|
|
(2 intermediate revisions by one other user not shown) |
Տող 3. |
Տող 3. |
| |հեղինակ = [[Կոբո Աբե]] | | |հեղինակ = [[Կոբո Աբե]] |
| |թարգմանիչ = Կ․ Ա․ Սիմոնյան (ռուսերենից) | | |թարգմանիչ = Կ․ Ա․ Սիմոնյան (ռուսերենից) |
− | |աղբյուր = | + | |աղբյուր = [[Կոբո Աբե, «Երեք վեպ»]] |
| }} | | }} |
− | [[Կատեգորիա:Ճապոնական գրականություն]]
| + | {{անավարտ}} |
− | ''Չկա փախուստի բերկրանք առանց պատժի սպառնալիքի։''
| + | |
| | | |
− | == Մասն առաջին ==
| |
| | | |
− | === 1 ===
| |
| | | |
− | Օգոստոսյան մի օր մարդն անհետացավ։ Նա որոշել էր արձակուրդն անցկացնել ծովափին, ուր գնացքով կարելի էր հասնել ընդամենը կես օրում։ Դրանից հետո նրա մասին ոչ ոք ոչինչ չիմացավ։ Թե՛ ոստիկանության որոնումները և թե՛ լրագրերում զետեղված հայտարարությունները որևէ արդյունք չտվին։
| |
| | | |
− | Մարդկանց անհետանալը, ընդհանուր առմամբ, այնքան էլ հազվադեպ երևույթ չէ։ Վիճակագրության համաձայն, տարվա ընթացքում մի քանի հարյուր հայտարարություններ են տպագրվում անհետ կորածների մասին։ Եվ, որքան էլ տարօրինակ լինի, գտնվողների տոկոսը բավականին չնչին է։ Սպանություններն ու դժբախտ պատահարները հանցանշաններ են թողնում իրենցից հետո։ Երբ մարդուն առևանգում են, միշտ էլ կարելի է հայտնաբերել դրդապատճառները։ Բայց երբ մարդու անհետանալը ունենում է որևէ մեկ այլ պատճառ, ապա կորածի հետքերը գտնելը բավականին դժվար է։ Ճիշտ է, բավական է անհետանալը համարել փախուստ, որպեսզի նման պատահարներից շատ շատերը, թերևս, դասվեն ամենասովորական փախուստների շարքը։
| + | [[Կատեգորիա:Ճապոնական գրականություն]] |
− | | + | |
− | Հետքերի բացակայությունը այս պարագայում էլ որևէ արտակարգ բան չէր կարող համարվել։ Մոտավորապես հայտնի էր վայրը, ուր մարդը վճռել էր գնալ, բայց դիակը գտնելու մասին ոչ մի լուր չեկավ այնտեղից։ Նրա աշխատանքը չէր կապված ինչ֊ինչ գաղտնիքների հետ, որոնք բացահայտելու նպատակով առևանգելու առիթ ներկայանար։ Իսկ նրա գործողություններում ու վարքագծում ոչ մի ակնարկ չէր եղել, որն հուշեր, թե փախուստի ծրագիր է մտմտում։
| + | |
− | | + | |
− | Բնական է, որ սկզբում բոլորը ենթադրեցին, թե այս պատմության մեջ խառն է սիրուհու մատը։ Եվ երբ գործընկերներն ու ոստիկանության պաշտոնյաները անհետացածի կնոջից իմացան, թե նա մեկնել է իր հավաքածուի համար միջատներ որսալու, նույնիսկ փոքր֊ինչ հիասթափվեցին։ Հիրավի, ցիանական կալիումով սրվակ և միջատներ որսալու ցանց քարշ տալ լոկ այն նպատակով, որ քողարկես սիրուհուդ հետ փախչելու ծրագիրդ՝ չափազանց շինծու բան է։ Բայց ամենից կարևորն այն է, որ կայարանի ծառայողը հայտնել էր, թե վերոհիշյալ օրը S կայարանում գնացքից իջել է լեռնագնաց մարզիկի հագուստով մեկը, որի ուսերից խաչաձև փոկերով մի ջրաման ու արկղ էր կախած, որպիսին օգտագործում են նկարիչները։ Ծառայողը շատ լավ էր հիշում, որ մարդը եղել էր միայնակ։ Այնպես որ, այս ենթադրությունն էլ ժխտվեց։
| + | |
− | | + | |
− | Հայտնվեց մի վարկած, թե անհետացածը ինքնասպանություն է գործել մարդատյացության հողի վրա։ Այս կարծիքը հայտնեց նրա գործընկերներից մեկը, որ սիրում էր հոգեվերլուծությամբ զբաղվել։ Նրա համոզմամբ, հենց այն փաստը, որ հասուն մարդը ընդունակ է տարվել միջատներ որսալու և հավաքածու ստեղծելու անօգուտ գործով, արդեն իսկ ապացուցում է նրա հոգեբանական թերարժեքությունը։ Նույնիսկ երբ երեխան է չափից ավելի հակումներ ցուցաբերում միջատների հավաքածու կազմելու նկատմամբ, մեծ մասամբ նշանակում է, որ նա ենթակա է Էդիպի բարդույթին։ Որպեսզի ինչ֊որ կերպ փոխհատուցի իր չբավարարված ցանկությունները, նա գնդասեղը հաճույքով մխրճում է արդեն սատկած միջատի մարմինը, որն առանց այն էլ ոչ մի տեղ չէր կարող փախչել։ Իսկ եթե մեծանալուց հետո էլ նա չի հրաժարվել իր այդ զբաղմունքից, ապա, անշուշտ, որևէ կասկած չհարուցող փաստ է, որ հիվանդագին վիճակը առաջադիմում է։ Միջատաբանները հաճախ են տառապում ունենալու, ձեռք բերելու մտագարություն, նրանք չափազանց ինքնամփոփ են լինում, չարչարվում են գողամոլությունից ու արվամոլությունից։ Իսկ այս ամենից մինչև մարդատյացության հողի վրա կատարվող ինքնասպանությունը՝ մեկ քայլ է։ Ավելին, միջատների հավաքածու կազմելու սիրահարների մեջ այնպիսիներն էլ կան, որոնք արատավոր հակումներ են ունենում ոչ այնքան իրենց այդ զբաղմունքի, որքան սրվակների մեջ լցված ցիանական կալիումի նկատմամբ, և ոչ մի կերպ չեն կարողանում հրաժարվել միջատորսությունից... Եվ մի՞թե այն փաստը, որ նա երբեք ցանկություն չի ունեցել բացահայտորեն պատմել իր հետաքրքրությունների մասին, չի ապացուցում, թե ներքուստ գիտակցել է իր ամոթալի վիճակը։
| + | |
− | | + | |
− | Բայց այնքանով, որքանով դիակը չհայտնաբերվեց, բոլոր այս կարգի ու շատ կուռ թվացող հետևությունները փլուզվեցին։
| + | |
− | | + | |
− | Իրական պատճառը այնպես էլ անհայտ մնաց։ Անցավ յոթ տարի և Քաղաքացիական օրենսգրքի 30֊րդ հոդվածի հիման վրա մարդը համարվեց վախճանված։
| + | |
− | | + | |
− | === 2 ===
| + | |
− | | + | |
− | Օգոստոսյան մի օր, հետճաշյա ժամին S կայարանի կառամատույցին հայտնվեց բամբակե գորշ կտորից կարած գլխարկով մի մարդ։ Նրա ուսերից խաչաձև կախված էին մի խոշոր փայտե արկղ ու ջրաման, տաբատի փողքերը դրված էին գուլպաների մեջ, ասես նա պատրաստվել էր սարը բարձրանալ։ Բայց շրջապատում չկար մի այնպիսի սար, ուր բարձրանալը որևէ իմաստ ունենար։ Եվ կայարանի ծառայողն էլ, որը կառամատույցի ելքի մոտ տոմսակներն էր ստուգում, կասկածանքով նայեց նրա հետևից։ Առանց երկար֊բարակ մտածելու, մարդը բարձրացավ կայարանի մոտ կանգնած ավտոբուսն ու զբաղեցրեց հետևի տեղը։ Ավտոբուսը մեկնեց սարերին հակառակ ուղղությամբ։
| + | |
− | | + | |
− | Մարդը հասավ մինչև վերջին կանգառ։ Ավտոբուսից իջնելով, տեսավ, որ շրջակա տեղանքը իրենից ներկայացնում է բարձունքների ու գոգավորությունների մի անսահման հերթափոխ։ Գոգավորությունները ամբողջությամբ զբաղեցված էին նեղ շերտերի բաժանված բրնձի դաշտերով, որոնց միջև, կղզիների նման երևում էին արմավենիների պուրակները։ Մարդը գյուղն անցավ և իր ճամփան շարունակեց ծովափի ուղղությամբ։ Գետինը աստիճանաբար ավելի գորշ ու չոր էր դառնում։
| + | |
− | | + | |
− | Քիչ անց տները մնացին հետևում, և այժմ ճանապարհին միայն տեղ֊տեղ ցցված մի քանի սոճիներն էին նրան ուղեկցում։ Ամուր գետինը շուտով կոշիկներին կպչող մանր ավազ դարձավ։ Այս ու այնտեղ երևում էին չոր խոտի մուգ կղզյակները և այս կողմերում ասես սխալմամբ հայտնված դալուկ սմբուկների փոքրիկ մարգերը։ Բայց շուրջը մարդ արարած չկար։ Իսկ առջևում, անշուշտ, ծովն էր, դեպի ուր և նա գնում էր։
| + | |
− | | + | |
− | Վերջապես, մարդը կանգ առավ։ Շուրջը աչք ածելով, բաճկոնի թևքով նա սրբեց դեմքի քրտինքը։ Առանց շտապելու բացեց փայտե արկղը և վերին կափարիչից ձողերի մի խուրձ հանեց։ Հետո այդ ձողերն իրար միացրեց, և նրա ձեռքին հայտնվեց միջատներ որսալու ցանցը։ Նա շարունակեց քայլել առաջ, ձեռքի երկար ձողով երբեմն տնտղելով ճամփին հայտնվող ցանցառ թփերը։ Ավազից ծովի հոտ էր գալիս։
| + | |
− | | + | |
− | Ժամանակն անցնում էր, բայց ծովը դեռ չէր երևում։ Թերևս, կտրտված տեղանքն էր նրան խանգարում տեսնել, թե ի՞նչ կա հեռվում, բայց որքան աչքը կտրում էր՝ ամեն ինչ նույնն էր, ամեն ինչ՝ անփոփոխ։ Ու մեկ էլ նրա դիմաց մի գյուղակ հայտնվեց։ Սովորական ու աղքատ գյուղակ էր։ Հրշեջային աշտարակի շուրջ խռնված էին տախտակե տանիքները, որոնց վրա ամրության համար քարեր կային դարսած։ Տներից մի քանիսի տանիքները ծածկված էին սև կղմինդրով, մի երկուսն էլ նույնիսկ՝ կարմիր ներկած թիթեղով։ Թիթեղյա տանիքով տունը, որ գտնվում էր գյուղական միակ խաչմերուկի անկյունում, ըստ երևույթին, ձկնորսական արտելի վարչությունն էր։
| + | |
− | | + | |
− | Գյուղից այն կողմ երևի ավազաբլուրներն էին ու ծովը։ Բայց անշուք գյուղակը չափից ավելի էր փռվել տեղանքի վրա։ Շուրջը մի քանի բերրի հողամասեր կային, իսկ մնացյալը ճերմակավուն ավազի ընդերքն էր։ Երևում էին գետնընկույզի և փաթաթեսի փոքրիկ դաշտերը։ Ծովի հոտը խառնվում էր անասունների հոտին։ Ամուր, ասես ավազով ու կավով ցեմենտած ճանապարհի եզրերին կիտված էին ջարդված խեցիների բլրակները։ Մինչ տղամարդը անցնում էր ճամփով, թե՛ արտելի վարչության առաջ բաց տարածության մեջ խաղացող երեխաները, թե՛ ուռկանը նորոգող ծերունին, թե՛ գյուղակում միակ կաթի կրպակի մոտ խռնված կանայք մի պահ քարացան ու զարմանքով նայեցին նրա հետևից։ Բայց մարդը նրանց ոչ մի ուշադրության չարժանացրեց։ Նրան հետաքրքրում էին միայն ավազաբլուրներն ու միջատները։
| + | |
− | | + | |
− | Բայց տարօրինակը ո՛չ միայն գյուղակի չափերն էին։ Ճամփան հանկարծ թեքվեց դեպի վեր։ Այս հանգամանքը նույնպես բոլորովին անսպասելի էր։ Որովհետև, եթե ճանապարհը տանում էր դեպի ծով, ապա, բնականաբար, պետք է իջներ ավելի ու ավելի վար։ Գուցե մարդը սխալվե՞լ էր քարտեզը զննելիս։ Նա փորձեց այդ մասին հարցնել իր դիմաց ելած աղջկան։ Բայց աղջիկը աչքերը խոնարհեց ու անցավ գնաց, ձևացնելով, թե հարցը չի լսել։ Լա՛վ, ուրեմն, շարունակենք մեր ճանապարհը։ Ի՛նչ էլ որ լինի, այնուհանդերձ, թե՛ ավազի գույնը, թե՛ ձկնորսական ուռկանները և թե՛ խեցիների բլրակները հուշում էին ծովի մոտ լինելը։ Այնպես որ, անհանգստանալու առիթ չկար։
| + | |
− | | + | |
− | Ճանապարհն ավելի ու ավելի էր ձգվում դեպի վեր, իսկ շուրջն էլ բացի ավազից այլևս ոչինչ չկար։
| + | |
− | | + | |
− | Բայց տարօրինակ է, որ տարածքը, ուր գտնվում էին տները, չէր բարձրանում։ Միայն ճանապարհն էր ձգվում դեպի վեր, իսկ գյուղակը մնում էր ցածում։ Բայց չէ... ո՛չ միայն ճանապարհը։ Ճանապարհի հետ մեկտեղ բարձրանում էին նաև տների միջև ընկած տարածությունները։ Ուստի և այնպես էր թվում, թե ամբողջ գյուղն է ասես ելնում սարն ի վեր, իսկ տները մնում են իրենց տեղը։ Այս տպավորությունը սաստկանում էր այնքան, որքան մարդը շարժվում էր առաջ, շարժվում էր դեպի ավազաբլրի գագաթը։ Եվ շուտով նա տեսավ, որ տները պարզապես գտնվում են ավազի մեջ փորած վիթխարի փոսերում։ Վերջ ի վերջո, ճանապարհն ու տների միջև ընկած տարածությունները բարձրացան տանիքներից էլ վեր։ Իսկ տները ավելի ու ավելի խորասուզվեցին ավազե փոսերի մեջ։
| + | |
− | | + | |
− | Անսպասելիորեն լանջը դարձավ գրեթե ուղղաձիգ։ Մինչև տանիքների վերին եզրը հիմա կլիներ քսան մետրից ոչ պակաս։ «Ի՜նչ կյանք կարող է լինել այստեղ»,— մտածեց նա, սարսափած նայելով խորը փոսի մեջ։ Հանկարծ քամու մոլեգնած հոսանքը շնչակտուր արեց նրան, և տղամարդը շտապեց հետ քաշվել փոսի եզրից։ Հեռու֊հեռվում և ավելի վար նա իր համար էլ բոլորովին անսպասելի՝ տեսավ պղտոր ու փրփրած ծովը, որ շարունակ լիզում էր ափի ավազը։ Մարդը կանգնած էր ավազաբլրի կատարին, ճիշտ այնտեղ, դեպի ուր քայլում էր համառորեն։
| + | |
− | | + | |
− | Ավազաբլրի ծովահայաց լանջը, որ գտնվում էր մուսոնների հոսանքի տակ, ինչպես սովորաբար լինում է՝ զառիթափ էր ու մերկ։ Բայց առավել թեք տեղերում աճել էին նեղ տերևներ ունեցող խոտաբույսերը։ Ետ շրջվելով, նա տեսավ, որ վիթխարի փոսերը, որոնք ավելի ու ավելի են խորանում ավազաբլրի գագաթին մոտենալիս, մի քանի հարկաշարով հասնում են մինչև գյուղակի կենտրոն, հիշեցնելով մեղվափեթակի կտրվածք։ Գյուղն ասես ելնում էր հեծնելու ավազաբլրի վրա։ Բայց, թերևս, ավազաբլո՞ւրն էր ուզում հեծնել գյուղին։ Համենայն դեպս, գյուղի տեսքը ընկճում ու գրգռում էր մարդուն։
| + | |
− | | + | |
− | Է՛հ, ուրեմն, նա արդեն հասել էր իր երազած ավազաբլրին, և հիմա ամեն բան կարգին է։ Նա ջրամանից մի կում ջուր խմեց, խորը շունչ քաշեց, և օդը, որ շատ մաքուր էր թվում, հղկաթղթի պես քերեց կոկորդը։
| + | |
− | | + | |
− | Մարդն ուզում էր իր հավաքածուն հարստացնել ավազուտում ապրող միջատներով։
| + | |
− | | + | |
− | Ավազուտային միջատները այնքան էլ խոշոր չեն լինում, գունավորումն էլ աղոտ է, բայց հավաքածու ունենալու մտագարությամբ տառապող մարդուն բնավ էլ չեն հրապուրում պայծառ թևերով թիթեռները կամ ճպուռները։ Այդպիսի մարդիկ իրենց հավաքածուները ինչ֊որ տարաշխարհիկ նմուշներով զարդարելու ձգտում չունեն, առանձնապես չեն հետաքրքրվում նաև համակարգելու գործով, ինչպես նաև չեն զբաղվում չինական բժշկության մեջ օգտագործվող բալասանների հումք որոնելով։ Միջատաբանն ունի իր պարզ ու անմիջական ուրախությունը, որը նոր տեսակներ գտնելն է։ Եթե հաջողվի, ապա միջատաբանական ատլասում նոր հայտնաբերված միջատի գիտական երկար անվան կողքին կգրվի նաև քո անունը, և բացառված էլ չէ, որ դարեր շարունակ կպահպանվի այնտեղ։ Իսկ եթե քո անունը, թեկուզև միջատի անվան առիթով, երկար ժամանակ պահպանվի մարդկանց հիշողության մեջ, ուրեմն քո ջանքերը ապարդյուն չեն եղել։
| + | |
− | | + | |
− | Աչքով գրեթե անտեսանելի միջատների բավականին մեծաթիվ տեսակները նորանոր հայտնագործությունների հարուստ հնարավորություններ են տալիս։ Նա ևս երկար ժամանակ է վատնել երկթևանի և նույնիսկ տնային սովորական ճանճերի վրա, որոնց չեն կարողանում հանդուրժել մարդիկ։ Ճանճերի տեսակները այնքա՜ն շատ են, այնքա՜ն շատ, որ միայն զարմանալ կարելի է։ Բայց քանի որ բոլոր միջատաբանների միտքն աշխատում է մոտավորապես նույն ուղղությամբ, ապա նրանք գրեթե ավարտել են այդ տեսակների մեծամասնության ուսումնասիրությունը, ներառյալ նաև Ճապոնիայում հայտնաբերված ամենահազվագյուտ՝ ութերորդ որակափոխը։ Սրա պատճառը գուցե այն է, որ մարդկանց կյանքը շատ մոտիկից է հյուսվում ճանճերի կյանքին։
| + | |
− | | + | |
− | Շատ ավելի լավ կլինի ուշադրությունը նախ բևեռել այդ միջավայրին։ Տեսակների շատ լինելը, թերևս, բացատրվում է ճանճերի մեծ հարմարվողականությամբ։ Նա գրեթե վեր ցատկեց ուրախությունից, կատարելով այս հայտնագործությունը։ Եվ այս միտքը բնավ էլ հիմարություն չէ։ Ճանճերի բացառիկ հարմարվողականությամբ էլ բացատրվում է հենց այն հանգամանքը, թե ինչո՛ւ են նրանք հեշտությամբ տանում ամենաանբարենպաստ պայմանները, որոնցում ուրիշ միջատներ գոյությունը պահպանել չէին կարողանա։ Զորօրինակ, ճանճերը հարմարվել են նույնիսկ անապատային կյանքին, որտեղ ոչնչանում է ամեն մի շնչավոր։
| + | |
− | | + | |
− | Այս հայտնագործությունը կատարելով, նա առանձնահատուկ հետաքրքրություն սկսեց ցուցաբերել ավազուտների նկատմամբ։ Արդյունքը չուշացավ։ Մի անգամ, տնից ոչ շատ հեռու, գետակի ցամաքած հունի մեջ նա նկատեց մի պստլիկ, դեղնավուն միջատ, որ հիշեցնում էր կարծրաթևավորների ընտանիքին պատկանող խարանաճանճի (Cicindela Japonica, Motschulsky)։ Ինչպես հայտնի է, խարանաճանճերը լինում են ամենատարբեր գույների ու չափերի։ Սակայն առջևի ոտիկները տարբերվում են իրարից շատ քիչ, գրեթե աննշան։ Հենց այս հանգամանքն էլ դասակարգման համար կարևոր չափանիշ է, քանզի առջևի ոտիկների տարբեր ձևերը նշանակում են նաև տեսակային տարբերություն։ Նրա աչքովն ընկած միջատի առջևի ոտիկի երկրորդ հոդը հիրավի ուշագրավ յուրահատկություն ուներ։
| + | |
− | | + | |
− | Խարանաճանճերի կարգին պատկանող միջատների առջևի ոտիկները սովորաբար բարակ են, սև ու չափազանց շարժունակ։ Իսկ այդ ճանճինը կլոր էին, հաստլիկ, ասես ամուր զրահով ծածկված լինեին և գույնն էլ վառ դեղին էր։ Այդ գույնի պատճառը գուցեև ծաղկափոշին էր։ Հնարավոր է, որ այդ միջատը նույնիսկ հատուկ հարմարանք էլ ուներ, ասենք՝ մազմզուկներ, որպեսզի կարողանա ծաղկափոշի հավաքել։ Եթե զննելու ժամանակ նա սխալներ թույլ չէր տվել, ապա, ուրեմն, ըստ երևույթին, կատարել էր կարևոր մի հայտնագործություն։
| + | |
− | | + | |
− | Բայց, ցավոք, այդ միջատին որսալ չհաջողվեց։ Նա չափազանց հուզված էր, իսկ ճանճն էլ թռչում էր մի ուրիշ տեսակ... Թռավ, հեռացավ ու հետո հետ եկավ ու սպասեց նրա մոտենալուն, մնում էր, որ նաև ասեր. «Հապա փորձիր բռնել ինձ»։ Երբ նա վստահորեն մոտեցավ, ճանճը թռավ տեղից, ետ եկավ ու դարձյալ սկսեց սպասել։ Միջատն ասես ծաղրում էր նրան։ Ու ծաղրեց այնքան ժամանակ, մինչև վերջնականապես անհետացավ խոտերի մեջ։
| + | |
− | | + | |
− | Եվ նա դարձավ առջևի դեղնավուն ոտիկներով այդ խարանաճանճի գերին։
| + | |
− | | + | |
− | Ուշադիր զննելով ավազե ընդերքը, հա ավելի համոզվեց իր ենթադրության մեջ։ Ինչպես հայտնի է, խարանաճանճը անապատային շատ տիպական միջատ է։ Մի տեսության համաձայն, այդ ճանճերի արտասովոր թռիչքը սովորական մի ծուղակ է, որպեսզի մանրիկ կենդանիները, հրապուրվելով, դուրս ելնեն իրենց որջերից։ Մկները, մողեսները, ընկնելով այդ ճանճերի հետևից, իրենց որջերից հեռանում ու հայտնվում են անապատում և սատկում են քաղցից ու հոգնությունից։ Ճանճերն էլ, որ հենց դրան էին սպասում, անմիջապես վրա են տալիս և խժռում սատկած կենդանիներին։ Նրանք, այդ ճանճերը, ճապոներեն մի գեղեցիկ անուն ունեն՝ «նամակատար», ու թեև առաջին հայացքից թվում են շատ նազանի, բայց իրականում սուր և հզոր ծնոտներ ունեն, միաժամանակ նաև այնքան արյունարբու են, որ նույնիսկ իրար են խժռում։ Բայց անկախ այն բանից՝ ճշմարի՞տ է այս տեսությունը, թե ոչ, մարդը, անտարակույս, դյութվել էր խարանաճանճի խորհրդավոր թռիչքով։
| + | |
− | | + | |
− | Բնականաբար, մեծացավ նաև նրա հետաքրքրությունը ավազի նկատմամբ, որը խարանաճանճի համար կենսական պայմաններ էր ստեղծում։ Նա սկսեց ավազուտների մասին գրականություն կարդալ և որքան շատ էր կարդում, այնքան ավելի էր համոզվում, թե դա շատ հետաքրքիր երևույթ է։ Եթե, օրինակ, բացենք հանրագիտարանի այն հոդվածը, որ նվիրված է ավազին, ապա կարելի էր ընթերցել հետևյալը.
