ չէ նրա կողմից, բայց փայլուն արարք, ուղղակի սխրագործություն է։ Իդեալը պետք է գնահատել։ | ||
+ | |||
+ | ― Իսկապես, չէ՞։ Իսկապես, չէ՞։ Այդ հարցում մենք միշտ համամիտ ենք եղել։ | ||
+ | |||
+ | ― Սիրելի՛ս, մենք միշտ էլ համամիտ ենք եղել։ Ո՞ւր էիր։ Ես ինքս էի ուզում քեզ մոտ գալ անպայման, բայց չգիտեի, որտեղ քեզ գտնեմ... Որովհետև այնուամենայնիվ, հո չէի կարող Վերսիլովի տուն գալ... Թեև այժմ, այս բոլորից հետո... Գիտե՞ս, բարեկամս, ինձ թվում է հենց սրանով, հենց այս հատկություններով էլ նա հաղթել է կանանց, դա անկասկած է... | ||
+ | |||
+ | ― Ի դեպ, որպեսզի չմոռանամ, հենց ձեզ համար եմ պահել։ Երեկ մի անարժան խեղկատակ, իմ երեսին վատաբանելով Վերսիլովին, նրա մասին ասաց, թե «կնկա մարգարե» է. մի արտահայտությունը տեսեք, իսկապես ի՜նչ արտահայտություն է։ Ձեզ համար էի պահել... | ||
+ | |||
+ | ― «Կնկա մարգարե»։ Mais...c’est charmant<ref>Բայց... դա հրաշալի է (ֆրանս.)։</ref>։ Հա՛-հա՛։ Բայց դա նրան շատ է սազում, այսինքն բոլորովին էլ չի սազում, թուհ... Բայց այնքան դիպուկ է... այսինքն բոլորովին էլ դիպուկ չէ, բայց... | ||
+ | |||
+ | ― Ոչինչ, ոչինչ, անհարմար մի զգացեք, ուղղակի դրան որպես սիրուն խոսքի նայեցեք։ | ||
+ | |||
+ | ― Որպես սիրուն խոսք հրաշալի է և, գիտե՞ս, շատ խոր իմաստ ունի... Բացարձակ ճշմարիտ միտք է։ Այսինքն հավատո՞ւմ ես... Մի խոսքով, քեզ մի պստիկ գաղտնիք կհայտնեմ։ Նկատեցի՞ր այն ժամանակ այդ Օլիմպիադային։ Հավատո՞ւմ ես, որ նրա սիրտը մի քիչ ճմլվում է Անդրեյ Պետրովիչի համար և այն էլ այնքան, որ նույնիսկ, կարծես, թե մի բան տածում է... | ||
+ | |||
+ | ― Տածո՜ւմ է։ Իսկ սա, արդյոք, չի՞ ուզում,― վրդովված, բթով անվայել նշան ցույց տալով՝ բղավեցի ես։ | ||
+ | |||
+ | ― Mon cher, մի բղավիր, դա իսկապես այդպես է, և դու, թերևս, իրավացի ես քո տեսակետից։ Ի դեպ, բարեկամ, քեզ ի՞նչ պատահեց անցյալ անգամ Կատերինա Նիկոլաևնայի ներկայությամբ։ Դու օրորվում էիր... ես կարծեցի, կընկնես, և ուզում էի նետվել քեզ բռնելու։ | ||
+ | |||
+ | ― Դրա մասին հետո։ Դե, մի խոսքով, ես ուղղակի շփոթվեցի, մի պատճառով... | ||
+ | |||
+ | ― Դու հիմա էլ շիկնեցիր։ | ||
+ | |||
+ | ― Դե, իսկ ձեզ հարկավոր է տեղնուտեղը գունազարդել։ Գիտեք, որ նա թշնամի է Վերսիլովին... և այստեղից էլ որոշ բաներ, դե ես էլ հուզվեցի, էհ, թողնենք դա, հետո։ | ||
+ | |||
+ | ― Եվ թողնենք, և թողնենք, ես ինքս էլ ուրախ կլինեմ այդ բոլորը թողնել... Մի խոսքով, ես չափազանց մեղավոր եմ նրա առաջ և նույնիսկ, հիշո՞ւմ ես, մի օր փնթփնթում էի քո ներկայությամբ... Մոռացիր դա, բարեկամս, նա էլ իր կարծիքը կփոխի քո մասին, ես դա շատ լավ կանխազգում եմ... Ահա և իշխան Սերյոժան։ | ||
+ | |||
+ | Ներս մտավ երիտասարդ ու գեղեցիկ մի սպա։ Ես ագահորեն նրան նայեցի, դեռ երբեք չէի տեսել նրան։ Այսինքն, ասում եմ գեղեցիկ, ճիշտ այնպես, ինչպես բոլորն են նրա մասին ասում, բայց այդ երիտասարդ ու գեղեցիկ դեմքին ինչ-որ ոչ այնքան գրավիչ բան կար։ Ես դա նկատում եմ առանձնապես, որպես ամենաառաջին պահի, նրան ուղղված իմ առաջին հայացքի տպավորություն, որ մնաց իմ մեջ ընդմիշտ։ Նա նիհար էր, հրաշալի բոյի, մուգ խարտյաշ մազերով, թարմ, թեև մի փոքր դեղնավուն դեմքով և վճռական հայացքով։ Նրա հրաշալի մուգ աչքերը մի փոքր խստահայաց էին, նույնիսկ երբ միանգամայն հանգիստ էր նա։ Բայց նրա վճռական հայացքը հենց նրանով էլ վանում էր, որ, չգիտես ինչպես և ինչու, այդ վճռականությունը չափազանց էժան էր նրա վրա նստում։ Սակայն, արտահայտվել չեմ կարողանում... Իհարկե, նրա դեմքն ընդունակ էր խիստ արտահայտությունից հանկարծ փոխարկվելու սիրալիր, հեզ և քնքուշ արտահայտության և, որ գլխավորն է, փոխարկման անկասկած միամտությամբ։... Հենց այդ միամտությունն էլ գրավում էր։ Մի հատկանիշ էլ կնկատեմ, չնայած սիրալիրությանն ու միամտությանը, երբեք այդ դեմքը զվարթ չէր դառնում, նույնիսկ երբ իշխանը քրքջում էր ի սրտե, դուք այնուամենայնիվ զգում էիք, որ իսկական պայծառ, թեթև ուրախություն երբեք էլ չի եղել նրա սրտում... Սակայն, չափազանց դժվար է այդպես նկարագրել դեմքը։ Դա ես ամենևին չեմ կարողանում։ Ծեր իշխանն իսկույն նետվեց մեզ ծանոթացնելու, համաձայն իր հիմար սովորության։ | ||
+ | |||
+ | ― Սա իմ պատանի բարեկամն է, Արկադի Անդրեևիչ (էլի Անդրեևիչ) Դոլգոռուկին։ | ||
+ | |||
+ | Երիտասարդ իշխանը դեմքի կրկնակի քաղաքավարի արտահայտությամբ իսկույն դարձավ դեպի ինձ. բայց երևում էր, որ իմ անունը նրան միանգամայն անծանոթ է։ | ||
+ | |||
+ | ― Նա... Անդրեյ Պետրովիչի ազգականն է,― մրթմրթաց իմ վրդովեցուցիչ իշխանը։ (Ի՜նչ վրդովեցուցիչ են լինում երբեմն այդ ծերունիներն իրենց սովորություններով)։ Երիտասարդ իշխանն իսկույն գլխի ընկավ։ | ||
+ | |||
+ | ― Ախ, ես այնքան վաղուց եմ լսել,― արագ արտասանեց նա,― ես արտակարգ հաճույք եմ ունեցել անցյալ տարի Լուգայում ծանոթանալու ձեր քրոջ՝ Լիզավետա Մակարովնայի հետ... Նա էլ է ինձ ձեր մասին պատմել... | ||
+ | |||
+ | Ես նույնիսկ զարմացա, նրա դեմքին վճռականապես անկեղծ հաճույք էր փայլում։ | ||
+ | |||
+ | ― Թույլ տվեք, իշխան,― թոթովեցի ես՝ ետ տանելով երկու ձեռքս,― ես ձեզ անկեղծ պետք է ասեմ (և ուրախ եմ, որ ասում եմ մեր սիրելի իշխանի ներկայությամբ),― որ ես նույնիսկ ուզում էի ձեզ հանդիպել, և դեռ վերջերս էի ուզում, ընդամենը երեկ, բայց արդեն բոլորովին այլ նպատակներով։ Ես սա ուղղակի ձեր երեսին եմ ասում, որքան էլ որ դուք զարմանալու լինեք։ Կարճ ասած ես ուզում էի ձեզ մենամարտի հրավիրել այն վիրավորանքի համար, որ դուք տարիուկես առաջ հասցրել եք Վերսիլովին Էմսում։ Եվ թեև դուք, իհարկե, գուցե չգայիք իմ հրավերին, որովհետև ես ընդամենը մի գիմնազիստ եմ և անչափահաս դեռահաս, այնուամենայնիվ ես, միևնույն է, ձեզ պետք է հրավիրեի մենամարտի, ինչպես էլ, որ դուք այն ընդունեիք և ինչ էլ որ դուք անեիք... և, խոստովանում եմ, որ նույնիսկ հիմա էլ նույն նպատակներն ունեմ։ | ||
+ | |||
+ | Ծեր իշխանը հետո ինձ հաղորդեց, որ ինձ հաջողվել էր չափազանց ազնիվ ձևով սա արտահայտել։ | ||
+ | |||
+ | Անկեղծ վիշտ արտահայտվեց իշխանի դեմքին։ | ||
+ | |||
+ | ― Դուք թույլ չտվիք, որ խոսքս ավարտեմ,― պատկառազդու պատասխանեց նա։― Եթե ես սրտիցս բխած խոսքերով ձեզ դիմեցի, ապա դրա պատճառը հենց այժմյան, իսկական զգացմունքներս են Անդրեյ Պետրովիչի նկատմամբ։ Ափսոսում եմ, որ չեմ կարող հիմա հաղորդել ձեզ բոլոր պարագաները, բայց պատվովս եմ ձեզ հավատացնում, ես արդեն շատ վաղուց եմ խորին զղջումով նայում իմ ողորմելի արարքին Էմսում։ Ճանապարհ ընկնելով Պետերբուրգ ես վճռել էի ամեն տեսակ բավարարություն տալ Անդրեյ Պետրովիչին, այսինքն՝ ուղղակի, բառացիորեն ներողություն խնդրել նրանից այն ձևով, որ նա ինքը կընտրի։ Բարձրագույն և հզոր ազդեցություններն են պատճառ եղել իմ հայացքի փոփոխմանը։ Այն, որ մենք դատ էինք վարում, չէր ազդի իմ վճռի վրա ամենևին։ Իսկ երեկվա նրա արարքը իմ նկատմամբ, այսպես ասած, ցնցեց իմ հոգին, և նույնիսկ այս րոպեիս, հավատո՞ւմ եք, ես դեռ, կարծես, ուշքի չեմ եկել։ Եվ ահա պետք է հաղորդեմ ձեզ (և հենց իշխանի մոտ էլ եկել եմ հաղորդելու մի արտակարգ պարագա), երեք ժամ առաջ, այսինքն ճիշտ այն ժամին, երբ նա փաստաբանի հետ միասին կազմում է այդ արձանագրությունը, եկավ ինձ մոտ Անդրեյ Պետրովիչի կողմից լիազորված մեկը և Էմսում տեղի ունեցած պատմության պատճառով մենամարտի պաշտոնական հրավեր հաղորդեց ինձ... | ||
+ | |||
+ | ― Նա մենամարտի՞ է հրավիրել ձեզ,― բղավեցի ես և զգացի, որ աչքերս վառվեցին, և արյունս հորդաց դեպի դեմքս։ | ||
+ | |||
+ | ― Այո, հրավիրել է. ես իսկույն ընդունեցի հրավերը, բայց վճռեցի, դեռ հանդիպումից առաջ նրան նամակ ուղարկել, որում շարադրում եմ հայացքս արարքիս վրա և ողջ իմ զղջումն այդ սոսկալի սխալի կապակցությամբ... որովհետև դա միայն սխալ էր, դժբախտ, ճակատագրական սխալ։ Նկատեմ նաև այն, որ իմ դիրքը գնդում ստիպում էր ինձ վտանգել պատիվս, հանդիպումից առաջ այդպիսի նամակի համար ես ենթարկում էի ինձ հասարակական դատի... հասկանո՞ւմ եք։ Բայց չնայած նույնիսկ դրան, ես սիրտ արեցի, բայց չհասցրի նամակս ուղարկել, որովհետև հրավերից մեկ ժամ հետո նորից մի գրություն ստացա նրանից, որում նա խնդրում է ինձ ներել իրեն, որ անհանգստացրել է և մոռանալ հրավերի մասին, ավելացնում է նաև, որ զղջում է իր այդ «փոքրոգության ու եսասիրության րոպեական պոռթկումի» համար, սա նրա սեփական բառերն են։ Այսպիսով նա այժմ միանգամայն հեշտացնում է նամակս ուղարկելու քայլս։ Ես դեռ չեմ ուղարկել այն, բայց հենց դրա համար էլ եկել եմ որոշ բան ասելու իշխանին... Եվ հավատացեք, ես իմ խղճի խայթից շատ ավելի եմ տառապել, քան, միգուցե, ուրիշ մեկը... Բավակա՞ն է ձեզ համար այս բացատրությունը, Արկադի Մակարովիչ, գոնե հիմա, առայժմ։ Պատիվ կանե՞ք, լիովին հավատալու իմ անկեղծությանը։ | ||
+ | |||
+ | Ես լիովին պարտված էի. ես տեսում էի անկասկած ուղղամտություն, որն ամենևին չէի սպասում։ Եվ ոչ մի նման բան չէի սպասում։ Ես մի բան մրթմրթացի ի պատասխան և ուղղակի երկու ձեռքս նրան պարզեցի, նա ուրախությամբ ցնցեց ձեռքերս իր ձեռքերում։ Հետո տարավ իշխանին և մի հինգ րոպե խոսեց նրա հետ նրա ննջասենյակում։ | ||
+ | |||
+ | ― Եթե դուք ուզենայիք մի առանձնակի հաճույք պատճառել ինձ,― բարձր ու շիտակ դիմեց նա ինձ դուրս գալով իշխանի ննջասենյակից,― ապա հենց հիմա կգայիք ինձ հետ, և ես ձեզ ցույց կտայի այն նամակը, որ տեղնուտեղն ուղարկում եմ Անդրեյ Պետրովիչին, ինչպես նաև նրա նամակը ինձ։ | ||
+ | |||
+ | Ես սրտանց համաձայնեցի։ Իշխանս իրարով անցավ ինծ ճանապարհ դնելիս և ինքն էլ ինձ մեկ րոպեով իր ննջասենյակը հրավիրեց։ | ||
+ | |||
+ | ― Mon ami, որքան ուրախ եմ, որքան ուրախ եմ... Այս բոլորի մասին մենք հետո։ Ի դեպ, ահա այս պորտֆելում երկու նամակ ունեմ, մեկը պետք է տեղ հասցնել և անծամբ բացատրվել, մյուսը բանկ և այնտեղ նույնպես... Եվ այստեղ նա ինձ հանձնարարեց երկու, իբր անհետաձգելի, արտակարգ աշխատանք և ուշադրություն պահանջող գործ։ Պետք էր տանել և իսկապես հանձնել, ստորագրել և այլն։ | ||
+ | |||
+ | ― Ախ, ի՜նչ խորամանկն եք,― բացականչեցի ես վերցնելով նամակները,― երդվում եմ, որ այս բոլորը դատարկ բաներ են և ոչ մի գործ այստեղ չկա, իսկ այս երկու հանձնարարությունը դուք դիտավորյալ եք հորինել, որպեսզի ինձ հավատացնեք, թե ես ծառայում եմ և իզուր տեղը փող չեմ վերցնում։ | ||
+ | |||
+ | ― Mon enfant, երդվում եմ, որ դրանում դու սխալվում ես. սրանք երկու ամենաանհետաձգելի գործեր են... Cher enfant!,― բղավեց նա հանկարծ՝ սոսկալի խանդաղատելով,― սիրելի պատանյակս (նա երկու ծեռքը գլխիս դրեց)։ Օրհնում եմ քեզ ու քո բախտը... Եկ մշտապես սրտով մաքուր լինենք, ինչպես այսօր... բարի ու գեղեցիկ որքան կարելի է ավելի... սիրենք գեղեցիկը... նրա ամենատարբեր ծևերով... Դեհ, enfin... enfin rendons grâce... et je e bénis<ref>Իսկ հիմա... հիմա գովք հղենք... և ես օրհնում եմ քեզ (ֆրանս.)։</ref>։ | ||
+ | |||
+ | Նա չավարտեց ու հեծկլտաց գլխավերևս։ Խոստովանում եմ, ես էլ համարյա արտասվեցի, համենայն դեպս անկեղծ և հաճույքով գրկեցի իմ խենթուկին։ Մենք սրտանց համբուրվեցինք։ | ||
+ | |||
+ | '''III''' | ||
+ | |||
+ | Իշխան Սերյոժան (այսինքն` իշխան Սերգեյ Պետրովիչը, այսպես էլ նրան անվանելու եմ) պճնագեղ մի կառեթով բերեց ինձ իր բնակարանը, և ես առաջին հերթին հիացա նրա բնակարանի շքեղությամբ։ Այսինքն ոչ այն է, թե բնակարանն այդ շքեղ էր, այլ այնպես էր, ինչպես լինում են «ամենաօրինավոր մարդկանց» բնակարանները․ բարձր առաստաղներ, մեծ ու լուսավոր սենյակներ (ես տեսա երկուսը, մյուսների դռները վրա էին դրված) և կահկարասին՝ նույնպես, թեև ոչ Աստված գիտե, թե ինչ Versailles<ref>Վերսալ (ֆրանս.)։</ref> կամ Renaissance<ref>Ռենեսանս (ֆրանս.)։</ref>, բայց փափուկ, հարմարավետ, ամենալայն հնարավորությունների չափով առատ, գորգեր, փորագրած փայտեղեն ու արձանիկներ։ Մինչդեռ նրանց մասին բոլորն ասում էին, թե նրանք ծայր աստիճանի աղքատ են և թե բոլորովին ոչինչ չունեն։ | ||
+ | |||
+ | Սակայն ես հարևանցիորեն լսել էի, որ այդ իշխանը ամենուրեք, ուր կարողացել է, թե այստեղ, թե Մոսկվայում և նախկին գնդում, թե Փարիզում թոզ է փչել մարդկանց աչքերին, որ նա նույնիսկ խաղամոլ է և որ պարտքեր ունի։ Իմ հագին չափազանց ճմրթված մի սերթուկ կար, այն էլ աղվափետուրների մեջ կորած, որովհետև ես այդպես էլ քնել էի, առանց շորերս հանելու, իսկ վերնաշապիկս արդեն չորրորդ օրն էր, որ չէի փոխել։ Սակայն սերթուկս դեռ այնքան վատ վիճակում չէր, բայց իշխանի տուն ընկնելով, ես հիշեցի Վերսիլովի ինձ համար նոր հագուստ կարել տալու առաջարկը։ | ||
+ | |||
+ | ― Պատկերացրեք, ես մի անձնասպանության կապակցությամբ ողջ գիշեր հագնված եմ քնել,― նկատեցի ես ցրված տեսքով և, քանի որ նա իսկույն հետաքրքրություն ցուցաբերեց, հակիրճ պատմեցի։ Բայց նրան, ըստ երևույթին, ամենից շատ իր նամակն էր հետաքրքրում։ Եվ որ գլխավորն է, ինձ համար տարօրինակ էր, որ նա ոչ միայն չժպտաց, այլև ամենաչնչին չափով անգամ որևէ վերաբերմունք ցույց չտվեց, երբ սրանից քիչ առաջ ուղղակի հայտարարեցի, թե ուզեցել եմ նրան մենամարտի հրավիրել։ Թեկուզև կարողանայի ստիպել նրան չծիծաղել, այնուամենայնիվ այս տիպի մարդու համար դա տարօրինակ էր։ Մենք նստեցինք դեմ֊դիմաց սենյակի մեջտեղում դրված նրա գրասեղանի մոտ, և նա ինձ հանձնեց կարդալու արդեն պատրաստ և մաքուր արտագրված իր նամակը Վերսիլովին։ Այդ փաստաթուղթը շատ նման էր այն ամենին, որ նա պատմել էր ինձ դրանից առաջ իմ իշխանի մոտ. նույնիսկ կրակոտ էր գրված։ Նրա այդ ակնհայտ շիտակությունն ու լավի նկատմամբ պատրաստակամությունը ես, ճիշտն ասած, դեռ չգիտեի ինչպես ընդունեի վերջիվերջո, բայց արդեն սկսել էի անձնատուր լինել, քանի որ, իսկապես, ինչո՞ւ չպիտի հավատայի որ։ Ինչ մարդ ուզում է լինի և ինչ էլ որ պատմեն նրա մասին, այնուամենայնիվ, լավ հակումներ էլ կարող է նա ունենալ։ Ես աչքի անցկացրի նաև Վերսիլովի վերջին յոթ տողանոց գրությունը, մենամարտի հրավերի նրա հրաժարումը։ Թեև իսկապես նա այստեղ գրում է իր «փոքրոգության» և իր «եսասիրության» մասին, բայց ամբողջությամբ վերցրած, այդ գրությունը ինչ-որ մի գոռոզամտությամբ էր աչքի ընկնում... կամ, ավելի ճիշտ կլիներ ասել, այդ ողջ արարքով ինչ-որ մի արհամարհանք էր ի հայտ գալիս։ Սակայն ես դա չասացի։ | ||
+ | |||
+ | ― Իսկ դուք ինչպե՞ս եք նայում այս հրաժարումին,― հարցրի ես,― չէ՞ որ չեք կարող կարծել, թե նա վախկոտություն է արել։ | ||
+ | |||
+ | ― Իհարկե, ոչ,― ժպտաց իշխանը, թեև ինչ-որ շատ լուրջ ժպիտով, և ընդհանրապես, գնալով նա ավելի ու ավելի մտահոգ դարձավ,― ես չափազանց լավ գիտեմ, որ այդ մարդը քաջ է։ Այստեղ, իհարկե, այլ տեսակետ է... մտքերի իր սեփական տեղադասում... | ||
+ | |||
+ | ― Անկասկած,― կրակոտ ընդհատեցի ես։― Մի Վասին կա, որն ասում է, թե նրա այն նամակի հետ կապված արարքի և ժառանգությունից հրաժարվելու մեջ «պատվանդան» է առկա... Իմ կարծիքով, նման բաները ցուցամոլության համար չեն արվում, այլ ինչ-որ ներքին, հիմնավոր բանի են համապատասխանում։ | ||
+ | |||
+ | ― Ես շատ լավ ճանաչում եմ պարոն Վասինին,― նկատեց իշխանը։ | ||
+ | |||
+ | ― Ախ, հա՜, դուք պետք է որ նրան տեսած լինեք Լուգայում։ | ||
+ | |||
+ | Հանկարծ մենք իրար նայեցինք, և ես, հիշում եմ, կարծեմ, մի փոքր շիկնեցի։ Համենայն դեպս, նա փոխեց խոսակցությունը։ Սակայն ես շատ էի ուզում շարունակել խոսել։ Երեկվա իմ մի հանդիպման մասին միտքը գայթակղում էր ինձ որոշ հարցեր տալ նրան, միայն թե չգիտեի, ինչպես սկսեմ։ Եվ, ընդհանրապես մի տեսակ չափազանց նեղվում էի։ Ապշեցնում էր ինձ նաև նրա զարմանալի բարեկրթությունը, քաղաքավարությունը, շարժուձևի անբռնազբոսությունը, մի խոսքով նրանց ոճի ողջ այն փայլը, որ նրանք ընդունում են համարյա օրորոցից։ Նրա նամակում ես երկու չափազանց կոպիտ քերականական սխալ տեսա։ Եվ ընդհանրապես նման հանդիպումների ժամանակ ես երբեք չեմ ստորանում, այլ սաստիկ կտրուկ եմ դառնում, որ երբեմն, թերևս, վատ է։ Բայց ներկա դեպքում դրան հատկապես նպաստում էր նաև այն միտքը, որ ես աղվափետուրի մեջ կորած եմ, այնպես որ նույնիսկ մի քիչ չափն անցկացրի և ինձ մտերմավարի պահեցի... Կամաց-կամաց ես նկատեցի, որ իշխանը երբեմն չափազանց սևեռուն է ինձ զննում։ | ||
+ | |||
+ | ― Ասացեք, իշխան,― հանկարծակի հարցրի ես նրան,― արդյոք ձեր մտքում ծիծաղելի չե՞ք համարում այն, որ ես՝ դեռ «կաթը բերնին չցամաքած մի տղեկ», ձեզ մենամարտի էի ուզում հրավիրել, այն էլ ուրիշին հասցրած վիրավորանքի պատճառով։ | ||
+ | |||
+ | ― Հոր վիրավորանքի պատճառով շատ էլ կարելի է վիրավորվել։ Ոչ, ծիծաղելի չեմ համարում։ | ||
+ | |||
+ | ― Իսկ ինծ թվում է, որ դա շատ ծիծաղելի է... որոշակի տեսակետից... այսինքն հասկանալի է, որ ոչ իմ սեփական տեսակետից։ Առավել ևս, որ ես Դոլզոռուկի եմ, և ոչ Վերսիլով։ Իսկ եթե դուք ինձ ճիշտ չեք ասում կամ բարձրաշխարհիկ հղկվածության պատշաճությունից դրդված, մեղմելու նպատակով եք ասում, ապա, ուրեմն, դուք մնացած բոլոր բաներում էլ եք ինձ խաբում։ | ||
+ | |||
+ | ― Ոչ, ծիծաղելի չեմ համարում,― կրկնեց նա չափազանց լուրջ,― չէ՞ որ չեք կարող դուք չզգալ ձեր մեջ ձեր հոր արյունը... ճիշտ է, որ դուք դեռ երիտասարդ եք, որովհետև... չգիտեմ... կարծեմ, չափահաս տարիքին չհասած մարդը չի կարող մենամարտել և նրանից դեռ չի կարելի մարտահրավեր ընդունել... համաձայն կարգի... Բայց, եթե կուզեք, այստեղ միայն մի լուրջ առարկություն կարող է լինել, եթե դուք մենամարտի եք հրավիրում առանց վիրավորվածի գիտության, որի վիրավորվածության պատճառով եք դուք այդ անում, ապա հենց դրանով կարծես նրա նկատմամբ ձեր սեփական որոշ անարգանքն եք արտահայտում, ճիշտ չէ՞։ | ||
+ | |||
+ | Մեր խոսակցությունը հանկարծ ընդհատեց սպասավորը, որ ներս էր մտել մի բան զեկուցելու։ Սպասավորին տեսնելով իշխանը, որ կարծես, սպասում էր նրան, վերկացավ տեղից, առանց իր խոսքն ավարտելու, և արագ մոտեցավ նրան, այնպես որ նա արդեն կիսաձայն զեկուցեց, և ես, իհարկե, չլսեցի, թե ինչ։ | ||
+ | |||
+ | ― Ներեցեք ինձ,― դիմեց ինձ իշխանը,― ես մեկ րոպեից կվերադառնամ։ | ||
+ | |||
+ | Եվ դուրս եկավ։ Ես մենակ մնացի, քայլում էի սենյակում ու մտածում։ | ||
+ | |||
+ | Տարօրինակ էր, նա ինձ և դուր էր գալիս, և սոսկալի դուր չէր գալիս։ Կար մի բան, որը ես ինքս էլ չէի կարող անվանել, բայց վանող մի բան էր դա։ «Եթե նա բոլորովին չի ծիծաղում ինձ վրա, ապա, անկասկած, չափազանց անկեղծ է, բայց եթե նա ծիծաղեր ինձ վրա, ապա... գուցե այդ դեպքում ինձ ավելի խելոք կթվար...»,― մի տեսակ տարօրինակ մտածեցի ես։ Ես մոտեցա սեղանին և մի անգամ էլ կարդացի Վերսիլովին ուղղված նամակը։ Տարվելով, նույնիսկ մոռացա ժամանակի մասին, իսկ երբ ուշքի եկա, հանկարծ նկատեցի, որ իշխանի մեկ րոպեն, անշուշտ, արդեն ամբողջ քառորդ ժամ է շարունակվում։ Դա մի փոքր հուզեց ինձ. ես մի անգամ էլ ետ ու առաջ արեցի, ի վերջո գլխարկս վերցրի և, հիշում եմ, վճռեցի հեռանալ այն մտքով, որ մարդ հանդիպելու դեպքում, ուղարկեմ իշխանին կանչելու, իսկ նրա գալուն պես, ուղղակի հրաժեշտ տամ նրան, հավատացնելով, թե գործեր ունեմ և այլևս սպասել չեմ կարող։ Ինձ թվում էր, թե այդպես ավելի վայելուչ կլինի, որովհետև ինձ մի փոքր տանջում էր այն միտքը, թե նա, այդքան երկար ժամանակ ինձ մենակ թողնելով, անփույթ է վարվում ինձ հետ։ | ||
+ | |||
+ | Այս սենյակի երկու փակ դռներն էլ միևնույն պատի երկու ծայրերին էին գտնվում։ Մոռանալով, թե որ դռնից մենք ներս մտանք, իսկ ավելի շուտ ցրվածությունից, ես բացեցի դրանցից մեկը, և հանկարծ նեղ ու երկար սենյակում բազմոցին նստած տեսա քրոջս՝ Լիգային։ Նրանից բացի, ոչ ոք չկար, և նա, իհարկե, մեկին սպասում էր։ Բայց ես նույնիսկ զարմանալ չհասցրի, երբ հանկարծ լսեցի մեկի հետ բարձր խոսող ու աշխատասենյակ վերադարձող իշխանի ձայնը։ Ես արագ վրա դրի դուռը, և մյուս դռնից ներս մտնող իշխանը ոչինչ չնկատեց։ Հիշում եմ, նա սկսեց ներողություն խնդրել և ինչ-որ բան ասաց ինչ-որ մի Աննա Ֆյոդորովնայի մասին... Բայց ես այնքան շփոթված էի ու զարմացած, որ համարյա ոչինչ չհասկացա, միայն մրթմրթացի, թե անհապաղ տուն պետք է գնամ, հետո համառորեն ու արագ դուրս եկա։ Բարեկիրթ իշխանը, իհարկե, հետաքրքրությամբ պետք է նայեր իմ թափած ձևերին։ Նա ուղեկցեց ինձ մինչև նախասենյակ և շարունակ խոսում էր, իսկ ես չէի պատասխանում և չէի նայում նրան։ | ||
+ | |||
+ | '''IV''' | ||
+ | |||
+ | Փողոց դուրս գալով ես դեպի ձախ շրջվեցի և անորոշ ուղղությամբ քայլեցի։ Գլխումս ոչինչ չէր կապվում։ Քայլում էի դանդաղ և, կարծես, շատ ճանապարհ անցա, մի հինգ հարյուր քայլ, երբ հանկարծ զգացի, որ մեկը թեթև խփեց ուսիս։ Շրջվեցի և տեսա Լիզային, նա հասել էր իմ հետևից և հովանոցով թեթև խփել ուսիս։ Սոսկալի ուրախ ու մի կաթիլ էլ խորամանկ բան կար նրա շողացող հայացքում։ | ||
+ | |||
+ | ― Ախ, ինչ ուրախ եմ, որ դու դեպի այս կողմ էիր գնացել, թե չէ այսօր էլ ոչ մի կերպ քեզ չէի հանդիպի,― նա մի փոքր շնչասպառ էր արագ քայլելուց։ | ||
+ | |||
+ | ― Ինչպես ես հևում։ | ||
+ | |||
+ | ― Սոսկալի վազել եմ, ուզում էի քեզ հասնել։ | ||
+ | |||
+ | ― Լիզա, ես քե՞զ տեսա հենց նոր։ | ||
+ | |||
+ | ― Այդ որտե՞ղ։ | ||
+ | |||
+ | ― Իշխանի մոտ... իշխան Սոկոլսկու... | ||
+ | |||
+ | ― Ոչ, ինձ չէ, ոչ, ինձ չես տեսել... | ||
+ | |||
+ | Ես լռեցի, և մենք մի տասը քայլ գնացինք։ Լիզան սաստիկ քրքջաց. | ||
+ | |||
+ | ― Ինձ, ինձ, իհարկե, ինձ։ Լսիր, ախր, դու ինքդ ինձ տեսար, ախր դու ինքդ աչքերիս մեջ նայեցիր, ես էլ քո աչքերի մեջ նայեցի, էլ ինչպե՞ս ես հարցնում, ինձ ես տեսել, արդյոք, թե ոչ։ Համա թե բնավորություն ունես։ Բայց գիտե՞ս, ես շատ էի ուզում ծիծաղել, երբ դու աչքերիս մեջ էիր նայում այնտեղ, դու սոսկալի ծիծաղելի էիր նայում։ | ||
+ | |||
+ | Նա սաստիկ քրքջում էր։ Ես զգացի, թե ինչպես ողջ սրտնեղությունս իսկույն հեռացավ սրտիցս։ | ||
+ | |||
+ | ― Բայց ինչպե՞ս, ասա, ինչպես այնտեղ հայտնվեցիր։ | ||
+ | |||
+ | ― Աննա Ֆեոդորովնայի մոտ էի։ | ||
+ | |||
+ | ― Ի՞նչ Աննա Ֆյոդորովնա։ | ||
+ | |||
+ | ― Ստոլբեևայի։ Երբ մենք Լուգայում էինք ապրում, ես օրերով նրա մոտ էի լինում, նա մայրիկին էլ էր իր տանն ընդունում, ինքն էլ նույնիսկ մեր տուն էր գալիս։ Իսկ նա այնտեղ համարյա ոչ ոքի մոտ հյուր չէր գնում։ Նա Անդրեյ Պետրովիչի հեռավոր ազգականուհին է, և Սոկոլսկի իշխանների էլ ազգականուհին է, նա իշխանին ինչ-որ տատիկ է գալիս։ | ||
+ | |||
+ | ― Ուրեմն, նա իշխանի տա՞նն է ապրում։ | ||
+ | |||
+ | ― Ոչ, իշխանն է նրա տանը ապրում։ | ||
+ | |||
+ | ― Ուրեմն, ո՞ւմ բնակարանն է։ | ||
+ | |||
+ | ― Ստոլբեևայի բնակարանն է, ողջ բնակարանը նրանն է արդեն ամբողջ տարին։ Իշխանը հենց նոր է եկել, նրա մոտ էլ իջևանել է։ Նա ինքն էլ ընդամենը չորս օր է, ինչ Պետերբուրգում է։ | ||
+ | |||
+ | ― Դե... գիտե՞ս ինչ, Լիզա, Աստված նրա հետ էլ, նրա բնակարանի էլ... | ||
+ | |||
+ | ― Ոչ, նա սքանչելի կին է։ | ||
+ | |||
+ | ― Թող, թող սքանչելի լինի։ Մենք ինքներս էլ ենք սքանչելի։ Մի տե՛ս, ի՜նչ օր է, տե՛ս, ի՜նչ լավ է։ Ի՜նչ գեղեցկուհի ես այսօր, Լիզա։ Բայց իսկապես, դու սոսկալի երեխա ես։ | ||
+ | |||
+ | ― Արկադի, ասա, այն աղջիկը, այն երեկվա աղջիկը։ | ||
+ | |||
+ | ― Ախ, ի՜նչ մեղք է, Լիզա, ախ, ի՜նչ մեղք է։ | ||
+ | |||
+ | ― Ախ, ի՜նչ մեղք է։ Ի՜նչ ճակատագիր ուներ։ Գիտե՞ս, նույնիսկ մեղք է, որ մենք քայլում ենք այսքան ուրախ, իսկ նրա հոգին ինչ-որ տեղ հիմա թռչում է խավարում, ինչ-որ անհատակ խավարում, մեղսագործ ու իր վիրավորանքն իր հետ... Արկադի, ո՞վ է նրա մեղքի մեջ մեղավոր։ Ախ, ի՜նչ սոսկալի է։ Երբևէ մտածո՞ւմ ես այդ խավարի մասին։ Ախ, ինչպես եմ վախենում մահից, և ի՜նչ մեղք է դա։ Մութ չեմ սիրում, ուրիշ բան է այսպիսի արևը։ Մայրիկն ասում է, թե մեղք է վախենալը։ Արկադի, դու մայրիկին լա՞վ ես ճանաչում։ | ||
+ | |||
+ | ― Դեռ քիչ, Լիզա, քիչ եմ ճանաչում։ | ||
+ | |||
+ | ― Ախ, ի՜նչ արարած է, դու պետք է, պետք է նրան ճանաչես։ Նրան պետք է առանձնապես հասկանալ... | ||
+ | |||
+ | ― Հո քեզ էլ առաջ չէի ճանաչում, բայց չէ՞ որ հիմա ամբողջովին եմ ճանաչում։ Ամբողջովին մեկ րոպեում եմ ճանաչել։ Դու, Լիզա, թեև վախենում ես մահից, բայց, երևի, հպարտ ես, համարձակ, քաջարի։ Ինձնից լավն ես, ինձնից շատ լավն ես։ Ես քեզ սաստիկ սիրում եմ, Լիզա։ Ախ, Լիզա։ Թող երբ որ պետք է, մահը գա, իսկ առայժմ ապրել է պետք, ապրել։ Այն դժբախտին խղճանք, իսկ կյանքն այնուամենայնիվ, օրհնենք, այդպես չէ՞։ Այդպես չէ՞։ Ես մի «միտք» ունեմ, Լիզա։ Լիզա, դու հո գիտե՞ս, որ Վերսիլովը հրաժարվել է ժառանգությունից։ | ||
+ | |||
+ | ― Ո՞նց չգիտեմ։ Մայրիկն ու ես արդեն համբուրվել ենք։ | ||
+ | |||
+ | ― Դու չգիտես իմ հոգին, Լիզա, դու չգիտես, ինչ արժեք է ունեցել այդ մարդն ինձ համար... | ||
+ | |||
+ | ― Ինչպե՞ս թե չգիտեմ, ամեն բան գիտեմ։ | ||
+ | |||
+ | ― Ամեն բան գիտե՞ս։ Դե, իհարկե, կիմանաս։ Դու խելոք ես, դու Վասինից խելոք ես։ Դու և մայրիկը, ձեր աչքերը թափանցող են, մարդասեր, այսինքն՝ հայացքները և ոչ թե աչքերը, սխալ եմ ասում... Ես վատն եմ շատ հարցերում, Լիզա։ | ||
+ | |||
+ | ― Քեզ պետք է բուռը հավաքել և վերջ։ | ||
+ | |||
+ | ― Հավաքիր, Լիզա։ Ի՜նչ լավ է այսօր քեզ նայելը։ Իսկ գիտե՞ս, արդյոք, որ շատ սիրունիկն ես։ Ես երբեք չէի տեսել քո աչքերը... Միայն հիմա, առաջին անգամ տեսա... Որտե՞ղ ես գտել դրանք այսօր, Լիզա։ Որտե՞ղ ես գնել։ Որքա՞ն ես վճարել։ Լիզա, ես ընկեր չեմ ունեցել, և այդ մտքիս էլ որպես դատարկ բանի եմ նայում, բայց քեզ հետ դատարկ բան չէ... Ուզո՞ւմ ես, ընկերներ դառնանք։ Հասկանո՞ւմ ես, ինչ եմ ուզում ասել... | ||
+ | |||
+ | ― Շատ լավ ես հասկանում։ | ||
+ | |||
+ | ― Եվ գիտե՞ս, աոանց պայմանների, առանց պայմանագրի, ուղղակի ընկերներ լինենք։ | ||
+ | |||
+ | ― Այո, ուղղակի, ուղղակի, միայն թե մի պայման, եթե երբևէ մենք մեղադրենք իրար, եթե որևէ բանից դժգոհ լինենք, եթե ինքներս չարանանք, վատանանք, եթե նույնիսկ մոռանանք այս բոլորը, ապա երբեք չմոռանանք այս օրը և հենց այս ժամը։ Արի այդպիսի խոսք տանք ինքներս մեզ։ Խոսք տանք, որ միշտ կհիշենք այս օրը, երբ ես ու դու ձեռք ձեռքի տված քայլել ենք իրար հետ և այսպես ծիծաղել ենք և այնքան ուրախ ենք եղել... Հա՞։ Հա՞։ | ||
+ | |||
+ | ― Հա, Լիզա, հա, և երդվում եմ, բայց, Լիզա, կարծես ես առաջին անգամ եմ լսում քեզ... Լիզա, դու շա՞տ ես կարդացել։ | ||
+ | |||
+ | ― Մինչև հիմա դեռ չես հարցրել։ Միայն երեկ, առաջին անգամ, երբ բառի մեջ սայթաքեցի, ուշադրության արժանացրիք, ողորմած տեր, պարոն իմաստուն։ | ||
+ | |||
+ | ― Իսկ ինչո՞ւ ինքդ ինձ հետ չէիր խոսում, եթե ես այդքան հիմար էի։ | ||
+ | |||
+ | ― Իսկ ես շարունակ սպասում էի, որ կխելոքանաս։ Ես հենց սկզբից եմ ձեզ, Արկադի Մակարովիչ, տեսել ու հասկացել և հենց որ հասկացել եմ, սկսել եմ այսպես մտածել. «Ախր, սա գալու է, ախր, սա անպատճառ վերջացնելու է նրանով, որ գալու է» դե, և որոշել եմ այդ պատիվը ձեզ էլ տրամադրել, որ հենց դուք էլ առաջին քայլն անեք. «Ոչ, մտածում եմ, հիմա դո՛ւ ման արի իմ հետևից»։ | ||
+ | |||
+ | ― Ախ, կոկետուհի։ Դե, Լիզա, ուղղակի խոստովանիր. ծիծաղե՞լ ես ինձ վրա այս ամսվա ընթացքում, թե ոչ։ | ||
+ | |||
+ | ― Օհ, դու շատ ծիծաղելի ես, սոսկալի ծիծաղելի, Արկադի։ Եվ գիտե՞ս, ես, գուցե, հենց դրա համար էլ այս ամսվա ընթացքում քեզ ավելի շատ եմ սիրել, որ դու այդքան խենթն ես։ Բայց շատ բաներում դու վատ խենթ ես, դա էլ ասում եմ, որ շատ չգոռոզանաս։ Իսկ գիտե՞ս, էլ ով է քեզ վրա ծիծաղել։ Մայրիկն է ծիծաղել, մայրիկն ինձ հետ միասին. «Համա թե խենթուկն է, համա թե խենթուկը»։ Իսկ դու այդ նույն ժամանակ նստել ու կարծում ես, թե մենք նստել ենք ու քո սարսափից դողում ենք։ | ||
+ | |||
+ | ― Լիզա, իսկ ի՞նչ ես մտածում Վերսիլովի մասին։ | ||
+ | |||
+ | ― Նրա մասին ես շատ եմ մտածում, բայց գիտե՞ս, նրա մասին արի հիմա չխոսենք, նրա մասին այսօր հարկավոր չէ, ճիշտ է, չէ՞։ | ||
+ | |||
+ | ― Միանգամայն ճիշտ։ Ո՜չ, դու սոսկալի խելոք ես, Լիզա։ Դու, անշուշտ, ինձնից խելոք ես։ Այ, սպասիր, Լիզա, այս բոլորը կավարտեմ և այն ժամանակ, միգուցե, քեզ մի բան կասեմ... | ||
+ | |||
+ | ― Ինչո՞ւ խոժոռվեցիր։ | ||
+ | |||
+ | ― Ոչ, չխոժոռվեցի, Լիզա, ես ուղղակի... Գիտե՞ս ինչ, Լիզա, ավելի լավ է շիտակն ասեմ։ ես մի հատկություն ունեմ, որ չեմ սիրում, երբ հոգումս նրբանկատ մի բան շոշափում են մատներով... կամ ավելի լավ է ասել, երբ որոշ զգացմունքներ երևան են հանում, որպեսզի բոլորը հիանան, չէ՞ որ դա ամոթ է, ճիշտ չէ՞։ Դրա համար էլ ես երբեմն ավելի սիրում եմ խոժոռվել ու լռել, դու խելոք ես, դու պետք է հասկանաս։ | ||
+ | |||
+ | ― Քիչ է ասել, ես ինքս էլ հենց այդպիսին եմ, ես ամեն բանում քեզ հասկացել եմ։ Իսկ գիտե՞ս, որ մայրիկն էլ է այդպիսին։ | ||
+ | |||
+ | ― Ախ, Լիզա։ Միայն թե ինչպե՞ս անենք, որ ավելի երկար ապրենք աշխարհում։ Հը՞։ Ի՞նչ ասացի՞ր։ | ||
+ | |||
+ | ― Ոչ, ոչինչ չասացի։ | ||
+ | |||
+ | ― Նայո՞ւմ ես։ | ||
+ | |||
+ | ― Դու էլ ես նայում։ Ես քեզ եմ նայում ու սիրում եմ քեզ։ | ||
+ | |||
+ | Ես նրան համարյա մինչև տուն հասցրի և տվի հասցես։ Հրաժեշտ տալիս ես առաջին անգամ կյանքումս նրան համբուրեցի... | ||
+ | |||
+ | '''V''' | ||
+ | |||
+ | Եվ այս բոլորը լավ կլիներ, միայն թե մի բան լավ չէր. մի ծանր միտք դեռ գիշերվանից թրթռում էր իմ գլխում և դուրս չէր գալիս մտքիցս։ Դա այն էր, որ, երեկ երեկոյան մեր դարպասի մոտ հանդիպելով այն դժբախտ աղջկան, ասացի նրան, թե ինքս էլ եմ հեռանում տանից, իմ բնից, թե չար մարդկանցից հեռանում են և իրենց սեփական բույնը շինում, և թե Վերսիլովը շատ ապօրինածին զավակներ ունի։ Որդու հոր մասին ասված նման խոսքերը, անշուշտ, հաստատեցին նրա բոլոր կասկածները Վերսիլովի, ինչպես նաև այն մասին, թե նա իրեն վիրավորել է։ Ես Ստելբեկովին էի մեղադրում, մինչդեռ, միգուցե, հենց ես եմ գլխավորապես յուղ լցրել կրակին։ Այդ միտքը սոսկալի է, սոսկալի և այժմ... Բայց այն ժամանակ, այն առավոտյան, թեև արդեն սկսել էի տանջվել, բայց, այնուամենայնիվ, ինձ թվում էր, թե դա դատարկ բան է։ «Էհ, առանց ինձ էլ այստեղ ամեն բան «եռման ու կիզման կետին էր հասել»,― ժամանակ առ ժամանակ կրկնում էի ես,― էհ, ոչինչ, կանցնի։ Կշտկվեմ։ Մի բանով, որևէ մի բարի արարքով, դրա տեղը կհանեմ... Ես դեռ հիսուն տարի ունեմ առջևում»։ | ||
+ | |||
+ | Իսկ միտքն, այնուամենայնիվ, թրթռում էր։ | ||
+ | |||
+ | |||
+ | == Մասն երկրորդ == | ||
+ | |||
+ | === Գլուխ առաջին === | ||
+ | |||
+ | '''I''' | ||
+ | |||
+ | Թռչում եմ համարյա երկու ամիս տևողությամբ ժամանակահատվածի վրայով. թող ընթերցողը չանհանգստանա, ամեն բան պարզ կլինի հետագա շարադրանքից։ Կտրուկ նշում եմ նոյեմբերի տասնհինգի օրը, մի օր, որը շատ ու շատ պատճառներով հիշելի է ինձ համար։ Առաջինը՝ երկու ամիս առաջ տեսնողներից ոչ ոք չէր ճանաչի ինձ, համենայն դեպս արտաքուստ, այսինքն միգուցե ճանաչեր, բայց ոչինչ չէր հասկանա։ Ես հագնված եմ պճնամոլի պես. սա առաջինը։ Այն «բարեխիղճ, նաև ճաշակավոր ֆրանսիացին», որին մի ժամանակ ուզում էր հանձնարարել ինձ Վերսիլովը, ոչ միայն արդեն կարել էր ինձ համար մի ամբողջ կոստյում, այլև արդեն խոտանված էր իմ կողմից, ինձ համար արդեն այլ, ավելի բարձր տեսակի, առաջնակարգ դերձակներ են կարում, և ես նույնիսկ իմ անձնական հաշիվն ունեմ նրանց մոտ։ Ես հաշիվ եմ ունենում նաև մի նշանավոր ռեստորանում, բայց այստեղ դեռ վախենում եմ, թեև գիտեմ, որ դա լավ վարվելակերպ չէ և որ դրանով ինձ վարկազրկում եմ։ Նևսկու պողոտայի ֆրանսիացի վարսահարդարը ինձ հետ շատ մտերիմ է, և երբ ես մազերս հարդարել եմ տալիս նրան, ինձ անեկդոտներ է պատմում։ Եվ, խոստովանում եմ, նրա հետ խոսելով, վարժվում եմ ֆրանսերենում։ Թեև լեզուն գիտեմ, և նույնիսկ կարգին գիտեմ, բայց բարձր հասարակության մեջ մի տեսակ դեռ վախենում եմ սկսեմ, և արտասանությունս էլ, երևի, շատ հեռու է փարիզյան լինելուց։ Ունեմ նաև Մատվեյ անունով մեկը, արագարշավ մի կառապան, մի վարգաձի, որ նշանակածս ժամին ներկայանում է ինձ ծառայելու։ Նրա ձին բաց-կինամոնագույն է (մոխրագույնը չեմ սիրում)։ Թերևս, ունեմ նաև դեռևս չկարգավորված գործեր, նոյեմբերի տասնհինգն է և արդեն երեք օր է, ինչ ձմեռն սկսվել է, իսկ մուշտակս հին է, ջրարջի մորթուց, Վերսիլովի հնոտին, եթե վաճառեմ, մի քսանհինգ ռուբլի կարժենա։ Նորը պետք է ձեռք բերեմ, իսկ գրպաններս դատարկ են, և, բացի այդ, պետք է փող պահեմ հենց այսօր իրիկվա համար և այն էլ ինչ ուզում է լինի, հակառակ դեպքում ես «դժբախտ եմ և կործանված»։ Սրանք այն ժամանակվա իմ սեփական ասույթներն են։ Օ՜, ստորություն։ Ուրեմն, որտեղի՞ց հանկարծ այս հազարները, այս վարգաձիերը և Բորելները։ Ինչպե՞ս կարող էի հանկարծ ամեն բան մոռանալ և այդպես փոխվել։ Խայտառակություն։ Ընթերցող, այժմ սկսում եմ իմ ամոթի ու խայտառակության պատմությունը և աշխարհում ոչինչ չի կարող ինձ համար ավելի ամոթալի լինել, քան այս հուշերը։ | ||
+ | |||
+ | Այնպես եմ խոսում, կարծես դատավոր լինեմ, և գիտեմ, որ մեղավոր եմ։ Այն հողմապտույտի մեջ, ուր ես այն ժամանակ ընկա, թեև մենակ էի, առանց ղեկավարի ու խորհրդատուի, բայց երդվում եմ, ինքս էլ արդեն գիտակցում էի իմ անկումը և հենց այդ պատճառով ներման ենթակա չեմ։ Մինչդեռ այդ ամբողջ երկու ամիսը ես համարյա երջանիկ էի, իսկ ինչո՞ւ համարյա։ Ես չափազանց երջանիկ էի։ Եվ նույնիսկ այնքան, որ խայտառակության գիտակցությունը, որ րոպեներով (հաճախակի րոպեներով առկայծում էր իմ մտքում և որից ցնցվում էր իմ հոգին, հենց այդ գիտակցությունը (արդյո՞ք կհավատան ինձ) էլ ավելի էր ինձ արբեցնում. «Ի՜նչ արած, ընկնելն ընկնել է. հո մինչև վերջ չեմ ընկնի, դուրս կպրծնեմ։ Ես աստղ ունեմ»։ Ես քայլում էի անդունդի վրա տաշեղներից կառուցած ճաղազուրկ, բարակ կամրջակով և հրճվում էի, որ այդպես եմ գնում, նույնիսկ աչք էի գցում անդունդին։ Վտանգ կար և հրճվալի էր։ Իսկ «մի՞տքը»։ «Միտքը» հետո, միտքը սպասում էր. ինչ որ եղել էր, «միայն շեղում էր եղել ուղիղ գծից», «և ինչո՞ւ չուրախացնեի ինձ»։ Հենց դրանով էլ վատ է «իմ միտքը» (մի անգամ էլ կրկնեմ), որ վճռականապես հանդուրժում է բոլոր շեղումները, եթե այն այդքան արմատական ու հաստատ չլիներ, միգուցե ես վախենայի շեղվելուց։ | ||
+ | |||
+ | Իսկ առայժմ ես շարունակում էի զբաղեցնել իմ բնակարանը, զբաղեցնել, բայց ոչ ապրել այնտեղ, այդ բնակարանում էր գտնվում իմ ճամպրուկը, ինչպես նաև այլ իրեր, իսկ իմ գլխավոր նստավայրը իշխան Սերգեյ Սոկոլսկու տունն էր։ Ես նրա տանը նստում էի, նաև նրա տանը քնում և այդպես նույնիսկ ամբողջ շաբաթներ... Թե ինչպես այդ պատահեց, դրա մասին հետո, իսկ առայժմ կասեմ իմ այդ փոքրիկ բնակարանի մասին։ Այն արդեն թանկ էր ինձ համար, այստեղ ինձ մոտ էր եկել Վերսիլովը, ինքը, առաջին անգամ այն ընդհարումից հետո, իսկ հետագայում շատ ու շատ անգամ է եկել։ Կրկնում եմ՝ այդ ժամանակաշրջանը սոսկալի խայտառակություն էր ինձ համար, սակայն նաև հսկայական մի երջանկություն... և ամեն ինչ այն ժամանակ այնպե՜ս էր հաջողվում, և այնպե՜ս էր ինձ ժպտում։ «Եվ ինչի՞ են պետք բոլոր այդ նախկին մռայլությունները,― մտածում եմ ես որոշ զմայլելի րոպեների,― ինչի՞ են պետք այդ հին, հիվանդագին ջլատումները, իմ մենավոր, մռայլ մանկությունը, վերմակիս տակ մտորած իմ հիմար երազանքները, երդումները, հաշիվները և նույնիսկ «միտքը»։ Այդ բոլորը ես պատկերացրել ու հորինել էի, իսկ պարզվում է, որ աշխարհում ամենևին էլ այդպես չէ. ահա այսպես ուրախ ու թեթև եմ ինձ զգում, հայրս Վերսիլովն է, բարեկամս՝ իշխան Սերյոժան, ունեմ նաև...», սակայն նաևը մի կողմ թողնենք։ Ավա՜ղ, ամեն բան արվում էր հանուն սիրո, մեծահոգության, պատվի, իսկ հետո պարզվեց, որ այլանդակ է, հանդուգն ու անպատիվ։ | ||
+ | |||
+ | Բավական է։ | ||
+ | |||
+ | '''II''' | ||
+ | |||
+ | Առաջին անգամ նա եկավ ինձ մոտ մեր այն ժամանակվա խզումից երեք օր հետո։ Ես տանը չէի, և նա մնացել էր ինձ սպասելու։ Երբ ես մտա իմ փոքրիկ խցիկը, թեև այդ երեք օրը շարունակ սպասել էի նրան, աչքերիս առաջ կարծես սևացավ և սիրտս այնպես խփեց, որ ես մի պահ նույնիսկ կանգնած մնացի դռների մեջ։ Բարեբախտաբար նա նստած էր իմ տանտիրոջ հետ, որը, հյուրի սպասումը ձանձրալի չլինելու համար, հարկավոր էր համարել անհապաղ ծանոթանալ նրա հետ և կրակ կտրած ինչ-որ բան էր սկսել պատմել նրան։ Նա տիտղոսավոր խորհրդական էր, արդեն մի քառասուն տարեկան, խիստ ծաղկատար դեմքով, չափազանց աղքատ ընտանիքի՝ թոքախտավոր հիվանդ կնոջ և հիվանդ երեխայի հոգսով ծանրաբեռնված, չափազանց մարդամոտ ու հանդարտ, սակայն, ի դեպ, նաև բավական նրբանկատ բնավորությամբ։ Նրա ներկայությունն ինձ ուրախացրեց, նա նույնիսկ ինձ ծանր վիճակից հանեց, քանի որ ի՞նչ պիտի ասեի Վերսիլովին։ Ես գիտեի, այս երեք օրերի ընթացքում ես շարունակ ու լրջորեն գիտեի, որ Վերսիլովն ինքը, առաջինն է գալու, ճիշտ այնպես, ինչպես ես ուզում էի, որովհետև ոչ մի դեպքում առաջինը չէի գնալու նրա մոտ և ոչ թե անհնազանդությանս պատճառով, այլ հենց նրա նկատմամբ տածածս սիրո, մի ինչ-որ սիրային խանդի պատճառով, ավելի ճշգրիտ չեմ կարողանում արտահայտվել։ Եվ ընդհանրապես ընթերցողն ինձ մոտ պերճախոսություն չի գտնի։ Սակայն, թեև այս երեք օրը շարունակ սպասում էի նրան և պատկերացնում համարյա անդադար, թե ինչպես նա ներս կմտնի, այնուամենայնիվ ոչ մի կերպ, չէի կարողանում նախօրոք հորինել, թեև հորինում էի ամենայն ջանադրությամբ, թե ինչի մասին ենք հանկարծ խոսելու այն բոլորից հետո, որ տեղի էր ունեցել մեր միջև։ | ||
+ | |||
+ | ― Ա՜, ահա և դու,― առանց տեղից վերկենալու՝ ձեռքը բարեկամաբար ինձ մեկնեց։― Եկ, նստիր մեզ հետ. Պյոտր Իպպոլիտովիչը չափազանց հետաքրքիր բան է պատմում Պավելյան գնդի զորանոցի... թե այս մոտերքում... գտնվող այդ քարի մասին... | ||
+ | |||
+ | ― Այո, քարն ինձ ծանոթ է,― փութկոտ պատասխանեցի ես՝ նրանց կողքին նստելով աթոռին։ Նրանք նստած էին սեղանի մոտ։ Ամբողջ սենյակը ճիշտ երկու քառակուսի սաժեն կլիներ։ Ես ծանր շունչ քաշեցի։ | ||
+ | |||
+ | Հաճույքի մի կայծ բոցկլտաց Վերսիլովի հայացքում, ըստ երևույթին, նա կասկածում էր և կարծում, թե ես ձևեր պիտի բանեցնեմ։ Նա հանգստացավ։ | ||
+ | |||
+ | ― Սկզբից սկսեք, Պյոտր Իպպոլիտովիչ։― Նրանք արդեն անուն-հայրանունով էին իրար կոչում։ | ||
+ | |||
+ | ― Այսինքն՝ դա դեռ հանգուցյալ թագավորի օրոք է պատահել,― ինձ դիմեց Պյոտր Իպպոլիտովիչը, ջղային և որոշակի տառապանքով, կարծես նախապես տպավորության հաջողության համար տանջվելով,― չէ՞ որ այդ քարը ձեզ ծանոթ է, մի հիմար քար փողոցի մեջտեղում, ի՞նչ կարիք կա, ինչի՞ համար, միայն խանգարում է, ճիշտ է, չէ՞։ Շատ անգամ է թագավորն անցել այդ ճամփով և ամեն անգամ այդ քարը տեսել։ Վերջապես դա թագավորին դուր չի գալիս, և իսկապես, մի սար, մի ամբողջ սար փողոցի մեջտեղում, փողոցն է փչացնում. «Քարն այլևս այստեղ չլինի»։ Դեհ, ասաց, այլևս չլինի, հասկանո՞ւմ եք, ինչ է նշանակում «այլևս չլինի»։ Հանգուցյալին հիշո՞ւմ եք։ Հիմա ի՞նչ անեն այդ քարը։ Բոլորը գլուխները կորցրել են. այստեղ էլ Դուման, և, որ գլխավորն է, այստեղ էլ արդեն չեմ հիշում, թե ով, բայց այն ժամանակվա ամենաառաջին մեծատոհմիկ անձերից մեկը, որի վրա դրված էր այդ գործը։ Հենց այդ մեծատոհմիկ անձն էլ լսում է. ասում են, տասնհինգ հազար կարժենա, ոչ պակաս, այն էլ արծաթ փողով (որովհետև այդ թղթադրամները հանգուցյալ թագավորի օրոք նոր էին արծաթի փոխել)։ «Ինչպե՞ս թե տասնհինգ հազար, դա ի՜նչ անհեթեթություն է»։ Նախ անգլիացիները ռելսեր ուզեցին քաշել, քարը ռելսերին դնել ու շոգիով տանել, բայց ի՞նչ կարժենար դա։ Երկաթուղի այն ժամանակ դեռ չկար, միայն Ցարսկոյե Սելոյի երկաթուղին էր... | ||
+ | |||
+ | ― Այ, քեզ բան, կարելի էր սղոցել,― սկսեցի խոժոռվել ես, սոսկալի սրտնեղում էի ու ամաչում Վերսիլովից, բայց նա լսում էր նկատելի հաճույքով։ Ես հասկանում էի, որ նա էլ է ուրախ տանտիրոջ ներկայության համար, որովհետև նա էլ էր ամաչում ինձ հետ միասին, ես տեսնում էի դա. հիշում եմ, որ նրան այդպես տեսնելը նույնիսկ կարծես հուզիչ էր ինձ համար։ | ||
+ | |||
+ | ― Հենց սղոցել, հենց այդ մտքին էլ եկան, և հենց Մոնֆերանը. չէ՞ որ այդ ժամանակ նա Իսահակի տաճարն էր կառուցում։ Սղոցել, ասում է, և կտոր-կտոր այդտեղից տանել։ Այո, բայց դա ի՞նչ կարժենար։ | ||
+ | |||
+ | ― Ոչինչ էլ չէր արժենա, ուղղակի պետք էր սղոցել և այդտեղից տանել։ | ||
+ | |||
+ | ― Ո՜չ, թույլ տվեք, բայց չէ՞ որ այստեղ մեքենա պետք է բերվեր, շոգեքարշ մեքենա, և հետո կտորներն ո՞ւր տանեին։ Այն էլ այդպիսի հսկայական սարը։ Տասը հազար, ասում են, ոչ պակաս կնստի, տասը կամ տասներկու հազար։ | ||
+ | |||
+ | ― Լսեք, Պյոտր Իպպոլիտովիչ, ախր դա դատարկ խոսակցություն է, և այդպես չի եղել...― Բայց հենց այդ ժամանակ Վերսիլովն աննկատ աչքով արեց ինձ և այդ ակնարկի մեջ ես այնպիսի նրբանկատ վշտակցություն, նույնիսկ վիշտ տեսա տանտիրոջս նկատմամբ, որ ինձ սոսկալի դուր եկավ և ես ծիծաղեցի։ | ||
+ | |||
+ | ― Այդպես, այդպես,― ուրախացավ տանտերը, որը ոչինչ չէր նկատել և, ինչպես միշտ նրա նման պատմություն անողները, սոսկալի վախենում էր, որ իրեն կշփոթեցնեն հարցերով,― միայն թե մոտենում է դեռ երիտասարդ մի քաղաքացի, դե գիտեք էլի, երկարափեշ կաֆտանով, սեպաձև մորուքով և մի քիչ էլ, կարծես, գլուխը տաքացած ռուս մարդ... Թեև, ոչ, գլուխը տաք չի եղել։ Հենց կանգնած է եղել այդ քաղաքացին ու ականջ է դրել թե, ինչ են պայմանավորվում անգլիացիներն ու Մոնֆերանը, մեկ էլ գալիս է կառեթով այն անձնավորությունը, որին հանձնարարված է եղել գործը, լսում է ու բարկանում, սա ինչ բան է, խոսում են, խոսում ու ոչինչ վճռել չեն կարողանում, և հանկարծ նկատում է, որ հեռվում կանգնած է այս քաղաքացին ու մի տեսակ կեղծ ժպտում է, այսինքն՝ ոչ թե կեղծ, ես այնպես չասացի, այլ կարծես... | ||
+ | |||
+ | ― Հեգնական,― զգուշորեն հուշեց Վերսիլովը։ | ||
+ | |||
+ | ― Հեգնական, այսինքն մի քիչ հեգնական, մի տեսակ, գիտե՞ք, ռուսական բարի ժպիտով, դեհ, իսկ այն անձնավորությանը սրտնեղած ժամանակ, գիտեք. «Իսկ դու, մորուս, ինչի՞ն ես այստեղ սպասում։ Ո՞վ ես»։― «Ես էլ, ասում է, էս քարի կտորին եմ նայում, ձերդ պայծառափայլություն»։ Կարծեմ, հենց պայծառափայլություն, հազիվ թե հենց իշխան Սուվորովը չի եղել, Իտալացին, զորավարի ժառանգը... Թեև ոչ, Սուվորովը չի եղել, և ափսոս, որ մոռացել եմ, թե ով է եղել, սակայն թեև պայծառափայլություն, բայց մաքուր ռուս մի մարդ, իսկական ռուսական տիպ. հայրենասեր, ռուսական զարգացած սիրտ, սա էլ հենց գլխի է ընկել. «Ի՛նչ է, ասում է, դո՞ւ ես այս քարն այստեղից տանելու, ի՞նչ ես քմծիծաղ տալիս»։― «Ծիծաղս ավելի էդ անգլիացիների վրա է գալիս, ձերդ պայծառափայլություն, արդեն շատ անհամապատասխան վարձ են ուզում, որովհետև ռսի քսակը լիքն է, իսկ իրենք տանն ուտելու բան չունեն։ Հարյուր ռուբլի վարձ նշանակեք, ձերդ պայծառափայլություն, վաղը մինչև երեկո քարն էստեղից տարած կլինենք»։ Դե, կարող եք պատկերացնել, թե ինչ տպավորություն թողեց նման առաջարկությունը։ Անգլիացիներն, իհարկե, ուզում են սրան ոտով-գլխով կուլ տան։ Մոնֆերանը ծիծաղում է. միայն այդ նորին պայծառափայլությունը, ռուս մարդու սիրտն է սրան հավատում. «Տվեք, ասում է, դրան հարյուր ռուբլի։ Բայց մի՞թե, ասում է, կտանես քարն այստեղից»։― «Վաղը մինչև երեկո կվերացնենք, ձերդ պայծառափայլություն»։― «Բայց ո՞նց ես անելու»։ «Էդ մեկը, եթե չեք նեղանա, ձերդ պայծառափայլություն, մեր գաղտնիքն է»,― ասում է հենց ուզածդ ռուսաց լեզվով։ Եվ դուր է գալիս մարդուն։ «Հեյ, տվեք այս մարդուն, ինչ որ կպահանջի»։ Եվ թողին հեռացան։ Եվ ի՞նչ եք կարծում, ի՞նչ արեց նա։ Տանտերը կանգ առավ և սկսեց սրտառուչ հայացքով մեզ չափել։ | ||
+ | |||
+ | ― Չգիտեմ,― ժպտաց Վերսիլովը. ես սաստիկ խոժոռվել էի։ | ||
+ | |||
+ | ― Ահա թե ինչ արեց,― արտասանեց տանտերը այնպիսի մի հաղթական տոնով, կարծես հենց ինքն էր այդ արել,― բահավոր գյուղացիներ էր վարձել, հասարակ ռուս գյուղացիներ, և նրանք քարի կողքից, ամենաեզրից սկսել էին հողը փորել, ամբողջ գիշեր փորել էին և մի հսկայական, քարի բոյին և դեռ մի վերշոկ էլ ավելի խոր փոս էին փորել, իսկ հենց որ փոսը պատրաստ էր եղել, կարգադրել էր կամաց-կամաց ու զգուշությամբ հողն արդեն ճիշտ քարի տակից փորել։ Եվ, բնականաբար, հենց որ հողը բավականաչափ փորել-հանել էին քարի տակից, քարը կորցրել էր հենարանը և տատանվել էր նրա հավասարակշռությունը, իսկ հենց որ տատանվել էր հավասարակշռությունը, նրանք հակառակ կողմից արդեն ձեռքերով, ռուսավարի ուռռա կանչելով հրել էին քարը, քարն էլ դըրը՛մփ, գլորվել էր փոսի մեջ։ Տեղնուտեղը բահերով հողը վրան էին տվել, տոփանով տոփանել, քարերով սալարկել և, խնդրես, քարն անհետացել էր, տեղը մի հարթ տարածություն մնացել։ | ||
+ | |||
+ | ― Դե, պատկերացրեք,― ասաց Վերսիլովը։ | ||
+ | |||
+ | ― Եվ ժողովուրդ, ժողովուրդ, մի ժողովուրդ էր հավաքվել, որ ոչ թիվ կար, ոչ հաշիվ, անգլիացիներն էլ էին էստեղ, վաղուց գլխի էին ընկել ու զայրանում էին։ Մոնֆերանն էլ էր եկել, սա, ասում է, գյուղացիավարի է, չափազանց, ասում է, հասարակ է։ Բայց բանն էլ հենց էդ է, որ հասարակ է, իսկ դուք հո գլխի չընկա՞ք, հիմարի գլուխներ։ Բայց ձեզ կասեմ, էդ իշխանավորը, պետական գործիչը, տեսավ թե չէ, շշմեց, գրկեց նրան ու համբուրեց. «Այդ որտեղի՞ց հայտնվեցիր դու այդպիսին»։ «Յարոսլավի նահանգից, ձերդ պայծառափայլություն, մենք մեր արհեստով, իսկապես ասած, դերձակ ենք, իսկ ամառները մայրաքաղաք ենք գալիս միրգ վաճառելու»։ Դեհ, այսպես լուրը հասավ իշխանավորներին, հրամայեցին սրա վզին մեդալ կախել, էդպես էլ ման էր գալիս մեդալը վզին, բայց հետո, ասում են, իրեն հարբեցողության տվեց, գիտեք, ռուս մարդը իրեն զսպել չի կարողանում։ Հենց դրա համար էլ մինչև օրս օտարազգիները մեզ խժռում են, այո, հենց այդպես։ | ||
+ | |||
+ | ― Այո, իհարկե, ռուսական խելքը...― փորձեց սկսել Վերսիլովը։ | ||
+ | |||
+ | Բայց հենց այդ պահին պատմություն անողին, իր բախտից, կանչեց հիվանդ տանտիրուհին, և նա շտապեց գնալ, թե չէ ես չէի դիմանա։ Վերսիլովը ծիծաղում էր։ | ||
+ | |||
+ | ― Սիրելիս, մի ամբողջ ժամ քո գալուց առաջ նա ինձ զվարճացնում էր։ Այդ քարը... հենց այն ամենն է, որ ամենահայրենասիրական-անօրինավորն է նման պատմությունների մեջ, բայց ինչպե՞ս կարող ես նրան ընդհատել։ Չէ՞ որ տեսար, նա հաճույքից մարում էր։ Եվ բացի դրանից, այդ քարը, կարծես, հիմա էլ իր տեղում կանգնած է, եթե միայն չեմ սխալվում, և ամենևին էլ թաղված չէ փոսում... | ||
+ | |||
+ | ― Ախր, Տեր Աստված,― բացականչեցի ես,― իսկապես որ։ Եվ ինչպես համարձակվեց նա... | ||
+ | |||
+ | ― Ի՞նչ պատահեց քեզ։ Դու, կարծես թե, իսկապես վրդովված ես, վերջ տուր։ Իսկ դա նա, իրոք, շփոթել է. ես դրա նման մի քարի պատմություն լսել եմ դեռ մանկությանս օրերին, բայց, անշուշտ, ոչ այդպիսի պատմություն և ոչ էլ այդ քարի մասին։ Ուշադրություն դարձրու. «Լուրը հասավ իշխանավորներին»։ Նրա հոգին ուղղակի երգում էր այն րոպեին, երբ «հասավ իշխանավորներին»։ Այս ողորմելի միջավայրում ապրել չի լինի առանց նման անեկդոտների։ Եվ դրանցից սրանք հազարներով գիտեն և, որ գլխավորն, է գալիս են դրանք իրենց անզսպությունից։ Ոչինչ չեն սովորել, ոչինչ հաստատ չգիտեն, բայց, դե, թղթախաղից ու իրենց արտադրանքներից բացի, ուզում են խոսել նաև համամարդկային, բանաստեղծական բաների մասին... Ո՞վ է, ի՞նչ մարդ է այդ Պյոտր Իպպոլիտովիչը։ | ||
+ | |||
+ | ― Չափազանց խեղճ և նույնիսկ դժբախտ մի արարած։ | ||
+ | |||
+ | ― Դե տեսնում ես, գուցե նույնիսկ թուղթ էլ չի խաղում։ Կրկնում եմ, պատմելով այդ անհեթեթությունը, նա բավարարում է իր մերձավորի նկատմամբ տածած սերը, չէ՞ որ հենց մեզ էլ ուզում էր երջանկացնել։ Հայրենասիրության զգացումն էլ է բավարարված, օրինակ, սրանք մի անեկդոտ էլ ունեն Զավյալովի մասին, իբր անգլիացիները նրան միլիոն էին առաջարկում միայն նրա համար, որ սա իր արտադրանքի վրա իր դրոշմը չդնի... | ||
+ | |||
+ | ― Ախ, Տեր Աստված, լսել եմ այդ անեկդոտը։ | ||
+ | |||
+ | ― Ո՞վ չի լսել, և պատմողն էլ հաստատ գիտե պատմելիս, որ դու հավանաբար արդեն լսել ես այդ անեկդոտը և, այնուամենայնիվ, պատմում է, ''դիտավորյալ'' երևակայելով, որ դու չես լսել։ Շվեդիայի թագավորի տեսիլը, կարծեմ, արդեն հնացել է սրանց համար, բայց իմ պատանեկության օրերին զմայլված կրկնում էին խորհրդավոր շշուկով, ճիշտ այնպես, ինչպես նաև այն, որ դարասկզբին, իբր, մեկը սենատում ծնկաչոք կանգնած է եղել սենատորների առաջ։ Բաշուցկի պարետի մասին էլ շատ անեկդոտներ էին պատմում, նաև այն մասին, թե ինչպես էին մոնումենտը տարել։ Սրանք սոսկալի սիրում են պալատական անեկդոտներ, օրինակ, զանազան պատմություններ նախորդ թագավորության մինիստր Չերնիշովի մասին, թե ինչպես նա, արդեն յոթանասունամյա ծերունի լինելով, այնպես էր կեղծում իր արտաքինը, որ թվում էր երեսնամյա և այնքան բնական, որ հանգուցյալ թագավորը զարմացած էր մնում պալատական հանդիսությունների ժամանակ... | ||
+ | |||
+ | ― Դա էլ եմ լսել։ | ||
+ | |||
+ | ― Ո՞վ չի լսել։ Բոլոր այդ անեկդոտները անօրինավորության գագաթնակետն են, բայց իմացիր, որ անօրինավորության այդ տիպը շատ ավելի խոր ու լայնորեն է տարածված, քան մենք կարծում ենք։ Իր մերձավորին երջանկացնելու նպատակով ստելու ցանկությանը դու կհանդիպես նույնիսկ մեր ամենաօրինավոր հասարակության մեջ, քանի որ բոլորս էլ տառապում ենք մեր սրտերի այդ անզսպությամբ։ Միայն թե մեզանում պատմություններն ուրիշ բնույթի են, թե մեզ մոտ միայն Ամերիկայի մասին ինչեր են պատմում, մարդ կարող է խենթանալ, և պատմում են նույնիսկ պետական գործիչները։ Խոստովանում եմ, որ ինքս էլ այդ անօրինավորների տիպին եմ պատկանում և ողջ կյանքում դրանից տառապել եմ... | ||
+ | |||
+ | ― Չերնիշովի մասին ինքս էլ եմ մի քանի անգամ պատմել։ | ||
+ | |||
+ | ― Իսկապես, պատմե՞լ ես։ | ||
+ | |||
+ | ― Այստեղ, ինձնից բացի, մի կենվոր էլ կա, աստիճանավոր, նույնպես ծաղկատար դեմքով և արդեն ծերունի, բայց սոսկալի իրապաշտ և հենց որ Պյոտր Իպպոլիտովիչը փորձում է խոսել, իսկույն սկսում է նրան ընդհատել ու հակաճառել։ Եվ բանն այնտեղ է հասցրել, որ Պյոտր Իպպոլիտովիչը ստրուկի նման ծառայում ու սիրաշահում է նրան, միայն թե նա իրեն լսի։ | ||
+ | |||
+ | ― Դա արդեն անօրինավորության մի ուրիշ տիպ է և, գուցե, նույնիսկ ավելի նողկալի, քան առաջինը։ Առաջինը ամբողջովին ոգևորություն է։ «Միայն թե թող, որ ստի. տես, ինչ լավ դուրս կգա»։ Երկրորդը՝ ամբողջովին մաղձ և իրապաշտություն. «Չեմ թողնի ստես, որտե՞ղ, ե՞րբ, ո՞ր թվին», մի խոսքով՝ անսիրտ մարդ։ Բարեկամս, միշտ թույլ տուր, որ մարդը մի քիչ ստի, դա անմեղ բան է։ Նույնիսկ թող, որ շատ ստի։ Առաջինը դա ցույց կտա քո նրբավարությունը, երկրորդ դրա դիմաց քեզ էլ թույլ կտան, որ ստես․ երկու հսկայական օգուտ միանգամից։ Que diable!<ref>Գրողը տանի (ֆրանս.)։</ref> պետք է սիրես մերձավորիդ։ Բայց գնալուս ժամանակն է։ Դու բավական լավ ես տեղավորվել,― աթոռից վերկենալով, ավելացրեց նա։― Կպատմեմ Սոֆյա Անդրեևնային ու քրոջդ, որ եկել էի քեզ մոտ և տեսա քեզ ողջ և առողջ։ Ցտեսություն, սիրելիս։ | ||
+ | |||
+ | Ինչպե՞ս թե, մի՞թե սրանով վերջ։ Ախր ինձ բոլորովին էլ սա չէր պետք, ես այլ, ''գլխավոր'', բանին էի սպասում, թեև հրաշալի հասկանում էի, որ ուրիշ կերպ հնարավոր չէր։ Մոմը ձեռքիս ճանապարհեցի նրան դեպի սանդուղքը. տանտերը դուրս թռավ, բայց ես Վերսիլովից թաքուն ամբողջ ուժով բռնեցի նրա ձեռքը և կատաղած հետ մղեցի։ Նա զարմանքով ինձ նայեց, բայց իսկույն էլ անհետացավ։ | ||
+ | |||
+ | ― Այս սանդուղքներն էլ...― բառերը ձիգ տալով՝ մրթմրթաց Վերսիլովը, ըստ երևույթին մի բան ասած լինելու համար և ըստ երևույթին վախենալով, որ ես հանկարծ մի բան չասեմ,― այս սանդուղքներն էլ,― ես հետ եմ սովորել, իսկ քո տունը երրորդ հարկում է, բայց ես, թերևս, արդեն կգտնեմ ճանապարհը... Մի անհանգստացիր, սիրելիս, մեկ էլ տեսար կմրսես։ | ||
+ | |||
+ | Բայց ես չէի գնում։ Մենք արդեն երկրորդ սանդուղքով էինք իջնում։ | ||
+ | |||
+ | ― Այս երեք օրը շարունակ ձեզ էի սպասում,― կարծես ինքն իրեն դուրս թռավ բերանիցս, ես հևում էի։ | ||
+ | |||
+ | ― Շնորհակալ եմ, սիրելիս։ | ||
+ | |||
+ | ― Ես գիտեի, որ դուք անպայման կգաք։ | ||
+ | |||
+ | ― Իսկ ես գիտեի, որ դու գիտես, թե ես անպայման կգամ։ Շնորհակալ եմ, սիրելիս։ | ||
+ | |||
+ | Նա լռեց։ Մենք արդեն դրսի դռանն էինք հասել, իսկ ես դեռ շարունակում էի գնալ նրա հետևից։ Նա բացեց դուռը, արագ ներխուժած քամին մարեց իմ մոմը։ Նույն պահին ես հանկարծ բռնեցի նրա ձեռքը, բացարձակ խավար էր մեր շուրջը։ Նա ցնցվեց, բայց լուռ էր։ Ես շրթունքներս մոտեցրի նրա ձեռքին և հանկարծ ագահորեն սկսեցի համբուրել, մի քանի անգամ, շատ ու շատ անգամ։ | ||
+ | |||
+ | ― Սիրելի որդյակս, և ինչի՞ համար ես ինձ այդքան սիրում,― արտասանեց նա, բայց արդեն բոլորովին ուրիշ ձայնով։ Նրա ձայնը դոդաց, և ինչ-որ մի բոլորովին նոր բան զնգաց նրանում, կարծես ամենևին էլ նա չէր խոսում։ | ||
+ | |||
+ | Ես ուզեցի նրան պատասխանել, բայց չկարողացա և սանդուղքով վեր վազեցի։ Իսկ նա տեղում կանգնած շարունակ սպասում էր, և միայն երբ ես հասա բնակարանիս, լսեցի, թե ինչպես վարում բացվեց և աղմուկով փակվեց դրսի դուռը։ Տանտիրոջս կողքով, որը նորից, չգիտես ինչու, պատահեց ճամփիս, ես սպրդեցի սենյակս, սողնակը քաշեցի և առանց մոմ վառելու ընկա մահճակալիս, դեմքս բարձիս մեջ թաղեցի և... լալիս էի ու լալիս։ Տուշարից հետո առաջին անգամ արտասվեցի։ Հեկեկանքներս այնքա՜ն ուժգին էին դուրս թռչում իմ միջից, և ես այնքա՜ն երջանիկ էի... բայց կարիք չկա նկարագրելու։ | ||
+ | |||
+ | Սա ես հիմա առանց ամաչելու գրի առա, որովհետև գուցեև այս բոլորը հենց լավ էր չնայած ողջ անհեթեթությանը։ | ||
+ | |||
+ | '''III''' | ||
+ | |||
+ | Բայց սրա համար հո ինձնից պատասխան չստացա՜վ։ Ես սոսկալի բռնակալ դարձա։ Ինքնըստինքյան հասկանալի է, որ այս տեսարանի մասին հետո մեր միջև խոսք անգամ չի եղել։ Ընդհակառակը, մենք հենց երրորդ օրը հանդիպեցինք՝ կարծես ոչինչ էլ չէր եղել մեր միջև և դեռ ավելին. այդ երկրորդ երեկոյան ես համարյա կոպիտ էի, նա էլ կարծես թե չոր էր։ Պատահեց դա նորից ինձ մոտ. ես, չգիտեմ ինչու, դեռ ինքս նրա մոտ չէի գնացել, չնայած մորս տեսնելու ցանկությանը։ | ||
+ | |||
+ | Այդ ամբողջ ժամանակ, այսինքն այդ ողջ երկու ամիսը, խոսում էինք միայն ամենավերացական բաների մասին։ Եվ հենց դրա վրա էլ զարմանում եմ ես. մենք միայն ու միայն խոսում էինք վերացական, իհարկե, համամարդկային և ամենաանհրաժեշտ, սակայն ոչ մի չափով էականի հետ չառնչվող բաների մասին։ Մինչդեռ էականից շատ ու շատ բաներ պետք էր որոշել ու պարզաբանել և նույնիսկ հակադրաբար, բայց հենց դրա մասին մենք լռում էինք։ Նույնիսկ մորս և Լիզայի... և վերջապես, հենց իմ և իմ ողջ պատմության մասին ես ոչինչ չէի խոսում։ Ամոթից էր այդ բոլորը, թե պատանեկան ինչ-որ հիմարությունից չգիտեմ։ Կարծում եմ, որ հիմարությունից, որովհետև ամոթի վրայից այնուամենայնիվ կարելի է թռչել։ Իսկ բռնակալություն էի անում նրա նկատմամբ սոսկալի և քանիցս նույնիսկ անպատկառության հասնում, նույնիսկ հակառակ սրտիս, այդ բոլորը մի տեսակ հախուռն, ինքն իրեն էր ստացվում, ինքս ինձ զսպել չէի կարողանում։ Իսկ նրա խոսելածևը առաջվա պես նուրբ հեգնանք էր պարունակում, թեև մշտապես արտակարգ սիրալիր էր բոլոր դեպքերում։ Ինձ զարմացնում էր նաև այն, որ նա ավելի սիրում էր ինքը գալ ինձ մոտ, այնպես որ ի վերջո ես սկսեցի սաստիկ հազվադեպ այցելել մորս՝ շաբաթը մեկ անգամ, ոչ ավելի, հատկապես ամենավերջին ժամանակներս, երբ ես արդեն բոլորովին խառնվեցի։ Նա միշտ գալիս էր երեկոները, նստում էր իմ սենյակում ու խոսում, շատ էր խոսել նաև տանտիրոջս հետ. վերջինս ինձ կատաղեցնում էր, քանի որ դա վայել չէր նրա նման մարդուն։ Մի ուրիշ միտք էլ էր անցնում գլխովս․ մի՞թե բացի ինձից էլ ոչ ոք չունի, որ մոտը գնա։ Բայց ես հաստատ գիտեի, որ նա ունի ծանոթներ, վերջին ժամանակներս նա նույնիսկ վերականգնել էր իր նախկին շատ հարաբերություններ բարձրաշխարհիկ շրջաններում, որոնք դադարեցրել էր վերջին տարվա ընթացքում, բայց կարծեմ, թե նա այնքան էլ չէր գայթակղվում դրանցով և շատերը վերականգնում էր միայն պաշտոնապես, իսկ ավելի սիրում էր այցելել ինձ։ Երբեմն ինձ շատ էր հուզում այն, որ նա, երեկոները սենյակս մտնելով, համարյա ամեն անգամ կարծես վարանում էր դուռը բաց անելիս և առաջին րոպեին տարօրինակ անհանգստությամբ միշտ նայում էր աչքերիս․ «այսինքն՝ չե՞մ խանգարի արդյոք, ասա՝ կգնամ»։ Երբեմն նույնիսկ այսպես էլ ասում էր։ Մի անգամ, օրինակ, հենց վերջին ժամանակներս, նա ներս մտավ այն պահին, երբ ես, դերձակից նոր ստացած կոստյումս հագած-պատրաստ, ուզում էի գնալ «իշխան Սերյոժայի» մոտ, որպեսզի նրա հետ գնայի ուր որ հարկն էր (թե ուր, հետո կբացատրեմ)։ Իսկ նա, ներս մտավ ու նստեց, հավանաբար չնկատելով, որ ես պատրաստվել եմ դուրս գալ, լինում էին պահեր, երբ նրան ինչ-որ չափազանց տարօրինակ ցրվածություն էր պաշարում։ Թարսի պես նա սկսեց խոսել տանտիրոջս մասին, ես զայրույթից պոռթկացի. | ||
+ | |||
+ | ― Գրողը տանի այդ տանտիրոջը։ | ||
+ | |||
+ | ― Ախ, սիրելիս,― հանկարծ տեղից վերկացավ նա,― դու ոնց որ թե պատրաստվում ես դուրս գալ, իսկ ես քեզ խանգարեցի... Ներիր, խնդրեմ։ | ||
+ | |||
+ | Եվ նա խոնարհաբար շտապեց հեռանալ։ Հենց այս խոնարհությունն իմ նկատմամբ մի այսպիսի մարդու կողմից, այսպիսի բարձրաշխարհիկ ու անկախ մարդու կողմից, որն այնքան իրեն հատուկ բան ուներ, միանգամից արթնացնում էր իմ սրտում իմ ողջ քնքշությունը նրա նկատմամբ և ողջ վստահությունս նրա վրա։ Բայց եթե նա այդքան սիրում էր ինձ, ինչո՞ւ հետ չպահեց ինձ այն ժամանակ, իմ խայտառակության պահին։ Եթե նա միայն մի բան ասեր այն ժամանակ, միգուցե ես ինձ զսպեի։ Սակայն, միգուցեև, ոչ։ Բայց չէ՞ որ նա տեսնում էր այդ պճնամոլությունը, այդ անձնապարտությունը, այդ Մատվեյին (մի անգամ նույնիսկ ուզում էի տուն հասցնել նրան իմ սահնակով, բայց նա չնստեց և նույնիսկ մի քանի անգամ է եղել, որ նա չի ուզեցել նստել), չէ՞ որ տեսնում էր, որ փողերս աջ ու ձախ թափվում են, և ոչ մի խոսք, ոչ մի խոսք, նույնիսկ հետաքրքրություն չցուցաբերեց։ Դա մինչև օրս էլ, նույնիսկ հիմա էլ զարմացնում է ինձ։ Իսկ ես, հասկանալի է, որ ամենևին ոչ մի փափկանկատություն չէի անում նրա նկատմամբ այն ժամանակ և ինչ որ ուզում էի, ասում էի, թեև, իհարկե, բացատրության համար ոչ մի խոսք էլ չէի ասում։ Նա չէր հարցնում, ես էլ չէի ասում։ | ||
+ | |||
+ | Սակայն մի երկու-երեք անգամ մենք կարծես թե խոսել ենք կենսական հարցերի մասին։ Մի անգամ սկզբում, նրա ժառանգությունից հրաժարվելուց անմիջապես հետո, ես հարցրի նրան, թե հիմա ինչով է ապրելու։ | ||
+ | |||
+ | ― Մի կերպ կապրեմ, բարեկամս,― արտասանեց նա չափազանց հանգիստ։ | ||
+ | |||
+ | Հիմա ես գիտեմ, որ նույնիսկ Տատյանա Պավլովնայի ընդամենը մի հինգ հազարանոց, շատ փոքրիկ դրամագլուխը կիսով չափ ծախսվել է Վերսիլովի վրա այս վերջին երկու տարվա ընթացքում։ | ||
+ | |||
+ | Մի ուրիշ անգամ մենք ինչ-որ առիթով խոսեցինք մայրիկիս մասին։ | ||
+ | |||
+ | ― Բարեկամս,― հանկարծ ասաց նա տխուր,― ես հաճախ եմ ասել Սոֆյա Անդրեևնային մեր միավորման սկզբում, թեև և սկզբում, և կեսերում, և վերջում. «Ես քեզ տանջում եմ, սիրելիս, և տանջելու եմ մինչև վերջ և ամենևին չեմ խղճում, քանի դեռ դու իմ առջև ես, բայց եթե դու մեռնես, ես գիտեմ, որ սպանելու եմ ինձ ապաշխարելով»։ | ||
+ | |||
+ | Ի դեպ, հիշում եմ, այն երեկո նա հատկապես անկեղծ էր։ | ||
+ | |||
+ | ― Գոնե թուլամորթ մի ոչնչություն լինեի և տառապեի այդ գիտակցությունից։ Բայց չէ՞ որ ոչ, չէ՞ որ գիտեմ, թե անսահման ուժեղ եմ, և ինչով, ի՞նչ ես կարծում։ Այ, հենց այս ամեն ինչի հետ համակերպվելու անմիջական ուժով, որն այնքան հատուկ է մեր սերնդի բոլոր ռուս մարդկանց։ Ինձ ոչնչով չես քայքայի, ոչնչով չես ոչնչացնի և ոչնչով չես զարմացնի։ Ես բակապահ շան նման կենսունակ եմ։ Ես կարող եմ ինձ համար ամենահարմար ձևով միաժամանակ երկու հակադիր զգացմունք ունենալ և, անշուշտ, ոչ իմ կամքով։ Եվ այնուամենայնիվ գիտեմ, որ դա անազնիվ է գլխավորապես այն պատճառով, որ արդեն չափազանց խելամիտ է։ Ես ապրել եմ համարյա հիսուն տարի և մինչև այժմ չգիտեմ լա՞վ է, որ հասել եմ հիսուն տարեկանիս, թե՞ վատ։ Իհարկե, ես սիրում եմ ապրել, և դա անմիջապես ելնում է գործից, բայց կյանք սիրելը այնպիսի մարդու համար, ինչպիսին ես եմ, ստորություն է։ Վերջին ժամանակներս ինչ-որ նոր բան է սկսվել, և Կրաֆտները չեն համակերպվում, այլ անձնասպան են լինում։ Բայց չէ՞ որ պարզ է, որ Կրաֆտները հիմար են. դե, իսկ մենք՝ խելոք, ուրեմն, այստեղ էլ ոչ մի կերպ չի կարելի զուգահեռներ անցկացնել, և հարցն այնուամենայնիվ մնում է բաց։ Եվ մի՞թե աշխարհը միայն մեզ նմանների համար գոյություն ունի։ Ամենահավանականն այն է, որ՝ այո. միտքը չափազանց անմխիթարական է։ Սակայն, ի դեպ... Ի դեպ, հարցն այնուամենայնիվ բաց է մնում։ | ||
+ | |||
+ | Նա տխուր էր խոսում, և այնուամենայնիվ ես չգիտեի, անկե՞ղծ էր, թե՞ ոչ։ Նրա հոգում միշտ մի ծալ կար, որից նա ոչ մի դեպքում չէր ուզում հրաժարվել։ | ||
+ | |||
+ | '''IV''' | ||
+ | |||
+ | Այն ժամանակ ես նրա գլխին անհամար հարցեր էի թափում, ես հարձակվում է նրա վրա, ինչպես քաղցածը՝ հացի։ Նա ինձ միշտ պատասխանում էր պատրաստակամ և անկեղծորեն, բայց վերջիվերջո ամեն բան միշտ հասցնում էր ամենաընդհանուր աֆորիզմների, այնպես որ, իսկապես ասած, նրանից ոչինչ դուրս քաշել չէր լինում։ Մինչդեռ այս բոլոր հարցերը ինձ անհանգստացնում էին ողջ կյանքիս ընթացքում և, անկեղծ խոստովանեմ, ես դեռ Մոսկվայում ինձնից հեռացնում էի դրանց լուծումը հենց մինչև մեր հանդիպումը Պետերբուրգում։ Ես նույնիսկ երես առ երես նրան այդ հայտնեցի, և նա չծիծաղեց ինձ վրա, ընդհակառակը, հիշում եմ, որ ձեռքս սեղմեց։ Համընդհանուր քաղաքականությունից և սոցիալական հարցերից ես համարյա ոչինչ չէի կարողանում նրանից կորզել, սակայն նկատի ունենալով իմ «միտքը», հենց այդ հարցերն էին ամենից ավելի ինձ անհանգստացնում։ Դերգաչովի նմանների մասին ես մի անգամ մի ակնարկ կորզեցի, «Թե նրանք քննադատությունից դուրս են», բայց միևնույն ժամանակ տարօրինակ կերպով ավելացրեց, թե «իրեն իրավունք է վերապահում ոչ մի նշանակություն չտալ իր կարծիքին»։ Այն մասին, թե ինչով կավարտվեն ժամանակակից պետություններն ու աշխարհը և ինչով կրկին կնորոգվի սոցիալական աշխարհը, նա սոսկալի երկար լուռ մնաց, բայց այնուամենայնիվ, մի քանի բառ ի վերջո չարչարանքով դուրս քաշեցի նրանից. | ||
+ | |||
+ | ― Կարծում եմ, որ այդ բոլորը ինչ-որ ձևով չափազանց սովորական տեղի կունենա,― ասաց նա մի անգամ։― Ուղղակի բոլոր պետությունները, չնայած բյուջեներում եղած բոլոր բալանսներին, և «պակսորդների բացակայությանը», un beau matin<ref>Մի հրաշալի առավոտ (ֆրանս.)։</ref> կխճճվեն վերջնականապես և առանց բացառության բոլորը կցանկանան չվճարել, որպեսզի բոլորը, առանց բացառության, նորոգվեն համընդհանուր սնանկությամբ։ Մինչդեռ ողջ աշխարհի պահպանողական տարրը կհակառակի սրան, քանի որ հենց ինքն էլ կլինի և բաժնետերը, և պարտատերը և սնանկություն չի ուզենա հանդուրժել։ Այն ժամանակ, անշուշտ, կսկսվի, այսպես ասած, համընդհանուր խմորումը, այստեղ կգան բազում ջհուդներ, և կսկսվի ջհուդների թագավորություն, իսկ դրանից հետո բոլոր նրանք, ովքեր երբեք արժեթղթեր չեն ունեցել և ընդհանրապես ոչինչ չեն ունեցել, այսինքն՝ բոլոր աղքատները, բնականաբար, չեն ցանկանա մասնակցել խմորմանը... Կսկսվի պայքար, և, յոթանասունյոթ պարտությունից հետո, աղքատները կոչնչացնեն բաժնետերերին, կխլեն նրանցից արժեթղթերը և կնստեն նրանց տեղը, իհարկե, կրկին որպես բաժնետերեր։ Գուցե մի նոր բան կասեն, գուցեև՝ ոչ։ Ավելի հավանականն այն է, որ սրանք էլ կսնանկանան։ Սրանից ավելին, բարեկամս, ոչինչ չեմ կարող կանխագուշակել այն ճակատագրերում, որոնք փոխելու են այս աշխարհի դեմքը։ Սակայն նայիր Հայտնության գրքում... | ||
+ | |||
+ | ― Բայց մի՞թե ամեն բան այդքան նյութական է։ Մի՞թե հենց ֆինանսների պատճառով կկործանվի այժմյան աշխարհը։ | ||
+ | |||
+ | ― Օ՜, ես, անշուշտ, պատկերների միայն մի անկյունը վերցրի, բայց չէ՞ որ այս անկյունն էլ կապված է ամբողջի հետ, այսպես ասած, անքակտելի կապերով։ | ||
+ | |||
+ | ― Ուրեմն, ի՞նչ պետք է անենք։ | ||
+ | |||
+ | ― Ախ, Տեր Աստված, մի շտապիր, այդ բոլորը դեռ այդքան շուտ չի լինի։ Իսկ ընդհանրապես ամենալավը ոչինչ չանելն է, գոնե խիղճդ հանգիստ կլինի, որ ոչնչին չես մասնակցել։ | ||
+ | |||
+ | ― Է՜, հերիք է, մի կարգին բան ասեք։ Ես ուզում եմ իմանալ, հատկապես ես ի՞նչ պետք է անեմ, ինչպե՞ս ապրեմ։ | ||
+ | |||
+ | ― Ինչ անե՞ս, սիրելիս։ Ազնիվ եղիր, երբեք մի ստիր, մերձավորիդ ունեցվածքը մի ցանկանա, մի խոսքով, կարդա տասը պատվիրանը․ այնտեղ այս բոլորն առհավետ է գրված։ | ||
+ | |||
+ | ― Հերիք է, հերիք է, այդ բոլորն այնքա՜ն հնացած է, այն էլ՝ միայն բառեր են. այնինչ գործ է պետք։ | ||
+ | |||
+ | ― Իսկ եթե ձանձրույթն արդեն շատ կխեղդի քեզ, աշխատիր սիրահարվել մեկին կամ մի բանի, կամ նույնիսկ ուղղակի մի բանի հետ կապվիր։ | ||
+ | |||
+ | ― Դուք ուղղակի կատակում եք։ Այն էլ մենակ՝ ես ի՞նչ կարող եմ անել ձեր այդ տասը պատվիրանով։ | ||
+ | |||
+ | ― Կատարիր այդ պատվիրանները, չնայած բոլոր հարցերիդ ու տարակուսանքներիդ, և մեծ մարդ կլինես։ | ||
+ | |||
+ | ― Բոլորին անհայտ։ | ||
+ | |||
+ | ― Ոչ մի գաղտնի բան չկա, որ հայտնի չդառնա։ | ||
+ | |||
+ | ― Դուք վճռականորեն կատակում եք։ | ||
+ | |||
+ | ― Դեհ, եթե դու այդքան սրտիդ մոտ ես ընդունում, ապա լավագույնն այն կլինի, որ աշխատես որքան կարելի է շուտ մասնագիտանալ, շինարարությամբ զբաղվիր կամ փաստաբանությամբ և այն ժամանակ, արդեն իսկական ու լուրջ գործով զբաղված լինելով, կհանգստանաս ու դատարկ բաները կմոռանաս։ | ||
+ | |||
+ | Ես լռեցի, դե, ի՞նչ կարելի էր այստեղից քաղել։ Եվ, այնուամենայնիվ, յուրաքանչյուր նման խոսակցությունից հետո ես էլ ավելի էի հուզվում, քան առաջներում։ Բացի այդ, ես պարզ տեսնում էի, որ նրանում միշտ, կարծես, մի ինչ-որ գաղտնիք էր մնուս, և հենց սա էր ինձ գնալով ավելի ու ավելի դեպի նա ձգում։ | ||
+ | |||
+ | ― Լսեցեք,― ընդհատեցի նրան մի անգամ,― ես միշտ կասկածել եմ, որ այդ բոլորը դուք հենց այնպես եք ասում, չարությունից ու տառապանքից, բայց գաղտնի, ձեր մտքում հենց դուք եք մի որևիցե բարձրագույն գաղափարի մոլեռանդ հետևորդը, միայն թե թաքցնում եք կամ ամաչում եք խոստովանել։ | ||
+ | |||
+ | ― Շնորհակալ եմ, սիրելիս։ | ||
+ | |||
+ | ― Լսեցեք, ոչ մի ավելի վեհ բան չկա, քան օգտակար լինելը։ Ասացեք, ինչո՞վ կարող եմ ես տվյալ պահին ամենից շատ օգտակար լինել։ Գիտեմ, որ դուք դա վճռել չեք կարող, բայց ես միայն ձեր կարծիքին եմ կարոտ, ասացեք ձեր կարծիքը, և ինչ որ ասեք, դրան էլ կհետևեմ, երդվում եմ ձեզ։ Դեհ, ուրեմն, ինչո՞ւմ է վսեմ միտքը։ | ||
+ | |||
+ | ― Դեհ, քարը հաց դարձնել, ահա վսեմ միտքը։ | ||
+ | |||
+ | ― Ամենավսե՞մը։ Չէ, իսկապես, դուք մի ամբողջ ուղի նշեցիք, ասացեք, ուրեմն, դա՞ է ամենավսեմը։ | ||
+ | |||
+ | ― Շատ վսեմ, բարեկամս, շատ վսեմ, բայց ոչ ամենավսեմ. վսեմ, բայց երկրորդական, տվյալ պահին միայն վսեմ․ հագեցավ թե չէ մարդը, չի էլ հիշի, ընդհակառակը, իսկույն կասի. «Արդեն հագեցա, իսկ հիմա ի՞նչ անեմ։ Հարցն առհավետ մնում է բաց»։ | ||
+ | |||
+ | ― Մի անգամ դուք խոսում էիք «ժնևյան գաղափարների» մասին, ես չհասկացա, թե ինչ են «ժնևյան գաղափարները»։ | ||
+ | |||
+ | ― Ժնևյան գաղափարները առաքինությունն է առանց Քրիստոսի, սիրելիս, այժմյան գաղափարները կամ, ավելի լավ է ասել, այժմյան ողջ քաղաքակրթության գաղափարը։ Մի խոսքով, դա մեկն է այն երկար պատմություններից, որոնք շատ ձանձրալի է սկսելը և շատ ավելի լավ կլինի, եթե մենք ուրիշ բանի մասին խոսենք և էլ ավելի լավ, եթե ուրիշ բանի մասին լռենք։ | ||
+ | |||
+ | ― Դուք որ միշտ ուզում եք լռել։ | ||
+ | |||
+ | ― Բարեկամս, հիշիր, որ լռելը լավ է, անվտանգ ու գեղեցիկ։ | ||
+ | |||
+ | ― Գեղեցի՞կ։ | ||
+ | |||
+ | ― Իհարկե։ Լռությունը միշտ էլ գեղեցիկ է, իսկ լռակյացը միշտ խոսողից գեղեցիկ։ | ||
+ | |||
+ | ― Դե, այնպես խոսել, ինչպես մենք ենք խոսում, իհարկե, միևնույն է, թե լռելը։ Գրողը տանի այդ տեսակ գեղեցկությունը, և էլ ավելի գրողը տանի այդ տեսակ շահը։ | ||
+ | |||
+ | ― Սիրելի՛ս,― ասաց նա ինձ հանկարծ, մի փոքր փոխելով տոնը, նույնիսկ զգացմունքով և ինչ-որ մի առանձնահատուկ հաստատակամությամբ,― սիրելի՛ս, ես ամենևին չեմ ուզում գայթակղել քեզ, մի որևէ բուրժուական առաքինությամբ քո իդեալների փոխարեն, չեմ պնդում շարունակ, թե «երջանկությունը դյուցազնությունից լավ է», ընդհակառակը, դյուցազնությունը ամեն տեսակ երջանկությունից բարձր է, և դրա ընդունակությունն ունենալը ինքնին երջանկություն է։ Այսպիսով, սա մեր միջև արդեն վճռված է։ Ես հենց նրա համար եմ հարգում քեզ, որ դու կարողացել ես մեր ճահճացած ժամանակներում հոգումդ ինչ-որ քո «սեփական միտքը» ամբարել (մի անհանգստացիր, ես շատ լավ եմ հիշել)։ Բայց, այնուամենայնիվ, հո չի կարելի չմտածել նաև չափի մասին, քանի որ հենց այժմ դու զրնգուն կյանք ես ուզում, ուզում ես մի բան բռնկել, մի բան փշրել, ողջ Ռուսաստանից վեր կանգնել, որոտի ամպի պես սրընթաց անցնել և բոլորին սարսափով ու հիացմունքով համակված թողնել, իսկ ինքդ Հյուսիս-Ամերիկյան նահանգները փախչես։ Չէ՞ որ հոգումդ սրա նման մի բան է ծվարել և դրա համար էլ հարկավոր եմ համարում քեզ նախազգուշացնել, որովհետև անկեղծորեն սիրեցի քեզ, հարազատս։ | ||
+ | |||
+ | Ի՞նչ կարող էի քաղել ես սրանից։ Այստեղ միայն անհանգստություն կար ինձ համար, իմ նյութական վիճակի համար հանդես էր գալիս հայրն իր կենսական, թեև բարի զգացմունքներով, բայց մի՞թե սա էր ինձ պետք ի տես այն գաղափարների, հանուն որոնց յուրաքանչյուր ազնիվ հայր պետք է իր որդուն թեկուզև մահվան ուղարկի, ինչպես հանուն Հռոմի գաղափարի հին աշխարհի Հորացիոսն է իր որդիներին ուղարկում։ | ||
+ | |||
+ | Հաճախ ես նրան կրոնի հարցերով էի ձանձրացնում, բայց այստեղ մշուշն ամենից շատ էր լինում։ Այն հարցին, թե ինչ անեմ այս տեսակետից, նա ինձ, կարծես փոքրիկ երեխայի, ամենահիմար ձևով էր պատասխանում. «Աստծուն պետք է հավատալ, սիրելիս»։ | ||
+ | |||
+ | ― Իսկ եթե ես այդ բոլորին չեմ հավատո՞ւմ,― մի անգամ գրգռված բղավեցի ես։ | ||
+ | |||
+ | ― Եվ դա հրաշալի է, սիրելիս։ | ||
+ | |||
+ | ― Ինչպե՞ս թե հրաշալի է։ | ||
+ | |||
+ | ― Դա ամենահոյակապ նշանն է, բարեկամս, նույնիսկ ամենաբարեհուսական նշանը, որովհետև մեր ռուս աթեիստը, եթե նա իսկապես աթեիստ է և մի փոքր էլ խելք ունի, ամենալավ մարդն է ամբողջ աշխարհում և միշտ հակված է քնքուշ վերաբերվել Աստծուն, որովհետև անպայման բարի է, իսկ բարի է, որովհետև անչափ գոհ է այն բանից, որ աթեիստ է։ Մեր աթեիստները պատկառելի և վերին աստիճանի բարեհույս մարդիկ են, այսպես ասած, հայրենիքի հենարանը... | ||
+ | |||
+ | Սա, իհարկե, արդեն մի բան էր, բայց ես դա չէի ուզում, միայն մի անգամ նա արտահայտվեց, բայց այնքան տարօրինակ, որ զարմացրեց ինձ է՛լ ավելի, հատկապես ի տես այն բոլոր կաթոլիկությունների ու ճգնավորական կապանքների, որոնց մասին նրա կապակցությամբ լսել էի ես։ | ||
+ | |||
+ | ― Սիրելիս,― ասաց նա ինձ մի անգամ, ոչ թե տանը, այլ փողոցում, մի երկար խոսակցությունից հետո, ես ճանապարհ էի դնում նրան։― Բարեկամս, սիրել մարդկանց այնպես, ինչպես որ նրանք կան, անհնարին է։ Եվ, այնուամենայնիվ, պետք է։ Եվ այդ պատճառով բարություն արա նրանց, ճնշելով զգացմունքներդ, բռնելով քիթդ և փակելով աչքերդ (վերջինս անհրաժեշտ է)։ Դիմացիր նրանց արած չարությանը՝ հնարավորին չափ չբարկանալով նրանց վրա, «հիշելով, որ դու էլ մարդ ես»։ Անշուշտ, դու կարգված ես նրանց հետ խիստ լինելու, եթե քեզ շնորհ է արված միջին մակարդակից թեկուզ մի քիչ ավելի խելոք լինելու։ Մարդիկ ի բնե ստոր են և հակված են սիրել վախից․ անձնատուր մի լինի նման սիրո և մի դադարի արհամարհել։ Ղուրանում մի ինչ-որ տեղ Ալլահը հրամայում է մարգարեին «անհնազանդների» վրա նայել որպես մկների, նրանց բարություն անել ու կողքներից անցնել․ մի քիչ հպարտորեն է, բայց ճիշտ է։ Կարողացիր արհամարհել նույնիսկ այն ժամանակ, երբ նրանք լավն են, քանի որ ամենից հաճախ հենց այստեղ էլ նրանք վատն են։ Օ՜, սիրելիս, ինձնով դատելով, ես ասացի այդ։ Ով թեկուզ մի քիչ հիմար չէ, չի կարող ապրել և չարհամարհել իրեն, ազնիվ է, թե անազնիվ՝ միևնույն է։ Սիրել իր մերձավորին և չարհամարհել նրան՝ անհնարին է։ Իմ կարծիքով, մարդը ստեղծված է իր մերձավորին սիրելու ֆիզիկական անհնարինությամբ։ Այստեղ հենց սկզբից ինչ-որ մի սխալ կա բառերում, և «սերը մարդկության նկատմամբ» պետք է հասկանալ միայն այն մարդկության նկատմամբ, որը հենց ինքդ ես ստեղծել քո հոգում (այլ խոսքով ինքդ քեզ ես ստեղծել և սեր հենց քո նկատմամբ) և որը այդ իսկ պատճառով երբեք էլ չի լինի իրականում։ | ||
+ | |||
+ | ― Երբեք չի՞ լինի։ | ||
+ | |||
+ | ― Բարեկամս, ես համաձայն եմ, որ դա մի քիչ հիմարավուն կլիներ, բաց ես այստեղ մեղք չունեմ, և քանի որ աշխարհաստեղծման ժամանակ ինձ հետ խորհուրդ չեն արել, ապա ես ինձ իրավունք եմ վերապահում այդ մասին սեփական կարծիքս ունենալու։ | ||
+ | |||
+ | ― Էլ ինչպե՞ս են դրանից հետո ձեզ քրիստոնյա կոչում,― բղավեցի ես,― քուրձերով կուսակրոն վանական, քարոզիչ, չեմ հասկանում։ | ||
+ | |||
+ | ― Իսկ ո՞վ է ինձ այդպես կոչում։ | ||
+ | |||
+ | Ես պատմեցի նրան։ Նա շատ ուշադիր լսեց, բայց խոսակցությունը դադարեցրեց։ | ||
+ | |||
+ | Ոչ մի կերպ չեմ կարողանում հիշել, թե ինչ առիթով տեղի ունեցավ ինձ համար հիշելի մեր այդ խոսակցությունը, բաց նա նույնիսկ բորբոքվեց, որը նրան համարյա երբեք չէր պատահում։ Խոսում էր կրքոտ և առանց ծաղրի, կարծես բոլորովին էլ ինձ չէր ասում։ Բայց ես նորից չհավատացի նրան․ չէ՞ որ չէր կարող նա ինձ նման մեկի հետ նման բաների մասին լրջորեն խոսել։ | ||
+ | |||
+ | === Գլուխ երկրորդ === | ||
+ | |||
+ | '''I''' | ||
+ | |||
+ | Այդ առավոտյան, նոյեմբերի տասնհինգին, ես նրան գտա հենց «իշխան Սերյոժւսյի» մոտ։ Հենց ես էլ պատճառ էի դարձել նրա ու իշխանի հանդիպմանը, բայց նրանք առանց ինձ էլ բավական կետեր ունեին առնչվելու (ես խոսում եմ արտասահմանում նախկինում տեղի ունեցած պատմությունների և այլոց մասին)։ Բացի այդ, իշխանը խոսք էր տվել ժառանգությունից տրամադրել նրան գոնե մեկ երրորդը, որը մի քսան հազար կկազմեր անպայման։ Ինձ համար, հիշում եմ, շատ տարօինակ էր, որ նա տրամադրում է ընդամենը մեկ երրորդը, և ոչ ամբողջ կեսը, բայց ես ոչինչ չասացի։ Գումարը տրամադրելու այդ խոստումը իշխանն այն ժամանակ ինքնաբերաբար էր տվել. Վերսիլովը կես բառով անգամ չէր մասնակցել, ակնարկ անգամ չէր արել, իշխանն ինքն էր դուրս պրծել, իսկ Վերսիլովը միան լուռ հանդուրժել էր և հետո ոչ մի անգամ չէր հիշեցրել, նույնիսկ ցույց չէր տվել, թե փոքր անգամ հիշում է այդ խոստման մասին։ Ի դեպ, նկատեմ, որ իշխանն սկզբում նրանով վճռականորեն հրապուրված էր, հատկապես նրա խոսք ու զրույցով, նույնիսկ հիացմունքի էր հասնում և մի քանի անգամ ինձ է արտահայտել այն։ Երբեմն ինծ հետ մենակ նստած ժամանակ համարյա հուսահատ բացականչել է իր մասին, թե ինքն «այնքան անկիրթ է, այնքան սխալ ճանապարհի վրա...»։ Օ՜, այն ժամանակ մենք դեռ այնքան մտերիմ էինք... Այն ժամանակ Վերսիլովին էլ ես շարունակ աշխատում էի ներշնչել իշխանի մասին միայն լավը, պաշտպանում էի նրա թերությունները, թեև ինքս էլ էի տեսնում դրանք, սակայն Վերսիլովը լռությամբ էր անցկացնում դրանք կամ ժպտում էր։ | ||
+ | |||
+ | ― Եթե նա թերություններ ունի, ապա, համենայն դեպս նույնքան էլ արժանիքներ ունի, որքան թերություններ,― բացականչեցի ես մի անգամ Վերսիլովի հետ մենակ եղածս ժամանակ։ | ||
+ | |||
+ | ― Տեր Աստված, որքան ես նրան շողոքորթում,― ծիծաղեց նա։ | ||
+ | |||
+ | ― Ինչո՞վ եմ շողոքորթում,― կարծես թե չհասկացա ես։ | ||
+ | |||
+ | ― Նույնքան էլ արժանիքներ։ Ախր արդեն նրա մասունքները կհայտնվեն, եթե նա նույնքան արժանիքներ ունի, որքան թերություններ։ | ||
+ | |||
+ | Բայց սա, իհարկե, կարծիք չէր։ Եվ ընդհանրապես այն ժամանակ նա մի տեսակ խուսափում էր իշխանի մասին խոսելուց, ինչպես նաև ընդհանրապես ամեն մի էական բանի, բայց իշխանի մասին՝ հատկապես։ Արդեն այն ժամանակ ես կասկածում էի, թե նա առանց ինձ էլ այցելում է իշխանին և որ նրանք առանձին հարաբերություններ ունեն, բայց ես հանդուրժում էի դա։ Չէի խանդում նաև այն պատճառով, որ նա իշխանի հետ ավելի լուրջ է խոսում, քան ինձ հետ, ավելի դրական և ավելի պակաս ծաղրական արտահայտություններ թույլ տալիս իրեն, բայց ես այնքան երջանիկ էի այն ժամանակ, որ դա նույնիսկ դուր էր գալիս ինձ։ Ես դա ներում էի նաև ու այն պատճառով, որ իշխանը մի քիչ սահմանափակ էր և այդ պատճառով ճշգրտություն էր սիրում խոսքում, իսկ որոշ սրամտություններ նույնիսկ ամենևին չէր հասկանում։ Բայց ահա վերջին ժամանակներս նա մի տեսակ սկսեց ազատագրվել։ Նույնիսկ նրա զգացմունքները Վերսիլովի նկատմամբ կարծես սկսել էին փոխվել։ Զգայուն Վերսիլովը դա նկատել էր։ Զգուշացնեմ նաև, որ իշխանը միևնույն ժամանակ իմ նկատմամբ էլ էր փոխվել և նույնիսկ չափազանց նկատելիորեն, մնացել էին մեր սկզբնական, համարյա ջերմ բարեկամության միայն մեռած ձևերը։ Մինչդեռ ես, այնուամենայնիվ, շարունակում էի նրան այցելել, ի դեպ, ինչպես կարող էի չայցելել՝ արդեն ներքաշված լինելով այս բոլորի մեջ։ Օ՜, ի՜նչ անփորձ էի ես այն ժամանակ, և մի՞թե միայն սրտի հիմարությունը կարոդ է մարդուն հասցնել այսպիսի անշնորհքության ու նվաստացման։ Ես նրանից փող էի վերցնում և կարծում էի, թե դա ոչինչ, թե այդպես էլ պետք է։ Աակայն, այդպես չէր, ես այն ժամանակ էլ գիտեի, որ այդպես պետք չէ. բայց ես ուղղակի քիչ էի մտածում դրա մասին։ Փողի համար չէի այցելում ես նրան, թեև սոսկալի կարիք ունեի փողի։ Ես գիտեի, որ փողի համար չեմ գալիս նրա մոտ, բաց հասկանում էի, որ ամեն օր գալիս եմ փող վերցնելու։ Բայց ես հողմապտույտի մեջ էի, և, բացի այս բոլորից, մի բոլորովին ուրիշ բան կար այն ժամանակ իմ հոգում․ հոգիս երգում էր։ | ||
+ | |||
+ | Երբ առավոտյան ժամը տասնմեկին մոտ ես ներս մտա, գտա Վերսիլովին ինչ-որ մի երկար ճառ արդեն ավարտին հասցնելիս։ Իշխանը լսում էր քայլելով սենյակում, իսկ Վերսիլովը նստած էր։ Իշխանը մի փոքր հուզված էր թվում։ Վերսիլովը համարյա միշտ կարողանում էր նրան հուզմունք պատճառել։ Իշխանը չափազանց զգայունակ արարած էր, միամտության հասնող, որը շատ դեպքերում ստիպում էր ինձ վերից վար նայել նրան։ Սակայն, կրկնում եմ, վերջին օրերս նրա մեջ մի ինչ-որ չար, ատամ կրճտացնող բան էր հայտնվել։ Ինձ տեսնելով՝ նա կանգ առավ և կարծես մի բան ցնցվեց նրա դեմքում։ Ես ինձ համար գիտեի, թե ինչով բացատրել այս առավոտյան դժգոհության այդ ստվերը, բայց չէի սպասում, թե այդ աստիճան կցնցվի նրա դեմքը։ Ինձ հայտնի էր որ նրա մոտ զանազան անհանգստություններ են կուտակվել, բայց գարշելին այն էր, որ ես դրանց միայն տասներորդ մասը գիտեի, մնացյալն ինձ համար ամուր գաղտնիք էր այն ժամանակ։ Իսկ գարշելի էր ու տխմար այն պատճառով, որ ես հաճախ քիթս խոթում էի նրան մխիթարելու, խորհուրդներ տալու և նույնիսկ «այդպիսի դատարկ բաների պատճառով» նրա իրենից դուրս գալու թուլության վրա վերից վար քմծիծաղ էի տալիս։ Նա լուռ էր մնում, բայց անհնար էր որ այդ րոպեներին սոսկալի չատեր ինձ. ես չափազանց կեղծ վիճակում էի և նույնիսկ չէի կասկածում դա։ Օ՜, Աստծուն եմ վկայակոչում, որ գլխավորը չէի կասկածում։ | ||
+ | |||
+ | Սակայն նա քաղաքավարի ձեռք մեկնեց ինձ, Վերսիլովն, առանց ճառն ընդհատելու, գլխով արեց ինձ։ Ես փռվեցի բազմոցին։ Եվ ի՜նչ խոսելաձև ունեի ես այն ժամանակ, ի՜նչ վարվելակերպեր։ Նույնիսկ խորամանկում էի, պոչ խաղացնում, նրա ծանոթներին քամահրում էի, ինչպես իմ ծանոթներին... Ախ, եթե հնարավոր լիներ այժմ ամեն բան վերափոխել, ինչպե՜ս կկարողանայի ինձ այլ կերպ պահել։ | ||
+ | |||
+ | Երկու խոսք, որպեսզի չմոռանամ․ իշխանն ապրում էր այն ժամանակ նույն բնակարանում, բայց արդեն ողջ բնակարանն էր զբաղեցնում, բնակարանի տիրուհին՝ Ստոլբեևան, միայն մեկ ամիս մնաց և նորից ինչ-որ տեղ մեկնեց։ | ||
+ | |||
+ | '''II''' | ||
+ | |||
+ | Նրանք խոսում էին ազնվականության մասին։ Նկատեմ, որ այդ միտքը երբեմն շատ էր հուզում իշխանին, չնայած առաջադիմականի նրա ողջ կեցվածքին, և ես նույնիսկ կասկածում եմ, որ նրա կյանքում տեղ գտած շատ վատ կողմեր ծագել ու սկսվել էին հենց այդ մտքից, գնահատելով իր իշխանությունը և լինելով աղքատ, նա իր ողջ կյանքը կեղծ հպարտությունից դրդված փող էր շաղ տալիս և պարտքերի տակ ընկնում։ Վերսիլովը մի քանի անգամ ակնարկել էր նրան, թե իշխան լինելը դրանում չի կայանում և ուզում էր նրա սրտում ավելի բարձր միտք սերմանել. բայց իշխանն ի վերջո կարծես սկսել էր վիրավորվել, որ իրեն դաս են տալիս։ Ըստ երևույթին, դրա նման մի բան էլ եղել էր այս առավոտյան, բայց ես չհասա սկզբին։ Վերսիլովի խոսքը սկզբում ինձ հետադիմական թվաց, բայց հետո նա շտկվեց։ | ||
+ | |||
+ | ― «Պատիվ» բառը նշանակում է պարտք,― ասում էր նա (ես միայն իմաստն եմ հաղորդում և որքան որ հիշում եմ)։― Երբ պետության մեջ իշխում է գլխավորող դասը, ապա ամուր է երկիրը։ Գլխավորող դասը միշտ ունի իր պատիվը և պատվի իր դավանանքը, որը կարող է և սխալ լինել, բայց համարյա միշտ ծառայում է որպես կապ և ամրացնում երկիրը, այն օգտակար է բարոյապես, սակայն ավելի՝ քաղաքականապես։ Սակայն տուժում են ստրուկները, այսինքն բոլոր նրանք, ովքեր չեն պատկանում դասին։ Որպեսզի չտուժեն, հավասարեցվում են նրանց իրավունքները։ Այդպես էլ արված է մեզանում, և դա հրաշալի է։ Բայց համաձայն բոլոր փորձերի, ամենուրեք մինչև օրս (այսինքն՝ Եվրոպայում) իրավունքների հավասարեցման ժամանակ տեղի էր ունենում պատվի, ուրեմն և պարտքի զգացումի նվազեցում։ Եսասիրությունը փոխարինում էր նախկին կապող գաղափարին և ամենը տրոհվում էր առանձին մարդկանց ազատության։ Ազատագրվածները, մնալով առանց կապող գաղափարի, ի վերջո այն աստիճան կորցնում էին ամեն տեսակ բարձրագույն կապը, որ նույնիսկ դադարում էին պաշտպանել իրենց ստացած ազատությունը։ Սակայն ազնվականության ռուսական տիպը երբեք նման չէր եվրոպականին։ Մեր ազնվականությունը հիմա էլ, կորցնելով իրավունքները, կարող էր մնալ բարձրագույն դաս, որպես պատվի, լույսի, գիտության և բարձրագույն գաղափարի պահապան և, որ գլխավորն է, չմեկուսանալով արդեն որպես առանձին կաստա, ինչը գաղափարի մահ կարող էր հանդիսանալ։ Ընդհակառակը, դասի դարպասները շատ վաղուց են բաց մեզանում, իսկ հիմա եկել է ժամանակը դրանք վերջնականապես բացելու։ Թող պատվի, գիտության և արիության յուրաքանչյուր սխրագործություն մեզանում իրավունք տա յուրաքանչյուրին հարելու մարդկանց վերին տարակարգին։ Այսպիսով, դասն ինքն իրեն վեր է ածվում լավագույն մարդկանց հավաքույթի՝ բառիս տառացի ու իսկական իմաստով, և ոչ թե արտոնյալ դասի՝ նախկին իմաստով։ Այս նոր, կամ ավելի լավ է ասել, նորոգված ձևով դասը կարող է պահպանել իր գոյությունը։ | ||
+ | |||
+ | Իշխանը հեգնորեն ժպտաց. | ||
+ | |||
+ | ― Այդ դեպքում էլ ի՞նչ ազնվականություն կարող է լինել։ Դուք ինչ-որ ֆրանկմասոնական լոժա եք ծրագրում և ոչ թե ազնվականություն։ | ||
+ | |||
+ | Կրկնում եմ, իշխանը սոսկալի ուսումնազուրկ էր։ Սրտնեղությունից ես նույնիսկ կողքից կողք շրջվեցի բազմոցի վրա, թեև լիովին համաձայն չէի Վերսիլովի հետ։ Վերսիլովը շատ լավ հասկացավ, որ իշխանը ատամներն է ցույց տալիս։ | ||
+ | |||
+ | ― Ես չգիտեմ, թե դուք ինչ իմաստով ասացիք մասոնականության մասին,― պատասխանեց նա,― սակայն, եթե նույնիսկ ռուս իշխանն է հրաժարվում նման մտքից, ապա, անշուշտ, դրա ժամանակը դեռ չի եկել։ Պատվի ու լուսավորության գաղափարը որպես պատգամ յուրաքանչյուրի, ով ուզում է միանալ չպարփակված և անդադար նորոգվող դասին, իհարկե, ցնորք է, ուտոպիա, սակայն ինչո՞ւ անիրականանալի։ Եթե ապրում է այդ միտքը թեկուզև միայն մի քանի գլուխներում, ուրեմն նա դեռ չի ոչնչացել, այլ լույս է տալիս, ինչպես կրակի մի կետ թանձր խավարում։ | ||
+ | |||
+ | ― Դուք սիրում եք օգտագործել «բարձրագույն միտք», «վսեմ միտք», «կապող գաղափար» և այլ բառեր, ես կուզեի իմանալ, թե, իսկապես ասած, ի՞նչ իմաստ եք դնում «վսեմ միտք» բառի մեջ։ | ||
+ | |||
+ | ― Արդարև, չգիտեմ, թե ինչպես պատասխանեմ ձեզ, սիրելի իշխան,― նրբամտորեն քմծիծաղ տվեց Վերսիլովը։― Եթե խոստովանեմ ձեզ, որ ինքս էլ չգիտեմ, ինչ պատասխանեմ, ապա դա ավելի ճիշտ կլինի։ Վսեմ միտքը ավելի շուտ զգացմունք է, որը երբեմն չափազանց երկար մնում է առանց սահմանման։ Միայն գիտեմ, որ դա միշտ եղել է այն, ինչից բխել է կենդանի կյանքը, այսինքն ոչ թե մտավոր, ոչ էլ հորինված, այլ, ընդհակառակը, ոչ ձանձրալի և ուրախ կյանքը, այնպես որ բարձրագույն գաղափարը, որից նա բխում է, վճռականորեն անհրաժեշտ է, ի համընդհանուր սրտնեղության, անշուշտ։ | ||
+ | |||
+ | ― Ինչո՞ւ ի սրտնեղության։ | ||
+ | |||
+ | ― Որովհետև գաղափարներով ապրելը ձանձրալի է, իսկ առանց դրանց միշտ ուրախ։ | ||
+ | |||
+ | Իշխանը կուլ տվեց դառը հաբը։ | ||
+ | |||
+ | ― Իսկ ի՞նչ բան է կենդանի կյանքը ըստ ձեզ (նա նկատելիորեն զայրանում էր)։ | ||
+ | |||
+ | ― Դա էլ չգիտեմ, իշխան, գիտեմ միայն, որ դա պետք է շատ հասարակ, շատ սովորական, աչքի զարնող, ամենօրյա, ամենժամյա մի բան լինի և այնքան հասարակ բան, որ մենք ոչ մի կերպ չենք կարողանում հավատալ, թե դա այդքան հասարակ է և, բնականորեն, անցնում ենք կողքից արդեն բազում հազարամյակներ շարունակ, առանց նկատելու և առանց ճանաչելու այն։ | ||
+ | |||
+ | ― Ես միայն ուզում էի ասել, թե ձեր միտքը ազնվականության մասին միաժամանակ նաև ազնվականության բացասումն է հանդիսանում,― ասաց իշխանը։ | ||
+ | |||
+ | ― Դե, եթե շատ եք ուզում, ապա, միգուցե, մեզ մոտ ազնվականություն երբեք էլ գոյություն չի ունեցել։ | ||
+ | |||
+ | ― Այդ բոլորը չափազանց մութ է և անհստակ։ Եթե մի բան ասում եք, ապա, ըստ իս, պետք է զարգացնեք... | ||
+ | |||
+ | Իշխանը ճակատը կնճռոտեց և աչքի պոչով պատի ժամացույցին նայեց։ Վերսիլովը վերկացավ և գլխարկը վերցրեց։ | ||
+ | |||
+ | ― Զարգացնե՞մ,― ասաց նա,― ո՜չ, ավելի լավ է չզարգացնել, ավելացնեմ նաև, որ իմ կիրքը առանց զարգացնելու խոսելն է։ Իսկապես այդպես է։ Մի տարօրինակություն ևս. պատահում է, որ սկսում եմ զարգացնել միտքս, որին դավանում եմ, և համարյա միշտ այնպես է ստացվում, որ շարադրանքիս վերջում ինքս եմ դադարում շարադրածիս դավանելուց, վախենում եմ այս անգամ էլ այդ վտանգին ենթարկվեմ։ Ցտեսություն, սիրելի իշխան, ձեզ մոտ ես միշտ աններելիորեն շաղակրատ եմ դառնում։ | ||
+ | |||
+ | Նա դուրս եկավ, իշխանը քաղաքավարի ճանապարհեց նրան, բայց ես ազդված էի։ | ||
+ | |||
+ | ― Դո՞ւք ինչու եք ուռել,― առանց ինձ նայելու, և կողքիցս դեպի բարձրասեղան անցնելով, հանկարծ պոռթկաց նա։ | ||
+ | |||
+ | ― Ուռել եմ, որովհետև,― դողացող ձայնով սկսեցի ես,― տոնի այնպիսի տարօրինակ փոփոխություն տեսնելով ձեր մեջ ոչ միայն իմ, այլև նույնիսկ Վերսիլովի նկատմամբ, ես... Իհարկե, Վերսիլովը, միգուցե, մի փոքր հետադիմական ոճով սկսեց, բայց հետո շտկվեց և... նրա խոսքում, գուցե, խոր միտք կար թաքնված, բայց դուք ուղղակի չհասկացաք և... | ||
+ | |||
+ | ― Ես ուղղակի չեմ ուզում, որ ինձ լակոտի տեղ դնեն և տեղից դուրս պրծնեն ինձ դաս տալու,― համարյա զայրագին խոսքը կտրեց նա։ | ||
+ | |||
+ | ― Նման խոսքերն, իշխան... | ||
+ | |||
+ | ― Խնդրեմ, բարի եղեք, առանց թատրոնական ժեստերի։ Ես գիտեմ, որ այն, ինչ ես եմ անում, ստորություն է, որ ես վատնող եմ, խաղամոլ, միգուցե, գող... այո, գող... որովհետև ես տանուլ եմ տալիս ընտանիքի փողը, բայց ես իմ գլխին ամենևին դատավորներ չեմ ուզում։ Չեմ ուզում և չեմ հանդուրժում։ Ես ինքս եմ իմ դատարանը։ Եվ ինչի՞ համար են այդ երկիմաստությունները։ Եթե նա բան էր ուզում ինձ ասել, թող շիտակ ասեր և ոչ թե մշուշապատ այդ շփոթը կանխագուշակեր։ Սակայն այդ ինձ ասելու համար իրավունք պետք է ունենալ, նախ ինքը պետք է ազնիվ լիներ... | ||
+ | |||
+ | ― Նախ՝ ես սկիզբը չլսեցի և չգիտեմ, թե ինչի մասին էիք դուք խոսում, իսկ երկրորդ՝ ինչո՞վ է անազնիվ Վերսիլովը, թույլ տվեք հարցնել ձեզ։ | ||
+ | |||
+ | ― Բավական է, խնդրում եմ ձեզ, բավական է։ Դուք երեկ երեք հարյուր ռուբլի խնդրեցիք, ահա խնդրեմ...,― Նա իմ առջև սեղանին դրեց փողը, իսկ ինքը նստեց բազկաթոռին, ջղային հետ ընկավ, թիկնակին և ոտքը ոտքի վրա գցեց։ Ես շփոթված կանգ առա։ | ||
+ | |||
+ | ― Չգիտեմ...,― թոթովեցի ես,― թեև խնդրել եմ ձեզ... և թեև այժմ շատ պետք է ինձ այդ փողը, բայց նման տոնի առկայությամբ... | ||
+ | |||
+ | ― Թողեք տոնս։ Եթե ես որևէ խիստ բան ասացի, ներեցեք ինձ։ Հավատացնում եմ ձեզ, որ ինձ համար հիմա դրա ժամանակը չէ։ Գործս լսեք. Մոսկվայից նամակ եմ ստացել, եղբայրս՝ Սաշան, դեռ բոլորովին մանուկ, դուք գիտեք, վախճանվել է չորս օր սրանից առաջ։ Հայրս, ինչպես ձեզ նույնպես հայտնի է, արդեն երկու տարի է անդամալույծ է, իսկ հիմա, ինչպես գրում են, ավելի է վատացել, բառ արտասանել չի կարողանում, ոչ ոքի չի ճանաչում։ Նրանք ուրախացել են ժառանգության վրա և ուզում են տանել արտասահման, բայց բժիշկը գրում է ինձ, որ հազիվ թե երկու շաբաթ ապրի։ Ուրեմն, մնում ենք մայրս, քույրս և ես և, ուրեմն, հիմա ես համարյա մենակ եմ... Դե, մի խոսքով, ես մենակ եմ... Այդ ժառանգությունը... Այդ ժառանգությունը, օ՜, գուցե ավելի լավ կիներ, եթե դա ամենևին էլ չլիներ։ Բայց ահա թե ինչ էի ուզում ես ձեզ հատկապես հաղորդել, այդ ժառանգությունից ես խոստացել եմ Անդրեյ Պետրովիչին minimum քսան հազար... Մինչդեռ, պատկերացրեք, ձևականությունների պատճառով մինչև օրս ոչինչ հնարավոր չէր անել։ Ես նույնիսկ... այսինքն՝ մենք... այսինքն՝ հայրս նույնիսկ դեռ որպես այդ կալվածքի սեփականատեր պաշտոնապես ճանաչված չէ։ Այնինչ վերջին երեք շաբաթվա ընթացքում ես այնքա՜ն փող եմ կորցրել, և այդ սրիկա Ստեբելկովն էլ այնպիսի՜ տոկոսներ է վերցնում... Հիմա ես ձեզ համարյա վերջինը տվեցի... | ||
+ | |||
+ | ― Օ՜ իշխան, եթե այդպես է... | ||
+ | |||
+ | ― Ես դրա համար չասացի, դրա համար չասացի։ Ստեբելկովը երևի այսօր կբերի, և այն առժամանակ դիմանալուն բավական կլինի, բայց սատանան գիտի այդ Ստեբելկովին։ Ես աղաչել եմ նրան ինձ համար տասը հազար ճարել, որպեսզի գոնե տասը հազարը կարողանամ տալ Անդրեյ Պետրովիչին։ ժառանգության մեկ երրորդը նրան հատկացնելու իմ խոստումը տանջում, կեղեքում է ինձ։ Ես խոսք եմ տվել և պետք է կատարեմ խոստումս։ Եվ երդվում եմ ձեզ, ես տենչում եմ ազատվել պարտավորություններից գոնե այդ կողմից։ Դրանք ծանր են ինձ համար, անտանելի ծանր։ Այդ ինձ վրա ծանրացած կապը... Ես չեմ կարող տեսնել Անդրեյ Պետրովիչին, որովհետև չեմ կարող շիտակ նրա աչքերի մեջ նայել... էլ ինչո՞ւ է նա չարաշահում։ | ||
+ | |||
+ | ― Ի՞նչն է չարաշահում, իշխան,― նրա առջև ապշահար կանգնեցի ես։― Մի՞թե նա երբևէ որևէ ակնարկ է արել ձեզ։ | ||
+ | |||
+ | ― Օ՜ ոչ, և ես գնահատում եմ դա, բայց ես ինքս եմ ինձ ակնարկ արել։ Եվ վերջապես, ես գնալով ավելի ու ավելի եմ վարժվում... այդ Ստեբելկովը... | ||
+ | |||
+ | ― Լսեք, իշխան, հանգստացեք, խնդրեմ, տեսնում եմ, որ դուք գնալով ավելի եք հուզվում, մինչդեռ այդ բոլորը, գուցեև, միրաժ է միայն։ Օ՜, ես ինքս էլ տարվել եմ, աններելի, անարգ կերպով, բայց չէ՞ որ ես գիտեմ, թե դա միայն ժամանակավոր է... և միայն պետք է, որ որոշակի թիվը շահեմ և այն ժամանակ ասացեք, այս երեք հարյուրի հետ ես ձեզ մինչև երկու հազար հինգ հարյուր եմ պարտք, այդպես չէ՞։ | ||
+ | |||
+ | ― Ես ձեզնից, կարծեմ, ոչինչ չեմ պահանջում,― հանկարծ ատամները կրճտացրեց իշխանը։ | ||
+ | |||
+ | ― Դուք ասում եք, Վերսիլովին՝ տասը հազար։ Եթե ես ձեզնից վերցնում եմ այժմ, ահա, իհարկե, այդ փողերը կմտնեն Վերսիլովի քսան հազարի հաշվի մեջ. այլ կերպ չեմ էլ կարող թույլ տալ ինձ։ Բայց... բայց ես, երևի, ինքս էլ կվերադարձնեմ... Եվ մի՞թե կարծում եք, թե Վերսիլովը փող ստանալու համար է գալիս ձեզ մոտ։ | ||
+ | |||
+ | ― Ինձ համար ավելի հեշտ կլիներ, եթե նա փող ստանալու համար գար ինձ մոտ,― առեղծվածային ձևով արտասանեց իշխանը։ | ||
+ | |||
+ | ― Դուք խոսում եք ինչ-որ մի «ճնշող կապի» մասին... Եթե դա Վերսիլովի ու ինձ հետ ունեցած ձեր կապի մասին է, ապա, Աստված վկա, դա վիրավորական է։ Եվ վերջապես դուք ասում եք. ինչու ինքն այնպիսին չէ, ինչպիսին սովորեցնում է լինել ուրիշներին, ահա ձեր տրամաբանությունը։ Առաջինը՝ դա տրամաբանություն էլ չէ, թույլ տվեք հայտնել ձեզ, որովհետև եթե նա նույնիսկ այդպիսին չլիներ, այնուամենայնիվ, կարող էր ճշմարտություն քարոզել... Եվ վերջապես, դա ի՜նչ բառ է՝ «քարոզում է»։ Դուք ասում եք, մարգարե։ Ասացեք, այդ դո՞ւք եք նրան կոչել «կնիկների մարգարե» Գերմանիայում։ | ||
+ | |||
+ | ― Ոչ, ես չեմ կոչել։ | ||
+ | |||
+ | ― Ինձ Ստեբելկովն է ասել, թե դա դուք եք եղել։ | ||
+ | |||
+ | ― Ստել է։ Ես ծաղրական մականուններ տալու վարպետ չեմ։ Բայց եթե մեկը պատիվ է քարոզում, թող ինքն էլ պատվական լինի, ահա իմ տրամաբանությունը և եթե խաղ է, ինձ համար միևնույն է։ Ես ուզում եմ, որ այդպես լինի և այդպես էլ կլինի։ Եվ թող ոչ ոք, ոչ ոք չհամարձակվի իմ տուն գալ ինձ դատելու և ինձ նորածին մանկան տեղ դնելու։ Բավական է,― բղավեց նա, ձեռքն ինձ վրա թափ տալով, որ ես այլևս չշարունակեմ։― Ա՜, վերջապես։ | ||
+ | |||
+ | Դուռը բացվեց և ներս մտավ Ստեբելկովը։ | ||
+ | |||
+ | '''III''' | ||
+ | |||
+ | Նա նույնն էր, ինչ որ առաջ, նույնքան պճնագեղ հագնված, նույն ձևով կուրծքը դուրս ցցած, նույն ձևով հիմարավարի աչքերիդ մեջ էր նայում, նույն ձևով երևակայում էր, թե խորամանկում է և չափազանց գոհ էր իրենից։ Բայց այս անգամ, ներս մտնելուն պես, մի տեսակ տարօրինակ շուրջը նայեց, ինչ-որ հատկապես զգույշ ու թափանցող բան կար նրա հայացքում, կարծես մի բան էր ուզում գուշակել մեր դեմքերից։ Սակայն նա իսկույն հանգստացավ և մի ինքնավստահ ժպիտ փայլեց նրա շուրթերին, այն «հայցող-անպատկառ» ժպիտը, որն, այնուամենայնիվ, աննկարագրելիորեն զզվելի էր ինձ համար։ | ||
+ | |||
+ | Ես վաղուց գիտեի, որ նա սոսկալի տանջում է իշխանին։ Նա արդեն մեկ, թե երկու անգամ եկել էր իմ այնտեղ եղած ժամանակ։ Ես... ես էլ նրա հետ մի առնչություն ունեցա այս վերջին ամսվա ընթացքում, բայց այս անգամ, մի դեպքի պատճառով, մի քիչ զարմացա նրա գալու վրա։ | ||
+ | |||
+ | ― Հիմա,― ասաց նրան իշխանը, առանց բարևելու և, թիկունքը մեզ արած, բարձրասեղանի դարակից սկսեց հանել հարկավոր թղթերն ու հաշիվները։ Ինչ վերաբերում է ինձ, ապա ես վճռականապես վիրավորված էի իշխանի վերջին խոսքերից. Վերսիլովի պատվազրկության հասցեին արված ակնարկը այնքան հստակ էր (և այնքան զարմանալի), որ չէր կարելի թողնել առանց արմատական բացատրության։ Բայց Ստեբելկովի ներկայութամբ դա անհնարին էր։ Ես նորից փռվեցի բազմոցին և բացեցի իմ առջև դրված գիրքը։ | ||
+ | |||
+ | ― Բելինսկի, երկրորդ մաս։ Սա նորություն է. ուզում եք լուսավորվե՞լ,― բղավեցի ես իշխանին, և, կարծեմ, չափազանց արհեստականորեն։ | ||
+ | |||
+ | Նա շատ զբաղված էր ու շտապում էր, բայց իմ այս խոսքի վրա հանկարծ հետ շրջվեց։ | ||
+ | |||
+ | ― Խնդրում եմ, հանգիստ թողնեք այդ գիրքը,― կտրուկ արտասանեց նա։ | ||
+ | |||
+ | Սա արդեն չափից դուրս էր, և, որ գլխավորն է, Ստեբելկովի ներկայությամբ։ Կարծես դիտավորյալ, Ստեբելկովն էլ խորամանկ ու գարշելի քմծիծաղ տվեց և ակնարկով թաքուն իշխանին ցույց տվեց։ Ես հայացքս թեքեցի այդ հիմարից։ | ||
+ | |||
+ | ― Մի բարկացեք, իշխան, զիջում եմ ձեզ ամենագլխավոր մարդուն, իսկ առայժմ չքվում եմ... | ||
+ | |||
+ | Ես վճռեցի հանդուգն պահել ինձ։ | ||
+ | |||
+ | ― Ես եմ որ կա՞մ գլխավոր մարդը,― մատով ուրախ ինքն իրեն ցույց տալով՝ հարեց Ստեբելկովը։ | ||
+ | |||
+ | ― Այո, դուք եք որ կաք. հենց դուք եք ամենագլխավոր մարդը և ինքներդ էլ դա գիտեք։ | ||
+ | |||
+ | ― Ոչ, ոչ, թույլ տվեք։ Ամեն տեղ աշխարհում երկրորդն եմ։ Ես երկրորդ մարդն եմ։ Կա առաջին մարդ և կա երկրորդ մարդ։ Առաջին մարդը մի բան կանի, իսկ երկրորդ մարդը տեր կկանգնի։ Ուրեմն, դուրս է գալիս, որ երկրորդ մարդը առաջին մարդն է, իսկ առաջին մարդը՝ երկրորդ մարդը։ Այդպե՞ս է, թե այդպես չէ։ | ||
+ | |||
+ | ― Գուցեև այդպես է, միայն թե ես ձեզ, ինչպես միշտ, չեմ հասկանում։ | ||
+ | |||
+ | ― Թույլ տվեք։ Ֆրանսիայում հեղափոխություն է եղել, և բոլորին գլխատել են։ Եկել է Նապոլեոնը և ամեն բան իր ձեռքն առել։ Հեղափոխությունը առաջին մարդն է, իսկ Նապոլեոնը երկրորդը։ Բայց դուրս է եկել, որ Նապոլեոնը առաջին մարդն է դարձել, իսկ հեղափոխությունը երկրորդ՝ մարդը։ Այդպե՞ս է, թե այդպես չէ։ | ||
+ | |||
+ | Իմիջիայլոց, նկատեմ, որ այն բանում, որ նա ինձ հետ սկսեց խոսել ֆրանսիական հեղափոխության մասին, ես տեսա նրա ինձ չափազանց զվարճացնող դեռ նախկին մի ինչ-որ խորամանկություն, նա շարունակում էր ինձ ինչ-որ հեղափոխականի տեղ դնել և ամեն անգամ երբ հանդիպում էր ինձ, անհրաժեշտ էր համարում նման մի բանի մասին խոսք բաց անել։ | ||
+ | |||
+ | ― Գնա՛նք,― ասաց իշխանը, և նրանք երկուսով գնացին մյուս սենյակը։ Մենակ մնալով՝ ես վերջնականապես որոշեցի հետ վերադարձնել նրան իր երեք հարյուր ռուբլին, հենց որ հեռանա Ստեբելկովը։ Այդ փողն ինձ ծայր աստիճան հարկավոր էր, բայց ես որոշեցի։ | ||
+ | |||
+ | Նրանք մի տասը րոպե բոլորովին անլսելի մնացին այնտեղ և հանկարծ սկսեցին բարձր խոսել։ Սկսեցին խոսել երկուսն էլ, բայց իշխանը կարծես կատաղության հասնող խիստ գրգռվածությամբ հանկարծ բղավեց։ Նա երբեմն շատ դյուրաբորբոք էր լինում, այնպես որ նույնիսկ ես ներողամիտ էի լինում նրա նկատմամբ։ Բայց հենց այդ րոպեին զեկույցով ներս մտավ սպասավորը. ես ցույց տվի կողքի սենյակը, և այնտեղ վայրկենապես ամեն բան լռեց։ Իշխանը մտահոգ, բայց ժպիտը դեմքին արագ դուրս եկավ այնտեղից, սպասավորը վազեց, և կես րոպեից իշխանի մոտ հյուր եկավ։ | ||
+ | |||
+ | Դա մի կարևոր հյուր էր, ակսելբանտերով ու անվան գեղազարդ սկզբնատառերով, նախշված համազգեստով, երեսուն տարեկանից ոչ ավելին, բարձրաշխարհիկ և ինչ-որ խստաբարո արտաքինով մի պարոն։ Նախապես հայտնեմ ընթերցողիս, որ իշխան Սերգեյ Պետրովիչը Պետերբուրգի բարձր հասարակությանը իսկական ձևով դեռևս չէր պատկանում, չնայած իր ողջ կրքոտ ցանկությանը (ցանկության մասին ես գիտեի), և այդ պատճառով սոսկալի պետք է գնահատեր նման այցելությունը։ Այդ ծանոթությունը, ինչպես ինձ հայտնի էր, նոր և իշխանի մեծ ջանքերից հետո էր հաստատվել։ Հյուրն այժմ պաշտոնական այցելության էր եկել, բայց, դժբախտաբար, հանկարծակիի էր բերել տանտիրոջը։ Ես տեսա, թե ինչ տառապանքով և ինչ կորսված հայացքով իշխանը մի պահ փորձեց շրջվել դեպի Ստեբելկովը, բայց Ստեբելկովը, կարծես ոչինչ էլ չէր եղել, դիմացավ այդ հայացքին և, ամենևին միտք անգամ չունենալով անհետանալ, առանց քաշվելու նստեց բազմոցին և հավանաբար ի նշան անկախության, ձեռքով սկսեց խառնել սազերը։ Նա նույնիսկ մի փքուն արտահայտություն տվեց դեմքին, և, մի խոսքով, վճռականապես անտանելի դարձավ։ Ինչ վերաբերում է ինձ, ես այն ժամանակ էլ, իհարկե, արդեն ինձ պահել գիտեի և, անշուշտ, ոչ ոքի չէի խայտառակի, բայց որքան եղավ իմ զարմանքը, երբ ես իշխանի այդ նույն կորսված, խեղճացած ու չար հայացքը բռնեցի նաև ինձ վրա, ուրեմն նա ամաչում էր երկուսիս համար էլ և ինձ հավասարեցնում էր Ստեբելկովին։ Այս միտքը ինձ կատաղության հասցրեց, ես ավելի անկաշկանդ փռվեցի բազմոցին և այնպիսի տեսքով սկսեցի գիրքը թերթել, կարծես ոչ մի բան ինձ հետ ոչ մի կապ չունի։ Ընդհակառակը, Ստեբելկովը աչքերը չռեց, առաջ թեքվեց և սկսեց լարված ականջ դնել նրանց խոսակցությանը, հավանաբար կարծելով, թե դա և քաղաքավարի է, և սիրալիր։ Հյուրը մեկ-երկու անգամ նայեց Ստեբելկովին. ի դեպ, ինձ նույնպես։ | ||
+ | |||
+ | Նրանք սկսեցին խոսել ընտանեկան նորություններից, այս պարոնը մի ժամանակ ճանաչելիս էր եղել իշխանի մորը, որը մի հայտնի ընտանիքից էր սերվում։ Որքան որ ես կարող էի եզրակացնել, հյուրը, չնայած իր սիրալիրությանն ու տոնի թվացող պարզությանը, չափազանց բծախնդիր մեկն էր, և, անշուշտ, այնքան բարձր էր գնահատում իրեն, որ իր այցելությունը նույնիսկ ում համար ասես կարող էր մեծ պատիվ համարել։ Եթե իշխանը մենակ լիներ, այսինքն՝ առանց մեզ, ես համոզված եմ, որ ավելի արժանավայել ու հնարամիտ կլիներ, սակայն այժմ մի հատկապես գողացող բան նրա ժպիտի մեջ, որը միգուցե չափից ավելի սիրալիր էր, և ինչ-որ տարօրինակ մի ցրվածություն մատնում էին նրան։ | ||
+ | |||
+ | Դեռ մի հինգ րոպե էլ նստած չկային, երբ մի հյուրի մասին էլ զեկուցեցին, և, կարծես դիտմամբ, նույնպես պատիվ չբերողներից։ Սրան ես լավ էի ճանաչում և շատ էլ լսել էի նրա մասին, թեև նա ինձ ամենևին չէր ճանաչում։ Նա դեռ շատ երիտասարդ էր, թեև կլիներ արդեն մի քսաներեք տարեկան, հրաշալի հագնված, լավ ընտանիքի որդի և ինքն էլ շատ գեղեցիկ էր, բայց անշուշտ վատ հասարակության մեջ ընկած։ Դեռ անցյալ տարի նա ծառայում էր ամենաաչքի ընկնող գվարդիական հեծյալ գնդերից մեկում, սակայն ստիպված էր ինքը պաշտոնաթող լինելու, և բոլորը գիտեին, թե ինչ պատճառով։ Նրա մասին հարազատները նույնիսկ լրագրերում հայտարարություն էին հրապարակել, որ իրենք պատասխանատու չեն նրա պարտքերի համար, բայց նա հիմա էլ շարունակում էր իր քեֆը, ամիսը տասը տոկոսով փող ճարելով, խաղատներում սոսկալի խաղալով և մինչև վերջին կոպեկը մի հայտնի ֆրանսուհու վրա վատնելով։ Բանն այն է, որ մոտ մեկ շաբաթ սրանից առաջ մի երեկոյում նրան հաջողվել էր մոտ տասներկու հազար շահել, և նա ցնծում էր։ Իշխանի հետ նա բարեկամական հարաբերությունների մեջ էր. նրանք հաճախ միասին և համատեղ խաղում էին, բայց իշխանը, նրան տեսնելով, նույնիսկ ցնցվեց, ես դա իմ տեղից նկատեցի, այդ տղեկն ամենուրեք իրեն իր տանն էր զգում, առանց որևէ բանից քաշվելու և մտքովն անցած ամեն բանի մասին բարձրաձայն ու զվարթ խոսում էր և, անշուշտ, նրա մտքով չէր էլ կարող անցնել, թե մեր հյուրընկալը իր կարևոր հյուրի առջև այդպես դողում է իր ներկայության պատճառով։ | ||
+ | |||
+ | Ներս մտնելով՝ նա ընդհատեց նրանց զրույցը և իսկույն, նույնիսկ դեռ չնստած, սկսեց երեկվա խաղի մասին պատմել։ | ||
+ | |||
+ | ― Կարծեմ, դուք էլ այնտեղ էիք,― երրորդ նախադասությունից դարձավ նա կարևոր հյուրին, յուրայիններից մեկի տեղը նրան դնելով, բայց, իսկույն էլ սխալը տեսնելով, բղավեց. | ||
+ | |||
+ | ― Ախ, ներեցեք, քիչ մնաց, որ ձեզ երեկվաններից մեկի տեղը դնեի։ | ||
+ | |||
+ | ― Ալեքսեյ Վլադիմիրովիչ Դարզան, Իպպոլիտ Ալեքսանդրովիչ Նաշչոկին,― փութկոտ ծանոթացրեց նրանց իշխանը, այս տղեկին այնուամենայնիվ կարելի էր ներկայացնել, հայտնի ու լավ ազգանուն ուներ, իսկ մեզ քիչ առաջ չներկայացրեց, և մենք շարունակում էինք նստած մնալ մեր անկյուններում։ Ես վճռականապես չէի ուզում գլուխս շրջել նրանց կողմը, բայց Ստեբելկովը, երիտասարդին տեսնելով, սկսեց ուրախ ժպտալ և, ըստ երևույթին, սպառնում էր խոսել։ Այս բոլորն ինձ համար նույնիսկ զվարճալի էր դառնում։ | ||
+ | |||
+ | ― Անցյալ տարի ես ձեզ հաճախ կոմսուհի Վերիգինայի տանն եմ հանդիպել,― ասաց Դարզանը։ | ||
+ | |||
+ | ― Ես ձեզ հիշում եմ, բայց դուք այն ժամանակ, կարծեմ զինվորական համազգեստով էիք,― սիրալիր պատասխանեց Նաշչոկինը։ | ||
+ | |||
+ | ― Այո, համազգեստով էի, բայց շնորհիվ... Ա՜, Ստեբելկով, արդեն այստե՞ղ եք։ Եվ ինչպե՞ս է, որ սա այստեղ է։ Հենց շնորհիվ սրա նման պարոնների ես համազգեստով չեմ,― նա մատնացույց արեց ուղիղ Ստեբելկովին ու քրքջաց։ Ուրախ ծիծաղեց նաև Ստեբելկովը, հավանաբար լսածը որպես հաճոյախոսություն ընդունելով։ Իշխանը շառագունեց և շտապեց ինչ-որ հարցով Նաշչոկինին դիմել, իսկ Դարզանը, Ստեբելկովին մոտենալով, մի բանի մասին սկսեց կրակոտ, բայց արդեն կիսաձայն խոսել։ | ||
+ | |||
+ | ― Կարծես, դուք արտասահմանում լավ ծանո՞թ էիք Կատերինա Նիկոլաևնա Ախմակովայի հետ,― հարցրեց հյուրը իշխանին։ | ||
+ | |||
+ | ― Օ՜, իհարկե, ծանոթ էի... | ||
+ | |||
+ | ― Կարծեմ, այստեղ շուտով մի նորություն է լինելու։ Ասում են, նա ամուսնանում է բարոն Բյորինգի հետ։ | ||
+ | |||
+ | ― Դա ճիշտ է,― բղավեց Դարզանը։ | ||
+ | |||
+ | ― Դուք... դա հաստա՞տ գիտեք,― նկատելի հուզմունքով և հատուկ շեշտով արտասանելով իր հարցը՝ Նաշոչկինին դիմեց իշխանը։ | ||
+ | |||
+ | ― Ինձ ասացին և այդ մասին, կարծեմ, արդեն խոսում են, թեև հաստատ չգիտեմ։ | ||
+ | |||
+ | ― Օ՜, դա հաստատ է,― նրանց մոտեցավ Դարզանը,― երեկ Դուբասովն ինձ ասաց, այդպիսի նորությունները նա միշտ առաջինն է իմանում։ Եվ իշխանն էլ պետք է որ իմանա... | ||
+ | |||
+ | Նաշչոկինը սպասեց մինչև Դարզանն ավարտի և նորից դիմեց իշխանին. | ||
+ | |||
+ | ― Հիմա նա հազվադեպ է լինում հասարակության մեջ։ | ||
+ | |||
+ | ― Վերջին ամսում նրա հայրը հիվանդ էր,― մի տեսակ չոր նկատեց իշխանը։ | ||
+ | |||
+ | ― Կարծեմ, թե արկածներով հարուստ տիկին է,― հանկարծ բերնից թռցրեց Դարզանը։ | ||
+ | |||
+ | Ես գլուխս բարձրացրի և ձգվեցի։ | ||
+ | |||
+ | ― Ես բախտ ունեմ անձամբ ճանաչելու Կատերինա Նիկոլաևնային և իմ պարտքն եմ համարում հավաստիացնելու, որ բոլոր խայտառակ լուրերը բացարձակ սուտ են և անամոթություն... և հորինված են նրանց կողմից... ովքեր պտտվել են նրա շուրջը և ոչնչի չեն հասել։ | ||
+ | |||
+ | Այսպես հիմարավարի խոսակցությունը կտրելով՝ ես լռեցի՝ շարունակելով կրակ կտրած դեմքով ու ձգված նայել բոլորին։ Բոլորը իմ կողմը շրջվեցին, բայց Ստեբելկովը հանկարծ քռքռաց, քմծիծաղ տվեց նաև կարծես ապշահար Դարզանը։ | ||
+ | |||
+ | ― Արկադի Սակարովիչ Դոլգոռուկի,― Դարզանին ինձ ցույց տվեց իշխանը։ | ||
+ | |||
+ | ― Այո, հավատացեք, ''իշխան'',― բարեսրտորեն ու անկեղծ ինձ դիմեց Դարզանը,― ես իմ կողմից չեմ ասում, եթե ասեկոսեներ են եղել, ես չեմ դրանք տարածել։ | ||
+ | |||
+ | ― Օ՜, ես ձեզ չեմ ասում,― արագ պատասխանեցի ես, բայց Ստեբելկովն անթույլատրելի կերպով ծիծաղեց և հենց այն պատճառով, որ, ինչպես պարզվեց հետո, Դարզանն ինձ իշխան էր անվանել։ Իմ դժոխային ազգանունն այստեղ էլ ամեն բան փչացրեց։ Նույնիսկ հիմա եմ շիկնում այն մտքից, որ ես, իհարկե, ամոթից չհամարձակվեցի այն պահին վեր հանել այդ հիմարությունն ու չհայտարարեցի բարձրաձայն, թե ես ուղղակի Դոլգոռուկի եմ։ Դա դեռ առաջին անգամ պատահեց իմ կյանքում։ Դարզանը տարակուսած ինձ էր նայում և քրքջացող Ստեբելկովին։ | ||
+ | |||
+ | ― Ախ, հա՜, ի՞նչ սիրունիկ օրիորդ տեսա հենց նոր ձեր սանդուղքի վրա, նրբադեմ ու շիկահեր,― հանկարծ հարցրեց նա իշխանին։ | ||
+ | |||
+ | ― Իսկապես, չգիտեմ ում եք տեսել,― շիկնելով, արագ պատասխանեց նա։ | ||
+ | |||
+ | ― Էլ ո՞վ պետք է իմանա,― ծիծաղեց Դարզանը։ | ||
+ | |||
+ | ― Սակայն դա... դա կարող է լինել...― մի տեսակ կարկամեց իշխանը։ | ||
+ | |||
+ | ― Դա... հենց իր քույրիկն է եղել, Լիզավետա Մակարովնան,― հանկարծ ինձ ցույց տվեց Ստեբելկովը։― Որովհտև ես էլ քիչ առաջ նրան հանդիպեցի... | ||
+ | |||
+ | ― Ախ, իսկապես,― իսկույն հարեց իշխանը, բայց այս անգամ դեմքի չափազանց պատկառազդու և լուրջ արտահայտությամբ,― դա, երևի, Լիզավետա Մակարովնան է եղել, Աննա Ֆյոդորովնա Ստոլբեևայի, որի տանը ես հիմա ապրում եմ, մտերիմ ծանոթուհին։ Նա, հավանաբար, այսօր այցելել է Դարյա Օնիսիմնովնային, նույնպես Աննա Ֆյոդորովնայի մտերմուհուն, որին նա այստեղից մեկնելիս, հանձնարարել է իր տունը... | ||
+ | |||
+ | Այս բոլորը ճիշտ այսպես էլ եղել էր։ Այդ Դարյա Օնիսիմովնան խեղճ Օլյայի մայրն էր, որի մասին ես արդեն պատմել եմ և որին Տատյանա Պավլովնան վերջապես պատսպարել էր Ստոլբեևայի տանը։ Ես հրաշալի գիտեի, որ Լիզան լինում է Ստոլբեևայի տանը և հետո հազվադեպ այցելում է խեղճ Դարյա Օնիսիմովնային, որին բոլորն էլ մեզանում շատ սիրեցին, բայց այն ժամանակ, հանկարծ, իշխանի այդ, ի դեպ, չափազանց իմաստալից հայտարարությունից և հատկապես Ստեբելկովի հիմար արարքից հետո, իսկ գուցեև այն պատճառով, որ ինձ հենց նոր իշխան անվանեցին, և հանկարծ կաս-կարմիր կտրեցի։ Բարեբախտաբար, հենց այդ րոպեին Նաշչոկինը տեղից վերկացավ, որ մեկնի, նա ձեռքը մեկնեց նաև Դարզանին։ Այն պահին, երբ ես ու Ստեբելկովը մենակ մնացինք, սա, գլխով ինձ նշաններ անելով, ցույց տվեց Դարզանին, որը դռների մեջ թիկունքով էր դեպի մեզ կանգնած։ Ես Ստեբելկովին բռունցք ցույց տվի։ | ||
+ | |||
+ | Մեկ րոպեից գնաց նաև Դարզանը, նախապես պայմանավորվելով իշխանի հետ վաղը անպայման հանդիպել իրար մեջ արդեն որոշված ինչ-որ տեղում, անշուշտ, խաղատանը։ Դուրս գալիս, նա մի բան բղավեց Ստեբելկովին և թեթևակի գլուխ տվեց նաև ինձ։ Հենց որ նա դուրս եկավ, Ստեբելկովը տեղից թռավ, կանգնեց սենյակի մեջտեղում ու մատը վեր տնկեց. | ||
+ | |||
+ | ― Այս պարոնիկը անցած շաբաթ մի այսպիսի օյին խաղաց, մուրհակ տվեց, բայց Ավերյանովի վրա կեղծ բլանկ գրեց։ Եվ թեև մուրհակն այդ ձևով գոյություն ունի, բայց թե այդպես ընդունված չէ։ Քրեական է։ Ութ հազար։ | ||
+ | |||
+ | ― Եվ երևի այդ մուրհակը ձեզ մոտ է,― գազանի պես նրան նայեցի ես։ | ||
+ | |||
+ | ― Բանկն է ինձ մոտ, ինձ մոտ mont de piété<ref>Լոմբարդ, փոխատվության դրամարկղ (ֆրանս.)։</ref>-ն է, ոչ թե մուրհակը։ Լսե՞լ եք, ինչ բան է mont de piété-ն Փարիզում, հաց և բարեգործություն աղքատներին. ինձ մոտ mont de piété է... | ||
+ | |||
+ | Իշխանը կոպտորեն ու չարությամբ ընդհատեց նրան. | ||
+ | |||
+ | ― Ի՞նչ եք անում այստեղ։ Ինչո՞ւ էիք նստած մնացել։ | ||
+ | |||
+ | ― Ա՜,― արագ աչքերը թարթեց Ստեբելկովը,― թե չէ՞։ Այնպես չէ՞։ | ||
+ | |||
+ | ― Ոչ-ոչ-ոչ, այնպես չէ,― բղավեց ու ոտքը գետին դոփեց իշխանը,― ես արդեն ասացի։ | ||
+ | |||
+ | ― Դե, եթե այդպես է... թող այդպես լինի։ Միայն թե դա այդպես չէ... | ||
+ | |||
+ | Նա կտրուկ շրջվեց և, գլուխը խոնարհելով ու մեջքը կորացնելով, հանկարծ դուրս եկավ սենյակից։ Իշխանը արդեն դռների մեջ բղավեց նրա հետևից։ | ||
+ | |||
+ | ― Իմացեք, պարոն, որ ես ձեզնից ամենևին չեմ վախենում։ | ||
+ | |||
+ | Նա շատ գրգռված էր, ուզում էր նստել, բայց, նայելով ինձ, չնստեց։ Նրա հայացքը կարծես ինձ էլ էր ասում. «Դո՛ւ ինչո՞ւ ես տնկվել այստեղ»։ | ||
+ | |||
+ | ― Ես, իշխան,― փորձեցի սկսել ես... | ||
+ | |||
+ | ― Իսկապես ասած ես բոլորովին ժամանակ չունեմ, Արկադի Մակարովիչ, հենց հիմա մեկնում եմ։ | ||
+ | |||
+ | ― Մեկ րոպե, իշխան, ինձ համար սա շատ կարևոր է, և, նախ, հետ վերցրեք ձեր երեք հարյուր ռուբլին։ | ||
+ | |||
+ | ― Սա ի՞նչ նորություն է։ | ||
+ | |||
+ | Նա քայլում էր սենյակում, բայց կանգ առավ։ | ||
+ | |||
+ | ― Այն նորություն է, որ այն բոլորից հետո, ինչ որ տեղի ունեցավ այստեղ... և այն, որ դուք Վերսիլովի մասին ասացիք, թե նա անպատիվ մարդ է և, վերջապես, ձեր խոսակցության տոնը մնացած ողջ ժամանակ... Մի խոսքով, ես ոչ մի կերպ չեմ կարող սա ընդունել։ | ||
+ | |||
+ | ― Սակայն դուք ամբողջ ամիս ''ընդունում'' էիք։ | ||
+ | |||
+ | Հանկարծ նա նստեց աթոռին։ Ես կանգնած էի սեղանի մոտ և մի ձեռքով քրքրում էի Բելինսկու գիրքը, իսկ մյուսով բռնել էի լայնեզր գլխարկս։ | ||
+ | |||
+ | ― Ուրիշ զգացմունքներ կային, իշխան... եվ վերջապես, ես երբեք չէի հասցնի հայտնի գումարին... Այդ խաղը... Մի խոսքով, չեմ կարող։ | ||
+ | |||
+ | ― Դուք ուղղակի ոչնչով չեք նշանավորել ձեզ և այդ պատճառով էլ կատաղում եք. կխնդրեի ձեզ հանգիստ թողնել այդ գիրքը։ | ||
+ | |||
+ | ― Ի՞նչ է նշանակում «չեք նշանավորել ձեզ»։ Եվ վերջապես, դուք ձեր հյուրերի ներկայությամբ ինձ համարյա հավասարեցրիք Ստեբելկովին։ | ||
+ | |||
+ | ― Ա՜, ահա և խնդրի լուծումը,― կծու քմծիծաղ տվեց նա։― Դրան ավելացրած նաև այն, որ դուք շփոթվեցիք, երբ Դարզանը ձեզ իշխան անվանեց։ | ||
+ | |||
+ | Նա չար ծիծաղեց։ Ես բռնկվեցի։ | ||
+ | |||
+ | ― Ես չեմ հասկանում անգամ... ձեր իշխանական տիտղոսը ես ձրի էլ չեմ վերցնի... | ||
+ | |||
+ | ― Ես գիտեմ ձեր բնավորությունը։ Ի՜նչ ծիծաղելի բղավեցիք ի պաշտպանություն Ախմակովայի... Թողեք գիրքը։ | ||
+ | |||
+ | ― Դա ի՞նչ է նշանակում,― բղավեցի նաև ես։ | ||
+ | |||
+ | ― Թո-ղեք գիրքը,― կարծես հարձակվելու պատրաստ, մոլեգին ձգվելով բազկաթոռում, ծղրտաց հանկարծ նա։ | ||
+ | |||
+ | ― Դա արդեն անցնում է բոլոր սահմանները,― արտասանեցի ես և արագ դիմեցի սենյակից դուրս։ Բայց ես դեռ չէի հասել դահլիճի վերջին, երբ նա ձայն տվեց ինձ աշխատասենյակի դռնից։ | ||
+ | |||
+ | ― Վերադարձեք, Արկադի Մկարովիչ։ Վե-րա-դար-ձեք։ Իսկույն վե-րա-դար-ձեք։ | ||
+ | |||
+ | Ես չէի լսում ու գնում էի։ Նա արագ քայլերով ինձ հասավ, բռնեց ձեռքս և քարշ տվեց աշխատասենյակ։ Ես չէի դիմադրում։ | ||
+ | |||
+ | ― Վերցրեք,― հուզմունքից գունատ, իմ թողած երեք հարյուր ռուբլին ինձ մեկնելով, ասում էր նա։― Անպայման վերցրեք... հակառակ դեպքում մենք... անպայման։ | ||
+ | |||
+ | ― ԻՆչպե՞ս կարող եմ վերցնել, իշխան։ | ||
+ | |||
+ | ― Դե, ուզո՞ւմ եք ձեզնից ներողություն խնդրեմ։ Դե, ներեցեք ինձ... | ||
+ | |||
+ | ― Ես միշտ սիրել եմ ձեզ, իշխան, և եթե դուք ինձ նույնպես... | ||
+ | |||
+ | ― Ես նույնպես, վերցրեք... | ||
+ | |||
+ | Ես վերցրի։ Նրա շրթունքները դոդում էին։ | ||
+ | |||
+ | ― Հասկանում եմ, իշխան, որ այդ սրիկան ձեզ կատաղության է հասցրել... բայց ես միայն այն դեպքում կվերցնեմ, իշխան, եթե մենք համբուրվենք, ինչպես մեր նախորդ տարաձայնությունների ժամանակ... | ||
+ | |||
+ | Այս ասելիս ես էլ էի դողում։ | ||
+ | |||
+ | ― Այ քեզ քնքշություններ,― շփոթված ժպտալով՝ կմկմաց իշխանը, բայց կռացավ ու համբուրեց ինձ։ Ես ցնցվեցի, նրա դեմքին համբույրի պահին որոշակի զզվանք տեսա։ | ||
+ | |||
+ | ― Գոնե փող բերե՞ց ձեզ համար... | ||
+ | |||
+ | ― Էհ, միևնույն է։ | ||
+ | |||
+ | ― Ես ձեզ համար եմ... | ||
+ | |||
+ | ― Բերեց, բերեց։ | ||
+ | |||
+ | ― Իշխան, մենք բարեկամներ ենք եղել... և, վերջապես, Վերսիլովը... | ||
+ | |||
+ | ― Դե լավ, իհարկե, իհարկե։ | ||
+ | |||
+ | ― Եվ, վերջապես, ես իրոք վերջնականապես չգիտեմ, այս երեք հարյուրը... | ||
+ | |||
+ | Ես փողը ձեռքումս էի պահել։ | ||
+ | |||
+ | ― Վերցրեք, վեր-ցը-րեք,― նորից քմծիծաղ տվեց նա, բայց նրա ժպիտում ինչ-որ շատ չար բան կար։ | ||
+ | |||
+ | Ես վերցրի։ | ||
=== Գլուխ երրորդ === | === Գլուխ երրորդ === | ||
+ | '''I''' | ||
+ | |||
+ | Ես վերցրի, որովհետև սիրում էի նրան։ Նրան, ով չի հավատա, ես կպատասխանեմ, որ, համենայն դեպս այն րոպեին, երբ վերցնում էի նրանից այդ փողը, ես հաստատ համոզված էի, որ եթե ուզենամ, ապա շատ էլ լավ կարող եմ մի ուրիշ աղբյուրից ճարել։ Եվ այդ պատճառով, ուրեմն, վերցրել եմ ոչ թե ծայրահեղ վիճակում լինելով, այլ նրբանկատությունից, միայն որպեսզի նրան չվիրավորեմ։ Ավա՜ղ, այդպես էի դատում ես այն ժամանակ։ Եվ այնուամենայնիվ, դուրս գալով նրա տնից, ես ինձ շատ վատ զգացի, ես տեսնում էի նրա արտակարգ փոխվելն իմ նկատմամբ այդ առավոտյան, այդպիսի տոնով նա դեռ երբեք չէր խոսել ինձ հետ, իսկ Վերսիլովի դեմ դա արդեն կատարյալ ապստամբություն էր։ Ստեբելկովն ինչ-որ բանով, իհարկե, շատ էր վրդովել նրան քիչ առաջ, բայց նա սկսել էր դեռ մինչև Ստեբելկովը։ Մի անգամ էլ կրկնեմ․ սկզբնականի հետ համեմատած՝ փոփոխություն կարելի էր նկատել նաև բոլոր վերջին օրերի ընթացքում, բայց ոչ այսպիսի, ոչ այս աստիճանի, ահա թե ինչն է գլխավորը։ Կարող էր ազդել նաև այդ ֆլիգել-ադյուտանտ բարոն Բյորինգի մասին լուրը... Ես էլ հուզված պոռթկացի, բայց... Բանն էլ հենց այդ է, որ այն ժամանակ բոլորովին այլ բան էր շողշողում, և ես թեթևամտորեն այնքա՜ն բան էի թողնում, որ աչքիցս վրիպի, շտապում էի թողնել, վանում էի ինձնից բոլոր մռայլները և դիմում շողշողացողին... | ||
+ | |||
+ | Դեռ կեսօրվա ժամը մեկը չկար։ Իշխանի մոտից ես իմ Մատվեյով դիմեցի ուղիղ (կհավատա՞ք, թե ում մոտ) Ստեբելկովի մոտ։ Բանն էլ հենց այդ է, որ քիչ առաջ նա ինձ զարմացրեց ոչ այնքան իր գալով իշխանի մոտ (քանի որ նա իշխանին խոստացել էր գալ), որքան նրանով, որ թեև համաձայն իր հիմար սովորության, բայց ամենևին ոչ այն թեմայով, որով սպասում էի ես։ Երեկ երեկոյան քաղաքային փոստով ինձ համար բավական առեղծվածային մի երկտող էի ստացել նրանից, որով նա շատ խնդրում էր ինձ հենց այսօր ժամը մեկից հետո լինել իր մոտ և որ «ինքը կարող է ինձ համար անսպասելի բաներ հաղորդել ինձ»։ Եվ ահա այս նամակի մասին հիմա, իշխանի մոտ, որևէ ակնարկ անգամ չարեց։ Ի՞նչ գաղտնիքներ կարող են լինել Ստեբելկովի և իմ միջև։ Նման միտքը նույնիսկ ծիծաղելի էր. բայց նկատի ունենալով ողջ տեղի ունեցածը, այժմ նրա մոտ ճանապարհվելով, նույնիսկ մի քիչ հուզված էի։ Ես մի անգամ, մի երկու շաբաթ սրանից առաջ, իհարկե, փողի խնդրով դիմել եմ նրան, և նա տվել է, բայց չգիտես ինչու, այն ժամանակ մենք իրարից բաժանվեցինք, և ես ինքս փողն այդ չվերցրի, այն ժամանակ նա ըստ իր սովորության ինչ-որ անհստակ բան մրթմրթաց, և ինձ թվաց, թե նա ուզում էր ինչ-որ բան, ինչ-որ հատուկ պայմաններ առաջարկել, իսկ քանի որ ես մշտապես որոշակիորեն վերից վար քամահրում էի նրան ամեն անգամ, երբ հանդիպում էի իշխանի մոտ, ապա հպարտորեն ընդհատեցի հատուկ պայմանների մասին յուրաքանչյուր միտք և դուրս եկա, թեև նա հետապնդում էր ինձ մինչև դուռը․ ես այն ժամանակ իշխանից վերցրի։ | ||
+ | |||
+ | Ստեբելկովն ապրում էր միանգամայն մեկուսացած և ապրում էր հարուստ. չորս հրաշալի սենյակից բաղկացած բնակարան, լավ կահկարասի, կին ու տղամարդ ծառաներ և մի տնտեսվարուհի, ի դեպ, բավական տարեց։ Ես զայրացած ներս մտա։ | ||
+ | |||
+ | ― Լսեցեք, պարոն,― սկսեցի ես դեռ դռնից ներս չմտած,― առաջինը ի՞նչ է նշանակում այս երկտողը։ Իմ և ձեր միջև որևէ նամակագրություն ես հնարավոր չեմ համարում։ Եվ ինչո՞ւ քիչ առաջ ուղղակի իշխանի մոտ դուք չհայտնեցիք այն, ինչ ձեզ պետք է։ Ես պատրաստ էի ձեզ լսել։ | ||
+ | |||
+ | ― Իսկ դուք ինչո՞ւ քիչ առաջ լսել էիք ու ոչինչ չէիք հարցնում,― ամենաինքնագոհ ժպիտով բերանը տարածեց նա։ | ||
+ | |||
+ | ― Որովհետև ոչ թե ես ձեր կարիքն ունեմ, այլ դուք իմ կարիքն ունեք,― հանկարծ տաքանալով բղավեցի ես։ | ||
+ | |||
+ | ― Իսկ եթե այդպես է, էլ ինչո՞ւ եք ինձ մոտ ժամանել,― հաճույքից քիչ մնաց, որ նա տեղից թռչեր։ Ես վայրկենապես շրջվեցի և ուզում էի հեռանալ, բայց նա ուսիցս բռնեց։ | ||
+ | |||
+ | ― Ոչ, ոչ, ես կատակեցի։ Կարևոր գործ է. ինքներդ կտեսնեք։ | ||
+ | |||
+ | Ես նստեցի։ Խոստովանում եմ, ես հետաքրքրված էի։ Մենք նստեցինք մեծ գրասեղանի ծայրին, մեկս մյուսի դիմաց։ Նա խորամանկորեն ժպտաց և ուզեց մատը տնկել։ | ||
+ | |||
+ | ― Խնդրեմ, առանց ձեր խորամանկությունների և առանց մատների, և, որ գլխավորն է, առանց ամեն տեսակ այլաբանությունների, ուղիղ գործից սկսեք, թե չէ հենց հիմա կգնամ,― նորից զայրագին բղավեցի ես։ | ||
+ | |||
+ | ― Դուք... հպարտ եք,― ինչ-որ հիմար կշտամբանքով, բազկաթոռով դեպի ինձ թեքվելով և ճակատի բոլոր կնճիռները դեպի վեր մղելով արտասանեց նա։ | ||
+ | |||
+ | ― Հենց այդպես էլ պետք է ձեզ հետ։ | ||
+ | |||
+ | ― Դուք... այսօր իշխանից փող եք վերցրել, երեք հարյուր ռուբլի, ես փող ունեմ։ Իմ փողն ավելի լավն է։ | ||
+ | |||
+ | ― Ի՞նչ գիտեք, թե վերցրել եմ,― սոսկալի զարմացա ես։― Բայց մի՞թե նա ինքն է ձեզ այդ ասել։ | ||
+ | |||
+ | ― Ինքն է ինձ ասել, մի անհանգստացեք, հենց այնպես, հարևանցիորեն, խոսքին համընկավ, հենց միայն մի խոսքի, դիտմամբ չասաց։ Ինքն ինձ ասաց։ Իսկ կարելի էր նրանից չվերցնել։ Այդպե՞ս է, թե այդպես չէ։ | ||
+ | |||
+ | ― Բայց դուք, լսել եմ, անտանելի տոկոսներ եք պոկում։ | ||
+ | |||
+ | ― Ես mont de piété եմ պահում, և չեմ էլ պոկում։ Եվ միայն մտերիմների համար եմ պահում, իսկ ուրիշներին չեմ տալիս։ Ուրիշների համար mont de piété-ն... | ||
+ | |||
+ | Այդ mont de piété-ն ամենասովորական փողի փոխտվություն էր գրավով, ինչ-որ մեկի անունով, մի ուրիշ բնակարանում և ծաղկում էր ըստ ամենայնի։ | ||
+ | |||
+ | ― Իսկ մտերիմներիս ես մեծ գումարներ եմ տալիս։ | ||
+ | |||
+ | ― Իսկ ի՞նչ է, իշխանը ձեզ այդքան մտերիմ մա՞րդ է։ | ||
+ | |||
+ | ― Մը-տե-րիմ է. բայց... ձևեր է բանեցնում։ Նա չպիտի համարձակվի ձևեր բանեցնել։ | ||
+ | |||
+ | ― Իսկ ի՞նչ է, այդքան ձեր բռի մե՞ջ է։ Եվ մե՞ծ է պարտքը։ | ||
+ | |||
+ | ― Մեծ է... պարտքը։ | ||
+ | |||
+ | ― Նա ձեզ կվճարի, ժառանգություն ունի... | ||
+ | |||
+ | ― Դա նրա ժառանգությունը չէ. նա փող է պարտք, նաև մի ուրիշ բան է պարտք։ Ժառանգությունը բավական չէ։ Ես ձեզ առանց տոկոսների կտամ։ | ||
+ | |||
+ | ― Նույնպես որպես «մտերիմի՞»։ Այդ ինչո՞վ եմ վաստակել,― ծիծաղեցի ես։ | ||
+ | |||
+ | ― Կվաստակեք։― Նա կրկին ամբողջ մարմնով դեպի ինձ մղվեց և փորձեց մատը տնկել։ | ||
+ | |||
+ | ― Առանց մատների, Ստեբելկով, թե չէ կգնամ։ | ||
+ | |||
+ | ― Լսեցեք... Նա կարող է ամուսնանալ Աննա Անդրեևնայի հետ։― Եվ նա ահավոր ձևով կկոցեց իր ձախ աչքը։ | ||
+ | |||
+ | ― Լսեք, Ստեբելկով, խոսակցությունն այնքան խայտառակ բնույթ է ստանում... Ինչպե՞ս եք համարձակվում Աննա Անդրեևնայի անունը տալ։ | ||
+ | |||
+ | ― Մի բարկացեք։ | ||
+ | |||
+ | ― Ես միայն ինձ վրա ուժ գործ դնելով եմ լսում, որովհետև ինչ-որ մի խարդախություն եմ պարզ տեսնում և ուզում եմ իմանալ... Բայց ես կարող եմ չդիմանալ, Ստեբելկով։ | ||
+ | |||
+ | ― Մի բարկացեք, գոռոզություն մի արեք։ Մի քիչ գոռոզություն մի արեք և ականջ դրեք, իսկ հետո նորից գոռոզացեք։ Աննա Անդրեևնայի մասին գիտեք, չէ՞։ Այն մասին, որ իշխանը կարող է ամուսնանալ նրա հետ... Գիտեք, չէ՞։ | ||
+ | |||
+ | ― Այդ մտքի մասին, իհարկե, լսել եմ և ամեն բան գիտեմ, բայց իշխանի հետ երբեք այդ մասին չեմ խոսել։ Միայն գիտեմ, որ այդ միտքը ծագել է ծեր իշխան Սոկոլսկու գլխում, որը հիմա էլ հիվանդ է. բայց ես երբեք ոչինչ չեմ խոսել և ոչ մի մասնակցություն դրանում չեմ ունեցել։ Հայտնելով ձեզ սա միմիայն բացատրելու նպատակով՝ թույլ եմ տալիս ինձ հարցնելու ձեզ, առաջինը՝ ինչի՞ համար եք դո՛ւք այդ մասին խոսում ինձ հետ։ Եվ երկրորդը՝ մի՞թե իշխանը նման բաների մասին խոսում է ''ձեզ հետ''։ | ||
+ | |||
+ | ― Նա չի ինձ հետ խոսում, նա չի ուզում ինձ հետ խոսել, այլ ե՛ս եմ խոսում նրա հետ, իսկ նա չի ուզում լսել։ Քիչ առաջ գոռում էր։ | ||
+ | |||
+ | ― Պետք է, որ գոռար։ Ես հավանություն ես տալիս նրան։ | ||
+ | |||
+ | ― Ծերուկը՝ իշխան Սոկոլսկին, Աննա Անդրեևնային հարուստ օժիտ կտա. Աննա Անդրեևնան շահել է նրա սիրտը։ Այդ դեպքում փեսացուն՝ իշխան Սոկոլսկին, կվերադարձնի բոլոր փողերս։ Եվ ոչ փողային պարտքն էլ կտա։ Հաստատ կտա։ Իսկ հիմա նա չունի, որ տա։ | ||
+ | |||
+ | ― Իսկ ես, ես ձեր ինչի՞ն եմ պետք։ | ||
+ | |||
+ | ― Դուք գլխավոր հարցի համար եք պետք, դուք ծանոթ եք. դուք այնտեղ բոլորի հետ ծանոթ եք։ Դուք կարող եք ամեն բան իմանալ։ | ||
+ | |||
+ | ― Ախ, գրողը տանի... ի՞նչ իմանալ։ | ||
+ | |||
+ | ― Ուզո՞ւմ է, արդյոք, իշխանը, ուզում է Աննա Անդրեևնան, ուզո՞ւմ է ծեր իշխանը։ Հաստատապես իմանալ։ | ||
+ | |||
+ | ― Եվ դուք հանդգնում եք առաջարկել ինձ ձեր լրտե՞սը դառնալ, և այն էլ փողով,― վրդովված վեր թռա ես։ | ||
+ | |||
+ | ― Մի գոռոզացեք, մի գոռոզացեք։ Միայն մի քիչ էլ մի գոռոզացեք, ընդամենը մի հինգ րոպե։― Նա նորից նստեցրեց ինձ, նա, ըստ երևույթին, չէր վախենում ոչ իմ շարժումներից, ոչ էլ բացականչություններից, բայց ես որոշեցի լսել մինչև վերջ։ | ||
+ | |||
+ | ― Ես պետք է շուտ իմանամ, շուտ իմանամ, որովհետև... որովհետև գուցե շուտով ուշ կլինի արդեն։ Տեսա՞ք քիչ առաջ ինչպես դառը հաբը կուլ տվեց, երբ սպան բարոնի ու Ախմակովայի մասին խոսեց։ | ||
+ | |||
+ | Ես որոշակիորեն ստորանում էի, որ շարունակում էի լսել, բայց իմ հետաքրքրությունը անհաղթահարելիորեն բորբոքված էր։ | ||
+ | |||
+ | ― Լսեցեք, դուք... անպիտան մարդ,― վճռականորեն ասացի ես։― Եթե ես այստեղ նստել, լսում ու հանդուրժում եմ, որ խոսվի այնպիսի անձնավորությունների մասին... և նույնիսկ ինքս եմ պատասխանում, ապա ամենևին ոչ այն պատճառով, որ վերապահում եմ ձեզ այդ իրավունքը։ Ես ուղղակի ինչ-որ ստորություն եմ տեսնում... Նախ, ի՞նչ հույսեր կարող է ունենալ իշխանը Կատերինա Նիկոլաևնայի նկատմամբ։ | ||
+ | |||
+ | ― Ոչ մի, բայց կատաղում է։ | ||
+ | |||
+ | ― Դա սուտ է։ | ||
+ | |||
+ | ― Կատաղում է։ Հիմա, ուրեմն, Ախմակովան փաս։ Այստեղ նա պլիեն տանուլ տվեց։ Հիմա նրա համար մնում է միայն Աննա Անդրեևնան։ Ես ձեզ երկու հազար կտամ... առանց տոկոսների և առանց մուրհակի։ | ||
+ | |||
+ | Արտասանելով սա՝ նա վճռականորեն ու փքված հետ ընկավ աթոռի թիկնակին և աչքերը չռեց ինձ վրա։ Ես էլ լարված նրան էի նայում։ | ||
+ | |||
+ | ― Ձեր հագին Բոլշայա Միլյոննայայից գնված զգեստներ են. փող է հարկավոր դրա համար, փող. իմ փողն ավելի լավն է, քան նրանը։ Ես երկու հազարից ավելի կտամ... | ||
+ | |||
+ | ― Բայց ինչի՞ համար։ Ինչի՞ համար, գրողը տանի։ | ||
+ | |||
+ | Ես ոտքս գետին դոփեցի։ Նա թեքվեց դեպի ինձ ու ազդու արտասանեց. | ||
+ | |||
+ | ― Այն բանի, որ չխանգարեք։ | ||
+ | |||
+ | ― Ես առանց այն էլ ոչ մի բանի չեմ առնչվում,― բղավեցի ես։ | ||
+ | |||
+ | ― Գիտեմ, որ դուք լռում եք. դա լավ է։ | ||
+ | |||
+ | ― Ես ձեր հավանության կարիքը չունեմ։ Ես իմ կողմից շատ եմ ուզում, որ այդպես լինի, բայց կարծում եմ, որ դա իմ գործը չէ և ինձ համար դա նույնիսկ անպարկեշտություն է։ | ||
+ | |||
+ | ― Տեսնո՞ւմ եք, տեսնո՞ւմ եք, անպարկեշտություն է,― մատը տնկեց նա։ | ||
+ | |||
+ | ― Ի՞նչը տեսնում եք։ | ||
+ | |||
+ | ― Անպարկեշտությունը... Հը,― և նա հանկարծ ծիծաղեց։― Ես հասկանում եմ, հասկանում եմ, որ ձեզ համար անպարկեշտություն է, բայց... չե՞ք խանգարի,― աչքով արեց նա, բայց այս աչքով անելու մեջ մի ինչ-որ այնքան անպատկառ, նույնիսկ ծաղրական, ստոր բան կար։ Հենց նա էլ իմ մեջ ինչ-որ ստորություն էր ենթադրում և այդ ստորության վրա էր հույս դնում... Դա պարզ էր, բայց ես ոչ մի կերպ չէի հասկանում, թե բանն ինչումն է։ | ||
+ | |||
+ | ― Աննա Անդրեևնան էլ է ձեր քույրը,― ազդու արտասանեց նա։ | ||
+ | |||
+ | ― Չհամարձակվեք այդ մասին խոսել։ Եվ ընդհանրապես չհամարձակվեք Աննա Անդրեևնայի մասին խոսել։ | ||
+ | |||
+ | ― Գոռոզություն մի արեք միայն մեկ րոպե ևս։ Լսեցեք, նա փողը կստանա և բոլորիդ կապահովի,― ծանրակշիռ ասաց Ստեբելկովը,― բոլորիդ, ''բոլորիդ'', հետևո՞ւմ եք իմ մտքին։ | ||
+ | |||
+ | ― Ուրեմն դուք կարծում եք, որ ես նրանից փող կվերցնե՞մ։ | ||
+ | |||
+ | ― Չէ՞ որ հիմա վերցնում եք։ | ||
+ | |||
+ | ― Ես իմն եմ վերցնում։ | ||
+ | |||
+ | ― Ո՞րն է ձերը։ | ||
+ | |||
+ | ― Դա Վերսիլովի փողերն են. նա Վերսիլովին քսան հազար է պարտք։ | ||
+ | |||
+ | ― Բայց Վերսիլովին, ոչ թե ձեզ։ | ||
+ | |||
+ | ― Վերսիլովն իմ հայրն է։ | ||
+ | |||
+ | ― Ոչ, դուք Դոլգոռուկի եք, ոչ թե Վերսիլով։ | ||
+ | |||
+ | ― Դա միևնույն է։ | ||
+ | |||
+ | Իսկապես, ես կարող էի այն ժամանակ այսպես դատել։ Ես գիտեի, որ միևնույն չէ, ես այդքան հիմար չէի, բայց նույն այն «նրբանկատությունից» այսպես էի դատում այն ժամանակ։ | ||
+ | |||
+ | ― Բավական է,― բղավեցի ես։― Ես ամենևին ոչինչ չեմ հասկանում։ Եվ ինչպես կարող էիք նման դատարկ բաների համար կանչել ինձ։ | ||
+ | |||
+ | ― Մի՞թե իսկապես չեք հասկանում։ Դիտմամբ եք ասում, թե՞ ոչ,― խորաթափանց հայացքով և ինչ-որ չվստահող ժպիտով ինձ դիտելով դանդաղ արտասանեց Ստեբելկովը։ | ||
+ | |||
+ | ― Աստված վկա, չեմ հասկանում։ | ||
+ | |||
+ | ― Ասում եմ, նա կարող է բոլորիդ ապահովել, ''բոլորիդ'', միայն մի խանգարեք և մտադրությունից հետ չհամոզեք... | ||
+ | |||
+ | ― Դուք, երևի, խելագարվել եք։ Ի՞նչ եք դուրս բերում այդ «բոլորիդ» ասելով։ Ի՞նչ է, Վերսիլովի՞ն պետք է ապահովի։ | ||
+ | |||
+ | ― Մենակ դուք չեք, և ոչ էլ Վերսիլովը... այստեղ ուրիշներն էլ կան։ Իսկ Աննա Անդրեևնան ձեր նույնպես քույրն է, ''ինչպիսին որ Լիզավետա Մակարովնան է''։ | ||
+ | |||
+ | Ես նայում էի աչքերս չռած։ Հանկարծ ինձ նույնիսկ խղճացող ինչ-որ բան առկայծեց նրա գարշելի հայացքում։ | ||
+ | |||
+ | ― Չեք հասկանում, ուրեմն այդպես ավելի լավ է։ Դա լավ է, շատ լավ, որ չեք հասկանում։ Դա գովելի է... միայն եթե իսկապես չեք հասկանում։ | ||
+ | |||
+ | Ես կատարելապես գազազեցի. | ||
+ | |||
+ | ― Կոր-սը-վեք ձեր դատարկաբանությունների հետ միասին, ցնդած մարդ,― գլխարկս վերցնելով բղավեցի ես։ | ||
+ | |||
+ | ― Դրանք դատարկ բաներ չեն։ Ուրեմն եղա՞վ։ Բայց գիտե՞ք դուք կրկին գալու եք։ | ||
+ | |||
+ | ― Ոչ,― կտրեցի ես արդեն շեմին։ | ||
+ | |||
+ | ― Գալու եք, և այն ժամանակ... այն ժամանակ ուրիշ խոսակցություն կլինի։ Գլխավոր խոսակցությունը կլինի։ Երկու հազար, հիշեցեք։ | ||
+ | |||
+ | '''II''' | ||
+ | |||
+ | Ինձ վրա նա այնպիսի կեղտոտ ու պղտոր տպավորություն թողեց, որ, դուրս գալով նրա մոտից, ես նույնիսկ աշխատում էի չմտածել, այլ միայն թքում էի։ Այն միտքը, որ իշխանը կարող էր խոսել նրա հետ իմ մասին և այս փողի մասին, գնդասեղի պես ծակում էր ինձ։ «Կշահեմ և այսօրևեթ կվերադարձնեմ»,― մտածեցի ես վճռականորեն։ | ||
+ | |||
+ | Որքան էլ որ հիմար էր ու ծանրալեզու Ստեբելկովը, ես նրա մեջ տեսնում էի իր ամբողջ փայլով, վառ արտահայտված մի սրիկայի, և որ գլխավորն է, տեսնում էի, որ բանն առանց որևէ խարդավանքի այստեղ չի կարող լինել։ Բայց այդ պահին ժամանակ չունեի խորանալու ոչ մի խարդավանքի մեջ, և դա էր իմ հավկուրության գլխավոր պատճառը։ Ես անհանգստացած նայեցի ժամացույցիս, բայց նույնիսկ երկուսը դեռ չկար, ուրեմն, դեռ կարելի էր մի այցելություն անել, հակառակ դեպքում մինչև երեքը ես կմեռնեի անհանգստությունից։ Ես գնացի քրոջս՝ Աննա Անդրեևնա Վերսիլովայի մոտ։ Նրա հետ ես վաղուց արդեն ծանոթացել էի իմ ծերուկ իշխանի մոտ, հենց նրա հիվանդ ժամանակ։ Այն միտքը, որ ես արդեն երեք-չորս օր չեմ տեսել նրան, տանջում էր խիղճս, բայց հենց Աննա Անդրեևնան էլ փրկել էր ինձ. իշխանը մեծ համակրանքով էր լցվել նրա նկատմամբ և ինձ հետ խոսելիս նրան նույնիսկ իր պահապան-հրեշտակն էր անվանում։ Ի դեպ, նրան իշխան Սերգեյ Պետրովիչի հետ ամուսնացնելու միտքը, իսկապես ծագել էր իմ ծերուկի գլխում, և նա քանիցս արտահայտել էր այն իմ ներկայությամբ, իհարկե, որպես գաղտնիք։ Ես այդ միտքը Վերսիլովին հաղորդեցի, առաջներում էլ նկատած լինելով, որ առօրյա բոլոր բաներից, որոնց նկատմամբ այնքա՜ն անտարբեր էր Վերսիլովը, նա միշտ մի տեսակ առանձնապես էր հետաքրքրվում, երբ ես որևէ բան էի հաղորդում նրան իմ ու Աննա Անդրեևնայի հանդիպումներից։ Վերսիլովն այն ժամանակ քրթմնջաց, թե Աննա Անդրեևնան չափազանց խելոք է և նման փափկանկատ գործում կարող է առանց կողմնակի խորհուրդների յոլա գնալ։ Ստեբելկովն անշուշտ իրավացի էր, որ ծերունին նրան օժիտ կտա, բայց ինչպես էր նա համարձակվում ինքը որևէ հույս ունենալ այս գործում։ Այն ժամանակ իշխանը գոռաց նրա հետևից, որ ամենևին չի վախենում նրանից, և իսկապես, արդյոք Ստեբելկովը նրան առանձնասենյակում չի ասել Աննա Անդրեևնայի մասին, պատկերացնում եմ, թե ինչպես կկատաղեի ես, եթե նրա տեղը լինեի։ | ||
+ | |||
+ | Վերջին ժամանակներս ես նույնիսկ բավական հաճախ էի լինում Աննա Անդրեևնայի մոտ։ Բայց այստեղ միշտ մի տարօրինակ բան էր պատահում. մշտապես ինքն էր ժամ նշանակում, որ ես գամ, և իհարկե, հաստատ սպասում էր ինձ, բայց, ներս մտնելուս պես անպայման ձևանում էր, որ ես ակամա ու անսպասելի եմ եկել, նրա այս գիծը ես նկատել էի, բայց, այնուամենայնիվ, սրտանց կապվել էի նրա հետ։ Նա ապրում էր Ֆանարիոտովայի՝ իր տատիկի մոտ, իհարկե, որպես նրա սանուհի (Վերսիլովը ոչինչ չէր տալիս նրա ապրուստի համար), բայց բոլորովին ոչ այն դերում, որում սովորաբար նկարագրում են սանուհիներին նշանավոր տիկինների տներում, ինչպես, օրինակ, ծեր կոմսուհու սանուհին Պուշկինի «Ագռավի թագուհին» վիպակում։ Աննա Անդրեևնան ինքը կարծես կոմսուհի լիներ։ Նա այս տանն ապրում էր բոլորովին առանձին, այսինքն թեև Ֆանարիոտովայի հետ միևնույն հարկում և միևնույն բնակարանում, բայց առանձին երկու սենյակներում, այնպես որ ներս մտնելիս ու դուրս գալիս, ես, օրինակ, Ֆանարիոտովներից ոչ մեկին ոչ մի անգամ չեմ հանդիպել։ Նա իրավունք ուներ իր մոտ հյուր ընդունել ում ուզեր և իր ամբողջ ժամանակը ծախսեր ինչպես որ ուզեր։ Ճիշտ է, որ նրա քսաներկուսն արդեն լրացել էր։ Բարձրաշխարհիկ հասարակության մեջ վերջին տարում նա համարյա դադարել էր երևալուց, թեև Ֆանարիոտովան ծախքերի մեջ ժլատություն չէր անում թոռնուհու համար, որին, ինչպես լսել էի, շատ էր սիրում։ Ընդհակառակը, Աննա Անդրեևնայի մեջ ինձ հենց այն էր դուր գալիս, որ ես նրան հանդիպում էի միշտ համեստ զգեստներով, միշտ որևէ բանով զբաղված, գիրք կարդալիս կամ ձեռագործ անելիս։ Նրա տեսքում մի ինչ-որ մենաստանային, համարյա միանձնուհի հիշեցնող բան կար, և դա ինձ դուր էր գալիս։ Նա շատախոս չէր, բայց միշտ խոսում էր կշռադատված և սոսկալի լսել գիտեր, այն, ինչը ես երբեք չէի կարողանում։ Երբ ես նրան ասում էի, թե նա, ոչ մի ընդհանուր դիմագիծ չունենալով, արտակարգ կերպով, սակայն, հիշեցնում է ինձ Վերսիլովին, նա միշտ թեթև շառագունում էր։ Նա հաճախ էր շառագունում և միշտ արագ, բայց միշտ միայն մի թեթև, և ես շատ սիրեցի նրա դեմքի այդ առանձնահատկությունը։ Նրա ներկայությամբ Վերսիլովին ես երբեք ազգանունով չէի կոչում, այլ անպայման Անդրեյ Պետրովիչ, և դա մի տեսակ ինքն իրեն էր ստացվել։ Ես շատ լավ նկատել էի, որ Ֆանարիոտովներն ընդհանրապես ինչ-որ չափով ամաչում էին Վերսիլովի համար․ ի դեպ, ես միայն Աննա Անդրեևնայով էի դա նկատել, թեև այդ էլ չգիտեմ, թե կարելի՞ է, արդյոք, այստեղ «ամաչում» բառը գործածել, բայց դրա նման մի բան, այնուամենայնիվ, կար։ Նրա մոտ ես խոսք էի բաց անում նաև իշխան Սերգեյ Պետրովիչի մասին, և նա ուշադիր լսում էր և, ինձ թվում էր, որ հետաքրքրվում էր այդ տեղեկություններով, բայց միշտ կարծես այնպես էր ստացվում, որ ես ինքս եմ դրանք հաղորդում, իսկ ինքը երբեք հարց ու փորձ չի անում։ Նրանց միջև ամուսնության հնարավորության մասին ես երբեք չէի համարձակվում խոսք բացել, թեև հաճախ ուզում էի, որովհետև այդ միտքը որոշ չափով ինձ էլ էր դուր գալիս։ Բայց նրա սենյակում ես զրկվում էի շատ ու շատ բաների մասին խոսելու համարձակությունից և, ընդհակառակը, չափազանց լավ էի զգում ինձ նրա սենյակում։ Շատ էի սիրում նաև, որ նա շատ կրթված է և շատ կարդացած, այն էլ խելոք գրքեր, ինձնից շատ ավելի կարդացած։ | ||
+ | |||
+ | Առաջին անգամ նա ինքն ինձ իր տուն հրավիրեց։ Ես այն ժամանակ էլ էի հասկանում, որ նա միգուցե, հույս ունի երբեմն ինչ-որ բաներ ինձնից դուրս կորզել։ Օ՜, այն ժամանակ շատերը կարող էին շատ ու շատ բաներ ինձնից տեղեկանալ։ «Բայց ի՞նչ կա դրանում,― մտածում էի ես,― չէ՞ որ հենց միայն դրա համար չէ նա ինձ իր տանն ընդունում», մի խոսքով, ես նույնիսկ ուրախ էի, որ կարող էի նրա համար օգտակար լինել և... և երբ նրա հետ նստած էի լինում, մտքումս միշտ ինձ թվում էր, որ քույրս է նստած իմ կողքին, թեև մեր ազգականության մասին մենք դեռ ոչ մի անգամ չէինք խոսել, ոչ մի բառով, ոչ նույնիսկ ակնարկով, կարծես դա գոյություն էլ չուներ ամենևին։ Նրա մոտ նստածս ժամանակ ինձ կարծես միանգամայն անիմաստ էր թվում դրա մասին խոսելը և, իսկապես, նրան նայելիս, երբեմն անհեթեթ մի միտք էր անցնում գլխովս, միգուցե նա ամենևին չգիտի էլ այդ ազգականության մասին, այնքան այդպես էր պահում նա իրեն ինձ հետ։ | ||
+ | |||
+ | '''III''' | ||
+ | |||
+ | Ներս մտնելով ես հանկարծ տեսա նրա մոտ Լիզային։ Դա համարյա ցնցեց ինձ։ Ինձ քաջ հայտնի էր, որ նրանք առաջներում էլ հանդիպել էին. դա տեղի էր ունեցել «ծծկեր երեխայի» մոտ։ Հպարտ ու ամաչկոտ Աննա Անդրեևնայի՝ այդ երեխային տեսնելու ցնորամտության և այնտեղ Լիզային հանդիպելու մասին ես, գուցե, հետո կպատմեմ, եթե տեղը գա, բայց, այնուամենայնիվ, ես ամենևին չէի սպասում, թե Աննա Անդրեևնան երբևէ Լիզային հրավիրած լինի իր տուն։ Դա ինձ հաճելի զարմանք պատճառեց։ Զարմանքս, անշուշտ, ցույց չտալով, ես, Աննա Անդրեևնային բարևելուց և Լիզայի ձեռքը ջերմորեն սեղմելուց հետո, նստեցի նրա կողքին։ Նրանք երկուսն էլ ''գործով'' էին զբաղված․ սեղանին ու նրանց ծնկներին փռված էր Աննա Անդրեևնայի հասարակության մեջ երևալու հարուստ, բայց հին, այսինքն երեք անգամ արդեն հագած, շրջազգեստը, որը նա ուզում էր ինչ-որ կերպ ձևափոխել։ Այդ գործում Լիզան մեծ «վարպետ» էր և ճաշակ ուներ, այդ պատճառով էլ տեղի էր ունենում «իմաստուն կանանց» հանդիսավոր խորհուրդը։ Ես հիշեցի Վերսիլովին ու ծիծաղեցի, և ընդհանրապես էլ այդ պահին շենշող տրամադրություն ունեի։ | ||
+ | |||
+ | ― Դուք այսօր շատ ուրախ եք, և դա շատ հաճելի է,― ասաց Աննա Անդրեևնան՝ նշանակալից ու հատ-հատ արտասանելով բառերը։ Նրա ձայնը թավ ու հնչեղ կոնտրալտո էր, բայց նա միշտ խոսում էր հանգիստ ու ցածրաձայն, մի փոքր ցած ուղղելով իր երկար արտևանունքներն ու հազիվ նշմարելի առկայծող ժպիտը գունատ դեմքին։ | ||
+ | |||
+ | ― Լիզան գիտե, թե ինչ տհաճն եմ ես, երբ տխուր եմ,― պատասխանեցի ես ուրախ։ | ||
+ | |||
+ | ― Միգուցե, Աննա Անդրեևնան էլ դա գիտե,― կծեց ինձ չարաճճի Լիզան։ Սիրելի՜ս։ Եթե ես իմանայի, թե ի՜նչ էր կատարվում նրա հոգում այն ժամանակ։ | ||
+ | |||
+ | ― Հիմա ի՞նչ եք անում,― հարցրեց Աննա Անդրեևնան։ (Նկատեմ, որ նա նույնիսկ խնդրել էր, որ հենց այսօր լինեմ իր մոտ)։ | ||
+ | |||
+ | ― Հիմա նստած եմ այստեղ և ինքս ինձ հարց եմ տալիս․ ինչո՞ւ ինձ համար միշտ ավելի հաճելի է տեսնել ձեզ գիրք կարդալիս, քան թե ձեռագործ անելիս։ Չէ. իսկապես, ձեռագործը, չգիտես ինչու, ձեզ չի սազում։ Այդ տեսակետից ես քաշել եմ Անդրեյ Պետրովիչին։ | ||
+ | |||
+ | ― Այդպես էլ դեռ չե՞ք որոշել համալսարան ընդունվել։ | ||
+ | |||
+ | ― Չափից դուրս շնորհակալ եմ, որ դուք մեր զրույցները չեք մոռանում. դա նշանակում է, որ դուք երբեմն մտածում եք իմ մասին, բայց... համալսարանի մասին ես դեռ լրիվ պատկերացում չեմ կազմել, համ էլ ես իմ նպատակներն ունեմ։ | ||
+ | |||
+ | ― Այսինքն՝ իր գաղտնիքն ունի,― նկատեց Լիզան։ | ||
+ | |||
+ | ― Կատակներդ թող, Լիզա։ Մի խելոք մարդ օրերս այն միտքն արտահայտեց, թե վերջին քսան տարվա մեր ողջ առաջադիմական շարժումով մենք նախ և առաջ ապացուցել ենք, որ անմաքուր անուս ենք։ Այստեղ, իհարկե, ասված է նաև մեր համալսարանականների մասին։ | ||
+ | |||
+ | ― Դա, երևի, հայրիկն է ասել, դու չափազանց հաճախ ես կրկնում նրա մտքերը,― նկատեց Լիզան։ | ||
+ | |||
+ | ― Լիզա, կարելի է կարծել, թե դու չես էլ ենթադրում, որ ես սեփական խելք կարող եմ ունենալ։ | ||
+ | |||
+ | ― Մեր ժամանակներում օգտակար է խելոք մարդկանց խոսքը ուշադիր լսել և միտքը պահել այն,― թեթևակի ինձ պաշտպան կանգնեց Աննա Անդրեևնան։ | ||
+ | |||
+ | ― Ճիշտ այդպես, Աննա Անդրեևնա,― կրակոտ հարեցի ես։― Ով չի ստածում Ոուսաստանի ներկա րոպեի մասին, նա քաղաքացի չէ։ Միգուցե ես Ոուսաստանին տարօրինակ տեսակետից եմ նայում․ մենք դիմացել ենք թաթարական արշավանքներին, հետո երկդարյա ստրկությանը և անշուշտ այն պատճառով, որ թե մեկը, թե մյուսը մեզ դուր են եկել։ Հիմա ազատություն է տրված, և պետք է ազատությանը դիմանանք․ կկարողանա՞նք արդյոք։ Եվ արդյո՞ք նույնքան դուր կգա մեզ ազատությունը, այս է խնդիրը։ | ||
+ | |||
+ | Լիզան արագ նայեց Աննա Անդրեևնային, իսկ սա հայացքն իսկույն գետնին հառեց ու սկսեց ինչ-որ բան իր շուրջը փնտրել, ես տեսնում էի, որ Լիզան բոլոր ուժերը գործադրում էր, որ իրեն զսպի, բայց հանկարծ մեր հայացքներն ակամա հանդիպեցին, և նա ծիծաղից փռթկաց։ Ես բռնկվեցի։ | ||
+ | |||
+ | ― Լիզա, դու անըմբռնելի ես։ | ||
+ | |||
+ | ― Ներիր ինձ,― դադարելով ծիծաղել ու համարյա թախծալի հանկարծ ասաց նա։― Աստված գիտե, թե ինչ է կատարվում գլխումս... | ||
+ | |||
+ | Եվ իսկապես հանկարծ արտասուք դողաց նրա ձայնի մեջ։ Ես սոսկալի ամաչեցի, բռնեցի նրա ձեռքը և պինդ համբուրեցի։ | ||
+ | |||
+ | ― Դուք շատ բարի եք,― տեսնելով, որ ես համբուրում եմ Լիզայի ձեռքը, մեղմ նկատեց Աննա Անդրեևնան։ | ||
+ | |||
+ | ― Ամենից շատ ես ուրախ եմ նրա համար, Լիզա, որ այս անգամ տեսնում եմ քեզ ծիծաղելիս,― ասացի ես։― Հավատո՞ւմ եք, Աննա Անդրեևնա, վերջին օրերս նա ամեն անգամ դիմավորում էր ինձ մի տեսակ տարօրինակ հայացքով, իսկ հայացքում կարծես ծվարած հարցով. «Հը՞, որևէ բան չե՞ս իմացել։ Արդյոք ամեն բան բարեհաջո՞ղ է»։ Իսկապես, նրա հետ նման մի բան է կատարվում։ | ||
+ | |||
+ | Աննա Անդրեևնան դանդաղ ու աչալուրջ նրան նայեց։ Լիզան հայացքը գետնին հառեց։ Ի դեպ, ես շատ լավ տեսնում էի, որ նրանք շատ ավելի մոտիկից են իրար ծանոթ, քան ես կարող էի ենթադրել, քիչ առաջ ներս մտնելով, այդ միտքն ինձ համար հաճելի էր։ | ||
+ | |||
+ | ― Դուք հիմա ասացիք, որ ես բարի եմ. դուք ուղղակի չեք հավատա, թե ինչպես եմ ես դեպի լավը փոխվում ձեզ մոտ և որքա՜ն հաճելի է ինձ համար ձեզ մոտ լինելը, Աննա Անդրեևնա,― ասացի ես զգացումնալից։ | ||
+ | |||
+ | ― Իսկ ես շատ ուրախ եմ, որ դուք հենց հիմա եք այդ ասում,― նշանակալից ասաց նա ինձ։ Պետք է ասեմ, որ նա ինձ հետ երբեք չէր խոսում իմ անկանոն կյանքի մասին և այն փորձանքի, որի մեջ խրվել էի ես, թեև գիտեի, որ նա այդ բոլորը ոչ միայն գիտե, այլև հեռվից-հեռու հարց ու փորձ է արել։ Այնպես որ, հիմա դա առաջին ակնարկի նման սի բան էր, և սիրտս էլ ավելի կպավ նրան։ | ||
+ | |||
+ | ― Ինչպե՞ս է մեր հիվանդը,― հարցրի ես։ | ||
+ | |||
+ | ― Օ՛, նա շատ ավելի լավ է, քայլում է, և՛ երեկ, և՛ այսօր կառքով զբոսանքի է դուրս եկել։ Բայց մի՞թե դուք այսօր էլ չեք գնացել նրա մոտ։ Նա ձեզ շատ է սպասում։ | ||
+ | |||
+ | ― Ես մեղավոր եմ նրա առաջ, բայց հիմա դուք նրան այցելում եք և միանգամայն փոխարինել եք ինձ, նա ահավոր դավաճան է և ինձ փոխել է ձեզնով։ | ||
+ | |||
+ | Նա շատ լուրջ արտահայտություն տվեց դեմքին, քանի որ շատ հնարավոր էր, որ կատակս տրիվիալ էր։ | ||
+ | |||
+ | ― Քիչ առաջ ես իշխան Սերգեյ Պետրովիչի մոտ էի,― մրթմրթացի ես,― և... Ի դեպ, Լիզա, չէ՞ որ դու քիչ առաջ մտել ես Դարյա Օնիսիմովնայի մոտ։ | ||
+ | |||
+ | ― Այո, մտել եմ,― մի տեսակ հակիրճ, առանց գլուխը բարձրացնելու պատասխանեց նա։― Բայց ախր դու, կարծեմ, ամեն օր ես գնում հիվանդ իշխանի մոտ,― մի տեսակ, կարծես հանկարծ, միգուցե որևէ բան ասած լինելու համար հարցրեց նա։ | ||
+ | |||
+ | ― Այո, գնում եմ նրա մոտ, միայն թե տեղ չեմ հասնում,― քմծիծաղ տվեցի ես։― Ես ներս եմ մտնում և դեպի ձախ եմ թեքվում։ | ||
+ | |||
+ | ― Նույնիսկ իշխանն է նկատել, որ դուք շատ հաճախ եք այցելում Կատերինա Նիկոլաևնային։ Երեկ նա ասում էր ու ծիծաղում,― ասաց Աննա Անդրեևնան։ | ||
+ | |||
+ | ― Բայց ինչի՞, ինչի՞ վրա էր ծիծաղում։ | ||
+ | |||
+ | ― Նա, գիտեք, ուղղակի կատակում էր։ Նա ասում էր, որ, ընդհակառակը, երիտասարդ ու գեղեցիկ կինը ձեր տարիքի երիտասարդի վրա միշտ միայն զայրույթի և վրդովմունքի ներգործություն է ունենում...― հանկարծ ծիծաղեց Աննա Անդրեևնան։ | ||
+ | |||
+ | ― Լսեցեք... գիտե՞ք, որ նա շատ դիպուկ է ասել,― բղավեցի ես,― երևի, դա ոչ թե նա, այլ դուք եք նրան ասել։ | ||
+ | |||
+ | ― Ինչո՞ւ ե՛ս։ Ոչ, նա՛ է ասել։ | ||
+ | |||
+ | ― Դե, իսկ եթե այդ գեղեցկուհին ուշադրություն դարձնի երիտասարդի վրա, չնայած այն բանին, որ նա այդքան աննշան է, կանգնում է անկյունում ու զայրանում, որովհետև «փոքրիկ» է, և հանկարծ գերադասի նրան իրեն շրջապատող պաշտողների ողջ ամբոխից, ի՞նչ կլինի այդ դեպքում,― ամենախիզախ ու հանդուգն տեսքով հանկարծ հարցրի ես։ Սիրտս ուժգին սկսեց բաբախել։ | ||
+ | |||
+ | ― Այդ դեպքում դու տեղն ու տեղը կտապալվես նրա առաջ,― ծիծաղեց Լիզան։ | ||
+ | |||
+ | ― Կտապալվե՞մ,― բղավեցի ես։― Ոչ, չեմ տապալվի։ Կարծում եմ, որ չեմ տապալվի։ Եթե կինը կանգնի իմ ճանապարհին, ապա պետք է քայլի իմ հետևից։ Իմ ճանապարհը չեն կասեցնում անպատիժ... | ||
+ | |||
+ | Դրանից շատ հետո, հիշելով այս դեպքը, Լիզան մի անգամ հարևանցիորեն ինձ ասաց, թե այդ դարձվածքը ես արտասանել եմ չափազանց տարօրինակ, լուրջ, և կարծես հանկարծ մտածմունքի մեջ ընկնելով, բայց միևնույն ժամանակ «այնքան ծիծաղելի, որ հնարավոր չէր դիմանալ», և իսկապես Աննա Անդրեևնան նորից ծիծաղեց։ | ||
+ | |||
+ | ― Ծիծաղեցեք, ծիծաղեցեք ինձ վրա,― բացականչեցի ես հրճվանքով, որովհետև ողջ այս զրույցն ու նրա ուղղությունը սոսկալի ինձ դուր էին գալիս,― ձեր կողմից դա ինձ միայն հաճույք է պատճառում։ Ես սիրում եմ ձեր ծիծաղը, Աննա Անդրեևնա։ Դուք մի հատկություն ունեք․ լռում եք ու հանկարծ ծիծաղում, մի ակնթարթում, այնպես որ ձեր դեմքից դա կռահել անգամ հնարավոր չէ այդ ընթացքում։ Մոսկվայում ես մի տիկնոջ էի ճանաչում, հեռվից-հեռու, ես միայն մի անկյունից էի նրան նայում, նա համարյա նույնքան գեղեցիկ էր, որքան դուք, բայց ձեզ նման ծիծաղել չգիտեր, և նրա դեմքը, որ նույնքան գրավիչ էր, որքան ձերը, կորցնում էր իր գրավչությունը, իսկ ձեր դեմքը սոսկալի գրավիչ է... հենց այդ ընդունակությամբ... ես վաղուց էի ուզում դա ձեզ ասել։ | ||
+ | |||
+ | Պատմելով այն տիկնոջ մասին, թե «նա նույնքան գեղեցիկ էր, որքան դուք», ես մի խորամանկություն արեցի, ես ձևացրի, թե այդ արտահայտությունը հանկարծ դուրս թռավ իմ բերանից, այնպես, որ ես նույնիսկ չնկատեցի, ես լավ գիտեի, որ այդպիսի «հանկարծ դուրս թռած» գովասանքը ավելի բարձր կգնահատվի կնոջ կողմից, քան ուզածդ մշակված հաճոյախոսությունը։ Եվ որքան էլ որ շիկնեց Աննա Անդրեևնան, ես գիտեի, որ դա նրա համար հաճելի էր։ Եվ այդ տիկնոջն էլ ես հորինեցի, ոչ մի այդպիսի տիկին ես չէի ճանաչում Մոսկվայում, և այդ արեցի, միայն որպեսզի գովեմ Աննա Անդրեևնային և հաճույք պատճառեմ նրան։ | ||
+ | |||
+ | ― Իսկապես, կարելի է կարծել,― սքանչելի քմծիծաղ տվեց նա,― որ վերջին օրերս մի հրաշալի կնոջ ազդեցության տակ եք եղել դուք։ | ||
+ | |||
+ | Ես կարծես թռչում էի, չգիտեմ, թե ուր... Նույնիսկ ուզում էի մի գաղտնիք բացել նրանց... բայց զսպեցի ինձ։ | ||
+ | |||
+ | ― Ի դեպ, դեռ բոլորովին վերջերս դուք միանգամայն թշնամաբար էիք արտահայտվում Կատերինա Նիկոլաևնայի մասին։ | ||
+ | |||
+ | ― Եթե երբևէ վատ եմ արտահայտվել նրա մասին,― աչքերս փայլեցրի ես,― ապա դրա պատճառը այն հրեշավոր զրպարտությունն է եղել, թե նա Անդրեյ Պետրովիչի թշնամին է, նաև Անդրեյ Պետրովիչի հասցեին, իբր նա սիրում էր Կատերինա Նիկոլաևնային, նրան առաջարկություն է արել և նման այլ անհեթեթություններ։ Այդ միտքը նույնքան հրեշավոր է, որքան մի ուրիշ զրպարտություն նրա հասցեին, թե նա իբր, դեռ ամուսնու կենդանության օրոք, իշխան Սերգեյ Պետրովիչին խոստացել է ամուսնանալ նրա հետ, հենց որ այրիանա, և հետո դրժել է խոսքը։ Բայց ես հաստատ գիտեմ, որ ամենևին էլ այդպես չէ, և բոլորը միայն կատակ է եղել։ Գործին անմիջականորեն տեղյակներից եմ լսել։ Մի անգամ, արտասահմանում, զվարճալի մի պահի, նա իսկապես ասել է իշխանին. «Միգուցե», ապագայում, բայց ի՞նչ կարող է սա նշանակել, բացի դատարկ մի խոսքից։ Ես շատ լավ գիտեմ, որ իշխանն իր կողմից ոչ մի նշանակություն չի կարող տալ նման խոստումին, և իսկապես, ոչ մի մտադրություն էլ չունի,― սթափվելով ավելացրի ես։― Նա, կարծեմ, բոլորովին այլ նպատակներ ունի,― վրա բերեցի ես խորամանկությամբ։― Քիչ առաջ նրա մոտ Նաշչոկինն ասաց, իբր Կատերինա Նիկոլաևնան ամուսնանում է բարոն Բյորինգի հետ, հավատացեք, որ այդ լուրը նա ավելի քան լավ տարավ, հավատացած եղեք։ | ||
+ | |||
+ | ― Նաշչոկինը նրա մո՞տ է եղել,― հանկարծ ծանրակշիռ և կարծես զարմացած հարցրեց Աննա Անդրեևնան։ | ||
+ | |||
+ | ― Այո, այո, կարծեմ, նա այն օրինավոր մարդկանցից է... | ||
+ | |||
+ | ― Եվ Նաշչոկինը խոսեց նրա հետ այդ ամուսնության մասին Բյորինգի հե՞տ,― հանկարծ չափազանց հետաքրքրվեց Աննա Անդրեևնան։ | ||
+ | |||
+ | ― Ոչ թե ամուսնության, այլ այնպես, հնարավորության մասին, որպես լուր նա ասում էր, որ հասարակության մեջ, իբր, այդպիսի լուր է տարածվել, ինչ վերաբերում է ինձ, ապա վստահ եմ, որ դա անհեթեթություն է։ Աննա Անդրեևնան մի պահ մտածմունքի մեջ ընկավ, հետո խոնարհվեց իր ձեռագործի վրա։ | ||
+ | |||
+ | ― Ես սիրում եմ իշխան Աերգեյ Պետրովիչին,― հանկարծ կրակոտ վրա բերեցի ես։― Անշուշտ, նա ունի իր թերությունները, ես ձեզ արդեն ասել եմ, հենց նրա որոշ միանպատակությունը... բայց թերություններն էլ նրա ազնվաբարո հոգու մասին են վկայում, ճիշտ չէ՞։ Օրինակ, հենց այսօր քիչ մնաց, որ մենք գժտվեինք մի մտքի պատճառով, նրա համոզմունքն այն է, որ եթե խոսում ես ազնվության մասին, ապա ինքդ էլ ազնիվ եղիր, հակառակ դեպքում քո բոլոր ասածները սուտ են։ Դե, ասացեք, խնդրեմ, տրամաբանակա՞ն է սա։ Մինչդեռ չէ՞ որ սա վկայում է պատվի, պարտքի, արդարության բարձր պահանջների մասին նրա հոգում, այդպես չէ՞... Ախ, Տեր Աստված, ժամը քանի՞սն է,― հանկարծ բղավեցի ես պատահաբար հայացք նետելով բուխարիկին դրված ժամացույցի թվատախտակին։ | ||
+ | |||
+ | ― Երեքին տասը պակաս,― ժամացույցին նայելով հանգիստ արտասանեց նա։ Այն ամբողջ ժամանակ, երբ ես իշխանի մասին էի խոսում, նա լսում էր ինձ, հայացքը ցած հառած, մի ինչ-որ խորամանկ, բայց հաճելի ժպիտով, նա գիտեր, թե ինչու եմ ես այդպես գովում նրան։ Լիզան լսում էր, ձեռագործի վրա գլուխը կախած, և արդեն վաղուց չէր միջամտում խոսակցությանը։ | ||
+ | |||
+ | Ես խայթվածի պես վեր թռա տեղիցս։ | ||
+ | |||
+ | ― Ինչ-որ տեղից ուշացե՞լ եք։ | ||
+ | |||
+ | ― Այո... ոչ... թեև, ուշացել եմ, բայց իսկույն գնում եմ։ Միայն մի խոսք, Աննա Անդրեևնա,― հուզված սկսեցի ես,― ես չեմ կարող այսօր չասել ձեզ դա։ Ես ուզում եմ խոստովանել ձեզ, որ ես արդեն մի քանի անգամ օրհնել եմ ձեր բարությունը և այն նրբավարությունը, որով դուք հրավիրեցիք ինձ այցելելու ձեզ... Ինձ վրա ծանոթությունը ձեզ հետ ամենազորեղ տպավորությունն է գործել։ Ձեր սենյակում ես կարծես մաքրվում եմ հոգով և ձեր մոտից դուրս եմ գալիս որպես շատ ավելի լավը, քան կամ իրականում։ Սա ճշմարիտ է։ Երբ նստած եմ լինում ձեր կողքին, ոչ միայն չեմ կարողանում խոսել վատի մասին, այլև վատ մտքեր ունենալ չեմ կարողանում, դրանք ձեր ներկայությամբ անհետանում են, և, որևէ վատ բան հարևանցիորեն հիշելիս ձեր ներկայությամբ, ես իսկույն ամաչում եմ այդ վատի համար, վարանում ու շիկնում եմ հոգուս խորքում։ Եվ գիտե՞ք, ինձ համար հատկապես հաճելի էր այսօր հանդիպել ձեզ մոտ քրոջս... Դա ձեր այնպիսի՜ ազնվության մասին է վկայում... այնպիսի՜ հրաշալի վերաբերմունքի... Մի խոսքով, դուք այնպիսի՜ ''եղբայրական'' մի բան եք արտահայտել, եթե թույլ կտաք կոտրել այս սառույցը, որ ես... | ||
+ | |||
+ | Իմ խոսելու ընթացքում, նա վեր էր կենում տեղից և գնալով ավելի ու ավելի էր շիկնում, բայց հանկարծ, կարծես, մի բանից վախեցավ, ինչ-որ մի գծից, որի վրայից պետք չէր անցնել և արագ ինձ ընդհատեց. | ||
+ | |||
+ | ― Հավատացեք, որ ես կկարողանամ սրտանց գնահատել ձեր զգացմունքները... Առանց խոսքի էլ ես դրանք հասկացել էի... և արդեն վաղուց... | ||
+ | |||
+ | Նա շփոթված կանգ առավ և սեղմեց ձեռքս։ Հանկարծ Լիզան աննկատ ձգեց թևքս։ Ես մնաք բարով ասացի ու դուրս եկա. բայց հենց հետևյալ սենյակում Լիզան հասավ հետևիցս։ | ||
+ | |||
+ | '''IV''' | ||
+ | |||
+ | ― Լիզա, ինչո՞ւ ձգեցիր թևքս,― հարցրի ես։ | ||
+ | |||
+ | ― Նա վատն է, խորամանկ, նա արժանի չէ... Նա քեզ պահում է, որ քեզնից բաներ իմանա,― փութկոտ, չար շշուկով շշնջաց նա։ Ես դեռ երբեք այդպիսի արտահայտությամբ չէի տեսել նրա դեմքը։ | ||
+ | |||
+ | ― Լիզա, Աստված քեզ հետ, նա այնքան սքանչելի աղջիկ է։ | ||
+ | |||
+ | ― Ուրեմն, ես եմ վատը։ | ||
+ | |||
+ | ― Քեզ ի՞նչ է պատահել։ | ||
+ | |||
+ | ― Ես շատ վատն եմ։ Գուցե նա ամենասքանչելի աղջիկն է, իսկ ես վատն եմ։ Բավական է, թող։ Լսիր, մայրիկը խնդրում է քեզ այն, «ինչը ինքը ասել չի համարձակվում», հենց այդպես էլ ասաց։ Արկադի, սիրելիս, վերջ տուր թղթախաղին, աղաչում եմ... մայրիկը նույնպես... | ||
+ | |||
+ | ― Լիզա, ինքս գիտեմ, բայց... Գիտեմ, որ դա ողորմելի մի փոքրոգություն է, բայց... դրանք միայն դատարկ բաներ են և ուրիշ ոչինչ։ Գիտե՞ս, ես հիմարի պես պարտքերի մեջ եմ խրվել և ուզում եմ շահել, միայն որ պարտքերս վճարեմ։ Շահել կարելի է, որովհետև ես խաղում էի առանց հաշիվ անելու, ուղղակի, հիմարի պես, իսկ հիմա ամեն ռուբլու համար դողալու եմ... Ես ես չլինեմ, թե չշահեմ։ Ես խաղամոլությամբ չեմ բռնվել, դա ինձ համար գլխավորը չէ, անցողիկ մի բան է, հավատացնում եմ քեզ։ Ես բավականաչափ ուժեղ եմ, որ դադարեմ, հենց որ կամենամ։ Պարտքերս կտամ, և այն ժամանակ անբաժան ձերն եմ, մայրիկին էլ ասա, որ ձեր տանից դուրս չեմ գա... | ||
+ | |||
+ | ― Քիչ առաջ ի՜նչ նստեց վրադ այն երեք հարյուր ռուբլին։ | ||
+ | |||
+ | ― Որտեղի՞ց գիտես,― ցնցվեցի ես։ | ||
+ | |||
+ | ― Դարյա Օնիսիմովնան էր քիչ առաջ լսել... | ||
+ | |||
+ | Բայց այդ րոպեին Լիզան հանկարծ հրեց ինձ վարագույրի հետևը, և մենք երկուսով հայտնվեցինք այսպես կոչված «լապտերում», այսինքն պատուհաններից բաղկացած կլոր, փոքրիկ սենյակում։ Դեռ չէի հասցրել ուշքի գալ, երբ լսեցի ծանոթ ձայնը, կոշկախթանների զնզգնգոցն ու ճանաչեցի ծանոթ քայլվածքը։ | ||
+ | |||
+ | ― Իշխան Սերյոժան է,― շշնջացի ես։ | ||
+ | |||
+ | ― Նա է,―շշնջաց Լիզան։ | ||
+ | |||
+ | ― Ինչո՞ւ այդպես վախեցար։ | ||
+ | |||
+ | ― Հենց այնպես, ոչ մի դեպքում չեմ ուզում, որ նա ինձ տեսնի... | ||
+ | |||
+ | ― Tiens<ref>Ահա թե ինչ (ֆրանս.)։</ref>, չլինի՞ թե ընկնում է քո հետևից,― քմծիծաղ տվեցի ես,― թե չէ ես դրան ցույց կտամ։ Ո՞ւր ես գնում։ | ||
+ | |||
+ | ― Դուրս գանք, քեզ հետ եմ գալիս։ | ||
+ | |||
+ | ― Բայց մի՞թե այնտեղ արդեն հրաժեշտ ես տվել։ | ||
+ | |||
+ | ― Տվել եմ, մուշտակս նախասենյակում է... | ||
+ | |||
+ | Մենք դուրս եկանք, սանդուղքի վրա մի միտք ցնցեց ինծ։ | ||
+ | |||
+ | ― Գիտե՞ս, Լիզա, նա, գուցե, եկել է սրան առաջարկություն անելու։ | ||
+ | |||
+ | ― Ո՜չ... նա առաջարկություն չի անի...― հաստատ ու դանդաղ արտասանեց նա կիսածայն։ | ||
+ | |||
+ | ― Դու չգիտես, Լիզա, թեև քիչ առաջ ես նրա հետ ընդհարվել եմ (եթե արդեն քեզ այդ հաղորդել են), բայց Աստված է վկա, ես նրան անկեղծ սիրում եմ և այստեղ նրան հաջողություն եմ ցանկանում։ Մենք տեղնուտեղն էլ հաշտվել ենք։ Երբ մենք երջանիկ ենք, այնքան բարի ենք լինում... Գիտե՞ս ինչ, նրանում շատ հրաշալի հատկություններ կան... մարդասիրություն էլ կա։ Համենայն դեպս, դրա սաղմերը կան... իսկ այդպիսի հաստատակամ ու խելացի աղջկա ձեռքում, ինչպիսին Վերսիլովան է, նա բոլորովին կշտկվի ու երջանիկ կլինի։ Ափսոս, որ ժամանակ չկա... եկ միասին մի քիչ գնանք, ես քեզ մի բան կհաղորդեմ... | ||
+ | |||
+ | ― Չէ, դու գնա, ես ուրիշ կողմ եմ գնում։ Ճաշելու կգա՞ս։ | ||
+ | |||
+ | ― Կգամ, կգամ, ինչպես որ խոստացել եմ։ Լսիր, Լիզա, մի գարշելի մարդ, մի խոսքով, նողկալի մի արարած, դե, Ստեբելկովը, եթե ճանաչում ես, սոսկալի ազդեցություն ունի նրա գործերի վրա... մուրհակներ... դե, մի խոսքով, իր բռումն է պահում նրան և այնքան է նրան ճնշել, իսկ սա այնքան ստորացել, որ երկուսն էլ ուրիշ ոչ մի ելք չեն տեսնում, բացի Աննա Անդրեևնային առաջարկություն անելուց։ Իսկապես, Աննա Անդրևենային պետք էր նախազգուշացնել, թեև, դատարկ բան է, հետո ինքն էլ բոլոր գործերը կշտկի։ Իսկ ի՞նչ ես կարծում, Աննա Անդրեևնան կմերժի՞ նրան։ | ||
+ | |||
+ | ― Գնաս բարով, ժամանակ չկա,― կարճ կտրեց Լիզան, և նրա հպանցիկ հայացքում ես հանկարծ այնպիսի ատելություն տեսա, որ վախեցած տեղնուտեղը բղավեցի. | ||
+ | |||
+ | ― Լիզա, սիրելիս, ինչի՞ համար։ | ||
+ | |||
+ | ― Քեզ հետ կապ չունի, միայն թե մի խաղա... | ||
+ | |||
+ | ― Ախ, դու խաղը նկատի ունես, չեմ խաղա։ | ||
+ | |||
+ | ― Հենց նոր դու ասացիր. «Երբ մենք երջանիկ ենք», ուրեմն դու շատ երջանի՞կ ես։ | ||
+ | |||
+ | ― Սոսկալի, Լիզա, սոսկալի։ Աստված իմ, արդեն ժամը երեքն է, նույնիսկ ավելին... Մնաս բարով, Լիզոկ, Լիզոչկա, սիրելիս, ասա, խնդրեմ, կարելի՞ է ստիպել կնոջը, որ քեզ սպասի։ Թույլատրելի՞ է դա։ | ||
+ | |||
+ | ― Տեսակցությա՞նը, այսինքն,― ինչ-որ մեռյալ, դողդողացող ժպիտով թեթևակի ժպտաց Լիզան։ | ||
+ | |||
+ | ― Հանուն գալիք երջանկության թաթիկդ տուր։ | ||
+ | |||
+ | ― Գալիք երջանկությա՞ն։ Ձե՞ռքս։ Ոչ մի դեպքում չեմ տա։ | ||
+ | |||
+ | Եվ նա արագ հեռացավ։ Եվ, որ գլխավորն է, այնքան լրջորեն բղավեց, ես նետվեցի սահնակս։ | ||
+ | |||
+ | Այո, այո, հենց այդ «երջանկությունն» էր այն ժամանակ գլխավոր պատճառը, որ ես, կույր խլուրդի պես, ինձնից բացի, ոչինչ չէի հասկանում ու չէի տեսնում։ | ||
=== Գլուխ չորրորդ === | === Գլուխ չորրորդ === | ||
+ | '''I''' | ||
+ | |||
+ | Հիմա վախենում եմ նույնիսկ պատմելուց։ Այդ բոլորը վաղուց է եղել, բայց հիմա էլ այդ բոլորը ինձ տեսիլք է թվում։ Ինչպե՞ս կարող էր այդպիսի կինը տեսակցություն նշանակել այն ժամանակ այդքան նողկալի մի տղայի, ինչպիսին ես էի,― ահա թե ինչ էր պատկերը առաջին հայացքից։ Երբ, Լիզային թողնելով, առաջ սլացա, և սիրտս սկսեց ուժգին բաբախել, ես ուղղակի կարծեցի, թե խելագարվել եմ. ''նշանակված'' տեսակցության միտքը հանկարծ այնպիսի պարզ անհեթեթություն թվաց ինձ, որ ուղղակի հնարավոր չէր հավատալ։ Եվ ի՞նչ, ես ամենևին չէի կասկածում, նույնիսկ ավելին, որքան ավելի պարզ էր թվում անհեթեթությունը, այնքան ավելի էի հավատում ես։ | ||
+ | |||
+ | Այն, որ արդեն անց էր երեքից, ինձ անհանգստացնում էր. «Եթե ինձ տեսակցություն է տրված, ինչպե՞ս եմ ուշանում ես այդ տեսակցությունից»,― մտածում էի ես։ Հիմար հարցեր էլ էին առկայծում գլխումս, ինչպես, օրինակ. «Հիմա ո՞րն է ինձ համար լավը, համարձակությո՞ւնը, թե՞ ամաչկոտությունը»։ Բայց սրանք միայն առկայծում էին, որովհետև սրտումս էր գլխավոր բանը, և այնպիսի մի բան, որը սահմանել ես չէի կարող։ Նախորդ օրը ասված էր այսպես. «Վաղը ժամը երեքին ես Տատյանա Պավլովնայի մոտ կլինեմ»,― այս էր բոլորը։ Սակայն, առաջինը, նրա մոտ էլ, նրա սենյակում, ես միշտ մեն-մենակ եմ ընդունված եղել, և նա կարող էր ինձ ասել ինչ որ կամենար և առանց Տատյանա Պավլովնայի տունը փոխադրվելու, ուրեմն, ի՞նչ միտք ուներ մի ուրիշ տեղ Տատյանա Պավլովնայի մոտ, նշանակելը։ Եվ նորից մի հարց, Տատյանա Պավլովնան տա՞նն էր լինելու, թե՞ չէր լինելու։ Եթե սա տեսակցություն էր, ապա, ուրեմն, Տատյանա Պավլովնան տանը չի լինի։ Իսկ ինչպե՞ս կարելի էր հասնել այդ բանին նախապես չբացատրելով այդ բոլորը Տատյանա Պավլովնային։ Ուրեմն, Տատյանա Պավլովնա՞ն էլ խառն է գաղտնիքին։ Այդ միտքը վայրենի մի բան, մի տեսակ անպարկեշտ, համարյա գռեհիկ էր թվում։ | ||
+ | |||
+ | Եվ, վերջապես, նա ուղղակի, հենց այնպես կարող էր ցանկանալ հյուր գնալ Տատյանա Պավլովնային և երեկ առանց որևէ նպատակի հաղորդեց ինձ այդ մասին, իսկ ես ինձ համար բաներ հորինեցի։ Եվ բացի դրանից դա ասվել էր այնքան հարևանցիորեն, անփույթ, հանգիստ, միանգամայն տաղտկալի ընդունելությունից հետո, որովհետև երեկ նրա մոտ եղածս ժամանակ ես, չգիտեմ ինչու, կարծես մոլորված էի, նստել էի, խոսքերը ծամծմում ու չգիտեի, թե ինչ ասեմ, զայրանում էի ու սոսկալի վարանում, իսկ նա, ինչպես պարզվեց հետո, ինչ-որ տեղ պիտի գնար և նկատելիորեն ուրախացավ, երբ ես պատրաստվեցի հեռանալ։ Այս բոլոր դատողությունները խռնվում էին իմ գլխում։ Վերջապես, ես որոշեցի, որ կմտնեմ, զանգը կտամ, խոհարարուհին դուռը բաց կանի, և ես կհարցնեմ. «Տատյանա Պավլովնան տա՞նն է»։ Եթե տանը չէ, ուրեմն «տեսակցություն է»։ Բայց ես չէի կասկածում, չէի կասկածում։ | ||
+ | |||
+ | Վազելով ես բարձրացա սանդուղքով և դեռ սանդուղքի վրա, դռան առաջ իմ ամբողջ վախն անհետացավ. «Թող այդպես լինի,― մտածում էի ես,― միայն թե շուտ լինի»։ Խոհարարուհին դուռը բաց արեց և իր գարշելի սառնարյունությամբ քթի մեջ մրթմրթաց, որ Տատյանա Պավլովնան տանը չէ։ «Իսկ ուրիշ մարդ չկա՞, ոչ ոք չի՞ սպասում Տատյանա Պավլովնային», ուզում էի հարցնել ես, բայց չհարցրի. «Ավելի լավ է ինքս տեսնեմ» և, խոհարարուհուն մրթմրթալով, թե կսպասեմ, մուշտակս հանեցի և դուռը բաց արի... | ||
+ | |||
+ | Կատերինա Նիկոլաևնան նստած էր պատուհանի մոտ ու «սպասում էր Տատյանա Պավլովնային»։ | ||
+ | |||
+ | ― Նա տանը չէ՞,― կարծես մտահոգ ու սրտնեղած, ինձ տեսնելուն պես հանկարծ հարցրեց նա։ Նրա թե ձայնը, թե դեմքը այնքան չէին համապատասխանում իմ սպասելիքներին, որ ես տեղնուտեղը մեխվեցի շեմին։ | ||
+ | |||
+ | ― Ո՞վ տանը չէ,― մրթմրթացի ես։ | ||
+ | |||
+ | ― Տատյանա Պավլովնան։ Չէ՞ որ երեկ ես խնդրեցի ձեզ հաղորդել նրան, որ ժամը երեքին իր մոտ կլինեմ։ | ||
+ | |||
+ | ― Ես... Ես նրան ընդհանրապես չեմ տեսել։ | ||
+ | |||
+ | ― Մոռացե՞լ եք։ | ||
+ | |||
+ | Ես սպանվածի պես նստեցի։ Ահա թե ինչ է պարզվում։ Եվ, որ գլխավորն է, ամեն բան այնքան պարզ էր, որքան երկու անգամ երկուսը, իսկ ես, ես դեռ համառորեն հավատում էի։ | ||
+ | |||
+ | ― Ես չեմ էլ հիշում, թե դուք խնդրել եք նրան հաղորդել։ Իսկ դուք չեք էլ խնդրել, դուք ուղղակի ասացիք, որ ժամը երեքին այստեղ կլինեք,― կարճ կտրեցի ես անհամբերությամբ։ Ես նրան չէի նայում։ | ||
+ | |||
+ | ― Ա՜խ,― հանկարծ բղավեց նա,― ուրեմն, եթե դուք մոռացել եք նրան ասել, իսկ ինքներդ գիտեիք, որ ես այստեղ եմ լինելու, դուք ինչո՞ւ եք այստեղ եկել։ | ||
+ | |||
+ | Ես բարձրացրի գլուխս, ոչ ծաղր, ոչ զայրույթ չկար նրա դեմքին, այլ միայն նրա լուսավոր, ուրախ ժպիտն էր և ինչ-որ խտացրած չարաճճիություն նրա դեմքի արտահայտության մեջ, նրա մշտական արտահայտությունը, ի դեպ, չարաճճիությունը՝ համարյա մանկական։ «Տեսնո՞ւմ ես, ես քեզ ոտքով-գլխով եմ բռնացրել, դեհ, հիմա ի՞նչ կասես»,― կարծես ասում էր նրա ամբողջ դեմքը։ | ||
+ | |||
+ | Ես չէի ուզում պատասխանել և հայացքս նորից գետնին հառեցի։ Լռությունը տևեց մի կես րոպե։ | ||
+ | |||
+ | ― Դուք հիմա ձեր հոր մոտի՞ց եք գալիս,― հանկարծ հարցրեց նա։ | ||
+ | |||
+ | ― Հիմա ես Աննա Անդրեևնայի մոտից եմ գալիս, իսկ իշխան Նիկոլայ Իվանովիչի մոտ ամենևին չեմ եղել... և դուք այդ գիտեիք,― հանկարծ ավելացրի ես։ | ||
+ | |||
+ | ― Ձեզ ոչինչ չի՞ պատահել Աննա Անդրեևնայի մոտ։ | ||
+ | |||
+ | ― Այսինքն որովհետև հիմա խելագարի տե՞սք ունեմ։ Ոչ, ես մինչև Աննա Անդրեևնայի մոտ գնալս էլ խելագարի տեսք ունեի։ | ||
+ | |||
+ | ― Եվ չխելոքացա՞ք նրա մոտ։ | ||
+ | |||
+ | ― Ոչ, չխելոքացա։ Բացի դրանից, ես այնտեղ լսեցի, որ դուք ամուսնանում եք բարոն Բյորինգի հետ։ | ||
+ | |||
+ | ― Այդ նա՞ ձեզ ասաց,― հանկարծ հետաքրքրվեց նա։ | ||
+ | |||
+ | ― Ոչ, այդ ես նրան հաղորդեցի, իսկ լսել էի մի քիչ առաջ, երբ ասում էր իշխան Սերգեյ Պետրովիչին նրա տուն հյուր եկած Նաշչոկինը։ | ||
+ | |||
+ | Ես այդպես էլ հայացքս չէի բարձրացնում ու չէի նայում նրան, նրան նայել նշանակում էր ողողվել լույսով, ուրախությամբ, երջանկությամբ, իսկ ես չէի ուզում երջանիկ լինել։ Զայրույթի խայթը խրվել էր սիրտս, և վայրկենապես մի հսկայական վճիռ ընդունեցի ես։ Հետո հանկարծ սկսեցի խոսել, հազիվ եմ հիշում, թե ինչի մասին։ Շունչս կտրվում էր, և մի տեսակ քրթմնջում էի, բայց արդեն համարձակ էի նայում։ Սիրտս խփում էր։ Ես սկսեցի խոսել ինչ-որ ոչնչի չվերաբերող բանի մասին, թեև, միգուցե սահուն էի խոսում։ Նա սկզբում կարծես լսում էր ինձ իր հանդարտ, համբերատար ժպիտով, որը երբեք չէր լքում նրա դեմքը, բայց կամաց-կամաց զարմանք, իսկ հետո նույնիսկ երկյուղ առկայծեց նրա սևեռուն հայացքում։ ժպիտը դեռևս չէր լքում նրան, բայց ժպիտն էլ երբեմն կարծես ցնցվում էր։ | ||
+ | |||
+ | ― Ձեզ ի՞նչ պատահեց,― հանկարծ հարցրի ես նկատելով, որ նա ամբողջ մարմնով ցնցվեց։ | ||
+ | |||
+ | ― Ես վախենում եմ ձեզնից,― համարյա տագնապած պատասխանեց նա ինձ։ | ||
+ | |||
+ | ― Իսկ ինչո՞ւ չեք գնում։ Քանի որ Տատյանա Պավլովնան չկա և դուք գիտեք, որ չի լինելու, ապա ուրեմն, դուք պետք է վերկենաք ու գնաք։ | ||
+ | |||
+ | ― Ես ուզում էի սպասել նրան, բայց հիմա... իսկապես... | ||
+ | |||
+ | Նա փորձեց վերկենալ տեղից։ | ||
+ | |||
+ | ― Ոչ, ոչ, նստեցեք,― հետ պահեցի ես նրան,― ահա նորից ցնցվեցիք, բայց դուք երկյուղած էլ ժպտում եք... ժպիտը միշտ ձեր դեմքին է։ Իսկ հիմա դուք արդեն լիուլի ժպտացիք... | ||
+ | |||
+ | ― Դուք զառանցո՞ւմ եք։ | ||
+ | |||
+ | ― Զառանցում եմ։ | ||
+ | |||
+ | ― Ես վախենում եմ...,― շշնջաց նա կրկին։ | ||
+ | |||
+ | ― Ինչի՞ց։ | ||
+ | |||
+ | ― Որ դուք կսկսեք պատը քանդել...― նորից ժպտաց նա, բայց արդեն, իսկապես, վախվորած։ | ||
+ | |||
+ | ― Ես տանել չեմ կարող ձեր ժպիտը... | ||
+ | |||
+ | Եվ նորից սկսեցի խոսել։ Ես կարծես ամբողջ մարմնովս սավառնում էի։ Կարծես մի բան ինձ հրում էր։ Ես երբեք, երբեք այդպես չէի խոսել նրա հետ, այլ միշտ վախվխել էի։ Ես հիմա էլ սոսկալի վախվորում էի, բայց խոսում էի. հիշում եմ, ես սկսեցի խոսել նրա դեմքի մասին։ | ||
+ | |||
+ | ― Ես այլևս չեմ կարող տանել ձեր ժպիտը,― հանկարծ բղավեցի ես,― ինչո՞ւ էի ձեզ պատկերացնում ահեղ, վեհապանծ, բարձրաշխարհիկ մարդու կծու խոսքերով դեռ Մոսկվայում։ Այո, Մոսկվայում. դեռ այնտեղ էինք ձեր մասին խոսում Մարիա Իվանովնայի հետ և պատկերացնում, թե ինչպիսին պիտի լինեք դուք... Հիշո՞ւմ եք Մարիա Իվանովնային։ Դուք եղել եք նրա մոտ։ Այստեղ գալիս վագոնում ամբողջ գիշեր երազումս ձեզ էի տեսնում։ Մինչև ձեր գալը մի ամբողջ ամիս ես դիտեցի ձեր դիմանկարը ձեր հոր առանձնասենյակում և ոչինչ չկռահեցի։ Ձեր դեմքի արտահայտությունը մանկական չարաճճիությունն է և անսահման միամտությունը, ահա թե ինչ է։ Ես շարունակ, երբ ձեզ մոտ էի գալիս, սոսկալի զարմանում էի դրա վրա։ Օ՜, դուք էլ գիտեք հպարտ նայել և ճզմել մարդուն ձեր հայացքով, ես հիշում եմ, ինչպես ինձ նայեցիք ձեր հոր տանը, երբ Մոսկվայից եկաք այն ժամանակ... Ես ձեզ տեսա այն ժամանակ, մինչդեռ եթե ինձ հարցնեին, երբ ես դուրս եկա, թե ինչ տեսք ունեիք դուք, ես չէի կարողանա պատասխանել։ Նույնիսկ թե ինչ բոյ ունեք, չէի կարողանա ասել։ Ձեզ տեսնելուս պես ես կուրացա։ Ձեր դիմանկարը ամենևին նման չէ ձեզ, ձեր աչքերը ոչ թե մուգ են, այլ բաց և միայն երկար արտևանունքներից են մուգ թվում։ Դուք գեր եք, միջահասակ, բայց ձեր գիրությունը պինդ, թեթև գիրություն է, առողջ, երիտասարդ գեղջկուհու գիրություն։ Եվ ձեր դեմքն էլ միանգամայն գեղջկական է, գեղջուկ գեղեցկուհու դեմք, մի վիրավորվեք, չէ՞ որ դա լավ է, շատ ավելի լավ, կլոր, կարմրաթուշ, պարզ, համարձակ, ծիծաղկոտ ու... ամոթխած դեմք։ Իսկապես, ամոթխած։ Ամոթխած դեմք ունի Կատերինա Նիկոլաևնա Ախմակովան։ Ամոթխած ու անարատ դեմք, երդվում եմ։ Ավելի քան անարատ, մանկական, ահա ձեր դեմքը։ Ես շարունակ զարմացած էի և շարունակ հարց էի տալիս ինքս ինձ. մի՞թե սա այն կինն է։ Հիմա ես գիտեմ, որ դուք շատ խելոք եք, բայց չէ՞ որ սկզբում կարծում էի, թե պարզամիտ եք։ Դուք զվարթ խելք ունեք, բայց առանց որևէ պաճուճանքի... Սիրում եմ նաև, որ ձեր դեմքից չի իջնում ժպիտը, դա իմ դրախտն է։ Սիրում եմ նաև ձեր հանդարտությունը, ձեր խաղաղությունը և այն, որ դուք բառերը սահուն, հանգիստ և համարյա ծուլորեն եք արտասանում, հենց այդ ալարկոտությունն եմ սիրում։ Թվում է, որ եթե ձեր տակ կամուրջ փլվի, դուք այդ դեպքում էլ մի բան կասեք սահուն ու հանդարտ... Ես ձեզ պատկերացնում էի որպես հպարտության ու կրքերի գագաթնակետ, իսկ դուք երկու ամիս շարունակ խոսում էիք ինծ հետ, ինչպես ուսանողն ուսանողի հետ... Երբեք չէի կարող պատկերացնել, թե դուք այդպիսի ճակատ ունեք, ճիշտ է, մի քիչ նեղ է, ինչպես արծանների ճակատներն են լինում, բայց մարմարի պես ճերմակ է ու քնքուշ ու փարթամ մազերով շրջանակված։ Դուք բարծր կուրծք ունեք, թեթև քայլվածք, արտակարգ գեղեցկություն և ոչ մի գոռոզամտություն։ Ախր, ես դրան միայն հիմա եմ հավատացել, թե չէ շարունակ չէի հավատում։ | ||
+ | |||
+ | Իր մեծ աչքերը լայն բացած նա լսում էր ողջ այս վայրենի տիրադը. տեսնում էր, որ ես ինքս էլ եմ դողում։ Գեղեցիկ, վախվորած շարժումով նա մի քանի անգամ բարծրացրեց իր ծեռնոցով պաշտպանված ծեռքը, որպեսզի կասեցնի ինծ, բայց ամեն անգամ վախեցած ու ապշահար հետ էր քաշում այն։ Երբեմն էլ ողջ մարմնով էր արագ հետ ընկնում։ Երկու-երեք անգամ կրկին վարանոտ ժպիտ առկայծեց նրա դեմքին, մի պահ նա խիստ շառագունեց, բայց վերջում վերջնականապես վախեցավ ու սկսեց գունատվել։ Իմ կանգ առնելուն պես, նա ծեռքը պարզեց և կարծես խնդրական, բայց այնուամենայնիվ սահուն ծայնով արտասանեց. | ||
+ | |||
+ | ― Այդպես չի կարելի խոսել... այդպես հնարավոր չէ խոսել... | ||
+ | |||
+ | Եվ հանկարծ վերկացավ տեղից, անշտապ վերցնելով վզի թաշկինակն ու սամույրե մուֆտան։ | ||
+ | |||
+ | ― Դուք գնո՞ւմ եք,― բղավեցի ես։ | ||
+ | |||
+ | ― Ես հաստատապես վախենում եմ ձեզնից... Դուք չարաշահում եք...― կարծես ափսոսանքով ու կշտամբանքով ծիգ տվեց նա։ | ||
+ | |||
+ | ― Լսեցեք, Աստված վկա, պատը չեմ քանդի։ | ||
+ | |||
+ | ― Բայց դուք արդեն սկսել եք,― չդիմացավ ու ժպտաց նա։― Ես նույնիսկ չգիտեմ, թողնելո՞ւ եք, որ անցնեմ։― Եվ կարծես, նա իսկապես էլ վախենում էր, որ չեմ թողնի։ | ||
+ | |||
+ | ― Ես ինքս դուռը ձեզ համար կբացեմ, գնացեք, բայց իմացած եղեք, ես մի հսկայական վճիռ եմ ընդունել, և եթե դուք կամենաք լույս սփռել իմ հոգում, վերադարձեք, նստեք և միայն երկու խոսք լսեք։ Բայց եթե չեք ուզում, գնացեք, և ես ինքս ծեզ համար դուռը կբացեմ։ | ||
+ | |||
+ | Նա ինձ նայեց ու նստեց իր տեղը։ | ||
+ | |||
+ | ― Ինչպե՜ս վրդովված դուրս կգար մի ուրիշը, իսկ դուք նստեցիք,― զմայլված բացականչեցի ես։ | ||
+ | |||
+ | ― Առաջներում դուք երբեք թույլ չէիք տալիս ձեզ այդպես խոսել։ | ||
+ | |||
+ | ― Առաջներում ես միշտ վարանում էի։ Ես հիմա էլ ներս մտա, չիմանալով, թե ինչ պիտի խոսեմ։ Կարծում եք, հիմա՞ չեմ վարանում։ Վարանում եմ։ Բայց ես հանկարծ մի հսկայական վճիռ եմ ընդունել և զգացի, որ կկատարեմ։ Եվ այդ վճիռն ընդունելուն պես, իսկույն խելքս թռցրի ու սկսեցի այդ բոլորն ասել... Լսեցեք, ահա իմ երկու խոսքը, ես ձեր լրտե՞սն եմ, թե՞ ոչ։ Պատասխանեք ինձ, ահա հարցս։ | ||
+ | |||
+ | Կաս-կարմիրն արագ տարածվեց նրա դեմքին։ | ||
+ | |||
+ | ― Դեռ մի պատասխանեք, Կատերինա Նիկոլաևնա, այլ լսեք բոլորը, հետո ասացեք ողջ ճշմարտությունը։ | ||
+ | |||
+ | Ես միանգամից խորտակեցի բոլոր պատնեշներն ու նետվեցի բաց տարածություն։ | ||
+ | |||
+ | '''II''' | ||
+ | |||
+ | ― Երկու ամիս սրանից առաջ ես կանգնած էի այստեղ, վարագույրի հետևում... Դուք այդ գիտեք... Իսկ դուք Տատյանա Պավլովնայի հետ խոսում էիք նամակի մասին։ Ես դուրս նետվեցի և, ինձ կորցրած, ինչ-որ բան բերնիցս թռցրի։ Դուք իսկույն հասկացաք, որ ես մի բան գիտեմ... Դուք չէիք կարող չհասկանալ... Դուք կարևոր մի փաստաթուղթ էիք փնտրում և երկյուղ էիք կրում դրա համար... Սպասեցեք, Կատերինա Նիկոլաևնա, դեռ դիմացեք ու մի խոսեք։ Հայտարարում եմ ձեզ, որ ձեր կասկածները հիմք ունեին, այդ փաստաթուղթը գոյություն ունի... այսինքն՝ ուներ... Ես այն տեսել եմ, դա ձեր նամակն է Անդրոնիկովին, ճիշտ չէ՞։ | ||
+ | |||
+ | ― Դուք այդ նամակը տեսե՞լ եք,― շփոթված ու հուզված, արագ հարցրեց նա։― Որտե՞ղ եք տեսել։ | ||
+ | |||
+ | ― Տեսել եմ... տեսել եմ Կրաֆտի մոտ... հենց նրա, որ անձնասպան եղավ... | ||
+ | |||
+ | ― Իսկապե՞ս։ Ինքնե՞րդ եք տեսել։ Իսկ հետո ի՞նչ եղավ այն։ | ||
+ | |||
+ | ― Կրաֆտը պատառոտեց։ | ||
+ | |||
+ | ― Ձեր ներկայությա՞մբ, դուք այդ տեսա՞ք։ | ||
+ | |||
+ | ― Իմ ներկայությամբ։ Հավանաբար, պատռեց մեռնելուց առաջ... Չէ՞ որ ես այն ժամանակ չգիտեի, թե նա անձնասպան կլինի... | ||
+ | |||
+ | ― Ուրեմն, նամակը ոչնչացված է, փառք Աստծո,― արտասանեց նա դանդաղ, հառաչելով, և երեսը խաչակնքեց։ | ||
+ | |||
+ | Ես չստեցի նրան։ Այսինքն՝ իսկապես ստեցի, որովհետև փաստաթուղթն ինձ մոտ էր և երբեք չէր եղել Կրաֆտի մոտ. բայց դա միայն մանրուք էր, իսկ ամենագլխավորում ես չէի ստել, որովհետև այն րոպեին, երբ ստում էի, ինձ խոսք տվեցի այրել նամակը այդ նույն երեկոյան։ Երդվում եմ, եթե այդ պահին նամակն իմ գրպանում լիներ, ես կհանեի այն ու նրան կտայի։ Թեև միգուցեև, չտայի, որովհետև ինձ համար շատ ամոթալի կլիներ խոստովանել նրան այն ժամանակ, թե նամակն ինձ մոտ է և որ այդքան երկար ես հետևել եմ նրան, սպասել և իրեն չեմ տվել։ Բայց դա միևնույն էր. տանը կայրեի համենայն դեպս, և, ուրեմն, չեմ ստել։ Այդ պահին ես մաքուր էի, երդվում եմ։ | ||
+ | |||
+ | ― Իսկ եթե այդպես է,― համարյա ինձ կորցրած՝ շարունակեցի ես,― ուրեմն, ասացեք ինձ. արդյո՞ք դրա համար էիք ինձ գրավում, փայփայում, ընդունում ձեր տանը, որովհետև կասկածում էիք, թե ես գիտեմ փաստաթղթի մասին։ Սպասեցեք, Կատերինա Նիկոլաևնա, դեռ մեկ րոպե էլ մի խոսեք, այլ թույլ տվեք, որ ես ավարտեմ բոլորը, ես ամբողջ ժամանակ, այն ամբողջ ժամանակ, որ այցելում էի ձեզ, կասկածում էի, որ դուք հենց դրա համար էլ միայն սիրալիր էիք ինձ հետ, որպեսզի դուրս կորզեք ինձնից այդ նամակը, հասցնեք ինձ այն վիճակին, որ ես խոստովանեմ... Սպասեցեք, ևս մեկ րոպե, ես կասկածում էի, բայց նաև տառապում։ Ձեր երկդիմությունը ինձ համար անտանելի էր, որովհետև... որովհետև ես ձեր մեջ ամենաազնվաբարո արարածին էի գտել։ Ամեն բան հաղթահարված էր միանգամից։ Բայց երկդիմությունը, այսինքն երկդիմության կասկածը տանջում էր... Այժմ ամեն բան պետք է վճռվի, ամեն բան բացատրվի, եկել է դրա ժամանակը, բայց մի քիչ էլ սպասեք, մի խոսեք, իմացեք, թե ինչպես եմ ինքս նայում այդ բոլորին հենց հիմա, այս րոպեիս, ուղիղ եմ ասում, եթե դա այդպես էլ եղել է, ես չեմ բարկանալու... այսինքն՝ ուզում էի ասել, չեմ վիրավորվելու, որովհետև դա այնքան բնական է, ես, ախր, հասկանում եմ։ Իսկ ի՞նչ անբնական ու վատ բան կարող է այստեղ լինել։ Դուք տանջվում եք այդ փաստաթղթի պատճառով, կասկածում եք, թե այնինչը ամեն բան գիտե. ի՞նչ կա որ, դուք շատ էլ կարող էիք ցանկանալ, որ այնինչն արտահայտվեր... Այստեղ ոչ մի վատ բան չկա, ամենևին ոչ մի։ Անկեղծ եմ ասում։ Եվ այնուամենայնիվ պետք է, որ դուք այժմ ինձ մի բան ասեիք... խոստովանեիք (ներեցեք այս բառի համար)։ Ինձ ճշմարտությունն է պետք։ Չգիտեմ ինչու, բայց պետք է։ Ուրեմն, ասացեք, արդյո՞ք դրա համար էիք ինձ փայփայում, որ փաստաթուղթը ինձնից կորզեիք... Կատերինա Նիկոլաևնա։ | ||
+ | |||
+ | Ես խոսում էի այնպես, կարծես մի բարձր տեղից վայր էի ընկնում, և ճակատս վառվում էր։ Նա արդեն առանց տագնապի էր ինձ լսում, ընդհակառակը, նրա դեմքին զգացմունք էր երևում, բայց մի տեսակ ամոթխած, կարծես, ամաչելով էր ինձ նայում։ | ||
+ | |||
+ | ― Դրա համար,― կիսաձայն ու դանդաղ արտասանեց նա։― Ներեցեք ինձ, մեղավոր եմ,― ձեռքերը թեթևակի դեպի ինձ բարձրացնելով հանկարծ ավելացրեց նա։ Ինձ համար դա միանգամայն անսպասելի էր։ Ես ամեն բանի էի սպասում, միայն թե ոչ այս երկու բառին, նույնիսկ նրանից, որին արդեն ճանաչում էի։ | ||
+ | |||
+ | ― Եվ դուք ինձ ասում եք՝ «մեղավոր եմ»։ Այդպես շիտակ, «մեղավո՞ր եմ»,― բացականչեցի ես։ | ||
+ | |||
+ | ― Օ՜, ես արդեն վաղուց էի զգում, որ ձեր առաջ մեղավոր եմ... և հիմա նույնիսկ ուրախ եմ, որ դա լույս աշխարհ եկավ... | ||
+ | |||
+ | ― Վաղո՞ւց էիք զգում։ Իսկ ինչո՞ւ առաջ չէիք ասում։ | ||
+ | |||
+ | ― Բայց չգիտեի, թե ինչպես ասեմ,― ժպտաց նա,― այսինքն գուցեև կկարողանայի,― նորից ժպտաց նա,― բայց շարունակ կարծես ամաչում էի... որովհետև սկզբում ես իսկապես էլ հենց միայն դրա համար էի ձեզ «գրավում», ինչպես դուք արտահայտվեցիք, իսկ հետո շատ շուտով ինձ համար զզվելի դարձավ... նաև ձանձրացրեց ողջ այդ կեղծիքը, հավատացնում եմ ձեզ,― դառնացած ավելացրեց նա,― և այդ բոլոր գլխացավանքները նույնպես։ | ||
+ | |||
+ | ― Եվ ինչո՞ւ, ինչո՞ւ ամենաուղիղ ձևով այն ժամանակ դուք ինձ չհարցրիք։ Թող հենց այդպես էլ ասեիք. «Չէ՞ որ դու գիտես նամակի մասին, էլ ինչո՞ւ ես իզուր ձևանում»։ Եվ ես ամեն բան իսկույն կասեի, իսկույն ձեզ կխոստովանեի։ | ||
+ | |||
+ | ― Բայց ես ձեզնից... մի քիչ վախենում էի։ Խոստովանում եմ, որ նաև չէի վստահում ձեզ։ Եվ իսկապես էլ, եթե ես խորամանկում էի, չէ՞ որ դուք էլ էիք խորամանկում,― քմծիծաղ տալով՝ ավելացրեց նա։ | ||
+ | |||
+ | ― Այո, այո, ես ինձ անարժան էի պահում,― պարտված բացականչեցի ես։― Օ՜, դուք դեռ չգիտեք իմ անկման բոլոր անդունդները։ | ||
+ | |||
+ | ― Չէ մի, անդունդները։ Ճանաչում եմ ձեր ոճը,― հանդարտ ժպտաց նա։― Այդ նամակը,― թախծալի ավելացրեց նա,― իմ կյանքի ամենատխուր և ամենաթեթևամիտ արարքն է։ Այդ արարքի գիտակցությունը իմ մշտական նախատինքն է։ Իրադրությունների ու երկյուղների ազդեցության տակ ես կասկածներ ունեցա իմ սիրելի, իմ մեծահոգի հոր նկատմամբ։ Գիտենալով, որ այդ նամակը կարող է ընկնել... չար մարդկանց ձեռքը... լիակատար հիմք ունենալով այդպես կարծելու համար (կրակոտ արտասանեց նա), ես վախից դողում էի, որ կօգտագործեն այն, հորս ցույց կտան... իսկ դա արտակարգ տպավորություն կարող էր թողնել նրա վրա... Նրա դրության մեջ... նրա առողջության վրա... և նա կդադարեր ինձ սիրելուց... Այո,― հստակ հայացքով աչքերիս նայելով և, հավանաբար, թռուցիկ կերպով ինչ-որ բան բռնելով իմ հայացքում,― այո, ես վախենում էի նաև իմ ճակատագրի համար, վախենում էի, որ նա... իր հիվանդության ազդեցության տակ... կարող էր զրկել ինձ իր շնորհներից... Այդ զգացումն էլ կար, բայց ես, հավանաբար, այստեղ էլ եմ նրա առաջ մեղավոր, նա այնքան բարի է, այնքան մեծահոգի, որ, անշուշտ, կներեր ինձ։ Ահա ամբողջ եղածը։ Իսկ այն, որ ես ձեզ հետ այդպես վարվեցի, այդպես պետք չէր, իհարկե,― հանկարծ նորից ամաչելով' ավարտեց նա։― Դուք ինձ ամոթահար արեցիք։ | ||
+ | |||
+ | ― Ոչ, դուք ամաչելու բան չունեք,― բացականչեցի ես։ | ||
+ | |||
+ | ― Ես իսկապես հույսս դրել էի... ձեր կրակոտ խառնվածքի վրա... և խոստովանում եմ դա,― հայացքը ցած հառելով արտաբերեց նա։ | ||
+ | |||
+ | ― Կատերինա Նիկոլաևնա։ Ո՞վ, ասացեք, ո՞վ է ստիպում ձեզ այդպիսի խոստովանություններ անել ինձ բարձրաձայն,― հարբածի պես բղավեցի ես,― ի՜նչ արժեր ձեզ համար, որ վերկենայիք և ընտիր արտահայտություններով, ամենանուրբ ձևով, ինչպես երկու անգամ երկուսը, ապացուցեիք ինձ, որ, թեև դա եղել է, բայց այնուամենայնիվ ոչինչ էլ չի եղել, ինչպես, հասկանո՞ւմ եք, սովորաբար կարողանում են ձեր բարձրաշխարհիկ հասարակության մեջ վարվել ճշմարտության հետ։ Չէ՞ որ ես հիմար եմ և գռեհիկ, ես ձեզ իսկույն կհավատայի, ես ամեն բանի կհավատայի, ինչ որ ձեզնից լսեի, ինչ էլ որ դուք ասեիք։ Չէ՞ որ ձեզ համար ոչինչ չարժեր այդպես վարվել։ Չէ՞ որ, իսկապես, հո դուք ինձնից չեք վախենում։ Ինչպե՞ս կարողացաք այդպես կամովին ստորանալ մի դուրսպրծուկի, մի ողորմելի դեռահասի առաջ։ | ||
+ | |||
+ | ― Դրանում, համենայն դեպս, ես չստորացա ձեր առաջ,― ըստ երևույթին, չհասկանալով իմ բացականչությունը, արտակարգ արժանապատվությամբ ասաց նա։ | ||
+ | |||
+ | ― Օ՜, ընդհակառակը, ընդհակառակը, ես հենց այդ եմ բղավում... | ||
+ | |||
+ | ― Այո, դա այնքան վատ, այնքան թեթևամիտ մի քայլ էր իմ կողմից,― բացականչեց նա, ձեռքը դեպի դեմքը բարձրացնելով և, կարծես, ձեռքով ծածկվել աշխատելով,― դեռ երեկ էի ամաչում և այդ էր պատճառը, որ տեղ չէի գտնում ինձ հասար, երբ դուք ինձ մոտ նստած էիք... Ողջ ճշմարտությունն այն է,― ավելացրեց նա, որ իմ իրադրություններն հանկարծ այնպես զուգադիպեցին, որ ինձ համար միանգամայն անհրաժեշտ էր իմանալ վերջապես ողջ ճշմարտությունն այդ չարաբաստիկ նամակի ճակատագրի մասին, թե չէ ես արդեն համարյա սկսել էի մոռանալ դրա մասին... որովհետև ամենևին էլ միայն այդ պատճառով չէի ընդունում ձեզ իմ տանը,― ավելացրեց նա հանկարծ։ | ||
+ | |||
+ | Սիրտս թրթռաց։ | ||
+ | |||
+ | ― Իհարկե, ոչ,― մի նուրբ ժպիտով ժպտաց նա,― իհարկե, ոչ։ Ես... Դուք, Արկադի Մակարովիչ, քիչ առաջ շատ դիպուկ նկատեցիք, որ դուք և ես հաճախ խոսում էինք, ինչպես ուանողը ուսանողի հետ։ Հավատացնում եմ ձեզ, որ երբեմն հասարակության մեջ ես շատ եմ ձանձրանում, և հատկապես այդպես է դարձել արտասահմանից և մեր այդ բոլոր ընտանեկան դժբախտություններից հետո... Հիմա նույնիսկ հազվադեպ եմ որևէ տեղ լինում, և ոչ միայն ծուլության պատճառով։ Հաճախ ուզում եմ գյուղ գնալ։ Այնտեղ ես նորից կկարդայի իմ սիրած գրքերը, որոնք վաղուց արդեն մի կողմ եմ դրել, բայց ոչ մի կերպ չեմ հասցնում կարդալ։ Դրա մասին ես ձեզ արդեն ասել եմ։ Հիշո՞ւմ եք, դուք ծիծաղում էիք, որ ես ռուսական լրագրեր եմ կարդում, օրական երկու լրագիր։ | ||
+ | |||
+ | ― Ես չեմ ծիծաղել... | ||
+ | |||
+ | ― Իհարկե, որովհետև դա ձեզ էլ նույնքան հուզում է, իսկ ես ձեզ վաղուց եմ խոստովանել. ես ռուս եմ և սիրում եմ Ոուսաստանը։ Հիշո՞ւմ եք, մենք միասին «փաստերն» էինք կարդում, ինչպես որ դուք դա անվանում էիք (ժպտաց նա)։ Թեև դուք շատ հաճախ եք մի տեսակ... տարօրինակ լինում, բայց երբեմն այնպե՜ս էիք աշխուժանում, որ միշտ կարողանում էիք դիպուկ խոսք ասել, և հետաքրքրվում էիք հենց այն բանով, ինչով ես էի հետաքրքրվում։ Երբ դուք «ուսանող» եք լինում, իսկապես, շատ հաճելի և ինքնօրինակ եք լինում։ Բայց մյուս դերերը ձեզ, կարծեմ թե, այնքան էլ չեն սազում,― սքանչելի, խորամանկ քմծիծաղով ավելացրեց նա։― Հիշո՞ւմ եք, երբեմն ժամերով մենք միայն թվերի մասին էինք խոսում, հաշվում էինք, չափ ու ձև անում, մտահոգվում, թե քանի դպրոց ունենք և դեպի ուր է գնում լուսավորությունը։ Հաշվում էինք սպանություններն ու քրեական գործերը, համեմատում էինք լավ լուրերի հետ... ուզում էինք իմանալ, թե ուր է սլանում այս բոլորը, և թե վերջապես ինչ ենք լինելու մենք ինքներս։ Ձեր մեջ ես անկեղծության հանդիպեցի։ Բարձրաշխարհիկ հասարակության մեջ մեզ՝ կանանց հետ երբեք այդպես չեն խոսում։ Անցյալ շաբաթ ես փորձեցի իշխան ...-ովի հետ խոսել Բիսմարկի մասին, որովհետև շատ էի հետաքրքրվում, բայց ինքս վճռել չէի կարողանում, և, պատկերացրեք, նա նստեց իմ կողքին և սկսեց պատմել, այն էլ շատ մանրամասն, բայց շարունակ ինչ-որ մի հեգնանքով և հենց այն, ինձ համար անտանելի, զիջողամտությամբ, որով սովորաբար խոսում են «վսեմափայլ տղամարդիկ» մեզ՝ կանանց հետ, եթե սրանք քիթները «ոչ իրենց գործի մեջ» խոթեն... Իսկ հիշո՞ւմ եք, ինչպես մենք Բիսմարկի մասին վիճելով, քիչ մնաց, որ ընդհարվենք։ Դուք ապացուցում էիք, որ մենք մեր գաղափարն ունենք, որը Բիսմարկի գաղափարից «շատ ավելի զորեղ» է,― հանկարծ ծիծաղեց նա։― Կյանքումս միայն երկու մարդ եմ հանդիպել, որոնք ինձ հետ միանգամայն լուրջ են խոսել, հանգուցյալ ամուսնուս, շատ ու շատ խելոք մի մարդու և... ազնվագույն մարդու,― արտասանեց նա պատկառազդու,― և մեկ էլ, դուք ինքներդ գիտեք, թե ում... | ||
+ | |||
+ | ― Վերսիլովին,― բացականչեցի ես։ Նրա յուրաքանչյուր բառի հետ ես հազիվ շունչ էի քաշում։ | ||
+ | |||
+ | ― Այո, ես շատ էի սիրում նրան լսել և, ի վերջո, նրա հետ միանգամայն... միգուցե, չափազանց անկեղծ դարձա, բայց հենց այդ ժամանակ էլ նա ինձ չհավատաց։ | ||
+ | |||
+ | ― Չհավատա՞ց։ | ||
+ | |||
+ | ― Այո, չէ՞ որ ինձ երբեք ոչ ոք չի հավատացել։ | ||
+ | |||
+ | ― Բայց Վերսիլովը։ Վերսիլովը։ | ||
+ | |||
+ | ― Նա ոչ թե ուղղակի չհավատաց,― հայացքը գետնին հառելով և մի տեսակ տարօրինակ ժպտալով՝ ասաց նա,― այլ գտավ, որ իմ մեջ «բոլոր արատները» կան։ | ||
+ | |||
+ | ― Որոնցից և ոչ մեկը ձեր մեջ չկա։ | ||
+ | |||
+ | ― Ոչ, որոշ արատներ ես էլ ունեմ։ | ||
+ | |||
+ | ― Վերսիլովը ձեզ չի սիրել, այդ պատճառով էլ ձեզ չի հասկացել,― աչքերս փայլեցնելով բացականչեցի ես։ | ||
+ | |||
+ | Մի բան ցնցվեց նրա դեմքին։ | ||
+ | |||
+ | ― Թողեք դա և երբեք մի խոսեք ինձ հետ... այդ մարդու մասին...― ավելացրեց նա խիստ համառությամբ ու կրակոտ։― Սակայն բավական է. ժամանակն է։ (Նա վերկացավ, որ գնա)։― Ուրեմն, ինչպե՞ս, ներո՞ւմ եք դուք ինձ, թե՞ ոչ,― պարզորոշ ինձ նայելով ասաց նա։ | ||
+ | |||
+ | ― Ես... ձեզ... ներեմ։ Լսեցեք, Կատերինա Նիկոլաևնա, և չբարկանաք, ճի՞շտ է, որ դուք ամուսնանում եք։ | ||
+ | |||
+ | ― Դա դեռ ամենևին վճռված չէ,― կարծես ինչ-որ բանից վախեցած ու շփոթված ասաց նա։ | ||
+ | |||
+ | ― Նա լա՞վ մարդ է։ Ներեցեք, ներեցեք այս հարցի համար։ | ||
+ | |||
+ | ― Այո, շատ լավ մարդ է... | ||
+ | |||
+ | ― Էլ մի պատասխանեք, ինձ պատասխանի մի արժանացրեք։ Չէ՞ որ ես գիտեմ, որ ինձնից ելնող նման հարցերն անտանելի են։ Ես միայն ուզում էի իմանալ, արժանի՞ է նա ձեզ, թե ոչ, բայց նրա մասին ես ինքս կիմանամ։ | ||
+ | |||
+ | ― Ախ, ինձ լսեք,― վախեցած ասաց նա։ | ||
+ | |||
+ | ― Ոչ, չեմ իմանա, չեմ իմանա։ Կողքից կանցնեմ... Բայց միայն ահա թե ինչ կասեմ, թող Աստված ձեզ ամենայն երջանկություն տա, ամենայն երջանկություն, որն ինքներդ կընտրեք ձեզ համար... այն բանի համար, որ հիմա դուք ինքներդ մի ժամվա ընթացքում այսքան երջանկություն շնորհեցիք ինձ։ Հիմա դուք հավիտյանս տպվեցիք իմ հոգում։ Ես գանձ եմ ձեռք բերել, ձեր կատարելության մասին միտքը։ Ես խարդավանք, բիրտ սեթևեթանք էի կասկածում և դժբախտ էի... որովհետև ձեզ հետ չէի կարողանում կապել այդ միտքը... վերջին օրերը ես մտածում էի զօր-գիշեր. և հանկարծ ամեն բան օրվա պես պարզ է դառնում։ Այստեղ մտնելով, ես կարծում էի, թե ճիզվիտություն, խորամանկություն, գաղտնիքներ կորզող օձ եմ տանելու հետս, այնինչ պատիվ, փառք, ուսանող գտա այստեղ... Ծիծաղու՜մ եք։ Թող, թող, թող որ ծիծաղեք։ Չէ՞ որ դուք սուրբ եք, դուք չեք կարող ծիծաղել մի բանի վրա, որ սրբազան է... | ||
+ | |||
+ | ― Օ՜ ոչ, ես միայն նրա վրա եմ ծիծաղում, որ դուք այդպիսի սոսկալի բառեր եք հորինում... Դե, ի՞նչ կնշանակի «գաղտնիքներ կորզող օձ»,― ծիծաղեց նա։ | ||
+ | |||
+ | ― Այսօր մի արժեքավոր խոսք դուրս թռավ ձեր բերանից,― ոգևորված շարունակեցի ես։― Ինչպե՞ս կարողացաք արտասանել իմ ներկայությամբ, թե ծեր «հույսը դրել էիք իմ կրակոտ խառնվածքի վրա»։ Թեկուզ դուք սուրբ եք և նույնիսկ դա եք խոստովանում, որովհետև ծեր մեջ ինչ-որ մեղք էիք ենթադրում և ուզում էիք ձեզ պատժել... Թեև, ի դեպ, ոչ մի մեղք էլ չի եղել, որովհետև, եթե մի բան էլ եղել է, ապա ձեզնից ելնող ամեն բան սուրբ է։ Սակայն դուք, այնուամենայնիվ, կարող էիք չասել հենց այդ բառը, այդ արտահայտությունը... Այդպիսի նույնիսկ անբնական անկեղծությունը միայն ձեր բարձրագույն մաքրաբարոյությունն է ցույց տալիս, ձեր հարգանքն ու վստահությունն իմ նկատմամբ,― անկապ բացականչում էի ես։― Օ՜ մի շիկնեք, մի շիկնեք... Եվ ո՞վ, ո՞վ կարող էր զրպարտել ձեզ և ասել, թե դուք կրքոտ կին եք։ Օ՜, ներեցեք, ես տանջալից արտահայտություն եմ տեսնում ձեր դեմքին, ներեցեք մոլուցքով բռնված դեռահասին նրա անշնորհք խոսքերի համար։ Եվ, արդյոք, կարևո՞ր են հիմա խոսքերն ու արտահայտությունները։ Արդյո՞ք, դուք վեր չեք ամեն տեսակ արտահայտություններից... Մի անգամ Վերսիլովն ասում էր. թե Օթելլոն սպանել է Դեզդեմոնային, հետո էլ՝ իրեն, ոչ թե որովհետև խանդում էր, այլ որովհետև նրանից խլել էին նրա իդեալը... Ես դա հասկացա, որովհետև այսօր ինձ վերադարձրին իմ իդեալը։ | ||
+ | |||
+ | ― Դուք արդեն չափազանց եք ինձ գովաբանում, ես արժանի չեմ դրան,― ասաց նա զգացումնալի։― Հիշո՞ւմ եք, ինչ եմ ասել ձեզ ձեր աչքերի մասին,― կատակով ավելացրեց նա։ | ||
+ | |||
+ | ― Որ իմ աչքերը աչքեր չեն, այլ դրանց փոխարեն մի-մի մանրադիտակ և որ ես ամեն մի ճանճ մեծացնում, ուղտ եմ դարձնում։ Ո՜չ, այստեղ ուղտի մասին խոսք չկա... Ինչպե՞ս, գնո՞ւմ եք։ | ||
+ | |||
+ | Նա, վզի թաշկինակն ու մուֆտան ձեռքին, կանգնած էր սենյակի մեջտեղում։ | ||
+ | |||
+ | ― Ոչ, ես կսպասեմ, մինչև դուք դուրս գաք, իսկ ինքս հետո դուրս կգամ։ Ես դեռ մի երկտող կգրեմ Տատյանա Պավլովնային։ | ||
+ | |||
+ | ― Ես հիմա կգնամ, հենց հիմա, բայց մի անգամ էլ եմ ասում, երջանիկ եղեք՝ միայնակ թե այն մարդու հետ, որին կընտրեք ձեզ համար, Աստված ձեզ երջանկություն տա։ Իսկ ինձ, միայն իդեալ է պետք։ | ||
+ | |||
+ | ― Իմ բարի, սիրելի Արկադի Մակարովիչ, հավատացեք, որ ես ձեր մասին... Ձեր մասին հայրս միշտ ասում է՝ «սիրելի, բարի տղեկը»։ Հավատացեք, որ ես միշտ հիշելու եմ ձեր պատմությունները օտար մարդկանց մեջ թողած խեղճ տղեկի ու նրա մեկուսի երազանքների մասին... Ես շատ լավ եմ հասկանում, թե ինչպես է ձևավորվել ձեր հոգին... Բայց այժմ, թեև մենք ուսանողներ ենք,― խնդրող, ամոթխած ժպիտով ձեռքս սեղմելով ավելացրեց նա,― բայց այլևս չի կարելի, որ մենք հանդիպենք առաջվա պես և, և... երևի դուք դա հասկանո՞ւմ եք։ | ||
+ | |||
+ | ― Չի՞ կարելի։ | ||
+ | |||
+ | ― Չի կարելի, երկար ժամանակ չի կարելի... դրանում արդեն ես եմ մեղավոր... ես տեսնում եմ, որ դա այժմ միանգամայն անհնարին է... մենք երբեմն կհանդիպենք հայրիկիս մոտ... | ||
+ | |||
+ | «Դուք իմ «կրակոտ» զգացմունքների՞ց եք վախենում, դուք ինձ չե՞ք հավատում»,― ուզեցի բացականչել ես. բայց նա հանկարծ այնպե՜ս ամոթահար շիկնեց իմ առաջ, որ բառերս իրենք իրենց կաշկանդվեցին ու չարտասանվեցին։ | ||
+ | |||
+ | ― Ասացեք,― արդեն ուղիղ դռան մոտ հանկարծ կանգնեցրեց ինձ նա,― դուք ինքնե՞րդ եք տեսել, որ... այն նամակը... պատռված է։ Դուք լա՞վ եք հիշում դա։ Եվ այն ժամանակ ինչի՞ց իմացաք, թե դա հենց այն նամակն է Անդրոնիկովին։ | ||
+ | |||
+ | ― Կրաֆտն ինձ պատմեց դրա բովանդակությունը և նույնիսկ ցույց տվեց այն... Մնաք բարով։ Երբ լինում էի ձեր առանձնասենյակում, վարանում էի ձեր ներկայությամբ, բայց երբ դուք դուրս էիք գալիս սենյակից, ես պատրաստ էի նետվել ու համբուրել այն տեղը հատակին, ուր քիչ առաջ եղել էր ձեր ոտքը...― առանց ինձ հաշիվ տալու, ինքս էլ չիմանալով ինչպես և ինչի համար, հանկարծ արտասանեցի ես և, առանց նրան նայելու, արագ դուրս եկա։ | ||
+ | |||
+ | Ես գնացի տուն, հոգումս հրճվանք էր։ Գլխումս պտուտահողմի պես ամեն ինչ երևում էր ու անհետանում, իսկ սիրտս լի էր զգացմունքով։ Մայրիկիս տանը մոտենալիս, հանկարծ հիշեցի Լիզայի անշնորհակալ վերաբերմունքը Աննա Անդրեևնայի նկատմամբ, նրա քիչ առաջ ասած անողորմ. հրեշավոր խոսքը, ու սիրտս հանկարծ մղկտաց բոլորի համար։ «Ի՜նչ քար է կախված բոլորի սրտից։ Իսկ Լիզա՞ն, ի՞նչ է պատահել նրան»,― առմուտք բարձրանալով մտածեցի ես։ | ||
+ | |||
+ | Մատվեյին ես ազատ արձակեցի՝ կարգադրելով, որ ժամը իննին իմ բնակարանը գա ինձ տանելու։ | ||
=== Գլուխ հինգերորդ === | === Գլուխ հինգերորդ === | ||
+ | '''I''' | ||
+ | |||
+ | Ճաշից ես ուշացել էի, բայց նրանք դեռ սեղան չէին նստել և ինձ էին սպասում։ Թերևս այն պատճառով, որ ընդհանրապես ես հազվադեպ էի նրանց տանը ճաշում, նույնիսկ որոշ, առանձնահատուկ հավելումներ էին արված սեղանին, որպես ակրատ՝ սարդիններ և այլ բաներ։ Բայց ի զարմանս և ի վիշտ ինձ, բոլորին ինչ-որ բանով մտահոգված ու մռայլված գտա. ինձ տեսնելով Լիզան հազիվ ժպտաց, իսկ մայրիկն, ըստ երևույթին, անհանգստացած էր. Վերսիլովը ժպտաց, բայց լարված։ «Չլինի՞ թե կռվել են իրար հետ»,― անցավ մտքովս։ Սակայն, սկզբում ամեն բան լավ ընթացավ, միայն Վերսիլովը մի քիչ խոժոռվեց, տեսնելով խմորագնդիկներով արգանակը, և դեմքը խիստ ծամածռեց, երբ զրազին մատուցեցին։ | ||
+ | |||
+ | ― Բավական է միայն, որ զգուշացնես, թե ստամոքսս այսինչ կերակուրը չի տանում, որ հենց հետևյալ օրը սեղանին հայտնվի,― սրտնեղությունից դուրս թռավ նրա բերանից։ | ||
+ | |||
+ | ― Բայց էլ ի՞նչ հնարենք, Անդրեյ Պետրովիչ։ Հո որևէ նոր կերակուր չե՞նք կարող հորինել,― վեհերոտ պատասխանեց մայրիկս։ | ||
+ | |||
+ | ― Մայրդ մեր որոշ լրագրերի կատարյալ հակադրությունն է, դրանցում ինչը որ նոր է, այն էլ լավ է համարվում,― խաղուն ու բարեհամբույր ուզեց սրամտել Վերսիլովը, բայց բան դուրս չեկավ, նա էլ ավելի վախեցրեց մայրիկին, որն, իհարկե, ոչինչ չհասկացավ իրեն լրագրերի հետ համեմատելուց և տարակուսած շուրջն էր նայում։ Այդ րոպեին ներս մտավ Տատյանա Պավլովնան և, հայտարարելով, որ արդեն ճաշել է, նստեց մայրիկի կողքին, բազմոցին։ | ||
+ | |||
+ | Ես դեռ չէի հասցրել այս տիկնոջ բարեհաճ վերաբերմունքը շահել, նույնիսկ, ընդհակառակը, նա սկսել էր էլ ավելի ինձ վրա հարձակվել ամեն պատճառով ու առիթով։ Նրա դժգոհությունն ինձնից հատկապես էր աճել վերջին ժամանակներս, նա տեսնել չէր կարող իմ պճնամոլական հագուստը, իսկ Լիզան ինձ հաղորդեց, որ համարյա մոլուցքով էր բռնվել՝ իմանալով, որ ես սրարշավ կառապան ունեմ։ Ես վերջացրի նրանով, որ հնարավորին չափ սկսեցի խուսափել նրան հանդիպելուց։ Երկու ամիս առաջ, ժառանգությունից հրաժարվելուց հետո, ես մտա նրա տուն Վերսիլովի արարքի մասին զրուցելու, բայց համակրանքի որևէ հետք չգտա նրա մոտ. ընդհակառակը, նա սոսկալի զայրացած էր. նրան բոլորովին դուր չէր եկել այն, որ ամբողջ ժառանգությունն էր իշխանին տրված և ոչ թե կեսը, իսկ ինձ այն ժամանակ նա կծու ասաց. | ||
+ | |||
+ | ― Գրազ կգամ, որ դու համոզված ես, թե նա և փողն է տվել, և մենամարտի հրավիրել միմիայն, որպեսզի Արկադի Մակարովիչի կարծիքն իր մասին բարձրացնի։ | ||
+ | |||
+ | Եվ, իրոք, նա համարյա ճիշտ էր գուշակել, դրա նման մի բան ես իսկապես էլ զգում էի այն ժամանակ։ | ||
+ | |||
+ | Նրա ներս մտնելուն պես ես իսկույն հասկացա, որ անպայման հարձակվելու է ինձ վրա. նույնիսկ մի քիչ էլ վստահ էի, որ նա, իսկապես, հենց դրա համար էլ եկել է, և այդ պատճառով հանկարծ արտակարգ անզուսպ դարձա և դա ոչինչ չարժեր ինձ համար, որովհետև քիչ առաջ տեղի ունեցածից հետո, շարունակում էի պայծառ և ուրախ լինել։ Մեկընդմիշտ նկատեմ, որ սանձարձակությունը կյանքումս երբեք չի սազել ինձ, այսինքն ինձ սազական չի եղել, այլ, ընդհակառակը, միշտ խայտառակություն է բերել ինձ։ Այդպես եղավ և այժմ, ես միանգամից մի բան դուրս տվեցի, առանց որևէ վատ մտքի, ուղղակի թեթևամտությունից, նկատելով, որ Լիզան սոսկալի տրտում է, առանց նույնիսկ մտածելու, թե ինչ եմ ասում, հանկարծ դուրս տվի. | ||
+ | |||
+ | ― Հազարից մեկ այստեղ ճաշում եմ, իսկ դու, Լիզա, կարծես դիտմամբ տրտմել ես։ | ||
+ | |||
+ | ― Գլուխս ցավում է,― պատասխանեց Լիզան։ | ||
+ | |||
+ | ― Ախ, Աստված իմ,― իսկույն կպավ Տատյանա Պավլովնան,― հետո՞ ինչ. որ հիվանդ ես։ Արկադի Մակարովիչը բարեհաճել է գալ ճաշելու, դու պետք է պարես ու ուրախանաս։ | ||
+ | |||
+ | ― Դուք որոշակիորեն իմ կյանքի դժբախտությունն եք, Տատյանա Պավլովնա. այլևս երբեք այստեղ չեմ գալու, երբ դուք այստեղ եք,― և ես անկեղծ սրտնեղությամբ ձեռքի ափով խփեցի սեղանին, մայրիկս ցնցվեց, իսկ Վերսիլովը տարօրինակ հայացքով ինձ նայեց։ Ես հանկարծ ծիծաղեցի և նրանցից ներողություն խնդրեցի։ | ||
+ | |||
+ | ― Տատյանա Պավլովնա, դժբախտության մասին ասածս հետ եմ վերցնում,― շարունակելով սանձարձակությունս դիմեցի նրան ես։ | ||
+ | |||
+ | ― Ոչ, ոչ,― կտրուկ ասաց նա,― ինձ համար քո դժբախտությունը լինելն ավելի պատվաբեր է, քան թե ընդհակառակը, վստահ եղիր։ | ||
+ | |||
+ | ― Սիրելիս, պետք է կարողանալ դիմանալ կյանքի փոքրիկ դժբախտություններին,― ժպտալով, ծամծմեց Վերսիլովը,― առանց դժբախտությունների ապրել էլ չարժե։ | ||
+ | |||
+ | ― Գիտեք ինչ, դուք երբեմն սոսկալի հետադեմ եք լինում,― ջղային ծիծաղելով բացականչեցի ես։ | ||
+ | |||
+ | ― Դրա վրա թքած, բարեկամս։ | ||
+ | |||
+ | ― Ոչ, չթքած։ Ինչո՞ւ դուք ավանակի երեսին ավանակ չեք ասում, եթե նա իսկապես ավանակ է։ | ||
+ | |||
+ | ― Արդյո՞ք քեզ նկատի չունես։ Առաջինը՝ ես ոչ ոքի դատապարտել չեմ ուզում և չեմ կարող։ | ||
+ | |||
+ | ― Ինչո՞ւ չեք ուզում, ինչո՞ւ չեք կարող։ | ||
+ | |||
+ | ― Ե՛վ ծուլանում ես, և՛ զզվում։ Մի անգամ մի խելոք կին ինձ ասաց, որ ես ուրիշներին դատապարտելու իրավունք չունեմ, որովհետև «տառապել» չգիտեմ, իսկ ուրիշների գլխին դատավոր դառնալու համար պետք է տառապանքով ձեռք բերել այդ իրավունքը։ Մի քիչ վերամբարձ է, բայց իմ նկատմամբ կիրառելու դեպքում, գուցեև, ճիշտ է, այնպես որ ես նույնիսկ հաճույքով հնազանդվեցի այդ դատողությանը։ | ||
+ | |||
+ | ― Մի՞թե Տատյանա Պավլովնան է դա ձեզ ասել,― բացականչեցի ես։ | ||
+ | |||
+ | ― Իսկ դու ի՞նչ իմացար,― թեթևակի զարմանքով ինձ նայեց Վերսիլովը։ | ||
+ | |||
+ | ― Տատյանա Պավլովնայի դեմքից գուշակեցի, նա այնպե՜ս հանկարծ ցնցվեց։ | ||
+ | |||
+ | Ես պատահաբար գուշակեցի։ Ինչպես պարզվեց հետագայում, այդ միտքն իսկապես Տատյանա Պավլովնան էր արտահայտել Վերսիլովին նախորդ օրը մի տաք խոսակցության ժամանակ։ Եվ ընդհանրապես, կրկնում եմ, որ ես իմ ուրախություններով ու սրտազեղություններով բոլորովին անժամանակ էի ընկել նրանց բոլորի գլխին, նրանցից յուրաքանչյուրն ուներ իր, և շատ ծանր, հոգսը։ | ||
+ | |||
+ | ― Ես ոչինչ չեմ հասկանում, որովհետև այս բոլորն այնքա՜ն վերացական է և դա ձեր հատկությունն է. դուք սոսկալի սիրում եք վերացական խոսել, Անդրեյ Պետրովիչ, դա եսասիրական հատկություն է, վերացական սիրում են խոսել միայն եսասերները։ | ||
+ | |||
+ | ― Խելոք է ասված, բայց մի ձանձրացրու։ | ||
+ | |||
+ | ― Ո՜չ, թույլ տվեք,― սրտազեղություններովս կպել ու չէի պոկվում ես,― ի՞նչ է նշանակում «տառապանքով դատապարտելու իրավունք ձեռք բերել»։ Ով ազնիվ է, նա էլ դատավոր կարող է լինել, ահա իմ միտքը։ | ||
+ | |||
+ | ― Այդ դեպքում շատ քիչ դատավոր կճարես դու։ | ||
+ | |||
+ | ― Մեկին ճանաչում եմ։ | ||
+ | |||
+ | ― Այդ ո՞ւմ։ | ||
+ | |||
+ | ― Այժմ նա նստել ու խոսում է ինձ հետ։ | ||
+ | |||
+ | Վերսիլովը տարօրինակ քմծիծաղ տվեց, կիպ ականջիս վրա խոնարհվեց և, ուսս բռնելով, շշնջաց. «Նա շարունակ ստում է քեզ»։ | ||
+ | |||
+ | Ես մինչև այժմ էլ չեմ հասկանում, թե ինչ էր նրա մտքինը, բայց հավանաբար այդ րոպեին ինչ-որ մի բանից նա արտակարգ անհանգստացած էր (ինչպես հետագայում կռահեցի, մի տեղեկություն ստանալու հետևանքով)։ Բայց այդ նախադասությունը «նա շարունակ ստում է քեզ» այնքան անսպասելի ու այնքան լուրջ էր ասված և այնքան տարօրինակ ու ամենևին ոչ կատակային արտահայտությամբ, որ ես ամբողջ մարմնովս մի տեսակ ջղային ցնցվեցի, համարյա վախեցա և օտարոտի նրան նայեցի, բայց Վերսիլովը շտապեց ծիծաղել։ | ||
+ | |||
+ | ― Դե, փառք Աստծո,― ծիծաղեց մայրիկս, վախենալով, որ նա ինչ-որ բան շշնջում է ականջիս,― թե չէ ես կարծեցի... Դու մեզնից մի նեղանա, Արկաշա, խելոք մարդիկ առանց մեզ էլ քո կողքին կլինեն, բայց քեզ ո՞վ կսիրի, եթե մենք իրար համար չլինենք։ | ||
+ | |||
+ | ― Հենց դրանով էլ ազգակցական սերն անբարոյական է, մայրիկ, որ վաստակած չէ։ Սերը պետք է վաստակել։ | ||
+ | |||
+ | ― Մինչև վաստակես, այստեղ առանց ոչ մի վաստակի էլ քեզ սիրում են։ | ||
+ | |||
+ | Հանկարծ բոլորը ծիծաղեցին։ | ||
+ | |||
+ | ― Ախ, մայրիկ, գուցե դուք չէիք էլ ուզում կրակել, բայց ծտին սպանեցիք,― նույնպես ծիծաղելով՝ բացականչեցի ես։ | ||
+ | |||
+ | ― Իսկ դու իսկապես էլ երևակայեցիր, թե սիրելու բան ունես,― նորից հարձակվեց Տատյանա Պավլովնան,― բավական չէ, որ հենց այնպես քեզ սիրում են, դեռ զզվանքն էլ հաղթահարելով են քեզ սիրում։ | ||
+ | |||
+ | ― Ոչ էլ,― ուրախ բացականչեցի ես,― գիտե՞ք, միգուցե, ով է այսօր ինձ ասել, թե սիրում է ինձ։ | ||
+ | |||
+ | ― Վրադ ծիծաղելով է ասել,― կարծես հենց ինձնից այդ բառերին սպասելիս լինելով, մի տեսակ անբնական չարությամբ հարեց Տատյանա Պավլովնան։― Ախր, նրբավար մարդը, և առանձնապես կինը, միայն քո հոգու կեղտի պատճառով զզվանքով կլցվի քո նկատմամբ։ Գլխիդ մազաբաժան ունես, նուրբ սպիտակեղեն, հագուստդ ֆրանսիացին է կարել, բայց միևնույն է, բոլորն էլ կեղտ է։ Ո՞վ է քեզ հագցնում, ո՞վ է քեզ կերակրում, քեզ ո՞վ է փող տալիս, որ ռուլետկա խաղաս։ Հիշիր, թե ումի՞ց ես առանց ամաչելու փող վերցնում։ | ||
+ | |||
+ | Սայրիկն ամոթից կաս-կարմիր էր կտրել, նման ամոթահարություն ես երբեք նրա դեմքին չէի տեսել։ Ես ամբողջ մարմնովս ցնցվեցի։ | ||
+ | |||
+ | ― Եթե ծախսում եմ, իմ փողն եմ ծախսում և ոչ ոքի պարտավոր չեմ հաշվետու լինել,― շառագունելով, կարճ կապեցի ես։ | ||
+ | |||
+ | ― Ի՞նչ քո փող։ Ո՞րն է քո փողը։ | ||
+ | |||
+ | ― Իմը չէ, Անդրեյ Պետրովիչինն է։ Նա ինձ չի մերժի... Ես իշխանից վերցրել եմ նրա՝ Անդրեյ Պետրովիչին տալիքի հաշվին... | ||
+ | |||
+ | ― Բարեկամս,― հաստատուն ձայնով հանկարծ ասաց Վերսիլովը,― այնտեղ ես ոչ մի կոպեկ չունեմ։ | ||
+ | |||
+ | Խոսքը սոսկալի նշանակալից էր։ Ես տեղնուտեղը պապանձվեցի։ Օ՜, անշուշտ, հիշելով իմ այն ժամանակվա արտասովոր, անհոգ տրամադրությունը, ես իհարկե, կարող էի մի որևէ «ազնվաբարո» պոռթկումով, ճռճռան խոսքով կամ մի այլ բանով դուրս պրծնել այդ դրությունից, բայց հանկարծ Լիգայի խոժոռված դեմքին ինչ-որ չար, մեղադրական արտահայտություն, անարդար արտահայտություն, համարյա ծաղր նկատեցի, և, կարծես, սատանան ինձ դրդեց. | ||
+ | |||
+ | ― Դուք, օրիորդ,― հանկարծ նրան դիմեցի ես,― կարծեմ, հաճախ եք իշխանի բնակարանում Դարյա Օնիսիմովնային այցելում։ Արդյոք չէի՞ք բարեհաճի ինքներդ նրան հանձնել այս երեք հարյուր ռուբլին, որի համար այսօր այնպե՜ս կշտամբում էիք ինձ։ | ||
+ | |||
+ | Ես հանեցի փողն ու պարզեցի նրան։ Արդյոք կհավատա՞ն ինծ, որ այս ստոր խոսքերն ասվեցին այն ժամանակ առանց որևէ նպատակի, այսինքն առանց որևէ բանի ամենաչնչին ակնարկի։ Եվ նման ակնարկ չէր էլ կարող լինել, որովհետև այն րոպեին ես ամենևին ոչինչ չգիտեի։ Գուցե միայն ցանկություն ունեի որևէ բանով խայթել նրան, համեմատաբար չափազանց անմեղ մի բանով, ասենք, իբր, տեսեք օրիորդ եք. իսկ խառնվում եք ձեզ չվերաբերող գործին, ուրեմն, չէ՞իք բարեհաճի, եթե անպայման ուզում եք խառնվել, ինքներդ հանդիպել այդ իշխանին, այդ երիտասարդին, պետերբուրգյան սպային և հանձնել նրան սա, «եթե այդքան ուզում եք խառնվել երիտասարդների գործերին»։ Բայց որքա՜ն եղավ զարմանքս, երբ մայրս հանկարծ վերկացավ և, իմ առաջ մատը բարձրացնելով և ինձ սպառնալով, բղավեց. | ||
+ | |||
+ | ― Չհամարձակվե՛ս։ Չհամարձակվե՛ս։ | ||
+ | |||
+ | Ոչ մի նման բան ես չէի կարող նրանից սպասել, և ինքս էլ թռա տեղիցս, ոչ թե վախեցած, այլ կարծես տառապանքով, կարծես տանջալից մի վերք սրտումս, հանկարծ կռահելով, որ ինչ-որ ծանր բան է պատահել այստեղ։ Բայց մայրիկս երկար չդիմացավ, դեմքը ձեռքերով ծածկելով՝ նա արագ դուրս եկավ սենյակից։ Լիզան, նույնիսկ առանց իմ կողմը նայելու, դուրս եկավ նրա հետևից։ Տատյանա Պավլովնան մոտ կես րոպե լուռ ինձ էր նայում. | ||
+ | |||
+ | ― Բայց մի՞թե դու իսկապես ինչ-որ բան էիր ուզում դուրս տալ գլխիցդ,― խորագույն զարմանքով ինձ նայելով՝ առեղծվածային բացականչեց նա, բայց պատասխանի չսպասելով, նույնպես վազեց նրանց մոտ։ Վերսիլովը անբարյացակամ, համարյա չար տեսքով վերկացավ սեղանի մոտից և վերցրեց անկյունում դրված իր գլխարկը։ | ||
+ | |||
+ | ― Կարծում եմ, որ դու ամենևին էլ այդքան հիմար չես, այլ միայն միամիտ ես,― ծաղրական ծամծմեց նա։― Եթե գան, ասա, որ ինձ քաղցրի չսպասեն, ես մի քիչ կզբոսնեմ։ | ||
+ | |||
+ | Ես մնացի մենակ, սկզբում ինձ տարօրինակ թվաց, հետո վիրավորական, ավելի հետո ես պարզ տեսա, որ մեղավոր եմ։ Թեև չգիտեի, իսկապես, ինչում եմ մեղավոր, բայց մի բան զգում էի։ Ես նստել էի պատուհանի մոտ ու սպասում էի։ Մի տասը րոպե սպասելուց հետո ես էլ վերցրի գլխարկս ու վերև իմ նախկին սենյակս գնացի։ Ես գիտեի, որ նրանք այնտեղ են, այսինքն՝ մայրիկն ու Լիզան, և որ Տատյանա Պավլովնան արդեն գնացել է։ Այդպես էլ գտա նրանց, երկուսով իմ բազմոցին նստած մի բան փսփսալիս։ Իմ հայտնվելուն պես երկուսն էլ դադարեցին փսփսալ։ Ի զարմանս իմ, նրանք ինձ վրա բարկացած չէին, համենայն դեպս, մայրիկն ինձ ժպտաց։ | ||
+ | |||
+ | ― Ես մեղավոր եմ, մայրիկ...― սկսեցի ես։ | ||
+ | |||
+ | ― Դե լավ, լավ, ոչինչ,― ընդհատեց մայրիկը,― միայն թե իրար սիրեք և երբեք մի ընդհարվեք, Աստված էլ ձեզ երջանկություն կտա։ | ||
+ | |||
+ | ― Նա երբեք ինձ չի նեղացնի, մայրիկ, ես եմ դա ձեզ ասում,― վստահ ու զգացումնալի ասաց Լիզան։ | ||
+ | |||
+ | ― Եթե այդ Տատյանա Պավլովնան չլիներ, երբեք նման բան չէր ստացվի,― բացականչեցի ես,― վատն է նա։ | ||
+ | |||
+ | ― Տեսնո՞ւմ եք, մայրիկ։ Լսո՞ւմ եք,― ինձ ցույց տալով նրան ասաց Լիզան։ | ||
+ | |||
+ | ― Ահա թե երկուսիդ էլ ինչ կասեմ ես,― ազդադարեցի ես,― եթե աշխարհը գարշելի է, ապա գարշելի եմ միայն ես, իսկ բոլոր մյուսները հրաշալի են։ | ||
+ | |||
+ | ― Մի զայրանա, Արկաշա, իսկ եթե դու իսկապես թողնեիր... | ||
+ | |||
+ | ― Թղթախաղը, հա՞։ Թղթախաղը։ Կթողնեմ, մայրիկ, այսօր վերջին անգամ եմ գնում, հատկապես այն բանից հետո, որ Անդրեյ Պետրովիչն ինքը բարձրաձայն հայտարարեց, թե ինքն այնտեղ ոչ մի կոպեկ չունի։ Դուք չեք հավատա, թե ինչ ամոթահար եմ ես... Ի դեպ, ես պետք է նրա հետ բացատրվեմ... Մայրիկ, սիրելիս, անցյալ անգամ ես այստեղ... անշնորհք մի խոսք ասացի... մայրիկ, ես ստում էի. ես անկեղծ ուզում եմ հավատալ, ուղղակի մեծ-մեծ խոսում էի, ես շատ եմ սիրում Քրիստոսին... | ||
+ | |||
+ | Նախորդ անգամ իսկապես մեր միջև նման մի խոսակցություն ստացվեց. մայրիկը շատ վշտացած էր ու շատ անհանգստացած։ Այժմ ինձ լսելով նա ինձ ժպտաց, ինչպես երեխային են ժպտում։ | ||
+ | |||
+ | ― Քրիստոսն, Արկաշա, ամեն բան կների, քո վատաբանությունն էլ կների, և դրանից վատն էլ կների։ Քրիստոսը հայր է, Քրիստոսը կարիք չունի... և նույնիսկ ամենաթանձր խավարում նա կփայլի... | ||
+ | |||
+ | Ես նրանց հրաժեշտ տվի ու դուրս եկա՝ մտածելով այսօր Վերսիլովի հետ տեսնվելու հնարավորության մասին, ես մեծ կարիք ունեի նրա հետ խոսակցելու, իսկ քիչ առաջ դա հնարավոր չեղավ։ Ես շատ էի կասկածում, որ նա սպասում է ինձ իմ բնակարանում։ Գնացի ոտքով, տաքերից հետո թեթևակի սառնամանիք էր սկսվել, և քայլելը չափազանց հաճելի էր։ | ||
+ | |||
+ | '''II''' | ||
+ | |||
+ | Ես ապրում էի Վոզնեսենսկի կամրջի մոտ, բակում կանգնած մի հսկայական տան մեջ։ Դարպասից ներս մտնելուն պես ես դեմ առ դեմ հանդիպեցի իմ տանից դուրս եկող Վերսիլովի հետ։ | ||
+ | |||
+ | ― Սովորությանս համաձայն, զբոսնելով հասա մինչև քո բնակարանը և նույնիսկ սպասեցի քեզ Պյոտր Իպպոլիտովիչի մոտ, բայց շուտով ձանձրացա։ Դրանք շարունակ կռվում են, իսկ այսօր կինը նույնիսկ անկողին է մտել ու լալիս է։ Սի քիչ նայեցի ու հեռացա։ | ||
+ | |||
+ | Չգիտես ինչու, ես սրտնեղեցի։ | ||
+ | |||
+ | ― Հավանաբար, դուք հենց միայն իմ տուն էլ գալիս եք, և, ինձնից ու Պյոտր Իպպոլիտովիչից բացի ուրիշ ոչ ոք չունեք ամբողջ Պետերբուրգում։ | ||
+ | |||
+ | ― Բարց չէ՞ որ դա միևնույն է... բարեկամս։ | ||
+ | |||
+ | ― Իսկ հիմա ո՞ւր եք գնում։ | ||
+ | |||
+ | ― Ոչ, քեզ մոտ արդեն չեմ գա։ Եթե ուզում ես, զբոսնենք, հիանալի երեկո է։ | ||
+ | |||
+ | ― Եթե վերացական դատողությունների փոխարեն դուք ինձ հետ մարդավարի խոսեիք և, օրինակ, գոնե, միայն մի ակնարկ անեիք այդ անիծված խաղի մասին, միգուցե, ես այդպես հիմարավարի չտարվեի դրանով,― հանկարծ ասացի ես։ | ||
+ | |||
+ | ― Զղջո՞ւմ ես։ Դա լավ է,― բառերն ատամների արանքից արտաբերելով պատասխանեց նա,― ես միշտ էլ կասկածում էի, որ խաղը քեզ համար գլխավորը չէ, այլ միայն ժա-մա-նա-կա-վոր մի թեքում... Դու իրավացի ես, բարեկամս, խաղը խոզություն է, բացի դրանից կարելի է մինչև վերջինը տարվել։ | ||
+ | |||
+ | ― Եվ ուրիշի փողերը տանուլ տալ։ | ||
+ | |||
+ | ― Իսկ դու տանուլ ես տվել նաև ուրիշի՞նը։ | ||
+ | |||
+ | ― Ձերն եմ տանուլ տվել։ Իշխանից վերցրել եմ ձեր հաշվին։ Իհարկե, դա սոսկալի անհեթեթություն ու հիմարություն է իմ կողմից... ձեր փողերը իմը համարելը, բայց ես շարունակ ուզում էի հետ բերել տանուլ տվածս։ | ||
+ | |||
+ | ― Մի անգամ էլ եմ նախազգուշացնում քեզ, սիրելիս, որ ես այնտեղ փող չունեմ։ Գիտեմ, այդ երիտասարդն ինքն էլ նեղն է, և չնայած նրա խոստմանը, ես նրա հետ որևէ հույս չեմ կապում։ | ||
+ | |||
+ | ― Այդ դեպքում ես կրկնակի վատ դրության եմ... Ես ծիծաղելի դրության եմ։ Եվ ինչո՞ւ պիտի նա ինձ տա, կամ ես նրանից վերցնեմ դրանից հետո։ | ||
+ | |||
+ | ― Դա արդեն քո գործն է... Բայց իսկապես, դու ոչ մի պատճառ չունես նրանից վերցնելու, չէ՞։ | ||
+ | |||
+ | ― Բացի ընկերությունից... | ||
+ | |||
+ | ― Ուրիշ պատճառ չկա՞, բացի ընկերությունից։ Չկա՞ այնպիսի մի բան, որի պատճառով դու հնարավոր համարեիր նրանից փող վերցնել, հը՞։ Դեհ, ասենք, ինչ և ինչ նկատառումներից ելնելով։ | ||
+ | |||
+ | ― Ի՞նչ նկատառումներ։ Չեմ հասկանում։ | ||
+ | |||
+ | ― Ավելի լավ, որ չես հասկանում, և, խոստովանում եմ, բարեկամս, ես համոզված էի դրանում։ Brisons-la mon cher<ref>Թողնենք դա, սիրելիս (ֆրանս.)։</ref>, և ինչ-որ ձևով աշխատիր չխաղալ։ | ||
+ | |||
+ | ― Եթե դուք ինձ նախապես ասեիք։ Դուք հիմա էլ այնպես եք ասում, կարծես ծամծմում եք։ | ||
+ | |||
+ | ― Եթե ես նախապես ասեի, մենք միայն կընդհարվեինք, և դու այդքան հաճույքով ինձ տուն չէիր թողնի երեկոները։ Եվ իմացիր, սիրելիս, որ նախապես ասված այդ բոլոր փրկարար խորհուրդները միայն ուրիշի հաշվին ուրիշի խղճի մեջ ներխուժել է նշանակում։ Ես բավական հաճախ եմ ուրիշների խղճի մեջ խուժել և վերջիվերջո միայն ծաղր ու մատնակտտոցներ եմ ստացել։ Մատնակտտոցների ու ծաղրի վրա, իհարկե, թքած, բայց գլխավորն այն է, որ այդ վարվելաձևով ոչնչի էլ չես հասնի, ոչ ոք քեզ չի լսի, որքան էլ որ միջամտես... և միայն բոլորի աչքից կընկնես։ | ||
+ | |||
+ | ― Ուրախ եմ, որ ինձ հետ սկսել եք ոչ վերացական բաների մասին խոսել։ Մի բանի մասին էլ եմ ուզում ձեզ հարցնել, վաղուց եմ ուզում, բայց ձեզ հետ շարունակ, կարծես, չէր կարելի այդ մասին խոսել։ Լավ է, որ փողոցում ենք։ Հիշո՞ւմ եք, այն երեկոյան ձեր տանը, վերջին երեկոյան, երկու ամիս առաջ, դուք և ես նստած էինք ինձ մոտ՝ «դագաղում», և ես ձեզ հարց ու փորձ էի անում մայրիկի ու Մակար Իվանովիչի մասին, հիշո՞ւմ եք, ինչ «սանձարձակ» էի ձեզ հետ այն ժամանակ։ Մի՞թե կարելի էր թույլ տալ լակոտ-որդուն այդպիսի արտահայտություններով խոսել մոր մասին։ Եվ ի՞նչ, դուք ոչ մի բանով անգամ ձեր դժգոհությունը ցույց չտվիք, ընդհակառակը, ինքներդ «բացվեցիք» և դրանով ինձ է՛լ ավելի սանձազերծեցիք։ | ||
+ | |||
+ | ― Բարեկամս, ինձ համար չափազանց հաճելի է քեզնից... այդպիսի զգացմունքների մասին... լսելը։ Այո, շատ լավ եմ հիշում, այն ժամանակ ես իսկապես սպասում էի, թե դեմքդ կշիկնի և, եթե ինքս էի մի բան էլ ավելացնում, ապա, միգուցե, հենց նրա համար, որ քեզ մինչև վերջին կետը հասցնեմ... | ||
+ | |||
+ | ― Եվ միայն խաբեցիք ինձ այն ժամանակ ու հոգուս զուլալ աղբյուրը է՛լ ավելի պղտորեցիք։ Այո, ես ողորմելի մի դեռահաս եմ և հաճախ ինքս չգիտեմ ո՛րն է չարը, ո՛րը՝ բարին։ Եթե դուք այն ժամանակ գոնե մի փոքր ճանապարհ ցույց տայիք ինձ, ես կհասկանայի և իսկույն ճիշտ ճանապարհին կկանգնեի։ Բայց դուք այն ժամանակ ինձ միայն զայրացրիք։ | ||
+ | |||
+ | ― Cher enfant, ես միշտ նախազգում էի, որ մենք այսպես թե այնպես, մտերմանալու ենք, իսկ դեմքիդ «շիկնելը» հո իրեն-իրեն, առանց իմ ցուցումների, քեզ հասավ, իսկ դա, երդվում եմ, հենց քեզ համար ավելի լավ է... Դու, սիրելիս, նկատում եմ, որ վերջին ժամանակներս շատ բան ես ձեռք բերել... մի՞թե այդ իշխանիկի հետ շփվելով։ | ||
+ | |||
+ | ― Մի գովաբանեք ինձ, ես դա չեմ սիրում։ Ծանր կասկած մի թողեք սրտումս, թե դուք ճիզվիտությունից, ի վնաս ճշմարտության եք ինձ գովաբանում, որպեսզի չդադարեք ինձ դուր գալուց։ Իսկ վերջին ժամանակներս... գիտե՞ք, ես կանանց եմ այցելել։ Ինձ շատ լավ է ընդունում, օրինակ, Աննա Անդրեևնան, դուք գիտե՞ք։ | ||
+ | |||
+ | ― Ես դա հենց իրենից գիտեմ, բարեկամս։ Այո, նա շատ հաճելի ու խելոք օրիորդ է։ Mais brisons-la, mon cher։ Այսօր ես ինձ տարօրինակ լինելու չափ գարշելի եմ զգում, սևամաղձություն է, ինչ է։ Հեմոռոյին եմ վերագրում։ Տանն ինչպե՞ս են։ Ոչի՞նչ։ Անշուշտ, դու այնտեղ հաշտվեցիր, և գրկախառնություննե՞ր էլ եղան։ Cela va sans dire<ref>Դա ինքնըստինքյան հասկանալի է (ֆրանս.)։</ref>։ Նույնիսկ ամենավատ զբոսանքից հետո էլ երբեմն մի տեսակ տխուր է լինում նրանց մոտ վերադառնալը։ Իսկապես, երբեմն անձրևի տակով մի ավելորդ շրջադարձ եմ անում, միայն որպեսզի ավելի երկար ժամանակ չվերադառնամ այդ ընդերքը... Եվ հո ձանձրույթ չի, ձանձրույթ, ախ, Տեր Աստված։ | ||
+ | |||
+ | ― Մայրս... | ||
+ | |||
+ | ― Մայրդ կատարելագույն ու հրաշալիագույն մի արարած է, mais...<ref>Բայց (ֆրանս.)։</ref> Մի խոսքով, ես հավանաբար նրանց արժանի չեմ։ Ի դեպ, ի՞նչ է պատահել նրանց այսօր։ Վերջին օրերս նրանք բոլորն էլ ինչ-որ մի տեսակ են... Ես, գիտես, միշտ աշխատում եմ անտեսել, բայց այսօր նրանց ինչ-որ բան է պատահել... Դու ոչինչ չնկատեցի՞ր։ | ||
+ | |||
+ | ― Վճռականորեն ոչինչ չգիտեմ և ոչինչ էլ նույնիսկ չէի նկատի, եթե չլիներ այդ անիծյալ Տատյանա Պավլովնան, որը չի կարող կծելու փորձեր չանել։ Դուք իրավացի եք. այնտեղ մի բան կա։ Քիչ առաջ ես Լիզային հանդիպեցի Աննա Անդրեևնայի մոտ, արդեն այնտեղ նա ինչ-որ մի տեսակ էր... նույնիսկ ինձ զարմացրեց։ Դուք երևի գիտեք, որ նա լինում է Աննա Անդրեևնայի մոտ։ | ||
+ | |||
+ | ― Գիտեմ, բարեկամս։ Իսկ դու... դու այսօր ե՞րբ ես եղել Աննա Անդրեևնայի մոտ, այսինքն ո՞ր ժամին հատկապես։ Դա պետք է ինձ մի փաստի համար։ | ||
+ | |||
+ | ― Երկուսից երեքը։ Եվ պատկերացրեք, երբ ես դուրս էի գալիս, եկավ իշխանը... | ||
+ | |||
+ | Այստեղ ես նրան պատմեցի իմ ամբողջ այցելությունը մինչև ամենաարտակարգ մանրամասնը։ Նա ողջը լսեց լռելյայն, իշխանի խնամախոսության հնարավորության մասին Աննա Անդրեևնայի նկատմամբ ոչ մի բան չարտասանեց, իմ հիացական գովաբանությունների կապակցությամբ Աննա Անդրևենայի հասցեին կրկին ծամծմեց, թե «նա շատ հաճելին է»։ | ||
+ | |||
+ | ― Այսօր ես արտակարգ կերպով կարողացա զարմացնել նրան, հաղորդելով ամենանորաթուխ բարձրաշխարհիկ նորությունն այն մասին, որ Կատերինա Նիկոլաևնա Ախմակովան ամուսնանում է բարոն Բյորինգի հետ,― ասացի հանկարծ ես այնպես, կարծես հանկարծ մի բան դուրս թռավ բերանիցս։ | ||
+ | |||
+ | ― Հա՞։ Ուրեմն։ պատկերացրու, որ նա հենց ադ «նորությունը» հաղորդել է ինձ դեռ կեսօրից առաջ, այսինքն՝ շատ ավելի առաջ, քան դու դրանով կարող էիր զարմացնել նրան։ | ||
+ | |||
+ | ― Ի՞նչ եք ասում,― տեղումս քարացա ես,― բայց որտեղի՞ց կարող էր իմանալ նա։ Թեև ի՞նչ եմ խոսում, անշուշտ նա կարող էր իմանալ ինձնից առաջ, բայց պատկերացրեք, իմ պատմածը նա որպես կատարյալ նորություն լսեց։ Սակայն... սակայն, ի՞նչ եմ ասում, կեցցե լայնախոհությունը։ Պետք է լայնորեն հանդուրժել ամեն տեսակ խառնվածքները, այդպես չէ՞։ Ես, օրինակ, ամեն բան իսկույն բերանիցս կթռցնեի, իսկ նա քթախոտի տուփի մեջ կփակի... Եվ թող, և թող փլվի, այդուհանդերձ նա ամենասքանչելի արարածն է և ամենագերազանց խառնվածքը։ | ||
+ | |||
+ | ― Օ՜, անշուշտ, յուրաքանչյուրն իր ձևով։ Եվ ինչն է ամենաինքնօրինակը, այդ գերազանց խառնվածքները արտակարգ ինքնատիպությամբ երբեմն կարողանում են տարակուսանքի մեջ գցել մարդու, պատկերացրու, Աննա Անդրեևնան այսօր հանկարծ շշմեցնում է ինձ մի հարցով. «Սիրում եմ ես, արդյո՞ք, Կատերինա Նիկոլաևնա Ախմակովային, թե՞ ոչ»։ | ||
+ | |||
+ | ― Ի՜նչ արտառոց և անհավատալի հարց,― նորից ապշահար բղավեցի ես։ Նույնիսկ աչքերիս առաջ մթնեց։ Դեռ երբեք նրա հետ այդ թեմայով չէի խոսել, և հանկարծ նա ինքը... | ||
+ | |||
+ | ― Իսկ ինչո՞վ էր դա հիմնավորում։ | ||
+ | |||
+ | ― Ոչնչով, բարեկամս, ամենևին ոչնչով, քթախոտատուփը իսկույն և ավելի ամուր փակվեց և, որ գլխավորն է, նկատիր, ոչ ես եմ երբևէ նման զրույցների նույնիսկ հնարավորությունը հանդուրժել, ոչ էլ նա... Ի դեպ, ինքդ ես ասում, թե ճանաչում ես նրան, ուրեմն և կարող ես պատկերացնել, որքանով է նրան սազում նման հարցը... Գուցե դո՞ւ մի բան գիտես։ | ||
+ | |||
+ | ― Ես նույնքան տարակուսած եմ, որքան դուք։ Մի որևէ հետաքրքրասիրություն է, գուցեև, կատա՞կ։ | ||
+ | |||
+ | ― Օ՜, ընդհակառակը, լրջագույն հարց, և նույնիսկ ոչ թե հարց, այլ համարյա, այսպես ասած, հարցապնդում և հավանաբար ամենաարտակարգ ու կտրական պատճառներից բխող։ Արդյոք չե՞ս գնա նրա մոտ։ Որևէ բան չե՞ս իմանա։ Ես նույնիսկ կխնդրեի քեզ, գիտե՞ս... | ||
+ | |||
+ | ― Բայց հնարավորությունը, գլխավորը Կատերինա Նիկոլաևնայի նկատմամբ ձեր սիրո միայն ենթադրելու հնարավորությունը։ Ներեցեք, ես դեռ դուրս չեմ գալիս ապշահարության վիճակից։ Ես երբեք, երբեք թույլ չեմ տվել ինձ խոսել ձեզ հետ այդ կամ դրա նման մի թեմայի շուրջ... | ||
+ | |||
+ | ― Եվ խելամիտ ես վարվել, սիրելիս։ | ||
+ | |||
+ | ― Նախկինում ունեցած ձեր ինտրիգներն ու հարաբերություններն, անշուշտ, մեր միջև խոսելու համար անպարկեշտ թեմաներ են, և իմ կողմից նույնիսկ հիմարություն կլիներ դրանց դիմելը, բայց հենց վերջին ժամանակներս, վերջին օրերս մի քանի անգամ մտքումս բացականչել եմ. ի՞նչ կլիներ, եթե դուք երբևէ, թեկուզ մեկ րոպեով, սիրած լինեք այդ կնոջը, օ՜, այնպիսի սոսկալի սխալ դուք երբեք չէիք գործի նրա նկատմամբ ձեր նրա մասին ունեցած կարծիքի հարցում, ինչպես այն, որ հետո էր ստացվել։ Թե հետո ինչ էր ստացվել, ես գիտեմ, ձեր փոխադարձ թշնամության, փոխադարձ, այսպես ասած, իրարից երես թեքելու մասին գիտեմ, լսել եմ, շատ եմ լսել, դեռ Մոսկվայում եմ լսել, բայց չէ՞ որ հենց այստեղ էլ ամենից առաջ դուրս է թռչում կատաղի հակակրանքի փաստը, թշնամության, հենց ''ատելության'' անողոքությունը, իսկ Աննա Անդրեևնան հանկարծ ձեզ հարցնում է. «Սիրո՞ւմ եք, արդյոք»։ Մի՞թե նա այդքան վատ է։ Ուղղակի արտառոց մի բան է։ Նա կատակել է, հավատացնում եմ ձեզ, որ կատակել է։ | ||
+ | |||
+ | ― Բայց ես նկատում եմ, սիրելիս,― հանկարծ ինչ-որ ջղային, հոգու խորքը թափանցող, սրտագին բան հնչեց նրա ձայնում, որ խիստ հազվադեպ էր նրան պատահում,― ես նկատում եմ, որ դու ինքդ էլ չափազանց կրքոտ ես խոսում այդ մասին։ Հենց նոր դու ասացիր, որ այցելում ես կանանց... ինձ համար քեզ հարց ու փորձ անել... այդ թեմայով, ինչպես դու արտահայտվեցիր, իհարկե... Բայց «այդ կինն» արդյոք, չկա՞ նույնպես քո նորերս ձեռք բերած մտերիմների ցուցակում։ | ||
+ | |||
+ | ― Այդ կինը,― հանկարծ սկսեց դողալ ձայնս,― լսեք, Անդրեյ Պետրովիչ, լսեք, այդ կինը հենց այն է, ինչը այն ժամանակ իշխանի մոտ դուք «անմահական կյանք» էիք անվանում, հիշո՞ւմ եք։ Դուք ասում էիք, որ այդ «անմահական կյանքը» այնքան շիտակ ու պարզ մի բան է, այնքան շիտակ ձեզ նայող մի բան, որ հենց այդ շիտակության ու պարզության պատճառով հնարավոր չէ հավատալ, թե դա հենց այն է եղել, ինչը մեր ամբողջ կյանքի ընթացքում, այնպիսի դժվարությամբ փնտրում ենք մենք... Եվ այսպես, նման մի հայացքով դուք հանդիպել եք կին-իդեալին և կատարելության, իդեալի մեջ տեսել «բոլոր արատները»։ Խնդրեմ։ | ||
+ | |||
+ | Ընթերցողը կարող է կռահել, թե ի՜նչ մոլուցքով էի բռնված ես։ | ||
+ | |||
+ | ― «Բոլոր արատնե՛րը»։ Օհո՛։ Այդ դարձվածքն ինձ ծանոթ է,― բացականչեց Վերսիլովը։― Եվ եթե բանն այնտեղ է հասել, որ քեզ հաղորդել են այդ դարձվածքը, արդյոք չարժե՞ շնորհավորել քեզ մի բանով։ Դա այնպիսի մտերմություն է նշանակում ծեր միջև, որ միգուցե, պետք է նույնիսկ գովաբանել քեզ համեստության ու գաղտնապահության համար, որոնց հազվագյուտ երիտասարդ է միայն ընդունակ... | ||
+ | |||
+ | Նրա ծայնի մեջ մտերմական, հաճելի, փաղաքշող ծիծաղ էր առկայծում... ինչ-որ գրգռիչ և միաժամանակ հաճելի բան կար նրա խոսքում, նրա ջինջ դեմքին, որքան որ կարող էի նկատել գիշերվա խավարում։ Նա զարմանալիորեն բորբոքված էր։ Ես ակամա շողում էի։ | ||
+ | |||
+ | ― Համեստությու՜ն, գաղտնապահությու՜ն։ Ոչ, ոչ,― բացականչում էի ես, շիկնելով և միաժամանակ սեղմելով նրա ծեռքը, որ ինչ-որ ծևով հասցրել էի բռնել և, առանց այդ նկատելու, բաց չէի թողնում։― Ոչ, ոչ մի դեպքում... Մի խոսքով, ինձ շնորհավորելու բան չկա, և այդտեղ երբեք, երբեք ոճինչ չի կարող ստացվել,― շնչահեղձ էի լինում ես ու սավառնում և այնքա՜ն էի ուզում սավառնել, այնքան հաճելի էր դա ինձ համար,― գիտեք... դե, թող մի անգամ, մի Փոքրիկ անգամ այդպես լինի։ Գիտեք ինչ, սիրելի, հրաշալի իմ հայրիկ (թույլ կտա՞ք ինձ ձեզ հայրիկ անվանել), ոչ միայն հայրը որդու, այլև ոչ ոք իրավունք չունի երրորդ դեմքի հետ խոսելու կնոջ նկատմամբ ունեցած իր նույնիսկ ամենամաքուր վերաբերմունքի մասին։ Նույնիսկ որքան ավելի մաքուր, այնքան ավելի պիտի լինի արգելքը։ Դա գարշելի է, գռեհիկ, մի խոսքով, մտերմական, նույնիսկ գաղտնի զրույցն անհնարին է։ Բայց եթե ոչինչ չկա, բացարձակապես ոչինչ, այդ դեպքում կարելի՞ է խոսել, կարելի է, չէ՞... | ||
+ | |||
+ | ― Ինչպես սիրտդ է թելադրում։ | ||
+ | |||
+ | ― Անհամեստ, շատ անհամեստ մի հարց, դուք ձեր կյանքի ընթացքում հո ճանաչե՞լ եք կանանց, ունեցե՞լ եք կապեր... Ես ընդհանրապես, ընդհանրապես եմ հայտնում, ոչ մասնավորապես,― շիկնում էի ես ու խանդավառությունից շնչասպառ լինում։ | ||
+ | |||
+ | ― Ասենք, թե եղել են մեղքեր։ | ||
+ | |||
+ | ― Ուրեմն, այսպես ահա ձեզ մի դեպք, իսկ դուք, որպես ավելի փորձված մարդ, ինձ բացատրեք, հանկարծ կինը, ձեզ հրաժեշտ տալիս, մի տեսակ ակամա, ուրիշ կողմ նայելով, ասում է. «Վաղը ժամը երեքին ես այսինչ տեղում կլինեմ»... դե, ենթադրենք, Տատյանա Պավլովնայի մոտ կլինեմ,― տեղիցս պոկվեցի ու վերջնականապես թռա ես։ Սիրտս զարկեց ու կանգ առավ, ես նույնիսկ խոսքս ընդհատեցի, չէի կարող շարունակել։ Նա սոսկալի լարված էր լսում։ | ||
+ | |||
+ | ― Եվ այսպես, վաղը ժամը երեքին ես Տատյանա Պավլովնայի տանն եմ, ներս եմ մտնում և այսպես դատում. «Եթե խոհարարուհին բաց անի դուռը (դուք ճանաչո՞ւմ եք նրա խոհարարուհուն), ես առաջին հերթին կհարցնեմ, Տատյանա Պավլովնան տա՞նն է։ Եվ եթե խոհարարուհին ասի, թե Տատյանա Պավլովնան տանը չէ, բայց նրան հյուր եկած մի տիկին նստած սպասում է, ի՞նչ եզրակացության պետք է գամ այդ դեպքում ես, ասացեք, եթե դուք... Մի խոսքով, եթե դուք...»։ | ||
+ | |||
+ | ― Առանց այլևայլության, որ քեզ տեսակցություն է նշանակված եղել։ Բայց դա, ուրեմն, եղե՞լ է։ Եվ այսօ՞ր է եղել։ Հա՞։ | ||
+ | |||
+ | ― Օ՜, ոչ, ոչ, ոչ, ոչինչ, ոչինչ։ Եղել է, բայց այն չի եղել, տեսակցություն, բայց ոչ դրա համար, և ես դա ամենից առաջ եմ հայտարարում, որպեսզի սրիկա չլինեմ, եղել է, բայց... | ||
+ | |||
+ | ― Բարեկամս, այդ բոլորն այնքա՜ն հետաքրքիր է դառնում, որ առաջարկում եմ... | ||
+ | |||
+ | ― Ինքս եմ տասանոցով էլ, քսանհինգանոցով էլ տվել խնդրողներին։ Կառթի համար։ Միայն մի քանի կոպեկ է աղաչում պոռուչիկը, խնդրում նախկին պոռուչիկը,― հանկարծ մեր ճանապարհը կտրեց խնդրողի, միգուցե իսկապես պահեստի պոռուչիկի բարձրահասակ կերպարանքը։ Ամենահետաքրքիրքն այն է, որ նա իր զբաղմունքի համար նույնիսկ շատ լավ էր հագնված, մինչդեռ մուրացկանություն էր անում։ | ||
+ | |||
+ | '''III''' | ||
+ | |||
+ | Ես դիտավորյալ չեմ ուզում բաց թողնել այս չնչին անեկդոտը խղճուկ պոռուչիկի մասին, քանի որ Վերսիլովն ամբողջապես հիմա միտքս է գալիս ոչ այլ կերպ, քան այն ժամանակվա իր համար ճակատագրական րոպեի իրադրության բոլոր, ամենափոքր մանրամասների հետ միասին։ ճակատագրական, իսկ ես նույնիսկ չգիտեի այդ մասին։ | ||
+ | |||
+ | ― Եթե դուք, պարոն, իսկույն չհեռանաք, ես անհապաղ ոստիկան կկանչեմ,― հանկարծ մի տեսակ անբնական ձայնը բարձրացրեց Վերսիլովը կանգ առնելով պոռուչիկի առաջ։ | ||
+ | |||
+ | Ես երբեք չէի կարողանա պատկերացնել այդպիսի զայրույթ նման մի փիլիսոփայի կողմից, այն էլ այսպիսի մի չնչին պատճառով։ Եվ նկատեք, որ մենք խոսակցությունն ընդհատել էինք նրա համար ամենահետաքրքիր տեղում, որի մասին նա ինքն էլ հայտարարեց։ | ||
+ | |||
+ | ― Բայց մի՞թե դուք մի տասնհինգ կոպեկանոց էլ չունեք,― ձեռքը թափահարելով, կոպիտ բղավեց պոռուչիկը,― և ո՞ր սրիկան այժմ տասնհինգ կոպեկանոց ունի։ Ստորներ։ Ստահակնե՛ր։ Ինքը կուղբի մորթիների մեջ թաղված, տասնհինգ կոպեկանոցը պետական հարց է դարձնում։ | ||
+ | |||
+ | ― Ոստիկա՛ն,― բղավեց Վերսիլովը։ | ||
+ | |||
+ | Բայց բղավելու կարիք չկար, ոստիկանը կանգնած էր հենց անկյունում և ինքն էլ լսել էր պոռուչիկի հայհոյանքը։ | ||
+ | |||
+ | ― Խնդրում եմ ձեզ ինձ հասցրած վիրավորանքի վկա դառնաք, իսկ ձեզ խնդրում եմ շնորհ բերեք տեղամաս,― ասաց Վերսիլովը։ | ||
+ | |||
+ | ― Էհ, ինձ համար միևնույն Է, ամենևին ոչինչ չեք ապացուցի։ Առավել ևս՝ խելքի գոյություն չեք ապացուցի։ | ||
+ | |||
+ | ― Բաց չթողնեք, ոստիկան, և ուղեկցեք մեզ,― համառորեն խոսքն ավարտեց Վերսիլովը։ | ||
+ | |||
+ | ― Բայց մի՞թե տեղամաս ենք գնում։ Թողեք թող կորչի,― շշնջացի ես նրան։ | ||
+ | |||
+ | ― Անպայման, սիրելիս։ Այս սանձարձակությունը մեր փողոցներում արդեն սկսում է խայտառակության աստիճան ձանձրացնել, և եթե ամեն մարդ կատարեր իր պարտքը, բոլորի համար էլ ավելի օգուտ կլիներ։ C'est comique, mais c'est ce que nous ferons<ref>Դա ծիծաղելի է, բայց այդպես էլ կանենք (ֆրանս.)։</ref>։ | ||
+ | |||
+ | Մի հարյուր քայլ պոռուչիկը շատ էր տաքանում, ինքն իրեն սիրտ էր տալիս, քաջ ձևանում, նա հավատացնում էր, թե «այդպես չի կարելի», թե բոլորը «տասնհինգ կոպեկանոցի համար է» և այլն, և այլն։ Բայց, ի վերջո, սկսեց ինչ-որ բան փսփսալ ոստիկանի ականջին։ Ոստիկանը, խելամիտ մարդ լինելով և, ըստ երևույթին, փողոցային ջղային դիպվածների թշնամի, կարծես թե նրա կողմն էր, սակայն միայն որոշակի իմաստով։ Նրա հարցերին սա կիսաձայն մրթմրթում էր, թե «հիմա արդեն չի կարելի», թե «արդեն գործ է բացվել» և «եթե, օրինակ, դուք ներողություն խնդրեիք, իսկ պարոնը համաձայներ ընդունել ձեր ներողությունը, այդ դեպքում, գուցե...»։ | ||
+ | |||
+ | ― Դե, լսե՜ք, ողորմած պարոն, ախր ո՞ւր ենք գնում։ Ձեզ եմ հարցնում, ո՞ւր ենք սլանում և ո՞րն է սրա իմաստը,― բարձր բղավեց պոռուչիկը։― Եթե իր անհաջողությունների պատճառով դժբախտ մարդը համաձայնում է ներողություն խնդրել... եթե, վերջապես, ձեզ պետք է նրա ստորացումը... Գրողը տանի, հո հյուրասենյակում չենք, փողոցում ենք։ Փողոցի համար այս ներողությունն էլ է բավական... | ||
+ | |||
+ | Վերսիլովը կանգ առավ և հանկարծ քրքջաց, ես նույնիսկ կարծեցի, թե ողջ այս պատմությունը նա զվարճանալու համար սարքեց, բայց դա այդպես չէր։ | ||
+ | |||
+ | ― Լիովին ներում եմ ձեզ, պարոն սպա, և հավատացնում, որ դուք որոշակի ընդունակություններ ունեք։ Նույն ձևով վարվեք նաև հյուրասենյակում. շուտով հյուրասենյակի համար էլ դա միանգամայն բավարար կլինի, իսկ առայժմ ահա ձեզ երկու քսան կոպեկանոց, խմեք և նախաճաշեք, ներեցեք, ոստիկան, անհանգստության համար, ձեզ էլ շնորհակալություն կհայտնեի ձեր կրած նեղության համար, բայց դուք հիմա այնպիսի ազնվաբարո վիճակում եք... Սիրելիս,― ինձ դարձավ նա,― այստեղ մի խորտկարան կա, իսկապես սոսկալի մի կոյանոց, բայց այնտեղ կարելի է թեյ խմել, և ես քեզ կառաջարկեի... այ, հենց այստեղ է, գնանք։ | ||
+ | |||
+ | Կրկնում եմ, ես նրան այդպես բորբոքված դեռ չէի տեսել, թեև նրա դեմքն ուրախ էր և լուսավոր, բայց ես նկատեցի, որ սպային տալու համար իր դրամապանակից երկու քսան կոպեկանոց հանելիս նրա ձեռքերը դողում էին, իսկ մատներն ամենևին չէին ենթարկվում իրեն, այնպես որ, ի վերջո, ինձ խնդրեց հանել ու տալ պոռուչիկին. ես դա մոռանալ չեմ կարողանում։ | ||
+ | |||
+ | Նա ինձ բերեց խրավանդի վրա, վարում գտնվող մի փոքրիկ պանդոկ։ Հասարակությունը քիչ էր։ Նվագում էր լարից ընկած, խռպոտ մի երգեհոնիկ. ճարպոտված անձեռոցիկների հոտ էր գալիս, մենք նստեցինք անկյունում։ | ||
+ | |||
+ | ― Դու, թերևս, չգիտե՞ս, երբեմն ձանձրույթից... հոգեկան ահավոր ձանձրույթից... ես սիրում եմ մտնել զանազան այսպիսի կոյանոցներ։ Այս միջավայրը, այս կակազող արիան «Լյուչիայից», անպարկեշտության հասնող ռուսական կոստյումներով այս սպասավորները, այս ծխախոտահոտը, բիլիարդանոցից լսվող ճիչերը այս բոլորն այնքան գռեհիկ է ու այնքան առօրեական, որ համարյա միայն ցնորականի հետ կարող է համեմատվել։ Ուրեմն ի՞նչ, սիրելիս, Մարսոսի այդ որդին, կարծեմ, ամենահետաքրքիր տեղում մեզ կանգնեցրեց։ Ահա և թեյը, ես սիրում եմ այստեղի թեյը... Պատկերացրու, հենց նոր Պյոտր Իպպոլիտովիչը իր մյուս ծաղկատար դեմքով կենվորին հանկարծ սկսեց հավատացնել, որ անգլիական պառլամենտում, անցյալ դարում, իրավաբանների մի հատուկ հանձնաժողով է նշանակված եղել, որպեսզի քննեն Քրիստոսի գործի և Պիղատոսի ողջ դատավարությունը, միմիայն նրա համար, որ պարզեն, թե ինչպես կլիներ դա մեր օրենքներով, և որ ամեն բան կատարվել է ամենայն հանդիսավորությամբ, փաստաբաններով, դատախազներով և մյուսներով... և ի՞նչ, երդվյալ ատենակալները ստիպված են եղել մեղադրական դատավճիռ կայացնել... Ուղղակի զարմանալի բան է։ Այդ հիմար կենվորն սկսեց վիճել, զայրացավ, ընդհարվեց ու հայտարարեց, թե վաղը կհեռանա բնակարանից... տանտիրուհին արտասվեց, քանի որ եկամուտ էր կորցնում... Mais passons<ref>Բայց թողնենք դա (ֆրանս.)։</ref>։ Այս պանդոկներում երբեմն սոխակներ են լինում։ Գիտե՞ս մոսկովյան հին անեկդոտը a la Պյոտր Իպպոլիտովիչ։ Մոսկովյան մի պանդոկում սոխակ է երգում, ներս է մտնում «վարք ու բարքիս չհակառակես» բնավորության մի վաճառական. «Սոխակն ի՞նչ արժե»։― «Հարյուր ռուբլի»։― «Տապակել և մատուցել»։ Տապակել են և մատուցել։ «Տասը կոպեկի կտրիր»։ Մի անգամ ես դա պատմեցի Պյոտր Իպպոլիտովիչին, բայց նա չհավատաց, այն էլ վրդովվելով... | ||
+ | |||
+ | Նա դեռ շատ խոսեց։ Այս հատվածները նմուշի համար եմ բերում։ Նա ինձ անդադար ընդհատում էր. հենց որ բերանս բացում էի, որ պատմությունս սկսեմ, ինքն էր սկսում մի բոլորովին առանձնահատուկ և անկապ դատարկաբանություն, խոսում էր բորբոքված, ուրախ, ծիծաղում էր, Աստված գիտե, թե ինչի վրա, և նույնիսկ քռքռում, մի բան, որ նրանից երբեք չէի տեսել։ Նա միանգամից մի բաժակ թեյ խմեց և նորը լցրեց։ Հիմա ես հասկանում եմ. այն ժամանակ նա նման էր մի մարդու, որ իր համար թանկ, հետաքրքիր և երկար ժամանակ սպասված նամակ է ստացել, դրել է իր առջև և դիտավորյալ չի բացում, ընդհակառակը, երկար խաղացնում է ձեռքին, զննում ծրարը, կնիքը, գնում է մյուս սենյակը ինչ-որ կարգադրություններ անելու, մի խոսքով հեռացնում է ամենահետաքրքիր րոպեն, գիտենալով, որ ոչ մի դեպքում չի կորցնի այն, և այդ բոլորը վայելում է լիակատարության համար։ | ||
+ | |||
+ | Հասկանալի է, որ ես ամեն բան պատմեցի նրան, ամեն բան, ամենասկզբից և պատմում էի, երևի, մի ամբողջ ժամ։ Եվ ինչպե՜ս կարող էր այլ կերպ լինել, ես դեռ այն ժամանակ ծարավի էի խոսելու։ Ես սկսեցի մեր ամենաառաջին հանդիպումից, իշխանի մոտ, նրա Մոսկվայից գալուն պես, հետո պատմեցի, թե ինչպես էր ամեն բան ընթանում աստիճանաբար։ Ես ոչինչ բաց չթողի և չէի էլ կարող բաց թողնել, նա ինքն էր ուղղություն տալիս, գուշակում, հուշում։ Լինում էին պահեր, երբ ինձ թվում էր, թե մի ցնորային բան է տեղի ունենում, թե նա այնտեղ ինչ-որ տեղ նստած է եղել կամ դռան հետևում կանգնած, ամեն անգամ, այս երկու ամիսների ընթացքում շարունակ, նա նախապես գիտեր իմ յուրաքանչյուր շարժումը, իմ յուրաքանչյուր զգացումը։ Ես անսահման մի հրճվանք էի զգում նրան խոստովանելու մեջ, որովհետև այնպիսի սրտագին մի մեղմություն, հոգեբանական այնպիսի խոր նրբություն, բառի քառորդից կռահելու այնպիսի զարմանալի ընդունակություն էի տեսնում նրանում։ Նա լսում էր քնքուշ, ինչպես կինը կարող է լսել։ Եվ, որ գլխավորն է, նա կարողացավ անել այնպես, որ ես ոչնչից չէի ամաչում, երբեմն նա հանկարծ ինձ կանգնեցնում էր մի որևէ մանրամասնության վրա, հաճախ կանգնեցնում էր ու ջղային կրկնում. «Մանրուքները մի մոռացիր, գլխավորն այն է, որ չմոռանաս մանրուքները, որքան ավելի մանր է առանձնահատկությունը, այնքան երբեմն կարևոր է այն»։ Եվ այս ձևով նա մի քանի անգամ ընդհատեց ինձ։ Օ՜, անշուշտ, սկզբում ես բարձրից սկսեցի, Ախմակովայի նկատմամբ բարձրից, բայց արագ բանը հասցրի ճշմարտությանը։ Ես անկեղծորեն նրան պատմեցի, որ պատրաստ էի նետվել համբուրելու հատակի այնտեղը, ուր կանգնած էր նրա ոտքը։ Ամենագեղեցիկը, ամենապայծառն այն էր, որ նա չափազանց լավ հասկացավ, թե «կարելի է վախից տառապել փաստաթղթի համար» և միևնույն ժամանակ մաքուր և անարատ արարած մնալ, ինչպես այսօր նա բացվեց իմ առաջ։ Նա չափազանց լավ հասկացավ «ուսանող» բառը։ Բայց երբ արդեն վերջացնում էի, նկատեցի, որ նրա բարեհոգի ժպիտի միջով ժամանակ առ ժամանակ սկսել էր ինչ-որ արդեն խիստ անհամբեր մի բան դուրս ցայտել, ինչ-որ կարծես ցրված ու սուր մի բան։ «Փաստաթղթին» հասնելով, ես ինքս ինձ ասացի. «Ասե՞մ նրան իսկական ճշմարտությունը, թե՞ չասեմ» և չասացի, չնայած իմ ողջ սքանչացմանը։ Սա նշում եմ այստեղ ամբողջ կյանքումս հիշելու համար։ Գործը ես նրան նույն ձևով բացատրեցի, ինչ որ Ախմակովային, այսինքն Կրաֆտի միջամտությամբ։ Նրա հայացքը բոցավառվեց։ Մի տարօրինակ ծալք, շատ մռայլ մի ծալք հայտնվեց նրա ճակատին ու անհետացավ։ | ||
+ | |||
+ | ― Դու հաստա՞տ ես հիշում, սիրելիս, այդ նամակի մասին, որ Կրաֆտը մոմի վրա այրել է։ Չե՞ս սխալվում։ | ||
+ | |||
+ | ― Չեմ սխալվում,― հաստատեցի ես։ | ||
+ | |||
+ | ― Բանն այն է, որ այդ թուղթը չափազանց կարևոր է նրա համար, և, եթե միայն այսօր այն քո ձեռքին լիներ, ապա դու այսօր կարող էիր...,― Բայց թե ինչ «կարող էի», նա մինչև վերջ չասաց։― Իսկ ի՞նչ է, հիմա դա քո ձեռքին չէ՞։ | ||
+ | |||
+ | Ես ամբողջ մարմնովս ցնցվեցի ներքուստ, բայց ոչ արտաքուստ։ Արտաքուստ ես ոչնչով չմատնեցի ինձ, աչքս անգամ չթարթեցի, բայց դեռ ոչ մի կերպ չէի ուզում հավատալ նրա հարցին։ | ||
+ | |||
+ | ― Ինչպե՞ս թե ձեռքիս չէ։ Հիմա՞ ձեռքիս։ Բայց եթե Կրաֆտն այն ժամանակ այրե՞լ է։ | ||
+ | |||
+ | ― Հա՞,― իր կրակոտ, անշարժ, ինձ համար հիշելի հայացքն ինձ վրա ուղղեց նա։ Ի դեպ, նա ժպտում էր, սակայն նրա ողջ բարեհոգությունը, արտահայտության կանացիությունը, որ առկա էին մինչ այդ, հանկարծ անհետացան։ Ինչ-որ մի խախտված, անորոշ տրամադրություն տիրեց, գնալով նա ավելի ու ավելի ցրված էր դառնում։ Եթե այդ ժամանակ նա իրեն ավելի տիրապետեր, այսինքն անպես, ինչպես տիրապետում էր մինչև այդ րոպեն, փաստաթղթի մասին հարցը ինձ չէր տա, իսկ եթե տվեց, ուրեմն հավանաբար այն պատճառով, որ ինքն էլ էր մոլուցքով բռնված։ Սակայն ես միայն հիմա եմ դա ասում, իսկ այն ժամանակ ես այնքան էլ շուտ չհասկացա նրա հետ կատարված փոփոխությունը, ես դեռ շարունակում էի սավառնել, իսկ հոգումս շարունակ նույն երաժշտությունն էր։ Բայց պատմությունս ավարտված էր, ես նրան էի նայում։ | ||
+ | |||
+ | ― Զարմանալի բան է,― ասաց նա հանկարծ, երբ ես ամեն բան, մինչև վերջին ստորակետը, պատմել էի արդեն,― շատ տարօրինակ բան է, բարեկամս, դու ասում ես, որ այնտեղ եղել ես ժամը երեքից-չորսը և որ Տատյանա Պավլովնան տանը չի եղել։ | ||
+ | |||
+ | ― Ճիշտ երեքից մինչև չորսն անց կես։ | ||
+ | |||
+ | ― Դե, պատկերացրու, որ ես եղել եմ Տատյանա Պավլովնայի մոտ ճիշտ երեքն անց կես, րոպե առ րոպե, և նա ինձ դիմավորեց խոհանոցում, ես համարյա միշտ հետևի դռնից եմ նրա մոտ մտնում։ | ||
+ | |||
+ | ― Ինչպե՜ս, նա խոհանոցո՞ւմ ձեզ դիմավորեց,― զարմանքից հետ քաշվելով բացականչեցի ես։ | ||
+ | |||
+ | ― Այո, և հայտնեց, որ չի կարող ինձ ընդունել։ Ես մի երկու րոպե մնացի նրա մոտ, իսկ եկել էի միայն նրան ճաշի հրավիրելու։ | ||
+ | |||
+ | ― Գուցե, նա հենց նոր ինչ-որ տեղից տո՞ւն է վերադարձել։ | ||
+ | |||
+ | ― Չգիտեմ, սակայն, իհարկե ոչ։ Նա իր տնային, ազատ բլուզով էր։ Դա ճիշտ ժամը երեքն անց կեսին էր։ | ||
+ | |||
+ | ― Բայց... Տատյանա Պավլովնան ձեզ չասա՞ց, որ ես այնտեղ եմ։ | ||
+ | |||
+ | ― Ոչ, նա ինձ չասաց, որ դու այնտեղ ես...Հակառակ դեպքում ես կիմանայի և քեզ այդ մասին չէի հարցնի։ | ||
+ | |||
+ | ― Սպասեցեք, դա շատ կարևոր է... | ||
+ | |||
+ | ― Այո... նայած թե որ տեսակետից դատելու լինենք, դու նույնիսկ գունատվեցիր, սիրելիս, սակայն, ի՞նչն է այդքան կարևոր։ | ||
+ | |||
+ | ― Ինձ վրա ծիծաղել են, ինչպես երեխայի։ | ||
+ | |||
+ | ― Ուղղակի նա «վախեցել է քո կրակոտությունից», ինչպես ինքն է քեզ մոտ արտահայտվել, և իրեն ապահովել է Տատյանա Պավլովնայով։ | ||
+ | |||
+ | ― Բայց, Տեր Աստված, ի՜նչ ահավոր խաղ է եղել դա։ Լսեցեք, նա թողել է, որ ես այդ բոլորը երրորդ մարդու՝ Տատյանա Պավլովնայի ներկայությամբ արտահայտեմ, ուրեմն սա լսել է այն բոլորը, ինչ ես այն ժամանակ ասել եմ։ Դա... դա պատկերացնելն անգամ սոսկալի է։ | ||
+ | |||
+ | ― C’est selon, mon cher<ref>Նայած ինչ տեսակետից (ֆրանս.)։</ref>։ Բացի այդ դու ինքդ քիչ առաջ հիշեցիր կնոջ նկատմամբ հայացքի «լայնախոհության» մասին ընդհանրապես և բացականչեցիր. «Կեցցե՜ լայնախոհությունը»։ | ||
+ | |||
+ | ― Եթե ես Օթելլոն լինեի, իսկ դուք Յագոն, դուք չէիք կարողանա ավելի լավ... սակայն ես ծիծաղում եմ։ Ոչ մի Օթելլո չի կարող լինել, քանի որ ոչ մի նման հարաբերություն չկա։ էլ ինչպե՞ս չծիծաղեմ։ Թող այդպես լինի։ Ես այնուամենայնիվ հավատում եմ այն բանին, որ անսահմանորեն բարձր է ինձնից և իդեալիս չեմ կորցնում... Եթե դա նրա կողմից մի կատակ է, ես ներում եմ նրան։ Կատակ ողորմելի դեռահասի հետ, թող այդպես լինի։ Եվ որպես ոչ մի բան էլ ինձ հո չէի ներկայացնում, իսկ ուսանողը, ուսանողը եղել է և մնում է, համենայն դեպս, նրա հոգում եղել է, նրա սրտում եղել է, կա և կլինի։ Բավական է։ Ինձ լսեցեք, ի՞նչ եք կարծում, գնա՞մ հիմա նրա մոտ, որպեսզի ամբողջ ճշմարտությունն իմանամ, թե՞ ոչ։ | ||
+ | |||
+ | Ես ասում էի «ծիծաղում եմ», իսկ աչքերս արտասուքով էին լցված։ | ||
+ | |||
+ | ― Ի՞նչ կա որ, եթե ուզում ես՝ գնա, սիրելիս։ | ||
+ | |||
+ | ― Կարծես հոգիս կեղտոտեցի, որ այդ բոլորը ձեզ պատմեցի։ Մի բարկացեք, սիրելիս, բայց կնոջ մասին (կրկնում եմ) ոչինչ չի կարելի հաղորդել երրորդ մարդուն, կոնֆիդենտը չի հասկանա։ Նույնիսկ հրեշտակը չի հասկանա։ Եթե կնոջը հարգում ես կոնֆիդենտի հետ մի խոսիր, եթե քեզ հարգում ես կոնֆիդենտի հետ մի խոսիր։ Հիմա ես ինձ չեմ հարգում։ Ցտեսություն, երբեք ինձ չեմ ների... | ||
+ | |||
+ | ― Դե լավ, սիրելիս, դու չափազանցնում ես։ Ինքդ ես ասում, թե «ոչինչ չի եղել»։ | ||
+ | |||
+ | Մենք խրավանդ դուրս եկանք և հրաժեշտ տվինք իրար։ | ||
+ | |||
+ | ― Մի՞թե դու երբեք սրտանց, երեխավարի, ինչպես որդին՝ հորը, չես համբուրելու ինձ,― տարօրինակ, դողացող ձայնով ասաց նա ինձ։ Ես ջերմորեն համբուրեցի նրան։ | ||
+ | |||
+ | ― Սիրելիս... միշտ այդպես մաքուր եղիր հոգով, ինչպես այժմ... | ||
+ | |||
+ | Դեռ երբեք կյանքումս ես չէի համբուրել նրան, և երբեք չէի կարող երևակայել, թե նա ինքը դա կցանկանա։ | ||
=== Գլուխ վեցերորդ === | === Գլուխ վեցերորդ === | ||
+ | '''I''' | ||
+ | |||
+ | «Անշուշտ, պետք է գնալ,― շտապելով դեպի տուն վճռեցի ես,― իսկույն պետք է գնալ։ Միանգամայն հնարավոր է, որ մենակ կգտնեմ նրան տանը, մենակ կամ որևէ մեկի հետ, միևնույն է, կարելի է դուրս կանչել։ Նա կընդունի ինձ, կզարմանա, բայց կընդունի։ Իսկ եթե չընդունի, ես կպնդեմ, որ ընդունի, մարդ կուղարկեմ ասելու, որ շատ պետք է։ Նա կկարծի, թե փաստաթղթի մասին բան ունեմ ասելու, և կընդունի։ Եվ ամեն բան կիմանամ Տատյանայի մասին։ Իսկ հետո... իսկ հետո ի՞նչ։ Եթե ես իրավացի չեմ, մեղքս կքավեմ, իսկ եթե իրավացի եմ, իսկ ինքը մեղավոր, այդ դեպքում արդեն ամեն բանին վերջ։ Համենայն դեպս ամեն բանին վերջ։ Ուրեմն, ի՞նչ եմ կորցնում ես։ Ոչինչ չեմ կորցնում։ Պետք է գնալ։ Պետք է գնալ»։ | ||
+ | |||
+ | Եվ ահա, երբեք չեմ մոռանա և հպարտությամբ կհիշեմ, որ չգնացի։ Սա ոչ ոքի հայտնի չի դառնա, այդպես էլ կմեռնի, բայց բավական է նաև այն, որ ինձ է հայտնի և որ այդպիսի մի պահի ես ընդունակ եմ եղել ազնվագույն մի ակնթարթի։ «Սա գայթակղություն է, իսկ ես կանցնեմ նրա կողքով,― խելքի գալով, վերջապես, վճռեցի ես,― ինձ փաստով էին վախեցնում, իսկ ես չհավատացի և նրա մաքրության նկատմամբ հավատս չկորցրի։ Եվ ի՞նչ կարիք կա գալու, ի՞նչ տեղեկանալու։ Ինչո՞ւ պիտի նա անպայման ինձ վրա, իմ «մաքրության» վրա նույնքան վստահ լինի, որքան ես եմ նրա վրա վստահ, չվախենա «կրակոտությունից» և Տատյանայի ներկայությամբ իրեն չապահովի։ Նրա աչքում ես դրան դեռ չեմ արժանացել։ Թող, թող նա չիմանա, որ ես արժանի եմ, որ չեմ գայթակղվում «փորձություններով», որ չեմ հավատում նրա հասցեին արված չարախոսություններին, և դրա փոխարեն ինքս դա գիտեմ և դրա համար հարգելու եմ ինձ։ Հարգելու եմ զգացմունքս։ Օ, իհարկե, նա հանդուրժել է, որ ես Տատյանայի ներկայությամբ արտահայտվեմ, նա հանդուրժել է Տատյանային, նա գիտեր, որ այստեղ նստել ու ականջ է դնում Տատյանան (որովհետև նա չէր կարող ականջ չդնել) նա գիտեր, որ սա ինձ վրա ծիծաղում է. դա սոսկալի է, սոսկալի։ Բայց... բայց ախր, եթե հնարավոր չէր դրանից խուսափե՞լ։ Ի՞նչ կարող էր նա անել իր այն ժամանակվա դրության մեջ և ինչպե՞ս կարելի է դրա համար նրան մեղադրել։ Չէ՞ որ հենց քիչ առաջ ինքս էի նրան սուտ ասել Կրաֆտի մասին, չէ՞ որ ես էլ էի նրան խաբել, որովհետև դրանից խուսափելն անհնարին էր, և ես ակամա, անմեղորեն ստել էի։ «Տեր Աստված,― տանջալից շիկնելով, հանկարծ բացականչեցի ես,― իսկ ես, իսկ ես ինքս ի՞նչ արեցի հենց հիմա, հենց նույն Տատյանայի մոտ չանարգեցի՞ նրան, հենց նոր ամեն բան չպատմեցի՞ Վերսիլովին։ Թեև, ի՞նչ եմ խոսում, այստեղ տարբերություն կա։ Այստեղ միայն փաստաթղթի մասին էր խոսքը, իսկապես Վերսիլովին ես միայն փաստաթղթի մասին հաղորդեցի, որովհետև ուրիշ բան չկար հաղորդելու և չէր էլ կարող լինել։ Արդյոք ե՞ս չէի, որ առաջինը նախապես տեղեկացրի նրան ու բղավեցի, թե «ոչինչ չէր կարող լինել»։ Նա հասկացող մարդ է։ Հըմ... Սակայն ի՜նչ ատելություն կա նրա սրտում այդ կնոջ նկատմամբ նույնիսկ մինչև այժմ։ Եվ ի՜նչ դրամա պետք է տեղի ունեցած լինի նրանց միջև այն ժամանակ և ի՞նչ պատճառով։ Իհարկե, ինքնասիրության։ ''Վերսիլովը ոչ մի զգացմունքի չի էլ կարող ընդունակ լինել, բացի անսահման ինքնասիրությունից''»։ | ||
+ | |||
+ | Այո, այս վերջին միտքը դուրս թռավ բերանիցս այն ժամանակ, և ես նույնիսկ չնկատեցի այն։ Ահա թե ինչ մտքեր էին հետևողականորեն, մեկը մյուսի հետևից, անցնում գլխովս, և ես անկեղծ էի այն ժամանակ ինքս ինձ հետ, ես չէի խորամանկում, չէի խաբում ինձ։ Եվ եթե որևէ բան չէի գիտակցել այդ րոպեին, այդ ժամանակ, ապա միայն այն պատճառով, որ խելքս չէր կտրել, և ոչ թե ճիզվիտությունից իմ նկատմամբ։ | ||
+ | |||
+ | Տուն վերադարձա սոսկալի բորբոքված, և, չգիտեմ ինչու, չափազանց ուրախ, թեև խռովահույզ տրամադրությամբ։ Բայց վախենում էի վերլուծել այդ տրամադրությունս և ամեն կերպ աշխատում էի զվարճանալ։ Տեղն ու տեղը գնացի տանտիրուհուս մոտ, իսկապես նրա և ամուսնու միջև սոսկալի ընդհարում էր տեղի ունեցել։ Նա թոքախտով խիստ հիվանդ մի կին էր, որը գուցեև բարի էր, բայց, ինչպես բոլոր թոքախտավորները, չափազանց քմահաճ։ Ես իսկույն սկսեցի նրանց հաշտեցնել, գնացի կենվորի Չերվյւսկովի, մոտ, որը, բանկերից մեկում ծառայող, խիստ ինքնասեր, չափազանց կոպիտ, ծաղկատար դեմքով մի ապուշ էր, որին սոսկալի չէի սիրում, բայց հետը հաշտ ու խաղաղ էի ապրում, որովհետև նրա հետ միասին Պյոտր Իպպոլիտովիչին ծանակելու ստոր սովորությունն ունեի։ Նրան ես իսկույն համոզեցի չտեղափոխվել, եթե ինքն էլ իսկապես տեղափոխվելու փորձ չէր անի։ Բանն ավարտվեց նրանով, որ ես վերջնականապես հանգստացրի տանտիրուհուն և, բացի դրանից, կարողացա հրաշալի ուղղել նրա գլխատակի բարձը։ «Այ, այսպես, երբեք չի կարողանա Պյոտր Իպպոլիտովիչը»,― չարախնդորեն եզրակացրեց նա։ Հետո խոհանոցում զբաղվեցի նրա մանանեխի ծեփոցներով և սեփական ձեռքովս երկու գերազանց ծեփոց պատրաստեցի նրա համար։ Խեղճ Պյոտր Իպպոլիտովիչը միայն նայում էր ինձ ու նախանձում, բայց ես մատ դիպցնել անգամ թույլ չտվի նրան և բառացիորեն տիկնոջ շնորհակալության արտասուքներով վարձատրվեցի։ Եվ հիշում եմ նաև, որ այդ բոլորը հանկարծ ձանձրացրեց ինձ, և ես հանկարծ կռահեցի, որ ամենևին էլ հոգուս բարությունից չեմ խնամում հիվանդին, այլ այնպես, բոլորովին ուրիշ ինչևինչ պատճառներով։ | ||
+ | |||
+ | Ես ջղային վիճակում Մատվեյին էի սպասում, այդ երեկո ես վճռել էի վերջին անգամ բախտս փորձել և... և, բախտիցս բացի, խաղալու սոսկալի պահանջ էի զգում, հակառակ դեպքում անտանելի կլիներ։ Եթե գնալու տեղ չունենայի, գուցեև չդիմանայի ու գնայի Կատերինա Նիկոլաևնայի մոտ։ Մատվեյը պետք է գար շուտով, բայց հանկարծ բացվեց դուռը ու ներս մտավ անսպասելի մի հյուր՝ Դարիա Օնիսիմովնան։ Ես զարմացա ու խոժոռվեցի։ Նա գիտեր իմ բնակարանի տեղը, որովհետև մի անգամ, մայրիկիս հանձնարարությամբ, եղել էր ինձ մոտ։ Ես նրան նկատեցի ու սկսեցի հարցական նրան նայել։ Նա ոչինչ չէր խոսում, միայն ուղիղ աչքերիս էր նայում ու խեղճացած ժպտում։ | ||
+ | |||
+ | ― Լիզայի հանձնարարությա՞մբ եք եկել,― մտքովս անցավ հարցնել նրան։ | ||
+ | |||
+ | ― Ոչ, հենց էնպես եմ եկել։ | ||
+ | |||
+ | Ես նրան զգուշացրի, որ հիմա գնալու եմ։ Նա նորից պատասխանեց, թե «ինքը էնպես» է եկել և հիմա գնալու է։ Չգիտեմ, ինչու, հանկարծ սկսեցի խղճալ նրան։ Նկատեմ, որ մեզնից բոլորիցս, մայրիկիցս և հատկապես Տատյանա Պավլովնայից նա շատ կարեկցանք էր տեսնում, բայց, տեղավորելով նրան Ստոլբեևայի տանը, մերոնք բոլորը մի տեսակ սկսեցին մոռանալ նրան, գուցե բացի Լիզայից, որը հաճախ էր այցելում նրան։ Դրա պատճառը, կարծեմ, հենց ինքն էր, որովհետև մարդկանցից հեռանալու և ստվերանալու ընդունակություն ուներ, չնայած իր ողջ խեղճությանն ու հաճոյանալու ցանկությամբ ժպիտներին։ Ինձ անձամբ սոսկալի դուր չէին գալիս նրա այդ ժպիտները և այն, որ նա, ըստ երևույթին, միշտ կեղծում էր իր դեմքը, այնպես, որ մի անգամ նույնիսկ մտածեցի, թե այնուամենայնիվ երկար տխրեց իր Օլյայի համար։ Բայց այս անգամ ես, չգիտեմ ինչու, խղճացի նրան։ | ||
+ | |||
+ | Եվ հանկարծ նա, առանց բառ անգամ արտասանելու, հայացքը հատակին ուղղեց, կռացավ և երկու ձեռքը առաջ նետելով, մեջքս գրկեց, իսկ դեմքը ծնկներիս վրա խոնարհեց։ Նա բռնեց ձեռքս, ես կարծեցի, թե ուզում է համբուրել, բայց նա ձեռքս սեղմեց աչքերին և նրա ջերմ արցունքները հեղեղեցին այն։ Ամբողջ մարմնով նա ցնցվում էր հեկեկանքներից, բայց կամաց էր արտասվում։ Սիրտս մղկտաց, թեև միաժամանակ կարծես նաև սրտնեղություն զգացի։ Բայց նա միանգամայն վստահալի գրկել էր ինձ, ամենևին չերկյուղելով, թե ես կզայրանամ, չնայած այն բանին, որ սրանից քիչ առաջ այնքան վախվորած ու ստրկաբարո ժպտում էր ինձ։ Ես սկսեցի խնդրել, որ նա հանգստանա։ | ||
+ | |||
+ | ― Ախ, չգիտեմ, ինչ ասեմ, հոգիս, ինչպես վարվեմ ինձ հետ։ Հենց որ մթնում է, էլ չեմ դիմանում, հենց որ մթնում է, ինձ զսպել չեմ կարողանում, քաշում է ինձ փողոցը, քաշում խավարը։ Եվ գլխավորը, քաշում է ցնորքը։ Էդպիսի մի ցնորք է ծնվել գլխումս, այ, դուրս կգամ փողոց և հանկարծ նրան կհանդիպեմ փողոցում։ Քայլում եմ և կարծես նրան եմ տեսնում։ Այսինքն՝ ուրիշներն են քայլում, իսկ ես հետևներից կպած գնում եմ ու մտածում, նա չէ՞ արդյոք, այ սա, այ սա, մտածում եմ, սա հենց իմ Օլյան չէ՞։ Եվ շարունակում եմ մտածել ու մտածել։ Վերջը ապուշ եմ կտրում, միայն հրմշտվում եմ մարդկանց մեջ, սիրտս մղկտում է։ Հարբածի պես հրմշտվում եմ, շատերն էլ անպատվում են։ Ես էլ փակվում եմ իմ մեջ ու ոչ ոքի մոտ չեմ գնում։ Իսկ թե մի տեղ գնում ես, սիրտդ ավելի է մղկտում։ Նոր անցնում էի ծեր տան մոտով ու մտածեցի. «Արի մտնեմ նրա մոտ, նա բոլորից բարի է և այն ժամանակ էլ այնտեղ էր գտնվում»։ Ներեցեք ինծ անպետքիս, սիրելիս, ես հիմա դուրս կգամ ու կգնամ... | ||
+ | |||
+ | Հանկարծ նա վերկացավ տեղից ու փութկոտ պատրաստվեց դուրս գալ։ Հենց այդ րոպեին եկավ Մատվեյը. Դարյա Օնիսիմովնային ես ինծ հետ սահնակ նստեցրի և ճանապարհին նրան տուն՝ Ստոլբեևայի բնակարանը հասցրի։ | ||
+ | |||
+ | '''II''' | ||
+ | |||
+ | Ամենավերջին ժամանակներս ես սկսել էի հաճախել Զերշչիկովի խաղատունը՝ ռուլետկայի։ Իսկ մինչ այդ մի երկու-երեք խաղատուն էի գնում, միշտ իշխանի հետ, որն էլ հենց տանում էր ինծ այդ տեղերը։ Այս տներից մեկում գերազանցապես բանկ էր գնում և շատ նշանակալի գումարներով էին խաղում։ Բայց այդ տունը ես չսիրեցի, ես տեսա, որ այդտեղ լավ է մեծ գումարներ ունենալու դեպքում և, բացի այդ այդտեղ չափազանց շատ հանդուգն մարդիկ ու բարծրաշխարհիկ «աղմուկ հանած» երիտասարդություն է գալիս։ Հենց այդ էլ սիրում էր իշխանը, սիրում էր նաև խաղալ, բայց սիրում էր նաև մտերմություն անել այդ չարաճճիների հետ։ Ես նկատել էի, որ այդ երեկոներին նա թեև երբեմն ինծ հետ միասին էր ներս մտնում, բայց երեկոյի ընթացքում մի տեսակ հեռանում էր ինձնից և ինձ իր «յուրայիններից» ոչ մեկի հետ չէր ծանոթացնում։ Իսկ ես այնպիսի խրտնած տեսք էի ստանում, որ երբեմն նույնիսկ պատահում էր, հենց դրանով էլ ուշադրություն էի հրավիրում վրաս։ Խաղասեղանի մոտ երբեմն առիթ էի ունենում խոսելու մեկնումեկի հետ, բայց մի անգամ փորձեցի հետևյալ օրը այդ նույն սենյակներում բարևել մի պարոնիկի, որի հետ կողք-կողքի նստած ոչ միայն խոսել էի, այլ նույնիսկ ծիծաղել նախորդ օրը և նրա համար նույնիսկ երկու խաղաթուղթ գուշակել, և ի՞նչ, նա ամենևին ինձ չճանաչեց։ Այսինքն՝ ավելի վատ, կարծես արհեստական մի տարակուսանքով ինձ նայեց և, ժպտալով, անցավ իմ կողքից։ Այսպիսով, ես շուտով դադարեցի այդտեղ լինել և հակվեցի (ուրիշ անուն չեմ կարող տալ) մի գարշանոց հաճախել։ Դա ռուլետկայի բավական աննշան, նույնիսկ չնչին խաղատուն էր, որի տիրուհին մեկի տարփուհին էր, թեև ինքը երբեք դահլիճում չէր էլ երևում։ Այստեղ ամեն բան չափազանց սրտաբաց էր, և թեև լինում էին այստեղ նաև սպաներ ու հարուստ վաճառականներ, ողջը տեղի էր ունենում ինչ-որ անմաքուր ձևով, որը ի դեպ, և գրավում էր շատ շատերին։ Բացի այդ, այստեղ իմ բախտը հաճախ էր բերում։ Բայց ես այստեղից էլ հեռացա մի նողկալի պատմությունից հետո, որ պատահեց խաղի ամենաթունդ րոպեին և ավարտվեց երկու խաղացողների ծեծկռտուքով, և սկսեցի հաճախել Զերշչիկովի խաղատունը, ուր նույնպես իշխանն էր ինձ տարել։ Սա պաշտոնաթող շտաբս-ռոտմիստր էր, և նրա երեկոների ընդհանուր ոճը միանգամայն տանելի էր, ռազմաշունչ, պատվի ձևերի պահպանման հարցում փափկանկատ-գրգռող, կարճառոտ ու գործունյա։ Կատակաբաններն ու մեծ թափի քեֆչիներն այստեղ չէին երևում։ Բացի այդ, պատասխան-բանկն այնտեղ շատ էլ ծանրակշիռ էր։ Իսկ խաղում էին բանկ և ռուլետկա։ Մինչ այս երեկո, նոյեմբերի տասնհինգը ես այնտեղ, ընդամենը մի երկու անգամ էի եղել, իսկ Զերշչիկովը, կարծեմ, ինձ արդեն դեմքով էր ճանաչում, բայց ես դեռ ոչ մի ծանոթ չունեի։ Հակառակի պես, իշխանն ու Դարզանն էլ, այդտեղ վերադառնալով բարձրաշխարհիկ չարաճճիների այն բանակից, որից ես հրաժարվել էի, այսպիսով այդ երեկո օտար ամբոխի մեջ ես կարծես մի անծանոթ լինեի։ | ||
+ | |||
+ | Եթե ես ընթերցող ունենայի, որը կարդար այն ամենը, ինչը ես արդեն գրել եմ իմ արկածների մասին, ապա, անկասկած, նրան կարիք չէր լինի բացատրելու, թե ես վճռականապես ստեղծված չեմ որևէ հասարակության համար։ Եվ, որ գլխավորն է հասարակության մեջ ինձ պահել չգիտեմ։ Եթե ես որևէ տեղ եմ մտնում, ուր շատ հասարակություն կա, միշտ զգում եմ, որ բոլոր հայացքները էլեկտրականացնում են ինձ։ Ինձ վճռականապես սկսում է ճնշել, ճնշել ֆիզիկապես, նույնիսկ այնպիսի վայրերում, ինչպիսին թատրոնն է, էլ չեմ ասում մասնավոր տներում։ Այդ բոլոր ռուլետկա-խաղատներում ու հավաքույթներում ես վճռականապես ոչ մի կեցվածք չէի կարողանում ձեռք բերել, մեկ նստում ու հանդիմանում եմ ինձ անտեղի փափկասրտության ու սիրալիրության համար, մեկ հանկարծ վեր եմ կենում և որևէ կոպտություն հանդես բերում։ Մինչդեռ իմ համեմատությամբ ի՜նչ ստահակներ էին կարողանում զարմանալի կեցվածքով իրենց այնտեղ պահել և հենց սա էլ ամենից ավելի ինձ զայրացնում, այնպես որ, գնալով, ավելի ու ավելի էի սառնասրտությունս կորցնում։ Ուղղակի կասեմ, ոչ միայն այժմ, այլև արդեն այն ժամանակ այս ամբողջ հասարակությունը, և հենց նույն շահածս, եթե ամեն բան ասենք, դարձել էր ի վերջո, նողկալի ու տանջալից։ Որոշակիորեն՝ տանջալից։ Ես, իհարկե, արտակարգ հաճույք էի ստանում, բայց այդ հաճույքը տառապանքի միջով էր անցնում, այս բոլորը, այսինքն՝ այս մարդիկ, խաղը և գլխավորապես ես ինքս նրանց հետ միասին, սոսկալի կեղտոտ էին ինձ թվում։ «Հենց որ շահեմ, իսկույն ամեն բանի վրա կթքեմ»,― գիշերային խաղից հետո բնակարանումս լուսադեմին քուն մտնելով ամեն անգամ ասում էի ինքս ինձ։ Եվ հենց նույն այդ շահածը, վերցնենք հենց այն, որ ես ամենևին փող չէի սիրում։ Այսինքն ես չեմ կրկնի այս բացատրությունների մեջ սովորական նողկալի պաշտոնական ձևամոլությունը, իբր ես խաղացել եմ խաղալու համար, զգայությունների համար, ռիսկի, մոլեգնության և այլևայլ հաճույքների և ամենևին ոչ թե շահույթի համար։ Ես սոսկալի կարիք ունեի փողի, և թեև դա իմ ճանապարհը չէր, իմ գաղափարը չէր, բայց այսպես թե այնպես, ես այն ժամանակ որոշել էի այնուամենայնիվ, փորձի կարգով, կիրառել նաև այս ճանապարհը։ Բայց այստեղ մի ուժեղ միտք շարունակ շփոթեցնում էր ինձ. «Չէ՞ որ դու արդեն եզրակացրել ես, թե միայն համապատասխան ուժեղ բնավորություն ունենալով անպայման կարող ես միլիոնատեր դառնալ և չէ՞ որ արդեն փորձարկել ես բնավորությունդ, ուրեմն ցույց տուր քեզ և այստեղ, մի՞թե ռուլետկայի մոտ ավելի բնավորություն է հարկավոր, քան միտքդ իրականացնելու համար», ահա թե ինչ էի կրկնում ինքս ինձ։ Եվ քանի որ մինչև այժմ էլ այն համոզմունքին եմ, թե մոլի խաղի մեջ լիակատար հանգստության դեպքում, որի առկայությամբ կպահանջվի մտքի ու հաշվի ողջ նրբությունը, հնարավոր չէ չհաղթահարել կույր պատահականության կոպտությունը և չշահել ապա, բնականաբար, գնալով պետք է ավելի ու ավելի գրգռվել այն ժամանակ, տեսնելով, որ ամեն րոպե կորցնում եմ հաստատակամությունս և, կատարյալ տղեկի պես, տարվում խաղով։ «Ես, որ կարողացել եմ դիմանալ քաղցին, չեմ կարողանում դիմանալ այսպիսի հիմարության», ապա թե ինչն էր գրգռում ինձ։ Դրան ավելացրած նաև այն գիտակցությունը, որ ինձ մոտ, իմ մեջ, որքան էլ ծիծաղելի ու ստորացած թվում ես, առկա է ուժի այն հարստությունը, որը երբևէ կստիպի նրանց բոլորին փոխել իրենց կարծիքն իմ մասին, հենց այդ գիտակցությունն էր (արդեն համարյա ամենամանկական, ստորացման տարիներից սկսած) կյանքիս միակ աղբյուրը, իմ լույսը և իմ արժանապատվությունը, իմ զենքն ու իմ մխիթարությունն էին կազմում այն ժամանակ, հակառակ դեպքում սպանած կլինեի ինձ դեռ մանուկ հասակում։ Եվ հետո, կարո՞ղ էի ես զայրացած չլինել ինձ վրա, տեսնելով, թե ի՜նչ ողորմելի էակի եմ վերածվում խաղասեղանի առջև։ Ահա թե ինչու ես արդեն չէի կարողանում հրաժարվել խաղից, հիմա ես պարզ տեսնում եմ այդ բոլորը։ Բացի դրանից, որ գլխավորն էր, տառապում էր նաև իմ մանրոգի ինքնասիրությունը, տանուլ տալս ստորացնում էր ինձ իշխանի առջև, Վերսիլովի առջև, թեև սա ոչ մի խոսքի չէր արժանացնում, բոլորի, նույնիսկ Տատյանայի առջև, այդպես էր ինձ թվում, այդպես էի ես զգում։ Եվ, վերջապես, ևս մի խոստովանություն, արդեն այն ժամանակ ես այլասերվել էի, ինձ համար արդեն դժվար էր հրաժարվել յոթ ճաշատեսակով ճաշից ռեստորանում, Մատվեյից, անգլիական խանութից, իմ օծանելիքագետի կարծիքից և բոլոր այլ բաներից։ Ես այն ժամանակ էլ գիտակցում էի դա, բայց հեռացնում էի մտքիցս, իսկ հիմա կարմրում եմ գրի առնելիս։ | ||
+ | |||
+ | '''III''' | ||
+ | |||
+ | Գալով մենակ և հայտնվելով անծանոթ ամբոխի մեջ, ես սկզբում տեղավորվեցի սեղանի մի անկյունում ու սկսեցի խաղալ փոքրիկ խաղագումարներով, այդպես անշարժ նստած մնալով մի երկու ժամ։ Այդ երկու ժամվա ընթացքում ինձ շարունակ հիմար բան էր գալիս, ոչ այս, ոչ այն։ Ես զարմանալի հնարավորություններ էի կորցնում և աշխատում էի չզայրանալ, այլ հաղթել սառնասրտությամբ ու վստահությամբ։ Ավարտվեց նրանով, որ ամբողջ երկու ժամվա ընթացքում ես ոչ տանուլ տվեցի, ոչ էլ շահեցի. երեք հարյուր ռուբլուց մի տասը-տասնհինգ ռուբլի տարվեցի։ Այդ աննշան արդյունքը բարկացրեց ինձ, և բացի այդ, մի չափազանց տհաճ, գարշելի բան էլ պատահեց։ Ես գիտեմ, որ այս ռուլետկաների շուրջը երբեմն գողեր են պատահում, այսինքն ոչ թե փողոցից այստեղ եկած, այլ ուղղակի հայտնի խաղացողների մեջ։ Ես, օրինակ, գիտեմ, որ հայտնի խաղացող Աֆերդովը գող է. այժմ էլ նա երևում է քաղաքում, դեռ վերջերս տեսա նրան սեփական զույգ պոնի լծած կառքով, բայց նա գող է և ինձնից փող է գողացել։ Բայց այս մասին պատմությունը դեռ առջևում է, իսկ այդ երեկո միայն նախերգանքը պատահեց, այդ ամբողջ երկու ժամվա ընթացքում ես նստած էի սեղանի անկյունում, իսկ իմ կողքին, ձախից, ողջ այդ ժամանակ նստած էր մի փտած պճնամոլ, կարծում եմ, որ ջհուդներից, ի դեպ, նա ինչ-որ տեղ մի բան է անում, նույնիսկ, ինչ-որ բան գրում ու տպագրում։ Ամենավերջին րոպեին ես հանկարծ քսան ռուբլի շահեցի։ Երկու կարմիր բանկատոմս դրված էր իմ առջև, և ես հանկարծ տեսա, թե ինչպես այդ ջհուդի ճուտը պարզում է ձեռքն ու հանգիստ գողանում իմ բանկատոմսերից մեկը։ Ես ուզում էի նրան կասեցնել, բայց նա, ամենահանդուգն տեսքով և ձայնն ամենևին չբարձրացնելով, հանկարծ հայտարարում է, թե դա իր շահույթն է, թե ինքն է հենց նոր խաղադրամ դրել ու շահել, նա նույնիսկ չուզեց խոսակցությունը շարունակել և երեսն ինձնից թեքեց։ Եվ կարծես դիտմամբ, հենց այդ պահին ես ամենահիմար տրամադրությամբ էի, ես մի խոշոր միտք էի հղացել և, թքելով եղածի վրա, արագ վերկացա տեղիցս ու հեռացա չցանկանալով նույնիսկ վիճել ու նրան նվիրելով կարմիր տասանոցս։ Եվ դժվար կլիներ շարունակել այդ պատմությունը հանդուգն ու մանր մի գողի հետ, քանի որ ժամանակը տանուլ էր տրված, խաղն արդեն առաջ էր շարժվել։ Եվ հենց դա էր իմ ամենամեծ սխալը, որը և իր ազդեցությունն ունեցավ հետագայում․ մեր կողքին նստած երեք-չորս խաղացողներ նկատեցին մեր վիճաբանությունը և, տեսնելով, որ ես այդքան հեշտ զիջեցի, հավանաբար, ինձ էլ նման մեկի տեղ դրեցին։ ժամը ճիշտ տասներկուսն էր, ես անցա հետևյալ սենյակը, մտածեցի, մի նոր պլան մտմտացի և, վերադառնալով, բանկում բանկատոմսերս փոխեցի կիսաիմպերիալների։ Այսպիսով ես ունեցա ավելի քան քառասուն հատ։ Բաժանեցի դրանք տասը մասի և որոշեցի մեկը մյուսի հետևից տասը դրույթ դնել zero-յի վրա ամեն անգամ չորսական կիսաիմպերիալով։ «Թե կշահեմ՝ իմ բախտն է, կվրիպեմ՝ ավելի լավ. այլևս երբեք չեմ խաղա»։ Նկատեմ, որ այդ երկու ժամվա ընթացքում ոչ մի անգամ zero չէր դուրս եկել, այնպես որ ի վերջո ոչ ոք արդեն zero-յի վրա չէր էլ դնում։ | ||
+ | |||
+ | Խաղագումարներս դնում էի կանգնած, լուռ, խոժոռված և ատամներս պինդ սեղմած։ Հենց երրորդ դրույթի վրա Զերշչիկովը բարձր հայտարարեց zero, որը դուրս չէր եկել ամբողջ օրը։ Ինձ ցնծացին հարյուր քառասուն կիսաիմպերիալ ոսկով։ Ես դեռ յոթ դրույթ էլ ունեի և շարունակեցի խաղալ, մինչդեռ շուրջս ամեն բան թրթռում էր ու պտույտ գալիս։ | ||
+ | |||
+ | ― Անցեք այստեղ,― ամբողջ սեղանի երկայնքով բղավեցի ես մի ալեխառն մազերով, կարմրատակած դեմքով, ֆրակավոր մի բեղավորի, որի հետ քիչ առաջ նստած էինք կողք-կողքի և որը անասելի համբերությամբ արդեն մի քանի ժամ շարունակ փոքրիկ խաղագումարներ էր դնում և դրույթը դրույթի հետևից տանուլ էր տալիս,― անցեք այստեղ։ Բախտն այստեղ է։ | ||
+ | |||
+ | ― Այդ ի՞նձ եք ասում,― ինչ-որ սպառնալից մի զարմանքով արձագանքեց բեղավորը սեղանի մյուս ծայրից։ | ||
+ | |||
+ | ― Այո, ձեզ։ Այդտեղ իսպառ կտարվեք։ | ||
+ | |||
+ | ― Ձեր գործը չէ և, խնդրեմ, ինձ չխանգարեք։ | ||
+ | |||
+ | Բայց ես արդեն ոչ մի կերպ դիմանալ չէի կարողանում։ Դիմացս, սեղանի մյուս կողմում, տարեց մի սպա էր նստած։ Նայելով իմ խաղադրամին՝ նա շշնջաց իր հարևանին։ | ||
+ | |||
+ | ― Տարօրինակ է. zero։ Ոչ, ես սիրտ չեմ անի zero-յի։ | ||
+ | |||
+ | ― Սիրտ արեք, գնդապետ,― նոր խաղադրամ դնելով բղավեցի ես։ | ||
+ | |||
+ | ― Խնդրեմ, ինձ էլ հանգիստ թողնեք, ձեր խորհուրդների կարիքը չունեմ,― կարճ կտրեց խոսքս նա։― Շատ եք այստեղ գոռգոռում։ | ||
+ | |||
+ | ― Ես ախր, ձեզ բարի խորհուրդ եմ տալիս, ուզո՞ւմ եք, գրազ գանք, որ հիմա նորից zero դուրս կգա, ահա դնում եմ տասը ոսկի, համաձա՞յն եք։ | ||
+ | |||
+ | Եվ ես մեջտեղ դրեցի տասը կիսաիմպերիալ։ | ||
+ | |||
+ | ― Տասը ոսկի՞, գրա՞զ, դա ես կարող եմ,― խիստ ու չոր արտասանեց նա։― Գրազ եմ գալի ձեզ հետ, որ zero դուրս չի գա։ | ||
+ | |||
+ | ― Տասը լուիդոր, գնդապետ։ | ||
+ | |||
+ | ― Ի՞նչ տասը լուիդոր։ | ||
+ | |||
+ | ― Տասը կիսաիմպերիալ, գնդապետ, իսկ բարձր ոճով լուիդոր։ | ||
+ | |||
+ | ― Դե այդպես էլ ասեք, որ կիսաիմպերիալ, թե չէ բարի եղեք չկատակել ինձ հետ։ | ||
+ | |||
+ | Ես, իհարկե, գրազը տանելու հույս չունեի, մեկի դիմաց երեսունվեց հնարավորություն կար, որ zero դուրս չի գա, բայց ես առաջարկեցի, առաջինը՝ սիգամոլությունից, երկրորդը՝ որովհետև ինչ-որ բանով ուզում էի բոլորի ուշադրությունն ինձ վրա հրավիրել։ Ես շատ լավ տեսնում էի, որ, չգիտեմ ինչու, ինձ այստեղ ոչ ոք չի սիրում և որ մի առանձին հաճույքով ինձ դա ցույց են տալիս։ Ռուլետկան պտտվեց և ի՜նչ համընդհանուր զարմանք տիրեց բոլորին, երբ հանկարծ նորից zero դուրս եկավ։ Նույնիսկ համընդհանուր մի ճիչ լսվեց։ Այս անգամ շահույթի փառքը լիովին մթագնեց ուղեղս։ Ինձ նորից հարյուր քառասուն կիսաիմպերիալ ցնծացին։ Զերշչիկովը հարցրեց, չե՞մ ուզում, արդյոք, մի մասը բանկատոմսերով ստանալ, բայց ես ինչ-որ բան մռնչացի նրան, որովհետև բառացիորեն հանգիստ ու հանգամանալից բացատրվել արդեն չէի կարողանում։ Գլուխս պտտվում էր, և ոտքերս թուլանում էին։ Ես հանկարծ զգացի, որ հիմա սոսկալի հանդգնությունների եմ դիմելու, բացի այդ, ուզում էի մի բան էլ ձեռնարկել, մի գրազ էլ առաջարկել, մի քանի հազար մեկին տալ։ Մեքենայորեն ափով հավաքում էի բանկատոմսերիս ու ոսկիներիս կիտուկը և չէի կարողանում սկսել դրանք հաշվել։ Հենց այդ րոպեին թիկունքումս նկատեցի իշխանին ու Դարզանին, նրանք հենց նոր էին վերադարձել իրենց բանկից և, ինչպես հետո իմացա, մինչև վերջին կոպեկը տանուլ էին տվել։ | ||
+ | |||
+ | ― Ա՜, Դարզան,― ձայն տվի նրան, ահա թե որտեղ է բախտը։ Zero-յի վրա դրեք։ | ||
+ | |||
+ | ― Տարվել եմ, փող չունեմ,― պատասխանեց նա չոր, իսկ իշխանը որոշակիորեն կարծես չնկատեց ու չճանաչեց ինձ։ | ||
+ | |||
+ | ― Ահա փող,― ոսկիներիս կիտուկը ցույց տալով բղավեցի ես,― որքա՞ն է պետք։ | ||
+ | |||
+ | ― Գրողը տանի,― շառագունելով բղավեց Դարզանը,― կարծեմ, ես ձեզնից փող չխնդրեցի։ | ||
+ | |||
+ | ― Ձեզ կանչում են,― թևքիցս ձգեց Զերշչիկովը։ | ||
+ | |||
+ | Կանչում էր ինձ արդեն մի քանի անգամ և համարյա հայհոյելով գրազով ինձ տասը կիսաիմպերիալ տարված գնդապետը։ | ||
+ | |||
+ | ― Բարի եղեք ընդունելու,― զայրույթից ամբողջովին կարմրատակած բղավում էր նա,― ես պարտավոր չեմ ձեր գլխավերևում կանգնելու, թե չէ հետո կասեք, թե չեք ստացել։ Հաշվեցեք։ | ||
+ | |||
+ | ― Հավատում եմ, հավատում, գնդապետ, առանց հաշվելու եմ հավատում, միայն թե այդպես, խնդրեմ, ինձ վրա մի բղավեք ու մի բարկացեք,― և բռով վերցրի նրա ոսկու կույտը։ | ||
+ | |||
+ | ― Ողորմած պարոն, խնդրում եմ, ձեր ցնծությամբ մի ուրիշի ձանձրացրեք և ոչ թե ինձ,― կտրուկ բղավեց գնդապետը։― Ես ձեզ հետ խոզ չեմ արածեցրել։ | ||
+ | |||
+ | ― Տարօրինակ է, որ սրա նմաններին ներս են թողնում, սա ո՞վ է, ինչ-որ մի պատանյակ,― լսվում էին կիսաձայն բացականչություններ։ | ||
+ | |||
+ | Բայց ես ականջ չէի դնում, հենց այնպես խաղագումարներ էի դնում և արդեն ոչ zero-յի վրա։ Մի ամբողջ կապուկ ճաճանչավոր հարյուրանոցներ դրեցի ես տասնութ առաջինների վրա։ | ||
+ | |||
+ | ― Գնանք, Դարզան,― լսվեց իշխանի ձայնը թիկունքիցս։ | ||
+ | |||
+ | ― Տո՞ւն,― դարձա ես նրանց։― Ապասեցեք ինձ, միասին դուրս գանք, ես արդեն՝ վերջ։ | ||
+ | |||
+ | Իմ դրածը շահեց, և դա խոշոր շահույթ էր։ | ||
+ | |||
+ | ― Վե՛րջ,― բղավեցի ես և դողացող ձեռքերով բուռ-բուռ սկսեցի վերցնել ոսկին ու լցնել գրպաններս, առանց հաշվելու և մի տեսակ անհեթեթ կերպով մատներով ճմրթելով բանկատոմսերի կիտուկները, որոնք բոլորը միասին ուզում էի խոթել կողքի գրպանս։ Հանկարծ հիմա աջ կողմումս նստած և նույնպես մեծ խաղագումարներ դնող Աֆերդովի մատանեկիր չաղլիկ ձեռքը իջավ ճաճանչավոր հարյուրանոցների վրա ու ափով ծածկեց դրանք։ | ||
+ | |||
+ | ― Թույլ տվեք, սա ձերը չէ,― խիստ, թեև բավական մեղմ ձայնով հատ-հատ արտասանեց նա։ | ||
+ | |||
+ | Հենց սա էր այն նախերգանքը, որին հետո, մի քանի օրից, բախտ էր վիճակվելու այնպիսի՜ հետևանքներ ունենալու։ Իսկ այժմ, պատվովս եմ երդվում, որ այդ երեք հարյուրանոցներն իմն էին, բայց, իմ չար բախտից, այն ժամանակ, թեև հավատացած էի դրանում, որ դրանք իմն են, սակայն մեջս, այնուամենայնիվ, մեկ տասանորդականի չափով կասկած էլ էր մնում, իսկ ազնիվ մարդու համար դա ամեն ինչ է, իսկ ես ազնիվ մարդ եմ։ Եվ, որ գլխավորն է, այն ժամանակ ես դեռ հաստատ չգիտեի, թե Աֆերդովը գող է, այն ժամանակ ես նրա ազգանունն էլ դեռ չգիտեի, այնպես որ այն րոպեին իսկապես էլ կարող էի կարծել, թե ես սխալվել եմ, և այդ երեք հարյուրանոցը նրանց թվում չէին, որոնք հենց նոր հաշվել ու ինձ էին տվել։ Ես ամբողջ ժամանակ չէի հաշվում իմ փողերի կիտուկը և միայն ձեռքերով իրար վրա էի հավաքում, և Աֆերդովի առջև էլ շարունակ փող էր դրված և հենց իմ փողերի կողքին, բայց կանոնավոր ու հաշվված։ Վերջապես, Աֆերդովին այստեղ ճանաչում էին, հարուստ մարդ էին համարում, հարգանքով էին նրան դիմում, այս բոլորը ազդել էր նաև ինձ վրա և ես նորից չդիմադրեցի։ Սոսկալի՜ սխալ։ Գլխավոր խոզությունը նրանում էր կայանում, որ ես հիացած էի։ | ||
+ | |||
+ | ― Շատ ափսոս, որ ես հաստատ չեմ հիշում, բայց ինձ սոսկալի թվում է, թե դրանք իմն են,― արտասանեցի ես զայրույթից դողացող շրթունքներով։ Այս բառերս իսկույն քրթմնջյուն առաջացրին։ | ||
+ | |||
+ | ― Այդպիսի բաներ ասելու համար պետք է հաստատ հիշել, իսկ դուք ինքներդ բարեհաճեցիք հատարարել, որ հաստատ չեք հիշում,― անասելի գոռոզամտությամբ ասաց Աֆերդովը։ | ||
+ | |||
+ | ― Սա ո՞վ է, ինչպե՞ս կարելի է թույլ տալ նման բան,― բացականչություններ հնչեցին այս ու այն կողմից։ | ||
+ | |||
+ | ― Սա առաջին դեպքը չէ դրա հետ, քիչ առաջ Ռեխբերգի հետ նույն պատմությունը եղավ տասանոցի պատճառով,― լսվեց ինչ-որ մեկի ստոր ձայնը իմ կողքին։ | ||
+ | |||
+ | ― Դե, բավական է, բավական,― բացականչեցի ես,― չեմ հակառակում, վերցրեք։ Իշխան... ո՞ւր են իշխանն ու Դարզանը։ Գնացի՞ն։ Պարոնայք, չտեսա՞ք ուր գնացին իշխանն ու Դարզանը,― և, վերջապես, հավաքելով բոլոր փողերս, իսկ մի քանի կիսաիմպերիալ այդպես էլ չհասցնելով խոթել գրպանս և պահելով բռիս մեջ, ես նետվեցի իշխանի ու Դարզանի հետևից։ Կարծում եմ, որ ընթերցողը տեսնում է, որ ես ինձ չեմ խնայում և այս րոպեիս հիշում եմ ինձ ամբողջովին, ինչպես որ կայի այն ժամանակ, մինչև ամենավերջին գարշանքը, որպեսզի հասկանալի լինի, թե ինչ կարող էր ստացվել հետո։ | ||
+ | |||
+ | Իշխանն ու Դարզանն արդեն իջել էին աստիճաններից, առանց ամենաչնչին ուշադրություն անգամ դարձնելու իմ կանչերին ու ճիչերին։ Ես արդեն հասել էի նրանց, բայց մի վայրկյանով կանգ առա դռնապանի առաջ և երեք կիսաիմպերիալ խոթեցի նրա բուռը, սատանան գիտե, թե ինչու. նա տարակուսած ինձ նայեց և նույնիսկ շնորհակալություն չհայտնեց։ Բայց ինձ համար միևնույն էր, և, եթե Մատվեյն էլ այստեղ լիներ, երևի նրան մի ամբողջ բուռ ոսկի կցնծայի և, կարծեմ, հենց այդպես էլ ուզում էի անել, բայց, առմուտք դուրս վազելով, հանկարծ հիշեցի, որ դեռ երեկ եմ նրան ազատ արձակել։ Հենց այդ րոպեին իշխանին հրամցրին նրա վարգաձին, և նա սահնակ նստեց։ | ||
+ | |||
+ | ― Ես ձեզ հետ եմ գալիս, իշխան, և ձեզ մոտ,― բղավեցի ես, բռնեցի ծածկոցից ու հետ գցեցի, որպեսզի մտնեմ սահնակ, բայց հանկարծ իմ կողքով սահնակ թռավ Դարզանը, և կառապանը, ձեռքիցս խլելով ծածկոցը, պարոնների ոտքերը ծածկեց։ | ||
+ | |||
+ | ― Գրողը տանի,― բղավեցի ես մոլեգնած։ Դուրս էր գալիս, որ ես լակեյի պես, կարծես, Դարզանի համար էի արձակել ծածկոցը։ | ||
+ | |||
+ | ― Տո՛ւն - բղավեց իշխանը։ | ||
+ | |||
+ | ― Կաց,― սահնակից կառչելով՝ գոռացի ես, բայց ձին ուժգին ձգեց, և ես գլորվեցի ձյան մեջ։ Ինձ նույնիսկ թվաց, թե նրանք ծիծաղեցին։ Վեր թռչելով՝ ես վայրկենապես բռնեցի պատահած սահնակը ու, ամեն վայրկյան խթանելով իմ հալից ընկած ձիուն, սլացա իշխանի մոտ։ | ||
+ | |||
+ | '''IV''' | ||
+ | |||
+ | Կարծես դիտավորյալ, ձին անբնականորեն դանդաղ էր քարշ տալիս, թեև ես մի ամբողջ ռուբլի էի խոստացել։ Կառապանը միայն մտրակում էր և, իհարկե, մի ռուբլու մտրակեց նրան։ Սիրտս մարում էր, ես սկսեցի մի բան խոսել կառապանի հետ, բայց բառ անգամ չէի կարողանում արտաբերել, և ինչ-որ հիմարություն էի մրթմրթում։ Ահա թե ինչ վիճակում ես ներս ընկա իշխանի մոտ։ Նա հենց նոր էր վերադարձել. Դարզանին տուն էր հասցրել և մենակ էր։ Գունատ ու չարացած նա հետ ու առաջ էր անում աշխատասենյակում։ Նորից եմ կրկնում, նա սոսկալի տարվել էր։ Ինձ նայեց ինչ-որ ցրված տարակուսանքով։ | ||
+ | |||
+ | ― Նորից դուք եք,― ասաց նա խոժոռվելով։ | ||
+ | |||
+ | ― Որպեսզի հաշիվներս ձեզ հետ մաքրեմ, պարոն,― շնչակտուր արտասանեցի ես։― Ինչպե՞ս համարձակվեցիք այդպես վարվել ինձ հետ։ | ||
+ | |||
+ | Նա հարցական ինձ էր նայում։ | ||
+ | |||
+ | ― Եթե դուք Դարզանի հետ էիք գնում, կարող էիք հենց այդպես էլ պատասխանել, որ Դարզանի հետ էի գնում, իսկ դուք ձիուն խթանեցիք, և ես... | ||
+ | |||
+ | ― Այո, հա՜, դուք, կարծեմ, ձյան մեջ ընկաք,― և նա երեսիս ծիծաղեց։ | ||
+ | |||
+ | ― Դրան մարտահրավերով են պատասխանում և այդ պատճառով մենք նախ մեր հաշիվները կփակենք... | ||
+ | |||
+ | Եվ դողացող ձեռքով ես սկսեցի հանել փողերս ու դնել բազմոցին, մարմարե սեղանին և նույնիսկ բաց դրված ինչ-որ գրքի մեջ, կույտերով, բռերով, կապուկներով, մի քանի մետաղադրամ գլորվեցին գորգին։ | ||
+ | |||
+ | ― Ախ, հա՜, դուք, կարծեմ, շահել եք... ինչ էլ նկատելի է ձեր տոնից։ | ||
+ | |||
+ | Նա դեռ երբեք այդքան հանդուգն չէր խոսել ինձ հետ։ Ես չափազանց գունատ էի։ | ||
+ | |||
+ | ― Այստեղ... ես չգիտեմ, որքան է... պետք է հաշվել։ Ես ձեզ պարտք եմ մոտ երեք հազար... թե որքա՞ն... ավելի, թե պակաս։ | ||
+ | |||
+ | ― Կարծեմ, ես ձեզ չեմ ստիպում վճարել։ | ||
+ | |||
+ | ― Ոչ, ես ինքս եմ ուզում վճարել, և դուք պետք է որ իմանաք, թե ինչու։ Ես գիտեմ, որ հարյուրանոցների այս կապուկում հազար ռուբլի է, ահա։― Եվ դողացող ձեռքերով ես սկսեցի հաշվել, բայց կիսատ թողեցի։― Միևնույն է, ես գիտեմ, որ հազար է։ Ուրեմն, այսպես, այս հազարը ես ինձ եմ վերցնում, իսկ ամբողջ մնացյալը, այս կիտուկները, վերցրեք պարտքիս դիմաց, պարտքիս մի մասի դիմաց, այստեղ, կարծում եմ, մոտ երկու հազար կամ, թերևս ավելի էլ կա։ | ||
+ | |||
+ | ― Իսկ հազարը այնուամենայնիվ ձե՞զ եք պահում,― ատամները ցույց տվեց իշխանը։ | ||
+ | |||
+ | ― Իսկ ձեզ պե՞տք է։ Այդ դեպքում... Ես ուզում էի... ես կարծում էի, թե դուք չեք ուզի... բայց եթե պետք է, ապա խնդրեմ... | ||
+ | |||
+ | ― Ոչ, պետք չէ,― արհամարհական երես դարձրեց ինձնից նա և նորից հետ ու առաջ արեց սենյակում։ | ||
+ | |||
+ | ― Եվ սատանան գիտե, թե ինչու ձեր մտքով անցավ վերադարձնել,― հանկարծ մարտահրավերի սոսկալի արտահայտությունը դեմքին՝ դեպի ինձ շրջվեց նա։ | ||
+ | |||
+ | ― Ես վերադարձնում եմ, որպեսզի հաշիվ պահանջեմ ձեզնից,― աղաղակեցի ես իմ հերթին։ | ||
+ | |||
+ | ― Կորեք այստեղից ձեր մշտական խոսքերով ու շարժ ու ձևով,― կարծես մոլուցքով բռնված, հանկարծ ոտքերը գետին դոփեց նա։― Ես երկուսիդ էլ վաղուց էի ուզում դուրս վռնդել, ձեզ էլ, ձեր Վերսիլոիվին էլ։ | ||
+ | |||
+ | ― Դուք խելագարվել եք,― բղավեցի ես։ Իսկապես էլ նա նման էր խելագարի։ | ||
+ | |||
+ | ― Դուք ինձ երկուսդ էլ տանջել եք ձեր ճռճռան ֆրազներով ու շարունակ ֆրազներով, ֆրազներով, ֆրազներով։ Պատվի մասին, օրինակ։ Թյու՜։ Ես վաղուց էի ուզում կապերս խզել... Ես ուրախ եմ, ուրախ եմ, որ հասավ այս րոպեն։ Ես ինձ կապված էի համարում ու կարմրում էի, որ ստիպված եմ ընդունել ձեզ... երկուսիդ էլ։ Իսկ հիմա ինձ կապված չեմ համարում ոչնչով, ոչնչով, լավ իմացեք։ Ձեր Վերսիլովը հրահրում էր ինձ հարձակվել Ախմակովայի վրա ու խայտառակել նրան... Էլ չհամարձակվեք դրանից հետո պատվի մասին խոսել իմ ներկայությամբ։ Որովհետև դուք անպատիվ մարդիկ եք... երկուսդ էլ, երկուսդ էլ, իսկ դուք չէի՞ք ամաչում, որ ինձնից փող էիք վերցնում։ | ||
+ | |||
+ | Աչքերիս առաջ սևացավ։ | ||
+ | |||
+ | ― Ես ձեզնից որպես ընկերոջից էի վերցնում,― սկսեցի ես չափազանց կամաց,― դուք ինքներդ էիք առաջարկում, և ես հավատացի ձեր բարեհաճությանն իմ նկատմամբ... | ||
+ | |||
+ | ― Ես ձեզ ընկեր չեմ։ Ես ձեզ տալիս էի, բայց ոչ դրա համար, այլ ինքներդ գիտեք, թե ինչի համար։ | ||
+ | |||
+ | ― Ես վերցնում էի Վերսիլովի փողերի հաշվին, իհարկե, դա հիմարություն է, բայց ես... | ||
+ | |||
+ | ― Դուք չէիք կարող Վերսիլովի փողերի հաշվին վերցնել առանց նրա թույլտվության, և ոչ էլ ես կարող էի նրա փողերը ձեզ տալ առանց նրա թույլտվության... Ես ձեզ իմ փողն եմ տվել, և դուք գիտեիք, գիտեիք և վերցնում էիք, իսկ ես դիմանում էի ատելի մի կատակերգության սեփական տանս մեջ։ | ||
+ | |||
+ | ― Ի՞նչը գիտեի։ Ի՞նչ կատակերգություն։ Ուրեմն, ինչի՞ համար էիք ինձ փող տալիս։ | ||
+ | |||
+ | ― Pour vos beaux yeux, mon cousin<ref>Ձեր գեղեցիկ աչքերի համար, իմ կուզեն (ֆրանս.)։</ref>,― քրքրջաց նա ուղիղ երեսիս։ | ||
+ | |||
+ | ― Գրողի ծոցը,― աղաղակեցի ես,― վերցրեք բոլորը, առեք այս հազարն էլ։ Հիմա քվիտ ենք, և վաղը... | ||
+ | |||
+ | Եվ ես նրա երեսին նետեցի հարյուրանոցների կապուկը, որ ուզում էի թողնել ինձ փող ունենալու համար։ Կապուկը դիպավ ճիշտ նրա բաճկոնակին և թրմփաց հատակին։ Նա արագ, երեք հսկայական քայլով ինձ հասավ ու դեմ առ դեմ կանգնեց։ | ||
+ | |||
+ | ― Կհամարձակվե՞ք արդյոք ասել,― կատաղած ու հատ-հատ, կարծես վանկարկելով, արտասանեց նա,― որ ամբողջ ամիսը ինձնից փող վերցնելով՝ չգիտեիք, որ ձեր քույրը հղի է ինձնից։ | ||
+ | |||
+ | ― Ի՞նչ։ Ինչպես թե,― բղավեցի ես, և հանկարծ ոտքերս թուլացան, և ես անզոր ընկա բազմոցին։ Հետո նա ինքն ինձ ասաց, որ ես քաթանի պես գունատվել եմ։ Խելքս մաղեց։ Հիշում եմ, որ մենք երկար ժամանակ լուռ իրար երեսի էինք նայում։ Կարծես վախի մի ցնցում անցավ նրա դեմքով։ Նա հանկարծ խոնարհվեց, բռնեց ուսերիցս ու սկսեց սատարել ինձ։ Ես շատ լավ եմ հիշում նրա անշարժ ժպիտը, նրանում կասկածամտություն ու զարմանք կար։ Այո, նա ոչ մի դեպքում իր խոսքի նման ազդեցության չէր սպասում, որովհետև վստահ էր, թե ես մեղավոր եմ։ | ||
+ | |||
+ | Բանն ավարտվեց ուշաթափությամբ, բայց միայն մի րոպեով, ես ուշքի եկա, ոտքի կանգնեցի, նայում էի նրան ու կշռադատում, և հանկարծ ողջ ճշմարտությունը բացվեց այդքան երկար ժամանակ քնած իմ ուղեղի առջև։ Եթե ինձ նախապես ասեին ու հարցնեին. «Ի՞նչ կանեի ես նրան այդ րոպեին», ես երևի կպատասխանեի, թե կտոր-կտոր կանեի նրան։ Բայց բոլորովին այլ բան դուրս եկավ և ամենևին ոչ իմ կամքով, ես զույգ ձեռքերով հանկարծ ծածկեցի դեմքս, ու դառը հեկեկալով, արտասվեցի։ Ինքն իրեն այդպես ստացվեց։ Երիտասարդ մարդու մեջ հանկարծ արտահայտվեց փոքրիկ երեխան։ Ուրեմն դեռ այն ժամանակ հոգումս կիսով չափ ապրում էր փոքրիկ երեխան։ Ես ընկա բազմոցին ու հեկեկացի։ «Լիզա, Լիզա։ Խեղճ, դժբախտ Լիզա»։ Իշխանը հանկարծ ու միանգամայն հավատաց։ | ||
+ | |||
+ | ― Տեր Աստված, ի՜նչ մեղավոր եմ ձեր առաջ,― խորապես վշտացած բղավեց նա։― Օ՜, ի՜նչ նողկալի եմ մտածել ձեր մասին իմ կասկածամտությամբ... Ներեցեք ինձ, Արկադի Մակարովիչ։ | ||
+ | |||
+ | Հանկարծ ես վեր թռա տեղիցս, ուզում էի նրան մի բան ասել, կանգնեցի նրա առաջ, բայց, առանց ոչինչ ասելու, դուրս վազեցի սենյակից և բնակարանից։ Ես ոտքով քարշ եկա մինչև տուն և հազիվ եմ հիշում ճանապարհը։ Ես ընկա մահճակալիս, դեմքս թաղեցի բարձիս մեջ ու խավարում մտածում էի ու մտածում։ Նման րոպեներին ներդաշնակ ու հետևողական մտածել երբեք չի լինում։ Խելքս ու երևակայությունս կարծես պոկվում էին թելից և, հիշում եմ, որ սկսում էի նույնիսկ միանգամայն կողմնակի բաների և նույնիսկ Աստված գիտե, թե ինչի մասին, երազել։ Բայց վիշտն ու փորձանքը հանկարծ կրկին ցավով ու մղկտոցով միտքս էին գալիս, և ես նորից կոտրատում էի ձեռքերս ու բացականչում՝ «Լիզա, Լիզա», ու նորից արտասվում էի։ Չեմ հիշում, թե ինչպես քուն մտա, բայց խորն ու քաղցր քնեցի։ | ||
=== Գլուխ յոթերորդ === | === Գլուխ յոթերորդ === | ||
+ | |||
+ | '''I''' | ||
+ | |||
+ | Արթնացա առավոտյան ժամը ութին մոտ, վայրկենապես դուռը փակեցի, նստեցի պատուհանի մոտ ու սկսեցի մտածել։ Այդպես նստած մնացի մինչև ժամը տասը։ Սպասուհին երկու անգամ ծեծեց դուռս, բայց ես նրան քշեցի։ Վերջապես, արդեն ժամը տասից հետո նորից դուռս ծեծեցին։ Ես ուզում էի նորից բղավել, բայց այս անգամ Լիզան էր։ Նրա հետ ներս մտավ սպասուհին, ինձ համար սուրճ բերեց ու վառարանը վառել սկսեց։ Սպասուհուն անհնարին էր դուրս անել, և ողջ այն ժամանակ, մինչ Ֆյոկլան փայտ էր շարում ու կրակ բորբոքում, ես մեծ-մեծ քայլերով շարունակ հետ ու առաջ էի անում իմ փոքրիկ սենյակում՝ խոսակցություն չսկսելով և նունիսկ աշխատելով Լիզային չնայել։ Սպասուհին աննկարագրելի դանդաղկոտույթամբ էր գործում և դիտավորյալ, ինչպես բոլոր սպասուհիները նման դեպքերում, երբ նկատում են, որ պարոններին խանգարում են խոսել։ Լիզան նստեց պատուհանի մոտ դրված աթոռին ու սկսեց հետևել ինձ։ | ||
+ | |||
+ | ― Սուրճդ կսառչի,― ասաց նա հանկարծ։ | ||
+ | |||
+ | Ես նրան նայեցի, ոչ մի անգամ ամենաչնչին շփոթմունք, լիակատար հանգստություն, իսկ շուրթերին նույնիսկ ժպիտ։ | ||
+ | |||
+ | ― Ահա կանայք,― չդիմացա ես և թոթվեցի ուսերս։ Վերջապես սպասուհին վառարանը վառեց և ուզում էր սկսել սենյակը հավաքել, բայց ես եռանդագին դուրս արի նրան ու վերջապես դուռը փակեցի։ | ||
+ | |||
+ | ― Ասա, խնդրեմ, ինչու դուռը նորից փակեցի՞ր,― հարցրեց Լիզան։ | ||
+ | |||
+ | Ես կանգնեցի նրա առաջ։ | ||
+ | |||
+ | ― Լիզա, կարո՞ղ էի ես մտածել, որ դու այդպես կխաբես ինձ,― բացականչեցի ես հանկարծ, ամենևին չկարծելով, թե այդպես կսկսեմ և ոչ թե արտասուքն այս անգամ, այլ համարյա չարության ինչ-որ մի զգացմունք հանկարծ սիրտս ծակեց այնպես, որ ինքս էլ չէի սպասում դրան։ Լիզան շիկնեց, բայց չպատասխանեց, միայն շարունակում էր ուղիղ աչքերիս նայել։ | ||
+ | |||
+ | ― Սպասիր, Լիզա, սպասիր, օ՜, ինչ հիմարն էի ես։ Բայց արդյո՞ք հիմար էի։ Բոլոր ակնարկները միայն երեկ իրար վրա հավաքվեցին, իսկ մինչ այդ որտեղի՞ց կարող էի իմանալ։ Այն բանից, որ գնում էիր Ստոլբեևայի ու այդ... Դարյա Օնիսիմովնայի մո՞տ։ Բայց ես քեզ արև էի կարծում, Լիզա, և ինչպե՞ս կարող էր անցնել մտքովս։ Հիշում ես, ինչպես հանդիպեցի քեզ այն ժամանակ, երկու ամիս առաջ, նրա բնակարանում, և ինչպես էինք ես ու դու արևի տակով քայլում և ուրախանում... այն ժամանակ արդեն կա՞ր։ Կա՞ր։ | ||
+ | |||
+ | Նա պատասխանեց գլխի դրական շարժումով։ | ||
+ | |||
+ | ― Ուրեմն, դու արդեն այն ժամանակ էլ խաբում էիր ինձ։ Սա իմ հիմարությունից չէ, Լիզա, այստեղ ավելի շուտ իմ եսասիրությունն է պատճառը և ոչ թե հիմարությունը, սրտիս եսասիրությունը ու, թերևս սրբության հավատը։ Օ՜ ես միշտ հավատացած եմ եղել, որ դուք բոլորդ անսահմանորեն բարձր եք ինձնից և՝ խնդրեմ։ Վերջապես, երեկ, մեկ օրվա ընթացքում, ես չհասցրի նույնիսկ կռահել, չնայած բոլոր ակնարկներին... Եվ ամենևին էլ դրանով չէի զբաղված ես երեկ։ | ||
+ | |||
+ | Այստեղ ես հանկարծ հիշեցի Կատերինա Նիկոլաևնային և մի բան կրկին տառապալից, կարծես ասեղով, ծակեց սիրտս, և ես կարմրատակեցի։ Այդ րոպեին ես, բնականաբար, չէի կարող բարի լինել։ | ||
+ | |||
+ | ― Բայց ինչո՞ւմ ես արդարանում։ Դու, Արկադի, կարծես ինչ-որ բանում շտապում ես արդարանալ, ուրեմն, ինչո՞ւմ,― հեզ ու հլու, բայց շատ հաստատ ու վստահ ձայնով հարցրեց Լիզան։ | ||
+ | |||
+ | ― Ինչպե՞ս թե ինչում։ Բայց ես հիմա ի՞նչ անեմ, թեկուզ հենց այս հարցում։ Իսկ դու ասում ես. «Ուրեմն, ինչո՞ւմ»։ Ես չգիտեմ, ինչպես վարվեմ։ Ես չգիտեմ, նման դեպքերում ինչպես են վարվում եղբայրները... Գիտեմ, որ ատրճանակները ձեռքներին ստիպում են ամուսնանալ... Կվարվեմ այնպես, ինչպես վայել է ազնիվ մարդուն։ Իսկ ես այս դեպքում չգիտեմ էլ, թե ինչպես պետք է վարվի ազնիվ մարդը... Ինչո՞ւ։ Որովհետև մենք ազնվական չենք, իսկ նա իշխան է ու իր կարիերան է անում... նա մեզ, ազնիվ մարդկանցս, չի էլ լսի։ Մենք՝ ես ու դու, քույր ու եղբայր էլ չենք, այլ ինչ-որ ապօրինաբար, առանց ազգանվան, ագարակաբնակ գյուղացու որդիներ, իսկ իշխանները մի՞թե ամուսնանում են գյուղացիների հետ։ Օ՜, զզվանք։ Եվ դրան ավելացրած նաև այն, որ դու նստել ես հիմա ու ինծ վրա զարմանում ես։ | ||
+ | |||
+ | ― Ես հավատում եմ, որ դու տանջվում ես,― նորից շիկնեց Լիգան,― բայց դու շտապում ես և ինքդ քեզ տանջում։ | ||
+ | |||
+ | ― Շտապո՞ւմ եմ։ Բայց մի՞թե քո կարծիքով ես բավականաչափ չեմ ուշացել։ Եվ մի՞թե դու, դու, Լիզա, պետք է դա ինձ ասես,― լիակատար վրդովմունքով ի վերջո տարվեցի ես։― Իսկ որքա՜ն խայտառակություն կրեցի ես և ինչպե՜ս պետք է արհամարհեր ինծ այդ իշխանը։ Օ՜, այժմ ամեն բան պարզ է ինձ համար և ողջ այդ պատկերն է աչքիս առաջ, նա վստահորեն ենթադրել է, որ ես արդեն վաղուց գլխի եմ ընկել իր կապի մասին քեզ հետ, բայց լռում եմ և նույնիսկ քիթս տնկում և պարծենում այդ «պատվով», ահա թե նույնիսկ ինչ կարող էր մտածել նա իմ մասին։ Եվ քրոջս դիմաց, քրոջս խայտառակության դիմաց փող եմ վերցնում։ Ահա թե ինչն էր նրա համար գարշելի տեսնել, և ես լիովին արդարացնում եմ նրան, ամեն օր տեսնել և ընդունել մի ստահակի, որովհետև ստահակը նրա եղբայրն է, և դեռ պատվի մասին էլ խոսում է... մարդու սիրտը կկանգնի, թեկուզև նրա սիրտը։ Եվ դու թույլ տվեցիր այս բոլորը, դու ինծ չզգուշացրիր։ Նա այնքան էր ինձ արհամարհում, որ իմ մասին խոսում էր Ստեբելկովի հետ և ինքն ասաց ինձ երեկ, որ ուզում էր ինձ ու Վերսիլովին դուրս անի իր տանից։ Իսկ Ստեբելկովը։ «Ախր, Աննա Անդրեևնան նույնպիսի քույր է ձեզ համար, ինչպես Լիզավետա Մակարովնան» և դեռ բղավում է հետևիցս. «Իմ փողն ավելի լավն է»։ Իսկ ես, ես հանդուգն ու համարձակ փռվում էի նրա բազմոցներին և, ինչպես հավասարը հավասարի, խոսում էի նրա ծանոթների հետ, գրողը դրանց տանի։ Եվ դու այդ բոլորը հանդուրժում էիր։ Թերևս Դարզանն էլ արդեն գիտե՝ դատելով համենայն դեպս նրա տոնից երեկ երեկոյան... Բոլորը, բոլորը գիտեն, բացի ինձնից։ | ||
+ | |||
+ | ― Ոչ ոք ոչինչ չգիտե, ծանոթներից ոչ մեկին նա չի ասել և չէր կարող ասել,― ընդհատեց ինձ Լիզան,― իսկ այդ Ստեբելկովի մասին ես գիտեմ միայն, որ Ստեբելկովը նրան տանջում է և որ այդ Ստեբելկովը կարող էր միգուցե միայն կռահել... Իսկ քո մասին ես նրան մի քանի անգամ եմ ասել, և նա լիովին հավատացել է ինձ, որ քեզ ոչինչ հայտնի չէ, միայն թե չգիտեմ ինչպես և ինչու է երեկ ձեր միջև այդ բանը ստացվել։ | ||
+ | |||
+ | ― Օ՜, համենայն դեպս երեկ ես նրա հետ հաշիվս մաքրեցի, գոնե այդ քարը սրտիցս ընկավ։ Մայրիկը գիտե՞, Լիզա...։ Ինչպե՜ս կարող է չիմանալ, երեկ, հենց երեկ նա հարձակվեց ինձ վրա... Ախ, Լիզա։ Եվ մի՞թե դու քեզ ամեն հարցում որոշակիորեն իրավացի ես համարում, այդպես էլ և ոչ մի կաթիլ քեզ չե՞ս մեղադրում։ Ես չգիտեմ, ինչպես են ժամանակակից ձևով դատում և ինչ ես դու մտածում, այսինքն իմ, մայրիկի, եղբորդ, հորդ մասին... Վերսիլովը գիտե՞։ | ||
+ | |||
+ | ― Մայրիկը նրան ոչինչ չի ասել, նա չի հարցնում, երևի չի ուզում հարցնել։ | ||
+ | |||
+ | ― Գիտե, բայց չի ուզում իմանալ, հենց այդպես է, դա նրան նման է։ Դե, իսկ եղբոր, հիմար եղբոր դերը թող որ դու ծաղրում ես, երբ նա ատրճանակներից է խոսում, բայց մայրի՞կը, մայրի՞կը։ Մի՞թե չես մտածել, Լիզա, որ դա նախատինք է մայրիկին։ Ամբողջ գիշեր ես դրա մասին եմ մտածել ու տանջվել։ Հիմա մայրիկի առաջին միտքն է. «Այսպես եղավ, որովհետև ես էլ մեղավոր էի, իսկ ինչ մայրն է, նույնն էլ աղջիկը կլինի»։ | ||
+ | |||
+ | ― Օ՜, որպիսի չարությամբ ու դաժանությամբ ասացիր,― աչքերից դուրս ցայտած արտասուքներով բղավեց Լիզան, վերկացավ տեղից ու արագ դեպի դուռը դիմեց։ | ||
+ | |||
+ | ― Կա՛ց, կա՛ց,― գրկեցի ես նրան, նորից նստեցրի և առանց ձեռքերս բաց թողնելու նստեցի նրա կողքին։ | ||
+ | |||
+ | ― Ես այդպես էլ կարծում էի այստեղ գալիս, որ ամեն բան հենց այսպես էլ լինելու է, և քեզ անպայման պետք կլինի, որ ես անպայման մեղա գամ։ Խնդրեմ, մեղա եմ գալիս։ Ես միայն հպարտությունից էի հիմա լուռ, չէի խոսում, իսկ ձեզ ու մայրիկին ես շատ ավելի եմ խղճում, քան ինքս ինձ...― նա խոսքը չավարտեց և հանկարծ աղիողորմ արտասվեց։ | ||
+ | |||
+ | ― Պետք չէ, Լիզա, պետք չէ, ոչինչ հարկավոր չէ։ Ես քեզ համար դատավոր չեմ։ Իսկ ի՞նչ է ասում մայրիկը, Լիզա։ Նա վաղո՞ւց գիտե։ | ||
+ | |||
+ | ― Կարծում եմ, որ վաղուց, բայց ես ինքս նրան վերջերս եմ ասել, երբ ''սա'' պատահեց,― հայացքը խոնարհելով, կամացուկ ասաց նա։ | ||
+ | |||
+ | ― Իսկ ի՞նչ ասաց նա։ | ||
+ | |||
+ | ― Ասաց. «Պահիր»,― էլ ավելի կամացուկ ասաց Լիզան։ | ||
+ | |||
+ | ― Ախ, Լիզա, այո, «պահիր»։ Հանկարծ գլխիդ Աստված մի արասցե, մի փորձանք չբերես։ | ||
+ | |||
+ | ― Չեմ բերի,― հաստատուն պատասխանեց նա ու հայացքը կրկին ինձ ուղղեց։ | ||
+ | |||
+ | ― Հանգիստ կաց,― ավելացրեց նա,― այստեղ բոլորովին այն չէ։ | ||
+ | |||
+ | ― Լիզա, սիրելիս, ես միայն տեսնում եմ, որ ես այստեղ ոչինչ չգիտեմ, բայց դրա փոխարեն միայն հիմա իմացա, թե որքան եմ քեզ սիրում։ Միայն մի բան բոլորովին չեմ հասկանում, ինչի՞ համար ես նրան սիրել։ Ինչպե՞ս կարող էիր դրա նմանին սիրել։ Ահա թե որն է հարցը։ | ||
+ | |||
+ | ― Եվ, երևի, դրա համա՞ր էլ ես տանջվել գիշերը,― խաղաղ ժպտաց Լիզան։ | ||
+ | |||
+ | ― Սպասիր, Լիզա, սա հիմար հարց է, և դու ծիծաղում ես. ծիծաղիր, բայց չէ՞ որ հնարավոր չէ չզարմանալ, դու և նա այնպիսի՜ հակապատկերներ եք։ Նա (ես նրան ուսումնասիրել եմ), մռայլ է, կասկածամիտ, միգուցե շատ բարի է, թող այդպես լինի, բայց դրա փոխարեն վերին աստիճանի հակված նախ և առաջ ամեն բանում չարը տեսնելու (ի դեպ, դրանում ճիշտ նույնն է, ինչ որ ես)։ Նա բուռն կերպով հարգում է ազնվազարմությունը, դա ես հնարավոր եմ համարում, ես դա տեսնում եմ, բայց, կարծեմ, թե միայն որպես իդեալ։ Օ՜, նա հակված է զղջման, ողջ կյանքի ընթացքում նա անդադար անիծում է իրեն և զղջում, բայց դրա փոխարեն երբեք էլ չի ուղղվում, ի դեպ, սա էլ, միգուցե, ինչպես ես։ Հազարավոր նախապաշարումներ և կեղծ մտքեր և դրա դիմաց ոչ մի միտք։ Մեծ սխրագործություն է որոնում և մանր ստորություններ անում։ Ներիր, Լիգա, ես, ի դեպ, հիմար եմ, այս ասելով, ես նեղացնում եմ քեզ և դա գիտեմ, ես դա հասկանում եմ... | ||
+ | |||
+ | ― Դիմանկարը ճիշտ կլիներ,― ժպտաց Լիզան,― բայց դու չափազանց չարացած ես նրա վրա իմ պատճառով, դրա համար էլ ամենևին էլ ճիշտ չէ։ Հենց սկզբից էլ նա թերահավատ էր քո նկատմամբ, և դու չէիր կարոդ նրան ամբողջովին տեսնել, իսկ ինձ հետ դեռ Լուգայից... Նա միմիայն ինձ էր տեսնում, Լուգայից սկսած։ Այո, նա կասկածամիտ է և հիվանդոտ և առանց ինձ խելագարված կլիներ և եթե ինձ լքի, կխելագարվի կամ անձնասպան կլինի, կարծեմ, նա հասկացել է դա և գիտե,― կարծես, ինքն իր համար, մտածկոտ ավելացրեց Լիզան։― Այո, նա շարունակ թույլ է, բայց հենց այս տեսակ թույլերն են ընդունակ երբևէ արտակարգ ուժեղ գործերի... Ի՜նչ տարօրինակ ասացիր ատրճանակի մասին, Արկադի, այս դեպքում ոչ մի նման բանի կարիք չկա, և ես ինքս գիտեմ, թե ինչ է լինելու։ Ես նրա հետևից ման չեմ գալիս, նա է իմ հետևից ման գալիս։ Մայրիկը լալիս է, ասում է. «Եթե նրա հետ ամուսնանաս, դժբախտ կլինես, կդադարի սիրել»։ Ես դրան չեմ հավատում, դժբախտ, գուցեև, լինեմ, բայց սիրել նա չի դադարի։ Դա չէր պատճառը, որ ես նրան շարունակ համաձայնություն չէի տալիս, այլ մի ուրիշ պատճառ կար։ Արդեն երկու ամիս է, որ ես համաձայնություն չեմ տալիս նրան, բայց այսօր ասացի նրան, ''այո'', կամուսնանամ քեզ հետ։ Գիտե՞ս, Արկաշա, երեկ (նրա աչքերը փայլատակեցին և նա երկու ձեռքով փարվեց վզիս)― երեկ նա եկել էր Աննա Անդրեևնայի մոտ և երեսին, ամենայն անկեղծությամբ ասել էր, որ չի կարող սիրել նրան... Այո, նա բացատրվել էր իսպառ, և այդ միտքն այժմ ավարտված է։ Նա երբեք էլ այդ մտքին մասնակից չի եղել, դա իշխան Նիկոլայ Իվանովիչն էր հորինել, և չարչարողները Ստեբելկովն ու մի ուրիշն էին նեղել նրան... Հենց դրա համար էլ այսօր նրան ասացի՝ ''այո՛''։ Արկադի, սիրելիս, նա խնդրագին կանչում է քեզ, և երեկվանի համար մի նեղացիր, այսօր նա այնքան էլ առողջ չէ և ամբողջ օրը տանն է լինելու։ Նա իսկապես հիվանդ է, Արկադի, չկարծես, թե պատրվակ է։ Նա դիտավորյալ է ինձ ուղարկել և խնդրել է հաղորդել, որ քո «կարիքն» ունի, որ շատ բան ունի քեզ ասելու, իսկ քեզ մոտ, այստեղ, այս բնակարանում, անհարմար կլինի։ Դեհ, մնաս բարով։ Ախ, Արկադի, ամաչում եմ նույնիսկ ասեմ, որ գալիս էի այստեղ ու սոսկալի վախենում, թե դու ինձ էլ չես սիրում, ամբողջ ճանապարհին խաչակնքում էի երեսս, իսկ դու այնքա՜ն բարի ես, սիրելիս։ Ես երբեք չեմ մոռանա այս բարությունդ։ Ես մայրիկի մոտ եմ գնում։ Իսկ դու գոնե մի քիչ իշխանին սիրիր, հա՞։ | ||
+ | |||
+ | Ես ջերմորեն գրկեցի նրան ու ասացի. | ||
+ | |||
+ | ― Ես կարծում եմ, Լիզա, որ դու ուժեղ բնավորություն ունես։ Այո, ես հավատում եմ, որ դո՛ւ չես նրա հետևից ման գալիս, այլ նա է քո հետևից ման գալիս, միայն այնուամենայնիվ... | ||
+ | |||
+ | ― Միայն այնուամենայնիվ «ինչի՞ համար ես դու նրան սիրել, ահա թե որն է հարցը»,― հանկարծ առաջվա պես չարաճճիաբար քմծիծաղ տալով՝ հարեց Լիզան և չափազանց ինձ նման արտասանեց «ահա թե որն է հարցը»։ Եվ դրա հետ մեկտեղ ճիշտ այնպես, ինչպես ես եմ ասում այս նախադասությունն ասելիս, ցուցամատը բարձրացրեց աչքերի առաջ։ Մենք համբուրվեցինք, բայց, նրա դուր գալուն պես, սիրտս նորից ճմլվեց։ | ||
+ | |||
+ | '''II''' | ||
+ | |||
+ | Նկատեմ այստեղ միայն ինձ համար. Լիզայի գնալուց հետո եղան, օրինակ, պահեր, երբ ամենաանսպասելի մտքերը հախուռն գլուխս էին գալիս, և ես նույնիսկ չափազանց գոհ էի դրա համար։ «Դե, ի՞նչ եմ իրար անցել,― մտածում էի ես,― ի՞նձ ինչ։ Բոլորին էլ այդպես լինում է կամ համարյա լինում է։ Ի՞նչ անենք, թե Լիզային է դա պատահել։ Ես ի՞նչ է, «ընտանիքի պատի՞վը» պետք է փրկեմ, ինչ է»։ Բոլոր այս ստորությունները նշում եմ, որպեսզի ցույց տամ, թե մինչև որ աստիճան դեռ հաստատ չէին չարի ու բարու հասկացություններս։ Փրկում էր միայն զգացմունքս, ես գիտեի, որ Լիգան դժբախտ է, որ մայրիկը դժբախտ է, և գիտեի այդ զգացմունքով, երբ հիշում էի նրանց, և հենց այդ պատճառով էլ զգում էի, որ ողջ պատահածը երևի վատ է։ | ||
+ | |||
+ | Հիմա նախազգուշացնեմ, որ իրադարձություններն այդ օրվանից ընդհուպ մինչև իմ հիվանդության աղետը այնպիսի արագությամբ սլացան, որ հիմա հիշելով, նույնիսկ ինքս եմ զարմանում, թե ինչպես կարողացա դիմանալ դրանց, ինչպես չճզմեց ինձ ճակատագիրը։ Դրանք թուլացրին ուղեղս և նույնիսկ զգացմունքներս և, եթե ես, ի վերջո, չիմանալով, հանցանք գործեցի (իսկ հանցագործությունը քիչ մնաց, որ տեղի ունենար), ապա երդվյալ ատենակալները միանգամայն հնարավոր է, որ ինձ արդարացնեին։ Բայց կաշխատեմ ամեն բան նկարագրել իր կարգով, թեև, նախազգուշացնում եմ, որ իմ մտքերում այն ժամանակ շատ քիչ կարգ ու կանոն կար։ Իրադարձությունները քամու պես վրա տվին, և մտքերս աշնանային չոր տերևների պես պտտվեցին ուղեղիս մեջ։ Քանի որ ես ամբողջովին բաղկացած էի օտար մտքերից, ապա որտեղից վերցնեի սեփական մտքեր, երբ ինքնուրույն վճիռ կայացնելու համար դրանք պահանջվեցին։ Իսկ ուղեցույց բոլորովին չկար։ | ||
+ | |||
+ | Իշխանի մոտ ես որոշեցի գնալ երեկոյան, որպեսզի ամեն բանի մասին խոսենք լիակատար ազատության մեջ, իսկ մինչև երեկո մնացի տանը։ Բայց իրիկնադեմին քաղաքային փոստով նորից գրություն ստացա Ստեբելկովից, ընդամենը երեք տող, թախանձագին ու «համոզկեր» խնդրանքով, վաղն առավոտյան ժամը տասնմեկին մոտ այցելելու իրեն «ամենակարևորագույն և ինքներդ կտեսնեք, որ լրջմիտ գործերի համար»։ Կշռադատելով, ես որոշեցի վարվել համաձայն պարագաների, քանի որ մինչև վաղը դեռ շատ ժամանակ կար։ | ||
+ | |||
+ | Արդեն ժամը ութն էր. ես վաղուց արդեն գնացած կլինեի, բայց շարունակ սպասում էի Վերսիլովին, շատ բան էի ուզում նրան ասել, և սիրտս այրվում էր։ Բայց Վերսիլովը չէր գալիս ու չեկավ։ Մայրիկի ու Լիզայի մոտ առայժմ երևալ չէր կարելի և Վերսիլովն էլ, զգում էի, երևի ամբողջ օրը այնտեղ չէր եղել։ Գնացի ոտքով, և արդեն ճանապարհին մտքովս անցավ երեկվա վտակի վրայի պանդոկը մտնել։ Եվ իսկապես Վերսիլովը նստած էր իր երեկվա տեղում։ | ||
+ | |||
+ | ― Այդպես էլ գիտեի, որ դու այստեղ կգաս,― տարօրինակ ժպտալով և տարօրինակ ինձ նայելով՝ ասաց նա։ Նրա ժպիտը բարի չէր և արդեն վաղուց դրա նմանը չէի տեսել նրա դեմքին։ | ||
+ | |||
+ | Ես նստեցի սեղանի մոտ և սկզբից ամեն բան փաստերով պատմեցի նրան իշխանի և Լիզայի մասին և ռուլետկայից հետո իշխանի մոտ տեղի ունեցած տեսարանի մասին, չմոռացա պատմել նաև ռուլետկայով շահածս գումարի մասին։ Նա շատ ուշադիր լսեց ինձ, կրկին հարցրեց իշխանի Լիզայի հետ ամուսնանալու վճռի մասին։ | ||
+ | |||
+ | ― Pauvre enfant<ref>Խեղճ երեխա (ֆրանս.)։</ref> գուցե դրանով Լիզան ոչինչ էլ չի շահի։ Բայց, հավանաբար, չի կայանա... Թեև իշխանն ընդունակ է... | ||
+ | |||
+ | ― Ասացեք ինձ որպես բարեկամի, չէ՞ որ դուք դա գիտեիք, նախազգում էիք։ | ||
+ | |||
+ | ― Ես ի՞նչ կարող էի անել, բարեկամս։ Այդ բոլորը զգացմունքի և ուրիշի խղճի գործ է, թեկուզև այդ խեղճ աղջնակի կողմից։ Կկրկնեմ քեզ համար. ժամանակով ես բավական հաճախ եմ ուրիշների խղճի մեջ մտել, դա ամենաանհարմար մանևրն է։ Դժբախտության դեպքում օգնելուց չեմ հրաժարվի, որքան որ ուժս կպատի և եթե բան կհասկանամ։ Իսկ դու, սիրելիս, դու այս ողջ ժամանակ այդպես էլ ոչինչ չէի՞ր կասկածում։ | ||
+ | |||
+ | ― Բայց ինչպե՞ս կարող էիք դուք,― միանգամից բռնկվելով բղավեցի ես,― ինչպե՞ս կարող էիք դուք, մի կաթիլ անգամ նույնիսկ կասկածելով, թե ես գիտեմ Լիզայի կապի մասին իշխանի հետ, և տեսնելով, թե միևնույն ժամանակ ես փող եմ վերցնում իշխանից, ինչպե՞ս կարող էիք դուք խոսել ինձ հետ, նստել-վերկենալ ինձ հետ, ձեռք մեկնել ինձ՝ ինձ, որին հենց դուք ստահակ պետք է համարեիք, որովհետև, գրազ եմ գալիս, դուք հաստատ կասկածում էիք, որ ես ամեն բան գիտեմ և իմանալով իշխանից փող եմ վերցնում քրոջս դիմաց։ | ||
+ | |||
+ | ― Էլի խղճի բան է,― քմծիծաղ տվեց նա։― Եվ ի՜նչ գիտե,― ինչ-որ առեղծվածային մի զգացմունքով պարզորոշ ավելացրեց նա,― ի՜նչ գիտես, արդյոք չե՞մ վախեցել ես, ինչպես երեկ դու մի այլ դեպքում, «իդեալս» կորցնել և, իմ կրակոտ ու ազնիվ տղեկի փոխարեն, սրիկայի հանդիպել։ Եվ վախենալով, հեռացրել եմ այդ րոպեն։ Իսկ ինչո՞ւ ծուլության կամ նենգության փոխարեն չենթադրել իմ մեջ մի որևէ ավելի անմեղ, ասենք, թեկուզ հիմար, բայց ավելի ազնիվ մի բան։ Que diable!<ref>Գրողը տանի (ֆրանս.)։</ref> ես չափազանց հաճախ եմ հիմար լինում, այն էլ առանց ազնվության։ Ի՞նչ օգուտ ինձ քեզնից, եթե դու արդեն այդպիսի հակումներ ունենայիր։ Համոզելը կամ շտկելն այդպիսի դեպքերում ստորություն է. իմ աչքում դու կկորցնեիր գինդ, եթե նույնիսկ շտկված լինեիր... | ||
+ | |||
+ | ― Իսկ Լիզային խղճո՞ւմ եք, խղճո՞ւմ եք։ | ||
+ | |||
+ | ― Շատ եմ խղճում, սիրելիս։ Ինչո՞ւ ես կարծում, որ ես այդքան անզգա եմ։ Ընդհակառակը, ամեն ջանք գործ կդնեմ... Դե, իսկ ''դու'' ինչպե՞ս ես, գործերդ ''ինչպե՞ս'' են։ | ||
+ | |||
+ | ― Մի կողմ թողնենք իմ գործերը, հիմա ես ''իմ'' գործեր չունեմ։ Լսեցեք, ինչո՞ւ եք կասկածում, թե նա կամուսնանա։ Երեկ նա եղել է Աննա Անդրեևնայի մոտ և հիմնովին հրաժարվել է... դե, այսինքն այն հիմար մտքից... որ ծնունդ էր առել իշխան Նիկոլայ Իվանովիչի գլխում՝ ամուսնացնել նրանց։ Նա կտրականապես հրաժարվել է։ | ||
+ | |||
+ | ― Հա՞։ Իսկ ե՞րբ է դա եղել։ Եվ ումի՞ց ես հատկապես լսել,― հետաքրքրված տեղեկացավ նա։ Ես պատմեցի, ինչ որ գիտեի։ | ||
+ | |||
+ | ― Հըմ...- մտազբաղ ու կարծես մտքում ծանր ու թեթև անելով ասաց նա,― ուրեմն, դա տեղի է ունեցել մի ուրիշ բացատրությունից... ընդամենը ճիշտ մեկ ժամ առաջ։ Հըմ... հենց այդպես, իհարկե, նման բացատրություն նրանց միջև կարող էր տեղի ունենալ... թեև ինձ հայտնի է, սակայն, որ մինչև այժմ այնտեղ երբեք ոչինչ ասված կամ արված չի եղել ոչ այս, ոչ էլ այն կողմից... Այո, իհարկե, երկու բառն էլ բավական է բացատրվելու համար։ Բայց ահա թե ինչ,― տարօրինակ քմծիծաղ տվեց հանկարծ նա,― ես, իհարկե, հետաքրքրությունդ հիմա կշարժեմ մի, նույնիսկ արտակարգ, տեղեկությամբ, եթե քո իշխանը նույնիսկ աներ երեկ իր առաջարկությունը Աննա Անդրեևնային (որը ես, Լիզայի մասին կասկածներ ունենալով, ողջ ուժս գործադրելով, չէի հանդուրժի, entre nous soit dit<ref>Մեր մեջ ասած (ֆրանս.)։</ref>), ապա Աննա Անդրեևնան համենայն դեպս և հաստատապես իսկույն կմերժեր նրան։ Դու, կարծեմ, շատ ես սիրում Աննա Անդրեևնային, հարգում ու գնահատում ես նրան։ Դա շատ գեղեցիկ Է քո կողմից, և այդ իսկ պատճառով, հավանաբար, կուրախանաս նրա համար, նա, սիրելիս, մարդու Է գնում, և, դատելով նրա բնավորությունից, կարծեմ, հաստատ կգնա, իսկ ես, ես, անշուշտ, կօրհնեմ նրան։ | ||
+ | |||
+ | ― Ամուսնանո՞ւմ է։ Ու՞մ հետ,― սոսկալի զարմացած՝ ճչացի ես։ | ||
+ | |||
+ | ― Գուշակիր։ Լավ, չեմ տանջի, քո սիրելի ծերուկի՝ իշխան Նիկոլայ Իվանովիչի հետ։ | ||
+ | |||
+ | Զարմանքից աչքերս չռեցի։ | ||
+ | |||
+ | ― Երևի, նա վաղուց Էր սնուցանում այդ միտքը, և իհարկե, գեղարվեստորեն մշակել Էր այն ամեն կողմից,― ծուլորեն ու հատ-հատ շարունակում Էր նա։― Կարծում եմ, որ դա տեղի Է ունեցել «իշխան Սերյոժայի» այցելությունից ճիշտ մեկ ժամ հետո։ (Այ թե անպատեհ էր սա թափ առել)։ Աննա Անդրեևնան ուղղակի եկել էր իշխան Նիկոլայ Իվանովիչի մոտ ու առաջարկություն էր արել նրան։ | ||
+ | |||
+ | ― Ինչպե՞ս թե՝ «առաջարկություն էր արել նրան»։ Այսինքն իշխանն էր առաջարկություն արել նրան։ | ||
+ | |||
+ | ― Նա ի՜նչ առաջարկություն անող է։ Աննա Անդրեևնան ինքը, ինքն է նրան առաջարկություն արել։ Բանն էլ հենց այդ է, որ իշխանը լիովին սքանչացած է։ Ասում են, որ հիմա նա նստել ու շարունակ զարմանում է, թե ինչպես է, որ իր մտքով դա չի անցել։ Լսել եմ, որ նա նույնիսկ մի քիչ հիվանդացել է... նույնպես սքանչացումից, երևի։ | ||
+ | |||
+ | ― Լսեցեք, դուք այնքան ծիծաղաշարժ եք խոսում... Ես համարյա չեմ կարողանում հավատալ։ Եվ ինչպե՞ս կարող էր Աննա Անդրեևնան առաջարկել, ի՞նչ է ասել։ | ||
+ | |||
+ | ― Վստահ եղիր, բարեկամս, որ ես անկեղծորեն ուրախ եմ,― հանկարծ զարմանալի լուրջ արտահայտություն տալով դեմքին՝ պատասխանեց նա,― նա, իհարկե, ծեր է, բայց համարյա ըստ բոլոր օրենքների ու սովորույթների, ամուսնանալ կարող է, իսկ Աննա Անդրեևնան ― այստեղ նորից ուրիշի խղճի գործն է, այսինքն՝ այն, ինչը ես քանիցս կրկնել եմ քեզ, բարեկամս։ Սակայն նա բավականաչափ բանիմաց է, որպեսզի իր հայացքն ու իր վճիռն ունենա։ Բայց, իսկապես, մանրամասներն ու թե ինչ բառերով է նա արտահայտվել, քեզ հաղորդել չեմ կարող, բարեկամ։ Բայց դե նա, իհարկե, կարողացել է, այն էլ այնպես՝ ինչպես ես ու դու, գուցեև, չէինք կարողանա հորինել։ Ամենալավն այս բոլորի մեջ այն է, որ այստեղ ոչ մի խայտառակություն չկա, ամեն բան բարձրաշխարհիկ հասարակության աչքում trè s comme il faut<ref>Շատ օրինավոր (ֆրանս.)։</ref> է։ Իհարկե, չափազանց պարզ է. որ նա ուզեցել է բարձրաշխարհիկ հասարակության մեջ դիրք ձեռք բերել, բայց չէ՞ որ նա միանգամայն արժանի է դրան։ Այս բոլորը, բարեկամս, միանգամայն բարձրաշխարհիկ գործեր են։ Իսկ իր առաջարկությունը նա, հավանաբար, հոյակապ ձևով ու նրբագեղորեն է արել։ Նա խստաբարո կերպար է, բարեկամս, միանձնուհի օրիորդ, ինչպես բնորոշեցիր դու նրան մի անգամ, «հանդարտ կույս», ինչպես արդեն վաղուց անվանում եմ նրան ես։ Ախր նա, համարյա իշխանի սանուհին է, դու գիտես, և նրա բարությունն իր նկատմամբ արդեն տեսել է բազմիցս։ Նա արդեն վաղուց է ինձ համոզում, որ «այնպես է հարգում ու գնահատում նրան, այնքան խղճում ու համակրում» և այլն, և այլն, որ մասամբ ես նույնիսկ նախապատրաստված էի։ Այս բոլորի մասին, նրա անունից ու նրա խնդրանոք, այսօր առավոտյան հաղորդեց ինձ իմ որդին ու նրա եղբայրը Անդրեյ Անդրեևիչը, որի հետ, կարծեմ, դու ծանոթ չես և որի հետ կես տարին մեկ կանոնավոր կերպով հանդիպում եմ ես։ Նա պատկառալից քննում է քրոջ այդ քայլը։ | ||
+ | |||
+ | ― Ուրեմն, դա արդեն հրապարակվա՞ծ է։ Տեր Աստված, ի՜նչ զարմացած եմ ես։ | ||
+ | |||