| + | |
− | | + | |
− | «Ավազը լեռնային քայքայված ապարների կույտ է։ Երբեմն պարունակում է մագնիսական երկաթաքար, անագաքար, ավելի հազվադեպ՝ ոսկեբեր ավազ։ Տրամագիծը 2֊ից մինչև 1/16 միլիմետր է»։
| + | |
− | | + | |
− | Որքա՜ն հստակ բնորոշում։ Կարճ ասած, ավազը ստեղծվում է լեռնային ապարների քայքայումից և իրենից ներկայացնում է մանրիկ քարաբեկորների ու կավի արանքում գտնվող մի բան։ Բայց ավազը միջանկյալ նյութ համարելը դեռևս չի նշանակում տված լինել նաև սպառիչ բացատրություն։ Ինչո՞ւ քար֊ավազ֊կավ երեք տարրերից, որոնց բարդ համադրությամբ է բաղկացած հողը, միայն ավազն է, որ կարող է գտնվել մեկուսացված վիճակում և ստեղծել անապատներ ու ավազուտներ։ Եթե այն սոսկ միջանկյալ նյութ լիներ, ապա ողողամաշման շնորհիվ մերկ ժայռերի ու կավային շրջանների միջև հնարավոր էր հայտնաբերել միջանկյալ նյութերի անսահման քանակություն, որոնք առաջացած կլինեին նրանց փոխադարձ ներթափանցման ուղիով։ Բայց իրականում գոյություն ունեն հստակորեն տարբերվող միայն երեք տեսակի ապար՝ ապառաժներ, ավազաքարեր, կավեր։ Զարմանալի է նաև այն, որ ավազահատիկների մեծությունը գրեթե միշտ նույնն է, լինի այդ Էնոսիմա կղզու ծովափնյա ավազը, թե Գոբի անապատինը՝ միևնույնն է, միջին հաշվով 1/8 մմ է, և ավազահատիկներն էլ տարածվում են մի կորագծով, որը շատ մոտ է Գաուսի կորագծին։
| + | |
− | | + | |
− | Մի հետազոտության մեջ տրված էր ողողամաշման հետևանքով ընդերքի քայքայման հույժ պարզեցված բացատրությունը՝ թեթև տարրերը ցրվում են մեծ հեռավորությունների վրա։ Բայց բնավ խոսք չկար այն մասին, թե ո՛րն է ավազահատիկի 1/8 մմ չափ ունենալու պատճառը։ Իսկ երկրաբանության մասին մեկ այլ աշխատության մեջ տրվում է հակառակ մի բացատրություն.
| + | |
− | | + | |
− | «Ջրի հոսանքներն ու օդի հոսանքները ստեղծում են մրրկային շարժում, որի ալիքի նվազագույն երկարությանը համարժեք է անապատային ավազահատիկի տրամագծին։ Այս յուրահատկության շնորհիվ ընդերքից դուրս է կորզվում միայն ավազը, ընդ որում, դուրս է կորզվում հոսանքի նկատմամբ ուղիղ անկյան տակ։ Եթե ընդերքի առանձին բաղադրիչների կառչողական ուժը մեծ չէ, ապա ավազը կարող է վեր ելնել նույնիսկ շատ թույլ քամու տակ, որը չի կարող տանել քարն ու կավը։ Հետո նա դարձյալ իջնում է գետնին՝ քամու հոսանքի ուղղությամբ բավականին հեռու։ Ավազի յուրահատկությունները ըստ երևույթին պետք է դիտվեն օդաշարժման տեսանկյունից»։
| + | |
− | | + | |
− | Շարունակենք վերը բերված սահմանումը.
| + | |
− | | + | |
− | «... այսինքն, լեռնային քայքայված ապարների այնպիսի մեծության մասնիկներ, որպիսին հնարավոր է դարձնում նրանց առավել շարժունակությունը»։
| + | |
− | | + | |
− | Քանզի այս աշխարհում միշտ էլ գոյություն ունեն քամին ու ջրի հոսանքները, ավազի գոյացումն էլ անխուսափելի է։ Եվ այնքան ժամանակ, քանի դեռ փչելու են քամիները, հոսելու են գետերը, ու իրենց ալիքներն են թավալելու ծովերը, երկրի ընդերքից դուրս կկորզվեն ավազի նորանոր զանգվածներ և կենդանի արարածի նման կսողան, կտարածվեն ամենուրեք։ Ավազը հանգիստ չունի։ Աննշմարելի, բայց համառորեն նա նվաճում և քայքայում է երկիրը...
| + | |
− | | + | |
− | Մշտնջենական շարժման մեջ գտնվող ավազի այս պատկերը չափազանց հուզում և ասես մտրակում էր նրան։ Ավազը ամուլ է, և այս հանգամանքը բացատրվում է ոչ թե սոսկ չորությամբ, ինչպես սովորաբար պատկերացնում ենք, այլ նրա անդադար շարժումով, որին չի դիմանում ոչ մի կենդանի արարած։ Ի՜նչ նման է այդ մարդկանց վհատ կյանքին, մարդկանց, որոնք օրըստօրե ավելի ու ավելի են փորձում կառչել իրարու։
| + | |
− | | + | |
− | Այո՛, ավազն առանձնապես պիտանի չէ ապրելու, կյանքի համար։ Բայց անշարժությունն էլ արդյո՞ք բացարձակ անհրաժեշտություն է գոյությունը պահպանելու համար։ Մի՞թե այդ գարշելի մրցակցությունը չի ծնվում անշարժություն հաստատելու ձգտումից։ Եթե հրաժարվենք անշարժությունից և ինքներս մեզ հանձնենք ավազի շարժմանը, ապա կվերջանա նաև մրցակցությունը։ Ըստ էության, չէ՞ որ անապատում էլ են ծաղիկներ աճում, անապատում էլ են ապրում միջատներ ու գազաններ։ Այս բոլոր կենդանի արարածները մրցակցության շրջանակներից դուրս են պոկվել հարմարվողականության վիթխարի ուժի շնորհիվ։ Ճիշտ այնպես, ինչպես նրա խարանաճանճերը։
| + | |
− | | + | |
− | Նա իր երևակայության մեջ գծանկարում էր ավազի շարժումը, և սկսվեցին ցնորապատրանքները։ Նա ինքզինքը տեսավ այդ անվերջանալի հոսքի մեջ։
| + | |
− | | + | |
− | === 3 ===
| + | |
− | | + | |
− | Մարդը, գլուխը հակած, դարձյալ առաջ քայլեց գյուղը բերդապարսպի պես կիսալուսնաձև շրջանցող ավազաբլրի գագաթով։ Նա գրեթե բոլորովին ուշադրություն չէր դարձնում, թե ինչ է կատարվում հեռվում։ Միջատաբանը իր ամբողջ ուշադրությունը պետք է կենտրոնացնի ոտքերի շուրջ՝ երեք մետր շառավղով տարածության վրա։ Եվ ամենից կարևոր կանոնը՝ մեջքով դեպի արևը չկանգնելն է։ Եթե արևը հայտնվի թիկունքում, ապա սեփական ստվերով հնարավոր է վախեցնել միջատին։ Ուստի և միջատորսների ճակատն ու քիթը միշտ խանձված, սևացած են լինում։
| + | |
− | | + | |
− | Մարդը առաջ էր շարժվում հանդարտ ու դանդաղ քայլերով։ Ամեն քայլի հետ ավազը դուրս էր ցայտում նրա կոշիկներից։ Շուրջը կենդանի ոչինչ չկար, բացի գետնի վրա տեղ֊տեղ ծվարած թփերից, որոնք պատրաստ էին ծաղկել թեկուզ հենց հիմա, եթե միայն մի կաթիլ ջուր լիներ։ Եթե որևէ թռչող արարածներ էին հայտնվում, ապա դրանք կրիայի զրահի պես գունազարդ ճանճերն էին, որոնք հրապուրվել էին մարդկային քրտինքի հոտով։ Բայց հենց այսպիսի տեղերում էլ իրականություն են դառնում հույսերը... Ճիշտ է, խարանաճանճերը պարսերով ապրել չեն սիրում։ Եվ նույնիսկ լինում են դեպքեր, երբ ամբողջ շրջանում բազմաթիվ կիլոմետրեր տնօրինություն է անում ընդամենը մեկ ճանճ։ Բայց ի՞նչ կարող ես անել։ Անհրաժեշտ է համառորեն շարունակել որոնումները։
| + | |
− | | + | |
− | Հանկարծ նա կանգ առավ։ Գաճաճ թփերի մեջ ինչ֊որ բան շարժվեց։ Սարդ էր։ Սարդերը նրան չէին հետաքրքրում։ Նա պպզեց, որպեսզի մի սիգարեթ ծխի։ Ծովից շարունակ քամի էր փչում, ցածում պատառոտված ճերմակ ալիքները մխրճվում էին ավազաբլրի հիմքի մեջ։ Այնտեղ, ուր ավազաբլրի արևմտյան վերջավորությունը անհետանում էր, ծովում վեր էր խոյանում ժայռոտ մի ցցվածք։ Ցցվածքի վրա սրածայր ասեղների խրձի նման ցրված էին արևի ճառագայթները։
| + | |
− | | + | |
− | Լուցկիները չէին վառվում։ Տուփից տասը լուցկի հանեց, բայց ոչ մեկը չվառվեց։ Մի կողմ նետած լուցկու հատիկների երկայնքով գրեթե վայրկենացույց սլաքի արագությամբ շարժվում էին ավազի շիթերը։ Նա նկատեց ավազի ոչ մեծ մի ալիք և, հենց որ այդ ալիքը հասավ կոշիկի կրունկին, ոտքի ելավ։ Տաբատի ծալքերից սորաց ավազը։ Նա թքեց, և բերանի մեջ ասես քերիչ քսեցին։
| + | |
− | | + | |
− | Բայց չափազանց քիչ չե՞ն արդյոք այստեղ միջատները։ Գուցե ավա՞զն է շատ արագ շարժվում։ Չէ՛, հուսահատվելը դեռ վաղ է։ Տեսականորեն այստեղ միջատներ չլինել չեն կարող։
| + | |
− | | + | |
− | Ավազաբլրի կատարը դարձավ ավելի հարթ, իսկ տեղ֊տեղ էլ շատ հեռու էր նահանջում ծովից։ Աճապարելով մի զգացումից, թե առջևում իրեն սպասում է որսը, նա ցած իջավ զառիթափ լանջով։ Երբեմն հանդիպում էին ավազի դիմացն առնող բամբուկե վահանակների մնացորդները, իսկ հետո երևաց փոքր֊ինչ ավելի վար գտնվող սանդղավանդը։ Տղամարդը շարունակեց ճանապարհը, կտրել անցնելով ավազուտի նախշերը, որոնք գծել էր քամին մի այնպիսի ճշտությամբ, ասես մեքենայի գործ լիներ։ Ու բոլորովին անսպասելի ամեն բան անհետացավ տեսադաշտից։ Եվ նա հանկարծ տեսավ, որ կանգնած է մի խորը փոսի եզրին։
| + | |
− | | + | |
− | Փոսը անկանոն ձվածիր ձև և քսան մետրից ավելի լայնություն ուներ։ Դիմացի պատը համեմատաբար թեք էր թվում, իսկ իր կանգնած տեղից գրեթե ուղղաձիգ էր։ Եվ ճենապակե թասի պես հարթ ու սայթաքուն պատի եզրին նրա ոտքերը սահում էին ավազի վրա։ Մի ոտքով դարափի շուրթին զգուշորեն հենված, նա առաջ եկավ ու նայեց վար։ Եվ նոր միայն հասկացավ, որ թեև շրջապատը դեռ լուսավոր է, բայց օրն արդեն իրիկնանում է։
| + | |
− | | + | |
− | Փոսի հատակին, մռայլ խորխորատում, լռության մեջ սուզված մի հյուղակ կար։ Տանիքը իր մի եզրով խրվել էր ավազե թեք պատի մեջ։ «Ճիշտ ոնց որ ոստրեի խեցի լինի,— մտածեց նա։— Ի՛նչ ուզում ես արա, բայց ավազի օրենքի դեմ գնալ չես կարող»։
| + | |
− | | + | |
− | Հազիվ էր հարմարեցրել լուսանկարչական գործիքը, երբ ավազը շրշալով ոտքի տակից սորաց վար։ Նա վախեցած ետ քաշեց ոտքը, բայց ավազը միառժամանակ շարունակում էր սորալ։ Ի՜նչ խախուտ է ավազի այդ հավասարակշռությունը։ Հուզմունքից շնչահեղձ լինելով, նա խոնավ ափերը քսեց տաբատին։
| + | |
− | | + | |
− | Նրա թիկունքում ինչ֊որ մեկը հազաց։ Քովը, գրեթե ուսին քսված, կանգնել էր չգիտես որտեղից հայտնված մի ծերունի, որը, դատելով ըստ ամենայնի՝ գյուղակի ձկնորսներից էր։ Նայելով լուսանկարչական գործիքին և հետո փոսի հատակին, նա ժպիտով կնճռոտեց դաբաղված դեմքը։ Ինչ֊որ կպչուն բան կուտակվեց նրա արնակալած աչքերի անկյուններում։
| + | |
− | | + | |
− | — Հետազոտո՞ւմ եք։
| + | |
− | | + | |
− | Քամին տարավ նրա ձայնը, որ հնչեց խուլ, անգույն, ասես ձեռքի ռադիոընդունիչից լսվեր։ Բայց առոգանությունը հստակ էր, և դժվար չէր հասկանալ։
| + | |
− | | + | |
− | — Հետազոտո՞ւմ։— Շփոթված մարդը ափով ծածկեց լուսանկարչական գործիքի ոսպնյակը և ուղղեց որսացանցը այնպես, որ ծերունին նկատեր այն։— Ի՞նչ եք ուզում ասել։ Չեմ հասկանում... Ես միջատների հավաքածու եմ կազմում... Իմ մասնագիտությունը այսպիսի ավազուտներում հանդիպող միջատներ ուսումնասիրելն է։
| + | |
− | | + | |
− | — Ի՞նչ,— ծերունին ասես ոչինչ չհասկացավ։
| + | |
− | | + | |
− | — Մի֊ջատ֊ների հա֊վա֊քա֊ծու եմ կազ֊մում,— բարձրաձայն կրկնեց նա։— Մի֊ջատ֊ների, հասկանո՞ւմ եք, մի֊ջատ֊ներ եմ որսում։
| + | |
− | | + | |
− | — Միջատնե՞ր։— Ծերունին, չհավատալով նրան, գլուխը շրջեց ու թքեց։ Կամ, ավելի ճիշտ, թուքը կախվեց նրա շրթունքից և ընկնելով քամու բերան, ձգվեց ու դարձավ երկար մի դերձան։ Հետաքրքիր է, ի՞նչն է այդպես անհանգստացնում ծերուկին։
| + | |
− | | + | |
− | — Իսկ այս կողմերում հետազոտություննե՞ր են կատարում։
| + | |
− | | + | |
− | — Չէ, եթե դուք հետազոտողներից չեք, ի՛նչ ուզում եք արեք, ինձ համար միևնույն է։
| + | |
− | | + | |
− | — Չէ, չէ... Ես տեսչությունից չեմ։
| + | |
− | | + | |
− | Նույնիսկ առանց գլխով անելու, ծերունին շրջվեց ու, ծղոտե բոկոտիկների քթերով ավազը թեղանելով, դանդաղ հեռացավ։
| + | |
− | | + | |
− | Մոտ հիսուն մետր հեռավորության վրա պպզել էին միատեսակ հագնված երեք տղամարդ, որոնք ըստ երևույթին սպասում էին ծերունուն։ Իսկ ե՞րբ նրանք հայտնվեցին։ Տղամարդկանցից մեկը կարծես թե հեռադիտակ ուներ, որ շարունակ շուռումուռ էր տալիս ծնկների վրա։ Ծերունին մոտեցավ, և նրանք չորս հոգով սկսեցին խորհրդակցել՝ մեկը մյուսի ոտքերի տակից ավազը մոլեգնորեն իր կողմը քաշելով։ Երևում էր, որ տաք վիճաբանություն էր սկսվել։
| + | |
− | | + | |
− | Նա արդեն պատրաստվում էր շարունակել ճանճի որոնումները, երբ շնչակտուր, դարձյալ մոտ վազեց ծերունին։
| + | |
− | | + | |
− | — Սպասեք... Դուք իրո՞ք պրեֆեկտուրայից<ref>Վարչատարածքային հիմնական միավոր Ճապոնիայում։
| + | |
− | </ref> չեք եկել։
| + | |
− | | + | |
− | — Պրեֆեկտուրայի՞ց... Չէ, շփոթել եք։
| + | |
− | | + | |
− | Բավական է, վճռեց նա և այցեքարտը տվեց այդ պրկերես ծերունուն։ Շրթունքները լիզելով, ծերուկը անշտապ կարդաց ու նայեց նրան։
| + | |
− | | + | |
− | — Հա՜... Դուք դասատու եք։
| + | |
− | | + | |
− | — Համոզվեցի՞ք, որ պրեֆեկտուրայի հետ կապ չունեմ։
| + | |
− | | + | |
− | — Ըհը՜... Ուրեմն, դասատու եք...