+ | ― Ոչ, դա ամենևին էլ դեռ հրապարակված չէ, և մի որոշ ժամանակ չի էլ հրապարակվի... Ես կարգին չգիտեմ, և ընդհանրապես բոլորովին մի կողմ եմ քաշված։ Բայց այդ բոլորը միանգամայն ճիշտ է։ | ||
+ | |||
+ | ― Բայց հիմա Կատերինա Նիկոլաևնան... Ի՞նչ եք կարծում, այդ խորտիկը երևի դուր չի գա Բյորինգին։ | ||
+ | |||
+ | ― Դա ես արդեն չգիտեմ... Թե, իսկապես, ինչը կարող է դուր գալ նրան, բայց հավատա, որ Աննա Անդրեևնան այդ տեսակետից էլ վերին աստիճանի օրինավոր մարդ է։ Սակայն, տեսա՞ր դու Աննա Անդրեևնային։ Հենց երեկ առավոտյան անմիջապես դրանից առաջ, ինձ հարցրեց. «Արդյոք սիրում եմ ես այրի տիկին Ախմակովային, թե ոչ»։ Հիշո՞ւմ ես, երեկ ես զարմանքով քեզ պատմեցի, չէ՞ որ նա չէր կարողանա ամուսնանալ հոր հետ, եթե ես ամուսնանայի դստեր հետ։ Հիմա հասկանո՞ւմ ես։ | ||
+ | |||
+ | ― Այո, իսկապե՜ս,― բացականչեցի ես։― Բայց մի՞թե Աննա Անդրեևնան իսկապես էլ կարող էր ենթադրել, թե դուք... կարող եք ցանկանալ ամուսնանալ Կատերինա Նիկոլաևնայի հետ։ | ||
+ | |||
+ | ― Ըստ երևույթին, այդպես է, բարեկամս, սակայն, ի դեպ... սակայն, ի դեպ, կարծեմ, ժամանակն է, որ դու գնաս այնտեղ, ուր գնում ես։ Գիտես ինչ, գլուխս շարունակ ցավում է։ Ավելի լավ է «Լյուչիա» պատվիրեմ։ Ես սիրում եմ ձանձրույթի հանդիսավորությունը, սակայն, ես արդեն ասել եմ քեզ դա... Աններելիորեն կրկնվում եմ... Թերևս, միգուցե, հեռանամ այստեղից։ Ես սիրում եմ քեզ, որդիս, բայց գնաս բարով, գլուխս կամ ատամներս ցավելիս ես միշտ առանձնություն եմ տենչում։ | ||
+ | |||
+ | Նրա դեմքին տառապանքի ինչ-որ ծալ հայտնվեց, հավատում եմ հիմա, որ նրա գլուխը ցավում էր այն ժամանակ, հատկապես գլուխը... | ||
+ | |||
+ | ― Մինչև վաղը,― ասացի ես։ | ||
+ | |||
+ | ― Ի՞նչ բան է վաղը և ի՞նչ կլինի վաղը,― ծուռ քմծիծաղ տվեց նա։ | ||
+ | |||
+ | ― Կգամ ձեզ մոտ, կամ դուք կգաք ինձ մոտ։ | ||
+ | |||
+ | ― Ոչ, ես չեմ գա քեզ մոտ, իսկ դու վազելով կգաս ինձ մոտ... | ||
+ | |||
+ | Նրա դեմքին ինչ-որ չափազանց չար բան կար, բայց ինձ համար նույնիսկ դա հետաքրքիր չէր, այնպիսի՜ բան էր տեղի ունեցել։ | ||
+ | |||
+ | '''III''' | ||
+ | |||
+ | Իշխանն իսկապես հիվանդ էր և գլխին թաց երեսսրբիչ փաթաթած՝ մենակ նստած էր տանը։ Նա անհամբեր ինձ էր սպասում, բայց նրա միայն գլուխը չէր ցավում, այլ ավելի շուտ իր ողջ էությամբ հիվանդ էր հոգեպես։ Նորից եմ նախազգուշացնում, այս վերջին, ամբողջ ժամանակ, մինչև աղետը, ես շարունակ կարծես ստիպված էի լինում հանդիպել այնքան բորբոքված մարդկանց հետ, որ բոլորն էլ համարյա խելագարներ էին թվում, այնպես որ, ինքս էլ ակամա պետք է վարակվեի նրանցից։ Խոստովանում եմ, որ եկել էի վատ տրամադրված, բացի այդ սոսկալի ամաչում էի, որ երեկ արտասվեցի նրա ներկայությամբ։ Սրան ավելացրած նաև այն, որ նա ու Լիզան այնքան ճարպկորեն էին կարողացել ինձ խաբել, որ ես չէի կարող ինձ հիմարացած չզգալ։ Մի խոսքով, նրա մոտ մտնելիս հոգումս կեղծ լարեր էին հնչում։ Բայց այդ բոլոր կեղծն ու շինծուն արագ չքացան հոգուցս։ Ես պետք է արժանին հատուցեմ իշխանին․ հենց որ ընկնում ու փշրվում էր նրա կասկածամտությունը, նա հանձնվում էր վերջնականապես, նրանում համարյա մանկական փաղաքշանքի, վստահության ու սիրո հատկանիշներ էին երևան գալիս։ Արտասվալից նա համբուրեց ինձ և իսկույն էլ սկսեց գործի մասին խոսել... Այո, ես իսկապես էլ նրան շատ պետք էի, նրա խոսքում և մտքերի դասավորության մեջ չափազանց շատ անկարգություն կար։ | ||
+ | |||
+ | Նա ամենայն հաստատակամությամբ հայտարարեց ինձ իր՝ Լիզայի հետ, և որքան կարելի է շտապ, ամուսնանալու մտադրության մասին։ «Այն, որ նա ազնվականուհի չէ, հավատացեք, ոչ մի րոպե չի շփոթեցրել ինձ,― ասաց ինձ նա,― իմ պապն ամուսնացած է եղել ագարակաբնակ ճորտուհու հետ, որը հարևան կալվածատիրոջ սեփական ճորտերի թատրոնում երգչուհի է եղել։ Իմ ընտանիքն, իհարկե, յուրահատուկ հույսեր էր կապել ինձ հետ, բայց այժմ նրանք ստիպված կլինեն զիջել, և ոչ մի պայքար էլ տեղի չի ունենա։ Ես ուզում եմ խզել, խզել իմ այժմյան բոլոր կապերը վերջնականապես։ Ամեն բան այլ է լինելու, ամեն բան նորովի։ Չեմ հասկանում ինչի համար է սիրել ինձ ձեր քույրը, բայց առանց նրա ես, անշուշտ, չէի ապրի հիմա աշխարհում։ Ի բոլոր սրտե երդվում եմ ձեզ, որ իմ հանդիպումը նրա հետ Լուգայում ես այժմ դիտում եմ որպես նախախնամության կամք։ Կարծում եմ, որ նա սիրեց ինձ «իմ անկման անսահմանության համար»... սակայն, կհասկանա՞ք դուք դա, Արկադի Մակարովիչ»։ | ||
+ | |||
+ | ― Միանգամայն,― վերին աստիճանի վստահ ձայնով ասացի ես։ Ես նստած էի սեղանի առջև՝ բազկաթոռին, իսկ նա հետ ու առաջ էր անում սենյակում։ | ||
+ | |||
+ | ― Մեր հանդիպման ողջ եղելությունը ես պետք է պատմեմ ձեզ առանց ոչինչ թաքցնելու։ Ամեն բան սկսվեց իմ հոգու գաղտնիքից, որը միայն նա իմացավ, քանի որ միայն նրան էլ հանդգնեցի ես վստահել այն։ Եվ մինչև օրս էլ ոչ ոք չգիտե։ Այն ժամանակ ես Լուգա էի ընկել հուսահատ սրտով և, չգիտեմ ինչու, միգուցե, որովհետև լիակատար մեկուսացում էի փնտրում, ապրում էի Ստոլբեևայի մոտ։ Այն ժամանակ ես հենց նոր հեռացել էի № գնդի ծառայությունից։ Այդ գունդը, ես մտել էի՝ վերադառնալով արտասահմանից Անդրեյ Պետրովիչի հետ ունեցած այն հանդիպումից հետո արտասահմանում։ Այն ժամանակ ես փող ունեի, գնդում շռայլում էի ունեցածս ու սրտաբաց ապրում, բայց սպա-ընկերներս ինձ չէին սիրում, թեև ես աշխատում էի ոչ ոքի չվիրավորել։ Եվ խոստովանում եմ ձեզ, որ ինձ երբեք ոչ ոք չի սիրել։ Այնտեղ մի կոռնետ կար, ինչ-որ մի Ստեպանով, անկեղծ ասած, չափազանց դատարկ մի մարդ, մի ոչնչություն և նույնիսկ, կարծես ծեծված, մի խոսքով, ոչնչով աչքի չընկնող մի անձնավորություն։ Սակայն, անկասկած, ազնիվ։ Նա սովորություն էր դարձրել ինձ այցելել, ես նրա հետ փափկանկատություն չէի անում, նա ամբողջ օրերով լուռ նստում էր սենյակի մի անկյունում, բայց արժանապատվությամբ էր իրեն պահում, թեև ինձ ամենևին չէր խանգարում։ Մի անգամ ես նրան մի ընթացիկ անեկդոտ պատմեցի, որին չափազանց շատ դատարկաբանություններ խառնեցի, այն մասին, թե գնդապետի դուստրը անտարբեր չէ իմ նկատմամբ և, որ գնդապետը, ինձ հետ հույսեր կապելով, իհարկե, կանի այն ամենը, ինչ որ ես կցանկանամ։ Մի խոսքով, մանրամասնությունները բաց եմ թողնում, բայց այս բոլորից հետո չափազանց բարդ ու չափազանց գարշելի բամբասանք դուրս եկավ։ Այն ոչ թե Ստեպանովից դուրս եկավ, այլ իմ սպասյակից, որը ծածուկ ականջ էր դրել, միտքը պահել, որովհետև այդտեղ երիտասարդ աղջկան վարկաբեկող մի ծիծաղելի անեկդոտ կար։ Եվ այդ սպասյակը, բամբասանքը հայտնի դառնալուց հետո, սպաների մոտ տեղի ունեցած հարցաքննության ժամանակ ցույց տվեց Ստեպանովին՝ ասելով, թե հենց այդ Ստեպանովին էլ պատմել եմ ես։ Ստեպանովն այնպիսի դրության մեջ էր դրվել, որ ոչ մի կերպ չէր կարող հրաժարվել, թե լսել է, դա արդեն պատվի գործ էր։ Իսկ քանի որ անեկդոտի երկու երրորդը ես հորինել էի, սպաները վրդովված էին, և գնդի հրամանատարը, իր մոտ հրավիրելով բոլորիս, ստիպված եղավ բացատրվել։ Հենց այստեղ էլ բոլորի ներկայությամբ հարց տրվեց Ստեպանովին. լսե՞լ է նա, թե՞ ոչ։ Եվ նա վկայեց ողջ ճշմարտությունը։ Դե՛հ, և ի՞նչ արեցի ես, հազարամյա իշխանս, այն ժամանակ։ Ես հրաժարվեցի և, Ստեպանովի երեսին նայելով, քաղաքավարի կերպով ասացի, թե նա ստում է, այսինքն՝ այն իմաստով, թե «այնպես չի հասկացել» և այլն, և այլն... Ես նորից բաց եմ թողնում մանրամասնությունները, բայց իմ դրության շահեկանությունն այն էր, որ Ստեպանովը հաճախ էր իմ տանը լինում և ես ոչ առանց որոշակի հավանականության, կարող էի գործն այնպես ներկայացնել, իբր նա, ինչ-որ շահից դրդված, լեզու է գտել իմ սպասյակի հետ։ Ստեպանովը միայն լուռ ինձ նայեց և ուսերը թոթվեց։ Ես հիշում եմ նրա հայացքը և երբեք այն չեմ մոռանա։ Դրանից հետո նա փորձեց իսկույն հրաժարական տալ, բայց, ի՞նչ եք կարծում, ի՞նչ դուրս եկավ։ Սպաները, բոլորն առանց բացառության, այցելեցին նրան և համոզեցին հրաժարական չտալ։ Երկու շաբաթ անց ես էլ դուրս եկա գնդից, ինձ ոչ ոք դուրս չի արել, ոչ ոք չի առաջարկել հեռանալ, ես ընտանեկան պատճառ ներկայացրի հրաժարականիս համար։ Դրանով էլ գործն ավարտվեց։ Սկզբում ես միանգամայն հանգիստ էի և նույնիսկ նրանց վրա էի զայրանում, ապրում էի Լուգայում, ծանոթացա Լիզավետա Մակարովնայի հետ, բայց հետո, մեկ ամիս անց, ես արդեն նայում էի իմ ատրճանակին և մահվան մասին մտածում։ Ես ամեն գործի վրա մռայլ եմ նայում, Արկադի Մակարովիչ։ Ես մի նամակ պատրաստեցի գնդին հրամանատարին և ընկերներիս, լիովին խոստովանելով սուտս և վերականգնելով Ստեպանովի պատիվը։ Նամակը գրելով՝ ես իմ առաջ խնդիր դրեցի. «Ուղարկեմ և ապրե՞մ, թե՞ ուղարկեմ ու մեռնեմ»։ Ես չէի կարողանա վճռել այդ խնդիրը։ Դիպվածը, կույր դիպվածը, մի արագ ու տարօրինակ խոսակցությունից հետո Լիզավետա Մակարովնայի հետ, մտերմացրեց ինձ նրա հետ։ Իսկ մինչ այդ նա այցելում էր Ստոլբեևային. մենք հանդիպում էինք, բարևում և հազվադեպ նույնիսկ խոսում էինք իրար հետ։ Հանկարծ ես սիրտս բաց արի նրա առաջ։ Հենց այդ ժամանակ էլ նա ձեռք մեկնեց ինձ։ | ||
+ | |||
+ | ― Եվ ինչպե՞ս վճռեց նա խնդիրը։ | ||
+ | |||
+ | ― Նամակը ես չուղարկեցի։ Նա վճռեց, որ չպետք է ուղարկեմ։ Նա այսպես էր պատճառաբանում, եթե նամակն ուղարկեմ, իհարկե ազնիվ արարք կգործեմ, որը միանգամայն բավական է, որպեսզի մաքրեմ ողջ կեղտը և նույնիսկ շատ ավելին, բայց կդիմանա՞մ, արդյոք, ինքս։ Նրա կարծիքն այն էր, որ ոչ ոք էլ չէր դիմանա, որովհետև այդ դեպքում ապագան կխորտակվեր և նոր կյանքի վերածնունդն արդեն անհնարին կդառնար։ Բացի այդ, մի բան է, եթե տուժած լիներ Ստեպանովը. բայց չէ՞ որ նա առանց այն էլ արդարացված էր սպաների հասարակության կողմից։ Սի խոսքով՝ արտառոց մի բան. բայց նա հետ պահեց ինձ, և ես լիովին ենթարկվեցի նրան։ | ||
+ | |||
+ | ― Նա ճիզվիտական, բայց կանացի, վճիռ է ընդունել,― բացականչեցի ես,― արդեն այն ժամանակ նա ձեզ սիրել է։ | ||
+ | |||
+ | ― Հենց դա էլ նոր կյանքի վերածնեց ինձ։ Ես խոսք տվեցի ինձ վերափոխվել, կյանքս փոխել, արժանի լինել և ինձ և նրան և ահա թե ինչով վերջացավ։ Վերջացավ նրանով, որ դուք և ես գնում էինք այնտեղ ռուլետկայի, բանկ էինք խաղում, ես չդիմացա ժառանգությանը, ուրախացա, կարիերայի բոլոր այդ մարդկանց հանդիպելուս, նժույգների համար... տանջել եմ Լիզային, խայտառակություն։ | ||
+ | |||
+ | Նա տրորեց ճակատն ու հետ ու առաջ արեց սենյակում։ | ||
+ | |||
+ | ― Մեզ երկուստեք վրա է հասել ռուսական ճակատագիրը, Արկադի Մակարովիչ, դուք չգիտեք, ինչ անել, ես էլ չգիտեմ՝ ինչ անեմ։ Բավական է, որ ռուս մարդը մի փոքր դուրս թռչի պետական, իր համար սովորույթով օրինականացված անվահետքից, որ իսկույն էլ չիմանա, թե ինչ անի։ Անվահետքին ամեն բան պարզ է. եկամուտ, աստիճան, հասարակական դիրք, կառք, այցելություններ, ծառայություն, կին, իսկ հենց որ մի չնչին բան է պատահում ի՞նչ եմ ես։ Քամու բերանն ընկած մի տերև։ Ես չգիտեմ, ի՞նչ անեմ։ Այս երկու ամսվա ընթացքում ես աշխատում էի դիմանալ անվահետքիս, սիրեցի անվահետքս, խորացա նրա մեջ։ Դուք դեռ չգիտեք իմ այստեղի անկման խորությունը, ես սիրում էի Լիզային, անկեղծ էի սիրում և միևնույն ժամանակ Ախմակովայի մասին էի մտածում։ | ||
+ | |||
+ | ― Մի՞թե,― ցավով բացականչեցի ես։― Ի դեպ, իշխան, ի՞նչ ասացիք ինձ երեկ Վերսիլովի մասին, որ նա դրդել է ձեզ ինչ-որ ստորությո՞ւն անել Կատերինա Նիկոլաևնայի նկատմամբ։ | ||
+ | |||
+ | ― Միգուցե, ես չափազանցրել եմ և իմ կասկածամտությամբս նույնքան մեղավոր եմ նրա առաջ, որքան և ձեր։ Թողեք այդ։ Ինչ է, մի՞թե կարծում եք, որ այս ամբողջ ժամանակ, գուցե Լուգայից սկսած, ես կյանքի բարձր գաղափար չե՞մ կրել իմ մեջ։ Երդվում եմ, այն երբեք չի լքել ինձ և, ամենևին չկորցնելով իր գեղեցկությունն իմ հոգում, շարունակ եղել է իմ առջև։ Ես հիշում էի Լիզավետա Մակարովնային տվածս խոստումը վերածնվելու մասին։ Հավատացած եղեք, որ երեկ այստեղ ազնվականության մասին խոսելիս Անդրեյ Պետրովիչը ոչ մի նոր բան չասաց ինձ։ Իմ իդեալը որոշված է հաստատ, մի քանի տասնյակ դեսյատին հող (և միայն մի քանի տասնյակ, քանի որ արդեն համարյա ոչինչ չի մնում ժառանգությունից) հետո լրիվ, լիակատար խզում բարձրաշխարհիկ հասարակության ու կարիերայի հետ։ Գյուղական տուն, ընտանիք և ինքս՝ հողագործ, կամ դրա նման մի բան։ Օ՜, մեր ցեղում դա նորություն չէ. հորեղբայրս սեփական ձեռքով հող էր մշակում, պապս նույնպես։ Մենք ընդամենը հազարամյա իշխաններ ենք և ազնվացեղ ենք Ռոգանների պես, բայց մենք աղքատներ ենք։ Եվ հենց սա ես կսովորեցնեի նաև իմ երեխաներին. «Հիշիր միշտ, ողջ կյանքիդ ընթացքում, որ դու ազնվական ես, որ քո երակներում ռուս իշխանների սուրբ արյունն է հոսում, բայց մի ամաչիր, որ հայրդ անձամբ հող է մշակել, դա արել է նա իշխանավարի»։ Ես նրանց որևէ այլ կարողություն չէի թողնի, բացի հողի այդ կտորից, բայց դրա փոխարեն բարձրագույն կրթություն կտայի, դա ես իմ պարտքը կհամարեի։ Օ՜, այստեղ Լիզան ինձ կօգներ։ Լիզան, երեխաներն ու աշխատանք, օ՜, ինչպե՜ս էինք երազում այս բոլորի մասին Լիզան ու ես, այստեղ, ահա այս սենյակներում և ի՞նչ, միևնույն ժամանակ մտածում էի Ախմակովայի մասին, ամենևին չսիրելով այդ տիկնոջը, և բարձրաշխարհիկ, հարուստ ամուսնության հնարավորության մասին։ Եվ միայն Նաշչոկինի երեկ բերած տեղեկությունից հետո այդ Բյորինգի մասին ես որոշեցի գնալ Աննա Անդրեևնայի մոտ։ | ||
+ | |||
+ | ― Բայց չէ՞ որ դուք գնացել էիք հրաժարվելու։ Ահա թե որն է, կարծում եմ, ազնիվ արարքը։ | ||
+ | |||
+ | ― Կարծո՞ւմ եք,― իմ առջև կանգ առավ նա,― ոչ, դուք դեռ չգիտեք իմ բնությունը։ Կամ...(կամ ես ինքս ինչ-որ բան չգիտեմ, որովհետև այստեղ, երևի, միայն բնությունը չէ։ Ես ձեզ անկեղծ սիրում եմ, Արկադի Մակարովիչ, և, բացի այդ, ես խորապես մեղավոր եմ ձեր առաջ այս վերջին երկու ամսվա համար, այդ իսկ պատճառով ուզում եմ, որ դուք, որպես Լիզայի եղբայր, այդ բոլորը իմանաք, ես գնացել էի Աննա Անդրեևնայի մոտ նրան առաջարկություն անելու և ոչ թե հրաժարվելու համար։ | ||
+ | |||
+ | ― Մի՞թե կարող է պատահել։ Բայց Լիզան ասում էր... | ||
+ | |||
+ | ― Ես Լիզային խաբել եմ։ | ||
+ | |||
+ | ― Թույլ տվեք, դուք պաշտոնական աառջարկություն եք արել, և Աննա Անդրեևնան մերժե՞լ է ձեզ։ Այդպե՞ս է։ Այդպե՞ս է, մանրամասնությունները չափազանց կարևոր են ինձ համար, իշխան։ | ||
+ | |||
+ | ― Ոչ, ես առաջարկություն չեմ արել ամենևին, բայց միայն այն պատճառով, որ չհասցրի։ Նա ինքը ինձ կանխեց, իհարկե, ոչ ուղղակի խոսքով, սակայն չափազանց հստակ ու թափանցիկ արտահայտությամբ, «նրբանկատ» ձևով հասկացրեց, որ այդ միտքն այսուհետև անհնարին է։ | ||
+ | |||
+ | ― Ուրեմն, միևնույն է, թե առաջարկություն չեք արել և ձեր հպարտությունը չի տուժել։ | ||
+ | |||
+ | ― Մի՞թե դուք կարող եք այդպես դատել։ Իսկ սեփական խղճի դա՞տը, իսկ Լիզան, որին ես խաբել եմ և... հետևաբար ուզեցել եմ լքե՞լ։ Իսկ խոստումը, որ տվել եմ ինձ և նախնիներիս ողջ ցեղին, վերածնվել ու քավել նախկին բոլոր ստորություններս։ Աղաչում եմ, մի ասեք նրան սրա մասին։ Միգուցե նա՝ հենց այդ մեկը, ի վիճակի չի լինի ինձ ներել։ Երեկվանից ես հիվանդ եմ։ Եվ որ գլխավորն է, կարծեմ, այժմ արդեն ամեն բան վերջացած է և իշխան Սոկոլսկիներից վերջինը աքսոր՝ տաժանակրության կգնա։ Խեղճ Լիզա։ Ես ամբողջ օրը սոսկալի սպասում էի ձեզ, Արկադի Մակարովիչ, որպեսզի ձեզ, որպես Լիզայի եղբոր, հայտնեմ այն, ինչը նա դեռ չգիտե։ Ես քրեական հանցագործ եմ և մասնակցում եմ № երկաթուղու կեղծ բաժնեթղթերի խարդախմանը։ | ||
+ | |||
+ | ― Դա ի՞նչ նորություն է։ Ինչպե՞ս թե տաժանակրության,― սարսափահար նրան նայելով՝ տեղիցս թռա ես։ Նրա դեմքը ամենախոր, ամենամռայլ, անհատնում վիշտ էր արտահայտում։ | ||
+ | |||
+ | ― Նստեցեք,― ասաց նա և ինքն էլ նստեց դիմացի բազկաթոռին։― Նախ իմացեք եղելությունը․ սրանից մեկ տարուց քիչ ավելի առաջ, հենց այն ամռանը, Էմսի, Լիդիայի ու Կատերինա Նիկոլաևնայի ու հետո Փարիզի ամռանը, հենց այն ժամանակ, երբ ես երկու ամսով Փարիզ մեկնեցի, Փարիզում, իհարկե, փողս պակասեց։ Հենց այստեղ հանդիպեցի Ստեբելկովին, որին, ի դեպ, ես առաջ էլ Էի ճանաչում։ Նա ինձ փող տվեց և խոստացավ էլի տալ, բայց խնդրեց, որ ես էլ իմ կողմից օգնեմ իրեն։ Նրան արվեստագետ էր պետք, նկարիչ, փորագրիչ, վիմագրող և այլն, քիմիկոս ու տեխնիկ, և հայտնի նպատակների համար։ Նպատակների մասին նա նույնիսկ առաջին անգամ բավական թափանցիկ էր արտահայտվում։ Եվ ի՞նչ, նա գիտեր իմ բնավորությունը, ինձ այդ բոլորը միայն ծիծաղեցրեց։ Բանն այն է, որ ես դեռ դպրոցական նստարանից ծանոթ էի մի, ներկայումս, ի դեպ, ոչ ռուսական ծագումով ռուս էմիգրանտի հետ, որը, կարծեմ թե, Համբուրգում է ապրում։ Ռուսաստանում նա արդեն մի անգամ խառնված էր եղել փաստաթղթերի խարդախման պատմության մեջ։ Հենց այս մարդու վրա էլ հույս ուներ Ստեբելկովը, բայց հանձնարարականի կարիք էր զգացվել և նա դիմել էր ինձ։ Ես նրան մի երկտող տվեցի և իսկույն էլ մոռացա դրա մասին։ Հետո նա նորից ու նորից հանդիպեց ինձ, և ես այն ժամանակ մոտ երեք հազար ռուբլի ստացա նրանից։ Այս ողջ գործի մասին ես բառացիորեն մոռացա։ Այստեղ ես շարունակ գրավների և մուրհակների դիմաց փող էի վերցնում նրանից, և նա ստրուկի պես գալարվում էր իմ առաջ, և հանկարծ երեկ առաջին անգամ իմացա նրանից, որ ես քրեական հանցագործ եմ։ | ||
+ | |||
+ | ― Ե՞րբ, երեկ։ | ||
+ | |||
+ | ― Հենց երեկ, երբ առավոտյան Նաշչոկինի գալուց առաջ գոռգոռում Էինք իմ աշխատասենյակում։ Նա առաջին անգամ և արդեն միանգամայն հստակ հանդգնեց խոսել ինձ հետ Աննա Անդրեևնայի մասին։ Ես բարձրացրի ձեռքս, որ խփեմ նրան, բայց նա հանկարծ վերկացավ տեղից և հայտարարեց, որ ես համագործակից եմ իրեն և որ պետք է հիշեմ, թե նրա մեղսակիցն եմ ու նույնպիսի սրիկա եմ, ինչպես ինքը, մի խոսքով, թեև այս բառերը չէին, բայց միտքը սա էր։ | ||
+ | |||
+ | ― Ի՜նչ հիմարություն, բայց չէ՞ որ դա զառանցանք է։ | ||
+ | |||
+ | ― Ոչ, դա զառանցանք չէ։ Նա եղել է այսօր ինձ մոտ և ավելի մանրամասն է բացատրել։ Այդ բաժնեթղթերը վաղուց արդեն շրջանառության մեջ են և դեռ էլի են բաց թողնվելու, բայց, կարծեմ, ինչ-որ տեղ արդեն սկսել են բռնվել։ Ես, իհարկե, գործին խառը չեմ, բայց «չէ՞ որ դուք այն ժամանակ բարեհաճեցիք այն նամակը տալ», ահա թե ինչ ասաց ինձ Ստեբելկովը։ | ||
+ | |||
+ | ― Բայց չէ՞ որ դուք չգիտեիք, թե ինչի համար էր, թե՞ գիտեիք։ | ||
+ | |||
+ | ― Գիտեի,― կամացուկ պատասխանեց իշխանն ու հայացքը գետնին հառեց։― Այսինքն գիտե՞ք ինչ, և գիտեի, և չգիտեի։ Ես ծիծաղում էի, ինձ համար զվարճալի էր։ Այն ժամանակ ես ոչնչի մասին չէի մտածում, առավել ևս, որ ոչ մի կարիք չունեի կեղծ բաժնեթղթերի և որ ես չպետք է դրանք սարքեի։ Սակայն, այն երեք հազարը, որ այն ժամանակ նա ինձ տվեց, նույնիսկ հետո հաշվի մեջ չմտցրեց, իսկ ես դա հանդուրժեցի։ Թեև, ի՞նչ գիտեք, միգուցե ես էլ դրամանենգ էի։ Ես չէի կարող չիմանալ, ես երեխա չեմ։ Ես գիտեի, բայց դա ինձ զվարճացնում էր, և ես օգնեցի ստահակ աքսորականներին... և վճարով օգնեցի։ Ուրեմն, ես էլ եմ դրամանենգ։ | ||
+ | |||
+ | ― Օ՜, դուք չափազանցնում եք. դուք մեղավոր եք, բայց չափազանցնում եք։ | ||
+ | |||
+ | ― Կարևորն այն է, որ այստեղ մի Ժիբելսկի կա, դեռ երիտասարդ մի մարդ, որ դատական գործերով է զբաղվում փաստաբանի օգնականի պես մի բան է։ Այդ բաժնեթղթերի հարցում սա էլ է ինչ-որ մասնակից, Համբուրգում ապրող այն պարոնի մոտից հետո եկավ ինձ մոտ, իհարկե, ինչ-որ դատարկ հարցերով, և ես նույնիսկ ինքս չգիտեի, թե ինչի համար եկավ, բաժնեթղթերի մասին խոսք անգամ չեղավ... Սակայն նրա մոտ իմ ձեռքով գրված երկու փաստաթուղթ է մնացել, երկու երկտող գրություն, որոնք, անշուշտ, նույնպես վկայում են. դա ես լավ հասկացա այսօր։ Ստեբելկովն այնպես է բացատրում, որ այդ ժիբելսկին խանգարում է ամեն բանին, նա գողություն է արել, ինչ-որ մեկի, կարծեմ պետական, փողեր է գողացել, բայց մտադիր է էլի գողանալ ու հետո արտագաղթել և հենց սրան որպես արտագաղթելու նպաստ, ոչ ավել, ոչ պակաս ութ հազար է հարկավոր։ Ժառանգության իմ մասը բավարարում է Ստեբելկովին, բայց Ստեբելկովն ասում է, որ պետք է բավարարել նաև Ժիբելսկուն... Մի խոսքով, պետք է հրաժարվեմ ժառանգության իմ մասից և դրան ավելացնեմ նաև տասը հազար․ սա է նրանց վերջին խոսքը։ Եվ այդ դեպքում նրանք կվերադարձնեն իմ երկու երկտողը։ Նրանք խոսքները մեկ արած են գործում, դա պարզ է։ | ||
+ | |||
+ | ― Բացահայտ անհեթեթություն է։ Ախր, եթե նրանք հայտնեն ձեր մասին, իրենց էլ կմատնեն։ Նրանք ոչ մի դեպքում ձեզ չեն մատնի։ | ||
+ | |||
+ | ― Հասկանալի է։ Նրանք ամենևին էլ չեն սպառնում, թե կմատնեն. նրանք միայն ասում են. «Մենք, իհարկե չենք մատնի, բայց բան է, եթե գործը բացվի, ապա...», ահա թե ինչ են ասում, ուրիշ ոչինչ, բայց ես կարծում եմ, որ սա էլ բավական է։ Բանն այդ չէ, ինչ էլ որ ստացվի այնտեղ, նույնիսկ եթե այդ երկտողերը հենց հիմա գրպանումս լինեն, բայց հավասարվել այդ խարդախներին, հավիտյանս հավիտենից նրանց ընկերը լինել։ Ստել Ռուսաստանին, ստել երեխաներիդ, ստել Լիզային, ստել սեփական խղճիդ... | ||
+ | |||
+ | ― Լիզան գիտե՞։ | ||
+ | |||
+ | ― Ոչ, նա բոլորը չգիտե։ Նա դրան չէր դիմանա իր վիճակում։ Հիմա ես իմ գնդի համազգեստն եմ կրում և գնդիս յուրաքանչյուր զինվորին հանդիպելիս, ամեն վայրկյան գիտակցում եմ մտքումս, որ չպիտի համարձակվեմ այդ համազգեստը կրել։ | ||
+ | |||
+ | ― Լսեցեք,― բացականչեցի ես հանկարծ,― այստեղ խոսելու բան չկա. դուք միայն մեկ ճանապարհ ունեք փրկության, գնացեք իշխան Նիկոլայ Իվանովիչի մոտ, վերցրեք նրանից տասը հազար, ուղղակի խնդրեք՝ առանց որևէ բան բացատրեու, հետո կանչեք այդ խարդախներին, դրանց հաշիվը վերջնականապես փակեք և ձեր գրությունները հետ գնեք... և գործը դրանով ավարտեք։ Ամբողջ գործը ավարտեք ու գնացեք հող մշակելու։ Կորչեն ցնորքները, կյանքին վստահեցեք։ | ||
+ | |||
+ | ― Դրա մասին ես մտածել եմ,― հաստատակամ ասաց նա։― Այսօր ամբողջ օրը վճռում էի և վերջապես վճռեցի։ Միայն ձեզ էի սպասում, ես կգնամ։ Գիտե՞ք, արդյոք, որ երբևէ կյանքումս ես ոչ մի կոպեկ չեմ վերցրել իշխան Նիկոլայ Իվանովիչից։ Նա բարյացակամ է մեր ընտանիքի նկատմամբ և նույնիսկ... քանիցս օգնել է, սակայն, ըստ էության, ես անձամբ, ես երբեք նրանից փող չեմ վերցրել։ Բայց հիմա ես վճռել եմ... Նկատի ունեցեք, որ մեր Սոկոլսկիների ցեղը ավելի հին է, քան իշխան Նիկոլայ Իվանովիչի ցեղը, նրանք կրտսեր ճյուղն են, նույնիսկ երկրորդական, համարյա վիճելի... Մեր նախնիները թշնամի էին իրար։ Պյոտր Առաջինի ռեֆորմի սկզբում իմ ապուպապը, որը նույնպես Պյոտր էր եղել ու մնում էր հերձվածող և թափառում էր Կոստրոմայի անտառներում։ Այս իշխան Պյոտրը երկրորդ անգամ էլ ոչ-ազնվականուհու հետ էր ամուսնացած... Հենց այդ ժամանակ էլ առաջ անցան այդ մյուս Սոկոլսկիները, բայց ես... ի՞նչ կապակցությամբ եմ սա ասում։ | ||
+ | |||
+ | Նա շատ հոգնած էր, և միտքը, կարծես համարյա շաղվում էր։ | ||
+ | |||
+ | ― Դե հանգստացեք,― գլխարկս վերցնելով վեր կացա ես,― առաջինը՝ պառկեցեք քնելու։ Իսկ իշխան Նիկոլայ Իվանովիչը ոչ մի դեպքում չի մերժի, հատկապես հիմա, երբ երջանկությամբ է բռնված։ Իսկ դուք այնտեղի պատմությունները գիտե՞ք։ Մի՞թե չգիտեք։ Ես մի արտառոց բան եմ լսել, նա ամուսնանում է, դա գաղտնիք է, բայց, իհարկե, ոչ ձեզնից։ | ||
+ | |||
+ | Եվ ես, արդեն գլխարկս ձեռքիս կանգնած ամեն բան պատմեցի նրան։ Նա ոչինչ չգիտեր։ Արագ տեղեկացավ մանրամասների գլխավորապես ժամանակի, տեղի և հավաստիության աստիճանի մասին։ Ես, իհարկե, չթաքցրի, որ դա, ըստ պատմածների, տեղի է ունեցել նրա՝ Աննա Անդրեևնայի տուն կատարած երեկվա այցելությունից անմիջապես հետո։ Չեմ կարող արտահայտել, թե ինչ. հիվանդագին տպավորություն թողեց նրա վրա այդ տեղեկությունը, դեմքը այլակերպվեց, կարծես ծռմռվեց, ծուռ ժպիտը ջղային ցնցումով ձգեց շրթուքները, ի վերջո նա սոսկալի գունատվեց և, հայացքը գետնին հառելով, խոր մտածմունքի մեջ ընկավ։ Հանկարծ ես չափազանց պարզ տեսա, որ նրա ինքնասիրությունը սոսկալի վիրավորված է Աննա Անդրեևնայի երկեվա մերժումից։ Գուցե այդ րոպեին իր հիվանդագին տրամադրության մեջ չափազանց վառ ներկայացավ երեկվա իր ծիծաղելի ու ստորացուցիչ դերը այդ օրիորդի առաջ, որի համաձայնությանը, ինչպես այժմ էր պարզվում, նա շարունակ վստահ էր ամենայն հանգստությամբ։ Եվ վերջապես, գուցեև այն միտքը, որ այդպիսի ստորություն էր արել Լիգայի նկատմամբ և այդքան անտեղի։ Հետաքրքիրն այն է, թե ում տեղ են դնում իրար այդ բարձրաշխարհիկ պճնամոլները և ինչի հիման վրա կարող են հարգել նրանք իրար. չէ՞ որ այս իշխանը կարող էր ենթադրել, թե Աննա Անդրեևնան արդեն գիտե նրա՝ Լիզայի իսկապես իր քրոջ հետ ունեցած կապի մասին, իսկ եթե չգիտե, ապա համենայն դեպս երբևէ հաստատ կիմանա և ահա, սա «կասկած էլ չունի նրա վճռի նկատմամբ»։ | ||
+ | |||
+ | ― Եվ մի՞թե դուք կարող էիք կարծել,― հանձնապաստան ու գոռոզ, հանկարծ հայացքն ինձ ուղղեց նա,― թե ես, ես կարող եմ հիմա, նման տեղեկությունից հետո, գնալ իշխան Նիկոլայ Իվանովիչի մոտ ու փող խնդրել նրանից։ Նրանից, այն հարսնացուի փեսացուից, որը հենց նոր մերժել է ինձ. ի՜նչ մուրացկանություն, ի՜նչ ծառայամտություն։ Ոչ, հիմա կորած է ամեն բան, և եթե այդ ծերունու օգնությունը իմ վերջին հույսն էր, ապա թող կորչի նաև այդ հույսը։ | ||
+ | |||
+ | Հոգուս խորքում ես համաձայնեցի նրա հետ, բայց իրականությանը այնուամենայնիվ պետք էր ավելի լայն նայել, մի՞թե ծերուկ իշխանը մարդ էր, փեսացու։ Գլխումս մի քանի միտք բռնկվեցին։ Առանց այն էլ ի դեպ քիչ առաջ ես որոշեցի, որ վաղն անպայման կայցելեմ ծերունուն։ Իսկ հիմա ես աշխատեցի մեղմել տպավորությունը և խեղճ իշխանին պառկեցնել քնելու. «Քուններդ կառնեք և ինքներդ կտեսնեք, որ ձեր մտքերը ավելի լուսավոր կդառնան»։ Նա ջերմորեն սեղմեց ձեռքս, բայց էլ չէր համբուրվում։ Ես խոսք տվի նրան, որ վաղը երեկոյան կգամ իր մոտ և «կխոսենք, կխոսենք, չափազանց շատ բան էր կուտակվել խոսելու»։ Իմ այս խոսքի վրա նա մի տեսակ ճակատագրական ժպտաց։ | ||
+ | |||
+ | === Գլուխ ութերորդ === | ||
+ | |||
+ | '''I''' | ||
+ | |||
+ | Այն ողջ գիշեր երազումս ռուլետկա, թղթախաղ, ոսկի, հաշիվներ էի տեսնում։ Ես շարունակ իբր խաղասեղանի մոտ ինչ-որ բան էի հաշվարկում, ինչ-որ խաղադրամ, ինչ-որ շանս, և դա մղձավանջի պես ճնշում էր ինձ ամբողջ գիշեր։ Ճշմարիտը կասեմ, որ նաև ողջ նախորդ օրը, չնայած բոլոր արտակարգ տպավորություններիս, ես ամեն րոպե հիշում էի Զերշչիկովի խաղատանը շահածս գումարը։ Ես ճնշում էի միտքս, բայց տպավորությունս չէի կարողանում ճնշել և ցնցվում էի հիշելուս պես։ Այդ շահումը կրծում էր սիրտս։ Մի՞թե ես խաղամոլ եմ ծնվել։ Համենայն դեպս հաստատ է, որ խաղամոլի հատկություններով եմ ծնվել։ Նույնիսկ այժմ էլ, երբ գրում եմ այս բոլորը, լինում են րոպեներ, որ սիրում եմ մտածել խաղի մասին։ Պատահում է, որ ժամեր շարունակ անց եմ կացնում լուռ նստած, մտքումս՝ խաղի հաշվարկներ ու պատկերներ այն մասին, թե ինչպես է խաղն ընթանում, ինչպես եմ խաղագումարը դնում ու շահումը վերցնում։ Այո, շատ տարբեր «հատկություններ» կան իմ մեջ, և հոգիս էլ անհանգիստ է։ | ||
+ | |||
+ | Ես մտադիր էի ժամը տասին գնալ Ստեբելկովի մոտ, և գնալ ոտքով։ Մատվեյին ես տուն էի ուղարկել, հենց որ նա եկել էր։ Սուրճ խմելիս աշխատում էի մտքերս ժողովել։ Չգիտեմ ինչու, ես գոհ էի. վայրկենապես խորասուզվելով ինքս իմ մեջ կռահեցի, որ գլխավորապես գոհ եմ նրանից, որ «այսօր լինելու եմ իշխան Նիկոլայ Իվանովիչի տանը»։ Բայց այդ օրը ճակատագրական ու անսպասելի էր իմ կյանքում և հենց անակնկալ դեպքով էլ սկսվեց։ | ||
+ | |||
+ | Ճիշտ ժամը տասին կրնկի վրա բացվեց իմ դուռը ու ներս ընկավ... Տատյանա Պավլովնան։ Ես ամեն բանի կարող էի սպասել, բայց ոչ նրա այցելությւսնը և վախեցած վեր թռա ու կանգնեցի նրա առաջ։ Նրա դեմքը գազազած էր, շարժումներն անկանոն, և եթե նրան հարցնեին՝ գուցե, ինքն էլ չկարողանար ասել, ինչու է վազել ու ներս ընկել ինձ մոտ։ Կանխապես նախազգուշացնեմ, հենց նոր նա մի արտակարգ, ճնշող լուր էր ստացել և դրա ամենաառաջին տպավորության տակ էր։ Իսկ լուրը առնչվում էր նաև ինձ հետ։ Սակայն նա ինձ մոտ մնաց կես րոպե, միգուցե մի ամբողջ րոպե, բայց ոչ մի դեպքում ավելի։ Նա ուղղակի բռնեց իմ կոկորդից։ | ||
+ | |||
+ | ― Մի տես, թե ինչն ես,― ողջ մարմնով առաջ թեքված՝ կանգնեց նա իմ առջև։― Ախ դու, լակո՛տ։ Էդ ի՞նչ ես արել։ Թե՞ դեռ չգիտես։ Սուրճ է խմում։ Ախ դու, չաչանակ, ախ դու, դատարկաբան, ախ դու, թղթից շինած սիրեկան... քեզ նմաններին ճիպոտով են ծեծում, ճիպոտով, ճիպոտով։ | ||
+ | |||
+ | ― Ի՞նչ է պատահել, Տատյանա Պավլովնա։ Ի՞նչ է տեղի ունեցել։ Մայրի՞կը... | ||
+ | |||
+ | ― Կիմանաս,― ահեղաձայն բղավեց նա և սենյակից դուրս վազեց՝ կարծես իսկի չէի էլ տեսել նրան։ Ես, իհարկե, կվազեի նրա հետևից, բայց ինձ հետ պահեց մի միտք և նույնիսկ ոչ թե միտք, այլ ինչ-որ մութ անհանգստություն. ես նախազգում էի, որ «թղթից շինած սիրեկանը» ամենագլխավոր խոսքն էր նրա գոռգոռոցների մեջ։ Իհարկե, ես ինքս ոչինչ կռահել չէի կարող, բայց ես արագ դուրս եկա տանից, որպեսզի Ստեբելկովի հետ արագ գործս ավարտելուց հետո գնայի իշխան Նիկոլայ Իվանովիչի մոտ։ «Ամեն բանի բանալին այնտեղ է»,― բնազդաբար մտածեցի ես։ | ||
+ | |||
+ | Զարմանալի է, թե ինչպես, բայց Ստեբելկովն արդեն ամեն բան գիտեր Աննա Անդրեևնայի մասին և նույնիսկ ամենայն մանրամասնություններով, չեմ նկարագրում նրա խոսակցությունն ու շարժումները, բայց նա հիացած էր, հիացումի մոլուցքով էր բռնված «սխրագործության գեղարվեստականությունից»։ | ||
+ | |||
+ | ― Այ սա անհատականություն է։ Ո՜չ, սա իսկապես անհատականություն է,― բացականչում էր նա։― Ո՜չ, դա մեր բանը չէ, մենք ահա նստել ենք մեզ համար և ոչինչ, իսկ սա ջուր է ուզել խմել իսկական աղբյուրից... և խմել է։ Սա... սա հնադարյան արձանն է։ Սա Միներվայի հնադարյան արձան է, միայն թե քայլում է ու ժամանակակից զգեստ կրում։ | ||
+ | |||
+ | Ես նրան խնդրեցի, որ գործին անցնի, ողջ գործը, ինչպես և լիովին կանխագուշակել էի ես, կայանում էր միայն նրանում, որ ես համոզեի ու տրամադրեի իշխան Սերյոժային, որ գնա ու վերջնական օգնություն խնդրի իշխան Նիկոլայ Իվանովիչից։ «Թե չէ, ախր, շատ, շատ վատ կարող է լինել նրա համար և արդեն ոչ իմ կամքով, էդպե՞ս է, թե՞ էդպես չէ»։ | ||
+ | |||
+ | Նա ուղիղ աչքերիս մեջ էր նայում, բայց, կարծես, չէր ենթադրում, թե ինձ երեկվանից մի բան ավելի կարող է հայտնի լինել։ Եվ չէր էլ կարող ենթադրել, ինքնըստինքյան հասկանալի է, որ ես ոչ խոսքով, ոչ էլ որևէ ակնարկով չմատնեցի, թե չգիտեմ «արժեթղթերի մասին»։ Սենք երկար չբացատրվեցինք, նա իսկույն սկսեց փող խոստանալ ինձ, «և նշանակալի, նշանակալի գումար, միայն թե օժանդակեք, որ իշխանը գնա։ Գործը շտապ է, շատ շտապ, հենց բանն էլ դա է, որ չափազանց շտապ է»։ | ||
+ | |||
+ | Վիճել ու հակաճառել նրան, ինչպես երեկ, ես չուզեցի և վեր կացա, որ դուրս գամ, համենայն դեպս նետելով նրան, թե «կաշխատեմ»։ Սակայն նա անասելի զարմացրեց ինձ, ես արդեն դիմում էի դեպի դուռը, երբ նա հանկարծակի փաղաքշագին գրկեց մեջքս ձեռքով ու... ամենաանհասկանալի բաներն սկսեց ասել։ | ||
+ | |||
+ | Բաց եմ թողնում մանրամասներն ու չեմ բերում այստեղ խոսակցության ողջ ընթացքը, որպեսզի չձանձրացնեմ։ Միտքն այն էր, որ նա առաջարկեց ինձ ծանոթացնել իրեն պարոն Դերգաչովի հետ, «քանի որ լինում եք այնտեղ»։ | ||
+ | |||
+ | Ես իսկույն սսկվեցի, ամեն կերպ աշխատելով որևէ շարժումով չմատնել ինքս ինձ։ Թեև իսկույն պատասխանեցի, որ ամենևին էլ ծանոթություն չունեմ այնտեղ, իսկ եթե եղել եմ, ապա միայն մեկ անգամ պատահաբար։ | ||
+ | |||
+ | ― Բայց եթե ''մուտք եք ունեցել'' մեկ անգամ, ապա կարող եք գնալ նաև մի ուրիշ անգամ, էդպե՞ս է, թե՞ էդպես չէ։ | ||
+ | |||
+ | Ես ուղղակի, բայց շատ սառնասիրտ հարցրի նրան, թե նրա ինչին է դա պետք։ Եվ մինչև այժմ չեմ կարողանում հասկանալ, թե ինչ ձևով այդ աստիճանի կարող է հասնել որևէ մարդու միամտությունը, որն ըստ երևույթին հիմար չէ և «գործարար է», ինչպես բնորոշեց նրան Վասինը։ Նա ամենայն շիտակությամբ բացատրեց ինձ, որ Դերգաչովը, համաձայն իր կասկածների, «երևի ինչ-որ արգելված, խստիվ արգելված բան ունի, ուրեմնև, քննելով այդ, կարող եմ որոշ շահութաբեր գործ ստեղծել ինձ համար»։ Եվ նա ժպտաց ու ձախ աչքը թարթելով, ինչ-որ բան ակնարկեց։ | ||
+ | |||
+ | Ես ոչ մի դրական պատասխան չտվի, բայց ձևացա, թե խորհում եմ և «խոստացա մտածել», որից հետո իսկույն հեռացա։ Գործերը բարդանում էին, ես սլացա Վասինի մոտ և ճիշտ ժամանակին նրան տանը գտա։ | ||
+ | |||
+ | ― Ա՜, դուք էլ,― ինձ տեսնելուն պես առեղծվածային արտասանեց նա։ | ||
+ | |||
+ | Առանց նրա ասածը վերծանելու ես ուղղակի գործի անցա ու պատմեցի։ Նա ըստ երևույթին զարմացած էր, թեև ամենևին չկորցրեց սառնասրտությունը։ Նա բոլորը մանրամասն կրկնել տվեց։ | ||
+ | |||
+ | ― Շատ կարող է պատահել, որ դուք ճիշտ չե՞ք հասկացել։ | ||
+ | |||
+ | ― Ոչ, ճիշտ եմ հասկացել, միտքը միանգամայն շիտակ է։ | ||
+ | |||
+ | ― Համենայն դեպս ես ձեզ չափազանց շնորհակալ եմ,― անկեղծորեն ավելացրեց նա։― Այո, իսկապես, եթե ամեն բան այդպես է եղել, ապա նա համարել է, որ դուք որոշակի գումարի առաջ անդրդվելի չեք կարողանա մնալ։ | ||
+ | |||
+ | ― Դրան ավելացրած նաև այն, որ նա չափազանց լավ գիտե իմ դրությունը. ես շարունակ խաղացել եմ և ինձ վատ պահել, Վասին։ | ||
+ | |||
+ | ― Ես այդ մասին լսել եմ։ | ||
+ | |||
+ | ― Բայց ամենաառեղծվածայինն ինձ համար այն է, որ ախր, չէ որ նա գիտե ձեր մասին, թե դուք էլ եք այնտեղ լինում,― համարձակվեցի հարցնել ես։ | ||
+ | |||
+ | ― Նա շատ լավ գիտե, որ ես այնտեղ գործ չունեմ,― շատ հասարակ պատասխանեց Վասինը։― Եվ այդ ողջ երիտասարդությունն էլ ավելի շատ շաղակրատներ են և ուրիշ ոչինչ, ի դեպ, դուք ինքներդ բոլորից լավ կարող եք դա հիշել։ | ||
+ | |||
+ | Ինձ թվաց, թե նա, կարծես, ինչ-որ բանում ինձ չի վստահում։ | ||
+ | |||
+ | ― Համենայն դեպս, ես ձեզ չափազանց շնորհակալ եմ։ | ||
+ | |||
+ | ― Ես լսել եմ, որ պարոն Ստեբելկովի գործերն ինչ-որ չափով խափանվել են,― փորձեցի նորից հարցնել ես,― համենայն դեպս, ես լսել եմ որոշակի արժեթղթերի մասին... | ||
+ | |||
+ | ― Ի՞նչ արժեթղթերի մասին եք լսել։ | ||
+ | |||
+ | Ես դիտավորյալ ակնարկեցի «արժեթղթերի» մասին, բայց, անշուշտ, ոչ նրա համար, որ պատմեմ նրան իշխանի երեկվա գաղտնիքը։ Ես միայն ակնարկել ցանկացա և տեսնել նրա դեմքից, աչքերից, գիտե՞, արդյոք, նա որևէ բան արժեթղթերի մասին։ Ես հասա նպատակիս, նրա դեմքի անորսալի ու ակնթարթային մի արտահայտությունից ես կռահեցի, որ այստեղ էլ նրան, գուցե, մի բան հայտնի է։ Ես չպատասխանեցի նրա հարցին՝ «ի՞նչ արժեթղթեր», այլ լուռ մնացի, իսկ նա, հետաքրքիր է, որ այդպես էլ չշարունակեց խոսել դրա մասին։ | ||
+ | |||
+ | ― Ինչպե՞ս է Լիզավետա Մակարովնայի առողջությունը,― կարեկցանքով հետաքրքրվեց նա։ | ||
+ | |||
+ | ― Առողջ է։ Քույրս միշտ հարգել է ձեզ... | ||
+ | |||
+ | Հրճվանք փայլատակեց նրա աչքերում, ես արդեն վաղուց էի կռահել, որ նա անտարբեր չէ Լիզայի նկատմամբ։ | ||
+ | |||
+ | ― Վերջերս իշխան Սերգեյ Պետրովիչն էր եկել ինձ մոտ,― հանկարծ հաղորդեց նա։ | ||
+ | |||
+ | ― Ե՞րբ,― բղավեցի ես։ | ||
+ | |||
+ | ― Ճիշտ չորս օր առաջ։ | ||
+ | |||
+ | ― Եվ ոչ թե երե՞կ։ | ||
+ | |||
+ | ― Ոչ, երեկ չէ։― Նա հարցական ինձ նայեց։ | ||
+ | |||
+ | ― Հետո, գուցե ես ձեզ ավելի մանրամասն հաղորդեմ մեր այդ հանդիպման մասին, բայց հիմա անհրաժեշտ եմ համարում նախազգուշացնել ձեզ,― առեղծվածային արտասանեց Վասինը,― որ նա ինձ թվաց այն ժամանակ հոգու և... նույնիսկ մտքի խանգարված վիճակում։ Սակայն ես մի այցելու էլ եմ ունեցել,― հանկարծ ժպտաց նա,― ձեզնից անմիջապես առաջ, և էլի ստիպված էի եզրակացնել այցելուի ոչ լիովին նորմալ վիճակի մասին։ | ||
+ | |||
+ | ― Իշխա՞նն է եղել քիչ առաջ։ | ||
+ | |||
+ | ― Ոչ, իշխանը չի եղել, հիմա ես իշխանի մասին չեմ խոսում։ Քիչ առաջ ինձ մոտ է եղել Անդրեյ Պետրովիչ Վերսիլովը և... դուք ոչինչ չգիտե՞ք։ Նրան ոչ մի արտառոց բան չի՞ պատահել։ | ||
+ | |||
+ | ― Գուցեև պատահել է, բայց ի՞նչ է տեղի ունեցել ձեր ու նրա միջև,― փութկոտ հարցրի ես։ | ||
+ | |||
+ | ― Իհարկե, այստեղ ես պետք է գաղտնիք պահեի։ Ես և դուք ինչ-որ շատ տարօրինակ, չափազանց գաղտնապահորեն ենք խոսում իրար հետ,― նորից ժպտաց նա։― Ի դեպ, Անդրեյ Պետրովիչն ինձ գաղտնիք պահելու չի պարտավորեցրել։ Բայց դուք նրա որդին եք, և, քանի որ ես գիտեմ ձեր նրա նկատմամբ տածած զգացմունքները, ապա այս անգամ, կարծեմ, նույնիսկ լավ կանեմ, եթե ձեզ զգուշացնեմ։ Պատկերացրեք, նա ինձ մոտ եկել էր հարցնելու. «Եթե պատահեր, որ օրերս, շատ շուտով, ինքը կարիք ունենար մենամարտելու, արդյոք կհամաձայնեի՞ ես նրա մարտավկայի դերը վերցնելու ինձ վրա»։ Ես, իհարկե, կտրականապես մերժեցի նրան։ | ||
+ | |||
+ | Ես անսահման զարմացած էի, այս նորությունը ամենաանհանգստացնողն էր. մի բան էր եղել, մի բան էր կատարել, անպայման մի բան էր պատահել, որը ես դեռ չգիտեմ։ Հանկարծ ես ակամա հիշեցի, թե ինչպես երեկ Վերսիլովն ինձ ասաց. «Ոչ թե ես կգամ քեզ մոտ, այլ դու ինձ մոտ կվազես»։ Ես սլացա իշխան Նիկոլայ Իվանովիչի մոտ, էլ ավելի կանխազգալով, որ խնդրի լուծումն այնտեղ է։ Հրաժեշտ տալիս Վասինը կրկին շնորհակալություն հայտնեց ինձ։ | ||
+ | |||
+ | '''II''' | ||
+ | |||
+ | Ծերունի իշխանը, ոտքերը պլեդով փաթաթած, նստած էր բուխարիկի առջև։ Նա ինձ ինչ-որ, նույնիսկ հարցական հայացքով դիմավորեց, կարծես զարմանալով, որ ես եկել եմ, մինչդեռ հենց ինքը, համարյա ամեն օր մարդ էր ուղարկում ինձ կանչելու։ Թեև սիրալիր բարևեց, բայց իմ առաջին հարցերին կարծես մի քիչ զզվանքով և մի տեսակ սոսկալի ցրված էր պատասխանում։ ժամանակ առ ժամանակ կարծես մի բան էր խորհում և հայացքն ինձ վրա սևեռում, կարծես ինչ-որ բան մոռանալով և այնպիսի մի բան հիշելով, որն անշուշտ պետք է առնչվեր ինձ հետ։ Ես ուղղակի ասացի, որ ամեն բան արդեն լսել եմ և շատ ուրախ եմ։ Բարի ու սիրալիր մի ժպիտ հայտնվեց նրա շուրթերին, նա աշխուժացավ, նրա զգուշությունն ու անվստահությունն իսկույն չքվեցին, կարծես նա նույնիսկ մոռացավ դրանց մասին։ Եվ անշուշտ էլ մոռացավ։ | ||
+ | |||
+ | ― Բարեկամդ իմ սիրելի, ես այդպես էլ գիտեի, որ առաջինը դու ես գալու, և, գիտե՞ս, դեռ երեկ եմ քո մասին մտածել. «Ո՞վ կուրախանա։ Նա կուրախանա»։ Եվ ուրիշ ոչ ոք. բայց դա ոչինչ։ Մարդիկ չար լեզուներ են, բայց դա չնչին բան է... Cher enfant, այնքան վեհ, այնքան հրաշալի է այդ բոլորը... Բայց դու ինքդ էլ չափազանց լավ ես ճանաչում նրան։ Իսկ քո մասին Աննա Անդրեևնան նույնիսկ ամենաբարձր կարծիքն ունի։ Դա, դա լուրջ ու հրաշալի դեմք է, անգլիական կիպսեկի դեմք։ Դա հրաշալի անգլիական քանդականկար է, որպիսին միայն հնարավոր է, որ լինի... Երկու տարի առաջ ես այդ քանդականկարների մի ամբողջ հավաքածու ունեի... Ես միշտ, միշտ ունեի այդ մտադրությունը, միշտ, ես միայն զարմանուս եմ, ինչպես է, որ երբեք դրա մասին չեմ մտածել։ | ||
+ | |||
+ | ― Որքան հիշում եմ, դուք միշտ այնքան սիրում ու առանձնացնում էիք Աննա Անդրեևնային։ | ||
+ | |||
+ | ― Բարեկամս, մենք ոչ ոքի չենք ուզում վնասել։ Կյանքը բարեկամների, հարազատների, սրտի մոտիկների հետ ուղղակի դրախտ է։ Բոլորը բանաստեղծ են... Մի խոսքով, դեռ նախապատմական ժամանակներից է դա հայտնի։ Գիտե՞ս, ամռանը մենք նախ Սոդեն, իսկ հետո Բադ-Գաշտեյն կգնանք։ Բայց ի՜նչ վաղուց չես եղել այստեղ, բարեկամս, բայց ի՞նչ պատահեց քեզ։ Ես սպասում էի քեզ։ Եվ ճիշտ չէ՞, արդյոք, ի՜նչ շատ, շատ ժամանակ է անցել այն օրից։ Միայն ափսոս, որ ես հանգիստ չեմ, հենց որ մենակ եմ մնում անհանգիստ եմ։ Հենց այդ պատճառով էլ չի կարելի..., որ ես մենակ մնամ, ճիշտ չէ՞։ Դա հո երկու անգամ երկուսի պես պարզ է։ Դա ես իսկույն նրա հենց առաջին բառերից հասկացա։ Օ՜, բարեկամս, նա միայն երկու բառ ասաց, բայց դա... դա հոյակապ բանաստեղծության էր նման։ Սակայն, չէ՞ որ դու նրա եղբայրն ես, համարյա եղբայրը, ճիշտ չէ՞։ Սիրելիս, իզուր չէր, որ ես այնքան սիրում էի քեզ։ Երդվում եմ, ես նախազգում էի այս բոլորը։ Ես համբուրեցի նրա ձեռքն ու արտասվեցի։ | ||
+ | |||
+ | Նա հանեց թաշկինակը, կարծես պատրաստվելով նորից արտասվել։ Նա խիստ ցնցված էր և, կարծեմ, իր ամենավատ «վիճակներից» մեկում, որոնցում կարող էի նրան հիշել մեր ծանոթության ողջ ընթացքում։ Սովորաբար և նույնիսկ համարյա միշտ նա անհամեմատ ավելի թարմ և ավելի առույգ էր լինում։ | ||
+ | |||
+ | ― Ես բոլորին կներեի, բարեկամս,― շարունակում էր թոթովել նա։― Ես ուզում եմ բոլորին ներել, և արդեն վաղուց ոչ ոքի վրա չեմ զայրանում։ Արվեստ, la poésie dans la vie<ref>Պոեզիան կյանքում (ֆրանս.)։</ref> օգնություն դժբախտներին և նա բիբլիական գեղեցկությունը։ Quelle charmante personne, a? Les chants de Salomon-non, ce n est pas Salomon, c est David qui mettait une jeune belle dans son lit pour se chauffer dans sa vieillesse. Enfin David, Salomon<ref>Ինչ հմայիչ անձնավորություն է, չէ՞։ Սողոմոնի երգերը... ոչ, դա Սողոմոնը չէ, դա Դավիթն է, որն իր անկողնում դեռատի գեղեցկուհի Էր պառկեցնում, որպեսզի ջերմացնի իր ծերությունը։ Սակայն Դավիթ, Սողոմոն... (ֆրանս.)։</ref> այս բոլորը պտտվում է գլխումս, խառնաշփոթ մի բանի պես։ Ամեն բան, cher enfant, կարող է վեհ լինել, և միևնույն ժամանակ ծիծաղելի։ Cette jeune belle de la vieillesse de David-cest un poe me<ref>Շերունի Դավթի այդ դեռատի գեղեցկուհին մի ամբողջ պոեմ Է (ֆրանս.)։</ref>, իսկ Պոլ դե Կոկի մոտ դրանից մի որևէ sce'ne de bassinoire<ref>Այստեղ` անկողնային տեսարան (ֆրանս.)։</ref> դուրս կգար, և մենք բոլորս կծիծաղեինք։ Պոլ դե Կոկը ոչ չափի զգացում ունի, ոչ ճաշակ, թեև տաղանդավոր է... Կատերինա Նիկոլաևնան ժպտում է... Ես ասացի, որ մենք չենք խանգարի։ Մենք սկսել ենք մեր սիրային պատմությունը և թող թողնեն մեզ այն ավարտել։ Թող դա երազանք լինի, բայց թող չխլեն մեզնից այդ երազանքը։ | ||
+ | |||
+ | ― Այսինքն ինչպե՞ս թե երազանք, իշխան։ | ||
+ | |||
+ | ― Երազա՞նք։ Ինչպե՞ս թե երազանք։ Թող երազանք լինի, միայն թե թող թողնեն, որ մեռնենք այդ երազանքով։ | ||
+ | |||
+ | ― Օ՜, իշխան, ինչո՞ւ մեռնեք։ Հիմա պետք է ապրեք ու ապրեք։ | ||
+ | |||
+ | ― Իսկ ես ի՞նչ եմ ասում։ Հենց այդ էլ պնդում եմ։ Ես վճռականորեն չգիտեմ, ինչու է կյանքն այդքան կարճ։ Որպեսզի չձանձրացնի, իհարկե, քանի որ կյանքն էլ իր՝ արարչի գեղարվեստական ստեղծագործությունն է, պուշկինյան բանաստեղծության ավարտուն ու անբասիր ձևով։ Կարճությունը գեղարվեստականության առաջին պայմանն է։ Բայց եթե մեկը չի ձանձրանում, նրան պետք է թողնել, որ ավելի երկար ապրի։ | ||
+ | |||
+ | ― Ասացեք, իշխան, դա արդեն հրապարակվա՞ծ է։ | ||
+ | |||
+ | ― Ոչ, սիրելիս, ամենևին ոչ. մենք բոլորս այդպես էլ պայմանավորվել ենք։ Ընտանեկան շրջանակներում, ընտանեկան, ընտանեկան։ Առայժմ ես միայն Կատերինա Նիկոլաևնային եմ գաղտնիքս իսպառ հայտնել, որովհետև ինձ մեղավոր եմ համարում նրա նկատմամբ։ Օ՜, Կատերինա Նիկոլաևնան հրեշտակ է, նա իսկապես հրեշտակ է։ | ||
+ | |||
+ | ― Այո, այո՜։ | ||
+ | |||
+ | ― Այո՞։ Դու էլ «այո՞»։ Իսկ ես կարծում էի, թե հենց դու նրա թշնամին ես։ Ախ, հա՜, ի դեպ, ախր նա խնդրել էր քեզ այլևս չընդունել։ Եվ պատկերացրու, դու որ ներս մտար, ես հանկարծ դրա մասին մոռացա։ | ||
+ | |||
+ | ― Ի՜նչ եք ասում,― բացականչեցի ես։― Ինչի՞ համար։ | ||
+ | |||
+ | (Նախազգացումս ինձ չէր խաբել, այո, ես հենց դրա նման մի բան էլ նախազգում էի Տատյանայի գալուց սկսած)։ | ||
+ | |||
+ | ― Երեկ, սիրելիս, երեկ, ես նույնիսկ չեմ հասկանում, թե ինչպես ես հիմա ներս մտել, քանի որ միջոցներ են ձեռք առնված։ Ինչպե՞ս ես ներս մտել։ | ||
+ | |||
+ | ― Ուղղակի ներս եմ մտել։ | ||
+ | |||
+ | ― Որ ամենահավանականն է։ Եթե դու խորամանկությամբ մտնեիր, նրանք երևի քեզ կբռնեին, բայց որովհետև ուղղակի ես ներս մտել, նրանք էլ քեզ ներս են թողել։ Պարզությունը, mon cher, իսկապես բարձրագույն խորամանկություն է։ | ||
+ | |||
+ | ― Ես ոչինչ չեմ հասկանում, ուրեմն դուք է՞լ եք որոշել ինձ չընդունել։ | ||
+ | |||
+ | ― Ոչ, բարեկամս, ես ասել եմ, որ չեմ խառնվում... Այսինքն լիակատար համաձայնություն եմ տվել։ Եվ վստահ եղիր, սիրելի տղաս, որ ես քեզ շատ եմ սիրում։ Բայց Կատերինա Նիկոլաևնան չափազանց համառորեն պահանջել է... Ա՜, ահա, խնդրեմ։ | ||
+ | |||
+ | Այդ րոպեին դռների մեջ հանկարծ երևաց Կատերինա Նիկոլաևնան։ Նա հագնված էր տանից դուրս գալու համար և, ինչպես և պատահել էր առաջներում, մտել էր հոր մոտ՝ նրան համբուրելու։ Ինձ տեսնելով նա կանգ առավ, շփոթվեց, արագ շրջվեց ու դուրս եկավ սենյակից։ | ||
+ | |||
+ | ― Voila!<ref>Խնդրե՜մ (ֆրանս.)։</ref>― բացականչեց ցնցված ու սոսկալի հուզված իշխանը։ | ||
+ | |||
+ | ― Դա թյուրիմացություն է,― բացականչեցի ես,― դա ինչ-որ մի րոպեի բան է... Ես... ես հիմա կվերադառնամ, իշխան։ | ||
+ | |||
+ | Եվ ես դուրս նետվեցի Կատերինա Նիկոլաևնայի հետևից։ | ||
+ | |||
+ | Հետո այն, ինչը հետևեց դրան, այնքան արագ կատարվեց, որ ես ոչ միայն չկարողացա ուշք ու միտքս ժողովել, այլև մի քիչ պատրաստվել, թե ինչպես ինձ պահեմ։ Եթե ես կարողանայի նախապատրաստվել, իհարկե, ինձ այլ կերպ կպահեի։ Բայց ես փոքրիկ տղեկի պես կորցրի ինձ։ Ես ուզում էի նետվել դեպի նրա սենյակները, բայց սպասավորը ճանապարհին ինձ ասաց, թե Կատերինա Նիկոլաևնան արդեն դուրս է եկել և կառեթ է նստում։ Ես գլխապատառ նետվեցի դեպի շքամուտքի սանդուղքը։ Կատերինա Նիկոլաևնան ցած էր իջնում մուշտակը հագին, իսկ նրա կողքից քայլում էր, կամ, ավելի լավ կլինի ասել, ուղեկցում էր նրան բարձրահասակ ու բարեկազմ մի սպա համազգեստով, առանց շինելի, սուրը կողքին, շինելը նրա հետևից տանում էր սպասավորը։ Բարոնն էր, մոտ երեսունհինգամյա գնդապետը, պճնամոլ սպայի մի տիպար, նիհարավուն, մի փոքր չափազանց երկարավուն դեմքով, կարմրաշեկ բեղերով և նույնիսկ արտևանունքներով։ Նրա դեմքը թեև ամենևին գեղեցիկ չէր, սակայն կտրական ու հանդուգն արտահայտություն ուներ։ Ես փութկոտ եմ նկարագրում, որքան որ նկատեցի այն րոպեին։ Իսկ մինչ այդ երբեք չէի տեսել նրան։ Ես վազում էի սանդուղքով նրանց հետևից անգլխարկ ու անմուշտակ։ Կատերինա Նիկոլաևնան առաջինն ինձ նկատեց և արագ ինչ-որ բան շշնջաց բարոնին։ Սա փորձեց գլուխը շրջել, բայց իսկույն էլ գլխով նշան արեց ծառային ու դռնապանին։ Շառան փորձեց արդեն դրսի դռան մոտ քայլ անել դեպի ինձ, բայց ես հետ հրեցի նրան ձեռքով ու նրանց հետևից դուրս նետվեցի առմուտք։ Բյորինգը կառեթ էր նստեցնում Կատերինա Նիկլոևնային։ | ||
+ | |||
+ | ― Կատերինա Նիկոլաևնա, Կատերինա Նիկոլաևնա,― անիմաստ բացականչում էի ես (հիմարի պես, հիմարի պես։ Օ՜, ես վերհիշում եմ ամեն բան, ես անգլխարկ էի)։ | ||
+ | |||
+ | Բյորինգը կատաղած կրկին դեպի ծառան շրջվեց և բարձր ինչ-որ բան բղավեց նրան, մեկ թե երկու բառ, ես լավ չջոկեցի։ Ես զգացի, որ մեկը փորձեց բռնել արմունկս։ Այդ րոպեին կառեթը շարժվեց, ես բղավեցի նորից և նետվեցի կառեթի հետևից։ Ես տեսա, որ Կատերինա Նիկոլաևնան դուրս էր նայում կառեթի պատուհանից և, կարծես չափազանց անհանգստացած էր։ Սակայն առաջ նետվելով՝ իմ արագ շարժումներով ես, այդ մասին ամենևին չմտածելով, հանկարծ ուժեղ հրեցի Բյորինգին և, կարծեմ, շատ ցավոտ տրորեցի նրա ոտքը։ Նա թեթև ճիչ արձակեց, ատամները կրճտացրեց և իր ուժեղ ձեռքով բռնեց ուսս ու չարությամբ այնպես հրեց ինձ, որ ես մի երեք քայլ հետ թռա։ Հենց այդ պահին նրան հրամցրին շինելը, նա նետեց այն ուսերին, սահնակ նստեց և, սպասավորներին ու դռնապանին մատնանշելով ինձ սահնակից մի անգամ էլ ահեղ կերպով բղավեց։ Այստեղ սրանք ինձ բռնեցին ու հետ պահեցին, ծառաներից մեկը ուսերիս նետեց մուշտակս, մյուսը գլխարկս մատուցեց և... ես արդեն չեմ հիշում, թե ինչ էին նրանք խոսում այդ պահին, նրանք խոսում էին, իսկ ես կանգնել ու առանց ոչինչ հասկանալու նրանց էի լսում։ Բայց հանկարծ թողեցի նրանց ու վազեցի։ | ||
+ | |||
+ | '''III''' | ||
+ | |||
+ | Ոչինչ չհասկանալով և մարդկանց դիպչելով՝ վերջապես վազեվազ հասա Տատյանա Պավլովնայի բնակարանը, նույնիսկ առանց գլխի ընկնելու, թե ճանապարհին կարող էի կառք վարձել։ Բյորինգը հրեց ինձ նրա ներկայությամբ։ Իհարկե, ես տրորել էի նրա ոտքը, և նա բնազդաբար հետ էր մղել ինձ, ինչպես մի մարդ, որի կոշտուկը տրորել էին (գուցեև իսկապես ես ջնջխել էի նրա կոշտուկը)։ Բայց տեսել էր նա, տեսել էր, որ ինձ բռնում են ծառաները, և այս բոլորը նրա ներկայությամբ, նրա ներկայությամբ։ Երբ ես ներս ընկա Տատյանա Պավլովնայի մոտ, առաջին րոպեին ոչինչ չկարողացա ասել, ներքին ծնոտս ցնցվում էր, կարծես տենդով բռնված։ Իսկապես էլ ես տենդով էի բռնված, և, բացի դրանից, լալիս էի... Օ՜ ես այնքա՜ն վիրավորված էի։ | ||
+ | |||
+ | ― Հը՞։ Ի՞նչ։ Դո՞ւրս նետեցին։ Եվ տեղն է քեզ, տեղն է քեզ,― ասաց Տատյանա Պավլովնան, ես լուռ նստեցի բազմոցին և նրան էի նայում։ | ||
+ | |||
+ | 355 | ||
+ | |||
+ | ― Սրան ի՞նչ է պատահել,― ակնդետ զննեց նա ինձ։― Առ, խմիր այս բաժակը, ջուր խմիր, խմիր։ Ասա, էլ ինչ անկարգություն ես այնտեղ արել։ | ||
+ | |||
+ | Ես մրթմրթացի, որ ինձ դուրս են արել, իսկ Բյորինգը հրեց ինձ փողոցում։ | ||
+ | |||
+ | ― Մի բան հասկանալ կարո՞ղ ես, թե դեռ ոչ։ Առ, կարդա, հիացիր։― Եվ սեղանի վրայից վերցնելով երկտողը տվեց այն ինձ, իսկ ինքը սպասողական վիճակում կանգնեց իմ դիմաց։ Ես իսկույն ճանաչեցի Վերսիլովի ձեռագիրը, գրությունն ընդամենը մի քանի տող էր. դա երկտող էր Կատերինա Նիկոլաևնային. ես ցնցվեցի, և հասկանալու ունակությունս ակնթարթորեն վերադարձավ ինձ իր ողջ ուժով։ Ահա այդ սոսկալի, այլանդակ, անհեթեթ, ավազակաբարո գրության բովանդակությունը, բառ առ բառ. | ||
+ | |||
+ | «Ողորմած տիկին, Կատերինա Նիկոլաևնա, | ||
+ | |||
+ | Որքան էլ անառակ լինեք, համաձայն ձեր խառնվածքի ու վարպետության, այնուամենայնիվ կարծում էի, թե կզսպեք ձեր կրքերը և համենայն դեպս երեխաների նկատմամբ ոտնձգություններ չեք անի։ Բայց դուք դրանից էլ չամաչեցիք։ Տեղեկացնում եմ ձեզ, որ ձեզ հայտնի փաստաթուղթը հավանաբար այրված չէ մոմի բոցով և Կրաֆտի մոտ չի եղել երբեք, այնպես որ դուք դրանից ոչինչ չեք շահելու։ Որեմն իզուր մի այլասերեք պատանուն։ Խնայեցեք նրան, նա դեռ անչափահաս է, համարյա տղեկ, որը զարգացած չէ ոչ մտավոր, ոչ ֆիզիկական տեսակետից, ի՞նչ օգուտ ձեզ նրանից։ Ես շահագրգռված եմ նրա նկատմամբ, ուստիև հանդգնեցի գրել ձեզ, թեև հաջողության հույս չունեմ։ Պատիվ ունեմ ձեզ զգուշացնելու, որ միաժամանակ սրա պատճենը ուղարկում եմ բարոն Բյորինգին։ | ||
+ | |||
+ | Ա. Վերսիլով»։ | ||
+ | |||
+ | Ես գունատվում էի կարդալիս, բայց հետո հանկարծ կարմրատակեցի, և շրթունքներս դողացին զայրույթից։ | ||
+ | |||
+ | ― Սա իմ մասին է գրում։ Սա այն բանի մասին է, որ նախանցյալ օրը ես պատմել եմ նրան,― ցասումնալից բղավեցի ես։ | ||
+ | |||
+ | ― Բանն էլ հենց դա է, որ պատմել ես,― գրությունը ձեռքիցս խլեց Տատյանա Պավլովնան։ | ||
+ | |||
+ | ― Բայց... ես այդ չեմ ասել, բոլորովին այդ չեմ ասել։ Տեր Աստված, ի՜նչ կարող է իմ մասին հիմա մտածել նա։ Բայց սա հո խելագար է։ Իսկական խելագար... Ես երեկ եմ նրան տեսել։ Նամակը ե՞րբ է ուղարկել։ | ||
+ | |||
+ | ― Երեկ ցերեկն է ուղարկել, երեկոյան տեղ է հասել, իսկ այսօր նա անձամբ է ինձ հանձնել։ | ||
+ | |||
+ | ― Բայց ես երեկ անձամբ եմ տեսել Վերսիլովին, նա խելագար է։ Վերսիլովն այդպես չէր կարող գրել, դա խելագար է գրել։ Ո՞վ կարող է այդպես գրել տիկնոջը։ | ||
+ | |||
+ | ― Այ, հենց դրա նման խելագարներն են կատաղած գրում, երբ խանդից ու զայրույթից կուրանում են ու խլանում, իսկ արյունը թույն-մկնդեղ է դառնում... Իսկ դու դեռ չգիտեիր նրան, թե ինչ մարդ է նա։ Հենց սրա համար նրան կթխկացնեն, այնպես որ միայն թաց տեղ կմնա նրանից։ Ինքն է տապարի տակ մտնում։ Ավելի լավ չէ՞ր գիշերով գնայիր Նիկոլայի երկաթուղին, գլուխդ դնեիր ռելսերին, նրանք էլ կթռցնեին, եթե քեզ համար ծանր էր դարձել ուսերիդ կրելը։ Քեզ ինչը դրդեց նրան պատմել։ Քեզ ի նչը դրդեց նրան չարացնել։ Գլուխդ գովե՞լ ուզեցիր։ | ||
+ | |||
+ | ― Բայց դա ինչ ատելություն է։ Ի՜նչ ատելություն,― ձեռքերս գլխիս խփեցի ես,― և ինչի՞ համար, ի՞նչի համար։ Կնոջ նկատմամբ։ Ի՞նչ է արել նա Վերսիլովին։ Ի՞նչ հարաբերություններ են ունեցել, որ հնարավոր է եղել այդպիսի նամակ գրել։ | ||
+ | |||
+ | ― Ա-տե-լու-թյուն,― կատաղի հեգնանքով տնազս արեց Տատյանա Պավլովնան։ | ||
+ | |||
+ | Արյունը նորից գլուխս խփեց, հանկարծ, կարծես, մի արդեն բոլորովին նոր բան հասկացա, ես հարցական նրան էի նայում ակնդետ։ | ||
+ | |||
+ | ― Կորիր այստեղից,― ծղրտաց նա, արագ երեսն ինձնից թեքելով, և ձեռքը վրաս թափահարեց։― Բավական է, ինչքան ձեզ բոլորիդ հետ գլուխ դրեցի։ Հիմա էլ վերջ։ Թեկուզ բոլորդ էլ գետնի տակն անցնեք... Միայն մորդ եմ դեռ խղճում... | ||
+ | |||
+ | Ես, իհարկե, վազեցի Վերսիլովի մոտ։ Բայց այսպիսի՜ նենգություն։ Այսպիսի՜ նենգություն։ | ||
+ | |||
+ | '''IV''' | ||
+ | |||
+ | Վերսիլովը մենակ չէր։ Բացատրեմ նախապես, այդպիսի նամակ ուղարկելով երեկ Կատերինա Նիկոլաևային և իսկապես (միայն Աստված գվիտե, թե ինչու) դրա պատճենը բարոն Բյորինգին, նա բնականաբար, հենց այսօր, օրվա ընթացքում պետք է սպասեր իր արարքի հայտնի «հետևանքներին» և այդ պատճառով յուրատեսակ միջոցներ էր ձեռք առել, դեռ առավոտվանից մայրիկին ու Լիզային (որը, ինչպես իմացա հետո, դեռ առավոտյան վերադարձիս, հիվանդացել էր և պառկած էր անկողնում) փոխադրել էր վերև այսպես կոչված «դագաղ», իսկ սենյակներն ու հատկապես սեր «հյուրասենյակը» խիստ խնամքով հավաքված էին ու մաքրված։ Եվ իսկապես, ցերեկվա ժամը երկուսին նրա մոտ շնորհ էր բերել բարոն Ռ.-ն, գերմանական ծագումով մի զինվորական, գնդապետ, քառասնամյա մի պարոն, բարձրահասակ, չորավուն և տեսքից՝ ֆիզիկապես շատ ուժեղ մարդ, նույնպես կարմրամազ, ինչպես և Բյորինգը, և միայն մի քիչ ճաղատավոր։ Սա այն Ռ. բարոններից մեկն էր, որոնք շատ շատ են ռուսական զինվորական ծառայության մեջ, բոլորն էլ բարոնական խիստ սնապարծությամբ օժտված, բացարձակապես զուրկ կարողությունից, ապրում էին ռոճիկով և չափազանց ջանադիր ու շարային ծառայությանը լավ ծանոթ զինվորներ էին։ Նրանց բացատրության սկիզբը ես չհասցրի լսել, երկուսն էլ շատ աշխուժացած էին և ինչպես կարող էին չլինել։ Վերսիլովը նստած էր սեղանի առջև՝ բազմոցին, իսկ բարոնը կողքանց, բազկաթոռին։ Վերսիլովը գունատ էր, բայց խոսում էր զուսպ և բառերն անփույթ արտասանելով, իսկ բարոնը ձայնը բարձրացնում էր և, ըստ երևույթին, հակված էր պոռթկուն շարժումների, մեծ լարումով էր իրեն զսպում, բայց նայում էր խիստ, գոռոզամիտ և նույնիսկ արհամարհական հայացքով, եթե ոչ առանց որոշակի զարմանքի։ Ինձ տեսնելով՝ նա խոժոռվեց, բայց Վերսիլովը համարյա ուրախացավ. | ||
+ | |||
+ | ― Բարև, սիրելիս։ Բարոն, հենց սա է այն չափազանց երիտասարդ տղան, որը հիշատակված է երկտողի մեջ և, հավատացեք, որ նա չի խանգարել, այլ նույնիսկ կարող է պետք գալ։― (Բարոնը արհամարհական մի հայացք նետեց ինձ վրա)։― Սիրելիս,― ինձ դառնալով՝ ավելացրեց Վերսիլովը,― ես նույնիսկ ուրախ եմ, որ դու եկար, և այդ պատճառով նստիր անկյունում, խնդրեմ, մինչև բարոնն ու ես կավարտենք մեր գործը։ Մի անհանգստացեք, բարոն, նա միայն կնստի անկյունում։ | ||
+ | |||
+ | Ինձ համար միևնույն էր, որովհետև վճիռս ընդունել էի և, բացի դրանից, այդ բոլորը զարմացնում էր ինձ. ես լուռ նստեցի անկյունում, որքան կարելի էր ավելի խոր անկյունում և մնացի նստած մինչև բացատրության ավարտը առանց աչքս թարթելու և ամենաթեթև շարժումն անգամ անելու... | ||
+ | |||
+ | ― Մի անգամ էլ եմ կրկնում, բարոն,― հատ-հատ ու հաստատուն արտասանելով բառերը՝ ասաց Վերսիլովը,― որ Կատերինա Նիկոլաևնա Ախմակովային, որին գրել եմ այդ անվայել ու հիվանդագին նամակը, ոչ միայն ամենաազնվաբարո էակն եմ համարում, այլև բոլոր կատարելությունների գագաթնակետը։ | ||
+ | |||
+ | ― Սեփական խոսքերի այդպիսի հերքումը, ինչպես արդեն նկատեցի, նման է դրանց նոր հաստատման,― բառաչեց բարոնը։― Ձեր խոսքը վճռականորեն անհարգալից է։ | ||
+ | |||
+ | ― Եվ սակայն, ամենաճիշտը կլինի, եթե դուք այն ընդունեք նրա ճշգրիտ իմաստով։ Ես, գիտեք, մոլուցքի նոպաներ եմ ունենում և... այլ խախտումներով եմ տառապում և նույնիսկ բուժվում եմ, և այդ պատճառով էլ պատահեց այնպես, որ նման մի րոպեի... | ||
+ | |||
+ | ― Այդ բացատրությունները ոչ մի կերպ չեն կարող ընդունվել։ Նորից ու նորից եմ ասում ձեզ, որ դուք համառորեն շարունակում եք սխալվել, միգուցե դիտավորյալ եք ուզում սխալվել։ Ես հենց սկզբից ձեզ նախազգուշացրի, որ այդ տիկնոջը վերաբերող հարցը, այսինքն՝ ըստ էության գեներալի այրի Ախմակովային ուղղված ձեր նամակի մասին մեր ներկա բացատրությամբ պետք է իսպառ վերացվի, իսկ դուք շարունակ վերադառնում եք դրան։ Բարոն Բյորինգը խնդրել է ինձ ու հանձնարարել հատկապես պարզաբանել ըստ էության այն, ինչը այստեղ միայն իրեն է վերաբերում, այսինքն՝ ձեր հանդուգն հղումը այս «պատճենի» և ձեր նամակի հավելումը, թե «դուք պատրաստ եք պատասխան տալ դրա համար ինչով և ինչ ձևով որ կամենան»։ | ||
+ | |||
+ | ― Բայց թվում է, թե վերջինն առանց բացատրությունների էլ արդեն պարզ է։ | ||
+ | |||
+ | ― Հասկանում եմ, արդեն լսեցի։ Դուք նույնիսկ ներողություն չեք խնդրում, այլ միայն շարունակում եք պնդել, թե «պատրաստ եք պատասխան տալ ինչով և ինչ ձևով որ կամենան»։ Բայց այդպես չափազանց էժան բան կստացվի։ Այդ իսկ պատճառով ես այժմ էլ հենց իրավասու եմ համարում ինձ, հօգուտ այն ուղղության, որ դուք համառորեն ուզում եք հաղորդել այս բացատրությանը, արդեն առանց քաշվելու ամեն բան արտահայտել ձեզ իմ կողմից, այսինքն՝ ես եկա այն եզրակացության, որ բարոն Բյորինգը ոչ մի դեպքում չի կարող գործ ունենալ ձեզ հետ... հավասար հիմունքներով։ | ||
+ | |||
+ | ― Նման որոշումը, իհարկե, ամենաշահեկաններից մեկն է ձեր բարեկամ բարոն Բյորինգի համար, և խոստովանում եմ, դուք ինձ ամենևին չզարմացրիք, ես դրան սպասում էի։ | ||
+ | |||
+ | Նկատեմ փակագծերի մեջ, հենց առաջին խոսքից ու առաջին հայացքից ես չափազանց լավ էի տեսնում, որ Վերսիլովը պայթյուն է որոնում, գրգռում է ու մարտի հրավիրում այդ դյուրագրգիռ բարոնին և միգուցե չափազանց էր չարաշահում նրա համբերությունը, բարոնը խոցված էր. | ||
+ | |||
+ | ― Լսել եմ, որ դուք սրամիտ կարող եք լինել, բայց սրամտությունը դեռ խելամտություն չէ։ | ||
+ | |||
+ | ― Արտակարգ խորամիտ դիտողություն է, գնդապետ։ | ||
+ | |||
+ | ― Ես ձեր գովասանքի կարիքը չունեմ,― ճչաց բարոնը,― և դատարկաբանության չեմ եկել։ Բարի եղեք լսել․ ձեր նամակն ստանալով բարոն Բյորինգը տարակուսանքի մեջ էր, որովհետև այն գժանոցի մասին էր վկայում։ Եվ, իհարկե, իսկույն էլ կարելի էր միջոց գտնել ձեզ... հանդարտեցնելու։ Բայց, մի քանի որոշակի նկատառումներից ելնելով, զիջողություն արվեց ձեր նկատմամբ և տեղեկությունններ հավաքվեցին ձեր մասին, պարզվեց, որ թեև դուք պատկանել եք լավ հասարակությանը և մի ժամանակ ծառայել եք գվարդիայում, բայց հասսարակությունից վտարվել եք, և ձեր վարկը ավելի քան կասկածելի է։ Սակայն, չնայած նույնիսկ դրան, ես եկել եմ այստեղ, որպեսզի անձամբ հավաստիանամ, իսկ դուք խնդրեմ, դեռ թույլ եք տալիս ձեզ բառախաղ խաղալ և ինքներդ էլ վկայեցիք ձեր մասին, թե մոլուցքի նոպաներ եք ունենում։ Բավակա՛ն է։ Բարոն Բյորինգի դիրքն ու նրա համբավը չեն կարող զիջել այս գործում... Մի խոսքով, ողորմած պարոն, ես լիազորված եմ ձեզ հայտարարելու, որ եթե կրկնությունը կամ նախորդ արարքին նման թեկուզ որևէ բան հաջորդի, ապա անհապաղ ձեզ հանդարտեցնելու միջոցներ կգտնվեն, և միանգամայն շտապ ու անվրեպ միջոցներ, հավատացնում եմ ձեզ։ Մենք անտառում չենք ապրում, այլ՝ բարեկարգ պետության մեջ։ | ||
+ | |||
+ | ― Այդքան վստա՞հ եք դրանում, իմ բարի բարոն Ռ.։ | ||
+ | |||
+ | ― Գրողը տանի,― հանկարծ վեր կացավ տեղից բարոնը,― դուք ինձ մեծ փորձության եք ենթարկում ապացուցելու ձեզ հենց այժմ, որ ես այնքան էլ «ձեր բարի բարոն Ռ.-ն չեմ»։ | ||
+ | |||
+ | ― Օհ, նորից եմ ձեզ զգուշացնում,― տեղից վերկացավ նաև Վերսիլովը,— որ այստեղ, ոչ այնքան հեռու, կինս ու դուստրս են գտնվում... և այդ պատճառով կխնդրեի ձեզ այդքան բարձր չխոսեք, որովհետև ձեր բղավոցները նրանց են հասնում... | ||
+ | |||
+ | ― Ձեր կինը... սատանա... Եթե ես հիմա նստել ու խոսում եմ ձեզ հետ, ապա միայն այն նպատակով, որ պարզաբանեմ այս նողկալի գործը,― նույն զայրույթով և ամենևին ձայնը չիջեցնելով՝ շարունակեց բարոնը։― Բավական է,― բղավեց նա ցասումնալից,― դուք ոչ միայն վտարված եք օրինավոր մարդկանց շրջանից, այլև մոլագար եք, իսկական ցնորված մոլագար, և հենց այդպես էլ բնութագրել են ձեզ։ Դուք արժանի չեք զիջողամտության, և ես հայտարարում եմ ձեզ, որ այսօր ևեթ միջոցներ կձեռնարկվեն ձեր նկատմամբ, և ձեզ կկանչեն մի այնպիսի տեղ, որտեղ ձեզ խելքի կբերեն... և քաղաքից կհեռացնեն։ | ||
+ | |||
+ | Խոշոր ու արագ քայլերով նա դուրս եկավ սենյակից։ Վերսիլովը չուղեկցեց նրան։ Նա կանգնել, ցրված հայացքով ինձ էր նայում և կարծես ինձ չէր նկատում, հանկարծ նա ժպտաց, մազերը հետ գցեց և, գլխարկը վերցնելով, նույնպես դեպի դուռը դիմեց։ Ես բռնեցի նրա ձեռքը։ | ||
+ | |||
+ | ― Ախ, հա՜, դու է՞լ ես այստեղ։ Դու... լսեցի՞ր,― կանգ առավ նա իմ առաջ։ | ||
+ | |||
+ | ― Ինչպե՞ս կարողացաք այդպես վարվել։ Ինչպե՞ս կարողացաք այդպես աղավաղել, այդպես խայտառակել... Այդքան նենգ լինել։ | ||
+ | |||
+ | Նա սևեռուն ինձ էր նայում, բայց նրա ժպիտը գնալով ավելի ու ավելի էր լայնանում և վճռականորեն ծիծաղի էր վերածվում։ | ||
+ | |||
+ | ― Ախր ինձ խայտառակեցին... Նրա, նրա ներկայությամբ։ Ինձ ծաղրեցին, նսեմացրին նրա աչքում, իսկ բարոնը... նա հենց ինձ,― ինձ կորցրած՝ բղավեցի ես։ | ||
+ | |||
+ | ― Մի՞թե։ Ախ, խեղճ տղա, ո՜նց եմ քեզ խղճում... Ուրեմն քեզ այնտեղ ծաղ-րե-ցին։ | ||
+ | |||
+ | ― Դուք ծիծաղում եք, ծիծաղում եք ինձ վրա։ Ձեր ծիծաղը գալիս է։ | ||
+ | |||
+ | Նա արագ խլեց իր ձեռքը իմ ձեռքից, գլխարկը դրեց և, ծիծաղելով, արդեն իսկապես ծիծաղելով, դուրս եկավ բնակնսրանից։ Ի՞նչ միտք ուներ նրա հետևից վազելը, ինչի՞ համար։ Ես ամեն բան հասկացա և ամեն բան կորցրի մեկ րոպեում։ Հանկարծ ես տեսա մայրիկիս, նա իջել էր վերևից և երկչոտ շուրջն էր նայում։ | ||
+ | |||
+ | ― Գնա՞ց։ | ||
+ | |||
+ | Ես լուռ գրկեցի նրան, նա էլ ինձ, ամուր, շատ ամուր, ուղղակի հպվեց ինձ։ | ||
+ | |||
+ | ― Մայրիկ, սիրելիս, մի՞թե կարելի է, որ դուք այստեղ մնաք։ Եկեք հենց հիմա գնաք, ես ձեզ կթաքցնեմ, ես տաժանակրի նման կաշխատեմ ձեզ համար, ձեզ ու Լիզայի համար... Թողնենք սրանց բոլորին, բոլորին ու գնանք։ Մենակ լինենք։ Հիշո՞ւմ եք, մայրիկ, ինչպես էիք ինձ մոտ, Տուշարի դպրոցը գալիս, և ինչպես ես ձեզ ճանաչել չէի ուզում։ | ||
+ | |||
+ | ― Հիշում եմ, սիրելիս, ողջ կյանքումս ես մեղավոր եմ քո առաջ, ես քեզ ծնել եմ, բայց քեզ չեմ ճանաչել։ | ||
+ | |||
+ | ― Նա է մեղավոր դրանում, մայրիկ, նա՛ է ամեն բանում մեղավոր, նա մեզ երբեք չի սիրել։ | ||
+ | |||
+ | ― Ոչ, սիրել է։ | ||
+ | |||
+ | ― Գնանք, մայրիկ։ | ||
+ | |||
+ | ― Ինչպե՜ս կարող եմ նրանից հեռանալ, իսկ նա ինքը երջանի՞կ է, ի՞նչ է։ | ||
+ | |||
+ | ― Ու՞ր է Լիզան։ | ||
+ | |||
+ | ― Պառկած է, եկավ ու իրեն վատ զգաց, վախենում էր։ Իսկ նրանք, ի՞նչ է, շա՞տ բարկացած են սրա վրա։ Հիմա ի՞նչ են սրան անելու։ Ու՞ր գնաց։ Ի՞նչ էր այդ սպան այստեղ սպառնում։ | ||
+ | |||
+ | ― Ոչինչ էլ դրան չի լինի, մայրիկ, նրան երբեք ոչինչ չի լինում, նրան երբեք ոչինչ չի պատահի և չի կարող պատահել։ Դա այդպիսի մարդ է։ Ահա Տատյանա Պավլովնան, նրան հարցրեք, եթե ինձ չեք հավատում, ահա նա։ (Տատյանա Պավլովնան հանկարծ մտավ սենյակ)։ Մնաք բարով, մայրիկ։ Ես ձեզ և հիմա, և հետո եթե գամ, կրկին նույնն եմ հարցնելու... | ||
+ | |||
+ | Ես դուրս վազեցի, ոչ միայն Տատյանա Պավլովնային, ես ոչ ոքի չէի կարող տեսնել, մայրիկն էլ էր ինձ տանջում։ Ես ուզում էի մենակ լինել, մեն-մենակ։ | ||
+ | |||
+ | '''V''' | ||
+ | |||
+ | Բայց դեռ մի փողոց էլ չանցած զգացի, որ չեմ կարող քայլել անիմաստ հրմշտվելով այս օտար ու անտարբեր ժողովրդի հետ, բայց ո՞ւր կորչեմ։ Ո՞ւմ եմ ես պետք և ի՞նչ է հիմա ինձ պետք։ Ես մեքենայորեն հասա իշխան Սերգեյ Պետրովիչի տանը՝ ամենևին չմտածելով նրա մասին։ Նա տանը չէր։ Պյոտրին (նրա ծառային) ես ասացի, որ կսպասեմ նրա աշխատասենյակում (ինչպես եղել էր բազմիցս)։ Նրա աշխատասենյակը կահկարասիով լեփ-լեցուն, շատ բարձր առաստաղով մի մեծ սենյակ էր։ Ես անցա ամենամութ անկյունը, նստեցի բազմոցին և, արմունկներս սեղանին դնելով, գլուխս հենեցի զույգ ձեռքերիս։ Այո, ահա հարցս. «Ի՞նչ է ինձ հիմա պետք»։ Եթե ես այն ժամանակ նույնիսկ կարողանայի ձևակերպել այդ հարցը, ապա ավելի պակաս հնարավոր էր, որ կարողանայի պատասխանել դրան։ | ||
+ | |||
+ | Բայց ես ո՛չ կարգին մտածել կարող էի, ո՛չ էլ հարցնել։ Վերը ես արդեն հաղորդել եմ, որ այդ վերջին օրերին ես «ջախջախված էի իրադարձություններից»։ Հիմա ես նստել էի և ամեն բան քաոսի պես պտտվում էր գլխումս։ «Այո, ամեն բան աչքիցս վրիպել է, և ես նրանից ոչինչ չեմ հասկացել,― մեկ-մեկ առկայծում էր գլխումս։― Հիմա նա ուղիղ երեսիս ծիծաղեց. բայց ինձ վրա չէր ծիծաղում, այստեղ գլխավորը Բյորինգն է և ոչ թե ես։ Նախանցյալ օրը ճաշի ժամանակ նա արդեն ամեն բան գիտեր և մռայլ էր։ Նա որսացել էր ինձնից իր հիմար խոստովանությունը պանդոկում և աղավաղել ողջ ճշմարտությունը, թեև նրա ինչի՞ն էր պետք ճշմարտությունը։ Նա ինքն էլ կիսով չափ չի հավատում այն բոլորին, որ գրել էր Կատերինա Նիկոլաևնային։ Նրան միայն պետք էր վիրավորել, անիմաստ վիրավորել, առանց նույնիսկ իմանալու, թե ինչի համար, խծբծանքը պատրվակ դարձնելով, իսկ պատրվակը ես տվեցի... Կատաղած շան արարք։ Իսկ հիմա ուզում է սպանե՞լ Բյորինգին, ի՞նչ է։ Ինչի՞ համար։ Նրա սիրտը գիտե, ինչի՞ համար։ Իսկ ես ոչինչ չգիտեմ, թե ինչ կա նրա սրտում... Ոչ, ոչ, հիմա էլ չգիտեմ։ Մի՞թե այդքան կրքոտ է նրան սիրում, կամ այդքան կրքոտ ատում։ Ես չգիտեմ, բայց արդյո՞ք ինքը գիտե։ Այդ ի՞նչ ասացի մայրիկիս, թե «նրան ոչինչ չի կարող պատահել», ի՞նչ էի ուզում դրանով ասել։ Կորցրի՞ ես նրան, թե՞ չեմ կորցրել»։ | ||
+ | |||
+ | «... Նա տեսավ, թե ինչպես էին ինձ հրմշտում... Նա է՞լ էր ծիծաղում, թե՞ ոչ։ Ես կծիծաղեի։ Լրտես էին ծեծում, լրտես...»։ | ||
+ | |||
+ | «Ի՞նչ կնշանակե (առկայծեց գլխումս), ինչ կնշանակե այն, որ Վերսիլովը մտցրել է իր գարշելի նամակի մեջ, իբր փաստաթուղթը ամենևին էլ. այրված չէ, այլ գոյություն ունի...»։ | ||
+ | |||
+ | «Նա չի սպանի Բյորինգին և այժմ երևի նստած է պանդոկում ու «Լյուչիան» է լսում։ Բայց գուցե «Լյուչիայից» հետո կգնա ու կսպանի Բյորինգին։ Բյորինգն ինձ հրեց, և համարյա խփեց, բայց խփե՞ց արդյոք։ Բյորինգը նույնիսկ Վերսիլովի հետ մենամարտելուց է զզվում, ուրեմն կգա՞ ինձ հետ մենամարտելու։ Գուցե ես պետք է ատրճանակով սպանեմ նրան վաղը, սպասելով նրան փողոցում...»։ Եվ այս միտքը անցկացրի գլխովս միանգամայն մեքենայորեն, ամենևին կանգ չառնելով դրա վրա։ | ||
+ | |||
+ | Երբեմն ինձ կարծես թվում էր, թե հիմա դուռը կբացվի, ներս կմտնի Կատերինա Նիկոլաևնան, ձեռքն ինձ կմեկնի, և մենք միասին կծիծաղենք... Օ՜, իմ սիրելի ուսանող։ Դա աչքիս էր երևում, այսինքն իմ երազանքն էր, երբ արդեն շատ էր մթնել սենյակում։ «Եվ արդյոք վաղուց էր, որ ես կանգնում էի նրա դիմաց, հրաժեշտ տալիս նրան, իսկ նա ձեռքն ինձ էր մեկնում ու ծիծաղում։ Ինչպե՞ս կարող էր պատահել, որ այսքան կարճ ժամանակամիջոցում այսքան սոսկալի հեռավորություն ստացվեց։ Պետք է ուղղակի գնալ նրա մոտ, բացատրվել իսկույն, հենց այս րոպեիս, պարզ ու հասարակ։ Տեր Աստված, ինչպե՞ս հանկարծ մի բոլորովին նոր աշխարհ սկսվեց։ Այո, նոր աշխարհ, բոլորովին, բոլորովին նոր... Իսկ Լիզան, իսկ իշխանը, դրանք դեռ հներն են... Ահա, հիմա ես իշխանի տանն եմ։ Եվ մայրիկս, ինչպե՞ս կարող էր նրա հետ ապրել, եթե այդպես է։ Ես կկարողանայի, ես ասեն բան կարող եմ, բայց նա։ Իսկ հիմա ի՞նչ է լինելու»։ Եվ ահա Լիզայի, Աննա Անդրեևնայի, Ստեբելկովի, իշխանի, Աֆերդովի, բոլորի կերպարանքները, կարծես հողմապտույտով, անհետ առկայծեցին իմ հիվանդ ուղեղում։ Բայց մտքերս գնալով ավելի ու ավելի անձև ու անորսալի էին դառնում, և ես ուրախանում էի, երբ հաջողվում էր իմաստավորել դրանցից որևէ մեկն ու կառչել դրանից։ | ||
+ | |||
+ | «Ես «միտք» ունեմ,― կարծես հանկարծ մտածեցի ես,― բայց արդյո՞ք այդպես է։ Արդյո՞ք անգիր չեմ արել ես այն։ Իմ միտքը խավար է և մեկուսացում, բայց մի՞թե այժմ հնարավոր է կրկին հետ սողալ դեպի նախկին խավարը։ Ախ, Տեր Աստված, ես, ախր, չեմ այրել «փաստաթուղթը»։ Ես այդպես էլ մոռացա այրել այն նախանցյալ օրը։ Կվերադառնամ ու կայրեմ մոմի բոցով, հենց մոմի բոցով, միայն թե չգիտեմ, արդյո՞ք դա եմ մտածում...»։ | ||
+ | |||
+ | Վաղուց մթնել էր, և Պյոտրը ներս բերեց մոմերը։ Նա կանգնեց գլխավերևս ու հարցրեց, մի բան կերե՞լ եմ, թե՞ ոչ։ Ես միայն ձեռքով արեցի։ Սակայն մի ժամից նա թեյ բերեց ինձ համար, և ես ագահորեն խմեցի մի մեծ գավաթ։ Հետո ես հարցրի, թե ժամը քանիսն է։ ժամը ութն անց էր կես, և ես նույնիսկ չզարմացա, որ արդեն հինգ ժամ է, ինչ այստեղ նստած եմ։ | ||
+ | |||
+ | ― Ես արդեն մի երեք անգամ մտել եմ ձեզ մոտ,― ասաց Պյոտրը,― բայց դուք, կարծեմ, քնած էիք։ | ||
+ | |||
+ | Իսկ ես չէի էլ հիշում, թե նա ներս է մտել։ Չգիտեմ ինչու, բայց հանկարծ սոսկալի վախենալով, որ «քնած» եմ եղել, վերկացա ու սկսեցի հետ ու առաջ անել սենյակում, որպեսզի նորից «չքնեմ»։ Ի վերջո, գլուխս սկսեց ուժեղ ցավել։ Ճիշտ ժամը տասին ներս մտավ իշխանը, և ես զարմացա, որ նրան եմ սպասել, ես բոլորովին, բոլորովին մոռացել էի նրա մասին։ | ||
+ | |||
+ | ― Դուք այստեղ եք, իսկ ես գնացել էի ձեր տուն՝ ձեզ վերցնելու,― ասաց նա ինձ։ Նրա դեմքը մռայլ էր ու խիստ, առանց ամենաչնչին ժպիտի։ Աչքերում՝ անշարժ միտք։ | ||
+ | |||
+ | ― Ես չարչարվել եմ ամբողջ օրը ու բանացրել բոլոր միջոցները,― շարունակեց նա սևեռուն։― Ամեն բան փլզում էր, իսկ ապագայում՝ սարսափ... (Նա այդպես էլ չէր եղել իշխան Նիկոլայ Իվանովիչի մոտ)։ Տեսա Ժիբելսկուն, անտանելի մարդ է։ Գիտեք ինչ, նախ պետք է փող ունենալ, իսկ հետո կտեսնենք։ Իսկ եթե փողով էլ չհաջողվի, այն դեպքում... Բայց ես վճռեցի այսօր այդ մասին չմտածել։ Այսօր միայն փող կճարենք, իսկ վաղը ամեն բան կտեսնենք։ Ձեր նախանցյալ օրվա շահածը մինչև վերջին կոպեկը դեռ տեղում է։ Այնտեղ երեք հազարից երեք ռուբլի է պակաս։ Ձեր պարտքը դուրս գցելուց հետո, ձեզ մնում է երեք հարյուր քառասուն ռուբլի։ Վերցրեք դա և ևս յոթ հարյուր, որպեսզի հազար լինի, իսկ ես կվերցնեմ մնացած երկու հազարը։ Հետո կնստենք Զերշչիկովի մոտ երկու տարբեր ծայրերին և կփորձենք շահել տասը հազար, միգուցե մի բան կանենք, իսկ եթե չշահենք, այն դեպքում... Ի դեպ, հենց միայն դա է մնում։ | ||
+ | |||
+ | Նա ճակատագրական հայացք նետեց ինձ վրա։ | ||
+ | |||
+ | ― Այո, այո,― կարծես հարություն առնելով՝ բղավեցի ես հանկարծ,― գնանք։ Ես հենց ձեզ էի սպասում... | ||
+ | |||
+ | Նկատեմ, որ այս ժամերի ընթացքում ես ոչ մի վայրկյան չեմ մտածել ռուլետկայի մասին։ | ||
+ | |||
+ | ― Իսկ անազնվությո՞ւնը։ Իսկ արարքի ստորությո՞ւնը,― հանկարծ հարցրեց իշխանը։ | ||
+ | |||
+ | ―Նրա մասին եք ասում, որ ռուլետկայի՞ ենք գնում։ Բայց չէ՞ որ դա ամեն ինչ է,― բացականչեցի ես,― փողն ամեն ինչ է։ Դա միայն ես և դուք ենք սուրբ, իսկ Բյորինգը հո ծախել է իրեն, Աննա Անդրեևնան հո ծախել է իրեն, իսկ Վերսիլովը, լսե՞լ եք, որ Վերսիլովը մոլագար է։ Մոլագար է, մոլագար։ | ||
+ | |||
+ | ― Դուք հիվանդ չե՞ք, Արկադի Մակարովիչ։ Ձեր աչքերն ինչ-որ տարօրինակ են։ | ||
+ | |||
+ | ― Դա ասում եք, որ առանց ի՞նձ գնաք։ Բայց ես հիմա ձեզնից էլ չեմ պոկվի։ Իզուր չէի ամբողջ գիշեր երազումս խաղ տեսնում։ Գնանք, գնանք,― աղաղակում էի ես, կարծես ամեն բանի լուծումը գտել էի հանկարծ։ | ||
+ | |||
+ | ― Դե գնանք, թեև դուք տենդով եք բռնված, իսկ հետո... | ||
+ | |||
+ | Նա խոսքը չավարտեց։ Ծանր, սոսկալի էր նրա դեմքը։ Մենք արդեն դուրս էինք գալիս։ | ||
+ | |||
+ | ― Գիտե՞ք արդյոք,― հանկարծ ասաց նա, կանգ առնելով դռների մեջ,― որ մի ելք էլ կա փորձանքից, բացի խաղից։ | ||
+ | |||
+ | ― Ի՞նչ ելք։ | ||
+ | |||
+ | ― Իշխանական։ | ||
+ | |||
+ | ― Ո՞րն է, ո՞րը։ | ||
+ | |||
+ | ― Հետո կիմանաք՝ որը։ Միայն իմացեք, որ ես արդեն արժանի չեմ դրան, որովհետև ուշացել եմ։ Գնանք, իսկ դուք կհիշեք իմ խոսքը։ Փորձենք լակեյական ելքը... Եվ մի՞թե ես չգիտեմ, որ գիտակցաբար, լիակատար իմ կամքով, գնում եմ և վարվում լակեյի պես։ | ||
+ | |||
+ | '''VI''' | ||
+ | |||
+ | Ես այսպես նետվեցի ռուլետկա խաղալու, կարծես հենց նրանում էր կենտրոնացած իմ ամբողջ փրկությունը, իմ միակ ելքը, մինչդեռ, ինչպես արդեն ասացի, մինչև իշխանի գալը ես դրա մասին չէի էլ մտածել։ Եվ խաղալու էլ գնում էի ոչ ինձ համար, այլ իշխանի փողով հենց իշխանի համար, իմաստավորել չեմ կարող, թե ինչն էր ինձ ձգում, բայց ձգում էր անհաղթահարելիորեն։ Օ՜, այս մարդիկ, այս դեմքերը, այս խաղաբանկ դնողները, այս խաղամիջոցների ճիչերը, Զերշչիկովի այս ամբողջ գարշելի դահլիճը երբեք, երբեք այս բոլորն այդքան նողկալի, այդքան մռայլ, այդքան բռի ու տխուր չեն թվացել, ինչպես այս անգամ։ Ես շատ լավ եմ հիշում այն վիշտն ու թախիծը, որ ժամանակ առ ժամանակ սեղմում էր սիրտս սեղանի մոտ նստածս բոլոր ժամերին։ Բայց ինչո՞ւ չէի հեռանում։ Ինչո՞ւ էի դիմանում, կարծես մի ճակատագիր զոհաբերություն, սխրագործություն էի հանձն առել։ Միայն մի բան կասեմ, հազիվ թե այն ժամանակվա վիճակիս մասին կարող եմ ասել, թե ողջամիտ էի։ Մինչդեռ երբեք այդքան խելացի չեմ խաղացել, ինչպես այդ երեկո։ Ես լռակյաց էի ու սևեռուն, ուշադիր ու շրջահայաց սոսկալի, ես համբերատար էի ու ժլատ և միևնույն ժամանակ վճռական բախտորոշ րոպեներին։ Ես կրկին տեղավորվեցի zero-յի մոտ, այսինքն` կրկին Զերշչիկովի ու Աֆերդովի միջև, որը միշտ նստում էր Զերշչիկովի աջ կողմում, ինձ զզվանք էր պատճառում այդ տեղը, բայց ես անպատճառ ուզում էի դնել zero-յի վրա, իսկ բոլոր մյուս տեղերը zero-յի մոտ զբաղված էին։ Արդեն մեկ ժամից մի քիչ ավելի էր, ինչ խաղում էինք, վերջապես նստածս տեղից տեսա, որ իշխանը հանկարծ վերկացավ և գունատ դեմքով անցավ մեզ մոտ և կանգ առավ դիմացս, սեղանի մյուս կողմում. նա ողջը տանուլ էր տվել և լուռ նայում էր իմ խաղին, ի դեպ, հավանաբար, ոչինչ դրանից չհասկանալով և նույնիսկ արդեն առանց խաղի մասին մտածելու։ Այդ ժամանակ ես հենց նոր սկսել էի շահել, և Զերշչիկովը հաշվեց ու առջևս դրեց շահածս գումարը։ Հանկարծ Աֆերդովը լուռ, իմ աչքի առաջ, ամենահանդուգն ձևով վերցրեց ու իր առջև դրված կիտուկին միացրեց իմ հարյուրանոցներից մեկը։ Ես բղավեցի և բռնեցի նրա ձեռքը։ Այդ պահին ինձ մի բան պատահեց, որ ես ամենևին չէի սպասում, ես, կարծես, թոկից փախա, կարծես, այդ օրվա բոլոր սարսափներն ու վիրավորանքները հանկարծ կենտրոնացան այդ միակ ակնթարթի մեջ, հարյուր ռուբլիանոցի այդ անհետացման մեջ։ Կարծես, մեջս ամբողջ կուտակվածն ու սեղմվածը հենց այս ակնթարթին էր սպասում, որպեսզի դուրս ժայթքի։ | ||
+ | |||
+ | ― Սա գող է, հենց հիմա նա ինձնից մի հարյուրանոց գողացավ,― շուրջս նայելով, ինձ կորցրած, բացականչեցի ես։ | ||
+ | |||
+ | Չեմ նկարագրում այստեղ բարձրացած իրարանցումը, նման պատմությունը կատարյալ նորություն էր այստեղ։ Զերշչիկովի մոտ մարդիկ իրենց վայելուչ էին պահում և հենց դրանով էլ հայտնի էր խաղը նրա մոտ։ Բայց և ինձ կորցրել էի։ Աղմուկ-աղաղակի մեջ հանկարծ լսվեց Զերշչիկովի ձայնը. | ||
+ | |||
+ | ― Եվ սակայն փողը չկա, իսկ այն հենց նոր այստեղ էր։ Չորս հարյուր ռուբլի։ | ||
+ | |||
+ | Սիանգամից մի ուրիշ պատմություն էլ դուրս եկավ։ Զերշչիկովի քթի տակից կորավ բանկի փողը, չորս հարյուր ռուբլիանոց մի կապուկ։ Զերշչիկովը ցույց էր տալիս այն տեղը, ուր այն դրված էր, «հենց նոր դրված էր», և պարզվում էր, որ այդ տեղը ճիշտ իմ կողքին էր, առնչվում էր ինձ հետ, այն տեղի հետ, ուր դրված էին իմ փողերը, այսինքն՝ շատ ավելի ինձ մոտ, ուրեմն, քան Աֆերդովին։ | ||
+ | |||
+ | ― Գողն այստեղ է։ Սա է նորից գողացել, խուզարկեցեք սրան,― Աֆերդովին մատնանշելով բացականչում էի ես։ | ||
+ | |||
+ | ― Այս բոլորի պատճառն այն է,― համընդհանուր աղաղակների մեջ հնչեց մեկի ամպագոռգոռ, պատկառազդու ձայնը,― որ գալիս են անհայտ մարդիկ։ Ներս են թողնում չերաշխավորվածների։ Սրան ո՞վ է բերել։ Ո՞վ է սա։ | ||
+ | |||
+ | ― Ինչ-որ մի Դոլգոռուկի։ | ||
+ | |||
+ | ― Իշխա՞ն Դոլգոռուկի։ | ||
+ | |||
+ | ― Սրան իշխան Սոկոլսկին է բերել,― բղավեց մեկը։ | ||
+ | |||
+ | ― Լսո՞ւմ եք, իշխան,― մոլեգնած աղաղակում էի ես սեղանի մի ծայրից մյուսը,― սրանք էլ ինձ են գող համարում, մինչդեռ հենց ինձ են այստեղ թալանել։ Ասացեք իրենց, ասացեք իրենց իմ մասին։ | ||
+ | |||
+ | Եվ հենց այդ պահին տեղի ունեցավ ադ ամբողջ օրվա... նույնիսկ ողջ կյանքիս ընթացքում կատարվածից ամենասարսափելին. իշխանն ուրացավ։ Ես տեսա, թե նա ինչպես թոթվեց ուսերը և ի պատասխան իր վրա թափված հարցերին, հատու և հստակ արտասանեց. | ||
+ | |||
+ | ― Ես ոչ ոքի համար պատասխանատու չեմ։ Խնդրում եմ ինձ հանգիստ թողնեք։ | ||
+ | |||
+ | Մինչ այդ Աֆերդովը կանգնել էր ամբոխի մեջ և բարձրաձայն պահանջում էր, որ իրեն խուզարկեն։ Նա ինքն էր դատարկում իր գրպանները։ Բայց նրա պահանջին պատասխանում էին ճիչերով. «Ոչ, ոչ, գողը հայտնի է»։ Ներս կանչված զույգ ծառաները հետևից բռնեցին ձեռքերս։ | ||
+ | |||
+ | ― Ես թույլ չեմ տա, որ ինձ խուզարկեն, չեմ հանդուրժի,― աշխատելով դուրս պրծնել նրանց ձեռքից բղավում էի ես։ | ||
+ | |||
+ | Բայց ինձ քարշ տվին հարևան սենյակը և այնտեղ ամբոխի առաջ խուզարկեցին մինչև ամենավերջին ծալս։ Ես բղավում էի ու աշխատում պոկվել նրանցից։ | ||
+ | |||
+ | ― Նետել է, երևի, պետք է հատակին փնտրել,― վճռեց մեկը։ | ||
+ | |||
+ | ― Էլ ո՜ւր փնտրենք հատակին։ | ||
+ | |||
+ | ― Հասցրեց, երևի, սեղանի տակ նետել ինչ-որ կերպ։ | ||
+ | |||
+ | ― Իհարկե, հետքն էլ է ջնջվել... | ||
+ | |||
+ | Ինձ դուրս բերեցին, բայց ես ինչ-որ ձևով հասցրի կանգնել դռների մեջ և անիմաստ կատաղությամբ բղավել ողջ դահլիճով մեկ. | ||
+ | |||
+ | ― Ռուլետկա խաղալն արգելված է ոստիկանության կողմից։ Հենց այսօր կմատնեմ բոլորիդ։ | ||
+ | |||
+ | Ինձ քարշ տվին ցած, հագցրին ու... Իմ առջև բացեցին փողոցի դուռը։ | ||
+ | |||
+ | === Գլուխ իններորդ === | ||
+ | |||
+ | '''I''' | ||
+ | |||
+ | Օրն ավարտվեց աղետով, բայց գիշերը դեռ կար, և ահա թե ինչ մնաց մտքումս այդ գիշերվանից։ | ||
+ | |||
+ | Կարծում եմ, որ նոր էր անցել կեսգիշերը, երբ ես հայտնվեցի փողոցում։ Գիշերը պարզկա էր, խաղաղ ու սառնորակ։ Ես համարյա վազում էի, սոսկալի շտապում, բայց ամենևին էլ ոչ դեպի տուն։ «Ինչի՞ համար տուն, մի՞թե հիմա կարող է տուն լինել։ Տանն ապրում են, վաղը պիտի արթնանամ, որ ապրեմ, բայց մի՞թե դա հնարավոր է հիմա։ Կյանքն ավարտված է, հիմա արդեն ամենևին չի կարելի ապրել»։ Եվ ես թափառում էի փողոցներում, ամենևին չհասկանալով, թե ուր եմ գնում, և չգիտեմ էլ, արդյո՞ք ուզում էի որևէ տեղ հասնել։ Խիստ շոգում էի և ամեն րոպե բաց էի անում ջրարջի մորթե մուշտակս։ «Հիմա արդեն ոչ մի գործողություն (թվում էր ինձ այն պահին) չի կարող որևէ նպատակ ունենալ»։ Եվ տարօրինակ է. ինձ շարունակ թվում էր, թե շուրջս ամեն բան, նույնիսկ այն օդը, որ շնչում էի, կարծես մի ուրիշ մոլորակից էր, կարծես հանկարծ ես Լուսնի վրա էի հայտնվել։ Այս բոլորը՝ քաղաքը, անցորդները, մայթը, որով վազում էի, արդեն ''իմս չէր''։ «Այ, սա Պալատի հրապարակն է, սա Իսահակի տաճարը,― հազիվ նշմարում էի ես,― բայց հիմա ես դրանց հետ ոչ մի գործ չունեմ», այդ ամենը մի տեսակ օտարացել էր և հանկարծ ''իմս չէր'' այլևս։ «Ես մայր ունեմ, Լիզան կա, հետո՜ ինչ, հիմա ինչի՞ս են պետք Լիզան ու մայրիկը։ Ամեն բան վերջացած է, միանգամից վերջացած, բացի մեկից, նրանից, որ ես հավիտենական գող եմ»։ | ||
+ | |||
+ | «Ինչո՞վ կարող եմ ապացուցել, որ ես գող չեմ։ Մի՞թե դա հիմա հնարավոր է։ Գնամ Ամե՞րիկա։ Բայց ի՞նչ կապացուցեմ դրանով։ Առաջինը Վերսիլովը կհավատա, որ ես գողություն եմ արել։ «Մի՞տքս»։ Ի՞նչ «միտք»։ Ինչի՞ս է պետհք հիմա «միտքս»։ Հիսուն տարի հետո, հարյուր տարի հետո ես կանցնեմ փողոցով և միշտ կգտնվի մեկը, որն, ինձ ցույց տալով, կասի. «Սա գող է։ «Իր մտքի» իրականացումը սա սկսել է նրանից, որ փող է գողացել ռուլետկայից...»։ | ||
+ | |||
+ | Զայրույթ կա՞ր մեջս։ Չգիտեմ, գուցեև, կար։ Տարօրինակ է, բայց ես մշտապես, միգուցե ամենավաղ մանկությունից սկսած, մի հատկություն ունեի․ եթե ինձ վատություն էին արել և խիստ վատություն, ծայրաստիճան վիրավորել էին ինձ, ապա իմ մեջ իսկույն անհագուրդ մի ցանկություն էր առաջանում պասսիվ կերպով ենթարկվել այդ վիրավորանքին և նույնիսկ ընդառաջել վիրավորողի ցանկությանը։ «Խնդրեմ, դուք ինձ ստորացրիք, որեմն, էլ ավելի կստորանամ, խնդրեմ, նայեցեք և հիացեք»։ Տուշարն ինձ ծեծում էր և ուզում էր ցույց տալ, որ ես լակեյ եմ, և ոչ թե սենատորի որդի, և այն ժամանակ ես ինքս իսկույն լակեյի դերի մեջ մտա։ Ես ոչ միայն շորերն էի մատուցում նրան հագնվելիս, այլև ինքս էի իսկույն ձեռքս առնում խոզանակն ու սկսում էի մաքրել նրա վրայից փոշու ամենավերջին հատիկը, արդեն առանց նրա որևէ խնդրանքի կամ հրամանի, երբեմն լակեյական մոլուցքով բռնված՝ ինքս էի խոզանակը ձեռքիս ընկնում նրա հետևից, որպեսզի մի վերջին փշրանք էլ դեն նետեմ նրա ֆրակի վրայից, այնպես որ երբեմն ինքն էր արդեն ինձ կանգնեցնում. «Բավական է, բավական, Արկադի, բավական է»։ Լինում էր, որ նա գալիս էր, վրայից հանում վերնահագուստը, իսկ ես իսկույն մաքրում եմ այն, խնամքով ծալում ու մետաքսե վանդականկար թաշկինակով ծածկում։ Գիտեմ, որ ընկերներս ծիծաղում են, արհամարհում ինձ դրա համար, հրաշալի գիտեմ, բայց ինձ հենց դա է հաճելի. «Եթե ուզում եք, որ ես լակեյ լինեմ, թող լակեյ լինեմ, ուզում եք, որ ռամիկ լինեմ՝ ռամիկ եմ ու կամ»։ Պասսիվ ատելությունս ու թաքնված զայրույթս այս ձևով ես կարող էի շարունակել տարիներով։ Եվ ի՞նչ։ Կատարյալ մոլուցքով բռնված՝ ես Զերշչիկովի մոտ բղավեցի դահլիճով մեկ. «Կմատնեմ բոլորիդ, ռուլետկան արգելված է ոստիկանության կողմից»։ Եվ երդվում եմ, որ այստեղ էլ դրա նման մի բան կար, ինձ ստորացրել էին. խուզարկել էին, գող հայտարարել, սպանել՝ «Դեհ, իմացեք, բոլորդ, որ ճիշտ եք կռահել, ես ոչ միայն գող եմ, այլև մատնիչ»։ Այժմ, հիշելով այդ, ես հենց այդպես եմ իրար կապում ու բացատրում, իսկ այն ժամանակ ամենևին էլ վերլուծությունների միտք չունեի, բղավեցի այն ժամանակ առանց որևէ մտադրության, նույնիսկ մի վայրկյան առաջ չգիտեի, թե այդպես կբղավեմ, ինքն իրեն բղավվեց, ուղղակի այդպիսի ''հատկություն'' կար իմ հոգում։ | ||
+ | |||
+ | Վազելիս անշուշտ տենդս արդեն սկսվում էր, բայց ես շատ լավ եմ հիշում, որ գիտակցաբար էի գործում։ Մինչդեռ հաստատապես ասում եմ, որ մտքերի ու եզրակացությունների մի ամբողջ շարք այն ժամանակ արդեն անհնարին էր ինձ համար, նույնիսկ այն րոպեներին ես ինքս ներքուստ զգում էի, որ «որոշ մտքեր ես կարող եմ ունենալ, իսկ ուրիշ մտքեր ես արդեն ոչ մի կերպ չեմ կարող ունենալ»։ Ինչպեսև որոշ վճիռներս, թեև հստակ գիտակցությամբ ընդունված, կարող էին այն ժամանակ ամենաչնչին տրամաբանությամբ անգամ իրենց մեջ չունենալ։ Դեռ ավելին, ես շատ լավ հիշում եմ, որ որոշակի րոպեների ես կարող էի միանգամայն հստակ գիտակցել որևէ վճռիս անհեթեթությունը և միևնույն ժամանակ լիակատար գիտակցությամբ հենց իսկույն էլ սկսել նրա կատարումը։ Այո, հանցագործությունը հասունանում էր այն գիշեր և միայն պատահաբար չկատարվեց։ | ||
+ | |||
+ | Այն ժամանակ գլխումս հանկարծ առկայծեց Տատյանա Պավլովնայի ասածը Վերսիլովի մասին. «Թող Նիկոլայի երկաթգծի մոտ գնար ու գլուխը ռելսերին դներ, տեղնուտեղը կթռցնեին»։ Այդ միտքն ակնթարթորեն համակեց բոլոր զգայարաններս, բայց ես իսկույն, ցավով վանեցի այն. «Գլուխս ռելսերին դնեմ ու մեռնեմ, իսկ վաղն ասեն, այդպես արեց, որովհետև գողացել էր, ամոթից արեց, ոչ, ոչ մի դեպքում»։ Եվ հենց այդ վայրկյանին, հիշում եմ, սոսկալի զայրույթի մի պահ ապրեցի։ «Ուրեմն, ի՞նչ,― անցավ մտքովս,― արդարանալ արդեն ոչ մի կերպ չի կարելի, նոր կյանք սկսելն էլ՝ անհնարին է, և այդ պատճառով պետք է հնազանդվեմ, լակեյ դառնամ, շուն, չնչին միջատ, մատնիչ, արդեն իսկական մատնիչ դառնամ, իսկ ինքս կամաց-կամաց պատրաստվեմ և մի օր ամեն բան ու ամենքին մեղավորին ու անմեղին հօդս ցնդացնեմ, ոչնչացնեմ, և այդ ժամանակ ամենքը հանկարծ կիմանան, որ այս բոլորը նա արեց, որին գող անվանեցին... իսկ հետո ինձ կսպանեմ»։ | ||
+ | |||
+ | Չեմ հիշում, ինչպես վազելով Կոննոգվարդիական բուլվարի մոտ գտնվող մի նրբանցք մտա։ Այդ նրբանցքում երկու կողմից համարյա հարյուր քայլ երկարությամբ քարաշեն բարձր պատեր ետնաբակերի պարիսպներ էին ձգվում։ Մի պատի հետևում ձախից ես վառելափայտի հսկայական, եկար կուտակներ տեսա, ինչպես լինում է վառելափայտի վաճառատեղերում, որոնք սաժենից քիչ էլ ավելի բարձր էին պատից։ Հանկարծ ես կանգ առա ու սկսեցի խորհել։ Գրպանումս փոքրիկ արծաթե տուփով մոմե լուցկիներ կային։ Կրկնում եմ, ես միանգամայն հստակ գիտակցում էի այն ժամանակ՝ ինչի մասին խորհում էի և ինչը ուզում էի անել և այդպես էլ հիշում եմ հիմա, բայց թե ինչի՞ համար էի ուզում անել այդ՝ չգիտեմ, բոլորովին չգիտեմ։ Հիշում եմ միայն, որ հանկարծ շատ ուզեցի։ «Պատի վրա բարձրանալ շատ էլ հնարավոր է», դատում էի ես հենց այստեղ, երկու քայլի վրա, պատն ընդմիջվում էր դարպասով, որը հավանաբար ամուր փակված էր լինում ամիսներով։ «Վարի ելուստին կանգնելով,― շարունակում էի խորհրդածել ես,― կարելի է, դարպասի վերին մասից կառչելով, պատի վրա բարձրանալ և ոչ ոք չի էլ նկատի, ոչ ոք չկա, կատարյալ խաղաղություն է։ Իսկ հետո պատի վրա կնստեմ և հրաշալի կվառեմ վառելափայտը, կարելի է նույնիսկ առանց ցած իջնելու, որովհետև փայտը համարյա ընդհուպ կպչում է պատին։ Ցրտից էլ ավելի ուժգին կբռնկվեն, բավական է, որ ձեռքս հասցնեմ մի կեչափայտի... և ոչ մի կարիք էլ չկա ձեռքս փայտին հասցնելու, կարելի է ուղղակի, պատին նստած, կեչափայտից մի կտոր կեղև պոկել, լուցկու բոցով վառել, վառել ու փայտերի արանքը խոթել, և հրդեհը պատրաստ է։ Իսկ ես ցած կթռչեմ ու կհեռանամ, նույնիսկ փախչելու կարիք չկա, որովհետև դեռ երկար ժամանակ չեն էլ նկատի...»։ Այսպես ես ամեն բան կշռադատեցի և հանկարծ լիակատար վճիռ ընդունեցի։ Ես արտակարգ բավականություն, ուղղակի հրճվանք զգացի ու սկսեցի բարձրանալ։ Ես հրաշալի էի մագլցում, մարմնամարզությունը դեռ գիմնազիայում էր իմ մասնագիտությունը, բայց ես կրկնակոշիկներով էի, և պարզվեց, որ բանն ավելի դժվար է։ Սակայն ես այնուամենայնիվ հասցրի ձեռքով կառչել մի հազիվ շոշափելի ելուստից վերում և բարձրացա, մյուս ձեռքս վեր նետեցի, որ կառչեմ արդեն պատի վերին մասից, բայց հանկարծ պոկվեցի և մեջքի վրա վայր ընկա։ Կարծում եմ, որ ծոծրակս գետնին խփեցի և հավանաբար, մեկ կամ երկու րոպե գիտակցությունս կորցրած մնացի պառկած։ Ուշքի գալով և անտանելի ցուրտ զգալով ես մեքենայորեն իրար վրա բերեցի մուշտակիս փեշերը և դեռ լավ չգիտակցելով, թե ինչ եմ անում, սողացի դեպի դարպասի անկյունը և, կծկվելով ու կուչ գալով, նստեցի դարպասի ու պատի ելուստի միջև գտնվող խորշում։ Մտքերս խառնվում էին և, հավանաբար, ես շատ շուտով քուն մտա։ Կարծես քնիս մեջ, հիմա հիշում եմ, որ հանկարծ ականջներիս մեջ զանգի թանձր, ծանր ղողանջ հնչեց, և ես հրճվանքով սկսեցի ականջ դնել դրան։ | ||
+ | |||
+ | '''II''' | ||
+ | |||
+ | Զանգը հաստատ ու որոշակի խփում էր երկու, կամ նույնիսկ երեք վայրկյանը մեկ անգամ, բայց դա ահազանգ չէր, այլ հաճելի, հոսուն մի ղողանջ, և ես հանկարծ կռահեցի, որ դա ախր, ծանոթ ղողանջ է, որ սուրբ Նիկոլի, Տուշարի դիմացի կարմիր եկեղեցու մոսկովյան հնամենի եկեղեցու զանգերն են տալիս, որն ես այնքան լավ եմ հիշում, այն եկեղեցու, որը կառուցված է դեռևս Ալեքսեյ Միխայլովիչի օրոք. նախշաքանդակ, բազմագմբեթ և «սյունազարդ», և որ հիմա հենց նոր է անցել ավագ շաբաթը ու Տուշարի տան նախապարտեզում բարակ կեչիների վրա արդեն դողդողում են նորաբաց կանաչ տերևիկները։ Մինչ իրիկնային վառ արևն իր թեք ճառագայթներն է հղում մեր դասասենյակին, իսկ ինձ մոտ, ձախակողմյան իմ փոքրիկ սենյակում, ուր դեռ մեկ տարի առաջ Տուշարը տեղափոխել էր ինձ, հեռացնելով «կոմսերի ու սենատորների երեխաներից», հյուր է նստած։ Այո, ինձ՝ անտոհմիկ մարդուս մոտ հանկարծ հյուր էր հայտնվել, առաջին անգամ այն օրից, ինչ ես Տուշարի մոտ էի գտնվում։ Այդ հյուրին, նրա ներս մտնելուն պես, ես իսկույն ճանաչեցի։ Դա իմ մայրիկն էր, թեև այն ժամանակվանից, ինչ նա ինձ հաղորդության էր տարել գյուղական եկեղեցի, ուր աղավնյակը թռել էր գմբեթի միջով, այլևս ոչ մի անգամ չէի տեսել։ Մենք նստած էինք երկուսով, և ես տարօրինակ կերպով զննում էի նրան։ Հետագայում, արդեն շատ տարիներ անց, ես իմացա, որ այն ժամանակ մնալով առանց Վերսիլովի, որը հանկարծ արտասահման էր մեկնել, նա իր ողորմելի միջոցներով ինքնակամ, համարյա գաղտնի այն մարդկանցից, ում հանձնարարված էր նրա խնամքը, եկել էր Մոսկվա և միմիայն նրա համար, որ ինձ հետ տեսնվի։ Տարօրինակ էր նաև այն, որ մտնելով Տուշարի մոտ ու խոսելով նրա հետ, նա բառ անգամ չասաց ինձ, թե ինքն իմ մայրն է։ Նա նստել էր իմ կողքին, և ես, հիշում եմ, նույնիսկ զարմանում էի, որ այդքան քիչ է խոսում նա։ Նա մի կապոց ուներ ձեռքին, որը հետո բաց արեց, նրանում վեց նարինջ կար, մի քանի մեղրաբլիթ և երկու սովորական, ֆրանսիական հաց։ Ես վիրավորվեցի ֆրանսիական հացերի համար և նեղացած տեսքով պատասխանեցի, թե մեր «սնունդն» այստեղ շատ լավն է, և ամեն օր թեյի հետ մի-մի ֆրանսիական բուլկի են տալիս մեզ։ | ||
+ | |||
+ | ― Միևնույն է, սիրելիս, ես, ախր, չիմանալով, մտածեցի. «Գուցե նրանց էնտեղ, դպրոցում, վատ են կերակրում», ներող եղիր, հարազատս։ | ||
+ | |||
+ | ― Եվ Անտոնինա Վասիլևնան էլ (Տուշարի կինը) կնեղանա։ Ընկերներս էլ վրաս կծիծաղեն... | ||
+ | |||
+ | ― Չե՞ս վերցնելու, ինչ է, միգուցե կուտե՞ս։ | ||
+ | |||
+ | ― Ուզում եք, թողեք... | ||
+ | |||
+ | Իսկ այդ քաղցրեղենին ես ձեռք անգամ չտվեցի, նարինջներն ու մեղրաբլիթները դրված էին իմ առջև, սեղանին, իսկ ես նստել էի աչքերս գետնին հառած, բայց սեփական արժանապատվության չափազանց փքուն տեսքով։ Ով գիտե, միգուցե ես շատ էլ ուզում էի չթաքցնել նրանից նաև այն. որ նրա այցելությունը նույնիսկ ընկերներիս մոտ է ինձ անհարմար դրության մեջ դնում, գոնե մի փոքր ցույց տալ նրան դա, որ հասկանա. «Իբր, խնդրեմ, դու ինձ խայտառակում ես և նույնիսկ ինքդ չես հասկանում դա»։ Օ՜, ես արդեն այն ժամանակ էի խոզանակը ձեռքիս վազում Տուշարի հետևից ու փոշու ամենաչնչին հատիկը թռցնում նրա վրայից։ Պատկերացնում էի նաև, թե ինչ ծաղր ու ծանակի կենթարկվեմ տղաների, գուցեև հենց իր Տուշարի կողմից հենց որ նա գնա, և սրտումս ամենափոքր բարի զգացմունքն անգամ չկար նրա նկատմամբ։ Միայն աչքիս պոչով հայացք էի նետում նրա հնամաշ, մուգ հագուստին, բավական կոպիտ, համարյա աշխատավորի ձեռքերին, և արդեն միանգամայն կոպիտ նրա կոշիկներին ու խիստ նիհարած դեմքին, արդեն կնճիռներ էին գծագրվել նրա ճակատին, թեև Անտոնինա Վասիլևնան ինձ ասաց հետո, երեկոյան, նրա գնալուց հետո.«Ձեր մայրիկը, երևի, մի ժամանակ շատ սիրուն է եղել»։ Այդպես նստած էինք մենք, երբ հանկարծ ներս մտավ Ագաֆյան՝ սկուտեղը ձեռքին, որի վրա մի գավաթ սուրճ էր դրված։ Հետճաշյա ժամ էր, իսկ Տուշարները այդ ժամին միշտ սուրճ էին խմում իրենց հյուրասենյակում։ Բայց մայրիկս շնորհակալություն հայտնեց ու գավաթը չվերցրեց, ինչպես իմացա հետո, այն ժամանակ նա բոլորովին սուրճ չէր խմում, քանի որ այն սրտի խփոց էր առաջացնում նրա մոտ։ Բանն այն է, որ նրա այցելությունն ու ինձ տեսնելու թույլտվությունը Տուշարներն իրենց մեջ, ըստ երևույթին, մի արտակարգ զիջողություն էին համարում իրենց կողմից, այնպես որ մորս ուղարկած մի գավաթ սուրճն, այսպես ասած, արդեն մարդասիրության մի սխրանք էր, որը, համեմատաբար ասած արտակարգ պատիվ էր բերում նրանց քաղաքակիրթ զգացումներին ու եվրոպական հասկացություններին։ Իսկ մայրս, հակառակի պես, հրաժարվեց։ | ||
+ | |||
+ | Ինձ Տուշարի մոտ կանչեցին, նա կարգադրեց վերցնել բոլոր տետրակներս ու գրքերս և ցույց տալ մայրիկիս. «Որ նա տեսնի, թե որքան գիտելիք եք հասցրել ձեռք բերել իմ հաստատության մեջ»։ Այստեղ Անտոնինա Վասիլևնան, շրթունքները կիտելով, վիրավորվածությամբ ու հեգնանքով ատամների արանքից ասաց ինձ իր կողմից. | ||
+ | |||
+ | ― Կարծեմ, ձեր մայրիկին դուր չեկավ մեր սուրճը։ | ||
+ | |||
+ | Ես հավաքեցի տետրակներս ու, անցնելով դասասենյակում խմբված՝ ինձ ու մայրիկիս վրա գաղտագողի հայացքներ նետող «կոմսերի ու սենատորների երեխաների» կողքով, տարա ինձ սպասող մայրիկիս մոտ։ Եվ ինձ նույնիսկ դուր եկավ Տուշարի հրամանը տառացիորեն ճշգրիտ կատարելը։ Ես մեթոդաբար սկսեցի բացել տետրակներս ու բացատրել մայրիկիս. «Այ, սրանք ֆրանսերենի քերականության դասերն են, սրանք թելադրութան վարժությունները, այստեղ՝ avoir և être օժանդակ բայերի խոնարհումը, այստեղ՝ աշխարհագրություն է. բոլոր աշխարհամասերի ու Եվրոպայի գլխավոր քաղաքների նկարագրությունը» և այլն, և այլն։ Մոտ կես ժամ կամ դեռ ավելի հանդարտ, ցածրաձայն ու, բարեկրթորեն հայացքս տետրերիս հառած ես բացատրում էի այդ բոլորը։ Ես գիտեի, որ մայրիկս ոչինչ չի հասկանում այդ գիտություններից, նույնիսկ գրել, երևի, չգիտե, բայց հենց դրանում էր, որ իմ դերն ինձ դուր էր գալիս։ Բայց նրան հոգնեցնել չկարողացա, նա լսում էր ինձ առանց ընդհատելու, արտակարգ ուշադրությամբ և նույնիսկ երկյուղածությամբ, այնպես որ ինքս վերջապես ձանձրացա ու դադարեցի, նրա հայացքը, ի դեպ, թախծալի էր և ինչ-որ խղճալի բան կար նրա դեմքին։ | ||
+ | |||
+ | Վերջապես նա վերկացավ, որ գնա. հանկարծ ներս մտավ ինքը Տուշարը, և փքված-ապուշ տեսքով հարցրեց նրան, արդյոք գո՞հ է որդու հաջողություններից։ Մայրիկս սկսեց անկապ-անկապ մրմնջալ ու շնորհակալություն հայտնել, եկավ նաև Անտոնինա Վասիլևնան։ Մայրիկս սկսեց խնդրել նրանց երկուսին էլ «անուշադիր չթողնել որբուկին, հիմա նա միևնույն է, թե որբուկ է, ձեր բարերարությունը ցուցաբերեք...» և արտասուքն աչքերին երկուսին էլ, ամեն մեկին առանձին-առանձին, խոր գլուխ տվեց, ճիշտ այնպես, ինչպես գլուխ են տալիս «հասարակ մարդիկ», երբ գալիս են որևէ բան խնդրելու բարձրաստիճան պարոններից։ Տուշարները նման բանի չէին էլ սպասում, իսկ Անտոնինա Վասիլևնան, ըստ երևույթին, փափկեց և, իհարկե, իսկույն փոխեց իր եզրակացությունը մի գավաթ սուրճի կապակցությամբ։ Տուշարը, մի առանձին փքվածությամբ, մարդասիրաբար պատասխանեց, որ ինքը «խտրականություն չի դնում երեխաների մեջ, որ այստեղ բոլորն իր երեխաներն են, իսկ ինքը նրանց հայրը, որ ես իր մոտ համարյա նույն համարումն ունեմ, ինչ որ սենատորների ու կոմսերի երեխաները, և որ պետք է գնահատել այդ բոլորը» և այլն, և այլն։ Մայրիկս միայն գլուխ էր տալիս, սակայն, թերևս, անհարմար էր զգում և, վերջապես, դեպի ինձ շրջվեց և աչքերում փայլատակող արտասուքներով արտասանեց. «Մնաս բարով, սիրելիս»։ | ||
+ | |||
+ | Եվ համբուրեց ինձ, այսինքն ես թույլ տվի ինձ համբուրել։ Նա, երևի, կուզենար նորից ու նորից համբուրել ինձ, գրկել, կրծքին սեղմել, բայց, արդյոք, ինքն իրեն անհարմա՞ր զգաց մարդկանց ներկայությամբ, թե՞ ցավ զգաց մի ուրիշ բանից, թե կռահեց, որ ես ամաչեցի իր համար, միայն թե նա մի անգամ էլ փութկոտ գլուխ տվեց Տուշարներին և դեպի դուռը դիմեց։ Ես կանգնած էի։ | ||
+ | |||
+ | ― Mais suivez donc votre mère,― ասաց Անտոնինա Վասիլևնան - il n’a pas de coeur cet enfant<ref>Դե ուղեկցեք ձեր մորը... ի՜նչ անսիրտ տղա է (ֆրանս.)։</ref>. | ||
+ | |||
+ | Նրան ի պատասխան, Տուշարը թոթվեց ուսերը, որն, իհարկե, կնշանակեր. «Իզուր չէ, այսինքն, որ ես տանջում եմ սրան լակեյի պես»։ | ||
+ | |||
+ | Ես հլու-հնազանդ իջա մորս հետևից, մենք դուրս եկանք առմուտք։ Ես գիտեի, որ նրանք բոլորը հիմա դուրս են նայում պատուհանից։ Մայրիկս դեպի եկեղեցին դարձավ և նրան նայելով երեք անգամ խորունկ խաչակնքեց երեսը, նրա շրթուքները ցնցվում էին, թանձր զանգը հնչեղ ու համաչափ ղողանջում էր զանգակատնից։ Նա դեպի ինձ դարձավ և... չդիմացավ, երկու ձեռքը դրեց գլխիս և արտասվեց գլխիս վրա։ | ||
+ | |||
+ | ― Բավական է, մայրիկ... ամոթ է... ախր նրանք հիմա պատուհանից տեսնում են սա... | ||
+ | |||
+ | Նա սթափվեց ու սկսեց շտապել. | ||
+ | |||
+ | ― Ախ, Տեր Աստված... Դեհ, Աստված քեզ հետ... Երկնային հրեշտակները, Սուրբ Աստվածածինը Նիկոլայ-հաճկատարը քեզ պահապան... Տեր Աստված, Տեր Աստված,― արագ-արագ կրկնում էր նա, շարունակ խաչակնքելով ինձ, շարունակ աշխատելով ավելի հաճախ ու ավելի շատ խաչեր կնքել ինձ վրա,― սիրելիս, հրեշտակս։ Սպասիր, սիրելիս... | ||
+ | |||
+ | Նա ձեռքը փութկոտ գրպանը տարավ և այնտեղից հանեց մի թաշկինակ, կապույտ, վանդականկար, սի ծայրը ամուր կապ գցած թաշկինակ, ու սկսեց կապը քանդել... բայց կապը չէր քանդվում։ | ||
+ | |||
+ | ― Դե, միևնույն է, թաշկինակով վերցրու, մաքուր է, գուցե պետք կգա, էստեղ չորս քսանկոպեկանոց է, կարող է հարկավոր լինեն, ներիր, սիրելիս, դրանից ավելի ինքս էլ չունեմ... Ներիր, սիրելիս։ | ||
+ | |||
+ | Ես վերցրի թաշկինակը, բայց ուզում էի նկատել, որ «պարոն Տուշարն ու Անտոնինա Վասիլևնան մեզ համար շատ լավ ապրուստ են սահմանել և մենք ոչ մի բանի կարիք չունենք», բայց զսպեցի ինձ ու վերցրի թաշկինակը։ | ||
+ | |||
+ | Մի անգամ էլ խաչակնքեց, մի անգամ էլ ինչ-որ մի աղոթք մրմնջաց և հանկարծ՝ ինձ էլ, ինչպես վերում Տուշարներին, դանդաղ, խոր ու տևական գլուխ տվեց։ Երբեք չեմ մոռանա դա։ Ես ուղղակի ցնցվեցի, ինքս էլ չիմանալով, թե ինչու։ Ի՞նչ էր ուզում ասել այդ խոնարհումով. «Արդյոք, իր մե՞ղքն իմ նկատմամբ խոստովանեց»,― ինչպես շատ ժամանակ անց մի անգամ անցավ մտքովս, չգիտեմ։ Բայց այն ժամանակ ես իսկույն էլ ավելի ամաչեցի, որ «նրանք նայում են վերևից, իսկ Լամբերտը, թերևս, կսկսի ծեծել ինձ»։ | ||
+ | |||
+ | Վերջապես նա գնաց։ Նարինջներն ու մեղրաբլիթները մինչև իմ վերադառնալն էին կերել կոմսերի ու սենատորների երեխաները, իսկ չորս քսան-կոպեկանոցը ձեռքիցս իսկույն առավ Լամբերտը. դրանցով հրուշակարանում կարկանդակ ու շոկոլադ գնեցին, իսկ ինձ նույնիսկ չհյուրասիրեցին։ Դրանից հետո կես տարի անցավ, եկավ քամոտ ու անձրևոտ հոկտեմբերը։ Մորս ես բոլորովին մոռացա։ Օ՜, այն ժամանակ ատելությունը, անանց ատելությունն ամեն ինչի նկատմամբ արդեն թափանցել էր սիրտս և ամբողջապհես համակել նրան, թեև ես առաջվա պես խոզանակով մաքրում էի Տուշարի հագուստը, բայց ամբողջ ուժովս արդեն ատում էի նրան և օր-օրի վրա ավելի ու ավելի։ Եվ հենց այդ ժամանակ մի անգամ, իրիկնային թախծալի մթնշաղին, չգիտեմ ինչու, սկսեցի փնտրտել դարակս և հանկարծ անկյունում տեսա մայրիկիս կապտագույն բատիստե թաշկինակը, այն այդպես էլ մնացել էր դարակում այն օրից, ինչ խոթել էի այնտեղ։ Ես հանեցի այն ու զննեցի նույնիսկ որոշակի հետաքրրությամբ. թաշկինակի ծայրը դեռ լիովին պահպանում էր նախկին կապի հետքը և նույնիսկ մետաղադրամի հստակ դրոշմված կլորիկ տպանկարը. ես, ի դեպ, տեղը դրի թաշկինակը և դարակը ներս հրեցի։ Տոնի նախօրյակ էր, և իրիկնային ժամասացության զանգերը ղողանջում էին։ Սաներն արդեն ճաշից հետո ցրվել էին իրենց տները, բայց Լամբերտն այս անգամ կիրակի օրով մնացել էր դպրոցում, չգիտեմ ինչու, այս անգամ մարդ չէին ուղարկել նրան տանելու։ Թեև նա շարունակում էր ինձ ծեծել, ինչպեսև առաջներում, բայց արդեն շատ բան էր ինձ պատմում և իմ կարիքն ուներ։ Մենք ամբողջ երեկո զրուցեցինք Լեպաժի ատրճանակների մասին, որոնք մեզնից ոչ մեկը չէր տեսել, չերքեզական թրերի ու այն մասին, թե ինչպես են դրանք թրատում, նաև այն, թե ինչ լավ կլիներ, եթե ավազակախումբ կազմեինք և, ի վերջո, Լամբերտն անցավ իր սիրելի խոսակցություններին՝ հայտնի, գարշելի թեմայով, ու թեև մտքումս զարմանում էի, բայց շատ էի սիրում լսել։ Բայց այս անգամ ինձ համար հանկարծ անտանելի դարձավ, և ես ասացի նրան, թե գլուխս ցավում է։ ժամը տասին մենք պառկեցինք քնելու, ես գլխովին փաթաթվեցի վերմակով և բարձիս տակից դուրս քաշեցի կապույտ թաշկինակը ինչ-որ բանի համար մեկ ժամ առաջ ես նորից գնացի այն բերելու և, հենց որ գցեցին մեր տեղաշորները, խոթեցի բարձիս տակ։ Իսկույն սեղմեցի այն դեմքիս և հանկարծ սկսեցի համբուրել։ «Մայրիկ, մայրիկ»,― շշնջում էի ես հիշելով, և կուրծքս սեղմվում էր, կարծես, մամլակի մեջ առնված։ Փակում էի աչքերս և տեսնում նրա' դողացող շրթունքներով դեմքը, երբ նա խաչակնքվում էր եկեղեցուն նայելով, հետո խաչակնքում ինձ, իսկ ես ասում էի. «Ամոթ է, նայում են»։ «Մայրիկ, մայրիկ, մի անգամ կյանքումս եկել էիր ինձ մոտ... Որտե՞ղ ես այժմ, հեռավոր իմ հյուր։ Հիշո՞ւմ ես, արդյոք, հիմա քո խեղճ տղեկին, որի մոտ հյուր էիր եկել... Գոնե մի անգամ հիմա երևա, գոնե երազումս երևա, որ միայն ասեմ քեզ, թե ինչպես եմ սիրում քեզ, միայն գրկեմ քեզ ու քո կապուտակ աչուկները համբուրեմ, ասեմ քեզ, որ հիմա ամենևին չեմ ամաչում քեզ համար, որ այն ժամանակ էլ էի սիրում քեզ, և որ սիրտս մղկտում էր այն ժամանակ, իսկ ես նստել-մնացել էի լակեյի նման։ Երբեք չես իմանա դու, մայրիկ, թե ինչպե՜ս էի սիրում քեզ այն ժամանակ։ Ու՞ր ես դու հիմա, մայրիկ, լսո՞ւմ ես ինձ, արդյոք։ Մայրիկ, մայրիկ, իսկ հիշո՞ւմ ես աղավնյակին գյուղում...»։ | ||
+ | |||
+ | ― Գրողը տանի... Սա ի՞նչ է,― փնթփնթում է իր մահճակալից Լամբերտը,― սպասիր, ցույց կտամ քեզ։ Չի թողնում քնեմ...― Ի վերջո, նա վեր է թռչում անկողնուց, վազում է ինձ մոտ ու սկսում է պոկել վերմակը վրայիցս, բայց ես ամուր բռնում եմ վերմակս, որի մեջ փաթաթվել էի գլխովին։ | ||
+ | |||
+ | ― Թնկթնկում ես, ինչո՞ւ ես թնկթնկում, հիմար, հիմար։ Առ քեզ,― և նա խփում է ինձ, բռունցքով ցավոտ խփում է մեջքիս, կողքիս, գնալով ավելի ու ավելի ցավոտ ու... հանկարծ բացում եմ աչքերս... | ||
+ | |||
+ | Արդեն արագ լուսանում է, ծակծկող սառնամանիքը փայլատակում է պատի, ձյան վրա... Ես կծկված նստած եմ, հազիվ կենդանի, մուշտակիս մեջ փայտացած, իսկ ինչ-որ մեկը կանգնած է վրաս կախված, արթնացնում է ինձ՝ բարձր հայհոյելով ու աջ ոտքի քթով ցավոտ խփելով կողքիս։ Կիսով չափ վեր եմ կենում, նայում եմ. արջի մորթու հարուստ մուշտակով, սամույրե գլխարկով, սևաչվի, ձյութի պես սև, պճնագեղ այտմորուսներով, արծվաքթով, սպիտակ, ինձ վրա կրճտացնող ատամներով, սպիտակամորթ, կարմրաթուշ, դիակի նման դեմքով մի մարդ... Նա շատ խորն է կռացել ինձ վրա, և սառնամանիքի գոլորշին ամեն շնչի հետ դուրս է թռչում նրա բերանից. | ||
+ | |||
+ | ― Սառել ես, հարբած մռութ, հիմար։ Շան պես կսառչես, վե՛ր կաց։ Վե՛ր կաց։ | ||
+ | |||
+ | ― Լամբերտ,― բղավում եմ ես։ | ||
+ | |||
+ | ― Ո՞վ ես։ | ||
+ | |||
+ | ― Դոլգոռուկին։ | ||
+ | |||
+ | ― Ի՞նչ գրողի տարած Դոլգոռուկի։ | ||
+ | |||
+ | ― ''Ուղղակի'' Դոլգոռուկի... Տուշար... Հենց նա, որի կողը պանդոկում պատառաքաղ խրեցիր... | ||
+ | |||
+ | ― Հա՜,― ինչ-որ տևական, մտաբերող ժպիտով աղաղակում է նա (բայց մի՞թե սա ինձ մոռացել է)։― Հա։ Ուրեմն այդ դո՞ւ ես։ | ||
+ | |||
+ | Նա բարձրացնում է ինձ, ոտքերիս վրա կանգնեցնում, ես հազիվ կանգնել եմ, հազիվ շարժվում եմ, նա տանում է ինձ, ձեռքով պահելով ինձ։ Նա նայում է ուղիղ աչքերիս, կարծես հիշելով ու հասկանալով և ամբողջ ուժով ինձ լսելով, ես էլ թոթովում եմ նույնպես ամբողջ ուժով, անդադար, առանց մի պահ անգամ լսելու և այնքա՜ն ուրախ եմ, այնքա՜ն ուրախ, որ խոսում եմ և ուրախ եմ, որ սա Լամբերտն է։ Արդյո՞ք այն պատճառով, որ ինչ-որ ձևով նա ինձ թվաց իմ «փրկությունը», թե՞ որովհետև այն րոպեին նետվեցի դեպի նա, թե նրան որպես բոլորովին այլ աշխարհի մարդ ընդունեցի, չգիտեմ, չեմ խորհել այն ժամանակ, բայց ես առանց մտածելու նետվեցի դեպի նա։ Թե ինչ էի խոսում ես այն ժամանակ, բոլորովին չեմ հիշում, և հազիվ թե ինչ-որ չափով ներդաշնակ էի խոսում, նույնիսկ հազիվ թե բառերն էի հստակ արտասանում, բայց նա շատ ուշադիր էր լսում։ Նա բռնեց առաջին պատահած կառքը, և մի քանի րոպեից ես արդեն նստած էի նրա տաքուկ սենյակում։ | ||
+ | |||
+ | '''III''' | ||
+ | |||
+ | Ամեն մարդու մոտ, ով էլ որ նա լինի, երևի պահպանվում է մի որևէ հիշողություն նրան պատահած ինչ-որ բանի մասին, որին նա նայում է կամ հակված է նայելու, որպես ֆանտաստիկ, գերբնական, արտակարգ, համարյա կախարդական մի բանի, լինի դա երազ, հանդիպում, գուշակություն կամ դրա նման մի բան։ Մինչև օրս էլ ես հակված եմ դիտելու իմ այդ հանդիպումը Լամբերտի հետ, որպես նույնիսկ մարգարեական մի բան... դատելով համենայն դեպս ըստ հանդիպման պարագաների ու հետևանքների։ Ի դեպ, այս բոլորը տեղի ունեցավ, համենայն դեպս մի կողմից, ծայր աստիճան բնականորեն, նա ուղղակի վերադառնում էր իր գիշերային մի զբաղմունքից (թե որից, կբացատրվի հետո), կիսահարբած և, մի րոպեով կանգ առնելով նրբանցքում, տեսել էր ինձ։ Իսկ Պետերբուրգում գտնվում էր ընդամենը մի քանի օր։ | ||
+ | |||
+ | Սենյակը, որում ես հայտնվեցի միջին կարողության, պետերբուրգյան սովորական շամբր-գարնիի ոչ մեծ, շատ պարզ կահավորված համար էր։ Ինքը՝ Լամբերտը, ի դեպ, շատ հրաշալի ու հարուստ էր հագնված։ Հատակին երկու, միայն կիսով չափ ջոկջկած ճամպրուկ կար։ Սենյակի մի անկյունը անջատված էր մահճակալը փակող շիրմերով։ | ||
+ | |||
+ | ― Alphonsine<ref>Ալֆոնսինա (ֆրանս.)։</ref>,― բղավեց Լամբերտը։ | ||
+ | |||
+ | ― Présente<ref>Այստեղ եմ (ֆրանս.)։</ref>,― շիրմերի հետևից փարիզյան առոգանությամբ արձագանքեց կանացի կերկերուն մի ձայն և ոչ ավելի, քան երկու րոպեից դուրս թռավ mademoiselle Alphonsine, շտապով հագնված, հենց նոր անկողնուց դուրս եկած, փեշերն իրար վրա քաշվող զգեստով, մի տարօրինակ էակ, բարձրահասակ, տաշեղի պես չորակազմ, երկար մեջքով ու երկար դեմքով, թռչկոտացող աչքերով ու ներս ընկած այտերով մի օրիորդ՝ սոսկալի մաշված մի էակ։ | ||
+ | |||
+ | ― Շո՛ւտ (ես թարգմանում եմ, իսկ Լամբերտը նրան ասում էր ֆրանսերեն), նրանց մոտ ինքնաեռն, երևի, արդեն պատրաստ է. արագ եռման ջուր բեր, կարմիր գինի և շաքար, բաժակ բեր այստեղ, շուտ, նա, նա սառել է, իմ ընկերն է... ամբողջ գիշեր ձյան վրա է քնել։ | ||
+ | |||
+ | ― Malheureux<ref>Խեղճ... (ֆրանս.)։</ref>,― թատրոնական ձևով ձեռքերն իրար զարկելով` ճչաց նա։ | ||
+ | |||
+ | ― Դե-դե,― բղավեց նրա վրա Լամբերտը, ինչպես փոքրիկ շնիկների վրա են բղավում, ու մատը թափ տվեց վրան, սա իսկույն դադարեցրեց շարժումներն ու վազեց՝ հրամանը կատարելու։ | ||
+ | |||
+ | Լամբերտն ինձ զննեց ու տնտղեց, զարկերակս քննեց, տնտղեց ճակատս, քունքերս։ «Տարօրինակ է,― փնթփնթում էր նա,― ինչպես է, որ չես սառել... սակայն դու ամբողջովին, գլուխդ էլ հետը, փաթաթված էիր մուշտակովդ, կարծես մորթե բնում էիր նստել...»։ | ||
+ | |||
+ | Եկավ տաք բաժակը, ես ագահորեն կոնծեցի այն, հեղուկն իսկույն կենդանացրեց ինձ, և ես նորից սկսեցի թոթովել, ես կիսապառկած էի անկյունի բազմոցին և շարունակ խոսում էի, խոսելիս շնչասպառ էի լինում, բայց թե հատկապես ինչ և ինչպես էի պատմում, նույնպես համարյա բոլորովին չեմ հիշում, որոշ պահեր և նույնիսկ ամբողջ հատվածներ լրիվ եմ մոռացել։ Կրկնում եմ, որևէ բան հասկացա՞վ նա իմ պատմածներից, չգիտեմ. բայց մի բան արդեն հետագայում ես շատ պարզ կռահեցի, այն է. նա հասցրել էր ինձ հասկանալ ճիշտ այնքանով, որպեսզի եզրակացնի, թե հանդիպումն ինձ հետ չարժե արհամարհել... Հետո իր տեղում կբացատրեմ, թե ինչ շահ կարող էր ունենալ ինքն այստեղ։ | ||
+ | |||
+ | Ես ոչ միայն սաստիկ աշխույժ էի, այլև որոշ պահերի, կարծեմ թե ուրախ։ Հիշում եմ արևը, որ հանկարծ լուսավորեց սենյակը, երբ բարձրացրին թանձր վարագույրները, և ճարճատող վառարանը, որն ինչ-որ մեկը վառեց, ով և ինչպես չեմ հիշում։ Միտքս է նաև հաստլիկ, սև շնիկը, որին, սեթևեթանքով կրծքին սեղմած ձեռքին էր պահում mademoiselle Alphonsine-ը։ Այդ շնիկն ինձ շատ էր զվարճացնում, նույնիսկ այնքան, որ դադարում էի պատմությունս և մի-երկու անգամ ձեռքս պարզեցի նրան, բայց Լամբերտը ձեռքով արեց, և Ալֆոնսինն իր շնիկի հետ իսկույն անհետացավ շիրմերի հետևում։ | ||
+ | |||
+ | Ինքը Լամբերտը, շատ լուռ էր, նստել էր դիմացս և, խիստ կռացած դեպի ինձ, առանց պոկվելու լսում էր, երբեմն ժպտում էր տևական, երկար ժպիտով, ատամներն էր ցույց տալիս և կկոցում աչքերը, կարծես լարված խորհրդածելով և ցանկանալով գուշակել։ Ես հստակ հիշողություն եմ պահպանել միայն այն մասին, որ «փաստաթղթի» մասին պատմելիս ոչ մի կերպ չէի կարողանում հասկանալի արտահայտվել և մի կարգին իրար կապել պատմությունս և շատ լավ տեսնում Էի նրա դեմքից, որ նա ոչ մի կերպ չի կարողանում, բայց որ շատ կուզեր ինձ հասկանալ, այնպես որ նույնիսկ փորձեց հարցով ինձ ընդհատել, որը շատ վտանգավոր Էր, քանի որ բավական Էր, որ ինձ ընդհատեին, իսկույն ես ինքս Էի ընդհատում թեման և մոռանում Էի, թե ինչի մասին Էի խոսում։ Թե որքան ժամանակ մենք այսպես նստեցինք ու խոսեցինք՝ չգիտեմ և կռահել չեմ կարող։ Հանկարծ նա վերկացավ ու կանչեց Ալֆոնսինին. | ||
+ | |||
+ | ― Սրան հանգիստ Է պետք, գուցեև բժիշկ պետք լինի։ Ինչ որ ուզի բոլորը կատարել, այսինքն ...vous comprenez, ma fille? vous avez l’arqent?<ref>Դուք հասկանու՜մ եք, աղջիկս։ Փող ունե՜ք (ֆրանս.)։</ref>, ո՞չ։ Խնդրեմ,― և նա հանեց մի տասանոց ու տվեց Ալֆոնսինին։ Նրանք սկսեցին փսփսալ. Vous comprenez! Vous comprenez!― կրկնում Էր Լամբերտն՝ հոնքերը կիտելով ու մատը վրան թափ տալով։ Ես տեսա, որ Ալֆոնսինը սոսկալի դողում Է նրա առաջ։ | ||
+ | |||
+ | ― Ես կգամ, իսկ դու ավելի լավ Է քունդ հանես,― ժպտաց նա ինձ ու գլխարկը վերցրեց։ | ||
+ | |||
+ | ― Mais vous n’avez pas dormi du tout, Maurice!<ref>Բայց դուք բոլորովին չեք քնել, Մորիս (ֆրանս.)։</ref>,― հուզումնալից բղավեց Ալֆոնսինը։ | ||
+ | |||
+ | ― Taisez-vous je dormirai après<ref>Լռե՜ք, հետո կքնեմ։ (ֆրանս.)։</ref>,― ասաց և դուրս եկավ Լամբերտը։ | ||
+ | |||
+ | ― Sauvée<ref>Փրկված եմ (ֆրանս.)</ref>,― հուզումնալից շշնջաց Ալֆոնսինը և ձեռքով ցույց տվեց Լամբերտի հետևից։ Monsieur, Monsieur,― իսկույն դիրք ընդունելով սենյակի մեջտեղում՝ արտասանեց նա,― jamais homme ne fut si cruel, si Bismark, que cet etre, que regarde une femme comme une saleté de hasard. Une femme, qu’ est-ce que ça dans notre époqu? “Tue-la!”-voila le dernier mot de l’Academie française!<ref>Պարոն, պարոն, դեռ երբեք տղամարդն այդքան դաժան, այդքան Բիսմարկ չի եղել, ինչպես այս էակը, որը կնոջ վրա նայում է, ինչպես մի աննշան, մի կեղտոտ բանի։ Ի՜նչ է կինը մեր օրերում։ «Սպանի՛ր նրան»,― ահա ֆրանսիական ակադեմիայի վերջին խոսքը (ֆրանս.)։</ref> | ||
+ | |||
+ | Ես աչքերս չռեցի նրա վրա. աչքիս ամեն բան զույգ էր երևում, ես արդեն, թվում Էր, թե երկու Ալֆոնսին էի տեսնում... Հանկարծ նկատեցի, որ նա լալիս է, ցնցվեցի ու հասկացա, որ նա, արդեն շատ վաղուց է, ինչ ինչ-որ բան Է ասում, իսկ ես, ուրեմն, այդ ժամանակ քնած եմ եղել, կամ ուշաթափ։ | ||
+ | |||
+ | ―... Hélas! de quoi m'aurait servi de le découvrir plutôt,― բացականչում էր նա,― et n'aurais-je pas autant gagné à tenir ma honte cachée toute ma vie? Peut-être, n'est-il pas honnête à une demoiselle de s'expliquer si librement devant monsieur, mais enfin je vous avoue que s'il m'était permis de vouloir quelque chose, oh, ce serait de lui plonger au cœur mon couteau, mais en détournant les yeux, de peur que son regard exécrable ne fît trembler mon bras et ne glaçât mon courage! Il a assassiné ce pope russe, monsieur, il lui arracha sa barde rousse pour la vendre à un artiste en cheveux au pont des Maréchaux, tout près de la Maison de monsieur Andrieux - hautes nouveautés, articles de Paris, linge, chemises, vous savez, n'est-ce pas?.. Oh, monsieur, quand l'amitié rassemble à table épouse, enfants, sœurs, amis, quand une vive allégresse enflamme mon cœur, je vous le demande, monsieur: est-il bonheur préférable à celui dont tout jouit? Mais il rit, monsieur, ce monstre exécrable et inconcevable et si ce n'était pas par l'entremise de monsieur Andrieux, jamais, oh, jamais je ne serais... Mais quoi, monsieur, qu'avez vous, monsieur?<ref>... Ավաղ, ի՜նչ օգուտ կբերեր ինծ այդ գյուտը, եթե ես ավելի առաջ անեի այն, և արդյո՛ք ավելի լավ չէր լինի թաքցնել խայտառակությունս ողջ կյանքիս ընթացքում։ Միգուցե անվայել Է օրիորդի համար այսքան անկեղծ խոսելը տղամարդու հետ, բայց, խոստովանում եմ, եթե ինձ թույլ տրվեր որևէ ցանկություն ունենալ, ես միայն մեկը կունենայի, դանակ խրել նրա սիրտը, բայց միայն երեսս թեքած նրանից, այն վախից, որ Օրա գարշելի հայացքից ձեռքս կդողա և կքարանա արիությունս։ Նա սպանեց այն ռուս տերտերին, պարոն, պոկեց նրա կարմրաշեկ մորուքը և վաճառեց ԿուզՕեցովի մոստի վրա պարոն Անդրիեի խանութին` (դուք իհարկե, գիտեք փարիզյան նորույթների մոդայիկ կերտվածքների, սպիտակեղենի, շապիկների խանութը) աշխատող վարսավիրին... Օ, պարոն, երբ բարեկամությունը սեղանի շուրջն է համախմբում կնոջը, երեխաներին, քույրերին, մտերիմներին, երբ հախուռն ուրախությունը բռնկում է սիրտս, ասացեք ինձ, պարոն, կա՜ ավելի մեծ երջանկություն, քան այն, որը բոլորն են վայելում։Իսկ նա ծիծաղում է, պարոն, այդ գարշելի ու անըմբռնելի հրեշը ծիծաղում է, և եթե այս բոլորը պարոն Անդրիեի միջոցով չկատարվեր, ես երբեք, երբեք չէի... Բայց ի՜նչ եղավ, պարոն, ի՛նչ պատահեց ձեզ, պարոն... (ֆրանս.)։</ref> | ||
+ | |||
+ | Նա նետվեց դեպի ինձ. կարծեմ, թե դող էր բռնել մարմինս, բայց գուցեև նվաղել էի։ Չեմ կարող նկարագրել, թե ինչ ծանր, հիվանդագին տպավորություն էր թողնում ինձ վրա այս կիսախելագար էակը։ Գուցե նա երևակայել էր, թե իրեն հրամայված է զվարճացնել ինձ, համենայն դեպս, նա ոչ մի վայրկյան չէր հեռանում ինձնից։ Գուցե նա երբևէ խաղացել էր բեմում, սոսկալի արտասանում էր, պտույտներ գործում, անդադար խոսում, իսկ ես վաղուց արդեն լուռ էի։ Այն ամենը, ինչը ես կարողացել էի հասկանալ նրա պատմածներից այն էր, որ սա սերտորեն կապված է եղել ինչ-որ «La Maison de monsieur Andrieux-hautes nouveautés, articles de Paris, etc.»<ref>Պարոն Անդրիեի խանութի՝ վերջին նորույթներ, փարիզյան կերտվածքներ և այլն հետ (ֆրանս.)։</ref> և նույնիսկ, միգուցե, ծագում էր La Maison de monsieur Andrieux-ից, բայց ինչ-որ կերպ ընդմիշտ անջատվել էի monsieur Andrieux, par ce monstre furieux et inconcevable<ref>Պարոն Անդրիեից այդ սոսկալի և անըմբռնելի հրեշի ձեռքով... (ֆրանս.)։</ref>, և հենց դրանում էր ողբերգությունը... Նա հեկեկում էր, բայց ինձ թվում էր, որ դա միայն հենց այնպես, ձևի համար է և որ նա ամենևին էլ չի լալիս, երբեմն ինձ թվում էր, թե նա ամբողջ մարմնով հանկարծ ցիրուցան կլինի կմախքի պես. բառերը նա արտասանում էր ինչ-որ Փնջված, դողդողացող ձայնով, preferable բառն, օրինակ, նա արտասանում էր prefe-a-able և a հնչյունի վրա կարծես մկկում էր ոչխարի պես։ Մի անգամ, սթափվելով, ես տեսա, որ նա սենյակի մեջտեղում պիրուետ է անում, բայց նա չէր պարում, այլ պիրուետն էլ ինչ-որ ձևով պատմածին էր վերաբերում, իսկ նա միայն պատկերում էր գործող անձերով։ Հանկարծ նա նետվեց սենյակում գտնվող հնացած, լարից ընկած փոքրիկ դաշնամուրի մոտ, բացեց այն, տնկտնկացրեց ու սկսեց երգել... Կարծեմ ես մի տասը րոպեով կամ մի քիչ ավելի բոլորովին նվաղեցի, քնեցի, բայց ծղրտաց շնիկը, և ես սթափվեցի, մի պահ գիտակցությունս հանկարծ տեղն եկավ, և իր ողջ պայծառությամբ լուսավորեց ինձ, ես վեր թռա սարսափահար։ | ||
+ | |||
+ | «Լամբերտը, ես Լամբերտի մոտ եմ»,― մտածեցի ես և, գլխարկս արագ վերցնելով, նետվեցի դեպի մուշտակս։ | ||
+ | |||
+ | ― Ou allez-vous, monsieur?<ref>Այդ ուր, պարոն (ֆրանս.)։</ref>,― բղավեց աչալուրջ Ալֆոնսինը։ | ||
+ | |||
+ | ― Ուզում եմ հեռանալ, ուզում եմ դուրս գալ։ Թողեք ինձ, մի պահեք ինձ... | ||
+ | |||
+ | ― Oui, monsieur!,― ամբողջ ուժով հաստատեց Ալֆոնսինը և ինքը նետվեց միջանցք տանող դուռն ինձ համար բանալու։― Mais ce n’est pas loin monsieur, c’est pas loin du tout, ça ne vaut pas la peine de mettre votre chouba, c’est isi prés monsieur!<ref>Այո, պարոն։ Բայց դա հեռու չէ, պարոն, դա բոլորովին հեռու չէ, չարժե մուշտակ հագնել, դա հենց մեր կողքին է (ֆրանս.)։</ref>,― ամբողջ միջանցքով մեկ բացականչում էր նա։ Սենյակից դուրս վազելով ես շրջվեցի դեպի աջ։ | ||
+ | |||
+ | ― Par ici, monsieur, c’est par ici!<ref>Այստեղ է, պարոն, ահա այստեղ (ֆրանս.)։</ref>,― ամբողջ ուժով բացականչում էր նա, իր երկար, ոսկրոտ մատներով կառչելով մուշտակիցս, իսկ մյուս ձեռքով ցույց տալով միջանցքով դեպի ձախ մի տեղ, ուր ես ամենևին չէի ուզում գնալ։ Ես պոկվեցի ու վազեցի դեպի սանդուղքը տանող դրսի դուռը։ | ||
+ | |||
+ | ― Il s’en va, il s’en va!<ref>Նա գնում է, գնում է (ֆրանս.)։</ref>,― վազում էր իմ հետևից Աֆոնսինը, ճղճղալով իր աղճատված ձայնով,― mais il me tuera, monsieur, il me tuera!<ref>Բայց նա, ախր, կսպանի ինձ, պարոն, կսպանի (ֆրանս.)։</ref>― Բայց ես արդեն սանդղատուն էի դուրս թռել և, չնայած այն բանին, որ նա նույնիսկ սանդուղքով էլ վազում էր իմ հետևից, այնուամենայնիվ հասցրի բանալ ելքի դուռը, փողոց դուրս թռչել և առաջին պատահած կառքի մեջ նետվել։ Ես տվի մայրիկիս հասցեն։ | ||
+ | |||
+ | '''IV''' | ||
+ | |||
+ | Բայց գիտակցությունս, փայլատակելով մի պահ, իսկույն մարեց։ Ես դեռ մի քիչ հիշում եմ, թե ինչպես հասցրին ինձ մորս մոտ ու ներս բերեցին, բայց այնտեղ համարյա իսկույն արդեն կատարյալ ուշաթափվեցի։ Հետևյալ օրը, ինչպես պատմեցին ինձ հետո (ես ինքս էլ, ի դեպ, դա հիշում եմ), գիտակցությունս մի պահ կրկին պայծառացավ։ Ես հիշում եմ ինձ Վերսիլովի սենյակում, նրա բազմոցին, հիշում եմ շուրջս Վերսիլովի. մայրիկիս, Լիգայի դեմքերը, շատ լավ եմ հիշում, ինչպես Վերսիլովն ինձ ասում էր Զերշչիկովի մասին, իշխանի մասին, ինչ-որ նամակ էր ցույց տալիս, հանգստացնում էր ինձ։ Նրանք հետո պատմում էին ինձ, որ ես սարսափահար շարունակ հարցրել եմ ինչ-որ Լամբերտի մասին և ինչ-որ փոքրիկ շնիկի հաչոց եմ լսել։ Բայց գիտակցությանս թույլ ճառագայթը շուտով մարել էր, այդ երկրորդ օրվա երեկոյան ես արդեն կատարյալ տենդով էի բռնված։ Սակայն կանխեմ իրադարձություններն ու նախապես բացատրեմ։ | ||
+ | |||
+ | Երբ այն երեկո ես դուրս էի վազել Զերշչիկովի մոտից, և երբ այնտեղ ամեն բան ինչ-որ չափով խաղաղվել էր, խաղը կրկին սկսելով, Զերշչիկովը հանկարծ բարձրաձայն հայտարարել էր, թե տխուր սխալ է տեղի ունեցել. կորած փողը՝ չորս հարյուր ռուբլին, գտնվել է այլ փողերի կույտի մեջ, և բանկի հաշիվները միանգամայն ճիշտ դուրս եկան։ Այն ժամանակ իշխանը, որ մնացել էր դահլիճում, մոտեցել էր Զերշչիկովին և համառորեն պահանջել, որպեսզի նա հրապարակավ հայտարարի իմ անմեղության մասին և բացի այդ նամակով ներողություն խնդրի ինձնից։ Զերշչիկովն իր կողմից հարգանքի արժանի էր համարել պահանջը և բոլորի ներկայությամբ խոստացել էր վաղը ևեթ մի բացատրական ու ներողություն հայցող նամակ հղել ինձ։ Իշխանը հաղորդել էր նրան Վերսիլովի հասցեն և իսկապես, հենց հետևյալ օրը Վերսիլովը իմ անունով նամակ էր ստացել անձամբ Զերշչիկովից և հազար երեք հարյուր ռուբլուց քիչ ավելի փող, որն ինձ էր պատկանում,և որը ես մոռացել էի ռուլետկայի ժամանակ։ Դրանով Զերշչիկովի խաղատան գործն ավարտված էր, այդ ուրախալի լուրը օժանդակեց իմ ապաքինմանը, երբ ես ուշքի եկա ուշակորույս վիճակից։ | ||
+ | |||
+ | Խաղատնից վերադառնալով՝ իշխանը նույն գիշերը երկու նամակ էր գրել, մեկը ինձ, իսկ մյուսը՝ իր այն նախկին գունդը, որտեղ նա միջադեպ էր ունեցել կոռնետ Ստեպանովի հետ։ Երկու նամակն էլ նա ուղարկել էր հետևյալ առավոտյան։ Դրանից հետո զեկույց էր գրել հրամանատարությանը և այդ զեկույցը ձեռքին վաղ առավոտյան ներկայացել էր իր գնդի հրամանատարին ու հայտնել նրան, որ ինքը՝ «քրեական հանցագործ, x-արժեթղթերի կեղծման մասնակից, հանձնվում է արդարադատությանը ու խնդրում է դատել իրեն»։ Միաժամանակ հանձնել էր և զեկույցը, որում ամեն բան շարադրած էր եղել գրավոր։ Նրան կալանավորել էին։ | ||
+ | |||
+ | Ահա այն նամակը ինձ, որը նա գրել էր այն գիշեր, բառ առ բառ. | ||
+ | |||
+ | «Անգին Արկադի Մակարովիչ, | ||
+ | |||
+ | Փորձելով լակեյական «ելքը»՝ դրանով կորցրի գոնե ինչ-որ չափով հոգիս այն մտքով մխիթարելու իրավունքը, որ ես էլ կարողացա վերջապես արդար սխրանքի դիմել։ Ես մեղավոր եմ հայրենիքի և իմ ողջ ցեղի նկատմամբ և դրա համար ինքս՝ ցեղիս վերջինը լինելով, դատապարտում եմ ինձ։ Չեմ հասկանում, ինչպե՞ս կարող էի ես կառչել ինքնապահպանման ստոր մտքից և որոշ ժամանակ երագել փողով ազատվել նրանցից։ Այնուամենայնիվ ինքս, իմ խղճի առաջ, ես հավիտյան հանցագործ կմնայի։ Իսկ այդ մարդիկ, նույնիսկ եթե վերադարձնեին ինձ վարկաբեկող գրությունները, ոչ մի դեպքում, ողջ կյանքիս ընթացքում չէին պոկվի ինձնից։ Ուրեմն, ի՞նչ էր մնում ինձ. ապրել նրանց հետ, ողջ կյանքումս միաբան լինել նրանց հետ, ահա այն ճակատագիրը, որ սպասում էր ինձ։ Ես չէի կարող ընդունել դա և վերջապես այնքան հաստատակամություն կամ միգուցե միայն հուսահատություն գտա իմ մեջ, որպեսզի վարվեմ այնպես, ինչպես վարվում եմ հիմա։ | ||
+ | |||
+ | Ես մի նամակ գրեցի իմ նախկին գունդը, նախկին ընկերներիս և արդարացրի Ստեպանովին։ Այդ արարքի մեջ չկա և չի կարող լինել ոչ մի քավիչ սխրանք, այս բոլորը միայն վաղվա հանգուցյալի մահամերձ կտակն է։ Այսպես պետք է դիտել սա։ | ||
+ | |||
+ | Ներեցեք ինձ, որ երեսս շրջեցի ձեզնից խաղատանը, դա պատահեց այն պատճառով, որ այն րոպեին ես վստահ չէի ձեզ վրա։ Այժմ, երբ ես արդեն մեռած մարդ եմ, կարող եմ նույնիսկ այսպիսի խոստովանություններ անել... այն աշխարհից։ | ||
+ | |||
+ | Խեղճ Լիզա։ Նա ոչինչ չգիտեր այս վճռի մասին, թող չանիծի ինձ, այլ դատի ինքը։ Իսկ ես չեմ կարող արդարանալ և նույնիսկ խոսք չեմ գտնում, որպեսզի գոնե բան բացատրեմ նրան։ Իմացեք նաև, Արկադի Մակարովիչ, որ երեկ առավոտյան, երբ նա եկել էր ինձ մոտ վերջին անգամ, ես սուտս բաց արի ու խոստովանեցի, որ գնացել էի Աննա Անդրեևնայի մոտ՝ նրան առաջարկություն անելու մտադրությամբ։ Ես չէի կարող արդեն ընդունած վերջին վճռի դեպքում, տեսնելով նրա սերը, խղճիս վրա թողնել դա, և ես բաց արի սուտս նրա առաջ։ Նա ներեց, ամեն բան ներեց, բայց ես չհավատացի նրան, դա ներում չէ, ես չէի կարողանա ներել, եթե նրա տեղը լինեի։ | ||
+ | |||
+ | Հիշեցեք ինձ։ | ||
+ | |||
+ | Ձեր դժբախտ վերջին իշխան Սոկոլսկի»։ | ||
+ | |||
+ | Գիտակցությունս կորցրած՝ ես պառկած մնացի ուղիղ տասը օր։ | ||
+ | |||
+ | == Մասն երրորդ == | ||
+ | |||
+ | === Գլուխ առաջին === | ||
+ | |||
+ | ''' I ''' | ||
+ | |||
+ | Հիմա՝ մի բոլորովին այլ բանի սասին։ | ||
+ | |||
+ | Ես շարունակ ազդարարում եմ. «Այլ բանի մասին, այլ բանի մասին», իսկ ինքս անդադար շարունակում եմ գրել միայն իմ մասին։ Մինչդեռ ես արդեն հազար անգամ հայտարարել եմ, որ ամենևին էլ չեմ ուզում ինձ նկարագրել և հաստատապես չէի ուզում, երբ սկսում էի գրել նոթերս, ես շատ լավ եմ հասկանում, որ ես ամենևին էլ պետք չեմ ընթերցողիս։ Ես նկարագրում եմ և ուզում եմ նկարագրել ուրիշներին, և ոչ թե ինձ, իսկ եթե շարունակ ինքս եմ մեջտեղ ընկնում, ապա դա միայն մի տխուր սխալ է, որովհետև ոչ մի կերպ չի կարելի դրանից խուսափել, որքան էլ որ ես ուզենայի դա։ Եվ որ գլխավորն է, ինձ համար ցավալին այն է, որ այսպիսի կրքով նկարագրելով սեփական արկածներս, դրանով առիթ եմ տալիս մտածելու, թե հիմա էլ ես նույնն եմ, ինչ որ այն ժամանակ։ Ընթերցողները, սակայն, հիշում են, որ ես արդեն բազմիցս բացականչել եմ. «Օ՜, եթե հնարավոր լիներ վերափոխելու անցածը և բոլորովին նորն սկսելու»։ Չէի կարող այդպես բացականչել, եթե արմատապես փոխված և բոլորովին այլ մարդ դարձած չլինեի այժմ։ Դա չափազանց ակնհայտ է, և եթե որևէ մեկը կարողանար պատկերացնել, թե ինչպես են ձանձրացրել ինձ բոլոր այս ներողություններն ու նախաբանները, որոնք ամեն րոպե ստիպված եմ խոթել նոթերիս նույնիսկ ամենամիջին մասերը։ | ||
+ | |||
+ | Գործի։ | ||
+ | |||
+ | Իննօրյա ուշաթափությունից ես այն ժամանակ սթափվեցի վերածնված, բայց ոչ ուղղված, վերածնունդս, սակայն, հիմա էր, իհարկե եթե վերցնենք լայն իմաստով, և գուցե, եթե հիմա լիներ, ապա այդպես չէր լինի։ Միտքս, այսինքն զգացմունքս, կրկին կայանում էր միայն նրանում (ինչպես հազար անգամ առաջներում), որ հեռանամ սրանցից ընդմիշտ և արդեն անպայման հեռանամ և ոչ թե այնպես, ինչպես առաջներում, երբ հազար անգամ ինքս ինձ հանձնարարում էի այս թեման և ոչ մի կերպ չէի կարողանում կատարել։ Վրեժ լուծել ես չէի ուզում ոչ ոքից և դրանում երդվում եմ ազնիվ խոսքով, թեև վիրավորված էի բոլորից։ Ես պատրաստվում էի հեռանալ առանց նողկանքի, առանց անեծքի, բայց ուզում էի սեփական ուժ ունենալ և արդեն իսկական ուժ, որը կախված չլիներ սրանցից ոչ մեկից և ամբողջ աշխարհից, մինչդեռ քիչ էր մնում, որ հաշտվեի ամեն բանի հետ աշխարհում։ Գրի եմ առնում այն ժամանակվա այս անուրջս ոչ թե որպես միտք, այլ որպես այն ժամանակվա անդիմադրելի զգացողություն։ Ես այն դեռ չէի ուզում ձևակերպել, քանի դեռ անկողնում էի։ Հիվանդ և անզոր, պառկած Վերսիլովի սենյակում, որն ինձ էին հատկացրել, ես ցավով էի գիտակցում, թե անզորության ի՜նչ ստորին աստիճանի վրա եմ գտնվում, անկողնում ընկած էր ոչ թե մարդ, այլ ինչ-որ ծղոտի մի հատիկ, և ոչ միայն հիվանդության պատճառով, և որքա՜ն վիրավորական էր դա ինձ համար։ Եվ ահա իմ էության ամենախորունկ խորքերից ամբողջ ուժով սկսեց բարձրանալ բողոքը, և ես սկսեցի շնչասպառ լինել անսահմանորեն չափազանցված գոռոզության ու ընդվզման զգացումից։ Ես չեմ հիշում որևէ ժամանակահատված իմ ամբողջ կյանքում, երբ ես գոռոզ զգացումներով այնպես լցված լինեի, ինչպես իմ ապաքինության այն առաջին օրերին, այսինքն այն ժամանակ, երբ ծղոտի հատիկի պես անզոր ընկած էի անկողնում։ | ||
+ | |||
+ | Բայց առայժմ ես լուռ էի և նույնիսկ որոշել էի ոչինչ չքննարկել։ Ես շարունակ նայում էի նրանց դեմքերին, աշխատելով գուշակել այն բոլորն, ինչ-որ ինձ հարկավոր էր։ Երևում էր, որ նրանք էլ չեն ուզում ոչ հարց ու փորձ անել, ոչ հետաքրքրություն ցուցաբերել, այլ խոսում են ինձ հետ միանգամայն կողմնակի բաների մասին։ Դա ինձ դուր էր գալիս և միևնույն ժամանակ վշտացնում էր ինձ. չեմ բացատրի այդ հակասությունը։ Լիզային ես ավելի հազվադեպ էի տեսնում, քան մայրիկին, թեև նա ամեն օր էր գալիս ինձ մոտ, նույնիսկ օրն երկու անգամ։ Նրանց խոսակցությունների պատառիկներից և նրանց ողջ տեսքից ես եզրակացրի, որ Լիզայի մոտ սաստիկ շատ մտահոգություններ են կուտակվել, և որ նա նույնիսկ հաճախ տանը չի լինում իր գործերի պատճառով, հենց միայն այդ մտքի մեջ, որ հնարավոր են «իր գործերը», կարծես ինչ-որ վիրավորական բան կար ինձ համար, ի դեպ, այդ բոլորը միայն հիվանդագին, զուտ բնախոսական զգացողություններ են, որոնք չարժե նկարագրել։ Տատյանա Պավլովնան էլ էր գալիս ինձ մոտ, համարյա թե ամեն օր, և թեև ամենևին էլ քնքուշ չէր ինձ հետ, բայց գոնե չէր անպատվում առաջվա պես, որը ծայրահեղորեն բարկացնում էր ինձ, այնպես որ ես ուղղակի ասացի նրան. «Դուք, Տատյանա Պավլովնա, չափազանց տաղտկալի եք, երբ չեք անպատվում»։ «Որ այդպես է, էլ չեմ գա քեզ մոտ»,― կարճ կտրեց նա ու գնաց։ Իսկ ես ուրախ էի, որ գոնե մեկին վռնդեցի։ | ||
+ | |||
+ | Ամենից շատ ես մայրիկիս էի տանջում, և ամենից շատ նա էր ինձ գրգռում։ Ախորժակս սոսկալի բացվել էր, և ես շատ էի փնթփնթում, որ կերակուրն ուշանում է (իսկ այն երբեք չէր ուշանում)։ Մայրիկս չգիտեր, ինչպես ինձ գոհացներ։ Մի անգամ նա ինձ արգանակ բերեց և, ըստ սովորության, սկսեց ինձ կերակրել, իսկ ես շարունակ փնթփնթում էի ուտելիս։ Եվ հանկարծ սրտնեղեցի, որ փնթփնթում եմ. «Գուցե հենց միայն մայրիկիս եմ սիրում և հենց նրան էլ տանջում եմ»։ Բայց կատաղությունս չէր զսպվում, և ես կատաղությունից հանկարծ արտասվեցի, իսկ նա՝ խեղճը, կարծեց, թե ես սրտաշարժությունից արտասվեցի, խոնարհվեց ինձ վրա ու սկսեց համբուրել։ Ես ուժերս հավաքեցի ու մի կերպ դիմացա և իսկապես այն պահին ես ատում էի նրան։ Բայց մայրիկիս ես միշտ էի սիրում, այն ժամանակ էլ էի սիրում և ամենևին չէի ատում, իսկ եղել էր այն, ինչ միշտ է լինում, ում ավելի շատ ես սիրում, հենց առաջինը նրան ես վիրավորում։ | ||
+ | |||
+ | Իսկ ատում էի այն առաջին օրերին միմիայն բժշկին։ Բժիշկն այդ ամբարտավան տեսքով երիտասարդ էր, խոսում էր կտրուկ և նույնիսկ անքաղաքավարի։ Կարծես նրանք բոլորը գիտության մեջ են և հենց երեկ ու հանկարծակի մի հատուկ բան են իմացել, մինչդեռ երեկ ոչ մի առանձին բան չի պատահել, բայց միշտ այդպես են «միջակությունն» ու «փողոցը»։ Երկար ժամանակ ես դիմանում էի, բայց վերջապես հանկարծ պայթեցի և մերոնց բոլորի ներկայությամբ հայտարարեցի նրան, որ նա իզուր է քարշ գալիս այստեղ, որ ես բոլորովին առանց նրա էլ կառողջանամ, որ նա, իրատեսի տեսք ունենալով, ամբողջովին համակված է նախապաշարումներով և չի հասկանում, որ բժշկությունը դեռ երբեք և ոչ ոքի չի բուժել, որ, վերջապես, ամենայն հավանականությամբ, նա գռեհկորեն անկիրթ է, «ինչպես այժմ մեզ մոտ բոլոր տեխնիկներն ու մասնագետները, որոնք վերջին ժամանակներս այդպես տնկել են իրենց քթերը»։ Բժիշկը շատ վիրավորվեց (հենց միայն դրանով ապացուցելով, թե ինքն ինչ է), սակայն շարունակեց այցելել։ Վերջապես ես հայտնեցի Վերսիլովին, որ եթե բժիշկը չդադարի մեզ մոտ գալուց, ապա ես նրան արդեն մի տասն անգամ ավելի տհաճ բաներ կասեմ։ Վերսիլովը նկատեց միայն, որ նույնիսկ երկու անգամ ավելի տհաճ բաներ չէր կարելի ասել համեմատած արդեն ասվածի հետ, էլ ուր մնաց թե տասն անգամ։ Ես ուրախ էի, որ նա նկատել էր դա։ | ||
+ | |||
+ | Սակայն, համա թե սա մարդ է։ Ես Վերսիլովի մասին եմ խոսում։ Նա, հենց նա էր ամեն բանի պատճառը, և ի՞նչ, միմիայն նրա վրա ես այն ժամանակ չէի զայրանում։ Ինձ կաշառում էր ոչ միայն նրա վարվելաձևն ինձ հետ։ Ես կարծում եմ, որ մենք այն ժամանակ փոխադարձաբար զգացինք, որ պարտական ենք միմյանց շատ ու շատ բացատրությունների համար... և որ հենց այդ պատճառով ամենալավն այն է, որ երբեք չբացատրվես։ Չափազանց հաճելի է, երբ կյանքի նման իրադրություններում խելոք մարդու ես հանդիպում։ Իմ պատմության երկրորդ մասում, առաջ անցնելով, արդեն հադորդել եմ, որ նա շատ հստակ ու համառոտ հայտնեց բանտարկված իշխանի ինձ հասցեագրված նամակի, Զերշչիկովի՝ նրա իմ օգտին տրված բացատրության և այլ բաների մասին։ Քանի որ ես որոշել էի լռել, ապա ամենայն չորությամբ միայն երկու-երեք ամենահամառոտ հարցերը տվի նրան, նա այդ հարցերին պատասխանեց հստակ ու ճշգրիտ, բայց միանգամայն առանց ավելորդ բառերի և, որ ամենալավն էր, առանց ավելորդ զգացմունքների։ Հենց ավելորդ զգացմունքներից էր, որ ես այն ժամանակ վախենում էի։ | ||
+ | |||
+ | Լամբերտի մասին ես լռում եմ, բայց ընթերցողն, իհարկե, կռահեց, որ նրա մասին ես շատ էի մտածում։ Զառանցելիս ես մի քանի անգամ խոսել էի Լամբերտի մասին, բայց, ուշքի գալով և ուշադիր շուրջս նայելով, շուտով հասկացա, որ Լամբերտի մասին ամեն բան գաղտնիք է մնացել և որ յուրայիններս, չբացառելով նաև Վերսիլովին, ոչինչ չգիտեն։ Այն ժամանակ ուրախացա, և վախս անցավ, բայց ես սխալվում էի, ինչպես ի զարմանս իմ, իմացա հետո, հիվանդությանս ժամանակ նա արդեն եկել էր, բայց Վերսիլովը թաքցրել էր դա ինձնից, և ես եկա այն եզրակացության, որ Լամբերտի համար ես արդեն հավիտենականության գիրկն եմ ընկել։ Այնուամենայնիվ ես հաճախ էի մտածում նրա մասին, և դա դեռ քիչ է. մտածում էի ոչ միայն առանց զզվանքի, ոչ միայն հետաքրքրությամբ, այլ նույնիսկ շահագրգռվածությամբ կարծես կանխազգալով ինչ-որ նոր, արդյունավետ մի բան, որ համապատասխանում էր իմ մեջ ծագող նոր զգացմունքներին ու ծրագրերին։ Սի խոսքով ես որոշեցի ամենից առաջ քննարկել Լամբերտին, հենց որ վճիռ ընդունեմ սկսել մտածել։ Մի տարօրինակություն նկատեմ, ես միանգամայն մոռացել էի, թե որտեղ է նա ապրում, և թե որ փողոցում էր այն ժամանակ այդ բոլորը կատարվում։ Սենյակը, Ալֆոնսինը, շնիկը, միջանցքը բոլորը միտքս էր մնացել, թեկուզ հենց հիմա կարող եմ նկարել, իսկ թե որտեղ էր այդ ամենը կատարվում, այսինքն՝ որ փողոցում և որ տանը, լրիվ մոռացել եմ։ Եվ որ ամենատարօրինակն էր, կռահեցի դա միայն իմ լիակատար գիտակցության երրորդ կամ չորրորդ օրը, երբ արդեն վաղուց միտքս զբաղեցրել էի Լամբերտով։ | ||
+ | |||
+ | Այսպիսով, ահա թե որոնք էին իմ վերակենդանացմանը հաջորդող առաջին զգացումներս։ Ես նշեցի միայն ամենամակերեսայինները և ամենահավանականն է, որ չեմ կարողացել նշել գլխավորը։ Իսկապես, գուցեև, ամենագլխավորները հենց այն ժամանակ էլ սահմանվել են ու ձևակերպվել իմ սրտում, չէ՞ որ հենց միայն նրա համար չէի ես շարունակ սրտնեղում ու զայրանում, որ ինձ արգանակ չեն բերում։ Օ՜, ես հիշում եմ, թե ինչպես էի այն ժամանակ տխրում ու տրտմում երբեմն, այն րոպեներին հատկապես, երբ երկար ժամանակ մենակ էի մնում։ Իսկ նրանք, կարծես դիտավորյալ, շուտ հասկացան, որ ինձ համար ծանր է իրենց հետ և որ իրենց կարեկցանքը զայրացնում է ինձ, և սկսեցին, գնալով ավելի ու ավելի հաճախ ինծ մենակ թողնել, դյուրըմբռնողության ավելորդ նրբանկատություն։ | ||
+ | |||
+ | ''' II ''' | ||
+ | |||
+ | Վերականգնված գիտակցությանս չորրորդ օրը, կեսօրվա ժամը երկուսից հետո, ես պառկած էի իմ անկողնում և ինձ մոտ ոչ ոք չկար։ Օրը պայծառ էր, և ես գիտեի, որ երեքից հետո, երբ արևը դեպի մայրամուտ կգնա, նրա կարմիր, թեք ճառագայթը ուղիղ կզարնվի իմ պատի անկյանը և պայծառ բծով կլուսավորի այդ տեղը։ Ես դա գիտեի նախորդ օրերի փորձով, և այն, որ դա անպայման տեղի կունենա մեկ ժամից, և որ գլխավորն է, ես դա գիտեի նախապես, ինչպես երկու անգամ երկուսը, կատաղության աստիճան զայրացնում էր ինձ։ Ջղացնցումով ես շրջվեցի ողջ մարմնով և հանկարծ խոր լռության մեջ պարզ լսեցի այս բառերը. «Տեր Աստված, Հիսուս Քրիստոս, Հայր մեր, ողորմյա մեզ»։ Բառերն արտասանվեցին կիսաշշուկով, դրանց հետևեց ամբողջ կրծքով արտաբերված խոր թառանչը, և դրանից հետո ամեն բան նորից միանգամայն խաղաղվեց։ Ես արագ բարձրացրի գլուխս։ | ||
+ | |||
+ | Ես դրանից առաջ էլ, այսինքն նախորդ օրը, և նույնիսկ դեռ նախանցյալ օրը, սկսել էի նկատել ինչ-որ առանձնահատուկ մի բան վարում գտնվող մեր այս երեք սենյակներում։ Դահլիճից այն կողմ գտնվող սենյակում, ուր նախկինում մայրիկն ու Լիզան էին տեղավորված, ըստ երևույթին, այժմ մի ուրիշ մարդ կար։ Արդեն քանիցս ինչ-որ ձայներ էի լսել թե ցերեկը, թե գիշերները, բայց միայն մի քանի ամենակարճ վայրկյանով և իսկույն էլ մի քանի ժամով լիակատար լռություն էր վերականգնվել, այնպես որ ես ուշադրություն անգամ չէի դարձնում դրան։ Նախորդ օրը մտքովս անցավ, թե Վերսիլովն է այնտեղ, մանավանդ, որ դրանից հետո շուտով նա ինձ մոտ մտավ, թեև ես գիտեի, ըստ որում հաստատ, հենց նրանց խոսակցություններից, որ Վերսիլովն իմ հիվանդության ընթացքում տեղափոխվել է ինչ-որ մի ուրիշ բնակարան, որտեղ և գիշերում է այժմ։ Իսկ մայրիկի ու Լիզայի մասին արդեն վաղուց էր ինձ հայտնի դարձել, որ նրանք միասին (հենց հանուն իմ հանգստության, կարծում էի ես) փոխադրվել էին վերև, իմ նախկին «դագաղը», և մի անգամ ինձ ու ինձ մտածեցի նույնիսկ. «Ինչպե՞ս են կարողացել երկուսով այնտեղ տեղավորվել»։ Եվ հիմա հանկարծ պարզվում է, որ նրանց նախկին սենյակում ինչ-որ մարդ է ապրում և որ այդ մարդն ամենևին էլ Վերսիլովը չէ։ Մի առանձին թեթևությամբ, որը ես չէի ենթադրում, թե կա իմ մեջ (երևակայելով մինչև այժմ, թե ես միանգամայն անուժ եմ), ոտքերս իջեցրի անկողնուց, խոթեցի հողաթափերիս մեջ, վրաս նետեցի կողքիս դրված գառնենու մոխրագույն խալաթը (որը Վերսիլովն էր զոհաբերել ինձ), և մեր հյուրասենյակի միջով դիմեցի դեպի մայրիկիս նախկին ննջասենյակը։ Այն, ինչ տեսա ես այնտեղ, բոլորովին շշմեցրեց ինձ, ոչ մի նման բան ես չէի էլ կարող ենթադրել և քար կտրած կանգնեցի շեմին։ | ||
+ | |||
+ | Այնտեղ նստած էր ճեփ֊ճերմակ մազերով, երկար, սոսկալի սպիտակ մորուքով մի ծերունի, և պարզ էր, որ նա արդեն վաղուց է այդտեղ նստած։ Նա նստած էր ոչ թե անկողնու վրա, այլ մայրիկի աթոռակի, և միայն մեջքով հենվել էր մահճակալին։ Ի դեպ, նա այնքան ուղիղ էր պահում իրեն, որ, թվում էր, թե նրան ոչ մի հենարան էլ պետք չէ, թեև ակներև էր, որ հիվանդ է։ Շապկի վրայից նա հագել էր մորթե, երես քաշած, թեթև քուրք, ծնկները ծածկված էին մայրիկի շալով, իսկ ոտքերը հողաթափերով էին։ Նա, ինչպես կարելի էր գուշակել, բարձրահասակ էր, լայնաթիկունք, չնայած հիվանդությանը շատ առույգ, թեև մի քիչ գունատ ու նիհար, երկարավուն դեմքով, չափազանց փարթամ, բայց ոչ այնքան երկար մազերով, տարիքը, թվում էր, յոթանասունն անց։ Նրա կողքի փոքրիկ սեղանին, այնպես, որ ձեռքը հասներ, դրված էր երեք թե չորս գիրք ու արծաթե շրջանակով ակնոց։ Թեև մտքովս անգամ չէր անցնում, թե նրան կհանդիպեմ, իսկույն կռահեցի նրա ով լինելը, միայն թե դեռ ոչ մի կերպ չէի կարողանում հասկանալ, ինչպես էր նա այս բոլոր օրերին, համարյա իմ կողքիս, նստած եղել այնքան կամացուկ, որ ես մինչև այժմ ոչինչ չեմ լսել։ | ||
+ | |||
+ | Ինձ տեսնելով՝ նա շարժում անգամ չարեց, միայն ակնդետ ու լուռ նայում էր ինձ, ինչպես և ես իրեն, միայն այն տարբերությամբ, որ ես նրան նայում էի անսահման զարմանքով, իսկ նա ինձ առանց ոչ մի զարմանքի։ Ընդհակառակը, լռության այդ հինգ կամ տասը վայրկյանում ինձ ամբողջովին, մինչև ամենավերջին գծիկը, կարծես զննելով՝ նա հանկարծ ժպտաց և նույնիսկ կամացուկ, անլսելի ծիծաղեց և, թեև ծիծաղը շուտ անցավ, նրա լուսավոր, ուրախ հետքը մնաց ծերունու երեսին և, որ գլխավորն է, նրա մեծ-մեծ չափազանց կապույտ, լուսաշող, բայց ծերությունից ուռած ու կախված կոպերով ու անհամար մանր կնճիռներով շրջապատված աչքերում։ Նրա այդ ծիծաղն ամենից շատ ազդեց ինձ վրա։ | ||
+ | |||
+ | Ես կարծում եմ, որ երբ մարդը ծիծաղում է, ապա մեծ մասամբ զզվելի է դառնում նրան նայելը։ Մարդկանց ծիծաղի մեջ ամենից հաճախ ինչ-որ մի անվայելուչ բան է հայտնվում, կարծես ծիծաղողին ստորացնող մի բան, թեև ինքը ծիծաղողը, համարյա միշտ ոչինչ չգիտե իր գործած տպավորության մասին։ Ճիշտ այդպես էլ չգիտե, ինչպես ընդհանրապես բոլորն էլ չգիտեն, թե ինչ դեմք ունի քնած ժամանակ։ Մի քնածի դեմքը քնի մեջ էլ խելոք է լինում, իսկ մյուսինը, նույնիսկ խելոքինը, քնի մեջ շատ հիմար, ուրեմնև ծիծաղելի է դառնում։ Ես չգիտեմ, ինչու է այդպես լինում, ես միայն ուզում եմ ասել, որ ծիծաղողը, ինչպես և քնածը, մեծ մասամբ ոչինչ չգիտե իր դեմքի մասին։ Չափազանց շատերը բոլորովին ծիծաղել չգիտեն։ Սակայն այստեղ գիտենալու բան չկա. դա շնորհք է, և այն չես մշակի։ Մշակել կարող ես միայն նրանով, որ կվերադաստիարակես քեզ. կզարգացնես քեզ դեպի լավը և կհաղթահարես բնավորությանդ վատ բնազդները, այն ժամանակ նման մարդու ծիծաղն էլ միանգամայն, հնարավոր է, որ կարող է փոխվել դեպի լավը։ Մարդ կա, որ իր ծիծաղով լիովին մատնում է իրեն, և դուք հանկարծ իմանում եք նրա խորախոր գաղտնիքները։ Նույնիսկ անվիճելիորեն խելոք ծիծաղը երբեմն գարշելի է լինում։ Ծիծաղն ամենից առաջ անկեղծություն է պահանջում, իսկ ո՞ւր է մարդկանց անկեղծություն։ Ծիծաղն անչարություն է պահանջում, իսկ մարդիկ ամենից հաճախ չարությամբ են ծիծաղում։ Անկեղծ ու անչար ծիծաղն ուրախությունն է, իսկ մեր դարում ո՞ւր է մարդկանց մեջ ուրախություն և արդյո՞ք մարդիկ գիտեն ուրախանալ։ (Մեր դարի ուրախության մասին արտահայտությունը Վերսիլովի նկատողությունն է, և ես հիշել եմ այն)։ Մարդու ուրախությունը մարդուն ամենամատնող, ոտքով-գլխով մատնող հատկությունն է։ Լինում է բնավորություն, որը երկար ժամանակ չեք կարող ճանաչել, բայց բավական է, որ մարդը մի անգամ շատ անկեղծ ծիծաղի, և նրա ողջ բնավորությունը հանկարծ կհայտնվի ձեր ձեռքի ափում։ Միայն ամենաբարձր և ամենաերջանիկ զարգացման դեպքում մարդը կարողանում է ուրախանալ հաղորդակից կերպով, այսինքն անդիմադրելիորեն ու բարեհոգի։ Ես նրա մտավոր զարգացման մասին չեմ խոսում, այլ բնավորության, մարդու ամբողջականության մասին։ Այսպիսով. եթե ցանկանաք զննել մարդուն և ճանաչել նրա հոգին, ապա խորամուխ եղեք ոչ թե նրանում, թե ինչպես է մարդ լռում, կամ ինչպես է խոսում, կամ ինչպես է լալիս, կամ նույնիսկ ինչպես է հուզվում ազնվագույն գաղափարներից, այլ ավելի լավ է բռնեք այն պահը, երբ նա ծիծաղում է։ Լավ է ծիծաղում մարդը, ուրեմն լավ մարդ է։ Ըստ որում նկատեք բոլոր երանգները, օրինակ, պետք է որ մարդու ծիծաղը ոչ մի դեպքում ձեզ հիմար չթվա, որքան էլ որ նա ուրախ լինի և պարզսիրտ։ Հենց որ նկատեք հիմարավունության ամենաչնչին գիծը ծիծաղում, ուրեմն, անկասկած այդ մարդը սահմանափակ է, թեկուզ հենց շարունակ խելոք մտքեր սփռեր իր շուրջը։ Նույնիսկ եթե հիմար չէ նրա ծիծաղը, բայց ինքը մարդը, ծիծաղելիս, հանկարծ ինչ-որ պատճառով ծիծաղելի է դառնում ձեզ համար, նույնիսկ թեկուզ մի փոքր, ապա գիտցեք, որ այդ մարդու մեջ իսկական սեփական արժանապատվություն չկա, համենայն դեպս չկա լիովին։ Կամ, վերջապես, եթե ծիծաղն այդ թեկուզև հաղորդակցական է, բայց այնուամենայնիվ, չգիտես ինչու, ձեզ անվայելուչ կթվա, ապա գիտցեք, որ այդ մարդու խառնվածքն էլ ինչ-որ չափով անվայելուչ է, և ողջ ազնիվն ու վեհաշուքը, որ առաջ էիք նկատել նրա մեջ, կամ միտումնավոր, շինծու է, կամ անգիտակից ընդօրինակված, և որ այդ մարդը հետագայում անպայման կփոխվի դեպի վատը, կզբաղվի «շահավետով», իսկ ազնիվ գաղափարները, որպես երիտասարդության հափշտակություններ ու մոլորություններ, առանց ափսոսանքի մի կողմ կնետի։ | ||
+ | |||
+ | Այս երկարաշունչ խոսքը ծիծաղի մասին ես այստեղ եմ տեղավորում որոշակի դիտավորությամբ, նույնիսկ զոհաբերելով պատմությանս ընթացքը, քանի որ դա համարում եմ կյանքիս ամենալուրջ եզրահանգումներից մեկը։ Եվ հատկապես հանձնարարում եմ դա այն հարսնացու-աղջիկներին, որոնք արդեն պատրաստ են ամուսնանալ իրենց ընտրյալի հետ, բայց դեռ շարունակում են տնտղել մտահոգ ու անվստահ և վերջնական որոշում չեն ընդունում։ Եվ թող չծիծաղեն խղճուկ դեռահասի վրա այն բանի համար, որ նա իր բարոյախոսություններով քիթը խոթում է ամուսնական գործի մեջ, որից ոչնչից ոչինչ չի հասկանում։ Բայց ես հասկանում եմ միայն այն, որ ծիծաղը հոգու ամենահաստատ փորձաքարն է։ Նայեցեք երեխաներին, որոշ երեխաներ կարողանում են ծիծաղել կատարելապես լավ և այդ պատճառով էլ նրանք գայթակղիչ են։ Արտասվող երեխան զզվելի է ինձ համար, իսկ ուրախացողն ու ծիծաղողը դրախտից շողարձակող ճառագայթ, հայտնություն ապագայից, երբ մարդը վերջապես կդառնա նույնքան մաքուր ու սրտաբաց, որքան երեխան։ Եվ ահա ինչ-որ մանկական և անհավանականության աստիճանի հրապուրիչ մի բան առկայծեց այդ ծերունու կարճատև ծիծաղում։ Ես իսկույն մոտեցա նրան։ | ||
+ | |||
+ | ''' III ''' | ||
+ | |||
+ | ― Նստիր, տեղավորվիր, ոտքերիդ մեջ, ով գիտի, դեռ ուժ չկա,― իր կողքին ինձ տեղ ցույց տալով ու նույն շողարձակող հայացքով երեսիս նայելով՝ սիրալիր հրավիրեց ինձ նա։ Ես նստեցի նրա կողքին ու ասացի. | ||
+ | |||
+ | ― Ես ձեզ ճանաչում եմ, դուք Մակար Իվանովիչն եք։ | ||
+ | |||
+ | ― Ճիշտ է, սիրելիս։ Դե լավ է, որ վեր ես կացել։ Դու ջահել ես, քեզ համար ամեն բան հրաշալի է։ Ծերունին դեպի գերեզման է գնում, իսկ ջահելը պետք է ապրի ու ապրի։ | ||
+ | |||
+ | ― Դուք հիվա՞նդ եք։ | ||
+ | |||
+ | ― Հիվանդ եմ, բարեկամս, ավելի ոտքերս են հիվանդ։ Մինչև շեմը դեռ հասցրին, բայց հենց որ էստեղ նստեցի, տեղնուտեղն ուռեցին։ Սա անցած հինգշաբթի է սկսվել, հենց որ ջերմաստիճանն ընկավ (այսինքն սառնամանիքն սկսվեց)։ Մինչև հիմա, տեսնում ես, քսադեղ էի քսում ոտքերիս, նախանցյալ տարի բժիշկ Լիխտենը, Եդմունդ Կառլիչն էր Մոսկվայում դուրս գրել և օգնում էր էդ քսուքը ու լավ էլ օգնում էր. բայց հիմա արդեն էլ չի օգնում։ Եվ կուրծքս էլ է բռնվել։ Իսկ երեկվանից մեջքս էլ ոնց որ շներ են կրծում... Գիշերներն էլ չեմ քնում։ | ||
+ | |||
+ | ― Ինչպե՞ս է, որ ձեր մոտից ոչ մի ձայն չի լսվում,― ընդհատեցի նրան ես։ Նա նայեց ինձ կարծես ինչ-որ բան կշռադատելով։ | ||
+ | |||
+ | ― Մենակ թե մորդ չարթնացնես,― կարծես հանկարծ ինչ-որ բան մտաբերելով ավելացրեց նա։― Նա ամբողջ գիշեր էստեղ կողքիս, գործ է արել ու ճանճի պես կամաց, իսկ հիմա, գիտեմ, որ պառկել է։ Ախ, դառն է հիվանդ ծերունու կյանքը,― հառաչեց նա,― թվում է, թե ինչի՞ց է միայն հոգիդ կառչել, բայց մեկ է, մնում է կպած և կյանքի վրա ուրախանում, և թվում է, եթե ամբողջ կյանքդ նորից սկզբից սկսես, դրանից էլ, ով գիտե, չվախենար հոգիդ, թեև, գուցե հանցավոր է էդ միտքը։ | ||
+ | |||
+ | ― Ինչո՞ւ է հանցավոր։ | ||
+ | |||
+ | ― Երազ է էդ միտքը, իսկ ծերունին կյանքից պետք է բարեգեղ հեռանա։ Էդպես է, եթե դժգոհությամբ կամ տրտնջալից ես դիմավորում մահդ, ապա դա հենց մեծ մեղք է։ Բայց թե հոգևոր ուրախությամբ սիրել ես կյանքը, կարծում եմ, որ Աստված էլ դա կների, նույնիսկ ծերունու։ Մարդու համար դժվար է ամեն տեսակ մեղքը ճանաչել, իմանալ ինչն է հանցավոր, իսկ ինչը ոչ։ Էստեղ գաղտնիք կա, որ գերազանցում է մարդուս խելքի կարողությունը։ Իսկ ծերունին գոհ պետք է լինի ամեն ժամ, և պետք է մեռնի իր խելքի լիակատար ծաղկման վիճակում, երանելի ու բարեգեղ, լիացած ապրած օրերով, ախ քաշելով իր վերջին ժամին և, կյանքից հեռանալիս, ուրախանալով, ինչպես հասկը խրձին միանալիս և լրացնելով գաղտնիքը յուր։ | ||
+ | |||
+ | ― Դուք շարունակ ասում եք «գաղտնիքը», ի՞նչ բան է «լրացնելով գաղտնիքը յուր»,― հարցրի ես ու հայացք նետեցի դռանը։ Ես ուրախ էի, որ մենք մենակ էինք և որ մեր շուրջը անխախտ լռություն էր տիրում։ Մայրամուտից առաջ արևը վառ լուսավորում էր սենյակը։ Նա մի փոքր վերամբարձ էր խոսում ու ոչ ճշգրիտ, բայց շատ անկեղծ ու ինչ-որ խիստ հուզված, կարծես իսկապես էլ այդքան ուրախ էր իմ գալու համար։ Բայց ես նկատեցի նրանում անկասկած տենդագին վիճակ, և նույնիսկ խիստ տենդագին։ Ես էլ էի հիվանդ, ես էլ էի տենդով բռնված, այն րոպեից, ինչ մտել էի նրա մոտ։ | ||
+ | |||
+ | ― Ինչ է գաղտնի՞քը։ Ամեն բան գաղտնիք է, բարեկամս, ամեն բանում Աստծո գաղտնիքը կա։ Ամեն ծառում, ամեն ցողունի մեջ այդ նույն գաղտնիքը կա։ Պստիկ մի ծիտ է երգում, թե աստղերի մի ամբողջ բույլ է գիշերը երկնքում փայլում այդ նույն գաղտնիքն է, միևնույն գաղտնիքը։ Իսկ ամենամեծ գաղտնիքը էն է, թե մարդու հոգուն ինչ է սպասում այն աշխարհում։ Հենց էդպես, բարեկամս։ | ||
+ | |||
+ | ― Ես չգիտեմ, թե դուք ինչ մտքով... Ես, իհարկե, ոչ թե նրա համար, որ ձեզ գրգռեմ, և, հավատացեք, որ հավատում եմ Աստծուն, բայց այդ բոլոր գաղտնիքները վաղուց բացատրված են խելքով, իսկ ինչը դեռ բացատրված չէ, կբացատրվի ամբողջությամբ, միանգամայն հաստատ, և գուցե, ամենակարճ ժամանակամիջոցում։ Բուսականությունը միանգամայն հստակ գիտե, թե ինչպես է աճում ծառը, բնախոսն ու կազմախոսը գիտեն նույնիսկ, թե ինչու է երգում թռչունը կամ շուտով կիմանան, իսկ ինչ վերաբերում է աստղերին, ապա դրանք ոչ միայն բոլորը հաշվված են, այլև դրանց յուրաքանչյուր շարժումն է հաշվված րոպեների ճշգրտությամբ, այնպես որ նույնիսկ հազար տարի առաջ րոպե առ րոպե կարելի է կանխագուշակել որևէ մի գիսաստղի հայտնվելը... իսկ հիմա նույնիսկ ամենահեռավոր աստղի կազմությունն է հայտնի դարձել։ Վերցրեք մանրադիտակը (դա մեծացող ապակի է, որ առարկան մեծացնում է միլիոն անգամ) և զննեցեք նրանով մի կաթիլ ջուրը, և դուք այնտեղ կտեսնեք մի ամբողջ նոր աշխարհ, կենդանի էակների մի ամբողջ կյանք, միչդեռ դա էլ գաղտնիք էր, բայց չէ՞ որ պարզեցին։ | ||
+ | |||
+ | ― Լսել եմ դրա մասին, սիրելիս, շատ եմ լսել մարդկանցից։ Ի՜նչ խոսք, մեծ, փառավոր գործ է. Աստծո կամոք ամեն բան տրված է մարդուն, զուր չի Աստված կյանքի շունչ փչել նրա մեջ. «Ապրիր ու ճանաչիր»։ | ||
+ | |||
+ | ― Դե, դրանք հանրահայտ բաներ են։ Սակայն դուք գիտությանը թշնամի չե՞ք, կղերի կողմնակից չե՞ք։ Այսինքն չգիտեմ, կհասկանաք, արդյոք... | ||
+ | |||
+ | ― Ոչ, սիրելիս, մանկուց հարգել եմ գիտությունը, և չնայած ինքս ուսյալ չեմ, բայց դրանից չեմ բողոքում, ինձ բաժին չի ընկել, որիշին է ընկել։ Դա գուցեև ավելի լավ է, որովհետև ամեն մեկին իրենն է բաժին ընկնում։ Դրա համար էլ, բարեկամս, ամեն մեկին չէ, որ գիտությունը օգտակար է։ Բոլորը չեն, որ զուսպ են, ամեն մեկն էլ ուզում է տիեզերքը զարմացնել, իսկ ես, միգուցե, բոլորից էլ ավելի, եթե շնորհք ունենայի։ Իսկ հիմա, ոչ մի շնորհք չունենալով, ինչպե՜ս կարող եմ ինձ ուրիշներից վեր դասել, երբ ինքս ոչինչ չգիտեմ։ Իսկ դու ջահել ես, միտքդ սուր, և բախտդ էլ էդպես է բերել, դու էլ սովորիր։ Ամեն բան ճանաչիր, որ եթե հանդիպես անաստվածի կամ կատակաբանի, կարողանաս պատասխան տալ նրան, և որ նա իր խենթ ու խելառ խոսքերով քեզ բառախեղդ չանի և քո տհաս մտքերը չխռովի։ Իսկ էդ ապակին ես դեռ վերջերս եմ տեսել։ | ||
+ | |||
+ | Նա խոր շունչ քաշեց, հետո հառաչեց։ Որոշակիորեն ես նրան արտակարգ հաճույք պատճառեցի իմ գալով։ Հաղորդակցության ծարավը հիվանդագին էր։ Բացի այդ ես ամենևին չեմ սխալվի, պնդելով, որ նա երբեմն ինչ-որ նույնիսկ արտակարգ սիրով էր ինձ նայում, իր ձեռքի ափը նա փաղաքշաբար դնում էր իմ ձեռքին, շոյում էր ուսս... Դե, բայց լինում էին րոպեներ, որ, պետք է խոստովանել, կարծես, բոլորովին մոռանում էր իմ մասին, կարծես, մենակ է նստած ու թեև ջերմորեն շարունակում էր խոսել, բայց ոնց որ բաց տարածության մեջ խոսեր։ | ||
+ | |||
+ | ― Գեննադիի մենաստանում, բարեկամս,― շարունակեց նա,― մեծ խելքի տեր մի մարդ կա։ Ազնվական ծագում ունի, փոխգնդապետի աստիճան և շատ մեծ հարստություն։ Աշխարհիկ կյանքում ամուսնական պարտավորություն իր վրա վերցնել չուզեց, բայց արդեն տասներորդ տարին է, ինչ սիրելով խաղաղ ու լուռ հանգրվանները և իր զգացմունքները աշխարհիկ իրարանցումից հանդարտեցնելով, հեռացել է աշխարհիկ կյանքից։ Ճշտությամբ կատարում է վանքի ողջ կանոնադրությունը, բայց կուսակրոն ձեռնադրվել չի ուզում։ Եվ էնքա՜ն գիրք ունի, բարեկամս, որ ես իմ օրում էդքան գիրք չեմ տեսել ոչ ոքի մոտ, ինքն է ինձ ասել, որ ութ հազար ռուբլու են։ Անունը Պյոտր Վալերիանովիչ։ Շատ բան է ինձ սովորեցրել տարբեր ժամանակներ, իսկ ես շատ-շատ էի սիրում նրան լսել։ Մի անգամ ասացի նրան։ «Ինչպե՞ս է, որ դուք, պարոն, ձեր էդ մեծ խելքով, ապրելով արդեն տասը տարի վանական ապաշխարությամբ և սեփական կամքի լիակատար հրաժարումով, չեք ընդունում կուսակրոն ձեռնադրություն, որպեսզի էլ ավելի կատարյալ լինեք»։ Իսկ նա էս խոսքիս ինձ պատասխանեց. «Ի՜նչ ես, ծերուկ, խելքիս մասին խոսում, միգուցե հենց խելքս էլ ինձ գերել է և ոչ թե ես եմ նրան չափի-կապի բերել։ Եվ ի՜նչ ես իմ ապաշխարության մասին դատում, գուցե ես վաղուց եմ արդեն չափս կորցրել, կամ կամքիցս հրաժարվելու մասին ի՜նչ ես խոսում։ Հենց այս րոպեիս ես բոլոր փողերիցս կհրաժարվեմ, աստիճաններս էլ իսկույն կտամ և ասպետական ամբողջ դիրքս էլ իսկույն սեղանին կդնեմ, իսկ մի ծխամորճ ծխախոտից արդեն տասներորդ տարին է, ինչքան չարչարվում եմ, ձեռք քաշել չեմ կարողանում։ Դրանից հետո էլ ինչ վանական ինձնից և ի՜նչ կամքիցս հրաժարվելն ես իմ մեջ փառաբանում»։ Էն ժամանակ ես զարմացա նրա հնազանդության վրա։ Եվ եղավ էնպես, որ անցյալ ամառ, խոտհնձի պահին, նորից, Աստծո կամոք, էդ նույն վանքը եկա տեսնեմ նրա խցում հենց էս բանը մանրադիտակը, դրված, մեծ փողերով դուրս էր գրել արտասահմանից։ «Սպասիր, ծերուկ,― ասում է,― զարմանալի բան ցույց տամ քեզ, քանի որ սրանից դու երբեք չես տեսել։ Ջրի կաթիլը տեսնո՞ւմ ես, արցունքի պես մաքուր է, դե, ուրեմն, տես, թե ինչ կա դրա մեջ, և կտեսնես, որ ներքին բարդ կառուցվածքների մասնագետները շուտով Աստծո բոլոր գաղտնիքները կգտնեն ու ոչ մի հատ չեն թողնի ինձ ու քեզ»,― հենց էդպես էլ ասաց, լավ եմ հիշում։ Իսկ ես էդ մանրադիտակի մեջ դեռ երեսունհինգ տարի դրանից առաջ էի նայել Ալեքսանդր Վլադիմիրովիչ Մալգասովի՝ մեր պարոնի, Անդրեյ Պետրովիչի մորական ազգականի մոտ, որից էլ, նրա մահից հետո կալվածքն անցավ Անդրեյ Պետրովիչին։ Պատկառելի պարոն էր, բարձրաստիճան գեներալ, մեծ էլ շնաորս էր պահում, և ես էլ շատ տարիներ նրա մոտ որպես որսապետ էի ծառայում։ Հենց էդ ժամանակ էլ նա դրեց էդ մանրադիտակը, որն էլ բերել էր հետն ու հրամայեց իր ագարակի թե արական, թե իգական սեռի բոլոր գյուղացիներին, մեկը մյուսի հետևից մոտենալ ու նայել, նա ցույց էլ էր տալիս լու և ոջիլ, և ասեղի ծայր ու մազի մի հատիկ, ու ջրի կաթիլ։ Ու համա թե իրարանցում սկսվեց, մոտենալ վախենում են, համ էլ պարոնից են վախենում. տաքարյուն էր։ Մի քանիսը նայել էլ չեն կարողանում, աչքերը կկոցում են, բայց ոչինչ չեն տեսնում, ուրիշները վախենում են ու գոռգոռում, իսկ գյուղի ավագը Սավին Մակալովը, աչքերը զույգ ձեռքերով փակել ու բղավում էր. «Ինչ ուզում եք, ինձ արեք չեմ գա»։ Շատ դատարկ, ծիծաղելի բաներ եղան։ Սակայն Պյոտր Վալերիանովիչին ես չխոստովանեցի, որ դրանից առաջ, երեսունհինգ տարուց էլ ավելի առաջ, էդ նույն հրաշքը տեսել եմ, որովհետև նկատեցի, որ իր մեծագույն հրճվանքից է մարդը ցույց տալիս և, ընդհակառակը, սկսեցի զարմանալ ու սարսափել։ Նա մի քիչ ժամանակ տրվեց ինձ ու հարցրեց. «Հը, հիմա ի՞նչ կասես, ծերուկ»։ Իսկ ես գլուխ տվեցի նրան ու ասացի. «Եվ ասաց Աստված, եղիցի լույս և եղև լույս», իսկ նա հանկարծ դրան ի պատասխան ասաց. «Իսկ չեղե՞լ խավար»։ Եվ էնքան տարօրինակ ասաց դա, նույնիսկ քթի տակ չծիծաղեց։ Շատ զարմացա նրա վրա ես էն ժամանակ, իսկ նա, կարծես, նույնիսկ բարկացավ ու լռեց։ | ||
+ | |||
+ | ― Ձեր Պյոտր Վալերիանովիչը պարզապես վանքում քելեխակեր է ուտում ու ծունր դնում, բայց Աստծուն չի հավատում, և դուք էլ հենց այդպիսի մի պահի եք նրան հանդիպել, ուրիշ ոչինչ,― ասացի ես,― և բացի այդ էլ բավական ծիծաղելի մարդ է. ախր նա, երևի, դրանից առաջ արդեն մի տասն անգամ մանրադիտակ տեսել էր, էլ ինչո՞ւ էր գժվում տասնմեկերորդ անգամ։ Ինչ-որ ջղային դյուրազգացություն է... որ վանքում է մշակել։ | ||
+ | |||
+ | ― Բարձր խելքի տեր ու մաքուր մարդ է,― ազդու արտասանեց ծերունին,― ոչ էլ անաստված է։ Գունդ-գունդ խելք ունի ու անհանգիստ սիրտ։ Դրա նման մարդիկ հիմա շատ են դուրս գալիս պարոնների և ուսյալների դասից։ Եվ ահա թե էլ ինչ կասեմ, մարդն ինքն է իրեն պատժում։ Իսկ դու անցիր նրանց կողքից ու նրանց մի ձանձրացրու, իսկ քուն մտնելուց առաջ հիշիր նրանց քո աղոթքներում, քանի որ դրա նմանները Աստված են փնտրում։ Աղոթք անո՞ւմ ես քնելուց առաջ։ | ||
+ | |||
+ | ― Ոչ, դատարկ ծիսականություն եմ համարում։ Սակայն պետք է ձեզ խոստովանեմ, որ ձեր Պյոտր Վալերիանովիչն ինձ դուր է գալիս, գոնե փալաս չէ, այլ այնուամենայնիվ մարդ է, որն ինչ-որ չափով նման է մեզ երկուսիս մոտ մի մարդու և որին երկուսս էլ լավ ենք ճանաչում։ | ||
+ | |||
+ | Ծերունին իմ պատասխանի միայն առաջին նախադասությանը ուշադրություն դարձրեց։ | ||
+ | |||
+ | ― Իզուր չես աղոթում, բարեկամ, լավ է լինում, սիրտդ է ուրախանում, թե քուն մտնելիս, թե քնից վերկենալիս, թե գիշերը զարթնելիս։ Այ թե ինչ կասեմ քեզ։ Հենց էս ամռանը, հուլիսին, մենք շտապում էինք Աստվածամոր մենաստանը տոնի։ Քանի մոտենում էինք տեղին, էնքան շատ ժողովուրդ էր մեզ միանում և վերջում համարյա մի երկու հարյուր մարդ հավաքվեց, որոնք բոլորն էլ շտապում էին զույգ մեծ սքանչելագործներ Անիկիի ու Գրիգորիի միատեղված սուրբ մասունքները համբուրելու։ Գիշերեցինք, եղբայր, բաց դաշտում, և ես արթնացա վաղ առավոտյան, երբ դեռ բոլորը քնած էին, նույնիսկ արևը անտառի ետևից դեռ դուրս չէր եկել։ Խոնարհեցի գլուխս, սիրելիս, շուրջս նայեցի ու հառաչեցի ամեն տեղ չտեսնված-չլսված գեղեցկություն, ամեն ինչ խաղաղ, օդը թեթե, խոտ է աճում աճիր, Աստծո խոտ, ծիտն է երգում՝ երգիր Աստծո ծիտ, մանչուկն է կնոջ ձեռքին ճրրրում՝ Աստված քեզ հետ, փոքրիկ մարդ, աճիր բախտդ հետդ, մանկիկ։ Եվ կարծես առաջին անգամ կյանքումս այս բոլորը ինձ ու ինձ հասկացա։ Գլուխս դրի նորից ու էնքա՜ն թեթև քնեցի։ Լավ է էս աշխարհում, սիրելիս։ Եթե դրությունս թեթևանա, գարնանը նորից կգնամ թափառելու։ Իսկ էն, որ գաղտնիք է, դա նույնիսկ ավելի լավ է, վախենալի է սրտի համար ու հրաշալի, վախն էլ է սրտի ուրախության համար. «Ամեն բան քո մեջ է, Տեր Աստված, և ինքս էլ եմ քո մեջ, ընդունիր ինձ»։ Մի տրտնջա պատանյակ, էլ ավելի հրաշալի է էն, որ գաղտնիք է,― խանդաղատանքով ավելացրեց նա։ | ||
+ | |||
+ | ― «Էլ ավելի հրաշալի է էն, որ գաղտնիք է...»։ Սա ես կհիշեմ, այս բառերը։ Դուք սոսկալի անստույգ եք արտահայտվում, բայց ես հասկանում եմ... Ինձ զարմացնում է, որ դուք շատ ավելին գիտեք և հասկանում եք, քան կարող եք արտահայտել, միայն թե դուք կարծես տենդով եք բռնված...― նրա տենդագին աչքերին ու գունատված դեմքին նայելով բերանիցս թռցրի ես։ Բայց նա, կարծես, չլսեց էլ իմ ասածը։ | ||
+ | |||
+ | ― Արդյոք գիտե՞ս, սիրելի պատանյակ,― կարծես նախորդ խոսքը շարունակելով՝ սկսեց նորից նա,― արդյոք գիտե՞ս, որ մարդու հիշատակն էլ սահման ունի էս աշխարհում։ Մարդու հիշատակին միայն հարյուր տարի է սահման դրված։ Մահից հետո նրան դեռ կարող են հիշել նրա երեխաները, կամ թոռները, որոնք դեռ տեսել են նրա երեսը, իսկ հետո թեև կարող է շարունակվել նրա հիշատակը, բայց միայն բանավոր, մտավոր, քանի որ նրա կենդանի երեսը տեսնողներն էլ կանցնեն էս աշխարհից։ Եվ նրա գերեզմանի վրա խոտ կբուսնի գերեզմանոցում, կճաքի նրա վրայի սպիտակ քարը, և կմոռանան նրան բոլորը, և հենց իր ժառանգները կմոռանան, հետո կմոռանան նույնիսկ անունը նրա, քանի որ միայն քչերն են մնում մարդկանց հիշողության մեջ. թող մոռանան։ Եվ թող մոռանան, սիրելիներս, իսկ ես իմ գերեզմանից էլ սիրում եմ ձեզ։ Լսում եմ, մանուկներս, ձեր ուրախ ձայները, լսում քայլերը ձեր հարազատ ծնողների գերեզմաններին ծնողների օրը, ապրեցեք առայժմ արևի տակ, հրճվեցեք, իսկ ես Աստծուն կաղոթեմ ձեզ համար, կհայտնվեմ ձեր երազ-տեսիլքներում... միևնույն է մահից հետո էլ սերը կա... | ||
+ | |||
+ | Գլխավորն այն է, որ ես էլ, նրա պես, տենդով էի բռնված, փոխանակ հեռանայի, կամ համոզեի նրան հանգստանալ, իսկ գուցեև մահճակալին պառկեցնեի, քանի որ նա իսկապես, կարծես, զառանցում էր, ես հանկարծ բռնեցի նրա ձեռքը և, խոնարհվելով նրա վրա ու սեղմելով ձեռքը, հուզված շշուկով ու հոգումս հեղվող արտասուքներով ասացի. | ||
+ | |||
+ | ― Ուրախ եմ, որ ձեզ տեսա։ Միգուցե ես ձեզ վաղուց էի սպասում։ Ես սրանցից ոչ մեկին չեմ սիրում, սրանք վայելչակերպ չեն... սրանց հետևից ես չեմ գնա, ես չգիտեմ, թե ուր կգնամ, ես ձեզ հետ կգամ... | ||
+ | |||
+ | Բայց, բարեբախտաբար, հանկարծ ներս մտավ մայրիկը, հակառակ դեպքում, չգիտեմ, թե ինչով կվերջացնեի։ Նա ներս մտավ հենց նոր արթնացած ու անհանգստացած դեմքով, դեղորայքի շշիկն ու ճաշի գդալը ձեռքին, մեզ տեսնելով նա բացականչեց. | ||
+ | |||
+ | ― Էդպես էլ գիտեի։ Քինաքինայի դեղը ուշացրել եմ, ժամանակին չեմ տվել, դողէրոցքը բռնել է։ Քնով էի ընկել, Մակար Իվանովիչ, սիրելիս։ | ||
+ | |||
+ | Ես վերկացա ու դուրս եկա։ Մայրիկը այնուամենայնիվ նրան դեղ տվեց ու անկողին պառկեցրեց։ Ես էլ պառկեցի իմ անկողնում, բայց չափազանց հուզված։ Ես վերադարձա մեծագույն հետաքրքրությամբ և ամբողջ էությամբ մտածում էի այդ հանդիպման մասին։ Ինչ էի սպասում այն ժամանակ ես այդ հանդիպումից՝ չգիտեմ։ Իհարկե, ես անկապ էի դատում և իմ ուղեղում ոչ թե մտքեր էին առկայծում, այլ միայն մտքի պատառիկներ։ Ես պառկած էի դեմքով դեպի պատը և հանկարծ անկյունում մայր մտնող արևի մի վառ, լուսավոր բիծ տեսա, հենց այն բիծը, որին այնպիսի անեծքով սպասում էի քիչ առաջ, և ահա հիշում եմ, ինչպես հոգիս, կարծես, խայտաց և ինչպես, կարծես, մի նոր լույս թափանցեց սիրտս։ Հիշում եմ այդ քաղցր պահը և չեմ ուզում մոռանալ։ Դա նոր հույսի ու նոր ուժի միայն մի պահ էր... Այն ժամանակ ես ապաքինվում էի, ուրեմն, նման պոռթկումները կարող էին իմ ներվերի վիճակի անխուսափելի արդյունքը լինել, բայց հենց այն նույն լուսավոր հույսին ես հիմա էլ հավատում եմ. ահա թե ինչը ես հիմա կուզեի գրի առնել ու լավ հիշել։ Իհարկե, ես այն ժամանակ էլ հաստատ գիտեի, որ չեմ գնա Մակար Իվանովիչի հետ ուխտագնացության և որ ինքս էլ չգիտեմ, թե ինչում է կայանում ինձ համակած այդ նոր ձգտումը, բայց մի խոսքով ես արդեն արտասանել էի, թեև տենդով բռնված. «Սրանց մեջ վայելչակերպություն չկա»։ «Իհարկե,― մտածում էի ես մոլուցքով բռնված,― այս րոպեից սկսած ես «վայելչակերպություն» եմ խնդրում, իսկ սրանց մեջ այն չկա, և դրա համար ես հեռանում եմ սրանցից»։ | ||
+ | |||
+ | Ինչ-որ բան խշխշաց թիկունքումս, ես շրջվեցի, մայրիկս էր կանգնած, ինձ վրա խոնարհված և վեհերոտ հետաքրքրությամբ նայում էր աչքերիս։ Ես հանկարծ բռնեցի նրա ձեռքը։ | ||
+ | |||
+ | ― Այդ ինչո՞ւ, մայրիկ, դուք ինձ ոչինչ չեք ասել մեր թանկարժեք հյուրի մասին,― հարցրի հանկարծ ես, ինքս էլ համարյա չսպասելով, որ այդպես կասեմ։ Ողջ անհանգստությունը միանգամից անհետացավ նրա դեմքից և փոխարենը կարծես ուրախություն շողշողաց, բայց նա ինձ ոչինչ չպատասխանեց, բացի միայն մի խոսքից. | ||
+ | |||
+ | ― Լիզային էլ մի մոռացիր, Լիզային, դու մոռացել ես Լիզային։ | ||
+ | |||
+ | Նա արագ-արագ արտասանեց սա, շիկնելով, և ուզում էր փութկոտ հեռանալ, որովհետև ինքն էլ սոսկալի չէր սիրում զգացմունքների մասին երկարաբանել և այդ հարցում ճիշտ ինձ նման էր, այսինքն ամաչկոտ էր և առաքինի, դրան ավելացրած նաև այն, որ, իհարկե, չէր ուզենա ինձ հետ խոսակացություն սկսել Մակար Իվանովիչի մասին, բավական էր արդեն այն, ինչը մենք կարող էինք իրար ասել, հայացքներ փոխանակել։ Բայց ես, որ իսկապես ատում էի ամեն տեսակ ճոռոմաբանություններ զգացմունքների մասին, հենց ես ուժով պահեցի նրան, բռնելով ձեռքից, ես քաղցր նայում էի նրա աչքերին, քնքուշ ու կամացուկ ծիծաղում, իսկ մյուս ձեռքիս ափով շոյում էի նրա սիրելի դեմքը, նրա ներս ընկած այտերը։ Նա կռացավ և ճակատը հպեց իր ճակատին։ | ||
+ | |||
+ | ― Դեհ, Քրիստոսը քեզ հետ,― ասաց նա հանկարծ, խոնարհվելով և շողշողացող դեմքով,― առողջացիր։ Սա ես չեմ մոռանա։ Հիվանդ է նա, շատ հիվանդ... կյանքն ու մահը Աստծո ձեռքին է... Ախ, էն ի՜նչ ասացի, էդպիսի բան չի կարող լինել... | ||
+ | |||
+ | Նա դուրս եկավ։ Իր ամբողջ կյանքի ընթացքում ահ ու դողով և երկյուղածությամբ էր նա մեծարում իր օրինական ամուսին և ուխտագնաց Մակար Իվանովիչին, որ մեծահոգաբար և մեկ անգամ ընդմիշտ ներել էր նրան։ | ||
+ | |||
+ | === Գլուխ երկրորդ === | ||
+ | |||
+ | ''' I ''' | ||
+ | |||
+ | Իսկ Լիզային ես չէի «մոռացել», մայրիկս սխալվում էր։ Զգայուն մայրը տեսնում էր, որ եղբոր ու քրոջ միջև կարծես ինչ-որ սառնություն կար. բայց բանը չսիրելու մեջ չէր, այլ ավելի շուտ խանդի։ Հետագան նկատի ունենալով՝ երկու խոսքով բացատրեմ։ | ||
+ | |||
+ | Հենց իշխանի բանտարկության օրից սկսած՝ խեղճ Լիզայի պահվածքի մեջ ինչ-որ հանձնապաստան գոռոզություն, ինչ-որ անմատչելի մեծամտություն էր հայտնվել, որ համարյա անտանելի էր. բայց տանը բոլորն էլ հասկանում էին ճշմարտությունը և այն, թե ինչպես էր նա տառապում, իսկ եթե ես սկզբում նեղանում էի ու մռայլվում նրա մեզ հետ վարվելու ձևից, ապա միայն իմ մանրախնդիր դյուրագրգռության պատճառով, որը տասնապատիկ ուժեղացել էր հիվանդությանս հետևանքով, ահա թե ինչ եմ մտածում այդ մասին ես այժմ։ Իսկ Լիզային սիրելուց ես չէի դադարել ամենևին, այլ, ընդհակառակը, սիրում էի էլ ավելի, միայն թե չէի ուզում մոտենալ աառաջինը, հասկանալով, ի դեպ, որ նա ինքն էլ ոչ մի դեպքում չի մոտենա առաջինը։ | ||
+ | |||
+ | Բանն այն է, որ իշխանի հետ կապված ամեն բան բացվելուն պես, նրա բանտարկությունից անմիջապես հետո, Լիզան շտապեց առաջին հերթին այնպիսի դիրք բռնել մեր և բոլոր մյուսների նկատմամբ, որ կարծես միտք անգամ չէր կարող հանդուրժել, թե իրեն կարելի է խղճալ կամ որևէ բանով մխիթարել, իսկ իշխանին արդարացնել։ Ընդհակառակը, աշխատելով ամենևին չբացատրվել և ոչ ոքի հետ չվիճել, նա կարծես շարունակ, ինչպես բարձրագույն հերոսությամբ, հպարտանում էր իր դժբախտ փեսացուի արարքով։ Նա կարծես ամեն րոպե ասում էր մեզ բոլորիս (կրկնում եմ, առանց բառ անգամ արտասանելու). «Ախր ձեզնից ոչ մեկն այդպես չի անի, ախր դուք ձեզ չեք մատնի հանուն պատվի ու պարտքի պահանջի, ախր ձեզնից ոչ մեկը չունի այդպիսի զգայուն ու անարատ խիղճ։ Իսկ ինչ վերաբերում է նրա արարքներին, ապա ո՞ւմ խղճի վրա վատ արարք չկա։ Միայն թե բոլորը դրանք թաքցնում են, իսկ այդ մարդը ցանկացավ ավելի շուտ կործանել իրեն, քան անարժան մնալ իր սեփական աչքում»։ Ահա թե ինչ էր արտահայտում, ըստ երևույթին, նրա յուրաքանչյուր շարժումը։ Չգիտեմ, բայց ես ճիշտ նույն կերպ կվարվեի, եթե նրա տեղը լինեի։ Չգիտեմ նաև. արդյո՞ք նույն մտքերն էին նրա հոգու խորքում, այսինքն ինքն իր հետ մտորելիս. կասկածում եմ, որ ոչ։ Իր բանականության մյուս, ավելի հստակ կեսով նա անպայման պետք է ըմբռներ իր «հերոսի» ողջ ոչնչությունը, քանի որ ո՞վ այժմ չի համաձայնի, թե այդ դժբախտ և նույնիսկ մեծահոգի մարդը իր տեսակի մեջ միևնույն ժամանակ ծայր աստիճանի չնչին մարդ էր։ Նույնիսկ նրա այդ գոռոզամտությունն ու մի տեսակ հարձակվողականությունը մեր բոլորիս նկատմամբ, նրա այդ շարունակական կասկածամտությունը, թե մենք այլ կարծիք ունենք իշխանի մասին, գուշակելու առիթ էին տալիս, թե Լիզայի սրտի խորքում նաև այլ դատողություն կարող էր կազմվել իր դժբախտ մտերմի մասին։ Սակայն իմ կողմից շտապում եմ ավելացնել, որ իմ կարծիքով Լիզան, թեև միայն կիսով չափ, բայց իրավացի էր. նրա համար նույնիսկ մեզնից շատ ավելի ներելի էր վերջնական եզրակացության մեջ տատանվելը։ Ես ինքս ամբողջ հոգով խոստովանում եմ, որ մինչև այժմ էլ, երբ ամեն բան արդեն անցած է, ամենևին չգիտեմ, ինչպես և ինչ վերջնական գնահատական տամ այդ դժբախտին, որն այդպիսի խնդիր տվեց մեզ լուծելու։ | ||
+ | |||
+ | Այնուամենայնիվ Լիզայի պատճառով մեր տանը համարյա թե մի փոքրիկ դժոխք էր սկսվել։ Լիզան, որ այդքան ուժգին սիրում էր, պետք է որ խիստ տառապեր։ Համաձայն իր բնավորության՝ նա գերադասեց լուռ տառապել։ Նրա բնավորությունը նման էր իմ բնավորությանը, այսինքն տիրական էր և հպարտ, և ես միշտ կարծել եմ, և այն ժամանակ, և այժմ, որ նա սիրելի է իշխանին իր տիրական բնավորությունից, հենց այն պատճառով, որ իշխանը բնավորություն չուներ և որ հենց առաջին բառից ու ժամից նա միանգամայն ենթարկվել էր Լիզային։ Սա մի տեսակ ինքն իրեն, սրտում է կատարվում, առանց որևէ նախնական հաշվի, բայց այսպիսի սերը՝ ուժեղը թույլի նկատմամբ, երբեմն լինում է անհամեմատ ավելի ուժեղ ու տանջալից, քան հավասար բնավորությունների սերը, որովհետև ակամա քեզ վրա ես վերցնում քո թույլ մտերմի համար պատասխանատվությունը։ Ես, համենայն դեպս, այդպես եմ կարծում։ Հենց սկզբից մերոնք բոլորը Լիզային շրջապատեցին ամենաքնքուշ հոգատարությամբ, հատկապես մայրիկը, բայց նա չփափկեց, չարձագանքեց կարեկցանքին և, կարծես, մերժեց ամեն տեսակ օգնություն։ Սկզբում դեռ խոսում էր մայրիկի հետ, բայց օրեցօր խոսքի նկատմամբ դառնում էր ավելի ժլատ, կցկտուր և նույնիսկ չոր։ Սկզբում խորհրդակցում էր Վերսիլովի հետ, բայց շուտով որպես խորհրդատու և օգնական ընտրեց Վասինին, ինչպես զարմանքով իմացա ես հետո... Վասինի մոտ նա գնում էր ամեն օր, գնում էր նաև դատարանները, իշխանի պետերի մոտ, գնում էր փաստաբանների, դատախազի մոտ, ի վերջո նա ամբողջ օրերով տանը չէր լինում։ Անշուշտ, ամեն օր, մի երկու անգամ, այցելում էր և իշխանին, որը նստած էր բանտում, ազնվականների բաժանմունքում, բայց այդ տեսակցությունները, ինչպես լիովին համոզվեցի ես հետագայում, շատ տանջալից էին Լիզայի համար։ Հասկանալի է, ո՞ր երրորդ մարդը կարող է լիովին իմանալ երկու սիրահարների գործերը։ Բայց ինձ հայտնի է, որ իշխանն ամեն րոպե խորապես վիրավորում էր նրան և ինչո՞վ, օրինակ։ Տարօրինակ բան է. անդադար խանդով։ Սակայն դրա մասին հետագայում, բայց դրան մի միտք կավելացնեմ. դժվար է որոշել, թե նրանցից ով էր ում ավելի տանջում։ Մեր մեջ հպարտանալով իր հերոսով Լիզան, միգուցե, բոլորովին այլ կերպ էր վերաբերվում նրան երես առ երես, ինչը ես հաստատապես կասկածում եմ, համաձայն որոշ տվյալների, որոնց մասին, ի դեպ, նույնպես հետագայում։ | ||
+ | |||
+ | Այսպիսով, ինչ վերաբերում է իմ հարաբերություններին ու զգացմունքներին Լիզայի նկատմամբ, ապա ինչը որ առերես էր, միայն շինծու, խանդից ելնող կեղծիք էր երկուսիս կողմից էլ, բայց երկուսս էլ երբեք իրար այնպես ուժգին չենք սիրել, ինչպես այդ ժամանակ։ Ավելացնեմ նաև, որ Մակար Իվանովիչի նկատմամբ, նրա մեր տանը հայտնվելուն պես, Լիզան առաջին զարմանքից ու հետաքրքրությունից հետո, չգիտես ինչու սկսեց արհամարհանքով, նույնիսկ գոռոզամտորեն վերաբերվել։ Նա մի տեսակ, կարծես, դիտավորյալ ամենաչնչին ուշադրությունն անգամ չէր դարձնում նրա վրա։ | ||
+ | |||
+ | Խոսք տալով ինձ, որ «լռելու» եմ, ինչպես բացատրեցի նախորդ գլխում, ես. իհարկե, տեսականորեն, այսինքն իմ երազներում, ես միտք ունեի պահել խոսքը։ Օ՜, Վերսիլովի հետ ես, օրինակ, ավելի շատ կենդանաբանության կամ հռոմեական կայսրերի մասին կխոսեի, քան, ասենք, թե նրա կամ Վերսիլովի նրան գրած նամակի այն կարևորագույն տողի մասին, որտեղ նա հայտնում է, թե «փաստաթուղթը այրված չէ, կա և ի հայտ կգա»,― այն տողի, որի մասին ես անհապաղ սկսեցի նորից մտածել, հենց որ ուշքի եկա, և տենդից հետո գիտակցությունս վերականգնվեց։ Բայց ավա՜ղ, գործնականում հենց առաջին քայլերիցս, և համարյա մինչև քայլերս, ես կռահեցի, թե որքան դժվար է և նույնիսկ անհնարին նման կանխորոշումներում իրեն զսպելը։ Մակար Իվանովիչի հետ ծանոթությանս հենց հետևյալ օրը ես սոսկալի հուզմունք ապրեցի մի անսպասելի իրադարձությունից։ | ||
+ | |||
+ | ''' II ''' | ||
+ | |||
+ | Հուզմունք ապրեցի ես Նաստասիա Եգորովնայի՝ հանգուցյալ Օլյայի մոր անսպասելի այցելությունից։ Մայրիկիցս ես արդեն լսել էի, որ նա մի երկու անգամ եղել է իմ հիվանդության ժամանակ և որ շատ է հետաքրքրվել իմ առողջությամբ։ Արդյոք, իսկապես ինձ համար է եկել այդ «բարի կինը», ինչպես նրա մասին միշտ արտահայտվում էր մայրիկս, թե ուղղակի այցելել է մայրիկիս համաձայն արդեն ընդունված կարգի, ես չհարցրի։ Տան անցուդարձի մասին մայրիկս սովորաբար միշտ պատմում էր ինձ, երբ արգանակը ձեռքին գալիս էր ինձ կերակրելու (երբ ես ինքս դեռ չէի կարող ուտել), որպեսզի զբաղեցնի ինձ. իսկ ես այդ ժամանակ համառորեն աշխատում էի ցույց տալ ամեն անգամ, որ այնքան էլ չեմ հետաքրքրվում բոլոր այդ տեղեկություններով և այդ պատճառով Նաստասիա Եգորովնայի մասին էլ ավելի մանրամասն հարց ու փորձ չարի, նույնիսկ բալորովին լուռ մնացի։ | ||
+ | |||
+ | Ժամը տասնմեկին մոտ էր. ես հենց նոր ուզում էի վեր կենալ մահճակալից և անցնել բազկաթոռին սեղանի մոտ, երբ նա ներս մտավ։ Ես դիտավորյալ անկողնում մնացի։ Մայրիկս ինչ-որ բանով շատ զբաղված էր վերևում և ցած չիջավ նրա գալու պահին, այնպես որ մենք հանկարծ երկուսով եղանք սենյակում։ Նա նստեց իմ դիմաց, պատի մոտ դրված աթոռին, ժպտալով և առանց ոչ մի բառ արտասանելու։ Ես կանխազգացի, որ մնջախաղ ենք խաղալու և ընդհանրապես նրա գալն ինձ վրա ամենագրգռիչ տպավորությունը թողեց։ Ես նույնիսկ գլխի շարժումով չբարևեցի նրան և ուղիղ նայում էի նրա աչքերին, բայց նա էլ էր ուղիղ ինձ նայում։ | ||
+ | |||
+ | ― Ձեզ համար իշխանից հետո, երևի, մենակ ամբողջ բնակարանում, ձանձրալի՞ է,― կորցնելով համբերությունս հարցրի ես հանկարծ։ | ||
+ | |||
+ | ― Ոչ, ես հիմա էն բնակարանում չեմ։ Հիմա ես Աննա Անդրեևնայի պատճառով նրա երեխային եմ հետևում։ | ||
+ | |||
+ | ― Ո՞ւմ երեխային։ | ||
+ | |||
+ | ― Անդրեյ Պետրովիչի,― դռանը հայացք նետելով գաղտնապահական շշուկով արտասանեց նա։ | ||
+ | |||
+ | ― Բայց չէ՞ որ այնտեղ Տատյանա Պավլովնան է... | ||
+ | |||
+ | ― Եվ Տատյանա Պավլովնան, և Աննա Անդրեևնան, երկուսն էլ Լիզավետա Մակարովնան էլ, ձեր մայրիկն էլ... բոլորը։ Բոլորն էլ հոգ են տանում։ Տատյանա Պավլովնան ու Աննա Անդրեևնան հիմա շատ մտերիմ են իրար հետ։ | ||
+ | |||
+ | Նորություն։ Խոսելիս նա շատ աշխուժացավ։ Ես ատելությամբ նրան էի նայում։ | ||
+ | |||
+ | ― Դուք շատ աշխուժացել եք վերջին անգամ ինձ մոտ գալուց հետո։ | ||
+ | |||
+ | ― Օ, այո։ | ||
+ | |||
+ | ― Կարծես, հաստացել եք։ | ||
+ | |||
+ | Նա տարօրինակ ինձ նայեց. | ||
+ | |||
+ | ― Ես նրանց շատ սիրեցի, շատ։ | ||
+ | |||
+ | ― Այդ ո՞ւմ։ | ||
+ | |||
+ | ― Հենց Աննա Անդրեևնային։ Շատ։ Էնքան ազնվաբարո օրիորդ է, էն էլ ի՜նչ խելոք... | ||
+ | |||
+ | ― Ահա թե ինչ։ Իսկ ի՞նչ է, ինչպե՞ս է նա։ | ||
+ | |||
+ | ― Նա շատ հանգիստ է, շատ։ | ||
+ | |||
+ | ― Նա միշտ էլ հանգիստ էր։ | ||
+ | |||
+ | ― Միշտ։ | ||
+ | |||
+ | ― Եթե դուք բամբասանքի եք եկել,― չդիմանալով, հանկարծ բղավեցի ես,― ապա իմացեք, որ ես ոչ մի բանի չեմ խառնվում, ես վճռել եմ թողնել... ամեն բան և ամենքին, ինձ համար միևնույն է, ես հեռանալու եմ... | ||
+ | |||
+ | Ես լռեցի, որովհետև ուշքի եկա։ Ինձ համար ստորացուցիչ էր իմ նոր նպատակները նրան, կարծես, բացատրելը։ Իսկ նա առանց զարմանքի ու հուզմունքի ականջ դրեց ինձ, բայց դրան նորից լռություն հետևեց։ Հանկարծ նա վեր կացավ տեղից, մոտեցավ դռանը ու դռնից նայեց հարևան սենյակ։ Համոզվելով, որ այնտեղ ոչ ոք չկա, և որ մենք մենակ ենք, նա հանգիստ վերադարձավ և նստեց նույն տեղը։ | ||
+ | |||
+ | ― Այդ մեկը լավ արիք,― հանկարծ ծիծաղեցի ես։ | ||
+ | |||
+ | ― Ձեր բնակարանը՝ չինովնիկների տանը, դուք ձեզ համար պահելո՞ւ եք,― մի փոքր դեպի ինձ թեքվելով ու ձայնը ցածրացնելով՝ հանկարծ հարցրեց նա, կարծես դա ամենագլխավոր հարցն էր, որի համար էլ հենց եկել էր։ | ||
+ | |||
+ | ― Բնակարա՞նս։ Չգիտեմ։ Գուցեև թողնեմ... Ի՞նչ իմանամ։ | ||
+ | |||
+ | ― Բայց տանտերերը ձեզ շատ են սպասում, չինովնիկը մեծ անհամբերությամբ է սպասում, նրա տիկինը նույնպես։ Անդրեյ Պետրովիչը նրանց վստահեցրեց, որ դուք հաստատ կվերադառնաք։ | ||
+ | |||
+ | ― Իսկ ձեր ինչի՞ն է դա պետք։ | ||
+ | |||
+ | ― Աննա Անդրեևնան էլ էր ուզում իմանալ, շատ գոհ էր, իմանալով, որ դուք մնում եք էնտեղ։ | ||
+ | |||
+ | ― Իսկ նա որտեղի՞ց այդքան հաստատ գիտե, թե ես անպայման կմնամ այն բնակարանում։ | ||
+ | |||
+ | Ես ուզում էի ավելացնել. «Եվ նրա ինչի՞ն է դա պետք», բայց հպարտությունից զսպեցի ինձ ու հարցուփորձ չարի։ | ||
+ | |||
+ | ― Եվ պարոն Լամբերտն էլ նույնը նրան հաստատ հաղորդեց։ | ||
+ | |||
+ | ― Ի-ի-ի՞նչ։ | ||
+ | |||
+ | ― Պարոն Լամբերտը։ Նա Անդրեյ Պետրովիչին էլ վստահ հաստատում էր, որ դուք կմնաք և Աննա Անդրևենային էլ վստահեցրեց դրանում։ | ||
+ | |||
+ | Ես ամբողջ մարմնովս կարծես ցնցվեցի։ Սա ի՜նչ հրաշք է։ Ուրեմն, Լամբերտն արդեն ճանաչում է Վերսիլովին, Լամբերտը թափանցել է Վերսիլովի մոտ, Լամբերտն ու Աննա Անդրևենան, նա թափանցել է նաև Աննա Անդրեևնայի մոտ։ Տաքություն տվեց վրաս, բայց ես լռեցի։ Հպարտության սոսկալի մի հորձանք լցվեց հոգիս, արդյո՞ք հպարտության, թե չգիտեմ ինչի հորձանք։ Բայց ես հանկարծ, կարծես, ասացի ինձ այն րոպեին. «Եթե բացատրություն ստանալու համար թեկուզ մի բառ հարցնեմ, ապա կրկին կխճճվեմ այդ աշխարհում և երբեք չեմ կարողանա ձեռք քաշել նրանից»։ Ատելություն բռնկվեց սրտումս։ Ամբողջ ուժովս որոշեցի լռել և պառկած էի անշարժ։ Նա էլ մի ամբողջ րոպե լուռ էր։ | ||
+ | |||
+ | ― Ինչպե՞ս է իշխան Նիկոլայ Իվանովիչը,― կարծես բանականությունս կորցրած հանկարծ հարցրի ես։ Բանն այն է, որ ես վճռականորեն հարցրի, որպեսզի թեման փոխեմ, և կրկին, պատահաբար, ամենակապիտալ հարցը տվեցի, ինքս, խելագարի պես, նորից վերադառնալով այն աշխարհը, որից այդպիսի ջղաձգությամբ հենց նոր որոշեցի փախչել։ | ||
+ | |||
+ | ― Ցարսկոյե սելոյում է։ Մի քիչ հիվանդացել էր, իսկ քաղաքում էդ հիմիկվա ջերմախտերն են սկսվել, բոլորն էլ խորհուրդ տվին լավ օդի համար Ցարսկոյե՝ իր էնտեղի սեփական տունը տեղափոխվել։ | ||
+ | |||
+ | Ես չպատասխանեցի։ | ||
+ | |||
+ | ― Աննա Անդրեևնան ու գեներալի տիկինը երեք օրը մեկ այցելում են նրան, միասին էլ գնում են։ | ||
+ | |||
+ | Աննա Անդրեևնան ու գեներալի տիկինը (այսինքն ''նա'') բարեկամուհիներ են։ Միասին են գնում։ Ես լուռ էի։ | ||
+ | |||
+ | ― Էնքա՜ն են մտերմացել, և Աննա Անդրեևնան էնքա՜ն լավ է Կատերինա Նիկոլաևնայի մասին խոսում... | ||
+ | |||
+ | Ես շարունակում էի լուռ մնալ։ | ||
+ | |||
+ | ― Իսկ Կատերինա Նիկոլաևնան նորից բարձր հասարակությամբ է «տարվել», տոն է տոնի հետևից, ինքն էլ փայլում է էնտեղ, ասում են նույնիսկ բոլոր պալատականներ են նրան սիրահարված... իսկ պարոն Բյորինգից լրիվ է հրաժարվել, և հարսանիք չի լինելու, բոլորն էլ դա են պնդում... իբր էն անգամվանից հետո։ | ||
+ | |||
+ | Այսինքն՝ Վերսիլովի նամակից հետո։ Ես ամբողջ մարմնովս դողացի, բայց ոչ մի բառ չարտասանեցի։ | ||
+ | |||
+ | ― Աննա Անդրեևնան ո՜նց է ափսոսում իշխան Աերգեյ Պետրովիչին, և Կատերինա Նիկոլաևնան՝ նույնպես, և բոլորն էլ ասում են, որ նրան կարդարացնեն, իսկ էն մյուսին՝ Ստեբելկովին, կդատապարտեն... | ||
+ | |||
+ | Ես ատելությամբ նրան նայեցի։ Նա վեր կացավ տեղից ու հանկարծ խոնարհվեց ինձ վրա։ | ||
+ | |||
+ | ― Աննա Անդրեևնան հատկապես ապսպրեց իմանալ ձեր որպիսությունը,― արդեն լիակատար շշուկով արտասանեց նա,― և շատ պնդեց խնդրել ձեզ, որ այցելեք իրեն, հենց որ սկսեք դուրս գալ տանից։ Մնաք բարով։ Առողջացեք, իսկ ես հենց էդպես էլ կասեմ... | ||
+ | |||
+ | Նա գնաց։ Ես նստեցի մահճակալիս, սառը քրտինքը պատեց ճակատս, բայց ես վախ չէի զգում, ինձ համար անըմբռնելի ու այլանդակ լուրը Լամբերտի և նրա ոտնձգությունների մասին ամենևին, օրինակ, սարսափով չլցրեց հոգիս, դատելով այն միգուցե անգիտակցական վախով, որով թե հիվանդությանս ժամանակ, թե ապաքինմանս առաջին օրերին հիշում էի իմ՝ նրա հետ ունեցածս հանդիպման մասին այն գիշեր։ Ընդհակառակը, այն առաջին, աղոտ պահին, Նաստասիա Եգորովնայի գնալուց անմիջապես հետո, մահճակալին նստած, ես նույնիսկ կանգ չառա Լամբերտի վրա, բայց... ինձ ամենից ավելի գրավեց լուրը նրա մասին, Բյորինգի ու նրա հարաբերությունների խզման, նրա բարձրաշխարհիկ հասարակության մեջ ունեցած երջանկության. տոնախմբությունների, հաջողության, «փայլի» մասին։ «Փայլում է»,― հնչում էր ականջիս Նաստասիա Եգորովնայի խոսքը։ Եվ ես հանկարծ զգացի, որ չեմ կարող իմ ուժերով պոկվել այդ շրջապտույտից, թեև կարողացա ինձ զսպել, լռել ու Նաստասիա Եգորովնային նրա տարօրինակ պատմություններից հետո հարցուփորձ չանել։ Այդ կյանքի անսահման տենչը, ''նրանց'' կյանքը համակեց իմ ողջ հոգին և... ես ինչ-որ մի ուրիշ քաղցրաշունչ տենչ, որը ես զգում էի երջանկության, տանջալից ցավի աստիճան։ Իսկ մտքերս մի տեսակ խռնվում էին, բայց ես էի նրանց թույլ տալիս խռնվելու։ «Մտորելու ի՜նչ կա այստեղ»,― զգում էի ես։ «Սակայն նույնիսկ մայրիկս ինձնից թաքցրեց. որ Լամբերտը եկել է,― մտքի անկապ պատառիկներով մտածում էի ես,― Վերսիլովն է կարգադրել թաքցնել... Կմեռնեմ, բայց Վերսիլովից ոչինչ չեմ հարցնի Լամբերտի մասին»։― «Վերսիլովը,― կրկին առկայծեց գլխումս։― Վերսիլովն ու Լամբերտը, օ՜, որքան նորություններ ունեն նրանք։ Կեցցե Վերսիլովը։ Վախեցրեց գերմանացի Բյորինգին այն նամակով. Վերսիլովը զրպարտեց նրան la calomnie... il en reste toujours quelque chose<ref>Զրպարտություն... այնուամենայնիվ մի բան մնում է զրպարտությունից (ֆրանս.)։ | ||
+ | </ref>, և բարձրաշխարհիկ գերմանացին վախեցավ խայտառակությունից, հա, հա, հա՜... Թող դաս լինի նրան»― «Լամբերտը... հո չի՞ սողոսկել նրա մոտ Լամբերտը։ Ինչու չէ։ Ինչո՞ւ «չկապվի» նա նաև Լամբերտի հետ։ | ||
+ | |||
+ | Այստեղ ես հանկարծ դադարեցի մտածել այս անիմաստ բաների մասին և հուսահատված ընկա բարձիս վրա։ «Բայց դա չի լինելու»,― հանկարծակի վճռականությամբ բացականչեցի ես, վեր թռա անկողնուցս, հագա կոշիկներս, խալաթս և ուղիղ դիմեցի դեպի Մակար Իվանովիչի սենյակը, կարծես այնտեղ էր այս բոլոր կախարդանքների թոթափումը, փրկությունը, խարիսխը, որից կառչելով, ես հաստատ կանգնած կմնամ։ Եվ իսկապես, կարող է լինել, որ այդ միտքը ես այն ժամանակ կզգայի հոգուս ողջ զորությամբ, թե չէ, հակառակ դեպքում, ինչո՞ւ պիտի այն ժամանակ այդպես անզուսպ ու հանկարծակի վեր թռչեի տեղիցս և հոգեկան այդպիսի վիճակով նետվեի Սակար Իվանովիչի մոտ։ | ||
+ | |||
+ | ''' III ''' | ||
+ | |||
+ | Բայց Մակար Իվանովիչի մոտ, ինձ համար միանգամայն անսպասելի մարդկանց՝ մայրիկիս ու բժշկին, հանդիպեցի։ Քանի որ, չգիտես ինչու, այստեղ գալիս ես պատկերացնում էի, թե ծերունուն անպայման մենակ եմ գտնելու, ինչպես երեկ, ապա մի բութ շվարածությամբ կանգ առա շեմին։ Բայց չհասցրի խոժոռվել, երբ իմ հետևից իսկույն մտավ Վերսիլովը, իսկ նրա հետևից հանկարծ նաև Լիզան... Ուրեմն բոլորը ինչ-որ բանի համար հավաքվել էին Մակար Իվանովիչի մոտ և «հենց այն ժամանակ, երբ դա պետք չէր»։ | ||
+ | |||
+ | ― Եկել եմ ձեր առողջության մասին իմանալու,― ուղիղ Մակար Իվանովիչին մոտենալով ասացի ես։ | ||
+ | |||
+ | ― Շնորհակալ եմ, սիրելիս, սպասում էի քեզ, գիտեի, որ կգաս։ Գիշերը քո մասին էի մտածում։ | ||
+ | |||
+ | Նա գուրգուրալից նայում էր ուղիղ աչքերիս և ես տեսնում էի, որ նա ինձ համարյա թե ամենից շատ է սիրում, իսկ ես ակամա իսկույն ևեթ նկատեցի, որ թեև նրա դեմքն ուրախ էր, բայց հիվանդությունն այնուամենայնիվ որոշակի հաջողությունների էր հասել գիշերվա ընթացքում։ Մինչ այդ բժիշկը հենց նոր հանգամանորեն քննել էր նրան։ Հետո ես իմացա, որ այդ բժիշկը (հենց այս երիտասարդը, որի հետ ես ընդհարվել էի և որը Մակար Իվանովիչի գալու օրից բուժում էր նրան) չափազանց ուշադիր էր բուժվողի նկատմամբ և (միայն թե չեմ կարողանում խոսել նրանց բժշկական լեզվով) զանազան հիվանդությունների մի ամբողջ բարդացում էր նկատում նրանում։ Մակար Իվանովիչը, ինչպես ես հենց առաջին հայացքից նկատեցի, ամենամտերմական բարեկամական հարաբերությունների մեջ էր նրա հետ. դա հենց իսկույն դուր չեկավ ինձ, սակայն ես էլ ինձ լավ չէի զգում այդ րոպեին։ | ||
+ | |||
+ | ― Իսկապես, Ալեքսանդր Սեմյոնովիչ, ինչպե՞ս է այսօր մեր սիրելի հիվանդը,― տեղեկացավ Վերսիլովը։ Եթե ես այդքան ցնցված չլինեի, ապա առաջին հերթին ինձ համար սոսկալի հետաքրքիր կլիներ հետևել նաև Վերսիլովի վերաբերմունքին այդ ծերունու նկատմամբ, որի մասին ես արդեն երեկ էի մտածում։ Այժմ ինձ ամենից շատ զարմացրեց Վերսիլովի դեմքի չափազանց մեղմ ու հաճելի արտահայտությունը, նրանում միանգամայն անկեղծ մի բան կար։ Ես մի անգամ, կարծեմ, արդեն նկատել եմ, որ Վերսիլովի դեմքը զարմանալի հոյակապ էր լինում, երբ նա թեկուզ մի փոքր ավելի բարեհոգի էր դառնում։ | ||
+ | |||
+ | ― Դե մենք շարունակ կռիվների մեջ ենք,― պատասխանեց բժիշկը։ | ||
+ | |||
+ | ― Մակար Իվանովիչի հե՞տ։ Չեմ հավատա, նրա հետ կռվել չի կարելի։ | ||
+ | |||
+ | ― Ախր, չի ենթարկվում։ Գիշերները չի քնում... | ||
+ | |||
+ | ― Դե վերջ տուր, Ալեքսանդր Սեմյոնովիչ, հերիք է նախատես,― ծիծաղեց Մակար Իվանովիչը։― Հը, ի՞նչ եղավ, եղբայր Անդրեյ Պետրովիչ, ո՞նց վարվեցին մեր օրիորդի հետ։ Սա ամբողջ առավոտ տակնուվրա է լինում, անհանգստանում, մայրիկիս ցույց տալով, ավելացրեց նա։ | ||
+ | |||
+ | ― Ախ, Անդրեյ Պետրովիչ,― իսկապես արտակարգ անհանգստությամբ բացականչեց մայրիկս,― գոնե շուտ պատմիր, մի տանջիր, ի՞նչ պատիժ տվին խեղճին։ | ||
+ | |||
+ | ― Դատապարտեցին մեր օրիորդին։ | ||
+ | |||
+ | ― Ա՜խ,― բացականչեց մայրիկս։ | ||
+ | |||
+ | ― Բայց հո Սիբիր չաքսորեցին, հանգստացիր, ընդամենը տասնհինգ ռուբլի տուգանքի ենթարկեցին։ Ծիծաղելի բան դուրս եկավ։ | ||
+ | |||
+ | Նա նստեց, նստեց նաև բժիշկը։ Նրանք խոսում էին Տատյանա Պավլովնայի մասին, իսկ ես դեռ ամենևին ոչինչ չգիտեի այդ պատմության մասին։ Ես նստած էի Մակար Իվանովիչի ձախ կողմում, իսկ Լիզան նստեց իմ դիմաց աջ կողմում։ Նա, ըստ երևույթին, ինչ-որ իր այսօր վրա հասած, վիշտն ուներ, որով էլ եկել էր մայրիկի մոտ, նրա դեմքի արտահայտությունն անհանգիստ ու գրգռված էր։ Այդ րոպեին մենք հայացքներ փոխանակեցինք, և ես հանկարծ մտածեցի. «Երկուսս էլ խայտառակված ենք, և ես պետք է առաջին քայլն անեմ դեպի նա»։ Սիրտս հանկարծ փափկեց նրա նկատմամբ։ Մինչ այդ Վերսիլովն սկսել էր պատմել առավոտյան արկածի մասին։ | ||
+ | |||
+ | Բանն այն է, որ Տատյանա Պավլովնան այդ առավոտյան իր խոհարարուհու հետ հաշտարար դատարանում դատ ուներ։ Գործը ծայր աստիճան դատարկ մի բան էր, ես արդեն հիշատակել եմ այն, որ քինոտ չուխոնուհին երբեմն չարանալով, նույնիսկ շաբաթներով չէր խոսում ոչ մի բառ չպատասխանելով իր տիրուհու հարցերին, հիշատակել եմ նաև Տատյանա Պավլովնայի նրա նկատմամբ ունեցած թուլության մասին, որը նրա ամեն բանին դիմանում էր և ոչ մի դեպքում չէր ուզում մեկընդմիշտ դուրս վռնդել նրան։ Պառաված օրիորդների ու տիրուհիների այս բոլոր քմահաճություններն իմ աչքում ծայր աստիճան արհամարհանքի են արժանի, և ոչ թե ուշադրության և, եթե ես որոշեցի այս պատմության մասին հիշատակել այստեղ, միմիայն այն պատճառով, որ այս խոհարարուհուն վիճակված էր հետագայում, իմ պատմության հետագա ընթացքում որոշ նշանակալի ու ճակատագրական դեր խաղալ։ Եվ ահա վերջապես, համբերությունից դուրս գալով համառ չուխոնուհու վարքագծից, որն արդեն մի քանի օր ոչինչ չէր պատասխանում իրեն, Տատյանա Պալվլովնան հանկարծ խփել էր նրան, որը առաջներում երբեք չէր պատահել։ Չուխոնուհին այստեղ էլ ոչ մի ծպտուն անգամ չէր հանել, բայց նույն օրը հաղորդակցության մեջ էր մտել հետնամուտքի նույն սանդուղքի վարի մի անկյունում բնակվող պաշտոնաթող միչման Օսետրովի հետ, որը, գոյության պայքարով մղված, զբաղվում էր զանազան գործերով դեսուդեն գնալով, անշուշտ, նաև դատարաններում նման խնդիրների հարուցումով։ Բանն ավարտվել էր նրանով, որ Տատյանա Պավլովնային կանչել էին հաշտարար դատավորի մոտ, իսկ Վերսիլովը, չգիտես ինչու, ստիպված էր եղել դատաքննության ժամանակ ցուցմունք տալ որպես վկա։ | ||
+ | |||
+ | Այս բոլորը Վերսիլովը պատմեց արտակարգ ուրախ ու զվարճալի, այնպես, որ նույնիսկ մայրիկս ծիծաղեց, նա դեմքերով ներկայացրեց և՛ Տատյանա Պավլովնային, և՛ միչմանին, և՛ խոհարարուհուն։ Խոհարարուհին հենց սկզբից հայտարարել էր դատարանին, որ ուզում է տուգանք ստանալ փողով, «թե չէ խանումիս որ նստեցնեն, ո՞ւմ համար պիտի ճաշ եփեմ»։ Դատավորի հարցերին Տատյանա Պավլովնան պատասխանել էր արտակարգ գոռոզամտությամբ, արժանավայել չհամարելով նույնիսկ արդարանալը, ընդհակառակը, խոսքն ավարտել էր «Խփել եմ և էլի եմ խփելու» նախադասությամբ, որի հետևանքով դատարանին տված հանդուգն պատասխանների համար անհապաղ տուգանվել էր երեք ռուբլով։ Միչմանը, որը մի լողլող ու նիհար երիտասարդ էր, ուզեցել էր երկարաշունչ ճառ ասել՝ ի պաշտպանություն իր հովանավորյալի, բայց խայտառակ կերպով շփոթվել էր ու ամբողջ դահլիճը ծիծաղեցրել։ Դատավարությունն շուտով ավարտվել էր, և Տատյանա Պավլովնային դատապարտել էին վիրավորված Մարյային վճարել տասնհինգ ռուբլի։ Սա էլ առանց հետաձգելու, իսկույն դրամապանակը հանել և ուզեցել էր վճարել փողը, ի դեպ, տեղնուտեղը հայտնվել էր միչմանը և ձեռքը պարզել էր փող ստանալու, բայց Տատյանա Պավլովնան համարյա հարվածով մի կողմ էր հրել նրա ձեռքը և դիմել Մարյային։ «Դե լավ, խանում, արժե՞ անհանգստանալ, հաշվիս ավելացրեք, իսկ սրա հաշիվը ես ինքս կփակեմ»։ «Մի տես, է, Մարյա, ի՜նչ լողլողին ես ճարել»,― միչմանին ցույց տվեց Տատյանա Պավլովնան, սոսկալի ուրախանալով, որ վերջապես Մարյան խոսեց։ «Ճիշտ որ լողլող է, խանում,― խորամանկորեն պատասխանեց Մարյան,― այսօր կողիկները ոլոռո՞վ եք պատվիրել, էն ժամանակ լավ չլսեցի, էստեղ էի շտապում»։― «Ախ, ոչ, կաղամբով, և տես, Մարյա, չվառես, խնդրեմ, ինչպես երեկ»։― «Չէ, էսօր հատուկ կաշխատեմ, տիրուհի, տվեք ձեր ձեռքը համբուրեմ»,― և ի նշան հաշտության, համբուրել էր տիրուհու ձեռքը։ Մի խոսքով զվարճացրել էր ողջ դահլիճը։ | ||
+ | |||
+ | ― Մի տես, թե ինչն է,― գլուխը տարուբերեց մայրիկս, չափազանց գոհ թե տեղեկությունից, թե Անդրեյ Պետրովիչի պատմելուց, բայց աչքի պոչով անհանգստացած հայացքներ էր նետում Լիզայի վրա։ | ||
+ | |||
+ | ― Իրասածի օրիորդ էր ամենաջահել ժամանակվանից,― քմծիծաղ տվեց Մակար Իվանովիչը։ | ||
+ | |||
+ | ― Մաղձ և անգործություն,― արձագանքեց բժիշկը։ | ||
+ | |||
+ | ― Այդ ե՞ս եմ իմասածի, այդ ե՞ս եմ մաղձն ու անգործությունը,― ներս մտավ հանկարծ Տատյանա Պավլովնան, ըստ երևույթին, չափազանց գոհ իրենից,― գոնե դու, Ալեքսանդր Սեմյոնովիչ, դատարկ բաներ չխոսես, դեռ տասը տարեկան հասակիցդ ինձ ճանաչում էիր, գիտեիր, թե ինչ անգործն եմ, իսկ մաղձից ինքդ ես ամբողջ տարին ինձ բուժում և բուժել չես կարողանում, այնպես որ ինքդ դրա համար ամաչիր։ Դեհ, բավական է ինձ ծաղրեք. շնորհակալ եմ, Անդրեյ Պետրովիչ, որ նեղություն քաշեցիր, դատարան եկար։ Իսկ դու ո՞նց ես, Մակարուշկա, հենց միայն քեզ տեսնելու եկա, ոչ թե սրան (նա ցույց տվեց ինձ, բայց իսկույն էլ բարեհաճորեն ձեռքով խփեց ուսիս. ես դեռ երբեք չէի տեսել նրան այդպիսի բարձր տրամադրությամբ)։ | ||
+ | |||
+ | ― Հը, ո՞նց է,― իր խոսքն ավարտեց նա՝ հանկարծ դառնալով բժշկին և մտահոգ խոժոռվելով։ | ||
+ | |||
+ | ― Տեսեք, չի ուզում անկողին մտնել, իսկ այսպես, նստած միայն հյուծում է իրեն։ | ||
+ | |||
+ | ― Դե, ես էսպես ուզում եմ մի քիչ նստեմ մարդկանց մեջ,― խնդրող, երեխայի դեմքով քրթմնջաց Մակար Իվանովիչը։ | ||
+ | |||
+ | ― Դե մենք հո սիրում ենք, շատ ենք սիրում խմբովին զրուցել, երբ մեր շուրջը հավաքվում են մարդիկ, ճանաչում եմ Մակարուշկային,― ասաց Տատյանա Պավլովնան։ | ||
+ | |||
+ | ― Համ էլ ի՜նչ ճարպիկն է,― բժշկին դիմելով նորից ժպտաց ծերունին,― ասելու բան չի. դու սպասիր, թող ասեմ, կպառկեմ, սիրելիս, լսեցի, իսկ մեր խոսքով դա, այ թե ինչ է. «Թե որ պառկես, ով գիտի, էլ վեր չես կենա».― այ թե ինչ է կանգնել թիկունքումս, բարեկամ։ | ||
+ | |||
+ | ― Հենց դա է, որ կա, այդպես էլ գիտեի, ժողովրդական նախապաշարմունքներ. «Թե որ պառկեմ, այսինքն մեկ էլ տեսար, էլ վեր չեմ կենա»,― ահա թե ինչից է շատ հաճախ վախենում ժողովուրդը և ավելի շուտ գերադասում են հիվանդությունը ոտքի վրա անցկացնել, քան թե հիվանդանոց պառկել։ Իսկ ձեզ, Մակար Իվանովիչ, ուղղակի կարոտն է խեղդում, ազատության մեկ էլ մեծ ճանապարհի կարոտը ― ահա և ձեր ողջ հիվանդությունը. երկար ժամանակ մի տեղում ապրելուց հետ եք սովորել։ Չէ՞ որ դուք, այսպես կոչված, ուխտագնաց եք, ճամփորդ։ Իսկ դե շրջմոլիկությունը մեր ժողովրդի մեջ համարյա կիրք է դառնում։ Դա ես շատ անգամ եմ նկատել ժողովրդի մեջ։ Մեր ժողովուրդն առավելապես թափառաշրջիկ է։ | ||
+ | |||
+ | ― Ուրեմն, Մակարը թափառաշրջի՞կ է քո կարծիքով,― նրա միտքը շարունակեց Տատյանա Պավլովնան։ | ||
+ | |||
+ | ― Օ՜, ես բոլորովին էլ այդ մտքով չեմ ասում, ես բառն օգտագործեցի նրա ընդհանուր իմաստով։ Դե, ասենք կրոնական թափառաշրջիկ, ասենք, բարեպաշտ, բայց այնուամենայնիվ, թափառաշրջիկ։ Լավ, պատկառելի իմաստով, բայց թափառաշրջիկ... Ես բժշկական տեսակետից... | ||
+ | |||
+ | ― Հավատացնում եմ ձեզ,― հանկարծ բժշկին դիմեցի ես,― որ թափառաշրջիկներն ավելի շուտ մենք ենք՝ դուք, ես և բոլոր նրանք, ով այստեղ կա և ոչ թե այս ծերունին, որից մենք դեռ շատ բան ունենք սովորելու, որովհետև նա հաստատուն բան ունի կյանքում, իսկ մենք, որքանս որ այստեղ կանք, ոչ մի հաստատուն բան չունենք կյանքում... Թեև դա ձեր հասկանալու բանը չէ։ | ||
+ | |||
+ | Ըստ երևույթին, ես դա խիստ արտասանեցի, բայց հենց դրա համար էլ եկել էի։ Իսկապես չգիտեմ, ինչու էի շարունակում նստած մնալ և կարծես ցնորված լինեի։ | ||
+ | |||
+ | ― Քեզ ի՞նչ պատահեց,― կասկածանքով ինձ նայեց Տատյանա Պավլովնան,― հը՞, ինչպես գտար սրան, Մակար Իվանովիչ,― մատով ինձ ցույց տվեց նա։ | ||
+ | |||
+ | ― Աստված օրհնի նրան, աչքաբաց է,― լուրջ տեսքով ասաց ծերունին, բայց «աչքաբաց» բառի վրա համարյա բոլորը ծիծաղեցին։ Ես մի կերպ դիմացա, բայց բոլորից ավելի ծիծաղում էր բժիշկը։ Բավական վատ էր այն, որ ես այն ժամանակ չգիտեի նրանց նախնական պայմանավորվածության մասին։ Վերսիլովը, բժիշկն ու Տատյանա Պավլովնան դեռ երեք օր դրանից առաջ պայմանավորվել էին ամեն կերպ շեղել մայրիկիս ուշադրությունը ամեն տեսակ վատ կանխազգացումներից ու վախերից Մակար Իվանովիչի առողջության նկատմամբ, որը շատ ավելի հիվանդ ու անհուսալի վիճակում էր, քան թե ես այն ժամանակ կարծում էի։ Ահա թե ինչու բոլորը կատակում էին ու աշխատում էին ծիծաղել։ Միայն բժիշկն էր հիմար և, բնականաբար, կատակել չգիտեր, հենց այդ պատճառով էլ հետո այդպես ստացվեց։ Եթե ես էլ իմանայի նրանց պայմանավորվածության մասին, չէի ասի այն, ինչը հետո դուրս եկավ։ Լիզան էլ ոչինչ չգիտեր։ | ||
+ | |||
+ | Ես նստել էի ու ականջիս պոչով լսում էի. նրանք խոսում էին ու ծիծաղում, իսկ իմ գլխում Նաստասիա Եգորովնան էր իր տեղեկություններով, որոնցից ես չէի կարողանում ազատվել, ես շարունակ պատկերացնում էի, թե նա ինչպես է նստել ու նայում, հետո զգուշորեն վեր է կենում ու հայացք նետում կողքի սենյակին։ Վերջապես բոլորը հանկարծ ծիծաղեցին. Տատյանա Պավլովնան, ամենևին չգիտեմ, թե ինչ առիթով, հանկարծ բժշկին անաստված անվանեց. «Դե դուք, ողորմելի բժիշկներդ, բոլորդ էլ անաստվածներ եք...»։ | ||
+ | |||
+ | ― Մակար Իվանովիչ,― ամենահիմար կերպով ձևանալով, թե վիրավորված է ու դատաստան է փնտրում, բացականչեց բժիշկը,― անաստվա՞ծ եմ ես, թե ոչ։ | ||
+ | |||
+ | ― Էդ դո՞ւ ես անաստվածը։ Ո՜չ, դու անաստված չես,― սևեռուն նրան նայելով ծանրաբարո պատասխանեց ծերունին,― ոչ, փառք Աստծո,― գլուխը տարուբերեց նա,― դու ուրախ մարդ ես։ | ||
+ | |||
+ | ― Իսկ ով ուրախ է, նա արդեն անաստված չէ՞,― հեգնորեն նկատեց բժիշկը։ | ||
+ | |||
+ | ― Դա իր տեսակի մեջ միտք է,― նկատեց Վերսիլովը, բայց բոլորովին չծիծաղելով։ | ||
+ | |||
+ | ― Դա զորեղ միտք է,― բացականչեցի ես ակամա, ցնցված այդ գաղափարից։ Իսկ բժիշկը հարցական շուրջն էր նայում։ | ||
+ | |||
+ | ― Էդ գիտական մարդկանցից, հենց էդ պրոֆեսորներից (հավանաբար մինչ այդ ինչ-որ բան էին ասել պրոֆեսորների մասին),― հայացքը դեպի վար հառած սկսեց Մակար Իվանովիչը,― սկզբում համա թե վախենում էի. չէի համարձակվում նրանց առաջ ծպտուն հանել, քանի որ ամենից շատ զգուշանում էի անաստվածներից։ Հոգիս իմ մեջ, կարծում եմ, որ միակն է, եթե կորցնեմ, էլ ուրիշը չեմ կարողանա գտնել, դե, իսկ հետո սրտապնդվեցի. «Իսկ ի՞նչ է, մտածում եմ, հո աստվածներ չեն նրանք, այլ մեզ պես ստրկամիտ մարդիկ են։ Հետո հետաքրքրությունս էլ շատ մեծ էր. «Հո կիմանամ, թե ինչ բան է անաստվածը»։― Միայն թե հենց այդ հետաքրքրությունն էլ հետո անցավ, բարեկամ։ | ||
+ | |||
+ | Նա լռեց, սակայն մտադրվելով շարունակել նույն այդ խաղաղ ու ծանրաբարո ժպիտով։ Կա մի պարզամտություն, որը ծաղրի ենթարկվելու կասկած չունենալով, վստահում է ամեն մեկին։ Նման մարդիկ միշտ սահմանափակ են լինում, քանի որ պատրաստ են առաջին պատահածի առջև բացել իրենց սրտի ամենանվիրականը։ Սակայն Մակար Իվանովիչի մեջ, ինձ թվում է, մի ուրիշ բան կար, և այդ ուրիշ բանն էր դրդում նրան խոսել և ոչ միայն պարզամտության անմեղությունը։ Կարծես պրոպագանդիստն էր վեր հառնում նրանում։ Ես հաճույքով որսացի նրա բժշկին, գուցե նաև Վերսիլովին ուղղված ինչ-որ, կարծես նույնիսկ խորամանկ, քմծիծաղը։ Խոսակցությունը, հավանաբար, շաբաթվա ընթացքում նրանց վարած նախկին վիճաբանությունների շարունակությունն էր. սակայն նրանում, դժբախտաբար, կրկին սպրդել էր հենց այն ճակատագրական բառը, որն այնպես լարել էր ինձ երեկ և հասցրել մի արարքի, որի համար մինչև օրս էլ ափսոսում եմ։ | ||
+ | |||
+ | ― Անաստված մարդուց,― սևեռուն շարունակեց ծերունին,― ես գուցե հիմա էլ կվախենամ, մենակ այ թե ինչ, Ալեքսանդր Սեմյոնովիչ, բարեկամս, անաստված մարդու ես ոչ մի անգամ չեմ էլ հանդիպել, այլ նրա տեղը հանդիպել եմ դատարկ դեսուդեն ընկնող մարդու ― այ թե ինչ անուն պետք է տալ դրան։ Ամեն տեսակ մարդ կա դրանց մեջ. գլխի էլ չես ընկնի, թե ինչ մարդիկ են դրանք, թե մեծ, թե փոքր, թե հիմար, թե ուսյալ, լինում են նույնիսկ ամենահասարակ դասի մարդիկ, և մեկ է դատարկ բաներ են։ Քանի որ կարդում են ու խոսում իրենց ամբողջ կյանքում, գրքի քաղցրությամբ հագենում, իսկ իրենք շարունակում են տարակուսանքի մեջ մնալ ու ոչինչ որոշել չեն կարողանում։ Մեկը կտոր-կտոր է լինում, ինքն իրեն էլ չի նկատում։ Մեկը քարից պինդ է կարծրացել, իսկ սրտում երազներ են թափառում, մյուսը՝ անզգա ու թեթևամիտ և հոգսն էն է, որ իր ծաղրն ու ծանակը անի։ Մեկը գրքերից մեն-մենակ ծաղիկներն է ընտրել, էն էլ մենակ իր կարծիքով, իսկ ինքը առանց կանխավ որոշում ընդունելու, հենց էնպես դես ու դեն է վազվզում։ Ահա թե ինչ կասեմ նորից, ձանձրույթը շատ է։ Փոքր մարդը համ կարիքի մեջ է, հաց չունի, երեխեքին պահելու ճար չունի, փուշ-փուշ խոտի վրա է քնում, իսկ սիրտը միշտ ուրախ է, թեթև, համ մեղք է գործում, համ կոպտում, բայց սիրտը միշտ թեթև է։ Իսկ մեծ մարդը համ չափից ավել խմում է, համ չափից ավել ուտում, ոսկու դեզի վրա նստում, իսկ սրտում շարունակ միայն ձանձրույթ է։ Մեկն էլ բոլոր գիտություններն է սովորել, բայց էլի ձանձրույթ է։ Կարծում եմ, որքան խելքն է ավելանում, այնքան էլ ձանձրույթը։ Էն էլ ասենք, սովորեցնում են էն օրվանից, ինչ աշխարհը գոյություն ունի, իսկ ի՞նչ բարի բան են սովորեցրել, որ աշխարհը ամենահրաշալի, ամենաուրախ և ամեն հրճվանքով լեցուն կացարան դառնա։ Մի բան էլ ասեմ, բարետեսություն չունեն, և չեն էլ ուզում ունենալ, բոլորը կործանվել են, և ամեն մեկն իր կործանումն է գովաբանում, իսկ միակ ճշմարտությանը դիմելը մտքովն էլ չի անցկացնում, իսկ առանց Աստծո ապրելը միայն տանջանք է։ Եվ դուրս է գալիս, որ ինչով պայծառանում ենք, հենց էն էլ նզովում ենք, առանց դա իմանալու։ Իսկ ի՞նչ օգուտ, մարդը չի կարող գոյություն ունենալ առանց երկրպագելու, չի դիմանա դրա նման մարդը, և ոչ մի մարդ չի դիմանա։ Եվ եթե Աստծուց հրաժարվի, ապա կուռք կպաշտի փայտե, ոսկե կամ մտովի կուռք։ Դրանք կռապաշտներ են և ոչ թե անաստվածներ, ահա թե ինչ անուն պետք է դրանց տալ։ Դե, իսկ ինչպե՞ս կարող է անաստված չլինել։ Կան էնպեսները, որ իսկապես անաստվածներ են, բայց դրանք շատ ավելի սոսկալի են, քան նրանք, քանի որ Աստծո անունը շրթներին են գալիս։ Շատ եմ լսել, բայց երբեք չեմ հանդիպել։ Կան, բարեկամ, էդպիսիները և, կարծում եմ, պետք է որ լինեն դրանք։ | ||
+ | |||
+ | ― Կան, Մակար Իվանովիչ,― հանկարծ հաստատեց Վերսիլովը։― Կան այդպիսիները և «պետք է որ լինեն դրանք»։ | ||
+ | |||
+ | ― Անպայման կան և «պետք է որ լինեն դրանք»,― անզուսպ և կրակոտ դուրս թռավ իմ բերանից, չգիտեմ ինչու, բայց ինձ հմայեց Վերսիլովի տոնը և կարծես գերեց «պետք է որ լինեն դրանք» խոսքի մեջ թաքնված ինչ-որ մի միտք։ Այս խոսակցությունն ինձ համար բոլորովին անսպասելի եղավ։ Բայց հենց այդ րոպեին, հանկարծ, նույնպես բոլորովին անսպասելի, մի բան պատահեց։ | ||
+ | |||
+ | ''' IV ''' | ||
+ | |||
+ | Չափազանց պայծառ օր էր, սովորաբար, բժշկի կարգադրությամբ, Մակար Իվանովիչի լուսամուտի թանձր վարագույրը չէին բարձրացնում ամբողջ օրվա ընթացքում, բայց հիմա նրա լուսամուտին ոչ թե թանձր վարագույր էր, այլ՝ թեթև կիսավարագույր, այնպես որ լուսամուտի վերին մասը, այնուամենայնիվ, փակ չէր, որովհետև նախորդ թանձր վարագույրի դեպքում, բոլորովին արև չտեսնելով, ծերունին նեղվում էր։ Եվ այսպես, մենք նստած մնացինք մինչև այն ժամանակ, երբ արևի ճառագայթը հանկարծ ուղիղ Մակար Իվանովիչի դեմքին խփեց։ Խոսքով բռնված նա սկզբում ուշադրություն չդարձրեց, բայց մեքենայորեն, խոսելու ընթացքում մի քանի անգամ գլուխը մի կողմ թեքեց, որովհետև վառ ճառագայթը խիստ անհանգստացնում և գրգռում էր նրա հիվանդ աչքերը։ Նրա կողքին կանգնած մայրիկը արդեն մի քանի անգամ անհանգստությամբ նայել էր լուսամուտին. ուղղակի պետք էր մի բանով լրիվ ծածկել լուսամուտը, բայց, որպեսզի չխանգարի խոսակցությանը, մտքովն անց էր կացրել փորձել մի կողմ՝ դեպի աջ ձգել այն աթոռակը, որին նստած էր Մակար Իվանովիչը և ընդամենը երեք կամ ամենաշատը չորս վերշոկ պետք էր ձգել։ Նա արդեն մի քանի անգամ կռացել էր և ձեռքը աթոռակին գցել, բայց մի կողմ քաշել չէր կարող, աթոռակը, վրան նստած Մակար Իվանովիչի հետ, տեղից չէր շարժվում։ Զգալով նրա ջանքերը, բայց կրակոտ խոսքով բռնված, միանգամայն անգիտակից կերպով Մակար Իվանովիչը մի քանի անգամ փորձեց տեղից բարձրանալ։ Բայց ոտքերը նրան չէին հնազանդվում։ Սակայն մայրիկը, այնուամենայնիվ, շարունակում էր լարվել և քաշքշել աթոռակը, և այս բոլորը վերջապես սոսկալի զայրացրին Լիզային։ Միտքս մնացին նրա մի քանի բոցավառ, բարկացկոտ հայացքները, միայն թե առաջին պահին չգիտեի, ինչին վերագրեմ դրանք, դրան ավելացրած նաև այն, որ ինձ զբաղեցնում էր խոսակցությունը։ Եվ ահա հանկարծ կտրուկ լսվեց նրա համարյա բղավոցը Մակար Իվանովիչի վրա։ | ||
+ | |||
+ | ― Գոնե մի քիչ տեղից վեր կացեք,― տեսնում եք, ինչ դժվար է մայրիկի համար։ | ||
+ | |||
+ | Ծերունին արագ նրան նայեց, միանգամից հասկացավ և իսկույն փութկոտ փորձեց տեղից վեր կենալ, բայց բան դուրս չեկավ, մի երկու վերշոկ տեղից բարձրացավ և կրկին ընկավ աթոռակին։ | ||
+ | |||
+ | ― Չեմ կարող, աղունիկս,― կարծես աղիողորմ պատասխանեց նա Լիզային՝ մի տեսակ կարծես հնազանդորեն նրան նայելով։ | ||
+ | |||
+ | ― Ամբողջ գրքեր պատմել կարող եք, իսկ տեղից շարժվելու ուժ չունե՞ք։ | ||
+ | |||
+ | ― Լիզա,― բղավեց նրա վրա Տատյանա Պավլովնան։ Մակար Իվանովիչը կրկին մի արտակարգ ճիգ գործեց։ | ||
+ | |||
+ | ― Հենակը վերցրեք, ձեր կողքին է, հենակով վեր կկենաք,― մի անգամ էլ կտրուկ ասաց Լիզան։ | ||
+ | |||
+ | ― Իսկապես որ,― ասաց ծերունին և իսկույն էլ փութկոտ ձեռքն առավ հենակը։ | ||
+ | |||
+ | ― Նրան ուղղակի պետք է բարձրացնել,― տեղից վեր կացավ Վերսիլովը, դեպի նա շարժվեց և բժիշկը, տեղից վեր թռավ նաև Տատյանա Պավլովնան. բայց նրանք չհասցրեցին անգամ մոտենալ, երբ Մակար Իվանովիչը ամբողջ ուժով հենվելով հենակին, հանկարծ տեղից բարձրացավ և, ուրախ ու հաղթական շուրջը նայելով, կանգնեց տեղում։ | ||
+ | |||
+ | ― Իսկապես էլ վեր կացա,― ուրախ քմծիծաղ տալով, համարյա հպարտությամբ արտասանեց նա,― շնորհակալություն քեզ, սիրելիս, խելք սովորեցրիր, իսկ ես կարծում էի, թե տոտիկներս արդեն բոլորովին չեն ծառայում ինձ... | ||
+ | |||
+ | Բայց երկար կանգնած չմնաց նա, չհասցրեց խոսքն ավարտել և հանկարծ նրա հենակը, որին հենվել էր մարմնի ողջ ծանրությամբ, մի տեսակ սահեց գորգի վրայով և, քանի որ «տոտիկները» համարյա բոլորովին չէին պահում նրան, բոյով մեկ փռվեց հատակին։ Հիշում եմ, որ համարյա սոսկալի էր այդ տեսնելը։ Բոլորը «ախ» արեցին և նետվեցին նրան բարձրացնելու, բայց, փառք Աստծո, ոչինչ չէր կոտրել, նա միայն ծանրորեն, թփփոցով, զույգ ծնկներով խփվել էր հատակին, բայց հասցրել էր, այնուամենայնիվ, առաջ մեկնել աջ ձեռքը և նրանով պահել իրեն։ Նրան բարձրացրին ու նստեցրին մահճակալին։ Նա խիստ գունատվել էր ոչ թե վախից, այլ ցնցումից։ (Բժիշկը բոլոր մյուս բաներից բացի նրա մոտ գտնում էր նաև սրտի հիվանդություն)։ Իսկ մայրս վախից կորցրել էր իրեն։ Եվ հանկարծ Մակար Իվանովիչը, դեռ գունատ, ցնցվող մարմնով և կարծես դեռ ուշքի չեկած, դարձավ Լիզային և համարյա քնքուշ, ցածր ձայնով ասաց նրան. | ||
+ | |||
+ | ― Ոչ, սիրելիս, երևի իսկապես էլ տոտիկներս չեն պահում։ | ||
+ | |||
+ | Չեմ կարող արտահայտել իմ այն ժամանակվա տպավորությունը։ Բանն այն է, որ խեղճ ծերունու խոսքում ամենաչնչին բողոք կամ հանդիմանություն անգամ չլսվեց, ընդհակառակը, ուղղակի երևում էր, որ նա հենց սկզբից բացարձակապես ոչ մի չարամտություն չէր նկատել Լիզայի խոսքերում, իսկ նրա կշտամբանքը իր հասցեին ընդունել էր որպես պատշաճը, այսինքն որ այդպես էլ պետք էր իրեն «նախատել» իր հանցանքի համար։ Այդ բոլորը սոսկալի ազդեց Լիզայի վրա։ Մակար Իվանովիչի ընկնելու րոպեին նա, ինչպես և բոլորը, վեր թռան տեղից և քարացած կանգնած էր, իհարկե, տառապելով, քանի որ ինքն էր այդ ամենի պատճառը, բայց լսելով ծերունու ասածը, հանկարծ, համարյա վայրկենապես շիկնեց ամոթից ու զղջանքից։ | ||
+ | |||
+ | ― Բավական է,― հանկարծ հրամայեց Տատյանա Պավլովնան,― ամեն բան խոսակցություններից է։ ժամանակն է, որ ամեն ոք իր գործով զբաղվի. ի՞նչ լավ բան կարող է լինել, եթե ինքը՝ բժիշկը անտեղի զրույց է սկսել։ | ||
+ | |||
+ | ― Ճիշտ է,― նրան միացավ Ալեքսանդր Սեմյոնովիչը, որը զբաղված էր հիվանդով,― ներեցեք, Տատյանա Պավլովնա, նրան հանգիստ է պետք։ | ||
+ | |||
+ | Բայց Տատյանա Պավլովնան չէր լսում, նա մի կես րոպե լուռ ու սևեռուն Լիզային էր դիտում։ | ||
+ | |||
+ | ― Եկ այստեղ, Լիզա, և համբուրիր ինձ, պառավ հիմարիս, եթե միայն ուզում ես,― արտասանեց նա անսպասելի։ | ||
+ | |||
+ | Եվ Լիզան համբուրեց նրան, չգիտեմ ինչի համար, բայց հենց այդպես էր պետք անել, այնպես որ քիչ մնաց, որ ինքս էլ նետվեի Տատյանա Պավլովնային համբուրելու։ Հենց այդպես էր պետք, ոչ թե նախատինքով ճնշել Լիզային, այլ ուրախությամբ և շնորհավորանքով դիմավորել նոր, հրաշալի զգացմունքը, որն անկասկած պետք է նրա մեջ ծլարձակեր։ Բայց, այդ բոլոր զգացմունքների փոխարեն, ես հանկարծ վեր կացա տեղիցս և, հատու արտաբերելով բառերը, սկսեցի. | ||
+ | |||
+ | ― Մակար Իվանովիչ, դուք նորից գործածեցիք «վայելչատեսություն» բառը, իսկ ես հենց երեկ և բոլոր օրերը տանջվում էի այդ բառի հետ... և ողջ կյանքումս էլ տանջվել եմ, միայն թե առաջներում չգիտեի, թե ինչի համար։ Բառերի այդ զուգադիպությունը ես ճակատագրական եմ համարում, համարյա հրաշալի․․․ Հայտարարում եմ սա ձեր ներկայությամբ... | ||
+ | |||
+ | Բայց ինձ իսկույն կանգնեցրին։ Կրկնում եմ, ես չգիտեի նրանց պայմանավորվածությունը մայրիկի ու Մակար Իվանովիչի կապակցությամբ, իսկ ինձ, նախկին գործերով դատելով, իհարկե, համարում էին այդ տեսակ ամեն խայտառակության ընդունակ։ | ||
+ | |||
+ | ― Զսպել, զսպել դրան,― բոլորովին գազազեց Տատյանա Պավլովնան։ Մայրիկը սարսռաց։ Մակար Իվանովիչը, տեսնելով համընդհանուր սարսափը, ինքն էլ սարսափեց։ | ||
+ | |||
+ | ― Արկադի, վերջ տուր,― խստորեն բղավեց Վերսիլովը։ | ||
+ | |||
+ | ― Ինձ համար, պարոնայք,― էլ ավելի ձայնս բարձրացրի ես,― ինձ համար տեսնել ձեզ բոլորիդ այս մանկիկի կողքին (ես ցույց տվի Մակարին),― այլանդակություն է։ Այստեղ միայն մի սուրբ կա՝ մայրիկը, բայց նա էլ... | ||
+ | |||
+ | ― Դուք նրան կվախեցնեք,― հաստատակամորեն ասաց բժիշկը։ | ||
+ | |||
+ | ― Ես գիտեմ, որ ես ամբողջ աշխարհի թշնամին եմ,― թոթովեցի ես (կամ սրա նման մի բան), բայց մի անգամ էլ շուրջս նայելով, ես մարտական տեսքով նայեցի Վերսիլովին։ | ||
+ | |||
+ | ― Արկադի,― բղավեց նա կրկին,― ճիշտ նույնպիսի տեսարան արդեն մի անգամ եղել է այստեղ մեր միջև։ Աղաչում եմ քեզ, զսպիր քեզ այժմ։― Չեմ կարող արտահայտել, թե ինչ զորեղ զգացմունքով նա արտասանեց դա։ Արտակարգ տխրություն, անկեղծ, լիակատար, արտահայտվեց նրա դիմագծերում։ Ամենազարմանալին այն էր, որ նա մեղավորի նման էր նայում, ես դատավորն էի, նա հանցագործը։ Այս բոլորը ծայրահեղ վիճակի հասցրին ինձ։ | ||
+ | |||
+ | ― Այո,― նրան ի պատասխան բղավեցի ես,― ճիշտ այսպիսի մի տեսարան արդեն եղել է, երբ ես թաղում էի Վերսիլովին և պոկում էի նրան իմ սրտից... Բայց հետո հետևեց հարությունը մեռյալներից, իսկ այժմ... այժմ արդեն առանց լուսաբացի, բայց... բայց դուք բոլորդ այստեղ կտեսնեք, թե ինչի եմ ընդունակ ես, նույնիսկ չեք էլ սպասում, թե ինչ կարող եմ ապացուցել ես։ | ||
+ | |||
+ | Այս ասելով ես նետվեցի իմ սենյակը։ Վերսիլովը վազեց իմ ետևից... | ||
+ | |||
+ | ''' V ''' | ||
+ | |||
+ | Ինձ հետ հիվանդության կրկնություն տեղի ունեցավ, տենդի ուժեղագույն նոպա, իսկ գիշերը զառանցանք։ Բայց ոչ շարունակական զառանցանք, եղան անհամար երազներ, ամբողջ շարաններով և անչափ, որոնցից մի երազը կամ երազի մի հատվածը ես հիշեցի ամբողջ կյանքիս ընթացքում։ Հաղորդում եմ առանց բացատրությունների, դա կանխագուշակություն էր և չեմ կարող բաց թողնել։ | ||
+ | |||
+ | Հանկարծ սրտի ինչ-որ մեծ ու հպարտ մտադրությամբ ես հայտնվեցի մի բարձր ու մեծ սենյակում, բայց ոչ Տատյանա Պավլովնայի մոտ. ես շատ լավ եմ հիշում սենյակը, դա նշում եմ, առաջ անցնելով։ Եվ թեև ես մենակ եմ, բայց անդադար զգում եմ, անհանգստությամբ ու տառապանքով, որ ես ամենևին էլ մենակ չեմ, որ ինձ սպասում են, և որ ինձնից ինչ-որ բան են սպասում։ Ինչ-որ տեղ դռների ետևում, նստած են մարդիկ և սպասում են այն բանին, ինչը ես անելու եմ։ Զգացողությունս անտանելի է։ «Օ՜, եթե միայն ես մենակ լինեի»։ Եվ հանկարծ ներս է մտնում ''նա''։ Նա վեհերոտ հայացքով է նայում, սոսկալի վախենում է, նա երկար նայում է իմ աչքերին։ ''Իմ ձեռքին փաստաթուղթն է''։ Նա ժպտում է, որպեսզի գերի ինձ, շողոքորթում է ինձ. ես ցավում եմ, բայց սկսում եմ զզվանք զգալ։ Հանկարծ նա դեմքը փակում է ձեռքերով։ Ես «փաստաթուղթը» նետում եմ սեղանին անասելի արհամարհանքով. «Մի խնդրեք, վերցրեք, ինձ ձեզնից ոչինչ պետք չէ։ Վրեժ եմ լուծում ձեզնից ինձ արհամարհանքով ստորացնելու համար»։ Ես դուրս եմ գալիս սենյակից, անսահման հպարտությունից շնչահեղձ։ Բայց դռների մեջ, խավարում, բռնում է ինձ Լամբերտը. «Հիմաղ, հիմաղ,― շշնջում է նա և ամբողջ ուժով ձեռքս բռնած աշխատում է ինձ պահել,― սա Վասիլևյան կղզում պետք է ազնավազարմ աղջիկների գիշերօթիկ դպրոց բաց անի» (NB այսինքն՝ որ կարողանա ապրել, եթե հայրը, իմանալով ինձնից փաստաթղթի մասին, զրկի նրան ժառանգությունից և դուրս անի տանից։ Ես Լամբերտի խոսքերը գրի եմ առնում տառացիորեն, ինչպես որ երազումս էր եղել)։ | ||
+ | |||
+ | «Արկադի Մակարովիչը «վայելչատեսություն» է փնտրում»,― լսվում է Աննա Անդրեևնայի ձայնը ինչ-որ մոտերքում, հենց սանդուղքի վրա. բայց ոչ թե գովասանք, այլ անտանելի ծաղր հնչեց նրա խոսքում։ Ես սենյակ եմ վերադառնում Լամբերտի հետ։ Բայց, տեսնելով Լամբերտին ''նա'' հանկարծ սկսում է քրքջալ։ Իմ առաջին տպավորությունը սոսկալի վախն է, այնպիսի վախ, որ ես կանգ եմ առնում և չեմ ուզում մոտենալ։ Ես նայում եմ նրան ու չեմ հավատում, կարծես դեմքից նա հանկարծ հանել է դիմակը. նույն դիմագծերն են, բայց յուրաքանչյուր դիմագիծ կարծես այլափոխվել է. անսահման լկտիությամբ։ «Փրկագինը, տիրուհի, փրկագինը»,― բղավում է Լամբերտը, և նրանք երկուսով էլ ավելի են քրքջում, իսկ իմ սիրտը մարում է. «Օ՜, մի՞թե այս անամոթ կինն այն նույն կինն է, որի մի հայացքից միայն սիրտս այրվում էր առաքինությամբ»։ | ||
+ | |||
+ | «Ահա թե ինչի են սրանք ընդունակ, այս գոռոզամիտները, իրենց բարձրաշխարհիկ հասարակության մեջ հանուն փողի,― բացականչում է Լամբերտը։ Բայց անամոթ կինը չի շփոթվում նույնիսկ դրանից, նա քրքջում է հենց այն բանի վրա, որ ես այդքան վախեցած եմ։ Օ՜, նա պատրաստ է փրկագին վճարելու, ես դա տեսնում եմ և... և ի՞նչ պատահեց ինձ։ Ես արդեն ոչ խղճահարություն եմ զգում, ոչ էլ նողկանք, ես դողում եմ, ինչպես երբեք չեմ դողացել... Ինձ մի նոր զգացում է համակում, անասելի մի զգացում, որի նմանը ես ամենևին երբեք չեմ ունեցել և ուժեղ, ինչպես ողջ աշխարհը... Օ՜, այժմ ես արդեն ոչ մի դեպքում ի զորու չեմ հեռանալու։ Ախ, ինչպե՜ս է ինձ դուր գալիս, որ դա այդքան անամոթաբար է։ Ես բռնում եմ նրա ձեռքերը, նրա ձեռքերի հպումը տանջալից ցնցում է ինձ, և ես մոտեցնում եմ իմ շրթունքները նրա լկտի, կաս-կարմիր, ծիծաղից դողացող և ինձ հրապուրող շրթունքներին։ | ||
+ | |||
+ | Օ՜, թող կորչի այդ ստոր հիշողությունը։ Անիծյա՛լ երազ։ Երդվում եմ, որ մինչև այդ նողկալի երազը այդ խայտառակ մտքի նման որևէ բան նույնիսկ չի էլ անցել իմ գլխով։ Նույնիսկ դրա նման որևէ ակամա ցնորք չեմ ունեցել (թեև պահում էի «փաստաթուղթը» գրպանումս կարված և տարօրինակ քմծիծաղով երբեմն շոշափում էի գրպանս)։ Իսկ որտեղի՞ց հայտնվեց այդ բոլորը միանգամայն պատրաստ ձևով։ Դա նրանից է, որ իմ մեջ սարդի հոգի կար։ Դա նշանակում է, որ ամեն բան արդեն վաղուց ծագել էր և գտնվում էր իմ այլասերված սրտում, իմ ''ցանկության'' մեջ էր գտնվում, բայց սիրտս դեռ ամաչում էր հարթմնի արտահայտել և ուղեղս դեռ չէր հանդգնում դրա նման բան պատկերացնել գիտակցաբար։ Իսկ քնածս ժամանակ հոգիս ինքն էր ամեն ինչ պատկերացրել և ներկայացրել այն, ինչը կար սրտումս, կատարյալ ճշգրտությամբ և ամենալիակատար պատկերով և կանխագուշակման ձևով։ Եվ մի՞թե ես ''սա'' էի ուզում նրանց ''ապացուցել'' առավոտյան՝ դուրս վազելով Մակար Իվանովիչի սենյակից։ Բայց բավական է. մինչև ժամանակը չգա, ոչ մի խոսք այս մասին։ Իմ տեսած այդ երազը կյանքիս ամենատարօրինակ արկածներից մեկն է։ | ||
+ | |||
+ | === Գլուխ երրորդ === | ||
+ | |||
+ | ''' I ''' | ||
+ | |||
+ | Երեք օրից ես վեր կացա առավոտյան անկողնուց և, ոտքի կանգնելով, զգացի, որ այլևս հիվանդ չեմ պառկի։ Ես լիովին զգացի ապաքինման մոտալուտությունը։ Բոլոր այս մանրամասնությունները, միգուցե, չարժեր գրի առնել, բայց այն ժամանակ եկան օրեր, որոնցում թեև ոչ մի առանձին բան տեղի չունեցավ, բայց դրանք բոլորն էլ մնացին իմ հիշողության մեջ որպես ուրախալի և հանգիստ օրեր, իսկ դա հազվագյուտ բան է իմ հիշողություններում։ Առայժմ հոգեկան վիճակս չեմ նկարագրի, եթե ընթերցողն իմանար, թե ինչում էր այն կայանում, ապա, իհարկե, չէր հավատա։ Ավելի լավ ամեն բան կբացատրվի հետո՝ փաստերով։ Իսկ առայժմ միայն մի բան կասեմ, թող ընթերցողը հիշի ''սարդի հոգին''։ Եվ դա այն մարդու մոտ, որն ուզում էր հեռանալ նրանցից և ամբողջ աշխարհից հանուն «վայելչատեսության»։ Վայելչատեսության ծարավն առավելագույն չափով էր, և դա անշուշտ այդպես էր, բայց թե ինչ ձևով այն կարող էր զուգորդվել այլ, Աստված գիտե, թե որ ծարավների հետ. ինձ համար գաղտնիք է։ Եվ միշտ էր գաղտնիք եղել, և ես հազար անգամ զարմացել եմ մարդու (և թվում է, թե առավելապես ռուս մարդու) այդ ընդունակության վրա։ Փայփայել իր հոգում ամենաբարձր իդեալն ամենամեծ ստորության կողքին, և այդ բոլորը միանգամայն անկեղծ։ Արդյոք դա ռուս մարդու հոգու առանձնահատուկ լայնությունն է, որը նրան հեռու կտանի, թե ուղղակի ստորություն է՝ ահա թե որն է հարցը։ | ||
+ | |||
+ | Բայց թողնենք այդ։ Այսպես թե այնպես, բայց տիրեց անդորրություն։ Ես ուղղակի հասկացա, որ պետք է ապաքինվել, ինչ ուզում է լինի և որքան կարելի է շուտ, որպեսզի որքան կարելի է շուտ սկսել գործել և այդ պատճառով վճռեցի ապրել, հետևելով հիգիենային և լսելով բժշկին (ով ուզում է նա լինի), իսկ փոթորկուն մտադրությունները արտակարգ խելամտությամբ (լայնախոհության արդյունք) հետաձգեցի մինչև դուրս գալուս օրը) այսինքն՝ մինչև առողջանալս։ Ինչպե՜ս կարող էին զուգակցվել բոլոր խաղաղ տպավորությունները և անդորրի հաճույքները սրտի տանջալից քաղցր ու տագնապալի բաբախումների հետ մոտալուտ փոթոր-կուն վճիռների կանխազգացման պայմաններում, չգիտեմ, բայց ամեն բան կրկին վերագրում եմ «լայնախոհությանը»։ Բայց նախկինում վերջերս ունեցածս անհանգստությունն արդեն իմ մեջ չկար, ես որոշ ժամանակով ամեն բան հետաձգեցի, արդեն առանց դողալու ապագայի առջև, ինչպես դեռ վերջերս էի դողում, այլ իր միջոցների և ուժերի վրա վստահ հարուստի պես։ Բայց ինձ սպասող ճակատագրի ամբարտավանությունն ու մարտահրավերը գնալով ավելի ու ավելի էին ուժեղանում և մասամբ կարծում եմ, արդեն իրական ապաքինվելուց և արագ վերադարձող կենսական ուժերից։ Ահա վերջնական և նույնիսկ իրական ապաքինվելու հենց այս մի քանի օրը ես հիմա կատարյալ հաճույքով եմ հիշում։ Օ՜, նրանք ինձ ամեն բան ներեցին, այսինքն այն արարմունքը և հենց այն մարդիկ, որոնց ճակատներին ես ասացի, թե իրենք խայտառակ մարդիկ են։ Դա ես սիրում եմ մարդկանց մեջ, դրան ես անվանում եմ սրտի խելք, համենայն դեպս դա ինձ իսկույն գրավում է, իհարկե, որոշակի չափով։ Վերսիլովի հետ, օրինակ, մենք շարունակում էինք խոսել, ինչպես ամենալավ ծանոթներ, բայց մինչև որոշակի չափ. հենց որ մի քիչ չափազանց էր սրտալեզու, զսպում էինք մեզ, կարծես թեթևակի ամաչելով ինչ-որ բանի համար։ Դեպքեր կան, երբ հաղթողը չի կարող չամաչել հաղթվողից հենց այն բանի համար, որ հաղթել է նրան։ Հաղթողը, ըստ երևույթին, ես էի և ամաչում էի դրա համար։ | ||
+ | |||
+ | Այն առավոտյան, այսինքն՝ երբ ես վեր կացա անկողնուց հիվանդությանս ախտադարձից հետո, նա եկավ ինձ մոտ, և ես այստեղ առաջին անգամ իմացա նրանից մայրիկիս ու Մակար Իվանովիչի կապակցությամբ այն ժամանակ տեղի ունեցած ընդհանուր համաձայնության մասին, ըստ որում նկատեց, որ թեև ծերունու դրությունը մի թեթև լավացել է, բայց բժիշկը նրա ապաքինվելու մասին ոչ մի երաշխիք չի տալիս։ Ես ի սրտե խոստացա նրան հետագայում ավելի զգույշ պահել ինձ։ Երբ Վերսիլովը հաղորդում էր ինձ այս բոլորը, ես առաջին անգամ այն ժամանակ հանկարծ նկատեցի, որ նա ինքն էլ արտակարգ անկեղծությամբ հետաքրքրված է այդ ծերունիով, այսինքն՝ շատ ավելի, քան ես կարող էի սպասել նրա նման մի մարդուց, որ նա դիտում է նրան որպես իր համար էլ հատուկ թանկ անձնավորություն, այլ ոչ թե միայն մայրիկի պատճառով։ Դա ինձ իսկույն հետաքրքրեց, համարյա զարմացրեց, և խոստովանում եմ. առանց Վերսիլովի ես շատ բան անուշադիր կթողնեի և չէի գնահատի այդ ծերունու մեջ, որը ամենահաստատուն և ամենաինքնատիպ հիշողություններից մեկն էր թողել իմ սրտում։ | ||
+ | |||
+ | Վերսիլովը կարծես վախենում էր իմ վերաբերմունքից Մակար Իվանովիչի նկատմամբ, այսինքն՝ չէր վստահում ոչ իմ խելքին, ոչ էլ նրբազգացությանս և այդ պատճառով արտակարգ գոհ էր հետագայում, երբ տեսավ, որ ես էլ եմ կարողանում երբեմն հասկանալ, ինչպես պետք է վերաբերվել բոլորովին այլ հասկացությունների ու հայացքների տեր մարդուն, մի խոսքով կարողանում եմ լինել, երբ որ պետք է, և՛ զիջողամիտ, և՛ լայնախոհ։ Խոստովանում եմ նաև (կարծում եմ, առանց ինձ ստորացնելու), որ ժողովրդից ելած այս էակի մեջ ես գտա նաև ինչ-որ ինձ համար մի նոր բան որոշ զգացմունքների ու հայացքների տեսակետից, ինձ անհայտ բան, մի շատ ավելի պարզ և մխիթարական բան, քան ինքս էի հասկանում այդ բաները առաջներում։ Այդուհանդերձ, հնարավոր չէր երբեմն ուղղակի իրենից դուրս չգալ նրա որոշակի նախապաշարմունքներից, որոնց հավատում էր ամենավրդովեցուցիչ հանգստությամբ և անսասանությամբ։ Բայց այստեղ մեղավորը, իհարկե, միայն նրա անուսում լինելն էր, իսկ հոգին բավական լավ էր կազմակերպված և այնպես, որ այդ տեսակետից ես մարդկանց մեջ ավելի լավը դեռ չեմ հանդիպել։ | ||
+ | |||
+ | ''' II ''' | ||
+ | |||
+ | Ամենից առաջ նրա մեջ գրավում էր, ինչպես վերևում նկատել եմ, նրա արտակարգ մաքրասիրությունը և ինքնահավանության իսպառ բացակայությունը. կանխազգացվում էր համարյա անմեղ մի սիրտ։ Կար սրտի «ուրախություն և այդ պատճառով նաև «բարետեսություն»։ «Ուրախություն» բառը նա շատ էր սիրում և հաճախ էր օգտագործում։ Ճիշտ է, երբեմն նրան համակում էր ինչ-որ հիվանդագին մի խանդավառություն, ինչ-որ, կարծես, զմայլանքի հիվանդագինություն, մասամբ, ենթադրում եմ նաև նրանցից, որ տենդը, իսկապես ասած, երբեք չէր լքում նրան այդ ամբողջ ժամանակ, բայց բարետեսությանը դա չէր խանգարում։ Կային նաև հակադրություններ, զարմանալի պարզամտության կողքին երբեմն ամենևին առանց նկատելու հեգնանքը (հաճախ ի տհաճություն ինձ) խաղաղ գոյակցում էր նրա մեջ նաև ինչ-որ մի խորամանկ նրբամտություն, ամենից հաճախ բանավիճական սխալներում։ Իսկ բանավեճ նա սիրում էր, բայց միայն երբեմն և յուրօրինակ ձևով։ Երևում էր, որ նա շատ էր ման եկել Ռուսաստանում, շատ բան լսել, բայց, կրկնում եմ, ամենից շատ սիրում էր սրտաշարժությունը, այդ պատճառով սիրում էր ամեն բան, որ բերում էր դրան և ինքն էլ սիրում էր սրտաշարժ բաներ պատմել։ Ընդհանրապես պատմել շատ էր սիրում։ Շատ բան եմ նրանից լսել և իր սեփական դեգերումների մասին, և զանազան առասպելներ ամենահնագույն «ճգնավորների» կյանքից։ Ինձ ծանոթ չեն դրանք, բայց, կարծում եմ, որ շատերն ինքն էր հորինում այս առասպելներից, մեծ մասամբ յուրացնելով հենց հասարակ ժողովրդի բանավոր պատմություններից։ Ուղղակի չէր կարելի այլ բան հանդուրժել։ Բայց ակնհայտ ձևափոխությունների կամ ուղղակի ստահոդ պատմությունների կողքին միշտ առկայծում էր ինչ-որ զարմանալի ամբողջական ժողովրդական զգացմունքով լի և մշտապես սրտաշարժ մի բան... Այս պատմություններից միտքս մնաց, օրինակ, մի երկար պատմություն. «Մարիամ Եգիպտացու կյանքը»։ Այս «կյանքի» մասին և դրա նման մյուսների մասին ես մինչ այդ համարյա ոչ մի գաղափար չունեի։ Ես ճիշտն եմ ասում, դա համարյա հնարավոր չէ լսել առանց արտասուքի և ոչ թե սրտառուչությունից, այլ ինչ-որ տարօրինակ մի հիացումից, մի արտակարգ և տաք բան էր զգացվում, ինչպես այն արևակեզ, առյուծներով լի ավազուտ-տափաստանը, որտեղ թափառում էր սրբուհին։ Ի դեպ, այդ մասին չեմ ուզում խոսել և բանիմաց էլ չեմ։ | ||
+ | |||
+ | Սրտաշարժությունից բացի, նրա մեջ ինձ դուր էին գալիս նաև որոշ երբեմն արտակարգ ինքնատիպ հայացքներ դեռ միանգամայն վիճելի խնդիրների շուրջ ժամանակակից իրականության մեջ։ Պատմում էր մի անգամ, օրինակ, մի ոչ վաղուցվա պատմություն ծառայությունն ավարտած զինվորի մասին։ Նա համարյա այդ իրադարձության վկան էր եղել։ Վերադարձել էր զինվորը ծառայությունից հայրենիք, նորից գյուղացիների մոտ, և կյանքը գյուղացիների հետ նորից դուր չէր նկել նրան, և ինքն էլ դուր չէր եկել գյուղացիներին։ Մոլորվել էր մարդը, սկսել էր խմել և թալանել էր ինչ-որ մի տեղ, ինչ-որ մեկին, հաստատ հանցանշաններ չկային, սակայն բռնել էին նրան, սկսել էին դատել։ Դատի ժամանակ դատապաշտպանը քիչ էր մնացել, որ արդարացնի նրան ― հանցանշաններ չկա և վերջ, մեկ էլ սա լսում-լսում է, հանկարծ վեր է կենում տեղից և ընդհատում դատապաշտպանին. «Ոչ, դու սպասիր հլա», և պատմում է «մինչև վերջին կետը», հանցանքը խոստովանեց, արտասվելով ու զղջալով։ Երդվյալ ատենակալները գնացին, փակվեցին, որպեսզի դատեն, մեկ էլ հանկարծ բոլորն էլ դուրս են գալիս. «Ոչ, հանցավոր չէ»։ Բոլորը բղավեցին, ուրախացան, իսկ զինվորը ոնց կանգնած էր, այնպես էլ տեղից չշարժվեց, կարծես սյունի էր վերածվել, ոչինչ չի հասկանում, ոչինչ չհասկացավ նաև նրանից, ինչը ասաց նրան դատարանի նախագահը, խրատելով և ազատ արձակելով։ Եվ նորից ազատության մեջ էր զինվորը, և ինքն իրեն չէր հավատում։ Նա թախծում էր. մտածմունքի մեջ ընկավ, ոչ ուտում էր, ոչ խմում, մարդկանց հետ չէր խոսում և հինգերորդ օրը կախվեց։ «Այ, այսպես է մեղքը հոգում ապրելը»,― եզրակացրեց Մակար Իվանովիչը։ Այս պատմությունը, իհարկե, դատարկ բան է և դրա նմաններն անթիվ-անհամար են այժմ լրագրերում, բայց ինձ դուր եկավ նրանում տոնը, իսկ ամենից ավելի առանձին բառեր՝ որոշակիորեն նոր իմաստով։ Խոսելով, օրինակ, այն մասին, վերադառնալով գյուղ, զինվորը դուր չի եկել գյուղացիներին, Մակար Իվանովիչն այսպես արտահայտվեց. «Իսկ զինվորը հայտնի է, թե ինչ է. զինվորը «''փչացրած գյուղացի» է''»։ Հետո խոսելով դատապաշտպանի մասին, որը քիչ էր մնում, որ շահեր գործը, նա նույնպես արտահայտվել էր. «Իսկ դատապաշտպանը հայտնի է, թե ինչ է, դատապաշտպանը «''վարձու խիղճ''» է»։ Այս երկու արտահայտություններն էլ նա արեց առանց աշխատելու դրանց վրա և իր համար աննկատելի, մինչդեռ այս երկու արտահայտության մեջ մի հատուկ ամբողջական հայեցողություն կա երկու առարկայի վրա էլ, և թեև, իհարկե, ոչ թե ամբողջ ժողովրդի, համենայն դեպս Մակար Իվանովիչի հայացքը կա, այն էլ սեփական, ոչ թե փոխառնված։ Այս կանխորոշումները ժողովրդի մեջ որոշ թեմաներով երբեմն արդարև հրաշալի են իրենց ինքնատիպությամբ։ | ||
+ | |||
+ | ― Իսկ ինչպե՞ս եք, Մակար Իվանովիչ, դիտում դուք ինքնասպանության մեղքը,― հարցրի ես նրան հենց նույն առիթով։ | ||
+ | |||
+ | ― Ինքնասպանությունը մարդկության ամենամեծ մեղքն է,― հառաչելով պատասխանեց նա,― բայց այս դեպքում միակ դատավորը Տերն ինքն է, քանի որ միայն նրան է հայտնի ամեն բան, ամեն սահման և ամեն չափանիշ։ Իսկ մենք անպայման պետք է աղոթենք նման մեղավորի համար։ Ամեն անգամ որ լսես էդպիսի մեղքի մասին, ապա քուն մտնելիս, աղոթիր էդ մեղավորի համար խանդաղատանքով, թեկուզ մի թառանչ արձակիր նրա մասին առ Աստված, նույնիսկ եթե ամենևին նրան ճանաչած էլ չլինես, ավելի ևս հասանելի կլինի աղոթքդ նրա համար։ | ||
+ | |||
+ | ― Բայց կօգնի՞, արդյոք, նրան իմ աղոթքը, եթե նա արդեն դատապարտված է։ | ||
+ | |||
+ | ― Իսկ ի՞նչ գիտես։ Շատ-շատերը չեն հավատում և դրանով մթագնում են անգիտակներին, իսկ դու մի լսիր նրանց, քանի որ իրենք էլ չգիտեն, թե ուր են գնում։ Աղոթքը դատապարտվածի համար դեռ ապրող մարդու կողմից իսկապես տեղ է հասնում։ Ուրեմն, ի՞նչ է էն մարդու վիճակը, որը բոլորովին ոչ ոք չունի, որ իր համար աղոթի։ Դրա համար, երբ քուն մտնելիս աղոթես, վերջում ավելացրու. «Ողորմյա, Տեր Հիսուս Քրիստոս, նրանց բոլորին, որ ոչ ոք չունեն, որ իրենց համար աղոթեն»։ Էս աղոթքն էլ ընդունելի է և հաճելի։ Նույնը և բոլոր մեղավորների, որոնք դեռ ողջ են. «Տեր, ինքդ նրանց ճակատագրերը որոշիր և փրկիր բոլոր զղջացողներին». էս էլ լավ աղոթք է։ | ||
+ | |||
+ | Ես նրան խոստացա, որ կաղոթեմ, զգալով, որ այդ խոստումով արտակարգ հաճույք կպատճառեմ նրան։ Եվ իսկապես, ուրախություն փայլեց նրա դեմքին, բայց շտապում եմ ավելացնել, որ այսպիսի դեպքերում նա երբեք ինձ բարձրից չէր նայում, այսինքն, ինչպես ծերունին մի որևէ դեռահասի։ Ընդհակառակը, շատ հաճախ սիրում էր հենց ինձ լսել, նույնիսկ հափշտակությամբ էր լսում զանազան թեմաներով իմ զրույցները, համարելով, որ գործ ունի, թեև «պատանյակի» հետ, ինչպես սիրում էր արտահայտվել բարձր ոճով (նա շատ լավ գիտեր, որ պետք է ասել «պատանի» և ոչ թե «պատանյակ»), բայց հասկանալով միաժամանակ և այն, որ այդ «պատանյակը» անչափ բարձր է իրենից կրթությամբ։ Սիրում էր նա, օրինակ, շատ հաճախ խոսել անապատականության մասին, և «անապատը» շատ ավելի բարձր էր դնում, քան «թափառումները», ես տաք-տաք հակաճառում էի նրան, հենվելով այս մարդկանց եսասիրության վրա, որոնք թողնում են աշխարհիկ կյանքը և այն օգուտը, որը կարող էին բերել մարդկությանը, միայն իրենց փրկության եսասիրական գաղափարի համար։ Սկզբում նա չէր հասկանում, նույնիսկ կասկածում եմ, որ բոլորովին էլ չհասկացավ, բայց անապատը շատ էր պաշտպանում. «Սկզբում քեզ խղճում ես, իհարկե, (այսինքն երբ բնակություն ես հաստատում անապատում), իսկ հետո օր-օրի վրա ավելի ես ուրախանում, իսկ հետո տեսնում ես նաև Աստծուն»։ Այստեղ ես նրա առջև բացեցի աշխարհիկ կյանքում գիտնականի, բժշկի, կամ ընդհանրապես մարդկության բարեկամի օգտակար գործունեության պատկերը և իսկական խանդավառության հասցրի նրան, որովհետև ինքս էլ տաք-տաք էի խոսում, նա ամեն րոպե հավանություն էր տալիս իմ խոսքերին․ «Էդպես է, սիրելիս, էդպես,― խոր հառաչեց նա,― բայց շատե՞րն են էդպես, որ կդիմանան և զվարճալիքներով չեն տարվի։ Փողը թեև Աստված չէ, բայց այնուամենայնիվ կիսաստված է, մեծ գայթակղություն, էստեղ նաև կանանց սեռը կա, նաև ինքնահավանությունն ու նախանձը, էստեղ էլ հենց մեծ գործը կմոռանան և կզբաղվեն փոքրով։ Իսկ ի՞նչ է անապատում։ Անապատում մարդն ամրացնում է իրեն և նույնիսկ ամեն տեսակի սխրագործության պատրաստում։ Եվ ի՞նչ կա աշխարհիկ կյանքում,― արտակարգ զգացումնալից բացականչեց նա։― Միայն երազանք չէ՞։ Վերցրու մի քիչ ավազ և ցանիր քարի վրա. եթե դեղին ավազը քո էդ քարի վրա կծլարձակի, քո երազանքն էլ աշխարհում կկատարվի,― ահա թե մեզանում ինչպես է ասվում։ Այ, ինչպես է Քրիստոսի մոտ. «Գնա և բաժանիր հարստությունդ և դարձիր բոլորի ծառան»։ Եվ առաջվանից անհաշիվ անգամ ավելի հարուստ կլինես, քանզի ոչ թե ուտելիքով, ոչ թե թանկարժեք հագուստներով, ոչ թե հպարտությամբ և ոչ թե նախանձով երջանիկ կլինես, այլ անթիվ-անհամար անգամ բազմապատկված սիրով։ Արդեն ոչ թե մի փոքր հարստություն, ոչ թե հարյուր հազար, ոչ թե միլիոն ձեռք կբերես, այլ մի ամբողջ աշխարհ։ Էսօր անկուշտ հավաքում ենք և խելահեղությամբ վատնում, իսկ էն ժամանակ ոչ որբեր կլինեն, ոչ աղքատներ, քանզի բոլորն իմն են, բոլորը հարազատներս, բոլորին ձեռք եմ բերել, բոլորին գնել։ Էսօր հազվագյուտ բան չէ, որ ամենահարուստն ու ամենանշանավորն էլ անտարբեր է իր ապրելիք օրերի նկատմամբ և ինքն էլ չգիտի, թե ինչ զվարճալիք հորինի, իսկ էն ժամանակ օրերդ ու ժամերդ կարծես կբազմապատկվեն հազար անգամ, քանզի ոչ մի րոպե չես ուզենա կորցնել, այլ յուրաքանչյուրը կզգաս սրտիդ ուրախությամբ։ Էն ժամանակ և իմաստնություն ձեռք կբերես ոչ միայն գրքերից, այլ դեմ առ դեմ կկանգնես հենց Աստծո առաջ, և երկիրը կփայլի արևից վառ և չի լինի այլևս ոչ թախիծ, ոչ հառաչանք, այլ միայն միասնական անգին մի դրախտ կլինի...»։ Թվում է, թե հենց այս խանդավառ արարմունքներն էր արտակարգ կերպով սիրում Վերսիլովը։ Այդ անգամ նա հենց սենյակում էր։ | ||
+ | |||
+ | ― Մակար Իվանովիչ,― հանկարծ ընդհատեցի ես նրան, ինքս էլ անչափ տաքանալով (ես հիշում եմ այն երեկոն),― ախր, եթե այդպես է, դուք կոմունիզմ, վճռականորեն կոմունիզմ եք քարոզում։ | ||
+ | |||
+ | Եվ քանի որ նա վճռականապես ոչինչ չգիտեր կոմունիստական ուսմունքի մասին և այդ բառն էլ առաջին անգամ լսեց, ես իսկույն սկսեցի պատմել նրան այն բոլորը, ինչ գիտեի այս թեմայով։ Խոստովանում եմ, որ քիչ բան գիտեի, այն էլ կցկտուր և հիմա էլքաջատեղյակ չեմ, բայց ինչ-որ գիտեի, պատմեցի մեծագույն տաքացածությամբ, չնայած ամեն բանին։ Մինչև օրս էլ բավականությամբ եմ հիշում այն արտակարգ տպավորությունը, որ թողեցի ես ծերունու վրա։ Դա նույնիսկ տպավորություն չէր, այլ ցնցում էր։ Ընդ որում՝ նա խիստ հետաքրքրվում էր պատմական մանրամասնություններով. «Որտե՞ղ, ինչպե՞ս։ Ո՞վ է սարքել։ Ո՞վ է ասել»։ Ի դեպ, ես նկատել էի, որ դա ընդհանրապես հասարակ ժողովրդի հատկությունն է. նա չէր բավարարվում ընդհանուր գաղափարով, իսկ եթե շատ հետաքրքրվի, ապա անպայման կսկսի պահանջել ամենահաստատուն և ամենաճշգրիտ մանրամասներ։ Ես հենց մանրամասների մեջ էի սայթաքում և քանի որ ներկա էր Վերսիլովը, մի քիչ ամաչում էի նրանից, և այդ պատճառով էլ ավելի էի տաքանում։ Վերջացավ նրանով, որ Մակար Իվանովիչը վերջում խանդաղատանքով ամեն բառի վրա միայն կրկնում էր «էդպես, էդպես», բայց, ըստ երևույթին, արդեն չհասկանալով և թելը կորցնելով։ Ես սրտնեղեցի, բայց Վերսիլովը հանկարծ ընդհատեց խոսակցությունը, վեր կացավ և հայտարարեց, որ քնելու ժամանակն է։ Մենք այդ ժամանակ բոլորս իրար գլխի էինք հավաքված, և արդեն ուշ էր։ Երբ նա մի քանի րոպեից մտավ իմ սենյակը, ես իսկույն հարցրի նրան, ինչպե՞ս է դիտում նա Մակար Իվանովիչին ընդհանրապես և ի՞նչ է մտածում նրա մասին։ Վերսիլովը ուրախ քմծիծաղ տվեց (բայց ամենևին էլ իմ կոմունիզմի մասին արածս սխալների վրա չէ, ընդհակառակը, դրանք նա չհիշատակեց էլ։ Նորից եմ կրկնում, նա վճռականորեն կարծես կպել էր Մակար Իվանովիչին և հաճախ էի ես նրա դեմքին որսում արտակարգ գրավիչ մի ժպիտ, երբ նա լսում էր ծերունուն։ Ի դեպ, ժպիտն այդ ամենևին չէր խանգարում քննադատությանը։ | ||
+ | |||
+ | ― Մակար Իվանովիչը նախ և առաջ ոչ թե գյուղացի է, այլ պարոնին սպասարկող, ագարակի կցաշենքում ապրող մարդ,― արտասանեց նա մեծ հաճույքով,― նախկին սպասավոր, նախկին ծառա, որը ծնվել է ծառա և ծառայից։ Սպասավորներն ու ծառաները առաջներում չափազանց շատ էին բաժանվում իրենց պարոնների մասնավոր հոգևոր և մտավոր կյանքից։ Նկատիր, որ Մակար Իվանովիչը մինչև օրս էլ ավելի պարոնների ու բարձր հասարակության կյանքի իրադարձություններով է հետաքրքրվում։ Դու դեռ չգիտես, թե ինչ աստիճանի է հետաքրքրվում նա վերջին ժամանակներս Ռուսաստանում տեղի ունեցող որոշ իրադարձություններով։ Արդյոք գիտե՞ս, որ նա մեծագույն քաղաքագետ է։ Նրան մեղր մի կերցրու, այլ պատմիր, թե ով որտեղ է կռվում, և արդյո՞ք մենք կկռվենք։ Առաջներում նման խոսակցություններով ես նրան երանության էի հասցնում։ Գիտությունը շատ է հարգում և բոլոր գիտություններից ամենից շատ սիրում է աստղագիտությունը։ Այդ բոլորի հետ միասին իր մեջ այնքան անկախ մի բան է մշակել, որը նրանում այլևս ոչ մի դեպքում տեղից չես շարժի։ Համոզմունքները կան և հաստատուն, և բավական հստակ... և ճշմարիտ համոզմունքներ։ Բացարձակ տգիտության հետ մեկտեղ, նա ընդունակ էր հանկարծ զարմացնել անսպասելի ծանոթությամբ այնպիսի հասկացությունների հետ, որոնք նրանում չէիր էլ ենթադրում։ Հիացմունքով գովում է անապատը, բայց ոչ մի դեպքում ոչ անապատ կգնա, ոչ մենաստան, որովհետև ծայր աստիճանի «թափառաշրջիկ» է, ինչպես սիրով նրան անվանեց Ալեքսանդր Սեմյոնովիչը, որի վրա դու, իմիջիայլոց, իզուր բարկացած ես։ Էլ ինչ կարելի է ասել, վերջապես. մի քիչ արվեստագետ է, շատ սեփական բառեր ունի, բայց ունի նաև այնպիսիները, որ իրենը չեն։ Մի քանի քրոմներ, տրամաբանական վերապատմումով, երբեմն շատ վերացական են, սենտիմենտալ, բայց միանգամայն ժողովրդական պոռթկումներով կամ, ավելի լավ է ասել, հենց այն համաժողովրդական հիացումի պոռթկումներով, որն այդպես լայնորեն մտցնում է մեր ժողովուրդը իր կրոնական զգացման մեջ։ Նրա սրտաբացության և անչարության մասին բաց եմ թողնում, ես ու դու չենք, որ այդ թեմայով սկսենք... | ||
+ | |||
+ | ''' III ''' | ||
+ | |||
+ | Որպեսզի ավարտենք Մակար Իվանովիչի բնութագրումը, կհաղորդեմ նրա պատմություններից որևէ մեկը, ըստ էության արդեն անձնական կյանքից։ Այս պատմությունների բնույթը տարօրինակ էր, ավելի ճիշտն այն է, որ չկար նրանց մեջ ոչ մի ընդհանուր բնույթ, ոչ որևէ բարոյախոսություն, ոչ ընդհանուր ուղղվածություն կարելի էր քամել նրանցից, միայն թե բոլորն էլ քիչ թե շատ սրտաշարժ էին։ Բայց կային նաև ոչ սրտաշարժները, կային նույնիսկ բոլորովին ուրախները, կային նույնիսկ ծաղրալիները որոշ վանականների մասին անպարկեշտներից, այնպես որ պատմելով ուղղակի վնասում էր իր գաղափարին, որի մասին ես ասացի նրան, բայց նա չհասկացավ, թե ինչ էի ուզում ասել։ Երբեմն դժվար էր լինում հասկանալ, թե ինչն է նրան հրահրում պատմելու, այնպես որ մեկ-մեկ նույնիսկ զարմանում էի այդ շաղակրատության վրա և մասամբ վերագրում էի ծերությանն ու հիվանդագին վիճակին։ | ||
+ | |||
+ | ― Նա առաջվանը չէ,― մի անգամ շշնջաց ականջիս Վերսիլովը,― առաջներում նա ոչ բոլորովին էր այդպես։ Նա շուտով կմեռնի, ավելի շուտ, քան թե մենք կարծում ենք, և պետք է պատրաստ լինել դրան։ | ||
+ | |||
+ | Ես մոռացա ասել, որ մեզ մոտ «երեկոների» պես մի բան էր սահմանվել։ Մայրիկից բացի, որը չէր հեռանում Մակար Իվանովիչից, երեկոները մշտապես նրա սենյակն էր գալիս Վերսիլովը. մշտապես գալիս էի ես, և ուրիշ տեղ էլ չունեի գնալու, վերջին օրերին համարյա միշտ գալիս էր Լիզան, թեև ուրիշներից ավելի ուշ, և միշտ համարյա լուռ էր նստում։ Լինում էր նաև Տատյանա Պավլովնան և, թեև հազվադեպ, լինում էր նաև բժիշկը։ Բժշկի հետ ես, հանկարծ այնպես ստացվեց, որ մտերմացա, ոչ շուտ, բայց համենայն դեպս, անցյալի արարմունքներն էլ չկային։ Ինձ դուր էին գալիս նրա, կարծես, հասարակությունը, որն ի վերջո տեսա նրանում և որոշ կապվածությունը մեր ընտանիքի հետ, այնպես որ կարողացա, վերջապես, ներել նրա բժշկագիտական գոռոզամտությունը և, բացի դրանից, սովորեցրի ձեռքերը լվանալ և եղունգները մաքրել, եթե նա ոչ մի դեպքում չէր կարող գոնե մաքուր սպիտակեղեն հագնել։ Ես ուղղակի բացատրեցի նրան, որ դա ամենևին էլ պճնամոլության համար չի արվում և ոչ էլ գեղարվեստականության համար, այլ որ մաքրասիրությունը բնականորեն մտնում է բժշկի մասնագիտության մեջ, և ապացուցեցի դա։ Մոտենում էր, վերջապես, իր խոհանոցից դռանը Լուկերիան և, դռների ետևում կանգնած, լսում էր, թե ինչ է պատմում Մակար Իվանովիչը։ Վերսիլովը մի անգամ ներս կանչեց նրան դռան ետևից և հրավիրեց մեզ հետ նստելու։ Ինձ դա դուր եկավ, բայց այդ անգամվանից հետո արդեն դադարեց դռներին մոտենալը։ Իր վարքագիծն ուներ։ | ||
+ | |||
+ | Տեղադրում եմ պատմություններից մեկն առանց ընտրության, միայն մի պատճառով, որ այն ավելի լրիվ է մտքումս մնացել։ Սա մի պատմություն է մի վաճառականի մասին, և ես կարծում եմ, որ դրա նման պատմություններ մեր մեծ ու փոքր քաղաքներում հազարներով են պատահում. միայն թե կարողանաս տեսնել։ Ցանկացողները կարող են բաց թողնել այս պատմությունը, մանավանդ, որ պատմում եմ նրա ոճով։ | ||
+ | |||
+ | ''' IV ''' | ||
+ | |||
+ | «Իսկ մեր Աֆիմևսկ քաղաքում հիմա կասեմ, թե ի՜նչ հրաշք կար։ Մի վաճառական կար մեզանում, Կոտոբոյնիկով էր կոչվում՝ Մաքսիմ Իվանովիչ, և ամբողջ շրջակայքում չկար մեկը, որ նրանից հարուստ լիներ։ Չթի գործարան կառուցեց և մի քանի հարյուր բանվոր էր պահում, և սկսեց իրեն անչափ երևակայել։ Եվ պետք է, որ էսպես ասած, նրա ձեռքի շարժումով արդեն ամեն բան շարժվեր, և քաղաքի գլխավորներն էլ ոչ մի բանում նրան չէին խոչընդոտում, և վանահայրն էր նրան առատաձեռնության համար շնորհակալություն հայտնում։ Վանքին մեծ գումարներ էր զոհաբերում, երբ որ մտքովն անց էր կենում, շատ էր իր հոգու համար մտմտում և հետագա կյանքի համար էլ քիչ չէր մտածում։ Այրի էր, երեխաներ էլ չուներ, կնոջ մասին խոսակցություն կար, որ դեռ ամուսնության առաջին տարում իբր ծեծամահ է արել նրան և որ երիտասարդ ժամանակվանից սիրում էր ձեռքերին ազատություն տալ, միայն թե դա դրանից շատ վաղուց է եղել, իսկ նոր ամուսնությամբ պարտավորություններ վերցնել վրան չէր ուզել։ Օղու նկատմամբ էլ թուլություն ուներ և ժամը որ հասնում էր, հարբած ու ադամամերկ վազում էր քաղաքով մեկ ու ոռնում, քաղաքը նշանավոր չէր, բայց միևնույն է, ամոթալի էր։ Իսկ երբ գինարբուքն անցնում էր, բարկացկոտ էր դառնում, և ինչ որ վճռեր, էդպես էլ լավ էր և ինչ որ հրամայեր, էդ էլ հրաշալի էր։ Իսկ ժողովուրդն էլ մոտավորապես էր հաշվում, իսկ ինքը հաշվիչը վերցնում էր, ակնոցը դնում. «Քեզ ինչքա՞ն եմ պարտք, Ֆոմա»։― «Ծննդյան տոներից փող չեմ վերցրել ձեզնից, Մաքսիմ Իվանովիչ, երեսունինը ռուբլի ձեզ մոտ ունեմ»։― «Համա թե փողեր են։ Դա քեզ համար շատ-շատ է։ Դու քաշովդ մեկ էդքան փող չարժես, քեզ չի էլ սազի, տասը ռուբլին կպահեմ, քսանինը ստացիր»։ Եվ մարդը լռում է. և ոչ մեկն էլ չի համարձակվում ծպտուն հանել, բոլորն էլ լռում են։ | ||
+ | |||
+ | «Ես գիտեմ, ասում է, սրան ինչքան տամ։ Էստեղի ժողովրդի հետ ուրիշ կերպ չի կարելի։ Էստեղի ժողովուրդը փչացած Է, առանց ինձ սրանք բոլորը էստեղ սովից կմեռնեին, բոլորը, ինչքան որ կան էստեղ։ Համ էլ ասեմ, էստեղի ժողովուրդը գող է, ինչ որ տեսնի, իր կողմը կքաշի, ոչ մի տղամարդություն չկա նրանում։ Համ էլ հարբեցող է, հենց որ հաշիվը փակում են, իսկույն գինետուն է տանում և գինետանը նստում է մերկ, ոչ մի թել չի թողնում վրան, տկլոր դուրս է գալիս գինետնից։ Համ էլ սրիկա է, կնստի գինետան դիմաց մի քարի ու կսկսի կյանքից բողոքել. «Մայր իմ հարազատ, և ինչո՞ւ ինձ, դառը հարբեցողիս աշխարհ բերեցիր։ Ավելի լավ կլիներ, որ դու ինձ՝ դառը հարբեցողիս, տակդ խեղդեիր։ Մի՞թե սա մարդ է։ Սա գազան է և ոչ թե մարդ, սրան պետք է նախ կրթես, հետո նոր փող տաս։ Ես գիտեմ, թե երբ տամ»։ | ||
+ | |||
+ | Այ էսպես էր խոսում Մաքսիմ Իվանովիչը Աֆիմևսկ քաղաքի ժողովրդի մասին, թեև վատ էր խոսում, բայց ճշմարտություն կար նրա ասածի մեջ. ժողովուրդն հեղհեղուկ էր, հետևողական չէր։ | ||
+ | |||
+ | Էդ նույն քաղաքում ապրում էր մի ուրիշ վաճառական և էնտեղ էլ մեռավ. երիտասարդ մարդ էր և թեթևամիտ, վառվեց-մոխրացավ, ամբողջ կապիտալից էլ զրկվեց։ Վերջին տարում թպրտում էր, ինչպես ձուկն ավազի վրա, և որպես դաս նրա վարքի համար ծառայեց։ Մաքսիմ Իվանովիչի հետ շարունակ յոլա չէին գնում և ամեն բանում պարտք մնաց նրան։ Իր վերջին ժամին էլ դեռ անիծում էր Մաքսիմ Իվանովիչին։ Իրենից հետո դեռ երիտասարդ այրի թողեց հինգ զավակների հետ միասին։ Եվ միայնակ որբևերու համար ամուսնուց հետո անտուն-անտեր ծիծեռի պես մենակ մնալն էլ քիչ փորձություն չէր, էլ ուր մնաց հինգ մանր երեխաների հետ, որոնց կերակրելու հնարավորություն չուներ, վերջին ողորմելի ագարակն էլ՝ փայտաշեն տնակով, Մաքսիմ Իվանովիչը խլում էր պարտքի դիմաց։ Եվ մայրը բոլորին շարքով կանգնեցրեց ժամի դռանը։ Մեծ տղան ութ տարեկան էր, իսկ մյուսները մեկը մյուսից մեկ տարով փոքր աղջիկներ էին, մեծը չորս տարեկան էր, իսկ փոքրը գրկին, ծիծ էր ուտում։ Պատարագն ավարտվեց, Մաքսիմ Իվանովիչը դուրս եկավ և բոլոր երեխաները շարքով չոքեցին նրա առաջ (մայրն էր նախապես սովորեցրել) և թաթիկներն էլ իրենց առջև ափերով վեր մեկի պես պահած, ինքն էլ, հինգերորդ երեխան գրկին, նրանց հետևում, բոլորի ներկայությամբ մինչև գետին խոնարհվեց. «Հերացու, Մաքսիմ Իվանովիչ, խնայիր որբերին, վերջին թիքեն մի խլիր սրանցից, մի դուրս անի հարազատ բնից»։ Եվ բոլոր ներկաների աչքերը արցունքով լցվեցին ― այնքան լավ էր սովորեցրել մայրը երեխաներին։ Կարծում էր. «Մարդկանց մոտ գոռոզություն չի անի և կների, կտա տունը որբերին», միայն թե էդպես չստացվեց։ Կանգ առավ Մաքսիմ Իվանովիչը ու. «Դու, ասում է, ջահել որբևերի ես, մարդ ես ուզում և ոչ թե որբերիդ համար ես ողբում։ Հանգուցյալը հո մահվան մահճում էլ էր ինձ անիծում»,― շարունակեց ճանապարհը ու տունը չտվեց։ «Ինչո՞ւ պիտի դրանց հիմարությունները նմանակեմ (այսինքն խրախուսեմ), բարեգործություն որ անես, ավելի շատ կհայհոյեն, էս բոլորից օգուտը քիչ է, իսկ ասեկոսեները՝ շատ»։ Եվ իսկապես էլ ասեկոսեները շատ էին. ասում էին, իբր, էս այրու մոտ սրանից մի տասը տարի առաջ դեռ աղջիկ ժամանակ էր մարդ ուղարկում և մեծ փողեր զոհաբերում (շատ սիրուն էր, ախր), մոռանալով, որ էդ մեղքը միևնույն է, թե Աստծո տաճար քանդես, բայց էն ժամանակ ոչ մի բանի չհասավ։ Իսկ էդ այլանդակությունները քաղաքով և նույնիսկ ամբողջ նահանգով մեկ քիչ չէր կատարում, և էս բանում նույնիսկ ամեն չափն էր կորցրել։ | ||
+ | |||
+ | Ողբաց մայրն իր ձագուկների հետ, բայց նա դուրս արեց տանից որբուկներին և ոչ միայն չարությունից, այլ մարդն ինքն էլ չի իմանում երբեմն, ինչ դրդապատճառով է իր ասածի վրա պինդ կանգնում։ Սկզբում մարդիկ օգնում էին, հետո գնաց գործի վարձվելու։ Բայց ֆաբրիկայից բացի մեզանում ի՞նչ տեղ կա փող վաստակելու, էստեղ հատակ կլվանա, էնտեղ բանջարանոցում քաղհան կանի, մի ուրիշ տեղ բաղնիքը կվառի, մեկ էլ երեխան գրկին կոռնա, իսկ չորս մյուս երեխաները փողոցում շապկանց վազվզում են։ Երբ ժամի դռանը ծնկի էր կանգնեցրել, ինչ-որ ոտնամաններ դեռ կային հագներին, ու վերարկուներ էլ, թեկուզ հնամաշ, ինչքան էլ որ չլիներ, վաճառականի զավակներ էին։ Իսկ հիմա ոտաբոբիկ էին վազվզում, երեխաների շորերը, հայտնի է, շուտ են քրքրվում։ Իսկ երեխաներին ինչ, արև լինի, արդեն կուրախանան, իրենց կործանումը չեն զգում, ոնց որ թռչնակներ, ձեններն էլ՝ հանց զանգակներ։ Այրին մտածում էր. «Ձմեռը որ գա, ո՞ւր պիտի տանեմ ձեզ, գոնե մինչև էդ Աստված ձեզ իր մոտ տանի»։ Բայց մինչև ձմեռ չհասավ։ Մեզանում մի հիվանդություն կա, երեխաների հազ, կապույտ հազ է կոչվում, որ մեկից մյուսին է անցնում։ Առաջինը մեռավ ծծկեր աղջնակը, իսկ նրանից հետո հիվանդացան մյուսները և չորս աղջնակին էլ, մեկին մյուսից հետո էդ նույն աշնանը թաղեց։ Մեկին, ճիշտ է, ձին փողոցում ջնջխեց։ Եվ ի՞նչ ես կարծում։ Թաղեց ու մղկտաց, անիծում էր, բայց երբ Աստված տարավ, ափսոսաց։ Մայրական սիրտ է։ | ||
+ | |||
+ | Ողջ մնաց միայն ավագ որդին, և նրա վրա սկսեց դողալ։ Տղեկը թույլ էր, քնքուշ, սիրունիկ դեմքով, ոնց որ աղջիկ լիներ։ Մայրը սրան գործարան տարավ, կնքահոր մոտ, որը գործարանի կառավարիչն էր, իսկ ինքը դայակ վարձվեց մի աստիճանավորի տանը։ Մի օր տղեկը վազվզում է բակում, և հանկարծ երկձի կառքով բակ է մտնում Մաքսիմ Իվանովիչը, այն էլ խմած, իսկ տղեկը սանդուղքից սայթաքեց և ուղիղ նրան դիպավ, երբ նա կառքից իջնում էր, ու զույգ ձեռքերով փորը հրեց։ Բռնեց տղեկի մազերից ե աղաղակեց. | ||
+ | |||
+ | ― Սա ո՞ւմն է։ Ճիպոտ։ Ծեծեք սրան,― ասում է,― իսկույն, իմ ներկայությամբ։ | ||
+ | |||
+ | Տղեկը սառեց, սկսեցին ծեծել, բղավեց. | ||
+ | |||
+ | ― Դեռ բղավում էլ ե՞ս։ էնքան ծեծեք մինչև որ դադարի բղավել։ | ||
+ | |||
+ | Շատ ծեծեցին թե քիչ, չդադարեց բղավել, մինչև որ անկենդան, անշարժացավ։ Էստեղ դադարեցին ծեծել, վախեցան, տղեկը չի շնչում, ուշաթափ պառկած է։ Հետո ասում էին, որ շատ էլ չեն ծեծել, բայց երկչոտ էր շատ։ Մաքսիմ Իվանովիչն էլ, կարծես վախեցավ։ | ||
+ | |||
+ | ― Էս ո՞ւմ տղեկն է,― հարցրեց, ասացին,― սրան տեսեք,― արտասանեց,― տարեք մոր մոտ, իսկ ինչո՞ւ էր գործարանում քարշ գալիս։ | ||
+ | |||
+ | Հետո երկու օր լուռ էր ու նորից հարցրեց. | ||
+ | |||
+ | ― Իսկ տղեկն ի՞նչ եղավ։ | ||
+ | |||
+ | Իսկ տղեկը վատ էր, հիվանդացել էր, մոր մոտ անկյունում պառկած էր, և պատահածի պատճառով մայրը թողել էր աշխատանքի տեղն աստիճանավորի մոտ, և հիվանդությունն էլ թոքերի բորբոքում էր։ | ||
+ | |||
+ | ― Սրան տեսեք,― արտասանեց,― և թվում է, թե ինչի՞ց։ Եթե նրան ուժեղ ծեծեին, միայն մի քիչ եռանդ բանացրին։ Ես բոլոր մյուսներին էլ էդպես ծեծել եմ տվել և անցել է առանց էդ դատարկ բաների։ | ||
+ | |||
+ | Սպասում էր, որ մայրը կգնա բողոքելու ու մեծամտորեն լռում էր, բայց ուր էր թե, մայրը չհամարձակվեց բողոքել։ Նա իր կողմից մորը տասնհինգ ռուբլի ուղարկեց ու բուժակ իր կողմից և ոչ թե վախենալով հետևանքներից, այլ էնպես, մտքովն անցավ, իսկ հետո նրա ժամանակը եկավ, և նա մի երեք շաբաթով գինեմոլուցքով տառապեց։ | ||
+ | |||
+ | Անցավ ձմեռը, և հենց Քրիստոսի հարության պայծառ կիրակի ամենահրաշալի օրով նորից հարցնում է Մաքսիմ Իվանովիչը. | ||
+ | |||
+ | ― Իսկ էն տղեկն ի՞նչ եղավ։ | ||
+ | |||
+ | Իսկ ամբողջ ձմեռ լուռ էր, չէր հարցնում։ Նրան ասում են. | ||
+ | |||
+ | ― Առողջացավ, մոր մոտ է, իսկ սա օրավարձու աշխատանքի է գնում։ | ||
+ | |||
+ | Եվ նույն օրը Մաքսիմ Իվանովիչը գնաց այրու մոտ, բայց տուն չմտավ, այլ նրան կանչեց դարպասի մոտ, իսկ ինքը մնաց կառքի մեջ նստած. | ||
+ | |||
+ | ― Ահա թե ինչ,― ասում է,― ազնիվ այրի, ես ուզում եմ իսկական բարեգործ լինեմ քո տղայի համար և անսահման շնորհներ տրամադրեմ նրան, տղայիդ վերցնում եմ ինձ մոտ, հենց իմ տուն եմ տանում։ Եվ եթե մի քիչ ինձ գոհացնի, լավ գումար կկտակեմ իրեն, իսկ եթե լավ գոհացնի, ապա կարող եմ մահիցս հետո ամբողջ կարողությանս ժառանգ կարգեմ, ինչպես հարազատ որդուս, սակայն մի պայմանով, որ Ձերդ ողորմածությունը բացի մեծ տոներից, ուրիշ օրեր իմ տուն շնորհ չբերի։ Եթե համաձայն ես, վաղն առավոտյան բեր տղային, բավական է ինչքան ճան խաղաց։ | ||
+ | |||
+ | Եվ, ասելով սա, գնաց, թողնելով մորը, կարծես խելագարված։ Լսեցին մարդիկ ու ասացին. | ||
+ | |||
+ | ― Կմեծանա տղան, ինքը քեզ կկշտամբի, որ էդպես բախտից զրկել ես իրեն։ | ||
+ | |||
+ | Ամբողջ գիշեր ողբաց որդու վրա, իսկ առավոտյան տարավ տվեց երեխային։ Իսկ տղեկը ոչ սաղ էր, ոչ մեռած։ | ||
+ | |||
+ | Հագցրեց նրան Մաքսիմ Իվանովիչը, ինչպես պարոնորդու և ուսուցիչ վարձեց և հենց էդ ժամից գրքերն առաջը դրեց, և էնտեղ հասավ, որ աչք չէր կտրում նրանից, ոչ էլ թողնում էր, որ կողքից հեռանա։ Հանկարծ որ աչքը գրքից կտրում էր, նա արդեն բղավում էր. | ||
+ | |||
+ | ― Գրքին նայի՛ր, սովորի՛ր, ես քեզ ուզում եմ մարդ դարձնեմ։ | ||
+ | |||
+ | Իսկ տղեկը նվազ է, էն անգամվանից հետո, ծեծից հետո, սկսեց հազալ։ | ||
+ | |||
+ | ― Ինձ մոտ ամեն բան առատ չէ՞,― զարմանում է Մաքսիմ Իվանովիչը,― մոր մոտ բոբիկ էր վազում, հացի չոր կողերը ծամում, ինչո՞ւ է առաջվանից էլ ավելի նվազ։ | ||
+ | |||
+ | Իսկ ուսուցիչն ասում է. | ||
+ | |||
+ | ― Ամեն տղեկի պետք է նաև վազվզել, ոչ թե միայն սովորել, նրան անհրաժեշտ է զբոսանք։ | ||
+ | |||
+ | Եվ իր ասածը հիմնավորեց։ Մաքսիմ Իվանովիչը մտածեց. | ||
+ | |||
+ | ― Էդ դու ճիշտ ես ասում։ | ||
+ | |||
+ | Իսկ էդ ուսուցիչը Պյոտր Ստեպանովիչն էր, Աստված հոգին լուսավորի, որը, կարծես, Աստծո խենթ լիներ, գուշակ, շատ էր խմում, նույնիսկ չափազանց շատ և էդ պատճառով նրան վաղուց բոլոր գործերից հանել էին և քաղաքում ապրում էր համարյա ողորմությամբ, իսկ մեծ խելքի տեր էր և հաստատուն գիտելիքներ ուներ։ | ||
+ | |||
+ | ― Ես էստեղ չպիտի լինեի,― ասում էր ինքն իր մասին,― ես համալսարանում պրոֆեսոր պետք է լինեի, իսկ էստեղ ես կեղտի մեջ եմ ընկղմված և «իրենք հագուստներն էլ են ինձնից գզվում»։ Նստեց Մաքսիմ Իվանովիչը և բղավում է տղային. | ||
+ | |||
+ | ― Վազվզի՛ր։ | ||
+ | |||
+ | Իսկ տղան, նրա առջև կանգնած, հազիվ է շնչում։ Եվ բանն էնտեղ հասավ, որ երեխան նրա ձենն անգամ չէր կարողանում տանել, ամբողջ մարմինը դող էր բռնում։ Իսկ Մաքսիմ Իվանովիչը հո ավելի էր զարմանում. «Սա էսպես ու էնպես է. ես սրան կեղտից հանել ու կիսամահուդ շորեր եմ հագցրել, հագին կտորե կիսասապոգներ, ասեղնագործած բլուզ է, գեներալի որդու պես եմ պահում, իսկ ինչո՞ւ իմ կողմը հակված չէ, ինչո՞ւ է գայլաձագի պես լռում»։ Թեկուզ ամենքը վաղուց՝ չէին զարմանում Մաքսիմ Իվանովիչի արարքների վրա, համա էս անգամ նորից զարմանք կտրեցին, էս մարդն ինչի՞ է դուրս եկել ինքն իրենից, կպել մի մատ երեխին, ձեռ չի քաշում։ «Թեկուզ մեռնեմ էլ, համա դրա էդ գեշ բնավորությունը պիտի արմատախի՜լ անեմ։ Դրա հերը, մահվան դուռը հասած, սուրբ հաղորդությունը հլա դեռ նոր ընդունած՝ անեծք թափեց վրաս, սա էլ հո՛րն է քաշել»։ Ախր ոչ մի անգամ ճիպոտով չէր դաղել (էն անգամից վախեցել էր աչքը)։ Վախ էր գցել երեխի սիրտը։ Առանց ճիպոտի էլ էր գցել։ | ||
+ | |||
+ | Ու եղավ լինելիքը։ Մի անգամ, հենց որ ոտը քաշեց սենյակից, էս տղեն թողեց գիրքն ու թռավ աթոռին, դրանից առաջ էլ գնդակն էր շպրտել ամանեղենի պահարանի վրա, էնպես որ էդ գնդակը հենց որ ուզեց վերցնել, թևը դիպավ պահարանի վրա դրած ճենապակե լամպին, լամպն էլ ընկավ հատակին ու էնպես փշրվեց, որ շրխկոցն ու զրնգոցը բռնեց տունը. ապրանքն էլ հո՝ թանկարժեք, սաքսոնական շուշա։ Էդ ժամանակ Մաքսիմ Իվանովիչս երրորդ սենյակից լսեց ձեն-ձունն ու վայնասունը գցեց։ Երեխեն վախից թողեց ու փախավ ուր որ աչքը կտրում էր. վազեվազ անցավ սանդուղքով, հետո էլ այգու միջով ու դրանից հետո ցանկապատի դռնով դեպի գետափ։ Իսկ գետափի երկայնքով զբոսուղի է ձգվում, հնօրյա ուռիներ են կանգնած, քեֆ ու ուրախության տեղ է։ Հենց էդ տեղով էլ վազեց ջրի կողմը։ Մարդիկ տեսան, թե ոնց ձեռները թաթախեց ջրի մեջ հենց էն տեղում, որտեղ լաստանավն է կանգ առնում, համա ոնց որ թե վախեցավ ջրից, լռվեց մնաց տեղում։ Իսկ էնտեղ գետը լայն է, արագահոս, բարկասներ են անցնում-դառնում. դեմի ափին խանութներ են, հրապարակ. Աստծո տաճարն է շողշողում ոսկե գմբեթներով։ Ու հենց էդ րոպեին մի ափից վռազ մեկել ափն անցնել էր ուզում հետևակ գնդի գնդապետ Ֆերզինգի կինը։ Իր հետի աղջիկն էլ էր լրիվ երեխա ութ տարեկան, սպիտակ շոր հագած, գնում է, նայում է մեր տղին ու ծիծաղում է. ձեռին էլ գյուղական մի պստլիկ չոնթիկ կա, էդ չոնթիկի մեջն էլ ոզնի։ «Տեսեք, մայրիկ,― ասում է,― տեսեք, թե այն տղան ինչպե՜ս է նայում իմ ոզնուն»։― «Ոչ,― ասում է գնդապետի կինը,― տղան վախեցել է ինչ-որ բանից։ Ի՞նչն է ձեզ վախեցրել այդպես, լավ տղա»։ (Էդ մանր֊մունր բաների մասին հետո էին պատմում)։ «Ի՜նչ լավ էլ տղա է,― ասում է,― ի՜նչ էլ լավ է հագնված։ Տղա,― հարցնում է,― ո՞ւմ տղան եք դուք»։ Իսկ տղեն ոզնի տեսած չկար, մոտեցել ու մի գլուխ ոզնուն է նայում՝ մոռացած անգամ, թե ինչից է փախել, երեխեն մնում է երեխա։ «Այդ ի՞նչ է»,― հարցնում է։ «Սա,―ասում է աղջիկ-պարոնը,― մեր ոզնին է, քիչ առաջ մի գյուղացուց գնեցինք, անտառում էր գտել»։ «Ի՞նչ ոզնի»,― ասում է ու ծիծաղում։ Եվ սկսեց մատով բզբզել ոզնուն. ոզնին էլ էդ ժամանակ փշերն է տնկում, իսկ աղջիկն ուրախ է էդ տղին տեսնելու համար. «Տուն ենք տանում սրան,― ասում է,― ուզում ենք ընտելացնել»։ «Ա՜խ,― ասում է տղան,― ի՜նձ նվիրեք ձեր ոզնին»։ Եվ էնքան սրտաշարժ ձենով է խնդրում, ու խնդրանքը դեռ բերանում, մեկ էլ հանկարծ գլխավերևից Մաքսիմ Իվանովիչի գոռգոռոցը. «Հը՜ը-ը։ Այ թե որտեղ ես։ Բռնեք դրան» (Էնպես էր գազան կտրել, որ տնից առանց գլխարկի էր վազել բռնելու։ Տղեն հենց որ տեսավ, մեկեն ճչաց ու դեպի ջուրը, բռնցքած ափերը աջից ու ձախից սեղմեց կրծքին, նայեց երկինքն ի վեր (մարդիկ տեսել էին, տեսել) ու՝ չը-լըմփ։ Տեսնողները վայնասուն են գցել, իրենց ցած գցել լաստանավից, փորձել են բռնել, համա ջուրն արդեն տարած է եղել, գետն արագահոս էր. մինչև հանել էին, արդեն խեղդված էր եղել, մեռած։ Ախր կուրծքը թույլ-մույլ էր. չէր դիմացել ջրին, իր նման նվազը մի պուտ ջրում էլ կխեղդվի։ Էդ կողմերի մարդիկ չէին հիշում էդ տեսակ դեպք, որ էդքան պուճուր երեխեն ձեռ քաշած լինի կյանքից։ Շա՜տ մեղք բան էր։ Ու էն պստիկ հոգին էն աշխարհում ի՞նչ պատասխան պիտի տա Տեր Աստծուն։ | ||
+ | |||
+ | Էն օրից Մաքսիմ Իվանովիչս հենց էդ բանի վրա էլ սկսեց միտք անել։ Ու փոխվեց մարդը։ Ցավ ու դարդի տեր դառավ։ Ուզեց իրեն տա խմելու, շատ խմեց, համա հետո ձեռ քաշեց, չէր օգնում։ Գործարան գնալ֊գալուց էլ ձեռ քաշեց, ոչ մեկի չէր լսում։ Որ մարդիկ իրեն բան էին ասում, սուս էր անում, հետո էլ սկսեց խոսել ինքն իր շվաքի հետ։ Վասկովի քաղաքամերձ գյուղը կրակ ընկավ, ինը տուն վառվեց. Մաքսիմ Իվանովիչս գնաց տեսնելու։ Վառված տների կենվորները լցվեցին գլխին, վայ-վույը գցեցին, օգնություն խոստացավ ու կարգադրություն արավ, իսկ հետո իր մոտ կանչեց կալվածի կառավարչին ու ամեն բան չեղյալ արավ. «Բանի նման չէ,― ասում է,― եղած-չեղածը դես ու դեն շաղ տալ», ոչ էլ ասաց, թե ինչու է միտքը փոխել։ «Թե որ Աստված զիս,― ասում է,― թողել է ի ոտնահարումն մարդկանց, որպես մի ճիվաղի, թող ուրեմն եղիցի կամքն Յուր։ Փառքն իմ,― ասում է,― եկավ ու անցավ քամու պես»։ Վանահերն անձամբ եկավ մոտը, սուրբ ծերունի էր, խստակյաց ու վանքում անկելանոց էր պահում, լքյալների կացարան։ «Ի՞նչ ես անում»,― ասում է խստաձայն։ «Ահա թե ինչ»,― վանահոր առաջ բաց արավ գիրքն ու մատնացույց արավ տեղը. | ||
+ | |||
+ | «Եվ ով որ գայթակղեցնե այս մանուկներից մեկին, որ հավատում են ինձ, ավելի լավ է նրա պարանոցից էշի աղացքար կախ տան ու ծովի անդունդը ընկղմեն նրան» (Մատթ. 18,6)։ | ||
+ | |||
+ | ― Այո,― ասաց վանահերը,― անուղղակի է ասված, բայց դրան է վերաբերում։ Դժբախտություն է, երբ մարդս կորցնում է չափն իր. ինքն էլ է կորած։ Մեծամտել ես, որդյակ։ | ||
+ | |||
+ | Իսկ Մաքսիմ իվանովիչս նստել է փետ կուլ տվածի նման։ Վանահերը աչքը չի կտրում նրա երեսից։ | ||
+ | |||
+ | ― Ականջ արա ու մտապահիր,― ասում է։― Ասված է. «Հուսալքյալի խոսքը քամին է տանում»։ Մտապահիր նաև՝ Աստծո հրեշտակներն անգամ կատարյալ չեն. լոկ Տերն մեր միածին Հիսուս Քրիստոսն է կատարյալ ու անբիծ, և հրեշտակները Նրան են ծառայում։ Չէ որ դու այդ մանկան մահը չէիր կամենում, լոկ անմտություն է եղել արարքդ։ Համա լսիր, թե ինչ կասեմ,― ասում է,― մինչև անգամ զարմանք է պատում ինձ. մի՞թե,― ասում է,― քիչ մարդ ես գցել դռնեդուռ, մի՞թե քչերին ես պղծել, կորստյան մատնել. ու այդ արարքներիցդ ամեն մեկը մի սպանություն է Տիրոջ առաջ։ Այդ մանկան մատաղ քույրերը չէի՞ն, արդյոք, որ դրանից առաջ չորսն էլ իրար հետևից հանգան աչքիդ առաջ։ Եվ ինչո՞ւ հանկարծ այս դեպքն է միմիայն ալեկոծել հոգիդ։ Չէ՞ որ նախորդ զոհերիցդ ոչ մեկի համար ոչ միայն չես վշտացել, այլև մոռացել ես իսպառ։ Ուրեմն, ինչո՞ւ սարսափեցիր լոկ այս մանկան մահվամբ, որում ավելի նվազ է մեղքդ, քան մահերում նախորդ։ | ||
+ | |||
+ | ― Երազ է գալիս,― կմկմաց Մաքսիմ Իվանովիչը։ | ||
+ | |||
+ | ― Ի՜նչ անենք։ | ||
+ | |||
+ | Ու էլ ոչ մի խոստովանություն չարավ. նստած էր լուռումունջ։ Զարմանք կտրեց վանահերը ու էդպես զարմացած էլ թողեց գնաց, էլ անելիք չուներ սուս արած մարդու հետ։ | ||
+ | |||
+ | Ու Մաքսիմ Իվանովիչս մարդ ճամփեց վարժապետ Պյոտր Ստեպանովիչին կանչելու, էն դեպքից դեսը չէին հանդիպել։ | ||
+ | |||
+ | ― Հիշո՞ւմ ես,― ասում է։ | ||
+ | |||
+ | ― Հիշում եմ,― ասում է։ | ||
+ | |||
+ | ― Դու էստեղ յուղաներկով գինետունը նկարներ էիր քսմսում,― ասում է,― արքեպիսկոպոսի նկարն էլ պատճենահանեցիր հետո։ Կարո՞ղ ես էդ ներկով մի բան նկարել ինձ համար։ | ||
+ | |||
+ | ― Ամեն բան գալիս է ձեռիցս,― ասում է,― ամեն բան կարող եմ, դրա եղածն ի՞նչ է, որ չանեմ։ | ||
+ | |||
+ | ― Շատ մեծ արա, ուրեմն, էդ նկարը ու դրա վրա նախևառաջ գետը նկարիր հա՛մ զառիթափ ափը, հա՛մ լաստը։ Էնպես արա, որ բոլորը լինեն նկարածիդ վրա, ով որ էնտեղ է եղել էն ժամանակ, հա՛մ գնդապետի կինը լինի, հա՛մ պուճուրիկ աղջիկն ու էն ոզնին։ Դիմացի ափն էլ նկարիր ոնց որ կա. հա՛մ եկեղեցին լինի, հա՛մ հրապարակը, հա՛մ խանութները, հա՛մ էլ էն տեղը, որտեղ կառապաններն են հավաքվում, ամեն բան էնպես արա ոնց որ կա։ Ու հենց էդ գետանցի մոտ նկարիր տղին՝ գետի վրա կախված զառիթափի գլխին, նույն տեղում, համ էլ անպայման էնպես արա, որ պստլիկ բռունցքներն էսպես սեղմած լինի ծիծիկներին։ Անպայման էդպես։ Ու տղի դիմաց, գետի մեկել ափին, եկեղեցու գլխավերևում մի էնպիսի երկինք բաց արա, որ լույսի մեջ ճախրող բոլոր հրեշտակները տղի կողմը թռչեն։ Գլուխ կբերե՞ս։ | ||
+ | |||
+ | ― Ամեն բան գլուխ կբերեմ։ | ||
+ | |||
+ | ― Ոչ թե քեզ նման մի Տրիֆոնի, կարող եմ մինչև անգամ աշխարհի ամենաանունով նկարողին դուրս գրել թեկուզ Լոնդոնից։ Երեխի երես-մերեսը հիշում ես։ Բան է, թե նման դուրս չգա, կամ քիչումիչ լինի նման, ուրեմն քեզ ընդամենը հիսուն ռուբլի կտամ, համա որ լրիվ նման եղավ, երկու հարյուր կտամ։ Միտդ պահիր, աչքերը երկնքի գույնի... Համ էլ ամենամեծ նկարը լինի էս մեր կողմերում։ | ||
+ | |||
+ | Պատրաստություն տեսան. Պյոտր Ստեպանովիչն սկսեց նկարել ու մեկ էլ հանկարծ թողնում գալիս է. | ||
+ | |||
+ | ― Չէ,― ասում է,― էդ ձևով նկարել չի լինի։ | ||
+ | |||
+ | ― Ինչո՞ւ,― ասում է։ | ||
+ | |||
+ | ― Քանզի էդ մեղսագործությունը մեղքերից ծանրագույնն է ինքնասպանությունն, ուրեմն, էդ տեսակ մեղք գործողին հրեշտակները ո՞նց կարող են դիմավորել։ | ||
+ | |||
+ | ― Չէ՞ որ մի մատ երեխա էր. իր արածը մեղադրելի չէ։ | ||
+ | |||
+ | ― Չէ. երեխա չէր, արդեն պատանյակ էր, ութ տարեկան էր, երբ էդ բանը եղավ։ Ինչ էլ որ լինի՝ որոշ պատասխան պիտի տա իր գործած մեղքի համար։ | ||
+ | |||
+ | Մաքսիմ Իվանովիչս վախից չորացավ։ | ||
+ | |||
+ | ― Իսկ ես,― ասում է Պյոտր Ստեպանովիչը,― այ թե ի՛նչ հնար Եմ մտածել. պետք չի ոչ երկինք բացել, ոչ էլ հրեշտակներ խաղացնել, փոխարենը երկնքից լույսի շողք կիջացնեմ երեխի վրա. ամեն դեպքում սրանից մի բան դուրս կգա։ | ||
+ | |||
+ | Էդպես էլ իջեցրին շողքը։ Ու հետագայում աչքովս տեսա էդ նկարը, էդ շողքն ու գետը, պատով մեկ էր նկարած լրիվ կապույտ, էն անուշ երեխեն թաթիկները ծիծիկներին սեղմած, ու՝ էն պուճուրիկ աղջիկ-պարոնն ու ոզնին. ամեն բան տեղը տեղին, համա էն ժամանակ Մաքսիմ Իվանովիչը մարդու բան չասեց էդ նկարի մասին, իր գրասենյակում էր պահում փակի տակ։ Կարգադրել էր, որ վռնդեն բոլորին, ովքեր քաղաքից թափվում գալիս էին տեսնելու։ Շատ ասեկոս եղավ։ Իսկ Պյոտր Իվանովիչը տվել անցել էր ինքն իրեն, ելման գետի նման դուրս էր թափվում ափերից։ «Հիմա,― ասում է,― ամեն բան կարող եմ։ Հիմա իմ տեղը,― ասում է,― Սանկտ Պետերբուրգի պալատն է որ կա»։ Դուրեկան մարդ էր, համա մեծարվելու համար ուշքը գնում էր։ | ||
+ | |||
+ | Հենց էդ ժամանակ էլ վրա տվեց ճակատագիրը։ Հենց որ երկու հարյուր ռուբլին ստացավ, իրեն տվեց խմելու, ամենքի մոտ փողն էր ցույց տալիս, պարծենում, ու մեր չտեսներից մեկը սպանեց հարբած մարդուն, ում հետ որ խմել էր դրանից առաջ, ու թալանեց փողը, ամեն բան ջրի երես ելավ առավոտվա կողմը։ | ||
+ | |||
+ | Ամեն բան վերջացավ էդպես ու դրանից դեսը էն կողմերում մի գլուխ մտաբերում են էդ բանը։ Ու մեկ էլ տեսան Մաքսիմ Իվանովիչս եկել է էն անմարդ կնոջ մոտ, որ վարձով էր կենում մի քաղքենուհու խրճիթում։ Էս անգամ արդեն քշեց մտավ բակ, կանգնեց էդ կնկա առաջ ու գլուխ տվեց։ Իսկ էդ կինը էն գլխից առողջություն չուներ, հազիվ էր շարժվում։ «Մայրի՛կ սիրասուն,― գոչեց,― ագնի՛վ կինարմատ, որ անմարդ ես, ամուսնացիր ինձ նման ճիվաղ մեկի հետ, թող ես էլ ապրեմ երկրի երեսին»։ Կինարմատը նայում է ոչ մեռած, ոչ թաղած։ «Համ էլ ուզում եմ,― ասում է,― մի տղա ծնվի, էդ կնշանակի, որ առաջվա էն տղեն ներել է մեզ՝ հա՛մ ինձ, հա՛մ քեզ։ Էն տղեն է էսպես պատվիրել ինձ»։ Տեսնում է կինարմատը, որ էս մարդու խելքը տեղը չէ, ոնց որ բուղը գլուխը տված լինի ու համբերությունը կորցրած։ | ||
+ | |||
+ | ― Դատարկ բան են,― պատասխանում է, նեղսրտությունն է ձեզ բերել դուռս։ Էդ նեղսրտության ձեռից եմ կորցրել ձագուկներիս։ Ես իսկի աչքով աչք չունեմ ձեզ տեսնելու, էլ ուր մնաց, թե էդ տեսակ հավիտենական տանջանք ընդունեմ։ | ||
+ | |||
+ | Հեռացավ Մաքսիմ Իվանովիչը, համա տիտիկ չէր անում տեղը։ էդ զարմանք բանի վրա թնդաց քաղաքը։ Իսկ Մաքսիմ Իվանովիչս հարսնախոս ուղարկեց։ Գավառից վարձով բերեց երկու մորաքույր, որ քաղքենաց դասից էին։ Սրանք էնքան էլ մորաքույր չէին գալիս իրեն, համա էլի ազգական-մազգական էին, էդ տեսակ հարցում՝ պատվախնդիր, սրանք սկսեցին մտքափոխ անել էն անմարդ կնկան, ոտները կոխել էին մի ոտնամանի մեջ ու դուրս չէին գալիս խեղճի խրճիթից։ Քաղաքում ապրողներից էլ օժանդակ ուժեր ճամփեց այրու մոտ, վաճառականներից էլ, եկեղեցու ավագերեցի կնոջն էլ, վանքում ծառայող կնանիքից էլ. քաղաքով մեկ ելան գնացին, ամեն կողմից վրա տվեցին որբևայրի կնիկարմատին, համա սա բերանն էր խոռմռում. «Ուրիշ բան, թե որբուկներս ողջ լինեին, համա առանց իրենց ինչի՞ս է պետք։ Էն որբուկներիս աչքի առաջ ոնց ընդունեմ էդ մեղք բանը, բա որ երկնքից նայե՞ն»։ Վանահերն էլ էր տեղահան արված ու բերված, սա էլ մի կողմից էր քչփչում էդ կնկա ականջին. «Դու կարող ես,― ասում է,― մի նոր մարդու հարություն տալ նրա մեջ»։ Վախեցավ կինարմատը։ Իսկ մարդիկ զարմանք են կտրել էդ կնոջ վրա. «Քո արածը քո դուրը գալի՞ս է,― ասում են,― բախտն իր ոտով եկել չոքել է դռանդ, համա դու ձեռ ես քաշում էդ տեսակ բախտից»։ Էլի բան դուրս չեկավ։ Ու տեսեք, թե ինչով վերջիվերջո կակղեցրեց էդ կինարմատին. «Ինչ էլ ասեն հեչ. էն տղեն ոչ թե մատղաշ ինքնասպան է, այլ պատանյակ-ինքնասպան, էդ ապով էլ չի թույլատրվել, որ նա սուրբ հաղորդություն ընդունի, կնշանակի մեղքը վզին է մնացել, պատասխան պիտի տա էն հանդեն։ Թե որ ամուսնանաս հետս, մեծամեծ խոստում կտամ քեզ. մի մեծ տաճար կկառուցեմ իր հոգու փրկության համար»։ Էս խոսքին չհակառակվեց, տվեց համաձայնությունը։ էդպես էլ պսակվեցին։ | ||
+ | |||
+ | Ու դա զարմանք էր ամենքի համար։ Առաջին օրից ի վեր ապրեցին մե՜ծ, ոչ թե կեղծավոր համերաշխությամբ, չար աչքից պահպանելով իրենց ամուսնությունը որպես մի մարմին ու մի հոգի։ Հենց նույն ձմեռը կինը հղիացավ ու նրանք ընկան Աստծո տաճարներն ու դողալ Տիրոջ զայրույթից։ Եղան երեք վանքում, գուշակություններ ականջեցին։ | ||
+ | |||
+ | Մարդն էլ իր հերթին շինել տվեց խոստացած տաճարը, քաղաքում էլ՝ հիվանդանոց ու անկելանոց։ Փող առանձնացրեց որբերի ու այրիների համար։ Մտաբերեց ամենքին, ում նեղացրել էր, մեծապես հատուցել ցանկացավ. փող բաշխել սկսեց առանց հախ ու հաշվի, էնքան, որ կինն ու վանահերը բռնեցին ձեռը. «Բո՛լ է,― ասում են,― ինչ որ տվել ես»։ Հնազանդվեց Մաքսիմ Իվանովիչս. «Էն անգամ,― ասում է,― Ֆոմային խաբել եմ հաշվի մեջ»։ Ֆոմային հասանելիքը տվեց։ Ֆոման լաց եղավ մինչև անգամ. «Առանց էդ էլ,― ասում է,― գոհ ենք... ու հավիտենապես պարտք ենք աղոթելու Աստծուն»։ Ամենքն էլ էդպես սրտաշարժ էին և, ուրեմն, ճիշտ է ասված՝ մարդս լավ արարքով կապրի։ Էդ կողմերի մարդիկ բարեսիրտ էին։ Գործարանով կինը զբաղվել սկսեց ու էն տեսակ, որ մինչև օրս հիշում են։ Մարդը չէր թողել խմելը, համա կինը էդ օրերին սկսել էր հետևել նրան, համ էլ ապաքինել դեղ ու դարմանով։ Մարդու ասել-խոսելը կարգավորվեց, մինչև անգամ ձենը փոխվեց։ Անչափ խղճահարվող դարձավ, մինչև անգամ՝ անասունի հանդեպ, հենց որ պատուհանից տեսներ, թե գյուղացու մեկը ոնց է մտրակով անխնա դաղում ձիու գլուխը, տեղնուտեղը մարդ կուղարկեր մոտն ու դրա ձին կառներ կրկնակի գնով։ Ու արցունք թափելու շնորհ իջավ վրան, ով էլ որ խոսեր հետը, աչքերը լցվո՜ւմ էին։ Իսկ երբ կնոջ ժամանակը հասավ, երբ Աստված ի վերջո ընդունելի արավ նրանց աղոթքներն ու որդի տվեց, էդ օրվանից էլ հենց Մաքսիմ Իվանովիչս, առաջին անգամ էն դեպքից հետո, պայծառացավ, շա՜տ ողորմություն բաժանեց, շա՜տ պարտքեր ներեց, ամբողջ քաղաքը կանչեց կնունքին։ Կանչեց ու մեկել օրը, հենց որ գիշերն իջավ, դուրս ելավ տնից։ Կինը տեսնում է, որ մարդու հետ մի բան է պատահել, ու նրա մոտ է բերում նորածնին. «Ներել է մեզ պատանյակն,― ասում է,― ընդունելի է համարել մեր աղոթքը»։ Պիտի ասեմ, որ էդ մասին մի կլոր տարի չէին խոսում, գաղտնի էին պահում իրենց մեջ։ Եվ Մաքսիմ Իվանովիչը կնոջ երեսին նայեց մտամոլոր. «Իմաց կաց,― ասում է,― ամբողջ տարին երազ չէր գալիս, համա էս գիշեր նորից եկավ»։ «Էդ զարմանք խոսքից իմ սիրտն Էլ ահ ընկավ առաջին անգամ»,― հիշում Էր կինը հետագայում։ | ||
+ | |||
+ | Եվ զուր տեղը չէր երազ եկել պատանյակը։ Հենց որ Մաքսիմ Իվանովիչն ասաց էդ բանը, համարյա թե նույն րոպեին եսիմ ինչ պատահեց նորածնին. սա հանկարծ հիվանդացավ։ Ութ օր հիվանդ էր մանկիկը. անդադրում աղոթում էր ու բժիշկ կանչում, համ էլ երկաթուղով ամենաառաջնագույն բժշկին բերել տվին Մոսկվայից։ Տեղ հասավ բժիշկը, բարկացավ. «Ես ամենաառաջնագույն բժիշկն եմ,― ասում է,― ինձ ամբողջ Մոսկվան է սպասում»։ Կաթիլներ գրեց ու մեկնեց հապշտապ։ Ութ հարյուր ռուբլի տարավ։ Իսկ երեխեն մեռավ իրիկնադեմին։ | ||
+ | |||
+ | Եվ ի՞նչ եղավ դրանից դեսը։ Մաքսիմ Իվանովիչս իր ունեցվածքը գրել տվեց կնոջ անունով, նրան հանձնեց եղած-չեղած փողն ու փաստաթղթերը, ամեն բան գլուխ բերեց ճշտորեն ու օրինավոր, իսկ հետո կանգնեց կնոջ դեմ ու գլուխը մինչև գետին խոնարհեց. «Բաց թող ինձ,― ասում է,― իմ անգին կողակցուհի, թող՝ գնամ փրկեմ հոգիս, քանի դեռ կարելի է։ Թե որ ժամանակս զուր անցկացնեմ՝ առանց հոգուս օգուտ տալու, ապա էլ չեմ վերադառնա։ Կոպիտ ու դաժան եմ եղել ու շատ նեղություն եմ տվել, համա հույս ունեմ, որ Աստված անհատույց չի թողնի իմ ողբն ու առաջիկա դեգերումները, քանզի ամեն բանս էսպես թողնելն ու հեռանալը պակաս ծանր խաչ չէ, ոչ էլ պակաս վիշտ»։ Եվ կինը ընդունեց մարդու ասածը շատ արցունք թափելով. «Հիմա դու իմ միակն ես երկրի երեսին, էլ ո՞ւմ հույսին մնամ։ Իմ սիրտը սիրով է լցվել էս մի տարվա մեջ»։ Ու մի ամբողջ ամիս հորդորում էին քաղաքով մեկ ու փորձեցին զոռով պահել։ Համա չլսեց նրանց, գիշերով հեռացավ ծածուկ ու էդպես էլ չէր վերադառնում։ Համա լսում ենք մինչև օրս էլ, թե իրեն տվել է օտարության մեջ համբերությամբ թափառելուն, իսկ սիրասուն կնոջը լուր է ճամփում ամեն տարի...»։ | ||
+ | |||
+ | === Գլուխ չորրորդ === | ||
+ | |||
+ | ''' I ''' | ||
+ | |||
+ | Այժմ կհասնեմ վերջնական աղետին, որով ավարտվում են նոթերս։ Բայց շարունակելու համար նախապես պետք է առաջ ընկնեմ ու բացատրեմ մի բան, ինչի մասին բնավ չգիտեի այն ժամանակ, երբ զբաղված էի իմ գործունեությամբ, և որի մասին իմացա ու պարզաբանեցի ինձ համար շատ ավելի ուշ, այսինքն՝ այն ժամանակ, երբ ամեն բան վերջացած էր։ Այլ կերպ չեմ կարող պարզ ասել, քանի որ ստիպված կլինեմ ամեն բան գրել հանելուկների ձևով։ Դրա համար էլ ուղղակի ու հասարակ պարզաբանում կանեմ, զոհելով, այսպես ասած, գեղարվեստականը, և կանեմ այնպես, որ իբր թե գրողը ես չեմ, իբր թե գրվել է առանց իմ սրտի մասնակցության, ինչպես entrefilet<ref>Նախաբան (ֆրանս.)։ | ||
+ | </ref> լրագրերում։ | ||
+ | |||
+ | Բանը նրանում է, որ մանկությանս ընկեր Լամբերտը շատ էլ լավ և ուղղակիորեն կարող է դասվել այն մանր-մունր խաբեբաների նողկալի հրոսակախմբերի կազմում, որոնք ոհմականում են հանուն այն բանի, ինչն այժմ անվանում են բանսարկություն և որի համար անվանում ու պատիժ են որոնում օրենսդրության մեջ։ Հրոսակախումբը, որի մասնակիցն էր նաև Լամբերտը, ձևավորվել էր դեռևս Մոսկվայում և արդեն բավականին չարաճճիություն արել այնտեղ (հետագայում հրոսակախումբը բացահայտվել էր մասնակիորեն)։ Այնուհետև լսեցի, որ Մոսկվայում գործել է մի արտակարգ փորձված ու ոչ տխմար տարեց ղեկավար։ Նրանք ավարառության էին չվում ամբողջ ոհմակով և փոքրաթիվ խմբակներով։ Ամենաաղտեղի և ամենամութ արարքների հետ միասին (որոնց մասին արդեն տեղեկատվություն էր հայտնվում լրագրերում) նաև բավականին բարդ ու նույնիսկ հնարամիտ գործեր էին կատարում իրենց շեֆի ղեկավարությամբ։ Այդ գործերից մի քանիսի մասին իմացա հետագայում, բայց չեմ հայտնի մանրամասները։ Կհիշատակեմ լոկ այն, որ նրանց հնարքների հիմնական բնույթն այն էր, թե ինչպես հոտոտեն որոշ մարդկանց գաղտնիքները, երբեմն էլ՝ ազնվագույն ու բավականին բարձրաստիճան մարդկանց, այնուհետև հայտնվում էին այդ մարդկանց մոտ և սպառնում, թե լույս աշխարհ կհանեն որոշ փաստաթղթեր (որպիսիք երբեմն էլ չէին լինում իրենց ձեռքին) և փոխհատուցման գումար էին պահանջում լռելու համար Բաներ կան, որոնք ոչ մեծսագործություն են, ոչ էլ հանցանք, բայց որոնց բացահայտումից կվախենա անգամ կարգին և անսասան մարդը։ Այդ հրոսակները զոռը տալիս էին հատկապես ընտանեկան գաղտնիքներին։ Ասելու համար, թե երբեմն որքան ճարպկորեն էր գործում նրանց շեֆը, մի քանի տողով և առանց որևէ մանրամասնության պատմեմ նրանց մի արարքի մասին։ Միանգամայն ազնիվ մի օջախում իսկապես ամոթալի բան պատահեց մի անգամ, հանրաճանաչ ու հարգված մարդամեկի կինը սիրային գաղտնի կապի մեջ մտավ մի երիտասարդ ու հարուստ սպայի հետ։ Հրոսակները դրա հոտն առան և այսպես վարվեցին. ուղղակի հայտարարեցին երիտասարդ սպային, թե տեղյակ կպահեն այդ կնոջ ամուսնուն։ Չնչին իսկ ապացույց չունեին, և երիտասարդ սպան էլ շատ լավ գիտեր դա, բայց հնարքի ամբողջ ճարպկությունն ու հաշվարկի ամբողջ հնարամտությունը տվյալ դեպքում կայանում էին լոկ այն հետևության մեջ, թե տեղեկություն ստացած ամուսինն առանց որևէ ապացույցի ևս անպայման կվազի ճիշտ այնպես ու կկատարի ճիշտ նույն քայլերը, որպիսիք կկատարեր ամենամաթեմատիկական ապացույցներն ունենալիս։ Տվյալ դեպքում նրանք հույսը դրել էին այդ մարդու բնավորությունը և նրա ընտանեկան հանգամանքները ճանաչելու վրա։ Կարևորն այն է, որ հրոսակախմբին մասնակցում էր նաև ամենավայելուչ շրջանակի պատկանող մի երիտասարդ, ում հաջողվել էր նախապես հայթայթել այդ անհրաժեշտ տվյալները։ Սիրեցյալից պատկառելի գումար պլոկեցին՝ նվազագույն իսկ վտանգի չենթարկելով իրենց, քանի որ տվյալ զոհն ինքն էր ձգտում կոծկել այդ գաղտնիքը։ | ||
+ | |||
+ | Թեև Լամբերտը ևս մասնակցում էր այդ գործին, բայց անձամբ չէր անդամակցում առհասարակ տվյալ հրոսակախմբին, իսկ երբ այդ գործի համն առավ, սկսեց փորձի համար քիչ-քիչ ինքնուրույն գործ բռնել։ Նախապես ասեմ՝ այնքան էլ պիտանի չէր նման գործերում։ Լրիվ տխմար չէր, համ էլ հաշվենկատ, տաքարյուն էր ու, ավելին, դատարկամիտ կամ, ավելի ստույգ, միամիտ, այսինքն՝ ոչ մարդ էր ճանաչում, ոչ էլ հասարակությունը։ Զորօրինակ բոլորովին չէր հասկանում մոսկովյան այն շեֆի նշանակությունը և կարծում էր, թե նման գործեր կազմակերպելն ու ղեկավարելը շատ դյուրին է։ Վերջապես, կարծում էր, թե բոլորն էլ այնպիսի սրիկաներ են, ինչպիսին ինքն էր։ Կամ, զորօրինակ, լոկ մեկ անգամ երևակայելով, թե այսինչ մարդը վախենում է այսինչ ու այնինչ պատճառներով կամ պիտի որ վախենա, արդեն այլևս չէր կասկածում, որ տվյալ մարդը վախենում է անկասկած։ Չեմ կարող արտահայտել այդ բանը, հետագայում պարզից պարզ կպարզաբանեմ փաստերով, բայց, ըստ իս, նա բավականին կոշտ-կոպիտ էր զարգացած և ոչ միայն չէր հավատում այլևայլ բարի, ազնիվ զգացմունքների, այլև նույնիսկ, միգուցե գաղափար իսկ չուներ դրանց մասին։ | ||
+ | |||
+ | Նա ժամանեց Պետերբուրգ, քանի որ վաղուց էր մտմտում Պետերբուրգի մասին որպես Մոսկվայից ավելի մեծ ասպարեզի, և մեկ էլ այն պատճառով, որ Մոսկվայում ինչ-որ տեղ ու ինչ-որ կերպ աննպաստ վիճակի մեջ էր հայտնվել, և ինչ-որ մեկը նրան էր որոնում վատթարագույն մտադրությամբ։ Ժամանելով Պետերբուրգ իսկույն կապ հաստատեց նախկին ընկերոջ հետ, բայց գործունեության ասպարեզը բավականին աղքատիկ երևաց աչքին, անելիքը՝ չնչին։ Ծանոթության շրջանակը հետագայում ընդլայնվեց, բայց ոչինչ չէր ձեռնարկվում։ «Այստեղ մարդիկ հեչ բան են, բոլորն էլ՝ գյադա-գյուդա»,― ասում էր ինձ հետագայում։ Եվ ահա մի գեղեցիկ օր, լուսադեմին հանկարծ գտնում է ինձ մի դարբասի մոտ սրթսրթալիս և, իր կարծիքով, ուղղակի ընկնում մի «բերքառատ գործի» հետքի վրա։ | ||
+ | |||
+ | Պարզվեց, որ հույսը դրել է իմ այն զառանցանքի վրա, որ դուրս էի տվել պաղած մարմինս իր բնակարանում տաքացնելիս։ Օ՜հ, այն ժամանակ ասես իրոք զառանցանքի մեջ լինեի։ Բայց իմ բլբլոցից հստակ երևացել էր, որ այն ճակատագրական օրվա ընթացքում ստացածս վիրավորանքներից ամենից ավելի հիշել ու սրտումս պահել եմ Բյորինգից ու այն ''ուհուց'' ստացածներս, այլապես լոկ նրանց մասին չէի զառանցի Լամբերտի մոտ, այլ կզառանցեի նաև, զորօրինակ, Զերշչիկովի մասին, մինչդեռ լոկ առաջիններով եմ տարվել, ինչպես հետագայում իմացա Լամբերտից։ Դրա հետ մեկտեղ հիացած էի. այդ ահավոր առավոտյան և՛ Լամբերտին, և՛ Ալֆոնսինկային էի նայում որպես ինչ-որ ազատարարների ու փրկարարների։ Հետագայում, երբ սկսեցի ապաքինվել, դեռևս անկողնում պառկած, մտորում էի, թե ինչ կարող էր իմանալ Լամբերտն իմ զառանցանքից, և ինչ աստիճանի էի բացվել զառանցելիս, ապա բնավ իսկ կասկած չունեցա, որ այն ժամանակ նա կարող էր շատ բան իմանալ։ Օ՛հ, անշուշտ, դատելով ըստ խղճի խայթի, դեռևս այն ժամանակ էի կասկածում, թե պիտի որ շատ ավելորդ բան դուրս տված լինեի, բայց, կրկնում եմ, ոչ մի կերպ չէի կարող ենթադրել, թե՝ այդ աստիճանի։ Միաժամանակ հույս ու հենարանս այն հաշվարկն էր, թե այդ պահին ի վիճակի չէի լինի պարզ արտահայտել բառերը, ինչի մասին անսասան հուշ է մնացել, բայց, դրա հետ մեկտեղ, բանից պարզվեց, որ այն ժամանակ խոսել եմ առավել պարզ, քան ենթադրում էի հետո և հուսադրում ինձ։ Բայց կարևորն այն է, որ այդ ամենը ի հայտ եկավ լոկ հետագայում ու երկար ժամանակ անց և հենց դրանում էլ կայանում էր իմ ձախորդությունը։ | ||
+ | |||
+ | Իմ զառանցանքից, բարբաջանքից ու հիացմունքից նա իմացել էր նախևառաջ համարյա բոլոր ազգանունները ճշգրտորեն և որոշ հասցեներ։ Երկրորդ հերթին՝ բավականին մոտավոր չափով այդ անձանց (ծեր իշխանի, Կատերինա Նիկոլաևնայի, Բյորինգի, Աննա Անդրեևնայի և նույնիսկ Վերսիլովի) նշանակության մասին, երրորդ հերթին՝ որ ես վիրավորված եմ և սպառնում եմ վրեժխնդիր լինել, և վերջապես, չորրորդ ու գլխավոր հերթին՝ որ կա մի այնպիսի փաստաթուղթ, խորհրդավոր ու թաքցրած մի այնպիսի նամակ, ինչը եթե ցույց տրվի կիսախելագար ծեր իշխանին, ապա վերջինս, կարդալով ու իմանալով, որ իր դուստրը նրան համարում է խելագար և արդեն «խորհրդակցել է իրավագետների հետ» առ այն, թե ինչ կերպով կարելի կլիներ գժանոց խցկել հորը,― ապա այդ ծեր իշխանը կամ կխելագարվի վերջնականապես, կամ աղջկան կվռնդի տնից ու կզրկի ժառանգությունից, կամ էլ կամուսնանա ոմն mademoiselle Վերսիլովայի հետ, որի հետ արդեն ուզում էր ամուսնանալ և ինչը թույլ չեն տալիս իրեն։ Մի խոսքով, Լամբերտը շատ բան էր իմացել, անկասկած, անչափ շատ բան էլ մնացել էր մութ, այնուամենայնիվ, այդ փորձառուն հուսալի հետքի վրա էր անակնկալի բերելու համար։ Երբ հետագայում ես փախա Ալֆոնսիկայից, այդ փորձառուն անհապաղ գտել էր իմ հասցեն (ամենահասարակ ձևով հասցեների սեղանից), այնուհետև հայթայթել էր անհրաժեշտ տեղեկությունները, որոնցից իմացել էր, որ հիշյալ անձինք բոլորը, ում մասին ցնդաբանել էի, իրոք, գոյություն ունեն։ Այնժամ նա ձեռնամուխ էր եղել առաջին քայլին։ | ||
+ | |||
+ | Կարևորագույնն այն էր, որ գոյություն ուներ այդպիսի ''փաստաթուղթ'' և իմ տրամադրության տակ էր ու մեծ արժեք ուներ. Լամբերտը կասկած չուներ դրանում։ Այստեղ բաց եմ թողնում մի հանգամանք, որի մասին լավ կլինի խոսել հետագայում ու իր տեղում, բայց հիշատակեմ լոկ այն, որ այդ հանգամանքն ամենից ավելի կարևորագույն չափով ամրապնդեց Լամբերտի համոզմունքը փաստաթղթի գոյության իրողության և արժեքի վերաբերյալ։ Ճակատագրական էր այդ հանգամանքը, կանխավ նախազգուշացնում եմ. ոչ միայն այն ժամանակ, այլև նույնիսկ մինչև սույն պատմության ավարտը, երբ ամեն բան հանկարծ փլուզվեց ու պարզվեց ինքնին, պատկերացնել իսկ չէի կարող այդ բանը։ Եվ այսպես, համոզված լինելով կարևոր հանգամանքում, նրա առաջին քայլն այն եղավ, որ գնաց Աննա Անդրեևնայի մոտ։ Ընդսմին ինձ համար մինչև այժմ էլ անլուծելի է, թե ինչպե՞ս կարող էր Լամբերտը սոսնձվել մի այդպիսի վեհագույն անձնավորության, որպիսին Աննա Անդրեևնան էր։ Ճիշտ է, նա տեղեկություններ էր հայթայթել, բայց դա ինչ նշանակություն ուներ։ Ճիշտ է, նա հոյակապ էր հագնված, խոսում էր փարիզեցու ֆրանսերենով և ֆրանսիացու ազգանուն ուներ, բայց չէ՞ որ Աննա Անդրեևնան չէր կարող չնկատել այդ արտաքինի տակ թաքնված խաբեբային։ Թե՞ պիտի ենթադրենք, որ այն ժամանակ Աննա Անդրեևնային հենց այդպիսի մի խաբեբա էր հարկավոր։ Բայց մի՞թե այդպես է։ | ||
+ | |||
+ | Բնավ չէի կարող իմանալ նրանց տեսակցության մանրամասները, բայց հետագայում շատ անգամ եմ պատկերացրել այդ տեսարանը։ Ամենից հավանականն այն է, որ Լամբերտը առաջին իսկ խոսքով ու շարժմունքով ձևացել է որպես իմ մանկության ընկերը, սիրելի ու կաթոգին ընկերոջ համար հոգի տվողը։ Եվ, անշուշտ, այդ առաջին իսկ տեսակցության ընթացքում կարողացել է շատ պարզ ակնարկել նաև այն, թե «փաստաթուղթ» կա ինձ մոտ, հասկացրել, որ դա գաղտնիք է, և որ ես պատրաստվում եմ այդ փաստաթղթի օգնությամբ վրեժ լուծել գեներալի հարսնացու Ախմակովայից և այլն, և այլն։ Կարևորն այն է, որ կարողացել է հնարավորին չափ ճշգրտորեն բացատրել Աննա Անդրեևնային այդ թղթի նշանակությունն ու արժեքը։ Ինչ վերաբերում է Անդրեևնային, ապա վերջինս գտնվել է այնպիսի վիճակում, որ չէր կարող չկառչել նման մի տեղեկության, չէր կարող չունկնդրել արտակարգ ուշադրությամբ և... չէր կարող չմոտենալ խայծին՝ «հանուն գոյության պայքարի»։ Այդ կնոջը հենց այդ ժամանակ զրկել էին փեսացուից, որին Ցարսկոյե էին տարել հսկողության տակ, համ էլ հենց իրեն էին պահում նույնպիսի վիճակում։ Եվ հանկարծ՝ մի այդպիսի հայտնություն, նման դեպքում ոչ թե լոկ կանացի քչփչոց կսկսվի ականջիդ տակ, ոչ թե արտասվաթոր տրտունջ ու բամբասանք, այլ նամակ կար մեջտեղը գրչագիր, այսինքն՝ մաթեմատիկական ապացույցը ծեր իշխանի դստեր և բոլոր նրանց նենգամտության, ովքեր փեսացուին առևանգում էին հարսնացուի մոտից, և ում, ուրեմն, հարկավոր էր փրկվել, թեկուզև փախուստով ու դարձյալ նրա՝ Աննա Անդրեևնայի մոտ վերադառնալ ու պսակվել հետը թեկուզ գիշերվա ժամը քսանչորսին, այլապես բռնությամբ կտանեին գժանոց։ | ||
+ | |||
+ | Հնարավոր է և այն, որ Լամբերտը բնավ չի խորամանկել այդ հարսնացուի հետ զրուցելիս, նույնիսկ րոպեական խաղ չի ցուցադրել, այլ միանգամից թռցրել է բերանից. «Mademoiselle, կամ մնացեք պառաված կույս, կամ դարձեք իշխանուհի և միլիոնատիրուհի. ես այդ փաստաթուղթը կգողանամ այն դեռահասի մոտից և կհանձնեմ ձեզ... ձեզնից ստանալիք երեսուն հազարի պարտամուրհակի դիմաց»։ Կարծում եմ, որ հենց այդպես էլ եղել է։ Օ՛հ, այդ Լամբերտը բոլորին էլ համարում էր նույնպիսի ստահակներ, որպիսին ինքն էր. կրկնում եմ՝ նա ուներ ստահակի պարզամտություն, ստահակի միամտություն... Այդպե՞ս է, թե՞ այդպես չէ. միանգամայն հնարավոր է նաև, որ Աննա Անդրեևնան, նման մոտեցման դեպքում չի շփոթվել ոչ մի րոպե, այլ կարողացել է գերազանց կերպով զսպել իրեն և մինչև վերջ լսել բանսարկուին իր «լայնասրտության» պատճառով։ Ինքնին հասկանալի է, որ սկզբում փոքր-ինչ շիկնել է, իսկ հետո հավաքել ինքն իրեն ու լսել մինչև վերջ։ Եվ հենց որ պատկերացնում եմ այդ անմատչելի, հպարտ, իրոք արժանավոր ու խելացի աղջկան Լամբերտի հետ ձեռ-ձեռի տված, ապա... բանն էլ հենց այդ խելքն է։ Ռուսական խելքը, այդ չափ խելքը, այն էլ լայնարձակության սիրահար կնոջ խելքը, այն էլ այդպիսի պարագաներում։ | ||
+ | |||
+ | Այժմ ամփոփեմ. հիվանդանալուց հետո ոտքի կանգնելուս օրվա մոտերքը Լամբերտը կանգ էր առել հետևյալ երկու պարագաների վրա (այժմ արդեն հաստատ գիտեմ դա), առաջին փաստաթղթի դիմաց Աննա Անդրեևնայից վերցնել երեսուն հազարից ոչ պակաս պարտամուրհակ և օգնել նրան ետ փախցնելու առևանգված իշխանին ու անսպասելիորեն ամուսնանալու հետը, մի խոսքով նման մի բան։ Դրա համար կազմված էր մի ամբողջ նախագիծ, սպասում էին լոկ իմ աջակցելուն, այսինքն հիշյալ փաստաթղթին։ | ||
+ | |||
+ | Պարագա երկրորդ՝ դավաճանել Աննա Անդրեևնային, լքել նրան ու թուղթը ծախել մեկ այլ գեներալի հարսնացու հանդիսացող Ախմակովային, եթե դա ավելի շահավետ լինի։ Այդտեղ Բյորինգի հետ ևս սակարկելու հաշվարկ կար։ Բայց Լամբերտը դեռ չէր հայտնվել գեներալ Բյորինգի հարսնացուի մոտ. նոր էր հայտնաբերել վերջինիս հետքը։ Եվ դարձյալ ի նձ էր սպասում։ | ||
+ | |||
+ | Օ՛հ, ես պե տք էի նրան, այսինքն ոչ թե ես, այլ՝ փաստաթուղթը։ Իմ վերաբերյալ ևս կրկնակի նպխագիծ էր կազմված նրա կողմից։ Առաջինը կայանում էր նրանում, որ եթե այլ կերպ գործը գլուխ չգա, ապա գործել ինձ հետ միասին և ինձ վերցնել որպես կիսով չափ փայատեր, նախապես ինձ իր հպատակը դարձնելով և՛ բարոյապես, և՛ ֆիզիկապես։ Բայց երկրորդ նախագիծն ավելի ժպտուն ու խոստումնալից էր թվում նրան, դա կայանում էր նրանում, որ թոզ փչի աչքիս որպես մի մանչուկի, և մոտիցս թռցնի փաստաթուղթը կամ նույնիսկ պարզապես խլի զոռով։ Սույն տարբերակն ամենասիրվածն ու ամենափայփայվածն էր նրա անուրջներում։ Կրկնում եմ կար մի հանգամանք, որի շնորհիվ Լամբերտը չէր կասկածում երկրորդ նախագծի հաջողությանը, բայց, ինչպես ասացի, դա կբացատրեմ հետագայում։ Ինչևէ, նա ինձ էր սպասում դողէրոցքի հասնող անհամբերությամբ, ամեն բան բոլոր քայլերի և տարբերակներից որևէ մեկի ընտրությունը, կախում ուներ ինձնից։ | ||
+ | |||
+ | Եվ պետք է արդարացի լինեմ նրա հանդեպ․ բավական ժամանակ (սկզբից մինչև վերջ) նա լավ էր պահում իրեն։ Հիվանդությանս օրերին չէր երևում մեր բնակարանում, լոկ մեկ անգամ էր եկել ու տեսնվել Վերսիլովի հետ, չէր անհանգստացնում ինձ, չէր ահաբեկում, մինչև ոտքի կանգնելուս օրն ու ժամը լիովին չեզոք տեսք էր տալիս իրեն։ Իսկ փաստաթուղթը կհանձնե՞մ, արդյոք, բովանդակությո՞ւնը կհայտնեմ իրեն, թե՞ կոչնչացնեմ, ապա այդ կապակցությամբ հանգիստ էր պահում իրեն։ Իր բնակարանում դուրս տվածս ցնդաբանությունից կարող էր եզրահանգում անել, թե ինքս որքան թանկ եմ գնահատում սույն գաղտնիքը և ինչպես եմ երկյուղում, որ հանկարծ մեկնումեկը չիմանա փաստաթղթի գոյության մասին։ Եվ որ ես ապաքինվելուս առաջին իսկ օրը կգնամ նախևառաջ իր մոտ, ապա դրանում ևս կասկած չուներ չնչին իսկ չափով, մասամբ նրա պատվերով էր մոտս գալիս Նաստասյա Եգորովնան, և Լամբերտը գիտեր, որ երկյուղս ու հետաքրքրասիրությունս արդեն բորբոքված են, որ չեմ կարողանա դիմադրել... Դրա հետ մեկտեղ ձեռք էր առել ամեն միջոց, կարող էր իմանալ նույնիսկ ոտքի կանգնելուս օրը, այնպես որ ոչ մի կերպ չէի կարողանա պրծնել իր ձեռից, եթե նույնիսկ ցանկանայի նման բան։ | ||
+ | |||
+ | Բայց եթե Լամբերտն սպասում էր ինձ այդպիսի անհամբերությամբ, ապա առավել անհամբերությամբ սպասում էր Աննա Անդրեևնան։ Ուղղակի ասեմ՝ Լամբերտը կարող էր մասնակիորեն ճիշտ լինել, որ պատրաստվում է դավաճանելու նրան, և դրանում մեղավոր կլիներ վերջինս։ Թեև նրանք անկասկածելի փոխհամաձայնության էին եկել (չգիտեմ ինչ կերպ, բայց չեմ կասկածում դրան), այդուհանդերձ, Աննա Անդրեևնան մինչև վերջին րոպեն անկեղծ չէր վարվում Լամբերտի հետ։ Կոճակները չարձակեց մինչև վերջ։ Ակնարկեց ամեն ինչի համաձայն լինելը, բայց սոսկ ակնարկեց. միգուցե մինչև վերջ մանրամասնորեն լսեց նրա ծրագիրը, բայց հավանություն տվեց սոսկ լռությամբ։ Անհերքելի տվյալներ ունեմ նման եզրակացության հանգելու համար, իսկ այդ ամենի պատճառն այն է, որ Աննա Անդրեևնան ''սպասում էր ինձ''։ Ավելի լավ էր համարում գործ ունենալ ինձ հետ, քան ստահակ Լամբերտի. այս էր իմ անտարակուսելի փաստը։ Իսկ Աննա Անդրեևնայի սխալը կայանում էր նրանում, որ այդ բանը, ի վերջո, հասկացել էր նաև Լամբերտը։ Իսկ վերջինիս հասար խիստ անշահավետ կլիներ, եթե Աննա Անդրեևնան նրանից զարտուղի կերպով փաստաթուղթը կորզեր իմ մոտից և փոխհամաձայնության գար ինձ հետ։ Դրա հետ մեկտեղ Լամբերտն արդեն այն ժամանակ վստահ էր, որ իր «բռնած գործը» հաստատուն է։ Նրա փոխարեն մեկ ուրիշը կվախենար ու կշարունակեր կասկածել, բայց Լամբերտը ջահել էր, խիզախող, շահի ծարավից անհամբեր տոչորվող, լավ չէր ճանաչում մարդկանց և բոլորին անխտիր համարում էր ստահակ. այդպիսի արարածը չէր կարող տարակուսել, առավել ևս՝ այն բանից հետո, երբ արդեն Աննա Անդրեևնայից կորզել էր բոլոր կարևորագույն հավաստիացումները։ | ||
+ | |||
+ | Վերջին ու կարևորագույն հանգամանքը համառոտ, մինչ այդ օրը որևէ բան գիտե՞ր, արդյոք, Վերսիլովը և դեռևս այն ժամանակ Լամբերտի հետ համագործակցո՞ւմ էր, արդյոք, ինչ-որ մեկ այլ նախագիծ կազմելու գործում։ Ոչ, ոչ և ոչ. ''այն ժամանակ'' դեռևս չէր համագործակցում, թեև ճակատագրական խոսքն արդեն ասված էր... Բայց բավ է, բավական է. չափից ավելի եմ առաջ ընկնում։ | ||
+ | |||
+ | Իսկ ես ի՞նքս։ Գիտեի՞, արդյոք, որևէ բան և ի՞նչ գիտեի ոտքի կանգնելուցս առաջ։ Սկսելով այն entrefilet, ես տեղեկացրի, որ բան չգիտեի ոտքի կանգնելուցս առաջ, որ ամեն բան իմացա չափից ավելի ուշ և նույնիսկ այն ժամանակ, երբ ամեն բան արդեն կատարվել էր։ Դա ճիշտ է, բայց արդյո՞ք լիովին է այդպես։ Ո՛չ, ո՛չ լիովին, որոշ բան արդեն գիտեի անտարակույս, գիտեի նույնիսկ շատ բան, բայց ինչպե՞ս։ Թող ընթերցողը հիշի իմ ''Երազը''։ Եթե նման մի երազ կարող էր լինել ու դուրս պրծնել սրտիցս, ձևավորվել այդպես, ապա, ուրեմն, անչափ շատ բան չգիտեի, այլ ''կանխազգում էի'' այն բանից, որ այժմ բացատրեցի և որ, իրոք, լիովին իմացա լոկ այն ժամանակ, «երբ ամեն բան վերջացել էր»։ Իմանալը չգիտեի, բայց սիրտս մրճահարում էր կանխազգացումից, և չարքերն արդեն տիրացել էին իմ երազներին։ Եվ դեպի այդ մարդը՝ դեպի Վերսիլովն էի պոռթկում, լիովին իմանալով, թե ինչ մարդ է և կանխազգալով նույնիսկ մանրամասները։ Եվ ինչո՞ւ էի մղվում դեպի նա։ Պատկերացրեք, որ այս իսկ րոպեին, երբ գրում եմ, թվում է, թե արդեն այն ժամանակ ամենայն մանրամասնությամբ գիտեի դեպի նա ունեցած մղումի պատճառը, այն դեպքում, երբ իրականում դեռ չգիտեի ոչինչ։ Միգուցե ընթերցողը հասկանա այս բանը։ Իսկ այժմ՝ ի գո՛րծ և՝ փաստ առ փաստ։ | ||
+ | |||
+ | ''' II ''' | ||
+ | |||
+ | Սկսվեց այն բանից, որ ոտքի կանգնելուցս դեռ երկու օր առաջ երեկոյան Լիզան տուն վերադարձավ լիովին տագնապահար եղած։ Անչափ վիրավորված էր, և իրոք որ մի անտանելի բան էր պատահել։ | ||
+ | |||
+ | Արդեն հիշատակել եմ Վասինի հետ ունեցած նրա հարաբերությունների մասին։ Լիզան նրա մոտ էր գնացել ոչ միայն այն բանի համար, որ ցույց տա մեզ, թե մեր կարիքը չունի, այլև Վասինին իսկապես գնահատելու պատճառով։ Նրանց ծանոթությունն սկսվել էր դեռևս Լուգայից, և ինձ միշտ թվում էր, թե Վասինն անտարբեր չէ նրա հանդեպ։ Լիզան, լինելով իրեն այնպես ցնցած դժբախտության մեջ, բնականաբար, կցանկանար խորհուրդ լսել այդպիսի հաստատուն, հանգիստ, մշտապես վեհ խելքից, որպիսին ենթադրում էր Վասինի գլխում։ Դրա հետ մեկտեղ կանայք տղամարդու խելքը գնահատելու մեծ վարպետ չեն. իրենց դուր եկած տղամարդու բնավորության հակասականությունը հաճույքով համարում են ազդեցիկ դիտավորություն, եթե դա համահունչ է իրենց ցանկությանը։ Լիզան սիրում էր այն, որ Վասինը կարեկից է նրա վիճակին և, ինչպես թվացել էր հենց սկզբնապես, սիրում էր նաև այն, որ Վասինը կարեկցում է նաև Լիզայի փեսացու իշխանին։ Ընդսմին, գուշակելով իր հանդեպ Վասինի տածած զգացումները, Լիզան չէր կարող չգնահատել նրա համակրանքը հակառակորդի հանդեպ։ Իսկ իշխանը, որին Լիզան տեղեկացնում էր, թե երբեմն Վասինի մոտ է գնում խորհուրդ հարցնելու համար, այդ տեղեկությունն սկզբից ևեթ ընդունեց արտակարգ անհանգստությամբ, սկսեց խանդել։ Դա վիրավորական էր Լիզայի համար, այնպես որ արդեն դիտավորյալ էր շարունակում հարաբերություն ունենալ Վասինի հետ։ Իշխանը սսկվեց, բայց մռայլված էր։ Լիզան հետագայում անձամբ խոստովանեց ինձ (շատ ժամանակ անց), թե այն ժամանակ Վասինը շուտով դադարեց նույնիսկ դուր գալ իրեն, վերջինս հանգիստ էր, և հենց այդ հարատև անփոփոխ հանգստությունն էլ, որ սկզբնապես այնքան դուր էր գալիս, հետագայում բավականին անտանելի թվաց։ Թվում էր, թե Վասինը գործունյա մարդ է և, իրոք, արտաքուստ լավ թվացող մի քանի խորհուրդ էր տվել Լիզային, բայց դրանք բոլորն էլ, հակառակի պես, անիրագործելի դուրս եկան։ Վասինը երբեմն շատ վերամբարձ դատողություններ էր անում, բնավ չշփոթվելով Լիզայի առաջ, գնալով ավելի ու ավելի չշփոթվելով, ինչը Լիզան համարեց հարաճուն և ակամա անտարբերություն իր վիճակի հանդեպ։ Մի անգամ նա շնորհակալություն էր հայտնել Վասինին այն բանի համար, որ վերջինս, լինելով մեծ խելքի տեր, մշտապես բարեհաճ է իմ հանդեպ, հետս խոսում է հավասարի պես (այսինքն՝ իմ իսկ շնորհակալության խոսքն էր փոխանցել վերջինիս)։ Իսկ Վասինը պատասխանել էր. | ||
+ | |||
+ | ― Դա այդպես չէ և ոչ էլ դա է պատճառը, այլ այն, որ ես որևէ տարբերություն չեմ տեսնում նրա և այլոց միջև, ես նրան չեմ համարում ոչ խելացիներից հիմար, ոչ էլ բարիներից չար։ Ամենքի հանդեպ միատեսակ եմ տրամադրված, քանզի իմ աչքում ամենքն էլ միատեսակ են։ | ||
+ | |||
+ | ― Ինչպե՞ս թե. մի՞թե տարբերություն չեք տեսնում։ | ||
+ | |||
+ | ― Օ՛հ, անշուշտ, ամենքն էլ ինչ-որ բանով տարբերվում են իրարից, սակայն իմ աչքում գոյություն չունի տարբերություն, քանզի ինձ չի հետաքրքրում մարդկանց տարբերությունը, ինձ համար բոլորն էլ մեկ են և ամեն բան մեկ է, այդ պատճառով էլ միատեսակ բարի եմ ամենքի հանդեպ։ | ||
+ | |||
+ | ― Եվ դա տաղտկալի չէ՞ ձեզ համար։ | ||
+ | |||
+ | ― Ոչ. միշտ գոհ եմ ինձնից։ | ||
+ | |||
+ | ― Եվ ոչինչ չե՞ք ցանկանում։ | ||
+ | |||
+ | ― Ինչպե՞ս չցանկանամ, սակայն ոչ այնքան։ Համարյա թե ոչնչի կարիք չունեմ, ոչ մի ավելորդ ռուբլու։ Ոսկե հագուստ հագնեմ թե մնամ այսպես, ինչպես որ կամ՝ մեկ է. ոսկե հագուստը բան չի ավելացնի Վասինին։ Պատճառները չեն գայթակղում ինձ. մի՞թե դիրքերն ու մեծարումները կարող են ունենալ այն տեղի արժեքը, որին արժանի եմ։ | ||
+ | |||
+ | Լիզան իր պատվով էր երդվում, որ մի անգամ բառացիորեն է լսել այդ բանը։ Ինչևէ, այս դեպքում չի կարելի դատել այդպես, այլ պետք է իմանալ, թե ինչ պարագաներում է ասվել այդ բանը։ | ||
+ | |||
+ | Հետզհետե Լիզան հանգեց այն եզրակացության, որ Վասինը իշխանի հանդեպ ևս ներողամիտ է միգուցե լոկ այն պատճառով, որ իր համար բոլորը համահավասար են և «տարբերություն գոյություն չունի», այլ ոչ թե՝ նրա հանդեպ համակրանքի թելադրանքով։ Բայց ի վերջո Վասինը, հավանաբար, սկսել էր կորցնել իր անտարբերությունը և իշխանի հանդեպ սկսել էր ոչ միայն դատապարտողի կեցվածք, այլև ատելությամբ լեցուն հեգնանք դրսևորել։ Այդ բանը զայրացրել էր Լիզային, բայց Վասինը տեղի չէր տվել։ Կարևորն այն է, որ նա միշտ էլ արտահայտվում էր մեղմ, նույնիսկ պարսավելիս չէր վրդովվում, պարզապես տրամաբանորեն ի դերև է հանում Լիզայի հերոսի (իշխանի) ոչնչությունը ոտից գլուխ և այդ տրամաբանության մեջ էլ հենց ամփոփվում էր ատելությամբ լեցուն հեգնանքը։ Ի վերջո Լիզայի առջև համարյա ուղղակիորեն ի դերև հանեց այդ հերոսի հանդեպ նրա սիրո ողջ «անմտությունը», այդ սիրո կամակոր բռնադատյալությունը. «Դուք մոլորված եք ձեր զգացմունքներում, իսկ եթե գեթ մեկ անգամ գիտակցել եք այդ մոլորությունը, ապա այն պետք է շտկեք անպայման»։ | ||
+ | |||
+ | Դա եղել էր հենց այն օրը. Լիզան վրդովմունքով վեր էր կացել տեղից, որ հեռանա, իսկ ի՞նչ էր արել այդ խելացի մարդը և ի՞նչ կերպ էր ավարտել ասելիքը, իր ձեռքն էր առաջարկել Լիզային ամենաազնվագույն տեսքով և նույնիսկ զգացմունքով։ Լիզան տեղնուտեղը զրուցակցի երեսին ասել էր, որ նա հիմար է, ու դուրս էր եկել։ | ||
+ | |||
+ | Առաջարկել դավաճանությո՜ւն դժբախտ մարդու հանդեպ, որովհետև այդ դժբախտն «արժանի չէ» Լիզային և, ամենակարևորը, իր ձեռքն առաջարկել այդ նույն դժբախտից հղիացած կնոջը,― ահա այդ մարդկանց խելքը։ Ես դա անվանում եմ ահավոր անջատվածություն, կյանքից կտրվածություն, որն առաջանում է չափ չունեցող ինքնասիրահարվածությունից։ Եվ ի լրումն այդ ամենի՝ Լիզան շատ հստակ տեսավ, որ այդ մարդը նույնիսկ հպարտ է իր արարքով, թեկուզև այն պատճառով, զորօրինակ, որ արդեն գիտե իր առջև կանգնած կնոջ հղիության մասին։ Լիզան վրդովմունքի արցունքով էր շտապել իշխանի մոտ, իսկ վերջինս, վերջինս պարզապես տվել անցել էր անգամ Վասինից. թվում է, թե Լիզայի պատմածը լսելով, իշխանը կարող էր համոզվել, որ խանդելու բան չկա դրա մեջ, բայց հենց այդ պահին էլ սույն մարդը թռցրել էր խելքը։ Ինչևէ, խանդոտները բոլորն էլ այդպիսի՜ն են։ Իշխանս ահավոր տեսարան էր սարքել և Լիզային վիրավորել այնպես, որ քիչ մնաց վերջինս խզեր բոլոր հարաբերությունները նրա հետ։ | ||
+ | |||
+ | Այդուհանդերձ, Լիզան տուն եկավ իրեն զսպած. բայց չկարողացավ չխոստովանել մորս։ Օհ, այդ երեկո նրանք նորից մերվեցին առաջվա պես. սառույցը կոտրվել էր, երկուսն էլ, ինչ խոսք, կուշտ լաց եղան՝ իրենց սովորույթի համաձայն գրկախառը, և Լիզան, հավանաբար, հանգստացավ, թեև շատ մռայլ էր։ Երեկոյան Մակար Իվանովիչի սենյակում նստեց լուռումունջ, բայցև առանց սենյակը լքելու։ Շարունակ լսում էր, թե ինչ է ասում Մակար Իվանովիչը։ Աթոռի հետ կապված իրադեպից ասդին այդ մարդու հանդեպ դարձել էր արտակարգ և ինչ-որ հնազանդորեն հարգալից, թեև շարունակ լուռումունջ էր։ | ||
+ | |||
+ | Բայց այս անգամ Մակար Իվանովիչն ինչ-որ անսպասելիորեն ու զարմանալիորեն շեղեց խոսակցությունը, նշեմ, որ առավոտյան Վերսիլովն ու բժիշկը շատ հոռետեսորեն էին խոսում նրա առողջության մասին։ Նշեմ նաև, որ մեր տանն արդեն մի քանի օր պատրաստվում էին նշելու մորս ծննդյան տարեդարձը, որ պիտի կայանար դրա հինգերորդ օրը և հաճախ էին խոսում այդ մասին։ Մակար Իվանովիչն այդ օրվա առթիվ չգիտես ինչու տրվեց հուշերի և մտաբերեց մորս մանկությունն ու այն ժամանակը, երբ վերջինս դեռևս «չէր կարողանում տոտիկ անել»։ «Գրկիցս չէր իջնում,― վերհիշում էր ծերուկը,― պատահում էր, որ տոտիկ անել էի սովորեցնում, կանգնեցնում էի անկյունում, մի երեք մետր հեռու, և կանչում էի մոտս, համա նա իմ կողմն էր ճոճվում սենյակով մեկ ու չէր վախենում, ծիծաղում էր. իսկ երբ ճոճավազքով հասնում էր մոտս, գրկում էր վիզս։ Հետո հեքիաթներ էի պատմում քեզ, Սոֆյա Անդրեևնա, շատ էիր սիրում հեքիաթ, երկու ժամի չափ կնստեր ծնկներիս, կլսեր։ Իսկ տնեցիք զարմանք էին կտրում. «Մի տես, ո՜նց է կապվել Մակարին»։ Ու մեկ էլ անտառ էի տանում քեզ, մորու թուփ գտնում, նստեցնում թփի մոտ, իսկ ինքս քեզ համար շվիներ էի կտրում ծառից։ Մի լավ ման էինք գալիս ու տուն դառնալիս գրկած էի բերում, քնած էր լինում մանկիկս։ Մի անգամ էլ վախեցավ գայլից, փախավ մոտս, դողում էր ոտից գլուխ, համա էնտեղ գայլ-մայլ էլ չկար»։ | ||
+ | |||
+ | ― Հիշում եմ,― ասաց մայրս։ | ||
+ | |||
+ | ― Մի՞թե հիշում ես։ | ||
+ | |||
+ | ― Շա՜տ բան եմ հիշում։ Հենց որ հիշել կարողացա, էն ժամանակից ձեր սերն ու հոգատարությունը տեսա իմ հանդեպ,― ասաց հուզաթաթավ ձայնով ու հանկարծ տեղովը մեկ կարմրատակեց. | ||
+ | |||
+ | Մակար Իվանովիչը սպասեց փոքր-ինչ։ | ||
+ | |||
+ | ― Ներող կացեք, երեխեք. գնամ։ Հիմա խոստովանելու ժամանակն է հասել, օր ծերության մխիթարված եմ դարդ ու ցավից, շնորհակալ եմ, սիրելիներս։ | ||
+ | |||
+ | ― Բավ է, Մակար Իվանովիչ, աղավնյակս,― գոչեց Վերսիլովը որոշ անհանգստությամբ,― քիչ առաջ բժիշկն ասաց ինձ, որ ձեր վիճակն անհամեմատ թեթևացել է... | ||
+ | |||
+ | Մայրս վախով էր լսում։ | ||
+ | |||
+ | ― Էհ, ի՜նչ արած,― ժպտաց Մակար Իվանովիչը,― ամեն բան գիտե քո այդ Ալեքսանդր Սեմյոնովիչը,― սրտամոտ մարդ է, համա դրանից մազ ավել չէ։ Թող բավ լինի, բարեկամներս, եթե կարծում եք մեռնելուց եմ վախենում։ Էս առավոտվա աղոթքից դեսը մի էդպիսի բան զգաց սիրտս՝ վայ թե դուրս չգամ աղոթատեղից։ Ինչ արած, թող փառավորվի անունն Աստծո, համա թե դեռ չեմ կշտացել ձեզ տեսնելուց։ Բազմաչարչար Հովբն էլ էր էդպես մխիթարվում իր նորահայտ մանկտիքով, համա մտահան չէր արել առաջվա երեխեքին և ո՜նց կարող էր մտահան անել, անհնա՜ր է էդ բանը։ Համա թե տարեցտարի տրտմությունն ասես մերվում է ուրախության հետ, դառնում լուսավոր տրտունջ։ Աշխարհիս բա՜նն է էդպես։ Երեխեքս, ուզեցի մի բան ասել ձեզ, աննշան մի բան,― շարունակում էր խաղալ, հրաշալի ժպիտը երեսին, ինչը երբեք չեմ մոռանա, և հանկարծ դիմեց ինձ,― իսկ ղու, սիրելիս, նախանձախնդիր եղիր սուրբ տաճարի հանդեպ, ու թե վրա հասնի ժամը, մեռիր հանուն իրեն, կաց, մի վախենա, չեմ ասում՝ հենց հիմա,― քմծիծաղեց։― Հիմա դու, միգուցե, չես էլ մտածում էդ մասին, միգուցե հետո մտածես։ Համա մի բան էլ ասեմ, թե որ մտադրվես բարի գործ անել, հանուն Աստծո արա, ոչ թե ուրիշների հետ չափվելու համար։ Գործին պինդ կպիր և ետ մի քաշվի փոքրոգությամբ, գործդ արա օրեցօր առանց գլուխդ կորցնելու, ահա թե ի՛նչ է պետք քեզ։ Մենակ թե սովորույթ արա՝ աղոթիր ամեն օր ու՝ առանց դեսուդեն ընկնելու։ Հենց էնպես եմ ասում, միգուցե տարբերես ժամանակին։ Ձեզ էլ, Անդրեյ Պետրովիչ, տեր իմ, ուզում էի բան ասել, համա Աստված առանց ինձ էլ կգտնի ձեր սրտի դուռը։ Համ էլ վաղո՜ւց չենք խոսել էդ մասին, էն ժամանակից, երբ էդ նետը խոցեց սիրտս։ Իսկ հիմա, հեռանալուս ժամանակ, մենակ հիշեցնում եմ... թե ինչ խոստացաք էն ժամանակ... | ||
+ | |||
+ | Վերջին բառերը մրմնջաց համարյա շշուկով, գլխահակ։ | ||
+ | |||
+ | ― Մակա՛ր Իվանովիչ,― գոչեց շվարած Վերսիլովը ոտքի կանգնելով։ | ||
+ | |||
+ | ― Լավ, լավ. մի շփոթվիր, տեր իմ,― հենց էնպես հիշեցրի... Աստծո առաջ ամենամեղավորն ինքս եմ։ Թեկուզ դուք իմ տերն էիք, դարձյալ չպիտի թուլակամ գտնվեի ձեր առաջ։ Էդ պատճառով էլ դու, Սոֆյա, շատ մի տակնուվրա արա հոգիդ, քանզի քո մեղքը լրիվ իմ վզին է. ինչ վերաբերում է անձամբ քեզ, էսպես եմ մտածում, որ էն ժամանակ հազիվ թե էնքան խելք ունենայիր, էդ նույն բանն էլ դուք, տեր իմ, իր հետ մեկտեղ,― ժպտաց ինչ-որ ցավից դողացող շուրթերով,― թեկուզ որ կարող էի էն ժամանակ խելքի բերել քեզ, կողակիցդ իմ, թեկուզ մտրակով խելքի բերել, համ էլ պարտավոր էի, համա խղճացի, է՜ն տեսակ ընկար ոտս ու ոչ մի բան չթաքցրիր... ոտներս էիր համբուրում։ Քեզ նախատելու համար չէ, որ մտաբերեցի էդ բանը, սիրեցյալդ իմ, մենակ Անդրեյ Պետրովիչին հիշեցնելու համար... քանզի ինքներդ, տեր իմ, ազնվականի խոստում տվեցիք թագուպսակով ավարտել ամեն բան... Երեխեքի ներկայությամբ եմ ասում, տեր իմ ― հայր... | ||
+ | |||
+ | Արտակարգ հուզված էր և այնպես էր նայում Վերսիլովին, կարծես թե իր ասածը հաստատող խոսք էր սպասում նրանից։ Կրկնում եմ՝ այդ ամենը այնքան անսպասելի էր, որ ես քարացել էի նստածս տեղում. Վերսիլովը ևս հուզված էր նրանից ոչ պակաս, լուռ մոտեցավ մորս և պինդ գրկեց նրան, այնուհետև մայրս նույնպես լուռումունջ մոտեցավ Մակար Իվանովիչին և խոնարհվեց նրա առաջ։ | ||
+ | |||
+ | Մի խոսքով, ցնցող տեսարան ստացվեց. այդ անգամ սենյակում միայն յուրայիններս էինք, նույնիսկ Տատյանա Պավլովնան չկար։ Լիզան ամբողջովին ձգվել էր նստած տեղը և լուռ լսում էր. հանկարծ ոտքի ելավ ու ասաց անհողդողդ. | ||
+ | |||
+ | ― Ինձ էլ օրհնեք, Մակար Իվանովիչ, մեծ տառապանքիս առթիվ։ Վաղը իմ ճակատագիրն է վճռվում հիմնովին... իսկ այսօր աղոթեք ինձ համար։ | ||
+ | |||
+ | Եվ գնաց սենյակից։ Գիտեի, որ Մակար Իվանովիչն արդեն մորիցս ամեն բան իմացել է Լիզայի վերաբերյալ։ Այդ երեկո առաջին անգամն էի մորս ու Վերսիլովին տեսնում կողք-կողքի. մինչ այդ օրը այդ տղամարդու դիմաց տեսել էի լոկ նրա ստրկուհուն։ Անչափ քիչ բան գիտեի դեռևս նաև այդ մարդու մասին ու քիչ բան էի նկատել նրա պահվածքում, որին մինչ այդ դատապարտել էի, և իմ կացարանը գնացի շվարած։ Եվ պիտի որ հենց դրանից առաջ խտացած լինեին տարակուսանքներս այդ մարդու վերաբերյալ, դեռ երբեք նա աչքիս չէր երևացել այնքան խորհրդավոր ու անթափանցելի, որքան հենց այդ ժամանակ, գրածս պատմությունն էլ հենց այդ մասին է ամբողջովին ճիշտ իր ժամանակին։ | ||
+ | |||
+ | «Սակայն պարզվում է,― մտածեցի այն ժամանակ անկողին մտնելիս,― որ այս մարդը,― «ազնվականի խոսք» է տվել, որ կպսակվի մորս հետ վերջինիս այրիանալու դեպքում։ Նա այդ մասին բան չասաց, երբ դրանից առաջ պատմում էր ինձ Մակար Իվանովիչի մասին»։ | ||