| + | |
− | | + | |
− | Վերջապես, խելքին պառկեց... Աչքերը կկոցած և այցեքարտը ձեռքին, ծերունին մոտեցավ հեռվում իրեն սպասողներին։ Հավանաբար, այցեքարտը նրանց էլ հանգստացրեց, որովհետև ոտքի ելան ու հեռացան։
| + | |
− | | + | |
− | Բայց ծերունին դարձյալ վերադարձավ։
| + | |
− | | + | |
− | — Իսկ հիմա դուք ի՞նչ եք անելու։
| + | |
− | | + | |
− | — Միջատներ եմ որոնելու։
| + | |
− | | + | |
− | — Բայց վերջին ավտոբուսից արդեն ուշացել եք։
| + | |
− | | + | |
− | — Իսկ այստեղ չե՞մ կարող գիշերել։
| + | |
− | | + | |
− | — Գիշերե՞լ... Այս գյուղո՞ւմ...— ծերունու դեմքին ինչ֊որ մի մկան ցնցվեց։
| + | |
− | | + | |
− | — Եթե հնարավոր չէ, երևի հարևան գյո՞ւղը գնամ։
| + | |
− | | + | |
− | — Ասում եք՝ ո՞ւր գնաք։
| + | |
− | | + | |
− | — Բայց, ճիշտն ասած, ոչ մի տեղ էլ չեմ շտապում։
| + | |
− | | + | |
− | — Չէ՛, ինչո՞ւ... ինչո՞ւ չարչարվեք...— ծերունին հանկարծ դարձավ հաճոյակատար ու շարունակեց.— Տեսնում եք, որ գյուղը շատ աղքատ է, ոչ մի կարգին տուն չկա, բայց եթե դեմ չեք լինի, ես կօգնեմ ձեզ, մի երկու բարի խոսք կասեմ...
| + | |
− | | + | |
− | Ծերունին հազիվ թե վատություն անելու ընդունակ լիներ։ Այս մարդիկ, երևի, ինչ֊որ բանից զգուշանում են. ո՞վ գիտե, գուցե պրեֆեկտուրայի տեսուչն է գալու ստուգումների... Հիմա, իհարկե, նրանց վախը վերացավ ու նորից դարձան բարեհամբույր ձկնորսներ։
| + | |
− | | + | |
− | — Չափազանց երախտապարտ կլինեմ... Պարտքի տակ չեմ մնա... Ընդհանրապես, շատ եմ սիրում իջևանել գյուղական այսպիսի տներում։
| + | |
− | | + | |
− | === 4 ===
| + | |
− | | + | |
− | Արևը մայր մտավ, և քամին էլ փոքր֊ինչ հանդարտվեց։ Տղամարդը ավազաբլրի վրա թափառեց այնքան ժամանակ, քանի դեռ ավազին նշմարվում էին քամու նկարած նախշերը։
| + | |
− | | + | |
− | Բերքն առանձնապես հարուստ չէր։
| + | |
− | | + | |
− | Մի ծղրիդ և ուղղաթևանիների կարգին պատկանող ճերմակաբեղ ականջմտնուկ։
| + | |
− | | + | |
− | Ավազապիծակներ և մի միջատ էլ, որի ճիշտ անունը նա չէր հիշում, բայց որը նույնպես ավազապիծակի տեսակներից մեկն էր։
| + | |
− | | + | |
− | Իսկ կարծրաթևանիներից, որոնց նա որոնում էր՝ միայն կնճիթավորներ ու երկայնաոտ նամակատարներ։
| + | |
− | | + | |
− | Իսկ ճանճերի ընտանիքից՝ ոչ մի նմուշ, թեև ուղևորության բուն նպատակը դրանք էին։ Գուցե վաղվա ավարը բարեհաջող լինի։
| + | |
− | | + | |
− | Նա այնպես էր հոգնել, որ աչքերի առաջ աղոտ լույսի ինչ֊որ շողեր էին լողում։ Հանկարծ նա ակամա կանգ առավ ու նայեց մութ ավազաթմբի մակերևույթին։ Ի՞նչ կարող ես անել. ամեն բան, ինչ շարժվում էր, նրան խարանաճանճ էր թվում։
| + | |
− | | + | |
− | Ծերունին, իր խոստմանը հավատարիմ՝ նրան սպասում էր արտելի վարչության դռանը։
| + | |
− | | + | |
− | — Ներողամիտ եղեք...
| + | |
− | | + | |
− | — Ոչի՛նչ... Միայն թե հավանեք...
| + | |
− | | + | |
− | Վարչությունում, ըստ երևույթին, խորհրդակցում էին ինչ֊որ բանի շուրջ։ Չորս կամ հինգ տղամարդ խմբված նստել էին։ Ծիծաղի ձայն էր լսվում։ Մուտքի դռան վրա կախված էր խոշոր մի պաստառ՝ «Եղիր հավատարիմ հայրենիքի նկատմամբ սիրո ոգուն» մակագրությամբ։ Ծերունին սաստեց նրանց, և ծիծաղն անմիջապես ընդհատվեց։ Ասես չուզենալով, ծերունին քայլեց առաջ։ Մարդը նրան հետևեց։ Թանձրացող աղջամուղջում ճերմակին էր տալիս խեցիներով ծածկված ճանապարհը։
| + | |
− | | + | |
− | Վերջապես մոտեցան փոսերից մեկին, որը գտնվում էր ավազաթմբի ճիշտ կատարի տակ։ Այստեղ գյուղը վերջանում էր։
| + | |
− | | + | |
− | Նրանք դարձան դեպի աջ ու քայլեցին նեղ արահետով, որը ավազաբլրի կատարից տանում էր դեպի վար։ Միառժամանակ անց ծերունին հանկարծ սուզվեց խավարի մեջ, ծափ տվեց ու բարձրաձայն կանչեց.
| + | |
− | | + | |
− | — Հե՜յ, կինարմատ, ո՞ւր ես...
| + | |
− | | + | |
− | Ցածում, ճիշտ ոտքերի տակ, սեփ֊սև խավարում մի լապտեր հայտնվեց, հետո լսվեց կանացի մի ձայն.
| + | |
− | | + | |
− | — Էստե՜ղ եմ... Սանդուղքը պարկերի մոտ է։
| + | |
− | | + | |
− | Հիրավի, առանց սանդուղքի վար չես իջնի։ Ցածի տան պես երեք տուն էլ կարող ես իրար վրա դնել, բայց, միևնույն է, նույնիսկ սանդուղքով էլ այնտեղ իջնելը դժվար է։ Պատը գրեթե ուղղաձիգ է։ Իսկ ցերեկը, նա լավ հիշում էր, որ պատը թվում էր թեք։ Սանդուղքն էլ անհուսալի էր. կապկպած էր տարբեր պարաններից և, եթե հավասարակշռությունդ կորցնես, հանկարծ այն կխճճվի միջին մասում։ Այստեղ նույնն է, թե մարդ ապրելիս լինի բնական ամրոցում։
| + | |
− | | + | |
− | — Ոչ մի բանի համար չանհանգստանաք։ Մի քիչ հանգիստ առեք...
| + | |
− | | + | |
− | Ծերուկը ներքև չիջավ։ Մի քիչ կանգնեց ու հեռացավ։
| + | |
− | | + | |
− | Տղամարդը ոտքից գլուխ ծածկվել էր ավազով, ու նրան հանկարծ թվաց, թե ետ է դարձել դեպի իր մանկությունը։ Լապտերով դիմավորող կինը, որին նա արդեն հասցրել էր պատկերացնել որպես տարիքն առած մեկը, պարզվեց, որ միջին հասակով, դեռ բավականին երիտասարդ՝ շուրջ երեսուն տարեկան, և շատ համակրելի կին է։ Դեմքին երևի դիմափոշի էր քսել, որովհետև ծովեզրին ապրող կնոջ համար նրա դեմքը չափից դուրս ճերմակ էր։ Ընդհանուր առմամբ, մարդը երախտապարտ էր, որ կինը նրան դիմավորեց բարեհամբույր և անբռնազբոս ուրախությամբ։
| + | |
− | | + | |
− | Ի դեպ, եթե չլիներ այդ սրտաբաց հյուրընկալությունը, նա հազիվ թե կարողանար ինքն իրեն ստիպել, որ անցնի հյուղակի շեմը։ Տղամարդը երևի կփախչեր կգնար, մտածելով, թե իրեն ուզում են հիմարացնել։ Տան պատերը ճաքած էին, ֆուսումի<ref>Ֆուսում — միաժամանակ նաև որպես դուռ ծառայող շարժական միջնորմ՝ ճապոնացիների տներում։
| + | |
− | </ref> փոխարեն փսիաթներ էին կախված, տանիքը պահող հենասյուները թեքվել էին, բոլոր պատուհաններին տախտակներ էին խփված, հատակին գցած ծղոտե անկողինները պատրաստ էին ցրիվ գալ, ու երբ կանգնեիր դրանց վրա՝ այնպիսի ձայն էին արձակում, ասես ոտքերիդ տակինը խոնավ սպունգ լիներ։ Եվ այս ամենի հետ՝ խանձված ավազի գարշելի, ասես նեխած հոտ։
| + | |
− | | + | |
− | Սակայն ամեն բան պայմանավորված է տրամադրությամբ։ Նա զինաթափ եղավ կնոջ սիրալիրությունից։ Ոչինչ, ասաց յուրովի, այսպիսի բան կյանքում մի անգամ է լինում։ Իսկ եթե բախտը բանի, գուցեև հաջողվի որևէ մի հետաքրքիր միջատ գտնել։ Համենայն դեպս, այսպիսի տեղերում են միջատները ցնծությամբ ապրում։
| + | |
− | | + | |
− | Նախազգացումը չհիասթափեցրեց նրան։ Հազիվ էր նստել ուղղակի գետնի մեջ փորած օջախի մոտ իրեն առաջարկված տեղում, երբ լսվեց մի այնպիսի ձայն, որ ասես շուրջը անձրևի խոշոր կաթիլներ թափվելիս լինեին։ Լվերի իսկական մի բազմություն էր, որը, սակայն, չվախեցրեց նրան։ Միջատաբանները միշտ էլ պատրաստ են լինում նմանօրինակ անակնկալների։ Անհրաժեշտ է ԴԴՏ շաղ տալ հագուստի աստառին, իսկ մարմնի բաց մասերն էլ քնելուց առաջ ջփել հատուկ քսուքով։
| + | |
− | | + | |
− | — Գնամ ուտելիք պատրաստելու, իսկ մինչ այդ...— կինը կռացավ ու վերցրեց լամպը,— մի քիչ դիմացեք մթությանը։
| + | |
− | | + | |
− | — Դուք մի լա՞մպ ունեք միայն...
| + | |
− | | + | |
− | — Ցավոք՝ այո։
| + | |
− | | + | |
− | Կինը մեղավոր ժպտաց։ Եվ նրա ձախ այտին մի փոսիկ հայտնվեց։ Եթե ուշադրություն չդարձնենք կնոջ աչքերի արտահայտությանը, ապա նա շատ համակրելի դեմք ունի, մտածեց տղամարդը։ Բայց գուցե նրա հայացքը այդպիսին է աչքերի հիվանդությա՞ն պատճառով։ Բորբոքված կոպերը նույնիսկ դիմափոշին չէր քողարկում։ Ի դեպ, քնելուց առաջ, հանկարծ չմոռանամ աչքի կաթիլներ կաթեցնել։
| + | |
− | | + | |
− | — Բայց ուտելուց առաջ կուզենայի լողանալ։
| + | |
− | | + | |
− | — Լողանա՞լ։
| + | |
− | | + | |
− | — Ի՞նչ է, չի՞ կարելի։
| + | |
− | | + | |
− | — Ցավոք, ստիպված պետք է սպասել մինչև վաղը չէ մյուս օրը։
| + | |
− | | + | |
− | — Մինչև վաղը չէ մյուս օ՞րը... Վաղը չէ մյուս օրը ես այլևս այստեղ չեմ լինի,— ակամա շատ բարձր ձայնով ծիծաղեց նա։
| + | |
− | | + | |
− | — Մի՞թե։
| + | |
− | | + | |
− | Կինը շրջվեց։ Նրա ուսերը դողում էին։ Երևի հուզվել էր։ Գյուղական այս բնակիչները նույնիսկ չեն էլ փորձում ձևանալ։ Չգալով, որ ընկել է անհարմար վիճակի մեջ, տղամարդը շփոթված ծամեց շրթունքները։
| + | |
− | | + | |
− | — Եթե հնարավոր չէ լողանալ, գոնե լվացվել կարելի՞ է։ Ոտքից գլուխ ավազի մեջ կորած եմ։
| + | |
− | | + | |
− | — Ներեցեք, բայց մեկ դույլ ջուր կա միայն... Ջրհորը շատ հեռու է։
| + | |
− | | + | |
− | Ի՜նչ խեղճ ու ընկճված տեսք ունի այդ կինը։ Հերիք է, ուրիշ ոչինչ չեմ խոսի։ Իսկ քիչ անց տղամարդը պետք է համոզվեր, որ լողանալն այստեղ բոլորովին անիմաստ բան է։
| + | |
− | | + | |
− | Կինը խաշած ձուկ և կակղամորթերից եփած ապուր բերեց ուտելու։ Անշուշտ, դրանք ծովափնյա շրջաններում տարածված կերակուրներ էին, և այդ հանգամանքը այնքան էլ վատ չէր։ Հենց որ սկսեց ուտել, կինը նրա գլխավերը թղթե խոշոր մի հովանոց բացեց։
| + | |
− | | + | |
− | — Ի՞նչ կարիք կա։— Հովանոց պահելը երևի տեղական սովորություն էր։
| + | |
− | | + | |
− | — Եթե հովանոց չպահեմ, կերակուրի մեջ ավազ կլցվի։
| + | |
− | | + | |
− | — Մի՞թե,— տղամարդը զարմացած նայեց առաստաղին, բայց այնտեղ կարծես թե ոչ մի անցք չկար։
| + | |
− | | + | |
− | — Գիտեք... ավազը...— կինը նույնպես առաստաղին նայեց,— ավազը վրա է տալիս ամեն կողմից։ Բավական է մեկ օր չավլես ու չմաքրես՝ երեք մատի հաստությամբ ավազ կկուտակվի։
| + | |
− | | + | |
− | — Գուցե տանի՞քն է հնացել։
| + | |
− | | + | |
− | — Չէ՜, երբ դեռ նույնիսկ նոր էր, միևնույն է, ավազը թափվում էր... ճիշտն ասած, ավազից ավելի սոսկալի բան չկա։ Ավելի զարհուրելի է, քան փայտակերը։
| + | |
− | | + | |
− | — Փայտակե՞րը։
| + | |
− | | + | |
− | — Հա՛, մի տեսակ բզեզ կա, որը փայտի մեջ անցքեր է փորում։
| + | |
− | | + | |
− | — Երևի տերմիտի մասին է խոսքը...
| + | |
− | | + | |
− | — Չէ՜, գիտե՛ք, դրանք ավելի պինդ են լինում...
| + | |
− | | + | |
− | — Հա՜֊ա՜... ուրեմն՝ փայտաբզե՞զ։
| + | |
− | | + | |
− | — Փայտաբզե՞զ։
| + | |
− | | + | |
− | — Կարմրավուն, երկար բեղիկներով բզեզ է։
| + | |
− | | + | |
− | — Չէ՛, իմ ասածը բրնձի հատիկի նման է, բայց դարչնագույն։
| + | |
− | | + | |
− | — Ասացիք՝ դարչնագո՞ւյն... Ուրեմն, ծիածանաբզեզն է։
| + | |
− | | + | |
− | — Եթե ականջի ետև գցես ու չհետևես, այսպիսի հաստության գերանից քիչ հետո բան չի թողնի, կդարձնի թեփ...
| + | |
− | | + | |
− | — Ծիածանաբզե՞զը։
| + | |
− | | + | |
− | — Չէ՛, ավազը։
| + | |
− | | + | |
− | — Ինչո՞ւ։
| + | |
− | | + | |
− | — Ամեն բանի միջով անցնում է։ Ոչ մի արգելք չունի։ Իսկ երբ քամին վատ կողմից է փչում, ավազը նստում է ձեղնահարկում։ Եվ եթե ժամանակին չսրբես, այնքան կկուտակվի, որ առաստաղի տախտակները չեն դիմանա։
| + | |
− | | + | |
− | — Այո՜, ձեղնահարկում ավազ կուտակվելը վտանգավոր բան է... Բայց չի՞ թվում արդյոք, որ մի քիչ տարօրինակ է, երբ ասում եք, թե ավազը կարող է փտեցնել գերանը։
| + | |
− | | + | |
− | — Ինչո՞ւ որ... Կփտեցնի։
| + | |
− | | + | |
− | — Բայց ավազը շատ չոր է։
| + | |
− | | + | |
− | — Միևնույն է, կփտեցնի... Ձեզ բան եմ ասում՝ բոլորովին նոր գեթերը<ref>Գեթ — փայտե կոշիկ։
| + | |
− | </ref> դրեք ու կես ամիս ավազը մի սրբեք վրայից, և կտեսնեք, որ դրանցից բան չի մնա։
| + | |
− | | + | |
− | — Չեմ հասկանում, ինչո՞ւ...
| + | |
− | | + | |
− | — Փայտը փտում է, և փայտի հետ էլ՝ ավազը։ Փորձեք ավազի տակ մնացած առաստաղի տախտակները դուրս քաշել և այնքան հյութեղ հող կգտնեք, որ կարելի է վարունգ աճեցնել։
| + | |
− | | + | |
− | — Պարապ խոսքեր են,— արհամարհանքով դեմքը կնճռոտեց տղամարդը։ Նրան թվաց, թե ավազի մասին իր պատկերացումները պղծվում են կնոջ տգիտությամբ։— Ավազի մասին ես էլ ինչ֊որ բաներ գիտեմ... Բանն այն է, որ ամբողջ տարին այս ավազը շարունակ շարժման մեջ է։ Շարժման մեջ է նրա կյանքը... Նա ուղղակի չի կարող մնալ միևնույն տեղում... Ջրում լինի, թե օդում, նա ինքնին շարժման մեջ է։ Հենց այս պատճառով է, որ սովորական արարածները չեն կարողանում բնակություն հաստատել ավազուտում... Այս վերաբերում է նաև նեխում առաջացնող մանրէներին։ Ավազը կարելի է մաքրության մարմնավորում համարել։ Թերևս, նույնիսկ ծառայում է փտումը կանխելուն։ Եվ ասել թե՝ ինքն է փտում, ուղղակի անհեթեթություն է։ Իսկ դուք դեռ ասում եք, թե ավազը իբր ինքն էլ է փտում... Չմոռանաք նաև, որ ավազը շատ օրինավոր հանքանյութ է։
| + | |
− | | + | |
− | Կինը շփոթված լռել էր, բայց շարունակում էր տղամարդու գլխավերը պահել հովանոցը։ Տղամարդը աճապարանքով ու այլևս առանց խոսելու վերջացրեց ընթրիքը։ Իսկ հովանոցը ծածկվել էր ավազի մի այնպիսի շերտով, որ կարելի էր վրան մատով գրել։
| + | |
− | | + | |
− | Խոնավությունը անտանելի էր։ Չէ՛, ավազը խոնավ չէր։ Բայց մարմինդ ասես ներծծված էր խոնավությամբ։ Տանիքի վրա ոռնում էր քամին։ Նա ձեռքը տարավ գրպանը՝ սիգարեթ հանելու։ Իսկ գրպանի մեջ լիքը ավազ էր։ Մարդուն թվաց, թե ինքն արդեն զգաց ծխախոտի դառնությունը, նախքան կվառեր այն։
| + | |
− | | + | |
− | Թերևս, միջատները հանեմ ցիանական կալիումի սրվակից։ Քանի չեն չորացել կշամփրեմ գնդասեղներով և կուղղեմ գոնե ոտիկները։ Լսում եմ, թե կինն ինչպես է տան մոտ, ծածկի տակ լվանում պնակները։ Հավանաբար, այստեղ ուրիշ ոչ ոք չի ապրում։
| + | |
− | | + | |
− | Կինը վերադարձավ և լուռումունջ սկսեց սենյակի մի անկյունում անկողին հարդարել։ Եթե այստեղ ես եմ քնելու, հապա որտե՞ղ է գիշերը նա անցկացնելու։ Անշուշտ, փսիաթով միջնորմված հարևան երկարավուն սենյակում։ Ուրիշ սենյակներ կարծես թե չկան։ Բայց մի քիչ տարօրինակ է, երբ հյուրին տեղավորում է նախասրահում, որի դուռն անմիջապես բացվում է դեպի դուրս, իսկ ինքը պատրաստվում է քնել խորքի սենյակում։ Բայց, ո՞վ գիտե, գուցե այնտեղ անկողնին գամված ծանր հիվանդ կա... Այո՛, սա, թերևս, ճիշտ ենթադրություն է։ Համենայն դեպս, ամենից բնականը հենց այսպես մտածելն էր։ Չմոռանանք նաև, որ միայնակ կինը հազիվ թե հոգար պատահական մի անցորդի։
| + | |
− | | + | |
− | — Ուրիշ ո՞վ կա այստեղ...
| + | |
− | | + | |
− | — Ո՞վ...
| + | |
− | | + | |
− | — Խոսքս տնեցիների մասին է։
| + | |
− | | + | |
− | — Ոչ ոք... Ես մենակ եմ...— Կինն ասես կարդաց նրա մտքերն ու շփոթմունքը թաքցնելու համար բարձր ծիծաղեց։— Ավազի պատճառով ամեն ինչ խոնավացել է։ Նույնիսկ վերմակը։
| + | |
− | | + | |
− | — Իսկ ձեր ամուսի՞նը...
| + | |
− | | + | |
− | — Անցյալ տարվա թայֆունի ժամանակ...— Կինը դարձյալ ու դարձյալ հարթում և հարդարում էր արդեն պատրաստ անկողինը։ Այսինքն՝ զբաղված էր կատարելապես ավելորդ մի գործով։— Իսկ մեր կողմերում թայֆունները ահավոր են լինում... Ավազը այնպիսի դղիրդով էր վրա գալիս, ասես ջրվեժ լիներ։ Չէիր էլ հասցնում ետ նայել, և մի երեկոյի ընթացքում անցնում էր մեկ ձյո, երբեմն էլ, նույնիսկ, երկու...
| + | |
− | | + | |
− | — Բայց երկու ձյոն վեց մետր է։
| + | |
− | | + | |
− | — Այդպիսի ժամանակ ինչքան էլ թիակով հավաքես, միևնույն է, չես հասցնի։ Ուրեմն, մեկ էլ ամուսինս ձայն տվեց. «Հավաբույնը չքշի՞ հանկարծ»... և աղջկաս հետ, որն արդեն դպրոցական էր, դուրս թռավ տնից։ Իսկ ինքս դուրս գալ չէի կարող... Աչքս վրան էի պահել, որպեսզի գոնե չորս պատերը չկորցնենք... Վերջապես, սկսեց մի քիչ լուսանալ։ Քամին հանդարտվեց։ Եվ ես ելա դուրս։ Հավաբնի հետքն էլ չէր մնացել։ Նրանց էլ չգտա...
| + | |
− | | + | |
− | — Ավա՞զն էր ծածկել։
| + | |
− | | + | |
− | — Հա՛... Մասամբ...
| + | |
− | | + | |
− | — Սոսկալի է... Ավազ և... Ահավոր բան է...
| + | |
− | | + | |
− | Լամպի բոցը հանկարծ խեղճացավ։
| + | |
− | | + | |
− | — Նորից ավազն է։
| + | |
− | | + | |
− | Կինը չորեքթաթ արեց, պարզեց ձեռքն ու ծիծաղելով, մատների արանքն առավ պատրույգը։ Լամպը անմիջապես պայծառացավ։ Մնալով նույն դիրքում, կինը անթարթ նայեց բոցին։ Նրա դեմքին քարացել էր բռնազբոսիկ մի ժպիտ։ Երևի դիտավորյալ էր ժպտում. այտի փոսիկը ցուցադրելու համար։ Տղամարդը ակամայից պրկվեց ամրողջ մարմնով։ Կինը նրան չափից դուրս անպատկառ թվաց։ Չէ՞ որ հենց քիչ առաջ նա պատմում էր իր հարազատների զոհվելու մասին։
| + | |
− | | + | |
− | === 5 ===
| + | |
− | | + | |
− | — Հե՜յ, մի հոգու համար էլ ենք թիակ ու թիթեղամաններ բերել։
| + | |
− | | + | |
− | Թեև զգացվում էր, որ հեռվից են խոսում, և, հավանաբար՝ խոսափողով, բայց ձայնը շատ հստակ էր և ցրեց նրանց միջև ստեղծված անհարմար մթնոլորտը։ Հետո լսվեց ցած ընկնող թիթեղյա ինչ֊որ առարկաների դղրդոցը։ Կինը ոտքի ելավ, որպեսզի պատասխանի։
| + | |
− | | + | |
− | Տղամարդը զգաց, որ զայրանում է։ Նա զգում էր, որ թիկունքում ինչ֊որ անհասկանալի բան է կատարվում։
| + | |
− | | + | |
− | — Ի՞նչ է եղել... Ուրեմն, այստեղ ուրիշ մա՞րդ էլ կա...
| + | |
− | | + | |
− | — Կարիք չկա... խնդրում եմ...— Ասես խուտուտից, կինը ամբողջ մարմնով կծկվեց։
| + | |
− | | + | |
− | — Բայց հենց նոր ինչ֊որ մեկն ասաց՝ «Մի հոգու համար էլ»...
| + | |
− | | + | |
− | — Հա՜֊ա՜... Խոսքը ձեր մասին էր։
| + | |
− | | + | |
− | — Իմ մասի՞ն... Ես ի՞նչ կապ ունեմ թիակի հետ։
| + | |
− | | + | |
− | — Ո՛չ մի... Ուշադրություն մի՛ դարձրեք... Նրանք միշտ ուզում են խառնվել ուրիշների գործերին...
| + | |
− | | + | |
− | — Գուցե թյուրիմացության մե՞ջ են...
| + | |
− | | + | |
− | Բայց կինը չպատասխանեց և, ծնկների վրա շրջվելով, ոտքերը կախեց հողե գետնին։
| + | |
− | | + | |
− | — Լամպը ձեզ հարկավո՞ր է։
| + | |
− | | + | |
− | — Առանց լամպի էլ յոլա կգնամ... Իսկ ձեզ հարկավո՞ր է։
| + | |
− | | + | |
− | — Չէ՜... Ես վարժվել եմ գործը մթան մեջ էլ անել։
| + | |
− | | + | |
− | Գլխին դնելով ծղոտե խոշոր գլխարկը, որը սովորաբար դաշտում աշխատելիս են օգտագործում, կինը դուրս սահեց խավարի մեջ։
| + | |
− | | + | |
− | Տղամարդը մի նոր սիգարեթ վառեց։ Շուրջը ինչ֊որ անբացատրելի բան էր տեղի ունենում։ Ոտքի ելավ ու նայեց, թե ինչ կա միջնորմի փոխարեն կախած փսիաթի ետևում։ Իրոք, որ սենյակ էր։ Բայց անկողին չկար։ Անկողնու փոխարեն նա տեսավ պատի ճեղքերից ներխուժած ավազի մի բլրակ։ Ապշահար քարացավ տեղում... Այո, տունը գրեթե մեռած էր։ Այս տան փորոտիքը կիսով չափ արդեն խժռել էր ամեն կողմից ներս թափանցող, շարունակ ու անդադրում սորացող ավազը... Ավազը, որ չունի իր սեփական ձևը, բացառությամբ 1 մմ միջին տրամագծից... Բայց ձևազուրկ, ավերիչ այդ ուժին ոչինչ չի կարող դիմակայել... Թերևս, ո՞վ գիտե, հենց ձևի բացակայությո՞ւնն է, որ կա որպես ուժի գերագույն արտահայտություն...
| + | |
− | | + | |
− | Սակայն տղամարդը շատ շուտ վերադարձավ իրականություն։ Սպասի՛ր, եթե այս սենյակը օգտագործել չի կարելի, հապա որտե՞ղ է քնելու կինը։ Ահավասիկ, նա հետ ու առաջ է քայլում տախտակե պատից այն կողմ։ Տղամարդու ձեռքի ժամացույցի սլաքները ցույց են տալիս ութ անց երկու րոպե։ Ի՞նչ է անում կինը այսքան ուշ ժամի։
| + | |
− | | + | |
− | Տղամարդը իջավ հողե հատակին ու սկսեց ջուր որոնել։ Ջրամանում ջուր գրեթե չկար, իսկ եղածի մեջ էլ ժանգի շերտեր էին լողում։ Բայց նույնիսկ այդպիսի ջուրը լավ է, քան ավազով լի բերանը։ Ջրի տականքով նա ողողեց դեմքը, շփեց պարանոցն ու անմիջապես առույգացավ։
| + | |
− | | + | |
− | Հողե գետնի վրա ցուրտ քամի էր խաղում։ Դրսում, երևի, ավելի հեշտ էր դիմանալ տապին։ Նա դժվարությամբ բացեց դուոը, որի դիմաց ավազ էր կուտակվել, և դուրս ելավ տնից։ Ճանապարհի կողմից փչող քամին իսկապես որ շատ ավելի զով էր։ Քամին նրան հասցրեց նաև ավտոմեքենայի շարժիչի ձայնը։ Եթե ուշադիր ականջ դնես՝ հնարավոր է մարդկանց ձալներ լսել։ Գուցե միայն թվում է, բայց այնտեղ հիմա շատ ավելի աշխույժ եռուզեռ է տիրում, քան ցերեկով։ Թե՞ ծովի աղմուկն է։ Երկինքը լիքն էր աստղերով։
| + | |
− | | + | |
− | Լամպի լույսը տեսնելով, կինը շրջվեց։ Նա վարժ շարժումներով ու վարպետորեն ավազը թիակով լցնում էր նավթի խոշոր թիթեղամանների մեջ։ Քիչ հեռվում դեպի վեր էր խոյանում ավազի ուղղաձիգ ու մութ պատը։ Մոտավորապես հենց այս կողմերում էր, բայց միայն վերևում, որտեղ նա ցերեկով միջատներ էր որսում։ Թիթեղամանները լցնելով, կինը, միանգամից երկուսը վերցնելով, մոտեցրեց պատին։ Տղամարդու մոտից անցնելիս, հայացքը վեր հառեց ու խզված ձայնով ասաց. «Ավա՛զը...»։ Թիթեղամանները նա շրջեց ճոպանե սանդուղքը կախված տեղում։ Իսկ վերը դեպի այս փոսը եկող արահետն էր։ Կինը ափի եզրով սրբեց դեմքի քրտինքը։ Ավազը, որ նա արդեն տեղափոխել էր, մի իսկական բլրակ էր դարձել։
| + | |
− | | + | |
− | — Ավա՞զն եք մաքրում։
| + | |
− | | + | |
− | — Որքան էլ մաքրես՝ միևնույն է, սրան վերջ չկա։
| + | |
− | | + | |
− | Դատարկ թիթեղամանները վերցրած, տղամարդու, մոտով անցնելիս, նա թեթևակի հրեց ազատ ձեռքով, ասես ուզում էր խուտուտ տալ։ Հանկարծակիի եկած տղամարդը նետվեց մի կողմ ու քիչ մնաց ձեռքից լամպը գցեր։ Ի՞նչ անի... Շարունակի՞ արդյոք լամպը բռնած կանգնել, թե՞ գետնին դնի և նույն կերպ պատասխանի այդ կնոջը։ Չիմանալով, թե ինչպես վարվի, նա ընկավ երկընտրանքի մեջ։ Հետո վճռեց, որ իր այս վիճակը ամենից շահեկանն է։ Դեմքին ժպիտի պես մի բան պատկերելով, որի իմաստը ինքն էլ չէր հասկանում, լամպը ձեռքին և գայթելով մոտեցավ կնոջը։ Իսկ կինը նորից ձեռքն էր առել թիակը։ Երբ շատ մոտեցավ, կնոջ ստվերը տարածվեց ավազե պատով մեկ։
| + | |
− | | + | |
− | — Հիմա չէ,— առանց շրջվելու և ծանր չնշելով, ասաց կինը։— Մինչև ավազ քաշելու զամբյուղներն իջեցնելը, հարկավոր է վեց թիթեղաման էլ տեղափոխել։
| + | |
− | | + | |
− | Տղամարդը մռայլվեց։ Նա տհաճություն զգաց, որովհետև ասես դիտավորյալ՝ ցրեցին իր, թեկուզ շինծու, առույգ տրամադրությունը։ Բայց իր կամքից էլ անկախ՝ ինչ֊որ բան ներխուժեց զարկերակների մեջ։ Թվաց, թե մաշկին նստած ավազն էր, որ թափանցեց զարկերակ և ներսից մարեց նրա գրգիռը։
| + | |
− | | + | |
− | — Գուցե մի փոքր օգնեմ ձեզ...
| + | |
− | | + | |
− | — Ոչի՛նչ... Թեկուզ մի փոքր, բայց, այնուհանդերձ, չի կարելի հենց առաջին օրվանից աշխատեցնել ձեզ։
| + | |
− | | + | |
− | — Առաջին օրվանի՞ց... Նորից նույն բանն եք ասում... Ես միայն գիշերելու եմ... Մի գիշեր եմ մնալու։
| + | |
− | | + | |
− | — Այո՞։
| + | |
− | | + | |
− | — Իհարկե՛։ Ես ծառայության մեջ եմ... Տվե՛ք, տվե՛ք թիակը...
| + | |
− | | + | |
− | — Ձերն այնտեղ է... Բայց, գուցե, կարիք չկա՞...
| + | |
− | | + | |
− | Հիրավի, ծածկի տակ, դռնից քիչ հեռու գտնվում էր մի թիակ և ունկերն էլ իրար կապած երկու հատ նավթի թիթեղաման։
| + | |
− | | + | |
− | Անշուշտ, հենց սրանք էին, որ նետեցին վերից, ձայն տալով, թե՝ «Մի հոգու համար էլ...»։ Այս ամենը նախապատրաստված էր ամենայն բծախնդրությամբ, և տղամարդը այնպիսի տպավորություն ունեցավ, թե կանխագուշակել են իր մտադրությունները։ Բայց քիչ առաջ նա ինքն էլ չգիտեր, թե կուզենա գործ անել։ Համենայն դեպս, մտածեց նա, նման գործողությունները մարդուն նվաստացնում են։ Եվ նրա տրամադրությունը նորից ընկավ։ Թիակի կոթը հաստ էր, ոստոտ, երկար ժամանակ գործածելուց՝ սևացած, և հիմա նա ոչ մի ցանկություն չուներ այլևս ձեռքն առնել այն։
| + | |
− | | + | |
− | — Վա՜յ, զամբյուղներն արդեն հարևանների մոտ են,— գոչեց կինը, ասես չնկատելով նրա երկընտրանքը։ Ձայնը ուրախ էր և վստահությամբ լի։ Բնավ ոչ այնպես, ինչպես քիչ առաջ էր։ Հենց այդ պահին էլ վաղուց ի վեր հեռուներից լսվող մարդկային ձայները նրան հասան շատ մոտիկից։ Հերթով կրկնվում էին ինչ֊որ բացականչություններ, որոնք երբեմն ընդհատվում էին փսփսոցներով և զուսպ ծիծաղով։ Աշխատանքի կշռույթը անսպասելիորեն առույգացրեց տղամարդուն։ Այս անբռնազբոս փոքրիկ աշխարհում, երևի, ոչ մի արտառոց բան չեն տեսնում, երբ միայն գիշերելու համար իջևանած հյուրը թիակ է ձեռքն առնում։ Իր երկընտրանքը այստեղ կարող է ավելի շուտ տարօրինակ թվալ։ Որպեսզի լամպը չընկնի, նա ավազի մեջ կրունկով մի փոս արեց և դրեց այնտեղ։
| + | |
− | | + | |
− | — Երևի միևնույն է, թե որտեղ փորեմ... Միայն թե՝ փորեմ, ճի՞շտ է։
| + | |
− | | + | |
− | — Չէ՛, միևնույնը չէ։
| + | |
− | | + | |
− | — Իսկ այստեղ կարելի՞ է։
| + | |
− | | + | |
− | — Կարելի է, բայց զգույշ՝ պատի հիմքը չքանդեք։
| + | |
− | | + | |
− | — Այս ժամին ամբողջ գյուղո՞ւմ են ավազ փորում։
| + | |
− | | + | |
− | — Իհարկե՛։ Գիշերով ավազը խոնավանում է, և գործ անելն էլ դառնում է հեշտ։ Իսկ երբ ավազը չոր է...— կինը վեր նայեց,— երբեք չես իմանում, թե որտեղ և որ պահին կփլի...