+ | |||
+ | Հաջորդ օրը Լիզան տանը չէր առավոտից իրիկուն, իսկ բավականին ուշ վերադառնալուց հետո գնաց ուղիղ Մակար Իվանովիչի սենյակը։ Ուզեցի չմտնել, որ չխանգարեմ իրենց, բայց նկատելով, որ այնտեղ են նաև մայրս ու Վերսիլովը, մտա։ Լիզան նստել էր ծերուկի մոտ ու լալիս էր գլուխը նրա ուսին հակած, իսկ ծերուկը նրա գլուխն էր շոյում տխուր-տրտում։ | ||
+ | |||
+ | Վերսիլովը բացատրեց ինձ (հետո, իմ սենյակում), թե փեսացու իշխանը պնդել է իր ուզածը և վճռել առաջին իսկ հնարավորության դեպքում, դատարանի վճռից առաջ, ամուսնանալ Լիզայի հետ։ Լիզայի համար դժվար էր եղել վճիռ կայացնելը, թեև այլևս իրավունք չուներ չկայացնելու։ Մի կողմից էլ Մակար Իվանովիչն էր «հրամայում», որ պսակվի։ Անշուշտ, այդ ամենը հետագայում ինքնին կանցներ կգնար, և Լիզան ինքն էլ, առանց տատանմունքի ու հրամանների, կուզենար պսակվել, բայց ներկա րոպեին այնքան վիրավորված էր իր սիրած տղամարդուց և այդ սիրո պատճառով այնպես նվաստացած էր ինքն իր աչքում, որ դժվարանում էր վճիռ կայացնել։ Վիրավորանքին ավելացել էր մի նոր հանգամանք ևս, որի գոյությունը մտքովս իսկ չէր անցնի։ | ||
+ | |||
+ | ― Լսե՞լ ես, որ Պետերբուրգից եկած այդ ջահելներին բոլորին կալանավորել են երեկ,― ավելացրեց հանկարծ Վերսիլովը։ | ||
+ | |||
+ | ― Ինչպե՞ս,― գոչեցի,― Դերգաչովին և՞ս։ | ||
+ | |||
+ | ― Այո. համ էլ Վասինին։ | ||
+ | |||
+ | Ցնցված էի հատկապես Վասինի մասին լսելիս։ | ||
+ | |||
+ | ― Մի՞թե նա էլ է խառնված որևէ բանում։ Աստված իմ, ի՞նչ է լինելու նրանց հետ այժմ։ Հակառակի պես հենց այժմ, երբ Լիզան այնպես մեղադրեց Վասինին։ Ի՞նչ եք կարծում, ի՞նչ կարող է պատահել նրանց։ Ստեբելկովի սարքած բանը կլինի։ Երդվում եմ ձեզ Ստեբելկովի մատը խառն է դրանում։ | ||
+ | |||
+ | ― Թողնե՛նք,― ասաց Վերսիլովը՝ տարօրինակ հայացքով զննելով ինձ (այնպես, ինչպես նայում են խակ ու անհասկացող մարդուն),― ո՞վ գիտե, թե ինչ են արել և ո՞վ կարող է իմանալ, թե ինչպես են վարվելու նրանց հետ։ Ասելիքս դա չէր. լսել եմ՝ կուզենայիր վաղը դուրս գալ։ Չե՞ս անցնի իշխան Սերգեյ Պետրովիչի մոտ։ | ||
+ | |||
+ | ― Առաջին հերթին, խոստովանեմ, սակայն, որ դա շատ ծանր է ինձ համար։ Իսկ դուք որևէ բա՞ն ունեք նրան փոխանցելու։ | ||
+ | |||
+ | ― Ոչ։ Ինքս կտեսնվեմ հետը։ Լիզային եմ խղճում։ Եվ ի՞նչ խորհուրդ կարող է տալ նրան Մակար Իվանովիչը։ Ինքն էլ գլուխ չի հանում ոչ մարդկանցից, ոչ կյանքից։ Ահա թե ինչ, սիրելիս (վաղուց ի վեր չէր կոչել ինձ «սիրելիս»), այդ գործում խառն են... նաև որոշ ջահելներ... որոնցից մեկը քո նախկին ընկեր Լամբերտն է... Կարծում եմ, որ դրանք բոլորն էլ մեծ ստահակներ են... Քեզ նախազգուշացնելու համար եմ... Ինչևէ, այդ ամենը, անշուշտ, քո գիտենալու բանն է, և հասկանում եմ, որ իրավունք չունեմ... | ||
+ | |||
+ | ― Անդրեյ Պետրովիչ,― բռնեցի նրա թևը՝ առանց մտածելու և համարյա թե ոգեշնչված, ինչպես որ հաճախ է պատահում հետս (այդ բանը կատարվում էր համարյա թե մթության մեջ),― Անդրեյ Պետրովիչ, ես լռում էի, չէ՞ որ դուք տեսնում էիք դա. մշտապես լռում էի մինչև այժմ, գիտե՞ք, թե ինչու։ Որպեսզի խուսափեմ ձեր գաղտնիքներից։ Ուղղակի վճռել էի՝ երբեք չիմանալ դրանց մասին։ Ես վախկոտ եմ. վախենում եմ, թե ձեր գաղտնիքները ձեզ լիովին պոկեն հանեն իմ սրտից, իսկ ես չեմ ուզում այդ բանը։ Իսկ քանի որ այդպես է, այլևս ինչո՞ւ դուք էլ ի մ գաղտնիքներն իմանաք։ Թող ձեզ համար նշանակություն չունենա, թե ուր եմ գնում։ Այնպես չէ՞։ | ||
+ | |||
+ | ― Ճիշտ ես, բայց այլևս ո՛չ մի բառ, աղաչում եմ,― մրմնջաց ու ելավ սենյակիցս։ Այդպիսով պատահաբար բացատրվեցինք աննշան չափով։ Բայց դրանով սոսկ սաստկացրեց հուզմունքս հաջորդ օրը կատարելիք մի նոր քայլիս կապակցությամբ, այնպես որ ամբողջ գիշերը մնացի անքուն, շարունակ արթնանալով, բայց ինքնազգացողությունս լավ էր։ | ||
+ | |||
+ | ''' III ''' | ||
+ | |||
+ | Թեև հաջորդ օրը ժամը տասին ելա տնից, բայց ամեն կերպ ջանում էի հեռանալ ծածուկ, առանց հրաժեշտ տալու և բան ասելու, այսպես ասած ծլկեցի։ Չգիտեմ, թե ինչո՞ւ վարվեցի այդպես, բայց եթե նույնիսկ մայրս տեսներ տնից հեռանալս ու խոսեր հետս, ապա որևէ բան կասեի նրան։ Երբ հայտնվեցի դրսում և շնչեցի պաղ օդը, տեղնուտեղը ցնցվեցի մի ուժգին. համարյա կենդանական զգացողությունից, որը կանվանեի ''գիշատչական''։ Ինչո՞ւ էի գնում, ո՞ւր էի գնում։ Միանգամայն անորոշ էր, միաժամանակ նաև ''գիշատչական''։ Միաժամանակ նաև սարսափելի ու զվարճալի։ | ||
+ | |||
+ | «Կեղտի մե՞ջ եմ թաթախվելու այսօր, թե՞ ոչ»,― մտմտում էի ջահելավարի, թեև շատ լավ գիտեի, որ այդ օրվա անելիք քայլս լինելու է վճռորոշ և անշտկելի ամբողջ կյանքիս համար։ Բայց պետք չէ խոսել հանելուկներով։ | ||
+ | |||
+ | Գնացի ուղիղ իշխանի բանտը։ Արդեն երեք օր էր, ինչ մոտս էր Տատյանա Պավլովնայի գրությունը ուղղված վերակացուին, և վերջինս շատ լավ ընդունեց ինձ։ Չգիտեմ՝ լավ մարդ էր նա թե ոչ, և դա, կարծեմ, ավելորդ է, բայց իշխանի հետ ունենալիք տեսակցությունս նա թույլատրեց ու կազմակերպեց իր սենյակում՝ սիրալիր կերպով մեզ զիջելով այն։ Սենյակն այդ պետական կացարանում ապրող հանրահայտ չինովնիկի սովորական սենյակ էր. կարծում եմ, որ դա նկարագրելը ևս ավելորդ է։ Այդպիսով իշխանի հետ առանձնացանք։ Նա ինձ մոտ եկավ ինչ-որ կիսազինվորական զգեստ հագած, բայց սպիտակեղենը՝ մաքուր, պճնամոլի փողկապ կապած ու սանրված, դրա հետ մեկտեղ խիստ նիհարած ու դեղնած։ Այդ դեղնությունը նկատեցի նաև նրա աչքերում։ Մի խոսքով, այնպես էր կերպարանափոխվել, որ մնացի այլայլված։ | ||
+ | |||
+ | ― Որքա՜ն եք փոխվել,― գոչեցի։ | ||
+ | |||
+ | ― Ոչի՜նչ։ Նստեք, աղավնյակս,― կիսասեթևեթ մատնացույց արավ բազկաթոռը և ինքը նստեց դիմացս։― Անցնենք գլխավորին, տեսնում եք, էլի, սիրելիդ իմ Ալեքսեյ Մաքսիմովիչ... | ||
+ | |||
+ | ― Արկադի,― ուղղեցի։ | ||
+ | |||
+ | ― Ի՞նչ։ Ախ հա՜, դե-դե, մեկ է։ Ախ, հա՜,― ըմբռնեց հանկարծ,― ներող կացեք, աղավնյակս, անցնենք գլխավորին... | ||
+ | |||
+ | Մի խոսքով, խիստ շտապում էր ինչ-որ բանի անցնելու համար։ Ամբողջովին տարված էր այդ ինչ-որ բանով, ինչ-որ գլխավոր բանով, որն ուզում էր ձևակերպել խոսքով և շարադրել ինձ համար։ Խոսում էր անչափ շատ ու հապճեպ, ճիգ ու տառապանքով բացատրելով ու ձեռները շարժելով, բայց առաջին րոպեներին բան չէի ըմբռնում։ | ||
+ | |||
+ | ― Կարճ ասած (դրանից առաջ արդեն տասն անգամ գործածել էր իր այդ «կարճ ասածը»),― կարճ ասած,― եզրափակեց,― Արկադի Մակարովիչ. եթե երեկվանից անհանգստացրել եմ ձեզ ու այնպես համառորեն կանչել Լիզայի միջոցով, ապա դա թեև հրդեհի պես անհետաձգելի է, բայց քանի որ վճիռը պետք է լինի էապես արտակարգ ու վերջնական, ապա մենք... | ||
+ | |||
+ | ― Թույլ տվեք, իշխան,― ընդհատեցի,― երե՞կ եք կանչել։ Լիզան պարզապես ոչինչ չի ասել ինձ։ | ||
+ | |||
+ | ― Ինչպե՜ս թե,― գոռաց՝ հանկարծակի ու խիստ այլայլված, համարյա թե վախեցած։ | ||
+ | |||
+ | ― Բացարձակապես ոչինչ չի փոխանցել ինձ։ Երեկոյան եկավ անտրամադիր, չհասցրեց նույնիսկ բառ փոխանակել հետս։ | ||
+ | |||
+ | Իշխանը վեր թռավ աթոռից։ | ||
+ | |||
+ | ― Մի՞թե ճիշտ եք ասում, Արկադի Մակարովիչ։ Այդ դեպքում դա... դա... | ||
+ | |||
+ | ― Սակայն ի՞նչ մի արտառոց բան կա այդտեղ։ Ինչո՞ւ եք այդպես անհանգստանում։ Նա պարզապես մտահան է արել կամ ինչ-որ բան... | ||
+ | |||
+ | Նստեց, բայց ասես փայտացում ստացավ։ Թվում էր, թե այդ լուրը, որ Լիզան ինձ չի հայտնել որևէ բան, պարզապես ճզմեց նրան։ Հանկարծ սկսեց խոսել նորից հապճեպ ու ձեռները թափահարել, բայց դարձյալ անչափ դժվար էր իր ասածն ըմբռնելը։ | ||
+ | |||
+ | ― Կացեք,― մրմնջաց հանկարծ, սսկվելով ու մատը տնկելով,― կացեք, դա... դա... եթե միայն չեմ սխալվում... դա կատակ-ս է,― քրթմնջաց, ժպտալով մոլագարի պես,― և կնշանակի, որ... | ||
+ | |||
+ | ― Դա բացառապես ոչինչ չի նշանակում,― ընդհատեցի,― և չեմ հասկանում, թե ձեզ ինչո՞ւ է այդպես տանջում նման մի դատարկ հանգամանքը։ Ահ, իշխան, հիշում եք, անշուշտ, որ այն ժամանակվանից, այն գիշերից... | ||
+ | |||
+ | ― Ի՞նչ գիշերից և ի՞նչ,― գոռաց կամակոր, դժգոհելով, որ ընդհատեցի։― Այն, որ Զերշչիկովի մոտ տեսնվեցինք վերջին անգամ, ձեր վերջին նամակից առաջ։ Այն ժամանակ ևս խիստ հուզված էիք, բայց այն ժամանակն ու այս պահն այնքա՜ն տարբեր են իրարից, որ նույնիսկ սարսափում եմ ձեզ նայելիս... Թե՞ չեք հիշում։ | ||
+ | |||
+ | ― Ախ, հա՜,― ասաց բարձրաշխարհիկ ձայնով և ասես անսպասելիորեն մտաբերելով մոռացածը,― ախ, հա՜։ Այն երեկո... Լսել եմ... Իսկ ինչպե՞ս է ձեր առողջությունն այն ամենից հետո, Արկադի Մակարովիչ... Այնուամենայնիվ, անցնենք գլխավորին։ Գիտե՞ք, արդյոք, որ ես երեք նպատակ եմ հետապնդում, առջևումս երեք խնդիր կա, և ես... | ||
+ | |||
+ | Սկսեց հապշտապ խոսել իր այդ «գլխավորի» մասին։ Ի վերջո ըմբռնեցի, որ դիմացս մի մարդ է, ում գլխին անպայման ու անմիջապես պետք է քացախով թրջած սրբիչ դրվի կամ արյուն բաց թողնվի երակից։ Նրա կցկտուր խոսքն, անշուշտ, շարունակ պտտվում էր դատավարության, դրա հնարավոր ելքի, նաև այն բանի շուրջ, որ գնդի հրամանատարն անձամբ է այցելել նրան ու հորդորել ինչ-որ տեղ ուղարկելիք նրա գրությունը չուղարկելու և մեկ էլ դատախազի կապակցությամբ. պտտվում էր այն բանի շուրջ, որ ազատազրկվելուց հետո նրան կաքսորեն Ռուսաստանի հյուսիսային լայնությունում կորած ինչ-որ տեղ, Տաշքենդում գաղութավորվելու և որևէ ծառայությամբ կրկին ազատություն ստանալու հնարավորության շուրջ, նաև այն բանի շուրջ, որ իր որդուն (առաջիկայում Լիզայից ծնվելիք որդուն) այս ու այն բաները կսովորեցնի «մի խուլ վայրում Արխանգելսկում, Խոլմոգորիում»։ «Արկադի Մակարովիչ, եթե ձեր կարծիքն իմանալ եմ ցանկացել, ապա, հավատացած եղեք, որ շատ թանկ եմ գնահատում զգացմունքը... Եթե իմանայիք, եթե միայն իմանայիք, Արկադի Մակարովիչ, սիրելիդ իմ, ախպերս, թե ի՜նչ է ինձ համար նշանակում Լիզան, թե ինչ է նշանակում ինձ հասար այստեղ, այժմ, մշտապե՛ս»,― գոչեց հանկարծ գլուխն առնելով ափերի մեջ։ | ||
+ | |||
+ | ― Սերգեյ Պետրովիչ, մի՞թե Լիզային պիտի կործանեք՝ տանելով ձեզ հետ։ Խոլմոգորի՜,― պոռթկացի անզուսպ։ Լիզայի վիճակն այս մոլագարի հետ՝ ամբողջ կյանքում,― ահա թե ինչ պատկերվեց գիտակցությանս մեջ առաջին անգամ։ Նա մի հայացք ձգեց վրաս, նորից ելավ ոտքի, շրջապտույտ գործեց տեղում ու կրկին նստեց՝ շարունակ բռնելով գլուխը։ | ||
+ | |||
+ | ― Երազումս մի գլուխ սարդեր եմ տեսնում,― մրմնջաց հանկարծ։ | ||
+ | |||
+ | ― Դուք շատ եք հուզված, իշխան, ձեզ խորհուրդ կտայի պառկել և անմիջապես բժիշկ կանչել։ | ||
+ | |||
+ | ― Ոչ, թույլ տվեք, դա հետո։ Ձեզ կանչել եմ գլխավորապես այն բանի համար, որ բացատրություն տամ պսակադրվելու կապակցությամբ։ Գիտե՞ք, պսակադրությունը կկատարվի հենց այստեղի եկեղեցում, արդեն պատվիրել եմ։ Ամեն բան փոխհամաձայնեցված է, և այստեղի իշխանավորները նույնիսկ խրախուսում են... Ինչ վերաբերում է Լիզային, ապա... | ||
+ | |||
+ | ― Խղճացեք Լիզային, սիրելի իշխան,― գոչեցի,― մի տանջեք նրան գոնե այժմ, մի խանդեք։ | ||
+ | |||
+ | ― Ինչպես թե,― գոռաց շեշտակի ինձ նայելով դուրս պրծած աչքերով դեմքն աղավաղված անմիտ-հարցական ու լարված մի ժպիտով։ Երևում էր, որ «մի խանդեք» արտահայտությունը խոցել է նրան ինչ-որ պատճառով և այն էլ ահավոր կերպով։ | ||
+ | |||
+ | ― Ներեցեք, իշխան, ակամա ասացի։ Օ՛հ, իշխան, վերջերս ճանաչել եմ մի ծերունու անվանապես իմ հորը... Օ՛հ, եթե տեսնեիք նրան, դուք ավելի հանգիստ կը... Լիզան ևս շատ է գնահատում նրան։ | ||
+ | |||
+ | ― Ախ, հա՜, Լիզա՞ն... ախ, հա՜, դա ձեր հա՞յրն է։ Կամ... pardon, mon cher<ref>Ներիր, սիրելիս (ֆրանս.)։ | ||
+ | </ref>։ Նման մի բան... Հիշում եմ... Լիզան ասում էր ինձ... ծերունի... Համոզված եմ, համոզված... Ես նույնպես ճանաչում էի մի ծերունու...Mais passons<ref>Բայց թողնենք այդ (ֆրանս.)։ | ||
+ | </ref>։ Բայց կարևորն այն է, որ բացահայտվի տվյալ պահի ամբողջ իմաստը. հարկավոր է... | ||
+ | |||
+ | Ոտքի ելա, որ հեռանամ։ Ցավալի էր նրան նայելն անգամ։ | ||
+ | |||
+ | ― Չեմ հասկանում,― ասաց խստաձայն ու անհողդողդ տեսնելով, որ ուզում եմ գնալ։ | ||
+ | |||
+ | ― Ցավալի է ձեզ նայելը,― ասացի։ | ||
+ | |||
+ | ― Արկադի Մակարովիչ, մի բան էլ ասեմ, ևս մի բան,― բռնեց հանկարծ ուսերս միանգամայն այլ տեսքով ու շարժմունքով և նստեցրեց բազկաթոռին։ Դուք լսե՞լ եք ա՜յն մարդկանց մասին, հասկանո՞ւմ եք-թեքվեց ականջիս։ | ||
+ | |||
+ | ― Ախ, հա՜,― գոչեցի անզուսպ,― Դերգաչովե՞նց։ Այդ գործում, անշո՜ւշտ, խառն է Ստեբելկովի մատը։ | ||
+ | |||
+ | ― Այո, Ստեբելկովի՜ և... չգիտե՞ք... | ||
+ | |||
+ | Սսկվեց ու նորից վրաս հառեց դուրս պրծած աչքերն ու ձգված, աղավաղված, անմիտ-հարցական ժպիտը, որն ավելի էր երկարաձգվում լարվածությունից։ Դեմքն աստիճանաբար գունաթափվում էր։ Ասես ինչ-որ բան հանկարծ ցնցեց ինձ. հիշեցի Վերսիլովի երեկվա հայացքը, երբ հայտնում էր Վասինի կալանավորվելու մասին։ | ||
+ | |||
+ | ― Օ՛հ, մի՞թե,― գոչեցի անսպասելիորեն։ | ||
+ | |||
+ | ― Ինչպես տեսնում եք, Արկադի Սակարովիչ, ես հենց այդ կապակցությամբ եմ կանչել ձեզ, որ բացատրեմ... Ուզում էի...― շշնջաց հևասպառ։ | ||
+ | |||
+ | ― Դո՛ւք եք մատնել Վասինին,― գոռացի ես։ | ||
+ | |||
+ | ― Ոչ. իմացած եղեք, որ ձեռագիր գրություն կար այնտեղ։ Վասինը վերջին օրվա նախօրյակին Լիզային էր փոխանցել այդ գրությունը... պահելու համար։ Լիզան էլ թողեց մոտս, որ աչքի անցկացնեմ, իսկ հետո այնպես պատահեց, որ Վասինի հետ գժտվեցին հաջորդ օրը... | ||
+ | |||
+ | ― Եվ դուք այդ գրությունը ներկայացրիք ըստ պատկանելույն։ | ||
+ | |||
+ | ― Արկադի Մակարովիչ, Արկադի Մակարովիչ։ | ||
+ | |||
+ | ― Եվ այդպե՜ս, դուք,― գոչեցի, ամեն մի բառը շեշտելով,― առանց այլևայլ նկատառումների, առա՜նց որևէ նպատակի, այլ միմիայն այն բանի համար, որ Վասինը ''ձեր ախոյանն է'', միմիայն խանդի դրդմամբ՝ ''Լիզային վստահված գիրը''... հանձնեցիք ո՞ւմ։ Ո՞ւմ։ Դատախազի՞ն։ | ||
+ | |||
+ | Բայց նա չհասցրեց պատասխանել և հազիվ թե որևէ պատասխան տար. արձանի պես ցցվել էր առջևս այն նույն հիվանդագին ժպիտը դեմքին քարացած, հանկարծ բացվեց դուռն ու մտավ Լիզան։ Մեզ միասին տեսնելով համարյա նվաղեց։ | ||
+ | |||
+ | ― Այստե՞ղ ես։ Ուրեմն, այստե՞ղ ես,― գոչեց՝ հայացքը հանկարծ աղավաղելով ու թևս բռնելով,― ուրեմն... ''գիտե՞ս''։ | ||
+ | |||
+ | Բայց հայացքումս արդեն ընթերցել էր, որ «գիտեմ»։ Անզուսպ թափով գրկեցի նրան պինդ-պինդ։ Եվ այդ րոպեին առաջին անգամ ըմբռնեի ամբողջ ուժգնությամբ, թե ինչպիսի՜ անելանելի, անհատնում ու անլույս վշտով է լցված նրա... կամավոր կերպով տառապանք որոնող կնոջ ճակատագիրը։ | ||
+ | |||
+ | ― Մի՞թե այժմ կարելի է խոսել իր հետ,― բաց թողեց ինձ հանկարծ։― Մի՞թե կարելի է լինել նրա հետ։ Ինչո՞ւ ես եկել։ Նայի՜ր նրան, տես։ Եվ մի՞թե կարելի է մեղադրել նրան։ | ||
+ | |||
+ | Հայացքում անսահման տառապանք կար ու կարեկցանք, երբ այդպես գոչելով, մատնացույց էր անում դժբախտին։ Վերջինս նստել էր բազկաթոռին՝ գլուխն ափերի մեջ առած։ Լիզան ճիշտ էր. այդ մարդը ճերմակ տենդի մեջ էր և անպատասխանատու իր ասածի համար և այն էլ երևի թե երեք օր ի վեր էր արդեն դարձել անպատասխանատու։ Հենց նույն առավոտյան նրան պառկեցրին հիվանդանոցում, իսկ իրիկնադեմին արդեն ուղեղի բորբոքում ուներ։ | ||
+ | |||
+ | ''' IV ''' | ||
+ | |||
+ | Թողնելով իշխանին Լիզայի հետ ժամը չորսի մոտերքը՝ գնացի իմ նոր բնակարանը։ Մոռացա ասել, որ օրն անձրևային էր, մռայլ, վերջերս սկսված հալոցքի ու գոլ քամու մեջ սուզված, ինչն ընդունակ է քայքայելու անգամ փղի նյարդերը։ Տանտերն ուրախ դիմավորեց ինձ, ձեռուոտ ընկնելով ու դեսուդեն վազվզելով, ինչն ահավոր կերպով տանել չեմ կարողանում հատկապես նման պահերին։ Չորությամբ խույս տվեցի նրանից և մտա իմ սենյակը, բայց նա հետևեց ինձ ու թեև չհամարձակվեց հարցուփորձ անել, այնուամենայնիվ, հետաքրքրասիրությունն ուղղակի պեծկլտում էր աչքերում, ընդ որում, երեսիս էր նայում հետաքրքրվելու իրավունք ունեցողի պես։ Պետք է վայելչորեն խույս տայի հանուն իմ շահի։ Թեև անչափ պետք էր, որ իմանայի ինչ-որ բան (ու գիտեի, որ կիմանամ), այդուհանդերձ, անտանելի էր հարցուփորձ սկսելը։ Տեղեկացա սոսկ իր կնոջ առողջությանը և երկուսով գնացինք այդ կնոջ մոտ։ Թեև կինը բարյացակամորեն դիմավորեց ինձ, բայց խիստ գործնական ու չխոսկան տեսք ուներ, այդ հանգամանքը փոքր-ինչ խաղաղեցրեց ինձ։ Կարճ ասած՝ լիովին զարմանահրաշ բաներ իմացա այս անգամ։ | ||
+ | |||
+ | Պարզ էր, որ Լամբերտն էր եկած եղել, հետո եկել էր ևս երկու անգամ ու «զննել բոլոր սենյակները», ասելով, թե, միգուցե, վարձի մեկնումեկը։ Նաստասյա Եգորովնան էլ էր եկած եղել մի քանի անգամ՝ Աստված գիտե, թե ինչի համար։ «Նա էլ էր շատ հետաքրքրվում»,― ավելացրեց տանտերը, բայց ես չսփոփեցի իրեն այն հարցով, թե ինչով էր հետաքրքրվում եկվորուհին։ Առհասարակ հարցեր չէի տալիս, լոկ ինքն էր խոսում, իսկ ես ձևացնում էի, թե ճամպրուկս ես քչփորում (որի մեջ համարյա թե բան էլ չէր մնացել)։ Բայց ամենից զայրացուցիչն այն էր, որ տանտերը ևս մտքին դրեց խորհրդավորություն խաղալ ու նկատելով, որ խուսափում եմ հարցուփորձից, նույնպես իր պարտքը համարեց խոսել կտրակցոն, համարյա թե հանելուկային ձևով։ | ||
+ | |||
+ | ― Մի աղջիկ պարոն էլ եկավ,― ավելացրեց տարօրինակ հայացք գցելով վրաս։ | ||
+ | |||
+ | ― Ի՞նչ աղջիկ-պարոն։ | ||
+ | |||
+ | ― Աննա Անդրեևնան. երկու անգամ եկավ, ծանոթացավ տիկնոջս հետ։ Շատ դուրեկան անձնավորություն է, շատ սիրելի։ Այդպիսի ծանոթությունը շա՜տ պետք է գնահատվի, Արկադի Մակարովիչ։― Եվ այդ ասելիս նույնիսկ քայլ արավ դեպի ինձ. շատ էր ուզում, որ գոնե մի բան կռահեմ իր ասածից։ | ||
+ | |||
+ | ― Մի՞թե երկու անգամ։ | ||
+ | |||
+ | ― Երկրորդ անգամ եղբայրիկի հետ էր եկել։ | ||
+ | |||
+ | «Լամբերտի հետ»,― ակամա անցավ մտքովս։ | ||
+ | |||
+ | ― Ո՛չ, պարոնս, Լամբերտի հետ չէր,― գուշակեց իսկույն, ասես իր աչքերով հանդերձ ցատկեց հոգուս մեջ,― այլ իրենց եղբայրիկի, իսկականի, երիտասարդ պարոն Վերսիլովի հետ էր եկել։ Կարծես թե կամեր-յունկեր է, չէ՞։ | ||
+ | |||
+ | Շատ էի շվարել, տանտերն ինձ էր նայում, անտանելի փաղաքուշ ժպտալով։ | ||
+ | |||
+ | ― Վայ, հա՜, մեկն էլ էր հարցնում ձեզ այն ֆրանսուհի մամզել Ալֆոնսինա դը Վերդենը։ Հա՜, ինչ լավ է երգում, համ էլ բանաստեղծություններ է ասմունքում հրաշալի։ Մի ժամանակ իշխան Նիկոլայ Իվանովիչի մոտ էր գալիս ծածուկ Ցարսկոյե. ասում էր մի հազվագյուտ, սևուկ, տեղովը մի բռնցքաչափ շնիկ կա, որ պիտի վաճառի իշխանին... | ||
+ | |||
+ | Խնդրեցի, որ մենակ թողնի ինձ պատճառ բռնելով գլխացավս։ Տանտերն ակնթարթորեն բավարարեց խնդրանքս նույնիսկ խոսքը չավարտած և ոչ միայն առանց նվազագույն նեղսրտուքի, այլև համարյա թե հաճույքով, ձեռը թափ տալով խորհրդավոր կերպով և ասես թե դրանով արտահայտվելով, թե «Հասկանում եմ-ս, հասկանում-ս», ու թեև բարձրաձայն չարտահայտեց այդ բանը, բայց սենյակից հեռացավ ոտնաթաթերի վրա դրանով հաճույք պատճառելով ինքն իրեն։ Աշխարհի երեսին կան տհաճ մարդիկ։ | ||
+ | |||
+ | Նստել էի մենակ, ժամուկես մտորելով, այսինքն ոչ թե մտորելով, այլ մտքով ընկնելով։ Թեև շվարած էի, բայց ոչ զարմացած։ Նույնիսկ ավելի շշմեցուցիչ բանի էի սպասում։ «Միգուցե նրանք արդեն արել են նման բաներ»,― մտածեցի։ Հաստատապես ու վաղուց, դեռևս տանը, համոզված էի, որ նրանց մեքենան արդեն գործի է դրված ամբողջ թափով։ «Միայն ես եմ պակասում նրանց, ա՜յ թե ինչ»,― մտածեցի նորից ինչ-որ զայրալի ու դուրեկան ինքնաբավականությամբ։ Պարզից պարզ էր, որ նրանք ինձ էին սպասում մեծ լարվածությամբ և մտադիր էին ինչ-որ բան գլուխ բերել իմ բնակարանում։ «Չլինի՞ թե ծեր իշխանի հարսանիքը, արար աշխարհն է ընկել նրա հետևից։ Բայց թույլ կտա՞մ ես, պարոնայք, ահա թե ի՜նչ-ս»,― եզրափակեցի նորից ինքնաբավականությամբ։ | ||
+ | |||
+ | «Եթե մի անգամ սկսեմ, իսկույն ջրապտույտի մեջ կքաշվեմ տաշեղի պես։ Բայց ազա՞տ եմ, արդյոք, այժմ, այս պահին, թե՞ արդեն ազատ չեմ։ Կարո՞ղ եմ դեռևս այս երեկո, վերադառնալով մորս մոտ, ասել ինքս ինձ, ինչպես այս բոլոր օրերին. «Ինքս եմ իմ գլխի տերը»։ | ||
+ | |||
+ | Ահա իմ հարցերի հարցը, այսինքն՝ սրտիս տրոփը այն երեք ժամերի ընթացքում, որ անցկացրի իմ մահճանկյունում արմունկներով հենված ծնկներիս, իսկ ափերս նեցուկ անելով գլխիս։ Բայց չէ՞ որ գիտեի, արդեն գիտեի այդ ժամանակ, որ այս հարցերը բոլորն էլ միանգամայն անհեթեթ են, որ ինձ ձգում է միմիայն նա, միմիայն այդ ''ուհին''։ Վերջապես արտահայտվեցի ուղղակի ու գրչածայրով գրեցի թղթի վրա, քանզի այժմ, մեկ տարի անց, երբ գրում եմ այդ մասին, դարձյալ չգիտեմ, թե ինչ անուն տամ այն ժամանակվա զգացումիս։ | ||
+ | |||
+ | Օհ, ես խղճում էի Լիզային, և սրտիս մեջ ամենաաներկդիմի մի ցավ կար։ Հանուն նրա զգացածս ցավի այդ զգացումը հենց միայն, թվում էր, կարող է խլացնել իմ մեջ բուն դրած ''գիշատչությունը'' (նորից եմ հիշատակում այդ բառը)։ Սակայն ինձ ձգում էր անսահման հետաքրքրասիրությունը և ինչ-որ երկյուղ ու դարձյալ ինչ-որ մի այլ զգացում, չգիտեմ ինչպիսի, բայց գիտեմ ու գիտեի նաև այն ժամանակ, որ դա բարի զգացում չէր։ Միգուցե ձգտում էի այն ուհու ոտքն ընկնել, կամ գուցե նրան ինչ-որ տառապանքների մեջ գցել ու դրանով «շտապ կերպով» ինչ-որ բան ապացուցել իրեն։ Լիզայի հանդեպ տածածս որևէ կարեկցանք ու ցավ այլևս չէր կարող զսպել ինձ, կանգնեցնել։ Եվ մի՞թե կարող էի վեր կենալ ու գնալ մերոնց տուն... Մակար Իվանովիչի մոտ։ | ||
+ | |||
+ | «Իսկ մի՞թե չի կարելի գնալ նրանց մոտ, իմանալ ամեն բան ու հանկարծ մեկընդմիշտ հեռանալ իրենցից, անվնաս շրջանցելով բոլոր կախարդանքներն ու հրեշներին»։ | ||
+ | |||
+ | Ժամը երեքին, սթափվելով ու գիտակցելով, որ ուշացել եմ, փութով դուրս ելա, կառք բռնեցի ու թռա Աննա Անդրեևնայի մոտ։ | ||
+ | |||
+ | === Գլուխ հինգերորդ === | ||
+ | |||
+ | ''' I ''' | ||
+ | |||
+ | Հենց որ զեկուցեցին իմ մասին, Աննա Անդրեևնան թողեց իր կարն ու շտապ ելավ՝ դիմավորելու ինձ իր առաջին սենյակում, մի բան, որ չէր պատահել մինչ այդ։ Երկու ձեռն էլ մեկնեց ինձ և արագ, շիկնեց։ Լուռումունջ տարավ ինձ իր տեղը, նորից նստեց իր գործին, ինձ նստեցրեց մոտը, բայց չվերսկսեց կարը, այլ շարունակում էր միևնույն ջերմ կարեկցանքով դիտել ինձ ոչինչ չասելով։ | ||
+ | |||
+ | ― Դուք ինձ մոտ էիք ուղարկել Նաստասյա Եգորովնային,― սկսեցի ուղղակի, որոշ չափով նեղվելով կարեկից հայացքից, թեև դա հաճելի էր։ | ||
+ | |||
+ | Խոսել սկսեց անսպասելիորեն՝ չպատասխանելով ասածիս. | ||
+ | |||
+ | ― Ամեն բան լսել եմ, ամեն բան իմացել։ Այն ահավոր գիշերը... Օ՛հ, որքա՜ն պիտի որ տառապած լինեք։ Ճի՞շտ է, արդյոք, ստո՞ւյգ է, որ ձ՜եզ գտել են սառնամանիքի տակ, անզգայացած վիճակում։ | ||
+ | |||
+ | ― Այդ մասին ձեզ...― մրմնջացի շիկնելով,― Լամբերտն է... | ||
+ | |||
+ | ― Նույն օրն ևեթ ամեն բան իմացա իրենից, բայց սպասում էի ձեր գալուն։ Օ՛հ, նա մոտս եկավ սարսափահար։ Ձեր բնակարանում... որտեղ հիվանդ պառկած եք եղել, թույլ չեն տվել, որ մտնի ձեզ մոտ... և տարօրինակ են դիմավորել... Ճիշտն ասած չգիտեմ, թե ինչպես է եղել, բայց նա ամեն բան պատմեց այն գիշերվա մասին, ասում էր, թե դուք, հազիվհազ ուշքի եկած, նույնիսկ հիշատակել եք իմ մասին և... ինձ նվիրված լինելու մասին։ Հուզվել էի արտասվելու աստիճան, Արկադի Մակարովիչ, և չգիտեմ նույնիսկ, թե ինչով եմ այդպիսի ջերմ կարեկցանք հարուցել ձեր սրտում և այն էլ՝ ձեր այն օրվա վիճակում։ Ասացեք պարոն Լամբերտը ձեր մանկության ընկե՞րն է։ | ||
+ | |||
+ | ― Այո, բայց այդ դեպքը... խոստովանում եմ անզգույշ գտնվեցի և, միգուցե, շատ ավելորդ բան ասացի իրեն։ | ||
+ | |||
+ | ― Օհ, այս սև, ահավոր բանսարկության մասին կիմանայի նաև առանց նրա տված տեղեկության։ Միշտ, մշտապես կանխազգում էի, որ նրանք ձեզ կհասցնեն այդ բանին։ Ասացեք ճի՞շտ է արդյոք, թե Բյորինգը ձեռք է բարձրացրել ձեզ վրա։ | ||
+ | |||
+ | Խոսում էր այնպես, ասես միմիայն Բյորինգի ու ''իր'' պատճառով էի հայտնվել դարբասի տակ։ Բայց չէ՞ որ ինքը ճիշտ է, անցավ մտքովս, և ես պոռթկացի հանկարծ. | ||
+ | |||
+ | ― Եթե ձեռք բարձրացներ վրաս, ապա անպատիժ չէր հեռանա, և ես այժմ չէի նստի ձեզ մոտ դեռևս վրեժ չլուծած,― պատասխանեցի տաքացած։ Կարևորն այն է, որ ինձ թվաց, թե այդ մադամն ուզում է բորբոքել ինձ, գրգռել որևէ մեկի դեմ (ի դեպ, հայտնի է, թե ում դեմ), այդուհանդերձ, տեղի տվեցի։ | ||
+ | |||
+ | ― Եթե ասում եք, թե կանխազգում էիք, որ ինձ կհասցնեն ''այդ բանին'', ապա Կատերինա Նիկոլաևնայի կողմից լոկ թյուրըմբռնում է եղել... թեև ճիշտ է նաև այն, որ նա իմ հանդեպ տածած բարի զգացմունքները չափազանց արագ փոխեց այդ թյուրըմբռնումով... | ||
+ | |||
+ | ― Ճիշտ այդպես՝ չափազա՜նց արագ,― աջակցեց Աննա Անդրեևնան նույնիսկ ինչ-որ կարեկից հիացմունքով։ Օ՜հ, եթե իմանայի՜ք, թե այժմ ինչպիսի բանսարկություն են սկսել այնտեղ։ Արկադի Մակարովիչ, անշուշտ, այժմ դժվարությամբ կըմբռնեք իմ վիճակի նրբությունը,― ասաց կարմրելով ու գլխահակ։― Այն ժամանակից ի վեր, այն առավոտից, երբ ձեզ հետ տեսնվեցինք վերջին անգամ, ես այնպիսի քայլ արեցի, ինչը չի կարող հասկանալ ամեն ոք այնպես, ինչպես կհասկանա ձեզ նման չարատավորված մտքի տեր, սիրող, անաղարտ սիրտ ունեցող մարդը։ Բարեկամս, համոզված եղեք, որ ես ի վիճակի եմ գնահատելու ձեր նվիրվածությունն ինձ ու հավիտենական երախտագիտությամբ կհատուցեմ ձեզ։ Բարձրաշխարհիկ հասարակության մեջ, անշուշտ, կուզենան քարկոծել ինձ և արդեն բարձրացրել են քարը։ Բայց եթե նույնիսկ նրանք ճիշտ լինեին իրենց զազրելի հայեցակետով հանդերձ, ապա նրանցից ո՞վ, ո՞ր մեկը կարող էր ու կհամարձակվեր անգամ այդ դեպքում դատապարտել ինձ։ Հորս կողմից լքված եմ մանկուց. մենք՝ Վերսիլովներս, ռուսական վաղեմի մեծ տոհմ ենք. մենք ըստ էության դատարկապորտ ենք, և ես այլոց ողորմած հացն եմ ուտում։ Բնական չէ՞, արդյոք, որ դիմել եմ այն մարդուն, ով դեռևս մանկուց է փոխարինել հորս, ում ողորմածությունն իմ հանդեպ տեսել եմ շատ տարիներ։ Նրա հանդեպ տածած զգացմունքներս տեսնում ու քննում է լոկ Աստվածն ինքը, և ես թույլ չեմ տա, որ աշխարհիկ դատ ու դատաստանի ենթարկեն ինձ արածս քայլի համար։ Իսկ այս դեպքում առավել ևս, երբ գործ ունենք նենգագույն, մռայլագույն բանսարկության հետ, երբ դյուրահավատ, մեծահոգի հորը կործանել է ուզում իր իսկ հարազատ դուստրը, ապա մի՞թե կարելի է հանդուրժել այդ բանը։ Ոչ. թող թեկուզ հեղինակությունս կործանեմ, բայց կփրկեմ նրան։ Պատրաստ եմ նրա դայակը դառնալուն, պահակը, աղախինը, բայց չեմ հանդուրժի բարձրաշխարհիկ սառնության, նողկալի հաշվարկների հաղթանակը։ | ||
+ | |||
+ | Խոսում էր արտակարգ ոգեշնչումով, միգուցե՝ շինծու ոգեշնչումով, այդուհանդերձ սրտանց, քանզի երևում էր, թե որքան է ներքաշված այդ գործի մեջ։ Օ՜հ, ես զգում էի, որ նա կեղծում է (թեև՝ սրտանց, քանի որ ատել կարելի է նաև սրտանց), և նրա արածն այդ պահին անմտություն է, բայց զարմանալի մի բան, որ պատահում է կանանց հետ. առաքինության այդ տեսակը, այդ բարձրաշխարհիկ ձևեր թափելը, բարձրաշխարհիկ բարձունքի այդ անմատչելիության ու հպարտ առաքինության ցուցադրումները խելքս գլխիցս առան, և ես սկսեցի ամեն բանում համաձայնել իր հետ, այսինքն քանի դեռ նստած էի իր մոտ. համենայն դեպս չէի համարձակվում առարկել։ Օ՜հ, տղամարդը վճռականապես բարոյական ստրկության մեջ է կնոջ առջև, հատկապես բարեհոգի տղամարդը։ Այդպիսի կինը ցանկացած բանում կարող է համոզել բարեհոգի տղամարդուն։ «Աստվա՜ծ իմ, այս կինն ուր, Լամբե՜րտն ուր»,― մտածում էի՝ տարակուսանքով դիտելով նրան։ Ինչևէ, ասեմ ամեն բան. մինչև այժմ էլ չեմ կարողանում դատապարտել այդ կնոջը, նրա զգացմունքներն, իրավ, միայն Աստված կարող էր տեսնել, առավել ևս, որ մարդ արարածը շատ բարդ շինվածք է, ու երբեմն գլուխ չես հանում նրանից, առավել ևս որ այդ մարդ արարածը կինարմատ է։ | ||
+ | |||
+ | ― Աննա Անդրեևնա, հատկապես ի՞նչ եք ակնկալում ինձնից,― հարցրեցի, այդուհանդերձ, բավականին վճռականորեն։ | ||
+ | |||
+ | ― Ինչպե՞ս թե։ Ի՞նչ է նշանակում ձեր հարցը, Արկադի Մակարովիչ։ | ||
+ | |||
+ | ― Ամեն բանից երևում է... որ այլ նկատառումներով էիք...― բացատրում էի խճճվելով,― մարդ ուղարկել ինձ մոտ, ինչ-որ բան ակնկալելով ինձնից, հատկապես ի՞նչ։ | ||
+ | |||
+ | Պատասխան չտալով հարցիս՝ ակնթարթորեն խոսել սկսեց միևնույն շտապողականությամբ ու ոգեշնչումով. | ||
+ | |||
+ | ― Բայց ես չեմ կարող, չափազանց հպարտ եմ պարոն Լամբերտի նման մի անծանոթի հետ բացատրվելու և գործարքների մեջ մտնելու համար։ Ես սպասում էի ձեզ և ոչ թե Լամբերտին։ Արկադի Մակարովիչ, իմ վիճակը ծայրահե՜ղ է, ահավո՜ր։ Ամբողջովին տարված եմ ախոյանուհուս հետևելով և ստիպված խորամանկում եմ, իսկ դա ծանր է ինձ համար, անտանելի։ Նվաստանում եմ բանսարկուի աստիճանի և սպասում ձեզ որպես փրկչի։ Չի կարելի մեղադրել ինձ այն բանի համար, որ ագահորեն նայում եմ շուրջս գեթ մի բարեկամ գտնելու հույսով, և հետո անկարող էի չուրախանալ ինքնահայտ բարեկամով։ Նա, ով կարող էր նույնիսկ իր համար ծանր մի գիշերվա ընթացքում հիշել ինձ ու շարունակ կրկնել իմ անունը, անշուշտ, նվիրված է ինձ։ Շարունակ այդպես էի մտածում այս ընթացքում, այդ պատճառով էլ հույսս ձեզ վրա էի դնում։ | ||
+ | |||
+ | Իմ աչքերի մեջ էր նայում անհամբեր հարցում արտահայտող հայացքով։ Ու նորից վճռականությունս չբավեց փոխելու նրա կարծիքը և ուղղակի բացատրելու, որ Լամբերտը խաբել է, որ այն գիշեր բնավ չեմ ասել Լամբերտին, թե այդքան շատ եմ նվիրված Աննա Անդրեևնւսյին և բնավ էլ «միայն նրա անունը» չէ, որ հիշել եմ «շարունակ»։ Այդպիսով իմ լռությամբ, ասես հաստատեցի Լամբերտի բստրոցը։ Օհ, չէ՜ որ այդ մադամը, համոզված եմ, շատ լավ էլ հասկանում էր, որ Լամբերտը ճոխացրել է եղածը և նույնիսկ պարզապես ճնշում է գործադրել Աննա Անդրեևնայի վրա, որպեսզի գեթ վայելուչ առիթ ունենա վերջինիս մոտ հայտնվելու և հետը հարաբերություններ սկսելու համար։ Ինչ վերաբերում է իմ ասածի ճշմարտությանն ու իմ նվիրվածությանը չկասկածողի հայացքով աչքերիս մեջ նայելուն, ապա, անշուշտ, գիտեր, որ ես, նրբանկատությանս և ջահելությանս բերումով, չեմ համարձակվի հրաժարվել իր հույսերն արդարացնելուց։ Ինչևէ, չգիտեմ ենթադրությունս ճի՞շտ է. թե՞ սխալ։ Միգուցե ահավոր փչացածի մեկն եմ։ | ||
+ | |||
+ | ― Եղբայրս պաշտպան կկանգնի ինձ,― հանկարծ ասաց Աննա Անդրեևնան տենդագին տեսնելով, որ չեմ ուզում պատասխանել։ | ||
+ | |||
+ | ― Ինձ ասացին, թե նրա հետ միասին եղել եք իմ բնակարանում,― քրթմնջացի այլայլված։ | ||
+ | |||
+ | ― Ախր տարաբախտ իշխան Նիկոլայ Իվանովիչն այդ բանսարկությունից փրկվելու ելք չունի կամ, ավելի ճիշտ, իր հարազատ դստրիկից փրկվելու ելք չունի։ Միակ ելքը ձեր, այսինքն միակ բարեկամի բնակարան տեղափոխվելն է. չէ՞ որ, այնուամենայնիվ, իրավունք ունի իր բարեկամը համարելու ձեզ... Եվ այդ դեպքում, եթե կամենաք որևէ բան անել ի օգուտ նրա, ապա արեք այդ բանը, եթե միայն կարող եք, եթե ունեք մեծահոգություն և համարձակություն... և, վերջապես, եթե իրոք ''կարող եք ինչ-որ բան անել''։ Օ՛հ, ոչ թե ի՛նձ համար, ոչ թե ի՛նձ, այլ տարաբախտ ծերունու, ձեզ անկեղծորեն սիրող այդ միակ մարդու համար, ով արդեն հոգով ու սրտով կապված է ձեզ հետ որպես իր որդու և մինչև այժմ էլ հալումաշ, է լինում ձեր կարոտից։ Իսկ ինձ համար ոչինչ չեմ ակնկալում նույնիսկ ձեզնից, քանի որ նույնիսկ հարազատ հայրս է այդպիսի նենգ ու չարամիտ խաղ սարքել գլխիս։ | ||
+ | |||
+ | ― Ինձ թվում է, թե Անդրեյ Պետրովիչը,― սկսեցի։ | ||
+ | |||
+ | ― Անդրեյ Պետրովիչը,― ընդհատեց, դառը քմծիծաղ տալով,― այն ժամանակ իմ ուղղակի հարցին պատասխանեց ազնիվ խոսքով, թե երբևէ աննշան իսկ մտադրություն չի ունեցել Կատերինա Նիկոլաևնայի հանդեպ, ինչին հավատացի լիովին, կատարելով իմ քայլը, մինչդեռ այդ ընթացքում պարզվեց, որ նա հանգիստ է պահում իրեն լոկ մինչև այն պահը, երբ իր ուզած տեղեկությունը կստանա ոմն պարոն Բյորինգի վերաբերյալ։ | ||
+ | |||
+ | ― Այդպես չէ,― գոչեցի,― եղավ մի պահ, երբ քիչ մնաց, որ ինքս էլ հավատամ, թե նա սիրում է Կատերինա Նիկոլաևնային, բայց դա այդպես չէ... և հետո, եթե նույնիսկ այդպես լինի, ապա չէ՞ որ, ինչպես թվում է, այժմ նա արդեն կարող էր լիովին հանգիստ լինել... այդ պարոնի պաշտոնաթողության կապակցությամբ։ | ||
+ | |||
+ | ― Ո՞ր մի պարոնի։ | ||
+ | |||
+ | ― Բյորինգի։ | ||
+ | |||
+ | ― Իսկ ո՞վ է ձեզ ասել պաշտոնաթողության մասին։ Միգուցե երբևէ այդ պարոնն այնքան զորեղ չի եղել,― քմծիծաղեց թունոտ, թվաց նույնիսկ, թե ծաղրանքով նայեց վրաս։ | ||
+ | |||
+ | ― Նաստասյա Եգորովնան էր ասում ինձ,― քրթմնջացի այլայլված, ինչը չէի կարող քողարկել, և ինչը շատ լավ նկատվեց զրուցակցուհուս կողմից։ | ||
+ | |||
+ | ― Նաստասյա Եգորովնան շատ սիրելի անձնավորություն է և, անշուշտ, չեմ կարող արգելել, որ սիրի ինձ, բայց նա չունի որևէ միջոց իմանալու իրեն չվերաբերող բանի մասին։ | ||
+ | |||
+ | Սիրտս նվաղեց, և եթե զրուցակցուհիս իմ վրդովմունքը բորբոքելու հույս ուներ, ապա այդ վրդովմունքն ուղղվել էր ոչ թե ''այն'' կնոջ, այլ առայժմ միմիայն իր՝ Աննա Անդրեևնայի դեմ։ Ես ոտքի ելա։ | ||
+ | |||
+ | ― Որպես ազնիվ մարդ պետք է զգուշացնեմ ձեզ, Աննա Անդրեևնա, որ իմ վերաբերյալ... ձեր ակնկալիքները... կարող են վերին աստիճանի զուր լինել... | ||
+ | |||
+ | ― Ես սպասում եմ, որ դուք պաշտպան կկանգնեք ինձ,― երեսիս նայեց հաստատակամորեն,― ինձ ամենի կողմից լքվածիս... ձեր քրոջը, եթե այդպես եք ուզում, Արկադի Մակարովիչ։ | ||
+ | |||
+ | Եվս մի ակնթարթ և նա լաց կլիներ։ | ||
+ | |||
+ | ― Դեհ, ավելի լավ է,― թոթովեցի անարտահայտելի ճնշվածությամբ,― չսպասեք, քանի որ «միգուցե», ոչինչ չստացվի։ | ||
+ | |||
+ | ― Ինչպե՞ս հասկանամ ձեր ասածը,― մրմնջաց ինչ-որ չափազանց երկյուղած։ | ||
+ | |||
+ | ― Հասկացեք այնպես, որ ես կթողնես ու կհեռանամ բոլորիցդ ու վերջ,― գոչեցի հանկարծ համարյա կատաղությամբ,― իսկ ''փաստաթուղթը'' կպատռեմ։ Մնաք բարյավ։ | ||
+ | |||
+ | Գլուխ տվեցի և լուռ դուրս ելա, միաժամանակ համարյա թե սիրտ չանելով հայացք գցել նրա վրա, բայց դեռ չէի իջել սանդուղքով, երբ ինձ հասավ Նաստասյա Եգորովնան՝ փոստային մի թերթիկ ձեռին։ Ըմբռնել իսկ չեմ կարող, թե որտեղից հայտնվեց Նաստասյա Եգորովնան և որտեղ էր գտնվում այն ժամանակ, երբ զրուցում էի Աննա Անդրեևնայի հետ։ Բաց արեցի թերթիկը, դրա վրա հստակ ու պարզ գրված էր Լամբերտի հասցեն և, հավանաբար, պատրաստվել էր դեռևս մի քանի օր առաջ։ Հանկարծ հիշեցի, որ երբ Նաստասյա Եգորովնան ինձ մոտ էր, նրա մոտ թռցրել էի բերանիցս, թե՝ չգիտեմ Լամբերտի բնակավայրը, բայց այդ բանն ասել էի լոկ այն իմաստով, թե «չգիտեմ ու չեմ էլ ուզում իմանալ»։ Մինչդեռ նույն պահին արդեն գիտեի Լամբերտի հասցեն. Լիզան էր հայտնել, ում հատուկ մտադրությամբ էի խնդրել, որ իմանա հասցեների սեղանից։ Աննա Անդրեևնայի արարքը չափազանց վճռական թվաց ինձ, նույնիսկ անպատկառ, թեև հրաժարվել էի իրեն աջակցելուց, դարձյալ նա ինձ ուղարկում էր հենց Լամբերտի մոտ։ Չավազանց պարզ դարձավ, որ այդ կինն արդեն ամեն բան իմացել է փաստաթղթի վերաբերյալ և ումի՞ց, եթե ոչ Լամբերտից, ում մոտ էլ հենց ուղարկում էր ինձ համաձայնություն կնքելու համար։ | ||
+ | |||
+ | «Դրանք բոլորը պարզապես կամազուրկ ու թուլամիտ տղա են համարում ինձ, ում հետ կարելի է վարվել ուզածի պես»,― մտածեցի զայրույթով։ | ||
+ | |||
+ | ''' II ''' | ||
+ | |||
+ | Այնուամենայնիվ, գնացի Լամբերտի մոտ։ Այդ ժամանակ ուրիշ որտե՞ղ կարող էի գոհացում տալ հետաքրքրասիրությանս։ Պարզվեց, որ Լամբերտը շատ հեռու տեղ է բնակվում։ Ամառային այգու մոտի Կոսոյ նրբանցքում, ի դեպ նախկին հարկաբաժնում. սակայն այն ժամանակ, երբ փախչում էի իր մոտից, այնքան աչքաթող էի արել փողոցներն ու տարածքը, որ չորս օր առաջ, երբ Լիզայից ստացա նրա հասցեն, նույնիսկ զարմացա ու չհավատացի, թե այդտեղ է ապրում։ Դեռևս սանդուղքով բարձրանալիս երրորդ հարկում գտնվող այդ բնակարանի մուտքի դռան մոտ նկատեցի երկու երիտասարդի և մտածեցի, որ ինձնից առաջ են տվել զանգը և սպասում են դռան բացվելուն։ Մինչ բարձրանում էի, երկուսն էլ, մեջքով դեպի դուռը շրջված, ինձ էին նայում մանրազնին։ «Այստեղ շատ բնակվողներ կան, և սրանք, անշուշտ, ուրիշ կենվորների մոտ են եկել»,― մտւսխոժոռվեցի մոտենալով նրանց։ Շատ տհաճ կլիներ ինձ համար, եթե Լամբերտի մոտ ուրիշ մարդ տեսնեի։ Աշխատելով չնայել նրանց ձեռքս մեկնեցի դեպի զանգը։ | ||
+ | |||
+ | ― Աթանդե,― գոչեց մեկը։ | ||
+ | |||
+ | ― Կացեք, խնդրեմ, դեռևս պետք չէ զանգել,― զրնգուն ու փաղաքուշ ձայնով ծոր տվեց մյուսը։― Հենց որ ավարտենք, միասին կզանգենք, լա՞վ։ | ||
+ | |||
+ | Անշարժացա։ Երկուսն էլ դեռևս շատ երիտասարդ էին քսան կամ քսանմեկ տարեկան, ինչ-որ տարօրինակ բանով էին զբաղված այդ դռան մոտ, և ես զարմանքով փորձում էի ըմբռնել այդ բանը։ Նա, ով գոչել էր «աթանդե», շատ լողլող, նիհարավուն ու հյուծված, բայց շատ ջլապինդ, բոյի համեմատ փոքր գլխով, արտասովոր, ինչ-որ խեղկատակային խոժոռ ու որոշ չափով չեչոտ, բայց ոչ այնքան տխմար ու նույնիսկ հաճելի դեմքով երիտասարդ էր։ Աչքերը նայում էին անչափ սևեռուն և ինչ-որ միանգամայն անհարկի ու ավելորդ վճռականությամբ։ Շատ վատ էր հագնված․ բամբակամեջ հին, բոյին անհարիր կարճլիկ, հավանաբար ուրիշի պատկանող, ջրարջենու փոքրիկ, մազաթափ օձիքով շինել, նողկալի, համարյա գեղջկական սապոգ ու խիստ ճմրթված, դեղնած շլյապա։ Ոտից գլուխ փնթի, անձեռնոց ձեռները կեղտոտ, իսկ երկար եղունգները կեղտից սևակնած։ Նրա ընկերը հակառակ տեսքն ուներ դատելով ըստ նրա աքիսենի թեթև մուշտակի, շքեղ շլյապայի և բարալիկ մատները պիրկ գրկած բաց գույնի նոր ձեռնոցների. սա իմ բոյին էր, բայց թարմ ու ջահել դեմքի անչափ սիրելի արտահայտությամբ։ | ||
+ | |||
+ | Լողլողը քաշքշելով վրայից հանում էր կեղտափայլ, լիովին մաշված, համարյա թե ժապավեն դարձած փողկապը, իսկ սիրունատես տղան, գրպանից հանելով մի նոր, հենց նոր գնած փողկապ, կապում էր լողլողի վզին, որն իր այդ շատ երկարուկ վիզն էր ձգմգում հնազանդորեն ու խիստ լրջադեմ ուսերից վար առնելով շինելը։ | ||
+ | |||
+ | ― Չէ, այդ մեկը չի կարելի, քանի որ վերնաշապիկդ այդքան կեղտոտ է,― քրթմնջում էր փողկապը կապողը,― այն տպավորությունը չի թողնի, համ էլ, համ էլ ավելի կեղտոտ կերևաս։ Բա չասացի՞ քեզ, որ օձիք դնես։ Չեմ կարողանում... իսկ դուք չե՞ք կարող,― դիմեց հանկարծ ինձ։ | ||
+ | |||
+ | ― Ի՞նչ,― հարցրեցի։ | ||
+ | |||
+ | ― Այ, այս փողկապը կապել։ Գիտե՞ք, հարկավոր է այնպես անել, որ իր կեղտոտ վերնաշապիկը չերևա, թե չէ տպավորությունը լրիվ ջուրը կգնա։ Փողկապը հատուկ իր հասար հենց նոր գնեցի մի ռուբլով՝ վարսավիր Ֆիլիպի մոտից։ | ||
+ | |||
+ | ― Էդ է՞ն ռուբլին էր,― քրթմնջաց լողլողը։ | ||
+ | |||
+ | ― Այո, էն էր... հիմա մոտս ոչ մի կոպեկ։ Ուրեմն, չե՞ք կարող։ Որ այդպես է, պիտի դիմենք Ալֆոնսինկային։ | ||
+ | |||
+ | ― Լամբերտի՞ մոտ,― հանկարծ կտրուկ ինձ դիմեց լողլողը։ | ||
+ | |||
+ | ― Լամբերտի,― պատասխանեցի ոչ պակաս կտրուկ՝ նայելով նրա աչքերի մեջ։ | ||
+ | |||
+ | ― Dolgorowky՞,― հարցրեց նույն ձայնով ու ֆրանսերենի աղավաղված երանգով։ | ||
+ | |||
+ | ― Ոչ, Կորովկինը չե՛մ,― պատասխանեցի նմանապես կտրուկ, սխալ լսելով իր հարցը։ | ||
+ | |||
+ | ― Dolgorowky՞,― համարյա թե գոռալով կրկնեց լողլողը և ինձ վրա շարժվեց համարյա թե սպառնալի։ Նրա ընկերը քրքջաց։ | ||
+ | |||
+ | ― Ասում է Dolgorowky և ոչ թե Կորովկին,― բացատրեց վերջինս։― Գիտե՞ք, ֆրանսիացիք «Journal des Débat»-ում հաճախ են աղավաղում ռուսական ազգանունները... | ||
+ | |||
+ | ― «Indépendance»-ում,― բառաչեց լողլողը։ | ||
+ | |||
+ | ― Թող լինի նաև «Indépendance»-n^։ Դոլգոռուկին, զորօրինակ, գրում են Dolgorowky, ինքս եմ կարդացել, իսկ Վ-ևը՝ միշտ Wallonieff։ | ||
+ | |||
+ | ― Doboyny,― գոռաց լողլողը։ | ||
+ | |||
+ | ― Հա, մի այդպիսի Doboyny էլ կա. ինքս եմ կարդացել, ու մենք ծիծաղում էինք երկուսով, մի ինչ-որ ռուս madame Doboyny՝ արտասահմանում... միայն թե գիտե՞ս ինչ. ո՞ւմ է պետք ամենքին հիշելը,― հանկարծ դեպի լողլողը շրջվեց նա։ | ||
+ | |||
+ | ― Ներեցեք, դուք պարոն Դոլգոռուկի՞ն եք։ | ||
+ | |||
+ | ― Այո, Դոլգոռուկին եմ, իսկ դուք որտեղի՞ց գիտեք։ | ||
+ | |||
+ | Լողլողը հանկարծ ինչ-որ բան շշնջաց բարետես տղայի ականջին, սա խոժոռվեց ու ժխտական շարժում արավ, բայց լողլողը հանկարծ դիմեց ինձ. | ||
+ | |||
+ | ― Monseigneur le prince, vous n’avez pas de rouble d’argent pour nous, pas deux, mais un seul, voulez-vous<ref>Իշխան, մի արծաթե ռուբլի չունե՞ք մեզ համար (ֆրանս.)։ | ||
+ | </ref>։ | ||
+ | |||
+ | ― Համա թե զազրելի՜ն ես, հա՜,― գոռաց բարետեսը։ | ||
+ | |||
+ | ― Nous vous rendons<ref>Մենք ձեզ հավատարիմ ենք (ֆրանս.)։ | ||
+ | </ref>,― եզրափակեց լողլողը՝ ֆրանսերեն բառերն աղավաղելով կոպտորեն ու ապաշնորհ կերպով։ | ||
+ | |||
+ | ― Գիտե՞ք, սա անպատկառ է,― քմծիծաղով ասաց ինձ բարետեսը,― և դուք կարծում եք, թե նա չի՞ կարողանում խոսել ֆրանսերեն։ Խոսում է փարիզեցու նման, համա ձեռ է առնում այն ռուսներին, ովքեր հասարակության մեջ շատ են ձևեր թափում ֆրանսերեն խոսելով, երբ այդ ձիրքը չունեն... | ||
+ | |||
+ | ― Dans les wagons<ref>Վագոններում (ֆրանս.)։ | ||
+ | </ref>,― բացատրեց լողլողը ֆրանսերեն։ | ||
+ | |||
+ | ― Այո, նաև վագոններում, ա՜հ, ի՜նչ ձանձրալի ես. այդտեղ ի՞նչ կա բացատրելու։ Համա թե հավես ունի հիմար ձևանալու։ | ||
+ | |||
+ | Այդ ընթացքում հանեցի ռուբլին ու մեկնեցի լողլողին։ | ||
+ | |||
+ | ― Nous vous rendons,― քրթմնջաց ֆրանսերեն, գրպանը դրեց ռուբլին և, հանկարծ դեպի դուռը շրջվելով լիովին զուսպ ու լրջադեմ, սկսեց թակել իր կոպիտ ու հսկայական սապոգի քթով և, որ կարևորն է, առանց չնչին իսկ գրգռվածության։ | ||
+ | |||
+ | ― Ահ, նորի՜ց ես կռվելու Լամբերտի հետ,― անհանգստությամբ գոչեց բարետես տղան։― Ավելի լավ կլինի, որ դուք տաք զանգը։ | ||
+ | |||
+ | Տվեցի զանգը, բայց լողլողը դարձյալ շարունակում էր մրճահարել սապոգով։ | ||
+ | |||
+ | ― Ah, sacre<ref>Ահ, սատանա՛ն տանի (ֆրանս.)։ | ||
+ | </ref>,― դռան հետևից լսվեց հանկարծ Լամբերտի ձայնը, և նա արագ բաց արավ դուռը։ | ||
+ | |||
+ | ― Dites donc, voulez-vous que je vous casse la teAte, mon ami!<ref>Լսեք, բարեկամ, ձեր գլուխը քո՜ր է գալիս (ֆրանս.)։ | ||
+ | </ref>,― գոռաց լողլողի երեսին։ | ||
+ | |||
+ | ― Mon ami, voila Dolgorowky, I’ autre mon ami<ref>Բարեկամս, ահա և իմ նոր բարեկամը' Դոլգոռուկին (ֆրանս.)։ | ||
+ | </ref>,― արժնապատվությամբ ու լրջորեն ֆրանսերենեց լողլողը, սևեռուն նայելով չարությունից կարմրատակած Լամբերտին։ Վերջինս մեկեն կերպարանափոխվեց ինձ տեսնելուն պես։ | ||
+ | |||
+ | ― Այդ դո՜ւ ես, Արկադի։ Վերջապե՜ս։ Ուրեմն, առո՞ղջ ես, վերջապես ապաքինվեցի՞ր։ | ||
+ | |||
+ | Բռնեց ափերս, սեղմեց պինդ-պինդ. մի խոսքով, այնպիսի անկեղծ հրճվանքով էր համակվել, որ ակնթարթորեն տրամադրությունս լավացավ և նույնիսկ սիրեցի նրան։ | ||
+ | |||
+ | ― Նախևառաջ՝ քեզ մոտ։ | ||
+ | |||
+ | ― Alphonsine,― գոռաց Լամբերտը։ | ||
+ | |||
+ | Ալֆոնսինկան նույն ակնթարթին դուրս թռավ վարագույրի հետևից։ | ||
+ | |||
+ | ― Le voila<ref>Ահա՜ և նա (ֆրանս.)։ | ||
+ | </ref>։ | ||
+ | |||
+ | ― C’ est lui!<ref>Նույն ինքը (ֆրանս.)։ | ||
+ | </ref>,― բացականչեց Ալֆոնսինկան, ծափ զարկելով ու նորից բացելով թևերը, նետվեց գրկելու ինձ, սակայն Լամբերտը կանխեց. | ||
+ | |||
+ | ― Նո-նո-նո, չշարժվես,― գոռաց վրան՝ ինչպես շնիկի զսպելիս։― Գիտե՞ս, Արկադի, մի քանի տղերքով որոշել ենք ճաշել թաթարների մոտ։ Այլևս բաց չեմ թողնի քեզ, արի մեզ հետ։ Կճաշենք, բոլորի վզակոթին տալով կվռնդեմ իսկույն, ու երկուսով մի կուշտ կզրուցենք։ Ներս եկ, ներս եկ։ Մի րոպեով, մենք էլ ենք հիմա դուրս գալու... | ||
+ | |||
+ | Մտա ու կանգ առա այն սենյակի կենտրոնում, շուրջս նայելով ու վերհիշելով։ Լամբերտը փութով հագնվում էր վարագույրի հետևում։ Լողլողն ու իր ընկերը նույնպես ներս եկան մեզնից հետո, ուշադրություն չդարձնելով Լամբերտի ասածի վրա։ Բոլորս կանգնած էինք։ | ||
+ | |||
+ | ― Mademoiselle Alphonsine, voulez-vous me baiser?<ref>Մադմուազել Ալֆոնսինա, ուզո՞ւմ եք համբուրել ինծ (ֆրանս.)։ | ||
+ | </ref>,― բառաչեց լողլողը։ | ||
+ | |||
+ | ― Mademoiselle Alphonsine,― առաջանալ ուզեց բարետես տղան՝ մատնացույց անելով փողկապը, բայց օրիորդը կատաղությամբ վրա պրծավ երկուսին էլ։ | ||
+ | |||
+ | ― Ah, le petit vilain!<ref>Ահ, անճոռնի գյուղացի (ֆրանս.)։ | ||
+ | </ref>,― գոռաց կրտսերի վրա,― ne m’approchez pas, ne me salissez pas, et vous, le grand dadais, je vous flanque à la porte tous les deux, savez-vous cela<ref>Չմոտենաք ինձ, չաղտոտեք, այլապես երկուսիդ էլ կվռնդեմ (ֆրանս.)։ | ||
+ | </ref>! | ||
+ | |||
+ | Անտեսելով այն, որ օրիորդն ատելությամբ ու զզվանքով էր խուսափում իրենից, ասես իրոք վախենալով աղտոտվելուց (ինչը ոչ մի կերպ չէի ըմբռնում, քանի որ բարետես տղան լավիկն էր ու այնպես լավ հագնված, հատկապես՝ մուշտակը հանելուց հետո), բարետես տղան համառորեն սկսեց խնդրել, որ օրիորդը կապի լողլողի փողկապը, իսկ կապելուց առաջ այդ նույն վզին հարմարեցնի Լամբերտի մաքուր օձիքներից մեկը։ Այդ առաջարկից վրդովված օրիորդը քիչ մնաց նետվեր նրանց ծեծելու, սակայն ամեն բան լսած Լամբերտը գոռաց վարագույրի հետևից, որ օրիորդը չձգձգի և անի այն, ինչ խնդրում են, այլապես «ձեռ չեն քաշի»,― ավելացրեց, և Ալֆոնսինան ակնթարթորեն մի օձիք բերեց ու սկսեց կապել լողլողի փողկապը այլևս չխորշելով մազաչափ։ Մինչ Ալֆոնսինան կապում էր փողկապը, լողլողը ձգմգում էր վիզն այնպես, ինչպես դռան առջև կանգնած ժամանակ։ | ||
+ | |||
+ | ― Mademoiselle Alphonsine, avez-vous vendu votre bologne?<ref>Մադմուազել Ալֆոնսիսա, դուք ծախե՞լ եք ձեր բոլոնկան (աղավաղված ֆրանսերեն)։ | ||
+ | </ref>,― հարցրեց նա։ | ||
+ | |||
+ | ― Qu’est que ca, ma bologne?<ref>Ի՞նչ է նշանակում բոլոնկա (ֆրանս.)։ | ||
+ | </ref>։ | ||
+ | |||
+ | Բարետես տղան բացատրեց, թե «բոլոնկա» նշանակում է բոլոնյան շնիկ։ | ||
+ | |||
+ | ― Tiens, quel est ce baragouin?<ref>Սա ի՜նչ սարսափելի ժարգոն է (ֆրանս.)։ | ||
+ | </ref>։ | ||
+ | |||
+ | ― Je parle comme une dame russe sur les eaux minerales<ref>Ես խոսում եմ հանքային ջրերում գտնվող ռուսուհու լեզվով (ֆրանս.)։ | ||
+ | </ref>,― շեշտեց le grand dadais<ref>Լողլող հիմարը (ֆրանս.)։ | ||
+ | </ref>,― շարունակելով ձգմգել վիզը։ | ||
+ | |||
+ | ― Qu’est que ca qu’une dame russe sur les eaux minerales et... ou est donc votre jolie montre, que Lambert vous a donne<ref>Ի՞նչ է նշանակում հանքային ջրերում գտնվող ռուսուհի... և որտե՛ղ է այն գեղեցիկ ժամացույցը, որ նվիրել էր Ձեզ Լամբերտը (ֆրանս.)։ | ||
+ | </ref>,― կրտսերին դիմեց հանկարծ։ | ||
+ | |||
+ | ― Ինչպե՜ս թե,― արձագանքեց զայրացած Լամբերտը վարագույրի հետևից,― նորի՞ց է չքացել ժամացույցը։ | ||
+ | |||
+ | ― Կերե՜լ ենք,― բառաչեց le grand dadais։ | ||
+ | |||
+ | ― Ութ ռուբլով ծախեցի,― պատասխանեց բարետես կրտսերը, արդարանալով անբարյացակամորեն,― ախր արծաթյա էր, ոսկեզօծած, իսկ դուք ասում էիք, թե ոսկյա է։ Այդպիսիք հիմա խանութում էլ ընդամենը տասնվեցով են դրված։ | ||
+ | |||
+ | ― Պետք է վերջ տալ այդ բանին,― շարունակեց ավելի զայրացած Լամբերտը։― Իմ ջահել բարեկամ, ես ձեզ համար հագուստ եմ գնում ու հրաշալի իրեր նվիրում ձեզ ո՛չ այն բանի համար, որ մսխեք ձեր լողլող ընկերոջ վրա... Իսկ այդ ի՞նչ փողկապ եք գնել։ | ||
+ | |||
+ | ― Սա՝ ընդամենը մի ռուբլով. փողը ձերը չէր։ Ինքը ոչ մի հատ փողկապ չուներ, համ էլ շլյապա պիտի առնվի իր համար։ | ||
+ | |||
+ | ― Անհեթեթությո՜ւն,― իսկապես որ չարացավ Լամբերտը,― ես իրեն հարկ եղածի չափ տվել էի նաև շլյապայի համար, իսկ նա տեղնուտեղը՝ ոստրեների՜ ու շամպայնի՜։ Հոտը փչում է վրայից, փնթիի մեկն է. չի կարելի տեղ տանել դրան։ Դրան ինչպե՞ս տանեմ ճաշկերույթի։ | ||
+ | |||
+ | ― Կառքով,― բառաչեց dadais։― Nous avons un ruble d’argent que nous avons preaté chez notre nouvel ami<ref>Մենք մի արծաթյա ռուբլիանոց ունենք, որ պարտք ենք արել մեր նոր բարեկամից (ֆրանս.)։ | ||
+ | </ref>։ | ||
+ | |||
+ | ― Արկադի, դրանց բան չտա՛ս,― նորից գոռաց Լամբերտը։ | ||
+ | |||
+ | ― Թույլ տվեք, Լամբերտ. հենց հիմա ուղղակի պահանջում եմ, որ տասը ռուբլի տաք,― բարկացավ հանկարծ բարետես կրտսերն այնպես, որ նույնիսկ կարմրեց ամբողջովին ու դրա շնորհիվ կրկնակի դուրեկան տեսք ստացավ,― և երբեք չհամարձակվեք հիմար բաներ ասել, ինչպես որ այժմ ասացիք Դոլգոռուկիին։ Պահանջում եմ տասը ռուբլի, որպեսզի մեկն այժմ տամ Դոլգոռուկիին, իսկ մնացյալով իսկույն շլյապա գնեմ Անդրեևի համար, ինքներդ ականատես կլինեք, որ հենց այդպես էլ կանեմ։ | ||
+ | |||
+ | Լամբերտը դուրս ելավ վարագույրի հետևից. | ||
+ | |||
+ | ― Ահա ձեզ երեք հատ դեղին թղթադրամ, երեք ռուբլի և մինչև երեքշաբթի այլևս ոչի նչ, և չհամարձակվեն, ապա թե ոչ... | ||
+ | |||
+ | Le grand dadais տեղնուտեղը թռցրեց Փողը նրա ձեռից։ | ||
+ | |||
+ | ― Dolgorowky, ահա մեկ ռուբլին, nous vous rendons avec beaucoup de grâce<ref>Ձեզ ենք վերադարձնոմ մեծ երախտագիտությամբ (ֆրանս.)։ | ||
+ | </ref>։ Գնանք, Պետյա,― գոչեց ընկերոջը և հետո հանկարծ, թղթադրամները բարձրացնելով, թափահարելով ու սևեռուն նայելով Լամբերտին, ոռնաց ուժգին,― Ohe, Lambert! ou est Lambert, as-tu vu Lambert<ref>Հեյ, Լամբե՜րտ, որտե՞ղ է Լամբերտը. չե՞ս տեսել Լամբերտին (ֆրանս.)։ | ||
+ | </ref>։ | ||
+ | |||
+ | ― Չհամարձակվես, չհամարձակվես,― ճղղաց ահավոր կատաղած Լամբերտը. տեսնում էի, որ այդ ամենի մեջ ինչ-որ բան կար նախկինից, ինչը բոլորովին չգիտեի ու նայում էի զարմանքով։― Բայց լողլողը բնավ չվախեցավ Լամբերտի բարկությունից, հակառակը՝ ոռնաց ավելի ուժգին. «Ohe Lambert!», և այլն։ Այդ վայնասունի ուղեկցությամբ էլ ելան սենյակից։ Լամբերտն ուզեց հետապնդել նրանց, սակայն վերադարձավ։ | ||
+ | |||
+ | ― Է՛հ, շուտով ես դրանց կվռնդեմ՝ վզակոթերին տալով։ Ավելի թանկ են նստում վրաս, քան հատուցում են... Գնա՛նք, Արկադի։ Ուշացա։ Այնտեղ ինձ սպասում է մի... պետքական մարդ... Նմանապես անասունի մեկը։ Դրանք բոլորն էլ անասուն են։ Ան-պետք-ություն են, անպետքություն,― գոռաց կրկին և համարյա թե կրճտացրեց ատամները, բայց հանկարծ սթափվեց լիովին։ | ||
+ | |||
+ | ― Ուրախ եմ, որ եկար վերջապես։ Ալֆոնսի՛ն, տնից ո՛չ մի քայլ։ Գնանք։ | ||
+ | |||
+ | Մուտքի մոտ սպասում էր նրա լիխաչ-վարգաձին՝ կառքին լծված։ | ||
+ | |||
+ | Նստեցինք․ ամբողջ ճանապարհին նա չէր կարողանում ազատվել այն ջահելների հարուցած կատաղությունից ու հանգստանալ։ Ապշում էի, որ դա այդքան լուրջ է համարել, և մեկ էլ այն բանի համար, որ նրանք այդքան անհարգալից են վարվում Լամբերտի հետ, իսկ նա քիչ է մնում վախենա նրանցից։ Մանկուց ի վեր մեջս ներծծված հին տպավորության ազդեցության տակ շարունակ թվացել էր, թե բոլորը պիտի վախենան Լամբերտից, այնպես որ, չնայած անկախությանս, երևի թե այդ րոպեին վախենում էի Լամբերտից։ | ||
+ | |||
+ | ― Քեզ ասում եմ, որ այդ ամենը ահավոր աղտեղություն է,― չէր հանդարտվում Լամբերտը։― Հավատո՞ւմ ես այդ լողլող եղկելին երեք օր առաջ հոգիս հանում էր երևելի հասարակության մեջ։ Կանգնել էր դեմս ու գոռում էր. «Ohe, Lambert!»։ Երևելի հասարակության մեջ. բոլորը ծիծաղում էին ու գիտեին, որ դա ինձնից փող կորզելու համար է անում։ Պատկերացրու։ Տվեցի։ Օհ, դրանք տականք են։ Պատկերացրու՝ դա յունկեր է եղել մի գնդում և վռնդել են. պատկերացրու՝ կրթված է. պատկերացրու՝ լավ ընտանիքում է դաստիարակվել։ Միտքն աշխատում է. նա կարող է... Էհ, սատանան տանի։ Համ էլ ուժեղ է Երկուլի (Հերկուլեսի) պես։ Օգտակար է, բայց քիչ։ Եվ կարող ես տեսնել ձեռները չի լվանում։ Ես դրան երաշխավորեցի մի նշանավոր տիրուհու մոտ ծառայելու համար, բացատրելով, թե զղջում է և ուզում է ինքնասպան լինել խղճի խայթից, իսկ դա գնացել էր տիրուհու մոտ, նստել ու սկսել էր սուլել։ Իսկ մյուսը, որ բարետես է, գեներալի որդի է. ես դրան դատից եմ պրծացրել, ընտանիքն ամաչում էր դրա պահվածքից, փրկեցի դրան, իսկ ինքն ահա թե ինչպե՜ս է հատուցում։ Մարդ չե՜ն։ Ես դրանց վզակոթերին կտամ, վզակոթերի՜ն։ | ||
+ | |||
+ | ― Նրանք գիտեն իմ անունը, դո՞ւ ես ասել իմ մասին։ | ||
+ | |||
+ | ― Հիմարություն արեցի։ Խնդրում եմ նստիր ճաշկերույթի, պինդ կաց. «Այնտեղ է գալու մի ահավոր սրիկա ևս։ Այդ մեկն իսկապես որ ահավոր սրիկա է և ահավոր խարդախ, այստեղ բոլո՜րն են սրիկա, մի հատիկ ազնիվ մարդ չես գտնի այստեղ։ Հենց որ ավարտենք, այն ժամանակ... Ի՞նչ ես սիրում ուտել։ Լավ, միևնույն է. այնտեղ լավ են կերակրում։ Չանհանգստանաս, ե՛ս եմ վճարում։ Լավ է, որ լավ ես հագնված։ Կարող եմ փող տալ քեզ։ Միշտ էլ արի։ Պատկերացրու դրանց այնտեղ կերցնում-խմեցնում էի, ամեն օր կուլեբյակա։ Այն ժամացույցը, որ ծախել է, տվածս երկրորդ ժամացույցն էր։ Փոքր-մոքրը Տրիշատովն է. տեսար, թե Ալֆոնսինան ինչպես է խորշում անգամ երեսին նայելիս և արգելում է մոտենալ, և այդ նույն արարածը ռեստորանում, սպաների ներկայությամբ, հանկարծ «Մորակտցա՜ր եմ ուզում»։ Տվեցի մորակտցարը։ Համա վրեժխնդի՜ր կլինեմ։ | ||
+ | |||
+ | ― Հիշո՞ւմ ես, Լամբերտ, թե ինչպես էինք իրար հետ գինետուն գնում Մոսկվայում, ինչպես պատառաքաղով ծակեցիր ինձ այնտեղ, և մեկ էլ այն, որ դու այն ժամանակ հինգ հարյուր ռուբլի ունեիր։ | ||
+ | |||
+ | ― Այո, հիշում եմ։ Է՜հ, սատանան տանի, հիշո՜ւմ եմ։ Ես սիրում եմ քեզ... Հավատա։ Քեզ ոչ մեկը չի սիրում, համա ես սիրում եմ. միմիայն ես. հիշիր այս բանը... Այն չեչոտը, որ գալու է այնտեղ, խորամանկագույն ստահակ է. մի՛ պատասխանի նրան, եթե սկսի խոսել հետդ, իսկ եթե սկսի հարցեր տալ, անհեթեթ պատասխաններ տուր կամ լուռ մնա... | ||
+ | |||
+ | Այնուամենայնիվ, հուզվածության պատճառով ոչ մի բանի մասին հարցուփորձ չարավ ճանապարհին։ Ինձ համար նույնիսկ վիրավորական եղավ, որ նա այդքան վստահ է ինձ վրա և իմ կողմից անվստահություն չի կասկածում, թվում էր, թե նրան զբաղեցնում է այն տխմար միտքը, թե ինքը կհամարձակվի առաջվա նման հրամայել ինձ։ «Դրա հետ մեկտեղ նա ահավոր անգրագետն է»,― մտածեցի ռեստորան մտնելիս։ | ||
+ | |||
+ | ''' III ''' | ||
+ | |||
+ | Այդ ռեստորանում՝ Մորսկոյում, եղել էի նաև առաջ՝ իմ զազրելի անկման ու փչացածության շրջանում, դրա պատճառով էլ տպավորությունս այդ սենյակ-սրահներից, սպասավորներից, ովքեր ուշադրություն էին դարձնում վրաս ու ճանաչում որպես ծանոթ հաճախորդի, ի վերջո տպավորությունս Լամբերտի բարեկամներից կազմված առեղծվածային սեղանակիցներից, ում շրջապատում հայտնվել էի անսպասելիորեն ու կարծես թե արդեն դրա անբաժանելի մասը դարձել, և, ամենակարևորը, այն աղոտ կանխազգացումից, թե կամովին գնում եմ ինչ-որ նողկալի բաների ընդառաջ և, անկասկած, կավարտեմ մի վատ արարքով, հենց այդ պատճառով Էլ վատ Էր տպավորությունս, և շուրջս տիրող անցուդարձն ասես խոցեց ինձ։ Եղավ մի պահ, որ քիչ մնաց հեռանայի, սակայն պահն այդ անցավ, ու ես մնացի։ | ||
+ | |||
+ | «Չեչոտը», ումից այնպես վախենում էր Լամբերտը, ինձ համար անհայտ պատճառով, արդեն սպասում Էր մեզ։ Նա տխմար-գործնական տեսք ունեցող մարդկանցից Էր, որոնց տեսակն ատում եմ դեռևս մանկուց. քառասունհինգ տարեկան էր, միջին բոյի, մազերի մեջ ճերմակած թելիկներ, զզվելիորեն խնամքով սափրած երեսով ու կարճ խուզած, ուղիղ, ճերմակած այտամորուսները նրբերշիկի կտորների պես կպցրած անչափ տափակ ու չար երեսին։ Ինքնին հասկանալի է, որ նա տաղտկալի էր, լուրջ կերած, չխոսկան և, նմանատիպ մարդուկների սովորույթի համաձայն, նույնիսկ ամբարտավան չգիտես ինչու։ Նա ինձ զննեց շատ մեծ հետաքրքրասիրություն արտահայտող հայացքով ու չասաց որևէ բան, իսկ Լամբերտն այնքան տխմար էր, որ մեզ նստեցնելով միևնույն սեղանի մոտ, հարկ չհամարեց ծանոթացնել իրար հետ, և, ուրեմն, այդ մարդը կարող էր ինձ համարել Լամբերտին ուղեկցող բանսարկուներից մեկը։ Այդ երիտասարդներից (որ տեղ էին հասել համարյա թե մեզ հետ միաժամանակ) մեկնումեկի հետ ևս որևէ բան չխոսեց ամբողջ ճաշկերույթի ընթացքում, թեև երևում էր, որ ճանաչում է նրանց որոշ չափով։ Միայն Լամբերտի հետ էր խոսում ինչ-որ բանի մասին, այն էլ շշուկով, ավելի ստույգ՝ լոկ Լամբերտն էր խոսում, իսկ չեչոտը բավարարվում էր սոսկ կցկտուր, բարկացկոտ ու կտրական արտահայտություններ անելով։ Պահվածքը մեծամիտ էր, չարանենգ ու ծիծաղելի, մինչդեռ Լամբերտը, հակառակը, խիստ գրգռված էր և, հավանաբար, շարունակ հորդորում էր նրան, համոզելով, որ մասնակցի ինչ-որ գործարքի։ Մի անգամ ձեռս մեկնեցի դեպի կարմիր գինու շիշը, չեչոտը հանկարծ վերցրեց մեկ ուրիշը, որ խերեսով էր լցված, և մեկնեց ինձ, թեև մինչ այդ բառ անգամ փոխանակած չկար հետս։ | ||
+ | |||
+ | ― Փորձեք սա,― ասաց։ Այդ պահին գլխի ընկա, որ իմ մասին ամեն բան հայտնի է նրան՝ և՛ անունս, և՛ գլխովս անցած-դարձածը, միգուցե նաև այն, թե Լամբերտն ինչ հույսեր է կապել ինձ հետ։ Նորից դիվահար եղա այն մտքից, թե այդ մարդը կարող է ինձ համարել Լամբերտի ձեռի տակ ծառայողի մեկը, իսկ Լամբերտի դեմքին խիստ տխմար մի անհանգստություն հայտնվեց այն պահին, երբ չեչոտը նոր-նոր էր սկսում խոսել հետս։ Չեչոտը ևս նկատեց այդ անհանգստությունը և ծիծաղեց։ «Իրոք որ Լամբերտը կախում ունի բոլորից»,― մտածեցի այդ րոպեին ամբողջ հոգով ատելով նրան։ Այդպիսով, թեև մենք ճաշկերույթի ընթացքում շարունակ նստած մնացինք միևնույն սեղանի մոտ, բայց բաժանված էինք երկու խմբի։ Չեչոտն ու Լամբերտը՝ պատուհանին առավել մոտիկ, իրար դիմաց, իսկ ես՝ կեղտի մեջ կորած լողլողի կողքը, իմ դիմաց՝ Տրիշատովը։ Լամբերտը րոպեն մեկ շտապեցնում էր կերակրատեսակներ մատուցողին։ Երբ շամպայն մատուցեցին, նա հանկարծ դեպի ինձ մեկնեց իր գավաթը. | ||
+ | |||
+ | ― Կենա՛ցդ, խփե՛նք,― ասաց ընդհատելով զրույցը չեչոտի հետ։ | ||
+ | |||
+ | ― Իսկ ինձ թույլ կտա՞ք գավաթս խփեմ ձեր գավաթին,― իր գավաթը սեղանի վրայով դեպի ինձ մեկնեց բարետես Տրիշատովը։ Շամպայնից առաջ նա ինչ-որ շատ մտահոգ էր ու լռակյաց։ Իսկ հիմարն այլևս բան չէր ասում, բայց շատ էր ուտում լուռումունջ։ | ||
+ | |||
+ | ― Հաճույքով,― պատասխանեցի Տրիշատովին։ Խփեցինք ու խմեցինք։ | ||
+ | |||
+ | ― Իսկ ես չեմ խմի ձեր կենացը,― հանկարծ իմ կողմը շրջվեց հիմարը,― ոչ այն պատճառով, թե ձեր մահն եմ ցանկանում, այլ այն պատճառով, որ դուք այսօր այլևս չխմեք այստեղ։― Ասաց մռայլորեն ու ծանրակշիռ։― Երեք գավաթը բավական է ձեզ։ Տեսնում եմ, որ շարունակ նայում եք անլվա բռունցքի՞ս,― շարունակեց՝ բռունցքը բարձրացնելով ու դնելով սեղանի վրա։― Ես սրան չեմ լվանում ու այդպես անլվա էլ Լամբերտին եմ տալիս վարձով՝ ուրիշների գլուխները ջարդելու համար այն հանգամանքներում, որոնք խիստ նրբին են Լամբերտի համար։― Այդ ասելիս հանկարծ բռունցքով այնպես ուժգին հարվածեց սեղանին, որ բոլոր ափսեներն ու գավաթները վեր թռան։ Մեզնից զատ այդ սրահում կային նաև չորս այլ սեղանների մոտ ճաշողներ, բոլորն էլ սպաներ և այլևայլ պարթև պարոններ։ Դա մոդայիկ ռեստորան էր. բոլորը մի պահ ընդհատեցին ասել-խոսելը և նայեցին դեպի մեր զբաղեցրած անկյունը. այո, երևում էր, որ վաղուց էինք ոմանց հետաքրքրասիրությունը շարժել մեր հանդեպ։ Լամբերտն ամբողջովին կարմրեց։ | ||
+ | |||
+ | ― Վա՛հ, նորի՜ց է սկսում։ Կարծեմ խնդրել էի, Նիկոլայ Սեմյոնովիչ, թե ինչպես պիտի պահեք ձեզ,― կատաղորեն շշնջաց Անդրեևի ականջին։ Վերջինս զննեց նրան երկարատև ու դանդաղասահ հայացքով. | ||
+ | |||
+ | ― Ես չե՛մ ուզում, որ իմ նոր բարեկամ Dolgorowky-ն այսօր շատ խմի այստեղ։ | ||
+ | |||
+ | Լամբերտն ավելի թունդ կարմրատակեց։ | ||
+ | |||
+ | Չեչոտն ականջ էր դնում լուռ, բայց և նկատելի հաճույքով։ Ինձ համար անհայտ պատճառով նրան դուր եկավ Անդրեևի արարքը։ Միմիայն ես չէի հասկանում, թե ինչո՞ւ չպիտի խմեմ։ | ||
+ | |||
+ | ― Սրա ուզածը նորից փող կորզելն է։ Դուք կստանաք ևս յոթ ռուբլի, լսո՞ւմ եք, միայն թե թողեք հաց ուտենք, մի պախարակեք,― շշպռեց Լամբերտը կրճտացող ատամների արանքից։ | ||
+ | |||
+ | ― Ահա՜,― հաղթականորեն բառաչեց լողլող տխմարը։ Այս գոչյունն արդեն լիովին հիացրեց չեչոտին, վերջինս սկսեց ծիծաղել չարագույժ։ | ||
+ | |||
+ | ― Լսիր, դու արդեն շա՜տ ես...― անհանգստությամբ ու տառապալի ձայնով դիտողություն արավ Տրիշատովն իր ընկերոջը, ցանկանալով, հավանաբար, զսպել նրան։ Անդրեևը լռեց, բայց ոչ երկարատև, այդպիսին չէր նրա հաշվարկը։ Մեզնից հինգ քայլ հեռու դրված սեղանի մոտ ճաշում էին երկու պարոն և աշխույժ զրուցում էին։ Երկուսն էլ անչափ նուրբ տեսք ունեին և միջին տարիքի էին։ Մեկը բարձրահասակ ու շատ հաստլիկ, մյուսը նույնպես շատ հաստլիկ, բայց ցածրահասակ։ Փարիզի ներկա իրադարձությունների մասին էին խոսում լեհերեն։ Լողլող տխմարը վաղուց ի վեր նրանց էր նայում ու ականջ դնում հետաքրքրասիրությամբ։ Հավանաբար նրան ծիծաղելի թվաց ցածրահասակ լեհն իր կարճլիկությամբ, և նա տեղնուտեղը ատեց նրան լյարդախտով տառապող մաղձոտ մարդկանց սովորույթով, ում մոտ նման մի բան հանկարծակի է կատարվում նույնիսկ առանց որևէ առիթի։ Հանկարծ կարճահասակ լեհն արտասանեց դեպուտատ Մադյե դը Մոնժոյի անունը, բայց ըստ շատ լեհերի սովորույթի արտասանեց լեհերեն, այսինքն՝ շեշտը դրեց նախավերջին վանկի վրա և ստացվեց ոչ թե Մադյե դը Մոնժո՛, այլ Մադյե դը Մո՛նժո։ Տխմարին էլ հենց դա էր պետք։ Նա կտրուկ շրջվեց դեպի լեհերը ու, ձգվելով գոռոզաբար, հատ-հատ ու բարձրաձայն գոչեց հանկարծ, ասես հարց տալով. | ||
+ | |||
+ | ― Մադյե դը Մո՞նժո։ | ||
+ | |||
+ | Լեհերը կատաղորեն շրջվեցին նրա կողմը։ | ||
+ | |||
+ | ― Ձեզ ի՞նչ է պետք,― ահեղաձայն ռուսերենով գոռաց բարձրահասակ ու հաղթանդամ լեհը։ | ||
+ | |||
+ | Dadais-ը փոքր-ինչ դադար տվեց։ | ||
+ | |||
+ | ― Մադյե դը Մո՞նժո,― կրկնեց հանկարծ սրահով մեկ, որևէ բացատրություն չտալով, ճիշտ այնպես, ինչպես ճաշկերույթից առաջ էր տխմարաբար կրկնում ինձ դիմելիս Dolgorowky? | ||
+ | |||
+ | Լեհերը վեր թռան։ Լամբերտը դուրս պրծավ իր տեղից, ուզեց նետվել Անդրեևի վրա, բայց, մի կողմ թողնելով նրան, նետվեց լեհերի մոտ և սկսեց ներումն խնդրել նվաստաբար։ | ||
+ | |||
+ | ― Դրանք խեղկատակներ, պանե, դրանք՝ խեղկատակներ,― արհամարհանքով կրկնում էր կարճլիկ լեհը՝ զայրույթից ամբողջովին կարմրատակած հաստլիկ գազարի պես։― Շուտով անկարելի դառնա այստեղ գալ։ | ||
+ | |||
+ | Սրահում մյուսներն էլ սկսեցին շարժվել տեղերից, լսվում էր քրթմնջոց, բայց ավելի շատ ծիծաղ։ | ||
+ | |||
+ | ― Դո՛ւրս եկեք... խնդրեմ... Գնա՛նք,― մրմնջում էր Լամբերտը գլուխը լիովին կորցրած, ճգնելով սրահից մի կերպ դուրս հանել Անդրեևին։ Քննախույզ դիտելով Լամբերտին ու կռահելով, որ այդքան բանից հետո վերջինս չի հրաժարվի փող տալուց, Անդրեևը համաձայնեց դուրս գնալու առաջարկին։ Հավանաբար մեկ անգամ չէր նման անամոթ արարքով փող կորզել Լամբերտից։ Տրիշատովը ևս ուզեց վազել նրանց հետևից, բայց նայեց ինձ ու մնաց նստած։ | ||
+ | |||
+ | ― Ա՜հ, ի՜նչ զազրելի է,― քրթմնջաց բարալիկ մատիկներով ծածկելով աչքերը։ | ||
+ | |||
+ | ― Շա՛տ է զազրելի-ս,― շշնջաց չեչոտն այս անգամ արդեն չարացած տեսքով։ | ||
+ | |||
+ | Այդ ընթացքում Լամբերտը վերադարձավ համարյա լիովին գույնը գցած և, ինչ-որ կտրուկ շարժումներ անելով, սկսեց շշուկով խոսել չեչոտի հետ։ Վերջինս այդ ընթացքում կարգադրեց սպասյակին, որ սուրճ բերի, իսկ Լամբերտի ասածը լսում էր խորշանքով, երևի ուզում էր շուտափույթ հեռանալ։ Այնուամենայնիվ, եդած-չեղածը սոսկ հասարակ երեխայություն էր։ Տրիշատովը վերցրեց իր սուրճի գավաթը, տեղափոխվեց ու նստեց մոտս։ | ||
+ | |||
+ | ― Շատ եմ սիրում նրան,― սկսեց այնպիսի անմիջական տեսքով, ասես շարունակ այդ մասին էր խոսել հետս։― Չեք պատկերացնի, թե որքան դժբախտ է Անդրեևը։ Ուտել-խմելու վրա է մսխել քրոջ օժիտը և իրենց ունեցած-չունեցածը, երբ ծառայում էր, ու տեսնում եմ, որ այժմ տառապում է։ Իսկ չլվացվելը հուսահատությունից է։ Համ էլ ահավոր արտառոց մտքերով է տարված, հանկարծ կվերցնի ու կասի, թե ինքը համ ստոր է, համ էլ ազնիվ, և այդ ամենը մի հաշիվ է, կասի, տարբերություն չկա, ու պետք չէ որևէ բան անել, կասի, ոչ բարի, ոչ չար, կամ թե չէ՝ միևնույն է. կարելի է և բարի բան անել, և չար. ամենից լավն էն է, որ պառկես քեզ համար, ամսով չհանես հագուստդ, ուտես-խմես ու քնես, ուրիշ ոչ մի բան։ Բայց, հավատացեք, հենց այնպես կասի։ Եվ իմաց կացեք, ես նույնիսկ կարծում եմ, որ նա այս շիլաշփոթը սարքեց այն բանի համար, որ ուզեց լիովին կապը խզել Լամբերտի հետ։ Դեռևս երեկ էր խոսում այդ մասին։ Կհավատա՞ք, արդյոք, երբեմն գիշերով, կամ էլ երբ երկար ժամանակ նստած է լինում մենակ, սկսում է լաց լինել, ու գիտե՞ք, երբ լալիս է, ապա մի ուրիշ ձևով, ոչ մեկն այդպես չի լալիս, կողբա ահավոր ձևով, կողբա ու, գիտե՞ք, դա ավելի խղճալի է... Համ էլ այդքան աժդահա և ուժեղ, ու հանկարծ այնպե՜ս կողբա։ Շա՜տ մեղք է, ճի՞շտ է։ Ուզում եմ փրկել իրեն, իսկ ինքս այնքա՜ն զազրելի եմ, մի կորած-մոլորած տղա. դուք չեք հավատա։ Դոլգոռուկի, կթողե՞ք գամ ձեզ մոտ, եթե երբևէ ուզենամ գալ։ | ||
+ | |||
+ | ― Օ՜հ, եկեք, ես նույնիսկ սիրում եմ ձեզ։ | ||
+ | |||
+ | ― Բայց ինչի՞ համար։ Լավ, շնորհակալ եմ։ Լսեք, մի֊մի գավաթ էլ խմենք։ Ինչևէ, ի՞նչ եմ ասում, լավ կլինի, որ դուք չխմեք։ Նա ձեզ ճշմարիտն ասաց, որ չի կարելի այլևս խմել։― Հանկարծ աչքով արավ խորհրդավոր կերպով։― Իսկ ես, այնուամենայնիվ, խմեմ։ Այժմ ինձ համար այլևս նշանակություն չունի, իսկ ես, հավատո՞ւմ եք, ինձ զսպել չեմ կարողանում ոչ մի բանում։ Ասեք ինձ, որ այլևս անթույլատրելի է ռեստորաններում ուտել-խմելս, և ես համաձայն եմ ցանկացած այլ տեղ գնալ, միայն թե ուտեմ-խմեմ։ Օհ, մենք անկեղծորեն ուզում ենք ազնիվ լինել, հավատացնում եմ ձեզ, սակայն շարունակ հետաձգում ենք։ | ||
+ | |||
+ | Իսկ տարիներն անցնում են տարիներր լավագույն։ | ||
+ | |||
+ | Իսկ նա, շատ եմ վախենում, երևի կախվի։ Կգնա ու բան չի ասի մարդու։ Այդպիսին է։ Այժմ բոլորն են կախվում, ի՜նչ իմանանք, միգուցե մեզ նմանները շա՞տ են։ Զորօրինակ ես իսկի չեմ կարող ապրել առանց ավելորդ փողի։ Ավելորդ փողն ինձ համար ավելի կարևոր է, քան՝ անհրաժեշտը։ Լսեք, երաժշտություն սիրո՞ւմ եք. ինքս անչափ սիրում եմ։ Երբ որ գամ, մի բան կնվագեմ ձեզ համար։ Շատ լավ դաշնամուր եմ նվագում, երկար ժամանակ եմ սովորել։ Լրջորեն եմ սովորել։ Եթե օպերա ստեղծագործեի, ապա, իմաց կացեք, կվերցնեի «Ֆաուստի» սյուժեն։ Շատ եմ սիրում այդ թեման։ Երևակայությամբս շարունակ մի տեսարան եմ ստեղծում տաճարում։ Գոթական տաճար է ներսից. խմբերգեր, հիմներ, մուտք է գործում Գրեթխենը և, իմաց կացեք, խմբերգերը միջնադարյան են, տասներորդ դարն է հնչում։ Գրեթխենը թախծում է, սկզբում խաղաղ, բայց և ահավոր, տառապագին ռեչիտատիվ է, իսկ խմբերգերը թնդում են մռայլ, զուսպ, անկարեկից. | ||
+ | |||
+ | Dies irae, dies ilia!<ref>Օրն այս՝ օ՜րն է բարկության (լատ.)։ | ||
+ | </ref> | ||
+ | |||
+ | Ու հանկարծ սատանայի ձայնը, սատանայի երգը։ Նա անտես է, լոկ երգն է լսվում հիմներին զուգահեռ, հիմների հետ միասին, համարյա թե համընկնում է դրանց հետ, իսկ իրականում միանգամայն այլ բան է. երգը երկարատև է, անդադրում, տենոր Է, անպայման տենոր։ Սկսվում Է հանդարտ, մեղմ. «Հիշո՞ւմ ես, Գրեթխեն, դու դեռևս անմեղ, դեռևս երեխա, այս տաճարն էիր գալիս ուղեկցությամբ մորդ ու աղոթք թոթովում գրքով այն վաղեմի»։ Ու երգն ավելի է ուժգնանում, հնչում ավելի կրքոտ, ավելի սրընթաց, ձայները բարձրանում են. դրանցում արցունք կա, թախիծ կա անդադրում, անելանելի և, վերջապես, հուսահատությո՜ւն. «Օ՜հ, այլևս չկա՜ թողություն, Գրեթխե՜ն. այլևս թողություն չես ստանա այստեղ»։ Գրեթխենն ուզում է աղոթել, սակայն կրծքից լոկ ճիչեր են պոռթկում, գիտե՞ք, այնպես են պոռթկում, երբ ասենք, արցունքից դողէրոցք է լինում կրծքում։ Իսկ սատանայի երգը չի լռում, ավելի խորն է մխրճվում հոգում սուր սայրի նման, ավելի բարձր է հնչում ու հանկարծ խզվում է համարյա ճիչով. «Վե րջ ամեն ինչին, անիծյա՜լ է վերջդ»։ Գրեթխենը փուլ է գալիս ծնկներին, ափերն իրար սեղմում, ու հենց այդ պահին է նրա աղոթքը կարճատև, կիսառեչիտատիվ, բայց անաղարտ, չհղկված, վերին աստիճանի միջնադարյան, չորս տող, ընդամենը չորս տող. Ստրադելան ունի մի քանի այդպիսի ձայնանիշ ու վերջին հնչյունի հետ՝ ուշագնացությո՜ւն։ Իրարանցում է։ Բարձրացնում են նրան, տանում, և այդ պահին հանկարծ մի ամպրոպաձայն խմբերգ։ Որպես ձայների հարված, ոգեշունչ, հաղթական, ճնշող խմբերգ՝ մեր Դորի-նո-սի-մա չին-մի-ի նման մի բան. այնպես, որ ամեն բան կորչի հիմն ի վեր. և ամեն բան վեր է ածվում ոգեշունչ, ցնծալի, համընդհանուր մի կանչի. «Hossanna!»<ref>«Օվսաննա» հնում փոխարինում էր «բռավո»֊ին (ծնթ. թարգմ.)։ | ||
+ | </ref>, որպես համայն տիեզերքի հիացմունքի ճիչ։ Մինչդեռ նրան տանում են, և վարագույրն իջեցնելու պահն է։ Ոչ, գիտե՞ք, թե ի՛նչ կասեմ, եթե կարողանայի կանեի։ Սակայն այժմ անկարող եմ՝ որևէ բան անելու համար, սոսկ երազում եմ շարունակ։ Երազում եմ, շարունակ երազում, ամբողջ կյա նքս է դարձել երազանք. գիշերով էլ եմ երազում։ Ա՜խ, Դոլգոռուկի, կարդացե՞լ եք Դիքքենսի «Հնությանց տաղավարը»։ | ||
+ | |||
+ | ― Կարդացել եմ, հետո ի՞նչ։ | ||
+ | |||
+ | ― Հիշո՞ւմ եք... Կացեք, մի գավաթ էլ խմեմ, հիշո՞ւմ եք այն տեղը վերջում, երբ նրանք՝ այն խելագար ծերունին ու տասներեքամյա հմայիչ աղջնակը՝ թոռնուհին, իրենց աներևակայելի փախուստից ու դեգերումներից հետո, վերջապես ապաստան են գտնում Անգլիայի ծայրամասում գտնվող ինչ-որ անկյունում, ինչ-որ գոթական տաճարի մոտ, և աղջնակն այնտեղ ինչ-որ աշխատանք է ստանում, տաճարն է ցույց տալիս այցելուներին... Եվ ահա մի անգամ, երբ արեգակը մայր է մտնում ու տաճարի զավթում կանգնած, արեգակի վերջին ճառագայթներով ամբողջովին ողողված այդ երեխան մանկական զարմացկոտ հոգու խաղաղ ու մտասույզ հայեցումով նայում է մայր մտնող արեգակին որպես մի հրաշագործության, քանզի երկուսն էլ ասես հրաշագործություն լինեին, արեգակը որպես Աստծո մտքի, իսկ տաճարը մարդկայինի... ճիշտ չէ՞։ Օ՛հ, անկարող եմ արտահայտել այդ բանը, սակայն Աստված սիրում է լոկ երեխաների շուրթերից լսել այդպիսի մտքեր... Իսկ այդ պահին աղջկա մոտ սանդուղքի վրա, այն խելագար ծերունին է պապը, որ քարացած հայացքով նայում է թոռնուհուն... Գիտեք, այդտեղ՝ Դիքքենսի նկարագրած այդ տեսարանում, բացարձակապես չկա մի առանձին բան, բայց դա չեք մոռանա հավիտյանս, և այդ զգացումն Է մնացել ամբողջ Եվրոպայում. ինչո՞ւ։ Ահա թե ինչն է հրաշալին։ Դա է անաղարտությունը։ է-է, չգիտեմ, թե ինչ կա դրանում, սակայն հրաշալի է։ Գիմնազիայում մի գլուխ վեպեր էի կարդում։ Գիտե՞ք, քույր ունեմ գյուղում, ընդամենը մեկ տարով մեծ ինձնից... Օ՛հ, այժմ այնտեղ վաճառված է եղած-չեղածը, և բան չի մնացել գյուղից։ Նրա հետ նստել էինք հին լորենիների տակ ու այդ վեպն էինք կարդում, և արևն էլ մայր էր մտնում, ու հանկարծ վերջ տվինք կարդալուն ու ասացինք իրար, որ մենք նույնպես կլինենք բարի, նույնպես հրաշալի, այն ժամանակ պատրաստվում էի համալսարան ընդունվելու համար և... Ա՜խ, Դոլգոռուկի, գիտե՞ք, ամեն մեկս իր հուշերն ունի... | ||
+ | |||
+ | Եվ հանկարծ ուսիս խոնարհեց իր գեղեցիկ գլուխն ու լաց եղավ։ Շատ ու շատ խղճացի իրեն։ Ճիշտ է, գինի շատ էր խմել, բայց այնպես անկեղծորեն, այնպես եղբայրաբար էր խոսում հետս և այնպիսի զգացմունքով... Այդ պահին հանկարծ մի ճիչ լսվեց դրսից և ձեռքով ուժգին թակեցին մեր մոտի պատուհանը (այնտեղ առաջին հարկի պատուհանները միաշրջանակ են, մեծ, այնպես որ կարելի է թակել դրսից)։ Դա դուրս արված Անդրեևն էր։ | ||
+ | |||
+ | ― Ohe, Lambert! Où est Lambert? As-tu vu Lambert?,― լսվում էր նրա վայրիվերո գոռգոռոցը։ | ||
+ | |||
+ | ― Ահ, նա դեռ այստեղ է։ Ուրեմն, չի՞ հեռացել,― գոչեց իմ բարետես տղան, պոկվելով տեղից։ | ||
+ | |||
+ | ― Հաշիվը,― նետեց Լամբերտը կրճտացող ատամների արանքից։ Նույնիսկ ձեռներն էին դողում չարությունից, երբ սկսեց վճարել, բայց չեչոտը թույլ չտվեց, որ իր փոխարեն ևս վճարի։ | ||
+ | |||
+ | ― Իսկ ինչո՞ւ,― զարմացավ Լամբերտը։― Չէ՞ որ ե՛ս եմ հրավիրել ձեզ, չէ՞ որ դուք ընդունեցիք հրավերը։ | ||
+ | |||
+ | ― Ոչ, թույլ տվեք,― իր դրամապանակը հանեց չեչոտը և, հաշվելով իր բաժինը, առանձին վճարեց։ | ||
+ | |||
+ | ― Նեղացնում եք, Աեմյոն Սիդորիչ։ | ||
+ | |||
+ | ― Այդպե՛ս եմ կամենում-ս,― կտրական պատասխան տվեց Աեմյոն Սիդորովիչը և, վերցնելով շլյապան, հրաժեշտ չտալով որևէ մեկին, մեն-մենակ դուրս ելավ։ Լամբերտը փողը նետեց սպասյակին և փութով վազեց հեռացողի հետևից, շփոթությունից մոռացության տալով նույնիսկ ինձ։ Ես ու Տրիշատովը դուրս ելանք բոլորից հետո։ Անդրեևը հեռագրասյան պես տնկվել էր ելքի դռան մոտ և Տրիշատովին էր սպասում։ | ||
+ | |||
+ | ― Ստահա՛կ,― չհամբերեց Լամբերտը։ | ||
+ | |||
+ | ― Դեհ, դեհ,― մռնչաց Անդրեևը և ձեռի մի շարժումով ցած գցեց Լամբերտի կլորիկ շլյապան, որը գլորվեց մայթով։ Նվաստացած Լամբերտը նետվեց բռնելու այն։ | ||
+ | |||
+ | ― Vingt cing roubles!<ref>Քսանհինգ ռուբլիանոց է (ֆրանս.)։ | ||
+ | </ref>,― Անդրեևը Տրիշատովին ցույց տվեց մի թղթադրամ, որ Լամբերտից էր կորզել դրանից առաջ։ | ||
+ | |||
+ | ― Բավ է,― գոռաց Տրիշատովը։― Ի՜նչ ես մի գլուխ կռիվ գցում... Ինչի՞ համար ես պլոկել քսանհինգանոցը։ Նա ընդամենը յոթը պիտի տար։ | ||
+ | |||
+ | ― Ինչի համա՞ր։ Նա խոստացել էր, թե մենք առանձին կճաշենք, աթենացի կանանց հետ, համա կանանց փոխարեն չեչոտին մատուցեց, բացի դրանից ես կուշտ չկերա ու սառնամանիքի տակ փետացա տասնութ ռուբլու չափով։ Յոթն էլ պարտավոր էր տալ. ահա և քեզ քսանհինգ ռուբլի։ | ||
+ | |||
+ | ― Երկուսդ էլ չքվեք գրողի ծոցը,― աղաղակեց Լամբերտը,― երկուսիդ էլ կվռնդեմ ու կծալեմ... | ||
+ | |||
+ | ― Լամբե՛րտ, ես վռնդում եմ ձեզ, ծալո՜ւմ,― գոռաց Անդրեևը։― Adieu, mon prince<ref>Մնաք բարյա՜վ, իշխան (ֆրանս.)։ | ||
+ | </ref>,― շարունակեց ֆրանսերեն, դիմելով ինձ,― այլևս գինի չխմեք։ Պետյա, մարշ։ Ohe, Lambert! Ou est Lambert? As-tu vu Lambert?,― վերջին անգամ մռնչաց Լամբերտի երեսին՝ հեռանալով մեծ-մեծ քայլերով։ | ||
+ | |||
+ | ― Ուրեմն, կարելի՞ է գալ ձեզ մոտ,― թոթովեց Տրիշատովը, դիմելով ինձ, և շտապեց ընկերոջ հետևից։ | ||
+ | |||
+ | Մնացինք ես ու Լամբերտը։ | ||
+ | |||
+ | ― Դե՛հ... գնա՜նք,― ծոր տվեց, ասես դժվարությամբ շնչելով և կարծես թե նույնիսկ խելքը թռցրածի պես։ | ||
+ | |||
+ | ― Ո՞ւր գնամ։ Ոչ մի տեղ չեմ գա քեզ հետ,― փութով գոռացի մարտահրավերի պես։ | ||
+ | |||
+ | ― Ինչպե՞ս թե,― վախից ցնցվեց նա՝ միանգամից սթափվելով։― Ախր ես սպասում էի, թե երբ ենք մնալու երկուսով։ | ||
+ | |||
+ | ― Համ էլ ո՞ւր պիտի գնանք։― Խոստովանեմ՝ գլուխս դժժում էր երեք գավաթ շամպայն և երկու ըմպանակ խերես խմելուց հետո։ | ||
+ | |||
+ | ― Այստե՛ղ, ահա այստե՛ղ, տեսնո՞ւմ ես։ | ||
+ | |||
+ | ― Այդ տեղի ճակատին, ինչպես տեսնում եմ, գրված է «Թարմ ոստրե»։ Ու գեշ հոտ է փչում այդ տեղից։ | ||
+ | |||
+ | ― Ճաշկերույթից հետո է թվում այդպես, սա Միլյուտինյան վաճառատունն է. չես ուզի ոստրե՝ չենք ուտի, շամպայն կտամ քեզ... | ||
+ | |||
+ | ― Չե՛մ ուզում։ Ուզում ես հարբեցնե՜լ ինձ։ | ||
+ | |||
+ | ― Այդ նրա՜նք են լցրել ականջդ, ձե՜ռ են առել քեզ։ Դու էլ հավատացել ես սրիկաներին։ | ||
+ | |||
+ | ― Ո՛չ, Տրիշատովը սրիկա չէ։ Համ էլ կարող եմ առանց որևէ խորհրդի ևս զգույշ լինել, ահա թե ի նչ կասեմ։ | ||
+ | |||
+ | ― Ուրեմն, այդքան հաստատակա՞մն ես։ | ||
+ | |||
+ | ― Այո, ավելի, քան դու, քանի որ դու ստրկանում ես առաջին իսկ պատահածի առջև։ Պախարակեցի՜ր մեզ, հետին ծառայի պես ներողություն էիր հայցում լեհերից։ Երևում է, որ հաճախ ես ծեծ կերել գինետներում։ | ||
+ | |||
+ | ― Բայց չէ՞ որ մենք պետք է խոսեինք, հիմա՛ր,― գոռաց այնպիսի ատելախառն անզսպությամբ, որը համարյա թե նշանակում էր. «Դո՞ւ էլ ես թեքվում իրենց կողմը»։― Վախենո՞ւմ ես, ինչ է։ Դու իմ բարեկա՞մն ես, թե՞ ոչ։ | ||
+ | |||
+ | ― Քո բարեկամը չեմ, իսկ դու խաբեբա ես։ Գնանք զուտ այն բանի համար, որ չկարծես թե վախենում եմ քեզնից։ Ա՜հ, ինչ զազրելի հոտ է փչում, նեխա՜ծ պանրի հոտ։ Զզվելի է։ | ||
+ | |||
+ | === Գլուխ վեցերորդ === | ||
+ | |||
+ | ''' I ''' | ||
+ | |||
+ | Նորից եմ խնդրում հիշեք, որ գլուխս դժժում էր որոշ չափով, այլապես ուրիշ կերպ կխոսեի ու կվարվեի։ Հիշյալ վաճառատան խորքի սենյակում իրոք որ հնարավոր էր ոստրե ուտել, և մենք նստեցինք անտանելի կեղտոտ սփռոցով ծածկված փոքրիկ սեղանի մոտ։ Լամբերտը շամպայն պահանջեց, ոսկեգույն պաղ խմիչքով լեցուն գավաթ հայտնվեց դեմս, որ ինձ էր նայում գայթակղիչ փայլով, սակայն ես վրդովված էի։ | ||
+ | |||
+ | ― Գիտե՞ս ինչ, Լամբերտ, ամենից շատ ինձ համար վիրավորական է այն, որ կարծում ես, թե այժմ էլ կարող ես ինձ ենթարկել կամքիդ, ինչպես Տուշարի մոտ ապրելիս, այն դեպքում, երբ ինքդ այստեղ ստրկանում ես ամենքի առաջ։ | ||
+ | |||
+ | ― Հիխմար։ Է՛հ, խմենք։ | ||
+ | |||
+ | ― Չես բարեհաճում նույնիսկ ձևացնել ինձ մոտ. գոնե թաքցնեիր, որ ուզում ես հարբեցնել ինձ։ | ||
+ | |||
+ | ― Ստում ես, համ էլ արդեն հարբած ես։ Հարկավոր է էլի խմել, և սիրտդ կբացվի։ Դե՛հ, վերցրո՛ւ գավաթդ, վերցրո՛ւ։ | ||
+ | |||
+ | ― Ի՞նչ ես վրա տալիս վերցրու հա վերցրու։ Ես կհեռանամ ու պրծավ գնաց։ | ||
+ | |||
+ | Եվ իրոք ուզեցի վեր կենալ։ Նա խիստ բարկացավ։ | ||
+ | |||
+ | ― Տրիշատո՜վն է լցրել ականջդ, տեսա ոնց էիք քչփչում այնտեղ։ Կնշանակի հիխմար ես։ Ալֆոնսինան զզվում է անգամ նրա մոտենալուց... Նողկալի արարած է նա։ Կպատմեմ քեզ, թե ինչացու է։ | ||
+ | |||
+ | ― Արդեն ասել ես։ Սի գլուխ միայն Ալֆոնսինան հա Ալֆոնսինան. անչափ նեղմիտ ես։ | ||
+ | |||
+ | ― Նեղմի՞տ,― չէր հասկանում Լամբերտը։― Նրանք հիմա գնացած կլինեն չեչոտի մոտ։ Ահա թե ինչ։ Ահա թե ինչու վռնդեցի։ Անազնիվ են։ Այդ չեչոտը չարագործ է և կփչացնի նրանց։ Իսկ ես պահանջում էի, որ միշտ վայելուչ պահեն իրենց։ | ||
+ | |||
+ | Նստեցի տեղս՝ ինքնաբերաբար վերցնելով գավաթը և կում անելով։ | ||
+ | |||
+ | ― Կրթությամբ անհամեմատ բարձր եմ քեզնից,― ասացի։ Բայց նա արդեն ուրախ էր, որ կրկին նստել էի տեղս, և անմիջապես լրացրեց գավաթիս պարունակությունը։ | ||
+ | |||
+ | ― Չէ՞ որ վախենում ես նրանցից,―շարունակում էի գրգռել նրան (և այդ ժամանակ ինքս իրենից ավելի զազրելի էի)։― Անդրեևը ցած գցեց գլխարկդ, իսկ դու դրա համար քսանհինգ ռուբլի տվեցիր իրեն։ | ||
+ | |||
+ | ― Տվեցի, համա տեղը կհանե՛մ։ Նրանք ապստամբում են, համա ես կոլորեմ վզերը... | ||
+ | |||
+ | ― Չեչոտը շատ է անհանգստացնում քեզ։ Գիտե՞ս, ինձ թվում է, թե հիմա միայն ես եմ մնացել քո մերձավորներից։ Հիմա հույսդ միայն ինձ վրա ես դնում, չէ՞։ | ||
+ | |||
+ | ― Այո, Արկաշա, այդպես է. միայն դու մնացիր հավատարիմ բարեկամ, լա՛վ ասացիր դա,― թպպացրեց ուսիս։ | ||
+ | |||
+ | Ինչպե՞ս վարվեի այդ կոշտուկոպիտ մարդու հետ. լիովին տգետ էր և հեգնանքն ընդունեց որպես խրախուսանք։ | ||
+ | |||
+ | ― Եթե բարի ընկեր լինեիր, Արկադի, կկարողանայիր ինձ ազատել վատ բաներից,― շարունակեց փաղաքշանքով նայելով վրաս։ | ||
+ | |||
+ | ― Ինչո՞վ կկարողանայի։ | ||
+ | |||
+ | ― Ինքդ գիտես ինչով։ Առանց ինձ ոնց որ հիխմար լինես և վայ թե հիխմար էլ մնաս, մինչդեռ ես քեզ երեսուն հազար կտայի, և մենք կկիսեինք, ու դու գիտես՝ ինչպես։ Լավ, ո՞վ ես դու. տե՛ս, ոչ մի բան չունես ոչ անուն, ոչ ազգանուն ու այդ վիճակումդ միանգամից այդքան մեծ պատառ. այդքան փող ունենալուց հետո կիմանաս, թե ինչպես սկսես գործունեություն ծավալել։ | ||
+ | |||
+ | Պարզապես ապշած էի այդքան պարզունակ մոտեցումից։ Հաստատ ենթադրում էի, թե կսկսի խորամանկել, մինչդեռ նա սկսեց ուղղակի, տղայաբար՝ այդքան պարզունակ։ Վճռեցի մինչև վերջ լսել մեծահոգաբար և... ահավոր հետաքրքրասիրությունից դրդված։ | ||
+ | |||
+ | ― Գիտե՞ս ինչ, Լամբերտ, դու չես հասկանա այդ բանը, բայց ես կլսեմ, թե ինչ ես ասում, քանի որ մեծահոգի եմ,― հայտարարեցի հաստատակամորեն ու նորից կուլ տվեցի գավաթիս պարունակությունից։ Լամբերտը տեղնուտեղը լրացրեց պռնկեպռունկ։ | ||
+ | |||
+ | ― Ահա թե ինչ, Արկադի, եթե Բյորինգի նման մեկը համարձակվեր հայհոյել ինձ և խփել դամայի ներկայությամբ, ում պաշտում եմ, ապա չգիտեմ, թե ինչ կանեի։ Մինչդեռ դու կուլ տվեցիր այդպիսի անպատվությունը և ես զզվում եմ քեզնից, դու քը՛րջ ես։ | ||
+ | |||
+ | ― Ինչպե՜ս ես համարձակվում ասել, թե Բյորինգը հարվածել է ինձ,― գոռացի կարմրելով,― ավելի շուտ ես եմ հարվածել իրեն, ոչ թե նա ինձ։ | ||
+ | |||
+ | ― Ո՛չ. ինքն է հարվածել քեզ, և ոչ թե դու նրան։ | ||
+ | |||
+ | ― Բստրո՜ւմ ես. համ էլ նրա ոտն էի ճզմել։ | ||
+ | |||
+ | ― Բայց նա քեզ դեն շպրտեց ձեռքի հարվածով և կարգադրեց ծառաներին, որ քեզ տանեն քարշ տալով... Իսկ դաման նստած էր կառքում, նայում էր այնտեղից ու ծիծաղում քեզ վրա. գիտեր, որ հայր չունես ու կարելի է վիրավորել քեզ։ | ||
+ | |||
+ | ― Չգիտեմ, Լամբերտ, մենք տղայական խոսակցություն ենք վարում, որից ես ամաչում եմ։ Դու ուզում ես գրգռել ինձ, դրա համար էլ բերանդ շաղ ես տալիս այդպես կոշտուկոպիտ ու բացեիբաց, ինչպես մի ինչ-որ տասնվեց տարեկանի հետ խոսելիս։ Խոսքներդ մեկ եք արել Աննա Անդրեևնայի հետ,― գոռացի՝ չարությունից դողալով ու ինքնաբերաբար շամպայն կուլ տալով։ | ||
+ | |||
+ | ― Աննա Անդրեևնան աճպարար է։ Քեզ էլ կֆռռացնի, ինձ էլ, ամբողջ աշխարհն էլ։ Ես սպասում էի քո գալուն, քանի որ դու ավելի լավ գլուխ կհանես մյուս դամայից։ | ||
+ | |||
+ | ― Ո՞ր մեկից։ | ||
+ | |||
+ | ― Madam Ախմակովայից։ Ամեն բան գիտեմ։ Ինքդ ես ասել, որ նա վախենում է մոտդ գտնվող նամակից։ | ||
+ | |||
+ | ― Ո՞ր նամակից... բստրում ես,― քրթմնջում էի շվարած։― Դու տեսնվե՞լ ես իր հետ։ | ||
+ | |||
+ | ― Տեսնվել եմ։ Լավիկն է։ Très belle<ref>Շատ լավիկն է (ֆրանս․)։ | ||
+ | </ref>, վատ ճաշակ չունես։ | ||
+ | |||
+ | ― Գիտեմ, թե ինչպես ես տեսնվել, չես համարձակվել անգամ խոսել հետը, և ես ուզում եմ, որ իր մասին ևս չհամարձակվես խոսել։ | ||
+ | |||
+ | ― Դեռ փոքր ես, իսկ նա ծիծաղում է վրադ, ահա թե ինչ։ Իր նման մի առաքինություն էլ Մոսկվայում ունեինք, ո՜նց էր ցցում քիթը, համա հենց որ սպառնացինք, թե ամեն բան ջրի երես կհանենք, սկսեց այնպես դողդողալ, տեղնուտեղը ենթարկվեց հլու հնազանդ, մենք էլ համ էն վերցրինք իրենից, համ էլ՝ էն. համ փողը, համ էլ՝ էն բանը, հասկանում ես, չէ՞։ Հիմա էլ սա է անմատչելի խաղում հասարակության աչքին, թուհ, չար սատանա, ո՜նց է ճախրում երկինքներում։ Համա որ տեսնեիր, թե էն Մոսկվայինին... Էն բանը... ի՜նչ տեսակ պուճախում արեցինք։ Դեռ խելքը գլխին չես տեսել կյանքը, այլապես կիմանայիր, թե ինչ տեսակ պուճախներից չեն խորշում դրանց նմանները... | ||
+ | |||
+ | ― Մտածել եմ այդ մասին,― խեթեցի անզուսպ։ | ||
+ | |||
+ | ― Մինչև եղունգների ծայրը փչացած են դրանք, դեռ չգիտես, թե ինչի են ընդունակ։ Ալֆոնսինան ապրել է մի այդպիսի տան մեջ, այնպե՜ս էր զզվում։ | ||
+ | |||
+ | ― Մտածել եմ այդ մասին,― կրկնեցի։ | ||
+ | |||
+ | ― Համա երբ որ քեզ խփում են, դու խղճում ես... | ||
+ | |||
+ | ― Դու սրիկա ես, Լամբերտ, անիծյալ ես,― գոռացի, հանկարծ կռահելով, թե խոսքն ո՜ւր է խփում, ու դողալով։― Ամեն բան տեսել եմ երազում, կանգնած էիր դու, մեկ էլ Աննա Անդրեևնան... Օ՜հ, անիծյալ։ Մի՞թե կարծում էիր, թե ես այդպիսի ստահակ եմ։ Չէ՞ որ երազում էի տեսնում այն պատճառով, քանի որ գիտեի՝ խոսք կբացես այդ մասին։ Եվ վերջապես, չի կարող պատահել, որ դու հենց այնպես խոսես իմ և այդ բաների մասին։ | ||
+ | |||
+ | ― Մի սրա՜ն տեսեք, ոնց է բարկանում,― ծըթծըթացրեց լեզվով, ծիծաղելով ու հրճվելով։― Լավ, Արկաշա, ախպերս, հիմա ես իմացա ամեն բան, ինչը որ պետք է ինձ։ Հենց դրա համար էի սպասում քեզ։ Լսիր, բանից պարզվում է, որ սիրում ես այդ դամային և ուզում ես վրեժ լուծել Բյորինգից. ահա թե ինչ պիտի իմանայի։ Միշտ հենց այդպես էլ կասկածում էի, երբ սպասում էի այստեղ՝ մոտս գալուդ։ Ceci pose, cela change la question<ref>Եթե բանն այդպես է, ապա գործելակերպը պետք է փոխենք (ֆրանս.)։ | ||
+ | </ref>։― Եվ ավելի լավ, քանի որ նա էլ քեզ է սիրում։ Ուրեմն, ամուսնացիր անհապաղ, այդպես ավելի լավ կլինի։ Այլ կերպ չես էլ կարող վարվել, ոտդ ամենահուսալի ճանապարհի վրա է։ Իսկ հետո չմոռանաս, որ ինձ նման բարեկամ ունես, որին կարող ես նույնիսկ հեծնել ու քշել։ Հենց այդ բարեկամն էլ կաջակցի քեզ ու կամուսնացնի, Արկաշա, հողի տակից անգամ կճարեմ ամեն բան։ Իսկ հետագայում ընկերոջդ մի երեսուն հազար կնվիրես իր քաշած չարչարանքի դիմաց, հա՞։ Աջակցելը՝ կաջակցեմ, չկասկածես։ Նման բաների մեջ ամեն մի նրբություն գիտեմ, և օժիտն էլ անմնացորդ կտան քեզ, և դու մեծահարո՜ւստ մարդու գործունեություն։ | ||
+ | |||
+ | Թեև գլուխս պտտվում էր, դարձյալ ապշանքով նայեցի Լամբերտին։ Նա լուրջ էր, սթափ, համ էլ սթափն ու անսթափը չէր կարևորը, այլ՝ այն, որ նա, ինչպես պարզ տեսնում էի, համոզված էր, թե հնարավոր է ամուսնացնել ինծ, և այդ մտահղացումն ընդունում էր հրճվանքով։ Միանգամայն հասկանալի պատճառով տեսնում էի նաև այն, որ նա որսում է ինձ որպես մի մանչուկի (երևի դրանից առաջ էլ էի տեսնում), սակայն ամուսնության վերաբերյալ միտքն այնպես շամփրեց ինձ, թեև զարմանում էի, թե Լամբերտն ինչպե՜ս կարող է հավատալ նման մի ցնորքի, այնպե՜ս շամփրեց, որ ամենայն ուժգնությամբ սկսեցի հավատալ դրան, միաժամանակ ոչ մի ակնթարթ չկորցնելով այն սթափ գիտակցությունը, որ նման բան, ինչ խոսք, ոչ մի կերպ չի կարող իրագործվել։ Այդ ամենը համատեղվեց ինչ-որ կերպ, այսինքն ամուսնանալուս հնարավորությունը և անհնարինությունը։ | ||
+ | |||
+ | ― Մի՞թե դա հնարավոր է,― թոթովեցի։ | ||
+ | |||
+ | ― Ինչո՞ւ չէ։ Փաստաթուղթը ցույց կտաս իրեն, ինքը կվախենա և կամուսնանա հետդ, որպեսզի չկորցնի այնքան փողը։ | ||
+ | |||
+ | Վճռեցի չկասեցնել Լամբերտին իր ստորությունները շարադրելիս, քանի որ մի այնպիսի պարզամտությամբ էր դրանք փռում իմ առջև, որ չէր էլ կասկածում, թե կարող եմ հանկարծ վրդովվել, միաժամանակ ծամծմելով մզմզացի, թե չէի ուզենա ամուսնանալ ճնշում գործադրելու միջոցով։ | ||
+ | |||
+ | ― Ոչ մի կերպ չեմ ուզում ճնշում գործադրել։ Ինչպե՞ս ես կարողանում լինել այդքան ստոր, որ նման բան ես ենթադրում իմ վերաբերյալ։ | ||
+ | |||
+ | ― Էվոնա՜ն։ Չէ՞ որ նա իր ոտով կգա դուռդ, ոչ թե դու կգնաս իր դուռը, այլ ինքը քո. վախից կգա։ Համ էլ այն պատճառով կգա, որ սիրում է քեզ,― տեղը բերեց մոռացության տված ամենակարևոր բանը։ | ||
+ | |||
+ | ― Բստրո՜ւմ ես։ Ծիծաղում ես վրաս։ Ի՞նչ գիտես, թե սիրում է։ | ||
+ | |||
+ | ― Առանց այլևայլության։ Գիտեմ։ Աննա Անդրեևնան էլ է այդպես ենթադրում։ Ես քեզ ասում եմ լրջորեն և զուտ ճշմարտությունը, որ Աննա Անդրեևնան էլ է այդպես ենթադրում։ Եվ հետո, երբ գաս մոտս, կպատմեմ, ու կտեսնես, որ սիրում է։ Ալֆոնսինան եղել է Ցարսկոյում, նա էլ է իմացել այնտեղ... | ||
+ | |||
+ | ― Ի՞նչ կարող էր իմանալ այնտեղ։ | ||
+ | |||
+ | ― Արի գնանք մոտս, թող ինքը պատմի քեզ, և դա հաճելի կլինի քեզ համար։ Ումի՞ց ես պակաս։ Գեղեցիկ ես, դաստիարակված... | ||
+ | |||
+ | ― Այո, դաստիարակված եմ,― շշնջացի հազիվ շունչ առնելով։ Սիրտս թմբկարահում էր և, անշուշտ, դրա պատճառը միայն խմածս գինին չէր։ | ||
+ | |||
+ | ― Գեղեցիկ ես, լավ հագնված։ | ||
+ | |||
+ | ― Այո, լավ եմ հագնված։ | ||
+ | |||
+ | ― Եվ բարի ես... | ||
+ | |||
+ | ― Այո, բարի եմ։ | ||
+ | |||
+ | ― Էլ ինչո՞ւ չպիտի համաձայն լինի։ Իսկ Բյորինգը, առանց օժիտացու փողի չի ամուսնանալու հետը, իսկ դու կարող ես Էվոնային զրկել այդ օժիտացու փողից, նա էլ կվախենա, դու էլ կամուսնանաս ու հենց դրանով էլ քո հին վրեժը կլուծես Բյորինգից։ Չէ՞ որ ինքդ էիր ինձ ասում քո բերանով այն երեկո, սառնամանիքի տակ փայտանալուցդ հետո, թե էվոնան սիրում է քեզ։ | ||
+ | |||
+ | ― Մի՞թե ասել եմ նման բան։ Հավանաբար, չեմ ասել։ | ||
+ | |||
+ | ― Ո՜չ. հենց այդպե ս էլ ասացիր։ | ||
+ | |||
+ | ― Զառանցել եմ։ Հավանաբար, հենց այդ ժամանա՞կ եմ քեզ ասել փաստաթղթի մասին։ | ||
+ | |||
+ | ― Այո, ասացիր, թե մոտդ մի այդպիսի նամակ կա, ես էլ մտածեցի թե որ այդպիսի նամակ կա, էլ ինչո՞ւ է ձեռից բաց թողնում իր ոտով մոտը եկած բախտը։ | ||
+ | |||
+ | ― Ցնո՜րք ես դուրս տալիս, և ես բնավ էլ այնքան տխմար չեմ, որ հավատամ,― քրթմնջացի։― Նախևառաջ տարիքի տարբերությունը, իսկ երկրորդը՝ ես չունեմ որևէ ազգանուն։ | ||
+ | |||
+ | ― Մեկ է, կուզենա, չի կարողանա չուզել, երբ այդքան փող է կորցնելու, ես կդասավորեմ այդ գործը։ Համ էլ սիրում է քեզ։ Ինքդ էլ գիտես, որ ծեր իշխանը լավ է տրամադրված քո հանդեպ, գիտե՞ս, թե ինչ ծանոթություններ կարող ես հաստատել իշխան աներոջ հովանավորությամբ, իսկ ինչ վերաբերում է ազգանուն չունենալուդ, ապա ներկայումս մարդիկ նման բանի կարիք չունեն այլևս, փողը ձեռդ գցեցիր թե չէ, առաջ կգնաս, միշտ առաջ ու մի տասը տարուց հետո կդառնաս այնպիսի միլիոնատեր, որ ամբողջ Ոուսիան կճարճատի. այն ժամանակ այլևս ինչիդ է հարկավոր անունդ կամ ազգանունդ։ Ավստրիայում կարող ես բարոնի տիտղոս գնել։ Հենց որ ամուսնանաս, ամեն բան բուռդ հավաքիր։ Մի լավ ցույց տուր դրանց։ Եթե կինը սիրում է, ապա սիրում է նաև, որ իրեն պահեն բռի մեջ։ Կինը սիրում է, որ տղամարդը բնավորություն ցույց տա։ Իսկ դու, հենց որ նրան վախեցնես նամակով, ուրեմն, հենց այդ պահից, հենց դրանով էլ ցույց տված կլինես բնավորությունդ։ «Ահ,― կհառաչի հիացմունքով,― այդքան երիտասարդ է, համա բնավորություն ունի»։ | ||
+ | |||
+ | Նստած էի խելքս թռցրածի պես։ Ոչ մեկի մոտ չէի նվաստանա այդքան տխմար խոսակցության աստիճանի։ Բայց այդ պահին ինչ-որ մի անուշ ծարավ էր մղում ինձ շարունակելու ունկնդրողի դերը։ Համ էլ Լամբերտն այնքան տխմար էր ու ստոր, որ անկարելի էր ամաչել նրանից։ | ||
+ | |||
+ | ― Ոչ, Լամբերտ, գիտե՞ս ինչ,― ասացի,― շատ անհեթեթ բան ես ասում, դրա համար էի ասում, որ ընկերներ ենք և իրարից ամաչելու բան չունենք, սակայն մեկ ուրիշի մոտ ոչ մի գնով չէի նվաստանա։ Եվ կարևորն այն է, թե ինչո՞ւ ես այդպես հաստատում, որ նա սիրում է ինձ։ Հենց նոր շատ լավ ասացիր կապիտալի մասին, բայց իմաց կաց, Լամբերտ, դու չես ճանաչում բարձրաշխարհիկ հասարակությունը, նրանց մոտ ամեն բան հիմնվում է ամենանահապետական, այսպես ասած՝ տոհմական հարաբերությունների վրա, այնպես որ այժմ, քանի դեռ Էվոնան ծանոթ չէ իմ վարքուբարքին և այն բանին, թե ինչի կարող եմ հասնել կյանքում, առայժմ ամոթալի կհամարի ինձ հետ ամուսնանալը։ Սակայն քեզնից չեմ թաքցնի, որ այս գործում իսկապես կա մի այնպիսի հանգամանք, որի վրա կարելի է հույս դնել։ Իմացած եղիր, որ նա կարող է ինձ հետ ամուսնանալ երախտագիտության դրդումով, քանի որ ես նրան ազատած կլինեմ մի անձնավորության ատելությունից։ Իսկ նա վախենում է այդ անձնավորությունից։ | ||
+ | |||
+ | ― Ահ, հո՞րդ մասին ես ասում։ Հայրդ շա՞տ է սիրում նրան, ինչ է,― ցնցվեց Լամբերտը մի արտասովոր հետաքրքրասիրությամբ։ | ||
+ | |||
+ | ― Օհ, ո՜չ,― գոռացի,― ինչ ահավորն ես և ինչքա՜ն տխմար, Լամբերտ։ Եթե Վերսիլովը սիրեր նրան, այդ դեպքում մի՞թե կարող էի նրա հետ ամուսնանալու ցանկություն ունենալ։ Ամեն դեպքում չէ՞ որ հայր ու որդու հարց է. չէ՞ որ ամոթալի բան կլիներ։ Վերսիլովը մորս է սիրում, մորս, և աչքովս եմ տեսել, թե ինչպես է գրկել մորս, առաջ ես էլ էի կարծում, թե նա Կատերինա Նիկոլաևնային է սիրում, բայց այժմ պարզ կերպով իմացա, որ նա Կատերինա Նիկոլաևնային միգուցե սիրել է ժամանակին, բայց այժմ վաղուց է ատում... և ուզում է վրեժխնդիր լինել, և Կատերինա Նիկոլաևնան էլ վախենում է, քանի որ, ասեմ քեզ, Լամբերտ, հայրս անչափ սարսափելի է դառնում, երբ վրեժխնդիր է լինում։ Դառնում է համարյա թե խելագար։ Երբ չարանում է, իրեն նետում է ուր որ պատահի։ Դա վաղեմի գերդաստանում ընդունված թշնամանքից է՝ հանուն ինչ-որ վեհ սկզբունքների։ Մեր ժամանակներում թքած ունեն ամեն մի համամարդկային սկզբունքի վրա, այժմ ոչ թե համամարդկայինն է կարևորվում, այլ՝ անձնականը։ Ահ, Լամբերտ, բան չես հասկանում։ Սարսափելի անգրագետն ես։ Հիշո՞ւմ ես, թե ինչպես էիր ծեծում ինձ։ Գիտե՞ս, որ այժմ ես քեզնից ուժեղ եմ։ | ||
+ | |||
+ | ― Գնանք մոտս, Արկաշա։ Նստենք ամբողջ իրիկուն ու մի շիշ էլ խմենք, իսկ Ալֆոնսինան կերգի կիթառ նվազելով։ | ||
+ | |||
+ | ― Ոչ, չեմ գա։ Լսիր, Լամբերտ, մի «գաղափար» ունեմ։ Եթե բանը գլուխ չգա ու չամուսնանամ, ապա կզբաղվեմ այդ գաղափարով, բայց դու ստոր արարած ես։ Կտամ քեզ երեսուն հազարը, թող այդպես լինի, համա ես քեզնից մաքուր եմ ու վեհ... Չէ՞ որ տեսնում եմ՝ ուզում ես խաբել ինձ ամեն կերպ։ Իսկ Էվոնայի մասին մտածել անգամ արգելում եմ քեզ. նա բարձր է ամենքից, և քո ծրագրերն այնպիսի ստորություն են, Լամբերտ, որ ես նույնիսկ ապշած եմ։ Ամուսնանալ ուզում եմ, դա այլ հարց է, բայց ինձ հարկավոր չէ կապիտալ, ատում եմ կապիտալը։ Եթե Էվոնան նույնիսկ ծնկաչոք մատուցի ինձ իր այդ կապիտալը, դարձյալ չեմ վերցնի... Իսկ ամուսնանալը, ամուսնանալն ա՜յլ բան է։ Գիտե՞ս, լավ ասացիր, թե պետք է բռի մեջ պահել։ Սիրե՜լ, ամբողջ կրքով սիրել, ամբողջ մեծահոգությամբ, որպիսին ունի տղամարդը և որպիսի բան չկա կնոջ մեջ, սիրել բայց և բռնանալ, լավ է... Քանի որ գիտե՞ս ինչ, Լամբերտ, կինը սիրո՜ւմ է բռնություն։ Ճանաչում ես կին արարածին, Լամբերտ։ Բայց մնացյալ ամեն բանում զարմանալի տխմար ես։ Եվ գիտե՞ս, Լամբերտ, այնքան էլ ստոր արարած չես, ինչպես թվում ես, հասարակ արարած ես։ Ես սիրում եմ քեզ։ Ա՛հ, Լամբերտ, ինչո՞ւ ես այդքան խաբեբա։ Այլապես այնքա՜ն ուրախ կապրեինք։ Գիտե՞ս, Տրիշատովը սիրելի արարած է։ | ||
+ | |||
+ | Բոլոր այս անկապ արտահայտությունները բարբաջեցի արդեն դրսում։ Օ՛հ, այդ ամենը վերհիշում եմ մանրամասնորեն, որ ընթերցողը տեսնի, թե ամեն տեսակ հիացմունքով, բոլոր երդումներով ու վերածնվելու, ավելի վայելուչ դառնալու խոստումներով հանդերձ՝ կարող էի այն ժամանակ շատ հեշտությամբ խրվել այնպիսի՜ աղտեղության մեջ։ Եվ երդվում եմ՝ եթե լիովին համոզված չլինեի, որ այլևս այն չեմ, որ արդեն ինձ համար բնավորություն եմ ձևավորել առօրյա կյանքով, ապա այս բաները բնավ չէի խոստովանի ընթերցողին։ | ||
+ | |||
+ | Վաճառատնից դուրս գալիս Լամբերտը պահում էր ինձ թեթևակի գրկած։ Հանկարծ նայեցի նրա երեսին ու հայացքում տեսա համարյա թե այն նույն սևեռուն, զննող, ահավոր ուշադիր և վերին աստիճանի սթափ արտահայտությունը, ինչպես այն առավոտյան էի տեսել, երբ սառած էի, և նա, ճիշտ այդպես ինձ գրկած դեպի կառքն էր տանում և ականջներով ու աչքերով լսում իմ անկապ բարբաջանքը։ Շուտ հարբող մարդիկ, երբ դեռ լիովին հարբած չեն, հանկարծ ունենում են միանգամայն սթափ պահեր։ | ||
+ | |||
+ | ― Ոչ մի կերպ չեմ գա մոտդ,― ասացի հաստատուն ու կապակցված, ծաղրանքով նայելով նրան և հեռու վանելով ինձնից։ | ||
+ | |||
+ | ― Լավ, վե՛րջ խմելուն, թեյ կպատվիրեմ Ալֆոնսինային. վե՛րջ։ | ||
+ | |||
+ | Անչափ համոզված էր, թե չեմ պրծնի իր ձեռից, ինձ գրկել ու պահում էր հաճույքով, ինչպես մատղաշ մատաղացուի, քանի որ հարկավոր էի իրեն հենց այդ երեկո, հենց այդպիսի վիճակում։ Իսկ ինչո՞ւ պիտի հետո բացատրի այն բանը։ | ||
+ | |||
+ | ― Չե՛մ գա,― կրկնեցի։― Կառապա՜ն։ | ||
+ | |||
+ | Հենց տեղնուտեղը մոտս հայտնվեց կառքը, և ես թռա դրա մեջ։ | ||
+ | |||
+ | ― Այդ ո՞ւր։ Ի՜նչ ես անում,― աղաղակեց Լամբերտը անսահման սարսափով, կառչելով մուշտակիցս։ | ||
+ | |||
+ | ― Չհամարձակվես գալ հետևիցս,― գոռացի։― Չհամարձակվե՛ս։― Հենց այդ պահին էլ կառքը շարժվեց, և մուշտակս դուրս պրծավ Լամբերտի ձեռքից։ | ||
+ | |||
+ | ― Միևնույն է, գալո՜ւ ես,― չարությամբ գոռաց թիկունքիցս։ | ||
+ | |||
+ | ― Ուզենամ՝ կգամ, կամքն իմն է,― գոռացի շրջվելով։ | ||
+ | |||
+ | ''' II ''' | ||
+ | |||
+ | Ինչ խոսք, չհետապնդեց, քանի որ ուրիշ կառք չպատահեց նույն պահին, և ես հասցրի անհետանալ իր աչքից։ Գնացի մինչև Սենայա, այնտեղ իջա և բաց թողի կառքը։ Շատ էի ուզում քայլել։ Ոչ հոգնածություն էի զգում, ոչ էլ շատ հարբածություն, լիովին առույգ էի, առլեցուն ուժով, ամեն բան անելու ընդունակությամբ և անթիվ-անհամար հաճելի մտքերով։ | ||
+ | |||
+ | Սիրտս տրոփում էր ուժգին և հաստատուն, լսում էի ամեն մի զարկը։ Եվ ամեն բան այնպես դուրեկան էր, այնպես թեթև։ Աննայի հաուպվախտի մոտով անցնելիս անչափ ուզեցի մոտենալ ժամապահին ու համբուրվել հետը։ Հալոցք էր, հրապարակը մթամած էր ու տամուկ հոտ էր արձակում, բայց այդ հրապարակը ևս շատ դուր եկավ ինձ։ | ||
+ | |||
+ | «Այժմ՝ դեպի Օբուխովսկու պողոտան,― մտածեցի,― իսկ հետո կթեքվեմ ձախ ու կհասնեմ Սեմյոնովսկու զորագունդը և շրջերթ կկատարեմ, հրաշալի է, ամեն բան հրաշալի է։ Մուշտակս լրիվ արձակված է, և այս ինչպե՞ս է, որ չեն հանում վրայիցս, հապա որտե՞ղ են գողերը։ Ասում են Սենայում գողեր կան, թող մոտենան, միգուցե ինքս տամ մուշտակս։ Ինչի՜ս է պետք։ Մուշտակը սեփականություն է, La propriété c՝est le vol<ref>Իսկ սեփականությունը՝ կողոպուտ (ֆրանս.)։ | ||
+ | </ref>։ Ինչպիսի՜ անհեթեթ ասացվածք։ Ինչևէ, ամեն բան ի՜նչ լավ է։ Լավ է, որ հալոցք է։ Ինչո՞ւ է սառնամանիք լինում։ Սառնամանիքը բոլորովին պետք չէ։ Անհեթեթություն բարբաջելն էլ է լավ։ Այն ի՞նչ ասացի Լամբերտին սկզբունքների վերաբերյալ։ Ասացի, որ այլևս ընդունելի չեն համամարդկային սկզբունքները, այլ՝ լոկ անձնականները։ Բստրեցի՜, գերագո՜ւյնս բստրեցի։ Դիտավորյալ հանուն պերճախոսության։ Փոքր-ինչ ամոթ է, բայց ոչինչ, կհարթեմ։ Պետք չէ ամաչել, Արկադի Մակարովիչ։ Դուք ինձ շա՜տ, նույնիսկ անչա՜փ շատ եք դուր գալիս, իմ երիտասարդ բարեկամ։ Ափսոս, որ ճստլիկ սուտասան եք... և... և... ա՜հ, հա ... էհ... | ||
+ | |||
+ | Հանկարծ կանգ առա, և սիրտս նորից հալվեց երանությունից։ «Աստված իմ։ Այն ի՞նչ ասաց նա։ Ասաց, թե Էվոնան սիրում է ինձ։ Օհ, խաբեբա է այդ Լամբերտը. շատ է բստրում, որպեսզի գնամ իր մոտ գիշերելու։ Գուցեև չէր բստրում։ Ասաց, թե Աննա Անդրեևնան էլ է այդ կարծիքին... Վահ։ Չէ՞ որ Նաստասյա Եգորովնան ևս կարող էր տեղեկություն հայթայթել Աննա Անդրեևնայի համար, այդ կինը թրև է գալիս ամենուր։ Եվ ինչո՞ւ չգնացի Լամբերտի մոտ. ամեն բան կիմանայի։ Հը՛մ, նա ծրագիր ունի, և ես նախազգում էի այդ ամենը ամենայն մանրամասնությամբ։ Երազ է։ Լայնաթափ է մտածված, պարոն Լամբերտ, միայն թե անմտություններ եք դուրս տալիս, այդպես չի լինի։ Գուցեև լինի՞։ Սի՞թե նա կարող է ամուսնացնել ինձ։ Գուցեև կարող է։ Նա պարզամիտ է և հավատում է։ Տխմար է ու համարձակ, ինչպես բոլոր բանսարկուները։ Տխմարության ու համարձակության գումարը մեծ ուժ է։ Բայց խոստովանեք, Արկադի Սակարովիչ, որ դուք վախենում էիք Լամբերտից։ Նրա ինչի՞ն են պետք ազնիվ մարդիկ։ Հենց այդպես լրջորեն էլ ասում է ո՛չ մի ազնիվ մարդ չկա այստեղ։ Իսկ դու ինքդ ո՞վ ես։ էհ, ես ինչ։ Մի՞թե ազնիվ մարդիկ պետք չեն ստորներին։ Խաբեության մեջ առավել են պիտանի, քան այլ գործում։ Հա-հա։ Մինչև այժմ միայն դուք չգիտեիք այդ բանը, Արկադի Մակարովիչ, ձեր լիակատար անաղարտությամբ հանդերձ։ Աստված իմ։ Բա որ հանկարծ իսկապես ամուսնացնի ինձ»։ | ||
+ | |||
+ | Նորից կանգ առա։ Այժմ պետք է խոստովանեմ տխմար արարքս (քանի որ վաղուց է անցել գնացել), պետք է խոստովանեմ, որ դրանից առաջ էլ վաղուց ի վեր ուզում էի ամուսնանալ, այսինքն՝ ոչ միայն ուզում էի, և դա լինելու բան չէր (խոստովանեմ, որ առաջիկայում ևս լինելու բան չէ), այլ դրանից առաջ ևս վաղուց ի վեր ու շատ անգամ, այսինքն շատ ու շատ անգամ և ամեն անգամ գիշերը, հատկապես անկողին մտնելիս, երազում էի, թե ինչ լավ կլինի, որ ամուսնանամ։ Այդ ցանկությունը սկսվել էր դեռևս տասնվեց տարեկանիցս։ Գիմնազիայում մի ընկեր ունեի՝ Լավրովսկին, իմ հասակակիցն էր և շատ սիրելի, հանդարտաբարո, լավ տղա, մի խոսքով, այլևայլ բաներով աչքի չէր ընկնում։ Համարյա թե երբեք չէի խոսում իր հետ։ Մի անգամ պատահաբար նստած էինք երկուսով, և նա շատ մտազբաղ էր ու հանկարծ ասաց ինձ. «Ախ, Դոլգոռուկի, ի՞նչ եք կարծում հենց հիմա ամուսնանալու վերաբերյալ, իսկապես, էլ ե՞րբ պիտի ամուսնանանք, եթե ոչ հիմա, այժմ իսկը որ ժամանակն է և, այնուամենայնիվ, ոչ մի կերպ չի կարելի»։ Եվ այնպես անկեղծորեն ասաց։ Եվ ես հանկարծ հոգով ու սրտով համամիտ եղա, քանի որ ինքս էլ էի անրջում նման մի բանի մասին։ Հետո մենք մի քանի օր անընդհատ հանդիպում էինք ու շարունակ խոսում այդ մասին։ Իսկ հետո, չգիտեմ ինչպես պատահեց, հանկարծ բաժանվեցինք և վերջ տվինք զրուցելուն։ Հենց այդ ժամանակից էլ սկսեցի երագել։ Այդ մասին, ինչ խոսք, չարժեր հիշել, բայց ուզեցի ցույց տալ, թե այդ բանը որքան վաղուց է սկսվել։ | ||
+ | |||
+ | «Այս դեպքում սոսկ մի լուրջ առարկություն կա,― շարունակում էի երազել չընդհատելով քայլելս։― Օ՜հ, անշուշտ, մեր տարիքի չնչին տարբերությունը չի կարող արգելք լինել, բայց ահա թե ինչ։ Նա այնքան արիստոկրատ է, իսկ ես պարզապես Դոլգոռուկի։ Անչափ զազրելի է։ Հը՛մ։ Մորս հետ պսակադրվելիս Վերսիլովը մի՞թե չի կարող կառավարությունից թույլտվություն խնդրել ինձ օրինականորեն որդեգրելու համար... հանուն, այսպես ասած, հոր վաստակի, մատուցած ծառայությունների... Չէ՞ որ ինքը ծառայել է, ուրեմն, ունի վաստակ, հաշտարար միջնորդ է եղել... Օ՛հ, սատանան տանի, ի՜նչ նողկալի բան է»։ | ||
+ | |||
+ | Անսպասելիորեն բացականչեցի այդ բանը և հանկարծ, արդեն երրորդ անգամ, կանգ առա, բայց արդեն ասես տեղումս ճզմվածի պես։ Նվաստացումի տանջալից զգացման գիտակցությունից, որ ես կարող էի ազգանունս փոխելու նվաստացուցիչ ցանկություն ունենալ, դավաճանություն թվաց մանկությանս հանդեպ, և այդ դավաճանությունը համարյա թե մի ակնթարթում ոչնչացրեց մինչ այդ ունեցածս լավ զգացումը, և զվարթությունս լիովին ցրիվ եկավ ծխի պես։ «Ո՛չ, այդ մասին երբևէ չեմ հայտնի որևէ մեկի,― մտածեցի՝ ահավոր կարմրելով,― այդքան նվաստանալու պատճառն այն է, որ ես... սիրահարված տխմար եմ։ Ոչ, եթե Լամբերտը ճիշտ է որևէ բանում, ապա լոկ այն բանում, որ այժմ այդ տխմարությունների կարիքը չկա, որ այժմ մեր դարաշրջանում, կարևորը մարդն ինքն է, իսկ հետո նրա ունեցած փողը։ Այսինքն ոչ թե փողը, այլ զորությունը։ Այդպիսի կապիտալով (զորությամբ) ես կնետվեմ «գաղափարիս» հորձանուտը, և մի տասը տարի հետո ողջ Ոուսիան կճարճատի իմ թափից, և ես կլուծեմ վրեժս։ Իսկ Էվոնայի հետ մուկ ու կատու խաղալու հարկ չկա. այդ հարցում էլ է Լամբերտը ճիշտ։ Կվախենա և հեշտությամբ կհամաձայնի ու կգա իր ոտքով։ «Չգիտե՜ս, դու չգիտես, թե ինչպիսի պուճախում էին անում այդ բանը»,― հիշեցի քիչ առաջ Լամբերտի ասածը։― Եվ դա այդպես է,― հաստատում էի ինքս,― Լամբերտը ճիշտ է ամեն բանում, հազար անգամ ճիշտ է ինձնից, նաև Վերսիլովից և այդ բոլոր իդեալիստներից։ Նա իրատես է։ Էվոնան կտեսնի, որ ես ինքնուրույն բնավորություն ունեմ և կասի. «Ահ, նա ինքնուրույն բնավորություն ունի»։ Լամբերտը ստոր է, և նրա ուզածն ինձնից երեսուն հազար պլոկելն է, այդուհանդերձ, նա իմ միակ բարեկամն է։ Այլ բարեկամություն չկա և չի կարող լինել, այդ ամենը հորինել են ոչ-գործնական մարդիկ։ Իսկ ես նույնիսկ չեմ էլ նվաստացնում Էվոնային. մի՞թե նվաստացնում եմ։ Բնավ։ Կանայք բոլորն են այդպիսին։ Մի՞թե լինում է ստորությունից զերծ կին։ Դրա համար էլ նրա գլխին տղամարդ է պետք, դրա համար էլ ստեղծված է որպես ենթակա արարած։ Կինը տեղովը արատ է ու գայթակղություն, իսկ տղամարդը ազնվություն ու մեծահոգություն։ Այդպես էլ կլինի հավիտյանս հավիտենից։ Իսկ այն, որ ուզում եմ գործի դնել «փաստաթուղթը», դա՝ հեչ։ Դա չի խանգարի ոչ ազնվությանը, ոչ էլ մեծահոգությանը։ Անաղարտ վիճակում գտնվող Շիլլերներ չեն լինում, հորինվածք են։ Ասված է՝ բան չկա որ աղտոտ է, եթե նպատակը հրաշալի է։ Հետագայում ջուրը կլվա կտանի, ամեն բան կհարթվի։ Իսկ առայժմ դա սոսկ լայնաթափություն է, դա սոսկ կյանքն է, սոսկ կենաց ճշմարտությունը, ահա թե ինչպե՜ս է կոչվում հիմա»։ | ||
+ | |||
+ | Օհ, նորից կրկնեմ՝ թող ներեն ինձ, որ ամբողջությամբ մեջ եմ բերում այն ժամանակվա խմիչքահար զառանցանքս՝ ընդհուպ մինչև վերջին տողը։ Անշուշտ, դա այն ժամանակվա մտքերիս խտացումն է լոկ, բայց ինձ թվում է, թե հենց այս բառերով էլ բարբաջել եմ։ Պարտավոր էի մեջբերել դրանք, քանի որ նստել եմ գրելու ա՛յն նպատակով, որպեսզի քննեմ ինձ։ Իսկ ի՞նչս քննեմ, եթե ոչ դա։ Մի՞թե կյանքում ավելի լուրջ բան է լինում։ Չէ՞ որ խմիչքը արդարացում չէ։ In vino veritas<ref>Գինու մեջ է ճշմարտությունը (լատ.)։ | ||
+ | </ref>։ | ||
+ | |||
+ | Այսպես երագելով ու գլխովին ցնորքների մեջ սուզված՝ ոչ էլ նկատեցի, որ վերջապես հասել եմ մերոնց տան մոտ, այսինքն՝ մորս բնակարանի մոտ։ Նույնիսկ չէի նկատել, թե ինչպես էի ներս մտել, բայց հենց որ ոտս դրեցի պստլիկ նախասրահը, միանգամից հասկացա, որ մեր ընտանիքում ինչ-որ արտասովոր բան է պատահել։ Սենյակներում խոսում էին բարձրաձայն, գոռգոռում, և լսվում էր մորս լացը։ Դռան մեջ քիչ մնաց ինձ վայր գցեր Լուկերյան, որ Մակար Իվանովիչի սենյակից սրընթաց վազում էր դեպի խոհանոց։ Ցած նետեցի մուշտակս և մտա Մակար Իվանովիչի սենյակը, քանի որ բոլորն այնտեղ էին խմբվել։ | ||
+ | |||
+ | Այնտեղ կանգնած էին նաև Վերսիլովն ու մայրս։ Մայրս իրանով ընկած էր նրա գրկում, իսկ նա մորս պինդ-պինդ սեղմում էր իր սրտին։ Մակար Իվանովիչը, ըստ սովորույթի, նստած էր իր իշոտնուկին, բայց ինչ-որ ուժասպառ տեսք ուներ, այնպես որ Լիզան մեծ ճիգով էր պահում նրան նստած դիրքով ուսերից բռնած, որ չընկնի, պարզ երևում էր նույնիսկ, որ ծերունին շարունակ թեքվում է, որ ընկնի։ Թափով առաջացա, կռահեցի ու ցնցվեցի. Մակար Իվանովիչը մեռած էր։ | ||
+ | |||
+ | Նոր էր մեռել, գալուցս ինչ-որ մի րոպե առաջ։ Տասը րոպե առաջ իրեն դեռևս զգացել էր այնպես, ինչպես միշտ։ Այդ ժամանակ նրա մոտ միայն Լիզան էր եղել, նստել էր մոտն ու պատմելիս էր եղել իր վշտի մասին, իսկ Մակար Իվանովիչը նախորդ օրվա պես շոյելիս էր եղել նրա գլուխը։ Հետո նա հանկարծ ցնցվել է ոտից գլուխ (Լիզան էր պատմում), ուզել է վեր կենալ նստած տեղից, ուզել է գոռալ և սկսել է լուռումունջ ընկնել ձախ կողմի վրա։ «Սրտի պայթյուն է»,― ասել է Վերսիլովը։ Լիզան ճչացել է տնով մեկ, և հենց այդ պահին էլ բոլորը հավաքվել են վազեվազ, և այդ ամենը իմ գալուց ինչ-որ մեկ րոպե առաջ։ | ||
+ | |||
+ | ― Արկադի,― ձայն տվեց Վերսիլովը,― իսկույն վազիր Տատյանա Պավլովնայի մոտ։ Նա պետք է անպայման այստեղ լինի։ Խնդրիր՝ անհապաղ։ Կառք բռնիր։ Շտապի՛ր, խնդրում եմ քեզ։ | ||
+ | |||
+ | Լավ հիշում եմ, որ նրա աչքերը փայլում էին։ Երեսին չտեսա զուտ խղճահարություն արտահայտող որևէ բան, չտեսա արցունք, լոկ մայրս, Լիզան ու սեկ էլ Լուկերյան էին լալիս։ Հակառակը, հորս հայացքում ինչ-որ արտասովոր ոգեշնչում կար, համարյա թե հրճվանք և դա մտապահեցի։ Ու վազեցի Տատյանա Պավլովնային կանչելու։ | ||
+ | |||
+ | Նախկինում գնալ-գալուցս հայտնի էր, որ ճամփան երկար չէ։ Կառք չբռնեցի, ամբողջ ճանապարհն անցա վազելով, առանց կանգ առնելու։ Մտովի ինչ-որ աղոտ և համարյա նույնիսկ հրճվալի բան էի զգում։ Հասկանում էի, որ ինչ-որ բախտորոշ բան է կատարվել։ Երբ Տատյանա Պավլովնայի դռան զանգը տվեցի, խմածությունս լիովին ցնդել էր, հետը տանելով բոլոր ապերախտ մտորումներս։ | ||
+ | |||
+ | Դուռը բաց արավ չուխոնուհին. «Տանը չէ»,― և ուզում էր իսկույն փակել քթիս դեմ։ | ||
+ | |||
+ | ― Ինչպե՞ս թե տանը չէ,― նախասրահ ներխուժեցի զոռով,― չի կարող պատահել։ Մակար Իվանովիչը մահացել է։ | ||
+ | |||
+ | ― Ի-ի՜նչ,― լսվեց հանկարծ Տատյանա Պավլովնայի ճիչը հյուրասենյակի փակ դռան հետևից։ | ||
+ | |||
+ | ― Մեռա՜վ։ Մակար Իվանովիչը մեռա՜վ։ Անդրեյ Պետրովիչը խնդրում է, որ գաք անհապաղ։ | ||
+ | |||
+ | ― Քեզնից դուրս բաներ ես բստրում... | ||
+ | |||
+ | Սողնակը չխկաց, բայց դուռը հազիվ մի թզաչափ բացվեց. «Ասա ինչպե՞ս է եղել»։ | ||
+ | |||
+ | ― Ես էլ չգիտեմ, նոր էի տուն մտնում, նա արդեն մեռած էր։ Անդրեյ Պետրովիչի ասելով՝ սրտի պայթյուն է։ | ||
+ | |||
+ | ― Հիմա, այս րոպեին։ Վազիր, ասա կգամ, դեհ, շարժվի՛ր, է, գնա։ Էլ ի՞նչ ես փետացել։ | ||
+ | |||
+ | Իսկ ես կիսաբաց դռան միջով պարզ տեսա, թե ինչպես մեկը հանկարծ դուրս ելավ Տատյանա Պավլովնայի մահճակալը քողարկող վարագույրի հետևից և կանգ առավ սենյակի խորքում՝ Տատյանա Պավլովնայի թիկունքում քողարկվելով։ Բնազդաբար կառչեցի դռան բռնակից և այլևս հնարավորություն չտվեցի, որ կողպեն։ | ||
+ | |||
+ | ― Արկադի Մակարովիչ, մի՞թե իրոք մահացել է,― լսվեց ծանոթ, մեղմ, սահուն ու արծաթահունչ մի ձայն, որից միանգամից դող ընկավ սիրտս, այդ ձայնի մեջ զգացվում էր կանչողի հոգին ալեկոծող ինչ-որ բան։ | ||
+ | |||
+ | ― Որ այդպես է,― նետեց հանկարծ Տատյանա Պավլովնան,― որ այդպես է, ձեր քարը ձեր գլուխը, ի՜նչ ուզում եք արե՛ք։ Հենց ձեր սրտով եղավ։ | ||
+ | |||
+ | Տատյանա Պավլովնան դուրս վազեց սրընթաց՝ գլխին քաշելով գլխաշորը և ուսերին առնելով կարճ մուշտակը։ | ||
+ | |||
+ | Մնացինք ես ու նա։ Կանգնել էր դեմս՝ ինչպես նախորդ տեսակցության ժամանակ, հայացքը լուսաշող և ձեռները ինձ մեկնած։ Ասես հնձեցին ինձ, և ես տառացիորեն ընկա նրա ոտների առջև։ | ||
+ | |||
+ | ''' III ''' | ||
+ | |||
+ | Չգիտեմ ինչու, քիչ մնաց լաց լինեի, հիշում եմ, թե նա ինչպես նստեցրեց ինձ իր մոտ. հիշում եմ նաև, հիշողությանս անգին խորքերում մնացել է անջինջ, թե ինչպես էինք նստել կողք-կողքի՝ ափ ափի տված, ու խոսում էինք հապճեպ, նա հարցնում էր ծերունու և վերջինիս մահվան մասին, իսկ ես այդ մասին այնպես էի պատմում իրեն, որ կարելի էր կարծել, թե Մակար Իվանովիչի համար եմ լալիս, այն դեպքում, երբ դա կլիներ անհեթեթության գագաթնակետը, և գիտեմ, որ նա այդպիսի երեխայական թուլասրտություն չէր կարող գուշակել իմ մեջ։ Ի վերջո միանգամից սթափվեցի ու ամաչեցի։ Այժմ ենթադրում եմ, որ այն ժամանակ հրճվանքից էի լալիս, և կարծում եմ, որ նա շատ լավ ըմբռնեց այդ բանը, այնպես որ հանգիստ եմ այս հիշողության առթիվ։ | ||
+ | |||
+ | Հանկարծ ինձ շատ տարօրինակ թվաց այն, որ նա շարունակ հարցուփորձ էր անում Մակար Իվանովիչի մասին։ | ||
+ | |||
+ | ― Մի՞թե ճանաչում էիք նրան,― հարցրի զարմանքով։ | ||
+ | |||
+ | ― Վաղուց։ Երբևէ չեմ տեսել, բայց իմ կյանքում նա էլ է դեր խաղացել։ Ժամանակին նրա մասին ինձ շատ բան էր հայտնել այն մարդը, ումից վախենում եմ։ Գիտեք, թե ում մասին է խոսքը։ | ||
+ | |||
+ | ― Այժմ ես գիտեմ լոկ այն, որ «այդ մարդը» ավելի մոտ էր ձեր հոգուն, քան այդ մասին արտահայտվում էիք առաջ,― ասացի, ինքս էլ չիմանալով, թե ինչ էի ուզում արտահայտել դրանով, այդուհանդերձ, ասացի նախատինքով և ամբողջովին մռայլվելով։ | ||
+ | |||
+ | ― Ասում եք՝ քիչ առաջ նա համբուրո՞ւմ էր ձեր մորը։ Անձա՞մբ տեսաք,― շարունակում էր հարցուփորձը՝ չլսելով ասածս։ | ||
+ | |||
+ | ― Այո, տեսել եմ և, հավատացեք, համբուրում էր վերին աստիճանի անկեղծ ու մեծահոգաբար,― հաստատեցի փութով տեսնելով զրուցակցուհուս ուրախությունը։ | ||
+ | |||
+ | ― Տա Աստված,― խաչակնքեց։― Այժմ նա ազատ է։ Այդ հրաշալի ծերուկը պարզապես կապանք էր նրա կյանքում։ Ծերուկի մահից հետո նրա սրտում հարություն կառնի պարտքի և... պատասխանատվության զգացումը, ինչպես որ արդեն հարություն էր առել մի անգամ։ Օ՛հ, նախևառաջ նա մեծահոգի է, կհանգստացնի ձեր մոր սիրտը, ում ամեն ինչից և ամենքից շատ է սիրում երկրագնդի երեսին, ինքը նույնպես կհանդարտվի վերջապես, փառք Աստծո, ժամանակն է։ | ||
+ | |||
+ | ― Ինքը շա՞տ թանկ է ձեզ համար։ | ||
+ | |||
+ | ― Այո, շատ է թանկ, թեև՝ ոչ այն իմաստով, ինչ իմաստով կցանկանար ինքը և ինչ իմաստով որ դուք եք հարցնում։ | ||
+ | |||
+ | ― Իսկ այժմ նրա՞ համար եք վախենում, թե՞ ձեզ,― հարցրեցի անսպասելիորեն։ | ||
+ | |||
+ | ― Է՜հ, դրանք խրթին հարցեր են, թողնենք դրանք։ | ||
+ | |||
+ | ― Անշուշտ, թողնենք, միայն թե ես միգուցե այնքան էլ շատ բան չգիտեի այդ մասին, բայց թող այդպես լինի, ճիշտ եք, այժմ, ամեն բան նորովի է արվում, և եթե մեկը հարություն է առել, ապա այդ մեկը նախևառաջ ես եմ։ Կատերինա Նիկոլաևնա, նվաստ մտքեր եմ ունեցել ձեր վերաբերյալ և մի ժամ առաջ երևի թե նաև գործով նվաստ քայլ կատարեցի ձեր հանդեպ, բայց իմաց կացեք, ահա, նստած եմ ձեզ մոտ և խղճի չնչին խայթ իսկ չեմ զգում։ Քանի որ այժմ արդեն չքացել է այն ամենը, ինչ նախկինին էր պատկանում, և այսուհետև ամեն բան կլինի նորովի, իսկ այն մարդուն, ով մի ժամ առաջ մտադիր էր ստոր քայլ անել ձեր հանդեպ, չեմ ճանաչում և ոչ էլ ուզում եմ ճանաչել։ | ||
+ | |||
+ | ― Սթափվեցեք,― ժպտաց,― ասես թե փոքր-ինչ զառանցելիս լինեք։ | ||
+ | |||
+ | ― Մի՞թե մարդ կարող է ինքն իր մասին դատել ձեր ներկայությամբ,―շարունակեցի,― լինի ազնիվ թե ստոր, միևնույն է, դուք անհասանելի եք արեգակի պես... Ասացեք՝ այդ ինչպե՞ս կարողացաք դուրս գալ ի տես ինձ այնքան բանից հետո, ինչ որ եղել է։ Եթե միայն իմանայիք, թե ինչ է կատարվել մի ժամ, ընդամենը մի ժամ առաջ։ Եվ ինչ երազ է իրականացել։ | ||
+ | |||
+ | ― Միգուցե գիտեմ ամեն բան,― ժպտաց մեղմորեն,― քիչ առաջ ուզում էիք վրեժ լուծել, երդվեցիք, որ կկործանեք ինձ և երևի սպանեիք կամ ծեծեիք այստեղ հանդիպած ամեն մեկին, ով կհամարձակվեր ձեր ներկայությամբ թեկուզ մի վատ արտահայտություն թույլ տալ իմ հասցեին։ | ||
+ | |||
+ | Օ՜հ, նա ժպտում էր ու կատակում, բայց դրա պատճառն իր անսահման բարությունն էր, քանզի հոգին, ինչպես կռահեցի, լիք լցված էր իր հսկայական հոգսուցավով և այնպիսի ուժգին ու զորեղ տպավորությամբ, որ ինձ հետ խոսել ու իմ անմիտ, զայրացուցիչ հարցերին կարող էր պատասխանել լոկ այնպես, ինչպես պատասխանում են հարցուփորձով ծամոնի պես կպչող փոքրիկներին՝ նրանցից ազատվելու համար։ Այս բանն ըմբռնեցի անսպասելիորեն և ամաչեցի, բայց այլևս չէի կարող նահանջել։ | ||
+ | |||
+ | ― Ո՛չ,― գոռացի անզուսպ,― ոչ, ես չսպանեցի ձեր մասին գեշ բան ասողին, հակառակը խրախուսում էի նրան։ | ||
+ | |||
+ | ― Օ՛հ, ի սեր Աստծո, հարկավոր չէ, պետք չէ, չպատմեք ոչինչ,―հանկարծ ինձ մեկնեց ձեռը, որ կանխի և այն էլ՝ ինչ-որ տառապանքի արտահայտությամբ, բայց արդեն վեր էի թռել ու կանգնել իր դեմ, որ մինչև վերջ ասեմ մտքումս եղածը, և եթե ասեի, ապա չէր պատահի այն, ինչ պատահեց հետո, քանի որ ամեն բան երևի ավարտվեր նրանով, որ ամեն ինչ խոստովանեի ու իրեն հանձնեի փաստաթուղթը։ Բայց նա հանկարծ սկսեց ծիծաղել. | ||
+ | |||
+ | ― Պետք չէ, պետք չէ, ո՛չ մի մանրամասնություն, տեղյակ եմ ձեր բոլոր զանցանքներին, գլուխս կտամ, թե դուք չեք ցանկացել ամուսնանալ ինծ հետ, դրա նման մի բան, և քիչ առաջ ձեր օգնականներից, դպրոցական ընկերներից մեկի հետ պայմանավորվում էիք այդ կապակցությամբ... Ահ, չէ՞ որ կռահեցի,― գոչեց՝ հայացքը լրջորեն սևեռելով դեմքիս։ | ||
+ | |||
+ | ― Ինչպե՞ս... ինչպե՞ս կարող էիք կռահել,― թոթովել սկսեցի տխմարի պես ահավոր ջախջախում կերած։ | ||
+ | |||
+ | ― Մի բան էլ ասեմ։ Բայց բավ է, բավ է. ներում եմ ձեզ, միայն թե վերջ տվեք ասեկոսեներին,― նորից թափ տվեց ձեռը, այս անգամ արդեն անթաքույց անհամբերությամբ։― Ես էլ եմ երազող և, եթե իմանայիք, թե երազանքներումս ինչպիսի՜ միջոցների եմ դիմում անզսպությանս րոպեներին։ Բավական է. դուք շարունակ շեղում եք ուշադրությունս։ Շատ ուրախ եմ, որ Տատյանա Պավլովնան գնաց, շատ էի ուզում տեսնել ձեզ, իսկ նրա ներկայությամբ անկարելի կլիներ այսպես խոսել։ Ինձ թվում է, թե մեղավոր եմ ձեր առջև այն բանում, ինչ որ պատահեց այն ժամանակ։ Այո։ Ճիշտ չէ՞։ | ||
+ | |||
+ | ― Դուք մեղավո՞ր։ Բայց այն ժամանակ ես դավաճանեցի ձեզ ''նրա'' առջև, և ի՜նչ կարող էիք մտածել իմ մասին։ Այդ մասին մտածել եմ շարունակ այս բոլոր օրերի ընթացքում, ամեն րոպե մտածել եմ ու վերապրել։ (Չէի խաբում նրան)։ | ||
+ | |||
+ | ― Զուր եք այդպես տանջել ձեզ. դեռևս այն ժամանակ ես շատ լավ հասկացա, թե ինչպես է եղել այդ ամենը, պարզապես նրա մոտ խոսք եք թռցրել ձեր բերանից, որ ինձ վրա սիրահարված լինելը ձեզ ուրախություն է պարգևում, որ ես... դեհ, որ ես չեմ առարկում։ Չէ որ քսան տարեկան էիք։ Չէ՞ որ ամենքից շատ իրեն եք սիրում աշխարհում, նրա մեջ եք որոնում բարեկամ, կատերալատիպ, այդպես չէ՞։ Չափից ավելի լավ հասկացա այդ բանը, բայց արդեն ուշ էր. օ՜հ, այո, ինքս էի մեղավոր այն ժամանակ, անմիջապես պիտի կանչեի ձեզ ինձ մոտ և հանգստացնեի, բայց վրդովված էի և պատվիրեցի ներս չթողնել ձեզ, այդ պատճառով էլ ստացվեց այն տեսարանը ելքի մոտ, իսկ հետո՝ այն գիշերը։ Գիտե՞ք, դրանից հետո ինքս էլ ձեզ նման երազում էի տեսնվել ծածուկ, բայց չգիտեի, թե ինչպես գլուխ բերեմ դա։ Եվ ի՞նչ եք կարծում, ինչի՞ց էի վախենում ավելի շատ։ Այն բանից, որ դուք հավատ կընծայեք իմ վերաբերյալ նրա ասեկոսեներին։ | ||
+ | |||
+ | ― Երբե՜ք,― գոռացի։ | ||
+ | |||
+ | ― Գնահատում եմ մեր նախորդ հանդիպումները, ինձ համար թանկ է ձեր մեջ տառապող պատանին և միգուցե նաև ձեր այդ անկեղծությունը... Չէ՞ որ ես գերլուրջ բնավորություն ունեմ։ Ամենալուրջ, մռայլագույն բնավորության տերն եմ բոլոր կանանց մեջ. իմացեք այդ բանը... հա-հա-հա։ Մենք դեռ շատ կխոսենք, իսկ այժմ փոքր-ինչ դուրս եմ եկել հունից, հուզված եմ և... կարծես թե հիստերիա ունեմ։ Բայց վերջապե՜ս, վերջապես նա կթողնի, որ ես էլ ապրեմ աշխարհի երեսին։ | ||
+ | |||
+ | Այդ բացականչությունը պոռթկաց ակամա, տեղնուտեղը հասկացա, որ այդպես եղավ, և ուզեցի ավելի բորբոքել նրան, բայց սկսեցի դողալ ամբողջ մարմնով։ | ||
+ | |||
+ | ― Նա գիտե՜, որ ներել եմ իրեն,― գոչեց հանկարծ նորից, ասես դիմելով ինքն իրեն։ | ||
+ | |||
+ | ― Մի՞թե այն նամակի համար ևս կարողացաք ներել իրեն։ Եվ ինչպե՞ս կարող է իմանալ, որ ներել եք,― բացականչեցի, այլևս չկարողանալով զսպել ինձ։ | ||
+ | |||
+ | ― Ինչպես է իմացե՞լ։ Օ՜հ, նա գիտե,― շարունակում էր պատասխանել այնպիսի տեսքով, ասես իրոք մոռացել էր գոյությունս ու ինքն իր հետ էր խոսում։― Այժմ նա սթափվել է։ Եվ ինչպե՞ս կարող է չիմանալ, որ ներել եմ իրեն, երբ անգիր գիտե իմ հոգին։ Չէ՞ որ գիտե, որ ես որոշ չափով իր նման եմ։ | ||
+ | |||
+ | ― Դո՞ւք։ | ||
+ | |||
+ | ― Այո, և դա հայտնի է նրան։ Օ՛հ, ես կրքոտ չեմ. հանդարտ եմ, բայց ես էլ իր նման ուզում եմ, որ բոլորը լավը լինեն... Հո զուր տեղը չէր սիրում ինձ։ | ||
+ | |||
+ | ― Հապա ինչպե՞ս էր ասում, թե բոլոր արատները կան ձեր մեջ։― Միայն ասում էր՝ ուրիշ գաղտնիք ունի իր համար պահած։ Ճիշտ է, չէ՞, որ նա անչափ ծիծաղելի ձևով է գրել իր նամակը։ | ||
+ | |||
+ | ― Ծիծաղելի՞ (Վրաս ճիգ գործադրելով էի լսում նրան, կարծում եմ, որ նա իրոք որ կարծես թե հիստերիա ուներ և միգուցե բնավ ի նձ համար չէր արտահայտվում, այլ ինքն իր, այդուհանդերձ, չէի կարողանում զսպել ինձ, որ հարց չտամ)։ | ||
+ | |||
+ | ― Օհ, այո, ծիծաղելի է, և այնպե՜ս կծիծաղեի, եթե... եթե չվախենայի։ Ի դեպ, այնքան էլ վախկոտ չեմ, մտքներովդ չանցնի, սակայն այդ նամակի պատճառով չքնեցի այն գիշեր, այդ նամակն ասես գրված էր վարակված արյունով... և ի՞նչ է մնում անելու նման մի նամակից հետո։ Ես սիրում եմ կյանքը, անչափ վախենում եմ իմ կյանքի համար, անչափ փոքրոգի եմ այդ հարցում... Ահ, լսե՜ք,― շտկվեց հանկարծ թափով,― գնացեք նրա մոտ։ Այժմ նա մենակ է. չի կարող շարունակ մնալ այնտեղ և գուցե ինչ-որ տեղ է գնացել մենակ, գտեք նրան շտապ, անպայման վազեք նրա մոտ, ցույց տվեք, որ սիրասուն, բարի որդի եք՝ իմ ուսանողը, ում ես... Օ՛հ, Աստված երջանկություն տա ձեզ։ Ես ոչ ոքի չեմ սիրում, և դա լավ է, բայց բոլորին երջանկություն եմ ցանկանում, բոլորին և առաջին հերթին նրան, և թող նա իմանա այդ մասին... նույնիսկ անհապաղ, շատ հաճելի կլինի ինձ համար... | ||
+ | |||
+ | Ոտքի ելավ և հանկարծ անհետացավ վարագույրի հետևում, այդ պահին երեսին արցունք էր պսպղում (ծիծաղին հետևող հիստերիայի արցունք)։ Մնացի մենակ, հուզախռով ու շվար։ Հաստատապես չէի կարող որևէ բանի վերագրել նրա հուզմունքը, որպիսին տեսնել իսկ չէի ենթադրի երբևէ։ Ասես ինչ-որ բան էր կծկվել սրտումս։ | ||
+ | |||
+ | Սպասեցի հինգ րոպե, հետո՝ տասը, խորունկ լռությունը ասես ցնցեց ինձ և սիրտ արեցի դուրս նայել դռնից ու ձայն տալ։ Իմ կանչի վրա հայտնվեց Մարյան և բացատրեց հանգստագույնս, թե Կատերինա Նիկոլաևնան վաղուց է զգեստափոխվել ու հեռացել հետնաելքով։ | ||
+ | |||
+ | === Գլուխ յոթերորդ === | ||
+ | |||
+ | ''' I ''' | ||
+ | |||
+ | Միայն դա էր մնացել պակաս։ Վերցրի մուշտակս ու, քայլելու ընթացքում քաշելով ուսերիս, արագ հեռացա՝ մտորելով. «Նա պատվիրում էր, որ գնամ հորս մոտ, բայց որտե՞ղ գտնեմ նրան»։ | ||
+ | |||
+ | Ամեն ինչի հետ միաժամանակ ինձ ապշեցրել էր նաև մի հարց. «Ինչո՞ւ է կարծում, թե այժմ ինչ-որ նոր բան է վրա հասել, և հայրս հանգիստ կթողնի նրան։ Երևի թե այն պատճառով, որ հայրս կպսակադրվի մորս հետ, բայց դա ի՞նչ կապ ունի իր հետ։ Միգուցե պարզապես ուրախ է, որ հայրս կպսակադրվի մորս հետ. թե՞ հակառակը, միգուցե դա իր դժբախտությունը լինի։ Այդ պատճառով է հիստերիայով բռնվել։ Ինչո՞ւ չեմ կարողանում կռահել այդ բանը»։ | ||
+ | |||
+ | Այն ժամանակ գլխովս մի պահ անցած այդ երկրորդ միտքը բառացի եմ նշում՝ հիշելու համար, դա կարևոր է։ Այդ երեկոն ճակատագրական էր։ Այդպես է լինում, որ մարդ ակամա պիտի հավատա նախախնամությանը, մորս բնակարանի ուղղությամբ հարյուր քայլ դեռ չարած հանկարծ բախվեցի նրան, ում որոնում էի։ Նա բռնեց ուսս ու կանգնեցրեց ինձ։ | ||
+ | |||
+ | ― Դո՜ւ ես,― գոչեց երջանկաշող, միաժամանակ ասես անչափ զարմացած։― Պատկերացրու եղել եմ գնացածդ տեղում,― ասաց վրա տալով,― որոնել քեզ, հարցուփորձ արել, այժմ ամբողջ տիեզերքում գեթ դու ես ինձ հարկավոր։ Աստված գիտե, թե ինչեր էր դուրս տալիս չինովնիկդ, բայց դու չկայիր, և ես հեռացա, մոռանալով նույնիսկ խնդրել, որ հայտնեն քեզ, որ անհապաղ վազես մոտս, և ի՞նչ, այնուամենայնիվ, քայլում էի անսասան համոզմունքով, որ ճակատագիրը չի կարող քեզ ինձ մոտ չուղարկել անհապաղ, հենց հիմա, երբ ինձ պետք ես ամեն ինչից ավելի, և ահա, դուրս գալուս պես առաջինը հենց քեզ եմ հանդիպում։ Գնանք մոտս։ Երբևէ չես եղել իմ կացարանում... | ||
+ | |||
+ | Մի խոսքով, երկուսս էլ որոնել էինք իրար, և մեզնից յուրաքանչյուրի հետ ինչ-որ նույնանման բան էր կատարվում։ Գնացինք շատ արագ։ Գնալիս նա միայն մի քանի կարճառոտ արտահայտություն արավ այն մասին, թե մորս թողել է Տատյանա Պավլովնայի մոտ և այլն։ Ինձ տանում էր՝ ափս բռնած։ Իր կացարանը հեռու չէր և շուտով տեղ հասանք։ Իրոք որ երբևէ չէի եղել այդ կացարանում։ Դա երեք սենյականոց ոչ մեծ բնակարան էր, որ նա վարձել էր (կամ, ավելի ճիշտ, Տատյանա Պավլովնան էր վարձել) միմիայն այն «կրծքի երեխայի» համար։ Դրանից առաջ ևս այդ բնակարանը գտնվել էր Տատյանա Պավլովնայի տրամադրության տակ, և այդտեղ էր տեղավորվել դայակը երեխայի հետ (իսկ այդ ժամանակ նաև Նաստասյա Եգորովնան). Վերսիլովը ևս մշտապես իր սենյակն էր ունեցել այդտեղ, հատկապես՝ մուտքի մոտի առաջին սենյակը բավականին ընդարձակ և բավականին լավ ու փափուկ կահավորված գիր ու գրականությամբ զբաղվելու աշխատասենյակի նման։ Իսկապես որ, շատ գիրք կար սեղանին, պահարանում ու գրադարակներում (որպիսիք մորս բնակարանում համարյա բոլորովին չկային), կային գրոտած թղթեր, կապերով նամակներ, մի խոսքով, բնակարանը շեն տան տեսք ուներ, և գիտեմ, որ Վերսիլովը նախկինում ևս ժամանակ առ ժամանակ տեղափոխվում էր (թեև հազվադեպ) այդ բնակարանը և այնտեղ մնում նույնիսկ շաբաթներով։ Առաջին բանը, որ իր վրա գրավեց ուշադրությունս, գրասեղանի վերևում կախ տված, թանկարժեք փայտեղենից կերտված քանդակազարդ շրջանակի մեջ առնված լուսանկարն էր մորս դիմանկարը լուսանկարված, անշուշտ, արտասահմանում և, դատելով արտասովոր մեծությունից, շատ թանկարժեք իր էր։ Առաջ չգիտեի ու լսած չկայի այդ դիմանկարի մասին և, որ կարևորն է, ապշեցի դիմանկարի ու մորս արտակարգ, այսպես ասած հոգեհարազատ նմանությունից, ասես դա Արարչի ձեռքով պատկերված իսկական դիմանկար լիներ և ոչ թե մեխանիկական պատճենահանում լուսանկարելու միջոցով։ Մտնելուն պես կանգ առա ու կանգնած մնացի այդ դիմանկարի դեմ։ | ||
+ | |||
+ | ― Ճիշտ է, չէ՞, ճիշտ է, չէ՞,― փոքր-ինչ գլխավերևիցս վրա-վրա կրկնում էր Վերսիլովը։ | ||
+ | |||
+ | Այսինքն «ճիշտ է, չէ՞, որ նման է»։ Ուսիս վրայով նայեցի իր դեմքին և ապշեցի հայացքի արտահայտությունից։ Դեմքը փոքր-ինչ գունատված էր, բայց հայացքը ջերմ էր, լարված ու փայլում էր ասես երջանկությունից և ուժերի հորդումից, այդպիսի արտահայտություն տեսած չկայի նրա հայացքում։ | ||
+ | |||
+ | ― Չգիտեի, որ այդքան սիրում եք մորս,― պոռթկացի հանկարծ՝ ինքս նույնպես արբած լինելով հիացմունքից։ | ||
+ | |||
+ | Ժպտաց երանավետ, թեև այդ ժպիտի մեջ ինչ-որ տառապագին, ավելի ճիշտ ինչ-որ վերմարդկային բան արտահայտվեց... չեմ կարողանում արտահայտել այդ բանը, բայց վերին աստիճանի զարգացած մարդիկ, ինչպես թվում է, չեն կարող ունենալ հրճվագին ու հաղթականորեն երջանիկ հայացք։ Պատասխան չտալով ասածիս նա օղակներից հանեց դիմանկարը, մոտեցրեց իր դեմքին, համբուրեց, այնուհետև նորից կախեց պատին։ | ||
+ | |||
+ | ― Նկատի ունեցիր,― ասաց,― լուսանկարները հազվադեպ են ստացվում նման, և դա հասկանալի է. լուսանկարվողը, այսինքն՝ մեզնից յուրաքանչյուրը, խիստ հազվադեպ է նման լինում ինքն իրեն։ Լոկ հազվադեպ ակնթարթների ընթացքում է մարդկային դեմքն արտահայտում տվյալ մարդու էությունը, դրա գլխավոր, բնորոշ առանձնահատկությունը։ Մինչդեռ նկարիչն ուսումնասիրում է բնորդի դեմքը և որսում այդ բնորոշը, թեև դա, միգուցե, չի երևում նկարելու ընթացքում։ Մինչդեռ լուսանկարը մարդուն որսում է այնպես, ինչպես որ երևում է տվյալ պահին, և միանգամայն անհնարին է, որ Նապոլեոնը նման մի պահի երևար տխմարի տեսքով, իսկ Բիսմարկը՝ քնքշասիրտ։ Իսկ այստեղ, այս դիմանկարում արեգակն ասես դիտավորյալ Սոնյային բռնացրել է ամենագլխավոր ակնթարթում ամաչկոտ, սիրո մեջ հեզ և որոշ չափով վայրի, վախվորած առաքինության արտահայտությամբ։ Եվ որքա՜ն երջանիկ է եղել այն ժամանակ, երբ համզված է եղել վերջապես, որ ես անչափ ծարավի եմ իր դիմանկարն ունենալուն։ Այս լուսանկարը թեև այնքան էլ վաղուց չի արված, այդուհանդերձ, այն ժամանակ նա ավելի երիտասարդ էր, ավելի գրավիչ տեսք ուներ, թեև այն ժամանակ ևս այտերն արդեն թալկած էին այսօրվա պես, և ճակատին արդեն կային մանրիկ կնճիռներ ու հայացքի այդ վախվորած հեզությունը, որն ասես տարեցտարի ավելի է ուժգնանում։ Արդյոք հավատո՞ւմ ես, սիրելիս, ես նրան այլևս պատկերացնել իսկ չեմ կարող մեկ այլ հայացքով, բայց չէ՞ որ մի ժամանակ նա եղել է շատ ավելի երիտասարդ, ավելի դյութիչ։ Ռուս կանայք շուտ են թոշնում, նրանց գեղեցկությունը կբոցկլտա ակնթարթորեն ու կմարի, և դրա պատճառը լոկ ցեղային ֆիզիկական հատկանիշը չէ իրավամբ, պատճառը նախ այն է, որ նրանք կարողանում են սիրել ինքնամոռաց։ Եթե ռուս կինը սիրում է, ապա ամեն բան տալիս է միանգամից՝ և ակնթարթը, և ճակատագիրը, և ներկան, և ապագւսն. չի կարողանում ժլատություն անել, հոգեպահուստ պահել սիրո մեջ, և նրա գեղեցկությունն արագ անցնում է այն մարդու մեջ, ում սիրում է։ Այս թալկած այտերը նույնպես իմ մեջ անցած, իմ կարճատև զվարճությանը նվիրատրված գեղեցկության հետքն են։ Դու ուրա՞խ ես, որ ես սիրել եմ մորդ և նույնիսկ չէի՞ր հավատում, թե սիրել եմ նրան... Ահա, մեկ ուրիշ դիմանկար էլ կա այստեղ, սրան ևս նայիր։ | ||
+ | |||
+ | Վերցրեց սեղանի վրայից ու տվեց ինձ։ Դա նույնպես լուսանկար էր անհամեմատ փոքրաչափ, բարալիկ, ձվաձև փայտակերտ շրջանակի մեջ առնված, աղջկա դեմք էր նիհարուկ ու թոքախտավոր և հրաշալի այդ ամենով հանդերձ, մտախոհ էր, միաժամանակ արտառոցության աստիճան մտազուրկ։ Դիմագծերը կանոնավոր էին, սերնդեսերունդ փափկասունացած, բայց հիվանդագին տպավորություն գործող, թվում էր, թե այդ արարածը հանկարծ տրվել է մի կաշկանդող, ուժից վեր ջանք պահանջող մտահղացման։ | ||
+ | |||
+ | ― Սա... սա այն աղջի՞կն է... նրա խորթ քույրի՞կը, որ մահացավ թոքախտից և... որի հետ դուք ուզել եք ամուսնանա՞լ,― մրմնջացի՝ որոշ չափով վհատված։ | ||
+ | |||
+ | ― Այո, ուզում էի ամուսնանալ, մահացավ թոքախտից, նրա խորթ քույրիկն է։ Գիտեի, որ տեղյակ ես... այդ բամբասանքներին։ Նման դեպքում, բամբասանքից զատ, ուրիշ բան հազիվ թե լսեիր։ Բարեկամս, թող այդ լուսանկարը։ Դա մի խեղճ խելագար էր և ոչ ավելին։ | ||
+ | |||
+ | ― Լիովի՞ն խելագար։ | ||
+ | |||
+ | ― Կամ ապուշ, ինչևէ, իմ կարծիքով երևի խելագար էր։ Երեխա ուներ իշխան Սերգեյ Պետրովիչից (խելագարության հետևանքով և ոչ թե սիրո հոդի վրա. դա իշխան Սերգեյ Պետրովիչի ստորագույն արարքներից մեկն էր), երեխան այժմ այստեղ է, այն սենյակում, և ես վաղուց էի ուզում ցույց տալ քեզ։ Իշխան Սերգեյ Պետրովիչը չհամարձակվեց գալ այստեղ և տեսնել երեխային։ Հենց այդ ժամանակ էլ մորդ թույլտվությամբ ուզեցի ամուսնանալ այդ... դժբախտի հետ... | ||
+ | |||
+ | ― Մի՞թե հնարավոր է այդպիսի թույլտվություն,― վրա տվեցի տաքացած։ | ||
+ | |||
+ | ― Օհ, այո, նա թույլ տվեց, խանդում են այն դեպքում, երբ դիմացինը կին է լինում, իսկ դա կին չէր։ | ||
+ | |||
+ | ― Կին չէր ամենքի համար, բայց ոչ թե մորս,― գոռացի։― Կյանքումս չեմ հավատա, թե մայրս չի խանդել։ | ||
+ | |||
+ | ― Եվ ճիշտ ես։ Ես կռահեցի դա, երբ ամեն բան վերջացել էր, այսինքն երբ տվել էր թույլտվությունը։ Բայց թող դա։ Բանը չհարթվեց Լիդայի մահով, այո։ Ողջ էլ մնար չէր հարթվի, մինչև այժմ էլ չեմ թողնում, որ մայրդ մոտենա այդ երեխային։ Սա սոսկ մի պատահար է, դիպված։ Սիրելիդ իմ, վաղուց էի սպասում, որ քեզ տեսնեմ այստեղ։ Վաղուց էի երազում, գիտե՞ս, թե որքա՜ն վաղուց, թե ինչպես կհանդիպենք այստեղ, երկու տարի շարունակ երազում էի։ | ||
+ | |||
+ | Ինձ նայեց անկեղծ, արդարամիտ հայացքով, որ լի էր սրտի ինքնամոռաց ջերմությամբ։ Բռնեցի իր ափը. | ||
+ | |||
+ | ― Ինչո՞ւ էիք ձգձգում, ինչո՞ւ ավելի շուտ չէիք կանչում։ Եթե իմանայիք, թե ի՜նչ կլիներ... և ինչը չէր լինի, եթե ավելի շուտ կանչեիք ինձ... | ||
+ | |||
+ | Այդ պահին ներս բերին ինքնաեռը, իսկ Նաստասյա Եգորովնան հանկարծ բերեց քնած երեխային։ | ||
+ | |||
+ | ― Նայիր դրան,― ասաց Վերսիլովը,― ես սիրում եմ դրան, և դիտավորյալ պատվիրեցի, որ բերեն այժմ, որ դու տեսնես իրեն։ Լավ, նորից իր տեղը տարեք նրան, Նաստասյա Եգորովնա։ Նստիր ինքնաեռի մոտ։ Ուզում եմ երևակայել, թե ես ու դու այսպես ենք ապրել միշտ՝ միասին և ամեն երեկո հանդիպել ենք առանց բաժանվելու։ Թող՝ նայեմ երեսիդ, նստիր, այ այսպես, որ լավ տեսնեմ դեմքդ։ Ինչքա՜ն եմ սիրում քո դեմքը։ Ինչպե՜ս էի պատկերացնում դեմքդ դեռևս այն ժամանակ, երբ սպասում էի Մոսկվայից գալուդ։ Հարցնում ես ինչո՞ւ ավելի շուտ չէի կանչում մոտս։ Կաց. միգուցե այժմ դա էլ հասկանաս։ | ||
+ | |||
+ | ― Բայց մի՞թե հենց այդ ծերունու մահն է այժմ բաց արել ձեր լեզուն, տարօրինակ է... | ||
+ | |||
+ | Թեև այդպիսի բան էի ասում, բայց իր երեսին էի նայում սիրով։ Խոսում էինք բարեկամների պես՝ բառիս բարձրագույն և լիակատար իմաստով։ Նա ինձ բերել էր այդ տեղը, որ ինչ-որ բան բացահայտեր ինձ համար, պատմեր, արդարացներ իր արածը, մինչդեռ այդ ընթացքում, հատուկ բառեր ասելուց առաջ, ամեն բան արդեն բացատրվել ու արդարացվել էր ինքնին։ Այժմ ինչ էլ որ լսեի իր շուրթերից, միևնույն էր. արդյունքն արդեն ձեռք էր բերված, և երկուսս էլ երջանկության զգացումով էինք ըմբռնում այդ արդյունքն ու այդպիսի զգացումով էլ նայում էինք իրար։ | ||
+ | |||
+ | ― Ոչ թե այդ ծերունու մահը,― պատասխանեց,― ոչ միայն մահը, ուրիշ պատճառ էլ կա, որը համընկել է դրա հետ... Թող Աստված օրհնի ակնթարթն այս ու կյանքը մեր՝ այսուհետև ու երկար տարիներ։ Խոսենք, սիրելիդ իմ։ Ուզում եմ մի բանի մասին խոսել, բայց շարունակ տարածվում եմ, շեղվում, կողմնակի մանրամասնությունների մեջ ընկնում։ Միշտ այդպես է լինում, երբ սիրտը լցված է... Բայց խոսենք, ժամն է հասել, իսկ ես վաղուց եմ սիրահարված քեզ, տղաս... | ||
+ | |||
+ | Ետ ընկավ իր բազկաթոռի թիկնակին ու նորից ուշադիր զննեց ինձ։ | ||
+ | |||
+ | ― Ի՜նչ տարօրինակ է։ Ի՜նչ տարօրինակ է լսելը,― կրկնում էի հրճվանքի մեջ սուզված։ Եվ ահա, հիշում եմ, հանկարծ նրա դեմքին մի ակնթարթ հայտնվեց ու հարթվեց իր յուրահատուկ կնճիռը (մտահոգության), որն այնքան ծանոթ էր ինձ և ասես միաժամանակ արտահայտում էր և տրտմություն, և հեգնանք։ Հաղթահարեց ինքն իրեն և սկսեց, ասես որոշ չափով ճիգ գործադրելով իր վրա։ | ||
+ | |||
+ | ''' II ''' | ||
+ | |||
+ | ― Լսիր, Արկադի, եթե քեզ կանչեի ավելի շուտ, ապա ի՞նչ էի ասելու։ Այս հարցի մեջ է իմ պատասխանը։ | ||
+ | |||
+ | ― Այսինքն ուզում եք ասել, թե այժմ մորս ամուսինն եք ու իմ հայրը, մինչդեռ սրանից առաջ... Չէիք իմանա, թե այն ժամանակ ինչ էիք ասելու մեր սոցիալական վիճակի կապակցությամբ։ Այդպե՞ս է։ | ||
+ | |||
+ | ― Սիրելիս, ասելիքս չէի իմանա ոչ միայն այդ կապակցությամբ, այնժամ շատ բաների մասին ստիպված կլինեի լռել։ Նման պարագայում շատ բան նույնիսկ ծիծաղելի ու նվաստացուցիչ է այն առումով, որ նման է աճպարարության, այո, իսկական խեղկատակային աճպարարության։ Դեհ, ինչպե՞ս պիտի հասկանայինք իրար սրանից առաջ, այն դեպքում, երբ ինքս ինձ նոր եմ միայն հասկացել, այսօր, կեսօրվա ժամը հինգին, Մակար Իվանովիչի մեռնելուց ուղիղ երկու ժամ առաջ։ Տհաճ տարակուսանքո՞վ ես նայում երեսիս։ Չանհանգստանաս, կպարզաբանեմ փաստացի, բայց այն, ինչ ասացի, լիովին արդարացի է. ամբողջ կյանքս՝ որոնումների ու տարակուսանքների մեջ, և հանկարծ դրանց հանգուցալուծումը այսինչ ամսաթվին, կեսօրվա ժամը հինգի՜ն։ Նույնիսկ վիրավորական է, ճի՞շտ է։ Ոչ վաղ անցյալում իրոք կվիրավորվեի։ | ||
+ | |||
+ | Լսում էի իսկապես հիվանդագին տարակուսանքով, խիստ ցայտուն էր երևում վերսիլովյան նախկին կնճիռը, ինչը չէի ցանկանա տեսնել այդ երեկո, նման բան լսելուցս հետո։ Հանկարծ գոչեցի. | ||
+ | |||
+ | ― Աստված իմ։ Այսօր, ժամը հինգին... դուք ինչ-որ բա՞ն եք ստացել նրանից։ | ||
+ | |||
+ | Նայեց սևեռուն և, հավանաբար, իմ բացակայությունի՞ց, գուցեև ասածս բառի՞ց «նրանից», ցնցված։ | ||
+ | |||
+ | ― Ամեն բան կիմանաս,― ասաց մտածկոտ ժպիտով,― ինչ-որ պետք է և, անշուշտ, բան չեմ թաքցնի, քանի որ չթաքցնելու նպատակով եմ բերել քեզ, բայց առայժմ հետաձգենք այդ ամենը։ Գիտե՞ս, բարեկամս, վաղուց գիտեի, որ մենք ունենք հայրերի ու միջավայրի անվայել պահվածքից վիրավորված երեխաներ, բայց... ներիր, սիրելիս, զարմանալի ցրվածություն է թափվել վրաս։ Ուզում էի արտահայտել լոկ այն միտքը, թե ինչպես եմ համարյա մշտապես քեզ համար վախեցել։ Միշտ պատկերացնում էի, որ դու մեկն ես այն փոքրիկ արարածներից, ովքեր գիտակցում են իրենց շնորհալիությունը և մենություն որոնում։ Ինքս էլ քեզ պես չեմ սիրել ընկերներ ունենալը։ Ի դժբախտություն իրենց՝ այդ արարածները թողնված են իրենց ուժերի և անուրջների հույսին՝ մեն-մենակ վայելուչ կյանքի հանդեպ իրենց չափազանց վաղաժամ ու համարյա վրիժառու, հատկապես «վրիժառու» ծարավի հետ։ Բայց բավական է, սիրելիս, դարձյալ շեղվեցի... Դեռևս քեզ սիրահարվելուցս առաջ արդեն պատկերացնում էի քեզ և մենությանդ մեջ վայրենացած քո երազանքները... Բայց բավական է, ի դեպ, մոռացա, թե ինչի մասին սկսեցի խոսել։ Ինչևէ, անհրաժեշտ է այդ մասին ևս ասել։ Իսկ առա՞ջ, ի՞նչ կարող էի ասել քեզ սրանից առաջ։ Այժմ տեսնում եմ երեսիս ուղղված հայացքդ, ու գիտեմ, որ նայողը իմ ''որդին'' է, մինչդեռ նույնիսկ երեկ չէի կարող հավատալ, թե երբևէ կարող եմ այսպես նստել ու խոսել իմ տղայի հետ։ | ||
+ | |||
+ | ― Այլևս երազելու և անրջելու կարիք չունեմ, միմիայն ձեզնով էլ եմ բավարարված այժմ,― մրմնջացի՝ հոգով ու սրտով նվիրվելով նրան։― Ես կհետևեմ ձեզ՝ ինչպես որ ցանկանաք։ | ||
+ | |||
+ | ― Կհետևե՞ս։ Բայց իմ դեգերումներն արդեն ավարտվեցին հենց այսօր. ուշացել ես, սիրելիդ իմ։ Վերջին արարի ավարտն է այսօր և վարագույրն իջնում է։ Շատ երկար տևեց այս վերջին արարը։ Սկսվել էր վաղուց, դեռևս այն ժամանակ, երբ վերջին անգամ էի վազում արտասահման։ Այն ժամանակ լքեցի ամեն բան և, իմացիր, սիրելիս, մորիցդ էլ բաժանվեցի ու նրան անձամբ հայտնեցի այդ մասին։ Դա նույնպես պիտի իմանաս։ Այն ժամանակ բացատրեցի մորդ, թե մեկնում եմ ընդմիշտ, թե այլևս չի տեսնի ինձ։ Ամենից վատն այն էր, որ մոռացա նույնիսկ փող թողնել իր համար։ Քո մասին ես չմտածեցի ոչ մի րոպե։ Մեկնեցի այնպես, սիրելիդ իմ, որ մնամ Եվրոպայում ու չվերադառնամ այլևս։ Մեկնեցի որպես տարագիր։ | ||
+ | |||
+ | ― Գերցենի՞ մոտ։ Արտասահմանյան քարոզչությանը մասնակցելո՞ւ։ Հավանաբար ամբողջ կյանքում ինչ-որ դավադրությա՞ն եք մասնակցել,― գոչեցի անզուսպ։ | ||
+ | |||
+ | ― Ո՜չ, բարեկամս, չեմ մասնակցել որևէ դավադրության։ Իսկ քո աչքերն սկսեցին նույնիսկ փայլակներ արձակել, սիրում եմ քո բացականչությունները, հոգիս։ Ո՜չ, այն ժամանակ մեկնեցի՝ հանկարծակի վրա տված թախիծից փախչելու համար։ Դա ռուս ազնվականի թախիծ էր. իրավամբ, չեմ կարողանում ավելի լավ արտահայտվել։ Ազնվականի թախիծ և ուրիշ՝ ոչինչ։ | ||
+ | |||
+ | ― Ճորտատիրական իրավո՞ւնքի... ժողովրդի ազատագրմա՞ն...― մրմնջալ սկսեցի՝ շնչակտուր լինելով։ | ||
+ | |||
+ | ― Ճորտատիրական իրավո՞ւնքը։ Կարծում ես, թե կարոտո՞ւմ էի ճորտատիրական կարգերին։ Տանել չէի՞ կարողանում ժողովրդի ազատագրումը։ Օհ, ոչ, բարեկամս, չէ՞ որ հենց ինքներս էինք ազատարարները։ Տարագրվեցի՝ առանց չարամտության։ Դրանից քիչ առաջ հաշտարար միջնորդ էի և ուժերս չէի խնայում, ջանում էի անաչառորեն, և ոչ էլ այն պատճառով մեկնեցի, որ քիչ հատուցում էի ստացել իմ լիբերալիզմի դիմաց։ Բոլորս էլ ոչինչ չստացանք այն ժամանակ, այսինքն՝ միմիայն ինձ նմանները։ Մեկնելիս ավելի շուտ հպարտ էի, քան թե հիասթափված և, հավատա, լիովին հեռու էի այն մտքից, թե ժամանակն է, որ կյանքս ավարտեմ կոշկակարի համեստ զբաղմունքով։ Je suis gentilhomme avant tout et je mourrai gentilhomme!<ref>Ամեն բանից առաջ ես ազնվական եմ և ազնվական էլ կմեռնեմ (ֆրանս.)։ | ||
+ | </ref>։ Այնուամենայնիվ թախիծն էր պատել ինձ։ Մեզ նմանները Ռուսաստանում, միգուցե մոտավորապես հազարն են. իսկապես, երևի ոչ ավելին։ Բայց չէ՞ որ այդքանն էլ է բավական, որպեսզի չմեռնի գաղափարը։ Մենք գաղափարակի՜ր ենք, սիրելիդ իմ։ Բարեկամս, ես խոսում եմ մի արտակարգ հույս ու հավատով, թե դու լիովին կհասկանաս այդ դատարկաբանությունը։ Ես քեզ կանչել եմ սրտիս քմահաճույքով. վաղուց էի երազում, թե ինչպես եմ խոսելու քեզ հետ նման բաների մասին... քե՛զ հետ, հատկապես քեզ հետ։ Ինչևէ... ինչևէ... | ||
+ | |||
+ | ― Ո՛չ, շարունակեք,― գոչեցի,― նորից անկեղծություն եմ տեսնում ձեր հայացքում... Եվ ի՞նչ, Եվրոպան հարություն տվե՞ց ձեզ այն ժամանակ։ Եվ ի՞նչ է նշանակում ձեր «ազնվականի թախիծը»։ Ներեցեք, աղավնյակս, ես դեռ չեմ հասկանում։ | ||
+ | |||
+ | ― Հարություն տվե՞ց ինձ, արդյոք, Եվրոպան։ Բայց այն ժամանակ մեկնում էի նրան թաղելու համար։ | ||
+ | |||
+ | ― Թաղելո՞ւ,― կրկնեցի զարմանքով։ | ||
+ | |||
+ | ժպտաց. | ||
+ | |||
+ | ― Արկադի, բարեկամս, այժմ հոգիս գորովանքի մեջ է և ընդվզում է։ Երբևէ չեմ մոռանա այն ժամանակ Եվրոպայում ապրածս առաջին պահերը։ Դրանից առաջ էլ էի ապրել Եվրոպայում, բայց այն ժամանակն առանձնահատուկ էր, և այնտեղ մեկնել էի ոչ թե մռայլ թախիծից հալածյալ ու... մաշված մի այնպիսի սիրուց, ինչպես երկրորդ անգամ մեկնելիս։ Կպատմեմ այն ժամանակվա առաջին ապրումներիցս մեկի, երազներիցս մեկի, իսկական երազներիցս մեկի մասին։ Դա տեղի ունեցավ դեռևս Գերմանիայում։ Նոր էի մեկնել Դրեզդենից և ցրվածությանս պատճառով անցել էի այն կայարանից, որտեղից պետք է թեքեի ճանապարհս, և հայտնվեցի ուրիշ գծի վրա։ Ինձ անմիջապես իջեցրին, կեսօրվա ժամը երեքն էր. պարզ օր էր։ Դա գերմանական մի փոքրիկ ավան էր։ Ինձ ցույց տվեցին հյուրանոցը։ Հարկավոր էր սպասել, հաջորդ գնացքն անցնելու էր գիշերվա ժամը տասնմեկին։ Նույնիսկ գոհ էի այդ արկածիցս, քանի որ առանձնապես չէի շտապում։ Դեգերում էի, բարեկամս, դեգերում։ Պարզվեց, որ թեև փոքրիկ ու հետին կարգի, բայց գերմանացիների սովորույթի համաձայն ամբողջովին կանաչի մեջ կորած, ծաղկաթմբերով շրջապատված հյուրանոց եմ ընկել։ Մի նեղլիկ սենյակ էին հատկացրել ինձ և քանի որ անցած ամբողջ գիշերը ճանապարհին էի եղել, ապա քնեցի ճաշելուց հետո։ | ||
+ | |||
+ | Ինձ համար լիովին անսպասելի մի երազ տեսա, քանի որ երբևէ չէի տեսել դրա նման երազ։ Դրեզդենի պատկերասրահում կա Կլոդ Լորենի արած նկարը, որն, ըստ քարտադարանի, կոչվում է «Ասիսը և Գալաթեան», չգիտեմ ինչու՝ ես դա միշտ անվանել եմ «Ոսկե դար»։ Դրանից առաջ էլ էի տեսել այդ նկարը, իսկ այդ ժամանակ, մեկնելուցս առաջ, մի անգամ էլ տեսա անցողիկ։ Հենց այդ նկարն էլ տեսա երազումս, բայց ոչ թե որպես նկար, այլ՝ որպես իրական մի եղելություն։ Ինչևէ, չգիտեմ, թե հատկապես ինչ էի տեսնում այդ երազում, տեսածս հիշյալ նկարում պատկերված կղզիախումբն էր, ընդ որում՝ ժամանակն, ասես թե, ետ էր գնացել երեք հազար տարով, երկնագույն փաղաքուշ ալյակներ, կղզիներ ու ժայռեր, ծաղկուն ծովափ, հեռուների հրաշք համայնապատկեր, մայր մտնող-կանչող արեգակ, բառերով հնարավոր չէ արտահայտել։ Եվրոպական մարդկությունը այդ տեղը հիշում է որպես իր օրրան, և այդ մասին մտածելիս սիրտս ասես հարազատի հանդեպ սիրով էր լցվում։ Այդ տեղն է եղել մարդկության երկրային դրախտը, աստվածներն այստեղ են իջել երկնային բարձունքներից, մտերմություն արել մարդկանց հետ... Օհ, հրաշալի մարդիկ են ապրել այնտեղ։ Նրանք քնում և արթնանում էին երջանիկ ու միամիտ, մարգագետիններն ու պուրակները զրնգում էին նրանց երգերից և ուրախ կանչերից, ուժերի անսպառ պաշար էր ծախսվում անաղարտ սիրո ու խնդության մեջ։ Արևն էր ողողում նրանց իր ջերմությամբ ու լույսով։ Նրանք հրճվում էին իրենց հրաշագեղ զավակներով։ Հրաշապատում երազ, մարդկության մեծագո՜ւյն մոլորություն։ Ոսկե դա՜ր բոլոր երազանքներից ամենաանհավանականը, հանուն որի, սակայն, մարդիկ տալիս էին իրենց ամբողջ կյանքն ու եռանդը, հանուն որի մարգարեներ էին մեռնում ու սպանվում, առանց որի չեն ուզում ապրել ժողովուրդները և չեն էլ կարող նույնիսկ մեռնել։ Այս զգացողությունն ասես լիովին ապրեցի այն երազում, ժայռերն ու ծովը, մայր մտնող արեգակի շեղճառագայթափնջերը, ամեն-ամեն բան ասես շարունակում էի տեսնել նաև արթնանալուցս հետո, անգամ արտասուքով բառացիորեն հեղեղված աչքերս բաց անելուց հետո։ Հիշում եմ, որ ուրախ էի։ Ինձ համար անհայտ երջանկության զգացում էր թրթռում սրտումս, հրճվագին ցավ պատճառելով. դա համամարդկային սեր էր։ Արդեն լիովին իրիկնամուտ էր, պատուհանի գոգին տեղավորված ծաղկաթփերի սաղարթի միջով շեղ ճառագայթների փունջ էր թափանցում փոքրիկ սենյակը լույսով ողողելով ինձ։ Եվ ահա, բարեկամս, և ահա, իրական էր դարձել եվրոպական մարդկության առաջի՜ն օրվա մայր մտնող արեգակը, որ տեսել էի երազում և այդ ժամին ինձ համար դարձել էր եվրոպական մարդկության վերջի՜ն օրվա մայր մտնող արեգակ։ Այն ժամանակ Եվրոպայի գլխին առանձնահատուկ ուժով էր հնչում ասես ինչ-որ մի հուղարկավորության ղողանջ։ Միայն պատերազմը չէ, որ նկատի ունեմ և ոչ էլ միայն Թյուիլրին, առանց այդ էլ գիտեի, որ վաղ թե ուշ ամեն բան կանհետանա, նաև Հին Եվրոպան, բայց ես, որպես ռուս եվրոպացի, չէի կարող նույնիսկ մտովի թույլ տալ այդ բանը։ Այո, նրանք այն ժամանակ դեռ նոր էին հրդեհել Թյուիլրին... Օ՜հ, չանհանգստանաս, ես գիտեի, որ դա «տրամաբանական» էր և շատ լավ եմ հասկանում ընթացիկ գաղափարի անկասելիությունը, բայց որպես ռուս մշակույթի բարձրագույն միտքը կրող, չէի կարող թույլ տալ այդ բանը, քանզի ռուսական բարձրագույն միտքը բոլոր գաղափարների համահաշտեցումն է։ Եվ այն ժամանակ ամբողջ աշխարհում ո՞վ կարող էր հասու լինել այդ մտքին, միայնակ էի իմ որոնումների մեջ։ Առանձնապես իմ մասին չէ խոսքս, այլ ռուսական մտքի։ Այնտեղ տեր ու տնօրեն էին ամբաստանությունն ու տրամաբանությունը. այնտեղ ֆրանսիացին լոկ ֆրանսիացի էր, գերմանացին՝ ընդամենը միայն գերմանացի և դա առավել ծայրահեղ լարվածությամբ, քան իրենց ամբողջ պատմության ընթացքում է եղել, կնշանակի՝ ֆրանսիացին երբևէ այնքան էլ վնաս չի տվել իր Ֆրանսիային, իսկ գերմանացին էլ՝ իր Գերմանիային, ինչպես հենց այդ ժամանակ։ Այդ ժամանակ Եվրոպայում չկար գեթ մեկ եվրոպացի։ Այն բոլոր նավթավառների կողքին ես միակն էի, որ կարող էի կանգնել իրենց դեմ ու ասել երեսներին, որ Թյուիլրին հրդեհելն իրենց սխալմունքն էր, և այն բոլոր պահպանողական-վրեժխնդիրների մեջ ևս միակն էի, որ կարող էի ասել իրենց՝ պահպանողականներին, թե՝ թեև Թյուիլրին այրելը հանցագործություն է, այդուհանդերձ նաև տրամաբանական է։ Եվ դա այն պատճառով, տղաս, որ այն ժամանակ, որպես ռուս, Եվրոպայում միայն ես էի ''միակ եվրոպացին''։ Անձնապես իմ մասին չէ խոսքս, այլ ռուսական հավաքական մտքի։ Դեգերումների ու որոնումների մեջ էի, բարեկամս, որոնումների և հաստատ գիտեի, որ պետք է լռեմ ու որոնեմ։ Այնուամենայնիվ թախիծն էր պատել ինձ։ Տղաս, չեմ կարող չհարգել իմ ազնվական ծագումը։ Կարծես թե ծիծաղում ես։ | ||
+ | |||
+ | ― Չեմ ծիծաղում,― մրմնջացի՝ հուզված,― բնավ, դուք ցնցեցիք սիրտս ոսկե դարի ձեր տեսիլքով և, հավատացեք, որ սկսում եմ հասկանալ ձեզ։ Բայց առավելապես գոհ եմ այն բանի համար, որ այդպես հարգում եք ինքներդ ձեզ։ Շտապում եմ այդ մասին տեղյակ պահել ձեզ։ Երբևէ չէի սպասի նման բան լսել ձեզնից։ | ||
+ | |||
+ | ― Արդեն ասացի, որ սիրում եմ քո բացականչությունները, սիրելիս,― նորից ժպտաց մանկամիտ բացականչությանս վրա և, ոտքի կանգնելով, սկսեց քայլել սենյակով մեկ, ասես չնկատելով ու չզգալով իր շարժմունքը։ Ես էլ ոտքի ելա։ Նա շարունակում էր խոսել իր տարօրինակ լեզվով, բայց մտքի մեծագույն խորաթափանցությամբ։ | ||
+ | |||
+ | ''' III ''' | ||
+ | |||
+ | ― Այո, տղաս, կրկնում եմ չեմ կարող չհարգել իմ ազնվականությունը։ Դարերի ընթացքում մեզանում ստեղծվել է աշխարհում գոյություն չունեցող քաղաքակիրթ մարդու բարձրագույն տեսակ՝ համամարդկային ցավով տառապող տեսակը։ Այդ տեսակը զուտ ռուսական է, բայց քանի որ ծագում է ռուս ժողովրդի բարձրագույն քաղաքակիրթ շերտից, ապա, ուրեմն, ես այդ տեսակին պատկանելու պատիվն ունեմ։ Դրա մեջ է պահպանվում Ռուսիայի ապագան։ Միգուցե թվով ընդամենը հազարն ենք, միգուցե՝ ավելի շատ կամ քիչ, բայց ամբողջ Ռուսիան առայժմ ապրել է լոկ հանուն այն բանի, որ լույս աշխարհ բերի այդ հազարը։ Կասեն քի՜չ է, կընդվզեն, թե հազար մարդու համար այնքա՜ն դարեր են ծախսվել և այնքա՜ն միլիոն ժողովուրդ։ Ըստ իս՝ քիչ չէ։ | ||
+ | |||
+ | Լսում էի լարված։ Ինձ մոտ սկսում էր ձևավորվել մի համոզմունք, ամբողջ կյանքի ուղղություն, որը շատ որոշակի էր դառնում այդ «հազար մարդու» շնորհիվ։ Զգում էի, որ նրա խանդավառությունն ինձ է փոխանցվում ինչ-որ արտաքին ցնցումներով։ Այդ ջերմաշունչ խոսքն ասում էր ինձ սիրելով հանդերձ, բայց այդպես խոսել սկսելու պատճառը դեռևս անհայտ էր մնում ինձ համար։ | ||
+ | |||
+ | ― Ես տարագրության մեջ էի, և այստեղ լքածս որևէ բան ափսոսանք չէր հարուցում։ Այստեղ ապրելու ընթացքում ուժերիս ներածին չափ ծառայել էի Ռուսիային. մեկնելուց հետո նույնպես շարունակում էի ծառայել առավել ընդգրկուն գաղափարով։ Եվ այդպես ծառայելով ավելի մեծ ծառայություն էի մատուցում նրան, քան կմատուցեի այն դեպքում, եթե մնայի ընդամենը միայն ռուս, նման այն բանին, որ ֆրանսիացին լոկ ֆրանսիացի է, գերմանացին ընդամենը միայն գերմանացի։ Եվրոպայում դեռևս չեն հասկանա այս բանը։ Եվրոպան ստեղծել է ֆրանսիացու, անգլիացու, գերմանացու ազնվաբարո տեսակներ, սակայն դեռևս պատկերացում իսկ չունի իր ապագա մարդու մասին։ Եվ երևում է, որ առայժմ ոչ էլ ցանկանում է ունենալ։ Եվ պատճառը հասկանալի է. նրանք ազատ չեն, իսկ մենք ազատ ենք։ Այն ժամանակ ամբողջ Եվրոպայում միակ ազատ մարդն էի իմ ռուսական թախիծով հանդերձ։ | ||
+ | |||
+ | Բարեկամս, նկատի ունեցիր տարօրինակությունը․ ամեն մի ֆրանսիացի կարող է ծառայել ոչ միայն Ֆրանսիային, այլև՝ մարդկությանը, բայց լոկ այն պայմանով, որ կմնա առավելագույնս ֆրանսիացի, այդպես էլ անգլիացին ու գերմանացին։ Եվ միայն ռուսն է, նույնիսկ մեր օրերում, այսինքն շատ ավելի վաղ, քան կամփոփվի համընդհանուր արդյունքը, որ արդեն ի վիճակի է առավելագույնս ռուս լինել հատկապես այն դեպքում, երբ առավելագույնս եվրոպացի է։ Հենց սա է մեզ և մյուս ազգերին տարբերող առանձնահատկությունը։ Ֆրանսիայում ես ֆրանսիացի եմ, գերմանացու հետ՝ գերմանացի, հին հույնի հետ՝ հույն և հենց դրանով եմ առավելագույնս ռուս։ Այսպիսով, ես իսկական ռուսս, հենց դրանով եմ ծառայում Ռուսիային, քանզի ի ցույց եմ դնում նրա բարձրագույն միտքը։ Ես այդ մտքի պիոներն եմ։ Այն ժամանակ մեկնեցի որպես տարագիր, բայց մի՞թե լքեցի Ռուսիան։ Ոչ, շարունակում էի ծառայել նրան։ Թեկուզ ոչինչ չանեի Եվրոպայում, թեկուզ սոսկ որոնումների համար լինեի մեկնած (համ էլ գիտեի, որ սոսկ որոնումների համար եմ մեկնում), դարձյալ բավական էր և այն, որ մեկնում էի իմ մտքի և գիտակցության մղումով։ Ես հետս տարա իմ ռուսական թախիծը։ Օ՛հ, այն ժամանակ լոկ թափվող արյունը չէր ինձ այնպես վախեցրել և ոչ էլ նույնիսկ Թյուիլրին, այլ՝ այն ամենը, ինչը հետևելու էր դրանց։ Նրանք դատապարտված են դեռևս երկար կռվելու, քանի որ դեռևս չափից ավելի ֆրանսիացի ու չափից ավելի գերմանացի են և դեռ չեն ավարտել իրենց անելիքն այդ դերերում։ Իսկ մինչ այդ ափսոսում եմ, որ ավերածություն է կատարվում։ Ռուսի համար Եվրոպան նույնքան թանկ է, որքան Ոուսիան. այնտեղի ամեն մի քարը թանկ ու սիրելի է մեր սրտի համար։ Եվրոպան ևս Ռուսիայի պես հայրենիք է եղել մեզ համար։ Օ՜հ, նույնիսկ առավել։ Հնարավոր չէ ինձնից ավելի սիրել Ռուսիան, բայց երբևէ չեմ նախատել ինձ այն բանի համար, որ Վենետիկը, Հռոմը, նրանց գիտությունների և արվեստների գանձերն ու ամբողջ պատմությունն ավելի սիրելի են, քան Ռուսիան։ Օ՛հ, ռուսների համար թանկ են օտարների այդ հնադարյան քարերը, Աստծո արարած հին աշխարհի այդ հրաշալիքները, սուրբ հրաշագործությունների բեկորները, դրանք մեզ համար ավելի թանկ են, քան իրենց համար։ Նրանք այժմ տարված են ուրիշ մտքերով և ուրիշ զգացմունքներով, և այդ հնօրյա քարերն այլևս թանկ չեն նրանց համար... Պահպանողականն այնտեղ պայքարում է լոկ իր գոյությունը պահպանելու համար, նավթավառն էլ մի կտոր հաց ունենալու իրավունքի համար է իրեն գցում դեսուդեն, լոկ Ռուսիան է, որ ապրում է ոչ միայն հանուն իր գոյության, այլև հանուն մտքի և, համաձայնիր, բարեկամս, նշանակալից է այն փաստը, որ արդեն մեկ հազարամյակ է, ինչ Ռուսիան ապրում է բացարձակապես ոչ իր համար, այլ միմիայն Եվրոպայի։ Իսկ նրա՞նք։ Օ հ, նրանք դատապարտված են այն բանին, որ ավելի շուտ ահեղ չարչարանաց հուրը կընկնեն, քան թե երկնային արքայություն։ | ||
+ | |||
+ | Խոստովանեմ, որ լսում էի մեծագույն տարակուսանքով, նույնիսկ իր խոսելակերպից էի վախենում, թեև չէի կարող ցնցված չլինել արտահայտած մտքերից։ Հիվանդագին վախ ունեի խաբված լինելու կեղծիքից։ Եվ հանկարծ խստորեն դիտողություն արեցի. | ||
+ | |||
+ | ― Ասացիք հենց նոր՝ «երկնային արքայություն»։ Լսել էի, որ այնտեղ զբաղվել եք Աստծո քարոզչությա՞մբ, ճգնավորի քուրձ ու կապա՞նք կրել։ | ||
+ | |||
+ | ― Ձեռ քաշիր իմ կապանքից,― ժպտաց,― դա բոլորովին այլ բան է։ Այն ժամանակ դեռ չէի քարոզում, բայց նրանց Աստծու կարոտն էի քաշում, սա ճիշտ է։ Այն ժամանակ նրանք աթեիզմ էին հռչակել, այսինքն՝ անաստվածություն, և հռչակել էր նրանցից ընդամենը մի խումբ, բայց դա նշանակություն չուներ, դրանք պարզապես առաջին հեծյալներն էին, և դա դեպի իրականացումը տանող առաջին քայլն էր, և դա էր կարևորը։ Այդ դեպքում ևս դարձյալ մեջտեղ էր եկել նրանց տրամաբանությունը, բայց ամբողջ ձանձրույթն էլ հենց տրամաբանության մեջ է լինում միշտ։ Իմ անձնավորությամբ այլ քաղաքակրթություն էի ներկայացնում, և սիրտս չէր ընդունում նրանց հայեցակետը։ Դա տեղով ապերախտություն էր իրենց իսկ փայփայած գաղափարի հանդեպ, տանել չէի կարող նրանց սուլոցներն ու իրենց իսկ սրբության վրա նետած ցեխակտորները։ Ինձ խրտնեցնում էր նրանց երթի փինաչիությունը։ Ինչևէ, իրականությունը ի պատասխան այդպիսի երթերի, միշտ էլ սապոգն է բարձրացնում նույնիսկ, նույնիսկ դեպի կատարելությունն ուղղված ամենապայծառ ձգտումի դեպքում, և ես պետք է որ անպայման իմանայի այդ բանը, բայց, այդուհանդերձ, այլ տեսակի էի պատկանում, ազատ էի ընտրություն կատարելու հարցում, իսկ իրենք ոչ, և ես ողբում էի, իրենց վիճակն էի ողբում, վաղեմի գաղափարը և միգուցե իսկական արցունք էլ էի թափում առանց այլևայլ վերամբարձ խոսքերի։ | ||
+ | |||
+ | ― Այդքան ուժգի՞ն էիք հավատում Աստծուն,― հարցրեցի թերահավատ։ | ||
+ | |||
+ | ― Բարեկամս, այդ հարցը երևի ավելորդ է։ Ասենք թե այնքան էլ չէի հավատում, այդուհանդերձ, չէի կարող չթախծել հավատի գաղափարի կորստյան համար։ ժամանակ առ ժամանակ պատկերացնել իսկ չէի կարողանում, թե մարդն ինչպե՞ս կարող է ապրել առանց Աստծու և երբևէ հնարավո՞ր է, արդյոք, նման բան։ Սիրտս միշտ էլ վճռականորեն պնդում էր, որ անհնարին է, բայց մի որոշ ժամանակ, միգուցե, հնարավոր լինի... Կասկած իսկ չունեմ, որ երբևէ վրա կհասնի անաստվածության մի այդպիսի ժամանակահատված, բայց նման դեպքում միշտ էլ պատկերացրել եմ մի այլ տեսարան... | ||
+ | |||
+ | ― Ինչպիսի՞։ | ||
+ | |||
+ | Ճիշտ է, նա դեռևս դրանից առաջ էր հայտնել, թե երջանիկ է, և նրա խոսքի մեջ, անկասկած, շատ մեծ խանդավառություն կար, ու որպես այդպիսին էլ ընդունում եմ նրա ասածի մեծ մասը։ Ելնելով իր հանդեպ տածածս հարգանքից, անշուշտ, այժմ էլ չեմ համարձակվի թղթին հանձնել այն ամենը, ինչի մասին խոսում էինք, բայց նրա խոսքից կորզածս այն արտասովոր տեսարանի մի քանի պատառիկներ կմեջբերեմ այստեղ։ Կարևորն այն է, որ նախկինում ևս ինձ միշտ մտատանջում էր այդ «քուրձ ու կապանքը» և մշտապես ճգնում էի ըմբռնել դրա իմաստը, այդ պատճառով էլ հարցախեղդ էի անում։ Սրտումս ընդմիշտ տպավորվել են մի քանի ցնորական և անչափ արտառոց մտքեր, որ նա արտահայտում էր այն ժամանակ։ | ||
+ | |||
+ | ― Սիրելիդ իմ,― սկսեց մտասույզ ժպիտով,― պատկերացնում եմ, երբ կռիվն արդեն վերջացել է և պայքարը ննջել։ Անեծքներից, սուլոցներից ու ցեխի կտորներից հետո լռություն է տիրել, և մարդիկ մնացել են ''մենակ'' ինչպես որ ցանկանում էին. երբեմնի մեծ գաղափարը լքել է նրանց, ուժի և զորության մեծագույն ակունքը, որ մինչ այդ սնել ու ջերմացրել է նրանց, հեռանում է, մայր մտնում, ինչպես այն վեհաշուք ու կանչող արեգակը Կլոդ Լորենսի կտավում, թեև այդ կտավում ասես մարդկության վերջին օրն է մարում։ Եվ ահա, մարդիկ հանկարծ հասկացել են այնտեղ (Եվրոպայում), որ իրենք լիովին մենակ են մնացել և միանգամից մեծագույն որբություն են զգում։ Տղաս, սիրելիս, երբևէ չէի կարողացել պատկերացնել մարդկանց այդքան ապերախտ ու հիմարացած։ Որբացած մարդիկ պիտի որ անմիջապես մոտենան իրար, հպվեն միմյանց խտանան, առավել սիրելով մեկմեկու, պիտի ափ ափի տան, հասկանալով, որ իրենցից բացի այլևս ոչ ոք չունեն։ Պիտի որ անհետանար անմահության մեծ գաղափարը և պիտի որ հարկադրաբար փոխարինող գտնվեր դրան և անմահության հանդեպ սիրո երբեմնի անսպառ պաշարը բոլորի մոտ պիտի որ ուղղվեր դեպի բնությունը, աշխարհը, դեպի մարդիկ, դեպի խոտի ամեն մի շյուղը։ Մարդիկ պիտի որ անզսպորեն սիրահարվեին հողին ու կյանքին այն չափով, ինչ չափով որ աստիճանաբար պիտի գիտակցեին իրենց անցողիկությունը և վերջ ունենալը։ Պիտի որ սկսեին նկատել բնության մեջ ու բացահայտել այնպիսի երևույթներ ու առեղծվածներ, որպիսիք չէին էլ պատկերացնում առաջ, քանզի բնությանը պիտի նայեին նորովի՝ սիրուհու վրա սիրեցյալի ուղղած հայացքով։ Արթնանալուն պես նրանք պիտի որ շտապեին համբուրելու միմյանց, շտապեին սիրելու իրար, գիտակցելով, որ իրենց օրերը կարճ են, և այդ սերն է միակ բանը, որ մնալու է իրենց։ Պիտի որ աշխատեին և յուրաքանչյուրը պիտի որ իր ունեցած-չունեցածը տար ամենքին ու միայն դրանով լիներ երջանիկ։ Ամեն մի երեխա պիտի որ իմանար ու զգար, որ երկրագնդի երեսին գոյություն ունեցող ամեն ոք հայր ու մայր է իր համար, քույր ու եղբայր։ Ամեն ոք պիտի որ մտածեր. «Թող թեկուզ վաղվա օրը լինի իմ վերջին օրը, այնուամենայնիվ, իմ մեռնելուց հետո կմնան մյուսները, իսկ նրանցից հետո իրենց երեխաները»,― և այն միտքը, որ մնացողները ևս իրենց պես կսիրեն միմյանց ու կդողան մեկմեկու համար, պիտի որ փոխարինելու գար անդրշիրիմյան աշխարհում կրկին հանդիպելու հույսով մխիթարող նախկին գաղափարին։ Օհ, նրանք պիտի որ շտապեին սիրելու մեկմեկու և դրանով խլացնեին իրենց սրտում բույն դնող անցողիկության մեծագույն տրտմությունը։ Պիտի որ ապրեին հպարտ ու անվախ, բայց մեկմեկու հանդեպ լինեին հեզ ու խոնարհ, դողային ամեն մեկի կյանքի ու երջանկության համար։ Պիտի որ նուրբ ու քնքուշ դառնային իրար հանդեպ ու չամաչեին երեխաների պես միմյանց փաղաքշելուց, ինչպես որ ամաչում են այժմ։ Հանդիպելիս պիտի որ միմյանց նայեին խորունկ ու իմաստալի հայացքներով, և այդ հայացքներում պիտի որ սեր լիներ ու կարոտ... | ||
+ | |||
+ | ― Սիրելիդ իմ,― խոսքն ընդհատեց հանկարծ, ժպտալով,― այդ ամենը ցնորք է, նույնիսկ ամենաանհավանական ցնորքը, բայց չափից ավելի հաճախակի եմ երևակայությամբ ստեղծել ինձ համար մի այդպիսի ցնորք, քանզի ամբողջ կյանքիս ընթացքում անկարող կլինեի ապրել առանց դրա և չմտածել այդ մասին։ Խոսքս չի վերաբերում իմ հավատքին, հավատքն իմ մեծ չէ, ես դեիստ եմ, փիլիսոփայող դեիստ, ինչպես մեր ամբողջ հազարը, այդպես է թվում ինձ, բայց... բայց նշանակալին այն է, որ պատկերացրածս տեսարանը միշտ ավարտում էի տեսիլքով ինչպես Հայնեի «Քրիստոսը Բալթիկ ծովի վրա»։ Չէի կարող յոլա գնալ առանց Քրիստոսի, վերջապես չէի կարող չերևակայել Նրան որբացած մարդկության մեջ։ Նա գալիս էր դեպի մարդիկ, գիրկը բաց անում նրանց առջև և ասում. «Ինչպե՞ս էիք կարողանում մոռանալ ձեր Տիրոջը»։ Եվ այդ պահին քողն ասես ընկնում էր բոլորի աչքերից, և ասես լսելի էր դառնում մեծն հիացումի հիմնը առ Հարությունն նորագույնս ու վերջինս... | ||
+ | |||
+ | Թողնենք սա, բարեկամս, իսկ իմ «քուրձն ու կապանքը» դատարկաբանություն է. չանհանգստանաս դրա համար։ Եվ հետո ահա թե ինչ. գիտես, որ լեզվից խեղճ եմ ու զգույշ, և եթե այժմ խոսքով ընկա, ապա դա... այլևայլ ապրումների և մեկ էլ այն պատճառով, որ քեզ հետ եմ խոսում, ուրիշ որևէ մեկի մոտ չէի տարվի այսպես։ Սա ավելացնում եմ քեզ հանգստացնելու համար։ | ||
+ | |||
+ | Սակայն ես նույնիսկ երախտապարտ եմ. չկար ակնկալածս խաբեությունը, որից վախենում էի, և ես առանձնապես ուրախ էի այն բանի համար, որ արդեն պարզ դարձավ իր կարոտելն ու տառապելը, իսկապես և անկասկած սիրելը, և դա ամեն բանից թանկ էր ինձ համար։ Եվ ինքնամոռացի պես հայտնեցի իրեն այդ զգացումիս մասին։ | ||
+ | |||
+ | ― Բայց գիտե՞ք,― ավելացրի անսպասելիորեն,― այնուամենայնիվ, ինձ թվում է, թե ձեր ամբողջ թախիծով հանդերձ պիտի որ անչափ երջանիկ լինեիք այն ժամանակ։ | ||
+ | |||
+ | Ծիծաղեց զվարթ։ | ||
+ | |||
+ | ― Դիտողություններդ առանձնապես դիպուկ են այսօր,― ասաց։― Այո, երջանիկ էի և մի՞թե կարող էի ապերջանիկ լինել այնպիսի թախիծով հանդերձ։ Սեր հազարից ավելի երջանիկ եվրոպական տարագիր ռուս գոյություն չունի։ Իրավ, առանց հեգնանքի եմ ասում այս բանը և դրանում շատ լուրջ բան կա։ Եվ իմ թախծին փոխարինող որևէ երջանկություն չէի ընդունի։ Այս իմաստով միշտ էլ երջանիկ եմ եղել ամբողջ կյանքումս, սիրելիդ իմ։ Եվ երջանկությունից էր, որ այն ժամանակ սիրեցի մորդ կյանքումս առաջին անգամվա սիրով։ | ||
+ | |||
+ | ― Ինչպե՞ս թե առաջին անգամվա։ | ||
+ | |||
+ | ― Հենց այդպես։ Դեգերելիս ու թախծելիս հանկարծ սիրեցի նրան, ինչպես չէի սիրել երբևէ որևէ մեկի, և մարդ ուղարկեցի, որ մոտս բերի մորդ։ | ||
+ | |||
+ | ― Օ՛հ, պատմեք այդ մասին, պատմեք մորս մասին։ | ||
+ | |||
+ | ― Հենց դրա համար եմ կանչել քեզ և գիտե՞ս,― ժպտաց զվարթ,― վախենում էի, թե հանուն Գերցենի կամ էլ հանուն ինչ-որ չնչին դավադրության ես ներել ինձ այն, որ ցավ եմ պատճառել մորդ... | ||
+ | |||
+ | === Գլուխ ութերորդ === | ||
+ | |||
+ | ''' I ''' | ||
+ | |||
+ | Քանի որ այդ ժամանակ խոսքով ընկանք և ամբողջ երեկո նստած մնացինք մինչև գիշեր, ապա չեմ մեջբերում ամբողջ զրույցը, այլ՝ լոկ այն, ինչը վերջապես հասանելի դարձրեց ինձ համար նրա կյանքի խորհրդավոր կողմերից մեկը։ | ||
+ | |||
+ | Սկսեմ այն բանից, որ կասկած չունեմ մորս հանդեպ նրա սիրո հարցում, և եթե մեկնելուց առաջ «բաժանվել» էր ու լքել նրան, ապա, անշուշտ, այն պատճառով, որ չափից ավելի էր ընկած եղել թախծի ու դրա նման մի բանի մեջ, որպիսի բան, ի դեպ, ում հետ ասես որ չի պատահում աշխարհի երեսին, և ինչը բացատրելը դժվար է։ Ինչևէ, արտասահմանում բավականին երկար մնալուց հետո հանկարծ հեռակա կարգով նորից է սիրել մորս, այսինքն՝ մտովի, և մարդ է ուղարկել նրան բերելու համար։ Հավանաբար կասեն՝ «խելառությունն է բռնել», բայց ես ուրիշ բան կասեմ. ըստ իս նրա այդ արարքի մեջ եղել է այն ամենայն լրջությունը, որ կարող է լինել մարդկային կյանքում՝ չնայած անթաքույց ինքնաձաղկմանը, ինչը, թերևս, հնարավոր եմ համարում մասամբ։ Սակայն երդվում եմ, որ նրա եվրոպական թախիծը համարում եմ կասկածից դուրս և ոչ թե հավասար եմ դասում երկաթուղագծերի կառուցմանն ուղղված ժամանակակից որևէ կոնկրետ գործունեության հետ, այլ անհամեմատ ավելի բարձր։ Նրա սերը մարդկության հանդեպ, առանց այլևայլ աճպարարության, համարում եմ ամենաանկեղծ և ամենախորունկ զգացմունքը, իսկ նրա սերը մորս հանդեպ ինչ-որ անկասելի, միգուցե նաև ինչ-որ չափով ցնորական զգացմունք։ Արտասահմանում, «թախծի ու երջանկության» խառնարանում և, ավելացնեմ, խստագույն ճգնավորական մենության մեջ (այդ յուրահատուկ տեղեկությունը հետագայում ստացա Տատյանա Պավլովնայից) հանկարծ հիշել է մորս, հատկապես նրա «թալկած այտերը» և անհապաղ մարդ ուղարկել, որ նրան բերեն իր մոտ։ | ||
+ | |||
+ | ― Բարեկամս,― պոռթկաց,― հանկարծ գիտակցեցի, որ գաղափարին ծառայելս բնավ չի ազատում ինձ, որպես գիտակից-բարոյական էակի, կյանքիս ընթացքում գեթ մի մարդու գործնականում երջանիկ դարձնելու պարտքից։ | ||
+ | |||
+ | ― Մի՞թե պատճառը եղել է մի այդպիսի գրքային միտք,― հարցրի տարակուսանքով։ | ||
+ | |||
+ | ― Դա գրքային միտք չէ։ Բայց գուցեև այդպե՞ս է։ Սակայն ամեն բան այստեղ միաձուլված է. չէ՞ որ ես անկեղծորեն էի սիրում մորդ և ոչ թե՝ գրքային սիրով։ Եթե չսիրեի ասածիս պես, չէի տանի մոտս, այլ «կերջանկացնեի» պատահաբար հանդիպած մի գերմանուհու կամ գերմանացու, եթե արդեն մտահղացած չլինեի նման մի գաղափար։ Իսկ կյանքում գեթ մի արարածի ինչ-որ բանով անպայման և իրականում երջանկացնելու պարտավորությունը կպատգամեի ամեն մի զարգացած մարդու, ճիշտ այնպես, ինչպես գրել կտայի օրենքում կամ ամեն մի մուժիկի պարտավորությունը կհամարեի, որ իր կյանքում գեթ մի հատիկ ծառ տնկի՝ Ռուսիան անտառազրկումից փրկելու համար, ի դեպ, մի ծառը քիչ է. կարելի է հրաման արձակել, որ տարեկան մեկական ծառ տնկի յուրաքանչյուրը։ Բարձրագույն և զարգացած մարդը, հետևելով բարձրագույն մտքին, երբեմն լիովին կտրվում է առօրյայից, դառնում ծիծաղելի, քմահաճ ու սառը, ավելի պարզ ասեմ քեզ նույնիսկ տխմար ոչ միայն առօրյա կյանքում, այլև, ի վերջո, իր տեսություններում։ Այսպիսով՝ առօրյա կյանքով զբաղվելու և գեթ մի արարածի իսկապես երջանկացնելու պարտավորությունը կկարգավորեր ամեն բան և կյանքի թարմ լիցք կտար բարերարին։ Որպես տեսություն, դա շատ ծիծաղելի է, բայց եթե ընդունվեր առօրյայում ու դառնար սովորույթ, ապա բնավ չէր թվա տխմարություն։ Ինքս իմ վրա եմ զգացել այդ բանը, դեռ նոր էի սկսում զարգացնել նորագույն կտակարանիս վերաբերյալ գաղափարը և սկզբում, ինչ խոսք, կատակով, երբ հանկարծ ամբողջ ուժգնությամբ զգացի մորդ հանդեպ իմ մեջ թաքնված սերը։ Մինչ այդ բնավ չէի գիտակցում, թե սիրում եմ նրան։ Քանի դեռ ապրում էինք իրար հետ, նա լոկ սփոփանք էր ինձ համար, քանի դեռ սիրունատես էր, իսկ հետո կամակորում էի։ Միայն Գերմանիայում եղածս ժամանակ հասկացա հանկարծ, որ սիրում եմ մորդ։ Սկսվեց նրա թալկած այտերից, որոնք չէի կարողանում հիշել առանց սրտի ցավի, երբեմն էլ նույնիսկ մտաբերել առանց ցավի։ Բառացիորեն իսկական, ֆիզիկական ցավի։ Սիրելիդ իմ, կան հիվանդագին հուշեր, որ իսկական ցավ են պատճառում. ամեն մեկս ունի նման հուշեր, սակայն մարդիկ մոռանում են դրանք, իսկ հետո, երբ պատահաբար վերհիշում են դրանց ինչ-որ պատառիկն անգամ, այլևս կտրվել չեն կարողանում դրանից։ Ես սկսեցի վերհիշել Սոնյայի հետ ապրածս կյանքի հազարավոր մանրամասներ. ի վերջո դրանք իրենք իրենց էին մտաբերվում ու վրա տալիս խումբ-խումբ ու քիչ մնաց, որ տանջահար անեն ինձ, քանի դեռ սպասում էի մորդ գալուն։ Ամենից ավելի տանջվում էի իմ առջև իր նվաստանալը հիշելիս և մեկ էլ այն մտքից, որ նա շարունակ իրեն ցած էր դասում ինձնից բոլոր հարաբերություններում, պատկերացրու, անգամ ֆիզիկական առումով։ Նա ամաչում էր ու կարմրում, երբ նայում էի իր ափերին ու մատներին, որոնք բնավ արիստոկրատական չեն։ Եվ ոչ միայն իր մատներից ու ափերից, իր ամեն ինչից էր ամաչում, թեև ես սիրում էի իր գեղեցկությունը։ Միշտ էլ վայրենության աստիճանի ամաչկոտ էր իմ ներկայությամբ, բայց վատն այն էր, որ այդ ամաչկոտության մեջ մշտապես ինչ-որ վախ էր ի հայտ գալիս։ Մի խոսքով, իմ համեմատությամբ իրեն համարում էր ոչնչության պես մի բան կամ նույնիսկ՝ այնպիսի արարած, որի ներկայությունն իսկ իմ կողքին անվայելուչ է։ Ճիշտն ասած, սկզբնական շրջանում կարծում էի, թե նա դեռևս իր տերն է համարում ինձ (ճորտատերը), և դա է իր մշտական երկյուղի պատճառը, բայց բնավ այդպես չէր իրողությունը։ Այդուհանդերձ, երդվում եմ, նա ի վիճակի է առավել, քան մեկ ուրիշը, հասկանալու իմ թերությունները, և հետո, կյանքումս հանդիպած չկամ այդպիսի զգայուն սիրտ ու կռահող միտք ունեցող մեկ այլ կնոջ։ Օ՛հ, որքան դժբախտ էր նա այն ժամանակ, երբ պահանջեցի, որ զուգվի-զարդարվի, թեև առանց դրա էլ շատ սիրունատես էր։ Այդ պահին նրա և ինքնասիրությունն էր գլուխ բարձրացնում, և էլի ինչ-որ վիրավորված զգացում. հասկանում էր, որ երբևէ չի դառնա տիրուհի, որ լոկ ծիծաղելի կերևա ուրիշի զգեստի մեջ։ Որպես կին չէր ուզում ծիծաղելի երևալ հագուստ-կապուստով և հասկանում էր, որ յուրաքանչյուր կին պետք է ունենա իր հագուստ-կապուստը, մի բան, որ երբևէ չեն հասկանա հարյուրավոր ու հարյուր հազարավոր կանայք, ում ուզածը միմիայն մոդայով հագնվելն է։ Նա վախենում էր, որ կարող է ծաղր առաջացնել իմ հայացքում. ահա թե ինչումն էր բանը։ Իսկ ավելի հաճախ ու առավել տխրությամբ վերհիշում էի նրա խորապես զարմացած հայացքները, որպիսիք հաճախ էի որսացել ինձ վրա միասին ապրելու ընթացքում, դրանցում արտահայտվում էր իր ճակատագրի ու գալիքի անթերի գիտակցումը, այնպես որ նույնիսկ նեղվում էի այդ հայացքներից, թեև, խոստովանեմ, նման դեպքերում խոսակցություն չէի սկսում իր հետ և նկատածս անտեսում էի իմ բարձունքից։ Բայց, գիտե՞ս, ախր ոչ միշտ է նա եղել այդպես վախվորած ու վայրենի, ինչպես այժմ, այժմ էլ է պատահում, որ ուրախանալիս սիրունատես է դառնում, ինչպես քսան տարեկանում էր, իսկ այն ժամանակ իր ջահելության մղումով երբեմն շատ էր սիրում խոսել դեսից-դենից ու ծիծաղել, ինչ խոսք, միմիայն յուրայինների՝ ճորտ աղջիկների և այլ կենվորուհիների շրջանում, և ինչպե՜ս էր ցնցվում, երբ անսպասելիորեն բռնացնում էի ծիծաղելիս, ի՜նչ արագ էր կարմրում և ինչ ահով էր նայում ինձ։ Մի անգամ էլ, արտասահման մեկնելուցս ոչ շատ առաջ, այսինքն համարյա թե իրենից բաժանվելուս նախօրյակին, մտա իր սենյակը և իրեն բռնացրի այնտեղ առանց որևէ զբաղմունքի, սեղանի մոտ նստած, արմունկով դրան հենված ու մտքերի մեջ խորասուզված։ Համարյա թե չէր պատահել, որ այդպես անգործ նստեր երբևէ։ Այդ ժամանակ արդեն վաղուց էի վերջ տվել իրեն փաղաքշելուն։ Ինձ հաջողվեց մոտենալ շատ կամացուկ, ոտնաթաթերիս վրա և անսպասելիորեն գրկել ու համբուրել նրան... Ոտքի թռավ, և բնավ չեմ մոռանա նրա հայացքում բռնկվող ցնծությունը, երջանկությունը և դրանք հանկարծ լիովին փոխարինվեցին ակնթարթորեն վրա տված կարմրությամբ, և նրա աչքերը փայլատակեցին։ Գիտե՞ս, թե ինչ կարդացի այդ հայացքում։ «Տվածդ ընդամենը ողորմությո՜ւն է»։ Լաց եղավ հիստերիայով բռնվածի պես, պատճառ բռնելով, թե իբր վախեցրի իրեն, և ես նույնպես տարվեցի մտքերով։ Առհասարակ այսպիսի հուշերը շատ ծանր են, բարեկամս։ Դա նույնն է, ինչպես որ մեծ արվեստագետների պոեմներում են պատահում հիվանդագին տեսարաններ, որոնք հետագա ամբողջ կյանքի ընթացքում ցավով են հիշվում, զորօրինակ Շեքսպիրի Օթելլոյի վերջին մենախոսությունը, կամ ծնկաչոք Եվգենին Տատյանայի առջև, կամ Վիկտոր Հյուգոյի «Miserables» փախստական տաժանակրի հանդիպումը փոքրիկ աղջնակի հետ՝ ջրհորի մոտ. այդ բանը մեկընդմիշտ է թափանցում սրտի մեջ ու հարատև վերք դառնում այնտեղ։ Օ՛հ, ինչպե՜ս էի սպասում Սոնյային և ինչպե՜ս էի ուզում հնարավորին չափ շուտ գրկել նրան։ | ||
+ | |||
+ | Տենդագին անհամբերությամբ մտորում էի կյանքս նորացնելու ծրագրի մասին, երազում էի աստիճանաբար, խիստ հետևողական ջանադրությամբ նրա հոգուց արմատախիլ անել երկյուղը իմ հանդեպ, բացատրել իր արժեքը և այն ամենը, ինչով ինքը նույնիսկ բարձր է ինձնից։ Օ՛հ. դեռևս այն ժամանակ էլ շատ լավ գիտեի, որ մորդ սիրել էի սկսում լոկ այն ժամանակ, երբ բաժանվում էինք, և միշտ էլ անսպասելիորեն սառչում էի իր հանդեպ, երբ նորից էինք միացած լինում, սակայն հիշյալ դեպքում պատճառն ուրիշ էր. ժամանակն էլ էր ուրիշ։ | ||
+ | |||
+ | Զարմացած էի. «Իսկ ''մյո՞ւս կինը''»,― անցավ մտքովս։ | ||
+ | |||
+ | ― Եվ այն ժամանակ ինչպե՞ս հանդիպեցիք մորս հետ,― հարցրի զգուշորեն։ | ||
+ | |||
+ | ― Այն ժամանա՞կ։ Բոլորովին էլ չենք հանդիպել այն ժամանակ։ Նա հազիվ մինչև Քյոնիքսբերգ էր հասել ու այնտեղ էլ մնացել էր, իսկ ես Ռեյնում էի։ Չմեկնեցի իր մոտ. պատվիրեցի, որ մնա այնտեղ ու սպասի։ Տեսնվեցինք շատ ավելի ուշ, այն ժամանակ, երբ մեկնեցի իր մոտ, որ ամուսնանալու թույլտվություն խնդրեմ... | ||
+ | |||
+ | ''' II ''' | ||
+ | |||
+ | Այստեղ արդեն կհայտնեմ բանի էությունը, այսինքն` լոկ այն, ինչը կարողացել եմ յուրացնել, համ էլ նա սկսել էր անկապ-անկապ հայտնել այդ մասին։ Նրա խոսքը հանկարծ տասնապատիկ ավելի անկապ դարձավ, երբ հասավ այդ տեղին։ | ||
+ | |||
+ | Նա Կատերինա Նիկոլաևնային հանդիպել էր անսպասելիորեն, հենց այն պահին, երբ սպասում էր մորս, սպասումի ամենաանհամբեր պահին։ Նրանք բոլորն էլ այն ժամանակ Ռեյնում էին և բոլորն էլ բուժվում էին հանքային ջրերում։ Կատերինա Նիկոլաևնայի ամուսինը համարյա թե մեռնում էր արդեն, համենայն դեպս, արդեն դատապարտված էր բժիշկների կանխատեսմամբ։ Առաջին իսկ հանդիպման ժամանակ Կատերինա Նիկոլաևնան շշմեցրել էր նրան, ասես կախարդել ինչ-որ բանով։ Դա ճակատագիր էր։ Կարևորն այն է, որ վերհիշելով ու գրի առնելով այժմ, չեմ հիշում «սեր» բառը և մեկ էլ այն, թե Վերսիլովը «սիրահարված» է եղել։ Հիշում եմ «ճակատագիր» բառը։ | ||
+ | |||
+ | Եվ դա, անշուշտ, ճակատագրի բերումով էր եղել։ Վերսիլովը ''չէր ցանկացել'' այդպիսի հանդիպում, «չէր ցանկացել սիրել»։ Չգիտեմ՝ կկարողանա՞մ հստակ շարադրել այդ բանը, նրա հոգին, սակայն, վրդովված էր, որ իր հետ կարող էր նման բան պատահել։ Ասել է թե այն ամենը, ինչը որ ազատ էր նրա մեջ, միանգամից ոչնչացել էր ի դեմս այդ հանդիպման, և նա առհավետ գամվել էր մի կնոջ, ով ոչ մի առնչություն չէր ունեցել իր հետ։ Նա չէր ցանկանում կրքի պարտագրած այդ ստրկությունը։ Այժմ ուղղակի ասեմ Կատերինա Նիկոլաևնան բարձրաշխարհիկ կնոջ հազվադեպ նմուշ է, որպիսին այդ հասարակության մեջ միգուցե բոլորովին չի լինում։ Նա վերին աստիճանի հասարակ և ուղղամիտ կնոջ նմուշ է։ Լսել եմ, ավելի ճիշտ հաստատ գիտեմ, որ այդ կինը հենց այն դեպքում էր անկասելի լինում, երբ հայտնվում էր այդ հասարակության մեջ (հաճախ էլ լիովին դուրս էր գալիս այդ պատյանից)։ Պարզ է, որ Վերսիլովը առաջին իսկ հանդիպման ժամանակ չէր հավատացել, թե այդ կինը հենց այդպիսին է. հավատացել էր հակառակ պատկերացմանը, որ այդ կինը ձևացող է ու ճիզվիտ։ Առաջ անցնելով մեջբերեմ Կատերինա Նիկոլաևնայի կարծիքը նրա մասին, նա պնդում էր, որ Վերսիլովը չէր էլ կարող նրա մասին մտածել այլ կերպ, «քանի որ իդեալիստը, ճակատը խփելով իրականությանը, միշտ և ամենից առաջ հակված է ենթադրելու ամենայն աղտեղություն»։ Չգիտեմ՝ արդարացի է նման կարծիքն իդեալիստների վերաբերյալ, թե ոչ, բայց Վերսիլովի վերաբերյալ արդարացի էր։ Թերևս այստեղ միջանկյալ կարգով գրի առնեմ նաև իմ կարծիքը, որ անցել է մտքովս Վերսիլովին ունկնդրելիս. մտքովս անցավ, թե նա մորս ավելի շուտ սիրել է այսպես ասած հումանիստական ու համամարդկային, քան թե սովորական սիրով, որով առհասարակ սիրում են կանանց և, հազիվհազ հանդիպած մի կնոջ սիրել է այդ սովորական սիրով ու տեղնուտեղն էլ չի ցանկացել նման սեր. ամենից հավանական պատճառը երևի անսովորությունն է եղել։ Ինչևէ, գուցե սա ճշմարիտ կարծիք չէ. այդպիսի կարծիք, ինչ խոսք, չեմ հայտնել Վերսիլովին։ Դա աննրբանկատություն կլիներ, համ էլ, երդվում եմ, նա այնպիսի վիճակում էր, որ հարկավոր էր խնայել նրան, հուզված էր, պատմելիս երբեմն ընդհատում էր խոսքը և լռում մի քանի րոպե, քայլելով սենյակում՝ հայացքում ինչ-որ մի չարագուշակ արտահայտություն։ | ||
+ | |||
+ | Այն ժամանակ Կատերինա Նիկոլաևնան շատ արագ էր թափանցել նրա գաղտնիքի մեջ։ Օ՛հ, գուցե թե հենց այդ նպատակով էր սկսել կոտրատվել Վերսիլովի մոտ. նման դեպքերում նույնիսկ ամենապայծառ կանայք են դինում ստորության, և դա անում են իրենց անհաղթահարելի բնազդով։ Նրանց միջև ամեն բան վերջացել էր դաժանացնող բաժանումով, և Վերսիլովը կարծես թե ուզել էր սպանել այդ կնոջը, ահաբեկել էր ու երևի թե կսպաներ, «բայց ամեն բան հանկարծ փոխվել էր ատելության»։ Հետո սկսվել էր մի արտասովոր շրջան. Վերսիլովը հանկարծ համակվել էր մի արտասովոր մտքով, պետք է իրեն տանջեր խստակյացությամբ, «այն խստակյացությամբ, որ կիրառում են մենակյացները, դու խստագույն ապրելակերպով աստիճանաբար հաղթահարում ես ցանկություններդ, սկսելով ամենամանր ու ծիծաղելի բաներից, ավարտելով կամքիդ լիակատար տիրապետումով և դառնում ես ազատ»։ Նա ավելացրեց, որ մենակյացների մոտ այդ դրվածքը միանգամայն լուրջ է, քանզի հազարամյա փորձությամբ հասցվել է գիտության աստիճանի։ Բայց ամենանշանակալին այն է, որ «խստակյացության» գաղափարով այն ժամանակ տարվել էր ոչ այն բանի համար, որ ազատվի Կատերինա Նիկոլաևնայի հանդեպ ունեցած կրքից, այլ ամենալիագույն համոզվածության թելադրանքով, թե ինքը ոչ միայն այլևս չի սիրում այդ կնոջը, այլև նույնիսկ ատում է վերին աստիճանի։ Այնպես էր հավատացել այդ կնոջ հանդեպ իր կարծեցյալ ատելությանը, որ հանկարծ նույնիսկ մտադրվել էր սիրահարված երևալ նրա խորթ քույրիկի վրա և ամուսնանալ վերջինիս հետ, ում խաբել էր իշխան Սերգեյ Պետրովիչը։ Եվ Վերսիլովը անկասելիորեն սիրահարեցրել էր իրեն, լիովին համոզելով այն խեղճ ապուշիկին ու նրա կյանքի վերջին ամիսները շռայլ երջանկությամբ ողողելով իր սիրով։ Հապա ինչո՞ւ Վերսիլովն այդ ժամանակ այդ հիվանդ կնոջ փոխարեն չհիշեց մորս, որ շարունակ սպասում էր Քյոնիքսբերգում. ինձ համար մութ է մնացել այս հարցը... Մորս նա մոռացել էր անսպասելիորեն ու լիովին, նույնիսկ ապրելու փող չէր ուղարկել նրան, այնպես որ մորս այն ժամանակ փրկել էր Տատյանա Պավլովնան, և այդքան բանից հետո նույն մարդը հանկարծ վեր էր կացել ու գնացել մորս մոտ «խնդրելու նրա թույլտվությունը», որ ամուսնանա մի հիվանդ կնոջ հետ, այն պատրվակով, թե «այդպիսի հարսնացուն կին չէ»։ Օհ, այս ամենը երևի թե սոսկ մի «գրքային մարդու» դիմանկար է, ինչպես որ ժամանակին արտահայտվել է Կատերինա Նիկոլաևնան, բայցևայնպես, ինչո՞ւ այդ «թղթե մարդիկ» (եթե իրոք թղթե են), ընդունակ են այդուհանդերձ տառապելու իսկապես և հասնելու այդպիսի ողբերգության։ Ի դեպ, այն ժամանակ, այն երեկոյի ընթացքում այլ կերպ էի մտածում և ցնցվեցի մի մտքից. | ||
+ | |||
+ | ― Ձեր ողջ զարգացումն ու հոգին ձեռք եք բերել ամբողջ կյանքի ընթացքում պայքարելով ու տառապելով, մինչդեռ Կատերինա Նիկոլաևնան իր ողջ կատարելությունը ձեռք է բերել ձրի։ Դրանում անհավասարություն կա... Այդ կինն անտանելի է դրանով։― Այդ ամենը ասացի ոչ այն բանի համար, որ սիրաշահեմ հորս, այլ՝ այն պատճառով, որ տաքացած էի ու զայրացած։ | ||
+ | |||
+ | ― Կատարելությո՞ւն։ Նրա՞ կատարելությունը։ Բայց նա ոչ մի կատարելություն չունի, նույնիսկ մի անպիտան կին է... Բայց պարտավոր է ունենալու բոլոր կատարելությունները։ | ||
+ | |||
+ | ― Ինչո՞ւ է պարտավոր։ | ||
+ | |||
+ | ― Քանի որ նման հմայք ունեցողը պարտավոր է ունենալու բոլոր կատարելությունները,― գոռաց չարագույժ։ | ||
+ | |||
+ | ― Ամենից տխուրն այն է, որ այժմ էլ եք այդպես տանջահար,― չկարողացա զսպել մտքումս եղածը։ | ||
+ | |||
+ | ― Ա՞յժմ։ Տանջահա՞ր,― կրկնեց իմ բառերը կանգ առնելով դեմս ինչ-որ տարակուսանքով։ Եվ հանկարծ հայացքը լուսավորվեց մեղմ, երկարատև ու մտախոհ ժպիտով, բարձրացրեց մատը, ասես մտորելով։ Հետո արդեն լիովին սթափվեց, սեղանի վրայից վերցրեց բացված նամակը և նետեց իմ առջև. | ||
+ | |||
+ | ― Վերցրու, կարդա։ Անպայման պիտի իմանաս ամեն բան... և ինչու հնարավորություն տվեցիր, որ այսքան քրքրեի այդ հնացած աղտեղությունը... Դրանով լոկ պղծեցի ու չարացրի սիրտս... | ||
+ | |||
+ | Չեմ կարող արտահայտել զարմանքս։ Նամակն այն կնոջից էր՝ Կատերինա Նիկոլաևնայից ուղղված Վերսիլովին. այդ օրն էր ստացել, մոտավորապես ժամը հինգին։ Կարդացի համարյա թե դողալով հուզմունքից։ Նամակը մեծ չէր, բայց գրված էր այնպես պարզ ու շիտակ, որ կարդալիք ասես տեսնում էի հեղինակին ու լսում նրա բառերը։ Վերին աստիճանի ճշմարտությամբ (այդ պատճառով էլ՝ համարյա հուզիչ կերպով) իր վախն էր խոստովանում Վերսիլովին, իսկ այնուհետև պարզապես աղաչում. «Հանգիստ թողեք ինձ»։ Վերջաբանում էլ տեղեկացնում էր, թե այժմ արդեն վերջնական վճիռ է ընդունել, որ կամուսնանա Բյորինգի հետ։ Մինչ այդ Կատերինա Նիկոլաևնան նամակ գրած չկար Վերսիլովին։ Եվ կարդալուց հետո, ահա թե ինչ չհասկացա այդ նամակի կապակցությամբ Վերսիլովի տված մեկնաբանությունից, որ կատարեց այդ պահին։ | ||
+ | |||
+ | Դեռևս նոր է կարդացած եղել այդ նամակը, երբ նկատել է, որ իր մեջ հանկարծ ինչ-որ անսպասելի երևույթ է կատարվում, կարդալուց հետո, առաջին անգամ այդ ճակատագրական երկու տարիների ընթացքում, ատելության նշույլ իսկ չէր զգացել Կատերինա Նիկոլաևնայի հանդեպ և չէր ունեցել չնչին իսկ ցնցում, որպիսին ունեցել էր վերջերս, երբ Բյորինգի մասին սոսկ լուրն իսկ առնելիս «թռցրել էր խելքը»։ «Այս անգամ հակառակը. սրտանց օրհնություն հղեցի Կատերինա Նիկոլաևնային»,― մրմնջաց խորին զգացմունքով։ Այդ բառերը լսեցի հիացմունքով։ Կնշանակի այս մարդու կրքերը, տառապանքը լիովին հօդս են ցնդել միանգամից, ինքնաբերաբար՝ որպես երազ, որպես երկտարյա կախարդանք։ Ու դրանից անմիջապես հետո դեռևս լիովին ուշքի չեկած, շտապել է մորս մոտ և ի՜նչ, մտել է հենց այն պահին, երբ մայրս արդեն ''ազատված'' է եղել մինչ այդ իրեն կաշկանդող կապանքից (Մակար Իվանովիչի գոյությունից), քանի որ արդեն մահացած էր կապանք-ծերունին, ով իր մահից առաջ Վերսիլովին է կտակել մորս։ Ահա, հենց այդ երկու դեպքերի համընկնելու պատճառով էլ հենց ցնցվել է Վերսիլովի հոգին։ Որոշ ժամանակ անց վազել է ինձ գտնելու, և ես երբևէ չեմ մոռանա, որ այդպիսի հանկարծահաս միտք է ունեցել իմ վերաբերյալ։ | ||
+ | |||
+ | Ոչ էլ միասին անցկացրած երեկոյի վերջաբանը կմոռանամ։ Այդ մարդը հանկարծ նորից կերպարանափոխվեց ամբողջովին։ Նստել էինք մինչև կեսգիշեր։ Այն մասին, թե ինչպես ներգործեց ինձ վրա իր տված «տեղեկությունը», կպատմեմ հետագայում, իր տեղում, իսկ այժմ՝ ընդամենը մի համառոտ ու եզրափակիչ խոսք Վերսիլովի մասին։ Այժմ, երբ մտորում եմ այն երեկոյի մասին, նոր եմ միայն ըմբռնում, որ այն ժամանակ ինձ համար ամենից հաճելին նրա զսպվածությունն էր, ճշմարիտ անկեղծությունը մի տղայի առջև, որպիսին ես էի։ «Դա մի մոլուցք էր, բայց դա նույնպես թող օրհնյա՜լ լինի,― գոչեց։― Առանց այդ կուրության սրտումս առհավետ ու ամբողջովին դժվար թե գտնեի իմ միակ թագուհուն, իմ տառապյալին՝ քո մորը»։ Սրտից հորդացող այդ բառերը նշում եմ առանձնահատուկ կերպով՝ հետագայի համար։ Բայց դեռևս այն ժամանակ նա կարողացավ պարտության մատնել ու գրավել իմ հոգին։ | ||
+ | |||
+ | Հիշում եմ, որ զրույցի վերջում անչափ ուրախ էինք։ Իր պատվերով շամպայն բերեցին, և մենք խմեցինք մորս ու «ապագայի» կենացը։ Օ՛հ, նա այնքան լի էր կյանքով և այնպես էր ուզում ապրել։ Եվ սրտներս ուրախացել էր ոչ թե գինուց, ընդամենը երկուական գավաթ էինք խմել։ Չգիտեմ ինչու, բայց վերջում արդեն մեր ծիծաղը դարձել էր անզսպելի։ Արդեն խոսում էինք լիովին կողմնակի բաների մասին, սկսեց զվարճալի բաներ պատմել ինձ, ես էլ իրեն։ Եվ մեր ծիծաղն ու զվարճությունը վերին աստիճանի անչար էին ու ոչ ծիծաղելի, բայց մենք ուրախ էինք։ Շարունակ չէր ուզում ազատ արձակել ինձ. «Նստիր, մի քիչ էլ նստիր»,― կրկնում էր, և ես մնում էի նստած։ Նույնիսկ դուրս ելավ ինձ ճանապարհելիս. հմայիչ իրիկուն էր. թեթևակի սառնամանիք էր անում։ | ||
+ | |||
+ | ― Ասացեք՝ պատասխան արդեն ուղարկե՞լ եք նրան,― հարցրի հանկարծ, միանգամայն ինքնաբերաբար, երբ ճամփաբաժնում վերջին անգամ էի սեղմում իր ափը։ | ||
+ | |||
+ | ― Դեռ չեմ ուղարկել, և դա նշանակություն չունի։ Վաղն էլ եկ մոտս, ավելի շուտ եկ... Մի բան էլ ասեմ, լիովին հրաժարվիր Լամբերտի հետ առնչվելուց, իսկ «փաստաթուղթը» պատռիր և՝ հնարավորին չափ շուտ։ Մնաս բարյա՛վ։ | ||
+ | |||
+ | Այդ ասելուց հետո հեռացավ միանգամից, իսկ ես մնացել էի տեղումս կանգնած և այնպես շվարած, որ չհամարձակվեցի ետ կանչել նրան։ «Փաստաթուղթ» արտահայտությունը ցնցել էր ինձ արտակարգ ուժով, ումի՞ց կարող էր իմացած լինել, այն էլ՝ այդպիսի ճշգրիտ արտահայտությամբ, եթե ոչ Լամբերտից։ Տուն գնացի մեծագույն շփոթմունքի մեջ։ Եվ հետո, ինչպես կարող էր պատահել, առկայծեց մտքումս, որ այդ «երկամյա կախարդանքը» ցնդած լիներ ցնորքի պես։ | ||
+ | |||
+ | === Գլուխ իններորդ === | ||
+ | |||
+ | ''' I ''' | ||
+ | |||
+ | Բայց առավոտյան արթնացա թարմ և հոգով կայտառացած։ Նույնիսկ ի սրտե և ակամա նախատեցի ինձ այն անհամեստության ու կարծես թե մեծամտության համար, որոնցով ունկնդրել էի, ինչպես հիշում էի, նրա «խոստովանության» որոշ մասերը։ Եթե այդ «խոստովանությունը» նույնիսկ անկապ էր որոշ չափով, եթե բացահայտումներից մի քանիսը նույնիսկ խելահեղություն էին որոշ չափով ու կցկտուր, ապա մի՞թե նա պատրաստվել էր հռետորական ճառ ճառելու, երեկ, երբ իր մոտ էր կանչում ինձ։ Այն բանով, որ նա այդ պահին դիմեց ինձ՝ որպես իր միակ բարեկամին, դրանով պարզապես պատիվ արավ ինձ և ես երբևէ չեմ մոռանա դա։ Հակառակը, նրա խոստովանությունը «հուզիչ» էր, որքան էլ որ ծաղրեն ինձ այս արտահայտության համար, և եթե նրա խոսքի մեջ երբեմն հնչում էր ինչ-որ անպարկեշտ կամ նույնիսկ ծիծաղելի բան, ապա ես չափից ավելի լայնսիրտ էի, որ չարգելեի ռոմանտիզմը առանց, ի դեպ, իդեալն ապականելու։ Կարևորն այն է, որ ես վերջապես հասու եղա այդ մարդուն ճանաչելուն և որոշ չափով նույնիսկ ափսոսում էի ու նեղվում, որ այդ բանն ստացվել է այդպես հեշտ ու հասարակ կերպով, միշտ էլ ի խորոց սրտի այդ մարդուն դնում էի մի արտակարգ ամպեղեն բարձունքի վրա և անպայման ամպեղեն զգեստներ էի հագցնում իր ճակատագրին, այդ պատճառով էլ, բնականաբար, ցանկացել էի մինչ այդ, որ հրաշագործ արկղիկը բացվեր հնարավորին չափ հրաշքի ձևով։ Ինչևէ. Վերսիլովի և ''այն կնոջ'' հանդիպման և իր երկամյա տառապանքների մեջ ուրիշ բարդություններ ևս կային. «Նա չի ցանկացել կյանքի քմահաճ հարկադրանքը, նա կարիք է ունեցել ազատության և ոչ թե ստրկության՝ կյանքի առջև, ճակատագրի պարտագրած այդ ստրկության թելադրանքով ստիպված կլիներ անարգանք հասցնել մորս, որ մնացել էր Քյոնիքսբերգում նստած»... այսուհանդերձ այս մարդուն համարում էի քարոզիչ, նա ոսկե դարն էր փայփայում իր սրտում և գիտեր, թե ինչ ապագա է ունենալու անաստվածությունը։ Եվ ահա, հանդիպումն այդ կնոջ հետ փլուզեց ամեն բան և աղավաղեց։ Օհ, ես չէի դավաճանել մորս, բայցևայնպես, անցել էի այս մարդու կողմը։ Զորօրինակ՝ մտորում էի, թե մայրս բնավ չի խախտի նրա ճակատագիրը. չէր խախտի նաև իր ամուսնությունը մորս հետ։ Սա հասկանալի էր. սա բոլորովին այնպիսի բան չէր, ինչպիսին եղել էր հանդիպումն ''այն կնոջ'' հետ։ Ճիշտ է, մայրս վերջնական հանգստություն չէր պարգևի Վերսիլովին, բայց հենց դրանով էլ լավ կլիներ ամեն բան. այսպիսի մարդկանց մասին պետք է ուրի՛շ կերպ դատել, և նրանց կյանքը թող այդպիսին լինի առհավետ, և դա բոլորովին էլ անվայելուչ չի լինի, անվայելուչն այն կլինի, եթե նրանք առհասարակ հանդարտվեն կամ նմանվեն միջակ մարդկանց։ Ազնվականության վերաբերյալ նրա գովեստի բառերը՝ «Je mourrai gentilhomme»<ref>Ես կմեռնեմ որպես ազնվական (ֆրանս.)։ | ||
+ | </ref>,― չնչին իսկ չափով չէին զայրացնում ինձ. դրանց օգնությամբ ես իմաստավորում էի, թե ինչպիսի ազնվական է նա. դա մարդու այն տեսակն է, ով տալիս է ամեն ինչ ու դառնում «գաղափարների համակեցություն» և համաշխարհային քաղաքացիություն քարոզող ռուսական մտքի ավետաբերը։ Թեկուզև անմտություն էր այդ ամենը, այսինքն «գաղափարների համակեցությունը» (և իրոք անիմաստ է), այնուամենայնիվ, դրանում գոնե այն լավ բանը կար, որ նա ամբողջ կյանքում խոնարհվել էր գաղափարի, այլ ոչ թե տխմար ոսկե հորթուկի առջև։ Աստված իմ։ Եվ մի՜թե ես էլ, իմ «գաղափարը» հղանալիս, խոնարհվում էի ոսկե հորթուկի առջև, մի՜թե փող ունենալու համար էի հղանում այն ժամանակ։ Երդվում եմ, որ հարյուր միլիոն ունենալու դեպքում անգամ, մի հատիկ աթոռ ու բազմոց իսկ չէի թավշապատի ինձ համար, կուտեի այս նույն մի ափսե մսապուրը, որ ուտում եմ այժմ։ | ||
+ | |||
+ | Հագնվում էի և անհամբեր շտապում նրա մոտ։ Ավելացնեմ՝ հանգիստ էի «փաստաթղթի» վերաբերյալ նրա երեկվա ասածի կապակցությամբ, հնգապատիկ ավելի հանգիստ երեկվա համեմատ։ Առաջին հերթին իր հետ բացատրվելու հույսով, երկրորդ հերթին պարզելու համար, թե ինչպե՞ս է Լամբերտը թափանցել Վերսիլովի մոտ և ինչի՞ մասին է խոսել հետը։ Սակայն ուրախությանս հիմնական պատճառն այն զգացողությունս էր, այն միտքը, թե Վերսիլովն այլևս «չի սիրում ''այն կնոջը''», դրանում համոզված էի անչափ ու զգում էի, թե ինչ-որ մեկն ասես սիրտս ազատել է ահավոր բեռից։ Հիշում եմ այդ ժամանակ մտքովս անցած կռահումս նույնիսկ. նրա զգացմունքներում կատարված ամենաարմատական փոփոխության և դեպի առողջ դատողությունը նրա մոտալուտ ու վերջնական վերադարձի պատճառը Բյորինգի գոյության մասին լուրն առնելիս իր այն կատաղի բռնկման տգեղությունն ու անմտությունն են եղել ու մեկ էլ այն վիրավորական նամակն ուղարկելը, այդ ծայրահեղ քայլն էլ հենց կարող էր ծառայել որպես արմատական փոփոխության մարգարեություն ու նախակարապետ։ Ատածում էի, որ այդ բանը պիտի որ կատարված լիներ այնպես, ինչպես լինում է հիվանդանալու դեպքում, և նա ի վերջո պիտի որ հանգեր միանգամայն հակադիր հայեցակետի, որ այդ ամենը բժշկության առօրյայում պատահող սովորական մի դեպք է և՝ ոչ ավելին։ Այս միտքը երջանակցնում էր ինձ։ | ||
+ | |||
+ | «Եվ թող ''այն կինը'' ուզածի պես ամուսնանա իր Բյորինգի հետ, միայն թե այս մարդը իմ հայրը, բարեկամը, այլևս չսիրի այդ կնոջը»,― գոչում էի մտովի։ Ի դեպ, դրանում կար նաև իմ զգացմունքների որոշ գաղտնիությունը, որոնց մասին, սակայն, չեմ ցանկանում շատ տարածվել այս նոթերիս մեջ։ | ||
+ | |||
+ | Եղածն էլ է բավական։ Իսկ այժմ, առանց այլևայլ խորհրդածությունների, փոխանցեմ հետագա ամբողջ սարսափն ու փաստերի նենգափոխումը։ | ||
+ | |||
+ | ''' II ''' | ||
+ | |||
+ | Ժամը տասին, երբ նոր էի պատրաստվում մեկնելու (պարզ է, որ՝ հորս մոտ) հայտնվեց Նաստասյա Եգորովնան։ Ուրախությամբ հարցրի. «Երևի ի՞ր մոտից ես գալիս»,― և լսեցի վրդովմունքով, թե բոլորովին էլ ոչ իր մոտից, այլ՝ Աննա Անդրեևնայի, և որ ինքը՝ Նաստասյա Եգորովնան, դեռևս լուսադեմին է գնացած եղել բնակարանից։ | ||
+ | |||
+ | ― Ո՞ր բնակարանից։ | ||
+ | |||
+ | ― Երեկվա այն նույն բնակարանից։ Չէ՞ որ երեկվա բնակարանը հատկացված է մանկիկին. այժմ իմ անունով է վարձված, մինչդեռ վարձը Տատյանա Պավլովնան է վճարում։ | ||
+ | |||
+ | ― Ինչ որ է, նշանակություն չունի ինձ համար,― ընդհատեցի վրդովմունքով։― Իսկ նա գոնե տա՞նն է։ Տեղում կգտնե՞մ իրեն։ | ||
+ | |||
+ | Ի զարմանս ինձ լսեցի, որ հայրս Նաստասյա Եգորովնայից ավելի վաղ է դուրս եկել բնակարանից, ինքը՝ «լուսադեմին», իսկ հայրս՝ ավելի վաղ։ | ||
+ | |||
+ | ― Եվ դեռ չի՞ վերադարձել։ | ||
+ | |||
+ | ― Ոչ-ս, հազիվ թե վերադարձած լինի, համ էլ միգուցե ընդմիշտ չվերադառնա,― քրթմնջաց, կողքանց ինձ նայելով իր ծակող ու զգուշավոր աչքով ճիշտ այնպես, ինչպես նայել էր նկարագրածս այն այցելության ժամանակ, երբ պառկած էի հիվանդ։ Սիրտս պայթում էր, որ այս դեպքում ևս ի հայտ էին գալիս նրանց ինչ-որ գաղտնիքներն ու անմտությունները, և որ այդ մարդիկ չէին կարողանում յոլա գնալ առանց գաղտնիքների և անմտությունների։ | ||
+ | |||
+ | ― Ինչո՞ւ ասացիք միգուցե չվերադառնա։ Ինչը՞ նկատի ունեիք։ Նա պարզապես գնացել է մորս մոտ ու՝ վերջ։― Չը-չգիտեմ-ս։ | ||
+ | |||
+ | ― Իսկ դուք ինչո՞ւ բարեհաճեցիք գալ մոտս։ | ||
+ | |||
+ | Հայտնեց, որ այժմ այստեղ է ուղարկված Աննա Անդրեևնայի կողմից, և որ ուղարկողն ինձ կանչում է ու սպասում անպայմանորեն հենց հիմա, այլապես «ուշ կլինի»։ Ինձ համբերությունից հանեց այդ նոր խորհրդավոր արտահայտությունը։ | ||
+ | |||
+ | ― Ինչո՞ւ՝ ուշ։ Չեմ կամենում գնալ և չեմ գնա։ Թույլ չեմ տա, որ կրկին հպատակ դարձնեն ինձ։ Թքած ունեմ Լամբերտի վրա. այդպես էլ հաղորդեք ձեզ ուղարկողին, և եթե Աննա Անդրեևնան ինձ մոտ առաքի նաև իր Լամբերտին, ապա կվռնդեմ վզակոթին տալով, այդպես էլ հաղորդեք ձեր տիրուհուն։ | ||
+ | |||
+ | Նաստասյա Եգորովնան անչափ վախեցավ։ | ||
+ | |||
+ | ― Ահ, ոչ-ս,― քայլ արավ դեպի ինձ,― մի կերպ զսպեք ձեր անհամբերությունը։ Բանն այս դեպքում շատ կարևոր է. ձեզ համար նույնպես կարևոր է. Անդրեյ Պետրովիչի համար էլ, դեռ մայրիկի համար էլ, ամենքի համար էլ... Իսկույն գնացեք Աննա Անդրեևնայի մոտ, քանի որ իրենք այլևս չեն կարող սպասել... այս մեկն արդեն պատվովս եմ հաստատում... Հետո նոր կընդունեք ձեր վճիռն այս կամ այն հարցում։ | ||
+ | |||
+ | Նրան էի նայում ապշանքով ու խորշանքով։ | ||
+ | |||
+ | ― Անհեթեթություն է. բան դուրս չի գա, չե՛մ գնա,― գոռացի կամակոր ու չարախինդ,― այսուհետև ամեն բան նորովի է լինելու, մի՞թե կարող եք հասկանալ այդ բանը։ Գնաք բարյա՜վ, Նաստասյա Եգորովնա. դիտմամբ չեմ գնա, դիտմամբ չեմ հարցուփորձի ձեզ։ Դուք սոսկ հանում եք ինձ հունից։ Չեմ կարող խորամուխ լինել ձեր առեղծվածների մեջ։ | ||
+ | |||
+ | Բայց քանի որ նա չէր հեռանում և շարունակում էր մնալ կանգնած, ապա վերցրի մուշտակս ու գլխարկս և ինքս դուրս ելա՝ նրան թողնելով սենյակի մեջտեղում։ Իսկ սենյակումս չկային նամակներ ու թղթեր, համ էլ դրանից առաջ ես սենյակս չէի կողպում հեռանալիս։ Բայց դեռ չէի հասել ելքի դռան մոտ, երբ սանդուղքով ցած վազեց տանտերը Պյոտր Իպպոլիտովիչը համազգեստով և առանց գլխարկի։ | ||
+ | |||
+ | ― Արկադի Աակարովիչ, Արկադի Մակարովի՛չ։ | ||
+ | |||
+ | ― Ի՞նչ եք ուզում։ | ||
+ | |||
+ | ― Որևէ կարգադրություն չե՞ք անում գնալուց առաջ։ | ||
+ | |||
+ | ― Ոչ մի։ | ||
+ | |||
+ | Նայեց ծակող հայացքով և անթաքույց անհանգստությամբ։ | ||
+ | |||
+ | ― Զորօրինակ բնակարանի վերաբերյա՞լ։ | ||
+ | |||
+ | ― Ի՞նչ կա բնակարանի վերաբերյալ։ Չէ՞ որ վարձը ժամանակին եմ տվել։ | ||
+ | |||
+ | ― Ոչ-ս. փողի մասին չէ խոսքս,― ժպտաց երկարաձիգ ժպիտով՝ հայացքով շարունակելով մեջս թափանցելու ճիգը։ | ||
+ | |||
+ | ― Ի՞նչ է պատահել ամենքիդ հետ,― գոռացի ի վերջո՝ համարյա լիովին գազազած։ Մի հարցնող լինի, թե դուք ինչու եք ձեռուոտ ընկել։ | ||
+ | |||
+ | Սպասեց ևս մի քանի վայրկյան, ասես ինչ-որ բան ակնկալելով ինձնից։ | ||
+ | |||
+ | ― Լավ, ուրեմն, հետո կկարգադրեք... թե որ հիմա տրամադրություն չունեք,― քրթմնջաց, ավելի երկարաձիգ քմծիծաղ տալով,― գնացեք-ս, ես էլ պաշտոնատեղս պիտի գնամ։ | ||
+ | |||
+ | Դեպի իր սենյակը վազեց սանդուղքն ի վեր։ Անշուշտ, այդ ամենը խորհելու տեղիք էր տալիս։ Հատուկ նպատակով է, որ ոչ մի նվազագույն մասնիկ բաց չեմ թողնում այն մանրախնդիր անմտությունից, քանի որ հետագայում ամեն մի մասնիկ ծանրակշիռ մասը կազմեց այն ամբողջական բանսարկության փնջի, ինչում ընթերցողը կհամոզվի վերջապես։ Իսկ որ այն ժամանակ նրանք իսկապես էին հունից հանում ինձ, ապա դա ճշմարիտ է։ Այն պատճառով էի հուզված ու վրդովված, որ նրանց ասածների մեջ նորից էի լսում անցյալը հիշեցնող և ինձ ձանձրացրած բանսարկությունների և առեղծվածների քրթմնջոցը։ Բայց շարունակում եմ։ | ||
+ | |||
+ | Պարզվեց, որ Վերսիլովը տանը չէ, որ իսկապես լուսադեմին է գնացել տնից։ «Անշուշտ՝ մորս մոտ»,― իմ կարծիքն էի պնդում համառորեն։ Դայակին, որ մի տխմար գեղջկուհի էր, հարցուփորձ չարեցի, իսկ բնակարանում ուրիշ մարդ չկար։ Վազեցի մորս մոտ ու, խոստովանեմ, այնքան անհանգիստ էի, որ կառք բռնեցի կեսճամփին։ ''Նա երեկ իրիկվանից չէր եղել մորս մոտ։'' Այստեղ էին լոկ Տատյանա Պավլովնան ու Լիզան։ Ներս մտնելուս պահին Լիզան պատրաստվում էր հեռանալու։ | ||
+ | |||
+ | Երեքն էլ նստած էին վերևում իմ «դագաղում»։ Իսկ ցածում հյուրասրահում, Մակար Իվանովիչն էր պառկած սեղանի վրա. նրա սնարի մոտ կանգնած մի ծերունի աղոթագիրք էր կարդում միապաղաղ ձայնով։ Բուն արարողությանը վերաբերող որևէ բան չեմ նկարագրի այլևս, կնշեմ լոկ այն, որ արդեն պատրաստված ու սրահում դրված դագաղը հասարակներից չէր. երեսպատումը թեև սև էր, բայց՝ թավիշ, իսկ հանգուցյալի վրա փռված ծածկոցը՝ թանկարժեքներից, որի շքեղությունը չէր համապատասխանում այդ ծեր մարդուն ու նրա համոզմունքներին, սակայն այդպիսին էր եղել մորս անհողդողդ պահանջը՝ Տատյանա Պավլովնայի սերտ աջակցությամբ։ | ||
+ | |||
+ | Պարզ է, որ չէի էլ սպասում, թե ուրախ կտեսնեմ նրանց, բայց հոգսով ու տագնապով շաղախված այն առանձնահատուկ ճնշող թախիծը, որ կարդացի նրանց աչքերում, ցնցեց ինձ մեկեն, և վայրկենապես ենթադրեցի, որ «այստեղ իրոք որ պատճառը լոկ հանգուցյալը չէ»։ Կրկնում եմ գերազանցապես մտապահեցի այդ հանգամանքը։ | ||
+ | |||
+ | Չնայած այդ ամենին՝ քնքշորեն գրկեցի մորս և իսկույն հարցրի Վերսիլովի մասին։ Նույն վայրկյանին մորս հայացքում մի տագնապահար արտահայտություն հայտնվեց։ Հապշտապ հիշեցրի, որ Վերսիլովի հետ եմ անցկացրել անցած ամբողջ երեկոն մինչև կեսգիշեր, որ նա, այսօր լուսադեմից հեռացել է տնից ու չի վերադարձել, այն դեպքում, երբ երեկ, բաժանվելիս, հրավիրեց, որ այսօր իր մոտ գնամ հնարավորին չափ վաղաժամ։ Մայրս պատասխան չտվեց, իսկ Տատյանա Պավլովնան, հարմար րոպե որսալով, սպառնաց ինձ մատով։ | ||
+ | |||
+ | ― Մնաս բարյավ, եղբայր,― միտքս ընդհատեց հանկարծ Լիզան՝ արագ հեռանալով սենյակից։ Ինչ խոսք, շտապ հասա իրեն, բայց նա կանգ առավ ելքի դռան մոտ հասնելուց հետո միայն։ | ||
+ | |||
+ | ― Այդպես էլ կարծում էի, որ մտքովդ կանցնի գալ հետևիցս,― մրմնջաց հապճեպ շշուկով։ | ||
+ | |||
+ | ― Ի՞նչ է պատահել այստեղ, Լիզա։ | ||
+ | |||
+ | ― Ինքս էլ չգիտեմ, բայց շատ բան է պատահել։ Երևի՝ «հավերժական պատմության» հանգուցալուծումը։ Նա չէր գալիս, իսկ մերոնք ինչ-որ տեղեկություններ են ստացել իր մասին։ Մի անհանգստանա, չեն պատմի քեզ, ոչ էլ հարցեր տուր, եթե խելք ունես, մայրիկը մեռած է թաղած չէ։ Ինքս էլ հարցուփորձ չարեցի։ Մնաս բարյավ։ | ||
+ | |||
+ | Բաց արավ դուռը։ | ||
+ | |||
+ | ― Իսկ ինքդ ասելիք չունե՞ս, Լիզա,― նախասրահ խուժեցի իր հետևից։ Նրա հուսահատ և ահավոր չափով անկենդան հայացքը խոցեց սիրտս։ Ոչ այն է թե չարությամբ էր նայում, ոչ այն է անողոք, ժպտաց մաղձոտ ու թափ տվեց ձեռը։ | ||
+ | |||
+ | ― Եթե մահանա, փառք կտամ Աստծուն,― նետեց սանդուղքով իջնելիս ու հեռացավ։ Իր ասածը վերաբերում էր իշխան Սերգեյ Պետրովիչին, իսկ վերջինս այդ ժամանակ պառկած էր դողէրոցքի մեջ ու գիտակցությունը կորցրած։ «Հավերժական պատմություն»։ «Այդ ի՞նչ հավերժական պատմություն է»,― մտածեցի որպես մարտահրավեր և հանկարծ ուզեցի անպայման պատմել նրանց հորս երեկվա խոստովանությունից ստացածս տպավորության մասին և հենց բուն խոստովանությունը։ «Այժմ իրենք ինչ-որ վատ կարծիք ունեն նրա մասին, ուրեմն, թող իմանան ամեն բան»,― անցավ մտքովս։ | ||
+ | |||
+ | Հիշում եմ, որ կարողացա շատ ճարպկորեն սկսել ասելիքս։ Ակնթարթորեն խիստ մեծ հետաքրքրասիրություն բռնկվեց նրանց հայացքներում։ Եվ Տատյանա Պավլովնան այս անգամ աչքերը մեխեց երեսիս, բայց մայրս ավելի զուսպ էր. հայացքը շատ սթափ էր, բայց թեթև, հրաշալի, թեև անհունորեն անհուսալի մի ժպիտ դողաց երեսին և չանհետացավ խոսելուս սկզբից մինչև վերջը։ Ինչ խոսք, հաջողակ էր խոսքս, թեև գիտեի, որ ասածս համարյա թե անհասկանալի է իրենց համար։ Ի զարմանս ինձ Տատյանա Պավլովնան այս անգամ բծախնդրություն չէր ցուցաբերում, չէր ստիպում ճշգրտումներ անել, չէր կառչում խոսքիս այս կամ այն մանրուքից, ինչպես վարվում էր սովորաբար, երբ խոսում էի որևէ բանի մասին։ Միայն շուրթերն էր սեղմում հազվադեպ և աչքերը կկոցում, ասես ջանք գործադրելով, որ ըմբռնի լսածը։ Երբեմն ինձ թվում էր, թե նրանք ըմբռնում են ամեն ինչ, սակայն նման բան համարյա թե լինել չէր կարող։ Զորօրինակ՝ խոսում էի Վերսիլովի համոզմունքների մասին, մորս հանդեպ նրա տածած սիրո և այն մասին, թե ինչպես էր համբուրում դիմանկարը... Այդ մասին լսելիս նրանք հայացքներ էին փոխանակում արագ ու անխոս, մայրս լիովին կարմրատակել էր։ Այնուհետև... այնուհետև, ինչ խոսք, ''մորս ներկայությամբ'' չէի կարող շոշափել ասելիքիս կարևոր մասը, այսինքն՝ մինչև ''այն կնոջ'' հետ Վերսիլովի հանդիպումն ընկած շրջանը և դրա հետ առնչվող բոլոր այլևայլ մանրամասները, առանձնապես՝ ''այն կնոջ'' նամակը և Վերսիլովի բարոյական «հարությունը» այդ նամակից հետո, ամենակարևորը հենց դա էր, այնպես որ Վերսիլովի երեկվա ապրումները, որոնցով ուզում էի ուրախացնել մորս, բնականաբար մնացին անըմբռնելի, անշուշտ, ոչ իմ մեղքով, քանի որ ես շատ տեղը տեղին պատմեցի այն ամենը, ինչ կարելի էր պատմել։ Ավարտելիս մնացել էի տարակուսած, նրանց լռության վերջը չէր երևում, և ինձ համար ծանր էր իրենց հետ այդպես լուռումունջ նստելը։ | ||
+ | |||
+ | ― Այժմ արդեն անպայման վերադարձած կլինի, երևի նստել է իմ սենյակում և սպասում է,― ասացի ու ոտքի ելա, որ գնամ։ | ||
+ | |||
+ | ― Գնա, գնա,― աջակցեց Տատյանա Պավլովնան հաստատ համոզմունքով։ | ||
+ | |||
+ | ― Իսկ ցածում եղե՞լ ես,― հրաժեշտի պահին հարցրեց մայրս կիսաշշուկով։ | ||
+ | |||
+ | ― Եղել եմ, խոնարհվել իր սնարին և աղոթել իր համար։ Ի՜նչ հանգիստ ու վայելչատես է նա, մայրիկ։ Շնորհակալություն, որ խնայողություն չեք արել իր դագաղը պատրաստել տալիս և զարդարելիս։ Դա ինձ անտեղի թվաց սկզբում, բայց տեղնուտեղը մտածեցի, որ ինքս էլ նույն կերպ կվարվեի։ | ||
+ | |||
+ | ― Իսկ վաղը կգա՞ս եկեղեցի,― հարցրեց, և շուրթերը դողացին։ | ||
+ | |||
+ | ― Ի՞նչ եք ասում, մայրիկ,― զարմացա,― այսօր էլ կգամ՝ հոգեհանգստին. և նորից կգամ, և... համ էլ վաղը ձեր ծննդյան օրն է, մայրիկ, սիրելի բարեկամ։ Նա ընդամենը երե՜ք օր պակաս ապրեց։ | ||
+ | |||
+ | Դուրս ելա հիվանդագին տարակուսանքով հասակված․ ինչպե՞ս կարելի է նման հարց տալ կգա՞ս եկեղեցում հոգեհանգիստ կատարելու ժամանակ, թե՞ չեմ գա։ Եվ եթե ի՜մ մասին են մտածում այդպես, ապա ինչ կմտածեն Վերսիլովի մասին։ | ||
+ | |||
+ | Գիտեի, որ Տատյանա Պավլովնան կվազի հետևիցս, դրա համար էլ կանգ առա ելքի դռան մոտ, իսկ նա, տեղ հասնելով, ինձ հրեց դեպի արտասանդղակը, ինքը նույնպես դուրս ելավ ու հետևից ծածկեց դուռը։ | ||
+ | |||
+ | ― Տատյանա Պավլովնա, բանից պարզվում է, որ դուք Անդրեյ Պետրովիչի վերադառնալուն չե՞ք սպասում ոչ այսօր, ո՜չ էլ վաղը։ Ես տագնապած եմ... | ||
+ | |||
+ | ― Լռի՛ր։ Շատ պե՜տքս է քո տագնապը։ Ասա ի՞նչ էիր ուզում ասել այնտեղ ու կիսատ թողիր, երբ պատմում էիր երեկվա բանդագուշանքի մասին։ | ||
+ | |||
+ | Հարկ չհամարեցի թաքցնել և համարյա թե զայրացած էի Վերսիլովի վարքագծից, ամեն բան շարադրեցի Կատերինա Նիկոլաևնայի երեկվա նամակի ու Վերսիլովի վրա դրա գործած ազդեցության մասին, այսինքն դեպի նոր կյանք հարություն առնելու մասին։ Ի զարմանս ինձ նամակի փաստն ինքնին անակնկալի չբերեց Տատյանա Պավլովնային, և ես կռահեցի, որ նա արդեն գիտե այդ մասին։ | ||
+ | |||
+ | ― Վայթե՝ հորինո՞ւմ ես։ | ||
+ | |||
+ | ― Չեմ հորինում։ | ||
+ | |||
+ | ― Տես, է՜,― ժպտաց թունալի, ասես խորհրդածելով,― հարություն է առել։ Նրանից սպասելու բան չէ։ Իսկ լուսանկարը համբուրելը ճի՞շտ է։ | ||
+ | |||
+ | ― Ճիշտ է, Տատյանա Պավլովնա։ | ||
+ | |||
+ | ― Սրտա՞նց էր համբուրում, ձևեր չէ՞ր թափում։ | ||
+ | |||
+ | ― Ձևե՞ր։ Մի՞թե նա երբևէ ձևեր է թափել։ Անհարմար է, Տատյանա Պավլովնա, կոպիտ է ձեր հոգին, կանացի հոգի է։ | ||
+ | |||
+ | Ասացի բարկացած, բայց նա ասես թե չէր լսում ինձ. ինչ-որ բանի մասին էր շարունակում խորհել, թեև սանդղակի վրա շատ ցուրտ էր։ Ես մուշտակով էի, իսկ նա լոկ թեթև հագուստով։ | ||
+ | |||
+ | ― Մի հանձնարարություն կտայի քեզ, համա ափսոս որ շատ անխելք ես,― քրթմնջաց արգահատանքով և ասես նեղսրտությամբ։― Լսիր, իսկույն գնա Աննա Անդրեևնայի մոտ ու տես, թե ինչ է կատարվում այնտեղ... Վայ, չէ, չէ, մի գնա. ավանակ եղել ես, ավանակ էլ կմնաս։ Դե, շարժվիր, է, մարշ, ի՞նչ ես տնկվել մնացել փայտի պես։ | ||
+ | |||
+ | ― Չե՛մ գնա Աննա Անդրեևնայի մոտ։ Ինքն էր մարդ ուղարկել հետևիցս։ | ||
+ | |||
+ | ― Ի՞նքը։ Նաստասյա Եգորովնայի՞ն,― արագորեն շրջվեց դեպի ինձ. արդեն ուզում էր հեռանալ և կիսաբաց էր արել դուռը, բայց նորից ծածկեց։ | ||
+ | |||
+ | ― Ոչ մի դեպքում չեմ գնա Աննա Անդրեևնայի մոտ,― կրկնեցի չարագույն հաճույքով,― չեմ գնա, քանի որ ավանակ անվանեցիք ինձ հենց նոր, այն դեպքում, երբ դեռ երբեք այսքան խելամիտ չէի գտնվել, ինչպես այսօր։ Տեսնում եմ ձեր բռնած բոլոր գործերը ինչպես ափիս մեջ, և Աննա Անդրեևնայի մոտ չե՛մ գնա ոչ մի դեպքում։ | ||
+ | |||
+ | ― Այդպե՜ս էլ գիտեի,― գոչեց, բայց դարձյալ ոչ թե իմ խոսքի, այլ իր խոհերի ազդեցության տակ։― Հիմա նրան լրիվ կապանքների մեջ կառնեն ու կճզմեն մեռյալ հանգույցով։ | ||
+ | |||
+ | ― Աննա Անդրեևնայի՞ն։ | ||
+ | |||
+ | ― Անխե՛լք։ | ||
+ | |||
+ | ― Հապա ո՞ւմ մասին եք ասում։ Միգուցե Կատերինա Նիկոլաևնայի՞։ Ի՞նչ մեռյալ հանգույց։― Անչափ վախեցած էի։ Ինչ-որ մշուշապատ, բայց և ահավոր մի միտք կտրեց անցավ հոգուս միջով։ Տատյանա Պավլովնան երեսիս նայեց թափանցող հայացքով։ | ||
+ | |||
+ | ― Իսկ ինչո՞ւ ես խառնվել իրար,― հարցրեց անսպասելիորեն։― Ի՞նչ կապ ունես այդ գործի հետ։ Քո մասին էլ եմ լսել որոշ բաներ, տես, հա՜։ | ||
+ | |||
+ | ― Լսեք, Տատյանա Պավլովնա, ես ձեզ մի ահավոր գաղտնիք կհայտնեմ, բայց՝ ոչ հիմա, դրա ժամանակը չէ. կասեմ վաղը, երբ մենակ կլինենք, բայց դուք էլ ձեր հերթին ասացեք ամբողջ ճշմարտությունը, այդ ի՞նչ մեռյալ հանգույցի մասին է խոսքը... քանի որ ես դողում եմ ոտից գլուխ... | ||
+ | |||
+ | ― Ա՜հ, թքա՛ծ դողալուդ վրա,― գոռաց։― Այդ ի՞նչ գաղտնիք ես պատմելու վաղը։ Չլինի՞ թե իսկապես բան-ման գիտես,― երեսիս կառչեց հարցախույզ հայացքով։ Ինքդ չէի՞ր այն ժամանակ երդվողը, թե վառել ես Կրաֆտի տված նամակը։ | ||
+ | |||
+ | ― Կրկնում եմ, Տատյանա Պավլովնա, չտանջեք ինձ,― շարունակում էի պնդել իմը, չպատասխանելով իր հարցին, քանի որ համբերությունս սպառվել էր,― տեսեք, հա՜, Տատյանա Պավլովնա, կարող է ավելի վատ բան պատահել այն պատճառով, որ ինձնից թաքցնում եք այն. ինչը որ գիտեք... չէ՞ որ նա երեկ լրիվ էր հարություն առել, լիովի՜ն։ | ||
+ | |||
+ | ― Էհ, չքվի՛ր աչքիցս, խեղկատակ։ Վայ թե ինքդ էլ ես սիրահարված ճնճղուկի պես. հայր ու որդի նո՜ւյն ուհուն։ Թո՛ւհ, անկարգնե՛ր։ | ||
+ | |||
+ | Չքացավ զայրույթով շմփացնելով դուռը։ Նրա վերջին բառերի անպարկեշտությունից լիովին կատաղած, անպարկեշտություն, որին ընդունակ է միայն կին արարածը, փողոց վազեցի խորապես վիրավորված։ Բայց չեմ նկարագրի հեղհեղուկ ապրումներս, ինչպես արդեն խոստացել էի. կշարունակեմ լոկ փաստեր շարադրել, որոնք էլ հենց ամեն բան կվճռեն այսուհետև։ Ինչ խոսք, անցողակի կրկին վազեցի Վերսիլովի կացարանը, և դայակը նորից ասաց, թե նա դեռևս չի վերադարձել տուն։ | ||
+ | |||
+ | ― Ոչ էլ կգա՞։ | ||
+ | |||
+ | ― Աստված գիտե դրանց գալն ու չգալը։ | ||
+ | |||
+ | ''' III ''' | ||
+ | |||
+ | Փաստերով, փաստերով... Արդյոք ընթերցողը որևէ բան ընկալո՞ւմ է։ Հիշում եմ, թե այդ ժամանակ փաստերն ինչպես էին ճնշում ինձ և հնարավորություն չէին տալիս, որ իմաստավորեի տեսածս ու լսածս, այնպես որ այդ օրվա վերջում լիովին կորցրել էի գլուխս։ Այդ պատճառով էլ առաջ եմ ընկնում երկու-երեք բան նախապես ասելով։ | ||
+ | |||
+ | Բոլոր տառապանքներիս ակունքը նույնն էր. եթե Վերսիլովը երեկ հարություն է առել ու վերջ տվել ''Կատերինա Նիկոլաևնային'' սիրելուն, ապա այդ դեպքում որտե՞ղ պետք է լիներ այսօր։ Պատասխանը՝ ամենից առաջ ինձ մոտ, ում հետ գրկախառնվում էր երեկ, ինձնից հետո անհապաղ մորս մոտ, ում դիմանկարը համբուրում էր երեկ։ Եվ ահա, այս երկու բնականոն քայլերի փոխարեն «լուսադեմից» տանը չէ և չքվել է ինչ-որ տեղ, իսկ Նաստասյա Եգորովնան կմկմում է ինչ-որ պատճառով, թե՝ «հազիվ թե վերադառնա»։ Դա քիչ է կարծես, մյուս կողմից էլ Լիզային է հավատացրել ինչ-որ «հավերժական պատմության» հանգուցալուծման և այն բանի կապակցությամբ, թե մայրս որոշ տեղեկություն ունի իր մասին, իսկ ավելի ուշ այդ բոլորին ավելացել է նաև այն, թե ում որ պետք է անկասկած գիտեն Կատերինա Նիկոլաևնայի գրած նամակի մասին (ինքս էլ եմ նկատել այդ բանը), և, այդուհանդերձ, չեն հավատում նրա «հարությանը ի նոր կյանք», թեև մինչև վերջ ուշադրությամբ ունկնդրեցին ասածս։ Մայրս մեռած է թաղած չէ, իսկ Տատյանա Պավլովնան չարախնդությամբ սրախոսում է «հարության» առթիվ։ Բայց եթե այդ ամենը այդպես է, ինչպես իրենք են կարծում, ապա ուրեմն, գիշերվա ընթացքում Վերսիլովի հետ ինչ-որ մի նոր հեղաբեկում է կատարվել, նորից ճգնաժամ է սկսվել և դա երեկվա հիացմունքից, գորովանքից ու ոգեշնչումից հետո։ Կնշանակի, որ այդ «հարությունը» պայթել է փքած փուչիկի պես, և նա, միգուցե, նորից է վազվզում նույն մոլեգնությամբ, ինչպես Բյորինգի գոյության մասին լուրն ստանալուց հետո։ Հարց է ծագում՝ իսկ ի՞նչ է լինելու մորս հետ, ինձ հետ, բոլորիս հետ և... և, վերջապես, ի՞նչ է լինելու Կատերինա Նիկոլաևնայի հետ։ Այն ի՞նչ «մեռյալ հանգույցի» մասին էր բարբաջում Տատյանա Պավլովնան ինձ Աննա Անդրեևնայի մոտ ուղարկելու փորձ անելիս։ Կնշանակի, որ այդ «մեռյալ հանգույցը» հենց այնտեղ է Աննա Անդրեևնայի մոտ։ Իսկ ինչո՞ւ Աննա Անդրեևնայի մոտ։ Անշուշտ, կվազեմ այնտեղ, այն ժամանակ սոսկ դիտավորյալ, վրդովմունքիս թելադրանքով ասացի, թե չեմ գնա. այժմ կվազեմ։ Իսկ այն ի՞նչ էր ասում Տատյանա Պավլովնան «փաստաթղթի» վերաբերյալ։ Եվ մի՞թե Վերսիլովը չէր ասում ինձ երեկ. «Այրիր փաստաթուղթը»։ | ||
+ | |||
+ | Ահա թե ինչպիսին էին մտքերս, ահա թե ի՛նչն էր ճզմում ինձ մեռյալ հանգույցի պես, բայց կարևորն այն է, որ ինձ հարկավոր էր Վերսիլովը։ Իր հետ իսկույն կվճռեի ամեն բան. զգում էի, որ երկու բառով կհասկանանք իրար։ Կբռնեմ նրա ափերը, կսեղմեմ, ջերմ խոսքեր կգտնեմ սրտումս,― երազում էի անկասելիորեն։ Օհ, ես կհպատակեցնեմ այդ խելահեղությունը... Բայց որտե՞ղ է նա։ Որտե՞ղ է։ Ու հենց այդ րոպեի՞ն պիտի լույս ընկներ Լամբերտը, երբ այնքա՜ն բորբոքված էի։ Մի քանի քայլ էր մնացել մինչև կացարանիս հասնելը, երբ հանկարծ հանդիպեցի Լամբերտին. տեսնելով ինձ, ուրախության աղաղակ արձակեց և բռնեց թևս. | ||
+ | |||
+ | ― Արդեն եղգոխտ անգամ եմ գալիս մոտդ... Enfin!<ref>Վերջապես (ֆրանս․)։ | ||
+ | </ref> մանկի՜կս։ Գնանք նախաճաշելու։ | ||
+ | |||
+ | ― Կա ց։ Եղե՞լ ես իմ կացարանում։ Անդրեյ Պետրովիչն այնտեղ չէ՞ր։ | ||
+ | |||
+ | ― Մարդ չկա այնտեղ։ Բոլորին էլ կորցրու։ Հիխմար ես։ Երեկ հարբած էիր, զայրացած, իսկ ես կարևոր բան ունեմ ասելու, այսօր հրաշալի բաներ եմ լսել այն մասին, ինչի մասին խոսում էինք երեկ... | ||
+ | |||
+ | ― Լամբերտ,― ընդհատեցի՝ շնչակտուր լինելով և չշտապելով, նաև որոշ չափով ելույթ ունեցողի կեցվածք ընդունելով ինքնաբերաբար,― եթե քեզ տեսնվելիս կանգ եմ առել, ապա միմիայն այն նպատակով, որ առհավետ վերջ տամ քեզ հետ առնչվելուս։ Երեկ արդեն ասել եմ քեզ, բայց դու շարունակում ես չհասկացողի տեղ դնել քեզ։ Երեխա ես ու տխմար որպես ֆրանսիացի։ Շարունակում ես կարծել, թե մնում ես այն, ինչպես Տուշարի մոտ ապրելիս էիր պահում քեզ, և քո կարծիքով ես էլ նույն անխելքն եմ, ինչպես Տուշարի մոտ էի երևում աչքիդ... Բայց ես այնքան էլ անխելք չեմ, ինչպես թվացել եմ Տուշարի մոտ ապրելիս... Երեկ ես հարբած էի, բայց ոչ թե գինուց, քանի որ առանց դրա էլ բորբոքված էի, իսկ եթե քաջալերում էի ցնդաբանություններդ, ապա՝ այն պատճառով, որ խորամանկում էի, իսկ դու հրճվանքի մեջ էիր ընկել ու ցնդաբանում էիր։ Իմացիր, որ այն ուհու հետ ամուսնանալս այնպիսի անհեթեթություն է, որին հավատ չի ընծայի նույնիսկ նախապատրաստական դասարանի գիմնազիստը։ Մի՞թե կարելի է կարծել, թե ես հավատացի քեզ. մինչդեռ դու հավատացիր։ Այն պատճառով, որ բարձրաշխարհիկ հասարակության մեջ ընդունված մարդ չես ու չգիտես, թե ինչը ինչպես է արվում սույն բարձրաշխարհիկում։ Այնտեղ ամեն բան այդքան պարզունակ չի արվում, և ոչ էլ հնարավոր է, որ այդ դաման հենց այնպես վերցնի ու ամուսնանա... այժմ պարզ ասեմ, թե ուզածդ ի՞նչ է. ուզում ես մի անկյուն հրապուրել ինձ, խմեցնել, որ փաստաթուղթը հանձնեմ քեզ ու մասնակից դառնամ Կատերինա Նիկոլաևնայի դեմ հյուսածդ խարդավանքին։ Անհեթեթություն է. երբեք չեմ գա քեզ հետ և իմացիր նաև, որ վաղը կամ մյուս օրը այդ թուղթը կլինի Կատերինա Նիկոլաևնայի մոտ, քանի որ նրան է պատկանում, քանի որ ինքն է գրել այդ թուղթը, և ես անձամբ կհանձնեմ իրեն և, եթե ուզում ես իմանալ, թե որտե՞ղ, ապա իմացիր իր ծանոթուհի Տատյանա Պավլովնայի բնակարանում, Տատյանա Պավլովնայի ներկայությամբ. կհանձնեմ և իրենից ոչինչ չեմ վերցնի այդ փաստաթղթի դիմաց... Իսկ այժմ ընդմիշտ մարշ ինձնից հեռու, այլապես, Լամբերտ... այլապես այնքան էլ կիրթ չեմ վարվի հետդ... | ||
+ | |||
+ | Ավարտելով ասելիքս դողում էի մանրիկ ցնցումներով։ Կյանքում ամենաեղկելի սովորույթը, որ ամեն բան ձախողում է ամեն դեպքում, դա... սեթևեթելն է։ Սատանան դրդեց ինձ այն աստիճան տաքանալ նրա առջև, որ խոսքս ավարտելիս և բառերն ու ձայնս հաճույքով շեշտելիս չափից ավելի բորբոքվեցի և վերցրի ու իր բուռը խոթեցի մանրամասնություններ այն մասին, թե տվյալ փաստաթուղթը կհանձնեմ Տատյանա Պավլովնայի ներկայությամբ ու վերջինիս բնակարանում։ Բայց այդ ժամանակ այնպե՜ս էի ուզում շշմեցնել Լամբերտին։ Երբ այդպես պարզ ու շիտակ շաղ տվեցի փաստաթղթի մասին ու հանկարծ տեսա նրա տխմար տագնապը, հանկարծ ուզեցի ավելի ուժգին ճզմել նրան մանրամասների հստակությամբ։ Եվ այդ պարծենկոտ ու կանացի ափեղցփեղությունս էլ հենց հետագայում պատճառ դարձավ ահավոր դժբախտությունների, քանի որ այդ մանրակրկիտ տեղեկությունը Տատյանա Պավլովնայի ու նրա բնակարանի վերաբերյալ տեղնուտեղը հիմնավորապես դարան մտավ Լամբերտի մտքում, ինչպես որ պատահում է ճղճիմ գործարքներով զբաղվող խարդախների հետ. մեծ ու կարևոր գործում նրանք ոչնչություն են և ոչինչ չեն հասկանում, բայց այսպիսի ճղճիմ մանրուքների հանդեպ հոտառություն ունեն։ Եթե ծպտուն չհանեի Տատյանա Պավլովնայի մասին, ապա մեծ դժբախտություն չէր պատահի։ Ինչևէ, մինչև վերջ լսելուց հետո Լամբերտը խիստ այլայլվեց։ | ||
+ | |||
+ | ― Լսիր,― քրթմնջաց,― Ալֆոնսինան... Ալֆոնսինան կերգի... Ալֆոնսինան եղել է ''այդ կնոջ'' մոտ. լսիր, ես նամակ ունեմ, համարյա թե նամակի նման մի բան, որտեղ Ախմակովան խոսում է քո մասին, չեչոտն է հայթայթել ինձ համար, հիշո՞ւմ ես չեչոտին, այ, կտեսնես հիմա, հիմա կտեսնես իրեն, գնա՛նք... | ||
+ | |||
+ | ― Ստո՛ւմ ես, ցույց տուր նամակը։ | ||
+ | |||
+ | ― Տանն է, Ալֆոնսինայի մոտ. գնանք։ | ||
+ | |||
+ | Անշուշտ, փչում էր, զառանցում, վախից դողալով, որ հանկարծ չփախչեմ իր մոտից, և ես հանկարծ լքեցի նրան փողոցում, և երբ ուզեց հետևել ինձ, կանգ առա ու սպառնացի բռունցքով։ Բայց նա արդեն կանգ էր առել մտամոլոր և թողեց, որ հեռանամ, միգուցե նոր ծրագիր էր որոճում մտովի, մինչդեռ ինձ համար դրանով չավարտվեցին անակնկալներն ու հանդիպումները... Եվ հենց որ հիշում եմ այդ ձախորդ օրը ծայրեծայր, միշտ էլ թվում է, թե այդ բոլոր անակնկալներն ու ձախորդություններն ասես իրոք խոսքը մեկ էին արել և այդպես միանգամից գլխիս էին թափվում ինչ-որ մի անիծյալ առատության եղջյուրից։ Հազիվ էի բաց արել բնակարանիս դուռը, երբ դեռևս նախասրահում բախվեցի մի բարձրահասակ, երկարավուն ու տռուզ դեմքով, երևելի ու «շքեղ» արտաքինով, հրաշալի մուշտակ հագած երիտասարդի։ Նրա քթին լոռնետ կար և ինձ տեսնելուն պես ցած բերեց լոռնետը (երևի բարեկրթությունից) և, վայելչագեղ շարժումով փոքր-ինչ բարձրացնելով շլյապան, բայց և կանգ չառնելով, փայլատակող ժպիտն ինձ ուղղելով, քրթմնջաց «Ha, bonsoir»<ref>Բարի երեկո (ֆրանս.)։ | ||
+ | </ref> և մոտովս անցավ դեպի արտաքին սանդղակը։ Իսկույն ճանաչեցինք իրար, թեև նրան կյանքումս ընդամենը մի անգամ էի անցողակի տեսել Մոսկվայում։ Դա Աննա Անդրեևնայի եղբայրն էր՝ կամեր յունկերը, երիտասարդ Վերսիլովը, ուրեմն և համարյա եղբայրս։ Նրան ուղեկցում էր տանտիրուհին (տանտերը դեռ չէր վերադարձել ծառայության տեղից)։ Երբ երիտասարդը դուրս ելավ, ես տեղնուտեղը գրոհեցի տանտիրուհու վրա. | ||
+ | |||
+ | ― Ի՞նչ էր անում այստեղ։ Մտե՞լ է իմ սենյակը։ | ||
+ | |||
+ | ― Բոլորովին էլ չի մտել ձեր սենյակը։ Նա ինձ մոտ էր եկել...― վրա տվեց արագ ու չոր և շրջվեց դեպի իր սենյակը։ | ||
+ | |||
+ | ― Ո՛չ,― գոռացի,― անկարելի է այսպես, բարեհաճեցեք պատասխանել, թե ինչո՞ւ էր եկել։ | ||
+ | |||
+ | ― Ա՛հ, Աստվա՜ծ իմ, ուրեմն պետք է ձեզ պատմե՞մ ամեն բան, թե մարդիկ ինչու են գալիս-գնում։ Կարծում եմ, որ մենք էլ մեր բանուգործը կարող ենք ունենալ։ Միգուցե այդ երիտասարդն ուզում էր փող պարտք անել. հասցե՞ էր հարցնում։ Միգուցե դեռևս անցած այցելության ժամանա՞կ էի խոստացել իրեն... | ||
+ | |||
+ | ― Ե՞րբ է եղել այդ անցած այցելությունը։ | ||
+ | |||
+ | ― Ա՜հ, Աստված իմ, չէ՞ որ առաջին անգամը չէ, որ գալիս է... | ||
+ | |||
+ | Հեռացավ։ Կարևորը այն տպավորությունս էր, որ այդ մարդիկ միանգամից փոխել էին իրենց վերաբերմունքն իմ հանդեպ, խոսելու եղանակը, սկսել էին կոպիտ խոսել հետս։ Պարզ է, որ դա էլ էր առեղծված, առեղծվածները կուտակվում էին ժամ առ ժամ, ամեն քայլափոխիս։ Առաջին անգամ երիտասարդ Վերսիլովը եկել էր քրոջ՝ Աննա Անդրեևնայի հետ, երբ ես հիվանդ էի. շատ լավ եմ հիշում դա, ինչպես նաև այն, որ Աննա Անդրեևնան դեռևս անցած օրը, ի գիտություն ինձ, մի զարմանալի արտահայտություն էր թռցրել բերանից, թե միգուցե ծեր իշխանը հանգրվանի իմ բնակարանում... Բայց այդ ամենն այնքան կցկտուր էր ու խառնաշփոթ, որ համարյա թե խոսք չգտա ասելու այդ կապակցությամբ։ Ճակատիս հարվածելով ու նույնիսկ չնստելով փոքր-ինչ հանգիստ առնելու համար, վազեցի Աննա Անդրեևնայի մոտ. նա տանը չէր. դռնապանն ասաց, թե «մեկնել են Ցարսկոյե, կլինեն միայն վաղը, միգուցե այս ժամի մոտերքը»։ | ||
+ | |||
+ | «Մեկնել է Ցարսկոյե, ինչ խոսք՝ ծեր իշխանի մոտ, իսկ իր եղբայրն իմ բնակարանն է խուզարկում։ Ո՜չ, չի լինի այդ բանը,― կրճտացրի ատամներս,― իսկ եթե այստեղ իսկապես ինչ-որ մեռյալ հանգույց կա, ապա ես կպաշտպանեմ այդ «խեղճ կնոջը»։ | ||
+ | |||
+ | Աննա Անդրեևնայի բնակարանից դուրս գալուց հետո չվերադարձա տուն, քանի որ բորբոքված գլխումս հանկարծ առկայծեց վերհուշը գինետան վերաբերյալ, որտեղ այցելելու սովորույթ ուներ Անդրեյ Պետրովիչն իր մռայլ ժամերին։ Ուրախանալով այս հայտնագործությամբ՝ ակնթարթորեն վազեցի այնտեղ, արդեն ժամը չորսն էր և մթնշաղ էր իջնում։ Գինետանը ինձ ասացին, թե նա եղել է այդտեղ. «Մնացին մի փոքր ու հեռացան, միգուցե նորից գան»։ Հանկարծ ցանկացա անպայման սպասել նրա վերադառնալուն և պատվիրեցի, որ ուտելիք տան ինձ. այնուամենայնիվ, հույս էր հայտնվել։ | ||
+ | |||
+ | Ճաշեցի, կերա ավելին, քան պատվիրել էի, որ ավելի երկար մնալու իրավունք ունենայի և մնացի, կարծեմ, չորս ժամ։ Չեմ նկարագրում թախիծն ու տենդագին անհամբերությունս, ամեն բան ներսումս ցնցվում էր ու դոդում։ Այդ երգեհո՜նը, այդ այցելունե՜րը, օ՜հ, այդ ամբողջ ձանձրույթը ցավագնորեն դաջվում էր հոգուս մեջ երևի առհավետ։ Չեմ նկարագրում նաև գլխումս խլրտացող մտքերը, որ աշնան չոր տերևների երամի պես խռնվում էին ասես վրա տվող պտտահողմից, իրավ, ինչ-որ բանով նման էր դրան և, խոստովանեմ, զգում էի, որ գիտակցությունս մերթ ընդ մերթ դավաճանում է ինձ։ | ||
+ | |||
+ | Բայց ինձ ցավագին տանջողը (անշուշտ, անցողակի, կողքանց, բուն տառապանքիս առընթեր) մի անխուսափելի, աշնան ճանճի նման աներես ու թունավորող ապրում էր, որի մասին չես մտածում, բայց պտտվում է շուրջդ, խանգարում ու հանկարծ խայթում անչափ ցավագին։ Դա լոկ մի վերհուշ էր, պատահար, որի մասին դեռ չեմ պատմել որևէ մեկին։ Եվ հարկավոր է այդ մասին ևս պատմել որևէ տեղ. ահա թե ինչի մասին է խոսքս։ | ||
+ | |||
+ | ''' IV ''' | ||
+ | |||
+ | Երբ Մոսկվայում արդեն վճռված էր, որ մեկնելու եմ Պետերբուրգ, ապա Նիկոլայ Սեմյոնովիչի միջոցով հայտնել էին ինձ, որ սպասեմ մեկնելուս համար ուղարկվելիք փողին։ Թե ով էր ուղարկելու, այդ մասին չէի հարցնում, գիտեի, որ Վերսիլովից եմ ստանալու և քանի որ այն ժամանակ օր ու գիշեր սրտի թրթիռով ու մեծամիտ ծրագրերով երազում էի Վերսիլովի հետ հանդիպելուս մասին, ապա նույնիսկ Մարյա Իվանովնայի հետ զրուցելիս խուսափում էի Վերսիլովի մասին խոսելուց։ Ի դեպ, հիշեցնեմ, որ մեկնելու համար անհրաժեշտ գումար ինձ մոտ էլ կար, այնուամենայնիվ վճռեցի, որ սպասեմ, իմիջիայլոց, ենթադրում էի, թե փողը կստանամ փոստի միջոցով։ | ||
+ | |||
+ | Տուն դառնալով մի անգամ Նիկոլայ Սեմյոնովիչը հանկարծ հայտնեց ինձ (իր սովորույթի համաձայն՝ հակիրճ ու չընդարձակվելով), որ հաջորդ օրը առավոտյան ժամը տասնմեկին գնամ Մյասնիցկայա, իշխան Վ․-սկու տուն, և որ Պետերբուրգից եկած կամեր յունկեր Վերսիլովը Վերսիլովի որդին, որ հանգրվանել է լիցեյի իր ընկեր իշխան Վ․֊սկու մոտ, այնտեղ ինձ կհանձնի մեկնելուս համար ուղարկված գումարը։ Թվում էր, թե դա հասարակ մի արարողություն է. Անդրեյ Պետրովիչը, անշուշտ, կարող էր այդպիսի հանձնարարություն տալ իր որդուն՝ փոստով առաքելու փոխարեն, բայց այդ լուրն ինձ ճնշեց ու անհանգստացրեց ինչ-որ անբնական ձևով։ Կասկած չկար, որ Վերսիլովն այդպիսով ցանկացել էր իմ հանդիպումն իր որդու իմ եղբոր հետ. դրանով ևս ուրվագծվում էին ապրումներն ու մտադրություններն այն մարդու, ում մասին երազում էի, սակայն իմ առջև հառնում էր մի հսկայական հարց՝ ինչպե՞ս եմ ինձ պահելու և ինչպե՞ս եմ վարվելու այդ հույժ անսպասելի հանդիպման ընթացքում, և իմ արժանապատվությունը չի՞ տուժի ինչ-որ կերպ։ | ||
+ | |||
+ | Հաջորդ օրը, ուղիղ ժամը տասնմեկին, հայտնվեցի ամուրի իշխան Վ-սկու շքեղ կահավորված, շքեղազգեստ սպասավորներ ունեցող բնակարանում։ Կանգ առա նախասրահում։ Խորքի սենյակներից այստեղ էին հասնում բարձրաձայն խոսակցություն ու ծիծաղ, հյուրընկալված կամեր յունկերից բացի իշխանը ուրիշ այցելուներ էլ ուներ։ Կարգադրեցի սպասավորին, որ զեկուցի ժամանելուս մասին և այդ բանը արեցի, կարծեմ, որոշ չափով ճոխացրած արժանապատվությամբ, ամեն դեպքում սպասավորը զեկուցելու գնալիս վրաս նայեց տարօրինակ, ինձ թվաց նույնիսկ ոչ այնքան հարգալից հայացքով, ինչպես որ վայել էր այդ պահին։ Ի զարմանս ինձ նա ինչ-որ երկար էր զեկուցում, մոտ հինգ րոպե, իսկ այդ ընթացքում այնտեղ հնչում էին նույն ծիծաղն ու նույնպիսի խոսակցության պատառիկներ։ | ||
+ | |||
+ | Ինչ խոսք, սպասում էի ոտքի վրա, շատ լավ գիտակցելով, որ ինձ, «որպես այդպիսի մի պարոնի» վայել չէ և ոչ էլ կարելի է նստել նախասրահում, որը սպասավորների տեղն էր։ Իսկ ինքս իմ կամքով, առանց հրավերի, ոչ մի դեպքում չէի ուզում քայլ անել դեպի հյուրասրահը, պատճառը գուցե արժանապատվությանս զգացումն էր, նրբին զգացումը, բայց այդպես էր պետք։ Ի զարմանս ինձ մնացյալ սպասավորները (երկուսը) համարձակվեցին նստել իմ ներկայությամբ։ Երեսս շրջեցի, որ չտեսնեմ իրենց արարքը, սկսեցի դողալ ամբողջ մարմնով և, ակամա շրջվելով ու քայլ անելով դեպի սպասավորներից մեկը, ''կարգադրեցի'', որ «անհապաղ» գնա ու զեկուցի մի անգամ ևս։ Չնայած հայացքիս խստությանն ու արտակարգ բորբոքվածությանս այդ սպասավորը ալարկոտ հայացք գցեց վրաս, ոտքի չկանգնեց, և նրա փոխարեն պատասխանեց մյուսը. | ||
+ | |||
+ | ― Կարող եք չանհանգստանալ, զեկուցված է։ | ||
+ | |||
+ | Վճռեցի սպասել ընդամենը մեկ րոպե ևս կամ, հարկ եղած դեպքում, րոպեից էլ պակաս, իսկ հետո՝ ''անպայման հեռանալ''։ Կարևոն այն է, որ հագնված էի խիստ վայելուչ, հագուստս ու վերարկուս նոր էին, իսկ սպիտակեղենս՝ միանգամից թարմ, ինչի համար Մարյա Իվանովնան անձամբ էր հոգացել հատուկ այդ այցելության առթիվ։ Իսկ այդ սպասավորների վերաբերյալ բավականին ուշ և արդեն միայն Պետերբուրգում իմացա ''հաստատ'', որ նրանք կրտսեր Վերսիլովի հետ եկած ծառայի միջոցով դեռևս նախօրյակին են իմացել, թե՝ «գալու է մի կողմնակի եղբայր և ուսանողի մեկը»։ Այժմ արդեն հաստատ գիտեմ դա։ | ||
+ | |||
+ | Րոպեն անցավ։ Զարմանալի զգացում ես ունենում, երբ վճիռ ես ընդունում ու վճռականություն չես ցուցաբերում։ «Հեռանա՞լ, թե՞ ոչ»,― կրկնում էի վայրկյանը մեկ՝ համարյա դողէրոցքի մեջ. հանկարծ երևաց զեկուցելու գնացած սպասավորը, ափին, մատների արանքներում թրթռում էին չորս կարմիր թղթադրամ` քառասուն ռուբլի։ | ||
+ | |||
+ | ― Ահա-ս, բարեհաճեցեք ստանալ քառասուն ռուբլին։ | ||
+ | |||
+ | Բռնկվեցի, դա այնպիսի՜ վիրավորանք էր։ Անցած ամբողջ գիշերվա ընթացքում երազել էի երկու եղբայրների միջև Վերսիլովի կազմակերպած այդ հանդիպման մասին, ամբողջ գիշեր անրջել էի տենդի մեջ, թե ինչպես եմ պահելու ինձ, որ չնվաստանամ ու չնվաստացնեմ գաղափարների այն ամբողջ շարանը, որոնց կյանքի էի կոչել իմ մենության մեջ և որոնցով կարող էի հպարտանալ ցանկացած միջավայրում։ Երազել էի, թե որքա՜ն շնորհապարտ կերևամ, հպարտ ու խոհուն՝ իշխան Վ-սկու շրջապատում ու դրա շնորհիվ միանգամից մուտք կգործեմ այդ բարձր հասարակության մեջ. օ՜հ, ես չեմ խնայի ինձ և թող կատարվի՜ այդ բանը, թող կատարվի, և այնպիսի՜ մանրամասնությամբ պիտի գրի առնվի այդ կատարվելիքը։ Ու հանկարծ՝ քառասուն ռուբլի՝ սպասավորի ձեռքով նախասրահում, այն էլ՝ տասը րոպե սպասելուց հետո, այն էլ ուղղակի սպասավորի մատների արանքից և ոչ թե սկուտեղով, ծրարով։ | ||
+ | |||
+ | Այնպես գոռացի սպասավորի վրա, որ ցնցվեց և ընկրկեց ճոճվելով, կարգադրեցի, որ փողն անհապաղ ետ տանի, որ «պարոնը անձամբ բերի գումարը», մի խոսքով՝ հրամանս, անշուշտ, կցկտուր ստացվեց և, ինչ խոսք, անհասկանալի՝ սպասավորի համար, սակայն այնպես գոռացի, որ նա գնաց։ Ավելացնեմ այն, որ հյուրասրահում եղածները կարծես թե լսեցին գոռոցս, և խոսակցությունն ու ծիծաղը լռեցին միանգամից։ | ||
+ | |||
+ | Համարյա նույն պահին լսեցի վեհաշուք, անշտապ ու կամացուկ քայլերի ձայն, և աչքիս առջև հայտնվեց մի բարձրահասակ երիտասարդ մարդու գեղեցիկ կերպարանք (այն ժամանակ ավելի գունատ ու նիհարավուն երևաց, քան հիշյալ վերջին օրվա հանդիպման ժամանակ) նախասրահ բերող դռան մեջ մի արշինաչափ հեռու կանգնելով շեմից։ Հագին մետաքսյա հրաշալի կարմիր խալաթ էր, կոշիկներ, քթին՝ լոռնետ։ Լուռումունջ ինձ վրա ուղղեց լոռնետը և սկսեց դիտել ուշադիր։ Ես գազանի կատաղությամբ քայլ արեցի իր կողմը և կանգ առա մարտահրավեր նետողի կեցվածքով շեշտակի նայելով իր աչքերի մեջ։ Բայց նա ինձ դիտեց սոսկ մի պահ, գեթ տասը վայրկյան, հանկարծ շատ աննշմարելի մի ժպիտ խաղաց շուրթերին, բայց այդ ժպիտն անչափ զայրացուցիչ էր հատկապես այդ աննշմարելիությամբ, և այդպես ժպտացողը հանկարծ շրջվեց ու նորից գնաց խորքի սենյակները նույնքան դանդաղ ու սահուն, ինչպես որ եկել էր։ Օհ, վիրավորանք հասցնելու այդ վարպետները դեռևս մանկուց, դեռևս իրենց գերդաստաններում են սերտում վիրավորելու արվեստը իրենց մայրերի օգնությամբ։ Անշուշտ, այլայլվեցի... Օհ, ինչո՞ւ այլայլվեցի այն ժամանակ։ | ||
+ | |||
+ | Համարյա թե նույն վայրկրանին երևաց նույն սպասավորը նույն թղթադրամները մատների արանքներում։ | ||
+ | |||
+ | ― Բարեհաճեցեք ընդունել, Պետերբուրգից են ուղարկել ձեզ համար, իսկ անձամբ ձեզ չեն կարող ընդունել. «Մի ուրիշ անգամ, թերևս, ստացվի որևէ կերպ, երբ ավելի ազատ կլինեն»։― Զգացի, որ վերջին բառերն արդեն սպասավորն էր ավելացնում իր կողմից։ Բայց այլայլվածությունս դեռևս շարունակվում էր, և ես ընդունեցի փողն ու դեպի ելքի դուռը գնացի. հենց այլայլվածությանս պատճառով էլ ընդունեցի, քանի որ չպետք է ընդունեի, սակայն սպասավորը, արդեն ինձ գրգռելու ցանկությամբ, մի իսկական սպասավորական արարք թույլ տվեց իրեն, հանկարծ թափով բաց արավ դուռն իմ առջև և, կրնկի վրա բաց պահելով այն, բարբաջեց շեշտված հարգանքով, երբ դուրս էի անցնում իր կողքով. | ||
+ | |||
+ | ― Համմեցե՜ք֊ս։ | ||
+ | |||
+ | ― Սրիկա՜,― ոռնացի իր վրա և հանկարծ բարձրացրի բռունցքս, բայց վրա չբերեցի մռութին,― քո տերն էլ է սրիկա։ Այդպես էլ զեկուցի՛ր անհապաղ,― ավելացրի և արագ անցա սանդղակով։ | ||
+ | |||
+ | ― Չհամարձակվեք այդպես։ Թե որ անհապաղ զեկուցեմ պարոնիս, նույն րոպեին գրությունով ձեզ կուղեկցեն տեղամաս։ Համ էլ չհամարձակվեք ձեռք բարձրացնել... | ||
+ | |||
+ | Իջնում էի սանդուղքով։ Դա շքամուտքի սանդուղքն էր ամբողջովին բաց և վերևից կարելի էր լիովին տեսնել ինձ, քանի դեռ իջնում էի կարմիր ուղեգորգի վրայով։ Երեք սպասավորն էլ դուրս էին եկել և շարվել սանդղահարթակի բազրիքի մոտ։ Անշուշտ, վճռել էի այլևս բան չասել, այլևս անկարելի էր նախատել սպասավորներին։ Քայլերս չարագացնելով և, կարծեմ, նույնիսկ դանդաղեցնելով, իջա մինչև սանդուղքի վերջը։ | ||
+ | |||
+ | Օ՛հ, թող որ լինեն այնպիսի փիլիսոփայողներ (և համոթ իրենց), որ կասեն, թե դրանք բոլորը դատարկ բան են, կաթնակերի մեկի բորբոքվածությո՜ւն է, թող ասեն, բայց ինձ համար դա վերք էր, վերք, որ չի ապաքինվել մինչև օրս, նույնիսկ մինչև այս րոպեն, երբ գրում եմ այդ մասին և երբ ամեն բան վերջացած է ու նույնիսկ վրեժը լուծված։ Օ՛հ, երդվում եմ, հիշաչար չեմ և ոչ էլ վրիժառու։ Անկասկած, միշտ էլ, նույնիսկ մինչև հիվանդանալս, ցանկացել եմ վրեժխնդիր լինել, երբ ինձ վիրավորել են, բայց, երդվում եմ, վրեժն անգամ ցանկանում եմ լուծել մեծահոգաբար։ Թող ես հատուցեմ մեծահոգությամբ, բայց այնպես, որ այդ պարոնը զգա դա, որ հասկանա, և ես լուծված կհամարեմ վրեժս։ Ի դեպ, ավելացնեմ, որ թեև վրիժառու չեմ, բայց հիշաչար եմ իմ մեծահոգությամբ հանդերձ, նման բան պատահո՞ւմ է այլոց հետ։ Իսկ այն ժամանակ, օ՛հ, այն ժամանակ իր մոտ էի գնացել բարի մտադրությամբ, միգուցե ծիծաղելի, բայց ի՜նչ արած, ավելի լավ է, որ մարդ մեծահոգի լինի ու ծիծաղելի, քան թե ոչ ծիծաղելի, բայց ստոր՝ առօրեական միջակություններին վայել։ «Եղբորս» հետ ունեցածս այդ հանդիպման մասին սիրտս բաց էի արել ոմանց մոտ, նույնիսկ Մարյա Իվանովնայի, նույնիսկ Լիզայի (Պետերբուրգում). այդ հանդիպումը նույնն էր, ինչ ամոթալի ապտակ ստանալը։ Եվ ահա, հանկարծ հանդիպում է նույն պարոնը, ում հետ հանդիպելուն ամենից քիչ էի սպասում, ժպտում է երեսիս, հանում շլյապան և ասում միանգամայն մտերմաբար. «Բարի երեկո»։ Անշուշտ, մտածելու բան էր... Բայց վերքս բացվել էր։ | ||
+ | |||
+ | ''' V ''' | ||
+ | |||
+ | Չորս ժամից ավել գինետանը նստելուց հետո հանկարծ դուրս վազեցի խելահեղի պես․ պարզ է, որ կրկին դեպի Վերսիլովի կացարանը և, ինչ խոսք, նորից չբռնացրի տանը, բոլորովին չէր եկել տուն, դայակը տխրամած էր և հանկարծ խնդրեց, որ իր մոտ ուղարկեմ Նաստասյա Եգորովնային. օհ, կարծես թե ուրիշ բան ու գործ չունեի։ Վազեցի նաև մորս մոտ, բայց ներս չմտա, այլ Լուկերյային կանչեցի նախասրահ, նրանից իմացա, որ Վերսիլովը այս տանն էլ չի եղել, և Լիզան նույնպես տանը չէ։ Տեսա, որ Լուկերյան էլ իր հերթին է ուզում ինչ-որ բան հարցնել և, միգուցե, նաև ինչ-որ բան պատվիրել ինձ, բայց մի՞թե իրոք ուրիշ հոգս ու ցավ չունեի։ Մնում էր վերջին հույսը, որ Վերսիլովը եղած կլինի իմ վարձու կացարանում, բայց արդեն դրան էլ չէի հավատում։ | ||
+ | |||
+ | Նախապես ասել եմ, որ արդեն կորցնում էի բանականությունս։ Եվ հանկարծ իմ սենյակում բռնացրի Ալֆոնսինկային՝ տանտիրոջ հետ։ Ճիշտ է, նրանք դուրս էին գալիս սենյակիցս, և Պյոտր Իպպոլիտովիչի ձեռին մոմ կար։ | ||
+ | |||
+ | ― Սա ի՜նչ բան է,― գոռացի տանտիրոջ վրա համարյա մտագարի պես,― ինչպե՞ս եք համարձակվում իմ սենյակը մտցնել այս խարդախ կնոջը։ | ||
+ | |||
+ | ― Tiens,― բացականչեց Ալֆոնսինկան,― et les amis<ref>Ահա դուք, իսկ ո՛ւր ես ձեր բարեկամները (ֆրանս.)։ | ||
+ | </ref>։ | ||
+ | |||
+ | ― Դո՜ւրս,― աղաղակեցի։ | ||
+ | |||
+ | ― Mais cest un ours!<ref>Բայց նա իսկական արջ է (ֆրանս.)։ | ||
+ | </ref>,― դեպի միջանցք թռավ Ալֆոնսինկան՝ վախեցած ձևանալով և վայրկենապես չքանալով տանտիրուհու սենյակում։ Պյոտր Իպոլիտովիչը, մոմը դեռևս ձեռին, ինձ մոտեցավ խստադեմ։ | ||
+ | |||
+ | ― Թույլ տվեք դիտողություն անել, Արկադի Մակարովիչ. դուք չափից ավելի բորբոքվեցիք, որքան էլ որ հարգենք ձեզ, այնուամենայնիվ, պիտի նկատենք, որ Ալֆոնսինան խարդախ չէ, այլ՝ միանգամայն հակառակը, նա հյուր է և այն էլ ոչ ձեր հյուրը, այլ իմ տիկնոջ, ում հետ արդեն որոշ ժամանակ է, ինչ ծանոթ են փոխադարձաբար։ | ||
+ | |||
+ | ― Իսկ ինչպե՞ս եք համարձակվել իմ սենյակը մտցնել նրան,― կրկնեցի բռնելով գլուխս, որ հանկարծ ցավել սկսեց համարյա ահավոր կերպով։ | ||
+ | |||
+ | ― Պատահաբար-ս ստացվեց։ Ես մտնում էի, որ փակեմ օդանցքը, որ ինքս էի բաց թողել մաքուր օդի համար, և քանի որ այդ պահին Ալֆոնսինա Կարլովնայի հետ շարունակում էինք մեր սկսած զրույցը, ապա նա նույնպես մտավ ձեր սենյակը միմիայն այն պատճառով, որ շարունակում էր ուղեկցել ինձ ու մասնակցել զրույցին։ | ||
+ | |||
+ | ― Ճիշտ չէ, Ալֆոնսինկան լրտես է, Լամբերտն էլ է լրտես։ Միգուցե դուք նույնպես լրտես եք։ Իսկ Ալֆոնսինկան իմ մոտից որևէ բան թռցնելու է եկել։ | ||
+ | |||
+ | ― Ինչպես որ կբարեհաճեք։ Այսօր բարեհաճում եք մի բան ասել, վաղը ուրիշ բան։ Մինչդեռ իմ բնակարանը վարձով եմ տվել որոշ ժամանակով. իսկ ես ու տիկինս կտեղափոխվենք մառան, այնպես որ Ալֆոնսինա Կարլովնան ճիշտ այնպիսի կենվոր է, որպիսին դուք-ս եք։ | ||
+ | |||
+ | ― Բնակարանը Լամբերտի՞ն եք տվել վարձով,― գոռացի ահաբեկված։ | ||
+ | |||
+ | ― Ոչ-ս, Լւսմբերտին չեմ տվել,― ժպտաց իր երկարաձիգ ժպիտով, որում, ի դեպ, առավոտվա տարակուսանքին փոխարինում էր արդեն ինքնավստահությունը,― կարծում եմ, որ ինքներդ կբարեհաճեք իմանալ, թե ում եմ տվել, սակայն, հանուն ցույց տալու, ցույց եք տալիս, թե իբր չգիտեք, դրա պատճառով էլ զայրանում եք։ Բարի գիշեր-ս։ | ||
+ | |||
+ | ― Այո, թողեք, հանգիստ թողեք ինձ,― թափահարեցի ձեռներս, հազիվ զսպելով լացս, այնպես որ նա հանկարծ զարմանքով նայեց երեսիս, սակայն գնաց։ Տեղը գցեցի դուռը ներսից փակող կեռիկը և, երեսս բարձի մեջ թաղած, ձգվեցի մահճակալիս։ Ու այդպես էլ անցավ ինձ համար ահավոր այդ օրը՝ ճակատագրական վերջին երեք օրերից մեկը, որոնցով ավարտվում են նոթերս։ | ||
+ | |||
+ | === Գլուխ տասներորդ === | ||
+ | |||
+ | ''' I ''' | ||
+ | |||
+ | Դարձյալ առաջ անցնելով դեպքերի ընթացքից, հարկ եմ համարում նախապես բացատրել ընթերցողին գոնե որոշ բան, քանզի տփալ դեպքում այս պատմության տրամաբանական ընթացքին այնքան պատահականություններ են խառնվել, որ առանց նախնական բացատրության դժվար կլինի ըմբռնել դրանք։ Տփալ դեպքում, խոսքը վերաբերում է հենց այն «մեռյալ հանգույցին», որի մասին բերանից թռցրել էր Տատյանա Պավլովնան։ Հանգույցի էությունն այն է, որ Աննա Անդրեևնան համարձակվել է վերջապես դիմելու վտանգավոր քայլի, որպիսին միայն հնարավոր է պատկերացնել նրա վիճակում գտնվողի կողմից։ Իրոք որ թունդ բնավորություն ունի։ Թեև ժամանակին ծեր իշխանը առևանգվել ու տարվել էր Ցարսկոյե Սելո, այնպես որ Աննա Անդրեևնայի հետ նրա պսակվելու լուրը չէր կարող տարածվել բարձրաշխարհիկ հասարակության մեջ և խլացվել էր ժամանակին, այսպես ասած սաղմնավորման պահին, այդուհանդերձ, թույլ ծերունին, ում հետ կարող էին վարվել ուզածի պես, ոչ մի դեպքում չէր համաձայնի հրաժարվելու իր մտադրությունից ու դավաճանելու Աննա Անդրևենային, ով հանդիսանում էր պսակվելու առաջարկի հեղինակը։ Այդ հարցում ծեր իշխանը ասպետ էր, այնպես որ ցանկացած պահին կարող էր ոտքի կանգնել և անզսպելի ուժով ձեռնամուխ լինել այդ առաջարկի իրականացմանը, որպիսի բան շատ լավ էլ կարող է պատահել հատկապես թույլ բնավորություն ունեցողների հետ, քանզի նրանք ունենում են բնավորության այնպիսի սահմանագիծ, մինչև որը չի կարելի հասցնել նրանց։ Դրա հետ միաժամանակ նա լիովին գիտակցում էր Աննա Անդրեևնայի վիճակի անկայունությունը, ում հարգում էր անչափ, գիտակցում էր նաև նրա վերաբերյալ հասարակության մեջ՝ բամբասանքների, ծաղրուծանակի, աննպաստ կարծիքի տարածման հնարավորությունը։ երան զգաստացնում ու զսպում էր առայժմ լոկ այն հանգամանը, որ Կատերինա Նիկոլաևնան մինչ այդ նրա ներկայությամբ ոչ խոսքով, ոչ ակնարկով երբևէ թույլ չէր տվել իրեն վատաբանելու իմաստով ծպտուն հանելու Աննա Անդրևենայի հասցեին կամ նրա հետ պսակվելու իշխանի ցանկությանը հակադիր որևէ բան հորինելու։ Հակառակը, անչափ սրտաբացություն և ուշադրություն էր ցուցաբերում իր հոր հարսնացուի հանդեպ։ Այսպիսով, Աննա Անդրեևնան դրված էր չափազանց երերուն վիճակում, կանացի հոտառությամբ նրբորեն զգալով, որ Կատերինա Նիկոլաևնայի վերաբերյալ չնչին իսկ չարախոսելու դեպքում կվիրավորի իշխանի ամենանուրբ զգացմունքները և իր հանդեպ անվստահություն ու նույնիսկ, թերևս, վրդովմունք կհարուցի ծերունու սրտում, քանի որ իշխանը թալկանում էր նաև Կատերինա Նիկոլաևնայի առջև, իսկ այժմ առավել ևս, քան միշտ ու հատկապես այն պատճառով, որ Կատերինա Նիկոլաևնան շատ բարեհոգաբար ու հարգանոք էր թույլ տալիս այդ պսակադրությունը։ Այսպիսով, առայժմ հենց այս հողի վրա էլ ընթանում էր բախումը, մրցակցուհիները երկուսն էլ ասես մրցում էին իրենց նրբանկատությամբ ու համբերությամբ և իշխանն ի վերջո արդեն չգիտեր, թե նրանցից որի” պահվածքով ավելի զմայլվի և բոլոր թույլ, բայց և նուրբ սիրտ ունեցողների պես, ավարտեց այն բանով, որ սկսեց տառապել և ամեն բանում մեղադրել ինքն իրեն միմիայն։ Նրա կսկիծը, ասում են, հասավ հիվանդության աստիճանի, նյարդերն իրոք քայքայվեցին և, Ցարսկոյեում ապաքինվելու փոխարեն, արդեն պատրաստ էր անկողին ընկնելու։ | ||
+ | |||
+ | Այստեղ միջանկյալ կարգով նշեմ այն մասին, ինչը ինձ համար հայտնի դարձավ երկար ժամանակ անցնելուց հետո միայն, իբր թե Բյորինգն ուղղակի առաջարկած է եղել Կատերինա Նիկոլաևնային, որ ծերունուն տեղափոխի արտասահման, այդ կապակցությամբ վերջինիս համաձայնությունը կորզելով որևէ խաբուսիկ հնարքով, այդ ընթացքում բարձրաշխարհիկ հասարակությունում թեթևակի շշուկ բաց թողնելով, թե ծերունին լիովին թռցրել է խելքը, իսկ արտասահմանում արդեն այդ բանը հաստատող վկայագրեր ձեռք կբերի բժիշկներից։ Բայց հենց այդ քայլին էլ ոչ մի կերպ չհամաձայնեց Կատերինա Նիկոլաևնան. համենայն դեպս, այդպես էին պնդում հետագայում։ Իբր թե նա զայրույթով է մերժել այդ ծրագիրը։ Այդ ամենը լոկ կողմնակի խոսք ու շշուկ է, բայց ես հավատում եմ դրան։ | ||
+ | |||
+ | Եվ ահա, երբ բանը հասել է վերջին անելանելիությանը, հանկարծ Աննա Անդրեևնան Լամբերտի շնորհիվ իմացել է, թե գոյություն ունի մի այնպիսի նամակ, ըստ որի դուստրն արդեն խորհրդակցել է իրավագետի հետ, թե ինչպես կարելի է հորը հայտարարել խելագար։ Նրա վրիժառու և սնապարծ միտքը վերին աստիճանի բորբոքվել է այդ լուրից։ Մտաբերելով դրանից առաջ ինձ հետ ունեցած զրույցները և քննելով բազում մանր հանգամանքներ, այլևս չի կարողացել կասկածել ստացած տեղեկության հավաստիությանը։ Հենց նույն պահին ևեթ այդ հաստատակամ, անսասան կնոջ սրտում անկասելիորեն հասունացել է հարվածելու ծրագիրը։ Օրագրի էությունն այն էր, որ անսպասելիորեն, առանց այլևայլ ձևականությունների ու չարախոսությունների, ամեն բան միանգամից հայտներ իշխանին, ահաբեկեր նրան, ցնցեր, ցույց տար, որ նրան գժանոցն է սպասում անխուսափելիորեն, և եթե ծերունին չհավատար, ընդդիմանար ու վրդովվեր, ապա ցույց տար նրա դստրիկի նամակը, այն է՝ «քանզի խելագար հայտարարելու մտադրություն է եղել, ապա այժմ առավել ևս կլինի՝ պսակադրությանը խանգարելու համար»։ Այնուհետև պիտի վերցներ մահվան դուռը հասած ծերունուն ու տեղափոխեր Պետերբուրգ՝ ''ուղիղ իմ բնակարանը''։ | ||
+ | |||
+ | Դա ահավոր խիզախում էր, բայց Աննա Անդրեևնան հանկարծահաս հույսը դրել էր իր հզորության վրա։ Մի պահ շեղվելով պատմության ընթացքից, խիստ առաջ ընկնելով, հայտնեմ, որ նա հուսախաբ չեղավ մտադրած հարվածի ազդեցության հարցում, ավելին, ազդեցությունը գերազանցեց նրա բոլոր սպասումներին։ Այդ նամակի մասին տեղեկությունը երևի մի քանի անգամ ավելի ուժգին ազդեց իշխանի վրա, քան կարող էր ենթադրել հարվածողը և բոլորս։ Մինչ այդ չգիտեի, թե իշխանը հիշյալ նամակի մասին իմացել է ավելի շուտ, բայց բոլոր թուլակամ ու հնազանդ մարդկանց սովորույթով չի հավատացել լուրերին և կամքի ամբողջ ուժով թափ է տվել ձեռքը, որ հանգիստ մնա, ավելին, մեղադրել է ինքն իրեն իր ապերախտ դյուրահավատության առումով։ Ավելացնեմ, որ նամակի վկայակոչումը Կատերինա Նիկոլաևնայի վրա ևս ազդել էր անհամեմատ ավելի ուժգին, քան սպասուն էի այն ժամանակ... Մի խոսքով, այդ թուղթն ավելի կարևորվեց, քան ենթադրում էի ես նույն թուղթը գրպանում կրողս։ Բայց այս անգամ շատ առաջ ընկա։ | ||
+ | |||
+ | Այնուամենայնիվ, մի հարցնող լինի, թե ինչո՞ւ հատկապես իմ կացարանն են բերում ծերունուն։ Ինչո՞ւ իշխան մարդուն խցկել այդ նեղլիկ պուճախները և վախեցնել խղճուկ պայմաններով։ Եթե հնարավոր չէր տանել իր սեփական տունը (քանի որ այնտեղ կարող էին միանգամից ամեն բան տակնուվրա անել), ապա ինչո՞ւ չտանել մի «հարուստ» ու առանձնահատուկ բնակարան, ինչպես առաջարկել էր Լամբերտը։ Բայց հենց դրանում էլ կայանում էր Աննա Անդրեևնայի այդ արտառոց քայլի ամբողջ համարձակությունը։ | ||
+ | |||
+ | Կարևորն այն էր, որ ժամանելուն պես իշխանին ցուց տրվեր փաստաթուղթը, մինչդեռ ես ոչ մի դեպքում չէի հանձնի այն։ Եվ քանի որ այլևս անկարելի կլիներ ժամանակ կորցնել, ապա Աննա Անդրեևնան, հույսը դնելով իր զորության վրա, պիտի գործի անցներ նաև առանց փաստաթղթի, բայց այնպես, որ իշխանին հասցնեին ուղիղ ինձ մոտ. բայց ինչո՞ւ։ Հենց այն բանի համար, որ այդ քայլով միանգամից նեղը գցեին նաև ինձ, առածի լեզվով ասած՝ մի գնդակով երկու նապաստակ խփեին։ Այդ դաման հաշվարկել էր, որ ինձ վրա ևս ազդի անսպասելի հարվածով, ցնցումով։ Իր կարծիքով՝ ծերունուն իմ կացարանում տեսնելով, նրա ահաբեկվածությունը, անօգնականությունը տեսնելով և լսելով նրանց երկուստեք խնդրանքը, կհանձնվեմ ու կհանձնեմ փաստաթուղթը։ Խոստովանում եմ հաշվարկը հնարամիտ էր ու խելացի, հոգեբանական էր, ավելին, քիչ մնաց, որ պսակվեր հաջողությամբ... իսկ ինչ վերաբերում է ծեր իշխանին, ապա Աննա Անդրեևնան նրան գրավել էր ու ստիպել հավատ ընծայելու իր խոսքին այն բանի շնորհիվ, որ պարզապես հայտնել էր, թե նրան տեղափոխում է ''ինձ մոտ''։ Այդ մասին իմացա հետագայում։ Իշխանն այն աստիճան էր սիրում ու հարգում ինձ, որ սոսկ լուրն այն մասին, թե փաստաթուղթն ինձ մոտ է, նրա հեզ սրտում կոչնչացներ փաստի հավաստիության վերաբերյալ վերջին կասկածները։ | ||
+ | |||
+ | Նշեմ նաև, որ Աննա Անդրեևնան ոչ մի րոպե չէր կասկածել, թե փաստաթուղթը դեռևս ինձ մոտ է և դեռ բաց չեմ թողել ձեռիցս։ Կարևորն այն է, որ նա թյուր կարծիք ուներ իմ բնավորության մասին և անպատկառորեն հույսը դրել էր իմ անմեղության, պարզասրտության և դյուրազգացության վրա, մյուս կողմից էլ ենթադրել էր, թե ես, եթե նույնիսկ վճռեմ նամակը հանձնել Կատերինա Նիկոլաևնային, ապա դա տեղի կունենա ոչ այլ կերպ, քան առանձնահատուկ պայմաններում և շտապել էր կանխարգելել իր հանկարծահաս գրոհով ու հարվածով։ | ||
+ | |||
+ | Եվ, վերջապես, այդ հարցերում նրան վստահություն էր ներշնչել Լամբերտը։ Արդեն ասել եմ, որ Լամբերտի վիճակն այդ ժամանակ ամենաճգնաժամայինն էր. այդ դավաճանը կաշվից դուրս էր գալիս, որ յուղի գլուխս և ինձ անջատի Աննա Անդրեևնայից, որպեսզի Վերսիլովի հետ միասին փաստաթուղթը վաճառի Ախմակովային, ինչը, չգիտեմ, թե ինչու, ավելի շահավետ էր թվացել նրան։ Բայց քանի որ մինչև վերջին րոպեն ես չէի հանձնում փաստաթուղթը, ապա նախապես Լամբերտը վճռել էր այդպիսի ծայրահեղ դեպքում համագործակցել նույնիսկ Աննա Անդրեևնայի հետ, որ լիովին չզրկվի շահից, այդ պատճառով էլ կաշվից դուրս էր գալիս մինչև վերջին ժամը, որ նրա աչքը մտնի որևէ ծառայություն մատուցելով, և գիտեմ, որ նույնիսկ առաջարկել էր քահանա բերել անհրաժեշտության դեպքում (ինձ համոզելու և փաստաթուղթը կորզելու համար)... Բայց Աննա Անդրեևնան արհամարհական քմծիծաղով խնդրել էր, որ չհիշատակի այդ մասին։ Լամբերտը նրա աչքին թվացել էր ահավոր բռի և լիակատար զզվանք էր հարուցել, սակայն զգուշավորության թելադրանքով, այնուամենայնիվ ընդունել էր Լամբերտի ծառայությունները, որոնք իրականանում էին, զորօրինակ, լրտեսության մեջ։ Ի դեպ, մինչև օրս էլ հաստատ չգիտեմ նրանք կաշառե՞լ էին իմ տանտեր Պյոտր Իպպոլիտովիչին, թե՞ ոչ, և վերջինս իր մատուցած ծառայության համար գոնե որևէ բան ստացե՞լ էր նրանցից, թե՞ պարզապես հաճույքի համար էր ներքաշվել դավադիրների գործունեության մեջ. այսպես թե այնպես, հաստատ գիտեմ, որ ինքն էլ էր լրտեսում ինձ, իր կինն էլ։ | ||
+ | |||
+ | Այժմ ընթերցողը կհասկանա, թե ինչու ես, նախազգուշացված լինելով հանդերձ, բնավ չէի կարող կանխագուշակել, թե վաղը կամ մյուս օրը ծեր իշխանին կգտնեմ իմ կացարանում և վերոհիշյալ հանգամանքներում։ Բացի այդ չէի կարող այդ աստիճանի անպատկառություն սպասել Աննա Անդրեևնայի կողմից։ Խոսքով կարելի է ասել ու ակնարկել ամեն բան, բայց վճռել, գործի անցնել ու իսկապե՞ս կատարել մտադրածը,― դրա համար, պետք է ասեմ ձեզ, ուրիշ բնավորություն է պետք։ | ||
+ | |||
+ | ''' II ''' | ||
+ | |||
+ | Շարունակում եմ։ | ||
+ | |||
+ | Առավոտյան արթնացա ուշ, թեև քնել էի արտասովոր խորը և առանց երազների, ինչը մտաբերում եմ զարմանքով, և այսպես, արթնանալով, զգացի, որ տրամադրությունս աշխույժ է, ասես չէր էլ եղել երեկվա ամբողջ օրը։ Վճռեցի, որ չեմ գնա մորս մոտ, այլ կգնամ ուղղակի գերեզմանատան եկեղեցին, որ հուղարկավորումից հետո վերադառնամ մորս տունը ու իր մոտից չհեռանամ ամբողջ օրը։ Հաստատ համոզված էի, որ այդ օրը վաղ թե ուշ Վերսիլովին անպայման կհանդիպեմ մորս բնակարանում։ | ||
+ | |||
+ | Եվ Ալֆոնսինկան, և տանտերը վաղուց ի վեր տանը չէին։ Չէի ուզում տանտիրուհուն հարցնել այդ մասին և հետո վճռել էի վերջ տալ նրանց հետ առնչվելուն և հնարավորին չափ շուտ տեղափոխվել այդ բնակարանից, այդ պատճառով էլ դուռը նորից փակեցի ներսից, հենց որ սուրճ բերեցին ինձ համար։ Բայց հանկարծ թակեցին դուռս, ի զարմանս ինձ` եկողը Տրիշատովն էր։ | ||
+ | |||
+ | Իսկույն բաց արի դուռը և ուրախությամբ ներս հրավիրեցի, բայց նա չէր ուզում մտնել։ | ||
+ | |||
+ | ― Միայն մի բան ասեմ հենց շեմի վրա... թե՞ պիտի ներս գամ. թվում է, թե այստեղ պետք է շշուկով խոսենք, այնուամենայնիվ, չեմ նստի ձեզ մոտ։ Նայում եք զազրելի վերակուի՞ս. սա այն պատճառով եմ վերցրել, որ Լամբերտը խլել է մուշտակս։ | ||
+ | |||
+ | Իրոք որ ձեռից գնացած, հնամաշ ու իր հագով խիստ կարճ էր վերարկուն։ Կանգնել էր դեմս ինչ-որ պատճառով մռայլ ու տխուր, ձեռները գրպանները խոթած ու շլյապան գլխից հանած։ | ||
+ | |||
+ | ― Չէ, չեմ նստի։ Լսեք, Դոլգոռուկի, որևէ մանրամասնություն չգիտեմ, համա տեղյակ եմ, որ Լամբերտը շուտափույթ և անխուսափելի ինչ-որ դավադրություն է պատրաստում ձեր դեմ, և դա հաստատ է։ Դրա համար էլ զգույշ եղեք։ Չեչոտն է բերանից թռցրել ինձ մոտ. հիշո՞ւմ եք չեչոտին։ Համա չասաց, թե ինչումն է բանը, այնպես որ չեմ կարող ավելին ասել։ Եկա, որ նախազգուշացնեմ։ Մնաք բարյավ։ | ||
+ | |||
+ | ― Նստեք, սիրելի Տրիշատով, նստեք, թեև տեղ եմ շտապում, բայց այնպես ուրախ եմ ձեզ տեսնելու համար...― ասացի համարյա գոռալով։ | ||
+ | |||
+ | ― Չե՛մ նստի, չէ, համա ինձ ուրախությամբ ընդունելը միշտ կհիշեմ։ Էհ, Դոլգոռուկի, ձեզնից պահեմ, Աստծուց ի՜նչ պահեմ, գիտակցաբար, իմ հոժար կամքով եմ համաձայն եղել ամեն տեսակ զազրելի արարքների և մի այնպիսի ստորություն անելու, որ նույնիսկ ամաչում եմ արտահայտել ձեր ներկայությամբ։ Հիմա մենք կենում ենք չեչոտի կացարանում... Մնաք բարյավ։ Արժանի չեմ ձեզ մոտ նստելուն։ | ||
+ | |||
+ | ― Վե՛րջ տուր, սիրելի Տիշատով... | ||
+ | |||
+ | ― Չէ, Դոլգոռուկի, գիտե՞ք, ես ամենքի մոտ էլ համարձակ եմ և այսուհետև կսկսեմ քեֆ անել։ Շուտով ինձ համար ավելի լավ մուշտակ կկարեն, վարգաձիեր լծած կառք կնստեմ տեղ գնալիս։ Բայց կհիշեմ, ի գիտություն ինձ, որ ձեզ մոտ, այնուամենայնիվ, չնստեցի, քանի որ ինքս եմ ինձ այդպես դատապարտել, քանի որ ստոր եմ ձեր առաջ։ Այնուամենայնիվ, հաճույքով կհիշեմ այս բանը, երբ տրվեմ անազնիվ զվարճությունների։ Մնաք բարյա՜վ, դե՛հ, մնաք բարյավ, ափս էլ չեմ տա ձեզ. չէ՞ որ նույնիսկ Ալֆոնսինկան է խուսափում իմ ափից։ Եվ խնդրում եմ, որ չգաք հետևիցս, իմ կացարանը նույնպես չգաք, պայմանագրով գործարքի մեջ ենք։ | ||
+ | |||
+ | Տարօրինակ տղան շրջվեց ու գնաց։ Նրանով զբաղվելու ժամանակ չունեի, բայց վճռեցի առաջիկայում անպայման գտնել, հենց որ մեր գործերը կարգավորեմ։ | ||
+ | |||
+ | Չեմ նկարագրի նաև այդ ամբողջ առավոտը, թեև կարելի է շատ բան վերհիշել։ Վերսիլովը չերևաց գերեզմանատան եկեղեցում և հուղարկավորման ընթացքում, բայց մինչ այդ էլ կարելի էր կռահել մերոնց հայացքներից, որ ոչ էլ սպասում էին նրան եկեղեցու արարողության ժամանակ։ Մայրս ակնածանքով աղոթում էր և, ինչպես երևում էր, լիովին տարված էր աղոթքով։ Դագաղի մոտ միայն Տատյանա Պավլովնան ու Լիզան էին։ Սակայն ոչինչ չեմ նկարագրի, ոչինչ։ Հուղարկավորումից հետո բոլորս տուն վերադարձանք ու սեղան նստեցինք, և նորից իրենց տեսքից եզրակացրի, որ ոչ էլ այդ պահին էին սպասում Վերսիլովի գալուն։ Երբ ելանք սեղանի մոտից, մոտեցա մորս, գրկեցի ջերմորեն և շնորհավորեցի իր ծննդյան օրվա առթիվ, ինձնից հետո նույն բանն արավ նաև Լիզան։ | ||
+ | |||
+ | ― Լսիր, եղբայր,― ծածուկ շշնջաց դրանից հետո,― իրենք սպասում են նրա գալուն։ | ||
+ | |||
+ | ― Գուշակում եմ Լիզա, տեսնում եմ։ | ||
+ | |||
+ | ― Երևի գա։ | ||
+ | |||
+ | Ուրեմն, ճշգրիտ տեղեկություն ունեն, մտածեցի, բայց հարց չտվեցի։ Թեև չեմ նկարագրում ապրումներս, բայց այդ առեղծվածը, առույգությունիցս անկախ, հանկարծ նորից քարի պես ծանրացավ սրտիս։ Բոլորս նստեցինք հյուրասրահի կլոր սեղանի շուրջ մորս դիմաց։ Օհ, այդ ժամանակ որքա՜ն հաճելի էր նրա մոտ լինելն ու երեսին նայելը։ Մայրս հանկարծ խնդրեց, որ մի բան կարդամ Աստվածաշնչից։ Մի գլուխ կարդացի Ղուկասի ավետարանից։ Մայրս ոչ լալիս էր, ոչ էլ այնքան տխուր էր, բայց նրա հայացքը դեռ երբեք չէր թվացել այդքան ոգեղեն իմաստով լեցուն։ Այդ խաղաղ հայացքում շողում էր մի խոհ, բայց չէի կարողանում նկատել, թե ինչ-որ բանի է սպասում տագնապով։ Զրույցը չէր լռում, շատ բան վերհիշեցինք հանգուցյալի վերաբերյալ, նրա մասին շատ պատմեց նաև Տատյանա Պավլովնան, այնպիսի բաներ, որ առաջ չգիտեի։ Առհասարակ, եթե գրի առնվեր, ապա շատ հետաքրքիր բաներ կգտնվեին։ Նույնիսկ Տատյանա Պավլովնայի ամենօրյա տեսքն էր փոխվել, շատ մեղմ էր, փաղաքուշ, և, որ գլխավորն է, շատ հանգիստ էր, թեև շատ էր խոսում, որ զբաղեցնի մորս։ Շատ լավ մտապահել եմ մի մանրուք, մայրս նստած էր բազմոցին, իսկ բազմոցից ձախ, կլոր ու հատուկ սեղանիկի վրա դրված էր մի հին սրբապատկեր առանց մակադրվագումների չհաշված երկու սրբերի գլուխների «լուսապսակները», սրբապատկերը դրված էր այնպես, ասես ինչ-որ նպատակով էր մեջտեղ հանվել։ Մակար Իվանովիչին էր պատկանում, գիտեի այդ բանը, գիտեի նաև, որ հանգուցյալը երբեք չէր բաժանվել այդ պատկերից և դա համարում էր հրաշագործ։ Տատյանա Պավլովնան մի քանի անգամ նայեց սրբապատկերին։ | ||
+ | |||
+ | ― Լսիր, Սոնյա,― ասաց, անսպասելիորեն փոխելով խոսակցությունը,― ավելի լավ չի՞ լինի, որ չմնա աթոռին, այլ դրվի սեղանի վրա, հենվի պատին ու դեմը կանթեղ վառվի։ | ||
+ | |||
+ | ― Չէ,― ասաց մայրս,― ավելի լավ է, որ մնա ինչպես որ կա։ | ||
+ | |||
+ | ― Ճիշտ որ։ Այլապես կարող է չափից ավելի հանդիսավոր երևալ... | ||
+ | |||
+ | Բան չհասկացա այդ պահին, բայց գիտեի, որ Մակար Իվանովիչը վաղուց ի վեր, առօրյա խոսք ու զրույցի ընթացքում, Անդրեյ Պետրովիչին էր կտակել այդ սրբապատկերը, և մայրս պատրաստվում էր նրան հանձնել դա։ | ||
+ | |||
+ | Արդեն ժամը հինգն էր, մեր զրույցը շարունակվում էր, և հանկարծ ցնցում նկատեցի մորս երեսին, նա արագ շրջեց երեսը և սկսեց ականջ դնել ինչ-որ բանի, թեև Տատյանա Պավլովնան շարունակում էր սկսած խոսքը ոչինչ չնկատելով։ Իսկույն նայեցի դռան կողմը և մեկ վայրկյան անց տեսա դրա մեջ հայտնվող Անդրեյ Պետրովիչին։ Ներս էր եկել ոչ թե սանդղամուտքով, այլ հետնաբակով, անցել խոհանոցով ու միջանցքով, և բոլորիս մեջ միայն մայրս էր լսել նրա քայլերի ձայնը։ Այժմ նկարագրեմ հետագա խելահեղ տեսարանն ամբողջովին, շարժում առ շարժում, բառ առ բառ. կարճատև էր դա։ | ||
+ | |||
+ | Նախևառաջ չնչին իսկ փոփոխություն չնկատեցի հորս հայացքում, համենայն դեպս՝ առաջին հայացքից։ Հագնված էր ինչպես միշտ, այսինքն՝ համարյա թե պճնամոլի պես։ Ձեռքին ոչ մեծ, բայց թարմ ծաղիկներից կազմված թանկարժեք փունջ կար։ Մոտեցավ ու, ժպտալով, մորս մեկնեց ծաղկեփունջը, վերջինս թեթևակի նայեց վախվորած տարակուսանքով, բայց ընդունեց փունջը, և կարմրությունը թեթևակի աշխուժացրեց նրա գունատ այտերը, իսկ աչքերում ուրախություն փայլփլեց։ | ||
+ | |||
+ | ― Գիտեի, որ այդպես կընդունես, Սոնյա,― մրմնջաց Վերսիլովը։ Քանի որ իր մտնելու պահին բոլորս ոտքի էինք կանգնել, ապա նա, մոտենալով սեղանին, վերցրեց Լիզայի բազկաթոռը, որ դրված էր մորս մոտ, և նստեց, չնկատելով, որ ուրիշի տեղն է զբաղեցնում։ Այսպիսով նա հայտնվեց այն նույն սեղանիկի մոտ, որի վրա դրված էր սրբապատկերը։ | ||
+ | |||
+ | ― Բարև, ամենքիդ։ Սոնյա, ուզեցի, այդ ծաղկեփունջը բերել անպայման այսօր քո ծննդյան օրը, այդ պատճառով էլ չերևացի հուղարկավորության ընթացքում, որ հանգուցյալի մոտ չգայի ծաղկեփնջով, համ էլ գիտեի, որ ինքդ նույնպես ինձ չէիր սպասում թաղման տեղում։ Ծերուկը, հարկավ, չի բարկանա այս ծաղիկների պատճառով, քանի որ ինքը մեզ ուրախություն էր պատգամում, ճիշտ չէ՞։ Կարծում եմ, որ նա այս սենյակում է, ինչ-որ տեղ։ | ||
+ | |||
+ | Մայրս Վերսիլովին նայեց տարօրինակ հայացքով, Տատյանա Պավլովնային ասես ցնցեցին. | ||
+ | |||
+ | ― Այդ ո՞վ է այստեղ։ | ||
+ | |||
+ | ― Հանգուցյալը։ Թողնե՛նք դա։ Գիտեք, որ հրաշքներին կիսատ-պռատ հավատացողն ավելի է հակված սնոտիապաշտության... Բայց ավելի լավ կլինի, որ ծաղկեփնջի մասին խոսեմ, թե ինչպես տեղ հասցրի։ Ճանապարհին մի քանի անգամ ուզեցի նետել ձյան մեջ ու տրորել ոտքիս տակ։ | ||
+ | |||
+ | Մայրս ցնցվեց։ | ||
+ | |||
+ | ― Շատ էի ուզում։ Սոնյա, խղճա ինձ ու իմ խեղճ գլուխը։ Իսկ նետելը այն պատճառով էի ուզում, որ շատ էր գեղեցիկ։ Իրերի մեջ ուրիշ ի՞նչն է ծաղկից ավելի գեղեցիկ։ Բերում եմ այս փունջը, իսկ շուրջս ձյուն ու սառնամանիք է։ Մեր սառնամանի՜քն ուր, ծաղիկնե՜րն ուր. ինչպիսի՜ հակադրություն։ Ի դեպ, ասելիքս դա չէ. պարզապես ուզում էի տրորել ծաղկեփունջը, քանի որ շա՜տ լավն էր։ Սոնյա, թեև ես նորից եմ անհետանալու, բայց կվերադառնամ շատ շուտով, քանի որ, կարծես թե կվախենամ, հապա էլ ո՞վ պիտի ապաքինի իմ վախը. Սոնյայի նման հրեշտակ ուրիշ որտե՞ղ գտնեմ։ Այս ի՞նչ սրբապատկեր է։ Հա, հիշեցի, հանգուցյալինն է. իր տոհմականն է, պապականը, ամբողջ կյանքում չէր բաժանվում սրանից, գիտեմ, հիշում եմ, որ ինձ է կտակել, լավ եմ հիշում... և, կարծեմ, հերձվածողական է... հապա, նայեմ։ | ||
+ | |||
+ | Վերցրեց սրբապատկերը, մոտեցրեց մոմի լույսին և զննեց ուշադիր, բայց մի քանի վայրկյան բռնելուց հետո դրեց սեղանին իր առջև։ Ապշած էի. նրա այդ տարօրինակ խոսքերն այնքան անսպասելի էին, որ դեռևս չէի կարողանում իմաստավորել։ Հիշում եմ լոկ այն, որ հիվանդագին երկյուղ էր թափանցում սիրտս։ Մորս տագնապը փոխվում էր այլայլմունքի ու կարեկցանքի. հանձինս այդ մարդու նախևառաջ տեսնում էր մի դժբախտ ա-րարածի. բայց չէ որ նախկինում էր պատահել, որ այդ մարդը խոսել էր այդպես տարօրինակ։ Լիզան հանկարծ գունաթափվեց և գլխի տարօրինակ շարժումով ցույց տվեց Վերսիլովի պահվածքը։ Իսկ ամենքից ավելի տագնապած էր Տատյանա Պավլովնան։ | ||
+ | |||
+ | ― Ախր այդ ի՞նչ է պատահել ձեզ, Անդրեյ Պետրովիչ, աղավնյակս,― մրմնջաց զգուշորեն։ | ||
+ | |||
+ | ― Իրավ, չգիտեմ, սիրելի Տատյանա Պավլովնա, թե ինչ է կատարվում ինձ հետ։ Կարող եք չանհանգստանալ, ուշքս դեռ տեղն է, հիշում եմ, որ դուք Տատյանա Պավլովնան եք և սիրելի եք։ Սակայն ես մի րոպեով եմ մտել այստեղ, ուզում էի մի լավ բան ասել Սոնյային և որոնում եմ մի այնպիսի բառ, որը չեմ կարողանում արտահայտել, թեև սիրտս լիքն է ինչ-որ տարօրինակ բառերով։ Գիտե՞ք, թվում է, թե երկատվում եմ ոտից գլուխ,― բոլորիս երեսներին նայեց անչափ լուրջ հայացքով և ամենաանկեղծ մտերմությամբ։― Իրավ, երկատվում եմ մտովի և ահավոր վախ եմ զգում դրանից։ Ոնց որ թե ձեր կողքին կանգնած լինի ձեր կրկնակը, ձեր խելքը տեղն է, իսկ նա ուզում է անպայման մի անմիտ բան անել ձեզ հետ ու երբեմն էլ իր արածը կարող է անչափ ծիծաղելի լինել, և հանկարծ նկատում եք, որ այդ ծիծաղելի բանը դուք ինքներդ եք ուզում անել և, Աստված գիտե, թե ինչու եք ուզում, այսինքն չուզենալով եք ուզում, ամբողջ ուժով ուզենալուն դիմադրելով եք ուզում։ Ժամանակին մի ծանոթ բժիշկ ունեի, որ եկեղեցում, իր հոր հոգեհանգստի արարողության ժամանակ հանկարծ սկսեց սուլել։ Հարկավ, այսօր վախենում էի գալ հուղարկավորության, քանի որ գլխումս ինչ-որ տեղից հայտնված հաստատ համոզվածություն բույն դրեց, թե ես էլ հանկարծ կսկսեմ սուլել կամ ծիծաղել, ինչպես այն դժբախտ բժիշկը, որի վերջը շատ վատ եղավ... Ու, իրավ, չգիտեմ, թե ինչու այսօր մի գլուխ այդ բժիշկն է մտքումս, այնպես է խցկվել մտքիս մեջ, որ չեմ կարողանում ազատվել։ Գիտե՞ս, Սոնյա, ահա, ես նորից վերցրի սրբապատկերը (վերցրեց ու սկսեց շուռումուռ տալ դիտելով) և հիմա, հենց այս վայրկյանին ահավոր կերպով ուզում եմ սա խփել վառարանի հենց այս անկյունին։ Համոզված եմ, որ միանգամից կկոտրվի, կկիսվի մեջտեղից, այնուամենայնիվ, ուզում եմ ջարդել... | ||
+ | |||
+ | Դրանից առաջ, երբ Տատյանա Պավլովնան գոռաց. «Տեղը դիր սրբապատկերը»,― ապա գոռալիս Վերսիլովի ձեռքից խլել էր ու պահել իր մոտ, Անդրեյ Պետրովիչը, իր վերջին խոսքն ասելիս, ոտքի թռավ սրընթաց, սրբապատկերը ակնթարթորեն թռցրեց Տատյանա Պավլովնայի մոտից և, կատաղորեն բարձրացնելով, ամբողջ ուժով հարվածեց հախճաղյուսե վառարանի անկյունին։ Սրբապատկերն ուղիղ երկու կտոր եղավ... Անդրեյ Պետրովիչը հանկարծ շրջվեց դեպի մեր կողմը, և նրա գունաթափ երեսը հանկարծ կարմրեց ամբողջովին, համարյա բոսորացավ, և դեմքի ամեն մի մասնիկն սկսեց դողդողալ ու ցնցվել. | ||
+ | |||
+ | ― Այլաբանություն չհամարես սա, Սոնյա, ես ոչ թե Մակարի ժառանգությունը ջարդեցի, այլ հենց այնպես, այս սրբապատկերը ջարդելու համար... Իսկ քեզ մոտ, ինչ էլ որ լինի, կվերադառնամ որպես իմ վերջին հրեշտակի մոտ։ Համ էլ եթե կուզես, համարիր թեկուզ այլաբանություն, չէ՞ որ դա անպայման այդպես է եղել... | ||
+ | |||
+ | Եվ հանկարծ դուրս գնաց արագ, դարձյալ՝ խոհանոցով, որտեղ մուշտակն ու գլխարկն էր թողել։ Մանրամասնորեն չեմ նկարագրում, թե ինչ կատարվեց մորս հետ. նա մահու չափ վախեցել էր ու կանգնել ափերն իրար հպած գլխավերևում և հանկարծ ճչաց Անդրեյ Պետրովիչի հետևից. | ||
+ | |||
+ | ― Անդրե՜յ Պետրովիչ, գոնե հրաժե՛շտ տալու համար դարձեք, սիրելիս։ | ||
+ | |||
+ | ― Կվերադառնա՜, Սոնյա, կվերադառնա։ Սի անհանգստանա,― գոռաց Տատյանա Պավլովնան, ամբողջովին դողալով գազանային չարության բռնկումից։― Հապա չլսեցի՞ր, խոստացավ, որ կվերադառնա, բաց թող երանություն որոնողին, թող մի անգամ էլ որոնի։ Կծերանա, էլ ո՞վ պիտի տիրություն անի նրան՝ ձեռ ու ոտից ընկածին, բացի քեզնից պառաված դայակից։ Հենց այդպես էլ կհայտարարի աշխարհով մեկ ու չի ամաչի... | ||
+ | |||
+ | Ինչ վերաբերում է մեզ, ապա Լիզան ուշակորույս էր։ Ես ուզեցի վազել Անդրեյ Պետրովիչի հետևից, բայց նետվեցի մորս մոտ։ Գրկեցի ու պահեցի գրկիս մեջ։ Լուկերյան վազեվազ մի բաժակ ջուր հասցրեց Լիզային։ Իսկ մայրս սթափվեց շուտով, ափերով ծածկեց երեսն ու լաց եղավ։ | ||
+ | |||
+ | ― Սակայն... սակայն հասի՛ր իր հետևից,― գոռաց Տատյանա Պավլովնան ամբողջ ուժով, ասես նոր միայն սթափվելով։― Վազի՛ր... վազի՛ր... հասիր, ո՛չ մի քայլ հետ մի մնա իրենից, վազի՛ր, վազի՛ր,― ցնցեց ինձ ամբողջ ուժով, որ պոկի մորս գրկից,― ա՛հ, մնում է, որ ե՛ս վազեմ։ | ||
+ | |||
+ | ― Վա՛յ, Արկաշա՜,― գոռաց նաև մայրս,― վազի՛ր իր հետևից։ | ||
+ | |||
+ | Գլխակորույս դուրս վազեցին խոհանոցով ու հետնաբակով, բայց Անդրեյ Պետրովիչը չէր երևում ոչ մի տեղ. հեռու խավարում անցորդներ էին խլրտում մայթերին, վազելով հասա, նայեցի յուրաքանչյուրի երեսին ու շարունակեցի վազել առաջ։ Այդպես վազեցի մինչև ճամփաբաժանը։ | ||
+ | |||
+ | «Խելագարների վրա չեն բարկանում,― առկայծեց հանկարծ մտքումս,― մինչդեռ Տատյանա Պավլովնան գազան էր կտրել չարությունից, կնշանակի Անդրեյ Պետրովիչը բնավ էլ չի խելագարվել»... Օ՛հ, ինձ շարունակ թվում էր, թե դա ''այլաբանություն'' էր, և նա անպայման ուզում էր ինչ-որ բանի վերջը տալ, ինչպես որ այդ սրբապատկերի վերջը տվեց՝ ի ցույց ամենքիս՝ մորս, բոլորիս, բայց իր «կրկնակն» էլ էր, անկասկած, իր հետ այդ պահին, դրանում որևէ կասկած չկար... | ||
+ | |||
+ | ''' III ''' | ||
+ | |||
+ | Սակայն նա չէր երևում, և ես այլևս վազվզելու տեղ չունեի, դժվար էր պատկերացնել, թե հեշտ ու հանգիստ քաշվել է իր կացարանը։ Հանկարծ մի միտք փայլատակեց գլխումս, և գլխակորույս վազեցի Աննա Անդրեևնայի մոտ։ | ||
+ | |||
+ | Վերջինս արդեն վերեդարձել էր և ինձ իսկույն ներս թողեցին։ Մտա հնարավորին չափ զուսպ։ Առանց նստելու՝ մինագամից պատմեցի քիչ առաջ կատարված տեսարանի, այիսնքն՝ «կրկնակ»-ի մասին։ Երբևէ չեմ մոռանա ու չեմ ների Աննա Անդրեևնային այն ագահ, բայց և անգթորեն հանգիստ ու ինքնաբավ հետաքրքրասիրության համար, որով լսեց՝ նմանապես առանց նստելու։ | ||
+ | |||
+ | ― Որտե՞ղ է նա։ Գուցե գիտե՞ք,― ամփոփեցի ասածս։― Երեկ Տատյանա Պավլովնան ձեզ մոտ էր ուղարկում ինձ... | ||
+ | |||
+ | ― Ձեզ կանչել էի դեռևս երեկ։ Երեկ նա Ցարսկոյեում էր, ինձ մոտ։ Իսկ այժմ (նայեց ժամացույցին) ժամը յոթն է... Ուրեմն գուցե իր կացարանում է։ | ||
+ | |||
+ | ― Տեսնում եմ, որ ամեն բան գիտեք, ուրեմն, խոսեք, խոսեք,― գոչեցի։ | ||
+ | |||
+ | ― Շատ բան գիտեմ, բայց ոչ ամեն բան։ Անշուշտ, ձեզնից թաքցնելու բան չունեմ...― չափեց ինձ տարօրինակ հայացքով, ժպտալով և ասես մտորելով։― Ի պատասխան Կատերինա Նիկոլաևնայի նամակի՝ Անդրեյ Պետրովիչը երեկ ձևականորեն ամուսնանալու առաջարկ արավ նրան։ | ||
+ | |||
+ | ― Ճիշտ չէ՛,― չռեցի աչքերս։ | ||
+ | |||
+ | ― Անդրեյ Պետրովիչի պատասխան նամակը իմ ձեռքով է անցել, ինքս եմ տարել հանձնելու Կատերինա Նիկոլաևնային կնքած ծրարով։ Այս անգամ Անդրեյ Պետրովիչը վարվեց ասպետաբար և ոչինչ չթաքցրեց ինձնից։ | ||
+ | |||
+ | ― Ոչինչ չեմ հասկանում, Աննա Անդրեևնա։ | ||
+ | |||
+ | ― Անշուշտ, դժվար է հասկանալ, սակայն այս դեպքում Անդրեյ Պետրովիչը վարվեց խաղամոլի պես, սեղանին գցելով վերջին տասնոցը, իսկ գրպանում պահելով լիցքավորված ատրճանակը,― ահա նրա արած առաջարկի էությունը։ Տասը հնարավորից իննի դեպքում Կատերինա Նիկոլաևնան կմերժի նրա առաջարկը։ Բայց առաջարկողը, այնուամենայնիվ, հույս ունի մեկ տասներորդի վրա և, խոստովանում եմ, դա շատ հետաքրքիր է, ըստ իս, ինչևէ... այս դեպքում գուցե տեղի է ունեցել մոլեգնության բռնկում, գուցեև «կրկնակն» է միջամտել, ինչպես որ այնքան դիպուկ արտահայտվեցիք քիչ առաջ։ | ||
+ | |||
+ | ― Եվ դուք ծիծաղո՞ւմ եք։ Եվ մի՞թե կարող եմ հավատալ, թե նամակը փոխանցվել է ձեր միջոցով։ Չէ՞ որ դուք Կատերինա Նիկոլաևնայի հոր հարսնացուն եք։ Խնայեք ինձ, Աննա Անդրեևնա։ | ||
+ | |||
+ | ― Անդրեյ Պետրովիչը խնդրում էր, որ իմ ճակատագիրը զոհեմ հանուն իր երջանկության, ի դեպ, չէր խնդրում այնպես, ինչպես հարկն է. այդ բանը կատարվեց բավականին լուռումունջ, ամեն բան կարդացի իր աչքերի մեջ։ Ահ, Աստված իմ, ուրիշ էլ ինչ է պետք։ Չէ՞ որ նա ժամանակին Քյոնիքսբերգում գտնվող ձեր մայրիկի մոտ էր մեկնել նրանից թույլտվություն խնդրելու, որ ամուսնանա մադամ Ախմակովայի խորթ քույրիկի հետ։ Չէ՞ որ դա լիովին համընկնում է այն բանի հետ, որ երեկ էլ ինձ ընտրեր՝ որպես իր հավատարմատարի և գաղտնի խորհրդականի։ | ||
+ | |||
+ | Աննա Անադրեևնան գունատված էր որոշ չափով։ Բայց նրա անհանգստությունը սոսկ ուժ էր տալիս իր ոչնչացնող ծաղրին։ Օ՛հ, շա՜տ բան ներեցի նրան այդ րոպեին, երբ աստիճանաբար իմաստավորեցի կատարվածը։ Մտորում էի մի րոպեի չափ. նա սպասում էր լուռումունջ։ | ||
+ | |||
+ | ― Գիտե՞ք ինչ,― քմծիծաղեցի հանկարծ,― դուք նամակը փոխանցել եք այն պատճառով, որ այդ քայլի մեջ ձեզ որևէ վտանգ չի սպառնացել, քանի որ այդ ամուսնությունը լինելու բան չէ, բայց չէ՞ որ Անդրեյ Պետրովիչը... ի վերջո, նաև՝ Կատերինա Նիկոլաևնա՞ն... Պարզ է, որ Կատերինա Նիկոլաևնան կմերժի նրա առաջարկը, և այդ դեպքում... ի՞նչ կարող է պատահել այդ դեպքում։ Որտե՞ղ է նա այժմ, Աննա Անդրեևնա,― գոռացի։― Այժմ ամեն րոպեն թանկ է, ամեն րոպե կարող է դժբախտություն պատահել։ | ||
+ | |||
+ | ― Նա իր մյուս բնակարանում է, արդեն ասել եմ ձեզ։ Կատերինա Նիկոլաևնային հասցեագրած իր երեկվա նամակում, որ ինքս փոխանցեցի, Անդրեյ Պետրովիչը խնդրում էր, որ Կատերինա Նիկոլաևնան ''անպայման'' տեսակցության գա նշածս բնակարանում՝ այսօր, ուղիղ երեկոյան ժամը յոթին։ Կատերինա Նիկոլաևնան համաձայնություն է տվել։ | ||
+ | |||
+ | ― Գալ նրա բնակարա՞նը։ Ինչպե՞ս կարելի է։ | ||
+ | |||
+ | ― Ի՞նչ կա որ, այդ բնակարանը պատկանում է Նաստասյա Եգորովնային, երկուսն էլ շատ հեշտ ու հանգիստ կարող են ներկայանալ որպես տանտիրուհու հյուրեր... | ||
+ | |||
+ | ― Բայց Կատերինա Նիկոլաևնան վախենու՜մ է նրանից... Անդրեյ Պետրովիչը կարող է սպանե՜լ նրան։ | ||
+ | |||
+ | Աննա Անդրեևնան լոկ ժպտաց։ | ||
+ | |||
+ | ― Չնայած իր տագնապին, որ ինքս էլ եմ նկատել, Կատերինա Նիկոլաևնան միշտ էլ, դեռևս շատ վաղուց ի վեր, որոշ ակնածանք ու զմայլանք է տածում Անդրեյ Պետրովիչի վարվեցողության ու մտքի հանդեպ։ Այս անգամ Կատերինա Նիկոլաևնան վստահել է նրան, որպեսզի մեկընդմիշտ լուծի իրենց հարաբերությունների հարցը։ Իսկ Անդրեյ Պետրովիչն իր նամակում հանդիսավորագույնս և ասպետագույնս խոստացել է, որ իրենից վախենալու հարկ չկա... Մի խոսքով, ես չեմ հասկանում նամակում եղած արտահայտությունները, սակայն Կատերինա Նիկոլաևնան վստահել է... այսպես ասած հանուն վերջին փորձության... և, այսպես ասած, պատասխանելով հերոսաբար։ Գուցե այս դեպքում երկկողմանի ասպետական մրցապայքար է տեղի ունենում։ | ||
+ | |||
+ | ― Հապա կրկնա՜կը, կրկնա՜կը,― գոչեցի։― Ախր նա խելագարվա՜ծ է։ | ||
+ | |||
+ | ― Երեկ, երբ խոստանում էր գալ առաջարկվող տեսակցության վայրը, Կատերինա Նիկոլաևնան, հավանաբար, չէր ենթադրում նման պատահարի հնարավորություն։ | ||
+ | |||
+ | Հանկարծ շրջվեցի ու վազեցի... Նրա մոտ, նրա՜նց։ Սակայն դեռևս նախասրահից վերադարձա մի վայրկյանով։ | ||
+ | |||
+ | ― Միգուցե դուք հենց այդ բա՞նն եք ցանկանում, որ Անդրեյ Պետրովիչը սպանի՞ նրան,― գոռացի ու դուրս վազեցի։ | ||
+ | |||
+ | Թեև դողում էի մոլագարի պես, այնուամենայնիվ հիշյալ բնակարանը մտա կամացուկ, խոհանոցի կողմից և շշուկով խնդրեցի, որ մոտս կանչեն Նաստասյա Եգորովնային, բայց նա ինքը իսկույն ելավ ընդառաջ և ահավոր հարցական հայացքն անխոս մխրճեց աչքերիս մեջ։ | ||
+ | |||
+ | ― Նրանք-u տանը չեն-ս։ | ||
+ | |||
+ | Բայց ես հապշտապ շշուկով ուղղակի ու ճշգրիտ շարադրեցի, որ ամեն բան իմացել եմ Աննա Անդրեևնայից ու հենց իր մոտից եմ գալիս այժմ... | ||
+ | |||
+ | ― Որտե՞ղ են, Նաստասյա Եգորովնա։ | ||
+ | |||
+ | ― Սրահում են-ս, սեղանի մոտ, որտեղ դուք էիք նստած Անդրեյ Պետրովիչի հետ... | ||
+ | |||
+ | ― Նաստասյա Եգորովնա, թողեք ներս անցնեմ։ | ||
+ | |||
+ | ― Ինչպե՞ս կարելի է-ս։ | ||
+ | |||
+ | ― Ոչ թե իրենց մոտ, այլ կողքի սենյակը։ Նաստասյա Եգորովնա, Աննա Անդրեևնան անձամբ է ցանկանում, որ այդպես վարվեմ, եթե չցանկանար, չէր ասի ինձ, որ այստեղ են։ Նրանք չեն իմանա այստեղ լինելս... Ինքն է ցանկացել այսպես... | ||
+ | |||
+ | ― Իսկ եթե չի ցանկացե՞լ,― թափանցող հայացքը երեսիցս չէր կտրում Նաստասյա Եգորովնան։ | ||
+ | |||
+ | ― Նաստասյա Եգորովնա, ես չեմ մոռանում ձեր Օլյային, ներս թողեք ինձ։ | ||
+ | |||
+ | Հանկարծ նրա շուրթերն ու կզակն սկսեցին ցնցվել. | ||
+ | |||
+ | ― Աղավնյա՜կս... լավ, Օլյայիս խաթեր... զգացմունքիդ խաթեր... Չլքես Աննա Անդրեևնային, աղավնյա կս։ Չես լքի, չէ՞, չե՞ս լքի։ | ||
+ | |||
+ | ― Չե՜մ լքի։ | ||
+ | |||
+ | ― Մեծ խոստում տուր ինձ, որ քեզ չես գցի իրենց մոտ. եթե կողքի սենյակում թաքցնեմ քեզ, հո չե՞ս գոռա։ | ||
+ | |||
+ | ― Պատվովս եմ երդվում, Նաստասյա Եգորովնա։ | ||
+ | |||
+ | Բռնեց սերթուկիս փեշից, ինձ խցկեց մի մթին սենյակ, որը կից էր մյուսի հետ, հազիվ լսելի քայլերով դեպի դուռը տարավ գորգի վրայով, կանգնեցրեց փակ վարագույրի մոտ և, բարձրացնելով վարագույրի փոքր ճոթը, մատնացույց արավ մյուս սենյակում գտնվող զույգին։ | ||
+ | |||
+ | Ինքը գնաց, ես մնացի։ Պարզ է, որ պիտի մնայի։ Հասկանում էի, որ արածս լրտեսություն է, որ գաղտնաբար ունկնդրում եմ այլոց գաղտնիքը, բայց մնացի տեղումս։ Հապա ինչպե՞ս չմնայի, չէ՞ որ առջևումս «կրկնակն» էր։ Չէ՞ որ նա իմ աչքի առաջ արդեն ջարդել էր սրբապատկերը։ | ||
+ | |||
+ | ''' IV ''' | ||
+ | |||
+ | Նրանք նստել էին իրար դիմաց, նույն սեղանի մոտ, որտեղ երեկ ես ու Անդրեյ Պետրովիչը խմում էինք իր «հարության» կենացը, կարողանում էի լիովին տեսնել նրանց դեմքերը։ Կատերինա Նիկոլաևնան հասարակ սև շոր էր հագել, հրաշալի տեսք ուներ և հանգիստ էր թվում՝ ինչպես միշտ։ Խոսում էր Անդրեյ Պետրովիչը, իսկ զրուցակցուհին լսում էր արտակարգ ու կանխագուշակող ուշադրությամբ։ Միգուցե որոշ հեզություն էր նկատվում Կատերինա Նիկոլաևնայի պահվածքում։ Մինչդեռ Անդրեյ Պետրովիչն անչափ բորբոքված էր։ Մոտեցել էի այն պահին, երբ զրույցն արդեն ընթացքի մեջ էր, այդ պատճառով էլ որոշ ժամանակ բան չէի հասկանում լսածիցս։ Հիշում եմ, որ Կատերինա Նիկոլաևնան հարցրեց հանկարծ. | ||
+ | |||
+ | ― Եվ դրա պատճառը ե՞ս էի։ | ||
+ | |||
+ | ― Ոչ, ես էի պատճառը,― պատասխանեց զրուցակիցը,― դուք լոկ անմեղ մեղավոր եք։ Գիտե՞ք, որ լինում են նաև անմեղ մեղավորներ։ Դրանք ամենաաններելի մեղսագործներն են և համարյա թե միշտ էլ պատժվում են,― ավելացրեց, ծիծաղելով տարօրինակ կերպով։― Իսկ ես մի պահ իրոք որ մտածեցի, թե ձեզ մոռացել եմ լիովին և ծիծաղում էի իմ անմիտ կրքի վրա... բայց դուք գիտեք դա։ Իսկ ես ի՞նչ գործ ունեմ այն մարդու հետ, ում հետ ամուսնանում եք։ Երեկ առաջարկություն արեցի ձեզ. ներող եղեք դրա համար, դա անմտություն է, թեև բնավ հնարավոր չէ փոխարինել այլ բանով... ուրիշ ի՞նչ կարող էի անել բացի այդ անմտությունից։ Չգիտեմ... | ||
+ | |||
+ | Այդ խոսքի վրա ծիծաղեց գլուխը կորցրածի պես, անսպասելիորեն զրուցակցուհու վրա հառելով հայացքը, իսկ մինչ այդ խոսելիս նայում էր ուրիշ կողմ։ Եթե ես լինեի նրա զրուցակցուհու տեղը, կվախենայի այդ ծիծաղից. այդպիսի զգացում ունեցա։ Նա հանկարծ ոտքի ելավ։ | ||
+ | |||
+ | ― Ասացեք ինչպե՞ս համարձակվեցիք գալ այստեղ,― հարցրեց, ասես հիշելով ասելիքը։― Իմ հրավերն ու նամակը ոտից գլուխ անմտություն են... Կացեք, ես թերևս կարող եմ գուշակել, թե ինչպես է ստւսցվել, որ վճռել եք գալ, բայց կարևորն այն հարցն է, թե ինչո՞ւ եկաք։ | ||
+ | |||
+ | ― Ձեզ տեսնելու համար,― մրմնջաց Կատերինա Նիկոլաևնան զրուցակցին նայելով վախվորած զգուշավորությամբ։ Երկուսն էլ լռեցին կես րոպեի չափ։ Վերսիլովը նորից նստեց աթոռին և սկսեց խոսել հեզ, բայց հուզախռով, համարյա թե գողացող ձայնով. | ||
+ | |||
+ | ― Անչափ վաղուց չեմ տեսել ձեզ, Կատերինա Նիկոլաևնա, այնքան վաղուց, որ արդեն համարյա թե հնարավոր էլ չէի համարում, թե երբևէ կարող եմ այսպես նստել ձեզ մոտ, նայել ձեր երեսին ու լսել ձեր ձայնը... Երկու տարի չենք տեսել իրար, չենք խոսել։ Մտքովս իսկ չէր անցնում, թե կխոսեմ ձեզ հետ։ Է՜հ, ի՜նչ արած, անցածը ետ չես բերի, իսկ այն, ինչ կա այժմ, վաղը կանհետանա ծխի պես, ի՜նչ արած։ Ես համաձայն եմ արածս առաջարկությանը, քանի որ դրան փոխարինող բան չունեմ, և այժմ մի հեռացեք ձեռնունայն թողնելով մուրացողիս,― ավելացրեց համարյա աղերսանքով,― քանի որ արդեն ողորմություն եք արել մոտս գալով, ապա մի հեռացեք ձեռնունայն թողնելով ողորմացյալին, պատասխանեք մի հարցի։ | ||
+ | |||
+ | ― Ի՞նչ հարց Է։ | ||
+ | |||
+ | ― ՉԷ՞ որ մենք այլևս չենք տեսնի իրար և... ինչպե՞ս կվերաբերվեք դրան։ Մեկընդմիշտ ասացեք ճշմարտությունը ի պատասխան հարցիս, որպիսին չէին տա խելքը գլխին մարդիկ, գեթ սիրե՞լ եք ինձ երբևէ, թե՞... սխալվել եմ։ | ||
+ | |||
+ | Կատերինա Նիկոլաևնան կարմրատակեց։ | ||
+ | |||
+ | ― Սիրել եմ,― մրմնջաց։ | ||
+ | |||
+ | Հենց այդպիսի պատասխան էլ սպասում էի նրանից, օ՛հ, ճշմարտախոս կին, օ՛հ, անկեղծ, օ՛հ, ազնվագույն։ | ||
+ | |||
+ | ― Իսկ ա՞յժմ,― շարունակեց Անդրեյ Պետրովիչը։ | ||
+ | |||
+ | ― Այժմ չեմ սիրում։ | ||
+ | |||
+ | ― Եվ ծիծաղո՞ւմ եք։ | ||
+ | |||
+ | ― Ոչ, ակամա ժպտացի այն պատճառով, քանի որ գիտեի, որ կհարցնեք «Իսկ ա՞յժմ»։ Դրա համար էլ ժպտացի... քանի որ երբ մի բան ես կռահում, միշտ էլ քմծիծաղդ գալիս է... | ||
+ | |||
+ | Դա նույնիսկ տարօրինակ էր ինձ համար. Կատերինա Նիկոլաևնային երբեք չէի տեսել այդքան զգուշավոր, նույնիսկ համարյա թե վախվորած ու այդպես այլայլված։ Անդրեյ Պետրովիչն աչքերով խժռում էր նրան։ | ||
+ | |||
+ | ― Գիտեմ, որ չեք սիրում ինձ... և... բոլորովի՞ն չեք սիրում։ | ||
+ | |||
+ | ― Միգուցե բոլորովին։ Չեմ սիրում ձեզ,― ավելացրեց հաստատուն և առանց ժպիտի, առանց կարմրելու։― Այո, սիրում էի ձեզ, բայց՝ ոչ երկարատև։ Այն ժամանակ շատ շուտ վերջ տվեցի սիրելուն... | ||
+ | |||
+ | ― Գիտեմ, գիտեմ, տեսաք, որ ինչ-որ բան այնպես չէ, ինչպես որ պետք էր ձեզ, բայց... ի՞նչ է պետք ձեզ։ Մի անգամ ևս բացատրեք այդ բանը... | ||
+ | |||
+ | ― Մի՞թե երբևէ արդեն բացատրել եմ ձեզ։ Ի՞նչ է հարկավոր ինձ։ Ես շատ սովորական, հանգիստ կին եմ, սիրում եմ... սիրում եմ կենսուրախ մարդկանց։ | ||
+ | |||
+ | ― Կենսուրա՞խ։ | ||
+ | |||
+ | ― Տեսնո՞ւմ եք, որ ձեզ հետ նույնիսկ խոսել չեմ կարողանում։ Թվում է, որ եթե դուք կարողանայիք ավելի քիչ սիրել ինձ, ապա այդ դեպքում կսիրեի ձեզ,― նորից ժպտաց վախվորած, ամենաիսկական անկեղծությունը փայլատակեց նրա պատասխանի մեջ, և մի՞թե չկարողացավ գիտակցել, որ իր պատասխանը հանդիսանում է իրենց փոխհարաբերությունների լուծումը պարունակող վերջնական բանաձևը։ Օ՜հ, Վերսիլովը պիտի որ շատ լավ հասկանար այդ հանգամանքը։ Բայց նա իր զրուցակցուհուն էր նայում լուռ և տարօրինակ ժպտալով։ | ||
+ | |||
+ | ― Բյորինգը կենսուրա՞խ մարդ է,― հարցրեց։ | ||
+ | |||
+ | ― Նա բոլորովին չպիտի որ անհանգստացնի ձեզ իր գոյությամբ,― պատասխանեց Կատերինա Նիկոլաևնան շտապողականությամբ։― Ես նրա հետ ամուսնանում եմ լոկ հանուն այն բանի, որ իր հետ ավելի հանգիստ կզգամ ինձ։ Եվ հոգեպես խաղաղ։ | ||
+ | |||
+ | ― Ասում են, թե դուք նորի՞ց եք սիրահարվել բարձրաշխարհիկ հասարակությանը։ | ||
+ | |||
+ | ― Ոչ թե հասարակությանը։ Գիտեմ, որ մեր հասարակության մեջ նույնպես տիրում է այն անկարգությունը, որ կա ամենուր, սակայն ձևերը դեռևս գեղեցիկ են երևում արտաքուստ, այնպես որ, եթե ապրելը պիտի նշանակի տեսածի կողքով անցնել, ապա ավելի լավ է ապրել այս հասարակության մեջ, քան թե ուրիշ տեղ։ | ||
+ | |||
+ | ― Ակսել եմ ավելի հաճախ լսել «անկարգություն» բառը, այն ժամանակ դուք վախեցաք իմ անկարգությունի՞ց քուրձ ու կապանքի՞ց, գաղափարների՞ց, անմտությունների՞ց։ | ||
+ | |||
+ | ― Ո՛չ, բնավ։ | ||
+ | |||
+ | ― Հապա՞։ Ի սե՜ր Աստծո, ամեն բան ասացեք բացեիբաց... | ||
+ | |||
+ | ― Ինչ կա որ, բացեիբաց էլ կասեմ, քանի որ ձեզ համարում եմ մեծագույն խելքի տեր... Իմ աչքին միշտ էլ ինչ-որ ծիծաղելի բան է երևացել ձեր պահվածքում։ | ||
+ | |||
+ | Այդ ասելիս հանկարծ նորից կարմրատակեց, ասես գիտակցելով, որ արտակարգ անզգուշություն է թույլ տվել։ | ||
+ | |||
+ | ― Այ, հենց դրա համար, ինչ որ ասացիք, կարող ես շատ բան ներել ձեզ,― քրթմնջաց Վերսիլովը տարօրինակ ձայնով։ | ||
+ | |||
+ | ― Դեռ չեմ ավարտել ասելիքս,― իրար անցավ Կատերինա Նիկոլաևնան, ամբողջովին կարմրելով,― ծիծաղելին ե՛ս եմ... թեկուզ այն պատճառով, որ անխելքի պես եմ խոսում ձեզ հետ։ | ||
+ | |||
+ | ― Ո՛չ, դուք ծիծաղելի չեք, այլ սոսկ բարձրաշխարհիկ մի անպատկառ կին,― գունատվեց անչափ։― Քիչ առաջ ես նույնպես չավարտեցի ասելիքս, երբ հարցնում էի, թե ինչու եք եկել։ Ուզո՞ւմ եք, որ ավարտեմ։ Գոյություն ունի մի նամակ, մի փաստաթուղթ, և դուք ահավոր կերպով վախենում եք դրանից, քանի որ ձեր հայրը, եթե այդ նամակն ընկնի իր մոտ, կարող է անիծել ձեզ, քանի դեռ ապրում է, և իր կտակով կարող է օրինականորեն զրկել ձեզ ժառանգությունից։ Այդ նամակից եք վախենում, այդ նամակը կորզելու համար եք եկել,― քրթմնջաց՝ համարյա լիովին դողալով և ատամներն իրար խփելով։ Զրուցակցուհին լսում էր ձանձրույթով ու հայացքի հիվնադագին արտահայտությամբ։ | ||
+ | |||
+ | ― Գիտեմ, որ կարող եք մեծ անախորժություն պատճառել ինձ,― կմկմաց, ասես, իրենից հեռու վանելով զրուցակցի ասածը,― բայց ես եկել եմ ոչ այնքան այն նպատակով, որ համոզեմ ձեզ չհետապնդել ինձ, որքան ձեզ տեսնելու համար։ Նույնիսկ վաղուց էի ցանկանում հանդիպել ձեզ հետ... Հանդիպեցի ու, ցավոք, տեսնում եմ, որ ճիշտ այնպիսին եք, որպիսին նախկինում էիք,― ավելացրեց հանկարծ, ասես կլանված ինչ-որ արտասովոր ու վճռական մտորումով և նույնիսկ ինչ-որ տարօրինակ ու հանկարծահայտ զգացմունքով։ | ||
+ | |||
+ | ― Իսկ դուք հույս ունեիք, թե այլ կերպ կերևամ ձեր աչքին։ Եվ դա ձեր անպատկառության վերաբերյալ իմ նամակից հետո՞։ Ասացեք դուք այստեղ գալու ընթացքում վախ չունեի՞ք բնավ։ | ||
+ | |||
+ | ― Եկա այն պատճառով, որ առաջ սիրում էի ձեզ, բայց իմացեք, խնդրում եմ, քանի դեռ միասին ենք, մի ահաբեկեք ինձ որևէ բանով, մի հիշեցրեք իմ այլևայլ մտադրությունների ու ապրումների մասին։ Եթե կարողանայիք ինձ հետ զրուցել լիովին այլ բաների մասին, ես շատ ուրախ կլինեի։ Սպառնալիքները թող մնան հետագայի համար, իսկ այժմ կցանկանայի ուրիշ բան... Հարկավ, ես եկա, որ մի պահ տեսնեմ ձեզ ու լսեմ։ Լավ, իսկ եթե չեք կարող տանել ինձ, ապա ուղղակի սպանեք, միայն թե մի սպառնացեք և ինքներդ ձեզ մի՝ տանջեք իմ աչքի առաջ,― ամփոփեց Կատերինա Նիկոլաևնան, զրուցակցին նայելով տարօրինակ սպասում արտահայտող հայացքով, ասես իրոք ենթադրում էր, թե այդ զրուցակիցը կարող է սպանել նրան։ Վերսիլովը ոտքի ելավ և, տենդահար հայացքով նայելով զրուցակցուհուն, ասաց հաստատուն ձայնով. | ||
+ | |||
+ | ― Դուք այստեղից կգնաք՝ առանց չնչին իսկ վիրավորանք ստանալու։ | ||
+ | |||
+ | ― Ախ, հա՜, ձեր ազնիվ խո՜սքը,― ժպտաց Կատերինա Նիկոլաևնան։ | ||
+ | |||
+ | ― Ո՛չ միայն այդ պատճառով, որ նամակում ազնիվ խոսք է տրված, այլ այն, որ ես այդպես եմ ուզում և ամբողջ գիշեր մտածելու եմ ձեր մասին... | ||
+ | |||
+ | ― Ձեզ տանջելո՞վ... | ||
+ | |||
+ | ― Երբ մենակ եմ լինում, միշտ էլ երևակայությամբ պատկերացնում եմ ձեզ ինձ մոտ։ Բան ու գործս միմիայն ձեր ստվերի հետ խոսելս է լինում։ Երբ քաշվում եմ ետնախորշերն ու որջերը, անմիջապես դուք եք հառնում դեմս որպես դրանց հակապատկերը։ Բայց միշտ ծաղրում եք ինձ, ինչպես այժմ...― ասաց ինքն իրեն կորցրածի պես։ | ||
+ | |||
+ | ― Երբեք չեմ ծիծաղել ձեզ վրա, երբեք,― գոչեց Կատերինա Նիկոլաևնան հուզախռով ձայնով և մեծագույն կարեկցանքով, որը արտահայտվեց նաև իր հայացքում։― Եթե եկել եմ, ապա ուժերիս ներածին չափ ջանացել եմ այնպես գալ, որ ձեզ համար բնավ վիրավորական չլինի,― ավելացրեց։― Եկել եմ, որ ասեմ, որ համարյա թե սիրում եմ ձեզ... Ներեցեք, միգուցե այնպես չասացի, ինչպես որ հարկն է։ | ||
+ | |||
+ | Վերսիլովը ծիծաղեց. | ||
+ | |||
+ | ― Ինչո՞ւ չեք կարողանում ձևանալ։ Ինչո՞ւ եք այդքան պարզամիտ, ինչո՞ւ նման չեք բոլորին... Լավ, ինչպե՞ս են խոսում մարդու հետ, որին վռնդում են. «Համարյա թե սիրում եմ ձեզ», հա՞։ | ||
+ | |||
+ | ― Պարզապես չկարողացա ճիշտ արտահայտվել,― վրա բերեց Կատերինա Նիկոլաևնան,― այնպես չստացվեց, ինչպես որ հարկն է. պատճառն այն է, որ ձեր ներկայությամբ միշտ էլ ամաչել եմ ու չեմ կարողացել խոսել մեր առաջին հանդիպումից ի վեր։ Իսկ եթե հարկ եղածի պես չասացի բառերը, որ «համարյա թե սիրում եմ ձեզ», ապա չէ՞ որ մտքումս հենց այդպես էլ կար, ահա թե ինչու ասացի այդպես, թեև իրոք որ ես ձեզ այնպիսի... ասենք, ընդհանուր սիրով եմ սիրում, որով ամենքին են սիրում և որը միշտ էլ կարելի է խոստովանել առանց ամաչելու... | ||
+ | |||
+ | Վերսիլովը լսում էր լուռ, տենդահար հայացքը չկտրելով զրուցակցուհու երեսից։ | ||
+ | |||
+ | ― Անշուշտ, ես նեղություն եմ պատճառում ձեզ,― շարունակեց Անդրեյ Պետրովիչը ասես իրենից դուրս եկածի պես։― Դա երևի այն է, ինչը կոչում են կիրք... Մի բան գիտեմ, որ ձեզ հետ ես վերջացած մարդ եմ, առանց ձեզ նույնպես։ Ձեզ հետ, թե առանց ձեզ միևնույն է, ուր էլ որ լինեք, միշտ ինձ հետ եք։ Մեկ էլ այն գիտեմ, որ կարող եմ շատ ատել ձեզ, ավելի շատ, քան սիրել... Ինչևէ, վաղուց է, որ ոչ մի բանի մասին չեմ մտածում, ոչ մի բան նշանակություն չունի ինձ համար։ Միայն ափսոսում եմ, որ սիրել եմ այնպիսի մեկին, որպիսին դուք եք... | ||
+ | |||
+ | Նրա ձայնը խզվում էր. խոսքը շարունակում էր ասես շնչակտուր լինելով։ | ||
+ | |||
+ | ― Ձեր ուզածն ի՞նչ է,― ժպտաց Վերսիլովը խիստ գունատված։― Ձեզ վայրենությո՞ւն է թվում խոսելակերպս, կարծում եմ, որ ես կկարողանայի երեսուն տարի մի ոտի վրա կանգնել սյունակյացի պես, եթե իմանայի, որ դա ձեզ հաճույք կպարգևի... Տեսնում եմ, որ խղճում եք ինձ. ձեր հայացքն ասում է. «Ես կսիրեի ձեզ, եթե կարողանայի, բայց չեմ կարող»... Այո՞։ Ոչինչ, ես հպարտ չեմ։ Պատրաստ եմ մուրացկանի պես ձեզնից ընդունելու ցանկացած ողորմությունը, լսո՞ւմ եք, ցանկացածը... Մուրացկանի ինչի՞ն է հարկավոր հպարտությունը։ | ||
+ | |||
+ | Կատերինա Նիկոլաևնան ոտքի ելավ և մոտեցավ նրան։ | ||
+ | |||
+ | ― Բարեկամս,― ասաց ափը հպելով նրա ուսին, հայացքում անարտահայտելի ապրում,― անկարող եմ այդպիսի բառեր լսել։ Ամբողջ կյանքումս մտածելու եմ ձեր մասին՝ որպես ամենաթանկ մարդու, որպես մեծագույն սրտի, որպես ամենայն ինչից ամենասրբագույնի, որին կարող եմ հարգել ու սիրել։ Հասկացեք, Անդրեյ Պետրովիչ, չէ՞ որ ինչ-որ բանի համար եմ եկել այժմ, սիրելիս, սիրելի և նախկինում, և այժմ։ Երբեք չեմ մոռանա, թե ինչպես էիք ցնցում միտքս մեր առաջին հանդիպումների ժամանակ։ Ուրեմն, բաժանվենք որպես բարեկամներ, և ամբողջ կյանքումս դուք կլինեք իմ լրջագույն, ամենասիրելի մտածմունքի առարկան։ | ||
+ | |||
+ | ― «Բաժանվենք և այնժամ կսիրեմ ձեզ», կսիրեմ, միայն թե բաժանվենք։ Լսեք,― ասաց լիովին գունատված Վերսիլովը,― մի ողորմություն ևս բաշխեք ինձ չսիրեք ինձ, չապրեք ինձ հետ, չհանդիպեք ինձ հետ երբեք, եթե թույլ տաք, կդառնամ ձեր ստրուկը և միայն թե... ''միայն թե չամուսնանաք որևէ մեկի հետ''։ | ||
+ | |||
+ | Սիրտս կծկվեց ցավագին, երբ լսեցի այդ բառերը։ Այդ պարզունակ ու նվաստացուցիչ խնդրանքն առավել խղճալի, առավել սրտախոց էր հատկապես այն պատճառով, որ այդպես մերկ էր և անհնարին։ Այո, ինչ խոսք, նա ողորմություն էր խնդրում։ Մի՞թե նրա մտքով կարող էր անցնել, թե ողորմացողը համաձայն կլինի։ Ինչևէ, նա նվաստանում էր փորձության ենթարկվելու աստիճան, մուրալու փորձ էր անում։ Հոգու անկման այդ ամենավերջին աստիճանը տեսնելն իսկ անտանելի էր։ Կատերինա Նիկոլաևնայի դեմքը հանկարծ աղավաղվեց լիովին ասես ցավից, բայց մինչ նա կհասցներ խոսել, Վերսիլովը ոտքի ելավ։ | ||
+ | |||
+ | ― Ես ձեզ ''բնաջինջ'' կանեմ,― մռնչաց տարօրինակ, աղավաղված, ոչ իր ձայնով։ | ||
+ | |||
+ | Եվ Կատերինա Նիկոլաևնան նույնպես տարօրինակ պատասխան տվեց բոլորովին ոչ իր ձայնով. | ||
+ | |||
+ | ― Եթե ողորմամ ձեզ, դրա համար դուք ավելի խիստ վրեժ կլուծեք ինձնից, քան սպառնում եք այժմ, քանի որ երբեք չեք մոռանա, թե ինչպիսի մուրացիկի տեսքով էիք կանգնել իմ առջև... Անկարո՜ղ եմ սպառնալիք լսել ձեզնից,― ամփոփեց վրդովմունքով, համարյա թե մարտահրավեր նետող հայացքով նայելով Վերսիլովին։ | ||
+ | |||
+ | ― «Սպառնալիք ձեզնից», այսինքն՝ մի այսպիսի մուրացիկից։ Կատակեցի,― ավելացրեց ցածրաձայն, ժպտալով։― Ես չեմ վնասի ձեզ, չվախենաք, գնացեք... և կաշխատեմ ամեն կերպ ուղարկել այն փաստաթուղթը, միայն թե գնացեք, գնացեք։ Գրածս նամակն անմտություն էր, իսկ դուք արձագանքեցիք այդ անմտությանը և եկաք, դրանով մենք ոչ ոքի ենք այս մրցապայքարում։ Այս դռնով գնացեք,― մատնացույց արավ մյուս դուռը (Կատերինա Նիկոլաևնան ուզում էր հեռանալ այն դռնով, որի վարագույրի հետևում կանգնած էի)։ | ||
+ | |||
+ | ― Ներեցեք ինձ, եթե կարող եք,― դռան մեջ կանգ առավ Կատերինա Նիկոլաևնան։ | ||
+ | |||
+ | ― Լավ, իսկ հնարավոր չէ՞, որ երբևէ հանդիպենք մտերիմների պես և այս տեսարանը հիշենք պայծառ ծիծաղով,― մրմնջաց Վերսիլովը, բայց նրա դեմքը դողում էր ամբողջովին, ինչպես լինում է խելահեղության բռնկման պահին... | ||
+ | |||
+ | ― Օ՛հ, տա Աստվա՜ծ,― գոչեց Կատերինա Նիկոլաևնան ափերն իրար հպելով աղոթողի պես, բայց վախվորած հայացքով նայելով Վերսիլովի երեսին և ասես կռահելով, թե ինչ է ուզում ասել նա։ | ||
+ | |||
+ | ― Գնացեք։ Երկուսս էլ խելքի ծով ենք։ Սակայն դուք... Օ՛հ, դուք ի՛մ ձուլվածքի արարած եք, ես խելագար նամակ էի գրել ձեզ, իսկ դուք համաձայնեցիք գալ, որ ասեք, թե «համարյա սիրում» եք ինձ։ Ո՛չ, ես և դուք միևնույն խելահեղության հորձանքով ենք քշվում։ Միշտ այդպես խելահեղ եղեք, չփոխվեք, և մենք կհանդիպենք մտերիմների պես, գուշակում եմ մարգարեաբար, երդվում եմ։ | ||
+ | |||
+ | ― Եվ այդ ժամանակ ես անպայման կսիրեմ ձեզ, քանի որ այժմ էլ եմ զգում այդ սերը,― չհամբերեց Կատերինա Նիկոլաևնայի մեջ բորբոքված կին արարածը և այս վերջին բառերը պոռթկացին ուղղակի շեմի վրայից։ Եվ գնաց։ | ||
+ | |||
+ | Ես շտապ և անաղմուկ մտա խոհանոց և, համարյա թե չնայելով ինձ սպասող Նաստասյա Եգորովնայի վրա, անցա հետնամուտքի սանդուղքով ու բակով և փողոց ելա։ | ||
+ | |||
+ | Սակայն հազիվ հասցրի միայն տեսնել, թե Կատերինա Նիկոլաևնան ինչպես մտավ իրեն սպասող կառքը։ Եվ վազեցի փողոցով։ | ||
+ | |||
+ | === Գլուխ տասնմեկերորդ === | ||
+ | |||
+ | ''' I ''' | ||
+ | |||
+ | Վազեցի Լամբերտի մոտ։ Օ՛հ, այնպե՜ս չէի ցանկանում տրամաբանական տեսք տալ արարքներիս և առողջ դատողության գեթ նշույլ գտնել դրանց մեջ այդ երեկո և այդ ամբողջ գիշերը և նույնիսկ այժմ, երբ արդեն կարող եմ գիտակցել դրանք, ոչ մի կերպ չեմ կարողանում այդ արարքներս պատկերացնել անհրաժեշտ ու հստակ կապակցվածությամբ։ Այդ ժամանակ շարժիչ ուժը ապրումն էր կամ, ավելի ճիշտ, ապրումների մի ամբողջ հեղեղ, որի հորձանքում, բնականաբար, պիտի մոլորվեի։ Ճիշտ է, գոյություն ուներ կարևորագույն մի զգացում, որը ճնշում էր ինձ և իշխում մնացած բոլոր զգացումներիս վրա, բայց... խոստովանե՞մ, արդյոք, դա։ Առավելևս, որ համոզված չեմ... | ||
+ | |||
+ | Վազեվազ մտա Լամբերտի կացարանը, բնականաբար, գլուխս կորցրածի պես։ Քիչ մնաց վախեցնեի նրան էլ, Ալֆոնսինկային էլ։ Միշտ նկատել էի, որ նույնիսկ ամենամոլորյալ, ամենակորած ֆրանսիացիները տնային կենցաղում խիստ հակված են բուրժուական որոշ կարգուկանոնի, մեկընդմիշտ օրինականացված ապրելակերպի ամենապարզ առօրեական-ավանդական դրվածքի պահպանման։ Ինչևէ, Լամբերտն իսկույն գլխի ընկավ, որ բան է պատահել և հրճվեց, ինձ տեսնելով իր բնակարանում, որտեղ կարող էր վերջապես ''հպատակեցնել'' ինձ։ Իսկ նա օրնիբուն միմիայն այդ մասին էր մտածում, այդ բոլոր օրերի ընթացքում։ Օհ, որքա՜ն անհրաժեշտ էի նրան։ Եվ ահա, երբ նա կորցրել էր ամեն հույս, հանկարծ հայտնվում եմ ինքս իմ ոտքով և այդպիսի խելահեղ վիճակում, որպիսին էլ հենց պետք էր նրան։ | ||
+ | |||
+ | ― Լամբե՛րտ,― գոռացի,― գինի՛, խմե՜նք, գժվե՜նք։ Ալֆոնսինա, որտե՞ղ է ձեր կիթառը։ | ||
+ | |||
+ | Ավելորդ եմ համարում այդ տեսարանի նկարագրությունը։ Խմեցինք և նրան պատմեցի ամեն ինչ։ Լսում էր ագահաբար։ Առաջարկեցի դավադրություն կազմակերպել իմ իսկ նախաձեռնությամբ, հրդե՜հ։ Նախ և առաջ Կատերինիա Նիկոլաևնային հրավիրել նամակով... | ||
+ | |||
+ | ― Կարելի է,― խրախուսում էր Լամբերտը որսալով իմ ամեն մի բառը։ | ||
+ | |||
+ | Երկրորդ հերթին՝ որպես համոզիչ ապացույց, այդ նամակով ուղարկում ենք իր «փաստաթղթի» լրիվ պատճենը, որ ուղղակի տեսնի չենք խաբում իրեն։ | ||
+ | |||
+ | ― Այդպե՜ս էլ պետք է, այդպե՛ս էլ հարկավոր է,― քաջալերում էր Լամբերտը, շարունակ հայացքներ փոխանակելով Ալֆոնսինկայի հետ։ | ||
+ | |||
+ | Երրորդ հերթին՝ հրավիրում է անձամբ Լամբերտը որպես թե Մոսկվայից ժամանած մի անծանոթ, իսկ ես կբերեմ Վերսիլովին... | ||
+ | |||
+ | ― Վերսիլովին ևս կարելի է,― խրախուսում էր Լամբերտը։ | ||
+ | |||
+ | ― Պե՛տք է և ոչ թե կարելի,― գոռացի,― անհրաժեշտ է։ Հենց իր համար է արվում ամեն բան,― բացատրեցի, մեծ կումերով կուլ տալով բաժակիս պարունակությունից։ (Երեքս էլ խմում էինք, բայց թվում է, թե շշում եղած ամբողջ շամպայնը մենակ խմեցի, թվում է նաև, որ նրանք ձևացնում էին, թե խմում են)։― Ես ու Վերսիլովը կնստենք կից սենյակում (հարկավոր է մի սենյակ ևս հայթայթել, Լամբերտ), և երբ Կատերինա Նիկոլաևնան համաձայնի ամեն մի պայմանի և փողով փրկագնելուն, և ''ուրիշ'' փրկագին տալուն, քանի որ դրանց նմանները բոլորն էլ տականք են, այնժամ ասպարեզում կհայտնվենք ես ու Վերսիլովը և այդ մադամին դիմակազերծ կանենք իր գարշելի արարքով հանդերձ, իսկ Վերսիլովը, տեսնելով այդ գարշելիությունը, միանգամից կբուժվի և այդ մադամին կվռնդի աքացու հարվածով։ Բայց այնտեղ պետք է բերվի նաև Բյորինիգը, որպեսզի նա ևս տեսնի իր հարսնացուի արարքները,― ավելացրի մոլուցքի մեջ ընկածի պես։ | ||
+ | |||
+ | ― Ո՛չ,― առարկել ուզեց Լամբերտը,― Բյորինգին պետք չէ բերել։ | ||
+ | |||
+ | ― Պետք է, պե՛տք է,― աղաղակեցի,― դու բան չես հասկանում, Լամբերտ, քանի որ տխմա՛ր ես։ Հակառակը, թող այդ խայտառակությունը տարածվի բարձր հասարակությունով մեկ. դրանով վրեժ կլուծենք և բարձրաշխարհիկ հասարակությունից, և Կատերինա Նիկոլաևնայից։ Եվ թող պատժվի այդ մադամը։ Նա քեզ մուրհակ կտա, Լամբերտ, պարտավորագի՜ր... Ինձ փող պետք չէ, կթքեմ այդ փողի վրա, իսկ դու կկռանաս ու լրիվ կվերցնես քեզ, գրպանդ կդնես թքիս հետ միասին, բայց հո ես խորտակած կլինեմ այդ կնոջը դրանով։ | ||
+ | |||
+ | ― Հա՛, հա՛,― շարունակում էր քաջալերել Լամբերտը,― հա՛, դու՛... հենց այդպե՛ս...― Եվ շարունակում էր հայացքներ փոխանակել Ալֆոնսինկայի հետ։ | ||
+ | |||
+ | ― Լամբերտ, այդ կինը շա՜տ-շատ է թալկանում Վերսիլովի առջև, հենց նոր եմ համոզվել դրանում,― բլբլում էի անկապ։ | ||
+ | |||
+ | ― Լավ է, որ ամեն բան խուզարկել ես, երբեք չէի ենթադրի, թե այդքան հաջողակ լրտես կարող ես լինել և այդքա՜ն խելք կունենաս,― բարբաջեց շողոմ, որպեսզի սիրաշահի ինձ։ | ||
+ | |||
+ | ― Ցնդաբանու՜մ ես, ֆրանսիացի, ես լրտես չեմ, բայց խելք շա՜տ ունեմ։ Գիտե՞ս, Լամբերտ, ախր այդ կինը սիրու՜մ է Վերսիլովին,― շարունակեցի ջանալով ամեն ինչ ասել մինչև վերջ։― Բայց չի ամուսնանա նրա հետ, քանի որ Բյորինգը գվարդիակա՜ն է, իսկ Վերսիլովը լոկ բարեհոգի մարդ և մարդկության բարեկամ ու ոչ մի մազ ավելի։ Օ՛հ, այդ մադամը զգում է նրա կրքոտությունը և հաճույք է զգում դրանից, կոտրատվում է, հմայում, բայց չի ամուսնանա հետը։ Դա կի՜ն է, օձ։ Ամեն մի կին օձ է, ամեն մի օձ՜ կին։ Պետք է բուժենք այդ մարդուն, պիտի պոկենք նրա աչքերը ծածկող շղարշը, թող տեսնի, թե ինչպիսի՜ն է այդ մադամը և բուժվի։ Ես կբերեմ նրան այստեղ, Լամբերտ։ | ||
+ | |||
+ | ― Այդպե ս էլ պետք է,― շարունակում էր խրախուսել Լամբերտը։ | ||
+ | |||
+ | Կարևորն այն է, որ նա վախվխում էր, թե որևէ բանով կարող էր հանկարծ զայրացնել ինձ և ճգնում էր, որ հանկարծ չհակառակի։ Եվ դա այնքան կոշտուկոպիտ ու բռի էր անում, որ նկատում էի նունյիսկ այդպիսի վիճակում։ Սակայն ես այլևս չէի կարող ձեռք քաշել մտադրությունիցս, մի գլուխ խմում էի ու խոսում և անչափ ուզում էի մինչև վերջ հասցնել ասելիքս։ Երբ Լամբերտը գնաց մի նոր շիշ բերելու, Ալֆոնսինկան իսպանական մեղեդի նվագեց կիթառով, քիչ մնաց լաց լինեի։ | ||
+ | |||
+ | ― Արդյոք ամեն բան հասկանալի՞ է, Լամբերտ,― գոռում էի խորապես հուզված։― Անպայման պիտի փրկենք մարդուն, քանի որ նրա չորս կողմը... կախարդա նք է։ Եթե այդ մադամն ամուսնանա Վերսիլովի հետ, ապա վերջինս առաջին իսկ գիշերից հետո, հենց նույն առավոտյան աքացիով կվռնդի նրան... քանի որ այդպես է լինում նման դեպքերում։ Քանի որ այդպիսի շինծու, վայրիվերո սերը գործում է որպես մոլուցքի բռնկում, որպես մեռյալ հանգույց, որպես հիվանդություն և հենց որ հասնում է հագեցման, շղարշն իսկույն ընկնում է, և ի հայտ Է գալիս հակառակ զգացմունքը՝ խորշանքն ու ատելությունը, ճզմելու, բնաջնջելու ցանկությունը։ Աբիսողոմի պատմությունը լսե՞լ ես, Լամբերտ, կարդացե՞լ ես։ | ||
+ | |||
+ | ― ՉԷ, չեմ հիշում, վե՞պ Է։ | ||
+ | |||
+ | ― Օ՛հ, դու ոչինչ չգիտես, Լամբերտ։ Անչափ տգետ ես, անչափ... բայց ես թքած ունեմ։ Ամեն բան միևնույն է։ Օ՛հ, նա սիրում է մորս, համբուրում էր մորս նկարը, այդ մյուս կնոջը նա կվռնդի հաջորդ առավոտյան իսկ, և ինքը կվերադառնա մորս մոտ, բայց արդեն ուշ կլինի, դրա համար էլ պիտի փրկենք նրան այժմ... | ||
+ | |||
+ | Ի վերջո սկսեցի դառնագին լաց լինել, բայց դեռ շարունակում էի խոսել և անչափ շատ խմել։ Հետաքրքիրն այն էր, որ ամբողջ երեկոյի ընթացքում Լամբերտը գեթ մի անգամ չհարցրեց «փաստաթղթի» մասին, թե որտե՞ղ Է այն։ Որպեսզի ցույց տայի իրեն, դնեի սեղանի վրա։ Դավադրության համար պայմանավորվելուց հետո ի՞նչ մի զարմանալի բան կլիներ, եթե հարցներ այդ թղթի մասին։ Մի հանգամանք ևս. մենք սոսկ ասում էինք, թե ինչ է պետք անել և որ անպայման կանենք «այդ բանը», բայց այն մասին, թե որտե՞ղ ենք անելու, ինչպե՞ս, ե՞րբ, ոչ մի բառ չէինք ասել։ Նա շարունակ քաջալերում էր ինձ ու հայացքներ փոխանակում Ալֆոնսինկայի հետ, ուրիշ ոչինչ։ Ինչ խոսք, այդ ժամանակ ի վիճակի չէի որևէ բան ըմբռնելու, այդուհանդերձ, ամեն բան մտապահվել է։ | ||
+ | |||
+ | Ավարտեցի այն բանով, որ քնեցի նրա բազմոցին առանց հանվելու։ Քնով ընկա շատ երկար և արթնացա շատ ուշ։ Հիշում եմ, որ արթնանալուց հետո մի քանի րոպե շշմածի պես շարունակում էի պառկած մնալ, աշխատելով գիտակցել ու հիշել հետս կատարվածը, միաժամանակ ձևացնելով, թե քնած եմ դեռևս։ Բայց Լամբերտն արդեն չէր երևում սենյակում, տեղ էր գնացել։ Արդեն ժամը տասն էր. վառարանը ճարճատում էր ճիշտ այն ժամանակվա պես, երբ առաջին անգամն էի հայտնվել Լամբերտի կացարանում։ Սակայն այժմ ինձ հսկում էր վարագույրի հետևում թաքնված Ալֆոնսինկան. իսկույն նկատեցի դա, քանի որ նա երկու անգամ ծիկրակեց իր թաքստոցից, բայց ամեն անգամ հասցնում էի փակել աչքերս ու ձևացնել, թե քնած ես դեռևս։ Այդպես էի վարվում այն պատճառով, որ ընկճված էի և պետք է իմաստավորեի իմ վիճակը։ Սարսափով էի զգում գիշերվա ընթացքում Լամբերտի մոտ խոստովանություն անելուս, նրա հետ պայման կապելուս, սխալմամբ նրա մոտ վազելուս ողջ անմտությունն ու գարշելիությունը։ Բայց, փա՜ռք Աստծո, փաստաթուղթը դեռևս մնում էր մոտս, դրված էր կողքի գրպանում, գրպանի բերանն էլ կարված էր. շոշափեցի ու համոզվեցի, որ իր տեղում է։ Ուրեմն, մնում է վեր թռչել այժմ ևեթ ու փախչել, իսկ հետո Լամբերտից ամաչելու բան չկար, նա արժանի չէր դրան։ | ||
+ | |||
+ | Բայց ինքս ինձնից էի ամաչում։ Ինքս էի իմ դատավորը և, օ՚հ, Աստված իմ, ի՜նչ էր կատարվում իմ հոգում։ Բայց չեմ նկարագրի այդ դժոխային, անտանելի ապրումներս, որ առաջանում էին արարքիս աղտեղիությունն ու գարշելիությունը գիտակցելուց։ Այդուհանդերձ, պետք է խոստովանեմ արարքս, քանի որ դրա ժամանակն է։ Նոթերումս պետք է նշվի դա։ Եվ այսպես, թող հայտնի լինի, որ ես ուզում էի անձամբ վկա լինել այն տեսարանին, որտեղ պախարակվող Կատերինա Նիկոլաևնան պիտի այս կամ այն կերպ փրկագին տար Լամբերտին (օ՛հ, ինչ ստորություն իմ կողմից), վկա լինել ոչ թե այն բանի համար, որ փրկեի խելահեղ Վերսիլովն և նրան վերադարձնեի մորս մոտ, այլ այն բանի համար, որ... միգուցե ինքս էլ էի սիրահարված Կատերինա Նիկոլաևնային ու խանդում էի։ Ո՞ւմ հանդեպ, Բյորինգի՞, Վերսիլովի՞։ Բոլորի՞, ում այդ կինը տեսնելու է պարահանդեսներում և ում հետ խոսելու է, այն դեպքում, երբ ես ամոթից քաշված եմ լինելու մի անկյուն... Օհ, այլանդակությու՜ն։ | ||
+ | |||
+ | Մի խոսքով, չգիտեմ, թե ում հանդեպ էի խանդում, բայց և զգում էի ու համոզվում անցած երեկոյի ընթացքում, որպես երկու անգամ երկու, որ այդ կինը կորած է ինձ համար, որ նա կվանի ինձ և կծաղրի սեթևեթանքս ու անմտությունս։ Ինքը ճշմարտասեր է և ազնիվ, իսկ ես փաստաթղթերով զինված լրտես եմ։ | ||
+ | |||
+ | Այդ ամենը վաղուց ի վեր պահում էի սրտիս խորքում, իսկ այժմ ժամանակն է, որ ամփոփեմ հետևանքը։ Ի դեպ, ասեմ վերջին անգամ, որ երևի կիսով չափ կամ գուցե յոթանասուն տոկոսով ճիշտ չե՞մ արտահայտվել ինքս իմ մասին։ Այն գիշերը ես խելահեղորեն ատում էի Կատերինա Նիկոլաևնային, իսկ հետո՝ մոլեգնության հասած հարբածի ատելությամբ։ Արդեն ասել եմ, որ դա տպավորությունների և ապրումների քաոս էր, որից գլուխ չէի հանում։ Այդուհանդերձ, հարկավոր էր արտահայտել այդ տպավորությունները, քանի որ դրանց գոնե մի մասն անհիմն չէր։ Ամեն ինչ կարգավորելու անզուսպ մտադրությամբ և անզուսպ խորշանքով հանկարծ վեր թռա բազմոցից, բայց հազիվ էի վեր թռել, երբ նույն պահին իր թաքստոցից դուրս պրծավ Ալֆոնսինկան։ Վերցրի մուշտակս ու գլխարկս և պատվիրեցի նրան, որ հայտնի Լամբերտին, թե երեկ զառանցանքի մեջ եմ եղել ու զրպարտել եմ Կատերինա Նիկոլաևնային, թե դիտավորյալ եմ կատակել, և Լամբերտը երբեք չպետք է համարձակվի գալ մոտս... Այս ամենը բարբաջեցի մի կերպ, գլխառադ անելով, հապճեպորեն ու ֆրանսերեն և, ինչ խոսք, անչափ անհասկանալի շուտասելուկով, բայց, ի զարմանս ինձ, Ալֆոնսինկան շատ լավ ըմբռնեց ամեն բան, իսկ զարմանալին այն է, որ ըմբռնելով հանդերձ ուրախացավ։ | ||
+ | |||
+ | ― Oui, oui,― խրախուսում էր նա ինձ,― c’est une honte! Une dame... Oh, vous êtes généreux, vous! Soyez tranquille, je ferai voir raison à Lambert...<ref>Այո, այո․․․ դա խայտառակություն է։ Տիկնոջը... Օ, դուք որքան մեծահոգի եք։ Չանհանգստանաք. Ես խելքի՜ կբերեմ Լամբերտին... (ֆրանս.)։ | ||
+ | </ref> | ||
+ | |||
+ | Այդ րոպեին, տեսնելով ֆրանսուհու և, թերևս, նաև Լամբերտի տրամադրության հետ կատարված այդ անսպասելի շրջադարձը, պետք է որ քարանայի տարակուսանքից։ Այդուհանդերձ, լուռ դուրս ելա, հոգիս պղտորված էր և վատ էի գիտակցում, թե ինչն ինչոց է։ Օ՛հ, հետագայում քննարկեցի ամեն բան, բայց արդեն ուշ էր։ Ինչպիսի՜ դժոխային խառնաշփոթ ստացվեց։ Այստեղ կանգ կառնեմ և նախապես լրիվ կբացատրեմ այդ խառնաշփոթը, քանի որ այլ կերպ ընթերցողը չի կարողանա ընկալել եղելությունը։ | ||
+ | |||
+ | Բանն այն է, որ դեռևս Լամբերտի հետ ունեցածս առաջին հանդիպման ժամանակ, երբ ցրտահարվելուց հետո տաքանում էի իր բնակարանում, տխմարի պես թռցրել էի բերանիցս, որ չարագուշակ փաստաթուղթը գրպանումս է, գրպանիս բերանն էլ կարված։ Այն օրը որոշ ժամանակ քնել էի իր բազմոցին և հենց այդ ժամանակ էլ Լամբերտն անհապաղ շոշափել էր գրպանս ու համոզվել, որ բերանը կարած գրպանիս մեջ իրոք թուղթ կա։ Դրանից հետո մի քանի անգամ ևս ստուգել էր, որ թուղթը դեռ իր տեղում է, համոզվել էր, զորօրինակ, նաև թաթարների մոտ ճաշելիս, երբ խուզարկողի պես էր գրկել իրանս։ Ի վերջո գիտակցելով այդ թղթի կարևորությունը, կազմել էր իր հատուկ ծրագիրը, որի գոյության մասին չէի էլ ենթադրի։ Տխմարի պես շարունակ ենթադրում էի, թե համառորեն իր կացարանն է հրավիրում այն նպատակով, որպեսզի համագործակցեմ իր հետ, այլ ոչ թե գործենք առանձին-առանձին։ Ավա՜ղ, միանգամայն այլ նպատակով էր հրավիրում ու կանչում։ Որպեսզի մահու չափ խմեցնի, և, երբ փռվեմ ու խռմփամ ուշակորույս, քանդի գրպանիս կարն ու տիրանա փաստաթղթին։ Հենց այդպես էլ վարվել էին վերջին գիշերվա ընթացքում։ Ալֆոնսինկան էր քանդել գրպանս։ Հանելով նամակը՝ ''նրա գրածը''՝ իմ մոսկովյան փաստաթուղթը, նրանք նույն չափի փոստային մի թուղթ էին դրել տեղը և նորից կարել այնպես, որ չկարողանայի նկատել փոփոխությունը։ Հենց Ալֆոնսիկան էլ կարել էր։ Մինչդեռ ես համարյա թե օր ու կես, համարյա մինչև վերջին պահը կարծում էի, թե այդ գաղտնիքի միակ տնօրենն եմ, և Կատերինա Նիկոլաևնայի բախտը բռիս մեջ է։ | ||
+ | |||
+ | Եվ վերջին բանը, ամեն բանի, մյուս բոլոր դժբախտությունների պատճառը փաստաթղթի հենց այդ կողոպուտը եղավ։ | ||
+ | |||
+ | ''' II ''' | ||
+ | |||
+ | Վրա են հասել նոթերիս պարունակած պատմության վերջին օրերը, արդեն վերջի ծայրամասին եմ հասել։ | ||
+ | |||
+ | Կարծեմ մոտավորապես ժամը տասնմեկն անց կեսը կլիներ, երբ վարձու կացարանս հասա՝ արտակարգ բորբոքված, ցրված, բայցև՝ անելիքս վերջնականապես վճռած։ Չէի շտապում, արդեն գիտեի, թե ինչն ինչպես եմ անելու։ Եվ հազիվ էի ոտս դրել միջանցքը, երբ նույն ակնթարթին զգացի, որ մի նոր դժբախտություն է պատահել, և անելիքս՝ արտակարգ բարդացել. Ցարսկոյե Սելոյից հենց նոր բերված ծեր իշխանը գտնվում էր այդ բնակարանում, իսկ իր հետ նաև՝ Աննա Անդրեևնան։ Իշխանին տեղավորել էին ոչ թե իմ սենյակում, այլ տանտիրոջ մյուս երկու օթարաններում իմ կողքին։ Պարզվեց, որ այդ սենյակները որոշ չափով նորոգել էին ու հարդարել, ի դեպ, թեթևակի կարգով։ Տանտերն իր կնոջ հետ տեղափոխվել էր կամակոր չեչոտի զբաղեցրած խուցը, ում մասին արդեն հիշատակել եմ, իսկ չեչոտ կենվորին ինչ-որ տեղ էին խցկել՝ իր կամքին հակառակ։ | ||
+ | |||
+ | Ինձ դիմավորեց նույն ակնթարթին սենյակս խուժած տանտերը։ Այնպիսի վճռական հայացքով էր նայում ինձ, ինչպես երեկ, բայց ավելի բորբոքուն վիճակում էր, այսպես ասած իրադարձությունների կիզակետում։ Չխոսեցի հետը, քաշվեցի մի անկյուն ու կանգ առա մի րոպե գլուխս ափերիս մեջ առած։ Սկզբում իրեն թվաց, թե «հանդես եմ գալիս», բայց այլևս չդիմացավ և ասաց վախվորած. | ||
+ | |||
+ | ― Բա՞ն է պատահել։ Ես էլ ձեզ էի սպասում, որ հարցնեմ,― ավելացրեց, տեսնելով, որ չեմ պատասխանում,― արդյոք չե՞ք կամենա բաց թողնել այս դուռը, որ անմիջական կապ ունենաք իշխանի օթարանների հետ... քան թե միջանցքով գնաք գաք։― Մատնացույց էր անում մշտապես փակ պահվող դուռը։ | ||
+ | |||
+ | ― Ահա թե ինչ, Պյոտր Իպպոլիտովիչ,― ասացի խստությամբ,― խոնարհաբար խնդրում եմ, որ գնաք և այստեղ հրավիրեք Աննա Անդրեևնային, որպեսզի բանակցություններ վարեմ իր հետ։ Նրանք վաղո՞ւց են այստեղ։ | ||