| + | |
− | | + | |
− | Եվ, իսկապես, զառիթափի եզրին, ձնաշերտի պես կախ էր ընկել ավազի փքված շրթունքը։
| + | |
− | | + | |
− | — Բայց դա վտանգավոր է։
| + | |
− | | + | |
− | — Է՜հ... ոչի՛նչ,— հեգնանքով ու թեթև մի նազանքով ասաց կինը։— Տեսե՛ք, մառախուղն արդեն սկսում է բարձրանալ։
| + | |
− | | + | |
− | — Մառախո՞ւղը...
| + | |
− | | + | |
− | Մինչ նրանք այսպես զրույցով էին տարվել, երկնքում աստղերը նվազում և աստիճանաբար աղոտանում էին։ Ինչ֊որ պղտոր մի ծածկոց քուլա֊քոլա տարածվում էր այնտեղ, որտեղ երկնքի ու ավազե պատի սահմանն էր։
| + | |
− | | + | |
− | — Բանն այն է, որ ավազը ահագին մառախուղ է կուտակում իր մեջ։ Իսկ երբ աղի ավազը հագենում է մառախուղով, դառնում է օսլայի պես պիրկ։
| + | |
− | | + | |
− | — Չէ՛֊չէ՜...
| + | |
− | | + | |
− | — Ստուգված բան եմ ասում... Դառնում է պիրկ ու ամուր. ճիշտ ծովափի այն շերտի պես, որից ալիքը հենց նոր է ետ քաշվել... Վրայով կարող է նույնիսկ տանկ անցնել։
| + | |
− | | + | |
− | — Մի՞թե...
| + | |
− | | + | |
− | — Ազնիվ խոսք... Հենց այդ պատճառով էլ գիշերվա ընթացքում վերևի քիվն ահագին աճում է... Իսկ այն օրերին, երբ քամին փչում է վատ կողմից, ճիշտ եմ ասում, քիվը կախ է ընկնում սնկի գլխարկի պես։ Ու երբ հանկարծ մի վատ տեղ ընկնի... ասենք, տանիքը պահող սյուների վրա կամ էլ... ո՛վ գիտե... ապա՝ վերջ։
| + | |
− | | + | |
− | Այս կնոջ մտահորիզոնը չափազանց սահմանափակ է, մտածեց տղամարդը։ Բայց հենց որ մտնում է սեփական կյանքի ոլորտը, ապա անճանաչելի կերպով աշխուժանում է։ Հենց այստեղից էլ, հավանաբար, սկսվում է դեպի նրա սիրտը տանող ճամփան։ Ճիշտն ասած, այդ ճամփան այնքան էլ չէր հրապուրում տղամարդուն, բայց կնոջ խոսքերի մեջ այնպիսի մի լիցք կար, որ ցանկություն էր ծնում շոշափել բանվորական կոպիտ հագուստի տակ թաքնված նրա մարմինը։
| + | |
− | | + | |
− | Տղամարդը ամբողջ ուժով ավազի մեջ խրեց ատամնավոր թիակը։
| + | |
− | | + | |
− | === 6 ===
| + | |
− | | + | |
− | Երբ նա երկրորդ անգամ քարշ տվեց լիքը թիթեղամանները, ձայներ լսվեցին, և վերևում, ճանապարհի վրա, առկայծեց մի լամպ։
| + | |
− | | + | |
− | Մի այնպիսի երանգով, որը կարող էր նույնիսկ կտրուկ թվալ, կինն ասաց.
| + | |
− | | + | |
− | — Զամբյուղներն են։ Հերի՛ք այստեղ փորեք... Եկեք ինձ օգնելու։
| + | |
− | | + | |
− | Տղամարդը նոր միայն հասկացավ վերևում, սանդուղքի մոտ ավազով լեցուն պարկերի նշանակությունը։ Զամբյուղները բարձրացնելիս և իջեցնելիս, այդ պարկերի վրայով սահում էր պարանը։ Յուրաքանչյուր զամբյուղ տնօրինում էին չորս հոգի, և նման խմբերը, ըստ երևույթին, երկուսն էին կամ երեքը։ Հիմնականում, ինչպես թվաց տղամարդուն, դրանք երիտասարդներ էին, որոնք աշխատում էին շատ արագ ու վարժ։ Մինչ մի խմբի զամբյուղը լցվում էր, մյուս զամբյուղն արդեն սպասում էր հերթի։ Վեց անգամ քաշելուց հետո փոսում եղած ավազակույտը իսպառ չքացավ։
| + | |
− | | + | |
− | — Ի՜նչ տղերք են... Կրա՛կ են, կրա՛կ...
| + | |
− | | + | |
− | Շապկի թևքով տղամարդը սրբեց քրտինքը։ Խոսքի երանգում բարեհոգություն կար։ Նա համակրանքով էր լցվել տղաների նկատմամբ, որոնք, թվում է, հիրավի, նվիրված էին իրենց գործին, և ոչ մի ծաղրական ակնարկ էլ չարեցին տղամարդու հասցեին։
| + | |
− | | + | |
− | — Այո՛, այստեղ շատ խիստ է կատարվում «Եղիր հավատարիմ հայրենիքի նկատմամբ սիրո ոգուն» պատվիրանը։
| + | |
− | | + | |
− | — Իսկ այդ ի՞նչ ոգի է։
| + | |
− | | + | |
− | — Սիրո ոգի այն վայրի նկատմամբ, որտեղ ապրում ես։
| + | |
− | | + | |
− | — Շա՜տ լավ բան է։
| + | |
− | | + | |
− | Տղամարդը ծիծաղեց։ Ծիծաղեց նաև կինը։ Բայց, երևի, ինքն էլ չգիտեր, թե ինչու է ծիծաղում։
| + | |
− | | + | |
− | Լսվեց հեռացող ավտոմեքենայի շարժիչի ձայնը։
| + | |
− | | + | |
− | — Չծխե՞նք։
| + | |
− | | + | |
− | — Չի՛ կարելի։ Բոլորին շրջայց կատարելուց հետո նրանք դարձյալ կվերադառնան իրենց զամբյուղներով։
| + | |
− | | + | |
− | — Ոչի՜նչ, մնացյալը կարելի է շարունակել նաև վաղը։
| + | |
− | | + | |
− | Նա թափ տվեց ձեռքն ու քայլեց դեպի տուն։ Բայց կնոջ մտքովն իսկ չանցավ հետևել նրան։
| + | |
− | | + | |
− | — Չի՛ կարելի... Պետք է գոնե մի անգամ թիակը ձեռքին պտտվել տան շուրջբոլորը։
| + | |
− | | + | |
− | — Տան շո՞ւրջը։
| + | |
− | | + | |
− | — Իհարկե՛։ Մի՞թե կարելի է թույլ տալ, որ տունը քանդվի... Ավազը բոլոր կողմերից վրա է տալիս։
| + | |
− | | + | |
− | — Բայց այդ դեպքում մինչև լույս գործը չի վերջանա։
| + | |
− | | + | |
− | Ասես մարտահրավեր նետելով, կինը կտրուկ շրջվեց ու վազեց։ Երևի ուգում էր զառիթափի մոտ շարունակել աշխատանքը։ Ոնց որ խարանաճանճ լինի, մտածեց տղամարդը։ Բայց այդ ձևերով չի հաջողվի իրեն մտափոխել։
| + | |
− | | + | |
− | — Սոսկալի է։ Եվ այսպես՝ ամեն գիշե՞ր։
| + | |
− | | + | |
− | — Ավազը չի հանգստանում, և ինքն էլ հանգիստ չի տալիս։ Թե՛ զամբյուզները, և թե՛ ավտոմեքենան մինչև լույս շարժման մեջ են։
| + | |
− | | + | |
− | — Հա՛, երևի, այդպես է...
| + | |
− | | + | |
− | Այո՛, անտարակույս, այդպես է։ Ավազը երբեք չի հանգստանում, ավազը երբեք թույլ չի տալիս հանգստանալ։ Տղամարդը շփոթվեց։ Նա մի այնպիսի զգացողություն ունեցավ, ասես հենց նոր նկատեց, թե փոքրիկ ու անվնաս կարծած օձի պոչը թեթևամտորեն տրորելուց հետո անսպասելի կերպով պարզվել էր, որ ոտքի տակինը վիթխարի մի սողուն է, և այդ սողունի թունավոր գլուխն էլ թիկունքից սպառնում է իրեն։
| + | |
− | | + | |
− | — Ուրեմն, ի՞նչ... Ուրեմն, դուք ապրում եք, որպեսզի միայն ավա՞զը հավաքեք։
| + | |
− | | + | |
− | — Բայց հո գլուխդ առած՝ չե՞ս փախչի գիշերով։
| + | |
− | | + | |
− | Տղամարդը ցնցված էր։ Այսպիսի մի կյանքի մեջ մտնելու նա ոչ մի ցանկություն չուներ։
| + | |
− | | + | |
− | — Ինչո՞ւ որ... Մի՞թե դժվար է... Միայն թե ցանկություն լինի...
| + | |
− | | + | |
− | — Չէ՛, չի՛ կարելի,— կինը շնչում էր թիակի հարվածների կշռույթով և անտարբեր մի երանգով շարունակեց։— Գյուղը կարողանում է դեռևս մի կերպ գոյություն ունենալ լոկ այն պատճառով, որ մենք անդադրում հավաքում ենք ավազը և դրանով իսկ պահպանում մեր կյանքը։ Իսկ եթե դադարենք փորել, տասը օր էլ չանցած, ամբողջ գյուղը կթաղվի ավազի տակ։ Գյուղից ոչինչ չի մնա... Իսկ հետո... Վա՜յ, հերթը ոնց որ թե արդեն հասել է հարևանին...
| + | |
− | | + | |
− | — Խորապես շնորհակալ եմ ձեր հետաքրքիր պատմության համար... Եվ նույն պատճառով էլ զամբյուղներ տեղափոխողներն այդքան ջանասիրությա՞մբ են աշխատում։
| + | |
− | | + | |
− | — Այո, բայց, ճիշտն ասած, նրանք գյուղական վարչությունից մի քիչ օրավարձ են ստանում...
| + | |
− | | + | |
− | — Բայց եթե գյուղն այդպիսի հնարավորություն ունի, հապա ինչո՞ւ անտառաշերտեր չեն տնկում ավազից պաշտպանվելու համար։
| + | |
− | | + | |
− | — Եթե հաշիվ անենք, երևի կպարզվի, որ մեր այս միջոցը շատ ավելի էժան է։
| + | |
− | | + | |
− | — Ի՞նչ միջոց... Մի՞թե սա միջոց է։— Տղամարդը հանկարծ չարացավ։ Չարացավ բոլոր նրանց վրա, ովքեր կնոջը կապել էին այս վայրին։ Չարացավ կնոջ վրա, որ թույլ էր տվել իրեն կապել այս վայրին։— Եթե այդպես է, ուրեմն, էլ ի՞նչ կարիք կա կառչելու այս գյուղին։ Չեմ հասկանում... Ավազը այնքան էլ հասարակ բան չէ։ Մե՛ծ, շա՜տ մեծ սխալ է կարծելը, թե այն, ինչ անում եք դուք, կարող է դիմագրավել ավազին։ Անհեթեթ բան է... Այդ անմտությանը պետք է վերջ տալ... Մեկընդմի՛շտ... Ես նույնիսկ չեմ կարող ձեզ կարեկցել։
| + | |
− | | + | |
− | Թիակը նետելով դեպի հեռուն ընկած թիթեղամանները և ոչ մի ուշադրություն չդարձնելով կնոջ դեմքի արտահայտությանը, նա տուն վերադարձավ։
| + | |
− | | + | |
− | Նա չկարողացավ քնել։ Ականջ էր դրել, թե ինչ է անում կինը։ Ամաչում էր։ Նա ամաչում էր այն մտքից, թե իր վարքագիծը, ի վերջո, ընդամենը խանդի մի արտահայտություն է այն բանի համար, որ կինը շարունակում է բանել, սուսիկ֊փուսիկ տուն գալու և իր հետ անկողին մտնելու փոխարեն։ Հիրավի, այն, ինչը նա այդքան սուր էր զգում, սոսկ միայն վրդովմունք չէր կնոջ հիմարության նկատմամբ։ Դրդապատճառները շատ ավելի խորն էին։ Վերմակի խոնավությունն ավելանում էր։ Ավազն ավելի ամուր էր փակչում մարմնին։ Ի՜նչ անարդար բան է, և որքան զայրացուցիչ։ Ուստի և հարկ չկա, որ ինքդ քեզ մեղադրես թիակը նետելու և տուն վերադառնալու մեջ։ Նա իր վրա չի վերցնի նման մի պատասխանատվություն։ Առանց այն էլ նրա պարտականությունները ավելի քան բավական են։ Եվ այն հանգամանքը, որ իրեն հրապուրեցին ավազն ու միջատները, վերջին հաշվով մի փորձ էր միայն, թեկուզև ժամանակավոր, փախչել իր անգույն գոյության հոգնատանջ պարտականություններից։
| + | |
− | | + | |
− | Քնելն անհնարին էր։
| + | |
− | | + | |
− | Կինն, առանց հանգստանալու, շարունակ հետուառաջ է անում։ Վար իջնող զամբյուղների ձայնը մի քանի անզամ լսվեց մոտիկից, հետո դարձյալ հեռացավ։ Եթե այսպես շարունակվի, վաղը չի կարողանա դուրս գալ աշխատանքի, մտածեց տղամարդը։ Լուսանալուն պես պետք է ոտքի ելնել և օրն անցկացնել արդյունավետ։ Որքան ջանում էր քնել, այնքան քունը փախչում էր աչքերից։ Հետո աչքերը կսկծացին։ Արցունքոտվեցին։ Շարունակ թարթում էր, բայց չէր կարողանում ազատվել շարունակ սորացող ավազից։ Նա սրբիչով ծածկեց դեմքը։ Շնչելը դժվարացավ, բայց այսպես ավելի լավ էր։
| + | |
− | | + | |
− | Պետք է ուրիշ բանի մասին մտաձել։ Փակում ես աչքերդ, և թրթռալով սկսում են ինչ֊որ երկար դերձաններ լողալ։ Դրանք ավազաբլրի լանջի նախշերն են։ Կես օր շարունակ նայել էր դրանց ու, երևի, պատկերը դրոշմվել էր աչքերի ցանցաթաղանթին։ Ավազի ճիշտ այդպիսի հոսանքներ իրենց տակ են թաղել, կուլ են տվել բարգավաճող քաղաքներ ու վիթխարի կայսրություններ։ Եվ սա կոչվում է... այո՛, իհարկե, կոչվում է Հռոմեական կայսրության սուբլիմացիա, հրացնդում... Իսկ Օմար Խայամի գովերգած քաղաքնե՞րը... Այդ քաղաքներում դերձակների արհեստանոցներ կային, մսագործների կրպակներ, շուկաներ։ Քաղաքներին իրենց մեջ էին առել խիտ միահյուսված ճանապարհները, որոնց, թվում էր, ոչինչ չի կարող տեղաշարժ անել։ Քանի՜֊քանի՛ տարի էր պետք պայքարել իշխանությունների դեմ, որպեսզի փոխվեր այդ ճանապարհներից գեթ որևէ մեկի ուղղությունը... Հինավուրց քաղաքնե՛րը, որոնց անսասանությանը ոչ ոք չէր կասկածում... Վերջ ի վերջո, դրանք էլ չկարողացան դիմագրավել 1/8 մմ տրամագիծ ունեցող շարժվող ավազի օրենքին։
| + | |
− | | + | |
− | Ավա՜զ...
| + | |
− | | + | |
− | Եթե դիտելու լինենք ավազի պրիզմակով, ապա ձև ունեցող բոլոր առարկաները անիրական են։ Իրական է միայն ամենայն ձև ժխտող ավազի շարժումը։ Բայց մի տախտակի հաստություն ունեցող պատից այն կողմ կինը շարունակում է ավազը հավաքել։ Ի՞նչ կարող է անել նա՝ իր բարակ, փխրուն ձեռքերով։ Նույնն է, ինչ եթե փորձես ծովը շերեփով դատարկել՝ տեղը տուն կառուցելու համար։ Նավը ջուրն իջեցնելիս հարկավոր է գիտենալ, թե իրենից ի՛նչ է ներկայացնում ջուրը։
| + | |
− | | + | |
− | Այս միտքը անսպասելիորեն նրան ազատեց վհատության զգացողությունից, որի պատճառը կնոջ փորած ավազի շրշյունն էր։ Եթե նավը պիտանի է ջրի համար, այն պետք է պիտանի լինի նաև ավազի համար։ Եթե մարդ ազատագրվել կարողանա անշարժ տան կաշկանդող գաղափարից, ապա վերանում է ավազի դեմ պայքարելու անհրաժեշտությունը... Ավազուտով լողացող ազատ մի նավ... Լողացող տներ... Ձևազրկված գյուղեր ու քաղաքներ...
| + | |
− | | + | |
− | Ավազն, անշուշտ, հեղուկ չէ։ Ուստի չպետք է ակնկալել, թե իր մակերևույթին ինչ֊որ բան կպահի։ Եթե, զորօրինակ, ավազին դնես նույնիսկ շատ ավելի պակաս տեսակարար կշիռ ունեցող մի խցան, ապա որոշ ժամանակ անց, խցանը կսուզվի։ Ավազուտով լողալու համար նավը պետք է սովորականից բոլորովին այլ հատկանիշներ ունենա։ Օրինակ, տակառաձև տունը կարող է շարժվել գլորվելով... Եթե գեթ մի քիչ պտտվի, ապա կարող է վրայից թոթափել ավազն ու նորից վեր ելնել մակերես... Իհարկե, տակառաձև տան շարունակական պտույտի դեպքում մեջն ապրողները իրենց անհանգիստ կզգան... Ըստ երևույթին, անհրաժեշտ կլինի ցուցաբերել որոշ հնարամտություն։ Ասենք, մի տակառի մեջ դնել մեկ ուրիշը... Այնպես անել, որպեսզի ներսի տակառի ծանրության կենտրոնը մնա անփոփոխ և հատակն էլ միշտ ցածում լինի... Ներսի տակառը կմնա անշարժ, և միայն դրսինը կպտտվի... Տուն, որը կտատանվի վիթխարի ժամացույցի ճոճանակի պես... Ճոճատուն... Ավազուտի նավ...