+ | |||
+ | ― Մի ժամ կլինի։ | ||
+ | |||
+ | ― Ուրեմն, գնացեք։ | ||
+ | |||
+ | Գնաց ու տարօրինակ պատասխան բերեց. Աննա Անդրեևնան և իշխան Նիկոլայ Իվանովիչը անհամբեր սպասում են, որ ինքս գնամ իրենց մոտ. կնշանակի Աննա Անդրեևնան չի բարեհաճել գալ։ Մաքրեցի ու կարգի բերեցի գիշերվա ընթացքում ճմրթված սերթուկս, լվացվեցի, սանրվեցի, բոլորովին չշտապելով ու գիտակցելով, թե որքան զգույշ պիտի լինեմ, և ուղղվեցի ծերունու մոտ։ | ||
+ | |||
+ | Իշխանը նստած էր կլոր սեղանի հետևում դրված բազմոցին, իսկ Աննա Անդրեևնան մյուս անկյունում, սփռոցով ծածկված մեկ այլ սեղանի մոտ, որի վրա եռում էր տանտիրոջ աննախադեպ փայլեցրած ինքնաեռը, թեյ էր պատրաստում։ Մտնելիս դեմքիս վրա դեռ պահպանվել էր խիստ արտահայտությունը, և ծերուկը, ակնթարթորեն նկատելով դա, ցնցվեց տեղում և, երեսի ժպիտը փոխվեց երկյուղի, բայց ես չդիմացա, ծիծաղեցի ու գիրկս բաց արեցի իր դեմ։ | ||
+ | |||
+ | Ինչ խոսք, տեղնուտեղը գլխի ընկա, թե ում հետ գործ ունեմ։ Նախևառաջ ինձ համար պարզ դարձավ, ինչպես երկու անգամ երկու, որ մեր բաժանման ընթացքում նրանք այդ ծեր, համարյա թե դեռևս առույգ, գիտակից, ուրույն բնավորություն ունեցող մարդուն դարձրել են ինչ-որ մումիա, կատարյալ երեխա վախվորած ու անվստահ։ Ավելացնեմ, որ նա լիովին տեղյակ էր, թե ինչ նպատակով են իրեն բերել այստեղ, և ամեն բան կատարվել էր այնպես, ինչպես բացատրեցի այն ժամանակ, երբ առաջ էի ընկնում դեպքերի ընթացքից։ Նրան մի հարվածով շշմեցրել էին, կոտրել, ընկճել իր դստեր դավաճանության ու գժանոցի վերաբերյալ տեղեկությամբ։ Եվ նա թույլ էր տվել, որ տեղափոխեն իրեն՝ սարսափից հազիվ թե գիտակցելով իր արածը։ Նրան ասել էին, թե ե ս եմ այդ գաղտնիքի վրա իշխողը և ինձ մոտ է վերջնական հանգուցալուծման բանալին։ Նախապես ասեմ, որ ծեր իշխանը հենց այդ հանգուցալուծումից ու բանալուց էր վախեցել ավելի շատ։ Եվ սպասում էր, թե հենց հանգուցալուծողի անողոք մտադրությամբ եմ մտնում իր մոտ՝ հայացքումս դատավճիռ ու ձեռքիս փաստաթուղթ և անչափ ուրախացավ, որ ես առայժմ պատրաստ եմ ծիծաղելու և ասել֊խոսելու այլ բաների մասին։ Գրկախառնվելիս լաց եղավ։ Խոստովանեմ, որ մի կաթիլ արցունք էլ իմ աչքից ընկավ, ու հանկարծ անչափ խղճալի նրան... Ալֆոնսինկայի պստլիկ շնիկն իրեն ճղում էր բոժոժիկների բարալիկ ծլնգոցների նմանվող կլանչյունով և ուզում էր պոկվել բազմոցի վրայից, որ հարձակվի վրաս։ Իշխանն այդ ճստլիկից այլևս չէր բաժանվում ձեռք բերելու օրից ի վեր և նույնիսկ իր անկողնում էր քնեցնում։ | ||
+ | |||
+ | ― Օհ, ji disais qu’il a du coeur<ref>Ես ասում էի, չէ՛, որ նա մեծահոգի պատանի է (ֆրանս.)։ | ||
+ | </ref>,― կրկնում էր հրճվագին, ինձ վրա հրավիրելով Աննա Անդրեևնայի ուշադրությունը։ | ||
+ | |||
+ | ― Ի՜նչ լավ եք կազդուրվել, իշխա՛ն,― շեշտեցի։― Ի՜նչ հոյակապ, թարմ, առողջ տեսք ունեք։― Ավաղ, ամեն բան հակառակն էր. դա մի մումիա էր, մարդաչիր. իրեն սիրտ տալու համար էի բարբաջում այդպես։ | ||
+ | |||
+ | ― N’est-ce pas, n’est-ce pas?<ref>Իսկապե՜ս, իսկապե՜ս (ֆրանս.)։ | ||
+ | </ref>,― կրկնում էր նա հրճվագին։― Օ՛հ, ես հրաշալի կազդուրված եմ։ | ||
+ | |||
+ | ― Այնուամենայնիվ, խմեք ձեր թեյը և եթե ինձ էլ տաք, հաճույքով կխմեմ ձեզ հետ։ | ||
+ | |||
+ | ― Եվ հրաշալի կլինի։ «Խմենք ու վայելենք...» կամ ուրիշ ի՞նչ կերպ է ասված բանաստեղծության մեջ։ Աննա Անդրեևնա, թեյ տվեք նրան, il prend toujours par les sentiments<ref>Նա միշտ էլ գրավիչ է իր զգացմունքներով (ֆրանս.)։ | ||
+ | </ref>, թեյ տվեք մեզ, սիրելիս։ | ||
+ | |||
+ | Աննա Անդրեևնան մատուցեց թեյը և հանկարծ ինձ դիմեց չափազանց հանդիսավոր։ | ||
+ | |||
+ | ― Արկադի Աակարովիչ, երկուսս էլ՝ ես և իմ բարերար իշխան Նիկոլայ Իվանովիչը, ապաստանել ենք ձեզ մոտ։ Կարծում եմ, որ մենք իսկապես եկել ենք ձեզ մոտ, միմիայն ձեզ մոտ և երկուսս էլ փրկության ապաստան ենք խնդրում ձեզնից։ Հիշեք, որ այս սուրբ, ազնվազարմ ու վիրավորված մարդու ճակատագիրն ամբողջությամբ ձեր ձեռքում է... Մենք սպասում ենք ձեր ճշմարտասեր սրտի վճռին։ | ||
+ | |||
+ | Եվ չկարողացավ ավարտել, սարսափահար եղած իշխանը համարյա դողդողաց վախից. | ||
+ | |||
+ | ― Apres, après, n’est-ce pas? Chèere amile<ref>Հետո, հետո, այնպես չէ՞, սիրելի բարեկամ (ֆրանս.)։ | ||
+ | </ref>։ | ||
+ | |||
+ | Չեմ կարող արտահայտել, թե որքան տհաճ ներգործություն ունեցավ Աննա Անդրեևնայի արարքն ինձ վրա։ Պատասխան չտվեցի և բավարարվեցի լոկ սառն ու պատշաճ խոնարհում անելով, այնուհետև նստեցի սեղանի մոտ և սկսեցի խոսել այլևայլ բաների մասին, նույնիսկ անմտություններ բարբաջել, սրամտելով ու ծիծաղելով... Ինչպես երևում էր, ծերունին գոհ էր իմ պահվածքից և հրճվագին ուրախության մեջ էր։ Բայց այդ հրճվագին ուրախությունը, այնուամենայնիվ, ինչ-որ անկայուն էր և ակնթարթորեն կարող էր փոխվել լիակատար ընկճվածության, դա պարզ երևում էր առաջին իսկ հայացքից։ | ||
+ | |||
+ | ― Cher enfant, լսել եմ, որ հիվանդ ես եղել... Ա՛հ, ներիր ինձ. լսել եմ, թե շարունակ զբաղված ես եղել ոգեկոչությա՞մբ։ | ||
+ | |||
+ | ― Մտքովս իսկ չի անցել,― ժպտացի։ | ||
+ | |||
+ | ― Ո՞չ։ Իսկ ո՞վ էր ինձ ասում ոգե-կո-չության մասին։ | ||
+ | |||
+ | ― Մեր այս չինովնիկը՝ Պյոտր Իպպոլիտովիչն էր ասում քիչ առաջ,― բացատրեց Աննա Անդրեևնան։― Շատ կատակասեր մարդ է, շատ անեկդոտներ գիտե, ուզո՞ւմ եք կանչեմ իրեն։ | ||
+ | |||
+ | ― Oui, oui, il est charmant<ref>Այո, այո, նա շատ սիրելի է (ֆրանս.)։ | ||
+ | </ref>, շատ հաճելի անեկդոտներ գիտե, բայց ավելի լավ կլինի, որ հետո կանչենք,― շարունակեց ռուսերեն։― Կանչենք և շատ բան կպատմի, mais après։ Պատկերացրու քիչ առաջ սեղան էին գցում, իսկ նա ասում էր համարձակ, համարձակ, մի վախեցեք, չի թռչի տեղից, մենք ոգեկոչողներ չենք։ Մի՞թե ոգեկոչողների մոտ սեղանները թռչում են։ | ||
+ | |||
+ | ― Ճիշտն ասած չգիտեմ, ասում են, թե իբր սեղանի չորս ոտն էլ կտրվում են հատակից։ | ||
+ | |||
+ | ― Mais cest terrible ce que tu dis<ref>Բայց այն ինչ ասում ես, սարսափելի է (ֆրանս.)։ | ||
+ | </ref>,― վախով իշխանը նայեց երեսիս։ | ||
+ | |||
+ | ― Օ՛հ, չանհանգստանաք, չէ՞ որ դա անհեթեթություն է։ | ||
+ | |||
+ | ― Ես էլ եմ այդպես ասում։ Նաստասյա Ստեպանովնա Սալոմեևան... ճանաչում ես նրան, չէ՞... ա՛խ, հա՜, չես ճանաչում... պատկերացրու նա էլ է հավատում ոգեկոչության և, պատկերացրեք, սիրելի մանկիկ,― շրջվեց դեպի Աննա Անդրեևնան,― ես ասում եմ նրան ախր նախարարություններում ևս կան սեղաններ, և դրանց վրա ութական զույգ չինովնիկական ձեռքեր են դրվում, որոնք շարունակ թուղթ են գրոտում, հապա ինչպե՞ս է լինում, որ այդ սեղանները չեն ճախրում։ Երևակայիր, որ հանկարծ ճախրեն, սեղանների խռովություն ֆինանսների կամ էլ ժողովրդական լուսավորության նախարարությունում, մենակ դա է մնացել պակաս։ | ||
+ | |||
+ | ― Ի՜նչ համով֊հոտով բաներ եք ասում առաջվա նման, իշխա՛ն,― գոչեցի աշխատելով ծիծաղել սրտանց։ | ||
+ | |||
+ | ― N’est-ce pas? je ne parle pas trop, mais je dis bien.<ref>Խոսում եմ քիչ, բայց՝ համով-հոտով, այնպես չէ՞ (ֆրանս.)։ | ||
+ | </ref> | ||
+ | |||
+ | ― Գնաս բերես Պյոտր Իպպոլիտովիչին,― տեղից ելավ Աննա Անդրեևնան։ Գոհունակություն էր շողում հայացքում, ուրախացել էր, որ փաղաքուշ եմ վարվում իշխանի հետ։ Բայց հենց որ դուրս ելավ, նույն ակնթարթին ծերունու դեմքի արտահայտությունը փոխվեց հանկարծ։ Արագ նայեց դեպի դուռը, դիտեց շուրջբոլորը և իմ կողմը թեքվելով բազմոցի վրայից, շշնջաց վախվորած. | ||
+ | |||
+ | ― Cher ami! Օ՜հ, եթե միայն կարողանայի երկուսին միասին տեսնել այստեղ։ Օ՛հ, cher enfant! | ||
+ | |||
+ | ― Հանգստացեք, իշխան... | ||
+ | |||
+ | ― Այո, այո, բայց... մենք կհաշտեցնենք նրանց, n’est-ce pas? Եղած-չեղածը մի դատարկ ու չնչին վեճ է երկու կնոջ միջև, այնպես չէ՞։ Հույսս միմիայն դու ես... Ես ու դու կկարգավորենք այդ ամենը, և սա ի՜նչ տարօրինակ բնակարան է,― շուրջն էր նայում համարյա ահով,― և գիտե՞ս, որ այս տան տերը... այնպիսի դեմք ունի... Ասա՝ նա վտանգավոր չէ՞... | ||
+ | |||
+ | ― Տանտե՞րը։ Օ՛հ, ոչ, ինչո՞վ կարող է վտանգավոր լինել։ | ||
+ | |||
+ | ― C’est ca<ref>Իրավ (ֆրանս.)։ | ||
+ | </ref>, ավելի լավ։ Il semble qu’il est beAte, ce gentilhomme<ref>Այդ պարոնը, կարծես թե, տխմարի մեկն է (ֆրանս.)։ | ||
+ | </ref>. Cher enfant, հանու՜ն Քրիստոսի չասես Աննա Անդրեևնային, որ ես այստեղ վախենում եմ ամեն բանից, ոտքս այստեղ դնելու պահին գովաբանել եմ այստեղ եղած-չեղածը. նույնիսկ տանտիրոջն եմ գովաբանել։ Լսիր, դու գիտե՞ս ֆոն Զոնի<ref>1869 թ. Մոսկվայում սպանել ու թալան ել էին չինովնիկ Ֆոն Ձոնին, դիակը խցկել արկղի մեջ և ապրանքատար վագոնով ուղարկել պատահական ուղղությամբ (ծնթ. թարգմ.)։ | ||
+ | </ref> վերաբերյալ պատմությունը, հիշո՞ւմ ես։ | ||
+ | |||
+ | ― Եվ ի՞նչ։ | ||
+ | |||
+ | ― Rien, rien du tout... Mais je suis libre ici, n’est-ce pas?<ref>Առանձնապես՝ ոչինչ․․․ Բայց այստեղ ես ազատ եմ, այնպես չէ՞ (ֆրանս․)։ | ||
+ | </ref> Ի՞նչ ես կարծում, այստեղ ինձ հետ չի՞ կարող պատահել... նման մի բան։ | ||
+ | |||
+ | ― Ողորմա՜ծ եղեք, աղավնյակս... չէ՞ որ ես երաշխավորում եմ ձեր ապահովության համար։ | ||
+ | |||
+ | ― Mon ami! Mon enfant!― գոչեց հանկարծ, ափերն իրար բերելով և այլևս չքողարկելով իր տագնապը,― եթե իրավ ինչ-որ բան կա մոտդ... ինչ-որ փաստաթուղթ... մի խոսքով, եթե ինձ ասելու բան ունես, ապա չասես, ի սեր Աստծո, ոչ մի բան չասես, ավելի լավ կանես, որ առհասարակ չասես... հնարավորին չափ երկար ժամանակ չասես... | ||
+ | |||
+ | Ուզում էր նետվել գիրկս, արցունքը հոսում էր այտերով, չեմ կարող արտահայտել, թե սիրտս ինչպես կծկվեց, խեղճ ծերունին նման էր մի անճարակ, թույլ, վախվորած երեխայի, որին հարազատ բնից առևանգել են ինչ-որ գնչուներ ու տւսրել օտար մարդկանց մոտ։ Բայց գրկախառնվելու հնարավորություն չտվեցին մեզ, դուռը բացվեց, և մտավ Աննա Անդրեևնան, բայց ոչ թե տանտիրոջ, այլ՝ իր եղբոր կամեր յունկերի հետ։ Այդ նորությունը շշմեցրեց ինձ, ոտքի ելա և ուղղվեցի դեպի դուռը։ | ||
+ | |||
+ | ― Արկադի Աակարովիչ,― ասաց Աննա Անդրեևնան այնպես բարձրաձայն, որ պիտի կանգ առնեի ակամա,― թույլ տվեք՝ ծանոթացնեմ ձեզ։ | ||
+ | |||
+ | ― ''Չափից ավելի'' եմ ծանոթ ձեր եղբայրիկի հետ,― նետեցի կտրուկ, ընդգծելով հատկապես «չափից ավելին»։ | ||
+ | |||
+ | ― Ահ, ահավոր սխալմունք է եղել,― ծամծմել սկսեց երիտասարդը, արտակարգ սանձարձակորեն մոտենալով ինձ և պինդ բռնելով ափս, որն ի վիճակի չէի ետ քաշել,― և ես այնպես մեղավոր եմ, սիրելի Անդ... Անդրեյ Մակարովիչ, ամեն բանում մեղավորը իմ Ստեպանն էր, այնքան տխմարաբար զեկուցեց այն ժամանակ, որ ես օտարի տեղ դրեցի ձեզ... դա Մոսկվայում էր,― բացատրեց քրոջը,― հետագայում ամեն կերպ ձգտում էի ձեզ մոտ, որ գտնեի ու բացատրություն տայի, սակայն հիվանդացա, ահա, հարցրեք քրոջս...― Cher prinse, nous devons etre amis meme par droit de naissance...<ref>Թանկագին իշխան, մենք պետք է բարեկամանանք ձեզ հետ, թեկուզ հենց միայն մեզնից յուրաքանչյուրի տոհմական ծագման շնորհիվ...(ֆրանս.)։ | ||
+ | </ref> | ||
+ | |||
+ | Եվ այդ սանձակոտոր երիտասարդը համարձակվեց նույնիսկ մի թևով գրկել իմ ուսը, ինչը արդեն չափը կորցնելու գագաթնակետն էր։ Հետ քաշվեցի և, որքան էլ որ շշմած էի, այնուամենայնիվ, վճռեցի շտապ հեռանալ առանց որևէ բան ասելու։ Մտնելով իմ սենյակը նստեցի մահճակալին հուզախռով ու մտամոլոր։ Այդ երկերեսանությունը խեղդում էր ինձ, բայց հո չէի՞ կարող ուղղակի հնձել ու ոչնչացնել Աննա Անդրեևնային։ Հանկարծ զգացի, որ նա էլ է թանկ ինձ համար, և իր վիճակն էլ է ահավոր։ | ||
+ | |||
+ | ''' III ''' | ||
+ | |||
+ | Սպասածիս պես՝ ինքը եկավ մոտս, մենակ թողնելով իշխանին ու եղբորը, որ սկսել էր պատմել բարձրաշխարհիկ թարմագույն ու նորագույն ասեկոսեներ, որով արդեն գրավել ու զվարճացրել էր տպավորվող ծերուկին։ Մահճակալից ելա լուռումունջ՝ Աննա Անդրեևնային նայելով հարցական հայացքով։ | ||
+ | |||
+ | ― Արկադի Մակարովիչ, ես ձեզ ասացի ամեն բան,― սկսեց ուղղակի,― մեր ճակատագիրը ձեր ձեռքում է։ | ||
+ | |||
+ | ― Բայց չէ՞ որ ես էլ նախազգուշացրել էի, որ չես կարող... Ամենասուրբ պարտւսվորություններս խանգարում են, որ կատարեմ այնպիսի քայլ, ինչի վրա հույս եք դրել։ | ||
+ | |||
+ | ― Այո՞։ Դա՞ է ձեր պատասխանը։ Թող որ ես կործանվեմ, իսկ ծերունի՞ն։ Չէ որ նա խելքը կթռցնի մինչև երեկո, ի՞նչ շահ ունեք դրանից։ | ||
+ | |||
+ | ― Ո՛չ, նա խելքը կթռցնի միայն այն դեպքում, եթե ցույց տամ իր դստեր նամակը, որում վերջինս խորհրդակցում է իրավագետի հետ, թե ի՞նչ հնարքով խելագար հայտարարի հորը,― գոչեցի տենդագին։― Ահա, թե ինչին չի դիմանա ծեր մարդը։ Իմացած եղեք, որ նա արդեն ասել է ինձ, թե չի հավատում այդպիսի նամակի գոյության։ | ||
+ | |||
+ | Փոքր-ինչ բստրեցի, թե ինչ էր ասել իշխանը, բայց դա անհրաժեշտ էր։ | ||
+ | |||
+ | ― Արդեն ասե՞լ է։ Այդպե ս էլ կարծում էի։ Այդ դեպքում կորած եմ, մինչ այդ նա լալագին աղաչում էր, որ տուն տանենք իրեն։ | ||
+ | |||
+ | ― Հայտնեք ինձ, թե ո՞րն է ձեր ծրագրի էությունը,― հարցրեցի պահանջկոտ։ | ||
+ | |||
+ | Նա կարմրեց, այսպես ասած խոցված ինքնասիրությունից, բայց հաղթահարեց հուզմունքը. | ||
+ | |||
+ | ― Եթե նրա դստեր նամակը մեզ մոտ լինի, մենք կարդարանանք հասարակության աչքին, անմիջապես մարդ կուղարկեմ իշխան Վ-ի և Բորիս Միխայլովիչ Պելիշչևի մոտ, որ իր մանկության ընկերներն են, երկուսն էլ հեղինակավոր և ազդեցիկ անձնավորություն են հասարակության մեջ, և գիտեմ, որ դեռևս երկու տարի առաջ վրդովմունքով են վերաբերվել նրա անողոք ու ագահ դստեր որոշ արարքներին։ Իմ խնդրանքով նրանք, անշուշտ, կհաշտեցնեն հորն ու աղջկան և կպնդեմ, որ այդպես վարվեն, և չէ՞ որ դրանով իրավիճակը կփոխվի լիովին։ Դրանից բացի այդ դեպքում իմ ազգական Ֆանարիոտովները ևս, ինչպես սպասում եմ, իմ իրավունքները պաշտպանելու վճռականություն կցուցաբերեն։ Բայց ինձ համար առաջնայինը իշխանի երջանկությունն է, թող հասկանա վերջապես ու գնահատի, թե ո՞վ է իսկապես նվիրված իրեն։ Արկադի Մակարովիչ, ինչ խոսք, ամենից ավելի հույս ունեմ ձեր ազդեցության վրա, դուք շատ եք սիրում նրան... Եվ հետո, ուրիշ էլ ո՞վ է նրան սիրում բացի երկուսիցս։ Վերջին օրերի ընթացքում իշխանը շարունակ ձեր մասին էր խոսում, կարոտում էր ձեզ... դուք նրա «երիտասարդ բարեկամն» եք... Ինքնին հասկանալի է, որ դրանից հետո իմ երախտագիտությունը ձեր հանդեպ սահման չի ունենա... | ||
+ | |||
+ | Դա արդեն ինձ պարգևատրելու խոստում էր, միգուցե փողով։ | ||
+ | |||
+ | Կտրուկ ընդհատեցի. | ||
+ | |||
+ | ― Ինչ էլ որ ասեք, չեմ կարող,― ասացի, երեսին նայելով անսասան վճռականություն արտահայտող հայացքով,― կարող եմ փոխհատուցել ձեզ սոսկ նույնպիսի անկեղծությամբ և բացատրել իմ վերջնական վճիռը, ամենակարճ ժամկետում այդ ճակատագրական նամակը առձեռն կհանձնեմ Կատերինա Նիկոլաևնային, բայց այն նպատակով, որ պատահարների այս ամբողջ խառնիճաղանջից խառնակչություն չսարքի և նախապես խոսք տա, որ չի խաթարելու ձեր երջանկությունը։ Ահա այն ամենը, ինչ ի վիճակի եմ անելու։ | ||
+ | |||
+ | ― Անկարելի է,― մրմնջաց ամբողջովին կարմրելով։ Զրուցակցուհիս զայրացած էր լոկ այն մտքից, որ պիտի հույսը դնի Կատերինա Նիկոլաևնայի ''խղճահարվելու'' վրա։ | ||
+ | |||
+ | ― Ես չե մ փոխի իմ վճիռը, Աննա Անդրեևնա։ | ||
+ | |||
+ | ― Միգուցե փոխեք։ | ||
+ | |||
+ | ― Դիմեք Լամբերտին։ | ||
+ | |||
+ | ― Դուք չգիտեք, Արկադի Մակարովիչ, չգիտեք, թե ինչպիսի դժբախտություններ կարող են ծագել ձեր համառությունից,― ասաց խիստ ու անողոք։ | ||
+ | |||
+ | ― Դա անկասկած է, որ դժբախտություններ կծագեն... գլուխս պտտվում է։ Բա՛վ է, ինչքան գլուխ դրեցի ձեզ հետ, վճռել եմ ու վերջ։ Միայն թե, ի սեր Աստծո, խնդրում եմ՝ ձեր եղբորը չբերեք ինձ մոտ։ | ||
+ | |||
+ | ― Բայց նա ցանկանում է շտկել... | ||
+ | |||
+ | ― Շտկելու բան չկա, կարիք չունեմ, չեմ ուզում, չե՜մ ուզում,― գոչում էի գլուխս բռնած։ (Օ՛հ, երևի այդ ժամանակ շատ մեծամտորեն վարվեցի Աննա Անդրեևնայի հետ)։― Սակայն ասացեք, որտե՞ղ է գիշերելու իշխանն այսօր։ Մի՞թե այստեղ։ | ||
+ | |||
+ | ― Գիշերելու է այստեղ, ձեզ մոտ և ձեզ հետ։ | ||
+ | |||
+ | ― Մինչև իրիկուն ես կտեղափոխվեմ ուրիշ բնակարան։ | ||
+ | |||
+ | Եվ այդ անողոք հայտարարությունից հետո վերցրի գլխարկս ու սկսեցի հագնել մուշտակս։ Աննա Անդրեևնան դիտում էր լուռ ու խստահայաց։ Ես խղճում էի նրան, օհ, խղճում էի այդ հպարտ աղջկան։ Բայց դուրս վազեցի՝ չասելով նրան ոչ մի հուսադրող խոսք։ | ||
+ | |||
+ | ''' IV ''' | ||
+ | |||
+ | Կջանամ կրճատել։ Վճիռս անփոփոխ էր և գնացի ուղիղ Տատյանա Պավլովնայի մոտ։ Ավաղ, մեծ դժբախտություն կկանխվեր, եթե այդ ժամանակ տանը գտնեի նրան, հակառակի պես ձախորդությունն այդ օրը առանձնահատուկ համառությամբ էր հետապնդում ինձ։ Ինչ խոսք, մորս բնակարանն էլ մտա՝ նախևառաջ խեղճին այցելած լինելու համար միայն, երկրորդ հերթին՝ հուսալով, թե այնտեղ կհանդիպեմ Տատյանա Պավլովնային, բայց նա այնտեղ էլ չէր, այնտեղից հենց նոր էր գնացել, իսկ մայրս հիվանդ պառկած էր, և մոտը միայն Լիզան էր մնացել։ Լիզան խնդրեց, որ չմտնեմ մորս սենյակը և չարթնացնեմ նրան. «Ամբողջ գիշերը չի քնել, տանջվել է։ Փառք Աստծո, որ գոնե հիմա քնեց»։ Գրկեցի Լիզային և համառոտակի ասացի այն մասին, թե ինչ ահավոր ու ճակատագրական վճիռ եմ ընդունել և այժմ ի կատար կածեմ դա։ Լսեց առանց էական ուշադրության, ինչպես որ լսում են սովորական բարբաջանքը։ Օ՛հ, մերոնք այդ ժամանակ արդեն սովոր էին իմ «վերջնական վճիռներին» և դրանց փոքրոգի փոփոխմանը։ Բայց այժմ... այժմ բանն ուրիշ է։ Ինչևէ, մտա ջրանցքի վրայի գինետունը և նստեցի, որ ժամանակն անցնի ու հետո հաստատ կարողանամ տանը բռնացնել Տատյանա Պավլովնային։ Ի դեպ, բացատրեմ, թե ինչու էի հանկարծ զգացել այդ կնոջ կարիքը։ Բանն այն է, որ ուզում էի անհապաղ նրան ուղարկել Կատերինա Նիկոլաևնայի մոտ, որպեսզի վերջինս գար Տատյանա Պավլովնայի բնակարանը և այնտեղ, տանտիրուհուս ներկայությամբ, վերադարձնեի փաստաթուղթը՝ մեկընդմիշտ պարզաբանելով ամեն բան։ Մի խոսքով, ցանկանում էի լոկ պատշաճ կերպով արդարացնել ինձ։ Սույն հարցը լուծելուց հետո, պիտի անպայման ու հաստատակամորեն որոշ բան ասեմ նաև Աննա Անդրեևնայի վերաբերյալ և, եթե հնարավոր լինի, վերցնեմ Կատերինա Նիկոլաևնային ու Տատյանա Պավլովնային (որպես վկայի) և տանեմ իմ կացարանը, այսինքն իշխանի մոտ, թշնամացած կանանց հաշտեցնեմ այնտեղ և դրանով հարություն պարգևեմ ծերունուն և... և... մի խոսքով... համենայն դեպս, այդ խառնաշփոթի պահին, հենց նույն օրը բոլորին երջանկացնեմ այնպես, որ մնային միայն Վերսիլովն ու մայրս։ Չէի կարող կասկածել բռնածս գործի հաջողությանը, նամակը վերադարձնելու համար շնորհապարտ Կատերինա Նիկոլաևնան, ումից ոչինչ չէի խնդրի լավությանս դիմաց, չէր կարողանա մերժել իմ նոր խնդրանքը (մորս և Վերսիլովի միությունը չխաթարելու առումով)։ Ավաղ, շարունակում էի երևակայել, թե Փաստաթղթի տերն ու տնօրենն եմ։ Օհ, ի՜նչ հիմար ու նվաստ վիճակում էի գտնվում չիմանալով այդ մասին։ | ||
+ | |||
+ | Մթնշաղն արդեն թանձրանում էր, ժամը չորսը կլիներ, երբ նորից գնացի Տատյանա Պավլովնայի բնակատեղին։ Մարյան կոպտորեն ասաց, թե՝ չի եկել։ Այժմ շատ լավ հիշում եմ Մարյայի խեթ հայացքը, այն ժամանակ, բնականաբար, չէի կարողանում որևէ բան գլխի ընկնել։ Տատյանա Պավլովնայի բնակարանից վրդովված ու վհատված ելնելիս, երբ իջնում էի սանդուղքով, հակառակի պես հանկարծ մի ուրիշ միտք խցկվեց գլուխս, հիշեցի խեղճ իշխանին, ով դրանից առաջ գիրկն էր բաց արել իմ դեմ, և ցավագնորեն նախատեցի ինձ, որ լքել էի ծերունուն երևի թե զուտ նեղսրտուքիս պատճառով։ Անհանգստությամբ էի պատկերացնում, որ նրանց մոտ կարող էր նույնիսկ շատ վատ բան պատահել իմ բացակայության ընթացքում, և շտապեցի այնտեղ։ | ||
+ | |||
+ | Դրանից առաջ իմ սենյակից վրդովմունքով հեռացած Աննա Անդրեևնան դեռևս չէր կորցրել ոգու արիությունը։ Հարկ եմ համարում հայտնել, որ նա դեռևս առավոտյան էր մարդ ուղարկել Լամբերտի մոտ, հետո նորից էր ուղարկել, և քանի որ Լամբերտն այդպես էլ չէր հայտնվել իր կացարանում, ապա ի վերջո որոնումների էր ուղարկել իր եղբորը։ Տեսնելով իմ ընդդիմությունը, խեղճը հույսի վերջին թելը կապել էր Լամբերտի և ինձ վրա վերջինիս ունեցած կարծեցյալ ազդեցության հետ։ Նա անհամբերությամբ էր սպասում Լամբերտին և ապշում, որ իրենից ձեռ չքաշող, շարունակ շուրջը պտտվող այդ մարդը հանկարծ վերջնականապես լքել է ու անհետացել։ Ավաղ, Աննա Անդրեևնայի մտքով իսկ չէր անցնի, որ փաստաթղթի միակ տնօրինողը դարձած Լամբերտը միանգամայն ուրիշ վճիռ է ընդունել, և, ինչ խոսք, այդ պատճառով է անհետացել ու թաքնվել։ Այսպիսով, աճող տագնապից հանգիստը կորցրած Աննա Անդրեևնան անկարող էր զբաղեցնել ծերունուն, իսկ այդ ընթացքում վերջինիս տագնապն աճել էր սպառնալի չափով։ Ծերունին վախվորած ու տարօրինակ հարցեր էր տալիս, սկսել էր նույնիսկ կասկածանքով նայել իր հարսնացուին ու մի քանի անգամ էլ թնկթնկացել էր։ Երիտասարդ Վերսիլովը երկար չէր մնացել նրա մոտ։ Նրա հեռանալուց հետո Աննա Անդրեևնան վերջապես ներս էր բերել Պյոտր Իպպոլիտովիչին, որի վրա մեծ հույս ուներ, բայց այդ մարդը բոլորովին դուր չէր եկել ծերունուն, նույնիսկ նրա զզվանքն էր հարուցել։ Առհասարակ իշխանն սկսել էր ավելի ու ավելի ուժգնացող անվստահությամբ ու կասկածանքով նայել այդ մարդուն։ Իսկ տանտերը, ասես դիտավորյալ, նորից էր սկսել գլուխ տանել ոգեկոչության և ինչ-որ աճպարարությունների մասին բարբաջելով, որոնք իբր թե իր աչքով էր տեսել հատուկ ներկայացումների ընթացքում, զորօրինակ թե ինչպես էր մի աճպարար ամբողջ հասարակության աչքի առաջ կտրում մարդկանց գլուխները, այնպես որ արյունը հոսում էր, ու բոլորն էլ տեսնում էին այդ բանը, իսկ հետո կտրած գլուխները նորից դնում էր վզերի վրա ու կպցնում ամենքի աչքի առաջ և, իբր թե, այդ ամենը տեղի է ունեցել հիսունինը թվականին։ Իշխանն այնպես էր վախեցել ու դրա հետ միաժամանակ, չգիտես ինչու, այնպես էր զայրացել, որ Աննա Անդրեևնան ստիպված էր եղել անհապաղ հեռացնել պատմողին։ Բարեբախտաբար, այդ պահին տեղ էր հասել ճաշը, որ հատուկ նպատակով պատրաստված էր մոտակայքում (Լամբերտի և Ալֆոնսինկայի պատվերով) դեգերող մի հրաշալի ֆրանսիացի խոհարարի մոտ, որ ապրում էր առանց մշտական գործատեղի և տեղ էր ո-րոնում որևէ արիստոկրատի տան մեջ կամ որևէ ակումբում։ Շամպայնով զարդարված ճաշկերույթն անչափ ուրախացրեց ծերունուն. շատ ուտում էր ու շատ էլ կատակում։ Ճաշելուց հետո, ինչ խոսք, լխկեց և ուզեց քնել և քանի որ ճաշելուց հետո միշտ էլ քնում էր, ապա Աննա Անդրեևնան այս անգամ ևս վաղօրոք նախապատրաստել էր նրա անկողինը։ Քուն մտնելիս նույնպես նա շարունակ համբուրել էր Աննա Անդրեևնայի ձեռները, ասել, թե հարսնացուն իր դրախտն է, հույսը, հուրի փերին, «ոսկե ծաղիկը», մի խոսքով, խորացել ամենաարևելյան արտահայտությունների մեջ։ Ի վերջո, քուն էր մտել, և հենց այդ պահին էլ վերադարձա կացարանս։ | ||
+ | |||
+ | Աննա Անդրեևնան շտապ մտավ ինձ մոտ, ափերն իրար հպեց իմ առջև (աղոթողի պես) և ասաց. «Արդեն ոչ թե ինձ, այլ իշխանի համար եմ աղաչում, որ չհեռանաք, և երբ իշխանն արթնանա, մտնեք իր մոտ։ Առանց ձեզ նա կկործանվի, նյարդային հարված կստանա, վախենամ մինչև գիշերն էլ չդիմանա...»։ Ավելացրեց նաև, որ ինքը բացակայելու կարիք ունի «միգուցե նույնիսկ երկու ժամով, կնշանակի ձեր հույսին եմ թողնում իշխանին»։ Ջերմորեն խոստացա, որ կմնամ մինչև իրիկուն, և երբ իշխանն արթնանա, ամեն ջանք կգործադրեմ իրեն զբաղեցնելու համար։ | ||
+ | |||
+ | ― Իսկ ես իմ պա րտքը կկատարեմ,― եզրափակեց եռանդուն։ Եվ գնաց։ Առաջ ընկնելով, ավելացնեմ՝ գնաց, որ անձամբ որոնի Լամբերտին, նա էր իր հույսի վերջին թելը, որոնելիս նաև այցելել էր եղբորն ու Ֆանարիոտով ազգականներին, հասկանալի է, թե ինչպիսի հոգեկան վիճակում կլիներ վերադառնալիս։ | ||
+ | |||
+ | Իշխանն արթնացավ նրա գնալուց մեկ ժամ անց։ Պատի հետևից լսեցի նրա տնքոցը և իսկույն շտապեցի մոտը, նստած էր մահճակալին խալաթը հագին, ինքն իր ծերությունից, միակ լամպի աղոտ լույսից և օտար սենյակից այնպես զարհուրած, որ մտնելուս պես ցնցվեց, վեր թռավ ու ճչաց։ Նետվեցի իր մոտ, և երբ տեսավ, որ մտնողը ես եմ, սկսեց գիրկն առնել ինձ արտասուք հեղելով։ | ||
+ | |||
+ | ― Իսկ ինձ ասացին, թե տեղափոխվել ես ուրիշ բնակարան, վախեցել ես ու փախել։ | ||
+ | |||
+ | ― Ո՞վ կարող էր ասել այդ բանը։ | ||
+ | |||
+ | ― Ո՞վ կարող էր։ Գիտե՞ս, միգուցե ինքս եմ հորինել, գուցեև մեկնումեկն է ասել։ Պատկերացրու երազ էի տեսնում հենց նոր, ներս է գալիս մի մորուքավոր ծերունի ջարդած, երկու կտոր արած սրբապատկերը ձեռքին ու հանկարծ ասում է.«Քո կյանքն էլ է ջարդվելու այսպես»։ | ||
+ | |||
+ | ― Ահ, Աստված իմ, գուցե լսե՞լ եք մեկնումեկից, որ երեկ Վերսիլովը սրբապատկեր է ջարդել։ | ||
+ | |||
+ | ― Ճիշտ է, չէ՞։ Լսել եմ, լսել։ Սրանից առաջ էր ասել Նաստասյա Եգորովնան, դեռևս առավոտյան, երբ այստեղ էր տեղափոխում իմ ճամպրուկն ու շնիկը։ | ||
+ | |||
+ | ― Հենց դրա ազդեցության տակ եք երազ տեսել քիչ առաջ։ | ||
+ | |||
+ | ― Դա նշանակություն չունի։ Եվ պատկերացրու՝ այդ ծերունին շարունակ սպառնում էր ինձ մատը թափ տալով վրաս։ Իսկ Աննա Անդրեևնան որտե՞ղ է։ | ||
+ | |||
+ | ― Շուտով կվերադառնա։ | ||
+ | |||
+ | ― Որտեղի՞ց։ Նա՞ էլ է հեռացել,― գոչեց ցավագին։ | ||
+ | |||
+ | ― Չի հեռացել, շուտով այստեղ կլինի և խնդրեց, որ նստեմ ձեզ մոտ մինչև իր գալը։ | ||
+ | |||
+ | ― Oui, կլինի։ Եվ այդպես էլ մեր Անդրեյ Պետրովիչը թռցրել է խելքը, այն էլ «շատ անսպասելիորեն ու շատ ճարպկորեն»։ Ես միշտ նախազգուշացնում էի նրան, որ իր վերջը վատ կլինի։ Կա՛ց, բարեկամս... | ||
+ | |||
+ | Հանկարծ բռնեց սերթուկիս փեշից և իր կողմը քաշեց ինձ։ | ||
+ | |||
+ | ― Քիչ առաջ տանտերը,― սկսեց շշուկով,― հանկարծ լուսանկարներ բերեց, կանանց այլանդակ լուսանկարներ, բոլորը մերկ, արևելյան զանազան կեցվածքներով ու դրանք հանկարծ ցույց տվեց ինձ մի ապակու միջով... Գիտե՞ս ինչ, ստիպված էի գովաբանել, մի կերպ հաղթահարելով զզվանքս, բայց այդպիսի բաներ իսկապես որ եղել են, այն թշվառի մոտ բերում էին դուրս ընկած կանանց, որպեսզի հետո ավելի հեշտությամբ հարբեցնեին նրան... | ||
+ | |||
+ | ― Դարձյալ ֆոն Զոնի մասին եք խոսում։ Բա՛վ է, իշխան։ Այս տան տերը տխմար է և ուրիշ ոչինչ։ | ||
+ | |||
+ | ― Տխմար է ու վերջ, C’est mon opinion!<ref>Ահա իմ կարծիքը ևս (ֆրանս.)։ | ||
+ | </ref> Բարեկամս, եթե կարող ես, փրկիր ինձ այս տեղից,― հանկարծ ափերն իրար հպեց իմ առջև։ | ||
+ | |||
+ | ― Ամեն բան կանեմ, իշխան, ինչ որ կարող եմ։ Լիովին ձեր տրամադրության տակ եմ, համբերություն, սիրելի իշխան, միգուցե ամեն բան կարգավորեմ։ | ||
+ | |||
+ | ― N’est-ce pas? Կվերցնենք ու կփախչենք, իսկ ճամպրուկը կթողնենք աչքներին թոզ փչելու համար, այնպես որ կկարծեն, թե վերադառնալու ենք։ | ||
+ | |||
+ | ― Ո՞ւր փախչենք։ Իսկ Աննա Անդրեևնա՞ն։ | ||
+ | |||
+ | ― Ոչ, ոչ, Աննա Անդրեևնայի հետ միասին...Օհ, mon cher, գլխումս խառնաշփոթ է։ Կաց, ահա այդ ճամփորդական պայուսակում, աջ կողմում Կատյայի դիմանկարն է, երեկ եմ դրել ծածուկ, որ Աննա Անդրեևնան ու մեկ էլ այդ Նաստասյա Եգորովնան չտեսնեն, հանիր, ի սեր Աստծո, շուտ արա, զգու՜յշ, տես որ հանկարծ չբռնացնեն... Իսկ չի՞ կարելի, արդյոք, դուռը փակել կեռիկով։ | ||
+ | |||
+ | Ճամփորդական պայուսակում իրոք որ գտա Կատերինա Նիկոլաևնայի լուսանկարչական դիմանկարը ձվաձև շրջանակի մեջ։ Իշխանը վերցրեց, մոտեցրեց լույսին, և հանկարծ արտասուք հոսեց դեղնած, նիհարուկ այտերով։ | ||
+ | |||
+ | ― C’est un ange, c’est un ange du ciel!<ref>Նա հրեշտակ է, երկնային հրեշտակ (ֆրանս․)։ | ||
+ | </ref>,― բացականչեց նա։― Ամբողջ կյանքումս մեղավոր եմ եղել իր առջև... և ահա, այժմ նույնպես։ Cher enfant, չեմ հավատում ոչ մի բանի, ոչ մի։ Ասա ինձ, բարեկամս մի՞թե կարելի է պատկերացնել, թե ուզում են գժանոց խցկել ինձ։ Ji dis des choses charmantes et tout le monde rit...<ref>Ես հրաշալի բաներ եմ ասում-խոսում, և բոլորը ծիծաղում են, ուրախանում (ֆրանս.)։ | ||
+ | </ref> ու մեկ էլ հանկարծ գժանոց հենց այդ նույն մարդուն ինձ։ | ||
+ | |||
+ | ― Այդպիսի մտադրություն չի եղել,― գոռացի։― Դա սխալմունք է։ Ինձ ծանոթ են ձեր դստեր զգացմունքները։ | ||
+ | |||
+ | ― Դու նույնպե՞ս ծանոթ ես իր զգացմունքներին։ Լավ, ուրեմն, հրաշալի է։ Բարեկամս, դու հարությու՜ն տվեցիր ինձ։ Հապա ինչո՞ւ էին ականջս լցնում՝ քո մասին չարախոսելով։ Բարեկամս, կանչիր Կատյային և, թող նրանք երկուսով իրար համբուրեն իմ ներկայությամբ, և ես նրանց տանեմ տուն, իսկ այս տանտիրոջը կվռնդե՜նք։ | ||
+ | |||
+ | Ոտքի ելավ, ափերը հպեց իրար և ծնկի եկավ իմ դեմ։ | ||
+ | |||
+ | ― Cher,― շշնջաց արդեն խելացնոր սարսափով, ոտից գլուխ դողալով տերևի պես,― բարեկամս, ասա ինձ ամբողջ ճշմարտությունը, այսուհետև ո՞ւր են խցկելու ինձ։ | ||
+ | |||
+ | ― Աստված իմ,― գոռացի, ոտքի հանելով նրան ու նստեցնելով մահճակալին,― ախր դուք նույնիսկ ի՜նձ չեք հավատում, կարծում եք, թե ե՞ս էլ եմ մասնակցում դավադրությանը։ Ախր ես թույլ չեմ տա ոչ մեկին, որ այստեղ մատով իսկ դիպչեն ձեզ։ | ||
+ | |||
+ | ― C’est ça, թույլ չտա՛ս,― կերկերաց պինդ բռնելով արմունկներս և շարունակելով դողալ։― Չտաս ինձ ոչ մեկի ձեռքը և ոչ մի դեպքում սուտ սրտահովարանք չանես ինձ... քանի որ... մի՞թե ինձ կտեղափոխեն այստեղից։ Լսիր այդ տանտերը՝ Իպպոլիտը կամ ինչպե՞ս է անունը... հո բժիշկ չէ՞։ | ||
+ | |||
+ | ― Ի՞նչ բժիշկ։ | ||
+ | |||
+ | ― Սա... այս տեղը, այս սենյակը հո գժանոց չէ՞։ | ||
+ | |||
+ | Հենց այդ պահին էլ հանկարծ բացվեց դուռը, և մտավ Աննա Անդրեևնան։ Հնարավոր է, որ ականջ էր դրել դռան հետևից և, այլևս չհամբերելով, բաց արել անչափ անսպասելիորեն, և իշխանը, որ ցնցվում էր ամեն մի շրշյունից, ճչաց ու բարձին նետվեց երեսնիվայր։ Ի վերջո ջղացնցման նման մի բան կատարվեց հետը, որն ավարտվեց արցունք հեղելով։ | ||
+ | |||
+ | ― Ահա՝ ձեր բռնած գործի հետևանքը,― նետեցի ատամներիս արանքից, մատնացույց անելով ծերունուն։ | ||
+ | |||
+ | ― Ոչ, դա ձեր բռնած գործի հետևանքն է,― կտրուկ բարձրացրեց ձայնը։― Արկադի Մակարովիչ, վերջին անգամ եմ դիմում ձեզ, ուզո՞ւմ եք բացահայտել անպաշտպան ծերունու դեմ լարված դժոխային դավադրությունը և զոհել ձեր «խելահեղ ու մանկամիտ սիրային անուրջները», որպեսզի փրկեք ձեր ''հարազատ'' քրոջը։ | ||
+ | |||
+ | ― Բոլորիդ էլ կփրկեմ, բայց այնպես, ինչպես սրանից առաջ էի ասում ձեզ։ Նորից պիտի վազեմ մի տեղ, գուցե մի ժամ հետո այստեղ գա նաև Կատերինա Նիկոլաևնան։ Բոլորիդ կհաշտեցնեմ, և բոլորդ էլ երջանիկ կլինեք,― գոչեցի համարյա ոգեշնչումով։ | ||
+ | |||
+ | ― Բեր նրան, այստեղ բեր,― թպրտաց իշխանը։― Տարեք ինձ նրա մոտ, Կատյայի՜ն եմ ուզում, ուզում եմ տեսնե՜լ Կատյային և օրհնե՜լ նրան,― գոչում էր՝ թևերը կարկառած և անկողնուց պոկվելու պոռթկումով։ | ||
+ | |||
+ | ― Տեսնո՞ւմ եք,― դիմեցի Աննա Անդրեևնային, նրա ուշադրությունը հրավիրելով ծերունու վրա,― լսո՞ւմ եք, թե ինչ է ասում, այսուհետև այլևս ոչ մի «փաստաթուղթ» չի օգնի ձեզ։ | ||
+ | |||
+ | ― Տեսնում եմ, սակայն փաստաթուղթը դեռևս կարող է օգնել, որ արդարանամ հասարակության առջև, մինչդեռ այժմ պախարակված եմ։ Բավական է, իմ խիղճը մաքուր է։ Ինձ լքել են բոլորը, նույնիսկ՝ հարազատ եղբայրս, որ վախեցավ ձախողվելուց... Բայց ես կկատարեմ իմ պարտքը և կմնամ այս դժբախտի մոտ՝ որպես դայա՜կ, որպես հիվանդապահուհի՜, աղախի՜ն։ | ||
+ | |||
+ | Այլևս չէի կարող ժամանակ կորցնել և դուրս վազեցի։ | ||
+ | |||
+ | ― Կվերադառնամ մեկ ժամ անց և կվերադառնամ ո՛չ մենակ,― գոռացի շեմի վրայից։ | ||
+ | |||
+ | === Գլուխ տասներկուերորդ === | ||
+ | |||
+ | ''' I ''' | ||
+ | |||
+ | Վերջապես բռնացրի Տատյանա Պավլովնային։ Միանգամից շարադրեցի ամեն բան և փաստաթղթի, և մնացյալ բաների մասին՝ ընդհուպ մինչև նվազագույն մանրուքը, թե ի՜նչ էր կատարվում այդ պահին մեր զբաղեցրած բնակարանում։ Թեև ինքն էլ էր շատ լավ հասկանում այդ իրարանցումը, սակայն շարադրանքս, կարծես, տասը րոպե ժամանակ խլեց։ Միայն ես էի խոսում, ասում ամբողջ ճշմարտությունը և չէի ամաչում։ Նա լուռումունջ նստած էր իր աթոռին՝ ձեռագործի շյուղի նման ձիգ, շուրթերը սեղմած, աչքերը չկտրելով երեսիցս և լսելով լարված։ Բայց երբ ավարտեցի, հանկարծ այնպիսի թափով վեր թռավ տեղից, որ ես էլ վեր թռա։ | ||
+ | |||
+ | ― Ախ, փսլնքո'տ։ Ուրեմն, այդ նամակն իսկապես գրպանումդ է եղել, և գրպանիդ բերանն էլ անխիղճ Մարյա Իվանովնա՜ն է կարած եղել։ Ախ, անկարգ սրիկա, ուրեմն սրտեր գրավելո՞ւ, բարձրաշխարհիկ հասարակությունը քեզ ենթարկելո՞ւ, ապօրինի զավակ լինելուդ վրեժը Սատանա Իվանովիչից լուծելո՞ւ համար էիր այստեղ գալիս Պետերբուրգից։ | ||
+ | |||
+ | ― Տատյանա Պավլովնա՜,― գոռացի ''ես'',― չհամարձակվեք անպատվել։ Միգուցե ինքնե՞րդ եք սկզբից ևեթ անպատվելով ու նախատելով պատճառ դարձել, որ սիրտս դաժանացել է։ Այո, ես ապօրինի որդի եմ և գուցե իսկապես ուզում էի վրեժ լուծել դրա համար գուցեև ինչ-որ մի Սատանա Իվանովիչից, քանի որ սատանան անգամ այս դեպքում չի գտնի իսկական մեղավորին, բայց վերհիշեք այն, որ ես հրաժարվեցի համագործակցել իսկական սրիկաների հետ և հաղթահարեցի իմ կրքերը։ Ես այդ փաստաթուղթը լուռումունջ կդնեմ իր առջև և կհեռանամ՝ չսպասելով նույնիսկ նրա որևէ խոսքին, ինքներդ վկա կլինեք դրան։ | ||
+ | |||
+ | ― Տուր, հենց հիմա սեղանին դիր նամակը։ Վայ թե խաբո՞ւմ ես։ | ||
+ | |||
+ | ― Գրպանումս է, գրպանիս բերանն էլ կարված, Մարյա Իվանովնան է կարել իր ձեռքով, իսկ Պետերբուրգ գալուցս հետո, երբ կարեցին այս սերթուկս, իմ ձեռքով եմ հանել հնի գրպանից, դրել նորի գրպանը և իմ ձեռով կարել, ահա, այստեղ է, չեմ խաբում, կարող եք շոշափել։ | ||
+ | |||
+ | ― Հանի՛ր, տուր այստեղ,― ձայնը գլուխն էր գցել Տատյանա Պավլովնան։ | ||
+ | |||
+ | ― Ոչ մի դեպքում֊ս, կրկնում եմ՝ կդնեմ Կատերինա Նիկոլաևնայի առջև ու կհեռանամ, չսպասելով անգամ մի բառի, սակայն հարկավոր է, որ նա տեսնի իր աչքով և իմանա, որ այդ ես ինքս եմ կամովին, առանց ստիպելու և առանց պարգևի սպասելու, հանձնում նամակը։ | ||
+ | |||
+ | ― Նորի՞ց ես ուզում աչքը մտնել։ Սիրահարված ես, լակոտ։ | ||
+ | |||
+ | ― Ինչքան ուզում եք, աղտեղություն դուրս տվեք, թող թեկուզ վաստակած լինեմ այդպիսի նախատինք, մեկ է, չեմ նեղանա։ Օ՜հ, թող չնչին մանչուկ թվամ իր աչքին, ով դարանակալել է ու դավ նյութել, բայց միաժամանակ թող հասկանա, որ ես հաղթահարել եմ ինքս ինձ և իր երջանկությունը վե՛ր դասել ամեն բանից։ Ոչի՜նչ, Տատյանա Պավլովնա, ոչինչ։ Թող որ սա ասպարեզ մտնելու առաջին քայլս լինի, այնուամենայնիվ, լավ, ազնվաբարո վերջ ունեցավ այդ քայլը։ Հետո ի՜նչ, որ սիրել եմ նրան,― շարունակում էի ոգեշնչված ու աչքերս փայլեցնելով,― չեմ ամաչում դրա համար, մայրս երկնային հրեշտակ է, իսկ Կատերինա Նիկոլաևնան՝ երկրային թագուհի։ Վերսիլովը կվերադառնա մորս մոտ, իսկ ես մորիցս ամաչելու պատճառ չունեմ, չէ՞ որ լսում էի, թե Վերսիլովի հետ ինչի՝ մասին էր խոսում այն ժամանակ, երբ կանգնած էի վարագույրի հետևում։ Օ՛հ, երեքս էլ «կրակն ենք ընկել միևնույն խելահեղության ձեռքը»։ Դա Անդրեյ Պետրովիչի խոսքն է։ Համ էլ գիտե՞ք, որ այստեղ խելահեղներս երեքից շատ ենք։ Վիզս կտրել կտամ, եթե դուք չորրորդը չեք։ Ուզո՞ւմ եք ասեմ, վիզս կտրել կտամ, եթե համոզված չլինեմ, որ դուք ինքներդ էլ ամբողջ կյանքում սիրահարված եք եղել Անդրեյ Պետրովիչին, գուցեև այժմ էլ եք շարունակում... | ||
+ | |||
+ | Կրկնում եմ՝ ոգեշնչված էի ու ողողված ինչ-որ երջանկության զգացումով, բայց չհասցրի ավարտել ասելիքս, Տատյանա Պավլովնան հանկարծ ինչ-որ գերբնական արագությամբ բռնեց մազերս և երկու անգամ դեպի ցած ճոճեց ինծ... հետո հանկարծ բաց թողեց, քաշվեց մի կողմ, դեմքը շրջեց դեպի անկյունը և երեսը ծածկեց թաշկինակով։ | ||
+ | |||
+ | ― Լակո՛տ։ Այլևս չհամարձակվես նման բան ասել,― մրմնջում էր՝ արտասվելով։ | ||
+ | |||
+ | Դա այնպես անսպասելի էր, որ մնացել էի շշմած։ Կանգնել ու նայում էի նրան, չիմանալով հետագա անելիքս։ | ||
+ | |||
+ | ― Թո՛ւհ, հիմա՛ր։ Ե՛կ մոտս, համբուրի՛ր անխելքիս,― կերկերում էր՝ լալով ու ծիծաղելով,― և չհամարձակվես, այլևս չհամարձակվես կրկնել ինձ մոտ... Իսկ ես սիրում եմ և ամբողջ կյանքումս սիրել եմ... քեզ նման հիմարին... | ||
+ | |||
+ | Համբուրեցի։ Միջանկյալ ասեմ՝ դրանից հետո մինչև այժմ բարեկամացել ենք ես ու Տատյանա Պավլովնան։ | ||
+ | |||
+ | ― Ա՛խ, հա՜։ Այս ի՜նչ եմ անում,― գոչեց հանկարծ, ապտակելով իր ճակատին,― ի՜նչ ես ասում, ծեր իշխանը ձեր բնակարանո՞ւմ է։ Մի՞թե ճիշտ է։ | ||
+ | |||
+ | ― Հավատացեք։ | ||
+ | |||
+ | ― Ախ, Աստվա՜ծ իմ։ Օհ, սիրտս խառնում է,― մոլորվածի պես սկսեց պտտվել սենյակով մեկ։― Եվ նրանք այնտեղ տեր ու տնօրեն են նրա գլխին։ Համա թե Աննա Անդրեևնա է, հա՜։ Համա թե մենակյացուհի է, հա՜։ Իսկ այն մյո՞ւսը այն Միլիտրիսա՞ն, ոչ մի բանի տեղյակ չէ՞։ | ||
+ | |||
+ | ― Ի՞նչ Միլիտրիսա։ | ||
+ | |||
+ | ― Ասածդ երկրային թագուհին՝ կատարելատիպը։ Վայ, հապա ի՞նչ ենք անելու հիմա։ | ||
+ | |||
+ | ― Տատյանա Պավլովնա,― գոռացի սթափվելով,― անմտություն էինք բարբաջում, իսկ գլխավորը մոռացե՜լ էինք, եկել եմ Կատերինա Նիկոլաևնային տանելու, և բոլորը ինձ են սպասում այնտեղ։ | ||
+ | |||
+ | Եվ բացատրեցի, որ փաստաթուղթը կտամ լոկ այն պայմանով, եթե Կատերինա Նիկոլաևնան խոստանա, որ կհաշտվի Աննա Անդրեևնայի հետ և համաձայն կլինի նրա պսակվելուն... | ||
+ | |||
+ | ― Հրաշալի՜ է,― ընդհատեց Տատյանա Պավլովնան,― ինքս էլ եմ նույն բանը հարյուր անգամ կրկնել իր մոտ։ Չէ՞ որ ծերունին չի ապրի մինչև պսակվելը, մեկ է որ չի լինելու այդ պսակադրությունը, իսկ եթե կտակով Աննային նույնպես բաժին հանի, ապա այդ բաժինը ևս գրանցված ու թողնված կլինի... | ||
+ | |||
+ | ― Մի՞թե Կատերինա Նիկոլաևնայի համար լոկ փողն է ափսոս։ | ||
+ | |||
+ | ― Ո՛չ, նա միշտ էլ վախենում էր, թե այդ փաստաթուղթը Աննայի մոտ է, ես նույնպես։ Դրա համար էլ մենք հսկում էինք Աննային, չէ՞ որ դուստրը չէր ուզում ցնցել ծերունի հորը, մինչդեռ գերմանացի Բյորինգի աչքը փողի վրա էր։ | ||
+ | |||
+ | ― Եվ դրանից հետո այդ դուստրը կարող է ամուսնանա՞լ Բյորինգի հետ։ | ||
+ | |||
+ | ― Ի՜նչ կարող ես անել անխելք կնոջ հետ, ասված է՝ անխելք եղել է, անխելք էլ կմնա մինչև վերջ։ Հույս ունի, թե գերմանացին իր նման կնոջը հանգիստ կպահի՝ ուրիշ տղամարդկանց համեմատ. «Չէ՞ որ պիտի ամուսնանամ մեկնումեկի հետ,― ասում է։― Մինչդեռ իր հետ առավել հանգիստ կլինեմ», շա՜տ լավ, դեռ կտեսնե՜նք, թե ոնց է լինելու հանգիստ։ Հետո գլխին կտա, բայց արդեն ուշ կլինի։ | ||
+ | |||
+ | ― Հապա ինչո՞ւ եք թույլ տալիս։ Չէ՞ որ սիրում եք իրեն, չէ՞ որ երեսին եք ասել, թե սիրահարված եք իրեն՝ Կատյային։ | ||
+ | |||
+ | ― Սիրահարված եմ, համ էլ նրան ավելի եմ սիրում, քան թե բոլորիդ միասին վերցրած, բայց դա նշանակություն չունի, նա խելք չունի, անխելքի մեկն է։ | ||
+ | |||
+ | ― Որ այդպես է, այժմ վազեք նրան կանչելու, և մենք ամեն բան կվճռենք ու իրեն կտանենք հոր մոտ։ | ||
+ | |||
+ | ― Վա՛յ, չի կարելի, անխելք տղա, չի՜ կարելի։ Ախ, ի՜նչ անենք։ Ախ, զզվելս գալիս է,― իրար անցավ նորից, վերցնելով, սակայն, շալը։― Է-էհ, գոնե մի չորս ժամ առաջ եկած լինեիր, իսկ հիմա ժամը ութն է, իսկ Կատյան քիչ առաջ է ճաշելու գնացել Պելիշչևի հետ, հետո էլ օպերա պիտի գնա նրա հետ։ | ||
+ | |||
+ | ― Աստվա՜ծ իմ, մի՞թե չի կարելի վազել օպերա... բայց՝ ոչ, չի՜ կարելի։ Հապա ի՜նչ է կատարվելու հիմա ծերունու հետ։ Ախր նա կմահանա՜ այս գիշեր։ | ||
+ | |||
+ | ― Լսի՛ր, մի գնա այնտեղ, գնա մորդ մոտ, գիշերիր այնտեղ, իսկ վաղը շատ շուտ... | ||
+ | |||
+ | ― Ոչ, ինչ էլ որ լինի, չեմ լքի ծերունուն։ | ||
+ | |||
+ | ― Ոչ էլ լքիր, լավ ես մտածել։ Իսկ ես, գիտե՞ս... հապա վազեմ Կատյայի բնակարանը և գրություն թողնեմ այնտեղ... Գիտե՞ս, մեր բառ ու բանով կգրեմ (նա կհասկանա), որ Փաստաթուղթը մեզ մոտ է, համ էլ որ ինքը վաղը առավոտյան ճիշտ ժամը տասին ինձ մոտ լինի։ Միանգամից ամեն բան կկարգավորենք այստեղ։ Իսկ դու վազիր այնտեղ ու ինչքան կարող ես խելքիդ զոռ տուր, հանգստացրու ծերունուն, պառկեցրու, մեկ էլ տեսար դիմացավ գոնե մինչև առավոտ։ Աննային էլ չվախեցնես, ախր իրեն էլ եմ սիրում, դու արդարացի չես վարվում իր հետ, քանի որ չես կարողանում գլուխ հանել այս գործից, Աննան նեղացած է, մանկուց է նեղացած, օ՛հ, ոնց եք բոլորդ միանգամից լցվել գլխիս ու արևիս։ Համ էլ չմոռանաս, իմ անունից ասա իրեն, որ ես էլ եմ խառնվել այդ գործին իմ հոժար կամքով ու ամբողջ սրտով, ու թող ինքը հանգիստ մնա, իր ինքնասիրությունը չի տուժի... Ախր այս վերջին օրերի ընթացքում լրիվ խռովել էինք իրարից, էլ խոսք չմնաց, որ չթափենք իրար գլխի։ Լա՛վ, վազիր... հապա մի կաց, հապա, մի անգամ էլ ցույց տուր գրպանդ... տեսնեմ ճի՞շտ է։ Օ՜յ, մի՞թե իրոք ճիշտ է։ Այդ նամակը թող ինձ մոտ գոնե այս գիշեր, ինչի՞դ է պետք, որ մնա գրպանումդ։ Թող, չեմ ուտի։ Ախր մեկ էլ տեսար կորցրիր գիշերով... կարծիքդ փոխեցիր, չէ՞։ | ||
+ | |||
+ | ― Երբեք,― գոչեցի։― Ահա, շոշափեք, տեսեք, բայց թողնելը չեմ թողնի ձեզ մոտ։ | ||
+ | |||
+ | ― Տեսնում եմ, որ թուղթ է,― շոշափեց մատներով։― Է-էհ, լավ, լավ, գնա՛, իսկ ես միգուցե թատրոն մտնեմ Կատյային տեսնելու համար, լավ ասացիր։ Դեհ, վազիր, է՛, վազիր։ | ||
+ | |||
+ | ― Կացեք, Տատյանա Պավլովնա, իսկ մայրս ինչպե՞ս է։ | ||
+ | |||
+ | ― Ողջ է։ | ||
+ | |||
+ | ― Իսկ Անդրեյ Պետրովի՞չը։ | ||
+ | |||
+ | Թափ տվեց ձեռը. | ||
+ | |||
+ | ― Ուշքի կգա։ | ||
+ | |||
+ | Վազեցի առույգացած, հավասարակշռված, թեև ամեն բան չէր հաջողվել այնպես, ինչպես սպասում էի։ Ավա՜ղ, ճակատագիրն այլ վճիռ էր կայացրել, և ա՜յլ բան էր սպասում ինձ. իսկապես որ ճակատագիր կա աշխարհի երեսին։ | ||
+ | |||
+ | ''' II ''' | ||
+ | |||
+ | Դեռևս սանդուղքի վրայից լսեցի բնակարանից եկող աղմուկը, և պարզվեց, որ դուռը բաց է։ Միջանցքում շքազգեստավոր մի սպասյակ էր կանգնած։ Ինչ-որ բանից խիստ վախեցած Պյոտր Իպպոլիտովիչը և իր կինը նույնպես միջանցքում էին գտնվում և սպասում էին ինչ-որ բանի։ Իշխանի սենյակը տանող դուռը բաց էր, և այնտեղից լսվում էր մի ամպրոպային ձայն, որն իսկույն ճանաչեցի, Բյորինգի ձայնն էր։ Դեռ երկու քայլ չէի հասցրել անել, երբ հանկարծ տեսա, որ արտասվող ու դողդողացող իշխանին միջանցք են դուրս բերում Բյորինգը և իր ուղեկիցը բարոն Ռ․֊ն, այն մարդը, ով Վերսիլովի մոտ էր եկել բանակցություններ վարելու համար։ Իշխանը հեկեկում էր բարձրաձայն, գրկում ու համբուրում Բյորինգին։ Իսկ Բյորինգը գոռում էր Աննա Անդրեևնայի վրա, որ նույնպես միջանցք էր ուզում դուրս գալ իշխանի հետ, Բյորինգն սպառնում էր Աննա Անդրևենային և, կարծեմ, ոտները գետնին էր խփում, մի խոսքով, բացահայտում էր կոշտուկոպիտ գերմանացու իր հռչակը՝ չնայած իր ողջ «բարձրաշխարհիկությանը»։ Հետագայում պարզվեց, որ այդ պահին նրա գլուխն էր մտել այն միտքը, թե Աննա Անդրեևնան մեղավոր է նույնիսկ քրեական համարվող ինչ-որ արարքով և պետք է անպայման պատասխան տա դատարանի առջև։ Բանի էությունը չիմանալու պատճառով ուռճացրել էր եղածը կամ չեղածը, ինչպես որ շատերն են ուռճացնում, դրա համար էլ արդեն գտնում էր, որ ինքն այլևս կարիք չունի բարձրաշխարհիկ վարվելակերպի ձևականությունների հետևից ընկնելու։ Հատկանշականն այն է, որ նա չէր հասցրել խորամուխ լինել եղածի կամ չեղածի էության մեջ. հետագայում պարզվեց, որ նրան ինչ-որ բան էին հայտնել անանուն գրությամբ (որի մասին կհիշատակեմ հետագայում) և նա վրա էր պրծել կատաղած պարոնի այն վիճակով հանդերձ, որպիսի վիճակում գտնվելիս նրա ազգությանը պատկանող ամենախորաթափանց խելքի տեր մարդիկ անգամ երբեմն պատրաստ են կռվշտելու փինաչիների պես։ Աննա Անդրեևնան այդ հախուռն գրոհը դիմագրավել էր ըստ արժանվույն, բայց ես չէի հասցրել ականատես լինել այդ անցած տեսարանին։ Տեսա լոկ այն, որ ծերունուն միջանցք հանելուց հետո Բյորինգը վերջինիս թողեց հանկարծ բարոն Ռ․-ի թևերին հենված և, թափով շրջվելով դեպի Աննա Անդրեևնան, գոռաց երեսին, հավանաբար, ի պատասխան վերջինիս կողմից արված ինչ-որ դիտողության. | ||
+ | |||
+ | ― Դուք խառնակիչ եք։ Ձեզ նրա փողն է պետք։ Այս րոպեին դուք ձեզ դիմակազերծ արեցիք և պատասխան կտաք դատարանում... | ||
+ | |||
+ | ― Այդ դուք եք շահագործում դժբախտ հիվանդին և խելագարության եք հասցրել նրան... իսկ ինձ վրա գոռում եք այն պատճառով, որ կին եմ ու պաշտպան չունեմ... | ||
+ | |||
+ | ― Ախ, այդպե՜ս, դուք՝ իր հարսնացուն, հարսնացու՜ն,― քրքջաց Բյորինգը խելահեղ ու չարագույժ։ | ||
+ | |||
+ | ― Բարոն, բարոն... Chère enfant, je vous aime<ref>Սիրելի երեխաներ, ես սիրու՜մ եմ ձեզ (ֆրանս.)։ | ||
+ | </ref>,― թնկթնկում էր իշխանը՝ թևերը կարկառելով դեպի Աննա Անդրեևնան։ | ||
+ | |||
+ | ― Գնացեք, իշխան, գնացեք, ձեր դեմ դա՜վ էր նյութված, գուցեև ձեր կյանքի դեմ,― գոռաց Բյորինգը։ | ||
+ | |||
+ | ― Oui, oui, je comprends, j’ai compris au commencement...<ref>Այո, այո, հասկանում եմ, կռահեցի միանգամի՜ց... (ֆրանս.)։ | ||
+ | </ref> | ||
+ | |||
+ | ― Իշխա ն,― ձայնը բարձրացնել ուզեց Աննա Անդրեևնան,― դուք վիրավորու՜մ եք ինձ և թույլ եք տալիս, որ ուրիշները ևս վիրավորեն։ | ||
+ | |||
+ | ― Հեռու՜,― գոռաց հանկարծ Բյորինգը։ | ||
+ | |||
+ | Դա արդեն անտանելի էր ինձ համար։ | ||
+ | |||
+ | ― Սրիկա՜,― գոռացի Բյորինգի երեսին։― Աննա Անդրեևնա, ե՛ս եմ ձեր պաշտպանը։ | ||
+ | |||
+ | Այստեղ չեմ սկսի նկարագրել և ոչ էլ կարող եմ մանրամասնորեն վերհիշել տեղի ունեցածը։ Ստացվեց ահավոր ու նվաստացուցիչ մի տեսարան, իսկ ես կարծես կորցրեցի բանականությունս։ Կարծեմ՝ ցատկեցի ու հարվածեցի Բյորինգին, համենայն դեպս, հրեցի թափով։ Իսկ ինքը ուժգին հարված հասցրեց գլխիս, այնպես որ տապալվեցի։ Ուշքի գալով՝ աստիճաններով ցած վազեցի նրա հետևից, հիշում եմ, որ քթիցս արյուն էր հոսում։ Շքամուտքի մոտ կառք էր սպասում, և մինչ նրանք իշխանին տեղավորում էին դրա մեջ, մոտ վազեցի և, ուշադրություն չդարձնելով ինձ մի կողմ հրող սպասավորի վրա, նորից նետվեցի դեպի Բյորինգը։ Չեմ հիշում, թե այդ պահին որտեղից հայտնվեց ոստիկանությունը։ Բյորինգը բռնեց վզակոթիցս և ահեղաձայն հրամայեց քաղաքապահ ոստիկանին, որ տեղամաս տանի ինձ։ Գոռում էի, թե Բյորինգը ևս պիտի գա հետս, որպեսզի միասին կազմենք արձանագրությունը, որ չեն համարձակվի կալանավորել ինձ ու տանել համարյա թե բնակարանիս միջից... Բայց քանի որ քաշքշոցը տեղի էր ունենում փողոցում և ոչ թե բնակարանիս ներսում, և քանի որ ես գոռգոռում էի, հայհոյում, կռիվ անում հարբածի պես, և քանի որ Բյորինգն իր ազդեցիկ համազգեստով էր, այդ պատճառով էլ քաղաքապահ ոստիկանը կալանավորեց ինձ։ Բայց այդ պահին ես ընկա լիակատար խելահեղության մեջ և, ամբողջ ուժով դիմադրելով, կարծես հարվածեցի նաև քաղաքապահ ոստիկանին։ Հիշում եմ, որ մի ոստիկանը դարձավ երկու, և նրանք տարան ինձ։ Հազիվհազ եմ հիշում, թե ինչպես ինձ հասցրին ծխախոտի ծխով ու հոտով, նստած ու կանգնած, սպասող ու գրոտող մարդկանց հոծ խմբով լի մի սենյակ, այստեղ ես շարունակում էի գոռգոռալ և արձանագրություն պահանջել։ Բայց բանն արդեն լոկ արձանագրությամբ չէր ավարտվելու, քանի որ այն բարդացրել էի իմ աղմուկ-աղաղակով և ոստիկանական իշխանության դեմ ըմբոստանալով։ Համ էլ տեսքս արդեն բանի նման չէր։ Ինչ-որ մեկը հանկարծ ահեղաձայն գոռաց վրաս։ Քաղաքապահ ոստիկանն իր հերթին ինձ մեղադրում էր կռիվ գցելու մեջ, պատմում էր ինչ-որ գնդապետի մասին... | ||
+ | |||
+ | ― Ի՞նչ է ազգանունդ,― ձայն տվեց ինչ-որ մեկը։ | ||
+ | |||
+ | ― Դոլգոռուկի՜,― մռնչացի։ | ||
+ | |||
+ | ― Իշխա՞ն Դոլգոռուկի։ | ||
+ | |||
+ | Ինձ կորցրած պատասխանեցի ինչ-որ գարշելի հայհոյանքով, իսկ հետո... հիշում եմ, որ հետո ինձ քարշ տվեցին մի մթին խցիկ «սթափվելու համար»։ Օ՛հ, չեմ բողոքում։ Միանգամայն վերջերս հասարակություն կոչեցյալ ամբողջ խառնամբոխը լրագրերում կարդում էր մի պարոնի բողոքագիրը, ով մի ամբողջ գիշեր նստած էր եղել սթափարան կոչեցյալ մի այսպիսի նեղվածքում՝ որպես կալանավոր, թեև նա, կարծեմ, մեղք չէր ունեցել, մինչդեռ ես մեղապարտ էի։ Փլվեցի թախտամածին, անզգայի նման քնեցի երկու անծանոթների հարևանությամբ։ Գլուխս ցավում էր, քունքերումս թմբկահարություն էր, սիրտս խփում էր ուժգին։ Պիտի որ կորցրած լինեի ուշքս և, կարծեմ, զառանցեի։ Հիշում եմ լոկ այն, որ արթնացա կեսգիշերին ու նստեցի թախտամածին։ Լիովին մտաբերեցի և իմաստավորեցի եղած-չեղածը և, արմունկներս ծնկներիս արանքը խցկելով և գլուխս ափերիս մեջ առնելով, սուզվեցի խորունկ մտորումների մեջ։ | ||
+ | |||
+ | Օ՜հ, չեմ նկարագրի ապրումներս, համ էլ ժամանակ չունեմ, բայց և այնպես, կնշեմ գեթ մի բան. երևի թե երբեք հոգեպես չէի ապրել այնպիսի ուրախալի պահեր, որպիսիք ունեցա այդ կեսգիշերային մտորումներիս ընթացքում, թախտամածին ծվարած կալանավորի վիճակում։ Այդ բանը կարող է տարօրինակ թվալ ընթերցողին, թվալ թուղթ մրոտողի բարբաջանք, ինքնատիպությամբ փայլելու մարմաջ, այդուհանդերձ, ամեն բան եղել է այնպես, ինչպես որ գրում եմ։ Դա մեկն էր այն պահերից, որպիսիք պատահում են գուցե թե ամենքի հետ, բայց լոկ մեկ անգամ են լինում կյանքում։ Նման պահին մարդիկ վճռում են իրենց ճակատագիրը, ճշտում հայեցակետը և մեկընդմիշտ ասում իրենց. «Ահա թե որտեղ է ճշմարտությունը և ահա թե ինչպես պետք է գնալ այդ ճշմարտությանը հասնելու համար»։ Այո, այդ պահերը իմ հոգու լույսն էին։ Ամբարտավան Բյորինգից ստացած վիրավորանքից ու վաղն ևեթ բարձրաշխարհիկ այն կնոջից ևս վիրավորանք ստանալու սպասումից տառապողս շատ լավ գիտեի, որ կարող եմ ահավոր կերպով վրեժ լուծել նրանցից, այդուհանդերձ, վճռեցի, որ վրեժ չեմ լուծի։ Չնայած վրեժխնդրության գայթակղությանը վճռեցի, որ ի հայտ չեմ բերի փաստաթուղթը, հայտնի չեմ դարձնի արար աշխարհին (ինչպես որ պտտվում էր մտքումս դրանից առաջ), կրկնեցի ինքս ինձ համար, որ վաղն ևեթ հիշյալ նամակը կդնեմ Կատերինա Նիկոլաևնայի սեղանին և, եթե պատահի այդպես, շնորհակալության փոխարեն հետս կտանեմ նույնիսկ նրա արհամարհական քմծիծաղը, այդուհանդերձ գոհ կլինեմ արածիս և անծպտուն ու ընդմիշտ կհեռանամ իրենից... Ինչևէ, չարժե տարածվել։ Իսկ այն մասին, թե վաղը ինչ էր պատահելու հետս այդտեղ, թե ինչպես են ինձ կանգնեցնելու կալանատան վերադասի առջև և ինչպես են վարվելու հետս,― այդ մասին մտածելն անգամ չքացել էր գլխիցս։ Ամենայն ջերմեռանդությամբ խաչակնքեցի, պառկեցի թախտամածին ու քնեցի մանկան ջինջ քնով։ | ||
+ | |||
+ | Արթնացա ուշ, երբ լույսն արդեն լիովին բացվել էր։ Մենակ էի մնացել սթափարանում։ Լուռ նստեցի և սպասեցի, երկար սպասեցի, մոտ մեկ ժամ, մեկ էլ հանկարծ կանչեցին ինձ։ Կարող եմ սուզվել ավելի խորը մանրամասնությունների մեջ, բայց չարժե, քանի որ այժմ դրանք կողմնակի բաներ են, կարևորն այն է, որ ավարտին հասցնեմ հիմնական ասելիքս։ Նշեմ լոկ այն, որ ի մեծագույն զարմանս ինձ անսպասելի մեղմությամբ վարվեցին հետս, ինչ-որ հարցեր տվեցին և անմիջապես թույլատրեցին, որ գնամ իմ բանին։ Դուրս ելա լուռ և նրանց հայացքներում հաճույքով նույնիսկ որոշ զմայլանք կարդացի իմ հանդեպ որպես մի մարդու, ով կարողացել է նույնիսկ նման պայմաններում չկորցնել իր արժանապատվությունը։ Եթե նկատած չլինեի այդ բանը, չէի գրի դրա մասին։ Ելքի դռան մոտ ինձ էր սպասում Տատյանա Պավլովնան։ Համառոտակի ասեմ, թե ինչպես եղավ, որ այդպես հեշտ պրծա այդ անգամ։ | ||
+ | |||
+ | Վաղ առավոտյան, երևի թե դեռևս ժամը ութին, Տատյանա Պավլովնան վազել էր իմ բնակատեղը, այսինքն Պյոտր Իպպոլիտովիչի տունը, հույս ունենալով, թե այնտեղ կբռնացնի իշխանին, և իմացել էր անցած իրիկվա սարսափելի դեպքերի մասին, հատկապես կալանավորվելուս մասին։ Ակնթարթորեն վազել էր Կատերինա Նիկոլաևնայի մոտ (ով դեռևս երեկ էր հանդիպում ունեցել սեփական բնակարանը տարված հոր հետ, երբ վերադառնալիս էր եղել թատրոնից), արթնացրել էր նրան, սարսափահար արել ու պահանջել, որ անհապաղ ազատել տան ինձ։ Նրանից գրություն էր վերցրել և անմիջապես թռել Բյորինգի մոտ և սրանից էլ մի ուրիշ գրություն պահանջել ուղղված «ուր որ հարկն է», որպեսզի անձամբ Բյորինգի թախանձագին խնդրանոք ազատ արձակեն ինձ որպես «թյուրիմացաբար կալանավորված մարդու»։ Հենց այդ գրությամբ էլ եկել էր ոստիկանական տեղամաս, և նրա խնդրանքը հարգվել էր։ | ||
+ | |||
+ | ''' III ''' | ||
+ | |||
+ | Այսուհետև շարունակում եմ շարադրել գլխավորը։ | ||
+ | |||
+ | Պինդ բռնելով ինձ՝ Տատյանա Պավլովնան կառք նստեցրեց ու տարավ իր բնակարանը, հրամայեց, որ անհապաղ բերեն ինքնաեռը, անձամբ լվաց ու մաքրեց ինձ իր խոհանոցում։ Խոհանոցում էլ հենց ասաց բարձրաձայն, թե ժամը տասնմեկն անց կեսին իր մոտ է ժամանելու անձամբ Կատերինա Նիկոլաևնան, ինչպես որ պայմանավորված են եղել դրանից առաջ՝ ինձ հետ տեսակցելու նպատակով։ Հենց այդ պահին էլ Մարյան ծածուկ ականջ էր դրել մեր խոսակցությանը։ Մի քանի րոպե անց նա մատուցեց ինքնաեռը, իսկ ևս երկու րոպե անց, երբ Տատյանա Պավլովնան անսպասելիորեն կանչեց Մարյային, վերջինս չպատասխանեց, պարզվեց, որ ինչ-որ տեղ է գնացել։ Խնդրում եմ ընթերցողին, որ հատուկ կերպով նշի այս հանգամանքը, այսինքն՝ աչքի առաջ ունենա, կարծեմ՝ դա տեղի ունեցավ ինն անց քառասունհինգ րոպեին։ Թեև Տատյանա Պավլովնան բարկացավ, որ սպասուհին անհետացել է առանց թույլտվության, բայց կարծեց, թե վերջինս խանութ է գնացել և ժամանակավորապես մտահան արեց այդ հանգամանքը։ Համ էլ դրանով զբաղվելու ժամանակ չունեինք, անդադար խոսում էինք, քանի որ ասել-խոսելիքը շատ էր, այնպես, որ զորօրինակ, համարյա թե բոլորովին ուշադրություն չդարձրի Մարյայի չքվելու վրա. խնդրում եմ ընթերցողին, որ այս հանգամանքը ևս մտապահի։ | ||
+ | |||
+ | Ինքնին հասկանալի է, որ ես ասես մոլուցքի մեջ լինեի, ապրումներս էի արտահայտում և, որ գլխավորն է, սպասում էինք Կատերինա Նիկոլաևնայի ժամանելուն, և այն մտքից, թե մեկ ժամ անց, վերջապես, կտեսնեմ իրեն և այն էլ կյանքիս այդ խիստ վճռական պահին, սարսռում էի ու դողում։ Ի վերջո, երբ արդեն երկու գավաթ թեյ էի խմել, Տատյանա Պավլովնան հանկարծ ոտքի ելավ, սեղանի վրայից վերցրեց մկրատը և ասաց. | ||
+ | |||
+ | ― Այս կողմն արա գրպանդ, հարկավոր է հանել նամակը, իր ներկայությամբ հո չե՞նք սկսելու քանդրտել գրպանդ։ | ||
+ | |||
+ | ― Այո, իհարկե,― գոչեցի և արձակեցի սերթուկս։ | ||
+ | |||
+ | ― Այս ինչ խառնիխուռն կար ու բլանդ է։ Ո՞վ է կարել։ | ||
+ | |||
+ | ― Ինքս, Տատյանա Պավլովնա, ե՛ս։ | ||
+ | |||
+ | ― Երևում է, որ ինքդ ես կարել։ Ըհը, սա՜ էլ՝ նամակը... | ||
+ | |||
+ | Հանեցինք ծրարը։ Նույն հին ծրարն էր, բայց մեջը փոստային մի դատարկ թերթիկ էր խցկած։ | ||
+ | |||
+ | ― Սա ի՞նչ բան է...― գոռաց Տատյանա Պավլովնան, շուռումուռ տալով թուղթը։― Ի՞նչ է պատահել քեզ։ | ||
+ | |||
+ | Բայց ես կանգնել ու մնացել էի լռված անլեզու, գունաթափ... ու հանկարծ ուժասպառ փլվեցի աթոռին, իրավ, հազիվհազ խույս տվեցի ուշագնացությունից։ | ||
+ | |||
+ | ― Սա ի՜նչ նորություն է,― աղաղակեց Տատյանա Պավլովնան։― Իսկ ո՞ւր է ասածդ նամակը։ | ||
+ | |||
+ | ― Լամբե՜րտը,― վեր թռա հանկարծ, կռահելով ու ճակատիս զարկելով։ | ||
+ | |||
+ | Շտապ ու շնչակտուր ամեն բան բացատրեցի Տատյանա Պավլովնային և Լամբերտի մոտ անցկացրածս գիշերվա, և մեր այն ժամանակվա նյութած դավադրության մասին, ի դեպ, վերջինիս մասին դեռևս անցած օրն էի խոստովանել իրեն։ | ||
+ | |||
+ | ― Գողացել են, գողացե՜լ,― գոռում էի՜ ոտներս հատակին տալով ու մազերս քաշքշելով։ | ||
+ | |||
+ | ― Դժբախտությու՜ն է,― սթափվեց Տատյանա Պավլովնան՜ ըմբռնելով եղելությունը։― ժամը քանի՞սն է։ | ||
+ | |||
+ | Մոտավորապես տասնմեկն էր։ | ||
+ | |||
+ | ― Էհ, Մարյան էլ չքվել է հակառակի պես... Մարյա, Մարյա՛։ | ||
+ | |||
+ | ― Ի՞նչ եք ուզում, տիրուհիս,― արձագանքեց հանկարծ Մարյան խոհանոցից։ | ||
+ | |||
+ | ― Այստե՞ղ ես։ Հապա ի՞նչ ենք անելու հիմա։ Վազեմ իր մոտ... Վա՛յ ես քո դանդալոշ ինչն եմ ասել։ | ||
+ | |||
+ | ― Իսկ ես՝ Լամբերտի մոտ,― աղաղակեցի,― ու կխեղդեմ նրան, թե որ պետք լինի։ | ||
+ | |||
+ | ― Տիրուհի՜,― ճվվաց հանկարծ Սարյան խոհանոցից,― էստեղ մի կին կա, շա՜տ է ուզում ձեզ... | ||
+ | |||
+ | Բայց նրա ճիչը դեռ չէր մարել, երբ «այդ կինը» ճիչ ու գոռոց արձակելով, սրընթաց ներխուժեց խոհանոցից։ | ||
+ | |||
+ | Ալֆոնսինկան էր։ Մանրամասնորեն չեմ նկարագրի այդ տեսարանը, դա ոտից գլուխ շինծու էր, խաբեություն, և Ալֆոնսինկան անթերի կատարեց իր դերը։ Սկսեց զղջման ողբով ու խելահեղ շարժմունքով ճտվտալ (ինչ խոսք ֆրանսերեն), թե ժամանակին ինքն է անձամբ քանդել գրպանս ու հանել նամակը, որն այժմ Լամբերտի մոտ է, և Լամբերտն «այդ ավազակի» հետ cet homme noir<ref>Այդ սև մարդու (ֆրանս.)։ | ||
+ | </ref> միասին ուզում են հրավերքի անվան տակ իրենց ծուղակը գցել Madame la ge'nerale<ref>Մադամ գեներալուհուն (ֆրանս.)։ | ||
+ | </ref> ու գնդակահարել նրան տեղնուտեղը հենց հիմա, մի ժամ հետո... և ինքն այդ մասին իմացել է հենց իրենցից ու անչափ վախեցել, քանի որ ատրճանակ է տեսել նրանց մոտ, le pistolet, ու վազել է այստեղ, որ տանի մեզ, որ օգնենք, կանխենք... Cet homme noir... | ||
+ | |||
+ | Մի խոսքով, նրա հայտնածը լիովին ճշմարիտ էր, Ալֆոնսինկայի տված բացատրությունների անկապությունը նույնիսկ ավելի անկասկածելի էր դարձնում այդ ճշմարտությունը։ | ||
+ | |||
+ | ― Ի՞նչ homme noir,― ճչաց Տատյանա Պավլովնան։ | ||
+ | |||
+ | ― Tien, j’ai oublie son nom... Un homme affreux... Tien, Versiloff<ref>Ախ, մոռացա, ի՛նչ էր անունը... Սարսափելի մարդ է... Հա՜, Վերսիլո՜վ է... (ֆրանս.)։ | ||
+ | </ref>. | ||
+ | |||
+ | ― Վերսիլո՜վ, չի՛ կարող պատահել,― վայնասունեց Տատյանա Պավլովնան։― Դեհ, ասա, մերիկս, խոսի՜ր, վեր վեր մի թռի ու ձեռներդ էլ հանգիստ պահիր, մարդավայել ասա ի՞նչ են ուզում անել այնտեղ։ Պարզ խոսիր, այ մեր, այ քուր, պա՛րզ, ո՞նց վերցնեմ ու հավատամ, թե ուզում են գնդակահարել Կատերինա Նիկոլաևնային։ | ||
+ | |||
+ | «Մերիկի» պարզ խոսելը հետևյալն էր (NB. ամեն բան սուտ էր). Versiloff-ը նստելու է ծածկած դռան հետևը, իսկ Լամբերտը, հենց որ Կատերինա Նիկոլաևնան մտնի, ցույց կտա cette lettre<ref>Նամակը (ֆրանս.)։ | ||
+ | </ref>, և այդ պահին Վերսիլովը դուրս կցատկի և նրանք... նրան։ Օհ, ils feront leur vengeance!<ref>Օյ, վրեժ կլուծեն (ֆրանս.)։ | ||
+ | </ref> Ինքը Ալֆոնսինկան, վախենում է դժբախտությունից, քանի որ անձամբ մասնակից է եղել դավադրությանը, իսկ a cette dame la generale, անպայման գալու է «հիմա, հենց հիմա», քանի որ նամակի պատճենը ուղարկել են իրեն, և նա իսկույն կտեսնի, որ իր գրած նամակն իրոք նրանց ձեռքին է, ու կգա, իսկ պատճենին կից գրությունը Լամբերտն է գրել, իսկ Կատերինա Նիկոլաևնան տեղեկություն չունի Վերսիլովի ներկայության մասին, իսկ Լամբերտը ներկայացել է որպես թե Մոսկվայից ժամանած, մոսկվացի մի տիկնոջ (NB. Մարյա Իվանովնայի) կողմից լիազորված անծանոթ մարդ։ | ||
+ | |||
+ | ― Վայ, զզվանքս գալիս է։ Սիրտս խառնում է,― գոչեց Տատյանա Պավլովնան։ | ||
+ | |||
+ | ― Sauvez-la, sauvez-la<ref>Փրկեցե՜ք խեղճ կնոջը, փրկեցե՜ք (ֆրանս.)։ | ||
+ | </ref>,― վայնասունը գցել էր Ալֆոնսինկան։ | ||
+ | |||
+ | Այդ խելահեղ տեղեկատվության մեջ անշուշտ, աչքի էր զարնում ինչ-որ անհեթեթություն, բայց այդ մասին խորհելու ժամանակ չկար, քանի որ ըստ էության ամեն բան ճշմարտանման էր։ Կարելի էր նաև ենթադրել և այն էլ՝ մեծագույն հավանականությամբ, թե Լամբերտի հրավերը ստանալուն պես Կատերինա Նիկոլաևնան սկզբում կայցելի մեզ՝ Տատյանա Պավլովնայի բնակարանում, որ բացատրի իրադրությունը, բայց այդ այցելությունը կարող էր նաև տեղի չունենալ, և նա կգնար ուղիղ դեպի իր համար նախապատրաստված ծուղակը, իսկ այդ դեպքում կորա՜ծ էր։ Դժվար էր հավատ ընծայել նաև այն բանին, թե Կատերինա Նիկոլաևնան առաջին իսկ հրավերքով միանգամից կնետվի ինչ-որ անծանոթ Լամբերտի մոտ, բայց այդ բանը ևս կարող էր տեղի ունենալ որևէ հանգամանքի բերումով, զորօրինակ տեսնելով պատճենը և համոզվելով, որ իր գրած նամակն իսկապես այդ անծանոթի մոտ է և դարձյալ նույն դժբախտությու՜նը։ Կարևորն այն էր, որ արդեն ժամանակի նշույլ իսկ չունեինք խորհրդածելու համար։ | ||
+ | |||
+ | ― Իսկ Վերսիլովը կմորթի՜ նրան,― գոռացի։― Եթե նվաստացել է մինչև Լամբերտի հետ գործակցելու աստիճան, ապա կմորթի Կատերինա Նիկոլաևնային։ Դարձյալ կրկնակն է հայտնվել։ | ||
+ | |||
+ | ― Ախ, այդ «կրկնակը»,― մատներն էր կոտրատում Տատյանա Պավլովնան։― Էլ ի՜նչ ենք վեր ընկել,― վճռեց հանկարծ,― վերցրու գլխարկդ, մուշտակդ և ինձ հետ՝ մարշ։ Տար մեզ, մերիկս, ուղիղ իրենց մոտ տար։ Վա՜յ, հեռու է։ Մարյա, Մարյա՛, եթե Կատերինա Նիկոլաևնան գա, ասա, որ հիմա կդառնամ, թող նստի ու սպասի ինձ, իսկ եթե չի ուզենա սպասել, ապա դուռը կողպիր վրան ու զոռով պահիր։ Ասա, որ ես եմ հրամայել այդպես։ Մարյա, թե որ լավ կատարես պարտականությունդ, հարյուր ռուբլի կստանաս։ | ||
+ | |||
+ | Ցած վազեցինք արտաքին սանդուղքով։ Անկասկած, ավելի լավ բան մտածել հնարավոր չէր, քանի որ դժբախտության հիմնական բույնը Լամբերտի բնակարանն էր, իսկ եթե Կատերինա Նիկոլաևնան գար Տատյանա Պավլովնայի տունը, ապա Մարյան այս կամ այն կերպ կկարողանար այնտեղ պահել նրան։ Այդուհանդերձ, Տատյանա Պավլովնան հանկարծ Փոխեց իր վճիռը, երբ կառքն արդեն կանչված էր. | ||
+ | |||
+ | ― Դու գնա Ալֆոնիսինկայի հետ,― կարգադրեց ինձ,― ու եթե պետք լինի, մեռի՛ր այնտեղ, հասկանո՞ւմ ես։ Հիմա ես էլ կգամ քո հետևից, բայց նախ փորձեմ վազել Կատերինա Նիկոլաևնայի բնակարանը, միգուցե հասցնեմ մինչև իր դուրս գալը, քանի որ, ինչ ուզում ես ասա, ինձ կասկածելի է թվում այս հանելուկը։ | ||
+ | |||
+ | Եվ թռավ դեպի Կատերինա Նիկոլաևնայի բնակարանը։ Իսկ ես ու Ալֆոնսինկան մեկնեցինք Լամբերտի կացարանի ուղղությամբ։ Շտապեցնում էի կառապանին և սրընթաց արշավի ընթացքում հասցնում էի հարցուփորձել Ալֆոնսինկային, բայց վերջինս գլուխն ազատում էր ավելի շատ անկապ բացականչություններով, իսկ վերջում նաև արցունքով։ Բայց Տեր Աստվածը բոլորիս պահպանում էր ու փրկեց այն պահին, երբ ամեն բան արդեն մազից էր կախված։ Ճամփի քառորդ մասը հազիվ էինք անցել, երբ լսեցի, որ թիկունքից ինձ են կանչում գոռալով։ Ետ նայեցի, մի ուրիշ կառքով մեզ էր մոտենում Տրիշատովը։ | ||
+ | |||
+ | ― Այդ ո՞ւր,― գոռում էր տագնապահար,― և այն էլ դրա, այդ Ալֆոնսինկայի՜ հետ։ | ||
+ | |||
+ | ― Տրիշատո՛վ,― գոռացի,― ճիշտ էիք ասում, դժբախտությու՜ն է, գնում եմ սրիկա Լամբերտի մոտ։ Գնանք միասին, ավելի լավ կլինի, որ շատվո՜ր լինենք։ | ||
+ | |||
+ | ― Ե՛տ դարձեք, հենց հիմա դարձեք,― շարունակում էր գոռգոռալ Տրիշատովը,― Լամբերտը խաբո՜ւմ է, Ալֆոնսինկան է՜լ է խաբում։ Ինձ չեչոտն է ուղարկել, նրանք Լամբերտի բնակարանում են, հենց նոր հանդիպեցի Վերսիլովին ու Լամբերտին, գնացին Տատյանա Պավլովնայի՜ բնակարանը... հիմա արդեն այնտե՜ղ են... | ||
+ | |||
+ | Կանգնեցրի մեր կառքն ու ցատկեցի Տրիշատովի մոտ։ Մինչև այժմ չեմ ըմբռնում, թե ինչպես կարողացա ընդունել այդ անսպասելի վճիռը, բայց այդպես եղավ, հանկարծ հավատացի Տրիշատովին ու հանկարծ էլ վճռեցի։ Ալֆոնսինկան անտանելի վայնասուն գցեց, բայց մենք լքեցինք նրան և չգիտեմ նույնիսկ, թե նա ինչ արեց դրանից հետո, կառքով հետևեց մե՞զ, թե՞ մեկնեց իր կացարանը, այդպես էլ չտեսա նրան այլևս։ | ||
+ | |||
+ | Կառքում Տրիշատովը, շնչակտուր լինելով, մի կերպ հայտնեց ինձ, թե գոյություն ունի մի նոր նենգություն, թե Լամբերտը նախապես համաձայնության էր եկել չեչոտի հետ, բայց չեչոտը վերջին պահին դավաճանել է նրան և ուղարկել է Տրիշատովին տեղյակ պահելու Տատյանա Պավլովնային, որպեսզի վերջինս չհավատա Լամբերտին և Ալֆոնսինկային։ Տրիշատովն ավելացրեց, թե ավելին չգիտե,քանի որ չեչոտը դրանից ավելին չի ասել, քանի որ չի հասցրել, քանի որ ինչ-որ տեղ էր շտապում, և ամեն բան կատարվել է հապճեպորեն։ «Տեսա, որ սխալ ուղղությամբ եք գնում,― շարունակում էր Տրիշատովը,― դրա համար էլ ընկա ձեր հետևից»։ Պարզ էր, որ չեչոտը ևս տեղյակ է ամեն բանին, դրա համար էլ Տրիշատովին ուղարկել էր ուղիղ Տատյանա Պավլովնայի բնակարանը, սակայն դա նույնպես հանելուկ էր։ | ||
+ | |||
+ | Բայց որպեսզի չխճողվենք, աղետը նկարագրելուց առաջ բացատրեմ ներկայիս իրադրությունը և մի անգամ էլ, արդեն վերջին անգամ, առաջ ընկնեմ իրադարձությունների ընթացքից։ | ||
+ | |||
+ | ''' IV ''' | ||
+ | |||
+ | Նամակն իմ գրպանից գողանալուց հետո Լամբերտն անմիջապես կապ է հաստատել Վերսիլովի հետ։ Այն մասին, թե Վերսիլովն ինչպես կարող էր միանալ Լամբերտին, առայժմ չեմ էլ խոսի, այդ մասին հետո, այդ պահին կարևորը «կրակն» էր։ Բայց միանալով Վերսիլովի հետ, Լամբերտն աշխատել էր ավելի ճարպկորեն ծուղակը գցել Կատերինա Նիկոլաևնային. Լամբերտի հետ խորհրդակցելիս Վերսիլովն ուղղակի պնդել էր, թե Կատերինա Նիկոլաևնան չի գա ուղարկվելիք հրավերքով։ Բայց Լամբերտն իր հերթին վաղօրոք Տատյանա Պավլովնայի բնակարանում ու դրա շուրջը լրտեսություն էր կազմակերպել այն պահից հետո, երբ երեք օր առաջ երեկոյան, հանդիպել էի նրան փողոցում ու, հոխորտալով, ելույթ ունեցել, թե նամակը Կատերինա Նիկոլաևնային կվերադարձնեմ Տատյանա Պավլովնայի բնակարանում և տանտիրուհու ներկայությամբ,― հենց այդ պահից էլ կազմակերպվել էր լրտեսությունը, այդ ծառայության մեջ ներքաշելով հատկապես այդ նպատակով կաշառված Մարյային։ Լամբերտն սկզբում քսան ռուբլի էր տվել Մարյային, իսկ հետո, մի օր անց, երբ փաստաթղթի գողությունն արդեն կատարված էր, երկրորդ անգամ էր այցելել Մարյային ու հիմնավոր պայման կապել հետը և անելիք ծառայության դիմաց խոստացել ևս երկու հարյուր ռուբլի։ Ահա թե ինչու Մարյան այդ օրը, հենց որ խոհանոցից ականջ դրեց ու լսեց, թե Կատերինա Նիկոլաևնան տասնմեկնանց կեսին լինելու է Տատյանա Պավլովնայի բնակարանում, որտեղ լինելու եմ նաև ես. անմիջապես դուրս էր վազել ու կառքով սուրացել Լամբերտի մոտ, որ հայտնի այդ նոր տեղեկությունը։ Հենց դրանում էր պայմանով նախատեսված ծառայության էությունը։ Այդ պահին Լամբերտի մոտ էր եղել նաև Վերսիլովը։ Վերջինս էլ ակնթարթորեն հղացել էր դժոխային հնարքը։ Ասում են, թե առանձին պահերի ընթացքում խելագարները ավելի խորամանկ են լինում, քան թե խելքը գլխին համարվողները։ | ||
+ | |||
+ | Հնարքի էությունն այն էր, որպեսզի որևէ կերպ ինձ ու Տատյանա Պավլովնային անպայման դուրս բերեին վերջինիս բնակարանից թեկուզ քառորդ ժամով, բայց՝ անպայման Կատերինա Նիկոլաևնայի գալուց անմիջապես առաջ։ Որպեսզի հետո սպասեին դրսում, և հենց որ ես ու Տատյանա Պավլովնան դուրս գայինք, իրենք անմիջապես իրենց գցեին տուն, որի դուռը նրանց առջև բաց էր անելու Մարյան, ու դրանից հետո սպասեին Կատերինա Նիկոլաևնայի ժամանելուն։ Իսկ Ալֆոնսինկան այդ ընթացքում ամեն գնով պետք է մեզ պահեր հնարավորին չափ տնից հեռու։ Իսկ Կատերինա Նիկոլաևնան, իր խոստման համաձայն, պետք է ժամաներ տասնմեկնանց կեսին, այսինքն երկիցս շուտ, քան մենք կհասցնեինք վերադառնալ։ (Ինքնին հասկանալի է, որ Կատերինա Նիկոլաևնան այլևս հրավեր չէր ստացել Լամբերտից. Ալֆոնսինկան անխղճորեն խաբել էր մեզ. հենց դա էր Վերսիլովի հղացած դժոխային խաղն իր մանրամասնությամբ հանդերձ, իսկ Ալֆոնսինկան վախեցած դավաճանուհու դեր էր խաղացել)։ Ինչ խոսք, նրանք վտանգավոր խաղ էին հնարել, բայց ճիշտ էին կշռադատել, «կստացվի՝ լավ, չի ստացվի՝ դեռևս ոչ մի բան կորած չի լինի, քանի որ փաստաթուղթը ձեռքի տակ է և կգործադրվի»։ Բայց խաղն ստացվեց և չէր էլ կարող չստացվել, քանի որ ես ու Տատյանա Պավլովնան չէինք կարող անտեսել տագնապալի հայտարարությունը և չվազել նրա ասած տեղը հենց թեկուզ այն ենթադրության թելադրանքով, որ «իր ասածը կարող է ճիշտ լինել»։ Կրկնում եմ կշռադատելու ժամանակ չկար։ | ||
+ | |||
+ | ''' V ''' | ||
+ | |||
+ | Տրիշատովի հետ վազեվազ մտանք խոհանոց ու Մարյային գտանք սարսափահար վիճակում։ Ցնցված էր այն պատճառով, որ երբ ներս էր թողել Լամբերտին ու Վերսիլովին, վերջինիս ձեռքին ատրճանակ էր տեսել։ Թեև փող էր վերցրել իրենց կապած պայմանի համաձայն, բայց ատրճանակը չէր մտնում այդ պայմանի մեջ։ Նա այլայլված էր և հենց որ տեսավ ինձ, իսկույն վրա տվեց. | ||
+ | |||
+ | ― Գեներալուհին է ժամանել, համա իրենց մոտ ատրճանակ կա։ | ||
+ | |||
+ | ― Տրիշատով, դուք մնացեք այս խոհանոցում,― կարգադրեցի,― և հենց որ ձայն տամ, անհապաղ հասեք օգնության։ | ||
+ | |||
+ | Մարյան իմ առջև բաց արավ դեպի միջանցք տանող դուռը, և ես սահեցի Տատյանա Պավլովնայի ննջարանը այն խցիկը, որտեղ հազիվ տեղավորվել էր միայն նրա մահճակալը և որտեղից մի անգամ արդեն ականջ էի դրել մյուս սենյակում տեղի ունեցող զրույցին։ Նստեցի մահճակալին և իսկույն մի ճեղքիկ գտա դռան վարագույրի ճոթերի արանքում։ Մյուս սենյակում արդեն բարձրաձայն խոսում էին և աղմկում, նշեմ, որ Կատերինա Նիկոլաևնան դավադիրներից ուղիղ մեկ րոպե առաջ էր ներս մտել։ Խոսակցությունն ու աղմուկը լսել էի դեռևս խոհանոցով անցնելիս։ Աղմկողը Լամբերտն էր։ Կատերինա Նիկոլաևնան նստած էր բազմոցին, իսկ Լամբերտը կանգնած էր նրա դեմ ու գոռգոռում էր տխմարի պես։ Այժմ գիտեմ, թե ինչու էր համբերությունից դուրս եկել այդպես տխմարաբար, շտապում էր ու վախենում, թե կարող են հանկարծ բռնացնել իրենց, հետո կասեմ, թե հատկապես ումից և ինչից էր վախենում։ Այդ պահին նամակն իր ձեռքին էր։ Իսկ Վերսիլովն այդ սենյակում չէր. նախապատրաստվեցի, որ վտանգի դեպքում առաջ նետվեմ։ Փոխանցեմ լոկ նրանց խոսակցության բովանդակությունը, միգուցե շատ բան լավ չեմ մտապահել, այդ պահին անչափ հուզված էի. լսածս մանրամասնորեն մտապահելը հնարավոր չէր։ | ||
+ | |||
+ | ― Այս նամակը ես գնահատում եմ երեսուն հազար ռուբլի, իսկ դուք զարմանում եք։ Հարյուր հազար արժե, բայց ես ընդամենը երեսուն եմ ուզում,― հոխորտում էր Լամբերտը բարձրաձայն և անչափ բորբոքված։ | ||
+ | |||
+ | Թեև Կատերինա Նիկոլաևնան տագնապած էր երևում, սակայն Լամբերտի երեսին էր նայում արհամարհանքախառը զարմանքով։ | ||
+ | |||
+ | ― Տեսնում եմ, որ այստեղ ինչ-որ ծուղակ է կազմակերպված, և ոչինչ չեմ հասկանում,― ասաց,― բայց եթե նամակն իրոք ձեր մոտ է... | ||
+ | |||
+ | ― Ահա նամակը, ինքներդ եք տեսնում։ Մի՞թե ձեր գրածը չէ։ Եվ ընդամենը երեսուն հազարի պարտավորագիր ու ոչ մի կոպեկ պակաս։ | ||
+ | |||
+ | ― Ես փող չունեմ։ | ||
+ | |||
+ | ― Պարտամուրհակ գրեք, ահա թուղթը։ Հետո կգնաք ու կհայթայթեք փողը, իսկ ես կսպասեմ, բայց՝ մեկ շաբաթից ոչ ավել։ Փողը կբերեք, պարտավորագիրը կվերադարձնեմ և այդ ժամանակ նամակն էլ կվերադարձնեմ ձեզ։ | ||
+ | |||
+ | ― Շատ տարօրինակ եք խոսում ինձ հետ։ Սխալվում եք։ Եթե գնամ ու բողոքեմ, այսօր ևեթ այդ նամակը կխլեն ձեր ձեռքից։ | ||
+ | |||
+ | ― Ո՞ւմ բողոքեք։ Հա՜-հա՜-հա՜։ Իսկ ասեկո՞սը, իսկ եթե այս նամակը ցույց տանք իշխանին։ Որտե՞ղ են խլելու։ Ես այս փաստաթուղթը չեմ պահի ինձ մոտ։ Իշխանին ցույց կտամ երրորդ անձնավորության ձեռքով։ Չհամառեք, տիրուհիս, շնորհակալ եղեք, որ շատ մեծ գումար չեմ պահանջում, մեկ ուրիշը, բացի գումարից, ուրիշ տեսակ հատուցում ևս կպահանջեր... գիտեք, թե ինչպիսի՜ հատուցում, որից չի հրաժարվի ոչ մի սիրունիկ կին, երբ նեղն ընկած լինի, ինչպես որ, ահա... Հե-հե-հե ։ Vous eAtes belle, vous<ref>Գեղեցկուհի եք (ֆրանս.)։ | ||
+ | </ref>։ | ||
+ | |||
+ | Կատերինա Նիկոլաևնան ոտքի ելավ կտրուկ, լիովին կարմրատակեց ու թքեց դիմացինի երեսին։ Հետո արագ շարժվեց դեպի դուռը։ Հենց այդ պահին էլ տխսար Լամբերտը հանեց ատրճանակը։ Նա սահմանափակ տխմարի կուրությամբ վստահ էր եղել փաստաթղթի ունենալիք ազդեցության վրա, այսինքն նկատի չէր առել հատկապես այն հանգամանքը, թե ում հետ գործ ունի, հատկապես այն պատճառով, ինչպես արդեն ասել եմ, որ ամենքին համարում էր իր նման ստոր։ Խոսակցության սկզբից ևեթ իր ցուցաբերած բռիությամբ զայրացրել էր Կատերինա Նիկոլաևնային այն դեպքում, երբ վերջինս հազիվ թե հրաժարվեր գործարքը փողով վճռելուց։ | ||
+ | |||
+ | ― Չշարժվե՜լ,― աղաղակեց թքից գազազած Լամբերը, կոպտորեն կառչելով Կատերինա Նիկոլաևնայի ուսից և ցույց տալով ատրճանակը լոկ վախեցնելու համար։ | ||
+ | |||
+ | Կատերինա Նիկոլաևնան ճչաց ու նստեց բազմոցին։ Ես ներխուժեցի այնտեղ, բայց հենց նույն ակնթարթին միջանցքի հետ կապող դռնից ներխուժեց նաև Վերսիլովը։ (Նա կանգնել էր այդ դռան հետևում և սպասել)։ Չհասցրի աչքս իսկ թարթել, երբ նա հասցրեց ատրճանակը խլել Լամբերտից ու դրանով հարվածել նրա գլխին։ Լամբերտը ճոճվեց և ընկավ անզգա, արյունը գլխից ցայտեց գորգի վրա։ | ||
+ | |||
+ | Իսկ Կատերինա Նիկոլաևնան, տեսնելով Վերսիլովին, հանկարծ գունատվեց, մի քանի վայրկյան նրան էր նայում անշարժ, անարտահայտելի սարսափով և հանկարծ ուշակորույս եղավ։ Վերսիլովը նետվեց նրա մոտ։ Այդ տեսարանն ասես աչքիս առաջ լինի այժմ։ Հիշում եմ, թե ինչպիսի սարսափով էի նայում Վերսիլովի կարմրատակած, համարյա վառվող դեմքին ու արյունով լի աչքերին։ Կարծում եմ, որ թեև նկատել էր իմ ներկայությունը, բայց ասես թե չէր ճանաչել։ Բռնեց ուշակորույս Կատերինա Նիկոլաևնային, աներևակայելի ուժով բարձրացրեց իր թևերի վրա, ինչպես մի փետուրի, և սկսեց ման տալ սենյակով մեկ, ինչպես որ քնած երեխային են ման ածում։ Սենյակը շատ նեղլիկ էր, բայց նա հածում էր մի անկյունից մյուսը, հավանաբար չգիտակցելով, թե ինչու է այդպես վարվում։ Մի պահ ասես կորցրել էր բանականությունը։ Շարունակ նայում էր նրա երեսին։ Ես այս ու այն կողմ էի մղվում իր հետևից և հիմնականում վախենում էի ատրճանակից, որ այդպես էլ պահել էր աջ ձեռքում ու մոռացել դրա գոյությունը փողը շատ մոտիկ պահելով Կատերինա Նիկոլաևնայի գլխին։ Սկզբում նա ինձ մի կողմ հրեց արմունկով, հետո ոտքով։ Ուզում էի կանչել Տրիշատովին, բայց վախենում էի, որ դրանով ավելի կբորբոքեմ խելակորույս մարդուն։ Վերջիվերջո մի կողմ քաշեցի մահճակալը քողարկող վարագույրը և խնդրեցի, որ պառկեցնի Կատերինա Նիկոլաևնային։ Մոտեցավ ու պառկեցրեց, իսկ ինքը կանգնեց նրա սնարի մոտ, մի րոպեի չափ սևեռուն նայեց երեսին ու, կռանալով, հանկարծ երկու անգամ համբուրեց նրա գունաթափ շուրթերը։ Օ՛հ, վերջապես հասկացա, որ նա լիովին թռցրել է խելքը։ Հանկարծ բարձրացրեց ատրճանակը, որ հարվածի դրա կոթով, բայց, ասես կռահելով, թե ինչ է պետք անել, ատրճանակի փողն ուղղեց պառկածի դեմքին։ Ակնթարթորեն ամբողջ ուժով կառչեցի նրա թևից և գոռալով կանչեցի Տրիշատովին։ Հիշում եմ, որ ես ու Վերսիլովը գոտեմարտի մեջ մտանք իրար հետ, բայց նա հասցրեց ազատել թևը և կրակել իր վրա։ Ուզում էր Կատերինա Նիկոլաևնային գնդակահարել, հետո նոր իրեն։ Բայց քանի որ խանգարեցի, ապա ատրճանակի փողը դեմ արավ իր սրտին, հասցրեցի դեպի վեր մղել նրա թևը, և գնդակը խրվեց իր ուսի մեջ։ Այդ ակնթարթին էլ հենց ճչալով ներխուժեց Տատյանա Պավլովնան, իսկ Վերսիլովն արդեն անզգա ընկած էր գորգի վրա, Լամբերտի կողքին։ | ||
+ | |||
+ | === Գլուխ տասներեքերորդ։ Եզրափակում === | ||
+ | |||
+ | ''' I ''' | ||
+ | |||
+ | Այդ տեսարանից անցել է համարյա կես տարի, և շատ ջրեր են հոսել այդ ժամանակից ի վեր, շատ արմատական փոփոխություններ են կատարվել, իսկ ինձ համար վաղուց սկսվել էր մի նոր կյանք... Բայց ժամանակն է, որ ընթերցողին ազատ արձակեմ։ | ||
+ | |||
+ | Համենայն դեպս, և այն ժամանակ, և դրանից շատ անց ինձ համար առաջնային էր այն հարցը, թե Վերսիլովն ինչպե՞ս էր կարողացել հանցավոր կապի մեջ մտնել Լամբերտի նման մարդու հետ, և ի՞նչ նպատակ ուներ այն ժամանակ։ Աստիճանաբար հանգեցի որոշ պարզաբանման, ըստ իս այն պահերին, այսինքն ամբողջ վերջին օրվա և դրա նախօրյակի ընթացքում, Վերսիլովը հազիվ թե որւեէ կայուն ցանկություն դրսևորեր, և կարծեմ, այդ պահերին նույնիսկ չէր էլ կշռադատում իր արարքները, այլ ընկած էր ինչ-որ ապրումների հողմապտույտի մեջ։ Ի դեպ, իսկական խելացնորություն հնարավոր չեմ էլ համարում, առավելևս որ նա այժմ նույնպես բոլորովին խելացնոր չէ։ Բայց «կրկնակը» հնարավոր եմ համարում` առանց կասկածի։ Իսկ ի՞նչ բան է «կրկնակը»։ Համենայն դեպս, ըստ բժշկագիտական մի ծավալուն հետազոտության, որը հետագայում կարդացի հատուկ այս նպատակով, «կրկնակը» ոչ այլ ինչ է, եթե ոչ հոգեկան վիճակի լուրջ խախտման առաջին փուլի արտահայտություն, ինչը կարող է շատ վատ վախճանի հասցնել։ Եվ հետո Վերսիլովն ինքն էլ մորս մոտ կատարված տեսարանից է (սրբապատկերը ջարդելուց) հետո բացատրում էր մեզ շատ անկեղծորեն ու խելամտորեն, որ հիշյալ պահին իր զգացմունքներն ու կամքը «երկատված» էին։ Այդուհանդերձ, կրկնում եմ, որ մորս սենյակում կատարվածն անվիճելիորեն կապված էր «կրկնակ» հոգեվիճակի ի հայտ գալու հետ, բայց այդ տեսարանից հետո թվում էր, թե այդ դեպքում գործ ունեինք չարախինդ այլաբանության հետ, այսինքն այն սենյակում ներկա գտնվող կանանց սպասումների հանդեպ որոշ ատելության, նրանց իրավունքների և կշռադատելու ունակության հանդեպ որոշ չարության հետ, թվում էր, թե «կրկնակը» լոկ պատրանք էր արդարացնելու համար չարախինդ այլաբանությամբ կատարած իր արարքը, թե դրանով ուզում էր ասել ներկա գտնվող կանանց. «Ձեր սպասումներն ու հույսերը ևս կփշրվեն այսպես»։ Մի խոսքով, եթե կար «կրկնակ», ապա դրա հետ միաժամանակ գործում էր նաև մոլեգնած կամակորությունը... Բայց դա լոկ իմ ենթադրությունն է, իսկ հարցի հավաստի լուծումն իսկապես դժվար է։ | ||
+ | |||
+ | Ճիշտ է, թեև Վերսիլովը երկրպագում էր Կատերինա Նիկոլաևնային, բայց իր հոգու խորքում միշտ էլ արմատակալում էր հստակ ու խորունկ թերահավատությունը այդ կնոջ բարոյական արժանիքների հանդեպ։ Այն հաստատուն կարծիքն ունեմ, որ Վերսիլովը դռան հետևում դարանակալելիս հենց այդպիսի զգացումով էր սպասում, թե Կատերինա Նիկոլաևնան կնվաստանա Լամբերտի առջև։ Բայց ուզո՞ւմ էր, արդյոք, այդ նվաստացումը, թեկուզև սպասելիս լիներ դրան։ Այնուամենայնիվ, կրկնում եմ, որ նա հաստատապես ոչինչ չէր ուզում և ոչ էլ մտածում էր այդ մասին։ Պարզապես ուզում էր այնտեղ լինել, հետո դուրս պրծնել իր թաքստոցից, ինչ-որ բան ասել Կատերինա Նիկոլաևնային, գուցեև վիրավորանք հասցնել, գուցեև սպանել... Ամեն ինչ կարող էր պատահել այդ պահին, բայց երբ այնտեղ էր գալիս Լամբերտի հետ, դեռևս չգիտեր, թե ինչ է պատահելու։ Ավելացնեմ, որ ատրճանակը պատկանում էր Լամբերտին, իսկ Վերսիլովը եկել էր անզեն։ Սակայն տեսնելով Կատերինա Նիկոլաևնայի հպարտ արժանապատվությունը և, ամենակարևորը, այլևս չտանելով Լամբերտի ստորությունը, որ Ապառնում էր անպաշտպան կնոջը, տեղնուտեղը կորցրեց բանականությունը և դուրս թռավ։ Այդ պահին արդյոք ուզո՞ւմ էր գնդակահարել Կատերինա Նիկոլաևնային։ Ըստ իս ինքն էլ չգիտեր, բայց անպայման կգնդակահարեր, եթե մի կողմ չհրեի իր ձեռքը։ | ||
+ | |||
+ | Պարզվեց, որ Վերսիլովի վերքը մահացու չէ և ապաքինվեց, բայց նա երկար պառկեց, ինչ խոսք մորս սենյակում։ Այժմ, երբ գրում եմ այս տողերը, գարուն է, մայիսի կեսը, օրը հրաշալի է, և մեր պատուհանները բաց են։ Մայրս նստած է Վերսիլովի մոտ, նա շոյում է մորս այտերն ու մազերը և խանդաղատանքով նայում նրա աչքերի մեջ։ Օ՜հ, դա նախկին Վերսիլովի կեսն է միայն, նա այլև չի հեռանում մորս մոտից և այլևս չի էլ հեռանա։ Նույնիսկ «արտասվելու շնորհ» է իջել վրան, ինչպես որ արտահայտվում էր անմոռանալի Մակար Իվանովիչը վաճառականի մասին արած պատմության մեջ. ինչևէ, ինձ թվում է, որ Վերսիլովը երկար կապրի։ Մեզ հետ այժմ լիովին սրտաբաց և անկեղծ է վարվում երեխայի պես, ի դեպ, չկորցնելով ոչ չափի զգացումը, ոչ էլ զսպվածությունը և ավելորդ բան չասելով։ Նրա խելքն ու բարոյական կերտվածքը լիովին նույնն են մնացել, թեև այն ամենը, ինչ կատարյալ էր իր մեջ, ավելի արտահայտիչ են դարձել։ Ուղղակի ասեմ, որ երբևէ չեմ սիրել նրան այնպես, ինչպես այժմ, և ափսոսում եմ, որ իր մասին ավելի շատ պատմելու ոչ ժամանակ ունեմ, ոչ էլ պատշաճ տեղ։ Ի դեպ, պատմեմ ոչ այնքան վաղուցվա մի զվարճալի անցք (իսկ այդպիսիք շատ են), մեծ պասից առաջ նա արդեն լիովին ապաքինվել էր և ապաքինվելու վեցերորդ շաբաթվա ընթացքում հայտարարեց, որ ծոմ է պահելու։ Կարծեմ երեսուն տարի, թե դրանից էլ ավել, ծոմ չէր պահել։ Մայրս ուրախացել էր. տնեցիք սկսեցին պասավուր կերակուրներ պատրաստել, որոնք, ի միջի այլոց շատ թանկ էին նստում մեզ վրա և շատ մեծ հմտություն պահանջում։ Երկուշաբթի և երեքշաբթի օրերի ընթացքում կից սենյակից լսում էի, թե Վերսիլովն ինչպես է երգում ինքն իր համար. «Փեսացո՜ւն է գալիս մեր», և հիանում էի երգի եղանակով ու բառերով։ Այդ երկու օրերի ընթացքում հրաշալի բաներ էր պատմում կրոնի մասին, իսկ չորեքշաբթի օրը հանկարծ վերջ տվեց ծոմ պահելուն։ Զայրացել էր ինչ-որ բանից, ինչպես ինքն էր արտահայտվում ծիծաղով, ինչ-որ «զվարճալի հակասականությունից»։ Քահանայի պահվածքի ու վերջինիս մոտ տիրող իրադրության մեջ ինչ-որ տհաճ բան էր նկատել, նոր էր վերադառնում քահանայի մոտից, երբ հանկարծ ասաց մեղմ ժպիտով. «Բարեկամներս, ես շատ եմ սիրում Աստծուն, բայց տանել չեմ կարողանում այս արարողությունը»։ Նույն օրն ևեթ ճաշին ռոսբիֆ մատուցեցին նրան։ Բայց գիտեմ, որ մայրս այժմ էլ է հաճախակի նստում նրա մոտ և մեղմ ժպտալով ու մեղմ ձայնով սկսում խոսել հետը կողմնակի բաների մասին, մայրս անսպասելիորեն ինչ-որ համարձակ է դարձել իր ներկայությամբ, բայց չգիտեմ, թե նրա հետ ինչպես է կատարվել այդ փոփոխությունը։ Նստում է Վերսիլովի մոտ ու խոսում հետը, ավելի հաճախ շշուկով։ Վերսիլովը լսում է ժպտերես, շոյում մորս մազերը, համբուրում ձեռները և հայացքում լիառատ երջանկություն է ճառագում։ Երբեմն էլ մոլեգնելու, համարյա հիստերիայի մեջ ընկնելու պահեր է ունենում։ Վերցնում է մորս դիմանկարը, որը համբուրում էր մի ժամանակ, դիտում է արցունքն աչքերում, համբուրում, վերհիշում, իր մոտ կանչում բոլորիս, բայց այդ պահերին քիչ է խոսում... Կատերինա Նիկոլաևնային ասես մոռացել է իսպառ և անունն անգամ չի տվել գեթ մեկ անգամ։ Մորս հետ պսակադրվելու մասին ևս չի խոսել երբևէ։ Ամռանը ուզում էին նրան տանել արտասահման, բայց Տատյանա Պավլովնան պնդեց, որ չտանեն, ինքը ևս չէր ցանկանում գնալ։ Վճռեցին, որ ամառը կանցկացնեն Պետերբուրգի նահանգի ինչ-որ գյուղում գտնվող ամառանոցում։ Ի դեպ, առայժմ բոլորս ապրում ենք Տատյանա Պավլովնայի միջոցներով։ Մի բան էլ ավելացնեմ, անչափ ցավում եմ, որ այս նոթերը գրելիս հաճախ եմ անհարգալից ու մեծամտորեն արտահայտվել Վերսիլովի մասին։ Բայց գրելիս չափից ավելի էի ինձ երևակայում այնպիսին, որպիսին լինում էի նկարագրածս ամեն մի րոպեի ընթացքում, իսկ նոթերս ավարտելիս, վերջին տողը գրելիս հանկարծ զգացի, որ ինքս ինձ վերադաստիարակել եմ հատկապես վերհիշելու և վերհիշածը գրի առնելու շնորհիվ։ Գրի առածս շատ բաներից, հատկապես որոշ էջերից ու արտահայտություններից հրաժարվում եմ, բայց ոչ մի բառ անգամ չեմ շտկի ու ջնջի։ | ||
+ | |||
+ | Ասացի, թե նա մի բառ անգամ չէր ասում Կատերինա Նիկոլաևնայի մասին, և կարծում եմ, որ իսպառ ապաքինվել է նաև այդ կնոջ հետ կապված հիշողությունից։ Կատերինա Նիկոլաևնայի մասին երբեմն խոսում ենք միայն ես ու Տատյանա Պավլովնան, այն էլ ծածուկ։ Կատերինա Նիկոլաևնան այժմ արտասահմանում է, իր մեկնելուց առաջ տեսնվեցի հետը և մի քանի անգամ եղա իր բնակարանում։ Արտասահման մեկնելուց հետո արդեն մի քանի նամակ է ուղարկել ինձ, և ես պատասխանել եմ դրանց։ Բայց հրաժեշտից առաջ տեղի ունեցած զրույցների ու պայմանավորվածությունների, ինչպես նաև իր գրած նամակների բովանդակության մասին կլռեմ, դա արդեն այլ պատմություն է և դրա մեծ մասը երևի հյուսվի ապագայում։ Նույնիսկ Տատյանա Պավլովնայի հետ զրուցելիս ծպտուն չեմ հանում այդ բաների մասին և բավական է։ Ավելացնեմ միայն, որ Կատերինա Նիկոլաևնան ամուսնացած չէ և ճանապարհորդում է Պելիշչևների հետ։ Հայրը մահացել է, և Կատերինա Նիկոլաևնան այժմ ամենահարուստն է չամուսնացած կանանց շրջանում։ Այս պահին Փարիզում է։ Բյորինգի հետ կապը խզելը կատարվեց արագ և ասես ինքնաբերաբար, այսինքն վերին աստիճանի բնականոն ընթացքով։ Ի դեպ, պատմեմ այդ մասին։ | ||
+ | |||
+ | Այն ահավոր տեսարանի օրվա առավոտյան չեչոտը, որի նոր կացարանն էին տեղափոխվել Տրիշատովն ու իր լողլող ընկերը, հասցրել էր Բյորինգին տեղեկացնել կատարվելիք չարագործության մասին։ Այդ բանը տեղի էր ունեցել հետևյալ կերպ, վերջիվերջո Լամբերտը կարողացել էր համոզել չեչոտին, որ մասնակցի դավադրությանը, և փաստաթղթին տիրանալուց հետո հայտնել էր նրան իրենց բռնած գործի բոլոր հանգամանքները, իսկ այնուհետև, ծրագրով նախատեսված գործողության վճռական պահին, այսինքն՝ այն պահին, երբ Վերսիլովը հղացել էր Տատյանա Պավլովնային ու ինձ թյուրիմացության մեջ գցելու հնարքը, չեչոտը, նրանցից ավելի խելամիտ գտնվելով և քրեական հանցագործության հոտ առնելով նրանց մտադրությունից, գերադասել էր դավաճանել Լամբերտին։ Իսկ ավելի կարևորն այն է, որ նա Բյորինգի երախտապարտությունը բարձր էր դասել Վերսիլովի խելահեղությունից վարակված ապաշնորհ ու տաքգլուխ Լամբերտի ցնորական ծրագրից։ Այդ ամենի մասին հետագայում իմացա Տրիշատովից։ Ի դեպ, չգիտեմ ու չեմ հասկանում Լամբերտի վերաբերմունքը չեչոտի հանդեպ ու մեկ էլ այն, թե ինչու Լամբերտը չէր կարող յոլա գնալ առանց նրա աջակցության։ Բայց առավել հետաքրքրաշարժն ինձ համար այն հարցն էր, թե Լամբերտի ինչի՞ն էր պետք Վերսիլովը, երբ փաստաթուղթն արդեն իր ձեռքում էր ու կարող էր լիովին յոլա գնալ առանց նրա օգնության։ Այժմ արդեն ինձ համար պարզ է նաև այս հարցի պատասխանը. Վերսիլովը պետք էր նրան նախևառաջ հանգամանքներից լավ գլուխ հանելու առումով և մեկ էլ, որը ամենակարևորն է, այն նպատակով, որ դավադրության ձախողման ու ձախորդության դեպքում կարելի կլիներ պատասխանատվությունն ամբողջությամբ բարդել նրա վրա։ Եվ քանի որ Վերսիլովին ոչ էլ սպասվելիք փողն էր հե-տաքրքրում, այդ պատճառով էլ Լամբերտն ավելորդ չհամարեց նրա ա-ջակցությունը։ Իսկ Բյորինգն այն ժամանակ ուշացումով էր հասել դեպքի վայրը, կրակոցից մեկ ժամ անց, երբ Տատյանա Պավլովնայի բնակարանը ներսից արդեն լիովին ուրիշ տեսք էր ստացել։ Նկատի ունեմ այն, որ երբ արնաշաղախ Վերսիլովը տապալվեց գորգի վրա, դրանից հինգ րոպե անց ոտքի ելավ Լամբերտը, ում համարում էինք սպանված։ Ելավ, զարմանքով նայեց շուրջը, հանկարծ ակնթարթորեն ըմբռնեց կատարվածը և անխոս քաշվեց խոհանոց, այնտեղ հագավ իր մուշտակն ու չքացավ առհավետ։ «Փաստաթուղթը» թողել էր սեղանի վրա։ Հետո լսեցի, որ նա չի էլ հիվանդացել, սոսկ աննշան ցավեր է ունեցել, պարզապես արյուն կորցրած ու շշմած է եղել ատրճանակի հարվածից, այլևս ի վիճակի չլինելով ավելի ծանր ձախորդության դուռը հասնելու համար։ Թոհուբոհի ընթացքում Տրիշատովը հասցրել էր բժիշկ բերել, բայց մինչև վերջինիս տեղ հասնելը, ուշքի էր եկել նաև Վերսիլովը, իսկ Վերսիլովի վեր կենալուց առաջ Տատյանա Պավլովնան ուշքի էր բերել նաև Կատերինա Նիկոլաևնային և տուն տարել։ Այսպիսով, երբ Բյորինգը ներս խուժեց, Տատյանա Պավլովնայի բնակարանում էինք գտնվում միայն ես, բժիշկը, վիրավոր Վերսիլովը և մայրս, որ դեռ հիվանդ էր, բայց տեղ էր հասել Տրիշատովի կանչով ու շվարած մնացել։ Բյորինգը տարակուսանքով նայեց բոլորիս և իմանալով, որ Կատերինա Նիկոլաևնան տուն է գնացել, անհապաղ մեկնեց այնտեղ՝ ոչինչ չասելով մեզ։ Այլայլված էր. պարզ տեսնում էր, որ նման դեպքից հետո աղմուկն ու բամբասանքի տարածումն անխուսափելի են։ Սակայն մեծ իրարանցում տեղի չունեցավ, այլ սոսկ շշուկներ տարածվեցին։ Չհաջողվեց կոծկել կրակոցը, բայց հիմնական անցուդարձն իր հիմնական էությամբ հանդերձ մնաց համարյա թե անհայտ. հետաքննությունը բացահայտեց լոկ այն, թե սիրահարված և այն էլ ընտանիքավոր ու համարյա հիսուն տարեկան ոմն Վ․-ն կրքից խելքը թռցրած վիճակում, մեծագույն հարգանքի արժանի և այդ կրքոտ սիրո զգացումները բոլորովին չկիսող մի տիկնոջ մոտ խոստովանություն անելիս խելացնորության է հասել առաքինի տիկնոջ անտարբերության պատճառով ու կրակել ինքն իր վրա։ Ուրիշ ոչինչ չսպրդեց դեպի լույս աշխարհ, և լուրը այդպիսի ձևակերպմամբ էլ լրագրերի էջերին հասավ շշուկների միջոցով առանց հատուկ անունների, սոսկ ազգանունների սկզբնատառերով։ Համենայն դեպս, գիտեմ, որ, զորօրինակ, Լամբերտին բոլորովին չեն անհանգստացրել օրինականության պահապանները։ Իսկ Բյորինգն անհանգստացել էր իրողությունն իմանալուց հետո։ Հակառակի պես կարողացել էր իմանալ նաև, որ աղետից դեռևս երկու օր առաջ Կատերինա Նիկոլաևնան ու սիրահարված Վերսիլովը տեսակցել են երես առ երես։ Դա էլ հենց պայթեցրել էր Բյորինգին, և նա բավականին անզգուշորեն թույլ էր տվել իրեն, որ դիտողություն անի Կատերինա Նիկոլաևնային, թե այլևս չի զարմանա, եթե դրանից հետո ևս այդպիսի ցնորական դեպքեր պատահեն իր հարսնացուի հետ։ Կատերինա Նիկոլաևնան տեղնուտեղը հրաժարական էր տվել՝ առանց բարկանալու և տատանվելու։ Ծխաքուլայի պես ցնդել էր նրա նախապաշարմունքն այդ մարդու հետ ամուսնանալու խելամտության հաշվով։ Միգուցե դրանից առաջ էր զննել այդ մարդուն, միգուցե նրա հայացքներն ու զգացմունքներն էին փոխվել ապրած ցնցումներից հետո։ Այստեղ էլ եմ լռում։ Սոսկ ավելացնում եմ, որ ականջիս հասավ, թե Լամբերտը ծլկել է Մոսկվա և այնտեղ բռնվել ինչ-որ բանում։ Իսկ Տրիշատովին վաղուց չեմ տեսել, համարյա թե այն ժամանակից ի վեր բաց եմ թողել տեսադաշտիցս և այժմ զուր բան է նրա հետքը որոնելը։ Նա չքացել է իր ընկերոջ հետ այն բանից հետո, երբ այդ ընկերը՝ «le grand dadais»<ref>«Լողլող հիմարը» (ֆրանս.)։ | ||
+ | </ref>֊ը գնդակահարեց ինքն իրեն։ | ||
+ | |||
+ | ''' II ''' | ||
+ | |||
+ | Իշխան Նիկոլայ Իվանովիչի մահվան մասին հիշատակել եմ։ Այդ բարի, համակրելի ծերունին կաթվածից մահացավ վերոհիշյալ իրարանցումից հետո, ի դեպ, դրանից մի ամիս անց, գիշերով, իր անկողնում։ Այն օրից ի վեր, երբ ապաստանել էր իմ բնակարանում, այլևս չտեսա նրան։ Պատմում էին, թե վերջին ամսվա ընթացքում ավելի խելամիտ էր դարձել, նույնիսկ ավելի հավաքված, այլևս չէր վախենում, չէր լալիս և այդ ընթացքում ոչ մի բան չէր ասել Աննա Անդրեևնայի վերաբերյալ։ Իր սերն ամբողջովին տվել էր հարազատ աղջկան։ Հոր մահից մի շաբաթ առաջ Կատերինա Նիկոլաևնան մի անգամ առաջարկել էր, որ իշխանը իր մոտ կանչի ինձ հենց այնպես ժամանակ անցկացնելու համար, բայց ծերունին կիտել էր նոթերը, այս փաստը հայտնում եմ առանց այլևայլ բացատրությունների։ Պարզվեց, որ իշխանի կալվածը բարվոք վիճակում է և, բացի այդ, բավականին գումար ունի։ Ըստ իշխանի թողած կտակի այդ գումարի երրորդ մասը ստիպված եղան բաժանել նրա երաշխավորած անթիվ սանուհիների միջև, բայց ամենքին անչափ տարօրինակ էր թվացել այն հանգամանքը, որ Աննա Անդրեևնան նույնիսկ հիշատակված չէր եղել այդ կտակում, նրա անունը բաց էր թողնված։ Սակայն մի բան գիտեմ որպես հավաստի փաստ, մահանալուց մի քանի օր առաջ, իր մոտ կանչելով դստերը և իր բարեկամներին Պելիշչևին և իշխան Վ․-ին, ծեր իշխանը նրանց ներկայությամբ պատվիրել էր Կատերինա Նիկոլաևնային, որ իր մոտալուտ մահվան դեպքում այդ գումարից պետք է անպայման վաթսուն հազար ռուբլի բաժին հանվի Աննա Անդրեևնայի համար։ Իր կամքն արտահայտել էր հստակ, պարզ ու հակիրճ, թույլ չտալով որևէ ախուվախոտ բացականչություն, որևէ պարզաբանում, իշխանի մահից հետո, երբ իրադրությունը հանդարտված էր եղել, Կատերինա Նիկոլաևնան իր հավատարմատարի միջոցով տեղեկացրել էր Աննա Անդրեևնային, թե վերջինս ցանկացած պահին կարող է ստանալ իր վաթսուն հազար ռուբլին, բայց Աննա Անդրեևնան չոր-չոր, առանց ավելորդաբանելու մերժել էր այդ առաջարկը, հրաժարվել փողն ստանալուց՝ չնայած բազում հավաստիացումներին, թե իշխանն է կամեցել այդպես։ Այդ փողն այժմ էլ է մնացել իր տեղում, սպասելով ժառանգորդուհուն. Կատերինա Նիկոլնաևնան այժմ էլ է դեռ հույս տածում, թե ժառանգորդուհին կփոխի իր վճիռը, բայց նման բան տեղի չի ունենա, և ես համոզված եմ դրանում, քանի որ այժմ Աննա Անդրեևնայի մտերիմներից մեկն եմ։ Նրա հրաժարվելը որոշ աղմուկ առաջացրեց, և մարդիկ սկսեցին բամբասանք հյուսել դրա շուրջը։ Աննա Անդրեևնայի մորաքույրը՝ տիկին Ֆանարիոտովան, որ սկզբում խիստ վրդովված էր եղել զարմուհու և ծեր իշխանի գժտությունից, հանկարծ փոխել էր իր տրամադրությունն ու կարծիքը, և երբ զարմուհին հրաժարվել էր կտակված փողից, հանդիսավորապես իր հարգանաց հավաստիքն էր հայտնել նրան։ Մինչդեռ եղբայրը վիճել էր քրոջ (Աննա Անդրեևնայի) հետ այդ առթիվ ու գժտվել ընդմիշտ։ Թեև հաճախ եմ լինում Աննա Անդրեևնայի մոտ, բայց չէի ասի, թե մենք չափից ավելի մտերմացել ենք և բոլորովին չենք հիշում անցած գնացածը, նա շատ սրտանց է ընդունում ինձ իր բնակարանում, բայց հետս զրուցելիս անջատվածի պես է պահում իրեն։ Ի դեպ, կտրականապես հայտնել է ինձ, թե մենաստան կմտնի, վերջերս է հայտնել այդ մասին, բայց ես համոզված չեմ դրանում և իր ասածը համարում եմ լոկ դժբախտության մեջ ընկած մարդու հուսահատության արտահայտություն։ | ||
+ | |||
+ | Բայց դժբախտություն, իսկական դժբախտության մասին խոսելու եմ սրանից հետո, հատկապես Լիզա քրոջս բախտի առթիվ։ Այս դեպքում արդեն գործ ունենք իսկական դժբախտության հետ, և ի՜նչ են իրենցից ներկայացնում իմ ձախորդությունները նրա ճակատագրի համեմատությամբ։ Ամեն ինչ սկսվեց այն բանից, որ իշխան Սերգեյ Պետրովիչը չապաքինվեց ու, չդիմանալով մինչև իր դատի օրը, իշխան Նիկոլայ Իվանովիչի մահանալուց առաջ, վախճանվեց հիվանդանոցում։ Լիզան մնաց մենակ՝ առաջիկայում ծնվելիք իր զավակի հետ։ Նա լացուկոծ չէր անում և արտաքուստ նույնիսկ հանգիստ էր երևում, դարձել էր հեզ ու խոնարհ, սրտի երբեմնի ջերմությունն ասես գերեզման էր իջել իր իսկ ներսում։ Հլու֊հնազանդ օգնում էր մայրիկին, խնամում հիվանդ Անդրեյ Պետրովիչին, բայց դարձել էր նաև ահավոր չխոսկան. ոչ մեկի ու ոչ մի բանի վրա ուշադրություն չէր դարձնում, ասես թե ոչ մի բան որևէ նշանակություն չուներ իր համար, ասես ամեն ինչի ու ամենքի կողքով էր անցնում։ Երբ Վերսիլովի վիճակը թեթևացավ (այսինքն՝ երբ նրա վերքն ապաքինվեց), Լիզան սկսեց շատ քնել։ Փորձում էի գրքեր բերել նրան զբաղեցնելու համար, բայց չէր կարդում բերածս, սկսեց խիստ նիհարել։ Չէի համարձակվում նրան սփոփելու փորձ անել, թեև հաճախ էի մոտենում այդ մտադրությամբ, երբեմն էլ չէի կարողանում նույնիսկ մոտենալ, չէի կարողանում նույնիսկ ասելու բան գտնել։ Այդպես էլ շարունակվում էր մինչև վերջին ահավոր դեպքը, նա ընկել էր ոչ այնքան բարձր տեղից մեր սանդուղքի ընդամենը երեք աստիճան բարձրությունից, բայց վիժել էր և համարյա ամբողջ ձմռան ընթացքում վատառողջ էր։ Այժմ արդեն վեր է կացել անկողնուց, բայց առողջությունը խաթարված է երկար ժամանակով։ Առաջվա պես լուռ ու մտահոգ է մեր ներկայությամբ, բայց մայրիկի հետ սկսել է խոսել քիչ-քիչ։ Վերջին օրերին գարնանային արևոտ եղանակ է, և ես մտովի վերհիշում էի անցած աշնան այն արևոտ առավոտը, երբ Լիզայի հետ քայլում էինք փողոցով՝ երկուսս էլ ուրախ ու հուսավառ, իրար հանդեպ սիրով լի։ Ավաղ, ինչպե՜ս հանկարծ ամեն բան փոխվեց այն օրից ի վեր։ Ինձ համար չէ տրտունջս, ինձ համար նոր կյանք է սկսվել, իսկ քո՞ւյրս։ Նրա ապագան անորոշությամբ է պարուրված, իսկ ներկայումս նրան նայել չեմ կարողանում առանց ցավի։ | ||
+ | |||
+ | Այնուամենայնիվ, երեք շաբաթ առաջ Վասինի վերաբերյալ հաղորդածս տեղեկությամբ կարողացա տեղաշարժել Լիզայի անտարբերության սառույցը։ Վասինը վերջապես ազատ է արձակվել։ Ասում են, թե այդ խելամիտ մարդը շատ ճշգրիտ ցուցմունք է տվել ու շատ հետաքրքրաշարժ հայտարարություններ արել, որոնք լիովին արդարացրել են նրան այն մարդկանց առջև, ում կամքից կախում է ունեցել նրա բախտը։ Իսկ նրա կասկածահարույց գիրն ընդամենը ֆրանսերենից թարգմանված մի նյութ է եղել, որ լոկ իր համար է արել, որպեսզի հետագայում դրա հիման վրա օգտակար հոդված կազմի ամսագրի համար։ Այժմ նա մեկնել է ...յան նահանգը, իսկ նրա խորթ հայր Ստեբելկովը մինչև օրս էլ շարունակում է նստած մնալ բանտում մի գործի կապակցությամբ, գործ, որը ըստ ինձ հասած տեղեկության, գնալով ավելի ու ավելի է ուռճանում ու բարդանում։ Վասինի վերաբերյալ հաղորդածս սույն լուրը Լիզան մինչև վերջ լսեց տարօրինակ ժպիտով ու նույնիսկ նշեց, թե այդ մարդու հետ կատարվածն անպայման հենց այդպես էլ պիտի լիներ։ Սակայն, ինչպես երևաց, գոհ էր, անշուշտ, այն պատճառով, որ հանգուցյալ իշխան Սերգեյ Պետրովիչի միջամտությունը չէր վնասել Վասինին։ Իսկ Դերգաչովի և այլոց մասին հաղորդելիք չունեմ այս պահին։ | ||
+ | |||
+ | Ավարտեցի։ Միգուցե ընթերցողներից մեկնումեկը կուզենա իմանալ, թե՝ հապա ո՞ւր կորավ մտահղացածս «գաղափարը» և ի՞նչ է իրենից ներկայացնում իմ նոր կյանքը, որի մասին այնքան հանելուկային ձևով էի արտահայտվում։ Բայց այս նոր կյանքը, իմ առջև բացված այս նոր ուղին էլ հենց հանդիսանում է հղացածս «գաղափարը», ճիշտ այնպես, ինչպես որ կար, բայց լիովին այլ տեսք ունի, այնպիսի տեսք, որ հնարավոր չէ նույնիսկ ճանաչել։ Բայց դա ամբողջությամբ այլևս չի կարող տեղ գտնել ներկա «Նոթերիս» մեջ, քանի որ լիովին այլ բան է։ Հին կյանքս լիովին հեռացել է ինձնից, իսկ նորը հազիվհազ է սկսվում։ Այդուհանդերձ, ավելացնեմ մի անհրաժեշտ հանգամանք, իմ անկեղծ ու սիրելի բարեկամ Տատյանա Պավլովնան համարյա թե ամեն օր հոգիս հանում է իր հորդորներով, որ անպայման ու հնարավորին չափ շուտ ընդունվեմ համալսարան. «Նախ ավարտիր, հետո նոր գյուտեր հնարիր. առայժմ ուսումդ գլուխ բեր»։ Խոստովանանք լինի՝ մտորում եմ իր տված խրատի վրա, բայց բացարձակապես չգիտեմ, թե ինչպես ի կատար ածեմ դա։ Ի դեպ, առարկեցի նրան, թե այժմ այլևս սովորելու իրավունք չունեմ, քանի որ պետք է աշխատեմ, որ պահեմ մորս ու Լիզային, բայց Տատյանա Պավլովնան իր փողն է առաջարկում դրա համար ու համոզում, թե համալսարանում սովորելուս ընթացքում ինքը միշտ էլ կարող է հայթայթել անհրաժեշտ գումարներ։ Վերջիվերջո վճռեցի դիմել մարդամեկին ու նրա կարծիքը հարցնել այդ կապակցությամբ։ Ծանրութեթև անելով ինչացու լինելս՝ այդ մարդուն ընտրեցի բծախնդիր ու քննադատական լույսի տակ նրան դիտարկելուց հետո։ Դա Նիկոլայ Սեմյոնովիչն է՝ Մոսկվայի նախկին դաստիարակս՝ Մարյա Իվանովնայի ամուսինը։ Ընտրեցի ոչ այնքան ինչ-որ մեկի խորհուրդն ստանլու համար, այլ պարզապես անսպասելինորեն ցանկացա լսել լիովին կողմնակի և որոշ չափով նույնիսկ սառնարյուն եսամոլի համբավ ունեցող, բայց և անվիճելիորեն խելամիտ մարդու կարծիքը։ «Նոթերիս» ձեռագիրն ամբողջությամբ ուղարկեցի իրեն, խնդրելով գաղտնի պահել, քանի որ դեռևս ցույց չէի տվել որևէ մեկին, հատկապես Տատյանա Պավլովնային։ Երկու շաբաթ անց ձեռագիրս վերադարձավ բավականին երկարաշունչ մի նամակի հետ։ Այդ նամակից ներկայացնում եմ լոկ մի քանի հատված, որոնցում ի հայտ եմ բերել իմ տեսակետներին համընկնող ու դրանք պարզաբանող մի ընդհանուր հայեցակետ։ Ահավասիկ այդ կարծիքը։ | ||
+ | |||
+ | ''' III ''' | ||
+ | |||
+ | «... Անմոռանալի Արկադի Մակարովիչ, դուք վաղուց ի վեր չեք կարողացել ձեր ժամանակավոր հանգիստն օգտագործել այնպես, ինչպես այժմ, գրելով ձեր այս «Նոթերը»։ Դուք ձեզ, այսպես ասած, խելամիտ հաշվետվություն եք տվել կյանքի ասպարեզում կատարած ձեր առաջին, փոթորկուն ու համարձակ քայլերի մասին։ Հաստատապես հավատացած եմ, որ այս շարադրանքով դուք իսկապես կարող էիք մեծապես «վերադաստիարակել ձեզ»։ Հարկավ, իմ կողմից թույլ չեմ տա չնչին իսկ քննադատական դիտողություններ, թեև ամեն մի էջը խորհելու տեղիք է տալիս... զորօրինակ վերին աստիճանի հատկանշական է այն հանգամանքը, որ դուք այդքան երկարատև ու այդպիսի համառությամբ ձեզ մոտ եք պահել «փաստաթուղթը»։ Բայց սա լոկ մեկն է այն հարյուրավոր դիտողություններից, որ թույլ եմ տվել ինձ։ Նմանապես անչափ գնահատում եմ նաև այն հանգամանքը, որ վճռել եք, անշուշտ, ինձ, միմիայն ինձ հայտնել «ձեր հղացած գաղափարի գաղտնիքը», ինչպես որ արտահայտվել եք անձամբ։ Բայց ի պատասխան հատկապես այդ գաղափարի վերաբերյալ կարծիքս հայտնելու ձեր խնդրանքին պետք է վճռականապես ասեմ նախևառաջ, որ այդ կարծիքը չի տեղավորվի որևէ նամակում, իսկ երկրորդ հերթին` ինքս պատրաստ չեմ պատասխանելու և նախ պետք է մտովի յուրացնեմ այդ գաղափարը։ Նշեմ լոկ այն տպավորությունս, որ ձեր «գաղափարը» աչքի է ընկնում ինքնատիպությամբ, այն դեպքում, երբ ընթացիկ սերնդի երիտասարդները մեծավ մասամբ նետվում են ոչ թե իրենց հղացած, այլ նախապես պատրաստի գաղափարների հետևից, և նրանց մտավոր պաշարը խիստ աղքատիկ է, հաճախ նաև՝ վտանգավոր։ Ձեր «գաղափարը» գոնե ժամանակավորապես փրկել է ձեզ, զորօրինակ պ.պ. Դերգաչովի և ընկ. գաղափարներից, որոնք, անկասկած, այնքան էլ ինքնատիպ չեն, ինչպես ձերը։ Ի վերջո վերին աստիճանի համամիտ եմ մեծարգո Տատյանա Պավլովնայի կարծիքին, ում թեև ճանաչել եմ անձամբ, բայց մինչև այժմ ի վիճակի չեմ եղել գնահատելու ըստ արժանվույն։ Համալսարան ընդունվելու վերաբերյալ նրա հայտնած միտքը վերին աստիճանի օգտավետ է ձեզ համար։ Գիտությունը և կյանքը երեք-չորս տարում անպայման ավելի լայնորեն կբացահայտեն ձեր մտքի ու ձգտումների հորիզոնները, իսկ եթե համալսարանն ավարտելուց հետո նորից ցանկանաք դիմել ձեր «գաղափարին», ապա ոչինչ չի խանգարի դրան։ | ||
+ | |||
+ | Այժմ թույլ տվեք անձամբ իմ կողմից և արդեն առանց ձեր խնդրանքի՝ անկեղծորեն շարադրեմ որոշ մտքեր ու տպավորություններ, որ ծագել են գլխումս ու հոգուս մեջ ձեր արտասովոր նոթերն ընթերցելիս։ Այո, համաձայն եմ Անդրեյ Պետրովիչի հետ, որ իսկապես կարելի էր անհանգստանալ անձամբ ձեզ և ձեր մեկուսացած պատանեկության համար։ Եվ քիչ չեն ձեզ նման պատանիները և նրանց ունակությունները նույնպես սպառնում են զարգանալ վտանգավոր ուղղությամբ, կամ դեպի մոլչալինյան ստորաքարշությունը, կամ էլ դեպի անկարգությունը հակված ծածկամիտ ցանկասիրությունը։ Բայց անկարգության հակումը մեծավ մասամբ ծագում է, միգուցե, կարգուկանոնի և «բարեկերպության» (ձեր արտահայտությունն եմ օգտագործում) չարտահայտված ծարավի՞ց։ Պատանեկությունն ինքնին անմեղ է հենց այն պատճառով, որ պատանեկություն է։ Միգուցե խելահեղության այդ վաղաժամ պոռթկումների մեջ է ամփոփված կարգուկանոնի այդ ծարավն ու ճշմարտության այդ որոնումը և ո՞վ է մեղավոր, որ ժամանակակից երիտասարդներից ոմանք այդ ճշմարտությունն ու բարեկեցությունը տեսնում են այնպիսի անմիտ ու ծիծաղելի բաներում, որ հավատալդ չի գալիս, թե ինչպես կարող էին հավատ ընծայել նման բաներին։ Ի դեպ, նշեմ, որ նախկինում, ոչ այնքան հեռավոր անցյալում, ընդամենը մի սերունդ առաջ, այդ պատանիների համար կարելի էր այնքան էլ չափսոսալ, քանզի այն ժամանակ նրանք իրենց որոնումներն ավարտում էին նրանով, որ շատ շուտով մեծ հաջողությամբ հակվում էին դեպի մեր մշակութային բարձրագույն խավը և լուծվում նրա մեջ։ Եվ եթե, զորօրինակ, ճանապարհի սկզբում գիտակցում էին իրենց քայլերի անկարգությունն ու անպատշաճությունը, տոհմական ազնվագույն ավանդույթների և գեղեցիկ ու կատարյալ դրվածքի բացակայությունը հենց իրենց ընտանեկան նիստուկացում, ապա այդ գիտակցությունից նույնիսկ ավելի լավ էին զգում, քանզի գիտակցելուց հետո ձգտում էին դեպի բացակայող արժեքները և դրանով իսկ սովորում գնահատել դրանք։ Այժմ պայմաններն արդեն որոշ չափով այլ են, ասել է թե՝ հակվելու տեղ չկա։ Պարզաբանեմ համեմատությամբ կամ նմանաբանությամբ։ Եթե ես լինեի ռուս վիպասան և ունենայի տաղանդ, ապա անպայման իմ հերոսներին կվերցնեի ռուս տոհմական ազնվականության միջավայրից, քանզի միմիայն քաղաքակիրթ ռուս մարդկանց այդ տեսակի մեջ է հնարավոր գտնել թեկուզ արտաքուստ գեղեցիկ երևացող կարգ ու կանոն ու զգացմունք, որոնք այնքան անհրաժեշտ են վեպում ընթերցողի վրա գեղեցիկ ազդեցություն գործելու համար։ Այս միտքն արտահայտելիս բնավ չեմ կատակում, թեև ինքս բոլորովին ազնվազարմ չեմ, մի բան, որը, ի դեպ, ձեզ հայտնի է։ Ժամանակին Պուշկինը իր վեպերի համար սյուժեներ էր նշում «Ռուս գերդաստանի ավանդույթներ»-ում և, հավատացած եղեք, որ հենց այդտեղ է ամենայն գեղեցիկը, ինչ ունեցել ենք մինչև օրս։ Համենայն դեպս, այդտեղ է մեր ունեցած-չունեցած կատարելագույնը։ Ասում եմ ոչ այն նպատակով, թե անպայմանորեն համամիտ եմ այդ գեղեցկության իրողությանն ու ճշմարտացիությանը, բայց այնտեղ, զորօրինակ, արդեն կար պատվի ու պարտքի կատարյալ դրսևորում, ինչը ոչ միայն ավարտուն ձև չի ստացել, այլև սաղմնավորված իսկ չէ Ռուսիայի մեկ այլ շրջանում բացի ազնվականության միջավայրից։ Ասում եմ որպես էությամբ հանգիստ մարդ և հանգստություն որոնող։ | ||
+ | |||
+ | Լա՞վ է, արդյոք, այնտեղ այդ պարտքն ու պատիվը և ստո՞ւյգ են արդյոք, դրանք,― սա այլ հարց է, բայց ինձ համար կարևորագույնը հատկապես ձևի ավարտուն կատարելությունն է և, թերևս, նաև կարգուկանոնը, այն էլ ոչ թե վերուստ նախասահմանվածը, այլ ապրելու ընթացքում ինքնուրույնաբար ձեռք բերածը։ Տե՜ր Աստված, ախր ամեն ինչից առավել մեզ անհրաժեշտ է կարգուկանոնը և այն էլ մեր սեփական կարգուկանոնը։ Դրա մեջ է հույսը և, այսպես ասած, հոգու հանգստությունը, վերջիվերջո անհրաժեշտ է մի կառուցված-կազմակերպված ապրելակերպ և ոչ թե այս հավերժական գլխացավանքը ամենուր թռչող տաշեղները, աղբն ու կեղտը, որոնցից բան չի ստացվում արդեն երկու հարյուր տարի։ | ||
+ | |||
+ | Ինձ չմեղադրեք սլավոնամոլության մեջ. հենց այնպես արտահայտվեցի մարդախույս լինելուս պատճառով, քանզի շատ է ծանր սրտիս բեռը։ Ներկայումս, ոչ վաղուց ի վեր, մեզ մոտ վերը նկարագրածիս լիովին հակառակ ինչ-որ բան է կատարվում։ Արդեն ոչ թե կեղտն է կպչում մեր վերին խավին, այլ հակառակը, մարդկանց գեղեցիկ տեսակից հրճվալից շտապողականությամբ պոկվում են նրա առանձին տաշեղներն ու կտորները և խռնվում անկարգ ու քինախնդիր խառնակույտի մեջ։ Եվ բացառիկ չեն դեպքերը, երբ երեկվա քաղաքակիրթ գերդաստանների նահապետներն ու հայրերն անգամ արդեն ծաղրում են այն ամենը, ինչին իրենց զավակները դեռևս կցանկանային հավատալ։ Կարծես թե դա քիչ է, հմայվածի պես նույնիսկ չեն թաքցնում զավակներից գեղեցիկը պահպանող թոկից միանգամից պրծածի ուրախությունը, թե այժմ կարող են պատվազրկելու և անարգելու ամեն ինչ և ամենքին, և անարգելու այդ ուրախությունն ամեհի չափով են ի հայտ բերում ինչ-որ տեղից։ Խոսքս ոչ թե ճշմարիտ առաջադիմականների մասին է, սիրելի Արկադի Մակարովիչ, այլ լոկ այն խաժամուժի, որն անթիվ է և որի մասին ասված է ֆրանսերեն. «Grattez le russe et vous verrez le tartare»<ref>«Քերեք ռուսի մաշկը, և ձեր աչքի առջև կհայտնվի թաթարը» (ֆրանս.)։ | ||
+ | </ref>։ Եվ հավատացած եղեք, ճշմարիտ հանդուրժողականները (լիբերալները) մարդկության ճշմարիտ ու մեծահոգի այդ բարեկամները, այնքան էլ շատ չեն մեզանում, ինչպես որ թվացել է մեզ։ | ||
+ | |||
+ | Բայց այս ամենը փիլիսոփայություն է. վերադառնանք մեր երևակայած վիպասանի մոտ։ Այս պայմաններում մեր վիպասանի վիճակը միանգամայն որոշակի է. նա չի կարող գրել այնպես, ինչպես որ գրվում են, ասենք, պատմական վեպերը, քանզի մեր ժամանակներում այլևս գոյություն չունի այն գեղեցիկ տեսակը, իսկ եթե սպրդել են մնացորդներ, ապա, ըստ ներկայումս տիրող ինչ-ինչ կարծիքների, այդ մնացորդներն իրենց վարքուբարքում չեն պահպանել գեղեցկության նշաններն անգամ։ Օ՛հ, պատմական ժանրի վեպում դեռևս կարելի է նկարագրել անչափ հաճելի և ուրախալի մանրուքներ։ Կարելի է նույնիսկ այնպես գրավել ընթերցողին, որ նա պատմականի նկարագրությունն ընդունի որպես ներկայումս դեռևս հնարավոր իրողություն։ Մեծ տաղանդի առկայության դեպքում այդպիսի ստեղծագործությունը կպատկանի ոչ այնքան ռուս գրականությանը, որքան ռուսական պատմությանը։ Դա ռուսականի պատրանքի գեղարվեստորեն կատարյալ նկարագիրը կլինի, որն իրականության տեսք կունենա, քանի որ դեռևս չեն կռահի, որ դա պատրանք է։ Այն հերոսների թոռը, ովքեր կլինեն հիշյալ նկարագրությունում, որն իր հերթին կներկայացնի միջին կամ բարձր քաղաքակիրթ ոլորտի ռուս գերդաստան, իր նախնյաց հետնորդն հանդիսացոդ այդ թոռնիկը, իր այժմյան աշխարհայացքով հանդերձ, այլևս չի կարոդ ներկայացվել այլ կերպ, քան որպես որոշ չափով մարդախույս, մեկուսացած և անպայման թախծոտ։ Նույնիսկ պետք է, որ երևա ինչ-որ խենթավուն, որին ընթերցողը առաջին իսկ հայացքից կարողանա ճանաչել որպես ռազմի դաշտից հենց նոր իջածի, և համոզվել, որ նա տանուլ է տվել այդ դաշտում։ Ավելի հետագայում կանհետանա նաև այդ մարդախույս թոռը, ի հայտ կգան դեռևս անհայտ նոր դեմքեր ու կհայտնվի մի նոր պատրանք, բայց ինչպիսի՞ դեմքեր։ Եթե այդ դեմքերը գեղեցիկ չլինեն, ապա անհնարին կդառնա ռուս վեպի հետագա գոյությունը։ Բայց ավաղ, տեսնես միայն վեպի՞ գոյությունը կդառնա անհնարին։ | ||
+ | |||
+ | Հեռվում փնտրելու փոխարեն դառնամ մեր այս ձեռագրին։ Նայեցեք, զորօրինակ, պարոն Վերսիլովի երկու գերդաստաններին (այս դեպքում, թույլ տվեք լիովին անկեղծ արտահայտվեմ)։ Նախևառաջ չեմ ծավալվի Անդրեյ Պետրովիչի անձը բնութագրելիս, այդուհանդերձ, նա այդ գերդաստաններից մեկի հինմադիր-նահապետն է։ Հնագույն ազնվազարմ տոհմից սերված ազնվական է և միաժամանակ՝ Փարիզի կոմունար։ Ճշմարիտ պոետ է և սիրում է Ռուսիան՝ միաժամանակ լիովին ժխտելով այն։ Չունի որևէ դավանանք, բայց համարյա թե պատրաստ է մեռնելու հանուն ինչ-որ բանի, ինչի անունն անգամ տալ չի կարող, բայց և կրքոտությամբ հավատում է դրան ռուս պատմության պետերբուրգյան շրջանի եվրոպականացած ռուս քաղաքակրթողների մեծամասնության օրինակով։ Բայց բավ է խոսեմ նրա անձի մասին, ահա և նրա հիմնադրած գերդաստանը, իր մյուս որդու մասին չեմ ուզում խոսել, այդ որդին արժանի չէ նման պատվի։ Ովքեր աչք ունեն, նախապես տեսնում են, թե մինչև ուր կարող են հասնել նման դուրսպրծուկները, և, ի դեպ, ուրիշներին ևս քարշ տալով իրենց հետ։ Բայց ահա Վերսիլովի դուստրը՝ Աննա Անդրեևնան. ինչո՞ւ չի կարելի ասել, որ այս կույսն իսկապես որ ուրույն բնավորություն է։ Դեմքը՝ մայրապետ Միտրոֆանյայի (աշխարհիկ անունով Պրասկովյա Ռոզենի, որ դատարանով մեղադրվել է մեծ գումար պարունակող պարտամուրհակների կեղծման մեջ) ամբողջ մարմնի չափ. ինչ խոսք, սրանով չեմ կանխագուշակում որևէ քրեական արարք, ինչը իսկապես որ անարդարացի կլիներ իմ կողմից։ Արկադի Մակարովիչ, այժմ ասացեք ինձ, որ սույն գերդաստանը պատմական երևույթ է, և հոգիս կփառավորվի։ Բայց առավել արդարացի չի՞ լինի այն հետևությունը, որ արդեն շատ ու շատ այդպիսի, անկասկած տոհմիկ ռուս գերդաստաններ անզսպելի թափով ու հոծ զանգվածներով վեր են ածվում ''պատահաբար հայտնված'' գերդաստանների և իրենց նմանների հետ խռնվում համընդհանուր անկարգության ու քաոսի մեջ։ Պատահաբար հայտնված գերդաստանի այդ տեսակն եք դուք մասնավորապես ի ցույց դրել ձեր ձեռագրում։ Այո, Արկադի Մակարովիչ, դուք ''պատահաբար հայտնված գերդաստանի անդամ եք''՝ ի հակադրություն ոչ վաղ անցյալի մեր տոհմիկ տեսակների, ում մանկությունն ու պատանեկությունը տարբերվում էին ձերից։ | ||
+ | |||
+ | Խոստովանանք լինի՝ չէի ցանկանա հեղինակը լինել պատահաբար հայտնված գերդաստանից սերված հերոսի մասին պատմող վեպի։ Անշնորհակալ աշխատանք է և զուրկ գեղեցիկ դրսևորումներից։ Եվ հետո, այդպիսի կերպարները մնայուն չեն և այդ պատճառով էլ չեն կարող լինել գեղարվեստորեն կատարյալ։ Հնարավոր կլինեն լուրջ սխալներ, չափազանցումներ, բացթողումներ։ Ամեն դեպքում հարկ կլինի անչափ շատ ընկնել մտացածին բաների հետևից։ Այդուհանդերձ ի՞նչ անի այն գրողը, որ չի ցանկանում գրել միմիայն պատմական ժանրի գործեր և ընթացիկ իրականության կարոտով է տառապում։ Հորինել ու... սխալվել։ | ||
+ | |||
+ | Սակայն ձեր «Նոթերի» նման գրվածքները միգուցե որպես նյութ ծառայեն գալիք գեղարվեստական ստեղծագործության, գալիք նկարագրության համար որպես արդեն անցյալ դարձած անկարգ ժամանակաշրջանը պատկերող նյութ։ Օ՛հ, երբ որ անցնի գնա օրվա հրատապությունն, ու գա գալիքը, այնժամ այդ գալիքի արվեստարարը գեղեցիկ ձևեր կգտնի նույնիսկ անցած անկարգությունն ու քաոսը նկարագրելիս։ Հենց այն ժամանակ էլ պիտանի կդառնան այսպիսի «Նոթերը» և նյութ կմատակարարեն, եթե միայն անկեղծ լինեն իրենց քաոսայնությամբ ու պատահականությամբ հանդերձ... Գոնե փրկված կլինեն որոշ ստույգ հատկանիշներ, որպեսզի դրանց շնորհիվ հնարավոր լինի գուշակել, թե ի՛նչ կարող էր քողարկված լինել այդ պղտոր ժամանակաշրջանում ապրող դեռահասի հոգում. սա այնքան էլ անկարևոր հետևություն չէ, քանզի դեռահասներով է ստեղծվում սերունդը...»։ | ||
+ | '''Վերջ''' | ||
+ | |||
---- | ---- | ||
− | <references /> | + | <references/> |
Ընթացիկ տարբերակը 01:21, 14 Սեպտեմբերի 2018-ի դրությամբ
հեղինակ՝ Ֆյոդոր Դոստոևսկի |
Բովանդակություն
Մասն առաջին
Գլուխ առաջին
I
Այլևս ինձ զսպել չկարողանալով՝ ես նստեցի՝ գրի առնելու կյանքի ասպարեզում իմ կատարած առաջին քայլերի այս պատմությունը, մինչդեռ կարող էի առանց դրա էլ յոլա գնալ։ Մի բան միայն հաստատ գիտեմ երբեք այլևս չեմ նստի գրելու իմ ինքնակենսագրությունը, նույնիսկ եթե հարյուր տարի ապրեմ։ Պետք է չափազանց ստոր կերպով ինքդ քեզ սիրահարված լինես, որպեսզի առանց ամաչելու ինքդ քո մասին գրես։ Եվ միայն մի բանով եմ ինձ ներում, որ նրա համար չեմ գրում, ինչի համար բոլորը, այսինքն ընթերցողի գովաբանության համար։ Եթե հանկարծ մտադրվեցի բառ առ բառ գրի առնել այն ամենը, որ կատարվել է ինծ հետ անցյալ տարվանից սկսած, ապա մտադրվեցի ներքին պահանջից դրդված. այնքան զարմացած եմ տեղի ունեցածից։ Ես գրի եմ առնում միայն իրադարձությունները, ամեն կերպ խուսափելով բոլոր կողմնակի բաներից և, որ գլխավորն է, գրական զարդարանքներից. գրողը գրում է երեսուն տարի և, ի վերջո, բոլորովին չգիտե, թե ինչու է այդքան տարի գրել։ Ես գրող չեմ, գրող լինել չեմ ուզում և անամոթություն ու ստորություն կհամարեի հոգուս խորքն ու զգացմունքներիս գեղեցիկ նկարագրությունը նրանց գրական շուկան հանելը։ Սակայն սրտնեղությամբ կանխազգում եմ, որ կարծես թե հնարավոր չէ լիովին խուսափել զգացմունքների նկարագրությունից ու խորհրդածություններից (թերևս, նույնիսկ գռեհիկ խորհրդածություններից). այնքան բարոյազուրկ ազդեցություն է գործում մարդու վրա ամեն տեսակ, թեկուզ միմիայն քեզ համար ձեռնարկած գրական զբաղմունքը։ Իսկ խորհրդածությունները կարող են նույնիսկ չափազանց գռեհիկ լինել, որովհետև այն, որ ինքդ ես գնահատում, շատ հնարավոր է, որ ոչ մի արժեք չունենա օտարի աչքում։ Բայց թողնենք այս բոլորը։ Սակայն ահա և նախաբանը, սրա նման որևէ բան այլևս չի լինում։ Ի գործ, թեև ավելի դժվար բան չկա, քան որևէ, միգուցե նույնիսկ յուրաքանչյուր գործ սկսելը։
II
Ես սկսում եմ, այսինքն կուզենայի սկսել իմ հիշատակարանը անցյալ տարվա սեպտեմբերի տասնիննից, այսինքն ճիշտ այն օրից, երբ ես առաջին անգամ հանդիպեցի...
Սակայն այսպես, նախապես բացատրել, թե ում եմ հանդիպել, երբ ոչ ոք ոչինչ չգիտե, գռեհիկ կստացվի. նույնիսկ կարծում եմ, որ այս տոնն էլ գռեհիկ է. ինքս ինձ խոսք տալով խուսափել գրական զարդարանքներից, ես հենց առաջին տողից այդ զարդարանքների մեջ եմ ընկնում։ Բացի այդ, որպեսզի կարգին գրես, միայն ցանկությունը, կարծես թե բավական չէ։ Նկատեմ նաև այն, որ թվում է, թե եվրոպական ոչ մի լեզվով այդքան դժվար չի գրվում, որքան ռուսերեն։ Հիմա ես կարդացի այն, ինչ հենց նոր գրել եմ, և տեսնում եմ, որ շատ ավելի խելոք եմ, քան իմ գրածը։ Ինչպե՞ս է պատահում, որ խելոք մարդու արտահայտածը շատ ավելի հիմար է դուրս գալիս, քան նրանում մնացածը։ Ես բազմիցս եմ նկատել դա իմ և մարդկանց հետ ունեցած իմ բանավոր հարաբերությունների մեջ այս վերջին, ճակատագրական ողջ տարվա ընթացքում և շատ եմ տառապել դրանից։
Թեև սկսելու եմ սեպտեմբերի տասնիննից, այնուամենայնիվ մի երկու խոսք կասեմ այն մասին, թե ով եմ ես, որտեղ եմ եղել մինչ այդ, ուրեմն նաև այն, թե ինչ կարող էր լինել իմ գլխում թեկուզ մասամբ սեպտեմբերի տասնիննի այն առավոտյան, որպեսզի հասկանալի լինի ընթերցողի և, միգուցե, հենց ինձ համար։
III
Ես լրիվ դասընթացն ավարտած գիմնազիստ եմ և հիմա արդեն քսան տարեկան եմ։ Ազգանունս Դոլգոռուկի է, իսկ իրավական հայրս՝ պարոնայք Վերսիլովների նախկին ճորտ-սպասավոր Մակար Իվանով Դոլգոռուկին։ Այսպիսով ես օրինածին, թեև վերին աստիճանի ապօրինի զավակ եմ, և իմ ծագումը ամենաչնչին կասկածի անգամ ենթակա չէ։ Բանն այսպես է տեղի ունեցել, քսաներկու տարի սրանից առաջ կալվածատեր Վերսիլովը (հենց սա է իմ հայրը), որն այն ժամանակ քսանհինգ տարեկան էր, այցելել է Տուլայի նահանգում գտնվող իր կալվածքը։ Ես ենթադրում եմ, որ այդ ժամանակ նա դեռևս անդեմ մի բան էր։ Հետաքրքիր է, որ դեռ մանկության օրերից այդքան ինձ զարմացրած այդ մարդը, որն այնպիսի արմատական ազդեդցություն է ունեցել հոգուս ողջ խառնվածքի վրա և նույնիսկ միգուցե դեռ երկար ժամանակով վարակել է իրենով իմ ամբողջ ապագան, այդ մարդը նույնիսկ այժմ շատ ու շատ բաներում կատարյալ առեղծված է մնում ինձ համար։ Բայց, իսկապես, դրա մասին հետո։ Դա հենց այնպես չես պատմի։ Առանց այն էլ այդ մարդով է լցվելու իմ ամբողջ տետրը։
Հենց այդ ժամանակ, այսինքն՝ քսանհինգ տարեկան հասակում, նա այրիացել էր։ Իսկ ամուսնացած էր եղել բարձրաշխարհիկ հասարակության ներկայացուցչի, բայց ոչ այնքան հարուստ Ֆանարիոտովայի հետ ու նրանից մի որդի ու մի դուստր ուներ։ Նրան այդքան վաղ լքած այս տիկնոջ մասին ունեցածս տեղեկությունները բավական թերի են և իմ նյութերի մեջ կորած, շատ բան էլ Վերսիլովի կյանքի մասնավոր իրադրություններից սպրդել էր իմ տեսադաշտից, այնքան գոռոզաբար, մեծամտորեն, ինքնամփոփ ու անփութորեն էր ինձ հետ իրեն պահում, չնայած առանձին րոպեների նրա զարմանալի, կարծես, խոնարհությանը իմ նկատմամբ։ Սակայն հետագայում իմացած լինելու համար հիշատակում եմ, որ իր կյանքի ընթացքում Վերսիլովը մսխել էր երեք և բավական խոշոր հազար չորս հարյուրից անցնող, թերևս նույնիսկ ավելի մեծ կարողություն։ Հասկանալի է, որ այժմ նա ոչ մի կոպեկ չունի...
Այն ժամանակ նա գյուղ էր եկել «Աստված գիտե, թե ինչու», համենայն դեպս, ինքն այդպես արտահայտվեց հետագայում ինձ հետ խոսելիս։ Նրա փոքրիկ երեխաները, սովորության համաձայն, ոչ թե իր մոտ էին, այլ՝ հարազատների, այդպես էր վարվում նա իր երեխաների հետ, օրինական և ապօրինի, իր ողջ կյանքի ընթացքում։ Կալվածատիրական այդ ագարակում ապրող ճորտ-սպասավորները բավական շատ էին. նրանց թվում էր նաև պարտիզպան Մակար Իվանով Դոլգոռուկին։ Հենց այստեղ մեջբերեմ, որպեսզի մեկընդմիշտ դրանից ազատվեմ, հազիվ թե որևէ մեկն այսպես կատաղեր իր ազգանվան վրա, ինչպես ես իմ ողջ կյանքի ընթացքում։ Դա, իհարկե, հիմարություն էր, բայց այդպես էր։ Ամեն անգամ, երբ ես որևէ դպրոց էի ընդունվում կամ հանդիպում մարդկանց, որոնց, տարիքիցս ելնելով, պարտավոր էի հաշվետու լինել, մի խոսքով ամեն մի ողորմելի ուսուցիչ, դասուսույց, տեսուչ, տերտեր, ով ասես, հարցնելով ազգանունս և լսելով, որ ես Դոլգոռուկի եմ, չգիտես ինչու անհրաժեշտ էր համարում ավելացնել.
― Իշխա՞ն Դոլգոռուկի։
Եվ ամեն անգամ ես պարտավոր էի բոլոր այս պարապ մարդկանց բացատրել.
― Ոչ, ուղղակի Դոլգոռուկի։
Այդ ուղղակին վերջիվերջո սկսեց ինձ գժվեցնել։ Ընդ որում, որպես ֆենոմեն, նկատեմ, որ ես ոչ մի բացառություն չեմ հիշում, բոլորն էին հարցնում։ Ոմանց, ըստ երևույթին, դա ամենևին պետք չէր, և չգիտեմ էլ, թե արդյոք որևէ մեկին և ի՞նչ ցավի համար դա կարող էր պետք լինել։ Բայց բոլորը հարցնում էին, բոլորն՝ առանց բացառության։ Լսելով, որ ես ուղղակի Դոլգոռուկի եմ, հարցնողը սովորաբար չափում էր ինձ բութ և անտարբեր հիմար հայացքով, ինչը վկայում էր, որ ինքն էլ չգիտե, թե ինչու է հարցրել, ու հեռանում էր ինձնից։ Դպրոցական ընկերներս հարցնում էին բոլորից վիրավորական ձևով։ Դպրոցականն ինչպե՞ս է հարցնում նորեկին։ Իրեն կորցրած, շփոթված նորեկը դպրոց ընդունվելու առաջին օրը (որ դպրոցն էլ որ լինի) ընդհանուրի զոհն է. նրան հրամայում են, նրան ծաղրում են, նրա հետ լակեյի պես են վարվում։ Խոշոր, գիրուկ մի տղեկ հանկարծ կանգ է առնում իր զոհի առաջ և երկար, խիստ ու ամբարտավան հայացքով շեշտակի դիտում է նրան մի քանի ակնթարթ։ Նորեկը նրա առաջ կանգնած է լուռ, խեթ-խեթ նրան է նայում, եթե վախկոտ չի, և սպասում է, թե ինչ է լինելու։
― Ազգանունդ ի՞նչ է։
― Դոլգոռուկի։
― Իշխա՞ն Դոլգոռուկի։
― Ոչ. ուղղակի Դոլգոռուկի։
― Հա՜, ուղղակի։ Հիմա՛ր։
Եվ նա իրավացի է. ավելի հիմար բան չի կարող լինել, քան իշխան չլինելով՝ Դոլգոռուկի կոչվել։ Այդ հիմարությունը ես կրում եմ ուսերիս, առանց որևէ մեղք ունենալու։ Հետագայում, երբ ես արդեն շատ սկսեցի բարկանալ, «Դու իշխա՞ն ես» հարցին մշտապես պատասխանում էի.
― Ոչ, ես նախկին ճորտ-սպասավորի որդի եմ։
Հետո, երբ ես արդեն ծայրաստիճան զայրացա, «Դուք իշխա՞ն եք» հարցին հաստատաձայն պատասխանեցի.
― Ոչ, ուղղակի Դոլգոռուկի եմ, իմ նախկին տիրոջ պարոն Վերսիլովի ապօրինի որդին։
Սա ես հորինել եմ գիմնազիայի արդեն վեցերորդ դասարանում և, թեև շուտով, անշուշտ, համոզվեցի, որ հիմար եմ, այնուամենայնիվ, իսկույն չդադարեցրի հիմարությունս։ Հիշում եմ, որ ուսուցիչներից մեկը (ի դեպ նա հենց միակն էր) գտավ, որ ես «քաղաքացիական ու վրիժառու գաղափարով եմ առլեցուն»։ Իսկ ընդհանրապես ինձ համար ինչ-որ վիրավորական մտավախությամբ ընդունեցին իմ այդ հնարամտությունը։ Վերջապես, ընկերներիցս մեկը՝ մի շատ կծու տղա, որի հետ տարին ես ընդամենը մեկ անգամ էի խոսում, լուրջ տեսքով, բայց փոքր֊ինչ մի կողմ նայելով, ասաց ինձ.
― Այդ զգացմունքները ձեզ, իհարկե, պատիվ են բերում, և դուք, անշուշտ, պարծենալու բան ունեք, բայց ես, եթե ձեր տեղը լինեի, այնուամենայնիվ, այնքան էլ չէի հրճվի, որ ապօրինածին եմ... իսկ դուք կարծես օրվա հերոս լինեք։
Այդ օրվանից ես այլևս չէի պարծենում, որ ապօրինածին եմ։ Կրկնում եմ, որ շատ դժվար է ռուսերեն գրելը, ահա ամբողջ երեք էջ գրել եմ այն մասին, թե ինչպես եմ զայրացել ազգանվանս պատճառով, մինչդեռ ընթերցողն արդեն եզրակացրել է, որ ես հենց դրա համար էլ զայրանում եմ, որ իշխան չեմ, այլ ուղղակի՝ Դոլգոռուկի։ Նորից բացատրելն ու արդարանալը ստորացուցիչ կլիներ ինձ համար։
IV
Եվ այսպես. այդ բազում ճորտ-սպասավորների թվում Մակար Իվանովից բացի՝ կար մի աղջիկ, որն արդեն մոտ տասնութ տարեկան էր, երբ հիսունամյա Մակար Դոլգոռուկին հանկարծ նրա հետ ամուսնանալու մտադրություն ի հայտ բերեց։ Ինչպես հայտնի է ճորտ-սպասավորների ամուսնությունները ճորտատիրական կարգերի ժամանակ տեղի էին ունենում տերերի թույլտվությամբ, իսկ երբեմն էլ՝ նրանց ուղղակի կարգադրությամբ։ Կալվածքում այն ժամանակ կար մի մորաքույր, այսինքն՝ նա իմ մորաքույրը չէր, այլ ինքն էլ կալվածատիրուհի էր, բայց, չգիտեմ ինչու, նրան բոլորը մշտապես մորաքույր էին անվանում, և ոչ միայն իմ, այլ ընդհանրապես, նաև Վերսիլովի ընտանիքում, որին իսկապես էլ ազգական չէր գալիս։ Դա Տատյանա Պավլովնա Պրուտկովան էր։ Այն ժամանակ նա ինքն էլ նույն նահանգում և նույն գավառում երեսուհինգ ճորտ գյուղացի ուներ։ Նա ոչ թե կառավարում, այլ, հարևան լինելով, հսկում էր Վերսիլովի կալվածքը (որ հինգ հարյուր ճորտ գյուղացի ուներ), և այդ հսկողությունը, ինչպես լսել եմ, արժեր որևէ ուսյալ կառավարչի հսկողությանը։ Ի դեպ, նրա գիտելիքների հետ ես վճռականապես ոչ մի գործ չունեմ, միայն ուզում եմ ավելացնել, մի կողմ թողնելով քծնանքի ու հաճոյախոսության ամենաչնչին միտքն անգամ, որ այդ Տատյանա Պավլովնան ազնիվ և նույնիսկ յուրօրինակ արարած էր։
Հենց սա էլ ոչ միայն չմերժեց մռայլ Մակար Դոլգոռուկու ամուսնության հակվածությունը (ասում էին, որ այն ժամանակ նա մռայլ էր), այլ, ընդհակառակը, ինչ-որ նպատակով վերին աստիճանի խրախուսեց։ Սոֆյա Անդրեևնան (այդ տասնութամյա ճորտ-սպասավորուհին, այսինքն մայրս) արդեն մի քանի տարի բոլորովին որբ էր, իսկ նրա հանգուցյալ հայրը, որ չափազանց հարգում էր Մակար Դոլգոռուկուն և ինչ-որ բանով պարտական էր նրան, նույնպես ճորտ սպասավոր էր, դրանից վեց տարի առաջ, մեռնելիս, իր մահվան մահճում, ասում են նույնիսկ՝ վերջին շունչը փչելուց քառորդ ժամ առաջ, այնպես, որ կարելի էր պետքի կամ զառանցանքի տեղ ընդունել, եթե առանց այն էլ նա, որպես ճորտ, անիրավունակ չլիներ, մոտ կանչելով Մակար Դոլգոռուկուն, բոլոր ճորտ սպասավորների ու այդտեղ գտնվող քահանայի ներկայությամբ, ցույց տալով դստերը, բարձրաձայն ու թախանձագին կտակեց նրան. «Մեծացրու ու ամուսնացիր հետը»։ Դա բոլորն էին լսում։ Ինչ վերաբերում է Մակար Իվանովին, ապա չգիտեմ, ինչ մտքով էր նա հետո ամուսնացել, այսինքն մեծ բավականությամբ, թե միայն պարտքը կատարելով։ Հավանաբար, լիակատար անտարբերության երևույթով։ Սա մի մարդ էր, որն այն ժամանակ էլ արդեն «իրեն ցույց տալ» գիտեր։ Նա ոչ թե տիրացու էր կամ ուսյալ մարդ (թեև եկեղեցական ամբողջ ժամերգությունն ու հատկապես որոշ սրբերի վարքագրությունները գիտեր, բայց մեծ մասամբ լսելով), ոչ թե այսպես ասած, խրատասաց էր ճորտ-սպասավորների մեջ, նա ուղղակի համառ, երբեմն նույնիսկ վտանգավոր բնավորության տեր էր. խոսում էր պատվամոլությամբ, դատում անառարկելիորեն և, վերջապես (իր իսկ սեփական, զարմանալի արտահայտությամբ), «ապրում էր պատկառելիորեն». ահա թե ինչպիսին էր նա այն ժամանակ։ Իհարկե, նա համընդհանուր հարգանքի էր արժանացել, բայց ասում են, բոլորի համար անտանելի էր։ Բոլորովին այլ բան էր, երբ դուրս եկավ ճորտությունից, այստեղ նրան հիշում էին ոչ այլ կերպ, քան բազմաչարչար մի որևէ սրբի։ Դա ես հաստատ գիտեմ։
Իսկ ինչ վերաբերում է մորս, ապա մինչև տասնութ տարեկան հասակը Տատյանա Պավլովնան նրան իր մոտ է պահել, չնայած կալվածքի կառավարչի պնդմանը նրան Մոսկվա՝ սովորելու ուղարկելու մասին, և որոշ չափով դաստիարակել, այսինքն՝ կար ու ձև անել, օրիորդական շարժ ու ձևով քայլել և նույնիսկ մի քիչ էլ կարդալ է սովորեցրել։ Տանելի ձևով գրել մայրս երբեք չի կարողացել։ Նրա աչքում Մակար Իվանովի հետ այդ ամուսնությունը վաղուց արդեն վճռված բան էր, և բոլորը, ինչ նրա հետ այն ժամանակ կատարվել էր, նա ամենալավն ու գերազանցն էր համարել. թագ ու պսակի գնացել էր ամենահանգիստ տեսքով, որ հնարավոր էր ունենալ այսպիսի դեպքերում, այնպես որ նույնիսկ ինքը Տատյանա Պավլովնան այն ժամանակ նրան ձուկ էր անվանել։ Այս բոլորը մորս այն ժամանակվա բնավորության մասին ես լսել եմ հենց Տատյանա Պավլովնայից։ Վերսիլովը այդ հարսանիքից ճիշտ կես տարի հետո էր գյուղ եկել։
V
Ես միայն ուզում եմ ասել, որ երբեք չեմ կարողացել իմանալ և բավարար չափով կռահել, թե հատկապես ինչից է սկսվել նրա պատմությունը մորս հետ։ Ես միանգամայն պատրաստ եմ հավատալ, ինչպես անցյալ տարի ինքն էր շիկնած դեմքով ինձ հավատացնում, չնայած նրան, որ այդ բոլորի մասին պատմում էր ամենաանբռնազբոս ու «սրամիտ» տեսքով, թե ոչ մի սիրային պատմություն ամենևին չի էլ եղել, և որ ամեն բան հենց այնպես է, ստացվել։ Հավատում եմ, որ այդպես է, և մեր լեզվի այդ հենց այնպես արտահայտությունը հրաշալի է, բայց, այնուամենայնիվ, ես մշտապես ուզեցել եմ իմանալ, թե հատկապես ինչու է նրանց միջև այդ բանը տեղի ունեցել։ Ես ինքս ատել և ատում եմ բոլոր այդ նողկալիությունները ողջ կյանքիս ընթացքում։ Իհարկե, այստեղ ամենևին էլ միայն անամոթ հետաքրքրասիրություն չի արտահայտվում իմ կողմից։ Նկատեմ, որ մորս, ընդհուպ մինչև անցյալ տարի համարյա չեմ ճանաչել բոլորովին. մանուկ հասակից Վերսիլովի հարմարակեցության համար ինձ տվել են օտար մարդկանց, որի մասին, ի դեպ, հետո կպատմեմ, հետևաբար ես ոչ մի կերպ չեմ կարող պատկերացնել, թե ինչ դեմք կարող էր ունենալ մայրս այն ժամանակ։ Եթե նա ամենևին էլ այնքան սիրուն չի եղել, ապա ինչո՞վ կարող էր գայթակղվել այնպիսի մարդը, ինչպիսին այն ժամանակվա Վերսիլովն էր։ Այս հարցն ինձ համար կարևոր է նրանով, որ դրանում չափազանց հետաքրքիր կողմով է ներկայանում այդ մարդը։ Ահա թե ինչի համար եմ հարցնում և ոչ թե անառակությունից դրդված։ Նա ինքը, այդ մռայլ ու փակ մարդը, այն հաճելի պարզամտությամբ, որը սատանան գիտե, թե որտեղից էր վերցնում (կարծես գրպանից էր հանում), երբ տեսնում էր, թե դա անհրաժեշտ է, նա ինքն է ինձ ասել, որ այն ժամանակ ինքը միանգամայն «հիմար լակոտ» է եղել և ոչ էլ սենտիմենտալ է եղել, այլ հենց այնպես, նոր կարդացել է «Անտոն Գորեմիկան» և «Պոլինկա Սակսը» գրական երկու գործ, որոնք անսահման քաղաքակրթող ազդեցություն են ունեցել մեր այն ժամանակվա աճող սերնդի վրա։ Նա ավելացնում էր, որ միգուցե հենց «Անտոն Գորեմիկայի» պատճառով էլ այն ժամանակ գյուղ է եկել և արտակարգ լրջությամբ էր ավելացնում։ Ուրեմն, ի՞նչ ձևով կարող էր այդ «հիմար լակոտը» պատմություն սկսել մորս հետ։ Ես հիմա պատկերացրի, որ եթե գոնե մեկ ընթերցող ունենայի, ապա նա կհռհռար ինձ վրա, որպես ամենածիծաղելի դեռահասի, որը պահպանած լինելով իր հիմար անմեղությունը, քիթը խոթում է դատողություններ անելու և վճռելու մի բան, որից ոչինչ չի հասկանում։ Այո, իսկապես, ես դեռ չեմ հասկանում, թեև ոչ թե հպարտությունից եմ խոստովանում, քանի որ գիտեմ, թե ինչ աստիճանի հիմարություն է նման անփորձությունը քսան տարեկան հասակում, միայն թե ես այդ պարոնին կասեմ, որ նա ինքը չի հասկանում, և դա կապացուցեմ։ Ճիշտ է, կանանց հարցում ես ոչինչ չգիտեմ և չեմ էլ ուզում իմանալ, որովհետև խոսք եմ տվել և ամբողջ կյանքում թքելու եմ նրանց վրա։ Սակայն չէ՞ որ հաստատապես գիտեմ, որ կա այնպիսի կին, որ գայթակղում է իր գեղեցկությամբ կամ ինչով որ գիտե, տեղնուտեղը, իսկ մի ուրիշին կես տարի պետք է ծամել-ծամծմել, մինչև հասկանաս, թե ինչ կա նրա մեջ և որպեսզի այդպիսի կնոջը տեսնես ու սիրահարվես, քիչ է նրան դիտելն ու ամեն բանի ուղղակի պատրաստ լինելը, այլ դրան ավելացրած պետք է մի բանով էլ օժտված լինել։ Դրանում ես համոզված եմ, չնայած այն բանին, որ ոչինչ չգիտեմ, և եթե հակառակը լիներ, պետք կլիներ բոլոր կանանց միանգամից հասարակ ընտանի կենդանիների աստիճանին իջեցնել և միայն այդ ձևով նրանց իրենց կողքին պահել, միգուցե շատ-շատերը հենց այդպես էլ կուզեին։
Ես մի քանի հոգուց հաստատապես իմացել եմ, որ մայրս գեղեցկուհի չի եղել, թեև նրա այն ժամանակվա դիմանկարը, որը մի ինչ-որ տեղ կա, ես չեմ տեսել։ Ուրեմն, առաջին հայացքից չէր կարելի նրան սիրահարվել։ Ուղղակի «զվարճանալու» համար Վերսիլովը կարող էր ընտրել ուրիշին և այդպիսին այնտեղ կար, այն էլ չամուսնացած մի աղախին, Անֆիսա Կոնստանտինովնա Սապոժկովան։ Իսկ մարդու համար, որն «Անտոն Գորեմիկայով» հարստացած էր եկել, շատ ամոթալի կլիներ հենց իր առջև կալվածատիրոջ իրավունքի հիմունքներով քայքայել թեկուզ և իր դաստակերտի սպասավորներից մեկի ամուսնության սրբությունը, որովհետև, կրկնում եմ, այդ «Անտոն Գորեմիկայի» մասին նա ոչ ավելի վաղ, քան մի քանի ամիս առաջ, այսինքն այն օրից քսան տարի անց, չափազանց լուրջ էր խոսում։ Անտոնի, չէ՞ որ միայն ձին էին տարել, իսկ այստեղ կնոջը։ Ուրեմն մի առանձնահատուկ բան էր պատահել, որից և տուժել էր mademoiselle Սապոժկովան (իմ կարծիքով, շահել էր)։ Անցյալ տարի այս բոլոր հարցերով ես մի երկու անգամ համառորեն դիմել եմ նրան, երբ հնարավոր է եղել նրա հետ խոսել (որովհետև միշտ չէ, որ հնարավոր էր նրա հետ խոսել) և նկատել եմ, որ նա, չնայած իր ողջ բարձրաշխարհիկությանն ու դեպքերի քսանամյա հեռավորությանը, մի տեսակ արտակարգ ճնշվում էր։ Բայց ես պնդեցի։ Համենայն դեպս, բարձրաշխարհիկ մարդու զզվանքի այն արտահայտությամբ, որը նա բազմիցս թույլ էր տվել իմ նկատմամբ, նա, հիշում եմ, մի անգամ տարօրինակ ձևով կմկմաց. որ մայրս անպաշտպանների մեջ միակ այն անձնավորությունն էր, որին ոչ թե կսիրես (ընդհակառակը, ամենևին ոչ) այլ մի տեսակ հանկարծ չգիտես ինչու կխղճաս, միգուցե հեզության համար, թեև ինչի՞ համար դա միշտ էլ ոչ ոքի հայտնի չէ, բայց կխղճաս երկար ժամանակով, կխղճաս ու կկապվես... «Մի խոսքով, սիրելիս, երբեմն այնպես է լինում, որ էլ պոկ չես գա»։ Ահա թե ինչ ասաց նա ինձ. և եթե դա իսկապես այդպես է եղել, ապա ես ստիպված եմ նրան ամենևին էլ չհամարել այնպիսի հիմար, ինչպիսին նա այն ժամանակվա համար վկայագրում էր իրեն։ Հենց այդ էլ պետք էր ինծ։
Ի դեպ, նա հենց այդ ժամանակ էլ սկսեց հավատացնել, որ մայրս սիրել է իրեն «նվաստությունից» դրդված, մնում էր միայն հորինել, թե ճորտատիրական կարգերից դրդված։ Փայլի համար ստեց, խղճի դեմ, պատվի, ազնվության դեմ ստեց։
Այս բոլորը ես ասացի, կարծես, որպես գովասանք մորս հասցեին, մինչդեռ արդեն հայտարարել էի, թե այն ժամանակվա մորս մասին ոչինչ էլ չեմ իմացել։ Դեռ ավելին, ես հենց գիտեմ այն միջավայրի և այն ողորմելի հասկացությունների ողջ անհուսալիությունը, որոնց մեջ դեռ մանկուց կարծրացել էր նրա սիրտը և որտեղ մնացել էր նա հետագայում ընդմիշտ։ Այնուամենայնիվ, փորձանքը պատահել էր։ Ի դեպ, պետք է ուղղեմ ինձ։ Երկինք սլանալով՝ ես մոռացա այն փաստը, որն, ընդհակառակը, պետք է ցուցադրել նախ և առաջ, այսինքն, նրանց պատմությունն սկսվել է հենց փորձանքից։ (Հուսով եմ, որ ընթերցողն այնքան չի կոտրատվի, որ իսկույն չհասկանա, թե ինչ եմ ուզում ասել ես)։ Մի խոսքով, նրանց միջև դա սկսվել էր հենց կալվածատիրական ձևով, չնայած այն բանին, որ շրջանցված էր mademoiselle Սապոժկովան։ Բայց այստեղ ես կմիջամտեմ և նախապես կհայտարարեմ, որ ամենևին ինձ չեմ հակասում։ Քանի որ ինչի՞ մասին, Տեր Աստված, ինչի՞ մասին այն ժամանակ կարող էր խոսել Վերսիլովի նման մարդն այնպիսի անձնավորության հետ, ինչպիսին մայրս էր, նույնիսկ ամենաանդիմադրելի սիրո դեպքում։ Ես անառակ մարդկանցից լսել եմ, որ շատ հաճախ տղամարդը կնոջ հետ միանալիս, բացարձակապես լուռ է սկսում, որ, իհարկե, հրեշավորության ու նողկալիության գագաթնակետն է. այնուամենայնիվ, Վերսիլովը, եթե նույնիսկ ուզենար, թվում է, թե չէր էլ կարող այլ կերպ սկսել մորս հետ։ Մի՞թե պիտի սկսեր բացատրել նրան «Պոլինկա Սակսը»։ Եվ դեռ ավելին, ռուս գրականությանն անդրադառնալու նրանք ոչ մի հնարավորություն չունեին, ընդհակառակը, հենց նրա ասելով (մի անգամ նա շատ էր բացվել) իրենք թաքնվում էին անկյուններում, իրար սպասում սանդուղքներին, կարմրատակած գնդակի պես իրարից հեռու թռչում, եթե մարդ էր անցնում, և «բռնակալ-կալվածատերը» դողում էր ամենավերջին հատակ լվացողին տեսնելիս, չնայած ճորտատերի իր ողջ իրավունքին։ Բայց թեև կալվածատիրավարի էր սկսվել, այլ կերպ էր դուրս եկել և, իրականում, ոչինչ հնարավոր չէ բացատրել։ Նույնիսկ մշուշն էլ ավելի է թանձրանում։ Նույնիսկ այն չափերը, որոնց, զարգանալով, հասավ նրանց սերը, մի առեղծված էին կազմում, որովհետև Վերսիլովի նմանների առաջին պայմանը նպատակին հասնելուց հետո իսկույն լքելն է։ Սակայն այդպես դուրս չեկավ։ Մեղք գործել ագարակի սիրունատես, թեթևամիտ աղախնի հետ (իսկ մայրս թեթևամիտ չէր) «երիտասարդ, անառակ լակոտի» համար (իսկ նրանք բոլորն էլ անառակ էին, բոլորն անխտիր թե՝ առաջադեմները, թե՛ հետադեմները) ոչ միայն հնարավոր էր, այլ նույնիսկ անխուսափելի, հատկապես նկատի ունենալով երիտասարդ այրի տղամարդու նրա դիրքն ու պարապությունը։ Բայց սիրելն ընդմիշտ՝ չափազանց էր։ Չեմ երաշխավորում, թե Վերսիլովն իսկապես սիրում էր մորս, բայց այն, որ ամբողջ կյանքի ընթացքում իր հետ քարշ էր տալիս նրան դա ճիշտ է։
Հարցեր ես շատ էի շարել, բայց կար մի ամենակարևորը, որով, նկատեմ, չհամարձակվեցի ուղիղ դիմել մորս, չնայած այն բանին, որ այնքան մտերմացել էի նրա հետ անցյալ տարի և, բացի դրանից, որպես բիրտ ու անշնորհակալ լակոտ, որը համարում է, թե իր առջև մեղավոր են, բոլորովին փափկանկատ չէի նրա նկատմամբ։ Հարցը հետևյալն է. իսկ ինքն ինչպես է կարողացել, նա ինքը, որ արդեն կես տարի ամուսնացած էր, նաև ճնշված ամուսնության օրինականության բոլոր հասկացություններով, ճնշված ինչպես անզոր մի ճանճ, նա, որը որևէ աստծուց պակաս չէր հարգում իր Մակար Իվանովիչին, նա ինչպես է կարողացել ընդամենը մի երկու շաբաթվա ընթացքում նման մի մեղքի հասնել։ Չէ՞ որ անառակ կին չէր իմ մայրը։ Ընդհակառակը, հիմա նախապես կասեմ, որ այդքան մաքուր հոգու տեր կին լինել և այդպես հետո ամբողջ կյանքն ապրել, նույնիսկ դժվար է պատկերացնել։ Բացատրելը միգուցե կարելի է միայն նրանով, որ արել է դա գլուխը կորցրած, այսինքն ոչ այն իմաստով, որով այժմյան փաստաբաններն են հավատացնում իրենց մարդասպաններին ու գողերին պաշտպանելիս, այլ այն ուժեղ տպավորության տակ, որով զոհի որոշակի պարզամտության դեպքում, համակվում են ճակատագրական ու ողբերգական ձևով։ Ի՜նչ իմանաս, միգուցե նա մահու չափ սիրել է... Նրա հագուստի ձևը, փարիզյան մազաբաժանը, նրա ֆրանսիական արտասանությունը, հենց ֆրանսիական, որի ոչ մի հնչյունը նա չէր հասկանում, այն ռոմանսը, որ նա երգել էր դաշնամուրի մոտ նստած, սիրել է մի բան, որ երբեք չի տեսել ու չի լսել (իսկ նա շատ գեղեցիկ է եղել) և դրա հետ մեկտեղ արդեն խելահեղության աստիճանի սիրել է նրան իր հագուստի ձևերի ու ռոմանսների հետ ամբողջովին վերցրած։ Ես լսել եմ, որ ճորտատիրական կարգերի ժամանակ ագարակի աղջիկների, այն էլ ամենաազնիվների հետ երբեմն այդպես պատահել է։ Ես դա հասկանում եմ, և սրիկա է նա, ով դա կբացատրի միայն ճորտատիրական կարգերով ու «ստորադասությամբ»։ Եվ այսպես, կարո՞ղ էր, ուրեմն, այդ երիտասարդը այնքան ամենաուղղակի ու գայթակղիչ ուժ ունենալ իր մեջ, որպեսզի գրավեր մինչ այդ այնքան մաքուր մի արարածի և, որ գլխավորն է, այդքան իրենից միանգամայն տարբեր մի արարածի, բոլորովին այլ միջավայրից ու այլ աշխարհից ու այդքան բացահայտ կործանման դատապարտեր։ Որ կործանման էր դատապարտված՝ դա, հուսով եմ, որ մայրս էլ հասկանում էր իր ամբողջ կյանքում, միայն, միգուցե, այդ քայլին դիմելիս կործանման մասին չի մտածել ամենևին։ Բայց այդ «անպաշտպանները» միշտ էլ այդպես են. գիտեն էլ, որ կործանվում են, բայց գնում են։
Մեղք գործելուց հետո նրանք իսկույն էլ խոստովանել են իրենց մեղքը։ Նա սրամտորեն պատմել է ինձ, որ դառնագին արտասվել է Մակար Իվանովիչի ուսին կրթնած, որին հատկապես այդ դեպքի առթիվ աշխատասենյակ է հրավիրել, իսկ մայրս... այդ ժամանակ ուշակորույս պառկած է եղել ագարակի իր խցիկում...
VI
Սակայն բավական է այդ հարցերի ու խայտառակ մանրամասնությունների մասին խոսեմ։ Վերսիլովը, մորս համար փրկագին վճարելով Մակար Իվանովիչին, շուտով հեռանում է գյուղից և այդ օրից, ինչպես վերում արդեն ասացի, սկսեց քարշ տալ նրան իր հետ ամենուր, բացի այն դեպքերից, երբ երկար ժամանակով էր բացակայում։ Այդ դեպքերում նա թողնում էր մորս մեծ մասամբ մորաքրոջ, այսինքն Տատյանա Պավլովնա Պրուտկովայի խնամքին, որն այդպիսի դեպքերում միշտ ինչ-որ տեղից նրա ձեռքի տակ էր հայտնվում։ Ապրում էին նրանք և Մոսկվայում, ապրում էին զանազան այլ գյուղերում ու քաղաքներում, նույնիսկ արտասահմանում և, վերջապես, Պետերբուրգում։ Այս բոլորի մասին հետո, կամ չարժե։ Միայն կասեմ, որ Մակար Իվանովիչից հետո մեկ տարի անց աշխարհ եկա ես, իսկ մեկ տարի հետո քույրս, դրանից հետո արդեն տասը թե տասնմեկ տարի անց աշխարհ եկավ մի հիվանդոտ տղա՝ կրտսեր եղբայրս, որը մի քանի ամսից վախճանվեց։ Այս երեխայի տանջալից ծննդաբերությունից հետո սպառվեց մորս գեղեցկությունը, ինձ, համենայն դեպս, այդպես են ասել, նա սկսեց արագ ծերանալ ու տկարանալ։
Սակայն հարաբերությունները Մակար Իվանովիչի հետ, այնուամենայնիվ, երբեք չեն դադարել։ Որտեղ էլ որ Վերսիլովները գտնվեին, միևնույն տեղում մի քանի տարի ապրեին, թե տեղափոխվեին, Մակար Իվանովիչն իր մասին տեղեկություն էր տալիս «ընտանիքին»։ Ինչ-որ տարօրինակ, մասամբ հանդիսավոր և համարյա լուրջ հարաբերություններ հաստատվեցին նրանց միջև։ Պարոնների կենցաղում նման հարաբերություններին անպայման ծիծաղաշարժ մի բան կխառնվեր, ես գիտեմ, բայց այստեղ այդպիսի բան չստացվեց։ Տարին երկու անգամ, ոչ ավել ոչ պակաս, նամակներ էին ուղարկվում, մեկը մյուսին չափազանց նման։ Ես տեսել եմ դրանք, դրանցում անձնական որևէ բան շատ քիչ կա. ընդհակառակը, հնարավորության սահմաններում միայն հանդիսավոր տեղեկություններ են ամենաընդհանուր իրադարձությունների և ամենաընդհանուր զգացմունքների՝ եթե այդպես կարելի է արտահայտվել զգացմունքների մասին, նախ տեղեկություններ իր առողջության մասին, հետո հարցուփորձ սրանց առողջության մասին, հետո մաղթանքներ, հանդիսավոր ողջույններ ու օրհնանքներ և վերջ։ Հենց այդ ընդհանրությանն ու անդեմությանն էլ ապավինում է, կարծես, տոնի ողջ բարետեսությունն ու այդ միջավայրի վարվեցողության ամենաբարձր իմացությունը։ «Մեր սիրարժան ու հարգարժան տիկնոջը՝ Սոֆյա Անդրեևնային հղում եմ մեր խոնարհ ողջույնը»... «Մեր սիրելի զավակներին հղում եմ մեր հավիտյան անխախտ ծնողական օրհնանքը»։ Զավակները թվարկվում էին անուն առ անուն նրանց կուտակվելուն համաձայն, ես էլ՝ այդ թվում։ Ընդ որում, նկատեմ, որ Մակար Իվանովիչն այնքան նրբամիտ էր, որ «Նորին բարձրածնունդ պատկառարժան պարոն Անդրեյ Պետրովիչին» երբեք իր «բարերարը» չէր անվանում, թեև յուրաքանչյուր նամակում անշեղորեն իր խոնարհագույն բարևն էր ուղարկում, իր համար նրանից՝ ողորմածություն, իսկ նրա համար Աստծո օրհնանք խնդրելով։ Մակար Իվանովիչի պատասխանները մայրս էր առանց ուշացնելու ուղարկում և մշտապես ճիշտ նույն այս ոճով էին գրվում։ Հասկանալի է, որ Վերսիլովն այս նամակագրությանը չէր մասնակցում։ Գրում էր Մակար Իվանովիչը Ռուսաստանի տարբեր ծայրերից, քաղաքներից ու վանքերից, որոնցում երբեմն ապրում էր երկար ժամանակ։ Նա, այսպես ասած, պանդուխտ էր դարձել։ Նա երբեք ոչինչ չէր խնդրում, սակայն մի երեք տարին մեկ անգամ անպայման տուն էր գալիս այցելության և իջևանում էր հենց մորս մոտ, որը, միշտ այդպես էր լինում, Վերսիլովի բնակարանից զատ, իր բնակարանն էր ունենում։ Այդ մասին ստիպված կլինեմ հետո պատմելու, բայց այստեղ միայն կնկատեմ, որ Մակար Իվանովիչը հյուրասենյակում բազմոցներին չէր փռվում, այլ համեստորեն միջնորմների հետևում էր տեղավորվում։ Երկար չէր մնում, մի հինգ օր, կամ մի շաբաթ։
Մոռացա ասել, որ նա սոսկալի սիրում ու հարգում էր իր «Դոլգոռուկի» ազգանունը։ Հասկանալի է, որ դա մի ծիծաղելի հիմարություն էր։ Եվ ամենահիմարն այն էր, որ նրան իր ազգանունը դուր էր գալիս հենց այն պատճառով, որ կան իշխան Դոլգոռուկիներ։ Տարօրինակ հասկացություն է, միանգամայն գլխիվայր հասկացություն։
Թեև ես ասացի, որ ամբողջ ընտանիքը միշտ ներկա էր լինում, ապա հասկանալի է, որ առանց ինձ։ Ես կարծես դուրս նետված լինեի և համարյա ծննդյանս օրից օտարների մոտ տեղավորված։ Բայց դրանում որևէ առանձին նպատակ չկար, այլ ուղղակի չգիտես ինչու, այդպես էր ստացվել։ Ինձ ծնելիս, մայրս դեռ երիտասարդ էր ու գեղեցիկ, ուրեմն պետք էր նրան, իսկ ճչացող երեխան, հասկանալի է, ամեն բան խանգարում էր, հատկապես ճանապարհորդությունների ժամանակ։ Ահա թե ինչու այնպես պատահեց, որ մինչև քսաներորդ տարիս ես համարյա չէի տեսել մորս, եթե չհաշվենք մի-երկու թռուցիկ դեպք։ Դա տեղի էր ունեցել ոչ թե մորս զգացմունքների, այլ Վերսիլովի՝ մարդկանց նկատմամբ ունեցած գոռոզամտության պատճառով։
VII
Հիմա մի բոլորովին այլ բան։
Մեկ ամիս առաջ, այսինքն սեպտեմբերի տասնիննից մեկ ամիս առաջ, ես Մոսկվայում որոշեցի հրաժարվել բոլորից և արդեն վերջնականապես տարվել ամբողջովին իմ գաղափարով։ Ես այդպես էլ բնութագրում եմ այդ արտահայտությունը, «տարվել իմ գաղափարով», որովհետև այդ արտահայտությունը կարող է նշանակել իմ ողջ գլխավոր միտքը, հենց այն, ինչի համար ես ապրում եմ աշխարհում։ Իսկ թե ինչ է «իմ գաղափարը» այդ մասին չափազանց շատ կխոսվի հետագայում։ Իմ մոսկովյան կյանքի բազմամյա ու անրջամիտ մեկուսացման մեջ այն ստեղծվել է իմ գլխում դեռ գիմնազիայի վեցերորդ դասարանից և այն օրից, գուցե, ոչ մի վայրկյան չի լքել ինձ։ Այն կլանել է իմ ամբողջ կյանքը։ Մինչ այն էլ ես երազներում էի ապրում, ամենավաղ մանկությունից սկսած՝ ես ապրել եմ որոշակի երանգի երազային թագավորության մեջ, բայց այդ գլխավոր և իմ մեջ ամեն ինչ կլանած գաղափարի հայտնվելուն պես երազներս ամրացան ու միանգամից հայտի ձևով ձուլվեցին, հիմար երազներից նրանք դարձան բանական։ Գիմնազիան երազներիս չէր խանգարում. չխանգարեց նաև գաղափարիս։ Կավելացնեմ, սակայն, որ գիմնազիայի վերջին տարվա դասընթացը ես վատ ավարտեցի, մինչդեռ մինչև յոթերորդ դասարանը միշտ առաջիններից մեկն էի, իսկ դա պատահեց նույն գաղափարի հետևանքով, այն եզրակացության միգուցե, կեղծ եզրակացության հետևանքով, որին հանգել էի այդ գաղափարից։ Այսպիսով ոչ թե գիմնազիան խանգարեց գաղափարին, այլ գաղափարը խանգարեց գիմնազիային, խանգարեց նաև համալսարանին։ Գիմնազիան ավարտելով՝ ես իսկույն մտադրվեցի ոչ միայն արմատապես խզել կապերս բոլորի հետ, այլև, եթե պետք է, ամբողջ աշխարհի հետ, չնայած այն բանին, որ այն ժամանակ ես ընդամենը տասնինը տարեկան էի։ Ես գրեցի Պետերբուրգ, ում որ պետք էր և ում միջոցով որ պետք էր, որ ինձ վերջնականապես հանգիստ թողնեն, իմ ապրուստի համար այլևս փող չուղարկեն և, եթե հնարավոր է, իսպառ ինձ մոռանան (այսինքն՝ հասկանալի է, այն դեպքում եթե գոնե մի քիչ ինձ հիշում էին), և, վերջապես, որ «ոչ մի դեպքում» համալսարան չեմ ընդունվի։ Իմ առջև անդիմադրելի դիլեմա էր, կամ համալսարան և հետագա ուսում, կամ ևս չորս տարով հեռացնել «գաղափարի» անհապաղ կիրառումը, ես անվարան գաղափարիս կողմն անցա, քանի որ մաթեմատիկորեն էի համոզված։ Հայրս Վերսիլովը, որին կյանքումս միայն մի անգամ էի տեսել, միայն մի պահ, երբ ընդամենը տասը տարեկան էի (և որը այդ մի պահի ընթացքում հասցրեց ինձ ոչնչացնել), ի պատասխան նամակիս, որն, ի դեպ, նրան չէր ուղարկված, սեփական ձեռքով գրված նամակով կանչեց ինձ Պետերբուրգ, խոստանալով ինձ մասնավոր պաշտոն։ Չոր ու հպարտ, իմ նկատմամբ գոռոզամիտ ու անփույթ մարդու այդ հրավերը, մի մարդու, որը, ծնելով ինձ ու օտար մարդկանց մեջ նետելով, մինչև օրս ոչ միայն չէր ճանաչում ինձ ամենևին, այլև երբեք չէր զղջում դրա համար (ով գիտե, միգուցե, իմ գոյության մասին անգամ աղոտ ու անճշգրիտ գաղափար է ունեցել, քանի որ պարզվեց հետագայում, որ Մոսկվայում իմ ապրուստի փողն էլ ինքը չէր վճարում, այլ ուրիշները), ասում եմ, այդպես հանկարծ ինձ հիշած ու սեփական ձեռքով գրած նամակի ինձ արժանացրած այդ մարդու հրավերը, գայթակղելով ինձ, վճռեց իմ ճակատագիրը։ Տարօրինակ է, բայց ինձ, իմիջիայլոց, այդ նամակում (փոքր չափի թղթի վրա մի փոքրիկ էջ) դուր եկավ այն, որ նա ոչ մի բառով չէր հիշել համալսարանը, չէր խնդրում ինձ փոխել վճիռս, չէր հանդիմանում, որ չեմ ուզում սովորել։ Մի խոսքով, դրա նման ոչ մի ծնողական ծռտի-մռտի բաներ չէր ցուցադրում, ինչպես անում են սովորաբար, մինչդեռ հենց դա էր վատը նրա կողմից այն իմաստով, որ էլ ավելի էր հաստատում նրա անփութությունն իմ նկատմամբ։ Ես վճռեցի գնալ նաև այն պատճառով, որ դա ամենևին չէր խանգարում իմ գլխավոր երազանքին։ «Տեսնեմ, թե ինչ կլինի,― մտորում էի ես,― համենայն դեպս, ես միայն որոշ ժամանակով, միգուցե ամենակարճ ժամանակով եմ կապվում նրանց հետ։ Բայց հենց որ տեսնեմ, թե այդ քայլը, թեկուզ և պայմանական ու չնչին, այնուամենայնիվ, հեռացնում է գլխավորից, իսկույն կխզեմ հարաբերություններս, ամեն ինչ կթողնեմ ու կքաշվեմ կեղևիս մեջ»։ Հենց կեղևիս մեջ։ «Կթաքնվեմ նրա մեջ կրիայի պես», այս համեմատությունն ինձ շատ էր դուրս գալիս։ «Ես մենակ չեմ լինի,― շարունակում էի տալ ու առնել ես, այս վերջին օրերին գժի պես վազվզելով Մոսկվայում,― հիմա այլևս երբեք մենակ չեմ լինի ես, ինչպես մինչև օրս այսքան երկար ու սոսկալի տարիներին, ինձ հետ կլինի իմ գաղափարը, որին երբեք չեմ դավաճանի, նույնիսկ այն դեպքում, եթե այնտեղ բոլորն ինձ դուր գան, ինձ երջանկություն պարգևեն և թեկուզ տասը տարի ապրեմ նրանց հետ»։ Նախապես ասեմ, որ հենց այս տպավորությունը իմ պլանների ու նպատակների, հենց այն երկվությունը, որ դեռ Մոսկվայում էր ձևավորվել և որը ոչ մի վայրկյանով ինձ չէր լքում Պետերբուրգում (քանի որ չգիտեմ, եղել է, արդյոք, Պետերբուրգում այնպիսի օր, որ ես չնշեմ առջևում որպես վերջնական ժամկետ նրանց հետ կապերս խզելու ու հեռանալու համար), այդ երկվությունն էլ, ասում եմ, հենց եղել է, կարծես, տարվա ընթացքում իմ կատարած բազմաթիվ անզգուշությունների, բազմաթիվ նողկալիությունների, բազմաթիվ, նույնիսկ ստորությունների և, անշուշտ հասկանալի է, հիմարությունների գլխավոր պատճառներից մեկը։
Ինձ համար, իհարկե, հանկարծ հայր էր ի հայտ գալիս, որն առաջ երբեք չէր եղել։ Այդ միտքն արբեցնում էր ինձ և Մոսկվայում ճանապարհորդության պատրաստվելիս, և վագոնում։ Որ հայրս էր դա դեռ ոչինչ, և քնքշանքներ էլ ես չէի սիրում, բայց այդ մարդը չէր ուզում ինձ ճանաչել և ստորացրել էր ինձ, մինչդեռ ես երազել եմ նրա մասին բոլոր այս տարիներին բուռն կրքով (եթե երազանքի մասին կարելի է այդպես արտահայտվել)։ Իմ ամեն մի երազանքը ամենավաղ մանկությունից նրան է անդրադարձել. նրա շուրջն է սավառնել, իր վերջնական արդյունքում նրան է հանգել։ Ես չգիտեմ, ատել եմ նրան, թե սիրել, բայց նա իրենով է լցրել իմ ամբողջ ապագան, կյանքի իմ բոլոր հաշիվները, և դա ինքն իրեն է եղել, դա իմ աճին զուգընթաց է զարգացել։
Մոսկվայից իմ հեռանալու վրա ազդել է ևս մի զորավոր պարագա, մի գայթակղություն, որից արդեն այն ժամանակ, ճանապարհորդությունիցս դեռ երեք ամիս առաջ (ուրեմն, այն ժամանակ, երբ Պետերբուրգի մասին խոսք անգամ չի եղել), սիրտս արդեն ուռչում էր ու բաբախում։ Ինձ ձգում էր այդ անհայտ օվկիանոսը նաև նրանով, որ ես ուղղակի կարող էի մտնել այնտեղ որպես տեր ու տիրակալ ուրիշների ճակատագրերի, այն էլ ո՜ւմ ճակատագրերի։ Բայց մեծահոգի և ոչ թե բռնակալական զգացմունքներ էին եռում իմ սրտում, նախապես եմ տեղեկացնում, որ իմ խոսքերից սխալ բան դուրս չգա։ Բացի դրանից, Վերսիլովը կարող էր մտածել (եթե միայն շնորհ էր անում իմ մասին մտածել), թե ահա գալիս է մի փոքրիկ տղա, նախկին գիմնազիստ, մի դեռահաս ու զարմանում է ամբողջ աշարհի վրա։ Մինչդեռ ես արդեն գիտեի նրա բոլոր խորագույն գաղտնիքները և մոտս ունեի մի կարևոր փաստաթուղթ, որի համար (հիմա ես արդեն դա հաստատ գիտեմ) նա իր կյանքից մի քանի տարի կտար, եթե ես այն ժամանակ գաղտնիքը բացեի։ Ի դեպ, նկատում եմ, որ արդեն շատ առեղծվածներ մեջտեղ քաշեցի։ Առանց փաստերի զգացմունքներ չես նկարագրի։ Բացի այդ, այս բոլորի մասին չափազանց շատ կխոսվի իր տեղում, դրա համար եմ գրիչ առել ձեռքս։ Իսկ հենց այնպես գրելը նման է ամպի կամ զառանցանքի։
VIII
Ի վերջո, որպեսզի ամսի տասնիննին անցնեմ վերջնականպես, առայժմ համառոտակի, այսպես ասած հարևանցիորեն կասեմ, որ գտա նրանց բոլորին, այսինքն Վերսիլովին, մորս ու քրոջս (վերջինիս կյանքումս առաջին անգամ էի տեսնում), ծանր կացության, համարյա աղքատության մեջ կամ աղքատության նախօրյակին։ Այս մասին դեռ Մոսկվայում իմացա, բայց այնուամենայնիվ չէի ենթադրում այն, ինչ տեսա։ Ամենավաղ մանկությունից ես սովոր էի երևակայել այս մարդուն, իմ այս «ապագա հորը», համարյա ինչ-որ փայլի մեջ և չէի կարող պատկերացնել նրան այլ կերպ, քան առաջին տեղում ամենուրեք։ Վերսիլովը երբեք մորս հետ նույն բնակարանում չի ապրել, այլ միշտ նրա համար ուրիշ բնակարան է վարձել, և դա, իհարկե, իրենց ստորագույն «պատշաճությունից» ելնելով է արել։ Բայց այստեղ բոլորը միասին էին ապրում, Սեմյոնովյան գնդի մի նրբանցքում գտնվող փայտաշեն կցաշենքում։ Բոլոր իրերն արդեն գրավ էին դրված, այնպես որ Վերսիլովից գաղտնի ես մորս տվի նույնիսկ իմ թաքուն հավաքած վաթսուն ռուբլին։ Իսկապես թաքուն հավաքած, որովհետև խնայել էի իմ գրպանի փողից, որը տրվում էր ինձ ամսական հինգ ռուբլու հաշվով, երկու տարվա ընթացքում, իսկ խնայելը սկսել էի իմ «գաղափարի» հանդես գալու առաջին օրից, այդ իսկ պատճառով Վերսիլովը ոչինչ չպետք է իմանար այդ փողի մասին։ Այդ մտքից ես դողում էի։
Այդ օգնությունը մի կաթիլ դուրս եկավ։ Մայրս աշխատում էր, քույրս նույնպես կար էր անում. Վերսիլովն ապրում էր պարապ, քմահաճ և շարունակում էր իր նախկին բազմաթիվ, բավական թանկ նստող սովորություններով ապրել։ Նա տրտնջում էր սոսկալի, հատկապես ճաշի ժամանակ, և նրա ամբողջ շարժ ու ձևը կատարյալ բռնակալական էր։ Բայց մայրս, քույրս, Տատյանա Պավլովնան և հանգուցյալ Անդրոնիկովի ամբողջ ընտանիքը (մի երեք ամիս առաջ վախճանված բաժնի պետի ու միաժամանակ Վերսիլովի գործերի կարգադրիչի), որն անթիվ-անհամար կանանցից էր բաղկացած, ինչպես ֆետիշի երկյուղածում էին նրա առջև։ Ես պատկերացնել անգամ չէի կարող դա։ Նկատեմ, որ ինը տարի առաջ նա անհամեմատ նրբագեղ էր։ Ես արդեն ասացի, որ իմ երազներում նա մնացել է ինչ-որ փայլով ողողված, և այդ պատճառով չէի կարող պատկերացնել, ինչպես կարելի էր այդքան ծերանալ ու մաշվել ընդամենը մի ինը տարում, թախիծը, խղճահարությունը, ամոթը իսկույն համակեցին ինձ։ Գալուս պես առաջին ամենածանր տպավորություններիցս մեկը ստացա նրա վրա նետածս հայացքից։ Ի դեպ, նա դեռ ամենևին էլ ծերունի չէր, նա ընդամենը քառասունհինգ տարեկան էր, հետագայում ավելի ուշադիր նայելով, նրա գեղեցկության մեջ ես նույնիսկ ավելի զարմացնող բան տեսա, քան այն, որ մնացել էր իմ հիշողության մեջ։ Պակասել էր նախկին փայլը, պակասել էր արտաքինը, նույնիսկ նրբագեղությունը, բայց կյանքը կարծես առաջվանից շատ ավելի հետաքրքիր մի բան էր դրոշմել նրա դեմքին։
Մինչդեռ աղքատությունը նրա անհաջողությունների միայն տասներորդ կամ քսաներերոդ մասն էր կազմում, և ես չափազանց լավ գիտեի այդ մասին։ Աղքատությունից բացի մի անչափ լուրջ բան կար, եթե չասենք այն մասին, որ դեռ հույս կար շահելու Սոկոլսկի իշխանների դեմ Վերսիլովի սկսած դատավարությունը ժառանգության կապակցությամբ, և Վերսիլովը ամենամոտ ապագայում կարող էր ստանալ յոթանասուն, գուցեև մի քանի հազարով ավելի արժողությամբ մի կալվածք։ Վերում ես արդեն ասել եմ, որ այդ Վերսիլովն իր կյանքի ընթացքում արդեն երեք ժառանգութուն էր մսխել և նորից նրան փրկում էր ժառանգությունը։ Գործը պետք է վճռվեր դատարանում ամենամոտ ժամկետում։ Հենց դրա համար էլ ես եկել էի։ Ճիշտ է, որ հույսի դիմաց փող ոչ ոք չէր տալիս, պարտք վերցնելու տեղ չկար, և առայժմ դիմանում էինք։
Բայց Վերսիլովը ոչ ոքի մոտ չէր գնում, թեև երբեմն ամբողջ օրով բացակայում էր։ Արդեն մեկ տարուց ավելի է, ինչ նա արտաքսված է հասարակությունից։ Պատմությունն այս, չնայած իմ բոլոր ջանքերին, ամենագլխավոր կետում մնում էր ինձ համար չպարզաբանված, չնայած մի ամբողջ ամիս արդեն Պետերբուրգում էի ապրում։ Մեղավոր է Վերսիլովը, թե մեղավոր չէ. ահա թե ինչն էր ինձ համար կարևորը, ահա թե ինչի համար էի եկել ես։ Երես էին դարձրել նրանից բոլորը, իմիջիայլոց, նաև բոլոր նշանավոր, ազդեցիկ մարդիկ, որոնց հետ նա առանձնապես կարողանում էր կապ պահպանել իր ամբողջ կյանքի ընթացքում, մի արտակարգ ստոր և (որ ամենավատն է «բարձրաշխարհիկ հասարակության» աչքում) խայտառակ արարքի մասին տարածված լուրերի հետևանքով, որ իբր գործել էր նա տարուց ավելի առաջ Գերմանիայում և նույնիսկ ապտակի մասին, որ չափազանց հրապարակայնորեն ստացել էր նա հենց Սոկոլսկի իշխաններից մեկից, և որին մարտահրավերով չէր պատասխանել։ Նույնիսկ նրա երեխաները (օրինական)՝ որդին ու դուստրը, երես էին թեքել նրանից և առանձին էին ապրում։ Ճիշտ է, և որդին, և դուստրը ամենաբարձր շրջաններում էին պտտվում Ֆանարիոտովների և ծեր իշխան Սոկոլսկու (Վերսիլովի նախկին բարեկամի) միջոցով։ Ի դեպ, ուշադիր զննելով նրան ողջ այս ամսվա ընթացքում՝ ես տեսա գոռոզամիտ մի մարդու, որին ոչ թե հասարակությունն էր դուրս նետել իր շրջանից, այլ մի մարդու, որը ինքն էր հասարակությանը վանել իրենից, այնքան անկախ տեսք ուներ նա։ Բայց արդյո՞ք իրավունք ուներ այդպիսի տեսք ունենալու, ահա թե ինչն էր հուզում ինձ։ Ես անպայման պետք է ողջ ճշմարտությունն իմանամ ամենամոտ ժամանակներում, որովհետև եկել էի դատելու այդ մարդուն։ Իմ ուժերը ես դեռ թաքցնում էի նրանից, բայց ես պետք է կամ ընդունեի, կամ իսպառ վանեի նրան ինձնից։ Իսկ վերջինս չափազանց ծանր էր լինելու ինձ համար, և ես տառապում էի։ Վերջապես լիակատար խոստովանություն կանեմ, ինձ համար թանկ էր այդ մարդը։
Իսկ առայժմ ես նրանց հետ ապրում էի մի բնակարանում, աշխատում էի ու հազիվ ինձ զսպում կոպտություններից։ Նույնիսկ չէի կարողանում զսպել։ Արդեն մեկ ամիս ապրելուց հետո ես օրեցօր համոզվում էի, որ վերջնական բացատրության համար ոչ մի դեպքում չեմ կարող նրան դիմել։ Հպարտ մարդն ուղղակի որպես առեղծված էր կանգնած իմ առջև, որ մինչև հոգուս խորքը վիրավորում էր ինձ։ Նա նույնիսկ սիրալիր էր ինծ հետ և կատակում էր, բայց ես ավելի շուտ ընդհարում կուզեի, քան նման կատակներ։ Իմ բոլոր զրույցները նրա հետ միշտ ինչ-որ երկիմաստություն էին պարունակում իրենց մեջ, այսինքն՝ ուղղակի մի տարօրինակ հեգնանք նրա կողմից։ Նա հենց սկզբից անլուրջ ընդունեց ինձ Մոսկվայից։ Ես ոչ մի կերպ չէի կարողանում հասկանալ, թե ինչու նա այդպես արեց։ Ճիշտ է, նա հասավ այն բանին, որ ինձ համար անթափանց մնաց, բայց ես ինքս չէի ստորանա նրա կողմից իմ նկատմամբ լրջություն խնդրելով։ Դրան ավելացրած նաև այն, որ նա ինչ-որ զարմանալի ու անդիմադրելի ձևեր գիտեր, որոնց հետ ես չգիտեի ինչպես վարվեմ։ Կարճ ասած ինձ հետ նա վարվում էր, ինչպես ամենախակ մի դեռահասի, ինչը ես համարյա չէի կարողանում տանել, թեև գիտեր, որ այդպես է լինելու։ Դրա հետևանքով ես ինքս էլ դադարեցի լուրջ խոսել և սպասում էի. նույնիսկ համարյա բոլորովին դադարեցի խոսել։ Սպասում էի ես մի մարդու, որի Պետերբուրգ գալուն պես կարող էի վերջնականապես իմանալ ճշմարտությունը. դրա մեջ էր իմ վերջին հույսը։ Համենայն դեպս պատրաստվեցի վերջնականապես խզել կապերս և արդեն ձեռնարկեցի բոլոր միջոցները։ Մորս խղճում էի, բայց... «Կամ նա, կամ ես»,― ահա թե ինչ էի ուզում առաջարկել նրան ու քրոջս։ Նույնիսկ օրն էի նշանակել, իսկ առայժմ գնում էի ծառայության։
Գլուխ երկրորդ
I
Այս ամսի տասնիննին ես պետք է նաև առաջին ռոճիկս ստանայի պետերբուրգյան իմ «մասնավոր» պաշտոնում կատարածս ծառայության առաջին ամսվա համար։ Այդ պաշտոնի մասին նրանք ինձ նույնիսկ չհարցրին, այլ ուղղակի տվին ինձ, կարծեմ, գալուս հենց առաջին օրը։ Դա շատ կոպիտ արարք էր, և ես համարյա պարտավոր էի բողոքել։ Պարզվեց, որ այդ պաշտոնը ծեր իշխան Սոկոլսկու տանն է։ Բայց հենց այն ժամանակ բողոքելը կնշանակեր իսկույն էլ նրանց հետ կապերս խզել, որը թեև ամենևին չէր վախեցնում ինձ, բայց վնասում էր իմ էական նպատակներին, այդ իսկ պատճառով պաշտոնը լուռ ընդունեցի, լռությամբ պաշտպանելով արժանապատվությունս։ Հենց սկզբից պարզաբանեմ, որ այդ իշխան Սոկոլսկին մեծահարուստ ու գաղտնի խորհրդականը, ոչ մի ազգակցական կապ չուներ մոսկովյան այն Սոկոլսկի իշխանների (արդեն մի քանի սերունդ շարունակաբար ողորմելի աղքատների) հետ, որոնց դեմ իր դատն էր վարում Վերսիլովը։ Նրանք միայն ազգանվանակիցներ էին։ Բայց և այնպես ծեր իշխանը նրանցով շատ էր հետաքրքրվում և հատկապես սիրում էր այդ իշխաններից մեկին, այսպես ասած՝ նրանց ցեղի ավագին, որ մի երիտասարդ սպա էր։ Վերսիլովը դեռ վերջերս հսկայական ազդեցություն ուներ այդ ծերունու գործերի վրա ու նրա բարեկամն էր, տարօրինակ բարեկամը, որովհետև այդ խեղճ իշխանը, ինչպես նկատեցի ես, սոսկալի վախենում էր նրանից ոչ միայն այն ժամանակ, երբ ես գործի մտա նրա մոտ, այլև, կարծեմ, միշտ, ողջ բարեկամության ընթացքում։ Ի դեպ, նրանք արդեն վաղուց չէին հանդիպում, այն անազնիվ արարքը, որում մեղադրում էին Վերսիլովին, հենց իշխանի ընտանիքի հետ էր կապված, բայց մեջտեղ եկավ Տատյանա Պավլովնան և հենց նրա միջնորդությամբ ինձ տեղավորեցին ծերունու մոտ, որը «երիտասարդ մարդ» էր ուզում ունենալ իր աշխատասենյակում։ Ընդ որում, պարզվեց, որ նա սոսկալի ուզում էր հաճելի բան արած լինել Վերսիլովի նկատմամբ, այսպես ասած առաջքայլը դեպի նա, և Վերսիլովը հանդուրժեց։ Իսկ կարգադրեց գործը ծեր իշխանը իր դստեր գեներալի այրու բացակայության ժամանակ, որը, երևի, այդ քայլը թույլ չտար նրան։ Դրա մասին հետո, բայց նկատեմ, որ Վերսիլովի նկատմամբ վերաբերմունքի տարօրինակությունը հենց զարմացրեց ինձ նրա օգտին։ Առաջ էր գալիս մի դատողություն, համաձայն որի եթե վիրավորված ընտանիքի գլուխը դեռ շարունակում է հարգանք տածել Վերսիլովի նկատմամբ, ապա, ուրեմն, անհեթեթ կամ գոնե երկիմաստ են նաև Վերսիլովի ստորության վերաբերյալ տարածված ասեկոսեները։ Ինչ-որ չափով հենց այս պարագան ստիպեց ինձ չբողոքել գործի մտնելիս, գործի մտնելով՝ ես հույս ունեի հենց ստուգել այս բոլորը։
Այդ Տատյանա Պավլովնան տարօրինակ դեր էր խաղում այն ժամանակ, երբ ես հանդիպեցի նրան Պետերբուրգում։ Ես արդեն համարյա բոլորովին մոռացել էի նրա մասին և առավել ևս ոչ մի կերպ չէի կարող սպասել, թե նա այդպիսի նշանակություն ունի։ Առաջներում նա մի երեք-չորս անգամ հանդիպել է ինձ իմ մոսկովյան կյանքում և հայտնվել է Աստված գիտե, թե որտեղից, ինչ-որ մեկի հանձնարարությամբ, ամեն անգամ, երբ պետք է եղել ինձ որևէ տեղ տեղավորել, լիներ դա Տուշարի ողորմելի պանսիոնն ընդունվելը, թե հետո երկու ու կես տարի անց, գիմնազիա փոխադրվելն ու անմոռանալի Նիկոլայ Սեմյոնովիչի բնակարանում տեղավորվելը։ Հայտնվելով, նա ինձ հետ էր անցկացնում ամբողջ այդ օրը, ստուգում էր սպիտակեղենս, հագուստս, ինձ հետ Կուգնեցկի ու քաղաք էր գնում, ինձ համար անհրաժեշտ իրեր գնում, մի խոսքով, դասավորում էր իմ ողջ օժիտը մինչև ամենավերջին սնդուկն ու գրչահատ դանակը, ընդ որում՝ շարունակ ֆշշացնում էր ինձ վրա, բարկանում էր վրաս, հանդիմանում, քննում, ինձ օրինակ էր բերում ուրիշ՝ ինչ-որ երևակայական, իր ծանոթ ու բարեկամ տղաների, որոնք իբր, բոլորն էլ ինձնից լավն էին և, ազնիվ խոսք, նույնիսկ կսմթում էր ինձ, իսկ հրմշտել է ինձ, հաստատապես, նույնիսկ մի քանի անգամ, այն էլ՝ ցավոտ։ Գործերս դասավորելով ու տեղավորելով ինձ՝ նա անհետ չքվում էր մի քանի տարով։ Հենց ինքն էլ, գալուս պես հայտնվեց ինձ տեղավորելու։ Սա փոքրիկ ու չոր կերպարանք ուներ, թռչնի սուր քթով ու թռչնի սրատես աչքերով։ Վերսիլովին նա ստրուկի պես էր ծառայում և խոնարհվում էր նրա առաջ, ինչպես Հռոմի պապի, բայց համոզմունքով։ Բայց շուտով ես զարմանքով նկատեցի, որ նրան վճռականապես բոլորն ու ամենուրեք հարգում են և, որ գլխավորն է վճռականապես ամենուրեք և բոլորը ճանաչում էին։ Ծեր իշխան Սոկոլսկին արտակարգ հարգանքով էր վերաբերվում նրան, նրա ընտանիքը՝ նույնպես. Վերսիլովի այդ հպարտ երեխաները նույնպես. Ֆանարիոտովների տանը՝ նույնպես, մինչդեռ նա կար անելով, ինչ-որ ժանյակներ լվանալով էր ապրում, խանութից գործ էր վերցնում։ Մենք հենց առաջին խոսքից ընդհարվեցինք, որովհետև նա իսկույն որոշեց վեց տարի առաջվա պես ֆշշալ ինձ վրա, այդ օրից շարունակում ենք ընդհարվել ամեն օր, բայց դա չէր խանգարում մեզ երբեմն զրուցել, և խոստովանում եմ, ամսի վերջին նա սկսեց դուր գալ ինձ. կարծում եմ՝ իր անկախ բնավորության շնորհիվ։ Սակայն ես նրան տեղյակ չէի պահում այդ մասին։
Ես իսկույն հասկացա, որ այդ հիվանդ ծերունու մոտ ինծ գործի են դրել միայն նրա համար, որ «զվարճացնեմ» նրան, և որ հենց դրանում է իմ ողջ ծառայությունը։ Բնականաբար, դա ինձ ստորացնում էր, և ես իսկույն փործեցի միջոցներ ծեռք առնել, սակայն շուտով այդ ծեր խենթը, ինչ-որ անսպասելի խղճահարության պես, մի տպավորություն գործեց ինձ վրա, և ամսի վեջերին ես ինչ-որ տարօրինակ ձևով կապվեցի նրա հետ, համենայն դեպս կոպտելու մտադրությունից հրաժարվեցի։ Ի դեպ, նրա տարիքը վաթսունից ավելի չէր։ Այստեղ մի ամբողջ պատմություն էր դուրս եկել։ Մի տարի ու կես սրանից առաջ նա հանկարծ նոպա էր ունեցել։ Նա ինչ-որ տեղ էր գնացել և ճանապարհին ցնորվել էր, այնպես որ խայտառակության պես մի բան էր պատահել, որի մասին խոսում էին Պետերբուրգում։ Ինչպես ընդունված է նման դեպքերում, նրան իսկույն արտասահման տարան, բայց մի հինգ ամիս անց նա նորից հայտնվեց և միանգամայն առողջ, թեև ծառայությունը թողեց։ Վերսիլովը լրջորեն հավատացնում էր (և նկատելի բորբոքվածությամբ), թե նա ամենևին էլ չէր ցնորվել, այլ միայն ինչ-որ ջղային նոպա էր ունեցել։ Վերսիլովի այդ բորբոքվածությունն ես իսկույն նկատեցի։ Ի դեպ, ասեմ, որ ես ինքս էլ համարյա բաժանում էի նրա կարծիքը։ Ծերունին, միգուցե, միայն երբեմն թվում էր չափազանց թեթևամիտ, մի տեսակ տարիքին անհամապատասխան, որ, ասում են, առաջներում երբեք չի եղել։ Ասում էին, որ առաջներում նա ինչ-որ տեղերւմ ինչ-որ խորհուրդներ էր տալիս և մի անգամ նույնիսկ չափազանց էր աչքի ընկել իր վրա դրված հանձնարարությունը կատարելիս։ Արդեն մի ամբողջ ամիս նրան ճանաչելով, ես ոչ մի կերպ չէի կարող ենթադրել նրա մեջ խորհրդատու լինելու մի առանձին զորություն։ Նկատում էին մարդիկ (թեև ես չեմ նկատել), որ այդ նոպայից հետո նրա մեջ, որքան կարելի է շուտ ամուսնանալու մի առանձին հակում է զարգացել և որ նա, իբր, այս մեկուկես տարում արդեն քանիցս ձեռք է զարկել այդ գաղափարին։ Այդ մասին, իբր, գիտեին բարձր հասարակության մեջ և, ում որ պետք է, հետաքրքրվում էին։ Սակայն, քանի որ այդ ոտնձգությունը սաստիկ չէր համապատասխանում իշխանին շրջապատող որոշ մարդկանց շահերին, ծերունուն հսկում էին ամեն կողմից։ Նրա սեփական ընտանիքը փոքր էր. արդեն քսան տարի էր, ինչ նա այրի էր և մինուճար մի դուստր ուներ, գեներալի այրի, երիտասարդ մի կին, որին այժմ ամեն օր սպասում էին Մոսկվայից, և որի բնավորությունից իշխանն, անշուշտ, վախենում էր։ Բայց նա անթիվ զանազան հեռավոր ազգականներ ուներ, գերազանցապես հանգուցյալ կնոջ գծով, որոնք բոլորն էլ համարյա աղքատներ էին, բացի այդ բազմաթիվ ամեն տեսակ հոգեզավակներ ու իր կողմից բարերարված սանուհիներ, որոնք բոլորն էլ գոնե մի մասնիկ էին սպասում նրա կտակում, և այդ պատճառով բոլորն էլ օգնում էին գեներալի այրուն՝ ծերունուն հսկելու գործում։ Բացի դրանից, նա մի տարօրինակություն ուներ, դեռ երիտասարդ ժամանակվանից, միայն չգիտեմ, ծիծաղելի թե ոչ, աղքատ աղջիկներին մարդու տալու սովորություն։ Արդեն քսանհինգ տարի շարունակ նա մարդու էր տալիս այդ աղջիկներին, կամ իր հեռավոր ազգականուհիներին, կամ իր կնոջ հորեղբոր որդիների ու քեռորդիների խորթ աղջիկներին, կամ կնքասանուհիներին, մարդու տվեց նույնիսկ իր դռնապանի աղջկան։ Նախ դեռ փոքրիկ աղջնակ ժամանակ իր տուն էր ընդունում նրանց, գուվերնանտկաներով ու ֆրանսուհիներով մեծացնում էր նրանց, հետո ուսում էր տալիս լավագույն ուսումնական հաստատություններում և, ի վերջո, օժիտ տալով, ամուսնացնում էր։ Սրանք բոլորը մշտապես խռնվում էին նրա շուրջը։ Սանուհիները, բնականաբար, ամուսնանալով, էլի աղջիկներ էին բերում, բոլոր ծնված աղջիկները նույնպես սանուհի դառնալ էին ձգտում, ամեն տեղ նա պետք է կնքահայր լիներ, բոլորը գալիս էին նրա անվանակոչության տոնը շնորհավորելու, և այս բոլորը չափազանց հաճելի էր նրան։
Գործի ընդունվելով նրա մոտ, ես իսկույն նկատեցի, որ ծերունու ուղեղում մի ծանր համոզմունք է բույն դրել (և դա ոչ մի կերպ հնարավոր չէր չնկատել), որ հասարակության մեջ, իբր, բոլորը սկսել էին ինչ-որ տարօրինակ նայել իրեն, որ բոլորը, իբր, սկսել են այնպես չվերաբերվել իրեն, ինչպես առաջ, երբ ինքն առողջ էր, այդ տպավորությունը նրան չէր լքում նույնիսկ ամենաուրախ աշխարհիկ հավաքույթներում։ Ծերունին կասկածամիտ դարձավ, ինչ-որ բաներ սկսեց նկատել բոլորի հայացքներում։ Այն միտքը, թե իրեն շարունակում են ցնորված համարել, ըստ երևույթին, տանջում էր նրան, նույնիսկ ինձ վրա էր երբեմն թերահավատ հայացքներ նետում։ Եվ եթե նա իմանար, թե որևէ մեկը տարածում կամ հաստատում է իր մասին այդ լուրը, ապա թվում է, թե այդ ամենաանչար մարդը նրա հավիտենական թշնամին կդառնար։ Հենց այս իրադրությունն էլ, խնդրում եմ, նկատի առնեք։ Կավելացնեմ, որ հենց սա էլ առաջին օրից վճռեց այն, որ ես չէի կոպտում նրան, նույնիսկ ուրախ էի լինում, եթե հաջողվում էր երբեմն ուրախացնել կամ զվարճացնել նրան, չեմ կարծում, թե այս խոստովանությունը կարող է ստվեր գցել իմ արժանապատվության վրա։
Նրա փողերի մեծ մասը շրջանառության մեջ էր գտնվում։ Նա արդեն հիվանդությունից հետո, որպես մասնակից մտել էր մի մեծ բաժնետիրական ընկերություն, ի դեպ շատ պատկառելի։ Ու, թեև գործերն ուրիշներն էին վարում, նա էլ շատ էր հետաքրքրվում, հաճախում էր բաժնետերերի ժողովներին, ընտրված էր հիմնադիր անդամ, մասնակցում էր խորհուրդների նիստերին, երկար ճառեր ասում, հերքում էր, աղմկում և, ըստ երևույթին, հաճույքով։ Ճառ ասելը նրան շատ էր դուր եկել, համենայն դեպս բոլորը կարող էին տեսնել նրա խելքը։ Եվ ընդհանրապես նրան սոսկալի դուր էր եկել նույնիսկ ամենամտերմական, մասնավոր կյանքում իր խոսքի մեջ առանձնապես խորիմաստ բաներ կամ բոնմո մտցնելը։ Ես դա հրաշալի եմ հասկանում։ Տանը, ցածում, տնային գրասենյակի պես բան էր սարքած և մի ծառայող գործեր, հաշիվներ ու գրքեր էր վարում և դրա հետ միաժամանակ տունը կառավարում։ Միայն այդ ծառայողը, որը, բացի սրանից, պետական պաշտոն էլ ուներ, միանգամայն բավական կլիներ։ Բայց հենց իշխանի ցանկությամբ, ավելացրել էին նաև ինձ, իբր այդ ծառայողին օգնելու համար, բայց ինձ իսկույն էլ իր աշխատասենյակը փոխադրեցին, և ես հաճախ, նույնիսկ ձևի համար, իմ առջև ոչ զբաղմունք, ոչ թուղթ, ոչ էլ գիրք ունեի։
Այժմ ես գրում եմ, որպես վաղուց սթափված և շատ հարցերում արդեն համարյա որպես օտար մարդ, բայց ինչպե՞ս նկարագրեմ այն ժամանակվա սրտումս կուտակված թախիծը (որն այժմ հիշեցի), և գլխավորը իմ այն ժամանակվա հուզմուքը, որն այնպիսի խռովահույզ ու տենդագին վիճակի էր հասնում, որ ես նույնիսկ գիշերները չէի քնում իմ անհամբերությունից և այն հանելուկներից, որ ինքս էի իմ առաջ դնում։
II
Փող ուզելը գարշելի գործ է. նույնիսկ ռոճիկդ ուզելը, եթե խղճիդ ինչ-որ ծալքերում զգում ես, թե այնքան էլ արժանի չես։ Մինչդեռ նախորդ օրը մորս՝ քրոջս հետ փսփսալուց իմացա, որ Վերսիլովից թաքուն («որպեսզի չվշտացնի Անդրեյ Պետրովիչին») ուզում էր գրավ դնել կիոտից մի սրբապատկեր, որը, չգիտեմ ինչու, չափազանց թանկ էր իր համար։ Ծառայում էի ես ամսական հիսուն ռուբլով, բայց ամենևին չգիտեի, թե ինչպես պիտի դա ստանամ, ինձ այստեղ տեղավորելով, ոչինչ չէին ասել այդ մասին։ Մի երեք օր առաջ, հանդիպելով ցածում ծառայողին, ես նրան հարցրի, ումից են այստեղ ուզում ռոճիկը։ Սա զարմացած մարդու ժպիտով ինձ նայեց (նա ինձ չէր սիրում)։
― Իսկ դուք ռոճի՞կ եք ստանում։
Ես կարծում էի, թե իմ պատասխանից հետո նա կավելացնի.
― Իսկ ինչի՞ համար։
Բայց նա միայն չոր պատասխանեց, թե «ոչինչ չգիտի» և իր տողած գրքի մեջ խորասուզվեց, որտեղ ինչ-որ հաշիվներ էր ներգրում ինչ-որ առանձին թղթիկներից։
Ի դեպ, նրան անհայտ չէր, որ ես ինչ-որ բան անում էի։ Երկու շաբաթ առաջ ես ամբողջ չորս օր տքնել եմ մի գործի վրա, որ հենց ինքն էր ինձ տվել արտագրելու սևագրությունից, իսկ իրականում դուրս եկավ վերաշարադրել։ Դա իշխանի «մտքերի» մի ամբողջ բազմություն էր, որը նա պատրաստվում էր բաժնետերերի կոմիտեին ներկայացնել։ Այդ բոլորը պետք էր դաշնավորել որպես մի ամբողջություն և մշակել ոճը։ Հետո իշխանն ու ես մի ամբողջ օր տանջվեցինք այդ թղթի վրա, նա չափազանց տաքացած վիճում էր ինձ հետ, սակայն ի վերջո գոհ մնաց, միայն չգիտեմ՝ ներկայացրե՞ց թուղթը, թե՞ ոչ։ Մի երկու-երեք նույնպես գործնական նամակների մասին, որոնք ես գրել էի նրա խնդրանոք, չեմ էլ հիշատակում։
Ռոճիկ խնդրելն ինձ համար անախորժ էր նաև այն պատճառով, որ ես արդեն վճռել էի հրաժարվել իմ պաշտոնից, նախազգալով, որ ստիպված եմ լինելու հեռանալ նաև այստեղից անխուսափելի պարագաների հետևանքով։ Արթնանալով այն առավոտ և իմ խցիկում վերևում, հագնվելով, ես զգացի, որ սիրտս ուժգին բաբախեց ու, թեև ես դա բանի տեղ չէի դնում, իշխանի տունը մտնելով, նորից նույն հուզմունքն զգացի, այս առավոտ այստեղ պետք է գա այն անձնավորությունը, այն կինը, որի գալուստից ես սպասում էի ինձ տանջող բոլոր հարցերի բացատրությունը։ Դա հենց իշխանի դուստրն էր, գեներալ Ախմակովի կինը, երիտասարդ այրին, որի մասին արդեն ասել եմ, և որը խիստ թշնամական հարաբերությունների մեջ էր Վերսիլովի հետ։ Վերջապես ես գրեցի այդ անունը։ Նրան ես, իհարկե, երբեք չեմ տեսել, ոչ էլ կարող եմ պատկերացնել, թե ինչպես եմ խոսելու նրա հետ և արդյո՞ք խոսելու եմ։ Բայց ինձ թվում էր (միգուցե բավական հիմք ունենալով), որ նրա գալուստով կցրվի և մշուշը, որ իմ աչքում պարուրել էր Վերսիլովին։ Հաստատուն մնալ ես չէի կարող, սոսկալի տհաճ էր, որ հենց առաջին քայլից ես այդքան փոքրոգի էի ու այդքան ապաշնորհ, սոսկալի հետաքրքիր էր և գլխավորը՝ զզվելի, միանգամից երեք տպավորություն։ Այն օրը ես անգիր եմ հիշում։
Դստեր հնարավոր ժամանման մասին իշխանս դեռ ոչինչ չգիտեր և ենթադրում էր նրա վերադարձը Մոսկվայից մեկ շաբաթից ոչ շուտ։ Իսկ ես միանգամայն պատահաբար իմացա նախորդ օրը, իմ ներկայությամբ մորս մոտ բերանից թռցրեց Տատյանա Պավլովնան, որը նամակ էր ստացել գեներալի այրուց։ Նրանք թեև շշուկով ու վերացական արտահայտություններով էին խոսում, ես կռահեցի։ Պարզ է, որ ծածուկ ականջ չէի դնում, ուղղակի չէի կարող չլսել, երբ տեսա, թե հանկարծ, այդ կնոջ գալու լուրը լսելով՝ ինչպես հուզվեց մայրս։ Վերսիլովը տանը չէր։
Ծերունուն ես չէի ուզում հաղորդել, որովհետև չէի կարող չնկատել այդ ողջ ժամկետի ընթացքում, թե ինչպես է վախենում դստեր գալուց։ Մի երեք օր առաջ նա նույնիսկ բերանից թռցրեց, թեև վեհերոտ ու անորոշ, որ նրա գալուց ինձ համար է վախենում, այսինքն՝ իմ պատճառով հանդիմանություն ստանալուց։ Սակայն, պետք է ավելացնեմ, որ ընտանեկան հարաբերություններում և հատկապես փողի տնօրինության հարցում նա այնուամենայնիվ, պահպանել էր անկախությունն ու գլխավորությունը։ Սկզբում նրա մասին ես այն եզրակացության եկա, որ կատարյալ կնիկ է, բայց հետո ստիպված եղա եզրակացությունս փոխել այն իմաստով, որ եթե նույնիսկ կնիկ է, ապա նրանում եթե ոչ իսկական առնականություն, ապա երբեմն մի ինչ-որ համառություն մնում է այնուամենայնիվ։ Լինում էին րոպեներ, երբ այդպիսի բնավորությամբ (ըստ երևույթին, վախկոտ ու ենթարկվող) համարյա ոչինչ չէր կարելի անել։ Դա ինձ Վերսիլովն ավելի մանրամասն բացատրեց հետագայում։ Հիմա հետաքրքրությամբ նշում եմ, որ մենք իրար հետ համարյա երբեք չենք էլ խոսել գեներալի այրու մասին, այսինքն՝ կարծես խուսափել ենք խոսելուց, խուսափել եմ հատկապես ես, իսկ նա իր հերթին խուսափել է Վերսիլովի մասին խոսելուց, և ես ուղղակի հասկացա, որ նա ինձ չի պատասխանի, եթե ես ինձ այդքան հետաքրքրող փափկանկատ հարցերից որևէ մեկն իրեն տամ։
Իսկ եթե ցանկանան իմանալ, թե ինչի մասին ենք խոսել մենք այս ամբողջ ամիսը, ապա կպատասխանեմ, որ, իսկապես, ամեն ինչի, բայց բոլորն էլ ինչ-որ տարօրինակ բաների մասին։ Ինձ շատ դուր էր գալիս այն արտակարգ միամտությունը, որով նա վերաբերվում էր ինձ հետ։ Երբեմն ես արտակարգ տարակուսանքով ուշադիր նայում էի այդ մարդուն և հարց էի տալիս ինձ. «Բայց որտե՞ղ էր սա առաջներում նիստ ունենում։ Սրան ուղղակի մեր գիմնազիան պետք էր բերել, չորրորդ դասարանում էլ նստեցնել,― այ թե հրաշալի ընկեր դուրս կգար սրանից»։ Շատ անգամ էլ նրա դեմքի վրա եմ զարմացել, արտաքուստ այն արտակարգ լուրջ էր (և համարյա գեղեցիկ էր), չոր, ճերմակ, խիտ, գանգուր մազեր, պարզ աչքեր և ամբողջապես էլ նիհարավուն էր, լավ էլ բոյ ուներ։ Բայց նրա դեմքը արտակարգ լուրջից հանկարծ չափազանց կայտառի փոխվելու, մի տեսակ տհաճ, համարյա անվայել հատկություն ուներ, այնպես որ առաջին անգամ տեսնողը ոչ մի կերպ չէր կարող սպասել դրան։ Ես այդ մասին ասացի Վերսիլովին, որը հետաքրքրությամբ լսեց ինձ, կարծես թե նա չէր սպասում, որ ես ընդունակ կլինեմ նման բաներ նկատելու, բայց հարևանցիորեն ասաց, որ դա իշխանի մոտ հայտնվել է արդեն հիվանդությունից հետո և միգուցե միայն ամենավերջին ժամանակներս։
Մենք գերազանցապես երկու վերացական առարկայի մասին էինք խոսում. Աստծո և Նրա լինելության մասին, այսինքն՝ գոյություն ունի Նա թե ոչ, և կանանց մասին։ Իշխանը շատ կրոնասեր էր և շատ զգացումային։ Նրա աշխատասենյակում սրբապատկերների հսկայական պահարան էր կախված ճրագը տակին։ Բայց հանկարծ տարակուսանքը պաշարում էր նրան, և նա հանկարծ սկսում էր կասկածել Աստծո գոյությանը, զարմանալի բաներ էր ասում՝ ակնհայտորեն պատասխանի կոչելով ինձ։ Այդ գաղափարի նկատմամբ, ընդհանրապես ասած ես բավական անտարբեր էի, բայց, այնուամենայնիվ, երկուսս էլ խիստ տարվում էինք և միշտ անկեղծորեն։ Ընդհանրապես բոլոր այս խոսակցությունները, նույնիսկ այժմ, հաճույքով եմ հիշում։ Բայց նրա համար ամենահաճելին կանանց մասին զրուցելն էր և, քանի որ այդ թեմայով զրույցներ չսիրելու պատճառով ես չէի կարող լավ զրուցակից լինել, երբեմն նա նույնիսկ վշտանում էր։
Հենց այս թեմայով էլ նա սկսեց խոսել, երբ նոր ներս էի մտել այն առավոտյան։ Ես նրան գտա խաղաղ տրամադրության մեջ, իսկ երեկ թողել էի, չգիտես ինչու, արտակարգ վշտաբեկ։ Մինչդեռ ես պետք է անպայման այսօր, մինչև որոշ անձնավորությունների ժամանումը, ռոճիկիս գործն ավարտեի։ Ես ենթադրում էի, որ մեզ այսօր անպայման կընդհատեն (հո իզուր չէր բաբախում սիրտս), և այդ դեպքում, միգուցե, այլևս չհամարձակվեմ փողի մասին խոսել։ Բայց քանի որ փողի մասին խոսակցություն չէր ստացվում, ես, բնականաբար, բարկացա իմ հիմարության վրա և, այսօրվա պես հիշում եմ, նրա մի ինչ-որ չափազանց ուրախ հարցից սրտնեղած մի շնչով ու արտակարգ մոլուցքով կանանց մասին ունեցածս հայացքները ներկայացրի նրան։ Իսկ դրա հետևանքը եղավ այն, որ նա, ի հեճուկս ինձ, էլ ավելի տարվեց այդ թեմայով։
III
―... Ես կանանց չեմ սիրում, որովհետև նրանք գռեհիկ են, անշնորհք են, ինքնուրույն չեն և որովհետև անվայել շորեր են հագնում,― անկապ ավարտեցի ես երկար ճառս։
― Խնայի՛ր, սիրելիս,― անչափ ուրախանալով բացականչեց նա, և դրանով էլ ավելի զայրացրեց ինձ։ Ես զիջող ու մանրախնդիր եմ միայն մանրուքի մեջ, բայց գլխավորը երբեք չեմ զիջի։ Իսկ մանրուքի մեջ, բարձրաշխարհիկ որևէ շարժուձևի մեջ, ինձ ինչ ասես, որ չի կարելի անել, և ես միշտ անիծում եմ այդ հատկությունս։ Գարշելի մի բարեհոգությունից ես երբեմն պատրաստ էի համաձայնել բարձրաշխարհիկ մի փուչ պճնամոլի հետ, միայն նրա սիրալիրությամբ գայթակղված, կամ վեճի մեջ մտնել հիմարի հետ, որ ամենաաններելին էր ինձ համար։ Այս բոլորը տոկունության բացակայությունից և այն բանից, որ պուճախում էի մեծացել։ Հեռանում ես չարացած ու երդվում, որ վաղն արդեն դա չի կրկնվի, բայց վաղը կրկնվում է նույնը։ Ահա թե ինչու էին ինձ երբեմն համարյա տասնվեց տարեկանի տեղ դնում։ Բայց տոկունություն ձեռք բերելու փոխարեն ես հիմա էլ թեկուզև ամենամարդատյացի նման գերադասում եմ էլ ավելի փակվել իմ պուճախում, «Թող ես անշնորհք լինեմ, բայց մնացեք բարով»։ Դա ես ասում եմ լրջորեն և ընդմիշտ։ Ի դեպ, սա գրում եմ ոչ թե իշխանի կապակցությամբ և նույնիսկ ոչ այն օրվա խոսակցության կապակցությամբ։
― Ես ամենևին ձեզ ուրախացնելու համար չեմ ասում,― համարյա բղավեցի նրա վրա,― ուղղակի իմ համոզմունքն եմ արտահայտում։
― Բայց ինչպե՞ս թե կանայք գռեհիկ են և անվայել են հագնված։ Դա նոր բան է։
― Գռեհիկ են։ Գնացեք թատրոն, գնացեք զբոսավայր։ Յուրաքանչյուր տղամարդ գիտե, թե որն է աջ կողմը, կհանդիպեն ու իրարից կհեռանան, նա՝ դեպի աջ, ես դեպի աջ։ Կինը, այսինքն տիկինը (ես տիկինների մասին եմ խոսում), ուղղակի ձեզ վրա է քշում, նույնիսկ ձեզ չի նկատում, կարծես դուք անպայման պարտավոր եք դեն թռչել ու ճանապարհ տալ իրեն։ Ես պատրաստ եմ զիջել, որպես ամենաթույլ արարածի, բայց ի՞նչ գործ ունի այստեղ իրավունքը, ինչո՞ւ է նա այդքան համոզված, թե ես պարտավոր եմ այդ անել, ահա թե ի՛նչն է վիրավորական։ Ես միշտ էլ բանի տեղ չեմ դրել հանդիպելիս։ Եվ դրանից հետո դեռ գոռում են, թե նրանք ստորացված են, և հավասարություն են պահանջում. ի՜նչ հավասարության մասին կարող է խոսք լինել, եթե նա ոտնատակ է տալիս ինձ, կամ բերանս ավազ է լցնում։
― Ավա՞զ։
― Այո, որովհետև անվայել է հագնված, միայն անառակը կարող է դա չնկատել։ Չէ՞ որ դատարանում դուռը փակում են, երբ անվայել բաների մասին է գործը, իսկ ինչո՞ւ են դա թույլ տալիս փողոցներում, որտեղ մարդիկ ավելի շատ են։ Նրանք իրենց հետևներին բացեիբաց ֆրու-ֆրու են դնում տակից, որպեսզի ցույց տան, թե բելֆամ, բաց է։ Չէ՞ որ ես չեմ կարող չնկատել, և պատանին էլ կնկատի, և երեխան՝ սկսնակ տղեկը, նույնպես կնկատի, դա ստորություն է։ Թող հիանան ծեր անառակները ու լեզուները դուրս գցած՝ վազեն նրանց հետևից, բայց կա նաև մաքրաբարո երիտասարդություն, որին պետք է պահպանել։ Մնում է միայն թքել։ Քայլում է զբոսայգում, իսկ հետևից մի արշին ու կես պոչ է քարշ տալիս ու փոշին ավլում. ի՜նչ անի հետևից եկողը, կամ վազիր, առաջ անցիր, կամ մի կողմ փախիր, թե չէ քիթդ ու բերանդ հինգ ֆունտ ավազ կլցնի։ Դրան ավելացրած, որ հագինը մետաքս է, նա միայն մոդային տուրք տալու համար իր պոչը երեք վերստ քարերով է տալիս, իսկ ամուսինը սենատում տարեկան հինգ հարյուր ռուբլի է ստանում, ահա թե որտեղից են մեջտեղ գալիս կաշառքները։ Ես միշտ թքել եմ, բարձրաձայն հայհոյել։
Թեև այս խոսակցությունը ես մի փոքր հումորով և այն ժամանակվա բնորոշ ձևով եմ ներկայացնում, բայց մտքերս հիմա էլ նույնն են։
― Եվ մարսե՞լ ես,― հետաքրքրվեց Իշխանը։
― Ես թքում եմ ու հեռանում։ Իհարկե, նրանք զգում են, բայց ցույց չեն տալիս, առանց գլուխները թեքելու նրանք վեհապանծ առաջ են քշում։ Իսկ միանգամայն լուրջ միայն մի անգամ եմ ընդհարվել զբոսայգում ինչ-որ երկու պոչավոր տիկինների հետ, պարզ է, որ ոչ թե վատ խոսքերով, այլ միայն բարձաձայն նկատեցի, որ իրենց պոչերը վիրավորական են։
— Հենց այդպես էլ արտահայտվեցի՞ր։
― Իհարկե։ Նախ նա ոտնահարում է հասարակության պայմանները, հետո փոշի է բարձրացնում, իսկ զբոսայգին բոլորի համար է. ես եմ քայլում, մյուսն է քայլում, երրորդը, Ֆեոդորը, Իվանը, միևնույն է, թե ով։ Հենց սա էլ ես ասացի։ Եվ, ընդհանրապես, ես կանանց քայլվածքը չեմ սիրում, եթե հետևից ես նայում, սա էլ ասացի, բայց ակնարկներով։
― Բայց դու լուրջ պատմության մեջ կարող էիր ընկնել, բարեկամ, նրանք կարող էին քեզ հաշտարար դատավորի մոտ քարշ տալ։
― Բոլորովին էլ չէին կարող։ Բողոքելու տեղ չունեին, մարդը քայլում է իրենց կողքից ու ինքն իր հետ խոսում։ Ամեն մարդ իրավունք ունի իր համոզմունքը օդի մեջ հայտնելու։ Ես վերացական եմ խոսել, նրանց չեմ դիմել։ Հենց իրենք ինձ կպան, սկսեցին ինձ հայհոյել և շատ ավելի վատ բառերով, քան ես. էլ համբակ, էլ ինձ քաղցած պետք է թողնել, էլ նիհիլիստ, էլ որ ինձ ոստիկանի ձեռքը կտան, էլ որ իրենց կպել եմ, որովհետև մենակ ու թույլ կանայք են, իսկ եթե իրենց հետ տղամարդ լիներ, ես պոչս իսկույն կքաշեի։ Ես սառնասիրտ հայտարարեցի, որ նրանք իրենց լուտանքը դադարեցնեն, իսկ ես մյուս կողմ կանցնեմ։ Եվ որպեսզի ապացուցեմ նրանց, թե իրենց տղամարդկանցից չեմ վախենում և պատրաստ եմ մարտահրավեր ընդունել նրանցից, քսան քայլ հեռավորության վրա մինչև իրենց տուն կգնամ նրանց հետևից, հետո կկանգնեմ տան առաջ ու իրենց տղամարդկանց կսպասեմ։ Այդպես էլ արեցի։
― Մի՞թե արեցիր։
― Դա, իհարկե, հիմարություն էր, բայց ես տաքացած էի։ Նրանք երեք վերստից ավելի, շոգին, քարշ տվեցին ինձ մինչև ինստիտուտները, միհարկանի, փայտաշեն տուն մտան (պետք է խոստովանեմ, որ միանգամայն վայելուչ տուն էր դա), պատուհանից երևում էր, որ տանը շատ ծաղիկ կա, երկու դեղձանիկ, երեք շնիկ և պատերին շրջանակներով էստամպներ են փակցված։ Մի կես ժամ ես տան առաջ՝ փողոցում կանգնած մնացի։ Նրանք մի երեք անգամ ծածուկ դուրս նայեցին, հետո վարագույրներն իջեցրին։ Վերջապես դռնակից մի տարեց աստիճանավոր դուրս եկավ, տեսքից դատելով, նա քնած էր և նրան այս առթիվ էին արթնացրել. նա խալաթով չէր, բայց ինչ-որ չափազանց տնական հագուստով էր. ձեռքերը մեջքին դրած՝ նա կանգնեց դռնակի առաջ ու սկսեց ինձ նայել, ես էլ նրան նայեցի։ Հետո մի քանի անգամ հայացքը թեքեց, նորից ինծ նայեց ու հանկարծ սկսեց ժպտալ։ Ես շրջվեցի ու հեռացա։
― Դա շիլլերյան պատմության է նման, բարեկամս։ Ես միշտ զարմացել եմ. դու այդքան կարմրաթուշ, դեմքիցդ առողջություն է կաթում և այդպիսի, կարելի է ասել, զզվանք կանանց նկատմամբ։ Ինչպե՞ս կարող է լինել, որ քո տարիքում կինը որոշակի տպավորություն չգործի քեզ վրա։ Ինձ, mon cher[1], դեռ տասնմեկ տարեկան հասակումս գուվերնյորը նկատողություն էր անում, որ չափազանց հիացած եմ նայում Ամառային այգու արձաններին։
― Դուք սոսկալի ուզում եք, որ ես այստեղացի մի Ժոզեֆինայի մոտ գնամ ու գամ ձեզ պատմեմ։ Կարիք չկա. ես ինքս էլ դեռ տասներեք տարեկան հասակում տեսել եմ կանացի մերկությունն ամբողջապես, այդ օրվանից էլ զզվանք եմ զգացել։
― Լո՞ւրջ։ Բայց, cher enfant[2], թարմ, սիրուն կնոջից խնձորի հոտ է գալիս, էլ ի՞նչ զզվանք կարող է լինել։
― Տուշարի ողորմելի պանսիոնում, որտեղ ես ապրում էի դեռ մինչև գիմնազիան, Լամբերտ ազգանունով մի ընկեր ունեի։ Նա շարունակ ինձ ծեծում էր, որովհետև ավելի քան երեք տարով մեծ էր ինձնից, իսկ ես ծառայում էի նրան ու սապոգները հանում։ Երբ նա կոնֆիրմացիայի պիտի գնար, նրա մոտ առաջին հաղորդությունը շնորհավորելու եկավ աբբա Ռիգոն, նրանք արտասվալից իրար վզով ընկան և աբբա Ռիգոն սկսեց նրան զանազան շարժումներով սոսկալի սեղմել իր կրծքին։ Ես էլ էի արտասվում ու շատ էի նախանձում։ Երբ հայրը մեռավ, նա դուրս եկավ պանսիոնից, և ես երկու տարի նրան չտեսա, իսկ երկու տարի անց հանդիպեցի փողոցում։ Նա ասաց, որ կգա ինձ մոտ։ Ես արդեն գիմնազիայում էի և Նիկոլայ Սեմյոնովիչի մոտ էի ապրում։ Նա եկավ առավոտյան, հինգ հարյուր ռուբլի ցույց տվեց ինձ և ասաց, որ իր հետ գնամ։ Թեև երկու տարի առաջ նա ինձ ծեծում էր, բայց միշտ իմ կարիքն ուներ և ոչ միայն սապոգների համար, նա ամեն բան ինձ պատմում էր։ Նա ասաց, որ կեղծելով բանալին՝ փողն այսօր գողացել է մոր գզրոցից, որովհետև հոր բոլոր փողերն իրենն են օրենքով, և որ մայրը չի համարձակվի չտալ, և որ երեկ իր մոտ է եկել աբբա Ռիգոն համոզելու, ներս է մտել, գլխավերևը կանգնել ու սկսել է նվնվալ, ձեռքերը դեպի երկինք բարձրացնել ու սարսափ ներկայացնել. «Իսկ ես դանակը հանեցի և ասացի, որ իրեն կմորթեմ» (նա արտասանում էր. կմողթեմ)։ Մենք գնացինք Կուզնեցկի։ Ճանապարհին նա ինձ հաղորդեց, որ իր մայրը հարաբերությունների մեջ է աբբա Ռիգոյի հետ, և որ ինքն այդ նկատել է, և որ այդ բոլորի վրա թքում է, և որ հաղորդության մասին նրանց բոլոր ասածները դատարկաբանություններ են։ Նա դեռ շարունակում էր խոսել, իսկ ես վախենում էի։ Կուզնեցկի փողոցում գտնվող խանութում նա երկփողանի հրացան գնեց, որսորդական պայուսակ, պատրաստի փամփուշտներ, ձիամարզության մտրակ և մի ֆունտ էլ կոնֆետ։ Գնացինք քաղաքից դուրս կրակելու և ճանապարհին վանդակները ձեռքին թռչնորսի հանդիպեցինք. Լամբերտը մի դեղձանիկ գնեց նրանից։ Անտառակում նա դեղձանիկին բաց թողեց, քանի որ նա վանդակից հետո հեռու թռչել չէր կարող և սկսեց կրակել նրա վրա, բայց չդիպավ։ Նա կյանքում առաջին անգամ էր կրակում, իսկ հրացան վաղուց դեռ Տուշարի մոտ էր ուզում գնել, մենք բոլորս էլ այդտեղ վաղուց էինք հրացանի մասին երազում։ Նա կարծես շնչասպառ էր լինում։ Նրա մազերը սոսկալի սև էին, դեմքը դիմակի պես սպիտակ ու կարմրայտ, քիթը երկար ու սապատավոր, ինչպես ֆրանսիացիներինը, ատամները՝ սպիտակ, աչքերը սև։ Դեղձանիկին նա թելով կապեց ոստից և մի վերշոկ հեռավորությունից երկու փողից դեմ առ դեմ երկու համազարկ տվեց, և նա, որպես հարյուր փետուր, ցրիվ եկավ շուրջը։ Հետո մենք վերադարձանք, հյուրանոց մտանք, համար վերցրինք, սկսեցինք ուտել ու շամպայն խմել, եկավ մի տիկին... կանաչ մետաքսե զգեստով։ Հիշում եմ, ես շատ զարմացած էի, թե ինչ շքեղ է հագնված նա։ Հենց այստեղ էլ ես տեսա այն բոլորը... ինչի մասին ձեզ ասում էի... Հետո, երբ մենք նորից սկսեցինք խմել, Լամբերտն սկսեց նրան չարացնել ու հայհոյել, նա նստած էր առանց շորի. Լամբերտը խլել էր նրա զգեստը, իսկ երբ սա սկսեց բարկանալ ու զգեստը խնդրել, որ հագնվի, Լամբերտն սկսեց մտրակով ամբողջ ուժով հարվածել նրա մերկ ուսերին։ Ես վերկացա, բռնեցի նրա մազերից և այնքան ճարպկորեն, որ միանգամից գետին գլորեցի նրան։ Նա ճանկեց պատառաքաղը ու խրեց ազդրս։ Աղմուկ-աղաղակի վրա մարդիկ վազեցին, իսկ ես հասցրի փախչել։ Այդ օրից զզվանքով եմ հիշում մերկության մասին, հավատացեք, գեղեցկուհի էր։
Խոսելուս ընթացքում իշխանի դեմքը կայտառից շատ տխուր դարձավ։
― Mon pauvre enfant[3], ես միշտ համոզված եմ եղել, որ քո մանկության մեջ չափազանց շատ դժբախտ օրեր են եղել։
― Մի անհանգստացեք, խնդրեմ։
― Բայց դու մենակ ես եղել, ինքդ ես ինձ ասել, և թեկուզ հենց այդ Lambert-ը. դու այնպե՜ս նկարագրեցիր դա այդ դեղձանիկը, այդ արտասվալից աչքերով կրծքին կռթնած կոնֆիրմացիան և հետո, ընդամենը մեկ տարի հետո, նա իր մոր մասին աբբայի հետ... Ի դեպ, երեխաների հարցը մեր ժամանակներում ուղղակի սարսափելի է. մինչ այդ ոսկեգանգուր գլուխներն իրենց անմեղությամբ, ամենավաղ մանկության օրերին այս ու այն կողմ են թռչկոտում քո առջև ու քեզ են նայում իրենց պայծառ աչուկներով ու լուսավոր ծիծաղով, կարծես Աստծո հրեշտակներ լինեն, կամ հրաշալի թռչնակներ, իսկ հետո... իսկ հետո պատահում է այն, որ ավելի լավ կլիներ, եթե նրանք ամենևին էլ չմեծանային։
― Ի՜նչ թուլամորթն եք, իշխան։ Կարծես ինքներդ երեխաներ ունեք։ Չէ՞ որ դուք երեխա չունեք և երբեք էլ չեք ունենա։
― Tiens[4],― մի ակնթարթում փոխվեց նրա ողջ դեմքը,― Ալեքսանդրա Պետրովնան մի երկու օր առաջ, հա-հա, հենց Ալեքսանդրա Պետրովնա Աինիցկայան (դու նրան, կարծեմ, հանդիպած պիտի լինես այստեղ մի երեք շաբաթ առաջ), պատկերացրու, մի երկու օր առաջ իմ զվարթ ակնարկին, որ եթե ես հիմա ամուսնանամ, ապա գոնե կարող եմ հանգիստ լինել, որ երեխաներ չեմ ունենա, հանկարծ, նույնիսկ մի տեսակ չարությամբ ասաց. «Ընդհակառակը, հենց դուք կունենաք, հենց ձեզ նմաններն են անպայման ունենում, նույնիսկ հենց առաջին տարում, այ կտեսնեք»։ Հա-հա։ Եվ չգիտես ինչու, բոլորը երևակայում են, որ ես հանկարծ կամուսնանամ, ու թեև չարությամբ է ասված, բայց համաձայնիր, որ սրամիտ է։
― Սրամիտ է, բայց վիրավորական։
― Դե, cher enfant, ամեն մեկից չի կարելի վիրավորվել։ Մարդկանց մեջ ես ամենից շատ սրամտությունն եմ գնահատում, որն, ըստ երևույթին, անհետանում է, իսկ թե ինչ կասի Ալեքսանդրա Պետրովնան, մի՞թե կարելի է հաշվի առնել։
― Ի՞նչ, ի՞նչ ասացիք,― բառից կառչեցի ես,― ամեն մեկից չի կարելի... հենց այդպես։ Ամեն մեկը չարժե, որ նրա վրա ուշադրություն դարձնեն, հրաշալի կանոն է։ Ես հենց դրա կարիքն ունեմ։ Ես դա գրի կառնեմ։ Դուք երբեմն հոյակապ բաներ եք ասում, իշխան։
Նա ուղղակի ցնծաց։
― N’est-ce pas?[5] Cher enfant, իսկական սրամտությունը գնալով, անհետանում է։ Eh, mais... G’est moi gui connaît les femmes[6]!։ Հավատա, յուրաքանչյուր կնոջ կյանք, ինչ էլ որ նա քարոզելիս լինի, դա հավիտենական որոնում է, թե ում ենթարկվի... այսպես ասած ենթարկվելու ծարավ է։ Եվ նկատի ունեցիր, առանց ոչ մի բացառության։
― Միանգամայն ճիշտ է, հոյակապ է,― հիացած բացականչեցի ես։ Ուրիշ ժամանակ մենք իսկույն փիլիսոփայական դատողություններ կսկսեինք այդ թեմայի շուրջ մի ամբողջ ժամով, բայց հանկարծ ինձ կարծես մի բան կծեց, և ես ամբողջովին կարմրեցի։ Ինձ թվաց, որ ես նրան, բոնմո գովաբանելով, քծնում եմ, նրանից փող ստանալուց առաջ և որ նա անպայման հենց այդ կմտածի, երբ ես սկսեմ խնդրել։ Ես դիտավորյալ հիմա եմ հիշատակում դա։
― Իշխան, խոնարհաբար խնդրում եմ հենց հիմա տաք այս ամսվա համար ձեր ինձ պարտք հիսուն ռուբլին,― մի շնչով և կոպտության հասնող գրգռվածությամբ արտաբերեցի ես։
Հիշում եմ (քանի որ հիշում եմ ողջ այդ առավոտը մինչև ամենավերջին մանրուքը), որ այն ժամանակ մեր միջև, իր իրական ճշմարտացիությամբ, մի գարշելի տեսարան տեղի ունեցավ։ Սկզբում նա ինձ չհասկացավ, երկար նայում էր ու չէր հասկանում, թե այդ ինչ փողի մասին եմ ես խոսում։ Բնականաբար, նրա մտքով էլ չէր անցնում, թե ես ռոճիկ եմ ստանում, և ինչի՞ համար պիտի ստանայի։ Ճիշտ է, հետո նա սկսեց հավատացնել, թե մոռացել է, և երբ գլխի ընկավ, իսկույն սկսեց հիսուն ռուբլին հանել, բայց սկսեց աճապարել և նույնիսկ շիկնեց։ Տեսնելով, թե բանն ինչում է, ես վերկացա և կտրուկ հայտարարեցի, որ հիմա չեմ կարող ընդունել այդ փողը, որ ինձ, ըստ երևույթին, սխալմամբ կամ խաբեությամբ են հաղորդել ռոճիկի մասին, որպեսզի չհրաժարվեմ այս պաշտոնից և որ հիմա ավելի քան լավ եմ հասկանում, թե ստանալու իրավունք չունեմ, քանի որ ոչ մի ծառայություն չի էլ եղել։ Իշխանը վախեցավ և սկսեց հավատացնել, որ ես չափազանց շատ եմ ծառայել և էլ ավելի կծառայեմ, և որ հիսուն ռուբլին այնքան չնչին գումար է, որ ինքն, ընդհակառակը, էլի կավելացնի, քանի որ պարտավոր է և որ ինքն անձամբ է պայմանավորվել Տատյանա Պավլովնայի հետ, բայց «աններելի կերպով ամեն բան մոռացել է»։ Ես բռնկվեցի և վերջնականապես հայտարարեցի, որ իմ կողմից ստորություն կլինի ռոճիկ ստանալ այն խայտառակ պատմությունների համար, այն մասին, թե ինչպես եմ երկու պոչի մինչև ինստիտուտներն ուղեկցել, որ ես վարձվել եմ ոչ թե իրեն զվարճացնելու, այլ գործով զբաղվելու համար, իսկ եթե գործ չկա, ապա պետք է վերջ տալ և այլն, և այլն։ Ես պատկերացնել անգամ չէի կարող, թե կարելի է այնպես վախենալ, ինչպես իմ այս խոսքերից հետո վախեցավ նա։ Հասկանալի է, որ բանն ավարտվեց այնպես, որ ես դադարեցի առարկել, իսկ նա, այնուամենայնիվ, բուռս խոթեց հիսուն ռուբլին, մինչև հիմա շիկնում եմ, երբ հիշում եմ, որ ընդունեցի։ Աշխարհում ամեն բան միշտ էլ ստորությամբ է ավարտվում, և, որ ամենավատն է, նա, այնուամենայնիվ, համարյա կարողացավ ապացուցել, իսկ ես հիմարություն ունեցա հավատալու, որ ես անվիճելիորեն վաստակել եմ, ըստ որում՝ այնպես, որ վճռականորեն անհնար էր չվերցնել։
― Cher, cher enfant,― բացականչում էր նա, գրկելով ու համբուրելով ինձ (խոստովանում եմ, քիչ մնաց, որ ես էլ արտասվեմ, սատանան գիտե, թե ինչու, թեև վայրկենապես ինձ զսպեցի և նույնիսկ հիմա, գրելիս, կարմրում եմ),― սիրելի բարեկամս, դու հիմա ոնց որ հարազատս լինես, այս մի ամսում դու ոնց որ սեփական սրտիս մի կտորը դարձած լինես։ «Աշխարհիկ հասարակության» մեջ միայն այդ «հասարակությունն» է և ուրիշ ոչինչ. Կատերինա Նիկոլաևնան (նրա դուստրը) փայլուն տիկին է, և ես հպարտ եմ նրանով, բայց նա հաճախ, սիրելիս, շատ-շատ հաճախ է ինձ վշտացնում... Դե, իսկ այդ աղջնակները (elles sont charmantes[7]) ու նրանց մայրերը, որոնք գալիս են անվանակոչության օրերը միայն իրենց կանվան են բերում, թե չէ ոչինչ խոսել չեն կարող։ Ինձ մոտ վաթսուն բարձի համար դրանց կանվաները հավաքվել են, բոլորը շներ ու եղնիկներ։ Ես նրանց շատ ես սիրում, բայց քեզ հետ ես համարյա կարծես հարազատիս հետ լինեմ, և ոչ թե որդուս, այլ եղբորս և հատկապես սիրում եմ, երբ դու առարկում ես, դու գրական ոճ ունես, կարդացած ես, հիանալի շնորհք ունես...
― Ես ոչինչ չեմ կարդացել և բոլորովին գրական ոճ չունեմ։ Ես կարդացել եմ, ինչ որ ձեռքս է ընկել, իսկ վերջին երկու տարին բոլորովին ոչինչ չեմ կարդացել և չեմ էլ կարդալու։
― Ինչո՞ւ չես կարդալու։
― Ես այլ նպատակներ ունեմ։
― Cher... Լավ չի լինի, եթե կյանքիդ վերջում ասես քեզ, ինչպես ես եմ ինձ ասում. Je sais tout, mais je ne sais rien de bon[8]։ Ես վճռականորեն չգիտեմ, թե ինչի համար եմ ապրել աշխարհում։ Սակայն... ես այնքա՜ն պարտական եմ քեզ... ես նույնիսկ ուզում էի...
Նա հանկարծ խոսքն ընդհատեց, թուլացավ ու մտածմունքի մեջ ընկավ։ Ցնցումից հետո (իսկ ցնցումները նա կարող էր ամեն րոպե ունենալ, Աստված գիտե, թե ինչից) նա սովորաբար որոշ ժամանակով, կարծես, կորցնում էր առողջ բանականությունը և իրեն տիրապետելու ընդունակությունը, սակայն շուտով ուշքի էր գալիս, այնպես որ այս բոլորը նրան վնաս չէր հասցնում։ Մի րոպե մենք այդպես նստած մնացինք։ Նրա վարի շրթունքը, որ չափազանց լիքն էր, բոլորովին կախ ընկավ... Ամենից շատ ինձ զարմացրեց այն, որ նա հանկարծ հիշատակեց իր դս-տերը, այն էլ այդպիսի անկեղծությամբ։ Իհարկե, ես դա վերագրեցի նրա հուզվածությանը։
― Cher enfant, դու, իհարկե, չես բարկանում, որ ես քեզ դու եմ ասում, ճիշտ չէ՞,― հանկարծ դուրս թռավ նրա բերանից։
― Ամենևին։ Խոստովանում եմ, սկզբում, առաջին անգամները ես մի քիչ նեղանում էի և ինքս էլ էի ուզում ձեզ դու ասել, բայց տեսա, որ դա հիմարություն է, քանի որ ինձ ստորացնելու համար չէ, որ ինձ դու եք ասում։
Նա արդեն չէր լսում և մոռացել էր իր հարցը։
― Իսկ հայրդ ինչպե՞ս է,― հանկարծ մտախոհ հայացքն ինձ վրա բարձրացրեց նա։
Ես ուղղակի ցնցվեցի։ Առաջինը նա Վերսիլովին ինձ հայր կարգեց, մի բան, որ երբեք թույլ չէր տա ինձ հետ խոսելիս և երկրորդ Վերսիլովի մասին խոսեց, որ երբեք չէր պատահել։
― Անփող նստել ու թախծում է,― կարճ պատասխանեցի ես, բայց ինքս այրվում էի հետաքրքրությունից։
― Հա, փողի մասին։ Այսօր նահանգային դատարանում վճռվում է նրանց գործը, և ես իշխան Սերյոժային եմ սպասում, տեսնենք ինչ լուր կբերի։ Խոստացել է դատարանից ուղիղ ինձ մոտ գալ։ Նրանց բախտը ամբողջովին դրանից է կախված, այդտեղ վաթսուն թե ութսուն հազար է։ Իհարկե, ես միշտ բարի եմ կամեցել նաև Անդրեյ Պետրովիչին (այսինքն Վերսիլովին), և, կարծեմ, թե նա հաղթող դուրս կգա, իսկ իշխանները դատարկ կնստեն։ Օրենք է։
― Այսօր դատարանո՞ւմ,― ապշած բացականչեցի ես։
Այն միտքը, որ Վերսիլովը նույնիսկ դա հարկ չի համարել ինձ հաղորդել, չափազանց զարմացրեց ինձ։ «Ուրեմն, չի ասել նաև մորս, միգուցե չի ասել ոչ ոքի,― իսկույն պատկերացրի ես,― համա թե բնավորություն է»։
― Բայց մի՞թե իշխան Սոկոլսկին Պետերբուրգում է,― հանկարծ զարմացրեց ինձ մի ուրիշ միտք։
― Երեկվանից։ Հատկապես այս օրվա առթիվ եկել է ուղիղ Բեռլինից։
Նույնպես չափազանց կարևոր տեղեկություն է ինձ համար։ «Եվ այսօր նա կգա այստեղ, այն մարդը, որ ապտակել է նրան»։
― Ուրեմն ինչ,― հանկարծ փոխվեց իշխանի ամբողջ դեմքը,― առաջվա պես աստված է քարոզում, և, և... թերևս, նորից աղջնակների, չթևավորված աղջնակների մոտ... Հա-հա։ Այս առթիվ հիմա մի զվարճալի անեկդոտ միտքս եկավ... Հա-հա։
― Ո՞վ է քարոզում։ Ո՞վ է աղջնակների մոտ վազում։
― Անդրեյ Պետրովիչը։ Հավատո՞ւմ ես, այն ժամանակ նա մեզ բոլորիս ձանձրացնում էր, այսինքն թե ինչ ենք ուտում, ինչի մասին մտածում, կամ համարյա այսպես։ Վախեցնում էր ու մաքրագործում. «Եթե դու կրոնասեր ես, ինչո՞ւ վանական չես դառնում»։ Համարյա սա էր պահանջում։ Mais quelle idée[9], Եթե նույնիսկ ճիշտ է, արդյո՞ք չափազանց խիստ չէ։ Հատկապես սիրում էր բոլորի մեջ հենց ինձ ահեղ դատաստանով վախեցնել։
― Ոչ մի նման բան չեմ նկատել, թեև արդեն մեկ ամիս է նրա հետ եմ ապրում,― անհամբերությամբ ականջ դնելով՝ պատասխանեցի ես։ Սոսկալի սրտնեղում էի, որ նա դեռ ուշքի չի եկել և անկապ-անկապ ծամծմում է բառերը։
― Նա հիմա ուղղակի չի խոսում, բայց հավատա, որ այդպես է։ Նա խելամիտ և, անշուշտ, խորապես ուսյալ մարդ է. բայց, արդյո՞ք ճիշտ ուղղություն ունի նրա խելքը։ Այդ բոլորը երեք տարի արտասահմանում ապրելուց հետո նրա հետ կատարվեց։ Ես խոստովանում եմ, խորապես ինձ ցնցե՜ց և բոլորին էր ցնցում... Cher enfant, j’aime le bon Dieu[10], ես հավատում եմ, հավատում եմ, որքան որ կարող եմ, բայց ես վճռականապես դուրս եկա ինձնից այն ժամանակ։ Ենթադրելով, թե ես թեթևամիտ եղանակ բանեցրի, բայց ես դա դիտմամբ արեցի, սրտնեղությունից, ըստ որում՝ իմ առարկության էությունն էլ նույնքան լուրջ էր, որքան լուրջ էր այն աշխարհի սկզբից. «Եթե բարձրագույն էակը,― ասում եմ նրան,― կա և գոյություն ունի անհատապես, և ոչ թե արարչագործության ինչ-որ հեղեղված ոգու, կամ, միգուցե, հեղուկի ձևով (որովհետև դա էլ ավելի դժվար է հասկանալ), ապա որտե՞ղ է Նա ապրում»։ Անշուշտ, c’était bete[11], սակայն չէ՞ որ բոլոր առարկություններն էլ սրան են հանգում։ Un domicile[12] կարևոր բան է։ Նա սոսկալի բարկացավ։ Այնտեղ կաթոլիկ էր դարձել։
― Այդ գաղափարի մասին ես էլ եմ լսել։ Անշուշտ, հիմարություն է։
― Հավատացնում եմ քեզ բոլոր այն սրբություններով, որ կան աշխարհում։ Ուշադիր նայիր նրան... Թեև, դու, ասում ես, որ նա փոխվել է։ Բայց այն ժամանակ, ինչպե՜ս էր բոլորիս տանջում։ Հավատո՞ւմ ես, նա իրեն այնպես էր պահում, կարծես սուրբ է, և իր մասունքը դեռ հայտնվելու է։ Նա մեզնից մեր վարքի մասին հաշվետվություն էր պահանջում, երդվում եմ քեզ։ Մասունք։ En voila une autre[13]։ Գոնե վանականը կամ ճգնավորն այդպես ասեր, թե չէ մարդը ֆրակով է ման գալիս և բոլոր մյուս հարցերում... և հանկարծ նրա մասունքը։ Տարօրինակ ցանկություն է բարձրաշխարհիկ մարդու համար և, պետք է խոստովանեմ, տարօրինակ ճաշակ։ Ես ոչինչ չեմ ասում, այդ բոլորը սրբություն է, և ամեն բան կարող է պատահել... Դրան ավելացրած նաև այն, որ այդ բոլորը de i’inconnu[14], բայց բարձրաշխարհիկ մարդու համար նույնիսկ անվայել է։ Եթե հանկարծ ինձ պատահեր, կամ ինձ առաջարկեին, երդվում եմ, ես կմերժեի։ Ասենք, այսօր ես ճաշում եմ կլուբում և հետո հանկարծ հայտնվում։ Ես ուղղակի ծիծաղ կբերեմ։ Հենց այս բոլորն էլ այն ժամանակ նրան շարադրեցի... Նա քուրձ էր կրում։
Զայրույթից ես կարմրատակեցի։
― Դուք ինքներդ տեսե՞լ եք քուրձը։
― Ինքս չեմ տեսել, բայց...
― Այդ դեպքում հայտարարում եմ ձեզ, որ այդ բոլորը սուտ է, թշնամիների ստոր խարդավանքի ու զրպարտության հերյուրանք, այսինքն՝ մի թշնամու, մի ամենագլխավոր ու անմարդկային թշնամու, որովհետև նա միայն մի թշնամի ունի ձեր դուստրը։
Իշխանը բռնկվեց իր հերթին։
― Mon cher, ես քեզ խնդրում եմ ու պնդում, որ այսուհետև իմ ներկայությամբ այդ ստոր պատմության կողքին իմ դստեր անունը երբեք չհիշատակես։
Ես վերկացա։ Նա այլայլվել էր. կզակը դողում էր։
― Cette histoire infâme!...[15]։ Ես դրան չեմ հավատացել, երբեք չեմ ուզեցել հավատալ, բայց... ինձ ասում են. հավատա, հավատա, ես...
Այստեղ ներս մտավ սպասավորը և ազդարարեց այցելության մասին, ես նորից փլվեցի իմ աթոռին։
IV
Ներս մտան երկու կին, երկուսն էլ օրիորդ, մեկը իշխանի հանգուցյալ կնոջ հորեղբոր որդիներից, քեռորդիներից, կամ դրանց նման հարազատներից մեկի խորթ աղջիկն էր՝ իշխանի սանուհին, որին նա արդեն տրամադրել էր օժիտը, և որը (ապագայի համար նկատեմ) ինքն էլ էր փողավոր, մյուսը Աննա Անդրեևնա Վերսիլովան էր, Վերսիլովի ինձնից երեք տարով մեծ դուստրը, որը եղբոր հետ ապրում էր Ֆանարիոտովների մոտ և որին մինչև այժմ մի անգամ էի տեսել կյանքումս, այն էլ հարևանցիորեն փողոցում, թեև եղբոր հետ, նույնպես հարևանցիորեն, արդեն ընդհարում էի ունեցել Մոսկվայում (շատ հնարավոր է, որ այդ ընդհարման մասին հիշատակեմ հետագայում, եթե տեղ լինի, որովհետև, իսկապես ասած, չարժե)։ Այդ Աննա Անդրեևնան մանուկ հասակից իշխանի առանձնահատուկ սիրելին էր (Վերսիլովի ծանոթությունը իշխանի հետ շատ-շատ վաղուց է սկսվել)։ Ես այնքան շփոթված էի հենց նոր կատարվածից, որ նույնիսկ տեղիցս վեր չկացա նրանց ներս մտնելիս, թեև իշխանը վեր կացավ ու մի քանի քայլ գնաց նրանց ընդառաջ, իսկ հետո մտածեցի, որ արդեն ամոթ է վերկենալը ու մնացի տեղումս նստած։ Եվ, որ գլխավորն է, իշխանը երեք րոպե առաջ այնպես գոռաց ինձ վրա, որ ես մոլորվել էի և դեռ չգիտեի գնամ, թե մնամ։ Բայց ծերունին իր սովորության համաձայն ամեն բան արդեն մոռացել էր և, օրիորդներին տեսնելով, հաճելի աշխուժացել էր։ Նա նույնիսկ արագ վերափոխված դեմքով ու, մի տեսակ խորհրդավոր աչքով անելով, հասցրեց նրանց ներս մտնելուց անմիջապես առաջ փութկոտ շշնջալ ինձ.
― Ուշադիր Օլիմպիադային նայիր, սևեռուն, որքան կարող ես սևեռուն նայիր... հետո կպատմեմ...
Ես բավական սևեռուն նրան էի նայում և ոչ մի առանձին բան չէի գտնում, օրիորդն այնքան էլ բարձրահասակ չէր, գեր էր և չափազանց կարմիր այտեր ուներ։ Ի դեպ, դեմքը բավական հաճելի էր, նյութապաշտներին դուր եկող։ Միգուցե դեմքը բարություն էր արտահայտում, բայց խոժոռմունքի ցոլք ուներ։ Մի առանձին մտավոր ընդունակությամբ չէր կարող փայլել՝ միայն թե ոչ բարձր իմաստով, որովհետև խորամանկությունը աչքերից երևում էր։ Տասնինը տարեկանից ավելի չէր լինի։ Մի խոսքով, ոչ մի առանձնահատուկ բան։ Մեր գիմնազիայում կասեին՝ բարձր։ (Եթե ես այսքան մանրամասն եմ նկարագրում, ապա միայն այն պատճառով, որ պետք է գալու հետագայում)։
Սակայն բոլորն էլ, ինչը մինչև այժմ նկարագրել եմ, ըստ երևույթին, այդպիսի անհարկի մանրամասնություններով դեպի ապագա է տանում և այնտեղ պետք է գալու։ Ամեն բան իր տեղում իրեն ցույց կտա, խուսափել չեմ կարողացել, իսկ եթե ձանձրալի է, խնդրում եմ, մի կարդացեք։ Բոլորովին այլ անձնավորություն էր Վերսիլովի դուստրը։ Բարձրահասակ, նույնիսկ մի քիչ նիհարավուն, երկարավուն ու երևելի գունատ դեմք, բայց մազերը՝ սև, շքեղ, աչքերը՝ մուգ, խոշոր, հայացքը՝ խոր. նուրբ ու կարմիր շուրթեր, թարմ բերան։ Առաջին կինը, որն ինձ նողկանք չէր ներշնչում իր քայլվածքով, ի դեպ նա բարակ էր ու չոր։ Դեմքի արտահայտությունն այնքան էլ բարի չէր, բայց նշանակալից էր։ Սա քսաներկու տարեկան է։ Համարյա ոչ մի արտաքին գիծ նման չէր Վերսիլովին, մինչդեռ ինչ-որ մի հրաշքով արտակարգ նմանություն նրան դեմքի արտահայտությամբ։ Չգիտեմ, արդյոք, գեղեցիկ էր նա, ճաշակի հարց է։ Երկուսն էլ չափազանց համեստ էին հագնված, այնպես որ չարժե նկարագրել։ Ես սպասում էի, որ իսկույնևեթ վիրավորվելու եմ Վերսիլովայի որևէ հայացքից կամ շարժումից, և նախապատրաստվեցի, չէ որ վիրավորել էր ինձ նրա եղբայրը Մոսկվայում հենց առաջին հանդիպման ժամանակ մեր կյանքում։ Վերսիլովան դեմքով չէր կարող ինձ ճանաչել, բայց, իհարկե, լսել էր, որ ես գնում-գալիս եմ իշխանի մոտ։ Այն բոլորը, որ կանխորոշում կամ անում էր իշխանը, իսկույն հետաքրքրություն էր շարժում նրա հարազատների ու «սպասողների» այդ ողջ ամբոխում և իրադարձություն դառնում, առավելևս նրա հանկարծակի նախասիրությունն իմ նկատմամբ։ Ինձ հաստատ հայտնի էր, որ իշխանը շատ հետաքրքրված է Աննա Անդրեևնայի ճակատագրով և նրա համար փեսացու է փնտրում։ Բայց Վերսիլովայի համար ավելի դժվար էր փեսացու գտնելը, քան նրանց, որոնք ձեռագործ էին անում կանվայով։
Բայց ահա, հակառակ բոլոր սպասելիքներին, Վերսիլովան, իշխանի ձեռքը սեղմելով ու մի քանի ուրախ, բարձրաշխարհիկ խոսք նրա հետ փոխանակելով, արտակարգ հետաքրքրությամբ ինձ նայեց և, տեսնելով, որ ես էլ իրեն եմ նայում, հանկարծ ժպտալով ողջունեց ինձ։ Ճիշտ է, որ նա հենց նոր էր ներս մտել և որպես նոր ներս մտնող էր ողջունում, բայց ժպիտն այնքան բարի էր, որ ըստ երևույթին, նախամտածված էր։ Եվ ես հիշում եմ, արտակարգ հաճելի զգացում ապրեցի։
― Իսկ սա... իսկ սա իմ սիրելի, պատանի բարեկամ Արկադի Անդրեևիչ Դոլ...― թոթովեց իշխանը, նկատելով, որ Վերսիլովան ինձ ողջունեց, իսկ ես շարունակում եմ նստած մնալ, և հանկարծ կարկամեց, միգուցե շփոթվեց, որ ծանոթացնում է ինձ նրա հետ (այսինքն՝ իսկապես եղբորը քրոջ հետ)։ Բարձիկն էլ ինձ ողջունեց. բայց ես հանկարծ հիմարավարի տաքացա, ու տեղիցս վեր թռա, կեղծ հպարտության միանգամայն անիմաստ հորդում և բոլորը ինքնասիրությանս պատճառով։
― Ներեցեք, իշխան, ես Արկադի Անդրեևիչ չեմ, այլ Արկադի Մակարովիչ եմ,― կտրուկ հատեցի ես, արդեն բոլորովին մոռանալով, որ գլուխ տալով, պետք է պատասխանեմ օրիորդներին։ Գրողը տանի այս անբարեվայելուչ րոպեն։
― Mais tiens[16],― մատը ճակատին խփելով՝ բացականչեց իշխանը։
― Որտե՞ղ եք դուք սովորել,― գլխավերևս լսվեց ընդհուպ ինձ մոտեցած բարձիկի ծորուն ձայնով տրված հիմարավուն հարցը։
― Մոսկվայում, գիմնազիայում։
― Հա՜։ Լսել եմ։ Իսկ այստեղ լա՞վ են սովորեցնում։
― Շատ լավ։
Ես շարունակում էի կանգնած մնալ և խոսում էի ինչպես զինվորը զեկույց տալիս։
Այս օրիորդի հարցերն, անկասկած, հնարամիտ չէին, սակայն նա, այնուամենայնիվ, գտավ, թե ինչով կոծկի իմ հիմար վարմունքը ու թեթևացնի իշխանի շվարումը, որը մինչ այդ արդեն ուրախ ժպիտով լսում էր Վերսիլովայի՝ իր ականջին ասվող ուրախ քչփչոցը, ըստ երևույթին, ոչ իմ մասին։ Բայց ահա մի հարց. ինչո՞ւ այս, ինձ բոլորովին անծանոթ օրիորդը հանձն առավ կոծկել իմ հիմար վարմունքն ու այլևայլ բաները։ Միաժամանակ անհնարին է պատկերացնել անգամ, թե նա հենց այնպես է ինձ դիմել, այստեղ դիտավորություն կար։ Նա չափազանց հետաքրքրված էր ինձ նայում, կարծես ուզում էր, որ ես էլ իրեն որքան կարելի է շատ նկատեմ։ Այս բոլորը ես արդեն ավելի ուշ կռահեցի և... չսխալվեցի։
― Ինչպե՞ս, մի՞թե այսօր,― տեղից պոկվելով, հանկարծ՝ բացականչեց իշխանը։
― Ուրեմն, դուք չգիտեի՞ք,― զարմացավ Վերսիլովան։― Olympe, իշխանը չգիտեր, որ Կատերինա Նիկոլաևնան այսօր է գալու։ Մենք հենց նրա մոտ էլ եկել ենք, կարծում էինք, թե առավոտյան գնացքով է եկել, և վաղուց արդեն տանն է։ Հենց նոր առմուտքի մոտ հանդիպեցինք, նա նոր տեղ հասավ և ասաց, որ ձեզ մոտ անցնենք, ինքն էլ հիմա կգա... Ահա և նա։
Կողքի դուռը բացվեց, և հայտնվեց այն կինը։
Ես արդեն ճանաչում էի նրա դեմքը այն զարմանալի դիմանկարով, որ կախված է իշխանի աշխատասենյակում։ Այս ամբողջ ամսվա ընթացքում ես ուսումնասիրում էի այդ դիմանկարը։ Իսկ նրա ներկայությամբ ես աշխատասենյակում մնացի մի երեք րոպե և ոչ մի վայրկյան հայացքս նրա դեմքից չկտրեցի։ Բայց եթե ես դիմանկարին ծանոթ չլինեի և այս երեք րոպեից ինձ հարցնեին. «Ինչպիսի՞ն է նա»,― ես ոչինչ չէի պատասխանի, որովհետև մշուշը պարուրել էր հայացքս։
Այդ երեք րոպեից ես հիշում եմ միայն ինչ-որ իսկապես հրաշագեղ մի կին, որին իշխանը համբուրում էր ու ձեռքով խաչակնքում և որը հանկարծ, ներս մտնելուն պես, սկսեց ինձ նայել։ Ես պարզ լսեցի, ինչպես իշխանը, հավանաբար, ցույց տալով ինձ, մի կարճ ծիծաղով ինչ-որ բան շշնջաց նոր քարտուղարի մասին և ազգանունս արտասանեց։ Նա մի տեսակ դեմքը տնկեց, վատ հայացքով ինձ նայեց և այնքան հանդուգն ժպտաց, որ ես հանկարծ մի քայլ արեցի, մոտեցա իշխանին և, սոսկալի դողալով ու ոչ մի բառը մինչև վերջ չարտասանելով, կարծեմ, ատամներս չխկչխկացնելով, մրթմրթացի։
― Այն պահից ես... Հիմա իմ գործերը... Ես գնում եմ։
Եվ ես շրջվեցի ու դուրս եկա։ Ինձ ոչ ոք ոչ մի բառ չասաց, նույնիսկ իշխանը, բոլորը միայն նայում էին։ Իշխանը հետո ինձ հաղորդեց, թե ես այնպես էի գունատվել, որ ինքն «ուղղակի վախեցել էր»։
Բայց հարկ չկա։
Գլուխ երրորդ
I
Իսկապես էլ հարկ չկար․ բարձրագույն նկատառումը կլանում էր բոլոր մանրուքները և մի հզոր զգացում բավարարում էր ինձ ամեն բանի դիմաց։ Ես մի տեսակ հմայված դուրս եկա։ Փողոց դուրս գալով՝ ես պատրաստ էի երգել։ Կարծես դիտավորյալ, մի հրաշալի առավոտ էր, արև, անցուդարձ անողներ, աղմուկ-շարժում, հրճվանք, ամբոխ։ Ի՞նչ է, մի՞թե չէր վիրավորել ինձ այդ կինը։ Ումի՞ց կտանեի ես այդպիսի հայացք և այդպիսի հանդուգն ժպիտ՝ առանց անհապաղ բողոքի, թեկուզև ամենահիմար բողոքի (դա միևնույն է) իմ կողմից։ Նկատի ունեցեք, նա հենց դրա համար էլ եկել էր, որպեսզի որքան կարելի է շուտ ինձ, որին դեռ երբեք չէր տեսել, վիրավորի, նրա աչքում ես «Վերսիլովի ծածուկ ուղարկածն» էի, իսկ նա վստահ էր և այն ժամանակ և դրանից շատ հետո, թե Վերսիլովի ձեռքին է իր ողջ ճակատագիրը և որ նա հնարավորություն ունի, եթե ուզենա, մի փաստաթղթի միջոցով իսկույն կործանել իրեն, համենայն դեպս գոնե կասկածում էր դա։ Սա կյանքի ու մահու մենամարտ էր։ Եվ, խնդրեմ, ես վիրավորված չէի։ Վիրավորանքը եղել էր, բայց ես այն չէի զգացել։ Ի՜նչ վիրավորվել։ Ես նույնիսկ ուրախ էի, գալով ատելու, ես նույնիսկ զգում էի, որ սկսում եմ սիրել նրան։ «Ես չգիտեմ, կարո՞ղ է արդյոք սարդն ատել այն ճանճին, որին նշանառել և ուզում է բռնել։ Սիրունիկ ճանճի՜կ։ Ինձ թվում է, թե զոհին սիրում են. համենայն դեպս կարելի է սիրել։ Ես հո սիրո՞ւմ եմ իմ թշնամուն, ինձ, օրինակ, սոսկալի դուր է գալիս, որ նա այդքան գեղեցիկ է։ Ինձ սոսկալի դուր է գալիս, տիկին, որ դուք այդքան գոռոզ եք և այդքան վեհապանծ։ Եթե դուք ավելի հեզ լինեիք, ես այդպիսի հաճույք չէի զգա։ Դուք թքեցիք ինձ վրա, իսկ ես հրճվում եմ. եթե դուք իսկապես, իսկական թքով թքեիք իմ երեսին, ապա ես, արդարև, միգուցե չբարկանայի, որովհետև դուք իմ զոհն եք, իմ, ոչ թե նրա։ Ի՜նչ հրապուրիչ է այս միտքը։ Ո՜չ, հզորության ծածուկ գիտակցությունն անասելի հաճելի է բացահայտ գերիշխանությունից։ Եթե ես հարյուր միլիոնի տեր մեծահարուստ լինեի, կարծում եմ, հաճույք կստանայի, եթե հենց ամենահին շորերով ման գայի, որպեսզի ինձ ամենաչնչին, համարյա թե աղքատությունից ողորմություն խնդրողի տեղ դնեին, հրեին ու արհամարհեին. ես միայն գիտակցությամբ կգոհանայի»։
Ահա թե ինչպես կթարգմանեի իմ այն ժամանակվա մտքերն ու ուրախությունը և ուրիշ շատ բաներ այն բոլորից, որ զգում էի։ Միայն կավելացնեմ, որ այստեղ, հիմա գրածիս մեջ, ավելի թեթևամիտ դուրս եկավ, իրականում ես ավելի խորն էի ու ավելի ամաչկոտ։ Միգուցե ես հիմա էլ ներքուստ շատ ավելի ամաչկոտ եմ, քան խոսքերովս ու գործերովս եմ. տա Աստված։
Միգուցե ես շատ վատ եմ արել, որ նստել եմ գրելու․ ներսումս անսահման ավելի շատ է մնում, քան այն, որ խոսքերով է դուրս գալիս։ Ձեր միտքը, թեկուզև վատ միտք լինի, քանի դեռ ծեր մեջ է, մշտապես ավելի խորն է, իսկ բառերով ասված ավելի ծիծաղելի ու ավելի անազնիվ։ Վերսիլովն ինձ ասել է, որ սրա հակառակը լինում է միայն վատ մարդկանց մոտ։ Նրանք միայն ստում են, նրանց համար հեշտ է, իսկ ես աշխատում եմ գրել ողջ ճշմարտությունը, դա սոսկալի դժվար է։
II
Այդ ամսի տասնիննին ես մի «քայլ» էլ արեցի։
Եկածս օրվանից առաջին անգամ գրպանումս փող էր հայտնվել, որովհետև երկու տարվա ընթացքում կուտակածս վաթսուն ռուբլին տվեցի մորս, որի մասին հիշատակել եմ վերևում, բայց արդեն մի քանի օր սրանից առաջ ես որոշեցի ռոճիկ ստանալուս օրը մի «փորձ» կատարել, որի մասին վաղուց էի երազում։ Դեռ երեկ էի լրագրից կտրել հասցեն. «Ա. Պետերբուրգի հաշտարարի դատական կատարածուի և այլն, և այլն հայտարարությունն այն մասին, որ «սույն սեպտեմբերի տասնիննին, առավոտյան ժամը տասներկուսին, Կազանյան շրջանի այսինչ տեղամասի թիվ այսինչ տանը վաճառվելու է տիկին Լեբրեխտի շարժական գույքը» և որ «վաճառվող գույքը, ցուցակը և գնահատումը կարելի է տեսնել վաճառքի օրը» և այլն, և այլն։
Ժամը մեկից մի քիչ անց էր։ Ես ոտքով դիմեցի դեպի նշված հասցեն։ Արդեն, ահա, երրորդ տարին է, ինչ ես կառք չեմ նստում, խոսք եմ տվել չնստել (հակառակ դեպքում վաթսուն ռուբլի չէի խնայի)։ Ես երբեք աճուրդների չեմ գնացել, ես ինձ դեռ թույլ չէի տալիս, և թեև այժմյան իմ «քայլը» միայն փորձնական էր, բայց այս քայլին էլ որոշել էի դիմել միայն այն ժամանակ, երբ հաշիվս մաքրեմ գիմնազիայի հետ, հարաբերություններս կխզեմ բոլորի հետ, երբ կփակվեմ իմ կեղևի մեջ և բացարձակապես ազատ կլինեմ։ Է, ես շատ հեռու էի «կեղևում» լինելուց և շատ հեռու էի ազատ լինելուց, բայց քայլն էլ, չէ՞ որ, միայն փորձի ձևով էլ որոշել էի անել, միայն նրա համար, որ տեսնեմ, համարյա թե երազեմ, իսկ հետո այլևս չեմ գա, միգուցե երկար ժամանակ չեմ գա, մինչև այն օրը, երբ կսկսեմ լրջորեն։ Բոլորի համար սա միայն մի փոքրիկ, հիմարավուն աճուրդ էր, իսկ ինձ համար առաջին գերանն էր այն նավի, որով Կոլումբոսը գնաց Ամերիկա գտնելու։ Ահա իմ այն ժամանակվա զգացմունքները։
Տեղ հասնելով՝ ես անցա հայտարարության մեջ նշված տան բակի խորքը և մտա տիկին Լեբրեխտի բնակարանը։ Բնակարանը բաղկացած էր նախասենյակից և չորս ոչ այնքան մեծ, ցածրիկ սենյակներից։ Նախասենյակին անմիջապես կից սենյակում համարյա երեսուն հոգիանոց ամբոխ էր կանգնած։ Սրանց կեսը առևտուր անողներ էին, մյուսները՝ նրանց տեսքից դատելով, կամ հետաքրքրասերներ էին, կամ այդ գործի սիրահարներ, կամ էլ Լեբրեխտի կողմից ծածուկ ուղարկվածներ, կային նաև վաճառականներ, ոսկեղենին աչքները տնկած ջհուդներ և «մաքուր» հագնվածներից մի քանի հոգի։ Այս պարոններից մի քանիսի կերպարանքները նույնիսկ մեխվել են հիշողությանս մեջ։ Աջ կողմի սենյակում, բաց դռների մեջ, հենց դռան փեղկերի արանքում սեղան էր դրված, այնպես որ այդ սենյակը մտնել հնարավոր չէր։ Այնտեղ դրված էին վերգրված ու վաճառվող իրերը։ Ձախ կողմում մի այլ սենյակ կար, բայց սրա դուռը փակ էր, թեև ամեն րոպե մի փոքրիկ ճեղք էր բացվում, որից, երևում էր, մեկը դուրս էր նայում, հավանաբար բազմանդամ ընտանիքից տիկին Լեբրեխտի, որն այդ պահին, բնականաբար սոսկալի ամաչում էր։ Դռների արանքում դրված սեղանի մոտ, դեմքով դեպի հասարակությունը, աթոռին նստել էր համապատասխան նշանով դատական կատարածուն և իրերի ծախել-սպառելու գործն էր իրականացնում։ Ես համարյա գործի կեսին վրա հասա, ներս մտնելուս պես, ամբոխը ճեղքելով, հասա սեղանին։ Բրոնզե մոմակալներ էին վաճառվում։ Ես սկսեցի դիտել։
Դիտում էի ու հետն էլ մտածում․ իսկ ի՞նչ կարող եմ այստեղ գնել։ Եվ ո՞ւր տանեմ հիմա բրոնզե այդ մոմակալները, և արդյո՞ք կհասնեմ նպատակիս, և այդպե՞ս է, արդյոք գործն արվում և արդյոք հաջողությամբ կավարտվեն հաշիվներս։ Եվ մանկական չէի՞ն, արդյոք, իմ հաշիվները։ Մտածում էի այս բոլորն ու սպասում։ Զգացողությունս այնպես էր, ինչպես խաղասեղանի առջև կարող էր լինել այն պահին, երբ խաղաքարտը դեռ չեք դրել, բայց մոտեցել եք այն նպատակով, որ դնեք. «Կուզեմ՝ կդնեմ, կուզեմ՝ կհեռանամ, կամքն իմն է»։ Այդ պահին սիրտը դեռ չի բաբախում, բայց մի տեսակ թեթև մարում է ու ցնցվում, մի զգացողություն, որ զուրկ չէ հաճելիությունից։ Բայց անվճռականությունն արագ սկսում է ճնշել ձեզ, և դուք մի տեսակ կուրանում եք. մեկնում եք ձեր ձեռքը, վերցնում խաղաքարտը, բայց մեքենայաբար, համարյա ձեր կամքին հակառակ, կարծես մի ուրիշն է ուղղություն տալիս ձեր ձեռքին, վերջապես դուք վճռեցիք և դնում եք քարտը, այս դեպքում արդեն բոլորովին այլ, հսկայական մի զգացողություն է։ Ես աճուրդի մասին չեմ գրում, ես միայն իմ մասին եմ գրում, էլ ո՞ւմ սիրտը կարող է բաբախել աճուրդի ժամանակ։
Կային այնպիսիները, որ տաքանում էին, կային, որ լռում էին ու սպասում, կային, որ գնել էին ու փոշմանել։ Ես նույնիսկ ամենևին չխղճացի մի պարոնի, որը սխալմամբ, կարգին չլսելով, մելքիորե կաթնամանը գնել էր որպես արծաթե, երկու ռուբլու փոխարեն հինգ ռուբլով. շատ էլ զվարճացա։ Կատարածուն տարբերակում էր իրերը, մոմակալներից հետո օղեր հայտնվեցին, օղերից հետո ասեղնագործած սեկե բարձ, դրանից հետո զարդատուփ, երևի այլազանության, կամ սակարկողների պահանջներին հարմարվելու համար։ Ես տասը րոպե էլ չկարողացա դիմանալ, մեկ բարձին ուզեցի ձեռք զարկել, հետո զարդատուփին, բայց վճռական պահին ամեն անգամ հետ էի կանգնում, այդ առարկաներն ինձ միանգամայն անիմաստ էին թվում։ Վերջապես կատարածուի ձեռքին մի ալբոմ հայտնվեց։
«Տնային ալբոմ, կարմիր սեկե կազմով, մաշված, ջրաներկի ու տուշի նկարներով, փղոսկրե փորագրված պատյանով, արծաթե ճարմանդներով, գինը՝ երկու ռուբլի»։
Ես մոտեցա, տեսքից նրբագեղ բան էր, սակայն ոսկրե զարդանախշերում մի տեղ վնասվածք ուներ։ Միայն ես էի մոտեցել նայելու, բոլորը լուռ էին, մրցակիցներ չկային։ Ես կարող էի արձակել ճարմանդները՝ զննելու համար ու ալբոմը պատյանից հանել, բայց չօգտվեցի իմ իրավունքից և միայն դողացող ձեռքս թափահարեցի. «Այսինքն միևնույն է»։
― Երկու ռուբլի հինգ կոպեկ,― ասացի ես, կարծեմ, նորից չխկչխկացնելով ատամներս։
Ալբոմը մնաց ինձ։ Ես իսկույն հանեցի փողը, վճարեցի, վերցրի ալբոմը և դեպի սենյակի անկյունը գնացի, այնտեղ հանեցի պատյանից և փութկոտ, տենդագին սկսեցի զննել. չհաշված պատյանը, սա ամենաանպետք բանն էր աշխարհում, փոքրադիր նամակաթղթի չափով, բարալիկ, մաշված-տրորված ոսկի կտրվածքով, ճիշտ և ճիշտ այն ալբոմներից, որոնք հնում պահում էին ինստիտուտից հենց նոր ելած օրիորդները։ Տուշով ու ջրաներկով նկարված էին սարերի վրա թառած տաճարներ, փոքրիկ հրեշտակներ, լողացող կարապներով ավազաններ, կային ոտանավորներ.
Հեռու 6ամփա եմ ես ընկնում, Երկար ժամանակով Մոսկվայից բաժանվում, Սիրելիիցս երկար ժամանակով անջատվում, Փոստակառքով դեպի Ղրիմ եմ սլանում։
(Այնուամենայնիվ, մնացել է հիշողությանս մեջ)։ Ես որոշեցի, որ «ձախողվեցի». եթե կա մի բան, որ ոչ ոքի պետք չէ, ապա հենց սա է։
«Ոչինչ,― վճռեցի ես,― առաջին խաղաթուղթն անպայման տանուլ են տալիս, սա նույնիսկ լավ նշան է»։
Ես հաստատապես ուրախ էի։
― Ախ, ուշացա․ ձեզ մո՞տ է։ Դո՞ւք ձեռք բերեցիք,― հանկարծ կողքիս հնչեց կապույտ վերարկուով, լավ հագնված, տեսքով մի պարոնի ձայն։ Նա ուշացել էր։
― Ես ուշացա։ Ախ, ափսո՜ս։ Քանիսո՞վ։
― Երկու ռուբլի հինգ կոպեկով։
― Ախ, ափսո՜ս։ Իսկ դուք չէի՞ք զիջի ինձ։
― Դուրս գանք,― մարելով, շշնջացի ես նրան։
Մենք սանդուղք դուրս եկանք։
― Տասը ռուբլով կզիջեմ ձեզ,― կռնակիս սառնություն զգալով՝ ասացի ես։
― Տա՜սը ռուբլի։ Ի՜նչ եք ասում, թույլ տվեք։
― Ինչպես կուզեք։
Նա, աչքերը լայն բացած, ինձ էր նայում, ես լավ էի հագնված, ամենևին նման չէի ջհուդի կամ վերավաճառողի։
― Ողորմած եղեք, սա, ախր, մի հին, անպետք ալբոմ է, ո՞ւմ է սա պետք։ Պատյանն, իսկապես, ոչինչ չարժե, չէ՞ որ ոչ ոքի չեք կարող վաճառել։
― Բայց չէ՞ որ դուք գնում եք։
― Ես, ախր, հատուկ պատճառով եմ գնում, ես միայն երեկ եմ իմացել, ախր ինձ նման հենց մենակ ես եմ, որ կամ։ Թույլ տվեք, ի՜նչ եք ասում։
― Ես պետք է քսանհինգ ռուբլի ուզեի, բայց քանի որ այստեղ, այնուամենայնիվ, վտանգ կա, որ դուք կհրաժարվեք, ապահովության համար միայն տասը ուզեցի։ Ոչ մի կոպեկ չեմ իջնի։
Ես շրջվեցի ու հեռացա։
― Դե չորս ռուբլի վերցրեք,― արդեն բակում հետևիցս հասավ նա,― լավ, հինգ։
Ես լուռ առաջ էի գնում։
― Առեք, վերցրեք,― նա հանեց տասը ռուբլին, ես տվի ալբոմը։
― Բայց համաձայնեք, որ դա անազնվություն է։ Երկու ռուբլու դիմաց տասը ռուբլի, հը՞։
― Ինչո՞ւ է անազնվություն։ Շուկա է։
― Ի՞նչ շուկա կա այստեղ։ (Նա զայրանում էր)։
― Որտեղ պահանջարկ կա, այնտեղ էլ շուկա է. դուք որ չուզեիք, քառասուն կոպեկով էլ չէի կարողանա ծախել։
Թեև ես բարձրաձայն չէի քրքջում և լուրջ էի, բայց քրքջում էի ներքուստ,― և քրքջում էի ոչ թե հրճվանքից, բայց ինքս էլ չգիտեմ, թե ինչու, մի քիչ շունչս կտրվում էր։
― Լսեցեք,― շշնջացի ես միանգամայն անզուսպ, բայց բարեկամաբար և սոսկալի սիրելով նրան,― լսեցեք, երբ Ջեմս Ռոտշիլդը՝ հանգուցյալ փարիզեցին. այն, որ հազար յոթ հարյուր միլիոն ֆրանկ է թողել (նա գլխով արեց), դեռ երիտասարդ ժամանակ պատահաբար իմացել էր, մի քանի ժամով բոլորից առաջ, Բերըիի դուքսի սպանության մասին, իսկույն՝ շուտափույթ կերպով, հաղորղել էր ում որ հարկն էր և միայն դրանով մի վայրկյանում մի քանի միլիոն շահել,― ահա թե ինչ են անում մարդիկ։
― Իսկ դուք Ռոտշիլդն ե՞ք, ինչ է,― վրդովված բղավեց նա երեսիս, ինչպես հիմարի վրա կբղավեին։
Ես արագ հեռացա այդ տնից։ Մի քայլ, և յոթ ռուբլի ինսունհինգ կոպեկ շահեցի։ Քայլն անիմաստ էր, մանկական խաղ, համաձայն եմ, բայց այն, այնուամենայնիվ, համընկնում էր իմ մտքին և չէր կարող խորապես չհուզել ինձ... Ի դեպ, կարիք չկա զգացմունքներս նկարագրել։ Տասը ռուբլիանոցը բաճկոնակիս գրպանում էր, ես երկու մատս խոթեցի շոշափելու և այդպես էլ, առանց ձեռքս հանելու, շարունակեցի քայլել։ Մի հարյուր քայլ հեռանալով՝ ես փողոցում հանեցի նայելու և ուզում էի համբուրել այն, մի տան մուտքի մոտ դղրդալով հանկարծ մի կառք կանգ առավ։ Դռնապանը դուռը բաց արեց, և կառք նստելու համար տանից դուրս եկավ մի տիկին շքեղ, երիտասարդ, գեղեցիկ, հարուստ, թավշի ու մետաքսի մեջ, երկու արշինանոց պոչը հետևից։ Հանկարծ փոքրիկ, սիրունիկ պայուսակը դուրս թռավ նրա ձեռքից ու գետին ընկավ։ Նա կառք նստեց, սպասավորը կռացավ պայուսակը վերցնելու, բայց ես արագ մոտ թռա, վերցրի այն ու, գլխարկս բարձրացնելով տիկնոջը հանձնեցի։ (Գլխարկս ցիլինդր էր. որպես երիտասարդ, ես վատ չէի հագնված)։ Տիկինը զուսպ, բայց ամենւսհւսճելի ժպիտով ասաց ինձ. «Merci, մսյե»։ Կառքը, դղրդալով, շարժվեց։ Ես համբուրեցի տասը ռուբլիանոցս։
III
Հենց այդ նույն օրը ես պետք է տեսնեի գիմնազիայի իմ նախկին ընկերներից մեկին Եֆիմ Զվերևին, որ թողել էր գիմնազիան և ընդունվել մասնագիտական բարձրագույն ուսումնարաններից մեկը Պետերբուրգում։ Նրան նկարագրելու կարիք չկա, և, իսկապես ասած, նրա հետ մտերմական հարաբերություններ չեմ ունեցել, բայց Պետերբուրգում գտա նրան։ Նա կարող էր (տարբեր պարագաներից ելնելով, որոնց մասին նույնպես չարժե խոսել) իսկույն հայտնել ինձ Կրաֆտ ազգանունով մեկի՝ ինձ չափազանց հարկավոր մի մարդու հասցեն, հենց որ սա վերադառնա Վիլնոյից։ Զվերևը սպասում էր նրան հենց այսօր կամ վաղը, որի մասին նախանցյալ օրը տեղեկացրել էր ինձ։ Պետք էր գնալ Պետերբուրգյան կողմ, բայց ես հոգնածություն չէի զգում։
Զվերևին (սա էլ էր մոտ տասնինը տարեկան) ես գտա իր մորաքրոջ տան բակում, որի մոտ նա ապրում էր ժամանակավորապես։ Նա հենց նոր էր ճաշել և բակում քայլում էր բարձրափայտերով. հենց իսկույն ինձ հայտնեց, որ Կրաֆտը երեկ է եկել և իջևանել իր նախկին բնակարանում, հենց այստեղ Պետերբուրգյան կողմում, և որ նա ինքն է ուզում ինձ, որքան կարելի է, շուտ տեսնել, որպեսզի մի կարևոր բան անհապաղ ինձ հայտնի։
― Նորից ինչ-որ տեղ է գնում,― ավելացրեց Եֆիմը։
Քանի որ ներկա իրադրության մեջ Կրաֆտին տեսնելն ինձ համար հիմնավորապես կարևոր էր, ես խնդրեցի Եֆիմին իսկույն տանել ինձ նրա բնակարանը, որը, պարզվեց, երկու քայլի վրա էր այստեղից, ինչ-որ մի նրբանցքում։ Բայց Զվերևը հայտնեց, որ մեկ ժամ առաջ արդեն նրան հանդիպել է և որ նա Դերգաչովի մոտ է գնացել։
― Դե, գնանք Դերգաչովի մոտ, ի՞նչ ես շարունակ հրաժարվում, վախենո՞ւմ ես։
Իսկապես Կրաֆտը կարող էր երկար մնալ Դերգաչովի մոտ, այդ դեպքում որտե՞ղ նրան սպասեի։ Դերգաչովի մոտ գնալ ես չէի վախենում, բայց ցանկություն չունեի, չնայած նրան, որ Եֆիմն արդեն երրորդ անգամն էր ինձ նրա մոտ քարշ տալիս։ Ըստ որում՝ այդ «վախենում ես»-ը մշտապես մի չափազանց վատ ժպիտով է արտասանում, ինչ-որ բան ակնարկելով իմ հասցեին։ Այստեղ վախկոտություն չկար, նախապես եմ հայտարարում, իսկ եթե վախենում էի, ապա մի բոլորովին այլ բանից։ Այս անգամ որոշեցի գնալ, դա էլ էր երկու քայլի վրա։ Ճանապարհին ես հարցրի Եֆիմին՝ մնո՞ւմ է, արդյոք, նրա՝ Ամերիկա փախչելու մտադրությունը։
― Կարող է դեռ մի քիչ էլ սպասեմ,― թեթև ծիծաղով պատասխանեց նա։
Ես նրան այնքան էլ չէի սիրում, նույնիսկ ամենևին չէի սիրում։ Նա չափազանց անգույն մագեր ուներ, լիքը, չափազանց սպիտակ, նույնիսկ մանկականության հասնող, անպատեհ սպիտակ դեմք, իսկ բոյով նույնիսկ բարձր էր ինձնից, բայց ընդհանրապես նրան կարելի էր ոչ ավելի, քան տասնյոթ տարեկանի տեղ դնել։ Խոսելու նյութ չկար նրա հետ։
― Իսկ ինչպե՞ս է այնտեղ։ Մի՞թե շարունակ ամբոխ է,― հարցրի ես հիմնավորության համար։
― Ախր, ինչի՞ց ես շարունակ վախենում,― նորից ծիծաղեց նա։
― Դե կորի՛ր,― բարկացա ես։
― Ոչ մի ամբոխ էլ չկա։ Գալիս են միայն ծանոթները և, իհարկե, բոլորը յուրայիններ են, հանգիստ եղիր։
― Գրողը տանի, ինչ իմ գործն է, յուրայիններ են, թե ոչ։ Ես, ասենք, յուրային եմ այնտեղ։ Ինչո՞վ կարող են նրանք վստահ լինել ինձ վրա։
― Ես եմ քեզ բերել, դա բավական է։ Նույնիսկ լսել են քո մասին։ Կրաֆտն էլ կարող է վկայություն տալ քո մասին։
― Լսիր, Վասինն այնտեղ կլինի՞։
― Չգիտեմ։
― Եթե լինի, հենց ներս մտնենք, հրիր ինձ ու ցույց տուր Վասինին։ Հենց ներս մտնենք, լսո՞ւմ ես։
Վասինի մասին ես արդեն շատ էի լսել և վաղուց էի հետաքրքրվում։
Դերգաչովն ապրում էր մի վաճառականի կնոջ փայտաշեն տան բակում գտնվող փոքրիկ կցաշենքում, բայց զբաղեցնում էր ամբողջ կցաշենքը։ Մաքուր սենյակներ ընդամենը երեքն էին։ Բոլոր պատուհանների վարագույրներն էլ իջեցված էին։ Սա տեխնիկ էր և Պետերբուրգում աշխատանք ուներ։ Իմիջիայլոց, թեթև ականջիս էր դիպել, թե նահանգում մի շահութաբեր, մասնավոր տեղ է բացվել նրա համար, և որ նա արդեն ճամփա է ընկնում։
Հենց որ մտանք շատ փոքրիկ նախասենյակը, իսկույն ձայներ լսվեցին. կարծես, կրակոտ վիճում էին և ինչ-որ մեկը գոռում էր. «Quae medica-menta non sanat-ferrum sanat, guae ferrum non sanat-ignis sanat»[17]։
Ես իսկապես ինչ-որ չափով անհանգիստ էի։ Իհարկե, ես հասարակության սովոր չեմ, ինչ հասարակություն ուզում է լինի։ Գիմնազիայում ես ընկերներիս հետ «դու»-ով էի խոսում, բայց համարյա ոչ մեկի հետ իսկական ընկեր չեմ եղել, ես ինձ համար անկյուն էի ստեղծել և ապրում էի անկյունում։ Բայց դա չէր ինձ շփոթում։ Համենայն դեպս, ես ինձ խոսք տվի վեճի մեջ չմտնել և ասել միայն ամենաանհրաժեշտը, որպեսզի ոչ ոք իմ մասին ոչ մի եզրակացության չգա։ Գլխավորը չվիճելն է։
Սենյակում, նույնիսկ չափազանց փոքր սենյակում, յոթ մարդ կար, իսկ տիկինների հետ միասին տասը հոգի։ Դերգաչովը քսանհինգ տարեկան էր և ամուսնացած էր։ Կինը քույր ուներ, նաև մի ազգականուհի, սրանք էլ էին Դերգաչովի մոտ ապրում։ Սենյակը մի կերպ, սակայն բավականաչափ կահավորված էր և նույնիսկ մաքուր էր։ Պատին վիմագիր, բայց շատ էժանագին դիմանկար կար կախված, իսկ անկյունում սրբապատկեր առանց շրջանակի, բայց վառվող ճրագով։ Դերգաչովը մոտեցավ ինձ, ձեռքս սեղմեց ու խնդրեց նստել։
― Նստեցեք, այստեղ բոլորը յուրայիններ են։
― Շնորհ արեք,― իսկույն ավելացրեց շատ համեստ հագնված, բավական սիրունատես կինը ու, թեթև գլխով անելով ինձ, անմիջապես դուրս եկավ։ Սա Դերգաչովի կինն էր և տեսքից թվում էր, թե նա էլ էր վիճում, իսկ հիմա գնաց երեխային կերակրելու։ Բայց սենյակում երկու կին էլ էին մնում, մեկը՝ շատ կարճահասակ, մի քսան տարեկան և նույնպես սիրունիկ, իսկ մյուսը մի երեսուն տարեկան, չոր ու ծակող հայացքով։ Նրանք նստած էին, ուշադիր լսում էին, բայց խոսակցությանը չէին միջամտում։ Ինչ վերաբերում է տղամարդկանց, բոլորը ոտքի վրա էին, իսկ նստած էին, բացի ինձնից, Կրաֆտն ու Վասինը. նրանց իսկույն ինձ ցույց տվեց Եֆիմը, որովհետև ես Կրաֆտին էլ էի կյանքումս առաջին անգամ հիմա տեսնում։ Ես վերկացա տեղիցս և մոտեցա նրա հետ ծանոթանալու։ Կրաֆտի դեմքը ես երբեք չեմ մոռանա, առանձնապես ոչ մի գեղեցկություն, բայց ինչ-որ կարծես չափազանց անչար ու նրբավարի մի բան, թեև սեփական արժանապատվությունը դրսևորվում էր ամեն ինչում։ Քսանվեց տարեկան, բավական նիհար, միջինից բարձր հասակ, շիկահեր, դեմքը լուրջ, բայց մեղմ։ Նրանում ամբողջովին վերցրած մի խաղաղություն կար։ Մինչդեռ հարցրեք, ես իմ նույնիսկ չափազանց գռեհիկ դեմքը չէի փոխի նրա դեմքի հետ, որն ինձ այդքան հմայիչ էր թվում։ Նրա դեմքին մի բան կար, որը ես չէի ուզենա ունենալ իմի վրա, բարոյական իմաստով արդեն չափազանց հանգիստ, ինչ-որ ծածուկ, իրեն անգամ անհայտ հպարտության պես մի բան։ Սակայն այսքան տառացիորեն դատել այն ժամանակ ես, հավանաբար, չէի կարող, հիմա է ինձ թվում, թե այն ժամանակ, այսինքն արդեն իրադարձությունից հետո ես այսպես եմ դատել։
― Շատ ուրախ եմ, որ եկաք,― ասաց Կրաֆտը։― Ես մի նամակ ունեմ, որ ձեզ է վերաբերում։ Այստեղ մի քիչ կնստեք, հետո կգնանք ինձ մոտ։
Դերգաչովը միջահասակ էր, լայնաթիկունք, խիստ թխահեր, ճոխ միրուքով. նրա հայացքում ուշիմություն, ամեն ինչում զսպվածություն և ո-րոշ անդադար զգուշություն էր նկատվում, թեև նա ավելի լռում էր, սակայն ակնբախ կերպով ղեկավարում էր խոսակցությունը։ Վասինի կերպարանքն այնքան էլ ինձ չզարմացրեց, թեև նրա մասին լսել էի՝ որպես արտակարգ խելոքի, շիկահեր, բաց-մոխրագույն, խոշոր աչքերով, դեմքը շատ բաց, բայց միևնույն ժամանակ նրանում կարծես ինչ-որ ավելորդ կարծրություն կար. կանխազգացվում էր քիչ մարդամոտություն, բայց հայացքը` վճռականապես խելոք, Դերգաչովի հայացքից խելամիտ ու խոր, սենյակում գտնվողներից ամենքից խելոք, թեև, միգուցե, հիմա ես ամեն բան չափազանցնում եմ։ Մյուսներից ես միայն երկու դեմք եմ հիշում ողջ այդ երիտասարդությունից. մի բարձրահասակ, սև այտամորուսներով, թխադեմ մարդու, չափազանց շատ խոսող, մոտ քսանյոթ տարեկան ինչ-որ մի ուսուցչի կամ դրա նման մի բանի և իմ տարիքի ռուսական բլուզով երիտասարդ մի տղայի։ Նրա դեմքը ծալ-ծալ էր, ինքը լռակյաց, ականջ դնողներից։ Հետո պարզվեց, որ նա հենց գյուղացիներից է։
― Ոչ, հարցն այդպես չպետք է դնել,― ըստ երևույթին, վերադառնալով հին վեճին, սկսեց բոլորից շատ բորբոքվող սև այտամորուսներով ուսուցիչը,― մաթեմատիկական ապացույցների մասին ես ոչինչ չեմ ասում, բայց սա մի գաղափար է, որին ես պատրաստ եմ հավատալ նաև առանց մաթեմատիկական ապացույցների...
― Սպասիր, Տիխոմիրով,― բարձրաձայն ընդհատեց նրան Դերգաչովը,― նոր ներս մտնողները չեն հասկանում։ Սա, գիտեք,― հանկարծ միայն ինձ դիմեց նա (և խոստովանում եմ, եթե նա նպատակ ուներ իմ մեջ քննել սկսնակին կամ ստիպել ինձ խոսել, ապա նրա կողմից օգտագործված ձևը շատ ճարպիկ էր, ես իսկույն զգացի այդ ու պատրաստվեցի,― սա, գիտեք, և բնավորությամբ, և համոզմունքների պատկառելիությամբ արդեն մեզ բոլորիս բավական ծանոթ պարոն Կրաֆտն է։ Նա միանգամայն սովորական փաստի հիման վրա հանգել է միանգամայն արտասովոր եզրակացության, որով զարմացրել է մեզ բոլորիս։ Նա դուրս է բերում, որ ռուս ժողովուրդը երկրորդական ժողովուրդ է...
― Երրորդական,― բղավեց մեկը։
―․․․ Երկրորդական, որին նախորոշված է միայն որպես նյութ ծառայել ավելի ազնիվ ցեղի համար և ոչ թե իր ինքնուրույն դերն ունենալ մարդկության ճակատագրում։ Ելնելով իր այս, գուցե և արդարացի հետևությունից, պարոն Կրաֆտը հանգել է այն եզրակացության, որ յուրաքանչյուր ռուս մարդու հետագա ամեն գործունեություն պետք է խափանվի այս գաղափարով, բոլորի, այսպես ասած, թևերը պետք է թուլանան և...
― Թույլ տուր, Դերգաչով, հարցն այդպես չպետք է դրվի,― նորից անհամբերությամբ շարունակեց Տիխոմիրովը (Դերգաչովն իսկույն զիջեց)։― Հաշվի առնելով, որ Կրաֆտը լուրջ ուսումնասիրություններ է կատարել, ֆիզիոլոգիայի հիման վրա հետևություններ արել, որոնք ճանաչում է որպես մաթեմատիկական և, միգուցե, մի երկու տարի այդ գաղափարի վրա սպանել, (որը ես հանգիստ a priori կընդունեի), հաշվի առնելով սա, այսինքն՝ հաշվի առնելով Կրաֆտի տագնապներն ու լրջությունը, այս գործը ներկայանում է որպես ֆենոմեն։ Այս բոլորից ծագում է մի հարց, որը Կրաֆտը չի կարողանում հասկանալ, և հենց դրանով էլ պետք է զբաղվել, այսինքն Կրաֆտի չհասկացածով, որովհետև դա ֆենոմեն է։ Պետք է վճռել, արդյոք այդ ֆենոմենը պատկանում է կլինիկային, որպես մասնավոր դեպք, թե կա հատկություն, որը կարող է նորմալ ձևով կրկնվել ուրիշներում, սա հետաքրքիր է արդեն ընդհանուր գործի տեսակետից։ Ռուսաստանի հարցում ես Կրաֆտին կհավատամ և նույնիսկ կասեմ, որ ես, թերևս, ուրախ եմ. եթե այդ գաղափարը բոլորի կողմից յուրացվեր, ապա այն կձերբազատեր մարդկանց և հայրենասիրական շատ նախապաշարմունքներից կազատեր...
― Ես հայրենասիրությունից չեմ ելնում,― մի տեսակ, կարծես, լարումով ասաց Կրաֆտը։ Թվում էր, թե նրա համար տհաճ էին բոլոր այս վիճաբանությունները։
― Հայրենասիրությունից, թե՝ ոչ, մի կողմ կարելի է թողնել,― արտասանեց շարունակ լուռ Վասինը։
― Բայց, ասացեք, ինչո՞վ կարող է Կրաֆտի հետևությունը թուլացնել համամարդկային գործի ձգտումը,― գոռում էր ուսուցիչը (միայն նա էր գոռում, բոլոր մյուսները ցածրաձայն էին խոսում)։― Թող Ռուսաստանը երկրորդականության դատապարտված լինի, բայց կարելի է աշխատել ոչ միայն Ռուսաստանի համար։ Եվ, բացի այդ, ինչպե՞ս կարող է Կրաֆտը հայրենասեր լինել, եթե արդեն դադարել է Ռուսաստանի վրա վստահ լինելուց։
― Եվ, բացի այդ, գերմանացի է,― նորից լսվեց նույն ձայնը։
― Ես ռուս եմ,― ասաց Կրաֆտը։
― Դա գործի հետ անմիջական կապ չունեցող հարց է,― միջամտողին դիմեց Դերգաչովը։
― Դուրս եկեք ձեր գաղափարի նեղ շրջանակից,― ոչինչ չէր լսում Տիխոմիրովը։― Եթե Ռուսաստանը միայն նյութ է ավելի ազնիվ ցեղերի համար, ապա ինչո՞ւ չծառայի որպես նյութ։ Դա դեռ բավական վայելուչ դեր է։ Ինչո՞ւ խնդիրը լայնացնելու նպատակով չհանգստանանք հենց այս գաղափարով։ Մարդկությոնը գտնվում է իր այլասերման նախօրեին, որն արդեն սկսվել է։ Առաջիկա խնդիրը միայն կույրերն են հերքում։ Մի կողմ թողնենք Ռուսաստանը, եթե կորցրել եք ձեր վստահությունը նրա նկատմամբ, և աշխատեցեք ապագայի համար՝ դեռ անհայտ ժողովրդի ապագայի համար, որը, առանց ցեղեր ջոկելու, կկազմվի ողջ մարդկությունից։ Առանց այն էլ մի օր Ռուսաստանը կմեռներ, ժողովուրդները, նույնիսկ ամենաշնորհառատները, ապրում են ընդամենը մեկ ու կես, կամ ամենաշատը երկու հազար տարի․ մի՞թե միևնույն չէ. երկու հազար, թե՞ երկու հարյուր տարի։ Հռոմեացիները մեկ ու կես հազարամյակ էլ չապրեցին իրենց կենդանի տեսքով և նույնպես նյութ դարձան։ Նրանք վաղուց չկան, բայց գաղափար են թողել և այդ գաղափարը, որպես ապագայի տարր, մտել է մարդկության ճակատագրի մեջ։ Ուրեմն, ինչպե՞ս կարելի է ասել մարդուն, թե ասելիք չկա։ Ես չեմ կարող պատկերացնել մի դրություն, որ երբևէ ոչ մի անելիք չլինի։ Արեք մարդկության համար և այլ բաների մասին մի մտահոգվեք։ Այնքան գործ կա, որ կյանքը չի բավականացնի, եթե ուշադիր ձեր շուրջը նայեք։
― Պետք է ապրել բնության ու ճշմարտության օրենքով,― դռան հետևից ասաց տիկին Դերգաչովը։ Դուռը մի չնչին բացված էր և երևում էր, որ նա կանգնած է, երեխային կրծքի մոտ բռնած, կուրծքը ծածկած և բորբոքված ականջ է դնում։
Կրաֆտը լսում էր՝ մի թեթև ժպտալով, հետո կարծես մի քիչ տանջված տեսքով, իսկույն խոր անկեղծությամբ վերջապես ասաց.
― Ես չեմ հասկանում, ինչպես կարելի է որևէ գերիշխող մտքի ազդեցության տակ լինելով, որին լիովին ենթարկված են ձեր ուղեղն ու սիրտը, ապրել նաև այդ մտքից դուրս գտնվող մի որևէ բանով։
― Բայց եթե ձեզ ապացուցել են տրամաբանորեն, մաթեմատիկորեն, որ ձեր հետևությունը սխալ է, ձեր ողջ միտքը սխալ է, որ դուք ոչ մի իրավունք չունեք հեռացնելու ձեզ համընդհանուր օգտակար գործունեությունից միայն այն պատճառով, որ Ռուսաստանը նախորոշված երկրորդականություն է. եթե ձեզ ցույց է տրված, որ նեղ հորիզոնի փոխարեն ձեր առջև անսահմանություն է բացվելու, որ հայրենասիրության նեղ գաղափարի փոխարեն...
― Է՜,― ձեռքը կամաց թափահարեց Կրաֆտը,― ախր ձեզ ասացի, որ այստեղ բանը հայրենասիրությունը չէ։
― Այստեղ, ըստ երևույթին, մի թյուրիմացություն կա,― հանկարծ խոսակցությանը խառնվեց Վասինը։― Սխալն այն է, որ Կրաֆտի մոտ ոչ միայն տրամաբանական հետևություն կա, այլ, այսպես ասած, հետևություն, որ վեր է ածվել զգացմունքի։ Ոչ բոլոր խառնվածքներն են միատեսակ. շատերի մոտ տրամաբանական հետևությունը երբեմն վեր է ածվում ուժեղագույն զգացմունքի, որը համակում է ողջ էությունը և ո-րը շատ դժվար է դուրս մղել կամ վերափոխել։ Որպեսզի ապաքինենք նման մարդուն, պետք է այդ դեպքում հենց ինքը զգացմունքը, փոխենք, որ հնարավոր է ոչ այլ կերպ, քան փոխարինել այն մի ուրիշ, հավասարազոր զգացմունքով։ Դա միշտ էլ դժվար է, իսկ շատ դեպքերում անհնարին։
― Սխալ է,― բղավեց բանավիճողը,― տրամաբանական հետևությունն արդեն ինքնըստինքյան քայքայում է նախապաշարմունքը։ Խելամիտ համոզմունքը ծնում է նույն զգացմունքը։ Միտքը ելնում է զգացմունքից և, իր հերթին, հաստատվելով մարդու մեջ, ձևակերպում է նորը։
― Մարդիկ շատ տարբեր են, ոմանք հեշտությամբ են փոխում զգացմունքները, մյուսները՝ դժվարությամբ,― կարծես վեճը շարունակել չուզենալով, պատասխանեց Վասինը. բայց ես հիացած էի նրա գաղափարով։
― Դա հենց այդպես է, ինչպես դուք ասացիք,― սառույցը կոտրելով և հանկարծ խոսել սկսելով, նրան դիմեցի ես։― Հենց մի զգացմունքի տեղը փոխարինելու համար պետք է մի ուրիշը դնել։ Չորս տարի առաջ Մոսկվայում մի գեներալ... Գիտեք, պարոնայք, ես նրան չէի ճանաչում, բայց... Միգուցե նա իսկապես չէր կարող ինքնըստինքյան հարգանք ներշնչել... Եվ դրան ավելացրած նաև այն փաստն էլ կարող էր անխելամիտ երևալ, բայց... Ի դեպ, մեռել էր նրա երեխան, այսինքն՝ իսկապես, երկու աղջնակները, մեկը մյուսի հետևից, քութեշից... Եվ ինչ, վիշտն այնպես էր նրան խոցել, որ շարունակ թախծում էր ու թախծում, ման էր գալիս, բայց հնարավոր չէր նրան նայել, բանն ավարտվեց նրանով, որ համարյա կես տարի հետո մեռավ։ Որ նա վշտից մեռավ, դա փաստ է։ Ուրեմն, ինչո՞վ կարելի էր նրան վերակենդանացնել։ Պատասխան. հավասարազոր զգացմունքով։ Նրան պետք էր, որ գերեզմանից հանեին այդ երկու աղջնակներին ու տային իրեն և վերջ, կամ դրա նման մի բան։ Նա էլ մեռավ։ Մինչդեռ նրան կարելի էր հրաշալի եզրակացություններ ներկայացնել, որ կյանքը լի է անակնկալներով, որ բոլորս մահկանացուներ ենք, կարելի էր օրացույցից վիճակագրական տվյալներ ներկայացնել, թե քանի երեխա է մեռնում քութեշից... նա պաշտոնաթող էր...
Շնչահեղձ լինելով ու շուրջս նայելով՝ ես կանգ առա։
― Դա բոլորովին ուրիշ բան է,― ասաց մեկը։
― Ձեր բերած փաստը, թեև համասեռ չէ տվյալ դեպքի հետ, բայց այնուամենայնիվ նման է ու բացատրում է այն,― դիմեց ինձ Վասինը։
IV
Այստեղ ես պետք է խոստովանեմ, թե ինչու հիացա Վասինի «գաղափար-զգացմունք»-ի վերաբերյալ փաստարկով և միևնույն ժամանակ պետք է խոստովանեմ ահավոր մի խայտառակություն։ Այո, ես վախենում էի գնալ Դերգաչովի մոտ, թեև ոչ այն պատճառով, որ ենթադրում էր Եֆիմը։ Ես վախենում էի այն պատճառով, ինչ պատճառով դեռ Մոսկվայում էի նրանից վախենում։ Ես գիտեի, որ նրանք (այսինքն՝ նրանք կամ նրանց նման ուրիշները, դա միևնույն է) տրամախոսներ են և, թերևս, կջախջախեն «իմ գաղափարը»։ Ես հաստատապես վստահ էի ինձ վրա, որ իմ գաղափարը իրենց չեմ հայտնի և չեմ ասի. բայց նրանք (այսինքն՝ նորից նրանք կամ նրանց նմանները) իրենք կարող էին որևէ բան ասել ինձ, որից ես ինքս կհիասթափվեի իմ գաղափարից, առանց նույնիսկ բառ արտասանելու նրա մասին։
«Իմ գաղափարում» հարցեր կային, որոնք ես չէի լուծել, բայց չէի ուզում, որ բացի ինձնից որևէ մեկը լուծեր դրանք։ Վերջին երկու տարվա ընթացքում ես դադարել էի գիրք կարդալ՝ վախենալով այնպիսի մի տեղի հանդիպել, որն իմ «գաղափարի» օգտին չէր և կարող էր ինձ ցնցել։ Եվ հանկարծ Վասինը միանգամից լուծում է խնդիրը և ամենաբարձր իմաստով ինձ հանգստացնում։ Եվ իսկապես, ինչի՞ց էի ես վախենում և ի՞նչ պիտի անեին ինձ նրանք՝ ինչ տեսակ դիալեկտիկայով ուզում է լինի։ Միգուցե, ես միակն էի այնտեղ, որ հասկացա, թե ինչ էր ասում Վասինը «գաղափար-զգացմունքի» մասին։ Բավական չէ հրաշալի գաղափարը հերքելը, պետք է փոխարինել այն հավասարազոր հրաշալի գաղափարով. թե չէ ես, ոչ մի դեպքում չուզենալով բաժանվել իմ զգացմունքից, կհերքեմ իմ սրտում հերքումը, թեկուզև բռնի ուժով, ինչ էլ որ նրանք ասելու լինեն։ Իսկ ի՞նչ կարող էին տալ ինձ նրանք հերքածի փոխարեն։ Եվ այդ պատճառով ես կարող էի ավելի քաջ լինել, ես պարտավոր էի ավելի խիզախ լինել։ Հիանալով Վասինով՝ ես ամոթ զգացի, իսկ ինձ անարժան մի մանուկ։
Մի ամոթալի բան էլ այստեղ ստացվեց։ Ոչ թե իմ խելքով պարծենալու գարշելի զգացմունքը ստիպեց ինձ նրանց մոտ կոտրել սառույցը ու խոսել, այլև «վզով ընկնելու» ցանկությունը։ Այդ վզով ընկնելու ցանկությունը, որպեսզի ինձ որպես լավ ճանաչեն և սկսեն ինձ գրկել կամ դրա նման բաներ անել (մի խոսքով, խոզություն), ես իմ մեջ համարում եմ ամենազազրելին իմ բոլոր ամոթալի բաներից և դեռ շատ վաղուց էի դա կասկածում և պուճախին էի վերագրում, որում պահել էի ինձ այսքան տարի, թեև այդ մասին չեմ զղջում։ Ես գիտեի, որ մարդկանց մեջ որքան կարելի է, ինձ մռայլ պետք է պահեմ։ Յուրաքանչյուր այսպիսի խայտառակությունից հետո ինձ մխիթարում էր միայն այն, որ այնուամենայնիվ «գաղափարս» ինձ հետ է, առաջվա պես ծածուկ, և որ ես այն ուրիշներին չեմ հայտնել։ Սիրտս մարում էր, երբ պատկերացնում էի երբեմն, թե հենց որ գաղափարս որևէ մեկին հայտնեմ, հանկարծ ինձ էլ ոչինչ չի մնա, և ես նման կլինեմ բոլորին, միգուցե, նաև գաղափարիցս էլ կհրաժարվեմ, այդ պատճառով էլ պահում-պահպանում էի այն ու դատարկաբանությունից դողում։ Եվ ահա, Դերգաչովի մոտ հենց առաջին բախումին չդիմացա, ոչինչ չհայտնեցի, իհարկե, բայց անթույլատրելի կերպով դատարկաբանեցի, և խայտառակություն դուրս եկավ։ Հիշողությունը գարշելի է։ Ոչ, ես մարդկանց մեջ չպետք է ապրեմ, ես հիմա էլ եմ այդպես մտածում, քառասուն տարով կանխապես եմ ասում։ Իմ գաղափարը՝ պուճախն է։
V
Հենց որ Վասինն ինձ գովեց, ես հանկարծ անզուսպ ցանկություն զգացի խոսելու։
― Իմ կարծիքով, ասեն մարդ իրավունք ունի իր զգացմունքներն ունենալու... Եթե ըստ համոզմունքի... այնպես, որ արդեն ոչ ոք չհանդիմանի նրան այդ զգացմունքների համար,― Վասինին դիմեցի ես։ Թեև այս բոլորը ես աշխույժ արտասանեցի, բայց կարծես ես այդ չէի և կարծես ուրիշ մեկի լեզուն էր իմ բերանում պտտվում։
― Իս-կա-պե՞ս,― խոսքիցս բռնեց ու ծաղրական ձիգ տվեց նույն այն ձայնը, որ ընդհատում էր Դերգաչովին և Կրաֆտի վրա բղավեց, թե նա գերմանացի է։
Կատարյալ ոչնչություն համարելով նրան՝ ես դիմեցի ուսուցչին, կարծես սա էր ինձ վրա բղավել։
― Իմ համոզմունքն այն է, որ ես չեմ համարձակվի որևէ մեկին դատապարտելու,― դողում էի ես, արդեն գիտենալով, որ թռչելու եմ։
― Իսկ ինչո՞ւ այդքան գաղտնորեն,― նորից հնչեց ոչնչության ձայնը։
― Ամեն մարդ իր գաղափարն ունի,― դեմ առ դեմ ուսուցչին էի նայում, որն, ընդհակառակը, լռում էր ու ժպտալով ինձ նայում։
― Իսկ ձերը՞,― բղավեց ոչնչությունը։
― Պատմելը երկար կտևի... Իսկ մասամբ իմ գաղափարը հենց այն է, որ ինձ հանգիստ թողնեն։ Քանի դեռ երկու ռուբլի ունեմ, ուզում եմ մենակ ապրել, ոչ ոքից կախում չունենալ (մի անհանգստացեք, առարկությունները ես գիտեմ) և ոչինչ չանել, նույնիսկ մարդկության այն մեծագույն ապագայի համար, որի համար աշխատելու էին հրավիրում պարոն Կրաֆտին։ Անձնական ազատությունը, այսինքն իմ սեփական ազատությունը, առաջին գծի վրա է, իսկ դրանից դուրս ոչինչ չեմ ուզում իմանալ։
Սխալս այն էր, որ ես բարկացա։
― Այսինքն՝ կուշտ կովի հանգստությո՞ւն եք քարոզում։
― Թող այդպես լինի։ Կովից չեն վիրավորվում։ Ես ոչ ոքի ոչինչ պարտք չեմ, ես հասարակությանը փող եմ վճարում գանձահասութային հարկերի ձևով այն բանի համար, որ ինձ չեն թալանել, չեն ծեծել, չեն սպանել, իսկ դրանից ավելի ոչ ոք ոչինչ ինձնից պահանջել չի համարձակվի։ Միգուցե ես անձամբ այլ գաղափարներ ունեմ և կցանկանամ ծառայել մարդկությանը, և կծառայեմ, և, միգուցե տասն անգամ ավելի կծառայեմ, քան բոլոր քարոզիչները, բայց թե ես ուզում եմ, որ ոչ ոք չհամարձակվի ինձնից պահանջել դա կամ ստիպել ինձ, ինչպես պարոն Կրաֆտին. իմ լիակատար ազատությունն է, եթե ես նույնիսկ մատս չշարժեմ։ Իսկ մարդկության նկատմամբ տածած սիրուց վազել ու բոլորի վզովն ընկնելն ու խանդաղատանքի արտասուքներ թափելը՝ միայն մոդա է։ Եվ ինչու պիտի ես անպայման սիրեմ մերձավորիս կամ ձեր այդ ապագա մարդկությանը, որ ես երբեք չեմ տեսնի, որն իմ մասին ոչինչ չի իմանա և որն իր հերթին մոխիր կդառնա առանց հետքի ու հիշողության (ժամանակն այստեղ ոչ մի նշանակություն չունի), երբ Երկիրն իր հերթին սառցե քար կդառնա և անօդ տարածության մեջ կսկսի թռչել նույնպիսի սառցե քարերի անսահման բազմության հետ, այսինքն՝ որից ավելի անիմաստ բան հնարավոր էլ չի պատկերացնել։ Ահա ձեր ուսմունքը։ Ասացեք, խնդրեմ, ինչո՞ւ պետք է ես անպայման ազնիվ լինեմ, առավել ևս եթե ամեն բան միայն մեկ րոպե է տևում։
― Վվ-ահ,― բղավեց ձայնը։
Այս բոլորը ես կրակեցի՝ ջղային ու չարացած կտրելով բոլոր կապերը։ Ես գիտեի, որ փոսի մեջ եմ թռչում, բայց, առարկություններից վախենալով, շտապում էի։ Ես շատ լավ զգում էի, որ անկապ-անկապ շաղ եմ տալիս կարծես մաղի միջով, և տասը մտքի վրայով դեպի տասնմեկերորդն եմ թռչում, բայց ես շտապում էի նրանց համոզել ու վերահաղթել։ Դա այնքան կարևոր էր ինձ համար։ Ես երեք տարի պատրաստվում էի։ Բայց ուշագրավն այն էր, որ նրանք հանկարծ լռեցին, բոլորովին ոչինչ չէին խոսում՝ և բոլորը լսում էին։ Ես շարունակում էի ուսուցչին դիմել.
― Հենց այդպես։ Մի չափազանց խելոք մարդ, իմիջիայլոց, ասում էր, թե ավելի դժվար բան չկա, քան պատասխանել «Ինչո՞ւ պետք է անպայման ազնվաբարո լինել» հարցին։ Գիտե՞ք ինչ, աշխարհում երեք տեսակ սրիկաներ կան. միամիտ սրիկաներ, այսինքն այնպիսիներ, որոնք համոզված են, թե իրենց սրիկայությունը բարձրագույն ազնվություն է, ամաչող սրիկաներ, այսինքն սրիկայությունից ամաչողներ, բայց անպայման մտադրությամբ այնուամենայնիվ այն ավարտել, և, վերջապես, ուղղակի սրիկաներ, այսինքն զտարյուն սրիկաներ։ Թույլ տվեք․ ես մի ընկեր ունեի Լամբերտ ազգանունով, որը դեռ տասնվեց տարեկան հասակում է ինձ ասել, թե երբ հարստանա, իր ամենամեծ հաճույքը կլինի հաց ու միս ուտեցնել շներին այն ժամանակ, երբ աղքատների երեխաները մեռնելիս կլինեն սովից. իսկ երբ նրանք վառելիք չեն ունենա, նա մի ամբողջ ցախատուն կգնի, կդարսի դաշտում ու կտաքացնի դաշտը, իսկ աղքատներին ոչ մի ցախ չի տա։ Ահա նրա զգացմունքները։ Ասացեք, ի՞նչ պետք է պատասխանեմ ես այդ զտարյուն սրիկային, եթե նա ինձ հարցնի. «Թե ինչու պիտի նա անպայման ազնիվ լինի»։ Եվ հատկապես այժմ, մեր ժամանակներում, որը դուք այդպես վերափոխել եք։ Որովհետև ավելի վատ, քան այժմ է, երբեք չի եղել։ Մեր հասարակության մեջ ոչինչ պարզ չէ, պարոնայք։ Ախր, դուք Աստծո գոյությունը հերքում եք, ոճրագործությունը հերքում եք, ուրեմն ի՞նչ խուլ, կույր, բութ քարացածություն կարող է ստիպել ինձ վարվել այսպես, եթե ինձ համար շահավետ է այլ կերպ։ Դուք ասում եք. «Խելամիտ վերաբերմունքը մարդկության նկատմամբ նույնպես իմ շահն է», իսկ եթե ես բոլոր այդ խելամտությունները, բոլոր այդ զորանոցներն ու զորաթևերը անմիտ եմ համարո՞ւմ։ Ինչ գործ ունեմ ես դրանց, նաև ապագայի հետ, եթե ես միայն մի անգամ եմ աշխարհում ապրում։ Թույլ տվեք, որ ինքս իմանամ, թե որն է իմ շահը, այդպես ավելի հետաքրքիր կլինի։ Իմ ի՜նչ գործն է, թե ինչ կլինի ձեր այդ մարդկությունը հազար տարի հետո, եթե դրա համար, ըստ ձեր օրենսգրքի, ոչ սեր, ոչ ապագա կյանք, ոչ ճանաչում իմ սխրանքի համար ինձ չի հասնում։ Ո՜չ, եթե այդպես է, ապա ես ամենաանքաղաքավարի կերպով կապրեմ ինքս ինձ համար, իսկ բոլոր մյուսները թեկուզ կործանվեն։
― Հոյակապ ցանկություն է։
― Ի դեպ, ես միշտ պատրաստ եմ միասին կործանվել։
― Է՛լ ավելի լավ (ճիշտ միևնույն ձայնն է)։
Բոլոր մյուսները շարունակ լուռ են, բոլորն ինձ են նայում և ինձ ուսումնասիրում, բայց կամաց-կամաց սենյակի տարբեր ծայրերից քրքիջ սկսվեց, դեռ կամաց, բայց բոլորը ուղիղ երեսիս էին քրքջում։ Միայն Վա-սինն ու Կրաֆտը չէին քրքջում։ Սև այտմորուսներովն էլ էր քմծիծաղ տալիս. նա դեմ առ դեմ ինձ էր նայում ու լսում։
― Պարոնայք,― ամբողջ մարմնով դողում էի ես,― իմ գաղափարը ես ոչ մի դեպքում ձեզ չեմ հայտնի, բայց ձեզ, ընդհակառակը, հենց ձեր տեսակետից կհարցնեմ, մի կարծեք, թե իմ տեսակետից եմ հարցնում, որովհետև ես, միգուցե, հազար անգամ ավելի եմ մարդկությանը սիրում, քան դուք բոլորդ միասին վերցրած։ Ասացեք (և դուք հիմա արդեն անպայման պետք է պատասխանեք, դուք պարտավոր եք պատասխանել, քանի որ ծիծաղում եք), ասացեք, ինչո՞վ եք գայթակղելու ինձ, որ գամ ծեր հետևից։ Ասացեք, ինչո՞վ կապացուցեք դուք, որ ձեզ մոտ ավելի լավ է լինելու, որտե՞ղ եք թաքցնելու իմ անձի բողոքը ձեր զորանոցում։ Ես վաղուց էի ուզում ձեզ հանդիպել, պարոնայք։ Դուք զորանոց եք ունենալու, ընդհանուր բնակարաններ, stricte nécessaire[18], աթեիզմ և ընդհանուր կանայք առանց երեխաների, ահա ձեր վերջնւսկետը, ես ախր գիտեմ։ Եվ այս բոլորի դիմաց, միջնային շահի այն փոքրիկ մասի դիմաց, որ ինձ համար կապահովի ձեր բանականությունը, մի կտոր հացի ու ջերմության դիմաց, դուք վերցնում եք ինձնից իմ ողջ անհատականությունը։ Թույլ տվեք, խնդրեմ, այնտեղ կնոջս կփախցնեն, կզսպե՞ք դուք իմ անհատականությունը, որպեսզի չջնջխեմ հակառակորդիս գլուխը։ Դուք կասեք, որ այն ժամանակ ես ինքս էլ կխելոքանամ, բայց կինս ի՞նչ կասի այդքան խելամիտ ամուսնու մասին, եթե գոնե մի փոքր հարգում է իրեն։ Ախր, դա անբնական է, ամաչեցեք։
― Իսկ դուք կանանց գծով մասնագե՞տ եք,― հնչեց ոչնչության ձայնը չարախնդությամբ։
Մի պահ գլխումս միտք ծագեց հարձակվել ու բռունցքներով ծեծել նրան։ Նա ցածրահասակ, շիկակարմիր մազերով ու պեպենոտ մեկն էր... սակայն գրողը տանի դրա արտաքինը։
― Հանգստացեք, ես դեռ երբեք կին չեմ ճանաչել,― առաջին անգամ դեպի նա շրջվելով՝ կտրեցի ես։
― Թանկարժեք հաղորդում է, որն ավելի քաղաքավարի կարող էր արվել՝ հաշվի առնելով կանանց ներկայությունը։
Բայց հանկարծ բոլորը հոծ խմբով շարժվեցին, սկսեցին վերցնել իրենց գլխարկները և պատրաստվեցին հեռանալու, իհարկե, ոչ թե իմ պատճառով, այլ իրենց ժամն էր եկել, բայց այդ լռելյայն վերաբերմունքն իմ նկատմամբ ճնշեց, ամոթահար արեց ինձ։ Ես էլ վեր թռա։
― Սակայն թույլ տվեք իմանալ ձեր ազգանունը, դուք շարունակ ինձ էիք նայում,― ամենաստոր ժպիտով հանկարծ ինձ դիմեց ուսուցիչը։
― Դոլգոռուկի։
― Իշխա՞ն Դոլգոռուկի։
― Ոչ, ուղղակի Դոլգոռուկի, նախկին ճորտ Մակար Դոլգոռուկու և իմ նախկին տեր պարոն Վերսիլովի ապօրինի որդին։ Մի անհանգստացեք, պարոնայք, ես ամենևին էլ նրա համար չասացի, որ դուք իսկույն վզովս ընկնեք այդ պատճառով, և որ բոլորս միասին հորթերի պես ոռնանք խանդաղատանքից։
Բարձր ու ամենաանպատկառ քրքիջ թնդաց միահամուռ, այնպես, որ դռան հետևում քնած երեխան արթնացավ ու լաց եղավ։ Ես դողում էի կատաղությունից։ Նրանք բոլորը սեղմում էին Դերգաչովի ձեռքը և դուրս էին գալիս առանց որևէ ուշադրություն դարձնելու ինձ վրա։
― Գնանք,― հրեց ինձ Կրաֆտը։
Ես մոտեցա Դերգաչովին, ամբողջ ուժով սեղմեցի նրա ձեռքը և մի քանի անգամ ցնցեցի այն նույնպես ամբողջ ուժով։
― Ներեցեք, որ Կուդրյումովը (կարմրամազը) շարունակ նեղացնում էր ձեզ,― ասաց ինձ Դերգաչովը։
Ես գնացի Կրաֆտի հետևից։ Ես ոչնչից չէի ամաչում։
VI
Իհարկե, այսօրվա իմ և այն ժամանակվա իմ միջև անսահման տարբերություն կա։
Շարունակելով «ոչնչից չամաչել», դեռ աստիճանների վրա, հետ ընկնելով Կրաֆտից, որպես երկրորդական մեկից, ես հասա Վասինին և ամենաբնական տեսքով, կարծես ոչինչ էլ չի պատահել, հարցրի.
― Կարծեմ, դուք բարեհաճում եք ճանաչել հորս, այսինքն ուզում եմ ասել Վերսիլովին։
― Ես, իսկապես ասած, ծանոթ չեմ նրա հետ,― իսկույն պատասխանեց Վասինը (և առանց որևէ այն վիրավորական նրբանկատ քաղաքավարության, որով զինվում են նրբին վարվեցողության մարդիկ հենց նոր խայտառակված մարդու հետ խոսելիս),― բայց ինչ-որ չափով ճանաչում եմ. հանդիպել ու լսել եմ նրան։
― Եթե լսել եք, ուրեմն իհարկե ճանաչում եք, որովհետև դուք՝ դուք եք։ Ի՞նչ եք մտածում նրա մասին։ Ներեցեք փութկոտ հարցիս համար, բայց ինձ պետք է։ Հենց ինչ կմտածեիք դուք, հատկապես ձեր կարծիքն է անհրաժեշտ։
― Շատ բան եք պահանջում ինձնից։ Ինձ թվում է, որ այդ մարդն ընդունակ է հսկայական խնդիրներ դնել իր առջև և, միգուցե, դրանք կատարել, բայց ոչ ոքի հաշիվ չի տալիս։
― Դա ճիշտ է, դա շատ ճիշտ է, նա շատ հպարտ մարդ է։ Բայց արդյո՞ք մաքուր մարդ է։ Լսեցեք, ի՞նչ եք կարծում դուք նրա կաթոլիկության մասին։ Սակայն, ես մոռացել եմ, որ դուք, միգուցե, չգիտեք...
Եթե ես այդքան հուզված չլինեի, անշուշտ, այդ հարցերով և այդքան անտեղի չէի կրակի մի մարդու վրա, որի հետ երբեք չեմ խոսել, այլ միայն լսել եմ նրա մասին։ Ինձ զարմացնում էր, որ Վասինը կարծես չէր նկատում իմ ցնորամտությունը։
― Ես մի բան լսել եմ նաև այդ մասին, բայց չգիտեմ որքանով կարող է ճշմարիտ լինել դա,― առաջվա պես հանգիստ ու անվրդով պատասխանեց նա։
― Ոչ մի չափով։ Ստում են նրա հասցեին։ Մի՞թե կարծում եք, թե նա կարող է Աստծուն հավատալ։
― Նա շատ հպարտ մարդ է, ինչպես ինքներդ հենց նոր ասացիք, իսկ շատ հպարտ մարդկանցից շատերը սիրում են հավատալ Աստծուն, հատկապես նրանք, որ մի փոքր արհամարհում են մարդկանց։ Ուժեղ մարդկանցից շատերը կարծես ինչ-որ բնական պահանջ ունեն մեկին, կամ մի բան գտնելու, որի առջև խոնարհվեն։ Ուժեղ մարդու համար երբեմն շատ դժվար է իր ուժին դիմանալը։
― Լսեցեք, դա չափազանց ճիշտ է, հավանաբար,― բղավեցի ես նորից։― Միայն թե ես կուզենայի հասկանալ...
― Դրա պատճառը պարզ է. նրանք ընտրում են Աստծուն, որպեսզի չխոնարհվեն մարդկանց առաջ, անշուշտ, իրենք էլ չիմանալով, թե ինչպես է դա իրենց մեջ կատարվում. Աստծո առաջ խոնարհվելն այնքան էլ վիրավորական չէ։ Նրանցից չափազանց ջերմեռանդ հավատացյալներ, ավելի ճիշտ հավատալ ջերմորեն ցանկացողներ են դուրս գալիս, բայց ցանկությունը նրանք հավատի տեղ են ընդունում։ Այդպիսիներից, ի վերջո, հիասթափվածներն են առանձնապես շատ լինում։ Պարոն Վերսիլովի մեջ, կարծում եմ, բնավորության արտակարգ անկեղծ գծեր էլ կան։ Եվ ընդհանրապես նա ինձ հետաքրքրեց։
― Վասին,― բղավեցի ես,― դուք ինձ ուրախացնում եք։ Ես ձեր խելքի վրա չեմ զարմանում, այլ այն բանի, թե ինչպես կարող եք դուք ինձնից անսահմանորեն վեր կանգնած ու այնքա՜ն մաքուր մի մարդ, ինչպես կարող եք քայլել ինձ հետ և այդքան պարզ ու քաղաքավարի խոսել, կարծես ոչինչ էլ չի պատահել։
Վասինը ժպտաց.
― Արդեն չափազանց եք ինձ գովաբանում, իսկ այնտեղ պատահածի պատճառը միայն այն է, որ դուք չափազանց շատ եք սիրում վերացական խոսակցություններ վարել։ Հավանաբար մինչև այժմ շատ երկար եք լռել։
― Երեք տարի եմ լռել, երեք տարի պատրաստվել ես խոսելու... Ձեր աչքին, անշուշտ, չէի կարող հիմար երևալ, որովհետև ինքներդ չափազանց խելոք եք, թեև ինձնից հիմար իրեն պահելն անհնարին է, բայց սրիկա կարող էի։
― Սրիկա՞։
― Այո, անշուշտ։ Ասացե՛ք, ձեր մտքում ինձ չե՞ք արհամարհում, որ ասացի, թե Վերսիլովի ապօրինի զավակն եմ... և պարծեցա, թե ագարակի ճորտի որդին եմ։
― Դուք շատ եք ձեզ տանջում։ Եթե կարծում եք, թե վատ եք ասել, ապա բավական է, որ մյուս անգամ չասեք, առջևում դեռ հիսուն տարի ունեք։
― Օ՜, ես գիտեմ, որ չափազանց լռակյաց պետք է լինեմ մարդկանց հետ։ Բոլոր անբարոյականություններից ամենաստորը ուրիշների վզից կախվելն է. նոր ես դա նրանց ասացի, իսկ հիմա ինքս եմ ձեր վզից կախվում։ Բայց չէ՞ որ տարբերություն կա, կա՞։ Եթե դուք հասկացել եք այդ տարբերությունը, եթե ընդունակ եք եղել հասկանալու, ես օրհնում եմ այս րոպեն։
Վասինը նորից ժպտաց։
― Եկեք ինձ մոտ, եթե կամենաք,― ասաց նա։― Ես հիմա աշխատանք ունեմ և զբաղված եմ, բայց դուք ինձ հաճույք կպատճառեք։
― Քիչ առաջ ես ձեր դեմքից այն եզրակացության եկա, որ դուք չափից դուրս հաստատակամ եք և անհաղորդ։
― Շատ հավանական է, որ այդպես է։ Անցյալ տարի Լուգայում ես ծանոթացել եմ ձեր քրոջ՝ Լիզավետա Մակարովնայի հետ... Կրաֆտը կանգ է առել և, կարծես թե ձեզ է սպասում, նա պետք է թեքվի։
Ես ամուր սեղմեցի Վասինի ձեռքը և վազեցի-հասա Կրաֆտին, որը, մինչ ես խոսում էի Վասինի հետ, շարունակ գնում էր առջևից։ Մենք լուռ հասանք նրա բնակարանին։ Ես դեռ չէի ուզում և չէի կարող խոսել նրա հետ։ Կրաֆտի բնավորության մեջ ամենաուժեղ գծերից մեկը նրա նրբավարությունն էր։
Գլուխ չորրորդ
I
Կրաֆտն առաջներում ինչ-որ տեղ ծառայում էր և միաժամանակ օգնում էր հանգուցյալ Անդրոնիկովին որոշ մասնավոր գործերի վարման հարցում, դրա համար վարձատրություն ստանալով նրանից, որոնցով իր ծառայությունից դուրս Անդրոնիկովը զբաղվում էր շարունակաբար։ Ինձ համար կարևոր էր արդեն այն, որ Կրաֆտին, Անդրոնիկովի հետ ունեցած առանձին մտերմության շնորհիվ, շատ բան կարող էր հայտնի լինել այն բոլորից, որ այնքան հետաքրքրում էր ինձ։ Բայց ես իմացել եմ Մարիա Իվանովնայից, Նիկոլայ Սեմյոնովիչի կնոջից, որի տանը գիմնազիա հաճախելիս ապրել եմ այնքան տարի, և որը Անդրոնիկովի հարազատ եղբոր դուստրն էր, սանուհին ու սիրելին, թե Կրաֆտին նույնիսկ «հանձնարարված է» մի բան հաղորդել ինձ։ Եվ արդեն մի ամբողջ ամիս ես նրան էի սպասում։
Նա ապրում էր բոլորովին առանձին, երկսենյականոց փոքրիկ բնակարանում, իսկ ներկա պահին, հենց նոր վերադարձած լինելով, նույնիսկ աղախին չուներ։ Ճամպուկը թեև բաց էր, բայց իրերը տեղավորած չէին, այլ նետած էին աթոռներին, իսկ բազմոցի առջև, սեղանին, դարսված էին պայուսակ, ճամփորդական տուփ, ատրճանակ և այլն։ Ներս մտնելիս Կրաֆտը չափազանց մտազբաղ էր և, կարծես, բոլորովին մոռացել էր իմ մասին։ Միգուցե նա չէր էլ նկատել, որ ես չեմ խոսել իր հետ ճանապարհին։ Նա իսկույն սկսեց ինչ-որ բան փնտրել, բայց, հարևանցիորեն աչք գցելով հայելուն, կանգ առավ և մի ամբողջ րոպե սևեռուն զննեց իր դեմքը։ Ես թեև նկատեցի այդ հատկությունը (իսկ հետագայում ավելի մանրամասն բոլորը հիշեցի), բայց չափազանց շփոթված էի ու տխուր։ Ես ի վիճակի չէի կենտրոնանալու։ Մի պահ հանկարծ նույնիսկ ուզեցի վեր կենալ ու հեռանալ և այդպես ընդմիշտ թողնել բոլոր գործերը։ Եվ ի՞նչ էին իսկապես այդ բոլոր գործերը։ Արդյո՞ք միայն արհեստականորեն վրաս վերցրած հոգս չէին։ Ես հուսահատվում էի, որ եռանդս, միգուցե, ծախսում եմ անարժան ու չնչին բաների վրա՝ միայն դյուրազգացությունից դրդված, մինչդեռ առջևը եռանդագին խնդիր ունեի լուծելու։ Այնինչ լուրջ գործի անընդունակությունս պարզորոշ ուրվագծվում էր, և դրա հավաստումն էր Դերգաչովի տանը պատահածը։
― Կրաֆտ, դուք նրանց մոտ էլի՞ եք գնալու,― հանկարծ հարցրի ես նրան։
Նա, կարծես լավ չհասկանալով ինձ, դանդաղ դեպի ինձ շրջվեց։ Ես նստեցի աթոռին։
― Ներեցեք նրանց,― հանկարծ ասաց Կրաֆտը։
Ինձ, իհարկե, թվաց, թե դա ծաղր է, բայց, սևեռուն նրան նայելով, նրա դեմքին այնքան տարօրինակ և նույնիսկ զարմանալի միամտություն տեսա, որ նույնիսկ ինքս զարմացա, ինչպես է, որ նա այդքան լուրջ խնդրեց ինձ «ներել» նրանց։ Նա աթոռ բերեց ու նստեց իմ կողքին։
― Ինքս գիտեմ, որ ես, միգուցե, ամեն տեսակ ինքնասիրությունների մի խառնարան եմ,― սկսեցի ես,― բայց ներողություն չեմ խնդրում։
― Եվ մարդ էլ չկա, որից խնդրեք,― արտասանեց նա կամաց ու լուրջ։ Նա շարունակ կամաց ու շատ դանդաղ էր խոսում։
― Թող ես մեղավոր լինեմ ինքս իմ առջև... Ես սիրում եմ մեղավոր լինել իմ առջև... Կրաֆտ, ներեցեք, որ ես ստում եմ ձեզ մոտ։ Ասացեք, մի՞թե դուք էլ եք այդ խմբակում։ Ահա թե ինչ էի ուզում ձեզ հարցնել։
― Նրանք ոչ ուրիշներից խելոք են, ոչ էլ հիմար, նրանք բոլորի պես ցնորված են։
― Մի՞թե բոլորը ցնորված են,― ակամա հետաքրքրությամբ նրա կողմը շրջվեցի ես։
― Լավագույն մարդիկ այժմ բոլորն են ցնորված։ Լավ քեֆ է անում միայն միջակությունն ու ապաշնորհությունը... Սակայն այդ բոլորը չարժե։
Խոսելիս նա մի տեսակ տարածության մեջ էր նայում, սկսում էր նախադասություններն ու ընդհատում։ Հատկապես զարմացնում էր ինչ֊որ մի հուսահատություն նրա ձայնում։
― Մի՞թե Վասինն էլ է նրանց հետ։ Վասինը խելք ունի, Վասինը բարոյական գաղափար ունի,― բղավեցի ես։
― Բարոյական գաղափարներ հիմա բոլորովին չկան, հանկարծ դուրս եկավ, որ ոչ մի հատ չկա և, որ գլխավորն է, տպավորությունն այնպես է, կարծես, երբեք էլ չեն եղել։
― Առաջ չկայի՞ն։
― Ավելի լավ է թողնենք դա,― բացահայտ հոգնությամբ արտասանեց նա։
Ինձ հուզեց նրա վշտաբեկ լրջությունը։ Եսասիրությունիցս ամաչելով՝ ես սկսեցի ընդօրինակել նրա տրամադրությունը։
― Մեր ժամանակները,― մի-երկու րոպե լռելուց հետո, հայացքը շարունակ դատարկ տարածությանն ուղղած սկսեց նա,― մեր ժամանակները ոսկի միջինության ու անզգայության, չգիտության, ծուլության, կրքի, գործի անընդունակության և ամեն պատրաստ բանի պահանջի ժամանակներ են։ Ոչ ոք մտքերի մեջ չի խորանում, հազվագյուտ մարդ կարող է իր համար գաղափար քամել։
Նա նորից ընդհատեց իր խոսքն ու որոշ ժամանակ լռեց, ես լսում էի։
― Հիմա անտառահատում են Ռուսաստանը, աղքատացնում հողը, տափաստան են դարձնում ու պատրաստում ղալմուխների համար։ Եթե հուսով լի մարդ հանդես գա ու մի ծառ տնկի, բոլորը կծաղրեն. «Մի՞թե դու այնքան կապրես, որ դրան մեծացած տեսնես»։ Իսկ մյուս կողմից բարի ցանկացողները խոսում են այն մասին, թե ինչ կլինի հազար տարի հետո։ Իրար կապող գաղափարը բոլորովին է անհետացել։ Բոլորը կարծես իջևանատանը լինեն ու վաղը պատրաստվում են հեռանալ Ռուսաստանից. բոլորն ապրում են միայն մտահոգված, որ իրենք բավարարված լինեն...
― Թույլ տվեք, Կրաֆտ, դուք ասացիք. «Անհանգստանում են այն մասին, թե ինչ կլինի հազար տարի հետո»։ Իսկ ձեր հուսահատությունը... Ռուսաստանի ճակատագրի համար... Մի՞թե նույն տիպի մտահոգություն չէ։
― Դա... դա ամենակենսական հարցն է, որ կա հիմա,― գրգռված ասաց նա և արագ վերկացավ տեղից։
― Ախ, հա՜։ Ես բոլորովին մոռացա,― տարակուսած ինձ նայելով ու բոլորովին ուրիշ ձայնով հանկարծ ասաց նա,― ես ձեզ գործով կանչեցի, այնինչ... Աստված սիրեք, ներեցեք։
Նա կարծես հանկարծ սթափվեց ինչ-որ երազից ու համարյա շփոթվեց, հետո սեղանին դրված պայուսակից մի նամակ հանեց ու մեկնեց ինձ։
― Ահա թե ինչ ունեմ ձեզ հանձնելու։ Սա որոշ կարևորություն ունեցող փաստաթուղթ է,― ամենագործնական տեսքով և ուշադրությամբ սկսեց նա։
Դեռ երկար ժամանակ դրանից հետո, այս դեպքը հիշելիս ինձ զարմացնում էր նրա ընդունակությունը (իր համար այդպիսի մի ժամի այդքան սրտառուչ ուշադրությամբ վերաբերվել ուրիշի գործին, այդքան հանգիստ ու հաստատամտորեն պատմել այն։
― Սա հենց այն Ստոլբեևի նամակն է, որի մահից հետո նրա կտակի պատճառով Վերսիլովի գործը ծագեց Սոկոլսկի իշխանների հետ։ Գործն այդ այժմ վճռվում է դատարանում և, երևի, կվճռվի հօգուտ Վերսիլովի, օրենքը նրա կողմն է։ Մինչդեռ երկու տարի առաջ գրված այս մասնավոր նամակում, կտակողն ինքը շարադրում է իր իսկական կամքը կամ, ավելի ճիշտ, ցանկությունը և շարադրում է ավելի շուտ իշխանների, քան Վերսիլովի օգտին։ Համենայն դեպս, այն կետերը, որոնց վրա հենվում են Սոկոլսկի իշխանները կտակը վիճարկելիս, ուժեղ օժանդակություն են ստանում այս նամակում։ Վերսիլովի հակառակորդները շատ բան կտային այդ փաստաթղթերի համար, որը, թերևս, վճռական իրավաբանական նշանակություն չունի։ Ալեքսեյ Նիկանորովիչը (Անդրոնիկովը), որը Վերսիլովի գործով էր զբաղվում, այս նամակը պահում էր իր մոտ և մահից քիչ առաջ տվել էր ինձ «պահպանելու» հանձնարարությամբ․ միգուցե մահը կանխազգալով, վախենում էր իր թղթերի համար։ Այժմ Ալեքսեյ Նիկանորովիչի մտադրությունների մասին այս դեպքում դատել չեմ ուզում և, խոստովանում եմ, նրա մահից հետո որոշ ճնշող անվճռականություն էր ինձ պաշարել. ի՞նչ անեմ այս փաստաթուղթը, հատկապես նկատի ունենալով այս գործի մոտալուտ վճիռը դատարանում։ Բայց Մարիա Իվանովնան, որին Ալեքսեյ Նիկանորովիչը կյանքի օրոք, կարծեմ, շատ էր վստահում, դուրս բերեց ինձ դժվար կացությունից, նա ինձ գրեց երեք շաբաթ առաջ, վճռականորեն, որ ես փաստաթուղթը հանձնեմ հենց ձեզ, և որ դա, կարծեմ (նրա արտահայտությամբ) կհամընկներ նաև Անդրոնիկովի կամքին։ Այսպիսով, ահա փաստաթուղթը, և ես շատ ուրախ եմ, որ վերջապես կարող եմ այն հանձնել ձեզ։
― Լսեցեք,― այսպիսի անսպասելի նորությունից շվարած ասացի ես,― իսկ ես հիմա ի՞նչ պիտի անեմ այդ նամակը։ Ինչպե՞ս վարվեմ։
― Դա արդեն ձեր կամքն է։
― Անհնարին է, ես սոսկալի կաշկանդված եմ, ինքներդ դատեք։ Վերսիլովն այնպե՜ս էր սպասում այդ ժառանգությանը... և, գիտե՞ք, առանց այդ օգնության նա կկործանվի, և հանկարծ գոյություն ունի այդպիսի մի փաստաթուղթ։
― Այն գոյություն ունի միայն այստեղ, այս սենյակում։
― Մի՞թե այդպես է,― ուշադիր նրան նայեցի ես։
― Եթե այս դեպքում դուք չեք գտնում, թե ինչպես վարվեք, էլ ի՞նչ խորհուրդ կարող եմ ձեզ տալ։
― Բայց իշխան Սոկոլսկուն էլ հանձնել չեմ կարող, ես կսպանեմ Վերսիլովի բոլոր հույսերը և, բացի այդ, դավաճան դուրս կգամ նրա նկատմամբ... Մյուս կողմից, Վերսիլովին հաձնելով, ես աղքատության գիրկն եմ նետում անմեղներին, իսկ Վերսիլովին, այնուամենայնիվ, անելանելի դրության մեջ դնում․ նրան մնում է կամ հրաժարվել ժառանգությունից, կամ գող դառնալ։
― Դուք շատ եք չափազանցնում գործի նշանակությունը։
― Ասացեք ինձ մի բան, արդյո՞ք այս փաստաթուղթը վճռական, վերջնական բնույթ ունի։
― Ոչ, չունի։ Ես մեծ իրավաբան չեմ։ Հակառակ կողմի փաստաբանը, անշուշտ, կիմանար, թե ինչպես օգտվի այս փաստաթղթից և նրանից ամբողջ օգուտը կքաղեր, բայց Ալեքսեյ Նիկանորովիչը հաստատապես գտնում էր, որ այս նամակը, ներկայացնելու դեպքում, առանձին իրավաբանական նշանակություն չէր ունենա, այնպես որ Վերսիլովի գործն այնուամենայնիվ կարող էր շահել։ Ավելի շուտ այս փաստաթուղթը, այսպես ասած, խղճի գործ է ներկայացնում...
― Հենց դա էլ ամենակարևորն է,― ընդհատեցի նրան ես,― հենց այդ պատճառով էլ Վերսիլովը անելանելի դրության մեջ կլինի։
― Սակայն նա կարող է ոչնչացնել փաստաթուղթը և այն ժամանակ, ընդհակառակը, ամեն տեսակ վտանգից արդեն իրեն կազատի։
― Դուք առանձին հիմք ունե՞ք նրա մասին այդպես մտածելու, Կրաֆտ։ Ահա թե ինչ եմ ուզում իմանալ ես, հենց դրա համար էլ եկել եմ ձեզ մոտ։
― Կարծում եմ, որ յուրաքանչյուր ոք, նրա տեղը լինելով, այդպես կվարվեր։
― Դուք ինքնե՞րդ էլ այդպես կվարվեիք։
― Ես ժառանգություն չեմ ստանում և այդ պատճառով իմ մասին չգիտեմ։
― Դե լավ,― նամակը գրպանս խոթելով՝ ասացի ես։ Հիմա այդ գործն առայժմ ավարտված է։ Լսեցեք, Կրաֆտ։ Մարիա Իվանովնան, հավատացնում եմ ձեզ, որը շատ բան է ինձ հաղորդել, ասել է ինձ, որ դուք և միայն ու միայն դուք կարող եք պատմել ճշմարտությունը Էմսում տարի ու կես առաջ Վերսիլովի ու Ախմակովների միջև կատարվածի մասին։ Ես ձեզ ինչպես արևի էի սպասում, որը լուսավորելու է ամեն ինչ ինձ համար։ Դուք չգիտեք իմ դրությունը, Կրաֆտ։ Աղաչում եմ ձեզ, ասեք ողջ ճշմարտությունը։ Ես հենց ուզում եմ իմանալ, թե ինչ մարդ է նա, իսկ հիմա, հիմա ավելի քան երբևէ դա պետք է։
― Ես զարմանում եմ, ինչու Մարիա Իվանովնան ինքը չի հաղորդել ձեզ ամեն բան, նա կարող է բոլորը լսած լինել հանգուցյալ Անդրոնիկովից և, անշուշտ, լսել է և գիտե, միգուցե, ինձնից էլ շատ։
― Այդ գործում Անդրոնիկովն ինքը շփոթվում էր, այդպես է ասում Մարիա Իվանովնան։ Այդ գործը, թվում է, թե ոչ ոք չի կարող պարզաբանել։ Այստեղ սատանան անգամ ոտքը կկոտրի։ Իսկ ես գիտեմ, որ դուք ինքներդ այն ժամանակ եղել եք Էմսում...
― Բոլոր դեպքերին ես չեմ հասցրել ներկա լինել, բայց ինչ որ գիտեմ, թերևս, սիրով կպատմեմ, միայն թե, արդյո՞ք, կբավարարեմ ձեզ։
II
Բառացի պատմությունը այստեղ չեմ բերում, այլ միայն նրա համառոտ էությունը։
Տարի ու կես առաջ Վերսիլովը, ծեր իշխան Սոկոլսկու միջոցով Ախմակովների ընտանիքի բարեկամը դառնալով (այն ժամանակ բոլորը արտասահմանում՝ Էմսում էին գտնվում), խոր տպավորություն էր թողել, նախ, հենց իր Ախմակովի վրա, որը գեներալ էր և ոչ այնքան ծեր մարդ, բայց երեք տարվա ամուսնության ընթացքում թղթախաղում տանուլ էր տվել իր կնոջ՝ Կատերինա Իվանովնայի ամբողջ հարուստ օժիտը և անզուսպ կյանքի հետևանքով արդեն կաթված էր ստացել։ Դրանից նա ուշքի էր եկել և ապաքինվում էր արտասահմանում, իսկ Էմսում ապրում էր հանուն իր առաջին ամուսնությունից ունեցած դստեր։ Սա տասնյոթամյա հիվանդոտ մի աղջիկ էր, որ տառապում էր բարակացավով և, ասում են, օժտված էր արտակարգ գեղեցկությամբ և, միաժամանակ, նաև երևակայությամբ։ Օժիտ չուներ, հույս էին դրել, ըստ սովորության, ծեր իշխանի վրա։ Ասում են, Կատերինա Նիկոլաևնան բարի խորթ մայր էր։ Բայց աղջիկը, չգիտես ինչու, առանձնապես կապվել էր Վերսիլովի հետ։ Այն ժամանակ նա, Կրաֆտի արտահայտությամբ «ինչ-որ մոլի մի բան» էր քարոզում, ինչ-որ նոր կյանք, ըստ Անդրոնիկովի տարօրինակ, գուցեև ծաղրական արտահայտության, «բարձր իմաստի կրոնական տրամադրության էր», որի մասին հաղորդել էին ինձ։ Բայց ուշագրավ է, որ շուտով նրան բոլորը ատեցին։ Գեներալը նույնիսկ վախենում էր նրանից. Կրաֆտն ամենևին չի հերքում այն լուրը, որ Վերսիլովը հասցրել է հիվանդ ամուսնու ուղեղում հաստատել այն միտքը, թե Կատերինա Նիկոլաևնան անտարբեր չէ երիտասարդ իշխան Սոկոլսկու նկատմամբ (որն այն ժամանակ Էմսից Փարիզ էր գնացել)։ Եվ դա արել է ոչ թե ուղղակի, այլ «ըստ իր սովորության» չարախոսությամբ, զրպարտությամբ և այլևայլ ծուռումուռ ճանապարհներով, «որի մեծագույն վարպետն էր նա», ինչպես արտահայտվեց Կրաֆտը։ Իսկ ընդհանրապես կասեմ, որ Կրաֆտը նրան համարում էր և ուզում էր համարել, ավելի շուտ խարդախ և ի բնե խառնակիչ, քան իսկապես ինչ-որ բարձրագույն կամ գոնե ինքնօրինակ բանով տոգորված մարդ։ Իսկ ես Կրաֆտից անկախ գիտեի, որ Վերսիլովը, սկզբում արտակարգ ազդեցություն ունենալով Կատերինա Նիկոլաևնայի վրա, կամաց-կամաց հասել էր հարաբերությունների խզման։ Ինչում էր կայանում այդ ամբողջ խաղը, ես Կրաֆտից էլ չկարողացա իմանալ, բայց փոխադարձ ատելության գոյությունը, որ ծագել էր նրանց միջև բարեկամությունից հետո, բոլորն էին հաստատում։ Հետո մի տարօրինակ իրադարձություն էլ էր տեղի ունեցել. Կատերինա Իվանովնայի հիվանդոտ խորթ դուտրը, ըստ երևույթին, սիրահարվել էր Վերսիլովին, կամ նրա ինչ-որ հատկությունից ազդվել, կամ նրա խոսակցությունից բոցավառվել կամ մի ուրիշ բան, որի մասին ես ոչինչ չգիտեմ, բայց հայտնի է, որ Վերսիլովը մի ժամանակ ամբողջ օրեր էր անցկացնում այդ աղջկա կողքին։ Վերջացել էր նրանով, որ օրիորդը հանկարծ հայտնել էր հորը, թե ուզում է ամուսնանալ Վերսիլովի հետ։ Որ իսկապես այդպես էր եղել, բոլորն են հաստատում և Կրաֆտը, և Անդրոնիկովը, և Մարիա Իվանովնան, և նույնիսկ մի անգամ իմ ներկայությամբ այդ մասին բերնից մի բան թռցրեց Տատյանա Պավլովնան։ Պնդում էին նաև, որ ոչ միայն Վերսիլովն ինքն էլ էր ուզում, այլ նույնիսկ համառորեն ձգտում էր աղջկա հետ այդ ամուսնությանը և որ այդ երկու տարատեսակ էակների՝ ծերի ու մանկահասակի համաձայնությունը երկուստեք է եղել։ Բայց հորն այդ միտքը վախեցրել էր. նա հետզհետե սառելով Կատերինա Նիկոլաևնայի նկատմամբ, որին առաջ շատ էր սիրում, սկսել էր, հատկապես կաթվածից հետո, պաշտել իր դստերը։ Սակայն այդպիսի ամուսնության հնարավորության ամենակատարի հակառակորդը հենց ինքը Կատերինա Նիկոլաևնան դուրս եկավ։ Տեղի ունեցան չափազանց շատ ընտանեկան ինչ-որ գաղտնի, արտակարգ տհաճ բախումներ, վեճեր, դառնություններ, մի խոսքով ամեն տեսակ գարշանքներ։ Վերջապես հայրը, տեսնելով սիրահարված ու Վերսիլովի կողմից «մոլեռանդացված» (Կրաֆտի արտահայտությամբ) աղջկա համառությունը, սկսեց տեղի տալ։ Բայց Կատերինա Նիկոլաևնան անողոք ատելությամբ շարունակում էր ըմբոստանալ։ Եվ հենց այստեղ էլ սկսվում է խառնաշփոթը, որից ոչ ոք ոչինչ չի հասկանում։ Սակայն ահա Կրաֆտի տվյալների հիման վրա կատարած ուղղակի կռահումը, բայց, այնուամենայնիվ, միայն կռահումը։
Վերսիլովն, իբր, հասցրել էր իր ձևով, նրբորեն և անդիմադրելիորեն, ներշնչել դեռատի աղջկան, որ Կատերինա Նիկոլաևնան այն պատճառով չի համաձայնում իրենց ամուսնությանը, որ ինքն է սիրահարված Վերսիլովին և արդեն վաղուց տանջում է իր խանդով, հետապնդում, խարդավանում է, նրան արդեն խոստովանել է իր սերը և հիմա պատրաստ է վառել նրան, որովհետև նա ուրիշին է սիրել, մի խոսքով, դրա նման մի բան։ Ամենավատն այստեղ այն է, որ նա, իբր, այդ մասին «ակնարկել է» նաև հորը, «անհավատարիմ կնոջ ամուսնուն, բացատրելով, որ իշխանը միայն զվարճալիք է եղել նրա համար։ Հասկանալի է, որ ընտանիքում մի կատարյալ դժոխք է սկսվել։ Ուրիշ տարբերակներով, Կատերինա Նիկոլաևնան սոսկալի սիրում էր իր խորթ աղջկան և հիմա, զրպարտված լինելով նրա առաջ, հուսահատված էր, էլ չենք խոսում հիվանդ ամուսնու հետ հարաբերությունների մասին։ Եվ ի՞նչ, սրա կողքին գոյություն ունի մի ուրիշ տարբերակ, որին, ի ցավ ինձ, միանգամայն հավատում էր և Կրաֆտը, և որին հավատում էի նաև ինքս (այդ բոլորի մասին ես արդեն լսել էի)։ Պնդում էին (Անդրոնիկովն, ասում են, լսել է հենց Կատերինա Նիկոլաևնայից), որ ընդհակառակը, Վերսիլովը դեռ առաջներում, այսինքն՝ մինչև երիտասարդ օրիորդի նկատմամբ զգացմունքներ տածելը, իր սերն է առաջարկել Կատերինա Նիկոլաևնային. որ սա, նրա բարեկամուհին լինելով, և որոշ ժամանակ նույնիսկ նրանով խանդավառված լինելով, սակայն շարունակաբար չհավատալով ու հակաճառելով նրան, Վերսիլովի այս խոստովանությունն ընդունել է արտակարգ ատելությամբ և թունոտ ծաղրել է նրան։ Իսկ դուրս է արել Վերսիլովին իր մոտից փաստորեն այն պատճառով, որ սա ուղղակի առաջարկել է նրան իր կինը դառնալ, հաշվի առնելով ամուսնու ենթադրվող երկրորդ մոտալուտ կաթվածը։ Այսպիսով, Կատերինա Նիկոլաևնան պետք է մի առանձին ատելություն զգար Վերսիլովի նկատմամբ, տեսնելով հետագայում, թե ինչպես է նա արդեն այդքան բացեիբաց իր խորթ դստեր ձեռքը փնտրում։ Այս բոլորն ինձ հաղորդելիս Մոսկվայում, Մարիա Իվանովնան հավատում էր և՛ այս, և՛ այն տարբերակին, այսինքն բոլորին միասին, նա հենց պնդում էր, որ այս բոլորը կարող էր տեղի ունենալ միաժամանակ, որ սա la haine dans l’amour[19]-ի երկուստեք վիրավորված սիրային հպարտության պես մի բան է, և այլն, և այլն։ Մի խոսքով, ինչ-որ նրբագույն ռոմանտիկ խառնաշփոթի պես մի բան, որն արժանի չէ յուրաքանչյուր լրջախոհ և առողջամիտ մարդու ուշադրության, և որին խառնված է նաև ստորություն։ Բայց Մարիա Իվանովնան ինքն էլ մանուկ հասակից տոգորված էր վեպերով և կարդում էր դրանք օր ու գիշեր, չնայած իր հրաշալի բնավորությանը։ Ի վերջո հանդես եկավ Վերսիլովի բացահայտ ստորությունը, ստախոսությունն ու ինտրիգները, սև ու գարշելի մի բան, առավել ևս, որ բանն իսկապես ողբերգությամբ ավարտվեց, խեղճ, հուզավառ աղջիկը թունավորվեց, ասում են, ֆոսֆորի լուցկիներով, ի դեպ, ես մինչև այժմ էլ չգիտեմ, արդյոք ճի՞շտ է այդ վերջին լուրը, համենայն դեպս այն ամեն կերպ աշխատեցին կոծկել։ Օրիորդը ընդամենը երկու շաբաթ հիվանդ պառկեց ու վախճանվեց։ Այսպիսով, լուցկիները կասկածի տակ մնացին, թեև Կրաֆտը դրան էլ էր հաստատ հավատում։ Դրանից հետո շուտով վախճանվեց նաև օրիորդի հայրը, ասում են, վշտից, որը և հարուցել էր երկրորդ կաթվածը, սակայն ոչ ավելի վաղ, քան երեք ամսից։ Բայց օրիորդի թաղումից հետո Փարիզից Էմս վերադարձած երիտասարդ իշխան Սոկոլսկին հասարակավ ապտակել էր Վերսիլովին զբոսայգում, և սա մարտահրավերով չէր պատասխանել նրան, ընդհակառակը, հենց մյուս օրը զբոսավայր էր ներկայացել, կարծես ոչինչ էլ չէր պատահել։ Հենց այստեղ էլ բոլորը երես էին դարձրել նրանից, և Պետերբուրգում նույնպես։ Վերսիլովը թեև շարունակել էր որոշ ծանոթություններ, բայց բոլորովին այլ շրջաններում։ Նրա բարձրաշխարհիկ բոլոր ծանոթները մեղադրեցին նրան, թեև ի դեպ, շատ քչերը գիտեին բոլոր մանրամասնությունները, միայն որոշ բան գիտեին երիտասարդ օրիորդի ռոմանտիկ մահվան և ապտակի մասին։ Հնարավորին չափ լիակատար տեղեկություններ ունեին միայն երկու-երեք հոգի, ամենից ավելի գիտեր հանգուցյալ Անդրոնիկովը, որն արդեն վաղուց մի դեպքի կապակցությամբ գործնական հարաբերություններ ուներ Ախմակովների և հատկապես Կատերինա Նիկոլաևայի հետ։ Բայց նա այդ բոլորը գաղտնիք էր պահում նույնիսկ իր ընտանիքից և միայն մի որոշ բան հայտնել էր Կրաֆտին ու Մարիա Իվանովնային, այն էլ անհրաժեշտությունից դրդված։
― Հիմա գլխավորն այստեղ մի փաստաթուղթ է,― ավարտեց Կրաֆտը,― որից սոսկալի վախենում է տիկին Ախմակովան։
Եվ ահա թե ինչ հաղորդեց նա նաև այդ մասին։
Կատերինա Նիկոլաևնան, երբ հայրը՝ ծեր իշխանը, արտասահմանում արդեն ապաքինվում էր իր նոպայից, անզգուշություն էր ունեցել խիստ գաղտնի մի չափազանց վարկաբեկիչ նամակ գրելու Անդրոնիկովին (Կատերինա Նիկոլաևնան միանգամայն վստահում էր նրան)։ Այն ժամանակ ապաքինվող իշխանի բնավորության մեջ, ասում են, իսկապես փող ծախսելու, համարյա շաղ տալու հակում է ի հայտ եկել, արտասահմանում նա սկսել է միանգամայն անհարկավոր, բայց արժեքավոր իրեր գեղանկարներ, վազեր գնել, մեծ-մեծ գումարներ, Աստված գիտե, թե ինչին, նույնիսկ այնտեղի տարբեր հիմնարկություններին տալ ու նվիրաբերել։ Հսկայական մի գումարով քիչ մնաց, որ ռուս բարձրաշխարհիկ մսխող մեկից առանց տեսնելու քայքայված ու դատավեճերով ծանրաբեռնված կալվածք գնի, ի վերջո, կարծես, իսկապես սկսեց ամուսնության մասին երագել։ Եվ ահա, այս բոլորի հետևանքով Կատերինա Նիկոլաևնան, որ հոր կողքից չէր հեռանում նրա հիվանդության ժամանակ, Անդրոնիկովին, որպես իրավաբանի ու «հին բարեկամի» ուղղել էր մի հարց. «Արդյոք հնարավոր կլինի, ըստ օրենքի, իշխանին խնամակալության կարոտ կամ անիրավունակի պես մի բան հայտարարել, և եթե այո, ապա ինչպես հարմար կլինի այդ անել առանց աղմուկի, որպեսզի ոչ ոք չկարողանա մեղադրել իրեն և որպեսզի միաժամանակ խնայվեն հոր զգացմունքները և այլն, և այլն»։ Անդրոնիկովն, ասում են. հենց այն ժամանակ խելքի է բերել նրան ու խորհուրդ չի տվել այդպես վարվել, իսկ հետագայում, երբ իշխանը միանգամայն առողջացել էր, այլևս հնարավոր չէր վերադառնալ այդ մտքին, բայց նամակը Անդրոնիկովի մոտ մնաց։ Եվ ահա մեռնում է Անդրոնիկովը։ Կատերինա Նիկոլաևնան իսկույն հիշում է նամակի մասին, եթե այն հայտնաբերվեր հանգուցյալի թղթերի մեջ և ընկներ ծեր իշխանի ձեռքը, սա անկասկած ընդմիշտ դուրս կաներ, կզրկեր ժառանգությունից և իր կյանքի օրոք ոչ մի կոպեկ չէր տա նրան։ Այն միտքը, որ հարազատ դուստրը չի հավատում իր խելամտությանը և նույնիսկ ուզեցել է խելագար հայտարարել իրեն, գազան կդարձներ այս գառնուկին։ Իսկ դուստրը, այրիանալով, խաղամոլ ամուսնու շնորհիվ առանց ապրուստի որևէ միջոցի էր մնացել ու հույսը միայն հոր վրա էր դրել, նա մեծ հույս ուներ, որ նոր օժիտ կստանա հորից, նույնքան հարուստ, որքան առաջինն էր։
Այդ նամակի ճակատագրի մասին Կրաֆտը շատ քիչ բան գիտեր, բայց նկատեց, որ Անդրոնիկովը «երբեք չէր պատռում պետքական թղթերը» և, բացի այդ, թեև լայն մտքի տեր, այլ նաև «լայն խղճի» տեր մարդ էր։ Ես նույնիսկ զարմացա այն ժամանակ Անդրոնիկովին այնքան սիրող ու հարգող Կրաֆտի հայացքի այդքան արտակարգ ինքնուրույնության վրա։ Բայց Կրաֆտը այնուամենայնիվ համոզված էր, որ վարկաբեկիչ փաստաթուղթն, իբր, ընկել է Վերսիլովի ձեռքը՝ Անդրոնիկովի այրու ու դուստրերի հետ նրա ունեցած մտերմության շնորհիվ, արդեն հայտնի էր, որ նրանք իսկույն և պատրաստակամությամբ Վերսիլովին էին տրամադրել հանգուցյալից հետո մնացած բոլոր թղթերը։ Նա գիտեր նաև, որ Կատերինա Նիկոլաևնային էլ արդեն հայտնի է, թե նամակը Վերսիլովի մոտ է և թե նա հենց դրանից էլ վախենում է, կարծելով, թե Վերսիլովը նամակը ձեռքին իսկույն կգնա ծեր իշխանի մոտ, թե վերադառնալով արտասահմանից, Կատերինա Նիկոլաևնան արդեն փնտրել է նամակը Պետերբուրգում, եղել է Անդրոնիկովների մոտ և հիմա շարունակում է որոնել, քանի որ նա, այնուամենայնիվ, դեռ հույս ուներ, թե նամակը, միգուցե, Վերսիլովի մոտ չէ և, ի վերջո, թե նա Մոսկվա էլ գնացել է միմիայն այս նույն նպատակով և այնտեղ աղաչել է Մարիա Իվանովնային փնտրել այն թղթերի մեջ, որոնք պահպանվել են նրա մոտ։ Մարիա Իվանովնայի գոյության ու նրա հարաբերությունների մասին հանգուցյալ Անդրոնիկովի նկատմամբ նա իմացել է բոլորովին վերջերս, արդեն վերադառնալով Պետերբուրգ։
― Դուք կարծում եք, թե նա չի՞ գտել նամակը Մարիա Իվանովնայի մոտ,― ուրիշ բան մտածելով՝ հարցրի ես։
― Եթե Մարիա Իվանովնան գաղտնիքը չի հայտնել նույնիսկ ձեզ, ապա, միգուցե, նրա մոտ ոչինչ էլ չկա։
― Ուրեմն, դուք կարծում եք, որ փաստաթուղթը Վերսիլովի մո՞տ է։
― Դա ամենահավանականն է։ Սակայն չգիտեմ, ամեն բան կարող է լինել,― նկատելի հոգնածությամբ արտասանեց նա։
Ես հարցուփորձս դադարեցրի, և ի՞նչ իմաստ ուներ շարունակելը։ Չնայած ողջ այս անվայել խառնաշփոթին, ամենագլխավորն ինձ համար պարզվեց, այն ամենը, ինչից ես վախենում էի, հաստատվեց։
― Այս բոլորը կարծես երազ ու զառանցանք լինի,― խոր վշտով ասացի ես ու գլխարկս վերցրի։
― Ձեզ համար շա՞տ թանկ է այդ մարդը,― ասաց Կրաֆտը նկատելի և ուժգին կարեկցանքով, որ ես կարդացի նրա դեմքին այդ պահին։
― Ես հենց այդպես էլ կանխազգում էի,― ասացի ես,― որ ձեզնից, այնուամենայնիվ, ամեն բան լիովին չեմ իմանա։ Միակ հույսը մնում է Ախմակովան՝ հենց նրա վրա էլ հույս ունեի։ Միգուցե գնամ նրա մոտ, գուցեև չգնամ։
Կրաֆտը որոշ տարակուսանքով ինձ նայեց։
― Մնաք բարով, Կրաֆտ։ Ի՞նչ կարիք կա խցկվելու մարդկանց մեջ, որոնք ձեզ չեն ուզում։ Ավելի լավ չէ՞ բոլոր կապերը խզել, հը՞։
― Իսկ հետո ո՞ւր,― մի տեսակ խիստ ու հայացքը գետնին հառած հարցրեց նա։
― Ինքդ քո մեջ, ինքդ քո մեջ։ Ամեն բան խզել և ամփոփվել ինքդ քո մեջ։
― Ամե՞րիկա։
― Ամե՛րիկա։ Քո մեջ, միայն ինքդ քո մեջ։ Ահա թե որն է «իմ գաղափարը», Կրաֆտ,― ասացի ես ոգևորված։
Նա մի տեսակ հետաքրքրությամբ ինձ նայեց։
― Իսկ դուք ունե՞ք այդ տեղը՝ «քո մեջը»։
― Ունեմ։ Ցը տեսություն, Կրաֆտ, շնորհակալ եմ ձեզնից և ափսոսում եմ, որ նեղություն պատճառեցի ձեզ։ Եթե ես ձեր տեղը լինեի, երբ ինքներդ այդպիսի Ռուսաստան ունեք ձեր գլխում, գրողի ծոցը կուղարկեի բոլորին, կորեք, ինտրիգներ սարքեք և իրար մեջ գզվռտեք. ի՜նչ իմ գործն է։
― Մի քիչ էլ մնացեք,― արդեն մինչև դրսի դուռն ուղեկցելով ինձ՝ ասաց նա հանկարծ։
Ես մի քիչ զարմացա, վերադարձա ու նորից նստեցի։ Կրաֆտը դիմացս նստեց։ Մենք ինչ-որ ժպիտներ փոխանակեցինք, այս բոլորը, կարծես հիմա, տեսնում եմ աչքիս առաջ։ Շատ լավ եմ հիշում, որ ես մի տեսակ զարմացած էի նրա վրա։
― Ձեր մեջ, Կրաֆտ, ինձ դուր է գալիս այն, որ դուք այդքան քաղաքավարի մարդ եք,― ասացի ես հանկարծ։
― Հա՞։
― Ես դա ասում եմ, որովհետև ինքս հազվադեպ եմ կարողանում քաղաքավարի լինել, թեև ուզում եմ կարողանալ... Ի՜նչ արած, միգուցե ավելի լավ է, որ մարդիկ վիրավորում են քեզ. համենայն դեպս ազատում են իրենց սիրելու դժբախտությունից։
― Օրվա ո՞ր ժամն եք ամենից ավելի սիրում,― ըստ երևույթին, ինձ ականջ չդնելով, հարցրեց նա։
― Որ ժա՞մը։ Չգիտեմ։ Մայրամուտ չեմ սիրում։
― Հա՞,― մի առանձին հետաքրքրությամբ արտասանեց նա, բայց իսկույն էլ մտածմունքի մեջ ընկավ։
― Դուք կրկին տե՞ղ եք գնում։
― Այո... Գնում եմ։
― Շուտո՞վ։
― Շուտով։
― Մի՞թե Վիլնո հասնելու համար ատրճանակ է պետք,― առանց որևէ հետին մտքի, նույնիսկ առանց ոչ մի մտքի հարցրի ես։ Հարցրի, որովհետև աչքովս ընկավ ատրճանակը, իսկ ես նեղվում էի՝ չիմանալով ինչի մասին խոսեմ։
Նա շրջվեց և սևեռուն նայեց ատրճանակին։
― Ոչ, հենց այնպես, սովորությանս համաձայն։
― Եթե ես ատրճանակ ունենայի, փականքի տակ կպահեի։ Գիտե՞ք, Աստված վկա, գայթակղիչ է։ Միգուցե ես չես հավատում ինքնասպանության համաճարակին, բայց եթե սա տնկված Է աչքիդ առաջ, իսկապես, լինում են րոպեներ, որ կարող Է գայթակղել։
― Մի խոսեք դրա մասին,― ասաց նա և հանկարծ վերկացավ աթոռից։
― Իմ մասին չեմ ասում,― ավելացրի ես, նույնպես վերկենալով,― ես դա գործի չեմ գնի։ Թեկուզ երեք կյանք տաք ինձ, միևնույն Է, քիչ կլինի։
― Որքան կարող եք, շատ ապրեք,― կարծես դուրս թռավ նրա բերանից։
Նա ցրված ժպտաց և, տարօրինակ կերպով ուղղակի նախասենյակ գնաց, կարծես ինքն ինձ դուրս տանելով, իհարկե, չնկատելով, թե ինչ Է անում։
― Ամենայն հաջողություն եմ ձեզ ցանկանում, Կրաֆտ,― արդեն սանդղահարթակ դուրս գալով՝ ասացի ես։
― Դա, թերևս,― հաստատորեն պատասխանեց նա։
― Ցտեսություն։
― Դա Էլ, թերևս։
Ես հիշում եմ ինձ ուղղված նրա վերջին հայացքը։
III
Այսպիսով, ահա այն մարդը, որի համար այնքան տարի բաբախել Էր իմ սիրտը։ Եվ ի՞նչ Էի սպասում ես Կրաֆտից, նրա ի՞նչ նոր տեղեկություններին։
Կրաֆտի տնից դուրս գալով՝ ես ուժեղ քաղց զգացի, արդեն երեկոյանում Էր, իսկ ես չէի ճաշել։ Հենց այստեղ, Պետերբուրգյան կողմում, Մեծ պողոտայի վրա գտնվող մի փոքրիկ պանդոկ մտա այն մտքով, որ մի քսան և ոչ ավելի, քան քսանհինգ կոպեկ ծախսեմ։ Դրանից ավելի ես այն ժամանակ երբեք թույլ չէի տա ինձ։ Ես ինձ համար արգանակ վերցրի և, հիշում եմ, ուտելուց հետո, պատուհանի մոտ նստեցի՝ դուրս նայելու, սենյակում շատ մարդ կար. վառված յուղի, պանդոկի անձեռոցիկների ու ծխախոտի հոտ էր գալիս։ Գարշելի էր։ Իմ գլխավերևում կտուցն իր վանդակի հատակին էր կտկտացնում անձայն սոխակը, մռայլ ու մտախոհ։ Հարևան բիլիարդանոցում աղմկում էին, բայց ես նստել էի և ուժգին տարվել իմ մտքերով։ Մայրամուտը (ինչո՞ւ Կրաֆտը զարմացավ, որ ես մայրամուտ չեմ սիրում) բոլորովին անհամապատասխան, նոր ու անսպասելի զգացումներ էր ինձ ներշնչել։ Իմ աչքին շարունակ մորս հանդարտ հայացքն էր երևում, նրա սիրասուն աչքերը, որոնք ահա արդեն մեկ ամիս է, ինչ այնքան վեհերոտ հետևում են ինձ։ Վերջին ժամանակներս ես տանը, հատկապես մորս, շատ էի կոպտում, ուզում էի Վերսիլովին կոպտել, բայց, չհամարձակվելով նրան, իմ ստոր սովորության համաձայն տանջում էի մորս։ Նույնիսկ իսպառ վախեցրել էի, հաճախ Անդրեյ Պետրովիչի ներս մտնելիս վախենալով իմ որևէ անշնորհք արարքից, նա այնպիսի աղերսալից հայացքով էր ինձ նայում... Շատ տարօրինակ էր այն, որ հիմա, պանդոկում, առաջին անգամ գլխի ընկա, թե Վերսիլովն ինձ դու է ասում, իսկ մայրս՝ դուք։ Դրա վրա ես առաջ էլ էի զարմանում և ոչ հօգուտ մորս, իսկ այժմ մի առանձնապես հասկացա, և տարօրինակ մտքերը, մեկը մյուսի հետևից, շարունակաբար մտնում էին գլուխս։ Ես երկար ժամանակ, մինչև ամենալիակատար մթնշաղ, մնացի տեղումս նստած։ Մտածում էի նաև քրոջս մասին...
Պահն ինծ համար ճակատագրական էր։ Ինչ ուզում է լինի, պետք էր սիրտ անել։ Մի՞թե ես ընդունակ չեմ հանդգնելու։ Ի՞նչ դժվար բան կա նրանում, որ խզեմ հարաբերություններս, եթե իրենք էլ ինձ չեն ուզում։ Մայրս ու քո՞ւյրս։ Բայց չէ՞ որ նրանց ես ոչ մի դեպքում չեմ լքի, ինչ ընթացք էլ որ ստանա գործը։
Ճշմարիտ է, որ այս մարդու հայտնվելն իմ կյանքում, այսինքն այն վայրկենական պահը դեռ առաջին մանկությանս օրերին, այն ճակատագրական խթանն էր, որից սկսվել է իմ գիտակցությունը։ Եթե չհանդիպեր նա ինձ այն ժամանակ, խելքս, մտքերիս կառուցվածքը, ճակատագիրս երևի այլ կերպ կլինեին, չնայած նույնիսկ ճակատագրի ինձ համար նախանշած այն խառնվածքին, որից ես այնուամենայնիվ չէի կարող խուսափել։
Բայց, ախր, պարզվում էր, որ այդ մարդը միայն իմ երազանքն է, մանուկ հասակից եկող երազանքը։ Ես ինքս եմ նրան որպես այդպիսին հորինել, իսկ իրականում բոլորովին ուրիշը, իմ երևակայությունից այդքան ցած ընկածը դուրս եկավ։ Ես եկել եմ մաքուր մարդու և ոչ թե սրա մոտ։ Եվ ինչո՞ւ ես սիրահարվեցի նրան մեկընդմիշտ այն չնչին պահին, հենց տեսա նրան մի օր, դեռ երեխա ժամանակ։ Այդ «ընդմիշտը» պետք է չքանա։ Երբևէ, եթե տեղ գտնվի, ես կնկարագրեմ մեր այդ առաջին հանդիպումը, դա մի դատարկ անեկդոտ է, որից ամենևին ոչինչ դուրս չի գալիս։ Բայց ինձ մոտ մի ամբողջ բուրգ ստացվեց։ Այդ բուրգը ես սկսեցի դեռ մանկական վերմակի տակ, երբ քուն մտնելիս կարող էի լալ ու երազել, ինչի՞ մասին, ինքս էլ չգիտեմ։ Այն մասին, որ ինձ լքե՞լ են։ Այն մասին, որ ինձ տանջո՞ւմ են։ Բայց ինձ միայն մի քիչ են տանջել, միայն երկու տարի, Տուշարի պանսիոնում, ուր այն ժամանակ նա ինձ խցկեց ու ընդմիշտ հեռացավ։ Դրանից հետո ինձ ոչ ոք չի տանջել։ Նույնիսկ ընդհակառակը, ես ինքս եմ հպարտությամբ նայել ընկերներիս։ Եվ ես տանել անգամ չեմ կարող ինքն իրեն ողբացող այդ որբությունը։ Չկա ոչինչ ավելի նողկալի, քան երբ որբերը, ապօրինածինները, այդ բոլոր դուրս նետվածներն ու ընդհանրապես ողջ այդ անպետքությունը, որոնց նկատմամբ ես ամենևին ոչ մի խղճահարություն չեմ զգում, հանկարծ հանդիսավոր կերպով կանգնեցվում են հասարակության առաջ և սկսում են ողբագին, բայց խրատական ողբալ։ «Տեսեք, այսինքն, թե ինչպես են մեզ հետ վարվել»։ Ես կծեծեի այդ որբերին։ Եվ այդ գարշելի բյուրոկրատներից ոչ մեկը չի հասկանում, որ որբի համար տասն անգամ ավել ազնիվ կլիներ լռելը, գանգատի չարժանացնելը և ոչ թե ոռնալը։ Իսկ եթե սկսել են արժանացնելը, ապա հենց այդպես էլ քեզ՝ սիրո զավակիդ, պետք է։ Ահա իմ միտքը»։
Բայց այն չէ ծիծաղելին, ինչի մասին երազում էի առաջներում «վերմակիս տակ», այլ այն, որ այստեղ էլ եկել եմ նորից նրա, նորից իմ կողմից հորինված մարդու համար համարյա մոռանալով իմ գլխավոր նպատակները։ Ես եկել եմ օգնելու նրան կործանելու զրպարտությունը, ջախջախելու նրա թշնամիներին։ Այն փաստաթուղթը, որի մասին խոսում էր Կրաֆտը, այդ կնոջ Անդրոնիկովին գրած այն նամակը, որից այդպես վախենում է նա, որը կարող է խորտակել նրա բախտը ու աղքատության գիրկը նետել նրան և որը նրա ենթադրությամբ Վերսիլովի մոտ է գտնվում, նամակն այն ոչ թե Վերսիլովի մոտ է գտնվում, այլ ինձ մոտ ու կարված է կողագրպանումս։ Ես ինքս եմ կարել, և ամբողջ աշխարհում դեռ ոչ ոք չգիտե այդ մասին։ Այն, որ ռոմանտիկ Մարիա Իվանովնան, որի մոտ փաստաթուղթը գտնվում էր «ի պահպանություն», անհրաժեշտ համարեց ինձ հանձնել այն և ուրիշ ոչ ոքի, միայն նրա կարծիքն ու նրա կամքն էր, և ես պարտավոր չեմ դա բացատրելու, միգուցե, երբևէ, պատեհ առիթով կպատմեմ դա, բայց այդքան անսպասելի զինված՝ ես չէի կարող չգայթակղվել Պետերբուրգ ժամանելու ցանկությամբ։ Իհարկե, ես մտադիր էի օգնել այդ մարդուն ոչ այլ կերպ, քան գաղտնի, առանց ինձ ցույց տալու և տաքանալու, առանց նրա գովաբանություններին ու գրկախառնություններին սպասելու։ Եվ երբեք, երբեք ես չէի արժանացնի նրան որևէ հանդիմանության։ Եվ մի՞թե նրա մեղքն է, որ ես սիրահարվել եմ նրան ու նրանից ֆանտաստիկ իդեալ ստեղծել ինձ համար։ Միգուցե ես նույնիսկ ամենևին չեմ էլ սիրել նրան։ Նրա ինքնօրինակ միտքը, նրա հետաքրքիր բնավորությունը, նրա ինչ-որ ինտրիգներն ու արկածները և այն, որ նրա կողքին էր մայրս այս բոլորը, թվում է, թե արդեն չէր կարող ետ պահել ինձ. արդեն բավական էր այն, որ իմ ֆանտաստիկ տիկնիկը կոտրված էր և որ ես այլևս չեմ կարող սիրել նրան։ Այսպիսով, ի՞նչն էր ետ պահում ինձ, ի՞նչն էր ինձ խոչընդոտում, ահա թե որն էր հարցը։ Վերջին հաշվով ստացվում էր, որ միայն ես եմ հիմար, էլ ուրիշ ոչ ոք։
Բայց ազնվություն պահանջելով ուրիշներից՝ ազնիվ կլինեմ և ինքս, ես պետք է խոստովանեմ որ գրպանումս կարված փաստաթուղթը ոչ միայն կրքոտ ցանկություն էր առաջացնում իմ մեջ՝ օգնության թռչելու Վերսիլովին։ Այժմ դա ինձ համար չափազանց պարզ է, թեև այն ժամանակ էլ ես արդեն կարմրում էի այդ մտքից։ Իմ աչքին երևում էր կինը, բարձրաշխարհիկ հասարակության հպարտ մի էակ, որի հետ ես կհանդիպեմ երես առ երես, նա կարհամարհի ինձ, կծիծաղի վրաս, ինչպես մի մկան, կասկած անգամ չունենալով, որ ես իր ճակատագրի տիրակալն եմ։ Այդ միտքն արբեցնում էր ինձ դեռ Մոսկվայում և հատկապես գնացքում, երբ ես գալիս էի այստեղ, սա ես արդեն խոստովանել եմ վերում։ Այո, ես ատում էի այդ կնոջը, բայց արդեն սիրում էի որպես իմ զոհի, և այդ բոլորը ճշմարիտ է, այղ բոլորը իրական։ Բայց սա այնպիսի մի երեխայություն էր, որ ես նույնիսկ նման մեկից, ինչպիսին ես եմ, չէի սպասի։ Ես նկարագրում էի իմ այն ժամանակվա զգացմունքները, այսինքն այն, ինչ գլուխս էր գալիս այն ժամանակ, երբ նստած էի պանդոկում, սոխակի վանդակի տակ և երբ որոշեցի հենց նույն երեկոյան խզել կապերս նրանց հետ անխուսափելիորեն։ Այն կնոջ հետ քիչ առաջ տեղի ունեցած հանդիպման միտքը հանկարծ ամոթի շիկնանքով բռնկեց դեմքս։ Անպատիվ հանդիպում։ Անպատիվ ու հիմար, չնչին մի տպավորություն և, որ գլխավորն է, այն ամենահիմնովին կերպով ապացուցեց իմ անընդունակությունը գործում։ Այդ տպավորությունը ապացուցեց միայն այն, մտածում էի ես այն ժամանակ, որ ես ի վիճակի չեմ դիմանալու նույնիսկ ամենահիմար հրապուրանքներին, մինչդեռ հենց նոր ինքս ասացի Կրաֆտին, որ ես «իմ տեղն» ունեմ, իմ գործը և եթե երեք կյանք էլ ունենայի, այդ դեպքում էլ դրանք քիչ կլինեին ինձ համար։ Եվ հպարտորեն ասացի դա։ Այն, որ ես մի կողմ եմ թողել իմ գաղափարը և Վերսիլովի գործի մեջ քաշվել, դեռ կարելի է ինչ-որ կերպ ներել, բայց այն, որ ես զարմացած նապաստակի պես մի կողմից մյուսն են նետվում և արդեն յուրաքանչյուր դատարկ բանի մեջ թաղվում, դրանում, իհարկե, միայն իմ հիմարությունն է մեղավոր։ Ո՞ր սատանան դրդեց ինձ գնալ Դերգաչովի մոտ և մեջտեղ ընկնել իմ հիմարություններով, վաղուց գիտենալով, որ ոչինչ չեմ կարողանա խելոք ու հստակ պատմել և որ ինձ համար ամենաշահեկանը լռելն է։ Եվ ինչ-որ մի Վասին խրատում է ինձ, թե ես դեռ «հիսուն տարվա կյանք ունեմ առջևումս և, ուրեմն, վշտանալու բան չունեմ»։ Նրա առարկությունը հրաշալի է, համաձայն եմ, և պատիվ է բերում նրա անվիճելի խելքին, հրաշալի է արդեն նրանով, որ ամենապարզն է, իսկ ամենապարզը հասկացվում է միշտ միայն ամենավերջում, երբ փորձված է արդեն բոլորը, ինչն ավելի խրթին է կամ ավելի հիմար, բայց այդ առարկությունը ես ինքս էլ գիտեի և Վասինից էլ առաջ այդ միտքը ես խորապես ապրելով եմ հասկացել երեք տարուց քիչ ավելի առաջ և նույնիսկ ավելին, մասամբ հենց դրանում էլ կայանում է «իմ գաղափարը»։ Ահա թե ինչ էի մտածում ես այն ժամանակ պանդոկում։
Գարշելի զգացում էր ինձ համակել, երբ քայլելուց ու մտքերից հոգնած, երեկոյան ժամը յոթից հետո հասա Սեմյոնովյան գունդ։ Արդեն բոլորովին մթնել էր, և եղանակը փոխվում էր. չոր էր, բայց թիկունքումս բարձրանում էր պետերբուրգյան նողկալի, սուր ու խոցող քամին և փոշով ու ավազով լցնում օդը։ Աշխատանքից ու գործատեղերից իրենց պուճախները փութկոտ վերադարձող հասարակ ժողովրդի որքա՜ն մռայլ դեմքեր։ Յուրաքանչյուրն իր մռայլ հոգսն ունի դեմքին և ոչ մի, միգուցե, ընդհանուր, համամիավորող միտք այդ ամբոխում։ Կրաֆտն իրավացի է։ Բոլորն առանձին-առանձին են։ Ես հանդիպեցի մի փոքրիկ տղեկի, այնքան փոքրիկ, որ տարօրինակ էր, թե ինչպես կարող էր նա մենակ հայտնվել փողոցում այդ ժամին․ թվում էր, թե նա կորցրել է ճանապարհը, մի կնիկ մի պահ, կարծես, կանգ առավ նրան լսելու, բայց ոչինչ չհասկացավ, թևերը տարածեց ու մենակ թողնելով նրան մթնում՝ շարունակեց ճանապարհը։ Տանը մոտենալով՝ ես վճռեցի, որ այլևս երբեք չեմ գնա Վասինի մոտ։ Սանդուղքով բարձրանալիս ես սոսկալի ուզում էի մերոնց մենակ գտնել տանը, առանց Վերսիլովի, որպեսզի մինչև նրա գալը հասցնեի ասել մի բարի խոսք մորս, կամ սիրելի քրոջս, որին մի ամբողջ ամսվա ընթացքում համարյա ոչ մի առանձին բան չէի ասել։ Այդպես էլ եղավ, նա տանը չէր...
IV
Եվ ի դեպ, «Նոր դեմք» ասպարեզ հանելով «Նոթերումս» (այսինքն ես խոսում եմ Վերսիլովի մասին), համառոտ կբերեմ նրա ծառայության ցուցակը, որը, թերևս, ոչ մի նշանակություն չունի։ Սա անում եմ, որպեսզի ավելի հասկանալի լինի ընթերցողին և որովհետև չեմ կանխատեսում, թե ուր կարող եմ խցկել այս ցուցակը պատմությանս հետագա ընթացքում։ Նա սովորել է համալսարանում, բայց հետո մտել է գվարդիա, հեծյալ գունդ։ Ամուսնացել է Ֆանարիոտովայի հետ և ծառայությունը թողել։ Արտասահման է գնացել և, վերադառնալով, ապրել Մոսկվայում բարձրաշխարհիկ զվարճություններով։ Կնոջ մահից հետո եկել է գյուղ, այստեղ՝ մորս հետ կապված միջադեպը։ Հետո երկար ապրել է ինչ-որ տեղ հարավում։ Եվրոպայի հետ պատերազմի ժամանակ նորից զինվորական ծառայության է մտել, բայց Ղրիմ չի ընկել և այդ ամբողջ ժամանակ գործողությունների մեջ չի եղել։ Պատերազմը վերջանալուց հետո պաշտոնաթող լինելով, գնացել է արտասահման և նույնիսկ մորս հետ, որին, ի դեպ, թողել է Քյոնիքսբերգում։ Խեղճը գլուխը տարուբերելով ու մի տեսակ սարսափով էր երբեմն պատմում, թե ինչպես է ամբողջ վեց ամիս մեն-մենակ, փոքրիկ աղջնակի հետ, առանց լեզու իմանալու, կարծես անտառում, իսկ վերջում նաև առանց փողի ապրել։ Այն ժամանակ նրան բերելու էր եկել Տատյանա Պավլովնան և հետ էր բերել Նիժեգորոդյան նահանգում գտնվող ինչ-որ տեղ։ Հետո Վերսիլովը գործի էր մտել որպես առաջին հավաքագրման հաշտարար միջնորդ և, ասում են, հրաշալի էր կատարում իր գործը, բայց շուտով թողել էր այդ և սկսել Պետերբուրգում զանազան, մասնավոր, քաղաքացիական հայցեր վարելով զբաղվել։ Անդրոնիկովը մշտապես բարձր էր գնահատում նրա ընդունակությունները, շատ էր հարգում նրան և միայն ասում էր, թե չի հասկանում նրա բնավորությունը։ Հետո Վերսիլովն այդ էլ թողեց և նորից գնաց արտասահման և արդեն երկար ժամանակով, մի քանի տարով։ Դրանից հետո սկսվեցին առանձնապես մտերմական հարաբերությունները ծեր իշխան Սոկոլսկու հետ։ Այս ամբողջ ժամանակ նրա դրամական միջոցները երկու-երեք անգամ փոփոխվել են արմատապես, մեկ լիովին ընկել է աղքատության գիրկը, մեկ հանկարծ նորից հարստացել ու վեր բարձրացել։
Սակայն, այժմ, նոթերս մինչև այս կետը հասցնելով, համարձակվում եմ պատմել նաև «իմ գաղափարի» մասին։ Առաջին անգամ նրա ծագումից հետո կնկարագրես այն բառերով։ Ես համարձակվում եմ, այսպես ասած, բանալ այն ընթերցողիս առաջ, նաև հետագա պատմությանս հստակության համար։ Եվ ոչ միայն ընթերցողը, այլև ես ինքս, հեղինակողս, սկսում եմ մոլորվել քայլերս բացատրելու դժվարության մեջ, առանց բացատրելու, թե ինչն է տարել ու մղել ինձ այդ քայլերը կատարելուն։ Այդ «լռության տրվելու կեցվածքով» ես իմ անկարողության հետևանքով, նորից ընկա վիպասանների «գեղեցկախոսությունների» մեջ, որոնք ինքս եմ ծաղրել վերում։ Ներս մտնելով պետերբուրգյան վեպիս դռնից, նրանում ունեցած իմ բոլոր ամոթալի արկածներով, ես անհրաժեշտ եմ համարում այս առաջաբանը։ Բայց ոչ թե «գեղեցկախոսություններն» են գայթակղել ինձ լռելու մինչ այժմ, այլև գործի էությունը, այսինքն գործի դժվարությունը, նույնիսկ այժմ, երբ արդեն անցել է ողջ անցյալը, ես անհաղթահարելի դժվարություն եմ զգում այդ «միտքը» պատմելիս։ Բացի այդ, ես, անշուշտ, պետք է շարադրեմ այն նրա այն իր ժամանակվա տեսքով, այսինքն՝ ինչպես է այն ծագել ու մտահղացվել իմ կողմից այն ժամանակ և ոչ թե հիմա, իսկ դա արդեն մի նոր դժվարություն է։ Որոշ բաներ համարյա անհնարին է պատմել։ Հենց այն գաղափարները, որոնք ամենից պարզն են, ամենից հստակը, հենց դրանք էլ դժվար է հասկանալ։ Եթե Կոլումբոսը Ամերիկան հայտնագործելուց առաջ սկսեր պատմել իր միտքն ուրիշներին, ես համոզված եմ, որ նրան չափազանց երկար ժամանակ չէին հասկանա։ Եվ չէ՞ որ չէին էլ հասկանում։ Այս ասելով՝ ես ամենևին միտք չունեմ ինձ Կոլումբոսի հետ հավասարեցնելու և եթե մեկն այդ եզրակացության գա, կամաչի և ուրիշ ոչինչ։
Գլուխ հինգերորդ
I
Իմ մտահղացումը Ոոտշիլդ դառնալն է։ Ընթերցողիս ես հանգստության ու լրջմտության եմ հրավիրում։
Ես կրկնում եմ, իմ մտահղացումը Ռոտշիլդ դառնալն է, այնքան հարուստ դառնալը, որքան Ռոտշիլդն է. ոչ թե ուղղակի հարուստ, այլ հենց որքան Ռոտշիլդն է։ Ինչու, ինչի համար, ինչ ուղղակի նպատակներ եմ հետապնդում. այդ մասին՝ հետո։ Սկզբում նախ կապացուցեմ, որ իմ նպատակին հասնելն ապահովված է մաթեմատիկորեն։
Շատ պարզ բան է, ողջ գաղտնիքը երկու բառի մեջ է. համառություն և անընդմեջություն։
― Լսել ենք,― կասեն ինձ,― նորություն չէ։ Գերմանիայում յուրաքանչյուր ֆատեր դա է կրկնում իր երեխաներին, մինչդեռ ձեր Ռոտշիլդը (այսինքն հանգուցյալ Ջեմս Ռոտշիլդը, փարիզեցին, ես նրա մասին եմ խոսում) միայն մեկն էր, իսկ ֆատերները՝ միլիոն։
Ես կպատասխանեի.