| + | |
− | | + | |
− | Այդպիսի նավերից բաղկացած գյուղերն ու քաղաքները կգտնվեն անդադար շարժման մեջ։
| + | |
− | | + | |
− | ... Իր համար էլ աննկատելի, տղամարդը քուն մտավ։
| + | |
− | | + | |
− | === 7 ===
| + | |
− | | + | |
− | Նրան արթնացրեց աքաղաղի կանչը, որ նման էր ժանգոտած ճոճքի ճռռոցի։ Անհանգիստ, տհաճ արթնացում էր դա... Թվում էր, թե լույսը հենց նոր է բացվել, բայց ժամացույցի սլաքները ցույց էին տալիս 11 անց 16 րոպե։ Հիրավի, արևը լուսավորում էր ինչպես կեսօրին։ Բայց առայժմ կիսախավար էր տիրում այն պատճառով, որ տունը գտնվում էր փոսի հատակին և արեգակի ճառագայթներն էլ այստեղ չէին հասնում։
| + | |
− | | + | |
− | Նա աճապարանքով ոտքի թռավ։ Դեմքից, գլխից ու կրծքից շրշալով թափվեց ավազը։ Շրթունքի և քթի շուրջը քրտինքից պնդացած ավազ էր կեղև կապել։ Ափի հակառակ կողմով նա սրբեց դեմքն ու շվարած շուրջը նայեց՝ արագ֊արագ թարթելով աչքերը։ Բորբոքված աչքերից անդադար արցունք էր հոսում, ասես կոպերը շարունակ շփելիս լինեին ինչ֊որ փշփշոտ բանով։ Բայց միայն արցունքը բավական չէր, որպեսզի մաքրվեր աչքերի խոնավ անկյուններում լցված ավազը։
| + | |
− | | + | |
− | Նա մոտեցավ հողե գետնին դրած ջրամանին, որպեսզի գեթ մի բուռ ջուր վերցնի, և հանկարծ նկատեց օջախի մոտ ֆսֆսացող կնոջը։ Մոռանալով աչքերի կսկծոցը, նա քարացավ։
| + | |
− | | + | |
− | Կինը բոլորովին մերկ էր։
| + | |
− | | + | |
− | Աչքերին իջած արցունքի քողի միջով կինը նրան թվաց աղոտ ու տարտամ մի ստվեր։ Նա պառկել էր մեջքի վրա, հատակին փռած խսիրին, և ամբողջ մարմինը, բացի գլխից, ասես ցուցադրության էր ներկայացված։ Ձախ ձեռքը թեթևակի քողարկել էր որովայնի վարի մասը։ Բացահայտված էին մարմնի բոլոր գաղտնիքները, որոնք մարդիկ սովորաբար թաքցնում են, և միայն դեմքը, որ ոչ ոք չի քաշվում բաց պահել, փաթաթված էր սրբիչով։ Երևի, աչքերը, բերանը, քիթը ավազից պաշտպանելու համար։ Այնուհանդերձ, այդ հակադրությունը ավելի էր ընդգծում նրա մերկությունը։
| + | |
− | | + | |
− | Ամբողջ մարմինը ծածկված էր ավազի թեթև, բարակ փառով։ Ավազը թաքցրել էր մարմնի մանրամասները և ընդգծել գծերի կանացիությունը։ Կինը ավազով ոսկեզօծված արձան էր թվում։ Հանկարծ տղամարդու լեզվի տակից դուրս հոսեց կպչուն թուքը։ Բայց չկարողացավ կուլ տալ։ Շրթունքների և ատամների արանքում նստած ավազը ներծծեց թուքն ու տարածվեց ամբողջ բերանով մեկ։ Տղամարդը դարձավ հողե հատակի կողմն ու փորձեց ավազախառն թքել։ Բայց ինչքան էլ թքում էր, միևնույն է, բերանում եղած փշփշոտության զգացողությունը չէր անցնում։ Ինչպես էլ ուզում էր բերանը մաքրել, միևնույն է, ավազը մնում էր։ Ու թվում էր նաև, թե ատամների արանքում շարունակ նոր ավազ է գոյանում։
| + | |
− | | + | |
− | Բարեբախտաբար ջրամանը նորից լիքը լցրել էին։ Բերանը ողողելով ու լվալով դեմքը, տղամարդն զգաց, որ դարձյալ ուշքի է գալիս։ Նա դեռ երբեք այսպես չէր ապրել ջրի հրաշագործ հատկությունը։ Ճիշտ ավազի պես ջուրը ևս հանք, է, բայց այնքա՜ն մաքուր, թափանցի՛կ է անօրգանական այդ նյութը, որ մարմնի հետ միանում է ավելի հեշտությամբ, քան ուզածդ կենդանի մարմինը... Դանդաղ ումպեր անելով, նա պատկերացրեց այն կենդանու զգացողությունը, որը քարերով է սնվում։
| + | |
− | | + | |
− | Տղամարդը դարձյալ շրջվեց ու նայեց կնոջը։ Բայց մոտենալու ցանկություն չունեցավ։ Ավազափոշով ծածկված մերկ կնոջը հաճելի է նայել, բայց դիպչել նրան՝ հազիվ թե...
| + | |
− | | + | |
− | Գրգիռներն ու չարությունը, որ նա ապրել էր գիշերով, հիմա, օրը ցերեկով թվում էին ոչ հավաստի։ Իհարկե, պատմելո՜ւ բան է... Հիշողության մեջ իր տեսածն ասես ամրապնդելու համար նա մի անգամ էլ շուրջը նայեց և պատրաստվեց գնալու։ Շապիկն ու տաբատը հազիվ բարձրացրեց, որովհետ և լիքն էին ավազով։ Այսքան դատարկ բանի համար հարկ չկա հուզվել։ Բայց հագուստից ավազը թափ տալն ավելի դժվար բան էր, քան գլուխը թեփից մաքրելը։
| + | |
− | | + | |
− | Կոշիկները նույնպես լիքն էին ավազով։
| + | |
− | | + | |
− | Գնալուց առաջ գուցե ինչ֊որ բա՞ն է հարկավոր ասել կնոջը... Բայց, մյուս կողմից, եթե քնածին արթնացնի, կստեղծվի շատ անհարմար վիճակ։ Ճիշտ է... Իսկ հապա գիշերելու վա՞րձը։ Գուցե ավելի ճիշտ կլինի վերադարձի ճամփին մտնել արտելի վարչություն և դրամը տալ այն ծերունո՞ւն, որը երեկ այստեղ առաջնորդեց իրեն։
| + | |
− | | + | |
− | Զգուշորեն, ջանալով չաղմկել, նա ելավ տնից։
| + | |
− | | + | |
− | Եռացող սնդիկի պես արևը դիպավ ավազե պատի եզրին ու աստիճանաբար տարածվեց փոսի հատակով մեկ։ Դեմքին զգալով կուրացուցիչ լույսի այսքան անսպասելի հարվածը, նա ցնցվեց ու ծածկեց աչքերը։ Բայց հենց հաջորդ պահին ամեն, ինչի մասին մոռացավ, երբ տեսավ դիմացի՝ դեպի վեր խոյացող ավազե պատը։
| + | |
− | | + | |
− | Չի՛ կարող պատահել... Ճոպանասանդուղքը, որ գիշերով կախված էր այստեղ, հիմա անհետացել էր։
| + | |
− | | + | |
− | Ավազով լիքը պարկերը, սակայն, իրենց տեղում էին։ Ուրեմն, ինքը չի շփոթում։ Մի՞թե հնարավոր է, որ միայն սանդուղքը անհետանար ավազի մեջ... Նա նետվեց դեպի պատն ու սկսեց ձեռքերով քանդել այն։ Ավազն առանց դիմադրելու փլվում և սորում էր ցած։ Բայց չէ՞ որ նրա որոնածը այստեղ չէ, և եթե տեղնուտեղը ոչինչ չգտավ, ապա որքան էլ քանդես ու փորես՝ արդյունքը նույնը կլինի... Ջանալով խեղդել ներսում ահագնացող անհանգստությունը, տղամարդը տարակուսանքով սկսեց դարձյալ զննել ավազե զառիթափը։
| + | |
− | | + | |
− | Արդյոք չկա՞ մի այնպիսի տեղ, որ հնարավոր լինի վեր մագլցել։ Մի քանի անգամ պտտվեց տան շուրջը։ Եթե ծովի կողմը նայող հյուսիսային պատի մոտ բարձրանա տանիք, ապա այդտեղից, թերևս, փոքր֊ինչ կմոտենա փոսի վերին եզրին... Բայց այդ փոքր֊ինչը, միևնույն է, մոտ տասը մետր կլինի, գուցեև ավելի։ Իսկ այդտեղ պատը շատ զառիթափ է։ Եվ բացի դրանից, ահասարսուռ տեսքով ավազագլխարկն էլ դեռ կախված է վերևի շրթից։
| + | |
− | | + | |
− | Թվում է, թե համեմատաբար նվազ թեքություն ունի արևմտյան պատը, որը փոքր֊ինչ կոր է, ասես կոնի ներսի կողմը լինի։ Ամենալավատեսական հաշվարկներով, այստեղ մոտ հիսուն կամ ասենք՝ առնվազն քառասունհինգ աստիճանի թեքություն կլինի։ Փորձի համար պետք է շատ զգույշ կատարել առաջին քայլը։ Նա մի քայլ արեց դեպի վեր, բայց հաջորդ պահին կես քայլ վար սահեց։ Ուրեմն, եթե չհուսալքվի ու չնահանջի, կարելի է բարձրանալ։
| + | |
− | | + | |
− | Ինչպես և ենթադրում էր, նրան հաջողվեց բարձրանալ, բայց ընդամենը հինգ կամ վեց քայլ։ Իսկ հետո ոտքերն սկսեցին թաղվել ավազի մեջ։ Դեռ չէր հասցրել հասկանալ, թե արդյո՞ք գոնե կարողացել է մի փոքր առաջ շարժվել, երբ արդեն մինչև ծնկները այնպես էր խրվել, որ այլևս ուժ չունեցավ շարունակելու։ Ուստի փորձեց լանջը հաղթահարել չորեքթաթ մագլցելով։ Տաք ավազն այրում էր ափերը։ Ամբողջ մարմինը ծածկվել էր քրտինքով, իսկ քրտինքն էլ ավազով շաղախված՝ ծեփել էր աչքերը։ Այս ամենը ասես քիչ էր, և ջղաձգությունից ոտքն էլ քաշվեց։ Շարժվելը ընդհանրապես դարձավ անհնարին։
| + | |
− | | + | |
− | Տղամարդը որոշեց փոքր֊ինչ հանգստանալ և շունչը ետ բերել։ Կարծելով, թե արդեն բավականին շարժվել է առաջ, նա աչքերը բացեց ու սարսափով տեսավ, որ նույնիսկ հինգ մետր էլ չի կարողացել մագլցել։ Եվ հանուն ինչի՞ էր այսքան ժամանակ նա տանջվում։ Զառիթափ լանջը կրկնակի թեք էր, քան թվում էր առաջին հայացքից։ Իսկ ամենից սոսկալին այն էր, ինչը դեռևս առջևում էր։ Նա դեռ պետք է դեպի վեր մագլցեր, իսկ ուժերը, ինչպես երևում է, արդեն ծախսվել էին ավազե այդ թեք պատի մեջ մխրճված մնալու վրա միայն։ Բացի այդ, նրա ճիշտ դիմացը կախված ավազե ցցվածքն էլ ընդհանրապես փակում էր ճանապարհը։
| + | |
− | | + | |
− | Տղամարդը ձեռքը պարզեց գլխավերը գտնվող ցցվածքին, և հենց նույն պահին ավազը սորաց նրա ոտքերի տակից։ Մի անհայտ ուժ նրան դուրս մղեց ավազի միջից, և տղամարդը գլորվեց դեպի փոսի հատակը։ Ձախ ուսի մեջ ինչ֊որ բան ճտտաց, ասես կերակուրի ձողիկ էր, որ կոտրվեց։ Բայց նա առանձնապես ցավ չզգաց։ Միառժամանակ մանր ավազը շրշալով թափվում էր լանջն ի վար, ասես ջանալով հանգստացնել նրան պատճառած ցավը։ Հետո այդ հոսքը կանգ առավ։ Բարեբախտաբար, վնասվածքն էլ դատարկ բան էր։
| + | |
− | | + | |
− | Հուսահատվելու համար դեռ շատ վաղ էր։
| + | |
− | | + | |
− | Հազիվ զսպելով իրեն, որպեսզի չբղավի, նա անշտապ վերադարձավ տուն։ Կինը, նույն դիրքով պառկած, դեռ քնած էր։ Սկզբում ցածրաձայն, հետո ավելի ու ավելի բարձր փորձեց արթնացնել նրան։ Պատասխանի փոխարեն, ասես արտահայտելով իր դժգոհությանը, որ խանգարում են, կինը շրջվեց փորի վրա։
| + | |
− | | + | |
− | Ավազը ցած սորաց նրա մարմնից, տեղ֊տեղ փոքր֊ինչ մերկացնելով ուսերը, թևերը, կողքն ու գոտկատեղը։ Բայց տղամարդու միտքը ուրիշ տեղ էր։ Մոտենալով, նա կնոջ գլխից պոկեց սրբիչը։ Ինչ֊որ բծերով ծածկված կնոջ դեմքը կոպիտ էր, տհաճ, շատ հեռու՝ ավազափոշով պարուրված մարմնի հմայքից։
| + | |
− | | + | |
− | Կնոջ դեմքի տարօրինակ ճերմակությունը, որ նրան ապշեցրել էր երեկ՝ լամպի լույսի տակ, անկասկած դիմափոշու շնորհքն էր։ Հիմա դիմափոշին տեղ֊տեղ անցել ու մնացել էր առանձին ու անջատ շերտերով։ Տղամարդը ակամա հիշեց էժանագին, առանց հավկիթի տապակած կոտլետները, որոնց վրա ճերմակ խալերով երևում է ցորենի ալյուրը։
| + | |
− | | + | |
− | Վերջապես, կինը աչքերը բացեց։ Հետո անմիջապես կկոցեց պայծառ լույսից։ Բռնելով նրա ուսերն ու ցնցելով ինչքան ուժ ուներ, տղամարդը արագ֊արագ ու պաղատանքով ասաց.
| + | |
− | | + | |
− | — Լսե՛ք, սանդուղքը չկա։ Ես ո՞նց բարձրանամ վեր։ Առանց սանդուղքի անհնարին է բարձրանալը։
| + | |
− | | + | |
− | Կինը շփոթվեց, տղամարդուց խլեց սրբիչը, մի քանի անգամ, չգիտես ինչու, սրբիչով շրմփացրեց իր դեմքին և, հետո, մեջքով շրջվեց դեպի տղամարդն ու բերանքսիվայր ընկավ խսիրի վրա։ Թերևս, ամաչո՞ւմ էր։ Բայց ամաչելը կարող էր հետաձգել մի ուրիշ առիթի։ Տղամարդը չդիմացավ այլևս ու գոռաց.
| + | |
− | | + | |
− | — Ձե՞ռ ես առնում ինձ... Եթե սանդուղքը չտաս՝ վատ կլինի։ Ես ժամանակ չունեմ... Որտե՞ղ ես պահել, գրո՛ղը տանի։ Ամեն ինչ իր չափն ունի։ Տո՛ւր, ասում եմ, սանդուղքը։
| + | |
− | | + | |
− | Բայց կինը լուռ էր։ Չէր պատասխանում։ Պառկել էր նույն դիրքով և միայն թեթևակի մի կողմից մյուսն էր շարժում գլուխը։
| + | |
− | | + | |
− | Բայց հանկարծ տղամարդը խեղճացավ։ Հայացքը պաղեց, կոկորդին մի գուղձ դեմ առավ. նա գրեթե շնչահեղձ էր լինում։ Կնոջն հարցաքննելը անիմաստ բան էր։ Սանդուղքը պատրաստված էր ճոպանից։ Իսկ ճոպանե սանդուղքը ինքն իրեն չի կարող պահել... Եթե նույնիսկ հիմա, հենց հիմա, հայտնվի ձեռքիդ, միևնույն է, անհնար է փոսի հատակից հարմարեցնելը։ Ուրեմն, սանդուղքը հավաքել է ոչ թե կինը, այլ մեկ ուրիշը, որը գտնվում էր վերևում, ճանապարհի վրա... Տղամարդու ավազաթաթախ ու չսափրված դեմքն աղավաղվեց խղճալի մի ծամածռությամբ։
| + | |
− | | + | |
− | Կնոջ վարքը, նրա լռությունը ստացան մի անհավատալի չարագուշակ իմաստ։ Վնաս չունի, մտածեց նա, բայց հոգու խորքում հասկանում էր, որ իրականացել են իր բոլոր վատթարագույն կասկածները։ Սանդուղքը, անշուշտ, վեր են քաշել կնոջ գիտությամբ և, իհարկե, նրա անվարան համաձայնությամբ։ Կասկած լինել չէր կարող, որ կինը մեղսակից է։ Եվ այս կեցվածքը թելադրված է ոչ թե ամոթից, այլ նրա վիճակի երկիմաստությամբ։ Սա, ինչ խոսք, հանցագործի կեցվածք է և գուցե նաև՝ զոհի, որը պատրաստ է կրելու ամեն մի պատիժ։ Ո՜նց կարողացան պտտել իր գլուխը։ Եվ ինչպե՜ս ինքը ընկավ այս անիծյալ ծուղակը։ Վստահությամբ հանձնվեց խարանաճանճի գայթակղությանը, որը և դեպի անապատ հրապուրեց նրան, որտեղից դուրս պրծնելու ոչ մի ելք չկա։ Նա հիմա ինչո՞վ նման չէ սովից սատկող մկնիկի։
| + | |
− | | + | |
− | ... Տղամարդը ոտքի ցատկեց, նետվեց՝ դեպի դուռը և մի անդամ էլ դուրս նայեց։ Քամի էր սկսվել։ Արևը կախվել էր փոսի գրեթե կենտրոնի վրա։ Շիկացած ավազից սևանկարի խոնավ ժապավենների պես ալիքվելով դեպի վեր էին լողում տաք օդի շիթերը։ Ավազե զառիթափը ավելի ու ավելի էր բարձրացել։ Ավազե այդ պատը ամեն ինչ գիտեր և տղամարդու մկաններին ու ոսկորներին կարծես հայտնում էր դիմադրելու անիմաստության մասին։ Տաք օդը մխրճվում էր մարմնի մեջ։ Շոգը ավելի ու ավելի էր անտանելի դառնում։
| + | |
− | | + | |
− | Հանկարծ տղամարդը խենթի պես սկսեց ճչալ։ Նա բղավում էր ինչ֊որ անիմաստ բառեր, որովհետև չկային այնպիսիները, որոնցով նա կարողանար արտահայտել իր հուսահատությունը։ Պարզապես նա ոռնում էր ուժը ներածին չափ։ Թվում էր, թե այս ամենը սարսափելի մի երազ է, որը նրա ճիչերից վախեցած, կանէանա և, ներողություն հայցելով ոչ միտումնավոր ու կոպիտ կատակի համար, դուրս կնետի ավազի փոսից։ Բայց բղավոցի չվարժված ձայնը շատ նվազ էր և թույլ։ Դրան ավելացրած, որ ավազն էլ իր հերթին էր կլանում, իսկ քամին ջանում էր չորս դին ցրել, ուստի և ձայնը հազիվ թե հասներ հեռուները։
| + | |
− | | + | |
− | Մեկ էլ մի ահարկու դղիրդ լսվեց։ Տղամարդը անմիջապես լռեց։ Ինչպես դեռ երեկ կանխագուշակել էր կինը, հյուսիսային պատի վերը կախված քիվը խոնավազրկվելով փլվեց։ Ամբողջ տունը աղիողորմ հառաչեց, ասես անտեսանելի մի ուժի հարված էր ստացել։ Ընդգծելով տան տառապանքը, քիվի ու պատի միջև գտնվող ճեղքերից շրշալով քամվեց գորշ արյունը։ Բերանը թքով էր լցվել, և տղամարդն այնպես էր դողում, ասես հարվածել էին իրեն...