― Դուք հավատացնում եք, որ լսել եք, մինչդեռ ոչինչ էլ չեք լսել։ Ճիշտ է, մի բանում դուք էլ եք արդար, եթե ես ասացի, թե դա «շատ հասարակ» գործ է, ապա մոռացա ավելացնել, թե նաև շատ դժվար գործ է։ Աշխարհի բոլոր կրոններն ու բոլոր բարոյականությունները մի բանի են հանգում. «Պետք է առաքինություն սիրել և խուսափել արատներից»։ Թվում է, թե ի՞նչը կարող է ավելի պարզ լինել։ Հապա որևէ առաքինի բան արեք և ձեր գոնե մեկ արատից խուսափեք, հապա փորձեք, հը՞։ Այդպես էլ այս դեպքում է։
Ահա թե ինչու ձեր անթիվ-անհամար ֆատերները անթիվ-անհամար դարերի ընթացքում կարող են կրկնել ողջ գաղտնիքը կազմող այս զարմանալի երկու բառը, մինչդեռ Ռոտշիլդը մնում է մեկը։ Ուրեմն, այդպես է, բայց այդպես չէ, և ֆատերները բոլորովին այն միտքը չեն կրկնում։ Համառության ու անընդմեջության մասին նրանք էլ են, անշուշտ, լսել։ Բայց իմ նպատակին հասնելու համար ոչ ֆատերային համառությունը և ոչ ֆատերային անընդմեջություն են հարկավոր։
Հենց միայն այն բանը, որ նա ֆատեր է (ես միայն գերմանացիների մասին չեմ ասում), որ նա ընտանիք ունի, ապրում է բոլորի պես, ծախսեր ունի բոլորի պես, պարտականություններ՝ բոլորի պես, այստեղ Ռոտշիլդ չես դառնա, այլ միայն չափավոր մարդ կդառնաս։ Իսկ ես չափազանց հստակ եմ հասկանում, որ Ոոտշիլդ դառնալով, կամ նույնիսկ միայն Ռոտշիլդ դառնալ ցանկանալով, բայց ոչ թե ֆատերավարի, այլ լրջորեն, ես արդեն դրանով դուրս եմ գալիս հասարակությունից։
Մի քանի տարի առաջ ես լրագրում կարդացել եմ, որ Վոլգայի վրա, շոգենավերից մեկի վրա, մեռել էր բոլորին այնտեղ հայտնի ցնցոտիներով ման եկող, ողորմություն խնդրող մի մուրացկան։ Մահից հետո նրա ցնցոտիների մեջ կարված մոտ երեք հազար ռուբլու արժողությամբ թղթադրամներ էին գտել։ Օրերս ես նորից կարդացի ազնվական ծագում ունեցող մի մուրացկանի մասին, որ ման էր գալիս պանդոկներում ու ձեռք մեկնում մարդկանց։ Նրան բանտարկել էին ու մոտը մոտ հինգ հազար ռուբլի գտել։ Այստեղից ճիշտ երկու եզրակացություն կա. առաջինը կուտակելու համառությունը, նույնիսկ կոպեկանոց գումարներով, հետագայում հսկայական արդյունքներ է տալիս (ժամանակն այստեղ ոչինչ չի նշանակում) և երկրորդ որ հարստանալու ամենապարզամիտ ձևը, սակայն միայն անընդմեջ, հաջողությամբ ապահովված է մաթեմատիկորեն։
Մինչդեռ կան, միգուցե, շատ պատկառելի, խելոք ու չափավոր մարդիկ, որոնք սակայն (որքան էլ ջանք են թափում) չունեն ոչ երեք, ոչ էլ հինգ հազար և որոնք, սակայն, սոսկալի կուզենային դրանք ունենալ։ Ինչո՞ւ է այդպես։ Պատասխանը պարզ է. որովհետև նրանցից ոչ մեկը, չնայած իրենց ողջ ցանկությանը, այնուամենայնիվ, այդ աստիճան չի ուզում, որպեսզի, օրինակ, եթե ուրիշ ոչ մի կերպ չի կարելի հարստանալ, նույնիսկ մուրացկան դառնա և այն աստիճան համառ չէ, որպեսզի նույնիսկ մուրացկան դառնալով, առաջին ստացած կոպեկները չծախսի ավելորդ մի կտորի վրա իր կամ իր ընտանիքի համար։ Մինչդեռ կուտակման այս ձևի դեպքում, այսինքն՝ մուրացկանության դեպքում, այդպիսի փողեր դիզելու համար պետք է սնվել աղ ու հացով և ուրիշ ոչինչ, համենայն դեպս, ես այդպես եմ կարծում։ Այդպես են, երևի, արել և վերոհիշյալ երկու մուրացկանը, այսինքն՝ միայն հաց են կերել և համարյա թե բաց երկնքի տակ ապրել։ Կասկած չկա, որ նրանք Ռոտշիլդ դառնալու մտադրություն չեն ունեցել, սրանք միայն Գարպագոնների ու Պլյուշկինների զտարյուն տեսակն են եղել, ոչ ավելին, սակայն նաև գիտակցական հարստացման դեպքում արդեն միանգամայն այլ ձևով, բայց Ռոտշիլդ դառնալու նպատակով, պահանջվելու է ոչ պակաս ցանկություն և կամքի ուժ, քան ունեցել են այս երկու մուրացկանը։ Ֆատերն այդպիսի ուժ չի հայտնաբերի։ Ուժերը բազմատեսակ են աշխարհում, հատկապես կամքի ու ցանկության ուժերը։ Կա ջրի եռման ջերմաստիճան և կա երկաթի կարմիր շիկացման ջերմաստիճան։
Այստեղ նույն վանքն է, մենակյացության նույն սխրագործությունները։ Այստեղ զգացմունքն է և ոչ գաղափարը։ Ինչի՞ համար։ Ինչո՞ւ։ Արդյո՞ք բարոյականություն է, արդյո՞ք այլանդակություն չէ կոպիտ գործվածքի տձև շոր հագնելը, ողջ կյանքի ընթացքում սև հաց ուտելը ու վրադ այդպիսի հսկայական փողեր կրելը։ Այս հարցերի մասին հետո, իսկ հիմա միայն նպատակիս հասնելու հնարավորության մասին։
Երբ ես հորինեցի «իմ միտքը» (իսկ այն հենց կարմիր շիկացման մեջ է կայանում), սկսեցի փորձել ինձ, արդյոք ընդունակ եմ վանքի ու մենակյացության։ Այդ նպատակով ամբողջ առաջին ամիսը ես հաց կերա ու ջուր խմեցի։ Սև հաց ծախսվում էր ոչ ավելի, քան երկու ու կես ֆունտ օրական։ Որպեսզի դա կատարեի, պետք է խաբեի խելամիտ Նիկոլայ Սեմյոնովիչին ու ինձ բարի կամեցող Մարիա Իվանովնային։ Ի դառնություն Մարիա Իվանովնայի և ի որոշակի վարանումն չափազանց նրբակիրթ Նիկոլայ Սեմյոնովիչի, ես պնդեցի, որ ճաշս սենյակս բերեն։ Այստեղ ես ուղղակի ոչնչացնում էի այն. արգանակը պատուհանից եղինջի վրա կամ մի ուրիշ տեղ էի թափում, տավարի մսի կտորը կամ պատուհանից նետում էի շանը, կամ թղթի մեջ փաթաթելով, դնում էի գրպանս ու հետո տանից դուրս բերում, այդպես էլ մյուս բոլոր բաները։ Եթե հացը ճաշի հետ երկու ու կես ֆունտից շատ ավելի պակաս էին մատուցում, ծածուկ ինքս էի հավելյալ հաց գնում։ Այդ ամիսը ես դիմացա, միգուցե միայն մի քիչ ստամոքսս փչացրի, բայց հետևյալ ամսից ես հացին ավելացրի նաև արգանակ, իսկ առավոտյան ու երեկոյան մի-մի բաժակ թեյ և, հավատացնում եմ ձեզ, որ այդպես միանգամայն ողջ֊առողջ ու գոհ, իսկ բարոյապես՝ հափշտակված ու շարունակական ծածուկ հիացումով, անցկացրի մի ամբողջ տարի։ Ես ոչ միայն չէի մտածում ուտելիքների մասին, այլև ուղղակի ոգևորված էի։ Տարին ավարտվելուն պես, համոզվելով, որ ի վիճակի եմ դիմանալու ինչ պասի որ ասես, ես սկսեցի ուտել, ինչպես մյուսները և նրանց հետ միասին, ճաշելուն անցա։ Չբավարարվելով այս փորձով՝ ես կատարեցի նաև երկրորդը. Նիկոլայ Սեմյոնովիչին վճարվող իմ օրապահիկից բացի, որպես գրպանի փող ինձ հասնում էր ամսական հինգ ռուբլի։ Ես վճռեցի դրա միայն կեսը ծախսել։ Դա շատ ծանր փորձություն էր, բայց երկու տարուց մի քիչ ավելի անց, Պետերբուրգ գալով, այլ փողերից բացի, միայն այդ խնայողությունից գոյացած յոթանասուն ռուբլի կար գրպանումս։ Այդ երկու փորձի արդյունքն ինձ համար հսկայական էր. ես հաստատապես իմացա, որ կարող եմ այնքան ցանկանալ, որ կհասնեմ նպատակիս և հենց դրանում է կայանում «միտքս», մնացյալը՝ բոլորը դատարկ բաներ են։
II
Սակայն քննենք նաև դատարկ բաները։
Ես նկարագրեցի իմ երկու փորձը. Պետերբուրգում, ինչպես արդեն հայտնի է, ես կատարեցի երրորդը, գնացի աճուրդ ու մի հարվածով յոթ ռուբլի իննսունհինգ կոպեկ շահեցի։ Իհարկե, դա իսկական փորձ չէր, այլ հենց այնպես, միայն խաղ, զվարճալիք, ուզեցի մի րոպե հափշտակել ապագայից ու փորձել, թե ինչպես եմ ման գալու ու գործելու։ Իսկ ընդհանրապես իսկական գործ ձեռնարկելը ես հետաձգել էի հենց սկզբից՝ Մոսկվայում, մինչև այն ժամանակ, երբ լիովին ազատ կլինեմ, ես չափազանց լավ էի հասկանում, որ ես, օրինակ, պետք է նախ գիմնազիան ավարտեմ։ (Համալսարանն, ինչպես արդեն հայտնի է, ես զոհաբերել եմ)։ Անշուշտ, ես գալիս էի Պետերբուրգ թաքնված զայրույթով, նոր էի հանձնել գիմնազիայի ավարտական քննություններս ու առաջին անգամ ազատ դարձել և հանկարծ տեսել, որ Վերսիլովի գործերը նորից են անհայտ ժամկետով ինձ շեղում գործս սկսելուց։ Սակայն, թեև զայրույթով, ես քայլում էի, այնուամենայնիվ, նպատակիս համար միանգամայն հանգիստ։
Ճիշտ է, ես գործնականը չգիտեի, բայց երեք տարի շարունակ մտմտում էի ու կասկած ունենալ չէի կարող։ Ես հազար անգամ պատկերացրել էի, թե ինչպես կսկսեմ։ Կարծես երկնքից առաքված, ես հանկարծ հայտնվում եմ մեր երկու մայրաքաղաքներից մեկում (սկզբի համար ընտրել եմ մեր մայրաքաղաքները և հատկապես Պետերբուրգը, որին, որոշ հաշիվներով, առավելություն եմ տվել) և այսպես՝ ես առաքված եմ երկնքից, բայց միանգամայն ազատ եմ, ոչ ոքից կախում չունեմ, առողջ եմ և նախնական շրջանառության մեջ դնելու դրամագլխի համար գրպանումս թաքցրած հարյուր ռուբլի ունեմ։ Առանց հարյուր ռուբլու հնարավոր չէ սկսել, քանի որ արդեն չափազանց երկար ժամկետով կհեռանար հաջողության ամենաառաջին ժամանակաշրջանը։ Բացի հարյուր ռուբլուց, ինչպես արդեն հայտնի է, ես ունեմ արիություն, համառություն, անընդմեջություն, լիակատար մեկուսացում և գաղտնիություն։ Մեկուսացումը գլխավորն է. ես մինչև ամենավերջին րոպեն սոսկալի չեմ սիրում ոչ մի հարաբերություն ու գործակցություն մարդկանց հետ. ընդհանրապես ասած, «գաղափարիս» իրականացումը սկսել ես որոշել էի անպայման մենակ, դա որպես sine qua[20]։ Ինձ համար ծանր են մարդիկ, և հոգով ես հանգիստ չէի լինի, իսկ անհանգստությունը կխանգարեր նպատակիս։ Եվ ընդհանրապես մինչև այժմ, ողջ կյանքիս ընթացքում, բոլոր երազանքներումս այն մասին, թե ինչպես եմ վարվելու մարդկանց հետ մշտապես շատ խելոք էր ստացվում, իսկ ամենաչնչին չափով գործնականում՝ մշտապես շատ հիմար։ Ես դա խոստովանում եմ զայրույթով ու անկեղծորեն, որ միշտ մատնել եմ ինձ խոսելով և շտապել եմ, հենց այդ պատճառով էլ որոշել եմ կրճատել մարդկանց։ Շահույթում՝ անկախություն, ոգու հանգստություն, նպատակի հստակություն։
Չնայած պետերբուրգյան սոսկալի գներին, ես մեկընդմիշտ սահմանել էի, որ տասնհինգ կոպեկից ավելի ուտելիքիս վրա չեմ ծախսի և գիտեի, որ խոստումս կկատարեմ։ Ուտելիքիս մասին այդ հարցը ես երկար ու հանգամանորեն էի կշռադատել, սահմանել էի, օրինակ, որ երբեմն երկու օր իրար ետևից միայն հաց ու աղ, միայն այնպես, որ երրորդ օրը ծախսեմ երկու օրում արածս խնայողությունը, ինձ թվում էր, որ դա ավելի շահեկան կլինի առողջությանս համար, քան մշտական հավասար պասը նվազագույն տասնհինգ կոպեկով։ Հետո, ապրուստիս համար ինձ մի անկյուն էր պետք, բառացիորեն անկյուն, միայն որպեսզի քնեմ գիշերը կամ արդեն չափազանց անձրևոտ օրը պատսպարվեմ։ Ապրել որոշել էի փողոցում, և կարիքի դեպքում պատրաստ էի գիշերել գիշերօթևաններում, որտեղ քնելու տեղից բացի մի կտոր հաց ու մի բաժակ թեյ են տալիս։ Օ՜, ես չափազանց լավ կկարողանայի թաքցնել իմ փողերը, որպեսզի անկյունումս կամ օթևանում չգողանային դրանք ինձնից և նույնիսկ չլրտեսեն, երդվում եմ։ «Ինձնից գողանան, հա՞։ Ես, ախր, վախենում եմ, որ ինքս ուրիշից չգողանամ»,― մի անգամ լսել եմ փողոցում այս զվարթ խոսքը մի ստահակից։ Իհարկե, իմ նկատմամբ ես այս խոսքից կիրառում եմ միայն զգուշությունն ու խորամանկությունը, իսկ գողություն անելու միտք չունեմ։ Բացի դրանից, դեռ Մոսկվայում, միգուցե «մտքիս» ամենաառաջին օրից, վճռեցի, որ ոչ վաշխառու, ոչ էլ գրավառու չեմ դառնա, դրա համար ջհուդներ կան և ռուսներից էլ նրանք, ով ոչ խելք ունի, ոչ բնավորություն։ Գրավն ու տոկոսը հասարակ մարդկանց գործ է։
Ինչ վերաբերում է հագուստիս, որոշեցի երկու կոստյում ունենալ, մեկն ամենօրյա, մյուսը՝ օրինավոր։ Մի անգամ ձեռք բերելով, ես վստահ էի, որ երկար կհագնեմ, երկու ու կես տարի ես հատկապես սովորել եմ շոր հագնել և նույնիսկ մի գյուտ եմ արել, որպեսզի հագուստը միշտ նոր լինի ու չմաշվի, պետք է որքան կարելի է հաճախ, օրը հինգ-վեց անգամ մաքրել խոզանակով։ Մահուդը խոզանակից չի վախենում, հաստատապես եմ ասում, այլ փոշուց ու կեղտից է վախենում։ Փոշին նույն քարերն են, եթե նայենք մանրադիտակով, իսկ խոզանակը, որքան էլ ամուր, համարյա նույն բուրդն է։ Հավասարապես սովորեցի նաև կոշիկ հագնել, գաղտնիքն այն է, որ պետք է ոտքը զգուշությամբ, ամբողջ ներբանով միանգամից, և որքան կարելի է հազվադեպ կողքի թեքելով, գետին դնել։ Դրան սովորել կարելի է երկու շաբաթվա ընթացքում, իսկ հետո բանն անգիտակից կերպով առաջ կգնա։ Այս ձևով կոշիկները հագնվում են, միջին հաշվով, ժամանակի մեկ-երրորդ չափով ավելի։ Երկու տարվա փորձս է ցույց տվել։
Հետո սկսվում է արդեն ինքը գործունեությունը։
Ես ելնում էի հետևյալ դատողությունից, ես հարյուր ռուբլի ունեմ։ Իսկ Պետերբուրգում այնքան աճուրդներ, մեծաքանակ ծախծախումներ, հնոտիաշուկաներում մանր խանութներ ու կարիքավոր մարդիկ կան, որ անհնարին է, այսքանով մի բան գնելով չվաճառել այն քիչ ավելի թանկ գնով։ Ալբոմի համար երկու ռուբլի հինգ կոպեկ ծախսած դրամագլխով ես շահեցի յոթ ռուբլի իննսուհինգ կոպեկ։ Այդ հսկայական շահույթը ձեռք էր բերվել առանց ռիսկի, ես աչքերից էի տեսնում, որ գնորդը ձեռք չի քաշի։ Իհարկե, ես շատ լավ եմ հասկանում, որ դա միայն մի դեպք է, բայց ես հենց նման դեպքեր եմ որոնում, դրա համար էլ վճռել եմ ապրել փողոցում։ Թող այդ դեպքերը նույնիսկ չափազանց հազվագյուտ լինեն, միևնույն է, իմ գլխավոր կանոնն է լինելու ոչ մի բան վտանգի չենթարկել և երկրորդը ամեն օր անպայման գոնե որևէ բան իմ ապրուստի վրա ծախսված նվազագույնից ավելի շահել, որպեսզի ոչ մի օր կուտակումը չընդհատվի։
Ինձ կասեն, այդ բոլորը երազանք է, դուք փողոցը չեք ճանաչում և հենց առաջին քայլից ձեզ կխաբեն։ Բայց ես կամք ու բնավորություն ունեմ, իսկ փողոցի գիտությունը գիտություն է և ինչպես յուրաքանչյուր ուրիշ գիտություն, տրվում է համառությանը, ուշադրությանը և ընդունակություններին։ Գիմնազիայում մինչև յոթերորդ դասարանը ես առաջիններից մեկն էի, շատ լավ էի մաթեմատիկայից։ Դե, մի՞թե կարելի է մինչև այդպիսի, կուռքի աստիճանի, երկինք հասցնել փորձն ու փողոցի գիտությունը, որպեսզի անպայման անհաջողություն գուշակել։ Դա մշտապես միայն նրանք են ասում, ովքեր երբեք ոչ մի փորձ ոչ մի բանում չեն արել, ոչ մի կյանք չեն սկսել և պատրաստ բանի վրա գորշ կյանք են վարել։ «Մեկը քիթը ջարդել է, ուրեմն անպայման մյուսն էլ կջարդի»։ Ոչ, չեմ ջարդի։ Ես բնավորություն ունեմ և ուշադիր լինելու դեպքում ես ամեն բան կսովորեմ։ Կա՞, արդյոք, հնարավորություն պատկերացնելու, որ անդադար համառության դեպքում, անդադար աչալուրջ հայացքի դեպքում և անդադար կշռադատելու ու հաշվետեսության դեպքում, անսահման գործունեության ու վազվռտուքի դեպքում դուք չեք հասնի վերջապես այն գիտելիքին, թե ինչպես ամեն օր մի ավելորդ քսան կոպեկ վաստակեք։
Գլխավորն այն է, որ ես որոշել եմ երբեք չխփել շահույթի առավելագույնին, այլ միշտ հանգիստ լինել։ Իսկ հետագայում, մի-երկու հազար վաստակելուց հետո ես, իհարկե, ակամա էլ դուրս կգայի միջնորդությունից ու փողոցի վերավաճառողի դրությունից։ Ինձ, իհարկե, դեռ չափազանց քիչ են հայտնի բորսան, արժեթղթերը, բանկիրական գործը և շատ ուրիշ բաներ։ Բայց դրա փոխարեն հինգ մատիս պես ինձ հայտնի է, որ բոլոր այդ բորսաներն ու բանկիրությունները ես կիմանամ ու կուսումնասիրեմ իր ժամանակին, ինչպես ուրիշ ոչ մեկը, և որ այդ գիտությունը կհայտնվի միանգամայն հասարակ կերպով միայն այն պատճառով, որ բանն արդեն դրան կհասնի։ Ի՞նչ է, դրա համար շա՞տ խելք է պետք։ Դա ի՞նչ Սողոմոնի իմաստնություն է որ։ Միայն թե բնավորություն լինի, հմտությունը, ճարպկությունը, գիտությունը իրենք իրենց կհայտնվեն։ Միայն թե չդադարի «ցանկանալը»։
Գլխավորը վտանգի չենթարկվել, իսկ դա հնարավոր է հենց միայն բնավորություն ունենալու դեպքում։ Հենց վերջերս, արդեն իմ գալուց հետո, Պե-տերբուրգում երկաթուղային արժեթղթերի մի բաժանորդագրություն եղավ, նրանք, ում հաջողվել էր բաժանորդագրվել, շատ էին շահել։ Որոշ ժամանակ արժեթղթերը գնալով ավելի էին արժեքավորվում։ Եվ ահա հանկարծ բաժանորդագրվել չհասցրածը կամ ագահը, տեսնելով ձեռքիս արժեթղթերը, կառաջարկեր իրեն վաճառել դրանք ինչ-որ տոկոս շահույթով։ Եվ ինչ, ես անպայման և իսկույն կվաճառեի դրանք։ Ինձ վրա, իհարկե, կսկսեին ծիծաղել, այսինքն՝ եթե սպասեիք, տասն անգամ ավելի կվերցնեիք։ Այդպես է, բայց իմ շահույթը ավելի հաստատուն է արդեն նրանով, որ գրպանումս է, իսկ ձերը դեռ սավառնում է։ Կասեն, թե այդպես շատ չես շահի, ներեցեք, հենց այստեղ է ծեր սխալը, մեր այդ բոլոր Կոկորևների, Պոլյակովների, Գուբոնինների սխալը։ Իմացեք ճշմարտությունը․ անընդմեջությունն ու համառությունը հարստանալու և, որ գլխավորն է, կուտակման գործում զորեղ է մոնումենտալ շահերից, նույնիսկ եթե հարյուրից հարյուր տոկոս լինի այն։
Ֆրանսիական հեղափոխությունից քիչ առաջ Փարիզ է ժամանել Լոու ազգանունով մեկը և սկզբունքորեն մի հանճարեղ նախագիծ ծեռնարկել (որը հետագայում իսկապես սոսկալի ծևով պայթել է)։ Ողջ Փարիզը հուզվել էր. Լոուի արժեթղթերը, իրար հրմշտելով, ծեռքից ձեռք էին խլում։ Այն տունը, որտեղ բացված էր բաժանորդագրությունը, կարծես պարկից փող էր թափվում ամբողջ Փարիզից, բայց տունն էլ արդեն բավական չէր. հասարակությունը խռնվում էր փողոցում ամեն տեսակ խավերի, կարողությունների, տարիքների մարդիկ, բուրժուաներ, ազնվականներ, սրանց զավակները, կոմսուհիներ, մարքիզուհիներ, հասարակաց կանայք բոլորը համախմբվել էին որպես կատաղած շան կծածների մի կատաղի, կիսախելագար ամբոխ, աստիճանակարգերը, ազնվատոհմության ու հպարտության նախապաշարմունքները, նույնիսկ պատիվն ու բարի անունը՝ ամեն բան տրորվել էր միևնույն ցեխում, ամեն բան զոհաբերում էին (նույնիսկ կանայք) մի քանի արժեթուղթ ձեռք բերելու համար։ Վերջապես բաժանորդագրությունը դուրս եկավ փողոց, բայց գրելու տեղ չկար։ Այստեղ մի սապատավորի առաջարկեցին մի որոշ ժամանակով, սապատը զիջել որպես սեղան արժեթղթեր բաժանորդագրելու համար։ Սապատավորը համաձայնեց. կարելի է պատկերացնել, թե ի՜նչ գնով։ Որոշ ժամանակ (շատ քիչ) անց ողջը սնանկացավ, ողջը պայթեց, ամբողջ գաղափարը գրողի ծոցն անցավ, և արժեթղթերը իսպառ կորցրին իրենց գինը։ Իսկ ո՞վ շահեց։ Միայն սապատավորը և հենց այն պատճառով, որ ոչ չթե արժեթղթեր էր վերցնում, այլ կանխիկ լուիդորներ։ Ուրեմն, ես հենց այն սապատավորն եմ։ Չէ՞ որ հենց ես ուժ ունեցա չուտելու և կոպեկներով յոթանասուներկու ռուբլի խնայելու, կունենամ և այնքան, որ բոլորին համակած տենդախտի մրրիկում զսպեմ ինձ և հաստատուն դրամը գերադասեմ մեծ փողերից։ Ես մանրախնդիր եմ միայն մանր բաներում, բայց մեծ գործում՝ ոչ։ Փոքր համբերության համար հաճախ բնավորությունս չէր բավականացնում, նույնիսկ «մտքիս» ծնվելուց հետո, իսկ մեծ համբերության համար՝ միշտ կբավականացնի։ Երբ առավոտյան ծառայության գնալուցս առաջ, մայրս արդեն սառած սուրճ էր ինձ մատուցում, ես բարկանում ու կոպտում էի նրան, մինչդեռ ես այն մարդն էի, որ միայն հացով ու ջրով էի ապրել մի ամբողջ ամիս։
Մի խոսքով, չհարստանալ, չսովորել, թե ինչպես հարստանալ անբնական կլիներ։ Անբնական է նաև, անընդմեջ ու համաչափ կուտակման դեպքում, անընդմեջ, ուշադիր դիտելու և սթափ մտքի, չափավորության, տնտեսելու դեպքում շարունակաբար աճող եռանդի դեպքում, կրկնում եմ, անբնական կլիներ միլիոնատեր չդառնալը։ Ինչո՞վ է վաստակել մուրացկանն իր փողերը, եթե ոչ բնավորության մոլեռանդությամբ ու համառությամբ։ Մի՞թե ես մուրացկանից վատ եմ։ «Եվ վերջապես, թող ես ոչնչի չհասնեմ, թող հաշիվներս սխալ լինեն, թող սնանկանամ ու կործանվեմ, միևնույն է գնում եմ։ Գնում եմ, որովհետև այդպես եմ ուզում»։ Ահա թե ինչ էի ասում դեռ Մոսկվայում։
Ինձ կասեն, թե այստեղ ոչ մի «միտք» և ամենևին ոչ մի նոր բան չկա։ Իսկ ես կասեմ, և արդեն վերջին անգամ, որ այստեղ անհաշիվ շատ միտք կա և անսահման շատ նոր բան։
Օ՜, չէ՞ որ ես կանխազգում էի, որքան տրիվիալ կլինեն բոլոր առարկությունները և որքան տրիվիալ կլինեմ ես ինքս «միտքս» շարադրելիս։ Դե, ի՞նչ արտահայտեցի ես։ Մի հարյուրերորդականն էլ չարտահայտեցի, ես զգում եմ, որ մանրախնդիր, գռեհիկ, մակերեսային և նույնիսկ մի տեսակ, կարծես, իմ տարիքից էլ փոքրի միտք դուրս եկավ։
III
Մնում են «ինչի համար» և «ինչու», «բարոյական բան է, թե ոչ» և ուրիշ հարցեր․ սրանց ես խոստացել եմ պատասխանել։
Ես տխրում եմ, որ իսկույն հիասթափեցնելու եմ ընթերցողիս, տխրում եմ, բայց և ուրախանում։ Թող իմանան, որ իմ «մտքի» նպատակներում «վրիժառության» ամենևին ոչ մի զգացմունք, ոչ մի բայրոնյան բան. ո՛չ անեծք, ո՛չ սրբության գանգատ, ո՛չ անօրինածինության արտասուք, ոչինչ, ոչինչ չկա։ Մի խոսքով, ռոմանտիկ տիկինը, եթե նրա ձեռքն ընկնեին նոթերս, իսկույն քիթը կկախեր։ Իմ «մտքի» ողջ նպատակը մեկուսացումն է։
― Բայց մեկուսացման կարելի է հասնել ամենևին առանց Ռոտշիլդ դառնալու մտքից փքվելու։ Ի՞նչ գործ ունի այստեղ Ռոտշիլդը։
― Հենց այն գործը, որ բացի մեկուսացումից ինձ նաև հզորություն է պետք։ Նախաբան կբերեմ, միգուցե, ընթերցողը կսարսափի իմ խոստովանության անկեղծությունից և միամտորեն հարց կտա իրեն, ինչպե՞ս է, որ հեղինակը չի շիկնել։ Կպատասխանեմ, քո հրատարակման համար չեմ գրում, իսկ ընթերցող, հավանաբար, կունենամ մի տասը տարի հետո, երբ ամեն բան արդեն այն աստիճան որոշակի կդառնա, կանցնի ու կապացուցվի, որ շիկնելու կարիք այլևս չի լինի։ Այդ պատճառով էլ, եթե նոթերումս երբեմն դիմում եմ ընթերցողիս, ապա դա միայն հնարանք է։ Ընթերցողս երևակայական դեմք է։
Ոչ, ապօրինածնությունը չէ, որով ծաղրում էին ինձ Տուշարի մոտ, ոչ էլ մանկությանս տխուր տարիները, վրիժառությունը չէ, ոչ էլ բողոքի իրավունքը, որ սկիզբ են դրել իմ «մտքին»։ Ամեն բանի մեղքն իմ բնավորությունն է։ Կարծում եմ, որ տասներկու տարեկան հասակիցս, այսինքն համարյա կանոնավոր գիտակցությանս ծագումից սկսած, ես սկսել եմ չսիրել մարդկանց։ Ոչ թե չսիրել, այլ մի տեսակ ծանր տանելի էին դարձել նրանք ինձ համար։ Երբեմն մաքուր զգացմունքներիս րոպեներին, ինքս էի չափազանց տխրում, որ ոչ մի կերպ չեմ կարողանում ամեն բան արտահայտել նույնիսկ ամենամոտ մարդկանց, այսինքն կարող էի, բայց չէի ուզում, չգիտես ինչու, ինձ զսպում էի, տխրում էի, որ չվստահող եմ, մռայլ ու անմարդամոտ։ Եվս մի բան, արդեն վաղուց, համարյա մանկությունիցս, իմ մեջ մի գիծ եմ նկատել, որ չափազանց հաճախ եմ մեղադրում, չափազանց հակված եմ մեղադրելու ուրիշներին, բայց այդ հակվածությանը շատ հաճախ անհապաղ հետևում էր մի ուրիշ միտք, որն արդեն չափազանց ծանր էր ինձ համար. «Արդյոք ես ինքս չե՞մ մեղավոր նրանց փոխարեն»։ Եվ որքա՜ն հաճախ մեղադրել եմ ինձ անտեղի։ Որպեսզի նման հարցեր չվճռեմ, ես, բնականաբար, մեկուսացում եմ փնտրել։ Դրան ավելացրած նաև այն, որ որքան էլ աշխատել եմ, ոչինչ չեմ գտել մարդկային հասարակության մեջ, իսկ ես աշխատել եմ գտնել, համենայն դեպս իմ բոլոր հասակակիցները, բոլոր ընկերներս, մինչև վերջինը, բոլորը, իրենց մտքերով ինձնից ցած էին դուրս գալիս, ոչ մի բացառություն չեմ հիշում։
Այո, ես մռայլ եմ, անդադար պարփակվում եմ իմ մեջ։ Ես հաճախ ուզում եմ դուրս գալ հասարակությունից։ Միգուցե, ես նույնիսկ բարեգործություն անեմ մարդկանց, սակայն հաճախ ամենաչնչին պատճառն անգամ չեմ տեսնում նրանց համար բարին գործելու։ Եվ մարդիկ ամենևին էլ այդքան հրաշալի չեն, որ այդպես հոգանք նրանց մասին։ Ինչո՞ւ նրանք չեն մոտենում անկեղծ և ուղիղ և ինչու պետք է անպայման հենց ես առաջինը նրանց քիթը մտնեմ,― ահա թե ինչ էի ես ինձ հարցնում։ Ես շնորհակալ արարած եմ և հարյուրավոր տխմարություններով եմ ապացուցել դա։ Ես մի ակնթարթում անկեղծությամբ կպատասխանեի անկեղծին և իսկույն կսկսեի սիրել նրան։ Հենց այդպես էլ անում էի։ Բայց նրանք բոլորն էլ իսկույն խաբում էին ինձ և, ծաղրելով, ինձնից խորթանում։ Ամենաբացսիրտը բոլորից Լամբերտն էր, որը մանուկ հասակումս շատ էր ինձ ծեծում, բայց սա էլ միայն անսքող ստահակ էր ու ավազակ, և այստեղ էլ նրա անսքողությունը միայն հիմարությունից էր բխում։ Ահա մտքերս, երբ եկա Պետերբուրգ։
Դերգաչովի մոտից դուրս գալով (որի մոտ, Աստված գիտե, թե ինչու էի խցկվել)՝ ես մոտեցա Վասինին և, ոգևորության մղումով, գովաբանեցի նրան։ Եվ ի՞նչ։ Հենց նույն երեկոյան ես արդեն զգացի, որ շատ ավելի քիչ եմ նրան սիրում։ Ինչո՞ւ։ Հենց այն պատճառով, որ նրան գովաբանելով, դրանով էլ ստորացրի ինձ նրա առաջ։ Մինչդեռ, թվում է, թե հակառակը պիտի լինի, մարդն այնքան արդարադատ ու մեծահոգի է, որ հատուցանում է ուրիշին, նույնիսկ ի վնաս իրեն, նման մարդն իր սեփական արժանապատվությամբ հազիվ թե բարձր չէ յուրաքանչյուրից։ Եվ ի՞նչ, ես դա հասկանում էի և այնուամենայնիվ ավելի քիչ էի սիրում Վասինին, նույնիսկ շատ ավելի քիչ. դիտավորյալ այնպիսի օրինակ եմ վերցնում, որ արդեն հայտնի է ընթերցողին։ Նույնիսկ Կրաֆտին էի դառն ու թթու զգացմունքով հիշում այն բանի համար, որ սա ինքն ինձ նախասենյակ դուրս բերեց, այսպես շարունակվեց մինչև մյուս օրը, երբ Կրաֆտի վերաբերյալ ամեն բան լիովին պարզվեց և նրանից նեղանալ այլևս չէր կարելի։ Գիմնազիայի ամենացածր դասարաններից սկսած, հենց որ ընկերներիցս մեկը մի քիչ ինձնից առաջ էր ընկնում ուսման կամ սրամիտ պատասխանների մեջ, կամ ֆիզիկական ուժով, ես իսկույն դադարում էի նրա հետ շփվել ու խոսել։ Ոչ թե որովհետև նրան ատում էի կամ անհաջողություն ցանկանում, ուղղակի երես էի դարձնում նրանից, որովհետև բնավորությունս է այդպիսին։
Այո, ես ձգտում էի հզորության ողջ կյանքիս ընթացքում, հզորության և մեկուսացման։ Այդ մասին էի երազում նույնիսկ այն տարիքում, երբ արդեն վճռականորեն ամեն մեկը երեսիս կծիծաղեր, եթե հասկանար, թե ինչ կա գանգիս տակ։ Ահա թե ինչու ես այդքան սիրել եմ գաղտնիքը։ Այո, ես երագել եմ ամբողջ ուժովս և այնքան, որ խոսելու ժամանակ չեմ ունեցել, դրանից եզրակացրել են, որ ես անմարդամոտ եմ, իսկ ցրվածությունիցս էլ ավելի վատ եզրակացությունների են եկել իմ մասին, թեև վարդագույն այտերս դրա հակառակն էին ապացուցում։
Առանձնապես երջանիկ էի լինում, երբ քնելու պառկելով և վերմակով ծածկվելով, սկսում էի արդեն մենակ, ամենալիակատար մեկուսացման մեջ, առանց շուրջս քայլող մարդկանց և առանց նրանց ամենաչնչին ծպտունի, վերստեղծել կյանքը մի այլ ձևով։ Ամենակատաղի երազկոտությունն է ուղեկցել ինձ ընդհուպ մինչև «մտքիս» գյուտը, երբ բոլոր երազանքներս հիմար լինելուց միանգամից դարձան խելամիտ և վեպի անրջային ձևից անցան իրականության դատողական ձևին։
Ամեն բան միաձուլվեց մի նպատակի մեջ։ Դրանք, ի դեպ, առաջ էլ այնքան հիմար չէին, թեև անթիվ-անհամար էին ու հազար-հազարավոր։ Բայց դրանց մեջ կային սիրելիներս... Ի դեպ, հո չեմ մեջբերելու դրանք այստեղ։
Հզորությո՜ւն։ Ես համոզված եմ, որ շատ-շատերի ծիծաղը շատ կգար, եթե իմանային, թե նման «հեչ բանը» ձեռք է մեկնում հզորության։ Բայց ես էլ ավելի կզարմացնեմ. միգուցե իմ ամենաառաջին երազանքներից սկսած, այսինքն՝ համարյա թե հենց մանկությունիցս, ես այլ կերպ չէի կարողանում պատկերացնել ինձ, քան առաջին տեղում՝ կյանքի բոլոր շրջապտույտներում և մշտապես կավելացնեմ տարօրինակ մի խոստովանություն. միգուցե, դա շարունակվում է դեռ մինչև օրս։ Ի դեպ նկատեմ, որ ներողություն չեմ խնդրում։
Հենց դա է իմ «միտքը», հենց դա է և նրա ուժը, որ փողն է այն միակ ճանապարհը, որն առաջին տեղին է հասցնում նույնիսկ ոչնչությանը։ Միգուցե, ես ոչնչություն չեմ, բայց ես, օրինակ, հայելուն նայելով գիտեմ, որ արտաքինս ինձ վնասում է, որովհետե դեմքս սովորական է։ Բայց եթե ես Ռոտշիլդի պես հարուստ լինեի, ով պիտի դեմքս բանի տեղ դներ, և արդյո՞ք հազարավոր կանայք հենց առաջին սուլոցովս վրա չէին տա ինձ իրենց գեղեցկությամբ հանդերձ։ Ես նույնիսկ վստահ եմ, որ նրանք, միանգամայն անկեղծորեն ինձ ի վերջո գեղեցիկ կհամարեն։ Միգուցե, ես խելոք եմ։ Բայց եթե նույնիսկ յոթ թզաչափ էլ ճակատ ունենայի, հասարակության մեջ անպայման, հենց իսկույն կգտնվի մեկը, որն ութ թզաչափ ճակատ ունի, և ես կորած եմ։ Մինչդեռ, եթե ես Ռոտշիլդը լինեի, մի՞թե այդ խելքի տոպրակը, թեկուզ և ութ թզաչափ ճակատով, որևէ արժեք կարող էր ունենալ իմ կողքին։ Նրան իսկի խոսել էլ չէին թողնի իմ կողքին։ Միգուցե, ես սրամիտ եմ. բայց ահա կողքիս են Թալեյրանը, Պիրոնը, և ես խավարում եմ, իսկ եթե ես համարյա թե Ռոտշիլդ եմ, ո՞ւր մնաց Պիրոնը, գուցեև, ո՞ւր մնաց նաև Թալեյրանը։ Փողն, իհարկե, բռնակալական հզորություն է, բայց միաժամանակ նաև բարձրագույն հավասարություն, և դրանում է նրա գլխավոր ուժը։ Փողը հավասարեցնում է բոլոր անհավասարությունները։ Այս բոլորը ես վճռել եմ դեռ Մոսկվայում։
Այս մտքի մեջ դուք, իհարկե, միայն ամբարտավանություն, բռնություն, տաղանդների նկատմամբ ոչնչության հաղթանակ կտեսնեք։ Համաձայն եմ, որ միտքն այս հանդուգն միտք է (դրա համար էլ քաղցր է)։ Բայց թեկուզ և այդպես, դուք կարծում եք, թե այն ժամանակ ես հզորության էի ձգտում, որ անպայման ճզմե՞մ, վրիժառո՞ւ լինեմ։ Բանն էլ հենց այդ է, որ այդպես կվարվեր միջակությունը։ Դա դեռ քիչ է, ես վստահ եմ, որ այդքան բարձրացած հազարավոր տաղանդներ ու խելքի տոպրակներ, եթե հանկարծ նրանց վրա թափեին Ռոտշիլդի միլիոնները, տեղնուտեղը չէին դիմանա ու որպես ամենագռեհիկ միջակություն կվարվեին և բոլորից շատ կճզմեին։ Իմ միտքը դա չէ։ Ես փողից չեմ վախենում, այն ինձ չի ճզմի և ճզմել չի ստիպի։
Ինձ փող պետք չէ, կամ, ավելի լավ է ասել, փողը չէ, որ ինձ պետք է, նույնիսկ հզորություն պետք չէ. ինձ պետք է միայն այն, որը ձեռք է բերվում հզորությամբ և որը ոչ մի կերպ չի կարելի ձեռք բերել առանց հզորության, դա մեկուսացումն է և ուժի հանդարտ գիտակցությունը։ Ապա ազատության ամենակատարյալ սահմանումը, որի համար այդպես չարչարվում է աշխարհը։ Ազատությո՜ւն։ Ես գրեցի վերջապես այդ մեծագույն բառը... Այո, ուժի մեկուսի գիտակցությունը հրապուրիչ է ու հրաշալի։ Ես ուժ ունեմ և հանգիստ եմ։ Շանթն ու որոտը Յուպիտերի ձեռքին են, և ինչ, նա հանգիստ է. հաճա՞խ է լսվում, որ նա որոտում է։ Հիմարին կթվա, թե նա քնած է։ Իսկ եթե Յուպիտերի տեղը մի գրող կամ գյուղացի մի հիմար կնիկ նստեցնես մի որոտ, մի որոտ կտեղա, ի՜նչ կկատարվի։
Եթե միայն ես հզորություն ունենայի, դատում էի ես, ինձ ամենևին պետք էլ չի գա այն. հավատացնում եմ, որ ինքս, իմ կամքով, ամենուրեք վերջին տեղը կգրավեի։ Եթե ես Ռոտշիլդը լինեի, ես հնամաշ վերարկուով ու անձրևանոցով ման կգայի։ Ի՜նչ պետքս է, թե հրում են ինձ փողոցում, թե ստիպված եմ թռչկոտելով վազել ցեխի միջով, որպեսզի կառապաններն ինձ կառքի տակ չգցեն։ Այն գիտակցությունը, որ ես ինքը՝ Ռոտշիլդն եմ, նույնիսկ կզվարճացներ ինձ այդ րոպեին։ Ես գիտեմ, որ կարող եմ այնպիսի ճաշ ունենալ, ինչպես ոչ ոք չունի, և աշխարհի առաջին խոհարարն ունենալ, ինձ համար բավական է, որ ես այդ գիտեմ։ Ես մի կտոր հաց ու խոզապուխտ կուտեմ և կուշտ կլինեմ իմ գիտակցությամբ։ Նույնիսկ հիմա եմ ես այդպես կարծում։
Ոչ թե ես կաշխատեմ արիստոկրատիայի մեջ մտնել, այլ արիստոկրատիան կաշխատի ինձ քսվել, ոչ թե ես կվազեմ կանանց հետևից, այլ նրանք ջրի պես կծփան շուրջս, առաջարկելով ինձ այն ամենը, որ կարող է առաջարկել կինը։ «Լպիրշները» կվազեն ինձ մոտ փող ուզելու, իսկ խելոքներին կգրավի հետաքրքրությունը տարօրինակ, հպարտ, իր մեջ պարփակված և ամեն ինչի նկատմամբ անտարբեր արարածի նկատմամբ։ Ես սիրալիր կլինեմ և սրանց, և նրանց հետ և, միգուցե, փող կտամ նրանց, բայց ինքս նրանցից ոչինչ չեմ վերցնի։ Հետաքրքրությունը կիրք է ծնում, միգուցե, ես հենց կիրք կներշնչեմ։ Նրանք ձեռնունայն, միայն գուցե նվերներով կհեռանան, հավատացնում եմ ձեզ։ Ես միայն կրկնակի հետաքրքիր կդառնամ նրանց համար։
... ինձ բավական է
Այս գիտակցությունը։
Տարօրինակն այն է, որ այս պատկերով (ի դեպ, ճշմարտացի) ես գայթակղվում էի դեռ տասնյոթ տարեկան ժամանակս։
Ես ոչ ոքի չեմ ուզում ճզմել ու տանջել և չեմ էլ վարվելու այդպես, բայց գիտեմ, որ եթե ուզենամ կործանել այսինչ մարդուն՝ իմ թշնամուն, ապա ոչ ոք դրանում ինձ արգելք չէր հանդիսանալու, այլ բոլորը հաճոյակատար պիտի լինեին և սա էլ է բավական։ Ես ոչ ոքից անգամ վրեժ չէի լուծի։ Ես միշտ զարմացել եմ, ինչպե՜ս կարող էր Ջեմս Ռոտշիլդը համաձայնել բարոն դառնալ։ Ինչի՞ համար, ի՞նչ նպատակով, եթե նա առանց այն էլ բոլորից բարձրն է աշխարհում։ «Օ՜, թող նեղացնի ինձ այդ հանդուգն գեներալը կայարանում, ուր երկուսս էլ ձիերի ենք սպասում։ Եթե նա իմանար, թե ով եմ ես, ինքը կվազեր ձիերին լծելու և դուրս կթռչեր ինձ իմ համեստ տարանտասը նստեցնելու։ Գրել են, որ մի օտարերկրացի կոմս, թե բարոն Վիեննայի մի երկաթուղում այնտեղացի մի բանկիրի կոշիկներն է հագցրել հասարակության առաջ, իսկ սա այնքան սովոր է ե-ղել, որ թույլ է տվել։ Օ՜, թող, թող այդ սոսկալի գեղեցկուհին (հենց սոսկալի, կան այդպիսիները), այդ փարթամ ու անվանի արիստոկրատուհու դուստրը, պատահաբար հանդիպելով ինձ շոգենավի վրա կամ մի ուրիշ տեղ, աչքի պոչով ինձ նայի ու, քիթը տնկելով, արհամարհանքով զարմանա, ինչպե՞ս է համարձակվել ընկնել առաջին տեղը, իր կողքին, գիրքը կամ լրագիրը ձեռքին այս համեստ ու ողորմելի մարդուկը։ Բայց եթե նա միայն իմանար, թե ո՜վ է նստած իր կողքին։ Եվ նա կիմանա, կիմանա ու ինքը կնստի իմ կողքին, հնազանդ, վեհերոտ, փաղաքուշ, փնտրելով հայացքս, ուրախացած իմ ժպիտից...»։ Ես դիտավորյալ եմ մեջբերում այս վաղեմի պատկերները, որպեսզի ավելի վառ արտահայտեմ միտքս, բայց պատկերները դժգույն են և, միգուցե, տրիվիալ։ Միայն իրականությունն է ամեն բան արդարացնում։
Կասես հիմարություն է այդպես ապրելը, ինչո՞ւ հյուրանոց չունենալ, հյուրերի առաջ դռները բաց տուն չունենալ, հասարակություն չհավաքել, ազդեցություն չունենալ, չամուսնանալ։ Բայց ի՞նչ կդառնա այն ժամանակ Ռոտշիլդը։ Նա կդառնա բոլորի նման։ «Մտքի» ողջ հմայքը, նրա բարոյական ողջ ուժը կանհետանա։ Ես դեռ մանուկ հասակումս եմ անգիր սովորել Պուշկինի «Ժլատ ասպետի» մենախոսությունը․ գաղափարի տեսակետից Պուշկինը դրանից բարձր ոչինչ չի ստեղծել։ Նույն կարծիքին եմ ես նաև այժմ։
«Բայց ձեր իդեալը չափազանց ստոր է,― կասեն ինձ արհամարհանքով,― փող, հարստություն։ Ուրիշ բան է հանրային օգուտը, մարդասիրական սխրագործությունները»։
Բայց ո՞վ և ի՞նչ գիտե, թե ինչպես կօգտագործեի ես իմ հարստությունը։ Ինչո՞վ է անբարոյական և ինչո՞վ է ստոր այն, որ ջհուդների, վնասակար և կեղտոտ բազմաթիվ ձեռքերից այդ միլիոնները հոսեն աշխարհը սևեռուն զննող սթափ և հաստատակամ սքեմավորի ձեռքերի մեջ։ Ընդհանրապես ապագայի մասին այս բոլոր երազանքները բոլոր այս գուշակությունները, այս բոլորը այժմ դեռ կարծես վեպ լինեն, և ես, միգուցե, իզուր եմ գրի առնում, ավելի լավ է թող մնար գանգիս տակ. գիտեմ նաև, որ այս տողերը, միգուցե, ոչ ոք էլ չի կարդալու, բայց եթե որևէ մեկը կարդար, կհավատա՞ր, արդյոք, որ միգուցե չդիմանայի էլ Ոոտշիլդի միլիոններին։ Ոչ թե որովհետև դրանք կճզմեին ինձ, այլ բոլորովին ուրիշ հակառակ իմաստով։ Իմ երազանքներում ես արդեն քանիցս բռնել եմ այն պահը ապագայում, երբ գիտակցությունս չափազանց բավարարված կլինի, իսկ հզորությունս չափազանց քիչ կթվա։ Այն ժամանակ (ոչ թե ձանձրույթից, ոչ էլ աննպատակ կարոտից, այլ այն բանից, որ անսահման կցանկանամ ավելին) բոլոր միլիոններս ես կտամ մարդկանց, թող հասարակությունը բաժանի իմ ողջ հարստությունը, իսկ ես, ես նորից կխառնվեմ ոչնչությանը։ Միգուցե, դառնամ այն աղքատը, որ մեռել էր շոգենավի վրա, միայն այն տարբերությամբ, որ իմ ցնցոտիների մեջ ոչ մի կարած բան չեն գտնի։ Միայն այն գիտակցությունը, որ իմ ձեռքին միլիոններ են եղել, և ես ագռավի պես ցեխի մեջ եմ նետել դրանք, կսներ ինձ իմ անապատում։ Ես հիմա էլ եմ պատրաստ այդպես մտածել։ Այո, իմ «միտքը» այն ամրոցն է, որում ես մշտապես և համենայն դեպս կարող եմ թաքնվել բոլոր մարդկանցից, թեկուզև որպես շոգենավի վրա մեռած մուրացկան։ Ահա իմ պոեմը։ Եվ իմացեք, որ ինձ հենց իմ արատավոր կամքն է պետք ամբողջությամբ, միայն որպեսզի ինքս ինձ ապացուցեմ, թե ես ի վիճակի եմ նրանից հրաժարվելու։
Անշուշտ, ինձ կառարկեն, թե դա արդեն բանաստեղծություն է, և որ ես երբեք բաց չեմ թողնի միլիոնները, եթե դրանք ձեռքս ընկնեն և սարատոփան մուրացկան չեմ դառնա։ Գուցեև բաց չթողնեմ, ես միայն մտքիս իդեալը նկարագրեցի։ Բայց կավելացնեմ արդեն լրջորեն, եթե հարստություն կուտակելիս ես այնպիսի գումարի հասնեի, ինչպիսին Ռոտշիլդինն է, ապա իսկապես դա կարող էր ավարտվել նրանով, որ ես այն կնետեի հասարակությանը։ (Ի դեպ, ռոտշիլդյան գումարից առաջ դժվար կլիներ դա ի կատար ածել)։ Եվ կեսը չէի տա, որովհետև այդ դեպքում միայն ստորություն կստացվեր, ես միայն կրկնակի աղքատ կդառնայի և ուրիշ ոչինչ, այլ հենց բոլորը, մինչև վերջին կոպեկը՜ բոլորը, որովհետև աղքատ դառնալով, ես հանկարծ կրկնակի հարուստ կդառնայի Ռոտշիլդից։ Եթե սա չհասկանան, ես մեղավոր չեմ, չեմ բացատրելու։
«Ձեռնածություն, ոչնչության ու անզորության պոեզիա,― կվճռեն մարդիկ,― անտաղանդության ու միջակության հաղթանակ»։ Այո, խոստովանում եմ, որ սա մասամբ և անտաղանդության, և միջակության հաղթանակ է, բայց հազիվ թե անզորության։ Ինձ սոսկալի դուր էր գալիս ներկայացնել մի արարածի, հենց անտաղանդ ու միջակ մի արարածի, որ կանգնած է աշխարհի առջև և ժպտադեմ ասում է նրան, դուք Գալիլեյներ ու Կոպեռնիկոսներ եք, Կարլ Մեծեր ու Նապոլեոններ եք, դուք Պուշկիններ ու Շեքսպիրներ եք, դուք ֆելդմարշալներ ու հոֆմարշալներ եք, իսկ ես՝ անտաղանդությունս ու ապօրինածնությունս, այնուամենայնիվ, վեր եմ ձեզնից, քանի որ ինքներդ եք դրան ենթարկվել։ Խոստովանում եմ, այս երևակայությունը ես այնպիսի ծայրահեղության էի հասցնում, որ հերքում էի նույնիսկ կրթությունը։ Ինձ թվում էր, թե ավելի գեղեցիկ կլինի, եթե մարդն այդ նույնիսկ կեղտոտ, անկիրթ լինի։ Այդ, արդեն չափազանցված իղձն այն ժամանակ ազդեց նույնիսկ իմ հաջողության վրա գիմնազիայի յոթերորդ դասարանում, հենց մոլեռանդությունից ես դադարեցի սովորել, առանց կրթության, իբր, գեղեցկություն էր ավելանում իմ իդեալին։ Հիմա ես փոխել եմ համոզմունքս այս կետում. կրթությունը չի խանգարի։
Պարոնայք, մի՞թե մտքի անկախությունը, թեկուզ ամենաչնչին անկախությունը, այդքան ծանր է ձեզ համար։ Երանելի է նա, ով գեղեցկության իդեալ ունի, թեկուզ և սխալ իդեալ։ Բայց իմ իդեալին ես հավատում եմ։ Ես միայն այնպես չշարադրեցի այն, անշնորհք, տարրական ձևով շարադրեցի։ Տասը տարի հետո, իհարկե, ավելի լավ կշարադրեի։ Իսկ սա կպահեմ ինձ հիշատակ։
IV
Ես ավարտեցի «միտքս»։ Եթե գռեհիկ, մակերեսորեն նկարագրեցի, մեղավոր եմ ես և ոչ թե «միտքս»։ Ես արդեն նախազգուշացրել եմ, որ պարզագույն մտքերը ամենադժվարն են հասկացվում, հիմա կավելացնեմ, որ նաև ավելի դժվար են շարադրվում, առավել ևս, որ «միտքս» դեռ նախնական ձևով եմ նկարագրել։ Մտքերի համար կա նաև հետադարձ օրենք. գռեհիկ, շուտափույթ մտքերը արտակարգ արագ են հասկացվում և անպայման ողջ ամբոխի, ողջ փողոցի կողմից, դա դեռ քիչ է, հանճարագույն և մեծագույն են համարվում, բայց միայն իրենց հայտնվելու օրը։ Էժանագինը հաստատուն չէ։ Արագ հասկացվելը միայն հասկացության գռեհկության նշանն է։ Բիսմարկի միտքը մի ակնթարթում հանճարեղ դարձավ, իսկ ինքը Բիսմարկը՝ հանճար, բայց հենց այդ արագությունն է կասկածելին. Բիսմարկին ես սպասելու եմ տասը տարի հետո, և այն ժամանակ կտեսնենք, թե ինչ կմնա նրա մտքից և, միգուցե, հենց իրենից, պարոն կանցլերից։ Այս ծայրաստիճան կողմնակի և գործին անհամապատասխան նկատառումը ես մեջ եմ բերում, իհարկե, ոչ թե համեմատության համար, այլ նույնպես հիշատակի։ (Բացատրություններ արդեն չափազանց գռեհիկ ընթերցողի համար)։
Իսկ հիմա երկու անեկդոտ կպատմեմ, որպեսզի դրանով իսպառ ավարտեմ «միտքս» և այնպես անեմ, որ այն այլևս ոչնչով չխանգարի պատմությանս։
Ամռանը, հուլիսին, Պետերբուրգ գալուցս երկու ամիս առաջ, երբ ես արդեն միանգամայն ազատ էի, Մարիա Իվանովնան խնդրեց ինձ գնալ Երրորդության արվարձանը այնտեղ բնակվող մի պառավ օրիորդի մոտ այստեղ մանրամասն հիշատակվելու համար միանգամայն անհետաքրքիր մի հանձնարարությամբ։ Նույն օրն էլ վերադառնալով, վագոնում ես մի բավական լավ, բայց անմաքուր հագնված, բշտիկածածկ դեմքով, կեղտագույն-թուխ, քնձռոտ երիտասարդի նկատեցի։ Սա աչքի էր ընկնում նրանով, որ յուրաքանչյուր կայարանում ու կիսակայարանում անպայման դուրս էր գալիս վագոնից և օղի խմում։ Ճանապարհի վերջում նրա շուրջը մի ուրախ, սակայն միանգամայն վատաբարո ընկերախումբ կազմվեց։ Մի վաճառական, նույնպես մի քիչ հարբած, հատկապես էր հիանում երիտասարդի անդադար խմելու ու սթափ մնալու ընդունակությամբ։ Շատ գոհ էր նաև սոսկալի շատախոս և սոսկալի հիմար, գերմանական ձևով հագնված մի տղա, որից շատ վատ հոտ էր գալիս և որը, ինչպես հետո իմացա սպասավոր էր. սա նույնիսկ ընկերացել էր խմող երիտասարդի հետ և գնացքի ամեն կանգառին տեղից հանում էր նրան «Հիմա օղի խմելու ժամանակն է» հրավերով և, իրար գրկած, դուրս էին գալիս միասին։ Խմող երիտասարդը համարյա ոչ մի խոսք չէր ասում, իսկ զրուցակիցները գնալով ավելի ու ավելի էին հավաքվում նրա շուրջը, նա միայն լսում էր բոլորին, փսլնքոտ քռքռոցով քմծիծաղ էր տալիս անդադար և ժամանակ առ ժամանակ, բայց միշտ անսպասելի, «տյուր-լյուր, լյու»-ի պես մի ձայն հանում, ըստ որում, մի տեսակ չափազանց ծիծաղաշարժ մատը մոտեցնում էր քթին։ Հենց սա էլ ուրախացնում էր և՛ վաճառականին, և՛ սպասավորին, և՛ բոլորին, և՛ սրանք չափազանց բարձր ու սանձարձակ ծիծաղում էին։ Հասկանալի չէ, թե ինչի՞ վրա են երբեմն ծիծաղում մարդիկ։ Ես էլ մոտեցա, չեմ հասկանում, թե ինչու այս երիտասարդը, կարծես, ինձ էլ դուր եկավ, միգուցե հանրաճանաչ և պաշտոնական ձևամոլական պատշաճությունների չափազանց վառ խախտումով, մի խոսքով, ես չկարողացա ճանաչել հիմարին, սակայն իսկույն էլ մտերմացա նրա հետ դու-ով խոսելու աստիճանի և, վագոնից դուրս գալիս, իմացա նրանից, որ երեկոյան ժամը ութից հետո նա Տվերսկոյ բուլվար է գալու։ Պարզվեց, որ նախկին ուսանող է։ Ես եկա բուլվար, և ահա թե ինչ սովորեցրեց ինձ նա. մենք երկուսով ման էինք գալիս բոլոր բուլվարներով և քիչ հետո հենց բուլվարով անցնող օրինավոր կին էինք նկատում, բայց այնպես, որ շուրջբոլորը մարդ չլինի, իսկույն ևեթ ընկնում էինք նրա հետևից։ Առանց նրա հետ բառ անգամ խոսելու, իսկույն տեղավորվում էինք նա մի կողմից, ես մյուս և ամենահանգիստ տեսքով, կարծես բոլորովին չնկատելով նրան, ամենաանպարկեշտ զրույց էինք սկսում իրար միջև։ Ամենաանխռով տեսքով և կարծես հենց այդպես էլ պետք էր, մենք իրերն իրենց սեփական անուններով էինք կոչում և այնպիսի մանրամասների մեջ էինք մտնում զանազան պղծություններ ու կեղտոտություններ բացատրելիս, որ ամենաանառակ մարդու ամենաապականված երևակայությունը չէր կարող այն հորինել։ (Այդ բոլոր գիտելիքները ես, իհարկե, դեռ դպրոցում էի ձեռք բերել, նույնիսկ մինչև գիմնազիա, բայց միայն բառերը, ոչ թե գործը)։ Կինը շատ էր վախենում, շտապում էր շուտ հեռանալ, բայց մենք էլ էինք արագացնում մեր քայլերը և շարունակում էինք մերը։ Զոհն, իհարկե, ոչինչ չուներ անելու, հո չէ՞ր գոռալու. վկաներ չկային և, բացի այդ, մի տեսակ տարօրինակ էր բողոքելը։ Այս զվարճություններով անցավ մի ութ օր, չես հասկանում, ինչպե՞ս կարոդ էր դա ինձ դուր գալ և դուր էլ չէր գալիս, այլ հենց այնպես։ Սկզբում դա ինձ ինքնօրինակ էր թվում, սովորական, պաշտոնական պայմաններից կարծես դուրս եկող մի բան. դրան ավելացրած նաև, որ ես տանել չէի կարողանում կանանց։ Մի անգամ ես հաղորդեցի ուսանողին, որ ժան ժակ Ռուսսոն իր «Խոստովանության» մեջ պատմում է, որ ինքը, արդեն պատանեկան տարիքում, սիրում էր, մերկացնելով, պատի ետևից զգուշորեն ցուցադրել մարմնի սովորաբար փակ պահվող մասերը և այդ տեսքով սպասում էր անցուդարձ անող կանանց։ Ուսանողն ինձ պատասխանեց իր «տյուր-լյուր-լյու»-ով։ Ես նկատել էի, որ նա սոսկալի տգետ է և զարմանալիորեն քիչ բանով է հետաքրքրվում։ Ոչ մի թաքնված միտք չուներ, որ ես հուսով էի նրա մեջ գտնել։ Ինքնօրինակության փոխարեն ես միայն ճնշող միօրինակություն գտա։ Ես, գնալով, ավելի ու ավելի չէի սիրում նրան։ Վերջապես ամեն բան միանգամայն անսպասելի վերջացավ, մի անգամ մենք, արդեն լիակատար խավարում, հետապնդեցինք բուլվարով արագ ու վեհերոտ անցնող շատ երիտասարդ, միգուցե միայն տասնվեցը լրացած կամ ավելի փոքր, շատ մաքուր ու համեստ հագնված, միգուցե իր աշխատանքով ապրող և գործից տուն, ծերացած մոր, երեխատեր խեղճ այրու մոտ վերադարձող աղջկա, սակայն կարիք չկա դյուրազգացության գիրկն ընկնելու։ Աղջնակը մի որոշ ժամանակ լսում էր և, գլուխը խոնարհած ու շղարշով դեմքը ծածկած, վախվխելով ու դողդողալով, շտապ-շտապ քայլում էր առաջ, բայց հանկարծ կանգ առավ, շղարշը ետ նետեց իր, որքան հիշում եմ, շատ սիրունատես, բայց նիհարավուն դեմքից և փայլատակող աչքերով բղավեց մեզ.
― Ախ, ի՜նչ սրիկաներ եք դուք։
Գուցե այստեղ նա արտասվեր, բայց ուրիշ բան կատարվեց, ձեռքը բարձրացրեց և իր փոքրիկ, նիհար ձեռքով ուսանողին այնպիսի մի ապտակ տվեց, որից ճարպիկը, միգուցե, երբեք տրված չէր եղել։ Ուղղակի շառաչեց։ Ուսանողը հայհոյեց և այն է, ուզում էր հարձակվել, բայց ես ետ պահեցի, և աղջնակը հասցրեց փախչել։ Մնալով մենակ, մենք իսկույն կռվեցինք, ես ասացի նրան այն ամենը, որ այդ ամբողջ ժամանակում կուտակվել էր նրա դեմ իմ սրտում, ասացի նրան, որ նա միայն ողորմելի մի ապաշնորհություն ու միջակություն է և որ նրանում երբեք մտքի ամենաչնչին նշույլ անգամ չի եղել։ Նա հայհոյեց ինձ... (Մի անգամ ես նրան պատմել էի իմ ապօրինածնության մասին) հետո մենք թքեցինք իրար վրա, և այդ օրվանից ես նրան այլևս չեմ տեսել։ Այդ երեկո ես շատ էի սրտնեղում, հետևյալ օրը ոչ այնքան շատ, երրորդ օրը բոլորովին մոռացա։ Եվ ինչ, թեպետ հետագայում հիշում էի երբեմն այն աղջնակին, բայց միայն պատահաբար և հարևանցիորեն։ Միայն գալով Պետերբուրգ, մի երկու շաբաթ անց, ես հանկարծ հիշեցի այդ ողջ տեսարանը, հիշեցի և հանկարծ այնպես ամաչեցի, որ բառացիորեն ամոթի արտասուքները հոսեցին այտերս ի վար։ Ես տանջվեցի ամբողջ երեկո, ամբողջ գիշեր, մասամբ տանջվում եմ և այժմ։ Սկզբում ես չէի կարողանում հասկանալ, թե ինչպես կարելի էր այդքան ցած ու այդքան խայտառակ ընկնել և, որ գլխավորն է, մոռանալ այդ դեպքը, չամաչել դրանից, չզղջալ։ Միայն այժմ ես իմաստավորեցի, թե ինչումն էր բանը, մեղավորը «միտքս» էր։ Կարճ ասած ես ուղիղ եզրակացնում եմ, թե մտքումդ անշարժ մշտական, ուժեղ մի բան ունենալով, որով զբաղված ես սոսկալի, կարծես դրանով ողջ աշխարհից դեպի անապատ ես հեռանում, և այն բոլորը, որ կատարվում է, անցնում է միայն գլխավորի կողքից հարևանցի։ Նույնիսկ տպավորությունները սխալ են ընդունվում։ Եվ բացի դրանից, գլխավորն այն է, որ միշտ պատրվակ ունես։ Որքա՜ն եմ տանջել մորս այդ ժամանակի ընթացքում, որքա՜ն ամոթալի լքել քրոջս, «էհ, ես «միտք» ունեմ, իսկ ողջ մնացյալը մանրուք է»,― ահա թե ինչ էի. կարծես, ասում ինձ։ Ինձ էլ էին վիրավորում, և վիրավորում էին ցավոտ, ես հեռանում էի վիրավորված և հետո հանկարծ ասում էի ինքս ինձ. «էհ, ստոր եմ ես, բայց այնուամենայնիվ «միտք» ունեմ, և նրանք չգիտեն այդ մասին»։ «Միտքը» մխիթարում էր խայտառակության և ոչնչության մեջ, բայց իմ բոլոր ստորություններն էլ, կարծես, թաքնվում էին մտքիս տակ. միտքս, այսպես ասած, ամեն բան թեթևացնում էր, բայց և ամեն բան պարուրում էր իմ առջև, սակայն իրերի ու դեպքերի նման անհստակ հասկացությունը, իհարկե, կարող է վնասել նույնիսկ հենց իրեն՝ «մտքին», չխոսելով այլ բաների մասին։
Հիմա մյուս անեկդոտը։
Անցյալ տարվա ապրիլի մեկը Մարիա Իվանովնայի անվանակոչության օրն էր։ Երեկոյան շատ քիչ, ուղղակի մի երկու հյուր եկավ։ Հանկարծ շնչակտուր ներս է մտնում Ագրաֆենան և հայտարարում, որ խոհանոցի առջև գտնվող հաշտում մի ծծկեր ընկեցիկ է ճչում և որ ինքը չգիտե, թե ինչ անի։ Տեղեկությունը բոլորին հուզեց, բոլորը գնացին ու տեսան մի կողով, իսկ կողովում երեք կամ չորս շաբաթական, ճչացող աղջնակին։ Ես վերցրի կողովը, տարա խոհանոց և իսկույն երկծալ մի գրություն գտա. «Սիրելի բարերարներ, բարյացակամ օգնություն ցուցաբերեք Արինա մկրտված աղջնակին, իսկ մենք նրա հետ մեկտեղ մշտապես մեր արտասուքները կհղենք ներկային հանուն ձեր բարօրության, և շնորհավորում ենք ձեզ ձեր անվանակոչության առթիվ, ձեզ անհայտ մարդիկ»։ Այստեղ իմ կողմից այնքան հարգված Նիկոլայ Սեմյոնովիչը շատ վշտացրեց ինձ. նա շատ լուրջ արտահայտություն տվեց իր դեմքին և վճռեց անհապաղ որբանոց ուղարկել աղջնակին։ Ես շատ տխրեցի։ Նրանք չափազանց խնայողաբար էին ապրում, բայց զավակներ չունեին, և Նիկոլայ Սեմյոնովիչը դրա համար միշտ ուրախ էր։ Ես խնամքով հանեցի Արինոչկային կողովից և ուսերից բռնած վեր բարձրացրի, կողովից մի տեսակ թթու-կծու հոտ էր գալիս, որ սովորաբար գալիս է երկար չլողացրած ծծկեր երեխայից։ Վիճելով Նիկոլայ Սեմյոնովիչի հետ, ես հանկարծ հայտարարեցի նրան, որ աղջնակին իմ հաշվին եմ վերցնում։ Սա, չնայած իր ողջ մեղմությանը, որոշակի խստությամբ սկսեց առարկել ինձ և, թեև կատակով ավարտեց, բայց իր մտադրությունը որբանոցի կապակցությամբ լիովին ուժի մեջ թողեց։ Սակայն ստացվեց իմ ուզածով, նույն բակում, բայց ուրիշ կցաշենքում շատ աղքատ, տարեց ու խմող մի ատաղձագործ էր ապրում, բայց նրա դեռ բավական երիտասարդ և շատ առողջ կինը նոր էր կորցրել իր ծծկեր և, որ գլխավորն է, ութ տարվա անպտուղ ամուսնական կյանքից հետո ծնված միակ երեխային, նույնպես աղջիկ և բախտի տարօրինակ բերումով, նույնպես Արինոչկա։ Ասում եմ բախտի բերումով, որովհետև երբ մենք վիճում էինք խոհանոցում, այդ կինը, դեպքի մասին լսելով, վազեց-եկավ տեսնելու և, իմանալով, որ սա էլ է Արինոչկա, սաստիկ հուզվեց։ Նրա կաթը դեռ հետ չէր գնացել, նա բացեց կուրծքը և երեխայի բերանը դրեց։ Ես կպա նրան ու սկսեցի խնդրել, որ իր տուն տանի՝ ասելով, որ ես ամեն ամիս կվճարեմ իրեն։ Նա վախենում էր՝ թույլ կտա՞ արդյոք ամուսինը, բայց մի գիշերով վերցրեց։ Առավոտյան ամուսինը թույլ տվեց ամիսը ութ ռուբլով, և ես տեղնուտեղը առաջիկա ամսի համար վճարեցի գումարը նախապես, որը նա իսկույն էլ տվեց խմիչքի։ Նիկոլայ Սեմյոնովիչը, շարունակելով տարօրինակ ժպտալ, համաձայնեց երաշխավորել ինձ համար ատաղձագործի մոտ, որ ամիսը ութ ռուբլի գումարը անշեղորեն կմուծվի իմ կողմից։ Ես ուզում էի Նիկոլայ Սեմյոնովիչին ապահովելու համար նրան տալ իմ վաթսուն ռուբլին, բայց նա չվերցրեց, ի դեպ, նա գիտեր, որ ես փող ունեմ, և հավատում էր ինձ։ Նրա այս նրբանկատությամբ մեր րոպեական գժտությունը հարթվեց։ Մարիա Իվանովնան ոչինչ չէր ասում, բայց զարմանում էր, թե ինչպես եմ այդպիսի հոգս ինձ վրա վերցնում։ Հատկապես գնահատեցի ես նրանց նրբանկատությունը այն բանում, որ երկուսն էլ ոչ մի ամենաչնչին կատակն անգամ թույլ չտվեցին իրենց իմ նկատմամբ, այլ, ընդհակառակը, սկսեցին գործին այնքան լրջորեն վերաբերվել, որքան որ հարկն էր։ Ամեն օր, օրը երեք անգամ, ես վազում էի Դարյա Ռոդիվոնովնայի մոտ, իսկ մեկ շաբաթ անց, մի երեք ռուբլի էլ նվիրեցի նրան անձամբ նրա բուռը դնելով ամուսնուց գաղտնի։ Մի երեք ռուբլով էլ վերմակ ու բարուրաշորեր գնեցի։ Բայց տասը օրից Րինոչկան հանկարծ հիվանդացավ։ Ես իսկույն բժիշկ բերեցի, սա ինչ-որ դեղորայք դուրս գրեց, և մենք ամբողջ գիշեր չարչարվեցինք, տհաճ դեղերով տանջելով պստիկին, իսկ հետևյալ օրը բժիշկն ասաց, թե արդեն ուշ է և իմ թախանձանքներին (ի դեպ, կարծեմ, նախատինքներին) ազնիվ խուսափողականությամբ արտասանեց. «Ես աստված չեմ»։ Աղջնակի լեզուն, շրթունքները և ամբողջ բերանը ինչ-որ մանր ու սպիտակ բշտիկներով պատվեցին, և իր մեծ-մեծ սև աչուկներն ինձ վրա հառած, կարծես ամեն բան արդեն հասկանում էր, երեկոյան նա վախճանվեց։ Չեմ հասկանում, ինչպե՞ս մտքովս չանցավ նրա մեռած կերպարանքը լուսանկարել։ Կհավատա՞ս արդյոք, որ ես ոչ թե լալիս էի, այլ ուղղակի ոռնում էի այդ երեկո, որ առաջներում երբեք ինձ թույլ չեմ տվել և Մարիա Իվանովնան ստիպված էր մխիթարել ինձ և էլի ծաղրի առանց ոչ մի նշույլ ոչ նրա, ոչ էլ Նիկոլայ Սեմյոնովիչի կողմից։ Հենց ատաղձագործն էլ փոքրիկ մի դագաղ շինեց, Մարիա Իվանովնան բոլորածալով զարդարեց ու մի սիրունիկ, փոքրիկ բարձ դրեց, իսկ ես ծաղիկ գնեցի ու մանկիկի վրա շաղ տվեցի, այդպես էլ տարան իմ խեղճ ցողիկին, որին, կհավատա՞ն արդյոք, մինչև օրս չեմ կարողանում մոռանալ։ Սակայն որոշ ժամանակ անց այս ողջ, համարյա հանկարծակի իրադարձությունը ստիպեց ինձ խորապես խորհրդածել։ Իհարկե, Րինոչկան ինձ վրա թանկ չնստեց (բոլորը միասին, դագաղով, թաղումով, բժշկով, ծաղիկով և Դարյա Ռոդիվոնովնային վճարելով ― երեսուն ռուբլի)։ Այդ գումարը, Պետերբուրգ մեկնելիս, ես վերաշահեցի մեկնումի համար Վերսիլովի ինձ ուղարկած քառասուն ռուբլով և մեկնելուցս առաջ որոշ իրերի վաճառքով, այնպես որ իմ ամբողջ «դրամագլուխը» մնաց անձեռնմխելի։ «Բայց,― մտածեցի ես,― եթե այսպես աջ ու ձախ շեղվեմ, ապա հեռու չեմ գնա»։ Ուսանողի հետ ունեցածս պատմությունից դուրս էր գալիս, որ «միտքս» կարող է տանել մինչև տպավորությունների անորոշություն և հեռացնել ընթացիկ իրականությունից։ Րինոչկայի պատմությունից հակառակն էր դուրս գալիս, որ ոչ մի «միտք» ի զորու չէ հրապուրելու (գոնե ինձ) այն աստիճան, որպեսզի հանկարծ կանգ չառնեմ որևէ ճնշող փաստի առաջ և չզոհեմ դրան միանգամից այն բոլորը, որ տարիների աշխատանքով արդեն արել եմ «մտքիս» համար։ Եվ, այնուամենայնիվ, երկու եզրակացությունս էլ ճիշտ էին։
Գլուխ վեցերորդ
I
Հույսերս լիովին չիրականացան․ ես նրանց մենակ չգտա․ թեև Վերսիլովը չկար, բայց մորս մոտ նստած էր Տատյանա Պավլովնան, այնուամենայնիվ օտար մարդ։ Մեծահոգի տրամադրությունս միանգամից կիսով չափ անհետացավ։ Զարմանալի է, թե ինչ արագ ու ինչ թեթև եմ շրջվում ես նման դեպքերում, մի մազը կամ ավազի մի հատիկը բավական է, որ քամուն տա լավը ու փոխարինի վատով։ Իսկ վատ տպավորություններս, ցավոք, այդքան էլ արագ չեն դուրս մղվում, թեև հիշաչար չեմ։ Ներս մտնելուս պես ինձ թվաց, թե մայրս իսկույն և արագ ընդհատեց Տատյանա Պավլովնայի հետ իր, կարծես թե բավական աշխույժ զրույցի թելը։ Քույրս աշխատանքից վերադարձել էր ինձնից մեկ րոպե առաջ և դեռ դուրս չէր եկել իր խցիկից։
Այս բնակարանը երեք սենյակից էր բաղկացած։ Այն սենյակը, որում բոլորը սովորաբար նստում էին, մեջտեղի սենյակը կամ հյուրասենյակը, բավական մեծ և համարյա վայելուչ էր։ Այդ սենյակում կարմիր, փափուկ բազմոցներ կային, որոնք, ի դեպ, արդեն տրորված էին (Վերսիլովը վրաքաշ շորեր տանել չէր կարողանում), կային նաև մի քանի գորգ, մի քանի սեղան ու անպետք սեղանիկներ։ Դեպի աջ գտնվում էր Վերսիլովի մի լուսամուտանոց նեղ, անձուկ սենյակը, այստեղ մի ողորմելի գրասեղան կար, որի վրա մի քանի անգործածական գրքեր ու մոռացված թղթեր էին թափված, իսկ սեղանի առջև՝ ոչ պակաս ողորմելի փափուկ բազկաթոռ, կոտրված և անկյունաձև վեր թռած զսպանակով, որից հաճախ տնքում ու հայհոյում էր Վերսիլովը։ Այս նույն առանձնասենյակում փափուկ և նույնպես չարչրկված բազմոցի վրա էլ բացում էին նրա անկողինը, նա ատում էր իր այս առանձնասենյակը և կարծես թե ոչինչ այդտեղ չէր անում, այլ գերադասում էր ժամերով պարապ նստել հյուրասենյակում։ Հյուրասենյակից դեպի ձախ ճիշտ նույնպիսի սենյակ կար, այստեղ մայրս ու քույրս էին քնում։ Հյուրասենյակ մտնում էին միջանցքից, որը ավարտվում էր մուտքով դեպի խոհանոց, ուր ապրում էր խոհարարուհի Լուկերյան, և երբ սա ճաշ էր պատրաստում, վառված յուղի ծխահոտով անողորմ լցնում էր ողջ բնակարանը։ Լինում էին րոպեներ, երբ խոհանոցային այս ծուխ ու մխի պատճառով Վերսիլովը բարձրաձայն անիծում էր իր կյանքն ու ճակատագիրը, և միայն այս հարցում ես լիովին կարեկից էի նրան, ես էլ եմ ատում այդ հոտերը, թեև դրանք ինձ մոտ չէին թափանցում, ես ապրում էի վերում, տանիքի տակ գտնվող փոքրիկ լուսասենյակում, ուր բարձրանում էի արտակարգ զառիվեր ու ճռճռան սանդուղքով։ Այստեղի տեսարժան բաներն էին կիսակլոր պատուհանը, սոսկալի ցածր առաստաղը, մոմլաթապատ բազմոցը, որի վրա Լուկերյան գիշերամուտին սավան էր փռում ու բարձ դնում, իսկ մյուս կահույքից միայն երկու առարկա կար՝ կոպիտ տաշած հասարակ սեղան և հյուսկեն ծակ աթոռ։
Սակայն մեզ մոտ, այնուամենայնիվ, դեռ պահպանվում էին երբեմնի փարթամակեցության որոշ մնացորդներ, օրինակ, հյուրասենյակում կար բավական որակյալ ճենապակե մի լամպ, իսկ պատին կախված էր դրեզդենյան Աստվածամոր մեծ, հրաշալի մի փորագրանկար, հենց այստեղ էլ, դիմացի պատին՝ Ֆլորենցիայի տաճարի բրոնզե ձուլածո դարպասի հսկայական մեծության թանկարժեք լուսանկարը։ Այս նույն սենյակում, անկյունում, կախված էր հնադարյան, ընտանեկան սրբապատկերների մեծ պահարանը, որոնցից մեկի վրա (բոլոր սրբերի) ոսկեջրած արծաթե մեծ շրջանակ կար, հենց այն, որն ուզում էին գրավ դնել, իսկ մյուսի վրա՝ (Աստվածամոր սրբապատկերի) մարգարիտներով ասեղնագործած, թավշե շրջանակ։ Սրբապատկերների առջև ճրագ էր կախված, որ վառվում էր յուրաքանչյուր տոնի նախօրյակին։ Վերսիլովը սրբապատկերների նկատմամբ, նրանց նշանակության իմաստով, ըստ երևույթին, անտարբեր էր և միայն կնճռոտվում էր երբեմն, ըստ երևույթին զսպելհվ իրեն, ճրագի՝ ոսկեզօծ շրջանակից արտացոլված լույսից թեթևակի գանգատվելով, թե դա վնասում է իր տեսողությանը, բայց, այնուամենայնիվ, մորս ճրագ վառելուն չէր խանգարում։
Սովորաբար ես, դեպի որևէ անկյուն նայելով, լուռ ու մռայլ էի ներս մտնում, երբեմն էլ ներս մտնելիս չէի բարևում։ Իսկ մշտապես այս անգամից վաղ էի տուն վերադառնում և ճաշս վերև էին բերում։ Այս անգամ, ներս մտնելով, հանկարծ ասացի. «Բարև ձեզ, մայրիկ», որ առաջներում երբեք չէի անում, թեև մի տեսակ, ամաչկոտությունից այս անգամ էլ, այնուամենայնիվ, չկարողացա ստիպել ինձ նրան նայել և նստեցի սենյակի հակառակ ծայրում։ Ես շատ հոգնած էի, բայց այդ մասին չէի մտածում։
― Այս տգետը շարունակում է նույն անկիրթ ձևով ձեզ մոտ ներս մտնել, ինչպես և առաջ,― ֆշշացրեց ինձ վրա Տատյանա Պավլովնան. հայհոյական խոսքեր նա առաջ էլ էր իրեն թույլ տալիս, և դա արդեն սովորություն էր դարձել իմ ու նրա միջև։
― Բարև..― պատասխանեց մայրս, կարծես իսկույն էլ իրեն կորցնելով այն բանից, որ ես բարևել էի իրեն։
― Կերակուրը վաղուց պատրաստ է,― համարյա ամաչելով՝ ավելացրեց նա,― միայն թե արգանակը չսառչի, իսկ կոտլետները ես հիմա կկարգադրեմ... Նա շտապով ուզում էր վերկենալ տեղից, որ գնա խոհանոց, և ես, միգուցե առաջին անգամ ամբողջ ամսվա ընթացքում, հանկարծ ամաչեցի, որ նա արդեն չափազանց փութկոտ է տեղից թռչում ինձ ծառայելու համար, այն դեպքում, երբ մինչև օրս ինքս եմ այդպես պահանջել։
― Խորապես շնորհակալ եմ, մայրիկ, ես արդեն ճաշել եմ։ Եթե չեմ խանգարի, ես այստեղ կհանգստանամ։
― Ախ... իհարկե... ինչու չէ, նստիր...
― Մի անհանգստացեք, մայրիկ, ես Անդրեյ Պետրովիչին այլևս չեմ կոպտի,― կարճ կտրեցի ես...
― Ախ, Տեր Աստված, ի՜նչ մեծահոգություն սրա կողմից,― բղավեց Տատյանա Պավլովնան։― Սոնյա, սիրելիս, մի՞թե դու շարունակում ես սրան դուք ասել։ Ախր ո՞վ է սա, որ այդպիսի պատիվ ստանա, այն էլ իր հարազատ մորից։ Մի տես, դու, ախր, շփոթվել ես սրա առջև, խայտառակությո՜ւն։
― Ինձ համար շատ հաճելի կլինի, եթե դուք, մայրիկ, ինձ դու ասեիք։
― Ախ... Ավելի լավ, այդպես էլ կասեմ,― փութկոտ վրա բերեց մայրս,― ես, ես չէ՞ որ միշտ չեմ... բայց հիմիկվանից արդեն կիմանամ։
Նա մինչև մազարմատները կարմրատակեց։ Հաստատապես, նրա դեմքը երբեմն չափազանց հմայիչ էր լինում... Նրա դեմքը պարզամիտ էր, բայց ամենևին ոչ պարզունակ, մի քիչ գունատ էր, սակավարյուն։ Նրա այտերը շատ նիհար էին, նույնիսկ ներս ընկած, իսկ ճակատին սկսել էին կնճիռներ կուտակվել, բայց աչքերի մոտ դեռ չկային, և աչքերը, բավական մեծ ու բաց, միշտ փայլում էին հանգիստ ու խաղաղ լույսով, որ հենց առաջին օրից ձգեց ինձ դեպի նա։ Սիրում էի նաև, որ նրա դեմքին տխրության կամ ճնշվածությւսն ամենևին ոչ մի նշան չկար, ընդհակառակը, նրա արտահայտությունը նույնիսկ ուրախ կլիներ, եթե նա այդքան հաճախ, երբեմն դատարկ տեղը չտագնապեր, վախվորելով և տեղից թռչելով երբեմն առանց որևէ առիթի կամ վախեցած ականջ դնելով որևէ մեկի նոր խոսակցությանը, մինչև չհամոզվեր, թե ամեն բան առաջվա պես լավ է։ «Ամեն բան լավ է» նրա համար հենց այդ էլ նշանակում էր, թե «ամեն բան առաջվա պես է»։ Միայն թե ոչինչ չփոխվեր, միայն թե մի նոր բան, նույնիսկ երջանիկ բան չպատահեր... Կարելի էր կարծել, թե երեխա ժամանակ նրան ինչ-որ ձևով վախեցրել էին։ Բացի աչքերից ինձ դուր էր գալիս նաև նրա երկարավուն դեմքի օվալը, և թվում էր, թե եթե միայն մի փոքր պակաս լայն լինեին նրա այտոսկրերը, ապա ոչ միայն երիտասարդ ժամանակ, այլ նույնիսկ այժմ նա կարող էր գեղեցիկ կոչվել։ Այժմ նրա տարիքը երեսունիննից ավելի չէր, բայց մուգ-խարտյաշ մազերի մեջ արդեն առատորեն սողոսկել էին ճերմակները։
Տատյանա Պավլովնան վճռական վրդոմունքով նրան նայեց։
― Այս տեսակ լակոտի՜ն։ Եվ այդպես նրա առաջ դողալ։ Ծիծաղելի ես դու, Սոֆյա. բարկացնում ես ինձ, ուրիշ ոչինչ։
― Ախ, Տատյանա Պավլովնա, հիմա ինչո՞ւ եք նրա հետ այդպես։ Միգուցե կատակում եք, հա՞,― Տատյանա Պավլովնայի դեմքին ժպիտի պես մի բան տեսնելով՝ ավելացրեց մայրս։ Տատյանա Պավլովնայի վիրավորական խոսքերը իսկապես էլ երբեմն չէր կարելի լուրջ ընդունել, բայց ժպտացել էր նա (եթե իրոք ժպտացել էր), իհարկե, մորս համար, որովհետև սոսկալի սիրում էր նրա բարությունը և, իհարկե, անշուշտ նկատել էր, թե այդ րոպեին ի՜նչ երջանիկ էր նա իմ հնազանդությամբ։
― Ես, իհարկե, չեմ կարող չզգալ, եթե դուք ինքներդ եք մարդկանց վրա հարձակվում, Տատյանա Պավլովնա, և հենց այն ժամանակ, երբ ես, ներս մտնելով, ասացի. «Բարև ձեզ, մայրիկ», մի բան, որ առաջներում երբեք չեմ արել,― վերջապես անհրաժեշտ համարեցի նկատել ես։
― Պատկերացրեք,― իսկույն փրփրեց նա,― իր արածը սխրագործություն է համարում սա։ Ինչ է, ծնկի՞ իջնենք առջևդ, որ կյանքումդ մի անգամ քաղաքավարություն ես ցուցաբերել։ Եվ մի՞թե դա է քաղաքավարությունը։ Ինչո՞ւ, ներս մտնելով, անկյունին ես նայում։ Ինչ է, ես չգիտե՞մ, թե ինչպե՜ս ես կատաղում սրա առաջ։ Ինձ էլ կարող էիր «բարև» ասել, ես քեզ բարուրել եմ և քո կնքամայրն եմ։
Պարզ է, որ ես պատասխանի չարժանացրի։ Հենց այդ րոպեին ներս մտավ քույրս և ես շտապեցի դիմել նրան։
― Լիզա, ես այսօր Վասինին եմ հանդիպել, և նա քո մասին հարցրեց։ Դու նրա հետ ծանո՞թ ես։
― Այո, անցյալ տարի եմ ծանոթացել, Լուգայում,― միանգամայն պարզ պատասխանեց նա՝ կողքիս նստելով և սիրալիր ինձ նայելով։ Չգիտեմ ինչու, ինձ թվում էր, թե նա իսկույն կշիկնի, հենց որ պատմեմ Վասինի մասին։ Քույրս շիկահեր էր, բաց գույնի շիկահեր, մազերը ոչ մորը, ոչ էլ հորն էին քաշել, բայց աչքերը, դեմքի օվալը համարյա մորն էին։ Քիթը շատ ուղիդ, փոքր էր ու կանոնավոր, սակայն ևս մի առանձնահատկություն, դեմքին մանր պեպեններ, որ մայրս բոլորովին չուներ։ Վերսիլովից շատ քիչ բան կար, միգուցե իրանի բարակությունը, բարձր հասակը և ինչ-որ հրաշալի մի բան քայլվածքում։ Իսկ ինձ հետ ոչ մի նմանություն, երկու հակադիր բևեռ։
― Ես նրանց մի երեք ամիս եմ հանդիպել,― ավելացրեց Լիզան։
― Լիզա, դու Վասինի մասի՞ն ես ասում՝ նրանց։ Պետք է ասել նրան և ոչ թե՝ նրանց։ Ներիր, քույրիկ, որ ուղղում եմ, բայց ինձ համար դառն է, որ քո դաստիարակության հարցը, կարծես, իսպառ արհամարհել են։
― Իսկ քո կողմից մորդ ներկայությամբ դա նկատելը ստորություն է,― ուղղակի բռնկվեց Տատյանա Պավլովնան,― և ստում ես, բոլորովին էլ չեն արհամարհել։
― Մորս մասին ես ոչինչ էլ չեմ ասում,― կտրուկ պաշտպանեցի նրան ես,― իմացեք, մայրիկ, որ Լիգային ես նայում եմ որպես ձեր կրկնությանը, դուք նրանից ճիշտ նույնպիսի հրաշք եք սարքել բարությամբ ու բնավորությամբ, որպիսին, հավանաբար, եղել եք ինքներդ և կաք այժմ, մինչև օրս և կլինեք հավիտյան... Ես միայն արտաքին փայլի մասին եմ ասում, բարձրաշխարհիկ այդ ողջ հիմարությունների, ի դեպ, անհրաժեշտ հիմարությունների մասին։ Ինձ միայն վրդովում է այն, որ Վերսիլովը, լսելով, որ դու Վասինի մասին ասում ես նրանց և ոչ թե նրան, հավանաբար, ամենևին էլ չէր ուղղի քեզ, այնքան գոռոզամիտ ու անտարբեր է մեր նկատմամբ։ Ահա թե ինչն է ինձ զայրացնում։
― Ինքդ արջի քոթոթ ես, ուրիշներին արտաքին փայլի դաս ես տալիս։ Այսուհետև, պարոն, մորդ, ինչպես նաև իմ ներկայությամբ, չհամարձակվեք «Վերսիլով» ասել,― աչքերը փայլեցրեց Տատյանա Պավլովնան։
― Մայրիկ, ես այսօր ռոճիկ եմ ստացել, հիսուն ռուբլի, վերցրեք, խնդրեմ, ահա։
Ես մոտեցա և նրան մեկնեցի փողը, նա իսկույն անհանգստացավ։
― Ախ, չգիտեմ, ախր ինչպե՞ս վերցնեմ,― կարծես, վախենալով փողին ձեռք տալ, արտասանեց նա։
Ես չհասկացա։
― Թույլ տվեք, մայրիկ, եթե դուք երկուսդ էլ ինձ ընտանիքում որպես որդի ու եղբայր եք ճանաչում, ապա...
― Ախ, մեղավոր եմ քո առաջ, Արկադի. մի բան կխոստովանեի քեզ, բայց վախենում եմ քեզ չափից դուրս...
Ասաց նա վեհերոտ ու հաճոյանալ ցանկացողի ժպիտով, ես նորից չհասկացա և ընդհատեցի։
― Ի դեպ, հայտնի՞ է ձեզ, մայրիկ, որ այսօր դատարանում վճռվել է Անդրեյ Պետրովիչի գործը Սոկոլսկու հետ։
― Ախ, հայտնի է,― վախից ձեռքերի ափերն իր առջև իրար կցելով (նրա ձեռքերի սովորական ձևը)՝ բացականչեց նա։
― Այսօ՞ր,― ամբողջ մարմնով ցնցվեց Տատյանա Պավլովնան,― չի կարող պատահել, նա կասեր։ Նա քեզ ասե՞լ է,― դարձավ նա մորս։
― Ախ, ոչ, որ այսօր է, չի ասել։ Բայց ես ամբողջ շաբաթ այնպե՜ս եմ վախենում։ Թեկուզ տանուլ տայինք, ես աղոթք կանեի, միայն թե ազատվեինք ու նորից առաջվա պես մնայինք։
― Ուրեմն, ձեզ էլ չի ասել, մայրիկ,― բացականչեցի ես։― Տեսեք, ի՜նչ մարդ է։ Ահա նրա անտարբերության և գոռոզամտության օրինակը, ի՞նչ ասացի հենց նոր։
― Իսկ ինչո՞վ է ավարտվել, ի՞նչ է վճռվել։ Եվ ո՞վ է քեզ ասել,― հարձակվում էր Տատյանա Պավլովնան։― Դե, խոսիր, է։
― Ահա և ինքը։ Միգուցե, կպատմի,― միջանցքից լսելով նրա ոտնաձայները՝ ազդարարեցի ես ու շտապով նստեցի Լիգայի կողքին։
― Եղբայր, Աստծո սիրուն, խնայիր մայրիկին, համբերող եղիր Անդրեյ Պետրովիչի հետ...― շշնջաց քույրս։
― Կլինեմ, կլինեմ, այդ մտքով էլ վերադարձել եմ,― սեղմեցի նրա ձեռքը ես։
Լիզան չափազանց թերահավատ ինձ նայեց և իրավացի գտնվեց։
II
Նա ներս մտավ՝ շատ գոհ իրենից, այնքան գոհ, որ նույնիսկ հարկավոր չհամարեց թաքցնել իր տրամադրությունը։ Եվ ընդհանրապես վերջին ժամանակներս նա սովոր էր մեր առջև բացվելու առանց որևէ չափով անգամ քաշվելու և ոչ միայն իրեն վատ, այլև ծիծաղելի դրսևորող կողմերով, որից ամեն ոք է խուսափում, մինչդեռ լիովին գիտակցում էր, որ մենք մինչև ամենավերջին կետն ամեն բան կհասկանանք։ Վերջին տարում նա, ըստ Տատյանա Պավլովնայի նկատողության, խիստ անկում էր ապրում հագուստի տեսակետից, միշտ վայելուչ էր հագնված, բայց հնամաշ և ոչ ընտիր։ Դա ճիշտ էր, նա պատրաստ էր սպիտակեղենը հագնել երկու օր շարունակ, որը նույնիսկ վշտացնում էր մայրիկիս, դա նրանց մոտ զոհաբերություն էր համարվում և նվիրյալ կանանց ողջ այդ խումբը դրանում ուղղակի սխրագործություն էր տեսնում։ Նա միշտ կակուղ, լայնեզր, սև գլխարկ էր դնում, երբ դռների մեջ նա հանեց գլխարկը, նրա չափազանց խիտ, բայց արդեն խիստ ալեխառն մազերի փունջը ուղղակի տնկվեց գլխին։ Ես սիրում էի նայել նրա մազերին, երբ նա հանում էր գլխարկը։
― Բարև ձեզ. բոլորը ներկա են. այդ թվում նույնիսկ սա՞։ Լսում էի սրա ձայնը դեռ նախասենյակից, կարծեմ, ինձ նախատո՞ւմ էր։
Նրա ուրախ տրամադրության նշաններից մեկն էլ այն էր, որ սիրում էր սրամտել իմ հասցեին։ Պարզ է, որ ես չէի պատասխանում։ Ներս մտավ Լուկերյան ինչ-որ գնումների մի ամբողջ կապոցով ու դրեց այն սեղանին։
― Հաղթանակ, Տատյանա Պավլովնա, դատարանում շահել եմ, իսկ վճռաբեկ գանգատ իշխաններն, իհարկե, չեն համարձակվի տալ։ Վճիռն իմ օգտին է։ Իսկույն հազար ռուբլի պարտք վերցրի։ Սոֆյա, աշխատանքդ մի կողմ դիր, մի հոգնեցրու աչքերդ։ Լիզա, գործի՞ց ես եկել։
― Այո, հայրիկ,― փաղաքուշ տեսքով պատասխանեց Լիզան, նա Վերսիլովին հայրիկ էր կանչում, դրան ես ոչ մի դեպքում չէի ուզում ենթարկվել։
― Հոգնե՞լ ես։
― Հոգնել եմ։
― Թող գործդ, վաղը մի գնա. և ընդհանրապես թող։
― Ինձ համար, հայրիկ, այդպես ավելի վատ է։
― Խնդրում եմ քեզ... Ես սոսկալի չեմ սիրում, երբ կանայք աշխատում են, Տատյանա Պավլովնա։
― Բայց առանց գործի ո՞նց կլինի։ Ինչպե՜ս կարելի է, որ կինը չաշխատի...
― Գիտեմ, գիտեմ, այդ բոլորը ճիշտ է ու հրաշալի, և ես նախապես համաձայն եմ, բայց ես գլխավորապես ձեռագործի մասին եմ ասում։ Պատկերացրեք, իմ մեջ դա, կարծես, մանկության հիվանդագին կամ, ավելի լավ է ասել, սխալ տպավորություններից մեկն է։ Իմ հինգ-վեց տարեկան մանկության աղոտ հիշողություններում ես ամենից հաճախ հիշում եմ (իհարկե, զզվանքով) կլոր սեղանի մոտ հավաքված խելոք, խիստ ու խոժոռ կանանց կոնկլավը, մկրատ, գործվածք, ձևվածքներ և մոդայի նկար։ Բոլորը դատում են ու կշռադատում, ծանրակշիռ ու դանդաղ գլուխներն օրորելով, չափ ու փորձ անելով ու հաշվելով և պատրաստվելով ձևել։ Այդ բոլոր սիրալիր դեմքերը, որոնք այնպե՜ս են ինձ սիրում, դարձել են անմատչելի. եթե փորձեմ չարություն անել, ինձ իսկույն կտանեն այդտեղից։ Նույնիսկ իմ խեղճ դայակը, ձեռքով պահելով ինձ և չպատասխանելով իմ բղավոցներին ու պահանջներին, կարծես դրախտի թռչունի, հմայված նայում էր ու հմայված լսում։ Խելոք դեմքերի ահա այս խստությունն ու ձևել սկսելուց առաջ նրանց ծանրակշիռ տեսքը, չգիտեմ ինչու, հիմա էլ ինձ համար տանջալից է պատկերացնելը։ Տատյանա Պավլովնա, դուք սոսկալի սիրում եք ձևել։ Որքան էլ որ դա արիստոկրատական լինի, ես, այնուամենայնիվ, սիրում եմ ամենևին չաշխատող կնոջը։ Քո հասցեին չընդունես, Սոֆյա... Ասենք, դու դրանից հեռու ես։ Կինն առանց այն էլ մեծ ուժ է։ Ի դեպ, դա դու էլ գիտես, Սոնյա։ Ի՞նչ եք կարծում, Արկադի Մակարովիչ, երևի ընդվզո՞ւմ եք։
― Չէ, ոչինչ,― պատասխանեցի ես։― Հատկապես լավ է այն արտահայտությունը, թե կինը մեծ ուժ է, թեև չեմ հասկանում, թե ինչո՞ւ դուք դա աշխատանքի հետ կապեցիք։ Իսկ որ չաշխատել չի կարելի, երբ փող չկա ինքներդ էլ գիտեք։
― Բայց հիմա բավական է,― դիմեց նա մորս, որն ուղղակի փայլում էր (երբ Վերսիլովն ինձ դիմեց, նա ամբողջ մարմնով ցնցվեց),― համենայն դեպս գոնե սկզբնական շրջանում ոչ մի ձեռագործ չտեսնեմ, ինձ համար եմ խնդրում։ Դու, Արկադի, որպես մեր ժամանակի պատանի, երևի, մի քիչ սոցիալիստ ես. դու կհավատա՞ս, արդյոք, բարեկամս, որ պարապություն ամենաշատ սիրողները հավիտենապես աշխատավոր ժողովրդից են ելնում։
― Միգուցե, հանգստություն, ոչ թե պարապություն։
― Ոչ, հենց պարապություն, լիակատար անգործություն, դրանում է իդեալը։ Ես մի հավիտենական աշխատավոր էի ճանաչում, թեև ոչ ժողովրդից ելած, նա բավական զարգացած մարդ էր և ընդունակ էր ընդհանրացնել։ Իր ողջ կյանքի ընթացքում միգուցե ամեն օր, խանդաղատանքով ու կրքով նա լիակատար պարապություն էր երազում, այսպես ասած, իդեալը հասցնելով մինչև բացարձակություն, մինչև անսահման անկախություն, մինչև երազանքի ու պարապ հայեցողության հավիտենական ազատություն։ Եվ այդպես շարունակեց մինչև իսպառ չջախջախվեց աշխատանքի մեջ. վերանորոգել հնարավոր չէր. մեռավ հիվանդանոցում։ Երբեմն ես լրջորեն հակված եմ եզրակացնելու, որ աշխատանքի հաճույքը պարապ, բայց անշուշտ, առաքինի մարդիկ են հորինել։ Սա անցյալ հարյուրամյակի վերջերի «Ժնևյան գաղափարներից» մեկն է։ Տատյանա Պավլովնա, նախանցյալ օրը ես լրագրից մի հայտարարություն կտրեցի, ահա (նա բաճկոնակի գրպանից թղթի մի պատառիկ հանեց), սա այն անվերջանալի «ուսանողների» թվից է, որոնք դասական լեզուներ ու մաթեմատիկա գիտեն և պատրաստ են գնալ ամենուրեք, ձեղնահարկ և ուր ուզեք։ Խնդրեմ, լսեք։ «Ուսուցչուհին, որ պատրաստում է բոլոր ուսումնական հաստատություններն ընդունվելու (լսո՞ւմ եք, բոլոր) և թվաբանության դասեր է տալիս»,― մի տող է, բայց դասական տող։ Պատրաստում է ուսումնական հաստատություններ ընդունվելու, այդպես, իհարկե, նաև թվաբանությունի՞ց։ Ոչ, թվաբանության մասին նա առանձին է գրում։ Սա, սա արդեն բացարձակ սովից է խոսում, սա արդեն կարիքի վերջին աստիճանն է։ Սրտաշարժն այստեղ հենց այս անկարողությունն է. հավանորեն, երբեք ուսուցչուհի դառնալ չի պատրաստվել և հազիվ թե ի վիճակի է որևէ բան սովորեցնելու։ Բայց մնում է միայն ջուրը նետվի, վերջին ռուբլին լրագրի խմբագրություն է տանում ու տպագրում, թե բոլոր ուսումնական հաստատություններն ընդունվելու է պատրաստում և, դրան ավելացրած, նաև թվաբանության դասեր տալիս։ Per tutto mondo e in altri siti[21]։
― Ախ, Անդրեյ Պետրովիչ, եկեք նրան օգնենք։ Որտե՞ղ է ապրում,― բացականչեց Տատյանա Պավլովնան։
― Էհ, այդպիսիները շատ են։― Նա հասցեն գրպանը խոթեց։― Այս փաթեթն ամբողջությամբ քաղցրավենիք է, քեզ համար, Լիզա, և ձեզ, Տատյանա Պավլովնա. Սոֆյան ու ես քաղցր չենք սիրում։ Թերևս նաև քեզ, երիտասարդ։ Բոլորը Ելիսեևի ու Բալլեի խանութներից եմ վերցրել։ Չափազանց երկար «քաղցած նստեցինք», ինչպես ասում է Լուկերյան։ (NB Մեզ մոտ երբեք ոչ ոք քաղցած չի նստել)։ Այստեղ խաղող է, կոնֆետ, դյուշես և ելակով կարկանդակ, նույնիսկ հրաշալի թրմօղի եմ վերցրել, նաև ընկույզ։ Հետաքրքիր է, որ ես մանուկ հասակիցս մինչև հիմա ընկույզ եմ սիրում, Տատյանա Պավլովնա, և գիտեք, ամենահասարակ ընկույզը։ Լիզան ինձ է քաշել, նա էլ, սկյուռիկի պես, սիրում է ընկույզ ուտել։ Բայց, Տատյանա Պավլովնա, ավելի հրաշալի բան չկա, քան երբեմն, մանկական հուշերումդ հանկարծ մի քանի վայրկյանով քեզ անտառում, թփուտների մեջ պատկերացնելը, երբ ինքդ ես ընկույզը քաղում... Օրերն արդեն աշնանային են, բայց պարզ, երբեմն այնքա՜ն զով, մի խուլ տեղում թաքնվում ես ու անտառ մտնում, տերևների հոտ է գալիս... Ես ինչ-որ համակրական բան եմ տեսնում ձեր հայացքում, Արկադի Մակարովիչ։
― Իմ մանկության առաջին տարիներն էլ են գյուղում անցել։
― Ինչպե՞ս, բայց չէ՞ որ դու, կարծեմ, Մոսկվայում ես ապրել... եթե չեմ սխալվում։
― Նա Անդրոնիկովների մոտ Մոսկվայում այն ժամանակ է ապրել, երբ դուք եկաք, իսկ մինչ այդ ձեր հանգուցյալ մորաքրոջ՝ Վառվառա Ստեպանովնայի մոտ գյուղում է ապրել,― միջամտեց Տատյանա Պավլովնան։
― Սոֆյա, վերցրու փողը, պահիր։ Օրերս խոստացել են հինգ հազար տալ։
― Ուրեմն, իշխանների համար այլևս ոչ մի հույս չկա՞,― հարցրեց Տատյանա Պավլովնան։
― Բացարձակապես ոչ մի, Տատյանա Պավլովնա։
― Ես միշտ համակրել եմ ձեզ և բոլոր ձերոնց, Անդրեյ Պետրովիչ, և ձեր ընտանիքի բարեկամն եմ եղել, բայց թեև իշխաններն օտար են ինձ, ես, Աստված վկա, խղճում եմ նրանց։ Մի բարկացեք, Անդրեյ Պետրովիչ։
― Ես նրանց բաժին հանելու միտք չունեմ, Տատյանա Պավլովնա։
― Իմ միտքը դուք, իհարկե, գիտեք, Անդրեյ Պետրովիչ, նրանց հայցը կդադարեցնեին, եթե դուք հենց սկզբից առաջարկեիք կիսել գումարը, հիմա, իհարկե, արդեն ուշ է։ Սակայն չեմ համարձակվում մեղադրել... Ես միայն այն պատճառով եմ ասում, որ հանգուցյալը, երևի, չէր մոռանա նրանց իր կտակում։
― Ոչ միայն չէր մոռանա, այլ բոլորը նրանց կթողներ, և հենց միայն ինձ կմոռանար, եթե կարողանար գործը կարգին անել և ինչպես հարկն է կտակ գրել, բայց հիմա օրենքն իմ կողմն է և վերջ։ Բաժին հանել ես չեմ կարող և չեմ ուզում, Տատյանա Պավլովնա, և ամեն բան դրանով ավարտված է։
Այս խոսքերը նա նույնիսկ չարացած արտասանեց, որ հազվադեպ էր թույլ տալիս իրեն։ Տատյանա Պավլովնան սսկվեց։ Մայրս մի տեսակ տխուր խոնարհեց հայացքը։ Վերսիլովը գիտեր, որ նա հավանություն է տալիս Տատյանա Պավլովնայի կարծիքին։
«Այստեղ Էմսի ապտակն է դեր խաղում»,― մտածեցի ես։ Կրաֆտի բերած և իմ գրպանում գտնվող փաստաթուղթը տխուր ճակատագիր կունենար, եթե նրա ձեռքն ընկներ։ Ես հանկարծ զգացիր, որ այս բոլորը դեռ նստած է իմ վզին, այդ միտքը բոլոր մյուս բաների հետ միասին, իհարկե, գրգռիչ ներգործություն ունեցավ ինձ վրա։
― Արկադի, ես կցանկանայի, որ դու ավելի լավ հագնվես, բարեկամս, դու վատ չես հագնված, բայց, հետագան նկատի ունենալով, կարոդ եմ քեզ մի լավ, չափազանց բարեխիղճ ու ճաշակավոր ֆրանսիացու հանձնարարել։
― Ես ձեզ խնդրում եմ երբեք նման առաջարկություններ չանել ինձ,― հանկարծ պոռթկացի ես։
― Ինչո՞ւ այդպես։
― Ես, իհարկե, ոչ մի ստորացուցիչ բան չեմ տեսնում դրանում, բայց մեր միջև ամենևին այդպիսի համաձայնություն չկա, այլ, ընդհակառակը, տարաձայնություն կա, որովհետև ես օրերս, հենց վաղը, դադարում եմ իշխանի մոտ հաճախելը, քանի որ այնտեղ ոչ մի ամենաչնչին ծառայությունն անգամ չեմ տեսնում...
― Հենց այն, որ դու գնում ես նրա մոտ ու նրա հետ նստում, ծառայություն է։
― Նման մտքերը ստորացուցիչ են։
― Չեմ հասկանում։ Թեպետ, եթե դու այդքան նրբանկատ ես, փող մի վերցրու նրանից, այլ միայն այցելիր։ Դու նրան սոսկալի կվշտացնես. համոզված եղիր, որ նա արդեն կպել է քեզնից... Սակայն՝ ինչպես կուզես...
Հավանաբար, նրա համար տհաճ էր։
― Ասում եք փող մի խնդրիր, բայց հենց ձեր պատճառով ես այսօր ստորություն արեցի, դուք ինձ չէիք նախազգուշացրել, և ես մեկ ամսվա ռոճիկս այսօր նրանից պահանջեցի։
― Ուրեմն դու գործդ արդեն կարգադրել ես, իսկ ես, խոստովանում եմ, կարծում էի, թե դու չես խնդրի, սակայն ինչ ճարպիկն եք հիմա բոլորդ։ Հիմա երիտասարդություն չկա, Տատյանա Պավլովնա։
Նա սոսկալի զայրանում էր. ես էլ սոսկալի բարկացա։
― Բայց չէ՞ որ ես հաշիվս պիտի մաքրեի ձեզ հետ։ Այդ դուք եք ինձ ստիպել, հիմա ես չգիտեմ, ինչ անեմ։
― Ի դեպ, Սոֆի, անհապաղ վերադարձրու Արկադիին իր վաթսուն ռուբլին, իսկ դու, բարեկամս, մի բարկանա շուտափույթ հաշվարկի համար։ Ես քո դեմքից եմ կռահում, որ գլխումդ ինչ-որ նախաձեռնություն կա և որ դու... շրջանառության մեջ դնելու դրամագլխի կարիք ունես... կամ դրա նման մի ուրիշ բանի։
― Ես չգիտեմ, թե ինչ է արտահայտում իմ դեմքը, բայց երբեք չէի սպասում մայրիկից, թե նա կպատմի ձեզ այդ փողի մասին, մինչդեռ ես այնպե՜ս խնդրեցի նրան,― աչքերս ոլորելով՝ ես մորս նայեցի։ Պատմել չեմ կարող, թե որքան էի վիրավորված։
― Արկաշա, սիրելիս, ներիր, Աստծո սիրուն, ես ոչ մի կերպ չէի կարող չասել...
― Բարեկամս, մի վիրավորվիր, որ նա հայտնել է ինձ քո գաղտնիքը,― ինձ դիմեց Վերսիլովը,― առավել ևս, որ նա բարի ցանկությամբ է դա արել, ուղղակի մայրն ուզեցել է պարծենալ որդու զգացմունքներով։ Բայց հավատա, որ ես առանց դրան էլ կկռահեի, որ դու կապիտալիստ ես։ Քո բոլոր գաղտնիքները քո ազնիվ դեմքին գրված են։ Նա «իր միտքն» ունի, Տատյանա Պավլովնա, ես ձեզ ասել եմ։
― Մի կողմ թողնենք իմ ազնիվ դեմքը,― շարունակում էի հոխորտալ ես,― ես գիտեմ, որ դուք հաճախ տեսնում եք մինչև ուղն ու ծուծը, թեև այլ դեպքերում հավի քթից այն կողմ չեք տեսնում։ Ես միշտ զարմացել եմ ձեր խորաթափանցության ընդունակության վրա։ Դե, իհարկե, ես ունեմ «իմ միտքը»։ Այն, որ դուք այդպես արտահայտվեցիք, իհարկե, պատահականություն է, բայց ես չեմ վախենում խոստովանել. ես «միտք» ունեմ։ Չեմ վախենում և չեմ ամաչում։
― Կարևորն այն է, որ չամաչես։
― Եվ, այնուամենայնիվ, ձեզ երբեք չեմ հայտնի։
― Այսինքն՝ չես արժանացնի հայտնելու։ Հարկավոր չէ, բարեկամս, ես առանց այն էլ գիտեմ քո մտքի էությունը, համենայն դեպս, սա.
Ես անապատ եմ հեռանում...
Տատյանա Պավլովնա, իմ միտքը՝ որ սա ուզում է Ռոտշիլդ դառնալ կամ դրա նման մի բան և իր մեծության մեջ պարփակվել։ Իհարկե, նա մեծահոգաբար մեզ թոշակ կնշանակի, ինձ, գուցեև, չնշանակի, բայց մենք սրան, համենայն դեպս, էլ չենք տեսնի։ Սա ոնց որ նորածին լուսին լինի, հազիվ կհայտնվի ու նորից մայր կմտնի։
Ես ներքուստ ցնցվեցի։ Այս բոլորն, իհարկե, պատահականություն էր. նա ոչինչ չգիտեր և բոլորովին այն մասին չէր խոսում, թեև Ռոտշիլդի անունը տվեց, բայց ինչպե՞ս կարողացավ այդքան ճիշտ որոշել իմ զգացմունքները՝ խզել կապերս իրենց հետ ու հեռանալ։ Նա ամեն բան կանխագուշակել էր և նախօրոք ուզում էր իր ցինիզմով կոծկել փաստի ողբերգականությունը։ Որ նա սոսկալի զայրանում էր, դրանում ոչ մի կասկած չկար։
― Մայրիկ, ներեցեք բռնկումս, մանավանդ որ Անդրեյ Պետրովիչից առանց այն էլ ոչինչ թաքցնել հնարավոր չէ,― կեղծ ծիծաղեցի ես, աշխատելով գոնե մի պահ բոլորը վերածել կատակի։
― Ամենալավն այն է, սիրելիս, որ դու ծիծաղեցիր։ Դժվար է պատկերացնել, թե որքան է շահում դրանից յուրաքանչյուր մարդ, նույնիսկ իր արտաքին տեսքով։ Ես ամենայն լրջությամբ եմ ասում։ Սա, Տատյանա Պավլովնա, միշտ այնպիսի տեսք ունի, կարծես մտքում այնքան կարևոր մի բան կա, որ նույնիսկ ինքն է ամաչում այդ պարագայից։
― Ես լրջորեն կխնդրեի ձեզ ավելի համեստ լինել, Անդրեյ Պետրովիչ։
― Դու իրավացի ես, բարեկամս, բայց չէ՞ որ պետք է մեկընդմիշտ արտահայտվենք, որպեսզի հետագայում այլևս չվերադառնանք այս բոլորին։ Դու Մոսկվայից եկել ես մեզ մոտ, որպեսզի հենց իսկույն էլ ապստամբես, ահա թե առայժմ մեզ ինչ է հայտնի քո գալու նպատակներից։ Այն, որ եկել ես մեզ ինչ-որ բանով զարմացնելու, ես, բնականաբար, չեմ հիշատակում։ Այնուհետև, դու մի ամբողջ ամիս մեզ մոտ ես և մեզ վրա փնչացնում ես, մինչդեռ ակնհայտ է, որ խելոք մարդ ես և քո այդ որակով կարող էիր այդ փնչացնելդ վերապահել նրանց, ովքեր այլևս ոչինչ չունեն իրենց ոչնչության համար մարդկանցից վրեժ լուծելու։ Դու միշտ պարփակվում ես, այն դեպքում, երբ քո ազնիվ տեսքն ու կարմիր այտերը ուղղակի վկայում են, որ դու կարող ես լիակատար անմեղությամբ, շիտակ նայել բոլորի աչքերին։ Սա մելամաղձոտ է, Տատյանա Պավլովնա, չեմ հասկանում, թե հիմա սրանք ինչո՞ւ են բոլորը մելամաղձոտ։
― Եթե դուք նույնիսկ չգիտեիք, թե որտեղ եմ ես մեծացել, որտեղի՞ց պիտի իմանաք, թե ինչու է մարդը մելամաղձոտ։
― Ահա և հարցի լուծումը, դու վիրավորվել ես, որ ես կարող էի մոռանալ, թե որտեղ ես դու մեծացել։
― Ամենևին, հիմարություններ մի վերագրեք ինձ։ Մայրիկ, Անդրեյ Պետրովիչը հենց նոր գովեց ինձ այն բանի համար, որ ես ծիծաղեցի, դե, եկեք ծիծաղենք, ինչո՞ւ հենց այնպես նստենք։ Ուզո՞ւմ եք, ես իմ մասին անեկդոտներ պատմեմ ձեզ։ Առավել ևս, որ Անդրեյ Պետրովիչը բոլորովին ոչինչ չգիտե իմ արկածներից։
Ես դառնացած էի։ Գիտե, որ այլևս երբեք այսպես, ինչպես հիմա, բոլորս միասին չենք նստելու և որ այս տնից դուրս գալուց հետո արդեն երբեք այստեղ չեմ մտնելու, հենց այդ պատճառով էլ այդ բոլորի նախօրեին ես չէի կարող դիմանալ։ Նա ինքն ինձ դրդեց այսպիսի ավարտի։
― Դա, անշուշտ, շատ հաճելի է, եթե միայն իսկապես ծիծաղելի լինի,― խորաթափանց ինձ նայելով՝ նկատեց նա,― դու մի քիչ գռեհկացել ես, սիրելիս, այնտեղ, որտեղ մեծացել ես, սակայն, այնուամենայնիվ դեռ բավական քաղաքավարի ես։ Նա այսօր շատ հաճելին է, Տատյանա Պավլովնա, և դուք շատ լավ արեցիք, որ վերջապես այդ փաթեթը քանդեցիք։
Բայց Տատյանա Պավլովնան խոժոռ էր. նա նույնիսկ հետ չնայեց, նրա ասածը լսելով, և շարունակեց քանդել փաթեթն ու մատուցված ափսեներին քաղցրավենիք շարել։ Մայրս էլ լիովին տարակուսած էր նստած, իհարկե, հասկանալով ու կանխազգալով, որ մեր միջև ինչ-որ տհաճ բան է կատարվում։ Քույրս մի անգամ էլ բռնեց արմունկս։
III
― Ես ուղղակի ուզում եմ պատմել բոլորիդ այն մասին,― ամենաբռնազբոս տեսքով սկսեցի ես,― թե ինչպես մի հայր առաջին անգամ հանդիպել էր իր սիրելի որդուն, դա պատահել էր հենց «այնտեղ, որտեղ դու մեծացել ես»...
― Բայց դա, սիրելի բարեկամս... արդյոք ձանձրալի չի՞ լինի։ Դու գիտես tous les genres...[22]
― Մի խոժոռվեք, Անդրեյ Պետրովիչ, ես ամենևին այն չեմ պատմելու, ինչ-որ դուք կարծում եք։ Իմ ուզածը հենց այն է, որ բոլորը ծիծաղեն։
― Թող Աստված ձայնդ լսի, սիրելիս։ Ես գիտեմ, որ դու սիրում ես մեզ բոլորիս և... չես ուզենա մեր երեկոն փչացնել,― մի տեսակ անփույթ ու շինծու ծամծմեց նա։
― Դուք, իհարկե, հիմա էլ դեմքիցս կռահեցիք, որ ես ձեզ սիրում եմ։
― Այո, մասամբ նաև դեմքիցդ։
― Դե, իսկ ես Տատյանա Պավլովնայի դեմքից վաղուց եմ կռահել, որ նա ինձ սիրահարված է։ Այդպես կատաղած ինձ մի նայեք, Տատյանա Պավլովնա, ավելի լավ է ծիծաղենք։ Ավելի լավ է ծիծաղենք։
Նա հանկարծ արագ իմ կողմը շրջվեց և մի կես րոպե ծակող հայացքով ինձ զննեց։
― Տես, հա՜,― մատը թափ տվեց ինձ վրա նա, բայց այնքան լուրջ, որ դա արդեն ոչ մի կերպ չէր կարող վերաբերվել իմ հիմար կատակին, այլ մի ուրիշ բանի նախազգուշացում էր. «Հո մտքովդ չի՞ անցնում սկսել»։
― Անդրեյ Պետրովիչ, բայց մի՞թե դուք չեք հիշում, ինչպես ենք մենք առաջին անգամ մեր կյանքում հանդիպել։
― Աստված վկա, բարեկամս, մոռացել եմ և անկեղծորեն մեղավոր եմ։ Միայն հիշում եմ, որ դա ինչ-որ շատ վաղուց էր և տեղի ունեցավ ինչ-որ տեղ...
― Մայրիկ, իսկ դուք չե՞ք հիշում, թե ինչպես էիք եկել այն գյուղը, որտեղ ես ապրում էի, կարծեմ, մինչև վեց թե յոթ տարեկան հասակս, և, որ գլխավորն է, եղե՞լ եք երբևէ այդ գյուղում իսկապես, թե՞ ինձ թվում է, կարծես երազում, որ առաջին անգամ ձեզ այնտեղ եմ տեսել։ Ես արդեն վաղուց եմ ուզում ձեզ հարցնել, բայց միշտ հետաձգել եմ. հիմա ժամանակը եկել է։
― Ինչպես չէ, Արկաշենկա, ինչպես չէ, ես, ախր, այնտեղ, Վառվառա Ստեպանովնայի մոտ, երեք անգամ եմ հյուր եղել, առաջին ագամ եկել եմ, երբ դու ընդամենը մեկ տարեկան էիր, երկրորդ անգամ երբ երեք տարիդ էիր լրացրել, իսկ հետո երբ վեցդ էր լրացել։
― Ուրեմն, այդպես, այս ամբողջ ամսվա ընթացքում ես ուզեցել եմ այդ մասին ձեզ հարցնել։
Հիշողությունների բուռն հորդումից մայրս ուժգին կարմրատակեց ու հուզված հարցրեց.
― Բայց մի՞թե, Արկաշենկա, դու ինձ դեռ այնտեղից ես հիշում։
― Ոչինչ չեմ հիշում ու չգիտեմ, միայն մի բան ձեր դեմքից հավիտենապես մնացել է իմ սրտում, բացի այդ մնացել է այն գիտակցությունը, որ դուք իմ մայրն եք։ Այն ամբողջ գյուղը ես հիմա երազի պես եմ տեսնում, նույնիսկ դայակիս եմ մոռացել։ Այդ Վառվառա Ստեպանովնան մի կաթիլ մնացել է հիշողությանս մեջ միայն այն պատճառով, որ ատամնացավի պատճառով շարունակ կապված էր դեմքը։ Հիշում եմ նաև տան մոտի հսկայական ծառերը, կարծեմ լորենիները, հետո հիշում եմ բաց պատուհաններում երբեմն արևի ուժեղ լույսը, մերձապարտեզը ծաղիկներով, արահետը, իսկ ձեզ, մայրիկ, պարզ տեսնում եմ միայն մի պահ, երբ ինձ մի անգամ այնտեղի եկեղեցում հաղորդություն էին տալիս, և դուք ինձ բարձրացրիք այն ընդունելու և թասը համբուրելու։ Դա ամռանն էր, և աղունիկը պատուհանից պատուհան թափանց սլացավ գմբեթի միջով...
― Տեր Աստված, բոլորը հենց այդպես էլ եղել է,― ձեռքերն իրար զարկեց մայրս,― և այն աղունիկն էլ, ոնց որ այս րոպեիս, հիշում եմ։ Դու ճիշտ թասի առջև թպրտացիր ու բղավեցիր. «Աղունի՜կը, աղունիկը»։
― Ձեր դեմքը կամ նրանից մի բան, միգուցե՝ արտահայտությունը, այնպես էր մնացել հիշողությանս մեջ, որ հինգ տարի անց, Մոսկվայում, ես իսկույն ձեզ ճանաչեցի, թեև այդ ժամանակ ինձ ոչ ոք չասաց, որ դուք իմ մայրն եք։ Իսկ երբ ես Անդրեյ Պետրովիչի հետ առաջին անգամ հանդիպեցի, ինձ Անդրոնիկովների մոտից տարան, մինչ այդ ես մի հինգ տարի հանգիստ և ուրախ բուսական կյանք էի վարում նրանց տանը։ Հիշում եմ նրանց պետական բնակարանը մինչև ամենավերջին մանրուքը և բոլոր այն տիկիններին ու օրիորդներին, որոնք բոլորն էլ այստեղ այնքան ծերացել են, և նրանց լիքը տունը, և իրեն՝ Անդրոնիկովին, ինչպես էր նա ամբողջ մթերքը՝ հավ ու ճիվը, շիղաձուկն ու գոճիները տոպրակներով անձամբ քաղաքից բերում, իսկ սեղանի շուրջը, իր տիկնոջ փոխարեն, որը շարունակ գոռոզություն էր անում, ինքն էր մեզ համար արգանակ լցնում, և մենք՝ սեղանի շուրջ նստածներս, դրա վրա ծիծաղում էինք, ինքն էլ մեզ հետ՝ առաջինը։ Այնտեղ օրիորդներն ինձ ֆրանսերեն սովորեցրին, բայց ամենից շատ ես Կռիլովի առակներն էի սիրում, դրանցից շատերը անգիր սովորեցի և ամեն օր մի առակ արտասանում էի Անդրոնիկովի համար, ուղղակի մտնելով նրա պստիկ աշխատասենյակը, անկախ այն բանից՝ զբաղված էր նա, թե ոչ։ Եվ այդպես, հենց առակի պատճառով էլ ձեզ հետ ծանոթացա, Անդրեյ Պետրովիչ։ Տեսնում եմ, որ դուք սկսում եք մտաբերել։
― Որոշ բան մտաբերում եմ, սիրելիս, հենց այն, որ դու այն ժամանակ մի բան պատմեցիր ինձ... մի առակ, թե, կարծեմ «Խելքից պատուհասից» մի հատված։ Սակայն այդ ի՜նչ հիշողություն ունես։
― Հիշողությո՜ւն։ Հարկա՜վ։ Ամբողջ կյանքումս ես հենց միայն դա եմ հիշում։
― Լավ, լավ, սիրելիս, դու ինձ նույնիսկ աշխուժացնում ես։
Նա նույնիսկ ժպտաց, նրան իսկույն հետևեցին ու սկսեցին ժպտալ մայրս ու քույրս։ Վստահությունը վերականգնվում էր, բայց Տատյանա Պավլովնան, սեղանին շարելով քաղցրավենիքը և տեղավորելով անկյունում, շարունակում էր վատ հայացքով սրաթափանց ինձ նայել։
― Պատահեց այնպես,― շարունակեցի ես,― որ հանկարծ մի հրաշալի առավոտ, ինձ տանելու եկավ մանկությանս ընկեր Տատյանա Պավլովնան, որն իմ կյանքում միշտ հանկարծակի էր հայտնվում, ինչպես թատրոնում, և ինձ կառքով տարան աղայական մի տուն, և ես հայտնվեցի մի շքեղ բնակարանում։ Այն ժամանակ դուք իջևանել էիք Ֆանարիոտովայի մոտ, Անդրեյ Պետրովիչ, նրա դատարկ տանը, որը նա մի ժամանակ հենց ձեզնից էլ գնել է, իսկ ինքն այդ ժամանակ գտնվում էր արտասահմանում։ Ես միշտ բաճկոններ էի հագնում, իսկ հիմա ինձ հանկարծ սիրունիկ, կապույտ սերթուկ և հրաշալի սպիտակեղեն հագցրին։ Տատյանա Պավլովնան այդ ամբողջ օրը իմ շուրջն էր պտտվում և ինձ համար շատ ու շատ բաներ գնում, իսկ ես շարունակ ման էի գալիս դատարկ սենյակներում և բոլոր հայելիներում ինձ էի նայում։ Եվ այսպիսով հետևյալ առավոտյան ժամը տասի մոտ, թափառելով բնակարանում, հանկարծ, բոլորովին անսպասելի ձեր աշխատասենյակը մտա։ Ես ձեզ արդեն նախորդ օրն էի տեսել, երբ հենց նոր էին ինձ բերել, բայց միայն հարևանցիորեն, աստիճանների վրա։ Դուք իջնում էինք սանդուղքով, որպեսզի կառեթ նստեք և ինչ-որ տեղ գնաք, դուք այն ժամանակ մենակ էիք Մոսկվա եկել, չափազանց երկար բացակայությունից հետո և կարճ ժամանակով, այնպես որ ձեզ ամենուրեք ձեռից ձեռ էին խլում, և դուք համարյա տանը չէիք ապրում։ Տատյանա Պավլովնային ու ինձ տեսնելով, դուք միայն ձիգ տվիք՝ ա՜, և նույնիսկ կանգ չառաք։
― Սա մի առանձին սիրով է նկարագրում,― դիմելով Տատյանա Պավլովնային՝ նկատեց Վերսիլովը։ Տատյանա Պավլովնան մի կողմ նայեց ու չպատասխանեց։
― Կարծես հիմա էլ տեսնում եմ ձեզ այն ժամանակվա ձեր տեսքով, ծաղկուն ու գեղեցիկ։ Այս տասը տարվա ընթացքում դուք զարմանալիորեն հասցրել եք ծերանալ ու տգեղանալ, ներեցեք այս անկեղծությանս համար, թեև այն ժամանակ էլ դուք արդեն մոտ երեսունյոթ տարեկան էիք, բայց ես նույնիսկ հմայվեցի ձեզնով, ի՜նչ զարմանալի մազեր ունեիք, համարյա լրիվ սև. ողորկուն փայլով, առանց ոչ մի ճերմակ մազի, բեղերն ու այտամորուսները ոսկերչական մշակված, այլ կերպ չեմ կարող արտահայտվել․ դեմքը՝ փայլատ ու գունատ, ոչ թե այնպես հիվանդագին գունատ, ինչպես այժմ, այլ այնպես, ինչպես հիմա ձեր դստեր Աննա Անդրեևնայի դեմքն է, որին քիչ առաջ պատիվ ունեցա տեսնելու, կրակոտ ու մուգ աչքեր ու փայլատակող ատամներ, հատկապես երբ դուք ծիծաղում էիք։ Դուք հենց ծիծաղեցիք, ինձ դիտելով, երբ ես ներս մտա, այն ժամանակ ես քիչ բան էի կարողանում տարբերել, և ձեր ժպիտից միայն ուրախացավ սիրտս։ Այդ առավոտ դուք մուգ կապույտ թավշե բաճկոնով էիք, ալանսոնյան ժանեկազարդ, հոյակապ վերնաշապկի վրա սոլֆերինոյի գույնի պարանոցի շարֆով, մի տետրակ բռնած դուք կանգնած էիք հայելու առաջ և արտասանելով Չացկու վերջին մենախոսությունը՝ հատկապես նրա վերջին կանչն էիք մշակում։
Կառե՜թս, կառե՜թս այստեղ։
― Ախ, Աստված իմ,― բացականչեց Վերսիլովը,― ախր, սա ճիշտ է ասում։ Այն ժամանակ, չնայած Մոսկվայում մնալուս կարճ ժամկետին, Ժիլեյկոյի հիվանդության պատճառով ես հանձն էի առել Չացկի խաղալ Ալեքսանդրա Պետրովնա Վիտովտովայի տնային թատրոնում։
― Մի՞թե դուք մոռացել էիք,― ծիծաղեց Տատյանա Պավլովնան։
― Սա ինձ հիշեցրեց։ Եվ խոստովանում եմ, այն ժամանակ Մոսկվայում ապրածս մի քանի օրը, միգուցե, ողջ կյանքիս լավագույն պահերն են եղել։ Այն ժամանակ բոլորս էլ դեռ այնքա՜ն երիտասարդ էինք... և բոլորս այնպիսի կրակով էինք սպասում... Այն ժամանակ ես Մոսկվայում անսպասելի կերպով հանդիպեցի այնքա՜ն... Բայց, շարունակիր, սիրելիս, այս անգամ դու շատ լավ արեցիր, որ այդքան մանրամասն հիշեցրիր...
― Ես կանգնել, նայում էի ձեզ և հանկարծ բղավեցի, «Ախ, ի՜նչ լավ է, իսկական Չացկի է»։ Դուք հանկարծ դեպի ինձ շրջվեցիք ու հարցրիք. «Մի՞թե դու արդեն Չացկուն գիտես», և նստեցիք բազմոցին ու ամենասքանչելի տրամադրությամբ սկսեցիք սուրճ խմել, այդ պահին ես պատրաստ էի ձեզ համբուրել։ Հետո ես ձեզ հաղորդեցի, որ Անդրոնիկովների տանը բոլորը շատ են կարդում, իսկ օրիորդները շատ բանաստեղծություններ անգիր գիտեն, իսկ «Խելքից պատուհասից» իրար հետ առանձին տեսարաններ են խաղում և անցյալ ողջ շաբաթվա ընթացքում բոլորը միասին, բարձրաձայն «Որսորդի հիշատակարանն» էին կարդում և, որ ես ամենից շատ Կռիլովի առակներն եմ սիրում և քանի՜-քանիսը անգիր գիտեմ։ Դուք ասացիք, որ ես մի բան անգիր ասեմ, և ես «Բծախնդիր հարսնացուն» արտասանեցի.
Հարսնացու աղջիկը փեսացու էր փնտրում։
― Հենց այդպե՜ս, հենց այդպե՜ս էլ եղել է, հիմա ես արդեն ամեն բան հիշեցի,― նորից բացականչեց Վերսիլովը,― բայց բարեկամս, ես քեզ էլ շատ հստակ հիշեցի, դու այն ժամանակ այնքա՜ն հաճելի և նույնիսկ շնորհքով տղեկ էիր, և երդվում եմ, դու էլ այս ինը տարվա ընթացքում շատ բան ես կորցրել։
Այստեղ արդեն բոլորը, նույնիսկ Տատյանա Պավլովնան, ծիծաղեցին։ Պարզ էր, որ Անդրեյ Պետրովիչը բարեհաճում էր կատակել և նույն դրամով էր ինձ «վճարում» իմ կծու նկատողության համար, թե նա ծերացել է։ Բոլորն ուրախացան և, իսկապես, հրաշալի էր ասված։
― Իմ արտասանության ընթացքում դուք ժպտում էիք, բայց ես դեռ կեսին էլ չէի հասել, երբ դուք ընդհատեցիք ինձ, զանգը տվիք և ներս մտած ծառային կարգադրեցիք կանչել Տատյանա Պավլովնային, որն անհապաղ ներս վազեց այնպիսի ուրախ տեսքով, որ ես, տեսած լինելով նրան նախորդ օրը, այժմ նրան համարյա չճանաչեցի։ Տատյանա Պավլովնայի ներկայությամբ ես նորից սկսեցի «Հարսնացու աղջիկը» և այնքան փայլուն ավարտեցի, որ նույնիսկ Տատյանա Պավլովնան ժպտաց, իսկ դուք, Անդրեյ Պետրովիչ, դուք նույնիսկ «բրավո» բացականչեցիք և կրակոտ կերպով նկատեցիք, որ եթե ես «Ճպուռն ու մրջյունը» արտասանեի, դեռ զարմանալի չէր լինի, որ խելացի մի տղեկ իմ տարիքում խելացի է արտասանում, բայց որ այս առակը.
Հարսնացու աղջիկը փեսացու էր փնտրում,
Դեռ մեղք չկա դրանում...
«Հապա լսեք, թե ինչպե՜ս է արտասանում. «Դեռ մեղք չկա դրանում»։ Մի խոսքով, դուք հիացած էիք։ Հետո հանկարծ սկսեցիք Տատյանա Պավլովնայի հետ ֆրանսերեն խոսել, և նա իսկույն մռայլվեց ու սկսեց ձեզ առարկել, նույնիսկ խիստ տաքանալով, բայց, քանի որ հո չի՞ կարելի հակաճառել Անդրեյ Պետրովիչին, եթե նա հանկարծ մի բան է կամեցել, Տատյանա Պավլովնան շտապ տարավ ինձ իր սենյակը, այնտեղ նորից լվացին դեմքս, ձեռքերս, փոխեցին սպիտակեղենս, անուշահոտ յուղ քսեցին, նույնիսկ գանգրացրին մազերս։ Հետո, երեկոյան Տատյանա Պավլովնան ինքը բավական շքեղ զուգվեց, նույնիսկ այնպես, որ ես չէի սպասում, և ինձ տարավ կառքով։ Առաջին անգամ կյանքումս ես թատրոն՝ Վիտովտովայի տան սիրողական ներկայացմանն ընկա, մոմեր, ջահեր, տիկիններ, զինվորականներ, գեներալներ, օրիորդներ, վարագույր, աթոռների շարքեր՝ ոչ մի նման բան ես մինչ այդ չէի տեսել։ Տատյանա Պավլովնան ամենահամեստ մի տեղ զբաղեցրեց վերջին շարքերից մեկում և ինձ իր կողքին նստեցրեց։ Իհարկե, կային նաև ինձ նման երեխաներ, բայց ես այլևս ոչնչի չէի նայում, այլ սրտի մարումով սպասում էի ներկայացմանը։ Երբ դուք բեմ ելաք Անդրեյ Պետրովիչ, ես զմայլված էի, արտասվելու չափ սքանչացած, ինչո՞ւ, ի՞նչ պատճառով ինքս էլ չգիտեմ։ Սքանչացման արտասուքներն ինչի՞ համար են. ապա թե ինչն էր տարօրինակ թվում ինձ հետո այս բոլոր ինը տարիների ընթացքում հիշելիս։ Սրտի մարումով ես հետևում էի կատակերգությանը, նրանում ես, իհարկե, հասկանում էի միայն այն, որ օրիորդը նրան դավաճանել է, և որ նրա վրա ծիծաղում են նրա ոտքի ճկույթը չարժեցող, հիմար մարդիկ։ Երբ նա արտասանում էր պարահանդեսում, ես հասկանում էի, որ նա ստորացած է ու վիրավորված, որ նա հանդիմանում է այս բոլոր ողորմելի մարդկանց, բայց որ նա մե՜ծ է, մե՜ծ։ Իհարկե, Անդրոնիկովի տանը ստացածս պատրաստականությունը նպաստում էր իմ հասկանալուն, բայց նպաստում էր նաև ձեր խաղը, Անդրեյ Պետրովիչ։ Ես առաջին անգամ էի բեմ տեսնում։ Իսկ հեռանալիս, երբ Չացկին բղավեց. «Կառե՜թս, կառե՜թս այստեղ» (իսկ դուք զարմանահրաշ բղավեցիք), ես պոկվեցի տեղիցս և, բուռն ծափահարող ողջ դահլիճի հետ միասին, ծափ զարկեցի և ամբողջ ուժովս բղավեցի «բրա՜վո»։ Հրաշալի հիշում եմ, ինչպես այդ նույն պահին, թիկունքիցս, «գոտկատեղիցս ցած» ասեղի պես խրվեց Տատյանա Պավլովնայի կատաղի կսմթոցը, բայց ես ուշադրություն անգամ չդարձրի։ Իհարկե, «Խելքից պատուհասից» անմիջապես հետո Տատյանա Պավլովնան ինձ տուն տարավ. «Հո չէի՞ր մնալու պարելու, միայն քո պատճառով ես էլ չեմ մնում»,― կառեթում ողջ ճանապարհին ֆշշացնում էիք ինձ վրա, Տատյանա Պավլովնա։ Ամբողջ գիշեր ես զառանցում էի, իսկ հետևյալ օրը ժամը տասին արդեն կանգնած էի ձեր աշխատասենյակի առջև, բայց աշխատասենյակի դուռը փակ էր. ձեզ մոտ մարդիկ էին նստած, և դուք նրանց հետ գործերով էիք զբաղված, հետո հանկարծ կառեթ նստեցիք ու սլացաք ամբողջ օրով՝ մինչև խոր գիշեր, այդպես էլ ես ձեզ չտեսա։ Թե ինչ էի ուզում ձեզ ասել այն ժամանակ, իհարկե, մոռացել եմ, և այն ժամանակ էլ չգիտեի, բայց բուռն կերպով ուզում էի որքան կարելի է շուտ ձեզ տեսնել։ Իսկ հետևյալ օրն առավոտյան, դեռ ժամը ութին, դուք բարեհաճեցիք Սերպուխով մեկնել, այն ժամանակ պարտքատերերի հետ հաշիվը փակելու համար դուք հենց նոր վաճառել էիք Տուլայի նահանգում գտնվող ձեր կալվածքը, բայց ձեր ձեռքին այնուամենայնիվ, դեռ մնում էր մի ախորժելի պատառ, ահա թե ինչու էիք այն ժամանակ դուք Մոսկվա ժամանել, որտեղ մինչ այդ, պարտքատերերից վախենալով, չէիք կարող երևալ և ահա միայն այդ սերպուխովցի գռեհիկը, բոլոր պարտքատերերից միակը, չէր համաձայնում ամբողջի փոխարեն պարտքի կեսը վերցնել։ Տատյանա Պավլովնան նույնիսկ չէր էլ պատասխանում իմ հարցերին։ «Քո գործը չէ, այ, վաղը չէ մյուս օրը քեզ գիշերօթիկ դպրոց են տանելու, պատրաստվիր, տետրակներդ վերցրու, գրքերդ կարգի բեր և սովորիր ինքդ սնդուկդ դարսել. փափկասուն չեք մեծանալու, պարոն», մեկ այս, մեկ այն, էլ բան չմնաց, Տատյանա Պավլովնա, որ չբլբլացնեիք այդ երեք օրը։ Դրանով էլ ավարտվեց, Անդրեյ Պետրովիչ, որ ինձ՝ ձեզ սիրահարվածիս ու անմեղիս, Տուշարի գիշերօթիկ դպրոցը տարան, և թող որ, կարծես, մի հիմար դեպք էր եղածը, այսինքն՝ մեր ողջ հանդիպումը, բայց, կհավատա՞ք, արդյոք, ախր ես հետո, մի կես տարի անց, Տուշարի մոտից ձեզ մոտ էի ուզում փախչել։
― Դու հրաշալի պատմեցիր և այնքա՜ն կենդանի ողջը ինձ հիշեցրիր,― հատ-հատ արտասանեց Վերսիլովը,― բայց գլխավորն այն է, որ քո պատմածի մեջ ինձ զարմացնում է որոշ տարօրինակ մանրամասների առատությունը, օրինակ իմ պարտքերի մանրամասները։ Չխոսելով արդեն այդ մանրամասների որոշ անպարկեշտության մասին՝ չեմ հասկանում նույնիսկ, թե ինչպե՞ս կարող էիր դրանք ձեռք բերել։
― Մանրամասե՞րը։ Ինչպե՞ս եմ ձեռք բերել։ Բայց չէ՞ որ, կրկնում եմ, այս ինը տարիների ընթացքւմ ես միայն այն եմ արել, որ ձեր մասին մանրամասներ եմ ձեռք բերել։
― Տարօրինակ խոստովանություն և տարօրինակ ժամանց։
Բազկաթոռում կիսապառկած նա շրջվեց և նույնիսկ թեթևակի հորանջեց. դիտավորյալ, թե ոչ չգիտեմ։
― Հիմա ինչպե՞ս, շարունակե՞մ պատմել, թե ինչպես էի ուզում Տուշարի դպրոցից ձեզ մոտ փախչել։
― Արգելեք նրան, Անդրեյ Պետրովիչ, զսպեք նրան ու դուրս վռնդեք,― պայթեց Տատյանա Պավլովնան։
― Չի կարելի, Տատյանա Պավլովնա,― պատկառազդու պատասխանեց նրան Վերսիլովը,― Արկադին, հավանաբար, մի բան է մտադրել և, ուրեմն, նրան անպայման պետք է թույլ տալ, որ ավարտի։ Եվ թող ավարտի։ Կպատմի ու կթեթևանա, իսկ նրա համար գլխավորը հենց այն է, որ թեթևանա։ Սկսիր, սիրելիս, քո նոր պատմությունը, այսինքն ես միայն այդպես ասում եմ՝ նոր, մի անհանգստացիր, ես նրա ավարտը գիտեմ։
IV
― Փախչում էի, այսինքն ուզում էի ձեզ մոտ փախչել շատ հասարակ ձևով։ Տատյանա Պավլովնա, հիշո՞ւմ եք, ինչպես ինձ տեղավորելուց մի երկու շաբաթ հետո Տուշարը ձեզ նամակ էր գրել, չե՞ք հիշում։ Իսկ ինձ հետո այդ նամակն էլ Մարիա Իվանովնան ցույց է տվել, դա էլ էր հանգուցյալ Անդրոնիկովի թղթերի մեջ հայտնվել։ Տուշարը հանկարծ գլխի էր ընկել, որ քիչ է փող վերցրել և իր նամակում «արժանապատվությամբ» հայտնել էր ձեզ, թե իր հաստատությունում դաստիարակվում են իշխաններ ու սենատորների որդիներ և նա իր հաստատության պատվից ցած է համարում պահել այնպիսի ծագումով սան, ինչպիսին ես եմ, եթե իրեն հավելյալ գումար չտրվի։
― Mon cher, դու կարող էիր...
― Օ՜, ոչինչ, ոչինչ,― ընդհատեցի ես,― ես միայն մի քիչ Տուշարի մասին պատմեցի։ Դուք նրան, Տատյանա Պավլովնա, երկու շաբաթ հետո արդեն գավառից պատասխանեցիք և կտրուկ կերպով մերժեցիք։ Ես հիշում եմ, ինչպես այն ժամանակ կարմրատակած՝ նա մեր դասասենյակը մտավ։ Նա մի շատ փոքրիկ ու շատ ամրակազմ, մոտ քառասունհինգ տարեկան և ծագումով իսկապես ֆրանսիացի էր Փարիզից, իհարկե, կոշկակարներից, բայց արդեն անհիշելի ժամանակներից ծառայում էր Մոսկվայում. ֆրանսերենի ուսուցչի հաստիքային պաշտոնում, ուներ նույնիսկ աստիճաններ, որոնցով արտակարգ կերպով հպարտանում էր, միաժամանակ խորապես անկիրթ մարդ էր։ Իսկ մենք, նրա սաներս, ընդամենը վեց հոգի էինք, որոնցից մեկն իսկապես մոսկովյան մի սենատորի եղբորորդին էր, և բոլորս նրա տանն ապրում էինք միանգամայն ընտանեկան դրությամբ, ոչ այնքան իր, որքան նրա տիկնոջ հսկողության տակ, որը մի ռուս աստիճանավորի դուստր և չափազանց կոտրատվող տիկնիկ էր։ Այդ երկու շաբաթվա ընթացքում ես սոսկալի երևակայում էի ընկերներիս մոտ. պարծենում էի կապույտ սերթուկովս և հայրիկովս, Անդրեյ Պետրովիչ, և նրանց հարցերը, թե ինչու ես Դոլգոռուկի եմ և ոչ թե Վերսիլով, ամենևին ինձ չէին շփոթում հենց այն պատճառով, որ ինքս էլ չգիտեի, թե ինչու։
― Անդրեյ Պետրովիչ,― համարյա սպառնալից ձայնով բղավեց Տատյանա Պավլովնան։ Մայրս, ընդհակառակը, առանց աչք կտրելու հետևում էր ինձ և, ըստ երևույթին, ուզում էր, որ շարունակեմ։
― Ce[23] Տուշարը... հիմա ես իսկապես մտաբերում եմ, որ փոքրիկ ու չափազանց շարժուն մեկն էր,― ատամների արանքից արտասանեց Վերսիլովը,― բայց այն ժամանակ նրան լավագույն կողմով էին ինձ ներկայացրել...
― Ce Տուշարը նամակը ձեռքին մտավ ներս, մոտեցավ մեր մեծ կաղնեփայտե սեղանին, որի մոտ նստած բոլոր վեցս էլ մի բան անգիր էինք անում, ամուր բռնեց իմ ուսից, բարձրացրեց աթոռից և կարգադրեց տետրակներս վերցնել։ «Քո տեղն այստեղ չէ, այլ այնտեղ»,― նա ցույց տվեց ինձ նախասենյակից դեպի ձախ գտնվող փոքրիկ խցիկը, որտեղ մի հասարակ սեղան, մի հյուսածո աթոռ և մոմլաթե բազմոց կար դրված՝ ճիշտ և ճիշտ ինչպես հիմա վերևի իմ լուսասենյակում։ Ես փոխադրվեցի զարմացած և չափազանց վախվորած, դեռ երբեք ինձ հետ կոպիտ չէին վարվել։ Կես ժամից, երբ Տուշարը դուրս եկավ դասասենյակից, ես սկսեցի հայացքներ ու ժպիտներ փոխանակել ընկերներիս հետ, նրանք, իհարկե, ինձ վրա ծիծաղում էին, բայց ես գլխի չէի ընկնում և կարծում էի, թե մենք ծիծաղում ենք, որովհետև ուրախ ենք։ Հենց այդ պահին ներս ընկավ Տուշարը, բռնեց մազերիս փնջից ու սկսեց քաշել։ «Չհամարձակվես նստել ազնիվ երեխաների կողքին, դու ստոր ծագում ունես և միևնույն է, թե սպասավոր ես»։ Եվ նա ցավոտ խփեց իմ թմբլիկ, վարդագույն այտին։ Դա նրան իսկույն դուր եկավ և նա ինձ խփեց երկրորդ և երրորդ անգամ։ Ես սոսկալի զարմացած էի և հեկեկալով լաց էի լինում։ Մի ամբողջ ժամ ես նստած էի ձեռքերով երեսս փակած և լալիս էի ու լալիս։ Տեղի էր ունեցել մի բան, որը ես ոչ մի կերպ չէի հասկանում։ Չեմ հասկանում, ինչպես կարող էր այդպիսի ոչ չար օտարազգի և նույնիսկ ռուս գյուղացիների ազատագրման համար այդքան ուրախացած մարդը, ինչպիսին Տուշարն էր, ծեծել այնպիսի հիմար մի երեխայի, ինչպիսին ես էի։ Ի դեպ, ես միայն զարմացած էի, բայց ոչ վիրավորված, ես դեռ վիրավորվել չգիտեի։ Ինձ թվում էր, թե ես ինչ-որ չարաճճիություն եմ արել և երբ ուղղվեմ, ինձ կներեն, և մենք բոլորս հանկարծ նորից կուրախանանք, բակ կգնանք խաղալու և էլ ավելի լավ կապրենք։
― Բարեկամս, եթե ես միայն իմանայի...― մի քիչ հոգնած մարդու անփույթ ժպիտով ձիգ տվեց Վերսիլովը,― թե ի՜նչ սրիկա է, սակայն, այդ Տուշարը։ Ի դեպ, ես հույսս դեռ չեմ կորցնում, որ դու մի օր ուժերդ կհավաքես և այդ բոլորը վերջապես մեզ կներես, և մենք նորից էլ ավելի լավ կապրենք։
Նա վճռականորեն հորանջեց։
― Բայց ես չեմ մեղադրում, ամենևին չեմ մեղադրում, և հավատացեք, Տուշարից էլ չեմ բողոքում,― ինչ-որ չափով մոլորված բղավեցի ես և հազիվ էլ մի երկու ամիս է նա ինձ ծեծել։ Հիշում եմ, շարունակ ուզում էի ինչ-որ բանով նրան զինաթափ անել և նետվում էի նրա ձեռքերը համբուրելու ու համբուրում էի ու շարունակ արտասվում էի ու արտասվում։ Ընկերներս ծիծաղում էին ինձ վրա և արհամարհում էին ինձ, որովհետև Տուշարն սկսեց ինձ երբեմն որպես ծառա բանեցնել, հրամայում էր իր հագուստը մատուցել հագնվելիս։ Այստեղ բնազդաբար պետք եկավ ինձ իմ լակեյությունը, ես ամբողջ ուժովս աշխատում էի սիրաշահել նրան և ամենևին չէի վիրավորվում, որովհետև բոլորովին ոչինչ դրանից չէի հասկանում և նույնիսկ մինչև օրս եմ զարմանում, որ այնքան դեռ հիմար էի այն ժամանակ, որ չէի կարողանում հասկանալ, թե ես իրենց բոլորին հավասար մարդ չեմ։ Ճիշտ է, ընկերներս այն ժամանակ էլ ինձ շատ բան բացատրեցին, դա լավ դպրոց էր։ Տուշարն ավարտեց նրանով, որ սկսեց ավելի սիրով ծնկով հետևիցս աքացի տալ, քան դեմքիս խփել, իսկ մի կես տարի հետո նույնիսկ սկսեց ինձ երբեմն փաղաքշել, սակայն, որքան էլ հազվադեպ, բայց ամիսը մեկ անգամ, երևի, ծեծում էր, հիշեցնելու համար, որ պատշաճության սահմաններից դուրս չգամ։ Երեխաների հետ էլ շատ շուտով ինձ միասին նստեցրին և թույլ էին տալիս, որ խաղամ, բայց ոչ մի անգամ երկուս ու կես տարվա ընթացքում Տուշարը չմոռացավ մեր սոցիալական դրությունների տարբերությունը և, թեև ոչ այնքան, բայց այնուամենայնիվ ծառայությունների համար օգտագործում էր ինձ մշտապես, և կարծում եմ, որ հենց դիրքս հիշեցնելու համար էր դա անում։
Իսկ փախել եմ, այսինքն ուզում էի փախչել արդեն մի հինգ ամիս անց այդ առաջին երկու ամսից։ Եվ ընդհանրապես ես ողջ կյանքումս դանդաղաշարժ եմ եղել վճիռներում։ Երբ ես անկողին էի մտնում ու վերմակով ծածկվում, իսկույն սկսում էի երազել ձեր մասին, Անդրեյ Պետրովիչ, միմիայն ձեր մասին, ամենևին չգիտեմ, թե ինչու էր այդպես լինում։ Ես ձեզ նույնիսկ երազներումս էի տեսնում։ Գլխավորն այն է, որ ես շարունակ բուռն կերպով երազում էի, որ դուք հանկարծ ներս կմտնեք, ես կնետվեմ դեպի ձեզ, և դուք դուրս կբերեք ինձ այդտեղից և կտանեք ձեզ մոտ, այն աշխատասենյակը, և մենք նորից թատրոն կգնանք և այլն, և այլն։ Եվ որ գլխավորն է, մենք իրարից չենք բաժանվի, ահա թե որն էր գլխավորը։ Իսկ երբ առավոտյան ստիպված էի արթնանալ, ապա հանկարծ սկսվում էին տղաների ծաղր ու ծանակը և արհամարհանքը։ Նրանցից մեկն ուղղակի սկսեց ծեծել ինձ և ստիպում էր, որ իր սապոգները մատուցեմ. նա հայհոյում էր ինձ ամենավատ խոսքերով, հատկապես աշխատելով բացատրել ինձ իմ ծագումը՝ ի զվարճություն բոլոր ունկնդիրների։ Իսկ երբ վերջապես ինքը Տուշարն էր հայտնվում, իմ հոգում անտանելի մի բան էր սկսվում։ Ես զգում էի, որ ինձ այստեղ երբեք չեն ների, օ՜ ես կամաց-կամաց արդեն սկսել էի հասկանալ, որ հենց չեն ների և ինչումն եմ ես հատկապես մեղանչել։ Եվ այդպես, ես վերջապես վճռեցի փախչել։ Ամբողջ երկու ամիս ես սոսկալի երազում էի այդ մասին և վերջապես համարձակվեցի. սեպտեմբեր ամիսն էր այդ ժամանակ։ Ես սպասեցի, մինչև ընկերներս իրենց տները ցրվեցին՝ շաբաթից-կիրակի անցկացնելու, մինչ այդ ծածուկ ինձ համար ամենաանհրաժեշտ իրերի մի կապոց խնամքով կապեցի, երկու ռուբլի էլ փող ունեի։ Ես ուզում էի սպասել մինչև կմթնի. «Հետո կիջնեմ սանդուղքով,― մտածում էի ես,― ու դուրս կգամ և այնուհետև ճամփա կընկնեմ»։ Ո՞ւր։ Ես գիտեի, որ Անդրոնիկովին արդեն փոխադրել են Պետերբուրգ, և որոշեցի, որ կգտնեմ Ֆանարիոտովայի տունը Արբատում. «Գիշերը որևէ տեղում կքայլեմ կամ կնստեմ, իսկ առավոտյան մեկնումին հարց ու փորձ կանեմ տան բակում որտեղ է այժմ Անդրեյ Պետրովիչը և, եթե Մոսկվայում չէ. ապա ո՞ր քաղաքում է կամ ո՞ր տերությունում։ Երևի, կասեն։ Ես կհեռանամ, իսկ հետո մի որևէ այլ տեղում և որևէ մեկին կհարցնեմ, թե դեպի որ ուղեկալը գնամ, եթե որևէ ուրիշ քաղաք պիտի գնամ, և դուրս կգամ, կգնամ ու կգնամ։ Շարունակ կգնամ, թփերի տակ կգիշերեմ և միայն հաց կուտեմ, իսկ երկու ռուբլու հացը ինձ շատ երկար ժամանակ բավական կլինի»։ Սակայն շաբաթ օրը ոչ մի կերպ չհաջողվեց փախչել, ստիպված եղա սպասել մինչև վաղը, մինչև կիրակի և, կարծես դիտմամբ, կիրակի օրը Տուշարը ու նրա կինը ինչ-որ տեղ գնացին. ամբողջ տանը միայն ես ու Ագաֆիան մնացինք։ Ես սոսկալի տրտմությամբ սպասում էի գիշերվան, հիշում եմ, նստել էի մեր դահլիճում, պատուհանի մոտ ու նայում էի փայտաշեն տնակներով փոշոտ փողոցին ու սակավադեպ անցորդներին։ Տուշարն ապրում էր խուլ թաղամասում և պատուհաններից ուղեկալն էր երևում, արդյո՞ք հենց այն չէ,― թվում էր ինձ։ Արևը մայր էր մտնում այնքան կարմիր, երկինքն այնքան սառն էր, և սուր՝ քամին, ճիշտ և ճիշտ ինչպես այսօր, ավազը դեպի վեր էր քշում։ Վերջապես բոլորովին մթնեց, ես կանգնեցի սրբապատկերի առաջ և սկսեցի աղոթել, միայն թե արագ-արագ, շատ էի շտապում։ Վերցրի կապոցս և մատներիս ծայրերի վրա իջա մեր ճռճռան սանդուղքով, սոսկալի վախենալով, որ հանկարծ խոհանոցից քայլերս չլսի Ագաֆիան։ Դուռը բանալիով փակ էր, ես բացեցի և հանկարծ մութ-մութ գիշերը սևին տվեց իմ առջև, որպես անսահմանորեն վտանգավոր անհայտություն, իսկ քամին միանգամից գլխիցս պոկեց գդակս։ Ես ուզում էի դուրս գալ. մայթի մյուս կողմում լսվեց հայհոյող անցորդի խռպոտ ու հարբած ոռնոցը, ես մի պահ կանգնեցի, մի պահ նայեցի ու կամացուկ վերադարձա, կամացուկ վերև բարձրացա, կամացուկ հանվեցի, կապոցս դարսեցի և առանց արտասուքի ու առանց մտքերի երեսնիվայր պառկեցի և հենց այդ րոպեից սկսեցի դատել, Անդրեյ Պետրովիչ։ Հենց այդ նույն րոպեից, երբ գիտակցեցի, որ ես, բացի նրանից, որ լակեյ եմ, դրան ավելացրած նաև վախկոտ եմ, և սկսվեց իմ իսկական, ճշմարիտ զարգացումը։
― Իսկ ես հենց այս նույն րոպեից քեզ ընդմիշտ ճանաչեցի,― հանկարծ տեղից թռավ Տատյանա Պավլովնան և այնքան անսպասելի, որ ես բոլորովին չպատրաստվեցի,― ախր, բավական չէ, որ դու այն ժամանակ էիր լակեյ, հիմա էլ ես լակեյ, դու լակեյի հոգի ունես։ Ախր ի՜նչ արժեր Անդրեյ Պետրովիչի համար, որ քեզ կոշկակարի աշակերտ տար։ Նույնիսկ բարերարություն արած կլիներ, արհեստ կսովորեցներ։ Ո՞վ պիտի դրանից ավելին քեզ համար ուզեր կամ պահանջեր։ Հայրդ՝ Մակար Իվանիչը, ոչ թե խնդրում, այլ համարյա պահանջում էր, որ ձեզ, իր երեխաներին, ստորին դասից դուրս չբերեն։ Ո՜չ, դու չես գնահատում, որ նա քեզ համալսարանի դուռն է հասցրել և որ նրա միջոցով դու իրավունքներ ես ստացել։ Սրան տեսեք, տղաները ծաղրել են, դրա պատճառով երդվել է վրեժ լուծել մարդկությունից... Սրիկայի մեկը։
Խոստովանում եմ, ես ապշել էի այս արարքից։ Ես վերկացա և որոշ ժամանակ նայում էի, չիմանալով, թե ինչ ասեմ։
― Բայց իսկապես, Տատյանա Պավլովնան ինձ նոր բան ասաց,― հաստատակամորեն վերջապես դեպի Վերսիլովը դարձա ես,― և իսկապես ես այնքան լակեյ եմ, որ ոչ մի կերպ չեմ կարողանում բավարարվել միայն նրանով, որ Վերսիլովն ինձ կոշկակարության չի տվել։ Նույնիսկ «իրավունքները» չեն սրտաշարժել ինձ, այսինքն՝ ամբողջ Վերսիլովին տվեք ինձ, հորս տվեք ինձ... ահա թե ինչ եմ պահանջել, հապա ի՞նչ եմ, որ լակեյ չեմ։ Մայրիկ, իմ խղճին արդեն ութ տարի է, ինչ ծանրացել է այն, որ դուք մենակ եկաք Տուշարի մոտ ինձ այցելելու և ինչպես ձեզ ընդունեցի ես, բայց հիմա ժամանակ չկա դրա մասին խոսելու։ Տատյանա Պավլովնան թույլ չի տա պատմել։ Մինչև վաղը, միգուցե, մայրիկ, ես և դուք դեռ կհանդիպենք։ Տատյանա Պավլովնա, ի՞նչ կա դրանում, եթե ես կրկին այն աստիճանի լակեյ լինեմ, որ ոչ մի կերպ նույնիսկ հանդուրժել չկարողանամ, որ ողջ և առողջ կին ունենալով, կարելի լինի մի նոր կնոջ հետ ամուսնանալ։ Բայց չէ՞ որ դա քիչ մնաց, որ պատահեր Անդրեյ Պետրովիչի հետ Էմսում։ Մայրիկ, եթե չուզենաք մնալ ձեր ամուսնու հետ, որը վաղը ամուսնանում է ուրիշի հետ, հիշեցեք, թե որդի ունեք, որը խոստանում է հավիտենապես ձեզ հարգոդ որդի լինել, հիշեցեք և գնանք, միայն մի պայմանով, կամ նա, կամ ես, ուզո՞ւմ եք։ Ես հիմա չեմ ձեզնից պատասխան խնդրում, ես գիտեմ, որ նման հարցերին իսկույն պատասխան տալ չի կարելի։
Բայց ես չկարողացա խոսքս ավարտել, առաջինը որովհետև տաքացա և ինձ կորցրի։ Մայրս սաստիկ գունատվեց, և կարծես ձայնը խզվեց, ոչ մի բառ չկարողացավ արտասանել։ Տատյանա Պավլովնան ինչ-որ շատ բարձր ու շատ երկար բան ասաց, այնպես որ ես նույնիսկ չհասկացա, և մի երկու անգամ բռունցքով ուսիս խփեց։ Ես միայն հիշեցի, որ նա գոռգոռաց, թե իմ ասածները «շինծու են, սաղրիկ հոգում փայփայած ու մատով շուռ տված մտքեր են»։ Վերսիլովը նստած էր անշարժ, չափազանց լուրջ և չէր ժպտում։ Ես գնացի վերև, իմ սենյակը։ Վերջին հայացքը, որ ուղեկցեց ինձ սենյակից, քրոջս հանդիմանական հայացքն էր. նա խստորեն տարուբերում էր գլուխն իմ հետևից։
Գլուխ յոթերորդ
I
Այս բոլոր տեսարանները ես նկարագրում եմ առանց ինձ խնայելու, որպեսզի ամեն բան հստակ վերհիշեմ և տպավորությունը վերականգնեմ։ Բարձրանալով սենյակս` ես ամենևին չգիտեի, պետք է ամաչե՞մ, թե՞, որպես իր պարտքը կատարած մարդ, ցնծամ։ Եթե ես գոնե մի փոքր ավելի փորձառու լինեի, ես կկռահեի, որ նման գործում ամենաչնչին կասկածն անգամ պետք է բացատրվի ի վնաս ինձ։ Բայց ինձ մոլորեցնում էր մի այլ հանգամանք, չեմ հասկանում, ինչի վրա էի ուրախանում, բայց սոսկալի ուրախ էի, թեև կասկածում էի և պարզորոշ գիտակցում, որ վարում քննությունս չբռնեցի։ Նույնիսկ այն, որ Տատյանա Պավլովնան այդպիսի չարությամբ ինձ անպատվեց, ինձ համար միայն ծիծաղելի էր ու զվարճալի և ամենևին չէր զայրացնում ինձ։ Հավանաբար, այս բոլորի պատճառն այն էր, որ ես, այնուամենայնիվ, կտրել էի շղթան և առաջին անգամ ինձ ազատ էի զգում։
Զգում էի նաև, որ փչացրել եմ դրությունս, ավելի շատ մշուշ կուտակվեց այն բանում, թե հիմա ինչպես վարվեմ ժառանգությանը վերաբերող նամակի հետ։ Հիմա վճռականորեն կկարծեն, որ ես ուզում եմ վրեժ լուծել Վերսիլովից։ Բայց դեռ վարում, բոլոր այդ վիճաբանությունների ժամանակ, ես վճռեցի ժառանգությանը վերաբերող նամակի գործը իրավարար միջնորդի որոշմանը հանձնել և, որպես դատավոր, Վասինին դիմել, իսկ եթե չհաջողվի Վասինին, ապա մի ուրիշ անձնավորության, և ես արդեն գիտեի, թե ում։ Մի անգամ, հենց միայն դրա համար, կգնամ Վասինի մոտ, մտածում էի ես, իսկ հետո հետո երկար ժամանակով, մի քանի ամսով կանհետանամ բոլորի համար, իսկ Վասինի համար նույնիսկ առանձնապես կանհետանամ, միայն, միգուցե, մորս ու քրոջս հետ երբեմն տեսնվեմ։ Այս բոլորն անկարգ ու անկանոն էր. զգում էի, որ մի բան արել եմ, բայց այնպես չեմ արել և, և գոհ էի. կրկնում եմ, մի բանի համար, այնուամենայնիվ, ուրախ էի։
Նախատեսելով վաղվա երկարաժամ քայլերս՝ ես որոշեցի վաղ պառկել քնելու։ Բացի բնակարան վարձելն ու տեղափոխվելը, ես որոշ վճիռներ էի ընդունել, որոնք այսպես թե այնպես որոշել էի կատարել։ Բայց երեկոյին բախտ չվիճակվեց առանց կորյուզների ավարտվել, և Վերսիլովը կարողացավ, այնուամենայնիվ, արտակարգ կերպով զարմացնել ինձ։ Իմ լուսասենյակը նա վճռականապես երբեք չէր մտնում, և հանկարծ, դեռ մի ժամ էլ չկար, որ ես սենյակումս էի, սանդուղքի վրա քայլեր լսեցի, նա կանչում էր ինձ ճանապարհը լուսավորելու։ Ես դուրս բերեցի մոմը և, դեպի ցած մեկնելով ձեռքս, որը նա իսկույն բռնեց, օգնեցի նրան վեր բարձրանալ։
― Mersi, բարեկամ, ես դեռ ոչ մի անգամ այստեղ չէի սողոսկել, նույնիսկ երբ վարձում էի այս բնակարանը։ Ես նախազգում էի, թե սա ինչ պիտի լինի, բայց այսպիսի բան այնուամենայնիվ չէի ենթադրում,― նա կանգնել էր իմ լուսասենյակի մեջտեղում և հետաքրքրությամբ շուրջն էր նայում։― Բայց սա դագաղ է, կատարյալ դագաղ։
Իսկապես, որոշ նմանություն կար դագաղի ներսի մասի հետ, և ես նույնիսկ զարմացա, թե մի բառով նա որքան ճշգրիտ բնորոշեց նա։ Խցիկս նեղ էր ու երկար, ոչ ավելի, քան իմ ուսի բարձրությունից սկսվում էր պատի ու տանիքի անկյունը, իսկ տանիքի հակառակ ծայրին ես կարող էի հասցնել ձեռքիս ափը։ Առաջին րոպեին Վերսիլովն անգիտակից կերպով կռացած էր իրեն պահում, վախենալով, թե գլուխը առաստաղին կդիպցնի, սակայն չդիպցրեց և վերջացրեց նրանով, որ բավական հանգիստ նստեց իմ բազմոցին, որի վրա արդեն փռված էր իմ անկողինը։ Ինչ վերաբերում է ինձ, ես չնստեցի և խորապես զարմացած նրան էի նայում։
― Մայրդ պատմում է, որ չգիտեր, վերցնի՞, արդյոք, այն փողը, որ դու քիչ առաջ տվել էիր նրան քո մի ամսվա ապրուստի համար։ Նկատի ունենալով նման դագաղը ոչ միայն չի կարելի վերցնել, այլ, ընդհակառակը, մեզնից պետք է քո օգտին գանձել։ Ես այստեղ երբեք չես եղել և... պատկերացնել չեմ կարող, թե այստեղ կարելի է ապրել։
― Վարժվել եմ։ Բայց նրան, որ ձեզ տեսնում եմ իմ սենյակում, ոչ մի կերպ չեմ կարող վարժվել այն բանից հետո, որ կատարվեց ներքևում։
― Օ՜, իհարկե, դու չափազանց կոպիտ էիր ներքևում, բայց... ես էլ իմ առանձին նպատակներն ունեմ, որոնք և կբացատրեմ քեզ, թեև, ի դեպ, իմ գալու մեջ ոչ մի արտակարգ բան չկա, նույնիսկ այն, որ տեղի ունեցավ ներքևում, նույնպես միանգամայն օրինակարգ երևույթ էր. բայց ղու, հանուն Քրիստոսի, բացատրիր ինձ ահա թե ինչը, այն, որ ներքևում դու պատմում էիր և որին այնքան հանդիսավոր մեզ պատրաստում ու ձեռք էիր զարկում, մի՞թե այն բոլորն է, որ դու ուզում էիր երևան հանել կամ հաղորդել և ուրիշ ոչ մի ասելիք չունեի՞ր։
― Բոլորն է։ Այսինքն ենթադրենք, թե բոլորն է։
― Մի քիչ քիչ է, բարեկամս։ Ճիշտն ասած՝ ես, քո գրոհից դատելով և այն բանից, թե ինչպես էիր մեզ կոչ անում ծիծաղել, մի խոսքով, տեսնելով, թե պատմելու ինչ ցանկություն ունես դու, ես ավելին էի սպասում։
― Իսկ ձեզ համար միևնույն չէ՞։
― Ես, իսկապես, չափի զգացման մասին եմ խոսում, այդքան աղմուկի կարիք չկար, հենց չափն էր դրանում խախտված։ Մի ամբողջ ամիս լռել էիր, պատրաստվում էիր և հանկարծ ոչինչ։
― Ես երկար էի ուզում պատմել, բայց ամաչում եմ, որ այդքանն էլ պատմեցի։ Ամեն բան բառերով չես պատմի, բան էլ կա, որ ավելի լավ է երբեք չպատմես։ Ես, ախր, բավական բան ասացի, իսկ դուք չէ՞ որ չեք հասկացել։
― Ա՜, դու էլ ես երբեմն տառապում, որ միտքդ բառերի մեջ չի ամփոփվում։ Դա ազնիվ տառապանք է, բարեկամս, և տրված է միայն ընտրյալներին. հիմարը միշտ էլ գոհ է իր ասածից, ըստ որում միշտ էլ կասի ավելին, քան պետք է. նրանք սիրում են մի բան էլ ավելի։
― Ինչպես, օրինակ, ես ներքևում, ես էլ ավելին ասացի, քան պետք էր. ես պահանջեցի «ամբողջ Վերսիլովին», դա շատ ավելին է, քան պետք է. ինձ Վերսիլովն ամենևին պետք չէ։
― Բարեկամս, տեսնում եմ, որ դու ուզում ես վերաշահել վարում տանուլ տվածդ։ Դու, ըստ երևույթին, զղջացել ես, իսկ քանի որ զղջալ մեզանում նշանակում է անհապաղ որևէ մեկի վրա կրկին հարձակվել, դու էլ չես ուզում մի անգամ էլ իմ հարցում վրիպել։ Ես վաղ եմ եկել և դու դեռ չես սառել, դրան ավելացրած նաև, որ դժվարությամբ ես քննադատության դիմանում։ Բայց նստիր, Աստված սիրես, ես եկել եմ մի բան քեզ հաղորդելու, շնորհակալ եմ, այ այդպես։ Այն բանից, որ դու հեռանալիս մորդ ասացիր ներքևում, չափազանց պարզ է, որ մենք, նույնիսկ բոլոր դեպքերում, ավելի լավ է բաժանվենք։ Ես եկել եմ այն նպատակով, որ քեզ համոզեմ անել այդ հնարավորին չափ մեղմ և առանց խայտառակության, որպեսզի էլ ավելի չվշտացնես և չվախեցնես մորդ։ Նույնիսկ այն, որ ես ինքս այստեղ եկա, արդեն սրտապնդել է նրան, նա մի տեսակ հավատում է, որ մենք դեռ կհասցնենք հաշտվել և որ ամեն բան առաջվա պես կգնա։ Կարծում եմ, որ եթե մենք այստեղ մեկ կամ երկու անգամ որքան հնարավոր է բարձր ծիծաղեինք, նրանց վեհերոտ սրտերում հրճվանք կհարուցեինք։ Թող որ դրանք պարզ սրտեր են, բայց անկեղծ ու միամիտ սիրող սրտեր են, ուրեմն ինչո՞ւ չփայփայենք դրանց առիթի դեպքում։ Հենց սա մեկ։ Երկրորդ, ինչո՞ւ պետք է անպայման վրեժի ծարավով, ատամներ կրճտացնելով, երդումներով և այլևայլ բաներով իրարից բաժանվել, այսպես ասած, փոխադարձաբար իրար հարգելով, ճիշտ չէ՞, արդյոք։
― Այդ բոլորը դատարկ բաներ են։ Խոստանում եմ, որ կհեռանամ առանց խայտառակության և բավական է։ Դրանով դուք մորս մասի՞ն եք հոգում։ Իսկ ինձ թվում է, որ մորս հանգստությունն այստեղ վճռականապես ձեզ համար միևնույն է, և դուք միայն հենց այնպես խոսում եք։
― Չե՞ս հավատում։
― Դուք ինձ հետ ուղղակի, կարծես, երեխայի հետ եք խոսում։
― Բարեկամս, ես պատրաստ եմ հազար անգամ ներողություն խնդրել քեզանից դրա և բոլոր այն բաների համար, որ ինձ ես վերագրում, մանկությանդ այն բոլոր տարիների համար և այլն, և այլն, բայց, cher enfant, դրանից ի՞նչ դուրս կգա։ Դու այնքան խելոք ես, որ ինքդ չես ուզենա նման հիմար դրության մեջ ընկնել։ Ես արդեն չեմ խոսում այն մասին, որ նույնիսկ մինչև այժմ լիովին հասկանում ես քո հանդիմանությունների բնույթը, և իսկապես, ինչո՞ւմ ես հատկապես ինձ մեղադրում։ Այն բանում, որ Վերսիլով չե՞ս ծնվել։ Թե՞ ոչ։ Վահ, դու ծիծաղում ես արհամարհանքով և թևերդ թափ տալիս, ուրեմն ո՞չ։
― Հավատացեք, որ ոչ։ Հավատացեք, որ ոչ մի պատիվ չեմ տեսնում Վերսիլով կոչվելու մեջ։
― Պատվի մասին չխոսենք, ի դեպ, քո պատասխանն անպայման դեմոկրատական պետք է լինի, բայց եթե այդպես է, էլ ինչո՞ւմ ես ինձ մեղադրում դու։
― Տատյանա Պավլովնան հիմա ասաց այն բոլորը, որ ես պետք է իմանայի և որը ես ոչ մի կերպ չէի կարողանում հասկանալ մինչև նրա ասելը, դա այն է, որ դուք հո ինձ կոշկակարության չեք տվել, հետևաբար ես դեռ պետք է շնորհակալ լինեմ ձեզ։ Չեմ կարողանում հասկանալ, թե ինչու եմ ես անշնորհակալ, նույնիսկ հիմա, նույնիսկ երբ ինձ դա հասկացրել են։ Արդյո՞ք, ձեր հպարտ արյունը չի խոսում իմ մեջ, Անդրեյ Պետրովիչ։
― Հավանաբար, ոչ։ Եվ բացի այդ, համաձայնիր, որ քո բոլոր արտառոց արարքները ներքևում, փոխանակ ինձ նեղելու, ինչպես որ նախատեսված էին քո կողմից, չարչարում ու քրքրում էին մորդ։ Մինչդեռ, թվում է, թե դու չպետք է նրան դատես։ Եվ ինչո՞վ է նա քո առաջ մեղավոր։ Ի դեպ, բացատրիր ինձ նաև, բարեկամս, ինչո՞ւ և ի՞նչ նպատակով ես տարածել և՛ դպրոցում, և՛ գիմնազիայում, և՛ քո ողջ կյանքի ընթացքում, և՛ նույնիսկ առաջին պատահած մարդուն, թե դու ապօրինածին ես։ Ես լսել եմ, որ դու մի առանձին սիրով ես դա արել։ Մինչդեռ այդ բոլորը անմտություն է և ստոր զրպարտություն, դու օրինածին ես, Դոլգոռուկի, մի արտակարգ խելքի ու բնավորության տեր պատկառելի մարդու՝ Մակար Իվանիչ Դոլգոռուկու որդին։ Իսկ եթե դու բարձրագույն կրթություն ես ստացել, ապա իսկապես քո նախկին կալվածատեր Վերսիլովի շնորհիվ, բայց ի՞նչ է դրանից բխում։ Գլխավորն այն է, որ քո ապօրինածնությունն ազդարարելով, որն ինքնին արդեն զրպարտություն է, դու բաց ես անում մորդ գաղտնիքը և, շինծու մի հպարտությունից դրդված, քարշ ես տալիս մորդ առաջին պատահած կեղտի առաջ դատաստանի։ Բարեկամս, դա չափազանց անազնիվ քայլ է, առավել ևս, որ մարդ անձամբ ոչ մի բանում մեղավոր չէ, դա ամենամաքուր մի խառնվածք է, և եթե նա Վերսիլովա չէ, ապա միմիայն այն պատճառով, որ մինչև այժմ էլ ամուսնացած է։
― Բավական է, ես միանգամայն համաձայն եմ ձեզ հետ և այնքան եմ հավատում ձեր խելամտությանը, որ լիահույս եմ, թե կդադարեք չափազանց երկար ինձ նախատելուց։ Դուք այնքա՜ն եք չափ սիրում, մինչդեռ ամեն բան չափ ունի, նույնիսկ ձեր՝ մորս նկատմամբ հանկարծակի տածած սերը։ Ավելի լավ է, գիտեք ինչ. եթե դուք սիրտ եք արել ինձ մոտ գալ և ինձ մոտ քառորդ ժամ, կամ կես ժամ նստել (ես այդպես էլ դեռ չգիտեմ, թե ինչի համար, դե, ենթադրենք, թե մորս հանգստության համար) և, բացի դրանից, այդպիսի սիրով խոսում եք ինձ հետ, չնայած այն բանին, որ տեղի ունեցավ ներքևում, ապա ավելի լավ է պատմեցեք ինձ իմ հոր՝ հենց այդ Մակար Իվանով ուխտագնացի մասին։ Ես հենց ձեզնից կուզենայի լսել նրա մասին, ես վաղուց մտադիր էի ձեզ հարցնել։ Բաժանվելով ձեզնից և, միգուցե, երկար ժամանակով, ես շատ կուզենայի նույնպես ձեզնից պատասխան ստանալ նաև մի հարցի, մի՞թե այս ամբողջ քսան տարվա ընթացքում դուք չէի՞ք կարող ազդել մորս, իսկ հիմա նույնիսկ քրոջս, նախապաշարումների վրա այնպես, որ ձեր քաղաքակրթող ազդեցությամբ ցրեիք նրան շրջապատող միջավայրի նախնական խավարը։ Օ՜, ես նրա մաքրության մասին չեմ խոսում։ Նա առանց այն էլ միշտ անսահմանորեն բարձր էր ձեզնից բարոյապես, ներեցեք, բայց... դա միայն անսահմանորեն բարձր մեռել է։ Ապրում է միայն Վերսիլովը, իսկ ոչ մնացյալը նրա շուրջը և ողջ նրա հետ կապվածը գորշ կյանք է վարում այն պարտադիր պայմանով, որ պետք է պատիվ ունենա սնելու նրան իր ուժերով, իր կենդանի հյութերով։ Բայց չէ՞ որ նա էլ է մի օր կենդանի եղել։ Չէ՞ որ դուք մի բան սիրել եք նրա մեջ։ Չէ՞ որ նա էլ է մի օր կին եղել։
― Եթե կուզես, բարեկամս, երբեք չի եղել,― ասաց նա ինձ. իսկույն դառնալով այն նախնական, ինձ հետ այն ժամանակվա վարվելաձևին, որն այնքան հիշելի է ինձ համար և որն այնպես զայրացնում էր ինձ. այսինքն առերես, նա ինքը անկեղծ միամտությունն է, իսկ լավ նայելիս ամեն բան միայն խորագույն ծաղր, և այդպես երբեմն ոչ մի կերպ չէի կարողանում հասկանալ նրա դեմքի արտահայտությունը,― երբեք չի եղել։ Ռուս կինը երբեք կին չի լինում։
― Իսկ լեհուհին, ֆրանսուհին լինո՞ւմ են։ Կամ իտալուհի՞ն, կրքոտ իտալուհին, ահա թե ինչը կարող է գերել Վերսիլովի պես, բարձրագույն միջավայրի քաղաքակրթված ռուս մարդուն։
― Դե, մի՞թե կարող էի սպասել, որ սլավոնասերի եմ հանդիպելու,― ծիծաղեց Վերսիլովը։
Ես բառ առ բառ մտաբերում եմ նրա պատմածը, նա սկսեց խոսել նույնիսկ մեծ սիրով և նկատելի հաճույքով։ Ինձ համար չափազանց պարզ էր, որ նա ինձ մոտ եկել էր ամենևին էլ ոչ շաղակրատելու և ամենևին էլ ոչ նրա համար, որ հանգստացնի մորս, այլ երևի այլ նպատակներ ունենալով։
II
― Մեր ողջ քսան տարին մայրդ ու ես միանգամայն լուռ ենք ապրել,― սկսեց նա իր շատախոսությունը (ծայրահեղ շինծու և անբնական),― և այն բոլորը, որ տեղի է ունեցել մեր միջև, այդպես էլ լուռ է կատարվել։ Մեր կապի ողջ քսանամյակի գլխավոր բնույթը լռությունն է եղել։ Ես կարծում եմ, որ մենք նույնիսկ ոչ մի անգամ չենք էլ գժտվել։ Ճիշտ է, ես հաճախ էի բացակայում և նրան մենակ թողնում, բայց վերջանում էր նրանով, որ միշտ հետ էի գալիս։ Nous revenons toujours[24] և սա է տղամարդկանց հիմնական հատկությունը, դա մեծահոգությունից է բխում, եթե ամուսնության գործը միայն կանանցից կախված լիներ, ոչ մի ամուսնություն անվնաս չէր մնա։ Հեզություն, անպատասխանություն, խոնարհություն և միևնույն ժամանակ հաստատակամություն, ուժ, իսկական ուժ ― ահա մորդ բնավորությունը։ Եվ նկատիր, որ աշխարհում ինձ պատահած բոլոր կանանցից նա լավագույնն է։ Իսկ որ նա ուժ ունի, դա ես վկայում եմ. ես, ախր, տեսել եմ, ինչպես էր այդ ուժը նրան սնում։ Այնտեղ, ուր հարցը վերաբերում է, եթե չասենք համոզմունքներին (ճիշտ համոզմունքներ այստեղ չեն կարող լինել), ապա այն բանին, որ նրանց մոտ համոզմունք է համարվում, ուրեմն, նրանց կարծիքով, նաև սուրբ, այնտեղ ուզում ես չարչարանքների ենթարկիր, ուղղակի չեն զիջի։ Դե, իսկ ես, ինքդ կարող ես եզրակացնել, նմա՞ն եմ, արդյոք, չարչարողի։ Ահա թե ինչու ես գերադասեցի համարյա ամեն բանում լռել, և ոչ միայն այն պատճառով, որ դա ավելի հեշտ էր, և խոստովանում եմ, որ չեմ զղջում։ Այդպիսով, ամեն բան ինքն իրեն ստացվեց լայնախոհ ու մարդասիրական, այնպես որ ես ինձ ոչ մի գովասանք չեմ վերագրում։ Ի դեպ կասեմ, փակագծերում, որ չգիտեմ ինչու կասկածում եմ, թե նա երբեք իմ մարդասիրությանը չի հավատացել, հենց այդ պատճառով էլ շարունակ դողացել է. բայց, դողալով, միևնույն ժամանակ ոչ մի կուլտուրայի չի ենթարկվել։ Նրանք ինչ-որ ձևով դա կարողանում են, իսկ մենք ինչ-որ բան այդտեղ չենք հասկանում, և ընդհանրապես նրանք մեզնից լավ են կարողանում իրենց գործերը կարգադրել։ Նրանք կարող են շարունակել ապրել իրենց ձևով իրենց համար ամենաանբնական դրություններում և իրենց համար ոչ հատուկ դրություններում միանգամայն հարազատ մնալ իրենց։ Մենք այդպես չենք կարողանում։
― Ո՞վ նրանք։ Ես ձեզ լավ չեմ հասկանում։
― Ժողովուրդը, բարեկամս, ես ժողովրդի մասին եմ խոսում։ Նա ապացուցել է և իր կենսունակության այդ մեծ ուժը, և իր պատմական լայնախոհությունը թե բարոյապես, թե քաղաքականապես։ Բայց, որպեսզի վերադառնանք մեր խնդրին, մորդ մասին պետք է նկատեմ այն, որ նա հո շարունակ չի՞ լռում, նա երբեմն էլ կխոսի, բայց այնպես կխոսի, որ ուղղակի կտեսնես, թե դու միայն ժամանակ ես կորցրել խոսելով, թեկուզ հինգ տարի էլ դրանից առաջ աստիճանաբար նախապատրաստած լինես նրան։ Ընդ որում նրա առարկությունները ամենաանսպասելին կարող են լինել։ Եվ նկատիր նաև, որ ես ամենևին նրան հիմար չեմ անվանում, ընդհակառակը, այստեղ յուրատեսակ խելք կա, և նույնիսկ երևելի խելք, սակայն խելքին դու, միգուցե, չհավատաս...
― Ինչո՞ւ պիտի չհավատամ։ Ես միայն չեմ հավատում, թե դուք ինքներդ իսկապես և առանց ձևանալու հավատում եք նրա խելքին։
― Հա՞։ Ուրեմն դու ինձ այդպիսի քամելեո՞ն ես համարում։ Բարեկամս, ես քեզ արդեն շատ բան եմ թույլ տալիս... որպես երես տված որդուս... բայց այս անգամ թող այդպես լինի։
― Հորս մասին պատմեցեք, եթե կարող եք, ճշմարտությունը։
― Մակար Իվանովիչի՞ մասին։ Մակար Իվանովիչը, ինչպես դու արդեն գիտես, ագարակի գյուղացի է, որն, այսպես ասած, ցանկացել է որոշ փառք ձեռք բերել...
― Գրազ կգամ, որ այս րոպեին դուք նրան ինչ-որ բանում նախանձում եք։
― Ընդհակառակը, բարեկամս, ընդհակառակը և եթե կուզես, ես շատ ուրախ եմ, որ քեզ այդպիսի խորամիտ տրամադրությամբ եմ տեսնում, երդվում եմ, որ հենց հիմա ես վերին աստիճանի զղջման տրամադրության եմ և հենց հիմա, այս րոպեիս, միգուցե հազարերորդ անգամ անզոր կերպով ափսոսում եմ քսան տարի առաջ կատարվածի համար։ Ընդ որում, Աստված է վկա, որ այդ բոլորը տեղի է ունեցել վերին աստիճանի ակամա... իսկ հետո, որքան որ ներել են ուժերս, նաև մարդասիրաբար, համենայն դեպս, որքան որ այն ժամանակ ես պատկերացնում էի մարդասիրության սխրագործությունը։ Օ՜, մենք այն ժամանակ բոլորս էինք եռում բարիք գործելու, քաղաքացիական նպատակներին, բարձր գաղափարին ծառայելու կրքով։ Դատապարտում էինք աստիճանակարգը, մեր տոհմական իրավունքները, գյուղերը և նույնիսկ գրավատունը համենայն դեպս, եթե ոչ բոլորը, ապա մեզնից մի քանիսը... Երդվում եմ քեզ։ Քիչ էինք մենք, բայց լավ էինք խոսում, և, հավատացնում եմ քեզ, երբեմն նույնիսկ լավ էինք վարվում։
― Երբ որ ուսին կրթնած հեկեկո՞ւմ էիք։
― Բարեկամս, ես քեզ հետ նախապես ամեն բանում համաձայն եմ. ի դեպ, դու ուսի մասին հենց ինձնից ես լսել, ուրեմն, հենց այս րոպեին էլ ի չարն ես գործադրում իմ միամտությունն ու նաև իմ դյուրահավատությունը. բայց համաձայնիր, որ այդ ուսը, իրոք, այնքան էլ վատ չէր, որքան թվում է առաջին հայացքից, հատկապես այն ժամանակվա համար, չէ՞ որ մենք հենց այն ժամանակ էինք սկսում։ Ես, իհարկե, կոտրատվում էի, բայց չէ՞ որ այն ժամանակ դեռ չգիտեի, որ կոտրատվում եմ։ Մի՞թե դու, օրինակ, երբեք չես կոտրատվում գործնական դեպքերում։
― Հիմա վարում ես մի քիչ զգացվեցի և, այստեղ բարձրանալով, սոսկալի ամաչեցի այն մտքից, թե դուք կմտածեք, որ ես կոտրատվում եմ։ Ճիշտ է, որոշ դեպքերում, թեև անկեղծորեն զգացվում ես, բայց երբեմն նաև ձևանում ես, իսկ վարում, հիմա, երդվում եմ, ամեն բան բնական էր։
― Հենց այդպես է, որ կա. դու շատ հաջող ձևակերպեցիր մի բառով. «Թեև անկեղծորեն զգացվում ես, բայց այնուամենայնիվ, ձևանում ես», ահա ճիշտ այդպես էլ եղել է իմ դեպքում, թեև ձևանում էի, բայց հեկեկում էի միանգամայն անկեղծ։ Չեմ վիճում, որ Մակար Իվանովիչն այդ ուսը կարող էր որպես ծաղրի ուժգնացում ընդունել, եթե ավելի սրամիտ լիներ, բայց նրա ազնվությունն այն ժամանակ խանգարեց նրա խորաթափանցությանը։ Միայն չգիտեմ, խղճո՞ւմ էր նա ինձ այն ժամանակ, թե ոչ. հիշում եմ, որ այն ժամանակ ես դա շատ էի ուզում։
― Գիտեք ինչ,― ընդհատեցի ես նրան,― դուք հիմա էլ այդ ասելիս, քմծիծաղ եք տալիս։ Եվ ընդհանրապես, ամբողջ ժամանակ, ինչ խոսում էիք ինձ հետ, այս ողջ ամիսը դուք քմծիծաղ էիք տալիս։ Ինչո՞ւ էիք մշտապես այդպես անում, երբ խոսում էիք ինձ հետ։
― Կարծո՞ւմ ես,― պատասխանեց նա հեզությամբ,― դու շատ կասկածամիտ ես. ի դեպ, եթե ես նույնիսկ ծիծաղեմ, ապա ոչ քեզ վրա, կամ համենայն դեպս, ոչ միայն քեզ վրա, անհոգ եղիր։ Բայց ես հիմա չեմ ծիծաղում, իսկ այն ժամանակ, մի խոսքով ես այն ժամանակ արեցի ամեն բան, որ կարող էի անել, և, հավատա, ոչ հօգուտ ինձ։ Մենք, այսինքն լավագույն մարդիկս, ի հակադրություն ժողովրդին, չէինք կարողանում այն ժամանակ գործել մեր օգտին. ընդհակառակը, միշտ ինքներս մեզ որքան որ հնարավոր էր վնասում էինք, և ես կասկածում եմ, որ հենց դա էլ այն ժամանակ համարվում էր մեզանում ինչ-որ «բարձրագույն և հենց մեր օգուտը», անշուշտ բարձրագույն իմաստով։ Առաջադեմ մարդկանց այժմյան սերունդը մեզնից անհամեմատ օգտապաշտ է։ Այն ժամանակ, դեռ մեղքիցս առաջ, ես ամեն բան արտակարգ ուղղամտությամբ բացատրեցի Մակար Իվանովիչին։ Հիմա ես համաձայն եմ, որ դրանից շատ բան ամենևին պետք չէր բացատրել, առավել ևս՝ այդպիսի ուղղամտությամբ, չխոսելով արդեն մարդասիրության մասին, նույնիսկ ավելի քաղաքավարի կլիներ, բայց փորձիր զսպել քեզ, երբ պարի մեջ բորբոքված՝ մի սիրուն պարաքայլ էլ կուզենաս անել։ Բայց գուցեև այդպես են վեհի ու գեղեցիկի պահանջներն իսկապես, ողջ կյանքիս ընթացքում ես չկարողացա դա որոշել։ Սակայն դա չափազանց խոր թեմա է մեր մակերեսային խոսակցության համար, բայց երդվում եմ քեզ, որ հիմա, ես երբեմն ամոթից մեռնում եմ, այդ հիշելով։ Այն ժամանակ ես նրան երեք հազար ռուբլի առաջարկեցի, և, հիշում եմ, նա շարունակ լուռ էր, ես էի միայն խոսում։ Պատկերացրու, ինձ թվաց, թե նա ինձնից, այսինքն իմ ճորտատիրական իրավունքից վախենում է և, հիշում եմ, ես ամբողջ ուժով աշխատում էի նրան սրտապնդել. ես նրան համոզում էի, ոչնչից չվախենալով և նույնիսկ ամեն տեսակ քննադատությամբ, արտահայտել իր բոլոր ցանկությունները։ Որպես երաշխիք, ես նրան խոսք էի տալիս, որ եթե չցանկանա իմ պայմանները, այսինքն՝ երեք հազարը, ազատագիրը (իրեն և կնոջը, իհարկե) և աշխարհի որ կողմը, որ ուզենա հեռանալ (առանց կնոջ, իհարկե), թող անկեղծ ասի և ես իսկույն ազատագիր կտամ նրան, և կնոջը կազատեմ, երկուսին էլ փող կպարգևեմ, կարծեմ նույն երեք հազարը, և արդեն ոչ թե իրենք ինձնից կհեռանան աշխարհի որ կողմը, որ ուզենան, այլ ինքս նրանցից կհեռանամ և երեք տարով մեն-մենակ Իտալիա կգնամ։ Mon ami ես ինձ հետ Իտալիա չէի տանի mademoiselle Սապոժկովային, վստահ եղիր, ես արտակարգ մաքուր էի այն րոպեներին։ Եվ ի՞նչ։ Այդ Մակարը չափազանց լավ էր հասկանում, որ ես այդպես էլ կանեմ, ինչպես ասում եմ, բայց նա շարունակում էր լռել և միայն երբ երրորդ անգամ էի ուզում կրթնել, հետ քաշվեց, ձեռքը թափահարեց ու դուրս եկավ, նույնիսկ որոշ համարձակությամբ, հավատացնում եմ քեզ, որն այն ժամանակ ինձ նույնիսկ զարմացրեց։ Այն ժամանակ ես հարևանցիորեն տեսա ինձ հայելում և չեմ կարող մոռանալ։ Ընդհանրապես, երբ նրանք ոչինչ չեն ասում, շատ ավելի վատ է, իսկ սա մռայլ բնավորություն էր և, խոստովանում եմ, ես ոչ միայն չէի վստահում նրան աշխատասենյակս կանչելիս, այլ նույնիսկ սոսկալի վախենում էի. այդ միջավայրում կան բնավորություններ և սոսկալի շատ. որոնք իրենց մեջ, այսպես ասած, անազնության անձնավորում են ամփոփում, իսկ դրանից ավելի ես վախենում, քան ծեծից։ Sic[25]։ Եվ ի՜նչ վտանգի էի ես ինձ ենթարկում, ի՜նչ վտանգի։ Իսկ եթե նա բղավեր ամբողջ ագարակով մեկ, ոռնար, այդ գավառական Ուրիասը, ի՞նչ կլինեի այն ժամանակ ես, փոքրամարմին Դավիթս, և ի՞նչ կարող էի անել ես այն ժամանակ։ Հենց այդ պատճառով էլ նախ և առաջ ես գործի դրեցի երեք հազարը, դա ես բնազդաբար արեցի, բայց, բարեբախտաբար, սխալվեցի, այդ Մակար Իվանովիչը մի բոլորովին ուրիշ բան էր...
― Ասացեք, մեղքն արդեն գործե՞լ էիք։ Դուք հիմա ասացիք, որ ամուսնուն դեռ մինչև մեղք գործելն եք կանչել։
― Այսինքն, գիտես ինչ, նայած թե ինչպես հասկանաս...
― Ուրեմն, գործել էիք։ Դուք հիմա ասացիք, որ նրա հարցում դուք սխալվել եք, որ նա մի բոլորովին ուրիշ բան էր։ Ի՞նչ ուրիշ բան։
― Բայց թե հատկապես ինչ, ես մինչև այժմ էլ չգիտեմ։ Բայց ուրիշ բան է, և գիտե՞ս, նույնիսկ միանգամայն օրինավոր բան. եզրակացնում եմ այն պատճառով, որ ի վերջո ես նրա մոտ երեք անգամ ավելի էի խղճի խայթ զգում։ Հենց հետևյալ օրը առանց խոսքի նա համաձայնեց հեռանալ, իհարկե չմոռանալով իմ առաջարկած պարգևներից և ոչ մեկը։
― Փողը վերցրե՞ց։
― Այն էլ ինչպե՜ս։ Եվ գիտե՞ս, բարեկամս, այդ կետում նա նույնիսկ բոլորովին զարմացրեց ինձ։ Երեք հազար այն ժամանակ գրպանումս, իհարկե, չկար, բայց ես հանեցի յոթ հարյուր ռուբլի և հանձնեցի նրան դեռ սկզբի համար, և ի՞նչ։ Նա մնացյալ երկու հազար երեք հարյուրը իսկության համար պահանջեց ինձնից մի վաճառականի անունով, որպես փոխառագիր։ Հետո երկու տարի անց, այդ փոքառագրով նա արդեն դատարանով պահանջեց ինձնից փողը, այն էլ տոկոսներով, այնպես որ նորից ինձ զարմացրեց, առավել ևս, որ բառացիորեն գնաց Աստծո տաճար կառուցելու համար ողորմություն հավաքելու և այն օրից արդեն քսան տարի է, ինչ թափառում է։ Չեմ հասկանում, ուխտագնացի ինչի՞ն է պետք այդքան սեփական փողը... փողն այնքա՜ն աշխարհիկ բան է... Ես, իհարկե, այն րոպեին, այսպես ասած, առաջին բռնկումով անկեղծորեն էի առաջարկում, բայց հետո, այնքա՜ն շատ րոպեներ անցնելուց հետո, ես, բնականաբար, կարող էի խելքի գալ... և հույս ունեի, որ նա, համենայն դեպս, կխնայի ինձ... կամ, այսպես ասած, կխնայի մեզ, ինձ ու նրան, գոնե կսպասի։ Սակայն նույնիսկ չսպասեց...
(Այստեղ անհրաժեշտ նոտաբենեն կանեմ․ եթե այնպես պատահեր, որ մայրս պարոն Վերսիլովից երկար ապրեր, ապա օր ծերության բառացիորեն առանց կոպեկի կմնար, եթե Մակար Իվանովիչի, տոկոսներով արդեն կրկնապատկված, երեք հազարը չլիներ, որը նա ամբողջապես մինչև վերջին ռուբլին, անցյալ տարի իր հոգևոր կտակով մորս չթողներ։ Նա դեռ այն ժամանակ էր Վերսիլովի էությունը կռահել։
― Մի անգամ դուք ասացիք, որ Մակար Իվանովիչը մի քանի անգամ եկել է ձեզ մոտ այցելության և միշտ մորս բնակարանում է իջևանել։
― Այո, բարեկամս, և ես խոստովանում եմ, սկզբում սոսկալի վախենում էի այդ այցելություններից։ Այս ամբողջ քսան տարվա ընթացքում նա ընդամենը մի վեց, կամ յոթ անգամ է եկել, և առաջին անգամները, եթե ես տանն եմ եղել, թաքնվել եմ։ Սկզբում նույնիսկ չէի հասկանում, թե դա ի՞նչ է նշանակում և ինչո՞ւ է նա հայտնվում։ Բայց հետո, որոշ նկատառումներով, ինձ թվաց, որ դա ամենևին էլ հիմար բան չէր նրա կողմից։ Հետո, մի անգամ, պատահաբար, մտքովս անցավ հետաքրքրվել և դուրս եկա նրան նայելու և, հավատացնում եմ քեզ, որ չափազանց ինքնoրինակ տպավորություն ստացա։ Դա նրա արդեն երրորդ թե չորրորդ այցելության ժամանակ էր, հենց այն շրջանում, երբ ես հաշտարար դատավոր էի ընդունվում և երբ, իհարկե, եռանդագին սկսել էի ուսումնասիրել Ռուսաստանը։ Ես նրանից նույնիսկ չափազանց շատ նոր բան իմացա։ Բացի այդ, նրա մեջ տեսա հենց այն, որ ոչ մի դեպքում չէի սպասում տեսնել, մի տեսակ բարեհոգություն, բնավորության համաչափություն և, որ ամենազարմանալին է, համարյա թե զվարթություն։ Այն բանի (tu cօmprends[26]) մասին ամենաչնչին ակնարկի բացակայություն և խելացի խոսելու, ու հրաշալի խոսելու ամենաբարձր ունակություն, այսինքն առանց իրենց սպասավորական հիմար խորիմաստության, որը ես, խոստովանում եմ քեզ, չնայած իմ ողջ դեմոկրատականությանը, տանել չեմ կարողանում, և առանց այդ բոլոր գերհագեցած ռուսիզմների, որոնցով խոսում են մեր վեպերում ու բեմում «իսկական ռուս մարդիկ»։ Ընդ որում՝ չափազանց քիչ Էր խոսում կրոնի մասին, այն Էլ եթե ինքդ խոսք բացեիր, և իր տեսակի մեջ նույնիսկ շատ գողտրիկ պատմություններ անում վանքերի ու վանական կյանքի մասին, եթե ինքդ հետաքրքրվեիր։ Եվ, որ գլխավորն Է, պատկառանք, այդ համեստ պատկառանքը, հենց այն պատկառանքը, որն անհրաժեշտ Է բարձրագույն հավասարության համար, դեռ դա քիչ է, առանց որի իմ կարծիքով, չես հասնի նաև առաջնության։ Այստեղ, ամենաչնչին գոռոզամտության բացակայության շնորհիվ, հենց ձեռք է բերվում բարձրագույն ազնվությունը և հանդես է գալիս հենց իր դիրքում, որպիսին էլ որ այն լինի և ինչ ճակատագիր էլ որ նրան բաժին ընկնի, անկասկած իրեն հարգող մարդը։ Այս հենց իր դիրքում իրեն հարգելու ընդունակությունը չափազանց հազվագյուտ է աշխարհում, համենայն դեպս նույնքան հազվագյուտ է, որքան և իսկական սեփական արժանապատվությունը... Ինքդ կտեսնես, երբ մարդկանց մեջ կապրես։ Բայց ամենից շատ ինձ զարմացրեց հետագայում, և հենց հետագայում և ոչ թե սկզբում (ավելացրեց Վերսիլովը), այն, որ այդ Մակարը արտակարգ հոյակազմ էր և, հավատացնում եմ քեզ, արտակարգ գեղեցիկ։ Ճիշտ է, ծեր էր, բայց
Թխադեմ, բարձրահասակ, ուղղամեջք,
հասարակ ու վեհատես, ես նույնիսկ զարմացա իմ խեղճ Սոֆիայի վրա, թե նա ինչպես էր կարողացել այն ժամանակ ինձ գերադասել, այն ժամանակ նա հիսուն տարեկան էր, բայց այնուամենայնիվ պինդ տղամարդ էր, իսկ ես նրա առաջ թեթևամիտ մի տղա։ Սակայն հիշում եմ, նա արդեն այն ժամանակ էլ անթույլատրելի ճերմակահեր էր, ուրեմն, հենց այդպես ճերմակահեր էլ ամուսնացել էր նրա հետ... Միգուցե, հենց դա էր ազդել։
Այդ Վերսիլովը ստորագույն սովորություն ուներ, որ բարձրաշխարհիկ վարվեցողությունից էր գալիս, ասելով (երբ այլ կերպ չէր կարելի) մի քանի շատ խելոք և շատ գեղեցիկ մտքեր, հանկարծ դիտավորյալ մի որևէ հիմարությամբ ավարտել, ինչպես Մակար Իվանովիչի ճերմակահերության և նրա մորս վրա գործած ազդեցության կռահումը։ Դա նա դիտավորյալ էր անում և, հավանաբար, ինքն էլ չիմանալով, թե ինչու, իր բարձրաշխարհիկ հիմար սովորության համաձայն։ Նրան լսելիս, թվում է, թե շատ լուրջ է խոսում, մինչդեռ մտքում կոտրատվում է կամ ծիծաղում։
III
Չեմ հասկանում, թե ինչու այն ժամանակ սոսկալի մի բարկություն ինձ համակեց։ Ընդհանրապես, ես մեծ տհաճությամբ եմ հիշում իմ մի քանի արտառոց արարքներն այն րոպեներին, հանկարծ ես տեղիցս վերկացա։
― Գիտե՛ք ինչ,― ասացի ես,― դուք ասում եք, իբր եկել եք գլխավորապես այն նպատակով, որ մայրս կարծի, թե մենք հաշտվեցինք։ Արդեն բավական ժամանակ է անցել, որպեսզի նա այդպես կարծի․ արդյոք չէի՞ք բարեհաճի ինձ մենակ թողնել։
Նա թեթևակի շիկնեց ու վերկացավ տեղից.
― Սիրելիս, դու ինձ հետ չափազանց հանդուգն ես վարվում։ Սակայն ցտեսություն, մարդուն զոռով հաճելի չես լինի։ Ես միայն թույլ կտամ ինձ մի հարց, դու իսկապե՞ս ուզում ես լքել իշխանին։
― Ըհը։ Ես այդպես էլ գիտեի, որ դուք հատուկ նպատակներ ունեք...
― Այսինքն՝ դու կասկածում ես, թե ես եկել եմ քեզ համոզելու, որ դու մնաս իշխանի մոտ, և դրանում իմ շահն ունեմ։ Սակայն, բարեկամս, արդյոք չե՞ս կարծում, թե ես Մոսկվայից քեզ կանչել եմ, նկատի ունենալով որևէ շահս։ Օ՜, ի՜նչ կասկածամիտն ես դու։ Ընդհակառակը, ես հենց քո բարին կամենալով եմ այդպես վարվել։ Եվ նույնիսկ այժմ, երբ այդպես կանոնավորվել են նաև իմ միջոցները, ես կցանկանայի, որ դու, գոնե երբեմն, թույլ տայիր ինձ ու մորդ քեզ օգնել։
― Ես ձեզ չեմ սիրում, Վերսիլով։
― Եվ նույնիսկ «Վերսիլով»։ Ի դեպ, ես շատ եմ ցավում, որ չեմ կարողացել տալ քեզ այդ անունը, քանի որ, էսպես, միայն դրանում է իմ մեղքը, եթե, իհարկե, մեղք ունեմ, ճիշտ չէ՞։ Բայց, վերստին կասեմ, հո չէ՞ի կարող ամուսնանալ ամուսնացած կնոջ հետ, ինքդ դատիր։
― Ահա թե ինչու և, հավանաբար, ցանկացել եք ամուսնանալ ամուրի՞ կնոջ հետ։
Թեթև ջղաձգություն անցավ նրա դեմքով։
― Դու Էմսը նկատի ունես։ Լսիր, Արկադի, դու վարում այս նույն արարքը քեզ թույլ տվիր՝ մորդ ներկայությամբ մատով ցույց տալով ինձ։ Ուրեմն, գիտցիր, որ հենց այս հարցում դու ամենից ավելի ես վրիպել։ Հանգուցյալ Լիդիա Ախմակովայի պատմությունից դու բացարձակապես ոչինչ չգիտես։ Չգիտես նաև այն, թե որքանով է հենց մայրդ այս պատմությանը մասնակցել, այո, չնայած նրան, որ այնտեղ նա ինձ հետ չի եղել, և եթե ես երբևէ բարի կին եմ տեսել, ապա դա քո մայրն է եղել։ Սակայն բավական է, այս բոլորն առայժմ դեռ գաղտնիք է, իսկ դու հայտնի չէ, թե ինչ ես խոսում և ուրիշի խոսքերն ես կրկնում։
― Հենց այսօր էր իշխանն ասում, թե դուք չփետրավորված աղջնակների սիրահար եք։
― Իշխա՞նն է դա ասել։
― Այո. լսեցեք, ուզո՞ւմ եք ճշտորեն ձեզ ասեմ, թե ինչի համար էիք հիմա ինձ մոտ եկել։ Այս ամբողջ ժամանակ ես նստել ու ինձ հարցնում էի. ո՞րն է այս այցելության գաղտնիքը և վերջապես, կարծես, հիմա կռահեցի։
Նա արդեն ուզում էր դուրս գալ, բայց կանգ առավ և, սպասելով, գլուխը դեպի ինձ դարձրեց։
― Քիչ առաջ հարևանցիորեն ես բերնիցս թռցրի, որ Տուշարի նամակը Տատյանա Պավլովնային, Անդրոնիկովի թղթերի մեջ ընկնելով, նրա մահից հետո Մոսկվայում, Մարիա Իվանովնայի մոտ է հայտնվել։ Ես տեսա, թե ինչպես հանկարծ ձեր դեմքին մի բան ցնցվեց և միայն այժմ կռահեցի, երբ մի անգամ էլ հիմա, ճիշտ նույնպես ձեր դեմքը ցնցվեց, այն ժամանակ, վարում, ձեր մտքով անցավ, թե եթե Անդրոնիկովի մի նամակը Մարիա Իվանովնայի մոտ է հայտնվել, ապա ինչո՞ւ պիտի նաև մի ուրիշը չհայտնվի։ Իսկ Անդրոնիկովից հետո չափազանց կարևոր նամակներ կարող էին մնալ, հը՞։ Ճիշտ չէ՞։
― Եվ ես,քեզ մոտ գալով, ուզում էի ստիպելքեզ մի բան բերնիցդ թռցնե՞լ։
― Ինքներդ գիտեք։
Նա խիստ գունատվեց։
― Դա դու քեզուքեզ չես կռահել, այստեղ կնոջ ազդեցություն կա, և արդեն որքան ատելություն կա քո խոսքերում, քո գռեհիկ ենթադրության մեջ։
― Կնո՞ջ։ Իսկ ես հենց այսօր տեսել եմ այդ կնոջը։ Դուք, միգուցե հենց դրա համար եք ուզում ինձ իշխանի մոտ թողնել, որ նրան լրտեսե՞ք։
― Սակայն ես տեսնում եմ, որ դու չափազանց հեռու կգնաս քո նոր ճանապարհով։ Արդյո՞ք հենց դա չէ «քո միտքը»։ Շարունակիր, բարեկամս, դու անտարակուսելի ընդունակություններ ունես խուզարկության գործում։ Եթե տաղանդը տրված է, պետք է կատարելագործել։
Նա մի պահ լռեց, որպեսզի շունչ առնի։
― Զգուշացեք, Վերսիլով, ինձ ձեր թշնամին մի դարձրեք։
― Բարեկամս, ոչ ոք այսպիսի դեպքերում իր վերջին մտքերը չի արտահայտում, այլ մտքումն է պահում։ Իսկ հիմա, խնդրում եմ, ճանապարհս լուսավորիր։ Դու, թեև իմ թշնամին ես, բայց, հավանաբար, ոչ այն աստիճանի, որ ուզենամ գլուխս ջարդեմ։ Tiens, mon ami[27], պատկերացրու,― շարունակեց նա իջնելով,― իսկ ես այս ողջ ամիսը քեզ բարեհոգի մարդ եմ կարծել։ Դու այնպե՜ս ես ուզում ապրել և կյանքի այնպիսի՜ ծարավ ունես, որ թվում է, թե երեք կյանք էլ եթե քեզ տան, էլի քիչ կլինի․ դա քո դեմքին է գրված, դե, իսկ այդպիսի մարդիկ մեծ մասամբ բարեհոգի են լինում։ Դե տե՜ս, թե ոնց սխալվեցի։
IV
Չեմ կարող նկարագրել, թե ինչպես սիրտս կծկվեց, երբ մենակ մնացի, կարծես սեփական մսիս կտորը ողջ-ողջ կտրեցի։ Թե ինչու ես հանկարծ այդպես զայրացա և ինչու այդպես վիրավորեցի նրան (այդպես ուժգին և դիտավորյալ), ոչ հիմա, ոչ էլ, իհարկե, այն ժամանակ ես չէի կարողանա պատմել։ Եվ ինչպե՜ս նա գունատվեց։ Հետո ինչ. այդ գունատությունը, միգուցե, ամենաանկեղծ և ամենամաքուր զգացման և ամենախոր վշտի, և ոչ թե բարկության ու վիրավորանքի արտահայտություն էր։ Ինձ միշտ էլ թվում էր, որ լինում էին րոպեներ, երբ նա ինձ շատ էր սիրում։ Ինչո՞ւ, ինչո՞ւ պիտի ես հիմա դրան չհավատամ, առավել ևս երբ արդեն շատ բան լիովին բացատրված էր այժմ։
Իսկ զայրացա ես հանկարծ և դուրս արեցի նրան իսկապես, միգուցե, և հանկարծակի կռահումից, թե նա եկել է ինձ մոտ, հույս ունենալով իմանալ, արդյոք Մարիա Իվանովնայի մոտ Անդրոնիկովի ուրիշ նամակներ չե՞ն մնացել։ Այն, որ նա պետք է որոներ այդ նամակները և որոնում էր դրանք, ես գիտեի։ Բայց ո՞վ գիտե, միգուցե այն ժամանակ, հենց այն րոպեին, ես սոսկալի սխալվել էի։ Եվ ո՞վ գիտե, միգուցե հենց ես և հենց այդ սխալով բերեցի նրան հետագայում Մարիա Իվանովնայի և նրա մոտ նամակներ լինելու հնարավորության մտքին։
Եվ վերջապես ևս մի տարօրինակություն. նորից նա բառ առ բառ կրկնում էր իմ միտքը (երեք կյանքի մասին), որը քիչ առաջ ես արտահայտել էի Կրաֆտի տանը, և որ գլխավորն է, հենց իմ բառերով։ Բառերի համընկնումը կրկին պատահականություն էր, բայց այնուամենայնիվ, ինչպե՜ս գիտեր նա, ուրեմն, իմ խառնվածքի էությունը, ի՜նչ հայացք ուներ, ի՜նչ կռահում։ Բայց եթե այդքան լավ է հասկանում մեկը, ինչո՞ւ ամենևին չի հասկանում մյուսը։ Եվ մի՞թե նա չէր կոտրատվում, այլ իսկապես ի վիճակի չէր կռահել, որ ինձ ոչ թե Վերսիլովների ազնվականությունն էր պետք, որ ոչ թե իմ ծնունդն իրեն ներել չեմ կարողանում, այլ որ ինքը` Վերսիլովը, ողջ մարդը, հայրս էր ողջ կյանքիս ընթացքում ինձ պետք, և որ այդ միտքը վաղուց արդեն արյանս մեջ է մտել։ Մի՞թե այդքան նրբամիտ մարդը միևնույն ժամանակ այդքան բութ է և գռեհիկ։ Իսկ եթե ոչ, ինչո՞ւ է այդ դեպքում ինձ զայրացնում, ինչո՞ւ է ձևանում։
Գլուխ ութերորդ
I
Առավոտյան ես աշխատեցի որքան կարելի է վաղ վերկենալ։ Սովորաբար մեր տանը վեր էին կենում ժամը ութին մոտ, այսինքն ես, մայրս ու քույրս. Վերսիլովը անկողնում հաճույք էր վայելում մինչև ինն անց կեսը։ ժամը ութն անց կեսին մայրս ճշտապահորեն ինձ սուրճ էր բերում։ Բայց այս անգամ, սուրճին չսպասելով, ես ծլկեցի տանից ճիշտ ժամը ութին։ Դեռ երեկոյան այս ամբողջ օրվա գործողություններիս համար ես ընղհանուր պլան էի կազմել։ Այդ պլանում, չնայած անհապաղ գործի անցնելու կրքոտ վճռականությանը, ես արդեն զգում էի, չափազանց շատ անհաստատ ու անորոշ բաներ կային ամենակարևոր կետերում, ահա թե ինչու համարյա ամբողջ գիշեր ես կարծես կիսաքուն վիճակում էի, կարծես զառանցում էի, սոսկալի շատ երազներ տեսնում և համարյա ոչ մի անգամ կանոնավոր քուն չմտա։ Եվ չնայած դրան, շատ ավելի առույգ ու թարմ էի վերկացել, քան երբևէ։ Մորս ես առանձնապես չէի ուզում հանդիպել։ Նրա հետ ես չէի կարող այլ բան խոսել, քան հայտնի թեման և վախենում էի որևէ նոր ու անսպասելի տպավորությամբ շեղել ինձ կանխորոշված նպատակներից։
Առավոտը ցուրտ էր, և խոնավ, կաթնավուն մշուշը տարածվել էր ամենուրեք։ Չգիտեմ ինչու, բայց պետերբուրգյան գործարար վաղ առավոտը, չնայած իր չափազանց վատ տեսքին, մշտապես ինձ դուր է գալիս, և ողջ այդ իր գործերին շտապող, եսասեր ու միշտ մտազբաղ մարդիկ առավոտյան ժամը ութին ինձ համար ինչ-որ առանձին գրավչություն ունեն։ Հատկապես սիրում եմ ճանապարհին, շտապելով, կամ ինքս եմ մեկին մի գործնական բան հարցնում, կամ եթե մեկն է ինձ որևէ բան հարցնում. թե հարցը, թե պատասխանը միշտ կարճ են, հստակ, բանիմաց, տրվում են առանց կանգ առնելու և համարյա միշտ սիրալիր են, իսկ պատասխանելու պատրաստակամությունը ամենամեծն է օրվա ընթացքում։ Պետերբուրգցին օրվա ընթացքում կամ իրիկնադեմին պակաս մարդամոտ է դառնում և, ամեն առիթով պատրաստ է և անպատվել, և ծաղրել, և բոլորովին այլ է վաղ առավոտյան, մինչև գործի անցնելը, ամենասթափ ու լուրջ պահին։ Ես դա նկատել եմ։
Ես նորից քայլերս դեպի Պետերբուրգյան կողմ ուղղեցի։ Քանի որ մինչև ժամը տասներկուսը ես անպայման կրկին պետք է Ֆոնտանկայում, Վասինի մոտ լինեի (որին ավելի հաճախ ժամը տասներկուսին կարելի էր տանը գտնել), ապա և շտապում էի առանց կանգ առնելու, չնայած որևէ տեղ սուրճ խմելու իմ արտակարգ պահանջին։ Դրան ավելացրած նաև այն, որ Եֆիմ Զվերևին էլ պետք էր անպայման տանը գտնել, ես կրկին նրա մոտ էի գնում և իսկապես քիչ էր մնում, որ ուշանայի, նա ավարտում էր իր սուրճը և պատրաստվում էր դուրս գալ տանից։
― Ի՞նչն է քեզ այդքան հաճախ այս կողմը բերում,― առանց տեղից վերկենալու դիմեց նա ինձ։
― Հենց հիմա ես քեզ կբացատրեմ։
Յուրաքանչյուր վաղ առավոտ, այդ թվում նաև պետերբուրգյան առավոտը, մարդու բնության վրա սթափեցնող ներգործություն ունի։ Լինում են գիշերային բոցավառ երազանքներ, որոնք վաղորդյան լույսի ու ցրտի հետ նույնիսկ իսպառ հօդս են ցնդում, և երբեմն ինձ էլ է պատահել, որ գիշերային, հենց նոր անցած անուրջները, երբեմն նաև արարքները ամոթով ու հանդիմանությամբ եմ հիշել։ Սակայն հարևանցիորեն պետք է նկատեմ, որ պետերբուրգյան, թվում է, թե ողջ երկրագնդի վրա ամենաանհրապույր, առավոտը հազիվ թե ամենակախարդականը չեմ համարել աշխարհում։ Դա իմ անձնական կարծիքն է, կամ ավելի լավ է ասել, տպավորությունն է, բայց ես համառորեն պաշտպանում եմ այն։ Այսպիսի մի փտած, խոնավ ու մշուշոտ պետերբուրգյան առավոտ պուշկինյան «Պիկի թագուհու» որևէ մի Հերմանի (վիթխարի մի դեմք, արտակարգ, կատարյալ պետերբուրգյան մի տի՜պ, պետերբուրգյան ժամանակաշրջանի տիպ) արտառոց երազանքը, ինձ թվում է, պետք է որ ավելի հաստատվեր։ Այս մշուշում հարյուր անգամ տարօրինակ, բայց համառ մի պատրանք է ինձ համակել. «Իսկ ի՞նչ կլինի եթե ցրվի այս մշուշն ու դեպի վեր բարձրանա, չի՞ անհետանա նրա հետ նաև ողջ այս փտած, լպրծուն քաղաքը, չի՞ բարձրանա մշուշի հետ ու ծխի պես չքվի և նրա փոխարեն նախկին ֆիննական ճահիճը, իսկ ճահճի մեջտեղում, գեղեցկության համար, քրտնաթոր շնչող, ուժասպառ նժույգին նստած բրոնզե հեծյալը մնա»։ Մի խոսքով, չեմ կարող տպավորություններս արտահայտել, որովհետև այս բոլորը երևակայություն է, վերջապես պոեզիա, ուրեմն՝ դատարկաբանություն. այնուամենայնիվ գլխումս հաճախ արդեն միանգամայն անիմաստ մի հարց է ծագում. «Այ, սրանք շարունակ նետվում, դես ու դեն են ընկնում, իսկ ի՜նչ իմանաս, միգուցե սա մեկի երազն է և այստեղ ոչ մի իսկական իրական մարդ չկա՞, ոչ մի իսկական արարք չկա՞։ Այդ մեկը, որի աչքին այս բոլորը երևում է, հանկարծ կարթնանա, և ամեն բան հանկարծ կանհետանա»։ Բայց ես չափն անցա։
Նախապես կասեմ․ յուրաքանչյուրի կյանքում կան, թվում է, թե այնքան էքսցենտրիկ մտահղացումներ ու երազանքներ, որ առաջին հայացքից դրանք անսխալ կարելի է խելագարության տեղ դնել։ Հենց այդպիսի երևակայություններից մեկով ես այն առավոտ եկա Զվերևի մոտ, Զվերևի, որովհետև Պետերբուրգում ուրիշ ոչ ոք չունեի, որին այս անգամ կարողանայի դիմել։ Մինչդե Եֆիմը հենց այն անձնավորությունն էր, որին, ընտրության հնարավորության դեպքում, նման առաջարկությամբ ես կդիմեի վերջին հերթին։ Երբ ես նստեցի նրա դիմաց, նույնիսկ ինձ թվաց, թե ես մարմնավորված զառանցանք ու կրակ կտրածս, նստել եմ մարմնավորված ոսկի միջակության ու գորշության դիմաց։ Բայց իմ կողմն էր գաղափարն ու ճշմարիտ զգացմունքը, նրա կողմը' միմիայն գործնական եզրակացությունը, թե այդպես երբեք չի արվում։ Կարճ ասած ես նրան համառոտ ու հստակ բացատրեցի, որ իրենից բացի Պետերբուրգում վճռականորեն ոչ ոք չունեի, որին պատվի արտակարգ գործի պատճառով կարողանայի ուղարկել մարտավկայի փոխարեն, որ նա հին ընկեր է և այդ պատճառով նույնիսկ հրաժարվելու իրավունք չունի, և որ մենամարտի եմ ուզում հրավիրել գվարդիայի պորուչիկ իշխան Սոկոլսկուն այն բանի համար, որ մեկ տարուց ավելի առաջ նա Էմսում հորս՝ Վերսիլովին, ապտակ է հասցրել։ Ըստ որում պետք է նկատեմ, որ Եֆիմը նույնիսկ շատ մանրամասն գիտեր իմ ընտանեկան ողջ իրադրությունը, Վերսիլովի հետ ունեցած իմ հարաբերությունները և համարյա այն ամենը, ինչը ինքս գիտեի Վերսիլովի պատմությունից, հենց ես էլ հադորդել էի նրան այդ բոլորը տարբեր ժամանակներ, բացառությամբ, իհարկե, որոշ գաղտնիքների։ Նա իր սովորության համաձայն, վանդակում նստած ճնճղուկի նման ուռած ու փքված, չափազանց շեկ, խռնված մազերով նստել էր և լրջորեն ու լուռ լսում էր։ Հեգնական, անշարժ ժպիտը չէր անհետանում նրա շուրթերից։ Այդ ժպիտը հենց նրանով էր ավելի վատ, որ ամենևին կանխամտածված չէր, այլ ինքնաբուխ էր. երևում էր, որ նա իսկապես և հիրավի այդ րոպեին շատ ավելի բարձր էր համարում իրեն ինձնից և խելքով, և բնավորությամբ։ Ես կասկածում էի նաև, որ դրան ավելացրած նա արհամարհում է ինձ Դերգաչովի տանը երեկ տեղի ունեցած տեսարանի համար, դա այդպես էլ պետք է լիներ. Եֆիմը ամբոխ է, Եֆիմը փողոց է, իսկ այն միշտ երկրպագում է միայն հաջողությանը։
― Իսկ Վերսիլովն այդ մասին չգիտե՞,― հարցրեց նա։
― Իհարկե, ոչ։
― Ուրեմն, ի՞նչ իրավունք ունես դու նրա գործերին խառնվելու։ Սա առաջին։ Իսկ երկրորդ՝ ի՞նչ ես ուզում դրանով ապացուցել։
Ես գիտեի առարկությունները և իսկույն բացատրեցի նրան, որ դա ամենևին էլ այնքան հիմար բան չէ, որքան ինքն է կարծում։ Առաջինը՝ հանդուգն իշխանի համար կապացուցվի, որ դեռ կան պատվի գինը հասկացող մարդիկ նաև մեր դասի մեջ, երկրորդ՝ ամոթահար կլինի Վերսիլովը ու իր համար դաս կքաղի դրանից։ Իսկ երրորդը և գլխավորը՝ եթե նույնիսկ Վերսիլովն իրավացի է եղել, իր ինչ-որ համոզմունքներից դրդված իշխանին մենամարտի չհրավիրելով և վճռելով կուլ տալ ապտակը, ապա համենայն դեպս կտեսնի, որ կա իր վիրավորանքն այսքան խիստ զգալու ընդունակ մի արարած, որն այդ վիրավորանքը որպես իր սեփականն է ընդունում և նրա շահի համար պատրաստ է նույնիսկ կյանքը զոհել... չնայած այն բանին, որ հրաժեշտ է տալիս նրան ընդմիշտ...
― Սպասիր, մի բղավի, մորաքույրս դա չի սիրում։ Մի բան ասա, չէ՞ որ հենց այդ նույն իշխան Սոկոլսկու հետ Վերսիլովը դատվում է ժառանգության համար։ Այդ դեպքում դա արդեն միանգամայն նոր ու ինքնատիպ միջոց կլինի դատավճիռը շահելու համար, սպանելով հակառակորդներին մենամարտում։
Ես նրան բացատրեցի en toutes lettres[28], որ նա ուղղակի հիմար է ու անպատկառ և, եթե նրա հեգնական ժպիտը գնալով ավելի ու ավելի է տարածվում, ապա դա միայն նրա միջակությունն ու ինքնագոհությունն է ապացուցում, և որ հո չի՞ կարող նա ենթադրել, թե դատավեճի հետ կապված նկատառումները չկային նաև իմ մտքում, այն էլ հենց ամենասկզբից և միայն նրա բազմամիտ գլուխն են այցելության արժանացրել։ Հետո ես նրան պատմեցի, որ դատն արդեն շահված է և վարվում է ոչ թե իշխան Սոկոլսկու, այլ Սոկոլսկի իշխանների դեմ, այնպես որ եթե սպանված է մի իշխան, ապա մնում են մյուսները, բայց որ մարտահրավերը պետք է հետաձգել մինչև բողոքարկման ժամկետը լրանալը (թեև իշխանները չեն էլ բողոքարկի), բայց միայն հանուն պատշաճության։ Ժամկետն անցնելուն պես իսկույն տեղի կունենա մենամարտը, որ ես հենց դրա համար եմ եկել այժմ, որ մենամարտը հիմա չէ, բայց որ պետք է հավաստիանամ, որովհետև մարտավկա չկա, ես ոչ մի ծանոթ չունեմ և որպեսզի գոնե այն ժամանակ հասցնեմ գտնել, եթե նա՝ Եֆիմը, հրաժարվի։ Ահա թե ինչի համար եմ, այսինքն, եկել։
― Դե, այն ժամանակ էլ կգայիր-կասեիր, թե չէ անտեղի քարշ ես գալիս տասը վերստ։
Նա վերկացավ և ձեռքը մեկնեց գդակին։
― Իսկ այն ժամանակ կգա՞ս։
― Ոչ, չեմ գա, իհարկե։
― Ինչո՞ւ։
― Հենց թեկուզ միայն այն պատճառով, որ եթե հիմա համաձայնեմ, թե այն ժամանակ կգամ, դու բողոքարկման ողջ ժամկետի ընթացքում կսկսես ամեն օր ինձ մոտ գալ։ Իսկ որ գլխավորն է, հիմարություն է այդ բոլորը, ուրիշ ոչինչ։ Եվ դեռ կարիերաս էլ պիտի քո պատճառով փչացնեմ։ Հանկարծ իշխանն ինձ կհարցնի. «Ձեզ ո՞վ է ուղարկել»,― «Դոլգոռուկին»։― «Իսկ ինչ գործ ունի Դոլգոռուկին Վերսիլովի հետ»։ Ուրեմն ես պետք է ողջ քո ծագումնաբանությունը նրան բացատրե՞մ, ինչ է։ Ախր, նա կքրքջա։
― Դու էլ նրա մռթին տուր։
― Դա արդեն դատարկաբանություն է։
― Վախենո՞ւմ ես։ Մի տես ի՜նչ բոյի ես. դու ամենաուժեղն էիր գիմնազիայում։
― Վախենում եմ, իհարկե, վախենում եմ։ Եվ իշխանն էլ հենց այն պատճառով քեզ հետ չի մենամարտի, որ մենամարտում են հավասարի հետ։
― Զարգացմամբ ես էլ եմ բարեկիրթ մարդ և իրավունք ունեմ, ես հավասար եմ... ընդհակառակը, նա հավասար չի։
― Ոչ, դու փոքր ես։
― Ինչպե՞ս թե փոքր եմ։
― Հենց այդպես, փոքր ես. մենք երկուսս էլ փոքր ենք, իսկ նա մեծ է։
― Դու հիմար ես։ Ես, ախր, արդեն մեկ տարի է, ինչ կարող եմ օրենքով ամուսնանալ։
― Եվ ամուսնացիր, բայց այնուամենայնիվ պստիկ ես. դեռ աճում ես։
Ես, իհարկե, հասկացա, որ նա որոշել է ինձ ծաղրել։ Անշուշտ, այս հիմար անեկդոտը կարելի էր և չպատմել և նույնիսկ ավելի լավ կլիներ, եթե այն մեռներ անհայտության մեջ. այն գարշելի է նաև իր մանրախնդրությամբ ու անպետքությամբ, թեև բավական լուրջ հետևանքներ ունեցավ։
Բայց, որպեսզի էլ ավելի պատժեմ ինձ, կպատմեմ այն մինչև վերջ։ Հասկանալով, որ Եֆիմն ինձ ծաղրում է, ես ինձ թույլ տվեցի հրել նրա ուսը աջ ձեռքով, կամ, ավելի լավ է ասել, աջ բռունցքով։ Դրանից հետո նա բռնեց իմ ուսերից, դեմքով դեպի դուրս շրջեց և... գործով ինձ ապացուցեց, որ իսկապես ամենաուժեղն է մեր գիմնազիայում։
II
Ընթերցողն, իհարկե կկարծի, թե, Եֆիմի տանից դուրս գալով, ես սոսկալի տրամադրության էի, և, այնուամենայնիվ, կսխալվի։ Ես չափազանց լավ հասկացա, որ դպրոցական, գիմնազիական մի միջադեպ ստացվեց, իսկ գործի լրջությունն ինչպես կար, այնպես էլ մնում էր ամբողջովին։ Սուրճ ես արդեն խմեցի Վասիլևյան կղզում, դիտավորյալ շրջանցելով երեկվա իմ պանդոկը Պետերբուրգյան կողմում, և այդ պանդոկը, և սոխակը ինձ համար կրկնակի ատելի էին դարձել։ Տարօրինակ հատկություն, ես ընդունակ եմ ատել վայրերն ու առարկաները ճիշտ այնպես, ինչպես մարդկանց։ Դրա փոխարեն ես Պետերբուրգում մի քանի երջանիկ տեղ ունեմ, այսինքն այնպիսիք, ուր երբևէ որևէ պատճառով երջանիկ եմ եղել և, ի՞նչ եք կարծում․ ես խնայում եմ այդ վայրերը, և որքան հնարավոր է, երկար ժամանակ չեմ մտնում այնտեղ դիտավորյալ, որպեսզի հետո, երբ արդեն բոլորովին մենակ ու դժբախտ լինեմ, գնամ թախծելու և հիշելու։ Սուրճ խմելիս ես միանգամայն ըստ արժանվույն գնահատեցի Եֆիմին ու նրա ողջախոհությունը։ Այո, նա ինձնից գործնական էր, բայց հազիվ թե ավելի ռեալ։ Սեփական քթի ծայրով սահմանափակվող ռեալիզմը շատ ավելի վտանգավոր է, քան ամենախելահեղ երևակայությունը, որովհետև կույր է։ Սակայն, արդարությունը Եֆիմին շնորհելով (որը, հավանաբար, այդ րոպեին կարծում էր, թե ես քայլում եմ փողոցով ու հայհոյում), ես այնուամենայնիվ, ոչինչ չզիջեցի համոզմունքներիցս, ինչպես և չեմ զիջի մինչև այժմ։ Տեսել եմ այնպիսիներին, որ սառը ջրի առաջին դույլից ոչ միայն հրաժարվում են իրենց արարքներից, այլև նույնիսկ գաղափարից, և իրենք են սկսում ծաղրել այն, ինչը ընդամենը մեկ ժամ առաջ սրբազան էին համարում, Օ՜, ի՜նչ հեշտ է ստացվում դա նրանց մոտ։ Թող որ Եֆիմը, նույնիսկ գործի էության մեջ, ինձնից իրավացի էր, իսկ ես ամենահիմարից հիմարը և միայն համառում էի, բայց այնուամենայնիվ գործի ամենախորքում կար այնպիսի մի կետ, որի վրա կանգնած իրավացի էի նաև ես, ինչ-որ իրավացի բան կար նաև ինձ մոտ և, որ գլխավորն է, մի բան, որը նրանք երբեք չէին կարող հասկանալ։
Վասինի մոտ, Ֆոնտանկա՝ Սեմյոնովյան կամուրջի մոտ, ես հասա համարյա ճիշտ ժամը տասներկուսին, բայց նրան տանը չգտա։ Նրա գործը Վասիլևյան կղզում էր և տուն էր գալիս խիստ որոշակի ժամի, իմիջիայլոց համարյա միշտ տասնմեկից հետո։ Քանի որ բացի այդ նաև ինչ-որ տոն էր. ես ենթադրում էի, որ նրան հաստատ տանը կգտնեմ, տանը չգտնելով, ես նստեցի նրան սպասելու, թեև առաջին անգամ էի եկել նրա մոտ։
Ես այսպես էի դատում, ժառանգության մասին նամակի գործը խղճի գործ է և ես, Վասինին որպես դատավոր ընտրելով, դրանով իմ հարգանքի ողջ խորությունն եմ ցուցաբերում նրա նկատմամբ, որն, անշուշտ, պետք է շոյի նրա ինքնասիրությունը։ Անշուշտ, ես իսկապես էլ մտահոգված էի այդ նամակի կապակցությամբ և իրոք համոզված էի միջնորդական դատարանի վճռի անհրաժեշտության մեջ. սակայն կասկածում եմ, որ այն ժամանակ էլ առանց որևէ կողմնակի օգնության արդեն կարող էի դուրս գալ դժվար դրությունից։ Եվ, որ գլխավորն է ինքս էլ գիտեի դա. այսինքն, բավական էր, որ նամակը ձեռքովս տայի Վերսիլովի ձեռքը, իսկ նա թող անի, ինչ-որ կամենա, ահա վճիռը։ Իսկ ինքդ քեզ բարձրագույն դատավոր ու վճռող կարգելը նման գործում նույնիսկ չափազանց սխալ էր։ Նամակը ձեռքից ձեռք, և հենց լռությամբ հանձնելով, ես մի կողմ կքաշվեի և արդեն դրանով իսկույն կշահեի, ինձ Վերսիլովից բարձր դրության մեջ դնելով, քանի որ, հրաժարվելով, որքանով որ դա առնչվում էր ինձ հետ, ժառանգությունից բխող բոլոր օգուտներից (որովհետև ինձ, որպես Վերսիլովի որդու, անշուշտ, մի բան բաժին կընկներ այդ փողից, եթե ոչ այժմ, ապա հետագայում), ես ընդմիշտ կպահպանեի բարձրագույն բարոյական հայացքի իրավունքը Վերսիլովի ապագա արարքի նկատմամբ։ Իսկ հանդիմանել ինձ այն բանում, որ ես կործանել եմ իշխաններին, նույնպես ոչ ոք չէր կարող, քանի որ փաստաթուղթը իրավաբանական վճռական նշանակություն չուներ։ Այս բոլորը ես խորհեցի և միանգամայն հստակ պարզաբանեցի ինձ համար Վասինի դատարկ սենյակում նստած ժամանակ, և նույնիսկ հանկարծ մտքովս անցավ, որ եկել եմ Վասինի մոտ, այնպես ծարավի լինելով նրա խորհրդին, թե ինչպես վարվեմ, միմիայն մի նպատակով, որպեսզի այդ պահին նա տեսնի, թե ինչ ազնվագույն և անշահախնդիր մարդ եմ ես ինքս, ուրեմն և որպեսզի դրանով վրեժխնդիր լինեմ նրան երեկվա իմ ստորացուցիչ վիճակի համար նրա ներկայությամբ։
Գիտակցելով այս բոլորը ես չափազանց սրտնեղեցի, այնուամենայնիվ չհեռացա, այլ մնացի, թեև հաստատապես գիտեի, որ սրտնեղությունս յուրաքանչյուր հինգ րոպեն մեկ միայն աճելու է։
Նախ ինձ սկսեց սոսկալի դուր չգալ Վասինի սենյակը։ «Ցույց տուր ինձ քո սենյակը, և ես կիմանամ քո բնավորությունը»,― իսկապես, կարելի է այսպես ասել։ Վասինն ապրում էր, ըստ երևույթին, աղքատ և դրանով վաստակող և նրանից բացի այլ կենվորներ ունեցող բնակիչների կահավորված սենյակում։ Ինձ ծանոթ են այդ նեղ, կահ-կարասիով մի քիչ խեղդած և, սակայն, հարմարավետության տեսք ունենալու հավակնությամբ այդ սենյակները, այստեղ անպայման են հնոտիաշուկայից գնված փափուկ բազմոցը, որը վտանգավոր է շարժել, լվացվելու ջրամանը և շիրմերով մեկուսացված երկաթե մահճակալը։ Վասինն, ըստ երևույթին, ամենալավ ու ամենավստահելի կենվորն էր այս տանը, նման լավագույն կենվոր անպայման ունենում են տանտիրուհիները և դրա համար առանձնապես են հաճոյանում նրան, նրա սենյակն ավելի խնամքով են ավլում ու հավաքում, բազմոցից վեր վիմագիր որևէ մի նկար կախում, սեղանի տակ հալից ընկած, հնամաշ մի գորգ փռում։ Այս փտած մաքրությունը և, որ գլխավորն է, տանտիրուհիների հաճկատար ակնածությունը սիրող մարդիկ իրենք էլ հենց կասկածելի են։ Ես վստահ էի, որ լավագույն կենվորի կոչումը հաճելի էր իր՝ Վասինի համար։ Չգիտեմ ինչու, բայց ինձ կամաց-կամաց սկսել էր կատաղեցնել գրքերով ծանրաբեռնված այս երկու սեղանների տեսքը։ Գրքերը, թղթերը, թանաքամանը ամենը, դրված էր սեղաններին ամենագարշելի կանոնավորությամբ, որի իդեալը համընկնում էր գերմանուհի-տանտիրուհու ու նրա սպասուհու աշխարհայացքին։ Գրքերը բավական շատ էին և ոչ թե լրագրերն ու հանդեսները, այլ՝ իսկական գրքերը, և նա, հավանաբար կարդում էր դրանք և ակներևորեն, արտակարգ կանոնավոր ու ծանրակշիռ տեսքով էր նստում կարդալու կամ պատրաստվում գրելու։ Չգիտեմ, բայց ես ավելի սիրում եմ, երբ գրքերը անկանոն թափթփված են, և պարապմունքները սրբագործության չեն վերածվում։ Հավանաբար, այդ Վասինը չափազանց սիրալիր է հաճախորդի հետ, բայց, հավանաբար, նրա յուրաքանչյուր շարժումը ասում է հաճախորդին. «Այ, ես մի ժամուկես կնստեմ քեզ հետ, իսկ հետո, երբ դու գնաս, արդեն գործով կզբաղվեմ»։ Հավանաբար, նրա հետ կարելի է արտակարգ հետաքրքիր խոսակցություն սկսել և նոր բաներ լսել, բայց... «Մենք ես ու դու, հիմա կխոսենք, և ես քո հետաքրքրությունը խիստ կշարժեմ, իսկ քո գնալուց հետո կձեռնարկեմ արդեն ամենահետաքրքիրը»... Եվ սակայն, ես այնուամենայնիվ չէի հեռանում, այլ նստել էին ու մնացել։ Իսկ այն բանում, որ նրա խորհրդի կարիքը ամենևին չունեմ, ես արդեն վերջնականապես համոզվեցի։
Մոտ մեկ ժամ և նույնիսկ ավելի արդեն նստած էի, և նստած էի պատուհանի մոտ դրված ծղոտահյուս զույգ աթոռներից մեկին։ Զայրացնում էր նաև այն, որ ժամանակն անցնում էր, իսկ ես մինչև երեկո դեռ պետք է բնակարան գտնեի։ Մի պահ ձանձրույթից ուզեցի մի գիրք վերցնել, բայց չվերցրի, ինձ զվարճացնելու միայն մտքից կրկնակի գարշելի զգացի ինձ։ Արդեն մեկ ժամ էր, ինչ շարունակվում էր արտակարգ լռությունը, և հանկարծ ինչ-որ շատ մոտիկ մի տեղ, բազմոցով փակված դռան հետևում, ես ակամա ու աստիճանաբար սկսեցի ջոկել գնալով ավելի ու ավելի աճող քչփչոցը։ Խոսում էին երկու, հավանաբար կանացի ձայն, դա լսելի էր, բայց բառերը ջոկել ամենևին հնարավոր չէր, և, սակայն, ձանձրույթից սկսեցի մի կերպ մտքին հետևել։ Պարզ էր, որ խոսում էին ոգեշնչ ված ու կրքոտ և որ խոսքը ձևվածքի մասին չէր. ինչ-որ բան էին պայմանավորվում կամ վիճում, կամ մի ձայնը համոզում էր ու խնդրում, իսկ մյուսը չէր հնազանդվում ու հակառակում էր։ Հավանաբար ինչ-որ ուրիշ կենվորներ էին։ Շուտով ես ձանձրացա, ականջս էլ վարժվեց, այնպես որ թեև շարունակում էի լսել, բայց մեքենայորեն, երբեմն էլ բոլորովին մոռանալով, որ ականջ եմ դնում, երբ հանկարծ մի արտակարգ բան պատահեց, կարծես մեկը զույգ ոտքով ցած թռավ աթոռից, կամ տեղից թռավ ու ոտքերը գետին դոփեց։ Հետո տնքոց լսվեց և հանկարծ ճիչ և նույնիսկ ոչ թե ճիչ, այլ ծղրտոց, անասնական, չարացած ծղրտոց, որի համար արդեն բոլորովին միևնույն էր, թե կլսեն օտարները, թե ոչ։ Ես նետվեցի դեպի դուռը և բաց արի այն. ինձ հետ միաժամանակ բացեցին մի այլ դուռ միջանցքի վերջում, տանտիրուհու դուռը, ինչպես իմացա հետագայում, որտեղից երկու հետաքրքրված գլուխ երևաց։ Ճիչը, սակայն, իսկույն մարեց և հանկարծ իմ կողքի հարևանուհիների դուռը բացվեց և, ինչպես ինձ թվաց, երիտասարդ մի կին արագ դուրս պրծավ ու աստիճաններով ցած վազեց։ Իսկ մյուսը տարեց մի կին, ուզում էր նրան ետ պահել, բայց չկարողացավ և միայն տնքաց նրա հետևից.
― Օլյա, Օլյա, էդ ո՞ւր։ Ա՜խ։
Բայց տեսնելով մեր երկու բաց դռները փութկոտ փակեց իր դուռը, թողնելով մի ճեղք և նրա միջով ականջ դնելով սանդուղքից եկող ձայներին այնքան ժամանակ, մինչև իսպառ չլռեցին ցած վազող Օլյայի ոտնաձայները։ Ես վերադարձա իմ պատուհանի մոտ։ Ամեն ինչ խաղաղվեց։ Աննշան, գուցեև ծիծաղելի դեպք էր, և ես դադարեցի դրա մասին մտածելուց։
Մոտ մի քառորդ ժամից միջանցքում, ճիշտ Վասինի դռան մոտ, տղամարդու բարձր ու սանձարձակ մի ձայն լսվեց։ Մեկը դռան բռնակից ձգեց և այնպես վրա դրեց այն, որ ճեղքից կարելի էր տեսնել միջանցքում կանգնած բարձրահասակ մի տղամարդու, որն իր հերթին, ըստ երևույթին, տեսել էր և նույնիսկ զննում էր ինձ, և որը սակայն դեռ չէր մտնում սենյակ և շարունակում էր, բռնակը բաց չթողնելով, ողջ միջանցքով մեկ, խոսել տանտիրուհու հետ։ Տանտիրուհին բարալիկ ու զվարթ ձայնով ձայնակցում էր նրան, և արդեն նրա ձայնից զգացվում էր, թե այցելուն վաղուց ծանոթ է նրան, հարգված ու գնահատված է նրա կողմից և որպես ծանրաբարո հյուր, և որպես ուրախ պարոն։ Ուրախ պարոնը բղավում էր ու սրամտում, բայց խոսքը միայն այն մասին էր, որ Վասինը տանը չէր, որ իրեն ոչ մի կերպ չի հաջողվում նրան տանը գտնել, որ դա իր ճակատագիրն է, և որ ինքը, ինչպես այն անգամ, կսպասի նրան, և այս բոլորը, անշուշտ, սրամտության գագաթ էր թվում տանտիրուհուն։ Վերջապես հյուրը, դուռը կրնկի վրա բաց անելով, մտավ ներս։
Սա լավ հագնված, հավանաբար, լավագույն դերձակի մոտ և, ինչպես ասում են, «աղայավարի» հագնվող մի պարոն էր, մինչդեռ նրանում թվում էր, թե չնայած աղայականն ունենալու նշանակալի ցանկությանը, ամենից քիչը աղայականն էր։ Նա ոչ այն է, թե սանձարձակ, այլ մի տեսակ բնականոն հանդուգն էր, այսինքն այնուամենայնիվ պակաս վիրավորական, քան հայելու առջև իրեն մշակած հանդուգնը։ Նրա թեթև ճերմակած մուգ-շիկավուն մազերը, սև հոնքերը, ճոխ մորուսը և մեծ-մեծ աչքերը ոչ միայն չէին նպաստում նրա հատկանշանակությանը, այլ կարծես հենց մի ընդհանուր, բոլորին նմանվող մի բան էին տալիս նրան։ Այդպիսի մարդը և ծիծաղում է, և պատրաստ է ծիծաղել, բայց դուք նրա հետ, չգիտես ինչու, երբեք չեք ուրախանում։ Ծիծաղկոտ տեսքից նա արագ անցնում է ծանրակշիռ տեսքի, ծանրակշռից կայտառի կամ աչքունք խաղացնողի, բայց այս բոլորը մի տեսակ ցիր ու ցան ու անհիմն։ Ի դեպ, կարիք չկա նախապես նկարագրելու։ Այս պարոնին ես հետագայում շատ ավելի ու մոտիկից ճանաչեցի, և այդ պատճառով այժմ ակամա ներկայացնում եմ արդեն ավելի ճանաչած, քան այն ժամանակ, երբ նա բաց արեց դուռն ու մտավ սենյակ։ Սակայն հիմա էլ կդժվարանայի որևէ ճշգրիտ ու որոշակի բան ասել նրա մասին, որովհետև այս մարդկանց մոտ գլխավորը հենց նրանց անավարտությունն է, ցաքուցրիվությունն ու անորոշությունը։
Նա դեռ չէր հասցրել նստել անգամ, երբ ինձ հանկարծ թվաց, թե նա, հավանաբար, Վասինի խորթ հայրն է, ոմն պարոն Ստեբելկովը, որի մասին ես արդեն որոշ բան լսել էի, բայց այնքան հարևանցիորեն, որ ոչ մի կերպ չէի կարող ասել, թե ի նչ հատկապես, միայն հիշում էի, որ ինչ-որ վատ բան։ Ես գիտեի, որ Վասինը երկար ժամանակ որբ է եղել և նրա տնօրինության տակ, բայց որ վաղուց արդեն դուրս է եկել նրա ազդեցության ոլորտից, և նրանց թե՛ նպատակները, թե՛ հետաքրքրությունները տարբեր են, և որ ապրում են բոլորովին բաժան բոլոր տեսակետներից։ Միտքս էր մնացել նաև, որ այդ Ստեբելկովը որոշ դրամագլուխ ուներ և որ նույնիսկ ինչ-որ շահագետի ու ճարպիկի մեկն էր. մի խոսքով, միգուցե նրա մասին ես ավելի մանրամասն բաներ գիտեի, բայց արդեն մոռացել եմ։ Նա հայացքով ինձ չափեց, ի դեպ, առանց բարևելու, իր ցիլինդր-գլխարկը բազմոցի առջևի սեղանին դրեց, սեղանը տիրաբար հրեց ոտքով և ոչ թե նստեց, այլ ուղղակի այնպես փռվեց բազմոցին, որին ես չհամարձակվեցի նստել անգամ, որ սա ճռնչաց, ոտքերը կախ գցեց ու, բարձր տնկելով իր լաքե աջ սապոգի քիթը, սկսեց հիանալ դրանով։ Իհարկե, իսկույն էլ դեպի ինձ շրջվեց և իր մի քիչ սառած մեծ-մեծ աչքերով նորից ինձ չափեց։
― Տանը չեմ գտնում,― թեթևակի գլխով արեց ինձ նա։
Ես լուռ մնացի։
― Ճշտապահ չէ։ Գործի մասին իր կարծիքներն ունի։ Պետերբուրգյան կողմի՞ց։
― Այսինքն դուք Պետերբուրգյան կողմի՞ց եք եկել,― իմ հերթին հարցրի նրան ես։
― Ոչ, ես ձեզ եմ հարցնում։
― Ես... ես Պետերբուրգյանից եմ գալիս, միայն թե դուք ինչի՞ց կռահեցիք։
― Ինչից։ Հըմ։― Նա աչքով արեց, բայց բացատրության չարժանացրեց։
― Այսինքն ես Պետերբուրգյան կողմում չեմ ապրում, բայց հիմա Պետերբուրգյանում էի և այնտեղից եկա այստեղ։
Նա շարունակում էր լուռ ժպտալ մի ինչ-որ նշանակալից ժպիտով, որն ինձ սոսկալի դուր չէր գալիս։ Ինչ-որ հիմար բան կար այդ աչքով անելու մեջ։
― Պարոն Դերգաչովի մո՞տ,― արտասանեց նա վերջապես։
― Ինչը՞ Դերգաչովի մոտ,― չռեցի աչքերս ես։
Նա հաղթական ինձ էր նայում։
― Ես ծանոթ էլ չեմ։
― Հը՛մ։
― Ինչպես կուզեք,― պատասխանեցի ես։ Նա զզվելի էր դառնում ինծ համար։
― Հըմ, այսպես։ Ոչ, թույլ տվեք, դուք մի բան եք գնում խանութում, դրա կողքին մի ուրիշ խանութում մի այլ գնորդ մի այլ բան է գնում և, ի՞նչ եք կարծում, ի՞նչ։ Փող, վաճառականից, որը վաշխառու է կոչվում... որովհետև փողն էլ է իր, իսկ վաշխառուն էլ վաճառական... Դուք հետևո՞ւմ եք։
― Թերևս, հետևում եմ։
― Գալիս է երրորդ գնորդը և, ցույց տալով խանութներից մեկը, ասում է. «Սա հիմնավոր է» և, ցույց տալով մյուս խանութը, ասում. «Սա հիմնավոր չէ»։ Ի՞նչ կարծիք կարող եմ կազմել այս գնորդի մասին։
― Ի՞նչ իմանամ։
― Ոչ, թույլ տվեք։ Օրինակ ես. մարդը լավ օրինակով է ապրում։ Ես գնում եմ Նևսկու փողոցով և նկատում, որ փողոցի մյուս կողմով, մայթով, գնում է մի պարոն, որի բնավորությունը ես կուզենայի որոշել։ Այսպես տարբեր կողմերով մենք հասնում ենք մինչև Մորսկոյե փողոցի շրջադարձը, և հենց այնտեղ, ուր անգլիական խանութն է գտնվում, նկատում ենք երրորդ անցորդին, որին ձին ջնջխել է։ Հիմա խորամուխ եղեք, անցնում է չորրորդ պարոնը և ուզում է որոշել ջախջախվածի հետ միասին բոլոր երեքիս բնավորությունները՝ գործնականության և հիմնավորության տեսակետից... Դուք հետևո՞ւմ եք։
― Ներեցեք, մեծ դժվարությամբ։
― Լավ. ես այդպես էլ կարծում էի։ Թեման կփոխեմ։ Ես Գերմանիայում եմ, հանքային ջրերում, ուր եղել եմ բազմիցս, թե որում միևնույն է։ Զբոսնում եմ այնտեղ ու տեսնում անգլիացիների։ Անգլիացու հետ, ինչպես գիտեք, ծանոթություն հաստատելը դժվար է, բայց, ահա, երկու ամսից բուժման ժամկետն ավարտելուց հետո, մենք բոլորս լեռների շրջանում ենք, սրածայր փայտերը ծեռքներիս, խմբովին այս կամ այն, միևնույն է, թե որ լեռն ենք բարծրանում։ Շրջադարձին, այսինքն՝ էտապին, հենց այնտեղ, ուր վանականները շարտրեզ օղի են պատրաստում (սա նկատեք), հանդիպում եմ մեկուսի կանգնած ու լուռ նայող մի տեղացու։ Ես ուզում եմ կարծիք կազմել նրա հիմնավորության մասին․ ի՞նչ եք կարծում, այդ նպատակով կարո՞ղ եմ դիմել անգլիացիների խմբին, որոնց հետ քայլում եմ միմիայն այն պատճառով, որ չեմ կարողացել խոսել նրանց հետ հանքային ջրերում։
― Ի՞նչ իմանամ։ Ներեցեք, ինծ համար շատ դժվար է հետևել ձեր մտքին։
― Դժվա՞ր է։
― Այո, դուք ինձ հոգնեցնում եք։
― Հըմ։― Նա աչքով արեց և ձեռքով մի շարժում արեց, որը, հավանաբար, պետք է ինչ-որ չափազանց հանդիսավոր ու հաղթական բան նշանակեր, հետո միանգամայն ծանրակշիռ ու հանգիստ գրպանից, ըստ երևույթին, հենց նոր գնած լրագիր հանեց, բաց արեց ու, հավանաբար, ինձ կատարյալ հանգիստ թողնելով, վերջին էջում մի բան սկսեց կարդալ։ Մի հինգ րոպե նա ինձ չէր նայում։
― Բրեստո Գրաևսկիներն, ախր, չեն տապալվել, հը՞։ Ախր, առաջ են գնացել, ախր, գնում են։ Շատերին եմ ճանաչում, որոնք հենց տեղնուտեղն են տապալվել։
Նա սրտանց ինձ նայեց։
― Ես այդ բորսայից առայժմ քիչ բան եմ հասկանում,― պատասխանեցի ես։
― Ժխտո՞ւմ եք։
― Ի՞նչը։
― Փողը։
― Փողը չեմ ժխտում, բայց... բայց, կարծում եմ, որ նախ գաղափարն է, հետո փողը։
― Այսինքն, թույլ տվեք... այ, մարդն, ասենք, այսպես ասած, սեփական դրամագլուխ ունի...
― Նախ բարձր գաղափարը, հետո փողը, իսկ առանց բարձր գաղափարի փողավոր հասարակությունը կկործանվի։
Չգիտեմ ինչու, ես սկսեցի տաքանալ։ Նա, կարծես խճճվելով, մի քիչ բութ հայացքով ինձ նայեց, բայց հանկարծ նրա դեմքով մեկ ամենազվարթ ու ամենախորամանկ մի ժպիտ տարածվեց։
― Վերսիլովին տեսա՞ք, հը՞։ Հո, այնուամենայնիվ, չանթեց։ Երեկ նրա օգտին վճռեցին, չէ՞։
Ես հանկարծ ու անսպասելիորեն տեսա, որ նա արդեն վաղուց գիտե, թե ով եմ ես, և հնարավոր է նաև, որ շատ ու շատ ավելի բան գիտե։ Միայն չեմ հասկանում, թե ինչու հանկարծ շիկնեցի և, առանց աչքս նրանից կտրելու, հիմարավարի նրան էի նայում։ Նա, ըստ երևույթին, ցնծում էր, զվարթ ինձ էր նայում, կարծես ինչ-որ բանում ամենախորամանկ ձևով բռնել էր ու մերկացրել ինձ։
― Ո՜չ,― հոնքերը բարձրացրեց նա,― այդ դո՛ւք ինձ պարոն Վերսիլովի մասին հարցրեք։ Հենց նոր ի՞նչ էի ձեզ ասում հիմնավորության մասին։ Մեկուկես տարի առաջ այդ երեխայի պատճառով նա կարող էր կատարյալ մի գործ գլուխ բերել, այո, իսկ նա տապալվեց, այո։
― Ո՞ր երեխայի պատճառով։
― Ծծկեր երեխայի, որին հիմա էլ սնուցանում է ծածուկ, միայն թե ոչինչ չի շահի դրանից... որովհետև...
― Ի՞նչ ծծկեր երեխա։ Ի՞նչ եք ասում։
― Իհարկե, նրա երեխան, նրա սեփական երեխան mademoiselle Լիդիա Ախմակովայից... «Սքանչելի կույսը փաղաքշում էր ինձ...»։ Ֆոսֆորե լուցկի է, հա՞։
― Ի՜նչ անհեթեթություն, ի՜նչ տխմարություն։ Նա երբեք երեխա չի ունեցել Ախմակովայից։
― Ոնց չէ։ Իսկ ես որտե՞ղ էի։ Ես, ախր, բժիշկ եմ և մանկաբարձ։ Ազգանունս Ստեբելկով է, չե՞ք լսել։ Ճիշտ է, ես այն ժամանակ էլ արդեն վաղուց գործող բժիշկ չէի, բայց գործնական խորհուրդ պրակտիկ գործում կարող էի տալ։
― Դուք մանկաբա՞րձ եք... և ընդունել եք Ախմակովայի երեխայի՞ն։
― Ոչ, ես ոչինչ էլ չեմ ընդունել Ախմակովայից։ Այնտեղ, արվարձանում, բժիշկ Գրանցը կար, որը ծանրաբեռնված էր ընտանիքով և որին կես տալեր էին վճարում․ այդպես էր բժիշկների դրությունն այնտեղ, բացի դրանից նրան ոչ ոք չէր ճանաչում, հենց նա էլ եղավ իմ փոխարեն... Ես էլ նրան խորհուրդ էի տվել, անհայտության խավարի համար։ Դուք հետևո՞ւմ եք։ Իսկ ես միայն գործնական մի խորհուրդ էի տվել Վերսիլովի՝ Անդրեյ Պետրովիչի հարցում, խիստ գաղտնի հարցում, երես առ երես։ Բայց Անդրեյ Պետրովիչը զույգ նապաստակը գերադասեց։
Ես լսում էի խորապես զարմացած։
― Զույգ նապաստակի հետևից կընկնես ոչ մեկին չես բռնի, ասում է ժողովրդական, կամ ավելի ճիշտ հասարակ ժողովրդի առածը։ Իսկ ես այսպես եմ ասում, անդադար կրկնվող բացառությունները ընդհանուր կանոն են դառնում։ Ուրիշ նապաստակի, այսինքն մեր լեզվով թարգմանած, ուրիշ տիկնոջ հետևից ընկավ և ոչ մի արդյունք չստացավ։ Եթե մի բան բռնել ես, ամուր պահիր ձեռքումդ։ Որտեղ պետք է գործն արագացնել, նա այնտեղ հապաղում է։ Վերսիլովն, ախր, «կնկա մարգարե» է, այ թե դիպուկ անուն դրեց նրան այն ժամանակ իմ ներկայությամբ երիտասարդ իշխան Սոկոլսկին։ Ո՜չ, դուք ինձ մոտ եկեք։ Եթե ուզում եք Վերսիլովի մասին շատ բան իմանալ, ինձ մոտ եկեք։
Նա, ըստ երևույթին, հիանում էր իմ զարմանքից՝ բաց բերանով։ Մինչև օրս ես երբեք և ոչինչ չէի լսել ծծկեր երեխայի մասին։ Եվ հենց այդ պահին հարևանների դուռը շրխկաց, և մեկն արագ մտավ նրանց սենյակը։
― Վերսիլովն ապրում է Սեմյոնովյան գնդում, Մոժայսկի փողոցում, Լիտվինովայի տանը, համարը տասնյոթ, ինքս եմ եղել հասցեատանը,― բարձր բղավեց կանացի գրգռված ձայնը, յուռաքանչյուր բառը լսելի էր մեզ համար։ Ստեբելկովը ունքերը բարձրացրեց և մատը գլխից վեր տնկեց։
― Մենք նրա մասին այստեղ ենք խոսում, իսկ նա արդեն այնտեղ էլ է... Ահա դրանք, անդադար կրկնվող բացառությունները։ Quand on parle d’une corde...[29]։
Նա արագ, թեթևակի ոստյունով նստեց բազմոցին և սկսեց ականջ դնել այն դռանը, որին կպցրած էր բազմոցը։
Սոսկալի զարմացած էի նաև ես։ Ես կռահեցի, որ հավանաբար, հենց այն երիտասարդ կինը բղավեց, որը քիչ առաջ այնքան հուզված դուրս նետվեց սենյակից։ Բայց ինչպես է, որ այստեղ էլ է Վերսիլովը։ Հանկարծ նորից լսվեց նույն այն ծղրտոցը, կատաղի, զայրույթից գազան կտրած մարդու ծղրտոցը, որին ինչ-որ բան չեն տալիս, կամ ինչ-որ բանից հետ են պահում։ Այն ժամանակվա ծղրտոցից այս մեկը տարբերվում էր միայն նրանով, որ ճիչերն ու ծղրտոցներն ավելի երկար տևեցին։ Իրարանցման ձայն էր լսվում, ինչ-որ փութկոտ, արագ-արագ արտասանված բառեր. «Չեմ ուզում, չեմ ուզում, տվեք, իսկույն տվե՛ք», կամ դրա նման բաներ՝ լավ չեմ կարողանում հիշել։ Հետո, այն անգամվա պես, մեկը սրընթաց դռան մոտ նետվեց ու բացեց այն։ Երկու հարևանուհիներն էլ միջանցք դուրս թռան, մեկը, ինչպես և այն անգամ, ըստ երևույթին, հետ պահելով մյուսին։ Ստեբելկովը, որն արդեն վաղուց էր վեր թռել բազմոցից ու հաճույքով ականջ էր դնում, ուղղակի ցատկեց դեպի դուռն ու իսկույն, առանց հետաքրքրությունը թաքցնելու, ուղիղ հարևանուհիների մոտ միջանցք նետվեց։ Պարզ է, որ ես էլ մոտ վազեցի դռանը։ Բայց նրա հայտնվելը միջանցքում մի դույլ սառը ջրի ազդեցություն ունեցավ, հարևանուհիները արագ անհետացան և դուռը աղմուկով ծածկեցին իրենց հետևից։ Ստեբելկովն ուզեց նետվել նրանց հետևից, բայց կանգ առավ, մատը տնկելով, ժպտալով ու մտորելով. այս անգամ նրա ժպիտի մեջ ես արտակարգ վատ, մութ ու չարագուշակ բան տեսա։ Տեսնելով կրկին իր դռան մոտ կանգնած տանտիրուհուն, նա միջանցքով մատների ծայրերի վրա փութկոտ նրա մոտ վազեց, մի երկու րոպե նրա հետ փսփսալուց և, իհարկե, տեղեկություններ ստանալուց հետո նա արդեն մեջքը ուղիղ ու վճռական վերադարձավ սենյակ, սեղանի վրայից իր ցիլինդրը վերցրեց, հարևանցիորեն հայելուն նայեց, մազերը գզգզեց և ինքնավստահ արժանապատվությամբ, առանց ինձ անգամ նայելու, հարևանուհիների մոտ գնաց։ Մի պահ նա դռանը կպած ականջ էր դնում միջանցքի մի ծայրից մյուսը հաղթական աչքով անելով տանտիրուհուն, որը նրա վրա մատ էր թափ տալիս ու գլուխը տարուբերում, կարծես հանդիմանելով։ «Ախ, դու չարաճճի, չարաճճի»։ Վերջապես վճռական, բայց նրբավարի տեսքով, նույնիսկ կարծես նրբավարությունից կորացած մեջքով, մատների ոսկրերով թակեց հարևանուհիների դուռը։ Ներսից ձայն լսվեց.
― Ո՞վ է։
― Թույլ կտա՞ք կարևորագույն մի գործով ներս մտնել,― բարձրաձայն ու հպարտորեն արտասանեց Ստեբելկովը։
Հապաղելով, այնուամենայնիվ բաց արին, սկզբում մի փոքր, այսինքն մի քառորդով, բայց Ստեբելկովը իսկույն ամուր բռնեց փականի բռնակից և այլևս թույլ չէր տա փակել դուռը։ Խոսակցություն սկսվեց, Ստեբելկովը բարձր էր խոսում, շարունակ ձգտելով սենյակ թափանցել, բառերը չեմ հիշում, բայց նա Վերսիլովի մասին էր խոսում, ասում էր, թե կարող է հաղորդել, ամեն բան բացատրել. «Ո՜չ, դուք ինձ հարցրեք», «Ո՜չ, դուք ինձ մոտ եկեք»,― այս ձևով։ Շատ շուտով նրան ներս թողեցին։ Ես վերադարձա բազմոցի մոտ և փորձեցի ականջ դնել, բայց ամեն բան չկարողացա ջոկել, միայն լսեցի, որ Վերսիլովի անունը հաճախ էին տալիս։ Ձայնի առոգանությունից ես կռահում էի, որ Ստեբելկովն արդեն տիրապետել է խոսակցությանը, արդեն սիրաշահողի պես չի խոսում, այլ տիրաբար և ազատ փռված, ինչպես քիչ առաջ ինձ հետ. «Դուք հետևո՞ւմ եք», «Հիմա բարի եղեք խորացեք» և այլն։ Ի դեպ, կանանց հետ նա հավանաբար արտակարգ սիրալիր է։ Արդեն մի քանի անգամ թնդաց նրա բարձր քրքիջը և, երևի, միանգամայն անտեղի, որովհետև նրա ձայնի կողքին, իսկ երբեմն էլ ծածկելով նրա ձայնը, հնչում էին երկու կանանց ձայները, որոնք ամենևին էլ ուրախություն չէին արտահայտում, և գերազանցապես երիտասարդ կնոջ ձայնը, այն կնոջ, որը քիչ առաջ ծղրտում էր. նա խոսում էր շատ, ջղային, արագ, հավանաբար, ինչ-որ բան մերկացնելով ու բողոքելով, դատ ու դատաստան որոնելով։ Սակայն Ստեբելկովը ետ չէր մնում, գնալով ավելի ու ավելի էր բարձրացնում ձայնը և ավելի ու ավելի հաճախ քրքջում, նման մարդիկ ուրիշներին լսել չեն կարողանում։ Շուտով ես վերկացա բազմոցից, որովհետև ծածուկ ականջ դնելը ինձ ամոթալի թվաց, և նստեցի իմ հին տեղը, պատուհանի մոտ դրված հյուսածո աթոռին։ Ես համոզված էի, որ Վասինն այս մարդուն ոչինչ է համարում, բայց եթե ես նույն կարծիքը հայտնեմ, նա իսկույն ամենալուրջ արժանապատվությամբ կպաշտպանի նրան և խրատական ձևով կնկատի, որ սա «գործնական մարդ է, այժմյան գործարար մարդկանցից, և որի մասին չի կարելի դատել մեր ընդհանուր և վերացական տեսակետներից»։ Այն պահին, սակայն, հիշում եմ, բարոյապես ես լիովին ջախջախված էի, սիրտս ուժգին բաբախում էր և ես, անշուշտ, ինչ-որ բանի էի սպասում։ Անցավ մի տասը րոպե, և հանկարծ, ամենաբուռն քրքիջի մեջտեղում, ճիշտ այնպես, ինչպես քիչ առաջ, մեկը պոկվեց աթոռից, հետո հնչեցին զույգ կանանց բղավոցները, լսելի էր, ինչպես վեր թռավ նաև Ստելբեկովը և արդեն բոլորովին ուրիշ ձայնով սկսեց ինչ-որ բան ասել, կարծես արդարանալով, կարծես թախանձելով, որ իրեն մինչև վերջ լսեն... Բայց նրան չլսեցին, հնչեցին զայրագին կանչեր. «Դո՛ւրս կորեք, դուք սրիկա եք, դուք անամոթ եք»։ Մի խոսքով, պարզ էր, որ նրան դուրս են հրում։ Ես դուռը բաց արի ճիշտ այն պահին, երբ նա հարևանուհիների սենյակից միջանցք դուրս թռավ և, թվում է, թե բառացիորեն, այսինքն ձեռքերով, դուրս մղված նրանց կողմից։ Ինձ տեսնելով՝ նա հանկարծ բղավեց՝ ինձ ցույց տալով.
― Ահա Վերսիլովի որդին։ Եթե ինձ չեք հավատում, ապա ահա նրա որդին, նրա սեփական որդին։ Խնդրեմ։― Եվ նա տիրաբար բռնեց իմ ձեռքը։
― Սա նրա որդին է, նրա հարազատ որդին,― կրկնեց նա մոտեցնելով ինձ տիկիններին, սակայն պարզաբանելու համար այլևս ոչինչ չավելացնելով։ Երիտասարդ կինը կանգնած էր միջանցքում, տարիքավորը մի քայլ նրանից ետ, դռների մեջ։ Ես միայն հիշում եմ, որ այդ խեղճ աղջիկը բավական սիրունատես էր, մոտ քսան տարեկան, բայց նիհար ու հիվանդոտ տեսքով, փոքր-ինչ շիկակարմիր մազեր ուներ և դեմքով կարծես մի քիչ նման էր քրոջս, այդ հատկանիշը աչքովս ընկավ ու հիշողությանս մեջ մնաց, միայն թե Լիզան երբեք չէր լինում և, իհարկե, երբեք չէր էլ կարող լինել զայրույթի այդպիսի մոլուցքի մեջ, որով բռնված դիմացս կանգնած էր այս կինը, նրա շրթունքները սպիտակ էին, բաց մոխրագույն աչքերը փայլատակում էին, ամբողջ մարմնով նա դողում էր զայրույթից։ Հիշում եմ նաև, որ ինքս էլ արտակարգ հիմար և անպատվաբեր վիճակում էի գտնվում, որովհետև այդ անպատկառ մարդու պատճառով վճռականապես չգտա, թե ինչ ասեմ։
― Հետո՞ ինչ, որ որդին է։ Եթե նա ձեզ հետ է, ուրեմն, սրիկա է։ Եթե դուք Վերսիլովի որդին եք,― հանկարծ ինձ դիմեց նա,― ապա իմ անունից հաղորդեք ձեր հորը, որ նա սրիկա է, որ նա անպատիվ, անամոթ է, որ ինձ նրա փողը պետք չէ... Առեք, առեք, առեք, իսկույն նրան տվեք այս փողը։
Նա արագ գրպանից մի քանի թղթադրամ հանեց, բայց տարիքոտ կինը (այսինքն, ինչպես պարզվեց հետագայում, նրա մայրը) բռնեց նրա ձեռքը.
― Օլյա, բայց չէ՞ որ դա, միգուցե, ճիշտ չէ, միգուցե նա ամենևին էլ նրա որդին չէ։
Օլյան արագ նրան նայեց, հասկացավ, արհամարհական հայացքով ինձ նայեց և դեպի սենյակ շրջվեց, բայց մինչև դուռը փակելը, շեմին կանգնած, մոլուցքով բռնված՝ մի անգամ էլ բղավեց Ստեբելկովին։
― Կորեք։
Եվ նույնիսկ ոտքը գետնին դոփեց։ Հետո դուռը գոցվեց և արդեն փակվեց փականով։ Ստեբելկովը, շարունակելով բռնած պահել ուսս, մատը տնկեց և շրթունքները երկար ու մտախոհ ժպիտի ձևով տարածելով, հարցական հայացքը ինձ հառեց։
― Ձեր արարքը իմ նկատմամբ ես ծիծաղելի և անպատվաբեր եմ համարում,― վրդովված քրթմջնացի ես։
Բայց նա ինձ անգամ չլսեց, թեև աչքն ինձնից չէր կտրում։
― Սա պետք կլինի ու-սում-նա-սի-րել,― մտազբաղ արտասանեց նա։
― Սակայն, ինչպե՞ս համարձակվեցիք ինձ դուրս քաշել։ Սա ի՞նչ բան է։ Ո՞վ է այս կինը։ Դուք բռնեցիք ուսիցս ու նրան մոտեցրիք, ի՞նչ է այստեղ կատարվում։
― Էհ, գրողը տանի։ Կուսությունից զրկված մեկը... «հաճախակի կրկնվող բացառություն», հետևո՞ւմ եք։
Եվ նա ուզեց մատը հենել իմ կրծքին։
― Էհ, գրողը տանի,― դեն հրեցի նրա մատը ես։
Բայց նա հանկարծ և միանգամայն անսպասելի ծիծաղեց կամացուկ, անլսելի, երկար, ուրախ։ Վերջապես գլխին դրեց իր ցիլինդրը և արագ փոխված և արդեն մռայլ դեմքով ու, հոնքերը կիտելով, նկատեց.
― Բայց տանտիրուհուն պետք էր սովորեցնել... դրանց պետք է բնակարանից դուրս վռնդել, ահա թե ինչ, և որքան կարելի է շուտ, թե չէ դրանք այստեղ... Այ, կտեսնեք։ Այ, խոսքս հիշեք, կտեսնեք։ Էհ, գրողը տանի,― հանկարծ կրկին զվարթացավ նա,― դուք Գրիշային սպասելու եք, չէ՞։
― Ոչ, չեմ սպասելու,― վճռական պատասխանեցի ես։
― Դա արդեն միևնույն է...
Եվ առանց բառ անգամ ավելացնելու, նա շրջվեց, դուրս եկավ սենյակից և աստիճաններով ցած իջավ՝ հայացքի անգամ չարժանացնելով ակնհայտ կերպով բացատրության ու տեղեկությունների սպասող տանտիրուհուն։ Ես էլ վերցրի գլխարկս և, տանտիրուհուն խնդրելով, որ հաղորդի, թե եկել եմ ես՝ Դոլգոռուկին, աստիճաններով ցած վազեցի։
III
Ես միայն ժամանակ կորցրի։ Դուրս գալով փողոց՝ իսկույն սկսեցի բնակարան որոնել, բայց ցրված էի, մի քանի ժամ թափառեցի փողոցներում և, թեև կենվորների մի հինգ կամ վեց բնակարան մտա, բայց վստահ եմ, որ քսան բնակարանի կողքով էլ անցա առանց դրանք նկատելու։ Եվ ի մեծ սրտնեղություն ինձ, չէի էլ պատկերացնում, որ բնակարան վարձելն այդքան դժվար է։ Ամենուրեք Վասինի սենյակի պես և դեռ շատ ավելի վատ սենյակներ են, իսկ գները հսկայական, այսինքն՝ իմ հաշվին ոչ հարմար։ Ես ուղղակի մի անկյուն էի ուզում, որ միայն շարժվել կարողանայի, իսկ ինձ արհամարհական հասկացնում էին, որ այդ դեպքում պետք է «անկյուն» վարձել։ Բացի այդ, ամեն տեղ բազում տարօրինակ կենվորներ են ապրում, որոնց հետ, միայն նրանց տեսքից ելնելով, ես չէի կարող կողք-կողքի ապրել, նույնիսկ կվճարեի, որպեսզի նրանց կողքին չապրեի։ Ինչ-որ առանց սերթուկների, միայն բաճկոնակներով, գզգզված մորուքներով, սանձարձակ ու հետաքրքրասեր պարոններ։ Մի պստլիկ սենյակում, թղթախաղով ու գարեջուր ըմպելով զբաղված, դրանց նման մի տասը մարդ էր նստած, իսկ դրա կողքին ինձ սենյակ էին առաջարկում։ Մյուս տեղերում տանտերերի հարցերին ես ինքս այնքան անհեթեթ էի պատասխանում, որ ինձ վրա զարմանքով էին նայում, իսկ մի բնակարանում նույնիսկ կռվեցի։ Սակայն հո չեմ նկարագրելու բոլոր այս աննշան բաները, ես միայն ուզում եմ ասել, որ սոսկալի հոգնելով, ես ինչ-որ բան կերա մի ճաշարանում արդեն երբ համարյա մթնշաղ էր իջնում։ Ես վերջնականապես վճռեցի, որ կգնամ և ինքս մեն-մենակ կտամ Վերսիլովին նամակը ժառանգության մասին (առանց որևէ բացատրության), վերում կհավաքեմ իրերս ճամպրուկի ու կապոցի մեջ և արդեն գիշերը կփոխադրվեմ թեկուզ հյուրանոց։ Օբուխովյան պողոտայի վերջում, Հաղթական դարպասի մոտ, ես գիտեի, կան իջևանելու օթևաններ, որտեղ երեսուն կոպեկով նույնիսկ առանձին սենյակ կարելի է ճարել, մի գիշերվա համար ես վճռեցի զոհել այդ գումարը, միայն թե Վերսիլովի տանը չգիշերեի։ Եվ այսպես, արդեն Տեխնոլոգիական ինստիտուտի մոտով անցնելիս, հանկարծ, չգիտեմ ինչու, մտքովս անցավ մտնել Տատյանա Պավլովնայի մոտ, որը հենց այդտեղ Տեխնոլոգիականի դիմաց էր ապրում։ Իսկապես մտնելու առիթը հենց նույն նամակն էր ժառանգության մասին, բայց նրա մոտ մտնելու իմ անհաղթահարելի ցանկությունը, իհարկե, այլ պատճառներ ուներ, որոնք, ի դեպ, հիմա էլ ես չեմ կարողանա բացատրել, այստեղ գլխումս ինչ-որ խառնաշփոթություն կար «ծծկեր երեխայի», «ընդհանուր կանոնի մեջ մտնող բացառությունների» մասին։ Արդյոք ուզում էի պատմել, կամ ինձ ներկայացնել, կամ կռվել, կամ նույնիսկ արտասվել չգիտեմ, միայն թե բարձրացա Տատյանա Պավլովնայի մոտ։ Մինչ այդ ես միայն մեկ անգամ էի եղել նրա մոտ, իմ Մոսկվայից գալու հենց սկզբին, մորս ինչ-որ հանձնարարությամբ և հիշում եմ. ներս մտնելուց ու հանձնարարությունը հաղորդելուց մեկ րոպե հետո, նույնիսկ առանց մի պահ նստելու հեռացել եմ, իսկ նա ինձ չի էլ հրավիրել նստել։
Ես զանգը տվի, խոհարարուհին դուռը իսկույն բաց արեց ու լուռ թողեց ինձ սենյակները մտնել։ Այս բոլոր մանրամասները հենց հարկավոր են, որպեսզի հնարավոր լինի հասկանալ, թե ինչպես կարող էր տեղի ունենալ այնպիսի խելահեղ արկած, որն այնպիսի հսկայական ազդեցություն ունեցավ ողջ հետագայում կատարվածի վրա։ Եվ առաջին հերթին խոհարարուհու մասին։ Դա կճատ քթով մի չարհոգի չուխոնուհի էր, որ կարծեմ, ատում էր իր տիրուհուն՝ Տատյանա Պավլովնային, իսկ սա, ընդհակառակը, ինչ-որ մոլի մի զգացմունքով, ինչպես պառաված աղջիկները՝ ծերացած, թացքիթ շնիկների կամ շարունակ քնած կատուների նկատմամբ, չէր կարողանում նրանից բաժանվել։ Չուխոնուհին կամ չարանում էր ու կոպտում, կամ կռվելով ու խռովելով, շաբաթներով լռում էր և դրանով պատժում տիրուհուն։ Երևի ես այդպիսի մի լռակյաց օր էի ընկել, որովհետև նույնիսկ իմ «Տիրուհին տա՞նն է» հարցին, որը ես հաստատապես հիշում եմ, որ նրան տվի, ինձ չպատասխանեց և լուռ գնաց իր խոհանոցը։ Դրանից հետո ես, բնականաբար համոզված, որ տիրուհին տանն է, անցա սենյակները և, ոչ ոքի չգտնելով, սկսեցի սպասել, կարծելով, թե Տատյանա Պավլովնան հիմա դուրս կգա ննջասենյակից. հակառակ դեպքում խոհարարուհին ինչո՞ւ պիտի ինձ ներս թողներ։ Ես չնստեցի և մի երկու-երեք րոպե սպասեցի, արդեն համարյա մթնում էր, և Տատյանա Պավլովնայի մութ բնակարանը էլ ավելի անհրապույր էր թվում անվերջանալի, ամենուրեք կախված չթից։ Երկու խոսք այս փոքրիկ անշնորհք բնակարանի մասին, որպեսզի հասկանալի լինի այն տեղանքը, ուր տեղի էր ունեցել բանը։ Տատյանա Պավլովնան համաձայն իր համառ և հրամայողական բնավորությանը և հին կալվածատիրական ձգտումների հետևանքով չէր կարողանա ապրել կենվորների համար նախատեսված կահավորված սենյակում և վարձում էր բնակարանի այս ծաղրապատկերը միայն, որպեսզի առանձին, ինքն իր տիրուհին լինի։ Այդ երկու սենյակը, որ ճիշտ և ճիշտ դեղձանիկի երկու վանդակ էին հիշեցնում, մեկը մեկին կպած, մեկը մեկից փոքր, գտնվում էին երրորդ հարկում և դրանց պատուհանները բակին էին նայում։ Բնակարան մտնելով դուք ոտք էիք դնում փոքրիկ ու նեղ մի միջանցք, որի լայնությունը մեկուկես արշին կլիներ, դրանից ձախ վերը նշված դեղձանիկի երկու վանդակն էին, իսկ միջանցքով ուղիղ, խորքում պստլիկ խոհանոցի մուտքն էր։ Տասներկու ժամվա համար մարդուն անհրաժեշտ մեկուկես խորանարդ սաժեն Օդը, միգուցե, այդ սենյակներում կար, բայց հազիվ թե ավելի։ Առաստաղները այլանդակության աստիճանի ցածր էին, բայց, որ ամենամեծ հիմարությունն էր, ամեն բան լուսամուտները, դռները, կահկարասին, զարդարված ու կախկխված էին չթով, ֆրանսիական հրաշալի չթով և նախշված ֆեստոններով. բայց դրանից սենյակը կրկնակի մութ էր թվում և ճանապարհային կառեթի ներսի մասի էր նմանվում։ Այն սենյակում, որտեղ ես սպասում էի, դեռ կարելի էր շարժվել, թեև սոսկալի ծանրաբեռնված էր կահկարասիով և, ի դեպ բավական լավ կարասիով, այստեղ տեսակ-տեսակ սեղաններ էին, հավաքովի աշխատանքով, բրոնզե զարդարանքներով, արկղեր, նրբագեղ և նույնիսկ հարուստ զարդասեղան։ Սակայն մյուս սենյակը, որտեղից ես սպասում էի նրա դուրս գալուն, ննջասենյակը, որը թանձր ու խիտ վարագույրով անջատված էր այս սենյակից, ինչպես հետո պարզվեց բաղկացած էր, բառացիորեն, մեկ մահճակալից։ Այս բոլոր մանրամասնություններն անհրաժեշտ են, որպեսզի հասկանալի լինի այն հիմարությունը, որ ես արեցի։
Այսպիսով, ես սպասում էի առանց որևէ կասկածի, երբ հնչեց զանգը։ Ես լսեցի, ինչպես անշտապ քայլերով միջանցքով անցավ խոհարարուհին և լուռ, ճիշտ այնպես, ինչպես քիչ առաջ ինձ, ներս թողեց եկողներին։ Սրանք երկու տիկիններ էին, և երկուսն էլ բարձր էին խոսում, բայց որպիսի՜ն էր իմ զարմանքը, երբ ձայնով ես ճանաչեցի մեկում Տատյանա Պավլովնային, իսկ մյուսում՝ հենց այն կնոջը, որին ամենից քիչն էի պատրաստված այժմ հանդիպելու, այն էլ այսպիսի իրադրության մեջ։ Սխալվել ես չէի կարող, ես լսել էի այդ հնչեղ, ուժեղ, մետաղական ձայնը երեկ, ճիշտ է, ընդամենը երեք րոպե, բայց այն մնացել էր իմ հոգում։ Այո, սա «երեկվա կինն էր»։ Ի՞նչ անեի։ Ես ամենևին էլ ընթերցողին չեմ տալիս այս հարցը, ես միայն պատկերացնում եմ ինձ համար այն րոպեն և բոլորովին ի վիճակի չեմ նույնիսկ այժմ բացատրել, թե ինչպես պատահեց, որ ես հանկարծ վարագույրի հետևը նետվեցի և հայտնվեցի Տատյանա Պավլովնայի ննջասենյակում։ Կարճ ասած, ես թաքնվեցի և հազիվ էի թռիչք գործել, երբ նրանք մտան ներս։ Թե ինչու ես նրանց ընդառաջ չգնացի, այլ թաքնվեցի՝ չգիտեմ, ամեն բան կատարվեց ակամա, ծայր աստիճան առանց ինձ հաշիվ տալու։
Նետվելով ննջասենյակ և դեմ առնելով մահճակալին ես իսկույն նկատեցի, որ ննջասենյակից դուռ կա դեպի խոհանոց, ուրեմն ելք կա փորձանքից և կարելի է իսպառ փախչել այստեղից, բայց (օ՜, սարսափ) դուռը կողպված էր, իսկ անցքում բանալի չկար։ Հուսահատված՝ ես փլվեցի մահճակալին, ես պարզ պատկերացրի որ, ուրեմն, հիմա ես պետք է գաղտնի ականջ դնեմ և խոսակցության հենց առաջին նախադասություններից, առաջին հնչյուններից կռահեցի, որ նրանց խոսակցությունը գաղտնի է ու փափկանկատ։ Օ՜, իհարկե, ազնվաբարո ու մաքուր մարդը պետք է վեր կենար, նույնիսկ այժմ, դուրս գար և բարձրաձայն ասեր. «Ես այստեղ եմ, սպասեցեք», և, չնայած իր ծիծաղելի դրությանը, անցներ նրանց կողքից, բայց ես վեր չկացա և դուրս չեկա, չհամարձակվեցի, ամենաստոր կերպով վախկոտություն արեցի։
― Կատերինա Նիկոլաևնա, սիրելիս, դուք խորապես ինձ վշտացնում եք,― աղերսում էր Տատյանա Պավլովնան,― հանգստացեք մեկ անգամ ընդմիշտ, դա նույնիսկ հարմար չէ ձեր բնավորությանը։ Ամեն տեղ, ուր դուք եք, միշտ ուրախություն է և հանկարծ հիմա... Գոնե ինձ դուք, կարծում եմ, շարունակում եք հավատալ, հո գիտեք, ինչպես եմ ձեզ նվիրված։ Համենայն դեպս, ոչ պակաս, քան Անդրեյ Պետրովիչին, որի նկատմամբ նույնպես հավիտենական նվիրվածությունս չեմ թաքցնում... Դե, ուրեմն, հավատացեք ինձ, պատվովս եմ երդվում, նրա ձեռքին նման փաստաթուղթ չկա, իսկ միգուցե և, ոչ ոքի մոտ չկա և ընդունակ էլ չի նա այդպիսի խարդախության, ձեր կողմից նույնիսկ կասկածելի մեղք է։ Այդ թշնամությունը դուք երկուսդ եք ձեզ համար հորինել...
― Փաստաթուղթը կա, իսկ նա ամեն բանի էլ ընդունակ է։ Եվ ինչ, երեկ ներս եմ մտնում, և առաջին հանդիպումը ce petit espion[30], որին նա իշխանի վզին է փաթաթել։
― Էհ, ce petit espion։ Առաջինը՝ ամենևին էլ espion չէ, որովհետև այդ ես, ես եմ պնդել, որ նրան իշխանի մոտ տեղավորեն, թե չէ Մոսկվայում նա կամ խելագարվելու էր կամ քաղցից մեռնելու, ահա թե ինչպես են բնութագրել նրան այնտեղից, և գլխավորը այդ գռեհիկ տղեկը դեռ լիակատար հիմարիկ է, ո՞նց պիտի լրտես լինի։
― Այո, մի տեսակ հիմարիկ է, որը սակայն նրան չի խանգարում սրիկա դառնալ։ Միայն թե ես սրտնեղած էի, թե չէ երեկ մեռնելու էի ծիծաղից, գունատվեց, մոտ վազեց, կրունկներն իրար զարկեց, սկսեց ֆրանսերեն խոսել։ Իսկ Մոսկվայում Մարիա Իվանովնան ինծ հավատացնում էր, թե նա հանճար է։ Իսկ որ այդ դժբախտ նամակը կա և ինչ-որ տեղում է գտնվում, և ամենավտանգավոր տեղում, դա ես, որ գլխավորն է, այդ Մարիա Իվանովնայի դեմքից եզրակացրի։
― Իմ գեղեցեկուհի։ Չէ՞ որ ինքներդ եք ասում, որ նրա մոտ ոչինչ չկա։
― Բանն էլ հենց այդ է, որ կա. միայն թե նա ստում է և, անկեղծ ասած, ի՜նչ էլ ճարտարն է։ Դեռ մինչև Մոսկվան էլի մի հույս մնում էր, թե ոչ մի թուղթ չի մնացել, բայց այստեղ, այստեղ...
― Ախ, սիրելիս, ընդհակառակը, նա, ասում են, բարի ու խելացի մարդ է, նրան հանգուցյալը իր բոլոր եղբոր աղջիկներից բարձր էր դասում։ Ճիշտ է, ես նրան այնքան էլ չեմ ճանաչում, բայց դուք նրան պետք է գայթակղեիք, գեղեցկուհիս։ Ախր, ձեզ համար ոչինչ չարժե հաղթելը․ չէ՞ որ ես պառավ եմ և սիրահարված եմ ձեզ և հիմա կսկսեմ ձեզ համբուրել... Դե ի՜նչ արժեր ձեզ համար նրան գայթակղելը։
― Գայթակղել եմ, Տատյանա Պավլովնա, փորձել եմ, նույնիսկ հիացրել եմ նրան, բայց նա խորամանկ է և շատ... Ոչ, այստեղ ամբողջական մի բնավորություն է և առանձնահատուկ, մոսկովյան... Եվ պատկերացրեք, խորհուրդ տվեց ինձ դիմել այստեղացի մեկին՝ Կրաֆտին, Անդրոնիկովի նախկին օգնականին, իբր, գուցե, նա մի բան գիտե։ Այդ Կրաֆտի մասին ես արդեն գաղափար ունեմ և նույնիսկ հարևանցիորեն հիշում եմ նրան, բայց հենց որ նա ասաց ինձ այդ Կրաֆտի մասին, ես իսկույն էլ համոզվեցի, որ ոչ թե նրան ուղղակի հայտնի չէ, այլ որ նա ստում է և ամեն բան գիտե։
― Բայց ինչո՞ւ, ինչո՞ւ։ Սակայն, թերևս, նրանից էլ կարելի է տեղեկանալ։ Այդ գերմանացին Կրաֆտը, բացբերան չէ և, հիշում եմ, գերազնիվ մարդ է, իսկապես, լավ կլիներ նրան հարց ու փորձ անել։ Միայն թե նա, կարծեմ, հիմա Պետերբուրգում չէ...
― Օ՜, վերադարձել է դեռ երեկ, ես հենց նոր նրա մոտ եղա... Հենց դրա համար էլ ձեզ մոտ եկա այսպես տագնապած, ձեռք ու ոտքս դողում են, ուզում էի ձեզ խնդրել, հրեշտակս՝ Տատյանա Պավլովնա, քանի որ դուք բոլորին ճանաչում եք, չի՞ կարելի, արդյոք, իմանալ գոնե նրա թղթերից, քանի որ հիմա նրանից անպայման թղթեր մնացած կլինեն, ուրեմն ո՞ւմ մոտ նրանից կգնան այդ թղթերը։ Թերևս, նորից ինչ-որ մեկի վտանգավոր ձեռքը կընկնեն։ Ես շտապեցի ձեզնից խորհուրդ հարցնել։
― Բայց դուք ի՞նչ թղթերի մասին եք խոսում,― չէր հասկանում Տատյանա Պավլովնան,―չէ՞ որ ասում եք, որ հիմա ինքներդ եք Կրաֆտի մոտ եղել։
― Եղել եմ, եղել, հենց նոր եմ եղել, բայց նա անձնասպանություն է գործել։ Դեռ երեկ երեկոյան։
Ես վեր թռա մահճակալից։ Ես կարող էի նստած մնալ, երբ ինձ լրտես և ապուշ էին անվանում, և որքան խորանում էին նրանք իրենց խոսակցության մեջ, այնքան ես քիչ հնարավոր էի համարում իմ հայտնվելը։ Դա աներևակայելի բան կլիներ։ Հոգուս խորքում ես որոշել էի սսկված նստած մնալ, մինչև Տատյանա Պավլովնան ճանապարհ կդնի հյուրին (եթե իմ բախտից դրանից առաջ ինքը չմտնի ննջարան որևէ բան վերցնելու), իսկ հետո, հենց որ Ախմակովան կգնա, թող ես ու Տատյանա Պավլովնան թեկուզ ձեռնամարտի բռնվենք... Բայց հիմա հանկարծ, երբ ես լսեցի Կրաֆտի մասին, վեր թռա մահճակալից, ողջ մարմինս կարծես ջղաձգվեց։ Առանց որևէ բան մտածելու, առանց դատելու ու պատկերացնելու ես քայլ արեցի, վարագույրը բարձրացրի և նրանց երկուսի առաջ հայտնվեցի։ Դեռ բավականաչափ լույս էր, որպեսզի ինձ գունատ ու դողդողացող տղեկիս ճանաչեին... երկուսն էլ ճչացին։ Եվ ինչպե՞ս չճչային։
― Կրա՞ֆտը,― քրթմնջացի ես՝ դիմելով Ախմակովային,― անձնասպա՞ն է եղել։ Երե՞կ։ Մայրամուտի՞ն։
― Դու որտե՞ղ էիր։ Որտեղի՞ց եկար,― ծղրտաց Տատյանա Պավլովնան և բառացիորեն կառչեց ուսիցս,― դու լրտեսո՞ւմ էիր։ Դու ծածուկ ակա՞նջ էիր դնում։
― Հենց նոր ի՞նչ էի ձեզ ասում,― բազմոցից վեր կացավ Կատերինա Նիկոլաևնան՝ մատնացույց անելով ինձ։
Ես ինձնից դուրս եկա։
― Սուտ է, զազրախոսություն,― կատաղի ընդհատեցի նրան ես,― դուք հիմա ինձ լրտես անվանեցիք, Տեր Աստված։ Արժե՞, արդյոք, ոչ միայն լրտեսել, այլ նույնիսկ ապրել աշխարհում ձեզ նմանների կողքին։ Մեծահոգի մարդն անձնասպան է լինում. Կրաֆտը անձնասպան է եղել գաղափարի համար, Հեկուբի համար... Սակայն, դուք ի՜նչ պիտի իմանաք Հեկուբի մասին... Իսկ այստեղ եկ ու ապրիր ձեր բանսարկությունների մեջ, անտեղի ժամանակ կորցրու ձեր ստի, խաբեության, ձեր դավերի կողքին... Բավական է։
― Տվեք դրա այտին։ Տվեք դրա այտին,― բղավեց Տատյանա Պավլովնան, իսկ քանի որ Կատերինա Նիկոլաևնան, թեև ինձ էր նայում (ես ամեն բան հիշում եմ ամենայն մանրամասնություններով) առանց աչք կտրելու, բայց չէր շարժվում տեղից, ապա Տատյանա Պավլովնան, ևս մի ակնթարթ, և հավանաբար ինքը կիրագործեր իր խորհուրդը, այնպես որ ես ակամա ձեռքս բարձրացրի, որպեսզի պաշտպանեմ դեմքս, և այս շարժումի պատճառով նրան թվաց, թե ես եմ ձեռք բարձրացնում իր վրա։
― Դե, խփիր, խփիր։ Ապացուցիր, որ անտաշ ես ի ծնե։ Դու կանանցից ուժեղ ես, էլ ի՜նչ ես քաշվում։
― Բավական է զրպարտեք, բավական է,― բղավեցի ես։― Երբեք ես կնոջ վրա ձեռք չեմ բարձրացրել։ Դուք անամոթ կին եք, Տատյանա Պավլովնա, դուք միշտ էլ արհամարհել եք ինձ։ Օ՜, մարդկանց հետ պետք է վարվել առանց նրանց հարգելու։ Դուք ծիծաղում եք, Կատերինա Նիկոլաևնա, հավանաբար իմ կազմվածքի վրա. այո, Աստված ինձ այնպիսի կազմվածք չի տվել, ինչպես ձեր թիկնապահներին։ Եվ սակայն ես ինձ ստորացած չեմ զգում ձեր առաջ, այլ, ընդհակառակը, վեհացած... Միևնույն է, ինչպես էլ արտահայտվեմ, բայց ես մեղավոր չեմ։ Ես հանկարծակի եմ այստեղ ընկել, Տատյանա Պավլովնա, մեղավոր է միայն ձեր չուխոնուհին կամ, ավելի լավ է ասել, ձեր նրա նկատմամբ ունեցած կողմնակալությունը. ինչո՞ւ նա իմ հարցին չպատասխանեց և ինձ ուղիղ այստեղ բերեց։ Իսկ հետո, ինքներդ համաձայնեք, դուրս թռչել կնոջ ննջասենյակից ինձ արդեն այնքան մոնստրյուոզ թվաց, որ ես վճռեցի ավելի շուտ լռելյայն դիմանալ ձեր թուք ու մրին, բայց ձեր աչքին չերևալ... Դուք նորից ծիծաղո՞ւմ եք, Կատերինա Նիկոլաևնա։
― Դուրս կորիր, դուրս կորիր, գնա այստեղից,― համարյա բոթբոթելով ինձ բղավեց Տատյանա Պավլովնան։― Դրա ստերը բանի տեղ մի դրեք, Կատերինա Նիկոլաևնա. ես ձեզ ասացի, որ դրան այնտեղից որպես ցնորվածի են բնութագրել։
― Ցնորվածի՞։ Այնտեղի՞ց։ Այդ ո՞վ և որտեղի՞ց։ Միևնույն է, բավական է։ Կատերինա Նիկոլաևնա, երդվում եմ ձեզ այն ամենով, որ կա աշխարհում սրբազան, այս խոսակցությունն ու այն բոլորը, որ ես լսեցի, մեր մեջ կմնան... Ինչո՞վ եմ մեղավոր, որ իմացել եմ ձեր գաղտնիքները։ Առավել ևս, որ վաղը ևեթ ավարտում եմ զբաղմունքս ձեր հոր հետ, այնպես որ այն փաստաթղթի կապակցությամբ, որը դուք փնտրում եք, կարող եք հանգիստ լինել։
― Դա ի՞նչ է... Ի՞նչ փաստաթղթի մասին եք խոսում դուք,― շփոթվեց Կատերինա Նիկոլաևնան, և այնպես շփոթվեց, որ գունատվեց, կամ գուցե, ինձ այդպես թվաց։ Ես հասկացա, որ արդեն չափազանց շատ բան եմ ասել։
Ես արագ դուրս եկա։ Նրանք լռելյայն ուղեկցեցին ինձ հայացքներով, և ծայրահեղ զարմանք կար նրանց հայացքներում։ Մի խոսքով, ես հանելուկ էի տվել նրանց լուծելու...
Գլուխ իններորդ
I
Ես տուն էի շտապում, և (օ՜, զարմանք) չափազանց գոհ էի ինձնից։ Իհարկե, այդպես չեն խոսում կանանց հետ, այն էլ այդպիսի կանանց, ավելի ճիշտ կլինի ասել՝ այդպիսի կնոջ հետ, որովհետև Տատյանա Պավլովնային հաշվի չէի առնում։ Գուցեև այդ կարգի կնոջ երեսին ոչ մի դեպքում չի կարելի ասել. «Ես թքել եմ ձեր խարդավանքների վրա», բայց ես ասացի այդ և հենց դրանից էլ գոհ էի։ Չխոսելով այն մասին, որ համենայն դեպս վստահ էի, թե այդ տոնով ես ջնջեցի դրությանս մեջ առկա ողջ ծիծաղելին։ Բայց այդ մասին շատ երկար մտածելու ժամանակ չունեի, գլխումս Կրաֆտն էր նստած։ Ոչ թե այն սոսկալի տանջում էր ինձ, բայց այնուհանդերձ ես ցնցված էի մինչև հոգուս խորքը և նույնիսկ այնպես, որ ուրիշի դժբախտության ժամանակ, այսինքն երբ մեկը ոտքն է կոտրում, կամ պատվազուրկ լինում, սիրած էակից զրկվում և այլն, որոշակի հաճույքի սովորական մարդկային զգացումը, նույնիսկ այդ ստոր բավա-րարվածության սովորական զգացումը, իմ սրտում անհետ զիջեց իր տեղը մի այլ, արտակարգ ամբողջական մի զգացումի, վշտին, ափսոսանքին Կրաֆտի նկատմամբ, այսինքն' արդյոք ափսոսանքին չգիտեմ, բայց ինչ-որ չափազանց ուժգին ու բարի մի զգացումի։ Եվ դրանից էլ էի գոհ։ Զարմանալի է, թե որքան կողմնակի մտքեր են ընդունակ առկայծել գլխումդ հենց այն ժամանակ, երբ ամբողջապես ցնցված ես մի որևէ վիթխարի տեղեկությամբ, որը իսկապես, թվում է, թե պետք է խեղդեր բոլոր մյուս զգացմունքները և ցրեր բոլոր կողմնակի, հատկապես մանր մտքերը, բայց ընդհակառակը, հենց մանր մտքերն են գլուխդ մտնում։ Հիշում եմ նաև, որ ողջ մարմինս կամաց-կամաց բավական զգալի ջղային մի դող բռնեց, որը շարունակվեց մի քանի րոպե, և նույնիսկ ողջ այն ժամանակ, քանի դեռ տանն էի ու բացատրվում էի Վերսիլովի հետ։
Այդ բացատրությունը տեղի ունեցավ տարօրինակ ու արտասովոր իրադրության մեջ։ Ես արդեն հիշատակել եմ, որ մենք ապրում էինք բակում գտնվող առանձին մի կցաշենքում, այդ բնակարանը տասներեք համարն էր կրում։ Դեռ դարպասից ներս չմտած՝ ես կանացի ձայն լսեցի, որն ինչ-որ մեկին բարձր, անհամբեր ու գրգռված հարցնում էր. «Որտե՞ղ է համար տասներեք բնակարանը»։ Հարցնում էր մի տիկին, բաց անելով հենց այդտեղ, դարպասի մոհ գտնվող մանր-մունր ապրանքների կրպակի դուռը, բայց այստեղ նրան, կարծես թե ոչինչ չպատասխանեցին կամ նույնիսկ քշեցին, և նա պատռվելով ու չարությամբ առմուտքից իջնում էր ցած։
― Բայց ո՞ւր է այստեղ բնակարանը,― ոտքը գետնին դոփելով՝ բղավեց նա։ Ես արդեն վաղուց էի ճանաչել այդ ձայնը։
― Ես համար տասներեք բնակարանն եմ գնում,― մոտեցա նրան ես,― ո՞ւմ եք ուզում։
― Արդեն մեկ ժամ է, ինչ ես դռնապանին եմ փնտրում, բոլորին հարցնում եմ, բոլոր սանդուղքներով վեր ու վար եմ անում։
― Դա բակում է։ Դուք ինձ չե՞ք ճանաչում։
Բայց նա արդեն ճանաչել էր ինծ։
― Դուք Վերսիլովին եք ուզում, դուք նրա հետ գործ ունեք, ես՝ նույնպես,― շարունակեցի ես,― ես եկել եմ նրան հրաժեշտ տալու ընդմիշտ։ Գնանք։
― Դուք նրա որդի՞ն եք։
― Դա ոչ մի նշանակություն չունի։ Թեև, ենթադրենք, որդին եմ, չնայած ես Դոլգոռուկի եմ, ապօրինածին։ Այդ պարոնը ծով ապօրինածին զավակներ ունի։ Երբ այդ են պահանջում խիղճն ու պատիվը, հարազատ որդին էլ է տանից հեռանում։ Դեռ Աստվածաշնչում է այդպես։ Բացի այդ նա ժառանգություն է ստացել, իսկ ես չեմ ուզում մասնակից լինել դրան և գնում եմ ծեռքիս աշխատանքով ապրելու։ Երբ որ պետք է՝ մեծահոգի մարդը նույնիսկ իր կյանքն է զոհաբերում. Կրաֆտը անձնասպան է եղել, Կրաֆտը, հանուն գաղափարի, պատկերացրեք, երիտասարդ, խոստումնալից մարդ... Այստե՛ղ, այստեղ։ Մենք առանձին կցաշենքում ենք։ Իսկ դա դեռ Աստվածաշնչում են երեխաները հայրերից հեռանում և իրենց բույնը հիմնում... եթե գաղափարն է հրապուրում... եթե կա գաղափար։ Գաղափարն է գլխավորը, նրանում է ամեն բան...
Եվ այս ոճով ես խոսում էի շարունակ, մինչ մենք բարձրանում էին մեր տուն։ Ընթերցողը, երևի, նկատում է, որ ես ինձ այնքան էլ չեմ խնայում և, որտեղ որ պետք է, հրաշալի վկայագրում եմ. ես ուզում եմ ճիշտ խոսել սովորել։ Վերսիլովը տանն էր։ Ես մտա առանց վերարկուս վրայիցս գցելու, տիկինը՝ նույնպես։ Նա սոսկալի թեթև էր հագնված, մուգ զգեստի վրա ինչ-որ մի փալասի կտոր էր կախ գցել, որը պետք է անձրևանոց կամ անթև վերարկու ներկայացնեմ, գլխին՝ նավաստու գդակ հիշեցնող մի հին, պլոկված գլխարկ, որը նրան ամենևին չէր գեղեցկացնում։ Երբ մենք դահլիճ մտանք, մայրս նստած էր իր սովորական տեղում և աշխատում էր, իսկ քույրս դուրս էր եկել իր սենյակի պատուհանից նայելու և կանգ էր առել դռան մեջ։ Վերսիլովը, սովորականի պես, ոչինչ չէր անում և տեղից վեր կացավ մեզ ընդառաջ, իր խիստ, հարցական հայացքը նա հառեց ինձ վրա։
― Ես այստեղ մեղք չունեմ,― շտապեցի պաշտպանվել ես ու մի կողմ քաշվեցի,― այս անձնավորությանը ես միայն դարպասի մոտ եմ հանդիպել. նա ձեզ էր որոնում և ոչ ոք չէր կարողանում նրան ձեր տեղը ցույց տալ։ Իսկ ես իմ սեփական գործով եմ եկել, որը հաճույք կունենամ բացատրելու նրանից հետո...
Վերսիլովն, այնուամենայնիվ, շարունակում էր հետաքրքրությամբ ինձ զննել։
― Թույլ տվեք,― անհամբեր սկսեց աղջիկը։ Վերսիլովը հայացքը նրան ուղղեց։― Ես երկար մտածում էի, թե ինչու երեկ դուք որոշեցիք փող թողնել ինձ մոտ... Ես... Մի խոսքով... Ահա ձեր փողը,― համարյա ծղրտաց նա, ինչպես այն ժամանակ, և թղթադրամների կապուկը նետեց սեղանին,― ես ստիպված էի հասցեատանը ձեզ որոնել, թե չէ ավելի շուտ կբերեի։ Լսեցեք, դուք,― հանկարծ դարձավ նա մորս, որն իսկույն գունատվեց,― ես չեմ ուզում ձեզ վիրավորել, դուք ազնիվ տեսք ունեք և, միգուցե, սա նույնիսկ ձեր դուստրն է։ Չգիտեմ, նրա կինն եք, արդյոք, դուք, բայց իմացեք, որ այս պարոնը լրագրերից կտրում է այն հայտարարությունները, որ իրենց վերջին փողերով տպագրում են դաստիարակչուհիներն ու ուսուցչուհիները և այցելում է այդ դժբախտներին՝ անազնիվ շահ որոնելով և փորձանքի մեջ գցելով նրանց իր փողով։ Չեմ հասկանում, ինչպե՜ս կարող էի փող վերցնել նրանից երեկ։ Նա այնպիսի ազնիվ տեսք ունի... Հեռացեք, ոչ մի խոսք։ Դուք ստահակ եք, ողորմած պարոն։ Եթե դուք նույնիսկ ազնիվ մտադրություններ եք ունեցել, ապա ես չեմ ուզում ձեր ողորմությունը։ Ոչ մի խոսք, ոչ մի խոսք։ Օ՜, ի՜նչ ուրախ եմ, որ մերկացրի ձեզ ձեր կանանց առաջ։ Անիծվեք դուք։
Նա արագ դուրս վազեց, բայց շեմից մի պահ ետ շրջվեց, միայն որպեսզի բղավի.
― Ասում են դուք ժառանգություն եք ստացել։
Ու հետո անհետացավ ստվերի պես։ Մի անգամ էլ եմ հիշեցնում․ սա մոլագար էր։ Վերսիլովը խորապես ցնցված էր. նա կանգնած էր կարծես մտածմունքի մեջ ընկած և ինչ-որ բան կշռադատելով, վերջապես հանկարծ դեպի ինձ շրջվեց.
― Դու նրան ամենևին չե՞ս ճանաչում։
― Քիչ առաջ պատահաբար տեսել եմ, ինչպես էր մոլեգնում Վասինի միջանցքում, ծղրտում էր ու անիծում ձեզ. բայց որևէ խոսակցություն չեմ ունեցել և ոչինչ չգիտեմ, իսկ հիմա հանդիպեցի դարպասի մոտ։ Հավանաբար սա երեկվա այն ուսուցչուհի՞ն է, որ «դասեր է տալիս թվաբանությունից»։
― Հենց նա է։ Կյանքումս մի անգամ բարի գործ արեցի և... Հա, ի դեպ, դու ի՞նչ ունես։
― Ահա այս նամակը,― պատասխանեցի ես։― Բացրատրելն ավելորդ եմ համարում, սա Կրաֆտից է գալիս, իսկ նրան հասել է հանգուցյալ Անդրոնիկովից։ Բովանդակությունից կիմանաք։ Կավելացնեմ միայն, որ ամբողջ աշխարհում ոչ ոք այժմ չգիտե այս նամակի մասին, բացի ինձից, որովհետև Կրաֆտը երեկ այս նամակը ինձ հանձնելուց և իմ իր տանից դուրս գալուց անմիջապես հետո անձնասպան է եղել...
Մինչ ես, շտապելով, շնչակտուր խոսում էի, նա ձեռքն առավ նամակը, և ձախ ձեռքով իրենից հեռու բռնած այն, ուշադիր ինձ էր հետևում։ Հայտնելով Կրաֆտի անձնասպանության մասին ես մի առանձին ուշադրությամբ զննեցի նրա դեմքը, որպեսզի տեսնեմ ազդեցությունը։ Եվ ի՞նչ, լուրն ամենաչնչին տպավորություն անգամ չգործեց նրա վրա. գոնե ոտքերը բարձրացներ։ Ընդհակառակը, տեսնելով, որ ես կանգ եմ առել, հանեց իր լոռնետը, որը երբեք չէր լքում նրան և սև ժապավենով կախված էր բաճկոնակի օղակից, նամակը մոմին մոտեցրեց և, ստորագրությանը մի հայացք նետելուց հետո, սևեռուն սկսեց ընթեռնել այն։ Չեմ կարող նկարագրել, թե ինչպես էի նույնիսկ վիրավորվել այդ բարձրամիտ անզգայությունից։ Պետք է, որ նա շատ լավ ճանաչեր Կրաֆտին. բացի այդ այնուամենայնիվ այդպիսի արտասովոր լուր։ Վերջապես, ես, բնականաբար, ուզում էի, որ լուրն այդ տպավորություն թողներ։ Մի կես րոպե սպասելուց հետո, գիտենալով, որ նամակը երկար է, ես շրջվեցի և դուրս եկա։ Ճամպրուկս վաղուց պատրաստ էր, մնում էր միայն, որ մի քանի բան կապոցի մեջ խոթեմ։ Ես մորս մասին էի մտածում և այն մասին, որ այդպես էլ չմոտեցա նրան։ Տասը րոպեից, երբ ես արդեն լրիվ պատրաստ էի և ուզում էի գնալ կառք բերելու, սենյակս մտավ քույրս։
― Մայրիկը քեզ է ուղարկում քո վաթսուն ռուբլին և կրկին խնդրում է ներել իրեն, որ սրա մասին ասել է Անդրեյ Պետրովիչին, մեկ էլ՝ այս քսան ռուբլին։ Երեկ ապրուստիդ համար հիսուն ռուբլի էիր տվել, մայրիկն ասում է, որ երեսունից ավելի քեզնից ոչ մի դեպքում չի կարելի վերցնել, որովհետև հիսուն քեզ վրա չի ծախսվել, և քսան ռուբլի մնացորդը հետ է ուղարկում։
― Դե, ուրեմն, շնորհակալ եմ, եթե միայն նա ճիշտ է ասում։ Մնաս բարով, քույրիկս, գնում եմ։
― Իսկ ո՞ւր հիմա։
― Առայժմ՝ իջևանատուն, միայն որպեսզի չգիշերեմ այս տանը։ Ասա մայրիկին, որ ես սիրում եմ իրեն։
― Նա այդ գիտե։ Նա գիտե նաև, որ Անդրեյ Պետրովիչին էլ ես սիրում։ Ամո՛թ քեզ, որ այդ դժբախտին բերել էիր այստեղ։
― Երդվում եմ, որ ես չեմ բերել, ես նրան դարպասի մոտ եմ պատահել։
― Ոչ, դու ես բերել։
― Հավատացնում եմ քեզ...
― Մտածիր, ինքդ քեզ հարցրու և կտեսնես, որ դու էլ ես պատճառ եղել։
― Ես միայն շատ ուրախ էի, որ խայտառակեցին Վերսիլովին։ Պատկերացրու, նա ծծկեր երեխա ունի Լիդիա Ախմակովայից... Թեև, ինչ եմ քեզ ասում...
― Նա՞։ Ծծկեր երեխա՞։ Բայց դա նրա երեխան չի։ Որտե՞ղ ես լսել այդ սուտը։
― Է, դու ի՞նչ իմանաս։
― Ե՞ս ինչ իմանամ։ Ախր, հենց ես եմ դայակություն արել այդ երեխայի համար Լուգայում։ Լսիր, եղբայր, ես վաղուց եմ տեսնում, որ դու ամենևին ոչինչ չգիտես, մինչդեռ վիրավորում ես Անդրեյ Պետրովիչին և մայրիկին՝ նույնպես։
― Եթե նա իրավացի է, ապա ես կլինեմ մեղավոր, և վերջ, իսկ ձեզ ես ավելի քիչ եմ սիրում։ Ինչո՞ւ այդպես շիկնեցիր։ Իսկ հիմա էլ ավելի։ Դե լավ, իսկ այդ իշխանիկին ես, այնուամենայնիվ, մենամարտի կհրավիրեմ՝ Վերսիլովին Էմսում ապտակ հասցնելու համար։ Եթե Վերսիլովը մեղք չունի Ախմակովայի հարցում, ուրեմն, առավել ևս։
― Ուշքի եկ, եղբայր, ի՞նչ ես խոսում։
― Մի բան, որ դատարանում գործն ավարտված է... Դե խնդրեմ, հիմա էլ գունատվեցիր։
― Իշխանը քեզ հետ մենամարտի չի էլ գնա,― վախի միջից գունատ ժպիտով ժպտաց Լիզան։
― Այդ դեպքում ես հրապարակավ կխայտառակեմ նրան։ Քեզ ի՞նչ պատահեց, Լիզա։
Նա այնպես էր գունատվել, որ այլևս ոտքի վրա մնալ չկարողանալով, փլվեց բազմոցին։
― Լի՜զա,― վարից լսվեց մորս կանչը։
Լիզան ուշքի եկավ ու վեր կացավ, նա սիրալիր ինձ ժպտաց։
― Թող այդ դատարկ բաները, եղբայր, կամ սպասիր այնքան ժամանակ, մինչև շատ բան կիմանաս, դու ուղղակի սոսկալի քիչ գիտես։
― Ես կհիշեմ, Լիզա, որ դու գունատվեցիր՝ լսելով, թե ես մենամարտի եմ գնալու։
― Այո, այո, դա էլ հիշիր,― հրաժեշտ տալով մի անգամ էլ ժպտաց Լիզան և ցած իջավ։
Ես կանչեցի կառապանին և նրա օգնությամբ բնակարանից դուրս բերեցի իրերս։ Տնեցիներիցս ոչ մեկը չհակաճառեց և ետ չպահեց ինձ։ Ես չմտա հրաժեշտ տալու մորս, որպեսզի չհանդիպեմ Վերսիլովին։ Երբ ես արդեն կառք նստեցի, գլխումս հանկարծ մի միտք առկայծեց։
― Ֆոնտանկա, Սեմյոնովյան կամուրջի մոտ,― կարգադրեցի ես հանկարծ ու նորից Վասինի մոտ գնացի։
II
Հանկարծ մտքովս անցավ, թե Վասինն արդեն գիտե Կրաֆտի մասին և, գուցե, հարյուր անգամ ավելի, քան ես. ճիշտ այդպես էլ դուրս եկավ։ Վասինն իսկույն և ամենայն ուշադրությամբ, թեև առանց մեծ հուզմունքի, հաղորդեց ինձ բոլոր մանրամասնությունները, ես եզրակացրի, որ նա հոգնել է, և իսկապես հենց այդպես էր։ Առավոտյան նա անձամբ եղել էր Կրաֆտի տանը։ Կրաֆտը կրակել էր իր վրա ատրճանակից (հենց այն նույնից), երեկ, արդեն թանձր մթնշաղին, որ պարզորոշ երևում էր նրա օրագրից։ Վերջին նշումը օրագրում կատարված էր կրակոցից անմիջապես առաջ, և նա հիշատակում է, որ գրում է համարյա խավարում, հազիվ ջոկելով տառերը, իսկ մոմ վառել չի ուզում, վախենալով իրենից հետո հրդեհ թողնելուց։ «Իսկ վառել, որպեսզի կրակելուց առաջ նորից հանգցնեմ, ինչպես իմ կյանքը, չեմ ուզում», տարօրինակ կերպով ավելացրել է նա համարյա թե վերջին տողում։ Մահին նախորդող այդ օրագիրը նա սկսել է դեռ երկու օր առաջ, հենց որ վերադարձել է Պետերբուրգ, մինչև Դերգաչովին այցելելը, իսկ իմ գնալուց հետո գրառումներ է արել յուրաքանչյուր քառորդ ժամը մեկ, ամենավերջին երեք-չորս նշումը գրի է առել հինգ րոպեն մեկ։ Ես բարձրաձայն զարմացա այն բանի վրա, որ Վասինը այդքան ժամանակ աչքերի առաջ ունենալով այդ օրագիրը (նրան տվել էին կարդալու), պատճենը չի հանել, առավել ևս, որ բոլորը միասին մի թերթից ավելի չի եղել և բոլոր նշումները կարճ, «գոնե վերջին էջը»։ Վասինը, ժպտալով, նկատեց, որ նա առանց այն էլ հիշում է, ըստ որում, նշումներն առանց որևէ սիստեմի են և ամեն բանի մասին, ինչ որ մտքովն է անցել։ Ես փորձեցի համոզել, որ հենց դա է տվյալ դեպքում արժեքավորը, բայց դադարեցի և սկսեցի կպչել, որ նա որևէ բան հիշի, և նա հիշեց մի քանի տող գրված կրակելուց մոտավորապես մեկ ժամ առաջ, այն մասին, «որ դողացնում է», որ տաքանալու նպատակով ուզեցել է մի ըմպանակ կոնծել, բայց այն միտքը, որ դրանից, թերևս, արնազեղումը կսաստկանա, հետ է պահել նրան»։ «Եվ բոլորը համարյա նման բաներ»,― եզրափակեց Վասինը։
― Եվ դուք դատարկ բանե՞ր եք անվանում դրանք,― բացականչեցի ես։
― Ե՞րբ եմ անվանել։ Ես միայն պատճեններ չեմ հանել։ Եվ թեև դատարկ բաներ չեն, բայց օրագիրը իսկապես բավական սովորական է, կամ, ավելի ճիշտ, բնական, այսինքն հենց այնպիսին, ինչպիսին պետք է լինի նման դեպքում...
― Բայց, ախր, վերջի՛ն մտքերն են, վերջի՛ն մտքերը։
― Վերջին մտքերը երբեմն չափազանց չնչին են լինում։ Հենց սրա նման մի ինքնասպան իր ճիշտ նույնպիսի օրագրում տրտնջում է, թե այսպիսի կարևոր ժամին գոնե մի «վեհ միտք» այցելեր իրեն, մինչդեռ ընդհակառակը, բոլոր մտքերը դատարկ ու չնչին են եղել։
― Իսկ այն, որ դողացրել է, նույնպե՞ս դատարկ միտք է։
― Այսինքն դուք իսկապես դողացնե՞լը նկատի ունեք, թե՞ արնազեղումը։ Մինչդեռ հայտնի է այն փաստը, որ նրանցից շատերը, ով ի վիճակի է մտածել իր մոտալուտ մահվան մասին, ինքնակամ թե ոչ, շատ հաճախ հակված են մտահոգվելու իրենց բարետեսության, այսինքն այն տեսքի մասին, որով մնալու է իրենց դիակը։ Այդ իմաստով Կրաֆտն էլ է վախեցել ավելորդ արնազեղումից։
― Ես չգիտեմ, հայտնի՞ է այդ փաստը... և այդպե՞ս է, արդյոք,― մրմնջացի ես,― բայց զարմանում եմ, որ դուք այդ բոլորն այդքան բնական եք համարում, մինչդեռ մի՞թե վաղուց էր Կրաֆտը խոսում, հուզվում, մեր մեջ նստում։ Մի՞թե դուք նրան, գոնե, չեք խղճում։
― Օ, իհարկե, խղճում եմ, և դա բոլորովին այլ բան է. բայց, այնուամենայնիվ, ինքը Կրաֆտը իր մահը տրամաբանական եզրահանգման ձևով է նկարագրել։ Պարզվում է, որ այն բոլորը, ինչ նրա մասին ասում էին երեկ Դերգաչովի տանը, արդարացի է. նրանից հետո, այ, այսպիսի մի տետրակ է մնացել գիտական եզրահանգումներով այն մասին, թե ռուսները մարդկանց երկրորդական ցեղ են, հիմնավորված ֆրենոլոգիայով, կրանիոլոգիայով և նույնիսկ մաթեմատիկայով, և որ, ուրեմն, որպես ռուս ամենևին չարժե ապրել։ Եթե կուզեք, այստեղ ամենաբնորոշն այն է, որ ինչ տրամաբանական եզրակացության ասես կարելի է գալ, բայց եզրակացության հետևանքով անձնասպան լինելը, իհարկե, միշտ չէ, որ պատահում է։
― Համենայն դեպս, բնավորությունը հարգել պետք է։
― Միգուցե ոչ միայն բնավորությունը,― խուսափողական նկատեց Վասինը, բայց պարզ էր, որ նկատի ուներ հիմարությունն ու մտքի թուլությունը։ Այդ բոլորը գրգռում էր ինձ։
― Երեկ ինքներդ էիք խոսում զգացմունքների մասին, Վասին։
― Հիմա էլ չեմ ժխտում, սակայն ի դեմս կատարված փաստի մի բան նրանում այնքան կոպիտ սխալ է թվում, որ գործին ուղղված խիստ հայացքը մի տեսակ ակամա դուրս է մղում նույնիսկ խղճահարությանը։
― Գիտեք ինչ, ձեր հայացքից ես դեռ քիչ առաջ կռահեցի, որ վատաբանելու եք Կրաֆտին և, որպեսզի չլսեմ ձեր պարսավանքը, որոշեցի չաշխատել ձեր կարծիքն իմանալ, բայց դուք ինքներդ այն արտահայտեցիք, և ես ակամա ստիպված եմ համաձայնել ձեզ հետ. մինչդեռ ես դժգոհ եմ ձեզնից։ Ես խղճում եմ Կրաֆտին։
― Գիտեք, մենք հեռու գնացինք...
― Այո, այո,― ընդհատեցի նրան ես,― համենայն դեպս մխիթարականն այն է, որ այսպիսի դեպքերում ողջ մնացածները, հանգուցյալի դատավորները, կարող են ասել իրենց մասին. «Թեև անձնասպան է եղել մի մարդ, որն ամենայն ափսոսանքի ու զիջողամտության է արժանի, բայց այնուամենայնիվ մնում ենք մենք, ուրեմն առանձնապես վշտանալու կարիք չկա»։
― Այո, անշուշտ, եթե այդ տեսանկյունից... Ախ, բայց դուք, կարծես թե կատակեցիք։ Եվ չափազանց խելամիտ։ Ես այս ժամին թեյ եմ խմում և հիմա կկարգադրեմ, դուք հավանաբար ինձ կմիանաք։
Եվ նա, հայացքով իմ ճամպրուկն ու կապոցը չափելով, դուրս եկավ սենյակից։
Ես իսկապես ուզեցի որքան կարելի է չար բան ասել ի վրեժ՝ հանուն Կրաֆտի. և ասացի էլ, որքան որ ինձ հանեց իմ միտքը, թե «մնացել են այնպիսիները, ինչպես մենք»։ Սակայն այդպես է թե այդպես չէ, նա այնուամենայնիվ ամեն բանում ավելի իրավացի է, քան ես, նույնիսկ զգացմունքներում։ Խոստովանեցի ես դա առանց որևէ տհաճության, բայց վճռականորեն զգացի, որ չեմ սիրում նրան։
Երբ թեյը բերեցին, ես նրան բացատրեցի, որ նրանից հյուրընկալություն կխնդրեմ միայն մի գիշերվա համար և եթե չի կարելի, թող ասի, ես իջևանատուն կփոխադրվեմ։ Հետո համառոտ պատմեցի իմ պատճառները, ուղիղ և պարզ նկարագրեցի, որ վերջնականապես ընդհարվել եմ Վերսիլովի հետ, ընդ որում մանրամասնությունների մեջ չմտա։ Վասինը ուշադիր լսեց, բայց առանց որևէ հուզմունքի։ Ընդհանրապես նա միայն հարցերի էր պատասխանում, թեև պատասխանում էր սիրալիր և բավականաչափ լիարժեք։ Իսկ նամակի մասին, որը բերել էի նրա մոտ դրանից առաջ խորհուրդ հարցնելու, ես բոլորովին ոչինչ չասացի, իսկ դրանից առաջ գալս բացատրեցի որպես հասարակ այցելություն։ Խոսք տալով Վերսիլովին, որ այդ նամակը, ինձնից բացի, ոչ ոքի հայտնի չի դառնա, ես արդեն իրավասու չհամարեցի ինձ հայտնելու դրա մասին որևէ մեկին։ Չգիտես ինչու, ինձ համար հատկապես զզվելի դարձավ որոշ գործերի մասին Վասինին տեղեկացնելը։ Որոշ գործերի, բայց ոչ ուրիշ, ինձ այնուամենայնիվ, հաջողվեց հետաքրքրել նրան՝ քիչ առաջ միջանցքում և հարևանուհիների մոտ տեղի ունեցած և Վերսիլովի բնակարանում ավարտված տեսարանների պատմությամբ։ Նա լսեց չափազանց ուշադիր, հատկապես Ստեբելկովի մասին։ Այն մասին, թե ինչպես Ստեբելկովը հարցուփորձ էր անում Դերգաչովի մասին, նա ստիպեց կրկնել երկու անգամ և նույնիսկ մտածմունքի մեջ ընկավ, թեև վերջում այնուամենայնիվ քմծիծաղ տվեց։ Այդ պահին ինձ հանկարծ թվաց, թե Վասինին երբեք և ոչինչ չի կարող դժվար կացության մեջ դնել, ի դեպ, առաջին միտքն այդ մասին, հիշում եմ, ինձ ներկայացավ նրա համար չափազանց նպաստավոր ձևով։
― Ընդհանրապես, ես շատ բան չկարողացա քաղել այն ամենից, որ ասում էր պարոն Ստեբելկովը,― եզրակացրի ես Ստեբելկովի մասին,― նա մի տեսակ կցկտուր է խոսում... և նրանում, կարծես, ինչ-որ թեթևամիտ բան կա...
Վասինն իսկույն լուրջ կերպարանք ընդունեց։
― Նա իսկապես, ճարտարախոսության ձիրք չունի, բայց միայն առաջին հայացքից, նրան հաջողվել է մի քանի արտակարգ դիպուկ նկատողություններ անել և ընդհանրապես, դրանք ավելի գործի, շահախարդախության մարդիկ են, քան ընդհանրացնող մտքի, դրանց մասին այդ տեսանկյունից պետք է դատել...
Ճիշտ այնպես, ինչպես կռահել էի ես այն ժամանակ։
― Սակայն նա սոսկալի իրարանցում սարքեց ձեր հարևանուհիների մոտ և, Աստված գիտե, թե ինչով կարող էր վերջանալ այդ բոլորը։
Հարևանուհիների մասին Վասինը հաղորդեց, որ նրանք, մի երեք շաբաթ է, ինչ ապրում են այստեղ և եկել են գավառներից մեկից, որ չափազանց փոքր մի սենյակ ունեն, և ամեն ինչից երևում է, որ շատ աղքատ են, որ նստել են ու ինչ-որ բանի են սպասում։ Նա չգիտեր, որ երիտասարդ կինը լրագրերում հայտարարություն է տվել որպես ուսուցչուհի, բայց լսել էր, որ նրանց մոտ եկել էր Վերսիլովը, դա եղել էր նրա բացակայության ժամանակ և նրան այդ մասին հաղորդել էր տանտիրուհին։ Հարևանուհիներն, ընդհակառակը, բոլորից, նույնիսկ տանտիրուհուց, խուսափում են։ Ամենա-վերջին օրերս նա էլ է սկսել նկատել, որ նրանց մոտ իսկապես, ինչ-որ վատ բան է կատարվում, բայց այնպիսի տեսարաններ, ինչպես այսօր, չեն եղել։ Մեր այս բոլոր խոսակցությունները ես հիշում եմ նկատի ունենալով հետևանքները. իսկ հարևանուհիների դռան ետևում այդ պահին մեռյալ լռություն էր տիրում։ Մի առանձին հետաքրքրությամբ Վասինը լսեց այն մասին, որ Ստեբելկովն անհրաժեշտ համարեց հարևանուհիների մասին խոսել տանտիրուհու հետ և որ երկու անգամ կրկնեց. «Այ կտեսնեք, այ կտեսնեք»։
― Եվ կտեսնեք,― ավելացրեց Վասինը,― որ դա իզուր չի անցել նրա մտքով, այդ հարցերում նա չափազանց սրատես հայացք ունի։
― Ուրեմն ի՞նչ, ձեր կարծիքով պետք է տանտիրուհուն խորհուրդ տալ դո՞ւրս վռնդել նրանց։
― Ոչ, ես չեմ ասում, թե պետք է վռնդել նրանց, այլ միայն, որ հանկարծ որևէ պատմություն դուրս չգա։ Թեև բոլոր նման պատմությունները, այսպես թե այնպես, բայց հասնում են իրենց ավարտին... Թողնենք դա։
Իսկ ինչ վերաբերում է հարևանուհիներին Վերսիլովի այցելությանը, այստեղ նա վճռականապես հրաժարվեց եզրակացություն տալուց։
― Ամեն բան կարող է լինել, մարդը գրպանում փող է զգացել... Ի դեպ, հնարավոր է նաև այն, որ ուղղակի ողորմություն է տվել, դա կա նրա անցյալում, գուցեև հակումներում։
Ես պատմեցի, որ Ստեբելկովն այստեղ ինչ-որ «ծծկեր երեխայի» մասին էր բարբաջում։
― Այս դեպքում Ստեբելկովը միանգամայն սխալ է,― մի առանձնահատուկ լրջությամբ և առանձնահատուկ շեշտով արտասանեց Վասինը (սա էլ ես շատ լավ հիշեցի)։
― Ստեբելկովը,― շարունակեց նա,― երբեմն չափազանց է վստահում իր գործնական ողջախոհությանը և այդ պատճառով շտապում է եզրակացության հանգել համապատասխան իր տրամաբանության, որը հաճախ բավական խորաթափանց է լինում, մինչդեռ իրադարձությունը իրականում շատ ավելի ֆանտաստիկ ու անսպասելի երանգ կարող է ունենալ հաշվի առնելով գործող անձանց։ Հենց այդպես էլ պատահել է այս դեպքում, միայն մասամբ տեղյակ լինելով գործին, նա եզրակացրել է, թե երեխան Վերսիլովինն է և սակայն, երեխան Վերսիլովից չէ։
Ես կպա նրան և ի մեծագույն զարմանս իմ, ահա թե ինչ իմացա, երեխան իշխան Սերգեյ Սոկոլսկուց էր։ Լիդիա Ախմակովան, հիվանդության, թե ուղղակի ֆանտաստիկ խառնվածքի հետևանքով, երբեմն խելագարի պես էր վարվում։ Նա տարվել էր իշխանով մինչև Վերսիլովը, իսկ իշխանն «իրեն նեղություն չէր տվել ընդունելու նրա սերը», ինչպես արտահայտվեց Վասինը։ Կապը մի ակնթարթ էր տևել, նրանք, ինչպես արդեն հայտնի է, գժտվել էին, և Լիդիան դուրս էր վռնդել իշխանին, «որի համար իշխանը, կարծես, թե ուրախ էր եղել»։
― Նա շատ տարօրինակ աղջիկ է եղել,― ավելացրեց Վասինը,― և նույնիսկ շատ կարող է պատահել, որ միշտ չէ, որ մտովի միանգամայն առողջ է եղել։ Բայց Փարիզ մեկնելիս իշխանն ամենևին չի իմացել, թե ինչ վիճակում է թողնում իր զոհին, չի իմացել մինչև վերջ, մինչև իր վերադարձը։ Վերսիլովը, երիտասարդ այդ էակի մտերիմը դառնալով, առաջարկել է ամուսնանալ իր հետ, նկատի ունենալով նրա արդեն ի հայտ եկող իրավիճակը (որը, կարծես, ծնողներն էլ մինչև վերջ չեն կասկածել)։ Սիրահարված աղջիկը հիացած էր և Վերսիլովի առաջարկի մեջ «ոչ միայն նրա անձնազոհությունն» էր տեսնում, որը, ի դեպ, նույնպես գնահատում էր։ Ի դեպ, նա անշուշտ կարողացել է անել այդ,― ավելացրեց Վասինը։― Երեխան (աղջնակ) ծնվել է ժամկետից մեկ ամիս թե վեց շաբաթ շուտ, նրան ինչ-որ տեղ տեղավորել են Գերմանիայում, բայց հետո Վերսիլովը ետ է վերցրել և այժմ Ռուսաստանում է, միգուցե հենց Պետերբուրգում։
― Իսկ ֆոսֆորե լուցկինե՞րը։
― Դրա մասին ես ոչինչ չգիտեմ,― ավարտեց Վասինը։― Լիդիա Ախմակովան վախճանվել է իր ծննադաբերությունից մի երկու շաբաթ անց․ թե ինչ է պատահել՝ չգիտեմ։ Իշխանը միայն Փարիզից վերադառնալուց հետո է իմացել, որ երեխա է ծնվել, և կարծեմ, սկզբում չի հավատացել, թե իրենից... Ընդհանրապես այս պատմությունը բոլորը գաղտնիք են պահում նույնիսկ մինչև այժմ։
― Բայց ի՜նչ մարդ է այդ իշխանը,― վրդովված բացականչեցի ես։― Ի՜նչ վարմունք հիվանդ աղջկա հետ։
― Այն ժամանակ նա դեռ այդքան հիվանդ չէր... Հետո նա ինքն է վռնդել իշխանին... Ճիշտ է, որ միգուցե, իշխանը չափազանց է շտապել օգտվել իրեն տրված հրաժարականից։
― Դուք արդարացնում եք այդպիսի սրիկայի՞ն։
― Ոչ, ես միայն նրան սրիկա չեմ անվանում։ Այստեղ ուրիշ շատ բաներ կան, բացի ուղղակի սրիկայությունից։ Ընդհանրապես, դա բավական սովորական բան է։
― Ասացեք, Վասին, դուք նրան մոտիկի՞ց եք ճանաչել։ Ես հատկապես կուզենայի վստահել ձեր կարծիքին, մի խստիվ ինձ վերաբերող պարագայի պատճառով։
Բայց այստեղ Վասինը մի տեսակ չափազանց զուսպ պատասխանեց։ Իշխանին ճանաչում էր, բայց ինչ պարագայում էր նրա հետ ծանոթացել, ակնհայտ դիտավորությամբ թաքցրեց։ Հետո հաղորդեց, որ իր բնավորության պատճառով արժանի է որոշակի զիջողամտության։ «Նա լի է ազնիվ հակումներով և տպավորվող է, բայց չունի ոչ բավական բանականություն, ոչ էլ կամքի ուժ, որպեսզի կարողանա ղեկավարել իր ցանկությունները»։ Նա ուսյալ մարդ չէ. բազմաթիվ գաղափարներ և երևույթներ վեր են նրա ուժերից, մինչդեռ նա նետվում է դեպի դրանք։ Օրինակ նա կարող է համառորեն պնդել այսպես. «Ես իշխան եմ և ծագում եմ Րյուրեկից. բայց ինչո՞ւ պիտի կոշկակարի աշակերտ չլինեմ, եթե պետք է հաց վաստակել, իսկ ուրիշ գործի ընդունակ չեմ։ Ցուցանակի վրա կլինի. «Կոշկակար իշխան այսինչ»,― նույնիսկ ազնիվ է»։ «Կասի ու կանի, սա է գլխավորը,― ավելացրեց Վասինը,― մինչդեռ այստեղ ամենևին էլ համոզմունքի ուժը չէ, այլ միայն ամենաթեթևամիտ դյուրազգացությունը։ Դրա փոխարեն հետո կզղջա և այն ժամանակ նա միշտ պատրաստ է մի որևէ միանգամայն հակառակ ծայրահեղության, հենց դրանում էլ նրա ողջ կյանքն է։ Մեր դարում շատերն են այսպես անհեթեթ դրության մեջ ընկել,― եզրակացրեց Վասինը,― հենց նրանով, որ մեր ժամանակներում են ծնվել։
Ես ակամա մտածմունքի մեջ ընկա։
― Ճի՞շտ է, որ նրան առաջներում դուրս են արել գնդից,― հետաքրքրվեցի ես։
― Չգիտեմ, դուրս են արել, թե ոչ, բայց իսկապես անախորժությունների պատճառով է գնդից հեռացել։ Ձեզ հայտնի՞ է, որ անցյալ տարի աշնանը, հենց պաշտոնաթող լինելով, երկու թե երեք ամիս ապրել է Լուգայում։
― Ես... ես գիտեմ, որ դուք այն ժամանակ Լուգայում եք ապրել։
― Այո, որոշ ժամանակ նաև ես եմ այնտեղ ապրել։ Իշխանն էլ էր ծանոթ Լիզավետա Մակարովնայի հետ։
― Հա՞։ Չգիտեի։ Խոստովանում եմ, ես այնքան քիչ եմ խոսել քրոջս հետ... Բայց մի՞թե նրան ընդունում էին մորս տանը,― բացականչեցի ես։
― Օ, ոչ, նա չափազանց հեռավոր կերպով էր ծանոթ, երրորդ տան միջոցով։
― Հա՜, ի՞նչ էր ասում քույրս այդ երեխայի մասին։ Մի՞թե երեխան էլ էր Լուգայում։
― Որոշ ժամանակ։
― Իսկ հիմա որտե՞ղ է։
― Անպայման Պետերբուրգում։
― Երբեք չեմ հավատա,― չափազանց հուզված բղավեցի ես,― որ մայրս ինչ-որ չափով մասնակից լիներ այդ Լիդիայի պատմությանը։
― Այս ամբողջ պատմության մեջ, բացի այս բոլոր խարդավանքներից, որոնցից հանձն չեմ առնում գլուխ հանել, Վերսիլովի դերն, իսկապես ասած, իր մեջ ոչ մի առանձին պարսավելի բան չուներ,― զիջողամտորեն ժպտալով նկատեց Վասինը։ Նրա համար, կարծեմ, դժվար էր դառնում ինձ հետ խոսելը, բայց նա ցույց չէր տալիս։
― Երբեք, երբեք չեմ հավատա, որ կինը,― բղավեցի ես նորից,― կարող էր զիջել իր ամուսնուն ուրիշ կնոջ, դրան ես չեմ հավատա... Երդվում եմ, որ մայրս այդ բանին չի մասնակցել։
― Սակայն, կարծեմ, չի՞ հակառակել։
― Ես միայն հպարտությունից արդեն չէի հակառակի, եթե նրա տեղը լինեի։
― Իմ կողմից, ես լիովին հրաժարվում եմ դատողություններ անել նման գործում,― եզրակացրեց Վասինը։
Իսկապես, Վասինը, իր ողջ խելքի հետ մեկտեղ գուցե, ոչինչ չէր հասկանում կանանցից, այնպես որ գաղափարների ու երևույթների մի ամբողջ ցիկլ անհայտ էր մնում նրան։ Ես լռեցի։ Վասինը ժամանակավորապես ծառայում էր մի բաժնետիրական ընկերությունում և ես գիտեի, որ նա իր համար աշխատանք է տուն բերում։ Իմ համառ հարցադրմանը նա խոստովանեց, որ նա հիմա էլ աշխատանք ունի՝ հաշիվներ, և ես եռանդագին խնդրեցի նրան ինձնից չքաշվել։ Դա, կարծեմ, նրան հաճույք պատճառեց, բայց նախքան իր թղթերով զբաղվելը, նա սկսեց ինձ համար բազմոցի վրա անկողին սարքել։ Նախ զիջեց ինձ իր մահճակալը, բայց երբ ես չհամաձայնեցի, կարծեմ, դրանից էլ գոհ մնաց։ Տանտիրուհուց վերմակ և բարձ ձեռք բերեցինք. Վասինը չափազանց քաղաքավարի և սիրալիր էր, բայց ինձ համար մի տեսակ ծանր էր տեսնել, որ նա իմ պատճառով այդքան նեղություն է քաշում։ Ինձ ավելի դուր եկավ, երբ մի անգամ, մի երեք շաբաթ առաջ, անսպասելի գիշերեցի Պետերբուրգյան կողմում՝ Եֆիմի մոտ։ Հիշում եմ, ինչպես էր այն ժամանակ նա ինձ համար անկողին գցում նույնպես բազմոցի վրա և հորաքրոջից գաղտնի, չգիտես ինչու, ենթադրելով, թե նա կբարկանա, եթե իմանա, որ նրա մոտ ընկերներ են գալիս գիշերելու։ Մենք շատ էինք ծիծաղում, սավանի փոխարեն շապիկ էինք փռել, իսկ բարձի փոխարեն՝ ծալած վերարկու դրել։ Հիշում եմ, ինչպես Զվերևը, գործը վերջացնելով, սիրով թփթփացրեց բազմոցին և ասաց ինձ.
― Vous dormirez comme un petit roi[31]։
Եվ նրա հիմար ուրախությունն ու ֆրանսերեն նախադասությունը, որ այնքան էր նրան սազում, որքան թամքը կովին, արեցին այն, որ ես այն ժամանակ արտակարգ հաճույքով քնեցի այդ խեղկատակի մոտ։ Իսկ ինչ վերաբերում է Վասինին, ապա ես չափազանց ուրախ էի, երբ նա վերջապես մեջքով նստեց դեպի ինձ ու զբաղվեց իր գործով։ Ես փռվեցի բազմոցին և, նայելով նրա մեջքին, շատ բաների մասին ու երկար մտորեցի։
III
Իսկ մտորելու շատ բան ունեի։ Հոգիս պղտորված էր, իսկ ամբողջական ոչինչ չկար, սակայն որոշ զգացումներ շատ որոշակի էին հանդես գալիս, թեև նրանցից ոչ մեկը լիովին չէր տանում ինձ իր ետևից նրանց առատության հետևանքով։ Ամեն բան մի տեսակ աղոտ երևում ու կրկին անհետանում էր անկապ ու անհեթեթ, իսկ ինքս, հիշում եմ, ամենևին չէի ուզում որեէ մեկի վրա կանգ առնել կամ հերթ սահմանել։ Նույնիսկ Կրաֆտի մասին միտքն աննկատ հետին պլան էր անցել։ Ամենից ավելի ինձ հուզում էր սեփական վիճակս, այն, որ ահա արդեն «խզել եմ կապերս» և ճամպրուկս ինձ հետ է, և տանը չեմ, և բոլորովին նոր բաներ եմ սկսել։ Կարծես մինչև օրս բոլոր մտադրություններս ու պատրաստություններս կատակ էին և միայն «այժմ հանկարծ և, որ գլխավորն է, անակնկալ ամեն բան արդեն սկսվեց իսկապես»։ Այս գաղափարը քաջալերում էր ինձ և, որքան էլ շատ ու շատ բաներից պղտորված էր հոգիս, ուրախացնում էր ինձ։ Բայց... բայց կային նաև այլ զգացումներ, նրանցից մեկը հատկապես էր ուզում առանձնանալ մյուսներից և տիրել իմ հոգուն, և, տարՕրինակ է, այդ զգացումն էլ էր քաջալերում ինձ և, կարծես, սոսկալի մի ուրախ բանի մղում։ Սակայն սկսվել էր այն վախից, ես վախենում էի արդեն վաղուց, հենց այն պահից, երբ անակնկալ ու տաքացած չափազանց շատ բան թռցրի բերանիցս փաստաթղթի մասին Ախմակովայի մոտ։ «Այո, ես չափազանց շատ բան ասացի,― մտածում էի ես, և թերևս նրանք որևէ բան կկռահեն... Այ քեզ փորձա՜նք։ Պարզ է, որ նրանք ինձ հանգիստ չեն տա, եթե սկսեն կասկածել, բայց... թո՛ղ։ Թերևս ինձ չեն էլ գտնի, կթաքնվեմ։ Իսկ ի՞նչ կլինի, եթե իսկապես սկսեն իմ հետևից վազել...»։ Եվ ահա սկսեցի հիշել աճող բավականությամբ և մինչև ամենավերջին նշույլը, թե ինչպես էի այն պահին կանգնած Կատերինա եիկոլաևնայի առաջ և ինչպես էր նրա հանդուգն, բայց սոսկալի զարմացած հայացքը սևեռուն ինձ ուղղված։ Հեռանալով այնտեղից էլ՝ ես թողի նրան նույն զարմանքով, հիշեցի ես. «Սակայն նրա աչքերը լիովին սև չեն... միայն արտևանունքներն են չափազանց սև, դրանից էլ աչքերն այդքան մուգ են թվում...»։
Եվ հանկարծ, հիշում եմ, սոսկալի գարշանք զգացի հիշելիս... և սրտնեղություն, և զզվանք, և նրանց, և իմ նկատմամբ։ Ինչ-որ չափով ես հանդիմանում էի ինձ և աշխատում էի ուրիշ բանի մասին մտածել։ «Ինչո՞ւ ամենաչնչին զայրույթն անգամ չեմ տածում Վերսիլովի նկատմամբ՝ հարևանուհու հետ ունեցած պատմության համար»,― հանկարծ անցավ մտքովս։ ինչ վերաբերում է ինձ, ես հաստատ համոզված էի, որ այստեղ նա սիրախաղ է խաղացել և եկել է զվարճանալու, բայց ճիշտն ասած դա ինձ չէր վրդովում։ Ինձ նույնիսկ թվում էր, թե նրան այլ կերպ չի էլ կարելի պատկերացնել, և թեև իսկապես ուրախ էի, որ նրան խայտառակեցին, բայց չէի մեղադրում նրան։ Ինձ համար դա չէր կարևոր, ինձ համար կարևորն այն էր, որ նա այնպես չարացած ինձ նայեց, երբ ես հարևանուհու հետ մտա ներս, այնպես նայեց, ինչպես երբեք չէր նայել։ «Վերջապես սա էլ ինձ վրա խիստ նայեց»,― սրտի սարումով մտածեցի ես։ Օ՜, եթե ես նրան չսիրեի, ես այդքան չէի ուրախանա նրա ատելությունը տեսնելով։
Վերջապես սկսեցի նիրհել, հետո խոր քուն մտա։ Միայն քնիս մեջ հիշում եմ, ինչպես, աշխատանքն ավարտելով, Վասինը խնամքով հավաքեց թղթերը, և սևեռուն բազմոցիս նայելով, հանվեց ու մոմը մարեց։ Կեսգիշերն արդեն անցել էր։
IV
Համարյա երկու ժամից ես գժի պես վեր թռա քնաթաթախ ու նստեցի բազմոցիս։ Հարևանուհիների սենյակը տանող դռնից սոսկալի ճիչեր, լաց ու ոռնոց էր լսվում։ Մեր դուռը կրնկի վրա բաց էր, իսկ արդեն լուսավորված միջանցքում բղավում ու վազվզում էին մարդիկ։ Ես ուզեցի ձայն տալ Վասինին, բայց հասկացա, որ նա արդեն անկողնում չէ։ Չիմանալով, թե որտեղից լուցկի գտնեմ, շոշափելով գտա հագուստս և շտապով հագնվեցի խավարում։ Ըստ երևույթին, հարևանուհիների մոտ վազել-եկել էին և տանտիրուհին, գուցեև կենվորները։ Ողբում էր, թերևս, մի ձայն, հենց տարիքոտ հարևանուհու ձայնը, իսկ երեկվա երիտասարդ ձայնը, որը ես չափազանց լավ էի միտքս պահել, բոլորովին լուռ էր. հիշում եմ, որ առաջին հերթին հենց դա անցավ մտքովս։ Դեռ չէի հասցրել հագնվել, երբ փութկոտ ներս մտավ Վասինը, ակնթարթորեն ծանոթ ձեռքով գտավ լուցկին ու սենյակը լուսավորեց։ Նա սպիտակեղենով էր, խալաթով ու կիսակոշիկներով և իսկույն սկսեց հագնվել։
― Ի՞նչ է պատահել,― բղավեցի ես։
― Չափազանց տհաճ և հոգսաշատ մի բան,― համարյա չարացած պատասխանեց նա,― այն երիտասարդ հարևանուհին, որի մասին դուք պատմում էիք, կախվել է իր սենյակում։
Ես ուղղակի ճչացի։ Նկարագրել չեմ կարող, թե ինչպես սիրտս ճմլվեց։ Մենք միջանցք վազեցինք։ Խոստովանում եմ, որ չկարողացա հարևանուհիների սենյակը մտնել և միայն հետո տեսա դժբախտ աղջկան, երբ նրան արդեն իջեցրել էին, այն էլ որոշ տարածությունից և ծածկված սավանով, որի տակից դուրս էին ցցվել նրա կոշիկների նեղլիկ տակերը։ Չգիտեմ ինչու, այդպես էլ չնայեցի դեմքին։ Մայրը սոսկալի դրության էր. նրա հետ էր մեր տանտիրուհին, որը, ի դեպ, այնքան էլ վախեցած չէր։ Բնակարանի բոլոր կենվորները խռնված էին այստեղ։ Դրանք շատ չէին. մի տարեց նավաստի, որը մշտապես փնթփնթում էր ու պահանջներ անում և որը, սակայն, հիմա խեղճացել էր, և ինչ-որ եկվորներ Տվերի նահանգից` մի ծերունի ու մի պառավ, այր ու կին, աստիճանավոր, պատկառելի մարդիկ։ Չեմ նկարագրի այլևս գիշերվա մնացյալ մասը, հոգսերը, իսկ հետո նաև պաշտոնական այցելությունները, ընդհուպ մինչև լուսաբաց ես տառացիորեն դողում էի մանր դողով և իմ պարտքն էի համարում չպառկել, թեև, ի դեպ, ոչինչ էլ չէի անում։ Եվ բոլորն էլ արտակարգ արթուն, նույնիսկ մի տեսակ առանձնապես սրտապնդված տեսք ունեին, Վասինը նույնիսկ ինչ-որ տեղ գնաց։ Տանտիրուհին բավական պատկառելի կին դուրս եկավ, շատ ավելի լավ, քան ես ենթադրում էի։ Ես նրան համոզեցի (և դրա պատիվը ինձ եմ վերագրում), որ մորն այսպես դստեր դիակի հետևում թողնել չի կարելի և որ գոնե մինչև վաղը փոխադրի նրան իր սենյակը։ Նա իսկույն համաձայնեց, և որքան էլ պատեպատ էր զարկվում ու լալիս մայրը, հրաժարվելով թողնել դիակը, այնուամենայնիվ ի վերջո փոխադրվեց տանտիրուհու մոտ, որն իսկույն կարգադրեց ինքնաեռը գցել։ Դրանից հետո կենվորները ցրվեցին իրենց սենյակները ու փակվեցին այնտեղ, բայց ես, այնուամենայնիվ, ոչ մի պայմանով չպառկեցի և երկար ժամանակ նստած մնացի տանտիրուհու մոտ, իսկ նա նույնիսկ ուրախ էր ավելորդ մարդու ներկայության համար, որն իր կողմից դեռ կարող էր որոշ բան հաղորդել գործի կապակցությամբ։ Ինքնաեռը շատ պետք եկավ և, ընդհանրապես, ինքնաեռը ամենաանհրաժեշտ ռուսական բանն է, ամեն տեսակ աղետների ու դժբախտությունների, առանձնապես սոսկալի հանկարծահաս ու տարօրինակ դեպքերի ժամանակ։ Նույնիսկ մայրը երկու գավաթ թեյ խմեց, իհարկե, արտակարգ թախանձանքից և համարյա պարտադրանքից հետո։ Մինչդեռ, անկեղծ եմ ասում, ավելի դաժան ու անսքող վշտի, քան այն, որ տեսնում էի այս դժբախտին նայելով, երբեք չեմ հանդիպել։ Հեկեկանքի ու հիստերիայի առաջին պոռթկումներից հետո նա նույնիսկ առանց դժկամության սկսեց խոսել, և ես ագահորեն լսեցի նրա պատմածը։ Կան դժբախտներ, հատկապես կանանց մեջ, որոնց նույնիսկ անհրաժեշտ է որքան կարելի է շատ հնարավորություն տալ խոսելու այսպիսի դեպքերում։ Բացի այդ, կան խառնվածքներ վշտից, այսպես ասած, չափազանց տրորված, իրենց ողջ կյանքի ընթացքում չափազանց շատ վիշտ տարած՝ թե մեծ, թե մանր, բայց մշտնջենական, և որոնց արդեն ոչնչով չես զարմացնի, ոչ մի հանկարծահաս աղետով և, որ գլխավորն է, որոնք նույնիսկ ամենասիրելի էակի դագաղի առաջ չեն մոռանա մարդկանց հետ կախյալի վարվեցողության այնքան թանկ ձեռք բերված կանոններից և ոչ մեկը։ Եվ ես չեմ դատապարտում. այստեղ ոչ եսասիրության գռեհկությունն է և ոչ էլ զարգացման կոպտությունը, այս սրտերում, միգուցե, շատ ավելի ոսկի ճարվի, քան տեսքով ամենաազնվազարմ հերոսուհիների սրտերում, բայց երկարատև ստորացման սովորույթը, ինքնապահպանման բնազդը, երկարամյա վախվորածությունն ու ճնշվածությունը վերջապես վերցնում են իրենցը։ Խեղճ անձնասպանը դրանում նման չէր իր մայրիկին։ Ի դեպ, դեմքով, կարծեմ, իրար նման էին, թեև հանգուցյալը հաստատապես սիրունատես էր։ Իսկ մայրը դեռ այնքան էլ ծեր չէր, հիսունին մոտ կին էր, նույնպես շիկահեր, բայց փոս ընկած աչքերով ու այտերով և դեղին, մեծ-մեծ ու անհավասար ատամներով։ Եվ ամեն բան նրանում ինչ-որ դեղնության երանգ էր ստանում, դեմքի ու ձեռքերի մաշկը մագաղաթի էր նման, նրա մուգ շորը հնությունից նույնպես բոլորովին դեղնել էր, իսկ մի եղունգին՝ աջ ձեռքի ցուցամատի եղունգին, չգիտեմ ինչու, խնամքով և ուշադրությամբ դեղին մոմ էր ծեփված։
Խեղճ կնոջ պատմածը տեղ-տեղ անկապ էր։ Կպատմեմ այն, ինչ ինքս հասկացա և ինչը ինքս միտքս պահեցի։
V
Նրանք եկել էին Մոսկվայից։ Մայրն արդեն վաղուց էր այրի, «սակայն խորհրդականի այրի», ամուսինը ծառայել էր, բայց ոչինչ համարյա չէր թողել «բացի երկու հարյուր ռուբլի թոշակից։ Բայց երկու հարյուր ռուբլին ի՞նչ է որ»։ Սակայն Օլյային մեծացրել է և գիմնազիայում ուսում տվել... «Եվ ո՜նց էր սովորում, ո՜նց էր սովորում, ոսկե մեդալ ստացավ ավարտելիս (Այստեղ, հասկանալի է, երկարատև լաց)։ Հանգուցյալ մարդս էստեղի` Պետերբուրգի մի վաճառականի գործում մոտ չորս հազար ռուբլի գումար էր կորցրել։ Հանկարծ էդ վաճառականը նորից հարստացավ, ես էլ փաստաթղթեր ունեմ, մարդկանց հետ խորհուրդ արեցի, ասում են, «դատարան դիմեք, անպայման բոլորը կստանաք...»։ Ես էլ գործ սկսեցի, վաճառականն սկսեց համաձայնել, ասացին, ինքներդ գնացեք։
Պատրաստվեցինք ես ու Օլյան ու մի ամիս առաջ եկանք։ Բայց մենք ի՜նչ միջոցներ ունենք, վերցրինք էս սենյակը, որովհետև բոլորից փոքրն էր, և ազնիվ, ինքներս ենք տեսնում, տան մեջ է գտնվում, իսկ դա մեզ համար ամենակարևորն է, անփորձ կանայք ենք, ով ասես մեզ կնեղացնի։ Դե, մի ամսվա փողը ձեզ վճարեցինք, էստեղ-էնտեղ ծախսեցինք։ Պետերբուրգը կծում է, մեր վաճառականն էլ լրիվ հրաժարվում է։ «Ձեզ ոչ գիտեմ, ոչ էլ ձեզ ճանաչում եմ», իսկ փաստաթուղթս կանոնավոր չէ, ինքս էլ եմ հասկանում։ Դրա համար էլ ինձ խորհուրդ են տալիս, գնացեք նշանավոր փաստաբանի մոտ, նա պրոֆեսոր է, ոչ թե ուղղակի փաստաբան, այլ իրավաբան, թող նա հաստատ ասի, թե ինչ անեք։ Վերջին տասնհինգ ռուբլիս տարա դրան, դուրս եկավ փաստաբանը, երեք րոպե էլ ինձ չլսեց. «Տեսնում եմ, ասում է, գիտեմ, ասում է, կուզի, ասում է, կտա վաճառականը, չի ուզի չի տա, իսկ թե գործ սկսեք՝ ինքներդ էլ կարող է տուժեք, ավելի լավ է հաշտվեք»։ Դեռ ավետարանի խոսքերով էլ կատակեց. «Հաշտվեցեք, ասում է, քանի դեռ ճամփին եք, թե չէ վերջին կոդրանտը կվճարեք...», ինձ ճանապարհ է դնում, ծիծաղում։ Կորավ տասնհինգ ռուբլիս։ Գալիս եմ Օլյայի մոտ, նստում ենք իրար դիմաց, և ես լալիս եմ։ Օլյան չի լալիս, հպարտ նստել է ու զայրանում է։ Եվ միշտ էր նա այդպես, ամբողջ կյանքում, փոքր ժամանակ էլ երբեք ախ չէր քաշում, երբեք չէր լալիս, այլ նստում էր ու ահեղ հայացքով նայում, ես նույնիսկ վախենում էի նրան նայելիս։ Եվ հավատո՞ւմ եք. վախենում էի նրանից, իսկապես էի վախենում և վաղուց էի վախենում, մեկ-մեկ ուզում եմ մղկտալ, բայց նրա ներկայությամբ չեմ համարձակվում։ Վերջին անգամ գնացի վաճառականի մոտ, մի կուշտ լաց եղա. «Լավ, ասում է», չի էլ լսում։ Մինչդեռ, պետք է խոստովանեմ ձեզ, քանի որ մենք երկար ժամանակվա հաշիվ չէինք արել, վաղուց արդեն անփող նստած էինք։ Սկսեցի մեր շոր ու մորից քիչ-քիչ տանել, մի բան գրավ ենք դնում, դրանով էլ ապրում ենք։ Ինչ կար-չկար հագներիս, գրավ դրեցինք, նա էլ սկսեց իր վերջին սպիտակեղենը ինձ տալ, և էստեղ ես դառը արտասուք թափեցի։ Նա ոտքը գետին խփեց, վեր թռավ տեղից ու ինքը վաճառականի մոտ վազեց։ Վաճառականն այրի է. խոսել էր սրա հետ. «Եկեք, ասել է, վաղը չէ մյուս օրը ժամը հինգին, գուցե մի բան կասեմ»։ Տուն եկավ ուրախացած. «Տեսնո՞ւմ ես, ասում է, գուցե մի բան կասի»։ Դե, ես էլ ուրախացա, միայն թե սիրտս մի տեսակ ճմլվեց, մտածում եմ, թե ինչ կլինի, իսկ հարց ու փորձ անել չեմ համարձակվում։ Վաղը չէ մյուս օրը վերադառնում է վաճառականի մոտից, գունատ, ամբողջ մարմնով դողում է, ընկնում մահճակալին, ամեն բան հասկացա և հարցնել չեմ համարձակվում։ Եվ ի՞նչ եք կարծում, ավազակը տասնհինգ ռուբլի է դուրս բերել, իսկ եթե «ասում է, լիովին ազնվության հանդիպես, քառասուն ռուբլի էլ կավելացնեմ»։ Էդպես էլ ասել է երեսին, չի ամաչել։ Սա էլ, պատմում էր, հարձակվել է վաճառականի վրա, բայց նա հրել է իրեն և մյուս սենյակում բանալիով փակվել։ Մինչդեռ մեզ մոտ, անկեղծ սրտով եմ խոստովանում, ուտելու բան համարյա թե չկար։ Նապաստակի մորթե աստառով մի կիսամուշտակ ունեինք, տարանք վաճառեցինք, Օլյան գնաց ու լրագրում հայտարարություն տվեց, որ իբր, աշակերտներ է պատրաստում բոլոր առարկաներից և թվաբանությունից. «Գոնե դասը երեսուն կոպեկ, ասում է, կվճարեն»։ Եվ վերջում արդեն սկսեցի ես, նրան նայելով, նույնիսկ սարսափել, ոչինչ չի խոսում ինձ հետ, ժամերով նստում է պատուհանի մոտ, դիմացի տան տանիքին նայում, մեկ էլ հանկարծ բղավում. «Գոնե լվացք անեինք, գոնե հող փորեինք», միայն էդպիսի մի խոսք կբղավի ու ոտքը գետին կխփի։
Եվ ոչ մի ծանոթ էստեղ չունենք, ոչ ոք չունենք, որ մոտը գնանք. «Ի՞նչ է լինելու մեր վիճակը, մտածում եմ»։ Իսկ նրա հետ խոսել վախենում եմ։ Մի անգամ քնած էր ցերեկը, արթնացավ, նայում է ինձ. ես նստած եմ սնդուկի վրա, ես էլ նրան էի նայում, նա լուռ վերկացավ, ինձ մոտեցավ, ամուր գրկեց, և երկուսս էլ չդիմացանք ու լաց եղանք, նստել ենք ու լաց ենք լինում ու իրար բաց չենք թողնում։ Ամբողջ կյանքում առաջին անգամ էր նրան էդպիսի բան պատահում։ Հենց էդպես էլ իրար հետ նստած էինք, որ ներս մտավ ձեր Նաստասյան ու ասաց․ «Էնտեղ մի տիկին ձեզնից է հարցնում, բան-ման է ուզում իմանալ»։ Մի չորս օր առաջ էր դա։ Ներս մտավ տիկինը, տեսնենք, շատ լավ է հագնված ու թեև ռուսերեն է խոսում, բայց կարծես գերմանական է արտասանությունը։ «Դուք, ասում է, հայտարարություն էիք տվել լրագրում, որ դասեր եք տալիս»։ Էնպես ուրախացանք՝ սրան տեսնելով, նստեցրինք, սա Էլ ժպտում է էնքան սիրալիր. «Ինձ մոտ չէ, ասում է, քրոջս աղջիկը փոքր երեխաներ ունի, եթե կուզեք, համեցեք մեզ մոտ, էնտեղ էլ կպայմանավորվենք»։ Իր հասցեն տվեց, Վոզնեսենսկի կամրջի մոտ, համար այսինչ, բնակարանն էլ համար այնինչ։ Գնաց։ Օլեչկան էլ գնաց, նույն օրը վազեց, և ինչ երկու ժամից վերադարձավ հիստերիայի մեջ, ցնցվում է ամբողջ մարմնով։ Հետո պատմեց. «Հարցնում եմ, ասում է, դռնապանին, որտե՞ղ է համար այսինչ բնակարանը»։ Դռնապանն, ասում է, ինձ նայեց. «Իսկ դուք, ասում է, ի՞նչ գործ ունեք էդ բնակարանում»։ Էնքան, էնքան տարօրինակ դա ասաց, որ էստեղ արդեն կարելի էր ամեն բան հասկանալ։ Իսկ աղջիկս էնքան տիրական բնավորություն ուներ, էնքան անհամբեր, էդ հարց ու փորձն ու գռեհկությունները չէր տանում։ «Գնացեք»,― ասում է, մատը սանդուղքի կողմը տնկում, իսկ ինքը շրջվում ու իր խուցն է մտնում։ Եվ ի՞նչ եք կարծում։ Սա ներս է մտնում, հարցնում, և բոլոր կողմերից վազելով կանայք են գալիս. «Համեցեք, համեցեք»,― բոլորը կանայք, ծիծաղում են, վրա ընկնում, թշները ներկած, պիղծ, դաշնամուր են նվագում, սրան քաշքշում. «Ուզում էի, ասում է, փախչել դրանցից, բայց արդեն չեն թողնում»։ Սա վախենում է, ոտքերը ծալվում են, չեն թողնում և վերջ, սիրալիր խոսում են, համոզում, պորտեր են բացում, մատուցում են, հյուրասիրում։ Սա տեղից վեր է թռչում, ամբողջ կոկորդով բղավում, դողում. «Թողեք, թողեք»։ Դեպի դուռն է իրեն գցում, դուռը փակում են, սա աղաղակում է։ Էստեղ վրա է հասնում նա, որ դրանից առաջ մեր տուն էր եկել, երկու անգամ խփում է Օլյայիս թշերին և դռնից դուրս անում։ «Արժանի չես, ասում է, անպետք, ազնիվ տանը գտնվելու»։ Իսկ մի ուրիշը բղավում է նրան սանդուղքով մեկ. «Դու ինքդ էիր եկել մեզ մոտ ընդունվելու, մի բան, որ հաց չունես ուտելու, իսկ մենք էդ մռութիդ իսկի նայել էլ չուզեցինք»։ Էդ ամբողջ գիշեր դողացրեց աղջիկս, զառանցեց, իսկ առավոտյան աչքերը փայլում են, տեղից վեր է կենում, ետ ու առաջ անում. «Դատարան, ասում է, դատի պետք է տամ նրան»։ Ես լռում եմ. ի՞նչ կստանաս մտածում եմ, դատարանից, ինչո՞վ կապացուցես։ Հետ ու առաջ է անում, ձեռքերը կոտրատում, արտասուքը հոսում է, իսկ շրթունքները սեղմել է, անշարժ են։ Եվ ամբողջ դեմքը սևացել էր, հենց էդ րոպեից ու մինչև վերջ։ Երրորդ օրը հոգին թեթևացավ, լուռ էր, կարծես հանգստացել էր։ Հենց էդ նույն օրն էլ ցերեկվա ժամը չորսին շնորհ բերեց մեր տուն պարոն Վերսիլովը։
Եվ անկեղծ կասեմ, մինչև հիմա չեմ կարողանում հասկանալ, ինչպես եղավ, որ էդ ժամանակ Օլյան, միշտ էնքան կասկածամիտ, համարյա առաջին բառից ականջ դրեց նրան։ Ամենից առաջ երկուսիս էլ գրավեց էն, որ նա էդքան լուրջ, նույնիսկ խիստ տեսք ուներ, խոսում էր ցածրաձայն, հանգամանորեն և ամեն բան էնքան քաղաքավարի, ի՜նչ քաղաքավարի, նույնիսկ հարգալից, մինչդեռ որևէ հետին միտք նրա կողմից չէր նկատվում. ուղղակի երևում էր, որ մարդը մաքուր սրտով է եկել։ «Ես, ասում է, ձեր հայտարարությունը կարդացել եմ լրագրում, դուք, ասում է, օրիորդ, էնպես չեք գրել, ինչպես որ պետք է, էդպես կարող եք նույնիսկ վնասել ձեզ դրանով»։ Եվ սկսեց բացատրել, ճիշտն ասած, ես չհասկացա, ինչ-որ բան ասաց թվաբանության մասին, միայն, տեսնեմ, Օլյան կարմրեց ու աշխուժացավ, ականջ դրեց, հետո ինքն էլ հոժարությամբ խոսքի մեջ մտավ (երևի, շատ էլ խելոք մարդ էր), տեսնեմ, նույնիսկ շնորհակալություն է հայտնում նրան։ Էնքան հանգամանորեն հարց ու փորձ արեց Օլյային, և երևում էր, որ երկար ժամանակով ապրել էր Մոսկվայում, և գիմնազիայի տնօրինուհուն էլ, պարզվեց, անձամբ է ճանաչում։ «Ձեզ համար դաս ես, ասում է, անպատճառ կճարեմ, որովհետև ես շատերի հետ եմ էստեղ ծանոթ և նույնիսկ շատ ազդեցիկ մարդկանց կարող եմ խնդրել, էնպես որ եթե նույնիսկ մշտական պաշտոն ուզենաք ունենալ, ապա էդ էլ կարելի է նկատի ունենալ... իսկ առայժմ ինձ ներեցեք, ասում է, ուղղակի մի հարցի համար ձեզ չե՞մ կարող որևէ բանով հիմա օգտակար լինել ձեզ։ Ոչ թե ես ձեզ, ասում է, այլ ընդհակառակը, դուք ինձ հաճույք կպատճառեք, եթե թույլ տաք որևէ օգնություն ցույց տալ ձեզ։ Թող սա, ասում է, ձեր պարտքը լինի, և հենց որ պաշտոն ստանանք, ամենակարճ ժամանակամիջոցում կարող եք ձեր հաշիվը մաքրել ինձ հետ։ Իսկ ես, պատվիս հավատացեք, եթե երբևէ էդպիսի կարիքի մեջ ընկնեի, իսկ դուք, ընդհակառակը, ամեն բանով ապահովված լինեիք, ուղիղ ձեզ մոտ կգայի փոքրիկ օգնություն խնդրելու, կնոջս ու դստերս կուղարկեի»... Այսինքն նրա բոլոր խոսքերը հիշել չեմ կարող, միայն թե էստեղ աչքերս լցվեցին, որովհետև տեսա, որ Օլյայի շրթունքներն էլ շնորհակալությունից դողացին. «Եթե ընդունում եմ,― պատասխանում է Օլյան նրան,― ապա միայն այն պատճառով, որ վստահում եմ մարդասեր և ազնիվ մարդուն, որը կարող էր իմ հայրը լինել»... Էդպես հրաշալի ասաց Օլյան նրան կարճ ու ազնիվ, «մարդասեր, ասում է, մարդուն»։ Նա իսկույն վերկացավ. «Անպայման, անպայման, ասում է, կճարեմ ձեզ համար դասեր և մշտական պաշտոն, հենց այսօրվանից կզբաղվեմ, որովհետև դրա համար դուք միանգամայն բավարար վկայական ունեք»... Իսկ ես, ախր, մոռացա ասեմ, որ նա հենց սկզբից ներս մտնելուն պես նրա բոլոր փաստաթղթերը գիմնազիայից նայեց, Օլյան ինքը նրան ցույց տվեց, նա էլ Օլյային զանազան առարկաներից քննեց... «Ախր, մայրիկ,― ասում է ինձ հետո Օլյան,― նա ինձ տարբեր առարկաներից քննեց և ի՜նչ խելոք մարդ է, ասում է, քանի՜ տարին մեկ էդպես զարգացած և ուսյալ մարդու հետ կխոսես»... Ու դեմքը փայլում է։ Փողը վաթսուն ռուբլի, սեղանին է. «Պահեք, ասում է, մայրիկ, աշխատանք կստանանք, առաջին հերթին, որքան կարելի է շուտ կվերադարձնենք, կապացուցենք, որ մենք ազնիվ ենք, իսկ որ նրբանկատ ենք, նա արդեն տեսավ»։ Հետո մի քիչ լուռ մնաց, տեսնեմ, մի տեսակ խորն է շնչում. «Գիտե՞ք, մայրիկ,― հանկարծ ասում է ինձ,― եթե մենք գռեհիկ լինեինք, գուցե մեր հպարտությունից դրդված, նրանից փող չվերցնեինք, իսկ որ հիմա վերցրինք, դրանով միայն սեր նրբանկատությունը ապացուցեցինք, այն որ, ամեն բանում որպես արդեն ճերմակած, պատկառելի մի մարդու, վստահում են իրեն, ճիշտ չէ՞»։ Սկզբում ես էնպես չհասկացա և ասացի. «Ինչո՞ւ, Օլյա, ազնիվ ու հարուստ մարդուց բարերարություն չընդունենք, եթե նա դրանից բացի նաև բարեսիրտ մարդ է»։ Նա հոնքերը կիտեց ինձ վրա. «Ոչ, ասում է, մայրիկ, դա այն չէ, բարերարություն պետք չէ, այլ նրա, ասում է, «մարդասիրությունն» է թանկ... Իսկ փողը, միգուցե, ավելի լավ կլիներ, որ բոլորովին էլ չվերցնեինք, մայրիկ, քանի որ աշխատանք էր խոստացել ճարել, դա էլ բավական էր... Թեև կարիքի մեջ ենք»։ «Ախր, Օլյա, ասում եմ, մեր կարիքն էնքան է, որ հրաժարվել ոչ մի դեպքում չի լինի», նույնիսկ քմծիծաղ տվեցի ես։ Եվ մտքումս ուրախ եմ, միայն թե մեկ ժամից նա ինձ ասաց. «Առայժմ, մայրիկ, էդ փողը մի շտապեք ծախսել», էնպես վճռական ասաց նա։ «Ինչո՞ւ, ասում եմ», «Այնպես, ասում է», կարճ կտրեց ու լռեց։ Ամբողջ իրիկուն լռեց, միայն գիշերը, ժամը մեկից հետո արթնանում եմ ու լսում, Օլյան շուռ ու մուռ է գալիս իր տեղաշորում. «Քնած չե՞ք մայրիկ», «Ոչ, ասում եմ, քնած չեմ», «Գիտե՞ք, ասում է, ախր, նա ուզում էր ինձ վիրավորել», «Ի՞նչ ես ասում, ի՞նչ ես ասում»,― ասում եմ։ «Անպայման այդպես է. դա ստոր մարդ է, չհամարձակվեք, ասում է, ոչ մի կոպեկ դրա փողից ծախսել»։ Ես փորձեցի նրա հետ խոսել, նույնիսկ լաց եղա անկողնումս, նա դեպի պատը շրջվեց. «Լռեք, ասում է, թողեք քնեմ»։ Առավոտյան նրան եմ նայում, ետ ու առաջ է անում, ինքն իրեն նման չէ. և, ուզում եք հավատացեք, ուզում եք ոչ Աստծո դատաստանի առաջ կասեմ, նրա խելքը տեղում չէր էդ ժամանակ։ Հենց էն պահից, որ էն ստոր տանը վիրավորել էին նրան, նրա սիրտը պղտորվել էր... և ուղեղը՝ նույնպես։ Նայում էի նրան էն առավոտյան ու երկմտում, վախենում եմ, ոչ մի բառով, մտածում եմ, չեմ հակաճառի նրան։ «Նա, ասում է, մայրիկ, էդպես էլ իր հասցեն չթողեց»։ «Մեղք մի գործիր, Օլյա, ինքդ ես երեկ նրան լսել, հետո ինքդ էիր գովում, ինքդ էիր շնորհակալության արտասուք թափելու պատրաստ»։ Ասացի թե չէ, ծղրտաց, ոտքը գետնին դոփեց. «Դուք, ասում է, ստոր զգացմունքների կին եք, դուք հին, ասում, ճորտատիրական կարգերով դաստիարակված մարդ եք»... Էլ ինչ ասես, որ չասաց, գլխարկը վերցրեց, դուրս վազեց, ես էլ բղավում եմ նրա ետևից, ի՞նչ պատահեց, ո՞ւր վազեց։ Իսկ նա վազել էր հասցեատուն, իմացել որտեղ է պարոն Վերսիլովն ապրում, եկավ. «Հենց այսօր, ասում է, հենց հիմա կտանեմ փողը ու նրա երեսին կշպրտեմ, նա, ասում է, ուզում էր ինձ վիրավորել, ինչպես Սաֆրոնովը (դա մեր էն վաճառականն է), միայն թե Սաֆրոնովը վիրավորել է կոպիտ ռամիկի պես, իսկ սա՝ խորամանկ ճիզվիտի»։ Եվ հենց էն պահին, փորձանքի պես, դուռը ծեծում է երեկվա էն պարոնը. «Լսեցի, որ Վերսիլովի մասին են խոսում, կարող եմ տեղեկություն տալ»։
Օլյան, հենց որ Վերսիլովի անունը լսեց, մոլուցքով բռնված ուղղակի նրա վրա հարձակվեց, խոսում է ու խոսում, ես էլ նրան եմ նայում ու զարմանում. միշտ էնքան լռակյաց, նա ոչ ոքի հետ էդպես չի խոսում, իսկ էստեղ դեռ բոլորովին անծանոթ մարդու հետ է էդպես խոսում։ Թշերն սկսեցին վառվել, աչքերը փայլատակել... Իսկ մարդն էդ հենց սկսեց. «Ձեր ասածը կատարյալ ճշմարտություն է, ասում է, օրիորդ։ Վերսիլովը ճիշտ և ճիշտ էստեղի գեներալների պես է, որոնց լրագրերում են նկարագրում, կպցնում է գեներալն իր բոլոր շքանշանները ու գնում բոլոր գուվերնանտկաների մոտ, որոնք լրագրերում հայտարարություններ են տալիս, փնտրում է ու, ինչ որ իրեն պետք է, գտնում, իսկ թե չգտնի, ինչ որ իրեն պետք է, կնստի, կխոսի, տասը բեռ բան կխոստանա ու կգնա, այնուամենայնիվ, ինչ-որ զվարճություն իրեն պատճառել է»։ Օլյան նույնիսկ քրքջաց, միայն թե մի տեսակ չարությամբ, իսկ պարոնն էդ, տեսնեմ, բռնում է նրա ձեռքն ու դեպի իր սիրտը ձգում. «Ես, ասում է, օրիորդ, ինքս էլ սեփական կապիտալ ունեմ և միշտ կարող եմ գեղեցիկ աղջկան մի բան առաջարկել, բայց ավելի լավ է, ասում է, նրա դեռ միայն փոքրիկ, սիրունիկ ձեռքը համբուրեմ...»,― ու, տեսնեմ, ձեռքը ձգում է, որ համբուրի։ Ինչպես վեր թռավ Օլյան, բայց էստեղ ես էլ վեր թռա նրա հետ ու երկուսով դուրս արինք նրան։ Իրիկնամուտին էլ Օլյան փողը վերցրեց ինձնից, վազեց-գնաց, հետո ետ եկավ. «Ես, մայրիկ, ասում է, անազնիվ մարդուց վրեժ լուծեցի»։ «Ախ, Օլյա, Օլյա, ասում եմ, գուցե մեր բախտից զրկվեցինք, ազնիվ, բարերար մարդուն դու վիրավորեցիր»։ Չդիմացա ես ու, նրանից սրտնեղած, արտասվեցի։ Իսկ նա բղավում է ինձ վրա. «Չեմ ուզում, բղավում է, չեմ ուզում։ Եթե նա ամենաազնիվ մարդն էլ լինի, էլի նրա ողորմությունը չեմ ուզում։ Նույնիսկ չեմ ուզում, որ որևէ մեկն ինձ խղճա»։ Պառկեցի ես, և ոչինչ մտքովս չանցավ։ Քանի-քանի անգամ ուշադիր նայել եմ ձեր պատի էդ մեխին, որ ձեր հայելուց է մնացել, և չեմ հասկացել, բոլորովին գլխի չեմ ընկել, ոչ երեկ, ոչ էլ դրանից առաջ, չեմ էլ մտածել, ոչ էլ գուշակել և Օլյայից էդ բանը բոլորովին չեմ սպասել։ Իսկ ես սովորաբար խորն եմ քնում, խռմփում եմ, արյունս է դեպի գլուխս հորդում, երբեմն էլ սրտիս խփում, քնիս մեջ բղավում եմ, էնպես որ Օլյան գիշերն արթնացնում է ինձ. «Ինչ խորն եք, ասում է, քնում, մայրիկ, և արթնացնել էլ ձեզ, եթե պետք է, չի լինում»։ «Ախ, Օլյա, ասում եմ, խորը, շատ խորն եմ քնում»։ Եվ հենց որ ես, երևի, խռմփացել եմ երեկ, նա մի քիչ սպասել է և արդեն առանց վախենալու բարձրացել։ Էս փոկն էլ ճամպրուկինն է, երկար, մի ամիս շարունակ աչքներիս առաջ էր, դեռ երեկ առավոտյան մտածեցի. «Պետք է վերցնել, վերջապես, որ ընկած չմնա»։ Իսկ աթոռը, երևի հետո ոտքով հետ է մղել, և որպեսզի չթրխկա, իր փեշն է կողքից հարմարեցրել։ Եվ, երևի, ես շատ-շատ հետո, մի ամբողջ ժամ կամ ավելի անցած եմ արթնացել. «Օլյա, կանչում եմ, Օլյա»։ Իսկույն մի բան ինձ թվաց, կանչում եմ նրան։ Գուցե նրա շնչառությունը չէի լսում անկողնուց, թե մթնում տեսա, միգուցե, որ կարծես դատարկ է նրա մահճակալը, միայն վերկացա հանկարծ, ձեռքս գցեցի, ոչ ոք չկար մահճակալին և բարձն էր սառը։ Սիրտս մարեց, կարծես առանց գիտակցության կանգնել եմ տեղումս, միտքս պղտորվեց։ «Դուրս է եկել, մտածում եմ»,― մի քայլ արեցի, տեսնեմ, մահճակալի մոտ, անկյունում, դռան մոտ, կարծես հենց ինքն է կանգնած։ Կանգնել եմ լուռ, նրան եմ նայում, իսկ նա խավարից, կարծես, ինձ է նայում ու ոչ մի շարժում չի անում... «Միայն թե, մտածում եմ, աթոռին ինչո՞ւ է կանգնել»։ «Օլյա, շշնջում եմ ես, ինքս վախվխում, Օլյա, լսո՞ւմ ես»։ Բայց հանկարծ կարծես ամեն բան լուսավորվեց իմ ներսում, մի քայլ արեցի, երկու ձեռքս մեկնեցի ուղիղ դեպի նա, գրկեցի, իսկ նա Օրորվում է իմ ձեռքերում, ավելի ամուր եմ բռնում, իսկ նա Օրորվում է, հասկանում եմ ամեն բան և չեմ ուզում հասկանալ... Ուզում եմ բղավել, բայց ձայն չկա... Ախ, մտածեցի։ Թափով ընկա հատակին, հենց էդտեղ էլ բղավեցի...»։
― Վասին,― ասացի ես առավոտյան արդեն ժամը հինգից հետո,― եթե ձեր Ստեբելկովը չլիներ, գուցե սա չպատահեր։
― Ով գիտե, երևի կպատահեր... այդ դեպքում այդպես դատել չի կարելի, այստեղ առանց այդ էլ պատրաստ էր... ճիշտ է, որ այդ Ստեբելկովը երբեմն...
Նա չավարտեց իր խոսքը և շատ տհաճ խոժոռվեց։ Ժամը վեցից հետո նա նորից գնաց, շարունակ ինչ-որ գործեր էր անում։ Վերջապես ես մնացի մեն-մենակ։ Արդեն լուսացել էր։ Գլուխս թեթև պտտվում էր։ Աչքիս Վերսիլովն էր երևում, այս տիկնոջ պատմածը նրան բոլորովին ուրիշ լույսով էր ներկայացնում։ Որպեսզի ավելի հարմար խորհեմ, ես պառկեցի Վասինի անկողնուն այնպես, ինչպես որ կայի, հագնված, սապոգներով. մի րոպեով, առանց քնելու մտադրության, և նույնիսկ չեմ հիշում, թե ինչպես պատահեց, հանկարծ քնեցի։ Քնած մնացի համարյա չորս ժամ, ոչ ոք ինձ չարթնացրեց։
Գլուխ տասներորդ
I
Ես արթնացա տասն անց կեսի մոտ և երկար ժամանակ չէի հավատում աչքերիս, այն բազմոցին, որի վրա ես քնել էի երեկ, նստած էր մայրս, իսկ նրա կողքին դժբախտ հարևանուհին, անձնասպանի մայրը։ Նրանք իրար ձեռք էին բռնել և խոսում էին շշնջալով, հավանաբար, որպեսզի ինձ չարթնացնեն, և երկուսն էլ լալիս էին։ Ես վեր կացա տեղիցս և նետվեցի համբուրելու մորս։ Նա ուղղակի փայլեց, համբուրեց և աջ ձեռքով երեք անգամ խաչակնքեց ինձ։ Մենք բառ անգամ չհասցրինք արտասանել. բացվեց դուռը, և ներս մտան Վերսիլովն ու Վասինը։ Մայրս իսկույն վերկացավ և իր հետ տարավ հարևանուհուն։ Վասինն ինձ ձեռք տվեց, իսկ Վերսիլովը ոչ մի բառ չասաց ինձ և փլվեց բազկաթոռին։ Նա և մայրս, ըստ երևույթին, արդեն բավական ժամանակ այստեղ էին գտնվում։ Նրա դեմքը խոժոռ էր ու մտահոգ։
― Ամենից շատ ցավում եմ,― հատ-հատ սկսեց ասել նա Վասինին, ըստ երևույթին, շարունակելով արդեն սկսված խոսակցությունը,― որ չհասցրի կատարել այս բոլորը հենց երեկ երեկոյան, և այդ դեպքում երևի, տեղի չունենար այս սոսկալի բանը։ Եվ ժամանակ էլ կար. դեռ ժամը ութը չկար։ Հենց նոր էր դուրս վազել նա երեկ մեր տանից, ես իսկույն մտքումս դրի գալ նրա հետևից այստեղ և վերահամոզել նրան, բայց այդ անակնկալ ու անհետաձգելի գործը, որն, ի դեպ, ես միանգամայն կարող էի հետաձգել այսօրվան... անգամ մեկ շաբաթով, այդ տհաճ գործը ամեն բանին խանգարեց և ամեն բան փչացրեց։ Մեկ էլ տեսար այսպես զուգադիպեց։
― Գուցեև չհասցնեիք համոզել, այստեղ առանց ձեզ էլ, կարծես, ամեն բան իր գագաթնակետին էր հասել,― հարևանցիորեն նկատեց Վասինը։
― Ոչ, կհասցնեի, հաստատ կհասցնեի։ Ախր, գլխովս անցավ միտք, իմ փոխարեն Սոֆիա Անդրեևնային ուղարկել։ Բայց առկայծեց, միայն առկայծեց։ Աոֆիա Անդրևենան մենակ էլ նրան կհաղթեր, և դժբախտը ողջ կմնար։ Ոչ, այլևս երբեք քիթս չեմ խոթի... «բարի գործ» կատարելու մեջ...
Եվ կյանքումս միայն մեկ անգամ մեջ ընկա։ Իսկ ես կարծում էի, որ դեռ հետ չեմ մնացել սերնդից և հասկանում եմ ժամանակակից երիտասարդությանը։ Այո, մեր հինն ավելի շուտ հնանում է, քան հասունանում։ Ի դեպ, չէ՞ որ իսկապես սոսկալի շատ ժամանակակից մարդիկ կան, որոնք, ըստ սովորության, շարունակում են իրենց երիտասարդ սերունդ համարել, որովհետև միայն երեկ դեռ այդպիսին են եղել, մինչդեռ չեն էլ նկատում, որ արդեն գծից դուրս են։
― Այստեղ թյուրիմացություն է տեղի ունեցել և չափազանց պարզ թյուրիմացություն,― ողջախոհությամբ նկատեց Վասինը։― Նրա մայրն ասում է, որ հասարակաց տանը դաժան վիրավորանք ստանալուց հետո նա կարծես կորցրել է բանականությունը։ Դրան ավելացրեք իրադրությունը, վաճառականից ստացած սկզբնական վիրավորանքը... այս բոլորը ճիշտ այսպես կարող էր տեղի ունենալ նաև անցյալ ժամանակներում և, իմ կարծիքով, ամենևին չի բնութագրում հատկապես այժմյան երիտասարդությանը։
― Անհամբեր է մի փոքր այժմյան երիտասարդությունը, բացի, իհարկե, և իրականությունը քիչ հասկանալուց, որը թեև հատուկ է յուրաքանչյուր ժամանակի յուրաքանչյուր երիտասարդությանը, բայց այժմյան երիտասարդությանը մի տեսակ հատկապես... Ասացեք, իսկ ի՞նչ միջամտություն է այստեղ ունեցել պարոն Ստեբելկովը։
― Պարոն Ստեբելկովն է,― հանկարծ խառնվեցի ես,― ամեն բանի պատճառը։ Եթե նա չլիներ, ոչինչ չէր պատահի, նա յուղ լցրեց կրակի վրա։
Վերսիլովը լսեց, բայց ինձ չնայեց։ Վասինը խոժոռվեց։
― Հանդիմանում եմ ինձ նաև մի ծիծաղելի պարագայի համար,― անշտապ և առաջվա պես ձիգ տալով բառերը՝ շարունակեց Վերսիլովը,― կարծեմ, ես, ըստ իմ վատ սովորության, թույլ տվի ինձ այն ժամանակ մի տեսակ զվարթություն, թեթևամիտ ծիծաղկոտություն նրա հետ, մի խոսքով բավականաչափ կտրուկ, չոր ու մռայլ չէի. երեք հատկություն, որոնք, կարծեմ, նույնպես չափազանց մեծ գին ունեն ժամանակակից երիտասարդ սերնդի մոտ... Սի խոսքով, առիթ տվի նրան թափառական սելադոնի տեղ դնելու ինձ։
― Միանգամայն հակառակը,― նորից կտրուկ խառնվեցի ես,― մայրը հատկապես պնդում է, որ դուք հոյակապ տպավորություն եք թողել հենց ձեր լրջությամբ, խստությամբ, նույնիսկ անկեղծությամբ, սա նրա սեփական բառերն են։ Հանգուցյալն ինքն է ձեր գնալուն պես գովել ձեզ այդ իմաստով։
― Հ-հա՞,― վերջապես հարևանցիորեն մի հայացք նետելով ինծ վրա՝ ծամծմեց Վերսիլովը։― Դե, վերցրեք այս թուղթը, սա, ախր, գործի համար անհրաժեշտ է և թղթի մի փոքրիկ պատառիկ մեկնեց Վասինին։ Սա վերցրեց և, տեսնելով, որ ես նայում եմ հետաքրքրված, տվեց ինծ կարդալու։ Դա մի փոքրիկ գրություն էր, երկու անհավասար տող, որ ճանկռտված էր մատիտով, գուցեև խավարում։
«Մայրիկ, սիրելիս, ներեցեք ինծ, որ դադարեցրի կյանքիս դեբյուտը։ Ձեզ վշտացնող Օլյա»։
― Սա միայն առավոտյան են գտել,― բացատրեց Վասինը։
― Ի՜նչ տարօրինակ գրություն է,― զարմանքով բացականչեցի ես։
― Ինչո՞վ է տարօրինակ,― հարցրեց Վասինը։
― Մի՞թե նման րոպեին կարելի է հումորիստական արտահայտություններով գրել։
Վասինը հարցական ինձ էր նայում։
― Եվ հումորն էլ է տարօրինակ,― շարունակեցի ես,― ընկերների մեջ գոյություն ունեցող գիմնազիական պայմանական լեզու... Եվ ո՞վ կարող է այդպիսի մի րոպեի և այդպիսի երկտողում, որ ուղղված է դժբախտ մորը (իսկ մորը, չէ՞ որ, պարզվում է, նա սիրում էր), գրել, «դադարեցրի կյանքիս դեբյուտը»։
― Իսկ ինչո՞ւ չի կարելի գրել,― շարունակում էր չհասկանալ Վասինը։
― Այստեղ ամենևին ոչ մի հումոր չկա,― ի վերջո նկատեց Վերսիլովը,և արտահայտությունն, իհարկե, անհամապատասխան է, բոլորովին այն ոճով չէ, և իսկապես կարող էր ծնունդ առնել գիմնազիական կամ որևէ մի պայմանական-ընկերական, ինչպես դու ասացիր, լեզվում, գուցեև զանազան ֆելիետոններից, բայց հանգուցյալն այդ սոսկալի գրության մեջ Օգտագործել է այն միանգամայն լրջորեն և անկեղծ։
― Չի կարող պատահել, նա ավարտել էր լրիվ դասընթացը, այն էլ արծաթ մեդալով։
― Արծաթ մեդալն այստեղ ոչ մի նշանակություն չունի։ Հիմա շատերն են այդպես ավարտում։
― Նորից երիտասարդության հասցեին,― ժպտաց Վասինը։
― Ամենևին,― տեղից վերկենալով և գլխարկը վերցնելով՝ պատասխանեց նրան Վերսիլովը,― եթե այժմյան սերունդը այնքան էլ հակված չէ գրականության, ապա անշուշտ, ունի... այլ արժանիքներ,― արտակարգ լրջությամբ ավելացրեց նա։― Ըստ որում «շատերը», ոչ «բոլորը», այ ձեզ, օրինակ, հո չես մեղադրում գրական վատ զարգացման մեջ, իսկ դուք նույնպես դեռ երիտասարդ մարդ եք։
― Եվ Վասինն էլ ոչ մի վատ բան չտեսավ «դեբյուտ» բառի մեջ,― չդիմացա որ չնկատեմ ես։
Վերսիլովը լուռ ձեռքը մեկնեց Վասինին. սա էլ վերցրեց իր գդակը, որպեսզի դուրս գա նրա հետ և ձայն տվեց ինձ. «Ցտեսություն»։ Վերսիլովը դուրս եկավ առանց ինձ նկատելու։ Ես էլ ժամանակ չպիտի կորցնեի, ինչ ուզում է լիներ, պետք է վազեի բնակարան որոնելու, այժմ ավելի, քան երբևէ։ Մայրիկս արդեն տանտիրուհու մոտ չէր, նա գնացել էր ու հետը տարել հարևանուհուն։ Մի տեսակ առանձնապես աշխույժ ես դուրս եկա փողոց... Ինչ-որ նոր ու մեծ զգացություն էր ծնվում իմ հոգում։ Ընդ որում, կարծես դիտմամբ, ամեն բան նպաստում էր դրան, ես արտակարգ շուտ հանդիպեցի դիպվածի և միանգամայն համապատասխան բնակարան գտա. այդ բնակարանի մասին հետո, իսկ հիմա ավարտեմ գլխավորը։
Դեռ նոր էր ժամը մեկն անցել, երբ կրկին վերադարձա Վասինի մոտ' ճամպրուկս վերցնելու, և նորից նրան տանը գտա։ Տեսնելով ինձ նա անկեղծ և ուրախ տեսքով բացականչեց.
― Ի՜նչ ուրախ եմ, որ ինձ տանը գտաք, հենց հիմա ուզում էի դուրս գալ։ Կարող եմ ձեզ մի փաստ հաղորդել, որը, կարծեմ, շատ կհետաքրքրի ձեզ։
― Նախապես համոզված եմ,― բացականչեցի ես։
― Պա՛հ։ Ի՜նչ աշխույժ տեսք ունեք։ Ասացեք, դուք ոչինչ չգիտեի՞ք այն նամակի մասին, որը պահպանվել էր Կրաֆտի մոտ և երեկ հասել է Վերսիլովին, հենց նրա շահած ժառանգության կապակցությամբ։ Այդ նամակում կտակողը պարզաբանում է իր կամքը, դատարանի երեկվա վճռին հակառակ իմաստով։ Նամակը դեռ վաղուց է գրված։ Մի խոսքով, ես չգիտեմ, թե ինչ ճշգրտապես, բայց արդյո՞ք որևէ բան չգիտեք դուք։
― Ինչպե՜ս չէ։ Նախանցյալ օրը Կրաֆտը հենց դրա համար էլ կանչել է ինձ իր մոտ... այն պարոններից, որ հանձնի ինձ այդ նամակը, իսկ ես երեկ հանձնել եմ այն Վերսիլովին։
― Հա՞։ Ես այդպես էլ կարծում էի։ Պատկերացրեք, այն գործը, որի մասին քիչ առաջ այստեղ խոսում էր Վերսիլովը և որը երեկ երեկոյան խանգարել էր իրեն գալ այստեղ համոզելու այն աղջկան, հենց այդ նամակից էլ բխել էր։ Վերսիլովը տեղնուտեղը, հենց երեկ երեկոյան գնացել էր իշխան Սոկոլսկու փաստաբանի մոտ, այդ նամակը նրան հանձնել ու իր շահած ամբողջ ժառանգությունից հրաժարվել։ Ներկա պահին այդ հրաժարականն արդեն օրինական տեսք է ստացել։ Վերսիլովը ոչ թե նվիրում, այլ այդ արարքով իշխանների լիակատար իրավունքն է ճանաչում։
Ես քար կտրեցի, բայց հիացած էի։ Իսկապես, ես միանգամայն վստահ էի, որ Վերսիլովը կոչնչացնի նամակը, և դա դեռ քիչ է, թեև ասացի Կրաֆտին, թե դա անազնիվ բան կլիներ, թեև ինքս էլ շարունակ կրկնում էի մտքումս պանդոկում, և որ «ես ոչ թե սրա, այլ մաքուր մարդու մոտ եմ եկել», բայց էլ ավելի մտքումս, այսինքն հոգուս ամենախորքում, համարում էի, որ այլ կերպ չի էլ կարելի վարվել, քան իսպառ ոչնչացնելով փաստաթուղթը։ Այսինքն՝ ես դա ամենասովորական բանն էի համարում։ Եթե հետագայում ես նույնիսկ մեղադրեի Վերսիլովին, ապա միայն դիտավորյալ կմեղադրեի, ի տես ուրիշներին, որպեսզի իմ վսեմ դիրքը նրա նկատմամբ պահպանեմ։ Բայց այժմ լսելով Վերսիլովի սխրանքի մասին՝ ես անկեղծ ու լիակատար ցնծություն ապրեցի, զղջումով ու ամոթանքով դատապարտելով իմ անպատկառությունն ու անտարբերությունը առաքինության նկատմամբ և վայրկենապես Վերսիլովին անսահման վեր դասել ինձնից, քիչ մնաց, որ Վասինին գրկեի։
― Ի՜նչ մարդ է։ Ի՜նչ մարդ է։ Ո՞վ այդպիսի բան կաներ,― զմայլված բացականչում էի ես։
― Համաձայն եմ ձեզ հետ, որ շատ-շատերն այդ չէին անի... և որ, անկասկած, արարքը չափազանց անշահախնդիր է...
― «Բա՞յց»... ավարտեք ձեր ասելիքը, Վասին, դուք «բա՞յց» ունեք։
― Այո, իհարկե, «բայց» էլ կա. Վերսիլովի արարքը, իմ կարծիքով, մի քիչ շտապողական է և մի քիչ էլ ոչ այնքան շիտակ,― ժպիտաց Վասինը։
― Շիտակ չէ՞։
― Այո։ Այստեղ որոշ, կարծես, «պատվանդան» կա։ Որովհետև, համենայն դեպս, նույնը կարելի էր անել առանց իրեն զրկելու։ Եթե ժառանգության ոչ կեսը, ապա այնուամենայնիվ անկասկած որոշ մասը հիմա էլ կարող է հասնել Վերսիլովին, նույնիսկ ամենանրբանկատ հայացք գցելիս գործին, առավել ևս, որ փաստաթուղթը վճռական նշանակություն չուներ, իսկ դատը նա արդեն շահել էր։ Այս նույն կարծիքին է նաև հակառակ կողմի փաստաբանը, հենց նոր եմ նրա հետ խոսել։ Արարքը պակաս հրաշալի չէր լինի, բայց միայն հպարտության քմահաճույքից դրդված այլ կերպ ստացվեց։ Գլխավորն այն է, որ պարոն Վերսիլովը բորբոքվել է և ավելորդ շտապողականություն հայտնաբերել․ չէ՞ որ նա ինքն ասաց այն ժամանակ, որ կարող էր ամբողջ շաբաթով գործը հետաձգել...
― Գիտե՞ք ինչ, Վասին։ Ես չեմ կարող չհամաձայնել ձեզ հետ, բայց... այսպես ես ավելի եմ սիրում, այսպես ինձ ավելի է դուր գալիս։
― Թերևս, դա ճաշակի հարց է։ Դուք ինքներդ ինձ դրդեցիք, ես կլռեի։
― Նույնիսկ եթե այստեղ «պատվանդան կա, միևնույն է ավելի լավ է,― շարունակեցի ես,― թեև պատվանդանը պատվանդան է, բայց այն ինքնին շատ արժեքավոր բան է։ Չէ՞ որ այդ «պատվանդանը» նույն այն «իդեալն» է և հազիվ թե լավ է, որ այժմյան որոշ հոգիներում այն չկա. թեկուզև փոքրիկ այլակերպությամբ, բայց թող լինի։ Եվ, երևի, դուք ինքներդ էլ այսպես եք մտածում, Վասին, հոգյակս Վասին, սիրելիդ իմ Վա֊ սին։ Մի խոսքով, ես, իհարկե, խճճվեցի իմ խոսքում, բայց չէ՞ որ դուք ինձ հասկանում եք։ Հենց դրա համար էլ դուք Վասինն եք. և համենայն դեպս ես գրկում եմ ձեզ ու համբուրում, Վասին։
― Ուրախությունի՞ց։
― Մեծ ուրախությունից։ Քանզի մարդն այս «մեռած էր ու կենդանացավ, կորսվել էր ու գտնվեց»։ Վասին, ես անպիտան մի տղեկ եմ և արժանի չեմ ձեզ։ Եվ հենց այն պատճառով էլ խոստովանում եմ, որ լինում են րոպեներ, երբ բոլորովին ուրիշ՝ ավելի վեհ և ավելի խոր եմ լինում։ Այն բանի համար, որ նախանցյալ օրը ձեր երեսին գովեցի ձեզ (իսկ գովեցի միայն այն պատճառով, որ ինձ ստորացրել էին ու ճնշել), երկու օր շարունակ ատում էի ձեզ։ Նույն գիշերը ես ինձ խոսք տվեցի, երբեք չգալ ձեզ մոտ և երեկ առավոտյան եկա միայն կատաղությունից, հասկանո՞ւմ եք. կատաղությունից։ Այստեղ ես մենակ նստել էի աթոռին ու քննադատում էի ձեր սենյակը, և ձեզ, և ձեր յուրաքանչյուր գիրքը, և ձեր տանտիրուհուն, աշխատում էի ստորացնել ձեզ, ծիծաղել ձեզ վրա...
― Դա կարիք չկար ասելու...
― Երեկ երեկոյան ձեր մի նախադասությունից եզրակացնելով, որ դուք կանանց չեք հասկանում, ես ուրախ էի, որ դրանով կարողացել եմ ձեզ բռնացնել։ Քիչ առաջ բռնացնելով ձեզ «դեբյուտ» բառի վրա՝ կրկին սոսկալի ուրախ էի, և այդ բոլորը միայն այն պատճառով, որ ինքս այն ժամանակ ձեզ գովեցի...
― Բա էլ ինչպե՜ս,― ի վերջո բացականչեց Վասինը (նա շարունակում էր ժպտալ, ամենևին չզարմանալով ինձ վրա),― դա հենց միշտ էլ այդպես է լինում, համարյա բոլորին էլ այդպես է պատահում և նույնիսկ առաջին հերթին. միայն թե ոչ ոք դա չի խոստովանում և բոլորովին էլ պետք չէ խոստովանել, որովհետև բոլոր դեպքերում դա, կանցնի և ոչինչ դրանից չի լինի։
― Մի՞թե բոլորին է այդպես պատահում։ Մի՞թե բոլորն են այդպես։ Եվ դուք, ասելով այդ, հանգի՞ստ եք։ Բայց չէ՞ որ այդ հայացքով ապրել չի կարելի։
― Իսկ ձեր կարծիքով.
«Խավարի ստոր ճշմարտություններից ինձ համար թանկ է մեզ վեհացնող խաբեությո՞ւնը»։
― Բայց չէ՞ որ դա ճիշտ է,― բղավեցի ես,― բանաստեղծական այդ երկու տողում սրբազան աքսիոման է արտահայտված։
― Չգիտեմ, հանձն չեմ առնում որոշել, ճշմարիտ է, արդյոք, այդ երկու տողը, թե ոչ։ Հավանաբար, ճշմարտությունը, ինչպես միշտ, մեջտեղում է գտնվում, այսինքն՝ մի դեպքում սրբազան ճշմարտությունն է, իսկ մյուսում սուտը։ Միայն մի բան գիտեմ հաստատ որ դեռ երկար ժամանակ այդ միտքը կմնա որպես մարդկանց միջև գոյություն ունեցող վիճելի կետերից ամենագլխավորներից մեկը։ Համենայն դեպս, ես նկատում եմ, որ դուք հիմա ուզում եք պարել։ Ի՜նչ կա որ, պարենք, զբոսանքն օգտակար է, իսկ ինձ վրա հենց այսօր սոսկալի շատ գործ են թափել... ձեզ հետ խոսելով էլ հո չուշացա՜։
― Գնում եմ, գնում, կորչում եմ։ Միայն մի բառ,― ճամպրուկս արդեն բռնած բղավեցի ես,― եթե հիմա ես նորից «ձեր վզովն ընկա», ապա միայն այն պատճառով, որ իմ ներս մտնելուն պես դուք այնպիսի անկեղծ հաճույքով հաղորդեցիք ինձ այդ փաստը և «ուրախացաք», որ ես հասցրի ձեզ տանը գտնել, և դա քիչ առաջվա «դեբյուտից» հետո, այդ անկեղծ հաճույքով դուք միանգամից «իմ պատանի սիրտը» կրկին ձեր կողմը դարձրիք։ Դե, մնաք բարով, մնաք բարով, կաշխատեմ որքան կարելի է երկար ժամանակ չգալ ձեզ մոտ և գիտեմ, որ դա չափազանց հաճելի կլինի ձեզ համար, տեսնում եմ նույնիսկ ձեր աչքերից, և երկուսիս համար էլ օգտակար կլինի...
Այսպես շաղակրատելով և խանդավառ շաղակրատանքիցս համարյա շնչասպառ լինելով ես դուրս բերեցի ճամպրուկս և դեպի բնակարանս ուղևորվեցի։ Եվ ամենագլխավորը ինձ սոսկալի դուր էր գալիս այն, որ Վերսիլովն այդքան անկասկած զայրանում էր ինձ վրա, խոսել ու վրաս նայել չէր ուզում։ Ճամպրուկս տեղ հասցնելուց հետո ես իսկույն թռա ծերունի իշխանիս մոտ։ Խոստովանում եմ, այս երկու օրը ինձ համար նույնիսկ մի քիչ ծանր էր առանց նրա։ Եվ Վերսիլովի մասին էլ հավանաբար նա արդեն լսել էր։
II
Ես այդպես էլ գիտեի, որ նա սոսկալի կուրախանա ինձ տեսնելով և, երդվում եմ, նույնիսկ առանց Վերսիլովի էլ ես այսօր գալու էի նրա մոտ։ Ինձ միայն երեկ և քիչ առաջ վախեցնում էր այն միտքը, որ թերևս այստեղ կարող եմ հանդիպել Կատերինա Նիկոլաևնային, բայց հիմա ես արդեն ոչնչից չէի վախենում։
Ուրախությունից իշխանն ինձ գրկեց։
― Վերսիլովին տեսա՞ք։ Լսե՞լ եք,― հենց գլխավորից սկսեցի ես։
― Cher enfant, սիրելի բարեկամս, դա այնքան վեհ, այնքան ազնվաբարո մի արարք է. մի խոսքով նույնիսկ Կիլյանի (վարում նստած այդ աստիճանավորի) վրա ցնցող տպավորություն թողեց։ Դա ողջամիտ չէ նրա կողմից, բայց փայլուն արարք, ուղղակի սխրագործություն է։ Իդեալը պետք է գնահատել։
― Իսկապես, չէ՞։ Իսկապես, չէ՞։ Այդ հարցում մենք միշտ համամիտ ենք եղել։
― Սիրելի՛ս, մենք միշտ էլ համամիտ ենք եղել։ Ո՞ւր էիր։ Ես ինքս էի ուզում քեզ մոտ գալ անպայման, բայց չգիտեի, որտեղ քեզ գտնեմ... Որովհետև այնուամենայնիվ, հո չէի կարող Վերսիլովի տուն գալ... Թեև այժմ, այս բոլորից հետո... Գիտե՞ս, բարեկամս, ինձ թվում է հենց սրանով, հենց այս հատկություններով էլ նա հաղթել է կանանց, դա անկասկած է...
― Ի դեպ, որպեսզի չմոռանամ, հենց ձեզ համար եմ պահել։ Երեկ մի անարժան խեղկատակ, իմ երեսին վատաբանելով Վերսիլովին, նրա մասին ասաց, թե «կնկա մարգարե» է. մի արտահայտությունը տեսեք, իսկապես ի՜նչ արտահայտություն է։ Ձեզ համար էի պահել...
― «Կնկա մարգարե»։ Mais...c’est charmant[32]։ Հա՛-հա՛։ Բայց դա նրան շատ է սազում, այսինքն բոլորովին էլ չի սազում, թուհ... Բայց այնքան դիպուկ է... այսինքն բոլորովին էլ դիպուկ չէ, բայց...
― Ոչինչ, ոչինչ, անհարմար մի զգացեք, ուղղակի դրան որպես սիրուն խոսքի նայեցեք։
― Որպես սիրուն խոսք հրաշալի է և, գիտե՞ս, շատ խոր իմաստ ունի... Բացարձակ ճշմարիտ միտք է։ Այսինքն հավատո՞ւմ ես... Մի խոսքով, քեզ մի պստիկ գաղտնիք կհայտնեմ։ Նկատեցի՞ր այն ժամանակ այդ Օլիմպիադային։ Հավատո՞ւմ ես, որ նրա սիրտը մի քիչ ճմլվում է Անդրեյ Պետրովիչի համար և այն էլ այնքան, որ նույնիսկ, կարծես, թե մի բան տածում է...
― Տածո՜ւմ է։ Իսկ սա, արդյոք, չի՞ ուզում,― վրդովված, բթով անվայել նշան ցույց տալով՝ բղավեցի ես։
― Mon cher, մի բղավիր, դա իսկապես այդպես է, և դու, թերևս, իրավացի ես քո տեսակետից։ Ի դեպ, բարեկամ, քեզ ի՞նչ պատահեց անցյալ անգամ Կատերինա Նիկոլաևնայի ներկայությամբ։ Դու օրորվում էիր... ես կարծեցի, կընկնես, և ուզում էի նետվել քեզ բռնելու։
― Դրա մասին հետո։ Դե, մի խոսքով, ես ուղղակի շփոթվեցի, մի պատճառով...
― Դու հիմա էլ շիկնեցիր։
― Դե, իսկ ձեզ հարկավոր է տեղնուտեղը գունազարդել։ Գիտեք, որ նա թշնամի է Վերսիլովին... և այստեղից էլ որոշ բաներ, դե ես էլ հուզվեցի, էհ, թողնենք դա, հետո։
― Եվ թողնենք, և թողնենք, ես ինքս էլ ուրախ կլինեմ այդ բոլորը թողնել... Մի խոսքով, ես չափազանց մեղավոր եմ նրա առաջ և նույնիսկ, հիշո՞ւմ ես, մի օր փնթփնթում էի քո ներկայությամբ... Մոռացիր դա, բարեկամս, նա էլ իր կարծիքը կփոխի քո մասին, ես դա շատ լավ կանխազգում եմ... Ահա և իշխան Սերյոժան։
Ներս մտավ երիտասարդ ու գեղեցիկ մի սպա։ Ես ագահորեն նրան նայեցի, դեռ երբեք չէի տեսել նրան։ Այսինքն, ասում եմ գեղեցիկ, ճիշտ այնպես, ինչպես բոլորն են նրա մասին ասում, բայց այդ երիտասարդ ու գեղեցիկ դեմքին ինչ-որ ոչ այնքան գրավիչ բան կար։ Ես դա նկատում եմ առանձնապես, որպես ամենաառաջին պահի, նրան ուղղված իմ առաջին հայացքի տպավորություն, որ մնաց իմ մեջ ընդմիշտ։ Նա նիհար էր, հրաշալի բոյի, մուգ խարտյաշ մազերով, թարմ, թեև մի փոքր դեղնավուն դեմքով և վճռական հայացքով։ Նրա հրաշալի մուգ աչքերը մի փոքր խստահայաց էին, նույնիսկ երբ միանգամայն հանգիստ էր նա։ Բայց նրա վճռական հայացքը հենց նրանով էլ վանում էր, որ, չգիտես ինչպես և ինչու, այդ վճռականությունը չափազանց էժան էր նրա վրա նստում։ Սակայն, արտահայտվել չեմ կարողանում... Իհարկե, նրա դեմքն ընդունակ էր խիստ արտահայտությունից հանկարծ փոխարկվելու սիրալիր, հեզ և քնքուշ արտահայտության և, որ գլխավորն է, փոխարկման անկասկած միամտությամբ։... Հենց այդ միամտությունն էլ գրավում էր։ Մի հատկանիշ էլ կնկատեմ, չնայած սիրալիրությանն ու միամտությանը, երբեք այդ դեմքը զվարթ չէր դառնում, նույնիսկ երբ իշխանը քրքջում էր ի սրտե, դուք այնուամենայնիվ զգում էիք, որ իսկական պայծառ, թեթև ուրախություն երբեք էլ չի եղել նրա սրտում... Սակայն, չափազանց դժվար է այդպես նկարագրել դեմքը։ Դա ես ամենևին չեմ կարողանում։ Ծեր իշխանն իսկույն նետվեց մեզ ծանոթացնելու, համաձայն իր հիմար սովորության։
― Սա իմ պատանի բարեկամն է, Արկադի Անդրեևիչ (էլի Անդրեևիչ) Դոլգոռուկին։
Երիտասարդ իշխանը դեմքի կրկնակի քաղաքավարի արտահայտությամբ իսկույն դարձավ դեպի ինձ. բայց երևում էր, որ իմ անունը նրան միանգամայն անծանոթ է։
― Նա... Անդրեյ Պետրովիչի ազգականն է,― մրթմրթաց իմ վրդովեցուցիչ իշխանը։ (Ի՜նչ վրդովեցուցիչ են լինում երբեմն այդ ծերունիներն իրենց սովորություններով)։ Երիտասարդ իշխանն իսկույն գլխի ընկավ։
― Ախ, ես այնքան վաղուց եմ լսել,― արագ արտասանեց նա,― ես արտակարգ հաճույք եմ ունեցել անցյալ տարի Լուգայում ծանոթանալու ձեր քրոջ՝ Լիզավետա Մակարովնայի հետ... Նա էլ է ինձ ձեր մասին պատմել...
Ես նույնիսկ զարմացա, նրա դեմքին վճռականապես անկեղծ հաճույք էր փայլում։
― Թույլ տվեք, իշխան,― թոթովեցի ես՝ ետ տանելով երկու ձեռքս,― ես ձեզ անկեղծ պետք է ասեմ (և ուրախ եմ, որ ասում եմ մեր սիրելի իշխանի ներկայությամբ),― որ ես նույնիսկ ուզում էի ձեզ հանդիպել, և դեռ վերջերս էի ուզում, ընդամենը երեկ, բայց արդեն բոլորովին այլ նպատակներով։ Ես սա ուղղակի ձեր երեսին եմ ասում, որքան էլ որ դուք զարմանալու լինեք։ Կարճ ասած ես ուզում էի ձեզ մենամարտի հրավիրել այն վիրավորանքի համար, որ դուք տարիուկես առաջ հասցրել եք Վերսիլովին Էմսում։ Եվ թեև դուք, իհարկե, գուցե չգայիք իմ հրավերին, որովհետև ես ընդամենը մի գիմնազիստ եմ և անչափահաս դեռահաս, այնուամենայնիվ ես, միևնույն է, ձեզ պետք է հրավիրեի մենամարտի, ինչպես էլ, որ դուք այն ընդունեիք և ինչ էլ որ դուք անեիք... և, խոստովանում եմ, որ նույնիսկ հիմա էլ նույն նպատակներն ունեմ։
Ծեր իշխանը հետո ինձ հաղորդեց, որ ինձ հաջողվել էր չափազանց ազնիվ ձևով սա արտահայտել։
Անկեղծ վիշտ արտահայտվեց իշխանի դեմքին։
― Դուք թույլ չտվիք, որ խոսքս ավարտեմ,― պատկառազդու պատասխանեց նա։― Եթե ես սրտիցս բխած խոսքերով ձեզ դիմեցի, ապա դրա պատճառը հենց այժմյան, իսկական զգացմունքներս են Անդրեյ Պետրովիչի նկատմամբ։ Ափսոսում եմ, որ չեմ կարող հիմա հաղորդել ձեզ բոլոր պարագաները, բայց պատվովս եմ ձեզ հավատացնում, ես արդեն շատ վաղուց եմ խորին զղջումով նայում իմ ողորմելի արարքին Էմսում։ Ճանապարհ ընկնելով Պետերբուրգ ես վճռել էի ամեն տեսակ բավարարություն տալ Անդրեյ Պետրովիչին, այսինքն՝ ուղղակի, բառացիորեն ներողություն խնդրել նրանից այն ձևով, որ նա ինքը կընտրի։ Բարձրագույն և հզոր ազդեցություններն են պատճառ եղել իմ հայացքի փոփոխմանը։ Այն, որ մենք դատ էինք վարում, չէր ազդի իմ վճռի վրա ամենևին։ Իսկ երեկվա նրա արարքը իմ նկատմամբ, այսպես ասած, ցնցեց իմ հոգին, և նույնիսկ այս րոպեիս, հավատո՞ւմ եք, ես դեռ, կարծես, ուշքի չեմ եկել։ Եվ ահա պետք է հաղորդեմ ձեզ (և հենց իշխանի մոտ էլ եկել եմ հաղորդելու մի արտակարգ պարագա), երեք ժամ առաջ, այսինքն ճիշտ այն ժամին, երբ նա փաստաբանի հետ միասին կազմում է այդ արձանագրությունը, եկավ ինձ մոտ Անդրեյ Պետրովիչի կողմից լիազորված մեկը և Էմսում տեղի ունեցած պատմության պատճառով մենամարտի պաշտոնական հրավեր հաղորդեց ինձ...
― Նա մենամարտի՞ է հրավիրել ձեզ,― բղավեցի ես և զգացի, որ աչքերս վառվեցին, և արյունս հորդաց դեպի դեմքս։
― Այո, հրավիրել է. ես իսկույն ընդունեցի հրավերը, բայց վճռեցի, դեռ հանդիպումից առաջ նրան նամակ ուղարկել, որում շարադրում եմ հայացքս արարքիս վրա և ողջ իմ զղջումն այդ սոսկալի սխալի կապակցությամբ... որովհետև դա միայն սխալ էր, դժբախտ, ճակատագրական սխալ։ Նկատեմ նաև այն, որ իմ դիրքը գնդում ստիպում էր ինձ վտանգել պատիվս, հանդիպումից առաջ այդպիսի նամակի համար ես ենթարկում էի ինձ հասարակական դատի... հասկանո՞ւմ եք։ Բայց չնայած նույնիսկ դրան, ես սիրտ արեցի, բայց չհասցրի նամակս ուղարկել, որովհետև հրավերից մեկ ժամ հետո նորից մի գրություն ստացա նրանից, որում նա խնդրում է ինձ ներել իրեն, որ անհանգստացրել է և մոռանալ հրավերի մասին, ավելացնում է նաև, որ զղջում է իր այդ «փոքրոգության ու եսասիրության րոպեական պոռթկումի» համար, սա նրա սեփական բառերն են։ Այսպիսով նա այժմ միանգամայն հեշտացնում է նամակս ուղարկելու քայլս։ Ես դեռ չեմ ուղարկել այն, բայց հենց դրա համար էլ եկել եմ որոշ բան ասելու իշխանին... Եվ հավատացեք, ես իմ խղճի խայթից շատ ավելի եմ տառապել, քան, միգուցե, ուրիշ մեկը... Բավակա՞ն է ձեզ համար այս բացատրությունը, Արկադի Մակարովիչ, գոնե հիմա, առայժմ։ Պատիվ կանե՞ք, լիովին հավատալու իմ անկեղծությանը։
Ես լիովին պարտված էի. ես տեսում էի անկասկած ուղղամտություն, որն ամենևին չէի սպասում։ Եվ ոչ մի նման բան չէի սպասում։ Ես մի բան մրթմրթացի ի պատասխան և ուղղակի երկու ձեռքս նրան պարզեցի, նա ուրախությամբ ցնցեց ձեռքերս իր ձեռքերում։ Հետո տարավ իշխանին և մի հինգ րոպե խոսեց նրա հետ նրա ննջասենյակում։
― Եթե դուք ուզենայիք մի առանձնակի հաճույք պատճառել ինձ,― բարձր ու շիտակ դիմեց նա ինձ դուրս գալով իշխանի ննջասենյակից,― ապա հենց հիմա կգայիք ինձ հետ, և ես ձեզ ցույց կտայի այն նամակը, որ տեղնուտեղն ուղարկում եմ Անդրեյ Պետրովիչին, ինչպես նաև նրա նամակը ինձ։
Ես սրտանց համաձայնեցի։ Իշխանս իրարով անցավ ինծ ճանապարհ դնելիս և ինքն էլ ինձ մեկ րոպեով իր ննջասենյակը հրավիրեց։
― Mon ami, որքան ուրախ եմ, որքան ուրախ եմ... Այս բոլորի մասին մենք հետո։ Ի դեպ, ահա այս պորտֆելում երկու նամակ ունեմ, մեկը պետք է տեղ հասցնել և անծամբ բացատրվել, մյուսը բանկ և այնտեղ նույնպես... Եվ այստեղ նա ինձ հանձնարարեց երկու, իբր անհետաձգելի, արտակարգ աշխատանք և ուշադրություն պահանջող գործ։ Պետք էր տանել և իսկապես հանձնել, ստորագրել և այլն։
― Ախ, ի՜նչ խորամանկն եք,― բացականչեցի ես վերցնելով նամակները,― երդվում եմ, որ այս բոլորը դատարկ բաներ են և ոչ մի գործ այստեղ չկա, իսկ այս երկու հանձնարարությունը դուք դիտավորյալ եք հորինել, որպեսզի ինձ հավատացնեք, թե ես ծառայում եմ և իզուր տեղը փող չեմ վերցնում։
― Mon enfant, երդվում եմ, որ դրանում դու սխալվում ես. սրանք երկու ամենաանհետաձգելի գործեր են... Cher enfant!,― բղավեց նա հանկարծ՝ սոսկալի խանդաղատելով,― սիրելի պատանյակս (նա երկու ծեռքը գլխիս դրեց)։ Օրհնում եմ քեզ ու քո բախտը... Եկ մշտապես սրտով մաքուր լինենք, ինչպես այսօր... բարի ու գեղեցիկ որքան կարելի է ավելի... սիրենք գեղեցիկը... նրա ամենատարբեր ծևերով... Դեհ, enfin... enfin rendons grâce... et je e bénis[33]։
Նա չավարտեց ու հեծկլտաց գլխավերևս։ Խոստովանում եմ, ես էլ համարյա արտասվեցի, համենայն դեպս անկեղծ և հաճույքով գրկեցի իմ խենթուկին։ Մենք սրտանց համբուրվեցինք։
III
Իշխան Սերյոժան (այսինքն` իշխան Սերգեյ Պետրովիչը, այսպես էլ նրան անվանելու եմ) պճնագեղ մի կառեթով բերեց ինձ իր բնակարանը, և ես առաջին հերթին հիացա նրա բնակարանի շքեղությամբ։ Այսինքն ոչ այն է, թե բնակարանն այդ շքեղ էր, այլ այնպես էր, ինչպես լինում են «ամենաօրինավոր մարդկանց» բնակարանները․ բարձր առաստաղներ, մեծ ու լուսավոր սենյակներ (ես տեսա երկուսը, մյուսների դռները վրա էին դրված) և կահկարասին՝ նույնպես, թեև ոչ Աստված գիտե, թե ինչ Versailles[34] կամ Renaissance[35], բայց փափուկ, հարմարավետ, ամենալայն հնարավորությունների չափով առատ, գորգեր, փորագրած փայտեղեն ու արձանիկներ։ Մինչդեռ նրանց մասին բոլորն ասում էին, թե նրանք ծայր աստիճանի աղքատ են և թե բոլորովին ոչինչ չունեն։
Սակայն ես հարևանցիորեն լսել էի, որ այդ իշխանը ամենուրեք, ուր կարողացել է, թե այստեղ, թե Մոսկվայում և նախկին գնդում, թե Փարիզում թոզ է փչել մարդկանց աչքերին, որ նա նույնիսկ խաղամոլ է և որ պարտքեր ունի։ Իմ հագին չափազանց ճմրթված մի սերթուկ կար, այն էլ աղվափետուրների մեջ կորած, որովհետև ես այդպես էլ քնել էի, առանց շորերս հանելու, իսկ վերնաշապիկս արդեն չորրորդ օրն էր, որ չէի փոխել։ Սակայն սերթուկս դեռ այնքան վատ վիճակում չէր, բայց իշխանի տուն ընկնելով, ես հիշեցի Վերսիլովի ինձ համար նոր հագուստ կարել տալու առաջարկը։
― Պատկերացրեք, ես մի անձնասպանության կապակցությամբ ողջ գիշեր հագնված եմ քնել,― նկատեցի ես ցրված տեսքով և, քանի որ նա իսկույն հետաքրքրություն ցուցաբերեց, հակիրճ պատմեցի։ Բայց նրան, ըստ երևույթին, ամենից շատ իր նամակն էր հետաքրքրում։ Եվ որ գլխավորն է, ինձ համար տարօրինակ էր, որ նա ոչ միայն չժպտաց, այլև ամենաչնչին չափով անգամ որևէ վերաբերմունք ցույց չտվեց, երբ սրանից քիչ առաջ ուղղակի հայտարարեցի, թե ուզեցել եմ նրան մենամարտի հրավիրել։ Թեկուզև կարողանայի ստիպել նրան չծիծաղել, այնուամենայնիվ այս տիպի մարդու համար դա տարօրինակ էր։ Մենք նստեցինք դեմ֊դիմաց սենյակի մեջտեղում դրված նրա գրասեղանի մոտ, և նա ինձ հանձնեց կարդալու արդեն պատրաստ և մաքուր արտագրված իր նամակը Վերսիլովին։ Այդ փաստաթուղթը շատ նման էր այն ամենին, որ նա պատմել էր ինձ դրանից առաջ իմ իշխանի մոտ. նույնիսկ կրակոտ էր գրված։ Նրա այդ ակնհայտ շիտակությունն ու լավի նկատմամբ պատրաստակամությունը ես, ճիշտն ասած, դեռ չգիտեի ինչպես ընդունեի վերջիվերջո, բայց արդեն սկսել էի անձնատուր լինել, քանի որ, իսկապես, ինչո՞ւ չպիտի հավատայի որ։ Ինչ մարդ ուզում է լինի և ինչ էլ որ պատմեն նրա մասին, այնուամենայնիվ, լավ հակումներ էլ կարող է նա ունենալ։ Ես աչքի անցկացրի նաև Վերսիլովի վերջին յոթ տողանոց գրությունը, մենամարտի հրավերի նրա հրաժարումը։ Թեև իսկապես նա այստեղ գրում է իր «փոքրոգության» և իր «եսասիրության» մասին, բայց ամբողջությամբ վերցրած, այդ գրությունը ինչ-որ մի գոռոզամտությամբ էր աչքի ընկնում... կամ, ավելի ճիշտ կլիներ ասել, այդ ողջ արարքով ինչ-որ մի արհամարհանք էր ի հայտ գալիս։ Սակայն ես դա չասացի։
― Իսկ դուք ինչպե՞ս եք նայում այս հրաժարումին,― հարցրի ես,― չէ՞ որ չեք կարող կարծել, թե նա վախկոտություն է արել։
― Իհարկե, ոչ,― ժպտաց իշխանը, թեև ինչ-որ շատ լուրջ ժպիտով, և ընդհանրապես, գնալով նա ավելի ու ավելի մտահոգ դարձավ,― ես չափազանց լավ գիտեմ, որ այդ մարդը քաջ է։ Այստեղ, իհարկե, այլ տեսակետ է... մտքերի իր սեփական տեղադասում...
― Անկասկած,― կրակոտ ընդհատեցի ես։― Մի Վասին կա, որն ասում է, թե նրա այն նամակի հետ կապված արարքի և ժառանգությունից հրաժարվելու մեջ «պատվանդան» է առկա... Իմ կարծիքով, նման բաները ցուցամոլության համար չեն արվում, այլ ինչ-որ ներքին, հիմնավոր բանի են համապատասխանում։
― Ես շատ լավ ճանաչում եմ պարոն Վասինին,― նկատեց իշխանը։
― Ախ, հա՜, դուք պետք է որ նրան տեսած լինեք Լուգայում։
Հանկարծ մենք իրար նայեցինք, և ես, հիշում եմ, կարծեմ, մի փոքր շիկնեցի։ Համենայն դեպս, նա փոխեց խոսակցությունը։ Սակայն ես շատ էի ուզում շարունակել խոսել։ Երեկվա իմ մի հանդիպման մասին միտքը գայթակղում էր ինձ որոշ հարցեր տալ նրան, միայն թե չգիտեի, ինչպես սկսեմ։ Եվ, ընդհանրապես մի տեսակ չափազանց նեղվում էի։ Ապշեցնում էր ինձ նաև նրա զարմանալի բարեկրթությունը, քաղաքավարությունը, շարժուձևի անբռնազբոսությունը, մի խոսքով նրանց ոճի ողջ այն փայլը, որ նրանք ընդունում են համարյա օրորոցից։ Նրա նամակում ես երկու չափազանց կոպիտ քերականական սխալ տեսա։ Եվ ընդհանրապես նման հանդիպումների ժամանակ ես երբեք չեմ ստորանում, այլ սաստիկ կտրուկ եմ դառնում, որ երբեմն, թերևս, վատ է։ Բայց ներկա դեպքում դրան հատկապես նպաստում էր նաև այն միտքը, որ ես աղվափետուրի մեջ կորած եմ, այնպես որ նույնիսկ մի քիչ չափն անցկացրի և ինձ մտերմավարի պահեցի... Կամաց-կամաց ես նկատեցի, որ իշխանը երբեմն չափազանց սևեռուն է ինձ զննում։
― Ասացեք, իշխան,― հանկարծակի հարցրի ես նրան,― արդյոք ձեր մտքում ծիծաղելի չե՞ք համարում այն, որ ես՝ դեռ «կաթը բերնին չցամաքած մի տղեկ», ձեզ մենամարտի էի ուզում հրավիրել, այն էլ ուրիշին հասցրած վիրավորանքի պատճառով։
― Հոր վիրավորանքի պատճառով շատ էլ կարելի է վիրավորվել։ Ոչ, ծիծաղելի չեմ համարում։
― Իսկ ինծ թվում է, որ դա շատ ծիծաղելի է... որոշակի տեսակետից... այսինքն հասկանալի է, որ ոչ իմ սեփական տեսակետից։ Առավել ևս, որ ես Դոլզոռուկի եմ, և ոչ Վերսիլով։ Իսկ եթե դուք ինձ ճիշտ չեք ասում կամ բարձրաշխարհիկ հղկվածության պատշաճությունից դրդված, մեղմելու նպատակով եք ասում, ապա, ուրեմն, դուք մնացած բոլոր բաներում էլ եք ինձ խաբում։
― Ոչ, ծիծաղելի չեմ համարում,― կրկնեց նա չափազանց լուրջ,― չէ՞ որ չեք կարող դուք չզգալ ձեր մեջ ձեր հոր արյունը... ճիշտ է, որ դուք դեռ երիտասարդ եք, որովհետև... չգիտեմ... կարծեմ, չափահաս տարիքին չհասած մարդը չի կարող մենամարտել և նրանից դեռ չի կարելի մարտահրավեր ընդունել... համաձայն կարգի... Բայց, եթե կուզեք, այստեղ միայն մի լուրջ առարկություն կարող է լինել, եթե դուք մենամարտի եք հրավիրում առանց վիրավորվածի գիտության, որի վիրավորվածության պատճառով եք դուք այդ անում, ապա հենց դրանով կարծես նրա նկատմամբ ձեր սեփական որոշ անարգանքն եք արտահայտում, ճիշտ չէ՞։
Մեր խոսակցությունը հանկարծ ընդհատեց սպասավորը, որ ներս էր մտել մի բան զեկուցելու։ Սպասավորին տեսնելով իշխանը, որ կարծես, սպասում էր նրան, վերկացավ տեղից, առանց իր խոսքն ավարտելու, և արագ մոտեցավ նրան, այնպես որ նա արդեն կիսաձայն զեկուցեց, և ես, իհարկե, չլսեցի, թե ինչ։
― Ներեցեք ինձ,― դիմեց ինձ իշխանը,― ես մեկ րոպեից կվերադառնամ։
Եվ դուրս եկավ։ Ես մենակ մնացի, քայլում էի սենյակում ու մտածում։
Տարօրինակ էր, նա ինձ և դուր էր գալիս, և սոսկալի դուր չէր գալիս։ Կար մի բան, որը ես ինքս էլ չէի կարող անվանել, բայց վանող մի բան էր դա։ «Եթե նա բոլորովին չի ծիծաղում ինձ վրա, ապա, անկասկած, չափազանց անկեղծ է, բայց եթե նա ծիծաղեր ինձ վրա, ապա... գուցե այդ դեպքում ինձ ավելի խելոք կթվար...»,― մի տեսակ տարօրինակ մտածեցի ես։ Ես մոտեցա սեղանին և մի անգամ էլ կարդացի Վերսիլովին ուղղված նամակը։ Տարվելով, նույնիսկ մոռացա ժամանակի մասին, իսկ երբ ուշքի եկա, հանկարծ նկատեցի, որ իշխանի մեկ րոպեն, անշուշտ, արդեն ամբողջ քառորդ ժամ է շարունակվում։ Դա մի փոքր հուզեց ինձ. ես մի անգամ էլ ետ ու առաջ արեցի, ի վերջո գլխարկս վերցրի և, հիշում եմ, վճռեցի հեռանալ այն մտքով, որ մարդ հանդիպելու դեպքում, ուղարկեմ իշխանին կանչելու, իսկ նրա գալուն պես, ուղղակի հրաժեշտ տամ նրան, հավատացնելով, թե գործեր ունեմ և այլևս սպասել չեմ կարող։ Ինձ թվում էր, թե այդպես ավելի վայելուչ կլինի, որովհետև ինձ մի փոքր տանջում էր այն միտքը, թե նա, այդքան երկար ժամանակ ինձ մենակ թողնելով, անփույթ է վարվում ինձ հետ։
Այս սենյակի երկու փակ դռներն էլ միևնույն պատի երկու ծայրերին էին գտնվում։ Մոռանալով, թե որ դռնից մենք ներս մտանք, իսկ ավելի շուտ ցրվածությունից, ես բացեցի դրանցից մեկը, և հանկարծ նեղ ու երկար սենյակում բազմոցին նստած տեսա քրոջս՝ Լիգային։ Նրանից բացի, ոչ ոք չկար, և նա, իհարկե, մեկին սպասում էր։ Բայց ես նույնիսկ զարմանալ չհասցրի, երբ հանկարծ լսեցի մեկի հետ բարձր խոսող ու աշխատասենյակ վերադարձող իշխանի ձայնը։ Ես արագ վրա դրի դուռը, և մյուս դռնից ներս մտնող իշխանը ոչինչ չնկատեց։ Հիշում եմ, նա սկսեց ներողություն խնդրել և ինչ-որ բան ասաց ինչ-որ մի Աննա Ֆյոդորովնայի մասին... Բայց ես այնքան շփոթված էի ու զարմացած, որ համարյա ոչինչ չհասկացա, միայն մրթմրթացի, թե անհապաղ տուն պետք է գնամ, հետո համառորեն ու արագ դուրս եկա։ Բարեկիրթ իշխանը, իհարկե, հետաքրքրությամբ պետք է նայեր իմ թափած ձևերին։ Նա ուղեկցեց ինձ մինչև նախասենյակ և շարունակ խոսում էր, իսկ ես չէի պատասխանում և չէի նայում նրան։
IV
Փողոց դուրս գալով ես դեպի ձախ շրջվեցի և անորոշ ուղղությամբ քայլեցի։ Գլխումս ոչինչ չէր կապվում։ Քայլում էի դանդաղ և, կարծես, շատ ճանապարհ անցա, մի հինգ հարյուր քայլ, երբ հանկարծ զգացի, որ մեկը թեթև խփեց ուսիս։ Շրջվեցի և տեսա Լիզային, նա հասել էր իմ հետևից և հովանոցով թեթև խփել ուսիս։ Սոսկալի ուրախ ու մի կաթիլ էլ խորամանկ բան կար նրա շողացող հայացքում։
― Ախ, ինչ ուրախ եմ, որ դու դեպի այս կողմ էիր գնացել, թե չէ այսօր էլ ոչ մի կերպ քեզ չէի հանդիպի,― նա մի փոքր շնչասպառ էր արագ քայլելուց։
― Ինչպես ես հևում։
― Սոսկալի վազել եմ, ուզում էի քեզ հասնել։
― Լիզա, ես քե՞զ տեսա հենց նոր։
― Այդ որտե՞ղ։
― Իշխանի մոտ... իշխան Սոկոլսկու...
― Ոչ, ինձ չէ, ոչ, ինձ չես տեսել...
Ես լռեցի, և մենք մի տասը քայլ գնացինք։ Լիզան սաստիկ քրքջաց.
― Ինձ, ինձ, իհարկե, ինձ։ Լսիր, ախր, դու ինքդ ինձ տեսար, ախր դու ինքդ աչքերիս մեջ նայեցիր, ես էլ քո աչքերի մեջ նայեցի, էլ ինչպե՞ս ես հարցնում, ինձ ես տեսել, արդյոք, թե ոչ։ Համա թե բնավորություն ունես։ Բայց գիտե՞ս, ես շատ էի ուզում ծիծաղել, երբ դու աչքերիս մեջ էիր նայում այնտեղ, դու սոսկալի ծիծաղելի էիր նայում։
Նա սաստիկ քրքջում էր։ Ես զգացի, թե ինչպես ողջ սրտնեղությունս իսկույն հեռացավ սրտիցս։
― Բայց ինչպե՞ս, ասա, ինչպես այնտեղ հայտնվեցիր։
― Աննա Ֆեոդորովնայի մոտ էի։
― Ի՞նչ Աննա Ֆյոդորովնա։
― Ստոլբեևայի։ Երբ մենք Լուգայում էինք ապրում, ես օրերով նրա մոտ էի լինում, նա մայրիկին էլ էր իր տանն ընդունում, ինքն էլ նույնիսկ մեր տուն էր գալիս։ Իսկ նա այնտեղ համարյա ոչ ոքի մոտ հյուր չէր գնում։ Նա Անդրեյ Պետրովիչի հեռավոր ազգականուհին է, և Սոկոլսկի իշխանների էլ ազգականուհին է, նա իշխանին ինչ-որ տատիկ է գալիս։
― Ուրեմն, նա իշխանի տա՞նն է ապրում։
― Ոչ, իշխանն է նրա տանը ապրում։
― Ուրեմն, ո՞ւմ բնակարանն է։
― Ստոլբեևայի բնակարանն է, ողջ բնակարանը նրանն է արդեն ամբողջ տարին։ Իշխանը հենց նոր է եկել, նրա մոտ էլ իջևանել է։ Նա ինքն էլ ընդամենը չորս օր է, ինչ Պետերբուրգում է։
― Դե... գիտե՞ս ինչ, Լիզա, Աստված նրա հետ էլ, նրա բնակարանի էլ...
― Ոչ, նա սքանչելի կին է։
― Թող, թող սքանչելի լինի։ Մենք ինքներս էլ ենք սքանչելի։ Մի տե՛ս, ի՜նչ օր է, տե՛ս, ի՜նչ լավ է։ Ի՜նչ գեղեցկուհի ես այսօր, Լիզա։ Բայց իսկապես, դու սոսկալի երեխա ես։
― Արկադի, ասա, այն աղջիկը, այն երեկվա աղջիկը։
― Ախ, ի՜նչ մեղք է, Լիզա, ախ, ի՜նչ մեղք է։
― Ախ, ի՜նչ մեղք է։ Ի՜նչ ճակատագիր ուներ։ Գիտե՞ս, նույնիսկ մեղք է, որ մենք քայլում ենք այսքան ուրախ, իսկ նրա հոգին ինչ-որ տեղ հիմա թռչում է խավարում, ինչ-որ անհատակ խավարում, մեղսագործ ու իր վիրավորանքն իր հետ... Արկադի, ո՞վ է նրա մեղքի մեջ մեղավոր։ Ախ, ի՜նչ սոսկալի է։ Երբևէ մտածո՞ւմ ես այդ խավարի մասին։ Ախ, ինչպես եմ վախենում մահից, և ի՜նչ մեղք է դա։ Մութ չեմ սիրում, ուրիշ բան է այսպիսի արևը։ Մայրիկն ասում է, թե մեղք է վախենալը։ Արկադի, դու մայրիկին լա՞վ ես ճանաչում։
― Դեռ քիչ, Լիզա, քիչ եմ ճանաչում։
― Ախ, ի՜նչ արարած է, դու պետք է, պետք է նրան ճանաչես։ Նրան պետք է առանձնապես հասկանալ...
― Հո քեզ էլ առաջ չէի ճանաչում, բայց չէ՞ որ հիմա ամբողջովին եմ ճանաչում։ Ամբողջովին մեկ րոպեում եմ ճանաչել։ Դու, Լիզա, թեև վախենում ես մահից, բայց, երևի, հպարտ ես, համարձակ, քաջարի։ Ինձնից լավն ես, ինձնից շատ լավն ես։ Ես քեզ սաստիկ սիրում եմ, Լիզա։ Ախ, Լիզա։ Թող երբ որ պետք է, մահը գա, իսկ առայժմ ապրել է պետք, ապրել։ Այն դժբախտին խղճանք, իսկ կյանքն այնուամենայնիվ, օրհնենք, այդպես չէ՞։ Այդպես չէ՞։ Ես մի «միտք» ունեմ, Լիզա։ Լիզա, դու հո գիտե՞ս, որ Վերսիլովը հրաժարվել է ժառանգությունից։
― Ո՞նց չգիտեմ։ Մայրիկն ու ես արդեն համբուրվել ենք։
― Դու չգիտես իմ հոգին, Լիզա, դու չգիտես, ինչ արժեք է ունեցել այդ մարդն ինձ համար...
― Ինչպե՞ս թե չգիտեմ, ամեն բան գիտեմ։
― Ամեն բան գիտե՞ս։ Դե, իհարկե, կիմանաս։ Դու խելոք ես, դու Վասինից խելոք ես։ Դու և մայրիկը, ձեր աչքերը թափանցող են, մարդասեր, այսինքն՝ հայացքները և ոչ թե աչքերը, սխալ եմ ասում... Ես վատն եմ շատ հարցերում, Լիզա։
― Քեզ պետք է բուռը հավաքել և վերջ։
― Հավաքիր, Լիզա։ Ի՜նչ լավ է այսօր քեզ նայելը։ Իսկ գիտե՞ս, արդյոք, որ շատ սիրունիկն ես։ Ես երբեք չէի տեսել քո աչքերը... Միայն հիմա, առաջին անգամ տեսա... Որտե՞ղ ես գտել դրանք այսօր, Լիզա։ Որտե՞ղ ես գնել։ Որքա՞ն ես վճարել։ Լիզա, ես ընկեր չեմ ունեցել, և այդ մտքիս էլ որպես դատարկ բանի եմ նայում, բայց քեզ հետ դատարկ բան չէ... Ուզո՞ւմ ես, ընկերներ դառնանք։ Հասկանո՞ւմ ես, ինչ եմ ուզում ասել...
― Շատ լավ ես հասկանում։
― Եվ գիտե՞ս, աոանց պայմանների, առանց պայմանագրի, ուղղակի ընկերներ լինենք։
― Այո, ուղղակի, ուղղակի, միայն թե մի պայման, եթե երբևէ մենք մեղադրենք իրար, եթե որևէ բանից դժգոհ լինենք, եթե ինքներս չարանանք, վատանանք, եթե նույնիսկ մոռանանք այս բոլորը, ապա երբեք չմոռանանք այս օրը և հենց այս ժամը։ Արի այդպիսի խոսք տանք ինքներս մեզ։ Խոսք տանք, որ միշտ կհիշենք այս օրը, երբ ես ու դու ձեռք ձեռքի տված քայլել ենք իրար հետ և այսպես ծիծաղել ենք և այնքան ուրախ ենք եղել... Հա՞։ Հա՞։
― Հա, Լիզա, հա, և երդվում եմ, բայց, Լիզա, կարծես ես առաջին անգամ եմ լսում քեզ... Լիզա, դու շա՞տ ես կարդացել։
― Մինչև հիմա դեռ չես հարցրել։ Միայն երեկ, առաջին անգամ, երբ բառի մեջ սայթաքեցի, ուշադրության արժանացրիք, ողորմած տեր, պարոն իմաստուն։
― Իսկ ինչո՞ւ ինքդ ինձ հետ չէիր խոսում, եթե ես այդքան հիմար էի։
― Իսկ ես շարունակ սպասում էի, որ կխելոքանաս։ Ես հենց սկզբից եմ ձեզ, Արկադի Մակարովիչ, տեսել ու հասկացել և հենց որ հասկացել եմ, սկսել եմ այսպես մտածել. «Ախր, սա գալու է, ախր, սա անպատճառ վերջացնելու է նրանով, որ գալու է» դե, և որոշել եմ այդ պատիվը ձեզ էլ տրամադրել, որ հենց դուք էլ առաջին քայլն անեք. «Ոչ, մտածում եմ, հիմա դո՛ւ ման արի իմ հետևից»։
― Ախ, կոկետուհի։ Դե, Լիզա, ուղղակի խոստովանիր. ծիծաղե՞լ ես ինձ վրա այս ամսվա ընթացքում, թե ոչ։
― Օհ, դու շատ ծիծաղելի ես, սոսկալի ծիծաղելի, Արկադի։ Եվ գիտե՞ս, ես, գուցե, հենց դրա համար էլ այս ամսվա ընթացքում քեզ ավելի շատ եմ սիրել, որ դու այդքան խենթն ես։ Բայց շատ բաներում դու վատ խենթ ես, դա էլ ասում եմ, որ շատ չգոռոզանաս։ Իսկ գիտե՞ս, էլ ով է քեզ վրա ծիծաղել։ Մայրիկն է ծիծաղել, մայրիկն ինձ հետ միասին. «Համա թե խենթուկն է, համա թե խենթուկը»։ Իսկ դու այդ նույն ժամանակ նստել ու կարծում ես, թե մենք նստել ենք ու քո սարսափից դողում ենք։
― Լիզա, իսկ ի՞նչ ես մտածում Վերսիլովի մասին։
― Նրա մասին ես շատ եմ մտածում, բայց գիտե՞ս, նրա մասին արի հիմա չխոսենք, նրա մասին այսօր հարկավոր չէ, ճիշտ է, չէ՞։
― Միանգամայն ճիշտ։ Ո՜չ, դու սոսկալի խելոք ես, Լիզա։ Դու, անշուշտ, ինձնից խելոք ես։ Այ, սպասիր, Լիզա, այս բոլորը կավարտեմ և այն ժամանակ, միգուցե, քեզ մի բան կասեմ...
― Ինչո՞ւ խոժոռվեցիր։
― Ոչ, չխոժոռվեցի, Լիզա, ես ուղղակի... Գիտե՞ս ինչ, Լիզա, ավելի լավ է շիտակն ասեմ։ ես մի հատկություն ունեմ, որ չեմ սիրում, երբ հոգումս նրբանկատ մի բան շոշափում են մատներով... կամ ավելի լավ է ասել, երբ որոշ զգացմունքներ երևան են հանում, որպեսզի բոլորը հիանան, չէ՞ որ դա ամոթ է, ճիշտ չէ՞։ Դրա համար էլ ես երբեմն ավելի սիրում եմ խոժոռվել ու լռել, դու խելոք ես, դու պետք է հասկանաս։
― Քիչ է ասել, ես ինքս էլ հենց այդպիսին եմ, ես ամեն բանում քեզ հասկացել եմ։ Իսկ գիտե՞ս, որ մայրիկն էլ է այդպիսին։
― Ախ, Լիզա։ Միայն թե ինչպե՞ս անենք, որ ավելի երկար ապրենք աշխարհում։ Հը՞։ Ի՞նչ ասացի՞ր։
― Ոչ, ոչինչ չասացի։
― Նայո՞ւմ ես։
― Դու էլ ես նայում։ Ես քեզ եմ նայում ու սիրում եմ քեզ։
Ես նրան համարյա մինչև տուն հասցրի և տվի հասցես։ Հրաժեշտ տալիս ես առաջին անգամ կյանքումս նրան համբուրեցի...
V
Եվ այս բոլորը լավ կլիներ, միայն թե մի բան լավ չէր. մի ծանր միտք դեռ գիշերվանից թրթռում էր իմ գլխում և դուրս չէր գալիս մտքիցս։ Դա այն էր, որ, երեկ երեկոյան մեր դարպասի մոտ հանդիպելով այն դժբախտ աղջկան, ասացի նրան, թե ինքս էլ եմ հեռանում տանից, իմ բնից, թե չար մարդկանցից հեռանում են և իրենց սեփական բույնը շինում, և թե Վերսիլովը շատ ապօրինածին զավակներ ունի։ Որդու հոր մասին ասված նման խոսքերը, անշուշտ, հաստատեցին նրա բոլոր կասկածները Վերսիլովի, ինչպես նաև այն մասին, թե նա իրեն վիրավորել է։ Ես Ստելբեկովին էի մեղադրում, մինչդեռ, միգուցե, հենց ես եմ գլխավորապես յուղ լցրել կրակին։ Այդ միտքը սոսկալի է, սոսկալի և այժմ... Բայց այն ժամանակ, այն առավոտյան, թեև արդեն սկսել էի տանջվել, բայց, այնուամենայնիվ, ինձ թվում էր, թե դա դատարկ բան է։ «Էհ, առանց ինձ էլ այստեղ ամեն բան «եռման ու կիզման կետին էր հասել»,― ժամանակ առ ժամանակ կրկնում էի ես,― էհ, ոչինչ, կանցնի։ Կշտկվեմ։ Մի բանով, որևէ մի բարի արարքով, դրա տեղը կհանեմ... Ես դեռ հիսուն տարի ունեմ առջևում»։
Իսկ միտքն, այնուամենայնիվ, թրթռում էր։
Մասն երկրորդ
Գլուխ առաջին
I
Թռչում եմ համարյա երկու ամիս տևողությամբ ժամանակահատվածի վրայով. թող ընթերցողը չանհանգստանա, ամեն բան պարզ կլինի հետագա շարադրանքից։ Կտրուկ նշում եմ նոյեմբերի տասնհինգի օրը, մի օր, որը շատ ու շատ պատճառներով հիշելի է ինձ համար։ Առաջինը՝ երկու ամիս առաջ տեսնողներից ոչ ոք չէր ճանաչի ինձ, համենայն դեպս արտաքուստ, այսինքն միգուցե ճանաչեր, բայց ոչինչ չէր հասկանա։ Ես հագնված եմ պճնամոլի պես. սա առաջինը։ Այն «բարեխիղճ, նաև ճաշակավոր ֆրանսիացին», որին մի ժամանակ ուզում էր հանձնարարել ինձ Վերսիլովը, ոչ միայն արդեն կարել էր ինձ համար մի ամբողջ կոստյում, այլև արդեն խոտանված էր իմ կողմից, ինձ համար արդեն այլ, ավելի բարձր տեսակի, առաջնակարգ դերձակներ են կարում, և ես նույնիսկ իմ անձնական հաշիվն ունեմ նրանց մոտ։ Ես հաշիվ եմ ունենում նաև մի նշանավոր ռեստորանում, բայց այստեղ դեռ վախենում եմ, թեև գիտեմ, որ դա լավ վարվելակերպ չէ և որ դրանով ինձ վարկազրկում եմ։ Նևսկու պողոտայի ֆրանսիացի վարսահարդարը ինձ հետ շատ մտերիմ է, և երբ ես մազերս հարդարել եմ տալիս նրան, ինձ անեկդոտներ է պատմում։ Եվ, խոստովանում եմ, նրա հետ խոսելով, վարժվում եմ ֆրանսերենում։ Թեև լեզուն գիտեմ, և նույնիսկ կարգին գիտեմ, բայց բարձր հասարակության մեջ մի տեսակ դեռ վախենում եմ սկսեմ, և արտասանությունս էլ, երևի, շատ հեռու է փարիզյան լինելուց։ Ունեմ նաև Մատվեյ անունով մեկը, արագարշավ մի կառապան, մի վարգաձի, որ նշանակածս ժամին ներկայանում է ինձ ծառայելու։ Նրա ձին բաց-կինամոնագույն է (մոխրագույնը չեմ սիրում)։ Թերևս, ունեմ նաև դեռևս չկարգավորված գործեր, նոյեմբերի տասնհինգն է և արդեն երեք օր է, ինչ ձմեռն սկսվել է, իսկ մուշտակս հին է, ջրարջի մորթուց, Վերսիլովի հնոտին, եթե վաճառեմ, մի քսանհինգ ռուբլի կարժենա։ Նորը պետք է ձեռք բերեմ, իսկ գրպաններս դատարկ են, և, բացի այդ, պետք է փող պահեմ հենց այսօր իրիկվա համար և այն էլ ինչ ուզում է լինի, հակառակ դեպքում ես «դժբախտ եմ և կործանված»։ Սրանք այն ժամանակվա իմ սեփական ասույթներն են։ Օ՜, ստորություն։ Ուրեմն, որտեղի՞ց հանկարծ այս հազարները, այս վարգաձիերը և Բորելները։ Ինչպե՞ս կարող էի հանկարծ ամեն բան մոռանալ և այդպես փոխվել։ Խայտառակություն։ Ընթերցող, այժմ սկսում եմ իմ ամոթի ու խայտառակության պատմությունը և աշխարհում ոչինչ չի կարող ինձ համար ավելի ամոթալի լինել, քան այս հուշերը։
Այնպես եմ խոսում, կարծես դատավոր լինեմ, և գիտեմ, որ մեղավոր եմ։ Այն հողմապտույտի մեջ, ուր ես այն ժամանակ ընկա, թեև մենակ էի, առանց ղեկավարի ու խորհրդատուի, բայց երդվում եմ, ինքս էլ արդեն գիտակցում էի իմ անկումը և հենց այդ պատճառով ներման ենթակա չեմ։ Մինչդեռ այդ ամբողջ երկու ամիսը ես համարյա երջանիկ էի, իսկ ինչո՞ւ համարյա։ Ես չափազանց երջանիկ էի։ Եվ նույնիսկ այնքան, որ խայտառակության գիտակցությունը, որ րոպեներով (հաճախակի րոպեներով առկայծում էր իմ մտքում և որից ցնցվում էր իմ հոգին, հենց այդ գիտակցությունը (արդյո՞ք կհավատան ինձ) էլ ավելի էր ինձ արբեցնում. «Ի՜նչ արած, ընկնելն ընկնել է. հո մինչև վերջ չեմ ընկնի, դուրս կպրծնեմ։ Ես աստղ ունեմ»։ Ես քայլում էի անդունդի վրա տաշեղներից կառուցած ճաղազուրկ, բարակ կամրջակով և հրճվում էի, որ այդպես եմ գնում, նույնիսկ աչք էի գցում անդունդին։ Վտանգ կար և հրճվալի էր։ Իսկ «մի՞տքը»։ «Միտքը» հետո, միտքը սպասում էր. ինչ որ եղել էր, «միայն շեղում էր եղել ուղիղ գծից», «և ինչո՞ւ չուրախացնեի ինձ»։ Հենց դրանով էլ վատ է «իմ միտքը» (մի անգամ էլ կրկնեմ), որ վճռականապես հանդուրժում է բոլոր շեղումները, եթե այն այդքան արմատական ու հաստատ չլիներ, միգուցե ես վախենայի շեղվելուց։
Իսկ առայժմ ես շարունակում էի զբաղեցնել իմ բնակարանը, զբաղեցնել, բայց ոչ ապրել այնտեղ, այդ բնակարանում էր գտնվում իմ ճամպրուկը, ինչպես նաև այլ իրեր, իսկ իմ գլխավոր նստավայրը իշխան Սերգեյ Սոկոլսկու տունն էր։ Ես նրա տանը նստում էի, նաև նրա տանը քնում և այդպես նույնիսկ ամբողջ շաբաթներ... Թե ինչպես այդ պատահեց, դրա մասին հետո, իսկ առայժմ կասեմ իմ այդ փոքրիկ բնակարանի մասին։ Այն արդեն թանկ էր ինձ համար, այստեղ ինձ մոտ էր եկել Վերսիլովը, ինքը, առաջին անգամ այն ընդհարումից հետո, իսկ հետագայում շատ ու շատ անգամ է եկել։ Կրկնում եմ՝ այդ ժամանակաշրջանը սոսկալի խայտառակություն էր ինձ համար, սակայն նաև հսկայական մի երջանկություն... և ամեն ինչ այն ժամանակ այնպե՜ս էր հաջողվում, և այնպե՜ս էր ինձ ժպտում։ «Եվ ինչի՞ են պետք բոլոր այդ նախկին մռայլությունները,― մտածում եմ ես որոշ զմայլելի րոպեների,― ինչի՞ են պետք այդ հին, հիվանդագին ջլատումները, իմ մենավոր, մռայլ մանկությունը, վերմակիս տակ մտորած իմ հիմար երազանքները, երդումները, հաշիվները և նույնիսկ «միտքը»։ Այդ բոլորը ես պատկերացրել ու հորինել էի, իսկ պարզվում է, որ աշխարհում ամենևին էլ այդպես չէ. ահա այսպես ուրախ ու թեթև եմ ինձ զգում, հայրս Վերսիլովն է, բարեկամս՝ իշխան Սերյոժան, ունեմ նաև...», սակայն նաևը մի կողմ թողնենք։ Ավա՜ղ, ամեն բան արվում էր հանուն սիրո, մեծահոգության, պատվի, իսկ հետո պարզվեց, որ այլանդակ է, հանդուգն ու անպատիվ։
Բավական է։
II
Առաջին անգամ նա եկավ ինձ մոտ մեր այն ժամանակվա խզումից երեք օր հետո։ Ես տանը չէի, և նա մնացել էր ինձ սպասելու։ Երբ ես մտա իմ փոքրիկ խցիկը, թեև այդ երեք օրը շարունակ սպասել էի նրան, աչքերիս առաջ կարծես սևացավ և սիրտս այնպես խփեց, որ ես մի պահ նույնիսկ կանգնած մնացի դռների մեջ։ Բարեբախտաբար նա նստած էր իմ տանտիրոջ հետ, որը, հյուրի սպասումը ձանձրալի չլինելու համար, հարկավոր էր համարել անհապաղ ծանոթանալ նրա հետ և կրակ կտրած ինչ-որ բան էր սկսել պատմել նրան։ Նա տիտղոսավոր խորհրդական էր, արդեն մի քառասուն տարեկան, խիստ ծաղկատար դեմքով, չափազանց աղքատ ընտանիքի՝ թոքախտավոր հիվանդ կնոջ և հիվանդ երեխայի հոգսով ծանրաբեռնված, չափազանց մարդամոտ ու հանդարտ, սակայն, ի դեպ, նաև բավական նրբանկատ բնավորությամբ։ Նրա ներկայությունն ինձ ուրախացրեց, նա նույնիսկ ինձ ծանր վիճակից հանեց, քանի որ ի՞նչ պիտի ասեի Վերսիլովին։ Ես գիտեի, այս երեք օրերի ընթացքում ես շարունակ ու լրջորեն գիտեի, որ Վերսիլովն ինքը, առաջինն է գալու, ճիշտ այնպես, ինչպես ես ուզում էի, որովհետև ոչ մի դեպքում առաջինը չէի գնալու նրա մոտ և ոչ թե անհնազանդությանս պատճառով, այլ հենց նրա նկատմամբ տածածս սիրո, մի ինչ-որ սիրային խանդի պատճառով, ավելի ճշգրիտ չեմ կարողանում արտահայտվել։ Եվ ընդհանրապես ընթերցողն ինձ մոտ պերճախոսություն չի գտնի։ Սակայն, թեև այս երեք օրը շարունակ սպասում էի նրան և պատկերացնում համարյա անդադար, թե ինչպես նա ներս կմտնի, այնուամենայնիվ ոչ մի կերպ, չէի կարողանում նախօրոք հորինել, թեև հորինում էի ամենայն ջանադրությամբ, թե ինչի մասին ենք հանկարծ խոսելու այն բոլորից հետո, որ տեղի էր ունեցել մեր միջև։
― Ա՜, ահա և դու,― առանց տեղից վերկենալու՝ ձեռքը բարեկամաբար ինձ մեկնեց։― Եկ, նստիր մեզ հետ. Պյոտր Իպպոլիտովիչը չափազանց հետաքրքիր բան է պատմում Պավելյան գնդի զորանոցի... թե այս մոտերքում... գտնվող այդ քարի մասին...
― Այո, քարն ինձ ծանոթ է,― փութկոտ պատասխանեցի ես՝ նրանց կողքին նստելով աթոռին։ Նրանք նստած էին սեղանի մոտ։ Ամբողջ սենյակը ճիշտ երկու քառակուսի սաժեն կլիներ։ Ես ծանր շունչ քաշեցի։
Հաճույքի մի կայծ բոցկլտաց Վերսիլովի հայացքում, ըստ երևույթին, նա կասկածում էր և կարծում, թե ես ձևեր պիտի բանեցնեմ։ Նա հանգստացավ։
― Սկզբից սկսեք, Պյոտր Իպպոլիտովիչ։― Նրանք արդեն անուն-հայրանունով էին իրար կոչում։
― Այսինքն՝ դա դեռ հանգուցյալ թագավորի օրոք է պատահել,― ինձ դիմեց Պյոտր Իպպոլիտովիչը, ջղային և որոշակի տառապանքով, կարծես նախապես տպավորության հաջողության համար տանջվելով,― չէ՞ որ այդ քարը ձեզ ծանոթ է, մի հիմար քար փողոցի մեջտեղում, ի՞նչ կարիք կա, ինչի՞ համար, միայն խանգարում է, ճիշտ է, չէ՞։ Շատ անգամ է թագավորն անցել այդ ճամփով և ամեն անգամ այդ քարը տեսել։ Վերջապես դա թագավորին դուր չի գալիս, և իսկապես, մի սար, մի ամբողջ սար փողոցի մեջտեղում, փողոցն է փչացնում. «Քարն այլևս այստեղ չլինի»։ Դեհ, ասաց, այլևս չլինի, հասկանո՞ւմ եք, ինչ է նշանակում «այլևս չլինի»։ Հանգուցյալին հիշո՞ւմ եք։ Հիմա ի՞նչ անեն այդ քարը։ Բոլորը գլուխները կորցրել են. այստեղ էլ Դուման, և, որ գլխավորն է, այստեղ էլ արդեն չեմ հիշում, թե ով, բայց այն ժամանակվա ամենաառաջին մեծատոհմիկ անձերից մեկը, որի վրա դրված էր այդ գործը։ Հենց այդ մեծատոհմիկ անձն էլ լսում է. ասում են, տասնհինգ հազար կարժենա, ոչ պակաս, այն էլ արծաթ փողով (որովհետև այդ թղթադրամները հանգուցյալ թագավորի օրոք նոր էին արծաթի փոխել)։ «Ինչպե՞ս թե տասնհինգ հազար, դա ի՜նչ անհեթեթություն է»։ Նախ անգլիացիները ռելսեր ուզեցին քաշել, քարը ռելսերին դնել ու շոգիով տանել, բայց ի՞նչ կարժենար դա։ Երկաթուղի այն ժամանակ դեռ չկար, միայն Ցարսկոյե Սելոյի երկաթուղին էր...
― Այ, քեզ բան, կարելի էր սղոցել,― սկսեցի խոժոռվել ես, սոսկալի սրտնեղում էի ու ամաչում Վերսիլովից, բայց նա լսում էր նկատելի հաճույքով։ Ես հասկանում էի, որ նա էլ է ուրախ տանտիրոջ ներկայության համար, որովհետև նա էլ էր ամաչում ինձ հետ միասին, ես տեսնում էի դա. հիշում եմ, որ նրան այդպես տեսնելը նույնիսկ կարծես հուզիչ էր ինձ համար։
― Հենց սղոցել, հենց այդ մտքին էլ եկան, և հենց Մոնֆերանը. չէ՞ որ այդ ժամանակ նա Իսահակի տաճարն էր կառուցում։ Սղոցել, ասում է, և կտոր-կտոր այդտեղից տանել։ Այո, բայց դա ի՞նչ կարժենար։
― Ոչինչ էլ չէր արժենա, ուղղակի պետք էր սղոցել և այդտեղից տանել։
― Ո՜չ, թույլ տվեք, բայց չէ՞ որ այստեղ մեքենա պետք է բերվեր, շոգեքարշ մեքենա, և հետո կտորներն ո՞ւր տանեին։ Այն էլ այդպիսի հսկայական սարը։ Տասը հազար, ասում են, ոչ պակաս կնստի, տասը կամ տասներկու հազար։
― Լսեք, Պյոտր Իպպոլիտովիչ, ախր դա դատարկ խոսակցություն է, և այդպես չի եղել...― Բայց հենց այդ ժամանակ Վերսիլովն աննկատ աչքով արեց ինձ և այդ ակնարկի մեջ ես այնպիսի նրբանկատ վշտակցություն, նույնիսկ վիշտ տեսա տանտիրոջս նկատմամբ, որ ինձ սոսկալի դուր եկավ և ես ծիծաղեցի։
― Այդպես, այդպես,― ուրախացավ տանտերը, որը ոչինչ չէր նկատել և, ինչպես միշտ նրա նման պատմություն անողները, սոսկալի վախենում էր, որ իրեն կշփոթեցնեն հարցերով,― միայն թե մոտենում է դեռ երիտասարդ մի քաղաքացի, դե գիտեք էլի, երկարափեշ կաֆտանով, սեպաձև մորուքով և մի քիչ էլ, կարծես, գլուխը տաքացած ռուս մարդ... Թեև, ոչ, գլուխը տաք չի եղել։ Հենց կանգնած է եղել այդ քաղաքացին ու ականջ է դրել թե, ինչ են պայմանավորվում անգլիացիներն ու Մոնֆերանը, մեկ էլ գալիս է կառեթով այն անձնավորությունը, որին հանձնարարված է եղել գործը, լսում է ու բարկանում, սա ինչ բան է, խոսում են, խոսում ու ոչինչ վճռել չեն կարողանում, և հանկարծ նկատում է, որ հեռվում կանգնած է այս քաղաքացին ու մի տեսակ կեղծ ժպտում է, այսինքն՝ ոչ թե կեղծ, ես այնպես չասացի, այլ կարծես...
― Հեգնական,― զգուշորեն հուշեց Վերսիլովը։
― Հեգնական, այսինքն մի քիչ հեգնական, մի տեսակ, գիտե՞ք, ռուսական բարի ժպիտով, դեհ, իսկ այն անձնավորությանը սրտնեղած ժամանակ, գիտեք. «Իսկ դու, մորուս, ինչի՞ն ես այստեղ սպասում։ Ո՞վ ես»։― «Ես էլ, ասում է, էս քարի կտորին եմ նայում, ձերդ պայծառափայլություն»։ Կարծեմ, հենց պայծառափայլություն, հազիվ թե հենց իշխան Սուվորովը չի եղել, Իտալացին, զորավարի ժառանգը... Թեև ոչ, Սուվորովը չի եղել, և ափսոս, որ մոռացել եմ, թե ով է եղել, սակայն թեև պայծառափայլություն, բայց մաքուր ռուս մի մարդ, իսկական ռուսական տիպ. հայրենասեր, ռուսական զարգացած սիրտ, սա էլ հենց գլխի է ընկել. «Ի՛նչ է, ասում է, դո՞ւ ես այս քարն այստեղից տանելու, ի՞նչ ես քմծիծաղ տալիս»։― «Ծիծաղս ավելի էդ անգլիացիների վրա է գալիս, ձերդ պայծառափայլություն, արդեն շատ անհամապատասխան վարձ են ուզում, որովհետև ռսի քսակը լիքն է, իսկ իրենք տանն ուտելու բան չունեն։ Հարյուր ռուբլի վարձ նշանակեք, ձերդ պայծառափայլություն, վաղը մինչև երեկո քարն էստեղից տարած կլինենք»։ Դե, կարող եք պատկերացնել, թե ինչ տպավորություն թողեց նման առաջարկությունը։ Անգլիացիներն, իհարկե, ուզում են սրան ոտով-գլխով կուլ տան։ Մոնֆերանը ծիծաղում է. միայն այդ նորին պայծառափայլությունը, ռուս մարդու սիրտն է սրան հավատում. «Տվեք, ասում է, դրան հարյուր ռուբլի։ Բայց մի՞թե, ասում է, կտանես քարն այստեղից»։― «Վաղը մինչև երեկո կվերացնենք, ձերդ պայծառափայլություն»։― «Բայց ո՞նց ես անելու»։ «Էդ մեկը, եթե չեք նեղանա, ձերդ պայծառափայլություն, մեր գաղտնիքն է»,― ասում է հենց ուզածդ ռուսաց լեզվով։ Եվ դուր է գալիս մարդուն։ «Հեյ, տվեք այս մարդուն, ինչ որ կպահանջի»։ Եվ թողին հեռացան։ Եվ ի՞նչ եք կարծում, ի՞նչ արեց նա։ Տանտերը կանգ առավ և սկսեց սրտառուչ հայացքով մեզ չափել։
― Չգիտեմ,― ժպտաց Վերսիլովը. ես սաստիկ խոժոռվել էի։
― Ահա թե ինչ արեց,― արտասանեց տանտերը այնպիսի մի հաղթական տոնով, կարծես հենց ինքն էր այդ արել,― բահավոր գյուղացիներ էր վարձել, հասարակ ռուս գյուղացիներ, և նրանք քարի կողքից, ամենաեզրից սկսել էին հողը փորել, ամբողջ գիշեր փորել էին և մի հսկայական, քարի բոյին և դեռ մի վերշոկ էլ ավելի խոր փոս էին փորել, իսկ հենց որ փոսը պատրաստ էր եղել, կարգադրել էր կամաց-կամաց ու զգուշությամբ հողն արդեն ճիշտ քարի տակից փորել։ Եվ, բնականաբար, հենց որ հողը բավականաչափ փորել-հանել էին քարի տակից, քարը կորցրել էր հենարանը և տատանվել էր նրա հավասարակշռությունը, իսկ հենց որ տատանվել էր հավասարակշռությունը, նրանք հակառակ կողմից արդեն ձեռքերով, ռուսավարի ուռռա կանչելով հրել էին քարը, քարն էլ դըրը՛մփ, գլորվել էր փոսի մեջ։ Տեղնուտեղը բահերով հողը վրան էին տվել, տոփանով տոփանել, քարերով սալարկել և, խնդրես, քարն անհետացել էր, տեղը մի հարթ տարածություն մնացել։
― Դե, պատկերացրեք,― ասաց Վերսիլովը։
― Եվ ժողովուրդ, ժողովուրդ, մի ժողովուրդ էր հավաքվել, որ ոչ թիվ կար, ոչ հաշիվ, անգլիացիներն էլ էին էստեղ, վաղուց գլխի էին ընկել ու զայրանում էին։ Մոնֆերանն էլ էր եկել, սա, ասում է, գյուղացիավարի է, չափազանց, ասում է, հասարակ է։ Բայց բանն էլ հենց էդ է, որ հասարակ է, իսկ դուք հո գլխի չընկա՞ք, հիմարի գլուխներ։ Բայց ձեզ կասեմ, էդ իշխանավորը, պետական գործիչը, տեսավ թե չէ, շշմեց, գրկեց նրան ու համբուրեց. «Այդ որտեղի՞ց հայտնվեցիր դու այդպիսին»։ «Յարոսլավի նահանգից, ձերդ պայծառափայլություն, մենք մեր արհեստով, իսկապես ասած, դերձակ ենք, իսկ ամառները մայրաքաղաք ենք գալիս միրգ վաճառելու»։ Դեհ, այսպես լուրը հասավ իշխանավորներին, հրամայեցին սրա վզին մեդալ կախել, էդպես էլ ման էր գալիս մեդալը վզին, բայց հետո, ասում են, իրեն հարբեցողության տվեց, գիտեք, ռուս մարդը իրեն զսպել չի կարողանում։ Հենց դրա համար էլ մինչև օրս օտարազգիները մեզ խժռում են, այո, հենց այդպես։
― Այո, իհարկե, ռուսական խելքը...― փորձեց սկսել Վերսիլովը։
Բայց հենց այդ պահին պատմություն անողին, իր բախտից, կանչեց հիվանդ տանտիրուհին, և նա շտապեց գնալ, թե չէ ես չէի դիմանա։ Վերսիլովը ծիծաղում էր։
― Սիրելիս, մի ամբողջ ժամ քո գալուց առաջ նա ինձ զվարճացնում էր։ Այդ քարը... հենց այն ամենն է, որ ամենահայրենասիրական-անօրինավորն է նման պատմությունների մեջ, բայց ինչպե՞ս կարող ես նրան ընդհատել։ Չէ՞ որ տեսար, նա հաճույքից մարում էր։ Եվ բացի դրանից, այդ քարը, կարծես, հիմա էլ իր տեղում կանգնած է, եթե միայն չեմ սխալվում, և ամենևին էլ թաղված չէ փոսում...
― Ախր, Տեր Աստված,― բացականչեցի ես,― իսկապես որ։ Եվ ինչպես համարձակվեց նա...
― Ի՞նչ պատահեց քեզ։ Դու, կարծես թե, իսկապես վրդովված ես, վերջ տուր։ Իսկ դա նա, իրոք, շփոթել է. ես դրա նման մի քարի պատմություն լսել եմ դեռ մանկությանս օրերին, բայց, անշուշտ, ոչ այդպիսի պատմություն և ոչ էլ այդ քարի մասին։ Ուշադրություն դարձրու. «Լուրը հասավ իշխանավորներին»։ Նրա հոգին ուղղակի երգում էր այն րոպեին, երբ «հասավ իշխանավորներին»։ Այս ողորմելի միջավայրում ապրել չի լինի առանց նման անեկդոտների։ Եվ դրանցից սրանք հազարներով գիտեն և, որ գլխավորն, է գալիս են դրանք իրենց անզսպությունից։ Ոչինչ չեն սովորել, ոչինչ հաստատ չգիտեն, բայց, դե, թղթախաղից ու իրենց արտադրանքներից բացի, ուզում են խոսել նաև համամարդկային, բանաստեղծական բաների մասին... Ո՞վ է, ի՞նչ մարդ է այդ Պյոտր Իպպոլիտովիչը։
― Չափազանց խեղճ և նույնիսկ դժբախտ մի արարած։
― Դե տեսնում ես, գուցե նույնիսկ թուղթ էլ չի խաղում։ Կրկնում եմ, պատմելով այդ անհեթեթությունը, նա բավարարում է իր մերձավորի նկատմամբ տածած սերը, չէ՞ որ հենց մեզ էլ ուզում էր երջանկացնել։ Հայրենասիրության զգացումն էլ է բավարարված, օրինակ, սրանք մի անեկդոտ էլ ունեն Զավյալովի մասին, իբր անգլիացիները նրան միլիոն էին առաջարկում միայն նրա համար, որ սա իր արտադրանքի վրա իր դրոշմը չդնի...
― Ախ, Տեր Աստված, լսել եմ այդ անեկդոտը։
― Ո՞վ չի լսել, և պատմողն էլ հաստատ գիտե պատմելիս, որ դու հավանաբար արդեն լսել ես այդ անեկդոտը և, այնուամենայնիվ, պատմում է, դիտավորյալ երևակայելով, որ դու չես լսել։ Շվեդիայի թագավորի տեսիլը, կարծեմ, արդեն հնացել է սրանց համար, բայց իմ պատանեկության օրերին զմայլված կրկնում էին խորհրդավոր շշուկով, ճիշտ այնպես, ինչպես նաև այն, որ դարասկզբին, իբր, մեկը սենատում ծնկաչոք կանգնած է եղել սենատորների առաջ։ Բաշուցկի պարետի մասին էլ շատ անեկդոտներ էին պատմում, նաև այն մասին, թե ինչպես էին մոնումենտը տարել։ Սրանք սոսկալի սիրում են պալատական անեկդոտներ, օրինակ, զանազան պատմություններ նախորդ թագավորության մինիստր Չերնիշովի մասին, թե ինչպես նա, արդեն յոթանասունամյա ծերունի լինելով, այնպես էր կեղծում իր արտաքինը, որ թվում էր երեսնամյա և այնքան բնական, որ հանգուցյալ թագավորը զարմացած էր մնում պալատական հանդիսությունների ժամանակ...
― Դա էլ եմ լսել։
― Ո՞վ չի լսել։ Բոլոր այդ անեկդոտները անօրինավորության գագաթնակետն են, բայց իմացիր, որ անօրինավորության այդ տիպը շատ ավելի խոր ու լայնորեն է տարածված, քան մենք կարծում ենք։ Իր մերձավորին երջանկացնելու նպատակով ստելու ցանկությանը դու կհանդիպես նույնիսկ մեր ամենաօրինավոր հասարակության մեջ, քանի որ բոլորս էլ տառապում ենք մեր սրտերի այդ անզսպությամբ։ Միայն թե մեզանում պատմություններն ուրիշ բնույթի են, թե մեզ մոտ միայն Ամերիկայի մասին ինչեր են պատմում, մարդ կարող է խենթանալ, և պատմում են նույնիսկ պետական գործիչները։ Խոստովանում եմ, որ ինքս էլ այդ անօրինավորների տիպին եմ պատկանում և ողջ կյանքում դրանից տառապել եմ...
― Չերնիշովի մասին ինքս էլ եմ մի քանի անգամ պատմել։
― Իսկապես, պատմե՞լ ես։
― Այստեղ, ինձնից բացի, մի կենվոր էլ կա, աստիճանավոր, նույնպես ծաղկատար դեմքով և արդեն ծերունի, բայց սոսկալի իրապաշտ և հենց որ Պյոտր Իպպոլիտովիչը փորձում է խոսել, իսկույն սկսում է նրան ընդհատել ու հակաճառել։ Եվ բանն այնտեղ է հասցրել, որ Պյոտր Իպպոլիտովիչը ստրուկի նման ծառայում ու սիրաշահում է նրան, միայն թե նա իրեն լսի։
― Դա արդեն անօրինավորության մի ուրիշ տիպ է և, գուցե, նույնիսկ ավելի նողկալի, քան առաջինը։ Առաջինը ամբողջովին ոգևորություն է։ «Միայն թե թող, որ ստի. տես, ինչ լավ դուրս կգա»։ Երկրորդը՝ ամբողջովին մաղձ և իրապաշտություն. «Չեմ թողնի ստես, որտե՞ղ, ե՞րբ, ո՞ր թվին», մի խոսքով՝ անսիրտ մարդ։ Բարեկամս, միշտ թույլ տուր, որ մարդը մի քիչ ստի, դա անմեղ բան է։ Նույնիսկ թող, որ շատ ստի։ Առաջինը դա ցույց կտա քո նրբավարությունը, երկրորդ դրա դիմաց քեզ էլ թույլ կտան, որ ստես․ երկու հսկայական օգուտ միանգամից։ Que diable![36] պետք է սիրես մերձավորիդ։ Բայց գնալուս ժամանակն է։ Դու բավական լավ ես տեղավորվել,― աթոռից վերկենալով, ավելացրեց նա։― Կպատմեմ Սոֆյա Անդրեևնային ու քրոջդ, որ եկել էի քեզ մոտ և տեսա քեզ ողջ և առողջ։ Ցտեսություն, սիրելիս։
Ինչպե՞ս թե, մի՞թե սրանով վերջ։ Ախր ինձ բոլորովին էլ սա չէր պետք, ես այլ, գլխավոր, բանին էի սպասում, թեև հրաշալի հասկանում էի, որ ուրիշ կերպ հնարավոր չէր։ Մոմը ձեռքիս ճանապարհեցի նրան դեպի սանդուղքը. տանտերը դուրս թռավ, բայց ես Վերսիլովից թաքուն ամբողջ ուժով բռնեցի նրա ձեռքը և կատաղած հետ մղեցի։ Նա զարմանքով ինձ նայեց, բայց իսկույն էլ անհետացավ։
― Այս սանդուղքներն էլ...― բառերը ձիգ տալով՝ մրթմրթաց Վերսիլովը, ըստ երևույթին մի բան ասած լինելու համար և ըստ երևույթին վախենալով, որ ես հանկարծ մի բան չասեմ,― այս սանդուղքներն էլ,― ես հետ եմ սովորել, իսկ քո տունը երրորդ հարկում է, բայց ես, թերևս, արդեն կգտնեմ ճանապարհը... Մի անհանգստացիր, սիրելիս, մեկ էլ տեսար կմրսես։
Բայց ես չէի գնում։ Մենք արդեն երկրորդ սանդուղքով էինք իջնում։
― Այս երեք օրը շարունակ ձեզ էի սպասում,― կարծես ինքն իրեն դուրս թռավ բերանիցս, ես հևում էի։
― Շնորհակալ եմ, սիրելիս։
― Ես գիտեի, որ դուք անպայման կգաք։
― Իսկ ես գիտեի, որ դու գիտես, թե ես անպայման կգամ։ Շնորհակալ եմ, սիրելիս։
Նա լռեց։ Մենք արդեն դրսի դռանն էինք հասել, իսկ ես դեռ շարունակում էի գնալ նրա հետևից։ Նա բացեց դուռը, արագ ներխուժած քամին մարեց իմ մոմը։ Նույն պահին ես հանկարծ բռնեցի նրա ձեռքը, բացարձակ խավար էր մեր շուրջը։ Նա ցնցվեց, բայց լուռ էր։ Ես շրթունքներս մոտեցրի նրա ձեռքին և հանկարծ ագահորեն սկսեցի համբուրել, մի քանի անգամ, շատ ու շատ անգամ։
― Սիրելի որդյակս, և ինչի՞ համար ես ինձ այդքան սիրում,― արտասանեց նա, բայց արդեն բոլորովին ուրիշ ձայնով։ Նրա ձայնը դոդաց, և ինչ-որ մի բոլորովին նոր բան զնգաց նրանում, կարծես ամենևին էլ նա չէր խոսում։
Ես ուզեցի նրան պատասխանել, բայց չկարողացա և սանդուղքով վեր վազեցի։ Իսկ նա տեղում կանգնած շարունակ սպասում էր, և միայն երբ ես հասա բնակարանիս, լսեցի, թե ինչպես վարում բացվեց և աղմուկով փակվեց դրսի դուռը։ Տանտիրոջս կողքով, որը նորից, չգիտես ինչու, պատահեց ճամփիս, ես սպրդեցի սենյակս, սողնակը քաշեցի և առանց մոմ վառելու ընկա մահճակալիս, դեմքս բարձիս մեջ թաղեցի և... լալիս էի ու լալիս։ Տուշարից հետո առաջին անգամ արտասվեցի։ Հեկեկանքներս այնքա՜ն ուժգին էին դուրս թռչում իմ միջից, և ես այնքա՜ն երջանիկ էի... բայց կարիք չկա նկարագրելու։
Սա ես հիմա առանց ամաչելու գրի առա, որովհետև գուցեև այս բոլորը հենց լավ էր չնայած ողջ անհեթեթությանը։
III
Բայց սրա համար հո ինձնից պատասխան չստացա՜վ։ Ես սոսկալի բռնակալ դարձա։ Ինքնըստինքյան հասկանալի է, որ այս տեսարանի մասին հետո մեր միջև խոսք անգամ չի եղել։ Ընդհակառակը, մենք հենց երրորդ օրը հանդիպեցինք՝ կարծես ոչինչ էլ չէր եղել մեր միջև և դեռ ավելին. այդ երկրորդ երեկոյան ես համարյա կոպիտ էի, նա էլ կարծես թե չոր էր։ Պատահեց դա նորից ինձ մոտ. ես, չգիտեմ ինչու, դեռ ինքս նրա մոտ չէի գնացել, չնայած մորս տեսնելու ցանկությանը։
Այդ ամբողջ ժամանակ, այսինքն այդ ողջ երկու ամիսը, խոսում էինք միայն ամենավերացական բաների մասին։ Եվ հենց դրա վրա էլ զարմանում եմ ես. մենք միայն ու միայն խոսում էինք վերացական, իհարկե, համամարդկային և ամենաանհրաժեշտ, սակայն ոչ մի չափով էականի հետ չառնչվող բաների մասին։ Մինչդեռ էականից շատ ու շատ բաներ պետք էր որոշել ու պարզաբանել և նույնիսկ հակադրաբար, բայց հենց դրա մասին մենք լռում էինք։ Նույնիսկ մորս և Լիզայի... և վերջապես, հենց իմ և իմ ողջ պատմության մասին ես ոչինչ չէի խոսում։ Ամոթից էր այդ բոլորը, թե պատանեկան ինչ-որ հիմարությունից չգիտեմ։ Կարծում եմ, որ հիմարությունից, որովհետև ամոթի վրայից այնուամենայնիվ կարելի է թռչել։ Իսկ բռնակալություն էի անում նրա նկատմամբ սոսկալի և քանիցս նույնիսկ անպատկառության հասնում, նույնիսկ հակառակ սրտիս, այդ բոլորը մի տեսակ հախուռն, ինքն իրեն էր ստացվում, ինքս ինձ զսպել չէի կարողանում։ Իսկ նրա խոսելածևը առաջվա պես նուրբ հեգնանք էր պարունակում, թեև մշտապես արտակարգ սիրալիր էր բոլոր դեպքերում։ Ինձ զարմացնում էր նաև այն, որ նա ավելի սիրում էր ինքը գալ ինձ մոտ, այնպես որ ի վերջո ես սկսեցի սաստիկ հազվադեպ այցելել մորս՝ շաբաթը մեկ անգամ, ոչ ավելի, հատկապես ամենավերջին ժամանակներս, երբ ես արդեն բոլորովին խառնվեցի։ Նա միշտ գալիս էր երեկոները, նստում էր իմ սենյակում ու խոսում, շատ էր խոսել նաև տանտիրոջս հետ. վերջինս ինձ կատաղեցնում էր, քանի որ դա վայել չէր նրա նման մարդուն։ Մի ուրիշ միտք էլ էր անցնում գլխովս․ մի՞թե բացի ինձից էլ ոչ ոք չունի, որ մոտը գնա։ Բայց ես հաստատ գիտեի, որ նա ունի ծանոթներ, վերջին ժամանակներս նա նույնիսկ վերականգնել էր իր նախկին շատ հարաբերություններ բարձրաշխարհիկ շրջաններում, որոնք դադարեցրել էր վերջին տարվա ընթացքում, բայց կարծեմ, թե նա այնքան էլ չէր գայթակղվում դրանցով և շատերը վերականգնում էր միայն պաշտոնապես, իսկ ավելի սիրում էր այցելել ինձ։ Երբեմն ինձ շատ էր հուզում այն, որ նա, երեկոները սենյակս մտնելով, համարյա ամեն անգամ կարծես վարանում էր դուռը բաց անելիս և առաջին րոպեին տարօրինակ անհանգստությամբ միշտ նայում էր աչքերիս․ «այսինքն՝ չե՞մ խանգարի արդյոք, ասա՝ կգնամ»։ Երբեմն նույնիսկ այսպես էլ ասում էր։ Մի անգամ, օրինակ, հենց վերջին ժամանակներս, նա ներս մտավ այն պահին, երբ ես, դերձակից նոր ստացած կոստյումս հագած-պատրաստ, ուզում էի գնալ «իշխան Սերյոժայի» մոտ, որպեսզի նրա հետ գնայի ուր որ հարկն էր (թե ուր, հետո կբացատրեմ)։ Իսկ նա, ներս մտավ ու նստեց, հավանաբար չնկատելով, որ ես պատրաստվել եմ դուրս գալ, լինում էին պահեր, երբ նրան ինչ-որ չափազանց տարօրինակ ցրվածություն էր պաշարում։ Թարսի պես նա սկսեց խոսել տանտիրոջս մասին, ես զայրույթից պոռթկացի.
― Գրողը տանի այդ տանտիրոջը։
― Ախ, սիրելիս,― հանկարծ տեղից վերկացավ նա,― դու ոնց որ թե պատրաստվում ես դուրս գալ, իսկ ես քեզ խանգարեցի... Ներիր, խնդրեմ։
Եվ նա խոնարհաբար շտապեց հեռանալ։ Հենց այս խոնարհությունն իմ նկատմամբ մի այսպիսի մարդու կողմից, այսպիսի բարձրաշխարհիկ ու անկախ մարդու կողմից, որն այնքան իրեն հատուկ բան ուներ, միանգամից արթնացնում էր իմ սրտում իմ ողջ քնքշությունը նրա նկատմամբ և ողջ վստահությունս նրա վրա։ Բայց եթե նա այդքան սիրում էր ինձ, ինչո՞ւ հետ չպահեց ինձ այն ժամանակ, իմ խայտառակության պահին։ Եթե նա միայն մի բան ասեր այն ժամանակ, միգուցե ես ինձ զսպեի։ Սակայն, միգուցեև, ոչ։ Բայց չէ՞ որ նա տեսնում էր այդ պճնամոլությունը, այդ անձնապարտությունը, այդ Մատվեյին (մի անգամ նույնիսկ ուզում էի տուն հասցնել նրան իմ սահնակով, բայց նա չնստեց և նույնիսկ մի քանի անգամ է եղել, որ նա չի ուզեցել նստել), չէ՞ որ տեսնում էր, որ փողերս աջ ու ձախ թափվում են, և ոչ մի խոսք, ոչ մի խոսք, նույնիսկ հետաքրքրություն չցուցաբերեց։ Դա մինչև օրս էլ, նույնիսկ հիմա էլ զարմացնում է ինձ։ Իսկ ես, հասկանալի է, որ ամենևին ոչ մի փափկանկատություն չէի անում նրա նկատմամբ այն ժամանակ և ինչ որ ուզում էի, ասում էի, թեև, իհարկե, բացատրության համար ոչ մի խոսք էլ չէի ասում։ Նա չէր հարցնում, ես էլ չէի ասում։
Սակայն մի երկու-երեք անգամ մենք կարծես թե խոսել ենք կենսական հարցերի մասին։ Մի անգամ սկզբում, նրա ժառանգությունից հրաժարվելուց անմիջապես հետո, ես հարցրի նրան, թե հիմա ինչով է ապրելու։
― Մի կերպ կապրեմ, բարեկամս,― արտասանեց նա չափազանց հանգիստ։
Հիմա ես գիտեմ, որ նույնիսկ Տատյանա Պավլովնայի ընդամենը մի հինգ հազարանոց, շատ փոքրիկ դրամագլուխը կիսով չափ ծախսվել է Վերսիլովի վրա այս վերջին երկու տարվա ընթացքում։
Մի ուրիշ անգամ մենք ինչ-որ առիթով խոսեցինք մայրիկիս մասին։
― Բարեկամս,― հանկարծ ասաց նա տխուր,― ես հաճախ եմ ասել Սոֆյա Անդրեևնային մեր միավորման սկզբում, թեև և սկզբում, և կեսերում, և վերջում. «Ես քեզ տանջում եմ, սիրելիս, և տանջելու եմ մինչև վերջ և ամենևին չեմ խղճում, քանի դեռ դու իմ առջև ես, բայց եթե դու մեռնես, ես գիտեմ, որ սպանելու եմ ինձ ապաշխարելով»։
Ի դեպ, հիշում եմ, այն երեկո նա հատկապես անկեղծ էր։
― Գոնե թուլամորթ մի ոչնչություն լինեի և տառապեի այդ գիտակցությունից։ Բայց չէ՞ որ ոչ, չէ՞ որ գիտեմ, թե անսահման ուժեղ եմ, և ինչով, ի՞նչ ես կարծում։ Այ, հենց այս ամեն ինչի հետ համակերպվելու անմիջական ուժով, որն այնքան հատուկ է մեր սերնդի բոլոր ռուս մարդկանց։ Ինձ ոչնչով չես քայքայի, ոչնչով չես ոչնչացնի և ոչնչով չես զարմացնի։ Ես բակապահ շան նման կենսունակ եմ։ Ես կարող եմ ինձ համար ամենահարմար ձևով միաժամանակ երկու հակադիր զգացմունք ունենալ և, անշուշտ, ոչ իմ կամքով։ Եվ այնուամենայնիվ գիտեմ, որ դա անազնիվ է գլխավորապես այն պատճառով, որ արդեն չափազանց խելամիտ է։ Ես ապրել եմ համարյա հիսուն տարի և մինչև այժմ չգիտեմ լա՞վ է, որ հասել եմ հիսուն տարեկանիս, թե՞ վատ։ Իհարկե, ես սիրում եմ ապրել, և դա անմիջապես ելնում է գործից, բայց կյանք սիրելը այնպիսի մարդու համար, ինչպիսին ես եմ, ստորություն է։ Վերջին ժամանակներս ինչ-որ նոր բան է սկսվել, և Կրաֆտները չեն համակերպվում, այլ անձնասպան են լինում։ Բայց չէ՞ որ պարզ է, որ Կրաֆտները հիմար են. դե, իսկ մենք՝ խելոք, ուրեմն, այստեղ էլ ոչ մի կերպ չի կարելի զուգահեռներ անցկացնել, և հարցն այնուամենայնիվ մնում է բաց։ Եվ մի՞թե աշխարհը միայն մեզ նմանների համար գոյություն ունի։ Ամենահավանականն այն է, որ՝ այո. միտքը չափազանց անմխիթարական է։ Սակայն, ի դեպ... Ի դեպ, հարցն այնուամենայնիվ բաց է մնում։
Նա տխուր էր խոսում, և այնուամենայնիվ ես չգիտեի, անկե՞ղծ էր, թե՞ ոչ։ Նրա հոգում միշտ մի ծալ կար, որից նա ոչ մի դեպքում չէր ուզում հրաժարվել։
IV
Այն ժամանակ ես նրա գլխին անհամար հարցեր էի թափում, ես հարձակվում է նրա վրա, ինչպես քաղցածը՝ հացի։ Նա ինձ միշտ պատասխանում էր պատրաստակամ և անկեղծորեն, բայց վերջիվերջո ամեն բան միշտ հասցնում էր ամենաընդհանուր աֆորիզմների, այնպես որ, իսկապես ասած, նրանից ոչինչ դուրս քաշել չէր լինում։ Մինչդեռ այս բոլոր հարցերը ինձ անհանգստացնում էին ողջ կյանքիս ընթացքում և, անկեղծ խոստովանեմ, ես դեռ Մոսկվայում ինձնից հեռացնում էի դրանց լուծումը հենց մինչև մեր հանդիպումը Պետերբուրգում։ Ես նույնիսկ երես առ երես նրան այդ հայտնեցի, և նա չծիծաղեց ինձ վրա, ընդհակառակը, հիշում եմ, որ ձեռքս սեղմեց։ Համընդհանուր քաղաքականությունից և սոցիալական հարցերից ես համարյա ոչինչ չէի կարողանում նրանից կորզել, սակայն նկատի ունենալով իմ «միտքը», հենց այդ հարցերն էին ամենից ավելի ինձ անհանգստացնում։ Դերգաչովի նմանների մասին ես մի անգամ մի ակնարկ կորզեցի, «Թե նրանք քննադատությունից դուրս են», բայց միևնույն ժամանակ տարօրինակ կերպով ավելացրեց, թե «իրեն իրավունք է վերապահում ոչ մի նշանակություն չտալ իր կարծիքին»։ Այն մասին, թե ինչով կավարտվեն ժամանակակից պետություններն ու աշխարհը և ինչով կրկին կնորոգվի սոցիալական աշխարհը, նա սոսկալի երկար լուռ մնաց, բայց այնուամենայնիվ, մի քանի բառ ի վերջո չարչարանքով դուրս քաշեցի նրանից.
― Կարծում եմ, որ այդ բոլորը ինչ-որ ձևով չափազանց սովորական տեղի կունենա,― ասաց նա մի անգամ։― Ուղղակի բոլոր պետությունները, չնայած բյուջեներում եղած բոլոր բալանսներին, և «պակսորդների բացակայությանը», un beau matin[37] կխճճվեն վերջնականապես և առանց բացառության բոլորը կցանկանան չվճարել, որպեսզի բոլորը, առանց բացառության, նորոգվեն համընդհանուր սնանկությամբ։ Մինչդեռ ողջ աշխարհի պահպանողական տարրը կհակառակի սրան, քանի որ հենց ինքն էլ կլինի և բաժնետերը, և պարտատերը և սնանկություն չի ուզենա հանդուրժել։ Այն ժամանակ, անշուշտ, կսկսվի, այսպես ասած, համընդհանուր խմորումը, այստեղ կգան բազում ջհուդներ, և կսկսվի ջհուդների թագավորություն, իսկ դրանից հետո բոլոր նրանք, ովքեր երբեք արժեթղթեր չեն ունեցել և ընդհանրապես ոչինչ չեն ունեցել, այսինքն՝ բոլոր աղքատները, բնականաբար, չեն ցանկանա մասնակցել խմորմանը... Կսկսվի պայքար, և, յոթանասունյոթ պարտությունից հետո, աղքատները կոչնչացնեն բաժնետերերին, կխլեն նրանցից արժեթղթերը և կնստեն նրանց տեղը, իհարկե, կրկին որպես բաժնետերեր։ Գուցե մի նոր բան կասեն, գուցեև՝ ոչ։ Ավելի հավանականն այն է, որ սրանք էլ կսնանկանան։ Սրանից ավելին, բարեկամս, ոչինչ չեմ կարող կանխագուշակել այն ճակատագրերում, որոնք փոխելու են այս աշխարհի դեմքը։ Սակայն նայիր Հայտնության գրքում...
― Բայց մի՞թե ամեն բան այդքան նյութական է։ Մի՞թե հենց ֆինանսների պատճառով կկործանվի այժմյան աշխարհը։
― Օ՜, ես, անշուշտ, պատկերների միայն մի անկյունը վերցրի, բայց չէ՞ որ այս անկյունն էլ կապված է ամբողջի հետ, այսպես ասած, անքակտելի կապերով։
― Ուրեմն, ի՞նչ պետք է անենք։
― Ախ, Տեր Աստված, մի շտապիր, այդ բոլորը դեռ այդքան շուտ չի լինի։ Իսկ ընդհանրապես ամենալավը ոչինչ չանելն է, գոնե խիղճդ հանգիստ կլինի, որ ոչնչին չես մասնակցել։
― Է՜, հերիք է, մի կարգին բան ասեք։ Ես ուզում եմ իմանալ, հատկապես ես ի՞նչ պետք է անեմ, ինչպե՞ս ապրեմ։
― Ինչ անե՞ս, սիրելիս։ Ազնիվ եղիր, երբեք մի ստիր, մերձավորիդ ունեցվածքը մի ցանկանա, մի խոսքով, կարդա տասը պատվիրանը․ այնտեղ այս բոլորն առհավետ է գրված։
― Հերիք է, հերիք է, այդ բոլորն այնքա՜ն հնացած է, այն էլ՝ միայն բառեր են. այնինչ գործ է պետք։
― Իսկ եթե ձանձրույթն արդեն շատ կխեղդի քեզ, աշխատիր սիրահարվել մեկին կամ մի բանի, կամ նույնիսկ ուղղակի մի բանի հետ կապվիր։
― Դուք ուղղակի կատակում եք։ Այն էլ մենակ՝ ես ի՞նչ կարող եմ անել ձեր այդ տասը պատվիրանով։
― Կատարիր այդ պատվիրանները, չնայած բոլոր հարցերիդ ու տարակուսանքներիդ, և մեծ մարդ կլինես։
― Բոլորին անհայտ։
― Ոչ մի գաղտնի բան չկա, որ հայտնի չդառնա։
― Դուք վճռականորեն կատակում եք։
― Դեհ, եթե դու այդքան սրտիդ մոտ ես ընդունում, ապա լավագույնն այն կլինի, որ աշխատես որքան կարելի է շուտ մասնագիտանալ, շինարարությամբ զբաղվիր կամ փաստաբանությամբ և այն ժամանակ, արդեն իսկական ու լուրջ գործով զբաղված լինելով, կհանգստանաս ու դատարկ բաները կմոռանաս։
Ես լռեցի, դե, ի՞նչ կարելի էր այստեղից քաղել։ Եվ, այնուամենայնիվ, յուրաքանչյուր նման խոսակցությունից հետո ես էլ ավելի էի հուզվում, քան առաջներում։ Բացի այդ, ես պարզ տեսնում էի, որ նրանում միշտ, կարծես, մի ինչ-որ գաղտնիք էր մնուս, և հենց սա էր ինձ գնալով ավելի ու ավելի դեպի նա ձգում։
― Լսեցեք,― ընդհատեցի նրան մի անգամ,― ես միշտ կասկածել եմ, որ այդ բոլորը դուք հենց այնպես եք ասում, չարությունից ու տառապանքից, բայց գաղտնի, ձեր մտքում հենց դուք եք մի որևիցե բարձրագույն գաղափարի մոլեռանդ հետևորդը, միայն թե թաքցնում եք կամ ամաչում եք խոստովանել։
― Շնորհակալ եմ, սիրելիս։
― Լսեցեք, ոչ մի ավելի վեհ բան չկա, քան օգտակար լինելը։ Ասացեք, ինչո՞վ կարող եմ ես տվյալ պահին ամենից շատ օգտակար լինել։ Գիտեմ, որ դուք դա վճռել չեք կարող, բայց ես միայն ձեր կարծիքին եմ կարոտ, ասացեք ձեր կարծիքը, և ինչ որ ասեք, դրան էլ կհետևեմ, երդվում եմ ձեզ։ Դեհ, ուրեմն, ինչո՞ւմ է վսեմ միտքը։
― Դեհ, քարը հաց դարձնել, ահա վսեմ միտքը։
― Ամենավսե՞մը։ Չէ, իսկապես, դուք մի ամբողջ ուղի նշեցիք, ասացեք, ուրեմն, դա՞ է ամենավսեմը։
― Շատ վսեմ, բարեկամս, շատ վսեմ, բայց ոչ ամենավսեմ. վսեմ, բայց երկրորդական, տվյալ պահին միայն վսեմ․ հագեցավ թե չէ մարդը, չի էլ հիշի, ընդհակառակը, իսկույն կասի. «Արդեն հագեցա, իսկ հիմա ի՞նչ անեմ։ Հարցն առհավետ մնում է բաց»։
― Մի անգամ դուք խոսում էիք «ժնևյան գաղափարների» մասին, ես չհասկացա, թե ինչ են «ժնևյան գաղափարները»։
― Ժնևյան գաղափարները առաքինությունն է առանց Քրիստոսի, սիրելիս, այժմյան գաղափարները կամ, ավելի լավ է ասել, այժմյան ողջ քաղաքակրթության գաղափարը։ Մի խոսքով, դա մեկն է այն երկար պատմություններից, որոնք շատ ձանձրալի է սկսելը և շատ ավելի լավ կլինի, եթե մենք ուրիշ բանի մասին խոսենք և էլ ավելի լավ, եթե ուրիշ բանի մասին լռենք։
― Դուք որ միշտ ուզում եք լռել։
― Բարեկամս, հիշիր, որ լռելը լավ է, անվտանգ ու գեղեցիկ։
― Գեղեցի՞կ։
― Իհարկե։ Լռությունը միշտ էլ գեղեցիկ է, իսկ լռակյացը միշտ խոսողից գեղեցիկ։
― Դե, այնպես խոսել, ինչպես մենք ենք խոսում, իհարկե, միևնույն է, թե լռելը։ Գրողը տանի այդ տեսակ գեղեցկությունը, և էլ ավելի գրողը տանի այդ տեսակ շահը։
― Սիրելի՛ս,― ասաց նա ինձ հանկարծ, մի փոքր փոխելով տոնը, նույնիսկ զգացմունքով և ինչ-որ մի առանձնահատուկ հաստատակամությամբ,― սիրելի՛ս, ես ամենևին չեմ ուզում գայթակղել քեզ, մի որևէ բուրժուական առաքինությամբ քո իդեալների փոխարեն, չեմ պնդում շարունակ, թե «երջանկությունը դյուցազնությունից լավ է», ընդհակառակը, դյուցազնությունը ամեն տեսակ երջանկությունից բարձր է, և դրա ընդունակությունն ունենալը ինքնին երջանկություն է։ Այսպիսով, սա մեր միջև արդեն վճռված է։ Ես հենց նրա համար եմ հարգում քեզ, որ դու կարողացել ես մեր ճահճացած ժամանակներում հոգումդ ինչ-որ քո «սեփական միտքը» ամբարել (մի անհանգստացիր, ես շատ լավ եմ հիշել)։ Բայց, այնուամենայնիվ, հո չի կարելի չմտածել նաև չափի մասին, քանի որ հենց այժմ դու զրնգուն կյանք ես ուզում, ուզում ես մի բան բռնկել, մի բան փշրել, ողջ Ռուսաստանից վեր կանգնել, որոտի ամպի պես սրընթաց անցնել և բոլորին սարսափով ու հիացմունքով համակված թողնել, իսկ ինքդ Հյուսիս-Ամերիկյան նահանգները փախչես։ Չէ՞ որ հոգումդ սրա նման մի բան է ծվարել և դրա համար էլ հարկավոր եմ համարում քեզ նախազգուշացնել, որովհետև անկեղծորեն սիրեցի քեզ, հարազատս։
Ի՞նչ կարող էի քաղել ես սրանից։ Այստեղ միայն անհանգստություն կար ինձ համար, իմ նյութական վիճակի համար հանդես էր գալիս հայրն իր կենսական, թեև բարի զգացմունքներով, բայց մի՞թե սա էր ինձ պետք ի տես այն գաղափարների, հանուն որոնց յուրաքանչյուր ազնիվ հայր պետք է իր որդուն թեկուզև մահվան ուղարկի, ինչպես հանուն Հռոմի գաղափարի հին աշխարհի Հորացիոսն է իր որդիներին ուղարկում։
Հաճախ ես նրան կրոնի հարցերով էի ձանձրացնում, բայց այստեղ մշուշն ամենից շատ էր լինում։ Այն հարցին, թե ինչ անեմ այս տեսակետից, նա ինձ, կարծես փոքրիկ երեխայի, ամենահիմար ձևով էր պատասխանում. «Աստծուն պետք է հավատալ, սիրելիս»։
― Իսկ եթե ես այդ բոլորին չեմ հավատո՞ւմ,― մի անգամ գրգռված բղավեցի ես։
― Եվ դա հրաշալի է, սիրելիս։
― Ինչպե՞ս թե հրաշալի է։
― Դա ամենահոյակապ նշանն է, բարեկամս, նույնիսկ ամենաբարեհուսական նշանը, որովհետև մեր ռուս աթեիստը, եթե նա իսկապես աթեիստ է և մի փոքր էլ խելք ունի, ամենալավ մարդն է ամբողջ աշխարհում և միշտ հակված է քնքուշ վերաբերվել Աստծուն, որովհետև անպայման բարի է, իսկ բարի է, որովհետև անչափ գոհ է այն բանից, որ աթեիստ է։ Մեր աթեիստները պատկառելի և վերին աստիճանի բարեհույս մարդիկ են, այսպես ասած, հայրենիքի հենարանը...
Սա, իհարկե, արդեն մի բան էր, բայց ես դա չէի ուզում, միայն մի անգամ նա արտահայտվեց, բայց այնքան տարօրինակ, որ զարմացրեց ինձ է՛լ ավելի, հատկապես ի տես այն բոլոր կաթոլիկությունների ու ճգնավորական կապանքների, որոնց մասին նրա կապակցությամբ լսել էի ես։
― Սիրելիս,― ասաց նա ինձ մի անգամ, ոչ թե տանը, այլ փողոցում, մի երկար խոսակցությունից հետո, ես ճանապարհ էի դնում նրան։― Բարեկամս, սիրել մարդկանց այնպես, ինչպես որ նրանք կան, անհնարին է։ Եվ, այնուամենայնիվ, պետք է։ Եվ այդ պատճառով բարություն արա նրանց, ճնշելով զգացմունքներդ, բռնելով քիթդ և փակելով աչքերդ (վերջինս անհրաժեշտ է)։ Դիմացիր նրանց արած չարությանը՝ հնարավորին չափ չբարկանալով նրանց վրա, «հիշելով, որ դու էլ մարդ ես»։ Անշուշտ, դու կարգված ես նրանց հետ խիստ լինելու, եթե քեզ շնորհ է արված միջին մակարդակից թեկուզ մի քիչ ավելի խելոք լինելու։ Մարդիկ ի բնե ստոր են և հակված են սիրել վախից․ անձնատուր մի լինի նման սիրո և մի դադարի արհամարհել։ Ղուրանում մի ինչ-որ տեղ Ալլահը հրամայում է մարգարեին «անհնազանդների» վրա նայել որպես մկների, նրանց բարություն անել ու կողքներից անցնել․ մի քիչ հպարտորեն է, բայց ճիշտ է։ Կարողացիր արհամարհել նույնիսկ այն ժամանակ, երբ նրանք լավն են, քանի որ ամենից հաճախ հենց այստեղ էլ նրանք վատն են։ Օ՜, սիրելիս, ինձնով դատելով, ես ասացի այդ։ Ով թեկուզ մի քիչ հիմար չէ, չի կարող ապրել և չարհամարհել իրեն, ազնիվ է, թե անազնիվ՝ միևնույն է։ Սիրել իր մերձավորին և չարհամարհել նրան՝ անհնարին է։ Իմ կարծիքով, մարդը ստեղծված է իր մերձավորին սիրելու ֆիզիկական անհնարինությամբ։ Այստեղ հենց սկզբից ինչ-որ մի սխալ կա բառերում, և «սերը մարդկության նկատմամբ» պետք է հասկանալ միայն այն մարդկության նկատմամբ, որը հենց ինքդ ես ստեղծել քո հոգում (այլ խոսքով ինքդ քեզ ես ստեղծել և սեր հենց քո նկատմամբ) և որը այդ իսկ պատճառով երբեք էլ չի լինի իրականում։
― Երբեք չի՞ լինի։
― Բարեկամս, ես համաձայն եմ, որ դա մի քիչ հիմարավուն կլիներ, բաց ես այստեղ մեղք չունեմ, և քանի որ աշխարհաստեղծման ժամանակ ինձ հետ խորհուրդ չեն արել, ապա ես ինձ իրավունք եմ վերապահում այդ մասին սեփական կարծիքս ունենալու։
― Էլ ինչպե՞ս են դրանից հետո ձեզ քրիստոնյա կոչում,― բղավեցի ես,― քուրձերով կուսակրոն վանական, քարոզիչ, չեմ հասկանում։
― Իսկ ո՞վ է ինձ այդպես կոչում։
Ես պատմեցի նրան։ Նա շատ ուշադիր լսեց, բայց խոսակցությունը դադարեցրեց։
Ոչ մի կերպ չեմ կարողանում հիշել, թե ինչ առիթով տեղի ունեցավ ինձ համար հիշելի մեր այդ խոսակցությունը, բաց նա նույնիսկ բորբոքվեց, որը նրան համարյա երբեք չէր պատահում։ Խոսում էր կրքոտ և առանց ծաղրի, կարծես բոլորովին էլ ինձ չէր ասում։ Բայց ես նորից չհավատացի նրան․ չէ՞ որ չէր կարող նա ինձ նման մեկի հետ նման բաների մասին լրջորեն խոսել։
Գլուխ երկրորդ
I
Այդ առավոտյան, նոյեմբերի տասնհինգին, ես նրան գտա հենց «իշխան Սերյոժւսյի» մոտ։ Հենց ես էլ պատճառ էի դարձել նրա ու իշխանի հանդիպմանը, բայց նրանք առանց ինձ էլ բավական կետեր ունեին առնչվելու (ես խոսում եմ արտասահմանում նախկինում տեղի ունեցած պատմությունների և այլոց մասին)։ Բացի այդ, իշխանը խոսք էր տվել ժառանգությունից տրամադրել նրան գոնե մեկ երրորդը, որը մի քսան հազար կկազմեր անպայման։ Ինձ համար, հիշում եմ, շատ տարօինակ էր, որ նա տրամադրում է ընդամենը մեկ երրորդը, և ոչ ամբողջ կեսը, բայց ես ոչինչ չասացի։ Գումարը տրամադրելու այդ խոստումը իշխանն այն ժամանակ ինքնաբերաբար էր տվել. Վերսիլովը կես բառով անգամ չէր մասնակցել, ակնարկ անգամ չէր արել, իշխանն ինքն էր դուրս պրծել, իսկ Վերսիլովը միան լուռ հանդուրժել էր և հետո ոչ մի անգամ չէր հիշեցրել, նույնիսկ ցույց չէր տվել, թե փոքր անգամ հիշում է այդ խոստման մասին։ Ի դեպ, նկատեմ, որ իշխանն սկզբում նրանով վճռականորեն հրապուրված էր, հատկապես նրա խոսք ու զրույցով, նույնիսկ հիացմունքի էր հասնում և մի քանի անգամ ինձ է արտահայտել այն։ Երբեմն ինծ հետ մենակ նստած ժամանակ համարյա հուսահատ բացականչել է իր մասին, թե ինքն «այնքան անկիրթ է, այնքան սխալ ճանապարհի վրա...»։ Օ՜, այն ժամանակ մենք դեռ այնքան մտերիմ էինք... Այն ժամանակ Վերսիլովին էլ ես շարունակ աշխատում էի ներշնչել իշխանի մասին միայն լավը, պաշտպանում էի նրա թերությունները, թեև ինքս էլ էի տեսնում դրանք, սակայն Վերսիլովը լռությամբ էր անցկացնում դրանք կամ ժպտում էր։
― Եթե նա թերություններ ունի, ապա, համենայն դեպս նույնքան էլ արժանիքներ ունի, որքան թերություններ,― բացականչեցի ես մի անգամ Վերսիլովի հետ մենակ եղածս ժամանակ։
― Տեր Աստված, որքան ես նրան շողոքորթում,― ծիծաղեց նա։
― Ինչո՞վ եմ շողոքորթում,― կարծես թե չհասկացա ես։
― Նույնքան էլ արժանիքներ։ Ախր արդեն նրա մասունքները կհայտնվեն, եթե նա նույնքան արժանիքներ ունի, որքան թերություններ։
Բայց սա, իհարկե, կարծիք չէր։ Եվ ընդհանրապես այն ժամանակ նա մի տեսակ խուսափում էր իշխանի մասին խոսելուց, ինչպես նաև ընդհանրապես ամեն մի էական բանի, բայց իշխանի մասին՝ հատկապես։ Արդեն այն ժամանակ ես կասկածում էի, թե նա առանց ինձ էլ այցելում է իշխանին և որ նրանք առանձին հարաբերություններ ունեն, բայց ես հանդուրժում էի դա։ Չէի խանդում նաև այն պատճառով, որ նա իշխանի հետ ավելի լուրջ է խոսում, քան ինձ հետ, ավելի դրական և ավելի պակաս ծաղրական արտահայտություններ թույլ տալիս իրեն, բայց ես այնքան երջանիկ էի այն ժամանակ, որ դա նույնիսկ դուր էր գալիս ինձ։ Ես դա ներում էի նաև ու այն պատճառով, որ իշխանը մի քիչ սահմանափակ էր և այդ պատճառով ճշգրտություն էր սիրում խոսքում, իսկ որոշ սրամտություններ նույնիսկ ամենևին չէր հասկանում։ Բայց ահա վերջին ժամանակներս նա մի տեսակ սկսեց ազատագրվել։ Նույնիսկ նրա զգացմունքները Վերսիլովի նկատմամբ կարծես սկսել էին փոխվել։ Զգայուն Վերսիլովը դա նկատել էր։ Զգուշացնեմ նաև, որ իշխանը միևնույն ժամանակ իմ նկատմամբ էլ էր փոխվել և նույնիսկ չափազանց նկատելիորեն, մնացել էին մեր սկզբնական, համարյա ջերմ բարեկամության միայն մեռած ձևերը։ Մինչդեռ ես, այնուամենայնիվ, շարունակում էի նրան այցելել, ի դեպ, ինչպես կարող էի չայցելել՝ արդեն ներքաշված լինելով այս բոլորի մեջ։ Օ՜, ի՜նչ անփորձ էի ես այն ժամանակ, և մի՞թե միայն սրտի հիմարությունը կարոդ է մարդուն հասցնել այսպիսի անշնորհքության ու նվաստացման։ Ես նրանից փող էի վերցնում և կարծում էի, թե դա ոչինչ, թե այդպես էլ պետք է։ Աակայն, այդպես չէր, ես այն ժամանակ էլ գիտեի, որ այդպես պետք չէ. բայց ես ուղղակի քիչ էի մտածում դրա մասին։ Փողի համար չէի այցելում ես նրան, թեև սոսկալի կարիք ունեի փողի։ Ես գիտեի, որ փողի համար չեմ գալիս նրա մոտ, բաց հասկանում էի, որ ամեն օր գալիս եմ փող վերցնելու։ Բայց ես հողմապտույտի մեջ էի, և, բացի այս բոլորից, մի բոլորովին ուրիշ բան կար այն ժամանակ իմ հոգում․ հոգիս երգում էր։
Երբ առավոտյան ժամը տասնմեկին մոտ ես ներս մտա, գտա Վերսիլովին ինչ-որ մի երկար ճառ արդեն ավարտին հասցնելիս։ Իշխանը լսում էր քայլելով սենյակում, իսկ Վերսիլովը նստած էր։ Իշխանը մի փոքր հուզված էր թվում։ Վերսիլովը համարյա միշտ կարողանում էր նրան հուզմունք պատճառել։ Իշխանը չափազանց զգայունակ արարած էր, միամտության հասնող, որը շատ դեպքերում ստիպում էր ինձ վերից վար նայել նրան։ Սակայն, կրկնում եմ, վերջին օրերս նրա մեջ մի ինչ-որ չար, ատամ կրճտացնող բան էր հայտնվել։ Ինձ տեսնելով՝ նա կանգ առավ և կարծես մի բան ցնցվեց նրա դեմքում։ Ես ինձ համար գիտեի, թե ինչով բացատրել այս առավոտյան դժգոհության այդ ստվերը, բայց չէի սպասում, թե այդ աստիճան կցնցվի նրա դեմքը։ Ինձ հայտնի էր որ նրա մոտ զանազան անհանգստություններ են կուտակվել, բայց գարշելին այն էր, որ ես դրանց միայն տասներորդ մասը գիտեի, մնացյալն ինձ համար ամուր գաղտնիք էր այն ժամանակ։ Իսկ գարշելի էր ու տխմար այն պատճառով, որ ես հաճախ քիթս խոթում էի նրան մխիթարելու, խորհուրդներ տալու և նույնիսկ «այդպիսի դատարկ բաների պատճառով» նրա իրենից դուրս գալու թուլության վրա վերից վար քմծիծաղ էի տալիս։ Նա լուռ էր մնում, բայց անհնար էր որ այդ րոպեներին սոսկալի չատեր ինձ. ես չափազանց կեղծ վիճակում էի և նույնիսկ չէի կասկածում դա։ Օ՜, Աստծուն եմ վկայակոչում, որ գլխավորը չէի կասկածում։
Սակայն նա քաղաքավարի ձեռք մեկնեց ինձ, Վերսիլովն, առանց ճառն ընդհատելու, գլխով արեց ինձ։ Ես փռվեցի բազմոցին։ Եվ ի՜նչ խոսելաձև ունեի ես այն ժամանակ, ի՜նչ վարվելակերպեր։ Նույնիսկ խորամանկում էի, պոչ խաղացնում, նրա ծանոթներին քամահրում էի, ինչպես իմ ծանոթներին... Ախ, եթե հնարավոր լիներ այժմ ամեն բան վերափոխել, ինչպե՜ս կկարողանայի ինձ այլ կերպ պահել։
Երկու խոսք, որպեսզի չմոռանամ․ իշխանն ապրում էր այն ժամանակ նույն բնակարանում, բայց արդեն ողջ բնակարանն էր զբաղեցնում, բնակարանի տիրուհին՝ Ստոլբեևան, միայն մեկ ամիս մնաց և նորից ինչ-որ տեղ մեկնեց։
II
Նրանք խոսում էին ազնվականության մասին։ Նկատեմ, որ այդ միտքը երբեմն շատ էր հուզում իշխանին, չնայած առաջադիմականի նրա ողջ կեցվածքին, և ես նույնիսկ կասկածում եմ, որ նրա կյանքում տեղ գտած շատ վատ կողմեր ծագել ու սկսվել էին հենց այդ մտքից, գնահատելով իր իշխանությունը և լինելով աղքատ, նա իր ողջ կյանքը կեղծ հպարտությունից դրդված փող էր շաղ տալիս և պարտքերի տակ ընկնում։ Վերսիլովը մի քանի անգամ ակնարկել էր նրան, թե իշխան լինելը դրանում չի կայանում և ուզում էր նրա սրտում ավելի բարձր միտք սերմանել. բայց իշխանն ի վերջո կարծես սկսել էր վիրավորվել, որ իրեն դաս են տալիս։ Ըստ երևույթին, դրա նման մի բան էլ եղել էր այս առավոտյան, բայց ես չհասա սկզբին։ Վերսիլովի խոսքը սկզբում ինձ հետադիմական թվաց, բայց հետո նա շտկվեց։
― «Պատիվ» բառը նշանակում է պարտք,― ասում էր նա (ես միայն իմաստն եմ հաղորդում և որքան որ հիշում եմ)։― Երբ պետության մեջ իշխում է գլխավորող դասը, ապա ամուր է երկիրը։ Գլխավորող դասը միշտ ունի իր պատիվը և պատվի իր դավանանքը, որը կարող է և սխալ լինել, բայց համարյա միշտ ծառայում է որպես կապ և ամրացնում երկիրը, այն օգտակար է բարոյապես, սակայն ավելի՝ քաղաքականապես։ Սակայն տուժում են ստրուկները, այսինքն բոլոր նրանք, ովքեր չեն պատկանում դասին։ Որպեսզի չտուժեն, հավասարեցվում են նրանց իրավունքները։ Այդպես էլ արված է մեզանում, և դա հրաշալի է։ Բայց համաձայն բոլոր փորձերի, ամենուրեք մինչև օրս (այսինքն՝ Եվրոպայում) իրավունքների հավասարեցման ժամանակ տեղի էր ունենում պատվի, ուրեմն և պարտքի զգացումի նվազեցում։ Եսասիրությունը փոխարինում էր նախկին կապող գաղափարին և ամենը տրոհվում էր առանձին մարդկանց ազատության։ Ազատագրվածները, մնալով առանց կապող գաղափարի, ի վերջո այն աստիճան կորցնում էին ամեն տեսակ բարձրագույն կապը, որ նույնիսկ դադարում էին պաշտպանել իրենց ստացած ազատությունը։ Սակայն ազնվականության ռուսական տիպը երբեք նման չէր եվրոպականին։ Մեր ազնվականությունը հիմա էլ, կորցնելով իրավունքները, կարող էր մնալ բարձրագույն դաս, որպես պատվի, լույսի, գիտության և բարձրագույն գաղափարի պահապան և, որ գլխավորն է, չմեկուսանալով արդեն որպես առանձին կաստա, ինչը գաղափարի մահ կարող էր հանդիսանալ։ Ընդհակառակը, դասի դարպասները շատ վաղուց են բաց մեզանում, իսկ հիմա եկել է ժամանակը դրանք վերջնականապես բացելու։ Թող պատվի, գիտության և արիության յուրաքանչյուր սխրագործություն մեզանում իրավունք տա յուրաքանչյուրին հարելու մարդկանց վերին տարակարգին։ Այսպիսով, դասն ինքն իրեն վեր է ածվում լավագույն մարդկանց հավաքույթի՝ բառիս տառացի ու իսկական իմաստով, և ոչ թե արտոնյալ դասի՝ նախկին իմաստով։ Այս նոր, կամ ավելի լավ է ասել, նորոգված ձևով դասը կարող է պահպանել իր գոյությունը։
Իշխանը հեգնորեն ժպտաց.
― Այդ դեպքում էլ ի՞նչ ազնվականություն կարող է լինել։ Դուք ինչ-որ ֆրանկմասոնական լոժա եք ծրագրում և ոչ թե ազնվականություն։
Կրկնում եմ, իշխանը սոսկալի ուսումնազուրկ էր։ Սրտնեղությունից ես նույնիսկ կողքից կողք շրջվեցի բազմոցի վրա, թեև լիովին համաձայն չէի Վերսիլովի հետ։ Վերսիլովը շատ լավ հասկացավ, որ իշխանը ատամներն է ցույց տալիս։
― Ես չգիտեմ, թե դուք ինչ իմաստով ասացիք մասոնականության մասին,― պատասխանեց նա,― սակայն, եթե նույնիսկ ռուս իշխանն է հրաժարվում նման մտքից, ապա, անշուշտ, դրա ժամանակը դեռ չի եկել։ Պատվի ու լուսավորության գաղափարը որպես պատգամ յուրաքանչյուրի, ով ուզում է միանալ չպարփակված և անդադար նորոգվող դասին, իհարկե, ցնորք է, ուտոպիա, սակայն ինչո՞ւ անիրականանալի։ Եթե ապրում է այդ միտքը թեկուզև միայն մի քանի գլուխներում, ուրեմն նա դեռ չի ոչնչացել, այլ լույս է տալիս, ինչպես կրակի մի կետ թանձր խավարում։
― Դուք սիրում եք օգտագործել «բարձրագույն միտք», «վսեմ միտք», «կապող գաղափար» և այլ բառեր, ես կուզեի իմանալ, թե, իսկապես ասած, ի՞նչ իմաստ եք դնում «վսեմ միտք» բառի մեջ։
― Արդարև, չգիտեմ, թե ինչպես պատասխանեմ ձեզ, սիրելի իշխան,― նրբամտորեն քմծիծաղ տվեց Վերսիլովը։― Եթե խոստովանեմ ձեզ, որ ինքս էլ չգիտեմ, ինչ պատասխանեմ, ապա դա ավելի ճիշտ կլինի։ Վսեմ միտքը ավելի շուտ զգացմունք է, որը երբեմն չափազանց երկար մնում է առանց սահմանման։ Միայն գիտեմ, որ դա միշտ եղել է այն, ինչից բխել է կենդանի կյանքը, այսինքն ոչ թե մտավոր, ոչ էլ հորինված, այլ, ընդհակառակը, ոչ ձանձրալի և ուրախ կյանքը, այնպես որ բարձրագույն գաղափարը, որից նա բխում է, վճռականորեն անհրաժեշտ է, ի համընդհանուր սրտնեղության, անշուշտ։
― Ինչո՞ւ ի սրտնեղության։
― Որովհետև գաղափարներով ապրելը ձանձրալի է, իսկ առանց դրանց միշտ ուրախ։
Իշխանը կուլ տվեց դառը հաբը։
― Իսկ ի՞նչ բան է կենդանի կյանքը ըստ ձեզ (նա նկատելիորեն զայրանում էր)։
― Դա էլ չգիտեմ, իշխան, գիտեմ միայն, որ դա պետք է շատ հասարակ, շատ սովորական, աչքի զարնող, ամենօրյա, ամենժամյա մի բան լինի և այնքան հասարակ բան, որ մենք ոչ մի կերպ չենք կարողանում հավատալ, թե դա այդքան հասարակ է և, բնականորեն, անցնում ենք կողքից արդեն բազում հազարամյակներ շարունակ, առանց նկատելու և առանց ճանաչելու այն։
― Ես միայն ուզում էի ասել, թե ձեր միտքը ազնվականության մասին միաժամանակ նաև ազնվականության բացասումն է հանդիսանում,― ասաց իշխանը։
― Դե, եթե շատ եք ուզում, ապա, միգուցե, մեզ մոտ ազնվականություն երբեք էլ գոյություն չի ունեցել։
― Այդ բոլորը չափազանց մութ է և անհստակ։ Եթե մի բան ասում եք, ապա, ըստ իս, պետք է զարգացնեք...
Իշխանը ճակատը կնճռոտեց և աչքի պոչով պատի ժամացույցին նայեց։ Վերսիլովը վերկացավ և գլխարկը վերցրեց։
― Զարգացնե՞մ,― ասաց նա,― ո՜չ, ավելի լավ է չզարգացնել, ավելացնեմ նաև, որ իմ կիրքը առանց զարգացնելու խոսելն է։ Իսկապես այդպես է։ Մի տարօրինակություն ևս. պատահում է, որ սկսում եմ զարգացնել միտքս, որին դավանում եմ, և համարյա միշտ այնպես է ստացվում, որ շարադրանքիս վերջում ինքս եմ դադարում շարադրածիս դավանելուց, վախենում եմ այս անգամ էլ այդ վտանգին ենթարկվեմ։ Ցտեսություն, սիրելի իշխան, ձեզ մոտ ես միշտ աններելիորեն շաղակրատ եմ դառնում։
Նա դուրս եկավ, իշխանը քաղաքավարի ճանապարհեց նրան, բայց ես ազդված էի։
― Դո՞ւք ինչու եք ուռել,― առանց ինձ նայելու, և կողքիցս դեպի բարձրասեղան անցնելով, հանկարծ պոռթկաց նա։
― Ուռել եմ, որովհետև,― դողացող ձայնով սկսեցի ես,― տոնի այնպիսի տարօրինակ փոփոխություն տեսնելով ձեր մեջ ոչ միայն իմ, այլև նույնիսկ Վերսիլովի նկատմամբ, ես... Իհարկե, Վերսիլովը, միգուցե, մի փոքր հետադիմական ոճով սկսեց, բայց հետո շտկվեց և... նրա խոսքում, գուցե, խոր միտք կար թաքնված, բայց դուք ուղղակի չհասկացաք և...
― Ես ուղղակի չեմ ուզում, որ ինձ լակոտի տեղ դնեն և տեղից դուրս պրծնեն ինձ դաս տալու,― համարյա զայրագին խոսքը կտրեց նա։
― Նման խոսքերն, իշխան...
― Խնդրեմ, բարի եղեք, առանց թատրոնական ժեստերի։ Ես գիտեմ, որ այն, ինչ ես եմ անում, ստորություն է, որ ես վատնող եմ, խաղամոլ, միգուցե, գող... այո, գող... որովհետև ես տանուլ եմ տալիս ընտանիքի փողը, բայց ես իմ գլխին ամենևին դատավորներ չեմ ուզում։ Չեմ ուզում և չեմ հանդուրժում։ Ես ինքս եմ իմ դատարանը։ Եվ ինչի՞ համար են այդ երկիմաստությունները։ Եթե նա բան էր ուզում ինձ ասել, թող շիտակ ասեր և ոչ թե մշուշապատ այդ շփոթը կանխագուշակեր։ Սակայն այդ ինձ ասելու համար իրավունք պետք է ունենալ, նախ ինքը պետք է ազնիվ լիներ...
― Նախ՝ ես սկիզբը չլսեցի և չգիտեմ, թե ինչի մասին էիք դուք խոսում, իսկ երկրորդ՝ ինչո՞վ է անազնիվ Վերսիլովը, թույլ տվեք հարցնել ձեզ։
― Բավական է, խնդրում եմ ձեզ, բավական է։ Դուք երեկ երեք հարյուր ռուբլի խնդրեցիք, ահա խնդրեմ...,― Նա իմ առջև սեղանին դրեց փողը, իսկ ինքը նստեց բազկաթոռին, ջղային հետ ընկավ, թիկնակին և ոտքը ոտքի վրա գցեց։ Ես շփոթված կանգ առա։
― Չգիտեմ...,― թոթովեցի ես,― թեև խնդրել եմ ձեզ... և թեև այժմ շատ պետք է ինձ այդ փողը, բայց նման տոնի առկայությամբ...
― Թողեք տոնս։ Եթե ես որևէ խիստ բան ասացի, ներեցեք ինձ։ Հավատացնում եմ ձեզ, որ ինձ համար հիմա դրա ժամանակը չէ։ Գործս լսեք. Մոսկվայից նամակ եմ ստացել, եղբայրս՝ Սաշան, դեռ բոլորովին մանուկ, դուք գիտեք, վախճանվել է չորս օր սրանից առաջ։ Հայրս, ինչպես ձեզ նույնպես հայտնի է, արդեն երկու տարի է անդամալույծ է, իսկ հիմա, ինչպես գրում են, ավելի է վատացել, բառ արտասանել չի կարողանում, ոչ ոքի չի ճանաչում։ Նրանք ուրախացել են ժառանգության վրա և ուզում են տանել արտասահման, բայց բժիշկը գրում է ինձ, որ հազիվ թե երկու շաբաթ ապրի։ Ուրեմն, մնում ենք մայրս, քույրս և ես և, ուրեմն, հիմա ես համարյա մենակ եմ... Դե, մի խոսքով, ես մենակ եմ... Այդ ժառանգությունը... Այդ ժառանգությունը, օ՜, գուցե ավելի լավ կիներ, եթե դա ամենևին էլ չլիներ։ Բայց ահա թե ինչ էի ուզում ես ձեզ հատկապես հաղորդել, այդ ժառանգությունից ես խոստացել եմ Անդրեյ Պետրովիչին minimum քսան հազար... Մինչդեռ, պատկերացրեք, ձևականությունների պատճառով մինչև օրս ոչինչ հնարավոր չէր անել։ Ես նույնիսկ... այսինքն՝ մենք... այսինքն՝ հայրս նույնիսկ դեռ որպես այդ կալվածքի սեփականատեր պաշտոնապես ճանաչված չէ։ Այնինչ վերջին երեք շաբաթվա ընթացքում ես այնքա՜ն փող եմ կորցրել, և այդ սրիկա Ստեբելկովն էլ այնպիսի՜ տոկոսներ է վերցնում... Հիմա ես ձեզ համարյա վերջինը տվեցի...
― Օ՜ իշխան, եթե այդպես է...
― Ես դրա համար չասացի, դրա համար չասացի։ Ստեբելկովը երևի այսօր կբերի, և այն առժամանակ դիմանալուն բավական կլինի, բայց սատանան գիտի այդ Ստեբելկովին։ Ես աղաչել եմ նրան ինձ համար տասը հազար ճարել, որպեսզի գոնե տասը հազարը կարողանամ տալ Անդրեյ Պետրովիչին։ ժառանգության մեկ երրորդը նրան հատկացնելու իմ խոստումը տանջում, կեղեքում է ինձ։ Ես խոսք եմ տվել և պետք է կատարեմ խոստումս։ Եվ երդվում եմ ձեզ, ես տենչում եմ ազատվել պարտավորություններից գոնե այդ կողմից։ Դրանք ծանր են ինձ համար, անտանելի ծանր։ Այդ ինձ վրա ծանրացած կապը... Ես չեմ կարող տեսնել Անդրեյ Պետրովիչին, որովհետև չեմ կարող շիտակ նրա աչքերի մեջ նայել... էլ ինչո՞ւ է նա չարաշահում։
― Ի՞նչն է չարաշահում, իշխան,― նրա առջև ապշահար կանգնեցի ես։― Մի՞թե նա երբևէ որևէ ակնարկ է արել ձեզ։
― Օ՜ ոչ, և ես գնահատում եմ դա, բայց ես ինքս եմ ինձ ակնարկ արել։ Եվ վերջապես, ես գնալով ավելի ու ավելի եմ վարժվում... այդ Ստեբելկովը...
― Լսեք, իշխան, հանգստացեք, խնդրեմ, տեսնում եմ, որ դուք գնալով ավելի եք հուզվում, մինչդեռ այդ բոլորը, գուցեև, միրաժ է միայն։ Օ՜, ես ինքս էլ տարվել եմ, աններելի, անարգ կերպով, բայց չէ՞ որ ես գիտեմ, թե դա միայն ժամանակավոր է... և միայն պետք է, որ որոշակի թիվը շահեմ և այն ժամանակ ասացեք, այս երեք հարյուրի հետ ես ձեզ մինչև երկու հազար հինգ հարյուր եմ պարտք, այդպես չէ՞։
― Ես ձեզնից, կարծեմ, ոչինչ չեմ պահանջում,― հանկարծ ատամները կրճտացրեց իշխանը։
― Դուք ասում եք, Վերսիլովին՝ տասը հազար։ Եթե ես ձեզնից վերցնում եմ այժմ, ահա, իհարկե, այդ փողերը կմտնեն Վերսիլովի քսան հազարի հաշվի մեջ. այլ կերպ չեմ էլ կարող թույլ տալ ինձ։ Բայց... բայց ես, երևի, ինքս էլ կվերադարձնեմ... Եվ մի՞թե կարծում եք, թե Վերսիլովը փող ստանալու համար է գալիս ձեզ մոտ։
― Ինձ համար ավելի հեշտ կլիներ, եթե նա փող ստանալու համար գար ինձ մոտ,― առեղծվածային ձևով արտասանեց իշխանը։
― Դուք խոսում եք ինչ-որ մի «ճնշող կապի» մասին... Եթե դա Վերսիլովի ու ինձ հետ ունեցած ձեր կապի մասին է, ապա, Աստված վկա, դա վիրավորական է։ Եվ վերջապես դուք ասում եք. ինչու ինքն այնպիսին չէ, ինչպիսին սովորեցնում է լինել ուրիշներին, ահա ձեր տրամաբանությունը։ Առաջինը՝ դա տրամաբանություն էլ չէ, թույլ տվեք հայտնել ձեզ, որովհետև եթե նա նույնիսկ այդպիսին չլիներ, այնուամենայնիվ, կարող էր ճշմարտություն քարոզել... Եվ վերջապես, դա ի՜նչ բառ է՝ «քարոզում է»։ Դուք ասում եք, մարգարե։ Ասացեք, այդ դո՞ւք եք նրան կոչել «կնիկների մարգարե» Գերմանիայում։
― Ոչ, ես չեմ կոչել։
― Ինձ Ստեբելկովն է ասել, թե դա դուք եք եղել։
― Ստել է։ Ես ծաղրական մականուններ տալու վարպետ չեմ։ Բայց եթե մեկը պատիվ է քարոզում, թող ինքն էլ պատվական լինի, ահա իմ տրամաբանությունը և եթե խաղ է, ինձ համար միևնույն է։ Ես ուզում եմ, որ այդպես լինի և այդպես էլ կլինի։ Եվ թող ոչ ոք, ոչ ոք չհամարձակվի իմ տուն գալ ինձ դատելու և ինձ նորածին մանկան տեղ դնելու։ Բավական է,― բղավեց նա, ձեռքն ինձ վրա թափ տալով, որ ես այլևս չշարունակեմ։― Ա՜, վերջապես։
Դուռը բացվեց և ներս մտավ Ստեբելկովը։
III
Նա նույնն էր, ինչ որ առաջ, նույնքան պճնագեղ հագնված, նույն ձևով կուրծքը դուրս ցցած, նույն ձևով հիմարավարի աչքերիդ մեջ էր նայում, նույն ձևով երևակայում էր, թե խորամանկում է և չափազանց գոհ էր իրենից։ Բայց այս անգամ, ներս մտնելուն պես, մի տեսակ տարօրինակ շուրջը նայեց, ինչ-որ հատկապես զգույշ ու թափանցող բան կար նրա հայացքում, կարծես մի բան էր ուզում գուշակել մեր դեմքերից։ Սակայն նա իսկույն հանգստացավ և մի ինքնավստահ ժպիտ փայլեց նրա շուրթերին, այն «հայցող-անպատկառ» ժպիտը, որն, այնուամենայնիվ, աննկարագրելիորեն զզվելի էր ինձ համար։
Ես վաղուց գիտեի, որ նա սոսկալի տանջում է իշխանին։ Նա արդեն մեկ, թե երկու անգամ եկել էր իմ այնտեղ եղած ժամանակ։ Ես... ես էլ նրա հետ մի առնչություն ունեցա այս վերջին ամսվա ընթացքում, բայց այս անգամ, մի դեպքի պատճառով, մի քիչ զարմացա նրա գալու վրա։
― Հիմա,― ասաց նրան իշխանը, առանց բարևելու և, թիկունքը մեզ արած, բարձրասեղանի դարակից սկսեց հանել հարկավոր թղթերն ու հաշիվները։ Ինչ վերաբերում է ինձ, ապա ես վճռականապես վիրավորված էի իշխանի վերջին խոսքերից. Վերսիլովի պատվազրկության հասցեին արված ակնարկը այնքան հստակ էր (և այնքան զարմանալի), որ չէր կարելի թողնել առանց արմատական բացատրության։ Բայց Ստեբելկովի ներկայութամբ դա անհնարին էր։ Ես նորից փռվեցի բազմոցին և բացեցի իմ առջև դրված գիրքը։
― Բելինսկի, երկրորդ մաս։ Սա նորություն է. ուզում եք լուսավորվե՞լ,― բղավեցի ես իշխանին, և, կարծեմ, չափազանց արհեստականորեն։
Նա շատ զբաղված էր ու շտապում էր, բայց իմ այս խոսքի վրա հանկարծ հետ շրջվեց։
― Խնդրում եմ, հանգիստ թողնեք այդ գիրքը,― կտրուկ արտասանեց նա։
Սա արդեն չափից դուրս էր, և, որ գլխավորն է, Ստեբելկովի ներկայությամբ։ Կարծես դիտավորյալ, Ստեբելկովն էլ խորամանկ ու գարշելի քմծիծաղ տվեց և ակնարկով թաքուն իշխանին ցույց տվեց։ Ես հայացքս թեքեցի այդ հիմարից։
― Մի բարկացեք, իշխան, զիջում եմ ձեզ ամենագլխավոր մարդուն, իսկ առայժմ չքվում եմ...
Ես վճռեցի հանդուգն պահել ինձ։
― Ես եմ որ կա՞մ գլխավոր մարդը,― մատով ուրախ ինքն իրեն ցույց տալով՝ հարեց Ստեբելկովը։
― Այո, դուք եք որ կաք. հենց դուք եք ամենագլխավոր մարդը և ինքներդ էլ դա գիտեք։
― Ոչ, ոչ, թույլ տվեք։ Ամեն տեղ աշխարհում երկրորդն եմ։ Ես երկրորդ մարդն եմ։ Կա առաջին մարդ և կա երկրորդ մարդ։ Առաջին մարդը մի բան կանի, իսկ երկրորդ մարդը տեր կկանգնի։ Ուրեմն, դուրս է գալիս, որ երկրորդ մարդը առաջին մարդն է, իսկ առաջին մարդը՝ երկրորդ մարդը։ Այդպե՞ս է, թե այդպես չէ։
― Գուցեև այդպես է, միայն թե ես ձեզ, ինչպես միշտ, չեմ հասկանում։
― Թույլ տվեք։ Ֆրանսիայում հեղափոխություն է եղել, և բոլորին գլխատել են։ Եկել է Նապոլեոնը և ամեն բան իր ձեռքն առել։ Հեղափոխությունը առաջին մարդն է, իսկ Նապոլեոնը երկրորդը։ Բայց դուրս է եկել, որ Նապոլեոնը առաջին մարդն է դարձել, իսկ հեղափոխությունը երկրորդ՝ մարդը։ Այդպե՞ս է, թե այդպես չէ։
Իմիջիայլոց, նկատեմ, որ այն բանում, որ նա ինձ հետ սկսեց խոսել ֆրանսիական հեղափոխության մասին, ես տեսա նրա ինձ չափազանց զվարճացնող դեռ նախկին մի ինչ-որ խորամանկություն, նա շարունակում էր ինձ ինչ-որ հեղափոխականի տեղ դնել և ամեն անգամ երբ հանդիպում էր ինձ, անհրաժեշտ էր համարում նման մի բանի մասին խոսք բաց անել։
― Գնա՛նք,― ասաց իշխանը, և նրանք երկուսով գնացին մյուս սենյակը։ Մենակ մնալով՝ ես վերջնականապես որոշեցի հետ վերադարձնել նրան իր երեք հարյուր ռուբլին, հենց որ հեռանա Ստեբելկովը։ Այդ փողն ինձ ծայր աստիճան հարկավոր էր, բայց ես որոշեցի։
Նրանք մի տասը րոպե բոլորովին անլսելի մնացին այնտեղ և հանկարծ սկսեցին բարձր խոսել։ Սկսեցին խոսել երկուսն էլ, բայց իշխանը կարծես կատաղության հասնող խիստ գրգռվածությամբ հանկարծ բղավեց։ Նա երբեմն շատ դյուրաբորբոք էր լինում, այնպես որ նույնիսկ ես ներողամիտ էի լինում նրա նկատմամբ։ Բայց հենց այդ րոպեին զեկույցով ներս մտավ սպասավորը. ես ցույց տվի կողքի սենյակը, և այնտեղ վայրկենապես ամեն բան լռեց։ Իշխանը մտահոգ, բայց ժպիտը դեմքին արագ դուրս եկավ այնտեղից, սպասավորը վազեց, և կես րոպեից իշխանի մոտ հյուր եկավ։
Դա մի կարևոր հյուր էր, ակսելբանտերով ու անվան գեղազարդ սկզբնատառերով, նախշված համազգեստով, երեսուն տարեկանից ոչ ավելին, բարձրաշխարհիկ և ինչ-որ խստաբարո արտաքինով մի պարոն։ Նախապես հայտնեմ ընթերցողիս, որ իշխան Սերգեյ Պետրովիչը Պետերբուրգի բարձր հասարակությանը իսկական ձևով դեռևս չէր պատկանում, չնայած իր ողջ կրքոտ ցանկությանը (ցանկության մասին ես գիտեի), և այդ պատճառով սոսկալի պետք է գնահատեր նման այցելությունը։ Այդ ծանոթությունը, ինչպես ինձ հայտնի էր, նոր և իշխանի մեծ ջանքերից հետո էր հաստատվել։ Հյուրն այժմ պաշտոնական այցելության էր եկել, բայց, դժբախտաբար, հանկարծակիի էր բերել տանտիրոջը։ Ես տեսա, թե ինչ տառապանքով և ինչ կորսված հայացքով իշխանը մի պահ փորձեց շրջվել դեպի Ստեբելկովը, բայց Ստեբելկովը, կարծես ոչինչ էլ չէր եղել, դիմացավ այդ հայացքին և, ամենևին միտք անգամ չունենալով անհետանալ, առանց քաշվելու նստեց բազմոցին և հավանաբար ի նշան անկախության, ձեռքով սկսեց խառնել սազերը։ Նա նույնիսկ մի փքուն արտահայտություն տվեց դեմքին, և, մի խոսքով, վճռականապես անտանելի դարձավ։ Ինչ վերաբերում է ինձ, ես այն ժամանակ էլ, իհարկե, արդեն ինձ պահել գիտեի և, անշուշտ, ոչ ոքի չէի խայտառակի, բայց որքան եղավ իմ զարմանքը, երբ ես իշխանի այդ նույն կորսված, խեղճացած ու չար հայացքը բռնեցի նաև ինձ վրա, ուրեմն նա ամաչում էր երկուսիս համար էլ և ինձ հավասարեցնում էր Ստեբելկովին։ Այս միտքը ինձ կատաղության հասցրեց, ես ավելի անկաշկանդ փռվեցի բազմոցին և այնպիսի տեսքով սկսեցի գիրքը թերթել, կարծես ոչ մի բան ինձ հետ ոչ մի կապ չունի։ Ընդհակառակը, Ստեբելկովը աչքերը չռեց, առաջ թեքվեց և սկսեց լարված ականջ դնել նրանց խոսակցությանը, հավանաբար կարծելով, թե դա և քաղաքավարի է, և սիրալիր։ Հյուրը մեկ-երկու անգամ նայեց Ստեբելկովին. ի դեպ, ինձ նույնպես։
Նրանք սկսեցին խոսել ընտանեկան նորություններից, այս պարոնը մի ժամանակ ճանաչելիս էր եղել իշխանի մորը, որը մի հայտնի ընտանիքից էր սերվում։ Որքան որ ես կարող էի եզրակացնել, հյուրը, չնայած իր սիրալիրությանն ու տոնի թվացող պարզությանը, չափազանց բծախնդիր մեկն էր, և, անշուշտ, այնքան բարձր էր գնահատում իրեն, որ իր այցելությունը նույնիսկ ում համար ասես կարող էր մեծ պատիվ համարել։ Եթե իշխանը մենակ լիներ, այսինքն՝ առանց մեզ, ես համոզված եմ, որ ավելի արժանավայել ու հնարամիտ կլիներ, սակայն այժմ մի հատկապես գողացող բան նրա ժպիտի մեջ, որը միգուցե չափից ավելի սիրալիր էր, և ինչ-որ տարօրինակ մի ցրվածություն մատնում էին նրան։
Դեռ մի հինգ րոպե էլ նստած չկային, երբ մի հյուրի մասին էլ զեկուցեցին, և, կարծես դիտմամբ, նույնպես պատիվ չբերողներից։ Սրան ես լավ էի ճանաչում և շատ էլ լսել էի նրա մասին, թեև նա ինձ ամենևին չէր ճանաչում։ Նա դեռ շատ երիտասարդ էր, թեև կլիներ արդեն մի քսաներեք տարեկան, հրաշալի հագնված, լավ ընտանիքի որդի և ինքն էլ շատ գեղեցիկ էր, բայց անշուշտ վատ հասարակության մեջ ընկած։ Դեռ անցյալ տարի նա ծառայում էր ամենաաչքի ընկնող գվարդիական հեծյալ գնդերից մեկում, սակայն ստիպված էր ինքը պաշտոնաթող լինելու, և բոլորը գիտեին, թե ինչ պատճառով։ Նրա մասին հարազատները նույնիսկ լրագրերում հայտարարություն էին հրապարակել, որ իրենք պատասխանատու չեն նրա պարտքերի համար, բայց նա հիմա էլ շարունակում էր իր քեֆը, ամիսը տասը տոկոսով փող ճարելով, խաղատներում սոսկալի խաղալով և մինչև վերջին կոպեկը մի հայտնի ֆրանսուհու վրա վատնելով։ Բանն այն է, որ մոտ մեկ շաբաթ սրանից առաջ մի երեկոյում նրան հաջողվել էր մոտ տասներկու հազար շահել, և նա ցնծում էր։ Իշխանի հետ նա բարեկամական հարաբերությունների մեջ էր. նրանք հաճախ միասին և համատեղ խաղում էին, բայց իշխանը, նրան տեսնելով, նույնիսկ ցնցվեց, ես դա իմ տեղից նկատեցի, այդ տղեկն ամենուրեք իրեն իր տանն էր զգում, առանց որևէ բանից քաշվելու և մտքովն անցած ամեն բանի մասին բարձրաձայն ու զվարթ խոսում էր և, անշուշտ, նրա մտքով չէր էլ կարող անցնել, թե մեր հյուրընկալը իր կարևոր հյուրի առջև այդպես դողում է իր ներկայության պատճառով։
Ներս մտնելով՝ նա ընդհատեց նրանց զրույցը և իսկույն, նույնիսկ դեռ չնստած, սկսեց երեկվա խաղի մասին պատմել։
― Կարծեմ, դուք էլ այնտեղ էիք,― երրորդ նախադասությունից դարձավ նա կարևոր հյուրին, յուրայիններից մեկի տեղը նրան դնելով, բայց, իսկույն էլ սխալը տեսնելով, բղավեց.
― Ախ, ներեցեք, քիչ մնաց, որ ձեզ երեկվաններից մեկի տեղը դնեի։
― Ալեքսեյ Վլադիմիրովիչ Դարզան, Իպպոլիտ Ալեքսանդրովիչ Նաշչոկին,― փութկոտ ծանոթացրեց նրանց իշխանը, այս տղեկին այնուամենայնիվ կարելի էր ներկայացնել, հայտնի ու լավ ազգանուն ուներ, իսկ մեզ քիչ առաջ չներկայացրեց, և մենք շարունակում էինք նստած մնալ մեր անկյուններում։ Ես վճռականապես չէի ուզում գլուխս շրջել նրանց կողմը, բայց Ստեբելկովը, երիտասարդին տեսնելով, սկսեց ուրախ ժպտալ և, ըստ երևույթին, սպառնում էր խոսել։ Այս բոլորն ինձ համար նույնիսկ զվարճալի էր դառնում։
― Անցյալ տարի ես ձեզ հաճախ կոմսուհի Վերիգինայի տանն եմ հանդիպել,― ասաց Դարզանը։
― Ես ձեզ հիշում եմ, բայց դուք այն ժամանակ, կարծեմ զինվորական համազգեստով էիք,― սիրալիր պատասխանեց Նաշչոկինը։
― Այո, համազգեստով էի, բայց շնորհիվ... Ա՜, Ստեբելկով, արդեն այստե՞ղ եք։ Եվ ինչպե՞ս է, որ սա այստեղ է։ Հենց շնորհիվ սրա նման պարոնների ես համազգեստով չեմ,― նա մատնացույց արեց ուղիղ Ստեբելկովին ու քրքջաց։ Ուրախ ծիծաղեց նաև Ստեբելկովը, հավանաբար լսածը որպես հաճոյախոսություն ընդունելով։ Իշխանը շառագունեց և շտապեց ինչ-որ հարցով Նաշչոկինին դիմել, իսկ Դարզանը, Ստեբելկովին մոտենալով, մի բանի մասին սկսեց կրակոտ, բայց արդեն կիսաձայն խոսել։
― Կարծես, դուք արտասահմանում լավ ծանո՞թ էիք Կատերինա Նիկոլաևնա Ախմակովայի հետ,― հարցրեց հյուրը իշխանին։
― Օ՜, իհարկե, ծանոթ էի...
― Կարծեմ, այստեղ շուտով մի նորություն է լինելու։ Ասում են, նա ամուսնանում է բարոն Բյորինգի հետ։
― Դա ճիշտ է,― բղավեց Դարզանը։
― Դուք... դա հաստա՞տ գիտեք,― նկատելի հուզմունքով և հատուկ շեշտով արտասանելով իր հարցը՝ Նաշոչկինին դիմեց իշխանը։
― Ինձ ասացին և այդ մասին, կարծեմ, արդեն խոսում են, թեև հաստատ չգիտեմ։
― Օ՜, դա հաստատ է,― նրանց մոտեցավ Դարզանը,― երեկ Դուբասովն ինձ ասաց, այդպիսի նորությունները նա միշտ առաջինն է իմանում։ Եվ իշխանն էլ պետք է որ իմանա...
Նաշչոկինը սպասեց մինչև Դարզանն ավարտի և նորից դիմեց իշխանին.
― Հիմա նա հազվադեպ է լինում հասարակության մեջ։
― Վերջին ամսում նրա հայրը հիվանդ էր,― մի տեսակ չոր նկատեց իշխանը։
― Կարծեմ, թե արկածներով հարուստ տիկին է,― հանկարծ բերնից թռցրեց Դարզանը։
Ես գլուխս բարձրացրի և ձգվեցի։
― Ես բախտ ունեմ անձամբ ճանաչելու Կատերինա Նիկոլաևնային և իմ պարտքն եմ համարում հավաստիացնելու, որ բոլոր խայտառակ լուրերը բացարձակ սուտ են և անամոթություն... և հորինված են նրանց կողմից... ովքեր պտտվել են նրա շուրջը և ոչնչի չեն հասել։
Այսպես հիմարավարի խոսակցությունը կտրելով՝ ես լռեցի՝ շարունակելով կրակ կտրած դեմքով ու ձգված նայել բոլորին։ Բոլորը իմ կողմը շրջվեցին, բայց Ստեբելկովը հանկարծ քռքռաց, քմծիծաղ տվեց նաև կարծես ապշահար Դարզանը։
― Արկադի Սակարովիչ Դոլգոռուկի,― Դարզանին ինձ ցույց տվեց իշխանը։
― Այո, հավատացեք, իշխան,― բարեսրտորեն ու անկեղծ ինձ դիմեց Դարզանը,― ես իմ կողմից չեմ ասում, եթե ասեկոսեներ են եղել, ես չեմ դրանք տարածել։
― Օ՜, ես ձեզ չեմ ասում,― արագ պատասխանեցի ես, բայց Ստեբելկովն անթույլատրելի կերպով ծիծաղեց և հենց այն պատճառով, որ, ինչպես պարզվեց հետո, Դարզանն ինձ իշխան էր անվանել։ Իմ դժոխային ազգանունն այստեղ էլ ամեն բան փչացրեց։ Նույնիսկ հիմա եմ շիկնում այն մտքից, որ ես, իհարկե, ամոթից չհամարձակվեցի այն պահին վեր հանել այդ հիմարությունն ու չհայտարարեցի բարձրաձայն, թե ես ուղղակի Դոլգոռուկի եմ։ Դա դեռ առաջին անգամ պատահեց իմ կյանքում։ Դարզանը տարակուսած ինձ էր նայում և քրքջացող Ստեբելկովին։
― Ախ, հա՜, ի՞նչ սիրունիկ օրիորդ տեսա հենց նոր ձեր սանդուղքի վրա, նրբադեմ ու շիկահեր,― հանկարծ հարցրեց նա իշխանին։
― Իսկապես, չգիտեմ ում եք տեսել,― շիկնելով, արագ պատասխանեց նա։
― Էլ ո՞վ պետք է իմանա,― ծիծաղեց Դարզանը։
― Սակայն դա... դա կարող է լինել...― մի տեսակ կարկամեց իշխանը։
― Դա... հենց իր քույրիկն է եղել, Լիզավետա Մակարովնան,― հանկարծ ինձ ցույց տվեց Ստեբելկովը։― Որովհտև ես էլ քիչ առաջ նրան հանդիպեցի...
― Ախ, իսկապես,― իսկույն հարեց իշխանը, բայց այս անգամ դեմքի չափազանց պատկառազդու և լուրջ արտահայտությամբ,― դա, երևի, Լիզավետա Մակարովնան է եղել, Աննա Ֆյոդորովնա Ստոլբեևայի, որի տանը ես հիմա ապրում եմ, մտերիմ ծանոթուհին։ Նա, հավանաբար, այսօր այցելել է Դարյա Օնիսիմնովնային, նույնպես Աննա Ֆյոդորովնայի մտերմուհուն, որին նա այստեղից մեկնելիս, հանձնարարել է իր տունը...
Այս բոլորը ճիշտ այսպես էլ եղել էր։ Այդ Դարյա Օնիսիմովնան խեղճ Օլյայի մայրն էր, որի մասին ես արդեն պատմել եմ և որին Տատյանա Պավլովնան վերջապես պատսպարել էր Ստոլբեևայի տանը։ Ես հրաշալի գիտեի, որ Լիզան լինում է Ստոլբեևայի տանը և հետո հազվադեպ այցելում է խեղճ Դարյա Օնիսիմովնային, որին բոլորն էլ մեզանում շատ սիրեցին, բայց այն ժամանակ, հանկարծ, իշխանի այդ, ի դեպ, չափազանց իմաստալից հայտարարությունից և հատկապես Ստեբելկովի հիմար արարքից հետո, իսկ գուցեև այն պատճառով, որ ինձ հենց նոր իշխան անվանեցին, և հանկարծ կաս-կարմիր կտրեցի։ Բարեբախտաբար, հենց այդ րոպեին Նաշչոկինը տեղից վերկացավ, որ մեկնի, նա ձեռքը մեկնեց նաև Դարզանին։ Այն պահին, երբ ես ու Ստեբելկովը մենակ մնացինք, սա, գլխով ինձ նշաններ անելով, ցույց տվեց Դարզանին, որը դռների մեջ թիկունքով էր դեպի մեզ կանգնած։ Ես Ստեբելկովին բռունցք ցույց տվի։
Մեկ րոպեից գնաց նաև Դարզանը, նախապես պայմանավորվելով իշխանի հետ վաղը անպայման հանդիպել իրար մեջ արդեն որոշված ինչ-որ տեղում, անշուշտ, խաղատանը։ Դուրս գալիս, նա մի բան բղավեց Ստեբելկովին և թեթևակի գլուխ տվեց նաև ինձ։ Հենց որ նա դուրս եկավ, Ստեբելկովը տեղից թռավ, կանգնեց սենյակի մեջտեղում ու մատը վեր տնկեց.
― Այս պարոնիկը անցած շաբաթ մի այսպիսի օյին խաղաց, մուրհակ տվեց, բայց Ավերյանովի վրա կեղծ բլանկ գրեց։ Եվ թեև մուրհակն այդ ձևով գոյություն ունի, բայց թե այդպես ընդունված չէ։ Քրեական է։ Ութ հազար։
― Եվ երևի այդ մուրհակը ձեզ մոտ է,― գազանի պես նրան նայեցի ես։
― Բանկն է ինձ մոտ, ինձ մոտ mont de piété[38]-ն է, ոչ թե մուրհակը։ Լսե՞լ եք, ինչ բան է mont de piété-ն Փարիզում, հաց և բարեգործություն աղքատներին. ինձ մոտ mont de piété է...
Իշխանը կոպտորեն ու չարությամբ ընդհատեց նրան.
― Ի՞նչ եք անում այստեղ։ Ինչո՞ւ էիք նստած մնացել։
― Ա՜,― արագ աչքերը թարթեց Ստեբելկովը,― թե չէ՞։ Այնպես չէ՞։
― Ոչ-ոչ-ոչ, այնպես չէ,― բղավեց ու ոտքը գետին դոփեց իշխանը,― ես արդեն ասացի։
― Դե, եթե այդպես է... թող այդպես լինի։ Միայն թե դա այդպես չէ...
Նա կտրուկ շրջվեց և, գլուխը խոնարհելով ու մեջքը կորացնելով, հանկարծ դուրս եկավ սենյակից։ Իշխանը արդեն դռների մեջ բղավեց նրա հետևից։
― Իմացեք, պարոն, որ ես ձեզնից ամենևին չեմ վախենում։
Նա շատ գրգռված էր, ուզում էր նստել, բայց, նայելով ինձ, չնստեց։ Նրա հայացքը կարծես ինձ էլ էր ասում. «Դո՛ւ ինչո՞ւ ես տնկվել այստեղ»։
― Ես, իշխան,― փորձեցի սկսել ես...
― Իսկապես ասած ես բոլորովին ժամանակ չունեմ, Արկադի Մակարովիչ, հենց հիմա մեկնում եմ։
― Մեկ րոպե, իշխան, ինձ համար սա շատ կարևոր է, և, նախ, հետ վերցրեք ձեր երեք հարյուր ռուբլին։
― Սա ի՞նչ նորություն է։
Նա քայլում էր սենյակում, բայց կանգ առավ։
― Այն նորություն է, որ այն բոլորից հետո, ինչ որ տեղի ունեցավ այստեղ... և այն, որ դուք Վերսիլովի մասին ասացիք, թե նա անպատիվ մարդ է և, վերջապես, ձեր խոսակցության տոնը մնացած ողջ ժամանակ... Մի խոսքով, ես ոչ մի կերպ չեմ կարող սա ընդունել։
― Սակայն դուք ամբողջ ամիս ընդունում էիք։
Հանկարծ նա նստեց աթոռին։ Ես կանգնած էի սեղանի մոտ և մի ձեռքով քրքրում էի Բելինսկու գիրքը, իսկ մյուսով բռնել էի լայնեզր գլխարկս։
― Ուրիշ զգացմունքներ կային, իշխան... եվ վերջապես, ես երբեք չէի հասցնի հայտնի գումարին... Այդ խաղը... Մի խոսքով, չեմ կարող։
― Դուք ուղղակի ոչնչով չեք նշանավորել ձեզ և այդ պատճառով էլ կատաղում եք. կխնդրեի ձեզ հանգիստ թողնել այդ գիրքը։
― Ի՞նչ է նշանակում «չեք նշանավորել ձեզ»։ Եվ վերջապես, դուք ձեր հյուրերի ներկայությամբ ինձ համարյա հավասարեցրիք Ստեբելկովին։
― Ա՜, ահա և խնդրի լուծումը,― կծու քմծիծաղ տվեց նա։― Դրան ավելացրած նաև այն, որ դուք շփոթվեցիք, երբ Դարզանը ձեզ իշխան անվանեց։
Նա չար ծիծաղեց։ Ես բռնկվեցի։
― Ես չեմ հասկանում անգամ... ձեր իշխանական տիտղոսը ես ձրի էլ չեմ վերցնի...
― Ես գիտեմ ձեր բնավորությունը։ Ի՜նչ ծիծաղելի բղավեցիք ի պաշտպանություն Ախմակովայի... Թողեք գիրքը։
― Դա ի՞նչ է նշանակում,― բղավեցի նաև ես։
― Թո-ղեք գիրքը,― կարծես հարձակվելու պատրաստ, մոլեգին ձգվելով բազկաթոռում, ծղրտաց հանկարծ նա։
― Դա արդեն անցնում է բոլոր սահմանները,― արտասանեցի ես և արագ դիմեցի սենյակից դուրս։ Բայց ես դեռ չէի հասել դահլիճի վերջին, երբ նա ձայն տվեց ինձ աշխատասենյակի դռնից։
― Վերադարձեք, Արկադի Մկարովիչ։ Վե-րա-դար-ձեք։ Իսկույն վե-րա-դար-ձեք։
Ես չէի լսում ու գնում էի։ Նա արագ քայլերով ինձ հասավ, բռնեց ձեռքս և քարշ տվեց աշխատասենյակ։ Ես չէի դիմադրում։
― Վերցրեք,― հուզմունքից գունատ, իմ թողած երեք հարյուր ռուբլին ինձ մեկնելով, ասում էր նա։― Անպայման վերցրեք... հակառակ դեպքում մենք... անպայման։
― ԻՆչպե՞ս կարող եմ վերցնել, իշխան։
― Դե, ուզո՞ւմ եք ձեզնից ներողություն խնդրեմ։ Դե, ներեցեք ինձ...
― Ես միշտ սիրել եմ ձեզ, իշխան, և եթե դուք ինձ նույնպես...
― Ես նույնպես, վերցրեք...
Ես վերցրի։ Նրա շրթունքները դոդում էին։
― Հասկանում եմ, իշխան, որ այդ սրիկան ձեզ կատաղության է հասցրել... բայց ես միայն այն դեպքում կվերցնեմ, իշխան, եթե մենք համբուրվենք, ինչպես մեր նախորդ տարաձայնությունների ժամանակ...
Այս ասելիս ես էլ էի դողում։
― Այ քեզ քնքշություններ,― շփոթված ժպտալով՝ կմկմաց իշխանը, բայց կռացավ ու համբուրեց ինձ։ Ես ցնցվեցի, նրա դեմքին համբույրի պահին որոշակի զզվանք տեսա։
― Գոնե փող բերե՞ց ձեզ համար...
― Էհ, միևնույն է։
― Ես ձեզ համար եմ...
― Բերեց, բերեց։
― Իշխան, մենք բարեկամներ ենք եղել... և, վերջապես, Վերսիլովը...
― Դե լավ, իհարկե, իհարկե։
― Եվ, վերջապես, ես իրոք վերջնականապես չգիտեմ, այս երեք հարյուրը...
Ես փողը ձեռքումս էի պահել։
― Վերցրեք, վեր-ցը-րեք,― նորից քմծիծաղ տվեց նա, բայց նրա ժպիտում ինչ-որ շատ չար բան կար։
Ես վերցրի։
Գլուխ երրորդ
I
Ես վերցրի, որովհետև սիրում էի նրան։ Նրան, ով չի հավատա, ես կպատասխանեմ, որ, համենայն դեպս այն րոպեին, երբ վերցնում էի նրանից այդ փողը, ես հաստատ համոզված էի, որ եթե ուզենամ, ապա շատ էլ լավ կարող եմ մի ուրիշ աղբյուրից ճարել։ Եվ այդ պատճառով, ուրեմն, վերցրել եմ ոչ թե ծայրահեղ վիճակում լինելով, այլ նրբանկատությունից, միայն որպեսզի նրան չվիրավորեմ։ Ավա՜ղ, այդպես էի դատում ես այն ժամանակ։ Եվ այնուամենայնիվ, դուրս գալով նրա տնից, ես ինձ շատ վատ զգացի, ես տեսնում էի նրա արտակարգ փոխվելն իմ նկատմամբ այդ առավոտյան, այդպիսի տոնով նա դեռ երբեք չէր խոսել ինձ հետ, իսկ Վերսիլովի դեմ դա արդեն կատարյալ ապստամբություն էր։ Ստեբելկովն ինչ-որ բանով, իհարկե, շատ էր վրդովել նրան քիչ առաջ, բայց նա սկսել էր դեռ մինչև Ստեբելկովը։ Մի անգամ էլ կրկնեմ․ սկզբնականի հետ համեմատած՝ փոփոխություն կարելի էր նկատել նաև բոլոր վերջին օրերի ընթացքում, բայց ոչ այսպիսի, ոչ այս աստիճանի, ահա թե ինչն է գլխավորը։ Կարող էր ազդել նաև այդ ֆլիգել-ադյուտանտ բարոն Բյորինգի մասին լուրը... Ես էլ հուզված պոռթկացի, բայց... Բանն էլ հենց այդ է, որ այն ժամանակ բոլորովին այլ բան էր շողշողում, և ես թեթևամտորեն այնքա՜ն բան էի թողնում, որ աչքիցս վրիպի, շտապում էի թողնել, վանում էի ինձնից բոլոր մռայլները և դիմում շողշողացողին...
Դեռ կեսօրվա ժամը մեկը չկար։ Իշխանի մոտից ես իմ Մատվեյով դիմեցի ուղիղ (կհավատա՞ք, թե ում մոտ) Ստեբելկովի մոտ։ Բանն էլ հենց այդ է, որ քիչ առաջ նա ինձ զարմացրեց ոչ այնքան իր գալով իշխանի մոտ (քանի որ նա իշխանին խոստացել էր գալ), որքան նրանով, որ թեև համաձայն իր հիմար սովորության, բայց ամենևին ոչ այն թեմայով, որով սպասում էի ես։ Երեկ երեկոյան քաղաքային փոստով ինձ համար բավական առեղծվածային մի երկտող էի ստացել նրանից, որով նա շատ խնդրում էր ինձ հենց այսօր ժամը մեկից հետո լինել իր մոտ և որ «ինքը կարող է ինձ համար անսպասելի բաներ հաղորդել ինձ»։ Եվ ահա այս նամակի մասին հիմա, իշխանի մոտ, որևէ ակնարկ անգամ չարեց։ Ի՞նչ գաղտնիքներ կարող են լինել Ստեբելկովի և իմ միջև։ Նման միտքը նույնիսկ ծիծաղելի էր. բայց նկատի ունենալով ողջ տեղի ունեցածը, այժմ նրա մոտ ճանապարհվելով, նույնիսկ մի քիչ հուզված էի։ Ես մի անգամ, մի երկու շաբաթ սրանից առաջ, իհարկե, փողի խնդրով դիմել եմ նրան, և նա տվել է, բայց չգիտես ինչու, այն ժամանակ մենք իրարից բաժանվեցինք, և ես ինքս փողն այդ չվերցրի, այն ժամանակ նա ըստ իր սովորության ինչ-որ անհստակ բան մրթմրթաց, և ինձ թվաց, թե նա ուզում էր ինչ-որ բան, ինչ-որ հատուկ պայմաններ առաջարկել, իսկ քանի որ ես մշտապես որոշակիորեն վերից վար քամահրում էի նրան ամեն անգամ, երբ հանդիպում էի իշխանի մոտ, ապա հպարտորեն ընդհատեցի հատուկ պայմանների մասին յուրաքանչյուր միտք և դուրս եկա, թեև նա հետապնդում էր ինձ մինչև դուռը․ ես այն ժամանակ իշխանից վերցրի։
Ստեբելկովն ապրում էր միանգամայն մեկուսացած և ապրում էր հարուստ. չորս հրաշալի սենյակից բաղկացած բնակարան, լավ կահկարասի, կին ու տղամարդ ծառաներ և մի տնտեսվարուհի, ի դեպ, բավական տարեց։ Ես զայրացած ներս մտա։
― Լսեցեք, պարոն,― սկսեցի ես դեռ դռնից ներս չմտած,― առաջինը ի՞նչ է նշանակում այս երկտողը։ Իմ և ձեր միջև որևէ նամակագրություն ես հնարավոր չեմ համարում։ Եվ ինչո՞ւ քիչ առաջ ուղղակի իշխանի մոտ դուք չհայտնեցիք այն, ինչ ձեզ պետք է։ Ես պատրաստ էի ձեզ լսել։
― Իսկ դուք ինչո՞ւ քիչ առաջ լսել էիք ու ոչինչ չէիք հարցնում,― ամենաինքնագոհ ժպիտով բերանը տարածեց նա։
― Որովհետև ոչ թե ես ձեր կարիքն ունեմ, այլ դուք իմ կարիքն ունեք,― հանկարծ տաքանալով բղավեցի ես։
― Իսկ եթե այդպես է, էլ ինչո՞ւ եք ինձ մոտ ժամանել,― հաճույքից քիչ մնաց, որ նա տեղից թռչեր։ Ես վայրկենապես շրջվեցի և ուզում էի հեռանալ, բայց նա ուսիցս բռնեց։
― Ոչ, ոչ, ես կատակեցի։ Կարևոր գործ է. ինքներդ կտեսնեք։
Ես նստեցի։ Խոստովանում եմ, ես հետաքրքրված էի։ Մենք նստեցինք մեծ գրասեղանի ծայրին, մեկս մյուսի դիմաց։ Նա խորամանկորեն ժպտաց և ուզեց մատը տնկել։
― Խնդրեմ, առանց ձեր խորամանկությունների և առանց մատների, և, որ գլխավորն է, առանց ամեն տեսակ այլաբանությունների, ուղիղ գործից սկսեք, թե չէ հենց հիմա կգնամ,― նորից զայրագին բղավեցի ես։
― Դուք... հպարտ եք,― ինչ-որ հիմար կշտամբանքով, բազկաթոռով դեպի ինձ թեքվելով և ճակատի բոլոր կնճիռները դեպի վեր մղելով արտասանեց նա։
― Հենց այդպես էլ պետք է ձեզ հետ։
― Դուք... այսօր իշխանից փող եք վերցրել, երեք հարյուր ռուբլի, ես փող ունեմ։ Իմ փողն ավելի լավն է։
― Ի՞նչ գիտեք, թե վերցրել եմ,― սոսկալի զարմացա ես։― Բայց մի՞թե նա ինքն է ձեզ այդ ասել։
― Ինքն է ինձ ասել, մի անհանգստացեք, հենց այնպես, հարևանցիորեն, խոսքին համընկավ, հենց միայն մի խոսքի, դիտմամբ չասաց։ Ինքն ինձ ասաց։ Իսկ կարելի էր նրանից չվերցնել։ Այդպե՞ս է, թե այդպես չէ։
― Բայց դուք, լսել եմ, անտանելի տոկոսներ եք պոկում։
― Ես mont de piété եմ պահում, և չեմ էլ պոկում։ Եվ միայն մտերիմների համար եմ պահում, իսկ ուրիշներին չեմ տալիս։ Ուրիշների համար mont de piété-ն...
Այդ mont de piété-ն ամենասովորական փողի փոխտվություն էր գրավով, ինչ-որ մեկի անունով, մի ուրիշ բնակարանում և ծաղկում էր ըստ ամենայնի։
― Իսկ մտերիմներիս ես մեծ գումարներ եմ տալիս։
― Իսկ ի՞նչ է, իշխանը ձեզ այդքան մտերիմ մա՞րդ է։
― Մը-տե-րիմ է. բայց... ձևեր է բանեցնում։ Նա չպիտի համարձակվի ձևեր բանեցնել։
― Իսկ ի՞նչ է, այդքան ձեր բռի մե՞ջ է։ Եվ մե՞ծ է պարտքը։
― Մեծ է... պարտքը։
― Նա ձեզ կվճարի, ժառանգություն ունի...
― Դա նրա ժառանգությունը չէ. նա փող է պարտք, նաև մի ուրիշ բան է պարտք։ Ժառանգությունը բավական չէ։ Ես ձեզ առանց տոկոսների կտամ։
― Նույնպես որպես «մտերիմի՞»։ Այդ ինչո՞վ եմ վաստակել,― ծիծաղեցի ես։
― Կվաստակեք։― Նա կրկին ամբողջ մարմնով դեպի ինձ մղվեց և փորձեց մատը տնկել։
― Առանց մատների, Ստեբելկով, թե չէ կգնամ։
― Լսեցեք... Նա կարող է ամուսնանալ Աննա Անդրեևնայի հետ։― Եվ նա ահավոր ձևով կկոցեց իր ձախ աչքը։
― Լսեք, Ստեբելկով, խոսակցությունն այնքան խայտառակ բնույթ է ստանում... Ինչպե՞ս եք համարձակվում Աննա Անդրեևնայի անունը տալ։
― Մի բարկացեք։
― Ես միայն ինձ վրա ուժ գործ դնելով եմ լսում, որովհետև ինչ-որ մի խարդախություն եմ պարզ տեսնում և ուզում եմ իմանալ... Բայց ես կարող եմ չդիմանալ, Ստեբելկով։
― Մի բարկացեք, գոռոզություն մի արեք։ Մի քիչ գոռոզություն մի արեք և ականջ դրեք, իսկ հետո նորից գոռոզացեք։ Աննա Անդրեևնայի մասին գիտեք, չէ՞։ Այն մասին, որ իշխանը կարող է ամուսնանալ նրա հետ... Գիտեք, չէ՞։
― Այդ մտքի մասին, իհարկե, լսել եմ և ամեն բան գիտեմ, բայց իշխանի հետ երբեք այդ մասին չեմ խոսել։ Միայն գիտեմ, որ այդ միտքը ծագել է ծեր իշխան Սոկոլսկու գլխում, որը հիմա էլ հիվանդ է. բայց ես երբեք ոչինչ չեմ խոսել և ոչ մի մասնակցություն դրանում չեմ ունեցել։ Հայտնելով ձեզ սա միմիայն բացատրելու նպատակով՝ թույլ եմ տալիս ինձ հարցնելու ձեզ, առաջինը՝ ինչի՞ համար եք դո՛ւք այդ մասին խոսում ինձ հետ։ Եվ երկրորդը՝ մի՞թե իշխանը նման բաների մասին խոսում է ձեզ հետ։
― Նա չի ինձ հետ խոսում, նա չի ուզում ինձ հետ խոսել, այլ ե՛ս եմ խոսում նրա հետ, իսկ նա չի ուզում լսել։ Քիչ առաջ գոռում էր։
― Պետք է, որ գոռար։ Ես հավանություն ես տալիս նրան։
― Ծերուկը՝ իշխան Սոկոլսկին, Աննա Անդրեևնային հարուստ օժիտ կտա. Աննա Անդրեևնան շահել է նրա սիրտը։ Այդ դեպքում փեսացուն՝ իշխան Սոկոլսկին, կվերադարձնի բոլոր փողերս։ Եվ ոչ փողային պարտքն էլ կտա։ Հաստատ կտա։ Իսկ հիմա նա չունի, որ տա։
― Իսկ ես, ես ձեր ինչի՞ն եմ պետք։
― Դուք գլխավոր հարցի համար եք պետք, դուք ծանոթ եք. դուք այնտեղ բոլորի հետ ծանոթ եք։ Դուք կարող եք ամեն բան իմանալ։
― Ախ, գրողը տանի... ի՞նչ իմանալ։
― Ուզո՞ւմ է, արդյոք, իշխանը, ուզում է Աննա Անդրեևնան, ուզո՞ւմ է ծեր իշխանը։ Հաստատապես իմանալ։
― Եվ դուք հանդգնում եք առաջարկել ինձ ձեր լրտե՞սը դառնալ, և այն էլ փողով,― վրդովված վեր թռա ես։
― Մի գոռոզացեք, մի գոռոզացեք։ Միայն մի քիչ էլ մի գոռոզացեք, ընդամենը մի հինգ րոպե։― Նա նորից նստեցրեց ինձ, նա, ըստ երևույթին, չէր վախենում ոչ իմ շարժումներից, ոչ էլ բացականչություններից, բայց ես որոշեցի լսել մինչև վերջ։
― Ես պետք է շուտ իմանամ, շուտ իմանամ, որովհետև... որովհետև գուցե շուտով ուշ կլինի արդեն։ Տեսա՞ք քիչ առաջ ինչպես դառը հաբը կուլ տվեց, երբ սպան բարոնի ու Ախմակովայի մասին խոսեց։
Ես որոշակիորեն ստորանում էի, որ շարունակում էի լսել, բայց իմ հետաքրքրությունը անհաղթահարելիորեն բորբոքված էր։
― Լսեցեք, դուք... անպիտան մարդ,― վճռականորեն ասացի ես։― Եթե ես այստեղ նստել, լսում ու հանդուրժում եմ, որ խոսվի այնպիսի անձնավորությունների մասին... և նույնիսկ ինքս եմ պատասխանում, ապա ամենևին ոչ այն պատճառով, որ վերապահում եմ ձեզ այդ իրավունքը։ Ես ուղղակի ինչ-որ ստորություն եմ տեսնում... Նախ, ի՞նչ հույսեր կարող է ունենալ իշխանը Կատերինա Նիկոլաևնայի նկատմամբ։
― Ոչ մի, բայց կատաղում է։
― Դա սուտ է։
― Կատաղում է։ Հիմա, ուրեմն, Ախմակովան փաս։ Այստեղ նա պլիեն տանուլ տվեց։ Հիմա նրա համար մնում է միայն Աննա Անդրեևնան։ Ես ձեզ երկու հազար կտամ... առանց տոկոսների և առանց մուրհակի։
Արտասանելով սա՝ նա վճռականորեն ու փքված հետ ընկավ աթոռի թիկնակին և աչքերը չռեց ինձ վրա։ Ես էլ լարված նրան էի նայում։
― Ձեր հագին Բոլշայա Միլյոննայայից գնված զգեստներ են. փող է հարկավոր դրա համար, փող. իմ փողն ավելի լավն է, քան նրանը։ Ես երկու հազարից ավելի կտամ...
― Բայց ինչի՞ համար։ Ինչի՞ համար, գրողը տանի։
Ես ոտքս գետին դոփեցի։ Նա թեքվեց դեպի ինձ ու ազդու արտասանեց.
― Այն բանի, որ չխանգարեք։
― Ես առանց այն էլ ոչ մի բանի չեմ առնչվում,― բղավեցի ես։
― Գիտեմ, որ դուք լռում եք. դա լավ է։
― Ես ձեր հավանության կարիքը չունեմ։ Ես իմ կողմից շատ եմ ուզում, որ այդպես լինի, բայց կարծում եմ, որ դա իմ գործը չէ և ինձ համար դա նույնիսկ անպարկեշտություն է։
― Տեսնո՞ւմ եք, տեսնո՞ւմ եք, անպարկեշտություն է,― մատը տնկեց նա։
― Ի՞նչը տեսնում եք։
― Անպարկեշտությունը... Հը,― և նա հանկարծ ծիծաղեց։― Ես հասկանում եմ, հասկանում եմ, որ ձեզ համար անպարկեշտություն է, բայց... չե՞ք խանգարի,― աչքով արեց նա, բայց այս աչքով անելու մեջ մի ինչ-որ այնքան անպատկառ, նույնիսկ ծաղրական, ստոր բան կար։ Հենց նա էլ իմ մեջ ինչ-որ ստորություն էր ենթադրում և այդ ստորության վրա էր հույս դնում... Դա պարզ էր, բայց ես ոչ մի կերպ չէի հասկանում, թե բանն ինչումն է։
― Աննա Անդրեևնան էլ է ձեր քույրը,― ազդու արտասանեց նա։
― Չհամարձակվեք այդ մասին խոսել։ Եվ ընդհանրապես չհամարձակվեք Աննա Անդրեևնայի մասին խոսել։
― Գոռոզություն մի արեք միայն մեկ րոպե ևս։ Լսեցեք, նա փողը կստանա և բոլորիդ կապահովի,― ծանրակշիռ ասաց Ստեբելկովը,― բոլորիդ, բոլորիդ, հետևո՞ւմ եք իմ մտքին։
― Ուրեմն դուք կարծում եք, որ ես նրանից փող կվերցնե՞մ։
― Չէ՞ որ հիմա վերցնում եք։
― Ես իմն եմ վերցնում։
― Ո՞րն է ձերը։
― Դա Վերսիլովի փողերն են. նա Վերսիլովին քսան հազար է պարտք։
― Բայց Վերսիլովին, ոչ թե ձեզ։
― Վերսիլովն իմ հայրն է։
― Ոչ, դուք Դոլգոռուկի եք, ոչ թե Վերսիլով։
― Դա միևնույն է։
Իսկապես, ես կարող էի այն ժամանակ այսպես դատել։ Ես գիտեի, որ միևնույն չէ, ես այդքան հիմար չէի, բայց նույն այն «նրբանկատությունից» այսպես էի դատում այն ժամանակ։
― Բավական է,― բղավեցի ես։― Ես ամենևին ոչինչ չեմ հասկանում։ Եվ ինչպես կարող էիք նման դատարկ բաների համար կանչել ինձ։
― Մի՞թե իսկապես չեք հասկանում։ Դիտմամբ եք ասում, թե՞ ոչ,― խորաթափանց հայացքով և ինչ-որ չվստահող ժպիտով ինձ դիտելով դանդաղ արտասանեց Ստեբելկովը։
― Աստված վկա, չեմ հասկանում։
― Ասում եմ, նա կարող է բոլորիդ ապահովել, բոլորիդ, միայն մի խանգարեք և մտադրությունից հետ չհամոզեք...
― Դուք, երևի, խելագարվել եք։ Ի՞նչ եք դուրս բերում այդ «բոլորիդ» ասելով։ Ի՞նչ է, Վերսիլովի՞ն պետք է ապահովի։
― Մենակ դուք չեք, և ոչ էլ Վերսիլովը... այստեղ ուրիշներն էլ կան։ Իսկ Աննա Անդրեևնան ձեր նույնպես քույրն է, ինչպիսին որ Լիզավետա Մակարովնան է։
Ես նայում էի աչքերս չռած։ Հանկարծ ինձ նույնիսկ խղճացող ինչ-որ բան առկայծեց նրա գարշելի հայացքում։
― Չեք հասկանում, ուրեմն այդպես ավելի լավ է։ Դա լավ է, շատ լավ, որ չեք հասկանում։ Դա գովելի է... միայն եթե իսկապես չեք հասկանում։
Ես կատարելապես գազազեցի.
― Կոր-սը-վեք ձեր դատարկաբանությունների հետ միասին, ցնդած մարդ,― գլխարկս վերցնելով բղավեցի ես։
― Դրանք դատարկ բաներ չեն։ Ուրեմն եղա՞վ։ Բայց գիտե՞ք դուք կրկին գալու եք։
― Ոչ,― կտրեցի ես արդեն շեմին։
― Գալու եք, և այն ժամանակ... այն ժամանակ ուրիշ խոսակցություն կլինի։ Գլխավոր խոսակցությունը կլինի։ Երկու հազար, հիշեցեք։
II
Ինձ վրա նա այնպիսի կեղտոտ ու պղտոր տպավորություն թողեց, որ, դուրս գալով նրա մոտից, ես նույնիսկ աշխատում էի չմտածել, այլ միայն թքում էի։ Այն միտքը, որ իշխանը կարող էր խոսել նրա հետ իմ մասին և այս փողի մասին, գնդասեղի պես ծակում էր ինձ։ «Կշահեմ և այսօրևեթ կվերադարձնեմ»,― մտածեցի ես վճռականորեն։
Որքան էլ որ հիմար էր ու ծանրալեզու Ստեբելկովը, ես նրա մեջ տեսնում էի իր ամբողջ փայլով, վառ արտահայտված մի սրիկայի, և որ գլխավորն է, տեսնում էի, որ բանն առանց որևէ խարդավանքի այստեղ չի կարող լինել։ Բայց այդ պահին ժամանակ չունեի խորանալու ոչ մի խարդավանքի մեջ, և դա էր իմ հավկուրության գլխավոր պատճառը։ Ես անհանգստացած նայեցի ժամացույցիս, բայց նույնիսկ երկուսը դեռ չկար, ուրեմն, դեռ կարելի էր մի այցելություն անել, հակառակ դեպքում մինչև երեքը ես կմեռնեի անհանգստությունից։ Ես գնացի քրոջս՝ Աննա Անդրեևնա Վերսիլովայի մոտ։ Նրա հետ ես վաղուց արդեն ծանոթացել էի իմ ծերուկ իշխանի մոտ, հենց նրա հիվանդ ժամանակ։ Այն միտքը, որ ես արդեն երեք-չորս օր չեմ տեսել նրան, տանջում էր խիղճս, բայց հենց Աննա Անդրեևնան էլ փրկել էր ինձ. իշխանը մեծ համակրանքով էր լցվել նրա նկատմամբ և ինձ հետ խոսելիս նրան նույնիսկ իր պահապան-հրեշտակն էր անվանում։ Ի դեպ, նրան իշխան Սերգեյ Պետրովիչի հետ ամուսնացնելու միտքը, իսկապես ծագել էր իմ ծերուկի գլխում, և նա քանիցս արտահայտել էր այն իմ ներկայությամբ, իհարկե, որպես գաղտնիք։ Ես այդ միտքը Վերսիլովին հաղորդեցի, առաջներում էլ նկատած լինելով, որ առօրյա բոլոր բաներից, որոնց նկատմամբ այնքա՜ն անտարբեր էր Վերսիլովը, նա միշտ մի տեսակ առանձնապես էր հետաքրքրվում, երբ ես որևէ բան էի հաղորդում նրան իմ ու Աննա Անդրեևնայի հանդիպումներից։ Վերսիլովն այն ժամանակ քրթմնջաց, թե Աննա Անդրեևնան չափազանց խելոք է և նման փափկանկատ գործում կարող է առանց կողմնակի խորհուրդների յոլա գնալ։ Ստեբելկովն անշուշտ իրավացի էր, որ ծերունին նրան օժիտ կտա, բայց ինչպես էր նա համարձակվում ինքը որևէ հույս ունենալ այս գործում։ Այն ժամանակ իշխանը գոռաց նրա հետևից, որ ամենևին չի վախենում նրանից, և իսկապես, արդյոք Ստեբելկովը նրան առանձնասենյակում չի ասել Աննա Անդրեևնայի մասին, պատկերացնում եմ, թե ինչպես կկատաղեի ես, եթե նրա տեղը լինեի։
Վերջին ժամանակներս ես նույնիսկ բավական հաճախ էի լինում Աննա Անդրեևնայի մոտ։ Բայց այստեղ միշտ մի տարօրինակ բան էր պատահում. մշտապես ինքն էր ժամ նշանակում, որ ես գամ, և իհարկե, հաստատ սպասում էր ինձ, բայց, ներս մտնելուս պես անպայման ձևանում էր, որ ես ակամա ու անսպասելի եմ եկել, նրա այս գիծը ես նկատել էի, բայց, այնուամենայնիվ, սրտանց կապվել էի նրա հետ։ Նա ապրում էր Ֆանարիոտովայի՝ իր տատիկի մոտ, իհարկե, որպես նրա սանուհի (Վերսիլովը ոչինչ չէր տալիս նրա ապրուստի համար), բայց բոլորովին ոչ այն դերում, որում սովորաբար նկարագրում են սանուհիներին նշանավոր տիկինների տներում, ինչպես, օրինակ, ծեր կոմսուհու սանուհին Պուշկինի «Ագռավի թագուհին» վիպակում։ Աննա Անդրեևնան ինքը կարծես կոմսուհի լիներ։ Նա այս տանն ապրում էր բոլորովին առանձին, այսինքն թեև Ֆանարիոտովայի հետ միևնույն հարկում և միևնույն բնակարանում, բայց առանձին երկու սենյակներում, այնպես որ ներս մտնելիս ու դուրս գալիս, ես, օրինակ, Ֆանարիոտովներից ոչ մեկին ոչ մի անգամ չեմ հանդիպել։ Նա իրավունք ուներ իր մոտ հյուր ընդունել ում ուզեր և իր ամբողջ ժամանակը ծախսեր ինչպես որ ուզեր։ Ճիշտ է, որ նրա քսաներկուսն արդեն լրացել էր։ Բարձրաշխարհիկ հասարակության մեջ վերջին տարում նա համարյա դադարել էր երևալուց, թեև Ֆանարիոտովան ծախքերի մեջ ժլատություն չէր անում թոռնուհու համար, որին, ինչպես լսել էի, շատ էր սիրում։ Ընդհակառակը, Աննա Անդրեևնայի մեջ ինձ հենց այն էր դուր գալիս, որ ես նրան հանդիպում էի միշտ համեստ զգեստներով, միշտ որևէ բանով զբաղված, գիրք կարդալիս կամ ձեռագործ անելիս։ Նրա տեսքում մի ինչ-որ մենաստանային, համարյա միանձնուհի հիշեցնող բան կար, և դա ինձ դուր էր գալիս։ Նա շատախոս չէր, բայց միշտ խոսում էր կշռադատված և սոսկալի լսել գիտեր, այն, ինչը ես երբեք չէի կարողանում։ Երբ ես նրան ասում էի, թե նա, ոչ մի ընդհանուր դիմագիծ չունենալով, արտակարգ կերպով, սակայն, հիշեցնում է ինձ Վերսիլովին, նա միշտ թեթև շառագունում էր։ Նա հաճախ էր շառագունում և միշտ արագ, բայց միշտ միայն մի թեթև, և ես շատ սիրեցի նրա դեմքի այդ առանձնահատկությունը։ Նրա ներկայությամբ Վերսիլովին ես երբեք ազգանունով չէի կոչում, այլ անպայման Անդրեյ Պետրովիչ, և դա մի տեսակ ինքն իրեն էր ստացվել։ Ես շատ լավ նկատել էի, որ Ֆանարիոտովներն ընդհանրապես ինչ-որ չափով ամաչում էին Վերսիլովի համար․ ի դեպ, ես միայն Աննա Անդրեևնայով էի դա նկատել, թեև այդ էլ չգիտեմ, թե կարելի՞ է, արդյոք, այստեղ «ամաչում» բառը գործածել, բայց դրա նման մի բան, այնուամենայնիվ, կար։ Նրա մոտ ես խոսք էի բաց անում նաև իշխան Սերգեյ Պետրովիչի մասին, և նա ուշադիր լսում էր և, ինձ թվում էր, որ հետաքրքրվում էր այդ տեղեկություններով, բայց միշտ կարծես այնպես էր ստացվում, որ ես ինքս եմ դրանք հաղորդում, իսկ ինքը երբեք հարց ու փորձ չի անում։ Նրանց միջև ամուսնության հնարավորության մասին ես երբեք չէի համարձակվում խոսք բացել, թեև հաճախ ուզում էի, որովհետև այդ միտքը որոշ չափով ինձ էլ էր դուր գալիս։ Բայց նրա սենյակում ես զրկվում էի շատ ու շատ բաների մասին խոսելու համարձակությունից և, ընդհակառակը, չափազանց լավ էի զգում ինձ նրա սենյակում։ Շատ էի սիրում նաև, որ նա շատ կրթված է և շատ կարդացած, այն էլ խելոք գրքեր, ինձնից շատ ավելի կարդացած։
Առաջին անգամ նա ինքն ինձ իր տուն հրավիրեց։ Ես այն ժամանակ էլ էի հասկանում, որ նա միգուցե, հույս ունի երբեմն ինչ-որ բաներ ինձնից դուրս կորզել։ Օ՜, այն ժամանակ շատերը կարող էին շատ ու շատ բաներ ինձնից տեղեկանալ։ «Բայց ի՞նչ կա դրանում,― մտածում էի ես,― չէ՞ որ հենց միայն դրա համար չէ նա ինձ իր տանն ընդունում», մի խոսքով, ես նույնիսկ ուրախ էի, որ կարող էի նրա համար օգտակար լինել և... և երբ նրա հետ նստած էի լինում, մտքումս միշտ ինձ թվում էր, որ քույրս է նստած իմ կողքին, թեև մեր ազգականության մասին մենք դեռ ոչ մի անգամ չէինք խոսել, ոչ մի բառով, ոչ նույնիսկ ակնարկով, կարծես դա գոյություն էլ չուներ ամենևին։ Նրա մոտ նստածս ժամանակ ինձ կարծես միանգամայն անիմաստ էր թվում դրա մասին խոսելը և, իսկապես, նրան նայելիս, երբեմն անհեթեթ մի միտք էր անցնում գլխովս, միգուցե նա ամենևին չգիտի էլ այդ ազգականության մասին, այնքան այդպես էր պահում նա իրեն ինձ հետ։
III
Ներս մտնելով ես հանկարծ տեսա նրա մոտ Լիզային։ Դա համարյա ցնցեց ինձ։ Ինձ քաջ հայտնի էր, որ նրանք առաջներում էլ հանդիպել էին. դա տեղի էր ունեցել «ծծկեր երեխայի» մոտ։ Հպարտ ու ամաչկոտ Աննա Անդրեևնայի՝ այդ երեխային տեսնելու ցնորամտության և այնտեղ Լիզային հանդիպելու մասին ես, գուցե, հետո կպատմեմ, եթե տեղը գա, բայց, այնուամենայնիվ, ես ամենևին չէի սպասում, թե Աննա Անդրեևնան երբևէ Լիզային հրավիրած լինի իր տուն։ Դա ինձ հաճելի զարմանք պատճառեց։ Զարմանքս, անշուշտ, ցույց չտալով, ես, Աննա Անդրեևնային բարևելուց և Լիզայի ձեռքը ջերմորեն սեղմելուց հետո, նստեցի նրա կողքին։ Նրանք երկուսն էլ գործով էին զբաղված․ սեղանին ու նրանց ծնկներին փռված էր Աննա Անդրեևնայի հասարակության մեջ երևալու հարուստ, բայց հին, այսինքն երեք անգամ արդեն հագած, շրջազգեստը, որը նա ուզում էր ինչ-որ կերպ ձևափոխել։ Այդ գործում Լիզան մեծ «վարպետ» էր և ճաշակ ուներ, այդ պատճառով էլ տեղի էր ունենում «իմաստուն կանանց» հանդիսավոր խորհուրդը։ Ես հիշեցի Վերսիլովին ու ծիծաղեցի, և ընդհանրապես էլ այդ պահին շենշող տրամադրություն ունեի։
― Դուք այսօր շատ ուրախ եք, և դա շատ հաճելի է,― ասաց Աննա Անդրեևնան՝ նշանակալից ու հատ-հատ արտասանելով բառերը։ Նրա ձայնը թավ ու հնչեղ կոնտրալտո էր, բայց նա միշտ խոսում էր հանգիստ ու ցածրաձայն, մի փոքր ցած ուղղելով իր երկար արտևանունքներն ու հազիվ նշմարելի առկայծող ժպիտը գունատ դեմքին։
― Լիզան գիտե, թե ինչ տհաճն եմ ես, երբ տխուր եմ,― պատասխանեցի ես ուրախ։
― Միգուցե, Աննա Անդրեևնան էլ դա գիտե,― կծեց ինձ չարաճճի Լիզան։ Սիրելի՜ս։ Եթե ես իմանայի, թե ի՜նչ էր կատարվում նրա հոգում այն ժամանակ։
― Հիմա ի՞նչ եք անում,― հարցրեց Աննա Անդրեևնան։ (Նկատեմ, որ նա նույնիսկ խնդրել էր, որ հենց այսօր լինեմ իր մոտ)։
― Հիմա նստած եմ այստեղ և ինքս ինձ հարց եմ տալիս․ ինչո՞ւ ինձ համար միշտ ավելի հաճելի է տեսնել ձեզ գիրք կարդալիս, քան թե ձեռագործ անելիս։ Չէ. իսկապես, ձեռագործը, չգիտես ինչու, ձեզ չի սազում։ Այդ տեսակետից ես քաշել եմ Անդրեյ Պետրովիչին։
― Այդպես էլ դեռ չե՞ք որոշել համալսարան ընդունվել։
― Չափից դուրս շնորհակալ եմ, որ դուք մեր զրույցները չեք մոռանում. դա նշանակում է, որ դուք երբեմն մտածում եք իմ մասին, բայց... համալսարանի մասին ես դեռ լրիվ պատկերացում չեմ կազմել, համ էլ ես իմ նպատակներն ունեմ։
― Այսինքն՝ իր գաղտնիքն ունի,― նկատեց Լիզան։
― Կատակներդ թող, Լիզա։ Մի խելոք մարդ օրերս այն միտքն արտահայտեց, թե վերջին քսան տարվա մեր ողջ առաջադիմական շարժումով մենք նախ և առաջ ապացուցել ենք, որ անմաքուր անուս ենք։ Այստեղ, իհարկե, ասված է նաև մեր համալսարանականների մասին։
― Դա, երևի, հայրիկն է ասել, դու չափազանց հաճախ ես կրկնում նրա մտքերը,― նկատեց Լիզան։
― Լիզա, կարելի է կարծել, թե դու չես էլ ենթադրում, որ ես սեփական խելք կարող եմ ունենալ։
― Մեր ժամանակներում օգտակար է խելոք մարդկանց խոսքը ուշադիր լսել և միտքը պահել այն,― թեթևակի ինձ պաշտպան կանգնեց Աննա Անդրեևնան։
― Ճիշտ այդպես, Աննա Անդրեևնա,― կրակոտ հարեցի ես։― Ով չի ստածում Ոուսաստանի ներկա րոպեի մասին, նա քաղաքացի չէ։ Միգուցե ես Ոուսաստանին տարօրինակ տեսակետից եմ նայում․ մենք դիմացել ենք թաթարական արշավանքներին, հետո երկդարյա ստրկությանը և անշուշտ այն պատճառով, որ թե մեկը, թե մյուսը մեզ դուր են եկել։ Հիմա ազատություն է տրված, և պետք է ազատությանը դիմանանք․ կկարողանա՞նք արդյոք։ Եվ արդյո՞ք նույնքան դուր կգա մեզ ազատությունը, այս է խնդիրը։
Լիզան արագ նայեց Աննա Անդրեևնային, իսկ սա հայացքն իսկույն գետնին հառեց ու սկսեց ինչ-որ բան իր շուրջը փնտրել, ես տեսնում էի, որ Լիզան բոլոր ուժերը գործադրում էր, որ իրեն զսպի, բայց հանկարծ մեր հայացքներն ակամա հանդիպեցին, և նա ծիծաղից փռթկաց։ Ես բռնկվեցի։
― Լիզա, դու անըմբռնելի ես։
― Ներիր ինձ,― դադարելով ծիծաղել ու համարյա թախծալի հանկարծ ասաց նա։― Աստված գիտե, թե ինչ է կատարվում գլխումս...
Եվ իսկապես հանկարծ արտասուք դողաց նրա ձայնի մեջ։ Ես սոսկալի ամաչեցի, բռնեցի նրա ձեռքը և պինդ համբուրեցի։
― Դուք շատ բարի եք,― տեսնելով, որ ես համբուրում եմ Լիզայի ձեռքը, մեղմ նկատեց Աննա Անդրեևնան։
― Ամենից շատ ես ուրախ եմ նրա համար, Լիզա, որ այս անգամ տեսնում եմ քեզ ծիծաղելիս,― ասացի ես։― Հավատո՞ւմ եք, Աննա Անդրեևնա, վերջին օրերս նա ամեն անգամ դիմավորում էր ինձ մի տեսակ տարօրինակ հայացքով, իսկ հայացքում կարծես ծվարած հարցով. «Հը՞, որևէ բան չե՞ս իմացել։ Արդյոք ամեն բան բարեհաջո՞ղ է»։ Իսկապես, նրա հետ նման մի բան է կատարվում։
Աննա Անդրեևնան դանդաղ ու աչալուրջ նրան նայեց։ Լիզան հայացքը գետնին հառեց։ Ի դեպ, ես շատ լավ տեսնում էի, որ նրանք շատ ավելի մոտիկից են իրար ծանոթ, քան ես կարող էի ենթադրել, քիչ առաջ ներս մտնելով, այդ միտքն ինձ համար հաճելի էր։
― Դուք հիմա ասացիք, որ ես բարի եմ. դուք ուղղակի չեք հավատա, թե ինչպես եմ ես դեպի լավը փոխվում ձեզ մոտ և որքա՜ն հաճելի է ինձ համար ձեզ մոտ լինելը, Աննա Անդրեևնա,― ասացի ես զգացումնալից։
― Իսկ ես շատ ուրախ եմ, որ դուք հենց հիմա եք այդ ասում,― նշանակալից ասաց նա ինձ։ Պետք է ասեմ, որ նա ինձ հետ երբեք չէր խոսում իմ անկանոն կյանքի մասին և այն փորձանքի, որի մեջ խրվել էի ես, թեև գիտեի, որ նա այդ բոլորը ոչ միայն գիտե, այլև հեռվից-հեռու հարց ու փորձ է արել։ Այնպես որ, հիմա դա առաջին ակնարկի նման սի բան էր, և սիրտս էլ ավելի կպավ նրան։
― Ինչպե՞ս է մեր հիվանդը,― հարցրի ես։
― Օ՛, նա շատ ավելի լավ է, քայլում է, և՛ երեկ, և՛ այսօր կառքով զբոսանքի է դուրս եկել։ Բայց մի՞թե դուք այսօր էլ չեք գնացել նրա մոտ։ Նա ձեզ շատ է սպասում։
― Ես մեղավոր եմ նրա առաջ, բայց հիմա դուք նրան այցելում եք և միանգամայն փոխարինել եք ինձ, նա ահավոր դավաճան է և ինձ փոխել է ձեզնով։
Նա շատ լուրջ արտահայտություն տվեց դեմքին, քանի որ շատ հնարավոր էր, որ կատակս տրիվիալ էր։
― Քիչ առաջ ես իշխան Սերգեյ Պետրովիչի մոտ էի,― մրթմրթացի ես,― և... Ի դեպ, Լիզա, չէ՞ որ դու քիչ առաջ մտել ես Դարյա Օնիսիմովնայի մոտ։
― Այո, մտել եմ,― մի տեսակ հակիրճ, առանց գլուխը բարձրացնելու պատասխանեց նա։― Բայց ախր դու, կարծեմ, ամեն օր ես գնում հիվանդ իշխանի մոտ,― մի տեսակ, կարծես հանկարծ, միգուցե որևէ բան ասած լինելու համար հարցրեց նա։
― Այո, գնում եմ նրա մոտ, միայն թե տեղ չեմ հասնում,― քմծիծաղ տվեցի ես։― Ես ներս եմ մտնում և դեպի ձախ եմ թեքվում։
― Նույնիսկ իշխանն է նկատել, որ դուք շատ հաճախ եք այցելում Կատերինա Նիկոլաևնային։ Երեկ նա ասում էր ու ծիծաղում,― ասաց Աննա Անդրեևնան։
― Բայց ինչի՞, ինչի՞ վրա էր ծիծաղում։
― Նա, գիտեք, ուղղակի կատակում էր։ Նա ասում էր, որ, ընդհակառակը, երիտասարդ ու գեղեցիկ կինը ձեր տարիքի երիտասարդի վրա միշտ միայն զայրույթի և վրդովմունքի ներգործություն է ունենում...― հանկարծ ծիծաղեց Աննա Անդրեևնան։
― Լսեցեք... գիտե՞ք, որ նա շատ դիպուկ է ասել,― բղավեցի ես,― երևի, դա ոչ թե նա, այլ դուք եք նրան ասել։
― Ինչո՞ւ ե՛ս։ Ոչ, նա՛ է ասել։
― Դե, իսկ եթե այդ գեղեցկուհին ուշադրություն դարձնի երիտասարդի վրա, չնայած այն բանին, որ նա այդքան աննշան է, կանգնում է անկյունում ու զայրանում, որովհետև «փոքրիկ» է, և հանկարծ գերադասի նրան իրեն շրջապատող պաշտողների ողջ ամբոխից, ի՞նչ կլինի այդ դեպքում,― ամենախիզախ ու հանդուգն տեսքով հանկարծ հարցրի ես։ Սիրտս ուժգին սկսեց բաբախել։
― Այդ դեպքում դու տեղն ու տեղը կտապալվես նրա առաջ,― ծիծաղեց Լիզան։
― Կտապալվե՞մ,― բղավեցի ես։― Ոչ, չեմ տապալվի։ Կարծում եմ, որ չեմ տապալվի։ Եթե կինը կանգնի իմ ճանապարհին, ապա պետք է քայլի իմ հետևից։ Իմ ճանապարհը չեն կասեցնում անպատիժ...
Դրանից շատ հետո, հիշելով այս դեպքը, Լիզան մի անգամ հարևանցիորեն ինձ ասաց, թե այդ դարձվածքը ես արտասանել եմ չափազանց տարօրինակ, լուրջ, և կարծես հանկարծ մտածմունքի մեջ ընկնելով, բայց միևնույն ժամանակ «այնքան ծիծաղելի, որ հնարավոր չէր դիմանալ», և իսկապես Աննա Անդրեևնան նորից ծիծաղեց։
― Ծիծաղեցեք, ծիծաղեցեք ինձ վրա,― բացականչեցի ես հրճվանքով, որովհետև ողջ այս զրույցն ու նրա ուղղությունը սոսկալի ինձ դուր էին գալիս,― ձեր կողմից դա ինձ միայն հաճույք է պատճառում։ Ես սիրում եմ ձեր ծիծաղը, Աննա Անդրեևնա։ Դուք մի հատկություն ունեք․ լռում եք ու հանկարծ ծիծաղում, մի ակնթարթում, այնպես որ ձեր դեմքից դա կռահել անգամ հնարավոր չէ այդ ընթացքում։ Մոսկվայում ես մի տիկնոջ էի ճանաչում, հեռվից-հեռու, ես միայն մի անկյունից էի նրան նայում, նա համարյա նույնքան գեղեցիկ էր, որքան դուք, բայց ձեզ նման ծիծաղել չգիտեր, և նրա դեմքը, որ նույնքան գրավիչ էր, որքան ձերը, կորցնում էր իր գրավչությունը, իսկ ձեր դեմքը սոսկալի գրավիչ է... հենց այդ ընդունակությամբ... ես վաղուց էի ուզում դա ձեզ ասել։
Պատմելով այն տիկնոջ մասին, թե «նա նույնքան գեղեցիկ էր, որքան դուք», ես մի խորամանկություն արեցի, ես ձևացրի, թե այդ արտահայտությունը հանկարծ դուրս թռավ իմ բերանից, այնպես, որ ես նույնիսկ չնկատեցի, ես լավ գիտեի, որ այդպիսի «հանկարծ դուրս թռած» գովասանքը ավելի բարձր կգնահատվի կնոջ կողմից, քան ուզածդ մշակված հաճոյախոսությունը։ Եվ որքան էլ որ շիկնեց Աննա Անդրեևնան, ես գիտեի, որ դա նրա համար հաճելի էր։ Եվ այդ տիկնոջն էլ ես հորինեցի, ոչ մի այդպիսի տիկին ես չէի ճանաչում Մոսկվայում, և այդ արեցի, միայն որպեսզի գովեմ Աննա Անդրեևնային և հաճույք պատճառեմ նրան։
― Իսկապես, կարելի է կարծել,― սքանչելի քմծիծաղ տվեց նա,― որ վերջին օրերս մի հրաշալի կնոջ ազդեցության տակ եք եղել դուք։
Ես կարծես թռչում էի, չգիտեմ, թե ուր... Նույնիսկ ուզում էի մի գաղտնիք բացել նրանց... բայց զսպեցի ինձ։
― Ի դեպ, դեռ բոլորովին վերջերս դուք միանգամայն թշնամաբար էիք արտահայտվում Կատերինա Նիկոլաևնայի մասին։
― Եթե երբևէ վատ եմ արտահայտվել նրա մասին,― աչքերս փայլեցրի ես,― ապա դրա պատճառը այն հրեշավոր զրպարտությունն է եղել, թե նա Անդրեյ Պետրովիչի թշնամին է, նաև Անդրեյ Պետրովիչի հասցեին, իբր նա սիրում էր Կատերինա Նիկոլաևնային, նրան առաջարկություն է արել և նման այլ անհեթեթություններ։ Այդ միտքը նույնքան հրեշավոր է, որքան մի ուրիշ զրպարտություն նրա հասցեին, թե նա իբր, դեռ ամուսնու կենդանության օրոք, իշխան Սերգեյ Պետրովիչին խոստացել է ամուսնանալ նրա հետ, հենց որ այրիանա, և հետո դրժել է խոսքը։ Բայց ես հաստատ գիտեմ, որ ամենևին էլ այդպես չէ, և բոլորը միայն կատակ է եղել։ Գործին անմիջականորեն տեղյակներից եմ լսել։ Մի անգամ, արտասահմանում, զվարճալի մի պահի, նա իսկապես ասել է իշխանին. «Միգուցե», ապագայում, բայց ի՞նչ կարող է սա նշանակել, բացի դատարկ մի խոսքից։ Ես շատ լավ գիտեմ, որ իշխանն իր կողմից ոչ մի նշանակություն չի կարող տալ նման խոստումին, և իսկապես, ոչ մի մտադրություն էլ չունի,― սթափվելով ավելացրի ես։― Նա, կարծեմ, բոլորովին այլ նպատակներ ունի,― վրա բերեցի ես խորամանկությամբ։― Քիչ առաջ նրա մոտ Նաշչոկինն ասաց, իբր Կատերինա Նիկոլաևնան ամուսնանում է բարոն Բյորինգի հետ, հավատացեք, որ այդ լուրը նա ավելի քան լավ տարավ, հավատացած եղեք։
― Նաշչոկինը նրա մո՞տ է եղել,― հանկարծ ծանրակշիռ և կարծես զարմացած հարցրեց Աննա Անդրեևնան։
― Այո, այո, կարծեմ, նա այն օրինավոր մարդկանցից է...
― Եվ Նաշչոկինը խոսեց նրա հետ այդ ամուսնության մասին Բյորինգի հե՞տ,― հանկարծ չափազանց հետաքրքրվեց Աննա Անդրեևնան։
― Ոչ թե ամուսնության, այլ այնպես, հնարավորության մասին, որպես լուր նա ասում էր, որ հասարակության մեջ, իբր, այդպիսի լուր է տարածվել, ինչ վերաբերում է ինձ, ապա վստահ եմ, որ դա անհեթեթություն է։ Աննա Անդրեևնան մի պահ մտածմունքի մեջ ընկավ, հետո խոնարհվեց իր ձեռագործի վրա։
― Ես սիրում եմ իշխան Աերգեյ Պետրովիչին,― հանկարծ կրակոտ վրա բերեցի ես։― Անշուշտ, նա ունի իր թերությունները, ես ձեզ արդեն ասել եմ, հենց նրա որոշ միանպատակությունը... բայց թերություններն էլ նրա ազնվաբարո հոգու մասին են վկայում, ճիշտ չէ՞։ Օրինակ, հենց այսօր քիչ մնաց, որ մենք գժտվեինք մի մտքի պատճառով, նրա համոզմունքն այն է, որ եթե խոսում ես ազնվության մասին, ապա ինքդ էլ ազնիվ եղիր, հակառակ դեպքում քո բոլոր ասածները սուտ են։ Դե, ասացեք, խնդրեմ, տրամաբանակա՞ն է սա։ Մինչդեռ չէ՞ որ սա վկայում է պատվի, պարտքի, արդարության բարձր պահանջների մասին նրա հոգում, այդպես չէ՞... Ախ, Տեր Աստված, ժամը քանի՞սն է,― հանկարծ բղավեցի ես պատահաբար հայացք նետելով բուխարիկին դրված ժամացույցի թվատախտակին։
― Երեքին տասը պակաս,― ժամացույցին նայելով հանգիստ արտասանեց նա։ Այն ամբողջ ժամանակ, երբ ես իշխանի մասին էի խոսում, նա լսում էր ինձ, հայացքը ցած հառած, մի ինչ-որ խորամանկ, բայց հաճելի ժպիտով, նա գիտեր, թե ինչու եմ ես այդպես գովում նրան։ Լիզան լսում էր, ձեռագործի վրա գլուխը կախած, և արդեն վաղուց չէր միջամտում խոսակցությանը։
Ես խայթվածի պես վեր թռա տեղիցս։
― Ինչ-որ տեղից ուշացե՞լ եք։
― Այո... ոչ... թեև, ուշացել եմ, բայց իսկույն գնում եմ։ Միայն մի խոսք, Աննա Անդրեևնա,― հուզված սկսեցի ես,― ես չեմ կարող այսօր չասել ձեզ դա։ Ես ուզում եմ խոստովանել ձեզ, որ ես արդեն մի քանի անգամ օրհնել եմ ձեր բարությունը և այն նրբավարությունը, որով դուք հրավիրեցիք ինձ այցելելու ձեզ... Ինձ վրա ծանոթությունը ձեզ հետ ամենազորեղ տպավորությունն է գործել։ Ձեր սենյակում ես կարծես մաքրվում եմ հոգով և ձեր մոտից դուրս եմ գալիս որպես շատ ավելի լավը, քան կամ իրականում։ Սա ճշմարիտ է։ Երբ նստած եմ լինում ձեր կողքին, ոչ միայն չեմ կարողանում խոսել վատի մասին, այլև վատ մտքեր ունենալ չեմ կարողանում, դրանք ձեր ներկայությամբ անհետանում են, և, որևէ վատ բան հարևանցիորեն հիշելիս ձեր ներկայությամբ, ես իսկույն ամաչում եմ այդ վատի համար, վարանում ու շիկնում եմ հոգուս խորքում։ Եվ գիտե՞ք, ինձ համար հատկապես հաճելի էր այսօր հանդիպել ձեզ մոտ քրոջս... Դա ձեր այնպիսի՜ ազնվության մասին է վկայում... այնպիսի՜ հրաշալի վերաբերմունքի... Մի խոսքով, դուք այնպիսի՜ եղբայրական մի բան եք արտահայտել, եթե թույլ կտաք կոտրել այս սառույցը, որ ես...
Իմ խոսելու ընթացքում, նա վեր էր կենում տեղից և գնալով ավելի ու ավելի էր շիկնում, բայց հանկարծ, կարծես, մի բանից վախեցավ, ինչ-որ մի գծից, որի վրայից պետք չէր անցնել և արագ ինձ ընդհատեց.
― Հավատացեք, որ ես կկարողանամ սրտանց գնահատել ձեր զգացմունքները... Առանց խոսքի էլ ես դրանք հասկացել էի... և արդեն վաղուց...
Նա շփոթված կանգ առավ և սեղմեց ձեռքս։ Հանկարծ Լիզան աննկատ ձգեց թևքս։ Ես մնաք բարով ասացի ու դուրս եկա. բայց հենց հետևյալ սենյակում Լիզան հասավ հետևիցս։
IV
― Լիզա, ինչո՞ւ ձգեցիր թևքս,― հարցրի ես։
― Նա վատն է, խորամանկ, նա արժանի չէ... Նա քեզ պահում է, որ քեզնից բաներ իմանա,― փութկոտ, չար շշուկով շշնջաց նա։ Ես դեռ երբեք այդպիսի արտահայտությամբ չէի տեսել նրա դեմքը։
― Լիզա, Աստված քեզ հետ, նա այնքան սքանչելի աղջիկ է։
― Ուրեմն, ես եմ վատը։
― Քեզ ի՞նչ է պատահել։
― Ես շատ վատն եմ։ Գուցե նա ամենասքանչելի աղջիկն է, իսկ ես վատն եմ։ Բավական է, թող։ Լսիր, մայրիկը խնդրում է քեզ այն, «ինչը ինքը ասել չի համարձակվում», հենց այդպես էլ ասաց։ Արկադի, սիրելիս, վերջ տուր թղթախաղին, աղաչում եմ... մայրիկը նույնպես...
― Լիզա, ինքս գիտեմ, բայց... Գիտեմ, որ դա ողորմելի մի փոքրոգություն է, բայց... դրանք միայն դատարկ բաներ են և ուրիշ ոչինչ։ Գիտե՞ս, ես հիմարի պես պարտքերի մեջ եմ խրվել և ուզում եմ շահել, միայն որ պարտքերս վճարեմ։ Շահել կարելի է, որովհետև ես խաղում էի առանց հաշիվ անելու, ուղղակի, հիմարի պես, իսկ հիմա ամեն ռուբլու համար դողալու եմ... Ես ես չլինեմ, թե չշահեմ։ Ես խաղամոլությամբ չեմ բռնվել, դա ինձ համար գլխավորը չէ, անցողիկ մի բան է, հավատացնում եմ քեզ։ Ես բավականաչափ ուժեղ եմ, որ դադարեմ, հենց որ կամենամ։ Պարտքերս կտամ, և այն ժամանակ անբաժան ձերն եմ, մայրիկին էլ ասա, որ ձեր տանից դուրս չեմ գա...
― Քիչ առաջ ի՜նչ նստեց վրադ այն երեք հարյուր ռուբլին։
― Որտեղի՞ց գիտես,― ցնցվեցի ես։
― Դարյա Օնիսիմովնան էր քիչ առաջ լսել...
Բայց այդ րոպեին Լիզան հանկարծ հրեց ինձ վարագույրի հետևը, և մենք երկուսով հայտնվեցինք այսպես կոչված «լապտերում», այսինքն պատուհաններից բաղկացած կլոր, փոքրիկ սենյակում։ Դեռ չէի հասցրել ուշքի գալ, երբ լսեցի ծանոթ ձայնը, կոշկախթանների զնզգնգոցն ու ճանաչեցի ծանոթ քայլվածքը։
― Իշխան Սերյոժան է,― շշնջացի ես։
― Նա է,―շշնջաց Լիզան։
― Ինչո՞ւ այդպես վախեցար։
― Հենց այնպես, ոչ մի դեպքում չեմ ուզում, որ նա ինձ տեսնի...
― Tiens[39], չլինի՞ թե ընկնում է քո հետևից,― քմծիծաղ տվեցի ես,― թե չէ ես դրան ցույց կտամ։ Ո՞ւր ես գնում։
― Դուրս գանք, քեզ հետ եմ գալիս։
― Բայց մի՞թե այնտեղ արդեն հրաժեշտ ես տվել։
― Տվել եմ, մուշտակս նախասենյակում է...
Մենք դուրս եկանք, սանդուղքի վրա մի միտք ցնցեց ինծ։
― Գիտե՞ս, Լիզա, նա, գուցե, եկել է սրան առաջարկություն անելու։
― Ո՜չ... նա առաջարկություն չի անի...― հաստատ ու դանդաղ արտասանեց նա կիսածայն։
― Դու չգիտես, Լիզա, թեև քիչ առաջ ես նրա հետ ընդհարվել եմ (եթե արդեն քեզ այդ հաղորդել են), բայց Աստված է վկա, ես նրան անկեղծ սիրում եմ և այստեղ նրան հաջողություն եմ ցանկանում։ Մենք տեղնուտեղն էլ հաշտվել ենք։ Երբ մենք երջանիկ ենք, այնքան բարի ենք լինում... Գիտե՞ս ինչ, նրանում շատ հրաշալի հատկություններ կան... մարդասիրություն էլ կա։ Համենայն դեպս, դրա սաղմերը կան... իսկ այդպիսի հաստատակամ ու խելացի աղջկա ձեռքում, ինչպիսին Վերսիլովան է, նա բոլորովին կշտկվի ու երջանիկ կլինի։ Ափսոս, որ ժամանակ չկա... եկ միասին մի քիչ գնանք, ես քեզ մի բան կհաղորդեմ...
― Չէ, դու գնա, ես ուրիշ կողմ եմ գնում։ Ճաշելու կգա՞ս։
― Կգամ, կգամ, ինչպես որ խոստացել եմ։ Լսիր, Լիզա, մի գարշելի մարդ, մի խոսքով, նողկալի մի արարած, դե, Ստեբելկովը, եթե ճանաչում ես, սոսկալի ազդեցություն ունի նրա գործերի վրա... մուրհակներ... դե, մի խոսքով, իր բռումն է պահում նրան և այնքան է նրան ճնշել, իսկ սա այնքան ստորացել, որ երկուսն էլ ուրիշ ոչ մի ելք չեն տեսնում, բացի Աննա Անդրեևնային առաջարկություն անելուց։ Իսկապես, Աննա Անդրևենային պետք էր նախազգուշացնել, թեև, դատարկ բան է, հետո ինքն էլ բոլոր գործերը կշտկի։ Իսկ ի՞նչ ես կարծում, Աննա Անդրեևնան կմերժի՞ նրան։
― Գնաս բարով, ժամանակ չկա,― կարճ կտրեց Լիզան, և նրա հպանցիկ հայացքում ես հանկարծ այնպիսի ատելություն տեսա, որ վախեցած տեղնուտեղը բղավեցի.
― Լիզա, սիրելիս, ինչի՞ համար։
― Քեզ հետ կապ չունի, միայն թե մի խաղա...
― Ախ, դու խաղը նկատի ունես, չեմ խաղա։
― Հենց նոր դու ասացիր. «Երբ մենք երջանիկ ենք», ուրեմն դու շատ երջանի՞կ ես։
― Սոսկալի, Լիզա, սոսկալի։ Աստված իմ, արդեն ժամը երեքն է, նույնիսկ ավելին... Մնաս բարով, Լիզոկ, Լիզոչկա, սիրելիս, ասա, խնդրեմ, կարելի՞ է ստիպել կնոջը, որ քեզ սպասի։ Թույլատրելի՞ է դա։
― Տեսակցությա՞նը, այսինքն,― ինչ-որ մեռյալ, դողդողացող ժպիտով թեթևակի ժպտաց Լիզան։
― Հանուն գալիք երջանկության թաթիկդ տուր։
― Գալիք երջանկությա՞ն։ Ձե՞ռքս։ Ոչ մի դեպքում չեմ տա։
Եվ նա արագ հեռացավ։ Եվ, որ գլխավորն է, այնքան լրջորեն բղավեց, ես նետվեցի սահնակս։
Այո, այո, հենց այդ «երջանկությունն» էր այն ժամանակ գլխավոր պատճառը, որ ես, կույր խլուրդի պես, ինձնից բացի, ոչինչ չէի հասկանում ու չէի տեսնում։
Գլուխ չորրորդ
I
Հիմա վախենում եմ նույնիսկ պատմելուց։ Այդ բոլորը վաղուց է եղել, բայց հիմա էլ այդ բոլորը ինձ տեսիլք է թվում։ Ինչպե՞ս կարող էր այդպիսի կինը տեսակցություն նշանակել այն ժամանակ այդքան նողկալի մի տղայի, ինչպիսին ես էի,― ահա թե ինչ էր պատկերը առաջին հայացքից։ Երբ, Լիզային թողնելով, առաջ սլացա, և սիրտս սկսեց ուժգին բաբախել, ես ուղղակի կարծեցի, թե խելագարվել եմ. նշանակված տեսակցության միտքը հանկարծ այնպիսի պարզ անհեթեթություն թվաց ինձ, որ ուղղակի հնարավոր չէր հավատալ։ Եվ ի՞նչ, ես ամենևին չէի կասկածում, նույնիսկ ավելին, որքան ավելի պարզ էր թվում անհեթեթությունը, այնքան ավելի էի հավատում ես։
Այն, որ արդեն անց էր երեքից, ինձ անհանգստացնում էր. «Եթե ինձ տեսակցություն է տրված, ինչպե՞ս եմ ուշանում ես այդ տեսակցությունից»,― մտածում էի ես։ Հիմար հարցեր էլ էին առկայծում գլխումս, ինչպես, օրինակ. «Հիմա ո՞րն է ինձ համար լավը, համարձակությո՞ւնը, թե՞ ամաչկոտությունը»։ Բայց սրանք միայն առկայծում էին, որովհետև սրտումս էր գլխավոր բանը, և այնպիսի մի բան, որը սահմանել ես չէի կարող։ Նախորդ օրը ասված էր այսպես. «Վաղը ժամը երեքին ես Տատյանա Պավլովնայի մոտ կլինեմ»,― այս էր բոլորը։ Սակայն, առաջինը, նրա մոտ էլ, նրա սենյակում, ես միշտ մեն-մենակ եմ ընդունված եղել, և նա կարող էր ինձ ասել ինչ որ կամենար և առանց Տատյանա Պավլովնայի տունը փոխադրվելու, ուրեմն, ի՞նչ միտք ուներ մի ուրիշ տեղ Տատյանա Պավլովնայի մոտ, նշանակելը։ Եվ նորից մի հարց, Տատյանա Պավլովնան տա՞նն էր լինելու, թե՞ չէր լինելու։ Եթե սա տեսակցություն էր, ապա, ուրեմն, Տատյանա Պավլովնան տանը չի լինի։ Իսկ ինչպե՞ս կարելի էր հասնել այդ բանին նախապես չբացատրելով այդ բոլորը Տատյանա Պավլովնային։ Ուրեմն, Տատյանա Պավլովնա՞ն էլ խառն է գաղտնիքին։ Այդ միտքը վայրենի մի բան, մի տեսակ անպարկեշտ, համարյա գռեհիկ էր թվում։
Եվ, վերջապես, նա ուղղակի, հենց այնպես կարող էր ցանկանալ հյուր գնալ Տատյանա Պավլովնային և երեկ առանց որևէ նպատակի հաղորդեց ինձ այդ մասին, իսկ ես ինձ համար բաներ հորինեցի։ Եվ բացի դրանից դա ասվել էր այնքան հարևանցիորեն, անփույթ, հանգիստ, միանգամայն տաղտկալի ընդունելությունից հետո, որովհետև երեկ նրա մոտ եղածս ժամանակ ես, չգիտեմ ինչու, կարծես մոլորված էի, նստել էի, խոսքերը ծամծմում ու չգիտեի, թե ինչ ասեմ, զայրանում էի ու սոսկալի վարանում, իսկ նա, ինչպես պարզվեց հետո, ինչ-որ տեղ պիտի գնար և նկատելիորեն ուրախացավ, երբ ես պատրաստվեցի հեռանալ։ Այս բոլոր դատողությունները խռնվում էին իմ գլխում։ Վերջապես, ես որոշեցի, որ կմտնեմ, զանգը կտամ, խոհարարուհին դուռը բաց կանի, և ես կհարցնեմ. «Տատյանա Պավլովնան տա՞նն է»։ Եթե տանը չէ, ուրեմն «տեսակցություն է»։ Բայց ես չէի կասկածում, չէի կասկածում։
Վազելով ես բարձրացա սանդուղքով և դեռ սանդուղքի վրա, դռան առաջ իմ ամբողջ վախն անհետացավ. «Թող այդպես լինի,― մտածում էի ես,― միայն թե շուտ լինի»։ Խոհարարուհին դուռը բաց արեց և իր գարշելի սառնարյունությամբ քթի մեջ մրթմրթաց, որ Տատյանա Պավլովնան տանը չէ։ «Իսկ ուրիշ մարդ չկա՞, ոչ ոք չի՞ սպասում Տատյանա Պավլովնային», ուզում էի հարցնել ես, բայց չհարցրի. «Ավելի լավ է ինքս տեսնեմ» և, խոհարարուհուն մրթմրթալով, թե կսպասեմ, մուշտակս հանեցի և դուռը բաց արի...
Կատերինա Նիկոլաևնան նստած էր պատուհանի մոտ ու «սպասում էր Տատյանա Պավլովնային»։
― Նա տանը չէ՞,― կարծես մտահոգ ու սրտնեղած, ինձ տեսնելուն պես հանկարծ հարցրեց նա։ Նրա թե ձայնը, թե դեմքը այնքան չէին համապատասխանում իմ սպասելիքներին, որ ես տեղնուտեղը մեխվեցի շեմին։
― Ո՞վ տանը չէ,― մրթմրթացի ես։
― Տատյանա Պավլովնան։ Չէ՞ որ երեկ ես խնդրեցի ձեզ հաղորդել նրան, որ ժամը երեքին իր մոտ կլինեմ։
― Ես... Ես նրան ընդհանրապես չեմ տեսել։
― Մոռացե՞լ եք։
Ես սպանվածի պես նստեցի։ Ահա թե ինչ է պարզվում։ Եվ, որ գլխավորն է, ամեն բան այնքան պարզ էր, որքան երկու անգամ երկուսը, իսկ ես, ես դեռ համառորեն հավատում էի։
― Ես չեմ էլ հիշում, թե դուք խնդրել եք նրան հաղորդել։ Իսկ դուք չեք էլ խնդրել, դուք ուղղակի ասացիք, որ ժամը երեքին այստեղ կլինեք,― կարճ կտրեցի ես անհամբերությամբ։ Ես նրան չէի նայում։
― Ա՜խ,― հանկարծ բղավեց նա,― ուրեմն, եթե դուք մոռացել եք նրան ասել, իսկ ինքներդ գիտեիք, որ ես այստեղ եմ լինելու, դուք ինչո՞ւ եք այստեղ եկել։
Ես բարձրացրի գլուխս, ոչ ծաղր, ոչ զայրույթ չկար նրա դեմքին, այլ միայն նրա լուսավոր, ուրախ ժպիտն էր և ինչ-որ խտացրած չարաճճիություն նրա դեմքի արտահայտության մեջ, նրա մշտական արտահայտությունը, ի դեպ, չարաճճիությունը՝ համարյա մանկական։ «Տեսնո՞ւմ ես, ես քեզ ոտքով-գլխով եմ բռնացրել, դեհ, հիմա ի՞նչ կասես»,― կարծես ասում էր նրա ամբողջ դեմքը։
Ես չէի ուզում պատասխանել և հայացքս նորից գետնին հառեցի։ Լռությունը տևեց մի կես րոպե։
― Դուք հիմա ձեր հոր մոտի՞ց եք գալիս,― հանկարծ հարցրեց նա։
― Հիմա ես Աննա Անդրեևնայի մոտից եմ գալիս, իսկ իշխան Նիկոլայ Իվանովիչի մոտ ամենևին չեմ եղել... և դուք այդ գիտեիք,― հանկարծ ավելացրի ես։
― Ձեզ ոչինչ չի՞ պատահել Աննա Անդրեևնայի մոտ։
― Այսինքն որովհետև հիմա խելագարի տե՞սք ունեմ։ Ոչ, ես մինչև Աննա Անդրեևնայի մոտ գնալս էլ խելագարի տեսք ունեի։
― Եվ չխելոքացա՞ք նրա մոտ։
― Ոչ, չխելոքացա։ Բացի դրանից, ես այնտեղ լսեցի, որ դուք ամուսնանում եք բարոն Բյորինգի հետ։
― Այդ նա՞ ձեզ ասաց,― հանկարծ հետաքրքրվեց նա։
― Ոչ, այդ ես նրան հաղորդեցի, իսկ լսել էի մի քիչ առաջ, երբ ասում էր իշխան Սերգեյ Պետրովիչին նրա տուն հյուր եկած Նաշչոկինը։
Ես այդպես էլ հայացքս չէի բարձրացնում ու չէի նայում նրան, նրան նայել նշանակում էր ողողվել լույսով, ուրախությամբ, երջանկությամբ, իսկ ես չէի ուզում երջանիկ լինել։ Զայրույթի խայթը խրվել էր սիրտս, և վայրկենապես մի հսկայական վճիռ ընդունեցի ես։ Հետո հանկարծ սկսեցի խոսել, հազիվ եմ հիշում, թե ինչի մասին։ Շունչս կտրվում էր, և մի տեսակ քրթմնջում էի, բայց արդեն համարձակ էի նայում։ Սիրտս խփում էր։ Ես սկսեցի խոսել ինչ-որ ոչնչի չվերաբերող բանի մասին, թեև, միգուցե սահուն էի խոսում։ Նա սկզբում կարծես լսում էր ինձ իր հանդարտ, համբերատար ժպիտով, որը երբեք չէր լքում նրա դեմքը, բայց կամաց-կամաց զարմանք, իսկ հետո նույնիսկ երկյուղ առկայծեց նրա սևեռուն հայացքում։ ժպիտը դեռևս չէր լքում նրան, բայց ժպիտն էլ երբեմն կարծես ցնցվում էր։
― Ձեզ ի՞նչ պատահեց,― հանկարծ հարցրի ես նկատելով, որ նա ամբողջ մարմնով ցնցվեց։
― Ես վախենում եմ ձեզնից,― համարյա տագնապած պատասխանեց նա ինձ։
― Իսկ ինչո՞ւ չեք գնում։ Քանի որ Տատյանա Պավլովնան չկա և դուք գիտեք, որ չի լինելու, ապա ուրեմն, դուք պետք է վերկենաք ու գնաք։
― Ես ուզում էի սպասել նրան, բայց հիմա... իսկապես...
Նա փորձեց վերկենալ տեղից։
― Ոչ, ոչ, նստեցեք,― հետ պահեցի ես նրան,― ահա նորից ցնցվեցիք, բայց դուք երկյուղած էլ ժպտում եք... ժպիտը միշտ ձեր դեմքին է։ Իսկ հիմա դուք արդեն լիուլի ժպտացիք...
― Դուք զառանցո՞ւմ եք։
― Զառանցում եմ։
― Ես վախենում եմ...,― շշնջաց նա կրկին։
― Ինչի՞ց։
― Որ դուք կսկսեք պատը քանդել...― նորից ժպտաց նա, բայց արդեն, իսկապես, վախվորած։
― Ես տանել չեմ կարող ձեր ժպիտը...
Եվ նորից սկսեցի խոսել։ Ես կարծես ամբողջ մարմնովս սավառնում էի։ Կարծես մի բան ինձ հրում էր։ Ես երբեք, երբեք այդպես չէի խոսել նրա հետ, այլ միշտ վախվխել էի։ Ես հիմա էլ սոսկալի վախվորում էի, բայց խոսում էի. հիշում եմ, ես սկսեցի խոսել նրա դեմքի մասին։
― Ես այլևս չեմ կարող տանել ձեր ժպիտը,― հանկարծ բղավեցի ես,― ինչո՞ւ էի ձեզ պատկերացնում ահեղ, վեհապանծ, բարձրաշխարհիկ մարդու կծու խոսքերով դեռ Մոսկվայում։ Այո, Մոսկվայում. դեռ այնտեղ էինք ձեր մասին խոսում Մարիա Իվանովնայի հետ և պատկերացնում, թե ինչպիսին պիտի լինեք դուք... Հիշո՞ւմ եք Մարիա Իվանովնային։ Դուք եղել եք նրա մոտ։ Այստեղ գալիս վագոնում ամբողջ գիշեր երազումս ձեզ էի տեսնում։ Մինչև ձեր գալը մի ամբողջ ամիս ես դիտեցի ձեր դիմանկարը ձեր հոր առանձնասենյակում և ոչինչ չկռահեցի։ Ձեր դեմքի արտահայտությունը մանկական չարաճճիությունն է և անսահման միամտությունը, ահա թե ինչ է։ Ես շարունակ, երբ ձեզ մոտ էի գալիս, սոսկալի զարմանում էի դրա վրա։ Օ՜, դուք էլ գիտեք հպարտ նայել և ճզմել մարդուն ձեր հայացքով, ես հիշում եմ, ինչպես ինձ նայեցիք ձեր հոր տանը, երբ Մոսկվայից եկաք այն ժամանակ... Ես ձեզ տեսա այն ժամանակ, մինչդեռ եթե ինձ հարցնեին, երբ ես դուրս եկա, թե ինչ տեսք ունեիք դուք, ես չէի կարողանա պատասխանել։ Նույնիսկ թե ինչ բոյ ունեք, չէի կարողանա ասել։ Ձեզ տեսնելուս պես ես կուրացա։ Ձեր դիմանկարը ամենևին նման չէ ձեզ, ձեր աչքերը ոչ թե մուգ են, այլ բաց և միայն երկար արտևանունքներից են մուգ թվում։ Դուք գեր եք, միջահասակ, բայց ձեր գիրությունը պինդ, թեթև գիրություն է, առողջ, երիտասարդ գեղջկուհու գիրություն։ Եվ ձեր դեմքն էլ միանգամայն գեղջկական է, գեղջուկ գեղեցկուհու դեմք, մի վիրավորվեք, չէ՞ որ դա լավ է, շատ ավելի լավ, կլոր, կարմրաթուշ, պարզ, համարձակ, ծիծաղկոտ ու... ամոթխած դեմք։ Իսկապես, ամոթխած։ Ամոթխած դեմք ունի Կատերինա Նիկոլաևնա Ախմակովան։ Ամոթխած ու անարատ դեմք, երդվում եմ։ Ավելի քան անարատ, մանկական, ահա ձեր դեմքը։ Ես շարունակ զարմացած էի և շարունակ հարց էի տալիս ինքս ինձ. մի՞թե սա այն կինն է։ Հիմա ես գիտեմ, որ դուք շատ խելոք եք, բայց չէ՞ որ սկզբում կարծում էի, թե պարզամիտ եք։ Դուք զվարթ խելք ունեք, բայց առանց որևէ պաճուճանքի... Սիրում եմ նաև, որ ձեր դեմքից չի իջնում ժպիտը, դա իմ դրախտն է։ Սիրում եմ նաև ձեր հանդարտությունը, ձեր խաղաղությունը և այն, որ դուք բառերը սահուն, հանգիստ և համարյա ծուլորեն եք արտասանում, հենց այդ ալարկոտությունն եմ սիրում։ Թվում է, որ եթե ձեր տակ կամուրջ փլվի, դուք այդ դեպքում էլ մի բան կասեք սահուն ու հանդարտ... Ես ձեզ պատկերացնում էի որպես հպարտության ու կրքերի գագաթնակետ, իսկ դուք երկու ամիս շարունակ խոսում էիք ինծ հետ, ինչպես ուսանողն ուսանողի հետ... Երբեք չէի կարող պատկերացնել, թե դուք այդպիսի ճակատ ունեք, ճիշտ է, մի քիչ նեղ է, ինչպես արծանների ճակատներն են լինում, բայց մարմարի պես ճերմակ է ու քնքուշ ու փարթամ մազերով շրջանակված։ Դուք բարծր կուրծք ունեք, թեթև քայլվածք, արտակարգ գեղեցկություն և ոչ մի գոռոզամտություն։ Ախր, ես դրան միայն հիմա եմ հավատացել, թե չէ շարունակ չէի հավատում։
Իր մեծ աչքերը լայն բացած նա լսում էր ողջ այս վայրենի տիրադը. տեսնում էր, որ ես ինքս էլ եմ դողում։ Գեղեցիկ, վախվորած շարժումով նա մի քանի անգամ բարծրացրեց իր ծեռնոցով պաշտպանված ծեռքը, որպեսզի կասեցնի ինծ, բայց ամեն անգամ վախեցած ու ապշահար հետ էր քաշում այն։ Երբեմն էլ ողջ մարմնով էր արագ հետ ընկնում։ Երկու-երեք անգամ կրկին վարանոտ ժպիտ առկայծեց նրա դեմքին, մի պահ նա խիստ շառագունեց, բայց վերջում վերջնականապես վախեցավ ու սկսեց գունատվել։ Իմ կանգ առնելուն պես, նա ծեռքը պարզեց և կարծես խնդրական, բայց այնուամենայնիվ սահուն ծայնով արտասանեց.
― Այդպես չի կարելի խոսել... այդպես հնարավոր չէ խոսել...
Եվ հանկարծ վերկացավ տեղից, անշտապ վերցնելով վզի թաշկինակն ու սամույրե մուֆտան։
― Դուք գնո՞ւմ եք,― բղավեցի ես։
― Ես հաստատապես վախենում եմ ձեզնից... Դուք չարաշահում եք...― կարծես ափսոսանքով ու կշտամբանքով ծիգ տվեց նա։
― Լսեցեք, Աստված վկա, պատը չեմ քանդի։
― Բայց դուք արդեն սկսել եք,― չդիմացավ ու ժպտաց նա։― Ես նույնիսկ չգիտեմ, թողնելո՞ւ եք, որ անցնեմ։― Եվ կարծես, նա իսկապես էլ վախենում էր, որ չեմ թողնի։
― Ես ինքս դուռը ձեզ համար կբացեմ, գնացեք, բայց իմացած եղեք, ես մի հսկայական վճիռ եմ ընդունել, և եթե դուք կամենաք լույս սփռել իմ հոգում, վերադարձեք, նստեք և միայն երկու խոսք լսեք։ Բայց եթե չեք ուզում, գնացեք, և ես ինքս ծեզ համար դուռը կբացեմ։
Նա ինձ նայեց ու նստեց իր տեղը։
― Ինչպե՜ս վրդովված դուրս կգար մի ուրիշը, իսկ դուք նստեցիք,― զմայլված բացականչեցի ես։
― Առաջներում դուք երբեք թույլ չէիք տալիս ձեզ այդպես խոսել։
― Առաջներում ես միշտ վարանում էի։ Ես հիմա էլ ներս մտա, չիմանալով, թե ինչ պիտի խոսեմ։ Կարծում եք, հիմա՞ չեմ վարանում։ Վարանում եմ։ Բայց ես հանկարծ մի հսկայական վճիռ եմ ընդունել և զգացի, որ կկատարեմ։ Եվ այդ վճիռն ընդունելուն պես, իսկույն խելքս թռցրի ու սկսեցի այդ բոլորն ասել... Լսեցեք, ահա իմ երկու խոսքը, ես ձեր լրտե՞սն եմ, թե՞ ոչ։ Պատասխանեք ինձ, ահա հարցս։
Կաս-կարմիրն արագ տարածվեց նրա դեմքին։
― Դեռ մի պատասխանեք, Կատերինա Նիկոլաևնա, այլ լսեք բոլորը, հետո ասացեք ողջ ճշմարտությունը։
Ես միանգամից խորտակեցի բոլոր պատնեշներն ու նետվեցի բաց տարածություն։
II
― Երկու ամիս սրանից առաջ ես կանգնած էի այստեղ, վարագույրի հետևում... Դուք այդ գիտեք... Իսկ դուք Տատյանա Պավլովնայի հետ խոսում էիք նամակի մասին։ Ես դուրս նետվեցի և, ինձ կորցրած, ինչ-որ բան բերնիցս թռցրի։ Դուք իսկույն հասկացաք, որ ես մի բան գիտեմ... Դուք չէիք կարող չհասկանալ... Դուք կարևոր մի փաստաթուղթ էիք փնտրում և երկյուղ էիք կրում դրա համար... Սպասեցեք, Կատերինա Նիկոլաևնա, դեռ դիմացեք ու մի խոսեք։ Հայտարարում եմ ձեզ, որ ձեր կասկածները հիմք ունեին, այդ փաստաթուղթը գոյություն ունի... այսինքն՝ ուներ... Ես այն տեսել եմ, դա ձեր նամակն է Անդրոնիկովին, ճիշտ չէ՞։
― Դուք այդ նամակը տեսե՞լ եք,― շփոթված ու հուզված, արագ հարցրեց նա։― Որտե՞ղ եք տեսել։
― Տեսել եմ... տեսել եմ Կրաֆտի մոտ... հենց նրա, որ անձնասպան եղավ...
― Իսկապե՞ս։ Ինքնե՞րդ եք տեսել։ Իսկ հետո ի՞նչ եղավ այն։
― Կրաֆտը պատառոտեց։
― Ձեր ներկայությա՞մբ, դուք այդ տեսա՞ք։
― Իմ ներկայությամբ։ Հավանաբար, պատռեց մեռնելուց առաջ... Չէ՞ որ ես այն ժամանակ չգիտեի, թե նա անձնասպան կլինի...
― Ուրեմն, նամակը ոչնչացված է, փառք Աստծո,― արտասանեց նա դանդաղ, հառաչելով, և երեսը խաչակնքեց։
Ես չստեցի նրան։ Այսինքն՝ իսկապես ստեցի, որովհետև փաստաթուղթն ինձ մոտ էր և երբեք չէր եղել Կրաֆտի մոտ. բայց դա միայն մանրուք էր, իսկ ամենագլխավորում ես չէի ստել, որովհետև այն րոպեին, երբ ստում էի, ինձ խոսք տվեցի այրել նամակը այդ նույն երեկոյան։ Երդվում եմ, եթե այդ պահին նամակն իմ գրպանում լիներ, ես կհանեի այն ու նրան կտայի։ Թեև միգուցեև, չտայի, որովհետև ինձ համար շատ ամոթալի կլիներ խոստովանել նրան այն ժամանակ, թե նամակն ինձ մոտ է և որ այդքան երկար ես հետևել եմ նրան, սպասել և իրեն չեմ տվել։ Բայց դա միևնույն էր. տանը կայրեի համենայն դեպս, և, ուրեմն, չեմ ստել։ Այդ պահին ես մաքուր էի, երդվում եմ։
― Իսկ եթե այդպես է,― համարյա ինձ կորցրած՝ շարունակեցի ես,― ուրեմն, ասացեք ինձ. արդյո՞ք դրա համար էիք ինձ գրավում, փայփայում, ընդունում ձեր տանը, որովհետև կասկածում էիք, թե ես գիտեմ փաստաթղթի մասին։ Սպասեցեք, Կատերինա Նիկոլաևնա, դեռ մեկ րոպե էլ մի խոսեք, այլ թույլ տվեք, որ ես ավարտեմ բոլորը, ես ամբողջ ժամանակ, այն ամբողջ ժամանակ, որ այցելում էի ձեզ, կասկածում էի, որ դուք հենց դրա համար էլ միայն սիրալիր էիք ինձ հետ, որպեսզի դուրս կորզեք ինձնից այդ նամակը, հասցնեք ինձ այն վիճակին, որ ես խոստովանեմ... Սպասեցեք, ևս մեկ րոպե, ես կասկածում էի, բայց նաև տառապում։ Ձեր երկդիմությունը ինձ համար անտանելի էր, որովհետև... որովհետև ես ձեր մեջ ամենաազնվաբարո արարածին էի գտել։ Ամեն բան հաղթահարված էր միանգամից։ Բայց երկդիմությունը, այսինքն երկդիմության կասկածը տանջում էր... Այժմ ամեն բան պետք է վճռվի, ամեն բան բացատրվի, եկել է դրա ժամանակը, բայց մի քիչ էլ սպասեք, մի խոսեք, իմացեք, թե ինչպես եմ ինքս նայում այդ բոլորին հենց հիմա, այս րոպեիս, ուղիղ եմ ասում, եթե դա այդպես էլ եղել է, ես չեմ բարկանալու... այսինքն՝ ուզում էի ասել, չեմ վիրավորվելու, որովհետև դա այնքան բնական է, ես, ախր, հասկանում եմ։ Իսկ ի՞նչ անբնական ու վատ բան կարող է այստեղ լինել։ Դուք տանջվում եք այդ փաստաթղթի պատճառով, կասկածում եք, թե այնինչը ամեն բան գիտե. ի՞նչ կա որ, դուք շատ էլ կարող էիք ցանկանալ, որ այնինչն արտահայտվեր... Այստեղ ոչ մի վատ բան չկա, ամենևին ոչ մի։ Անկեղծ եմ ասում։ Եվ այնուամենայնիվ պետք է, որ դուք այժմ ինձ մի բան ասեիք... խոստովանեիք (ներեցեք այս բառի համար)։ Ինձ ճշմարտությունն է պետք։ Չգիտեմ ինչու, բայց պետք է։ Ուրեմն, ասացեք, արդյո՞ք դրա համար էիք ինձ փայփայում, որ փաստաթուղթը ինձնից կորզեիք... Կատերինա Նիկոլաևնա։
Ես խոսում էի այնպես, կարծես մի բարձր տեղից վայր էի ընկնում, և ճակատս վառվում էր։ Նա արդեն առանց տագնապի էր ինձ լսում, ընդհակառակը, նրա դեմքին զգացմունք էր երևում, բայց մի տեսակ ամոթխած, կարծես, ամաչելով էր ինձ նայում։
― Դրա համար,― կիսաձայն ու դանդաղ արտասանեց նա։― Ներեցեք ինձ, մեղավոր եմ,― ձեռքերը թեթևակի դեպի ինձ բարձրացնելով հանկարծ ավելացրեց նա։ Ինձ համար դա միանգամայն անսպասելի էր։ Ես ամեն բանի էի սպասում, միայն թե ոչ այս երկու բառին, նույնիսկ նրանից, որին արդեն ճանաչում էի։
― Եվ դուք ինձ ասում եք՝ «մեղավոր եմ»։ Այդպես շիտակ, «մեղավո՞ր եմ»,― բացականչեցի ես։
― Օ՜, ես արդեն վաղուց էի զգում, որ ձեր առաջ մեղավոր եմ... և հիմա նույնիսկ ուրախ եմ, որ դա լույս աշխարհ եկավ...
― Վաղո՞ւց էիք զգում։ Իսկ ինչո՞ւ առաջ չէիք ասում։
― Բայց չգիտեի, թե ինչպես ասեմ,― ժպտաց նա,― այսինքն գուցեև կկարողանայի,― նորից ժպտաց նա,― բայց շարունակ կարծես ամաչում էի... որովհետև սկզբում ես իսկապես էլ հենց միայն դրա համար էի ձեզ «գրավում», ինչպես դուք արտահայտվեցիք, իսկ հետո շատ շուտով ինձ համար զզվելի դարձավ... նաև ձանձրացրեց ողջ այդ կեղծիքը, հավատացնում եմ ձեզ,― դառնացած ավելացրեց նա,― և այդ բոլոր գլխացավանքները նույնպես։
― Եվ ինչո՞ւ, ինչո՞ւ ամենաուղիղ ձևով այն ժամանակ դուք ինձ չհարցրիք։ Թող հենց այդպես էլ ասեիք. «Չէ՞ որ դու գիտես նամակի մասին, էլ ինչո՞ւ ես իզուր ձևանում»։ Եվ ես ամեն բան իսկույն կասեի, իսկույն ձեզ կխոստովանեի։
― Բայց ես ձեզնից... մի քիչ վախենում էի։ Խոստովանում եմ, որ նաև չէի վստահում ձեզ։ Եվ իսկապես էլ, եթե ես խորամանկում էի, չէ՞ որ դուք էլ էիք խորամանկում,― քմծիծաղ տալով՝ ավելացրեց նա։
― Այո, այո, ես ինձ անարժան էի պահում,― պարտված բացականչեցի ես։― Օ՜, դուք դեռ չգիտեք իմ անկման բոլոր անդունդները։
― Չէ մի, անդունդները։ Ճանաչում եմ ձեր ոճը,― հանդարտ ժպտաց նա։― Այդ նամակը,― թախծալի ավելացրեց նա,― իմ կյանքի ամենատխուր և ամենաթեթևամիտ արարքն է։ Այդ արարքի գիտակցությունը իմ մշտական նախատինքն է։ Իրադրությունների ու երկյուղների ազդեցության տակ ես կասկածներ ունեցա իմ սիրելի, իմ մեծահոգի հոր նկատմամբ։ Գիտենալով, որ այդ նամակը կարող է ընկնել... չար մարդկանց ձեռքը... լիակատար հիմք ունենալով այդպես կարծելու համար (կրակոտ արտասանեց նա), ես վախից դողում էի, որ կօգտագործեն այն, հորս ցույց կտան... իսկ դա արտակարգ տպավորություն կարող էր թողնել նրա վրա... Նրա դրության մեջ... նրա առողջության վրա... և նա կդադարեր ինձ սիրելուց... Այո,― հստակ հայացքով աչքերիս նայելով և, հավանաբար, թռուցիկ կերպով ինչ-որ բան բռնելով իմ հայացքում,― այո, ես վախենում էի նաև իմ ճակատագրի համար, վախենում էի, որ նա... իր հիվանդության ազդեցության տակ... կարող էր զրկել ինձ իր շնորհներից... Այդ զգացումն էլ կար, բայց ես, հավանաբար, այստեղ էլ եմ նրա առաջ մեղավոր, նա այնքան բարի է, այնքան մեծահոգի, որ, անշուշտ, կներեր ինձ։ Ահա ամբողջ եղածը։ Իսկ այն, որ ես ձեզ հետ այդպես վարվեցի, այդպես պետք չէր, իհարկե,― հանկարծ նորից ամաչելով' ավարտեց նա։― Դուք ինձ ամոթահար արեցիք։
― Ոչ, դուք ամաչելու բան չունեք,― բացականչեցի ես։
― Ես իսկապես հույսս դրել էի... ձեր կրակոտ խառնվածքի վրա... և խոստովանում եմ դա,― հայացքը ցած հառելով արտաբերեց նա։
― Կատերինա Նիկոլաևնա։ Ո՞վ, ասացեք, ո՞վ է ստիպում ձեզ այդպիսի խոստովանություններ անել ինձ բարձրաձայն,― հարբածի պես բղավեցի ես,― ի՜նչ արժեր ձեզ համար, որ վերկենայիք և ընտիր արտահայտություններով, ամենանուրբ ձևով, ինչպես երկու անգամ երկուսը, ապացուցեիք ինձ, որ, թեև դա եղել է, բայց այնուամենայնիվ ոչինչ էլ չի եղել, ինչպես, հասկանո՞ւմ եք, սովորաբար կարողանում են ձեր բարձրաշխարհիկ հասարակության մեջ վարվել ճշմարտության հետ։ Չէ՞ որ ես հիմար եմ և գռեհիկ, ես ձեզ իսկույն կհավատայի, ես ամեն բանի կհավատայի, ինչ որ ձեզնից լսեի, ինչ էլ որ դուք ասեիք։ Չէ՞ որ ձեզ համար ոչինչ չարժեր այդպես վարվել։ Չէ՞ որ, իսկապես, հո դուք ինձնից չեք վախենում։ Ինչպե՞ս կարողացաք այդպես կամովին ստորանալ մի դուրսպրծուկի, մի ողորմելի դեռահասի առաջ։
― Դրանում, համենայն դեպս, ես չստորացա ձեր առաջ,― ըստ երևույթին, չհասկանալով իմ բացականչությունը, արտակարգ արժանապատվությամբ ասաց նա։
― Օ՜, ընդհակառակը, ընդհակառակը, ես հենց այդ եմ բղավում...
― Այո, դա այնքան վատ, այնքան թեթևամիտ մի քայլ էր իմ կողմից,― բացականչեց նա, ձեռքը դեպի դեմքը բարձրացնելով և, կարծես, ձեռքով ծածկվել աշխատելով,― դեռ երեկ էի ամաչում և այդ էր պատճառը, որ տեղ չէի գտնում ինձ հասար, երբ դուք ինձ մոտ նստած էիք... Ողջ ճշմարտությունն այն է,― ավելացրեց նա, որ իմ իրադրություններն հանկարծ այնպես զուգադիպեցին, որ ինձ համար միանգամայն անհրաժեշտ էր իմանալ վերջապես ողջ ճշմարտությունն այդ չարաբաստիկ նամակի ճակատագրի մասին, թե չէ ես արդեն համարյա սկսել էի մոռանալ դրա մասին... որովհետև ամենևին էլ միայն այդ պատճառով չէի ընդունում ձեզ իմ տանը,― ավելացրեց նա հանկարծ։
Սիրտս թրթռաց։
― Իհարկե, ոչ,― մի նուրբ ժպիտով ժպտաց նա,― իհարկե, ոչ։ Ես... Դուք, Արկադի Մակարովիչ, քիչ առաջ շատ դիպուկ նկատեցիք, որ դուք և ես հաճախ խոսում էինք, ինչպես ուանողը ուսանողի հետ։ Հավատացնում եմ ձեզ, որ երբեմն հասարակության մեջ ես շատ եմ ձանձրանում, և հատկապես այդպես է դարձել արտասահմանից և մեր այդ բոլոր ընտանեկան դժբախտություններից հետո... Հիմա նույնիսկ հազվադեպ եմ որևէ տեղ լինում, և ոչ միայն ծուլության պատճառով։ Հաճախ ուզում եմ գյուղ գնալ։ Այնտեղ ես նորից կկարդայի իմ սիրած գրքերը, որոնք վաղուց արդեն մի կողմ եմ դրել, բայց ոչ մի կերպ չեմ հասցնում կարդալ։ Դրա մասին ես ձեզ արդեն ասել եմ։ Հիշո՞ւմ եք, դուք ծիծաղում էիք, որ ես ռուսական լրագրեր եմ կարդում, օրական երկու լրագիր։
― Ես չեմ ծիծաղել...
― Իհարկե, որովհետև դա ձեզ էլ նույնքան հուզում է, իսկ ես ձեզ վաղուց եմ խոստովանել. ես ռուս եմ և սիրում եմ Ոուսաստանը։ Հիշո՞ւմ եք, մենք միասին «փաստերն» էինք կարդում, ինչպես որ դուք դա անվանում էիք (ժպտաց նա)։ Թեև դուք շատ հաճախ եք մի տեսակ... տարօրինակ լինում, բայց երբեմն այնպե՜ս էիք աշխուժանում, որ միշտ կարողանում էիք դիպուկ խոսք ասել, և հետաքրքրվում էիք հենց այն բանով, ինչով ես էի հետաքրքրվում։ Երբ դուք «ուսանող» եք լինում, իսկապես, շատ հաճելի և ինքնօրինակ եք լինում։ Բայց մյուս դերերը ձեզ, կարծեմ թե, այնքան էլ չեն սազում,― սքանչելի, խորամանկ քմծիծաղով ավելացրեց նա։― Հիշո՞ւմ եք, երբեմն ժամերով մենք միայն թվերի մասին էինք խոսում, հաշվում էինք, չափ ու ձև անում, մտահոգվում, թե քանի դպրոց ունենք և դեպի ուր է գնում լուսավորությունը։ Հաշվում էինք սպանություններն ու քրեական գործերը, համեմատում էինք լավ լուրերի հետ... ուզում էինք իմանալ, թե ուր է սլանում այս բոլորը, և թե վերջապես ինչ ենք լինելու մենք ինքներս։ Ձեր մեջ ես անկեղծության հանդիպեցի։ Բարձրաշխարհիկ հասարակության մեջ մեզ՝ կանանց հետ երբեք այդպես չեն խոսում։ Անցյալ շաբաթ ես փորձեցի իշխան ...-ովի հետ խոսել Բիսմարկի մասին, որովհետև շատ էի հետաքրքրվում, բայց ինքս վճռել չէի կարողանում, և, պատկերացրեք, նա նստեց իմ կողքին և սկսեց պատմել, այն էլ շատ մանրամասն, բայց շարունակ ինչ-որ մի հեգնանքով և հենց այն, ինձ համար անտանելի, զիջողամտությամբ, որով սովորաբար խոսում են «վսեմափայլ տղամարդիկ» մեզ՝ կանանց հետ, եթե սրանք քիթները «ոչ իրենց գործի մեջ» խոթեն... Իսկ հիշո՞ւմ եք, ինչպես մենք Բիսմարկի մասին վիճելով, քիչ մնաց, որ ընդհարվենք։ Դուք ապացուցում էիք, որ մենք մեր գաղափարն ունենք, որը Բիսմարկի գաղափարից «շատ ավելի զորեղ» է,― հանկարծ ծիծաղեց նա։― Կյանքումս միայն երկու մարդ եմ հանդիպել, որոնք ինձ հետ միանգամայն լուրջ են խոսել, հանգուցյալ ամուսնուս, շատ ու շատ խելոք մի մարդու և... ազնվագույն մարդու,― արտասանեց նա պատկառազդու,― և մեկ էլ, դուք ինքներդ գիտեք, թե ում...
― Վերսիլովին,― բացականչեցի ես։ Նրա յուրաքանչյուր բառի հետ ես հազիվ շունչ էի քաշում։
― Այո, ես շատ էի սիրում նրան լսել և, ի վերջո, նրա հետ միանգամայն... միգուցե, չափազանց անկեղծ դարձա, բայց հենց այդ ժամանակ էլ նա ինձ չհավատաց։
― Չհավատա՞ց։
― Այո, չէ՞ որ ինձ երբեք ոչ ոք չի հավատացել։
― Բայց Վերսիլովը։ Վերսիլովը։
― Նա ոչ թե ուղղակի չհավատաց,― հայացքը գետնին հառելով և մի տեսակ տարօրինակ ժպտալով՝ ասաց նա,― այլ գտավ, որ իմ մեջ «բոլոր արատները» կան։
― Որոնցից և ոչ մեկը ձեր մեջ չկա։
― Ոչ, որոշ արատներ ես էլ ունեմ։
― Վերսիլովը ձեզ չի սիրել, այդ պատճառով էլ ձեզ չի հասկացել,― աչքերս փայլեցնելով բացականչեցի ես։
Մի բան ցնցվեց նրա դեմքին։
― Թողեք դա և երբեք մի խոսեք ինձ հետ... այդ մարդու մասին...― ավելացրեց նա խիստ համառությամբ ու կրակոտ։― Սակայն բավական է. ժամանակն է։ (Նա վերկացավ, որ գնա)։― Ուրեմն, ինչպե՞ս, ներո՞ւմ եք դուք ինձ, թե՞ ոչ,― պարզորոշ ինձ նայելով ասաց նա։
― Ես... ձեզ... ներեմ։ Լսեցեք, Կատերինա Նիկոլաևնա, և չբարկանաք, ճի՞շտ է, որ դուք ամուսնանում եք։
― Դա դեռ ամենևին վճռված չէ,― կարծես ինչ-որ բանից վախեցած ու շփոթված ասաց նա։
― Նա լա՞վ մարդ է։ Ներեցեք, ներեցեք այս հարցի համար։
― Այո, շատ լավ մարդ է...
― Էլ մի պատասխանեք, ինձ պատասխանի մի արժանացրեք։ Չէ՞ որ ես գիտեմ, որ ինձնից ելնող նման հարցերն անտանելի են։ Ես միայն ուզում էի իմանալ, արժանի՞ է նա ձեզ, թե ոչ, բայց նրա մասին ես ինքս կիմանամ։
― Ախ, ինձ լսեք,― վախեցած ասաց նա։
― Ոչ, չեմ իմանա, չեմ իմանա։ Կողքից կանցնեմ... Բայց միայն ահա թե ինչ կասեմ, թող Աստված ձեզ ամենայն երջանկություն տա, ամենայն երջանկություն, որն ինքներդ կընտրեք ձեզ համար... այն բանի համար, որ հիմա դուք ինքներդ մի ժամվա ընթացքում այսքան երջանկություն շնորհեցիք ինձ։ Հիմա դուք հավիտյանս տպվեցիք իմ հոգում։ Ես գանձ եմ ձեռք բերել, ձեր կատարելության մասին միտքը։ Ես խարդավանք, բիրտ սեթևեթանք էի կասկածում և դժբախտ էի... որովհետև ձեզ հետ չէի կարողանում կապել այդ միտքը... վերջին օրերը ես մտածում էի զօր-գիշեր. և հանկարծ ամեն բան օրվա պես պարզ է դառնում։ Այստեղ մտնելով, ես կարծում էի, թե ճիզվիտություն, խորամանկություն, գաղտնիքներ կորզող օձ եմ տանելու հետս, այնինչ պատիվ, փառք, ուսանող գտա այստեղ... Ծիծաղու՜մ եք։ Թող, թող, թող որ ծիծաղեք։ Չէ՞ որ դուք սուրբ եք, դուք չեք կարող ծիծաղել մի բանի վրա, որ սրբազան է...
― Օ՜ ոչ, ես միայն նրա վրա եմ ծիծաղում, որ դուք այդպիսի սոսկալի բառեր եք հորինում... Դե, ի՞նչ կնշանակի «գաղտնիքներ կորզող օձ»,― ծիծաղեց նա։
― Այսօր մի արժեքավոր խոսք դուրս թռավ ձեր բերանից,― ոգևորված շարունակեցի ես։― Ինչպե՞ս կարողացաք արտասանել իմ ներկայությամբ, թե ծեր «հույսը դրել էիք իմ կրակոտ խառնվածքի վրա»։ Թեկուզ դուք սուրբ եք և նույնիսկ դա եք խոստովանում, որովհետև ծեր մեջ ինչ-որ մեղք էիք ենթադրում և ուզում էիք ձեզ պատժել... Թեև, ի դեպ, ոչ մի մեղք էլ չի եղել, որովհետև, եթե մի բան էլ եղել է, ապա ձեզնից ելնող ամեն բան սուրբ է։ Սակայն դուք, այնուամենայնիվ, կարող էիք չասել հենց այդ բառը, այդ արտահայտությունը... Այդպիսի նույնիսկ անբնական անկեղծությունը միայն ձեր բարձրագույն մաքրաբարոյությունն է ցույց տալիս, ձեր հարգանքն ու վստահությունն իմ նկատմամբ,― անկապ բացականչում էի ես։― Օ՜ մի շիկնեք, մի շիկնեք... Եվ ո՞վ, ո՞վ կարող էր զրպարտել ձեզ և ասել, թե դուք կրքոտ կին եք։ Օ՜, ներեցեք, ես տանջալից արտահայտություն եմ տեսնում ձեր դեմքին, ներեցեք մոլուցքով բռնված դեռահասին նրա անշնորհք խոսքերի համար։ Եվ, արդյոք, կարևո՞ր են հիմա խոսքերն ու արտահայտությունները։ Արդյո՞ք, դուք վեր չեք ամեն տեսակ արտահայտություններից... Մի անգամ Վերսիլովն ասում էր. թե Օթելլոն սպանել է Դեզդեմոնային, հետո էլ՝ իրեն, ոչ թե որովհետև խանդում էր, այլ որովհետև նրանից խլել էին նրա իդեալը... Ես դա հասկացա, որովհետև այսօր ինձ վերադարձրին իմ իդեալը։
― Դուք արդեն չափազանց եք ինձ գովաբանում, ես արժանի չեմ դրան,― ասաց նա զգացումնալի։― Հիշո՞ւմ եք, ինչ եմ ասել ձեզ ձեր աչքերի մասին,― կատակով ավելացրեց նա։
― Որ իմ աչքերը աչքեր չեն, այլ դրանց փոխարեն մի-մի մանրադիտակ և որ ես ամեն մի ճանճ մեծացնում, ուղտ եմ դարձնում։ Ո՜չ, այստեղ ուղտի մասին խոսք չկա... Ինչպե՞ս, գնո՞ւմ եք։
Նա, վզի թաշկինակն ու մուֆտան ձեռքին, կանգնած էր սենյակի մեջտեղում։
― Ոչ, ես կսպասեմ, մինչև դուք դուրս գաք, իսկ ինքս հետո դուրս կգամ։ Ես դեռ մի երկտող կգրեմ Տատյանա Պավլովնային։
― Ես հիմա կգնամ, հենց հիմա, բայց մի անգամ էլ եմ ասում, երջանիկ եղեք՝ միայնակ թե այն մարդու հետ, որին կընտրեք ձեզ համար, Աստված ձեզ երջանկություն տա։ Իսկ ինձ, միայն իդեալ է պետք։
― Իմ բարի, սիրելի Արկադի Մակարովիչ, հավատացեք, որ ես ձեր մասին... Ձեր մասին հայրս միշտ ասում է՝ «սիրելի, բարի տղեկը»։ Հավատացեք, որ ես միշտ հիշելու եմ ձեր պատմությունները օտար մարդկանց մեջ թողած խեղճ տղեկի ու նրա մեկուսի երազանքների մասին... Ես շատ լավ եմ հասկանում, թե ինչպես է ձևավորվել ձեր հոգին... Բայց այժմ, թեև մենք ուսանողներ ենք,― խնդրող, ամոթխած ժպիտով ձեռքս սեղմելով ավելացրեց նա,― բայց այլևս չի կարելի, որ մենք հանդիպենք առաջվա պես և, և... երևի դուք դա հասկանո՞ւմ եք։
― Չի՞ կարելի։
― Չի կարելի, երկար ժամանակ չի կարելի... դրանում արդեն ես եմ մեղավոր... ես տեսնում եմ, որ դա այժմ միանգամայն անհնարին է... մենք երբեմն կհանդիպենք հայրիկիս մոտ...
«Դուք իմ «կրակոտ» զգացմունքների՞ց եք վախենում, դուք ինձ չե՞ք հավատում»,― ուզեցի բացականչել ես. բայց նա հանկարծ այնպե՜ս ամոթահար շիկնեց իմ առաջ, որ բառերս իրենք իրենց կաշկանդվեցին ու չարտասանվեցին։
― Ասացեք,― արդեն ուղիղ դռան մոտ հանկարծ կանգնեցրեց ինձ նա,― դուք ինքնե՞րդ եք տեսել, որ... այն նամակը... պատռված է։ Դուք լա՞վ եք հիշում դա։ Եվ այն ժամանակ ինչի՞ց իմացաք, թե դա հենց այն նամակն է Անդրոնիկովին։
― Կրաֆտն ինձ պատմեց դրա բովանդակությունը և նույնիսկ ցույց տվեց այն... Մնաք բարով։ Երբ լինում էի ձեր առանձնասենյակում, վարանում էի ձեր ներկայությամբ, բայց երբ դուք դուրս էիք գալիս սենյակից, ես պատրաստ էի նետվել ու համբուրել այն տեղը հատակին, ուր քիչ առաջ եղել էր ձեր ոտքը...― առանց ինձ հաշիվ տալու, ինքս էլ չիմանալով ինչպես և ինչի համար, հանկարծ արտասանեցի ես և, առանց նրան նայելու, արագ դուրս եկա։
Ես գնացի տուն, հոգումս հրճվանք էր։ Գլխումս պտուտահողմի պես ամեն ինչ երևում էր ու անհետանում, իսկ սիրտս լի էր զգացմունքով։ Մայրիկիս տանը մոտենալիս, հանկարծ հիշեցի Լիզայի անշնորհակալ վերաբերմունքը Աննա Անդրեևնայի նկատմամբ, նրա քիչ առաջ ասած անողորմ. հրեշավոր խոսքը, ու սիրտս հանկարծ մղկտաց բոլորի համար։ «Ի՜նչ քար է կախված բոլորի սրտից։ Իսկ Լիզա՞ն, ի՞նչ է պատահել նրան»,― առմուտք բարձրանալով մտածեցի ես։
Մատվեյին ես ազատ արձակեցի՝ կարգադրելով, որ ժամը իննին իմ բնակարանը գա ինձ տանելու։
Գլուխ հինգերորդ
I
Ճաշից ես ուշացել էի, բայց նրանք դեռ սեղան չէին նստել և ինձ էին սպասում։ Թերևս այն պատճառով, որ ընդհանրապես ես հազվադեպ էի նրանց տանը ճաշում, նույնիսկ որոշ, առանձնահատուկ հավելումներ էին արված սեղանին, որպես ակրատ՝ սարդիններ և այլ բաներ։ Բայց ի զարմանս և ի վիշտ ինձ, բոլորին ինչ-որ բանով մտահոգված ու մռայլված գտա. ինձ տեսնելով Լիզան հազիվ ժպտաց, իսկ մայրիկն, ըստ երևույթին, անհանգստացած էր. Վերսիլովը ժպտաց, բայց լարված։ «Չլինի՞ թե կռվել են իրար հետ»,― անցավ մտքովս։ Սակայն, սկզբում ամեն բան լավ ընթացավ, միայն Վերսիլովը մի քիչ խոժոռվեց, տեսնելով խմորագնդիկներով արգանակը, և դեմքը խիստ ծամածռեց, երբ զրազին մատուցեցին։
― Բավական է միայն, որ զգուշացնես, թե ստամոքսս այսինչ կերակուրը չի տանում, որ հենց հետևյալ օրը սեղանին հայտնվի,― սրտնեղությունից դուրս թռավ նրա բերանից։
― Բայց էլ ի՞նչ հնարենք, Անդրեյ Պետրովիչ։ Հո որևէ նոր կերակուր չե՞նք կարող հորինել,― վեհերոտ պատասխանեց մայրիկս։
― Մայրդ մեր որոշ լրագրերի կատարյալ հակադրությունն է, դրանցում ինչը որ նոր է, այն էլ լավ է համարվում,― խաղուն ու բարեհամբույր ուզեց սրամտել Վերսիլովը, բայց բան դուրս չեկավ, նա էլ ավելի վախեցրեց մայրիկին, որն, իհարկե, ոչինչ չհասկացավ իրեն լրագրերի հետ համեմատելուց և տարակուսած շուրջն էր նայում։ Այդ րոպեին ներս մտավ Տատյանա Պավլովնան և, հայտարարելով, որ արդեն ճաշել է, նստեց մայրիկի կողքին, բազմոցին։
Ես դեռ չէի հասցրել այս տիկնոջ բարեհաճ վերաբերմունքը շահել, նույնիսկ, ընդհակառակը, նա սկսել էր էլ ավելի ինձ վրա հարձակվել ամեն պատճառով ու առիթով։ Նրա դժգոհությունն ինձնից հատկապես էր աճել վերջին ժամանակներս, նա տեսնել չէր կարող իմ պճնամոլական հագուստը, իսկ Լիզան ինձ հաղորդեց, որ համարյա մոլուցքով էր բռնվել՝ իմանալով, որ ես սրարշավ կառապան ունեմ։ Ես վերջացրի նրանով, որ հնարավորին չափ սկսեցի խուսափել նրան հանդիպելուց։ Երկու ամիս առաջ, ժառանգությունից հրաժարվելուց հետո, ես մտա նրա տուն Վերսիլովի արարքի մասին զրուցելու, բայց համակրանքի որևէ հետք չգտա նրա մոտ. ընդհակառակը, նա սոսկալի զայրացած էր. նրան բոլորովին դուր չէր եկել այն, որ ամբողջ ժառանգությունն էր իշխանին տրված և ոչ թե կեսը, իսկ ինձ այն ժամանակ նա կծու ասաց.
― Գրազ կգամ, որ դու համոզված ես, թե նա և փողն է տվել, և մենամարտի հրավիրել միմիայն, որպեսզի Արկադի Մակարովիչի կարծիքն իր մասին բարձրացնի։
Եվ, իրոք, նա համարյա ճիշտ էր գուշակել, դրա նման մի բան ես իսկապես էլ զգում էի այն ժամանակ։
Նրա ներս մտնելուն պես ես իսկույն հասկացա, որ անպայման հարձակվելու է ինձ վրա. նույնիսկ մի քիչ էլ վստահ էի, որ նա, իսկապես, հենց դրա համար էլ եկել է, և այդ պատճառով հանկարծ արտակարգ անզուսպ դարձա և դա ոչինչ չարժեր ինձ համար, որովհետև քիչ առաջ տեղի ունեցածից հետո, շարունակում էի պայծառ և ուրախ լինել։ Մեկընդմիշտ նկատեմ, որ սանձարձակությունը կյանքումս երբեք չի սազել ինձ, այսինքն ինձ սազական չի եղել, այլ, ընդհակառակը, միշտ խայտառակություն է բերել ինձ։ Այդպես եղավ և այժմ, ես միանգամից մի բան դուրս տվեցի, առանց որևէ վատ մտքի, ուղղակի թեթևամտությունից, նկատելով, որ Լիզան սոսկալի տրտում է, առանց նույնիսկ մտածելու, թե ինչ եմ ասում, հանկարծ դուրս տվի.
― Հազարից մեկ այստեղ ճաշում եմ, իսկ դու, Լիզա, կարծես դիտմամբ տրտմել ես։
― Գլուխս ցավում է,― պատասխանեց Լիզան։
― Ախ, Աստված իմ,― իսկույն կպավ Տատյանա Պավլովնան,― հետո՞ ինչ. որ հիվանդ ես։ Արկադի Մակարովիչը բարեհաճել է գալ ճաշելու, դու պետք է պարես ու ուրախանաս։
― Դուք որոշակիորեն իմ կյանքի դժբախտությունն եք, Տատյանա Պավլովնա. այլևս երբեք այստեղ չեմ գալու, երբ դուք այստեղ եք,― և ես անկեղծ սրտնեղությամբ ձեռքի ափով խփեցի սեղանին, մայրիկս ցնցվեց, իսկ Վերսիլովը տարօրինակ հայացքով ինձ նայեց։ Ես հանկարծ ծիծաղեցի և նրանցից ներողություն խնդրեցի։
― Տատյանա Պավլովնա, դժբախտության մասին ասածս հետ եմ վերցնում,― շարունակելով սանձարձակությունս դիմեցի նրան ես։
― Ոչ, ոչ,― կտրուկ ասաց նա,― ինձ համար քո դժբախտությունը լինելն ավելի պատվաբեր է, քան թե ընդհակառակը, վստահ եղիր։
― Սիրելիս, պետք է կարողանալ դիմանալ կյանքի փոքրիկ դժբախտություններին,― ժպտալով, ծամծմեց Վերսիլովը,― առանց դժբախտությունների ապրել էլ չարժե։
― Գիտեք ինչ, դուք երբեմն սոսկալի հետադեմ եք լինում,― ջղային ծիծաղելով բացականչեցի ես։
― Դրա վրա թքած, բարեկամս։
― Ոչ, չթքած։ Ինչո՞ւ դուք ավանակի երեսին ավանակ չեք ասում, եթե նա իսկապես ավանակ է։
― Արդյո՞ք քեզ նկատի չունես։ Առաջինը՝ ես ոչ ոքի դատապարտել չեմ ուզում և չեմ կարող։
― Ինչո՞ւ չեք ուզում, ինչո՞ւ չեք կարող։
― Ե՛վ ծուլանում ես, և՛ զզվում։ Մի անգամ մի խելոք կին ինձ ասաց, որ ես ուրիշներին դատապարտելու իրավունք չունեմ, որովհետև «տառապել» չգիտեմ, իսկ ուրիշների գլխին դատավոր դառնալու համար պետք է տառապանքով ձեռք բերել այդ իրավունքը։ Մի քիչ վերամբարձ է, բայց իմ նկատմամբ կիրառելու դեպքում, գուցեև, ճիշտ է, այնպես որ ես նույնիսկ հաճույքով հնազանդվեցի այդ դատողությանը։
― Մի՞թե Տատյանա Պավլովնան է դա ձեզ ասել,― բացականչեցի ես։
― Իսկ դու ի՞նչ իմացար,― թեթևակի զարմանքով ինձ նայեց Վերսիլովը։
― Տատյանա Պավլովնայի դեմքից գուշակեցի, նա այնպե՜ս հանկարծ ցնցվեց։
Ես պատահաբար գուշակեցի։ Ինչպես պարզվեց հետագայում, այդ միտքն իսկապես Տատյանա Պավլովնան էր արտահայտել Վերսիլովին նախորդ օրը մի տաք խոսակցության ժամանակ։ Եվ ընդհանրապես, կրկնում եմ, որ ես իմ ուրախություններով ու սրտազեղություններով բոլորովին անժամանակ էի ընկել նրանց բոլորի գլխին, նրանցից յուրաքանչյուրն ուներ իր, և շատ ծանր, հոգսը։
― Ես ոչինչ չեմ հասկանում, որովհետև այս բոլորն այնքա՜ն վերացական է և դա ձեր հատկությունն է. դուք սոսկալի սիրում եք վերացական խոսել, Անդրեյ Պետրովիչ, դա եսասիրական հատկություն է, վերացական սիրում են խոսել միայն եսասերները։
― Խելոք է ասված, բայց մի ձանձրացրու։
― Ո՜չ, թույլ տվեք,― սրտազեղություններովս կպել ու չէի պոկվում ես,― ի՞նչ է նշանակում «տառապանքով դատապարտելու իրավունք ձեռք բերել»։ Ով ազնիվ է, նա էլ դատավոր կարող է լինել, ահա իմ միտքը։
― Այդ դեպքում շատ քիչ դատավոր կճարես դու։
― Մեկին ճանաչում եմ։
― Այդ ո՞ւմ։
― Այժմ նա նստել ու խոսում է ինձ հետ։
Վերսիլովը տարօրինակ քմծիծաղ տվեց, կիպ ականջիս վրա խոնարհվեց և, ուսս բռնելով, շշնջաց. «Նա շարունակ ստում է քեզ»։
Ես մինչև այժմ էլ չեմ հասկանում, թե ինչ էր նրա մտքինը, բայց հավանաբար այդ րոպեին ինչ-որ մի բանից նա արտակարգ անհանգստացած էր (ինչպես հետագայում կռահեցի, մի տեղեկություն ստանալու հետևանքով)։ Բայց այդ նախադասությունը «նա շարունակ ստում է քեզ» այնքան անսպասելի ու այնքան լուրջ էր ասված և այնքան տարօրինակ ու ամենևին ոչ կատակային արտահայտությամբ, որ ես ամբողջ մարմնովս մի տեսակ ջղային ցնցվեցի, համարյա վախեցա և օտարոտի նրան նայեցի, բայց Վերսիլովը շտապեց ծիծաղել։
― Դե, փառք Աստծո,― ծիծաղեց մայրիկս, վախենալով, որ նա ինչ-որ բան շշնջում է ականջիս,― թե չէ ես կարծեցի... Դու մեզնից մի նեղանա, Արկաշա, խելոք մարդիկ առանց մեզ էլ քո կողքին կլինեն, բայց քեզ ո՞վ կսիրի, եթե մենք իրար համար չլինենք։
― Հենց դրանով էլ ազգակցական սերն անբարոյական է, մայրիկ, որ վաստակած չէ։ Սերը պետք է վաստակել։
― Մինչև վաստակես, այստեղ առանց ոչ մի վաստակի էլ քեզ սիրում են։
Հանկարծ բոլորը ծիծաղեցին։
― Ախ, մայրիկ, գուցե դուք չէիք էլ ուզում կրակել, բայց ծտին սպանեցիք,― նույնպես ծիծաղելով՝ բացականչեցի ես։
― Իսկ դու իսկապես էլ երևակայեցիր, թե սիրելու բան ունես,― նորից հարձակվեց Տատյանա Պավլովնան,― բավական չէ, որ հենց այնպես քեզ սիրում են, դեռ զզվանքն էլ հաղթահարելով են քեզ սիրում։
― Ոչ էլ,― ուրախ բացականչեցի ես,― գիտե՞ք, միգուցե, ով է այսօր ինձ ասել, թե սիրում է ինձ։
― Վրադ ծիծաղելով է ասել,― կարծես հենց ինձնից այդ բառերին սպասելիս լինելով, մի տեսակ անբնական չարությամբ հարեց Տատյանա Պավլովնան։― Ախր, նրբավար մարդը, և առանձնապես կինը, միայն քո հոգու կեղտի պատճառով զզվանքով կլցվի քո նկատմամբ։ Գլխիդ մազաբաժան ունես, նուրբ սպիտակեղեն, հագուստդ ֆրանսիացին է կարել, բայց միևնույն է, բոլորն էլ կեղտ է։ Ո՞վ է քեզ հագցնում, ո՞վ է քեզ կերակրում, քեզ ո՞վ է փող տալիս, որ ռուլետկա խաղաս։ Հիշիր, թե ումի՞ց ես առանց ամաչելու փող վերցնում։
Սայրիկն ամոթից կաս-կարմիր էր կտրել, նման ամոթահարություն ես երբեք նրա դեմքին չէի տեսել։ Ես ամբողջ մարմնովս ցնցվեցի։
― Եթե ծախսում եմ, իմ փողն եմ ծախսում և ոչ ոքի պարտավոր չեմ հաշվետու լինել,― շառագունելով, կարճ կապեցի ես։
― Ի՞նչ քո փող։ Ո՞րն է քո փողը։
― Իմը չէ, Անդրեյ Պետրովիչինն է։ Նա ինձ չի մերժի... Ես իշխանից վերցրել եմ նրա՝ Անդրեյ Պետրովիչին տալիքի հաշվին...
― Բարեկամս,― հաստատուն ձայնով հանկարծ ասաց Վերսիլովը,― այնտեղ ես ոչ մի կոպեկ չունեմ։
Խոսքը սոսկալի նշանակալից էր։ Ես տեղնուտեղը պապանձվեցի։ Օ՜, անշուշտ, հիշելով իմ այն ժամանակվա արտասովոր, անհոգ տրամադրությունը, ես իհարկե, կարող էի մի որևէ «ազնվաբարո» պոռթկումով, ճռճռան խոսքով կամ մի այլ բանով դուրս պրծնել այդ դրությունից, բայց հանկարծ Լիգայի խոժոռված դեմքին ինչ-որ չար, մեղադրական արտահայտություն, անարդար արտահայտություն, համարյա ծաղր նկատեցի, և, կարծես, սատանան ինձ դրդեց.
― Դուք, օրիորդ,― հանկարծ նրան դիմեցի ես,― կարծեմ, հաճախ եք իշխանի բնակարանում Դարյա Օնիսիմովնային այցելում։ Արդյոք չէի՞ք բարեհաճի ինքներդ նրան հանձնել այս երեք հարյուր ռուբլին, որի համար այսօր այնպե՜ս կշտամբում էիք ինձ։
Ես հանեցի փողն ու պարզեցի նրան։ Արդյոք կհավատա՞ն ինծ, որ այս ստոր խոսքերն ասվեցին այն ժամանակ առանց որևէ նպատակի, այսինքն առանց որևէ բանի ամենաչնչին ակնարկի։ Եվ նման ակնարկ չէր էլ կարող լինել, որովհետև այն րոպեին ես ամենևին ոչինչ չգիտեի։ Գուցե միայն ցանկություն ունեի որևէ բանով խայթել նրան, համեմատաբար չափազանց անմեղ մի բանով, ասենք, իբր, տեսեք օրիորդ եք. իսկ խառնվում եք ձեզ չվերաբերող գործին, ուրեմն, չէ՞իք բարեհաճի, եթե անպայման ուզում եք խառնվել, ինքներդ հանդիպել այդ իշխանին, այդ երիտասարդին, պետերբուրգյան սպային և հանձնել նրան սա, «եթե այդքան ուզում եք խառնվել երիտասարդների գործերին»։ Բայց որքա՜ն եղավ զարմանքս, երբ մայրս հանկարծ վերկացավ և, իմ առաջ մատը բարձրացնելով և ինձ սպառնալով, բղավեց.
― Չհամարձակվե՛ս։ Չհամարձակվե՛ս։
Ոչ մի նման բան ես չէի կարող նրանից սպասել, և ինքս էլ թռա տեղիցս, ոչ թե վախեցած, այլ կարծես տառապանքով, կարծես տանջալից մի վերք սրտումս, հանկարծ կռահելով, որ ինչ-որ ծանր բան է պատահել այստեղ։ Բայց մայրիկս երկար չդիմացավ, դեմքը ձեռքերով ծածկելով՝ նա արագ դուրս եկավ սենյակից։ Լիզան, նույնիսկ առանց իմ կողմը նայելու, դուրս եկավ նրա հետևից։ Տատյանա Պավլովնան մոտ կես րոպե լուռ ինձ էր նայում.
― Բայց մի՞թե դու իսկապես ինչ-որ բան էիր ուզում դուրս տալ գլխիցդ,― խորագույն զարմանքով ինձ նայելով՝ առեղծվածային բացականչեց նա, բայց պատասխանի չսպասելով, նույնպես վազեց նրանց մոտ։ Վերսիլովը անբարյացակամ, համարյա չար տեսքով վերկացավ սեղանի մոտից և վերցրեց անկյունում դրված իր գլխարկը։
― Կարծում եմ, որ դու ամենևին էլ այդքան հիմար չես, այլ միայն միամիտ ես,― ծաղրական ծամծմեց նա։― Եթե գան, ասա, որ ինձ քաղցրի չսպասեն, ես մի քիչ կզբոսնեմ։
Ես մնացի մենակ, սկզբում ինձ տարօրինակ թվաց, հետո վիրավորական, ավելի հետո ես պարզ տեսա, որ մեղավոր եմ։ Թեև չգիտեի, իսկապես, ինչում եմ մեղավոր, բայց մի բան զգում էի։ Ես նստել էի պատուհանի մոտ ու սպասում էի։ Մի տասը րոպե սպասելուց հետո ես էլ վերցրի գլխարկս ու վերև իմ նախկին սենյակս գնացի։ Ես գիտեի, որ նրանք այնտեղ են, այսինքն՝ մայրիկն ու Լիզան, և որ Տատյանա Պավլովնան արդեն գնացել է։ Այդպես էլ գտա նրանց, երկուսով իմ բազմոցին նստած մի բան փսփսալիս։ Իմ հայտնվելուն պես երկուսն էլ դադարեցին փսփսալ։ Ի զարմանս իմ, նրանք ինձ վրա բարկացած չէին, համենայն դեպս, մայրիկն ինձ ժպտաց։
― Ես մեղավոր եմ, մայրիկ...― սկսեցի ես։
― Դե լավ, լավ, ոչինչ,― ընդհատեց մայրիկը,― միայն թե իրար սիրեք և երբեք մի ընդհարվեք, Աստված էլ ձեզ երջանկություն կտա։
― Նա երբեք ինձ չի նեղացնի, մայրիկ, ես եմ դա ձեզ ասում,― վստահ ու զգացումնալի ասաց Լիզան։
― Եթե այդ Տատյանա Պավլովնան չլիներ, երբեք նման բան չէր ստացվի,― բացականչեցի ես,― վատն է նա։
― Տեսնո՞ւմ եք, մայրիկ։ Լսո՞ւմ եք,― ինձ ցույց տալով նրան ասաց Լիզան։
― Ահա թե երկուսիդ էլ ինչ կասեմ ես,― ազդադարեցի ես,― եթե աշխարհը գարշելի է, ապա գարշելի եմ միայն ես, իսկ բոլոր մյուսները հրաշալի են։
― Մի զայրանա, Արկաշա, իսկ եթե դու իսկապես թողնեիր...
― Թղթախաղը, հա՞։ Թղթախաղը։ Կթողնեմ, մայրիկ, այսօր վերջին անգամ եմ գնում, հատկապես այն բանից հետո, որ Անդրեյ Պետրովիչն ինքը բարձրաձայն հայտարարեց, թե ինքն այնտեղ ոչ մի կոպեկ չունի։ Դուք չեք հավատա, թե ինչ ամոթահար եմ ես... Ի դեպ, ես պետք է նրա հետ բացատրվեմ... Մայրիկ, սիրելիս, անցյալ անգամ ես այստեղ... անշնորհք մի խոսք ասացի... մայրիկ, ես ստում էի. ես անկեղծ ուզում եմ հավատալ, ուղղակի մեծ-մեծ խոսում էի, ես շատ եմ սիրում Քրիստոսին...
Նախորդ անգամ իսկապես մեր միջև նման մի խոսակցություն ստացվեց. մայրիկը շատ վշտացած էր ու շատ անհանգստացած։ Այժմ ինձ լսելով նա ինձ ժպտաց, ինչպես երեխային են ժպտում։
― Քրիստոսն, Արկաշա, ամեն բան կների, քո վատաբանությունն էլ կների, և դրանից վատն էլ կների։ Քրիստոսը հայր է, Քրիստոսը կարիք չունի... և նույնիսկ ամենաթանձր խավարում նա կփայլի...
Ես նրանց հրաժեշտ տվի ու դուրս եկա՝ մտածելով այսօր Վերսիլովի հետ տեսնվելու հնարավորության մասին, ես մեծ կարիք ունեի նրա հետ խոսակցելու, իսկ քիչ առաջ դա հնարավոր չեղավ։ Ես շատ էի կասկածում, որ նա սպասում է ինձ իմ բնակարանում։ Գնացի ոտքով, տաքերից հետո թեթևակի սառնամանիք էր սկսվել, և քայլելը չափազանց հաճելի էր։
II
Ես ապրում էի Վոզնեսենսկի կամրջի մոտ, բակում կանգնած մի հսկայական տան մեջ։ Դարպասից ներս մտնելուն պես ես դեմ առ դեմ հանդիպեցի իմ տանից դուրս եկող Վերսիլովի հետ։
― Սովորությանս համաձայն, զբոսնելով հասա մինչև քո բնակարանը և նույնիսկ սպասեցի քեզ Պյոտր Իպպոլիտովիչի մոտ, բայց շուտով ձանձրացա։ Դրանք շարունակ կռվում են, իսկ այսօր կինը նույնիսկ անկողին է մտել ու լալիս է։ Սի քիչ նայեցի ու հեռացա։
Չգիտես ինչու, ես սրտնեղեցի։
― Հավանաբար, դուք հենց միայն իմ տուն էլ գալիս եք, և, ինձնից ու Պյոտր Իպպոլիտովիչից բացի ուրիշ ոչ ոք չունեք ամբողջ Պետերբուրգում։
― Բարց չէ՞ որ դա միևնույն է... բարեկամս։
― Իսկ հիմա ո՞ւր եք գնում։
― Ոչ, քեզ մոտ արդեն չեմ գա։ Եթե ուզում ես, զբոսնենք, հիանալի երեկո է։
― Եթե վերացական դատողությունների փոխարեն դուք ինձ հետ մարդավարի խոսեիք և, օրինակ, գոնե, միայն մի ակնարկ անեիք այդ անիծված խաղի մասին, միգուցե, ես այդպես հիմարավարի չտարվեի դրանով,― հանկարծ ասացի ես։
― Զղջո՞ւմ ես։ Դա լավ է,― բառերն ատամների արանքից արտաբերելով պատասխանեց նա,― ես միշտ էլ կասկածում էի, որ խաղը քեզ համար գլխավորը չէ, այլ միայն ժա-մա-նա-կա-վոր մի թեքում... Դու իրավացի ես, բարեկամս, խաղը խոզություն է, բացի դրանից կարելի է մինչև վերջինը տարվել։
― Եվ ուրիշի փողերը տանուլ տալ։
― Իսկ դու տանուլ ես տվել նաև ուրիշի՞նը։
― Ձերն եմ տանուլ տվել։ Իշխանից վերցրել եմ ձեր հաշվին։ Իհարկե, դա սոսկալի անհեթեթություն ու հիմարություն է իմ կողմից... ձեր փողերը իմը համարելը, բայց ես շարունակ ուզում էի հետ բերել տանուլ տվածս։
― Մի անգամ էլ եմ նախազգուշացնում քեզ, սիրելիս, որ ես այնտեղ փող չունեմ։ Գիտեմ, այդ երիտասարդն ինքն էլ նեղն է, և չնայած նրա խոստմանը, ես նրա հետ որևէ հույս չեմ կապում։
― Այդ դեպքում ես կրկնակի վատ դրության եմ... Ես ծիծաղելի դրության եմ։ Եվ ինչո՞ւ պիտի նա ինձ տա, կամ ես նրանից վերցնեմ դրանից հետո։
― Դա արդեն քո գործն է... Բայց իսկապես, դու ոչ մի պատճառ չունես նրանից վերցնելու, չէ՞։
― Բացի ընկերությունից...
― Ուրիշ պատճառ չկա՞, բացի ընկերությունից։ Չկա՞ այնպիսի մի բան, որի պատճառով դու հնարավոր համարեիր նրանից փող վերցնել, հը՞։ Դեհ, ասենք, ինչ և ինչ նկատառումներից ելնելով։
― Ի՞նչ նկատառումներ։ Չեմ հասկանում։
― Ավելի լավ, որ չես հասկանում, և, խոստովանում եմ, բարեկամս, ես համոզված էի դրանում։ Brisons-la mon cher[40], և ինչ-որ ձևով աշխատիր չխաղալ։
― Եթե դուք ինձ նախապես ասեիք։ Դուք հիմա էլ այնպես եք ասում, կարծես ծամծմում եք։
― Եթե ես նախապես ասեի, մենք միայն կընդհարվեինք, և դու այդքան հաճույքով ինձ տուն չէիր թողնի երեկոները։ Եվ իմացիր, սիրելիս, որ նախապես ասված այդ բոլոր փրկարար խորհուրդները միայն ուրիշի հաշվին ուրիշի խղճի մեջ ներխուժել է նշանակում։ Ես բավական հաճախ եմ ուրիշների խղճի մեջ խուժել և վերջիվերջո միայն ծաղր ու մատնակտտոցներ եմ ստացել։ Մատնակտտոցների ու ծաղրի վրա, իհարկե, թքած, բայց գլխավորն այն է, որ այդ վարվելաձևով ոչնչի էլ չես հասնի, ոչ ոք քեզ չի լսի, որքան էլ որ միջամտես... և միայն բոլորի աչքից կընկնես։
― Ուրախ եմ, որ ինձ հետ սկսել եք ոչ վերացական բաների մասին խոսել։ Մի բանի մասին էլ եմ ուզում ձեզ հարցնել, վաղուց եմ ուզում, բայց ձեզ հետ շարունակ, կարծես, չէր կարելի այդ մասին խոսել։ Լավ է, որ փողոցում ենք։ Հիշո՞ւմ եք, այն երեկոյան ձեր տանը, վերջին երեկոյան, երկու ամիս առաջ, դուք և ես նստած էինք ինձ մոտ՝ «դագաղում», և ես ձեզ հարց ու փորձ էի անում մայրիկի ու Մակար Իվանովիչի մասին, հիշո՞ւմ եք, ինչ «սանձարձակ» էի ձեզ հետ այն ժամանակ։ Մի՞թե կարելի էր թույլ տալ լակոտ-որդուն այդպիսի արտահայտություններով խոսել մոր մասին։ Եվ ի՞նչ, դուք ոչ մի բանով անգամ ձեր դժգոհությունը ցույց չտվիք, ընդհակառակը, ինքներդ «բացվեցիք» և դրանով ինձ է՛լ ավելի սանձազերծեցիք։
― Բարեկամս, ինձ համար չափազանց հաճելի է քեզնից... այդպիսի զգացմունքների մասին... լսելը։ Այո, շատ լավ եմ հիշում, այն ժամանակ ես իսկապես սպասում էի, թե դեմքդ կշիկնի և, եթե ինքս էի մի բան էլ ավելացնում, ապա, միգուցե, հենց նրա համար, որ քեզ մինչև վերջին կետը հասցնեմ...
― Եվ միայն խաբեցիք ինձ այն ժամանակ ու հոգուս զուլալ աղբյուրը է՛լ ավելի պղտորեցիք։ Այո, ես ողորմելի մի դեռահաս եմ և հաճախ ինքս չգիտեմ ո՛րն է չարը, ո՛րը՝ բարին։ Եթե դուք այն ժամանակ գոնե մի փոքր ճանապարհ ցույց տայիք ինձ, ես կհասկանայի և իսկույն ճիշտ ճանապարհին կկանգնեի։ Բայց դուք այն ժամանակ ինձ միայն զայրացրիք։
― Cher enfant, ես միշտ նախազգում էի, որ մենք այսպես թե այնպես, մտերմանալու ենք, իսկ դեմքիդ «շիկնելը» հո իրեն-իրեն, առանց իմ ցուցումների, քեզ հասավ, իսկ դա, երդվում եմ, հենց քեզ համար ավելի լավ է... Դու, սիրելիս, նկատում եմ, որ վերջին ժամանակներս շատ բան ես ձեռք բերել... մի՞թե այդ իշխանիկի հետ շփվելով։
― Մի գովաբանեք ինձ, ես դա չեմ սիրում։ Ծանր կասկած մի թողեք սրտումս, թե դուք ճիզվիտությունից, ի վնաս ճշմարտության եք ինձ գովաբանում, որպեսզի չդադարեք ինձ դուր գալուց։ Իսկ վերջին ժամանակներս... գիտե՞ք, ես կանանց եմ այցելել։ Ինձ շատ լավ է ընդունում, օրինակ, Աննա Անդրեևնան, դուք գիտե՞ք։
― Ես դա հենց իրենից գիտեմ, բարեկամս։ Այո, նա շատ հաճելի ու խելոք օրիորդ է։ Mais brisons-la, mon cher։ Այսօր ես ինձ տարօրինակ լինելու չափ գարշելի եմ զգում, սևամաղձություն է, ինչ է։ Հեմոռոյին եմ վերագրում։ Տանն ինչպե՞ս են։ Ոչի՞նչ։ Անշուշտ, դու այնտեղ հաշտվեցիր, և գրկախառնություննե՞ր էլ եղան։ Cela va sans dire[41]։ Նույնիսկ ամենավատ զբոսանքից հետո էլ երբեմն մի տեսակ տխուր է լինում նրանց մոտ վերադառնալը։ Իսկապես, երբեմն անձրևի տակով մի ավելորդ շրջադարձ եմ անում, միայն որպեսզի ավելի երկար ժամանակ չվերադառնամ այդ ընդերքը... Եվ հո ձանձրույթ չի, ձանձրույթ, ախ, Տեր Աստված։
― Մայրս...
― Մայրդ կատարելագույն ու հրաշալիագույն մի արարած է, mais...[42] Մի խոսքով, ես հավանաբար նրանց արժանի չեմ։ Ի դեպ, ի՞նչ է պատահել նրանց այսօր։ Վերջին օրերս նրանք բոլորն էլ ինչ-որ մի տեսակ են... Ես, գիտես, միշտ աշխատում եմ անտեսել, բայց այսօր նրանց ինչ-որ բան է պատահել... Դու ոչինչ չնկատեցի՞ր։
― Վճռականորեն ոչինչ չգիտեմ և ոչինչ էլ նույնիսկ չէի նկատի, եթե չլիներ այդ անիծյալ Տատյանա Պավլովնան, որը չի կարող կծելու փորձեր չանել։ Դուք իրավացի եք. այնտեղ մի բան կա։ Քիչ առաջ ես Լիզային հանդիպեցի Աննա Անդրեևնայի մոտ, արդեն այնտեղ նա ինչ-որ մի տեսակ էր... նույնիսկ ինձ զարմացրեց։ Դուք երևի գիտեք, որ նա լինում է Աննա Անդրեևնայի մոտ։
― Գիտեմ, բարեկամս։ Իսկ դու... դու այսօր ե՞րբ ես եղել Աննա Անդրեևնայի մոտ, այսինքն ո՞ր ժամին հատկապես։ Դա պետք է ինձ մի փաստի համար։
― Երկուսից երեքը։ Եվ պատկերացրեք, երբ ես դուրս էի գալիս, եկավ իշխանը...
Այստեղ ես նրան պատմեցի իմ ամբողջ այցելությունը մինչև ամենաարտակարգ մանրամասնը։ Նա ողջը լսեց լռելյայն, իշխանի խնամախոսության հնարավորության մասին Աննա Անդրեևնայի նկատմամբ ոչ մի բան չարտասանեց, իմ հիացական գովաբանությունների կապակցությամբ Աննա Անդրևենայի հասցեին կրկին ծամծմեց, թե «նա շատ հաճելին է»։
― Այսօր ես արտակարգ կերպով կարողացա զարմացնել նրան, հաղորդելով ամենանորաթուխ բարձրաշխարհիկ նորությունն այն մասին, որ Կատերինա Նիկոլաևնա Ախմակովան ամուսնանում է բարոն Բյորինգի հետ,― ասացի հանկարծ ես այնպես, կարծես հանկարծ մի բան դուրս թռավ բերանիցս։
― Հա՞։ Ուրեմն։ պատկերացրու, որ նա հենց ադ «նորությունը» հաղորդել է ինձ դեռ կեսօրից առաջ, այսինքն՝ շատ ավելի առաջ, քան դու դրանով կարող էիր զարմացնել նրան։
― Ի՞նչ եք ասում,― տեղումս քարացա ես,― բայց որտեղի՞ց կարող էր իմանալ նա։ Թեև ի՞նչ եմ խոսում, անշուշտ նա կարող էր իմանալ ինձնից առաջ, բայց պատկերացրեք, իմ պատմածը նա որպես կատարյալ նորություն լսեց։ Սակայն... սակայն, ի՞նչ եմ ասում, կեցցե լայնախոհությունը։ Պետք է լայնորեն հանդուրժել ամեն տեսակ խառնվածքները, այդպես չէ՞։ Ես, օրինակ, ամեն բան իսկույն բերանիցս կթռցնեի, իսկ նա քթախոտի տուփի մեջ կփակի... Եվ թող, և թող փլվի, այդուհանդերձ նա ամենասքանչելի արարածն է և ամենագերազանց խառնվածքը։
― Օ՜, անշուշտ, յուրաքանչյուրն իր ձևով։ Եվ ինչն է ամենաինքնօրինակը, այդ գերազանց խառնվածքները արտակարգ ինքնատիպությամբ երբեմն կարողանում են տարակուսանքի մեջ գցել մարդու, պատկերացրու, Աննա Անդրեևնան այսօր հանկարծ շշմեցնում է ինձ մի հարցով. «Սիրում եմ ես, արդյո՞ք, Կատերինա Նիկոլաևնա Ախմակովային, թե՞ ոչ»։
― Ի՜նչ արտառոց և անհավատալի հարց,― նորից ապշահար բղավեցի ես։ Նույնիսկ աչքերիս առաջ մթնեց։ Դեռ երբեք նրա հետ այդ թեմայով չէի խոսել, և հանկարծ նա ինքը...
― Իսկ ինչո՞վ էր դա հիմնավորում։
― Ոչնչով, բարեկամս, ամենևին ոչնչով, քթախոտատուփը իսկույն և ավելի ամուր փակվեց և, որ գլխավորն է, նկատիր, ոչ ես եմ երբևէ նման զրույցների նույնիսկ հնարավորությունը հանդուրժել, ոչ էլ նա... Ի դեպ, ինքդ ես ասում, թե ճանաչում ես նրան, ուրեմն և կարող ես պատկերացնել, որքանով է նրան սազում նման հարցը... Գուցե դո՞ւ մի բան գիտես։
― Ես նույնքան տարակուսած եմ, որքան դուք։ Մի որևէ հետաքրքրասիրություն է, գուցեև, կատա՞կ։
― Օ՜, ընդհակառակը, լրջագույն հարց, և նույնիսկ ոչ թե հարց, այլ համարյա, այսպես ասած, հարցապնդում և հավանաբար ամենաարտակարգ ու կտրական պատճառներից բխող։ Արդյոք չե՞ս գնա նրա մոտ։ Որևէ բան չե՞ս իմանա։ Ես նույնիսկ կխնդրեի քեզ, գիտե՞ս...
― Բայց հնարավորությունը, գլխավորը Կատերինա Նիկոլաևնայի նկատմամբ ձեր սիրո միայն ենթադրելու հնարավորությունը։ Ներեցեք, ես դեռ դուրս չեմ գալիս ապշահարության վիճակից։ Ես երբեք, երբեք թույլ չեմ տվել ինձ խոսել ձեզ հետ այդ կամ դրա նման մի թեմայի շուրջ...
― Եվ խելամիտ ես վարվել, սիրելիս։
― Նախկինում ունեցած ձեր ինտրիգներն ու հարաբերություններն, անշուշտ, մեր միջև խոսելու համար անպարկեշտ թեմաներ են, և իմ կողմից նույնիսկ հիմարություն կլիներ դրանց դիմելը, բայց հենց վերջին ժամանակներս, վերջին օրերս մի քանի անգամ մտքումս բացականչել եմ. ի՞նչ կլիներ, եթե դուք երբևէ, թեկուզ մեկ րոպեով, սիրած լինեք այդ կնոջը, օ՜, այնպիսի սոսկալի սխալ դուք երբեք չէիք գործի նրա նկատմամբ ձեր նրա մասին ունեցած կարծիքի հարցում, ինչպես այն, որ հետո էր ստացվել։ Թե հետո ինչ էր ստացվել, ես գիտեմ, ձեր փոխադարձ թշնամության, փոխադարձ, այսպես ասած, իրարից երես թեքելու մասին գիտեմ, լսել եմ, շատ եմ լսել, դեռ Մոսկվայում եմ լսել, բայց չէ՞ որ հենց այստեղ էլ ամենից առաջ դուրս է թռչում կատաղի հակակրանքի փաստը, թշնամության, հենց ատելության անողոքությունը, իսկ Աննա Անդրեևնան հանկարծ ձեզ հարցնում է. «Սիրո՞ւմ եք, արդյոք»։ Մի՞թե նա այդքան վատ է։ Ուղղակի արտառոց մի բան է։ Նա կատակել է, հավատացնում եմ ձեզ, որ կատակել է։
― Բայց ես նկատում եմ, սիրելիս,― հանկարծ ինչ-որ ջղային, հոգու խորքը թափանցող, սրտագին բան հնչեց նրա ձայնում, որ խիստ հազվադեպ էր նրան պատահում,― ես նկատում եմ, որ դու ինքդ էլ չափազանց կրքոտ ես խոսում այդ մասին։ Հենց նոր դու ասացիր, որ այցելում ես կանանց... ինձ համար քեզ հարց ու փորձ անել... այդ թեմայով, ինչպես դու արտահայտվեցիր, իհարկե... Բայց «այդ կինն» արդյոք, չկա՞ նույնպես քո նորերս ձեռք բերած մտերիմների ցուցակում։
― Այդ կինը,― հանկարծ սկսեց դողալ ձայնս,― լսեք, Անդրեյ Պետրովիչ, լսեք, այդ կինը հենց այն է, ինչը այն ժամանակ իշխանի մոտ դուք «անմահական կյանք» էիք անվանում, հիշո՞ւմ եք։ Դուք ասում էիք, որ այդ «անմահական կյանքը» այնքան շիտակ ու պարզ մի բան է, այնքան շիտակ ձեզ նայող մի բան, որ հենց այդ շիտակության ու պարզության պատճառով հնարավոր չէ հավատալ, թե դա հենց այն է եղել, ինչը մեր ամբողջ կյանքի ընթացքում, այնպիսի դժվարությամբ փնտրում ենք մենք... Եվ այսպես, նման մի հայացքով դուք հանդիպել եք կին-իդեալին և կատարելության, իդեալի մեջ տեսել «բոլոր արատները»։ Խնդրեմ։
Ընթերցողը կարող է կռահել, թե ի՜նչ մոլուցքով էի բռնված ես։
― «Բոլոր արատնե՛րը»։ Օհո՛։ Այդ դարձվածքն ինձ ծանոթ է,― բացականչեց Վերսիլովը։― Եվ եթե բանն այնտեղ է հասել, որ քեզ հաղորդել են այդ դարձվածքը, արդյոք չարժե՞ շնորհավորել քեզ մի բանով։ Դա այնպիսի մտերմություն է նշանակում ծեր միջև, որ միգուցե, պետք է նույնիսկ գովաբանել քեզ համեստության ու գաղտնապահության համար, որոնց հազվագյուտ երիտասարդ է միայն ընդունակ...
Նրա ծայնի մեջ մտերմական, հաճելի, փաղաքշող ծիծաղ էր առկայծում... ինչ-որ գրգռիչ և միաժամանակ հաճելի բան կար նրա խոսքում, նրա ջինջ դեմքին, որքան որ կարող էի նկատել գիշերվա խավարում։ Նա զարմանալիորեն բորբոքված էր։ Ես ակամա շողում էի։
― Համեստությու՜ն, գաղտնապահությու՜ն։ Ոչ, ոչ,― բացականչում էի ես, շիկնելով և միաժամանակ սեղմելով նրա ծեռքը, որ ինչ-որ ծևով հասցրել էի բռնել և, առանց այդ նկատելու, բաց չէի թողնում։― Ոչ, ոչ մի դեպքում... Մի խոսքով, ինձ շնորհավորելու բան չկա, և այդտեղ երբեք, երբեք ոճինչ չի կարող ստացվել,― շնչահեղձ էի լինում ես ու սավառնում և այնքա՜ն էի ուզում սավառնել, այնքան հաճելի էր դա ինձ համար,― գիտեք... դե, թող մի անգամ, մի Փոքրիկ անգամ այդպես լինի։ Գիտեք ինչ, սիրելի, հրաշալի իմ հայրիկ (թույլ կտա՞ք ինձ ձեզ հայրիկ անվանել), ոչ միայն հայրը որդու, այլև ոչ ոք իրավունք չունի երրորդ դեմքի հետ խոսելու կնոջ նկատմամբ ունեցած իր նույնիսկ ամենամաքուր վերաբերմունքի մասին։ Նույնիսկ որքան ավելի մաքուր, այնքան ավելի պիտի լինի արգելքը։ Դա գարշելի է, գռեհիկ, մի խոսքով, մտերմական, նույնիսկ գաղտնի զրույցն անհնարին է։ Բայց եթե ոչինչ չկա, բացարձակապես ոչինչ, այդ դեպքում կարելի՞ է խոսել, կարելի է, չէ՞...
― Ինչպես սիրտդ է թելադրում։
― Անհամեստ, շատ անհամեստ մի հարց, դուք ձեր կյանքի ընթացքում հո ճանաչե՞լ եք կանանց, ունեցե՞լ եք կապեր... Ես ընդհանրապես, ընդհանրապես եմ հայտնում, ոչ մասնավորապես,― շիկնում էի ես ու խանդավառությունից շնչասպառ լինում։
― Ասենք, թե եղել են մեղքեր։
― Ուրեմն, այսպես ահա ձեզ մի դեպք, իսկ դուք, որպես ավելի փորձված մարդ, ինձ բացատրեք, հանկարծ կինը, ձեզ հրաժեշտ տալիս, մի տեսակ ակամա, ուրիշ կողմ նայելով, ասում է. «Վաղը ժամը երեքին ես այսինչ տեղում կլինեմ»... դե, ենթադրենք, Տատյանա Պավլովնայի մոտ կլինեմ,― տեղիցս պոկվեցի ու վերջնականապես թռա ես։ Սիրտս զարկեց ու կանգ առավ, ես նույնիսկ խոսքս ընդհատեցի, չէի կարող շարունակել։ Նա սոսկալի լարված էր լսում։
― Եվ այսպես, վաղը ժամը երեքին ես Տատյանա Պավլովնայի տանն եմ, ներս եմ մտնում և այսպես դատում. «Եթե խոհարարուհին բաց անի դուռը (դուք ճանաչո՞ւմ եք նրա խոհարարուհուն), ես առաջին հերթին կհարցնեմ, Տատյանա Պավլովնան տա՞նն է։ Եվ եթե խոհարարուհին ասի, թե Տատյանա Պավլովնան տանը չէ, բայց նրան հյուր եկած մի տիկին նստած սպասում է, ի՞նչ եզրակացության պետք է գամ այդ դեպքում ես, ասացեք, եթե դուք... Մի խոսքով, եթե դուք...»։
― Առանց այլևայլության, որ քեզ տեսակցություն է նշանակված եղել։ Բայց դա, ուրեմն, եղե՞լ է։ Եվ այսօ՞ր է եղել։ Հա՞։
― Օ՜, ոչ, ոչ, ոչ, ոչինչ, ոչինչ։ Եղել է, բայց այն չի եղել, տեսակցություն, բայց ոչ դրա համար, և ես դա ամենից առաջ եմ հայտարարում, որպեսզի սրիկա չլինեմ, եղել է, բայց...
― Բարեկամս, այդ բոլորն այնքա՜ն հետաքրքիր է դառնում, որ առաջարկում եմ...
― Ինքս եմ տասանոցով էլ, քսանհինգանոցով էլ տվել խնդրողներին։ Կառթի համար։ Միայն մի քանի կոպեկ է աղաչում պոռուչիկը, խնդրում նախկին պոռուչիկը,― հանկարծ մեր ճանապարհը կտրեց խնդրողի, միգուցե իսկապես պահեստի պոռուչիկի բարձրահասակ կերպարանքը։ Ամենահետաքրքիրքն այն է, որ նա իր զբաղմունքի համար նույնիսկ շատ լավ էր հագնված, մինչդեռ մուրացկանություն էր անում։
III
Ես դիտավորյալ չեմ ուզում բաց թողնել այս չնչին անեկդոտը խղճուկ պոռուչիկի մասին, քանի որ Վերսիլովն ամբողջապես հիմա միտքս է գալիս ոչ այլ կերպ, քան այն ժամանակվա իր համար ճակատագրական րոպեի իրադրության բոլոր, ամենափոքր մանրամասների հետ միասին։ ճակատագրական, իսկ ես նույնիսկ չգիտեի այդ մասին։
― Եթե դուք, պարոն, իսկույն չհեռանաք, ես անհապաղ ոստիկան կկանչեմ,― հանկարծ մի տեսակ անբնական ձայնը բարձրացրեց Վերսիլովը կանգ առնելով պոռուչիկի առաջ։
Ես երբեք չէի կարողանա պատկերացնել այդպիսի զայրույթ նման մի փիլիսոփայի կողմից, այն էլ այսպիսի մի չնչին պատճառով։ Եվ նկատեք, որ մենք խոսակցությունն ընդհատել էինք նրա համար ամենահետաքրքիր տեղում, որի մասին նա ինքն էլ հայտարարեց։
― Բայց մի՞թե դուք մի տասնհինգ կոպեկանոց էլ չունեք,― ձեռքը թափահարելով, կոպիտ բղավեց պոռուչիկը,― և ո՞ր սրիկան այժմ տասնհինգ կոպեկանոց ունի։ Ստորներ։ Ստահակնե՛ր։ Ինքը կուղբի մորթիների մեջ թաղված, տասնհինգ կոպեկանոցը պետական հարց է դարձնում։
― Ոստիկա՛ն,― բղավեց Վերսիլովը։
Բայց բղավելու կարիք չկար, ոստիկանը կանգնած էր հենց անկյունում և ինքն էլ լսել էր պոռուչիկի հայհոյանքը։
― Խնդրում եմ ձեզ ինձ հասցրած վիրավորանքի վկա դառնաք, իսկ ձեզ խնդրում եմ շնորհ բերեք տեղամաս,― ասաց Վերսիլովը։
― Էհ, ինձ համար միևնույն Է, ամենևին ոչինչ չեք ապացուցի։ Առավել ևս՝ խելքի գոյություն չեք ապացուցի։
― Բաց չթողնեք, ոստիկան, և ուղեկցեք մեզ,― համառորեն խոսքն ավարտեց Վերսիլովը։
― Բայց մի՞թե տեղամաս ենք գնում։ Թողեք թող կորչի,― շշնջացի ես նրան։
― Անպայման, սիրելիս։ Այս սանձարձակությունը մեր փողոցներում արդեն սկսում է խայտառակության աստիճան ձանձրացնել, և եթե ամեն մարդ կատարեր իր պարտքը, բոլորի համար էլ ավելի օգուտ կլիներ։ C'est comique, mais c'est ce que nous ferons[43]։
Մի հարյուր քայլ պոռուչիկը շատ էր տաքանում, ինքն իրեն սիրտ էր տալիս, քաջ ձևանում, նա հավատացնում էր, թե «այդպես չի կարելի», թե բոլորը «տասնհինգ կոպեկանոցի համար է» և այլն, և այլն։ Բայց, ի վերջո, սկսեց ինչ-որ բան փսփսալ ոստիկանի ականջին։ Ոստիկանը, խելամիտ մարդ լինելով և, ըստ երևույթին, փողոցային ջղային դիպվածների թշնամի, կարծես թե նրա կողմն էր, սակայն միայն որոշակի իմաստով։ Նրա հարցերին սա կիսաձայն մրթմրթում էր, թե «հիմա արդեն չի կարելի», թե «արդեն գործ է բացվել» և «եթե, օրինակ, դուք ներողություն խնդրեիք, իսկ պարոնը համաձայներ ընդունել ձեր ներողությունը, այդ դեպքում, գուցե...»։
― Դե, լսե՜ք, ողորմած պարոն, ախր ո՞ւր ենք գնում։ Ձեզ եմ հարցնում, ո՞ւր ենք սլանում և ո՞րն է սրա իմաստը,― բարձր բղավեց պոռուչիկը։― Եթե իր անհաջողությունների պատճառով դժբախտ մարդը համաձայնում է ներողություն խնդրել... եթե, վերջապես, ձեզ պետք է նրա ստորացումը... Գրողը տանի, հո հյուրասենյակում չենք, փողոցում ենք։ Փողոցի համար այս ներողությունն էլ է բավական...
Վերսիլովը կանգ առավ և հանկարծ քրքջաց, ես նույնիսկ կարծեցի, թե ողջ այս պատմությունը նա զվարճանալու համար սարքեց, բայց դա այդպես չէր։
― Լիովին ներում եմ ձեզ, պարոն սպա, և հավատացնում, որ դուք որոշակի ընդունակություններ ունեք։ Նույն ձևով վարվեք նաև հյուրասենյակում. շուտով հյուրասենյակի համար էլ դա միանգամայն բավարար կլինի, իսկ առայժմ ահա ձեզ երկու քսան կոպեկանոց, խմեք և նախաճաշեք, ներեցեք, ոստիկան, անհանգստության համար, ձեզ էլ շնորհակալություն կհայտնեի ձեր կրած նեղության համար, բայց դուք հիմա այնպիսի ազնվաբարո վիճակում եք... Սիրելիս,― ինձ դարձավ նա,― այստեղ մի խորտկարան կա, իսկապես սոսկալի մի կոյանոց, բայց այնտեղ կարելի է թեյ խմել, և ես քեզ կառաջարկեի... այ, հենց այստեղ է, գնանք։
Կրկնում եմ, ես նրան այդպես բորբոքված դեռ չէի տեսել, թեև նրա դեմքն ուրախ էր և լուսավոր, բայց ես նկատեցի, որ սպային տալու համար իր դրամապանակից երկու քսան կոպեկանոց հանելիս նրա ձեռքերը դողում էին, իսկ մատներն ամենևին չէին ենթարկվում իրեն, այնպես որ, ի վերջո, ինձ խնդրեց հանել ու տալ պոռուչիկին. ես դա մոռանալ չեմ կարողանում։
Նա ինձ բերեց խրավանդի վրա, վարում գտնվող մի փոքրիկ պանդոկ։ Հասարակությունը քիչ էր։ Նվագում էր լարից ընկած, խռպոտ մի երգեհոնիկ. ճարպոտված անձեռոցիկների հոտ էր գալիս, մենք նստեցինք անկյունում։
― Դու, թերևս, չգիտե՞ս, երբեմն ձանձրույթից... հոգեկան ահավոր ձանձրույթից... ես սիրում եմ մտնել զանազան այսպիսի կոյանոցներ։ Այս միջավայրը, այս կակազող արիան «Լյուչիայից», անպարկեշտության հասնող ռուսական կոստյումներով այս սպասավորները, այս ծխախոտահոտը, բիլիարդանոցից լսվող ճիչերը այս բոլորն այնքան գռեհիկ է ու այնքան առօրեական, որ համարյա միայն ցնորականի հետ կարող է համեմատվել։ Ուրեմն ի՞նչ, սիրելիս, Մարսոսի այդ որդին, կարծեմ, ամենահետաքրքիր տեղում մեզ կանգնեցրեց։ Ահա և թեյը, ես սիրում եմ այստեղի թեյը... Պատկերացրու, հենց նոր Պյոտր Իպպոլիտովիչը իր մյուս ծաղկատար դեմքով կենվորին հանկարծ սկսեց հավատացնել, որ անգլիական պառլամենտում, անցյալ դարում, իրավաբանների մի հատուկ հանձնաժողով է նշանակված եղել, որպեսզի քննեն Քրիստոսի գործի և Պիղատոսի ողջ դատավարությունը, միմիայն նրա համար, որ պարզեն, թե ինչպես կլիներ դա մեր օրենքներով, և որ ամեն բան կատարվել է ամենայն հանդիսավորությամբ, փաստաբաններով, դատախազներով և մյուսներով... և ի՞նչ, երդվյալ ատենակալները ստիպված են եղել մեղադրական դատավճիռ կայացնել... Ուղղակի զարմանալի բան է։ Այդ հիմար կենվորն սկսեց վիճել, զայրացավ, ընդհարվեց ու հայտարարեց, թե վաղը կհեռանա բնակարանից... տանտիրուհին արտասվեց, քանի որ եկամուտ էր կորցնում... Mais passons[44]։ Այս պանդոկներում երբեմն սոխակներ են լինում։ Գիտե՞ս մոսկովյան հին անեկդոտը a la Պյոտր Իպպոլիտովիչ։ Մոսկովյան մի պանդոկում սոխակ է երգում, ներս է մտնում «վարք ու բարքիս չհակառակես» բնավորության մի վաճառական. «Սոխակն ի՞նչ արժե»։― «Հարյուր ռուբլի»։― «Տապակել և մատուցել»։ Տապակել են և մատուցել։ «Տասը կոպեկի կտրիր»։ Մի անգամ ես դա պատմեցի Պյոտր Իպպոլիտովիչին, բայց նա չհավատաց, այն էլ վրդովվելով...
Նա դեռ շատ խոսեց։ Այս հատվածները նմուշի համար եմ բերում։ Նա ինձ անդադար ընդհատում էր. հենց որ բերանս բացում էի, որ պատմությունս սկսեմ, ինքն էր սկսում մի բոլորովին առանձնահատուկ և անկապ դատարկաբանություն, խոսում էր բորբոքված, ուրախ, ծիծաղում էր, Աստված գիտե, թե ինչի վրա, և նույնիսկ քռքռում, մի բան, որ նրանից երբեք չէի տեսել։ Նա միանգամից մի բաժակ թեյ խմեց և նորը լցրեց։ Հիմա ես հասկանում եմ. այն ժամանակ նա նման էր մի մարդու, որ իր համար թանկ, հետաքրքիր և երկար ժամանակ սպասված նամակ է ստացել, դրել է իր առջև և դիտավորյալ չի բացում, ընդհակառակը, երկար խաղացնում է ձեռքին, զննում ծրարը, կնիքը, գնում է մյուս սենյակը ինչ-որ կարգադրություններ անելու, մի խոսքով հեռացնում է ամենահետաքրքիր րոպեն, գիտենալով, որ ոչ մի դեպքում չի կորցնի այն, և այդ բոլորը վայելում է լիակատարության համար։
Հասկանալի է, որ ես ամեն բան պատմեցի նրան, ամեն բան, ամենասկզբից և պատմում էի, երևի, մի ամբողջ ժամ։ Եվ ինչպե՜ս կարող էր այլ կերպ լինել, ես դեռ այն ժամանակ ծարավի էի խոսելու։ Ես սկսեցի մեր ամենաառաջին հանդիպումից, իշխանի մոտ, նրա Մոսկվայից գալուն պես, հետո պատմեցի, թե ինչպես էր ամեն բան ընթանում աստիճանաբար։ Ես ոչինչ բաց չթողի և չէի էլ կարող բաց թողնել, նա ինքն էր ուղղություն տալիս, գուշակում, հուշում։ Լինում էին պահեր, երբ ինձ թվում էր, թե մի ցնորային բան է տեղի ունենում, թե նա այնտեղ ինչ-որ տեղ նստած է եղել կամ դռան հետևում կանգնած, ամեն անգամ, այս երկու ամիսների ընթացքում շարունակ, նա նախապես գիտեր իմ յուրաքանչյուր շարժումը, իմ յուրաքանչյուր զգացումը։ Ես անսահման մի հրճվանք էի զգում նրան խոստովանելու մեջ, որովհետև այնպիսի սրտագին մի մեղմություն, հոգեբանական այնպիսի խոր նրբություն, բառի քառորդից կռահելու այնպիսի զարմանալի ընդունակություն էի տեսնում նրանում։ Նա լսում էր քնքուշ, ինչպես կինը կարող է լսել։ Եվ, որ գլխավորն է, նա կարողացավ անել այնպես, որ ես ոչնչից չէի ամաչում, երբեմն նա հանկարծ ինձ կանգնեցնում էր մի որևէ մանրամասնության վրա, հաճախ կանգնեցնում էր ու ջղային կրկնում. «Մանրուքները մի մոռացիր, գլխավորն այն է, որ չմոռանաս մանրուքները, որքան ավելի մանր է առանձնահատկությունը, այնքան երբեմն կարևոր է այն»։ Եվ այս ձևով նա մի քանի անգամ ընդհատեց ինձ։ Օ՜, անշուշտ, սկզբում ես բարձրից սկսեցի, Ախմակովայի նկատմամբ բարձրից, բայց արագ բանը հասցրի ճշմարտությանը։ Ես անկեղծորեն նրան պատմեցի, որ պատրաստ էի նետվել համբուրելու հատակի այնտեղը, ուր կանգնած էր նրա ոտքը։ Ամենագեղեցիկը, ամենապայծառն այն էր, որ նա չափազանց լավ հասկացավ, թե «կարելի է վախից տառապել փաստաթղթի համար» և միևնույն ժամանակ մաքուր և անարատ արարած մնալ, ինչպես այսօր նա բացվեց իմ առաջ։ Նա չափազանց լավ հասկացավ «ուսանող» բառը։ Բայց երբ արդեն վերջացնում էի, նկատեցի, որ նրա բարեհոգի ժպիտի միջով ժամանակ առ ժամանակ սկսել էր ինչ-որ արդեն խիստ անհամբեր մի բան դուրս ցայտել, ինչ-որ կարծես ցրված ու սուր մի բան։ «Փաստաթղթին» հասնելով, ես ինքս ինձ ասացի. «Ասե՞մ նրան իսկական ճշմարտությունը, թե՞ չասեմ» և չասացի, չնայած իմ ողջ սքանչացմանը։ Սա նշում եմ այստեղ ամբողջ կյանքումս հիշելու համար։ Գործը ես նրան նույն ձևով բացատրեցի, ինչ որ Ախմակովային, այսինքն Կրաֆտի միջամտությամբ։ Նրա հայացքը բոցավառվեց։ Մի տարօրինակ ծալք, շատ մռայլ մի ծալք հայտնվեց նրա ճակատին ու անհետացավ։
― Դու հաստա՞տ ես հիշում, սիրելիս, այդ նամակի մասին, որ Կրաֆտը մոմի վրա այրել է։ Չե՞ս սխալվում։
― Չեմ սխալվում,― հաստատեցի ես։
― Բանն այն է, որ այդ թուղթը չափազանց կարևոր է նրա համար, և, եթե միայն այսօր այն քո ձեռքին լիներ, ապա դու այսօր կարող էիր...,― Բայց թե ինչ «կարող էի», նա մինչև վերջ չասաց։― Իսկ ի՞նչ է, հիմա դա քո ձեռքին չէ՞։
Ես ամբողջ մարմնովս ցնցվեցի ներքուստ, բայց ոչ արտաքուստ։ Արտաքուստ ես ոչնչով չմատնեցի ինձ, աչքս անգամ չթարթեցի, բայց դեռ ոչ մի կերպ չէի ուզում հավատալ նրա հարցին։
― Ինչպե՞ս թե ձեռքիս չէ։ Հիմա՞ ձեռքիս։ Բայց եթե Կրաֆտն այն ժամանակ այրե՞լ է։
― Հա՞,― իր կրակոտ, անշարժ, ինձ համար հիշելի հայացքն ինձ վրա ուղղեց նա։ Ի դեպ, նա ժպտում էր, սակայն նրա ողջ բարեհոգությունը, արտահայտության կանացիությունը, որ առկա էին մինչ այդ, հանկարծ անհետացան։ Ինչ-որ մի խախտված, անորոշ տրամադրություն տիրեց, գնալով նա ավելի ու ավելի ցրված էր դառնում։ Եթե այդ ժամանակ նա իրեն ավելի տիրապետեր, այսինքն անպես, ինչպես տիրապետում էր մինչև այդ րոպեն, փաստաթղթի մասին հարցը ինձ չէր տա, իսկ եթե տվեց, ուրեմն հավանաբար այն պատճառով, որ ինքն էլ էր մոլուցքով բռնված։ Սակայն ես միայն հիմա եմ դա ասում, իսկ այն ժամանակ ես այնքան էլ շուտ չհասկացա նրա հետ կատարված փոփոխությունը, ես դեռ շարունակում էի սավառնել, իսկ հոգումս շարունակ նույն երաժշտությունն էր։ Բայց պատմությունս ավարտված էր, ես նրան էի նայում։
― Զարմանալի բան է,― ասաց նա հանկարծ, երբ ես ամեն բան, մինչև վերջին ստորակետը, պատմել էի արդեն,― շատ տարօրինակ բան է, բարեկամս, դու ասում ես, որ այնտեղ եղել ես ժամը երեքից-չորսը և որ Տատյանա Պավլովնան տանը չի եղել։
― Ճիշտ երեքից մինչև չորսն անց կես։
― Դե, պատկերացրու, որ ես եղել եմ Տատյանա Պավլովնայի մոտ ճիշտ երեքն անց կես, րոպե առ րոպե, և նա ինձ դիմավորեց խոհանոցում, ես համարյա միշտ հետևի դռնից եմ նրա մոտ մտնում։
― Ինչպե՜ս, նա խոհանոցո՞ւմ ձեզ դիմավորեց,― զարմանքից հետ քաշվելով բացականչեցի ես։
― Այո, և հայտնեց, որ չի կարող ինձ ընդունել։ Ես մի երկու րոպե մնացի նրա մոտ, իսկ եկել էի միայն նրան ճաշի հրավիրելու։
― Գուցե, նա հենց նոր ինչ-որ տեղից տո՞ւն է վերադարձել։
― Չգիտեմ, սակայն, իհարկե ոչ։ Նա իր տնային, ազատ բլուզով էր։ Դա ճիշտ ժամը երեքն անց կեսին էր։
― Բայց... Տատյանա Պավլովնան ձեզ չասա՞ց, որ ես այնտեղ եմ։
― Ոչ, նա ինձ չասաց, որ դու այնտեղ ես...Հակառակ դեպքում ես կիմանայի և քեզ այդ մասին չէի հարցնի։
― Սպասեցեք, դա շատ կարևոր է...
― Այո... նայած թե որ տեսակետից դատելու լինենք, դու նույնիսկ գունատվեցիր, սիրելիս, սակայն, ի՞նչն է այդքան կարևոր։
― Ինձ վրա ծիծաղել են, ինչպես երեխայի։
― Ուղղակի նա «վախեցել է քո կրակոտությունից», ինչպես ինքն է քեզ մոտ արտահայտվել, և իրեն ապահովել է Տատյանա Պավլովնայով։
― Բայց, Տեր Աստված, ի՜նչ ահավոր խաղ է եղել դա։ Լսեցեք, նա թողել է, որ ես այդ բոլորը երրորդ մարդու՝ Տատյանա Պավլովնայի ներկայությամբ արտահայտեմ, ուրեմն սա լսել է այն բոլորը, ինչ ես այն ժամանակ ասել եմ։ Դա... դա պատկերացնելն անգամ սոսկալի է։
― C’est selon, mon cher[45]։ Բացի այդ դու ինքդ քիչ առաջ հիշեցիր կնոջ նկատմամբ հայացքի «լայնախոհության» մասին ընդհանրապես և բացականչեցիր. «Կեցցե՜ լայնախոհությունը»։
― Եթե ես Օթելլոն լինեի, իսկ դուք Յագոն, դուք չէիք կարողանա ավելի լավ... սակայն ես ծիծաղում եմ։ Ոչ մի Օթելլո չի կարող լինել, քանի որ ոչ մի նման հարաբերություն չկա։ էլ ինչպե՞ս չծիծաղեմ։ Թող այդպես լինի։ Ես այնուամենայնիվ հավատում եմ այն բանին, որ անսահմանորեն բարձր է ինձնից և իդեալիս չեմ կորցնում... Եթե դա նրա կողմից մի կատակ է, ես ներում եմ նրան։ Կատակ ողորմելի դեռահասի հետ, թող այդպես լինի։ Եվ որպես ոչ մի բան էլ ինձ հո չէի ներկայացնում, իսկ ուսանողը, ուսանողը եղել է և մնում է, համենայն դեպս, նրա հոգում եղել է, նրա սրտում եղել է, կա և կլինի։ Բավական է։ Ինձ լսեցեք, ի՞նչ եք կարծում, գնա՞մ հիմա նրա մոտ, որպեսզի ամբողջ ճշմարտությունն իմանամ, թե՞ ոչ։
Ես ասում էի «ծիծաղում եմ», իսկ աչքերս արտասուքով էին լցված։
― Ի՞նչ կա որ, եթե ուզում ես՝ գնա, սիրելիս։
― Կարծես հոգիս կեղտոտեցի, որ այդ բոլորը ձեզ պատմեցի։ Մի բարկացեք, սիրելիս, բայց կնոջ մասին (կրկնում եմ) ոչինչ չի կարելի հաղորդել երրորդ մարդուն, կոնֆիդենտը չի հասկանա։ Նույնիսկ հրեշտակը չի հասկանա։ Եթե կնոջը հարգում ես կոնֆիդենտի հետ մի խոսիր, եթե քեզ հարգում ես կոնֆիդենտի հետ մի խոսիր։ Հիմա ես ինձ չեմ հարգում։ Ցտեսություն, երբեք ինձ չեմ ների...
― Դե լավ, սիրելիս, դու չափազանցնում ես։ Ինքդ ես ասում, թե «ոչինչ չի եղել»։
Մենք խրավանդ դուրս եկանք և հրաժեշտ տվինք իրար։
― Մի՞թե դու երբեք սրտանց, երեխավարի, ինչպես որդին՝ հորը, չես համբուրելու ինձ,― տարօրինակ, դողացող ձայնով ասաց նա ինձ։ Ես ջերմորեն համբուրեցի նրան։
― Սիրելիս... միշտ այդպես մաքուր եղիր հոգով, ինչպես այժմ...
Դեռ երբեք կյանքումս ես չէի համբուրել նրան, և երբեք չէի կարող երևակայել, թե նա ինքը դա կցանկանա։
Գլուխ վեցերորդ
I
«Անշուշտ, պետք է գնալ,― շտապելով դեպի տուն վճռեցի ես,― իսկույն պետք է գնալ։ Միանգամայն հնարավոր է, որ մենակ կգտնեմ նրան տանը, մենակ կամ որևէ մեկի հետ, միևնույն է, կարելի է դուրս կանչել։ Նա կընդունի ինձ, կզարմանա, բայց կընդունի։ Իսկ եթե չընդունի, ես կպնդեմ, որ ընդունի, մարդ կուղարկեմ ասելու, որ շատ պետք է։ Նա կկարծի, թե փաստաթղթի մասին բան ունեմ ասելու, և կընդունի։ Եվ ամեն բան կիմանամ Տատյանայի մասին։ Իսկ հետո... իսկ հետո ի՞նչ։ Եթե ես իրավացի չեմ, մեղքս կքավեմ, իսկ եթե իրավացի եմ, իսկ ինքը մեղավոր, այդ դեպքում արդեն ամեն բանին վերջ։ Համենայն դեպս ամեն բանին վերջ։ Ուրեմն, ի՞նչ եմ կորցնում ես։ Ոչինչ չեմ կորցնում։ Պետք է գնալ։ Պետք է գնալ»։
Եվ ահա, երբեք չեմ մոռանա և հպարտությամբ կհիշեմ, որ չգնացի։ Սա ոչ ոքի հայտնի չի դառնա, այդպես էլ կմեռնի, բայց բավական է նաև այն, որ ինձ է հայտնի և որ այդպիսի մի պահի ես ընդունակ եմ եղել ազնվագույն մի ակնթարթի։ «Սա գայթակղություն է, իսկ ես կանցնեմ նրա կողքով,― խելքի գալով, վերջապես, վճռեցի ես,― ինձ փաստով էին վախեցնում, իսկ ես չհավատացի և նրա մաքրության նկատմամբ հավատս չկորցրի։ Եվ ի՞նչ կարիք կա գալու, ի՞նչ տեղեկանալու։ Ինչո՞ւ պիտի նա անպայման ինձ վրա, իմ «մաքրության» վրա նույնքան վստահ լինի, որքան ես եմ նրա վրա վստահ, չվախենա «կրակոտությունից» և Տատյանայի ներկայությամբ իրեն չապահովի։ Նրա աչքում ես դրան դեռ չեմ արժանացել։ Թող, թող նա չիմանա, որ ես արժանի եմ, որ չեմ գայթակղվում «փորձություններով», որ չեմ հավատում նրա հասցեին արված չարախոսություններին, և դրա փոխարեն ինքս դա գիտեմ և դրա համար հարգելու եմ ինձ։ Հարգելու եմ զգացմունքս։ Օ, իհարկե, նա հանդուրժել է, որ ես Տատյանայի ներկայությամբ արտահայտվեմ, նա հանդուրժել է Տատյանային, նա գիտեր, որ այստեղ նստել ու ականջ է դնում Տատյանան (որովհետև նա չէր կարող ականջ չդնել) նա գիտեր, որ սա ինձ վրա ծիծաղում է. դա սոսկալի է, սոսկալի։ Բայց... բայց ախր, եթե հնարավոր չէր դրանից խուսափե՞լ։ Ի՞նչ կարող էր նա անել իր այն ժամանակվա դրության մեջ և ինչպե՞ս կարելի է դրա համար նրան մեղադրել։ Չէ՞ որ հենց քիչ առաջ ինքս էի նրան սուտ ասել Կրաֆտի մասին, չէ՞ որ ես էլ էի նրան խաբել, որովհետև դրանից խուսափելն անհնարին էր, և ես ակամա, անմեղորեն ստել էի։ «Տեր Աստված,― տանջալից շիկնելով, հանկարծ բացականչեցի ես,― իսկ ես, իսկ ես ինքս ի՞նչ արեցի հենց հիմա, հենց նույն Տատյանայի մոտ չանարգեցի՞ նրան, հենց նոր ամեն բան չպատմեցի՞ Վերսիլովին։ Թեև, ի՞նչ եմ խոսում, այստեղ տարբերություն կա։ Այստեղ միայն փաստաթղթի մասին էր խոսքը, իսկապես Վերսիլովին ես միայն փաստաթղթի մասին հաղորդեցի, որովհետև ուրիշ բան չկար հաղորդելու և չէր էլ կարող լինել։ Արդյոք ե՞ս չէի, որ առաջինը նախապես տեղեկացրի նրան ու բղավեցի, թե «ոչինչ չէր կարող լինել»։ Նա հասկացող մարդ է։ Հըմ... Սակայն ի՜նչ ատելություն կա նրա սրտում այդ կնոջ նկատմամբ նույնիսկ մինչև այժմ։ Եվ ի՜նչ դրամա պետք է տեղի ունեցած լինի նրանց միջև այն ժամանակ և ի՞նչ պատճառով։ Իհարկե, ինքնասիրության։ Վերսիլովը ոչ մի զգացմունքի չի էլ կարող ընդունակ լինել, բացի անսահման ինքնասիրությունից»։
Այո, այս վերջին միտքը դուրս թռավ բերանիցս այն ժամանակ, և ես նույնիսկ չնկատեցի այն։ Ահա թե ինչ մտքեր էին հետևողականորեն, մեկը մյուսի հետևից, անցնում գլխովս, և ես անկեղծ էի այն ժամանակ ինքս ինձ հետ, ես չէի խորամանկում, չէի խաբում ինձ։ Եվ եթե որևէ բան չէի գիտակցել այդ րոպեին, այդ ժամանակ, ապա միայն այն պատճառով, որ խելքս չէր կտրել, և ոչ թե ճիզվիտությունից իմ նկատմամբ։
Տուն վերադարձա սոսկալի բորբոքված, և, չգիտեմ ինչու, չափազանց ուրախ, թեև խռովահույզ տրամադրությամբ։ Բայց վախենում էի վերլուծել այդ տրամադրությունս և ամեն կերպ աշխատում էի զվարճանալ։ Տեղն ու տեղը գնացի տանտիրուհուս մոտ, իսկապես նրա և ամուսնու միջև սոսկալի ընդհարում էր տեղի ունեցել։ Նա թոքախտով խիստ հիվանդ մի կին էր, որը գուցեև բարի էր, բայց, ինչպես բոլոր թոքախտավորները, չափազանց քմահաճ։ Ես իսկույն սկսեցի նրանց հաշտեցնել, գնացի կենվորի Չերվյւսկովի, մոտ, որը, բանկերից մեկում ծառայող, խիստ ինքնասեր, չափազանց կոպիտ, ծաղկատար դեմքով մի ապուշ էր, որին սոսկալի չէի սիրում, բայց հետը հաշտ ու խաղաղ էի ապրում, որովհետև նրա հետ միասին Պյոտր Իպպոլիտովիչին ծանակելու ստոր սովորությունն ունեի։ Նրան ես իսկույն համոզեցի չտեղափոխվել, եթե ինքն էլ իսկապես տեղափոխվելու փորձ չէր անի։ Բանն ավարտվեց նրանով, որ ես վերջնականապես հանգստացրի տանտիրուհուն և, բացի դրանից, կարողացա հրաշալի ուղղել նրա գլխատակի բարձը։ «Այ, այսպես, երբեք չի կարողանա Պյոտր Իպպոլիտովիչը»,― չարախնդորեն եզրակացրեց նա։ Հետո խոհանոցում զբաղվեցի նրա մանանեխի ծեփոցներով և սեփական ձեռքովս երկու գերազանց ծեփոց պատրաստեցի նրա համար։ Խեղճ Պյոտր Իպպոլիտովիչը միայն նայում էր ինձ ու նախանձում, բայց ես մատ դիպցնել անգամ թույլ չտվի նրան և բառացիորեն տիկնոջ շնորհակալության արտասուքներով վարձատրվեցի։ Եվ հիշում եմ նաև, որ այդ բոլորը հանկարծ ձանձրացրեց ինձ, և ես հանկարծ կռահեցի, որ ամենևին էլ հոգուս բարությունից չեմ խնամում հիվանդին, այլ այնպես, բոլորովին ուրիշ ինչևինչ պատճառներով։
Ես ջղային վիճակում Մատվեյին էի սպասում, այդ երեկո ես վճռել էի վերջին անգամ բախտս փորձել և... և, բախտիցս բացի, խաղալու սոսկալի պահանջ էի զգում, հակառակ դեպքում անտանելի կլիներ։ Եթե գնալու տեղ չունենայի, գուցեև չդիմանայի ու գնայի Կատերինա Նիկոլաևնայի մոտ։ Մատվեյը պետք է գար շուտով, բայց հանկարծ բացվեց դուռը ու ներս մտավ անսպասելի մի հյուր՝ Դարիա Օնիսիմովնան։ Ես զարմացա ու խոժոռվեցի։ Նա գիտեր իմ բնակարանի տեղը, որովհետև մի անգամ, մայրիկիս հանձնարարությամբ, եղել էր ինձ մոտ։ Ես նրան նկատեցի ու սկսեցի հարցական նրան նայել։ Նա ոչինչ չէր խոսում, միայն ուղիղ աչքերիս էր նայում ու խեղճացած ժպտում։
― Լիզայի հանձնարարությա՞մբ եք եկել,― մտքովս անցավ հարցնել նրան։
― Ոչ, հենց էնպես եմ եկել։
Ես նրան զգուշացրի, որ հիմա գնալու եմ։ Նա նորից պատասխանեց, թե «ինքը էնպես» է եկել և հիմա գնալու է։ Չգիտեմ, ինչու, հանկարծ սկսեցի խղճալ նրան։ Նկատեմ, որ մեզնից բոլորիցս, մայրիկիցս և հատկապես Տատյանա Պավլովնայից նա շատ կարեկցանք էր տեսնում, բայց, տեղավորելով նրան Ստոլբեևայի տանը, մերոնք բոլորը մի տեսակ սկսեցին մոռանալ նրան, գուցե բացի Լիզայից, որը հաճախ էր այցելում նրան։ Դրա պատճառը, կարծեմ, հենց ինքն էր, որովհետև մարդկանցից հեռանալու և ստվերանալու ընդունակություն ուներ, չնայած իր ողջ խեղճությանն ու հաճոյանալու ցանկությամբ ժպիտներին։ Ինձ անձամբ սոսկալի դուր չէին գալիս նրա այդ ժպիտները և այն, որ նա, ըստ երևույթին, միշտ կեղծում էր իր դեմքը, այնպես, որ մի անգամ նույնիսկ մտածեցի, թե այնուամենայնիվ երկար տխրեց իր Օլյայի համար։ Բայց այս անգամ ես, չգիտեմ ինչու, խղճացի նրան։
Եվ հանկարծ նա, առանց բառ անգամ արտասանելու, հայացքը հատակին ուղղեց, կռացավ և երկու ձեռքը առաջ նետելով, մեջքս գրկեց, իսկ դեմքը ծնկներիս վրա խոնարհեց։ Նա բռնեց ձեռքս, ես կարծեցի, թե ուզում է համբուրել, բայց նա ձեռքս սեղմեց աչքերին և նրա ջերմ արցունքները հեղեղեցին այն։ Ամբողջ մարմնով նա ցնցվում էր հեկեկանքներից, բայց կամաց էր արտասվում։ Սիրտս մղկտաց, թեև միաժամանակ կարծես նաև սրտնեղություն զգացի։ Բայց նա միանգամայն վստահալի գրկել էր ինձ, ամենևին չերկյուղելով, թե ես կզայրանամ, չնայած այն բանին, որ սրանից քիչ առաջ այնքան վախվորած ու ստրկաբարո ժպտում էր ինձ։ Ես սկսեցի խնդրել, որ նա հանգստանա։
― Ախ, չգիտեմ, ինչ ասեմ, հոգիս, ինչպես վարվեմ ինձ հետ։ Հենց որ մթնում է, էլ չեմ դիմանում, հենց որ մթնում է, ինձ զսպել չեմ կարողանում, քաշում է ինձ փողոցը, քաշում խավարը։ Եվ գլխավորը, քաշում է ցնորքը։ Էդպիսի մի ցնորք է ծնվել գլխումս, այ, դուրս կգամ փողոց և հանկարծ նրան կհանդիպեմ փողոցում։ Քայլում եմ և կարծես նրան եմ տեսնում։ Այսինքն՝ ուրիշներն են քայլում, իսկ ես հետևներից կպած գնում եմ ու մտածում, նա չէ՞ արդյոք, այ սա, այ սա, մտածում եմ, սա հենց իմ Օլյան չէ՞։ Եվ շարունակում եմ մտածել ու մտածել։ Վերջը ապուշ եմ կտրում, միայն հրմշտվում եմ մարդկանց մեջ, սիրտս մղկտում է։ Հարբածի պես հրմշտվում եմ, շատերն էլ անպատվում են։ Ես էլ փակվում եմ իմ մեջ ու ոչ ոքի մոտ չեմ գնում։ Իսկ թե մի տեղ գնում ես, սիրտդ ավելի է մղկտում։ Նոր անցնում էի ծեր տան մոտով ու մտածեցի. «Արի մտնեմ նրա մոտ, նա բոլորից բարի է և այն ժամանակ էլ այնտեղ էր գտնվում»։ Ներեցեք ինծ անպետքիս, սիրելիս, ես հիմա դուրս կգամ ու կգնամ...
Հանկարծ նա վերկացավ տեղից ու փութկոտ պատրաստվեց դուրս գալ։ Հենց այդ րոպեին եկավ Մատվեյը. Դարյա Օնիսիմովնային ես ինծ հետ սահնակ նստեցրի և ճանապարհին նրան տուն՝ Ստոլբեևայի բնակարանը հասցրի։
II
Ամենավերջին ժամանակներս ես սկսել էի հաճախել Զերշչիկովի խաղատունը՝ ռուլետկայի։ Իսկ մինչ այդ մի երկու-երեք խաղատուն էի գնում, միշտ իշխանի հետ, որն էլ հենց տանում էր ինծ այդ տեղերը։ Այս տներից մեկում գերազանցապես բանկ էր գնում և շատ նշանակալի գումարներով էին խաղում։ Բայց այդ տունը ես չսիրեցի, ես տեսա, որ այդտեղ լավ է մեծ գումարներ ունենալու դեպքում և, բացի այդ այդտեղ չափազանց շատ հանդուգն մարդիկ ու բարծրաշխարհիկ «աղմուկ հանած» երիտասարդություն է գալիս։ Հենց այդ էլ սիրում էր իշխանը, սիրում էր նաև խաղալ, բայց սիրում էր նաև մտերմություն անել այդ չարաճճիների հետ։ Ես նկատել էի, որ այդ երեկոներին նա թեև երբեմն ինծ հետ միասին էր ներս մտնում, բայց երեկոյի ընթացքում մի տեսակ հեռանում էր ինձնից և ինձ իր «յուրայիններից» ոչ մեկի հետ չէր ծանոթացնում։ Իսկ ես այնպիսի խրտնած տեսք էի ստանում, որ երբեմն նույնիսկ պատահում էր, հենց դրանով էլ ուշադրություն էի հրավիրում վրաս։ Խաղասեղանի մոտ երբեմն առիթ էի ունենում խոսելու մեկնումեկի հետ, բայց մի անգամ փորձեցի հետևյալ օրը այդ նույն սենյակներում բարևել մի պարոնիկի, որի հետ կողք-կողքի նստած ոչ միայն խոսել էի, այլ նույնիսկ ծիծաղել նախորդ օրը և նրա համար նույնիսկ երկու խաղաթուղթ գուշակել, և ի՞նչ, նա ամենևին ինձ չճանաչեց։ Այսինքն՝ ավելի վատ, կարծես արհեստական մի տարակուսանքով ինձ նայեց և, ժպտալով, անցավ իմ կողքից։ Այսպիսով, ես շուտով դադարեցի այդտեղ լինել և հակվեցի (ուրիշ անուն չեմ կարող տալ) մի գարշանոց հաճախել։ Դա ռուլետկայի բավական աննշան, նույնիսկ չնչին խաղատուն էր, որի տիրուհին մեկի տարփուհին էր, թեև ինքը երբեք դահլիճում չէր էլ երևում։ Այստեղ ամեն բան չափազանց սրտաբաց էր, և թեև լինում էին այստեղ նաև սպաներ ու հարուստ վաճառականներ, ողջը տեղի էր ունենում ինչ-որ անմաքուր ձևով, որը ի դեպ, և գրավում էր շատ շատերին։ Բացի այդ, այստեղ իմ բախտը հաճախ էր բերում։ Բայց ես այստեղից էլ հեռացա մի նողկալի պատմությունից հետո, որ պատահեց խաղի ամենաթունդ րոպեին և ավարտվեց երկու խաղացողների ծեծկռտուքով, և սկսեցի հաճախել Զերշչիկովի խաղատունը, ուր նույնպես իշխանն էր ինձ տարել։ Սա պաշտոնաթող շտաբս-ռոտմիստր էր, և նրա երեկոների ընդհանուր ոճը միանգամայն տանելի էր, ռազմաշունչ, պատվի ձևերի պահպանման հարցում փափկանկատ-գրգռող, կարճառոտ ու գործունյա։ Կատակաբաններն ու մեծ թափի քեֆչիներն այստեղ չէին երևում։ Բացի այդ, պատասխան-բանկն այնտեղ շատ էլ ծանրակշիռ էր։ Իսկ խաղում էին բանկ և ռուլետկա։ Մինչ այս երեկո, նոյեմբերի տասնհինգը ես այնտեղ, ընդամենը մի երկու անգամ էի եղել, իսկ Զերշչիկովը, կարծեմ, ինձ արդեն դեմքով էր ճանաչում, բայց ես դեռ ոչ մի ծանոթ չունեի։ Հակառակի պես, իշխանն ու Դարզանն էլ, այդտեղ վերադառնալով բարձրաշխարհիկ չարաճճիների այն բանակից, որից ես հրաժարվել էի, այսպիսով այդ երեկո օտար ամբոխի մեջ ես կարծես մի անծանոթ լինեի։
Եթե ես ընթերցող ունենայի, որը կարդար այն ամենը, ինչը ես արդեն գրել եմ իմ արկածների մասին, ապա, անկասկած, նրան կարիք չէր լինի բացատրելու, թե ես վճռականապես ստեղծված չեմ որևէ հասարակության համար։ Եվ, որ գլխավորն է հասարակության մեջ ինձ պահել չգիտեմ։ Եթե ես որևէ տեղ եմ մտնում, ուր շատ հասարակություն կա, միշտ զգում եմ, որ բոլոր հայացքները էլեկտրականացնում են ինձ։ Ինձ վճռականապես սկսում է ճնշել, ճնշել ֆիզիկապես, նույնիսկ այնպիսի վայրերում, ինչպիսին թատրոնն է, էլ չեմ ասում մասնավոր տներում։ Այդ բոլոր ռուլետկա-խաղատներում ու հավաքույթներում ես վճռականապես ոչ մի կեցվածք չէի կարողանում ձեռք բերել, մեկ նստում ու հանդիմանում եմ ինձ անտեղի փափկասրտության ու սիրալիրության համար, մեկ հանկարծ վեր եմ կենում և որևէ կոպտություն հանդես բերում։ Մինչդեռ իմ համեմատությամբ ի՜նչ ստահակներ էին կարողանում զարմանալի կեցվածքով իրենց այնտեղ պահել և հենց սա էլ ամենից ավելի ինձ զայրացնում, այնպես որ, գնալով, ավելի ու ավելի էի սառնասրտությունս կորցնում։ Ուղղակի կասեմ, ոչ միայն այժմ, այլև արդեն այն ժամանակ այս ամբողջ հասարակությունը, և հենց նույն շահածս, եթե ամեն բան ասենք, դարձել էր ի վերջո, նողկալի ու տանջալից։ Որոշակիորեն՝ տանջալից։ Ես, իհարկե, արտակարգ հաճույք էի ստանում, բայց այդ հաճույքը տառապանքի միջով էր անցնում, այս բոլորը, այսինքն՝ այս մարդիկ, խաղը և գլխավորապես ես ինքս նրանց հետ միասին, սոսկալի կեղտոտ էին ինձ թվում։ «Հենց որ շահեմ, իսկույն ամեն բանի վրա կթքեմ»,― գիշերային խաղից հետո բնակարանումս լուսադեմին քուն մտնելով ամեն անգամ ասում էի ինքս ինձ։ Եվ հենց նույն այդ շահածը, վերցնենք հենց այն, որ ես ամենևին փող չէի սիրում։ Այսինքն ես չեմ կրկնի այս բացատրությունների մեջ սովորական նողկալի պաշտոնական ձևամոլությունը, իբր ես խաղացել եմ խաղալու համար, զգայությունների համար, ռիսկի, մոլեգնության և այլևայլ հաճույքների և ամենևին ոչ թե շահույթի համար։ Ես սոսկալի կարիք ունեի փողի, և թեև դա իմ ճանապարհը չէր, իմ գաղափարը չէր, բայց այսպես թե այնպես, ես այն ժամանակ որոշել էի այնուամենայնիվ, փորձի կարգով, կիրառել նաև այս ճանապարհը։ Բայց այստեղ մի ուժեղ միտք շարունակ շփոթեցնում էր ինձ. «Չէ՞ որ դու արդեն եզրակացրել ես, թե միայն համապատասխան ուժեղ բնավորություն ունենալով անպայման կարող ես միլիոնատեր դառնալ և չէ՞ որ արդեն փորձարկել ես բնավորությունդ, ուրեմն ցույց տուր քեզ և այստեղ, մի՞թե ռուլետկայի մոտ ավելի բնավորություն է հարկավոր, քան միտքդ իրականացնելու համար», ահա թե ինչ էի կրկնում ինքս ինձ։ Եվ քանի որ մինչև այժմ էլ այն համոզմունքին եմ, թե մոլի խաղի մեջ լիակատար հանգստության դեպքում, որի առկայությամբ կպահանջվի մտքի ու հաշվի ողջ նրբությունը, հնարավոր չէ չհաղթահարել կույր պատահականության կոպտությունը և չշահել ապա, բնականաբար, գնալով պետք է ավելի ու ավելի գրգռվել այն ժամանակ, տեսնելով, որ ամեն րոպե կորցնում եմ հաստատակամությունս և, կատարյալ տղեկի պես, տարվում խաղով։ «Ես, որ կարողացել եմ դիմանալ քաղցին, չեմ կարողանում դիմանալ այսպիսի հիմարության», ապա թե ինչն էր գրգռում ինձ։ Դրան ավելացրած նաև այն գիտակցությունը, որ ինձ մոտ, իմ մեջ, որքան էլ ծիծաղելի ու ստորացած թվում ես, առկա է ուժի այն հարստությունը, որը երբևէ կստիպի նրանց բոլորին փոխել իրենց կարծիքն իմ մասին, հենց այդ գիտակցությունն էր (արդեն համարյա ամենամանկական, ստորացման տարիներից սկսած) կյանքիս միակ աղբյուրը, իմ լույսը և իմ արժանապատվությունը, իմ զենքն ու իմ մխիթարությունն էին կազմում այն ժամանակ, հակառակ դեպքում սպանած կլինեի ինձ դեռ մանուկ հասակում։ Եվ հետո, կարո՞ղ էի ես զայրացած չլինել ինձ վրա, տեսնելով, թե ի՜նչ ողորմելի էակի եմ վերածվում խաղասեղանի առջև։ Ահա թե ինչու ես արդեն չէի կարողանում հրաժարվել խաղից, հիմա ես պարզ տեսնում եմ այդ բոլորը։ Բացի դրանից, որ գլխավորն էր, տառապում էր նաև իմ մանրոգի ինքնասիրությունը, տանուլ տալս ստորացնում էր ինձ իշխանի առջև, Վերսիլովի առջև, թեև սա ոչ մի խոսքի չէր արժանացնում, բոլորի, նույնիսկ Տատյանայի առջև, այդպես էր ինձ թվում, այդպես էի ես զգում։ Եվ, վերջապես, ևս մի խոստովանություն, արդեն այն ժամանակ ես այլասերվել էի, ինձ համար արդեն դժվար էր հրաժարվել յոթ ճաշատեսակով ճաշից ռեստորանում, Մատվեյից, անգլիական խանութից, իմ օծանելիքագետի կարծիքից և բոլոր այլ բաներից։ Ես այն ժամանակ էլ գիտակցում էի դա, բայց հեռացնում էի մտքիցս, իսկ հիմա կարմրում եմ գրի առնելիս։
III
Գալով մենակ և հայտնվելով անծանոթ ամբոխի մեջ, ես սկզբում տեղավորվեցի սեղանի մի անկյունում ու սկսեցի խաղալ փոքրիկ խաղագումարներով, այդպես անշարժ նստած մնալով մի երկու ժամ։ Այդ երկու ժամվա ընթացքում ինձ շարունակ հիմար բան էր գալիս, ոչ այս, ոչ այն։ Ես զարմանալի հնարավորություններ էի կորցնում և աշխատում էի չզայրանալ, այլ հաղթել սառնասրտությամբ ու վստահությամբ։ Ավարտվեց նրանով, որ ամբողջ երկու ժամվա ընթացքում ես ոչ տանուլ տվեցի, ոչ էլ շահեցի. երեք հարյուր ռուբլուց մի տասը-տասնհինգ ռուբլի տարվեցի։ Այդ աննշան արդյունքը բարկացրեց ինձ, և բացի այդ, մի չափազանց տհաճ, գարշելի բան էլ պատահեց։ Ես գիտեմ, որ այս ռուլետկաների շուրջը երբեմն գողեր են պատահում, այսինքն ոչ թե փողոցից այստեղ եկած, այլ ուղղակի հայտնի խաղացողների մեջ։ Ես, օրինակ, գիտեմ, որ հայտնի խաղացող Աֆերդովը գող է. այժմ էլ նա երևում է քաղաքում, դեռ վերջերս տեսա նրան սեփական զույգ պոնի լծած կառքով, բայց նա գող է և ինձնից փող է գողացել։ Բայց այս մասին պատմությունը դեռ առջևում է, իսկ այդ երեկո միայն նախերգանքը պատահեց, այդ ամբողջ երկու ժամվա ընթացքում ես նստած էի սեղանի անկյունում, իսկ իմ կողքին, ձախից, ողջ այդ ժամանակ նստած էր մի փտած պճնամոլ, կարծում եմ, որ ջհուդներից, ի դեպ, նա ինչ-որ տեղ մի բան է անում, նույնիսկ, ինչ-որ բան գրում ու տպագրում։ Ամենավերջին րոպեին ես հանկարծ քսան ռուբլի շահեցի։ Երկու կարմիր բանկատոմս դրված էր իմ առջև, և ես հանկարծ տեսա, թե ինչպես այդ ջհուդի ճուտը պարզում է ձեռքն ու հանգիստ գողանում իմ բանկատոմսերից մեկը։ Ես ուզում էի նրան կասեցնել, բայց նա, ամենահանդուգն տեսքով և ձայնն ամենևին չբարձրացնելով, հանկարծ հայտարարում է, թե դա իր շահույթն է, թե ինքն է հենց նոր խաղադրամ դրել ու շահել, նա նույնիսկ չուզեց խոսակցությունը շարունակել և երեսն ինձնից թեքեց։ Եվ կարծես դիտմամբ, հենց այդ պահին ես ամենահիմար տրամադրությամբ էի, ես մի խոշոր միտք էի հղացել և, թքելով եղածի վրա, արագ վերկացա տեղիցս ու հեռացա չցանկանալով նույնիսկ վիճել ու նրան նվիրելով կարմիր տասանոցս։ Եվ դժվար կլիներ շարունակել այդ պատմությունը հանդուգն ու մանր մի գողի հետ, քանի որ ժամանակը տանուլ էր տրված, խաղն արդեն առաջ էր շարժվել։ Եվ հենց դա էր իմ ամենամեծ սխալը, որը և իր ազդեցությունն ունեցավ հետագայում․ մեր կողքին նստած երեք-չորս խաղացողներ նկատեցին մեր վիճաբանությունը և, տեսնելով, որ ես այդքան հեշտ զիջեցի, հավանաբար, ինձ էլ նման մեկի տեղ դրեցին։ ժամը ճիշտ տասներկուսն էր, ես անցա հետևյալ սենյակը, մտածեցի, մի նոր պլան մտմտացի և, վերադառնալով, բանկում բանկատոմսերս փոխեցի կիսաիմպերիալների։ Այսպիսով ես ունեցա ավելի քան քառասուն հատ։ Բաժանեցի դրանք տասը մասի և որոշեցի մեկը մյուսի հետևից տասը դրույթ դնել zero-յի վրա ամեն անգամ չորսական կիսաիմպերիալով։ «Թե կշահեմ՝ իմ բախտն է, կվրիպեմ՝ ավելի լավ. այլևս երբեք չեմ խաղա»։ Նկատեմ, որ այդ երկու ժամվա ընթացքում ոչ մի անգամ zero չէր դուրս եկել, այնպես որ ի վերջո ոչ ոք արդեն zero-յի վրա չէր էլ դնում։
Խաղագումարներս դնում էի կանգնած, լուռ, խոժոռված և ատամներս պինդ սեղմած։ Հենց երրորդ դրույթի վրա Զերշչիկովը բարձր հայտարարեց zero, որը դուրս չէր եկել ամբողջ օրը։ Ինձ ցնծացին հարյուր քառասուն կիսաիմպերիալ ոսկով։ Ես դեռ յոթ դրույթ էլ ունեի և շարունակեցի խաղալ, մինչդեռ շուրջս ամեն բան թրթռում էր ու պտույտ գալիս։
― Անցեք այստեղ,― ամբողջ սեղանի երկայնքով բղավեցի ես մի ալեխառն մազերով, կարմրատակած դեմքով, ֆրակավոր մի բեղավորի, որի հետ քիչ առաջ նստած էինք կողք-կողքի և որը անասելի համբերությամբ արդեն մի քանի ժամ շարունակ փոքրիկ խաղագումարներ էր դնում և դրույթը դրույթի հետևից տանուլ էր տալիս,― անցեք այստեղ։ Բախտն այստեղ է։
― Այդ ի՞նձ եք ասում,― ինչ-որ սպառնալից մի զարմանքով արձագանքեց բեղավորը սեղանի մյուս ծայրից։
― Այո, ձեզ։ Այդտեղ իսպառ կտարվեք։
― Ձեր գործը չէ և, խնդրեմ, ինձ չխանգարեք։
Բայց ես արդեն ոչ մի կերպ դիմանալ չէի կարողանում։ Դիմացս, սեղանի մյուս կողմում, տարեց մի սպա էր նստած։ Նայելով իմ խաղադրամին՝ նա շշնջաց իր հարևանին։
― Տարօրինակ է. zero։ Ոչ, ես սիրտ չեմ անի zero-յի։
― Սիրտ արեք, գնդապետ,― նոր խաղադրամ դնելով բղավեցի ես։
― Խնդրեմ, ինձ էլ հանգիստ թողնեք, ձեր խորհուրդների կարիքը չունեմ,― կարճ կտրեց խոսքս նա։― Շատ եք այստեղ գոռգոռում։
― Ես ախր, ձեզ բարի խորհուրդ եմ տալիս, ուզո՞ւմ եք, գրազ գանք, որ հիմա նորից zero դուրս կգա, ահա դնում եմ տասը ոսկի, համաձա՞յն եք։
Եվ ես մեջտեղ դրեցի տասը կիսաիմպերիալ։
― Տասը ոսկի՞, գրա՞զ, դա ես կարող եմ,― խիստ ու չոր արտասանեց նա։― Գրազ եմ գալի ձեզ հետ, որ zero դուրս չի գա։
― Տասը լուիդոր, գնդապետ։
― Ի՞նչ տասը լուիդոր։
― Տասը կիսաիմպերիալ, գնդապետ, իսկ բարձր ոճով լուիդոր։
― Դե այդպես էլ ասեք, որ կիսաիմպերիալ, թե չէ բարի եղեք չկատակել ինձ հետ։
Ես, իհարկե, գրազը տանելու հույս չունեի, մեկի դիմաց երեսունվեց հնարավորություն կար, որ zero դուրս չի գա, բայց ես առաջարկեցի, առաջինը՝ սիգամոլությունից, երկրորդը՝ որովհետև ինչ-որ բանով ուզում էի բոլորի ուշադրությունն ինձ վրա հրավիրել։ Ես շատ լավ տեսնում էի, որ, չգիտեմ ինչու, ինձ այստեղ ոչ ոք չի սիրում և որ մի առանձին հաճույքով ինձ դա ցույց են տալիս։ Ռուլետկան պտտվեց և ի՜նչ համընդհանուր զարմանք տիրեց բոլորին, երբ հանկարծ նորից zero դուրս եկավ։ Նույնիսկ համընդհանուր մի ճիչ լսվեց։ Այս անգամ շահույթի փառքը լիովին մթագնեց ուղեղս։ Ինձ նորից հարյուր քառասուն կիսաիմպերիալ ցնծացին։ Զերշչիկովը հարցրեց, չե՞մ ուզում, արդյոք, մի մասը բանկատոմսերով ստանալ, բայց ես ինչ-որ բան մռնչացի նրան, որովհետև բառացիորեն հանգիստ ու հանգամանալից բացատրվել արդեն չէի կարողանում։ Գլուխս պտտվում էր, և ոտքերս թուլանում էին։ Ես հանկարծ զգացի, որ հիմա սոսկալի հանդգնությունների եմ դիմելու, բացի այդ, ուզում էի մի բան էլ ձեռնարկել, մի գրազ էլ առաջարկել, մի քանի հազար մեկին տալ։ Մեքենայորեն ափով հավաքում էի բանկատոմսերիս ու ոսկիներիս կիտուկը և չէի կարողանում սկսել դրանք հաշվել։ Հենց այդ րոպեին թիկունքումս նկատեցի իշխանին ու Դարզանին, նրանք հենց նոր էին վերադարձել իրենց բանկից և, ինչպես հետո իմացա, մինչև վերջին կոպեկը տանուլ էին տվել։
― Ա՜, Դարզան,― ձայն տվի նրան, ահա թե որտեղ է բախտը։ Zero-յի վրա դրեք։
― Տարվել եմ, փող չունեմ,― պատասխանեց նա չոր, իսկ իշխանը որոշակիորեն կարծես չնկատեց ու չճանաչեց ինձ։
― Ահա փող,― ոսկիներիս կիտուկը ցույց տալով բղավեցի ես,― որքա՞ն է պետք։
― Գրողը տանի,― շառագունելով բղավեց Դարզանը,― կարծեմ, ես ձեզնից փող չխնդրեցի։
― Ձեզ կանչում են,― թևքիցս ձգեց Զերշչիկովը։
Կանչում էր ինձ արդեն մի քանի անգամ և համարյա հայհոյելով գրազով ինձ տասը կիսաիմպերիալ տարված գնդապետը։
― Բարի եղեք ընդունելու,― զայրույթից ամբողջովին կարմրատակած բղավում էր նա,― ես պարտավոր չեմ ձեր գլխավերևում կանգնելու, թե չէ հետո կասեք, թե չեք ստացել։ Հաշվեցեք։
― Հավատում եմ, հավատում, գնդապետ, առանց հաշվելու եմ հավատում, միայն թե այդպես, խնդրեմ, ինձ վրա մի բղավեք ու մի բարկացեք,― և բռով վերցրի նրա ոսկու կույտը։
― Ողորմած պարոն, խնդրում եմ, ձեր ցնծությամբ մի ուրիշի ձանձրացրեք և ոչ թե ինձ,― կտրուկ բղավեց գնդապետը։― Ես ձեզ հետ խոզ չեմ արածեցրել։
― Տարօրինակ է, որ սրա նմաններին ներս են թողնում, սա ո՞վ է, ինչ-որ մի պատանյակ,― լսվում էին կիսաձայն բացականչություններ։
Բայց ես ականջ չէի դնում, հենց այնպես խաղագումարներ էի դնում և արդեն ոչ zero-յի վրա։ Մի ամբողջ կապուկ ճաճանչավոր հարյուրանոցներ դրեցի ես տասնութ առաջինների վրա։
― Գնանք, Դարզան,― լսվեց իշխանի ձայնը թիկունքիցս։
― Տո՞ւն,― դարձա ես նրանց։― Ապասեցեք ինձ, միասին դուրս գանք, ես արդեն՝ վերջ։
Իմ դրածը շահեց, և դա խոշոր շահույթ էր։
― Վե՛րջ,― բղավեցի ես և դողացող ձեռքերով բուռ-բուռ սկսեցի վերցնել ոսկին ու լցնել գրպաններս, առանց հաշվելու և մի տեսակ անհեթեթ կերպով մատներով ճմրթելով բանկատոմսերի կիտուկները, որոնք բոլորը միասին ուզում էի խոթել կողքի գրպանս։ Հանկարծ հիմա աջ կողմումս նստած և նույնպես մեծ խաղագումարներ դնող Աֆերդովի մատանեկիր չաղլիկ ձեռքը իջավ ճաճանչավոր հարյուրանոցների վրա ու ափով ծածկեց դրանք։
― Թույլ տվեք, սա ձերը չէ,― խիստ, թեև բավական մեղմ ձայնով հատ-հատ արտասանեց նա։
Հենց սա էր այն նախերգանքը, որին հետո, մի քանի օրից, բախտ էր վիճակվելու այնպիսի՜ հետևանքներ ունենալու։ Իսկ այժմ, պատվովս եմ երդվում, որ այդ երեք հարյուրանոցներն իմն էին, բայց, իմ չար բախտից, այն ժամանակ, թեև հավատացած էի դրանում, որ դրանք իմն են, սակայն մեջս, այնուամենայնիվ, մեկ տասանորդականի չափով կասկած էլ էր մնում, իսկ ազնիվ մարդու համար դա ամեն ինչ է, իսկ ես ազնիվ մարդ եմ։ Եվ, որ գլխավորն է, այն ժամանակ ես դեռ հաստատ չգիտեի, թե Աֆերդովը գող է, այն ժամանակ ես նրա ազգանունն էլ դեռ չգիտեի, այնպես որ այն րոպեին իսկապես էլ կարող էի կարծել, թե ես սխալվել եմ, և այդ երեք հարյուրանոցը նրանց թվում չէին, որոնք հենց նոր հաշվել ու ինձ էին տվել։ Ես ամբողջ ժամանակ չէի հաշվում իմ փողերի կիտուկը և միայն ձեռքերով իրար վրա էի հավաքում, և Աֆերդովի առջև էլ շարունակ փող էր դրված և հենց իմ փողերի կողքին, բայց կանոնավոր ու հաշվված։ Վերջապես, Աֆերդովին այստեղ ճանաչում էին, հարուստ մարդ էին համարում, հարգանքով էին նրան դիմում, այս բոլորը ազդել էր նաև ինձ վրա և ես նորից չդիմադրեցի։ Սոսկալի՜ սխալ։ Գլխավոր խոզությունը նրանում էր կայանում, որ ես հիացած էի։
― Շատ ափսոս, որ ես հաստատ չեմ հիշում, բայց ինձ սոսկալի թվում է, թե դրանք իմն են,― արտասանեցի ես զայրույթից դողացող շրթունքներով։ Այս բառերս իսկույն քրթմնջյուն առաջացրին։
― Այդպիսի բաներ ասելու համար պետք է հաստատ հիշել, իսկ դուք ինքներդ բարեհաճեցիք հատարարել, որ հաստատ չեք հիշում,― անասելի գոռոզամտությամբ ասաց Աֆերդովը։
― Սա ո՞վ է, ինչպե՞ս կարելի է թույլ տալ նման բան,― բացականչություններ հնչեցին այս ու այն կողմից։
― Սա առաջին դեպքը չէ դրա հետ, քիչ առաջ Ռեխբերգի հետ նույն պատմությունը եղավ տասանոցի պատճառով,― լսվեց ինչ-որ մեկի ստոր ձայնը իմ կողքին։
― Դե, բավական է, բավական,― բացականչեցի ես,― չեմ հակառակում, վերցրեք։ Իշխան... ո՞ւր են իշխանն ու Դարզանը։ Գնացի՞ն։ Պարոնայք, չտեսա՞ք ուր գնացին իշխանն ու Դարզանը,― և, վերջապես, հավաքելով բոլոր փողերս, իսկ մի քանի կիսաիմպերիալ այդպես էլ չհասցնելով խոթել գրպանս և պահելով բռիս մեջ, ես նետվեցի իշխանի ու Դարզանի հետևից։ Կարծում եմ, որ ընթերցողը տեսնում է, որ ես ինձ չեմ խնայում և այս րոպեիս հիշում եմ ինձ ամբողջովին, ինչպես որ կայի այն ժամանակ, մինչև ամենավերջին գարշանքը, որպեսզի հասկանալի լինի, թե ինչ կարող էր ստացվել հետո։
Իշխանն ու Դարզանն արդեն իջել էին աստիճաններից, առանց ամենաչնչին ուշադրություն անգամ դարձնելու իմ կանչերին ու ճիչերին։ Ես արդեն հասել էի նրանց, բայց մի վայրկյանով կանգ առա դռնապանի առաջ և երեք կիսաիմպերիալ խոթեցի նրա բուռը, սատանան գիտե, թե ինչու. նա տարակուսած ինձ նայեց և նույնիսկ շնորհակալություն չհայտնեց։ Բայց ինձ համար միևնույն էր, և, եթե Մատվեյն էլ այստեղ լիներ, երևի նրան մի ամբողջ բուռ ոսկի կցնծայի և, կարծեմ, հենց այդպես էլ ուզում էի անել, բայց, առմուտք դուրս վազելով, հանկարծ հիշեցի, որ դեռ երեկ եմ նրան ազատ արձակել։ Հենց այդ րոպեին իշխանին հրամցրին նրա վարգաձին, և նա սահնակ նստեց։
― Ես ձեզ հետ եմ գալիս, իշխան, և ձեզ մոտ,― բղավեցի ես, բռնեցի ծածկոցից ու հետ գցեցի, որպեսզի մտնեմ սահնակ, բայց հանկարծ իմ կողքով սահնակ թռավ Դարզանը, և կառապանը, ձեռքիցս խլելով ծածկոցը, պարոնների ոտքերը ծածկեց։
― Գրողը տանի,― բղավեցի ես մոլեգնած։ Դուրս էր գալիս, որ ես լակեյի պես, կարծես, Դարզանի համար էի արձակել ծածկոցը։
― Տո՛ւն - բղավեց իշխանը։
― Կաց,― սահնակից կառչելով՝ գոռացի ես, բայց ձին ուժգին ձգեց, և ես գլորվեցի ձյան մեջ։ Ինձ նույնիսկ թվաց, թե նրանք ծիծաղեցին։ Վեր թռչելով՝ ես վայրկենապես բռնեցի պատահած սահնակը ու, ամեն վայրկյան խթանելով իմ հալից ընկած ձիուն, սլացա իշխանի մոտ։
IV
Կարծես դիտավորյալ, ձին անբնականորեն դանդաղ էր քարշ տալիս, թեև ես մի ամբողջ ռուբլի էի խոստացել։ Կառապանը միայն մտրակում էր և, իհարկե, մի ռուբլու մտրակեց նրան։ Սիրտս մարում էր, ես սկսեցի մի բան խոսել կառապանի հետ, բայց բառ անգամ չէի կարողանում արտաբերել, և ինչ-որ հիմարություն էի մրթմրթում։ Ահա թե ինչ վիճակում ես ներս ընկա իշխանի մոտ։ Նա հենց նոր էր վերադարձել. Դարզանին տուն էր հասցրել և մենակ էր։ Գունատ ու չարացած նա հետ ու առաջ էր անում աշխատասենյակում։ Նորից եմ կրկնում, նա սոսկալի տարվել էր։ Ինձ նայեց ինչ-որ ցրված տարակուսանքով։
― Նորից դուք եք,― ասաց նա խոժոռվելով։
― Որպեսզի հաշիվներս ձեզ հետ մաքրեմ, պարոն,― շնչակտուր արտասանեցի ես։― Ինչպե՞ս համարձակվեցիք այդպես վարվել ինձ հետ։
Նա հարցական ինձ էր նայում։
― Եթե դուք Դարզանի հետ էիք գնում, կարող էիք հենց այդպես էլ պատասխանել, որ Դարզանի հետ էի գնում, իսկ դուք ձիուն խթանեցիք, և ես...
― Այո, հա՜, դուք, կարծեմ, ձյան մեջ ընկաք,― և նա երեսիս ծիծաղեց։
― Դրան մարտահրավերով են պատասխանում և այդ պատճառով մենք նախ մեր հաշիվները կփակենք...
Եվ դողացող ձեռքով ես սկսեցի հանել փողերս ու դնել բազմոցին, մարմարե սեղանին և նույնիսկ բաց դրված ինչ-որ գրքի մեջ, կույտերով, բռերով, կապուկներով, մի քանի մետաղադրամ գլորվեցին գորգին։
― Ախ, հա՜, դուք, կարծեմ, շահել եք... ինչ էլ նկատելի է ձեր տոնից։
Նա դեռ երբեք այդքան հանդուգն չէր խոսել ինձ հետ։ Ես չափազանց գունատ էի։
― Այստեղ... ես չգիտեմ, որքան է... պետք է հաշվել։ Ես ձեզ պարտք եմ մոտ երեք հազար... թե որքա՞ն... ավելի, թե պակաս։
― Կարծեմ, ես ձեզ չեմ ստիպում վճարել։
― Ոչ, ես ինքս եմ ուզում վճարել, և դուք պետք է որ իմանաք, թե ինչու։ Ես գիտեմ, որ հարյուրանոցների այս կապուկում հազար ռուբլի է, ահա։― Եվ դողացող ձեռքերով ես սկսեցի հաշվել, բայց կիսատ թողեցի։― Միևնույն է, ես գիտեմ, որ հազար է։ Ուրեմն, այսպես, այս հազարը ես ինձ եմ վերցնում, իսկ ամբողջ մնացյալը, այս կիտուկները, վերցրեք պարտքիս դիմաց, պարտքիս մի մասի դիմաց, այստեղ, կարծում եմ, մոտ երկու հազար կամ, թերևս ավելի էլ կա։
― Իսկ հազարը այնուամենայնիվ ձե՞զ եք պահում,― ատամները ցույց տվեց իշխանը։
― Իսկ ձեզ պե՞տք է։ Այդ դեպքում... Ես ուզում էի... ես կարծում էի, թե դուք չեք ուզի... բայց եթե պետք է, ապա խնդրեմ...
― Ոչ, պետք չէ,― արհամարհական երես դարձրեց ինձնից նա և նորից հետ ու առաջ արեց սենյակում։
― Եվ սատանան գիտե, թե ինչու ձեր մտքով անցավ վերադարձնել,― հանկարծ մարտահրավերի սոսկալի արտահայտությունը դեմքին՝ դեպի ինձ շրջվեց նա։
― Ես վերադարձնում եմ, որպեսզի հաշիվ պահանջեմ ձեզնից,― աղաղակեցի ես իմ հերթին։
― Կորեք այստեղից ձեր մշտական խոսքերով ու շարժ ու ձևով,― կարծես մոլուցքով բռնված, հանկարծ ոտքերը գետին դոփեց նա։― Ես երկուսիդ էլ վաղուց էի ուզում դուրս վռնդել, ձեզ էլ, ձեր Վերսիլոիվին էլ։
― Դուք խելագարվել եք,― բղավեցի ես։ Իսկապես էլ նա նման էր խելագարի։
― Դուք ինձ երկուսդ էլ տանջել եք ձեր ճռճռան ֆրազներով ու շարունակ ֆրազներով, ֆրազներով, ֆրազներով։ Պատվի մասին, օրինակ։ Թյու՜։ Ես վաղուց էի ուզում կապերս խզել... Ես ուրախ եմ, ուրախ եմ, որ հասավ այս րոպեն։ Ես ինձ կապված էի համարում ու կարմրում էի, որ ստիպված եմ ընդունել ձեզ... երկուսիդ էլ։ Իսկ հիմա ինձ կապված չեմ համարում ոչնչով, ոչնչով, լավ իմացեք։ Ձեր Վերսիլովը հրահրում էր ինձ հարձակվել Ախմակովայի վրա ու խայտառակել նրան... Էլ չհամարձակվեք դրանից հետո պատվի մասին խոսել իմ ներկայությամբ։ Որովհետև դուք անպատիվ մարդիկ եք... երկուսդ էլ, երկուսդ էլ, իսկ դուք չէի՞ք ամաչում, որ ինձնից փող էիք վերցնում։
Աչքերիս առաջ սևացավ։
― Ես ձեզնից որպես ընկերոջից էի վերցնում,― սկսեցի ես չափազանց կամաց,― դուք ինքներդ էիք առաջարկում, և ես հավատացի ձեր բարեհաճությանն իմ նկատմամբ...
― Ես ձեզ ընկեր չեմ։ Ես ձեզ տալիս էի, բայց ոչ դրա համար, այլ ինքներդ գիտեք, թե ինչի համար։
― Ես վերցնում էի Վերսիլովի փողերի հաշվին, իհարկե, դա հիմարություն է, բայց ես...
― Դուք չէիք կարող Վերսիլովի փողերի հաշվին վերցնել առանց նրա թույլտվության, և ոչ էլ ես կարող էի նրա փողերը ձեզ տալ առանց նրա թույլտվության... Ես ձեզ իմ փողն եմ տվել, և դուք գիտեիք, գիտեիք և վերցնում էիք, իսկ ես դիմանում էի ատելի մի կատակերգության սեփական տանս մեջ։
― Ի՞նչը գիտեի։ Ի՞նչ կատակերգություն։ Ուրեմն, ինչի՞ համար էիք ինձ փող տալիս։
― Pour vos beaux yeux, mon cousin[46],― քրքրջաց նա ուղիղ երեսիս։
― Գրողի ծոցը,― աղաղակեցի ես,― վերցրեք բոլորը, առեք այս հազարն էլ։ Հիմա քվիտ ենք, և վաղը...
Եվ ես նրա երեսին նետեցի հարյուրանոցների կապուկը, որ ուզում էի թողնել ինձ փող ունենալու համար։ Կապուկը դիպավ ճիշտ նրա բաճկոնակին և թրմփաց հատակին։ Նա արագ, երեք հսկայական քայլով ինձ հասավ ու դեմ առ դեմ կանգնեց։
― Կհամարձակվե՞ք արդյոք ասել,― կատաղած ու հատ-հատ, կարծես վանկարկելով, արտասանեց նա,― որ ամբողջ ամիսը ինձնից փող վերցնելով՝ չգիտեիք, որ ձեր քույրը հղի է ինձնից։
― Ի՞նչ։ Ինչպես թե,― բղավեցի ես, և հանկարծ ոտքերս թուլացան, և ես անզոր ընկա բազմոցին։ Հետո նա ինքն ինձ ասաց, որ ես քաթանի պես գունատվել եմ։ Խելքս մաղեց։ Հիշում եմ, որ մենք երկար ժամանակ լուռ իրար երեսի էինք նայում։ Կարծես վախի մի ցնցում անցավ նրա դեմքով։ Նա հանկարծ խոնարհվեց, բռնեց ուսերիցս ու սկսեց սատարել ինձ։ Ես շատ լավ եմ հիշում նրա անշարժ ժպիտը, նրանում կասկածամտություն ու զարմանք կար։ Այո, նա ոչ մի դեպքում իր խոսքի նման ազդեցության չէր սպասում, որովհետև վստահ էր, թե ես մեղավոր եմ։
Բանն ավարտվեց ուշաթափությամբ, բայց միայն մի րոպեով, ես ուշքի եկա, ոտքի կանգնեցի, նայում էի նրան ու կշռադատում, և հանկարծ ողջ ճշմարտությունը բացվեց այդքան երկար ժամանակ քնած իմ ուղեղի առջև։ Եթե ինձ նախապես ասեին ու հարցնեին. «Ի՞նչ կանեի ես նրան այդ րոպեին», ես երևի կպատասխանեի, թե կտոր-կտոր կանեի նրան։ Բայց բոլորովին այլ բան դուրս եկավ և ամենևին ոչ իմ կամքով, ես զույգ ձեռքերով հանկարծ ծածկեցի դեմքս, ու դառը հեկեկալով, արտասվեցի։ Ինքն իրեն այդպես ստացվեց։ Երիտասարդ մարդու մեջ հանկարծ արտահայտվեց փոքրիկ երեխան։ Ուրեմն դեռ այն ժամանակ հոգումս կիսով չափ ապրում էր փոքրիկ երեխան։ Ես ընկա բազմոցին ու հեկեկացի։ «Լիզա, Լիզա։ Խեղճ, դժբախտ Լիզա»։ Իշխանը հանկարծ ու միանգամայն հավատաց։
― Տեր Աստված, ի՜նչ մեղավոր եմ ձեր առաջ,― խորապես վշտացած բղավեց նա։― Օ՜, ի՜նչ նողկալի եմ մտածել ձեր մասին իմ կասկածամտությամբ... Ներեցեք ինձ, Արկադի Մակարովիչ։
Հանկարծ ես վեր թռա տեղիցս, ուզում էի նրան մի բան ասել, կանգնեցի նրա առաջ, բայց, առանց ոչինչ ասելու, դուրս վազեցի սենյակից և բնակարանից։ Ես ոտքով քարշ եկա մինչև տուն և հազիվ եմ հիշում ճանապարհը։ Ես ընկա մահճակալիս, դեմքս թաղեցի բարձիս մեջ ու խավարում մտածում էի ու մտածում։ Նման րոպեներին ներդաշնակ ու հետևողական մտածել երբեք չի լինում։ Խելքս ու երևակայությունս կարծես պոկվում էին թելից և, հիշում եմ, որ սկսում էի նույնիսկ միանգամայն կողմնակի բաների և նույնիսկ Աստված գիտե, թե ինչի մասին, երազել։ Բայց վիշտն ու փորձանքը հանկարծ կրկին ցավով ու մղկտոցով միտքս էին գալիս, և ես նորից կոտրատում էի ձեռքերս ու բացականչում՝ «Լիզա, Լիզա», ու նորից արտասվում էի։ Չեմ հիշում, թե ինչպես քուն մտա, բայց խորն ու քաղցր քնեցի։
Գլուխ յոթերորդ
I
Արթնացա առավոտյան ժամը ութին մոտ, վայրկենապես դուռը փակեցի, նստեցի պատուհանի մոտ ու սկսեցի մտածել։ Այդպես նստած մնացի մինչև ժամը տասը։ Սպասուհին երկու անգամ ծեծեց դուռս, բայց ես նրան քշեցի։ Վերջապես, արդեն ժամը տասից հետո նորից դուռս ծեծեցին։ Ես ուզում էի նորից բղավել, բայց այս անգամ Լիզան էր։ Նրա հետ ներս մտավ սպասուհին, ինձ համար սուրճ բերեց ու վառարանը վառել սկսեց։ Սպասուհուն անհնարին էր դուրս անել, և ողջ այն ժամանակ, մինչ Ֆյոկլան փայտ էր շարում ու կրակ բորբոքում, ես մեծ-մեծ քայլերով շարունակ հետ ու առաջ էի անում իմ փոքրիկ սենյակում՝ խոսակցություն չսկսելով և նունիսկ աշխատելով Լիզային չնայել։ Սպասուհին աննկարագրելի դանդաղկոտույթամբ էր գործում և դիտավորյալ, ինչպես բոլոր սպասուհիները նման դեպքերում, երբ նկատում են, որ պարոններին խանգարում են խոսել։ Լիզան նստեց պատուհանի մոտ դրված աթոռին ու սկսեց հետևել ինձ։
― Սուրճդ կսառչի,― ասաց նա հանկարծ։
Ես նրան նայեցի, ոչ մի անգամ ամենաչնչին շփոթմունք, լիակատար հանգստություն, իսկ շուրթերին նույնիսկ ժպիտ։
― Ահա կանայք,― չդիմացա ես և թոթվեցի ուսերս։ Վերջապես սպասուհին վառարանը վառեց և ուզում էր սկսել սենյակը հավաքել, բայց ես եռանդագին դուրս արի նրան ու վերջապես դուռը փակեցի։
― Ասա, խնդրեմ, ինչու դուռը նորից փակեցի՞ր,― հարցրեց Լիզան։
Ես կանգնեցի նրա առաջ։
― Լիզա, կարո՞ղ էի ես մտածել, որ դու այդպես կխաբես ինձ,― բացականչեցի ես հանկարծ, ամենևին չկարծելով, թե այդպես կսկսեմ և ոչ թե արտասուքն այս անգամ, այլ համարյա չարության ինչ-որ մի զգացմունք հանկարծ սիրտս ծակեց այնպես, որ ինքս էլ չէի սպասում դրան։ Լիզան շիկնեց, բայց չպատասխանեց, միայն շարունակում էր ուղիղ աչքերիս նայել։
― Սպասիր, Լիզա, սպասիր, օ՜, ինչ հիմարն էի ես։ Բայց արդյո՞ք հիմար էի։ Բոլոր ակնարկները միայն երեկ իրար վրա հավաքվեցին, իսկ մինչ այդ որտեղի՞ց կարող էի իմանալ։ Այն բանից, որ գնում էիր Ստոլբեևայի ու այդ... Դարյա Օնիսիմովնայի մո՞տ։ Բայց ես քեզ արև էի կարծում, Լիզա, և ինչպե՞ս կարող էր անցնել մտքովս։ Հիշում ես, ինչպես հանդիպեցի քեզ այն ժամանակ, երկու ամիս առաջ, նրա բնակարանում, և ինչպես էինք ես ու դու արևի տակով քայլում և ուրախանում... այն ժամանակ արդեն կա՞ր։ Կա՞ր։
Նա պատասխանեց գլխի դրական շարժումով։
― Ուրեմն, դու արդեն այն ժամանակ էլ խաբում էիր ինձ։ Սա իմ հիմարությունից չէ, Լիզա, այստեղ ավելի շուտ իմ եսասիրությունն է պատճառը և ոչ թե հիմարությունը, սրտիս եսասիրությունը ու, թերևս սրբության հավատը։ Օ՜ ես միշտ հավատացած եմ եղել, որ դուք բոլորդ անսահմանորեն բարձր եք ինձնից և՝ խնդրեմ։ Վերջապես, երեկ, մեկ օրվա ընթացքում, ես չհասցրի նույնիսկ կռահել, չնայած բոլոր ակնարկներին... Եվ ամենևին էլ դրանով չէի զբաղված ես երեկ։
Այստեղ ես հանկարծ հիշեցի Կատերինա Նիկոլաևնային և մի բան կրկին տառապալից, կարծես ասեղով, ծակեց սիրտս, և ես կարմրատակեցի։ Այդ րոպեին ես, բնականաբար, չէի կարող բարի լինել։
― Բայց ինչո՞ւմ ես արդարանում։ Դու, Արկադի, կարծես ինչ-որ բանում շտապում ես արդարանալ, ուրեմն, ինչո՞ւմ,― հեզ ու հլու, բայց շատ հաստատ ու վստահ ձայնով հարցրեց Լիզան։
― Ինչպե՞ս թե ինչում։ Բայց ես հիմա ի՞նչ անեմ, թեկուզ հենց այս հարցում։ Իսկ դու ասում ես. «Ուրեմն, ինչո՞ւմ»։ Ես չգիտեմ, ինչպես վարվեմ։ Ես չգիտեմ, նման դեպքերում ինչպես են վարվում եղբայրները... Գիտեմ, որ ատրճանակները ձեռքներին ստիպում են ամուսնանալ... Կվարվեմ այնպես, ինչպես վայել է ազնիվ մարդուն։ Իսկ ես այս դեպքում չգիտեմ էլ, թե ինչպես պետք է վարվի ազնիվ մարդը... Ինչո՞ւ։ Որովհետև մենք ազնվական չենք, իսկ նա իշխան է ու իր կարիերան է անում... նա մեզ, ազնիվ մարդկանցս, չի էլ լսի։ Մենք՝ ես ու դու, քույր ու եղբայր էլ չենք, այլ ինչ-որ ապօրինաբար, առանց ազգանվան, ագարակաբնակ գյուղացու որդիներ, իսկ իշխանները մի՞թե ամուսնանում են գյուղացիների հետ։ Օ՜, զզվանք։ Եվ դրան ավելացրած նաև այն, որ դու նստել ես հիմա ու ինծ վրա զարմանում ես։
― Ես հավատում եմ, որ դու տանջվում ես,― նորից շիկնեց Լիգան,― բայց դու շտապում ես և ինքդ քեզ տանջում։
― Շտապո՞ւմ եմ։ Բայց մի՞թե քո կարծիքով ես բավականաչափ չեմ ուշացել։ Եվ մի՞թե դու, դու, Լիզա, պետք է դա ինձ ասես,― լիակատար վրդովմունքով ի վերջո տարվեցի ես։― Իսկ որքա՜ն խայտառակություն կրեցի ես և ինչպե՜ս պետք է արհամարհեր ինծ այդ իշխանը։ Օ՜, այժմ ամեն բան պարզ է ինձ համար և ողջ այդ պատկերն է աչքիս առաջ, նա վստահորեն ենթադրել է, որ ես արդեն վաղուց գլխի եմ ընկել իր կապի մասին քեզ հետ, բայց լռում եմ և նույնիսկ քիթս տնկում և պարծենում այդ «պատվով», ահա թե նույնիսկ ինչ կարող էր մտածել նա իմ մասին։ Եվ քրոջս դիմաց, քրոջս խայտառակության դիմաց փող եմ վերցնում։ Ահա թե ինչն էր նրա համար գարշելի տեսնել, և ես լիովին արդարացնում եմ նրան, ամեն օր տեսնել և ընդունել մի ստահակի, որովհետև ստահակը նրա եղբայրն է, և դեռ պատվի մասին էլ խոսում է... մարդու սիրտը կկանգնի, թեկուզև նրա սիրտը։ Եվ դու թույլ տվեցիր այս բոլորը, դու ինծ չզգուշացրիր։ Նա այնքան էր ինձ արհամարհում, որ իմ մասին խոսում էր Ստեբելկովի հետ և ինքն ասաց ինձ երեկ, որ ուզում էր ինձ ու Վերսիլովին դուրս անի իր տանից։ Իսկ Ստեբելկովը։ «Ախր, Աննա Անդրեևնան նույնպիսի քույր է ձեզ համար, ինչպես Լիզավետա Մակարովնան» և դեռ բղավում է հետևիցս. «Իմ փողն ավելի լավն է»։ Իսկ ես, ես հանդուգն ու համարձակ փռվում էի նրա բազմոցներին և, ինչպես հավասարը հավասարի, խոսում էի նրա ծանոթների հետ, գրողը դրանց տանի։ Եվ դու այդ բոլորը հանդուրժում էիր։ Թերևս Դարզանն էլ արդեն գիտե՝ դատելով համենայն դեպս նրա տոնից երեկ երեկոյան... Բոլորը, բոլորը գիտեն, բացի ինձնից։
― Ոչ ոք ոչինչ չգիտե, ծանոթներից ոչ մեկին նա չի ասել և չէր կարող ասել,― ընդհատեց ինձ Լիզան,― իսկ այդ Ստեբելկովի մասին ես գիտեմ միայն, որ Ստեբելկովը նրան տանջում է և որ այդ Ստեբելկովը կարող էր միգուցե միայն կռահել... Իսկ քո մասին ես նրան մի քանի անգամ եմ ասել, և նա լիովին հավատացել է ինձ, որ քեզ ոչինչ հայտնի չէ, միայն թե չգիտեմ ինչպես և ինչու է երեկ ձեր միջև այդ բանը ստացվել։
― Օ՜, համենայն դեպս երեկ ես նրա հետ հաշիվս մաքրեցի, գոնե այդ քարը սրտիցս ընկավ։ Մայրիկը գիտե՞, Լիզա...։ Ինչպե՜ս կարող է չիմանալ, երեկ, հենց երեկ նա հարձակվեց ինձ վրա... Ախ, Լիզա։ Եվ մի՞թե դու քեզ ամեն հարցում որոշակիորեն իրավացի ես համարում, այդպես էլ և ոչ մի կաթիլ քեզ չե՞ս մեղադրում։ Ես չգիտեմ, ինչպես են ժամանակակից ձևով դատում և ինչ ես դու մտածում, այսինքն իմ, մայրիկի, եղբորդ, հորդ մասին... Վերսիլովը գիտե՞։
― Մայրիկը նրան ոչինչ չի ասել, նա չի հարցնում, երևի չի ուզում հարցնել։
― Գիտե, բայց չի ուզում իմանալ, հենց այդպես է, դա նրան նման է։ Դե, իսկ եղբոր, հիմար եղբոր դերը թող որ դու ծաղրում ես, երբ նա ատրճանակներից է խոսում, բայց մայրի՞կը, մայրի՞կը։ Մի՞թե չես մտածել, Լիզա, որ դա նախատինք է մայրիկին։ Ամբողջ գիշեր ես դրա մասին եմ մտածել ու տանջվել։ Հիմա մայրիկի առաջին միտքն է. «Այսպես եղավ, որովհետև ես էլ մեղավոր էի, իսկ ինչ մայրն է, նույնն էլ աղջիկը կլինի»։
― Օ՜, որպիսի չարությամբ ու դաժանությամբ ասացիր,― աչքերից դուրս ցայտած արտասուքներով բղավեց Լիզան, վերկացավ տեղից ու արագ դեպի դուռը դիմեց։
― Կա՛ց, կա՛ց,― գրկեցի ես նրան, նորից նստեցրի և առանց ձեռքերս բաց թողնելու նստեցի նրա կողքին։
― Ես այդպես էլ կարծում էի այստեղ գալիս, որ ամեն բան հենց այսպես էլ լինելու է, և քեզ անպայման պետք կլինի, որ ես անպայման մեղա գամ։ Խնդրեմ, մեղա եմ գալիս։ Ես միայն հպարտությունից էի հիմա լուռ, չէի խոսում, իսկ ձեզ ու մայրիկին ես շատ ավելի եմ խղճում, քան ինքս ինձ...― նա խոսքը չավարտեց և հանկարծ աղիողորմ արտասվեց։
― Պետք չէ, Լիզա, պետք չէ, ոչինչ հարկավոր չէ։ Ես քեզ համար դատավոր չեմ։ Իսկ ի՞նչ է ասում մայրիկը, Լիզա։ Նա վաղո՞ւց գիտե։
― Կարծում եմ, որ վաղուց, բայց ես ինքս նրան վերջերս եմ ասել, երբ սա պատահեց,― հայացքը խոնարհելով, կամացուկ ասաց նա։
― Իսկ ի՞նչ ասաց նա։
― Ասաց. «Պահիր»,― էլ ավելի կամացուկ ասաց Լիզան։
― Ախ, Լիզա, այո, «պահիր»։ Հանկարծ գլխիդ Աստված մի արասցե, մի փորձանք չբերես։
― Չեմ բերի,― հաստատուն պատասխանեց նա ու հայացքը կրկին ինձ ուղղեց։
― Հանգիստ կաց,― ավելացրեց նա,― այստեղ բոլորովին այն չէ։
― Լիզա, սիրելիս, ես միայն տեսնում եմ, որ ես այստեղ ոչինչ չգիտեմ, բայց դրա փոխարեն միայն հիմա իմացա, թե որքան եմ քեզ սիրում։ Միայն մի բան բոլորովին չեմ հասկանում, ինչի՞ համար ես նրան սիրել։ Ինչպե՞ս կարող էիր դրա նմանին սիրել։ Ահա թե որն է հարցը։
― Եվ, երևի, դրա համա՞ր էլ ես տանջվել գիշերը,― խաղաղ ժպտաց Լիզան։
― Սպասիր, Լիզա, սա հիմար հարց է, և դու ծիծաղում ես. ծիծաղիր, բայց չէ՞ որ հնարավոր չէ չզարմանալ, դու և նա այնպիսի՜ հակապատկերներ եք։ Նա (ես նրան ուսումնասիրել եմ), մռայլ է, կասկածամիտ, միգուցե շատ բարի է, թող այդպես լինի, բայց դրա փոխարեն վերին աստիճանի հակված նախ և առաջ ամեն բանում չարը տեսնելու (ի դեպ, դրանում ճիշտ նույնն է, ինչ որ ես)։ Նա բուռն կերպով հարգում է ազնվազարմությունը, դա ես հնարավոր եմ համարում, ես դա տեսնում եմ, բայց, կարծեմ, թե միայն որպես իդեալ։ Օ՜, նա հակված է զղջման, ողջ կյանքի ընթացքում նա անդադար անիծում է իրեն և զղջում, բայց դրա փոխարեն երբեք էլ չի ուղղվում, ի դեպ, սա էլ, միգուցե, ինչպես ես։ Հազարավոր նախապաշարումներ և կեղծ մտքեր և դրա դիմաց ոչ մի միտք։ Մեծ սխրագործություն է որոնում և մանր ստորություններ անում։ Ներիր, Լիգա, ես, ի դեպ, հիմար եմ, այս ասելով, ես նեղացնում եմ քեզ և դա գիտեմ, ես դա հասկանում եմ...
― Դիմանկարը ճիշտ կլիներ,― ժպտաց Լիզան,― բայց դու չափազանց չարացած ես նրա վրա իմ պատճառով, դրա համար էլ ամենևին էլ ճիշտ չէ։ Հենց սկզբից էլ նա թերահավատ էր քո նկատմամբ, և դու չէիր կարոդ նրան ամբողջովին տեսնել, իսկ ինձ հետ դեռ Լուգայից... Նա միմիայն ինձ էր տեսնում, Լուգայից սկսած։ Այո, նա կասկածամիտ է և հիվանդոտ և առանց ինձ խելագարված կլիներ և եթե ինձ լքի, կխելագարվի կամ անձնասպան կլինի, կարծեմ, նա հասկացել է դա և գիտե,― կարծես, ինքն իր համար, մտածկոտ ավելացրեց Լիզան։― Այո, նա շարունակ թույլ է, բայց հենց այս տեսակ թույլերն են ընդունակ երբևէ արտակարգ ուժեղ գործերի... Ի՜նչ տարօրինակ ասացիր ատրճանակի մասին, Արկադի, այս դեպքում ոչ մի նման բանի կարիք չկա, և ես ինքս գիտեմ, թե ինչ է լինելու։ Ես նրա հետևից ման չեմ գալիս, նա է իմ հետևից ման գալիս։ Մայրիկը լալիս է, ասում է. «Եթե նրա հետ ամուսնանաս, դժբախտ կլինես, կդադարի սիրել»։ Ես դրան չեմ հավատում, դժբախտ, գուցեև, լինեմ, բայց սիրել նա չի դադարի։ Դա չէր պատճառը, որ ես նրան շարունակ համաձայնություն չէի տալիս, այլ մի ուրիշ պատճառ կար։ Արդեն երկու ամիս է, որ ես համաձայնություն չեմ տալիս նրան, բայց այսօր ասացի նրան, այո, կամուսնանամ քեզ հետ։ Գիտե՞ս, Արկաշա, երեկ (նրա աչքերը փայլատակեցին և նա երկու ձեռքով փարվեց վզիս)― երեկ նա եկել էր Աննա Անդրեևնայի մոտ և երեսին, ամենայն անկեղծությամբ ասել էր, որ չի կարող սիրել նրան... Այո, նա բացատրվել էր իսպառ, և այդ միտքն այժմ ավարտված է։ Նա երբեք էլ այդ մտքին մասնակից չի եղել, դա իշխան Նիկոլայ Իվանովիչն էր հորինել, և չարչարողները Ստեբելկովն ու մի ուրիշն էին նեղել նրան... Հենց դրա համար էլ այսօր նրան ասացի՝ այո՛։ Արկադի, սիրելիս, նա խնդրագին կանչում է քեզ, և երեկվանի համար մի նեղացիր, այսօր նա այնքան էլ առողջ չէ և ամբողջ օրը տանն է լինելու։ Նա իսկապես հիվանդ է, Արկադի, չկարծես, թե պատրվակ է։ Նա դիտավորյալ է ինձ ուղարկել և խնդրել է հաղորդել, որ քո «կարիքն» ունի, որ շատ բան ունի քեզ ասելու, իսկ քեզ մոտ, այստեղ, այս բնակարանում, անհարմար կլինի։ Դեհ, մնաս բարով։ Ախ, Արկադի, ամաչում եմ նույնիսկ ասեմ, որ գալիս էի այստեղ ու սոսկալի վախենում, թե դու ինձ էլ չես սիրում, ամբողջ ճանապարհին խաչակնքում էի երեսս, իսկ դու այնքա՜ն բարի ես, սիրելիս։ Ես երբեք չեմ մոռանա այս բարությունդ։ Ես մայրիկի մոտ եմ գնում։ Իսկ դու գոնե մի քիչ իշխանին սիրիր, հա՞։
Ես ջերմորեն գրկեցի նրան ու ասացի.
― Ես կարծում եմ, Լիզա, որ դու ուժեղ բնավորություն ունես։ Այո, ես հավատում եմ, որ դո՛ւ չես նրա հետևից ման գալիս, այլ նա է քո հետևից ման գալիս, միայն այնուամենայնիվ...
― Միայն այնուամենայնիվ «ինչի՞ համար ես դու նրան սիրել, ահա թե որն է հարցը»,― հանկարծ առաջվա պես չարաճճիաբար քմծիծաղ տալով՝ հարեց Լիզան և չափազանց ինձ նման արտասանեց «ահա թե որն է հարցը»։ Եվ դրա հետ մեկտեղ ճիշտ այնպես, ինչպես ես եմ ասում այս նախադասությունն ասելիս, ցուցամատը բարձրացրեց աչքերի առաջ։ Մենք համբուրվեցինք, բայց, նրա դուր գալուն պես, սիրտս նորից ճմլվեց։
II
Նկատեմ այստեղ միայն ինձ համար. Լիզայի գնալուց հետո եղան, օրինակ, պահեր, երբ ամենաանսպասելի մտքերը հախուռն գլուխս էին գալիս, և ես նույնիսկ չափազանց գոհ էի դրա համար։ «Դե, ի՞նչ եմ իրար անցել,― մտածում էի ես,― ի՞նձ ինչ։ Բոլորին էլ այդպես լինում է կամ համարյա լինում է։ Ի՞նչ անենք, թե Լիզային է դա պատահել։ Ես ի՞նչ է, «ընտանիքի պատի՞վը» պետք է փրկեմ, ինչ է»։ Բոլոր այս ստորությունները նշում եմ, որպեսզի ցույց տամ, թե մինչև որ աստիճան դեռ հաստատ չէին չարի ու բարու հասկացություններս։ Փրկում էր միայն զգացմունքս, ես գիտեի, որ Լիգան դժբախտ է, որ մայրիկը դժբախտ է, և գիտեի այդ զգացմունքով, երբ հիշում էի նրանց, և հենց այդ պատճառով էլ զգում էի, որ ողջ պատահածը երևի վատ է։
Հիմա նախազգուշացնեմ, որ իրադարձություններն այդ օրվանից ընդհուպ մինչև իմ հիվանդության աղետը այնպիսի արագությամբ սլացան, որ հիմա հիշելով, նույնիսկ ինքս եմ զարմանում, թե ինչպես կարողացա դիմանալ դրանց, ինչպես չճզմեց ինձ ճակատագիրը։ Դրանք թուլացրին ուղեղս և նույնիսկ զգացմունքներս և, եթե ես, ի վերջո, չիմանալով, հանցանք գործեցի (իսկ հանցագործությունը քիչ մնաց, որ տեղի ունենար), ապա երդվյալ ատենակալները միանգամայն հնարավոր է, որ ինձ արդարացնեին։ Բայց կաշխատեմ ամեն բան նկարագրել իր կարգով, թեև, նախազգուշացնում եմ, որ իմ մտքերում այն ժամանակ շատ քիչ կարգ ու կանոն կար։ Իրադարձությունները քամու պես վրա տվին, և մտքերս աշնանային չոր տերևների պես պտտվեցին ուղեղիս մեջ։ Քանի որ ես ամբողջովին բաղկացած էի օտար մտքերից, ապա որտեղից վերցնեի սեփական մտքեր, երբ ինքնուրույն վճիռ կայացնելու համար դրանք պահանջվեցին։ Իսկ ուղեցույց բոլորովին չկար։
Իշխանի մոտ ես որոշեցի գնալ երեկոյան, որպեսզի ամեն բանի մասին խոսենք լիակատար ազատության մեջ, իսկ մինչև երեկո մնացի տանը։ Բայց իրիկնադեմին քաղաքային փոստով նորից գրություն ստացա Ստեբելկովից, ընդամենը երեք տող, թախանձագին ու «համոզկեր» խնդրանքով, վաղն առավոտյան ժամը տասնմեկին մոտ այցելելու իրեն «ամենակարևորագույն և ինքներդ կտեսնեք, որ լրջմիտ գործերի համար»։ Կշռադատելով, ես որոշեցի վարվել համաձայն պարագաների, քանի որ մինչև վաղը դեռ շատ ժամանակ կար։
Արդեն ժամը ութն էր. ես վաղուց արդեն գնացած կլինեի, բայց շարունակ սպասում էի Վերսիլովին, շատ բան էի ուզում նրան ասել, և սիրտս այրվում էր։ Բայց Վերսիլովը չէր գալիս ու չեկավ։ Մայրիկի ու Լիզայի մոտ առայժմ երևալ չէր կարելի և Վերսիլովն էլ, զգում էի, երևի ամբողջ օրը այնտեղ չէր եղել։ Գնացի ոտքով, և արդեն ճանապարհին մտքովս անցավ երեկվա վտակի վրայի պանդոկը մտնել։ Եվ իսկապես Վերսիլովը նստած էր իր երեկվա տեղում։
― Այդպես էլ գիտեի, որ դու այստեղ կգաս,― տարօրինակ ժպտալով և տարօրինակ ինձ նայելով՝ ասաց նա։ Նրա ժպիտը բարի չէր և արդեն վաղուց դրա նմանը չէի տեսել նրա դեմքին։
Ես նստեցի սեղանի մոտ և սկզբից ամեն բան փաստերով պատմեցի նրան իշխանի և Լիզայի մասին և ռուլետկայից հետո իշխանի մոտ տեղի ունեցած տեսարանի մասին, չմոռացա պատմել նաև ռուլետկայով շահածս գումարի մասին։ Նա շատ ուշադիր լսեց ինձ, կրկին հարցրեց իշխանի Լիզայի հետ ամուսնանալու վճռի մասին։
― Pauvre enfant[47] գուցե դրանով Լիզան ոչինչ էլ չի շահի։ Բայց, հավանաբար, չի կայանա... Թեև իշխանն ընդունակ է...
― Ասացեք ինձ որպես բարեկամի, չէ՞ որ դուք դա գիտեիք, նախազգում էիք։
― Ես ի՞նչ կարող էի անել, բարեկամս։ Այդ բոլորը զգացմունքի և ուրիշի խղճի գործ է, թեկուզև այդ խեղճ աղջնակի կողմից։ Կկրկնեմ քեզ համար. ժամանակով ես բավական հաճախ եմ ուրիշների խղճի մեջ մտել, դա ամենաանհարմար մանևրն է։ Դժբախտության դեպքում օգնելուց չեմ հրաժարվի, որքան որ ուժս կպատի և եթե բան կհասկանամ։ Իսկ դու, սիրելիս, դու այս ողջ ժամանակ այդպես էլ ոչինչ չէի՞ր կասկածում։
― Բայց ինչպե՞ս կարող էիք դուք,― միանգամից բռնկվելով բղավեցի ես,― ինչպե՞ս կարող էիք դուք, մի կաթիլ անգամ նույնիսկ կասկածելով, թե ես գիտեմ Լիզայի կապի մասին իշխանի հետ, և տեսնելով, թե միևնույն ժամանակ ես փող եմ վերցնում իշխանից, ինչպե՞ս կարող էիք դուք խոսել ինձ հետ, նստել-վերկենալ ինձ հետ, ձեռք մեկնել ինձ՝ ինձ, որին հենց դուք ստահակ պետք է համարեիք, որովհետև, գրազ եմ գալիս, դուք հաստատ կասկածում էիք, որ ես ամեն բան գիտեմ և իմանալով իշխանից փող եմ վերցնում քրոջս դիմաց։
― Էլի խղճի բան է,― քմծիծաղ տվեց նա։― Եվ ի՜նչ գիտե,― ինչ-որ առեղծվածային մի զգացմունքով պարզորոշ ավելացրեց նա,― ի՜նչ գիտես, արդյոք չե՞մ վախեցել ես, ինչպես երեկ դու մի այլ դեպքում, «իդեալս» կորցնել և, իմ կրակոտ ու ազնիվ տղեկի փոխարեն, սրիկայի հանդիպել։ Եվ վախենալով, հեռացրել եմ այդ րոպեն։ Իսկ ինչո՞ւ ծուլության կամ նենգության փոխարեն չենթադրել իմ մեջ մի որևէ ավելի անմեղ, ասենք, թեկուզ հիմար, բայց ավելի ազնիվ մի բան։ Que diable![48] ես չափազանց հաճախ եմ հիմար լինում, այն էլ առանց ազնվության։ Ի՞նչ օգուտ ինձ քեզնից, եթե դու արդեն այդպիսի հակումներ ունենայիր։ Համոզելը կամ շտկելն այդպիսի դեպքերում ստորություն է. իմ աչքում դու կկորցնեիր գինդ, եթե նույնիսկ շտկված լինեիր...
― Իսկ Լիզային խղճո՞ւմ եք, խղճո՞ւմ եք։
― Շատ եմ խղճում, սիրելիս։ Ինչո՞ւ ես կարծում, որ ես այդքան անզգա եմ։ Ընդհակառակը, ամեն ջանք գործ կդնեմ... Դե, իսկ դու ինչպե՞ս ես, գործերդ ինչպե՞ս են։
― Մի կողմ թողնենք իմ գործերը, հիմա ես իմ գործեր չունեմ։ Լսեցեք, ինչո՞ւ եք կասկածում, թե նա կամուսնանա։ Երեկ նա եղել է Աննա Անդրեևնայի մոտ և հիմնովին հրաժարվել է... դե, այսինքն այն հիմար մտքից... որ ծնունդ էր առել իշխան Նիկոլայ Իվանովիչի գլխում՝ ամուսնացնել նրանց։ Նա կտրականապես հրաժարվել է։
― Հա՞։ Իսկ ե՞րբ է դա եղել։ Եվ ումի՞ց ես հատկապես լսել,― հետաքրքրված տեղեկացավ նա։ Ես պատմեցի, ինչ որ գիտեի։
― Հըմ...- մտազբաղ ու կարծես մտքում ծանր ու թեթև անելով ասաց նա,― ուրեմն, դա տեղի է ունեցել մի ուրիշ բացատրությունից... ընդամենը ճիշտ մեկ ժամ առաջ։ Հըմ... հենց այդպես, իհարկե, նման բացատրություն նրանց միջև կարող էր տեղի ունենալ... թեև ինձ հայտնի է, սակայն, որ մինչև այժմ այնտեղ երբեք ոչինչ ասված կամ արված չի եղել ոչ այս, ոչ էլ այն կողմից... Այո, իհարկե, երկու բառն էլ բավական է բացատրվելու համար։ Բայց ահա թե ինչ,― տարօրինակ քմծիծաղ տվեց հանկարծ նա,― ես, իհարկե, հետաքրքրությունդ հիմա կշարժեմ մի, նույնիսկ արտակարգ, տեղեկությամբ, եթե քո իշխանը նույնիսկ աներ երեկ իր առաջարկությունը Աննա Անդրեևնային (որը ես, Լիզայի մասին կասկածներ ունենալով, ողջ ուժս գործադրելով, չէի հանդուրժի, entre nous soit dit[49]), ապա Աննա Անդրեևնան համենայն դեպս և հաստատապես իսկույն կմերժեր նրան։ Դու, կարծեմ, շատ ես սիրում Աննա Անդրեևնային, հարգում ու գնահատում ես նրան։ Դա շատ գեղեցիկ Է քո կողմից, և այդ իսկ պատճառով, հավանաբար, կուրախանաս նրա համար, նա, սիրելիս, մարդու Է գնում, և, դատելով նրա բնավորությունից, կարծեմ, հաստատ կգնա, իսկ ես, ես, անշուշտ, կօրհնեմ նրան։
― Ամուսնանո՞ւմ է։ Ու՞մ հետ,― սոսկալի զարմացած՝ ճչացի ես։
― Գուշակիր։ Լավ, չեմ տանջի, քո սիրելի ծերուկի՝ իշխան Նիկոլայ Իվանովիչի հետ։
Զարմանքից աչքերս չռեցի։
― Երևի, նա վաղուց Էր սնուցանում այդ միտքը, և իհարկե, գեղարվեստորեն մշակել Էր այն ամեն կողմից,― ծուլորեն ու հատ-հատ շարունակում Էր նա։― Կարծում եմ, որ դա տեղի Է ունեցել «իշխան Սերյոժայի» այցելությունից ճիշտ մեկ ժամ հետո։ (Այ թե անպատեհ էր սա թափ առել)։ Աննա Անդրեևնան ուղղակի եկել էր իշխան Նիկոլայ Իվանովիչի մոտ ու առաջարկություն էր արել նրան։
― Ինչպե՞ս թե՝ «առաջարկություն էր արել նրան»։ Այսինքն իշխանն էր առաջարկություն արել նրան։
― Նա ի՜նչ առաջարկություն անող է։ Աննա Անդրեևնան ինքը, ինքն է նրան առաջարկություն արել։ Բանն էլ հենց այդ է, որ իշխանը լիովին սքանչացած է։ Ասում են, որ հիմա նա նստել ու շարունակ զարմանում է, թե ինչպես է, որ իր մտքով դա չի անցել։ Լսել եմ, որ նա նույնիսկ մի քիչ հիվանդացել է... նույնպես սքանչացումից, երևի։
― Լսեցեք, դուք այնքան ծիծաղաշարժ եք խոսում... Ես համարյա չեմ կարողանում հավատալ։ Եվ ինչպե՞ս կարող էր Աննա Անդրեևնան առաջարկել, ի՞նչ է ասել։
― Վստահ եղիր, բարեկամս, որ ես անկեղծորեն ուրախ եմ,― հանկարծ զարմանալի լուրջ արտահայտություն տալով դեմքին՝ պատասխանեց նա,― նա, իհարկե, ծեր է, բայց համարյա ըստ բոլոր օրենքների ու սովորույթների, ամուսնանալ կարող է, իսկ Աննա Անդրեևնան ― այստեղ նորից ուրիշի խղճի գործն է, այսինքն՝ այն, ինչը ես քանիցս կրկնել եմ քեզ, բարեկամս։ Սակայն նա բավականաչափ բանիմաց է, որպեսզի իր հայացքն ու իր վճիռն ունենա։ Բայց, իսկապես, մանրամասներն ու թե ինչ բառերով է նա արտահայտվել, քեզ հաղորդել չեմ կարող, բարեկամ։ Բայց դե նա, իհարկե, կարողացել է, այն էլ այնպես՝ ինչպես ես ու դու, գուցեև, չէինք կարողանա հորինել։ Ամենալավն այս բոլորի մեջ այն է, որ այստեղ ոչ մի խայտառակություն չկա, ամեն բան բարձրաշխարհիկ հասարակության աչքում trè s comme il faut[50] է։ Իհարկե, չափազանց պարզ է. որ նա ուզեցել է բարձրաշխարհիկ հասարակության մեջ դիրք ձեռք բերել, բայց չէ՞ որ նա միանգամայն արժանի է դրան։ Այս բոլորը, բարեկամս, միանգամայն բարձրաշխարհիկ գործեր են։ Իսկ իր առաջարկությունը նա, հավանաբար, հոյակապ ձևով ու նրբագեղորեն է արել։ Նա խստաբարո կերպար է, բարեկամս, միանձնուհի օրիորդ, ինչպես բնորոշեցիր դու նրան մի անգամ, «հանդարտ կույս», ինչպես արդեն վաղուց անվանում եմ նրան ես։ Ախր նա, համարյա իշխանի սանուհին է, դու գիտես, և նրա բարությունն իր նկատմամբ արդեն տեսել է բազմիցս։ Նա արդեն վաղուց է ինձ համոզում, որ «այնպես է հարգում ու գնահատում նրան, այնքան խղճում ու համակրում» և այլն, և այլն, որ մասամբ ես նույնիսկ նախապատրաստված էի։ Այս բոլորի մասին, նրա անունից ու նրա խնդրանոք, այսօր առավոտյան հաղորդեց ինձ իմ որդին ու նրա եղբայրը Անդրեյ Անդրեևիչը, որի հետ, կարծեմ, դու ծանոթ չես և որի հետ կես տարին մեկ կանոնավոր կերպով հանդիպում եմ ես։ Նա պատկառալից քննում է քրոջ այդ քայլը։
― Ուրեմն, դա արդեն հրապարակվա՞ծ է։ Տեր Աստված, ի՜նչ զարմացած եմ ես։
― Ոչ, դա ամենևին էլ դեռ հրապարակված չէ, և մի որոշ ժամանակ չի էլ հրապարակվի... Ես կարգին չգիտեմ, և ընդհանրապես բոլորովին մի կողմ եմ քաշված։ Բայց այդ բոլորը միանգամայն ճիշտ է։
― Բայց հիմա Կատերինա Նիկոլաևնան... Ի՞նչ եք կարծում, այդ խորտիկը երևի դուր չի գա Բյորինգին։
― Դա ես արդեն չգիտեմ... Թե, իսկապես, ինչը կարող է դուր գալ նրան, բայց հավատա, որ Աննա Անդրեևնան այդ տեսակետից էլ վերին աստիճանի օրինավոր մարդ է։ Սակայն, տեսա՞ր դու Աննա Անդրեևնային։ Հենց երեկ առավոտյան անմիջապես դրանից առաջ, ինձ հարցրեց. «Արդյոք սիրում եմ ես այրի տիկին Ախմակովային, թե ոչ»։ Հիշո՞ւմ ես, երեկ ես զարմանքով քեզ պատմեցի, չէ՞ որ նա չէր կարողանա ամուսնանալ հոր հետ, եթե ես ամուսնանայի դստեր հետ։ Հիմա հասկանո՞ւմ ես։
― Այո, իսկապե՜ս,― բացականչեցի ես։― Բայց մի՞թե Աննա Անդրեևնան իսկապես էլ կարող էր ենթադրել, թե դուք... կարող եք ցանկանալ ամուսնանալ Կատերինա Նիկոլաևնայի հետ։
― Ըստ երևույթին, այդպես է, բարեկամս, սակայն, ի դեպ... սակայն, ի դեպ, կարծեմ, ժամանակն է, որ դու գնաս այնտեղ, ուր գնում ես։ Գիտես ինչ, գլուխս շարունակ ցավում է։ Ավելի լավ է «Լյուչիա» պատվիրեմ։ Ես սիրում եմ ձանձրույթի հանդիսավորությունը, սակայն, ես արդեն ասել եմ քեզ դա... Աններելիորեն կրկնվում եմ... Թերևս, միգուցե, հեռանամ այստեղից։ Ես սիրում եմ քեզ, որդիս, բայց գնաս բարով, գլուխս կամ ատամներս ցավելիս ես միշտ առանձնություն եմ տենչում։
Նրա դեմքին տառապանքի ինչ-որ ծալ հայտնվեց, հավատում եմ հիմա, որ նրա գլուխը ցավում էր այն ժամանակ, հատկապես գլուխը...
― Մինչև վաղը,― ասացի ես։
― Ի՞նչ բան է վաղը և ի՞նչ կլինի վաղը,― ծուռ քմծիծաղ տվեց նա։
― Կգամ ձեզ մոտ, կամ դուք կգաք ինձ մոտ։
― Ոչ, ես չեմ գա քեզ մոտ, իսկ դու վազելով կգաս ինձ մոտ...
Նրա դեմքին ինչ-որ չափազանց չար բան կար, բայց ինձ համար նույնիսկ դա հետաքրքիր չէր, այնպիսի՜ բան էր տեղի ունեցել։
III
Իշխանն իսկապես հիվանդ էր և գլխին թաց երեսսրբիչ փաթաթած՝ մենակ նստած էր տանը։ Նա անհամբեր ինձ էր սպասում, բայց նրա միայն գլուխը չէր ցավում, այլ ավելի շուտ իր ողջ էությամբ հիվանդ էր հոգեպես։ Նորից եմ նախազգուշացնում, այս վերջին, ամբողջ ժամանակ, մինչև աղետը, ես շարունակ կարծես ստիպված էի լինում հանդիպել այնքան բորբոքված մարդկանց հետ, որ բոլորն էլ համարյա խելագարներ էին թվում, այնպես որ, ինքս էլ ակամա պետք է վարակվեի նրանցից։ Խոստովանում եմ, որ եկել էի վատ տրամադրված, բացի այդ սոսկալի ամաչում էի, որ երեկ արտասվեցի նրա ներկայությամբ։ Սրան ավելացրած նաև այն, որ նա ու Լիզան այնքան ճարպկորեն էին կարողացել ինձ խաբել, որ ես չէի կարող ինձ հիմարացած չզգալ։ Մի խոսքով, նրա մոտ մտնելիս հոգումս կեղծ լարեր էին հնչում։ Բայց այդ բոլոր կեղծն ու շինծուն արագ չքացան հոգուցս։ Ես պետք է արժանին հատուցեմ իշխանին․ հենց որ ընկնում ու փշրվում էր նրա կասկածամտությունը, նա հանձնվում էր վերջնականապես, նրանում համարյա մանկական փաղաքշանքի, վստահության ու սիրո հատկանիշներ էին երևան գալիս։ Արտասվալից նա համբուրեց ինձ և իսկույն էլ սկսեց գործի մասին խոսել... Այո, ես իսկապես էլ նրան շատ պետք էի, նրա խոսքում և մտքերի դասավորության մեջ չափազանց շատ անկարգություն կար։
Նա ամենայն հաստատակամությամբ հայտարարեց ինձ իր՝ Լիզայի հետ, և որքան կարելի է շտապ, ամուսնանալու մտադրության մասին։ «Այն, որ նա ազնվականուհի չէ, հավատացեք, ոչ մի րոպե չի շփոթեցրել ինձ,― ասաց ինձ նա,― իմ պապն ամուսնացած է եղել ագարակաբնակ ճորտուհու հետ, որը հարևան կալվածատիրոջ սեփական ճորտերի թատրոնում երգչուհի է եղել։ Իմ ընտանիքն, իհարկե, յուրահատուկ հույսեր էր կապել ինձ հետ, բայց այժմ նրանք ստիպված կլինեն զիջել, և ոչ մի պայքար էլ տեղի չի ունենա։ Ես ուզում եմ խզել, խզել իմ այժմյան բոլոր կապերը վերջնականապես։ Ամեն բան այլ է լինելու, ամեն բան նորովի։ Չեմ հասկանում ինչի համար է սիրել ինձ ձեր քույրը, բայց առանց նրա ես, անշուշտ, չէի ապրի հիմա աշխարհում։ Ի բոլոր սրտե երդվում եմ ձեզ, որ իմ հանդիպումը նրա հետ Լուգայում ես այժմ դիտում եմ որպես նախախնամության կամք։ Կարծում եմ, որ նա սիրեց ինձ «իմ անկման անսահմանության համար»... սակայն, կհասկանա՞ք դուք դա, Արկադի Մակարովիչ»։
― Միանգամայն,― վերին աստիճանի վստահ ձայնով ասացի ես։ Ես նստած էի սեղանի առջև՝ բազկաթոռին, իսկ նա հետ ու առաջ էր անում սենյակում։
― Մեր հանդիպման ողջ եղելությունը ես պետք է պատմեմ ձեզ առանց ոչինչ թաքցնելու։ Ամեն բան սկսվեց իմ հոգու գաղտնիքից, որը միայն նա իմացավ, քանի որ միայն նրան էլ հանդգնեցի ես վստահել այն։ Եվ մինչև օրս էլ ոչ ոք չգիտե։ Այն ժամանակ ես Լուգա էի ընկել հուսահատ սրտով և, չգիտեմ ինչու, միգուցե, որովհետև լիակատար մեկուսացում էի փնտրում, ապրում էի Ստոլբեևայի մոտ։ Այն ժամանակ ես հենց նոր հեռացել էի № գնդի ծառայությունից։ Այդ գունդը, ես մտել էի՝ վերադառնալով արտասահմանից Անդրեյ Պետրովիչի հետ ունեցած այն հանդիպումից հետո արտասահմանում։ Այն ժամանակ ես փող ունեի, գնդում շռայլում էի ունեցածս ու սրտաբաց ապրում, բայց սպա-ընկերներս ինձ չէին սիրում, թեև ես աշխատում էի ոչ ոքի չվիրավորել։ Եվ խոստովանում եմ ձեզ, որ ինձ երբեք ոչ ոք չի սիրել։ Այնտեղ մի կոռնետ կար, ինչ-որ մի Ստեպանով, անկեղծ ասած, չափազանց դատարկ մի մարդ, մի ոչնչություն և նույնիսկ, կարծես ծեծված, մի խոսքով, ոչնչով աչքի չընկնող մի անձնավորություն։ Սակայն, անկասկած, ազնիվ։ Նա սովորություն էր դարձրել ինձ այցելել, ես նրա հետ փափկանկատություն չէի անում, նա ամբողջ օրերով լուռ նստում էր սենյակի մի անկյունում, բայց արժանապատվությամբ էր իրեն պահում, թեև ինձ ամենևին չէր խանգարում։ Մի անգամ ես նրան մի ընթացիկ անեկդոտ պատմեցի, որին չափազանց շատ դատարկաբանություններ խառնեցի, այն մասին, թե գնդապետի դուստրը անտարբեր չէ իմ նկատմամբ և, որ գնդապետը, ինձ հետ հույսեր կապելով, իհարկե, կանի այն ամենը, ինչ որ ես կցանկանամ։ Մի խոսքով, մանրամասնությունները բաց եմ թողնում, բայց այս բոլորից հետո չափազանց բարդ ու չափազանց գարշելի բամբասանք դուրս եկավ։ Այն ոչ թե Ստեպանովից դուրս եկավ, այլ իմ սպասյակից, որը ծածուկ ականջ էր դրել, միտքը պահել, որովհետև այդտեղ երիտասարդ աղջկան վարկաբեկող մի ծիծաղելի անեկդոտ կար։ Եվ այդ սպասյակը, բամբասանքը հայտնի դառնալուց հետո, սպաների մոտ տեղի ունեցած հարցաքննության ժամանակ ցույց տվեց Ստեպանովին՝ ասելով, թե հենց այդ Ստեպանովին էլ պատմել եմ ես։ Ստեպանովն այնպիսի դրության մեջ էր դրվել, որ ոչ մի կերպ չէր կարող հրաժարվել, թե լսել է, դա արդեն պատվի գործ էր։ Իսկ քանի որ անեկդոտի երկու երրորդը ես հորինել էի, սպաները վրդովված էին, և գնդի հրամանատարը, իր մոտ հրավիրելով բոլորիս, ստիպված եղավ բացատրվել։ Հենց այստեղ էլ բոլորի ներկայությամբ հարց տրվեց Ստեպանովին. լսե՞լ է նա, թե՞ ոչ։ Եվ նա վկայեց ողջ ճշմարտությունը։ Դե՛հ, և ի՞նչ արեցի ես, հազարամյա իշխանս, այն ժամանակ։ Ես հրաժարվեցի և, Ստեպանովի երեսին նայելով, քաղաքավարի կերպով ասացի, թե նա ստում է, այսինքն՝ այն իմաստով, թե «այնպես չի հասկացել» և այլն, և այլն... Ես նորից բաց եմ թողնում մանրամասնությունները, բայց իմ դրության շահեկանությունն այն էր, որ Ստեպանովը հաճախ էր իմ տանը լինում և ես ոչ առանց որոշակի հավանականության, կարող էի գործն այնպես ներկայացնել, իբր նա, ինչ-որ շահից դրդված, լեզու է գտել իմ սպասյակի հետ։ Ստեպանովը միայն լուռ ինձ նայեց և ուսերը թոթվեց։ Ես հիշում եմ նրա հայացքը և երբեք այն չեմ մոռանա։ Դրանից հետո նա փորձեց իսկույն հրաժարական տալ, բայց, ի՞նչ եք կարծում, ի՞նչ դուրս եկավ։ Սպաները, բոլորն առանց բացառության, այցելեցին նրան և համոզեցին հրաժարական չտալ։ Երկու շաբաթ անց ես էլ դուրս եկա գնդից, ինձ ոչ ոք դուրս չի արել, ոչ ոք չի առաջարկել հեռանալ, ես ընտանեկան պատճառ ներկայացրի հրաժարականիս համար։ Դրանով էլ գործն ավարտվեց։ Սկզբում ես միանգամայն հանգիստ էի և նույնիսկ նրանց վրա էի զայրանում, ապրում էի Լուգայում, ծանոթացա Լիզավետա Մակարովնայի հետ, բայց հետո, մեկ ամիս անց, ես արդեն նայում էի իմ ատրճանակին և մահվան մասին մտածում։ Ես ամեն գործի վրա մռայլ եմ նայում, Արկադի Մակարովիչ։ Ես մի նամակ պատրաստեցի գնդին հրամանատարին և ընկերներիս, լիովին խոստովանելով սուտս և վերականգնելով Ստեպանովի պատիվը։ Նամակը գրելով՝ ես իմ առաջ խնդիր դրեցի. «Ուղարկեմ և ապրե՞մ, թե՞ ուղարկեմ ու մեռնեմ»։ Ես չէի կարողանա վճռել այդ խնդիրը։ Դիպվածը, կույր դիպվածը, մի արագ ու տարօրինակ խոսակցությունից հետո Լիզավետա Մակարովնայի հետ, մտերմացրեց ինձ նրա հետ։ Իսկ մինչ այդ նա այցելում էր Ստոլբեևային. մենք հանդիպում էինք, բարևում և հազվադեպ նույնիսկ խոսում էինք իրար հետ։ Հանկարծ ես սիրտս բաց արի նրա առաջ։ Հենց այդ ժամանակ էլ նա ձեռք մեկնեց ինձ։
― Եվ ինչպե՞ս վճռեց նա խնդիրը։
― Նամակը ես չուղարկեցի։ Նա վճռեց, որ չպետք է ուղարկեմ։ Նա այսպես էր պատճառաբանում, եթե նամակն ուղարկեմ, իհարկե ազնիվ արարք կգործեմ, որը միանգամայն բավական է, որպեսզի մաքրեմ ողջ կեղտը և նույնիսկ շատ ավելին, բայց կդիմանա՞մ, արդյոք, ինքս։ Նրա կարծիքն այն էր, որ ոչ ոք էլ չէր դիմանա, որովհետև այդ դեպքում ապագան կխորտակվեր և նոր կյանքի վերածնունդն արդեն անհնարին կդառնար։ Բացի այդ, մի բան է, եթե տուժած լիներ Ստեպանովը. բայց չէ՞ որ նա առանց այն էլ արդարացված էր սպաների հասարակության կողմից։ Սի խոսքով՝ արտառոց մի բան. բայց նա հետ պահեց ինձ, և ես լիովին ենթարկվեցի նրան։
― Նա ճիզվիտական, բայց կանացի, վճիռ է ընդունել,― բացականչեցի ես,― արդեն այն ժամանակ նա ձեզ սիրել է։
― Հենց դա էլ նոր կյանքի վերածնեց ինձ։ Ես խոսք տվեցի ինձ վերափոխվել, կյանքս փոխել, արժանի լինել և ինձ և նրան և ահա թե ինչով վերջացավ։ Վերջացավ նրանով, որ դուք և ես գնում էինք այնտեղ ռուլետկայի, բանկ էինք խաղում, ես չդիմացա ժառանգությանը, ուրախացա, կարիերայի բոլոր այդ մարդկանց հանդիպելուս, նժույգների համար... տանջել եմ Լիզային, խայտառակություն։
Նա տրորեց ճակատն ու հետ ու առաջ արեց սենյակում։
― Մեզ երկուստեք վրա է հասել ռուսական ճակատագիրը, Արկադի Մակարովիչ, դուք չգիտեք, ինչ անել, ես էլ չգիտեմ՝ ինչ անեմ։ Բավական է, որ ռուս մարդը մի փոքր դուրս թռչի պետական, իր համար սովորույթով օրինականացված անվահետքից, որ իսկույն էլ չիմանա, թե ինչ անի։ Անվահետքին ամեն բան պարզ է. եկամուտ, աստիճան, հասարակական դիրք, կառք, այցելություններ, ծառայություն, կին, իսկ հենց որ մի չնչին բան է պատահում ի՞նչ եմ ես։ Քամու բերանն ընկած մի տերև։ Ես չգիտեմ, ի՞նչ անեմ։ Այս երկու ամսվա ընթացքում ես աշխատում էի դիմանալ անվահետքիս, սիրեցի անվահետքս, խորացա նրա մեջ։ Դուք դեռ չգիտեք իմ այստեղի անկման խորությունը, ես սիրում էի Լիզային, անկեղծ էի սիրում և միևնույն ժամանակ Ախմակովայի մասին էի մտածում։
― Մի՞թե,― ցավով բացականչեցի ես։― Ի դեպ, իշխան, ի՞նչ ասացիք ինձ երեկ Վերսիլովի մասին, որ նա դրդել է ձեզ ինչ-որ ստորությո՞ւն անել Կատերինա Նիկոլաևնայի նկատմամբ։
― Միգուցե, ես չափազանցրել եմ և իմ կասկածամտությամբս նույնքան մեղավոր եմ նրա առաջ, որքան և ձեր։ Թողեք այդ։ Ինչ է, մի՞թե կարծում եք, որ այս ամբողջ ժամանակ, գուցե Լուգայից սկսած, ես կյանքի բարձր գաղափար չե՞մ կրել իմ մեջ։ Երդվում եմ, այն երբեք չի լքել ինձ և, ամենևին չկորցնելով իր գեղեցկությունն իմ հոգում, շարունակ եղել է իմ առջև։ Ես հիշում էի Լիզավետա Մակարովնային տվածս խոստումը վերածնվելու մասին։ Հավատացած եղեք, որ երեկ այստեղ ազնվականության մասին խոսելիս Անդրեյ Պետրովիչը ոչ մի նոր բան չասաց ինձ։ Իմ իդեալը որոշված է հաստատ, մի քանի տասնյակ դեսյատին հող (և միայն մի քանի տասնյակ, քանի որ արդեն համարյա ոչինչ չի մնում ժառանգությունից) հետո լրիվ, լիակատար խզում բարձրաշխարհիկ հասարակության ու կարիերայի հետ։ Գյուղական տուն, ընտանիք և ինքս՝ հողագործ, կամ դրա նման մի բան։ Օ՜, մեր ցեղում դա նորություն չէ. հորեղբայրս սեփական ձեռքով հող էր մշակում, պապս նույնպես։ Մենք ընդամենը հազարամյա իշխաններ ենք և ազնվացեղ ենք Ռոգանների պես, բայց մենք աղքատներ ենք։ Եվ հենց սա ես կսովորեցնեի նաև իմ երեխաներին. «Հիշիր միշտ, ողջ կյանքիդ ընթացքում, որ դու ազնվական ես, որ քո երակներում ռուս իշխանների սուրբ արյունն է հոսում, բայց մի ամաչիր, որ հայրդ անձամբ հող է մշակել, դա արել է նա իշխանավարի»։ Ես նրանց որևէ այլ կարողություն չէի թողնի, բացի հողի այդ կտորից, բայց դրա փոխարեն բարձրագույն կրթություն կտայի, դա ես իմ պարտքը կհամարեի։ Օ՜, այստեղ Լիզան ինձ կօգներ։ Լիզան, երեխաներն ու աշխատանք, օ՜, ինչպե՜ս էինք երազում այս բոլորի մասին Լիզան ու ես, այստեղ, ահա այս սենյակներում և ի՞նչ, միևնույն ժամանակ մտածում էի Ախմակովայի մասին, ամենևին չսիրելով այդ տիկնոջը, և բարձրաշխարհիկ, հարուստ ամուսնության հնարավորության մասին։ Եվ միայն Նաշչոկինի երեկ բերած տեղեկությունից հետո այդ Բյորինգի մասին ես որոշեցի գնալ Աննա Անդրեևնայի մոտ։
― Բայց չէ՞ որ դուք գնացել էիք հրաժարվելու։ Ահա թե որն է, կարծում եմ, ազնիվ արարքը։
― Կարծո՞ւմ եք,― իմ առջև կանգ առավ նա,― ոչ, դուք դեռ չգիտեք իմ բնությունը։ Կամ...(կամ ես ինքս ինչ-որ բան չգիտեմ, որովհետև այստեղ, երևի, միայն բնությունը չէ։ Ես ձեզ անկեղծ սիրում եմ, Արկադի Մակարովիչ, և, բացի այդ, ես խորապես մեղավոր եմ ձեր առաջ այս վերջին երկու ամսվա համար, այդ իսկ պատճառով ուզում եմ, որ դուք, որպես Լիզայի եղբայր, այդ բոլորը իմանաք, ես գնացել էի Աննա Անդրեևնայի մոտ նրան առաջարկություն անելու և ոչ թե հրաժարվելու համար։
― Մի՞թե կարող է պատահել։ Բայց Լիզան ասում էր...
― Ես Լիզային խաբել եմ։
― Թույլ տվեք, դուք պաշտոնական աառջարկություն եք արել, և Աննա Անդրեևնան մերժե՞լ է ձեզ։ Այդպե՞ս է։ Այդպե՞ս է, մանրամասնությունները չափազանց կարևոր են ինձ համար, իշխան։
― Ոչ, ես առաջարկություն չեմ արել ամենևին, բայց միայն այն պատճառով, որ չհասցրի։ Նա ինքը ինձ կանխեց, իհարկե, ոչ ուղղակի խոսքով, սակայն չափազանց հստակ ու թափանցիկ արտահայտությամբ, «նրբանկատ» ձևով հասկացրեց, որ այդ միտքն այսուհետև անհնարին է։
― Ուրեմն, միևնույն է, թե առաջարկություն չեք արել և ձեր հպարտությունը չի տուժել։
― Մի՞թե դուք կարող եք այդպես դատել։ Իսկ սեփական խղճի դա՞տը, իսկ Լիզան, որին ես խաբել եմ և... հետևաբար ուզեցել եմ լքե՞լ։ Իսկ խոստումը, որ տվել եմ ինձ և նախնիներիս ողջ ցեղին, վերածնվել ու քավել նախկին բոլոր ստորություններս։ Աղաչում եմ, մի ասեք նրան սրա մասին։ Միգուցե նա՝ հենց այդ մեկը, ի վիճակի չի լինի ինձ ներել։ Երեկվանից ես հիվանդ եմ։ Եվ որ գլխավորն է, կարծեմ, այժմ արդեն ամեն բան վերջացած է և իշխան Սոկոլսկիներից վերջինը աքսոր՝ տաժանակրության կգնա։ Խեղճ Լիզա։ Ես ամբողջ օրը սոսկալի սպասում էի ձեզ, Արկադի Մակարովիչ, որպեսզի ձեզ, որպես Լիզայի եղբոր, հայտնեմ այն, ինչը նա դեռ չգիտե։ Ես քրեական հանցագործ եմ և մասնակցում եմ № երկաթուղու կեղծ բաժնեթղթերի խարդախմանը։
― Դա ի՞նչ նորություն է։ Ինչպե՞ս թե տաժանակրության,― սարսափահար նրան նայելով՝ տեղիցս թռա ես։ Նրա դեմքը ամենախոր, ամենամռայլ, անհատնում վիշտ էր արտահայտում։
― Նստեցեք,― ասաց նա և ինքն էլ նստեց դիմացի բազկաթոռին։― Նախ իմացեք եղելությունը․ սրանից մեկ տարուց քիչ ավելի առաջ, հենց այն ամռանը, Էմսի, Լիդիայի ու Կատերինա Նիկոլաևնայի ու հետո Փարիզի ամռանը, հենց այն ժամանակ, երբ ես երկու ամսով Փարիզ մեկնեցի, Փարիզում, իհարկե, փողս պակասեց։ Հենց այստեղ հանդիպեցի Ստեբելկովին, որին, ի դեպ, ես առաջ էլ Էի ճանաչում։ Նա ինձ փող տվեց և խոստացավ էլի տալ, բայց խնդրեց, որ ես էլ իմ կողմից օգնեմ իրեն։ Նրան արվեստագետ էր պետք, նկարիչ, փորագրիչ, վիմագրող և այլն, քիմիկոս ու տեխնիկ, և հայտնի նպատակների համար։ Նպատակների մասին նա նույնիսկ առաջին անգամ բավական թափանցիկ էր արտահայտվում։ Եվ ի՞նչ, նա գիտեր իմ բնավորությունը, ինձ այդ բոլորը միայն ծիծաղեցրեց։ Բանն այն է, որ ես դեռ դպրոցական նստարանից ծանոթ էի մի, ներկայումս, ի դեպ, ոչ ռուսական ծագումով ռուս էմիգրանտի հետ, որը, կարծեմ թե, Համբուրգում է ապրում։ Ռուսաստանում նա արդեն մի անգամ խառնված էր եղել փաստաթղթերի խարդախման պատմության մեջ։ Հենց այս մարդու վրա էլ հույս ուներ Ստեբելկովը, բայց հանձնարարականի կարիք էր զգացվել և նա դիմել էր ինձ։ Ես նրան մի երկտող տվեցի և իսկույն էլ մոռացա դրա մասին։ Հետո նա նորից ու նորից հանդիպեց ինձ, և ես այն ժամանակ մոտ երեք հազար ռուբլի ստացա նրանից։ Այս ողջ գործի մասին ես բառացիորեն մոռացա։ Այստեղ ես շարունակ գրավների և մուրհակների դիմաց փող էի վերցնում նրանից, և նա ստրուկի պես գալարվում էր իմ առաջ, և հանկարծ երեկ առաջին անգամ իմացա նրանից, որ ես քրեական հանցագործ եմ։
― Ե՞րբ, երեկ։
― Հենց երեկ, երբ առավոտյան Նաշչոկինի գալուց առաջ գոռգոռում Էինք իմ աշխատասենյակում։ Նա առաջին անգամ և արդեն միանգամայն հստակ հանդգնեց խոսել ինձ հետ Աննա Անդրեևնայի մասին։ Ես բարձրացրի ձեռքս, որ խփեմ նրան, բայց նա հանկարծ վերկացավ տեղից և հայտարարեց, որ ես համագործակից եմ իրեն և որ պետք է հիշեմ, թե նրա մեղսակիցն եմ ու նույնպիսի սրիկա եմ, ինչպես ինքը, մի խոսքով, թեև այս բառերը չէին, բայց միտքը սա էր։
― Ի՜նչ հիմարություն, բայց չէ՞ որ դա զառանցանք է։
― Ոչ, դա զառանցանք չէ։ Նա եղել է այսօր ինձ մոտ և ավելի մանրամասն է բացատրել։ Այդ բաժնեթղթերը վաղուց արդեն շրջանառության մեջ են և դեռ էլի են բաց թողնվելու, բայց, կարծեմ, ինչ-որ տեղ արդեն սկսել են բռնվել։ Ես, իհարկե, գործին խառը չեմ, բայց «չէ՞ որ դուք այն ժամանակ բարեհաճեցիք այն նամակը տալ», ահա թե ինչ ասաց ինձ Ստեբելկովը։
― Բայց չէ՞ որ դուք չգիտեիք, թե ինչի համար էր, թե՞ գիտեիք։
― Գիտեի,― կամացուկ պատասխանեց իշխանն ու հայացքը գետնին հառեց։― Այսինքն գիտե՞ք ինչ, և գիտեի, և չգիտեի։ Ես ծիծաղում էի, ինձ համար զվարճալի էր։ Այն ժամանակ ես ոչնչի մասին չէի մտածում, առավել ևս, որ ոչ մի կարիք չունեի կեղծ բաժնեթղթերի և որ ես չպետք է դրանք սարքեի։ Սակայն, այն երեք հազարը, որ այն ժամանակ նա ինձ տվեց, նույնիսկ հետո հաշվի մեջ չմտցրեց, իսկ ես դա հանդուրժեցի։ Թեև, ի՞նչ գիտեք, միգուցե ես էլ դրամանենգ էի։ Ես չէի կարող չիմանալ, ես երեխա չեմ։ Ես գիտեի, բայց դա ինձ զվարճացնում էր, և ես օգնեցի ստահակ աքսորականներին... և վճարով օգնեցի։ Ուրեմն, ես էլ եմ դրամանենգ։
― Օ՜, դուք չափազանցնում եք. դուք մեղավոր եք, բայց չափազանցնում եք։
― Կարևորն այն է, որ այստեղ մի Ժիբելսկի կա, դեռ երիտասարդ մի մարդ, որ դատական գործերով է զբաղվում փաստաբանի օգնականի պես մի բան է։ Այդ բաժնեթղթերի հարցում սա էլ է ինչ-որ մասնակից, Համբուրգում ապրող այն պարոնի մոտից հետո եկավ ինձ մոտ, իհարկե, ինչ-որ դատարկ հարցերով, և ես նույնիսկ ինքս չգիտեի, թե ինչի համար եկավ, բաժնեթղթերի մասին խոսք անգամ չեղավ... Սակայն նրա մոտ իմ ձեռքով գրված երկու փաստաթուղթ է մնացել, երկու երկտող գրություն, որոնք, անշուշտ, նույնպես վկայում են. դա ես լավ հասկացա այսօր։ Ստեբելկովն այնպես է բացատրում, որ այդ ժիբելսկին խանգարում է ամեն բանին, նա գողություն է արել, ինչ-որ մեկի, կարծեմ պետական, փողեր է գողացել, բայց մտադիր է էլի գողանալ ու հետո արտագաղթել և հենց սրան որպես արտագաղթելու նպաստ, ոչ ավել, ոչ պակաս ութ հազար է հարկավոր։ Ժառանգության իմ մասը բավարարում է Ստեբելկովին, բայց Ստեբելկովն ասում է, որ պետք է բավարարել նաև Ժիբելսկուն... Մի խոսքով, պետք է հրաժարվեմ ժառանգության իմ մասից և դրան ավելացնեմ նաև տասը հազար․ սա է նրանց վերջին խոսքը։ Եվ այդ դեպքում նրանք կվերադարձնեն իմ երկու երկտողը։ Նրանք խոսքները մեկ արած են գործում, դա պարզ է։
― Բացահայտ անհեթեթություն է։ Ախր, եթե նրանք հայտնեն ձեր մասին, իրենց էլ կմատնեն։ Նրանք ոչ մի դեպքում ձեզ չեն մատնի։
― Հասկանալի է։ Նրանք ամենևին էլ չեն սպառնում, թե կմատնեն. նրանք միայն ասում են. «Մենք, իհարկե չենք մատնի, բայց բան է, եթե գործը բացվի, ապա...», ահա թե ինչ են ասում, ուրիշ ոչինչ, բայց ես կարծում եմ, որ սա էլ բավական է։ Բանն այդ չէ, ինչ էլ որ ստացվի այնտեղ, նույնիսկ եթե այդ երկտողերը հենց հիմա գրպանումս լինեն, բայց հավասարվել այդ խարդախներին, հավիտյանս հավիտենից նրանց ընկերը լինել։ Ստել Ռուսաստանին, ստել երեխաներիդ, ստել Լիզային, ստել սեփական խղճիդ...
― Լիզան գիտե՞։
― Ոչ, նա բոլորը չգիտե։ Նա դրան չէր դիմանա իր վիճակում։ Հիմա ես իմ գնդի համազգեստն եմ կրում և գնդիս յուրաքանչյուր զինվորին հանդիպելիս, ամեն վայրկյան գիտակցում եմ մտքումս, որ չպիտի համարձակվեմ այդ համազգեստը կրել։
― Լսեցեք,― բացականչեցի ես հանկարծ,― այստեղ խոսելու բան չկա. դուք միայն մեկ ճանապարհ ունեք փրկության, գնացեք իշխան Նիկոլայ Իվանովիչի մոտ, վերցրեք նրանից տասը հազար, ուղղակի խնդրեք՝ առանց որևէ բան բացատրեու, հետո կանչեք այդ խարդախներին, դրանց հաշիվը վերջնականապես փակեք և ձեր գրությունները հետ գնեք... և գործը դրանով ավարտեք։ Ամբողջ գործը ավարտեք ու գնացեք հող մշակելու։ Կորչեն ցնորքները, կյանքին վստահեցեք։
― Դրա մասին ես մտածել եմ,― հաստատակամ ասաց նա։― Այսօր ամբողջ օրը վճռում էի և վերջապես վճռեցի։ Միայն ձեզ էի սպասում, ես կգնամ։ Գիտե՞ք, արդյոք, որ երբևէ կյանքումս ես ոչ մի կոպեկ չեմ վերցրել իշխան Նիկոլայ Իվանովիչից։ Նա բարյացակամ է մեր ընտանիքի նկատմամբ և նույնիսկ... քանիցս օգնել է, սակայն, ըստ էության, ես անձամբ, ես երբեք նրանից փող չեմ վերցրել։ Բայց հիմա ես վճռել եմ... Նկատի ունեցեք, որ մեր Սոկոլսկիների ցեղը ավելի հին է, քան իշխան Նիկոլայ Իվանովիչի ցեղը, նրանք կրտսեր ճյուղն են, նույնիսկ երկրորդական, համարյա վիճելի... Մեր նախնիները թշնամի էին իրար։ Պյոտր Առաջինի ռեֆորմի սկզբում իմ ապուպապը, որը նույնպես Պյոտր էր եղել ու մնում էր հերձվածող և թափառում էր Կոստրոմայի անտառներում։ Այս իշխան Պյոտրը երկրորդ անգամ էլ ոչ-ազնվականուհու հետ էր ամուսնացած... Հենց այդ ժամանակ էլ առաջ անցան այդ մյուս Սոկոլսկիները, բայց ես... ի՞նչ կապակցությամբ եմ սա ասում։
Նա շատ հոգնած էր, և միտքը, կարծես համարյա շաղվում էր։
― Դե հանգստացեք,― գլխարկս վերցնելով վեր կացա ես,― առաջինը՝ պառկեցեք քնելու։ Իսկ իշխան Նիկոլայ Իվանովիչը ոչ մի դեպքում չի մերժի, հատկապես հիմա, երբ երջանկությամբ է բռնված։ Իսկ դուք այնտեղի պատմությունները գիտե՞ք։ Մի՞թե չգիտեք։ Ես մի արտառոց բան եմ լսել, նա ամուսնանում է, դա գաղտնիք է, բայց, իհարկե, ոչ ձեզնից։
Եվ ես, արդեն գլխարկս ձեռքիս կանգնած ամեն բան պատմեցի նրան։ Նա ոչինչ չգիտեր։ Արագ տեղեկացավ մանրամասների գլխավորապես ժամանակի, տեղի և հավաստիության աստիճանի մասին։ Ես, իհարկե, չթաքցրի, որ դա, ըստ պատմածների, տեղի է ունեցել նրա՝ Աննա Անդրեևնայի տուն կատարած երեկվա այցելությունից անմիջապես հետո։ Չեմ կարող արտահայտել, թե ինչ. հիվանդագին տպավորություն թողեց նրա վրա այդ տեղեկությունը, դեմքը այլակերպվեց, կարծես ծռմռվեց, ծուռ ժպիտը ջղային ցնցումով ձգեց շրթուքները, ի վերջո նա սոսկալի գունատվեց և, հայացքը գետնին հառելով, խոր մտածմունքի մեջ ընկավ։ Հանկարծ ես չափազանց պարզ տեսա, որ նրա ինքնասիրությունը սոսկալի վիրավորված է Աննա Անդրեևնայի երկեվա մերժումից։ Գուցե այդ րոպեին իր հիվանդագին տրամադրության մեջ չափազանց վառ ներկայացավ երեկվա իր ծիծաղելի ու ստորացուցիչ դերը այդ օրիորդի առաջ, որի համաձայնությանը, ինչպես այժմ էր պարզվում, նա շարունակ վստահ էր ամենայն հանգստությամբ։ Եվ վերջապես, գուցեև այն միտքը, որ այդպիսի ստորություն էր արել Լիգայի նկատմամբ և այդքան անտեղի։ Հետաքրքիրն այն է, թե ում տեղ են դնում իրար այդ բարձրաշխարհիկ պճնամոլները և ինչի հիման վրա կարող են հարգել նրանք իրար. չէ՞ որ այս իշխանը կարող էր ենթադրել, թե Աննա Անդրեևնան արդեն գիտե նրա՝ Լիզայի իսկապես իր քրոջ հետ ունեցած կապի մասին, իսկ եթե չգիտե, ապա համենայն դեպս երբևէ հաստատ կիմանա և ահա, սա «կասկած էլ չունի նրա վճռի նկատմամբ»։
― Եվ մի՞թե դուք կարող էիք կարծել,― հանձնապաստան ու գոռոզ, հանկարծ հայացքն ինձ ուղղեց նա,― թե ես, ես կարող եմ հիմա, նման տեղեկությունից հետո, գնալ իշխան Նիկոլայ Իվանովիչի մոտ ու փող խնդրել նրանից։ Նրանից, այն հարսնացուի փեսացուից, որը հենց նոր մերժել է ինձ. ի՜նչ մուրացկանություն, ի՜նչ ծառայամտություն։ Ոչ, հիմա կորած է ամեն բան, և եթե այդ ծերունու օգնությունը իմ վերջին հույսն էր, ապա թող կորչի նաև այդ հույսը։
Հոգուս խորքում ես համաձայնեցի նրա հետ, բայց իրականությանը այնուամենայնիվ պետք էր ավելի լայն նայել, մի՞թե ծերուկ իշխանը մարդ էր, փեսացու։ Գլխումս մի քանի միտք բռնկվեցին։ Առանց այն էլ ի դեպ քիչ առաջ ես որոշեցի, որ վաղն անպայման կայցելեմ ծերունուն։ Իսկ հիմա ես աշխատեցի մեղմել տպավորությունը և խեղճ իշխանին պառկեցնել քնելու. «Քուններդ կառնեք և ինքներդ կտեսնեք, որ ձեր մտքերը ավելի լուսավոր կդառնան»։ Նա ջերմորեն սեղմեց ձեռքս, բայց էլ չէր համբուրվում։ Ես խոսք տվի նրան, որ վաղը երեկոյան կգամ իր մոտ և «կխոսենք, կխոսենք, չափազանց շատ բան էր կուտակվել խոսելու»։ Իմ այս խոսքի վրա նա մի տեսակ ճակատագրական ժպտաց։
Գլուխ ութերորդ
I
Այն ողջ գիշեր երազումս ռուլետկա, թղթախաղ, ոսկի, հաշիվներ էի տեսնում։ Ես շարունակ իբր խաղասեղանի մոտ ինչ-որ բան էի հաշվարկում, ինչ-որ խաղադրամ, ինչ-որ շանս, և դա մղձավանջի պես ճնշում էր ինձ ամբողջ գիշեր։ Ճշմարիտը կասեմ, որ նաև ողջ նախորդ օրը, չնայած բոլոր արտակարգ տպավորություններիս, ես ամեն րոպե հիշում էի Զերշչիկովի խաղատանը շահածս գումարը։ Ես ճնշում էի միտքս, բայց տպավորությունս չէի կարողանում ճնշել և ցնցվում էի հիշելուս պես։ Այդ շահումը կրծում էր սիրտս։ Մի՞թե ես խաղամոլ եմ ծնվել։ Համենայն դեպս հաստատ է, որ խաղամոլի հատկություններով եմ ծնվել։ Նույնիսկ այժմ էլ, երբ գրում եմ այս բոլորը, լինում են րոպեներ, որ սիրում եմ մտածել խաղի մասին։ Պատահում է, որ ժամեր շարունակ անց եմ կացնում լուռ նստած, մտքումս՝ խաղի հաշվարկներ ու պատկերներ այն մասին, թե ինչպես է խաղն ընթանում, ինչպես եմ խաղագումարը դնում ու շահումը վերցնում։ Այո, շատ տարբեր «հատկություններ» կան իմ մեջ, և հոգիս էլ անհանգիստ է։
Ես մտադիր էի ժամը տասին գնալ Ստեբելկովի մոտ, և գնալ ոտքով։ Մատվեյին ես տուն էի ուղարկել, հենց որ նա եկել էր։ Սուրճ խմելիս աշխատում էի մտքերս ժողովել։ Չգիտեմ ինչու, ես գոհ էի. վայրկենապես խորասուզվելով ինքս իմ մեջ կռահեցի, որ գլխավորապես գոհ եմ նրանից, որ «այսօր լինելու եմ իշխան Նիկոլայ Իվանովիչի տանը»։ Բայց այդ օրը ճակատագրական ու անսպասելի էր իմ կյանքում և հենց անակնկալ դեպքով էլ սկսվեց։
Ճիշտ ժամը տասին կրնկի վրա բացվեց իմ դուռը ու ներս ընկավ... Տատյանա Պավլովնան։ Ես ամեն բանի կարող էի սպասել, բայց ոչ նրա այցելությւսնը և վախեցած վեր թռա ու կանգնեցի նրա առաջ։ Նրա դեմքը գազազած էր, շարժումներն անկանոն, և եթե նրան հարցնեին՝ գուցե, ինքն էլ չկարողանար ասել, ինչու է վազել ու ներս ընկել ինձ մոտ։ Կանխապես նախազգուշացնեմ, հենց նոր նա մի արտակարգ, ճնշող լուր էր ստացել և դրա ամենաառաջին տպավորության տակ էր։ Իսկ լուրը առնչվում էր նաև ինձ հետ։ Սակայն նա ինձ մոտ մնաց կես րոպե, միգուցե մի ամբողջ րոպե, բայց ոչ մի դեպքում ավելի։ Նա ուղղակի բռնեց իմ կոկորդից։
― Մի տես, թե ինչն ես,― ողջ մարմնով առաջ թեքված՝ կանգնեց նա իմ առջև։― Ախ դու, լակո՛տ։ Էդ ի՞նչ ես արել։ Թե՞ դեռ չգիտես։ Սուրճ է խմում։ Ախ դու, չաչանակ, ախ դու, դատարկաբան, ախ դու, թղթից շինած սիրեկան... քեզ նմաններին ճիպոտով են ծեծում, ճիպոտով, ճիպոտով։
― Ի՞նչ է պատահել, Տատյանա Պավլովնա։ Ի՞նչ է տեղի ունեցել։ Մայրի՞կը...
― Կիմանաս,― ահեղաձայն բղավեց նա և սենյակից դուրս վազեց՝ կարծես իսկի չէի էլ տեսել նրան։ Ես, իհարկե, կվազեի նրա հետևից, բայց ինձ հետ պահեց մի միտք և նույնիսկ ոչ թե միտք, այլ ինչ-որ մութ անհանգստություն. ես նախազգում էի, որ «թղթից շինած սիրեկանը» ամենագլխավոր խոսքն էր նրա գոռգոռոցների մեջ։ Իհարկե, ես ինքս ոչինչ կռահել չէի կարող, բայց ես արագ դուրս եկա տանից, որպեսզի Ստեբելկովի հետ արագ գործս ավարտելուց հետո գնայի իշխան Նիկոլայ Իվանովիչի մոտ։ «Ամեն բանի բանալին այնտեղ է»,― բնազդաբար մտածեցի ես։
Զարմանալի է, թե ինչպես, բայց Ստեբելկովն արդեն ամեն բան գիտեր Աննա Անդրեևնայի մասին և նույնիսկ ամենայն մանրամասնություններով, չեմ նկարագրում նրա խոսակցությունն ու շարժումները, բայց նա հիացած էր, հիացումի մոլուցքով էր բռնված «սխրագործության գեղարվեստականությունից»։
― Այ սա անհատականություն է։ Ո՜չ, սա իսկապես անհատականություն է,― բացականչում էր նա։― Ո՜չ, դա մեր բանը չէ, մենք ահա նստել ենք մեզ համար և ոչինչ, իսկ սա ջուր է ուզել խմել իսկական աղբյուրից... և խմել է։ Սա... սա հնադարյան արձանն է։ Սա Միներվայի հնադարյան արձան է, միայն թե քայլում է ու ժամանակակից զգեստ կրում։
Ես նրան խնդրեցի, որ գործին անցնի, ողջ գործը, ինչպես և լիովին կանխագուշակել էի ես, կայանում էր միայն նրանում, որ ես համոզեի ու տրամադրեի իշխան Սերյոժային, որ գնա ու վերջնական օգնություն խնդրի իշխան Նիկոլայ Իվանովիչից։ «Թե չէ, ախր, շատ, շատ վատ կարող է լինել նրա համար և արդեն ոչ իմ կամքով, էդպե՞ս է, թե՞ էդպես չէ»։
Նա ուղիղ աչքերիս մեջ էր նայում, բայց, կարծես, չէր ենթադրում, թե ինձ երեկվանից մի բան ավելի կարող է հայտնի լինել։ Եվ չէր էլ կարող ենթադրել, ինքնըստինքյան հասկանալի է, որ ես ոչ խոսքով, ոչ էլ որևէ ակնարկով չմատնեցի, թե չգիտեմ «արժեթղթերի մասին»։ Սենք երկար չբացատրվեցինք, նա իսկույն սկսեց փող խոստանալ ինձ, «և նշանակալի, նշանակալի գումար, միայն թե օժանդակեք, որ իշխանը գնա։ Գործը շտապ է, շատ շտապ, հենց բանն էլ դա է, որ չափազանց շտապ է»։
Վիճել ու հակաճառել նրան, ինչպես երեկ, ես չուզեցի և վեր կացա, որ դուրս գամ, համենայն դեպս նետելով նրան, թե «կաշխատեմ»։ Սակայն նա անասելի զարմացրեց ինձ, ես արդեն դիմում էի դեպի դուռը, երբ նա հանկարծակի փաղաքշագին գրկեց մեջքս ձեռքով ու... ամենաանհասկանալի բաներն սկսեց ասել։
Բաց եմ թողնում մանրամասներն ու չեմ բերում այստեղ խոսակցության ողջ ընթացքը, որպեսզի չձանձրացնեմ։ Միտքն այն էր, որ նա առաջարկեց ինձ ծանոթացնել իրեն պարոն Դերգաչովի հետ, «քանի որ լինում եք այնտեղ»։
Ես իսկույն սսկվեցի, ամեն կերպ աշխատելով որևէ շարժումով չմատնել ինքս ինձ։ Թեև իսկույն պատասխանեցի, որ ամենևին էլ ծանոթություն չունեմ այնտեղ, իսկ եթե եղել եմ, ապա միայն մեկ անգամ պատահաբար։
― Բայց եթե մուտք եք ունեցել մեկ անգամ, ապա կարող եք գնալ նաև մի ուրիշ անգամ, էդպե՞ս է, թե՞ էդպես չէ։
Ես ուղղակի, բայց շատ սառնասիրտ հարցրի նրան, թե նրա ինչին է դա պետք։ Եվ մինչև այժմ չեմ կարողանում հասկանալ, թե ինչ ձևով այդ աստիճանի կարող է հասնել որևէ մարդու միամտությունը, որն ըստ երևույթին հիմար չէ և «գործարար է», ինչպես բնորոշեց նրան Վասինը։ Նա ամենայն շիտակությամբ բացատրեց ինձ, որ Դերգաչովը, համաձայն իր կասկածների, «երևի ինչ-որ արգելված, խստիվ արգելված բան ունի, ուրեմնև, քննելով այդ, կարող եմ որոշ շահութաբեր գործ ստեղծել ինձ համար»։ Եվ նա ժպտաց ու ձախ աչքը թարթելով, ինչ-որ բան ակնարկեց։
Ես ոչ մի դրական պատասխան չտվի, բայց ձևացա, թե խորհում եմ և «խոստացա մտածել», որից հետո իսկույն հեռացա։ Գործերը բարդանում էին, ես սլացա Վասինի մոտ և ճիշտ ժամանակին նրան տանը գտա։
― Ա՜, դուք էլ,― ինձ տեսնելուն պես առեղծվածային արտասանեց նա։
Առանց նրա ասածը վերծանելու ես ուղղակի գործի անցա ու պատմեցի։ Նա ըստ երևույթին զարմացած էր, թեև ամենևին չկորցրեց սառնասրտությունը։ Նա բոլորը մանրամասն կրկնել տվեց։
― Շատ կարող է պատահել, որ դուք ճիշտ չե՞ք հասկացել։
― Ոչ, ճիշտ եմ հասկացել, միտքը միանգամայն շիտակ է։
― Համենայն դեպս ես ձեզ չափազանց շնորհակալ եմ,― անկեղծորեն ավելացրեց նա։― Այո, իսկապես, եթե ամեն բան այդպես է եղել, ապա նա համարել է, որ դուք որոշակի գումարի առաջ անդրդվելի չեք կարողանա մնալ։
― Դրան ավելացրած նաև այն, որ նա չափազանց լավ գիտե իմ դրությունը. ես շարունակ խաղացել եմ և ինձ վատ պահել, Վասին։
― Ես այդ մասին լսել եմ։
― Բայց ամենաառեղծվածայինն ինձ համար այն է, որ ախր, չէ որ նա գիտե ձեր մասին, թե դուք էլ եք այնտեղ լինում,― համարձակվեցի հարցնել ես։
― Նա շատ լավ գիտե, որ ես այնտեղ գործ չունեմ,― շատ հասարակ պատասխանեց Վասինը։― Եվ այդ ողջ երիտասարդությունն էլ ավելի շատ շաղակրատներ են և ուրիշ ոչինչ, ի դեպ, դուք ինքներդ բոլորից լավ կարող եք դա հիշել։
Ինձ թվաց, թե նա, կարծես, ինչ-որ բանում ինձ չի վստահում։
― Համենայն դեպս, ես ձեզ չափազանց շնորհակալ եմ։
― Ես լսել եմ, որ պարոն Ստեբելկովի գործերն ինչ-որ չափով խափանվել են,― փորձեցի նորից հարցնել ես,― համենայն դեպս, ես լսել եմ որոշակի արժեթղթերի մասին...
― Ի՞նչ արժեթղթերի մասին եք լսել։
Ես դիտավորյալ ակնարկեցի «արժեթղթերի» մասին, բայց, անշուշտ, ոչ նրա համար, որ պատմեմ նրան իշխանի երեկվա գաղտնիքը։ Ես միայն ակնարկել ցանկացա և տեսնել նրա դեմքից, աչքերից, գիտե՞, արդյոք, նա որևէ բան արժեթղթերի մասին։ Ես հասա նպատակիս, նրա դեմքի անորսալի ու ակնթարթային մի արտահայտությունից ես կռահեցի, որ այստեղ էլ նրան, գուցե, մի բան հայտնի է։ Ես չպատասխանեցի նրա հարցին՝ «ի՞նչ արժեթղթեր», այլ լուռ մնացի, իսկ նա, հետաքրքիր է, որ այդպես էլ չշարունակեց խոսել դրա մասին։
― Ինչպե՞ս է Լիզավետա Մակարովնայի առողջությունը,― կարեկցանքով հետաքրքրվեց նա։
― Առողջ է։ Քույրս միշտ հարգել է ձեզ...
Հրճվանք փայլատակեց նրա աչքերում, ես արդեն վաղուց էի կռահել, որ նա անտարբեր չէ Լիզայի նկատմամբ։
― Վերջերս իշխան Սերգեյ Պետրովիչն էր եկել ինձ մոտ,― հանկարծ հաղորդեց նա։
― Ե՞րբ,― բղավեցի ես։
― Ճիշտ չորս օր առաջ։
― Եվ ոչ թե երե՞կ։
― Ոչ, երեկ չէ։― Նա հարցական ինձ նայեց։
― Հետո, գուցե ես ձեզ ավելի մանրամասն հաղորդեմ մեր այդ հանդիպման մասին, բայց հիմա անհրաժեշտ եմ համարում նախազգուշացնել ձեզ,― առեղծվածային արտասանեց Վասինը,― որ նա ինձ թվաց այն ժամանակ հոգու և... նույնիսկ մտքի խանգարված վիճակում։ Սակայն ես մի այցելու էլ եմ ունեցել,― հանկարծ ժպտաց նա,― ձեզնից անմիջապես առաջ, և էլի ստիպված էի եզրակացնել այցելուի ոչ լիովին նորմալ վիճակի մասին։
― Իշխա՞նն է եղել քիչ առաջ։
― Ոչ, իշխանը չի եղել, հիմա ես իշխանի մասին չեմ խոսում։ Քիչ առաջ ինձ մոտ է եղել Անդրեյ Պետրովիչ Վերսիլովը և... դուք ոչինչ չգիտե՞ք։ Նրան ոչ մի արտառոց բան չի՞ պատահել։
― Գուցեև պատահել է, բայց ի՞նչ է տեղի ունեցել ձեր ու նրա միջև,― փութկոտ հարցրի ես։
― Իհարկե, այստեղ ես պետք է գաղտնիք պահեի։ Ես և դուք ինչ-որ շատ տարօրինակ, չափազանց գաղտնապահորեն ենք խոսում իրար հետ,― նորից ժպտաց նա։― Ի դեպ, Անդրեյ Պետրովիչն ինձ գաղտնիք պահելու չի պարտավորեցրել։ Բայց դուք նրա որդին եք, և, քանի որ ես գիտեմ ձեր նրա նկատմամբ տածած զգացմունքները, ապա այս անգամ, կարծեմ, նույնիսկ լավ կանեմ, եթե ձեզ զգուշացնեմ։ Պատկերացրեք, նա ինձ մոտ եկել էր հարցնելու. «Եթե պատահեր, որ օրերս, շատ շուտով, ինքը կարիք ունենար մենամարտելու, արդյոք կհամաձայնեի՞ ես նրա մարտավկայի դերը վերցնելու ինձ վրա»։ Ես, իհարկե, կտրականապես մերժեցի նրան։
Ես անսահման զարմացած էի, այս նորությունը ամենաանհանգստացնողն էր. մի բան էր եղել, մի բան էր կատարել, անպայման մի բան էր պատահել, որը ես դեռ չգիտեմ։ Հանկարծ ես ակամա հիշեցի, թե ինչպես երեկ Վերսիլովն ինձ ասաց. «Ոչ թե ես կգամ քեզ մոտ, այլ դու ինձ մոտ կվազես»։ Ես սլացա իշխան Նիկոլայ Իվանովիչի մոտ, էլ ավելի կանխազգալով, որ խնդրի լուծումն այնտեղ է։ Հրաժեշտ տալիս Վասինը կրկին շնորհակալություն հայտնեց ինձ։
II
Ծերունի իշխանը, ոտքերը պլեդով փաթաթած, նստած էր բուխարիկի առջև։ Նա ինձ ինչ-որ, նույնիսկ հարցական հայացքով դիմավորեց, կարծես զարմանալով, որ ես եկել եմ, մինչդեռ հենց ինքը, համարյա ամեն օր մարդ էր ուղարկում ինձ կանչելու։ Թեև սիրալիր բարևեց, բայց իմ առաջին հարցերին կարծես մի քիչ զզվանքով և մի տեսակ սոսկալի ցրված էր պատասխանում։ ժամանակ առ ժամանակ կարծես մի բան էր խորհում և հայացքն ինձ վրա սևեռում, կարծես ինչ-որ բան մոռանալով և այնպիսի մի բան հիշելով, որն անշուշտ պետք է առնչվեր ինձ հետ։ Ես ուղղակի ասացի, որ ամեն բան արդեն լսել եմ և շատ ուրախ եմ։ Բարի ու սիրալիր մի ժպիտ հայտնվեց նրա շուրթերին, նա աշխուժացավ, նրա զգուշությունն ու անվստահությունն իսկույն չքվեցին, կարծես նա նույնիսկ մոռացավ դրանց մասին։ Եվ անշուշտ էլ մոռացավ։
― Բարեկամդ իմ սիրելի, ես այդպես էլ գիտեի, որ առաջինը դու ես գալու, և, գիտե՞ս, դեռ երեկ եմ քո մասին մտածել. «Ո՞վ կուրախանա։ Նա կուրախանա»։ Եվ ուրիշ ոչ ոք. բայց դա ոչինչ։ Մարդիկ չար լեզուներ են, բայց դա չնչին բան է... Cher enfant, այնքան վեհ, այնքան հրաշալի է այդ բոլորը... Բայց դու ինքդ էլ չափազանց լավ ես ճանաչում նրան։ Իսկ քո մասին Աննա Անդրեևնան նույնիսկ ամենաբարձր կարծիքն ունի։ Դա, դա լուրջ ու հրաշալի դեմք է, անգլիական կիպսեկի դեմք։ Դա հրաշալի անգլիական քանդականկար է, որպիսին միայն հնարավոր է, որ լինի... Երկու տարի առաջ ես այդ քանդականկարների մի ամբողջ հավաքածու ունեի... Ես միշտ, միշտ ունեի այդ մտադրությունը, միշտ, ես միայն զարմանուս եմ, ինչպես է, որ երբեք դրա մասին չեմ մտածել։
― Որքան հիշում եմ, դուք միշտ այնքան սիրում ու առանձնացնում էիք Աննա Անդրեևնային։
― Բարեկամս, մենք ոչ ոքի չենք ուզում վնասել։ Կյանքը բարեկամների, հարազատների, սրտի մոտիկների հետ ուղղակի դրախտ է։ Բոլորը բանաստեղծ են... Մի խոսքով, դեռ նախապատմական ժամանակներից է դա հայտնի։ Գիտե՞ս, ամռանը մենք նախ Սոդեն, իսկ հետո Բադ-Գաշտեյն կգնանք։ Բայց ի՜նչ վաղուց չես եղել այստեղ, բարեկամս, բայց ի՞նչ պատահեց քեզ։ Ես սպասում էի քեզ։ Եվ ճիշտ չէ՞, արդյոք, ի՜նչ շատ, շատ ժամանակ է անցել այն օրից։ Միայն ափսոս, որ ես հանգիստ չեմ, հենց որ մենակ եմ մնում անհանգիստ եմ։ Հենց այդ պատճառով էլ չի կարելի..., որ ես մենակ մնամ, ճիշտ չէ՞։ Դա հո երկու անգամ երկուսի պես պարզ է։ Դա ես իսկույն նրա հենց առաջին բառերից հասկացա։ Օ՜, բարեկամս, նա միայն երկու բառ ասաց, բայց դա... դա հոյակապ բանաստեղծության էր նման։ Սակայն, չէ՞ որ դու նրա եղբայրն ես, համարյա եղբայրը, ճիշտ չէ՞։ Սիրելիս, իզուր չէր, որ ես այնքան սիրում էի քեզ։ Երդվում եմ, ես նախազգում էի այս բոլորը։ Ես համբուրեցի նրա ձեռքն ու արտասվեցի։
Նա հանեց թաշկինակը, կարծես պատրաստվելով նորից արտասվել։ Նա խիստ ցնցված էր և, կարծեմ, իր ամենավատ «վիճակներից» մեկում, որոնցում կարող էի նրան հիշել մեր ծանոթության ողջ ընթացքում։ Սովորաբար և նույնիսկ համարյա միշտ նա անհամեմատ ավելի թարմ և ավելի առույգ էր լինում։
― Ես բոլորին կներեի, բարեկամս,― շարունակում էր թոթովել նա։― Ես ուզում եմ բոլորին ներել, և արդեն վաղուց ոչ ոքի վրա չեմ զայրանում։ Արվեստ, la poésie dans la vie[51] օգնություն դժբախտներին և նա բիբլիական գեղեցկությունը։ Quelle charmante personne, a? Les chants de Salomon-non, ce n est pas Salomon, c est David qui mettait une jeune belle dans son lit pour se chauffer dans sa vieillesse. Enfin David, Salomon[52] այս բոլորը պտտվում է գլխումս, խառնաշփոթ մի բանի պես։ Ամեն բան, cher enfant, կարող է վեհ լինել, և միևնույն ժամանակ ծիծաղելի։ Cette jeune belle de la vieillesse de David-cest un poe me[53], իսկ Պոլ դե Կոկի մոտ դրանից մի որևէ sce'ne de bassinoire[54] դուրս կգար, և մենք բոլորս կծիծաղեինք։ Պոլ դե Կոկը ոչ չափի զգացում ունի, ոչ ճաշակ, թեև տաղանդավոր է... Կատերինա Նիկոլաևնան ժպտում է... Ես ասացի, որ մենք չենք խանգարի։ Մենք սկսել ենք մեր սիրային պատմությունը և թող թողնեն մեզ այն ավարտել։ Թող դա երազանք լինի, բայց թող չխլեն մեզնից այդ երազանքը։
― Այսինքն ինչպե՞ս թե երազանք, իշխան։
― Երազա՞նք։ Ինչպե՞ս թե երազանք։ Թող երազանք լինի, միայն թե թող թողնեն, որ մեռնենք այդ երազանքով։
― Օ՜, իշխան, ինչո՞ւ մեռնեք։ Հիմա պետք է ապրեք ու ապրեք։
― Իսկ ես ի՞նչ եմ ասում։ Հենց այդ էլ պնդում եմ։ Ես վճռականորեն չգիտեմ, ինչու է կյանքն այդքան կարճ։ Որպեսզի չձանձրացնի, իհարկե, քանի որ կյանքն էլ իր՝ արարչի գեղարվեստական ստեղծագործությունն է, պուշկինյան բանաստեղծության ավարտուն ու անբասիր ձևով։ Կարճությունը գեղարվեստականության առաջին պայմանն է։ Բայց եթե մեկը չի ձանձրանում, նրան պետք է թողնել, որ ավելի երկար ապրի։
― Ասացեք, իշխան, դա արդեն հրապարակվա՞ծ է։
― Ոչ, սիրելիս, ամենևին ոչ. մենք բոլորս այդպես էլ պայմանավորվել ենք։ Ընտանեկան շրջանակներում, ընտանեկան, ընտանեկան։ Առայժմ ես միայն Կատերինա Նիկոլաևնային եմ գաղտնիքս իսպառ հայտնել, որովհետև ինձ մեղավոր եմ համարում նրա նկատմամբ։ Օ՜, Կատերինա Նիկոլաևնան հրեշտակ է, նա իսկապես հրեշտակ է։
― Այո, այո՜։
― Այո՞։ Դու էլ «այո՞»։ Իսկ ես կարծում էի, թե հենց դու նրա թշնամին ես։ Ախ, հա՜, ի դեպ, ախր նա խնդրել էր քեզ այլևս չընդունել։ Եվ պատկերացրու, դու որ ներս մտար, ես հանկարծ դրա մասին մոռացա։
― Ի՜նչ եք ասում,― բացականչեցի ես։― Ինչի՞ համար։
(Նախազգացումս ինձ չէր խաբել, այո, ես հենց դրա նման մի բան էլ նախազգում էի Տատյանայի գալուց սկսած)։
― Երեկ, սիրելիս, երեկ, ես նույնիսկ չեմ հասկանում, թե ինչպես ես հիմա ներս մտել, քանի որ միջոցներ են ձեռք առնված։ Ինչպե՞ս ես ներս մտել։
― Ուղղակի ներս եմ մտել։
― Որ ամենահավանականն է։ Եթե դու խորամանկությամբ մտնեիր, նրանք երևի քեզ կբռնեին, բայց որովհետև ուղղակի ես ներս մտել, նրանք էլ քեզ ներս են թողել։ Պարզությունը, mon cher, իսկապես բարձրագույն խորամանկություն է։
― Ես ոչինչ չեմ հասկանում, ուրեմն դուք է՞լ եք որոշել ինձ չընդունել։
― Ոչ, բարեկամս, ես ասել եմ, որ չեմ խառնվում... Այսինքն լիակատար համաձայնություն եմ տվել։ Եվ վստահ եղիր, սիրելի տղաս, որ ես քեզ շատ եմ սիրում։ Բայց Կատերինա Նիկոլաևնան չափազանց համառորեն պահանջել է... Ա՜, ահա, խնդրեմ։
Այդ րոպեին դռների մեջ հանկարծ երևաց Կատերինա Նիկոլաևնան։ Նա հագնված էր տանից դուրս գալու համար և, ինչպես և պատահել էր առաջներում, մտել էր հոր մոտ՝ նրան համբուրելու։ Ինձ տեսնելով նա կանգ առավ, շփոթվեց, արագ շրջվեց ու դուրս եկավ սենյակից։
― Voila![55]― բացականչեց ցնցված ու սոսկալի հուզված իշխանը։
― Դա թյուրիմացություն է,― բացականչեցի ես,― դա ինչ-որ մի րոպեի բան է... Ես... ես հիմա կվերադառնամ, իշխան։
Եվ ես դուրս նետվեցի Կատերինա Նիկոլաևնայի հետևից։
Հետո այն, ինչը հետևեց դրան, այնքան արագ կատարվեց, որ ես ոչ միայն չկարողացա ուշք ու միտքս ժողովել, այլև մի քիչ պատրաստվել, թե ինչպես ինձ պահեմ։ Եթե ես կարողանայի նախապատրաստվել, իհարկե, ինձ այլ կերպ կպահեի։ Բայց ես փոքրիկ տղեկի պես կորցրի ինձ։ Ես ուզում էի նետվել դեպի նրա սենյակները, բայց սպասավորը ճանապարհին ինձ ասաց, թե Կատերինա Նիկոլաևնան արդեն դուրս է եկել և կառեթ է նստում։ Ես գլխապատառ նետվեցի դեպի շքամուտքի սանդուղքը։ Կատերինա Նիկոլաևնան ցած էր իջնում մուշտակը հագին, իսկ նրա կողքից քայլում էր, կամ, ավելի լավ կլինի ասել, ուղեկցում էր նրան բարձրահասակ ու բարեկազմ մի սպա համազգեստով, առանց շինելի, սուրը կողքին, շինելը նրա հետևից տանում էր սպասավորը։ Բարոնն էր, մոտ երեսունհինգամյա գնդապետը, պճնամոլ սպայի մի տիպար, նիհարավուն, մի փոքր չափազանց երկարավուն դեմքով, կարմրաշեկ բեղերով և նույնիսկ արտևանունքներով։ Նրա դեմքը թեև ամենևին գեղեցիկ չէր, սակայն կտրական ու հանդուգն արտահայտություն ուներ։ Ես փութկոտ եմ նկարագրում, որքան որ նկատեցի այն րոպեին։ Իսկ մինչ այդ երբեք չէի տեսել նրան։ Ես վազում էի սանդուղքով նրանց հետևից անգլխարկ ու անմուշտակ։ Կատերինա Նիկոլաևնան առաջինն ինձ նկատեց և արագ ինչ-որ բան շշնջաց բարոնին։ Սա փորձեց գլուխը շրջել, բայց իսկույն էլ գլխով նշան արեց ծառային ու դռնապանին։ Շառան փորձեց արդեն դրսի դռան մոտ քայլ անել դեպի ինձ, բայց ես հետ հրեցի նրան ձեռքով ու նրանց հետևից դուրս նետվեցի առմուտք։ Բյորինգը կառեթ էր նստեցնում Կատերինա Նիկլոևնային։
― Կատերինա Նիկոլաևնա, Կատերինա Նիկոլաևնա,― անիմաստ բացականչում էի ես (հիմարի պես, հիմարի պես։ Օ՜, ես վերհիշում եմ ամեն բան, ես անգլխարկ էի)։
Բյորինգը կատաղած կրկին դեպի ծառան շրջվեց և բարձր ինչ-որ բան բղավեց նրան, մեկ թե երկու բառ, ես լավ չջոկեցի։ Ես զգացի, որ մեկը փորձեց բռնել արմունկս։ Այդ րոպեին կառեթը շարժվեց, ես բղավեցի նորից և նետվեցի կառեթի հետևից։ Ես տեսա, որ Կատերինա Նիկոլաևնան դուրս էր նայում կառեթի պատուհանից և, կարծես չափազանց անհանգստացած էր։ Սակայն առաջ նետվելով՝ իմ արագ շարժումներով ես, այդ մասին ամենևին չմտածելով, հանկարծ ուժեղ հրեցի Բյորինգին և, կարծեմ, շատ ցավոտ տրորեցի նրա ոտքը։ Նա թեթև ճիչ արձակեց, ատամները կրճտացրեց և իր ուժեղ ձեռքով բռնեց ուսս ու չարությամբ այնպես հրեց ինձ, որ ես մի երեք քայլ հետ թռա։ Հենց այդ պահին նրան հրամցրին շինելը, նա նետեց այն ուսերին, սահնակ նստեց և, սպասավորներին ու դռնապանին մատնանշելով ինձ սահնակից մի անգամ էլ ահեղ կերպով բղավեց։ Այստեղ սրանք ինձ բռնեցին ու հետ պահեցին, ծառաներից մեկը ուսերիս նետեց մուշտակս, մյուսը գլխարկս մատուցեց և... ես արդեն չեմ հիշում, թե ինչ էին նրանք խոսում այդ պահին, նրանք խոսում էին, իսկ ես կանգնել ու առանց ոչինչ հասկանալու նրանց էի լսում։ Բայց հանկարծ թողեցի նրանց ու վազեցի։
III
Ոչինչ չհասկանալով և մարդկանց դիպչելով՝ վերջապես վազեվազ հասա Տատյանա Պավլովնայի բնակարանը, նույնիսկ առանց գլխի ընկնելու, թե ճանապարհին կարող էի կառք վարձել։ Բյորինգը հրեց ինձ նրա ներկայությամբ։ Իհարկե, ես տրորել էի նրա ոտքը, և նա բնազդաբար հետ էր մղել ինձ, ինչպես մի մարդ, որի կոշտուկը տրորել էին (գուցեև իսկապես ես ջնջխել էի նրա կոշտուկը)։ Բայց տեսել էր նա, տեսել էր, որ ինձ բռնում են ծառաները, և այս բոլորը նրա ներկայությամբ, նրա ներկայությամբ։ Երբ ես ներս ընկա Տատյանա Պավլովնայի մոտ, առաջին րոպեին ոչինչ չկարողացա ասել, ներքին ծնոտս ցնցվում էր, կարծես տենդով բռնված։ Իսկապես էլ ես տենդով էի բռնված, և, բացի դրանից, լալիս էի... Օ՜ ես այնքա՜ն վիրավորված էի։
― Հը՞։ Ի՞նչ։ Դո՞ւրս նետեցին։ Եվ տեղն է քեզ, տեղն է քեզ,― ասաց Տատյանա Պավլովնան, ես լուռ նստեցի բազմոցին և նրան էի նայում։
355
― Սրան ի՞նչ է պատահել,― ակնդետ զննեց նա ինձ։― Առ, խմիր այս բաժակը, ջուր խմիր, խմիր։ Ասա, էլ ինչ անկարգություն ես այնտեղ արել։
Ես մրթմրթացի, որ ինձ դուրս են արել, իսկ Բյորինգը հրեց ինձ փողոցում։
― Մի բան հասկանալ կարո՞ղ ես, թե դեռ ոչ։ Առ, կարդա, հիացիր։― Եվ սեղանի վրայից վերցնելով երկտողը տվեց այն ինձ, իսկ ինքը սպասողական վիճակում կանգնեց իմ դիմաց։ Ես իսկույն ճանաչեցի Վերսիլովի ձեռագիրը, գրությունն ընդամենը մի քանի տող էր. դա երկտող էր Կատերինա Նիկոլաևնային. ես ցնցվեցի, և հասկանալու ունակությունս ակնթարթորեն վերադարձավ ինձ իր ողջ ուժով։ Ահա այդ սոսկալի, այլանդակ, անհեթեթ, ավազակաբարո գրության բովանդակությունը, բառ առ բառ.
«Ողորմած տիկին, Կատերինա Նիկոլաևնա,
Որքան էլ անառակ լինեք, համաձայն ձեր խառնվածքի ու վարպետության, այնուամենայնիվ կարծում էի, թե կզսպեք ձեր կրքերը և համենայն դեպս երեխաների նկատմամբ ոտնձգություններ չեք անի։ Բայց դուք դրանից էլ չամաչեցիք։ Տեղեկացնում եմ ձեզ, որ ձեզ հայտնի փաստաթուղթը հավանաբար այրված չէ մոմի բոցով և Կրաֆտի մոտ չի եղել երբեք, այնպես որ դուք դրանից ոչինչ չեք շահելու։ Որեմն իզուր մի այլասերեք պատանուն։ Խնայեցեք նրան, նա դեռ անչափահաս է, համարյա տղեկ, որը զարգացած չէ ոչ մտավոր, ոչ ֆիզիկական տեսակետից, ի՞նչ օգուտ ձեզ նրանից։ Ես շահագրգռված եմ նրա նկատմամբ, ուստիև հանդգնեցի գրել ձեզ, թեև հաջողության հույս չունեմ։ Պատիվ ունեմ ձեզ զգուշացնելու, որ միաժամանակ սրա պատճենը ուղարկում եմ բարոն Բյորինգին։
Ա. Վերսիլով»։
Ես գունատվում էի կարդալիս, բայց հետո հանկարծ կարմրատակեցի, և շրթունքներս դողացին զայրույթից։
― Սա իմ մասին է գրում։ Սա այն բանի մասին է, որ նախանցյալ օրը ես պատմել եմ նրան,― ցասումնալից բղավեցի ես։
― Բանն էլ հենց դա է, որ պատմել ես,― գրությունը ձեռքիցս խլեց Տատյանա Պավլովնան։
― Բայց... ես այդ չեմ ասել, բոլորովին այդ չեմ ասել։ Տեր Աստված, ի՜նչ կարող է իմ մասին հիմա մտածել նա։ Բայց սա հո խելագար է։ Իսկական խելագար... Ես երեկ եմ նրան տեսել։ Նամակը ե՞րբ է ուղարկել։
― Երեկ ցերեկն է ուղարկել, երեկոյան տեղ է հասել, իսկ այսօր նա անձամբ է ինձ հանձնել։
― Բայց ես երեկ անձամբ եմ տեսել Վերսիլովին, նա խելագար է։ Վերսիլովն այդպես չէր կարող գրել, դա խելագար է գրել։ Ո՞վ կարող է այդպես գրել տիկնոջը։
― Այ, հենց դրա նման խելագարներն են կատաղած գրում, երբ խանդից ու զայրույթից կուրանում են ու խլանում, իսկ արյունը թույն-մկնդեղ է դառնում... Իսկ դու դեռ չգիտեիր նրան, թե ինչ մարդ է նա։ Հենց սրա համար նրան կթխկացնեն, այնպես որ միայն թաց տեղ կմնա նրանից։ Ինքն է տապարի տակ մտնում։ Ավելի լավ չէ՞ր գիշերով գնայիր Նիկոլայի երկաթուղին, գլուխդ դնեիր ռելսերին, նրանք էլ կթռցնեին, եթե քեզ համար ծանր էր դարձել ուսերիդ կրելը։ Քեզ ինչը դրդեց նրան պատմել։ Քեզ ի նչը դրդեց նրան չարացնել։ Գլուխդ գովե՞լ ուզեցիր։
― Բայց դա ինչ ատելություն է։ Ի՜նչ ատելություն,― ձեռքերս գլխիս խփեցի ես,― և ինչի՞ համար, ի՞նչի համար։ Կնոջ նկատմամբ։ Ի՞նչ է արել նա Վերսիլովին։ Ի՞նչ հարաբերություններ են ունեցել, որ հնարավոր է եղել այդպիսի նամակ գրել։
― Ա-տե-լու-թյուն,― կատաղի հեգնանքով տնազս արեց Տատյանա Պավլովնան։
Արյունը նորից գլուխս խփեց, հանկարծ, կարծես, մի արդեն բոլորովին նոր բան հասկացա, ես հարցական նրան էի նայում ակնդետ։
― Կորիր այստեղից,― ծղրտաց նա, արագ երեսն ինձնից թեքելով, և ձեռքը վրաս թափահարեց։― Բավական է, ինչքան ձեզ բոլորիդ հետ գլուխ դրեցի։ Հիմա էլ վերջ։ Թեկուզ բոլորդ էլ գետնի տակն անցնեք... Միայն մորդ եմ դեռ խղճում...
Ես, իհարկե, վազեցի Վերսիլովի մոտ։ Բայց այսպիսի՜ նենգություն։ Այսպիսի՜ նենգություն։
IV
Վերսիլովը մենակ չէր։ Բացատրեմ նախապես, այդպիսի նամակ ուղարկելով երեկ Կատերինա Նիկոլաևային և իսկապես (միայն Աստված գվիտե, թե ինչու) դրա պատճենը բարոն Բյորինգին, նա բնականաբար, հենց այսօր, օրվա ընթացքում պետք է սպասեր իր արարքի հայտնի «հետևանքներին» և այդ պատճառով յուրատեսակ միջոցներ էր ձեռք առել, դեռ առավոտվանից մայրիկին ու Լիզային (որը, ինչպես իմացա հետո, դեռ առավոտյան վերադարձիս, հիվանդացել էր և պառկած էր անկողնում) փոխադրել էր վերև այսպես կոչված «դագաղ», իսկ սենյակներն ու հատկապես սեր «հյուրասենյակը» խիստ խնամքով հավաքված էին ու մաքրված։ Եվ իսկապես, ցերեկվա ժամը երկուսին նրա մոտ շնորհ էր բերել բարոն Ռ.-ն, գերմանական ծագումով մի զինվորական, գնդապետ, քառասնամյա մի պարոն, բարձրահասակ, չորավուն և տեսքից՝ ֆիզիկապես շատ ուժեղ մարդ, նույնպես կարմրամազ, ինչպես և Բյորինգը, և միայն մի քիչ ճաղատավոր։ Սա այն Ռ. բարոններից մեկն էր, որոնք շատ շատ են ռուսական զինվորական ծառայության մեջ, բոլորն էլ բարոնական խիստ սնապարծությամբ օժտված, բացարձակապես զուրկ կարողությունից, ապրում էին ռոճիկով և չափազանց ջանադիր ու շարային ծառայությանը լավ ծանոթ զինվորներ էին։ Նրանց բացատրության սկիզբը ես չհասցրի լսել, երկուսն էլ շատ աշխուժացած էին և ինչպես կարող էին չլինել։ Վերսիլովը նստած էր սեղանի առջև՝ բազմոցին, իսկ բարոնը կողքանց, բազկաթոռին։ Վերսիլովը գունատ էր, բայց խոսում էր զուսպ և բառերն անփույթ արտասանելով, իսկ բարոնը ձայնը բարձրացնում էր և, ըստ երևույթին, հակված էր պոռթկուն շարժումների, մեծ լարումով էր իրեն զսպում, բայց նայում էր խիստ, գոռոզամիտ և նույնիսկ արհամարհական հայացքով, եթե ոչ առանց որոշակի զարմանքի։ Ինձ տեսնելով՝ նա խոժոռվեց, բայց Վերսիլովը համարյա ուրախացավ.
― Բարև, սիրելիս։ Բարոն, հենց սա է այն չափազանց երիտասարդ տղան, որը հիշատակված է երկտողի մեջ և, հավատացեք, որ նա չի խանգարել, այլ նույնիսկ կարող է պետք գալ։― (Բարոնը արհամարհական մի հայացք նետեց ինձ վրա)։― Սիրելիս,― ինձ դառնալով՝ ավելացրեց Վերսիլովը,― ես նույնիսկ ուրախ եմ, որ դու եկար, և այդ պատճառով նստիր անկյունում, խնդրեմ, մինչև բարոնն ու ես կավարտենք մեր գործը։ Մի անհանգստացեք, բարոն, նա միայն կնստի անկյունում։
Ինձ համար միևնույն էր, որովհետև վճիռս ընդունել էի և, բացի դրանից, այդ բոլորը զարմացնում էր ինձ. ես լուռ նստեցի անկյունում, որքան կարելի էր ավելի խոր անկյունում և մնացի նստած մինչև բացատրության ավարտը առանց աչքս թարթելու և ամենաթեթև շարժումն անգամ անելու...
― Մի անգամ էլ եմ կրկնում, բարոն,― հատ-հատ ու հաստատուն արտասանելով բառերը՝ ասաց Վերսիլովը,― որ Կատերինա Նիկոլաևնա Ախմակովային, որին գրել եմ այդ անվայել ու հիվանդագին նամակը, ոչ միայն ամենաազնվաբարո էակն եմ համարում, այլև բոլոր կատարելությունների գագաթնակետը։
― Սեփական խոսքերի այդպիսի հերքումը, ինչպես արդեն նկատեցի, նման է դրանց նոր հաստատման,― բառաչեց բարոնը։― Ձեր խոսքը վճռականորեն անհարգալից է։
― Եվ սակայն, ամենաճիշտը կլինի, եթե դուք այն ընդունեք նրա ճշգրիտ իմաստով։ Ես, գիտեք, մոլուցքի նոպաներ եմ ունենում և... այլ խախտումներով եմ տառապում և նույնիսկ բուժվում եմ, և այդ պատճառով էլ պատահեց այնպես, որ նման մի րոպեի...
― Այդ բացատրությունները ոչ մի կերպ չեն կարող ընդունվել։ Նորից ու նորից եմ ասում ձեզ, որ դուք համառորեն շարունակում եք սխալվել, միգուցե դիտավորյալ եք ուզում սխալվել։ Ես հենց սկզբից ձեզ նախազգուշացրի, որ այդ տիկնոջը վերաբերող հարցը, այսինքն՝ ըստ էության գեներալի այրի Ախմակովային ուղղված ձեր նամակի մասին մեր ներկա բացատրությամբ պետք է իսպառ վերացվի, իսկ դուք շարունակ վերադառնում եք դրան։ Բարոն Բյորինգը խնդրել է ինձ ու հանձնարարել հատկապես պարզաբանել ըստ էության այն, ինչը այստեղ միայն իրեն է վերաբերում, այսինքն՝ ձեր հանդուգն հղումը այս «պատճենի» և ձեր նամակի հավելումը, թե «դուք պատրաստ եք պատասխան տալ դրա համար ինչով և ինչ ձևով որ կամենան»։
― Բայց թվում է, թե վերջինն առանց բացատրությունների էլ արդեն պարզ է։
― Հասկանում եմ, արդեն լսեցի։ Դուք նույնիսկ ներողություն չեք խնդրում, այլ միայն շարունակում եք պնդել, թե «պատրաստ եք պատասխան տալ ինչով և ինչ ձևով որ կամենան»։ Բայց այդպես չափազանց էժան բան կստացվի։ Այդ իսկ պատճառով ես այժմ էլ հենց իրավասու եմ համարում ինձ, հօգուտ այն ուղղության, որ դուք համառորեն ուզում եք հաղորդել այս բացատրությանը, արդեն առանց քաշվելու ամեն բան արտահայտել ձեզ իմ կողմից, այսինքն՝ ես եկա այն եզրակացության, որ բարոն Բյորինգը ոչ մի դեպքում չի կարող գործ ունենալ ձեզ հետ... հավասար հիմունքներով։
― Նման որոշումը, իհարկե, ամենաշահեկաններից մեկն է ձեր բարեկամ բարոն Բյորինգի համար, և խոստովանում եմ, դուք ինձ ամենևին չզարմացրիք, ես դրան սպասում էի։
Նկատեմ փակագծերի մեջ, հենց առաջին խոսքից ու առաջին հայացքից ես չափազանց լավ էի տեսնում, որ Վերսիլովը պայթյուն է որոնում, գրգռում է ու մարտի հրավիրում այդ դյուրագրգիռ բարոնին և միգուցե չափազանց էր չարաշահում նրա համբերությունը, բարոնը խոցված էր.
― Լսել եմ, որ դուք սրամիտ կարող եք լինել, բայց սրամտությունը դեռ խելամտություն չէ։
― Արտակարգ խորամիտ դիտողություն է, գնդապետ։
― Ես ձեր գովասանքի կարիքը չունեմ,― ճչաց բարոնը,― և դատարկաբանության չեմ եկել։ Բարի եղեք լսել․ ձեր նամակն ստանալով բարոն Բյորինգը տարակուսանքի մեջ էր, որովհետև այն գժանոցի մասին էր վկայում։ Եվ, իհարկե, իսկույն էլ կարելի էր միջոց գտնել ձեզ... հանդարտեցնելու։ Բայց, մի քանի որոշակի նկատառումներից ելնելով, զիջողություն արվեց ձեր նկատմամբ և տեղեկությունններ հավաքվեցին ձեր մասին, պարզվեց, որ թեև դուք պատկանել եք լավ հասարակությանը և մի ժամանակ ծառայել եք գվարդիայում, բայց հասսարակությունից վտարվել եք, և ձեր վարկը ավելի քան կասկածելի է։ Սակայն, չնայած նույնիսկ դրան, ես եկել եմ այստեղ, որպեսզի անձամբ հավաստիանամ, իսկ դուք խնդրեմ, դեռ թույլ եք տալիս ձեզ բառախաղ խաղալ և ինքներդ էլ վկայեցիք ձեր մասին, թե մոլուցքի նոպաներ եք ունենում։ Բավակա՛ն է։ Բարոն Բյորինգի դիրքն ու նրա համբավը չեն կարող զիջել այս գործում... Մի խոսքով, ողորմած պարոն, ես լիազորված եմ ձեզ հայտարարելու, որ եթե կրկնությունը կամ նախորդ արարքին նման թեկուզ որևէ բան հաջորդի, ապա անհապաղ ձեզ հանդարտեցնելու միջոցներ կգտնվեն, և միանգամայն շտապ ու անվրեպ միջոցներ, հավատացնում եմ ձեզ։ Մենք անտառում չենք ապրում, այլ՝ բարեկարգ պետության մեջ։
― Այդքան վստա՞հ եք դրանում, իմ բարի բարոն Ռ.։
― Գրողը տանի,― հանկարծ վեր կացավ տեղից բարոնը,― դուք ինձ մեծ փորձության եք ենթարկում ապացուցելու ձեզ հենց այժմ, որ ես այնքան էլ «ձեր բարի բարոն Ռ.-ն չեմ»։
― Օհ, նորից եմ ձեզ զգուշացնում,― տեղից վերկացավ նաև Վերսիլովը,— որ այստեղ, ոչ այնքան հեռու, կինս ու դուստրս են գտնվում... և այդ պատճառով կխնդրեի ձեզ այդքան բարձր չխոսեք, որովհետև ձեր բղավոցները նրանց են հասնում...
― Ձեր կինը... սատանա... Եթե ես հիմա նստել ու խոսում եմ ձեզ հետ, ապա միայն այն նպատակով, որ պարզաբանեմ այս նողկալի գործը,― նույն զայրույթով և ամենևին ձայնը չիջեցնելով՝ շարունակեց բարոնը։― Բավական է,― բղավեց նա ցասումնալից,― դուք ոչ միայն վտարված եք օրինավոր մարդկանց շրջանից, այլև մոլագար եք, իսկական ցնորված մոլագար, և հենց այդպես էլ բնութագրել են ձեզ։ Դուք արժանի չեք զիջողամտության, և ես հայտարարում եմ ձեզ, որ այսօր ևեթ միջոցներ կձեռնարկվեն ձեր նկատմամբ, և ձեզ կկանչեն մի այնպիսի տեղ, որտեղ ձեզ խելքի կբերեն... և քաղաքից կհեռացնեն։
Խոշոր ու արագ քայլերով նա դուրս եկավ սենյակից։ Վերսիլովը չուղեկցեց նրան։ Նա կանգնել, ցրված հայացքով ինձ էր նայում և կարծես ինձ չէր նկատում, հանկարծ նա ժպտաց, մազերը հետ գցեց և, գլխարկը վերցնելով, նույնպես դեպի դուռը դիմեց։ Ես բռնեցի նրա ձեռքը։
― Ախ, հա՜, դու է՞լ ես այստեղ։ Դու... լսեցի՞ր,― կանգ առավ նա իմ առաջ։
― Ինչպե՞ս կարողացաք այդպես վարվել։ Ինչպե՞ս կարողացաք այդպես աղավաղել, այդպես խայտառակել... Այդքան նենգ լինել։
Նա սևեռուն ինձ էր նայում, բայց նրա ժպիտը գնալով ավելի ու ավելի էր լայնանում և վճռականորեն ծիծաղի էր վերածվում։
― Ախր ինձ խայտառակեցին... Նրա, նրա ներկայությամբ։ Ինձ ծաղրեցին, նսեմացրին նրա աչքում, իսկ բարոնը... նա հենց ինձ,― ինձ կորցրած՝ բղավեցի ես։
― Մի՞թե։ Ախ, խեղճ տղա, ո՜նց եմ քեզ խղճում... Ուրեմն քեզ այնտեղ ծաղ-րե-ցին։
― Դուք ծիծաղում եք, ծիծաղում եք ինձ վրա։ Ձեր ծիծաղը գալիս է։
Նա արագ խլեց իր ձեռքը իմ ձեռքից, գլխարկը դրեց և, ծիծաղելով, արդեն իսկապես ծիծաղելով, դուրս եկավ բնակնսրանից։ Ի՞նչ միտք ուներ նրա հետևից վազելը, ինչի՞ համար։ Ես ամեն բան հասկացա և ամեն բան կորցրի մեկ րոպեում։ Հանկարծ ես տեսա մայրիկիս, նա իջել էր վերևից և երկչոտ շուրջն էր նայում։
― Գնա՞ց։
Ես լուռ գրկեցի նրան, նա էլ ինձ, ամուր, շատ ամուր, ուղղակի հպվեց ինձ։
― Մայրիկ, սիրելիս, մի՞թե կարելի է, որ դուք այստեղ մնաք։ Եկեք հենց հիմա գնաք, ես ձեզ կթաքցնեմ, ես տաժանակրի նման կաշխատեմ ձեզ համար, ձեզ ու Լիզայի համար... Թողնենք սրանց բոլորին, բոլորին ու գնանք։ Մենակ լինենք։ Հիշո՞ւմ եք, մայրիկ, ինչպես էիք ինձ մոտ, Տուշարի դպրոցը գալիս, և ինչպես ես ձեզ ճանաչել չէի ուզում։
― Հիշում եմ, սիրելիս, ողջ կյանքումս ես մեղավոր եմ քո առաջ, ես քեզ ծնել եմ, բայց քեզ չեմ ճանաչել։
― Նա է մեղավոր դրանում, մայրիկ, նա՛ է ամեն բանում մեղավոր, նա մեզ երբեք չի սիրել։
― Ոչ, սիրել է։
― Գնանք, մայրիկ։
― Ինչպե՜ս կարող եմ նրանից հեռանալ, իսկ նա ինքը երջանի՞կ է, ի՞նչ է։
― Ու՞ր է Լիզան։
― Պառկած է, եկավ ու իրեն վատ զգաց, վախենում էր։ Իսկ նրանք, ի՞նչ է, շա՞տ բարկացած են սրա վրա։ Հիմա ի՞նչ են սրան անելու։ Ու՞ր գնաց։ Ի՞նչ էր այդ սպան այստեղ սպառնում։
― Ոչինչ էլ դրան չի լինի, մայրիկ, նրան երբեք ոչինչ չի լինում, նրան երբեք ոչինչ չի պատահի և չի կարող պատահել։ Դա այդպիսի մարդ է։ Ահա Տատյանա Պավլովնան, նրան հարցրեք, եթե ինձ չեք հավատում, ահա նա։ (Տատյանա Պավլովնան հանկարծ մտավ սենյակ)։ Մնաք բարով, մայրիկ։ Ես ձեզ և հիմա, և հետո եթե գամ, կրկին նույնն եմ հարցնելու...
Ես դուրս վազեցի, ոչ միայն Տատյանա Պավլովնային, ես ոչ ոքի չէի կարող տեսնել, մայրիկն էլ էր ինձ տանջում։ Ես ուզում էի մենակ լինել, մեն-մենակ։
V
Բայց դեռ մի փողոց էլ չանցած զգացի, որ չեմ կարող քայլել անիմաստ հրմշտվելով այս օտար ու անտարբեր ժողովրդի հետ, բայց ո՞ւր կորչեմ։ Ո՞ւմ եմ ես պետք և ի՞նչ է հիմա ինձ պետք։ Ես մեքենայորեն հասա իշխան Սերգեյ Պետրովիչի տանը՝ ամենևին չմտածելով նրա մասին։ Նա տանը չէր։ Պյոտրին (նրա ծառային) ես ասացի, որ կսպասեմ նրա աշխատասենյակում (ինչպես եղել էր բազմիցս)։ Նրա աշխատասենյակը կահկարասիով լեփ-լեցուն, շատ բարձր առաստաղով մի մեծ սենյակ էր։ Ես անցա ամենամութ անկյունը, նստեցի բազմոցին և, արմունկներս սեղանին դնելով, գլուխս հենեցի զույգ ձեռքերիս։ Այո, ահա հարցս. «Ի՞նչ է ինձ հիմա պետք»։ Եթե ես այն ժամանակ նույնիսկ կարողանայի ձևակերպել այդ հարցը, ապա ավելի պակաս հնարավոր էր, որ կարողանայի պատասխանել դրան։
Բայց ես ո՛չ կարգին մտածել կարող էի, ո՛չ էլ հարցնել։ Վերը ես արդեն հաղորդել եմ, որ այդ վերջին օրերին ես «ջախջախված էի իրադարձություններից»։ Հիմա ես նստել էի և ամեն բան քաոսի պես պտտվում էր գլխումս։ «Այո, ամեն բան աչքիցս վրիպել է, և ես նրանից ոչինչ չեմ հասկացել,― մեկ-մեկ առկայծում էր գլխումս։― Հիմա նա ուղիղ երեսիս ծիծաղեց. բայց ինձ վրա չէր ծիծաղում, այստեղ գլխավորը Բյորինգն է և ոչ թե ես։ Նախանցյալ օրը ճաշի ժամանակ նա արդեն ամեն բան գիտեր և մռայլ էր։ Նա որսացել էր ինձնից իր հիմար խոստովանությունը պանդոկում և աղավաղել ողջ ճշմարտությունը, թեև նրա ինչի՞ն էր պետք ճշմարտությունը։ Նա ինքն էլ կիսով չափ չի հավատում այն բոլորին, որ գրել էր Կատերինա Նիկոլաևնային։ Նրան միայն պետք էր վիրավորել, անիմաստ վիրավորել, առանց նույնիսկ իմանալու, թե ինչի համար, խծբծանքը պատրվակ դարձնելով, իսկ պատրվակը ես տվեցի... Կատաղած շան արարք։ Իսկ հիմա ուզում է սպանե՞լ Բյորինգին, ի՞նչ է։ Ինչի՞ համար։ Նրա սիրտը գիտե, ինչի՞ համար։ Իսկ ես ոչինչ չգիտեմ, թե ինչ կա նրա սրտում... Ոչ, ոչ, հիմա էլ չգիտեմ։ Մի՞թե այդքան կրքոտ է նրան սիրում, կամ այդքան կրքոտ ատում։ Ես չգիտեմ, բայց արդյո՞ք ինքը գիտե։ Այդ ի՞նչ ասացի մայրիկիս, թե «նրան ոչինչ չի կարող պատահել», ի՞նչ էի ուզում դրանով ասել։ Կորցրի՞ ես նրան, թե՞ չեմ կորցրել»։
«... Նա տեսավ, թե ինչպես էին ինձ հրմշտում... Նա է՞լ էր ծիծաղում, թե՞ ոչ։ Ես կծիծաղեի։ Լրտես էին ծեծում, լրտես...»։
«Ի՞նչ կնշանակե (առկայծեց գլխումս), ինչ կնշանակե այն, որ Վերսիլովը մտցրել է իր գարշելի նամակի մեջ, իբր փաստաթուղթը ամենևին էլ. այրված չէ, այլ գոյություն ունի...»։
«Նա չի սպանի Բյորինգին և այժմ երևի նստած է պանդոկում ու «Լյուչիան» է լսում։ Բայց գուցե «Լյուչիայից» հետո կգնա ու կսպանի Բյորինգին։ Բյորինգն ինձ հրեց, և համարյա խփեց, բայց խփե՞ց արդյոք։ Բյորինգը նույնիսկ Վերսիլովի հետ մենամարտելուց է զզվում, ուրեմն կգա՞ ինձ հետ մենամարտելու։ Գուցե ես պետք է ատրճանակով սպանեմ նրան վաղը, սպասելով նրան փողոցում...»։ Եվ այս միտքը անցկացրի գլխովս միանգամայն մեքենայորեն, ամենևին կանգ չառնելով դրա վրա։
Երբեմն ինձ կարծես թվում էր, թե հիմա դուռը կբացվի, ներս կմտնի Կատերինա Նիկոլաևնան, ձեռքն ինձ կմեկնի, և մենք միասին կծիծաղենք... Օ՜, իմ սիրելի ուսանող։ Դա աչքիս էր երևում, այսինքն իմ երազանքն էր, երբ արդեն շատ էր մթնել սենյակում։ «Եվ արդյոք վաղուց էր, որ ես կանգնում էի նրա դիմաց, հրաժեշտ տալիս նրան, իսկ նա ձեռքն ինձ էր մեկնում ու ծիծաղում։ Ինչպե՞ս կարող էր պատահել, որ այսքան կարճ ժամանակամիջոցում այսքան սոսկալի հեռավորություն ստացվեց։ Պետք է ուղղակի գնալ նրա մոտ, բացատրվել իսկույն, հենց այս րոպեիս, պարզ ու հասարակ։ Տեր Աստված, ինչպե՞ս հանկարծ մի բոլորովին նոր աշխարհ սկսվեց։ Այո, նոր աշխարհ, բոլորովին, բոլորովին նոր... Իսկ Լիզան, իսկ իշխանը, դրանք դեռ հներն են... Ահա, հիմա ես իշխանի տանն եմ։ Եվ մայրիկս, ինչպե՞ս կարող էր նրա հետ ապրել, եթե այդպես է։ Ես կկարողանայի, ես ասեն բան կարող եմ, բայց նա։ Իսկ հիմա ի՞նչ է լինելու»։ Եվ ահա Լիզայի, Աննա Անդրեևնայի, Ստեբելկովի, իշխանի, Աֆերդովի, բոլորի կերպարանքները, կարծես հողմապտույտով, անհետ առկայծեցին իմ հիվանդ ուղեղում։ Բայց մտքերս գնալով ավելի ու ավելի անձև ու անորսալի էին դառնում, և ես ուրախանում էի, երբ հաջողվում էր իմաստավորել դրանցից որևէ մեկն ու կառչել դրանից։
«Ես «միտք» ունեմ,― կարծես հանկարծ մտածեցի ես,― բայց արդյո՞ք այդպես է։ Արդյո՞ք անգիր չեմ արել ես այն։ Իմ միտքը խավար է և մեկուսացում, բայց մի՞թե այժմ հնարավոր է կրկին հետ սողալ դեպի նախկին խավարը։ Ախ, Տեր Աստված, ես, ախր, չեմ այրել «փաստաթուղթը»։ Ես այդպես էլ մոռացա այրել այն նախանցյալ օրը։ Կվերադառնամ ու կայրեմ մոմի բոցով, հենց մոմի բոցով, միայն թե չգիտեմ, արդյո՞ք դա եմ մտածում...»։
Վաղուց մթնել էր, և Պյոտրը ներս բերեց մոմերը։ Նա կանգնեց գլխավերևս ու հարցրեց, մի բան կերե՞լ եմ, թե՞ ոչ։ Ես միայն ձեռքով արեցի։ Սակայն մի ժամից նա թեյ բերեց ինձ համար, և ես ագահորեն խմեցի մի մեծ գավաթ։ Հետո ես հարցրի, թե ժամը քանիսն է։ ժամը ութն անց էր կես, և ես նույնիսկ չզարմացա, որ արդեն հինգ ժամ է, ինչ այստեղ նստած եմ։
― Ես արդեն մի երեք անգամ մտել եմ ձեզ մոտ,― ասաց Պյոտրը,― բայց դուք, կարծեմ, քնած էիք։
Իսկ ես չէի էլ հիշում, թե նա ներս է մտել։ Չգիտեմ ինչու, բայց հանկարծ սոսկալի վախենալով, որ «քնած» եմ եղել, վերկացա ու սկսեցի հետ ու առաջ անել սենյակում, որպեսզի նորից «չքնեմ»։ Ի վերջո, գլուխս սկսեց ուժեղ ցավել։ Ճիշտ ժամը տասին ներս մտավ իշխանը, և ես զարմացա, որ նրան եմ սպասել, ես բոլորովին, բոլորովին մոռացել էի նրա մասին։
― Դուք այստեղ եք, իսկ ես գնացել էի ձեր տուն՝ ձեզ վերցնելու,― ասաց նա ինձ։ Նրա դեմքը մռայլ էր ու խիստ, առանց ամենաչնչին ժպիտի։ Աչքերում՝ անշարժ միտք։
― Ես չարչարվել եմ ամբողջ օրը ու բանացրել բոլոր միջոցները,― շարունակեց նա սևեռուն։― Ամեն բան փլզում էր, իսկ ապագայում՝ սարսափ... (Նա այդպես էլ չէր եղել իշխան Նիկոլայ Իվանովիչի մոտ)։ Տեսա Ժիբելսկուն, անտանելի մարդ է։ Գիտեք ինչ, նախ պետք է փող ունենալ, իսկ հետո կտեսնենք։ Իսկ եթե փողով էլ չհաջողվի, այն դեպքում... Բայց ես վճռեցի այսօր այդ մասին չմտածել։ Այսօր միայն փող կճարենք, իսկ վաղը ամեն բան կտեսնենք։ Ձեր նախանցյալ օրվա շահածը մինչև վերջին կոպեկը դեռ տեղում է։ Այնտեղ երեք հազարից երեք ռուբլի է պակաս։ Ձեր պարտքը դուրս գցելուց հետո, ձեզ մնում է երեք հարյուր քառասուն ռուբլի։ Վերցրեք դա և ևս յոթ հարյուր, որպեսզի հազար լինի, իսկ ես կվերցնեմ մնացած երկու հազարը։ Հետո կնստենք Զերշչիկովի մոտ երկու տարբեր ծայրերին և կփորձենք շահել տասը հազար, միգուցե մի բան կանենք, իսկ եթե չշահենք, այն դեպքում... Ի դեպ, հենց միայն դա է մնում։
Նա ճակատագրական հայացք նետեց ինձ վրա։
― Այո, այո,― կարծես հարություն առնելով՝ բղավեցի ես հանկարծ,― գնանք։ Ես հենց ձեզ էի սպասում...
Նկատեմ, որ այս ժամերի ընթացքում ես ոչ մի վայրկյան չեմ մտածել ռուլետկայի մասին։
― Իսկ անազնվությո՞ւնը։ Իսկ արարքի ստորությո՞ւնը,― հանկարծ հարցրեց իշխանը։
―Նրա մասին եք ասում, որ ռուլետկայի՞ ենք գնում։ Բայց չէ՞ որ դա ամեն ինչ է,― բացականչեցի ես,― փողն ամեն ինչ է։ Դա միայն ես և դուք ենք սուրբ, իսկ Բյորինգը հո ծախել է իրեն, Աննա Անդրեևնան հո ծախել է իրեն, իսկ Վերսիլովը, լսե՞լ եք, որ Վերսիլովը մոլագար է։ Մոլագար է, մոլագար։
― Դուք հիվանդ չե՞ք, Արկադի Մակարովիչ։ Ձեր աչքերն ինչ-որ տարօրինակ են։
― Դա ասում եք, որ առանց ի՞նձ գնաք։ Բայց ես հիմա ձեզնից էլ չեմ պոկվի։ Իզուր չէի ամբողջ գիշեր երազումս խաղ տեսնում։ Գնանք, գնանք,― աղաղակում էի ես, կարծես ամեն բանի լուծումը գտել էի հանկարծ։
― Դե գնանք, թեև դուք տենդով եք բռնված, իսկ հետո...