| + | |
− | | + | |
− | Այնուհանդերձ, սա աներևակայելի բան է։ Բոլոր հնարավոր շրջանակներից դուրս պրծնող մի երևույթ։ Կարելի՞ է արդյոք մկնիկի կամ միջատի պես ծուղակի մեջ գցել մի մարդու, որը մտցված է ընտանիքավորների ցուցակ, աշխատանք ունի, վճարում է հարկերը և օգտվում է անվճար բուժսպասարկման իրավունքից։ Աներևակայելի է։ Հավանաբար, ինչ֊որ սխալ բան կա։ Այո՛, իհարկե, սխալ բան կա։ Տղամարդուն հենց դա էլ մնում էր. համարել, որ այս ամենը սխալ է։
| + | |
− | | + | |
− | Նախ և առաջ, այն, ինչ նրանք արել են ինձ հետ, պարզապես հիմարություն է։ Ես, ի վերջո, ոչ ձի եմ, ոչ էլ ցուլ, և կամքիս հակառակ ոչ ոք չի հարկադրի ինձ աշխատել։ Եվ քանի որ որպես բանվորական ուժ ոչ մի բանի պիտանի չեմ լինի, ուրեմն, միտք էլ չունի ինձ փակված պահել այս ավազե պատերի միջև։ Եվ ի՞նչ հարկ կա մի ձրիակեր նստեցնել խեղճ կնոջ վզին։
| + | |
− | | + | |
− | Բայց, չգիտես ինչո՛ւ, այնքան էլ համոզված չէր իր այս ենթադրության մեջ։ Չորս կողմից իրեն շրջապատող ավազե պատերին նայելով, նա հիշեց մագլցելու իր ձախողված փորձը, թեև այդ հիշողությունը չափազանց տհաճ բան էր։ Ինչքան էլ այդ պատերի տակ դեսուդեն նետվես՝ օգուտ չկա։ Եվ անուժ լինելու զգացողությունը կաթվածահար արեց նրան... Ըստ երևույթին, ավազին կուլ գնացող մի յուրահատուկ աշխարհ է սա, որտեղ սեփական չափանիշները կիրառվել չեն կարող... Եթե սկսես տրվել կասկածների, ապա ինչքան ասես առիթներ կգտնես դրանց համար... Զորօրինակ, եթե ճշմարիտ է, որ նոր թիթեղամաններն ու թիակը նախապատրաստված են եղել նրա համար, ապա ստույգ է նաև այն, որ ճոպանե սանդուղքը դիտավորյալ են վեր քաշել։ Եվ հետո, մի՞թե իր վիճակի վտանգավորության մասին չի խոսում այն փաստը, որ կինը ծպտուն իսկ չհանեց տեղի ունեցածը բացատրելու համար, որ այսպես, դատապարտված հնազանդությամբ հեշտ ու լռելյայն գոհանում է իր ճակատագրով։ Գուցե երեկ ասված նրա խոսքն էլ, որից կարելի էր այնպես հասկանալ, թե տղամարդը երկար ժամանակով է հայտնվել փոսում, այնքան էլ հասարակ սխալմունք չէր։
| + | |
− | | + | |
− | Մի ավազակույտ էլ փլվեց վերևից։
| + | |
− | | + | |
− | Վախեցած տղամարդը տուն վերադարձավ։ Նա քայլեց ուղիղ դեպի կինը, որն առաջվա պես բերանքսիվայր պառկած էր խսիրին, և, չարացած թափ առավ, որպեսզի խփի։ Հոգում խտացած ատելությունը խուժեց աչքերն ու ցավի պես տարածվեց մարմնով մեկ։ Բայց հանկարծ ուժաթափվելով, առանց դիպչելու կնոջը, նա դանդաղ վար իջեցրեց ձեռքը։ Թերևս, վատ չէր լինի, եթե գոնե թեթևակի շրմփացներ կնոջը։ Բայց, ո՞վ գիտե, գուցե կինը հենց նման մի բանի էլ հո՞ւյս ուներ։ Իհարկե, կինը հենց դրան էլ սպասում էր։ Հայտնի բան է, որ պատիժը ոչ այլ ինչ է, քան ընդունել, թե կատարված հանցանքը ներված է։
| + | |
− | | + | |
− | Տղամարդը թիկունքով դարձավ դեպի կինը, ընկավ գետնին, ափերով բռնեց գլուխն ու կամաց տնքաց։ Ուզեց կուլ տալ բերանում լցված թուքը, բայց չկարողացավ։ Որովհետև թուքը կոկորդին կանգնեց։ Լորձաթաղանթը երևի շատ զգայուն էր դարձել ավազի համի ու հոտի նկատմամբ, և որքան էլ նա բանտված մնա այստեղ, միևնույն է, վարժվելը անհնարին կլինի։ Թուքը դարձել էր շրթունքների անկյուններում հավաքվող մուգ ու փրփրացող թանձրուկ։ Թքելով, նա ավելի սաստիկ զգաց բերանում մնացող ավազի ղժրտոցը։ Փորձեց ազատվել այդ տհաճ զգացողությունից և լեզվի ծայրով շփեց շրթունքների ներսի կողմը, միաժամանակ շարունակելով թքել, բայց ոչ օգուտ կար և ոչ էլ վերջն էր երևում։ Արդյունքը եղավ այն, որ միայն բերանը չորացավ ու մի այնպիսի ցավ սկսվեց, կարծես ամբողջովին բորբոքված լիներ։
| + | |
− | | + | |
− | Ի՞նչ արած, ուրիշ ճար չկա։ Անպայման կխոսեմ կնոջ հետ ու կփորձեմ նրան ստիպել, որ ամեն ինչ պատմի պարզ ու մանրամասն։ Երբ վիճակը ինձ համար հստակ դառնա, նոր միայն կկարողանամ որևէ ելք գտնել։ Չի կարելի գործողությունների ծրագիր չունենալ։ Մի՞թե կարելի է այսքան հիմար դրությունը որևէ կերպ հանդուրժել։ Բայց... ի՞նչ կկարողանա անել, եթե կինը չպատասխանի... Անշուշտ, դա կլիներ ամենաահավոր պատասխանը։ Իսկ նման հնարավորությունը բնավ էլ բացառված չէ։ Նրա այդ համառ լռությո՜ւնը... Եվ ինչո՞ւ է անօգնական զոհի տեսքով նա պառկել՝ ծնկները փորին քաշած...
| + | |
− | | + | |
− | Բերանքսիվայր պառկած մերկ կնոջ դիրքը չափազանց անպարկեշտ էր։ Անասնական ինչ֊որ բան կար նրա մեջ։ Թվում էր, բավական է թեթևակի դիպչես, և նա անմիջապես կշրջվի մեջքի։ Այս միտքը տղամարդուն ստիպեց շնչահեղձ լինել ամոթից։ Բայց հաջորդ պահին նա իրեն տեսավ որպես կնոջը չարչարող մի դահիճ, իրեն տեսավ տեղ֊տեղ ավազափոշով ծածկված կնոջ մարմնի վրա... Եվ հասկացավ... Հասկացավ, որ այդ վաղ թե ուշ լինելու է... Եվ լինելուց հետո ինքը կորցնելու է որևէ բան ասելու իրավունքը։
| + | |
− | | + | |
− | ... Մեկ էլ մի սուր ցավ զգաց փորատակին։ Արդեն պայթելու պատրաստ նրա միզափամփուշտն էր ազատվելու նշան տալիս։
| + | |
− | | + | |
− | === 8 ===
| + | |
− | | + | |
− | Միզելուց և թեթևանալուց հետո տղամարդը դեռ կանգնել ու շնչում էր ծանր գոլորշիները։ Նա հույս չուներ, թե քանի կանգնած է, կարող է որևէ ելք գտնել։ Պարզապես ոչ մի կերպ չէր կարողանում ինքն իրեն ստիպել, որ տուն վերադառնա... Հիմա, երբ կնոջից հեռու էր, նա շատ ավելի հստակ ըմբռնեց, թե ինչքան վտանգավոր է նրա կողքին լինելը։ Չէ, խնդիրը ոչ թե ինքը՝ կինն էր, այլ այն, թե ինչպես էր նա պառկել։ Խնդիրը կնոջ պառկելու դիրքն էր։ Երբեք առիթ չէր ունեցել տեսնել այդ աստիճան անպատկառ մի կնոջ։ Ոչ մի դեպքում տուն չեմ գնա։ Կնոջ այդ դիրքը շատ վտանգավոր է, շա՛տ...
| + | |
− | | + | |
− | Մի այսպիսի արտահայտություն կա՝ սուտմեռուկ։ Դա կաթվածահար մի վիճակ է, որի մեջ ընկնում են միջատների ու սարդերի մի քանի տեսակներ՝ անակնկալ հարձակման ենթարկվելիս... Փշրված պատկեր... Օդանավակայան, որի գործավարները խենթեր են... Տղամարդը կուզենար հավատալ, թե քար անշարժությունը, որի մեջ գտնվում էր, կարող է արգելակել աշխարհի ամենայն շարժումը։ Ճիշտ այնպես, ինչպես ձմեռային քուն մտած գորտի համար ձմեռը գոյություն չունի։
| + | |
− | | + | |
− | Մինչ նա ընկած էր պատրանքների մեջ, արևն սկսեց ավելի սաստիկ այրել։ Տղամարդը կծկվեց ու կռացավ, ասես խուսափելու համար խորովող ճառագայթներից։ Հետո փութկոտ մի շարժումով գլուխը հակեց և, բռնելով շապիկի օձիքը, որքան ուժ ուներ՝ քաշեց վար։ Վերևի երեք կոճակները դեսուդեն թռան։ Օձիքի տակ ներխուժած ավազը թափ տալով, նա դարձյալ հիշեց կնոջ խոսքերը, թե ավազը երբեք չոր չի լինում, թե ավազը միշտ էլ այնքան խոնավություն ունի, որ կամաց֊կամաց ամեն բան կփտեցնի շրջապատում։ Շապիկը բացելով, տղամարդը թուլացրեց գոտին, որպեսզի տաբատի մեջ գեթ մի փոքր քամի խաղա։ Բայց, ընդհանուր առմամբ, հազիվ թե այսքան անհանգստություն ցուցաբերելու անհրաժեշտություն կար։ Տկարությունը որքան հանկարծակի հայտնվել, նույնքան արագ էլ անհետացել էր։ Ըստ երևույթին, ավազի խոնավությունը իր դիվային ուժը կորցնում է օդի հետ շփվելուն պես։
| + | |
− | | + | |
− | Հենց այստեղ էլ նա կռահեց, որ գործել է մի լուրջ սխալ։ Նրա այն բացատրությունը, թե ինչո՛ւ է կինը՝ մերկ, բավականին միանշանակ է։ Չի կարելի, անշուշտ, ասել, թե կինը նրան ծուղակի մեջ գցելու ծածուկ ցանկություն չի ունեցել։ Բայց նաև բացառված չէ, որ դա սովորություն լինի։ Մի պարզ սովորություն, որը թելադրված է այն պայմաններով, ուր կինն ապրում է։ Արդեն հասկանալի է, որ կինը լուսադեմին է պառկում քնելու։ Քնած մարդն ավելի շուտ է քրտնում։ Եվ եթե ստիպված ես քնել ցերեկով, և այն էլ ավազի շիկացած թասի մեջ, ապա մերկանալու ցանկությունը միանգամայն բնական է։ Նրա փոխարեն ես էլ կհանվեի, եթե միայն այդպիսի հնարավորություն լիներ...
| + | |
− | | + | |
− | Այս հայտնագործությունը տեղնուտեղը հալեց նրան պարուրած ծանր զգացումները ճիշտ այնպես, ինչպես մարմնի վրա զեփյուռն է հստակ մի սահման գծում ավազի ու քրտինքի միջև։ Իմաստ չունի խորացնել սեփական վախը։ Իսկական տղամարդը կկարողանա փախչել, խորտակելով պողպատե և երկաթբետոնե ուզածդ քանակությամբ պատերը։ Չի կարելի ընկնել հուսահատության մեջ մի կողպեք միայն տեսնելով և ստույգ չպարզելով, թե այդ կողպեքի բանալին կա՞ արդյոք... Անշտապ, ավազի մեջ խրվելով, նա քայլեց դեպի տուն... Այս անգամ պետք է շատ հանգիստ խոսեմ և պետք է նրանից իմանամ ամեն բան, ինչը անհրաժեշտ է ինձ... Կինն իրավացի էր, որ ծպտուն անգամ չհանեց այն ժամանակ, երբ տղամարդը ճիչ ու բղավոցով նետվեց վրան... Բայց գուցեև կինը լուռ էր այն պատճառով, որ ուղղակի ամոթ զգաց. նա անփույթ էր գտնվել, չէր զգուշացել, որ տղամարդը իրեն մերկ չտեսնի։
| + | |
− | | + | |
− | === 9 ===
| + | |
− | | + | |
− | Շիկացած ավազի շլացուցիչ փայլից հետո սենյակը կիսամութ էր, ցուրտ ու խոնավ։ Գաղջ ու հեղձուկ օդից բորբոսի հոտ էր գալիս։ Նրան հանկարծ թվաց, թե ինչ֊որ ցնորական պատրանքներ են սկսվում։
| + | |
− | | + | |
− | Կինը չկար։ Եվ նա մի պահ քարացավ։ Բավական է այս, առեղծվածների ու գաղտնիքների շարանը։ Բայց, ասենք, ոչ մի գաղտնիք էլ չկա։ Կինը, անշուշտ, այստեղ է։ Գլուխը հակած, նա մեջքով կանգնել էր լիքը ջրամանի առաջ, լվացարանի մոտ։
| + | |
− | | + | |
− | Հագնվել էր։ Վառ նախշերով բաց կանաչ կիմոնոյից ու տաբատից դաղձի բալասանի թարմացնող բույր էր գալիս։ Պակաս տեղ չունի և ոչ մի անուն չես դնի... Բայց նորից կնոջ մասին է մտածում։ Ի՞նչ արած... Բոլորովին աներևակայելի այս պայմաններում, ու դեռ նկատի ունենալով, որ ինչպես հարկն է գիշերն էլ չի քնել, նրա երևակայությունը չէր կարող բորբոքված չլինել։
| + | |
− | | + | |
− | Կինը մի ձեռքով հենվել էր ջրամանի եզրին և, մեջը նայելով, ջրի վրա մատով շրջաններ էր անշտապ գծում։ Տղամարդը եռանդով թափահարեց ավազից ու քրտինքից ծանրացած շապիկը, հետո ամուր փաթաթեց ձեռքին։
| + | |
− | | + | |
− | Կինը տագնապած ետ նայեց։ Նրա դեմքն այնքան անմիջականորեն էր արտահայտում համր մի հարց, մի պաղատանք, որ թվում էր, թե ամբողջ կյանքը ապրել է ճիշտ նման մի արտահայտությամբ։ Տղամարդը ուզում էր հնարավորին չափ իրեն այնպես պահել, ասես ոչինչ էլ չէր պատահել։
| + | |
− | | + | |
− | — Շոգ է, չէ՞... Այսպիսի շոգին մարդ ուղղակի չի ուղում շապիկ հագնել։
| + | |
− | | + | |
− | Բայց կինը դեռ շարունակում էր նրան նայել հոնքերի տակից, նայել չվստահելով, հարցական մի հայացքով։ Վերջապես, անհամարձակ և շինծու ծիծաղից ընդհատվող ձայնով, նա ասաց.
| + | |
− | | + | |
− | — Հա՛, շոգ է... Երբ հագուստը հագիդ ես քնում, մարմինդ ավազացանով է ծածկվում։
| + | |
− | | + | |
− | — Ավազացանո՞վ։
| + | |
− | | + | |
− | — Ըհը՛... Մաշկը այրվածի պես կարմրում և սկսում է պլոկվել։
| + | |
− | | + | |
− | — Հը՛մ... Պլոկվո՞ւմ է... Իսկ իմ կարծիքով՝ փտում է խոնավությունից։
| + | |
− | | + | |
− | — Գուցե, ի՞նչ կա որ...— կինը փոքր֊ինչ համարձակություն էր ստացել երևի։ Լեզուն բացվել էր։— Հենց որ սկսում ենք քրտնել, շտապում ենք վրայից հանել այն ամենը, ինչ հնարավոր է... Տեսնո՞ւմ եք, թե ինչ պայմաններում ենք ապրում։ Այնպես որ, վախենալու հարկ չկա, թե հանկարծ օտար մի աչք կտեսնի։
| + | |
− | | + | |
− | — Իհարկե՛... Գիտե՛ք, ճիշտն ասած, մի քիչ անհարմար է, բայց ուզում եմ խնդրել, որ շապիկս լվաք։
| + | |
− | | + | |
− | — Շատ լավ... Վաղը հենց ջուրն էլ կբերեն...
| + | |
− | | + | |
− | — Վա՞ղը... Վաղը, թերևս, ուշ կլինի...— Տղամարդը ինքն իրենից գոհ՝ ժպտաց։ Խորամանկորեն նրան հաջողվել էր անհրաժեշտ հունի մեջ բերել զրույցը։— Ի դեպ, ե՞րբ են վեր քաշելու ինձ... Բավականին անհարմար վիճակի մեջ եմ։ Սովորական մի ծառայողի համար, որպիսին ես եմ, գոյություն ունեցող աշխատանքային կարգուկանոնը թեկուզ կես օրով խախտելը շատ լուրջ հետևանքներ կարող է ունենալ... Ես չէի կամենա րոպե անգամ կորցնել... Կարծրաթևավորները գետնի երեսով թռչող միջատներ են... Հատկապես ավազուտներում են ապրում։ Երբևէ տեսե՞լ եք... Ես ուզում եվ իմ այս արձակուրդի ընթացքում այդ միջատի մի որևէ տեսակ գտնել...
| + | |
− | | + | |
− | Կինը թեթևակի շարժեց շրթունքները, բայց ոչինչ չասաց։ Հավանաբար, նա յուրովի կրկնեց «կարծրաթևավորներ» անծանոթ բառը։ Բայց տղամարդը անսխալ կերպով կռահեց, որ նա դարձյալ ամփոփվել է ինքն իր մեջ։ Եվ, կարծես պատահականորեն, փոխեց խոսակցության նյութը։
| + | |
− | | + | |
− | — Գյուղի մյուս բնակիչների հետ կապ պահպանելու որևէ միջոց մի՞թե չունեք... Չի՞ կարելի արդյոք թիթեղամաններին խփելով՝ ազդանշան տալ։
| + | |
− | | + | |
− | Կինը չպատասխանեց։ Ջրի մեջ նետած քարի արագությամբ նա դարձյալ խորասուզվեց իր փրկարար լռության մեջ։
| + | |
− | | + | |
− | — Ի՞նչ կա... Ինչո՞ւ եք լռում։— Նա հազիվ էր զսպում իրեն և դժվարությամբ հաղթահարեց բղավելու ցանկությունը։— Չեմ հասկանում, ի՞նչ է եղել... Եթե սխալ է տեղի ունեցել, ապա կհամարենք, որ եղել ու անցել է, և՝ հիմա էլ ամեն բան կարգին է։ Ես պատմություններ սարքելու միտք չունեմ։ Ուստի և լռելն ամենավատ բանն է, ինչ հիմա դուք կարող եք անել։ Բարի՛... Ճիշտ ձեզ նման դպրոցականներ էլ կան, որոնց ես միշտ ասում եմ. ինչքան էլ ձևացնեք, թե մեղքը վրաներդ եք վերցնում, իրականում, սակայն, ձեր արածը ընդամենը փոքրոգություն է... Եթե դուք կարող եք ձեր վարքագիծը արդարացնել, ուրեմն, ինչո՛ւ եք լռում, խոսե՛ք...
| + | |
− | | + | |
− | — Բայց...— կինը փախցրեց հայացքը, իսկ ձայնը անսպասելիորեն բավականին հաստատ հնչեց։— Դուք երևի արդեն հասկացել եք...
| + | |
− | | + | |
− | — Հասկացե՞լ եմ...— Նա նույնիսկ չփորձեց թաքցնել հուզումը։
| + | |
− | | + | |
− | — Հա՛... Ես կարծում էի, թե դուք, երևի, արդեն հասկացել եք...