Նա խոսքը չավարտեց։ Ծանր, սոսկալի էր նրա դեմքը։ Մենք արդեն դուրս էինք գալիս։
― Գիտե՞ք արդյոք,― հանկարծ ասաց նա, կանգ առնելով դռների մեջ,― որ մի ելք էլ կա փորձանքից, բացի խաղից։
― Ի՞նչ ելք։
― Իշխանական։
― Ո՞րն է, ո՞րը։
― Հետո կիմանաք՝ որը։ Միայն իմացեք, որ ես արդեն արժանի չեմ դրան, որովհետև ուշացել եմ։ Գնանք, իսկ դուք կհիշեք իմ խոսքը։ Փորձենք լակեյական ելքը... Եվ մի՞թե ես չգիտեմ, որ գիտակցաբար, լիակատար իմ կամքով, գնում եմ և վարվում լակեյի պես։
VI
Ես այսպես նետվեցի ռուլետկա խաղալու, կարծես հենց նրանում էր կենտրոնացած իմ ամբողջ փրկությունը, իմ միակ ելքը, մինչդեռ, ինչպես արդեն ասացի, մինչև իշխանի գալը ես դրա մասին չէի էլ մտածել։ Եվ խաղալու էլ գնում էի ոչ ինձ համար, այլ իշխանի փողով հենց իշխանի համար, իմաստավորել չեմ կարող, թե ինչն էր ինձ ձգում, բայց ձգում էր անհաղթահարելիորեն։ Օ՜, այս մարդիկ, այս դեմքերը, այս խաղաբանկ դնողները, այս խաղամիջոցների ճիչերը, Զերշչիկովի այս ամբողջ գարշելի դահլիճը երբեք, երբեք այս բոլորն այդքան նողկալի, այդքան մռայլ, այդքան բռի ու տխուր չեն թվացել, ինչպես այս անգամ։ Ես շատ լավ եմ հիշում այն վիշտն ու թախիծը, որ ժամանակ առ ժամանակ սեղմում էր սիրտս սեղանի մոտ նստածս բոլոր ժամերին։ Բայց ինչո՞ւ չէի հեռանում։ Ինչո՞ւ էի դիմանում, կարծես մի ճակատագիր զոհաբերություն, սխրագործություն էի հանձն առել։ Միայն մի բան կասեմ, հազիվ թե այն ժամանակվա վիճակիս մասին կարող եմ ասել, թե ողջամիտ էի։ Մինչդեռ երբեք այդքան խելացի չեմ խաղացել, ինչպես այդ երեկո։ Ես լռակյաց էի ու սևեռուն, ուշադիր ու շրջահայաց սոսկալի, ես համբերատար էի ու ժլատ և միևնույն ժամանակ վճռական բախտորոշ րոպեներին։ Ես կրկին տեղավորվեցի zero-յի մոտ, այսինքն` կրկին Զերշչիկովի ու Աֆերդովի միջև, որը միշտ նստում էր Զերշչիկովի աջ կողմում, ինձ զզվանք էր պատճառում այդ տեղը, բայց ես անպատճառ ուզում էի դնել zero-յի վրա, իսկ բոլոր մյուս տեղերը zero-յի մոտ զբաղված էին։ Արդեն մեկ ժամից մի քիչ ավելի էր, ինչ խաղում էինք, վերջապես նստածս տեղից տեսա, որ իշխանը հանկարծ վերկացավ և գունատ դեմքով անցավ մեզ մոտ և կանգ առավ դիմացս, սեղանի մյուս կողմում. նա ողջը տանուլ էր տվել և լուռ նայում էր իմ խաղին, ի դեպ, հավանաբար, ոչինչ դրանից չհասկանալով և նույնիսկ արդեն առանց խաղի մասին մտածելու։ Այդ ժամանակ ես հենց նոր սկսել էի շահել, և Զերշչիկովը հաշվեց ու առջևս դրեց շահածս գումարը։ Հանկարծ Աֆերդովը լուռ, իմ աչքի առաջ, ամենահանդուգն ձևով վերցրեց ու իր առջև դրված կիտուկին միացրեց իմ հարյուրանոցներից մեկը։ Ես բղավեցի և բռնեցի նրա ձեռքը։ Այդ պահին ինձ մի բան պատահեց, որ ես ամենևին չէի սպասում, ես, կարծես, թոկից փախա, կարծես, այդ օրվա բոլոր սարսափներն ու վիրավորանքները հանկարծ կենտրոնացան այդ միակ ակնթարթի մեջ, հարյուր ռուբլիանոցի այդ անհետացման մեջ։ Կարծես, մեջս ամբողջ կուտակվածն ու սեղմվածը հենց այս ակնթարթին էր սպասում, որպեսզի դուրս ժայթքի։
― Սա գող է, հենց հիմա նա ինձնից մի հարյուրանոց գողացավ,― շուրջս նայելով, ինձ կորցրած, բացականչեցի ես։
Չեմ նկարագրում այստեղ բարձրացած իրարանցումը, նման պատմությունը կատարյալ նորություն էր այստեղ։ Զերշչիկովի մոտ մարդիկ իրենց վայելուչ էին պահում և հենց դրանով էլ հայտնի էր խաղը նրա մոտ։ Բայց և ինձ կորցրել էի։ Աղմուկ-աղաղակի մեջ հանկարծ լսվեց Զերշչիկովի ձայնը.
― Եվ սակայն փողը չկա, իսկ այն հենց նոր այստեղ էր։ Չորս հարյուր ռուբլի։
Սիանգամից մի ուրիշ պատմություն էլ դուրս եկավ։ Զերշչիկովի քթի տակից կորավ բանկի փողը, չորս հարյուր ռուբլիանոց մի կապուկ։ Զերշչիկովը ցույց էր տալիս այն տեղը, ուր այն դրված էր, «հենց նոր դրված էր», և պարզվում էր, որ այդ տեղը ճիշտ իմ կողքին էր, առնչվում էր ինձ հետ, այն տեղի հետ, ուր դրված էին իմ փողերը, այսինքն՝ շատ ավելի ինձ մոտ, ուրեմն, քան Աֆերդովին։
― Գողն այստեղ է։ Սա է նորից գողացել, խուզարկեցեք սրան,― Աֆերդովին մատնանշելով բացականչում էի ես։
― Այս բոլորի պատճառն այն է,― համընդհանուր աղաղակների մեջ հնչեց մեկի ամպագոռգոռ, պատկառազդու ձայնը,― որ գալիս են անհայտ մարդիկ։ Ներս են թողնում չերաշխավորվածների։ Սրան ո՞վ է բերել։ Ո՞վ է սա։
― Ինչ-որ մի Դոլգոռուկի։
― Իշխա՞ն Դոլգոռուկի։
― Սրան իշխան Սոկոլսկին է բերել,― բղավեց մեկը։
― Լսո՞ւմ եք, իշխան,― մոլեգնած աղաղակում էի ես սեղանի մի ծայրից մյուսը,― սրանք էլ ինձ են գող համարում, մինչդեռ հենց ինձ են այստեղ թալանել։ Ասացեք իրենց, ասացեք իրենց իմ մասին։
Եվ հենց այդ պահին տեղի ունեցավ ադ ամբողջ օրվա... նույնիսկ ողջ կյանքիս ընթացքում կատարվածից ամենասարսափելին. իշխանն ուրացավ։ Ես տեսա, թե նա ինչպես թոթվեց ուսերը և ի պատասխան իր վրա թափված հարցերին, հատու և հստակ արտասանեց.
― Ես ոչ ոքի համար պատասխանատու չեմ։ Խնդրում եմ ինձ հանգիստ թողնեք։
Մինչ այդ Աֆերդովը կանգնել էր ամբոխի մեջ և բարձրաձայն պահանջում էր, որ իրեն խուզարկեն։ Նա ինքն էր դատարկում իր գրպանները։ Բայց նրա պահանջին պատասխանում էին ճիչերով. «Ոչ, ոչ, գողը հայտնի է»։ Ներս կանչված զույգ ծառաները հետևից բռնեցին ձեռքերս։
― Ես թույլ չեմ տա, որ ինձ խուզարկեն, չեմ հանդուրժի,― աշխատելով դուրս պրծնել նրանց ձեռքից բղավում էի ես։
Բայց ինձ քարշ տվին հարևան սենյակը և այնտեղ ամբոխի առաջ խուզարկեցին մինչև ամենավերջին ծալս։ Ես բղավում էի ու աշխատում պոկվել նրանցից։
― Նետել է, երևի, պետք է հատակին փնտրել,― վճռեց մեկը։
― Էլ ո՜ւր փնտրենք հատակին։
― Հասցրեց, երևի, սեղանի տակ նետել ինչ-որ կերպ։
― Իհարկե, հետքն էլ է ջնջվել...
Ինձ դուրս բերեցին, բայց ես ինչ-որ ձևով հասցրի կանգնել դռների մեջ և անիմաստ կատաղությամբ բղավել ողջ դահլիճով մեկ.
― Ռուլետկա խաղալն արգելված է ոստիկանության կողմից։ Հենց այսօր կմատնեմ բոլորիդ։
Ինձ քարշ տվին ցած, հագցրին ու... Իմ առջև բացեցին փողոցի դուռը։
Գլուխ իններորդ
I
Օրն ավարտվեց աղետով, բայց գիշերը դեռ կար, և ահա թե ինչ մնաց մտքումս այդ գիշերվանից։
Կարծում եմ, որ նոր էր անցել կեսգիշերը, երբ ես հայտնվեցի փողոցում։ Գիշերը պարզկա էր, խաղաղ ու սառնորակ։ Ես համարյա վազում էի, սոսկալի շտապում, բայց ամենևին էլ ոչ դեպի տուն։ «Ինչի՞ համար տուն, մի՞թե հիմա կարող է տուն լինել։ Տանն ապրում են, վաղը պիտի արթնանամ, որ ապրեմ, բայց մի՞թե դա հնարավոր է հիմա։ Կյանքն ավարտված է, հիմա արդեն ամենևին չի կարելի ապրել»։ Եվ ես թափառում էի փողոցներում, ամենևին չհասկանալով, թե ուր եմ գնում, և չգիտեմ էլ, արդյո՞ք ուզում էի որևէ տեղ հասնել։ Խիստ շոգում էի և ամեն րոպե բաց էի անում ջրարջի մորթե մուշտակս։ «Հիմա արդեն ոչ մի գործողություն (թվում էր ինձ այն պահին) չի կարող որևէ նպատակ ունենալ»։ Եվ տարօրինակ է. ինձ շարունակ թվում էր, թե շուրջս ամեն բան, նույնիսկ այն օդը, որ շնչում էի, կարծես մի ուրիշ մոլորակից էր, կարծես հանկարծ ես Լուսնի վրա էի հայտնվել։ Այս բոլորը՝ քաղաքը, անցորդները, մայթը, որով վազում էի, արդեն իմս չէր։ «Այ, սա Պալատի հրապարակն է, սա Իսահակի տաճարը,― հազիվ նշմարում էի ես,― բայց հիմա ես դրանց հետ ոչ մի գործ չունեմ», այդ ամենը մի տեսակ օտարացել էր և հանկարծ իմս չէր այլևս։ «Ես մայր ունեմ, Լիզան կա, հետո՜ ինչ, հիմա ինչի՞ս են պետք Լիզան ու մայրիկը։ Ամեն բան վերջացած է, միանգամից վերջացած, բացի մեկից, նրանից, որ ես հավիտենական գող եմ»։
«Ինչո՞վ կարող եմ ապացուցել, որ ես գող չեմ։ Մի՞թե դա հիմա հնարավոր է։ Գնամ Ամե՞րիկա։ Բայց ի՞նչ կապացուցեմ դրանով։ Առաջինը Վերսիլովը կհավատա, որ ես գողություն եմ արել։ «Մի՞տքս»։ Ի՞նչ «միտք»։ Ինչի՞ս է պետհք հիմա «միտքս»։ Հիսուն տարի հետո, հարյուր տարի հետո ես կանցնեմ փողոցով և միշտ կգտնվի մեկը, որն, ինձ ցույց տալով, կասի. «Սա գող է։ «Իր մտքի» իրականացումը սա սկսել է նրանից, որ փող է գողացել ռուլետկայից...»։
Զայրույթ կա՞ր մեջս։ Չգիտեմ, գուցեև, կար։ Տարօրինակ է, բայց ես մշտապես, միգուցե ամենավաղ մանկությունից սկսած, մի հատկություն ունեի․ եթե ինձ վատություն էին արել և խիստ վատություն, ծայրաստիճան վիրավորել էին ինձ, ապա իմ մեջ իսկույն անհագուրդ մի ցանկություն էր առաջանում պասսիվ կերպով ենթարկվել այդ վիրավորանքին և նույնիսկ ընդառաջել վիրավորողի ցանկությանը։ «Խնդրեմ, դուք ինձ ստորացրիք, որեմն, էլ ավելի կստորանամ, խնդրեմ, նայեցեք և հիացեք»։ Տուշարն ինձ ծեծում էր և ուզում էր ցույց տալ, որ ես լակեյ եմ, և ոչ թե սենատորի որդի, և այն ժամանակ ես ինքս իսկույն լակեյի դերի մեջ մտա։ Ես ոչ միայն շորերն էի մատուցում նրան հագնվելիս, այլև ինքս էի իսկույն ձեռքս առնում խոզանակն ու սկսում էի մաքրել նրա վրայից փոշու ամենավերջին հատիկը, արդեն առանց նրա որևէ խնդրանքի կամ հրամանի, երբեմն լակեյական մոլուցքով բռնված՝ ինքս էի խոզանակը ձեռքիս ընկնում նրա հետևից, որպեսզի մի վերջին փշրանք էլ դեն նետեմ նրա ֆրակի վրայից, այնպես որ երբեմն ինքն էր արդեն ինձ կանգնեցնում. «Բավական է, բավական, Արկադի, բավական է»։ Լինում էր, որ նա գալիս էր, վրայից հանում վերնահագուստը, իսկ ես իսկույն մաքրում եմ այն, խնամքով ծալում ու մետաքսե վանդականկար թաշկինակով ծածկում։ Գիտեմ, որ ընկերներս ծիծաղում են, արհամարհում ինձ դրա համար, հրաշալի գիտեմ, բայց ինձ հենց դա է հաճելի. «Եթե ուզում եք, որ ես լակեյ լինեմ, թող լակեյ լինեմ, ուզում եք, որ ռամիկ լինեմ՝ ռամիկ եմ ու կամ»։ Պասսիվ ատելությունս ու թաքնված զայրույթս այս ձևով ես կարող էի շարունակել տարիներով։ Եվ ի՞նչ։ Կատարյալ մոլուցքով բռնված՝ ես Զերշչիկովի մոտ բղավեցի դահլիճով մեկ. «Կմատնեմ բոլորիդ, ռուլետկան արգելված է ոստիկանության կողմից»։ Եվ երդվում եմ, որ այստեղ էլ դրա նման մի բան կար, ինձ ստորացրել էին. խուզարկել էին, գող հայտարարել, սպանել՝ «Դեհ, իմացեք, բոլորդ, որ ճիշտ եք կռահել, ես ոչ միայն գող եմ, այլև մատնիչ»։ Այժմ, հիշելով այդ, ես հենց այդպես եմ իրար կապում ու բացատրում, իսկ այն ժամանակ ամենևին էլ վերլուծությունների միտք չունեի, բղավեցի այն ժամանակ առանց որևէ մտադրության, նույնիսկ մի վայրկյան առաջ չգիտեի, թե այդպես կբղավեմ, ինքն իրեն բղավվեց, ուղղակի այդպիսի հատկություն կար իմ հոգում։
Վազելիս անշուշտ տենդս արդեն սկսվում էր, բայց ես շատ լավ եմ հիշում, որ գիտակցաբար էի գործում։ Մինչդեռ հաստատապես ասում եմ, որ մտքերի ու եզրակացությունների մի ամբողջ շարք այն ժամանակ արդեն անհնարին էր ինձ համար, նույնիսկ այն րոպեներին ես ինքս ներքուստ զգում էի, որ «որոշ մտքեր ես կարող եմ ունենալ, իսկ ուրիշ մտքեր ես արդեն ոչ մի կերպ չեմ կարող ունենալ»։ Ինչպեսև որոշ վճիռներս, թեև հստակ գիտակցությամբ ընդունված, կարող էին այն ժամանակ ամենաչնչին տրամաբանությամբ անգամ իրենց մեջ չունենալ։ Դեռ ավելին, ես շատ լավ հիշում եմ, որ որոշակի րոպեների ես կարող էի միանգամայն հստակ գիտակցել որևէ վճռիս անհեթեթությունը և միևնույն ժամանակ լիակատար գիտակցությամբ հենց իսկույն էլ սկսել նրա կատարումը։ Այո, հանցագործությունը հասունանում էր այն գիշեր և միայն պատահաբար չկատարվեց։
Այն ժամանակ գլխումս հանկարծ առկայծեց Տատյանա Պավլովնայի ասածը Վերսիլովի մասին. «Թող Նիկոլայի երկաթգծի մոտ գնար ու գլուխը ռելսերին դներ, տեղնուտեղը կթռցնեին»։ Այդ միտքն ակնթարթորեն համակեց բոլոր զգայարաններս, բայց ես իսկույն, ցավով վանեցի այն. «Գլուխս ռելսերին դնեմ ու մեռնեմ, իսկ վաղն ասեն, այդպես արեց, որովհետև գողացել էր, ամոթից արեց, ոչ, ոչ մի դեպքում»։ Եվ հենց այդ վայրկյանին, հիշում եմ, սոսկալի զայրույթի մի պահ ապրեցի։ «Ուրեմն, ի՞նչ,― անցավ մտքովս,― արդարանալ արդեն ոչ մի կերպ չի կարելի, նոր կյանք սկսելն էլ՝ անհնարին է, և այդ պատճառով պետք է հնազանդվեմ, լակեյ դառնամ, շուն, չնչին միջատ, մատնիչ, արդեն իսկական մատնիչ դառնամ, իսկ ինքս կամաց-կամաց պատրաստվեմ և մի օր ամեն բան ու ամենքին մեղավորին ու անմեղին հօդս ցնդացնեմ, ոչնչացնեմ, և այդ ժամանակ ամենքը հանկարծ կիմանան, որ այս բոլորը նա արեց, որին գող անվանեցին... իսկ հետո ինձ կսպանեմ»։
Չեմ հիշում, ինչպես վազելով Կոննոգվարդիական բուլվարի մոտ գտնվող մի նրբանցք մտա։ Այդ նրբանցքում երկու կողմից համարյա հարյուր քայլ երկարությամբ քարաշեն բարձր պատեր ետնաբակերի պարիսպներ էին ձգվում։ Մի պատի հետևում ձախից ես վառելափայտի հսկայական, եկար կուտակներ տեսա, ինչպես լինում է վառելափայտի վաճառատեղերում, որոնք սաժենից քիչ էլ ավելի բարձր էին պատից։ Հանկարծ ես կանգ առա ու սկսեցի խորհել։ Գրպանումս փոքրիկ արծաթե տուփով մոմե լուցկիներ կային։ Կրկնում եմ, ես միանգամայն հստակ գիտակցում էի այն ժամանակ՝ ինչի մասին խորհում էի և ինչը ուզում էի անել և այդպես էլ հիշում եմ հիմա, բայց թե ինչի՞ համար էի ուզում անել այդ՝ չգիտեմ, բոլորովին չգիտեմ։ Հիշում եմ միայն, որ հանկարծ շատ ուզեցի։ «Պատի վրա բարձրանալ շատ էլ հնարավոր է», դատում էի ես հենց այստեղ, երկու քայլի վրա, պատն ընդմիջվում էր դարպասով, որը հավանաբար ամուր փակված էր լինում ամիսներով։ «Վարի ելուստին կանգնելով,― շարունակում էի խորհրդածել ես,― կարելի է, դարպասի վերին մասից կառչելով, պատի վրա բարձրանալ և ոչ ոք չի էլ նկատի, ոչ ոք չկա, կատարյալ խաղաղություն է։ Իսկ հետո պատի վրա կնստեմ և հրաշալի կվառեմ վառելափայտը, կարելի է նույնիսկ առանց ցած իջնելու, որովհետև փայտը համարյա ընդհուպ կպչում է պատին։ Ցրտից էլ ավելի ուժգին կբռնկվեն, բավական է, որ ձեռքս հասցնեմ մի կեչափայտի... և ոչ մի կարիք էլ չկա ձեռքս փայտին հասցնելու, կարելի է ուղղակի, պատին նստած, կեչափայտից մի կտոր կեղև պոկել, լուցկու բոցով վառել, վառել ու փայտերի արանքը խոթել, և հրդեհը պատրաստ է։ Իսկ ես ցած կթռչեմ ու կհեռանամ, նույնիսկ փախչելու կարիք չկա, որովհետև դեռ երկար ժամանակ չեն էլ նկատի...»։ Այսպես ես ամեն բան կշռադատեցի և հանկարծ լիակատար վճիռ ընդունեցի։ Ես արտակարգ բավականություն, ուղղակի հրճվանք զգացի ու սկսեցի բարձրանալ։ Ես հրաշալի էի մագլցում, մարմնամարզությունը դեռ գիմնազիայում էր իմ մասնագիտությունը, բայց ես կրկնակոշիկներով էի, և պարզվեց, որ բանն ավելի դժվար է։ Սակայն ես այնուամենայնիվ հասցրի ձեռքով կառչել մի հազիվ շոշափելի ելուստից վերում և բարձրացա, մյուս ձեռքս վեր նետեցի, որ կառչեմ արդեն պատի վերին մասից, բայց հանկարծ պոկվեցի և մեջքի վրա վայր ընկա։ Կարծում եմ, որ ծոծրակս գետնին խփեցի և հավանաբար, մեկ կամ երկու րոպե գիտակցությունս կորցրած մնացի պառկած։ Ուշքի գալով և անտանելի ցուրտ զգալով ես մեքենայորեն իրար վրա բերեցի մուշտակիս փեշերը և դեռ լավ չգիտակցելով, թե ինչ եմ անում, սողացի դեպի դարպասի անկյունը և, կծկվելով ու կուչ գալով, նստեցի դարպասի ու պատի ելուստի միջև գտնվող խորշում։ Մտքերս խառնվում էին և, հավանաբար, ես շատ շուտով քուն մտա։ Կարծես քնիս մեջ, հիմա հիշում եմ, որ հանկարծ ականջներիս մեջ զանգի թանձր, ծանր ղողանջ հնչեց, և ես հրճվանքով սկսեցի ականջ դնել դրան։
II
Զանգը հաստատ ու որոշակի խփում էր երկու, կամ նույնիսկ երեք վայրկյանը մեկ անգամ, բայց դա ահազանգ չէր, այլ հաճելի, հոսուն մի ղողանջ, և ես հանկարծ կռահեցի, որ դա ախր, ծանոթ ղողանջ է, որ սուրբ Նիկոլի, Տուշարի դիմացի կարմիր եկեղեցու մոսկովյան հնամենի եկեղեցու զանգերն են տալիս, որն ես այնքան լավ եմ հիշում, այն եկեղեցու, որը կառուցված է դեռևս Ալեքսեյ Միխայլովիչի օրոք. նախշաքանդակ, բազմագմբեթ և «սյունազարդ», և որ հիմա հենց նոր է անցել ավագ շաբաթը ու Տուշարի տան նախապարտեզում բարակ կեչիների վրա արդեն դողդողում են նորաբաց կանաչ տերևիկները։ Մինչ իրիկնային վառ արևն իր թեք ճառագայթներն է հղում մեր դասասենյակին, իսկ ինձ մոտ, ձախակողմյան իմ փոքրիկ սենյակում, ուր դեռ մեկ տարի առաջ Տուշարը տեղափոխել էր ինձ, հեռացնելով «կոմսերի ու սենատորների երեխաներից», հյուր է նստած։ Այո, ինձ՝ անտոհմիկ մարդուս մոտ հանկարծ հյուր էր հայտնվել, առաջին անգամ այն օրից, ինչ ես Տուշարի մոտ էի գտնվում։ Այդ հյուրին, նրա ներս մտնելուն պես, ես իսկույն ճանաչեցի։ Դա իմ մայրիկն էր, թեև այն ժամանակվանից, ինչ նա ինձ հաղորդության էր տարել գյուղական եկեղեցի, ուր աղավնյակը թռել էր գմբեթի միջով, այլևս ոչ մի անգամ չէի տեսել։ Մենք նստած էինք երկուսով, և ես տարօրինակ կերպով զննում էի նրան։ Հետագայում, արդեն շատ տարիներ անց, ես իմացա, որ այն ժամանակ մնալով առանց Վերսիլովի, որը հանկարծ արտասահման էր մեկնել, նա իր ողորմելի միջոցներով ինքնակամ, համարյա գաղտնի այն մարդկանցից, ում հանձնարարված էր նրա խնամքը, եկել էր Մոսկվա և միմիայն նրա համար, որ ինձ հետ տեսնվի։ Տարօրինակ էր նաև այն, որ մտնելով Տուշարի մոտ ու խոսելով նրա հետ, նա բառ անգամ չասաց ինձ, թե ինքն իմ մայրն է։ Նա նստել էր իմ կողքին, և ես, հիշում եմ, նույնիսկ զարմանում էի, որ այդքան քիչ է խոսում նա։ Նա մի կապոց ուներ ձեռքին, որը հետո բաց արեց, նրանում վեց նարինջ կար, մի քանի մեղրաբլիթ և երկու սովորական, ֆրանսիական հաց։ Ես վիրավորվեցի ֆրանսիական հացերի համար և նեղացած տեսքով պատասխանեցի, թե մեր «սնունդն» այստեղ շատ լավն է, և ամեն օր թեյի հետ մի-մի ֆրանսիական բուլկի են տալիս մեզ։
― Միևնույն է, սիրելիս, ես, ախր, չիմանալով, մտածեցի. «Գուցե նրանց էնտեղ, դպրոցում, վատ են կերակրում», ներող եղիր, հարազատս։
― Եվ Անտոնինա Վասիլևնան էլ (Տուշարի կինը) կնեղանա։ Ընկերներս էլ վրաս կծիծաղեն...
― Չե՞ս վերցնելու, ինչ է, միգուցե կուտե՞ս։
― Ուզում եք, թողեք...
Իսկ այդ քաղցրեղենին ես ձեռք անգամ չտվեցի, նարինջներն ու մեղրաբլիթները դրված էին իմ առջև, սեղանին, իսկ ես նստել էի աչքերս գետնին հառած, բայց սեփական արժանապատվության չափազանց փքուն տեսքով։ Ով գիտե, միգուցե ես շատ էլ ուզում էի չթաքցնել նրանից նաև այն. որ նրա այցելությունը նույնիսկ ընկերներիս մոտ է ինձ անհարմար դրության մեջ դնում, գոնե մի փոքր ցույց տալ նրան դա, որ հասկանա. «Իբր, խնդրեմ, դու ինձ խայտառակում ես և նույնիսկ ինքդ չես հասկանում դա»։ Օ՜, ես արդեն այն ժամանակ էի խոզանակը ձեռքիս վազում Տուշարի հետևից ու փոշու ամենաչնչին հատիկը թռցնում նրա վրայից։ Պատկերացնում էի նաև, թե ինչ ծաղր ու ծանակի կենթարկվեմ տղաների, գուցեև հենց իր Տուշարի կողմից հենց որ նա գնա, և սրտումս ամենափոքր բարի զգացմունքն անգամ չկար նրա նկատմամբ։ Միայն աչքիս պոչով հայացք էի նետում նրա հնամաշ, մուգ հագուստին, բավական կոպիտ, համարյա աշխատավորի ձեռքերին, և արդեն միանգամայն կոպիտ նրա կոշիկներին ու խիստ նիհարած դեմքին, արդեն կնճիռներ էին գծագրվել նրա ճակատին, թեև Անտոնինա Վասիլևնան ինձ ասաց հետո, երեկոյան, նրա գնալուց հետո.«Ձեր մայրիկը, երևի, մի ժամանակ շատ սիրուն է եղել»։ Այդպես նստած էինք մենք, երբ հանկարծ ներս մտավ Ագաֆյան՝ սկուտեղը ձեռքին, որի վրա մի գավաթ սուրճ էր դրված։ Հետճաշյա ժամ էր, իսկ Տուշարները այդ ժամին միշտ սուրճ էին խմում իրենց հյուրասենյակում։ Բայց մայրիկս շնորհակալություն հայտնեց ու գավաթը չվերցրեց, ինչպես իմացա հետո, այն ժամանակ նա բոլորովին սուրճ չէր խմում, քանի որ այն սրտի խփոց էր առաջացնում նրա մոտ։ Բանն այն է, որ նրա այցելությունն ու ինձ տեսնելու թույլտվությունը Տուշարներն իրենց մեջ, ըստ երևույթին, մի արտակարգ զիջողություն էին համարում իրենց կողմից, այնպես որ մորս ուղարկած մի գավաթ սուրճն, այսպես ասած, արդեն մարդասիրության մի սխրանք էր, որը, համեմատաբար ասած արտակարգ պատիվ էր բերում նրանց քաղաքակիրթ զգացումներին ու եվրոպական հասկացություններին։ Իսկ մայրս, հակառակի պես, հրաժարվեց։
Ինձ Տուշարի մոտ կանչեցին, նա կարգադրեց վերցնել բոլոր տետրակներս ու գրքերս և ցույց տալ մայրիկիս. «Որ նա տեսնի, թե որքան գիտելիք եք հասցրել ձեռք բերել իմ հաստատության մեջ»։ Այստեղ Անտոնինա Վասիլևնան, շրթունքները կիտելով, վիրավորվածությամբ ու հեգնանքով ատամների արանքից ասաց ինձ իր կողմից.
― Կարծեմ, ձեր մայրիկին դուր չեկավ մեր սուրճը։
Ես հավաքեցի տետրակներս ու, անցնելով դասասենյակում խմբված՝ ինձ ու մայրիկիս վրա գաղտագողի հայացքներ նետող «կոմսերի ու սենատորների երեխաների» կողքով, տարա ինձ սպասող մայրիկիս մոտ։ Եվ ինձ նույնիսկ դուր եկավ Տուշարի հրամանը տառացիորեն ճշգրիտ կատարելը։ Ես մեթոդաբար սկսեցի բացել տետրակներս ու բացատրել մայրիկիս. «Այ, սրանք ֆրանսերենի քերականության դասերն են, սրանք թելադրութան վարժությունները, այստեղ՝ avoir և être օժանդակ բայերի խոնարհումը, այստեղ՝ աշխարհագրություն է. բոլոր աշխարհամասերի ու Եվրոպայի գլխավոր քաղաքների նկարագրությունը» և այլն, և այլն։ Մոտ կես ժամ կամ դեռ ավելի հանդարտ, ցածրաձայն ու, բարեկրթորեն հայացքս տետրերիս հառած ես բացատրում էի այդ բոլորը։ Ես գիտեի, որ մայրիկս ոչինչ չի հասկանում այդ գիտություններից, նույնիսկ գրել, երևի, չգիտե, բայց հենց դրանում էր, որ իմ դերն ինձ դուր էր գալիս։ Բայց նրան հոգնեցնել չկարողացա, նա լսում էր ինձ առանց ընդհատելու, արտակարգ ուշադրությամբ և նույնիսկ երկյուղածությամբ, այնպես որ ինքս վերջապես ձանձրացա ու դադարեցի, նրա հայացքը, ի դեպ, թախծալի էր և ինչ-որ խղճալի բան կար նրա դեմքին։
Վերջապես նա վերկացավ, որ գնա. հանկարծ ներս մտավ ինքը Տուշարը, և փքված-ապուշ տեսքով հարցրեց նրան, արդյոք գո՞հ է որդու հաջողություններից։ Մայրիկս սկսեց անկապ-անկապ մրմնջալ ու շնորհակալություն հայտնել, եկավ նաև Անտոնինա Վասիլևնան։ Մայրիկս սկսեց խնդրել նրանց երկուսին էլ «անուշադիր չթողնել որբուկին, հիմա նա միևնույն է, թե որբուկ է, ձեր բարերարությունը ցուցաբերեք...» և արտասուքն աչքերին երկուսին էլ, ամեն մեկին առանձին-առանձին, խոր գլուխ տվեց, ճիշտ այնպես, ինչպես գլուխ են տալիս «հասարակ մարդիկ», երբ գալիս են որևէ բան խնդրելու բարձրաստիճան պարոններից։ Տուշարները նման բանի չէին էլ սպասում, իսկ Անտոնինա Վասիլևնան, ըստ երևույթին, փափկեց և, իհարկե, իսկույն փոխեց իր եզրակացությունը մի գավաթ սուրճի կապակցությամբ։ Տուշարը, մի առանձին փքվածությամբ, մարդասիրաբար պատասխանեց, որ ինքը «խտրականություն չի դնում երեխաների մեջ, որ այստեղ բոլորն իր երեխաներն են, իսկ ինքը նրանց հայրը, որ ես իր մոտ համարյա նույն համարումն ունեմ, ինչ որ սենատորների ու կոմսերի երեխաները, և որ պետք է գնահատել այդ բոլորը» և այլն, և այլն։ Մայրիկս միայն գլուխ էր տալիս, սակայն, թերևս, անհարմար էր զգում և, վերջապես, դեպի ինձ շրջվեց և աչքերում փայլատակող արտասուքներով արտասանեց. «Մնաս բարով, սիրելիս»։
Եվ համբուրեց ինձ, այսինքն ես թույլ տվի ինձ համբուրել։ Նա, երևի, կուզենար նորից ու նորից համբուրել ինձ, գրկել, կրծքին սեղմել, բայց, արդյոք, ինքն իրեն անհարմա՞ր զգաց մարդկանց ներկայությամբ, թե՞ ցավ զգաց մի ուրիշ բանից, թե կռահեց, որ ես ամաչեցի իր համար, միայն թե նա մի անգամ էլ փութկոտ գլուխ տվեց Տուշարներին և դեպի դուռը դիմեց։ Ես կանգնած էի։
― Mais suivez donc votre mère,― ասաց Անտոնինա Վասիլևնան - il n’a pas de coeur cet enfant[56].
Նրան ի պատասխան, Տուշարը թոթվեց ուսերը, որն, իհարկե, կնշանակեր. «Իզուր չէ, այսինքն, որ ես տանջում եմ սրան լակեյի պես»։
Ես հլու-հնազանդ իջա մորս հետևից, մենք դուրս եկանք առմուտք։ Ես գիտեի, որ նրանք բոլորը հիմա դուրս են նայում պատուհանից։ Մայրիկս դեպի եկեղեցին դարձավ և նրան նայելով երեք անգամ խորունկ խաչակնքեց երեսը, նրա շրթուքները ցնցվում էին, թանձր զանգը հնչեղ ու համաչափ ղողանջում էր զանգակատնից։ Նա դեպի ինձ դարձավ և... չդիմացավ, երկու ձեռքը դրեց գլխիս և արտասվեց գլխիս վրա։
― Բավական է, մայրիկ... ամոթ է... ախր նրանք հիմա պատուհանից տեսնում են սա...
Նա սթափվեց ու սկսեց շտապել.
― Ախ, Տեր Աստված... Դեհ, Աստված քեզ հետ... Երկնային հրեշտակները, Սուրբ Աստվածածինը Նիկոլայ-հաճկատարը քեզ պահապան... Տեր Աստված, Տեր Աստված,― արագ-արագ կրկնում էր նա, շարունակ խաչակնքելով ինձ, շարունակ աշխատելով ավելի հաճախ ու ավելի շատ խաչեր կնքել ինձ վրա,― սիրելիս, հրեշտակս։ Սպասիր, սիրելիս...
Նա ձեռքը փութկոտ գրպանը տարավ և այնտեղից հանեց մի թաշկինակ, կապույտ, վանդականկար, սի ծայրը ամուր կապ գցած թաշկինակ, ու սկսեց կապը քանդել... բայց կապը չէր քանդվում։
― Դե, միևնույն է, թաշկինակով վերցրու, մաքուր է, գուցե պետք կգա, էստեղ չորս քսանկոպեկանոց է, կարող է հարկավոր լինեն, ներիր, սիրելիս, դրանից ավելի ինքս էլ չունեմ... Ներիր, սիրելիս։
Ես վերցրի թաշկինակը, բայց ուզում էի նկատել, որ «պարոն Տուշարն ու Անտոնինա Վասիլևնան մեզ համար շատ լավ ապրուստ են սահմանել և մենք ոչ մի բանի կարիք չունենք», բայց զսպեցի ինձ ու վերցրի թաշկինակը։
Մի անգամ էլ խաչակնքեց, մի անգամ էլ ինչ-որ մի աղոթք մրմնջաց և հանկարծ՝ ինձ էլ, ինչպես վերում Տուշարներին, դանդաղ, խոր ու տևական գլուխ տվեց։ Երբեք չեմ մոռանա դա։ Ես ուղղակի ցնցվեցի, ինքս էլ չիմանալով, թե ինչու։ Ի՞նչ էր ուզում ասել այդ խոնարհումով. «Արդյոք, իր մե՞ղքն իմ նկատմամբ խոստովանեց»,― ինչպես շատ ժամանակ անց մի անգամ անցավ մտքովս, չգիտեմ։ Բայց այն ժամանակ ես իսկույն էլ ավելի ամաչեցի, որ «նրանք նայում են վերևից, իսկ Լամբերտը, թերևս, կսկսի ծեծել ինձ»։
Վերջապես նա գնաց։ Նարինջներն ու մեղրաբլիթները մինչև իմ վերադառնալն էին կերել կոմսերի ու սենատորների երեխաները, իսկ չորս քսան-կոպեկանոցը ձեռքիցս իսկույն առավ Լամբերտը. դրանցով հրուշակարանում կարկանդակ ու շոկոլադ գնեցին, իսկ ինձ նույնիսկ չհյուրասիրեցին։ Դրանից հետո կես տարի անցավ, եկավ քամոտ ու անձրևոտ հոկտեմբերը։ Մորս ես բոլորովին մոռացա։ Օ՜, այն ժամանակ ատելությունը, անանց ատելությունն ամեն ինչի նկատմամբ արդեն թափանցել էր սիրտս և ամբողջապհես համակել նրան, թեև ես առաջվա պես խոզանակով մաքրում էի Տուշարի հագուստը, բայց ամբողջ ուժովս արդեն ատում էի նրան և օր-օրի վրա ավելի ու ավելի։ Եվ հենց այդ ժամանակ մի անգամ, իրիկնային թախծալի մթնշաղին, չգիտեմ ինչու, սկսեցի փնտրտել դարակս և հանկարծ անկյունում տեսա մայրիկիս կապտագույն բատիստե թաշկինակը, այն այդպես էլ մնացել էր դարակում այն օրից, ինչ խոթել էի այնտեղ։ Ես հանեցի այն ու զննեցի նույնիսկ որոշակի հետաքրրությամբ. թաշկինակի ծայրը դեռ լիովին պահպանում էր նախկին կապի հետքը և նույնիսկ մետաղադրամի հստակ դրոշմված կլորիկ տպանկարը. ես, ի դեպ, տեղը դրի թաշկինակը և դարակը ներս հրեցի։ Տոնի նախօրյակ էր, և իրիկնային ժամասացության զանգերը ղողանջում էին։ Սաներն արդեն ճաշից հետո ցրվել էին իրենց տները, բայց Լամբերտն այս անգամ կիրակի օրով մնացել էր դպրոցում, չգիտեմ ինչու, այս անգամ մարդ չէին ուղարկել նրան տանելու։ Թեև նա շարունակում էր ինձ ծեծել, ինչպեսև առաջներում, բայց արդեն շատ բան էր ինձ պատմում և իմ կարիքն ուներ։ Մենք ամբողջ երեկո զրուցեցինք Լեպաժի ատրճանակների մասին, որոնք մեզնից ոչ մեկը չէր տեսել, չերքեզական թրերի ու այն մասին, թե ինչպես են դրանք թրատում, նաև այն, թե ինչ լավ կլիներ, եթե ավազակախումբ կազմեինք և, ի վերջո, Լամբերտն անցավ իր սիրելի խոսակցություններին՝ հայտնի, գարշելի թեմայով, ու թեև մտքումս զարմանում էի, բայց շատ էի սիրում լսել։ Բայց այս անգամ ինձ համար հանկարծ անտանելի դարձավ, և ես ասացի նրան, թե գլուխս ցավում է։ ժամը տասին մենք պառկեցինք քնելու, ես գլխովին փաթաթվեցի վերմակով և բարձիս տակից դուրս քաշեցի կապույտ թաշկինակը ինչ-որ բանի համար մեկ ժամ առաջ ես նորից գնացի այն բերելու և, հենց որ գցեցին մեր տեղաշորները, խոթեցի բարձիս տակ։ Իսկույն սեղմեցի այն դեմքիս և հանկարծ սկսեցի համբուրել։ «Մայրիկ, մայրիկ»,― շշնջում էի ես հիշելով, և կուրծքս սեղմվում էր, կարծես, մամլակի մեջ առնված։ Փակում էի աչքերս և տեսնում նրա' դողացող շրթունքներով դեմքը, երբ նա խաչակնքվում էր եկեղեցուն նայելով, հետո խաչակնքում ինձ, իսկ ես ասում էի. «Ամոթ է, նայում են»։ «Մայրիկ, մայրիկ, մի անգամ կյանքումս եկել էիր ինձ մոտ... Որտե՞ղ ես այժմ, հեռավոր իմ հյուր։ Հիշո՞ւմ ես, արդյոք, հիմա քո խեղճ տղեկին, որի մոտ հյուր էիր եկել... Գոնե մի անգամ հիմա երևա, գոնե երազումս երևա, որ միայն ասեմ քեզ, թե ինչպես եմ սիրում քեզ, միայն գրկեմ քեզ ու քո կապուտակ աչուկները համբուրեմ, ասեմ քեզ, որ հիմա ամենևին չեմ ամաչում քեզ համար, որ այն ժամանակ էլ էի սիրում քեզ, և որ սիրտս մղկտում էր այն ժամանակ, իսկ ես նստել-մնացել էի լակեյի նման։ Երբեք չես իմանա դու, մայրիկ, թե ինչպե՜ս էի սիրում քեզ այն ժամանակ։ Ու՞ր ես դու հիմա, մայրիկ, լսո՞ւմ ես ինձ, արդյոք։ Մայրիկ, մայրիկ, իսկ հիշո՞ւմ ես աղավնյակին գյուղում...»։
― Գրողը տանի... Սա ի՞նչ է,― փնթփնթում է իր մահճակալից Լամբերտը,― սպասիր, ցույց կտամ քեզ։ Չի թողնում քնեմ...― Ի վերջո, նա վեր է թռչում անկողնուց, վազում է ինձ մոտ ու սկսում է պոկել վերմակը վրայիցս, բայց ես ամուր բռնում եմ վերմակս, որի մեջ փաթաթվել էի գլխովին։
― Թնկթնկում ես, ինչո՞ւ ես թնկթնկում, հիմար, հիմար։ Առ քեզ,― և նա խփում է ինձ, բռունցքով ցավոտ խփում է մեջքիս, կողքիս, գնալով ավելի ու ավելի ցավոտ ու... հանկարծ բացում եմ աչքերս...
Արդեն արագ լուսանում է, ծակծկող սառնամանիքը փայլատակում է պատի, ձյան վրա... Ես կծկված նստած եմ, հազիվ կենդանի, մուշտակիս մեջ փայտացած, իսկ ինչ-որ մեկը կանգնած է վրաս կախված, արթնացնում է ինձ՝ բարձր հայհոյելով ու աջ ոտքի քթով ցավոտ խփելով կողքիս։ Կիսով չափ վեր եմ կենում, նայում եմ. արջի մորթու հարուստ մուշտակով, սամույրե գլխարկով, սևաչվի, ձյութի պես սև, պճնագեղ այտմորուսներով, արծվաքթով, սպիտակ, ինձ վրա կրճտացնող ատամներով, սպիտակամորթ, կարմրաթուշ, դիակի նման դեմքով մի մարդ... Նա շատ խորն է կռացել ինձ վրա, և սառնամանիքի գոլորշին ամեն շնչի հետ դուրս է թռչում նրա բերանից.
― Սառել ես, հարբած մռութ, հիմար։ Շան պես կսառչես, վե՛ր կաց։ Վե՛ր կաց։
― Լամբերտ,― բղավում եմ ես։
― Ո՞վ ես։
― Դոլգոռուկին։
― Ի՞նչ գրողի տարած Դոլգոռուկի։
― Ուղղակի Դոլգոռուկի... Տուշար... Հենց նա, որի կողը պանդոկում պատառաքաղ խրեցիր...
― Հա՜,― ինչ-որ տևական, մտաբերող ժպիտով աղաղակում է նա (բայց մի՞թե սա ինձ մոռացել է)։― Հա։ Ուրեմն այդ դո՞ւ ես։
Նա բարձրացնում է ինձ, ոտքերիս վրա կանգնեցնում, ես հազիվ կանգնել եմ, հազիվ շարժվում եմ, նա տանում է ինձ, ձեռքով պահելով ինձ։ Նա նայում է ուղիղ աչքերիս, կարծես հիշելով ու հասկանալով և ամբողջ ուժով ինձ լսելով, ես էլ թոթովում եմ նույնպես ամբողջ ուժով, անդադար, առանց մի պահ անգամ լսելու և այնքա՜ն ուրախ եմ, այնքա՜ն ուրախ, որ խոսում եմ և ուրախ եմ, որ սա Լամբերտն է։ Արդյո՞ք այն պատճառով, որ ինչ-որ ձևով նա ինձ թվաց իմ «փրկությունը», թե՞ որովհետև այն րոպեին նետվեցի դեպի նա, թե նրան որպես բոլորովին այլ աշխարհի մարդ ընդունեցի, չգիտեմ, չեմ խորհել այն ժամանակ, բայց ես առանց մտածելու նետվեցի դեպի նա։ Թե ինչ էի խոսում ես այն ժամանակ, բոլորովին չեմ հիշում, և հազիվ թե ինչ-որ չափով ներդաշնակ էի խոսում, նույնիսկ հազիվ թե բառերն էի հստակ արտասանում, բայց նա շատ ուշադիր էր լսում։ Նա բռնեց առաջին պատահած կառքը, և մի քանի րոպեից ես արդեն նստած էի նրա տաքուկ սենյակում։
III
Ամեն մարդու մոտ, ով էլ որ նա լինի, երևի պահպանվում է մի որևէ հիշողություն նրան պատահած ինչ-որ բանի մասին, որին նա նայում է կամ հակված է նայելու, որպես ֆանտաստիկ, գերբնական, արտակարգ, համարյա կախարդական մի բանի, լինի դա երազ, հանդիպում, գուշակություն կամ դրա նման մի բան։ Մինչև օրս էլ ես հակված եմ դիտելու իմ այդ հանդիպումը Լամբերտի հետ, որպես նույնիսկ մարգարեական մի բան... դատելով համենայն դեպս ըստ հանդիպման պարագաների ու հետևանքների։ Ի դեպ, այս բոլորը տեղի ունեցավ, համենայն դեպս մի կողմից, ծայր աստիճան բնականորեն, նա ուղղակի վերադառնում էր իր գիշերային մի զբաղմունքից (թե որից, կբացատրվի հետո), կիսահարբած և, մի րոպեով կանգ առնելով նրբանցքում, տեսել էր ինձ։ Իսկ Պետերբուրգում գտնվում էր ընդամենը մի քանի օր։
Սենյակը, որում ես հայտնվեցի միջին կարողության, պետերբուրգյան սովորական շամբր-գարնիի ոչ մեծ, շատ պարզ կահավորված համար էր։ Ինքը՝ Լամբերտը, ի դեպ, շատ հրաշալի ու հարուստ էր հագնված։ Հատակին երկու, միայն կիսով չափ ջոկջկած ճամպրուկ կար։ Սենյակի մի անկյունը անջատված էր մահճակալը փակող շիրմերով։
― Alphonsine[57],― բղավեց Լամբերտը։
― Présente[58],― շիրմերի հետևից փարիզյան առոգանությամբ արձագանքեց կանացի կերկերուն մի ձայն և ոչ ավելի, քան երկու րոպեից դուրս թռավ mademoiselle Alphonsine, շտապով հագնված, հենց նոր անկողնուց դուրս եկած, փեշերն իրար վրա քաշվող զգեստով, մի տարօրինակ էակ, բարձրահասակ, տաշեղի պես չորակազմ, երկար մեջքով ու երկար դեմքով, թռչկոտացող աչքերով ու ներս ընկած այտերով մի օրիորդ՝ սոսկալի մաշված մի էակ։
― Շո՛ւտ (ես թարգմանում եմ, իսկ Լամբերտը նրան ասում էր ֆրանսերեն), նրանց մոտ ինքնաեռն, երևի, արդեն պատրաստ է. արագ եռման ջուր բեր, կարմիր գինի և շաքար, բաժակ բեր այստեղ, շուտ, նա, նա սառել է, իմ ընկերն է... ամբողջ գիշեր ձյան վրա է քնել։
― Malheureux[59],― թատրոնական ձևով ձեռքերն իրար զարկելով` ճչաց նա։
― Դե-դե,― բղավեց նրա վրա Լամբերտը, ինչպես փոքրիկ շնիկների վրա են բղավում, ու մատը թափ տվեց վրան, սա իսկույն դադարեցրեց շարժումներն ու վազեց՝ հրամանը կատարելու։
Լամբերտն ինձ զննեց ու տնտղեց, զարկերակս քննեց, տնտղեց ճակատս, քունքերս։ «Տարօրինակ է,― փնթփնթում էր նա,― ինչպես է, որ չես սառել... սակայն դու ամբողջովին, գլուխդ էլ հետը, փաթաթված էիր մուշտակովդ, կարծես մորթե բնում էիր նստել...»։
Եկավ տաք բաժակը, ես ագահորեն կոնծեցի այն, հեղուկն իսկույն կենդանացրեց ինձ, և ես նորից սկսեցի թոթովել, ես կիսապառկած էի անկյունի բազմոցին և շարունակ խոսում էի, խոսելիս շնչասպառ էի լինում, բայց թե հատկապես ինչ և ինչպես էի պատմում, նույնպես համարյա բոլորովին չեմ հիշում, որոշ պահեր և նույնիսկ ամբողջ հատվածներ լրիվ եմ մոռացել։ Կրկնում եմ, որևէ բան հասկացա՞վ նա իմ պատմածներից, չգիտեմ. բայց մի բան արդեն հետագայում ես շատ պարզ կռահեցի, այն է. նա հասցրել էր ինձ հասկանալ ճիշտ այնքանով, որպեսզի եզրակացնի, թե հանդիպումն ինձ հետ չարժե արհամարհել... Հետո իր տեղում կբացատրեմ, թե ինչ շահ կարող էր ունենալ ինքն այստեղ։
Ես ոչ միայն սաստիկ աշխույժ էի, այլև որոշ պահերի, կարծեմ թե ուրախ։ Հիշում եմ արևը, որ հանկարծ լուսավորեց սենյակը, երբ բարձրացրին թանձր վարագույրները, և ճարճատող վառարանը, որն ինչ-որ մեկը վառեց, ով և ինչպես չեմ հիշում։ Միտքս է նաև հաստլիկ, սև շնիկը, որին, սեթևեթանքով կրծքին սեղմած ձեռքին էր պահում mademoiselle Alphonsine-ը։ Այդ շնիկն ինձ շատ էր զվարճացնում, նույնիսկ այնքան, որ դադարում էի պատմությունս և մի-երկու անգամ ձեռքս պարզեցի նրան, բայց Լամբերտը ձեռքով արեց, և Ալֆոնսինն իր շնիկի հետ իսկույն անհետացավ շիրմերի հետևում։
Ինքը Լամբերտը, շատ լուռ էր, նստել էր դիմացս և, խիստ կռացած դեպի ինձ, առանց պոկվելու լսում էր, երբեմն ժպտում էր տևական, երկար ժպիտով, ատամներն էր ցույց տալիս և կկոցում աչքերը, կարծես լարված խորհրդածելով և ցանկանալով գուշակել։ Ես հստակ հիշողություն եմ պահպանել միայն այն մասին, որ «փաստաթղթի» մասին պատմելիս ոչ մի կերպ չէի կարողանում հասկանալի արտահայտվել և մի կարգին իրար կապել պատմությունս և շատ լավ տեսնում Էի նրա դեմքից, որ նա ոչ մի կերպ չի կարողանում, բայց որ շատ կուզեր ինձ հասկանալ, այնպես որ նույնիսկ փորձեց հարցով ինձ ընդհատել, որը շատ վտանգավոր Էր, քանի որ բավական Էր, որ ինձ ընդհատեին, իսկույն ես ինքս Էի ընդհատում թեման և մոռանում Էի, թե ինչի մասին Էի խոսում։ Թե որքան ժամանակ մենք այսպես նստեցինք ու խոսեցինք՝ չգիտեմ և կռահել չեմ կարող։ Հանկարծ նա վերկացավ ու կանչեց Ալֆոնսինին.
― Սրան հանգիստ Է պետք, գուցեև բժիշկ պետք լինի։ Ինչ որ ուզի բոլորը կատարել, այսինքն ...vous comprenez, ma fille? vous avez l’arqent?[60], ո՞չ։ Խնդրեմ,― և նա հանեց մի տասանոց ու տվեց Ալֆոնսինին։ Նրանք սկսեցին փսփսալ. Vous comprenez! Vous comprenez!― կրկնում Էր Լամբերտն՝ հոնքերը կիտելով ու մատը վրան թափ տալով։ Ես տեսա, որ Ալֆոնսինը սոսկալի դողում Է նրա առաջ։
― Ես կգամ, իսկ դու ավելի լավ Է քունդ հանես,― ժպտաց նա ինձ ու գլխարկը վերցրեց։
― Mais vous n’avez pas dormi du tout, Maurice![61],― հուզումնալից բղավեց Ալֆոնսինը։
― Taisez-vous je dormirai après[62],― ասաց և դուրս եկավ Լամբերտը։
― Sauvée[63],― հուզումնալից շշնջաց Ալֆոնսինը և ձեռքով ցույց տվեց Լամբերտի հետևից։ Monsieur, Monsieur,― իսկույն դիրք ընդունելով սենյակի մեջտեղում՝ արտասանեց նա,― jamais homme ne fut si cruel, si Bismark, que cet etre, que regarde une femme comme une saleté de hasard. Une femme, qu’ est-ce que ça dans notre époqu? “Tue-la!”-voila le dernier mot de l’Academie française![64]
Ես աչքերս չռեցի նրա վրա. աչքիս ամեն բան զույգ էր երևում, ես արդեն, թվում Էր, թե երկու Ալֆոնսին էի տեսնում... Հանկարծ նկատեցի, որ նա լալիս է, ցնցվեցի ու հասկացա, որ նա, արդեն շատ վաղուց է, ինչ ինչ-որ բան Է ասում, իսկ ես, ուրեմն, այդ ժամանակ քնած եմ եղել, կամ ուշաթափ։
―... Hélas! de quoi m'aurait servi de le découvrir plutôt,― բացականչում էր նա,― et n'aurais-je pas autant gagné à tenir ma honte cachée toute ma vie? Peut-être, n'est-il pas honnête à une demoiselle de s'expliquer si librement devant monsieur, mais enfin je vous avoue que s'il m'était permis de vouloir quelque chose, oh, ce serait de lui plonger au cœur mon couteau, mais en détournant les yeux, de peur que son regard exécrable ne fît trembler mon bras et ne glaçât mon courage! Il a assassiné ce pope russe, monsieur, il lui arracha sa barde rousse pour la vendre à un artiste en cheveux au pont des Maréchaux, tout près de la Maison de monsieur Andrieux - hautes nouveautés, articles de Paris, linge, chemises, vous savez, n'est-ce pas?.. Oh, monsieur, quand l'amitié rassemble à table épouse, enfants, sœurs, amis, quand une vive allégresse enflamme mon cœur, je vous le demande, monsieur: est-il bonheur préférable à celui dont tout jouit? Mais il rit, monsieur, ce monstre exécrable et inconcevable et si ce n'était pas par l'entremise de monsieur Andrieux, jamais, oh, jamais je ne serais... Mais quoi, monsieur, qu'avez vous, monsieur?[65]
Նա նետվեց դեպի ինձ. կարծեմ, թե դող էր բռնել մարմինս, բայց գուցեև նվաղել էի։ Չեմ կարող նկարագրել, թե ինչ ծանր, հիվանդագին տպավորություն էր թողնում ինձ վրա այս կիսախելագար էակը։ Գուցե նա երևակայել էր, թե իրեն հրամայված է զվարճացնել ինձ, համենայն դեպս, նա ոչ մի վայրկյան չէր հեռանում ինձնից։ Գուցե նա երբևէ խաղացել էր բեմում, սոսկալի արտասանում էր, պտույտներ գործում, անդադար խոսում, իսկ ես վաղուց արդեն լուռ էի։ Այն ամենը, ինչը ես կարողացել էի հասկանալ նրա պատմածներից այն էր, որ սա սերտորեն կապված է եղել ինչ-որ «La Maison de monsieur Andrieux-hautes nouveautés, articles de Paris, etc.»[66] և նույնիսկ, միգուցե, ծագում էր La Maison de monsieur Andrieux-ից, բայց ինչ-որ կերպ ընդմիշտ անջատվել էի monsieur Andrieux, par ce monstre furieux et inconcevable[67], և հենց դրանում էր ողբերգությունը... Նա հեկեկում էր, բայց ինձ թվում էր, որ դա միայն հենց այնպես, ձևի համար է և որ նա ամենևին էլ չի լալիս, երբեմն ինձ թվում էր, թե նա ամբողջ մարմնով հանկարծ ցիրուցան կլինի կմախքի պես. բառերը նա արտասանում էր ինչ-որ Փնջված, դողդողացող ձայնով, preferable բառն, օրինակ, նա արտասանում էր prefe-a-able և a հնչյունի վրա կարծես մկկում էր ոչխարի պես։ Մի անգամ, սթափվելով, ես տեսա, որ նա սենյակի մեջտեղում պիրուետ է անում, բայց նա չէր պարում, այլ պիրուետն էլ ինչ-որ ձևով պատմածին էր վերաբերում, իսկ նա միայն պատկերում էր գործող անձերով։ Հանկարծ նա նետվեց սենյակում գտնվող հնացած, լարից ընկած փոքրիկ դաշնամուրի մոտ, բացեց այն, տնկտնկացրեց ու սկսեց երգել... Կարծեմ ես մի տասը րոպեով կամ մի քիչ ավելի բոլորովին նվաղեցի, քնեցի, բայց ծղրտաց շնիկը, և ես սթափվեցի, մի պահ գիտակցությունս հանկարծ տեղն եկավ, և իր ողջ պայծառությամբ լուսավորեց ինձ, ես վեր թռա սարսափահար։
«Լամբերտը, ես Լամբերտի մոտ եմ»,― մտածեցի ես և, գլխարկս արագ վերցնելով, նետվեցի դեպի մուշտակս։
― Ou allez-vous, monsieur?[68],― բղավեց աչալուրջ Ալֆոնսինը։
― Ուզում եմ հեռանալ, ուզում եմ դուրս գալ։ Թողեք ինձ, մի պահեք ինձ...
― Oui, monsieur!,― ամբողջ ուժով հաստատեց Ալֆոնսինը և ինքը նետվեց միջանցք տանող դուռն ինձ համար բանալու։― Mais ce n’est pas loin monsieur, c’est pas loin du tout, ça ne vaut pas la peine de mettre votre chouba, c’est isi prés monsieur![69],― ամբողջ միջանցքով մեկ բացականչում էր նա։ Սենյակից դուրս վազելով ես շրջվեցի դեպի աջ։
― Par ici, monsieur, c’est par ici![70],― ամբողջ ուժով բացականչում էր նա, իր երկար, ոսկրոտ մատներով կառչելով մուշտակիցս, իսկ մյուս ձեռքով ցույց տալով միջանցքով դեպի ձախ մի տեղ, ուր ես ամենևին չէի ուզում գնալ։ Ես պոկվեցի ու վազեցի դեպի սանդուղքը տանող դրսի դուռը։
― Il s’en va, il s’en va![71],― վազում էր իմ հետևից Աֆոնսինը, ճղճղալով իր աղճատված ձայնով,― mais il me tuera, monsieur, il me tuera![72]― Բայց ես արդեն սանդղատուն էի դուրս թռել և, չնայած այն բանին, որ նա նույնիսկ սանդուղքով էլ վազում էր իմ հետևից, այնուամենայնիվ հասցրի բանալ ելքի դուռը, փողոց դուրս թռչել և առաջին պատահած կառքի մեջ նետվել։ Ես տվի մայրիկիս հասցեն։
IV
Բայց գիտակցությունս, փայլատակելով մի պահ, իսկույն մարեց։ Ես դեռ մի քիչ հիշում եմ, թե ինչպես հասցրին ինձ մորս մոտ ու ներս բերեցին, բայց այնտեղ համարյա իսկույն արդեն կատարյալ ուշաթափվեցի։ Հետևյալ օրը, ինչպես պատմեցին ինձ հետո (ես ինքս էլ, ի դեպ, դա հիշում եմ), գիտակցությունս մի պահ կրկին պայծառացավ։ Ես հիշում եմ ինձ Վերսիլովի սենյակում, նրա բազմոցին, հիշում եմ շուրջս Վերսիլովի. մայրիկիս, Լիգայի դեմքերը, շատ լավ եմ հիշում, ինչպես Վերսիլովն ինձ ասում էր Զերշչիկովի մասին, իշխանի մասին, ինչ-որ նամակ էր ցույց տալիս, հանգստացնում էր ինձ։ Նրանք հետո պատմում էին ինձ, որ ես սարսափահար շարունակ հարցրել եմ ինչ-որ Լամբերտի մասին և ինչ-որ փոքրիկ շնիկի հաչոց եմ լսել։ Բայց գիտակցությանս թույլ ճառագայթը շուտով մարել էր, այդ երկրորդ օրվա երեկոյան ես արդեն կատարյալ տենդով էի բռնված։ Սակայն կանխեմ իրադարձություններն ու նախապես բացատրեմ։
Երբ այն երեկո ես դուրս էի վազել Զերշչիկովի մոտից, և երբ այնտեղ ամեն բան ինչ-որ չափով խաղաղվել էր, խաղը կրկին սկսելով, Զերշչիկովը հանկարծ բարձրաձայն հայտարարել էր, թե տխուր սխալ է տեղի ունեցել. կորած փողը՝ չորս հարյուր ռուբլին, գտնվել է այլ փողերի կույտի մեջ, և բանկի հաշիվները միանգամայն ճիշտ դուրս եկան։ Այն ժամանակ իշխանը, որ մնացել էր դահլիճում, մոտեցել էր Զերշչիկովին և համառորեն պահանջել, որպեսզի նա հրապարակավ հայտարարի իմ անմեղության մասին և բացի այդ նամակով ներողություն խնդրի ինձնից։ Զերշչիկովն իր կողմից հարգանքի արժանի էր համարել պահանջը և բոլորի ներկայությամբ խոստացել էր վաղը ևեթ մի բացատրական ու ներողություն հայցող նամակ հղել ինձ։ Իշխանը հաղորդել էր նրան Վերսիլովի հասցեն և իսկապես, հենց հետևյալ օրը Վերսիլովը իմ անունով նամակ էր ստացել անձամբ Զերշչիկովից և հազար երեք հարյուր ռուբլուց քիչ ավելի փող, որն ինձ էր պատկանում,և որը ես մոռացել էի ռուլետկայի ժամանակ։ Դրանով Զերշչիկովի խաղատան գործն ավարտված էր, այդ ուրախալի լուրը օժանդակեց իմ ապաքինմանը, երբ ես ուշքի եկա ուշակորույս վիճակից։
Խաղատնից վերադառնալով՝ իշխանը նույն գիշերը երկու նամակ էր գրել, մեկը ինձ, իսկ մյուսը՝ իր այն նախկին գունդը, որտեղ նա միջադեպ էր ունեցել կոռնետ Ստեպանովի հետ։ Երկու նամակն էլ նա ուղարկել էր հետևյալ առավոտյան։ Դրանից հետո զեկույց էր գրել հրամանատարությանը և այդ զեկույցը ձեռքին վաղ առավոտյան ներկայացել էր իր գնդի հրամանատարին ու հայտնել նրան, որ ինքը՝ «քրեական հանցագործ, x-արժեթղթերի կեղծման մասնակից, հանձնվում է արդարադատությանը ու խնդրում է դատել իրեն»։ Միաժամանակ հանձնել էր և զեկույցը, որում ամեն բան շարադրած էր եղել գրավոր։ Նրան կալանավորել էին։
Ահա այն նամակը ինձ, որը նա գրել էր այն գիշեր, բառ առ բառ.
«Անգին Արկադի Մակարովիչ,
Փորձելով լակեյական «ելքը»՝ դրանով կորցրի գոնե ինչ-որ չափով հոգիս այն մտքով մխիթարելու իրավունքը, որ ես էլ կարողացա վերջապես արդար սխրանքի դիմել։ Ես մեղավոր եմ հայրենիքի և իմ ողջ ցեղի նկատմամբ և դրա համար ինքս՝ ցեղիս վերջինը լինելով, դատապարտում եմ ինձ։ Չեմ հասկանում, ինչպե՞ս կարող էի ես կառչել ինքնապահպանման ստոր մտքից և որոշ ժամանակ երագել փողով ազատվել նրանցից։ Այնուամենայնիվ ինքս, իմ խղճի առաջ, ես հավիտյան հանցագործ կմնայի։ Իսկ այդ մարդիկ, նույնիսկ եթե վերադարձնեին ինձ վարկաբեկող գրությունները, ոչ մի դեպքում, ողջ կյանքիս ընթացքում չէին պոկվի ինձնից։ Ուրեմն, ի՞նչ էր մնում ինձ. ապրել նրանց հետ, ողջ կյանքումս միաբան լինել նրանց հետ, ահա այն ճակատագիրը, որ սպասում էր ինձ։ Ես չէի կարող ընդունել դա և վերջապես այնքան հաստատակամություն կամ միգուցե միայն հուսահատություն գտա իմ մեջ, որպեսզի վարվեմ այնպես, ինչպես վարվում եմ հիմա։
Ես մի նամակ գրեցի իմ նախկին գունդը, նախկին ընկերներիս և արդարացրի Ստեպանովին։ Այդ արարքի մեջ չկա և չի կարող լինել ոչ մի քավիչ սխրանք, այս բոլորը միայն վաղվա հանգուցյալի մահամերձ կտակն է։ Այսպես պետք է դիտել սա։
Ներեցեք ինձ, որ երեսս շրջեցի ձեզնից խաղատանը, դա պատահեց այն պատճառով, որ այն րոպեին ես վստահ չէի ձեզ վրա։ Այժմ, երբ ես արդեն մեռած մարդ եմ, կարող եմ նույնիսկ այսպիսի խոստովանություններ անել... այն աշխարհից։
Խեղճ Լիզա։ Նա ոչինչ չգիտեր այս վճռի մասին, թող չանիծի ինձ, այլ դատի ինքը։ Իսկ ես չեմ կարող արդարանալ և նույնիսկ խոսք չեմ գտնում, որպեսզի գոնե բան բացատրեմ նրան։ Իմացեք նաև, Արկադի Մակարովիչ, որ երեկ առավոտյան, երբ նա եկել էր ինձ մոտ վերջին անգամ, ես սուտս բաց արի ու խոստովանեցի, որ գնացել էի Աննա Անդրեևնայի մոտ՝ նրան առաջարկություն անելու մտադրությամբ։ Ես չէի կարող արդեն ընդունած վերջին վճռի դեպքում, տեսնելով նրա սերը, խղճիս վրա թողնել դա, և ես բաց արի սուտս նրա առաջ։ Նա ներեց, ամեն բան ներեց, բայց ես չհավատացի նրան, դա ներում չէ, ես չէի կարողանա ներել, եթե նրա տեղը լինեի։
Հիշեցեք ինձ։
Ձեր դժբախտ վերջին իշխան Սոկոլսկի»։
Գիտակցությունս կորցրած՝ ես պառկած մնացի ուղիղ տասը օր։
Մասն երրորդ
Գլուխ առաջին
I
Հիմա՝ մի բոլորովին այլ բանի սասին։
Ես շարունակ ազդարարում եմ. «Այլ բանի մասին, այլ բանի մասին», իսկ ինքս անդադար շարունակում եմ գրել միայն իմ մասին։ Մինչդեռ ես արդեն հազար անգամ հայտարարել եմ, որ ամենևին էլ չեմ ուզում ինձ նկարագրել և հաստատապես չէի ուզում, երբ սկսում էի գրել նոթերս, ես շատ լավ եմ հասկանում, որ ես ամենևին էլ պետք չեմ ընթերցողիս։ Ես նկարագրում եմ և ուզում եմ նկարագրել ուրիշներին, և ոչ թե ինձ, իսկ եթե շարունակ ինքս եմ մեջտեղ ընկնում, ապա դա միայն մի տխուր սխալ է, որովհետև ոչ մի կերպ չի կարելի դրանից խուսափել, որքան էլ որ ես ուզենայի դա։ Եվ որ գլխավորն է, ինձ համար ցավալին այն է, որ այսպիսի կրքով նկարագրելով սեփական արկածներս, դրանով առիթ եմ տալիս մտածելու, թե հիմա էլ ես նույնն եմ, ինչ որ այն ժամանակ։ Ընթերցողները, սակայն, հիշում են, որ ես արդեն բազմիցս բացականչել եմ. «Օ՜, եթե հնարավոր լիներ վերափոխելու անցածը և բոլորովին նորն սկսելու»։ Չէի կարող այդպես բացականչել, եթե արմատապես փոխված և բոլորովին այլ մարդ դարձած չլինեի այժմ։ Դա չափազանց ակնհայտ է, և եթե որևէ մեկը կարողանար պատկերացնել, թե ինչպես են ձանձրացրել ինձ բոլոր այս ներողություններն ու նախաբանները, որոնք ամեն րոպե ստիպված եմ խոթել նոթերիս նույնիսկ ամենամիջին մասերը։
Գործի։
Իննօրյա ուշաթափությունից ես այն ժամանակ սթափվեցի վերածնված, բայց ոչ ուղղված, վերածնունդս, սակայն, հիմա էր, իհարկե եթե վերցնենք լայն իմաստով, և գուցե, եթե հիմա լիներ, ապա այդպես չէր լինի։ Միտքս, այսինքն զգացմունքս, կրկին կայանում էր միայն նրանում (ինչպես հազար անգամ առաջներում), որ հեռանամ սրանցից ընդմիշտ և արդեն անպայման հեռանամ և ոչ թե այնպես, ինչպես առաջներում, երբ հազար անգամ ինքս ինձ հանձնարարում էի այս թեման և ոչ մի կերպ չէի կարողանում կատարել։ Վրեժ լուծել ես չէի ուզում ոչ ոքից և դրանում երդվում եմ ազնիվ խոսքով, թեև վիրավորված էի բոլորից։ Ես պատրաստվում էի հեռանալ առանց նողկանքի, առանց անեծքի, բայց ուզում էի սեփական ուժ ունենալ և արդեն իսկական ուժ, որը կախված չլիներ սրանցից ոչ մեկից և ամբողջ աշխարհից, մինչդեռ քիչ էր մնում, որ հաշտվեի ամեն բանի հետ աշխարհում։ Գրի եմ առնում այն ժամանակվա այս անուրջս ոչ թե որպես միտք, այլ որպես այն ժամանակվա անդիմադրելի զգացողություն։ Ես այն դեռ չէի ուզում ձևակերպել, քանի դեռ անկողնում էի։ Հիվանդ և անզոր, պառկած Վերսիլովի սենյակում, որն ինձ էին հատկացրել, ես ցավով էի գիտակցում, թե անզորության ի՜նչ ստորին աստիճանի վրա եմ գտնվում, անկողնում ընկած էր ոչ թե մարդ, այլ ինչ-որ ծղոտի մի հատիկ, և ոչ միայն հիվանդության պատճառով, և որքա՜ն վիրավորական էր դա ինձ համար։ Եվ ահա իմ էության ամենախորունկ խորքերից ամբողջ ուժով սկսեց բարձրանալ բողոքը, և ես սկսեցի շնչասպառ լինել անսահմանորեն չափազանցված գոռոզության ու ընդվզման զգացումից։ Ես չեմ հիշում որևէ ժամանակահատված իմ ամբողջ կյանքում, երբ ես գոռոզ զգացումներով այնպես լցված լինեի, ինչպես իմ ապաքինության այն առաջին օրերին, այսինքն այն ժամանակ, երբ ծղոտի հատիկի պես անզոր ընկած էի անկողնում։
Բայց առայժմ ես լուռ էի և նույնիսկ որոշել էի ոչինչ չքննարկել։ Ես շարունակ նայում էի նրանց դեմքերին, աշխատելով գուշակել այն բոլորն, ինչ-որ ինձ հարկավոր էր։ Երևում էր, որ նրանք էլ չեն ուզում ոչ հարց ու փորձ անել, ոչ հետաքրքրություն ցուցաբերել, այլ խոսում են ինձ հետ միանգամայն կողմնակի բաների մասին։ Դա ինձ դուր էր գալիս և միևնույն ժամանակ վշտացնում էր ինձ. չեմ բացատրի այդ հակասությունը։ Լիզային ես ավելի հազվադեպ էի տեսնում, քան մայրիկին, թեև նա ամեն օր էր գալիս ինձ մոտ, նույնիսկ օրն երկու անգամ։ Նրանց խոսակցությունների պատառիկներից և նրանց ողջ տեսքից ես եզրակացրի, որ Լիզայի մոտ սաստիկ շատ մտահոգություններ են կուտակվել, և որ նա նույնիսկ հաճախ տանը չի լինում իր գործերի պատճառով, հենց միայն այդ մտքի մեջ, որ հնարավոր են «իր գործերը», կարծես ինչ-որ վիրավորական բան կար ինձ համար, ի դեպ, այդ բոլորը միայն հիվանդագին, զուտ բնախոսական զգացողություններ են, որոնք չարժե նկարագրել։ Տատյանա Պավլովնան էլ էր գալիս ինձ մոտ, համարյա թե ամեն օր, և թեև ամենևին էլ քնքուշ չէր ինձ հետ, բայց գոնե չէր անպատվում առաջվա պես, որը ծայրահեղորեն բարկացնում էր ինձ, այնպես որ ես ուղղակի ասացի նրան. «Դուք, Տատյանա Պավլովնա, չափազանց տաղտկալի եք, երբ չեք անպատվում»։ «Որ այդպես է, էլ չեմ գա քեզ մոտ»,― կարճ կտրեց նա ու գնաց։ Իսկ ես ուրախ էի, որ գոնե մեկին վռնդեցի։
Ամենից շատ ես մայրիկիս էի տանջում, և ամենից շատ նա էր ինձ գրգռում։ Ախորժակս սոսկալի բացվել էր, և ես շատ էի փնթփնթում, որ կերակուրն ուշանում է (իսկ այն երբեք չէր ուշանում)։ Մայրիկս չգիտեր, ինչպես ինձ գոհացներ։ Մի անգամ նա ինձ արգանակ բերեց և, ըստ սովորության, սկսեց ինձ կերակրել, իսկ ես շարունակ փնթփնթում էի ուտելիս։ Եվ հանկարծ սրտնեղեցի, որ փնթփնթում եմ. «Գուցե հենց միայն մայրիկիս եմ սիրում և հենց նրան էլ տանջում եմ»։ Բայց կատաղությունս չէր զսպվում, և ես կատաղությունից հանկարծ արտասվեցի, իսկ նա՝ խեղճը, կարծեց, թե ես սրտաշարժությունից արտասվեցի, խոնարհվեց ինձ վրա ու սկսեց համբուրել։ Ես ուժերս հավաքեցի ու մի կերպ դիմացա և իսկապես այն պահին ես ատում էի նրան։ Բայց մայրիկիս ես միշտ էի սիրում, այն ժամանակ էլ էի սիրում և ամենևին չէի ատում, իսկ եղել էր այն, ինչ միշտ է լինում, ում ավելի շատ ես սիրում, հենց առաջինը նրան ես վիրավորում։
Իսկ ատում էի այն առաջին օրերին միմիայն բժշկին։ Բժիշկն այդ ամբարտավան տեսքով երիտասարդ էր, խոսում էր կտրուկ և նույնիսկ անքաղաքավարի։ Կարծես նրանք բոլորը գիտության մեջ են և հենց երեկ ու հանկարծակի մի հատուկ բան են իմացել, մինչդեռ երեկ ոչ մի առանձին բան չի պատահել, բայց միշտ այդպես են «միջակությունն» ու «փողոցը»։ Երկար ժամանակ ես դիմանում էի, բայց վերջապես հանկարծ պայթեցի և մերոնց բոլորի ներկայությամբ հայտարարեցի նրան, որ նա իզուր է քարշ գալիս այստեղ, որ ես բոլորովին առանց նրա էլ կառողջանամ, որ նա, իրատեսի տեսք ունենալով, ամբողջովին համակված է նախապաշարումներով և չի հասկանում, որ բժշկությունը դեռ երբեք և ոչ ոքի չի բուժել, որ, վերջապես, ամենայն հավանականությամբ, նա գռեհկորեն անկիրթ է, «ինչպես այժմ մեզ մոտ բոլոր տեխնիկներն ու մասնագետները, որոնք վերջին ժամանակներս այդպես տնկել են իրենց քթերը»։ Բժիշկը շատ վիրավորվեց (հենց միայն դրանով ապացուցելով, թե ինքն ինչ է), սակայն շարունակեց այցելել։ Վերջապես ես հայտնեցի Վերսիլովին, որ եթե բժիշկը չդադարի մեզ մոտ գալուց, ապա ես նրան արդեն մի տասն անգամ ավելի տհաճ բաներ կասեմ։ Վերսիլովը նկատեց միայն, որ նույնիսկ երկու անգամ ավելի տհաճ բաներ չէր կարելի ասել համեմատած արդեն ասվածի հետ, էլ ուր մնաց թե տասն անգամ։ Ես ուրախ էի, որ նա նկատել էր դա։
Սակայն, համա թե սա մարդ է։ Ես Վերսիլովի մասին եմ խոսում։ Նա, հենց նա էր ամեն բանի պատճառը, և ի՞նչ, միմիայն նրա վրա ես այն ժամանակ չէի զայրանում։ Ինձ կաշառում էր ոչ միայն նրա վարվելաձևն ինձ հետ։ Ես կարծում եմ, որ մենք այն ժամանակ փոխադարձաբար զգացինք, որ պարտական ենք միմյանց շատ ու շատ բացատրությունների համար... և որ հենց այդ պատճառով ամենալավն այն է, որ երբեք չբացատրվես։ Չափազանց հաճելի է, երբ կյանքի նման իրադրություններում խելոք մարդու ես հանդիպում։ Իմ պատմության երկրորդ մասում, առաջ անցնելով, արդեն հադորդել եմ, որ նա շատ հստակ ու համառոտ հայտնեց բանտարկված իշխանի ինձ հասցեագրված նամակի, Զերշչիկովի՝ նրա իմ օգտին տրված բացատրության և այլ բաների մասին։ Քանի որ ես որոշել էի լռել, ապա ամենայն չորությամբ միայն երկու-երեք ամենահամառոտ հարցերը տվի նրան, նա այդ հարցերին պատասխանեց հստակ ու ճշգրիտ, բայց միանգամայն առանց ավելորդ բառերի և, որ ամենալավն էր, առանց ավելորդ զգացմունքների։ Հենց ավելորդ զգացմունքներից էր, որ ես այն ժամանակ վախենում էի։
Լամբերտի մասին ես լռում եմ, բայց ընթերցողն, իհարկե, կռահեց, որ նրա մասին ես շատ էի մտածում։ Զառանցելիս ես մի քանի անգամ խոսել էի Լամբերտի մասին, բայց, ուշքի գալով և ուշադիր շուրջս նայելով, շուտով հասկացա, որ Լամբերտի մասին ամեն բան գաղտնիք է մնացել և որ յուրայիններս, չբացառելով նաև Վերսիլովին, ոչինչ չգիտեն։ Այն ժամանակ ուրախացա, և վախս անցավ, բայց ես սխալվում էի, ինչպես ի զարմանս իմ, իմացա հետո, հիվանդությանս ժամանակ նա արդեն եկել էր, բայց Վերսիլովը թաքցրել էր դա ինձնից, և ես եկա այն եզրակացության, որ Լամբերտի համար ես արդեն հավիտենականության գիրկն եմ ընկել։ Այնուամենայնիվ ես հաճախ էի մտածում նրա մասին, և դա դեռ քիչ է. մտածում էի ոչ միայն առանց զզվանքի, ոչ միայն հետաքրքրությամբ, այլ նույնիսկ շահագրգռվածությամբ կարծես կանխազգալով ինչ-որ նոր, արդյունավետ մի բան, որ համապատասխանում էր իմ մեջ ծագող նոր զգացմունքներին ու ծրագրերին։ Սի խոսքով ես որոշեցի ամենից առաջ քննարկել Լամբերտին, հենց որ վճիռ ընդունեմ սկսել մտածել։ Մի տարօրինակություն նկատեմ, ես միանգամայն մոռացել էի, թե որտեղ է նա ապրում, և թե որ փողոցում էր այն ժամանակ այդ բոլորը կատարվում։ Սենյակը, Ալֆոնսինը, շնիկը, միջանցքը բոլորը միտքս էր մնացել, թեկուզ հենց հիմա կարող եմ նկարել, իսկ թե որտեղ էր այդ ամենը կատարվում, այսինքն՝ որ փողոցում և որ տանը, լրիվ մոռացել եմ։ Եվ որ ամենատարօրինակն էր, կռահեցի դա միայն իմ լիակատար գիտակցության երրորդ կամ չորրորդ օրը, երբ արդեն վաղուց միտքս զբաղեցրել էի Լամբերտով։
Այսպիսով, ահա թե որոնք էին իմ վերակենդանացմանը հաջորդող առաջին զգացումներս։ Ես նշեցի միայն ամենամակերեսայինները և ամենահավանականն է, որ չեմ կարողացել նշել գլխավորը։ Իսկապես, գուցեև, ամենագլխավորները հենց այն ժամանակ էլ սահմանվել են ու ձևակերպվել իմ սրտում, չէ՞ որ հենց միայն նրա համար չէի ես շարունակ սրտնեղում ու զայրանում, որ ինձ արգանակ չեն բերում։ Օ՜, ես հիշում եմ, թե ինչպես էի այն ժամանակ տխրում ու տրտմում երբեմն, այն րոպեներին հատկապես, երբ երկար ժամանակ մենակ էի մնում։ Իսկ նրանք, կարծես դիտավորյալ, շուտ հասկացան, որ ինձ համար ծանր է իրենց հետ և որ իրենց կարեկցանքը զայրացնում է ինձ, և սկսեցին, գնալով ավելի ու ավելի հաճախ ինծ մենակ թողնել, դյուրըմբռնողության ավելորդ նրբանկատություն։
II
Վերականգնված գիտակցությանս չորրորդ օրը, կեսօրվա ժամը երկուսից հետո, ես պառկած էի իմ անկողնում և ինձ մոտ ոչ ոք չկար։ Օրը պայծառ էր, և ես գիտեի, որ երեքից հետո, երբ արևը դեպի մայրամուտ կգնա, նրա կարմիր, թեք ճառագայթը ուղիղ կզարնվի իմ պատի անկյանը և պայծառ բծով կլուսավորի այդ տեղը։ Ես դա գիտեի նախորդ օրերի փորձով, և այն, որ դա անպայման տեղի կունենա մեկ ժամից, և որ գլխավորն է, ես դա գիտեի նախապես, ինչպես երկու անգամ երկուսը, կատաղության աստիճան զայրացնում էր ինձ։ Ջղացնցումով ես շրջվեցի ողջ մարմնով և հանկարծ խոր լռության մեջ պարզ լսեցի այս բառերը. «Տեր Աստված, Հիսուս Քրիստոս, Հայր մեր, ողորմյա մեզ»։ Բառերն արտասանվեցին կիսաշշուկով, դրանց հետևեց ամբողջ կրծքով արտաբերված խոր թառանչը, և դրանից հետո ամեն բան նորից միանգամայն խաղաղվեց։ Ես արագ բարձրացրի գլուխս։
Ես դրանից առաջ էլ, այսինքն նախորդ օրը, և նույնիսկ դեռ նախանցյալ օրը, սկսել էի նկատել ինչ-որ առանձնահատուկ մի բան վարում գտնվող մեր այս երեք սենյակներում։ Դահլիճից այն կողմ գտնվող սենյակում, ուր նախկինում մայրիկն ու Լիզան էին տեղավորված, ըստ երևույթին, այժմ մի ուրիշ մարդ կար։ Արդեն քանիցս ինչ-որ ձայներ էի լսել թե ցերեկը, թե գիշերները, բայց միայն մի քանի ամենակարճ վայրկյանով և իսկույն էլ մի քանի ժամով լիակատար լռություն էր վերականգնվել, այնպես որ ես ուշադրություն անգամ չէի դարձնում դրան։ Նախորդ օրը մտքովս անցավ, թե Վերսիլովն է այնտեղ, մանավանդ, որ դրանից հետո շուտով նա ինձ մոտ մտավ, թեև ես գիտեի, ըստ որում հաստատ, հենց նրանց խոսակցություններից, որ Վերսիլովն իմ հիվանդության ընթացքում տեղափոխվել է ինչ-որ մի ուրիշ բնակարան, որտեղ և գիշերում է այժմ։ Իսկ մայրիկի ու Լիզայի մասին արդեն վաղուց էր ինձ հայտնի դարձել, որ նրանք միասին (հենց հանուն իմ հանգստության, կարծում էի ես) փոխադրվել էին վերև, իմ նախկին «դագաղը», և մի անգամ ինձ ու ինձ մտածեցի նույնիսկ. «Ինչպե՞ս են կարողացել երկուսով այնտեղ տեղավորվել»։ Եվ հիմա հանկարծ պարզվում է, որ նրանց նախկին սենյակում ինչ-որ մարդ է ապրում և որ այդ մարդն ամենևին էլ Վերսիլովը չէ։ Մի առանձին թեթևությամբ, որը ես չէի ենթադրում, թե կա իմ մեջ (երևակայելով մինչև այժմ, թե ես միանգամայն անուժ եմ), ոտքերս իջեցրի անկողնուց, խոթեցի հողաթափերիս մեջ, վրաս նետեցի կողքիս դրված գառնենու մոխրագույն խալաթը (որը Վերսիլովն էր զոհաբերել ինձ), և մեր հյուրասենյակի միջով դիմեցի դեպի մայրիկիս նախկին ննջասենյակը։ Այն, ինչ տեսա ես այնտեղ, բոլորովին շշմեցրեց ինձ, ոչ մի նման բան ես չէի էլ կարող ենթադրել և քար կտրած կանգնեցի շեմին։
Այնտեղ նստած էր ճեփ֊ճերմակ մազերով, երկար, սոսկալի սպիտակ մորուքով մի ծերունի, և պարզ էր, որ նա արդեն վաղուց է այդտեղ նստած։ Նա նստած էր ոչ թե անկողնու վրա, այլ մայրիկի աթոռակի, և միայն մեջքով հենվել էր մահճակալին։ Ի դեպ, նա այնքան ուղիղ էր պահում իրեն, որ, թվում էր, թե նրան ոչ մի հենարան էլ պետք չէ, թեև ակներև էր, որ հիվանդ է։ Շապկի վրայից նա հագել էր մորթե, երես քաշած, թեթև քուրք, ծնկները ծածկված էին մայրիկի շալով, իսկ ոտքերը հողաթափերով էին։ Նա, ինչպես կարելի էր գուշակել, բարձրահասակ էր, լայնաթիկունք, չնայած հիվանդությանը շատ առույգ, թեև մի քիչ գունատ ու նիհար, երկարավուն դեմքով, չափազանց փարթամ, բայց ոչ այնքան երկար մազերով, տարիքը, թվում էր, յոթանասունն անց։ Նրա կողքի փոքրիկ սեղանին, այնպես, որ ձեռքը հասներ, դրված էր երեք թե չորս գիրք ու արծաթե շրջանակով ակնոց։ Թեև մտքովս անգամ չէր անցնում, թե նրան կհանդիպեմ, իսկույն կռահեցի նրա ով լինելը, միայն թե դեռ ոչ մի կերպ չէի կարողանում հասկանալ, ինչպես էր նա այս բոլոր օրերին, համարյա իմ կողքիս, նստած եղել այնքան կամացուկ, որ ես մինչև այժմ ոչինչ չեմ լսել։
Ինձ տեսնելով՝ նա շարժում անգամ չարեց, միայն ակնդետ ու լուռ նայում էր ինձ, ինչպես և ես իրեն, միայն այն տարբերությամբ, որ ես նրան նայում էի անսահման զարմանքով, իսկ նա ինձ առանց ոչ մի զարմանքի։ Ընդհակառակը, լռության այդ հինգ կամ տասը վայրկյանում ինձ ամբողջովին, մինչև ամենավերջին գծիկը, կարծես զննելով՝ նա հանկարծ ժպտաց և նույնիսկ կամացուկ, անլսելի ծիծաղեց և, թեև ծիծաղը շուտ անցավ, նրա լուսավոր, ուրախ հետքը մնաց ծերունու երեսին և, որ գլխավորն է, նրա մեծ-մեծ չափազանց կապույտ, լուսաշող, բայց ծերությունից ուռած ու կախված կոպերով ու անհամար մանր կնճիռներով շրջապատված աչքերում։ Նրա այդ ծիծաղն ամենից շատ ազդեց ինձ վրա։
Ես կարծում եմ, որ երբ մարդը ծիծաղում է, ապա մեծ մասամբ զզվելի է դառնում նրան նայելը։ Մարդկանց ծիծաղի մեջ ամենից հաճախ ինչ-որ մի անվայելուչ բան է հայտնվում, կարծես ծիծաղողին ստորացնող մի բան, թեև ինքը ծիծաղողը, համարյա միշտ ոչինչ չգիտե իր գործած տպավորության մասին։ Ճիշտ այդպես էլ չգիտե, ինչպես ընդհանրապես բոլորն էլ չգիտեն, թե ինչ դեմք ունի քնած ժամանակ։ Մի քնածի դեմքը քնի մեջ էլ խելոք է լինում, իսկ մյուսինը, նույնիսկ խելոքինը, քնի մեջ շատ հիմար, ուրեմնև ծիծաղելի է դառնում։ Ես չգիտեմ, ինչու է այդպես լինում, ես միայն ուզում եմ ասել, որ ծիծաղողը, ինչպես և քնածը, մեծ մասամբ ոչինչ չգիտե իր դեմքի մասին։ Չափազանց շատերը բոլորովին ծիծաղել չգիտեն։ Սակայն այստեղ գիտենալու բան չկա. դա շնորհք է, և այն չես մշակի։ Մշակել կարող ես միայն նրանով, որ կվերադաստիարակես քեզ. կզարգացնես քեզ դեպի լավը և կհաղթահարես բնավորությանդ վատ բնազդները, այն ժամանակ նման մարդու ծիծաղն էլ միանգամայն, հնարավոր է, որ կարող է փոխվել դեպի լավը։ Մարդ կա, որ իր ծիծաղով լիովին մատնում է իրեն, և դուք հանկարծ իմանում եք նրա խորախոր գաղտնիքները։ Նույնիսկ անվիճելիորեն խելոք ծիծաղը երբեմն գարշելի է լինում։ Ծիծաղն ամենից առաջ անկեղծություն է պահանջում, իսկ ո՞ւր է մարդկանց անկեղծություն։ Ծիծաղն անչարություն է պահանջում, իսկ մարդիկ ամենից հաճախ չարությամբ են ծիծաղում։ Անկեղծ ու անչար ծիծաղն ուրախությունն է, իսկ մեր դարում ո՞ւր է մարդկանց մեջ ուրախություն և արդյո՞ք մարդիկ գիտեն ուրախանալ։ (Մեր դարի ուրախության մասին արտահայտությունը Վերսիլովի նկատողությունն է, և ես հիշել եմ այն)։ Մարդու ուրախությունը մարդուն ամենամատնող, ոտքով-գլխով մատնող հատկությունն է։ Լինում է բնավորություն, որը երկար ժամանակ չեք կարող ճանաչել, բայց բավական է, որ մարդը մի անգամ շատ անկեղծ ծիծաղի, և նրա ողջ բնավորությունը հանկարծ կհայտնվի ձեր ձեռքի ափում։ Միայն ամենաբարձր և ամենաերջանիկ զարգացման դեպքում մարդը կարողանում է ուրախանալ հաղորդակից կերպով, այսինքն անդիմադրելիորեն ու բարեհոգի։ Ես նրա մտավոր զարգացման մասին չեմ խոսում, այլ բնավորության, մարդու ամբողջականության մասին։ Այսպիսով. եթե ցանկանաք զննել մարդուն և ճանաչել նրա հոգին, ապա խորամուխ եղեք ոչ թե նրանում, թե ինչպես է մարդ լռում, կամ ինչպես է խոսում, կամ ինչպես է լալիս, կամ նույնիսկ ինչպես է հուզվում ազնվագույն գաղափարներից, այլ ավելի լավ է բռնեք այն պահը, երբ նա ծիծաղում է։ Լավ է ծիծաղում մարդը, ուրեմն լավ մարդ է։ Ըստ որում նկատեք բոլոր երանգները, օրինակ, պետք է որ մարդու ծիծաղը ոչ մի դեպքում ձեզ հիմար չթվա, որքան էլ որ նա ուրախ լինի և պարզսիրտ։ Հենց որ նկատեք հիմարավունության ամենաչնչին գիծը ծիծաղում, ուրեմն, անկասկած այդ մարդը սահմանափակ է, թեկուզ հենց շարունակ խելոք մտքեր սփռեր իր շուրջը։ Նույնիսկ եթե հիմար չէ նրա ծիծաղը, բայց ինքը մարդը, ծիծաղելիս, հանկարծ ինչ-որ պատճառով ծիծաղելի է դառնում ձեզ համար, նույնիսկ թեկուզ մի փոքր, ապա գիտցեք, որ այդ մարդու մեջ իսկական սեփական արժանապատվություն չկա, համենայն դեպս չկա լիովին։ Կամ, վերջապես, եթե ծիծաղն այդ թեկուզև հաղորդակցական է, բայց այնուամենայնիվ, չգիտես ինչու, ձեզ անվայելուչ կթվա, ապա գիտցեք, որ այդ մարդու խառնվածքն էլ ինչ-որ չափով անվայելուչ է, և ողջ ազնիվն ու վեհաշուքը, որ առաջ էիք նկատել նրա մեջ, կամ միտումնավոր, շինծու է, կամ անգիտակից ընդօրինակված, և որ այդ մարդը հետագայում անպայման կփոխվի դեպի վատը, կզբաղվի «շահավետով», իսկ ազնիվ գաղափարները, որպես երիտասարդության հափշտակություններ ու մոլորություններ, առանց ափսոսանքի մի կողմ կնետի։
Այս երկարաշունչ խոսքը ծիծաղի մասին ես այստեղ եմ տեղավորում որոշակի դիտավորությամբ, նույնիսկ զոհաբերելով պատմությանս ընթացքը, քանի որ դա համարում եմ կյանքիս ամենալուրջ եզրահանգումներից մեկը։ Եվ հատկապես հանձնարարում եմ դա այն հարսնացու-աղջիկներին, որոնք արդեն պատրաստ են ամուսնանալ իրենց ընտրյալի հետ, բայց դեռ շարունակում են տնտղել մտահոգ ու անվստահ և վերջնական որոշում չեն ընդունում։ Եվ թող չծիծաղեն խղճուկ դեռահասի վրա այն բանի համար, որ նա իր բարոյախոսություններով քիթը խոթում է ամուսնական գործի մեջ, որից ոչնչից ոչինչ չի հասկանում։ Բայց ես հասկանում եմ միայն այն, որ ծիծաղը հոգու ամենահաստատ փորձաքարն է։ Նայեցեք երեխաներին, որոշ երեխաներ կարողանում են ծիծաղել կատարելապես լավ և այդ պատճառով էլ նրանք գայթակղիչ են։ Արտասվող երեխան զզվելի է ինձ համար, իսկ ուրախացողն ու ծիծաղողը դրախտից շողարձակող ճառագայթ, հայտնություն ապագայից, երբ մարդը վերջապես կդառնա նույնքան մաքուր ու սրտաբաց, որքան երեխան։ Եվ ահա ինչ-որ մանկական և անհավանականության աստիճանի հրապուրիչ մի բան առկայծեց այդ ծերունու կարճատև ծիծաղում։ Ես իսկույն մոտեցա նրան։
III
― Նստիր, տեղավորվիր, ոտքերիդ մեջ, ով գիտի, դեռ ուժ չկա,― իր կողքին ինձ տեղ ցույց տալով ու նույն շողարձակող հայացքով երեսիս նայելով՝ սիրալիր հրավիրեց ինձ նա։ Ես նստեցի նրա կողքին ու ասացի.
― Ես ձեզ ճանաչում եմ, դուք Մակար Իվանովիչն եք։
― Ճիշտ է, սիրելիս։ Դե լավ է, որ վեր ես կացել։ Դու ջահել ես, քեզ համար ամեն բան հրաշալի է։ Ծերունին դեպի գերեզման է գնում, իսկ ջահելը պետք է ապրի ու ապրի։
― Դուք հիվա՞նդ եք։
― Հիվանդ եմ, բարեկամս, ավելի ոտքերս են հիվանդ։ Մինչև շեմը դեռ հասցրին, բայց հենց որ էստեղ նստեցի, տեղնուտեղն ուռեցին։ Սա անցած հինգշաբթի է սկսվել, հենց որ ջերմաստիճանն ընկավ (այսինքն սառնամանիքն սկսվեց)։ Մինչև հիմա, տեսնում ես, քսադեղ էի քսում ոտքերիս, նախանցյալ տարի բժիշկ Լիխտենը, Եդմունդ Կառլիչն էր Մոսկվայում դուրս գրել և օգնում էր էդ քսուքը ու լավ էլ օգնում էր. բայց հիմա արդեն էլ չի օգնում։ Եվ կուրծքս էլ է բռնվել։ Իսկ երեկվանից մեջքս էլ ոնց որ շներ են կրծում... Գիշերներն էլ չեմ քնում։
― Ինչպե՞ս է, որ ձեր մոտից ոչ մի ձայն չի լսվում,― ընդհատեցի նրան ես։ Նա նայեց ինձ կարծես ինչ-որ բան կշռադատելով։
― Մենակ թե մորդ չարթնացնես,― կարծես հանկարծ ինչ-որ բան մտաբերելով ավելացրեց նա։― Նա ամբողջ գիշեր էստեղ կողքիս, գործ է արել ու ճանճի պես կամաց, իսկ հիմա, գիտեմ, որ պառկել է։ Ախ, դառն է հիվանդ ծերունու կյանքը,― հառաչեց նա,― թվում է, թե ինչի՞ց է միայն հոգիդ կառչել, բայց մեկ է, մնում է կպած և կյանքի վրա ուրախանում, և թվում է, եթե ամբողջ կյանքդ նորից սկզբից սկսես, դրանից էլ, ով գիտե, չվախենար հոգիդ, թեև, գուցե հանցավոր է էդ միտքը։
― Ինչո՞ւ է հանցավոր։
― Երազ է էդ միտքը, իսկ ծերունին կյանքից պետք է բարեգեղ հեռանա։ Էդպես է, եթե դժգոհությամբ կամ տրտնջալից ես դիմավորում մահդ, ապա դա հենց մեծ մեղք է։ Բայց թե հոգևոր ուրախությամբ սիրել ես կյանքը, կարծում եմ, որ Աստված էլ դա կների, նույնիսկ ծերունու։ Մարդու համար դժվար է ամեն տեսակ մեղքը ճանաչել, իմանալ ինչն է հանցավոր, իսկ ինչը ոչ։ Էստեղ գաղտնիք կա, որ գերազանցում է մարդուս խելքի կարողությունը։ Իսկ ծերունին գոհ պետք է լինի ամեն ժամ, և պետք է մեռնի իր խելքի լիակատար ծաղկման վիճակում, երանելի ու բարեգեղ, լիացած ապրած օրերով, ախ քաշելով իր վերջին ժամին և, կյանքից հեռանալիս, ուրախանալով, ինչպես հասկը խրձին միանալիս և լրացնելով գաղտնիքը յուր։
― Դուք շարունակ ասում եք «գաղտնիքը», ի՞նչ բան է «լրացնելով գաղտնիքը յուր»,― հարցրի ես ու հայացք նետեցի դռանը։ Ես ուրախ էի, որ մենք մենակ էինք և որ մեր շուրջը անխախտ լռություն էր տիրում։ Մայրամուտից առաջ արևը վառ լուսավորում էր սենյակը։ Նա մի փոքր վերամբարձ էր խոսում ու ոչ ճշգրիտ, բայց շատ անկեղծ ու ինչ-որ խիստ հուզված, կարծես իսկապես էլ այդքան ուրախ էր իմ գալու համար։ Բայց ես նկատեցի նրանում անկասկած տենդագին վիճակ, և նույնիսկ խիստ տենդագին։ Ես էլ էի հիվանդ, ես էլ էի տենդով բռնված, այն րոպեից, ինչ մտել էի նրա մոտ։
― Ինչ է գաղտնի՞քը։ Ամեն բան գաղտնիք է, բարեկամս, ամեն բանում Աստծո գաղտնիքը կա։ Ամեն ծառում, ամեն ցողունի մեջ այդ նույն գաղտնիքը կա։ Պստիկ մի ծիտ է երգում, թե աստղերի մի ամբողջ բույլ է գիշերը երկնքում փայլում այդ նույն գաղտնիքն է, միևնույն գաղտնիքը։ Իսկ ամենամեծ գաղտնիքը էն է, թե մարդու հոգուն ինչ է սպասում այն աշխարհում։ Հենց էդպես, բարեկամս։
― Ես չգիտեմ, թե դուք ինչ մտքով... Ես, իհարկե, ոչ թե նրա համար, որ ձեզ գրգռեմ, և, հավատացեք, որ հավատում եմ Աստծուն, բայց այդ բոլոր գաղտնիքները վաղուց բացատրված են խելքով, իսկ ինչը դեռ բացատրված չէ, կբացատրվի ամբողջությամբ, միանգամայն հաստատ, և գուցե, ամենակարճ ժամանակամիջոցում։ Բուսականությունը միանգամայն հստակ գիտե, թե ինչպես է աճում ծառը, բնախոսն ու կազմախոսը գիտեն նույնիսկ, թե ինչու է երգում թռչունը կամ շուտով կիմանան, իսկ ինչ վերաբերում է աստղերին, ապա դրանք ոչ միայն բոլորը հաշվված են, այլև դրանց յուրաքանչյուր շարժումն է հաշվված րոպեների ճշգրտությամբ, այնպես որ նույնիսկ հազար տարի առաջ րոպե առ րոպե կարելի է կանխագուշակել որևէ մի գիսաստղի հայտնվելը... իսկ հիմա նույնիսկ ամենահեռավոր աստղի կազմությունն է հայտնի դարձել։ Վերցրեք մանրադիտակը (դա մեծացող ապակի է, որ առարկան մեծացնում է միլիոն անգամ) և զննեցեք նրանով մի կաթիլ ջուրը, և դուք այնտեղ կտեսնեք մի ամբողջ նոր աշխարհ, կենդանի էակների մի ամբողջ կյանք, միչդեռ դա էլ գաղտնիք էր, բայց չէ՞ որ պարզեցին։
― Լսել եմ դրա մասին, սիրելիս, շատ եմ լսել մարդկանցից։ Ի՜նչ խոսք, մեծ, փառավոր գործ է. Աստծո կամոք ամեն բան տրված է մարդուն, զուր չի Աստված կյանքի շունչ փչել նրա մեջ. «Ապրիր ու ճանաչիր»։
― Դե, դրանք հանրահայտ բաներ են։ Սակայն դուք գիտությանը թշնամի չե՞ք, կղերի կողմնակից չե՞ք։ Այսինքն չգիտեմ, կհասկանաք, արդյոք...
― Ոչ, սիրելիս, մանկուց հարգել եմ գիտությունը, և չնայած ինքս ուսյալ չեմ, բայց դրանից չեմ բողոքում, ինձ բաժին չի ընկել, որիշին է ընկել։ Դա գուցեև ավելի լավ է, որովհետև ամեն մեկին իրենն է բաժին ընկնում։ Դրա համար էլ, բարեկամս, ամեն մեկին չէ, որ գիտությունը օգտակար է։ Բոլորը չեն, որ զուսպ են, ամեն մեկն էլ ուզում է տիեզերքը զարմացնել, իսկ ես, միգուցե, բոլորից էլ ավելի, եթե շնորհք ունենայի։ Իսկ հիմա, ոչ մի շնորհք չունենալով, ինչպե՜ս կարող եմ ինձ ուրիշներից վեր դասել, երբ ինքս ոչինչ չգիտեմ։ Իսկ դու ջահել ես, միտքդ սուր, և բախտդ էլ էդպես է բերել, դու էլ սովորիր։ Ամեն բան ճանաչիր, որ եթե հանդիպես անաստվածի կամ կատակաբանի, կարողանաս պատասխան տալ նրան, և որ նա իր խենթ ու խելառ խոսքերով քեզ բառախեղդ չանի և քո տհաս մտքերը չխռովի։ Իսկ էդ ապակին ես դեռ վերջերս եմ տեսել։
Նա խոր շունչ քաշեց, հետո հառաչեց։ Որոշակիորեն ես նրան արտակարգ հաճույք պատճառեցի իմ գալով։ Հաղորդակցության ծարավը հիվանդագին էր։ Բացի այդ ես ամենևին չեմ սխալվի, պնդելով, որ նա երբեմն ինչ-որ նույնիսկ արտակարգ սիրով էր ինձ նայում, իր ձեռքի ափը նա փաղաքշաբար դնում էր իմ ձեռքին, շոյում էր ուսս... Դե, բայց լինում էին րոպեներ, որ, պետք է խոստովանել, կարծես, բոլորովին մոռանում էր իմ մասին, կարծես, մենակ է նստած ու թեև ջերմորեն շարունակում էր խոսել, բայց ոնց որ բաց տարածության մեջ խոսեր։
― Գեննադիի մենաստանում, բարեկամս,― շարունակեց նա,― մեծ խելքի տեր մի մարդ կա։ Ազնվական ծագում ունի, փոխգնդապետի աստիճան և շատ մեծ հարստություն։ Աշխարհիկ կյանքում ամուսնական պարտավորություն իր վրա վերցնել չուզեց, բայց արդեն տասներորդ տարին է, ինչ սիրելով խաղաղ ու լուռ հանգրվանները և իր զգացմունքները աշխարհիկ իրարանցումից հանդարտեցնելով, հեռացել է աշխարհիկ կյանքից։ Ճշտությամբ կատարում է վանքի ողջ կանոնադրությունը, բայց կուսակրոն ձեռնադրվել չի ուզում։ Եվ էնքա՜ն գիրք ունի, բարեկամս, որ ես իմ օրում էդքան գիրք չեմ տեսել ոչ ոքի մոտ, ինքն է ինձ ասել, որ ութ հազար ռուբլու են։ Անունը Պյոտր Վալերիանովիչ։ Շատ բան է ինձ սովորեցրել տարբեր ժամանակներ, իսկ ես շատ-շատ էի սիրում նրան լսել։ Մի անգամ ասացի նրան։ «Ինչպե՞ս է, որ դուք, պարոն, ձեր էդ մեծ խելքով, ապրելով արդեն տասը տարի վանական ապաշխարությամբ և սեփական կամքի լիակատար հրաժարումով, չեք ընդունում կուսակրոն ձեռնադրություն, որպեսզի էլ ավելի կատարյալ լինեք»։ Իսկ նա էս խոսքիս ինձ պատասխանեց. «Ի՜նչ ես, ծերուկ, խելքիս մասին խոսում, միգուցե հենց խելքս էլ ինձ գերել է և ոչ թե ես եմ նրան չափի-կապի բերել։ Եվ ի՜նչ ես իմ ապաշխարության մասին դատում, գուցե ես վաղուց եմ արդեն չափս կորցրել, կամ կամքիցս հրաժարվելու մասին ի՜նչ ես խոսում։ Հենց այս րոպեիս ես բոլոր փողերիցս կհրաժարվեմ, աստիճաններս էլ իսկույն կտամ և ասպետական ամբողջ դիրքս էլ իսկույն սեղանին կդնեմ, իսկ մի ծխամորճ ծխախոտից արդեն տասներորդ տարին է, ինչքան չարչարվում եմ, ձեռք քաշել չեմ կարողանում։ Դրանից հետո էլ ինչ վանական ինձնից և ի՜նչ կամքիցս հրաժարվելն ես իմ մեջ փառաբանում»։ Էն ժամանակ ես զարմացա նրա հնազանդության վրա։ Եվ եղավ էնպես, որ անցյալ ամառ, խոտհնձի պահին, նորից, Աստծո կամոք, էդ նույն վանքը եկա տեսնեմ նրա խցում հենց էս բանը մանրադիտակը, դրված, մեծ փողերով դուրս էր գրել արտասահմանից։ «Սպասիր, ծերուկ,― ասում է,― զարմանալի բան ցույց տամ քեզ, քանի որ սրանից դու երբեք չես տեսել։ Ջրի կաթիլը տեսնո՞ւմ ես, արցունքի պես մաքուր է, դե, ուրեմն, տես, թե ինչ կա դրա մեջ, և կտեսնես, որ ներքին բարդ կառուցվածքների մասնագետները շուտով Աստծո բոլոր գաղտնիքները կգտնեն ու ոչ մի հատ չեն թողնի ինձ ու քեզ»,― հենց էդպես էլ ասաց, լավ եմ հիշում։ Իսկ ես էդ մանրադիտակի մեջ դեռ երեսունհինգ տարի դրանից առաջ էի նայել Ալեքսանդր Վլադիմիրովիչ Մալգասովի՝ մեր պարոնի, Անդրեյ Պետրովիչի մորական ազգականի մոտ, որից էլ, նրա մահից հետո կալվածքն անցավ Անդրեյ Պետրովիչին։ Պատկառելի պարոն էր, բարձրաստիճան գեներալ, մեծ էլ շնաորս էր պահում, և ես էլ շատ տարիներ նրա մոտ որպես որսապետ էի ծառայում։ Հենց էդ ժամանակ էլ նա դրեց էդ մանրադիտակը, որն էլ բերել էր հետն ու հրամայեց իր ագարակի թե արական, թե իգական սեռի բոլոր գյուղացիներին, մեկը մյուսի հետևից մոտենալ ու նայել, նա ցույց էլ էր տալիս լու և ոջիլ, և ասեղի ծայր ու մազի մի հատիկ, ու ջրի կաթիլ։ Ու համա թե իրարանցում սկսվեց, մոտենալ վախենում են, համ էլ պարոնից են վախենում. տաքարյուն էր։ Մի քանիսը նայել էլ չեն կարողանում, աչքերը կկոցում են, բայց ոչինչ չեն տեսնում, ուրիշները վախենում են ու գոռգոռում, իսկ գյուղի ավագը Սավին Մակալովը, աչքերը զույգ ձեռքերով փակել ու բղավում էր. «Ինչ ուզում եք, ինձ արեք չեմ գա»։ Շատ դատարկ, ծիծաղելի բաներ եղան։ Սակայն Պյոտր Վալերիանովիչին ես չխոստովանեցի, որ դրանից առաջ, երեսունհինգ տարուց էլ ավելի առաջ, էդ նույն հրաշքը տեսել եմ, որովհետև նկատեցի, որ իր մեծագույն հրճվանքից է մարդը ցույց տալիս և, ընդհակառակը, սկսեցի զարմանալ ու սարսափել։ Նա մի քիչ ժամանակ տրվեց ինձ ու հարցրեց. «Հը, հիմա ի՞նչ կասես, ծերուկ»։ Իսկ ես գլուխ տվեցի նրան ու ասացի. «Եվ ասաց Աստված, եղիցի լույս և եղև լույս», իսկ նա հանկարծ դրան ի պատասխան ասաց. «Իսկ չեղե՞լ խավար»։ Եվ էնքան տարօրինակ ասաց դա, նույնիսկ քթի տակ չծիծաղեց։ Շատ զարմացա նրա վրա ես էն ժամանակ, իսկ նա, կարծես, նույնիսկ բարկացավ ու լռեց։
― Ձեր Պյոտր Վալերիանովիչը պարզապես վանքում քելեխակեր է ուտում ու ծունր դնում, բայց Աստծուն չի հավատում, և դուք էլ հենց այդպիսի մի պահի եք նրան հանդիպել, ուրիշ ոչինչ,― ասացի ես,― և բացի այդ էլ բավական ծիծաղելի մարդ է. ախր նա, երևի, դրանից առաջ արդեն մի տասն անգամ մանրադիտակ տեսել էր, էլ ինչո՞ւ էր գժվում տասնմեկերորդ անգամ։ Ինչ-որ ջղային դյուրազգացություն է... որ վանքում է մշակել։
― Բարձր խելքի տեր ու մաքուր մարդ է,― ազդու արտասանեց ծերունին,― ոչ էլ անաստված է։ Գունդ-գունդ խելք ունի ու անհանգիստ սիրտ։ Դրա նման մարդիկ հիմա շատ են դուրս գալիս պարոնների և ուսյալների դասից։ Եվ ահա թե էլ ինչ կասեմ, մարդն ինքն է իրեն պատժում։ Իսկ դու անցիր նրանց կողքից ու նրանց մի ձանձրացրու, իսկ քուն մտնելուց առաջ հիշիր նրանց քո աղոթքներում, քանի որ դրա նմանները Աստված են փնտրում։ Աղոթք անո՞ւմ ես քնելուց առաջ։
― Ոչ, դատարկ ծիսականություն եմ համարում։ Սակայն պետք է ձեզ խոստովանեմ, որ ձեր Պյոտր Վալերիանովիչն ինձ դուր է գալիս, գոնե փալաս չէ, այլ այնուամենայնիվ մարդ է, որն ինչ-որ չափով նման է մեզ երկուսիս մոտ մի մարդու և որին երկուսս էլ լավ ենք ճանաչում։
Ծերունին իմ պատասխանի միայն առաջին նախադասությանը ուշադրություն դարձրեց։
― Իզուր չես աղոթում, բարեկամ, լավ է լինում, սիրտդ է ուրախանում, թե քուն մտնելիս, թե քնից վերկենալիս, թե գիշերը զարթնելիս։ Այ թե ինչ կասեմ քեզ։ Հենց էս ամռանը, հուլիսին, մենք շտապում էինք Աստվածամոր մենաստանը տոնի։ Քանի մոտենում էինք տեղին, էնքան շատ ժողովուրդ էր մեզ միանում և վերջում համարյա մի երկու հարյուր մարդ հավաքվեց, որոնք բոլորն էլ շտապում էին զույգ մեծ սքանչելագործներ Անիկիի ու Գրիգորիի միատեղված սուրբ մասունքները համբուրելու։ Գիշերեցինք, եղբայր, բաց դաշտում, և ես արթնացա վաղ առավոտյան, երբ դեռ բոլորը քնած էին, նույնիսկ արևը անտառի ետևից դեռ դուրս չէր եկել։ Խոնարհեցի գլուխս, սիրելիս, շուրջս նայեցի ու հառաչեցի ամեն տեղ չտեսնված-չլսված գեղեցկություն, ամեն ինչ խաղաղ, օդը թեթե, խոտ է աճում աճիր, Աստծո խոտ, ծիտն է երգում՝ երգիր Աստծո ծիտ, մանչուկն է կնոջ ձեռքին ճրրրում՝ Աստված քեզ հետ, փոքրիկ մարդ, աճիր բախտդ հետդ, մանկիկ։ Եվ կարծես առաջին անգամ կյանքումս այս բոլորը ինձ ու ինձ հասկացա։ Գլուխս դրի նորից ու էնքա՜ն թեթև քնեցի։ Լավ է էս աշխարհում, սիրելիս։ Եթե դրությունս թեթևանա, գարնանը նորից կգնամ թափառելու։ Իսկ էն, որ գաղտնիք է, դա նույնիսկ ավելի լավ է, վախենալի է սրտի համար ու հրաշալի, վախն էլ է սրտի ուրախության համար. «Ամեն բան քո մեջ է, Տեր Աստված, և ինքս էլ եմ քո մեջ, ընդունիր ինձ»։ Մի տրտնջա պատանյակ, էլ ավելի հրաշալի է էն, որ գաղտնիք է,― խանդաղատանքով ավելացրեց նա։
― «Էլ ավելի հրաշալի է էն, որ գաղտնիք է...»։ Սա ես կհիշեմ, այս բառերը։ Դուք սոսկալի անստույգ եք արտահայտվում, բայց ես հասկանում եմ... Ինձ զարմացնում է, որ դուք շատ ավելին գիտեք և հասկանում եք, քան կարող եք արտահայտել, միայն թե դուք կարծես տենդով եք բռնված...― նրա տենդագին աչքերին ու գունատված դեմքին նայելով բերանիցս թռցրի ես։ Բայց նա, կարծես, չլսեց էլ իմ ասածը։
― Արդյոք գիտե՞ս, սիրելի պատանյակ,― կարծես նախորդ խոսքը շարունակելով՝ սկսեց նորից նա,― արդյոք գիտե՞ս, որ մարդու հիշատակն էլ սահման ունի էս աշխարհում։ Մարդու հիշատակին միայն հարյուր տարի է սահման դրված։ Մահից հետո նրան դեռ կարող են հիշել նրա երեխաները, կամ թոռները, որոնք դեռ տեսել են նրա երեսը, իսկ հետո թեև կարող է շարունակվել նրա հիշատակը, բայց միայն բանավոր, մտավոր, քանի որ նրա կենդանի երեսը տեսնողներն էլ կանցնեն էս աշխարհից։ Եվ նրա գերեզմանի վրա խոտ կբուսնի գերեզմանոցում, կճաքի նրա վրայի սպիտակ քարը, և կմոռանան նրան բոլորը, և հենց իր ժառանգները կմոռանան, հետո կմոռանան նույնիսկ անունը նրա, քանի որ միայն քչերն են մնում մարդկանց հիշողության մեջ. թող մոռանան։ Եվ թող մոռանան, սիրելիներս, իսկ ես իմ գերեզմանից էլ սիրում եմ ձեզ։ Լսում եմ, մանուկներս, ձեր ուրախ ձայները, լսում քայլերը ձեր հարազատ ծնողների գերեզմաններին ծնողների օրը, ապրեցեք առայժմ արևի տակ, հրճվեցեք, իսկ ես Աստծուն կաղոթեմ ձեզ համար, կհայտնվեմ ձեր երազ-տեսիլքներում... միևնույն է մահից հետո էլ սերը կա...
Գլխավորն այն է, որ ես էլ, նրա պես, տենդով էի բռնված, փոխանակ հեռանայի, կամ համոզեի նրան հանգստանալ, իսկ գուցեև մահճակալին պառկեցնեի, քանի որ նա իսկապես, կարծես, զառանցում էր, ես հանկարծ բռնեցի նրա ձեռքը և, խոնարհվելով նրա վրա ու սեղմելով ձեռքը, հուզված շշուկով ու հոգումս հեղվող արտասուքներով ասացի.
― Ուրախ եմ, որ ձեզ տեսա։ Միգուցե ես ձեզ վաղուց էի սպասում։ Ես սրանցից ոչ մեկին չեմ սիրում, սրանք վայելչակերպ չեն... սրանց հետևից ես չեմ գնա, ես չգիտեմ, թե ուր կգնամ, ես ձեզ հետ կգամ...
Բայց, բարեբախտաբար, հանկարծ ներս մտավ մայրիկը, հակառակ դեպքում, չգիտեմ, թե ինչով կվերջացնեի։ Նա ներս մտավ հենց նոր արթնացած ու անհանգստացած դեմքով, դեղորայքի շշիկն ու ճաշի գդալը ձեռքին, մեզ տեսնելով նա բացականչեց.
― Էդպես էլ գիտեի։ Քինաքինայի դեղը ուշացրել եմ, ժամանակին չեմ տվել, դողէրոցքը բռնել է։ Քնով էի ընկել, Մակար Իվանովիչ, սիրելիս։
Ես վերկացա ու դուրս եկա։ Մայրիկը այնուամենայնիվ նրան դեղ տվեց ու անկողին պառկեցրեց։ Ես էլ պառկեցի իմ անկողնում, բայց չափազանց հուզված։ Ես վերադարձա մեծագույն հետաքրքրությամբ և ամբողջ էությամբ մտածում էի այդ հանդիպման մասին։ Ինչ էի սպասում այն ժամանակ ես այդ հանդիպումից՝ չգիտեմ։ Իհարկե, ես անկապ էի դատում և իմ ուղեղում ոչ թե մտքեր էին առկայծում, այլ միայն մտքի պատառիկներ։ Ես պառկած էի դեմքով դեպի պատը և հանկարծ անկյունում մայր մտնող արևի մի վառ, լուսավոր բիծ տեսա, հենց այն բիծը, որին այնպիսի անեծքով սպասում էի քիչ առաջ, և ահա հիշում եմ, ինչպես հոգիս, կարծես, խայտաց և ինչպես, կարծես, մի նոր լույս թափանցեց սիրտս։ Հիշում եմ այդ քաղցր պահը և չեմ ուզում մոռանալ։ Դա նոր հույսի ու նոր ուժի միայն մի պահ էր... Այն ժամանակ ես ապաքինվում էի, ուրեմն, նման պոռթկումները կարող էին իմ ներվերի վիճակի անխուսափելի արդյունքը լինել, բայց հենց այն նույն լուսավոր հույսին ես հիմա էլ հավատում եմ. ահա թե ինչը ես հիմա կուզեի գրի առնել ու լավ հիշել։ Իհարկե, ես այն ժամանակ էլ հաստատ գիտեի, որ չեմ գնա Մակար Իվանովիչի հետ ուխտագնացության և որ ինքս էլ չգիտեմ, թե ինչում է կայանում ինձ համակած այդ նոր ձգտումը, բայց մի խոսքով ես արդեն արտասանել էի, թեև տենդով բռնված. «Սրանց մեջ վայելչակերպություն չկա»։ «Իհարկե,― մտածում էի ես մոլուցքով բռնված,― այս րոպեից սկսած ես «վայելչակերպություն» եմ խնդրում, իսկ սրանց մեջ այն չկա, և դրա համար ես հեռանում եմ սրանցից»։
Ինչ-որ բան խշխշաց թիկունքումս, ես շրջվեցի, մայրիկս էր կանգնած, ինձ վրա խոնարհված և վեհերոտ հետաքրքրությամբ նայում էր աչքերիս։ Ես հանկարծ բռնեցի նրա ձեռքը։
― Այդ ինչո՞ւ, մայրիկ, դուք ինձ ոչինչ չեք ասել մեր թանկարժեք հյուրի մասին,― հարցրի հանկարծ ես, ինքս էլ համարյա չսպասելով, որ այդպես կասեմ։ Ողջ անհանգստությունը միանգամից անհետացավ նրա դեմքից և փոխարենը կարծես ուրախություն շողշողաց, բայց նա ինձ ոչինչ չպատասխանեց, բացի միայն մի խոսքից.
― Լիզային էլ մի մոռացիր, Լիզային, դու մոռացել ես Լիզային։
Նա արագ-արագ արտասանեց սա, շիկնելով, և ուզում էր փութկոտ հեռանալ, որովհետև ինքն էլ սոսկալի չէր սիրում զգացմունքների մասին երկարաբանել և այդ հարցում ճիշտ ինձ նման էր, այսինքն ամաչկոտ էր և առաքինի, դրան ավելացրած նաև այն, որ, իհարկե, չէր ուզենա ինձ հետ խոսակացություն սկսել Մակար Իվանովիչի մասին, բավական էր արդեն այն, ինչը մենք կարող էինք իրար ասել, հայացքներ փոխանակել։ Բայց ես, որ իսկապես ատում էի ամեն տեսակ ճոռոմաբանություններ զգացմունքների մասին, հենց ես ուժով պահեցի նրան, բռնելով ձեռքից, ես քաղցր նայում էի նրա աչքերին, քնքուշ ու կամացուկ ծիծաղում, իսկ մյուս ձեռքիս ափով շոյում էի նրա սիրելի դեմքը, նրա ներս ընկած այտերը։ Նա կռացավ և ճակատը հպեց իր ճակատին։
― Դեհ, Քրիստոսը քեզ հետ,― ասաց նա հանկարծ, խոնարհվելով և շողշողացող դեմքով,― առողջացիր։ Սա ես չեմ մոռանա։ Հիվանդ է նա, շատ հիվանդ... կյանքն ու մահը Աստծո ձեռքին է... Ախ, էն ի՜նչ ասացի, էդպիսի բան չի կարող լինել...
Նա դուրս եկավ։ Իր ամբողջ կյանքի ընթացքում ահ ու դողով և երկյուղածությամբ էր նա մեծարում իր օրինական ամուսին և ուխտագնաց Մակար Իվանովիչին, որ մեծահոգաբար և մեկ անգամ ընդմիշտ ներել էր նրան։
Գլուխ երկրորդ
I
Իսկ Լիզային ես չէի «մոռացել», մայրիկս սխալվում էր։ Զգայուն մայրը տեսնում էր, որ եղբոր ու քրոջ միջև կարծես ինչ-որ սառնություն կար. բայց բանը չսիրելու մեջ չէր, այլ ավելի շուտ խանդի։ Հետագան նկատի ունենալով՝ երկու խոսքով բացատրեմ։
Հենց իշխանի բանտարկության օրից սկսած՝ խեղճ Լիզայի պահվածքի մեջ ինչ-որ հանձնապաստան գոռոզություն, ինչ-որ անմատչելի մեծամտություն էր հայտնվել, որ համարյա անտանելի էր. բայց տանը բոլորն էլ հասկանում էին ճշմարտությունը և այն, թե ինչպես էր նա տառապում, իսկ եթե ես սկզբում նեղանում էի ու մռայլվում նրա մեզ հետ վարվելու ձևից, ապա միայն իմ մանրախնդիր դյուրագրգռության պատճառով, որը տասնապատիկ ուժեղացել էր հիվանդությանս հետևանքով, ահա թե ինչ եմ մտածում այդ մասին ես այժմ։ Իսկ Լիզային սիրելուց ես չէի դադարել ամենևին, այլ, ընդհակառակը, սիրում էի էլ ավելի, միայն թե չէի ուզում մոտենալ աառաջինը, հասկանալով, ի դեպ, որ նա ինքն էլ ոչ մի դեպքում չի մոտենա առաջինը։
Բանն այն է, որ իշխանի հետ կապված ամեն բան բացվելուն պես, նրա բանտարկությունից անմիջապես հետո, Լիզան շտապեց առաջին հերթին այնպիսի դիրք բռնել մեր և բոլոր մյուսների նկատմամբ, որ կարծես միտք անգամ չէր կարող հանդուրժել, թե իրեն կարելի է խղճալ կամ որևէ բանով մխիթարել, իսկ իշխանին արդարացնել։ Ընդհակառակը, աշխատելով ամենևին չբացատրվել և ոչ ոքի հետ չվիճել, նա կարծես շարունակ, ինչպես բարձրագույն հերոսությամբ, հպարտանում էր իր դժբախտ փեսացուի արարքով։ Նա կարծես ամեն րոպե ասում էր մեզ բոլորիս (կրկնում եմ, առանց բառ անգամ արտասանելու). «Ախր ձեզնից ոչ մեկն այդպես չի անի, ախր դուք ձեզ չեք մատնի հանուն պատվի ու պարտքի պահանջի, ախր ձեզնից ոչ մեկը չունի այդպիսի զգայուն ու անարատ խիղճ։ Իսկ ինչ վերաբերում է նրա արարքներին, ապա ո՞ւմ խղճի վրա վատ արարք չկա։ Միայն թե բոլորը դրանք թաքցնում են, իսկ այդ մարդը ցանկացավ ավելի շուտ կործանել իրեն, քան անարժան մնալ իր սեփական աչքում»։ Ահա թե ինչ էր արտահայտում, ըստ երևույթին, նրա յուրաքանչյուր շարժումը։ Չգիտեմ, բայց ես ճիշտ նույն կերպ կվարվեի, եթե նրա տեղը լինեի։ Չգիտեմ նաև. արդյո՞ք նույն մտքերն էին նրա հոգու խորքում, այսինքն ինքն իր հետ մտորելիս. կասկածում եմ, որ ոչ։ Իր բանականության մյուս, ավելի հստակ կեսով նա անպայման պետք է ըմբռներ իր «հերոսի» ողջ ոչնչությունը, քանի որ ո՞վ այժմ չի համաձայնի, թե այդ դժբախտ և նույնիսկ մեծահոգի մարդը իր տեսակի մեջ միևնույն ժամանակ ծայր աստիճանի չնչին մարդ էր։ Նույնիսկ նրա այդ գոռոզամտությունն ու մի տեսակ հարձակվողականությունը մեր բոլորիս նկատմամբ, նրա այդ շարունակական կասկածամտությունը, թե մենք այլ կարծիք ունենք իշխանի մասին, գուշակելու առիթ էին տալիս, թե Լիզայի սրտի խորքում նաև այլ դատողություն կարող էր կազմվել իր դժբախտ մտերմի մասին։ Սակայն իմ կողմից շտապում եմ ավելացնել, որ իմ կարծիքով Լիզան, թեև միայն կիսով չափ, բայց իրավացի էր. նրա համար նույնիսկ մեզնից շատ ավելի ներելի էր վերջնական եզրակացության մեջ տատանվելը։ Ես ինքս ամբողջ հոգով խոստովանում եմ, որ մինչև այժմ էլ, երբ ամեն բան արդեն անցած է, ամենևին չգիտեմ, ինչպես և ինչ վերջնական գնահատական տամ այդ դժբախտին, որն այդպիսի խնդիր տվեց մեզ լուծելու։
Այնուամենայնիվ Լիզայի պատճառով մեր տանը համարյա թե մի փոքրիկ դժոխք էր սկսվել։ Լիզան, որ այդքան ուժգին սիրում էր, պետք է որ խիստ տառապեր։ Համաձայն իր բնավորության՝ նա գերադասեց լուռ տառապել։ Նրա բնավորությունը նման էր իմ բնավորությանը, այսինքն տիրական էր և հպարտ, և ես միշտ կարծել եմ, և այն ժամանակ, և այժմ, որ նա սիրելի է իշխանին իր տիրական բնավորությունից, հենց այն պատճառով, որ իշխանը բնավորություն չուներ և որ հենց առաջին բառից ու ժամից նա միանգամայն ենթարկվել էր Լիզային։ Սա մի տեսակ ինքն իրեն, սրտում է կատարվում, առանց որևէ նախնական հաշվի, բայց այսպիսի սերը՝ ուժեղը թույլի նկատմամբ, երբեմն լինում է անհամեմատ ավելի ուժեղ ու տանջալից, քան հավասար բնավորությունների սերը, որովհետև ակամա քեզ վրա ես վերցնում քո թույլ մտերմի համար պատասխանատվությունը։ Ես, համենայն դեպս, այդպես եմ կարծում։ Հենց սկզբից մերոնք բոլորը Լիզային շրջապատեցին ամենաքնքուշ հոգատարությամբ, հատկապես մայրիկը, բայց նա չփափկեց, չարձագանքեց կարեկցանքին և, կարծես, մերժեց ամեն տեսակ օգնություն։ Սկզբում դեռ խոսում էր մայրիկի հետ, բայց օրեցօր խոսքի նկատմամբ դառնում էր ավելի ժլատ, կցկտուր և նույնիսկ չոր։ Սկզբում խորհրդակցում էր Վերսիլովի հետ, բայց շուտով որպես խորհրդատու և օգնական ընտրեց Վասինին, ինչպես զարմանքով իմացա ես հետո... Վասինի մոտ նա գնում էր ամեն օր, գնում էր նաև դատարանները, իշխանի պետերի մոտ, գնում էր փաստաբանների, դատախազի մոտ, ի վերջո նա ամբողջ օրերով տանը չէր լինում։ Անշուշտ, ամեն օր, մի երկու անգամ, այցելում էր և իշխանին, որը նստած էր բանտում, ազնվականների բաժանմունքում, բայց այդ տեսակցությունները, ինչպես լիովին համոզվեցի ես հետագայում, շատ տանջալից էին Լիզայի համար։ Հասկանալի է, ո՞ր երրորդ մարդը կարող է լիովին իմանալ երկու սիրահարների գործերը։ Բայց ինձ հայտնի է, որ իշխանն ամեն րոպե խորապես վիրավորում էր նրան և ինչո՞վ, օրինակ։ Տարօրինակ բան է. անդադար խանդով։ Սակայն դրա մասին հետագայում, բայց դրան մի միտք կավելացնեմ. դժվար է որոշել, թե նրանցից ով էր ում ավելի տանջում։ Մեր մեջ հպարտանալով իր հերոսով Լիզան, միգուցե, բոլորովին այլ կերպ էր վերաբերվում նրան երես առ երես, ինչը ես հաստատապես կասկածում եմ, համաձայն որոշ տվյալների, որոնց մասին, ի դեպ, նույնպես հետագայում։
Այսպիսով, ինչ վերաբերում է իմ հարաբերություններին ու զգացմունքներին Լիզայի նկատմամբ, ապա ինչը որ առերես էր, միայն շինծու, խանդից ելնող կեղծիք էր երկուսիս կողմից էլ, բայց երկուսս էլ երբեք իրար այնպես ուժգին չենք սիրել, ինչպես այդ ժամանակ։ Ավելացնեմ նաև, որ Մակար Իվանովիչի նկատմամբ, նրա մեր տանը հայտնվելուն պես, Լիզան առաջին զարմանքից ու հետաքրքրությունից հետո, չգիտես ինչու սկսեց արհամարհանքով, նույնիսկ գոռոզամտորեն վերաբերվել։ Նա մի տեսակ, կարծես, դիտավորյալ ամենաչնչին ուշադրությունն անգամ չէր դարձնում նրա վրա։
Խոսք տալով ինձ, որ «լռելու» եմ, ինչպես բացատրեցի նախորդ գլխում, ես. իհարկե, տեսականորեն, այսինքն իմ երազներում, ես միտք ունեի պահել խոսքը։ Օ՜, Վերսիլովի հետ ես, օրինակ, ավելի շատ կենդանաբանության կամ հռոմեական կայսրերի մասին կխոսեի, քան, ասենք, թե նրա կամ Վերսիլովի նրան գրած նամակի այն կարևորագույն տողի մասին, որտեղ նա հայտնում է, թե «փաստաթուղթը այրված չէ, կա և ի հայտ կգա»,― այն տողի, որի մասին ես անհապաղ սկսեցի նորից մտածել, հենց որ ուշքի եկա, և տենդից հետո գիտակցությունս վերականգնվեց։ Բայց ավա՜ղ, գործնականում հենց առաջին քայլերիցս, և համարյա մինչև քայլերս, ես կռահեցի, թե որքան դժվար է և նույնիսկ անհնարին նման կանխորոշումներում իրեն զսպելը։ Մակար Իվանովիչի հետ ծանոթությանս հենց հետևյալ օրը ես սոսկալի հուզմունք ապրեցի մի անսպասելի իրադարձությունից։
II
Հուզմունք ապրեցի ես Նաստասիա Եգորովնայի՝ հանգուցյալ Օլյայի մոր անսպասելի այցելությունից։ Մայրիկիցս ես արդեն լսել էի, որ նա մի երկու անգամ եղել է իմ հիվանդության ժամանակ և որ շատ է հետաքրքրվել իմ առողջությամբ։ Արդյոք, իսկապես ինձ համար է եկել այդ «բարի կինը», ինչպես նրա մասին միշտ արտահայտվում էր մայրիկս, թե ուղղակի այցելել է մայրիկիս համաձայն արդեն ընդունված կարգի, ես չհարցրի։ Տան անցուդարձի մասին մայրիկս սովորաբար միշտ պատմում էր ինձ, երբ արգանակը ձեռքին գալիս էր ինձ կերակրելու (երբ ես ինքս դեռ չէի կարող ուտել), որպեսզի զբաղեցնի ինձ. իսկ ես այդ ժամանակ համառորեն աշխատում էի ցույց տալ ամեն անգամ, որ այնքան էլ չեմ հետաքրքրվում բոլոր այդ տեղեկություններով և այդ պատճառով Նաստասիա Եգորովնայի մասին էլ ավելի մանրամասն հարց ու փորձ չարի, նույնիսկ բալորովին լուռ մնացի։
Ժամը տասնմեկին մոտ էր. ես հենց նոր ուզում էի վեր կենալ մահճակալից և անցնել բազկաթոռին սեղանի մոտ, երբ նա ներս մտավ։ Ես դիտավորյալ անկողնում մնացի։ Մայրիկս ինչ-որ բանով շատ զբաղված էր վերևում և ցած չիջավ նրա գալու պահին, այնպես որ մենք հանկարծ երկուսով եղանք սենյակում։ Նա նստեց իմ դիմաց, պատի մոտ դրված աթոռին, ժպտալով և առանց ոչ մի բառ արտասանելու։ Ես կանխազգացի, որ մնջախաղ ենք խաղալու և ընդհանրապես նրա գալն ինձ վրա ամենագրգռիչ տպավորությունը թողեց։ Ես նույնիսկ գլխի շարժումով չբարևեցի նրան և ուղիղ նայում էի նրա աչքերին, բայց նա էլ էր ուղիղ ինձ նայում։
― Ձեզ համար իշխանից հետո, երևի, մենակ ամբողջ բնակարանում, ձանձրալի՞ է,― կորցնելով համբերությունս հարցրի ես հանկարծ։
― Ոչ, ես հիմա էն բնակարանում չեմ։ Հիմա ես Աննա Անդրեևնայի պատճառով նրա երեխային եմ հետևում։
― Ո՞ւմ երեխային։
― Անդրեյ Պետրովիչի,― դռանը հայացք նետելով գաղտնապահական շշուկով արտասանեց նա։
― Բայց չէ՞ որ այնտեղ Տատյանա Պավլովնան է...
― Եվ Տատյանա Պավլովնան, և Աննա Անդրեևնան, երկուսն էլ Լիզավետա Մակարովնան էլ, ձեր մայրիկն էլ... բոլորը։ Բոլորն էլ հոգ են տանում։ Տատյանա Պավլովնան ու Աննա Անդրեևնան հիմա շատ մտերիմ են իրար հետ։
Նորություն։ Խոսելիս նա շատ աշխուժացավ։ Ես ատելությամբ նրան էի նայում։
― Դուք շատ աշխուժացել եք վերջին անգամ ինձ մոտ գալուց հետո։
― Օ, այո։
― Կարծես, հաստացել եք։
Նա տարօրինակ ինձ նայեց.
― Ես նրանց շատ սիրեցի, շատ։
― Այդ ո՞ւմ։
― Հենց Աննա Անդրեևնային։ Շատ։ Էնքան ազնվաբարո օրիորդ է, էն էլ ի՜նչ խելոք...
― Ահա թե ինչ։ Իսկ ի՞նչ է, ինչպե՞ս է նա։
― Նա շատ հանգիստ է, շատ։
― Նա միշտ էլ հանգիստ էր։
― Միշտ։
― Եթե դուք բամբասանքի եք եկել,― չդիմանալով, հանկարծ բղավեցի ես,― ապա իմացեք, որ ես ոչ մի բանի չեմ խառնվում, ես վճռել եմ թողնել... ամեն բան և ամենքին, ինձ համար միևնույն է, ես հեռանալու եմ...
Ես լռեցի, որովհետև ուշքի եկա։ Ինձ համար ստորացուցիչ էր իմ նոր նպատակները նրան, կարծես, բացատրելը։ Իսկ նա առանց զարմանքի ու հուզմունքի ականջ դրեց ինձ, բայց դրան նորից լռություն հետևեց։ Հանկարծ նա վեր կացավ տեղից, մոտեցավ դռանը ու դռնից նայեց հարևան սենյակ։ Համոզվելով, որ այնտեղ ոչ ոք չկա, և որ մենք մենակ ենք, նա հանգիստ վերադարձավ և նստեց նույն տեղը։
― Այդ մեկը լավ արիք,― հանկարծ ծիծաղեցի ես։
― Ձեր բնակարանը՝ չինովնիկների տանը, դուք ձեզ համար պահելո՞ւ եք,― մի փոքր դեպի ինձ թեքվելով ու ձայնը ցածրացնելով՝ հանկարծ հարցրեց նա, կարծես դա ամենագլխավոր հարցն էր, որի համար էլ հենց եկել էր։
― Բնակարա՞նս։ Չգիտեմ։ Գուցեև թողնեմ... Ի՞նչ իմանամ։
― Բայց տանտերերը ձեզ շատ են սպասում, չինովնիկը մեծ անհամբերությամբ է սպասում, նրա տիկինը նույնպես։ Անդրեյ Պետրովիչը նրանց վստահեցրեց, որ դուք հաստատ կվերադառնաք։
― Իսկ ձեր ինչի՞ն է դա պետք։
― Աննա Անդրեևնան էլ էր ուզում իմանալ, շատ գոհ էր, իմանալով, որ դուք մնում եք էնտեղ։
― Իսկ նա որտեղի՞ց այդքան հաստատ գիտե, թե ես անպայման կմնամ այն բնակարանում։
Ես ուզում էի ավելացնել. «Եվ նրա ինչի՞ն է դա պետք», բայց հպարտությունից զսպեցի ինձ ու հարցուփորձ չարի։
― Եվ պարոն Լամբերտն էլ նույնը նրան հաստատ հաղորդեց։
― Ի-ի-ի՞նչ։
― Պարոն Լամբերտը։ Նա Անդրեյ Պետրովիչին էլ վստահ հաստատում էր, որ դուք կմնաք և Աննա Անդրևենային էլ վստահեցրեց դրանում։
Ես ամբողջ մարմնովս կարծես ցնցվեցի։ Սա ի՜նչ հրաշք է։ Ուրեմն, Լամբերտն արդեն ճանաչում է Վերսիլովին, Լամբերտը թափանցել է Վերսիլովի մոտ, Լամբերտն ու Աննա Անդրևենան, նա թափանցել է նաև Աննա Անդրեևնայի մոտ։ Տաքություն տվեց վրաս, բայց ես լռեցի։ Հպարտության սոսկալի մի հորձանք լցվեց հոգիս, արդյո՞ք հպարտության, թե չգիտեմ ինչի հորձանք։ Բայց ես հանկարծ, կարծես, ասացի ինձ այն րոպեին. «Եթե բացատրություն ստանալու համար թեկուզ մի բառ հարցնեմ, ապա կրկին կխճճվեմ այդ աշխարհում և երբեք չեմ կարողանա ձեռք քաշել նրանից»։ Ատելություն բռնկվեց սրտումս։ Ամբողջ ուժովս որոշեցի լռել և պառկած էի անշարժ։ Նա էլ մի ամբողջ րոպե լուռ էր։
― Ինչպե՞ս է իշխան Նիկոլայ Իվանովիչը,― կարծես բանականությունս կորցրած հանկարծ հարցրի ես։ Բանն այն է, որ ես վճռականորեն հարցրի, որպեսզի թեման փոխեմ, և կրկին, պատահաբար, ամենակապիտալ հարցը տվեցի, ինքս, խելագարի պես, նորից վերադառնալով այն աշխարհը, որից այդպիսի ջղաձգությամբ հենց նոր որոշեցի փախչել։
― Ցարսկոյե սելոյում է։ Մի քիչ հիվանդացել էր, իսկ քաղաքում էդ հիմիկվա ջերմախտերն են սկսվել, բոլորն էլ խորհուրդ տվին լավ օդի համար Ցարսկոյե՝ իր էնտեղի սեփական տունը տեղափոխվել։
Ես չպատասխանեցի։
― Աննա Անդրեևնան ու գեներալի տիկինը երեք օրը մեկ այցելում են նրան, միասին էլ գնում են։
Աննա Անդրեևնան ու գեներալի տիկինը (այսինքն նա) բարեկամուհիներ են։ Միասին են գնում։ Ես լուռ էի։
― Էնքա՜ն են մտերմացել, և Աննա Անդրեևնան էնքա՜ն լավ է Կատերինա Նիկոլաևնայի մասին խոսում...
Ես շարունակում էի լուռ մնալ։
― Իսկ Կատերինա Նիկոլաևնան նորից բարձր հասարակությամբ է «տարվել», տոն է տոնի հետևից, ինքն էլ փայլում է էնտեղ, ասում են նույնիսկ բոլոր պալատականներ են նրան սիրահարված... իսկ պարոն Բյորինգից լրիվ է հրաժարվել, և հարսանիք չի լինելու, բոլորն էլ դա են պնդում... իբր էն անգամվանից հետո։
Այսինքն՝ Վերսիլովի նամակից հետո։ Ես ամբողջ մարմնովս դողացի, բայց ոչ մի բառ չարտասանեցի։
― Աննա Անդրեևնան ո՜նց է ափսոսում իշխան Աերգեյ Պետրովիչին, և Կատերինա Նիկոլաևնան՝ նույնպես, և բոլորն էլ ասում են, որ նրան կարդարացնեն, իսկ էն մյուսին՝ Ստեբելկովին, կդատապարտեն...
Ես ատելությամբ նրան նայեցի։ Նա վեր կացավ տեղից ու հանկարծ խոնարհվեց ինձ վրա։
― Աննա Անդրեևնան հատկապես ապսպրեց իմանալ ձեր որպիսությունը,― արդեն լիակատար շշուկով արտասանեց նա,― և շատ պնդեց խնդրել ձեզ, որ այցելեք իրեն, հենց որ սկսեք դուրս գալ տանից։ Մնաք բարով։ Առողջացեք, իսկ ես հենց էդպես էլ կասեմ...
Նա գնաց։ Ես նստեցի մահճակալիս, սառը քրտինքը պատեց ճակատս, բայց ես վախ չէի զգում, ինձ համար անըմբռնելի ու այլանդակ լուրը Լամբերտի և նրա ոտնձգությունների մասին ամենևին, օրինակ, սարսափով չլցրեց հոգիս, դատելով այն միգուցե անգիտակցական վախով, որով թե հիվանդությանս ժամանակ, թե ապաքինմանս առաջին օրերին հիշում էի իմ՝ նրա հետ ունեցածս հանդիպման մասին այն գիշեր։ Ընդհակառակը, այն առաջին, աղոտ պահին, Նաստասիա Եգորովնայի գնալուց անմիջապես հետո, մահճակալին նստած, ես նույնիսկ կանգ չառա Լամբերտի վրա, բայց... ինձ ամենից ավելի գրավեց լուրը նրա մասին, Բյորինգի ու նրա հարաբերությունների խզման, նրա բարձրաշխարհիկ հասարակության մեջ ունեցած երջանկության. տոնախմբությունների, հաջողության, «փայլի» մասին։ «Փայլում է»,― հնչում էր ականջիս Նաստասիա Եգորովնայի խոսքը։ Եվ ես հանկարծ զգացի, որ չեմ կարող իմ ուժերով պոկվել այդ շրջապտույտից, թեև կարողացա ինձ զսպել, լռել ու Նաստասիա Եգորովնային նրա տարօրինակ պատմություններից հետո հարցուփորձ չանել։ Այդ կյանքի անսահման տենչը, նրանց կյանքը համակեց իմ ողջ հոգին և... ես ինչ-որ մի ուրիշ քաղցրաշունչ տենչ, որը ես զգում էի երջանկության, տանջալից ցավի աստիճան։ Իսկ մտքերս մի տեսակ խռնվում էին, բայց ես էի նրանց թույլ տալիս խռնվելու։ «Մտորելու ի՜նչ կա այստեղ»,― զգում էի ես։ «Սակայն նույնիսկ մայրիկս ինձնից թաքցրեց. որ Լամբերտը եկել է,― մտքի անկապ պատառիկներով մտածում էի ես,― Վերսիլովն է կարգադրել թաքցնել... Կմեռնեմ, բայց Վերսիլովից ոչինչ չեմ հարցնի Լամբերտի մասին»։― «Վերսիլովը,― կրկին առկայծեց գլխումս։― Վերսիլովն ու Լամբերտը, օ՜, որքան նորություններ ունեն նրանք։ Կեցցե Վերսիլովը։ Վախեցրեց գերմանացի Բյորինգին այն նամակով. Վերսիլովը զրպարտեց նրան la calomnie... il en reste toujours quelque chose[73], և բարձրաշխարհիկ գերմանացին վախեցավ խայտառակությունից, հա, հա, հա՜... Թող դաս լինի նրան»― «Լամբերտը... հո չի՞ սողոսկել նրա մոտ Լամբերտը։ Ինչու չէ։ Ինչո՞ւ «չկապվի» նա նաև Լամբերտի հետ։
Այստեղ ես հանկարծ դադարեցի մտածել այս անիմաստ բաների մասին և հուսահատված ընկա բարձիս վրա։ «Բայց դա չի լինելու»,― հանկարծակի վճռականությամբ բացականչեցի ես, վեր թռա անկողնուցս, հագա կոշիկներս, խալաթս և ուղիղ դիմեցի դեպի Մակար Իվանովիչի սենյակը, կարծես այնտեղ էր այս բոլոր կախարդանքների թոթափումը, փրկությունը, խարիսխը, որից կառչելով, ես հաստատ կանգնած կմնամ։ Եվ իսկապես, կարող է լինել, որ այդ միտքը ես այն ժամանակ կզգայի հոգուս ողջ զորությամբ, թե չէ, հակառակ դեպքում, ինչո՞ւ պիտի այն ժամանակ այդպես անզուսպ ու հանկարծակի վեր թռչեի տեղիցս և հոգեկան այդպիսի վիճակով նետվեի Սակար Իվանովիչի մոտ։
III
Բայց Մակար Իվանովիչի մոտ, ինձ համար միանգամայն անսպասելի մարդկանց՝ մայրիկիս ու բժշկին, հանդիպեցի։ Քանի որ, չգիտես ինչու, այստեղ գալիս ես պատկերացնում էի, թե ծերունուն անպայման մենակ եմ գտնելու, ինչպես երեկ, ապա մի բութ շվարածությամբ կանգ առա շեմին։ Բայց չհասցրի խոժոռվել, երբ իմ հետևից իսկույն մտավ Վերսիլովը, իսկ նրա հետևից հանկարծ նաև Լիզան... Ուրեմն բոլորը ինչ-որ բանի համար հավաքվել էին Մակար Իվանովիչի մոտ և «հենց այն ժամանակ, երբ դա պետք չէր»։
― Եկել եմ ձեր առողջության մասին իմանալու,― ուղիղ Մակար Իվանովիչին մոտենալով ասացի ես։
― Շնորհակալ եմ, սիրելիս, սպասում էի քեզ, գիտեի, որ կգաս։ Գիշերը քո մասին էի մտածում։
Նա գուրգուրալից նայում էր ուղիղ աչքերիս և ես տեսնում էի, որ նա ինձ համարյա թե ամենից շատ է սիրում, իսկ ես ակամա իսկույն ևեթ նկատեցի, որ թեև նրա դեմքն ուրախ էր, բայց հիվանդությունն այնուամենայնիվ որոշակի հաջողությունների էր հասել գիշերվա ընթացքում։ Մինչ այդ բժիշկը հենց նոր հանգամանորեն քննել էր նրան։ Հետո ես իմացա, որ այդ բժիշկը (հենց այս երիտասարդը, որի հետ ես ընդհարվել էի և որը Մակար Իվանովիչի գալու օրից բուժում էր նրան) չափազանց ուշադիր էր բուժվողի նկատմամբ և (միայն թե չեմ կարողանում խոսել նրանց բժշկական լեզվով) զանազան հիվանդությունների մի ամբողջ բարդացում էր նկատում նրանում։ Մակար Իվանովիչը, ինչպես ես հենց առաջին հայացքից նկատեցի, ամենամտերմական բարեկամական հարաբերությունների մեջ էր նրա հետ. դա հենց իսկույն դուր չեկավ ինձ, սակայն ես էլ ինձ լավ չէի զգում այդ րոպեին։
― Իսկապես, Ալեքսանդր Սեմյոնովիչ, ինչպե՞ս է այսօր մեր սիրելի հիվանդը,― տեղեկացավ Վերսիլովը։ Եթե ես այդքան ցնցված չլինեի, ապա առաջին հերթին ինձ համար սոսկալի հետաքրքիր կլիներ հետևել նաև Վերսիլովի վերաբերմունքին այդ ծերունու նկատմամբ, որի մասին ես արդեն երեկ էի մտածում։ Այժմ ինձ ամենից շատ զարմացրեց Վերսիլովի դեմքի չափազանց մեղմ ու հաճելի արտահայտությունը, նրանում միանգամայն անկեղծ մի բան կար։ Ես մի անգամ, կարծեմ, արդեն նկատել եմ, որ Վերսիլովի դեմքը զարմանալի հոյակապ էր լինում, երբ նա թեկուզ մի փոքր ավելի բարեհոգի էր դառնում։
― Դե մենք շարունակ կռիվների մեջ ենք,― պատասխանեց բժիշկը։
― Մակար Իվանովիչի հե՞տ։ Չեմ հավատա, նրա հետ կռվել չի կարելի։
― Ախր, չի ենթարկվում։ Գիշերները չի քնում...
― Դե վերջ տուր, Ալեքսանդր Սեմյոնովիչ, հերիք է նախատես,― ծիծաղեց Մակար Իվանովիչը։― Հը, ի՞նչ եղավ, եղբայր Անդրեյ Պետրովիչ, ո՞նց վարվեցին մեր օրիորդի հետ։ Սա ամբողջ առավոտ տակնուվրա է լինում, անհանգստանում, մայրիկիս ցույց տալով, ավելացրեց նա։
― Ախ, Անդրեյ Պետրովիչ,― իսկապես արտակարգ անհանգստությամբ բացականչեց մայրիկս,― գոնե շուտ պատմիր, մի տանջիր, ի՞նչ պատիժ տվին խեղճին։
― Դատապարտեցին մեր օրիորդին։
― Ա՜խ,― բացականչեց մայրիկս։
― Բայց հո Սիբիր չաքսորեցին, հանգստացիր, ընդամենը տասնհինգ ռուբլի տուգանքի ենթարկեցին։ Ծիծաղելի բան դուրս եկավ։
Նա նստեց, նստեց նաև բժիշկը։ Նրանք խոսում էին Տատյանա Պավլովնայի մասին, իսկ ես դեռ ամենևին ոչինչ չգիտեի այդ պատմության մասին։ Ես նստած էի Մակար Իվանովիչի ձախ կողմում, իսկ Լիզան նստեց իմ դիմաց աջ կողմում։ Նա, ըստ երևույթին, ինչ-որ իր այսօր վրա հասած, վիշտն ուներ, որով էլ եկել էր մայրիկի մոտ, նրա դեմքի արտահայտությունն անհանգիստ ու գրգռված էր։ Այդ րոպեին մենք հայացքներ փոխանակեցինք, և ես հանկարծ մտածեցի. «Երկուսս էլ խայտառակված ենք, և ես պետք է առաջին քայլն անեմ դեպի նա»։ Սիրտս հանկարծ փափկեց նրա նկատմամբ։ Մինչ այդ Վերսիլովն սկսել էր պատմել առավոտյան արկածի մասին։
Բանն այն է, որ Տատյանա Պավլովնան այդ առավոտյան իր խոհարարուհու հետ հաշտարար դատարանում դատ ուներ։ Գործը ծայր աստիճան դատարկ մի բան էր, ես արդեն հիշատակել եմ այն, որ քինոտ չուխոնուհին երբեմն չարանալով, նույնիսկ շաբաթներով չէր խոսում ոչ մի բառ չպատասխանելով իր տիրուհու հարցերին, հիշատակել եմ նաև Տատյանա Պավլովնայի նրա նկատմամբ ունեցած թուլության մասին, որը նրա ամեն բանին դիմանում էր և ոչ մի դեպքում չէր ուզում մեկընդմիշտ դուրս վռնդել նրան։ Պառաված օրիորդների ու տիրուհիների այս բոլոր քմահաճություններն իմ աչքում ծայր աստիճան արհամարհանքի են արժանի, և ոչ թե ուշադրության և, եթե ես որոշեցի այս պատմության մասին հիշատակել այստեղ, միմիայն այն պատճառով, որ այս խոհարարուհուն վիճակված էր հետագայում, իմ պատմության հետագա ընթացքում որոշ նշանակալի ու ճակատագրական դեր խաղալ։ Եվ ահա վերջապես, համբերությունից դուրս գալով համառ չուխոնուհու վարքագծից, որն արդեն մի քանի օր ոչինչ չէր պատասխանում իրեն, Տատյանա Պալվլովնան հանկարծ խփել էր նրան, որը առաջներում երբեք չէր պատահել։ Չուխոնուհին այստեղ էլ ոչ մի ծպտուն անգամ չէր հանել, բայց նույն օրը հաղորդակցության մեջ էր մտել հետնամուտքի նույն սանդուղքի վարի մի անկյունում բնակվող պաշտոնաթող միչման Օսետրովի հետ, որը, գոյության պայքարով մղված, զբաղվում էր զանազան գործերով դեսուդեն գնալով, անշուշտ, նաև դատարաններում նման խնդիրների հարուցումով։ Բանն ավարտվել էր նրանով, որ Տատյանա Պավլովնային կանչել էին հաշտարար դատավորի մոտ, իսկ Վերսիլովը, չգիտես ինչու, ստիպված էր եղել դատաքննության ժամանակ ցուցմունք տալ որպես վկա։
Այս բոլորը Վերսիլովը պատմեց արտակարգ ուրախ ու զվարճալի, այնպես, որ նույնիսկ մայրիկս ծիծաղեց, նա դեմքերով ներկայացրեց և՛ Տատյանա Պավլովնային, և՛ միչմանին, և՛ խոհարարուհուն։ Խոհարարուհին հենց սկզբից հայտարարել էր դատարանին, որ ուզում է տուգանք ստանալ փողով, «թե չէ խանումիս որ նստեցնեն, ո՞ւմ համար պիտի ճաշ եփեմ»։ Դատավորի հարցերին Տատյանա Պավլովնան պատասխանել էր արտակարգ գոռոզամտությամբ, արժանավայել չհամարելով նույնիսկ արդարանալը, ընդհակառակը, խոսքն ավարտել էր «Խփել եմ և էլի եմ խփելու» նախադասությամբ, որի հետևանքով դատարանին տված հանդուգն պատասխանների համար անհապաղ տուգանվել էր երեք ռուբլով։ Միչմանը, որը մի լողլող ու նիհար երիտասարդ էր, ուզեցել էր երկարաշունչ ճառ ասել՝ ի պաշտպանություն իր հովանավորյալի, բայց խայտառակ կերպով շփոթվել էր ու ամբողջ դահլիճը ծիծաղեցրել։ Դատավարությունն շուտով ավարտվել էր, և Տատյանա Պավլովնային դատապարտել էին վիրավորված Մարյային վճարել տասնհինգ ռուբլի։ Սա էլ առանց հետաձգելու, իսկույն դրամապանակը հանել և ուզեցել էր վճարել փողը, ի դեպ, տեղնուտեղը հայտնվել էր միչմանը և ձեռքը պարզել էր փող ստանալու, բայց Տատյանա Պավլովնան համարյա հարվածով մի կողմ էր հրել նրա ձեռքը և դիմել Մարյային։ «Դե լավ, խանում, արժե՞ անհանգստանալ, հաշվիս ավելացրեք, իսկ սրա հաշիվը ես ինքս կփակեմ»։ «Մի տես, է, Մարյա, ի՜նչ լողլողին ես ճարել»,― միչմանին ցույց տվեց Տատյանա Պավլովնան, սոսկալի ուրախանալով, որ վերջապես Մարյան խոսեց։ «Ճիշտ որ լողլող է, խանում,― խորամանկորեն պատասխանեց Մարյան,― այսօր կողիկները ոլոռո՞վ եք պատվիրել, էն ժամանակ լավ չլսեցի, էստեղ էի շտապում»։― «Ախ, ոչ, կաղամբով, և տես, Մարյա, չվառես, խնդրեմ, ինչպես երեկ»։― «Չէ, էսօր հատուկ կաշխատեմ, տիրուհի, տվեք ձեր ձեռքը համբուրեմ»,― և ի նշան հաշտության, համբուրել էր տիրուհու ձեռքը։ Մի խոսքով զվարճացրել էր ողջ դահլիճը։
― Մի տես, թե ինչն է,― գլուխը տարուբերեց մայրիկս, չափազանց գոհ թե տեղեկությունից, թե Անդրեյ Պետրովիչի պատմելուց, բայց աչքի պոչով անհանգստացած հայացքներ էր նետում Լիզայի վրա։
― Իրասածի օրիորդ էր ամենաջահել ժամանակվանից,― քմծիծաղ տվեց Մակար Իվանովիչը։
― Մաղձ և անգործություն,― արձագանքեց բժիշկը։
― Այդ ե՞ս եմ իմասածի, այդ ե՞ս եմ մաղձն ու անգործությունը,― ներս մտավ հանկարծ Տատյանա Պավլովնան, ըստ երևույթին, չափազանց գոհ իրենից,― գոնե դու, Ալեքսանդր Սեմյոնովիչ, դատարկ բաներ չխոսես, դեռ տասը տարեկան հասակիցդ ինձ ճանաչում էիր, գիտեիր, թե ինչ անգործն եմ, իսկ մաղձից ինքդ ես ամբողջ տարին ինձ բուժում և բուժել չես կարողանում, այնպես որ ինքդ դրա համար ամաչիր։ Դեհ, բավական է ինձ ծաղրեք. շնորհակալ եմ, Անդրեյ Պետրովիչ, որ նեղություն քաշեցիր, դատարան եկար։ Իսկ դու ո՞նց ես, Մակարուշկա, հենց միայն քեզ տեսնելու եկա, ոչ թե սրան (նա ցույց տվեց ինձ, բայց իսկույն էլ բարեհաճորեն ձեռքով խփեց ուսիս. ես դեռ երբեք չէի տեսել նրան այդպիսի բարձր տրամադրությամբ)։
― Հը, ո՞նց է,― իր խոսքն ավարտեց նա՝ հանկարծ դառնալով բժշկին և մտահոգ խոժոռվելով։
― Տեսեք, չի ուզում անկողին մտնել, իսկ այսպես, նստած միայն հյուծում է իրեն։
― Դե, ես էսպես ուզում եմ մի քիչ նստեմ մարդկանց մեջ,― խնդրող, երեխայի դեմքով քրթմնջաց Մակար Իվանովիչը։
― Դե մենք հո սիրում ենք, շատ ենք սիրում խմբովին զրուցել, երբ մեր շուրջը հավաքվում են մարդիկ, ճանաչում եմ Մակարուշկային,― ասաց Տատյանա Պավլովնան։
― Համ էլ ի՜նչ ճարպիկն է,― բժշկին դիմելով նորից ժպտաց ծերունին,― ասելու բան չի. դու սպասիր, թող ասեմ, կպառկեմ, սիրելիս, լսեցի, իսկ մեր խոսքով դա, այ թե ինչ է. «Թե որ պառկես, ով գիտի, էլ վեր չես կենա».― այ թե ինչ է կանգնել թիկունքումս, բարեկամ։
― Հենց դա է, որ կա, այդպես էլ գիտեի, ժողովրդական նախապաշարմունքներ. «Թե որ պառկեմ, այսինքն մեկ էլ տեսար, էլ վեր չեմ կենա»,― ահա թե ինչից է շատ հաճախ վախենում ժողովուրդը և ավելի շուտ գերադասում են հիվանդությունը ոտքի վրա անցկացնել, քան թե հիվանդանոց պառկել։ Իսկ ձեզ, Մակար Իվանովիչ, ուղղակի կարոտն է խեղդում, ազատության մեկ էլ մեծ ճանապարհի կարոտը ― ահա և ձեր ողջ հիվանդությունը. երկար ժամանակ մի տեղում ապրելուց հետ եք սովորել։ Չէ՞ որ դուք, այսպես կոչված, ուխտագնաց եք, ճամփորդ։ Իսկ դե շրջմոլիկությունը մեր ժողովրդի մեջ համարյա կիրք է դառնում։ Դա ես շատ անգամ եմ նկատել ժողովրդի մեջ։ Մեր ժողովուրդն առավելապես թափառաշրջիկ է։
― Ուրեմն, Մակարը թափառաշրջի՞կ է քո կարծիքով,― նրա միտքը շարունակեց Տատյանա Պավլովնան։
― Օ՜, ես բոլորովին էլ այդ մտքով չեմ ասում, ես բառն օգտագործեցի նրա ընդհանուր իմաստով։ Դե, ասենք կրոնական թափառաշրջիկ, ասենք, բարեպաշտ, բայց այնուամենայնիվ, թափառաշրջիկ։ Լավ, պատկառելի իմաստով, բայց թափառաշրջիկ... Ես բժշկական տեսակետից...
― Հավատացնում եմ ձեզ,― հանկարծ բժշկին դիմեցի ես,― որ թափառաշրջիկներն ավելի շուտ մենք ենք՝ դուք, ես և բոլոր նրանք, ով այստեղ կա և ոչ թե այս ծերունին, որից մենք դեռ շատ բան ունենք սովորելու, որովհետև նա հաստատուն բան ունի կյանքում, իսկ մենք, որքանս որ այստեղ կանք, ոչ մի հաստատուն բան չունենք կյանքում... Թեև դա ձեր հասկանալու բանը չէ։
Ըստ երևույթին, ես դա խիստ արտասանեցի, բայց հենց դրա համար էլ եկել էի։ Իսկապես չգիտեմ, ինչու էի շարունակում նստած մնալ և կարծես ցնորված լինեի։
― Քեզ ի՞նչ պատահեց,― կասկածանքով ինձ նայեց Տատյանա Պավլովնան,― հը՞, ինչպես գտար սրան, Մակար Իվանովիչ,― մատով ինձ ցույց տվեց նա։
― Աստված օրհնի նրան, աչքաբաց է,― լուրջ տեսքով ասաց ծերունին, բայց «աչքաբաց» բառի վրա համարյա բոլորը ծիծաղեցին։ Ես մի կերպ դիմացա, բայց բոլորից ավելի ծիծաղում էր բժիշկը։ Բավական վատ էր այն, որ ես այն ժամանակ չգիտեի նրանց նախնական պայմանավորվածության մասին։ Վերսիլովը, բժիշկն ու Տատյանա Պավլովնան դեռ երեք օր դրանից առաջ պայմանավորվել էին ամեն կերպ շեղել մայրիկիս ուշադրությունը ամեն տեսակ վատ կանխազգացումներից ու վախերից Մակար Իվանովիչի առողջության նկատմամբ, որը շատ ավելի հիվանդ ու անհուսալի վիճակում էր, քան թե ես այն ժամանակ կարծում էի։ Ահա թե ինչու բոլորը կատակում էին ու աշխատում էին ծիծաղել։ Միայն բժիշկն էր հիմար և, բնականաբար, կատակել չգիտեր, հենց այդ պատճառով էլ հետո այդպես ստացվեց։ Եթե ես էլ իմանայի նրանց պայմանավորվածության մասին, չէի ասի այն, ինչը հետո դուրս եկավ։ Լիզան էլ ոչինչ չգիտեր։
Ես նստել էի ու ականջիս պոչով լսում էի. նրանք խոսում էին ու ծիծաղում, իսկ իմ գլխում Նաստասիա Եգորովնան էր իր տեղեկություններով, որոնցից ես չէի կարողանում ազատվել, ես շարունակ պատկերացնում էի, թե նա ինչպես է նստել ու նայում, հետո զգուշորեն վեր է կենում ու հայացք նետում կողքի սենյակին։ Վերջապես բոլորը հանկարծ ծիծաղեցին. Տատյանա Պավլովնան, ամենևին չգիտեմ, թե ինչ առիթով, հանկարծ բժշկին անաստված անվանեց. «Դե դուք, ողորմելի բժիշկներդ, բոլորդ էլ անաստվածներ եք...»։
― Մակար Իվանովիչ,― ամենահիմար կերպով ձևանալով, թե վիրավորված է ու դատաստան է փնտրում, բացականչեց բժիշկը,― անաստվա՞ծ եմ ես, թե ոչ։
― Էդ դո՞ւ ես անաստվածը։ Ո՜չ, դու անաստված չես,― սևեռուն նրան նայելով ծանրաբարո պատասխանեց ծերունին,― ոչ, փառք Աստծո,― գլուխը տարուբերեց նա,― դու ուրախ մարդ ես։
― Իսկ ով ուրախ է, նա արդեն անաստված չէ՞,― հեգնորեն նկատեց բժիշկը։
― Դա իր տեսակի մեջ միտք է,― նկատեց Վերսիլովը, բայց բոլորովին չծիծաղելով։
― Դա զորեղ միտք է,― բացականչեցի ես ակամա, ցնցված այդ գաղափարից։ Իսկ բժիշկը հարցական շուրջն էր նայում։
― Էդ գիտական մարդկանցից, հենց էդ պրոֆեսորներից (հավանաբար մինչ այդ ինչ-որ բան էին ասել պրոֆեսորների մասին),― հայացքը դեպի վար հառած սկսեց Մակար Իվանովիչը,― սկզբում համա թե վախենում էի. չէի համարձակվում նրանց առաջ ծպտուն հանել, քանի որ ամենից շատ զգուշանում էի անաստվածներից։ Հոգիս իմ մեջ, կարծում եմ, որ միակն է, եթե կորցնեմ, էլ ուրիշը չեմ կարողանա գտնել, դե, իսկ հետո սրտապնդվեցի. «Իսկ ի՞նչ է, մտածում եմ, հո աստվածներ չեն նրանք, այլ մեզ պես ստրկամիտ մարդիկ են։ Հետո հետաքրքրությունս էլ շատ մեծ էր. «Հո կիմանամ, թե ինչ բան է անաստվածը»։― Միայն թե հենց այդ հետաքրքրությունն էլ հետո անցավ, բարեկամ։
Նա լռեց, սակայն մտադրվելով շարունակել նույն այդ խաղաղ ու ծանրաբարո ժպիտով։ Կա մի պարզամտություն, որը ծաղրի ենթարկվելու կասկած չունենալով, վստահում է ամեն մեկին։ Նման մարդիկ միշտ սահմանափակ են լինում, քանի որ պատրաստ են առաջին պատահածի առջև բացել իրենց սրտի ամենանվիրականը։ Սակայն Մակար Իվանովիչի մեջ, ինձ թվում է, մի ուրիշ բան կար, և այդ ուրիշ բանն էր դրդում նրան խոսել և ոչ միայն պարզամտության անմեղությունը։ Կարծես պրոպագանդիստն էր վեր հառնում նրանում։ Ես հաճույքով որսացի նրա բժշկին, գուցե նաև Վերսիլովին ուղղված ինչ-որ, կարծես նույնիսկ խորամանկ, քմծիծաղը։ Խոսակցությունը, հավանաբար, շաբաթվա ընթացքում նրանց վարած նախկին վիճաբանությունների շարունակությունն էր. սակայն նրանում, դժբախտաբար, կրկին սպրդել էր հենց այն ճակատագրական բառը, որն այնպես լարել էր ինձ երեկ և հասցրել մի արարքի, որի համար մինչև օրս էլ ափսոսում եմ։
― Անաստված մարդուց,― սևեռուն շարունակեց ծերունին,― ես գուցե հիմա էլ կվախենամ, մենակ այ թե ինչ, Ալեքսանդր Սեմյոնովիչ, բարեկամս, անաստված մարդու ես ոչ մի անգամ չեմ էլ հանդիպել, այլ նրա տեղը հանդիպել եմ դատարկ դեսուդեն ընկնող մարդու ― այ թե ինչ անուն պետք է տալ դրան։ Ամեն տեսակ մարդ կա դրանց մեջ. գլխի էլ չես ընկնի, թե ինչ մարդիկ են դրանք, թե մեծ, թե փոքր, թե հիմար, թե ուսյալ, լինում են նույնիսկ ամենահասարակ դասի մարդիկ, և մեկ է դատարկ բաներ են։ Քանի որ կարդում են ու խոսում իրենց ամբողջ կյանքում, գրքի քաղցրությամբ հագենում, իսկ իրենք շարունակում են տարակուսանքի մեջ մնալ ու ոչինչ որոշել չեն կարողանում։ Մեկը կտոր-կտոր է լինում, ինքն իրեն էլ չի նկատում։ Մեկը քարից պինդ է կարծրացել, իսկ սրտում երազներ են թափառում, մյուսը՝ անզգա ու թեթևամիտ և հոգսն էն է, որ իր ծաղրն ու ծանակը անի։ Մեկը գրքերից մեն-մենակ ծաղիկներն է ընտրել, էն էլ մենակ իր կարծիքով, իսկ ինքը առանց կանխավ որոշում ընդունելու, հենց էնպես դես ու դեն է վազվզում։ Ահա թե ինչ կասեմ նորից, ձանձրույթը շատ է։ Փոքր մարդը համ կարիքի մեջ է, հաց չունի, երեխեքին պահելու ճար չունի, փուշ-փուշ խոտի վրա է քնում, իսկ սիրտը միշտ ուրախ է, թեթև, համ մեղք է գործում, համ կոպտում, բայց սիրտը միշտ թեթև է։ Իսկ մեծ մարդը համ չափից ավել խմում է, համ չափից ավել ուտում, ոսկու դեզի վրա նստում, իսկ սրտում շարունակ միայն ձանձրույթ է։ Մեկն էլ բոլոր գիտություններն է սովորել, բայց էլի ձանձրույթ է։ Կարծում եմ, որքան խելքն է ավելանում, այնքան էլ ձանձրույթը։ Էն էլ ասենք, սովորեցնում են էն օրվանից, ինչ աշխարհը գոյություն ունի, իսկ ի՞նչ բարի բան են սովորեցրել, որ աշխարհը ամենահրաշալի, ամենաուրախ և ամեն հրճվանքով լեցուն կացարան դառնա։ Մի բան էլ ասեմ, բարետեսություն չունեն, և չեն էլ ուզում ունենալ, բոլորը կործանվել են, և ամեն մեկն իր կործանումն է գովաբանում, իսկ միակ ճշմարտությանը դիմելը մտքովն էլ չի անցկացնում, իսկ առանց Աստծո ապրելը միայն տանջանք է։ Եվ դուրս է գալիս, որ ինչով պայծառանում ենք, հենց էն էլ նզովում ենք, առանց դա իմանալու։ Իսկ ի՞նչ օգուտ, մարդը չի կարող գոյություն ունենալ առանց երկրպագելու, չի դիմանա դրա նման մարդը, և ոչ մի մարդ չի դիմանա։ Եվ եթե Աստծուց հրաժարվի, ապա կուռք կպաշտի փայտե, ոսկե կամ մտովի կուռք։ Դրանք կռապաշտներ են և ոչ թե անաստվածներ, ահա թե ինչ անուն պետք է դրանց տալ։ Դե, իսկ ինչպե՞ս կարող է անաստված չլինել։ Կան էնպեսները, որ իսկապես անաստվածներ են, բայց դրանք շատ ավելի սոսկալի են, քան նրանք, քանի որ Աստծո անունը շրթներին են գալիս։ Շատ եմ լսել, բայց երբեք չեմ հանդիպել։ Կան, բարեկամ, էդպիսիները և, կարծում եմ, պետք է որ լինեն դրանք։
― Կան, Մակար Իվանովիչ,― հանկարծ հաստատեց Վերսիլովը։― Կան այդպիսիները և «պետք է որ լինեն դրանք»։
― Անպայման կան և «պետք է որ լինեն դրանք»,― անզուսպ և կրակոտ դուրս թռավ իմ բերանից, չգիտեմ ինչու, բայց ինձ հմայեց Վերսիլովի տոնը և կարծես գերեց «պետք է որ լինեն դրանք» խոսքի մեջ թաքնված ինչ-որ մի միտք։ Այս խոսակցությունն ինձ համար բոլորովին անսպասելի եղավ։ Բայց հենց այդ րոպեին, հանկարծ, նույնպես բոլորովին անսպասելի, մի բան պատահեց։
IV
Չափազանց պայծառ օր էր, սովորաբար, բժշկի կարգադրությամբ, Մակար Իվանովիչի լուսամուտի թանձր վարագույրը չէին բարձրացնում ամբողջ օրվա ընթացքում, բայց հիմա նրա լուսամուտին ոչ թե թանձր վարագույր էր, այլ՝ թեթև կիսավարագույր, այնպես որ լուսամուտի վերին մասը, այնուամենայնիվ, փակ չէր, որովհետև նախորդ թանձր վարագույրի դեպքում, բոլորովին արև չտեսնելով, ծերունին նեղվում էր։ Եվ այսպես, մենք նստած մնացինք մինչև այն ժամանակ, երբ արևի ճառագայթը հանկարծ ուղիղ Մակար Իվանովիչի դեմքին խփեց։ Խոսքով բռնված նա սկզբում ուշադրություն չդարձրեց, բայց մեքենայորեն, խոսելու ընթացքում մի քանի անգամ գլուխը մի կողմ թեքեց, որովհետև վառ ճառագայթը խիստ անհանգստացնում և գրգռում էր նրա հիվանդ աչքերը։ Նրա կողքին կանգնած մայրիկը արդեն մի քանի անգամ անհանգստությամբ նայել էր լուսամուտին. ուղղակի պետք էր մի բանով լրիվ ծածկել լուսամուտը, բայց, որպեսզի չխանգարի խոսակցությանը, մտքովն անց էր կացրել փորձել մի կողմ՝ դեպի աջ ձգել այն աթոռակը, որին նստած էր Մակար Իվանովիչը և ընդամենը երեք կամ ամենաշատը չորս վերշոկ պետք էր ձգել։ Նա արդեն մի քանի անգամ կռացել էր և ձեռքը աթոռակին գցել, բայց մի կողմ քաշել չէր կարող, աթոռակը, վրան նստած Մակար Իվանովիչի հետ, տեղից չէր շարժվում։ Զգալով նրա ջանքերը, բայց կրակոտ խոսքով բռնված, միանգամայն անգիտակից կերպով Մակար Իվանովիչը մի քանի անգամ փորձեց տեղից բարձրանալ։ Բայց ոտքերը նրան չէին հնազանդվում։ Սակայն մայրիկը, այնուամենայնիվ, շարունակում էր լարվել և քաշքշել աթոռակը, և այս բոլորը վերջապես սոսկալի զայրացրին Լիզային։ Միտքս մնացին նրա մի քանի բոցավառ, բարկացկոտ հայացքները, միայն թե առաջին պահին չգիտեի, ինչին վերագրեմ դրանք, դրան ավելացրած նաև այն, որ ինձ զբաղեցնում էր խոսակցությունը։ Եվ ահա հանկարծ կտրուկ լսվեց նրա համարյա բղավոցը Մակար Իվանովիչի վրա։
― Գոնե մի քիչ տեղից վեր կացեք,― տեսնում եք, ինչ դժվար է մայրիկի համար։
Ծերունին արագ նրան նայեց, միանգամից հասկացավ և իսկույն փութկոտ փորձեց տեղից վեր կենալ, բայց բան դուրս չեկավ, մի երկու վերշոկ տեղից բարձրացավ և կրկին ընկավ աթոռակին։
― Չեմ կարող, աղունիկս,― կարծես աղիողորմ պատասխանեց նա Լիզային՝ մի տեսակ կարծես հնազանդորեն նրան նայելով։
― Ամբողջ գրքեր պատմել կարող եք, իսկ տեղից շարժվելու ուժ չունե՞ք։
― Լիզա,― բղավեց նրա վրա Տատյանա Պավլովնան։ Մակար Իվանովիչը կրկին մի արտակարգ ճիգ գործեց։
― Հենակը վերցրեք, ձեր կողքին է, հենակով վեր կկենաք,― մի անգամ էլ կտրուկ ասաց Լիզան։
― Իսկապես որ,― ասաց ծերունին և իսկույն էլ փութկոտ ձեռքն առավ հենակը։
― Նրան ուղղակի պետք է բարձրացնել,― տեղից վեր կացավ Վերսիլովը, դեպի նա շարժվեց և բժիշկը, տեղից վեր թռավ նաև Տատյանա Պավլովնան. բայց նրանք չհասցրեցին անգամ մոտենալ, երբ Մակար Իվանովիչը ամբողջ ուժով հենվելով հենակին, հանկարծ տեղից բարձրացավ և, ուրախ ու հաղթական շուրջը նայելով, կանգնեց տեղում։
― Իսկապես էլ վեր կացա,― ուրախ քմծիծաղ տալով, համարյա հպարտությամբ արտասանեց նա,― շնորհակալություն քեզ, սիրելիս, խելք սովորեցրիր, իսկ ես կարծում էի, թե տոտիկներս արդեն բոլորովին չեն ծառայում ինձ...
Բայց երկար կանգնած չմնաց նա, չհասցրեց խոսքն ավարտել և հանկարծ նրա հենակը, որին հենվել էր մարմնի ողջ ծանրությամբ, մի տեսակ սահեց գորգի վրայով և, քանի որ «տոտիկները» համարյա բոլորովին չէին պահում նրան, բոյով մեկ փռվեց հատակին։ Հիշում եմ, որ համարյա սոսկալի էր այդ տեսնելը։ Բոլորը «ախ» արեցին և նետվեցին նրան բարձրացնելու, բայց, փառք Աստծո, ոչինչ չէր կոտրել, նա միայն ծանրորեն, թփփոցով, զույգ ծնկներով խփվել էր հատակին, բայց հասցրել էր, այնուամենայնիվ, առաջ մեկնել աջ ձեռքը և նրանով պահել իրեն։ Նրան բարձրացրին ու նստեցրին մահճակալին։ Նա խիստ գունատվել էր ոչ թե վախից, այլ ցնցումից։ (Բժիշկը բոլոր մյուս բաներից բացի նրա մոտ գտնում էր նաև սրտի հիվանդություն)։ Իսկ մայրս վախից կորցրել էր իրեն։ Եվ հանկարծ Մակար Իվանովիչը, դեռ գունատ, ցնցվող մարմնով և կարծես դեռ ուշքի չեկած, դարձավ Լիզային և համարյա քնքուշ, ցածր ձայնով ասաց նրան.
― Ոչ, սիրելիս, երևի իսկապես էլ տոտիկներս չեն պահում։
Չեմ կարող արտահայտել իմ այն ժամանակվա տպավորությունը։ Բանն այն է, որ խեղճ ծերունու խոսքում ամենաչնչին բողոք կամ հանդիմանություն անգամ չլսվեց, ընդհակառակը, ուղղակի երևում էր, որ նա հենց սկզբից բացարձակապես ոչ մի չարամտություն չէր նկատել Լիզայի խոսքերում, իսկ նրա կշտամբանքը իր հասցեին ընդունել էր որպես պատշաճը, այսինքն որ այդպես էլ պետք էր իրեն «նախատել» իր հանցանքի համար։ Այդ բոլորը սոսկալի ազդեց Լիզայի վրա։ Մակար Իվանովիչի ընկնելու րոպեին նա, ինչպես և բոլորը, վեր թռան տեղից և քարացած կանգնած էր, իհարկե, տառապելով, քանի որ ինքն էր այդ ամենի պատճառը, բայց լսելով ծերունու ասածը, հանկարծ, համարյա վայրկենապես շիկնեց ամոթից ու զղջանքից։
― Բավական է,― հանկարծ հրամայեց Տատյանա Պավլովնան,― ամեն բան խոսակցություններից է։ ժամանակն է, որ ամեն ոք իր գործով զբաղվի. ի՞նչ լավ բան կարող է լինել, եթե ինքը՝ բժիշկը անտեղի զրույց է սկսել։
― Ճիշտ է,― նրան միացավ Ալեքսանդր Սեմյոնովիչը, որը զբաղված էր հիվանդով,― ներեցեք, Տատյանա Պավլովնա, նրան հանգիստ է պետք։
Բայց Տատյանա Պավլովնան չէր լսում, նա մի կես րոպե լուռ ու սևեռուն Լիզային էր դիտում։
― Եկ այստեղ, Լիզա, և համբուրիր ինձ, պառավ հիմարիս, եթե միայն ուզում ես,― արտասանեց նա անսպասելի։
Եվ Լիզան համբուրեց նրան, չգիտեմ ինչի համար, բայց հենց այդպես էր պետք անել, այնպես որ քիչ մնաց, որ ինքս էլ նետվեի Տատյանա Պավլովնային համբուրելու։ Հենց այդպես էր պետք, ոչ թե նախատինքով ճնշել Լիզային, այլ ուրախությամբ և շնորհավորանքով դիմավորել նոր, հրաշալի զգացմունքը, որն անկասկած պետք է նրա մեջ ծլարձակեր։ Բայց, այդ բոլոր զգացմունքների փոխարեն, ես հանկարծ վեր կացա տեղիցս և, հատու արտաբերելով բառերը, սկսեցի.
― Մակար Իվանովիչ, դուք նորից գործածեցիք «վայելչատեսություն» բառը, իսկ ես հենց երեկ և բոլոր օրերը տանջվում էի այդ բառի հետ... և ողջ կյանքումս էլ տանջվել եմ, միայն թե առաջներում չգիտեի, թե ինչի համար։ Բառերի այդ զուգադիպությունը ես ճակատագրական եմ համարում, համարյա հրաշալի․․․ Հայտարարում եմ սա ձեր ներկայությամբ...
Բայց ինձ իսկույն կանգնեցրին։ Կրկնում եմ, ես չգիտեի նրանց պայմանավորվածությունը մայրիկի ու Մակար Իվանովիչի կապակցությամբ, իսկ ինձ, նախկին գործերով դատելով, իհարկե, համարում էին այդ տեսակ ամեն խայտառակության ընդունակ։
― Զսպել, զսպել դրան,― բոլորովին գազազեց Տատյանա Պավլովնան։ Մայրիկը սարսռաց։ Մակար Իվանովիչը, տեսնելով համընդհանուր սարսափը, ինքն էլ սարսափեց։
― Արկադի, վերջ տուր,― խստորեն բղավեց Վերսիլովը։
― Ինձ համար, պարոնայք,― էլ ավելի ձայնս բարձրացրի ես,― ինձ համար տեսնել ձեզ բոլորիդ այս մանկիկի կողքին (ես ցույց տվի Մակարին),― այլանդակություն է։ Այստեղ միայն մի սուրբ կա՝ մայրիկը, բայց նա էլ...
― Դուք նրան կվախեցնեք,― հաստատակամորեն ասաց բժիշկը։
― Ես գիտեմ, որ ես ամբողջ աշխարհի թշնամին եմ,― թոթովեցի ես (կամ սրա նման մի բան), բայց մի անգամ էլ շուրջս նայելով, ես մարտական տեսքով նայեցի Վերսիլովին։
― Արկադի,― բղավեց նա կրկին,― ճիշտ նույնպիսի տեսարան արդեն մի անգամ եղել է այստեղ մեր միջև։ Աղաչում եմ քեզ, զսպիր քեզ այժմ։― Չեմ կարող արտահայտել, թե ինչ զորեղ զգացմունքով նա արտասանեց դա։ Արտակարգ տխրություն, անկեղծ, լիակատար, արտահայտվեց նրա դիմագծերում։ Ամենազարմանալին այն էր, որ նա մեղավորի նման էր նայում, ես դատավորն էի, նա հանցագործը։ Այս բոլորը ծայրահեղ վիճակի հասցրին ինձ։
― Այո,― նրան ի պատասխան բղավեցի ես,― ճիշտ այսպիսի մի տեսարան արդեն եղել է, երբ ես թաղում էի Վերսիլովին և պոկում էի նրան իմ սրտից... Բայց հետո հետևեց հարությունը մեռյալներից, իսկ այժմ... այժմ արդեն առանց լուսաբացի, բայց... բայց դուք բոլորդ այստեղ կտեսնեք, թե ինչի եմ ընդունակ ես, նույնիսկ չեք էլ սպասում, թե ինչ կարող եմ ապացուցել ես։
Այս ասելով ես նետվեցի իմ սենյակը։ Վերսիլովը վազեց իմ ետևից...
V
Ինձ հետ հիվանդության կրկնություն տեղի ունեցավ, տենդի ուժեղագույն նոպա, իսկ գիշերը զառանցանք։ Բայց ոչ շարունակական զառանցանք, եղան անհամար երազներ, ամբողջ շարաններով և անչափ, որոնցից մի երազը կամ երազի մի հատվածը ես հիշեցի ամբողջ կյանքիս ընթացքում։ Հաղորդում եմ առանց բացատրությունների, դա կանխագուշակություն էր և չեմ կարող բաց թողնել։
Հանկարծ սրտի ինչ-որ մեծ ու հպարտ մտադրությամբ ես հայտնվեցի մի բարձր ու մեծ սենյակում, բայց ոչ Տատյանա Պավլովնայի մոտ. ես շատ լավ եմ հիշում սենյակը, դա նշում եմ, առաջ անցնելով։ Եվ թեև ես մենակ եմ, բայց անդադար զգում եմ, անհանգստությամբ ու տառապանքով, որ ես ամենևին էլ մենակ չեմ, որ ինձ սպասում են, և որ ինձնից ինչ-որ բան են սպասում։ Ինչ-որ տեղ դռների ետևում, նստած են մարդիկ և սպասում են այն բանին, ինչը ես անելու եմ։ Զգացողությունս անտանելի է։ «Օ՜, եթե միայն ես մենակ լինեի»։ Եվ հանկարծ ներս է մտնում նա։ Նա վեհերոտ հայացքով է նայում, սոսկալի վախենում է, նա երկար նայում է իմ աչքերին։ Իմ ձեռքին փաստաթուղթն է։ Նա ժպտում է, որպեսզի գերի ինձ, շողոքորթում է ինձ. ես ցավում եմ, բայց սկսում եմ զզվանք զգալ։ Հանկարծ նա դեմքը փակում է ձեռքերով։ Ես «փաստաթուղթը» նետում եմ սեղանին անասելի արհամարհանքով. «Մի խնդրեք, վերցրեք, ինձ ձեզնից ոչինչ պետք չէ։ Վրեժ եմ լուծում ձեզնից ինձ արհամարհանքով ստորացնելու համար»։ Ես դուրս եմ գալիս սենյակից, անսահման հպարտությունից շնչահեղձ։ Բայց դռների մեջ, խավարում, բռնում է ինձ Լամբերտը. «Հիմաղ, հիմաղ,― շշնջում է նա և ամբողջ ուժով ձեռքս բռնած աշխատում է ինձ պահել,― սա Վասիլևյան կղզում պետք է ազնավազարմ աղջիկների գիշերօթիկ դպրոց բաց անի» (NB այսինքն՝ որ կարողանա ապրել, եթե հայրը, իմանալով ինձնից փաստաթղթի մասին, զրկի նրան ժառանգությունից և դուրս անի տանից։ Ես Լամբերտի խոսքերը գրի եմ առնում տառացիորեն, ինչպես որ երազումս էր եղել)։
«Արկադի Մակարովիչը «վայելչատեսություն» է փնտրում»,― լսվում է Աննա Անդրեևնայի ձայնը ինչ-որ մոտերքում, հենց սանդուղքի վրա. բայց ոչ թե գովասանք, այլ անտանելի ծաղր հնչեց նրա խոսքում։ Ես սենյակ եմ վերադառնում Լամբերտի հետ։ Բայց, տեսնելով Լամբերտին նա հանկարծ սկսում է քրքջալ։ Իմ առաջին տպավորությունը սոսկալի վախն է, այնպիսի վախ, որ ես կանգ եմ առնում և չեմ ուզում մոտենալ։ Ես նայում եմ նրան ու չեմ հավատում, կարծես դեմքից նա հանկարծ հանել է դիմակը. նույն դիմագծերն են, բայց յուրաքանչյուր դիմագիծ կարծես այլափոխվել է. անսահման լկտիությամբ։ «Փրկագինը, տիրուհի, փրկագինը»,― բղավում է Լամբերտը, և նրանք երկուսով էլ ավելի են քրքջում, իսկ իմ սիրտը մարում է. «Օ՜, մի՞թե այս անամոթ կինն այն նույն կինն է, որի մի հայացքից միայն սիրտս այրվում էր առաքինությամբ»։
«Ահա թե ինչի են սրանք ընդունակ, այս գոռոզամիտները, իրենց բարձրաշխարհիկ հասարակության մեջ հանուն փողի,― բացականչում է Լամբերտը։ Բայց անամոթ կինը չի շփոթվում նույնիսկ դրանից, նա քրքջում է հենց այն բանի վրա, որ ես այդքան վախեցած եմ։ Օ՜, նա պատրաստ է փրկագին վճարելու, ես դա տեսնում եմ և... և ի՞նչ պատահեց ինձ։ Ես արդեն ոչ խղճահարություն եմ զգում, ոչ էլ նողկանք, ես դողում եմ, ինչպես երբեք չեմ դողացել... Ինձ մի նոր զգացում է համակում, անասելի մի զգացում, որի նմանը ես ամենևին երբեք չեմ ունեցել և ուժեղ, ինչպես ողջ աշխարհը... Օ՜, այժմ ես արդեն ոչ մի դեպքում ի զորու չեմ հեռանալու։ Ախ, ինչպե՜ս է ինձ դուր գալիս, որ դա այդքան անամոթաբար է։ Ես բռնում եմ նրա ձեռքերը, նրա ձեռքերի հպումը տանջալից ցնցում է ինձ, և ես մոտեցնում եմ իմ շրթունքները նրա լկտի, կաս-կարմիր, ծիծաղից դողացող և ինձ հրապուրող շրթունքներին։
Օ՜, թող կորչի այդ ստոր հիշողությունը։ Անիծյա՛լ երազ։ Երդվում եմ, որ մինչև այդ նողկալի երազը այդ խայտառակ մտքի նման որևէ բան նույնիսկ չի էլ անցել իմ գլխով։ Նույնիսկ դրա նման որևէ ակամա ցնորք չեմ ունեցել (թեև պահում էի «փաստաթուղթը» գրպանումս կարված և տարօրինակ քմծիծաղով երբեմն շոշափում էի գրպանս)։ Իսկ որտեղի՞ց հայտնվեց այդ բոլորը միանգամայն պատրաստ ձևով։ Դա նրանից է, որ իմ մեջ սարդի հոգի կար։ Դա նշանակում է, որ ամեն բան արդեն վաղուց ծագել էր և գտնվում էր իմ այլասերված սրտում, իմ ցանկության մեջ էր գտնվում, բայց սիրտս դեռ ամաչում էր հարթմնի արտահայտել և ուղեղս դեռ չէր հանդգնում դրա նման բան պատկերացնել գիտակցաբար։ Իսկ քնածս ժամանակ հոգիս ինքն էր ամեն ինչ պատկերացրել և ներկայացրել այն, ինչը կար սրտումս, կատարյալ ճշգրտությամբ և ամենալիակատար պատկերով և կանխագուշակման ձևով։ Եվ մի՞թե ես սա էի ուզում նրանց ապացուցել առավոտյան՝ դուրս վազելով Մակար Իվանովիչի սենյակից։ Բայց բավական է. մինչև ժամանակը չգա, ոչ մի խոսք այս մասին։ Իմ տեսած այդ երազը կյանքիս ամենատարօրինակ արկածներից մեկն է։
Գլուխ երրորդ
I
Երեք օրից ես վեր կացա առավոտյան անկողնուց և, ոտքի կանգնելով, զգացի, որ այլևս հիվանդ չեմ պառկի։ Ես լիովին զգացի ապաքինման մոտալուտությունը։ Բոլոր այս մանրամասնությունները, միգուցե, չարժեր գրի առնել, բայց այն ժամանակ եկան օրեր, որոնցում թեև ոչ մի առանձին բան տեղի չունեցավ, բայց դրանք բոլորն էլ մնացին իմ հիշողության մեջ որպես ուրախալի և հանգիստ օրեր, իսկ դա հազվագյուտ բան է իմ հիշողություններում։ Առայժմ հոգեկան վիճակս չեմ նկարագրի, եթե ընթերցողն իմանար, թե ինչում էր այն կայանում, ապա, իհարկե, չէր հավատա։ Ավելի լավ ամեն բան կբացատրվի հետո՝ փաստերով։ Իսկ առայժմ միայն մի բան կասեմ, թող ընթերցողը հիշի սարդի հոգին։ Եվ դա այն մարդու մոտ, որն ուզում էր հեռանալ նրանցից և ամբողջ աշխարհից հանուն «վայելչատեսության»։ Վայելչատեսության ծարավն առավելագույն չափով էր, և դա անշուշտ այդպես էր, բայց թե ինչ ձևով այն կարող էր զուգորդվել այլ, Աստված գիտե, թե որ ծարավների հետ. ինձ համար գաղտնիք է։ Եվ միշտ էր գաղտնիք եղել, և ես հազար անգամ զարմացել եմ մարդու (և թվում է, թե առավելապես ռուս մարդու) այդ ընդունակության վրա։ Փայփայել իր հոգում ամենաբարձր իդեալն ամենամեծ ստորության կողքին, և այդ բոլորը միանգամայն անկեղծ։ Արդյոք դա ռուս մարդու հոգու առանձնահատուկ լայնությունն է, որը նրան հեռու կտանի, թե ուղղակի ստորություն է՝ ահա թե որն է հարցը։
Բայց թողնենք այդ։ Այսպես թե այնպես, բայց տիրեց անդորրություն։ Ես ուղղակի հասկացա, որ պետք է ապաքինվել, ինչ ուզում է լինի և որքան կարելի է շուտ, որպեսզի որքան կարելի է շուտ սկսել գործել և այդ պատճառով վճռեցի ապրել, հետևելով հիգիենային և լսելով բժշկին (ով ուզում է նա լինի), իսկ փոթորկուն մտադրությունները արտակարգ խելամտությամբ (լայնախոհության արդյունք) հետաձգեցի մինչև դուրս գալուս օրը) այսինքն՝ մինչև առողջանալս։ Ինչպե՜ս կարող էին զուգակցվել բոլոր խաղաղ տպավորությունները և անդորրի հաճույքները սրտի տանջալից քաղցր ու տագնապալի բաբախումների հետ մոտալուտ փոթոր-կուն վճիռների կանխազգացման պայմաններում, չգիտեմ, բայց ամեն բան կրկին վերագրում եմ «լայնախոհությանը»։ Բայց նախկինում վերջերս ունեցածս անհանգստությունն արդեն իմ մեջ չկար, ես որոշ ժամանակով ամեն բան հետաձգեցի, արդեն առանց դողալու ապագայի առջև, ինչպես դեռ վերջերս էի դողում, այլ իր միջոցների և ուժերի վրա վստահ հարուստի պես։ Բայց ինձ սպասող ճակատագրի ամբարտավանությունն ու մարտահրավերը գնալով ավելի ու ավելի էին ուժեղանում և մասամբ կարծում եմ, արդեն իրական ապաքինվելուց և արագ վերադարձող կենսական ուժերից։ Ահա վերջնական և նույնիսկ իրական ապաքինվելու հենց այս մի քանի օրը ես հիմա կատարյալ հաճույքով եմ հիշում։ Օ՜, նրանք ինձ ամեն բան ներեցին, այսինքն այն արարմունքը և հենց այն մարդիկ, որոնց ճակատներին ես ասացի, թե իրենք խայտառակ մարդիկ են։ Դա ես սիրում եմ մարդկանց մեջ, դրան ես անվանում եմ սրտի խելք, համենայն դեպս դա ինձ իսկույն գրավում է, իհարկե, որոշակի չափով։ Վերսիլովի հետ, օրինակ, մենք շարունակում էինք խոսել, ինչպես ամենալավ ծանոթներ, բայց մինչև որոշակի չափ. հենց որ մի քիչ չափազանց էր սրտալեզու, զսպում էինք մեզ, կարծես թեթևակի ամաչելով ինչ-որ բանի համար։ Դեպքեր կան, երբ հաղթողը չի կարող չամաչել հաղթվողից հենց այն բանի համար, որ հաղթել է նրան։ Հաղթողը, ըստ երևույթին, ես էի և ամաչում էի դրա համար։
Այն առավոտյան, այսինքն՝ երբ ես վեր կացա անկողնուց հիվանդությանս ախտադարձից հետո, նա եկավ ինձ մոտ, և ես այստեղ առաջին անգամ իմացա նրանից մայրիկիս ու Մակար Իվանովիչի կապակցությամբ այն ժամանակ տեղի ունեցած ընդհանուր համաձայնության մասին, ըստ որում նկատեց, որ թեև ծերունու դրությունը մի թեթև լավացել է, բայց բժիշկը նրա ապաքինվելու մասին ոչ մի երաշխիք չի տալիս։ Ես ի սրտե խոստացա նրան հետագայում ավելի զգույշ պահել ինձ։ Երբ Վերսիլովը հաղորդում էր ինձ այս բոլորը, ես առաջին անգամ այն ժամանակ հանկարծ նկատեցի, որ նա ինքն էլ արտակարգ անկեղծությամբ հետաքրքրված է այդ ծերունիով, այսինքն՝ շատ ավելի, քան ես կարող էի սպասել նրա նման մի մարդուց, որ նա դիտում է նրան որպես իր համար էլ հատուկ թանկ անձնավորություն, այլ ոչ թե միայն մայրիկի պատճառով։ Դա ինձ իսկույն հետաքրքրեց, համարյա զարմացրեց, և խոստովանում եմ. առանց Վերսիլովի ես շատ բան անուշադիր կթողնեի և չէի գնահատի այդ ծերունու մեջ, որը ամենահաստատուն և ամենաինքնատիպ հիշողություններից մեկն էր թողել իմ սրտում։
Վերսիլովը կարծես վախենում էր իմ վերաբերմունքից Մակար Իվանովիչի նկատմամբ, այսինքն՝ չէր վստահում ոչ իմ խելքին, ոչ էլ նրբազգացությանս և այդ պատճառով արտակարգ գոհ էր հետագայում, երբ տեսավ, որ ես էլ եմ կարողանում երբեմն հասկանալ, ինչպես պետք է վերաբերվել բոլորովին այլ հասկացությունների ու հայացքների տեր մարդուն, մի խոսքով կարողանում եմ լինել, երբ որ պետք է, և՛ զիջողամիտ, և՛ լայնախոհ։ Խոստովանում եմ նաև (կարծում եմ, առանց ինձ ստորացնելու), որ ժողովրդից ելած այս էակի մեջ ես գտա նաև ինչ-որ ինձ համար մի նոր բան որոշ զգացմունքների ու հայացքների տեսակետից, ինձ անհայտ բան, մի շատ ավելի պարզ և մխիթարական բան, քան ինքս էի հասկանում այդ բաները առաջներում։ Այդուհանդերձ, հնարավոր չէր երբեմն ուղղակի իրենից դուրս չգալ նրա որոշակի նախապաշարմունքներից, որոնց հավատում էր ամենավրդովեցուցիչ հանգստությամբ և անսասանությամբ։ Բայց այստեղ մեղավորը, իհարկե, միայն նրա անուսում լինելն էր, իսկ հոգին բավական լավ էր կազմակերպված և այնպես, որ այդ տեսակետից ես մարդկանց մեջ ավելի լավը դեռ չեմ հանդիպել։
II
Ամենից առաջ նրա մեջ գրավում էր, ինչպես վերևում նկատել եմ, նրա արտակարգ մաքրասիրությունը և ինքնահավանության իսպառ բացակայությունը. կանխազգացվում էր համարյա անմեղ մի սիրտ։ Կար սրտի «ուրախություն և այդ պատճառով նաև «բարետեսություն»։ «Ուրախություն» բառը նա շատ էր սիրում և հաճախ էր օգտագործում։ Ճիշտ է, երբեմն նրան համակում էր ինչ-որ հիվանդագին մի խանդավառություն, ինչ-որ, կարծես, զմայլանքի հիվանդագինություն, մասամբ, ենթադրում եմ նաև նրանցից, որ տենդը, իսկապես ասած, երբեք չէր լքում նրան այդ ամբողջ ժամանակ, բայց բարետեսությանը դա չէր խանգարում։ Կային նաև հակադրություններ, զարմանալի պարզամտության կողքին երբեմն ամենևին առանց նկատելու հեգնանքը (հաճախ ի տհաճություն ինձ) խաղաղ գոյակցում էր նրա մեջ նաև ինչ-որ մի խորամանկ նրբամտություն, ամենից հաճախ բանավիճական սխալներում։ Իսկ բանավեճ նա սիրում էր, բայց միայն երբեմն և յուրօրինակ ձևով։ Երևում էր, որ նա շատ էր ման եկել Ռուսաստանում, շատ բան լսել, բայց, կրկնում եմ, ամենից շատ սիրում էր սրտաշարժությունը, այդ պատճառով սիրում էր ամեն բան, որ բերում էր դրան և ինքն էլ սիրում էր սրտաշարժ բաներ պատմել։ Ընդհանրապես պատմել շատ էր սիրում։ Շատ բան եմ նրանից լսել և իր սեփական դեգերումների մասին, և զանազան առասպելներ ամենահնագույն «ճգնավորների» կյանքից։ Ինձ ծանոթ չեն դրանք, բայց, կարծում եմ, որ շատերն ինքն էր հորինում այս առասպելներից, մեծ մասամբ յուրացնելով հենց հասարակ ժողովրդի բանավոր պատմություններից։ Ուղղակի չէր կարելի այլ բան հանդուրժել։ Բայց ակնհայտ ձևափոխությունների կամ ուղղակի ստահոդ պատմությունների կողքին միշտ առկայծում էր ինչ-որ զարմանալի ամբողջական ժողովրդական զգացմունքով լի և մշտապես սրտաշարժ մի բան... Այս պատմություններից միտքս մնաց, օրինակ, մի երկար պատմություն. «Մարիամ Եգիպտացու կյանքը»։ Այս «կյանքի» մասին և դրա նման մյուսների մասին ես մինչ այդ համարյա ոչ մի գաղափար չունեի։ Ես ճիշտն եմ ասում, դա համարյա հնարավոր չէ լսել առանց արտասուքի և ոչ թե սրտառուչությունից, այլ ինչ-որ տարօրինակ մի հիացումից, մի արտակարգ և տաք բան էր զգացվում, ինչպես այն արևակեզ, առյուծներով լի ավազուտ-տափաստանը, որտեղ թափառում էր սրբուհին։ Ի դեպ, այդ մասին չեմ ուզում խոսել և բանիմաց էլ չեմ։
Սրտաշարժությունից բացի, նրա մեջ ինձ դուր էին գալիս նաև որոշ երբեմն արտակարգ ինքնատիպ հայացքներ դեռ միանգամայն վիճելի խնդիրների շուրջ ժամանակակից իրականության մեջ։ Պատմում էր մի անգամ, օրինակ, մի ոչ վաղուցվա պատմություն ծառայությունն ավարտած զինվորի մասին։ Նա համարյա այդ իրադարձության վկան էր եղել։ Վերադարձել էր զինվորը ծառայությունից հայրենիք, նորից գյուղացիների մոտ, և կյանքը գյուղացիների հետ նորից դուր չէր նկել նրան, և ինքն էլ դուր չէր եկել գյուղացիներին։ Մոլորվել էր մարդը, սկսել էր խմել և թալանել էր ինչ-որ մի տեղ, ինչ-որ մեկին, հաստատ հանցանշաններ չկային, սակայն բռնել էին նրան, սկսել էին դատել։ Դատի ժամանակ դատապաշտպանը քիչ էր մնացել, որ արդարացնի նրան ― հանցանշաններ չկա և վերջ, մեկ էլ սա լսում-լսում է, հանկարծ վեր է կենում տեղից և ընդհատում դատապաշտպանին. «Ոչ, դու սպասիր հլա», և պատմում է «մինչև վերջին կետը», հանցանքը խոստովանեց, արտասվելով ու զղջալով։ Երդվյալ ատենակալները գնացին, փակվեցին, որպեսզի դատեն, մեկ էլ հանկարծ բոլորն էլ դուրս են գալիս. «Ոչ, հանցավոր չէ»։ Բոլորը բղավեցին, ուրախացան, իսկ զինվորը ոնց կանգնած էր, այնպես էլ տեղից չշարժվեց, կարծես սյունի էր վերածվել, ոչինչ չի հասկանում, ոչինչ չհասկացավ նաև նրանից, ինչը ասաց նրան դատարանի նախագահը, խրատելով և ազատ արձակելով։ Եվ նորից ազատության մեջ էր զինվորը, և ինքն իրեն չէր հավատում։ Նա թախծում էր. մտածմունքի մեջ ընկավ, ոչ ուտում էր, ոչ խմում, մարդկանց հետ չէր խոսում և հինգերորդ օրը կախվեց։ «Այ, այսպես է մեղքը հոգում ապրելը»,― եզրակացրեց Մակար Իվանովիչը։ Այս պատմությունը, իհարկե, դատարկ բան է և դրա նմաններն անթիվ-անհամար են այժմ լրագրերում, բայց ինձ դուր եկավ նրանում տոնը, իսկ ամենից ավելի առանձին բառեր՝ որոշակիորեն նոր իմաստով։ Խոսելով, օրինակ, այն մասին, վերադառնալով գյուղ, զինվորը դուր չի եկել գյուղացիներին, Մակար Իվանովիչն այսպես արտահայտվեց. «Իսկ զինվորը հայտնի է, թե ինչ է. զինվորը «փչացրած գյուղացի» է»։ Հետո խոսելով դատապաշտպանի մասին, որը քիչ էր մնում, որ շահեր գործը, նա նույնպես արտահայտվել էր. «Իսկ դատապաշտպանը հայտնի է, թե ինչ է, դատապաշտպանը «վարձու խիղճ» է»։ Այս երկու արտահայտություններն էլ նա արեց առանց աշխատելու դրանց վրա և իր համար աննկատելի, մինչդեռ այս երկու արտահայտության մեջ մի հատուկ ամբողջական հայեցողություն կա երկու առարկայի վրա էլ, և թեև, իհարկե, ոչ թե ամբողջ ժողովրդի, համենայն դեպս Մակար Իվանովիչի հայացքը կա, այն էլ սեփական, ոչ թե փոխառնված։ Այս կանխորոշումները ժողովրդի մեջ որոշ թեմաներով երբեմն արդարև հրաշալի են իրենց ինքնատիպությամբ։
― Իսկ ինչպե՞ս եք, Մակար Իվանովիչ, դիտում դուք ինքնասպանության մեղքը,― հարցրի ես նրան հենց նույն առիթով։
― Ինքնասպանությունը մարդկության ամենամեծ մեղքն է,― հառաչելով պատասխանեց նա,― բայց այս դեպքում միակ դատավորը Տերն ինքն է, քանի որ միայն նրան է հայտնի ամեն բան, ամեն սահման և ամեն չափանիշ։ Իսկ մենք անպայման պետք է աղոթենք նման մեղավորի համար։ Ամեն անգամ որ լսես էդպիսի մեղքի մասին, ապա քուն մտնելիս, աղոթիր էդ մեղավորի համար խանդաղատանքով, թեկուզ մի թառանչ արձակիր նրա մասին առ Աստված, նույնիսկ եթե ամենևին նրան ճանաչած էլ չլինես, ավելի ևս հասանելի կլինի աղոթքդ նրա համար։
― Բայց կօգնի՞, արդյոք, նրան իմ աղոթքը, եթե նա արդեն դատապարտված է։
― Իսկ ի՞նչ գիտես։ Շատ-շատերը չեն հավատում և դրանով մթագնում են անգիտակներին, իսկ դու մի լսիր նրանց, քանի որ իրենք էլ չգիտեն, թե ուր են գնում։ Աղոթքը դատապարտվածի համար դեռ ապրող մարդու կողմից իսկապես տեղ է հասնում։ Ուրեմն, ի՞նչ է էն մարդու վիճակը, որը բոլորովին ոչ ոք չունի, որ իր համար աղոթի։ Դրա համար, երբ քուն մտնելիս աղոթես, վերջում ավելացրու. «Ողորմյա, Տեր Հիսուս Քրիստոս, նրանց բոլորին, որ ոչ ոք չունեն, որ իրենց համար աղոթեն»։ Էս աղոթքն էլ ընդունելի է և հաճելի։ Նույնը և բոլոր մեղավորների, որոնք դեռ ողջ են. «Տեր, ինքդ նրանց ճակատագրերը որոշիր և փրկիր բոլոր զղջացողներին». էս էլ լավ աղոթք է։
Ես նրան խոստացա, որ կաղոթեմ, զգալով, որ այդ խոստումով արտակարգ հաճույք կպատճառեմ նրան։ Եվ իսկապես, ուրախություն փայլեց նրա դեմքին, բայց շտապում եմ ավելացնել, որ այսպիսի դեպքերում նա երբեք ինձ բարձրից չէր նայում, այսինքն, ինչպես ծերունին մի որևէ դեռահասի։ Ընդհակառակը, շատ հաճախ սիրում էր հենց ինձ լսել, նույնիսկ հափշտակությամբ էր լսում զանազան թեմաներով իմ զրույցները, համարելով, որ գործ ունի, թեև «պատանյակի» հետ, ինչպես սիրում էր արտահայտվել բարձր ոճով (նա շատ լավ գիտեր, որ պետք է ասել «պատանի» և ոչ թե «պատանյակ»), բայց հասկանալով միաժամանակ և այն, որ այդ «պատանյակը» անչափ բարձր է իրենից կրթությամբ։ Սիրում էր նա, օրինակ, շատ հաճախ խոսել անապատականության մասին, և «անապատը» շատ ավելի բարձր էր դնում, քան «թափառումները», ես տաք-տաք հակաճառում էի նրան, հենվելով այս մարդկանց եսասիրության վրա, որոնք թողնում են աշխարհիկ կյանքը և այն օգուտը, որը կարող էին բերել մարդկությանը, միայն իրենց փրկության եսասիրական գաղափարի համար։ Սկզբում նա չէր հասկանում, նույնիսկ կասկածում եմ, որ բոլորովին էլ չհասկացավ, բայց անապատը շատ էր պաշտպանում. «Սկզբում քեզ խղճում ես, իհարկե, (այսինքն երբ բնակություն ես հաստատում անապատում), իսկ հետո օր-օրի վրա ավելի ես ուրախանում, իսկ հետո տեսնում ես նաև Աստծուն»։ Այստեղ ես նրա առջև բացեցի աշխարհիկ կյանքում գիտնականի, բժշկի, կամ ընդհանրապես մարդկության բարեկամի օգտակար գործունեության պատկերը և իսկական խանդավառության հասցրի նրան, որովհետև ինքս էլ տաք-տաք էի խոսում, նա ամեն րոպե հավանություն էր տալիս իմ խոսքերին․ «Էդպես է, սիրելիս, էդպես,― խոր հառաչեց նա,― բայց շատե՞րն են էդպես, որ կդիմանան և զվարճալիքներով չեն տարվի։ Փողը թեև Աստված չէ, բայց այնուամենայնիվ կիսաստված է, մեծ գայթակղություն, էստեղ նաև կանանց սեռը կա, նաև ինքնահավանությունն ու նախանձը, էստեղ էլ հենց մեծ գործը կմոռանան և կզբաղվեն փոքրով։ Իսկ ի՞նչ է անապատում։ Անապատում մարդն ամրացնում է իրեն և նույնիսկ ամեն տեսակի սխրագործության պատրաստում։ Եվ ի՞նչ կա աշխարհիկ կյանքում,― արտակարգ զգացումնալից բացականչեց նա։― Միայն երազանք չէ՞։ Վերցրու մի քիչ ավազ և ցանիր քարի վրա. եթե դեղին ավազը քո էդ քարի վրա կծլարձակի, քո երազանքն էլ աշխարհում կկատարվի,― ահա թե մեզանում ինչպես է ասվում։ Այ, ինչպես է Քրիստոսի մոտ. «Գնա և բաժանիր հարստությունդ և դարձիր բոլորի ծառան»։ Եվ առաջվանից անհաշիվ անգամ ավելի հարուստ կլինես, քանզի ոչ թե ուտելիքով, ոչ թե թանկարժեք հագուստներով, ոչ թե հպարտությամբ և ոչ թե նախանձով երջանիկ կլինես, այլ անթիվ-անհամար անգամ բազմապատկված սիրով։ Արդեն ոչ թե մի փոքր հարստություն, ոչ թե հարյուր հազար, ոչ թե միլիոն ձեռք կբերես, այլ մի ամբողջ աշխարհ։ Էսօր անկուշտ հավաքում ենք և խելահեղությամբ վատնում, իսկ էն ժամանակ ոչ որբեր կլինեն, ոչ աղքատներ, քանզի բոլորն իմն են, բոլորը հարազատներս, բոլորին ձեռք եմ բերել, բոլորին գնել։ Էսօր հազվագյուտ բան չէ, որ ամենահարուստն ու ամենանշանավորն էլ անտարբեր է իր ապրելիք օրերի նկատմամբ և ինքն էլ չգիտի, թե ինչ զվարճալիք հորինի, իսկ էն ժամանակ օրերդ ու ժամերդ կարծես կբազմապատկվեն հազար անգամ, քանզի ոչ մի րոպե չես ուզենա կորցնել, այլ յուրաքանչյուրը կզգաս սրտիդ ուրախությամբ։ Էն ժամանակ և իմաստնություն ձեռք կբերես ոչ միայն գրքերից, այլ դեմ առ դեմ կկանգնես հենց Աստծո առաջ, և երկիրը կփայլի արևից վառ և չի լինի այլևս ոչ թախիծ, ոչ հառաչանք, այլ միայն միասնական անգին մի դրախտ կլինի...»։ Թվում է, թե հենց այս խանդավառ արարմունքներն էր արտակարգ կերպով սիրում Վերսիլովը։ Այդ անգամ նա հենց սենյակում էր։
― Մակար Իվանովիչ,― հանկարծ ընդհատեցի ես նրան, ինքս էլ անչափ տաքանալով (ես հիշում եմ այն երեկոն),― ախր, եթե այդպես է, դուք կոմունիզմ, վճռականորեն կոմունիզմ եք քարոզում։
Եվ քանի որ նա վճռականապես ոչինչ չգիտեր կոմունիստական ուսմունքի մասին և այդ բառն էլ առաջին անգամ լսեց, ես իսկույն սկսեցի պատմել նրան այն բոլորը, ինչ գիտեի այս թեմայով։ Խոստովանում եմ, որ քիչ բան գիտեի, այն էլ կցկտուր և հիմա էլքաջատեղյակ չեմ, բայց ինչ-որ գիտեի, պատմեցի մեծագույն տաքացածությամբ, չնայած ամեն բանին։ Մինչև օրս էլ բավականությամբ եմ հիշում այն արտակարգ տպավորությունը, որ թողեցի ես ծերունու վրա։ Դա նույնիսկ տպավորություն չէր, այլ ցնցում էր։ Ընդ որում՝ նա խիստ հետաքրքրվում էր պատմական մանրամասնություններով. «Որտե՞ղ, ինչպե՞ս։ Ո՞վ է սարքել։ Ո՞վ է ասել»։ Ի դեպ, ես նկատել էի, որ դա ընդհանրապես հասարակ ժողովրդի հատկությունն է. նա չէր բավարարվում ընդհանուր գաղափարով, իսկ եթե շատ հետաքրքրվի, ապա անպայման կսկսի պահանջել ամենահաստատուն և ամենաճշգրիտ մանրամասներ։ Ես հենց մանրամասների մեջ էի սայթաքում և քանի որ ներկա էր Վերսիլովը, մի քիչ ամաչում էի նրանից, և այդ պատճառով էլ ավելի էի տաքանում։ Վերջացավ նրանով, որ Մակար Իվանովիչը վերջում խանդաղատանքով ամեն բառի վրա միայն կրկնում էր «էդպես, էդպես», բայց, ըստ երևույթին, արդեն չհասկանալով և թելը կորցնելով։ Ես սրտնեղեցի, բայց Վերսիլովը հանկարծ ընդհատեց խոսակցությունը, վեր կացավ և հայտարարեց, որ քնելու ժամանակն է։ Մենք այդ ժամանակ բոլորս իրար գլխի էինք հավաքված, և արդեն ուշ էր։ Երբ նա մի քանի րոպեից մտավ իմ սենյակը, ես իսկույն հարցրի նրան, ինչպե՞ս է դիտում նա Մակար Իվանովիչին ընդհանրապես և ի՞նչ է մտածում նրա մասին։ Վերսիլովը ուրախ քմծիծաղ տվեց (բայց ամենևին էլ իմ կոմունիզմի մասին արածս սխալների վրա չէ, ընդհակառակը, դրանք նա չհիշատակեց էլ։ Նորից եմ կրկնում, նա վճռականորեն կարծես կպել էր Մակար Իվանովիչին և հաճախ էի ես նրա դեմքին որսում արտակարգ գրավիչ մի ժպիտ, երբ նա լսում էր ծերունուն։ Ի դեպ, ժպիտն այդ ամենևին չէր խանգարում քննադատությանը։
― Մակար Իվանովիչը նախ և առաջ ոչ թե գյուղացի է, այլ պարոնին սպասարկող, ագարակի կցաշենքում ապրող մարդ,― արտասանեց նա մեծ հաճույքով,― նախկին սպասավոր, նախկին ծառա, որը ծնվել է ծառա և ծառայից։ Սպասավորներն ու ծառաները առաջներում չափազանց շատ էին բաժանվում իրենց պարոնների մասնավոր հոգևոր և մտավոր կյանքից։ Նկատիր, որ Մակար Իվանովիչը մինչև օրս էլ ավելի պարոնների ու բարձր հասարակության կյանքի իրադարձություններով է հետաքրքրվում։ Դու դեռ չգիտես, թե ինչ աստիճանի է հետաքրքրվում նա վերջին ժամանակներս Ռուսաստանում տեղի ունեցող որոշ իրադարձություններով։ Արդյոք գիտե՞ս, որ նա մեծագույն քաղաքագետ է։ Նրան մեղր մի կերցրու, այլ պատմիր, թե ով որտեղ է կռվում, և արդյո՞ք մենք կկռվենք։ Առաջներում նման խոսակցություններով ես նրան երանության էի հասցնում։ Գիտությունը շատ է հարգում և բոլոր գիտություններից ամենից շատ սիրում է աստղագիտությունը։ Այդ բոլորի հետ միասին իր մեջ այնքան անկախ մի բան է մշակել, որը նրանում այլևս ոչ մի դեպքում տեղից չես շարժի։ Համոզմունքները կան և հաստատուն, և բավական հստակ... և ճշմարիտ համոզմունքներ։ Բացարձակ տգիտության հետ մեկտեղ, նա ընդունակ էր հանկարծ զարմացնել անսպասելի ծանոթությամբ այնպիսի հասկացությունների հետ, որոնք նրանում չէիր էլ ենթադրում։ Հիացմունքով գովում է անապատը, բայց ոչ մի դեպքում ոչ անապատ կգնա, ոչ մենաստան, որովհետև ծայր աստիճանի «թափառաշրջիկ» է, ինչպես սիրով նրան անվանեց Ալեքսանդր Սեմյոնովիչը, որի վրա դու, իմիջիայլոց, իզուր բարկացած ես։ Էլ ինչ կարելի է ասել, վերջապես. մի քիչ արվեստագետ է, շատ սեփական բառեր ունի, բայց ունի նաև այնպիսիները, որ իրենը չեն։ Մի քանի քրոմներ, տրամաբանական վերապատմումով, երբեմն շատ վերացական են, սենտիմենտալ, բայց միանգամայն ժողովրդական պոռթկումներով կամ, ավելի լավ է ասել, հենց այն համաժողովրդական հիացումի պոռթկումներով, որն այդպես լայնորեն մտցնում է մեր ժողովուրդը իր կրոնական զգացման մեջ։ Նրա սրտաբացության և անչարության մասին բաց եմ թողնում, ես ու դու չենք, որ այդ թեմայով սկսենք...
III
Որպեսզի ավարտենք Մակար Իվանովիչի բնութագրումը, կհաղորդեմ նրա պատմություններից որևէ մեկը, ըստ էության արդեն անձնական կյանքից։ Այս պատմությունների բնույթը տարօրինակ էր, ավելի ճիշտն այն է, որ չկար նրանց մեջ ոչ մի ընդհանուր բնույթ, ոչ որևէ բարոյախոսություն, ոչ ընդհանուր ուղղվածություն կարելի էր քամել նրանցից, միայն թե բոլորն էլ քիչ թե շատ սրտաշարժ էին։ Բայց կային նաև ոչ սրտաշարժները, կային նույնիսկ բոլորովին ուրախները, կային նույնիսկ ծաղրալիները որոշ վանականների մասին անպարկեշտներից, այնպես որ պատմելով ուղղակի վնասում էր իր գաղափարին, որի մասին ես ասացի նրան, բայց նա չհասկացավ, թե ինչ էի ուզում ասել։ Երբեմն դժվար էր լինում հասկանալ, թե ինչն է նրան հրահրում պատմելու, այնպես որ մեկ-մեկ նույնիսկ զարմանում էի այդ շաղակրատության վրա և մասամբ վերագրում էի ծերությանն ու հիվանդագին վիճակին։
― Նա առաջվանը չէ,― մի անգամ շշնջաց ականջիս Վերսիլովը,― առաջներում նա ոչ բոլորովին էր այդպես։ Նա շուտով կմեռնի, ավելի շուտ, քան թե մենք կարծում ենք, և պետք է պատրաստ լինել դրան։
Ես մոռացա ասել, որ մեզ մոտ «երեկոների» պես մի բան էր սահմանվել։ Մայրիկից բացի, որը չէր հեռանում Մակար Իվանովիչից, երեկոները մշտապես նրա սենյակն էր գալիս Վերսիլովը. մշտապես գալիս էի ես, և ուրիշ տեղ էլ չունեի գնալու, վերջին օրերին համարյա միշտ գալիս էր Լիզան, թեև ուրիշներից ավելի ուշ, և միշտ համարյա լուռ էր նստում։ Լինում էր նաև Տատյանա Պավլովնան և, թեև հազվադեպ, լինում էր նաև բժիշկը։ Բժշկի հետ ես, հանկարծ այնպես ստացվեց, որ մտերմացա, ոչ շուտ, բայց համենայն դեպս, անցյալի արարմունքներն էլ չկային։ Ինձ դուր էին գալիս նրա, կարծես, հասարակությունը, որն ի վերջո տեսա նրանում և որոշ կապվածությունը մեր ընտանիքի հետ, այնպես որ կարողացա, վերջապես, ներել նրա բժշկագիտական գոռոզամտությունը և, բացի դրանից, սովորեցրի ձեռքերը լվանալ և եղունգները մաքրել, եթե նա ոչ մի դեպքում չէր կարող գոնե մաքուր սպիտակեղեն հագնել։ Ես ուղղակի բացատրեցի նրան, որ դա ամենևին էլ պճնամոլության համար չի արվում և ոչ էլ գեղարվեստականության համար, այլ որ մաքրասիրությունը բնականորեն մտնում է բժշկի մասնագիտության մեջ, և ապացուցեցի դա։ Մոտենում էր, վերջապես, իր խոհանոցից դռանը Լուկերիան և, դռների ետևում կանգնած, լսում էր, թե ինչ է պատմում Մակար Իվանովիչը։ Վերսիլովը մի անգամ ներս կանչեց նրան դռան ետևից և հրավիրեց մեզ հետ նստելու։ Ինձ դա դուր եկավ, բայց այդ անգամվանից հետո արդեն դադարեց դռներին մոտենալը։ Իր վարքագիծն ուներ։
Տեղադրում եմ պատմություններից մեկն առանց ընտրության, միայն մի պատճառով, որ այն ավելի լրիվ է մտքումս մնացել։ Սա մի պատմություն է մի վաճառականի մասին, և ես կարծում եմ, որ դրա նման պատմություններ մեր մեծ ու փոքր քաղաքներում հազարներով են պատահում. միայն թե կարողանաս տեսնել։ Ցանկացողները կարող են բաց թողնել այս պատմությունը, մանավանդ, որ պատմում եմ նրա ոճով։
IV
«Իսկ մեր Աֆիմևսկ քաղաքում հիմա կասեմ, թե ի՜նչ հրաշք կար։ Մի վաճառական կար մեզանում, Կոտոբոյնիկով էր կոչվում՝ Մաքսիմ Իվանովիչ, և ամբողջ շրջակայքում չկար մեկը, որ նրանից հարուստ լիներ։ Չթի գործարան կառուցեց և մի քանի հարյուր բանվոր էր պահում, և սկսեց իրեն անչափ երևակայել։ Եվ պետք է, որ էսպես ասած, նրա ձեռքի շարժումով արդեն ամեն բան շարժվեր, և քաղաքի գլխավորներն էլ ոչ մի բանում նրան չէին խոչընդոտում, և վանահայրն էր նրան առատաձեռնության համար շնորհակալություն հայտնում։ Վանքին մեծ գումարներ էր զոհաբերում, երբ որ մտքովն անց էր կենում, շատ էր իր հոգու համար մտմտում և հետագա կյանքի համար էլ քիչ չէր մտածում։ Այրի էր, երեխաներ էլ չուներ, կնոջ մասին խոսակցություն կար, որ դեռ ամուսնության առաջին տարում իբր ծեծամահ է արել նրան և որ երիտասարդ ժամանակվանից սիրում էր ձեռքերին ազատություն տալ, միայն թե դա դրանից շատ վաղուց է եղել, իսկ նոր ամուսնությամբ պարտավորություններ վերցնել վրան չէր ուզել։ Օղու նկատմամբ էլ թուլություն ուներ և ժամը որ հասնում էր, հարբած ու ադամամերկ վազում էր քաղաքով մեկ ու ոռնում, քաղաքը նշանավոր չէր, բայց միևնույն է, ամոթալի էր։ Իսկ երբ գինարբուքն անցնում էր, բարկացկոտ էր դառնում, և ինչ որ վճռեր, էդպես էլ լավ էր և ինչ որ հրամայեր, էդ էլ հրաշալի էր։ Իսկ ժողովուրդն էլ մոտավորապես էր հաշվում, իսկ ինքը հաշվիչը վերցնում էր, ակնոցը դնում. «Քեզ ինչքա՞ն եմ պարտք, Ֆոմա»։― «Ծննդյան տոներից փող չեմ վերցրել ձեզնից, Մաքսիմ Իվանովիչ, երեսունինը ռուբլի ձեզ մոտ ունեմ»։― «Համա թե փողեր են։ Դա քեզ համար շատ-շատ է։ Դու քաշովդ մեկ էդքան փող չարժես, քեզ չի էլ սազի, տասը ռուբլին կպահեմ, քսանինը ստացիր»։ Եվ մարդը լռում է. և ոչ մեկն էլ չի համարձակվում ծպտուն հանել, բոլորն էլ լռում են։
«Ես գիտեմ, ասում է, սրան ինչքան տամ։ Էստեղի ժողովրդի հետ ուրիշ կերպ չի կարելի։ Էստեղի ժողովուրդը փչացած Է, առանց ինձ սրանք բոլորը էստեղ սովից կմեռնեին, բոլորը, ինչքան որ կան էստեղ։ Համ էլ ասեմ, էստեղի ժողովուրդը գող է, ինչ որ տեսնի, իր կողմը կքաշի, ոչ մի տղամարդություն չկա նրանում։ Համ էլ հարբեցող է, հենց որ հաշիվը փակում են, իսկույն գինետուն է տանում և գինետանը նստում է մերկ, ոչ մի թել չի թողնում վրան, տկլոր դուրս է գալիս գինետնից։ Համ էլ սրիկա է, կնստի գինետան դիմաց մի քարի ու կսկսի կյանքից բողոքել. «Մայր իմ հարազատ, և ինչո՞ւ ինձ, դառը հարբեցողիս աշխարհ բերեցիր։ Ավելի լավ կլիներ, որ դու ինձ՝ դառը հարբեցողիս, տակդ խեղդեիր։ Մի՞թե սա մարդ է։ Սա գազան է և ոչ թե մարդ, սրան պետք է նախ կրթես, հետո նոր փող տաս։ Ես գիտեմ, թե երբ տամ»։
Այ էսպես էր խոսում Մաքսիմ Իվանովիչը Աֆիմևսկ քաղաքի ժողովրդի մասին, թեև վատ էր խոսում, բայց ճշմարտություն կար նրա ասածի մեջ. ժողովուրդն հեղհեղուկ էր, հետևողական չէր։
Էդ նույն քաղաքում ապրում էր մի ուրիշ վաճառական և էնտեղ էլ մեռավ. երիտասարդ մարդ էր և թեթևամիտ, վառվեց-մոխրացավ, ամբողջ կապիտալից էլ զրկվեց։ Վերջին տարում թպրտում էր, ինչպես ձուկն ավազի վրա, և որպես դաս նրա վարքի համար ծառայեց։ Մաքսիմ Իվանովիչի հետ շարունակ յոլա չէին գնում և ամեն բանում պարտք մնաց նրան։ Իր վերջին ժամին էլ դեռ անիծում էր Մաքսիմ Իվանովիչին։ Իրենից հետո դեռ երիտասարդ այրի թողեց հինգ զավակների հետ միասին։ Եվ միայնակ որբևերու համար ամուսնուց հետո անտուն-անտեր ծիծեռի պես մենակ մնալն էլ քիչ փորձություն չէր, էլ ուր մնաց հինգ մանր երեխաների հետ, որոնց կերակրելու հնարավորություն չուներ, վերջին ողորմելի ագարակն էլ՝ փայտաշեն տնակով, Մաքսիմ Իվանովիչը խլում էր պարտքի դիմաց։ Եվ մայրը բոլորին շարքով կանգնեցրեց ժամի դռանը։ Մեծ տղան ութ տարեկան էր, իսկ մյուսները մեկը մյուսից մեկ տարով փոքր աղջիկներ էին, մեծը չորս տարեկան էր, իսկ փոքրը գրկին, ծիծ էր ուտում։ Պատարագն ավարտվեց, Մաքսիմ Իվանովիչը դուրս եկավ և բոլոր երեխաները շարքով չոքեցին նրա առաջ (մայրն էր նախապես սովորեցրել) և թաթիկներն էլ իրենց առջև ափերով վեր մեկի պես պահած, ինքն էլ, հինգերորդ երեխան գրկին, նրանց հետևում, բոլորի ներկայությամբ մինչև գետին խոնարհվեց. «Հերացու, Մաքսիմ Իվանովիչ, խնայիր որբերին, վերջին թիքեն մի խլիր սրանցից, մի դուրս անի հարազատ բնից»։ Եվ բոլոր ներկաների աչքերը արցունքով լցվեցին ― այնքան լավ էր սովորեցրել մայրը երեխաներին։ Կարծում էր. «Մարդկանց մոտ գոռոզություն չի անի և կների, կտա տունը որբերին», միայն թե էդպես չստացվեց։ Կանգ առավ Մաքսիմ Իվանովիչը ու. «Դու, ասում է, ջահել որբևերի ես, մարդ ես ուզում և ոչ թե որբերիդ համար ես ողբում։ Հանգուցյալը հո մահվան մահճում էլ էր ինձ անիծում»,― շարունակեց ճանապարհը ու տունը չտվեց։ «Ինչո՞ւ պիտի դրանց հիմարությունները նմանակեմ (այսինքն խրախուսեմ), բարեգործություն որ անես, ավելի շատ կհայհոյեն, էս բոլորից օգուտը քիչ է, իսկ ասեկոսեները՝ շատ»։ Եվ իսկապես էլ ասեկոսեները շատ էին. ասում էին, իբր, էս այրու մոտ սրանից մի տասը տարի առաջ դեռ աղջիկ ժամանակ էր մարդ ուղարկում և մեծ փողեր զոհաբերում (շատ սիրուն էր, ախր), մոռանալով, որ էդ մեղքը միևնույն է, թե Աստծո տաճար քանդես, բայց էն ժամանակ ոչ մի բանի չհասավ։ Իսկ էդ այլանդակությունները քաղաքով և նույնիսկ ամբողջ նահանգով մեկ քիչ չէր կատարում, և էս բանում նույնիսկ ամեն չափն էր կորցրել։
Ողբաց մայրն իր ձագուկների հետ, բայց նա դուրս արեց տանից որբուկներին և ոչ միայն չարությունից, այլ մարդն ինքն էլ չի իմանում երբեմն, ինչ դրդապատճառով է իր ասածի վրա պինդ կանգնում։ Սկզբում մարդիկ օգնում էին, հետո գնաց գործի վարձվելու։ Բայց ֆաբրիկայից բացի մեզանում ի՞նչ տեղ կա փող վաստակելու, էստեղ հատակ կլվանա, էնտեղ բանջարանոցում քաղհան կանի, մի ուրիշ տեղ բաղնիքը կվառի, մեկ էլ երեխան գրկին կոռնա, իսկ չորս մյուս երեխաները փողոցում շապկանց վազվզում են։ Երբ ժամի դռանը ծնկի էր կանգնեցրել, ինչ-որ ոտնամաններ դեռ կային հագներին, ու վերարկուներ էլ, թեկուզ հնամաշ, ինչքան էլ որ չլիներ, վաճառականի զավակներ էին։ Իսկ հիմա ոտաբոբիկ էին վազվզում, երեխաների շորերը, հայտնի է, շուտ են քրքրվում։ Իսկ երեխաներին ինչ, արև լինի, արդեն կուրախանան, իրենց կործանումը չեն զգում, ոնց որ թռչնակներ, ձեններն էլ՝ հանց զանգակներ։ Այրին մտածում էր. «Ձմեռը որ գա, ո՞ւր պիտի տանեմ ձեզ, գոնե մինչև էդ Աստված ձեզ իր մոտ տանի»։ Բայց մինչև ձմեռ չհասավ։ Մեզանում մի հիվանդություն կա, երեխաների հազ, կապույտ հազ է կոչվում, որ մեկից մյուսին է անցնում։ Առաջինը մեռավ ծծկեր աղջնակը, իսկ նրանից հետո հիվանդացան մյուսները և չորս աղջնակին էլ, մեկին մյուսից հետո էդ նույն աշնանը թաղեց։ Մեկին, ճիշտ է, ձին փողոցում ջնջխեց։ Եվ ի՞նչ ես կարծում։ Թաղեց ու մղկտաց, անիծում էր, բայց երբ Աստված տարավ, ափսոսաց։ Մայրական սիրտ է։
Ողջ մնաց միայն ավագ որդին, և նրա վրա սկսեց դողալ։ Տղեկը թույլ էր, քնքուշ, սիրունիկ դեմքով, ոնց որ աղջիկ լիներ։ Մայրը սրան գործարան տարավ, կնքահոր մոտ, որը գործարանի կառավարիչն էր, իսկ ինքը դայակ վարձվեց մի աստիճանավորի տանը։ Մի օր տղեկը վազվզում է բակում, և հանկարծ երկձի կառքով բակ է մտնում Մաքսիմ Իվանովիչը, այն էլ խմած, իսկ տղեկը սանդուղքից սայթաքեց և ուղիղ նրան դիպավ, երբ նա կառքից իջնում էր, ու զույգ ձեռքերով փորը հրեց։ Բռնեց տղեկի մազերից ե աղաղակեց.
― Սա ո՞ւմն է։ Ճիպոտ։ Ծեծեք սրան,― ասում է,― իսկույն, իմ ներկայությամբ։
Տղեկը սառեց, սկսեցին ծեծել, բղավեց.
― Դեռ բղավում էլ ե՞ս։ էնքան ծեծեք մինչև որ դադարի բղավել։
Շատ ծեծեցին թե քիչ, չդադարեց բղավել, մինչև որ անկենդան, անշարժացավ։ Էստեղ դադարեցին ծեծել, վախեցան, տղեկը չի շնչում, ուշաթափ պառկած է։ Հետո ասում էին, որ շատ էլ չեն ծեծել, բայց երկչոտ էր շատ։ Մաքսիմ Իվանովիչն էլ, կարծես վախեցավ։
― Էս ո՞ւմ տղեկն է,― հարցրեց, ասացին,― սրան տեսեք,― արտասանեց,― տարեք մոր մոտ, իսկ ինչո՞ւ էր գործարանում քարշ գալիս։
Հետո երկու օր լուռ էր ու նորից հարցրեց.
― Իսկ տղեկն ի՞նչ եղավ։
Իսկ տղեկը վատ էր, հիվանդացել էր, մոր մոտ անկյունում պառկած էր, և պատահածի պատճառով մայրը թողել էր աշխատանքի տեղն աստիճանավորի մոտ, և հիվանդությունն էլ թոքերի բորբոքում էր։
― Սրան տեսեք,― արտասանեց,― և թվում է, թե ինչի՞ց։ Եթե նրան ուժեղ ծեծեին, միայն մի քիչ եռանդ բանացրին։ Ես բոլոր մյուսներին էլ էդպես ծեծել եմ տվել և անցել է առանց էդ դատարկ բաների։
Սպասում էր, որ մայրը կգնա բողոքելու ու մեծամտորեն լռում էր, բայց ուր էր թե, մայրը չհամարձակվեց բողոքել։ Նա իր կողմից մորը տասնհինգ ռուբլի ուղարկեց ու բուժակ իր կողմից և ոչ թե վախենալով հետևանքներից, այլ էնպես, մտքովն անցավ, իսկ հետո նրա ժամանակը եկավ, և նա մի երեք շաբաթով գինեմոլուցքով տառապեց։
Անցավ ձմեռը, և հենց Քրիստոսի հարության պայծառ կիրակի ամենահրաշալի օրով նորից հարցնում է Մաքսիմ Իվանովիչը.
― Իսկ էն տղեկն ի՞նչ եղավ։
Իսկ ամբողջ ձմեռ լուռ էր, չէր հարցնում։ Նրան ասում են.
― Առողջացավ, մոր մոտ է, իսկ սա օրավարձու աշխատանքի է գնում։
Եվ նույն օրը Մաքսիմ Իվանովիչը գնաց այրու մոտ, բայց տուն չմտավ, այլ նրան կանչեց դարպասի մոտ, իսկ ինքը մնաց կառքի մեջ նստած.
― Ահա թե ինչ,― ասում է,― ազնիվ այրի, ես ուզում եմ իսկական բարեգործ լինեմ քո տղայի համար և անսահման շնորհներ տրամադրեմ նրան, տղայիդ վերցնում եմ ինձ մոտ, հենց իմ տուն եմ տանում։ Եվ եթե մի քիչ ինձ գոհացնի, լավ գումար կկտակեմ իրեն, իսկ եթե լավ գոհացնի, ապա կարող եմ մահիցս հետո ամբողջ կարողությանս ժառանգ կարգեմ, ինչպես հարազատ որդուս, սակայն մի պայմանով, որ Ձերդ ողորմածությունը բացի մեծ տոներից, ուրիշ օրեր իմ տուն շնորհ չբերի։ Եթե համաձայն ես, վաղն առավոտյան բեր տղային, բավական է ինչքան ճան խաղաց։
Եվ, ասելով սա, գնաց, թողնելով մորը, կարծես խելագարված։ Լսեցին մարդիկ ու ասացին.
― Կմեծանա տղան, ինքը քեզ կկշտամբի, որ էդպես բախտից զրկել ես իրեն։
Ամբողջ գիշեր ողբաց որդու վրա, իսկ առավոտյան տարավ տվեց երեխային։ Իսկ տղեկը ոչ սաղ էր, ոչ մեռած։
Հագցրեց նրան Մաքսիմ Իվանովիչը, ինչպես պարոնորդու և ուսուցիչ վարձեց և հենց էդ ժամից գրքերն առաջը դրեց, և էնտեղ հասավ, որ աչք չէր կտրում նրանից, ոչ էլ թողնում էր, որ կողքից հեռանա։ Հանկարծ որ աչքը գրքից կտրում էր, նա արդեն բղավում էր.
― Գրքին նայի՛ր, սովորի՛ր, ես քեզ ուզում եմ մարդ դարձնեմ։
Իսկ տղեկը նվազ է, էն անգամվանից հետո, ծեծից հետո, սկսեց հազալ։
― Ինձ մոտ ամեն բան առատ չէ՞,― զարմանում է Մաքսիմ Իվանովիչը,― մոր մոտ բոբիկ էր վազում, հացի չոր կողերը ծամում, ինչո՞ւ է առաջվանից էլ ավելի նվազ։
Իսկ ուսուցիչն ասում է.
― Ամեն տղեկի պետք է նաև վազվզել, ոչ թե միայն սովորել, նրան անհրաժեշտ է զբոսանք։
Եվ իր ասածը հիմնավորեց։ Մաքսիմ Իվանովիչը մտածեց.
― Էդ դու ճիշտ ես ասում։
Իսկ էդ ուսուցիչը Պյոտր Ստեպանովիչն էր, Աստված հոգին լուսավորի, որը, կարծես, Աստծո խենթ լիներ, գուշակ, շատ էր խմում, նույնիսկ չափազանց շատ և էդ պատճառով նրան վաղուց բոլոր գործերից հանել էին և քաղաքում ապրում էր համարյա ողորմությամբ, իսկ մեծ խելքի տեր էր և հաստատուն գիտելիքներ ուներ։
― Ես էստեղ չպիտի լինեի,― ասում էր ինքն իր մասին,― ես համալսարանում պրոֆեսոր պետք է լինեի, իսկ էստեղ ես կեղտի մեջ եմ ընկղմված և «իրենք հագուստներն էլ են ինձնից գզվում»։ Նստեց Մաքսիմ Իվանովիչը և բղավում է տղային.
― Վազվզի՛ր։
Իսկ տղան, նրա առջև կանգնած, հազիվ է շնչում։ Եվ բանն էնտեղ հասավ, որ երեխան նրա ձենն անգամ չէր կարողանում տանել, ամբողջ մարմինը դող էր բռնում։ Իսկ Մաքսիմ Իվանովիչը հո ավելի էր զարմանում. «Սա էսպես ու էնպես է. ես սրան կեղտից հանել ու կիսամահուդ շորեր եմ հագցրել, հագին կտորե կիսասապոգներ, ասեղնագործած բլուզ է, գեներալի որդու պես եմ պահում, իսկ ինչո՞ւ իմ կողմը հակված չէ, ինչո՞ւ է գայլաձագի պես լռում»։ Թեկուզ ամենքը վաղուց՝ չէին զարմանում Մաքսիմ Իվանովիչի արարքների վրա, համա էս անգամ նորից զարմանք կտրեցին, էս մարդն ինչի՞ է դուրս եկել ինքն իրենից, կպել մի մատ երեխին, ձեռ չի քաշում։ «Թեկուզ մեռնեմ էլ, համա դրա էդ գեշ բնավորությունը պիտի արմատախի՜լ անեմ։ Դրա հերը, մահվան դուռը հասած, սուրբ հաղորդությունը հլա դեռ նոր ընդունած՝ անեծք թափեց վրաս, սա էլ հո՛րն է քաշել»։ Ախր ոչ մի անգամ ճիպոտով չէր դաղել (էն անգամից վախեցել էր աչքը)։ Վախ էր գցել երեխի սիրտը։ Առանց ճիպոտի էլ էր գցել։
Ու եղավ լինելիքը։ Մի անգամ, հենց որ ոտը քաշեց սենյակից, էս տղեն թողեց գիրքն ու թռավ աթոռին, դրանից առաջ էլ գնդակն էր շպրտել ամանեղենի պահարանի վրա, էնպես որ էդ գնդակը հենց որ ուզեց վերցնել, թևը դիպավ պահարանի վրա դրած ճենապակե լամպին, լամպն էլ ընկավ հատակին ու էնպես փշրվեց, որ շրխկոցն ու զրնգոցը բռնեց տունը. ապրանքն էլ հո՝ թանկարժեք, սաքսոնական շուշա։ Էդ ժամանակ Մաքսիմ Իվանովիչս երրորդ սենյակից լսեց ձեն-ձունն ու վայնասունը գցեց։ Երեխեն վախից թողեց ու փախավ ուր որ աչքը կտրում էր. վազեվազ անցավ սանդուղքով, հետո էլ այգու միջով ու դրանից հետո ցանկապատի դռնով դեպի գետափ։ Իսկ գետափի երկայնքով զբոսուղի է ձգվում, հնօրյա ուռիներ են կանգնած, քեֆ ու ուրախության տեղ է։ Հենց էդ տեղով էլ վազեց ջրի կողմը։ Մարդիկ տեսան, թե ոնց ձեռները թաթախեց ջրի մեջ հենց էն տեղում, որտեղ լաստանավն է կանգ առնում, համա ոնց որ թե վախեցավ ջրից, լռվեց մնաց տեղում։ Իսկ էնտեղ գետը լայն է, արագահոս, բարկասներ են անցնում-դառնում. դեմի ափին խանութներ են, հրապարակ. Աստծո տաճարն է շողշողում ոսկե գմբեթներով։ Ու հենց էդ րոպեին մի ափից վռազ մեկել ափն անցնել էր ուզում հետևակ գնդի գնդապետ Ֆերզինգի կինը։ Իր հետի աղջիկն էլ էր լրիվ երեխա ութ տարեկան, սպիտակ շոր հագած, գնում է, նայում է մեր տղին ու ծիծաղում է. ձեռին էլ գյուղական մի պստլիկ չոնթիկ կա, էդ չոնթիկի մեջն էլ ոզնի։ «Տեսեք, մայրիկ,― ասում է,― տեսեք, թե այն տղան ինչպե՜ս է նայում իմ ոզնուն»։― «Ոչ,― ասում է գնդապետի կինը,― տղան վախեցել է ինչ-որ բանից։ Ի՞նչն է ձեզ վախեցրել այդպես, լավ տղա»։ (Էդ մանր֊մունր բաների մասին հետո էին պատմում)։ «Ի՜նչ լավ էլ տղա է,― ասում է,― ի՜նչ էլ լավ է հագնված։ Տղա,― հարցնում է,― ո՞ւմ տղան եք դուք»։ Իսկ տղեն ոզնի տեսած չկար, մոտեցել ու մի գլուխ ոզնուն է նայում՝ մոռացած անգամ, թե ինչից է փախել, երեխեն մնում է երեխա։ «Այդ ի՞նչ է»,― հարցնում է։ «Սա,―ասում է աղջիկ-պարոնը,― մեր ոզնին է, քիչ առաջ մի գյուղացուց գնեցինք, անտառում էր գտել»։ «Ի՞նչ ոզնի»,― ասում է ու ծիծաղում։ Եվ սկսեց մատով բզբզել ոզնուն. ոզնին էլ էդ ժամանակ փշերն է տնկում, իսկ աղջիկն ուրախ է էդ տղին տեսնելու համար. «Տուն ենք տանում սրան,― ասում է,― ուզում ենք ընտելացնել»։ «Ա՜խ,― ասում է տղան,― ի՜նձ նվիրեք ձեր ոզնին»։ Եվ էնքան սրտաշարժ ձենով է խնդրում, ու խնդրանքը դեռ բերանում, մեկ էլ հանկարծ գլխավերևից Մաքսիմ Իվանովիչի գոռգոռոցը. «Հը՜ը-ը։ Այ թե որտեղ ես։ Բռնեք դրան» (Էնպես էր գազան կտրել, որ տնից առանց գլխարկի էր վազել բռնելու։ Տղեն հենց որ տեսավ, մեկեն ճչաց ու դեպի ջուրը, բռնցքած ափերը աջից ու ձախից սեղմեց կրծքին, նայեց երկինքն ի վեր (մարդիկ տեսել էին, տեսել) ու՝ չը-լըմփ։ Տեսնողները վայնասուն են գցել, իրենց ցած գցել լաստանավից, փորձել են բռնել, համա ջուրն արդեն տարած է եղել, գետն արագահոս էր. մինչև հանել էին, արդեն խեղդված էր եղել, մեռած։ Ախր կուրծքը թույլ-մույլ էր. չէր դիմացել ջրին, իր նման նվազը մի պուտ ջրում էլ կխեղդվի։ Էդ կողմերի մարդիկ չէին հիշում էդ տեսակ դեպք, որ էդքան պուճուր երեխեն ձեռ քաշած լինի կյանքից։ Շա՜տ մեղք բան էր։ Ու էն պստիկ հոգին էն աշխարհում ի՞նչ պատասխան պիտի տա Տեր Աստծուն։
Էն օրից Մաքսիմ Իվանովիչս հենց էդ բանի վրա էլ սկսեց միտք անել։ Ու փոխվեց մարդը։ Ցավ ու դարդի տեր դառավ։ Ուզեց իրեն տա խմելու, շատ խմեց, համա հետո ձեռ քաշեց, չէր օգնում։ Գործարան գնալ֊գալուց էլ ձեռ քաշեց, ոչ մեկի չէր լսում։ Որ մարդիկ իրեն բան էին ասում, սուս էր անում, հետո էլ սկսեց խոսել ինքն իր շվաքի հետ։ Վասկովի քաղաքամերձ գյուղը կրակ ընկավ, ինը տուն վառվեց. Մաքսիմ Իվանովիչս գնաց տեսնելու։ Վառված տների կենվորները լցվեցին գլխին, վայ-վույը գցեցին, օգնություն խոստացավ ու կարգադրություն արավ, իսկ հետո իր մոտ կանչեց կալվածի կառավարչին ու ամեն բան չեղյալ արավ. «Բանի նման չէ,― ասում է,― եղած-չեղածը դես ու դեն շաղ տալ», ոչ էլ ասաց, թե ինչու է միտքը փոխել։ «Թե որ Աստված զիս,― ասում է,― թողել է ի ոտնահարումն մարդկանց, որպես մի ճիվաղի, թող ուրեմն եղիցի կամքն Յուր։ Փառքն իմ,― ասում է,― եկավ ու անցավ քամու պես»։ Վանահերն անձամբ եկավ մոտը, սուրբ ծերունի էր, խստակյաց ու վանքում անկելանոց էր պահում, լքյալների կացարան։ «Ի՞նչ ես անում»,― ասում է խստաձայն։ «Ահա թե ինչ»,― վանահոր առաջ բաց արավ գիրքն ու մատնացույց արավ տեղը.
«Եվ ով որ գայթակղեցնե այս մանուկներից մեկին, որ հավատում են ինձ, ավելի լավ է նրա պարանոցից էշի աղացքար կախ տան ու ծովի անդունդը ընկղմեն նրան» (Մատթ. 18,6)։
― Այո,― ասաց վանահերը,― անուղղակի է ասված, բայց դրան է վերաբերում։ Դժբախտություն է, երբ մարդս կորցնում է չափն իր. ինքն էլ է կորած։ Մեծամտել ես, որդյակ։
Իսկ Մաքսիմ իվանովիչս նստել է փետ կուլ տվածի նման։ Վանահերը աչքը չի կտրում նրա երեսից։
― Ականջ արա ու մտապահիր,― ասում է։― Ասված է. «Հուսալքյալի խոսքը քամին է տանում»։ Մտապահիր նաև՝ Աստծո հրեշտակներն անգամ կատարյալ չեն. լոկ Տերն մեր միածին Հիսուս Քրիստոսն է կատարյալ ու անբիծ, և հրեշտակները Նրան են ծառայում։ Չէ որ դու այդ մանկան մահը չէիր կամենում, լոկ անմտություն է եղել արարքդ։ Համա լսիր, թե ինչ կասեմ,― ասում է,― մինչև անգամ զարմանք է պատում ինձ. մի՞թե,― ասում է,― քիչ մարդ ես գցել դռնեդուռ, մի՞թե քչերին ես պղծել, կորստյան մատնել. ու այդ արարքներիցդ ամեն մեկը մի սպանություն է Տիրոջ առաջ։ Այդ մանկան մատաղ քույրերը չէի՞ն, արդյոք, որ դրանից առաջ չորսն էլ իրար հետևից հանգան աչքիդ առաջ։ Եվ ինչո՞ւ հանկարծ այս դեպքն է միմիայն ալեկոծել հոգիդ։ Չէ՞ որ նախորդ զոհերիցդ ոչ մեկի համար ոչ միայն չես վշտացել, այլև մոռացել ես իսպառ։ Ուրեմն, ինչո՞ւ սարսափեցիր լոկ այս մանկան մահվամբ, որում ավելի նվազ է մեղքդ, քան մահերում նախորդ։
― Երազ է գալիս,― կմկմաց Մաքսիմ Իվանովիչը։
― Ի՜նչ անենք։
Ու էլ ոչ մի խոստովանություն չարավ. նստած էր լուռումունջ։ Զարմանք կտրեց վանահերը ու էդպես զարմացած էլ թողեց գնաց, էլ անելիք չուներ սուս արած մարդու հետ։
Ու Մաքսիմ Իվանովիչս մարդ ճամփեց վարժապետ Պյոտր Ստեպանովիչին կանչելու, էն դեպքից դեսը չէին հանդիպել։
― Հիշո՞ւմ ես,― ասում է։
― Հիշում եմ,― ասում է։
― Դու էստեղ յուղաներկով գինետունը նկարներ էիր քսմսում,― ասում է,― արքեպիսկոպոսի նկարն էլ պատճենահանեցիր հետո։ Կարո՞ղ ես էդ ներկով մի բան նկարել ինձ համար։
― Ամեն բան գալիս է ձեռիցս,― ասում է,― ամեն բան կարող եմ, դրա եղածն ի՞նչ է, որ չանեմ։
― Շատ մեծ արա, ուրեմն, էդ նկարը ու դրա վրա նախևառաջ գետը նկարիր հա՛մ զառիթափ ափը, հա՛մ լաստը։ Էնպես արա, որ բոլորը լինեն նկարածիդ վրա, ով որ էնտեղ է եղել էն ժամանակ, հա՛մ գնդապետի կինը լինի, հա՛մ պուճուրիկ աղջիկն ու էն ոզնին։ Դիմացի ափն էլ նկարիր ոնց որ կա. հա՛մ եկեղեցին լինի, հա՛մ հրապարակը, հա՛մ խանութները, հա՛մ էլ էն տեղը, որտեղ կառապաններն են հավաքվում, ամեն բան էնպես արա ոնց որ կա։ Ու հենց էդ գետանցի մոտ նկարիր տղին՝ գետի վրա կախված զառիթափի գլխին, նույն տեղում, համ էլ անպայման էնպես արա, որ պստլիկ բռունցքներն էսպես սեղմած լինի ծիծիկներին։ Անպայման էդպես։ Ու տղի դիմաց, գետի մեկել ափին, եկեղեցու գլխավերևում մի էնպիսի երկինք բաց արա, որ լույսի մեջ ճախրող բոլոր հրեշտակները տղի կողմը թռչեն։ Գլուխ կբերե՞ս։
― Ամեն բան գլուխ կբերեմ։
― Ոչ թե քեզ նման մի Տրիֆոնի, կարող եմ մինչև անգամ աշխարհի ամենաանունով նկարողին դուրս գրել թեկուզ Լոնդոնից։ Երեխի երես-մերեսը հիշում ես։ Բան է, թե նման դուրս չգա, կամ քիչումիչ լինի նման, ուրեմն քեզ ընդամենը հիսուն ռուբլի կտամ, համա որ լրիվ նման եղավ, երկու հարյուր կտամ։ Միտդ պահիր, աչքերը երկնքի գույնի... Համ էլ ամենամեծ նկարը լինի էս մեր կողմերում։
Պատրաստություն տեսան. Պյոտր Ստեպանովիչն սկսեց նկարել ու մեկ էլ հանկարծ թողնում գալիս է.
― Չէ,― ասում է,― էդ ձևով նկարել չի լինի։
― Ինչո՞ւ,― ասում է։
― Քանզի էդ մեղսագործությունը մեղքերից ծանրագույնն է ինքնասպանությունն, ուրեմն, էդ տեսակ մեղք գործողին հրեշտակները ո՞նց կարող են դիմավորել։
― Չէ՞ որ մի մատ երեխա էր. իր արածը մեղադրելի չէ։
― Չէ. երեխա չէր, արդեն պատանյակ էր, ութ տարեկան էր, երբ էդ բանը եղավ։ Ինչ էլ որ լինի՝ որոշ պատասխան պիտի տա իր գործած մեղքի համար։
Մաքսիմ Իվանովիչս վախից չորացավ։
― Իսկ ես,― ասում է Պյոտր Ստեպանովիչը,― այ թե ի՛նչ հնար Եմ մտածել. պետք չի ոչ երկինք բացել, ոչ էլ հրեշտակներ խաղացնել, փոխարենը երկնքից լույսի շողք կիջացնեմ երեխի վրա. ամեն դեպքում սրանից մի բան դուրս կգա։
Էդպես էլ իջեցրին շողքը։ Ու հետագայում աչքովս տեսա էդ նկարը, էդ շողքն ու գետը, պատով մեկ էր նկարած լրիվ կապույտ, էն անուշ երեխեն թաթիկները ծիծիկներին սեղմած, ու՝ էն պուճուրիկ աղջիկ-պարոնն ու ոզնին. ամեն բան տեղը տեղին, համա էն ժամանակ Մաքսիմ Իվանովիչը մարդու բան չասեց էդ նկարի մասին, իր գրասենյակում էր պահում փակի տակ։ Կարգադրել էր, որ վռնդեն բոլորին, ովքեր քաղաքից թափվում գալիս էին տեսնելու։ Շատ ասեկոս եղավ։ Իսկ Պյոտր Իվանովիչը տվել անցել էր ինքն իրեն, ելման գետի նման դուրս էր թափվում ափերից։ «Հիմա,― ասում է,― ամեն բան կարող եմ։ Հիմա իմ տեղը,― ասում է,― Սանկտ Պետերբուրգի պալատն է որ կա»։ Դուրեկան մարդ էր, համա մեծարվելու համար ուշքը գնում էր։
Հենց էդ ժամանակ էլ վրա տվեց ճակատագիրը։ Հենց որ երկու հարյուր ռուբլին ստացավ, իրեն տվեց խմելու, ամենքի մոտ փողն էր ցույց տալիս, պարծենում, ու մեր չտեսներից մեկը սպանեց հարբած մարդուն, ում հետ որ խմել էր դրանից առաջ, ու թալանեց փողը, ամեն բան ջրի երես ելավ առավոտվա կողմը։
Ամեն բան վերջացավ էդպես ու դրանից դեսը էն կողմերում մի գլուխ մտաբերում են էդ բանը։ Ու մեկ էլ տեսան Մաքսիմ Իվանովիչս եկել է էն անմարդ կնոջ մոտ, որ վարձով էր կենում մի քաղքենուհու խրճիթում։ Էս անգամ արդեն քշեց մտավ բակ, կանգնեց էդ կնկա առաջ ու գլուխ տվեց։ Իսկ էդ կինը էն գլխից առողջություն չուներ, հազիվ էր շարժվում։ «Մայրի՛կ սիրասուն,― գոչեց,― ագնի՛վ կինարմատ, որ անմարդ ես, ամուսնացիր ինձ նման ճիվաղ մեկի հետ, թող ես էլ ապրեմ երկրի երեսին»։ Կինարմատը նայում է ոչ մեռած, ոչ թաղած։ «Համ էլ ուզում եմ,― ասում է,― մի տղա ծնվի, էդ կնշանակի, որ առաջվա էն տղեն ներել է մեզ՝ հա՛մ ինձ, հա՛մ քեզ։ Էն տղեն է էսպես պատվիրել ինձ»։ Տեսնում է կինարմատը, որ էս մարդու խելքը տեղը չէ, ոնց որ բուղը գլուխը տված լինի ու համբերությունը կորցրած։
― Դատարկ բան են,― պատասխանում է, նեղսրտությունն է ձեզ բերել դուռս։ Էդ նեղսրտության ձեռից եմ կորցրել ձագուկներիս։ Ես իսկի աչքով աչք չունեմ ձեզ տեսնելու, էլ ուր մնաց, թե էդ տեսակ հավիտենական տանջանք ընդունեմ։
Հեռացավ Մաքսիմ Իվանովիչը, համա տիտիկ չէր անում տեղը։ էդ զարմանք բանի վրա թնդաց քաղաքը։ Իսկ Մաքսիմ Իվանովիչս հարսնախոս ուղարկեց։ Գավառից վարձով բերեց երկու մորաքույր, որ քաղքենաց դասից էին։ Սրանք էնքան էլ մորաքույր չէին գալիս իրեն, համա էլի ազգական-մազգական էին, էդ տեսակ հարցում՝ պատվախնդիր, սրանք սկսեցին մտքափոխ անել էն անմարդ կնկան, ոտները կոխել էին մի ոտնամանի մեջ ու դուրս չէին գալիս խեղճի խրճիթից։ Քաղաքում ապրողներից էլ օժանդակ ուժեր ճամփեց այրու մոտ, վաճառականներից էլ, եկեղեցու ավագերեցի կնոջն էլ, վանքում ծառայող կնանիքից էլ. քաղաքով մեկ ելան գնացին, ամեն կողմից վրա տվեցին որբևայրի կնիկարմատին, համա սա բերանն էր խոռմռում. «Ուրիշ բան, թե որբուկներս ողջ լինեին, համա առանց իրենց ինչի՞ս է պետք։ Էն որբուկներիս աչքի առաջ ոնց ընդունեմ էդ մեղք բանը, բա որ երկնքից նայե՞ն»։ Վանահերն էլ էր տեղահան արված ու բերված, սա էլ մի կողմից էր քչփչում էդ կնկա ականջին. «Դու կարող ես,― ասում է,― մի նոր մարդու հարություն տալ նրա մեջ»։ Վախեցավ կինարմատը։ Իսկ մարդիկ զարմանք են կտրել էդ կնոջ վրա. «Քո արածը քո դուրը գալի՞ս է,― ասում են,― բախտն իր ոտով եկել չոքել է դռանդ, համա դու ձեռ ես քաշում էդ տեսակ բախտից»։ Էլի բան դուրս չեկավ։ Ու տեսեք, թե ինչով վերջիվերջո կակղեցրեց էդ կինարմատին. «Ինչ էլ ասեն հեչ. էն տղեն ոչ թե մատղաշ ինքնասպան է, այլ պատանյակ-ինքնասպան, էդ ապով էլ չի թույլատրվել, որ նա սուրբ հաղորդություն ընդունի, կնշանակի մեղքը վզին է մնացել, պատասխան պիտի տա էն հանդեն։ Թե որ ամուսնանաս հետս, մեծամեծ խոստում կտամ քեզ. մի մեծ տաճար կկառուցեմ իր հոգու փրկության համար»։ Էս խոսքին չհակառակվեց, տվեց համաձայնությունը։ էդպես էլ պսակվեցին։
Ու դա զարմանք էր ամենքի համար։ Առաջին օրից ի վեր ապրեցին մե՜ծ, ոչ թե կեղծավոր համերաշխությամբ, չար աչքից պահպանելով իրենց ամուսնությունը որպես մի մարմին ու մի հոգի։ Հենց նույն ձմեռը կինը հղիացավ ու նրանք ընկան Աստծո տաճարներն ու դողալ Տիրոջ զայրույթից։ Եղան երեք վանքում, գուշակություններ ականջեցին։
Մարդն էլ իր հերթին շինել տվեց խոստացած տաճարը, քաղաքում էլ՝ հիվանդանոց ու անկելանոց։ Փող առանձնացրեց որբերի ու այրիների համար։ Մտաբերեց ամենքին, ում նեղացրել էր, մեծապես հատուցել ցանկացավ. փող բաշխել սկսեց առանց հախ ու հաշվի, էնքան, որ կինն ու վանահերը բռնեցին ձեռը. «Բո՛լ է,― ասում են,― ինչ որ տվել ես»։ Հնազանդվեց Մաքսիմ Իվանովիչս. «Էն անգամ,― ասում է,― Ֆոմային խաբել եմ հաշվի մեջ»։ Ֆոմային հասանելիքը տվեց։ Ֆոման լաց եղավ մինչև անգամ. «Առանց էդ էլ,― ասում է,― գոհ ենք... ու հավիտենապես պարտք ենք աղոթելու Աստծուն»։ Ամենքն էլ էդպես սրտաշարժ էին և, ուրեմն, ճիշտ է ասված՝ մարդս լավ արարքով կապրի։ Էդ կողմերի մարդիկ բարեսիրտ էին։ Գործարանով կինը զբաղվել սկսեց ու էն տեսակ, որ մինչև օրս հիշում են։ Մարդը չէր թողել խմելը, համա կինը էդ օրերին սկսել էր հետևել նրան, համ էլ ապաքինել դեղ ու դարմանով։ Մարդու ասել-խոսելը կարգավորվեց, մինչև անգամ ձենը փոխվեց։ Անչափ խղճահարվող դարձավ, մինչև անգամ՝ անասունի հանդեպ, հենց որ պատուհանից տեսներ, թե գյուղացու մեկը ոնց է մտրակով անխնա դաղում ձիու գլուխը, տեղնուտեղը մարդ կուղարկեր մոտն ու դրա ձին կառներ կրկնակի գնով։ Ու արցունք թափելու շնորհ իջավ վրան, ով էլ որ խոսեր հետը, աչքերը լցվո՜ւմ էին։ Իսկ երբ կնոջ ժամանակը հասավ, երբ Աստված ի վերջո ընդունելի արավ նրանց աղոթքներն ու որդի տվեց, էդ օրվանից էլ հենց Մաքսիմ Իվանովիչս, առաջին անգամ էն դեպքից հետո, պայծառացավ, շա՜տ ողորմություն բաժանեց, շա՜տ պարտքեր ներեց, ամբողջ քաղաքը կանչեց կնունքին։ Կանչեց ու մեկել օրը, հենց որ գիշերն իջավ, դուրս ելավ տնից։ Կինը տեսնում է, որ մարդու հետ մի բան է պատահել, ու նրա մոտ է բերում նորածնին. «Ներել է մեզ պատանյակն,― ասում է,― ընդունելի է համարել մեր աղոթքը»։ Պիտի ասեմ, որ էդ մասին մի կլոր տարի չէին խոսում, գաղտնի էին պահում իրենց մեջ։ Եվ Մաքսիմ Իվանովիչը կնոջ երեսին նայեց մտամոլոր. «Իմաց կաց,― ասում է,― ամբողջ տարին երազ չէր գալիս, համա էս գիշեր նորից եկավ»։ «Էդ զարմանք խոսքից իմ սիրտն Էլ ահ ընկավ առաջին անգամ»,― հիշում Էր կինը հետագայում։
Եվ զուր տեղը չէր երազ եկել պատանյակը։ Հենց որ Մաքսիմ Իվանովիչն ասաց էդ բանը, համարյա թե նույն րոպեին եսիմ ինչ պատահեց նորածնին. սա հանկարծ հիվանդացավ։ Ութ օր հիվանդ էր մանկիկը. անդադրում աղոթում էր ու բժիշկ կանչում, համ էլ երկաթուղով ամենաառաջնագույն բժշկին բերել տվին Մոսկվայից։ Տեղ հասավ բժիշկը, բարկացավ. «Ես ամենաառաջնագույն բժիշկն եմ,― ասում է,― ինձ ամբողջ Մոսկվան է սպասում»։ Կաթիլներ գրեց ու մեկնեց հապշտապ։ Ութ հարյուր ռուբլի տարավ։ Իսկ երեխեն մեռավ իրիկնադեմին։
Եվ ի՞նչ եղավ դրանից դեսը։ Մաքսիմ Իվանովիչս իր ունեցվածքը գրել տվեց կնոջ անունով, նրան հանձնեց եղած-չեղած փողն ու փաստաթղթերը, ամեն բան գլուխ բերեց ճշտորեն ու օրինավոր, իսկ հետո կանգնեց կնոջ դեմ ու գլուխը մինչև գետին խոնարհեց. «Բաց թող ինձ,― ասում է,― իմ անգին կողակցուհի, թող՝ գնամ փրկեմ հոգիս, քանի դեռ կարելի է։ Թե որ ժամանակս զուր անցկացնեմ՝ առանց հոգուս օգուտ տալու, ապա էլ չեմ վերադառնա։ Կոպիտ ու դաժան եմ եղել ու շատ նեղություն եմ տվել, համա հույս ունեմ, որ Աստված անհատույց չի թողնի իմ ողբն ու առաջիկա դեգերումները, քանզի ամեն բանս էսպես թողնելն ու հեռանալը պակաս ծանր խաչ չէ, ոչ էլ պակաս վիշտ»։ Եվ կինը ընդունեց մարդու ասածը շատ արցունք թափելով. «Հիմա դու իմ միակն ես երկրի երեսին, էլ ո՞ւմ հույսին մնամ։ Իմ սիրտը սիրով է լցվել էս մի տարվա մեջ»։ Ու մի ամբողջ ամիս հորդորում էին քաղաքով մեկ ու փորձեցին զոռով պահել։ Համա չլսեց նրանց, գիշերով հեռացավ ծածուկ ու էդպես էլ չէր վերադառնում։ Համա լսում ենք մինչև օրս էլ, թե իրեն տվել է օտարության մեջ համբերությամբ թափառելուն, իսկ սիրասուն կնոջը լուր է ճամփում ամեն տարի...»։
Գլուխ չորրորդ
I
Այժմ կհասնեմ վերջնական աղետին, որով ավարտվում են նոթերս։ Բայց շարունակելու համար նախապես պետք է առաջ ընկնեմ ու բացատրեմ մի բան, ինչի մասին բնավ չգիտեի այն ժամանակ, երբ զբաղված էի իմ գործունեությամբ, և որի մասին իմացա ու պարզաբանեցի ինձ համար շատ ավելի ուշ, այսինքն՝ այն ժամանակ, երբ ամեն բան վերջացած էր։ Այլ կերպ չեմ կարող պարզ ասել, քանի որ ստիպված կլինեմ ամեն բան գրել հանելուկների ձևով։ Դրա համար էլ ուղղակի ու հասարակ պարզաբանում կանեմ, զոհելով, այսպես ասած, գեղարվեստականը, և կանեմ այնպես, որ իբր թե գրողը ես չեմ, իբր թե գրվել է առանց իմ սրտի մասնակցության, ինչպես entrefilet[74] լրագրերում։
Բանը նրանում է, որ մանկությանս ընկեր Լամբերտը շատ էլ լավ և ուղղակիորեն կարող է դասվել այն մանր-մունր խաբեբաների նողկալի հրոսակախմբերի կազմում, որոնք ոհմականում են հանուն այն բանի, ինչն այժմ անվանում են բանսարկություն և որի համար անվանում ու պատիժ են որոնում օրենսդրության մեջ։ Հրոսակախումբը, որի մասնակիցն էր նաև Լամբերտը, ձևավորվել էր դեռևս Մոսկվայում և արդեն բավականին չարաճճիություն արել այնտեղ (հետագայում հրոսակախումբը բացահայտվել էր մասնակիորեն)։ Այնուհետև լսեցի, որ Մոսկվայում գործել է մի արտակարգ փորձված ու ոչ տխմար տարեց ղեկավար։ Նրանք ավարառության էին չվում ամբողջ ոհմակով և փոքրաթիվ խմբակներով։ Ամենաաղտեղի և ամենամութ արարքների հետ միասին (որոնց մասին արդեն տեղեկատվություն էր հայտնվում լրագրերում) նաև բավականին բարդ ու նույնիսկ հնարամիտ գործեր էին կատարում իրենց շեֆի ղեկավարությամբ։ Այդ գործերից մի քանիսի մասին իմացա հետագայում, բայց չեմ հայտնի մանրամասները։ Կհիշատակեմ լոկ այն, որ նրանց հնարքների հիմնական բնույթն այն էր, թե ինչպես հոտոտեն որոշ մարդկանց գաղտնիքները, երբեմն էլ՝ ազնվագույն ու բավականին բարձրաստիճան մարդկանց, այնուհետև հայտնվում էին այդ մարդկանց մոտ և սպառնում, թե լույս աշխարհ կհանեն որոշ փաստաթղթեր (որպիսիք երբեմն էլ չէին լինում իրենց ձեռքին) և փոխհատուցման գումար էին պահանջում լռելու համար Բաներ կան, որոնք ոչ մեծսագործություն են, ոչ էլ հանցանք, բայց որոնց բացահայտումից կվախենա անգամ կարգին և անսասան մարդը։ Այդ հրոսակները զոռը տալիս էին հատկապես ընտանեկան գաղտնիքներին։ Ասելու համար, թե երբեմն որքան ճարպկորեն էր գործում նրանց շեֆը, մի քանի տողով և առանց որևէ մանրամասնության պատմեմ նրանց մի արարքի մասին։ Միանգամայն ազնիվ մի օջախում իսկապես ամոթալի բան պատահեց մի անգամ, հանրաճանաչ ու հարգված մարդամեկի կինը սիրային գաղտնի կապի մեջ մտավ մի երիտասարդ ու հարուստ սպայի հետ։ Հրոսակները դրա հոտն առան և այսպես վարվեցին. ուղղակի հայտարարեցին երիտասարդ սպային, թե տեղյակ կպահեն այդ կնոջ ամուսնուն։ Չնչին իսկ ապացույց չունեին, և երիտասարդ սպան էլ շատ լավ գիտեր դա, բայց հնարքի ամբողջ ճարպկությունն ու հաշվարկի ամբողջ հնարամտությունը տվյալ դեպքում կայանում էին լոկ այն հետևության մեջ, թե տեղեկություն ստացած ամուսինն առանց որևէ ապացույցի ևս անպայման կվազի ճիշտ այնպես ու կկատարի ճիշտ նույն քայլերը, որպիսիք կկատարեր ամենամաթեմատիկական ապացույցներն ունենալիս։ Տվյալ դեպքում նրանք հույսը դրել էին այդ մարդու բնավորությունը և նրա ընտանեկան հանգամանքները ճանաչելու վրա։ Կարևորն այն է, որ հրոսակախմբին մասնակցում էր նաև ամենավայելուչ շրջանակի պատկանող մի երիտասարդ, ում հաջողվել էր նախապես հայթայթել այդ անհրաժեշտ տվյալները։ Սիրեցյալից պատկառելի գումար պլոկեցին՝ նվազագույն իսկ վտանգի չենթարկելով իրենց, քանի որ տվյալ զոհն ինքն էր ձգտում կոծկել այդ գաղտնիքը։
Թեև Լամբերտը ևս մասնակցում էր այդ գործին, բայց անձամբ չէր անդամակցում առհասարակ տվյալ հրոսակախմբին, իսկ երբ այդ գործի համն առավ, սկսեց փորձի համար քիչ-քիչ ինքնուրույն գործ բռնել։ Նախապես ասեմ՝ այնքան էլ պիտանի չէր նման գործերում։ Լրիվ տխմար չէր, համ էլ հաշվենկատ, տաքարյուն էր ու, ավելին, դատարկամիտ կամ, ավելի ստույգ, միամիտ, այսինքն՝ ոչ մարդ էր ճանաչում, ոչ էլ հասարակությունը։ Զորօրինակ բոլորովին չէր հասկանում մոսկովյան այն շեֆի նշանակությունը և կարծում էր, թե նման գործեր կազմակերպելն ու ղեկավարելը շատ դյուրին է։ Վերջապես, կարծում էր, թե բոլորն էլ այնպիսի սրիկաներ են, ինչպիսին ինքն էր։ Կամ, զորօրինակ, լոկ մեկ անգամ երևակայելով, թե այսինչ մարդը վախենում է այսինչ ու այնինչ պատճառներով կամ պիտի որ վախենա, արդեն այլևս չէր կասկածում, որ տվյալ մարդը վախենում է անկասկած։ Չեմ կարող արտահայտել այդ բանը, հետագայում պարզից պարզ կպարզաբանեմ փաստերով, բայց, ըստ իս, նա բավականին կոշտ-կոպիտ էր զարգացած և ոչ միայն չէր հավատում այլևայլ բարի, ազնիվ զգացմունքների, այլև նույնիսկ, միգուցե գաղափար իսկ չուներ դրանց մասին։
Նա ժամանեց Պետերբուրգ, քանի որ վաղուց էր մտմտում Պետերբուրգի մասին որպես Մոսկվայից ավելի մեծ ասպարեզի, և մեկ էլ այն պատճառով, որ Մոսկվայում ինչ-որ տեղ ու ինչ-որ կերպ աննպաստ վիճակի մեջ էր հայտնվել, և ինչ-որ մեկը նրան էր որոնում վատթարագույն մտադրությամբ։ Ժամանելով Պետերբուրգ իսկույն կապ հաստատեց նախկին ընկերոջ հետ, բայց գործունեության ասպարեզը բավականին աղքատիկ երևաց աչքին, անելիքը՝ չնչին։ Ծանոթության շրջանակը հետագայում ընդլայնվեց, բայց ոչինչ չէր ձեռնարկվում։ «Այստեղ մարդիկ հեչ բան են, բոլորն էլ՝ գյադա-գյուդա»,― ասում էր ինձ հետագայում։ Եվ ահա մի գեղեցիկ օր, լուսադեմին հանկարծ գտնում է ինձ մի դարբասի մոտ սրթսրթալիս և, իր կարծիքով, ուղղակի ընկնում մի «բերքառատ գործի» հետքի վրա։
Պարզվեց, որ հույսը դրել է իմ այն զառանցանքի վրա, որ դուրս էի տվել պաղած մարմինս իր բնակարանում տաքացնելիս։ Օ՜հ, այն ժամանակ ասես իրոք զառանցանքի մեջ լինեի։ Բայց իմ բլբլոցից հստակ երևացել էր, որ այն ճակատագրական օրվա ընթացքում ստացածս վիրավորանքներից ամենից ավելի հիշել ու սրտումս պահել եմ Բյորինգից ու այն ուհուց ստացածներս, այլապես լոկ նրանց մասին չէի զառանցի Լամբերտի մոտ, այլ կզառանցեի նաև, զորօրինակ, Զերշչիկովի մասին, մինչդեռ լոկ առաջիններով եմ տարվել, ինչպես հետագայում իմացա Լամբերտից։ Դրա հետ մեկտեղ հիացած էի. այդ ահավոր առավոտյան և՛ Լամբերտին, և՛ Ալֆոնսինկային էի նայում որպես ինչ-որ ազատարարների ու փրկարարների։ Հետագայում, երբ սկսեցի ապաքինվել, դեռևս անկողնում պառկած, մտորում էի, թե ինչ կարող էր իմանալ Լամբերտն իմ զառանցանքից, և ինչ աստիճանի էի բացվել զառանցելիս, ապա բնավ իսկ կասկած չունեցա, որ այն ժամանակ նա կարող էր շատ բան իմանալ։ Օ՛հ, անշուշտ, դատելով ըստ խղճի խայթի, դեռևս այն ժամանակ էի կասկածում, թե պիտի որ շատ ավելորդ բան դուրս տված լինեի, բայց, կրկնում եմ, ոչ մի կերպ չէի կարող ենթադրել, թե՝ այդ աստիճանի։ Միաժամանակ հույս ու հենարանս այն հաշվարկն էր, թե այդ պահին ի վիճակի չէի լինի պարզ արտահայտել բառերը, ինչի մասին անսասան հուշ է մնացել, բայց, դրա հետ մեկտեղ, բանից պարզվեց, որ այն ժամանակ խոսել եմ առավել պարզ, քան ենթադրում էի հետո և հուսադրում ինձ։ Բայց կարևորն այն է, որ այդ ամենը ի հայտ եկավ լոկ հետագայում ու երկար ժամանակ անց և հենց դրանում էլ կայանում էր իմ ձախորդությունը։
Իմ զառանցանքից, բարբաջանքից ու հիացմունքից նա իմացել էր նախևառաջ համարյա բոլոր ազգանունները ճշգրտորեն և որոշ հասցեներ։ Երկրորդ հերթին՝ բավականին մոտավոր չափով այդ անձանց (ծեր իշխանի, Կատերինա Նիկոլաևնայի, Բյորինգի, Աննա Անդրեևնայի և նույնիսկ Վերսիլովի) նշանակության մասին, երրորդ հերթին՝ որ ես վիրավորված եմ և սպառնում եմ վրեժխնդիր լինել, և վերջապես, չորրորդ ու գլխավոր հերթին՝ որ կա մի այնպիսի փաստաթուղթ, խորհրդավոր ու թաքցրած մի այնպիսի նամակ, ինչը եթե ցույց տրվի կիսախելագար ծեր իշխանին, ապա վերջինս, կարդալով ու իմանալով, որ իր դուստրը նրան համարում է խելագար և արդեն «խորհրդակցել է իրավագետների հետ» առ այն, թե ինչ կերպով կարելի կլիներ գժանոց խցկել հորը,― ապա այդ ծեր իշխանը կամ կխելագարվի վերջնականապես, կամ աղջկան կվռնդի տնից ու կզրկի ժառանգությունից, կամ էլ կամուսնանա ոմն mademoiselle Վերսիլովայի հետ, որի հետ արդեն ուզում էր ամուսնանալ և ինչը թույլ չեն տալիս իրեն։ Մի խոսքով, Լամբերտը շատ բան էր իմացել, անկասկած, անչափ շատ բան էլ մնացել էր մութ, այնուամենայնիվ, այդ փորձառուն հուսալի հետքի վրա էր անակնկալի բերելու համար։ Երբ հետագայում ես փախա Ալֆոնսիկայից, այդ փորձառուն անհապաղ գտել էր իմ հասցեն (ամենահասարակ ձևով հասցեների սեղանից), այնուհետև հայթայթել էր անհրաժեշտ տեղեկությունները, որոնցից իմացել էր, որ հիշյալ անձինք բոլորը, ում մասին ցնդաբանել էի, իրոք, գոյություն ունեն։ Այնժամ նա ձեռնամուխ էր եղել առաջին քայլին։
Կարևորագույնն այն էր, որ գոյություն ուներ այդպիսի փաստաթուղթ և իմ տրամադրության տակ էր ու մեծ արժեք ուներ. Լամբերտը կասկած չուներ դրանում։ Այստեղ բաց եմ թողնում մի հանգամանք, որի մասին լավ կլինի խոսել հետագայում ու իր տեղում, բայց հիշատակեմ լոկ այն, որ այդ հանգամանքն ամենից ավելի կարևորագույն չափով ամրապնդեց Լամբերտի համոզմունքը փաստաթղթի գոյության իրողության և արժեքի վերաբերյալ։ Ճակատագրական էր այդ հանգամանքը, կանխավ նախազգուշացնում եմ. ոչ միայն այն ժամանակ, այլև նույնիսկ մինչև սույն պատմության ավարտը, երբ ամեն բան հանկարծ փլուզվեց ու պարզվեց ինքնին, պատկերացնել իսկ չէի կարող այդ բանը։ Եվ այսպես, համոզված լինելով կարևոր հանգամանքում, նրա առաջին քայլն այն եղավ, որ գնաց Աննա Անդրեևնայի մոտ։ Ընդսմին ինձ համար մինչև այժմ էլ անլուծելի է, թե ինչպե՞ս կարող էր Լամբերտը սոսնձվել մի այդպիսի վեհագույն անձնավորության, որպիսին Աննա Անդրեևնան էր։ Ճիշտ է, նա տեղեկություններ էր հայթայթել, բայց դա ինչ նշանակություն ուներ։ Ճիշտ է, նա հոյակապ էր հագնված, խոսում էր փարիզեցու ֆրանսերենով և ֆրանսիացու ազգանուն ուներ, բայց չէ՞ որ Աննա Անդրեևնան չէր կարող չնկատել այդ արտաքինի տակ թաքնված խաբեբային։ Թե՞ պիտի ենթադրենք, որ այն ժամանակ Աննա Անդրեևնային հենց այդպիսի մի խաբեբա էր հարկավոր։ Բայց մի՞թե այդպես է։
Բնավ չէի կարող իմանալ նրանց տեսակցության մանրամասները, բայց հետագայում շատ անգամ եմ պատկերացրել այդ տեսարանը։ Ամենից հավանականն այն է, որ Լամբերտը առաջին իսկ խոսքով ու շարժմունքով ձևացել է որպես իմ մանկության ընկերը, սիրելի ու կաթոգին ընկերոջ համար հոգի տվողը։ Եվ, անշուշտ, այդ առաջին իսկ տեսակցության ընթացքում կարողացել է շատ պարզ ակնարկել նաև այն, թե «փաստաթուղթ» կա ինձ մոտ, հասկացրել, որ դա գաղտնիք է, և որ ես պատրաստվում եմ այդ փաստաթղթի օգնությամբ վրեժ լուծել գեներալի հարսնացու Ախմակովայից և այլն, և այլն։ Կարևորն այն է, որ կարողացել է հնարավորին չափ ճշգրտորեն բացատրել Աննա Անդրեևնային այդ թղթի նշանակությունն ու արժեքը։ Ինչ վերաբերում է Անդրեևնային, ապա վերջինս գտնվել է այնպիսի վիճակում, որ չէր կարող չկառչել նման մի տեղեկության, չէր կարող չունկնդրել արտակարգ ուշադրությամբ և... չէր կարող չմոտենալ խայծին՝ «հանուն գոյության պայքարի»։ Այդ կնոջը հենց այդ ժամանակ զրկել էին փեսացուից, որին Ցարսկոյե էին տարել հսկողության տակ, համ էլ հենց իրեն էին պահում նույնպիսի վիճակում։ Եվ հանկարծ՝ մի այդպիսի հայտնություն, նման դեպքում ոչ թե լոկ կանացի քչփչոց կսկսվի ականջիդ տակ, ոչ թե արտասվաթոր տրտունջ ու բամբասանք, այլ նամակ կար մեջտեղը գրչագիր, այսինքն՝ մաթեմատիկական ապացույցը ծեր իշխանի դստեր և բոլոր նրանց նենգամտության, ովքեր փեսացուին առևանգում էին հարսնացուի մոտից, և ում, ուրեմն, հարկավոր էր փրկվել, թեկուզև փախուստով ու դարձյալ նրա՝ Աննա Անդրեևնայի մոտ վերադառնալ ու պսակվել հետը թեկուզ գիշերվա ժամը քսանչորսին, այլապես բռնությամբ կտանեին գժանոց։
Հնարավոր է և այն, որ Լամբերտը բնավ չի խորամանկել այդ հարսնացուի հետ զրուցելիս, նույնիսկ րոպեական խաղ չի ցուցադրել, այլ միանգամից թռցրել է բերանից. «Mademoiselle, կամ մնացեք պառաված կույս, կամ դարձեք իշխանուհի և միլիոնատիրուհի. ես այդ փաստաթուղթը կգողանամ այն դեռահասի մոտից և կհանձնեմ ձեզ... ձեզնից ստանալիք երեսուն հազարի պարտամուրհակի դիմաց»։ Կարծում եմ, որ հենց այդպես էլ եղել է։ Օ՛հ, այդ Լամբերտը բոլորին էլ համարում էր նույնպիսի ստահակներ, որպիսին ինքն էր. կրկնում եմ՝ նա ուներ ստահակի պարզամտություն, ստահակի միամտություն... Այդպե՞ս է, թե՞ այդպես չէ. միանգամայն հնարավոր է նաև, որ Աննա Անդրեևնան, նման մոտեցման դեպքում չի շփոթվել ոչ մի րոպե, այլ կարողացել է գերազանց կերպով զսպել իրեն և մինչև վերջ լսել բանսարկուին իր «լայնասրտության» պատճառով։ Ինքնին հասկանալի է, որ սկզբում փոքր-ինչ շիկնել է, իսկ հետո հավաքել ինքն իրեն ու լսել մինչև վերջ։ Եվ հենց որ պատկերացնում եմ այդ անմատչելի, հպարտ, իրոք արժանավոր ու խելացի աղջկան Լամբերտի հետ ձեռ-ձեռի տված, ապա... բանն էլ հենց այդ խելքն է։ Ռուսական խելքը, այդ չափ խելքը, այն էլ լայնարձակության սիրահար կնոջ խելքը, այն էլ այդպիսի պարագաներում։
Այժմ ամփոփեմ. հիվանդանալուց հետո ոտքի կանգնելուս օրվա մոտերքը Լամբերտը կանգ էր առել հետևյալ երկու պարագաների վրա (այժմ արդեն հաստատ գիտեմ դա), առաջին փաստաթղթի դիմաց Աննա Անդրեևնայից վերցնել երեսուն հազարից ոչ պակաս պարտամուրհակ և օգնել նրան ետ փախցնելու առևանգված իշխանին ու անսպասելիորեն ամուսնանալու հետը, մի խոսքով նման մի բան։ Դրա համար կազմված էր մի ամբողջ նախագիծ, սպասում էին լոկ իմ աջակցելուն, այսինքն հիշյալ փաստաթղթին։
Պարագա երկրորդ՝ դավաճանել Աննա Անդրեևնային, լքել նրան ու թուղթը ծախել մեկ այլ գեներալի հարսնացու հանդիսացող Ախմակովային, եթե դա ավելի շահավետ լինի։ Այդտեղ Բյորինգի հետ ևս սակարկելու հաշվարկ կար։ Բայց Լամբերտը դեռ չէր հայտնվել գեներալ Բյորինգի հարսնացուի մոտ. նոր էր հայտնաբերել վերջինիս հետքը։ Եվ դարձյալ ի նձ էր սպասում։
Օ՛հ, ես պե տք էի նրան, այսինքն ոչ թե ես, այլ՝ փաստաթուղթը։ Իմ վերաբերյալ ևս կրկնակի նպխագիծ էր կազմված նրա կողմից։ Առաջինը կայանում էր նրանում, որ եթե այլ կերպ գործը գլուխ չգա, ապա գործել ինձ հետ միասին և ինձ վերցնել որպես կիսով չափ փայատեր, նախապես ինձ իր հպատակը դարձնելով և՛ բարոյապես, և՛ ֆիզիկապես։ Բայց երկրորդ նախագիծն ավելի ժպտուն ու խոստումնալից էր թվում նրան, դա կայանում էր նրանում, որ թոզ փչի աչքիս որպես մի մանչուկի, և մոտիցս թռցնի փաստաթուղթը կամ նույնիսկ պարզապես խլի զոռով։ Սույն տարբերակն ամենասիրվածն ու ամենափայփայվածն էր նրա անուրջներում։ Կրկնում եմ կար մի հանգամանք, որի շնորհիվ Լամբերտը չէր կասկածում երկրորդ նախագծի հաջողությանը, բայց, ինչպես ասացի, դա կբացատրեմ հետագայում։ Ինչևէ, նա ինձ էր սպասում դողէրոցքի հասնող անհամբերությամբ, ամեն բան բոլոր քայլերի և տարբերակներից որևէ մեկի ընտրությունը, կախում ուներ ինձնից։
Եվ պետք է արդարացի լինեմ նրա հանդեպ․ բավական ժամանակ (սկզբից մինչև վերջ) նա լավ էր պահում իրեն։ Հիվանդությանս օրերին չէր երևում մեր բնակարանում, լոկ մեկ անգամ էր եկել ու տեսնվել Վերսիլովի հետ, չէր անհանգստացնում ինձ, չէր ահաբեկում, մինչև ոտքի կանգնելուս օրն ու ժամը լիովին չեզոք տեսք էր տալիս իրեն։ Իսկ փաստաթուղթը կհանձնե՞մ, արդյոք, բովանդակությո՞ւնը կհայտնեմ իրեն, թե՞ կոչնչացնեմ, ապա այդ կապակցությամբ հանգիստ էր պահում իրեն։ Իր բնակարանում դուրս տվածս ցնդաբանությունից կարող էր եզրահանգում անել, թե ինքս որքան թանկ եմ գնահատում սույն գաղտնիքը և ինչպես եմ երկյուղում, որ հանկարծ մեկնումեկը չիմանա փաստաթղթի գոյության մասին։ Եվ որ ես ապաքինվելուս առաջին իսկ օրը կգնամ նախևառաջ իր մոտ, ապա դրանում ևս կասկած չուներ չնչին իսկ չափով, մասամբ նրա պատվերով էր մոտս գալիս Նաստասյա Եգորովնան, և Լամբերտը գիտեր, որ երկյուղս ու հետաքրքրասիրությունս արդեն բորբոքված են, որ չեմ կարողանա դիմադրել... Դրա հետ մեկտեղ ձեռք էր առել ամեն միջոց, կարող էր իմանալ նույնիսկ ոտքի կանգնելուս օրը, այնպես որ ոչ մի կերպ չէի կարողանա պրծնել իր ձեռից, եթե նույնիսկ ցանկանայի նման բան։
Բայց եթե Լամբերտն սպասում էր ինձ այդպիսի անհամբերությամբ, ապա առավել անհամբերությամբ սպասում էր Աննա Անդրեևնան։ Ուղղակի ասեմ՝ Լամբերտը կարող էր մասնակիորեն ճիշտ լինել, որ պատրաստվում է դավաճանելու նրան, և դրանում մեղավոր կլիներ վերջինս։ Թեև նրանք անկասկածելի փոխհամաձայնության էին եկել (չգիտեմ ինչ կերպ, բայց չեմ կասկածում դրան), այդուհանդերձ, Աննա Անդրեևնան մինչև վերջին րոպեն անկեղծ չէր վարվում Լամբերտի հետ։ Կոճակները չարձակեց մինչև վերջ։ Ակնարկեց ամեն ինչի համաձայն լինելը, բայց սոսկ ակնարկեց. միգուցե մինչև վերջ մանրամասնորեն լսեց նրա ծրագիրը, բայց հավանություն տվեց սոսկ լռությամբ։ Անհերքելի տվյալներ ունեմ նման եզրակացության հանգելու համար, իսկ այդ ամենի պատճառն այն է, որ Աննա Անդրեևնան սպասում էր ինձ։ Ավելի լավ էր համարում գործ ունենալ ինձ հետ, քան ստահակ Լամբերտի. այս էր իմ անտարակուսելի փաստը։ Իսկ Աննա Անդրեևնայի սխալը կայանում էր նրանում, որ այդ բանը, ի վերջո, հասկացել էր նաև Լամբերտը։ Իսկ վերջինիս հասար խիստ անշահավետ կլիներ, եթե Աննա Անդրեևնան նրանից զարտուղի կերպով փաստաթուղթը կորզեր իմ մոտից և փոխհամաձայնության գար ինձ հետ։ Դրա հետ մեկտեղ Լամբերտն արդեն այն ժամանակ վստահ էր, որ իր «բռնած գործը» հաստատուն է։ Նրա փոխարեն մեկ ուրիշը կվախենար ու կշարունակեր կասկածել, բայց Լամբերտը ջահել էր, խիզախող, շահի ծարավից անհամբեր տոչորվող, լավ չէր ճանաչում մարդկանց և բոլորին անխտիր համարում էր ստահակ. այդպիսի արարածը չէր կարող տարակուսել, առավել ևս՝ այն բանից հետո, երբ արդեն Աննա Անդրեևնայից կորզել էր բոլոր կարևորագույն հավաստիացումները։
Վերջին ու կարևորագույն հանգամանքը համառոտ, մինչ այդ օրը որևէ բան գիտե՞ր, արդյոք, Վերսիլովը և դեռևս այն ժամանակ Լամբերտի հետ համագործակցո՞ւմ էր, արդյոք, ինչ-որ մեկ այլ նախագիծ կազմելու գործում։ Ոչ, ոչ և ոչ. այն ժամանակ դեռևս չէր համագործակցում, թեև ճակատագրական խոսքն արդեն ասված էր... Բայց բավ է, բավական է. չափից ավելի եմ առաջ ընկնում։
Իսկ ես ի՞նքս։ Գիտեի՞, արդյոք, որևէ բան և ի՞նչ գիտեի ոտքի կանգնելուցս առաջ։ Սկսելով այն entrefilet, ես տեղեկացրի, որ բան չգիտեի ոտքի կանգնելուցս առաջ, որ ամեն բան իմացա չափից ավելի ուշ և նույնիսկ այն ժամանակ, երբ ամեն բան արդեն կատարվել էր։ Դա ճիշտ է, բայց արդյո՞ք լիովին է այդպես։ Ո՛չ, ո՛չ լիովին, որոշ բան արդեն գիտեի անտարակույս, գիտեի նույնիսկ շատ բան, բայց ինչպե՞ս։ Թող ընթերցողը հիշի իմ Երազը։ Եթե նման մի երազ կարող էր լինել ու դուրս պրծնել սրտիցս, ձևավորվել այդպես, ապա, ուրեմն, անչափ շատ բան չգիտեի, այլ կանխազգում էի այն բանից, որ այժմ բացատրեցի և որ, իրոք, լիովին իմացա լոկ այն ժամանակ, «երբ ամեն բան վերջացել էր»։ Իմանալը չգիտեի, բայց սիրտս մրճահարում էր կանխազգացումից, և չարքերն արդեն տիրացել էին իմ երազներին։ Եվ դեպի այդ մարդը՝ դեպի Վերսիլովն էի պոռթկում, լիովին իմանալով, թե ինչ մարդ է և կանխազգալով նույնիսկ մանրամասները։ Եվ ինչո՞ւ էի մղվում դեպի նա։ Պատկերացրեք, որ այս իսկ րոպեին, երբ գրում եմ, թվում է, թե արդեն այն ժամանակ ամենայն մանրամասնությամբ գիտեի դեպի նա ունեցած մղումի պատճառը, այն դեպքում, երբ իրականում դեռ չգիտեի ոչինչ։ Միգուցե ընթերցողը հասկանա այս բանը։ Իսկ այժմ՝ ի գո՛րծ և՝ փաստ առ փաստ։
II
Սկսվեց այն բանից, որ ոտքի կանգնելուցս դեռ երկու օր առաջ երեկոյան Լիզան տուն վերադարձավ լիովին տագնապահար եղած։ Անչափ վիրավորված էր, և իրոք որ մի անտանելի բան էր պատահել։
Արդեն հիշատակել եմ Վասինի հետ ունեցած նրա հարաբերությունների մասին։ Լիզան նրա մոտ էր գնացել ոչ միայն այն բանի համար, որ ցույց տա մեզ, թե մեր կարիքը չունի, այլև Վասինին իսկապես գնահատելու պատճառով։ Նրանց ծանոթությունն սկսվել էր դեռևս Լուգայից, և ինձ միշտ թվում էր, թե Վասինն անտարբեր չէ նրա հանդեպ։ Լիզան, լինելով իրեն այնպես ցնցած դժբախտության մեջ, բնականաբար, կցանկանար խորհուրդ լսել այդպիսի հաստատուն, հանգիստ, մշտապես վեհ խելքից, որպիսին ենթադրում էր Վասինի գլխում։ Դրա հետ մեկտեղ կանայք տղամարդու խելքը գնահատելու մեծ վարպետ չեն. իրենց դուր եկած տղամարդու բնավորության հակասականությունը հաճույքով համարում են ազդեցիկ դիտավորություն, եթե դա համահունչ է իրենց ցանկությանը։ Լիզան սիրում էր այն, որ Վասինը կարեկից է նրա վիճակին և, ինչպես թվացել էր հենց սկզբնապես, սիրում էր նաև այն, որ Վասինը կարեկցում է նաև Լիզայի փեսացու իշխանին։ Ընդսմին, գուշակելով իր հանդեպ Վասինի տածած զգացումները, Լիզան չէր կարող չգնահատել նրա համակրանքը հակառակորդի հանդեպ։ Իսկ իշխանը, որին Լիզան տեղեկացնում էր, թե երբեմն Վասինի մոտ է գնում խորհուրդ հարցնելու համար, այդ տեղեկությունն սկզբից ևեթ ընդունեց արտակարգ անհանգստությամբ, սկսեց խանդել։ Դա վիրավորական էր Լիզայի համար, այնպես որ արդեն դիտավորյալ էր շարունակում հարաբերություն ունենալ Վասինի հետ։ Իշխանը սսկվեց, բայց մռայլված էր։ Լիզան հետագայում անձամբ խոստովանեց ինձ (շատ ժամանակ անց), թե այն ժամանակ Վասինը շուտով դադարեց նույնիսկ դուր գալ իրեն, վերջինս հանգիստ էր, և հենց այդ հարատև անփոփոխ հանգստությունն էլ, որ սկզբնապես այնքան դուր էր գալիս, հետագայում բավականին անտանելի թվաց։ Թվում էր, թե Վասինը գործունյա մարդ է և, իրոք, արտաքուստ լավ թվացող մի քանի խորհուրդ էր տվել Լիզային, բայց դրանք բոլորն էլ, հակառակի պես, անիրագործելի դուրս եկան։ Վասինը երբեմն շատ վերամբարձ դատողություններ էր անում, բնավ չշփոթվելով Լիզայի առաջ, գնալով ավելի ու ավելի չշփոթվելով, ինչը Լիզան համարեց հարաճուն և ակամա անտարբերություն իր վիճակի հանդեպ։ Մի անգամ նա շնորհակալություն էր հայտնել Վասինին այն բանի համար, որ վերջինս, լինելով մեծ խելքի տեր, մշտապես բարեհաճ է իմ հանդեպ, հետս խոսում է հավասարի պես (այսինքն՝ իմ իսկ շնորհակալության խոսքն էր փոխանցել վերջինիս)։ Իսկ Վասինը պատասխանել էր.
― Դա այդպես չէ և ոչ էլ դա է պատճառը, այլ այն, որ ես որևէ տարբերություն չեմ տեսնում նրա և այլոց միջև, ես նրան չեմ համարում ոչ խելացիներից հիմար, ոչ էլ բարիներից չար։ Ամենքի հանդեպ միատեսակ եմ տրամադրված, քանզի իմ աչքում ամենքն էլ միատեսակ են։
― Ինչպե՞ս թե. մի՞թե տարբերություն չեք տեսնում։
― Օ՛հ, անշուշտ, ամենքն էլ ինչ-որ բանով տարբերվում են իրարից, սակայն իմ աչքում գոյություն չունի տարբերություն, քանզի ինձ չի հետաքրքրում մարդկանց տարբերությունը, ինձ համար բոլորն էլ մեկ են և ամեն բան մեկ է, այդ պատճառով էլ միատեսակ բարի եմ ամենքի հանդեպ։
― Եվ դա տաղտկալի չէ՞ ձեզ համար։
― Ոչ. միշտ գոհ եմ ինձնից։
― Եվ ոչինչ չե՞ք ցանկանում։
― Ինչպե՞ս չցանկանամ, սակայն ոչ այնքան։ Համարյա թե ոչնչի կարիք չունեմ, ոչ մի ավելորդ ռուբլու։ Ոսկե հագուստ հագնեմ թե մնամ այսպես, ինչպես որ կամ՝ մեկ է. ոսկե հագուստը բան չի ավելացնի Վասինին։ Պատճառները չեն գայթակղում ինձ. մի՞թե դիրքերն ու մեծարումները կարող են ունենալ այն տեղի արժեքը, որին արժանի եմ։
Լիզան իր պատվով էր երդվում, որ մի անգամ բառացիորեն է լսել այդ բանը։ Ինչևէ, այս դեպքում չի կարելի դատել այդպես, այլ պետք է իմանալ, թե ինչ պարագաներում է ասվել այդ բանը։
Հետզհետե Լիզան հանգեց այն եզրակացության, որ Վասինը իշխանի հանդեպ ևս ներողամիտ է միգուցե լոկ այն պատճառով, որ իր համար բոլորը համահավասար են և «տարբերություն գոյություն չունի», այլ ոչ թե՝ նրա հանդեպ համակրանքի թելադրանքով։ Բայց ի վերջո Վասինը, հավանաբար, սկսել էր կորցնել իր անտարբերությունը և իշխանի հանդեպ սկսել էր ոչ միայն դատապարտողի կեցվածք, այլև ատելությամբ լեցուն հեգնանք դրսևորել։ Այդ բանը զայրացրել էր Լիզային, բայց Վասինը տեղի չէր տվել։ Կարևորն այն է, որ նա միշտ էլ արտահայտվում էր մեղմ, նույնիսկ պարսավելիս չէր վրդովվում, պարզապես տրամաբանորեն ի դերև է հանում Լիզայի հերոսի (իշխանի) ոչնչությունը ոտից գլուխ և այդ տրամաբանության մեջ էլ հենց ամփոփվում էր ատելությամբ լեցուն հեգնանքը։ Ի վերջո Լիզայի առջև համարյա ուղղակիորեն ի դերև հանեց այդ հերոսի հանդեպ նրա սիրո ողջ «անմտությունը», այդ սիրո կամակոր բռնադատյալությունը. «Դուք մոլորված եք ձեր զգացմունքներում, իսկ եթե գեթ մեկ անգամ գիտակցել եք այդ մոլորությունը, ապա այն պետք է շտկեք անպայման»։
Դա եղել էր հենց այն օրը. Լիզան վրդովմունքով վեր էր կացել տեղից, որ հեռանա, իսկ ի՞նչ էր արել այդ խելացի մարդը և ի՞նչ կերպ էր ավարտել ասելիքը, իր ձեռքն էր առաջարկել Լիզային ամենաազնվագույն տեսքով և նույնիսկ զգացմունքով։ Լիզան տեղնուտեղը զրուցակցի երեսին ասել էր, որ նա հիմար է, ու դուրս էր եկել։
Առաջարկել դավաճանությո՜ւն դժբախտ մարդու հանդեպ, որովհետև այդ դժբախտն «արժանի չէ» Լիզային և, ամենակարևորը, իր ձեռքն առաջարկել այդ նույն դժբախտից հղիացած կնոջը,― ահա այդ մարդկանց խելքը։ Ես դա անվանում եմ ահավոր անջատվածություն, կյանքից կտրվածություն, որն առաջանում է չափ չունեցող ինքնասիրահարվածությունից։ Եվ ի լրումն այդ ամենի՝ Լիզան շատ հստակ տեսավ, որ այդ մարդը նույնիսկ հպարտ է իր արարքով, թեկուզև այն պատճառով, զորօրինակ, որ արդեն գիտե իր առջև կանգնած կնոջ հղիության մասին։ Լիզան վրդովմունքի արցունքով էր շտապել իշխանի մոտ, իսկ վերջինս, վերջինս պարզապես տվել անցել էր անգամ Վասինից. թվում է, թե Լիզայի պատմածը լսելով, իշխանը կարող էր համոզվել, որ խանդելու բան չկա դրա մեջ, բայց հենց այդ պահին էլ սույն մարդը թռցրել էր խելքը։ Ինչևէ, խանդոտները բոլորն էլ այդպիսի՜ն են։ Իշխանս ահավոր տեսարան էր սարքել և Լիզային վիրավորել այնպես, որ քիչ մնաց վերջինս խզեր բոլոր հարաբերությունները նրա հետ։
Այդուհանդերձ, Լիզան տուն եկավ իրեն զսպած. բայց չկարողացավ չխոստովանել մորս։ Օհ, այդ երեկո նրանք նորից մերվեցին առաջվա պես. սառույցը կոտրվել էր, երկուսն էլ, ինչ խոսք, կուշտ լաց եղան՝ իրենց սովորույթի համաձայն գրկախառը, և Լիզան, հավանաբար, հանգստացավ, թեև շատ մռայլ էր։ Երեկոյան Մակար Իվանովիչի սենյակում նստեց լուռումունջ, բայցև առանց սենյակը լքելու։ Շարունակ լսում էր, թե ինչ է ասում Մակար Իվանովիչը։ Աթոռի հետ կապված իրադեպից ասդին այդ մարդու հանդեպ դարձել էր արտակարգ և ինչ-որ հնազանդորեն հարգալից, թեև շարունակ լուռումունջ էր։
Բայց այս անգամ Մակար Իվանովիչն ինչ-որ անսպասելիորեն ու զարմանալիորեն շեղեց խոսակցությունը, նշեմ, որ առավոտյան Վերսիլովն ու բժիշկը շատ հոռետեսորեն էին խոսում նրա առողջության մասին։ Նշեմ նաև, որ մեր տանն արդեն մի քանի օր պատրաստվում էին նշելու մորս ծննդյան տարեդարձը, որ պիտի կայանար դրա հինգերորդ օրը և հաճախ էին խոսում այդ մասին։ Մակար Իվանովիչն այդ օրվա առթիվ չգիտես ինչու տրվեց հուշերի և մտաբերեց մորս մանկությունն ու այն ժամանակը, երբ վերջինս դեռևս «չէր կարողանում տոտիկ անել»։ «Գրկիցս չէր իջնում,― վերհիշում էր ծերուկը,― պատահում էր, որ տոտիկ անել էի սովորեցնում, կանգնեցնում էի անկյունում, մի երեք մետր հեռու, և կանչում էի մոտս, համա նա իմ կողմն էր ճոճվում սենյակով մեկ ու չէր վախենում, ծիծաղում էր. իսկ երբ ճոճավազքով հասնում էր մոտս, գրկում էր վիզս։ Հետո հեքիաթներ էի պատմում քեզ, Սոֆյա Անդրեևնա, շատ էիր սիրում հեքիաթ, երկու ժամի չափ կնստեր ծնկներիս, կլսեր։ Իսկ տնեցիք զարմանք էին կտրում. «Մի տես, ո՜նց է կապվել Մակարին»։ Ու մեկ էլ անտառ էի տանում քեզ, մորու թուփ գտնում, նստեցնում թփի մոտ, իսկ ինքս քեզ համար շվիներ էի կտրում ծառից։ Մի լավ ման էինք գալիս ու տուն դառնալիս գրկած էի բերում, քնած էր լինում մանկիկս։ Մի անգամ էլ վախեցավ գայլից, փախավ մոտս, դողում էր ոտից գլուխ, համա էնտեղ գայլ-մայլ էլ չկար»։
― Հիշում եմ,― ասաց մայրս։
― Մի՞թե հիշում ես։
― Շա՜տ բան եմ հիշում։ Հենց որ հիշել կարողացա, էն ժամանակից ձեր սերն ու հոգատարությունը տեսա իմ հանդեպ,― ասաց հուզաթաթավ ձայնով ու հանկարծ տեղովը մեկ կարմրատակեց.
Մակար Իվանովիչը սպասեց փոքր-ինչ։
― Ներող կացեք, երեխեք. գնամ։ Հիմա խոստովանելու ժամանակն է հասել, օր ծերության մխիթարված եմ դարդ ու ցավից, շնորհակալ եմ, սիրելիներս։
― Բավ է, Մակար Իվանովիչ, աղավնյակս,― գոչեց Վերսիլովը որոշ անհանգստությամբ,― քիչ առաջ բժիշկն ասաց ինձ, որ ձեր վիճակն անհամեմատ թեթևացել է...
Մայրս վախով էր լսում։
― Էհ, ի՜նչ արած,― ժպտաց Մակար Իվանովիչը,― ամեն բան գիտե քո այդ Ալեքսանդր Սեմյոնովիչը,― սրտամոտ մարդ է, համա դրանից մազ ավել չէ։ Թող բավ լինի, բարեկամներս, եթե կարծում եք մեռնելուց եմ վախենում։ Էս առավոտվա աղոթքից դեսը մի էդպիսի բան զգաց սիրտս՝ վայ թե դուրս չգամ աղոթատեղից։ Ինչ արած, թող փառավորվի անունն Աստծո, համա թե դեռ չեմ կշտացել ձեզ տեսնելուց։ Բազմաչարչար Հովբն էլ էր էդպես մխիթարվում իր նորահայտ մանկտիքով, համա մտահան չէր արել առաջվա երեխեքին և ո՜նց կարող էր մտահան անել, անհնա՜ր է էդ բանը։ Համա թե տարեցտարի տրտմությունն ասես մերվում է ուրախության հետ, դառնում լուսավոր տրտունջ։ Աշխարհիս բա՜նն է էդպես։ Երեխեքս, ուզեցի մի բան ասել ձեզ, աննշան մի բան,― շարունակում էր խաղալ, հրաշալի ժպիտը երեսին, ինչը երբեք չեմ մոռանա, և հանկարծ դիմեց ինձ,― իսկ ղու, սիրելիս, նախանձախնդիր եղիր սուրբ տաճարի հանդեպ, ու թե վրա հասնի ժամը, մեռիր հանուն իրեն, կաց, մի վախենա, չեմ ասում՝ հենց հիմա,― քմծիծաղեց։― Հիմա դու, միգուցե, չես էլ մտածում էդ մասին, միգուցե հետո մտածես։ Համա մի բան էլ ասեմ, թե որ մտադրվես բարի գործ անել, հանուն Աստծո արա, ոչ թե ուրիշների հետ չափվելու համար։ Գործին պինդ կպիր և ետ մի քաշվի փոքրոգությամբ, գործդ արա օրեցօր առանց գլուխդ կորցնելու, ահա թե ի՛նչ է պետք քեզ։ Մենակ թե սովորույթ արա՝ աղոթիր ամեն օր ու՝ առանց դեսուդեն ընկնելու։ Հենց էնպես եմ ասում, միգուցե տարբերես ժամանակին։ Ձեզ էլ, Անդրեյ Պետրովիչ, տեր իմ, ուզում էի բան ասել, համա Աստված առանց ինձ էլ կգտնի ձեր սրտի դուռը։ Համ էլ վաղո՜ւց չենք խոսել էդ մասին, էն ժամանակից, երբ էդ նետը խոցեց սիրտս։ Իսկ հիմա, հեռանալուս ժամանակ, մենակ հիշեցնում եմ... թե ինչ խոստացաք էն ժամանակ...
Վերջին բառերը մրմնջաց համարյա շշուկով, գլխահակ։
― Մակա՛ր Իվանովիչ,― գոչեց շվարած Վերսիլովը ոտքի կանգնելով։
― Լավ, լավ. մի շփոթվիր, տեր իմ,― հենց էնպես հիշեցրի... Աստծո առաջ ամենամեղավորն ինքս եմ։ Թեկուզ դուք իմ տերն էիք, դարձյալ չպիտի թուլակամ գտնվեի ձեր առաջ։ Էդ պատճառով էլ դու, Սոֆյա, շատ մի տակնուվրա արա հոգիդ, քանզի քո մեղքը լրիվ իմ վզին է. ինչ վերաբերում է անձամբ քեզ, էսպես եմ մտածում, որ էն ժամանակ հազիվ թե էնքան խելք ունենայիր, էդ նույն բանն էլ դուք, տեր իմ, իր հետ մեկտեղ,― ժպտաց ինչ-որ ցավից դողացող շուրթերով,― թեկուզ որ կարող էի էն ժամանակ խելքի բերել քեզ, կողակիցդ իմ, թեկուզ մտրակով խելքի բերել, համ էլ պարտավոր էի, համա խղճացի, է՜ն տեսակ ընկար ոտս ու ոչ մի բան չթաքցրիր... ոտներս էիր համբուրում։ Քեզ նախատելու համար չէ, որ մտաբերեցի էդ բանը, սիրեցյալդ իմ, մենակ Անդրեյ Պետրովիչին հիշեցնելու համար... քանզի ինքներդ, տեր իմ, ազնվականի խոստում տվեցիք թագուպսակով ավարտել ամեն բան... Երեխեքի ներկայությամբ եմ ասում, տեր իմ ― հայր...
Արտակարգ հուզված էր և այնպես էր նայում Վերսիլովին, կարծես թե իր ասածը հաստատող խոսք էր սպասում նրանից։ Կրկնում եմ՝ այդ ամենը այնքան անսպասելի էր, որ ես քարացել էի նստածս տեղում. Վերսիլովը ևս հուզված էր նրանից ոչ պակաս, լուռ մոտեցավ մորս և պինդ գրկեց նրան, այնուհետև մայրս նույնպես լուռումունջ մոտեցավ Մակար Իվանովիչին և խոնարհվեց նրա առաջ։
Մի խոսքով, ցնցող տեսարան ստացվեց. այդ անգամ սենյակում միայն յուրայիններս էինք, նույնիսկ Տատյանա Պավլովնան չկար։ Լիզան ամբողջովին ձգվել էր նստած տեղը և լուռ լսում էր. հանկարծ ոտքի ելավ ու ասաց անհողդողդ.
― Ինձ էլ օրհնեք, Մակար Իվանովիչ, մեծ տառապանքիս առթիվ։ Վաղը իմ ճակատագիրն է վճռվում հիմնովին... իսկ այսօր աղոթեք ինձ համար։
Եվ գնաց սենյակից։ Գիտեի, որ Մակար Իվանովիչն արդեն մորիցս ամեն բան իմացել է Լիզայի վերաբերյալ։ Այդ երեկո առաջին անգամն էի մորս ու Վերսիլովին տեսնում կողք-կողքի. մինչ այդ օրը այդ տղամարդու դիմաց տեսել էի լոկ նրա ստրկուհուն։ Անչափ քիչ բան գիտեի դեռևս նաև այդ մարդու մասին ու քիչ բան էի նկատել նրա պահվածքում, որին մինչ այդ դատապարտել էի, և իմ կացարանը գնացի շվարած։ Եվ պիտի որ հենց դրանից առաջ խտացած լինեին տարակուսանքներս այդ մարդու վերաբերյալ, դեռ երբեք նա աչքիս չէր երևացել այնքան խորհրդավոր ու անթափանցելի, որքան հենց այդ ժամանակ, գրածս պատմությունն էլ հենց այդ մասին է ամբողջովին ճիշտ իր ժամանակին։
«Սակայն պարզվում է,― մտածեցի այն ժամանակ անկողին մտնելիս,― որ այս մարդը,― «ազնվականի խոսք» է տվել, որ կպսակվի մորս հետ վերջինիս այրիանալու դեպքում։ Նա այդ մասին բան չասաց, երբ դրանից առաջ պատմում էր ինձ Մակար Իվանովիչի մասին»։
Հաջորդ օրը Լիզան տանը չէր առավոտից իրիկուն, իսկ բավականին ուշ վերադառնալուց հետո գնաց ուղիղ Մակար Իվանովիչի սենյակը։ Ուզեցի չմտնել, որ չխանգարեմ իրենց, բայց նկատելով, որ այնտեղ են նաև մայրս ու Վերսիլովը, մտա։ Լիզան նստել էր ծերուկի մոտ ու լալիս էր գլուխը նրա ուսին հակած, իսկ ծերուկը նրա գլուխն էր շոյում տխուր-տրտում։
Վերսիլովը բացատրեց ինձ (հետո, իմ սենյակում), թե փեսացու իշխանը պնդել է իր ուզածը և վճռել առաջին իսկ հնարավորության դեպքում, դատարանի վճռից առաջ, ամուսնանալ Լիզայի հետ։ Լիզայի համար դժվար էր եղել վճիռ կայացնելը, թեև այլևս իրավունք չուներ չկայացնելու։ Մի կողմից էլ Մակար Իվանովիչն էր «հրամայում», որ պսակվի։ Անշուշտ, այդ ամենը հետագայում ինքնին կանցներ կգնար, և Լիզան ինքն էլ, առանց տատանմունքի ու հրամանների, կուզենար պսակվել, բայց ներկա րոպեին այնքան վիրավորված էր իր սիրած տղամարդուց և այդ սիրո պատճառով այնպես նվաստացած էր ինքն իր աչքում, որ դժվարանում էր վճիռ կայացնել։ Վիրավորանքին ավելացել էր մի նոր հանգամանք ևս, որի գոյությունը մտքովս իսկ չէր անցնի։
― Լսե՞լ ես, որ Պետերբուրգից եկած այդ ջահելներին բոլորին կալանավորել են երեկ,― ավելացրեց հանկարծ Վերսիլովը։
― Ինչպե՞ս,― գոչեցի,― Դերգաչովին և՞ս։
― Այո. համ էլ Վասինին։
Ցնցված էի հատկապես Վասինի մասին լսելիս։
― Մի՞թե նա էլ է խառնված որևէ բանում։ Աստված իմ, ի՞նչ է լինելու նրանց հետ այժմ։ Հակառակի պես հենց այժմ, երբ Լիզան այնպես մեղադրեց Վասինին։ Ի՞նչ եք կարծում, ի՞նչ կարող է պատահել նրանց։ Ստեբելկովի սարքած բանը կլինի։ Երդվում եմ ձեզ Ստեբելկովի մատը խառն է դրանում։
― Թողնե՛նք,― ասաց Վերսիլովը՝ տարօրինակ հայացքով զննելով ինձ (այնպես, ինչպես նայում են խակ ու անհասկացող մարդուն),― ո՞վ գիտե, թե ինչ են արել և ո՞վ կարող է իմանալ, թե ինչպես են վարվելու նրանց հետ։ Ասելիքս դա չէր. լսել եմ՝ կուզենայիր վաղը դուրս գալ։ Չե՞ս անցնի իշխան Սերգեյ Պետրովիչի մոտ։
― Առաջին հերթին, խոստովանեմ, սակայն, որ դա շատ ծանր է ինձ համար։ Իսկ դուք որևէ բա՞ն ունեք նրան փոխանցելու։
― Ոչ։ Ինքս կտեսնվեմ հետը։ Լիզային եմ խղճում։ Եվ ի՞նչ խորհուրդ կարող է տալ նրան Մակար Իվանովիչը։ Ինքն էլ գլուխ չի հանում ոչ մարդկանցից, ոչ կյանքից։ Ահա թե ինչ, սիրելիս (վաղուց ի վեր չէր կոչել ինձ «սիրելիս»), այդ գործում խառն են... նաև որոշ ջահելներ... որոնցից մեկը քո նախկին ընկեր Լամբերտն է... Կարծում եմ, որ դրանք բոլորն էլ մեծ ստահակներ են... Քեզ նախազգուշացնելու համար եմ... Ինչևէ, այդ ամենը, անշուշտ, քո գիտենալու բանն է, և հասկանում եմ, որ իրավունք չունեմ...
― Անդրեյ Պետրովիչ,― բռնեցի նրա թևը՝ առանց մտածելու և համարյա թե ոգեշնչված, ինչպես որ հաճախ է պատահում հետս (այդ բանը կատարվում էր համարյա թե մթության մեջ),― Անդրեյ Պետրովիչ, ես լռում էի, չէ՞ որ դուք տեսնում էիք դա. մշտապես լռում էի մինչև այժմ, գիտե՞ք, թե ինչու։ Որպեսզի խուսափեմ ձեր գաղտնիքներից։ Ուղղակի վճռել էի՝ երբեք չիմանալ դրանց մասին։ Ես վախկոտ եմ. վախենում եմ, թե ձեր գաղտնիքները ձեզ լիովին պոկեն հանեն իմ սրտից, իսկ ես չեմ ուզում այդ բանը։ Իսկ քանի որ այդպես է, այլևս ինչո՞ւ դուք էլ ի մ գաղտնիքներն իմանաք։ Թող ձեզ համար նշանակություն չունենա, թե ուր եմ գնում։ Այնպես չէ՞։
― Ճիշտ ես, բայց այլևս ո՛չ մի բառ, աղաչում եմ,― մրմնջաց ու ելավ սենյակիցս։ Այդպիսով պատահաբար բացատրվեցինք աննշան չափով։ Բայց դրանով սոսկ սաստկացրեց հուզմունքս հաջորդ օրը կատարելիք մի նոր քայլիս կապակցությամբ, այնպես որ ամբողջ գիշերը մնացի անքուն, շարունակ արթնանալով, բայց ինքնազգացողությունս լավ էր։
III
Թեև հաջորդ օրը ժամը տասին ելա տնից, բայց ամեն կերպ ջանում էի հեռանալ ծածուկ, առանց հրաժեշտ տալու և բան ասելու, այսպես ասած ծլկեցի։ Չգիտեմ, թե ինչո՞ւ վարվեցի այդպես, բայց եթե նույնիսկ մայրս տեսներ տնից հեռանալս ու խոսեր հետս, ապա որևէ բան կասեի նրան։ Երբ հայտնվեցի դրսում և շնչեցի պաղ օդը, տեղնուտեղը ցնցվեցի մի ուժգին. համարյա կենդանական զգացողությունից, որը կանվանեի գիշատչական։ Ինչո՞ւ էի գնում, ո՞ւր էի գնում։ Միանգամայն անորոշ էր, միաժամանակ նաև գիշատչական։ Միաժամանակ նաև սարսափելի ու զվարճալի։
«Կեղտի մե՞ջ եմ թաթախվելու այսօր, թե՞ ոչ»,― մտմտում էի ջահելավարի, թեև շատ լավ գիտեի, որ այդ օրվա անելիք քայլս լինելու է վճռորոշ և անշտկելի ամբողջ կյանքիս համար։ Բայց պետք չէ խոսել հանելուկներով։
Գնացի ուղիղ իշխանի բանտը։ Արդեն երեք օր էր, ինչ մոտս էր Տատյանա Պավլովնայի գրությունը ուղղված վերակացուին, և վերջինս շատ լավ ընդունեց ինձ։ Չգիտեմ՝ լավ մարդ էր նա թե ոչ, և դա, կարծեմ, ավելորդ է, բայց իշխանի հետ ունենալիք տեսակցությունս նա թույլատրեց ու կազմակերպեց իր սենյակում՝ սիրալիր կերպով մեզ զիջելով այն։ Սենյակն այդ պետական կացարանում ապրող հանրահայտ չինովնիկի սովորական սենյակ էր. կարծում եմ, որ դա նկարագրելը ևս ավելորդ է։ Այդպիսով իշխանի հետ առանձնացանք։ Նա ինձ մոտ եկավ ինչ-որ կիսազինվորական զգեստ հագած, բայց սպիտակեղենը՝ մաքուր, պճնամոլի փողկապ կապած ու սանրված, դրա հետ մեկտեղ խիստ նիհարած ու դեղնած։ Այդ դեղնությունը նկատեցի նաև նրա աչքերում։ Մի խոսքով, այնպես էր կերպարանափոխվել, որ մնացի այլայլված։
― Որքա՜ն եք փոխվել,― գոչեցի։
― Ոչի՜նչ։ Նստեք, աղավնյակս,― կիսասեթևեթ մատնացույց արավ բազկաթոռը և ինքը նստեց դիմացս։― Անցնենք գլխավորին, տեսնում եք, էլի, սիրելիդ իմ Ալեքսեյ Մաքսիմովիչ...
― Արկադի,― ուղղեցի։
― Ի՞նչ։ Ախ հա՜, դե-դե, մեկ է։ Ախ, հա՜,― ըմբռնեց հանկարծ,― ներող կացեք, աղավնյակս, անցնենք գլխավորին...
Մի խոսքով, խիստ շտապում էր ինչ-որ բանի անցնելու համար։ Ամբողջովին տարված էր այդ ինչ-որ բանով, ինչ-որ գլխավոր բանով, որն ուզում էր ձևակերպել խոսքով և շարադրել ինձ համար։ Խոսում էր անչափ շատ ու հապճեպ, ճիգ ու տառապանքով բացատրելով ու ձեռները շարժելով, բայց առաջին րոպեներին բան չէի ըմբռնում։
― Կարճ ասած (դրանից առաջ արդեն տասն անգամ գործածել էր իր այդ «կարճ ասածը»),― կարճ ասած,― եզրափակեց,― Արկադի Մակարովիչ. եթե երեկվանից անհանգստացրել եմ ձեզ ու այնպես համառորեն կանչել Լիզայի միջոցով, ապա դա թեև հրդեհի պես անհետաձգելի է, բայց քանի որ վճիռը պետք է լինի էապես արտակարգ ու վերջնական, ապա մենք...
― Թույլ տվեք, իշխան,― ընդհատեցի,― երե՞կ եք կանչել։ Լիզան պարզապես ոչինչ չի ասել ինձ։
― Ինչպե՜ս թե,― գոռաց՝ հանկարծակի ու խիստ այլայլված, համարյա թե վախեցած։
― Բացարձակապես ոչինչ չի փոխանցել ինձ։ Երեկոյան եկավ անտրամադիր, չհասցրեց նույնիսկ բառ փոխանակել հետս։
Իշխանը վեր թռավ աթոռից։
― Մի՞թե ճիշտ եք ասում, Արկադի Մակարովիչ։ Այդ դեպքում դա... դա...
― Սակայն ի՞նչ մի արտառոց բան կա այդտեղ։ Ինչո՞ւ եք այդպես անհանգստանում։ Նա պարզապես մտահան է արել կամ ինչ-որ բան...
Նստեց, բայց ասես փայտացում ստացավ։ Թվում էր, թե այդ լուրը, որ Լիզան ինձ չի հայտնել որևէ բան, պարզապես ճզմեց նրան։ Հանկարծ սկսեց խոսել նորից հապճեպ ու ձեռները թափահարել, բայց դարձյալ անչափ դժվար էր իր ասածն ըմբռնելը։
― Կացեք,― մրմնջաց հանկարծ, սսկվելով ու մատը տնկելով,― կացեք, դա... դա... եթե միայն չեմ սխալվում... դա կատակ-ս է,― քրթմնջաց, ժպտալով մոլագարի պես,― և կնշանակի, որ...
― Դա բացառապես ոչինչ չի նշանակում,― ընդհատեցի,― և չեմ հասկանում, թե ձեզ ինչո՞ւ է այդպես տանջում նման մի դատարկ հանգամանքը։ Ահ, իշխան, հիշում եք, անշուշտ, որ այն ժամանակվանից, այն գիշերից...
― Ի՞նչ գիշերից և ի՞նչ,― գոռաց կամակոր, դժգոհելով, որ ընդհատեցի։― Այն, որ Զերշչիկովի մոտ տեսնվեցինք վերջին անգամ, ձեր վերջին նամակից առաջ։ Այն ժամանակ ևս խիստ հուզված էիք, բայց այն ժամանակն ու այս պահն այնքա՜ն տարբեր են իրարից, որ նույնիսկ սարսափում եմ ձեզ նայելիս... Թե՞ չեք հիշում։
― Ախ, հա՜,― ասաց բարձրաշխարհիկ ձայնով և ասես անսպասելիորեն մտաբերելով մոռացածը,― ախ, հա՜։ Այն երեկո... Լսել եմ... Իսկ ինչպե՞ս է ձեր առողջությունն այն ամենից հետո, Արկադի Մակարովիչ... Այնուամենայնիվ, անցնենք գլխավորին։ Գիտե՞ք, արդյոք, որ ես երեք նպատակ եմ հետապնդում, առջևումս երեք խնդիր կա, և ես...
Սկսեց հապշտապ խոսել իր այդ «գլխավորի» մասին։ Ի վերջո ըմբռնեցի, որ դիմացս մի մարդ է, ում գլխին անպայման ու անմիջապես պետք է քացախով թրջած սրբիչ դրվի կամ արյուն բաց թողնվի երակից։ Նրա կցկտուր խոսքն, անշուշտ, շարունակ պտտվում էր դատավարության, դրա հնարավոր ելքի, նաև այն բանի շուրջ, որ գնդի հրամանատարն անձամբ է այցելել նրան ու հորդորել ինչ-որ տեղ ուղարկելիք նրա գրությունը չուղարկելու և մեկ էլ դատախազի կապակցությամբ. պտտվում էր այն բանի շուրջ, որ ազատազրկվելուց հետո նրան կաքսորեն Ռուսաստանի հյուսիսային լայնությունում կորած ինչ-որ տեղ, Տաշքենդում գաղութավորվելու և որևէ ծառայությամբ կրկին ազատություն ստանալու հնարավորության շուրջ, նաև այն բանի շուրջ, որ իր որդուն (առաջիկայում Լիզայից ծնվելիք որդուն) այս ու այն բաները կսովորեցնի «մի խուլ վայրում Արխանգելսկում, Խոլմոգորիում»։ «Արկադի Մակարովիչ, եթե ձեր կարծիքն իմանալ եմ ցանկացել, ապա, հավատացած եղեք, որ շատ թանկ եմ գնահատում զգացմունքը... Եթե իմանայիք, եթե միայն իմանայիք, Արկադի Մակարովիչ, սիրելիդ իմ, ախպերս, թե ի՜նչ է ինձ համար նշանակում Լիզան, թե ինչ է նշանակում ինձ հասար այստեղ, այժմ, մշտապե՛ս»,― գոչեց հանկարծ գլուխն առնելով ափերի մեջ։
― Սերգեյ Պետրովիչ, մի՞թե Լիզային պիտի կործանեք՝ տանելով ձեզ հետ։ Խոլմոգորի՜,― պոռթկացի անզուսպ։ Լիզայի վիճակն այս մոլագարի հետ՝ ամբողջ կյանքում,― ահա թե ինչ պատկերվեց գիտակցությանս մեջ առաջին անգամ։ Նա մի հայացք ձգեց վրաս, նորից ելավ ոտքի, շրջապտույտ գործեց տեղում ու կրկին նստեց՝ շարունակ բռնելով գլուխը։
― Երազումս մի գլուխ սարդեր եմ տեսնում,― մրմնջաց հանկարծ։
― Դուք շատ եք հուզված, իշխան, ձեզ խորհուրդ կտայի պառկել և անմիջապես բժիշկ կանչել։
― Ոչ, թույլ տվեք, դա հետո։ Ձեզ կանչել եմ գլխավորապես այն բանի համար, որ բացատրություն տամ պսակադրվելու կապակցությամբ։ Գիտե՞ք, պսակադրությունը կկատարվի հենց այստեղի եկեղեցում, արդեն պատվիրել եմ։ Ամեն բան փոխհամաձայնեցված է, և այստեղի իշխանավորները նույնիսկ խրախուսում են... Ինչ վերաբերում է Լիզային, ապա...
― Խղճացեք Լիզային, սիրելի իշխան,― գոչեցի,― մի տանջեք նրան գոնե այժմ, մի խանդեք։
― Ինչպես թե,― գոռաց շեշտակի ինձ նայելով դուրս պրծած աչքերով դեմքն աղավաղված անմիտ-հարցական ու լարված մի ժպիտով։ Երևում էր, որ «մի խանդեք» արտահայտությունը խոցել է նրան ինչ-որ պատճառով և այն էլ ահավոր կերպով։
― Ներեցեք, իշխան, ակամա ասացի։ Օ՛հ, իշխան, վերջերս ճանաչել եմ մի ծերունու անվանապես իմ հորը... Օ՛հ, եթե տեսնեիք նրան, դուք ավելի հանգիստ կը... Լիզան ևս շատ է գնահատում նրան։
― Ախ, հա՜, Լիզա՞ն... ախ, հա՜, դա ձեր հա՞յրն է։ Կամ... pardon, mon cher[75]։ Նման մի բան... Հիշում եմ... Լիզան ասում էր ինձ... ծերունի... Համոզված եմ, համոզված... Ես նույնպես ճանաչում էի մի ծերունու...Mais passons[76]։ Բայց կարևորն այն է, որ բացահայտվի տվյալ պահի ամբողջ իմաստը. հարկավոր է...
Ոտքի ելա, որ հեռանամ։ Ցավալի էր նրան նայելն անգամ։
― Չեմ հասկանում,― ասաց խստաձայն ու անհողդողդ տեսնելով, որ ուզում եմ գնալ։
― Ցավալի է ձեզ նայելը,― ասացի։
― Արկադի Մակարովիչ, մի բան էլ ասեմ, ևս մի բան,― բռնեց հանկարծ ուսերս միանգամայն այլ տեսքով ու շարժմունքով և նստեցրեց բազկաթոռին։ Դուք լսե՞լ եք ա՜յն մարդկանց մասին, հասկանո՞ւմ եք-թեքվեց ականջիս։
― Ախ, հա՜,― գոչեցի անզուսպ,― Դերգաչովե՞նց։ Այդ գործում, անշո՜ւշտ, խառն է Ստեբելկովի մատը։
― Այո, Ստեբելկովի՜ և... չգիտե՞ք...
Սսկվեց ու նորից վրաս հառեց դուրս պրծած աչքերն ու ձգված, աղավաղված, անմիտ-հարցական ժպիտը, որն ավելի էր երկարաձգվում լարվածությունից։ Դեմքն աստիճանաբար գունաթափվում էր։ Ասես ինչ-որ բան հանկարծ ցնցեց ինձ. հիշեցի Վերսիլովի երեկվա հայացքը, երբ հայտնում էր Վասինի կալանավորվելու մասին։
― Օ՛հ, մի՞թե,― գոչեցի անսպասելիորեն։
― Ինչպես տեսնում եք, Արկադի Սակարովիչ, ես հենց այդ կապակցությամբ եմ կանչել ձեզ, որ բացատրեմ... Ուզում էի...― շշնջաց հևասպառ։
― Դո՛ւք եք մատնել Վասինին,― գոռացի ես։
― Ոչ. իմացած եղեք, որ ձեռագիր գրություն կար այնտեղ։ Վասինը վերջին օրվա նախօրյակին Լիզային էր փոխանցել այդ գրությունը... պահելու համար։ Լիզան էլ թողեց մոտս, որ աչքի անցկացնեմ, իսկ հետո այնպես պատահեց, որ Վասինի հետ գժտվեցին հաջորդ օրը...
― Եվ դուք այդ գրությունը ներկայացրիք ըստ պատկանելույն։
― Արկադի Մակարովիչ, Արկադի Մակարովիչ։
― Եվ այդպե՜ս, դուք,― գոչեցի, ամեն մի բառը շեշտելով,― առանց այլևայլ նկատառումների, առա՜նց որևէ նպատակի, այլ միմիայն այն բանի համար, որ Վասինը ձեր ախոյանն է, միմիայն խանդի դրդմամբ՝ Լիզային վստահված գիրը... հանձնեցիք ո՞ւմ։ Ո՞ւմ։ Դատախազի՞ն։
Բայց նա չհասցրեց պատասխանել և հազիվ թե որևէ պատասխան տար. արձանի պես ցցվել էր առջևս այն նույն հիվանդագին ժպիտը դեմքին քարացած, հանկարծ բացվեց դուռն ու մտավ Լիզան։ Մեզ միասին տեսնելով համարյա նվաղեց։
― Այստե՞ղ ես։ Ուրեմն, այստե՞ղ ես,― գոչեց՝ հայացքը հանկարծ աղավաղելով ու թևս բռնելով,― ուրեմն... գիտե՞ս։
Բայց հայացքումս արդեն ընթերցել էր, որ «գիտեմ»։ Անզուսպ թափով գրկեցի նրան պինդ-պինդ։ Եվ այդ րոպեին առաջին անգամ ըմբռնեի ամբողջ ուժգնությամբ, թե ինչպիսի՜ անելանելի, անհատնում ու անլույս վշտով է լցված նրա... կամավոր կերպով տառապանք որոնող կնոջ ճակատագիրը։
― Մի՞թե այժմ կարելի է խոսել իր հետ,― բաց թողեց ինձ հանկարծ։― Մի՞թե կարելի է լինել նրա հետ։ Ինչո՞ւ ես եկել։ Նայի՜ր նրան, տես։ Եվ մի՞թե կարելի է մեղադրել նրան։
Հայացքում անսահման տառապանք կար ու կարեկցանք, երբ այդպես գոչելով, մատնացույց էր անում դժբախտին։ Վերջինս նստել էր բազկաթոռին՝ գլուխն ափերի մեջ առած։ Լիզան ճիշտ էր. այդ մարդը ճերմակ տենդի մեջ էր և անպատասխանատու իր ասածի համար և այն էլ երևի թե երեք օր ի վեր էր արդեն դարձել անպատասխանատու։ Հենց նույն առավոտյան նրան պառկեցրին հիվանդանոցում, իսկ իրիկնադեմին արդեն ուղեղի բորբոքում ուներ։
IV
Թողնելով իշխանին Լիզայի հետ ժամը չորսի մոտերքը՝ գնացի իմ նոր բնակարանը։ Մոռացա ասել, որ օրն անձրևային էր, մռայլ, վերջերս սկսված հալոցքի ու գոլ քամու մեջ սուզված, ինչն ընդունակ է քայքայելու անգամ փղի նյարդերը։ Տանտերն ուրախ դիմավորեց ինձ, ձեռուոտ ընկնելով ու դեսուդեն վազվզելով, ինչն ահավոր կերպով տանել չեմ կարողանում հատկապես նման պահերին։ Չորությամբ խույս տվեցի նրանից և մտա իմ սենյակը, բայց նա հետևեց ինձ ու թեև չհամարձակվեց հարցուփորձ անել, այնուամենայնիվ, հետաքրքրասիրությունն ուղղակի պեծկլտում էր աչքերում, ընդ որում, երեսիս էր նայում հետաքրքրվելու իրավունք ունեցողի պես։ Պետք է վայելչորեն խույս տայի հանուն իմ շահի։ Թեև անչափ պետք էր, որ իմանայի ինչ-որ բան (ու գիտեի, որ կիմանամ), այդուհանդերձ, անտանելի էր հարցուփորձ սկսելը։ Տեղեկացա սոսկ իր կնոջ առողջությանը և երկուսով գնացինք այդ կնոջ մոտ։ Թեև կինը բարյացակամորեն դիմավորեց ինձ, բայց խիստ գործնական ու չխոսկան տեսք ուներ, այդ հանգամանքը փոքր-ինչ խաղաղեցրեց ինձ։ Կարճ ասած՝ լիովին զարմանահրաշ բաներ իմացա այս անգամ։
Պարզ էր, որ Լամբերտն էր եկած եղել, հետո եկել էր ևս երկու անգամ ու «զննել բոլոր սենյակները», ասելով, թե, միգուցե, վարձի մեկնումեկը։ Նաստասյա Եգորովնան էլ էր եկած եղել մի քանի անգամ՝ Աստված գիտե, թե ինչի համար։ «Նա էլ էր շատ հետաքրքրվում»,― ավելացրեց տանտերը, բայց ես չսփոփեցի իրեն այն հարցով, թե ինչով էր հետաքրքրվում եկվորուհին։ Առհասարակ հարցեր չէի տալիս, լոկ ինքն էր խոսում, իսկ ես ձևացնում էի, թե ճամպրուկս ես քչփորում (որի մեջ համարյա թե բան էլ չէր մնացել)։ Բայց ամենից զայրացուցիչն այն էր, որ տանտերը ևս մտքին դրեց խորհրդավորություն խաղալ ու նկատելով, որ խուսափում եմ հարցուփորձից, նույնպես իր պարտքը համարեց խոսել կտրակցոն, համարյա թե հանելուկային ձևով։
― Մի աղջիկ պարոն էլ եկավ,― ավելացրեց տարօրինակ հայացք գցելով վրաս։
― Ի՞նչ աղջիկ-պարոն։
― Աննա Անդրեևնան. երկու անգամ եկավ, ծանոթացավ տիկնոջս հետ։ Շատ դուրեկան անձնավորություն է, շատ սիրելի։ Այդպիսի ծանոթությունը շա՜տ պետք է գնահատվի, Արկադի Մակարովիչ։― Եվ այդ ասելիս նույնիսկ քայլ արավ դեպի ինձ. շատ էր ուզում, որ գոնե մի բան կռահեմ իր ասածից։
― Մի՞թե երկու անգամ։
― Երկրորդ անգամ եղբայրիկի հետ էր եկել։
«Լամբերտի հետ»,― ակամա անցավ մտքովս։
― Ո՛չ, պարոնս, Լամբերտի հետ չէր,― գուշակեց իսկույն, ասես իր աչքերով հանդերձ ցատկեց հոգուս մեջ,― այլ իրենց եղբայրիկի, իսկականի, երիտասարդ պարոն Վերսիլովի հետ էր եկել։ Կարծես թե կամեր-յունկեր է, չէ՞։
Շատ էի շվարել, տանտերն ինձ էր նայում, անտանելի փաղաքուշ ժպտալով։
― Վայ, հա՜, մեկն էլ էր հարցնում ձեզ այն ֆրանսուհի մամզել Ալֆոնսինա դը Վերդենը։ Հա՜, ինչ լավ է երգում, համ էլ բանաստեղծություններ է ասմունքում հրաշալի։ Մի ժամանակ իշխան Նիկոլայ Իվանովիչի մոտ էր գալիս ծածուկ Ցարսկոյե. ասում էր մի հազվագյուտ, սևուկ, տեղովը մի բռնցքաչափ շնիկ կա, որ պիտի վաճառի իշխանին...
Խնդրեցի, որ մենակ թողնի ինձ պատճառ բռնելով գլխացավս։ Տանտերն ակնթարթորեն բավարարեց խնդրանքս նույնիսկ խոսքը չավարտած և ոչ միայն առանց նվազագույն նեղսրտուքի, այլև համարյա թե հաճույքով, ձեռը թափ տալով խորհրդավոր կերպով և ասես թե դրանով արտահայտվելով, թե «Հասկանում եմ-ս, հասկանում-ս», ու թեև բարձրաձայն չարտահայտեց այդ բանը, բայց սենյակից հեռացավ ոտնաթաթերի վրա դրանով հաճույք պատճառելով ինքն իրեն։ Աշխարհի երեսին կան տհաճ մարդիկ։
Նստել էի մենակ, ժամուկես մտորելով, այսինքն ոչ թե մտորելով, այլ մտքով ընկնելով։ Թեև շվարած էի, բայց ոչ զարմացած։ Նույնիսկ ավելի շշմեցուցիչ բանի էի սպասում։ «Միգուցե նրանք արդեն արել են նման բաներ»,― մտածեցի։ Հաստատապես ու վաղուց, դեռևս տանը, համոզված էի, որ նրանց մեքենան արդեն գործի է դրված ամբողջ թափով։ «Միայն ես եմ պակասում նրանց, ա՜յ թե ինչ»,― մտածեցի նորից ինչ-որ զայրալի ու դուրեկան ինքնաբավականությամբ։ Պարզից պարզ էր, որ նրանք ինձ էին սպասում մեծ լարվածությամբ և մտադիր էին ինչ-որ բան գլուխ բերել իմ բնակարանում։ «Չլինի՞ թե ծեր իշխանի հարսանիքը, արար աշխարհն է ընկել նրա հետևից։ Բայց թույլ կտա՞մ ես, պարոնայք, ահա թե ի՜նչ-ս»,― եզրափակեցի նորից ինքնաբավականությամբ։
«Եթե մի անգամ սկսեմ, իսկույն ջրապտույտի մեջ կքաշվեմ տաշեղի պես։ Բայց ազա՞տ եմ, արդյոք, այժմ, այս պահին, թե՞ արդեն ազատ չեմ։ Կարո՞ղ եմ դեռևս այս երեկո, վերադառնալով մորս մոտ, ասել ինքս ինձ, ինչպես այս բոլոր օրերին. «Ինքս եմ իմ գլխի տերը»։
Ահա իմ հարցերի հարցը, այսինքն՝ սրտիս տրոփը այն երեք ժամերի ընթացքում, որ անցկացրի իմ մահճանկյունում արմունկներով հենված ծնկներիս, իսկ ափերս նեցուկ անելով գլխիս։ Բայց չէ՞ որ գիտեի, արդեն գիտեի այդ ժամանակ, որ այս հարցերը բոլորն էլ միանգամայն անհեթեթ են, որ ինձ ձգում է միմիայն նա, միմիայն այդ ուհին։ Վերջապես արտահայտվեցի ուղղակի ու գրչածայրով գրեցի թղթի վրա, քանզի այժմ, մեկ տարի անց, երբ գրում եմ այդ մասին, դարձյալ չգիտեմ, թե ինչ անուն տամ այն ժամանակվա զգացումիս։
Օհ, ես խղճում էի Լիզային, և սրտիս մեջ ամենաաներկդիմի մի ցավ կար։ Հանուն նրա զգացածս ցավի այդ զգացումը հենց միայն, թվում էր, կարող է խլացնել իմ մեջ բուն դրած գիշատչությունը (նորից եմ հիշատակում այդ բառը)։ Սակայն ինձ ձգում էր անսահման հետաքրքրասիրությունը և ինչ-որ երկյուղ ու դարձյալ ինչ-որ մի այլ զգացում, չգիտեմ ինչպիսի, բայց գիտեմ ու գիտեի նաև այն ժամանակ, որ դա բարի զգացում չէր։ Միգուցե ձգտում էի այն ուհու ոտքն ընկնել, կամ գուցե նրան ինչ-որ տառապանքների մեջ գցել ու դրանով «շտապ կերպով» ինչ-որ բան ապացուցել իրեն։ Լիզայի հանդեպ տածածս որևէ կարեկցանք ու ցավ այլևս չէր կարող զսպել ինձ, կանգնեցնել։ Եվ մի՞թե կարող էի վեր կենալ ու գնալ մերոնց տուն... Մակար Իվանովիչի մոտ։
«Իսկ մի՞թե չի կարելի գնալ նրանց մոտ, իմանալ ամեն բան ու հանկարծ մեկընդմիշտ հեռանալ իրենցից, անվնաս շրջանցելով բոլոր կախարդանքներն ու հրեշներին»։
Ժամը երեքին, սթափվելով ու գիտակցելով, որ ուշացել եմ, փութով դուրս ելա, կառք բռնեցի ու թռա Աննա Անդրեևնայի մոտ։
Գլուխ հինգերորդ
I
Հենց որ զեկուցեցին իմ մասին, Աննա Անդրեևնան թողեց իր կարն ու շտապ ելավ՝ դիմավորելու ինձ իր առաջին սենյակում, մի բան, որ չէր պատահել մինչ այդ։ Երկու ձեռն էլ մեկնեց ինձ և արագ, շիկնեց։ Լուռումունջ տարավ ինձ իր տեղը, նորից նստեց իր գործին, ինձ նստեցրեց մոտը, բայց չվերսկսեց կարը, այլ շարունակում էր միևնույն ջերմ կարեկցանքով դիտել ինձ ոչինչ չասելով։
― Դուք ինձ մոտ էիք ուղարկել Նաստասյա Եգորովնային,― սկսեցի ուղղակի, որոշ չափով նեղվելով կարեկից հայացքից, թեև դա հաճելի էր։
Խոսել սկսեց անսպասելիորեն՝ չպատասխանելով ասածիս.
― Ամեն բան լսել եմ, ամեն բան իմացել։ Այն ահավոր գիշերը... Օ՛հ, որքա՜ն պիտի որ տառապած լինեք։ Ճի՞շտ է, արդյոք, ստո՞ւյգ է, որ ձ՜եզ գտել են սառնամանիքի տակ, անզգայացած վիճակում։
― Այդ մասին ձեզ...― մրմնջացի շիկնելով,― Լամբերտն է...
― Նույն օրն ևեթ ամեն բան իմացա իրենից, բայց սպասում էի ձեր գալուն։ Օ՛հ, նա մոտս եկավ սարսափահար։ Ձեր բնակարանում... որտեղ հիվանդ պառկած եք եղել, թույլ չեն տվել, որ մտնի ձեզ մոտ... և տարօրինակ են դիմավորել... Ճիշտն ասած չգիտեմ, թե ինչպես է եղել, բայց նա ամեն բան պատմեց այն գիշերվա մասին, ասում էր, թե դուք, հազիվհազ ուշքի եկած, նույնիսկ հիշատակել եք իմ մասին և... ինձ նվիրված լինելու մասին։ Հուզվել էի արտասվելու աստիճան, Արկադի Մակարովիչ, և չգիտեմ նույնիսկ, թե ինչով եմ այդպիսի ջերմ կարեկցանք հարուցել ձեր սրտում և այն էլ՝ ձեր այն օրվա վիճակում։ Ասացեք պարոն Լամբերտը ձեր մանկության ընկե՞րն է։
― Այո, բայց այդ դեպքը... խոստովանում եմ անզգույշ գտնվեցի և, միգուցե, շատ ավելորդ բան ասացի իրեն։
― Օհ, այս սև, ահավոր բանսարկության մասին կիմանայի նաև առանց նրա տված տեղեկության։ Միշտ, մշտապես կանխազգում էի, որ նրանք ձեզ կհասցնեն այդ բանին։ Ասացեք ճի՞շտ է արդյոք, թե Բյորինգը ձեռք է բարձրացրել ձեզ վրա։
Խոսում էր այնպես, ասես միմիայն Բյորինգի ու իր պատճառով էի հայտնվել դարբասի տակ։ Բայց չէ՞ որ ինքը ճիշտ է, անցավ մտքովս, և ես պոռթկացի հանկարծ.
― Եթե ձեռք բարձրացներ վրաս, ապա անպատիժ չէր հեռանա, և ես այժմ չէի նստի ձեզ մոտ դեռևս վրեժ չլուծած,― պատասխանեցի տաքացած։ Կարևորն այն է, որ ինձ թվաց, թե այդ մադամն ուզում է բորբոքել ինձ, գրգռել որևէ մեկի դեմ (ի դեպ, հայտնի է, թե ում դեմ), այդուհանդերձ, տեղի տվեցի։
― Եթե ասում եք, թե կանխազգում էիք, որ ինձ կհասցնեն այդ բանին, ապա Կատերինա Նիկոլաևնայի կողմից լոկ թյուրըմբռնում է եղել... թեև ճիշտ է նաև այն, որ նա իմ հանդեպ տածած բարի զգացմունքները չափազանց արագ փոխեց այդ թյուրըմբռնումով...
― Ճիշտ այդպես՝ չափազա՜նց արագ,― աջակցեց Աննա Անդրեևնան նույնիսկ ինչ-որ կարեկից հիացմունքով։ Օ՜հ, եթե իմանայի՜ք, թե այժմ ինչպիսի բանսարկություն են սկսել այնտեղ։ Արկադի Մակարովիչ, անշուշտ, այժմ դժվարությամբ կըմբռնեք իմ վիճակի նրբությունը,― ասաց կարմրելով ու գլխահակ։― Այն ժամանակից ի վեր, այն առավոտից, երբ ձեզ հետ տեսնվեցինք վերջին անգամ, ես այնպիսի քայլ արեցի, ինչը չի կարող հասկանալ ամեն ոք այնպես, ինչպես կհասկանա ձեզ նման չարատավորված մտքի տեր, սիրող, անաղարտ սիրտ ունեցող մարդը։ Բարեկամս, համոզված եղեք, որ ես ի վիճակի եմ գնահատելու ձեր նվիրվածությունն ինձ ու հավիտենական երախտագիտությամբ կհատուցեմ ձեզ։ Բարձրաշխարհիկ հասարակության մեջ, անշուշտ, կուզենան քարկոծել ինձ և արդեն բարձրացրել են քարը։ Բայց եթե նույնիսկ նրանք ճիշտ լինեին իրենց զազրելի հայեցակետով հանդերձ, ապա նրանցից ո՞վ, ո՞ր մեկը կարող էր ու կհամարձակվեր անգամ այդ դեպքում դատապարտել ինձ։ Հորս կողմից լքված եմ մանկուց. մենք՝ Վերսիլովներս, ռուսական վաղեմի մեծ տոհմ ենք. մենք ըստ էության դատարկապորտ ենք, և ես այլոց ողորմած հացն եմ ուտում։ Բնական չէ՞, արդյոք, որ դիմել եմ այն մարդուն, ով դեռևս մանկուց է փոխարինել հորս, ում ողորմածությունն իմ հանդեպ տեսել եմ շատ տարիներ։ Նրա հանդեպ տածած զգացմունքներս տեսնում ու քննում է լոկ Աստվածն ինքը, և ես թույլ չեմ տա, որ աշխարհիկ դատ ու դատաստանի ենթարկեն ինձ արածս քայլի համար։ Իսկ այս դեպքում առավել ևս, երբ գործ ունենք նենգագույն, մռայլագույն բանսարկության հետ, երբ դյուրահավատ, մեծահոգի հորը կործանել է ուզում իր իսկ հարազատ դուստրը, ապա մի՞թե կարելի է հանդուրժել այդ բանը։ Ոչ. թող թեկուզ հեղինակությունս կործանեմ, բայց կփրկեմ նրան։ Պատրաստ եմ նրա դայակը դառնալուն, պահակը, աղախինը, բայց չեմ հանդուրժի բարձրաշխարհիկ սառնության, նողկալի հաշվարկների հաղթանակը։
Խոսում էր արտակարգ ոգեշնչումով, միգուցե՝ շինծու ոգեշնչումով, այդուհանդերձ սրտանց, քանզի երևում էր, թե որքան է ներքաշված այդ գործի մեջ։ Օ՜հ, ես զգում էի, որ նա կեղծում է (թեև՝ սրտանց, քանի որ ատել կարելի է նաև սրտանց), և նրա արածն այդ պահին անմտություն է, բայց զարմանալի մի բան, որ պատահում է կանանց հետ. առաքինության այդ տեսակը, այդ բարձրաշխարհիկ ձևեր թափելը, բարձրաշխարհիկ բարձունքի այդ անմատչելիության ու հպարտ առաքինության ցուցադրումները խելքս գլխիցս առան, և ես սկսեցի ամեն բանում համաձայնել իր հետ, այսինքն քանի դեռ նստած էի իր մոտ. համենայն դեպս չէի համարձակվում առարկել։ Օ՜հ, տղամարդը վճռականապես բարոյական ստրկության մեջ է կնոջ առջև, հատկապես բարեհոգի տղամարդը։ Այդպիսի կինը ցանկացած բանում կարող է համոզել բարեհոգի տղամարդուն։ «Աստվա՜ծ իմ, այս կինն ուր, Լամբե՜րտն ուր»,― մտածում էի՝ տարակուսանքով դիտելով նրան։ Ինչևէ, ասեմ ամեն բան. մինչև այժմ էլ չեմ կարողանում դատապարտել այդ կնոջը, նրա զգացմունքներն, իրավ, միայն Աստված կարող էր տեսնել, առավել ևս, որ մարդ արարածը շատ բարդ շինվածք է, ու երբեմն գլուխ չես հանում նրանից, առավել ևս որ այդ մարդ արարածը կինարմատ է։
― Աննա Անդրեևնա, հատկապես ի՞նչ եք ակնկալում ինձնից,― հարցրեցի, այդուհանդերձ, բավականին վճռականորեն։
― Ինչպե՞ս թե։ Ի՞նչ է նշանակում ձեր հարցը, Արկադի Մակարովիչ։
― Ամեն բանից երևում է... որ այլ նկատառումներով էիք...― բացատրում էի խճճվելով,― մարդ ուղարկել ինձ մոտ, ինչ-որ բան ակնկալելով ինձնից, հատկապես ի՞նչ։
Պատասխան չտալով հարցիս՝ ակնթարթորեն խոսել սկսեց միևնույն շտապողականությամբ ու ոգեշնչումով.
― Բայց ես չեմ կարող, չափազանց հպարտ եմ պարոն Լամբերտի նման մի անծանոթի հետ բացատրվելու և գործարքների մեջ մտնելու համար։ Ես սպասում էի ձեզ և ոչ թե Լամբերտին։ Արկադի Մակարովիչ, իմ վիճակը ծայրահե՜ղ է, ահավո՜ր։ Ամբողջովին տարված եմ ախոյանուհուս հետևելով և ստիպված խորամանկում եմ, իսկ դա ծանր է ինձ համար, անտանելի։ Նվաստանում եմ բանսարկուի աստիճանի և սպասում ձեզ որպես փրկչի։ Չի կարելի մեղադրել ինձ այն բանի համար, որ ագահորեն նայում եմ շուրջս գեթ մի բարեկամ գտնելու հույսով, և հետո անկարող էի չուրախանալ ինքնահայտ բարեկամով։ Նա, ով կարող էր նույնիսկ իր համար ծանր մի գիշերվա ընթացքում հիշել ինձ ու շարունակ կրկնել իմ անունը, անշուշտ, նվիրված է ինձ։ Շարունակ այդպես էի մտածում այս ընթացքում, այդ պատճառով էլ հույսս ձեզ վրա էի դնում։
Իմ աչքերի մեջ էր նայում անհամբեր հարցում արտահայտող հայացքով։ Ու նորից վճռականությունս չբավեց փոխելու նրա կարծիքը և ուղղակի բացատրելու, որ Լամբերտը խաբել է, որ այն գիշեր բնավ չեմ ասել Լամբերտին, թե այդքան շատ եմ նվիրված Աննա Անդրեևնւսյին և բնավ էլ «միայն նրա անունը» չէ, որ հիշել եմ «շարունակ»։ Այդպիսով իմ լռությամբ, ասես հաստատեցի Լամբերտի բստրոցը։ Օհ, չէ՜ որ այդ մադամը, համոզված եմ, շատ լավ էլ հասկանում էր, որ Լամբերտը ճոխացրել է եղածը և նույնիսկ պարզապես ճնշում է գործադրել Աննա Անդրեևնայի վրա, որպեսզի գեթ վայելուչ առիթ ունենա վերջինիս մոտ հայտնվելու և հետը հարաբերություններ սկսելու համար։ Ինչ վերաբերում է իմ ասածի ճշմարտությանն ու իմ նվիրվածությանը չկասկածողի հայացքով աչքերիս մեջ նայելուն, ապա, անշուշտ, գիտեր, որ ես, նրբանկատությանս և ջահելությանս բերումով, չեմ համարձակվի հրաժարվել իր հույսերն արդարացնելուց։ Ինչևէ, չգիտեմ ենթադրությունս ճի՞շտ է. թե՞ սխալ։ Միգուցե ահավոր փչացածի մեկն եմ։
― Եղբայրս պաշտպան կկանգնի ինձ,― հանկարծ ասաց Աննա Անդրեևնան տենդագին տեսնելով, որ չեմ ուզում պատասխանել։
― Ինձ ասացին, թե նրա հետ միասին եղել եք իմ բնակարանում,― քրթմնջացի այլայլված։
― Ախր տարաբախտ իշխան Նիկոլայ Իվանովիչն այդ բանսարկությունից փրկվելու ելք չունի կամ, ավելի ճիշտ, իր հարազատ դստրիկից փրկվելու ելք չունի։ Միակ ելքը ձեր, այսինքն միակ բարեկամի բնակարան տեղափոխվելն է. չէ՞ որ, այնուամենայնիվ, իրավունք ունի իր բարեկամը համարելու ձեզ... Եվ այդ դեպքում, եթե կամենաք որևէ բան անել ի օգուտ նրա, ապա արեք այդ բանը, եթե միայն կարող եք, եթե ունեք մեծահոգություն և համարձակություն... և, վերջապես, եթե իրոք կարող եք ինչ-որ բան անել։ Օ՛հ, ոչ թե ի՛նձ համար, ոչ թե ի՛նձ, այլ տարաբախտ ծերունու, ձեզ անկեղծորեն սիրող այդ միակ մարդու համար, ով արդեն հոգով ու սրտով կապված է ձեզ հետ որպես իր որդու և մինչև այժմ էլ հալումաշ, է լինում ձեր կարոտից։ Իսկ ինձ համար ոչինչ չեմ ակնկալում նույնիսկ ձեզնից, քանի որ նույնիսկ հարազատ հայրս է այդպիսի նենգ ու չարամիտ խաղ սարքել գլխիս։
― Ինձ թվում է, թե Անդրեյ Պետրովիչը,― սկսեցի։
― Անդրեյ Պետրովիչը,― ընդհատեց, դառը քմծիծաղ տալով,― այն ժամանակ իմ ուղղակի հարցին պատասխանեց ազնիվ խոսքով, թե երբևէ աննշան իսկ մտադրություն չի ունեցել Կատերինա Նիկոլաևնայի հանդեպ, ինչին հավատացի լիովին, կատարելով իմ քայլը, մինչդեռ այդ ընթացքում պարզվեց, որ նա հանգիստ է պահում իրեն լոկ մինչև այն պահը, երբ իր ուզած տեղեկությունը կստանա ոմն պարոն Բյորինգի վերաբերյալ։
― Այդպես չէ,― գոչեցի,― եղավ մի պահ, երբ քիչ մնաց, որ ինքս էլ հավատամ, թե նա սիրում է Կատերինա Նիկոլաևնային, բայց դա այդպես չէ... և հետո, եթե նույնիսկ այդպես լինի, ապա չէ՞ որ, ինչպես թվում է, այժմ նա արդեն կարող էր լիովին հանգիստ լինել... այդ պարոնի պաշտոնաթողության կապակցությամբ։
― Ո՞ր մի պարոնի։
― Բյորինգի։
― Իսկ ո՞վ է ձեզ ասել պաշտոնաթողության մասին։ Միգուցե երբևէ այդ պարոնն այնքան զորեղ չի եղել,― քմծիծաղեց թունոտ, թվաց նույնիսկ, թե ծաղրանքով նայեց վրաս։
― Նաստասյա Եգորովնան էր ասում ինձ,― քրթմնջացի այլայլված, ինչը չէի կարող քողարկել, և ինչը շատ լավ նկատվեց զրուցակցուհուս կողմից։
― Նաստասյա Եգորովնան շատ սիրելի անձնավորություն է և, անշուշտ, չեմ կարող արգելել, որ սիրի ինձ, բայց նա չունի որևէ միջոց իմանալու իրեն չվերաբերող բանի մասին։
Սիրտս նվաղեց, և եթե զրուցակցուհիս իմ վրդովմունքը բորբոքելու հույս ուներ, ապա այդ վրդովմունքն ուղղվել էր ոչ թե այն կնոջ, այլ առայժմ միմիայն իր՝ Աննա Անդրեևնայի դեմ։ Ես ոտքի ելա։
― Որպես ազնիվ մարդ պետք է զգուշացնեմ ձեզ, Աննա Անդրեևնա, որ իմ վերաբերյալ... ձեր ակնկալիքները... կարող են վերին աստիճանի զուր լինել...
― Ես սպասում եմ, որ դուք պաշտպան կկանգնեք ինձ,― երեսիս նայեց հաստատակամորեն,― ինձ ամենի կողմից լքվածիս... ձեր քրոջը, եթե այդպես եք ուզում, Արկադի Մակարովիչ։
Եվս մի ակնթարթ և նա լաց կլիներ։
― Դեհ, ավելի լավ է,― թոթովեցի անարտահայտելի ճնշվածությամբ,― չսպասեք, քանի որ «միգուցե», ոչինչ չստացվի։
― Ինչպե՞ս հասկանամ ձեր ասածը,― մրմնջաց ինչ-որ չափազանց երկյուղած։
― Հասկացեք այնպես, որ ես կթողնես ու կհեռանամ բոլորիցդ ու վերջ,― գոչեցի հանկարծ համարյա կատաղությամբ,― իսկ փաստաթուղթը կպատռեմ։ Մնաք բարյավ։
Գլուխ տվեցի և լուռ դուրս ելա, միաժամանակ համարյա թե սիրտ չանելով հայացք գցել նրա վրա, բայց դեռ չէի իջել սանդուղքով, երբ ինձ հասավ Նաստասյա Եգորովնան՝ փոստային մի թերթիկ ձեռին։ Ըմբռնել իսկ չեմ կարող, թե որտեղից հայտնվեց Նաստասյա Եգորովնան և որտեղ էր գտնվում այն ժամանակ, երբ զրուցում էի Աննա Անդրեևնայի հետ։ Բաց արեցի թերթիկը, դրա վրա հստակ ու պարզ գրված էր Լամբերտի հասցեն և, հավանաբար, պատրաստվել էր դեռևս մի քանի օր առաջ։ Հանկարծ հիշեցի, որ երբ Նաստասյա Եգորովնան ինձ մոտ էր, նրա մոտ թռցրել էի բերանիցս, թե՝ չգիտեմ Լամբերտի բնակավայրը, բայց այդ բանն ասել էի լոկ այն իմաստով, թե «չգիտեմ ու չեմ էլ ուզում իմանալ»։ Մինչդեռ նույն պահին արդեն գիտեի Լամբերտի հասցեն. Լիզան էր հայտնել, ում հատուկ մտադրությամբ էի խնդրել, որ իմանա հասցեների սեղանից։ Աննա Անդրեևնայի արարքը չափազանց վճռական թվաց ինձ, նույնիսկ անպատկառ, թեև հրաժարվել էի իրեն աջակցելուց, դարձյալ նա ինձ ուղարկում էր հենց Լամբերտի մոտ։ Չավազանց պարզ դարձավ, որ այդ կինն արդեն ամեն բան իմացել է փաստաթղթի վերաբերյալ և ումի՞ց, եթե ոչ Լամբերտից, ում մոտ էլ հենց ուղարկում էր ինձ համաձայնություն կնքելու համար։
«Դրանք բոլորը պարզապես կամազուրկ ու թուլամիտ տղա են համարում ինձ, ում հետ կարելի է վարվել ուզածի պես»,― մտածեցի զայրույթով։
II
Այնուամենայնիվ, գնացի Լամբերտի մոտ։ Այդ ժամանակ ուրիշ որտե՞ղ կարող էի գոհացում տալ հետաքրքրասիրությանս։ Պարզվեց, որ Լամբերտը շատ հեռու տեղ է բնակվում։ Ամառային այգու մոտի Կոսոյ նրբանցքում, ի դեպ նախկին հարկաբաժնում. սակայն այն ժամանակ, երբ փախչում էի իր մոտից, այնքան աչքաթող էի արել փողոցներն ու տարածքը, որ չորս օր առաջ, երբ Լիզայից ստացա նրա հասցեն, նույնիսկ զարմացա ու չհավատացի, թե այդտեղ է ապրում։ Դեռևս սանդուղքով բարձրանալիս երրորդ հարկում գտնվող այդ բնակարանի մուտքի դռան մոտ նկատեցի երկու երիտասարդի և մտածեցի, որ ինձնից առաջ են տվել զանգը և սպասում են դռան բացվելուն։ Մինչ բարձրանում էի, երկուսն էլ, մեջքով դեպի դուռը շրջված, ինձ էին նայում մանրազնին։ «Այստեղ շատ բնակվողներ կան, և սրանք, անշուշտ, ուրիշ կենվորների մոտ են եկել»,― մտւսխոժոռվեցի մոտենալով նրանց։ Շատ տհաճ կլիներ ինձ համար, եթե Լամբերտի մոտ ուրիշ մարդ տեսնեի։ Աշխատելով չնայել նրանց ձեռքս մեկնեցի դեպի զանգը։
― Աթանդե,― գոչեց մեկը։
― Կացեք, խնդրեմ, դեռևս պետք չէ զանգել,― զրնգուն ու փաղաքուշ ձայնով ծոր տվեց մյուսը։― Հենց որ ավարտենք, միասին կզանգենք, լա՞վ։
Անշարժացա։ Երկուսն էլ դեռևս շատ երիտասարդ էին քսան կամ քսանմեկ տարեկան, ինչ-որ տարօրինակ բանով էին զբաղված այդ դռան մոտ, և ես զարմանքով փորձում էի ըմբռնել այդ բանը։ Նա, ով գոչել էր «աթանդե», շատ լողլող, նիհարավուն ու հյուծված, բայց շատ ջլապինդ, բոյի համեմատ փոքր գլխով, արտասովոր, ինչ-որ խեղկատակային խոժոռ ու որոշ չափով չեչոտ, բայց ոչ այնքան տխմար ու նույնիսկ հաճելի դեմքով երիտասարդ էր։ Աչքերը նայում էին անչափ սևեռուն և ինչ-որ միանգամայն անհարկի ու ավելորդ վճռականությամբ։ Շատ վատ էր հագնված․ բամբակամեջ հին, բոյին անհարիր կարճլիկ, հավանաբար ուրիշի պատկանող, ջրարջենու փոքրիկ, մազաթափ օձիքով շինել, նողկալի, համարյա գեղջկական սապոգ ու խիստ ճմրթված, դեղնած շլյապա։ Ոտից գլուխ փնթի, անձեռնոց ձեռները կեղտոտ, իսկ երկար եղունգները կեղտից սևակնած։ Նրա ընկերը հակառակ տեսքն ուներ դատելով ըստ նրա աքիսենի թեթև մուշտակի, շքեղ շլյապայի և բարալիկ մատները պիրկ գրկած բաց գույնի նոր ձեռնոցների. սա իմ բոյին էր, բայց թարմ ու ջահել դեմքի անչափ սիրելի արտահայտությամբ։
Լողլողը քաշքշելով վրայից հանում էր կեղտափայլ, լիովին մաշված, համարյա թե ժապավեն դարձած փողկապը, իսկ սիրունատես տղան, գրպանից հանելով մի նոր, հենց նոր գնած փողկապ, կապում էր լողլողի վզին, որն իր այդ շատ երկարուկ վիզն էր ձգմգում հնազանդորեն ու խիստ լրջադեմ ուսերից վար առնելով շինելը։
― Չէ, այդ մեկը չի կարելի, քանի որ վերնաշապիկդ այդքան կեղտոտ է,― քրթմնջում էր փողկապը կապողը,― այն տպավորությունը չի թողնի, համ էլ, համ էլ ավելի կեղտոտ կերևաս։ Բա չասացի՞ քեզ, որ օձիք դնես։ Չեմ կարողանում... իսկ դուք չե՞ք կարող,― դիմեց հանկարծ ինձ։
― Ի՞նչ,― հարցրեցի։
― Այ, այս փողկապը կապել։ Գիտե՞ք, հարկավոր է այնպես անել, որ իր կեղտոտ վերնաշապիկը չերևա, թե չէ տպավորությունը լրիվ ջուրը կգնա։ Փողկապը հատուկ իր հասար հենց նոր գնեցի մի ռուբլով՝ վարսավիր Ֆիլիպի մոտից։
― Էդ է՞ն ռուբլին էր,― քրթմնջաց լողլողը։
― Այո, էն էր... հիմա մոտս ոչ մի կոպեկ։ Ուրեմն, չե՞ք կարող։ Որ այդպես է, պիտի դիմենք Ալֆոնսինկային։
― Լամբերտի՞ մոտ,― հանկարծ կտրուկ ինձ դիմեց լողլողը։
― Լամբերտի,― պատասխանեցի ոչ պակաս կտրուկ՝ նայելով նրա աչքերի մեջ։
― Dolgorowky՞,― հարցրեց նույն ձայնով ու ֆրանսերենի աղավաղված երանգով։
― Ոչ, Կորովկինը չե՛մ,― պատասխանեցի նմանապես կտրուկ, սխալ լսելով իր հարցը։
― Dolgorowky՞,― համարյա թե գոռալով կրկնեց լողլողը և ինձ վրա շարժվեց համարյա թե սպառնալի։ Նրա ընկերը քրքջաց։
― Ասում է Dolgorowky և ոչ թե Կորովկին,― բացատրեց վերջինս։― Գիտե՞ք, ֆրանսիացիք «Journal des Débat»-ում հաճախ են աղավաղում ռուսական ազգանունները...
― «Indépendance»-ում,― բառաչեց լողլողը։
― Թող լինի նաև «Indépendance»-n^։ Դոլգոռուկին, զորօրինակ, գրում են Dolgorowky, ինքս եմ կարդացել, իսկ Վ-ևը՝ միշտ Wallonieff։
― Doboyny,― գոռաց լողլողը։
― Հա, մի այդպիսի Doboyny էլ կա. ինքս եմ կարդացել, ու մենք ծիծաղում էինք երկուսով, մի ինչ-որ ռուս madame Doboyny՝ արտասահմանում... միայն թե գիտե՞ս ինչ. ո՞ւմ է պետք ամենքին հիշելը,― հանկարծ դեպի լողլողը շրջվեց նա։
― Ներեցեք, դուք պարոն Դոլգոռուկի՞ն եք։
― Այո, Դոլգոռուկին եմ, իսկ դուք որտեղի՞ց գիտեք։
Լողլողը հանկարծ ինչ-որ բան շշնջաց բարետես տղայի ականջին, սա խոժոռվեց ու ժխտական շարժում արավ, բայց լողլողը հանկարծ դիմեց ինձ.
― Monseigneur le prince, vous n’avez pas de rouble d’argent pour nous, pas deux, mais un seul, voulez-vous[77]։
― Համա թե զազրելի՜ն ես, հա՜,― գոռաց բարետեսը։
― Nous vous rendons[78],― եզրափակեց լողլողը՝ ֆրանսերեն բառերն աղավաղելով կոպտորեն ու ապաշնորհ կերպով։
― Գիտե՞ք, սա անպատկառ է,― քմծիծաղով ասաց ինձ բարետեսը,― և դուք կարծում եք, թե նա չի՞ կարողանում խոսել ֆրանսերեն։ Խոսում է փարիզեցու նման, համա ձեռ է առնում այն ռուսներին, ովքեր հասարակության մեջ շատ են ձևեր թափում ֆրանսերեն խոսելով, երբ այդ ձիրքը չունեն...
― Dans les wagons[79],― բացատրեց լողլողը ֆրանսերեն։
― Այո, նաև վագոններում, ա՜հ, ի՜նչ ձանձրալի ես. այդտեղ ի՞նչ կա բացատրելու։ Համա թե հավես ունի հիմար ձևանալու։
Այդ ընթացքում հանեցի ռուբլին ու մեկնեցի լողլողին։
― Nous vous rendons,― քրթմնջաց ֆրանսերեն, գրպանը դրեց ռուբլին և, հանկարծ դեպի դուռը շրջվելով լիովին զուսպ ու լրջադեմ, սկսեց թակել իր կոպիտ ու հսկայական սապոգի քթով և, որ կարևորն է, առանց չնչին իսկ գրգռվածության։
― Ահ, նորի՜ց ես կռվելու Լամբերտի հետ,― անհանգստությամբ գոչեց բարետես տղան։― Ավելի լավ կլինի, որ դուք տաք զանգը։
Տվեցի զանգը, բայց լողլողը դարձյալ շարունակում էր մրճահարել սապոգով։
― Ah, sacre[80],― դռան հետևից լսվեց հանկարծ Լամբերտի ձայնը, և նա արագ բաց արավ դուռը։
― Dites donc, voulez-vous que je vous casse la teAte, mon ami![81],― գոռաց լողլողի երեսին։
― Mon ami, voila Dolgorowky, I’ autre mon ami[82],― արժնապատվությամբ ու լրջորեն ֆրանսերենեց լողլողը, սևեռուն նայելով չարությունից կարմրատակած Լամբերտին։ Վերջինս մեկեն կերպարանափոխվեց ինձ տեսնելուն պես։
― Այդ դո՜ւ ես, Արկադի։ Վերջապե՜ս։ Ուրեմն, առո՞ղջ ես, վերջապես ապաքինվեցի՞ր։
Բռնեց ափերս, սեղմեց պինդ-պինդ. մի խոսքով, այնպիսի անկեղծ հրճվանքով էր համակվել, որ ակնթարթորեն տրամադրությունս լավացավ և նույնիսկ սիրեցի նրան։
― Նախևառաջ՝ քեզ մոտ։
― Alphonsine,― գոռաց Լամբերտը։
Ալֆոնսինկան նույն ակնթարթին դուրս թռավ վարագույրի հետևից։
― Le voila[83]։
― C’ est lui![84],― բացականչեց Ալֆոնսինկան, ծափ զարկելով ու նորից բացելով թևերը, նետվեց գրկելու ինձ, սակայն Լամբերտը կանխեց.
― Նո-նո-նո, չշարժվես,― գոռաց վրան՝ ինչպես շնիկի զսպելիս։― Գիտե՞ս, Արկադի, մի քանի տղերքով որոշել ենք ճաշել թաթարների մոտ։ Այլևս բաց չեմ թողնի քեզ, արի մեզ հետ։ Կճաշենք, բոլորի վզակոթին տալով կվռնդեմ իսկույն, ու երկուսով մի կուշտ կզրուցենք։ Ներս եկ, ներս եկ։ Մի րոպեով, մենք էլ ենք հիմա դուրս գալու...
Մտա ու կանգ առա այն սենյակի կենտրոնում, շուրջս նայելով ու վերհիշելով։ Լամբերտը փութով հագնվում էր վարագույրի հետևում։ Լողլողն ու իր ընկերը նույնպես ներս եկան մեզնից հետո, ուշադրություն չդարձնելով Լամբերտի ասածի վրա։ Բոլորս կանգնած էինք։
― Mademoiselle Alphonsine, voulez-vous me baiser?[85],― բառաչեց լողլողը։
― Mademoiselle Alphonsine,― առաջանալ ուզեց բարետես տղան՝ մատնացույց անելով փողկապը, բայց օրիորդը կատաղությամբ վրա պրծավ երկուսին էլ։
― Ah, le petit vilain![86],― գոռաց կրտսերի վրա,― ne m’approchez pas, ne me salissez pas, et vous, le grand dadais, je vous flanque à la porte tous les deux, savez-vous cela[87]!
Անտեսելով այն, որ օրիորդն ատելությամբ ու զզվանքով էր խուսափում իրենից, ասես իրոք վախենալով աղտոտվելուց (ինչը ոչ մի կերպ չէի ըմբռնում, քանի որ բարետես տղան լավիկն էր ու այնպես լավ հագնված, հատկապես՝ մուշտակը հանելուց հետո), բարետես տղան համառորեն սկսեց խնդրել, որ օրիորդը կապի լողլողի փողկապը, իսկ կապելուց առաջ այդ նույն վզին հարմարեցնի Լամբերտի մաքուր օձիքներից մեկը։ Այդ առաջարկից վրդովված օրիորդը քիչ մնաց նետվեր նրանց ծեծելու, սակայն ամեն բան լսած Լամբերտը գոռաց վարագույրի հետևից, որ օրիորդը չձգձգի և անի այն, ինչ խնդրում են, այլապես «ձեռ չեն քաշի»,― ավելացրեց, և Ալֆոնսինան ակնթարթորեն մի օձիք բերեց ու սկսեց կապել լողլողի փողկապը այլևս չխորշելով մազաչափ։ Մինչ Ալֆոնսինան կապում էր փողկապը, լողլողը ձգմգում էր վիզն այնպես, ինչպես դռան առջև կանգնած ժամանակ։
― Mademoiselle Alphonsine, avez-vous vendu votre bologne?[88],― հարցրեց նա։
― Qu’est que ca, ma bologne?[89]։
Բարետես տղան բացատրեց, թե «բոլոնկա» նշանակում է բոլոնյան շնիկ։
― Tiens, quel est ce baragouin?[90]։
― Je parle comme une dame russe sur les eaux minerales[91],― շեշտեց le grand dadais[92],― շարունակելով ձգմգել վիզը։
― Qu’est que ca qu’une dame russe sur les eaux minerales et... ou est donc votre jolie montre, que Lambert vous a donne[93],― կրտսերին դիմեց հանկարծ։
― Ինչպե՜ս թե,― արձագանքեց զայրացած Լամբերտը վարագույրի հետևից,― նորի՞ց է չքացել ժամացույցը։
― Կերե՜լ ենք,― բառաչեց le grand dadais։
― Ութ ռուբլով ծախեցի,― պատասխանեց բարետես կրտսերը, արդարանալով անբարյացակամորեն,― ախր արծաթյա էր, ոսկեզօծած, իսկ դուք ասում էիք, թե ոսկյա է։ Այդպիսիք հիմա խանութում էլ ընդամենը տասնվեցով են դրված։
― Պետք է վերջ տալ այդ բանին,― շարունակեց ավելի զայրացած Լամբերտը։― Իմ ջահել բարեկամ, ես ձեզ համար հագուստ եմ գնում ու հրաշալի իրեր նվիրում ձեզ ո՛չ այն բանի համար, որ մսխեք ձեր լողլող ընկերոջ վրա... Իսկ այդ ի՞նչ փողկապ եք գնել։
― Սա՝ ընդամենը մի ռուբլով. փողը ձերը չէր։ Ինքը ոչ մի հատ փողկապ չուներ, համ էլ շլյապա պիտի առնվի իր համար։
― Անհեթեթությո՜ւն,― իսկապես որ չարացավ Լամբերտը,― ես իրեն հարկ եղածի չափ տվել էի նաև շլյապայի համար, իսկ նա տեղնուտեղը՝ ոստրեների՜ ու շամպայնի՜։ Հոտը փչում է վրայից, փնթիի մեկն է. չի կարելի տեղ տանել դրան։ Դրան ինչպե՞ս տանեմ ճաշկերույթի։
― Կառքով,― բառաչեց dadais։― Nous avons un ruble d’argent que nous avons preaté chez notre nouvel ami[94]։
― Արկադի, դրանց բան չտա՛ս,― նորից գոռաց Լամբերտը։
― Թույլ տվեք, Լամբերտ. հենց հիմա ուղղակի պահանջում եմ, որ տասը ռուբլի տաք,― բարկացավ հանկարծ բարետես կրտսերն այնպես, որ նույնիսկ կարմրեց ամբողջովին ու դրա շնորհիվ կրկնակի դուրեկան տեսք ստացավ,― և երբեք չհամարձակվեք հիմար բաներ ասել, ինչպես որ այժմ ասացիք Դոլգոռուկիին։ Պահանջում եմ տասը ռուբլի, որպեսզի մեկն այժմ տամ Դոլգոռուկիին, իսկ մնացյալով իսկույն շլյապա գնեմ Անդրեևի համար, ինքներդ ականատես կլինեք, որ հենց այդպես էլ կանեմ։
Լամբերտը դուրս ելավ վարագույրի հետևից.
― Ահա ձեզ երեք հատ դեղին թղթադրամ, երեք ռուբլի և մինչև երեքշաբթի այլևս ոչի նչ, և չհամարձակվեն, ապա թե ոչ...
Le grand dadais տեղնուտեղը թռցրեց Փողը նրա ձեռից։
― Dolgorowky, ահա մեկ ռուբլին, nous vous rendons avec beaucoup de grâce[95]։ Գնանք, Պետյա,― գոչեց ընկերոջը և հետո հանկարծ, թղթադրամները բարձրացնելով, թափահարելով ու սևեռուն նայելով Լամբերտին, ոռնաց ուժգին,― Ohe, Lambert! ou est Lambert, as-tu vu Lambert[96]։
― Չհամարձակվես, չհամարձակվես,― ճղղաց ահավոր կատաղած Լամբերտը. տեսնում էի, որ այդ ամենի մեջ ինչ-որ բան կար նախկինից, ինչը բոլորովին չգիտեի ու նայում էի զարմանքով։― Բայց լողլողը բնավ չվախեցավ Լամբերտի բարկությունից, հակառակը՝ ոռնաց ավելի ուժգին. «Ohe Lambert!», և այլն։ Այդ վայնասունի ուղեկցությամբ էլ ելան սենյակից։ Լամբերտն ուզեց հետապնդել նրանց, սակայն վերադարձավ։
― Է՛հ, շուտով ես դրանց կվռնդեմ՝ վզակոթերին տալով։ Ավելի թանկ են նստում վրաս, քան հատուցում են... Գնա՛նք, Արկադի։ Ուշացա։ Այնտեղ ինձ սպասում է մի... պետքական մարդ... Նմանապես անասունի մեկը։ Դրանք բոլորն էլ անասուն են։ Ան-պետք-ություն են, անպետքություն,― գոռաց կրկին և համարյա թե կրճտացրեց ատամները, բայց հանկարծ սթափվեց լիովին։
― Ուրախ եմ, որ եկար վերջապես։ Ալֆոնսի՛ն, տնից ո՛չ մի քայլ։ Գնանք։
Մուտքի մոտ սպասում էր նրա լիխաչ-վարգաձին՝ կառքին լծված։
Նստեցինք․ ամբողջ ճանապարհին նա չէր կարողանում ազատվել այն ջահելների հարուցած կատաղությունից ու հանգստանալ։ Ապշում էի, որ դա այդքան լուրջ է համարել, և մեկ էլ այն բանի համար, որ նրանք այդքան անհարգալից են վարվում Լամբերտի հետ, իսկ նա քիչ է մնում վախենա նրանցից։ Մանկուց ի վեր մեջս ներծծված հին տպավորության ազդեցության տակ շարունակ թվացել էր, թե բոլորը պիտի վախենան Լամբերտից, այնպես որ, չնայած անկախությանս, երևի թե այդ րոպեին վախենում էի Լամբերտից։
― Քեզ ասում եմ, որ այդ ամենը ահավոր աղտեղություն է,― չէր հանդարտվում Լամբերտը։― Հավատո՞ւմ ես այդ լողլող եղկելին երեք օր առաջ հոգիս հանում էր երևելի հասարակության մեջ։ Կանգնել էր դեմս ու գոռում էր. «Ohe, Lambert!»։ Երևելի հասարակության մեջ. բոլորը ծիծաղում էին ու գիտեին, որ դա ինձնից փող կորզելու համար է անում։ Պատկերացրու։ Տվեցի։ Օհ, դրանք տականք են։ Պատկերացրու՝ դա յունկեր է եղել մի գնդում և վռնդել են. պատկերացրու՝ կրթված է. պատկերացրու՝ լավ ընտանիքում է դաստիարակվել։ Միտքն աշխատում է. նա կարող է... Էհ, սատանան տանի։ Համ էլ ուժեղ է Երկուլի (Հերկուլեսի) պես։ Օգտակար է, բայց քիչ։ Եվ կարող ես տեսնել ձեռները չի լվանում։ Ես դրան երաշխավորեցի մի նշանավոր տիրուհու մոտ ծառայելու համար, բացատրելով, թե զղջում է և ուզում է ինքնասպան լինել խղճի խայթից, իսկ դա գնացել էր տիրուհու մոտ, նստել ու սկսել էր սուլել։ Իսկ մյուսը, որ բարետես է, գեներալի որդի է. ես դրան դատից եմ պրծացրել, ընտանիքն ամաչում էր դրա պահվածքից, փրկեցի դրան, իսկ ինքն ահա թե ինչպե՜ս է հատուցում։ Մարդ չե՜ն։ Ես դրանց վզակոթերին կտամ, վզակոթերի՜ն։
― Նրանք գիտեն իմ անունը, դո՞ւ ես ասել իմ մասին։
― Հիմարություն արեցի։ Խնդրում եմ նստիր ճաշկերույթի, պինդ կաց. «Այնտեղ է գալու մի ահավոր սրիկա ևս։ Այդ մեկն իսկապես որ ահավոր սրիկա է և ահավոր խարդախ, այստեղ բոլո՜րն են սրիկա, մի հատիկ ազնիվ մարդ չես գտնի այստեղ։ Հենց որ ավարտենք, այն ժամանակ... Ի՞նչ ես սիրում ուտել։ Լավ, միևնույն է. այնտեղ լավ են կերակրում։ Չանհանգստանաս, ե՛ս եմ վճարում։ Լավ է, որ լավ ես հագնված։ Կարող եմ փող տալ քեզ։ Միշտ էլ արի։ Պատկերացրու դրանց այնտեղ կերցնում-խմեցնում էի, ամեն օր կուլեբյակա։ Այն ժամացույցը, որ ծախել է, տվածս երկրորդ ժամացույցն էր։ Փոքր-մոքրը Տրիշատովն է. տեսար, թե Ալֆոնսինան ինչպես է խորշում անգամ երեսին նայելիս և արգելում է մոտենալ, և այդ նույն արարածը ռեստորանում, սպաների ներկայությամբ, հանկարծ «Մորակտցա՜ր եմ ուզում»։ Տվեցի մորակտցարը։ Համա վրեժխնդի՜ր կլինեմ։
― Հիշո՞ւմ ես, Լամբերտ, թե ինչպես էինք իրար հետ գինետուն գնում Մոսկվայում, ինչպես պատառաքաղով ծակեցիր ինձ այնտեղ, և մեկ էլ այն, որ դու այն ժամանակ հինգ հարյուր ռուբլի ունեիր։
― Այո, հիշում եմ։ Է՜հ, սատանան տանի, հիշո՜ւմ եմ։ Ես սիրում եմ քեզ... Հավատա։ Քեզ ոչ մեկը չի սիրում, համա ես սիրում եմ. միմիայն ես. հիշիր այս բանը... Այն չեչոտը, որ գալու է այնտեղ, խորամանկագույն ստահակ է. մի՛ պատասխանի նրան, եթե սկսի խոսել հետդ, իսկ եթե սկսի հարցեր տալ, անհեթեթ պատասխաններ տուր կամ լուռ մնա...
Այնուամենայնիվ, հուզվածության պատճառով ոչ մի բանի մասին հարցուփորձ չարավ ճանապարհին։ Ինձ համար նույնիսկ վիրավորական եղավ, որ նա այդքան վստահ է ինձ վրա և իմ կողմից անվստահություն չի կասկածում, թվում էր, թե նրան զբաղեցնում է այն տխմար միտքը, թե ինքը կհամարձակվի առաջվա նման հրամայել ինձ։ «Դրա հետ մեկտեղ նա ահավոր անգրագետն է»,― մտածեցի ռեստորան մտնելիս։
III
Այդ ռեստորանում՝ Մորսկոյում, եղել էի նաև առաջ՝ իմ զազրելի անկման ու փչացածության շրջանում, դրա պատճառով էլ տպավորությունս այդ սենյակ-սրահներից, սպասավորներից, ովքեր ուշադրություն էին դարձնում վրաս ու ճանաչում որպես ծանոթ հաճախորդի, ի վերջո տպավորությունս Լամբերտի բարեկամներից կազմված առեղծվածային սեղանակիցներից, ում շրջապատում հայտնվել էի անսպասելիորեն ու կարծես թե արդեն դրա անբաժանելի մասը դարձել, և, ամենակարևորը, այն աղոտ կանխազգացումից, թե կամովին գնում եմ ինչ-որ նողկալի բաների ընդառաջ և, անկասկած, կավարտեմ մի վատ արարքով, հենց այդ պատճառով Էլ վատ Էր տպավորությունս, և շուրջս տիրող անցուդարձն ասես խոցեց ինձ։ Եղավ մի պահ, որ քիչ մնաց հեռանայի, սակայն պահն այդ անցավ, ու ես մնացի։
«Չեչոտը», ումից այնպես վախենում էր Լամբերտը, ինձ համար անհայտ պատճառով, արդեն սպասում Էր մեզ։ Նա տխմար-գործնական տեսք ունեցող մարդկանցից Էր, որոնց տեսակն ատում եմ դեռևս մանկուց. քառասունհինգ տարեկան էր, միջին բոյի, մազերի մեջ ճերմակած թելիկներ, զզվելիորեն խնամքով սափրած երեսով ու կարճ խուզած, ուղիղ, ճերմակած այտամորուսները նրբերշիկի կտորների պես կպցրած անչափ տափակ ու չար երեսին։ Ինքնին հասկանալի է, որ նա տաղտկալի էր, լուրջ կերած, չխոսկան և, նմանատիպ մարդուկների սովորույթի համաձայն, նույնիսկ ամբարտավան չգիտես ինչու։ Նա ինձ զննեց շատ մեծ հետաքրքրասիրություն արտահայտող հայացքով ու չասաց որևէ բան, իսկ Լամբերտն այնքան տխմար էր, որ մեզ նստեցնելով միևնույն սեղանի մոտ, հարկ չհամարեց ծանոթացնել իրար հետ, և, ուրեմն, այդ մարդը կարող էր ինձ համարել Լամբերտին ուղեկցող բանսարկուներից մեկը։ Այդ երիտասարդներից (որ տեղ էին հասել համարյա թե մեզ հետ միաժամանակ) մեկնումեկի հետ ևս որևէ բան չխոսեց ամբողջ ճաշկերույթի ընթացքում, թեև երևում էր, որ ճանաչում է նրանց որոշ չափով։ Միայն Լամբերտի հետ էր խոսում ինչ-որ բանի մասին, այն էլ շշուկով, ավելի ստույգ՝ լոկ Լամբերտն էր խոսում, իսկ չեչոտը բավարարվում էր սոսկ կցկտուր, բարկացկոտ ու կտրական արտահայտություններ անելով։ Պահվածքը մեծամիտ էր, չարանենգ ու ծիծաղելի, մինչդեռ Լամբերտը, հակառակը, խիստ գրգռված էր և, հավանաբար, շարունակ հորդորում էր նրան, համոզելով, որ մասնակցի ինչ-որ գործարքի։ Մի անգամ ձեռս մեկնեցի դեպի կարմիր գինու շիշը, չեչոտը հանկարծ վերցրեց մեկ ուրիշը, որ խերեսով էր լցված, և մեկնեց ինձ, թեև մինչ այդ բառ անգամ փոխանակած չկար հետս։
― Փորձեք սա,― ասաց։ Այդ պահին գլխի ընկա, որ իմ մասին ամեն բան հայտնի է նրան՝ և՛ անունս, և՛ գլխովս անցած-դարձածը, միգուցե նաև այն, թե Լամբերտն ինչ հույսեր է կապել ինձ հետ։ Նորից դիվահար եղա այն մտքից, թե այդ մարդը կարող է ինձ համարել Լամբերտի ձեռի տակ ծառայողի մեկը, իսկ Լամբերտի դեմքին խիստ տխմար մի անհանգստություն հայտնվեց այն պահին, երբ չեչոտը նոր-նոր էր սկսում խոսել հետս։ Չեչոտը ևս նկատեց այդ անհանգստությունը և ծիծաղեց։ «Իրոք որ Լամբերտը կախում ունի բոլորից»,― մտածեցի այդ րոպեին ամբողջ հոգով ատելով նրան։ Այդպիսով, թեև մենք ճաշկերույթի ընթացքում շարունակ նստած մնացինք միևնույն սեղանի մոտ, բայց բաժանված էինք երկու խմբի։ Չեչոտն ու Լամբերտը՝ պատուհանին առավել մոտիկ, իրար դիմաց, իսկ ես՝ կեղտի մեջ կորած լողլողի կողքը, իմ դիմաց՝ Տրիշատովը։ Լամբերտը րոպեն մեկ շտապեցնում էր կերակրատեսակներ մատուցողին։ Երբ շամպայն մատուցեցին, նա հանկարծ դեպի ինձ մեկնեց իր գավաթը.
― Կենա՛ցդ, խփե՛նք,― ասաց ընդհատելով զրույցը չեչոտի հետ։
― Իսկ ինձ թույլ կտա՞ք գավաթս խփեմ ձեր գավաթին,― իր գավաթը սեղանի վրայով դեպի ինձ մեկնեց բարետես Տրիշատովը։ Շամպայնից առաջ նա ինչ-որ շատ մտահոգ էր ու լռակյաց։ Իսկ հիմարն այլևս բան չէր ասում, բայց շատ էր ուտում լուռումունջ։
― Հաճույքով,― պատասխանեցի Տրիշատովին։ Խփեցինք ու խմեցինք։
― Իսկ ես չեմ խմի ձեր կենացը,― հանկարծ իմ կողմը շրջվեց հիմարը,― ոչ այն պատճառով, թե ձեր մահն եմ ցանկանում, այլ այն պատճառով, որ դուք այսօր այլևս չխմեք այստեղ։― Ասաց մռայլորեն ու ծանրակշիռ։― Երեք գավաթը բավական է ձեզ։ Տեսնում եմ, որ շարունակ նայում եք անլվա բռունցքի՞ս,― շարունակեց՝ բռունցքը բարձրացնելով ու դնելով սեղանի վրա։― Ես սրան չեմ լվանում ու այդպես անլվա էլ Լամբերտին եմ տալիս վարձով՝ ուրիշների գլուխները ջարդելու համար այն հանգամանքներում, որոնք խիստ նրբին են Լամբերտի համար։― Այդ ասելիս հանկարծ բռունցքով այնպես ուժգին հարվածեց սեղանին, որ բոլոր ափսեներն ու գավաթները վեր թռան։ Մեզնից զատ այդ սրահում կային նաև չորս այլ սեղանների մոտ ճաշողներ, բոլորն էլ սպաներ և այլևայլ պարթև պարոններ։ Դա մոդայիկ ռեստորան էր. բոլորը մի պահ ընդհատեցին ասել-խոսելը և նայեցին դեպի մեր զբաղեցրած անկյունը. այո, երևում էր, որ վաղուց էինք ոմանց հետաքրքրասիրությունը շարժել մեր հանդեպ։ Լամբերտն ամբողջովին կարմրեց։
― Վա՛հ, նորի՜ց է սկսում։ Կարծեմ խնդրել էի, Նիկոլայ Սեմյոնովիչ, թե ինչպես պիտի պահեք ձեզ,― կատաղորեն շշնջաց Անդրեևի ականջին։ Վերջինս զննեց նրան երկարատև ու դանդաղասահ հայացքով.
― Ես չե՛մ ուզում, որ իմ նոր բարեկամ Dolgorowky-ն այսօր շատ խմի այստեղ։
Լամբերտն ավելի թունդ կարմրատակեց։
Չեչոտն ականջ էր դնում լուռ, բայց և նկատելի հաճույքով։ Ինձ համար անհայտ պատճառով նրան դուր եկավ Անդրեևի արարքը։ Միմիայն ես չէի հասկանում, թե ինչո՞ւ չպիտի խմեմ։
― Սրա ուզածը նորից փող կորզելն է։ Դուք կստանաք ևս յոթ ռուբլի, լսո՞ւմ եք, միայն թե թողեք հաց ուտենք, մի պախարակեք,― շշպռեց Լամբերտը կրճտացող ատամների արանքից։
― Ահա՜,― հաղթականորեն բառաչեց լողլող տխմարը։ Այս գոչյունն արդեն լիովին հիացրեց չեչոտին, վերջինս սկսեց ծիծաղել չարագույժ։
― Լսիր, դու արդեն շա՜տ ես...― անհանգստությամբ ու տառապալի ձայնով դիտողություն արավ Տրիշատովն իր ընկերոջը, ցանկանալով, հավանաբար, զսպել նրան։ Անդրեևը լռեց, բայց ոչ երկարատև, այդպիսին չէր նրա հաշվարկը։ Մեզնից հինգ քայլ հեռու դրված սեղանի մոտ ճաշում էին երկու պարոն և աշխույժ զրուցում էին։ Երկուսն էլ անչափ նուրբ տեսք ունեին և միջին տարիքի էին։ Մեկը բարձրահասակ ու շատ հաստլիկ, մյուսը նույնպես շատ հաստլիկ, բայց ցածրահասակ։ Փարիզի ներկա իրադարձությունների մասին էին խոսում լեհերեն։ Լողլող տխմարը վաղուց ի վեր նրանց էր նայում ու ականջ դնում հետաքրքրասիրությամբ։ Հավանաբար նրան ծիծաղելի թվաց ցածրահասակ լեհն իր կարճլիկությամբ, և նա տեղնուտեղը ատեց նրան լյարդախտով տառապող մաղձոտ մարդկանց սովորույթով, ում մոտ նման մի բան հանկարծակի է կատարվում նույնիսկ առանց որևէ առիթի։ Հանկարծ կարճահասակ լեհն արտասանեց դեպուտատ Մադյե դը Մոնժոյի անունը, բայց ըստ շատ լեհերի սովորույթի արտասանեց լեհերեն, այսինքն՝ շեշտը դրեց նախավերջին վանկի վրա և ստացվեց ոչ թե Մադյե դը Մոնժո՛, այլ Մադյե դը Մո՛նժո։ Տխմարին էլ հենց դա էր պետք։ Նա կտրուկ շրջվեց դեպի լեհերը ու, ձգվելով գոռոզաբար, հատ-հատ ու բարձրաձայն գոչեց հանկարծ, ասես հարց տալով.
― Մադյե դը Մո՞նժո։
Լեհերը կատաղորեն շրջվեցին նրա կողմը։
― Ձեզ ի՞նչ է պետք,― ահեղաձայն ռուսերենով գոռաց բարձրահասակ ու հաղթանդամ լեհը։
Dadais-ը փոքր-ինչ դադար տվեց։
― Մադյե դը Մո՞նժո,― կրկնեց հանկարծ սրահով մեկ, որևէ բացատրություն չտալով, ճիշտ այնպես, ինչպես ճաշկերույթից առաջ էր տխմարաբար կրկնում ինձ դիմելիս Dolgorowky?
Լեհերը վեր թռան։ Լամբերտը դուրս պրծավ իր տեղից, ուզեց նետվել Անդրեևի վրա, բայց, մի կողմ թողնելով նրան, նետվեց լեհերի մոտ և սկսեց ներումն խնդրել նվաստաբար։
― Դրանք խեղկատակներ, պանե, դրանք՝ խեղկատակներ,― արհամարհանքով կրկնում էր կարճլիկ լեհը՝ զայրույթից ամբողջովին կարմրատակած հաստլիկ գազարի պես։― Շուտով անկարելի դառնա այստեղ գալ։
Սրահում մյուսներն էլ սկսեցին շարժվել տեղերից, լսվում էր քրթմնջոց, բայց ավելի շատ ծիծաղ։
― Դո՛ւրս եկեք... խնդրեմ... Գնա՛նք,― մրմնջում էր Լամբերտը գլուխը լիովին կորցրած, ճգնելով սրահից մի կերպ դուրս հանել Անդրեևին։ Քննախույզ դիտելով Լամբերտին ու կռահելով, որ այդքան բանից հետո վերջինս չի հրաժարվի փող տալուց, Անդրեևը համաձայնեց դուրս գնալու առաջարկին։ Հավանաբար մեկ անգամ չէր նման անամոթ արարքով փող կորզել Լամբերտից։ Տրիշատովը ևս ուզեց վազել նրանց հետևից, բայց նայեց ինձ ու մնաց նստած։
― Ա՜հ, ի՜նչ զազրելի է,― քրթմնջաց բարալիկ մատիկներով ծածկելով աչքերը։
― Շա՛տ է զազրելի-ս,― շշնջաց չեչոտն այս անգամ արդեն չարացած տեսքով։
Այդ ընթացքում Լամբերտը վերադարձավ համարյա լիովին գույնը գցած և, ինչ-որ կտրուկ շարժումներ անելով, սկսեց շշուկով խոսել չեչոտի հետ։ Վերջինս այդ ընթացքում կարգադրեց սպասյակին, որ սուրճ բերի, իսկ Լամբերտի ասածը լսում էր խորշանքով, երևի ուզում էր շուտափույթ հեռանալ։ Այնուամենայնիվ, եդած-չեղածը սոսկ հասարակ երեխայություն էր։ Տրիշատովը վերցրեց իր սուրճի գավաթը, տեղափոխվեց ու նստեց մոտս։
― Շատ եմ սիրում նրան,― սկսեց այնպիսի անմիջական տեսքով, ասես շարունակ այդ մասին էր խոսել հետս։― Չեք պատկերացնի, թե որքան դժբախտ է Անդրեևը։ Ուտել-խմելու վրա է մսխել քրոջ օժիտը և իրենց ունեցած-չունեցածը, երբ ծառայում էր, ու տեսնում եմ, որ այժմ տառապում է։ Իսկ չլվացվելը հուսահատությունից է։ Համ էլ ահավոր արտառոց մտքերով է տարված, հանկարծ կվերցնի ու կասի, թե ինքը համ ստոր է, համ էլ ազնիվ, և այդ ամենը մի հաշիվ է, կասի, տարբերություն չկա, ու պետք չէ որևէ բան անել, կասի, ոչ բարի, ոչ չար, կամ թե չէ՝ միևնույն է. կարելի է և բարի բան անել, և չար. ամենից լավն էն է, որ պառկես քեզ համար, ամսով չհանես հագուստդ, ուտես-խմես ու քնես, ուրիշ ոչ մի բան։ Բայց, հավատացեք, հենց այնպես կասի։ Եվ իմաց կացեք, ես նույնիսկ կարծում եմ, որ նա այս շիլաշփոթը սարքեց այն բանի համար, որ ուզեց լիովին կապը խզել Լամբերտի հետ։ Դեռևս երեկ էր խոսում այդ մասին։ Կհավատա՞ք, արդյոք, երբեմն գիշերով, կամ էլ երբ երկար ժամանակ նստած է լինում մենակ, սկսում է լաց լինել, ու գիտե՞ք, երբ լալիս է, ապա մի ուրիշ ձևով, ոչ մեկն այդպես չի լալիս, կողբա ահավոր ձևով, կողբա ու, գիտե՞ք, դա ավելի խղճալի է... Համ էլ այդքան աժդահա և ուժեղ, ու հանկարծ այնպե՜ս կողբա։ Շա՜տ մեղք է, ճի՞շտ է։ Ուզում եմ փրկել իրեն, իսկ ինքս այնքա՜ն զազրելի եմ, մի կորած-մոլորած տղա. դուք չեք հավատա։ Դոլգոռուկի, կթողե՞ք գամ ձեզ մոտ, եթե երբևէ ուզենամ գալ։
― Օ՜հ, եկեք, ես նույնիսկ սիրում եմ ձեզ։
― Բայց ինչի՞ համար։ Լավ, շնորհակալ եմ։ Լսեք, մի֊մի գավաթ էլ խմենք։ Ինչևէ, ի՞նչ եմ ասում, լավ կլինի, որ դուք չխմեք։ Նա ձեզ ճշմարիտն ասաց, որ չի կարելի այլևս խմել։― Հանկարծ աչքով արավ խորհրդավոր կերպով։― Իսկ ես, այնուամենայնիվ, խմեմ։ Այժմ ինձ համար այլևս նշանակություն չունի, իսկ ես, հավատո՞ւմ եք, ինձ զսպել չեմ կարողանում ոչ մի բանում։ Ասեք ինձ, որ այլևս անթույլատրելի է ռեստորաններում ուտել-խմելս, և ես համաձայն եմ ցանկացած այլ տեղ գնալ, միայն թե ուտեմ-խմեմ։ Օհ, մենք անկեղծորեն ուզում ենք ազնիվ լինել, հավատացնում եմ ձեզ, սակայն շարունակ հետաձգում ենք։
Իսկ տարիներն անցնում են տարիներր լավագույն։
Իսկ նա, շատ եմ վախենում, երևի կախվի։ Կգնա ու բան չի ասի մարդու։ Այդպիսին է։ Այժմ բոլորն են կախվում, ի՜նչ իմանանք, միգուցե մեզ նմանները շա՞տ են։ Զորօրինակ ես իսկի չեմ կարող ապրել առանց ավելորդ փողի։ Ավելորդ փողն ինձ համար ավելի կարևոր է, քան՝ անհրաժեշտը։ Լսեք, երաժշտություն սիրո՞ւմ եք. ինքս անչափ սիրում եմ։ Երբ որ գամ, մի բան կնվագեմ ձեզ համար։ Շատ լավ դաշնամուր եմ նվագում, երկար ժամանակ եմ սովորել։ Լրջորեն եմ սովորել։ Եթե օպերա ստեղծագործեի, ապա, իմաց կացեք, կվերցնեի «Ֆաուստի» սյուժեն։ Շատ եմ սիրում այդ թեման։ Երևակայությամբս շարունակ մի տեսարան եմ ստեղծում տաճարում։ Գոթական տաճար է ներսից. խմբերգեր, հիմներ, մուտք է գործում Գրեթխենը և, իմաց կացեք, խմբերգերը միջնադարյան են, տասներորդ դարն է հնչում։ Գրեթխենը թախծում է, սկզբում խաղաղ, բայց և ահավոր, տառապագին ռեչիտատիվ է, իսկ խմբերգերը թնդում են մռայլ, զուսպ, անկարեկից.
Dies irae, dies ilia![97]
Ու հանկարծ սատանայի ձայնը, սատանայի երգը։ Նա անտես է, լոկ երգն է լսվում հիմներին զուգահեռ, հիմների հետ միասին, համարյա թե համընկնում է դրանց հետ, իսկ իրականում միանգամայն այլ բան է. երգը երկարատև է, անդադրում, տենոր Է, անպայման տենոր։ Սկսվում Է հանդարտ, մեղմ. «Հիշո՞ւմ ես, Գրեթխեն, դու դեռևս անմեղ, դեռևս երեխա, այս տաճարն էիր գալիս ուղեկցությամբ մորդ ու աղոթք թոթովում գրքով այն վաղեմի»։ Ու երգն ավելի է ուժգնանում, հնչում ավելի կրքոտ, ավելի սրընթաց, ձայները բարձրանում են. դրանցում արցունք կա, թախիծ կա անդադրում, անելանելի և, վերջապես, հուսահատությո՜ւն. «Օ՜հ, այլևս չկա՜ թողություն, Գրեթխե՜ն. այլևս թողություն չես ստանա այստեղ»։ Գրեթխենն ուզում է աղոթել, սակայն կրծքից լոկ ճիչեր են պոռթկում, գիտե՞ք, այնպես են պոռթկում, երբ ասենք, արցունքից դողէրոցք է լինում կրծքում։ Իսկ սատանայի երգը չի լռում, ավելի խորն է մխրճվում հոգում սուր սայրի նման, ավելի բարձր է հնչում ու հանկարծ խզվում է համարյա ճիչով. «Վե րջ ամեն ինչին, անիծյա՜լ է վերջդ»։ Գրեթխենը փուլ է գալիս ծնկներին, ափերն իրար սեղմում, ու հենց այդ պահին է նրա աղոթքը կարճատև, կիսառեչիտատիվ, բայց անաղարտ, չհղկված, վերին աստիճանի միջնադարյան, չորս տող, ընդամենը չորս տող. Ստրադելան ունի մի քանի այդպիսի ձայնանիշ ու վերջին հնչյունի հետ՝ ուշագնացությո՜ւն։ Իրարանցում է։ Բարձրացնում են նրան, տանում, և այդ պահին հանկարծ մի ամպրոպաձայն խմբերգ։ Որպես ձայների հարված, ոգեշունչ, հաղթական, ճնշող խմբերգ՝ մեր Դորի-նո-սի-մա չին-մի-ի նման մի բան. այնպես, որ ամեն բան կորչի հիմն ի վեր. և ամեն բան վեր է ածվում ոգեշունչ, ցնծալի, համընդհանուր մի կանչի. «Hossanna!»[98], որպես համայն տիեզերքի հիացմունքի ճիչ։ Մինչդեռ նրան տանում են, և վարագույրն իջեցնելու պահն է։ Ոչ, գիտե՞ք, թե ի՛նչ կասեմ, եթե կարողանայի կանեի։ Սակայն այժմ անկարող եմ՝ որևէ բան անելու համար, սոսկ երազում եմ շարունակ։ Երազում եմ, շարունակ երազում, ամբողջ կյա նքս է դարձել երազանք. գիշերով էլ եմ երազում։ Ա՜խ, Դոլգոռուկի, կարդացե՞լ եք Դիքքենսի «Հնությանց տաղավարը»։
― Կարդացել եմ, հետո ի՞նչ։
― Հիշո՞ւմ եք... Կացեք, մի գավաթ էլ խմեմ, հիշո՞ւմ եք այն տեղը վերջում, երբ նրանք՝ այն խելագար ծերունին ու տասներեքամյա հմայիչ աղջնակը՝ թոռնուհին, իրենց աներևակայելի փախուստից ու դեգերումներից հետո, վերջապես ապաստան են գտնում Անգլիայի ծայրամասում գտնվող ինչ-որ անկյունում, ինչ-որ գոթական տաճարի մոտ, և աղջնակն այնտեղ ինչ-որ աշխատանք է ստանում, տաճարն է ցույց տալիս այցելուներին... Եվ ահա մի անգամ, երբ արեգակը մայր է մտնում ու տաճարի զավթում կանգնած, արեգակի վերջին ճառագայթներով ամբողջովին ողողված այդ երեխան մանկական զարմացկոտ հոգու խաղաղ ու մտասույզ հայեցումով նայում է մայր մտնող արեգակին որպես մի հրաշագործության, քանզի երկուսն էլ ասես հրաշագործություն լինեին, արեգակը որպես Աստծո մտքի, իսկ տաճարը մարդկայինի... ճիշտ չէ՞։ Օ՛հ, անկարող եմ արտահայտել այդ բանը, սակայն Աստված սիրում է լոկ երեխաների շուրթերից լսել այդպիսի մտքեր... Իսկ այդ պահին աղջկա մոտ սանդուղքի վրա, այն խելագար ծերունին է պապը, որ քարացած հայացքով նայում է թոռնուհուն... Գիտեք, այդտեղ՝ Դիքքենսի նկարագրած այդ տեսարանում, բացարձակապես չկա մի առանձին բան, բայց դա չեք մոռանա հավիտյանս, և այդ զգացումն Է մնացել ամբողջ Եվրոպայում. ինչո՞ւ։ Ահա թե ինչն է հրաշալին։ Դա է անաղարտությունը։ է-է, չգիտեմ, թե ինչ կա դրանում, սակայն հրաշալի է։ Գիմնազիայում մի գլուխ վեպեր էի կարդում։ Գիտե՞ք, քույր ունեմ գյուղում, ընդամենը մեկ տարով մեծ ինձնից... Օ՛հ, այժմ այնտեղ վաճառված է եղած-չեղածը, և բան չի մնացել գյուղից։ Նրա հետ նստել էինք հին լորենիների տակ ու այդ վեպն էինք կարդում, և արևն էլ մայր էր մտնում, ու հանկարծ վերջ տվինք կարդալուն ու ասացինք իրար, որ մենք նույնպես կլինենք բարի, նույնպես հրաշալի, այն ժամանակ պատրաստվում էի համալսարան ընդունվելու համար և... Ա՜խ, Դոլգոռուկի, գիտե՞ք, ամեն մեկս իր հուշերն ունի...
Եվ հանկարծ ուսիս խոնարհեց իր գեղեցիկ գլուխն ու լաց եղավ։ Շատ ու շատ խղճացի իրեն։ Ճիշտ է, գինի շատ էր խմել, բայց այնպես անկեղծորեն, այնպես եղբայրաբար էր խոսում հետս և այնպիսի զգացմունքով... Այդ պահին հանկարծ մի ճիչ լսվեց դրսից և ձեռքով ուժգին թակեցին մեր մոտի պատուհանը (այնտեղ առաջին հարկի պատուհանները միաշրջանակ են, մեծ, այնպես որ կարելի է թակել դրսից)։ Դա դուրս արված Անդրեևն էր։
― Ohe, Lambert! Où est Lambert? As-tu vu Lambert?,― լսվում էր նրա վայրիվերո գոռգոռոցը։
― Ահ, նա դեռ այստեղ է։ Ուրեմն, չի՞ հեռացել,― գոչեց իմ բարետես տղան, պոկվելով տեղից։
― Հաշիվը,― նետեց Լամբերտը կրճտացող ատամների արանքից։ Նույնիսկ ձեռներն էին դողում չարությունից, երբ սկսեց վճարել, բայց չեչոտը թույլ չտվեց, որ իր փոխարեն ևս վճարի։
― Իսկ ինչո՞ւ,― զարմացավ Լամբերտը։― Չէ՞ որ ե՛ս եմ հրավիրել ձեզ, չէ՞ որ դուք ընդունեցիք հրավերը։
― Ոչ, թույլ տվեք,― իր դրամապանակը հանեց չեչոտը և, հաշվելով իր բաժինը, առանձին վճարեց։
― Նեղացնում եք, Աեմյոն Սիդորիչ։
― Այդպե՛ս եմ կամենում-ս,― կտրական պատասխան տվեց Աեմյոն Սիդորովիչը և, վերցնելով շլյապան, հրաժեշտ չտալով որևէ մեկին, մեն-մենակ դուրս ելավ։ Լամբերտը փողը նետեց սպասյակին և փութով վազեց հեռացողի հետևից, շփոթությունից մոռացության տալով նույնիսկ ինձ։ Ես ու Տրիշատովը դուրս ելանք բոլորից հետո։ Անդրեևը հեռագրասյան պես տնկվել էր ելքի դռան մոտ և Տրիշատովին էր սպասում։
― Ստահա՛կ,― չհամբերեց Լամբերտը։
― Դեհ, դեհ,― մռնչաց Անդրեևը և ձեռի մի շարժումով ցած գցեց Լամբերտի կլորիկ շլյապան, որը գլորվեց մայթով։ Նվաստացած Լամբերտը նետվեց բռնելու այն։
― Vingt cing roubles![99],― Անդրեևը Տրիշատովին ցույց տվեց մի թղթադրամ, որ Լամբերտից էր կորզել դրանից առաջ։
― Բավ է,― գոռաց Տրիշատովը։― Ի՜նչ ես մի գլուխ կռիվ գցում... Ինչի՞ համար ես պլոկել քսանհինգանոցը։ Նա ընդամենը յոթը պիտի տար։
― Ինչի համա՞ր։ Նա խոստացել էր, թե մենք առանձին կճաշենք, աթենացի կանանց հետ, համա կանանց փոխարեն չեչոտին մատուցեց, բացի դրանից ես կուշտ չկերա ու սառնամանիքի տակ փետացա տասնութ ռուբլու չափով։ Յոթն էլ պարտավոր էր տալ. ահա և քեզ քսանհինգ ռուբլի։
― Երկուսդ էլ չքվեք գրողի ծոցը,― աղաղակեց Լամբերտը,― երկուսիդ էլ կվռնդեմ ու կծալեմ...
― Լամբե՛րտ, ես վռնդում եմ ձեզ, ծալո՜ւմ,― գոռաց Անդրեևը։― Adieu, mon prince[100],― շարունակեց ֆրանսերեն, դիմելով ինձ,― այլևս գինի չխմեք։ Պետյա, մարշ։ Ohe, Lambert! Ou est Lambert? As-tu vu Lambert?,― վերջին անգամ մռնչաց Լամբերտի երեսին՝ հեռանալով մեծ-մեծ քայլերով։
― Ուրեմն, կարելի՞ է գալ ձեզ մոտ,― թոթովեց Տրիշատովը, դիմելով ինձ, և շտապեց ընկերոջ հետևից։
Մնացինք ես ու Լամբերտը։
― Դե՛հ... գնա՜նք,― ծոր տվեց, ասես դժվարությամբ շնչելով և կարծես թե նույնիսկ խելքը թռցրածի պես։
― Ո՞ւր գնամ։ Ոչ մի տեղ չեմ գա քեզ հետ,― փութով գոռացի մարտահրավերի պես։
― Ինչպե՞ս թե,― վախից ցնցվեց նա՝ միանգամից սթափվելով։― Ախր ես սպասում էի, թե երբ ենք մնալու երկուսով։
― Համ էլ ո՞ւր պիտի գնանք։― Խոստովանեմ՝ գլուխս դժժում էր երեք գավաթ շամպայն և երկու ըմպանակ խերես խմելուց հետո։
― Այստե՛ղ, ահա այստե՛ղ, տեսնո՞ւմ ես։
― Այդ տեղի ճակատին, ինչպես տեսնում եմ, գրված է «Թարմ ոստրե»։ Ու գեշ հոտ է փչում այդ տեղից։
― Ճաշկերույթից հետո է թվում այդպես, սա Միլյուտինյան վաճառատունն է. չես ուզի ոստրե՝ չենք ուտի, շամպայն կտամ քեզ...
― Չե՛մ ուզում։ Ուզում ես հարբեցնե՜լ ինձ։
― Այդ նրա՜նք են լցրել ականջդ, ձե՜ռ են առել քեզ։ Դու էլ հավատացել ես սրիկաներին։
― Ո՛չ, Տրիշատովը սրիկա չէ։ Համ էլ կարող եմ առանց որևէ խորհրդի ևս զգույշ լինել, ահա թե ի նչ կասեմ։
― Ուրեմն, այդքան հաստատակա՞մն ես։
― Այո, ավելի, քան դու, քանի որ դու ստրկանում ես առաջին իսկ պատահածի առջև։ Պախարակեցի՜ր մեզ, հետին ծառայի պես ներողություն էիր հայցում լեհերից։ Երևում է, որ հաճախ ես ծեծ կերել գինետներում։
― Բայց չէ՞ որ մենք պետք է խոսեինք, հիմա՛ր,― գոռաց այնպիսի ատելախառն անզսպությամբ, որը համարյա թե նշանակում էր. «Դո՞ւ էլ ես թեքվում իրենց կողմը»։― Վախենո՞ւմ ես, ինչ է։ Դու իմ բարեկա՞մն ես, թե՞ ոչ։
― Քո բարեկամը չեմ, իսկ դու խաբեբա ես։ Գնանք զուտ այն բանի համար, որ չկարծես թե վախենում եմ քեզնից։ Ա՜հ, ինչ զազրելի հոտ է փչում, նեխա՜ծ պանրի հոտ։ Զզվելի է։
Գլուխ վեցերորդ
I
Նորից եմ խնդրում հիշեք, որ գլուխս դժժում էր որոշ չափով, այլապես ուրիշ կերպ կխոսեի ու կվարվեի։ Հիշյալ վաճառատան խորքի սենյակում իրոք որ հնարավոր էր ոստրե ուտել, և մենք նստեցինք անտանելի կեղտոտ սփռոցով ծածկված փոքրիկ սեղանի մոտ։ Լամբերտը շամպայն պահանջեց, ոսկեգույն պաղ խմիչքով լեցուն գավաթ հայտնվեց դեմս, որ ինձ էր նայում գայթակղիչ փայլով, սակայն ես վրդովված էի։
― Գիտե՞ս ինչ, Լամբերտ, ամենից շատ ինձ համար վիրավորական է այն, որ կարծում ես, թե այժմ էլ կարող ես ինձ ենթարկել կամքիդ, ինչպես Տուշարի մոտ ապրելիս, այն դեպքում, երբ ինքդ այստեղ ստրկանում ես ամենքի առաջ։
― Հիխմար։ Է՛հ, խմենք։
― Չես բարեհաճում նույնիսկ ձևացնել ինձ մոտ. գոնե թաքցնեիր, որ ուզում ես հարբեցնել ինձ։
― Ստում ես, համ էլ արդեն հարբած ես։ Հարկավոր է էլի խմել, և սիրտդ կբացվի։ Դե՛հ, վերցրո՛ւ գավաթդ, վերցրո՛ւ։
― Ի՞նչ ես վրա տալիս վերցրու հա վերցրու։ Ես կհեռանամ ու պրծավ գնաց։
Եվ իրոք ուզեցի վեր կենալ։ Նա խիստ բարկացավ։
― Տրիշատո՜վն է լցրել ականջդ, տեսա ոնց էիք քչփչում այնտեղ։ Կնշանակի հիխմար ես։ Ալֆոնսինան զզվում է անգամ նրա մոտենալուց... Նողկալի արարած է նա։ Կպատմեմ քեզ, թե ինչացու է։
― Արդեն ասել ես։ Սի գլուխ միայն Ալֆոնսինան հա Ալֆոնսինան. անչափ նեղմիտ ես։
― Նեղմի՞տ,― չէր հասկանում Լամբերտը։― Նրանք հիմա գնացած կլինեն չեչոտի մոտ։ Ահա թե ինչ։ Ահա թե ինչու վռնդեցի։ Անազնիվ են։ Այդ չեչոտը չարագործ է և կփչացնի նրանց։ Իսկ ես պահանջում էի, որ միշտ վայելուչ պահեն իրենց։
Նստեցի տեղս՝ ինքնաբերաբար վերցնելով գավաթը և կում անելով։
― Կրթությամբ անհամեմատ բարձր եմ քեզնից,― ասացի։ Բայց նա արդեն ուրախ էր, որ կրկին նստել էի տեղս, և անմիջապես լրացրեց գավաթիս պարունակությունը։
― Չէ՞ որ վախենում ես նրանցից,―շարունակում էի գրգռել նրան (և այդ ժամանակ ինքս իրենից ավելի զազրելի էի)։― Անդրեևը ցած գցեց գլխարկդ, իսկ դու դրա համար քսանհինգ ռուբլի տվեցիր իրեն։
― Տվեցի, համա տեղը կհանե՛մ։ Նրանք ապստամբում են, համա ես կոլորեմ վզերը...
― Չեչոտը շատ է անհանգստացնում քեզ։ Գիտե՞ս, ինձ թվում է, թե հիմա միայն ես եմ մնացել քո մերձավորներից։ Հիմա հույսդ միայն ինձ վրա ես դնում, չէ՞։
― Այո, Արկաշա, այդպես է. միայն դու մնացիր հավատարիմ բարեկամ, լա՛վ ասացիր դա,― թպպացրեց ուսիս։
Ինչպե՞ս վարվեի այդ կոշտուկոպիտ մարդու հետ. լիովին տգետ էր և հեգնանքն ընդունեց որպես խրախուսանք։
― Եթե բարի ընկեր լինեիր, Արկադի, կկարողանայիր ինձ ազատել վատ բաներից,― շարունակեց փաղաքշանքով նայելով վրաս։
― Ինչո՞վ կկարողանայի։
― Ինքդ գիտես ինչով։ Առանց ինձ ոնց որ հիխմար լինես և վայ թե հիխմար էլ մնաս, մինչդեռ ես քեզ երեսուն հազար կտայի, և մենք կկիսեինք, ու դու գիտես՝ ինչպես։ Լավ, ո՞վ ես դու. տե՛ս, ոչ մի բան չունես ոչ անուն, ոչ ազգանուն ու այդ վիճակումդ միանգամից այդքան մեծ պատառ. այդքան փող ունենալուց հետո կիմանաս, թե ինչպես սկսես գործունեություն ծավալել։
Պարզապես ապշած էի այդքան պարզունակ մոտեցումից։ Հաստատ ենթադրում էի, թե կսկսի խորամանկել, մինչդեռ նա սկսեց ուղղակի, տղայաբար՝ այդքան պարզունակ։ Վճռեցի մինչև վերջ լսել մեծահոգաբար և... ահավոր հետաքրքրասիրությունից դրդված։
― Գիտե՞ս ինչ, Լամբերտ, դու չես հասկանա այդ բանը, բայց ես կլսեմ, թե ինչ ես ասում, քանի որ մեծահոգի եմ,― հայտարարեցի հաստատակամորեն ու նորից կուլ տվեցի գավաթիս պարունակությունից։ Լամբերտը տեղնուտեղը լրացրեց պռնկեպռունկ։
― Ահա թե ինչ, Արկադի, եթե Բյորինգի նման մեկը համարձակվեր հայհոյել ինձ և խփել դամայի ներկայությամբ, ում պաշտում եմ, ապա չգիտեմ, թե ինչ կանեի։ Մինչդեռ դու կուլ տվեցիր այդպիսի անպատվությունը և ես զզվում եմ քեզնից, դու քը՛րջ ես։
― Ինչպե՜ս ես համարձակվում ասել, թե Բյորինգը հարվածել է ինձ,― գոռացի կարմրելով,― ավելի շուտ ես եմ հարվածել իրեն, ոչ թե նա ինձ։
― Ո՛չ. ինքն է հարվածել քեզ, և ոչ թե դու նրան։
― Բստրո՜ւմ ես. համ էլ նրա ոտն էի ճզմել։
― Բայց նա քեզ դեն շպրտեց ձեռքի հարվածով և կարգադրեց ծառաներին, որ քեզ տանեն քարշ տալով... Իսկ դաման նստած էր կառքում, նայում էր այնտեղից ու ծիծաղում քեզ վրա. գիտեր, որ հայր չունես ու կարելի է վիրավորել քեզ։
― Չգիտեմ, Լամբերտ, մենք տղայական խոսակցություն ենք վարում, որից ես ամաչում եմ։ Դու ուզում ես գրգռել ինձ, դրա համար էլ բերանդ շաղ ես տալիս այդպես կոշտուկոպիտ ու բացեիբաց, ինչպես մի ինչ-որ տասնվեց տարեկանի հետ խոսելիս։ Խոսքներդ մեկ եք արել Աննա Անդրեևնայի հետ,― գոռացի՝ չարությունից դողալով ու ինքնաբերաբար շամպայն կուլ տալով։
― Աննա Անդրեևնան աճպարար է։ Քեզ էլ կֆռռացնի, ինձ էլ, ամբողջ աշխարհն էլ։ Ես սպասում էի քո գալուն, քանի որ դու ավելի լավ գլուխ կհանես մյուս դամայից։
― Ո՞ր մեկից։
― Madam Ախմակովայից։ Ամեն բան գիտեմ։ Ինքդ ես ասել, որ նա վախենում է մոտդ գտնվող նամակից։
― Ո՞ր նամակից... բստրում ես,― քրթմնջում էի շվարած։― Դու տեսնվե՞լ ես իր հետ։
― Տեսնվել եմ։ Լավիկն է։ Très belle[101], վատ ճաշակ չունես։
― Գիտեմ, թե ինչպես ես տեսնվել, չես համարձակվել անգամ խոսել հետը, և ես ուզում եմ, որ իր մասին ևս չհամարձակվես խոսել։
― Դեռ փոքր ես, իսկ նա ծիծաղում է վրադ, ահա թե ինչ։ Իր նման մի առաքինություն էլ Մոսկվայում ունեինք, ո՜նց էր ցցում քիթը, համա հենց որ սպառնացինք, թե ամեն բան ջրի երես կհանենք, սկսեց այնպես դողդողալ, տեղնուտեղը ենթարկվեց հլու հնազանդ, մենք էլ համ էն վերցրինք իրենից, համ էլ՝ էն. համ փողը, համ էլ՝ էն բանը, հասկանում ես, չէ՞։ Հիմա էլ սա է անմատչելի խաղում հասարակության աչքին, թուհ, չար սատանա, ո՜նց է ճախրում երկինքներում։ Համա որ տեսնեիր, թե էն Մոսկվայինին... Էն բանը... ի՜նչ տեսակ պուճախում արեցինք։ Դեռ խելքը գլխին չես տեսել կյանքը, այլապես կիմանայիր, թե ինչ տեսակ պուճախներից չեն խորշում դրանց նմանները...
― Մտածել եմ այդ մասին,― խեթեցի անզուսպ։
― Մինչև եղունգների ծայրը փչացած են դրանք, դեռ չգիտես, թե ինչի են ընդունակ։ Ալֆոնսինան ապրել է մի այդպիսի տան մեջ, այնպե՜ս էր զզվում։
― Մտածել եմ այդ մասին,― կրկնեցի։
― Համա երբ որ քեզ խփում են, դու խղճում ես...
― Դու սրիկա ես, Լամբերտ, անիծյալ ես,― գոռացի, հանկարծ կռահելով, թե խոսքն ո՜ւր է խփում, ու դողալով։― Ամեն բան տեսել եմ երազում, կանգնած էիր դու, մեկ էլ Աննա Անդրեևնան... Օ՜հ, անիծյալ։ Մի՞թե կարծում էիր, թե ես այդպիսի ստահակ եմ։ Չէ՞ որ երազում էի տեսնում այն պատճառով, քանի որ գիտեի՝ խոսք կբացես այդ մասին։ Եվ վերջապես, չի կարող պատահել, որ դու հենց այնպես խոսես իմ և այդ բաների մասին։
― Մի սրա՜ն տեսեք, ոնց է բարկանում,― ծըթծըթացրեց լեզվով, ծիծաղելով ու հրճվելով։― Լավ, Արկաշա, ախպերս, հիմա ես իմացա ամեն բան, ինչը որ պետք է ինձ։ Հենց դրա համար էի սպասում քեզ։ Լսիր, բանից պարզվում է, որ սիրում ես այդ դամային և ուզում ես վրեժ լուծել Բյորինգից. ահա թե ինչ պիտի իմանայի։ Միշտ հենց այդպես էլ կասկածում էի, երբ սպասում էի այստեղ՝ մոտս գալուդ։ Ceci pose, cela change la question[102]։― Եվ ավելի լավ, քանի որ նա էլ քեզ է սիրում։ Ուրեմն, ամուսնացիր անհապաղ, այդպես ավելի լավ կլինի։ Այլ կերպ չես էլ կարող վարվել, ոտդ ամենահուսալի ճանապարհի վրա է։ Իսկ հետո չմոռանաս, որ ինձ նման բարեկամ ունես, որին կարող ես նույնիսկ հեծնել ու քշել։ Հենց այդ բարեկամն էլ կաջակցի քեզ ու կամուսնացնի, Արկաշա, հողի տակից անգամ կճարեմ ամեն բան։ Իսկ հետագայում ընկերոջդ մի երեսուն հազար կնվիրես իր քաշած չարչարանքի դիմաց, հա՞։ Աջակցելը՝ կաջակցեմ, չկասկածես։ Նման բաների մեջ ամեն մի նրբություն գիտեմ, և օժիտն էլ անմնացորդ կտան քեզ, և դու մեծահարո՜ւստ մարդու գործունեություն։
Թեև գլուխս պտտվում էր, դարձյալ ապշանքով նայեցի Լամբերտին։ Նա լուրջ էր, սթափ, համ էլ սթափն ու անսթափը չէր կարևորը, այլ՝ այն, որ նա, ինչպես պարզ տեսնում էի, համոզված էր, թե հնարավոր է ամուսնացնել ինծ, և այդ մտահղացումն ընդունում էր հրճվանքով։ Միանգամայն հասկանալի պատճառով տեսնում էի նաև այն, որ նա որսում է ինձ որպես մի մանչուկի (երևի դրանից առաջ էլ էի տեսնում), սակայն ամուսնության վերաբերյալ միտքն այնպես շամփրեց ինձ, թեև զարմանում էի, թե Լամբերտն ինչպե՜ս կարող է հավատալ նման մի ցնորքի, այնպե՜ս շամփրեց, որ ամենայն ուժգնությամբ սկսեցի հավատալ դրան, միաժամանակ ոչ մի ակնթարթ չկորցնելով այն սթափ գիտակցությունը, որ նման բան, ինչ խոսք, ոչ մի կերպ չի կարող իրագործվել։ Այդ ամենը համատեղվեց ինչ-որ կերպ, այսինքն ամուսնանալուս հնարավորությունը և անհնարինությունը։
― Մի՞թե դա հնարավոր է,― թոթովեցի։
― Ինչո՞ւ չէ։ Փաստաթուղթը ցույց կտաս իրեն, ինքը կվախենա և կամուսնանա հետդ, որպեսզի չկորցնի այնքան փողը։
Վճռեցի չկասեցնել Լամբերտին իր ստորությունները շարադրելիս, քանի որ մի այնպիսի պարզամտությամբ էր դրանք փռում իմ առջև, որ չէր էլ կասկածում, թե կարող եմ հանկարծ վրդովվել, միաժամանակ ծամծմելով մզմզացի, թե չէի ուզենա ամուսնանալ ճնշում գործադրելու միջոցով։
― Ոչ մի կերպ չեմ ուզում ճնշում գործադրել։ Ինչպե՞ս ես կարողանում լինել այդքան ստոր, որ նման բան ես ենթադրում իմ վերաբերյալ։
― Էվոնա՜ն։ Չէ՞ որ նա իր ոտով կգա դուռդ, ոչ թե դու կգնաս իր դուռը, այլ ինքը քո. վախից կգա։ Համ էլ այն պատճառով կգա, որ սիրում է քեզ,― տեղը բերեց մոռացության տված ամենակարևոր բանը։
― Բստրո՜ւմ ես։ Ծիծաղում ես վրաս։ Ի՞նչ գիտես, թե սիրում է։
― Առանց այլևայլության։ Գիտեմ։ Աննա Անդրեևնան էլ է այդպես ենթադրում։ Ես քեզ ասում եմ լրջորեն և զուտ ճշմարտությունը, որ Աննա Անդրեևնան էլ է այդպես ենթադրում։ Եվ հետո, երբ գաս մոտս, կպատմեմ, ու կտեսնես, որ սիրում է։ Ալֆոնսինան եղել է Ցարսկոյում, նա էլ է իմացել այնտեղ...
― Ի՞նչ կարող էր իմանալ այնտեղ։
― Արի գնանք մոտս, թող ինքը պատմի քեզ, և դա հաճելի կլինի քեզ համար։ Ումի՞ց ես պակաս։ Գեղեցիկ ես, դաստիարակված...
― Այո, դաստիարակված եմ,― շշնջացի հազիվ շունչ առնելով։ Սիրտս թմբկարահում էր և, անշուշտ, դրա պատճառը միայն խմածս գինին չէր։
― Գեղեցիկ ես, լավ հագնված։
― Այո, լավ եմ հագնված։
― Եվ բարի ես...
― Այո, բարի եմ։
― Էլ ինչո՞ւ չպիտի համաձայն լինի։ Իսկ Բյորինգը, առանց օժիտացու փողի չի ամուսնանալու հետը, իսկ դու կարող ես Էվոնային զրկել այդ օժիտացու փողից, նա էլ կվախենա, դու էլ կամուսնանաս ու հենց դրանով էլ քո հին վրեժը կլուծես Բյորինգից։ Չէ՞ որ ինքդ էիր ինձ ասում քո բերանով այն երեկո, սառնամանիքի տակ փայտանալուցդ հետո, թե էվոնան սիրում է քեզ։
― Մի՞թե ասել եմ նման բան։ Հավանաբար, չեմ ասել։
― Ո՜չ. հենց այդպե ս էլ ասացիր։
― Զառանցել եմ։ Հավանաբար, հենց այդ ժամանա՞կ եմ քեզ ասել փաստաթղթի մասին։
― Այո, ասացիր, թե մոտդ մի այդպիսի նամակ կա, ես էլ մտածեցի թե որ այդպիսի նամակ կա, էլ ինչո՞ւ է ձեռից բաց թողնում իր ոտով մոտը եկած բախտը։
― Ցնո՜րք ես դուրս տալիս, և ես բնավ էլ այնքան տխմար չեմ, որ հավատամ,― քրթմնջացի։― Նախևառաջ տարիքի տարբերությունը, իսկ երկրորդը՝ ես չունեմ որևէ ազգանուն։
― Մեկ է, կուզենա, չի կարողանա չուզել, երբ այդքան փող է կորցնելու, ես կդասավորեմ այդ գործը։ Համ էլ սիրում է քեզ։ Ինքդ էլ գիտես, որ ծեր իշխանը լավ է տրամադրված քո հանդեպ, գիտե՞ս, թե ինչ ծանոթություններ կարող ես հաստատել իշխան աներոջ հովանավորությամբ, իսկ ինչ վերաբերում է ազգանուն չունենալուդ, ապա ներկայումս մարդիկ նման բանի կարիք չունեն այլևս, փողը ձեռդ գցեցիր թե չէ, առաջ կգնաս, միշտ առաջ ու մի տասը տարուց հետո կդառնաս այնպիսի միլիոնատեր, որ ամբողջ Ոուսիան կճարճատի. այն ժամանակ այլևս ինչիդ է հարկավոր անունդ կամ ազգանունդ։ Ավստրիայում կարող ես բարոնի տիտղոս գնել։ Հենց որ ամուսնանաս, ամեն բան բուռդ հավաքիր։ Մի լավ ցույց տուր դրանց։ Եթե կինը սիրում է, ապա սիրում է նաև, որ իրեն պահեն բռի մեջ։ Կինը սիրում է, որ տղամարդը բնավորություն ցույց տա։ Իսկ դու, հենց որ նրան վախեցնես նամակով, ուրեմն, հենց այդ պահից, հենց դրանով էլ ցույց տված կլինես բնավորությունդ։ «Ահ,― կհառաչի հիացմունքով,― այդքան երիտասարդ է, համա բնավորություն ունի»։
Նստած էի խելքս թռցրածի պես։ Ոչ մեկի մոտ չէի նվաստանա այդքան տխմար խոսակցության աստիճանի։ Բայց այդ պահին ինչ-որ մի անուշ ծարավ էր մղում ինձ շարունակելու ունկնդրողի դերը։ Համ էլ Լամբերտն այնքան տխմար էր ու ստոր, որ անկարելի էր ամաչել նրանից։
― Ոչ, Լամբերտ, գիտե՞ս ինչ,― ասացի,― շատ անհեթեթ բան ես ասում, դրա համար էի ասում, որ ընկերներ ենք և իրարից ամաչելու բան չունենք, սակայն մեկ ուրիշի մոտ ոչ մի գնով չէի նվաստանա։ Եվ կարևորն այն է, թե ինչո՞ւ ես այդպես հաստատում, որ նա սիրում է ինձ։ Հենց նոր շատ լավ ասացիր կապիտալի մասին, բայց իմաց կաց, Լամբերտ, դու չես ճանաչում բարձրաշխարհիկ հասարակությունը, նրանց մոտ ամեն բան հիմնվում է ամենանահապետական, այսպես ասած՝ տոհմական հարաբերությունների վրա, այնպես որ այժմ, քանի դեռ Էվոնան ծանոթ չէ իմ վարքուբարքին և այն բանին, թե ինչի կարող եմ հասնել կյանքում, առայժմ ամոթալի կհամարի ինձ հետ ամուսնանալը։ Սակայն քեզնից չեմ թաքցնի, որ այս գործում իսկապես կա մի այնպիսի հանգամանք, որի վրա կարելի է հույս դնել։ Իմացած եղիր, որ նա կարող է ինձ հետ ամուսնանալ երախտագիտության դրդումով, քանի որ ես նրան ազատած կլինեմ մի անձնավորության ատելությունից։ Իսկ նա վախենում է այդ անձնավորությունից։
― Ահ, հո՞րդ մասին ես ասում։ Հայրդ շա՞տ է սիրում նրան, ինչ է,― ցնցվեց Լամբերտը մի արտասովոր հետաքրքրասիրությամբ։
― Օհ, ո՜չ,― գոռացի,― ինչ ահավորն ես և ինչքա՜ն տխմար, Լամբերտ։ Եթե Վերսիլովը սիրեր նրան, այդ դեպքում մի՞թե կարող էի նրա հետ ամուսնանալու ցանկություն ունենալ։ Ամեն դեպքում չէ՞ որ հայր ու որդու հարց է. չէ՞ որ ամոթալի բան կլիներ։ Վերսիլովը մորս է սիրում, մորս, և աչքովս եմ տեսել, թե ինչպես է գրկել մորս, առաջ ես էլ էի կարծում, թե նա Կատերինա Նիկոլաևնային է սիրում, բայց այժմ պարզ կերպով իմացա, որ նա Կատերինա Նիկոլաևնային միգուցե սիրել է ժամանակին, բայց այժմ վաղուց է ատում... և ուզում է վրեժխնդիր լինել, և Կատերինա Նիկոլաևնան էլ վախենում է, քանի որ, ասեմ քեզ, Լամբերտ, հայրս անչափ սարսափելի է դառնում, երբ վրեժխնդիր է լինում։ Դառնում է համարյա թե խելագար։ Երբ չարանում է, իրեն նետում է ուր որ պատահի։ Դա վաղեմի գերդաստանում ընդունված թշնամանքից է՝ հանուն ինչ-որ վեհ սկզբունքների։ Մեր ժամանակներում թքած ունեն ամեն մի համամարդկային սկզբունքի վրա, այժմ ոչ թե համամարդկայինն է կարևորվում, այլ՝ անձնականը։ Ահ, Լամբերտ, բան չես հասկանում։ Սարսափելի անգրագետն ես։ Հիշո՞ւմ ես, թե ինչպես էիր ծեծում ինձ։ Գիտե՞ս, որ այժմ ես քեզնից ուժեղ եմ։
― Գնանք մոտս, Արկաշա։ Նստենք ամբողջ իրիկուն ու մի շիշ էլ խմենք, իսկ Ալֆոնսինան կերգի կիթառ նվազելով։
― Ոչ, չեմ գա։ Լսիր, Լամբերտ, մի «գաղափար» ունեմ։ Եթե բանը գլուխ չգա ու չամուսնանամ, ապա կզբաղվեմ այդ գաղափարով, բայց դու ստոր արարած ես։ Կտամ քեզ երեսուն հազարը, թող այդպես լինի, համա ես քեզնից մաքուր եմ ու վեհ... Չէ՞ որ տեսնում եմ՝ ուզում ես խաբել ինձ ամեն կերպ։ Իսկ Էվոնայի մասին մտածել անգամ արգելում եմ քեզ. նա բարձր է ամենքից, և քո ծրագրերն այնպիսի ստորություն են, Լամբերտ, որ ես նույնիսկ ապշած եմ։ Ամուսնանալ ուզում եմ, դա այլ հարց է, բայց ինձ հարկավոր չէ կապիտալ, ատում եմ կապիտալը։ Եթե Էվոնան նույնիսկ ծնկաչոք մատուցի ինձ իր այդ կապիտալը, դարձյալ չեմ վերցնի... Իսկ ամուսնանալը, ամուսնանալն ա՜յլ բան է։ Գիտե՞ս, լավ ասացիր, թե պետք է բռի մեջ պահել։ Սիրե՜լ, ամբողջ կրքով սիրել, ամբողջ մեծահոգությամբ, որպիսին ունի տղամարդը և որպիսի բան չկա կնոջ մեջ, սիրել բայց և բռնանալ, լավ է... Քանի որ գիտե՞ս ինչ, Լամբերտ, կինը սիրո՜ւմ է բռնություն։ Ճանաչում ես կին արարածին, Լամբերտ։ Բայց մնացյալ ամեն բանում զարմանալի տխմար ես։ Եվ գիտե՞ս, Լամբերտ, այնքան էլ ստոր արարած չես, ինչպես թվում ես, հասարակ արարած ես։ Ես սիրում եմ քեզ։ Ա՛հ, Լամբերտ, ինչո՞ւ ես այդքան խաբեբա։ Այլապես այնքա՜ն ուրախ կապրեինք։ Գիտե՞ս, Տրիշատովը սիրելի արարած է։
Բոլոր այս անկապ արտահայտությունները բարբաջեցի արդեն դրսում։ Օ՛հ, այդ ամենը վերհիշում եմ մանրամասնորեն, որ ընթերցողը տեսնի, թե ամեն տեսակ հիացմունքով, բոլոր երդումներով ու վերածնվելու, ավելի վայելուչ դառնալու խոստումներով հանդերձ՝ կարող էի այն ժամանակ շատ հեշտությամբ խրվել այնպիսի՜ աղտեղության մեջ։ Եվ երդվում եմ՝ եթե լիովին համոզված չլինեի, որ այլևս այն չեմ, որ արդեն ինձ համար բնավորություն եմ ձևավորել առօրյա կյանքով, ապա այս բաները բնավ չէի խոստովանի ընթերցողին։
Վաճառատնից դուրս գալիս Լամբերտը պահում էր ինձ թեթևակի գրկած։ Հանկարծ նայեցի նրա երեսին ու հայացքում տեսա համարյա թե այն նույն սևեռուն, զննող, ահավոր ուշադիր և վերին աստիճանի սթափ արտահայտությունը, ինչպես այն առավոտյան էի տեսել, երբ սառած էի, և նա, ճիշտ այդպես ինձ գրկած դեպի կառքն էր տանում և ականջներով ու աչքերով լսում իմ անկապ բարբաջանքը։ Շուտ հարբող մարդիկ, երբ դեռ լիովին հարբած չեն, հանկարծ ունենում են միանգամայն սթափ պահեր։
― Ոչ մի կերպ չեմ գա մոտդ,― ասացի հաստատուն ու կապակցված, ծաղրանքով նայելով նրան և հեռու վանելով ինձնից։
― Լավ, վե՛րջ խմելուն, թեյ կպատվիրեմ Ալֆոնսինային. վե՛րջ։
Անչափ համոզված էր, թե չեմ պրծնի իր ձեռից, ինձ գրկել ու պահում էր հաճույքով, ինչպես մատղաշ մատաղացուի, քանի որ հարկավոր էի իրեն հենց այդ երեկո, հենց այդպիսի վիճակում։ Իսկ ինչո՞ւ պիտի հետո բացատրի այն բանը։
― Չե՛մ գա,― կրկնեցի։― Կառապա՜ն։
Հենց տեղնուտեղը մոտս հայտնվեց կառքը, և ես թռա դրա մեջ։
― Այդ ո՞ւր։ Ի՜նչ ես անում,― աղաղակեց Լամբերտը անսահման սարսափով, կառչելով մուշտակիցս։
― Չհամարձակվես գալ հետևիցս,― գոռացի։― Չհամարձակվե՛ս։― Հենց այդ պահին էլ կառքը շարժվեց, և մուշտակս դուրս պրծավ Լամբերտի ձեռքից։
― Միևնույն է, գալո՜ւ ես,― չարությամբ գոռաց թիկունքիցս։
― Ուզենամ՝ կգամ, կամքն իմն է,― գոռացի շրջվելով։
II
Ինչ խոսք, չհետապնդեց, քանի որ ուրիշ կառք չպատահեց նույն պահին, և ես հասցրի անհետանալ իր աչքից։ Գնացի մինչև Սենայա, այնտեղ իջա և բաց թողի կառքը։ Շատ էի ուզում քայլել։ Ոչ հոգնածություն էի զգում, ոչ էլ շատ հարբածություն, լիովին առույգ էի, առլեցուն ուժով, ամեն բան անելու ընդունակությամբ և անթիվ-անհամար հաճելի մտքերով։
Սիրտս տրոփում էր ուժգին և հաստատուն, լսում էի ամեն մի զարկը։ Եվ ամեն բան այնպես դուրեկան էր, այնպես թեթև։ Աննայի հաուպվախտի մոտով անցնելիս անչափ ուզեցի մոտենալ ժամապահին ու համբուրվել հետը։ Հալոցք էր, հրապարակը մթամած էր ու տամուկ հոտ էր արձակում, բայց այդ հրապարակը ևս շատ դուր եկավ ինձ։
«Այժմ՝ դեպի Օբուխովսկու պողոտան,― մտածեցի,― իսկ հետո կթեքվեմ ձախ ու կհասնեմ Սեմյոնովսկու զորագունդը և շրջերթ կկատարեմ, հրաշալի է, ամեն բան հրաշալի է։ Մուշտակս լրիվ արձակված է, և այս ինչպե՞ս է, որ չեն հանում վրայիցս, հապա որտե՞ղ են գողերը։ Ասում են Սենայում գողեր կան, թող մոտենան, միգուցե ինքս տամ մուշտակս։ Ինչի՜ս է պետք։ Մուշտակը սեփականություն է, La propriété c՝est le vol[103]։ Ինչպիսի՜ անհեթեթ ասացվածք։ Ինչևէ, ամեն բան ի՜նչ լավ է։ Լավ է, որ հալոցք է։ Ինչո՞ւ է սառնամանիք լինում։ Սառնամանիքը բոլորովին պետք չէ։ Անհեթեթություն բարբաջելն էլ է լավ։ Այն ի՞նչ ասացի Լամբերտին սկզբունքների վերաբերյալ։ Ասացի, որ այլևս ընդունելի չեն համամարդկային սկզբունքները, այլ՝ լոկ անձնականները։ Բստրեցի՜, գերագո՜ւյնս բստրեցի։ Դիտավորյալ հանուն պերճախոսության։ Փոքր-ինչ ամոթ է, բայց ոչինչ, կհարթեմ։ Պետք չէ ամաչել, Արկադի Մակարովիչ։ Դուք ինձ շա՜տ, նույնիսկ անչա՜փ շատ եք դուր գալիս, իմ երիտասարդ բարեկամ։ Ափսոս, որ ճստլիկ սուտասան եք... և... և... ա՜հ, հա ... էհ...
Հանկարծ կանգ առա, և սիրտս նորից հալվեց երանությունից։ «Աստված իմ։ Այն ի՞նչ ասաց նա։ Ասաց, թե Էվոնան սիրում է ինձ։ Օհ, խաբեբա է այդ Լամբերտը. շատ է բստրում, որպեսզի գնամ իր մոտ գիշերելու։ Գուցեև չէր բստրում։ Ասաց, թե Աննա Անդրեևնան էլ է այդ կարծիքին... Վահ։ Չէ՞ որ Նաստասյա Եգորովնան ևս կարող էր տեղեկություն հայթայթել Աննա Անդրեևնայի համար, այդ կինը թրև է գալիս ամենուր։ Եվ ինչո՞ւ չգնացի Լամբերտի մոտ. ամեն բան կիմանայի։ Հը՛մ, նա ծրագիր ունի, և ես նախազգում էի այդ ամենը ամենայն մանրամասնությամբ։ Երազ է։ Լայնաթափ է մտածված, պարոն Լամբերտ, միայն թե անմտություններ եք դուրս տալիս, այդպես չի լինի։ Գուցեև լինի՞։ Սի՞թե նա կարող է ամուսնացնել ինձ։ Գուցեև կարող է։ Նա պարզամիտ է և հավատում է։ Տխմար է ու համարձակ, ինչպես բոլոր բանսարկուները։ Տխմարության ու համարձակության գումարը մեծ ուժ է։ Բայց խոստովանեք, Արկադի Սակարովիչ, որ դուք վախենում էիք Լամբերտից։ Նրա ինչի՞ն են պետք ազնիվ մարդիկ։ Հենց այդպես լրջորեն էլ ասում է ո՛չ մի ազնիվ մարդ չկա այստեղ։ Իսկ դու ինքդ ո՞վ ես։ էհ, ես ինչ։ Մի՞թե ազնիվ մարդիկ պետք չեն ստորներին։ Խաբեության մեջ առավել են պիտանի, քան այլ գործում։ Հա-հա։ Մինչև այժմ միայն դուք չգիտեիք այդ բանը, Արկադի Մակարովիչ, ձեր լիակատար անաղարտությամբ հանդերձ։ Աստված իմ։ Բա որ հանկարծ իսկապես ամուսնացնի ինձ»։
Նորից կանգ առա։ Այժմ պետք է խոստովանեմ տխմար արարքս (քանի որ վաղուց է անցել գնացել), պետք է խոստովանեմ, որ դրանից առաջ էլ վաղուց ի վեր ուզում էի ամուսնանալ, այսինքն՝ ոչ միայն ուզում էի, և դա լինելու բան չէր (խոստովանեմ, որ առաջիկայում ևս լինելու բան չէ), այլ դրանից առաջ ևս վաղուց ի վեր ու շատ անգամ, այսինքն շատ ու շատ անգամ և ամեն անգամ գիշերը, հատկապես անկողին մտնելիս, երազում էի, թե ինչ լավ կլինի, որ ամուսնանամ։ Այդ ցանկությունը սկսվել էր դեռևս տասնվեց տարեկանիցս։ Գիմնազիայում մի ընկեր ունեի՝ Լավրովսկին, իմ հասակակիցն էր և շատ սիրելի, հանդարտաբարո, լավ տղա, մի խոսքով, այլևայլ բաներով աչքի չէր ընկնում։ Համարյա թե երբեք չէի խոսում իր հետ։ Մի անգամ պատահաբար նստած էինք երկուսով, և նա շատ մտազբաղ էր ու հանկարծ ասաց ինձ. «Ախ, Դոլգոռուկի, ի՞նչ եք կարծում հենց հիմա ամուսնանալու վերաբերյալ, իսկապես, էլ ե՞րբ պիտի ամուսնանանք, եթե ոչ հիմա, այժմ իսկը որ ժամանակն է և, այնուամենայնիվ, ոչ մի կերպ չի կարելի»։ Եվ այնպես անկեղծորեն ասաց։ Եվ ես հանկարծ հոգով ու սրտով համամիտ եղա, քանի որ ինքս էլ էի անրջում նման մի բանի մասին։ Հետո մենք մի քանի օր անընդհատ հանդիպում էինք ու շարունակ խոսում այդ մասին։ Իսկ հետո, չգիտեմ ինչպես պատահեց, հանկարծ բաժանվեցինք և վերջ տվինք զրուցելուն։ Հենց այդ ժամանակից էլ սկսեցի երագել։ Այդ մասին, ինչ խոսք, չարժեր հիշել, բայց ուզեցի ցույց տալ, թե այդ բանը որքան վաղուց է սկսվել։
«Այս դեպքում սոսկ մի լուրջ առարկություն կա,― շարունակում էի երազել չընդհատելով քայլելս։― Օ՜հ, անշուշտ, մեր տարիքի չնչին տարբերությունը չի կարող արգելք լինել, բայց ահա թե ինչ։ Նա այնքան արիստոկրատ է, իսկ ես պարզապես Դոլգոռուկի։ Անչափ զազրելի է։ Հը՛մ։ Մորս հետ պսակադրվելիս Վերսիլովը մի՞թե չի կարող կառավարությունից թույլտվություն խնդրել ինձ օրինականորեն որդեգրելու համար... հանուն, այսպես ասած, հոր վաստակի, մատուցած ծառայությունների... Չէ՞ որ ինքը ծառայել է, ուրեմն, ունի վաստակ, հաշտարար միջնորդ է եղել... Օ՛հ, սատանան տանի, ի՜նչ նողկալի բան է»։
Անսպասելիորեն բացականչեցի այդ բանը և հանկարծ, արդեն երրորդ անգամ, կանգ առա, բայց արդեն ասես տեղումս ճզմվածի պես։ Նվաստացումի տանջալից զգացման գիտակցությունից, որ ես կարող էի ազգանունս փոխելու նվաստացուցիչ ցանկություն ունենալ, դավաճանություն թվաց մանկությանս հանդեպ, և այդ դավաճանությունը համարյա թե մի ակնթարթում ոչնչացրեց մինչ այդ ունեցածս լավ զգացումը, և զվարթությունս լիովին ցրիվ եկավ ծխի պես։ «Ո՛չ, այդ մասին երբևէ չեմ հայտնի որևէ մեկի,― մտածեցի՝ ահավոր կարմրելով,― այդքան նվաստանալու պատճառն այն է, որ ես... սիրահարված տխմար եմ։ Ոչ, եթե Լամբերտը ճիշտ է որևէ բանում, ապա լոկ այն բանում, որ այժմ այդ տխմարությունների կարիքը չկա, որ այժմ մեր դարաշրջանում, կարևորը մարդն ինքն է, իսկ հետո նրա ունեցած փողը։ Այսինքն ոչ թե փողը, այլ զորությունը։ Այդպիսի կապիտալով (զորությամբ) ես կնետվեմ «գաղափարիս» հորձանուտը, և մի տասը տարի հետո ողջ Ոուսիան կճարճատի իմ թափից, և ես կլուծեմ վրեժս։ Իսկ Էվոնայի հետ մուկ ու կատու խաղալու հարկ չկա. այդ հարցում էլ է Լամբերտը ճիշտ։ Կվախենա և հեշտությամբ կհամաձայնի ու կգա իր ոտքով։ «Չգիտե՜ս, դու չգիտես, թե ինչպիսի պուճախում էին անում այդ բանը»,― հիշեցի քիչ առաջ Լամբերտի ասածը։― Եվ դա այդպես է,― հաստատում էի ինքս,― Լամբերտը ճիշտ է ամեն բանում, հազար անգամ ճիշտ է ինձնից, նաև Վերսիլովից և այդ բոլոր իդեալիստներից։ Նա իրատես է։ Էվոնան կտեսնի, որ ես ինքնուրույն բնավորություն ունեմ և կասի. «Ահ, նա ինքնուրույն բնավորություն ունի»։ Լամբերտը ստոր է, և նրա ուզածն ինձնից երեսուն հազար պլոկելն է, այդուհանդերձ, նա իմ միակ բարեկամն է։ Այլ բարեկամություն չկա և չի կարող լինել, այդ ամենը հորինել են ոչ-գործնական մարդիկ։ Իսկ ես նույնիսկ չեմ էլ նվաստացնում Էվոնային. մի՞թե նվաստացնում եմ։ Բնավ։ Կանայք բոլորն են այդպիսին։ Մի՞թե լինում է ստորությունից զերծ կին։ Դրա համար էլ նրա գլխին տղամարդ է պետք, դրա համար էլ ստեղծված է որպես ենթակա արարած։ Կինը տեղովը արատ է ու գայթակղություն, իսկ տղամարդը ազնվություն ու մեծահոգություն։ Այդպես էլ կլինի հավիտյանս հավիտենից։ Իսկ այն, որ ուզում եմ գործի դնել «փաստաթուղթը», դա՝ հեչ։ Դա չի խանգարի ոչ ազնվությանը, ոչ էլ մեծահոգությանը։ Անաղարտ վիճակում գտնվող Շիլլերներ չեն լինում, հորինվածք են։ Ասված է՝ բան չկա որ աղտոտ է, եթե նպատակը հրաշալի է։ Հետագայում ջուրը կլվա կտանի, ամեն բան կհարթվի։ Իսկ առայժմ դա սոսկ լայնաթափություն է, դա սոսկ կյանքն է, սոսկ կենաց ճշմարտությունը, ահա թե ինչպե՜ս է կոչվում հիմա»։
Օհ, նորից կրկնեմ՝ թող ներեն ինձ, որ ամբողջությամբ մեջ եմ բերում այն ժամանակվա խմիչքահար զառանցանքս՝ ընդհուպ մինչև վերջին տողը։ Անշուշտ, դա այն ժամանակվա մտքերիս խտացումն է լոկ, բայց ինձ թվում է, թե հենց այս բառերով էլ բարբաջել եմ։ Պարտավոր էի մեջբերել դրանք, քանի որ նստել եմ գրելու ա՛յն նպատակով, որպեսզի քննեմ ինձ։ Իսկ ի՞նչս քննեմ, եթե ոչ դա։ Մի՞թե կյանքում ավելի լուրջ բան է լինում։ Չէ՞ որ խմիչքը արդարացում չէ։ In vino veritas[104]։
Այսպես երագելով ու գլխովին ցնորքների մեջ սուզված՝ ոչ էլ նկատեցի, որ վերջապես հասել եմ մերոնց տան մոտ, այսինքն՝ մորս բնակարանի մոտ։ Նույնիսկ չէի նկատել, թե ինչպես էի ներս մտել, բայց հենց որ ոտս դրեցի պստլիկ նախասրահը, միանգամից հասկացա, որ մեր ընտանիքում ինչ-որ արտասովոր բան է պատահել։ Սենյակներում խոսում էին բարձրաձայն, գոռգոռում, և լսվում էր մորս լացը։ Դռան մեջ քիչ մնաց ինձ վայր գցեր Լուկերյան, որ Մակար Իվանովիչի սենյակից սրընթաց վազում էր դեպի խոհանոց։ Ցած նետեցի մուշտակս և մտա Մակար Իվանովիչի սենյակը, քանի որ բոլորն այնտեղ էին խմբվել։
Այնտեղ կանգնած էին նաև Վերսիլովն ու մայրս։ Մայրս իրանով ընկած էր նրա գրկում, իսկ նա մորս պինդ-պինդ սեղմում էր իր սրտին։ Մակար Իվանովիչը, ըստ սովորույթի, նստած էր իր իշոտնուկին, բայց ինչ-որ ուժասպառ տեսք ուներ, այնպես որ Լիզան մեծ ճիգով էր պահում նրան նստած դիրքով ուսերից բռնած, որ չընկնի, պարզ երևում էր նույնիսկ, որ ծերունին շարունակ թեքվում է, որ ընկնի։ Թափով առաջացա, կռահեցի ու ցնցվեցի. Մակար Իվանովիչը մեռած էր։
Նոր էր մեռել, գալուցս ինչ-որ մի րոպե առաջ։ Տասը րոպե առաջ իրեն դեռևս զգացել էր այնպես, ինչպես միշտ։ Այդ ժամանակ նրա մոտ միայն Լիզան էր եղել, նստել էր մոտն ու պատմելիս էր եղել իր վշտի մասին, իսկ Մակար Իվանովիչը նախորդ օրվա պես շոյելիս էր եղել նրա գլուխը։ Հետո նա հանկարծ ցնցվել է ոտից գլուխ (Լիզան էր պատմում), ուզել է վեր կենալ նստած տեղից, ուզել է գոռալ և սկսել է լուռումունջ ընկնել ձախ կողմի վրա։ «Սրտի պայթյուն է»,― ասել է Վերսիլովը։ Լիզան ճչացել է տնով մեկ, և հենց այդ պահին էլ բոլորը հավաքվել են վազեվազ, և այդ ամենը իմ գալուց ինչ-որ մեկ րոպե առաջ։
― Արկադի,― ձայն տվեց Վերսիլովը,― իսկույն վազիր Տատյանա Պավլովնայի մոտ։ Նա պետք է անպայման այստեղ լինի։ Խնդրիր՝ անհապաղ։ Կառք բռնիր։ Շտապի՛ր, խնդրում եմ քեզ։
Լավ հիշում եմ, որ նրա աչքերը փայլում էին։ Երեսին չտեսա զուտ խղճահարություն արտահայտող որևէ բան, չտեսա արցունք, լոկ մայրս, Լիզան ու սեկ էլ Լուկերյան էին լալիս։ Հակառակը, հորս հայացքում ինչ-որ արտասովոր ոգեշնչում կար, համարյա թե հրճվանք և դա մտապահեցի։ Ու վազեցի Տատյանա Պավլովնային կանչելու։
Նախկինում գնալ-գալուցս հայտնի էր, որ ճամփան երկար չէ։ Կառք չբռնեցի, ամբողջ ճանապարհն անցա վազելով, առանց կանգ առնելու։ Մտովի ինչ-որ աղոտ և համարյա նույնիսկ հրճվալի բան էի զգում։ Հասկանում էի, որ ինչ-որ բախտորոշ բան է կատարվել։ Երբ Տատյանա Պավլովնայի դռան զանգը տվեցի, խմածությունս լիովին ցնդել էր, հետը տանելով բոլոր ապերախտ մտորումներս։
Դուռը բաց արավ չուխոնուհին. «Տանը չէ»,― և ուզում էր իսկույն փակել քթիս դեմ։
― Ինչպե՞ս թե տանը չէ,― նախասրահ ներխուժեցի զոռով,― չի կարող պատահել։ Մակար Իվանովիչը մահացել է։
― Ի-ի՜նչ,― լսվեց հանկարծ Տատյանա Պավլովնայի ճիչը հյուրասենյակի փակ դռան հետևից։
― Մեռա՜վ։ Մակար Իվանովիչը մեռա՜վ։ Անդրեյ Պետրովիչը խնդրում է, որ գաք անհապաղ։
― Քեզնից դուրս բաներ ես բստրում...
Սողնակը չխկաց, բայց դուռը հազիվ մի թզաչափ բացվեց. «Ասա ինչպե՞ս է եղել»։
― Ես էլ չգիտեմ, նոր էի տուն մտնում, նա արդեն մեռած էր։ Անդրեյ Պետրովիչի ասելով՝ սրտի պայթյուն է։
― Հիմա, այս րոպեին։ Վազիր, ասա կգամ, դեհ, շարժվի՛ր, է, գնա։ Էլ ի՞նչ ես փետացել։
Իսկ ես կիսաբաց դռան միջով պարզ տեսա, թե ինչպես մեկը հանկարծ դուրս ելավ Տատյանա Պավլովնայի մահճակալը քողարկող վարագույրի հետևից և կանգ առավ սենյակի խորքում՝ Տատյանա Պավլովնայի թիկունքում քողարկվելով։ Բնազդաբար կառչեցի դռան բռնակից և այլևս հնարավորություն չտվեցի, որ կողպեն։
― Արկադի Մակարովիչ, մի՞թե իրոք մահացել է,― լսվեց ծանոթ, մեղմ, սահուն ու արծաթահունչ մի ձայն, որից միանգամից դող ընկավ սիրտս, այդ ձայնի մեջ զգացվում էր կանչողի հոգին ալեկոծող ինչ-որ բան։
― Որ այդպես է,― նետեց հանկարծ Տատյանա Պավլովնան,― որ այդպես է, ձեր քարը ձեր գլուխը, ի՜նչ ուզում եք արե՛ք։ Հենց ձեր սրտով եղավ։
Տատյանա Պավլովնան դուրս վազեց սրընթաց՝ գլխին քաշելով գլխաշորը և ուսերին առնելով կարճ մուշտակը։
Մնացինք ես ու նա։ Կանգնել էր դեմս՝ ինչպես նախորդ տեսակցության ժամանակ, հայացքը լուսաշող և ձեռները ինձ մեկնած։ Ասես հնձեցին ինձ, և ես տառացիորեն ընկա նրա ոտների առջև։
III
Չգիտեմ ինչու, քիչ մնաց լաց լինեի, հիշում եմ, թե նա ինչպես նստեցրեց ինձ իր մոտ. հիշում եմ նաև, հիշողությանս անգին խորքերում մնացել է անջինջ, թե ինչպես էինք նստել կողք-կողքի՝ ափ ափի տված, ու խոսում էինք հապճեպ, նա հարցնում էր ծերունու և վերջինիս մահվան մասին, իսկ ես այդ մասին այնպես էի պատմում իրեն, որ կարելի էր կարծել, թե Մակար Իվանովիչի համար եմ լալիս, այն դեպքում, երբ դա կլիներ անհեթեթության գագաթնակետը, և գիտեմ, որ նա այդպիսի երեխայական թուլասրտություն չէր կարող գուշակել իմ մեջ։ Ի վերջո միանգամից սթափվեցի ու ամաչեցի։ Այժմ ենթադրում եմ, որ այն ժամանակ հրճվանքից էի լալիս, և կարծում եմ, որ նա շատ լավ ըմբռնեց այդ բանը, այնպես որ հանգիստ եմ այս հիշողության առթիվ։
Հանկարծ ինձ շատ տարօրինակ թվաց այն, որ նա շարունակ հարցուփորձ էր անում Մակար Իվանովիչի մասին։
― Մի՞թե ճանաչում էիք նրան,― հարցրի զարմանքով։
― Վաղուց։ Երբևէ չեմ տեսել, բայց իմ կյանքում նա էլ է դեր խաղացել։ Ժամանակին նրա մասին ինձ շատ բան էր հայտնել այն մարդը, ումից վախենում եմ։ Գիտեք, թե ում մասին է խոսքը։
― Այժմ ես գիտեմ լոկ այն, որ «այդ մարդը» ավելի մոտ էր ձեր հոգուն, քան այդ մասին արտահայտվում էիք առաջ,― ասացի, ինքս էլ չիմանալով, թե ինչ էի ուզում արտահայտել դրանով, այդուհանդերձ, ասացի նախատինքով և ամբողջովին մռայլվելով։
― Ասում եք՝ քիչ առաջ նա համբուրո՞ւմ էր ձեր մորը։ Անձա՞մբ տեսաք,― շարունակում էր հարցուփորձը՝ չլսելով ասածս։
― Այո, տեսել եմ և, հավատացեք, համբուրում էր վերին աստիճանի անկեղծ ու մեծահոգաբար,― հաստատեցի փութով տեսնելով զրուցակցուհուս ուրախությունը։
― Տա Աստված,― խաչակնքեց։― Այժմ նա ազատ է։ Այդ հրաշալի ծերուկը պարզապես կապանք էր նրա կյանքում։ Ծերուկի մահից հետո նրա սրտում հարություն կառնի պարտքի և... պատասխանատվության զգացումը, ինչպես որ արդեն հարություն էր առել մի անգամ։ Օ՛հ, նախևառաջ նա մեծահոգի է, կհանգստացնի ձեր մոր սիրտը, ում ամեն ինչից և ամենքից շատ է սիրում երկրագնդի երեսին, ինքը նույնպես կհանդարտվի վերջապես, փառք Աստծո, ժամանակն է։
― Ինքը շա՞տ թանկ է ձեզ համար։
― Այո, շատ է թանկ, թեև՝ ոչ այն իմաստով, ինչ իմաստով կցանկանար ինքը և ինչ իմաստով որ դուք եք հարցնում։
― Իսկ այժմ նրա՞ համար եք վախենում, թե՞ ձեզ,― հարցրեցի անսպասելիորեն։
― Է՜հ, դրանք խրթին հարցեր են, թողնենք դրանք։
― Անշուշտ, թողնենք, միայն թե ես միգուցե այնքան էլ շատ բան չգիտեի այդ մասին, բայց թող այդպես լինի, ճիշտ եք, այժմ, ամեն բան նորովի է արվում, և եթե մեկը հարություն է առել, ապա այդ մեկը նախևառաջ ես եմ։ Կատերինա Նիկոլաևնա, նվաստ մտքեր եմ ունեցել ձեր վերաբերյալ և մի ժամ առաջ երևի թե նաև գործով նվաստ քայլ կատարեցի ձեր հանդեպ, բայց իմաց կացեք, ահա, նստած եմ ձեզ մոտ և խղճի չնչին խայթ իսկ չեմ զգում։ Քանի որ այժմ արդեն չքացել է այն ամենը, ինչ նախկինին էր պատկանում, և այսուհետև ամեն բան կլինի նորովի, իսկ այն մարդուն, ով մի ժամ առաջ մտադիր էր ստոր քայլ անել ձեր հանդեպ, չեմ ճանաչում և ոչ էլ ուզում եմ ճանաչել։
― Սթափվեցեք,― ժպտաց,― ասես թե փոքր-ինչ զառանցելիս լինեք։
― Մի՞թե մարդ կարող է ինքն իր մասին դատել ձեր ներկայությամբ,―շարունակեցի,― լինի ազնիվ թե ստոր, միևնույն է, դուք անհասանելի եք արեգակի պես... Ասացեք՝ այդ ինչպե՞ս կարողացաք դուրս գալ ի տես ինձ այնքան բանից հետո, ինչ որ եղել է։ Եթե միայն իմանայիք, թե ինչ է կատարվել մի ժամ, ընդամենը մի ժամ առաջ։ Եվ ինչ երազ է իրականացել։
― Միգուցե գիտեմ ամեն բան,― ժպտաց մեղմորեն,― քիչ առաջ ուզում էիք վրեժ լուծել, երդվեցիք, որ կկործանեք ինձ և երևի սպանեիք կամ ծեծեիք այստեղ հանդիպած ամեն մեկին, ով կհամարձակվեր ձեր ներկայությամբ թեկուզ մի վատ արտահայտություն թույլ տալ իմ հասցեին։
Օ՜հ, նա ժպտում էր ու կատակում, բայց դրա պատճառն իր անսահման բարությունն էր, քանզի հոգին, ինչպես կռահեցի, լիք լցված էր իր հսկայական հոգսուցավով և այնպիսի ուժգին ու զորեղ տպավորությամբ, որ ինձ հետ խոսել ու իմ անմիտ, զայրացուցիչ հարցերին կարող էր պատասխանել լոկ այնպես, ինչպես պատասխանում են հարցուփորձով ծամոնի պես կպչող փոքրիկներին՝ նրանցից ազատվելու համար։ Այս բանն ըմբռնեցի անսպասելիորեն և ամաչեցի, բայց այլևս չէի կարող նահանջել։
― Ո՛չ,― գոռացի անզուսպ,― ոչ, ես չսպանեցի ձեր մասին գեշ բան ասողին, հակառակը խրախուսում էի նրան։
― Օ՛հ, ի սեր Աստծո, հարկավոր չէ, պետք չէ, չպատմեք ոչինչ,―հանկարծ ինձ մեկնեց ձեռը, որ կանխի և այն էլ՝ ինչ-որ տառապանքի արտահայտությամբ, բայց արդեն վեր էի թռել ու կանգնել իր դեմ, որ մինչև վերջ ասեմ մտքումս եղածը, և եթե ասեի, ապա չէր պատահի այն, ինչ պատահեց հետո, քանի որ ամեն բան երևի ավարտվեր նրանով, որ ամեն ինչ խոստովանեի ու իրեն հանձնեի փաստաթուղթը։ Բայց նա հանկարծ սկսեց ծիծաղել.
― Պետք չէ, պետք չէ, ո՛չ մի մանրամասնություն, տեղյակ եմ ձեր բոլոր զանցանքներին, գլուխս կտամ, թե դուք չեք ցանկացել ամուսնանալ ինծ հետ, դրա նման մի բան, և քիչ առաջ ձեր օգնականներից, դպրոցական ընկերներից մեկի հետ պայմանավորվում էիք այդ կապակցությամբ... Ահ, չէ՞ որ կռահեցի,― գոչեց՝ հայացքը լրջորեն սևեռելով դեմքիս։
― Ինչպե՞ս... ինչպե՞ս կարող էիք կռահել,― թոթովել սկսեցի տխմարի պես ահավոր ջախջախում կերած։
― Մի բան էլ ասեմ։ Բայց բավ է, բավ է. ներում եմ ձեզ, միայն թե վերջ տվեք ասեկոսեներին,― նորից թափ տվեց ձեռը, այս անգամ արդեն անթաքույց անհամբերությամբ։― Ես էլ եմ երազող և, եթե իմանայիք, թե երազանքներումս ինչպիսի՜ միջոցների եմ դիմում անզսպությանս րոպեներին։ Բավական է. դուք շարունակ շեղում եք ուշադրությունս։ Շատ ուրախ եմ, որ Տատյանա Պավլովնան գնաց, շատ էի ուզում տեսնել ձեզ, իսկ նրա ներկայությամբ անկարելի կլիներ այսպես խոսել։ Ինձ թվում է, թե մեղավոր եմ ձեր առջև այն բանում, ինչ որ պատահեց այն ժամանակ։ Այո։ Ճիշտ չէ՞։
― Դուք մեղավո՞ր։ Բայց այն ժամանակ ես դավաճանեցի ձեզ նրա առջև, և ի՜նչ կարող էիք մտածել իմ մասին։ Այդ մասին մտածել եմ շարունակ այս բոլոր օրերի ընթացքում, ամեն րոպե մտածել եմ ու վերապրել։ (Չէի խաբում նրան)։
― Զուր եք այդպես տանջել ձեզ. դեռևս այն ժամանակ ես շատ լավ հասկացա, թե ինչպես է եղել այդ ամենը, պարզապես նրա մոտ խոսք եք թռցրել ձեր բերանից, որ ինձ վրա սիրահարված լինելը ձեզ ուրախություն է պարգևում, որ ես... դեհ, որ ես չեմ առարկում։ Չէ որ քսան տարեկան էիք։ Չէ՞ որ ամենքից շատ իրեն եք սիրում աշխարհում, նրա մեջ եք որոնում բարեկամ, կատերալատիպ, այդպես չէ՞։ Չափից ավելի լավ հասկացա այդ բանը, բայց արդեն ուշ էր. օ՜հ, այո, ինքս էի մեղավոր այն ժամանակ, անմիջապես պիտի կանչեի ձեզ ինձ մոտ և հանգստացնեի, բայց վրդովված էի և պատվիրեցի ներս չթողնել ձեզ, այդ պատճառով էլ ստացվեց այն տեսարանը ելքի մոտ, իսկ հետո՝ այն գիշերը։ Գիտե՞ք, դրանից հետո ինքս էլ ձեզ նման երազում էի տեսնվել ծածուկ, բայց չգիտեի, թե ինչպես գլուխ բերեմ դա։ Եվ ի՞նչ եք կարծում, ինչի՞ց էի վախենում ավելի շատ։ Այն բանից, որ դուք հավատ կընծայեք իմ վերաբերյալ նրա ասեկոսեներին։
― Երբե՜ք,― գոռացի։
― Գնահատում եմ մեր նախորդ հանդիպումները, ինձ համար թանկ է ձեր մեջ տառապող պատանին և միգուցե նաև ձեր այդ անկեղծությունը... Չէ՞ որ ես գերլուրջ բնավորություն ունեմ։ Ամենալուրջ, մռայլագույն բնավորության տերն եմ բոլոր կանանց մեջ. իմացեք այդ բանը... հա-հա-հա։ Մենք դեռ շատ կխոսենք, իսկ այժմ փոքր-ինչ դուրս եմ եկել հունից, հուզված եմ և... կարծես թե հիստերիա ունեմ։ Բայց վերջապե՜ս, վերջապես նա կթողնի, որ ես էլ ապրեմ աշխարհի երեսին։
Այդ բացականչությունը պոռթկաց ակամա, տեղնուտեղը հասկացա, որ այդպես եղավ, և ուզեցի ավելի բորբոքել նրան, բայց սկսեցի դողալ ամբողջ մարմնով։
― Նա գիտե՜, որ ներել եմ իրեն,― գոչեց հանկարծ նորից, ասես դիմելով ինքն իրեն։
― Մի՞թե այն նամակի համար ևս կարողացաք ներել իրեն։ Եվ ինչպե՞ս կարող է իմանալ, որ ներել եք,― բացականչեցի, այլևս չկարողանալով զսպել ինձ։
― Ինչպես է իմացե՞լ։ Օ՜հ, նա գիտե,― շարունակում էր պատասխանել այնպիսի տեսքով, ասես իրոք մոռացել էր գոյությունս ու ինքն իր հետ էր խոսում։― Այժմ նա սթափվել է։ Եվ ինչպե՞ս կարող է չիմանալ, որ ներել եմ իրեն, երբ անգիր գիտե իմ հոգին։ Չէ՞ որ գիտե, որ ես որոշ չափով իր նման եմ։
― Դո՞ւք։
― Այո, և դա հայտնի է նրան։ Օ՛հ, ես կրքոտ չեմ. հանդարտ եմ, բայց ես էլ իր նման ուզում եմ, որ բոլորը լավը լինեն... Հո զուր տեղը չէր սիրում ինձ։
― Հապա ինչպե՞ս էր ասում, թե բոլոր արատները կան ձեր մեջ։― Միայն ասում էր՝ ուրիշ գաղտնիք ունի իր համար պահած։ Ճիշտ է, չէ՞, որ նա անչափ ծիծաղելի ձևով է գրել իր նամակը։
― Ծիծաղելի՞ (Վրաս ճիգ գործադրելով էի լսում նրան, կարծում եմ, որ նա իրոք որ կարծես թե հիստերիա ուներ և միգուցե բնավ ի նձ համար չէր արտահայտվում, այլ ինքն իր, այդուհանդերձ, չէի կարողանում զսպել ինձ, որ հարց չտամ)։
― Օհ, այո, ծիծաղելի է, և այնպե՜ս կծիծաղեի, եթե... եթե չվախենայի։ Ի դեպ, այնքան էլ վախկոտ չեմ, մտքներովդ չանցնի, սակայն այդ նամակի պատճառով չքնեցի այն գիշեր, այդ նամակն ասես գրված էր վարակված արյունով... և ի՞նչ է մնում անելու նման մի նամակից հետո։ Ես սիրում եմ կյանքը, անչափ վախենում եմ իմ կյանքի համար, անչափ փոքրոգի եմ այդ հարցում... Ահ, լսե՜ք,― շտկվեց հանկարծ թափով,― գնացեք նրա մոտ։ Այժմ նա մենակ է. չի կարող շարունակ մնալ այնտեղ և գուցե ինչ-որ տեղ է գնացել մենակ, գտեք նրան շտապ, անպայման վազեք նրա մոտ, ցույց տվեք, որ սիրասուն, բարի որդի եք՝ իմ ուսանողը, ում ես... Օ՛հ, Աստված երջանկություն տա ձեզ։ Ես ոչ ոքի չեմ սիրում, և դա լավ է, բայց բոլորին երջանկություն եմ ցանկանում, բոլորին և առաջին հերթին նրան, և թող նա իմանա այդ մասին... նույնիսկ անհապաղ, շատ հաճելի կլինի ինձ համար...
Ոտքի ելավ և հանկարծ անհետացավ վարագույրի հետևում, այդ պահին երեսին արցունք էր պսպղում (ծիծաղին հետևող հիստերիայի արցունք)։ Մնացի մենակ, հուզախռով ու շվար։ Հաստատապես չէի կարող որևէ բանի վերագրել նրա հուզմունքը, որպիսին տեսնել իսկ չէի ենթադրի երբևէ։ Ասես ինչ-որ բան էր կծկվել սրտումս։
Սպասեցի հինգ րոպե, հետո՝ տասը, խորունկ լռությունը ասես ցնցեց ինձ և սիրտ արեցի դուրս նայել դռնից ու ձայն տալ։ Իմ կանչի վրա հայտնվեց Մարյան և բացատրեց հանգստագույնս, թե Կատերինա Նիկոլաևնան վաղուց է զգեստափոխվել ու հեռացել հետնաելքով։
Գլուխ յոթերորդ
I
Միայն դա էր մնացել պակաս։ Վերցրի մուշտակս ու, քայլելու ընթացքում քաշելով ուսերիս, արագ հեռացա՝ մտորելով. «Նա պատվիրում էր, որ գնամ հորս մոտ, բայց որտե՞ղ գտնեմ նրան»։
Ամեն ինչի հետ միաժամանակ ինձ ապշեցրել էր նաև մի հարց. «Ինչո՞ւ է կարծում, թե այժմ ինչ-որ նոր բան է վրա հասել, և հայրս հանգիստ կթողնի նրան։ Երևի թե այն պատճառով, որ հայրս կպսակադրվի մորս հետ, բայց դա ի՞նչ կապ ունի իր հետ։ Միգուցե պարզապես ուրախ է, որ հայրս կպսակադրվի մորս հետ. թե՞ հակառակը, միգուցե դա իր դժբախտությունը լինի։ Այդ պատճառով է հիստերիայով բռնվել։ Ինչո՞ւ չեմ կարողանում կռահել այդ բանը»։
Այն ժամանակ գլխովս մի պահ անցած այդ երկրորդ միտքը բառացի եմ նշում՝ հիշելու համար, դա կարևոր է։ Այդ երեկոն ճակատագրական էր։ Այդպես է լինում, որ մարդ ակամա պիտի հավատա նախախնամությանը, մորս բնակարանի ուղղությամբ հարյուր քայլ դեռ չարած հանկարծ բախվեցի նրան, ում որոնում էի։ Նա բռնեց ուսս ու կանգնեցրեց ինձ։
― Դո՜ւ ես,― գոչեց երջանկաշող, միաժամանակ ասես անչափ զարմացած։― Պատկերացրու եղել եմ գնացածդ տեղում,― ասաց վրա տալով,― որոնել քեզ, հարցուփորձ արել, այժմ ամբողջ տիեզերքում գեթ դու ես ինձ հարկավոր։ Աստված գիտե, թե ինչեր էր դուրս տալիս չինովնիկդ, բայց դու չկայիր, և ես հեռացա, մոռանալով նույնիսկ խնդրել, որ հայտնեն քեզ, որ անհապաղ վազես մոտս, և ի՞նչ, այնուամենայնիվ, քայլում էի անսասան համոզմունքով, որ ճակատագիրը չի կարող քեզ ինձ մոտ չուղարկել անհապաղ, հենց հիմա, երբ ինձ պետք ես ամեն ինչից ավելի, և ահա, դուրս գալուս պես առաջինը հենց քեզ եմ հանդիպում։ Գնանք մոտս։ Երբևէ չես եղել իմ կացարանում...
Մի խոսքով, երկուսս էլ որոնել էինք իրար, և մեզնից յուրաքանչյուրի հետ ինչ-որ նույնանման բան էր կատարվում։ Գնացինք շատ արագ։ Գնալիս նա միայն մի քանի կարճառոտ արտահայտություն արավ այն մասին, թե մորս թողել է Տատյանա Պավլովնայի մոտ և այլն։ Ինձ տանում էր՝ ափս բռնած։ Իր կացարանը հեռու չէր և շուտով տեղ հասանք։ Իրոք որ երբևէ չէի եղել այդ կացարանում։ Դա երեք սենյականոց ոչ մեծ բնակարան էր, որ նա վարձել էր (կամ, ավելի ճիշտ, Տատյանա Պավլովնան էր վարձել) միմիայն այն «կրծքի երեխայի» համար։ Դրանից առաջ ևս այդ բնակարանը գտնվել էր Տատյանա Պավլովնայի տրամադրության տակ, և այդտեղ էր տեղավորվել դայակը երեխայի հետ (իսկ այդ ժամանակ նաև Նաստասյա Եգորովնան). Վերսիլովը ևս մշտապես իր սենյակն էր ունեցել այդտեղ, հատկապես՝ մուտքի մոտի առաջին սենյակը բավականին ընդարձակ և բավականին լավ ու փափուկ կահավորված գիր ու գրականությամբ զբաղվելու աշխատասենյակի նման։ Իսկապես որ, շատ գիրք կար սեղանին, պահարանում ու գրադարակներում (որպիսիք մորս բնակարանում համարյա բոլորովին չկային), կային գրոտած թղթեր, կապերով նամակներ, մի խոսքով, բնակարանը շեն տան տեսք ուներ, և գիտեմ, որ Վերսիլովը նախկինում ևս ժամանակ առ ժամանակ տեղափոխվում էր (թեև հազվադեպ) այդ բնակարանը և այնտեղ մնում նույնիսկ շաբաթներով։ Առաջին բանը, որ իր վրա գրավեց ուշադրությունս, գրասեղանի վերևում կախ տված, թանկարժեք փայտեղենից կերտված քանդակազարդ շրջանակի մեջ առնված լուսանկարն էր մորս դիմանկարը լուսանկարված, անշուշտ, արտասահմանում և, դատելով արտասովոր մեծությունից, շատ թանկարժեք իր էր։ Առաջ չգիտեի ու լսած չկայի այդ դիմանկարի մասին և, որ կարևորն է, ապշեցի դիմանկարի ու մորս արտակարգ, այսպես ասած հոգեհարազատ նմանությունից, ասես դա Արարչի ձեռքով պատկերված իսկական դիմանկար լիներ և ոչ թե մեխանիկական պատճենահանում լուսանկարելու միջոցով։ Մտնելուն պես կանգ առա ու կանգնած մնացի այդ դիմանկարի դեմ։
― Ճիշտ է, չէ՞, ճիշտ է, չէ՞,― փոքր-ինչ գլխավերևիցս վրա-վրա կրկնում էր Վերսիլովը։
Այսինքն «ճիշտ է, չէ՞, որ նման է»։ Ուսիս վրայով նայեցի իր դեմքին և ապշեցի հայացքի արտահայտությունից։ Դեմքը փոքր-ինչ գունատված էր, բայց հայացքը ջերմ էր, լարված ու փայլում էր ասես երջանկությունից և ուժերի հորդումից, այդպիսի արտահայտություն տեսած չկայի նրա հայացքում։
― Չգիտեի, որ այդքան սիրում եք մորս,― պոռթկացի հանկարծ՝ ինքս նույնպես արբած լինելով հիացմունքից։
Ժպտաց երանավետ, թեև այդ ժպիտի մեջ ինչ-որ տառապագին, ավելի ճիշտ ինչ-որ վերմարդկային բան արտահայտվեց... չեմ կարողանում արտահայտել այդ բանը, բայց վերին աստիճանի զարգացած մարդիկ, ինչպես թվում է, չեն կարող ունենալ հրճվագին ու հաղթականորեն երջանիկ հայացք։ Պատասխան չտալով ասածիս նա օղակներից հանեց դիմանկարը, մոտեցրեց իր դեմքին, համբուրեց, այնուհետև նորից կախեց պատին։
― Նկատի ունեցիր,― ասաց,― լուսանկարները հազվադեպ են ստացվում նման, և դա հասկանալի է. լուսանկարվողը, այսինքն՝ մեզնից յուրաքանչյուրը, խիստ հազվադեպ է նման լինում ինքն իրեն։ Լոկ հազվադեպ ակնթարթների ընթացքում է մարդկային դեմքն արտահայտում տվյալ մարդու էությունը, դրա գլխավոր, բնորոշ առանձնահատկությունը։ Մինչդեռ նկարիչն ուսումնասիրում է բնորդի դեմքը և որսում այդ բնորոշը, թեև դա, միգուցե, չի երևում նկարելու ընթացքում։ Մինչդեռ լուսանկարը մարդուն որսում է այնպես, ինչպես որ երևում է տվյալ պահին, և միանգամայն անհնարին է, որ Նապոլեոնը նման մի պահի երևար տխմարի տեսքով, իսկ Բիսմարկը՝ քնքշասիրտ։ Իսկ այստեղ, այս դիմանկարում արեգակն ասես դիտավորյալ Սոնյային բռնացրել է ամենագլխավոր ակնթարթում ամաչկոտ, սիրո մեջ հեզ և որոշ չափով վայրի, վախվորած առաքինության արտահայտությամբ։ Եվ որքա՜ն երջանիկ է եղել այն ժամանակ, երբ համզված է եղել վերջապես, որ ես անչափ ծարավի եմ իր դիմանկարն ունենալուն։ Այս լուսանկարը թեև այնքան էլ վաղուց չի արված, այդուհանդերձ, այն ժամանակ նա ավելի երիտասարդ էր, ավելի գրավիչ տեսք ուներ, թեև այն ժամանակ ևս այտերն արդեն թալկած էին այսօրվա պես, և ճակատին արդեն կային մանրիկ կնճիռներ ու հայացքի այդ վախվորած հեզությունը, որն ասես տարեցտարի ավելի է ուժգնանում։ Արդյոք հավատո՞ւմ ես, սիրելիս, ես նրան այլևս պատկերացնել իսկ չեմ կարող մեկ այլ հայացքով, բայց չէ՞ որ մի ժամանակ նա եղել է շատ ավելի երիտասարդ, ավելի դյութիչ։ Ռուս կանայք շուտ են թոշնում, նրանց գեղեցկությունը կբոցկլտա ակնթարթորեն ու կմարի, և դրա պատճառը լոկ ցեղային ֆիզիկական հատկանիշը չէ իրավամբ, պատճառը նախ այն է, որ նրանք կարողանում են սիրել ինքնամոռաց։ Եթե ռուս կինը սիրում է, ապա ամեն բան տալիս է միանգամից՝ և ակնթարթը, և ճակատագիրը, և ներկան, և ապագւսն. չի կարողանում ժլատություն անել, հոգեպահուստ պահել սիրո մեջ, և նրա գեղեցկությունն արագ անցնում է այն մարդու մեջ, ում սիրում է։ Այս թալկած այտերը նույնպես իմ մեջ անցած, իմ կարճատև զվարճությանը նվիրատրված գեղեցկության հետքն են։ Դու ուրա՞խ ես, որ ես սիրել եմ մորդ և նույնիսկ չէի՞ր հավատում, թե սիրել եմ նրան... Ահա, մեկ ուրիշ դիմանկար էլ կա այստեղ, սրան ևս նայիր։
Վերցրեց սեղանի վրայից ու տվեց ինձ։ Դա նույնպես լուսանկար էր անհամեմատ փոքրաչափ, բարալիկ, ձվաձև փայտակերտ շրջանակի մեջ առնված, աղջկա դեմք էր նիհարուկ ու թոքախտավոր և հրաշալի այդ ամենով հանդերձ, մտախոհ էր, միաժամանակ արտառոցության աստիճան մտազուրկ։ Դիմագծերը կանոնավոր էին, սերնդեսերունդ փափկասունացած, բայց հիվանդագին տպավորություն գործող, թվում էր, թե այդ արարածը հանկարծ տրվել է մի կաշկանդող, ուժից վեր ջանք պահանջող մտահղացման։
― Սա... սա այն աղջի՞կն է... նրա խորթ քույրի՞կը, որ մահացավ թոքախտից և... որի հետ դուք ուզել եք ամուսնանա՞լ,― մրմնջացի՝ որոշ չափով վհատված։
― Այո, ուզում էի ամուսնանալ, մահացավ թոքախտից, նրա խորթ քույրիկն է։ Գիտեի, որ տեղյակ ես... այդ բամբասանքներին։ Նման դեպքում, բամբասանքից զատ, ուրիշ բան հազիվ թե լսեիր։ Բարեկամս, թող այդ լուսանկարը։ Դա մի խեղճ խելագար էր և ոչ ավելին։
― Լիովի՞ն խելագար։
― Կամ ապուշ, ինչևէ, իմ կարծիքով երևի խելագար էր։ Երեխա ուներ իշխան Սերգեյ Պետրովիչից (խելագարության հետևանքով և ոչ թե սիրո հոդի վրա. դա իշխան Սերգեյ Պետրովիչի ստորագույն արարքներից մեկն էր), երեխան այժմ այստեղ է, այն սենյակում, և ես վաղուց էի ուզում ցույց տալ քեզ։ Իշխան Սերգեյ Պետրովիչը չհամարձակվեց գալ այստեղ և տեսնել երեխային։ Հենց այդ ժամանակ էլ մորդ թույլտվությամբ ուզեցի ամուսնանալ այդ... դժբախտի հետ...
― Մի՞թե հնարավոր է այդպիսի թույլտվություն,― վրա տվեցի տաքացած։
― Օհ, այո, նա թույլ տվեց, խանդում են այն դեպքում, երբ դիմացինը կին է լինում, իսկ դա կին չէր։
― Կին չէր ամենքի համար, բայց ոչ թե մորս,― գոռացի։― Կյանքումս չեմ հավատա, թե մայրս չի խանդել։
― Եվ ճիշտ ես։ Ես կռահեցի դա, երբ ամեն բան վերջացել էր, այսինքն երբ տվել էր թույլտվությունը։ Բայց թող դա։ Բանը չհարթվեց Լիդայի մահով, այո։ Ողջ էլ մնար չէր հարթվի, մինչև այժմ էլ չեմ թողնում, որ մայրդ մոտենա այդ երեխային։ Սա սոսկ մի պատահար է, դիպված։ Սիրելիդ իմ, վաղուց էի սպասում, որ քեզ տեսնեմ այստեղ։ Վաղուց էի երազում, գիտե՞ս, թե որքա՜ն վաղուց, թե ինչպես կհանդիպենք այստեղ, երկու տարի շարունակ երազում էի։
Ինձ նայեց անկեղծ, արդարամիտ հայացքով, որ լի էր սրտի ինքնամոռաց ջերմությամբ։ Բռնեցի իր ափը.
― Ինչո՞ւ էիք ձգձգում, ինչո՞ւ ավելի շուտ չէիք կանչում։ Եթե իմանայիք, թե ի՜նչ կլիներ... և ինչը չէր լինի, եթե ավելի շուտ կանչեիք ինձ...
Այդ պահին ներս բերին ինքնաեռը, իսկ Նաստասյա Եգորովնան հանկարծ բերեց քնած երեխային։
― Նայիր դրան,― ասաց Վերսիլովը,― ես սիրում եմ դրան, և դիտավորյալ պատվիրեցի, որ բերեն այժմ, որ դու տեսնես իրեն։ Լավ, նորից իր տեղը տարեք նրան, Նաստասյա Եգորովնա։ Նստիր ինքնաեռի մոտ։ Ուզում եմ երևակայել, թե ես ու դու այսպես ենք ապրել միշտ՝ միասին և ամեն երեկո հանդիպել ենք առանց բաժանվելու։ Թող՝ նայեմ երեսիդ, նստիր, այ այսպես, որ լավ տեսնեմ դեմքդ։ Ինչքա՜ն եմ սիրում քո դեմքը։ Ինչպե՜ս էի պատկերացնում դեմքդ դեռևս այն ժամանակ, երբ սպասում էի Մոսկվայից գալուդ։ Հարցնում ես ինչո՞ւ ավելի շուտ չէի կանչում մոտս։ Կաց. միգուցե այժմ դա էլ հասկանաս։
― Բայց մի՞թե հենց այդ ծերունու մահն է այժմ բաց արել ձեր լեզուն, տարօրինակ է...
Թեև այդպիսի բան էի ասում, բայց իր երեսին էի նայում սիրով։ Խոսում էինք բարեկամների պես՝ բառիս բարձրագույն և լիակատար իմաստով։ Նա ինձ բերել էր այդ տեղը, որ ինչ-որ բան բացահայտեր ինձ համար, պատմեր, արդարացներ իր արածը, մինչդեռ այդ ընթացքում, հատուկ բառեր ասելուց առաջ, ամեն բան արդեն բացատրվել ու արդարացվել էր ինքնին։ Այժմ ինչ էլ որ լսեի իր շուրթերից, միևնույն էր. արդյունքն արդեն ձեռք էր բերված, և երկուսս էլ երջանկության զգացումով էինք ըմբռնում այդ արդյունքն ու այդպիսի զգացումով էլ նայում էինք իրար։
― Ոչ թե այդ ծերունու մահը,― պատասխանեց,― ոչ միայն մահը, ուրիշ պատճառ էլ կա, որը համընկել է դրա հետ... Թող Աստված օրհնի ակնթարթն այս ու կյանքը մեր՝ այսուհետև ու երկար տարիներ։ Խոսենք, սիրելիդ իմ։ Ուզում եմ մի բանի մասին խոսել, բայց շարունակ տարածվում եմ, շեղվում, կողմնակի մանրամասնությունների մեջ ընկնում։ Միշտ այդպես է լինում, երբ սիրտը լցված է... Բայց խոսենք, ժամն է հասել, իսկ ես վաղուց եմ սիրահարված քեզ, տղաս...
Ետ ընկավ իր բազկաթոռի թիկնակին ու նորից ուշադիր զննեց ինձ։
― Ի՜նչ տարօրինակ է։ Ի՜նչ տարօրինակ է լսելը,― կրկնում էի հրճվանքի մեջ սուզված։ Եվ ահա, հիշում եմ, հանկարծ նրա դեմքին մի ակնթարթ հայտնվեց ու հարթվեց իր յուրահատուկ կնճիռը (մտահոգության), որն այնքան ծանոթ էր ինձ և ասես միաժամանակ արտահայտում էր և տրտմություն, և հեգնանք։ Հաղթահարեց ինքն իրեն և սկսեց, ասես որոշ չափով ճիգ գործադրելով իր վրա։
II
― Լսիր, Արկադի, եթե քեզ կանչեի ավելի շուտ, ապա ի՞նչ էի ասելու։ Այս հարցի մեջ է իմ պատասխանը։
― Այսինքն ուզում եք ասել, թե այժմ մորս ամուսինն եք ու իմ հայրը, մինչդեռ սրանից առաջ... Չէիք իմանա, թե այն ժամանակ ինչ էիք ասելու մեր սոցիալական վիճակի կապակցությամբ։ Այդպե՞ս է։
― Սիրելիս, ասելիքս չէի իմանա ոչ միայն այդ կապակցությամբ, այնժամ շատ բաների մասին ստիպված կլինեի լռել։ Նման պարագայում շատ բան նույնիսկ ծիծաղելի ու նվաստացուցիչ է այն առումով, որ նման է աճպարարության, այո, իսկական խեղկատակային աճպարարության։ Դեհ, ինչպե՞ս պիտի հասկանայինք իրար սրանից առաջ, այն դեպքում, երբ ինքս ինձ նոր եմ միայն հասկացել, այսօր, կեսօրվա ժամը հինգին, Մակար Իվանովիչի մեռնելուց ուղիղ երկու ժամ առաջ։ Տհաճ տարակուսանքո՞վ ես նայում երեսիս։ Չանհանգստանաս, կպարզաբանեմ փաստացի, բայց այն, ինչ ասացի, լիովին արդարացի է. ամբողջ կյանքս՝ որոնումների ու տարակուսանքների մեջ, և հանկարծ դրանց հանգուցալուծումը այսինչ ամսաթվին, կեսօրվա ժամը հինգի՜ն։ Նույնիսկ վիրավորական է, ճի՞շտ է։ Ոչ վաղ անցյալում իրոք կվիրավորվեի։
Լսում էի իսկապես հիվանդագին տարակուսանքով, խիստ ցայտուն էր երևում վերսիլովյան նախկին կնճիռը, ինչը չէի ցանկանա տեսնել այդ երեկո, նման բան լսելուցս հետո։ Հանկարծ գոչեցի.
― Աստված իմ։ Այսօր, ժամը հինգին... դուք ինչ-որ բա՞ն եք ստացել նրանից։
Նայեց սևեռուն և, հավանաբար, իմ բացակայությունի՞ց, գուցեև ասածս բառի՞ց «նրանից», ցնցված։
― Ամեն բան կիմանաս,― ասաց մտածկոտ ժպիտով,― ինչ-որ պետք է և, անշուշտ, բան չեմ թաքցնի, քանի որ չթաքցնելու նպատակով եմ բերել քեզ, բայց առայժմ հետաձգենք այդ ամենը։ Գիտե՞ս, բարեկամս, վաղուց գիտեի, որ մենք ունենք հայրերի ու միջավայրի անվայել պահվածքից վիրավորված երեխաներ, բայց... ներիր, սիրելիս, զարմանալի ցրվածություն է թափվել վրաս։ Ուզում էի արտահայտել լոկ այն միտքը, թե ինչպես եմ համարյա մշտապես քեզ համար վախեցել։ Միշտ պատկերացնում էի, որ դու մեկն ես այն փոքրիկ արարածներից, ովքեր գիտակցում են իրենց շնորհալիությունը և մենություն որոնում։ Ինքս էլ քեզ պես չեմ սիրել ընկերներ ունենալը։ Ի դժբախտություն իրենց՝ այդ արարածները թողնված են իրենց ուժերի և անուրջների հույսին՝ մեն-մենակ վայելուչ կյանքի հանդեպ իրենց չափազանց վաղաժամ ու համարյա վրիժառու, հատկապես «վրիժառու» ծարավի հետ։ Բայց բավական է, սիրելիս, դարձյալ շեղվեցի... Դեռևս քեզ սիրահարվելուցս առաջ արդեն պատկերացնում էի քեզ և մենությանդ մեջ վայրենացած քո երազանքները... Բայց բավական է, ի դեպ, մոռացա, թե ինչի մասին սկսեցի խոսել։ Ինչևէ, անհրաժեշտ է այդ մասին ևս ասել։ Իսկ առա՞ջ, ի՞նչ կարող էի ասել քեզ սրանից առաջ։ Այժմ տեսնում եմ երեսիս ուղղված հայացքդ, ու գիտեմ, որ նայողը իմ որդին է, մինչդեռ նույնիսկ երեկ չէի կարող հավատալ, թե երբևէ կարող եմ այսպես նստել ու խոսել իմ տղայի հետ։
― Այլևս երազելու և անրջելու կարիք չունեմ, միմիայն ձեզնով էլ եմ բավարարված այժմ,― մրմնջացի՝ հոգով ու սրտով նվիրվելով նրան։― Ես կհետևեմ ձեզ՝ ինչպես որ ցանկանաք։
― Կհետևե՞ս։ Բայց իմ դեգերումներն արդեն ավարտվեցին հենց այսօր. ուշացել ես, սիրելիդ իմ։ Վերջին արարի ավարտն է այսօր և վարագույրն իջնում է։ Շատ երկար տևեց այս վերջին արարը։ Սկսվել էր վաղուց, դեռևս այն ժամանակ, երբ վերջին անգամ էի վազում արտասահման։ Այն ժամանակ լքեցի ամեն բան և, իմացիր, սիրելիս, մորիցդ էլ բաժանվեցի ու նրան անձամբ հայտնեցի այդ մասին։ Դա նույնպես պիտի իմանաս։ Այն ժամանակ բացատրեցի մորդ, թե մեկնում եմ ընդմիշտ, թե այլևս չի տեսնի ինձ։ Ամենից վատն այն էր, որ մոռացա նույնիսկ փող թողնել իր համար։ Քո մասին ես չմտածեցի ոչ մի րոպե։ Մեկնեցի այնպես, սիրելիդ իմ, որ մնամ Եվրոպայում ու չվերադառնամ այլևս։ Մեկնեցի որպես տարագիր։
― Գերցենի՞ մոտ։ Արտասահմանյան քարոզչությանը մասնակցելո՞ւ։ Հավանաբար ամբողջ կյանքում ինչ-որ դավադրությա՞ն եք մասնակցել,― գոչեցի անզուսպ։
― Ո՜չ, բարեկամս, չեմ մասնակցել որևէ դավադրության։ Իսկ քո աչքերն սկսեցին նույնիսկ փայլակներ արձակել, սիրում եմ քո բացականչությունները, հոգիս։ Ո՜չ, այն ժամանակ մեկնեցի՝ հանկարծակի վրա տված թախիծից փախչելու համար։ Դա ռուս ազնվականի թախիծ էր. իրավամբ, չեմ կարողանում ավելի լավ արտահայտվել։ Ազնվականի թախիծ և ուրիշ՝ ոչինչ։
― Ճորտատիրական իրավո՞ւնքի... ժողովրդի ազատագրմա՞ն...― մրմնջալ սկսեցի՝ շնչակտուր լինելով։
― Ճորտատիրական իրավո՞ւնքը։ Կարծում ես, թե կարոտո՞ւմ էի ճորտատիրական կարգերին։ Տանել չէի՞ կարողանում ժողովրդի ազատագրումը։ Օհ, ոչ, բարեկամս, չէ՞ որ հենց ինքներս էինք ազատարարները։ Տարագրվեցի՝ առանց չարամտության։ Դրանից քիչ առաջ հաշտարար միջնորդ էի և ուժերս չէի խնայում, ջանում էի անաչառորեն, և ոչ էլ այն պատճառով մեկնեցի, որ քիչ հատուցում էի ստացել իմ լիբերալիզմի դիմաց։ Բոլորս էլ ոչինչ չստացանք այն ժամանակ, այսինքն՝ միմիայն ինձ նմանները։ Մեկնելիս ավելի շուտ հպարտ էի, քան թե հիասթափված և, հավատա, լիովին հեռու էի այն մտքից, թե ժամանակն է, որ կյանքս ավարտեմ կոշկակարի համեստ զբաղմունքով։ Je suis gentilhomme avant tout et je mourrai gentilhomme![105]։ Այնուամենայնիվ թախիծն էր պատել ինձ։ Մեզ նմանները Ռուսաստանում, միգուցե մոտավորապես հազարն են. իսկապես, երևի ոչ ավելին։ Բայց չէ՞ որ այդքանն էլ է բավական, որպեսզի չմեռնի գաղափարը։ Մենք գաղափարակի՜ր ենք, սիրելիդ իմ։ Բարեկամս, ես խոսում եմ մի արտակարգ հույս ու հավատով, թե դու լիովին կհասկանաս այդ դատարկաբանությունը։ Ես քեզ կանչել եմ սրտիս քմահաճույքով. վաղուց էի երազում, թե ինչպես եմ խոսելու քեզ հետ նման բաների մասին... քե՛զ հետ, հատկապես քեզ հետ։ Ինչևէ... ինչևէ...
― Ո՛չ, շարունակեք,― գոչեցի,― նորից անկեղծություն եմ տեսնում ձեր հայացքում... Եվ ի՞նչ, Եվրոպան հարություն տվե՞ց ձեզ այն ժամանակ։ Եվ ի՞նչ է նշանակում ձեր «ազնվականի թախիծը»։ Ներեցեք, աղավնյակս, ես դեռ չեմ հասկանում։
― Հարություն տվե՞ց ինձ, արդյոք, Եվրոպան։ Բայց այն ժամանակ մեկնում էի նրան թաղելու համար։
― Թաղելո՞ւ,― կրկնեցի զարմանքով։
ժպտաց.
― Արկադի, բարեկամս, այժմ հոգիս գորովանքի մեջ է և ընդվզում է։ Երբևէ չեմ մոռանա այն ժամանակ Եվրոպայում ապրածս առաջին պահերը։ Դրանից առաջ էլ էի ապրել Եվրոպայում, բայց այն ժամանակն առանձնահատուկ էր, և այնտեղ մեկնել էի ոչ թե մռայլ թախիծից հալածյալ ու... մաշված մի այնպիսի սիրուց, ինչպես երկրորդ անգամ մեկնելիս։ Կպատմեմ այն ժամանակվա առաջին ապրումներիցս մեկի, երազներիցս մեկի, իսկական երազներիցս մեկի մասին։ Դա տեղի ունեցավ դեռևս Գերմանիայում։ Նոր էի մեկնել Դրեզդենից և ցրվածությանս պատճառով անցել էի այն կայարանից, որտեղից պետք է թեքեի ճանապարհս, և հայտնվեցի ուրիշ գծի վրա։ Ինձ անմիջապես իջեցրին, կեսօրվա ժամը երեքն էր. պարզ օր էր։ Դա գերմանական մի փոքրիկ ավան էր։ Ինձ ցույց տվեցին հյուրանոցը։ Հարկավոր էր սպասել, հաջորդ գնացքն անցնելու էր գիշերվա ժամը տասնմեկին։ Նույնիսկ գոհ էի այդ արկածիցս, քանի որ առանձնապես չէի շտապում։ Դեգերում էի, բարեկամս, դեգերում։ Պարզվեց, որ թեև փոքրիկ ու հետին կարգի, բայց գերմանացիների սովորույթի համաձայն ամբողջովին կանաչի մեջ կորած, ծաղկաթմբերով շրջապատված հյուրանոց եմ ընկել։ Մի նեղլիկ սենյակ էին հատկացրել ինձ և քանի որ անցած ամբողջ գիշերը ճանապարհին էի եղել, ապա քնեցի ճաշելուց հետո։
Ինձ համար լիովին անսպասելի մի երազ տեսա, քանի որ երբևէ չէի տեսել դրա նման երազ։ Դրեզդենի պատկերասրահում կա Կլոդ Լորենի արած նկարը, որն, ըստ քարտադարանի, կոչվում է «Ասիսը և Գալաթեան», չգիտեմ ինչու՝ ես դա միշտ անվանել եմ «Ոսկե դար»։ Դրանից առաջ էլ էի տեսել այդ նկարը, իսկ այդ ժամանակ, մեկնելուցս առաջ, մի անգամ էլ տեսա անցողիկ։ Հենց այդ նկարն էլ տեսա երազումս, բայց ոչ թե որպես նկար, այլ՝ որպես իրական մի եղելություն։ Ինչևէ, չգիտեմ, թե հատկապես ինչ էի տեսնում այդ երազում, տեսածս հիշյալ նկարում պատկերված կղզիախումբն էր, ընդ որում՝ ժամանակն, ասես թե, ետ էր գնացել երեք հազար տարով, երկնագույն փաղաքուշ ալյակներ, կղզիներ ու ժայռեր, ծաղկուն ծովափ, հեռուների հրաշք համայնապատկեր, մայր մտնող-կանչող արեգակ, բառերով հնարավոր չէ արտահայտել։ Եվրոպական մարդկությունը այդ տեղը հիշում է որպես իր օրրան, և այդ մասին մտածելիս սիրտս ասես հարազատի հանդեպ սիրով էր լցվում։ Այդ տեղն է եղել մարդկության երկրային դրախտը, աստվածներն այստեղ են իջել երկնային բարձունքներից, մտերմություն արել մարդկանց հետ... Օհ, հրաշալի մարդիկ են ապրել այնտեղ։ Նրանք քնում և արթնանում էին երջանիկ ու միամիտ, մարգագետիններն ու պուրակները զրնգում էին նրանց երգերից և ուրախ կանչերից, ուժերի անսպառ պաշար էր ծախսվում անաղարտ սիրո ու խնդության մեջ։ Արևն էր ողողում նրանց իր ջերմությամբ ու լույսով։ Նրանք հրճվում էին իրենց հրաշագեղ զավակներով։ Հրաշապատում երազ, մարդկության մեծագո՜ւյն մոլորություն։ Ոսկե դա՜ր բոլոր երազանքներից ամենաանհավանականը, հանուն որի, սակայն, մարդիկ տալիս էին իրենց ամբողջ կյանքն ու եռանդը, հանուն որի մարգարեներ էին մեռնում ու սպանվում, առանց որի չեն ուզում ապրել ժողովուրդները և չեն էլ կարող նույնիսկ մեռնել։ Այս զգացողությունն ասես լիովին ապրեցի այն երազում, ժայռերն ու ծովը, մայր մտնող արեգակի շեղճառագայթափնջերը, ամեն-ամեն բան ասես շարունակում էի տեսնել նաև արթնանալուցս հետո, անգամ արտասուքով բառացիորեն հեղեղված աչքերս բաց անելուց հետո։ Հիշում եմ, որ ուրախ էի։ Ինձ համար անհայտ երջանկության զգացում էր թրթռում սրտումս, հրճվագին ցավ պատճառելով. դա համամարդկային սեր էր։ Արդեն լիովին իրիկնամուտ էր, պատուհանի գոգին տեղավորված ծաղկաթփերի սաղարթի միջով շեղ ճառագայթների փունջ էր թափանցում փոքրիկ սենյակը լույսով ողողելով ինձ։ Եվ ահա, բարեկամս, և ահա, իրական էր դարձել եվրոպական մարդկության առաջի՜ն օրվա մայր մտնող արեգակը, որ տեսել էի երազում և այդ ժամին ինձ համար դարձել էր եվրոպական մարդկության վերջի՜ն օրվա մայր մտնող արեգակ։ Այն ժամանակ Եվրոպայի գլխին առանձնահատուկ ուժով էր հնչում ասես ինչ-որ մի հուղարկավորության ղողանջ։ Միայն պատերազմը չէ, որ նկատի ունեմ և ոչ էլ միայն Թյուիլրին, առանց այդ էլ գիտեի, որ վաղ թե ուշ ամեն բան կանհետանա, նաև Հին Եվրոպան, բայց ես, որպես ռուս եվրոպացի, չէի կարող նույնիսկ մտովի թույլ տալ այդ բանը։ Այո, նրանք այն ժամանակ դեռ նոր էին հրդեհել Թյուիլրին... Օ՜հ, չանհանգստանաս, ես գիտեի, որ դա «տրամաբանական» էր և շատ լավ եմ հասկանում ընթացիկ գաղափարի անկասելիությունը, բայց որպես ռուս մշակույթի բարձրագույն միտքը կրող, չէի կարող թույլ տալ այդ բանը, քանզի ռուսական բարձրագույն միտքը բոլոր գաղափարների համահաշտեցումն է։ Եվ այն ժամանակ ամբողջ աշխարհում ո՞վ կարող էր հասու լինել այդ մտքին, միայնակ էի իմ որոնումների մեջ։ Առանձնապես իմ մասին չէ խոսքս, այլ ռուսական մտքի։ Այնտեղ տեր ու տնօրեն էին ամբաստանությունն ու տրամաբանությունը. այնտեղ ֆրանսիացին լոկ ֆրանսիացի էր, գերմանացին՝ ընդամենը միայն գերմանացի և դա առավել ծայրահեղ լարվածությամբ, քան իրենց ամբողջ պատմության ընթացքում է եղել, կնշանակի՝ ֆրանսիացին երբևէ այնքան էլ վնաս չի տվել իր Ֆրանսիային, իսկ գերմանացին էլ՝ իր Գերմանիային, ինչպես հենց այդ ժամանակ։ Այդ ժամանակ Եվրոպայում չկար գեթ մեկ եվրոպացի։ Այն բոլոր նավթավառների կողքին ես միակն էի, որ կարող էի կանգնել իրենց դեմ ու ասել երեսներին, որ Թյուիլրին հրդեհելն իրենց սխալմունքն էր, և այն բոլոր պահպանողական-վրեժխնդիրների մեջ ևս միակն էի, որ կարող էի ասել իրենց՝ պահպանողականներին, թե՝ թեև Թյուիլրին այրելը հանցագործություն է, այդուհանդերձ նաև տրամաբանական է։ Եվ դա այն պատճառով, տղաս, որ այն ժամանակ, որպես ռուս, Եվրոպայում միայն ես էի միակ եվրոպացին։ Անձնապես իմ մասին չէ խոսքս, այլ ռուսական հավաքական մտքի։ Դեգերումների ու որոնումների մեջ էի, բարեկամս, որոնումների և հաստատ գիտեի, որ պետք է լռեմ ու որոնեմ։ Այնուամենայնիվ թախիծն էր պատել ինձ։ Տղաս, չեմ կարող չհարգել իմ ազնվական ծագումը։ Կարծես թե ծիծաղում ես։
― Չեմ ծիծաղում,― մրմնջացի՝ հուզված,― բնավ, դուք ցնցեցիք սիրտս ոսկե դարի ձեր տեսիլքով և, հավատացեք, որ սկսում եմ հասկանալ ձեզ։ Բայց առավելապես գոհ եմ այն բանի համար, որ այդպես հարգում եք ինքներդ ձեզ։ Շտապում եմ այդ մասին տեղյակ պահել ձեզ։ Երբևէ չէի սպասի նման բան լսել ձեզնից։
― Արդեն ասացի, որ սիրում եմ քո բացականչությունները, սիրելիս,― նորից ժպտաց մանկամիտ բացականչությանս վրա և, ոտքի կանգնելով, սկսեց քայլել սենյակով մեկ, ասես չնկատելով ու չզգալով իր շարժմունքը։ Ես էլ ոտքի ելա։ Նա շարունակում էր խոսել իր տարօրինակ լեզվով, բայց մտքի մեծագույն խորաթափանցությամբ։
III
― Այո, տղաս, կրկնում եմ չեմ կարող չհարգել իմ ազնվականությունը։ Դարերի ընթացքում մեզանում ստեղծվել է աշխարհում գոյություն չունեցող քաղաքակիրթ մարդու բարձրագույն տեսակ՝ համամարդկային ցավով տառապող տեսակը։ Այդ տեսակը զուտ ռուսական է, բայց քանի որ ծագում է ռուս ժողովրդի բարձրագույն քաղաքակիրթ շերտից, ապա, ուրեմն, ես այդ տեսակին պատկանելու պատիվն ունեմ։ Դրա մեջ է պահպանվում Ռուսիայի ապագան։ Միգուցե թվով ընդամենը հազարն ենք, միգուցե՝ ավելի շատ կամ քիչ, բայց ամբողջ Ռուսիան առայժմ ապրել է լոկ հանուն այն բանի, որ լույս աշխարհ բերի այդ հազարը։ Կասեն քի՜չ է, կընդվզեն, թե հազար մարդու համար այնքա՜ն դարեր են ծախսվել և այնքա՜ն միլիոն ժողովուրդ։ Ըստ իս՝ քիչ չէ։
Լսում էի լարված։ Ինձ մոտ սկսում էր ձևավորվել մի համոզմունք, ամբողջ կյանքի ուղղություն, որը շատ որոշակի էր դառնում այդ «հազար մարդու» շնորհիվ։ Զգում էի, որ նրա խանդավառությունն ինձ է փոխանցվում ինչ-որ արտաքին ցնցումներով։ Այդ ջերմաշունչ խոսքն ասում էր ինձ սիրելով հանդերձ, բայց այդպես խոսել սկսելու պատճառը դեռևս անհայտ էր մնում ինձ համար։
― Ես տարագրության մեջ էի, և այստեղ լքածս որևէ բան ափսոսանք չէր հարուցում։ Այստեղ ապրելու ընթացքում ուժերիս ներածին չափ ծառայել էի Ռուսիային. մեկնելուց հետո նույնպես շարունակում էի ծառայել առավել ընդգրկուն գաղափարով։ Եվ այդպես ծառայելով ավելի մեծ ծառայություն էի մատուցում նրան, քան կմատուցեի այն դեպքում, եթե մնայի ընդամենը միայն ռուս, նման այն բանին, որ ֆրանսիացին լոկ ֆրանսիացի է, գերմանացին ընդամենը միայն գերմանացի։ Եվրոպայում դեռևս չեն հասկանա այս բանը։ Եվրոպան ստեղծել է ֆրանսիացու, անգլիացու, գերմանացու ազնվաբարո տեսակներ, սակայն դեռևս պատկերացում իսկ չունի իր ապագա մարդու մասին։ Եվ երևում է, որ առայժմ ոչ էլ ցանկանում է ունենալ։ Եվ պատճառը հասկանալի է. նրանք ազատ չեն, իսկ մենք ազատ ենք։ Այն ժամանակ ամբողջ Եվրոպայում միակ ազատ մարդն էի իմ ռուսական թախիծով հանդերձ։
Բարեկամս, նկատի ունեցիր տարօրինակությունը․ ամեն մի ֆրանսիացի կարող է ծառայել ոչ միայն Ֆրանսիային, այլև՝ մարդկությանը, բայց լոկ այն պայմանով, որ կմնա առավելագույնս ֆրանսիացի, այդպես էլ անգլիացին ու գերմանացին։ Եվ միայն ռուսն է, նույնիսկ մեր օրերում, այսինքն շատ ավելի վաղ, քան կամփոփվի համընդհանուր արդյունքը, որ արդեն ի վիճակի է առավելագույնս ռուս լինել հատկապես այն դեպքում, երբ առավելագույնս եվրոպացի է։ Հենց սա է մեզ և մյուս ազգերին տարբերող առանձնահատկությունը։ Ֆրանսիայում ես ֆրանսիացի եմ, գերմանացու հետ՝ գերմանացի, հին հույնի հետ՝ հույն և հենց դրանով եմ առավելագույնս ռուս։ Այսպիսով, ես իսկական ռուսս, հենց դրանով եմ ծառայում Ռուսիային, քանզի ի ցույց եմ դնում նրա բարձրագույն միտքը։ Ես այդ մտքի պիոներն եմ։ Այն ժամանակ մեկնեցի որպես տարագիր, բայց մի՞թե լքեցի Ռուսիան։ Ոչ, շարունակում էի ծառայել նրան։ Թեկուզ ոչինչ չանեի Եվրոպայում, թեկուզ սոսկ որոնումների համար լինեի մեկնած (համ էլ գիտեի, որ սոսկ որոնումների համար եմ մեկնում), դարձյալ բավական էր և այն, որ մեկնում էի իմ մտքի և գիտակցության մղումով։ Ես հետս տարա իմ ռուսական թախիծը։ Օ՛հ, այն ժամանակ լոկ թափվող արյունը չէր ինձ այնպես վախեցրել և ոչ էլ նույնիսկ Թյուիլրին, այլ՝ այն ամենը, ինչը հետևելու էր դրանց։ Նրանք դատապարտված են դեռևս երկար կռվելու, քանի որ դեռևս չափից ավելի ֆրանսիացի ու չափից ավելի գերմանացի են և դեռ չեն ավարտել իրենց անելիքն այդ դերերում։ Իսկ մինչ այդ ափսոսում եմ, որ ավերածություն է կատարվում։ Ռուսի համար Եվրոպան նույնքան թանկ է, որքան Ոուսիան. այնտեղի ամեն մի քարը թանկ ու սիրելի է մեր սրտի համար։ Եվրոպան ևս Ռուսիայի պես հայրենիք է եղել մեզ համար։ Օ՜հ, նույնիսկ առավել։ Հնարավոր չէ ինձնից ավելի սիրել Ռուսիան, բայց երբևէ չեմ նախատել ինձ այն բանի համար, որ Վենետիկը, Հռոմը, նրանց գիտությունների և արվեստների գանձերն ու ամբողջ պատմությունն ավելի սիրելի են, քան Ռուսիան։ Օ՛հ, ռուսների համար թանկ են օտարների այդ հնադարյան քարերը, Աստծո արարած հին աշխարհի այդ հրաշալիքները, սուրբ հրաշագործությունների բեկորները, դրանք մեզ համար ավելի թանկ են, քան իրենց համար։ Նրանք այժմ տարված են ուրիշ մտքերով և ուրիշ զգացմունքներով, և այդ հնօրյա քարերն այլևս թանկ չեն նրանց համար... Պահպանողականն այնտեղ պայքարում է լոկ իր գոյությունը պահպանելու համար, նավթավառն էլ մի կտոր հաց ունենալու իրավունքի համար է իրեն գցում դեսուդեն, լոկ Ռուսիան է, որ ապրում է ոչ միայն հանուն իր գոյության, այլև հանուն մտքի և, համաձայնիր, բարեկամս, նշանակալից է այն փաստը, որ արդեն մեկ հազարամյակ է, ինչ Ռուսիան ապրում է բացարձակապես ոչ իր համար, այլ միմիայն Եվրոպայի։ Իսկ նրա՞նք։ Օ հ, նրանք դատապարտված են այն բանին, որ ավելի շուտ ահեղ չարչարանաց հուրը կընկնեն, քան թե երկնային արքայություն։
Խոստովանեմ, որ լսում էի մեծագույն տարակուսանքով, նույնիսկ իր խոսելակերպից էի վախենում, թեև չէի կարող ցնցված չլինել արտահայտած մտքերից։ Հիվանդագին վախ ունեի խաբված լինելու կեղծիքից։ Եվ հանկարծ խստորեն դիտողություն արեցի.
― Ասացիք հենց նոր՝ «երկնային արքայություն»։ Լսել էի, որ այնտեղ զբաղվել եք Աստծո քարոզչությա՞մբ, ճգնավորի քուրձ ու կապա՞նք կրել։
― Ձեռ քաշիր իմ կապանքից,― ժպտաց,― դա բոլորովին այլ բան է։ Այն ժամանակ դեռ չէի քարոզում, բայց նրանց Աստծու կարոտն էի քաշում, սա ճիշտ է։ Այն ժամանակ նրանք աթեիզմ էին հռչակել, այսինքն՝ անաստվածություն, և հռչակել էր նրանցից ընդամենը մի խումբ, բայց դա նշանակություն չուներ, դրանք պարզապես առաջին հեծյալներն էին, և դա դեպի իրականացումը տանող առաջին քայլն էր, և դա էր կարևորը։ Այդ դեպքում ևս դարձյալ մեջտեղ էր եկել նրանց տրամաբանությունը, բայց ամբողջ ձանձրույթն էլ հենց տրամաբանության մեջ է լինում միշտ։ Իմ անձնավորությամբ այլ քաղաքակրթություն էի ներկայացնում, և սիրտս չէր ընդունում նրանց հայեցակետը։ Դա տեղով ապերախտություն էր իրենց իսկ փայփայած գաղափարի հանդեպ, տանել չէի կարող նրանց սուլոցներն ու իրենց իսկ սրբության վրա նետած ցեխակտորները։ Ինձ խրտնեցնում էր նրանց երթի փինաչիությունը։ Ինչևէ, իրականությունը ի պատասխան այդպիսի երթերի, միշտ էլ սապոգն է բարձրացնում նույնիսկ, նույնիսկ դեպի կատարելությունն ուղղված ամենապայծառ ձգտումի դեպքում, և ես պետք է որ անպայման իմանայի այդ բանը, բայց, այդուհանդերձ, այլ տեսակի էի պատկանում, ազատ էի ընտրություն կատարելու հարցում, իսկ իրենք ոչ, և ես ողբում էի, իրենց վիճակն էի ողբում, վաղեմի գաղափարը և միգուցե իսկական արցունք էլ էի թափում առանց այլևայլ վերամբարձ խոսքերի։
― Այդքան ուժգի՞ն էիք հավատում Աստծուն,― հարցրեցի թերահավատ։
― Բարեկամս, այդ հարցը երևի ավելորդ է։ Ասենք թե այնքան էլ չէի հավատում, այդուհանդերձ, չէի կարող չթախծել հավատի գաղափարի կորստյան համար։ ժամանակ առ ժամանակ պատկերացնել իսկ չէի կարողանում, թե մարդն ինչպե՞ս կարող է ապրել առանց Աստծու և երբևէ հնարավո՞ր է, արդյոք, նման բան։ Սիրտս միշտ էլ վճռականորեն պնդում էր, որ անհնարին է, բայց մի որոշ ժամանակ, միգուցե, հնարավոր լինի... Կասկած իսկ չունեմ, որ երբևէ վրա կհասնի անաստվածության մի այդպիսի ժամանակահատված, բայց նման դեպքում միշտ էլ պատկերացրել եմ մի այլ տեսարան...
― Ինչպիսի՞։
Ճիշտ է, նա դեռևս դրանից առաջ էր հայտնել, թե երջանիկ է, և նրա խոսքի մեջ, անկասկած, շատ մեծ խանդավառություն կար, ու որպես այդպիսին էլ ընդունում եմ նրա ասածի մեծ մասը։ Ելնելով իր հանդեպ տածածս հարգանքից, անշուշտ, այժմ էլ չեմ համարձակվի թղթին հանձնել այն ամենը, ինչի մասին խոսում էինք, բայց նրա խոսքից կորզածս այն արտասովոր տեսարանի մի քանի պատառիկներ կմեջբերեմ այստեղ։ Կարևորն այն է, որ նախկինում ևս ինձ միշտ մտատանջում էր այդ «քուրձ ու կապանքը» և մշտապես ճգնում էի ըմբռնել դրա իմաստը, այդ պատճառով էլ հարցախեղդ էի անում։ Սրտումս ընդմիշտ տպավորվել են մի քանի ցնորական և անչափ արտառոց մտքեր, որ նա արտահայտում էր այն ժամանակ։
― Սիրելիդ իմ,― սկսեց մտասույզ ժպիտով,― պատկերացնում եմ, երբ կռիվն արդեն վերջացել է և պայքարը ննջել։ Անեծքներից, սուլոցներից ու ցեխի կտորներից հետո լռություն է տիրել, և մարդիկ մնացել են մենակ ինչպես որ ցանկանում էին. երբեմնի մեծ գաղափարը լքել է նրանց, ուժի և զորության մեծագույն ակունքը, որ մինչ այդ սնել ու ջերմացրել է նրանց, հեռանում է, մայր մտնում, ինչպես այն վեհաշուք ու կանչող արեգակը Կլոդ Լորենսի կտավում, թեև այդ կտավում ասես մարդկության վերջին օրն է մարում։ Եվ ահա, մարդիկ հանկարծ հասկացել են այնտեղ (Եվրոպայում), որ իրենք լիովին մենակ են մնացել և միանգամից մեծագույն որբություն են զգում։ Տղաս, սիրելիս, երբևէ չէի կարողացել պատկերացնել մարդկանց այդքան ապերախտ ու հիմարացած։ Որբացած մարդիկ պիտի որ անմիջապես մոտենան իրար, հպվեն միմյանց խտանան, առավել սիրելով մեկմեկու, պիտի ափ ափի տան, հասկանալով, որ իրենցից բացի այլևս ոչ ոք չունեն։ Պիտի որ անհետանար անմահության մեծ գաղափարը և պիտի որ հարկադրաբար փոխարինող գտնվեր դրան և անմահության հանդեպ սիրո երբեմնի անսպառ պաշարը բոլորի մոտ պիտի որ ուղղվեր դեպի բնությունը, աշխարհը, դեպի մարդիկ, դեպի խոտի ամեն մի շյուղը։ Մարդիկ պիտի որ անզսպորեն սիրահարվեին հողին ու կյանքին այն չափով, ինչ չափով որ աստիճանաբար պիտի գիտակցեին իրենց անցողիկությունը և վերջ ունենալը։ Պիտի որ սկսեին նկատել բնության մեջ ու բացահայտել այնպիսի երևույթներ ու առեղծվածներ, որպիսիք չէին էլ պատկերացնում առաջ, քանզի բնությանը պիտի նայեին նորովի՝ սիրուհու վրա սիրեցյալի ուղղած հայացքով։ Արթնանալուն պես նրանք պիտի որ շտապեին համբուրելու միմյանց, շտապեին սիրելու իրար, գիտակցելով, որ իրենց օրերը կարճ են, և այդ սերն է միակ բանը, որ մնալու է իրենց։ Պիտի որ աշխատեին և յուրաքանչյուրը պիտի որ իր ունեցած-չունեցածը տար ամենքին ու միայն դրանով լիներ երջանիկ։ Ամեն մի երեխա պիտի որ իմանար ու զգար, որ երկրագնդի երեսին գոյություն ունեցող ամեն ոք հայր ու մայր է իր համար, քույր ու եղբայր։ Ամեն ոք պիտի որ մտածեր. «Թող թեկուզ վաղվա օրը լինի իմ վերջին օրը, այնուամենայնիվ, իմ մեռնելուց հետո կմնան մյուսները, իսկ նրանցից հետո իրենց երեխաները»,― և այն միտքը, որ մնացողները ևս իրենց պես կսիրեն միմյանց ու կդողան մեկմեկու համար, պիտի որ փոխարինելու գար անդրշիրիմյան աշխարհում կրկին հանդիպելու հույսով մխիթարող նախկին գաղափարին։ Օհ, նրանք պիտի որ շտապեին սիրելու մեկմեկու և դրանով խլացնեին իրենց սրտում բույն դնող անցողիկության մեծագույն տրտմությունը։ Պիտի որ ապրեին հպարտ ու անվախ, բայց մեկմեկու հանդեպ լինեին հեզ ու խոնարհ, դողային ամեն մեկի կյանքի ու երջանկության համար։ Պիտի որ նուրբ ու քնքուշ դառնային իրար հանդեպ ու չամաչեին երեխաների պես միմյանց փաղաքշելուց, ինչպես որ ամաչում են այժմ։ Հանդիպելիս պիտի որ միմյանց նայեին խորունկ ու իմաստալի հայացքներով, և այդ հայացքներում պիտի որ սեր լիներ ու կարոտ...
― Սիրելիդ իմ,― խոսքն ընդհատեց հանկարծ, ժպտալով,― այդ ամենը ցնորք է, նույնիսկ ամենաանհավանական ցնորքը, բայց չափից ավելի հաճախակի եմ երևակայությամբ ստեղծել ինձ համար մի այդպիսի ցնորք, քանզի ամբողջ կյանքիս ընթացքում անկարող կլինեի ապրել առանց դրա և չմտածել այդ մասին։ Խոսքս չի վերաբերում իմ հավատքին, հավատքն իմ մեծ չէ, ես դեիստ եմ, փիլիսոփայող դեիստ, ինչպես մեր ամբողջ հազարը, այդպես է թվում ինձ, բայց... բայց նշանակալին այն է, որ պատկերացրածս տեսարանը միշտ ավարտում էի տեսիլքով ինչպես Հայնեի «Քրիստոսը Բալթիկ ծովի վրա»։ Չէի կարող յոլա գնալ առանց Քրիստոսի, վերջապես չէի կարող չերևակայել Նրան որբացած մարդկության մեջ։ Նա գալիս էր դեպի մարդիկ, գիրկը բաց անում նրանց առջև և ասում. «Ինչպե՞ս էիք կարողանում մոռանալ ձեր Տիրոջը»։ Եվ այդ պահին քողն ասես ընկնում էր բոլորի աչքերից, և ասես լսելի էր դառնում մեծն հիացումի հիմնը առ Հարությունն նորագույնս ու վերջինս...
Թողնենք սա, բարեկամս, իսկ իմ «քուրձն ու կապանքը» դատարկաբանություն է. չանհանգստանաս դրա համար։ Եվ հետո ահա թե ինչ. գիտես, որ լեզվից խեղճ եմ ու զգույշ, և եթե այժմ խոսքով ընկա, ապա դա... այլևայլ ապրումների և մեկ էլ այն պատճառով, որ քեզ հետ եմ խոսում, ուրիշ որևէ մեկի մոտ չէի տարվի այսպես։ Սա ավելացնում եմ քեզ հանգստացնելու համար։
Սակայն ես նույնիսկ երախտապարտ եմ. չկար ակնկալածս խաբեությունը, որից վախենում էի, և ես առանձնապես ուրախ էի այն բանի համար, որ արդեն պարզ դարձավ իր կարոտելն ու տառապելը, իսկապես և անկասկած սիրելը, և դա ամեն բանից թանկ էր ինձ համար։ Եվ ինքնամոռացի պես հայտնեցի իրեն այդ զգացումիս մասին։
― Բայց գիտե՞ք,― ավելացրի անսպասելիորեն,― այնուամենայնիվ, ինձ թվում է, թե ձեր ամբողջ թախիծով հանդերձ պիտի որ անչափ երջանիկ լինեիք այն ժամանակ։
Ծիծաղեց զվարթ։
― Դիտողություններդ առանձնապես դիպուկ են այսօր,― ասաց։― Այո, երջանիկ էի և մի՞թե կարող էի ապերջանիկ լինել այնպիսի թախիծով հանդերձ։ Սեր հազարից ավելի երջանիկ եվրոպական տարագիր ռուս գոյություն չունի։ Իրավ, առանց հեգնանքի եմ ասում այս բանը և դրանում շատ լուրջ բան կա։ Եվ իմ թախծին փոխարինող որևէ երջանկություն չէի ընդունի։ Այս իմաստով միշտ էլ երջանիկ եմ եղել ամբողջ կյանքումս, սիրելիդ իմ։ Եվ երջանկությունից էր, որ այն ժամանակ սիրեցի մորդ կյանքումս առաջին անգամվա սիրով։
― Ինչպե՞ս թե առաջին անգամվա։
― Հենց այդպես։ Դեգերելիս ու թախծելիս հանկարծ սիրեցի նրան, ինչպես չէի սիրել երբևէ որևէ մեկի, և մարդ ուղարկեցի, որ մոտս բերի մորդ։
― Օ՛հ, պատմեք այդ մասին, պատմեք մորս մասին։
― Հենց դրա համար եմ կանչել քեզ և գիտե՞ս,― ժպտաց զվարթ,― վախենում էի, թե հանուն Գերցենի կամ էլ հանուն ինչ-որ չնչին դավադրության ես ներել ինձ այն, որ ցավ եմ պատճառել մորդ...
Գլուխ ութերորդ
I
Քանի որ այդ ժամանակ խոսքով ընկանք և ամբողջ երեկո նստած մնացինք մինչև գիշեր, ապա չեմ մեջբերում ամբողջ զրույցը, այլ՝ լոկ այն, ինչը վերջապես հասանելի դարձրեց ինձ համար նրա կյանքի խորհրդավոր կողմերից մեկը։
Սկսեմ այն բանից, որ կասկած չունեմ մորս հանդեպ նրա սիրո հարցում, և եթե մեկնելուց առաջ «բաժանվել» էր ու լքել նրան, ապա, անշուշտ, այն պատճառով, որ չափից ավելի էր ընկած եղել թախծի ու դրա նման մի բանի մեջ, որպիսի բան, ի դեպ, ում հետ ասես որ չի պատահում աշխարհի երեսին, և ինչը բացատրելը դժվար է։ Ինչևէ, արտասահմանում բավականին երկար մնալուց հետո հանկարծ հեռակա կարգով նորից է սիրել մորս, այսինքն՝ մտովի, և մարդ է ուղարկել նրան բերելու համար։ Հավանաբար կասեն՝ «խելառությունն է բռնել», բայց ես ուրիշ բան կասեմ. ըստ իս նրա այդ արարքի մեջ եղել է այն ամենայն լրջությունը, որ կարող է լինել մարդկային կյանքում՝ չնայած անթաքույց ինքնաձաղկմանը, ինչը, թերևս, հնարավոր եմ համարում մասամբ։ Սակայն երդվում եմ, որ նրա եվրոպական թախիծը համարում եմ կասկածից դուրս և ոչ թե հավասար եմ դասում երկաթուղագծերի կառուցմանն ուղղված ժամանակակից որևէ կոնկրետ գործունեության հետ, այլ անհամեմատ ավելի բարձր։ Նրա սերը մարդկության հանդեպ, առանց այլևայլ աճպարարության, համարում եմ ամենաանկեղծ և ամենախորունկ զգացմունքը, իսկ նրա սերը մորս հանդեպ ինչ-որ անկասելի, միգուցե նաև ինչ-որ չափով ցնորական զգացմունք։ Արտասահմանում, «թախծի ու երջանկության» խառնարանում և, ավելացնեմ, խստագույն ճգնավորական մենության մեջ (այդ յուրահատուկ տեղեկությունը հետագայում ստացա Տատյանա Պավլովնայից) հանկարծ հիշել է մորս, հատկապես նրա «թալկած այտերը» և անհապաղ մարդ ուղարկել, որ նրան բերեն իր մոտ։
― Բարեկամս,― պոռթկաց,― հանկարծ գիտակցեցի, որ գաղափարին ծառայելս բնավ չի ազատում ինձ, որպես գիտակից-բարոյական էակի, կյանքիս ընթացքում գեթ մի մարդու գործնականում երջանիկ դարձնելու պարտքից։
― Մի՞թե պատճառը եղել է մի այդպիսի գրքային միտք,― հարցրի տարակուսանքով։
― Դա գրքային միտք չէ։ Բայց գուցեև այդպե՞ս է։ Սակայն ամեն բան այստեղ միաձուլված է. չէ՞ որ ես անկեղծորեն էի սիրում մորդ և ոչ թե՝ գրքային սիրով։ Եթե չսիրեի ասածիս պես, չէի տանի մոտս, այլ «կերջանկացնեի» պատահաբար հանդիպած մի գերմանուհու կամ գերմանացու, եթե արդեն մտահղացած չլինեի նման մի գաղափար։ Իսկ կյանքում գեթ մի արարածի ինչ-որ բանով անպայման և իրականում երջանկացնելու պարտավորությունը կպատգամեի ամեն մի զարգացած մարդու, ճիշտ այնպես, ինչպես գրել կտայի օրենքում կամ ամեն մի մուժիկի պարտավորությունը կհամարեի, որ իր կյանքում գեթ մի հատիկ ծառ տնկի՝ Ռուսիան անտառազրկումից փրկելու համար, ի դեպ, մի ծառը քիչ է. կարելի է հրաման արձակել, որ տարեկան մեկական ծառ տնկի յուրաքանչյուրը։ Բարձրագույն և զարգացած մարդը, հետևելով բարձրագույն մտքին, երբեմն լիովին կտրվում է առօրյայից, դառնում ծիծաղելի, քմահաճ ու սառը, ավելի պարզ ասեմ քեզ նույնիսկ տխմար ոչ միայն առօրյա կյանքում, այլև, ի վերջո, իր տեսություններում։ Այսպիսով՝ առօրյա կյանքով զբաղվելու և գեթ մի արարածի իսկապես երջանկացնելու պարտավորությունը կկարգավորեր ամեն բան և կյանքի թարմ լիցք կտար բարերարին։ Որպես տեսություն, դա շատ ծիծաղելի է, բայց եթե ընդունվեր առօրյայում ու դառնար սովորույթ, ապա բնավ չէր թվա տխմարություն։ Ինքս իմ վրա եմ զգացել այդ բանը, դեռ նոր էի սկսում զարգացնել նորագույն կտակարանիս վերաբերյալ գաղափարը և սկզբում, ինչ խոսք, կատակով, երբ հանկարծ ամբողջ ուժգնությամբ զգացի մորդ հանդեպ իմ մեջ թաքնված սերը։ Մինչ այդ բնավ չէի գիտակցում, թե սիրում եմ նրան։ Քանի դեռ ապրում էինք իրար հետ, նա լոկ սփոփանք էր ինձ համար, քանի դեռ սիրունատես էր, իսկ հետո կամակորում էի։ Միայն Գերմանիայում եղածս ժամանակ հասկացա հանկարծ, որ սիրում եմ մորդ։ Սկսվեց նրա թալկած այտերից, որոնք չէի կարողանում հիշել առանց սրտի ցավի, երբեմն էլ նույնիսկ մտաբերել առանց ցավի։ Բառացիորեն իսկական, ֆիզիկական ցավի։ Սիրելիդ իմ, կան հիվանդագին հուշեր, որ իսկական ցավ են պատճառում. ամեն մեկս ունի նման հուշեր, սակայն մարդիկ մոռանում են դրանք, իսկ հետո, երբ պատահաբար վերհիշում են դրանց ինչ-որ պատառիկն անգամ, այլևս կտրվել չեն կարողանում դրանից։ Ես սկսեցի վերհիշել Սոնյայի հետ ապրածս կյանքի հազարավոր մանրամասներ. ի վերջո դրանք իրենք իրենց էին մտաբերվում ու վրա տալիս խումբ-խումբ ու քիչ մնաց, որ տանջահար անեն ինձ, քանի դեռ սպասում էի մորդ գալուն։ Ամենից ավելի տանջվում էի իմ առջև իր նվաստանալը հիշելիս և մեկ էլ այն մտքից, որ նա շարունակ իրեն ցած էր դասում ինձնից բոլոր հարաբերություններում, պատկերացրու, անգամ ֆիզիկական առումով։ Նա ամաչում էր ու կարմրում, երբ նայում էի իր ափերին ու մատներին, որոնք բնավ արիստոկրատական չեն։ Եվ ոչ միայն իր մատներից ու ափերից, իր ամեն ինչից էր ամաչում, թեև ես սիրում էի իր գեղեցկությունը։ Միշտ էլ վայրենության աստիճանի ամաչկոտ էր իմ ներկայությամբ, բայց վատն այն էր, որ այդ ամաչկոտության մեջ մշտապես ինչ-որ վախ էր ի հայտ գալիս։ Մի խոսքով, իմ համեմատությամբ իրեն համարում էր ոչնչության պես մի բան կամ նույնիսկ՝ այնպիսի արարած, որի ներկայությունն իսկ իմ կողքին անվայելուչ է։ Ճիշտն ասած, սկզբնական շրջանում կարծում էի, թե նա դեռևս իր տերն է համարում ինձ (ճորտատերը), և դա է իր մշտական երկյուղի պատճառը, բայց բնավ այդպես չէր իրողությունը։ Այդուհանդերձ, երդվում եմ, նա ի վիճակի է առավել, քան մեկ ուրիշը, հասկանալու իմ թերությունները, և հետո, կյանքումս հանդիպած չկամ այդպիսի զգայուն սիրտ ու կռահող միտք ունեցող մեկ այլ կնոջ։ Օ՛հ, որքան դժբախտ էր նա այն ժամանակ, երբ պահանջեցի, որ զուգվի-զարդարվի, թեև առանց դրա էլ շատ սիրունատես էր։ Այդ պահին նրա և ինքնասիրությունն էր գլուխ բարձրացնում, և էլի ինչ-որ վիրավորված զգացում. հասկանում էր, որ երբևէ չի դառնա տիրուհի, որ լոկ ծիծաղելի կերևա ուրիշի զգեստի մեջ։ Որպես կին չէր ուզում ծիծաղելի երևալ հագուստ-կապուստով և հասկանում էր, որ յուրաքանչյուր կին պետք է ունենա իր հագուստ-կապուստը, մի բան, որ երբևէ չեն հասկանա հարյուրավոր ու հարյուր հազարավոր կանայք, ում ուզածը միմիայն մոդայով հագնվելն է։ Նա վախենում էր, որ կարող է ծաղր առաջացնել իմ հայացքում. ահա թե ինչումն էր բանը։ Իսկ ավելի հաճախ ու առավել տխրությամբ վերհիշում էի նրա խորապես զարմացած հայացքները, որպիսիք հաճախ էի որսացել ինձ վրա միասին ապրելու ընթացքում, դրանցում արտահայտվում էր իր ճակատագրի ու գալիքի անթերի գիտակցումը, այնպես որ նույնիսկ նեղվում էի այդ հայացքներից, թեև, խոստովանեմ, նման դեպքերում խոսակցություն չէի սկսում իր հետ և նկատածս անտեսում էի իմ բարձունքից։ Բայց, գիտե՞ս, ախր ոչ միշտ է նա եղել այդպես վախվորած ու վայրենի, ինչպես այժմ, այժմ էլ է պատահում, որ ուրախանալիս սիրունատես է դառնում, ինչպես քսան տարեկանում էր, իսկ այն ժամանակ իր ջահելության մղումով երբեմն շատ էր սիրում խոսել դեսից-դենից ու ծիծաղել, ինչ խոսք, միմիայն յուրայինների՝ ճորտ աղջիկների և այլ կենվորուհիների շրջանում, և ինչպե՜ս էր ցնցվում, երբ անսպասելիորեն բռնացնում էի ծիծաղելիս, ի՜նչ արագ էր կարմրում և ինչ ահով էր նայում ինձ։ Մի անգամ էլ, արտասահման մեկնելուցս ոչ շատ առաջ, այսինքն համարյա թե իրենից բաժանվելուս նախօրյակին, մտա իր սենյակը և իրեն բռնացրի այնտեղ առանց որևէ զբաղմունքի, սեղանի մոտ նստած, արմունկով դրան հենված ու մտքերի մեջ խորասուզված։ Համարյա թե չէր պատահել, որ այդպես անգործ նստեր երբևէ։ Այդ ժամանակ արդեն վաղուց էի վերջ տվել իրեն փաղաքշելուն։ Ինձ հաջողվեց մոտենալ շատ կամացուկ, ոտնաթաթերիս վրա և անսպասելիորեն գրկել ու համբուրել նրան... Ոտքի թռավ, և բնավ չեմ մոռանա նրա հայացքում բռնկվող ցնծությունը, երջանկությունը և դրանք հանկարծ լիովին փոխարինվեցին ակնթարթորեն վրա տված կարմրությամբ, և նրա աչքերը փայլատակեցին։ Գիտե՞ս, թե ինչ կարդացի այդ հայացքում։ «Տվածդ ընդամենը ողորմությո՜ւն է»։ Լաց եղավ հիստերիայով բռնվածի պես, պատճառ բռնելով, թե իբր վախեցրի իրեն, և ես նույնպես տարվեցի մտքերով։ Առհասարակ այսպիսի հուշերը շատ ծանր են, բարեկամս։ Դա նույնն է, ինչպես որ մեծ արվեստագետների պոեմներում են պատահում հիվանդագին տեսարաններ, որոնք հետագա ամբողջ կյանքի ընթացքում ցավով են հիշվում, զորօրինակ Շեքսպիրի Օթելլոյի վերջին մենախոսությունը, կամ ծնկաչոք Եվգենին Տատյանայի առջև, կամ Վիկտոր Հյուգոյի «Miserables» փախստական տաժանակրի հանդիպումը փոքրիկ աղջնակի հետ՝ ջրհորի մոտ. այդ բանը մեկընդմիշտ է թափանցում սրտի մեջ ու հարատև վերք դառնում այնտեղ։ Օ՛հ, ինչպե՜ս էի սպասում Սոնյային և ինչպե՜ս էի ուզում հնարավորին չափ շուտ գրկել նրան։
Տենդագին անհամբերությամբ մտորում էի կյանքս նորացնելու ծրագրի մասին, երազում էի աստիճանաբար, խիստ հետևողական ջանադրությամբ նրա հոգուց արմատախիլ անել երկյուղը իմ հանդեպ, բացատրել իր արժեքը և այն ամենը, ինչով ինքը նույնիսկ բարձր է ինձնից։ Օ՛հ. դեռևս այն ժամանակ էլ շատ լավ գիտեի, որ մորդ սիրել էի սկսում լոկ այն ժամանակ, երբ բաժանվում էինք, և միշտ էլ անսպասելիորեն սառչում էի իր հանդեպ, երբ նորից էինք միացած լինում, սակայն հիշյալ դեպքում պատճառն ուրիշ էր. ժամանակն էլ էր ուրիշ։
Զարմացած էի. «Իսկ մյո՞ւս կինը»,― անցավ մտքովս։
― Եվ այն ժամանակ ինչպե՞ս հանդիպեցիք մորս հետ,― հարցրի զգուշորեն։
― Այն ժամանա՞կ։ Բոլորովին էլ չենք հանդիպել այն ժամանակ։ Նա հազիվ մինչև Քյոնիքսբերգ էր հասել ու այնտեղ էլ մնացել էր, իսկ ես Ռեյնում էի։ Չմեկնեցի իր մոտ. պատվիրեցի, որ մնա այնտեղ ու սպասի։ Տեսնվեցինք շատ ավելի ուշ, այն ժամանակ, երբ մեկնեցի իր մոտ, որ ամուսնանալու թույլտվություն խնդրեմ...
II
Այստեղ արդեն կհայտնեմ բանի էությունը, այսինքն` լոկ այն, ինչը կարողացել եմ յուրացնել, համ էլ նա սկսել էր անկապ-անկապ հայտնել այդ մասին։ Նրա խոսքը հանկարծ տասնապատիկ ավելի անկապ դարձավ, երբ հասավ այդ տեղին։
Նա Կատերինա Նիկոլաևնային հանդիպել էր անսպասելիորեն, հենց այն պահին, երբ սպասում էր մորս, սպասումի ամենաանհամբեր պահին։ Նրանք բոլորն էլ այն ժամանակ Ռեյնում էին և բոլորն էլ բուժվում էին հանքային ջրերում։ Կատերինա Նիկոլաևնայի ամուսինը համարյա թե մեռնում էր արդեն, համենայն դեպս, արդեն դատապարտված էր բժիշկների կանխատեսմամբ։ Առաջին իսկ հանդիպման ժամանակ Կատերինա Նիկոլաևնան շշմեցրել էր նրան, ասես կախարդել ինչ-որ բանով։ Դա ճակատագիր էր։ Կարևորն այն է, որ վերհիշելով ու գրի առնելով այժմ, չեմ հիշում «սեր» բառը և մեկ էլ այն, թե Վերսիլովը «սիրահարված» է եղել։ Հիշում եմ «ճակատագիր» բառը։
Եվ դա, անշուշտ, ճակատագրի բերումով էր եղել։ Վերսիլովը չէր ցանկացել այդպիսի հանդիպում, «չէր ցանկացել սիրել»։ Չգիտեմ՝ կկարողանա՞մ հստակ շարադրել այդ բանը, նրա հոգին, սակայն, վրդովված էր, որ իր հետ կարող էր նման բան պատահել։ Ասել է թե այն ամենը, ինչը որ ազատ էր նրա մեջ, միանգամից ոչնչացել էր ի դեմս այդ հանդիպման, և նա առհավետ գամվել էր մի կնոջ, ով ոչ մի առնչություն չէր ունեցել իր հետ։ Նա չէր ցանկանում կրքի պարտագրած այդ ստրկությունը։ Այժմ ուղղակի ասեմ Կատերինա Նիկոլաևնան բարձրաշխարհիկ կնոջ հազվադեպ նմուշ է, որպիսին այդ հասարակության մեջ միգուցե բոլորովին չի լինում։ Նա վերին աստիճանի հասարակ և ուղղամիտ կնոջ նմուշ է։ Լսել եմ, ավելի ճիշտ հաստատ գիտեմ, որ այդ կինը հենց այն դեպքում էր անկասելի լինում, երբ հայտնվում էր այդ հասարակության մեջ (հաճախ էլ լիովին դուրս էր գալիս այդ պատյանից)։ Պարզ է, որ Վերսիլովը առաջին իսկ հանդիպման ժամանակ չէր հավատացել, թե այդ կինը հենց այդպիսին է. հավատացել էր հակառակ պատկերացմանը, որ այդ կինը ձևացող է ու ճիզվիտ։ Առաջ անցնելով մեջբերեմ Կատերինա Նիկոլաևնայի կարծիքը նրա մասին, նա պնդում էր, որ Վերսիլովը չէր էլ կարող նրա մասին մտածել այլ կերպ, «քանի որ իդեալիստը, ճակատը խփելով իրականությանը, միշտ և ամենից առաջ հակված է ենթադրելու ամենայն աղտեղություն»։ Չգիտեմ՝ արդարացի է նման կարծիքն իդեալիստների վերաբերյալ, թե ոչ, բայց Վերսիլովի վերաբերյալ արդարացի էր։ Թերևս այստեղ միջանկյալ կարգով գրի առնեմ նաև իմ կարծիքը, որ անցել է մտքովս Վերսիլովին ունկնդրելիս. մտքովս անցավ, թե նա մորս ավելի շուտ սիրել է այսպես ասած հումանիստական ու համամարդկային, քան թե սովորական սիրով, որով առհասարակ սիրում են կանանց և, հազիվհազ հանդիպած մի կնոջ սիրել է այդ սովորական սիրով ու տեղնուտեղն էլ չի ցանկացել նման սեր. ամենից հավանական պատճառը երևի անսովորությունն է եղել։ Ինչևէ, գուցե սա ճշմարիտ կարծիք չէ. այդպիսի կարծիք, ինչ խոսք, չեմ հայտնել Վերսիլովին։ Դա աննրբանկատություն կլիներ, համ էլ, երդվում եմ, նա այնպիսի վիճակում էր, որ հարկավոր էր խնայել նրան, հուզված էր, պատմելիս երբեմն ընդհատում էր խոսքը և լռում մի քանի րոպե, քայլելով սենյակում՝ հայացքում ինչ-որ մի չարագուշակ արտահայտություն։
Այն ժամանակ Կատերինա Նիկոլաևնան շատ արագ էր թափանցել նրա գաղտնիքի մեջ։ Օ՛հ, գուցե թե հենց այդ նպատակով էր սկսել կոտրատվել Վերսիլովի մոտ. նման դեպքերում նույնիսկ ամենապայծառ կանայք են դինում ստորության, և դա անում են իրենց անհաղթահարելի բնազդով։ Նրանց միջև ամեն բան վերջացել էր դաժանացնող բաժանումով, և Վերսիլովը կարծես թե ուզել էր սպանել այդ կնոջը, ահաբեկել էր ու երևի թե կսպաներ, «բայց ամեն բան հանկարծ փոխվել էր ատելության»։ Հետո սկսվել էր մի արտասովոր շրջան. Վերսիլովը հանկարծ համակվել էր մի արտասովոր մտքով, պետք է իրեն տանջեր խստակյացությամբ, «այն խստակյացությամբ, որ կիրառում են մենակյացները, դու խստագույն ապրելակերպով աստիճանաբար հաղթահարում ես ցանկություններդ, սկսելով ամենամանր ու ծիծաղելի բաներից, ավարտելով կամքիդ լիակատար տիրապետումով և դառնում ես ազատ»։ Նա ավելացրեց, որ մենակյացների մոտ այդ դրվածքը միանգամայն լուրջ է, քանզի հազարամյա փորձությամբ հասցվել է գիտության աստիճանի։ Բայց ամենանշանակալին այն է, որ «խստակյացության» գաղափարով այն ժամանակ տարվել էր ոչ այն բանի համար, որ ազատվի Կատերինա Նիկոլաևնայի հանդեպ ունեցած կրքից, այլ ամենալիագույն համոզվածության թելադրանքով, թե ինքը ոչ միայն այլևս չի սիրում այդ կնոջը, այլև նույնիսկ ատում է վերին աստիճանի։ Այնպես էր հավատացել այդ կնոջ հանդեպ իր կարծեցյալ ատելությանը, որ հանկարծ նույնիսկ մտադրվել էր սիրահարված երևալ նրա խորթ քույրիկի վրա և ամուսնանալ վերջինիս հետ, ում խաբել էր իշխան Սերգեյ Պետրովիչը։ Եվ Վերսիլովը անկասելիորեն սիրահարեցրել էր իրեն, լիովին համոզելով այն խեղճ ապուշիկին ու նրա կյանքի վերջին ամիսները շռայլ երջանկությամբ ողողելով իր սիրով։ Հապա ինչո՞ւ Վերսիլովն այդ ժամանակ այդ հիվանդ կնոջ փոխարեն չհիշեց մորս, որ շարունակ սպասում էր Քյոնիքսբերգում. ինձ համար մութ է մնացել այս հարցը... Մորս նա մոռացել էր անսպասելիորեն ու լիովին, նույնիսկ ապրելու փող չէր ուղարկել նրան, այնպես որ մորս այն ժամանակ փրկել էր Տատյանա Պավլովնան, և այդքան բանից հետո նույն մարդը հանկարծ վեր էր կացել ու գնացել մորս մոտ «խնդրելու նրա թույլտվությունը», որ ամուսնանա մի հիվանդ կնոջ հետ, այն պատրվակով, թե «այդպիսի հարսնացուն կին չէ»։ Օհ, այս ամենը երևի թե սոսկ մի «գրքային մարդու» դիմանկար է, ինչպես որ ժամանակին արտահայտվել է Կատերինա Նիկոլաևնան, բայցևայնպես, ինչո՞ւ այդ «թղթե մարդիկ» (եթե իրոք թղթե են), ընդունակ են այդուհանդերձ տառապելու իսկապես և հասնելու այդպիսի ողբերգության։ Ի դեպ, այն ժամանակ, այն երեկոյի ընթացքում այլ կերպ էի մտածում և ցնցվեցի մի մտքից.
― Ձեր ողջ զարգացումն ու հոգին ձեռք եք բերել ամբողջ կյանքի ընթացքում պայքարելով ու տառապելով, մինչդեռ Կատերինա Նիկոլաևնան իր ողջ կատարելությունը ձեռք է բերել ձրի։ Դրանում անհավասարություն կա... Այդ կինն անտանելի է դրանով։― Այդ ամենը ասացի ոչ այն բանի համար, որ սիրաշահեմ հորս, այլ՝ այն պատճառով, որ տաքացած էի ու զայրացած։
― Կատարելությո՞ւն։ Նրա՞ կատարելությունը։ Բայց նա ոչ մի կատարելություն չունի, նույնիսկ մի անպիտան կին է... Բայց պարտավոր է ունենալու բոլոր կատարելությունները։
― Ինչո՞ւ է պարտավոր։
― Քանի որ նման հմայք ունեցողը պարտավոր է ունենալու բոլոր կատարելությունները,― գոռաց չարագույժ։
― Ամենից տխուրն այն է, որ այժմ էլ եք այդպես տանջահար,― չկարողացա զսպել մտքումս եղածը։
― Ա՞յժմ։ Տանջահա՞ր,― կրկնեց իմ բառերը կանգ առնելով դեմս ինչ-որ տարակուսանքով։ Եվ հանկարծ հայացքը լուսավորվեց մեղմ, երկարատև ու մտախոհ ժպիտով, բարձրացրեց մատը, ասես մտորելով։ Հետո արդեն լիովին սթափվեց, սեղանի վրայից վերցրեց բացված նամակը և նետեց իմ առջև.
― Վերցրու, կարդա։ Անպայման պիտի իմանաս ամեն բան... և ինչու հնարավորություն տվեցիր, որ այսքան քրքրեի այդ հնացած աղտեղությունը... Դրանով լոկ պղծեցի ու չարացրի սիրտս...
Չեմ կարող արտահայտել զարմանքս։ Նամակն այն կնոջից էր՝ Կատերինա Նիկոլաևնայից ուղղված Վերսիլովին. այդ օրն էր ստացել, մոտավորապես ժամը հինգին։ Կարդացի համարյա թե դողալով հուզմունքից։ Նամակը մեծ չէր, բայց գրված էր այնպես պարզ ու շիտակ, որ կարդալիք ասես տեսնում էի հեղինակին ու լսում նրա բառերը։ Վերին աստիճանի ճշմարտությամբ (այդ պատճառով էլ՝ համարյա հուզիչ կերպով) իր վախն էր խոստովանում Վերսիլովին, իսկ այնուհետև պարզապես աղաչում. «Հանգիստ թողեք ինձ»։ Վերջաբանում էլ տեղեկացնում էր, թե այժմ արդեն վերջնական վճիռ է ընդունել, որ կամուսնանա Բյորինգի հետ։ Մինչ այդ Կատերինա Նիկոլաևնան նամակ գրած չկար Վերսիլովին։ Եվ կարդալուց հետո, ահա թե ինչ չհասկացա այդ նամակի կապակցությամբ Վերսիլովի տված մեկնաբանությունից, որ կատարեց այդ պահին։
Դեռևս նոր է կարդացած եղել այդ նամակը, երբ նկատել է, որ իր մեջ հանկարծ ինչ-որ անսպասելի երևույթ է կատարվում, կարդալուց հետո, առաջին անգամ այդ ճակատագրական երկու տարիների ընթացքում, ատելության նշույլ իսկ չէր զգացել Կատերինա Նիկոլաևնայի հանդեպ և չէր ունեցել չնչին իսկ ցնցում, որպիսին ունեցել էր վերջերս, երբ Բյորինգի մասին սոսկ լուրն իսկ առնելիս «թռցրել էր խելքը»։ «Այս անգամ հակառակը. սրտանց օրհնություն հղեցի Կատերինա Նիկոլաևնային»,― մրմնջաց խորին զգացմունքով։ Այդ բառերը լսեցի հիացմունքով։ Կնշանակի այս մարդու կրքերը, տառապանքը լիովին հօդս են ցնդել միանգամից, ինքնաբերաբար՝ որպես երազ, որպես երկտարյա կախարդանք։ Ու դրանից անմիջապես հետո դեռևս լիովին ուշքի չեկած, շտապել է մորս մոտ և ի՜նչ, մտել է հենց այն պահին, երբ մայրս արդեն ազատված է եղել մինչ այդ իրեն կաշկանդող կապանքից (Մակար Իվանովիչի գոյությունից), քանի որ արդեն մահացած էր կապանք-ծերունին, ով իր մահից առաջ Վերսիլովին է կտակել մորս։ Ահա, հենց այդ երկու դեպքերի համընկնելու պատճառով էլ հենց ցնցվել է Վերսիլովի հոգին։ Որոշ ժամանակ անց վազել է ինձ գտնելու, և ես երբևէ չեմ մոռանա, որ այդպիսի հանկարծահաս միտք է ունեցել իմ վերաբերյալ։
Ոչ էլ միասին անցկացրած երեկոյի վերջաբանը կմոռանամ։ Այդ մարդը հանկարծ նորից կերպարանափոխվեց ամբողջովին։ Նստել էինք մինչև կեսգիշեր։ Այն մասին, թե ինչպես ներգործեց ինձ վրա իր տված «տեղեկությունը», կպատմեմ հետագայում, իր տեղում, իսկ այժմ՝ ընդամենը մի համառոտ ու եզրափակիչ խոսք Վերսիլովի մասին։ Այժմ, երբ մտորում եմ այն երեկոյի մասին, նոր եմ միայն ըմբռնում, որ այն ժամանակ ինձ համար ամենից հաճելին նրա զսպվածությունն էր, ճշմարիտ անկեղծությունը մի տղայի առջև, որպիսին ես էի։ «Դա մի մոլուցք էր, բայց դա նույնպես թող օրհնյա՜լ լինի,― գոչեց։― Առանց այդ կուրության սրտումս առհավետ ու ամբողջովին դժվար թե գտնեի իմ միակ թագուհուն, իմ տառապյալին՝ քո մորը»։ Սրտից հորդացող այդ բառերը նշում եմ առանձնահատուկ կերպով՝ հետագայի համար։ Բայց դեռևս այն ժամանակ նա կարողացավ պարտության մատնել ու գրավել իմ հոգին։
Հիշում եմ, որ զրույցի վերջում անչափ ուրախ էինք։ Իր պատվերով շամպայն բերեցին, և մենք խմեցինք մորս ու «ապագայի» կենացը։ Օ՛հ, նա այնքան լի էր կյանքով և այնպես էր ուզում ապրել։ Եվ սրտներս ուրախացել էր ոչ թե գինուց, ընդամենը երկուական գավաթ էինք խմել։ Չգիտեմ ինչու, բայց վերջում արդեն մեր ծիծաղը դարձել էր անզսպելի։ Արդեն խոսում էինք լիովին կողմնակի բաների մասին, սկսեց զվարճալի բաներ պատմել ինձ, ես էլ իրեն։ Եվ մեր ծիծաղն ու զվարճությունը վերին աստիճանի անչար էին ու ոչ ծիծաղելի, բայց մենք ուրախ էինք։ Շարունակ չէր ուզում ազատ արձակել ինձ. «Նստիր, մի քիչ էլ նստիր»,― կրկնում էր, և ես մնում էի նստած։ Նույնիսկ դուրս ելավ ինձ ճանապարհելիս. հմայիչ իրիկուն էր. թեթևակի սառնամանիք էր անում։
― Ասացեք՝ պատասխան արդեն ուղարկե՞լ եք նրան,― հարցրի հանկարծ, միանգամայն ինքնաբերաբար, երբ ճամփաբաժնում վերջին անգամ էի սեղմում իր ափը։
― Դեռ չեմ ուղարկել, և դա նշանակություն չունի։ Վաղն էլ եկ մոտս, ավելի շուտ եկ... Մի բան էլ ասեմ, լիովին հրաժարվիր Լամբերտի հետ առնչվելուց, իսկ «փաստաթուղթը» պատռիր և՝ հնարավորին չափ շուտ։ Մնաս բարյա՛վ։
Այդ ասելուց հետո հեռացավ միանգամից, իսկ ես մնացել էի տեղումս կանգնած և այնպես շվարած, որ չհամարձակվեցի ետ կանչել նրան։ «Փաստաթուղթ» արտահայտությունը ցնցել էր ինձ արտակարգ ուժով, ումի՞ց կարող էր իմացած լինել, այն էլ՝ այդպիսի ճշգրիտ արտահայտությամբ, եթե ոչ Լամբերտից։ Տուն գնացի մեծագույն շփոթմունքի մեջ։ Եվ հետո, ինչպես կարող էր պատահել, առկայծեց մտքումս, որ այդ «երկամյա կախարդանքը» ցնդած լիներ ցնորքի պես։
Գլուխ իններորդ
I
Բայց առավոտյան արթնացա թարմ և հոգով կայտառացած։ Նույնիսկ ի սրտե և ակամա նախատեցի ինձ այն անհամեստության ու կարծես թե մեծամտության համար, որոնցով ունկնդրել էի, ինչպես հիշում էի, նրա «խոստովանության» որոշ մասերը։ Եթե այդ «խոստովանությունը» նույնիսկ անկապ էր որոշ չափով, եթե բացահայտումներից մի քանիսը նույնիսկ խելահեղություն էին որոշ չափով ու կցկտուր, ապա մի՞թե նա պատրաստվել էր հռետորական ճառ ճառելու, երեկ, երբ իր մոտ էր կանչում ինձ։ Այն բանով, որ նա այդ պահին դիմեց ինձ՝ որպես իր միակ բարեկամին, դրանով պարզապես պատիվ արավ ինձ և ես երբևէ չեմ մոռանա դա։ Հակառակը, նրա խոստովանությունը «հուզիչ» էր, որքան էլ որ ծաղրեն ինձ այս արտահայտության համար, և եթե նրա խոսքի մեջ երբեմն հնչում էր ինչ-որ անպարկեշտ կամ նույնիսկ ծիծաղելի բան, ապա ես չափից ավելի լայնսիրտ էի, որ չարգելեի ռոմանտիզմը առանց, ի դեպ, իդեալն ապականելու։ Կարևորն այն է, որ ես վերջապես հասու եղա այդ մարդուն ճանաչելուն և որոշ չափով նույնիսկ ափսոսում էի ու նեղվում, որ այդ բանն ստացվել է այդպես հեշտ ու հասարակ կերպով, միշտ էլ ի խորոց սրտի այդ մարդուն դնում էի մի արտակարգ ամպեղեն բարձունքի վրա և անպայման ամպեղեն զգեստներ էի հագցնում իր ճակատագրին, այդ պատճառով էլ, բնականաբար, ցանկացել էի մինչ այդ, որ հրաշագործ արկղիկը բացվեր հնարավորին չափ հրաշքի ձևով։ Ինչևէ. Վերսիլովի և այն կնոջ հանդիպման և իր երկամյա տառապանքների մեջ ուրիշ բարդություններ ևս կային. «Նա չի ցանկացել կյանքի քմահաճ հարկադրանքը, նա կարիք է ունեցել ազատության և ոչ թե ստրկության՝ կյանքի առջև, ճակատագրի պարտագրած այդ ստրկության թելադրանքով ստիպված կլիներ անարգանք հասցնել մորս, որ մնացել էր Քյոնիքսբերգում նստած»... այսուհանդերձ այս մարդուն համարում էի քարոզիչ, նա ոսկե դարն էր փայփայում իր սրտում և գիտեր, թե ինչ ապագա է ունենալու անաստվածությունը։ Եվ ահա, հանդիպումն այդ կնոջ հետ փլուզեց ամեն բան և աղավաղեց։ Օհ, ես չէի դավաճանել մորս, բայցևայնպես, անցել էի այս մարդու կողմը։ Զորօրինակ՝ մտորում էի, թե մայրս բնավ չի խախտի նրա ճակատագիրը. չէր խախտի նաև իր ամուսնությունը մորս հետ։ Սա հասկանալի էր. սա բոլորովին այնպիսի բան չէր, ինչպիսին եղել էր հանդիպումն այն կնոջ հետ։ Ճիշտ է, մայրս վերջնական հանգստություն չէր պարգևի Վերսիլովին, բայց հենց դրանով էլ լավ կլիներ ամեն բան. այսպիսի մարդկանց մասին պետք է ուրի՛շ կերպ դատել, և նրանց կյանքը թող այդպիսին լինի առհավետ, և դա բոլորովին էլ անվայելուչ չի լինի, անվայելուչն այն կլինի, եթե նրանք առհասարակ հանդարտվեն կամ նմանվեն միջակ մարդկանց։ Ազնվականության վերաբերյալ նրա գովեստի բառերը՝ «Je mourrai gentilhomme»[106],― չնչին իսկ չափով չէին զայրացնում ինձ. դրանց օգնությամբ ես իմաստավորում էի, թե ինչպիսի ազնվական է նա. դա մարդու այն տեսակն է, ով տալիս է ամեն ինչ ու դառնում «գաղափարների համակեցություն» և համաշխարհային քաղաքացիություն քարոզող ռուսական մտքի ավետաբերը։ Թեկուզև անմտություն էր այդ ամենը, այսինքն «գաղափարների համակեցությունը» (և իրոք անիմաստ է), այնուամենայնիվ, դրանում գոնե այն լավ բանը կար, որ նա ամբողջ կյանքում խոնարհվել էր գաղափարի, այլ ոչ թե տխմար ոսկե հորթուկի առջև։ Աստված իմ։ Եվ մի՜թե ես էլ, իմ «գաղափարը» հղանալիս, խոնարհվում էի ոսկե հորթուկի առջև, մի՜թե փող ունենալու համար էի հղանում այն ժամանակ։ Երդվում եմ, որ հարյուր միլիոն ունենալու դեպքում անգամ, մի հատիկ աթոռ ու բազմոց իսկ չէի թավշապատի ինձ համար, կուտեի այս նույն մի ափսե մսապուրը, որ ուտում եմ այժմ։
Հագնվում էի և անհամբեր շտապում նրա մոտ։ Ավելացնեմ՝ հանգիստ էի «փաստաթղթի» վերաբերյալ նրա երեկվա ասածի կապակցությամբ, հնգապատիկ ավելի հանգիստ երեկվա համեմատ։ Առաջին հերթին իր հետ բացատրվելու հույսով, երկրորդ հերթին պարզելու համար, թե ինչպե՞ս է Լամբերտը թափանցել Վերսիլովի մոտ և ինչի՞ մասին է խոսել հետը։ Սակայն ուրախությանս հիմնական պատճառն այն զգացողությունս էր, այն միտքը, թե Վերսիլովն այլևս «չի սիրում այն կնոջը», դրանում համոզված էի անչափ ու զգում էի, թե ինչ-որ մեկն ասես սիրտս ազատել է ահավոր բեռից։ Հիշում եմ այդ ժամանակ մտքովս անցած կռահումս նույնիսկ. նրա զգացմունքներում կատարված ամենաարմատական փոփոխության և դեպի առողջ դատողությունը նրա մոտալուտ ու վերջնական վերադարձի պատճառը Բյորինգի գոյության մասին լուրն առնելիս իր այն կատաղի բռնկման տգեղությունն ու անմտությունն են եղել ու մեկ էլ այն վիրավորական նամակն ուղարկելը, այդ ծայրահեղ քայլն էլ հենց կարող էր ծառայել որպես արմատական փոփոխության մարգարեություն ու նախակարապետ։ Ատածում էի, որ այդ բանը պիտի որ կատարված լիներ այնպես, ինչպես լինում է հիվանդանալու դեպքում, և նա ի վերջո պիտի որ հանգեր միանգամայն հակադիր հայեցակետի, որ այդ ամենը բժշկության առօրյայում պատահող սովորական մի դեպք է և՝ ոչ ավելին։ Այս միտքը երջանակցնում էր ինձ։
«Եվ թող այն կինը ուզածի պես ամուսնանա իր Բյորինգի հետ, միայն թե այս մարդը իմ հայրը, բարեկամը, այլևս չսիրի այդ կնոջը»,― գոչում էի մտովի։ Ի դեպ, դրանում կար նաև իմ զգացմունքների որոշ գաղտնիությունը, որոնց մասին, սակայն, չեմ ցանկանում շատ տարածվել այս նոթերիս մեջ։
Եղածն էլ է բավական։ Իսկ այժմ, առանց այլևայլ խորհրդածությունների, փոխանցեմ հետագա ամբողջ սարսափն ու փաստերի նենգափոխումը։
II
Ժամը տասին, երբ նոր էի պատրաստվում մեկնելու (պարզ է, որ՝ հորս մոտ) հայտնվեց Նաստասյա Եգորովնան։ Ուրախությամբ հարցրի. «Երևի ի՞ր մոտից ես գալիս»,― և լսեցի վրդովմունքով, թե բոլորովին էլ ոչ իր մոտից, այլ՝ Աննա Անդրեևնայի, և որ ինքը՝ Նաստասյա Եգորովնան, դեռևս լուսադեմին է գնացած եղել բնակարանից։
― Ո՞ր բնակարանից։
― Երեկվա այն նույն բնակարանից։ Չէ՞ որ երեկվա բնակարանը հատկացված է մանկիկին. այժմ իմ անունով է վարձված, մինչդեռ վարձը Տատյանա Պավլովնան է վճարում։
― Ինչ որ է, նշանակություն չունի ինձ համար,― ընդհատեցի վրդովմունքով։― Իսկ նա գոնե տա՞նն է։ Տեղում կգտնե՞մ իրեն։
Ի զարմանս ինձ լսեցի, որ հայրս Նաստասյա Եգորովնայից ավելի վաղ է դուրս եկել բնակարանից, ինքը՝ «լուսադեմին», իսկ հայրս՝ ավելի վաղ։
― Եվ դեռ չի՞ վերադարձել։
― Ոչ-ս, հազիվ թե վերադարձած լինի, համ էլ միգուցե ընդմիշտ չվերադառնա,― քրթմնջաց, կողքանց ինձ նայելով իր ծակող ու զգուշավոր աչքով ճիշտ այնպես, ինչպես նայել էր նկարագրածս այն այցելության ժամանակ, երբ պառկած էի հիվանդ։ Սիրտս պայթում էր, որ այս դեպքում ևս ի հայտ էին գալիս նրանց ինչ-որ գաղտնիքներն ու անմտությունները, և որ այդ մարդիկ չէին կարողանում յոլա գնալ առանց գաղտնիքների և անմտությունների։
― Ինչո՞ւ ասացիք միգուցե չվերադառնա։ Ինչը՞ նկատի ունեիք։ Նա պարզապես գնացել է մորս մոտ ու՝ վերջ։― Չը-չգիտեմ-ս։
― Իսկ դուք ինչո՞ւ բարեհաճեցիք գալ մոտս։
Հայտնեց, որ այժմ այստեղ է ուղարկված Աննա Անդրեևնայի կողմից, և որ ուղարկողն ինձ կանչում է ու սպասում անպայմանորեն հենց հիմա, այլապես «ուշ կլինի»։ Ինձ համբերությունից հանեց այդ նոր խորհրդավոր արտահայտությունը։
― Ինչո՞ւ՝ ուշ։ Չեմ կամենում գնալ և չեմ գնա։ Թույլ չեմ տա, որ կրկին հպատակ դարձնեն ինձ։ Թքած ունեմ Լամբերտի վրա. այդպես էլ հաղորդեք ձեզ ուղարկողին, և եթե Աննա Անդրեևնան ինձ մոտ առաքի նաև իր Լամբերտին, ապա կվռնդեմ վզակոթին տալով, այդպես էլ հաղորդեք ձեր տիրուհուն։
Նաստասյա Եգորովնան անչափ վախեցավ։
― Ահ, ոչ-ս,― քայլ արավ դեպի ինձ,― մի կերպ զսպեք ձեր անհամբերությունը։ Բանն այս դեպքում շատ կարևոր է. ձեզ համար նույնպես կարևոր է. Անդրեյ Պետրովիչի համար էլ, դեռ մայրիկի համար էլ, ամենքի համար էլ... Իսկույն գնացեք Աննա Անդրեևնայի մոտ, քանի որ իրենք այլևս չեն կարող սպասել... այս մեկն արդեն պատվովս եմ հաստատում... Հետո նոր կընդունեք ձեր վճիռն այս կամ այն հարցում։
Նրան էի նայում ապշանքով ու խորշանքով։
― Անհեթեթություն է. բան դուրս չի գա, չե՛մ գնա,― գոռացի կամակոր ու չարախինդ,― այսուհետև ամեն բան նորովի է լինելու, մի՞թե կարող եք հասկանալ այդ բանը։ Գնաք բարյա՜վ, Նաստասյա Եգորովնա. դիտմամբ չեմ գնա, դիտմամբ չեմ հարցուփորձի ձեզ։ Դուք սոսկ հանում եք ինձ հունից։ Չեմ կարող խորամուխ լինել ձեր առեղծվածների մեջ։
Բայց քանի որ նա չէր հեռանում և շարունակում էր մնալ կանգնած, ապա վերցրի մուշտակս ու գլխարկս և ինքս դուրս ելա՝ նրան թողնելով սենյակի մեջտեղում։ Իսկ սենյակումս չկային նամակներ ու թղթեր, համ էլ դրանից առաջ ես սենյակս չէի կողպում հեռանալիս։ Բայց դեռ չէի հասել ելքի դռան մոտ, երբ սանդուղքով ցած վազեց տանտերը Պյոտր Իպպոլիտովիչը համազգեստով և առանց գլխարկի։
― Արկադի Աակարովիչ, Արկադի Մակարովի՛չ։
― Ի՞նչ եք ուզում։
― Որևէ կարգադրություն չե՞ք անում գնալուց առաջ։
― Ոչ մի։
Նայեց ծակող հայացքով և անթաքույց անհանգստությամբ։
― Զորօրինակ բնակարանի վերաբերյա՞լ։
― Ի՞նչ կա բնակարանի վերաբերյալ։ Չէ՞ որ վարձը ժամանակին եմ տվել։
― Ոչ-ս. փողի մասին չէ խոսքս,― ժպտաց երկարաձիգ ժպիտով՝ հայացքով շարունակելով մեջս թափանցելու ճիգը։
― Ի՞նչ է պատահել ամենքիդ հետ,― գոռացի ի վերջո՝ համարյա լիովին գազազած։ Մի հարցնող լինի, թե դուք ինչու եք ձեռուոտ ընկել։
Սպասեց ևս մի քանի վայրկյան, ասես ինչ-որ բան ակնկալելով ինձնից։
― Լավ, ուրեմն, հետո կկարգադրեք... թե որ հիմա տրամադրություն չունեք,― քրթմնջաց, ավելի երկարաձիգ քմծիծաղ տալով,― գնացեք-ս, ես էլ պաշտոնատեղս պիտի գնամ։
Դեպի իր սենյակը վազեց սանդուղքն ի վեր։ Անշուշտ, այդ ամենը խորհելու տեղիք էր տալիս։ Հատուկ նպատակով է, որ ոչ մի նվազագույն մասնիկ բաց չեմ թողնում այն մանրախնդիր անմտությունից, քանի որ հետագայում ամեն մի մասնիկ ծանրակշիռ մասը կազմեց այն ամբողջական բանսարկության փնջի, ինչում ընթերցողը կհամոզվի վերջապես։ Իսկ որ այն ժամանակ նրանք իսկապես էին հունից հանում ինձ, ապա դա ճշմարիտ է։ Այն պատճառով էի հուզված ու վրդովված, որ նրանց ասածների մեջ նորից էի լսում անցյալը հիշեցնող և ինձ ձանձրացրած բանսարկությունների և առեղծվածների քրթմնջոցը։ Բայց շարունակում եմ։
Պարզվեց, որ Վերսիլովը տանը չէ, որ իսկապես լուսադեմին է գնացել տնից։ «Անշուշտ՝ մորս մոտ»,― իմ կարծիքն էի պնդում համառորեն։ Դայակին, որ մի տխմար գեղջկուհի էր, հարցուփորձ չարեցի, իսկ բնակարանում ուրիշ մարդ չկար։ Վազեցի մորս մոտ ու, խոստովանեմ, այնքան անհանգիստ էի, որ կառք բռնեցի կեսճամփին։ Նա երեկ իրիկվանից չէր եղել մորս մոտ։ Այստեղ էին լոկ Տատյանա Պավլովնան ու Լիզան։ Ներս մտնելուս պահին Լիզան պատրաստվում էր հեռանալու։
Երեքն էլ նստած էին վերևում իմ «դագաղում»։ Իսկ ցածում հյուրասրահում, Մակար Իվանովիչն էր պառկած սեղանի վրա. նրա սնարի մոտ կանգնած մի ծերունի աղոթագիրք էր կարդում միապաղաղ ձայնով։ Բուն արարողությանը վերաբերող որևէ բան չեմ նկարագրի այլևս, կնշեմ լոկ այն, որ արդեն պատրաստված ու սրահում դրված դագաղը հասարակներից չէր. երեսպատումը թեև սև էր, բայց՝ թավիշ, իսկ հանգուցյալի վրա փռված ծածկոցը՝ թանկարժեքներից, որի շքեղությունը չէր համապատասխանում այդ ծեր մարդուն ու նրա համոզմունքներին, սակայն այդպիսին էր եղել մորս անհողդողդ պահանջը՝ Տատյանա Պավլովնայի սերտ աջակցությամբ։
Պարզ է, որ չէի էլ սպասում, թե ուրախ կտեսնեմ նրանց, բայց հոգսով ու տագնապով շաղախված այն առանձնահատուկ ճնշող թախիծը, որ կարդացի նրանց աչքերում, ցնցեց ինձ մեկեն, և վայրկենապես ենթադրեցի, որ «այստեղ իրոք որ պատճառը լոկ հանգուցյալը չէ»։ Կրկնում եմ գերազանցապես մտապահեցի այդ հանգամանքը։
Չնայած այդ ամենին՝ քնքշորեն գրկեցի մորս և իսկույն հարցրի Վերսիլովի մասին։ Նույն վայրկյանին մորս հայացքում մի տագնապահար արտահայտություն հայտնվեց։ Հապշտապ հիշեցրի, որ Վերսիլովի հետ եմ անցկացրել անցած ամբողջ երեկոն մինչև կեսգիշեր, որ նա, այսօր լուսադեմից հեռացել է տնից ու չի վերադարձել, այն դեպքում, երբ երեկ, բաժանվելիս, հրավիրեց, որ այսօր իր մոտ գնամ հնարավորին չափ վաղաժամ։ Մայրս պատասխան չտվեց, իսկ Տատյանա Պավլովնան, հարմար րոպե որսալով, սպառնաց ինձ մատով։
― Մնաս բարյավ, եղբայր,― միտքս ընդհատեց հանկարծ Լիզան՝ արագ հեռանալով սենյակից։ Ինչ խոսք, շտապ հասա իրեն, բայց նա կանգ առավ ելքի դռան մոտ հասնելուց հետո միայն։
― Այդպես էլ կարծում էի, որ մտքովդ կանցնի գալ հետևիցս,― մրմնջաց հապճեպ շշուկով։
― Ի՞նչ է պատահել այստեղ, Լիզա։
― Ինքս էլ չգիտեմ, բայց շատ բան է պատահել։ Երևի՝ «հավերժական պատմության» հանգուցալուծումը։ Նա չէր գալիս, իսկ մերոնք ինչ-որ տեղեկություններ են ստացել իր մասին։ Մի անհանգստանա, չեն պատմի քեզ, ոչ էլ հարցեր տուր, եթե խելք ունես, մայրիկը մեռած է թաղած չէ։ Ինքս էլ հարցուփորձ չարեցի։ Մնաս բարյավ։
Բաց արավ դուռը։
― Իսկ ինքդ ասելիք չունե՞ս, Լիզա,― նախասրահ խուժեցի իր հետևից։ Նրա հուսահատ և ահավոր չափով անկենդան հայացքը խոցեց սիրտս։ Ոչ այն է թե չարությամբ էր նայում, ոչ այն է անողոք, ժպտաց մաղձոտ ու թափ տվեց ձեռը։
― Եթե մահանա, փառք կտամ Աստծուն,― նետեց սանդուղքով իջնելիս ու հեռացավ։ Իր ասածը վերաբերում էր իշխան Սերգեյ Պետրովիչին, իսկ վերջինս այդ ժամանակ պառկած էր դողէրոցքի մեջ ու գիտակցությունը կորցրած։ «Հավերժական պատմություն»։ «Այդ ի՞նչ հավերժական պատմություն է»,― մտածեցի որպես մարտահրավեր և հանկարծ ուզեցի անպայման պատմել նրանց հորս երեկվա խոստովանությունից ստացածս տպավորության մասին և հենց բուն խոստովանությունը։ «Այժմ իրենք ինչ-որ վատ կարծիք ունեն նրա մասին, ուրեմն, թող իմանան ամեն բան»,― անցավ մտքովս։
Հիշում եմ, որ կարողացա շատ ճարպկորեն սկսել ասելիքս։ Ակնթարթորեն խիստ մեծ հետաքրքրասիրություն բռնկվեց նրանց հայացքներում։ Եվ Տատյանա Պավլովնան այս անգամ աչքերը մեխեց երեսիս, բայց մայրս ավելի զուսպ էր. հայացքը շատ սթափ էր, բայց թեթև, հրաշալի, թեև անհունորեն անհուսալի մի ժպիտ դողաց երեսին և չանհետացավ խոսելուս սկզբից մինչև վերջը։ Ինչ խոսք, հաջողակ էր խոսքս, թեև գիտեի, որ ասածս համարյա թե անհասկանալի է իրենց համար։ Ի զարմանս ինձ Տատյանա Պավլովնան այս անգամ բծախնդրություն չէր ցուցաբերում, չէր ստիպում ճշգրտումներ անել, չէր կառչում խոսքիս այս կամ այն մանրուքից, ինչպես վարվում էր սովորաբար, երբ խոսում էի որևէ բանի մասին։ Միայն շուրթերն էր սեղմում հազվադեպ և աչքերը կկոցում, ասես ջանք գործադրելով, որ ըմբռնի լսածը։ Երբեմն ինձ թվում էր, թե նրանք ըմբռնում են ամեն ինչ, սակայն նման բան համարյա թե լինել չէր կարող։ Զորօրինակ՝ խոսում էի Վերսիլովի համոզմունքների մասին, մորս հանդեպ նրա տածած սիրո և այն մասին, թե ինչպես էր համբուրում դիմանկարը... Այդ մասին լսելիս նրանք հայացքներ էին փոխանակում արագ ու անխոս, մայրս լիովին կարմրատակել էր։ Այնուհետև... այնուհետև, ինչ խոսք, մորս ներկայությամբ չէի կարող շոշափել ասելիքիս կարևոր մասը, այսինքն՝ մինչև այն կնոջ հետ Վերսիլովի հանդիպումն ընկած շրջանը և դրա հետ առնչվող բոլոր այլևայլ մանրամասները, առանձնապես՝ այն կնոջ նամակը և Վերսիլովի բարոյական «հարությունը» այդ նամակից հետո, ամենակարևորը հենց դա էր, այնպես որ Վերսիլովի երեկվա ապրումները, որոնցով ուզում էի ուրախացնել մորս, բնականաբար մնացին անըմբռնելի, անշուշտ, ոչ իմ մեղքով, քանի որ ես շատ տեղը տեղին պատմեցի այն ամենը, ինչ կարելի էր պատմել։ Ավարտելիս մնացել էի տարակուսած, նրանց լռության վերջը չէր երևում, և ինձ համար ծանր էր իրենց հետ այդպես լուռումունջ նստելը։
― Այժմ արդեն անպայման վերադարձած կլինի, երևի նստել է իմ սենյակում և սպասում է,― ասացի ու ոտքի ելա, որ գնամ։
― Գնա, գնա,― աջակցեց Տատյանա Պավլովնան հաստատ համոզմունքով։
― Իսկ ցածում եղե՞լ ես,― հրաժեշտի պահին հարցրեց մայրս կիսաշշուկով։
― Եղել եմ, խոնարհվել իր սնարին և աղոթել իր համար։ Ի՜նչ հանգիստ ու վայելչատես է նա, մայրիկ։ Շնորհակալություն, որ խնայողություն չեք արել իր դագաղը պատրաստել տալիս և զարդարելիս։ Դա ինձ անտեղի թվաց սկզբում, բայց տեղնուտեղը մտածեցի, որ ինքս էլ նույն կերպ կվարվեի։
― Իսկ վաղը կգա՞ս եկեղեցի,― հարցրեց, և շուրթերը դողացին։
― Ի՞նչ եք ասում, մայրիկ,― զարմացա,― այսօր էլ կգամ՝ հոգեհանգստին. և նորից կգամ, և... համ էլ վաղը ձեր ծննդյան օրն է, մայրիկ, սիրելի բարեկամ։ Նա ընդամենը երե՜ք օր պակաս ապրեց։
Դուրս ելա հիվանդագին տարակուսանքով հասակված․ ինչպե՞ս կարելի է նման հարց տալ կգա՞ս եկեղեցում հոգեհանգիստ կատարելու ժամանակ, թե՞ չեմ գա։ Եվ եթե ի՜մ մասին են մտածում այդպես, ապա ինչ կմտածեն Վերսիլովի մասին։
Գիտեի, որ Տատյանա Պավլովնան կվազի հետևիցս, դրա համար էլ կանգ առա ելքի դռան մոտ, իսկ նա, տեղ հասնելով, ինձ հրեց դեպի արտասանդղակը, ինքը նույնպես դուրս ելավ ու հետևից ծածկեց դուռը։
― Տատյանա Պավլովնա, բանից պարզվում է, որ դուք Անդրեյ Պետրովիչի վերադառնալուն չե՞ք սպասում ոչ այսօր, ո՜չ էլ վաղը։ Ես տագնապած եմ...
― Լռի՛ր։ Շատ պե՜տքս է քո տագնապը։ Ասա ի՞նչ էիր ուզում ասել այնտեղ ու կիսատ թողիր, երբ պատմում էիր երեկվա բանդագուշանքի մասին։
Հարկ չհամարեցի թաքցնել և համարյա թե զայրացած էի Վերսիլովի վարքագծից, ամեն բան շարադրեցի Կատերինա Նիկոլաևնայի երեկվա նամակի ու Վերսիլովի վրա դրա գործած ազդեցության մասին, այսինքն դեպի նոր կյանք հարություն առնելու մասին։ Ի զարմանս ինձ նամակի փաստն ինքնին անակնկալի չբերեց Տատյանա Պավլովնային, և ես կռահեցի, որ նա արդեն գիտե այդ մասին։
― Վայթե՝ հորինո՞ւմ ես։
― Չեմ հորինում։
― Տես, է՜,― ժպտաց թունալի, ասես խորհրդածելով,― հարություն է առել։ Նրանից սպասելու բան չէ։ Իսկ լուսանկարը համբուրելը ճի՞շտ է։
― Ճիշտ է, Տատյանա Պավլովնա։
― Սրտա՞նց էր համբուրում, ձևեր չէ՞ր թափում։
― Ձևե՞ր։ Մի՞թե նա երբևէ ձևեր է թափել։ Անհարմար է, Տատյանա Պավլովնա, կոպիտ է ձեր հոգին, կանացի հոգի է։
Ասացի բարկացած, բայց նա ասես թե չէր լսում ինձ. ինչ-որ բանի մասին էր շարունակում խորհել, թեև սանդղակի վրա շատ ցուրտ էր։ Ես մուշտակով էի, իսկ նա լոկ թեթև հագուստով։
― Մի հանձնարարություն կտայի քեզ, համա ափսոս որ շատ անխելք ես,― քրթմնջաց արգահատանքով և ասես նեղսրտությամբ։― Լսիր, իսկույն գնա Աննա Անդրեևնայի մոտ ու տես, թե ինչ է կատարվում այնտեղ... Վայ, չէ, չէ, մի գնա. ավանակ եղել ես, ավանակ էլ կմնաս։ Դե, շարժվիր, է, մարշ, ի՞նչ ես տնկվել մնացել փայտի պես։
― Չե՛մ գնա Աննա Անդրեևնայի մոտ։ Ինքն էր մարդ ուղարկել հետևիցս։
― Ի՞նքը։ Նաստասյա Եգորովնայի՞ն,― արագորեն շրջվեց դեպի ինձ. արդեն ուզում էր հեռանալ և կիսաբաց էր արել դուռը, բայց նորից ծածկեց։
― Ոչ մի դեպքում չեմ գնա Աննա Անդրեևնայի մոտ,― կրկնեցի չարագույն հաճույքով,― չեմ գնա, քանի որ ավանակ անվանեցիք ինձ հենց նոր, այն դեպքում, երբ դեռ երբեք այսքան խելամիտ չէի գտնվել, ինչպես այսօր։ Տեսնում եմ ձեր բռնած բոլոր գործերը ինչպես ափիս մեջ, և Աննա Անդրեևնայի մոտ չե՛մ գնա ոչ մի դեպքում։
― Այդպե՜ս էլ գիտեի,― գոչեց, բայց դարձյալ ոչ թե իմ խոսքի, այլ իր խոհերի ազդեցության տակ։― Հիմա նրան լրիվ կապանքների մեջ կառնեն ու կճզմեն մեռյալ հանգույցով։
― Աննա Անդրեևնայի՞ն։
― Անխե՛լք։
― Հապա ո՞ւմ մասին եք ասում։ Միգուցե Կատերինա Նիկոլաևնայի՞։ Ի՞նչ մեռյալ հանգույց։― Անչափ վախեցած էի։ Ինչ-որ մշուշապատ, բայց և ահավոր մի միտք կտրեց անցավ հոգուս միջով։ Տատյանա Պավլովնան երեսիս նայեց թափանցող հայացքով։
― Իսկ ինչո՞ւ ես խառնվել իրար,― հարցրեց անսպասելիորեն։― Ի՞նչ կապ ունես այդ գործի հետ։ Քո մասին էլ եմ լսել որոշ բաներ, տես, հա՜։
― Լսեք, Տատյանա Պավլովնա, ես ձեզ մի ահավոր գաղտնիք կհայտնեմ, բայց՝ ոչ հիմա, դրա ժամանակը չէ. կասեմ վաղը, երբ մենակ կլինենք, բայց դուք էլ ձեր հերթին ասացեք ամբողջ ճշմարտությունը, այդ ի՞նչ մեռյալ հանգույցի մասին է խոսքը... քանի որ ես դողում եմ ոտից գլուխ...
― Ա՜հ, թքա՛ծ դողալուդ վրա,― գոռաց։― Այդ ի՞նչ գաղտնիք ես պատմելու վաղը։ Չլինի՞ թե իսկապես բան-ման գիտես,― երեսիս կառչեց հարցախույզ հայացքով։ Ինքդ չէի՞ր այն ժամանակ երդվողը, թե վառել ես Կրաֆտի տված նամակը։
― Կրկնում եմ, Տատյանա Պավլովնա, չտանջեք ինձ,― շարունակում էի պնդել իմը, չպատասխանելով իր հարցին, քանի որ համբերությունս սպառվել էր,― տեսեք, հա՜, Տատյանա Պավլովնա, կարող է ավելի վատ բան պատահել այն պատճառով, որ ինձնից թաքցնում եք այն. ինչը որ գիտեք... չէ՞ որ նա երեկ լրիվ էր հարություն առել, լիովի՜ն։
― Էհ, չքվի՛ր աչքիցս, խեղկատակ։ Վայ թե ինքդ էլ ես սիրահարված ճնճղուկի պես. հայր ու որդի նո՜ւյն ուհուն։ Թո՛ւհ, անկարգնե՛ր։
Չքացավ զայրույթով շմփացնելով դուռը։ Նրա վերջին բառերի անպարկեշտությունից լիովին կատաղած, անպարկեշտություն, որին ընդունակ է միայն կին արարածը, փողոց վազեցի խորապես վիրավորված։ Բայց չեմ նկարագրի հեղհեղուկ ապրումներս, ինչպես արդեն խոստացել էի. կշարունակեմ լոկ փաստեր շարադրել, որոնք էլ հենց ամեն բան կվճռեն այսուհետև։ Ինչ խոսք, անցողակի կրկին վազեցի Վերսիլովի կացարանը, և դայակը նորից ասաց, թե նա դեռևս չի վերադարձել տուն։
― Ոչ էլ կգա՞։
― Աստված գիտե դրանց գալն ու չգալը։
III
Փաստերով, փաստերով... Արդյոք ընթերցողը որևէ բան ընկալո՞ւմ է։ Հիշում եմ, թե այդ ժամանակ փաստերն ինչպես էին ճնշում ինձ և հնարավորություն չէին տալիս, որ իմաստավորեի տեսածս ու լսածս, այնպես որ այդ օրվա վերջում լիովին կորցրել էի գլուխս։ Այդ պատճառով էլ առաջ եմ ընկնում երկու-երեք բան նախապես ասելով։
Բոլոր տառապանքներիս ակունքը նույնն էր. եթե Վերսիլովը երեկ հարություն է առել ու վերջ տվել Կատերինա Նիկոլաևնային սիրելուն, ապա այդ դեպքում որտե՞ղ պետք է լիներ այսօր։ Պատասխանը՝ ամենից առաջ ինձ մոտ, ում հետ գրկախառնվում էր երեկ, ինձնից հետո անհապաղ մորս մոտ, ում դիմանկարը համբուրում էր երեկ։ Եվ ահա, այս երկու բնականոն քայլերի փոխարեն «լուսադեմից» տանը չէ և չքվել է ինչ-որ տեղ, իսկ Նաստասյա Եգորովնան կմկմում է ինչ-որ պատճառով, թե՝ «հազիվ թե վերադառնա»։ Դա քիչ է կարծես, մյուս կողմից էլ Լիզային է հավատացրել ինչ-որ «հավերժական պատմության» հանգուցալուծման և այն բանի կապակցությամբ, թե մայրս որոշ տեղեկություն ունի իր մասին, իսկ ավելի ուշ այդ բոլորին ավելացել է նաև այն, թե ում որ պետք է անկասկած գիտեն Կատերինա Նիկոլաևնայի գրած նամակի մասին (ինքս էլ եմ նկատել այդ բանը), և, այդուհանդերձ, չեն հավատում նրա «հարությանը ի նոր կյանք», թեև մինչև վերջ ուշադրությամբ ունկնդրեցին ասածս։ Մայրս մեռած է թաղած չէ, իսկ Տատյանա Պավլովնան չարախնդությամբ սրախոսում է «հարության» առթիվ։ Բայց եթե այդ ամենը այդպես է, ինչպես իրենք են կարծում, ապա ուրեմն, գիշերվա ընթացքում Վերսիլովի հետ ինչ-որ մի նոր հեղաբեկում է կատարվել, նորից ճգնաժամ է սկսվել և դա երեկվա հիացմունքից, գորովանքից ու ոգեշնչումից հետո։ Կնշանակի, որ այդ «հարությունը» պայթել է փքած փուչիկի պես, և նա, միգուցե, նորից է վազվզում նույն մոլեգնությամբ, ինչպես Բյորինգի գոյության մասին լուրն ստանալուց հետո։ Հարց է ծագում՝ իսկ ի՞նչ է լինելու մորս հետ, ինձ հետ, բոլորիս հետ և... և, վերջապես, ի՞նչ է լինելու Կատերինա Նիկոլաևնայի հետ։ Այն ի՞նչ «մեռյալ հանգույցի» մասին էր բարբաջում Տատյանա Պավլովնան ինձ Աննա Անդրեևնայի մոտ ուղարկելու փորձ անելիս։ Կնշանակի, որ այդ «մեռյալ հանգույցը» հենց այնտեղ է Աննա Անդրեևնայի մոտ։ Իսկ ինչո՞ւ Աննա Անդրեևնայի մոտ։ Անշուշտ, կվազեմ այնտեղ, այն ժամանակ սոսկ դիտավորյալ, վրդովմունքիս թելադրանքով ասացի, թե չեմ գնա. այժմ կվազեմ։ Իսկ այն ի՞նչ էր ասում Տատյանա Պավլովնան «փաստաթղթի» վերաբերյալ։ Եվ մի՞թե Վերսիլովը չէր ասում ինձ երեկ. «Այրիր փաստաթուղթը»։
Ահա թե ինչպիսին էին մտքերս, ահա թե ի՛նչն էր ճզմում ինձ մեռյալ հանգույցի պես, բայց կարևորն այն է, որ ինձ հարկավոր էր Վերսիլովը։ Իր հետ իսկույն կվճռեի ամեն բան. զգում էի, որ երկու բառով կհասկանանք իրար։ Կբռնեմ նրա ափերը, կսեղմեմ, ջերմ խոսքեր կգտնեմ սրտումս,― երազում էի անկասելիորեն։ Օհ, ես կհպատակեցնեմ այդ խելահեղությունը... Բայց որտե՞ղ է նա։ Որտե՞ղ է։ Ու հենց այդ րոպեի՞ն պիտի լույս ընկներ Լամբերտը, երբ այնքա՜ն բորբոքված էի։ Մի քանի քայլ էր մնացել մինչև կացարանիս հասնելը, երբ հանկարծ հանդիպեցի Լամբերտին. տեսնելով ինձ, ուրախության աղաղակ արձակեց և բռնեց թևս.
― Արդեն եղգոխտ անգամ եմ գալիս մոտդ... Enfin![107] մանկի՜կս։ Գնանք նախաճաշելու։
― Կա ց։ Եղե՞լ ես իմ կացարանում։ Անդրեյ Պետրովիչն այնտեղ չէ՞ր։
― Մարդ չկա այնտեղ։ Բոլորին էլ կորցրու։ Հիխմար ես։ Երեկ հարբած էիր, զայրացած, իսկ ես կարևոր բան ունեմ ասելու, այսօր հրաշալի բաներ եմ լսել այն մասին, ինչի մասին խոսում էինք երեկ...
― Լամբերտ,― ընդհատեցի՝ շնչակտուր լինելով և չշտապելով, նաև որոշ չափով ելույթ ունեցողի կեցվածք ընդունելով ինքնաբերաբար,― եթե քեզ տեսնվելիս կանգ եմ առել, ապա միմիայն այն նպատակով, որ առհավետ վերջ տամ քեզ հետ առնչվելուս։ Երեկ արդեն ասել եմ քեզ, բայց դու շարունակում ես չհասկացողի տեղ դնել քեզ։ Երեխա ես ու տխմար որպես ֆրանսիացի։ Շարունակում ես կարծել, թե մնում ես այն, ինչպես Տուշարի մոտ ապրելիս էիր պահում քեզ, և քո կարծիքով ես էլ նույն անխելքն եմ, ինչպես Տուշարի մոտ էի երևում աչքիդ... Բայց ես այնքան էլ անխելք չեմ, ինչպես թվացել եմ Տուշարի մոտ ապրելիս... Երեկ ես հարբած էի, բայց ոչ թե գինուց, քանի որ առանց դրա էլ բորբոքված էի, իսկ եթե քաջալերում էի ցնդաբանություններդ, ապա՝ այն պատճառով, որ խորամանկում էի, իսկ դու հրճվանքի մեջ էիր ընկել ու ցնդաբանում էիր։ Իմացիր, որ այն ուհու հետ ամուսնանալս այնպիսի անհեթեթություն է, որին հավատ չի ընծայի նույնիսկ նախապատրաստական դասարանի գիմնազիստը։ Մի՞թե կարելի է կարծել, թե ես հավատացի քեզ. մինչդեռ դու հավատացիր։ Այն պատճառով, որ բարձրաշխարհիկ հասարակության մեջ ընդունված մարդ չես ու չգիտես, թե ինչը ինչպես է արվում սույն բարձրաշխարհիկում։ Այնտեղ ամեն բան այդքան պարզունակ չի արվում, և ոչ էլ հնարավոր է, որ այդ դաման հենց այնպես վերցնի ու ամուսնանա... այժմ պարզ ասեմ, թե ուզածդ ի՞նչ է. ուզում ես մի անկյուն հրապուրել ինձ, խմեցնել, որ փաստաթուղթը հանձնեմ քեզ ու մասնակից դառնամ Կատերինա Նիկոլաևնայի դեմ հյուսածդ խարդավանքին։ Անհեթեթություն է. երբեք չեմ գա քեզ հետ և իմացիր նաև, որ վաղը կամ մյուս օրը այդ թուղթը կլինի Կատերինա Նիկոլաևնայի մոտ, քանի որ նրան է պատկանում, քանի որ ինքն է գրել այդ թուղթը, և ես անձամբ կհանձնեմ իրեն և, եթե ուզում ես իմանալ, թե որտե՞ղ, ապա իմացիր իր ծանոթուհի Տատյանա Պավլովնայի բնակարանում, Տատյանա Պավլովնայի ներկայությամբ. կհանձնեմ և իրենից ոչինչ չեմ վերցնի այդ փաստաթղթի դիմաց... Իսկ այժմ ընդմիշտ մարշ ինձնից հեռու, այլապես, Լամբերտ... այլապես այնքան էլ կիրթ չեմ վարվի հետդ...
Ավարտելով ասելիքս դողում էի մանրիկ ցնցումներով։ Կյանքում ամենաեղկելի սովորույթը, որ ամեն բան ձախողում է ամեն դեպքում, դա... սեթևեթելն է։ Սատանան դրդեց ինձ այն աստիճան տաքանալ նրա առջև, որ խոսքս ավարտելիս և բառերն ու ձայնս հաճույքով շեշտելիս չափից ավելի բորբոքվեցի և վերցրի ու իր բուռը խոթեցի մանրամասնություններ այն մասին, թե տվյալ փաստաթուղթը կհանձնեմ Տատյանա Պավլովնայի ներկայությամբ ու վերջինիս բնակարանում։ Բայց այդ ժամանակ այնպե՜ս էի ուզում շշմեցնել Լամբերտին։ Երբ այդպես պարզ ու շիտակ շաղ տվեցի փաստաթղթի մասին ու հանկարծ տեսա նրա տխմար տագնապը, հանկարծ ուզեցի ավելի ուժգին ճզմել նրան մանրամասների հստակությամբ։ Եվ այդ պարծենկոտ ու կանացի ափեղցփեղությունս էլ հենց հետագայում պատճառ դարձավ ահավոր դժբախտությունների, քանի որ այդ մանրակրկիտ տեղեկությունը Տատյանա Պավլովնայի ու նրա բնակարանի վերաբերյալ տեղնուտեղը հիմնավորապես դարան մտավ Լամբերտի մտքում, ինչպես որ պատահում է ճղճիմ գործարքներով զբաղվող խարդախների հետ. մեծ ու կարևոր գործում նրանք ոչնչություն են և ոչինչ չեն հասկանում, բայց այսպիսի ճղճիմ մանրուքների հանդեպ հոտառություն ունեն։ Եթե ծպտուն չհանեի Տատյանա Պավլովնայի մասին, ապա մեծ դժբախտություն չէր պատահի։ Ինչևէ, մինչև վերջ լսելուց հետո Լամբերտը խիստ այլայլվեց։
― Լսիր,― քրթմնջաց,― Ալֆոնսինան... Ալֆոնսինան կերգի... Ալֆոնսինան եղել է այդ կնոջ մոտ. լսիր, ես նամակ ունեմ, համարյա թե նամակի նման մի բան, որտեղ Ախմակովան խոսում է քո մասին, չեչոտն է հայթայթել ինձ համար, հիշո՞ւմ ես չեչոտին, այ, կտեսնես հիմա, հիմա կտեսնես իրեն, գնա՛նք...
― Ստո՛ւմ ես, ցույց տուր նամակը։
― Տանն է, Ալֆոնսինայի մոտ. գնանք։
Անշուշտ, փչում էր, զառանցում, վախից դողալով, որ հանկարծ չփախչեմ իր մոտից, և ես հանկարծ լքեցի նրան փողոցում, և երբ ուզեց հետևել ինձ, կանգ առա ու սպառնացի բռունցքով։ Բայց նա արդեն կանգ էր առել մտամոլոր և թողեց, որ հեռանամ, միգուցե նոր ծրագիր էր որոճում մտովի, մինչդեռ ինձ համար դրանով չավարտվեցին անակնկալներն ու հանդիպումները... Եվ հենց որ հիշում եմ այդ ձախորդ օրը ծայրեծայր, միշտ էլ թվում է, թե այդ բոլոր անակնկալներն ու ձախորդություններն ասես իրոք խոսքը մեկ էին արել և այդպես միանգամից գլխիս էին թափվում ինչ-որ մի անիծյալ առատության եղջյուրից։ Հազիվ էի բաց արել բնակարանիս դուռը, երբ դեռևս նախասրահում բախվեցի մի բարձրահասակ, երկարավուն ու տռուզ դեմքով, երևելի ու «շքեղ» արտաքինով, հրաշալի մուշտակ հագած երիտասարդի։ Նրա քթին լոռնետ կար և ինձ տեսնելուն պես ցած բերեց լոռնետը (երևի բարեկրթությունից) և, վայելչագեղ շարժումով փոքր-ինչ բարձրացնելով շլյապան, բայց և կանգ չառնելով, փայլատակող ժպիտն ինձ ուղղելով, քրթմնջաց «Ha, bonsoir»[108] և մոտովս անցավ դեպի արտաքին սանդղակը։ Իսկույն ճանաչեցինք իրար, թեև նրան կյանքումս ընդամենը մի անգամ էի անցողակի տեսել Մոսկվայում։ Դա Աննա Անդրեևնայի եղբայրն էր՝ կամեր յունկերը, երիտասարդ Վերսիլովը, ուրեմն և համարյա եղբայրս։ Նրան ուղեկցում էր տանտիրուհին (տանտերը դեռ չէր վերադարձել ծառայության տեղից)։ Երբ երիտասարդը դուրս ելավ, ես տեղնուտեղը գրոհեցի տանտիրուհու վրա.
― Ի՞նչ էր անում այստեղ։ Մտե՞լ է իմ սենյակը։
― Բոլորովին էլ չի մտել ձեր սենյակը։ Նա ինձ մոտ էր եկել...― վրա տվեց արագ ու չոր և շրջվեց դեպի իր սենյակը։
― Ո՛չ,― գոռացի,― անկարելի է այսպես, բարեհաճեցեք պատասխանել, թե ինչո՞ւ էր եկել։
― Ա՛հ, Աստվա՜ծ իմ, ուրեմն պետք է ձեզ պատմե՞մ ամեն բան, թե մարդիկ ինչու են գալիս-գնում։ Կարծում եմ, որ մենք էլ մեր բանուգործը կարող ենք ունենալ։ Միգուցե այդ երիտասարդն ուզում էր փող պարտք անել. հասցե՞ էր հարցնում։ Միգուցե դեռևս անցած այցելության ժամանա՞կ էի խոստացել իրեն...
― Ե՞րբ է եղել այդ անցած այցելությունը։
― Ա՜հ, Աստված իմ, չէ՞ որ առաջին անգամը չէ, որ գալիս է...
Հեռացավ։ Կարևորը այն տպավորությունս էր, որ այդ մարդիկ միանգամից փոխել էին իրենց վերաբերմունքն իմ հանդեպ, խոսելու եղանակը, սկսել էին կոպիտ խոսել հետս։ Պարզ է, որ դա էլ էր առեղծված, առեղծվածները կուտակվում էին ժամ առ ժամ, ամեն քայլափոխիս։ Առաջին անգամ երիտասարդ Վերսիլովը եկել էր քրոջ՝ Աննա Անդրեևնայի հետ, երբ ես հիվանդ էի. շատ լավ եմ հիշում դա, ինչպես նաև այն, որ Աննա Անդրեևնան դեռևս անցած օրը, ի գիտություն ինձ, մի զարմանալի արտահայտություն էր թռցրել բերանից, թե միգուցե ծեր իշխանը հանգրվանի իմ բնակարանում... Բայց այդ ամենն այնքան կցկտուր էր ու խառնաշփոթ, որ համարյա թե խոսք չգտա ասելու այդ կապակցությամբ։ Ճակատիս հարվածելով ու նույնիսկ չնստելով փոքր-ինչ հանգիստ առնելու համար, վազեցի Աննա Անդրեևնայի մոտ. նա տանը չէր. դռնապանն ասաց, թե «մեկնել են Ցարսկոյե, կլինեն միայն վաղը, միգուցե այս ժամի մոտերքը»։
«Մեկնել է Ցարսկոյե, ինչ խոսք՝ ծեր իշխանի մոտ, իսկ իր եղբայրն իմ բնակարանն է խուզարկում։ Ո՜չ, չի լինի այդ բանը,― կրճտացրի ատամներս,― իսկ եթե այստեղ իսկապես ինչ-որ մեռյալ հանգույց կա, ապա ես կպաշտպանեմ այդ «խեղճ կնոջը»։
Աննա Անդրեևնայի բնակարանից դուրս գալուց հետո չվերադարձա տուն, քանի որ բորբոքված գլխումս հանկարծ առկայծեց վերհուշը գինետան վերաբերյալ, որտեղ այցելելու սովորույթ ուներ Անդրեյ Պետրովիչն իր մռայլ ժամերին։ Ուրախանալով այս հայտնագործությամբ՝ ակնթարթորեն վազեցի այնտեղ, արդեն ժամը չորսն էր և մթնշաղ էր իջնում։ Գինետանը ինձ ասացին, թե նա եղել է այդտեղ. «Մնացին մի փոքր ու հեռացան, միգուցե նորից գան»։ Հանկարծ ցանկացա անպայման սպասել նրա վերադառնալուն և պատվիրեցի, որ ուտելիք տան ինձ. այնուամենայնիվ, հույս էր հայտնվել։
Ճաշեցի, կերա ավելին, քան պատվիրել էի, որ ավելի երկար մնալու իրավունք ունենայի և մնացի, կարծեմ, չորս ժամ։ Չեմ նկարագրում թախիծն ու տենդագին անհամբերությունս, ամեն բան ներսումս ցնցվում էր ու դոդում։ Այդ երգեհո՜նը, այդ այցելունե՜րը, օ՜հ, այդ ամբողջ ձանձրույթը ցավագնորեն դաջվում էր հոգուս մեջ երևի առհավետ։ Չեմ նկարագրում նաև գլխումս խլրտացող մտքերը, որ աշնան չոր տերևների երամի պես խռնվում էին ասես վրա տվող պտտահողմից, իրավ, ինչ-որ բանով նման էր դրան և, խոստովանեմ, զգում էի, որ գիտակցությունս մերթ ընդ մերթ դավաճանում է ինձ։
Բայց ինձ ցավագին տանջողը (անշուշտ, անցողակի, կողքանց, բուն տառապանքիս առընթեր) մի անխուսափելի, աշնան ճանճի նման աներես ու թունավորող ապրում էր, որի մասին չես մտածում, բայց պտտվում է շուրջդ, խանգարում ու հանկարծ խայթում անչափ ցավագին։ Դա լոկ մի վերհուշ էր, պատահար, որի մասին դեռ չեմ պատմել որևէ մեկին։ Եվ հարկավոր է այդ մասին ևս պատմել որևէ տեղ. ահա թե ինչի մասին է խոսքս։
IV
Երբ Մոսկվայում արդեն վճռված էր, որ մեկնելու եմ Պետերբուրգ, ապա Նիկոլայ Սեմյոնովիչի միջոցով հայտնել էին ինձ, որ սպասեմ մեկնելուս համար ուղարկվելիք փողին։ Թե ով էր ուղարկելու, այդ մասին չէի հարցնում, գիտեի, որ Վերսիլովից եմ ստանալու և քանի որ այն ժամանակ օր ու գիշեր սրտի թրթիռով ու մեծամիտ ծրագրերով երազում էի Վերսիլովի հետ հանդիպելուս մասին, ապա նույնիսկ Մարյա Իվանովնայի հետ զրուցելիս խուսափում էի Վերսիլովի մասին խոսելուց։ Ի դեպ, հիշեցնեմ, որ մեկնելու համար անհրաժեշտ գումար ինձ մոտ էլ կար, այնուամենայնիվ վճռեցի, որ սպասեմ, իմիջիայլոց, ենթադրում էի, թե փողը կստանամ փոստի միջոցով։
Տուն դառնալով մի անգամ Նիկոլայ Սեմյոնովիչը հանկարծ հայտնեց ինձ (իր սովորույթի համաձայն՝ հակիրճ ու չընդարձակվելով), որ հաջորդ օրը առավոտյան ժամը տասնմեկին գնամ Մյասնիցկայա, իշխան Վ․-սկու տուն, և որ Պետերբուրգից եկած կամեր յունկեր Վերսիլովը Վերսիլովի որդին, որ հանգրվանել է լիցեյի իր ընկեր իշխան Վ․֊սկու մոտ, այնտեղ ինձ կհանձնի մեկնելուս համար ուղարկված գումարը։ Թվում էր, թե դա հասարակ մի արարողություն է. Անդրեյ Պետրովիչը, անշուշտ, կարող էր այդպիսի հանձնարարություն տալ իր որդուն՝ փոստով առաքելու փոխարեն, բայց այդ լուրն ինձ ճնշեց ու անհանգստացրեց ինչ-որ անբնական ձևով։ Կասկած չկար, որ Վերսիլովն այդպիսով ցանկացել էր իմ հանդիպումն իր որդու իմ եղբոր հետ. դրանով ևս ուրվագծվում էին ապրումներն ու մտադրություններն այն մարդու, ում մասին երազում էի, սակայն իմ առջև հառնում էր մի հսկայական հարց՝ ինչպե՞ս եմ ինձ պահելու և ինչպե՞ս եմ վարվելու այդ հույժ անսպասելի հանդիպման ընթացքում, և իմ արժանապատվությունը չի՞ տուժի ինչ-որ կերպ։
Հաջորդ օրը, ուղիղ ժամը տասնմեկին, հայտնվեցի ամուրի իշխան Վ-սկու շքեղ կահավորված, շքեղազգեստ սպասավորներ ունեցող բնակարանում։ Կանգ առա նախասրահում։ Խորքի սենյակներից այստեղ էին հասնում բարձրաձայն խոսակցություն ու ծիծաղ, հյուրընկալված կամեր յունկերից բացի իշխանը ուրիշ այցելուներ էլ ուներ։ Կարգադրեցի սպասավորին, որ զեկուցի ժամանելուս մասին և այդ բանը արեցի, կարծեմ, որոշ չափով ճոխացրած արժանապատվությամբ, ամեն դեպքում սպասավորը զեկուցելու գնալիս վրաս նայեց տարօրինակ, ինձ թվաց նույնիսկ ոչ այնքան հարգալից հայացքով, ինչպես որ վայել էր այդ պահին։ Ի զարմանս ինձ նա ինչ-որ երկար էր զեկուցում, մոտ հինգ րոպե, իսկ այդ ընթացքում այնտեղ հնչում էին նույն ծիծաղն ու նույնպիսի խոսակցության պատառիկներ։
Ինչ խոսք, սպասում էի ոտքի վրա, շատ լավ գիտակցելով, որ ինձ, «որպես այդպիսի մի պարոնի» վայել չէ և ոչ էլ կարելի է նստել նախասրահում, որը սպասավորների տեղն էր։ Իսկ ինքս իմ կամքով, առանց հրավերի, ոչ մի դեպքում չէի ուզում քայլ անել դեպի հյուրասրահը, պատճառը գուցե արժանապատվությանս զգացումն էր, նրբին զգացումը, բայց այդպես էր պետք։ Ի զարմանս ինձ մնացյալ սպասավորները (երկուսը) համարձակվեցին նստել իմ ներկայությամբ։ Երեսս շրջեցի, որ չտեսնեմ իրենց արարքը, սկսեցի դողալ ամբողջ մարմնով և, ակամա շրջվելով ու քայլ անելով դեպի սպասավորներից մեկը, կարգադրեցի, որ «անհապաղ» գնա ու զեկուցի մի անգամ ևս։ Չնայած հայացքիս խստությանն ու արտակարգ բորբոքվածությանս այդ սպասավորը ալարկոտ հայացք գցեց վրաս, ոտքի չկանգնեց, և նրա փոխարեն պատասխանեց մյուսը.
― Կարող եք չանհանգստանալ, զեկուցված է։
Վճռեցի սպասել ընդամենը մեկ րոպե ևս կամ, հարկ եղած դեպքում, րոպեից էլ պակաս, իսկ հետո՝ անպայման հեռանալ։ Կարևոն այն է, որ հագնված էի խիստ վայելուչ, հագուստս ու վերարկուս նոր էին, իսկ սպիտակեղենս՝ միանգամից թարմ, ինչի համար Մարյա Իվանովնան անձամբ էր հոգացել հատուկ այդ այցելության առթիվ։ Իսկ այդ սպասավորների վերաբերյալ բավականին ուշ և արդեն միայն Պետերբուրգում իմացա հաստատ, որ նրանք կրտսեր Վերսիլովի հետ եկած ծառայի միջոցով դեռևս նախօրյակին են իմացել, թե՝ «գալու է մի կողմնակի եղբայր և ուսանողի մեկը»։ Այժմ արդեն հաստատ գիտեմ դա։
Րոպեն անցավ։ Զարմանալի զգացում ես ունենում, երբ վճիռ ես ընդունում ու վճռականություն չես ցուցաբերում։ «Հեռանա՞լ, թե՞ ոչ»,― կրկնում էի վայրկյանը մեկ՝ համարյա դողէրոցքի մեջ. հանկարծ երևաց զեկուցելու գնացած սպասավորը, ափին, մատների արանքներում թրթռում էին չորս կարմիր թղթադրամ` քառասուն ռուբլի։
― Ահա-ս, բարեհաճեցեք ստանալ քառասուն ռուբլին։
Բռնկվեցի, դա այնպիսի՜ վիրավորանք էր։ Անցած ամբողջ գիշերվա ընթացքում երազել էի երկու եղբայրների միջև Վերսիլովի կազմակերպած այդ հանդիպման մասին, ամբողջ գիշեր անրջել էի տենդի մեջ, թե ինչպես եմ պահելու ինձ, որ չնվաստանամ ու չնվաստացնեմ գաղափարների այն ամբողջ շարանը, որոնց կյանքի էի կոչել իմ մենության մեջ և որոնցով կարող էի հպարտանալ ցանկացած միջավայրում։ Երազել էի, թե որքա՜ն շնորհապարտ կերևամ, հպարտ ու խոհուն՝ իշխան Վ-սկու շրջապատում ու դրա շնորհիվ միանգամից մուտք կգործեմ այդ բարձր հասարակության մեջ. օ՜հ, ես չեմ խնայի ինձ և թող կատարվի՜ այդ բանը, թող կատարվի, և այնպիսի՜ մանրամասնությամբ պիտի գրի առնվի այդ կատարվելիքը։ Ու հանկարծ՝ քառասուն ռուբլի՝ սպասավորի ձեռքով նախասրահում, այն էլ՝ տասը րոպե սպասելուց հետո, այն էլ ուղղակի սպասավորի մատների արանքից և ոչ թե սկուտեղով, ծրարով։
Այնպես գոռացի սպասավորի վրա, որ ցնցվեց և ընկրկեց ճոճվելով, կարգադրեցի, որ փողն անհապաղ ետ տանի, որ «պարոնը անձամբ բերի գումարը», մի խոսքով՝ հրամանս, անշուշտ, կցկտուր ստացվեց և, ինչ խոսք, անհասկանալի՝ սպասավորի համար, սակայն այնպես գոռացի, որ նա գնաց։ Ավելացնեմ այն, որ հյուրասրահում եղածները կարծես թե լսեցին գոռոցս, և խոսակցությունն ու ծիծաղը լռեցին միանգամից։
Համարյա նույն պահին լսեցի վեհաշուք, անշտապ ու կամացուկ քայլերի ձայն, և աչքիս առջև հայտնվեց մի բարձրահասակ երիտասարդ մարդու գեղեցիկ կերպարանք (այն ժամանակ ավելի գունատ ու նիհարավուն երևաց, քան հիշյալ վերջին օրվա հանդիպման ժամանակ) նախասրահ բերող դռան մեջ մի արշինաչափ հեռու կանգնելով շեմից։ Հագին մետաքսյա հրաշալի կարմիր խալաթ էր, կոշիկներ, քթին՝ լոռնետ։ Լուռումունջ ինձ վրա ուղղեց լոռնետը և սկսեց դիտել ուշադիր։ Ես գազանի կատաղությամբ քայլ արեցի իր կողմը և կանգ առա մարտահրավեր նետողի կեցվածքով շեշտակի նայելով իր աչքերի մեջ։ Բայց նա ինձ դիտեց սոսկ մի պահ, գեթ տասը վայրկյան, հանկարծ շատ աննշմարելի մի ժպիտ խաղաց շուրթերին, բայց այդ ժպիտն անչափ զայրացուցիչ էր հատկապես այդ աննշմարելիությամբ, և այդպես ժպտացողը հանկարծ շրջվեց ու նորից գնաց խորքի սենյակները նույնքան դանդաղ ու սահուն, ինչպես որ եկել էր։ Օհ, վիրավորանք հասցնելու այդ վարպետները դեռևս մանկուց, դեռևս իրենց գերդաստաններում են սերտում վիրավորելու արվեստը իրենց մայրերի օգնությամբ։ Անշուշտ, այլայլվեցի... Օհ, ինչո՞ւ այլայլվեցի այն ժամանակ։
Համարյա թե նույն վայրկրանին երևաց նույն սպասավորը նույն թղթադրամները մատների արանքներում։
― Բարեհաճեցեք ընդունել, Պետերբուրգից են ուղարկել ձեզ համար, իսկ անձամբ ձեզ չեն կարող ընդունել. «Մի ուրիշ անգամ, թերևս, ստացվի որևէ կերպ, երբ ավելի ազատ կլինեն»։― Զգացի, որ վերջին բառերն արդեն սպասավորն էր ավելացնում իր կողմից։ Բայց այլայլվածությունս դեռևս շարունակվում էր, և ես ընդունեցի փողն ու դեպի ելքի դուռը գնացի. հենց այլայլվածությանս պատճառով էլ ընդունեցի, քանի որ չպետք է ընդունեի, սակայն սպասավորը, արդեն ինձ գրգռելու ցանկությամբ, մի իսկական սպասավորական արարք թույլ տվեց իրեն, հանկարծ թափով բաց արավ դուռն իմ առջև և, կրնկի վրա բաց պահելով այն, բարբաջեց շեշտված հարգանքով, երբ դուրս էի անցնում իր կողքով.
― Համմեցե՜ք֊ս։
― Սրիկա՜,― ոռնացի իր վրա և հանկարծ բարձրացրի բռունցքս, բայց վրա չբերեցի մռութին,― քո տերն էլ է սրիկա։ Այդպես էլ զեկուցի՛ր անհապաղ,― ավելացրի և արագ անցա սանդղակով։
― Չհամարձակվեք այդպես։ Թե որ անհապաղ զեկուցեմ պարոնիս, նույն րոպեին գրությունով ձեզ կուղեկցեն տեղամաս։ Համ էլ չհամարձակվեք ձեռք բարձրացնել...
Իջնում էի սանդուղքով։ Դա շքամուտքի սանդուղքն էր ամբողջովին բաց և վերևից կարելի էր լիովին տեսնել ինձ, քանի դեռ իջնում էի կարմիր ուղեգորգի վրայով։ Երեք սպասավորն էլ դուրս էին եկել և շարվել սանդղահարթակի բազրիքի մոտ։ Անշուշտ, վճռել էի այլևս բան չասել, այլևս անկարելի էր նախատել սպասավորներին։ Քայլերս չարագացնելով և, կարծեմ, նույնիսկ դանդաղեցնելով, իջա մինչև սանդուղքի վերջը։
Օ՛հ, թող որ լինեն այնպիսի փիլիսոփայողներ (և համոթ իրենց), որ կասեն, թե դրանք բոլորը դատարկ բան են, կաթնակերի մեկի բորբոքվածությո՜ւն է, թող ասեն, բայց ինձ համար դա վերք էր, վերք, որ չի ապաքինվել մինչև օրս, նույնիսկ մինչև այս րոպեն, երբ գրում եմ այդ մասին և երբ ամեն բան վերջացած է ու նույնիսկ վրեժը լուծված։ Օ՛հ, երդվում եմ, հիշաչար չեմ և ոչ էլ վրիժառու։ Անկասկած, միշտ էլ, նույնիսկ մինչև հիվանդանալս, ցանկացել եմ վրեժխնդիր լինել, երբ ինձ վիրավորել են, բայց, երդվում եմ, վրեժն անգամ ցանկանում եմ լուծել մեծահոգաբար։ Թող ես հատուցեմ մեծահոգությամբ, բայց այնպես, որ այդ պարոնը զգա դա, որ հասկանա, և ես լուծված կհամարեմ վրեժս։ Ի դեպ, ավելացնեմ, որ թեև վրիժառու չեմ, բայց հիշաչար եմ իմ մեծահոգությամբ հանդերձ, նման բան պատահո՞ւմ է այլոց հետ։ Իսկ այն ժամանակ, օ՛հ, այն ժամանակ իր մոտ էի գնացել բարի մտադրությամբ, միգուցե ծիծաղելի, բայց ի՜նչ արած, ավելի լավ է, որ մարդ մեծահոգի լինի ու ծիծաղելի, քան թե ոչ ծիծաղելի, բայց ստոր՝ առօրեական միջակություններին վայել։ «Եղբորս» հետ ունեցածս այդ հանդիպման մասին սիրտս բաց էի արել ոմանց մոտ, նույնիսկ Մարյա Իվանովնայի, նույնիսկ Լիզայի (Պետերբուրգում). այդ հանդիպումը նույնն էր, ինչ ամոթալի ապտակ ստանալը։ Եվ ահա, հանկարծ հանդիպում է նույն պարոնը, ում հետ հանդիպելուն ամենից քիչ էի սպասում, ժպտում է երեսիս, հանում շլյապան և ասում միանգամայն մտերմաբար. «Բարի երեկո»։ Անշուշտ, մտածելու բան էր... Բայց վերքս բացվել էր։
V
Չորս ժամից ավել գինետանը նստելուց հետո հանկարծ դուրս վազեցի խելահեղի պես․ պարզ է, որ կրկին դեպի Վերսիլովի կացարանը և, ինչ խոսք, նորից չբռնացրի տանը, բոլորովին չէր եկել տուն, դայակը տխրամած էր և հանկարծ խնդրեց, որ իր մոտ ուղարկեմ Նաստասյա Եգորովնային. օհ, կարծես թե ուրիշ բան ու գործ չունեի։ Վազեցի նաև մորս մոտ, բայց ներս չմտա, այլ Լուկերյային կանչեցի նախասրահ, նրանից իմացա, որ Վերսիլովը այս տանն էլ չի եղել, և Լիզան նույնպես տանը չէ։ Տեսա, որ Լուկերյան էլ իր հերթին է ուզում ինչ-որ բան հարցնել և, միգուցե, նաև ինչ-որ բան պատվիրել ինձ, բայց մի՞թե իրոք ուրիշ հոգս ու ցավ չունեի։ Մնում էր վերջին հույսը, որ Վերսիլովը եղած կլինի իմ վարձու կացարանում, բայց արդեն դրան էլ չէի հավատում։
Նախապես ասել եմ, որ արդեն կորցնում էի բանականությունս։ Եվ հանկարծ իմ սենյակում բռնացրի Ալֆոնսինկային՝ տանտիրոջ հետ։ Ճիշտ է, նրանք դուրս էին գալիս սենյակիցս, և Պյոտր Իպպոլիտովիչի ձեռին մոմ կար։
― Սա ի՜նչ բան է,― գոռացի տանտիրոջ վրա համարյա մտագարի պես,― ինչպե՞ս եք համարձակվում իմ սենյակը մտցնել այս խարդախ կնոջը։
― Tiens,― բացականչեց Ալֆոնսինկան,― et les amis[109]։
― Դո՜ւրս,― աղաղակեցի։
― Mais cest un ours![110],― դեպի միջանցք թռավ Ալֆոնսինկան՝ վախեցած ձևանալով և վայրկենապես չքանալով տանտիրուհու սենյակում։ Պյոտր Իպոլիտովիչը, մոմը դեռևս ձեռին, ինձ մոտեցավ խստադեմ։
― Թույլ տվեք դիտողություն անել, Արկադի Մակարովիչ. դուք չափից ավելի բորբոքվեցիք, որքան էլ որ հարգենք ձեզ, այնուամենայնիվ, պիտի նկատենք, որ Ալֆոնսինան խարդախ չէ, այլ՝ միանգամայն հակառակը, նա հյուր է և այն էլ ոչ ձեր հյուրը, այլ իմ տիկնոջ, ում հետ արդեն որոշ ժամանակ է, ինչ ծանոթ են փոխադարձաբար։
― Իսկ ինչպե՞ս եք համարձակվել իմ սենյակը մտցնել նրան,― կրկնեցի բռնելով գլուխս, որ հանկարծ ցավել սկսեց համարյա ահավոր կերպով։
― Պատահաբար-ս ստացվեց։ Ես մտնում էի, որ փակեմ օդանցքը, որ ինքս էի բաց թողել մաքուր օդի համար, և քանի որ այդ պահին Ալֆոնսինա Կարլովնայի հետ շարունակում էինք մեր սկսած զրույցը, ապա նա նույնպես մտավ ձեր սենյակը միմիայն այն պատճառով, որ շարունակում էր ուղեկցել ինձ ու մասնակցել զրույցին։
― Ճիշտ չէ, Ալֆոնսինկան լրտես է, Լամբերտն էլ է լրտես։ Միգուցե դուք նույնպես լրտես եք։ Իսկ Ալֆոնսինկան իմ մոտից որևէ բան թռցնելու է եկել։
― Ինչպես որ կբարեհաճեք։ Այսօր բարեհաճում եք մի բան ասել, վաղը ուրիշ բան։ Մինչդեռ իմ բնակարանը վարձով եմ տվել որոշ ժամանակով. իսկ ես ու տիկինս կտեղափոխվենք մառան, այնպես որ Ալֆոնսինա Կարլովնան ճիշտ այնպիսի կենվոր է, որպիսին դուք-ս եք։
― Բնակարանը Լամբերտի՞ն եք տվել վարձով,― գոռացի ահաբեկված։
― Ոչ-ս, Լւսմբերտին չեմ տվել,― ժպտաց իր երկարաձիգ ժպիտով, որում, ի դեպ, առավոտվա տարակուսանքին փոխարինում էր արդեն ինքնավստահությունը,― կարծում եմ, որ ինքներդ կբարեհաճեք իմանալ, թե ում եմ տվել, սակայն, հանուն ցույց տալու, ցույց եք տալիս, թե իբր չգիտեք, դրա պատճառով էլ զայրանում եք։ Բարի գիշեր-ս։
― Այո, թողեք, հանգիստ թողեք ինձ,― թափահարեցի ձեռներս, հազիվ զսպելով լացս, այնպես որ նա հանկարծ զարմանքով նայեց երեսիս, սակայն գնաց։ Տեղը գցեցի դուռը ներսից փակող կեռիկը և, երեսս բարձի մեջ թաղած, ձգվեցի մահճակալիս։ Ու այդպես էլ անցավ ինձ համար ահավոր այդ օրը՝ ճակատագրական վերջին երեք օրերից մեկը, որոնցով ավարտվում են նոթերս։
Գլուխ տասներորդ
I
Դարձյալ առաջ անցնելով դեպքերի ընթացքից, հարկ եմ համարում նախապես բացատրել ընթերցողին գոնե որոշ բան, քանզի տփալ դեպքում այս պատմության տրամաբանական ընթացքին այնքան պատահականություններ են խառնվել, որ առանց նախնական բացատրության դժվար կլինի ըմբռնել դրանք։ Տփալ դեպքում, խոսքը վերաբերում է հենց այն «մեռյալ հանգույցին», որի մասին բերանից թռցրել էր Տատյանա Պավլովնան։ Հանգույցի էությունն այն է, որ Աննա Անդրեևնան համարձակվել է վերջապես դիմելու վտանգավոր քայլի, որպիսին միայն հնարավոր է պատկերացնել նրա վիճակում գտնվողի կողմից։ Իրոք որ թունդ բնավորություն ունի։ Թեև ժամանակին ծեր իշխանը առևանգվել ու տարվել էր Ցարսկոյե Սելո, այնպես որ Աննա Անդրեևնայի հետ նրա պսակվելու լուրը չէր կարող տարածվել բարձրաշխարհիկ հասարակության մեջ և խլացվել էր ժամանակին, այսպես ասած սաղմնավորման պահին, այդուհանդերձ, թույլ ծերունին, ում հետ կարող էին վարվել ուզածի պես, ոչ մի դեպքում չէր համաձայնի հրաժարվելու իր մտադրությունից ու դավաճանելու Աննա Անդրևենային, ով հանդիսանում էր պսակվելու առաջարկի հեղինակը։ Այդ հարցում ծեր իշխանը ասպետ էր, այնպես որ ցանկացած պահին կարող էր ոտքի կանգնել և անզսպելի ուժով ձեռնամուխ լինել այդ առաջարկի իրականացմանը, որպիսի բան շատ լավ էլ կարող է պատահել հատկապես թույլ բնավորություն ունեցողների հետ, քանզի նրանք ունենում են բնավորության այնպիսի սահմանագիծ, մինչև որը չի կարելի հասցնել նրանց։ Դրա հետ միաժամանակ նա լիովին գիտակցում էր Աննա Անդրեևնայի վիճակի անկայունությունը, ում հարգում էր անչափ, գիտակցում էր նաև նրա վերաբերյալ հասարակության մեջ՝ բամբասանքների, ծաղրուծանակի, աննպաստ կարծիքի տարածման հնարավորությունը։ երան զգաստացնում ու զսպում էր առայժմ լոկ այն հանգամանը, որ Կատերինա Նիկոլաևնան մինչ այդ նրա ներկայությամբ ոչ խոսքով, ոչ ակնարկով երբևէ թույլ չէր տվել իրեն վատաբանելու իմաստով ծպտուն հանելու Աննա Անդրևենայի հասցեին կամ նրա հետ պսակվելու իշխանի ցանկությանը հակադիր որևէ բան հորինելու։ Հակառակը, անչափ սրտաբացություն և ուշադրություն էր ցուցաբերում իր հոր հարսնացուի հանդեպ։ Այսպիսով, Աննա Անդրեևնան դրված էր չափազանց երերուն վիճակում, կանացի հոտառությամբ նրբորեն զգալով, որ Կատերինա Նիկոլաևնայի վերաբերյալ չնչին իսկ չարախոսելու դեպքում կվիրավորի իշխանի ամենանուրբ զգացմունքները և իր հանդեպ անվստահություն ու նույնիսկ, թերևս, վրդովմունք կհարուցի ծերունու սրտում, քանի որ իշխանը թալկանում էր նաև Կատերինա Նիկոլաևնայի առջև, իսկ այժմ առավել ևս, քան միշտ ու հատկապես այն պատճառով, որ Կատերինա Նիկոլաևնան շատ բարեհոգաբար ու հարգանոք էր թույլ տալիս այդ պսակադրությունը։ Այսպիսով, առայժմ հենց այս հողի վրա էլ ընթանում էր բախումը, մրցակցուհիները երկուսն էլ ասես մրցում էին իրենց նրբանկատությամբ ու համբերությամբ և իշխանն ի վերջո արդեն չգիտեր, թե նրանցից որի” պահվածքով ավելի զմայլվի և բոլոր թույլ, բայց և նուրբ սիրտ ունեցողների պես, ավարտեց այն բանով, որ սկսեց տառապել և ամեն բանում մեղադրել ինքն իրեն միմիայն։ Նրա կսկիծը, ասում են, հասավ հիվանդության աստիճանի, նյարդերն իրոք քայքայվեցին և, Ցարսկոյեում ապաքինվելու փոխարեն, արդեն պատրաստ էր անկողին ընկնելու։
Այստեղ միջանկյալ կարգով նշեմ այն մասին, ինչը ինձ համար հայտնի դարձավ երկար ժամանակ անցնելուց հետո միայն, իբր թե Բյորինգն ուղղակի առաջարկած է եղել Կատերինա Նիկոլաևնային, որ ծերունուն տեղափոխի արտասահման, այդ կապակցությամբ վերջինիս համաձայնությունը կորզելով որևէ խաբուսիկ հնարքով, այդ ընթացքում բարձրաշխարհիկ հասարակությունում թեթևակի շշուկ բաց թողնելով, թե ծերունին լիովին թռցրել է խելքը, իսկ արտասահմանում արդեն այդ բանը հաստատող վկայագրեր ձեռք կբերի բժիշկներից։ Բայց հենց այդ քայլին էլ ոչ մի կերպ չհամաձայնեց Կատերինա Նիկոլաևնան. համենայն դեպս, այդպես էին պնդում հետագայում։ Իբր թե նա զայրույթով է մերժել այդ ծրագիրը։ Այդ ամենը լոկ կողմնակի խոսք ու շշուկ է, բայց ես հավատում եմ դրան։
Եվ ահա, երբ բանը հասել է վերջին անելանելիությանը, հանկարծ Աննա Անդրեևնան Լամբերտի շնորհիվ իմացել է, թե գոյություն ունի մի այնպիսի նամակ, ըստ որի դուստրն արդեն խորհրդակցել է իրավագետի հետ, թե ինչպես կարելի է հորը հայտարարել խելագար։ Նրա վրիժառու և սնապարծ միտքը վերին աստիճանի բորբոքվել է այդ լուրից։ Մտաբերելով դրանից առաջ ինձ հետ ունեցած զրույցները և քննելով բազում մանր հանգամանքներ, այլևս չի կարողացել կասկածել ստացած տեղեկության հավաստիությանը։ Հենց նույն պահին ևեթ այդ հաստատակամ, անսասան կնոջ սրտում անկասելիորեն հասունացել է հարվածելու ծրագիրը։ Օրագրի էությունն այն էր, որ անսպասելիորեն, առանց այլևայլ ձևականությունների ու չարախոսությունների, ամեն բան միանգամից հայտներ իշխանին, ահաբեկեր նրան, ցնցեր, ցույց տար, որ նրան գժանոցն է սպասում անխուսափելիորեն, և եթե ծերունին չհավատար, ընդդիմանար ու վրդովվեր, ապա ցույց տար նրա դստրիկի նամակը, այն է՝ «քանզի խելագար հայտարարելու մտադրություն է եղել, ապա այժմ առավել ևս կլինի՝ պսակադրությանը խանգարելու համար»։ Այնուհետև պիտի վերցներ մահվան դուռը հասած ծերունուն ու տեղափոխեր Պետերբուրգ՝ ուղիղ իմ բնակարանը։
Դա ահավոր խիզախում էր, բայց Աննա Անդրեևնան հանկարծահաս հույսը դրել էր իր հզորության վրա։ Մի պահ շեղվելով պատմության ընթացքից, խիստ առաջ ընկնելով, հայտնեմ, որ նա հուսախաբ չեղավ մտադրած հարվածի ազդեցության հարցում, ավելին, ազդեցությունը գերազանցեց նրա բոլոր սպասումներին։ Այդ նամակի մասին տեղեկությունը երևի մի քանի անգամ ավելի ուժգին ազդեց իշխանի վրա, քան կարող էր ենթադրել հարվածողը և բոլորս։ Մինչ այդ չգիտեի, թե իշխանը հիշյալ նամակի մասին իմացել է ավելի շուտ, բայց բոլոր թուլակամ ու հնազանդ մարդկանց սովորույթով չի հավատացել լուրերին և կամքի ամբողջ ուժով թափ է տվել ձեռքը, որ հանգիստ մնա, ավելին, մեղադրել է ինքն իրեն իր ապերախտ դյուրահավատության առումով։ Ավելացնեմ, որ նամակի վկայակոչումը Կատերինա Նիկոլաևնայի վրա ևս ազդել էր անհամեմատ ավելի ուժգին, քան սպասուն էի այն ժամանակ... Մի խոսքով, այդ թուղթն ավելի կարևորվեց, քան ենթադրում էի ես նույն թուղթը գրպանում կրողս։ Բայց այս անգամ շատ առաջ ընկա։
Այնուամենայնիվ, մի հարցնող լինի, թե ինչո՞ւ հատկապես իմ կացարանն են բերում ծերունուն։ Ինչո՞ւ իշխան մարդուն խցկել այդ նեղլիկ պուճախները և վախեցնել խղճուկ պայմաններով։ Եթե հնարավոր չէր տանել իր սեփական տունը (քանի որ այնտեղ կարող էին միանգամից ամեն բան տակնուվրա անել), ապա ինչո՞ւ չտանել մի «հարուստ» ու առանձնահատուկ բնակարան, ինչպես առաջարկել էր Լամբերտը։ Բայց հենց դրանում էլ կայանում էր Աննա Անդրեևնայի այդ արտառոց քայլի ամբողջ համարձակությունը։
Կարևորն այն էր, որ ժամանելուն պես իշխանին ցուց տրվեր փաստաթուղթը, մինչդեռ ես ոչ մի դեպքում չէի հանձնի այն։ Եվ քանի որ այլևս անկարելի կլիներ ժամանակ կորցնել, ապա Աննա Անդրեևնան, հույսը դնելով իր զորության վրա, պիտի գործի անցներ նաև առանց փաստաթղթի, բայց այնպես, որ իշխանին հասցնեին ուղիղ ինձ մոտ. բայց ինչո՞ւ։ Հենց այն բանի համար, որ այդ քայլով միանգամից նեղը գցեին նաև ինձ, առածի լեզվով ասած՝ մի գնդակով երկու նապաստակ խփեին։ Այդ դաման հաշվարկել էր, որ ինձ վրա ևս ազդի անսպասելի հարվածով, ցնցումով։ Իր կարծիքով՝ ծերունուն իմ կացարանում տեսնելով, նրա ահաբեկվածությունը, անօգնականությունը տեսնելով և լսելով նրանց երկուստեք խնդրանքը, կհանձնվեմ ու կհանձնեմ փաստաթուղթը։ Խոստովանում եմ հաշվարկը հնարամիտ էր ու խելացի, հոգեբանական էր, ավելին, քիչ մնաց, որ պսակվեր հաջողությամբ... իսկ ինչ վերաբերում է ծեր իշխանին, ապա Աննա Անդրեևնան նրան գրավել էր ու ստիպել հավատ ընծայելու իր խոսքին այն բանի շնորհիվ, որ պարզապես հայտնել էր, թե նրան տեղափոխում է ինձ մոտ։ Այդ մասին իմացա հետագայում։ Իշխանն այն աստիճան էր սիրում ու հարգում ինձ, որ սոսկ լուրն այն մասին, թե փաստաթուղթն ինձ մոտ է, նրա հեզ սրտում կոչնչացներ փաստի հավաստիության վերաբերյալ վերջին կասկածները։
Նշեմ նաև, որ Աննա Անդրեևնան ոչ մի րոպե չէր կասկածել, թե փաստաթուղթը դեռևս ինձ մոտ է և դեռ բաց չեմ թողել ձեռիցս։ Կարևորն այն է, որ նա թյուր կարծիք ուներ իմ բնավորության մասին և անպատկառորեն հույսը դրել էր իմ անմեղության, պարզասրտության և դյուրազգացության վրա, մյուս կողմից էլ ենթադրել էր, թե ես, եթե նույնիսկ վճռեմ նամակը հանձնել Կատերինա Նիկոլաևնային, ապա դա տեղի կունենա ոչ այլ կերպ, քան առանձնահատուկ պայմաններում և շտապել էր կանխարգելել իր հանկարծահաս գրոհով ու հարվածով։
Եվ, վերջապես, այդ հարցերում նրան վստահություն էր ներշնչել Լամբերտը։ Արդեն ասել եմ, որ Լամբերտի վիճակն այդ ժամանակ ամենաճգնաժամայինն էր. այդ դավաճանը կաշվից դուրս էր գալիս, որ յուղի գլուխս և ինձ անջատի Աննա Անդրեևնայից, որպեսզի Վերսիլովի հետ միասին փաստաթուղթը վաճառի Ախմակովային, ինչը, չգիտեմ, թե ինչու, ավելի շահավետ էր թվացել նրան։ Բայց քանի որ մինչև վերջին րոպեն ես չէի հանձնում փաստաթուղթը, ապա նախապես Լամբերտը վճռել էր այդպիսի ծայրահեղ դեպքում համագործակցել նույնիսկ Աննա Անդրեևնայի հետ, որ լիովին չզրկվի շահից, այդ պատճառով էլ կաշվից դուրս էր գալիս մինչև վերջին ժամը, որ նրա աչքը մտնի որևէ ծառայություն մատուցելով, և գիտեմ, որ նույնիսկ առաջարկել էր քահանա բերել անհրաժեշտության դեպքում (ինձ համոզելու և փաստաթուղթը կորզելու համար)... Բայց Աննա Անդրեևնան արհամարհական քմծիծաղով խնդրել էր, որ չհիշատակի այդ մասին։ Լամբերտը նրա աչքին թվացել էր ահավոր բռի և լիակատար զզվանք էր հարուցել, սակայն զգուշավորության թելադրանքով, այնուամենայնիվ ընդունել էր Լամբերտի ծառայությունները, որոնք իրականանում էին, զորօրինակ, լրտեսության մեջ։ Ի դեպ, մինչև օրս էլ հաստատ չգիտեմ նրանք կաշառե՞լ էին իմ տանտեր Պյոտր Իպպոլիտովիչին, թե՞ ոչ, և վերջինս իր մատուցած ծառայության համար գոնե որևէ բան ստացե՞լ էր նրանցից, թե՞ պարզապես հաճույքի համար էր ներքաշվել դավադիրների գործունեության մեջ. այսպես թե այնպես, հաստատ գիտեմ, որ ինքն էլ էր լրտեսում ինձ, իր կինն էլ։
Այժմ ընթերցողը կհասկանա, թե ինչու ես, նախազգուշացված լինելով հանդերձ, բնավ չէի կարող կանխագուշակել, թե վաղը կամ մյուս օրը ծեր իշխանին կգտնեմ իմ կացարանում և վերոհիշյալ հանգամանքներում։ Բացի այդ չէի կարող այդ աստիճանի անպատկառություն սպասել Աննա Անդրեևնայի կողմից։ Խոսքով կարելի է ասել ու ակնարկել ամեն բան, բայց վճռել, գործի անցնել ու իսկապե՞ս կատարել մտադրածը,― դրա համար, պետք է ասեմ ձեզ, ուրիշ բնավորություն է պետք։
II
Շարունակում եմ։
Առավոտյան արթնացա ուշ, թեև քնել էի արտասովոր խորը և առանց երազների, ինչը մտաբերում եմ զարմանքով, և այսպես, արթնանալով, զգացի, որ տրամադրությունս աշխույժ է, ասես չէր էլ եղել երեկվա ամբողջ օրը։ Վճռեցի, որ չեմ գնա մորս մոտ, այլ կգնամ ուղղակի գերեզմանատան եկեղեցին, որ հուղարկավորումից հետո վերադառնամ մորս տունը ու իր մոտից չհեռանամ ամբողջ օրը։ Հաստատ համոզված էի, որ այդ օրը վաղ թե ուշ Վերսիլովին անպայման կհանդիպեմ մորս բնակարանում։
Եվ Ալֆոնսինկան, և տանտերը վաղուց ի վեր տանը չէին։ Չէի ուզում տանտիրուհուն հարցնել այդ մասին և հետո վճռել էի վերջ տալ նրանց հետ առնչվելուն և հնարավորին չափ շուտ տեղափոխվել այդ բնակարանից, այդ պատճառով էլ դուռը նորից փակեցի ներսից, հենց որ սուրճ բերեցին ինձ համար։ Բայց հանկարծ թակեցին դուռս, ի զարմանս ինձ` եկողը Տրիշատովն էր։
Իսկույն բաց արի դուռը և ուրախությամբ ներս հրավիրեցի, բայց նա չէր ուզում մտնել։
― Միայն մի բան ասեմ հենց շեմի վրա... թե՞ պիտի ներս գամ. թվում է, թե այստեղ պետք է շշուկով խոսենք, այնուամենայնիվ, չեմ նստի ձեզ մոտ։ Նայում եք զազրելի վերակուի՞ս. սա այն պատճառով եմ վերցրել, որ Լամբերտը խլել է մուշտակս։
Իրոք որ ձեռից գնացած, հնամաշ ու իր հագով խիստ կարճ էր վերարկուն։ Կանգնել էր դեմս ինչ-որ պատճառով մռայլ ու տխուր, ձեռները գրպանները խոթած ու շլյապան գլխից հանած։
― Չէ, չեմ նստի։ Լսեք, Դոլգոռուկի, որևէ մանրամասնություն չգիտեմ, համա տեղյակ եմ, որ Լամբերտը շուտափույթ և անխուսափելի ինչ-որ դավադրություն է պատրաստում ձեր դեմ, և դա հաստատ է։ Դրա համար էլ զգույշ եղեք։ Չեչոտն է բերանից թռցրել ինձ մոտ. հիշո՞ւմ եք չեչոտին։ Համա չասաց, թե ինչումն է բանը, այնպես որ չեմ կարող ավելին ասել։ Եկա, որ նախազգուշացնեմ։ Մնաք բարյավ։
― Նստեք, սիրելի Տրիշատով, նստեք, թեև տեղ եմ շտապում, բայց այնպես ուրախ եմ ձեզ տեսնելու համար...― ասացի համարյա գոռալով։
― Չե՛մ նստի, չէ, համա ինձ ուրախությամբ ընդունելը միշտ կհիշեմ։ Էհ, Դոլգոռուկի, ձեզնից պահեմ, Աստծուց ի՜նչ պահեմ, գիտակցաբար, իմ հոժար կամքով եմ համաձայն եղել ամեն տեսակ զազրելի արարքների և մի այնպիսի ստորություն անելու, որ նույնիսկ ամաչում եմ արտահայտել ձեր ներկայությամբ։ Հիմա մենք կենում ենք չեչոտի կացարանում... Մնաք բարյավ։ Արժանի չեմ ձեզ մոտ նստելուն։
― Վե՛րջ տուր, սիրելի Տիշատով...
― Չէ, Դոլգոռուկի, գիտե՞ք, ես ամենքի մոտ էլ համարձակ եմ և այսուհետև կսկսեմ քեֆ անել։ Շուտով ինձ համար ավելի լավ մուշտակ կկարեն, վարգաձիեր լծած կառք կնստեմ տեղ գնալիս։ Բայց կհիշեմ, ի գիտություն ինձ, որ ձեզ մոտ, այնուամենայնիվ, չնստեցի, քանի որ ինքս եմ ինձ այդպես դատապարտել, քանի որ ստոր եմ ձեր առաջ։ Այնուամենայնիվ, հաճույքով կհիշեմ այս բանը, երբ տրվեմ անազնիվ զվարճությունների։ Մնաք բարյա՜վ, դե՛հ, մնաք բարյավ, ափս էլ չեմ տա ձեզ. չէ՞ որ նույնիսկ Ալֆոնսինկան է խուսափում իմ ափից։ Եվ խնդրում եմ, որ չգաք հետևիցս, իմ կացարանը նույնպես չգաք, պայմանագրով գործարքի մեջ ենք։
Տարօրինակ տղան շրջվեց ու գնաց։ Նրանով զբաղվելու ժամանակ չունեի, բայց վճռեցի առաջիկայում անպայման գտնել, հենց որ մեր գործերը կարգավորեմ։
Չեմ նկարագրի նաև այդ ամբողջ առավոտը, թեև կարելի է շատ բան վերհիշել։ Վերսիլովը չերևաց գերեզմանատան եկեղեցում և հուղարկավորման ընթացքում, բայց մինչ այդ էլ կարելի էր կռահել մերոնց հայացքներից, որ ոչ էլ սպասում էին նրան եկեղեցու արարողության ժամանակ։ Մայրս ակնածանքով աղոթում էր և, ինչպես երևում էր, լիովին տարված էր աղոթքով։ Դագաղի մոտ միայն Տատյանա Պավլովնան ու Լիզան էին։ Սակայն ոչինչ չեմ նկարագրի, ոչինչ։ Հուղարկավորումից հետո բոլորս տուն վերադարձանք ու սեղան նստեցինք, և նորից իրենց տեսքից եզրակացրի, որ ոչ էլ այդ պահին էին սպասում Վերսիլովի գալուն։ Երբ ելանք սեղանի մոտից, մոտեցա մորս, գրկեցի ջերմորեն և շնորհավորեցի իր ծննդյան օրվա առթիվ, ինձնից հետո նույն բանն արավ նաև Լիզան։
― Լսիր, եղբայր,― ծածուկ շշնջաց դրանից հետո,― իրենք սպասում են նրա գալուն։
― Գուշակում եմ Լիզա, տեսնում եմ։
― Երևի գա։
Ուրեմն, ճշգրիտ տեղեկություն ունեն, մտածեցի, բայց հարց չտվեցի։ Թեև չեմ նկարագրում ապրումներս, բայց այդ առեղծվածը, առույգությունիցս անկախ, հանկարծ նորից քարի պես ծանրացավ սրտիս։ Բոլորս նստեցինք հյուրասրահի կլոր սեղանի շուրջ մորս դիմաց։ Օհ, այդ ժամանակ որքա՜ն հաճելի էր նրա մոտ լինելն ու երեսին նայելը։ Մայրս հանկարծ խնդրեց, որ մի բան կարդամ Աստվածաշնչից։ Մի գլուխ կարդացի Ղուկասի ավետարանից։ Մայրս ոչ լալիս էր, ոչ էլ այնքան տխուր էր, բայց նրա հայացքը դեռ երբեք չէր թվացել այդքան ոգեղեն իմաստով լեցուն։ Այդ խաղաղ հայացքում շողում էր մի խոհ, բայց չէի կարողանում նկատել, թե ինչ-որ բանի է սպասում տագնապով։ Զրույցը չէր լռում, շատ բան վերհիշեցինք հանգուցյալի վերաբերյալ, նրա մասին շատ պատմեց նաև Տատյանա Պավլովնան, այնպիսի բաներ, որ առաջ չգիտեի։ Առհասարակ, եթե գրի առնվեր, ապա շատ հետաքրքիր բաներ կգտնվեին։ Նույնիսկ Տատյանա Պավլովնայի ամենօրյա տեսքն էր փոխվել, շատ մեղմ էր, փաղաքուշ, և, որ գլխավորն է, շատ հանգիստ էր, թեև շատ էր խոսում, որ զբաղեցնի մորս։ Շատ լավ մտապահել եմ մի մանրուք, մայրս նստած էր բազմոցին, իսկ բազմոցից ձախ, կլոր ու հատուկ սեղանիկի վրա դրված էր մի հին սրբապատկեր առանց մակադրվագումների չհաշված երկու սրբերի գլուխների «լուսապսակները», սրբապատկերը դրված էր այնպես, ասես ինչ-որ նպատակով էր մեջտեղ հանվել։ Մակար Իվանովիչին էր պատկանում, գիտեի այդ բանը, գիտեի նաև, որ հանգուցյալը երբեք չէր բաժանվել այդ պատկերից և դա համարում էր հրաշագործ։ Տատյանա Պավլովնան մի քանի անգամ նայեց սրբապատկերին։
― Լսիր, Սոնյա,― ասաց, անսպասելիորեն փոխելով խոսակցությունը,― ավելի լավ չի՞ լինի, որ չմնա աթոռին, այլ դրվի սեղանի վրա, հենվի պատին ու դեմը կանթեղ վառվի։
― Չէ,― ասաց մայրս,― ավելի լավ է, որ մնա ինչպես որ կա։
― Ճիշտ որ։ Այլապես կարող է չափից ավելի հանդիսավոր երևալ...
Բան չհասկացա այդ պահին, բայց գիտեի, որ Մակար Իվանովիչը վաղուց ի վեր, առօրյա խոսք ու զրույցի ընթացքում, Անդրեյ Պետրովիչին էր կտակել այդ սրբապատկերը, և մայրս պատրաստվում էր նրան հանձնել դա։
Արդեն ժամը հինգն էր, մեր զրույցը շարունակվում էր, և հանկարծ ցնցում նկատեցի մորս երեսին, նա արագ շրջեց երեսը և սկսեց ականջ դնել ինչ-որ բանի, թեև Տատյանա Պավլովնան շարունակում էր սկսած խոսքը ոչինչ չնկատելով։ Իսկույն նայեցի դռան կողմը և մեկ վայրկյան անց տեսա դրա մեջ հայտնվող Անդրեյ Պետրովիչին։ Ներս էր եկել ոչ թե սանդղամուտքով, այլ հետնաբակով, անցել խոհանոցով ու միջանցքով, և բոլորիս մեջ միայն մայրս էր լսել նրա քայլերի ձայնը։ Այժմ նկարագրեմ հետագա խելահեղ տեսարանն ամբողջովին, շարժում առ շարժում, բառ առ բառ. կարճատև էր դա։
Նախևառաջ չնչին իսկ փոփոխություն չնկատեցի հորս հայացքում, համենայն դեպս՝ առաջին հայացքից։ Հագնված էր ինչպես միշտ, այսինքն՝ համարյա թե պճնամոլի պես։ Ձեռքին ոչ մեծ, բայց թարմ ծաղիկներից կազմված թանկարժեք փունջ կար։ Մոտեցավ ու, ժպտալով, մորս մեկնեց ծաղկեփունջը, վերջինս թեթևակի նայեց վախվորած տարակուսանքով, բայց ընդունեց փունջը, և կարմրությունը թեթևակի աշխուժացրեց նրա գունատ այտերը, իսկ աչքերում ուրախություն փայլփլեց։
― Գիտեի, որ այդպես կընդունես, Սոնյա,― մրմնջաց Վերսիլովը։ Քանի որ իր մտնելու պահին բոլորս ոտքի էինք կանգնել, ապա նա, մոտենալով սեղանին, վերցրեց Լիզայի բազկաթոռը, որ դրված էր մորս մոտ, և նստեց, չնկատելով, որ ուրիշի տեղն է զբաղեցնում։ Այսպիսով նա հայտնվեց այն նույն սեղանիկի մոտ, որի վրա դրված էր սրբապատկերը։
― Բարև, ամենքիդ։ Սոնյա, ուզեցի, այդ ծաղկեփունջը բերել անպայման այսօր քո ծննդյան օրը, այդ պատճառով էլ չերևացի հուղարկավորության ընթացքում, որ հանգուցյալի մոտ չգայի ծաղկեփնջով, համ էլ գիտեի, որ ինքդ նույնպես ինձ չէիր սպասում թաղման տեղում։ Ծերուկը, հարկավ, չի բարկանա այս ծաղիկների պատճառով, քանի որ ինքը մեզ ուրախություն էր պատգամում, ճիշտ չէ՞։ Կարծում եմ, որ նա այս սենյակում է, ինչ-որ տեղ։
Մայրս Վերսիլովին նայեց տարօրինակ հայացքով, Տատյանա Պավլովնային ասես ցնցեցին.
― Այդ ո՞վ է այստեղ։
― Հանգուցյալը։ Թողնե՛նք դա։ Գիտեք, որ հրաշքներին կիսատ-պռատ հավատացողն ավելի է հակված սնոտիապաշտության... Բայց ավելի լավ կլինի, որ ծաղկեփնջի մասին խոսեմ, թե ինչպես տեղ հասցրի։ Ճանապարհին մի քանի անգամ ուզեցի նետել ձյան մեջ ու տրորել ոտքիս տակ։
Մայրս ցնցվեց։
― Շատ էի ուզում։ Սոնյա, խղճա ինձ ու իմ խեղճ գլուխը։ Իսկ նետելը այն պատճառով էի ուզում, որ շատ էր գեղեցիկ։ Իրերի մեջ ուրիշ ի՞նչն է ծաղկից ավելի գեղեցիկ։ Բերում եմ այս փունջը, իսկ շուրջս ձյուն ու սառնամանիք է։ Մեր սառնամանի՜քն ուր, ծաղիկնե՜րն ուր. ինչպիսի՜ հակադրություն։ Ի դեպ, ասելիքս դա չէ. պարզապես ուզում էի տրորել ծաղկեփունջը, քանի որ շա՜տ լավն էր։ Սոնյա, թեև ես նորից եմ անհետանալու, բայց կվերադառնամ շատ շուտով, քանի որ, կարծես թե կվախենամ, հապա էլ ո՞վ պիտի ապաքինի իմ վախը. Սոնյայի նման հրեշտակ ուրիշ որտե՞ղ գտնեմ։ Այս ի՞նչ սրբապատկեր է։ Հա, հիշեցի, հանգուցյալինն է. իր տոհմականն է, պապականը, ամբողջ կյանքում չէր բաժանվում սրանից, գիտեմ, հիշում եմ, որ ինձ է կտակել, լավ եմ հիշում... և, կարծեմ, հերձվածողական է... հապա, նայեմ։
Վերցրեց սրբապատկերը, մոտեցրեց մոմի լույսին և զննեց ուշադիր, բայց մի քանի վայրկյան բռնելուց հետո դրեց սեղանին իր առջև։ Ապշած էի. նրա այդ տարօրինակ խոսքերն այնքան անսպասելի էին, որ դեռևս չէի կարողանում իմաստավորել։ Հիշում եմ լոկ այն, որ հիվանդագին երկյուղ էր թափանցում սիրտս։ Մորս տագնապը փոխվում էր այլայլմունքի ու կարեկցանքի. հանձինս այդ մարդու նախևառաջ տեսնում էր մի դժբախտ ա-րարածի. բայց չէ որ նախկինում էր պատահել, որ այդ մարդը խոսել էր այդպես տարօրինակ։ Լիզան հանկարծ գունաթափվեց և գլխի տարօրինակ շարժումով ցույց տվեց Վերսիլովի պահվածքը։ Իսկ ամենքից ավելի տագնապած էր Տատյանա Պավլովնան։
― Ախր այդ ի՞նչ է պատահել ձեզ, Անդրեյ Պետրովիչ, աղավնյակս,― մրմնջաց զգուշորեն։
― Իրավ, չգիտեմ, սիրելի Տատյանա Պավլովնա, թե ինչ է կատարվում ինձ հետ։ Կարող եք չանհանգստանալ, ուշքս դեռ տեղն է, հիշում եմ, որ դուք Տատյանա Պավլովնան եք և սիրելի եք։ Սակայն ես մի րոպեով եմ մտել այստեղ, ուզում էի մի լավ բան ասել Սոնյային և որոնում եմ մի այնպիսի բառ, որը չեմ կարողանում արտահայտել, թեև սիրտս լիքն է ինչ-որ տարօրինակ բառերով։ Գիտե՞ք, թվում է, թե երկատվում եմ ոտից գլուխ,― բոլորիս երեսներին նայեց անչափ լուրջ հայացքով և ամենաանկեղծ մտերմությամբ։― Իրավ, երկատվում եմ մտովի և ահավոր վախ եմ զգում դրանից։ Ոնց որ թե ձեր կողքին կանգնած լինի ձեր կրկնակը, ձեր խելքը տեղն է, իսկ նա ուզում է անպայման մի անմիտ բան անել ձեզ հետ ու երբեմն էլ իր արածը կարող է անչափ ծիծաղելի լինել, և հանկարծ նկատում եք, որ այդ ծիծաղելի բանը դուք ինքներդ եք ուզում անել և, Աստված գիտե, թե ինչու եք ուզում, այսինքն չուզենալով եք ուզում, ամբողջ ուժով ուզենալուն դիմադրելով եք ուզում։ Ժամանակին մի ծանոթ բժիշկ ունեի, որ եկեղեցում, իր հոր հոգեհանգստի արարողության ժամանակ հանկարծ սկսեց սուլել։ Հարկավ, այսօր վախենում էի գալ հուղարկավորության, քանի որ գլխումս ինչ-որ տեղից հայտնված հաստատ համոզվածություն բույն դրեց, թե ես էլ հանկարծ կսկսեմ սուլել կամ ծիծաղել, ինչպես այն դժբախտ բժիշկը, որի վերջը շատ վատ եղավ... Ու, իրավ, չգիտեմ, թե ինչու այսօր մի գլուխ այդ բժիշկն է մտքումս, այնպես է խցկվել մտքիս մեջ, որ չեմ կարողանում ազատվել։ Գիտե՞ս, Սոնյա, ահա, ես նորից վերցրի սրբապատկերը (վերցրեց ու սկսեց շուռումուռ տալ դիտելով) և հիմա, հենց այս վայրկյանին ահավոր կերպով ուզում եմ սա խփել վառարանի հենց այս անկյունին։ Համոզված եմ, որ միանգամից կկոտրվի, կկիսվի մեջտեղից, այնուամենայնիվ, ուզում եմ ջարդել...
Դրանից առաջ, երբ Տատյանա Պավլովնան գոռաց. «Տեղը դիր սրբապատկերը»,― ապա գոռալիս Վերսիլովի ձեռքից խլել էր ու պահել իր մոտ, Անդրեյ Պետրովիչը, իր վերջին խոսքն ասելիս, ոտքի թռավ սրընթաց, սրբապատկերը ակնթարթորեն թռցրեց Տատյանա Պավլովնայի մոտից և, կատաղորեն բարձրացնելով, ամբողջ ուժով հարվածեց հախճաղյուսե վառարանի անկյունին։ Սրբապատկերն ուղիղ երկու կտոր եղավ... Անդրեյ Պետրովիչը հանկարծ շրջվեց դեպի մեր կողմը, և նրա գունաթափ երեսը հանկարծ կարմրեց ամբողջովին, համարյա բոսորացավ, և դեմքի ամեն մի մասնիկն սկսեց դողդողալ ու ցնցվել.
― Այլաբանություն չհամարես սա, Սոնյա, ես ոչ թե Մակարի ժառանգությունը ջարդեցի, այլ հենց այնպես, այս սրբապատկերը ջարդելու համար... Իսկ քեզ մոտ, ինչ էլ որ լինի, կվերադառնամ որպես իմ վերջին հրեշտակի մոտ։ Համ էլ եթե կուզես, համարիր թեկուզ այլաբանություն, չէ՞ որ դա անպայման այդպես է եղել...
Եվ հանկարծ դուրս գնաց արագ, դարձյալ՝ խոհանոցով, որտեղ մուշտակն ու գլխարկն էր թողել։ Մանրամասնորեն չեմ նկարագրում, թե ինչ կատարվեց մորս հետ. նա մահու չափ վախեցել էր ու կանգնել ափերն իրար հպած գլխավերևում և հանկարծ ճչաց Անդրեյ Պետրովիչի հետևից.
― Անդրե՜յ Պետրովիչ, գոնե հրաժե՛շտ տալու համար դարձեք, սիրելիս։
― Կվերադառնա՜, Սոնյա, կվերադառնա։ Սի անհանգստանա,― գոռաց Տատյանա Պավլովնան, ամբողջովին դողալով գազանային չարության բռնկումից։― Հապա չլսեցի՞ր, խոստացավ, որ կվերադառնա, բաց թող երանություն որոնողին, թող մի անգամ էլ որոնի։ Կծերանա, էլ ո՞վ պիտի տիրություն անի նրան՝ ձեռ ու ոտից ընկածին, բացի քեզնից պառաված դայակից։ Հենց այդպես էլ կհայտարարի աշխարհով մեկ ու չի ամաչի...
Ինչ վերաբերում է մեզ, ապա Լիզան ուշակորույս էր։ Ես ուզեցի վազել Անդրեյ Պետրովիչի հետևից, բայց նետվեցի մորս մոտ։ Գրկեցի ու պահեցի գրկիս մեջ։ Լուկերյան վազեվազ մի բաժակ ջուր հասցրեց Լիզային։ Իսկ մայրս սթափվեց շուտով, ափերով ծածկեց երեսն ու լաց եղավ։
― Սակայն... սակայն հասի՛ր իր հետևից,― գոռաց Տատյանա Պավլովնան ամբողջ ուժով, ասես նոր միայն սթափվելով։― Վազի՛ր... վազի՛ր... հասիր, ո՛չ մի քայլ հետ մի մնա իրենից, վազի՛ր, վազի՛ր,― ցնցեց ինձ ամբողջ ուժով, որ պոկի մորս գրկից,― ա՛հ, մնում է, որ ե՛ս վազեմ։
― Վա՛յ, Արկաշա՜,― գոռաց նաև մայրս,― վազի՛ր իր հետևից։
Գլխակորույս դուրս վազեցին խոհանոցով ու հետնաբակով, բայց Անդրեյ Պետրովիչը չէր երևում ոչ մի տեղ. հեռու խավարում անցորդներ էին խլրտում մայթերին, վազելով հասա, նայեցի յուրաքանչյուրի երեսին ու շարունակեցի վազել առաջ։ Այդպես վազեցի մինչև ճամփաբաժանը։
«Խելագարների վրա չեն բարկանում,― առկայծեց հանկարծ մտքումս,― մինչդեռ Տատյանա Պավլովնան գազան էր կտրել չարությունից, կնշանակի Անդրեյ Պետրովիչը բնավ էլ չի խելագարվել»... Օ՛հ, ինձ շարունակ թվում էր, թե դա այլաբանություն էր, և նա անպայման ուզում էր ինչ-որ բանի վերջը տալ, ինչպես որ այդ սրբապատկերի վերջը տվեց՝ ի ցույց ամենքիս՝ մորս, բոլորիս, բայց իր «կրկնակն» էլ էր, անկասկած, իր հետ այդ պահին, դրանում որևէ կասկած չկար...
III
Սակայն նա չէր երևում, և ես այլևս վազվզելու տեղ չունեի, դժվար էր պատկերացնել, թե հեշտ ու հանգիստ քաշվել է իր կացարանը։ Հանկարծ մի միտք փայլատակեց գլխումս, և գլխակորույս վազեցի Աննա Անդրեևնայի մոտ։
Վերջինս արդեն վերեդարձել էր և ինձ իսկույն ներս թողեցին։ Մտա հնարավորին չափ զուսպ։ Առանց նստելու՝ մինագամից պատմեցի քիչ առաջ կատարված տեսարանի, այիսնքն՝ «կրկնակ»-ի մասին։ Երբևէ չեմ մոռանա ու չեմ ների Աննա Անդրեևնային այն ագահ, բայց և անգթորեն հանգիստ ու ինքնաբավ հետաքրքրասիրության համար, որով լսեց՝ նմանապես առանց նստելու։
― Որտե՞ղ է նա։ Գուցե գիտե՞ք,― ամփոփեցի ասածս։― Երեկ Տատյանա Պավլովնան ձեզ մոտ էր ուղարկում ինձ...
― Ձեզ կանչել էի դեռևս երեկ։ Երեկ նա Ցարսկոյեում էր, ինձ մոտ։ Իսկ այժմ (նայեց ժամացույցին) ժամը յոթն է... Ուրեմն գուցե իր կացարանում է։
― Տեսնում եմ, որ ամեն բան գիտեք, ուրեմն, խոսեք, խոսեք,― գոչեցի։
― Շատ բան գիտեմ, բայց ոչ ամեն բան։ Անշուշտ, ձեզնից թաքցնելու բան չունեմ...― չափեց ինձ տարօրինակ հայացքով, ժպտալով և ասես մտորելով։― Ի պատասխան Կատերինա Նիկոլաևնայի նամակի՝ Անդրեյ Պետրովիչը երեկ ձևականորեն ամուսնանալու առաջարկ արավ նրան։
― Ճիշտ չէ՛,― չռեցի աչքերս։
― Անդրեյ Պետրովիչի պատասխան նամակը իմ ձեռքով է անցել, ինքս եմ տարել հանձնելու Կատերինա Նիկոլաևնային կնքած ծրարով։ Այս անգամ Անդրեյ Պետրովիչը վարվեց ասպետաբար և ոչինչ չթաքցրեց ինձնից։
― Ոչինչ չեմ հասկանում, Աննա Անդրեևնա։
― Անշուշտ, դժվար է հասկանալ, սակայն այս դեպքում Անդրեյ Պետրովիչը վարվեց խաղամոլի պես, սեղանին գցելով վերջին տասնոցը, իսկ գրպանում պահելով լիցքավորված ատրճանակը,― ահա նրա արած առաջարկի էությունը։ Տասը հնարավորից իննի դեպքում Կատերինա Նիկոլաևնան կմերժի նրա առաջարկը։ Բայց առաջարկողը, այնուամենայնիվ, հույս ունի մեկ տասներորդի վրա և, խոստովանում եմ, դա շատ հետաքրքիր է, ըստ իս, ինչևէ... այս դեպքում գուցե տեղի է ունեցել մոլեգնության բռնկում, գուցեև «կրկնակն» է միջամտել, ինչպես որ այնքան դիպուկ արտահայտվեցիք քիչ առաջ։
― Եվ դուք ծիծաղո՞ւմ եք։ Եվ մի՞թե կարող եմ հավատալ, թե նամակը փոխանցվել է ձեր միջոցով։ Չէ՞ որ դուք Կատերինա Նիկոլաևնայի հոր հարսնացուն եք։ Խնայեք ինձ, Աննա Անդրեևնա։
― Անդրեյ Պետրովիչը խնդրում էր, որ իմ ճակատագիրը զոհեմ հանուն իր երջանկության, ի դեպ, չէր խնդրում այնպես, ինչպես հարկն է. այդ բանը կատարվեց բավականին լուռումունջ, ամեն բան կարդացի իր աչքերի մեջ։ Ահ, Աստված իմ, ուրիշ էլ ինչ է պետք։ Չէ՞ որ նա ժամանակին Քյոնիքսբերգում գտնվող ձեր մայրիկի մոտ էր մեկնել նրանից թույլտվություն խնդրելու, որ ամուսնանա մադամ Ախմակովայի խորթ քույրիկի հետ։ Չէ՞ որ դա լիովին համընկնում է այն բանի հետ, որ երեկ էլ ինձ ընտրեր՝ որպես իր հավատարմատարի և գաղտնի խորհրդականի։
Աննա Անադրեևնան գունատված էր որոշ չափով։ Բայց նրա անհանգստությունը սոսկ ուժ էր տալիս իր ոչնչացնող ծաղրին։ Օ՛հ, շա՜տ բան ներեցի նրան այդ րոպեին, երբ աստիճանաբար իմաստավորեցի կատարվածը։ Մտորում էի մի րոպեի չափ. նա սպասում էր լուռումունջ։
― Գիտե՞ք ինչ,― քմծիծաղեցի հանկարծ,― դուք նամակը փոխանցել եք այն պատճառով, որ այդ քայլի մեջ ձեզ որևէ վտանգ չի սպառնացել, քանի որ այդ ամուսնությունը լինելու բան չէ, բայց չէ՞ որ Անդրեյ Պետրովիչը... ի վերջո, նաև՝ Կատերինա Նիկոլաևնա՞ն... Պարզ է, որ Կատերինա Նիկոլաևնան կմերժի նրա առաջարկը, և այդ դեպքում... ի՞նչ կարող է պատահել այդ դեպքում։ Որտե՞ղ է նա այժմ, Աննա Անդրեևնա,― գոռացի։― Այժմ ամեն րոպեն թանկ է, ամեն րոպե կարող է դժբախտություն պատահել։
― Նա իր մյուս բնակարանում է, արդեն ասել եմ ձեզ։ Կատերինա Նիկոլաևնային հասցեագրած իր երեկվա նամակում, որ ինքս փոխանցեցի, Անդրեյ Պետրովիչը խնդրում էր, որ Կատերինա Նիկոլաևնան անպայման տեսակցության գա նշածս բնակարանում՝ այսօր, ուղիղ երեկոյան ժամը յոթին։ Կատերինա Նիկոլաևնան համաձայնություն է տվել։
― Գալ նրա բնակարա՞նը։ Ինչպե՞ս կարելի է։
― Ի՞նչ կա որ, այդ բնակարանը պատկանում է Նաստասյա Եգորովնային, երկուսն էլ շատ հեշտ ու հանգիստ կարող են ներկայանալ որպես տանտիրուհու հյուրեր...
― Բայց Կատերինա Նիկոլաևնան վախենու՜մ է նրանից... Անդրեյ Պետրովիչը կարող է սպանե՜լ նրան։
Աննա Անդրեևնան լոկ ժպտաց։
― Չնայած իր տագնապին, որ ինքս էլ եմ նկատել, Կատերինա Նիկոլաևնան միշտ էլ, դեռևս շատ վաղուց ի վեր, որոշ ակնածանք ու զմայլանք է տածում Անդրեյ Պետրովիչի վարվեցողության ու մտքի հանդեպ։ Այս անգամ Կատերինա Նիկոլաևնան վստահել է նրան, որպեսզի մեկընդմիշտ լուծի իրենց հարաբերությունների հարցը։ Իսկ Անդրեյ Պետրովիչն իր նամակում հանդիսավորագույնս և ասպետագույնս խոստացել է, որ իրենից վախենալու հարկ չկա... Մի խոսքով, ես չեմ հասկանում նամակում եղած արտահայտությունները, սակայն Կատերինա Նիկոլաևնան վստահել է... այսպես ասած հանուն վերջին փորձության... և, այսպես ասած, պատասխանելով հերոսաբար։ Գուցե այս դեպքում երկկողմանի ասպետական մրցապայքար է տեղի ունենում։
― Հապա կրկնա՜կը, կրկնա՜կը,― գոչեցի։― Ախր նա խելագարվա՜ծ է։
― Երեկ, երբ խոստանում էր գալ առաջարկվող տեսակցության վայրը, Կատերինա Նիկոլաևնան, հավանաբար, չէր ենթադրում նման պատահարի հնարավորություն։
Հանկարծ շրջվեցի ու վազեցի... Նրա մոտ, նրա՜նց։ Սակայն դեռևս նախասրահից վերադարձա մի վայրկյանով։
― Միգուցե դուք հենց այդ բա՞նն եք ցանկանում, որ Անդրեյ Պետրովիչը սպանի՞ նրան,― գոռացի ու դուրս վազեցի։
Թեև դողում էի մոլագարի պես, այնուամենայնիվ հիշյալ բնակարանը մտա կամացուկ, խոհանոցի կողմից և շշուկով խնդրեցի, որ մոտս կանչեն Նաստասյա Եգորովնային, բայց նա ինքը իսկույն ելավ ընդառաջ և ահավոր հարցական հայացքն անխոս մխրճեց աչքերիս մեջ։
― Նրանք-u տանը չեն-ս։
Բայց ես հապշտապ շշուկով ուղղակի ու ճշգրիտ շարադրեցի, որ ամեն բան իմացել եմ Աննա Անդրեևնայից ու հենց իր մոտից եմ գալիս այժմ...
― Որտե՞ղ են, Նաստասյա Եգորովնա։
― Սրահում են-ս, սեղանի մոտ, որտեղ դուք էիք նստած Անդրեյ Պետրովիչի հետ...
― Նաստասյա Եգորովնա, թողեք ներս անցնեմ։
― Ինչպե՞ս կարելի է-ս։
― Ոչ թե իրենց մոտ, այլ կողքի սենյակը։ Նաստասյա Եգորովնա, Աննա Անդրեևնան անձամբ է ցանկանում, որ այդպես վարվեմ, եթե չցանկանար, չէր ասի ինձ, որ այստեղ են։ Նրանք չեն իմանա այստեղ լինելս... Ինքն է ցանկացել այսպես...
― Իսկ եթե չի ցանկացե՞լ,― թափանցող հայացքը երեսիցս չէր կտրում Նաստասյա Եգորովնան։
― Նաստասյա Եգորովնա, ես չեմ մոռանում ձեր Օլյային, ներս թողեք ինձ։
Հանկարծ նրա շուրթերն ու կզակն սկսեցին ցնցվել.
― Աղավնյա՜կս... լավ, Օլյայիս խաթեր... զգացմունքիդ խաթեր... Չլքես Աննա Անդրեևնային, աղավնյա կս։ Չես լքի, չէ՞, չե՞ս լքի։
― Չե՜մ լքի։
― Մեծ խոստում տուր ինձ, որ քեզ չես գցի իրենց մոտ. եթե կողքի սենյակում թաքցնեմ քեզ, հո չե՞ս գոռա։
― Պատվովս եմ երդվում, Նաստասյա Եգորովնա։
Բռնեց սերթուկիս փեշից, ինձ խցկեց մի մթին սենյակ, որը կից էր մյուսի հետ, հազիվ լսելի քայլերով դեպի դուռը տարավ գորգի վրայով, կանգնեցրեց փակ վարագույրի մոտ և, բարձրացնելով վարագույրի փոքր ճոթը, մատնացույց արավ մյուս սենյակում գտնվող զույգին։
Ինքը գնաց, ես մնացի։ Պարզ է, որ պիտի մնայի։ Հասկանում էի, որ արածս լրտեսություն է, որ գաղտնաբար ունկնդրում եմ այլոց գաղտնիքը, բայց մնացի տեղումս։ Հապա ինչպե՞ս չմնայի, չէ՞ որ առջևումս «կրկնակն» էր։ Չէ՞ որ նա իմ աչքի առաջ արդեն ջարդել էր սրբապատկերը։
IV
Նրանք նստել էին իրար դիմաց, նույն սեղանի մոտ, որտեղ երեկ ես ու Անդրեյ Պետրովիչը խմում էինք իր «հարության» կենացը, կարողանում էի լիովին տեսնել նրանց դեմքերը։ Կատերինա Նիկոլաևնան հասարակ սև շոր էր հագել, հրաշալի տեսք ուներ և հանգիստ էր թվում՝ ինչպես միշտ։ Խոսում էր Անդրեյ Պետրովիչը, իսկ զրուցակցուհին լսում էր արտակարգ ու կանխագուշակող ուշադրությամբ։ Միգուցե որոշ հեզություն էր նկատվում Կատերինա Նիկոլաևնայի պահվածքում։ Մինչդեռ Անդրեյ Պետրովիչն անչափ բորբոքված էր։ Մոտեցել էի այն պահին, երբ զրույցն արդեն ընթացքի մեջ էր, այդ պատճառով էլ որոշ ժամանակ բան չէի հասկանում լսածիցս։ Հիշում եմ, որ Կատերինա Նիկոլաևնան հարցրեց հանկարծ.
― Եվ դրա պատճառը ե՞ս էի։
― Ոչ, ես էի պատճառը,― պատասխանեց զրուցակիցը,― դուք լոկ անմեղ մեղավոր եք։ Գիտե՞ք, որ լինում են նաև անմեղ մեղավորներ։ Դրանք ամենաաններելի մեղսագործներն են և համարյա թե միշտ էլ պատժվում են,― ավելացրեց, ծիծաղելով տարօրինակ կերպով։― Իսկ ես մի պահ իրոք որ մտածեցի, թե ձեզ մոռացել եմ լիովին և ծիծաղում էի իմ անմիտ կրքի վրա... բայց դուք գիտեք դա։ Իսկ ես ի՞նչ գործ ունեմ այն մարդու հետ, ում հետ ամուսնանում եք։ Երեկ առաջարկություն արեցի ձեզ. ներող եղեք դրա համար, դա անմտություն է, թեև բնավ հնարավոր չէ փոխարինել այլ բանով... ուրիշ ի՞նչ կարող էի անել բացի այդ անմտությունից։ Չգիտեմ...
Այդ խոսքի վրա ծիծաղեց գլուխը կորցրածի պես, անսպասելիորեն զրուցակցուհու վրա հառելով հայացքը, իսկ մինչ այդ խոսելիս նայում էր ուրիշ կողմ։ Եթե ես լինեի նրա զրուցակցուհու տեղը, կվախենայի այդ ծիծաղից. այդպիսի զգացում ունեցա։ Նա հանկարծ ոտքի ելավ։
― Ասացեք ինչպե՞ս համարձակվեցիք գալ այստեղ,― հարցրեց, ասես հիշելով ասելիքը։― Իմ հրավերն ու նամակը ոտից գլուխ անմտություն են... Կացեք, ես թերևս կարող եմ գուշակել, թե ինչպես է ստւսցվել, որ վճռել եք գալ, բայց կարևորն այն հարցն է, թե ինչո՞ւ եկաք։
― Ձեզ տեսնելու համար,― մրմնջաց Կատերինա Նիկոլաևնան զրուցակցին նայելով վախվորած զգուշավորությամբ։ Երկուսն էլ լռեցին կես րոպեի չափ։ Վերսիլովը նորից նստեց աթոռին և սկսեց խոսել հեզ, բայց հուզախռով, համարյա թե գողացող ձայնով.
― Անչափ վաղուց չեմ տեսել ձեզ, Կատերինա Նիկոլաևնա, այնքան վաղուց, որ արդեն համարյա թե հնարավոր էլ չէի համարում, թե երբևէ կարող եմ այսպես նստել ձեզ մոտ, նայել ձեր երեսին ու լսել ձեր ձայնը... Երկու տարի չենք տեսել իրար, չենք խոսել։ Մտքովս իսկ չէր անցնում, թե կխոսեմ ձեզ հետ։ Է՜հ, ի՜նչ արած, անցածը ետ չես բերի, իսկ այն, ինչ կա այժմ, վաղը կանհետանա ծխի պես, ի՜նչ արած։ Ես համաձայն եմ արածս առաջարկությանը, քանի որ դրան փոխարինող բան չունեմ, և այժմ մի հեռացեք ձեռնունայն թողնելով մուրացողիս,― ավելացրեց համարյա աղերսանքով,― քանի որ արդեն ողորմություն եք արել մոտս գալով, ապա մի հեռացեք ձեռնունայն թողնելով ողորմացյալին, պատասխանեք մի հարցի։
― Ի՞նչ հարց Է։
― ՉԷ՞ որ մենք այլևս չենք տեսնի իրար և... ինչպե՞ս կվերաբերվեք դրան։ Մեկընդմիշտ ասացեք ճշմարտությունը ի պատասխան հարցիս, որպիսին չէին տա խելքը գլխին մարդիկ, գեթ սիրե՞լ եք ինձ երբևէ, թե՞... սխալվել եմ։
Կատերինա Նիկոլաևնան կարմրատակեց։
― Սիրել եմ,― մրմնջաց։
Հենց այդպիսի պատասխան էլ սպասում էի նրանից, օ՛հ, ճշմարտախոս կին, օ՛հ, անկեղծ, օ՛հ, ազնվագույն։
― Իսկ ա՞յժմ,― շարունակեց Անդրեյ Պետրովիչը։
― Այժմ չեմ սիրում։
― Եվ ծիծաղո՞ւմ եք։
― Ոչ, ակամա ժպտացի այն պատճառով, քանի որ գիտեի, որ կհարցնեք «Իսկ ա՞յժմ»։ Դրա համար էլ ժպտացի... քանի որ երբ մի բան ես կռահում, միշտ էլ քմծիծաղդ գալիս է...
Դա նույնիսկ տարօրինակ էր ինձ համար. Կատերինա Նիկոլաևնային երբեք չէի տեսել այդքան զգուշավոր, նույնիսկ համարյա թե վախվորած ու այդպես այլայլված։ Անդրեյ Պետրովիչն աչքերով խժռում էր նրան։
― Գիտեմ, որ չեք սիրում ինձ... և... բոլորովի՞ն չեք սիրում։
― Միգուցե բոլորովին։ Չեմ սիրում ձեզ,― ավելացրեց հաստատուն և առանց ժպիտի, առանց կարմրելու։― Այո, սիրում էի ձեզ, բայց՝ ոչ երկարատև։ Այն ժամանակ շատ շուտ վերջ տվեցի սիրելուն...
― Գիտեմ, գիտեմ, տեսաք, որ ինչ-որ բան այնպես չէ, ինչպես որ պետք էր ձեզ, բայց... ի՞նչ է պետք ձեզ։ Մի անգամ ևս բացատրեք այդ բանը...
― Մի՞թե երբևէ արդեն բացատրել եմ ձեզ։ Ի՞նչ է հարկավոր ինձ։ Ես շատ սովորական, հանգիստ կին եմ, սիրում եմ... սիրում եմ կենսուրախ մարդկանց։
― Կենսուրա՞խ։
― Տեսնո՞ւմ եք, որ ձեզ հետ նույնիսկ խոսել չեմ կարողանում։ Թվում է, որ եթե դուք կարողանայիք ավելի քիչ սիրել ինձ, ապա այդ դեպքում կսիրեի ձեզ,― նորից ժպտաց վախվորած, ամենաիսկական անկեղծությունը փայլատակեց նրա պատասխանի մեջ, և մի՞թե չկարողացավ գիտակցել, որ իր պատասխանը հանդիսանում է իրենց փոխհարաբերությունների լուծումը պարունակող վերջնական բանաձևը։ Օ՜հ, Վերսիլովը պիտի որ շատ լավ հասկանար այդ հանգամանքը։ Բայց նա իր զրուցակցուհուն էր նայում լուռ և տարօրինակ ժպտալով։
― Բյորինգը կենսուրա՞խ մարդ է,― հարցրեց։
― Նա բոլորովին չպիտի որ անհանգստացնի ձեզ իր գոյությամբ,― պատասխանեց Կատերինա Նիկոլաևնան շտապողականությամբ։― Ես նրա հետ ամուսնանում եմ լոկ հանուն այն բանի, որ իր հետ ավելի հանգիստ կզգամ ինձ։ Եվ հոգեպես խաղաղ։
― Ասում են, թե դուք նորի՞ց եք սիրահարվել բարձրաշխարհիկ հասարակությանը։
― Ոչ թե հասարակությանը։ Գիտեմ, որ մեր հասարակության մեջ նույնպես տիրում է այն անկարգությունը, որ կա ամենուր, սակայն ձևերը դեռևս գեղեցիկ են երևում արտաքուստ, այնպես որ, եթե ապրելը պիտի նշանակի տեսածի կողքով անցնել, ապա ավելի լավ է ապրել այս հասարակության մեջ, քան թե ուրիշ տեղ։
― Ակսել եմ ավելի հաճախ լսել «անկարգություն» բառը, այն ժամանակ դուք վախեցաք իմ անկարգությունի՞ց քուրձ ու կապանքի՞ց, գաղափարների՞ց, անմտությունների՞ց։
― Ո՛չ, բնավ։
― Հապա՞։ Ի սե՜ր Աստծո, ամեն բան ասացեք բացեիբաց...
― Ինչ կա որ, բացեիբաց էլ կասեմ, քանի որ ձեզ համարում եմ մեծագույն խելքի տեր... Իմ աչքին միշտ էլ ինչ-որ ծիծաղելի բան է երևացել ձեր պահվածքում։
Այդ ասելիս հանկարծ նորից կարմրատակեց, ասես գիտակցելով, որ արտակարգ անզգուշություն է թույլ տվել։
― Այ, հենց դրա համար, ինչ որ ասացիք, կարող ես շատ բան ներել ձեզ,― քրթմնջաց Վերսիլովը տարօրինակ ձայնով։
― Դեռ չեմ ավարտել ասելիքս,― իրար անցավ Կատերինա Նիկոլաևնան, ամբողջովին կարմրելով,― ծիծաղելին ե՛ս եմ... թեկուզ այն պատճառով, որ անխելքի պես եմ խոսում ձեզ հետ։
― Ո՛չ, դուք ծիծաղելի չեք, այլ սոսկ բարձրաշխարհիկ մի անպատկառ կին,― գունատվեց անչափ։― Քիչ առաջ ես նույնպես չավարտեցի ասելիքս, երբ հարցնում էի, թե ինչու եք եկել։ Ուզո՞ւմ եք, որ ավարտեմ։ Գոյություն ունի մի նամակ, մի փաստաթուղթ, և դուք ահավոր կերպով վախենում եք դրանից, քանի որ ձեր հայրը, եթե այդ նամակն ընկնի իր մոտ, կարող է անիծել ձեզ, քանի դեռ ապրում է, և իր կտակով կարող է օրինականորեն զրկել ձեզ ժառանգությունից։ Այդ նամակից եք վախենում, այդ նամակը կորզելու համար եք եկել,― քրթմնջաց՝ համարյա լիովին դողալով և ատամներն իրար խփելով։ Զրուցակցուհին լսում էր ձանձրույթով ու հայացքի հիվնադագին արտահայտությամբ։
― Գիտեմ, որ կարող եք մեծ անախորժություն պատճառել ինձ,― կմկմաց, ասես, իրենից հեռու վանելով զրուցակցի ասածը,― բայց ես եկել եմ ոչ այնքան այն նպատակով, որ համոզեմ ձեզ չհետապնդել ինձ, որքան ձեզ տեսնելու համար։ Նույնիսկ վաղուց էի ցանկանում հանդիպել ձեզ հետ... Հանդիպեցի ու, ցավոք, տեսնում եմ, որ ճիշտ այնպիսին եք, որպիսին նախկինում էիք,― ավելացրեց հանկարծ, ասես կլանված ինչ-որ արտասովոր ու վճռական մտորումով և նույնիսկ ինչ-որ տարօրինակ ու հանկարծահայտ զգացմունքով։
― Իսկ դուք հույս ունեիք, թե այլ կերպ կերևամ ձեր աչքին։ Եվ դա ձեր անպատկառության վերաբերյալ իմ նամակից հետո՞։ Ասացեք դուք այստեղ գալու ընթացքում վախ չունեի՞ք բնավ։
― Եկա այն պատճառով, որ առաջ սիրում էի ձեզ, բայց իմացեք, խնդրում եմ, քանի դեռ միասին ենք, մի ահաբեկեք ինձ որևէ բանով, մի հիշեցրեք իմ այլևայլ մտադրությունների ու ապրումների մասին։ Եթե կարողանայիք ինձ հետ զրուցել լիովին այլ բաների մասին, ես շատ ուրախ կլինեի։ Սպառնալիքները թող մնան հետագայի համար, իսկ այժմ կցանկանայի ուրիշ բան... Հարկավ, ես եկա, որ մի պահ տեսնեմ ձեզ ու լսեմ։ Լավ, իսկ եթե չեք կարող տանել ինձ, ապա ուղղակի սպանեք, միայն թե մի սպառնացեք և ինքներդ ձեզ մի՝ տանջեք իմ աչքի առաջ,― ամփոփեց Կատերինա Նիկոլաևնան, զրուցակցին նայելով տարօրինակ սպասում արտահայտող հայացքով, ասես իրոք ենթադրում էր, թե այդ զրուցակիցը կարող է սպանել նրան։ Վերսիլովը ոտքի ելավ և, տենդահար հայացքով նայելով զրուցակցուհուն, ասաց հաստատուն ձայնով.
― Դուք այստեղից կգնաք՝ առանց չնչին իսկ վիրավորանք ստանալու։
― Ախ, հա՜, ձեր ազնիվ խո՜սքը,― ժպտաց Կատերինա Նիկոլաևնան։
― Ո՛չ միայն այդ պատճառով, որ նամակում ազնիվ խոսք է տրված, այլ այն, որ ես այդպես եմ ուզում և ամբողջ գիշեր մտածելու եմ ձեր մասին...
― Ձեզ տանջելո՞վ...
― Երբ մենակ եմ լինում, միշտ էլ երևակայությամբ պատկերացնում եմ ձեզ ինձ մոտ։ Բան ու գործս միմիայն ձեր ստվերի հետ խոսելս է լինում։ Երբ քաշվում եմ ետնախորշերն ու որջերը, անմիջապես դուք եք հառնում դեմս որպես դրանց հակապատկերը։ Բայց միշտ ծաղրում եք ինձ, ինչպես այժմ...― ասաց ինքն իրեն կորցրածի պես։
― Երբեք չեմ ծիծաղել ձեզ վրա, երբեք,― գոչեց Կատերինա Նիկոլաևնան հուզախռով ձայնով և մեծագույն կարեկցանքով, որը արտահայտվեց նաև իր հայացքում։― Եթե եկել եմ, ապա ուժերիս ներածին չափ ջանացել եմ այնպես գալ, որ ձեզ համար բնավ վիրավորական չլինի,― ավելացրեց։― Եկել եմ, որ ասեմ, որ համարյա թե սիրում եմ ձեզ... Ներեցեք, միգուցե այնպես չասացի, ինչպես որ հարկն է։
Վերսիլովը ծիծաղեց.
― Ինչո՞ւ չեք կարողանում ձևանալ։ Ինչո՞ւ եք այդքան պարզամիտ, ինչո՞ւ նման չեք բոլորին... Լավ, ինչպե՞ս են խոսում մարդու հետ, որին վռնդում են. «Համարյա թե սիրում եմ ձեզ», հա՞։
― Պարզապես չկարողացա ճիշտ արտահայտվել,― վրա բերեց Կատերինա Նիկոլաևնան,― այնպես չստացվեց, ինչպես որ հարկն է. պատճառն այն է, որ ձեր ներկայությամբ միշտ էլ ամաչել եմ ու չեմ կարողացել խոսել մեր առաջին հանդիպումից ի վեր։ Իսկ եթե հարկ եղածի պես չասացի բառերը, որ «համարյա թե սիրում եմ ձեզ», ապա չէ՞ որ մտքումս հենց այդպես էլ կար, ահա թե ինչու ասացի այդպես, թեև իրոք որ ես ձեզ այնպիսի... ասենք, ընդհանուր սիրով եմ սիրում, որով ամենքին են սիրում և որը միշտ էլ կարելի է խոստովանել առանց ամաչելու...
Վերսիլովը լսում էր լուռ, տենդահար հայացքը չկտրելով զրուցակցուհու երեսից։
― Անշուշտ, ես նեղություն եմ պատճառում ձեզ,― շարունակեց Անդրեյ Պետրովիչը ասես իրենից դուրս եկածի պես։― Դա երևի այն է, ինչը կոչում են կիրք... Մի բան գիտեմ, որ ձեզ հետ ես վերջացած մարդ եմ, առանց ձեզ նույնպես։ Ձեզ հետ, թե առանց ձեզ միևնույն է, ուր էլ որ լինեք, միշտ ինձ հետ եք։ Մեկ էլ այն գիտեմ, որ կարող եմ շատ ատել ձեզ, ավելի շատ, քան սիրել... Ինչևէ, վաղուց է, որ ոչ մի բանի մասին չեմ մտածում, ոչ մի բան նշանակություն չունի ինձ համար։ Միայն ափսոսում եմ, որ սիրել եմ այնպիսի մեկին, որպիսին դուք եք...
Նրա ձայնը խզվում էր. խոսքը շարունակում էր ասես շնչակտուր լինելով։
― Ձեր ուզածն ի՞նչ է,― ժպտաց Վերսիլովը խիստ գունատված։― Ձեզ վայրենությո՞ւն է թվում խոսելակերպս, կարծում եմ, որ ես կկարողանայի երեսուն տարի մի ոտի վրա կանգնել սյունակյացի պես, եթե իմանայի, որ դա ձեզ հաճույք կպարգևի... Տեսնում եմ, որ խղճում եք ինձ. ձեր հայացքն ասում է. «Ես կսիրեի ձեզ, եթե կարողանայի, բայց չեմ կարող»... Այո՞։ Ոչինչ, ես հպարտ չեմ։ Պատրաստ եմ մուրացկանի պես ձեզնից ընդունելու ցանկացած ողորմությունը, լսո՞ւմ եք, ցանկացածը... Մուրացկանի ինչի՞ն է հարկավոր հպարտությունը։
Կատերինա Նիկոլաևնան ոտքի ելավ և մոտեցավ նրան։
― Բարեկամս,― ասաց ափը հպելով նրա ուսին, հայացքում անարտահայտելի ապրում,― անկարող եմ այդպիսի բառեր լսել։ Ամբողջ կյանքումս մտածելու եմ ձեր մասին՝ որպես ամենաթանկ մարդու, որպես մեծագույն սրտի, որպես ամենայն ինչից ամենասրբագույնի, որին կարող եմ հարգել ու սիրել։ Հասկացեք, Անդրեյ Պետրովիչ, չէ՞ որ ինչ-որ բանի համար եմ եկել այժմ, սիրելիս, սիրելի և նախկինում, և այժմ։ Երբեք չեմ մոռանա, թե ինչպես էիք ցնցում միտքս մեր առաջին հանդիպումների ժամանակ։ Ուրեմն, բաժանվենք որպես բարեկամներ, և ամբողջ կյանքումս դուք կլինեք իմ լրջագույն, ամենասիրելի մտածմունքի առարկան։
― «Բաժանվենք և այնժամ կսիրեմ ձեզ», կսիրեմ, միայն թե բաժանվենք։ Լսեք,― ասաց լիովին գունատված Վերսիլովը,― մի ողորմություն ևս բաշխեք ինձ չսիրեք ինձ, չապրեք ինձ հետ, չհանդիպեք ինձ հետ երբեք, եթե թույլ տաք, կդառնամ ձեր ստրուկը և միայն թե... միայն թե չամուսնանաք որևէ մեկի հետ։
Սիրտս կծկվեց ցավագին, երբ լսեցի այդ բառերը։ Այդ պարզունակ ու նվաստացուցիչ խնդրանքն առավել խղճալի, առավել սրտախոց էր հատկապես այն պատճառով, որ այդպես մերկ էր և անհնարին։ Այո, ինչ խոսք, նա ողորմություն էր խնդրում։ Մի՞թե նրա մտքով կարող էր անցնել, թե ողորմացողը համաձայն կլինի։ Ինչևէ, նա նվաստանում էր փորձության ենթարկվելու աստիճան, մուրալու փորձ էր անում։ Հոգու անկման այդ ամենավերջին աստիճանը տեսնելն իսկ անտանելի էր։ Կատերինա Նիկոլաևնայի դեմքը հանկարծ աղավաղվեց լիովին ասես ցավից, բայց մինչ նա կհասցներ խոսել, Վերսիլովը ոտքի ելավ։
― Ես ձեզ բնաջինջ կանեմ,― մռնչաց տարօրինակ, աղավաղված, ոչ իր ձայնով։
Եվ Կատերինա Նիկոլաևնան նույնպես տարօրինակ պատասխան տվեց բոլորովին ոչ իր ձայնով.
― Եթե ողորմամ ձեզ, դրա համար դուք ավելի խիստ վրեժ կլուծեք ինձնից, քան սպառնում եք այժմ, քանի որ երբեք չեք մոռանա, թե ինչպիսի մուրացիկի տեսքով էիք կանգնել իմ առջև... Անկարո՜ղ եմ սպառնալիք լսել ձեզնից,― ամփոփեց վրդովմունքով, համարյա թե մարտահրավեր նետող հայացքով նայելով Վերսիլովին։
― «Սպառնալիք ձեզնից», այսինքն՝ մի այսպիսի մուրացիկից։ Կատակեցի,― ավելացրեց ցածրաձայն, ժպտալով։― Ես չեմ վնասի ձեզ, չվախենաք, գնացեք... և կաշխատեմ ամեն կերպ ուղարկել այն փաստաթուղթը, միայն թե գնացեք, գնացեք։ Գրածս նամակն անմտություն էր, իսկ դուք արձագանքեցիք այդ անմտությանը և եկաք, դրանով մենք ոչ ոքի ենք այս մրցապայքարում։ Այս դռնով գնացեք,― մատնացույց արավ մյուս դուռը (Կատերինա Նիկոլաևնան ուզում էր հեռանալ այն դռնով, որի վարագույրի հետևում կանգնած էի)։
― Ներեցեք ինձ, եթե կարող եք,― դռան մեջ կանգ առավ Կատերինա Նիկոլաևնան։
― Լավ, իսկ հնարավոր չէ՞, որ երբևէ հանդիպենք մտերիմների պես և այս տեսարանը հիշենք պայծառ ծիծաղով,― մրմնջաց Վերսիլովը, բայց նրա դեմքը դողում էր ամբողջովին, ինչպես լինում է խելահեղության բռնկման պահին...
― Օ՛հ, տա Աստվա՜ծ,― գոչեց Կատերինա Նիկոլաևնան ափերն իրար հպելով աղոթողի պես, բայց վախվորած հայացքով նայելով Վերսիլովի երեսին և ասես կռահելով, թե ինչ է ուզում ասել նա։
― Գնացեք։ Երկուսս էլ խելքի ծով ենք։ Սակայն դուք... Օ՛հ, դուք ի՛մ ձուլվածքի արարած եք, ես խելագար նամակ էի գրել ձեզ, իսկ դուք համաձայնեցիք գալ, որ ասեք, թե «համարյա սիրում» եք ինձ։ Ո՛չ, ես և դուք միևնույն խելահեղության հորձանքով ենք քշվում։ Միշտ այդպես խելահեղ եղեք, չփոխվեք, և մենք կհանդիպենք մտերիմների պես, գուշակում եմ մարգարեաբար, երդվում եմ։
― Եվ այդ ժամանակ ես անպայման կսիրեմ ձեզ, քանի որ այժմ էլ եմ զգում այդ սերը,― չհամբերեց Կատերինա Նիկոլաևնայի մեջ բորբոքված կին արարածը և այս վերջին բառերը պոռթկացին ուղղակի շեմի վրայից։ Եվ գնաց։
Ես շտապ և անաղմուկ մտա խոհանոց և, համարյա թե չնայելով ինձ սպասող Նաստասյա Եգորովնայի վրա, անցա հետնամուտքի սանդուղքով ու բակով և փողոց ելա։
Սակայն հազիվ հասցրի միայն տեսնել, թե Կատերինա Նիկոլաևնան ինչպես մտավ իրեն սպասող կառքը։ Եվ վազեցի փողոցով։
Գլուխ տասնմեկերորդ
I
Վազեցի Լամբերտի մոտ։ Օ՛հ, այնպե՜ս չէի ցանկանում տրամաբանական տեսք տալ արարքներիս և առողջ դատողության գեթ նշույլ գտնել դրանց մեջ այդ երեկո և այդ ամբողջ գիշերը և նույնիսկ այժմ, երբ արդեն կարող եմ գիտակցել դրանք, ոչ մի կերպ չեմ կարողանում այդ արարքներս պատկերացնել անհրաժեշտ ու հստակ կապակցվածությամբ։ Այդ ժամանակ շարժիչ ուժը ապրումն էր կամ, ավելի ճիշտ, ապրումների մի ամբողջ հեղեղ, որի հորձանքում, բնականաբար, պիտի մոլորվեի։ Ճիշտ է, գոյություն ուներ կարևորագույն մի զգացում, որը ճնշում էր ինձ և իշխում մնացած բոլոր զգացումներիս վրա, բայց... խոստովանե՞մ, արդյոք, դա։ Առավելևս, որ համոզված չեմ...
Վազեվազ մտա Լամբերտի կացարանը, բնականաբար, գլուխս կորցրածի պես։ Քիչ մնաց վախեցնեի նրան էլ, Ալֆոնսինկային էլ։ Միշտ նկատել էի, որ նույնիսկ ամենամոլորյալ, ամենակորած ֆրանսիացիները տնային կենցաղում խիստ հակված են բուրժուական որոշ կարգուկանոնի, մեկընդմիշտ օրինականացված ապրելակերպի ամենապարզ առօրեական-ավանդական դրվածքի պահպանման։ Ինչևէ, Լամբերտն իսկույն գլխի ընկավ, որ բան է պատահել և հրճվեց, ինձ տեսնելով իր բնակարանում, որտեղ կարող էր վերջապես հպատակեցնել ինձ։ Իսկ նա օրնիբուն միմիայն այդ մասին էր մտածում, այդ բոլոր օրերի ընթացքում։ Օհ, որքա՜ն անհրաժեշտ էի նրան։ Եվ ահա, երբ նա կորցրել էր ամեն հույս, հանկարծ հայտնվում եմ ինքս իմ ոտքով և այդպիսի խելահեղ վիճակում, որպիսին էլ հենց պետք էր նրան։
― Լամբե՛րտ,― գոռացի,― գինի՛, խմե՜նք, գժվե՜նք։ Ալֆոնսինա, որտե՞ղ է ձեր կիթառը։
Ավելորդ եմ համարում այդ տեսարանի նկարագրությունը։ Խմեցինք և նրան պատմեցի ամեն ինչ։ Լսում էր ագահաբար։ Առաջարկեցի դավադրություն կազմակերպել իմ իսկ նախաձեռնությամբ, հրդե՜հ։ Նախ և առաջ Կատերինիա Նիկոլաևնային հրավիրել նամակով...
― Կարելի է,― խրախուսում էր Լամբերտը որսալով իմ ամեն մի բառը։
Երկրորդ հերթին՝ որպես համոզիչ ապացույց, այդ նամակով ուղարկում ենք իր «փաստաթղթի» լրիվ պատճենը, որ ուղղակի տեսնի չենք խաբում իրեն։
― Այդպե՜ս էլ պետք է, այդպե՛ս էլ հարկավոր է,― քաջալերում էր Լամբերտը, շարունակ հայացքներ փոխանակելով Ալֆոնսինկայի հետ։
Երրորդ հերթին՝ հրավիրում է անձամբ Լամբերտը որպես թե Մոսկվայից ժամանած մի անծանոթ, իսկ ես կբերեմ Վերսիլովին...
― Վերսիլովին ևս կարելի է,― խրախուսում էր Լամբերտը։
― Պե՛տք է և ոչ թե կարելի,― գոռացի,― անհրաժեշտ է։ Հենց իր համար է արվում ամեն բան,― բացատրեցի, մեծ կումերով կուլ տալով բաժակիս պարունակությունից։ (Երեքս էլ խմում էինք, բայց թվում է, թե շշում եղած ամբողջ շամպայնը մենակ խմեցի, թվում է նաև, որ նրանք ձևացնում էին, թե խմում են)։― Ես ու Վերսիլովը կնստենք կից սենյակում (հարկավոր է մի սենյակ ևս հայթայթել, Լամբերտ), և երբ Կատերինա Նիկոլաևնան համաձայնի ամեն մի պայմանի և փողով փրկագնելուն, և ուրիշ փրկագին տալուն, քանի որ դրանց նմանները բոլորն էլ տականք են, այնժամ ասպարեզում կհայտնվենք ես ու Վերսիլովը և այդ մադամին դիմակազերծ կանենք իր գարշելի արարքով հանդերձ, իսկ Վերսիլովը, տեսնելով այդ գարշելիությունը, միանգամից կբուժվի և այդ մադամին կվռնդի աքացու հարվածով։ Բայց այնտեղ պետք է բերվի նաև Բյորինիգը, որպեսզի նա ևս տեսնի իր հարսնացուի արարքները,― ավելացրի մոլուցքի մեջ ընկածի պես։
― Ո՛չ,― առարկել ուզեց Լամբերտը,― Բյորինգին պետք չէ բերել։
― Պետք է, պե՛տք է,― աղաղակեցի,― դու բան չես հասկանում, Լամբերտ, քանի որ տխմա՛ր ես։ Հակառակը, թող այդ խայտառակությունը տարածվի բարձր հասարակությունով մեկ. դրանով վրեժ կլուծենք և բարձրաշխարհիկ հասարակությունից, և Կատերինա Նիկոլաևնայից։ Եվ թող պատժվի այդ մադամը։ Նա քեզ մուրհակ կտա, Լամբերտ, պարտավորագի՜ր... Ինձ փող պետք չէ, կթքեմ այդ փողի վրա, իսկ դու կկռանաս ու լրիվ կվերցնես քեզ, գրպանդ կդնես թքիս հետ միասին, բայց հո ես խորտակած կլինեմ այդ կնոջը դրանով։
― Հա՛, հա՛,― շարունակում էր քաջալերել Լամբերտը,― հա՛, դու՛... հենց այդպե՛ս...― Եվ շարունակում էր հայացքներ փոխանակել Ալֆոնսինկայի հետ։
― Լամբերտ, այդ կինը շա՜տ-շատ է թալկանում Վերսիլովի առջև, հենց նոր եմ համոզվել դրանում,― բլբլում էի անկապ։
― Լավ է, որ ամեն բան խուզարկել ես, երբեք չէի ենթադրի, թե այդքան հաջողակ լրտես կարող ես լինել և այդքա՜ն խելք կունենաս,― բարբաջեց շողոմ, որպեսզի սիրաշահի ինձ։
― Ցնդաբանու՜մ ես, ֆրանսիացի, ես լրտես չեմ, բայց խելք շա՜տ ունեմ։ Գիտե՞ս, Լամբերտ, ախր այդ կինը սիրու՜մ է Վերսիլովին,― շարունակեցի ջանալով ամեն ինչ ասել մինչև վերջ։― Բայց չի ամուսնանա նրա հետ, քանի որ Բյորինգը գվարդիակա՜ն է, իսկ Վերսիլովը լոկ բարեհոգի մարդ և մարդկության բարեկամ ու ոչ մի մազ ավելի։ Օ՛հ, այդ մադամը զգում է նրա կրքոտությունը և հաճույք է զգում դրանից, կոտրատվում է, հմայում, բայց չի ամուսնանա հետը։ Դա կի՜ն է, օձ։ Ամեն մի կին օձ է, ամեն մի օձ՜ կին։ Պետք է բուժենք այդ մարդուն, պիտի պոկենք նրա աչքերը ծածկող շղարշը, թող տեսնի, թե ինչպիսի՜ն է այդ մադամը և բուժվի։ Ես կբերեմ նրան այստեղ, Լամբերտ։
― Այդպե ս էլ պետք է,― շարունակում էր խրախուսել Լամբերտը։
Կարևորն այն է, որ նա վախվխում էր, թե որևէ բանով կարող էր հանկարծ զայրացնել ինձ և ճգնում էր, որ հանկարծ չհակառակի։ Եվ դա այնքան կոշտուկոպիտ ու բռի էր անում, որ նկատում էի նունյիսկ այդպիսի վիճակում։ Սակայն ես այլևս չէի կարող ձեռք քաշել մտադրությունիցս, մի գլուխ խմում էի ու խոսում և անչափ ուզում էի մինչև վերջ հասցնել ասելիքս։ Երբ Լամբերտը գնաց մի նոր շիշ բերելու, Ալֆոնսինկան իսպանական մեղեդի նվագեց կիթառով, քիչ մնաց լաց լինեի։
― Արդյոք ամեն բան հասկանալի՞ է, Լամբերտ,― գոռում էի խորապես հուզված։― Անպայման պիտի փրկենք մարդուն, քանի որ նրա չորս կողմը... կախարդա նք է։ Եթե այդ մադամն ամուսնանա Վերսիլովի հետ, ապա վերջինս առաջին իսկ գիշերից հետո, հենց նույն առավոտյան աքացիով կվռնդի նրան... քանի որ այդպես է լինում նման դեպքերում։ Քանի որ այդպիսի շինծու, վայրիվերո սերը գործում է որպես մոլուցքի բռնկում, որպես մեռյալ հանգույց, որպես հիվանդություն և հենց որ հասնում է հագեցման, շղարշն իսկույն ընկնում է, և ի հայտ Է գալիս հակառակ զգացմունքը՝ խորշանքն ու ատելությունը, ճզմելու, բնաջնջելու ցանկությունը։ Աբիսողոմի պատմությունը լսե՞լ ես, Լամբերտ, կարդացե՞լ ես։
― ՉԷ, չեմ հիշում, վե՞պ Է։
― Օ՛հ, դու ոչինչ չգիտես, Լամբերտ։ Անչափ տգետ ես, անչափ... բայց ես թքած ունեմ։ Ամեն բան միևնույն է։ Օ՛հ, նա սիրում է մորս, համբուրում էր մորս նկարը, այդ մյուս կնոջը նա կվռնդի հաջորդ առավոտյան իսկ, և ինքը կվերադառնա մորս մոտ, բայց արդեն ուշ կլինի, դրա համար էլ պիտի փրկենք նրան այժմ...
Ի վերջո սկսեցի դառնագին լաց լինել, բայց դեռ շարունակում էի խոսել և անչափ շատ խմել։ Հետաքրքիրն այն էր, որ ամբողջ երեկոյի ընթացքում Լամբերտը գեթ մի անգամ չհարցրեց «փաստաթղթի» մասին, թե որտե՞ղ Է այն։ Որպեսզի ցույց տայի իրեն, դնեի սեղանի վրա։ Դավադրության համար պայմանավորվելուց հետո ի՞նչ մի զարմանալի բան կլիներ, եթե հարցներ այդ թղթի մասին։ Մի հանգամանք ևս. մենք սոսկ ասում էինք, թե ինչ է պետք անել և որ անպայման կանենք «այդ բանը», բայց այն մասին, թե որտե՞ղ ենք անելու, ինչպե՞ս, ե՞րբ, ոչ մի բառ չէինք ասել։ Նա շարունակ քաջալերում էր ինձ ու հայացքներ փոխանակում Ալֆոնսինկայի հետ, ուրիշ ոչինչ։ Ինչ խոսք, այդ ժամանակ ի վիճակի չէի որևէ բան ըմբռնելու, այդուհանդերձ, ամեն բան մտապահվել է։
Ավարտեցի այն բանով, որ քնեցի նրա բազմոցին առանց հանվելու։ Քնով ընկա շատ երկար և արթնացա շատ ուշ։ Հիշում եմ, որ արթնանալուց հետո մի քանի րոպե շշմածի պես շարունակում էի պառկած մնալ, աշխատելով գիտակցել ու հիշել հետս կատարվածը, միաժամանակ ձևացնելով, թե քնած եմ դեռևս։ Բայց Լամբերտն արդեն չէր երևում սենյակում, տեղ էր գնացել։ Արդեն ժամը տասն էր. վառարանը ճարճատում էր ճիշտ այն ժամանակվա պես, երբ առաջին անգամն էի հայտնվել Լամբերտի կացարանում։ Սակայն այժմ ինձ հսկում էր վարագույրի հետևում թաքնված Ալֆոնսինկան. իսկույն նկատեցի դա, քանի որ նա երկու անգամ ծիկրակեց իր թաքստոցից, բայց ամեն անգամ հասցնում էի փակել աչքերս ու ձևացնել, թե քնած ես դեռևս։ Այդպես էի վարվում այն պատճառով, որ ընկճված էի և պետք է իմաստավորեի իմ վիճակը։ Սարսափով էի զգում գիշերվա ընթացքում Լամբերտի մոտ խոստովանություն անելուս, նրա հետ պայման կապելուս, սխալմամբ նրա մոտ վազելուս ողջ անմտությունն ու գարշելիությունը։ Բայց, փա՜ռք Աստծո, փաստաթուղթը դեռևս մնում էր մոտս, դրված էր կողքի գրպանում, գրպանի բերանն էլ կարված էր. շոշափեցի ու համոզվեցի, որ իր տեղում է։ Ուրեմն, մնում է վեր թռչել այժմ ևեթ ու փախչել, իսկ հետո Լամբերտից ամաչելու բան չկար, նա արժանի չէր դրան։
Բայց ինքս ինձնից էի ամաչում։ Ինքս էի իմ դատավորը և, օ՚հ, Աստված իմ, ի՜նչ էր կատարվում իմ հոգում։ Բայց չեմ նկարագրի այդ դժոխային, անտանելի ապրումներս, որ առաջանում էին արարքիս աղտեղիությունն ու գարշելիությունը գիտակցելուց։ Այդուհանդերձ, պետք է խոստովանեմ արարքս, քանի որ դրա ժամանակն է։ Նոթերումս պետք է նշվի դա։ Եվ այսպես, թող հայտնի լինի, որ ես ուզում էի անձամբ վկա լինել այն տեսարանին, որտեղ պախարակվող Կատերինա Նիկոլաևնան պիտի այս կամ այն կերպ փրկագին տար Լամբերտին (օ՛հ, ինչ ստորություն իմ կողմից), վկա լինել ոչ թե այն բանի համար, որ փրկեի խելահեղ Վերսիլովն և նրան վերադարձնեի մորս մոտ, այլ այն բանի համար, որ... միգուցե ինքս էլ էի սիրահարված Կատերինա Նիկոլաևնային ու խանդում էի։ Ո՞ւմ հանդեպ, Բյորինգի՞, Վերսիլովի՞։ Բոլորի՞, ում այդ կինը տեսնելու է պարահանդեսներում և ում հետ խոսելու է, այն դեպքում, երբ ես ամոթից քաշված եմ լինելու մի անկյուն... Օհ, այլանդակությու՜ն։
Մի խոսքով, չգիտեմ, թե ում հանդեպ էի խանդում, բայց և զգում էի ու համոզվում անցած երեկոյի ընթացքում, որպես երկու անգամ երկու, որ այդ կինը կորած է ինձ համար, որ նա կվանի ինձ և կծաղրի սեթևեթանքս ու անմտությունս։ Ինքը ճշմարտասեր է և ազնիվ, իսկ ես փաստաթղթերով զինված լրտես եմ։
Այդ ամենը վաղուց ի վեր պահում էի սրտիս խորքում, իսկ այժմ ժամանակն է, որ ամփոփեմ հետևանքը։ Ի դեպ, ասեմ վերջին անգամ, որ երևի կիսով չափ կամ գուցե յոթանասուն տոկոսով ճիշտ չե՞մ արտահայտվել ինքս իմ մասին։ Այն գիշերը ես խելահեղորեն ատում էի Կատերինա Նիկոլաևնային, իսկ հետո՝ մոլեգնության հասած հարբածի ատելությամբ։ Արդեն ասել եմ, որ դա տպավորությունների և ապրումների քաոս էր, որից գլուխ չէի հանում։ Այդուհանդերձ, հարկավոր էր արտահայտել այդ տպավորությունները, քանի որ դրանց գոնե մի մասն անհիմն չէր։ Ամեն ինչ կարգավորելու անզուսպ մտադրությամբ և անզուսպ խորշանքով հանկարծ վեր թռա բազմոցից, բայց հազիվ էի վեր թռել, երբ նույն պահին իր թաքստոցից դուրս պրծավ Ալֆոնսինկան։ Վերցրի մուշտակս ու գլխարկս և պատվիրեցի նրան, որ հայտնի Լամբերտին, թե երեկ զառանցանքի մեջ եմ եղել ու զրպարտել եմ Կատերինա Նիկոլաևնային, թե դիտավորյալ եմ կատակել, և Լամբերտը երբեք չպետք է համարձակվի գալ մոտս... Այս ամենը բարբաջեցի մի կերպ, գլխառադ անելով, հապճեպորեն ու ֆրանսերեն և, ինչ խոսք, անչափ անհասկանալի շուտասելուկով, բայց, ի զարմանս ինձ, Ալֆոնսինկան շատ լավ ըմբռնեց ամեն բան, իսկ զարմանալին այն է, որ ըմբռնելով հանդերձ ուրախացավ։
― Oui, oui,― խրախուսում էր նա ինձ,― c’est une honte! Une dame... Oh, vous êtes généreux, vous! Soyez tranquille, je ferai voir raison à Lambert...[111]
Այդ րոպեին, տեսնելով ֆրանսուհու և, թերևս, նաև Լամբերտի տրամադրության հետ կատարված այդ անսպասելի շրջադարձը, պետք է որ քարանայի տարակուսանքից։ Այդուհանդերձ, լուռ դուրս ելա, հոգիս պղտորված էր և վատ էի գիտակցում, թե ինչն ինչոց է։ Օ՛հ, հետագայում քննարկեցի ամեն բան, բայց արդեն ուշ էր։ Ինչպիսի՜ դժոխային խառնաշփոթ ստացվեց։ Այստեղ կանգ կառնեմ և նախապես լրիվ կբացատրեմ այդ խառնաշփոթը, քանի որ այլ կերպ ընթերցողը չի կարողանա ընկալել եղելությունը։
Բանն այն է, որ դեռևս Լամբերտի հետ ունեցածս առաջին հանդիպման ժամանակ, երբ ցրտահարվելուց հետո տաքանում էի իր բնակարանում, տխմարի պես թռցրել էի բերանիցս, որ չարագուշակ փաստաթուղթը գրպանումս է, գրպանիս բերանն էլ կարված։ Այն օրը որոշ ժամանակ քնել էի իր բազմոցին և հենց այդ ժամանակ էլ Լամբերտն անհապաղ շոշափել էր գրպանս ու համոզվել, որ բերանը կարած գրպանիս մեջ իրոք թուղթ կա։ Դրանից հետո մի քանի անգամ ևս ստուգել էր, որ թուղթը դեռ իր տեղում է, համոզվել էր, զորօրինակ, նաև թաթարների մոտ ճաշելիս, երբ խուզարկողի պես էր գրկել իրանս։ Ի վերջո գիտակցելով այդ թղթի կարևորությունը, կազմել էր իր հատուկ ծրագիրը, որի գոյության մասին չէի էլ ենթադրի։ Տխմարի պես շարունակ ենթադրում էի, թե համառորեն իր կացարանն է հրավիրում այն նպատակով, որպեսզի համագործակցեմ իր հետ, այլ ոչ թե գործենք առանձին-առանձին։ Ավա՜ղ, միանգամայն այլ նպատակով էր հրավիրում ու կանչում։ Որպեսզի մահու չափ խմեցնի, և, երբ փռվեմ ու խռմփամ ուշակորույս, քանդի գրպանիս կարն ու տիրանա փաստաթղթին։ Հենց այդպես էլ վարվել էին վերջին գիշերվա ընթացքում։ Ալֆոնսինկան էր քանդել գրպանս։ Հանելով նամակը՝ նրա գրածը՝ իմ մոսկովյան փաստաթուղթը, նրանք նույն չափի փոստային մի թուղթ էին դրել տեղը և նորից կարել այնպես, որ չկարողանայի նկատել փոփոխությունը։ Հենց Ալֆոնսիկան էլ կարել էր։ Մինչդեռ ես համարյա թե օր ու կես, համարյա մինչև վերջին պահը կարծում էի, թե այդ գաղտնիքի միակ տնօրենն եմ, և Կատերինա Նիկոլաևնայի բախտը բռիս մեջ է։
Եվ վերջին բանը, ամեն բանի, մյուս բոլոր դժբախտությունների պատճառը փաստաթղթի հենց այդ կողոպուտը եղավ։
II
Վրա են հասել նոթերիս պարունակած պատմության վերջին օրերը, արդեն վերջի ծայրամասին եմ հասել։
Կարծեմ մոտավորապես ժամը տասնմեկն անց կեսը կլիներ, երբ վարձու կացարանս հասա՝ արտակարգ բորբոքված, ցրված, բայցև՝ անելիքս վերջնականապես վճռած։ Չէի շտապում, արդեն գիտեի, թե ինչն ինչպես եմ անելու։ Եվ հազիվ էի ոտս դրել միջանցքը, երբ նույն ակնթարթին զգացի, որ մի նոր դժբախտություն է պատահել, և անելիքս՝ արտակարգ բարդացել. Ցարսկոյե Սելոյից հենց նոր բերված ծեր իշխանը գտնվում էր այդ բնակարանում, իսկ իր հետ նաև՝ Աննա Անդրեևնան։ Իշխանին տեղավորել էին ոչ թե իմ սենյակում, այլ տանտիրոջ մյուս երկու օթարաններում իմ կողքին։ Պարզվեց, որ այդ սենյակները որոշ չափով նորոգել էին ու հարդարել, ի դեպ, թեթևակի կարգով։ Տանտերն իր կնոջ հետ տեղափոխվել էր կամակոր չեչոտի զբաղեցրած խուցը, ում մասին արդեն հիշատակել եմ, իսկ չեչոտ կենվորին ինչ-որ տեղ էին խցկել՝ իր կամքին հակառակ։
Ինձ դիմավորեց նույն ակնթարթին սենյակս խուժած տանտերը։ Այնպիսի վճռական հայացքով էր նայում ինձ, ինչպես երեկ, բայց ավելի բորբոքուն վիճակում էր, այսպես ասած իրադարձությունների կիզակետում։ Չխոսեցի հետը, քաշվեցի մի անկյուն ու կանգ առա մի րոպե գլուխս ափերիս մեջ առած։ Սկզբում իրեն թվաց, թե «հանդես եմ գալիս», բայց այլևս չդիմացավ և ասաց վախվորած.
― Բա՞ն է պատահել։ Ես էլ ձեզ էի սպասում, որ հարցնեմ,― ավելացրեց, տեսնելով, որ չեմ պատասխանում,― արդյոք չե՞ք կամենա բաց թողնել այս դուռը, որ անմիջական կապ ունենաք իշխանի օթարանների հետ... քան թե միջանցքով գնաք գաք։― Մատնացույց էր անում մշտապես փակ պահվող դուռը։
― Ահա թե ինչ, Պյոտր Իպպոլիտովիչ,― ասացի խստությամբ,― խոնարհաբար խնդրում եմ, որ գնաք և այստեղ հրավիրեք Աննա Անդրեևնային, որպեսզի բանակցություններ վարեմ իր հետ։ Նրանք վաղո՞ւց են այստեղ։
― Մի ժամ կլինի։
― Ուրեմն, գնացեք։
Գնաց ու տարօրինակ պատասխան բերեց. Աննա Անդրեևնան և իշխան Նիկոլայ Իվանովիչը անհամբեր սպասում են, որ ինքս գնամ իրենց մոտ. կնշանակի Աննա Անդրեևնան չի բարեհաճել գալ։ Մաքրեցի ու կարգի բերեցի գիշերվա ընթացքում ճմրթված սերթուկս, լվացվեցի, սանրվեցի, բոլորովին չշտապելով ու գիտակցելով, թե որքան զգույշ պիտի լինեմ, և ուղղվեցի ծերունու մոտ։
Իշխանը նստած էր կլոր սեղանի հետևում դրված բազմոցին, իսկ Աննա Անդրեևնան մյուս անկյունում, սփռոցով ծածկված մեկ այլ սեղանի մոտ, որի վրա եռում էր տանտիրոջ աննախադեպ փայլեցրած ինքնաեռը, թեյ էր պատրաստում։ Մտնելիս դեմքիս վրա դեռ պահպանվել էր խիստ արտահայտությունը, և ծերուկը, ակնթարթորեն նկատելով դա, ցնցվեց տեղում և, երեսի ժպիտը փոխվեց երկյուղի, բայց ես չդիմացա, ծիծաղեցի ու գիրկս բաց արեցի իր դեմ։
Ինչ խոսք, տեղնուտեղը գլխի ընկա, թե ում հետ գործ ունեմ։ Նախևառաջ ինձ համար պարզ դարձավ, ինչպես երկու անգամ երկու, որ մեր բաժանման ընթացքում նրանք այդ ծեր, համարյա թե դեռևս առույգ, գիտակից, ուրույն բնավորություն ունեցող մարդուն դարձրել են ինչ-որ մումիա, կատարյալ երեխա վախվորած ու անվստահ։ Ավելացնեմ, որ նա լիովին տեղյակ էր, թե ինչ նպատակով են իրեն բերել այստեղ, և ամեն բան կատարվել էր այնպես, ինչպես բացատրեցի այն ժամանակ, երբ առաջ էի ընկնում դեպքերի ընթացքից։ Նրան մի հարվածով շշմեցրել էին, կոտրել, ընկճել իր դստեր դավաճանության ու գժանոցի վերաբերյալ տեղեկությամբ։ Եվ նա թույլ էր տվել, որ տեղափոխեն իրեն՝ սարսափից հազիվ թե գիտակցելով իր արածը։ Նրան ասել էին, թե ե ս եմ այդ գաղտնիքի վրա իշխողը և ինձ մոտ է վերջնական հանգուցալուծման բանալին։ Նախապես ասեմ, որ ծեր իշխանը հենց այդ հանգուցալուծումից ու բանալուց էր վախեցել ավելի շատ։ Եվ սպասում էր, թե հենց հանգուցալուծողի անողոք մտադրությամբ եմ մտնում իր մոտ՝ հայացքումս դատավճիռ ու ձեռքիս փաստաթուղթ և անչափ ուրախացավ, որ ես առայժմ պատրաստ եմ ծիծաղելու և ասել֊խոսելու այլ բաների մասին։ Գրկախառնվելիս լաց եղավ։ Խոստովանեմ, որ մի կաթիլ արցունք էլ իմ աչքից ընկավ, ու հանկարծ անչափ խղճալի նրան... Ալֆոնսինկայի պստլիկ շնիկն իրեն ճղում էր բոժոժիկների բարալիկ ծլնգոցների նմանվող կլանչյունով և ուզում էր պոկվել բազմոցի վրայից, որ հարձակվի վրաս։ Իշխանն այդ ճստլիկից այլևս չէր բաժանվում ձեռք բերելու օրից ի վեր և նույնիսկ իր անկողնում էր քնեցնում։
― Օհ, ji disais qu’il a du coeur[112],― կրկնում էր հրճվագին, ինձ վրա հրավիրելով Աննա Անդրեևնայի ուշադրությունը։
― Ի՜նչ լավ եք կազդուրվել, իշխա՛ն,― շեշտեցի։― Ի՜նչ հոյակապ, թարմ, առողջ տեսք ունեք։― Ավաղ, ամեն բան հակառակն էր. դա մի մումիա էր, մարդաչիր. իրեն սիրտ տալու համար էի բարբաջում այդպես։
― N’est-ce pas, n’est-ce pas?[113],― կրկնում էր նա հրճվագին։― Օ՛հ, ես հրաշալի կազդուրված եմ։
― Այնուամենայնիվ, խմեք ձեր թեյը և եթե ինձ էլ տաք, հաճույքով կխմեմ ձեզ հետ։
― Եվ հրաշալի կլինի։ «Խմենք ու վայելենք...» կամ ուրիշ ի՞նչ կերպ է ասված բանաստեղծության մեջ։ Աննա Անդրեևնա, թեյ տվեք նրան, il prend toujours par les sentiments[114], թեյ տվեք մեզ, սիրելիս։
Աննա Անդրեևնան մատուցեց թեյը և հանկարծ ինձ դիմեց չափազանց հանդիսավոր։
― Արկադի Աակարովիչ, երկուսս էլ՝ ես և իմ բարերար իշխան Նիկոլայ Իվանովիչը, ապաստանել ենք ձեզ մոտ։ Կարծում եմ, որ մենք իսկապես եկել ենք ձեզ մոտ, միմիայն ձեզ մոտ և երկուսս էլ փրկության ապաստան ենք խնդրում ձեզնից։ Հիշեք, որ այս սուրբ, ազնվազարմ ու վիրավորված մարդու ճակատագիրն ամբողջությամբ ձեր ձեռքում է... Մենք սպասում ենք ձեր ճշմարտասեր սրտի վճռին։
Եվ չկարողացավ ավարտել, սարսափահար եղած իշխանը համարյա դողդողաց վախից.
― Apres, après, n’est-ce pas? Chèere amile[115]։
Չեմ կարող արտահայտել, թե որքան տհաճ ներգործություն ունեցավ Աննա Անդրեևնայի արարքն ինձ վրա։ Պատասխան չտվեցի և բավարարվեցի լոկ սառն ու պատշաճ խոնարհում անելով, այնուհետև նստեցի սեղանի մոտ և սկսեցի խոսել այլևայլ բաների մասին, նույնիսկ անմտություններ բարբաջել, սրամտելով ու ծիծաղելով... Ինչպես երևում էր, ծերունին գոհ էր իմ պահվածքից և հրճվագին ուրախության մեջ էր։ Բայց այդ հրճվագին ուրախությունը, այնուամենայնիվ, ինչ-որ անկայուն էր և ակնթարթորեն կարող էր փոխվել լիակատար ընկճվածության, դա պարզ երևում էր առաջին իսկ հայացքից։
― Cher enfant, լսել եմ, որ հիվանդ ես եղել... Ա՛հ, ներիր ինձ. լսել եմ, թե շարունակ զբաղված ես եղել ոգեկոչությա՞մբ։
― Մտքովս իսկ չի անցել,― ժպտացի։
― Ո՞չ։ Իսկ ո՞վ էր ինձ ասում ոգե-կո-չության մասին։
― Մեր այս չինովնիկը՝ Պյոտր Իպպոլիտովիչն էր ասում քիչ առաջ,― բացատրեց Աննա Անդրեևնան։― Շատ կատակասեր մարդ է, շատ անեկդոտներ գիտե, ուզո՞ւմ եք կանչեմ իրեն։
― Oui, oui, il est charmant[116], շատ հաճելի անեկդոտներ գիտե, բայց ավելի լավ կլինի, որ հետո կանչենք,― շարունակեց ռուսերեն։― Կանչենք և շատ բան կպատմի, mais après։ Պատկերացրու քիչ առաջ սեղան էին գցում, իսկ նա ասում էր համարձակ, համարձակ, մի վախեցեք, չի թռչի տեղից, մենք ոգեկոչողներ չենք։ Մի՞թե ոգեկոչողների մոտ սեղանները թռչում են։
― Ճիշտն ասած չգիտեմ, ասում են, թե իբր սեղանի չորս ոտն էլ կտրվում են հատակից։
― Mais cest terrible ce que tu dis[117],― վախով իշխանը նայեց երեսիս։
― Օ՛հ, չանհանգստանաք, չէ՞ որ դա անհեթեթություն է։
― Ես էլ եմ այդպես ասում։ Նաստասյա Ստեպանովնա Սալոմեևան... ճանաչում ես նրան, չէ՞... ա՛խ, հա՜, չես ճանաչում... պատկերացրու նա էլ է հավատում ոգեկոչության և, պատկերացրեք, սիրելի մանկիկ,― շրջվեց դեպի Աննա Անդրեևնան,― ես ասում եմ նրան ախր նախարարություններում ևս կան սեղաններ, և դրանց վրա ութական զույգ չինովնիկական ձեռքեր են դրվում, որոնք շարունակ թուղթ են գրոտում, հապա ինչպե՞ս է լինում, որ այդ սեղանները չեն ճախրում։ Երևակայիր, որ հանկարծ ճախրեն, սեղանների խռովություն ֆինանսների կամ էլ ժողովրդական լուսավորության նախարարությունում, մենակ դա է մնացել պակաս։
― Ի՜նչ համով֊հոտով բաներ եք ասում առաջվա նման, իշխա՛ն,― գոչեցի աշխատելով ծիծաղել սրտանց։
― N’est-ce pas? je ne parle pas trop, mais je dis bien.[118]
― Գնաս բերես Պյոտր Իպպոլիտովիչին,― տեղից ելավ Աննա Անդրեևնան։ Գոհունակություն էր շողում հայացքում, ուրախացել էր, որ փաղաքուշ եմ վարվում իշխանի հետ։ Բայց հենց որ դուրս ելավ, նույն ակնթարթին ծերունու դեմքի արտահայտությունը փոխվեց հանկարծ։ Արագ նայեց դեպի դուռը, դիտեց շուրջբոլորը և իմ կողմը թեքվելով բազմոցի վրայից, շշնջաց վախվորած.
― Cher ami! Օ՜հ, եթե միայն կարողանայի երկուսին միասին տեսնել այստեղ։ Օ՛հ, cher enfant!
― Հանգստացեք, իշխան...
― Այո, այո, բայց... մենք կհաշտեցնենք նրանց, n’est-ce pas? Եղած-չեղածը մի դատարկ ու չնչին վեճ է երկու կնոջ միջև, այնպես չէ՞։ Հույսս միմիայն դու ես... Ես ու դու կկարգավորենք այդ ամենը, և սա ի՜նչ տարօրինակ բնակարան է,― շուրջն էր նայում համարյա ահով,― և գիտե՞ս, որ այս տան տերը... այնպիսի դեմք ունի... Ասա՝ նա վտանգավոր չէ՞...
― Տանտե՞րը։ Օ՛հ, ոչ, ինչո՞վ կարող է վտանգավոր լինել։
― C’est ca[119], ավելի լավ։ Il semble qu’il est beAte, ce gentilhomme[120]. Cher enfant, հանու՜ն Քրիստոսի չասես Աննա Անդրեևնային, որ ես այստեղ վախենում եմ ամեն բանից, ոտքս այստեղ դնելու պահին գովաբանել եմ այստեղ եղած-չեղածը. նույնիսկ տանտիրոջն եմ գովաբանել։ Լսիր, դու գիտե՞ս ֆոն Զոնի[121] վերաբերյալ պատմությունը, հիշո՞ւմ ես։
― Եվ ի՞նչ։
― Rien, rien du tout... Mais je suis libre ici, n’est-ce pas?[122] Ի՞նչ ես կարծում, այստեղ ինձ հետ չի՞ կարող պատահել... նման մի բան։
― Ողորմա՜ծ եղեք, աղավնյակս... չէ՞ որ ես երաշխավորում եմ ձեր ապահովության համար։
― Mon ami! Mon enfant!― գոչեց հանկարծ, ափերն իրար բերելով և այլևս չքողարկելով իր տագնապը,― եթե իրավ ինչ-որ բան կա մոտդ... ինչ-որ փաստաթուղթ... մի խոսքով, եթե ինձ ասելու բան ունես, ապա չասես, ի սեր Աստծո, ոչ մի բան չասես, ավելի լավ կանես, որ առհասարակ չասես... հնարավորին չափ երկար ժամանակ չասես...
Ուզում էր նետվել գիրկս, արցունքը հոսում էր այտերով, չեմ կարող արտահայտել, թե սիրտս ինչպես կծկվեց, խեղճ ծերունին նման էր մի անճարակ, թույլ, վախվորած երեխայի, որին հարազատ բնից առևանգել են ինչ-որ գնչուներ ու տւսրել օտար մարդկանց մոտ։ Բայց գրկախառնվելու հնարավորություն չտվեցին մեզ, դուռը բացվեց, և մտավ Աննա Անդրեևնան, բայց ոչ թե տանտիրոջ, այլ՝ իր եղբոր կամեր յունկերի հետ։ Այդ նորությունը շշմեցրեց ինձ, ոտքի ելա և ուղղվեցի դեպի դուռը։
― Արկադի Աակարովիչ,― ասաց Աննա Անդրեևնան այնպես բարձրաձայն, որ պիտի կանգ առնեի ակամա,― թույլ տվեք՝ ծանոթացնեմ ձեզ։
― Չափից ավելի եմ ծանոթ ձեր եղբայրիկի հետ,― նետեցի կտրուկ, ընդգծելով հատկապես «չափից ավելին»։
― Ահ, ահավոր սխալմունք է եղել,― ծամծմել սկսեց երիտասարդը, արտակարգ սանձարձակորեն մոտենալով ինձ և պինդ բռնելով ափս, որն ի վիճակի չէի ետ քաշել,― և ես այնպես մեղավոր եմ, սիրելի Անդ... Անդրեյ Մակարովիչ, ամեն բանում մեղավորը իմ Ստեպանն էր, այնքան տխմարաբար զեկուցեց այն ժամանակ, որ ես օտարի տեղ դրեցի ձեզ... դա Մոսկվայում էր,― բացատրեց քրոջը,― հետագայում ամեն կերպ ձգտում էի ձեզ մոտ, որ գտնեի ու բացատրություն տայի, սակայն հիվանդացա, ահա, հարցրեք քրոջս...― Cher prinse, nous devons etre amis meme par droit de naissance...[123]
Եվ այդ սանձակոտոր երիտասարդը համարձակվեց նույնիսկ մի թևով գրկել իմ ուսը, ինչը արդեն չափը կորցնելու գագաթնակետն էր։ Հետ քաշվեցի և, որքան էլ որ շշմած էի, այնուամենայնիվ, վճռեցի շտապ հեռանալ առանց որևէ բան ասելու։ Մտնելով իմ սենյակը նստեցի մահճակալին հուզախռով ու մտամոլոր։ Այդ երկերեսանությունը խեղդում էր ինձ, բայց հո չէի՞ կարող ուղղակի հնձել ու ոչնչացնել Աննա Անդրեևնային։ Հանկարծ զգացի, որ նա էլ է թանկ ինձ համար, և իր վիճակն էլ է ահավոր։
III
Սպասածիս պես՝ ինքը եկավ մոտս, մենակ թողնելով իշխանին ու եղբորը, որ սկսել էր պատմել բարձրաշխարհիկ թարմագույն ու նորագույն ասեկոսեներ, որով արդեն գրավել ու զվարճացրել էր տպավորվող ծերուկին։ Մահճակալից ելա լուռումունջ՝ Աննա Անդրեևնային նայելով հարցական հայացքով։
― Արկադի Մակարովիչ, ես ձեզ ասացի ամեն բան,― սկսեց ուղղակի,― մեր ճակատագիրը ձեր ձեռքում է։
― Բայց չէ՞ որ ես էլ նախազգուշացրել էի, որ չես կարող... Ամենասուրբ պարտւսվորություններս խանգարում են, որ կատարեմ այնպիսի քայլ, ինչի վրա հույս եք դրել։
― Այո՞։ Դա՞ է ձեր պատասխանը։ Թող որ ես կործանվեմ, իսկ ծերունի՞ն։ Չէ որ նա խելքը կթռցնի մինչև երեկո, ի՞նչ շահ ունեք դրանից։
― Ո՛չ, նա խելքը կթռցնի միայն այն դեպքում, եթե ցույց տամ իր դստեր նամակը, որում վերջինս խորհրդակցում է իրավագետի հետ, թե ի՞նչ հնարքով խելագար հայտարարի հորը,― գոչեցի տենդագին։― Ահա, թե ինչին չի դիմանա ծեր մարդը։ Իմացած եղեք, որ նա արդեն ասել է ինձ, թե չի հավատում այդպիսի նամակի գոյության։
Փոքր-ինչ բստրեցի, թե ինչ էր ասել իշխանը, բայց դա անհրաժեշտ էր։
― Արդեն ասե՞լ է։ Այդպե ս էլ կարծում էի։ Այդ դեպքում կորած եմ, մինչ այդ նա լալագին աղաչում էր, որ տուն տանենք իրեն։
― Հայտնեք ինձ, թե ո՞րն է ձեր ծրագրի էությունը,― հարցրեցի պահանջկոտ։
Նա կարմրեց, այսպես ասած խոցված ինքնասիրությունից, բայց հաղթահարեց հուզմունքը.
― Եթե նրա դստեր նամակը մեզ մոտ լինի, մենք կարդարանանք հասարակության աչքին, անմիջապես մարդ կուղարկեմ իշխան Վ-ի և Բորիս Միխայլովիչ Պելիշչևի մոտ, որ իր մանկության ընկերներն են, երկուսն էլ հեղինակավոր և ազդեցիկ անձնավորություն են հասարակության մեջ, և գիտեմ, որ դեռևս երկու տարի առաջ վրդովմունքով են վերաբերվել նրա անողոք ու ագահ դստեր որոշ արարքներին։ Իմ խնդրանքով նրանք, անշուշտ, կհաշտեցնեն հորն ու աղջկան և կպնդեմ, որ այդպես վարվեն, և չէ՞ որ դրանով իրավիճակը կփոխվի լիովին։ Դրանից բացի այդ դեպքում իմ ազգական Ֆանարիոտովները ևս, ինչպես սպասում եմ, իմ իրավունքները պաշտպանելու վճռականություն կցուցաբերեն։ Բայց ինձ համար առաջնայինը իշխանի երջանկությունն է, թող հասկանա վերջապես ու գնահատի, թե ո՞վ է իսկապես նվիրված իրեն։ Արկադի Մակարովիչ, ինչ խոսք, ամենից ավելի հույս ունեմ ձեր ազդեցության վրա, դուք շատ եք սիրում նրան... Եվ հետո, ուրիշ էլ ո՞վ է նրան սիրում բացի երկուսիցս։ Վերջին օրերի ընթացքում իշխանը շարունակ ձեր մասին էր խոսում, կարոտում էր ձեզ... դուք նրա «երիտասարդ բարեկամն» եք... Ինքնին հասկանալի է, որ դրանից հետո իմ երախտագիտությունը ձեր հանդեպ սահման չի ունենա...
Դա արդեն ինձ պարգևատրելու խոստում էր, միգուցե փողով։
Կտրուկ ընդհատեցի.
― Ինչ էլ որ ասեք, չեմ կարող,― ասացի, երեսին նայելով անսասան վճռականություն արտահայտող հայացքով,― կարող եմ փոխհատուցել ձեզ սոսկ նույնպիսի անկեղծությամբ և բացատրել իմ վերջնական վճիռը, ամենակարճ ժամկետում այդ ճակատագրական նամակը առձեռն կհանձնեմ Կատերինա Նիկոլաևնային, բայց այն նպատակով, որ պատահարների այս ամբողջ խառնիճաղանջից խառնակչություն չսարքի և նախապես խոսք տա, որ չի խաթարելու ձեր երջանկությունը։ Ահա այն ամենը, ինչ ի վիճակի եմ անելու։
― Անկարելի է,― մրմնջաց ամբողջովին կարմրելով։ Զրուցակցուհիս զայրացած էր լոկ այն մտքից, որ պիտի հույսը դնի Կատերինա Նիկոլաևնայի խղճահարվելու վրա։
― Ես չե մ փոխի իմ վճիռը, Աննա Անդրեևնա։
― Միգուցե փոխեք։
― Դիմեք Լամբերտին։
― Դուք չգիտեք, Արկադի Մակարովիչ, չգիտեք, թե ինչպիսի դժբախտություններ կարող են ծագել ձեր համառությունից,― ասաց խիստ ու անողոք։
― Դա անկասկած է, որ դժբախտություններ կծագեն... գլուխս պտտվում է։ Բա՛վ է, ինչքան գլուխ դրեցի ձեզ հետ, վճռել եմ ու վերջ։ Միայն թե, ի սեր Աստծո, խնդրում եմ՝ ձեր եղբորը չբերեք ինձ մոտ։
― Բայց նա ցանկանում է շտկել...
― Շտկելու բան չկա, կարիք չունեմ, չեմ ուզում, չե՜մ ուզում,― գոչում էի գլուխս բռնած։ (Օ՛հ, երևի այդ ժամանակ շատ մեծամտորեն վարվեցի Աննա Անդրեևնայի հետ)։― Սակայն ասացեք, որտե՞ղ է գիշերելու իշխանն այսօր։ Մի՞թե այստեղ։
― Գիշերելու է այստեղ, ձեզ մոտ և ձեզ հետ։
― Մինչև իրիկուն ես կտեղափոխվեմ ուրիշ բնակարան։
Եվ այդ անողոք հայտարարությունից հետո վերցրի գլխարկս ու սկսեցի հագնել մուշտակս։ Աննա Անդրեևնան դիտում էր լուռ ու խստահայաց։ Ես խղճում էի նրան, օհ, խղճում էի այդ հպարտ աղջկան։ Բայց դուրս վազեցի՝ չասելով նրան ոչ մի հուսադրող խոսք։
IV
Կջանամ կրճատել։ Վճիռս անփոփոխ էր և գնացի ուղիղ Տատյանա Պավլովնայի մոտ։ Ավաղ, մեծ դժբախտություն կկանխվեր, եթե այդ ժամանակ տանը գտնեի նրան, հակառակի պես ձախորդությունն այդ օրը առանձնահատուկ համառությամբ էր հետապնդում ինձ։ Ինչ խոսք, մորս բնակարանն էլ մտա՝ նախևառաջ խեղճին այցելած լինելու համար միայն, երկրորդ հերթին՝ հուսալով, թե այնտեղ կհանդիպեմ Տատյանա Պավլովնային, բայց նա այնտեղ էլ չէր, այնտեղից հենց նոր էր գնացել, իսկ մայրս հիվանդ պառկած էր, և մոտը միայն Լիզան էր մնացել։ Լիզան խնդրեց, որ չմտնեմ մորս սենյակը և չարթնացնեմ նրան. «Ամբողջ գիշերը չի քնել, տանջվել է։ Փառք Աստծո, որ գոնե հիմա քնեց»։ Գրկեցի Լիզային և համառոտակի ասացի այն մասին, թե ինչ ահավոր ու ճակատագրական վճիռ եմ ընդունել և այժմ ի կատար կածեմ դա։ Լսեց առանց էական ուշադրության, ինչպես որ լսում են սովորական բարբաջանքը։ Օ՛հ, մերոնք այդ ժամանակ արդեն սովոր էին իմ «վերջնական վճիռներին» և դրանց փոքրոգի փոփոխմանը։ Բայց այժմ... այժմ բանն ուրիշ է։ Ինչևէ, մտա ջրանցքի վրայի գինետունը և նստեցի, որ ժամանակն անցնի ու հետո հաստատ կարողանամ տանը բռնացնել Տատյանա Պավլովնային։ Ի դեպ, բացատրեմ, թե ինչու էի հանկարծ զգացել այդ կնոջ կարիքը։ Բանն այն է, որ ուզում էի անհապաղ նրան ուղարկել Կատերինա Նիկոլաևնայի մոտ, որպեսզի վերջինս գար Տատյանա Պավլովնայի բնակարանը և այնտեղ, տանտիրուհուս ներկայությամբ, վերադարձնեի փաստաթուղթը՝ մեկընդմիշտ պարզաբանելով ամեն բան։ Մի խոսքով, ցանկանում էի լոկ պատշաճ կերպով արդարացնել ինձ։ Սույն հարցը լուծելուց հետո, պիտի անպայման ու հաստատակամորեն որոշ բան ասեմ նաև Աննա Անդրեևնայի վերաբերյալ և, եթե հնարավոր լինի, վերցնեմ Կատերինա Նիկոլաևնային ու Տատյանա Պավլովնային (որպես վկայի) և տանեմ իմ կացարանը, այսինքն իշխանի մոտ, թշնամացած կանանց հաշտեցնեմ այնտեղ և դրանով հարություն պարգևեմ ծերունուն և... և... մի խոսքով... համենայն դեպս, այդ խառնաշփոթի պահին, հենց նույն օրը բոլորին երջանկացնեմ այնպես, որ մնային միայն Վերսիլովն ու մայրս։ Չէի կարող կասկածել բռնածս գործի հաջողությանը, նամակը վերադարձնելու համար շնորհապարտ Կատերինա Նիկոլաևնան, ումից ոչինչ չէի խնդրի լավությանս դիմաց, չէր կարողանա մերժել իմ նոր խնդրանքը (մորս և Վերսիլովի միությունը չխաթարելու առումով)։ Ավաղ, շարունակում էի երևակայել, թե Փաստաթղթի տերն ու տնօրենն եմ։ Օհ, ի՜նչ հիմար ու նվաստ վիճակում էի գտնվում չիմանալով այդ մասին։
Մթնշաղն արդեն թանձրանում էր, ժամը չորսը կլիներ, երբ նորից գնացի Տատյանա Պավլովնայի բնակատեղին։ Մարյան կոպտորեն ասաց, թե՝ չի եկել։ Այժմ շատ լավ հիշում եմ Մարյայի խեթ հայացքը, այն ժամանակ, բնականաբար, չէի կարողանում որևէ բան գլխի ընկնել։ Տատյանա Պավլովնայի բնակարանից վրդովված ու վհատված ելնելիս, երբ իջնում էի սանդուղքով, հակառակի պես հանկարծ մի ուրիշ միտք խցկվեց գլուխս, հիշեցի խեղճ իշխանին, ով դրանից առաջ գիրկն էր բաց արել իմ դեմ, և ցավագնորեն նախատեցի ինձ, որ լքել էի ծերունուն երևի թե զուտ նեղսրտուքիս պատճառով։ Անհանգստությամբ էի պատկերացնում, որ նրանց մոտ կարող էր նույնիսկ շատ վատ բան պատահել իմ բացակայության ընթացքում, և շտապեցի այնտեղ։
Դրանից առաջ իմ սենյակից վրդովմունքով հեռացած Աննա Անդրեևնան դեռևս չէր կորցրել ոգու արիությունը։ Հարկ եմ համարում հայտնել, որ նա դեռևս առավոտյան էր մարդ ուղարկել Լամբերտի մոտ, հետո նորից էր ուղարկել, և քանի որ Լամբերտն այդպես էլ չէր հայտնվել իր կացարանում, ապա ի վերջո որոնումների էր ուղարկել իր եղբորը։ Տեսնելով իմ ընդդիմությունը, խեղճը հույսի վերջին թելը կապել էր Լամբերտի և ինձ վրա վերջինիս ունեցած կարծեցյալ ազդեցության հետ։ Նա անհամբերությամբ էր սպասում Լամբերտին և ապշում, որ իրենից ձեռ չքաշող, շարունակ շուրջը պտտվող այդ մարդը հանկարծ վերջնականապես լքել է ու անհետացել։ Ավաղ, Աննա Անդրեևնայի մտքով իսկ չէր անցնի, որ փաստաթղթի միակ տնօրինողը դարձած Լամբերտը միանգամայն ուրիշ վճիռ է ընդունել, և, ինչ խոսք, այդ պատճառով է անհետացել ու թաքնվել։ Այսպիսով, աճող տագնապից հանգիստը կորցրած Աննա Անդրեևնան անկարող էր զբաղեցնել ծերունուն, իսկ այդ ընթացքում վերջինիս տագնապն աճել էր սպառնալի չափով։ Ծերունին վախվորած ու տարօրինակ հարցեր էր տալիս, սկսել էր նույնիսկ կասկածանքով նայել իր հարսնացուին ու մի քանի անգամ էլ թնկթնկացել էր։ Երիտասարդ Վերսիլովը երկար չէր մնացել նրա մոտ։ Նրա հեռանալուց հետո Աննա Անդրեևնան վերջապես ներս էր բերել Պյոտր Իպպոլիտովիչին, որի վրա մեծ հույս ուներ, բայց այդ մարդը բոլորովին դուր չէր եկել ծերունուն, նույնիսկ նրա զզվանքն էր հարուցել։ Առհասարակ իշխանն սկսել էր ավելի ու ավելի ուժգնացող անվստահությամբ ու կասկածանքով նայել այդ մարդուն։ Իսկ տանտերը, ասես դիտավորյալ, նորից էր սկսել գլուխ տանել ոգեկոչության և ինչ-որ աճպարարությունների մասին բարբաջելով, որոնք իբր թե իր աչքով էր տեսել հատուկ ներկայացումների ընթացքում, զորօրինակ թե ինչպես էր մի աճպարար ամբողջ հասարակության աչքի առաջ կտրում մարդկանց գլուխները, այնպես որ արյունը հոսում էր, ու բոլորն էլ տեսնում էին այդ բանը, իսկ հետո կտրած գլուխները նորից դնում էր վզերի վրա ու կպցնում ամենքի աչքի առաջ և, իբր թե, այդ ամենը տեղի է ունեցել հիսունինը թվականին։ Իշխանն այնպես էր վախեցել ու դրա հետ միաժամանակ, չգիտես ինչու, այնպես էր զայրացել, որ Աննա Անդրեևնան ստիպված էր եղել անհապաղ հեռացնել պատմողին։ Բարեբախտաբար, այդ պահին տեղ էր հասել ճաշը, որ հատուկ նպատակով պատրաստված էր մոտակայքում (Լամբերտի և Ալֆոնսինկայի պատվերով) դեգերող մի հրաշալի ֆրանսիացի խոհարարի մոտ, որ ապրում էր առանց մշտական գործատեղի և տեղ էր ո-րոնում որևէ արիստոկրատի տան մեջ կամ որևէ ակումբում։ Շամպայնով զարդարված ճաշկերույթն անչափ ուրախացրեց ծերունուն. շատ ուտում էր ու շատ էլ կատակում։ Ճաշելուց հետո, ինչ խոսք, լխկեց և ուզեց քնել և քանի որ ճաշելուց հետո միշտ էլ քնում էր, ապա Աննա Անդրեևնան այս անգամ ևս վաղօրոք նախապատրաստել էր նրա անկողինը։ Քուն մտնելիս նույնպես նա շարունակ համբուրել էր Աննա Անդրեևնայի ձեռները, ասել, թե հարսնացուն իր դրախտն է, հույսը, հուրի փերին, «ոսկե ծաղիկը», մի խոսքով, խորացել ամենաարևելյան արտահայտությունների մեջ։ Ի վերջո, քուն էր մտել, և հենց այդ պահին էլ վերադարձա կացարանս։
Աննա Անդրեևնան շտապ մտավ ինձ մոտ, ափերն իրար հպեց իմ առջև (աղոթողի պես) և ասաց. «Արդեն ոչ թե ինձ, այլ իշխանի համար եմ աղաչում, որ չհեռանաք, և երբ իշխանն արթնանա, մտնեք իր մոտ։ Առանց ձեզ նա կկործանվի, նյարդային հարված կստանա, վախենամ մինչև գիշերն էլ չդիմանա...»։ Ավելացրեց նաև, որ ինքը բացակայելու կարիք ունի «միգուցե նույնիսկ երկու ժամով, կնշանակի ձեր հույսին եմ թողնում իշխանին»։ Ջերմորեն խոստացա, որ կմնամ մինչև իրիկուն, և երբ իշխանն արթնանա, ամեն ջանք կգործադրեմ իրեն զբաղեցնելու համար։
― Իսկ ես իմ պա րտքը կկատարեմ,― եզրափակեց եռանդուն։ Եվ գնաց։ Առաջ ընկնելով, ավելացնեմ՝ գնաց, որ անձամբ որոնի Լամբերտին, նա էր իր հույսի վերջին թելը, որոնելիս նաև այցելել էր եղբորն ու Ֆանարիոտով ազգականներին, հասկանալի է, թե ինչպիսի հոգեկան վիճակում կլիներ վերադառնալիս։
Իշխանն արթնացավ նրա գնալուց մեկ ժամ անց։ Պատի հետևից լսեցի նրա տնքոցը և իսկույն շտապեցի մոտը, նստած էր մահճակալին խալաթը հագին, ինքն իր ծերությունից, միակ լամպի աղոտ լույսից և օտար սենյակից այնպես զարհուրած, որ մտնելուս պես ցնցվեց, վեր թռավ ու ճչաց։ Նետվեցի իր մոտ, և երբ տեսավ, որ մտնողը ես եմ, սկսեց գիրկն առնել ինձ արտասուք հեղելով։
― Իսկ ինձ ասացին, թե տեղափոխվել ես ուրիշ բնակարան, վախեցել ես ու փախել։
― Ո՞վ կարող էր ասել այդ բանը։
― Ո՞վ կարող էր։ Գիտե՞ս, միգուցե ինքս եմ հորինել, գուցեև մեկնումեկն է ասել։ Պատկերացրու երազ էի տեսնում հենց նոր, ներս է գալիս մի մորուքավոր ծերունի ջարդած, երկու կտոր արած սրբապատկերը ձեռքին ու հանկարծ ասում է.«Քո կյանքն էլ է ջարդվելու այսպես»։
― Ահ, Աստված իմ, գուցե լսե՞լ եք մեկնումեկից, որ երեկ Վերսիլովը սրբապատկեր է ջարդել։
― Ճիշտ է, չէ՞։ Լսել եմ, լսել։ Սրանից առաջ էր ասել Նաստասյա Եգորովնան, դեռևս առավոտյան, երբ այստեղ էր տեղափոխում իմ ճամպրուկն ու շնիկը։
― Հենց դրա ազդեցության տակ եք երազ տեսել քիչ առաջ։
― Դա նշանակություն չունի։ Եվ պատկերացրու՝ այդ ծերունին շարունակ սպառնում էր ինձ մատը թափ տալով վրաս։ Իսկ Աննա Անդրեևնան որտե՞ղ է։
― Շուտով կվերադառնա։
― Որտեղի՞ց։ Նա՞ էլ է հեռացել,― գոչեց ցավագին։
― Չի հեռացել, շուտով այստեղ կլինի և խնդրեց, որ նստեմ ձեզ մոտ մինչև իր գալը։
― Oui, կլինի։ Եվ այդպես էլ մեր Անդրեյ Պետրովիչը թռցրել է խելքը, այն էլ «շատ անսպասելիորեն ու շատ ճարպկորեն»։ Ես միշտ նախազգուշացնում էի նրան, որ իր վերջը վատ կլինի։ Կա՛ց, բարեկամս...
Հանկարծ բռնեց սերթուկիս փեշից և իր կողմը քաշեց ինձ։
― Քիչ առաջ տանտերը,― սկսեց շշուկով,― հանկարծ լուսանկարներ բերեց, կանանց այլանդակ լուսանկարներ, բոլորը մերկ, արևելյան զանազան կեցվածքներով ու դրանք հանկարծ ցույց տվեց ինձ մի ապակու միջով... Գիտե՞ս ինչ, ստիպված էի գովաբանել, մի կերպ հաղթահարելով զզվանքս, բայց այդպիսի բաներ իսկապես որ եղել են, այն թշվառի մոտ բերում էին դուրս ընկած կանանց, որպեսզի հետո ավելի հեշտությամբ հարբեցնեին նրան...
― Դարձյալ ֆոն Զոնի մասին եք խոսում։ Բա՛վ է, իշխան։ Այս տան տերը տխմար է և ուրիշ ոչինչ։
― Տխմար է ու վերջ, C’est mon opinion![124] Բարեկամս, եթե կարող ես, փրկիր ինձ այս տեղից,― հանկարծ ափերն իրար հպեց իմ առջև։
― Ամեն բան կանեմ, իշխան, ինչ որ կարող եմ։ Լիովին ձեր տրամադրության տակ եմ, համբերություն, սիրելի իշխան, միգուցե ամեն բան կարգավորեմ։
― N’est-ce pas? Կվերցնենք ու կփախչենք, իսկ ճամպրուկը կթողնենք աչքներին թոզ փչելու համար, այնպես որ կկարծեն, թե վերադառնալու ենք։
― Ո՞ւր փախչենք։ Իսկ Աննա Անդրեևնա՞ն։
― Ոչ, ոչ, Աննա Անդրեևնայի հետ միասին...Օհ, mon cher, գլխումս խառնաշփոթ է։ Կաց, ահա այդ ճամփորդական պայուսակում, աջ կողմում Կատյայի դիմանկարն է, երեկ եմ դրել ծածուկ, որ Աննա Անդրեևնան ու մեկ էլ այդ Նաստասյա Եգորովնան չտեսնեն, հանիր, ի սեր Աստծո, շուտ արա, զգու՜յշ, տես որ հանկարծ չբռնացնեն... Իսկ չի՞ կարելի, արդյոք, դուռը փակել կեռիկով։
Ճամփորդական պայուսակում իրոք որ գտա Կատերինա Նիկոլաևնայի լուսանկարչական դիմանկարը ձվաձև շրջանակի մեջ։ Իշխանը վերցրեց, մոտեցրեց լույսին, և հանկարծ արտասուք հոսեց դեղնած, նիհարուկ այտերով։
― C’est un ange, c’est un ange du ciel![125],― բացականչեց նա։― Ամբողջ կյանքումս մեղավոր եմ եղել իր առջև... և ահա, այժմ նույնպես։ Cher enfant, չեմ հավատում ոչ մի բանի, ոչ մի։ Ասա ինձ, բարեկամս մի՞թե կարելի է պատկերացնել, թե ուզում են գժանոց խցկել ինձ։ Ji dis des choses charmantes et tout le monde rit...[126] ու մեկ էլ հանկարծ գժանոց հենց այդ նույն մարդուն ինձ։
― Այդպիսի մտադրություն չի եղել,― գոռացի։― Դա սխալմունք է։ Ինձ ծանոթ են ձեր դստեր զգացմունքները։
― Դու նույնպե՞ս ծանոթ ես իր զգացմունքներին։ Լավ, ուրեմն, հրաշալի է։ Բարեկամս, դու հարությու՜ն տվեցիր ինձ։ Հապա ինչո՞ւ էին ականջս լցնում՝ քո մասին չարախոսելով։ Բարեկամս, կանչիր Կատյային և, թող նրանք երկուսով իրար համբուրեն իմ ներկայությամբ, և ես նրանց տանեմ տուն, իսկ այս տանտիրոջը կվռնդե՜նք։
Ոտքի ելավ, ափերը հպեց իրար և ծնկի եկավ իմ դեմ։
― Cher,― շշնջաց արդեն խելացնոր սարսափով, ոտից գլուխ դողալով տերևի պես,― բարեկամս, ասա ինձ ամբողջ ճշմարտությունը, այսուհետև ո՞ւր են խցկելու ինձ։
― Աստված իմ,― գոռացի, ոտքի հանելով նրան ու նստեցնելով մահճակալին,― ախր դուք նույնիսկ ի՜նձ չեք հավատում, կարծում եք, թե ե՞ս էլ եմ մասնակցում դավադրությանը։ Ախր ես թույլ չեմ տա ոչ մեկին, որ այստեղ մատով իսկ դիպչեն ձեզ։
― C’est ça, թույլ չտա՛ս,― կերկերաց պինդ բռնելով արմունկներս և շարունակելով դողալ։― Չտաս ինձ ոչ մեկի ձեռքը և ոչ մի դեպքում սուտ սրտահովարանք չանես ինձ... քանի որ... մի՞թե ինձ կտեղափոխեն այստեղից։ Լսիր այդ տանտերը՝ Իպպոլիտը կամ ինչպե՞ս է անունը... հո բժիշկ չէ՞։
― Ի՞նչ բժիշկ։
― Սա... այս տեղը, այս սենյակը հո գժանոց չէ՞։
Հենց այդ պահին էլ հանկարծ բացվեց դուռը, և մտավ Աննա Անդրեևնան։ Հնարավոր է, որ ականջ էր դրել դռան հետևից և, այլևս չհամբերելով, բաց արել անչափ անսպասելիորեն, և իշխանը, որ ցնցվում էր ամեն մի շրշյունից, ճչաց ու բարձին նետվեց երեսնիվայր։ Ի վերջո ջղացնցման նման մի բան կատարվեց հետը, որն ավարտվեց արցունք հեղելով։
― Ահա՝ ձեր բռնած գործի հետևանքը,― նետեցի ատամներիս արանքից, մատնացույց անելով ծերունուն։
― Ոչ, դա ձեր բռնած գործի հետևանքն է,― կտրուկ բարձրացրեց ձայնը։― Արկադի Մակարովիչ, վերջին անգամ եմ դիմում ձեզ, ուզո՞ւմ եք բացահայտել անպաշտպան ծերունու դեմ լարված դժոխային դավադրությունը և զոհել ձեր «խելահեղ ու մանկամիտ սիրային անուրջները», որպեսզի փրկեք ձեր հարազատ քրոջը։
― Բոլորիդ էլ կփրկեմ, բայց այնպես, ինչպես սրանից առաջ էի ասում ձեզ։ Նորից պիտի վազեմ մի տեղ, գուցե մի ժամ հետո այստեղ գա նաև Կատերինա Նիկոլաևնան։ Բոլորիդ կհաշտեցնեմ, և բոլորդ էլ երջանիկ կլինեք,― գոչեցի համարյա ոգեշնչումով։
― Բեր նրան, այստեղ բեր,― թպրտաց իշխանը։― Տարեք ինձ նրա մոտ, Կատյայի՜ն եմ ուզում, ուզում եմ տեսնե՜լ Կատյային և օրհնե՜լ նրան,― գոչում էր՝ թևերը կարկառած և անկողնուց պոկվելու պոռթկումով։
― Տեսնո՞ւմ եք,― դիմեցի Աննա Անդրեևնային, նրա ուշադրությունը հրավիրելով ծերունու վրա,― լսո՞ւմ եք, թե ինչ է ասում, այսուհետև այլևս ոչ մի «փաստաթուղթ» չի օգնի ձեզ։
― Տեսնում եմ, սակայն փաստաթուղթը դեռևս կարող է օգնել, որ արդարանամ հասարակության առջև, մինչդեռ այժմ պախարակված եմ։ Բավական է, իմ խիղճը մաքուր է։ Ինձ լքել են բոլորը, նույնիսկ՝ հարազատ եղբայրս, որ վախեցավ ձախողվելուց... Բայց ես կկատարեմ իմ պարտքը և կմնամ այս դժբախտի մոտ՝ որպես դայա՜կ, որպես հիվանդապահուհի՜, աղախի՜ն։
Այլևս չէի կարող ժամանակ կորցնել և դուրս վազեցի։
― Կվերադառնամ մեկ ժամ անց և կվերադառնամ ո՛չ մենակ,― գոռացի շեմի վրայից։
Գլուխ տասներկուերորդ
I
Վերջապես բռնացրի Տատյանա Պավլովնային։ Միանգամից շարադրեցի ամեն բան և փաստաթղթի, և մնացյալ բաների մասին՝ ընդհուպ մինչև նվազագույն մանրուքը, թե ի՜նչ էր կատարվում այդ պահին մեր զբաղեցրած բնակարանում։ Թեև ինքն էլ էր շատ լավ հասկանում այդ իրարանցումը, սակայն շարադրանքս, կարծես, տասը րոպե ժամանակ խլեց։ Միայն ես էի խոսում, ասում ամբողջ ճշմարտությունը և չէի ամաչում։ Նա լուռումունջ նստած էր իր աթոռին՝ ձեռագործի շյուղի նման ձիգ, շուրթերը սեղմած, աչքերը չկտրելով երեսիցս և լսելով լարված։ Բայց երբ ավարտեցի, հանկարծ այնպիսի թափով վեր թռավ տեղից, որ ես էլ վեր թռա։
― Ախ, փսլնքո'տ։ Ուրեմն, այդ նամակն իսկապես գրպանումդ է եղել, և գրպանիդ բերանն էլ անխիղճ Մարյա Իվանովնա՜ն է կարած եղել։ Ախ, անկարգ սրիկա, ուրեմն սրտեր գրավելո՞ւ, բարձրաշխարհիկ հասարակությունը քեզ ենթարկելո՞ւ, ապօրինի զավակ լինելուդ վրեժը Սատանա Իվանովիչից լուծելո՞ւ համար էիր այստեղ գալիս Պետերբուրգից։
― Տատյանա Պավլովնա՜,― գոռացի ես,― չհամարձակվեք անպատվել։ Միգուցե ինքնե՞րդ եք սկզբից ևեթ անպատվելով ու նախատելով պատճառ դարձել, որ սիրտս դաժանացել է։ Այո, ես ապօրինի որդի եմ և գուցե իսկապես ուզում էի վրեժ լուծել դրա համար գուցեև ինչ-որ մի Սատանա Իվանովիչից, քանի որ սատանան անգամ այս դեպքում չի գտնի իսկական մեղավորին, բայց վերհիշեք այն, որ ես հրաժարվեցի համագործակցել իսկական սրիկաների հետ և հաղթահարեցի իմ կրքերը։ Ես այդ փաստաթուղթը լուռումունջ կդնեմ իր առջև և կհեռանամ՝ չսպասելով նույնիսկ նրա որևէ խոսքին, ինքներդ վկա կլինեք դրան։
― Տուր, հենց հիմա սեղանին դիր նամակը։ Վայ թե խաբո՞ւմ ես։
― Գրպանումս է, գրպանիս բերանն էլ կարված, Մարյա Իվանովնան է կարել իր ձեռքով, իսկ Պետերբուրգ գալուցս հետո, երբ կարեցին այս սերթուկս, իմ ձեռքով եմ հանել հնի գրպանից, դրել նորի գրպանը և իմ ձեռով կարել, ահա, այստեղ է, չեմ խաբում, կարող եք շոշափել։
― Հանի՛ր, տուր այստեղ,― ձայնը գլուխն էր գցել Տատյանա Պավլովնան։
― Ոչ մի դեպքում֊ս, կրկնում եմ՝ կդնեմ Կատերինա Նիկոլաևնայի առջև ու կհեռանամ, չսպասելով անգամ մի բառի, սակայն հարկավոր է, որ նա տեսնի իր աչքով և իմանա, որ այդ ես ինքս եմ կամովին, առանց ստիպելու և առանց պարգևի սպասելու, հանձնում նամակը։
― Նորի՞ց ես ուզում աչքը մտնել։ Սիրահարված ես, լակոտ։
― Ինչքան ուզում եք, աղտեղություն դուրս տվեք, թող թեկուզ վաստակած լինեմ այդպիսի նախատինք, մեկ է, չեմ նեղանա։ Օ՜հ, թող չնչին մանչուկ թվամ իր աչքին, ով դարանակալել է ու դավ նյութել, բայց միաժամանակ թող հասկանա, որ ես հաղթահարել եմ ինքս ինձ և իր երջանկությունը վե՛ր դասել ամեն բանից։ Ոչի՜նչ, Տատյանա Պավլովնա, ոչինչ։ Թող որ սա ասպարեզ մտնելու առաջին քայլս լինի, այնուամենայնիվ, լավ, ազնվաբարո վերջ ունեցավ այդ քայլը։ Հետո ի՜նչ, որ սիրել եմ նրան,― շարունակում էի ոգեշնչված ու աչքերս փայլեցնելով,― չեմ ամաչում դրա համար, մայրս երկնային հրեշտակ է, իսկ Կատերինա Նիկոլաևնան՝ երկրային թագուհի։ Վերսիլովը կվերադառնա մորս մոտ, իսկ ես մորիցս ամաչելու պատճառ չունեմ, չէ՞ որ լսում էի, թե Վերսիլովի հետ ինչի՝ մասին էր խոսում այն ժամանակ, երբ կանգնած էի վարագույրի հետևում։ Օ՛հ, երեքս էլ «կրակն ենք ընկել միևնույն խելահեղության ձեռքը»։ Դա Անդրեյ Պետրովիչի խոսքն է։ Համ էլ գիտե՞ք, որ այստեղ խելահեղներս երեքից շատ ենք։ Վիզս կտրել կտամ, եթե դուք չորրորդը չեք։ Ուզո՞ւմ եք ասեմ, վիզս կտրել կտամ, եթե համոզված չլինեմ, որ դուք ինքներդ էլ ամբողջ կյանքում սիրահարված եք եղել Անդրեյ Պետրովիչին, գուցեև այժմ էլ եք շարունակում...
Կրկնում եմ՝ ոգեշնչված էի ու ողողված ինչ-որ երջանկության զգացումով, բայց չհասցրի ավարտել ասելիքս, Տատյանա Պավլովնան հանկարծ ինչ-որ գերբնական արագությամբ բռնեց մազերս և երկու անգամ դեպի ցած ճոճեց ինծ... հետո հանկարծ բաց թողեց, քաշվեց մի կողմ, դեմքը շրջեց դեպի անկյունը և երեսը ծածկեց թաշկինակով։
― Լակո՛տ։ Այլևս չհամարձակվես նման բան ասել,― մրմնջում էր՝ արտասվելով։
Դա այնպես անսպասելի էր, որ մնացել էի շշմած։ Կանգնել ու նայում էի նրան, չիմանալով հետագա անելիքս։
― Թո՛ւհ, հիմա՛ր։ Ե՛կ մոտս, համբուրի՛ր անխելքիս,― կերկերում էր՝ լալով ու ծիծաղելով,― և չհամարձակվես, այլևս չհամարձակվես կրկնել ինձ մոտ... Իսկ ես սիրում եմ և ամբողջ կյանքումս սիրել եմ... քեզ նման հիմարին...
Համբուրեցի։ Միջանկյալ ասեմ՝ դրանից հետո մինչև այժմ բարեկամացել ենք ես ու Տատյանա Պավլովնան։
― Ա՛խ, հա՜։ Այս ի՜նչ եմ անում,― գոչեց հանկարծ, ապտակելով իր ճակատին,― ի՜նչ ես ասում, ծեր իշխանը ձեր բնակարանո՞ւմ է։ Մի՞թե ճիշտ է։
― Հավատացեք։
― Ախ, Աստվա՜ծ իմ։ Օհ, սիրտս խառնում է,― մոլորվածի պես սկսեց պտտվել սենյակով մեկ։― Եվ նրանք այնտեղ տեր ու տնօրեն են նրա գլխին։ Համա թե Աննա Անդրեևնա է, հա՜։ Համա թե մենակյացուհի է, հա՜։ Իսկ այն մյո՞ւսը այն Միլիտրիսա՞ն, ոչ մի բանի տեղյակ չէ՞։
― Ի՞նչ Միլիտրիսա։
― Ասածդ երկրային թագուհին՝ կատարելատիպը։ Վայ, հապա ի՞նչ ենք անելու հիմա։
― Տատյանա Պավլովնա,― գոռացի սթափվելով,― անմտություն էինք բարբաջում, իսկ գլխավորը մոռացե՜լ էինք, եկել եմ Կատերինա Նիկոլաևնային տանելու, և բոլորը ինձ են սպասում այնտեղ։
Եվ բացատրեցի, որ փաստաթուղթը կտամ լոկ այն պայմանով, եթե Կատերինա Նիկոլաևնան խոստանա, որ կհաշտվի Աննա Անդրեևնայի հետ և համաձայն կլինի նրա պսակվելուն...
― Հրաշալի՜ է,― ընդհատեց Տատյանա Պավլովնան,― ինքս էլ եմ նույն բանը հարյուր անգամ կրկնել իր մոտ։ Չէ՞ որ ծերունին չի ապրի մինչև պսակվելը, մեկ է որ չի լինելու այդ պսակադրությունը, իսկ եթե կտակով Աննային նույնպես բաժին հանի, ապա այդ բաժինը ևս գրանցված ու թողնված կլինի...
― Մի՞թե Կատերինա Նիկոլաևնայի համար լոկ փողն է ափսոս։
― Ո՛չ, նա միշտ էլ վախենում էր, թե այդ փաստաթուղթը Աննայի մոտ է, ես նույնպես։ Դրա համար էլ մենք հսկում էինք Աննային, չէ՞ որ դուստրը չէր ուզում ցնցել ծերունի հորը, մինչդեռ գերմանացի Բյորինգի աչքը փողի վրա էր։
― Եվ դրանից հետո այդ դուստրը կարող է ամուսնանա՞լ Բյորինգի հետ։
― Ի՜նչ կարող ես անել անխելք կնոջ հետ, ասված է՝ անխելք եղել է, անխելք էլ կմնա մինչև վերջ։ Հույս ունի, թե գերմանացին իր նման կնոջը հանգիստ կպահի՝ ուրիշ տղամարդկանց համեմատ. «Չէ՞ որ պիտի ամուսնանամ մեկնումեկի հետ,― ասում է։― Մինչդեռ իր հետ առավել հանգիստ կլինեմ», շա՜տ լավ, դեռ կտեսնե՜նք, թե ոնց է լինելու հանգիստ։ Հետո գլխին կտա, բայց արդեն ուշ կլինի։
― Հապա ինչո՞ւ եք թույլ տալիս։ Չէ՞ որ սիրում եք իրեն, չէ՞ որ երեսին եք ասել, թե սիրահարված եք իրեն՝ Կատյային։
― Սիրահարված եմ, համ էլ նրան ավելի եմ սիրում, քան թե բոլորիդ միասին վերցրած, բայց դա նշանակություն չունի, նա խելք չունի, անխելքի մեկն է։
― Որ այդպես է, այժմ վազեք նրան կանչելու, և մենք ամեն բան կվճռենք ու իրեն կտանենք հոր մոտ։
― Վա՛յ, չի կարելի, անխելք տղա, չի՜ կարելի։ Ախ, ի՜նչ անենք։ Ախ, զզվելս գալիս է,― իրար անցավ նորից, վերցնելով, սակայն, շալը։― Է-էհ, գոնե մի չորս ժամ առաջ եկած լինեիր, իսկ հիմա ժամը ութն է, իսկ Կատյան քիչ առաջ է ճաշելու գնացել Պելիշչևի հետ, հետո էլ օպերա պիտի գնա նրա հետ։
― Աստվա՜ծ իմ, մի՞թե չի կարելի վազել օպերա... բայց՝ ոչ, չի՜ կարելի։ Հապա ի՜նչ է կատարվելու հիմա ծերունու հետ։ Ախր նա կմահանա՜ այս գիշեր։
― Լսի՛ր, մի գնա այնտեղ, գնա մորդ մոտ, գիշերիր այնտեղ, իսկ վաղը շատ շուտ...
― Ոչ, ինչ էլ որ լինի, չեմ լքի ծերունուն։
― Ոչ էլ լքիր, լավ ես մտածել։ Իսկ ես, գիտե՞ս... հապա վազեմ Կատյայի բնակարանը և գրություն թողնեմ այնտեղ... Գիտե՞ս, մեր բառ ու բանով կգրեմ (նա կհասկանա), որ Փաստաթուղթը մեզ մոտ է, համ էլ որ ինքը վաղը առավոտյան ճիշտ ժամը տասին ինձ մոտ լինի։ Միանգամից ամեն բան կկարգավորենք այստեղ։ Իսկ դու վազիր այնտեղ ու ինչքան կարող ես խելքիդ զոռ տուր, հանգստացրու ծերունուն, պառկեցրու, մեկ էլ տեսար դիմացավ գոնե մինչև առավոտ։ Աննային էլ չվախեցնես, ախր իրեն էլ եմ սիրում, դու արդարացի չես վարվում իր հետ, քանի որ չես կարողանում գլուխ հանել այս գործից, Աննան նեղացած է, մանկուց է նեղացած, օ՛հ, ոնց եք բոլորդ միանգամից լցվել գլխիս ու արևիս։ Համ էլ չմոռանաս, իմ անունից ասա իրեն, որ ես էլ եմ խառնվել այդ գործին իմ հոժար կամքով ու ամբողջ սրտով, ու թող ինքը հանգիստ մնա, իր ինքնասիրությունը չի տուժի... Ախր այս վերջին օրերի ընթացքում լրիվ խռովել էինք իրարից, էլ խոսք չմնաց, որ չթափենք իրար գլխի։ Լա՛վ, վազիր... հապա մի կաց, հապա, մի անգամ էլ ցույց տուր գրպանդ... տեսնեմ ճի՞շտ է։ Օ՜յ, մի՞թե իրոք ճիշտ է։ Այդ նամակը թող ինձ մոտ գոնե այս գիշեր, ինչի՞դ է պետք, որ մնա գրպանումդ։ Թող, չեմ ուտի։ Ախր մեկ էլ տեսար կորցրիր գիշերով... կարծիքդ փոխեցիր, չէ՞։
― Երբեք,― գոչեցի։― Ահա, շոշափեք, տեսեք, բայց թողնելը չեմ թողնի ձեզ մոտ։
― Տեսնում եմ, որ թուղթ է,― շոշափեց մատներով։― Է-էհ, լավ, լավ, գնա՛, իսկ ես միգուցե թատրոն մտնեմ Կատյային տեսնելու համար, լավ ասացիր։ Դեհ, վազիր, է՛, վազիր։
― Կացեք, Տատյանա Պավլովնա, իսկ մայրս ինչպե՞ս է։
― Ողջ է։
― Իսկ Անդրեյ Պետրովի՞չը։
Թափ տվեց ձեռը.
― Ուշքի կգա։
Վազեցի առույգացած, հավասարակշռված, թեև ամեն բան չէր հաջողվել այնպես, ինչպես սպասում էի։ Ավա՜ղ, ճակատագիրն այլ վճիռ էր կայացրել, և ա՜յլ բան էր սպասում ինձ. իսկապես որ ճակատագիր կա աշխարհի երեսին։
II
Դեռևս սանդուղքի վրայից լսեցի բնակարանից եկող աղմուկը, և պարզվեց, որ դուռը բաց է։ Միջանցքում շքազգեստավոր մի սպասյակ էր կանգնած։ Ինչ-որ բանից խիստ վախեցած Պյոտր Իպպոլիտովիչը և իր կինը նույնպես միջանցքում էին գտնվում և սպասում էին ինչ-որ բանի։ Իշխանի սենյակը տանող դուռը բաց էր, և այնտեղից լսվում էր մի ամպրոպային ձայն, որն իսկույն ճանաչեցի, Բյորինգի ձայնն էր։ Դեռ երկու քայլ չէի հասցրել անել, երբ հանկարծ տեսա, որ արտասվող ու դողդողացող իշխանին միջանցք են դուրս բերում Բյորինգը և իր ուղեկիցը բարոն Ռ․֊ն, այն մարդը, ով Վերսիլովի մոտ էր եկել բանակցություններ վարելու համար։ Իշխանը հեկեկում էր բարձրաձայն, գրկում ու համբուրում Բյորինգին։ Իսկ Բյորինգը գոռում էր Աննա Անդրեևնայի վրա, որ նույնպես միջանցք էր ուզում դուրս գալ իշխանի հետ, Բյորինգն սպառնում էր Աննա Անդրևենային և, կարծեմ, ոտները գետնին էր խփում, մի խոսքով, բացահայտում էր կոշտուկոպիտ գերմանացու իր հռչակը՝ չնայած իր ողջ «բարձրաշխարհիկությանը»։ Հետագայում պարզվեց, որ այդ պահին նրա գլուխն էր մտել այն միտքը, թե Աննա Անդրեևնան մեղավոր է նույնիսկ քրեական համարվող ինչ-որ արարքով և պետք է անպայման պատասխան տա դատարանի առջև։ Բանի էությունը չիմանալու պատճառով ուռճացրել էր եղածը կամ չեղածը, ինչպես որ շատերն են ուռճացնում, դրա համար էլ արդեն գտնում էր, որ ինքն այլևս կարիք չունի բարձրաշխարհիկ վարվելակերպի ձևականությունների հետևից ընկնելու։ Հատկանշականն այն է, որ նա չէր հասցրել խորամուխ լինել եղածի կամ չեղածի էության մեջ. հետագայում պարզվեց, որ նրան ինչ-որ բան էին հայտնել անանուն գրությամբ (որի մասին կհիշատակեմ հետագայում) և նա վրա էր պրծել կատաղած պարոնի այն վիճակով հանդերձ, որպիսի վիճակում գտնվելիս նրա ազգությանը պատկանող ամենախորաթափանց խելքի տեր մարդիկ անգամ երբեմն պատրաստ են կռվշտելու փինաչիների պես։ Աննա Անդրեևնան այդ հախուռն գրոհը դիմագրավել էր ըստ արժանվույն, բայց ես չէի հասցրել ականատես լինել այդ անցած տեսարանին։ Տեսա լոկ այն, որ ծերունուն միջանցք հանելուց հետո Բյորինգը վերջինիս թողեց հանկարծ բարոն Ռ․-ի թևերին հենված և, թափով շրջվելով դեպի Աննա Անդրեևնան, գոռաց երեսին, հավանաբար, ի պատասխան վերջինիս կողմից արված ինչ-որ դիտողության.
― Դուք խառնակիչ եք։ Ձեզ նրա փողն է պետք։ Այս րոպեին դուք ձեզ դիմակազերծ արեցիք և պատասխան կտաք դատարանում...
― Այդ դուք եք շահագործում դժբախտ հիվանդին և խելագարության եք հասցրել նրան... իսկ ինձ վրա գոռում եք այն պատճառով, որ կին եմ ու պաշտպան չունեմ...
― Ախ, այդպե՜ս, դուք՝ իր հարսնացուն, հարսնացու՜ն,― քրքջաց Բյորինգը խելահեղ ու չարագույժ։
― Բարոն, բարոն... Chère enfant, je vous aime[127],― թնկթնկում էր իշխանը՝ թևերը կարկառելով դեպի Աննա Անդրեևնան։
― Գնացեք, իշխան, գնացեք, ձեր դեմ դա՜վ էր նյութված, գուցեև ձեր կյանքի դեմ,― գոռաց Բյորինգը։
― Oui, oui, je comprends, j’ai compris au commencement...[128]
― Իշխա ն,― ձայնը բարձրացնել ուզեց Աննա Անդրեևնան,― դուք վիրավորու՜մ եք ինձ և թույլ եք տալիս, որ ուրիշները ևս վիրավորեն։
― Հեռու՜,― գոռաց հանկարծ Բյորինգը։
Դա արդեն անտանելի էր ինձ համար։
― Սրիկա՜,― գոռացի Բյորինգի երեսին։― Աննա Անդրեևնա, ե՛ս եմ ձեր պաշտպանը։
Այստեղ չեմ սկսի նկարագրել և ոչ էլ կարող եմ մանրամասնորեն վերհիշել տեղի ունեցածը։ Ստացվեց ահավոր ու նվաստացուցիչ մի տեսարան, իսկ ես կարծես կորցրեցի բանականությունս։ Կարծեմ՝ ցատկեցի ու հարվածեցի Բյորինգին, համենայն դեպս, հրեցի թափով։ Իսկ ինքը ուժգին հարված հասցրեց գլխիս, այնպես որ տապալվեցի։ Ուշքի գալով՝ աստիճաններով ցած վազեցի նրա հետևից, հիշում եմ, որ քթիցս արյուն էր հոսում։ Շքամուտքի մոտ կառք էր սպասում, և մինչ նրանք իշխանին տեղավորում էին դրա մեջ, մոտ վազեցի և, ուշադրություն չդարձնելով ինձ մի կողմ հրող սպասավորի վրա, նորից նետվեցի դեպի Բյորինգը։ Չեմ հիշում, թե այդ պահին որտեղից հայտնվեց ոստիկանությունը։ Բյորինգը բռնեց վզակոթիցս և ահեղաձայն հրամայեց քաղաքապահ ոստիկանին, որ տեղամաս տանի ինձ։ Գոռում էի, թե Բյորինգը ևս պիտի գա հետս, որպեսզի միասին կազմենք արձանագրությունը, որ չեն համարձակվի կալանավորել ինձ ու տանել համարյա թե բնակարանիս միջից... Բայց քանի որ քաշքշոցը տեղի էր ունենում փողոցում և ոչ թե բնակարանիս ներսում, և քանի որ ես գոռգոռում էի, հայհոյում, կռիվ անում հարբածի պես, և քանի որ Բյորինգն իր ազդեցիկ համազգեստով էր, այդ պատճառով էլ քաղաքապահ ոստիկանը կալանավորեց ինձ։ Բայց այդ պահին ես ընկա լիակատար խելահեղության մեջ և, ամբողջ ուժով դիմադրելով, կարծես հարվածեցի նաև քաղաքապահ ոստիկանին։ Հիշում եմ, որ մի ոստիկանը դարձավ երկու, և նրանք տարան ինձ։ Հազիվհազ եմ հիշում, թե ինչպես ինձ հասցրին ծխախոտի ծխով ու հոտով, նստած ու կանգնած, սպասող ու գրոտող մարդկանց հոծ խմբով լի մի սենյակ, այստեղ ես շարունակում էի գոռգոռալ և արձանագրություն պահանջել։ Բայց բանն արդեն լոկ արձանագրությամբ չէր ավարտվելու, քանի որ այն բարդացրել էի իմ աղմուկ-աղաղակով և ոստիկանական իշխանության դեմ ըմբոստանալով։ Համ էլ տեսքս արդեն բանի նման չէր։ Ինչ-որ մեկը հանկարծ ահեղաձայն գոռաց վրաս։ Քաղաքապահ ոստիկանն իր հերթին ինձ մեղադրում էր կռիվ գցելու մեջ, պատմում էր ինչ-որ գնդապետի մասին...
― Ի՞նչ է ազգանունդ,― ձայն տվեց ինչ-որ մեկը։
― Դոլգոռուկի՜,― մռնչացի։
― Իշխա՞ն Դոլգոռուկի։
Ինձ կորցրած պատասխանեցի ինչ-որ գարշելի հայհոյանքով, իսկ հետո... հիշում եմ, որ հետո ինձ քարշ տվեցին մի մթին խցիկ «սթափվելու համար»։ Օ՛հ, չեմ բողոքում։ Միանգամայն վերջերս հասարակություն կոչեցյալ ամբողջ խառնամբոխը լրագրերում կարդում էր մի պարոնի բողոքագիրը, ով մի ամբողջ գիշեր նստած էր եղել սթափարան կոչեցյալ մի այսպիսի նեղվածքում՝ որպես կալանավոր, թեև նա, կարծեմ, մեղք չէր ունեցել, մինչդեռ ես մեղապարտ էի։ Փլվեցի թախտամածին, անզգայի նման քնեցի երկու անծանոթների հարևանությամբ։ Գլուխս ցավում էր, քունքերումս թմբկահարություն էր, սիրտս խփում էր ուժգին։ Պիտի որ կորցրած լինեի ուշքս և, կարծեմ, զառանցեի։ Հիշում եմ լոկ այն, որ արթնացա կեսգիշերին ու նստեցի թախտամածին։ Լիովին մտաբերեցի և իմաստավորեցի եղած-չեղածը և, արմունկներս ծնկներիս արանքը խցկելով և գլուխս ափերիս մեջ առնելով, սուզվեցի խորունկ մտորումների մեջ։
Օ՜հ, չեմ նկարագրի ապրումներս, համ էլ ժամանակ չունեմ, բայց և այնպես, կնշեմ գեթ մի բան. երևի թե երբեք հոգեպես չէի ապրել այնպիսի ուրախալի պահեր, որպիսիք ունեցա այդ կեսգիշերային մտորումներիս ընթացքում, թախտամածին ծվարած կալանավորի վիճակում։ Այդ բանը կարող է տարօրինակ թվալ ընթերցողին, թվալ թուղթ մրոտողի բարբաջանք, ինքնատիպությամբ փայլելու մարմաջ, այդուհանդերձ, ամեն բան եղել է այնպես, ինչպես որ գրում եմ։ Դա մեկն էր այն պահերից, որպիսիք պատահում են գուցե թե ամենքի հետ, բայց լոկ մեկ անգամ են լինում կյանքում։ Նման պահին մարդիկ վճռում են իրենց ճակատագիրը, ճշտում հայեցակետը և մեկընդմիշտ ասում իրենց. «Ահա թե որտեղ է ճշմարտությունը և ահա թե ինչպես պետք է գնալ այդ ճշմարտությանը հասնելու համար»։ Այո, այդ պահերը իմ հոգու լույսն էին։ Ամբարտավան Բյորինգից ստացած վիրավորանքից ու վաղն ևեթ բարձրաշխարհիկ այն կնոջից ևս վիրավորանք ստանալու սպասումից տառապողս շատ լավ գիտեի, որ կարող եմ ահավոր կերպով վրեժ լուծել նրանցից, այդուհանդերձ, վճռեցի, որ վրեժ չեմ լուծի։ Չնայած վրեժխնդրության գայթակղությանը վճռեցի, որ ի հայտ չեմ բերի փաստաթուղթը, հայտնի չեմ դարձնի արար աշխարհին (ինչպես որ պտտվում էր մտքումս դրանից առաջ), կրկնեցի ինքս ինձ համար, որ վաղն ևեթ հիշյալ նամակը կդնեմ Կատերինա Նիկոլաևնայի սեղանին և, եթե պատահի այդպես, շնորհակալության փոխարեն հետս կտանեմ նույնիսկ նրա արհամարհական քմծիծաղը, այդուհանդերձ գոհ կլինեմ արածիս և անծպտուն ու ընդմիշտ կհեռանամ իրենից... Ինչևէ, չարժե տարածվել։ Իսկ այն մասին, թե վաղը ինչ էր պատահելու հետս այդտեղ, թե ինչպես են ինձ կանգնեցնելու կալանատան վերադասի առջև և ինչպես են վարվելու հետս,― այդ մասին մտածելն անգամ չքացել էր գլխիցս։ Ամենայն ջերմեռանդությամբ խաչակնքեցի, պառկեցի թախտամածին ու քնեցի մանկան ջինջ քնով։
Արթնացա ուշ, երբ լույսն արդեն լիովին բացվել էր։ Մենակ էի մնացել սթափարանում։ Լուռ նստեցի և սպասեցի, երկար սպասեցի, մոտ մեկ ժամ, մեկ էլ հանկարծ կանչեցին ինձ։ Կարող եմ սուզվել ավելի խորը մանրամասնությունների մեջ, բայց չարժե, քանի որ այժմ դրանք կողմնակի բաներ են, կարևորն այն է, որ ավարտին հասցնեմ հիմնական ասելիքս։ Նշեմ լոկ այն, որ ի մեծագույն զարմանս ինձ անսպասելի մեղմությամբ վարվեցին հետս, ինչ-որ հարցեր տվեցին և անմիջապես թույլատրեցին, որ գնամ իմ բանին։ Դուրս ելա լուռ և նրանց հայացքներում հաճույքով նույնիսկ որոշ զմայլանք կարդացի իմ հանդեպ որպես մի մարդու, ով կարողացել է նույնիսկ նման պայմաններում չկորցնել իր արժանապատվությունը։ Եթե նկատած չլինեի այդ բանը, չէի գրի դրա մասին։ Ելքի դռան մոտ ինձ էր սպասում Տատյանա Պավլովնան։ Համառոտակի ասեմ, թե ինչպես եղավ, որ այդպես հեշտ պրծա այդ անգամ։
Վաղ առավոտյան, երևի թե դեռևս ժամը ութին, Տատյանա Պավլովնան վազել էր իմ բնակատեղը, այսինքն Պյոտր Իպպոլիտովիչի տունը, հույս ունենալով, թե այնտեղ կբռնացնի իշխանին, և իմացել էր անցած իրիկվա սարսափելի դեպքերի մասին, հատկապես կալանավորվելուս մասին։ Ակնթարթորեն վազել էր Կատերինա Նիկոլաևնայի մոտ (ով դեռևս երեկ էր հանդիպում ունեցել սեփական բնակարանը տարված հոր հետ, երբ վերադառնալիս էր եղել թատրոնից), արթնացրել էր նրան, սարսափահար արել ու պահանջել, որ անհապաղ ազատել տան ինձ։ Նրանից գրություն էր վերցրել և անմիջապես թռել Բյորինգի մոտ և սրանից էլ մի ուրիշ գրություն պահանջել ուղղված «ուր որ հարկն է», որպեսզի անձամբ Բյորինգի թախանձագին խնդրանոք ազատ արձակեն ինձ որպես «թյուրիմացաբար կալանավորված մարդու»։ Հենց այդ գրությամբ էլ եկել էր ոստիկանական տեղամաս, և նրա խնդրանքը հարգվել էր։
III
Այսուհետև շարունակում եմ շարադրել գլխավորը։
Պինդ բռնելով ինձ՝ Տատյանա Պավլովնան կառք նստեցրեց ու տարավ իր բնակարանը, հրամայեց, որ անհապաղ բերեն ինքնաեռը, անձամբ լվաց ու մաքրեց ինձ իր խոհանոցում։ Խոհանոցում էլ հենց ասաց բարձրաձայն, թե ժամը տասնմեկն անց կեսին իր մոտ է ժամանելու անձամբ Կատերինա Նիկոլաևնան, ինչպես որ պայմանավորված են եղել դրանից առաջ՝ ինձ հետ տեսակցելու նպատակով։ Հենց այդ պահին էլ Մարյան ծածուկ ականջ էր դրել մեր խոսակցությանը։ Մի քանի րոպե անց նա մատուցեց ինքնաեռը, իսկ ևս երկու րոպե անց, երբ Տատյանա Պավլովնան անսպասելիորեն կանչեց Մարյային, վերջինս չպատասխանեց, պարզվեց, որ ինչ-որ տեղ է գնացել։ Խնդրում եմ ընթերցողին, որ հատուկ կերպով նշի այս հանգամանքը, այսինքն՝ աչքի առաջ ունենա, կարծեմ՝ դա տեղի ունեցավ ինն անց քառասունհինգ րոպեին։ Թեև Տատյանա Պավլովնան բարկացավ, որ սպասուհին անհետացել է առանց թույլտվության, բայց կարծեց, թե վերջինս խանութ է գնացել և ժամանակավորապես մտահան արեց այդ հանգամանքը։ Համ էլ դրանով զբաղվելու ժամանակ չունեինք, անդադար խոսում էինք, քանի որ ասել-խոսելիքը շատ էր, այնպես, որ զորօրինակ, համարյա թե բոլորովին ուշադրություն չդարձրի Մարյայի չքվելու վրա. խնդրում եմ ընթերցողին, որ այս հանգամանքը ևս մտապահի։
Ինքնին հասկանալի է, որ ես ասես մոլուցքի մեջ լինեի, ապրումներս էի արտահայտում և, որ գլխավորն է, սպասում էինք Կատերինա Նիկոլաևնայի ժամանելուն, և այն մտքից, թե մեկ ժամ անց, վերջապես, կտեսնեմ իրեն և այն էլ կյանքիս այդ խիստ վճռական պահին, սարսռում էի ու դողում։ Ի վերջո, երբ արդեն երկու գավաթ թեյ էի խմել, Տատյանա Պավլովնան հանկարծ ոտքի ելավ, սեղանի վրայից վերցրեց մկրատը և ասաց.
― Այս կողմն արա գրպանդ, հարկավոր է հանել նամակը, իր ներկայությամբ հո չե՞նք սկսելու քանդրտել գրպանդ։
― Այո, իհարկե,― գոչեցի և արձակեցի սերթուկս։
― Այս ինչ խառնիխուռն կար ու բլանդ է։ Ո՞վ է կարել։
― Ինքս, Տատյանա Պավլովնա, ե՛ս։
― Երևում է, որ ինքդ ես կարել։ Ըհը, սա՜ էլ՝ նամակը...
Հանեցինք ծրարը։ Նույն հին ծրարն էր, բայց մեջը փոստային մի դատարկ թերթիկ էր խցկած։
― Սա ի՞նչ բան է...― գոռաց Տատյանա Պավլովնան, շուռումուռ տալով թուղթը։― Ի՞նչ է պատահել քեզ։
Բայց ես կանգնել ու մնացել էի լռված անլեզու, գունաթափ... ու հանկարծ ուժասպառ փլվեցի աթոռին, իրավ, հազիվհազ խույս տվեցի ուշագնացությունից։
― Սա ի՜նչ նորություն է,― աղաղակեց Տատյանա Պավլովնան։― Իսկ ո՞ւր է ասածդ նամակը։
― Լամբե՜րտը,― վեր թռա հանկարծ, կռահելով ու ճակատիս զարկելով։
Շտապ ու շնչակտուր ամեն բան բացատրեցի Տատյանա Պավլովնային և Լամբերտի մոտ անցկացրածս գիշերվա, և մեր այն ժամանակվա նյութած դավադրության մասին, ի դեպ, վերջինիս մասին դեռևս անցած օրն էի խոստովանել իրեն։
― Գողացել են, գողացե՜լ,― գոռում էի՜ ոտներս հատակին տալով ու մազերս քաշքշելով։
― Դժբախտությու՜ն է,― սթափվեց Տատյանա Պավլովնան՜ ըմբռնելով եղելությունը։― ժամը քանի՞սն է։
Մոտավորապես տասնմեկն էր։
― Էհ, Մարյան էլ չքվել է հակառակի պես... Մարյա, Մարյա՛։
― Ի՞նչ եք ուզում, տիրուհիս,― արձագանքեց հանկարծ Մարյան խոհանոցից։
― Այստե՞ղ ես։ Հապա ի՞նչ ենք անելու հիմա։ Վազեմ իր մոտ... Վա՛յ ես քո դանդալոշ ինչն եմ ասել։
― Իսկ ես՝ Լամբերտի մոտ,― աղաղակեցի,― ու կխեղդեմ նրան, թե որ պետք լինի։
― Տիրուհի՜,― ճվվաց հանկարծ Սարյան խոհանոցից,― էստեղ մի կին կա, շա՜տ է ուզում ձեզ...
Բայց նրա ճիչը դեռ չէր մարել, երբ «այդ կինը» ճիչ ու գոռոց արձակելով, սրընթաց ներխուժեց խոհանոցից։
Ալֆոնսինկան էր։ Մանրամասնորեն չեմ նկարագրի այդ տեսարանը, դա ոտից գլուխ շինծու էր, խաբեություն, և Ալֆոնսինկան անթերի կատարեց իր դերը։ Սկսեց զղջման ողբով ու խելահեղ շարժմունքով ճտվտալ (ինչ խոսք ֆրանսերեն), թե ժամանակին ինքն է անձամբ քանդել գրպանս ու հանել նամակը, որն այժմ Լամբերտի մոտ է, և Լամբերտն «այդ ավազակի» հետ cet homme noir[129] միասին ուզում են հրավերքի անվան տակ իրենց ծուղակը գցել Madame la ge'nerale[130] ու գնդակահարել նրան տեղնուտեղը հենց հիմա, մի ժամ հետո... և ինքն այդ մասին իմացել է հենց իրենցից ու անչափ վախեցել, քանի որ ատրճանակ է տեսել նրանց մոտ, le pistolet, ու վազել է այստեղ, որ տանի մեզ, որ օգնենք, կանխենք... Cet homme noir...
Մի խոսքով, նրա հայտնածը լիովին ճշմարիտ էր, Ալֆոնսինկայի տված բացատրությունների անկապությունը նույնիսկ ավելի անկասկածելի էր դարձնում այդ ճշմարտությունը։
― Ի՞նչ homme noir,― ճչաց Տատյանա Պավլովնան։
― Tien, j’ai oublie son nom... Un homme affreux... Tien, Versiloff[131].
― Վերսիլո՜վ, չի՛ կարող պատահել,― վայնասունեց Տատյանա Պավլովնան։― Դեհ, ասա, մերիկս, խոսի՜ր, վեր վեր մի թռի ու ձեռներդ էլ հանգիստ պահիր, մարդավայել ասա ի՞նչ են ուզում անել այնտեղ։ Պարզ խոսիր, այ մեր, այ քուր, պա՛րզ, ո՞նց վերցնեմ ու հավատամ, թե ուզում են գնդակահարել Կատերինա Նիկոլաևնային։
«Մերիկի» պարզ խոսելը հետևյալն էր (NB. ամեն բան սուտ էր). Versiloff-ը նստելու է ծածկած դռան հետևը, իսկ Լամբերտը, հենց որ Կատերինա Նիկոլաևնան մտնի, ցույց կտա cette lettre[132], և այդ պահին Վերսիլովը դուրս կցատկի և նրանք... նրան։ Օհ, ils feront leur vengeance![133] Ինքը Ալֆոնսինկան, վախենում է դժբախտությունից, քանի որ անձամբ մասնակից է եղել դավադրությանը, իսկ a cette dame la generale, անպայման գալու է «հիմա, հենց հիմա», քանի որ նամակի պատճենը ուղարկել են իրեն, և նա իսկույն կտեսնի, որ իր գրած նամակն իրոք նրանց ձեռքին է, ու կգա, իսկ պատճենին կից գրությունը Լամբերտն է գրել, իսկ Կատերինա Նիկոլաևնան տեղեկություն չունի Վերսիլովի ներկայության մասին, իսկ Լամբերտը ներկայացել է որպես թե Մոսկվայից ժամանած, մոսկվացի մի տիկնոջ (NB. Մարյա Իվանովնայի) կողմից լիազորված անծանոթ մարդ։
― Վայ, զզվանքս գալիս է։ Սիրտս խառնում է,― գոչեց Տատյանա Պավլովնան։
― Sauvez-la, sauvez-la[134],― վայնասունը գցել էր Ալֆոնսինկան։
Այդ խելահեղ տեղեկատվության մեջ անշուշտ, աչքի էր զարնում ինչ-որ անհեթեթություն, բայց այդ մասին խորհելու ժամանակ չկար, քանի որ ըստ էության ամեն բան ճշմարտանման էր։ Կարելի էր նաև ենթադրել և այն էլ՝ մեծագույն հավանականությամբ, թե Լամբերտի հրավերը ստանալուն պես Կատերինա Նիկոլաևնան սկզբում կայցելի մեզ՝ Տատյանա Պավլովնայի բնակարանում, որ բացատրի իրադրությունը, բայց այդ այցելությունը կարող էր նաև տեղի չունենալ, և նա կգնար ուղիղ դեպի իր համար նախապատրաստված ծուղակը, իսկ այդ դեպքում կորա՜ծ էր։ Դժվար էր հավատ ընծայել նաև այն բանին, թե Կատերինա Նիկոլաևնան առաջին իսկ հրավերքով միանգամից կնետվի ինչ-որ անծանոթ Լամբերտի մոտ, բայց այդ բանը ևս կարող էր տեղի ունենալ որևէ հանգամանքի բերումով, զորօրինակ տեսնելով պատճենը և համոզվելով, որ իր գրած նամակն իսկապես այդ անծանոթի մոտ է և դարձյալ նույն դժբախտությու՜նը։ Կարևորն այն էր, որ արդեն ժամանակի նշույլ իսկ չունեինք խորհրդածելու համար։
― Իսկ Վերսիլովը կմորթի՜ նրան,― գոռացի։― Եթե նվաստացել է մինչև Լամբերտի հետ գործակցելու աստիճան, ապա կմորթի Կատերինա Նիկոլաևնային։ Դարձյալ կրկնակն է հայտնվել։
― Ախ, այդ «կրկնակը»,― մատներն էր կոտրատում Տատյանա Պավլովնան։― Էլ ի՜նչ ենք վեր ընկել,― վճռեց հանկարծ,― վերցրու գլխարկդ, մուշտակդ և ինձ հետ՝ մարշ։ Տար մեզ, մերիկս, ուղիղ իրենց մոտ տար։ Վա՜յ, հեռու է։ Մարյա, Մարյա՛, եթե Կատերինա Նիկոլաևնան գա, ասա, որ հիմա կդառնամ, թող նստի ու սպասի ինձ, իսկ եթե չի ուզենա սպասել, ապա դուռը կողպիր վրան ու զոռով պահիր։ Ասա, որ ես եմ հրամայել այդպես։ Մարյա, թե որ լավ կատարես պարտականությունդ, հարյուր ռուբլի կստանաս։
Ցած վազեցինք արտաքին սանդուղքով։ Անկասկած, ավելի լավ բան մտածել հնարավոր չէր, քանի որ դժբախտության հիմնական բույնը Լամբերտի բնակարանն էր, իսկ եթե Կատերինա Նիկոլաևնան գար Տատյանա Պավլովնայի տունը, ապա Մարյան այս կամ այն կերպ կկարողանար այնտեղ պահել նրան։ Այդուհանդերձ, Տատյանա Պավլովնան հանկարծ Փոխեց իր վճիռը, երբ կառքն արդեն կանչված էր.
― Դու գնա Ալֆոնիսինկայի հետ,― կարգադրեց ինձ,― ու եթե պետք լինի, մեռի՛ր այնտեղ, հասկանո՞ւմ ես։ Հիմա ես էլ կգամ քո հետևից, բայց նախ փորձեմ վազել Կատերինա Նիկոլաևնայի բնակարանը, միգուցե հասցնեմ մինչև իր դուրս գալը, քանի որ, ինչ ուզում ես ասա, ինձ կասկածելի է թվում այս հանելուկը։
Եվ թռավ դեպի Կատերինա Նիկոլաևնայի բնակարանը։ Իսկ ես ու Ալֆոնսինկան մեկնեցինք Լամբերտի կացարանի ուղղությամբ։ Շտապեցնում էի կառապանին և սրընթաց արշավի ընթացքում հասցնում էի հարցուփորձել Ալֆոնսինկային, բայց վերջինս գլուխն ազատում էր ավելի շատ անկապ բացականչություններով, իսկ վերջում նաև արցունքով։ Բայց Տեր Աստվածը բոլորիս պահպանում էր ու փրկեց այն պահին, երբ ամեն բան արդեն մազից էր կախված։ Ճամփի քառորդ մասը հազիվ էինք անցել, երբ լսեցի, որ թիկունքից ինձ են կանչում գոռալով։ Ետ նայեցի, մի ուրիշ կառքով մեզ էր մոտենում Տրիշատովը։
― Այդ ո՞ւր,― գոռում էր տագնապահար,― և այն էլ դրա, այդ Ալֆոնսինկայի՜ հետ։
― Տրիշատո՛վ,― գոռացի,― ճիշտ էիք ասում, դժբախտությու՜ն է, գնում եմ սրիկա Լամբերտի մոտ։ Գնանք միասին, ավելի լավ կլինի, որ շատվո՜ր լինենք։
― Ե՛տ դարձեք, հենց հիմա դարձեք,― շարունակում էր գոռգոռալ Տրիշատովը,― Լամբերտը խաբո՜ւմ է, Ալֆոնսինկան է՜լ է խաբում։ Ինձ չեչոտն է ուղարկել, նրանք Լամբերտի բնակարանում են, հենց նոր հանդիպեցի Վերսիլովին ու Լամբերտին, գնացին Տատյանա Պավլովնայի՜ բնակարանը... հիմա արդեն այնտե՜ղ են...
Կանգնեցրի մեր կառքն ու ցատկեցի Տրիշատովի մոտ։ Մինչև այժմ չեմ ըմբռնում, թե ինչպես կարողացա ընդունել այդ անսպասելի վճիռը, բայց այդպես եղավ, հանկարծ հավատացի Տրիշատովին ու հանկարծ էլ վճռեցի։ Ալֆոնսինկան անտանելի վայնասուն գցեց, բայց մենք լքեցինք նրան և չգիտեմ նույնիսկ, թե նա ինչ արեց դրանից հետո, կառքով հետևեց մե՞զ, թե՞ մեկնեց իր կացարանը, այդպես էլ չտեսա նրան այլևս։
Կառքում Տրիշատովը, շնչակտուր լինելով, մի կերպ հայտնեց ինձ, թե գոյություն ունի մի նոր նենգություն, թե Լամբերտը նախապես համաձայնության էր եկել չեչոտի հետ, բայց չեչոտը վերջին պահին դավաճանել է նրան և ուղարկել է Տրիշատովին տեղյակ պահելու Տատյանա Պավլովնային, որպեսզի վերջինս չհավատա Լամբերտին և Ալֆոնսինկային։ Տրիշատովն ավելացրեց, թե ավելին չգիտե,քանի որ չեչոտը դրանից ավելին չի ասել, քանի որ չի հասցրել, քանի որ ինչ-որ տեղ էր շտապում, և ամեն բան կատարվել է հապճեպորեն։ «Տեսա, որ սխալ ուղղությամբ եք գնում,― շարունակում էր Տրիշատովը,― դրա համար էլ ընկա ձեր հետևից»։ Պարզ էր, որ չեչոտը ևս տեղյակ է ամեն բանին, դրա համար էլ Տրիշատովին ուղարկել էր ուղիղ Տատյանա Պավլովնայի բնակարանը, սակայն դա նույնպես հանելուկ էր։
Բայց որպեսզի չխճողվենք, աղետը նկարագրելուց առաջ բացատրեմ ներկայիս իրադրությունը և մի անգամ էլ, արդեն վերջին անգամ, առաջ ընկնեմ իրադարձությունների ընթացքից։
IV
Նամակն իմ գրպանից գողանալուց հետո Լամբերտն անմիջապես կապ է հաստատել Վերսիլովի հետ։ Այն մասին, թե Վերսիլովն ինչպես կարող էր միանալ Լամբերտին, առայժմ չեմ էլ խոսի, այդ մասին հետո, այդ պահին կարևորը «կրակն» էր։ Բայց միանալով Վերսիլովի հետ, Լամբերտն աշխատել էր ավելի ճարպկորեն ծուղակը գցել Կատերինա Նիկոլաևնային. Լամբերտի հետ խորհրդակցելիս Վերսիլովն ուղղակի պնդել էր, թե Կատերինա Նիկոլաևնան չի գա ուղարկվելիք հրավերքով։ Բայց Լամբերտն իր հերթին վաղօրոք Տատյանա Պավլովնայի բնակարանում ու դրա շուրջը լրտեսություն էր կազմակերպել այն պահից հետո, երբ երեք օր առաջ երեկոյան, հանդիպել էի նրան փողոցում ու, հոխորտալով, ելույթ ունեցել, թե նամակը Կատերինա Նիկոլաևնային կվերադարձնեմ Տատյանա Պավլովնայի բնակարանում և տանտիրուհու ներկայությամբ,― հենց այդ պահից էլ կազմակերպվել էր լրտեսությունը, այդ ծառայության մեջ ներքաշելով հատկապես այդ նպատակով կաշառված Մարյային։ Լամբերտն սկզբում քսան ռուբլի էր տվել Մարյային, իսկ հետո, մի օր անց, երբ փաստաթղթի գողությունն արդեն կատարված էր, երկրորդ անգամ էր այցելել Մարյային ու հիմնավոր պայման կապել հետը և անելիք ծառայության դիմաց խոստացել ևս երկու հարյուր ռուբլի։ Ահա թե ինչու Մարյան այդ օրը, հենց որ խոհանոցից ականջ դրեց ու լսեց, թե Կատերինա Նիկոլաևնան տասնմեկնանց կեսին լինելու է Տատյանա Պավլովնայի բնակարանում, որտեղ լինելու եմ նաև ես. անմիջապես դուրս էր վազել ու կառքով սուրացել Լամբերտի մոտ, որ հայտնի այդ նոր տեղեկությունը։ Հենց դրանում էր պայմանով նախատեսված ծառայության էությունը։ Այդ պահին Լամբերտի մոտ էր եղել նաև Վերսիլովը։ Վերջինս էլ ակնթարթորեն հղացել էր դժոխային հնարքը։ Ասում են, թե առանձին պահերի ընթացքում խելագարները ավելի խորամանկ են լինում, քան թե խելքը գլխին համարվողները։
Հնարքի էությունն այն էր, որպեսզի որևէ կերպ ինձ ու Տատյանա Պավլովնային անպայման դուրս բերեին վերջինիս բնակարանից թեկուզ քառորդ ժամով, բայց՝ անպայման Կատերինա Նիկոլաևնայի գալուց անմիջապես առաջ։ Որպեսզի հետո սպասեին դրսում, և հենց որ ես ու Տատյանա Պավլովնան դուրս գայինք, իրենք անմիջապես իրենց գցեին տուն, որի դուռը նրանց առջև բաց էր անելու Մարյան, ու դրանից հետո սպասեին Կատերինա Նիկոլաևնայի ժամանելուն։ Իսկ Ալֆոնսինկան այդ ընթացքում ամեն գնով պետք է մեզ պահեր հնարավորին չափ տնից հեռու։ Իսկ Կատերինա Նիկոլաևնան, իր խոստման համաձայն, պետք է ժամաներ տասնմեկնանց կեսին, այսինքն երկիցս շուտ, քան մենք կհասցնեինք վերադառնալ։ (Ինքնին հասկանալի է, որ Կատերինա Նիկոլաևնան այլևս հրավեր չէր ստացել Լամբերտից. Ալֆոնսինկան անխղճորեն խաբել էր մեզ. հենց դա էր Վերսիլովի հղացած դժոխային խաղն իր մանրամասնությամբ հանդերձ, իսկ Ալֆոնսինկան վախեցած դավաճանուհու դեր էր խաղացել)։ Ինչ խոսք, նրանք վտանգավոր խաղ էին հնարել, բայց ճիշտ էին կշռադատել, «կստացվի՝ լավ, չի ստացվի՝ դեռևս ոչ մի բան կորած չի լինի, քանի որ փաստաթուղթը ձեռքի տակ է և կգործադրվի»։ Բայց խաղն ստացվեց և չէր էլ կարող չստացվել, քանի որ ես ու Տատյանա Պավլովնան չէինք կարող անտեսել տագնապալի հայտարարությունը և չվազել նրա ասած տեղը հենց թեկուզ այն ենթադրության թելադրանքով, որ «իր ասածը կարող է ճիշտ լինել»։ Կրկնում եմ կշռադատելու ժամանակ չկար։
V
Տրիշատովի հետ վազեվազ մտանք խոհանոց ու Մարյային գտանք սարսափահար վիճակում։ Ցնցված էր այն պատճառով, որ երբ ներս էր թողել Լամբերտին ու Վերսիլովին, վերջինիս ձեռքին ատրճանակ էր տեսել։ Թեև փող էր վերցրել իրենց կապած պայմանի համաձայն, բայց ատրճանակը չէր մտնում այդ պայմանի մեջ։ Նա այլայլված էր և հենց որ տեսավ ինձ, իսկույն վրա տվեց.
― Գեներալուհին է ժամանել, համա իրենց մոտ ատրճանակ կա։
― Տրիշատով, դուք մնացեք այս խոհանոցում,― կարգադրեցի,― և հենց որ ձայն տամ, անհապաղ հասեք օգնության։
Մարյան իմ առջև բաց արավ դեպի միջանցք տանող դուռը, և ես սահեցի Տատյանա Պավլովնայի ննջարանը այն խցիկը, որտեղ հազիվ տեղավորվել էր միայն նրա մահճակալը և որտեղից մի անգամ արդեն ականջ էի դրել մյուս սենյակում տեղի ունեցող զրույցին։ Նստեցի մահճակալին և իսկույն մի ճեղքիկ գտա դռան վարագույրի ճոթերի արանքում։ Մյուս սենյակում արդեն բարձրաձայն խոսում էին և աղմկում, նշեմ, որ Կատերինա Նիկոլաևնան դավադիրներից ուղիղ մեկ րոպե առաջ էր ներս մտել։ Խոսակցությունն ու աղմուկը լսել էի դեռևս խոհանոցով անցնելիս։ Աղմկողը Լամբերտն էր։ Կատերինա Նիկոլաևնան նստած էր բազմոցին, իսկ Լամբերտը կանգնած էր նրա դեմ ու գոռգոռում էր տխմարի պես։ Այժմ գիտեմ, թե ինչու էր համբերությունից դուրս եկել այդպես տխմարաբար, շտապում էր ու վախենում, թե կարող են հանկարծ բռնացնել իրենց, հետո կասեմ, թե հատկապես ումից և ինչից էր վախենում։ Այդ պահին նամակն իր ձեռքին էր։ Իսկ Վերսիլովն այդ սենյակում չէր. նախապատրաստվեցի, որ վտանգի դեպքում առաջ նետվեմ։ Փոխանցեմ լոկ նրանց խոսակցության բովանդակությունը, միգուցե շատ բան լավ չեմ մտապահել, այդ պահին անչափ հուզված էի. լսածս մանրամասնորեն մտապահելը հնարավոր չէր։
― Այս նամակը ես գնահատում եմ երեսուն հազար ռուբլի, իսկ դուք զարմանում եք։ Հարյուր հազար արժե, բայց ես ընդամենը երեսուն եմ ուզում,― հոխորտում էր Լամբերտը բարձրաձայն և անչափ բորբոքված։
Թեև Կատերինա Նիկոլաևնան տագնապած էր երևում, սակայն Լամբերտի երեսին էր նայում արհամարհանքախառը զարմանքով։
― Տեսնում եմ, որ այստեղ ինչ-որ ծուղակ է կազմակերպված, և ոչինչ չեմ հասկանում,― ասաց,― բայց եթե նամակն իրոք ձեր մոտ է...
― Ահա նամակը, ինքներդ եք տեսնում։ Մի՞թե ձեր գրածը չէ։ Եվ ընդամենը երեսուն հազարի պարտավորագիր ու ոչ մի կոպեկ պակաս։
― Ես փող չունեմ։
― Պարտամուրհակ գրեք, ահա թուղթը։ Հետո կգնաք ու կհայթայթեք փողը, իսկ ես կսպասեմ, բայց՝ մեկ շաբաթից ոչ ավել։ Փողը կբերեք, պարտավորագիրը կվերադարձնեմ և այդ ժամանակ նամակն էլ կվերադարձնեմ ձեզ։
― Շատ տարօրինակ եք խոսում ինձ հետ։ Սխալվում եք։ Եթե գնամ ու բողոքեմ, այսօր ևեթ այդ նամակը կխլեն ձեր ձեռքից։
― Ո՞ւմ բողոքեք։ Հա՜-հա՜-հա՜։ Իսկ ասեկո՞սը, իսկ եթե այս նամակը ցույց տանք իշխանին։ Որտե՞ղ են խլելու։ Ես այս փաստաթուղթը չեմ պահի ինձ մոտ։ Իշխանին ցույց կտամ երրորդ անձնավորության ձեռքով։ Չհամառեք, տիրուհիս, շնորհակալ եղեք, որ շատ մեծ գումար չեմ պահանջում, մեկ ուրիշը, բացի գումարից, ուրիշ տեսակ հատուցում ևս կպահանջեր... գիտեք, թե ինչպիսի՜ հատուցում, որից չի հրաժարվի ոչ մի սիրունիկ կին, երբ նեղն ընկած լինի, ինչպես որ, ահա... Հե-հե-հե ։ Vous eAtes belle, vous[135]։
Կատերինա Նիկոլաևնան ոտքի ելավ կտրուկ, լիովին կարմրատակեց ու թքեց դիմացինի երեսին։ Հետո արագ շարժվեց դեպի դուռը։ Հենց այդ պահին էլ տխսար Լամբերտը հանեց ատրճանակը։ Նա սահմանափակ տխմարի կուրությամբ վստահ էր եղել փաստաթղթի ունենալիք ազդեցության վրա, այսինքն նկատի չէր առել հատկապես այն հանգամանքը, թե ում հետ գործ ունի, հատկապես այն պատճառով, ինչպես արդեն ասել եմ, որ ամենքին համարում էր իր նման ստոր։ Խոսակցության սկզբից ևեթ իր ցուցաբերած բռիությամբ զայրացրել էր Կատերինա Նիկոլաևնային այն դեպքում, երբ վերջինս հազիվ թե հրաժարվեր գործարքը փողով վճռելուց։
― Չշարժվե՜լ,― աղաղակեց թքից գազազած Լամբերը, կոպտորեն կառչելով Կատերինա Նիկոլաևնայի ուսից և ցույց տալով ատրճանակը լոկ վախեցնելու համար։
Կատերինա Նիկոլաևնան ճչաց ու նստեց բազմոցին։ Ես ներխուժեցի այնտեղ, բայց հենց նույն ակնթարթին միջանցքի հետ կապող դռնից ներխուժեց նաև Վերսիլովը։ (Նա կանգնել էր այդ դռան հետևում և սպասել)։ Չհասցրի աչքս իսկ թարթել, երբ նա հասցրեց ատրճանակը խլել Լամբերտից ու դրանով հարվածել նրա գլխին։ Լամբերտը ճոճվեց և ընկավ անզգա, արյունը գլխից ցայտեց գորգի վրա։
Իսկ Կատերինա Նիկոլաևնան, տեսնելով Վերսիլովին, հանկարծ գունատվեց, մի քանի վայրկյան նրան էր նայում անշարժ, անարտահայտելի սարսափով և հանկարծ ուշակորույս եղավ։ Վերսիլովը նետվեց նրա մոտ։ Այդ տեսարանն ասես աչքիս առաջ լինի այժմ։ Հիշում եմ, թե ինչպիսի սարսափով էի նայում Վերսիլովի կարմրատակած, համարյա վառվող դեմքին ու արյունով լի աչքերին։ Կարծում եմ, որ թեև նկատել էր իմ ներկայությունը, բայց ասես թե չէր ճանաչել։ Բռնեց ուշակորույս Կատերինա Նիկոլաևնային, աներևակայելի ուժով բարձրացրեց իր թևերի վրա, ինչպես մի փետուրի, և սկսեց ման տալ սենյակով մեկ, ինչպես որ քնած երեխային են ման ածում։ Սենյակը շատ նեղլիկ էր, բայց նա հածում էր մի անկյունից մյուսը, հավանաբար չգիտակցելով, թե ինչու է այդպես վարվում։ Մի պահ ասես կորցրել էր բանականությունը։ Շարունակ նայում էր նրա երեսին։ Ես այս ու այն կողմ էի մղվում իր հետևից և հիմնականում վախենում էի ատրճանակից, որ այդպես էլ պահել էր աջ ձեռքում ու մոռացել դրա գոյությունը փողը շատ մոտիկ պահելով Կատերինա Նիկոլաևնայի գլխին։ Սկզբում նա ինձ մի կողմ հրեց արմունկով, հետո ոտքով։ Ուզում էի կանչել Տրիշատովին, բայց վախենում էի, որ դրանով ավելի կբորբոքեմ խելակորույս մարդուն։ Վերջիվերջո մի կողմ քաշեցի մահճակալը քողարկող վարագույրը և խնդրեցի, որ պառկեցնի Կատերինա Նիկոլաևնային։ Մոտեցավ ու պառկեցրեց, իսկ ինքը կանգնեց նրա սնարի մոտ, մի րոպեի չափ սևեռուն նայեց երեսին ու, կռանալով, հանկարծ երկու անգամ համբուրեց նրա գունաթափ շուրթերը։ Օ՛հ, վերջապես հասկացա, որ նա լիովին թռցրել է խելքը։ Հանկարծ բարձրացրեց ատրճանակը, որ հարվածի դրա կոթով, բայց, ասես կռահելով, թե ինչ է պետք անել, ատրճանակի փողն ուղղեց պառկածի դեմքին։ Ակնթարթորեն ամբողջ ուժով կառչեցի նրա թևից և գոռալով կանչեցի Տրիշատովին։ Հիշում եմ, որ ես ու Վերսիլովը գոտեմարտի մեջ մտանք իրար հետ, բայց նա հասցրեց ազատել թևը և կրակել իր վրա։ Ուզում էր Կատերինա Նիկոլաևնային գնդակահարել, հետո նոր իրեն։ Բայց քանի որ խանգարեցի, ապա ատրճանակի փողը դեմ արավ իր սրտին, հասցրեցի դեպի վեր մղել նրա թևը, և գնդակը խրվեց իր ուսի մեջ։ Այդ ակնթարթին էլ հենց ճչալով ներխուժեց Տատյանա Պավլովնան, իսկ Վերսիլովն արդեն անզգա ընկած էր գորգի վրա, Լամբերտի կողքին։
Գլուխ տասներեքերորդ։ Եզրափակում
I
Այդ տեսարանից անցել է համարյա կես տարի, և շատ ջրեր են հոսել այդ ժամանակից ի վեր, շատ արմատական փոփոխություններ են կատարվել, իսկ ինձ համար վաղուց սկսվել էր մի նոր կյանք... Բայց ժամանակն է, որ ընթերցողին ազատ արձակեմ։
Համենայն դեպս, և այն ժամանակ, և դրանից շատ անց ինձ համար առաջնային էր այն հարցը, թե Վերսիլովն ինչպե՞ս էր կարողացել հանցավոր կապի մեջ մտնել Լամբերտի նման մարդու հետ, և ի՞նչ նպատակ ուներ այն ժամանակ։ Աստիճանաբար հանգեցի որոշ պարզաբանման, ըստ իս այն պահերին, այսինքն ամբողջ վերջին օրվա և դրա նախօրյակի ընթացքում, Վերսիլովը հազիվ թե որւեէ կայուն ցանկություն դրսևորեր, և կարծեմ, այդ պահերին նույնիսկ չէր էլ կշռադատում իր արարքները, այլ ընկած էր ինչ-որ ապրումների հողմապտույտի մեջ։ Ի դեպ, իսկական խելացնորություն հնարավոր չեմ էլ համարում, առավելևս որ նա այժմ նույնպես բոլորովին խելացնոր չէ։ Բայց «կրկնակը» հնարավոր եմ համարում` առանց կասկածի։ Իսկ ի՞նչ բան է «կրկնակը»։ Համենայն դեպս, ըստ բժշկագիտական մի ծավալուն հետազոտության, որը հետագայում կարդացի հատուկ այս նպատակով, «կրկնակը» ոչ այլ ինչ է, եթե ոչ հոգեկան վիճակի լուրջ խախտման առաջին փուլի արտահայտություն, ինչը կարող է շատ վատ վախճանի հասցնել։ Եվ հետո Վերսիլովն ինքն էլ մորս մոտ կատարված տեսարանից է (սրբապատկերը ջարդելուց) հետո բացատրում էր մեզ շատ անկեղծորեն ու խելամտորեն, որ հիշյալ պահին իր զգացմունքներն ու կամքը «երկատված» էին։ Այդուհանդերձ, կրկնում եմ, որ մորս սենյակում կատարվածն անվիճելիորեն կապված էր «կրկնակ» հոգեվիճակի ի հայտ գալու հետ, բայց այդ տեսարանից հետո թվում էր, թե այդ դեպքում գործ ունեինք չարախինդ այլաբանության հետ, այսինքն այն սենյակում ներկա գտնվող կանանց սպասումների հանդեպ որոշ ատելության, նրանց իրավունքների և կշռադատելու ունակության հանդեպ որոշ չարության հետ, թվում էր, թե «կրկնակը» լոկ պատրանք էր արդարացնելու համար չարախինդ այլաբանությամբ կատարած իր արարքը, թե դրանով ուզում էր ասել ներկա գտնվող կանանց. «Ձեր սպասումներն ու հույսերը ևս կփշրվեն այսպես»։ Մի խոսքով, եթե կար «կրկնակ», ապա դրա հետ միաժամանակ գործում էր նաև մոլեգնած կամակորությունը... Բայց դա լոկ իմ ենթադրությունն է, իսկ հարցի հավաստի լուծումն իսկապես դժվար է։
Ճիշտ է, թեև Վերսիլովը երկրպագում էր Կատերինա Նիկոլաևնային, բայց իր հոգու խորքում միշտ էլ արմատակալում էր հստակ ու խորունկ թերահավատությունը այդ կնոջ բարոյական արժանիքների հանդեպ։ Այն հաստատուն կարծիքն ունեմ, որ Վերսիլովը դռան հետևում դարանակալելիս հենց այդպիսի զգացումով էր սպասում, թե Կատերինա Նիկոլաևնան կնվաստանա Լամբերտի առջև։ Բայց ուզո՞ւմ էր, արդյոք, այդ նվաստացումը, թեկուզև սպասելիս լիներ դրան։ Այնուամենայնիվ, կրկնում եմ, որ նա հաստատապես ոչինչ չէր ուզում և ոչ էլ մտածում էր այդ մասին։ Պարզապես ուզում էր այնտեղ լինել, հետո դուրս պրծնել իր թաքստոցից, ինչ-որ բան ասել Կատերինա Նիկոլաևնային, գուցեև վիրավորանք հասցնել, գուցեև սպանել... Ամեն ինչ կարող էր պատահել այդ պահին, բայց երբ այնտեղ էր գալիս Լամբերտի հետ, դեռևս չգիտեր, թե ինչ է պատահելու։ Ավելացնեմ, որ ատրճանակը պատկանում էր Լամբերտին, իսկ Վերսիլովը եկել էր անզեն։ Սակայն տեսնելով Կատերինա Նիկոլաևնայի հպարտ արժանապատվությունը և, ամենակարևորը, այլևս չտանելով Լամբերտի ստորությունը, որ Ապառնում էր անպաշտպան կնոջը, տեղնուտեղը կորցրեց բանականությունը և դուրս թռավ։ Այդ պահին արդյոք ուզո՞ւմ էր գնդակահարել Կատերինա Նիկոլաևնային։ Ըստ իս ինքն էլ չգիտեր, բայց անպայման կգնդակահարեր, եթե մի կողմ չհրեի իր ձեռքը։
Պարզվեց, որ Վերսիլովի վերքը մահացու չէ և ապաքինվեց, բայց նա երկար պառկեց, ինչ խոսք մորս սենյակում։ Այժմ, երբ գրում եմ այս տողերը, գարուն է, մայիսի կեսը, օրը հրաշալի է, և մեր պատուհանները բաց են։ Մայրս նստած է Վերսիլովի մոտ, նա շոյում է մորս այտերն ու մազերը և խանդաղատանքով նայում նրա աչքերի մեջ։ Օ՜հ, դա նախկին Վերսիլովի կեսն է միայն, նա այլև չի հեռանում մորս մոտից և այլևս չի էլ հեռանա։ Նույնիսկ «արտասվելու շնորհ» է իջել վրան, ինչպես որ արտահայտվում էր անմոռանալի Մակար Իվանովիչը վաճառականի մասին արած պատմության մեջ. ինչևէ, ինձ թվում է, որ Վերսիլովը երկար կապրի։ Մեզ հետ այժմ լիովին սրտաբաց և անկեղծ է վարվում երեխայի պես, ի դեպ, չկորցնելով ոչ չափի զգացումը, ոչ էլ զսպվածությունը և ավելորդ բան չասելով։ Նրա խելքն ու բարոյական կերտվածքը լիովին նույնն են մնացել, թեև այն ամենը, ինչ կատարյալ էր իր մեջ, ավելի արտահայտիչ են դարձել։ Ուղղակի ասեմ, որ երբևէ չեմ սիրել նրան այնպես, ինչպես այժմ, և ափսոսում եմ, որ իր մասին ավելի շատ պատմելու ոչ ժամանակ ունեմ, ոչ էլ պատշաճ տեղ։ Ի դեպ, պատմեմ ոչ այնքան վաղուցվա մի զվարճալի անցք (իսկ այդպիսիք շատ են), մեծ պասից առաջ նա արդեն լիովին ապաքինվել էր և ապաքինվելու վեցերորդ շաբաթվա ընթացքում հայտարարեց, որ ծոմ է պահելու։ Կարծեմ երեսուն տարի, թե դրանից էլ ավել, ծոմ չէր պահել։ Մայրս ուրախացել էր. տնեցիք սկսեցին պասավուր կերակուրներ պատրաստել, որոնք, ի միջի այլոց շատ թանկ էին նստում մեզ վրա և շատ մեծ հմտություն պահանջում։ Երկուշաբթի և երեքշաբթի օրերի ընթացքում կից սենյակից լսում էի, թե Վերսիլովն ինչպես է երգում ինքն իր համար. «Փեսացո՜ւն է գալիս մեր», և հիանում էի երգի եղանակով ու բառերով։ Այդ երկու օրերի ընթացքում հրաշալի բաներ էր պատմում կրոնի մասին, իսկ չորեքշաբթի օրը հանկարծ վերջ տվեց ծոմ պահելուն։ Զայրացել էր ինչ-որ բանից, ինչպես ինքն էր արտահայտվում ծիծաղով, ինչ-որ «զվարճալի հակասականությունից»։ Քահանայի պահվածքի ու վերջինիս մոտ տիրող իրադրության մեջ ինչ-որ տհաճ բան էր նկատել, նոր էր վերադառնում քահանայի մոտից, երբ հանկարծ ասաց մեղմ ժպիտով. «Բարեկամներս, ես շատ եմ սիրում Աստծուն, բայց տանել չեմ կարողանում այս արարողությունը»։ Նույն օրն ևեթ ճաշին ռոսբիֆ մատուցեցին նրան։ Բայց գիտեմ, որ մայրս այժմ էլ է հաճախակի նստում նրա մոտ և մեղմ ժպտալով ու մեղմ ձայնով սկսում խոսել հետը կողմնակի բաների մասին, մայրս անսպասելիորեն ինչ-որ համարձակ է դարձել իր ներկայությամբ, բայց չգիտեմ, թե նրա հետ ինչպես է կատարվել այդ փոփոխությունը։ Նստում է Վերսիլովի մոտ ու խոսում հետը, ավելի հաճախ շշուկով։ Վերսիլովը լսում է ժպտերես, շոյում մորս մազերը, համբուրում ձեռները և հայացքում լիառատ երջանկություն է ճառագում։ Երբեմն էլ մոլեգնելու, համարյա հիստերիայի մեջ ընկնելու պահեր է ունենում։ Վերցնում է մորս դիմանկարը, որը համբուրում էր մի ժամանակ, դիտում է արցունքն աչքերում, համբուրում, վերհիշում, իր մոտ կանչում բոլորիս, բայց այդ պահերին քիչ է խոսում... Կատերինա Նիկոլաևնային ասես մոռացել է իսպառ և անունն անգամ չի տվել գեթ մեկ անգամ։ Մորս հետ պսակադրվելու մասին ևս չի խոսել երբևէ։ Ամռանը ուզում էին նրան տանել արտասահման, բայց Տատյանա Պավլովնան պնդեց, որ չտանեն, ինքը ևս չէր ցանկանում գնալ։ Վճռեցին, որ ամառը կանցկացնեն Պետերբուրգի նահանգի ինչ-որ գյուղում գտնվող ամառանոցում։ Ի դեպ, առայժմ բոլորս ապրում ենք Տատյանա Պավլովնայի միջոցներով։ Մի բան էլ ավելացնեմ, անչափ ցավում եմ, որ այս նոթերը գրելիս հաճախ եմ անհարգալից ու մեծամտորեն արտահայտվել Վերսիլովի մասին։ Բայց գրելիս չափից ավելի էի ինձ երևակայում այնպիսին, որպիսին լինում էի նկարագրածս ամեն մի րոպեի ընթացքում, իսկ նոթերս ավարտելիս, վերջին տողը գրելիս հանկարծ զգացի, որ ինքս ինձ վերադաստիարակել եմ հատկապես վերհիշելու և վերհիշածը գրի առնելու շնորհիվ։ Գրի առածս շատ բաներից, հատկապես որոշ էջերից ու արտահայտություններից հրաժարվում եմ, բայց ոչ մի բառ անգամ չեմ շտկի ու ջնջի։
Ասացի, թե նա մի բառ անգամ չէր ասում Կատերինա Նիկոլաևնայի մասին, և կարծում եմ, որ իսպառ ապաքինվել է նաև այդ կնոջ հետ կապված հիշողությունից։ Կատերինա Նիկոլաևնայի մասին երբեմն խոսում ենք միայն ես ու Տատյանա Պավլովնան, այն էլ ծածուկ։ Կատերինա Նիկոլաևնան այժմ արտասահմանում է, իր մեկնելուց առաջ տեսնվեցի հետը և մի քանի անգամ եղա իր բնակարանում։ Արտասահման մեկնելուց հետո արդեն մի քանի նամակ է ուղարկել ինձ, և ես պատասխանել եմ դրանց։ Բայց հրաժեշտից առաջ տեղի ունեցած զրույցների ու պայմանավորվածությունների, ինչպես նաև իր գրած նամակների բովանդակության մասին կլռեմ, դա արդեն այլ պատմություն է և դրա մեծ մասը երևի հյուսվի ապագայում։ Նույնիսկ Տատյանա Պավլովնայի հետ զրուցելիս ծպտուն չեմ հանում այդ բաների մասին և բավական է։ Ավելացնեմ միայն, որ Կատերինա Նիկոլաևնան ամուսնացած չէ և ճանապարհորդում է Պելիշչևների հետ։ Հայրը մահացել է, և Կատերինա Նիկոլաևնան այժմ ամենահարուստն է չամուսնացած կանանց շրջանում։ Այս պահին Փարիզում է։ Բյորինգի հետ կապը խզելը կատարվեց արագ և ասես ինքնաբերաբար, այսինքն վերին աստիճանի բնականոն ընթացքով։ Ի դեպ, պատմեմ այդ մասին։
Այն ահավոր տեսարանի օրվա առավոտյան չեչոտը, որի նոր կացարանն էին տեղափոխվել Տրիշատովն ու իր լողլող ընկերը, հասցրել էր Բյորինգին տեղեկացնել կատարվելիք չարագործության մասին։ Այդ բանը տեղի էր ունեցել հետևյալ կերպ, վերջիվերջո Լամբերտը կարողացել էր համոզել չեչոտին, որ մասնակցի դավադրությանը, և փաստաթղթին տիրանալուց հետո հայտնել էր նրան իրենց բռնած գործի բոլոր հանգամանքները, իսկ այնուհետև, ծրագրով նախատեսված գործողության վճռական պահին, այսինքն՝ այն պահին, երբ Վերսիլովը հղացել էր Տատյանա Պավլովնային ու ինձ թյուրիմացության մեջ գցելու հնարքը, չեչոտը, նրանցից ավելի խելամիտ գտնվելով և քրեական հանցագործության հոտ առնելով նրանց մտադրությունից, գերադասել էր դավաճանել Լամբերտին։ Իսկ ավելի կարևորն այն է, որ նա Բյորինգի երախտապարտությունը բարձր էր դասել Վերսիլովի խելահեղությունից վարակված ապաշնորհ ու տաքգլուխ Լամբերտի ցնորական ծրագրից։ Այդ ամենի մասին հետագայում իմացա Տրիշատովից։ Ի դեպ, չգիտեմ ու չեմ հասկանում Լամբերտի վերաբերմունքը չեչոտի հանդեպ ու մեկ էլ այն, թե ինչու Լամբերտը չէր կարող յոլա գնալ առանց նրա աջակցության։ Բայց առավել հետաքրքրաշարժն ինձ համար այն հարցն էր, թե Լամբերտի ինչի՞ն էր պետք Վերսիլովը, երբ փաստաթուղթն արդեն իր ձեռքում էր ու կարող էր լիովին յոլա գնալ առանց նրա օգնության։ Այժմ արդեն ինձ համար պարզ է նաև այս հարցի պատասխանը. Վերսիլովը պետք էր նրան նախևառաջ հանգամանքներից լավ գլուխ հանելու առումով և մեկ էլ, որը ամենակարևորն է, այն նպատակով, որ դավադրության ձախողման ու ձախորդության դեպքում կարելի կլիներ պատասխանատվությունն ամբողջությամբ բարդել նրա վրա։ Եվ քանի որ Վերսիլովին ոչ էլ սպասվելիք փողն էր հե-տաքրքրում, այդ պատճառով էլ Լամբերտն ավելորդ չհամարեց նրա ա-ջակցությունը։ Իսկ Բյորինգն այն ժամանակ ուշացումով էր հասել դեպքի վայրը, կրակոցից մեկ ժամ անց, երբ Տատյանա Պավլովնայի բնակարանը ներսից արդեն լիովին ուրիշ տեսք էր ստացել։ Նկատի ունեմ այն, որ երբ արնաշաղախ Վերսիլովը տապալվեց գորգի վրա, դրանից հինգ րոպե անց ոտքի ելավ Լամբերտը, ում համարում էինք սպանված։ Ելավ, զարմանքով նայեց շուրջը, հանկարծ ակնթարթորեն ըմբռնեց կատարվածը և անխոս քաշվեց խոհանոց, այնտեղ հագավ իր մուշտակն ու չքացավ առհավետ։ «Փաստաթուղթը» թողել էր սեղանի վրա։ Հետո լսեցի, որ նա չի էլ հիվանդացել, սոսկ աննշան ցավեր է ունեցել, պարզապես արյուն կորցրած ու շշմած է եղել ատրճանակի հարվածից, այլևս ի վիճակի չլինելով ավելի ծանր ձախորդության դուռը հասնելու համար։ Թոհուբոհի ընթացքում Տրիշատովը հասցրել էր բժիշկ բերել, բայց մինչև վերջինիս տեղ հասնելը, ուշքի էր եկել նաև Վերսիլովը, իսկ Վերսիլովի վեր կենալուց առաջ Տատյանա Պավլովնան ուշքի էր բերել նաև Կատերինա Նիկոլաևնային և տուն տարել։ Այսպիսով, երբ Բյորինգը ներս խուժեց, Տատյանա Պավլովնայի բնակարանում էինք գտնվում միայն ես, բժիշկը, վիրավոր Վերսիլովը և մայրս, որ դեռ հիվանդ էր, բայց տեղ էր հասել Տրիշատովի կանչով ու շվարած մնացել։ Բյորինգը տարակուսանքով նայեց բոլորիս և իմանալով, որ Կատերինա Նիկոլաևնան տուն է գնացել, անհապաղ մեկնեց այնտեղ՝ ոչինչ չասելով մեզ։ Այլայլված էր. պարզ տեսնում էր, որ նման դեպքից հետո աղմուկն ու բամբասանքի տարածումն անխուսափելի են։ Սակայն մեծ իրարանցում տեղի չունեցավ, այլ սոսկ շշուկներ տարածվեցին։ Չհաջողվեց կոծկել կրակոցը, բայց հիմնական անցուդարձն իր հիմնական էությամբ հանդերձ մնաց համարյա թե անհայտ. հետաքննությունը բացահայտեց լոկ այն, թե սիրահարված և այն էլ ընտանիքավոր ու համարյա հիսուն տարեկան ոմն Վ․-ն կրքից խելքը թռցրած վիճակում, մեծագույն հարգանքի արժանի և այդ կրքոտ սիրո զգացումները բոլորովին չկիսող մի տիկնոջ մոտ խոստովանություն անելիս խելացնորության է հասել առաքինի տիկնոջ անտարբերության պատճառով ու կրակել ինքն իր վրա։ Ուրիշ ոչինչ չսպրդեց դեպի լույս աշխարհ, և լուրը այդպիսի ձևակերպմամբ էլ լրագրերի էջերին հասավ շշուկների միջոցով առանց հատուկ անունների, սոսկ ազգանունների սկզբնատառերով։ Համենայն դեպս, գիտեմ, որ, զորօրինակ, Լամբերտին բոլորովին չեն անհանգստացրել օրինականության պահապանները։ Իսկ Բյորինգն անհանգստացել էր իրողությունն իմանալուց հետո։ Հակառակի պես կարողացել էր իմանալ նաև, որ աղետից դեռևս երկու օր առաջ Կատերինա Նիկոլաևնան ու սիրահարված Վերսիլովը տեսակցել են երես առ երես։ Դա էլ հենց պայթեցրել էր Բյորինգին, և նա բավականին անզգուշորեն թույլ էր տվել իրեն, որ դիտողություն անի Կատերինա Նիկոլաևնային, թե այլևս չի զարմանա, եթե դրանից հետո ևս այդպիսի ցնորական դեպքեր պատահեն իր հարսնացուի հետ։ Կատերինա Նիկոլաևնան տեղնուտեղը հրաժարական էր տվել՝ առանց բարկանալու և տատանվելու։ Ծխաքուլայի պես ցնդել էր նրա նախապաշարմունքն այդ մարդու հետ ամուսնանալու խելամտության հաշվով։ Միգուցե դրանից առաջ էր զննել այդ մարդուն, միգուցե նրա հայացքներն ու զգացմունքներն էին փոխվել ապրած ցնցումներից հետո։ Այստեղ էլ եմ լռում։ Սոսկ ավելացնում եմ, որ ականջիս հասավ, թե Լամբերտը ծլկել է Մոսկվա և այնտեղ բռնվել ինչ-որ բանում։ Իսկ Տրիշատովին վաղուց չեմ տեսել, համարյա թե այն ժամանակից ի վեր բաց եմ թողել տեսադաշտիցս և այժմ զուր բան է նրա հետքը որոնելը։ Նա չքացել է իր ընկերոջ հետ այն բանից հետո, երբ այդ ընկերը՝ «le grand dadais»[136]֊ը գնդակահարեց ինքն իրեն։
II
Իշխան Նիկոլայ Իվանովիչի մահվան մասին հիշատակել եմ։ Այդ բարի, համակրելի ծերունին կաթվածից մահացավ վերոհիշյալ իրարանցումից հետո, ի դեպ, դրանից մի ամիս անց, գիշերով, իր անկողնում։ Այն օրից ի վեր, երբ ապաստանել էր իմ բնակարանում, այլևս չտեսա նրան։ Պատմում էին, թե վերջին ամսվա ընթացքում ավելի խելամիտ էր դարձել, նույնիսկ ավելի հավաքված, այլևս չէր վախենում, չէր լալիս և այդ ընթացքում ոչ մի բան չէր ասել Աննա Անդրեևնայի վերաբերյալ։ Իր սերն ամբողջովին տվել էր հարազատ աղջկան։ Հոր մահից մի շաբաթ առաջ Կատերինա Նիկոլաևնան մի անգամ առաջարկել էր, որ իշխանը իր մոտ կանչի ինձ հենց այնպես ժամանակ անցկացնելու համար, բայց ծերունին կիտել էր նոթերը, այս փաստը հայտնում եմ առանց այլևայլ բացատրությունների։ Պարզվեց, որ իշխանի կալվածը բարվոք վիճակում է և, բացի այդ, բավականին գումար ունի։ Ըստ իշխանի թողած կտակի այդ գումարի երրորդ մասը ստիպված եղան բաժանել նրա երաշխավորած անթիվ սանուհիների միջև, բայց ամենքին անչափ տարօրինակ էր թվացել այն հանգամանքը, որ Աննա Անդրեևնան նույնիսկ հիշատակված չէր եղել այդ կտակում, նրա անունը բաց էր թողնված։ Սակայն մի բան գիտեմ որպես հավաստի փաստ, մահանալուց մի քանի օր առաջ, իր մոտ կանչելով դստերը և իր բարեկամներին Պելիշչևին և իշխան Վ․-ին, ծեր իշխանը նրանց ներկայությամբ պատվիրել էր Կատերինա Նիկոլաևնային, որ իր մոտալուտ մահվան դեպքում այդ գումարից պետք է անպայման վաթսուն հազար ռուբլի բաժին հանվի Աննա Անդրեևնայի համար։ Իր կամքն արտահայտել էր հստակ, պարզ ու հակիրճ, թույլ չտալով որևէ ախուվախոտ բացականչություն, որևէ պարզաբանում, իշխանի մահից հետո, երբ իրադրությունը հանդարտված էր եղել, Կատերինա Նիկոլաևնան իր հավատարմատարի միջոցով տեղեկացրել էր Աննա Անդրեևնային, թե վերջինս ցանկացած պահին կարող է ստանալ իր վաթսուն հազար ռուբլին, բայց Աննա Անդրեևնան չոր-չոր, առանց ավելորդաբանելու մերժել էր այդ առաջարկը, հրաժարվել փողն ստանալուց՝ չնայած բազում հավաստիացումներին, թե իշխանն է կամեցել այդպես։ Այդ փողն այժմ էլ է մնացել իր տեղում, սպասելով ժառանգորդուհուն. Կատերինա Նիկոլնաևնան այժմ էլ է դեռ հույս տածում, թե ժառանգորդուհին կփոխի իր վճիռը, բայց նման բան տեղի չի ունենա, և ես համոզված եմ դրանում, քանի որ այժմ Աննա Անդրեևնայի մտերիմներից մեկն եմ։ Նրա հրաժարվելը որոշ աղմուկ առաջացրեց, և մարդիկ սկսեցին բամբասանք հյուսել դրա շուրջը։ Աննա Անդրեևնայի մորաքույրը՝ տիկին Ֆանարիոտովան, որ սկզբում խիստ վրդովված էր եղել զարմուհու և ծեր իշխանի գժտությունից, հանկարծ փոխել էր իր տրամադրությունն ու կարծիքը, և երբ զարմուհին հրաժարվել էր կտակված փողից, հանդիսավորապես իր հարգանաց հավաստիքն էր հայտնել նրան։ Մինչդեռ եղբայրը վիճել էր քրոջ (Աննա Անդրեևնայի) հետ այդ առթիվ ու գժտվել ընդմիշտ։ Թեև հաճախ եմ լինում Աննա Անդրեևնայի մոտ, բայց չէի ասի, թե մենք չափից ավելի մտերմացել ենք և բոլորովին չենք հիշում անցած գնացածը, նա շատ սրտանց է ընդունում ինձ իր բնակարանում, բայց հետս զրուցելիս անջատվածի պես է պահում իրեն։ Ի դեպ, կտրականապես հայտնել է ինձ, թե մենաստան կմտնի, վերջերս է հայտնել այդ մասին, բայց ես համոզված չեմ դրանում և իր ասածը համարում եմ լոկ դժբախտության մեջ ընկած մարդու հուսահատության արտահայտություն։
Բայց դժբախտություն, իսկական դժբախտության մասին խոսելու եմ սրանից հետո, հատկապես Լիզա քրոջս բախտի առթիվ։ Այս դեպքում արդեն գործ ունենք իսկական դժբախտության հետ, և ի՜նչ են իրենցից ներկայացնում իմ ձախորդությունները նրա ճակատագրի համեմատությամբ։ Ամեն ինչ սկսվեց այն բանից, որ իշխան Սերգեյ Պետրովիչը չապաքինվեց ու, չդիմանալով մինչև իր դատի օրը, իշխան Նիկոլայ Իվանովիչի մահանալուց առաջ, վախճանվեց հիվանդանոցում։ Լիզան մնաց մենակ՝ առաջիկայում ծնվելիք իր զավակի հետ։ Նա լացուկոծ չէր անում և արտաքուստ նույնիսկ հանգիստ էր երևում, դարձել էր հեզ ու խոնարհ, սրտի երբեմնի ջերմությունն ասես գերեզման էր իջել իր իսկ ներսում։ Հլու֊հնազանդ օգնում էր մայրիկին, խնամում հիվանդ Անդրեյ Պետրովիչին, բայց դարձել էր նաև ահավոր չխոսկան. ոչ մեկի ու ոչ մի բանի վրա ուշադրություն չէր դարձնում, ասես թե ոչ մի բան որևէ նշանակություն չուներ իր համար, ասես ամեն ինչի ու ամենքի կողքով էր անցնում։ Երբ Վերսիլովի վիճակը թեթևացավ (այսինքն՝ երբ նրա վերքն ապաքինվեց), Լիզան սկսեց շատ քնել։ Փորձում էի գրքեր բերել նրան զբաղեցնելու համար, բայց չէր կարդում բերածս, սկսեց խիստ նիհարել։ Չէի համարձակվում նրան սփոփելու փորձ անել, թեև հաճախ էի մոտենում այդ մտադրությամբ, երբեմն էլ չէի կարողանում նույնիսկ մոտենալ, չէի կարողանում նույնիսկ ասելու բան գտնել։ Այդպես էլ շարունակվում էր մինչև վերջին ահավոր դեպքը, նա ընկել էր ոչ այնքան բարձր տեղից մեր սանդուղքի ընդամենը երեք աստիճան բարձրությունից, բայց վիժել էր և համարյա ամբողջ ձմռան ընթացքում վատառողջ էր։ Այժմ արդեն վեր է կացել անկողնուց, բայց առողջությունը խաթարված է երկար ժամանակով։ Առաջվա պես լուռ ու մտահոգ է մեր ներկայությամբ, բայց մայրիկի հետ սկսել է խոսել քիչ-քիչ։ Վերջին օրերին գարնանային արևոտ եղանակ է, և ես մտովի վերհիշում էի անցած աշնան այն արևոտ առավոտը, երբ Լիզայի հետ քայլում էինք փողոցով՝ երկուսս էլ ուրախ ու հուսավառ, իրար հանդեպ սիրով լի։ Ավաղ, ինչպե՜ս հանկարծ ամեն բան փոխվեց այն օրից ի վեր։ Ինձ համար չէ տրտունջս, ինձ համար նոր կյանք է սկսվել, իսկ քո՞ւյրս։ Նրա ապագան անորոշությամբ է պարուրված, իսկ ներկայումս նրան նայել չեմ կարողանում առանց ցավի։
Այնուամենայնիվ, երեք շաբաթ առաջ Վասինի վերաբերյալ հաղորդածս տեղեկությամբ կարողացա տեղաշարժել Լիզայի անտարբերության սառույցը։ Վասինը վերջապես ազատ է արձակվել։ Ասում են, թե այդ խելամիտ մարդը շատ ճշգրիտ ցուցմունք է տվել ու շատ հետաքրքրաշարժ հայտարարություններ արել, որոնք լիովին արդարացրել են նրան այն մարդկանց առջև, ում կամքից կախում է ունեցել նրա բախտը։ Իսկ նրա կասկածահարույց գիրն ընդամենը ֆրանսերենից թարգմանված մի նյութ է եղել, որ լոկ իր համար է արել, որպեսզի հետագայում դրա հիման վրա օգտակար հոդված կազմի ամսագրի համար։ Այժմ նա մեկնել է ...յան նահանգը, իսկ նրա խորթ հայր Ստեբելկովը մինչև օրս էլ շարունակում է նստած մնալ բանտում մի գործի կապակցությամբ, գործ, որը ըստ ինձ հասած տեղեկության, գնալով ավելի ու ավելի է ուռճանում ու բարդանում։ Վասինի վերաբերյալ հաղորդածս սույն լուրը Լիզան մինչև վերջ լսեց տարօրինակ ժպիտով ու նույնիսկ նշեց, թե այդ մարդու հետ կատարվածն անպայման հենց այդպես էլ պիտի լիներ։ Սակայն, ինչպես երևաց, գոհ էր, անշուշտ, այն պատճառով, որ հանգուցյալ իշխան Սերգեյ Պետրովիչի միջամտությունը չէր վնասել Վասինին։ Իսկ Դերգաչովի և այլոց մասին հաղորդելիք չունեմ այս պահին։
Ավարտեցի։ Միգուցե ընթերցողներից մեկնումեկը կուզենա իմանալ, թե՝ հապա ո՞ւր կորավ մտահղացածս «գաղափարը» և ի՞նչ է իրենից ներկայացնում իմ նոր կյանքը, որի մասին այնքան հանելուկային ձևով էի արտահայտվում։ Բայց այս նոր կյանքը, իմ առջև բացված այս նոր ուղին էլ հենց հանդիսանում է հղացածս «գաղափարը», ճիշտ այնպես, ինչպես որ կար, բայց լիովին այլ տեսք ունի, այնպիսի տեսք, որ հնարավոր չէ նույնիսկ ճանաչել։ Բայց դա ամբողջությամբ այլևս չի կարող տեղ գտնել ներկա «Նոթերիս» մեջ, քանի որ լիովին այլ բան է։ Հին կյանքս լիովին հեռացել է ինձնից, իսկ նորը հազիվհազ է սկսվում։ Այդուհանդերձ, ավելացնեմ մի անհրաժեշտ հանգամանք, իմ անկեղծ ու սիրելի բարեկամ Տատյանա Պավլովնան համարյա թե ամեն օր հոգիս հանում է իր հորդորներով, որ անպայման ու հնարավորին չափ շուտ ընդունվեմ համալսարան. «Նախ ավարտիր, հետո նոր գյուտեր հնարիր. առայժմ ուսումդ գլուխ բեր»։ Խոստովանանք լինի՝ մտորում եմ իր տված խրատի վրա, բայց բացարձակապես չգիտեմ, թե ինչպես ի կատար ածեմ դա։ Ի դեպ, առարկեցի նրան, թե այժմ այլևս սովորելու իրավունք չունեմ, քանի որ պետք է աշխատեմ, որ պահեմ մորս ու Լիզային, բայց Տատյանա Պավլովնան իր փողն է առաջարկում դրա համար ու համոզում, թե համալսարանում սովորելուս ընթացքում ինքը միշտ էլ կարող է հայթայթել անհրաժեշտ գումարներ։ Վերջիվերջո վճռեցի դիմել մարդամեկին ու նրա կարծիքը հարցնել այդ կապակցությամբ։ Ծանրութեթև անելով ինչացու լինելս՝ այդ մարդուն ընտրեցի բծախնդիր ու քննադատական լույսի տակ նրան դիտարկելուց հետո։ Դա Նիկոլայ Սեմյոնովիչն է՝ Մոսկվայի նախկին դաստիարակս՝ Մարյա Իվանովնայի ամուսինը։ Ընտրեցի ոչ այնքան ինչ-որ մեկի խորհուրդն ստանլու համար, այլ պարզապես անսպասելինորեն ցանկացա լսել լիովին կողմնակի և որոշ չափով նույնիսկ սառնարյուն եսամոլի համբավ ունեցող, բայց և անվիճելիորեն խելամիտ մարդու կարծիքը։ «Նոթերիս» ձեռագիրն ամբողջությամբ ուղարկեցի իրեն, խնդրելով գաղտնի պահել, քանի որ դեռևս ցույց չէի տվել որևէ մեկին, հատկապես Տատյանա Պավլովնային։ Երկու շաբաթ անց ձեռագիրս վերադարձավ բավականին երկարաշունչ մի նամակի հետ։ Այդ նամակից ներկայացնում եմ լոկ մի քանի հատված, որոնցում ի հայտ եմ բերել իմ տեսակետներին համընկնող ու դրանք պարզաբանող մի ընդհանուր հայեցակետ։ Ահավասիկ այդ կարծիքը։
III
«... Անմոռանալի Արկադի Մակարովիչ, դուք վաղուց ի վեր չեք կարողացել ձեր ժամանակավոր հանգիստն օգտագործել այնպես, ինչպես այժմ, գրելով ձեր այս «Նոթերը»։ Դուք ձեզ, այսպես ասած, խելամիտ հաշվետվություն եք տվել կյանքի ասպարեզում կատարած ձեր առաջին, փոթորկուն ու համարձակ քայլերի մասին։ Հաստատապես հավատացած եմ, որ այս շարադրանքով դուք իսկապես կարող էիք մեծապես «վերադաստիարակել ձեզ»։ Հարկավ, իմ կողմից թույլ չեմ տա չնչին իսկ քննադատական դիտողություններ, թեև ամեն մի էջը խորհելու տեղիք է տալիս... զորօրինակ վերին աստիճանի հատկանշական է այն հանգամանքը, որ դուք այդքան երկարատև ու այդպիսի համառությամբ ձեզ մոտ եք պահել «փաստաթուղթը»։ Բայց սա լոկ մեկն է այն հարյուրավոր դիտողություններից, որ թույլ եմ տվել ինձ։ Նմանապես անչափ գնահատում եմ նաև այն հանգամանքը, որ վճռել եք, անշուշտ, ինձ, միմիայն ինձ հայտնել «ձեր հղացած գաղափարի գաղտնիքը», ինչպես որ արտահայտվել եք անձամբ։ Բայց ի պատասխան հատկապես այդ գաղափարի վերաբերյալ կարծիքս հայտնելու ձեր խնդրանքին պետք է վճռականապես ասեմ նախևառաջ, որ այդ կարծիքը չի տեղավորվի որևէ նամակում, իսկ երկրորդ հերթին` ինքս պատրաստ չեմ պատասխանելու և նախ պետք է մտովի յուրացնեմ այդ գաղափարը։ Նշեմ լոկ այն տպավորությունս, որ ձեր «գաղափարը» աչքի է ընկնում ինքնատիպությամբ, այն դեպքում, երբ ընթացիկ սերնդի երիտասարդները մեծավ մասամբ նետվում են ոչ թե իրենց հղացած, այլ նախապես պատրաստի գաղափարների հետևից, և նրանց մտավոր պաշարը խիստ աղքատիկ է, հաճախ նաև՝ վտանգավոր։ Ձեր «գաղափարը» գոնե ժամանակավորապես փրկել է ձեզ, զորօրինակ պ.պ. Դերգաչովի և ընկ. գաղափարներից, որոնք, անկասկած, այնքան էլ ինքնատիպ չեն, ինչպես ձերը։ Ի վերջո վերին աստիճանի համամիտ եմ մեծարգո Տատյանա Պավլովնայի կարծիքին, ում թեև ճանաչել եմ անձամբ, բայց մինչև այժմ ի վիճակի չեմ եղել գնահատելու ըստ արժանվույն։ Համալսարան ընդունվելու վերաբերյալ նրա հայտնած միտքը վերին աստիճանի օգտավետ է ձեզ համար։ Գիտությունը և կյանքը երեք-չորս տարում անպայման ավելի լայնորեն կբացահայտեն ձեր մտքի ու ձգտումների հորիզոնները, իսկ եթե համալսարանն ավարտելուց հետո նորից ցանկանաք դիմել ձեր «գաղափարին», ապա ոչինչ չի խանգարի դրան։
Այժմ թույլ տվեք անձամբ իմ կողմից և արդեն առանց ձեր խնդրանքի՝ անկեղծորեն շարադրեմ որոշ մտքեր ու տպավորություններ, որ ծագել են գլխումս ու հոգուս մեջ ձեր արտասովոր նոթերն ընթերցելիս։ Այո, համաձայն եմ Անդրեյ Պետրովիչի հետ, որ իսկապես կարելի էր անհանգստանալ անձամբ ձեզ և ձեր մեկուսացած պատանեկության համար։ Եվ քիչ չեն ձեզ նման պատանիները և նրանց ունակությունները նույնպես սպառնում են զարգանալ վտանգավոր ուղղությամբ, կամ դեպի մոլչալինյան ստորաքարշությունը, կամ էլ դեպի անկարգությունը հակված ծածկամիտ ցանկասիրությունը։ Բայց անկարգության հակումը մեծավ մասամբ ծագում է, միգուցե, կարգուկանոնի և «բարեկերպության» (ձեր արտահայտությունն եմ օգտագործում) չարտահայտված ծարավի՞ց։ Պատանեկությունն ինքնին անմեղ է հենց այն պատճառով, որ պատանեկություն է։ Միգուցե խելահեղության այդ վաղաժամ պոռթկումների մեջ է ամփոփված կարգուկանոնի այդ ծարավն ու ճշմարտության այդ որոնումը և ո՞վ է մեղավոր, որ ժամանակակից երիտասարդներից ոմանք այդ ճշմարտությունն ու բարեկեցությունը տեսնում են այնպիսի անմիտ ու ծիծաղելի բաներում, որ հավատալդ չի գալիս, թե ինչպես կարող էին հավատ ընծայել նման բաներին։ Ի դեպ, նշեմ, որ նախկինում, ոչ այնքան հեռավոր անցյալում, ընդամենը մի սերունդ առաջ, այդ պատանիների համար կարելի էր այնքան էլ չափսոսալ, քանզի այն ժամանակ նրանք իրենց որոնումներն ավարտում էին նրանով, որ շատ շուտով մեծ հաջողությամբ հակվում էին դեպի մեր մշակութային բարձրագույն խավը և լուծվում նրա մեջ։ Եվ եթե, զորօրինակ, ճանապարհի սկզբում գիտակցում էին իրենց քայլերի անկարգությունն ու անպատշաճությունը, տոհմական ազնվագույն ավանդույթների և գեղեցիկ ու կատարյալ դրվածքի բացակայությունը հենց իրենց ընտանեկան նիստուկացում, ապա այդ գիտակցությունից նույնիսկ ավելի լավ էին զգում, քանզի գիտակցելուց հետո ձգտում էին դեպի բացակայող արժեքները և դրանով իսկ սովորում գնահատել դրանք։ Այժմ պայմաններն արդեն որոշ չափով այլ են, ասել է թե՝ հակվելու տեղ չկա։ Պարզաբանեմ համեմատությամբ կամ նմանաբանությամբ։ Եթե ես լինեի ռուս վիպասան և ունենայի տաղանդ, ապա անպայման իմ հերոսներին կվերցնեի ռուս տոհմական ազնվականության միջավայրից, քանզի միմիայն քաղաքակիրթ ռուս մարդկանց այդ տեսակի մեջ է հնարավոր գտնել թեկուզ արտաքուստ գեղեցիկ երևացող կարգ ու կանոն ու զգացմունք, որոնք այնքան անհրաժեշտ են վեպում ընթերցողի վրա գեղեցիկ ազդեցություն գործելու համար։ Այս միտքն արտահայտելիս բնավ չեմ կատակում, թեև ինքս բոլորովին ազնվազարմ չեմ, մի բան, որը, ի դեպ, ձեզ հայտնի է։ Ժամանակին Պուշկինը իր վեպերի համար սյուժեներ էր նշում «Ռուս գերդաստանի ավանդույթներ»-ում և, հավատացած եղեք, որ հենց այդտեղ է ամենայն գեղեցիկը, ինչ ունեցել ենք մինչև օրս։ Համենայն դեպս, այդտեղ է մեր ունեցած-չունեցած կատարելագույնը։ Ասում եմ ոչ այն նպատակով, թե անպայմանորեն համամիտ եմ այդ գեղեցկության իրողությանն ու ճշմարտացիությանը, բայց այնտեղ, զորօրինակ, արդեն կար պատվի ու պարտքի կատարյալ դրսևորում, ինչը ոչ միայն ավարտուն ձև չի ստացել, այլև սաղմնավորված իսկ չէ Ռուսիայի մեկ այլ շրջանում բացի ազնվականության միջավայրից։ Ասում եմ որպես էությամբ հանգիստ մարդ և հանգստություն որոնող։
Լա՞վ է, արդյոք, այնտեղ այդ պարտքն ու պատիվը և ստո՞ւյգ են արդյոք, դրանք,― սա այլ հարց է, բայց ինձ համար կարևորագույնը հատկապես ձևի ավարտուն կատարելությունն է և, թերևս, նաև կարգուկանոնը, այն էլ ոչ թե վերուստ նախասահմանվածը, այլ ապրելու ընթացքում ինքնուրույնաբար ձեռք բերածը։ Տե՜ր Աստված, ախր ամեն ինչից առավել մեզ անհրաժեշտ է կարգուկանոնը և այն էլ մեր սեփական կարգուկանոնը։ Դրա մեջ է հույսը և, այսպես ասած, հոգու հանգստությունը, վերջիվերջո անհրաժեշտ է մի կառուցված-կազմակերպված ապրելակերպ և ոչ թե այս հավերժական գլխացավանքը ամենուր թռչող տաշեղները, աղբն ու կեղտը, որոնցից բան չի ստացվում արդեն երկու հարյուր տարի։
Ինձ չմեղադրեք սլավոնամոլության մեջ. հենց այնպես արտահայտվեցի մարդախույս լինելուս պատճառով, քանզի շատ է ծանր սրտիս բեռը։ Ներկայումս, ոչ վաղուց ի վեր, մեզ մոտ վերը նկարագրածիս լիովին հակառակ ինչ-որ բան է կատարվում։ Արդեն ոչ թե կեղտն է կպչում մեր վերին խավին, այլ հակառակը, մարդկանց գեղեցիկ տեսակից հրճվալից շտապողականությամբ պոկվում են նրա առանձին տաշեղներն ու կտորները և խռնվում անկարգ ու քինախնդիր խառնակույտի մեջ։ Եվ բացառիկ չեն դեպքերը, երբ երեկվա քաղաքակիրթ գերդաստանների նահապետներն ու հայրերն անգամ արդեն ծաղրում են այն ամենը, ինչին իրենց զավակները դեռևս կցանկանային հավատալ։ Կարծես թե դա քիչ է, հմայվածի պես նույնիսկ չեն թաքցնում զավակներից գեղեցիկը պահպանող թոկից միանգամից պրծածի ուրախությունը, թե այժմ կարող են պատվազրկելու և անարգելու ամեն ինչ և ամենքին, և անարգելու այդ ուրախությունն ամեհի չափով են ի հայտ բերում ինչ-որ տեղից։ Խոսքս ոչ թե ճշմարիտ առաջադիմականների մասին է, սիրելի Արկադի Մակարովիչ, այլ լոկ այն խաժամուժի, որն անթիվ է և որի մասին ասված է ֆրանսերեն. «Grattez le russe et vous verrez le tartare»[137]։ Եվ հավատացած եղեք, ճշմարիտ հանդուրժողականները (լիբերալները) մարդկության ճշմարիտ ու մեծահոգի այդ բարեկամները, այնքան էլ շատ չեն մեզանում, ինչպես որ թվացել է մեզ։
Բայց այս ամենը փիլիսոփայություն է. վերադառնանք մեր երևակայած վիպասանի մոտ։ Այս պայմաններում մեր վիպասանի վիճակը միանգամայն որոշակի է. նա չի կարող գրել այնպես, ինչպես որ գրվում են, ասենք, պատմական վեպերը, քանզի մեր ժամանակներում այլևս գոյություն չունի այն գեղեցիկ տեսակը, իսկ եթե սպրդել են մնացորդներ, ապա, ըստ ներկայումս տիրող ինչ-ինչ կարծիքների, այդ մնացորդներն իրենց վարքուբարքում չեն պահպանել գեղեցկության նշաններն անգամ։ Օ՛հ, պատմական ժանրի վեպում դեռևս կարելի է նկարագրել անչափ հաճելի և ուրախալի մանրուքներ։ Կարելի է նույնիսկ այնպես գրավել ընթերցողին, որ նա պատմականի նկարագրությունն ընդունի որպես ներկայումս դեռևս հնարավոր իրողություն։ Մեծ տաղանդի առկայության դեպքում այդպիսի ստեղծագործությունը կպատկանի ոչ այնքան ռուս գրականությանը, որքան ռուսական պատմությանը։ Դա ռուսականի պատրանքի գեղարվեստորեն կատարյալ նկարագիրը կլինի, որն իրականության տեսք կունենա, քանի որ դեռևս չեն կռահի, որ դա պատրանք է։ Այն հերոսների թոռը, ովքեր կլինեն հիշյալ նկարագրությունում, որն իր հերթին կներկայացնի միջին կամ բարձր քաղաքակիրթ ոլորտի ռուս գերդաստան, իր նախնյաց հետնորդն հանդիսացոդ այդ թոռնիկը, իր այժմյան աշխարհայացքով հանդերձ, այլևս չի կարոդ ներկայացվել այլ կերպ, քան որպես որոշ չափով մարդախույս, մեկուսացած և անպայման թախծոտ։ Նույնիսկ պետք է, որ երևա ինչ-որ խենթավուն, որին ընթերցողը առաջին իսկ հայացքից կարողանա ճանաչել որպես ռազմի դաշտից հենց նոր իջածի, և համոզվել, որ նա տանուլ է տվել այդ դաշտում։ Ավելի հետագայում կանհետանա նաև այդ մարդախույս թոռը, ի հայտ կգան դեռևս անհայտ նոր դեմքեր ու կհայտնվի մի նոր պատրանք, բայց ինչպիսի՞ դեմքեր։ Եթե այդ դեմքերը գեղեցիկ չլինեն, ապա անհնարին կդառնա ռուս վեպի հետագա գոյությունը։ Բայց ավաղ, տեսնես միայն վեպի՞ գոյությունը կդառնա անհնարին։
Հեռվում փնտրելու փոխարեն դառնամ մեր այս ձեռագրին։ Նայեցեք, զորօրինակ, պարոն Վերսիլովի երկու գերդաստաններին (այս դեպքում, թույլ տվեք լիովին անկեղծ արտահայտվեմ)։ Նախևառաջ չեմ ծավալվի Անդրեյ Պետրովիչի անձը բնութագրելիս, այդուհանդերձ, նա այդ գերդաստաններից մեկի հինմադիր-նահապետն է։ Հնագույն ազնվազարմ տոհմից սերված ազնվական է և միաժամանակ՝ Փարիզի կոմունար։ Ճշմարիտ պոետ է և սիրում է Ռուսիան՝ միաժամանակ լիովին ժխտելով այն։ Չունի որևէ դավանանք, բայց համարյա թե պատրաստ է մեռնելու հանուն ինչ-որ բանի, ինչի անունն անգամ տալ չի կարող, բայց և կրքոտությամբ հավատում է դրան ռուս պատմության պետերբուրգյան շրջանի եվրոպականացած ռուս քաղաքակրթողների մեծամասնության օրինակով։ Բայց բավ է խոսեմ նրա անձի մասին, ահա և նրա հիմնադրած գերդաստանը, իր մյուս որդու մասին չեմ ուզում խոսել, այդ որդին արժանի չէ նման պատվի։ Ովքեր աչք ունեն, նախապես տեսնում են, թե մինչև ուր կարող են հասնել նման դուրսպրծուկները, և, ի դեպ, ուրիշներին ևս քարշ տալով իրենց հետ։ Բայց ահա Վերսիլովի դուստրը՝ Աննա Անդրեևնան. ինչո՞ւ չի կարելի ասել, որ այս կույսն իսկապես որ ուրույն բնավորություն է։ Դեմքը՝ մայրապետ Միտրոֆանյայի (աշխարհիկ անունով Պրասկովյա Ռոզենի, որ դատարանով մեղադրվել է մեծ գումար պարունակող պարտամուրհակների կեղծման մեջ) ամբողջ մարմնի չափ. ինչ խոսք, սրանով չեմ կանխագուշակում որևէ քրեական արարք, ինչը իսկապես որ անարդարացի կլիներ իմ կողմից։ Արկադի Մակարովիչ, այժմ ասացեք ինձ, որ սույն գերդաստանը պատմական երևույթ է, և հոգիս կփառավորվի։ Բայց առավել արդարացի չի՞ լինի այն հետևությունը, որ արդեն շատ ու շատ այդպիսի, անկասկած տոհմիկ ռուս գերդաստաններ անզսպելի թափով ու հոծ զանգվածներով վեր են ածվում պատահաբար հայտնված գերդաստանների և իրենց նմանների հետ խռնվում համընդհանուր անկարգության ու քաոսի մեջ։ Պատահաբար հայտնված գերդաստանի այդ տեսակն եք դուք մասնավորապես ի ցույց դրել ձեր ձեռագրում։ Այո, Արկադի Մակարովիչ, դուք պատահաբար հայտնված գերդաստանի անդամ եք՝ ի հակադրություն ոչ վաղ անցյալի մեր տոհմիկ տեսակների, ում մանկությունն ու պատանեկությունը տարբերվում էին ձերից։
Խոստովանանք լինի՝ չէի ցանկանա հեղինակը լինել պատահաբար հայտնված գերդաստանից սերված հերոսի մասին պատմող վեպի։ Անշնորհակալ աշխատանք է և զուրկ գեղեցիկ դրսևորումներից։ Եվ հետո, այդպիսի կերպարները մնայուն չեն և այդ պատճառով էլ չեն կարող լինել գեղարվեստորեն կատարյալ։ Հնարավոր կլինեն լուրջ սխալներ, չափազանցումներ, բացթողումներ։ Ամեն դեպքում հարկ կլինի անչափ շատ ընկնել մտացածին բաների հետևից։ Այդուհանդերձ ի՞նչ անի այն գրողը, որ չի ցանկանում գրել միմիայն պատմական ժանրի գործեր և ընթացիկ իրականության կարոտով է տառապում։ Հորինել ու... սխալվել։
Սակայն ձեր «Նոթերի» նման գրվածքները միգուցե որպես նյութ ծառայեն գալիք գեղարվեստական ստեղծագործության, գալիք նկարագրության համար որպես արդեն անցյալ դարձած անկարգ ժամանակաշրջանը պատկերող նյութ։ Օ՛հ, երբ որ անցնի գնա օրվա հրատապությունն, ու գա գալիքը, այնժամ այդ գալիքի արվեստարարը գեղեցիկ ձևեր կգտնի նույնիսկ անցած անկարգությունն ու քաոսը նկարագրելիս։ Հենց այն ժամանակ էլ պիտանի կդառնան այսպիսի «Նոթերը» և նյութ կմատակարարեն, եթե միայն անկեղծ լինեն իրենց քաոսայնությամբ ու պատահականությամբ հանդերձ... Գոնե փրկված կլինեն որոշ ստույգ հատկանիշներ, որպեսզի դրանց շնորհիվ հնարավոր լինի գուշակել, թե ի՛նչ կարող էր քողարկված լինել այդ պղտոր ժամանակաշրջանում ապրող դեռահասի հոգում. սա այնքան էլ անկարևոր հետևություն չէ, քանզի դեռահասներով է ստեղծվում սերունդը...»։ Վերջ
- ↑ Սիրելիս (ֆրանս․)։
- ↑ Սիրելի երեխա (ֆրանս․)։
- ↑ Ին խեղճ մանկիկ (ֆրանս․)։
- ↑ Ի դեպ (ֆրանս․)։
- ↑ Այդպես չէ՞ (ֆրանս․)։
- ↑ Մինչդեռ․․․ Ես հո ճանաչում եմ կանանց (ֆրանս․)։
- ↑ Նրանք զմայլելի են (ֆրանս.)։
- ↑ Ես ամեն բան գիտեմ, բայց ոչ մի լավ բան չգիտեմ (ֆրանս.)։
- ↑ Բայց դա ի՜նչ միտք է (ֆրանս.)։
- ↑ Սիրելի մանկիկ, ես սիրում եմ բարի Աստծուն (ֆրանս.)։
- ↑ Դա հիմարություն էր (ֆրանս.)։
- ↑ Բնակավայր(ֆրանս.)։
- ↑ Համա՜ թե միտք է (ֆրանս.)։
- ↑ Ի դեպ (ֆրանս․)։
- ↑ Դա նողկալի պատմություն է (ֆրանս.)։
- ↑ Ախ, հա՜ (ֆրանս.)։
- ↑ «Ինչը չեն բուժում դեղերը՝ բուժում է երկաթը, ինչը չի բուժում երկաթը՝ բուժում Է կրակը» (լատ.)։
- ↑ Խիստ անհրաժեշտը (ֆրանս.)։
- ↑ Սիրո մեջ ատելություն (ֆրանս.)։
- ↑ Պարտադիր պայման (լատ.)։
- ↑ Ամբողջ աշխարհում և այլ վայրերում (իտալ.)։
- ↑ Բոլոր ժանրերը... (ֆրանս.)։
- ↑ Իսկ հիմա... հիմա գովք հղենք... և ես օրհնում եմ քեզ (ֆրանս.)։
- ↑ Մենք միշտ վերադառնում ենք (ֆրանս.)։
- ↑ Այսպես (լատ.)։
- ↑ Հասկանո՞ւմ ես (ֆրանս.)։
- ↑ Ահա, բարեկամս (ֆրանս.)։
- ↑ Անկեղծ, ուղղակի (ֆրանս.)։
- ↑ Թոկի մասին խոսելիս... (ֆրանս.)։
- ↑ Այդ փոքրիկ լրտեսը (ֆրանս.)։
- ↑ Բայց... դա հրաշալի է (ֆրանս.)։
- ↑ Բայց... դա հրաշալի է (ֆրանս.)։
- ↑ Իսկ հիմա... հիմա գովք հղենք... և ես օրհնում եմ քեզ (ֆրանս.)։
- ↑ Վերսալ (ֆրանս.)։
- ↑ Ռենեսանս (ֆրանս.)։
- ↑ Գրողը տանի (ֆրանս.)։
- ↑ Մի հրաշալի առավոտ (ֆրանս.)։
- ↑ Լոմբարդ, փոխատվության դրամարկղ (ֆրանս.)։
- ↑ Ահա թե ինչ (ֆրանս.)։
- ↑ Թողնենք դա, սիրելիս (ֆրանս.)։
- ↑ Դա ինքնըստինքյան հասկանալի է (ֆրանս.)։
- ↑ Բայց (ֆրանս.)։
- ↑ Դա ծիծաղելի է, բայց այդպես էլ կանենք (ֆրանս.)։
- ↑ Բայց թողնենք դա (ֆրանս.)։
- ↑ Նայած ինչ տեսակետից (ֆրանս.)։
- ↑ Ձեր գեղեցիկ աչքերի համար, իմ կուզեն (ֆրանս.)։
- ↑ Խեղճ երեխա (ֆրանս.)։
- ↑ Գրողը տանի (ֆրանս.)։
- ↑ Մեր մեջ ասած (ֆրանս.)։
- ↑ Շատ օրինավոր (ֆրանս.)։
- ↑ Պոեզիան կյանքում (ֆրանս.)։
- ↑ Ինչ հմայիչ անձնավորություն է, չէ՞։ Սողոմոնի երգերը... ոչ, դա Սողոմոնը չէ, դա Դավիթն է, որն իր անկողնում դեռատի գեղեցկուհի Էր պառկեցնում, որպեսզի ջերմացնի իր ծերությունը։ Սակայն Դավիթ, Սողոմոն... (ֆրանս.)։
- ↑ Շերունի Դավթի այդ դեռատի գեղեցկուհին մի ամբողջ պոեմ Է (ֆրանս.)։
- ↑ Այստեղ` անկողնային տեսարան (ֆրանս.)։
- ↑ Խնդրե՜մ (ֆրանս.)։
- ↑ Դե ուղեկցեք ձեր մորը... ի՜նչ անսիրտ տղա է (ֆրանս.)։
- ↑ Ալֆոնսինա (ֆրանս.)։
- ↑ Այստեղ եմ (ֆրանս.)։
- ↑ Խեղճ... (ֆրանս.)։
- ↑ Դուք հասկանու՜մ եք, աղջիկս։ Փող ունե՜ք (ֆրանս.)։
- ↑ Բայց դուք բոլորովին չեք քնել, Մորիս (ֆրանս.)։
- ↑ Լռե՜ք, հետո կքնեմ։ (ֆրանս.)։
- ↑ Փրկված եմ (ֆրանս.)
- ↑ Պարոն, պարոն, դեռ երբեք տղամարդն այդքան դաժան, այդքան Բիսմարկ չի եղել, ինչպես այս էակը, որը կնոջ վրա նայում է, ինչպես մի աննշան, մի կեղտոտ բանի։ Ի՜նչ է կինը մեր օրերում։ «Սպանի՛ր նրան»,― ահա ֆրանսիական ակադեմիայի վերջին խոսքը (ֆրանս.)։
- ↑ ... Ավաղ, ի՜նչ օգուտ կբերեր ինծ այդ գյուտը, եթե ես ավելի առաջ անեի այն, և արդյո՛ք ավելի լավ չէր լինի թաքցնել խայտառակությունս ողջ կյանքիս ընթացքում։ Միգուցե անվայել Է օրիորդի համար այսքան անկեղծ խոսելը տղամարդու հետ, բայց, խոստովանում եմ, եթե ինձ թույլ տրվեր որևէ ցանկություն ունենալ, ես միայն մեկը կունենայի, դանակ խրել նրա սիրտը, բայց միայն երեսս թեքած նրանից, այն վախից, որ Օրա գարշելի հայացքից ձեռքս կդողա և կքարանա արիությունս։ Նա սպանեց այն ռուս տերտերին, պարոն, պոկեց նրա կարմրաշեկ մորուքը և վաճառեց ԿուզՕեցովի մոստի վրա պարոն Անդրիեի խանութին` (դուք իհարկե, գիտեք փարիզյան նորույթների մոդայիկ կերտվածքների, սպիտակեղենի, շապիկների խանութը) աշխատող վարսավիրին... Օ, պարոն, երբ բարեկամությունը սեղանի շուրջն է համախմբում կնոջը, երեխաներին, քույրերին, մտերիմներին, երբ հախուռն ուրախությունը բռնկում է սիրտս, ասացեք ինձ, պարոն, կա՜ ավելի մեծ երջանկություն, քան այն, որը բոլորն են վայելում։Իսկ նա ծիծաղում է, պարոն, այդ գարշելի ու անըմբռնելի հրեշը ծիծաղում է, և եթե այս բոլորը պարոն Անդրիեի միջոցով չկատարվեր, ես երբեք, երբեք չէի... Բայց ի՜նչ եղավ, պարոն, ի՛նչ պատահեց ձեզ, պարոն... (ֆրանս.)։
- ↑ Պարոն Անդրիեի խանութի՝ վերջին նորույթներ, փարիզյան կերտվածքներ և այլն հետ (ֆրանս.)։
- ↑ Պարոն Անդրիեից այդ սոսկալի և անըմբռնելի հրեշի ձեռքով... (ֆրանս.)։
- ↑ Այդ ուր, պարոն (ֆրանս.)։
- ↑ Այո, պարոն։ Բայց դա հեռու չէ, պարոն, դա բոլորովին հեռու չէ, չարժե մուշտակ հագնել, դա հենց մեր կողքին է (ֆրանս.)։
- ↑ Այստեղ է, պարոն, ահա այստեղ (ֆրանս.)։
- ↑ Նա գնում է, գնում է (ֆրանս.)։
- ↑ Բայց նա, ախր, կսպանի ինձ, պարոն, կսպանի (ֆրանս.)։
- ↑ Զրպարտություն... այնուամենայնիվ մի բան մնում է զրպարտությունից (ֆրանս.)։
- ↑ Նախաբան (ֆրանս.)։
- ↑ Ներիր, սիրելիս (ֆրանս.)։
- ↑ Բայց թողնենք այդ (ֆրանս.)։
- ↑ Իշխան, մի արծաթե ռուբլի չունե՞ք մեզ համար (ֆրանս.)։
- ↑ Մենք ձեզ հավատարիմ ենք (ֆրանս.)։
- ↑ Վագոններում (ֆրանս.)։
- ↑ Ահ, սատանա՛ն տանի (ֆրանս.)։
- ↑ Լսեք, բարեկամ, ձեր գլուխը քո՜ր է գալիս (ֆրանս.)։
- ↑ Բարեկամս, ահա և իմ նոր բարեկամը' Դոլգոռուկին (ֆրանս.)։
- ↑ Ահա՜ և նա (ֆրանս.)։
- ↑ Նույն ինքը (ֆրանս.)։
- ↑ Մադմուազել Ալֆոնսինա, ուզո՞ւմ եք համբուրել ինծ (ֆրանս.)։
- ↑ Ահ, անճոռնի գյուղացի (ֆրանս.)։
- ↑ Չմոտենաք ինձ, չաղտոտեք, այլապես երկուսիդ էլ կվռնդեմ (ֆրանս.)։
- ↑ Մադմուազել Ալֆոնսիսա, դուք ծախե՞լ եք ձեր բոլոնկան (աղավաղված ֆրանսերեն)։
- ↑ Ի՞նչ է նշանակում բոլոնկա (ֆրանս.)։
- ↑ Սա ի՜նչ սարսափելի ժարգոն է (ֆրանս.)։
- ↑ Ես խոսում եմ հանքային ջրերում գտնվող ռուսուհու լեզվով (ֆրանս.)։
- ↑ Լողլող հիմարը (ֆրանս.)։
- ↑ Ի՞նչ է նշանակում հանքային ջրերում գտնվող ռուսուհի... և որտե՛ղ է այն գեղեցիկ ժամացույցը, որ նվիրել էր Ձեզ Լամբերտը (ֆրանս.)։
- ↑ Մենք մի արծաթյա ռուբլիանոց ունենք, որ պարտք ենք արել մեր նոր բարեկամից (ֆրանս.)։
- ↑ Ձեզ ենք վերադարձնոմ մեծ երախտագիտությամբ (ֆրանս.)։
- ↑ Հեյ, Լամբե՜րտ, որտե՞ղ է Լամբերտը. չե՞ս տեսել Լամբերտին (ֆրանս.)։
- ↑ Օրն այս՝ օ՜րն է բարկության (լատ.)։
- ↑ «Օվսաննա» հնում փոխարինում էր «բռավո»֊ին (ծնթ. թարգմ.)։
- ↑ Քսանհինգ ռուբլիանոց է (ֆրանս.)։
- ↑ Մնաք բարյա՜վ, իշխան (ֆրանս.)։
- ↑ Շատ լավիկն է (ֆրանս․)։
- ↑ Եթե բանն այդպես է, ապա գործելակերպը պետք է փոխենք (ֆրանս.)։
- ↑ Իսկ սեփականությունը՝ կողոպուտ (ֆրանս.)։
- ↑ Գինու մեջ է ճշմարտությունը (լատ.)։
- ↑ Ամեն բանից առաջ ես ազնվական եմ և ազնվական էլ կմեռնեմ (ֆրանս.)։
- ↑ Ես կմեռնեմ որպես ազնվական (ֆրանս.)։
- ↑ Վերջապես (ֆրանս․)։
- ↑ Բարի երեկո (ֆրանս.)։
- ↑ Ահա դուք, իսկ ո՛ւր ես ձեր բարեկամները (ֆրանս.)։
- ↑ Բայց նա իսկական արջ է (ֆրանս.)։
- ↑ Այո, այո․․․ դա խայտառակություն է։ Տիկնոջը... Օ, դուք որքան մեծահոգի եք։ Չանհանգստանաք. Ես խելքի՜ կբերեմ Լամբերտին... (ֆրանս.)։
- ↑ Ես ասում էի, չէ՛, որ նա մեծահոգի պատանի է (ֆրանս.)։
- ↑ Իսկապե՜ս, իսկապե՜ս (ֆրանս.)։
- ↑ Նա միշտ էլ գրավիչ է իր զգացմունքներով (ֆրանս.)։
- ↑ Հետո, հետո, այնպես չէ՞, սիրելի բարեկամ (ֆրանս.)։
- ↑ Այո, այո, նա շատ սիրելի է (ֆրանս.)։
- ↑ Բայց այն ինչ ասում ես, սարսափելի է (ֆրանս.)։
- ↑ Խոսում եմ քիչ, բայց՝ համով-հոտով, այնպես չէ՞ (ֆրանս.)։
- ↑ Իրավ (ֆրանս.)։
- ↑ Այդ պարոնը, կարծես թե, տխմարի մեկն է (ֆրանս.)։
- ↑ 1869 թ. Մոսկվայում սպանել ու թալան ել էին չինովնիկ Ֆոն Ձոնին, դիակը խցկել արկղի մեջ և ապրանքատար վագոնով ուղարկել պատահական ուղղությամբ (ծնթ. թարգմ.)։
- ↑ Առանձնապես՝ ոչինչ․․․ Բայց այստեղ ես ազատ եմ, այնպես չէ՞ (ֆրանս․)։
- ↑ Թանկագին իշխան, մենք պետք է բարեկամանանք ձեզ հետ, թեկուզ հենց միայն մեզնից յուրաքանչյուրի տոհմական ծագման շնորհիվ...(ֆրանս.)։
- ↑ Ահա իմ կարծիքը ևս (ֆրանս.)։
- ↑ Նա հրեշտակ է, երկնային հրեշտակ (ֆրանս․)։
- ↑ Ես հրաշալի բաներ եմ ասում-խոսում, և բոլորը ծիծաղում են, ուրախանում (ֆրանս.)։
- ↑ Սիրելի երեխաներ, ես սիրու՜մ եմ ձեզ (ֆրանս.)։
- ↑ Այո, այո, հասկանում եմ, կռահեցի միանգամի՜ց... (ֆրանս.)։
- ↑ Այդ սև մարդու (ֆրանս.)։
- ↑ Մադամ գեներալուհուն (ֆրանս.)։
- ↑ Ախ, մոռացա, ի՛նչ էր անունը... Սարսափելի մարդ է... Հա՜, Վերսիլո՜վ է... (ֆրանս.)։
- ↑ Նամակը (ֆրանս.)։
- ↑ Օյ, վրեժ կլուծեն (ֆրանս.)։
- ↑ Փրկեցե՜ք խեղճ կնոջը, փրկեցե՜ք (ֆրանս.)։
- ↑ Գեղեցկուհի եք (ֆրանս.)։
- ↑ «Լողլող հիմարը» (ֆրանս.)։
- ↑ «Քերեք ռուսի մաշկը, և ձեր աչքի առջև կհայտնվի թաթարը» (ֆրանս.)։