| + | |
− | | + | |
− | — Ոչինչ էլ չեմ հասկացել։— Այնուամենայնիվ, տղամարդը բարձրացրեց ձայնը։— Ի՞նչ կարող էի հասկանալ։ Մի՞թե հնարավոր է որևէ բան հասկանալ, երբ ոչինչ չեն ասում։
| + | |
− | | + | |
− | — Այսպիսի կյանքի դիմանալը կնոջ ուժերից վեր բան է։
| + | |
− | | + | |
− | — Իսկ դա ի՞նչ կապ ունի ինձ հետ։
| + | |
− | | + | |
− | — Այո՛, հավանաբար, ես մեղավոր եմ ձեր առաջ։
| + | |
− | | + | |
− | — Ի՞նչ է նշանակում՝ «մեղավոր եմ»...— տղամարդու լեզուն հուզմունքից փաթ ընկավ։— Ուրեմն, իսկական դավադրությո՞ւն է տեղի ունեցել... Եվ ծուղակի մեջ էլ չեն զլացել խայծ դնել... Կարծում են, որ բավական է մի կին պառկեցնել, և ես էլ շան կամ կատվի պես կնետվեմ թակա՞րդը...
| + | |
− | | + | |
− | — Իրավացի եք... Բայց շուտով կսկսվեն հյուսիսային քամիներն ու ավազամրրիկները, որոնցից շատ ենք վախենում...— Կինը մի թռուցիկ հայացք նետեց կրնկի վրա բաց դռանը։ Միապաղաղ, հանդարտ նրա ձայնի մեջ զգացվում էր մի բութ համոզմունք։
| + | |
− | | + | |
− | — Սա կատակ չէ... Եվ նույնիսկ անհեթեթությունն էլ իր սահմաններն ունի։ Այս ամենը ոչ այլ ինչ է, քան ապօրինի ձերբակալության... Ուրիշ ինչպե՞ս է լինում հանցագործությունը... Կարծես առանց բռնության յոլա գնալ չէր կարելի... Չէի՞ք կարող գործազուրկներ բերել օրավարձով։ Ինչքան ուզես գործազուրկ կա...
| + | |
− | | + | |
− | — Բայց շատ վատ բան կլինի, եթե դրսում իմանան, թե այստեղ ինչ վիճակում ենք մենք...
| + | |
− | | + | |
− | — Իսկ եթե ես իմանամ՝ դրանից վտանգ չկա՞ ձեր կարծիքով... Անհեթեթ բան եք ասում... Եվ չարաչար սխալվում եք։ Որքան էլ ցավալի է, բայց ես թափառաշրջիկ չեմ։ Ես հարկ եմ վճարում և ունեմ իմ մշտական բնակավայրը... Անհետանալուս առիթով շուտով դիմում կտան ուր հարկն է, և բոլորդ կընկնեք տհաճ պատմության մեջ։ Այսքան հասարակ բանը ինչպե՞ս չեք հասկանում... Հետաքրքիր է, թե ինչպես եք արդարանալու... Դու ձայն տուր, կանչի՛ր այս պատմության մեղավորին... Ես նրան մի լա՜֊ա՜վ կբացատրեմ, թե ինչքան հիմար գործ է բռնել։
| + | |
− | | + | |
− | Կինը հայացքը խոնարհեց ու կամացուկ հոգոց հանեց։ Նա վհատված էր երևում, բայց աննշան շարժում իսկ չարեց։ Ասես թշվառ մի շնիկ լիներ, որին ուժերից վեր խնդիր էին տվել։ Բայց դա ավելի զայրացրեց տղամարդուն։
| + | |
− | | + | |
− | — Ի՞նչ ես ծլծլացնում։ Ի՛նչ է, չե՞ս կարողանում վճիռ կայացնել... Հարցը միայն ինձ չի վերաբերում։ Մի՞թե դու էլ մի զոհ չես՝ ինձ նման։ Ճիշտ չե՞մ ասում։ Հենց նոր ինքդ ասացիր, որ եթե դրսում իմանան այստեղի կյանքի մասին՝ վատ կլինի... Եվ սա լավագույն ապացույցն է, որ դու էլ ես խոստովանում, թե այստեղ ապրել չի կարելի։ Ի՛նչ ես ամեն ինչ ներող մարդու կեցվածք ընդունել։ Ստրկուհու տեղ են քեզ դրել։ Ո՛չ ոք քեզ այստեղ պահելու իրավունք չունի... Շո՛ւտ արա, կանչի՛ր որևէ մեկին։ Մենք դուրս կգանք այս փոսից... Հա՜... Հասկանում եմ... Վախենո՞ւմ ես... Իզո՛ւր... Ինչի՞ց ես վախենում... Չէ՞ որ քեզ հետ եմ։ Թերթում աշխատող մի քանի ընկերներ ունեմ... Մենք այս ամենը կներկայացնենք որպես սոցիալական հարց... Հը՞... Ի՞նչ ես լռել... Քեզ բան եմ ասում՝ մի՛ վախենա։
| + | |
− | | + | |
− | Մի քիչ հետո, ասես նրան մխիթարելու համար, կինն ասաց.
| + | |
− | | + | |
− | — Կերակուր եփե՞մ։
| + | |
− | | + | |
− | === 10 ===
| + | |
− | | + | |
− | Տղամարդը աչքի տակով ծածուկ հետևում էր, թե ինչպես է կինը փաթաթես մաքրում և տանջվում էր այն մտքից, թե արդյո՞ք ինքը պետք է ուտի նրա եփած կերակուրը։
| + | |
− | | + | |
− | Հիմա հենց այն պահն է, որը պահանջում է հանդարտություն և սառնասրտություն... Կնոջ մտադրությունը պարզ է և պետք է, մի կողմ նետելով երկընտրանքները, դառնալ հաստատակամ, ինքզինքը չմխիթարել պարապ հույսերով և, ողջամտորեն նայելով փաստերին, մշակել այստեղից դուրս պրծնելու իրական մի ծրագիր... Ապօրինի գործողությունների համար ներկայացվող մեղադրանքները թողնենք ապագային... Իսկ քաղցը միայն սպանում է կամքը, թույլ չի տալիս ուժ հավաքել։ Մյուս կողմից էլ, եթե նա կտրականապես չի ուզում հաշտվել իր այս վիճակին, ուրեմն, պետք է հրաժարվի ուտելուց։ Ծիծաղելի բան կլինի՝ միաժամանակ թե՛ զայրանալ, և թե՛ ուտել կնոջ եփած կերակուրը։ Նույնիսկ շունն է պոչը ոտքերի արանքը քաշում, երբ նրան կերակրում են։
| + | |
− | | + | |
− | Բայց չշտապենք... Կարիք չկա կտրականապես անցնել պաշտպանական դիրք գրավելուն, քանի դեռ հայտնի չէ, թե որքան հեռու է մտադիր գնալ կինը։ Խոսք անգամ լինել չի կարող նրանից որևէ բան, որևէ լավություն ձրիաբար ընդունելու մասին։ Պետք է անպայման վճարել ուտելիքի համար։ Եվ եթե նա փող վճարի, ապա կարող է իրեն պարտքի տակ չզգալ... Նույնիսկ բռնցքամարտի հեռատեսիլային մեկնաբանը բազմիցս կրկնել է, որ պաշտպանության լավագույն կերպը գրոհելն է։
| + | |
− | | + | |
− | Այսպես, ուրեմն... Ուտելուց չհրաժարվելու համար հրաշալի մի պատրվակ գտնելով, նա թեթևացած շունչ քաշեց։ Հանկարծ նա կռահեց, ավելի ճիշտ, որսաց այն միտքը, որը շարունակ փախչում էր իրենից։ Արդյո՞ք գլխավոր նրա թշնամին ավազը չէ։ Եվ եթե այդպես է, ապա էլ ինչո՞ւ ինքն իր առաջ անլուծելի խնդիրներ դնի։ Ասենք, պողպատե փականներ խորտակել կամ էլ դրա պես մի բան... Եթե ճոպանե սանդուղքը վեր են քաշել, ապա կարելի է փայտե սանդուղք սարքել։ Եթե ավազե պատը խիստ զառիթափ է, ապա կարելի է քանդել ու դարձնել թեք... Բավական է մի քիչ շարժես միտքդ, և հնարավոր կլինի լուծել բոլոր հարցերը։ Գուցե չափից դուրս պարզ ու հասարա՞կ է այս ամենը։ Բայց եթե դրանք նպատակին են ծառայում, ապա որքան պարզ ու հասարակ լինի՝ այնքան լավ։ Ինչպես հայտնի է Կոլումբոսյան հավկիթի օրինակից, ամենաճիշտ լուծումը շատ հաճախ տխմարության աստիճան հասարակ է լինում։ Իհարկե, եթե միայն չվախենա դժվարություններից... եթե միայն սրտանց ու իսկականից պայքարի... ապա... ապա դեռևս ոչինչ կորած չէ։
| + | |
− | | + | |
− | Կինը մաքրած փաթաթեսը կտրատեց և բողկի մանրած փրերն էլ վրան ավելացնելով, լցրեց օջախի վրա կախած երկաթե կաթսան։ Պոլիէթիլենե տոպրակից զգուշորեն լուցկի հանեց, կրակ վառեց, հետո լուցկին խնամքով դարձյալ դրեց տոպրակի մեջ, բերանը ոլորեց ու կապեց։ Հետո, քամիչը բրինձ լցրեց և ջուր ավելացրեց վրան։ Երևի ուզում էր ավազը լվալ։ Կաթսայի միջինը սկսեց եփ գալ, և շուրջը տարածվեց բողկի փրերի տհաճ հոտը։
| + | |
− | | + | |
− | — Թեև ջուրը քիչ է, բայց գուցե ուզում եք ձեր դե՞մքն էլ լվալ։
| + | |
− | | + | |
− | — Չէ՛... Դեմքս լվալու փոխարեն, ավելի լավ է՝ խմեմ։
| + | |
− | | + | |
− | — Վա՜յ, ներեցեք... Խմելու ջուրը ուրիշ տեղ է։— Լվացարանի տակից պոլիէթիլենով փաթաթած նա մի խոշոր կաթսա հանեց։— Այնքան էլ սառը չէ, բայց եռացրել եմ, որպեսզի կարելի լինի խմել։
| + | |
− | | + | |
− | — Բայց եթե ջրամանում գոնե մի քիչ ջուր չթողնեք, հապա ինչո՞վ կլվաք պնակները։
| + | |
− | | + | |
− | — Պնակնե՞րը... Պնակները ավազով եմ շփում։ Շատ լավ են մաքրվում։
| + | |
− | | + | |
− | Այս ասելով, պատուհանի գոգից կինը մի պտղունց ավազ վերցրեց, լցրեց ձեռքին բռնած ափսեի մեջ, մի քիչ շփեց շրջանաձև պտույտներով, հետո ցույց տվեց նրան։ Տղամարդը այնպես էլ չհասկացավ՝ մաքրվե՞ց արդյոք կաթսան, թե ոչ։ Բայց վճռեց, որ, երևի, մաքրվել է։ Համենայն դեպս, ավազի նմանօրինակ կիրառությունը միանգամայն համապատասխանում էր այն վաղեմի պատկերացումներին, որպիսիք նա ուներ։
| + | |
− | | + | |
− | Նա ճաշեց դարձյալ հովանոցի տակ։ Խաշած բանջարեղեն և չորացրած ձուկ... Կերակուրը թեթևակի համեմված էր ավազով։ Կարող էին միասին ճաշել, եթե հովանոցը կախված լիներ առաստաղից, մտածեց նա, բայց վախեցավ, թե կինը իր այս մտահոգությունը կընկալի որպես մոտենալու փորձ։ Տեսքից միայն թունդ թվացող անորակ թեյը գրեթե անհամ էր։
| + | |
− | | + | |
− | Երբ նա ճաշն ավարտեց, կինը քաշվեց լվացարանի մոտ և գլխին քաշելով պոլէիէթիլենի թաղանթի մի կտոր, սկսեց ինքն էլ անշտապ ճաշել։ Այդ կինը հիմա ինչ֊որ միջատի է նման, մտածեց տղամարդը։ Եվ մի՞թե նա մտադիր է մինչև կյանքի վերջն այսպիսի կյանքով ապրել... Եթե կողքից նայելու լինի, ապա սա վիթխարի երկրի պստլիկ մի պատառն է, բայց փոսի հատակից երևում է լոկ համատարած ավազն ու անհուն երկինքը։ Միապաղաղ այս կյանքը նման էր քարացած մի պատկերի, որն ընդմիշտ տեղադրված է մարդու աչքի մեջ... Եվ սա կնոջ կյանքն է, որը նույնիսկ հիշելու բան չունի։ Երբեք մի ջերմ խոսք չի լսել։ Երևի սիրտն էլ խփել է աղջնակի սրտի պես, երբ որպես մի առանձնաշնորհ բարեգործություն, ծուղակի մեջ բռնելով, ինձ հանձնել են նրան... Խե՜ղճ կին։
| + | |
− | | + | |
− | Նա ինչ֊որ բան ուզեց ասել կնոջը, և իր ու նրա միջև կամրջակ գցելու նպատակով որոշեց ծխել։ Հիրավի, այս կողմերում պոլիէթիլենը առաջին անհրաժեշտության առարկա է, առանց դրա ոչ մի գործ գլուխ չի գա։ Վառած լուցկին որքան էլ պահեց, միևնույն է, չկարողացավ սիգարեթը կպցնել։ Որքան ուժ ուներ, փորձում էր ներս քաշել ծուխը, այնպես, որ այտերը մտնում էին ատամնաշարերի արանքը, բայց ինչքան էլ տանջվեց, միայն ծխի համն էր զգացվում։ Ասենք, նիկոտինի համ ունեցող այդ ծուխն էլ միայն լեզուն էր գրգռում, ոչ մի կերպ չփոխարինելով ծխելու հաճույքին։ Տղամարդու տրամադրությունն ընկավ, և ոչ միայն չստեղծվեց կամրջակը, այլև ընդհանրապես կորավ զրուցելու ցանկությունը։
| + | |
− | | + | |
− | Աղտոտ ափսեները հավաքելով ու հողե հատակին դնելով՝ կինն անշտապ սկսեց ավազ լցնել դրանց մեջ։
| + | |
− | | + | |
− | Նկատելի ճիգով ու անվճռական, կինն ասաց։
| + | |
− | | + | |
− | — Գիտեք... Ձեղնահարկի ավազը ցած թափելու ժամանակն է...
| + | |
− | | + | |
− | — Ավազը ցա՞ծ թափեմ... Հա՜... Ի՞նչ կա որ... Խնդրեմ...— «Բայց իմ ի՞նչ գործն է,— անտարբերությամբ մտածեց տղամարդը։— Թող ձեղունները փտեն, թող հենասյուները փլվեն՝ իմ ինչ գործն է»։— Եթե ձեզ խանգարում եմ, գուցե գնա՞մ...
| + | |
− | | + | |
− | — Ներեցե՛ք... Խնդրե՛մ... Բայց...
| + | |
− | | + | |
− | Հերի՛ք ձևանաս։ Չէր ուզում հայտնի անել։ Բայց ներքուստ այնպիսի վիճակի մեջ է, ասես նեխած սոխ է կերել։ Կինը, սակայն, դիմազուրկ մի աճապարանքով, որ բնորոշ է միայն շատ սովորական գործողությունների, երկծալ սրբիչով կապեց դեմքի վարի մասը, թևի տակն առավ ավելն ու տախտակի մի կտոր, և մագլցեց մի փեղկով մնացած որմնապահարանի վրա։
| + | |
− | | + | |
− | — Ճիշտն ասած, եթե կուզեք իմ կարծիքն իմանալ, ապա այսպիսի տունը ավելի լավ է քանդվի ու պրծնի։
| + | |
− | | + | |
− | Տղամարդը ինքն էլ զարմացավ իր այս հանկարծակի բռնկված զայրույթից, իր բղավոցից։ Իսկ կինը նրան նայեց ապշահար ու շփոթված։ Տես, որ հանկարծ վերջնականապես ինքդ էլ միջատ չդառնաս...
| + | |
− | | + | |
− | — Չէ, մի կարծեք, թե ես միայն ձեզ վրա եմ այսպես զայրանում... Դուք բոլորդ միասին եք վճռել մարդուն շղթայակապ անել, բանտել... Ինձ դուր չի գալիս այս ամենը։ Հասկանալի՞ է։ Ասենք, ինձ համար միևնույն է՝ կհասկանա՞ք, թե չէ։ Ուզո՞ւմ եք, մի շատ հետաքրքիր դեպք կպատմեմ, որը վաղուց է պատահել։ Իմ վարձած սենյակում ես մի անպետք շուն էի պահում, բակի շուն... Զարմանալի թավ մորթ ուներ և նույնիսկ ամռանը բուրդը չէր թողնում։ Տեսքը այնքան մռայլ ու դժբախտ էր, որ վճռեցի մի քիչ խուզել թեթևացնել... Երբ արդեն վերջացրել ու պատրաստվում էի նետել խուզած մազերը, չգիտեմ, թե ի՛նչ անցավ շան մտքով... Նա հանկարծ կլանչեց, բերանն առավ մազերն ու փախավ իր տեղը... Գուցե կարծում էր, թե խուզած մազերն իր մարմնի մասն են և չէ՞ր ուզում բաժանվել։— Տղամարդը աչքի տակով նայեց կնոջը, ստուգելու, թե նա ինչպե՛ս է ընդունում այդ պատմությունը։ Բայց կինը անշարժ էր։ Նա անբնականորեն կռացել էր պահարանի դարակի վրա և տղամարդու կողմը դառնալու փորձ էլ նույնիսկ չարեց։— Ի՞նչ արած... ամեն մարդ յուրովի է դատում... Լինի ավազ հավաքել, թե մեկ ուրիշ բան՝ խնդրեմ, ինչպես կուզեք, վարվեք։ Բայց ես հաստատ բան եմ ասում, բնավ մտադիր չեմ այս ամենը հանդուրժել։ Բավակա՛ն է։ Ոչի՛նչ, մի քիչ էլ համբերեք, և հետքս էլ չեք գտնի... Իզուր եք ինձ թերագնահատում... Եթե ուզենամ՝ կփախչեմ այստեղից։ Կփախչեմ առանց մեծ դժվարության... Ի դեպ, սիգարեթ էլ չունեմ...
| + | |
− | | + | |
− | — Սիգարե՞թ,— կնոջ պարզությունը հասնում էր հիմարության աստիճանի։— Սիգարեթ կլինի, բայց ուշ... Երբ ջուրը բերեն...
| + | |
− | | + | |
− | — Սիգարե՞թ... Սիգարե՞թ էլ...— Իր համար էլ անսպասելի տղամարդը փռթկաց։— Բանն այդ չէ... Ես խուզված մազերով եմ... Խուզված մազերով... Մի՞թե հասկանալի չէ... Ուզում եմ ասել, որ խուզած մազերի համար չարժե բանջարանոց ցանկապատել։
| + | |
− | | + | |
− | Կինը լուռ էր և, ըստ երևույթին, չէր էլ պատրաստվում որևէ բան ասել իրեն արդարացնելու համար։ Նա փոքր֊ինչ սպասեց և, երբ համոզվեց, որ տղամարդը ավարտեց խոսքը, անվրդով տեսքով դարձյալ շարունակեց իր գործը, որից կտրել էին։ Նա մի կողմ քաշեց պահարանի վերը գտնվող դռնանցքի կափարիչը, մինչև գոտկատեղը ելավ դուրս, հետո արմունկներին հենված և ոտքերը անօգնական թափահարելով, ձգվեց դեպի ձեղնահարկ։ Այս ու այնտեղ բարակ շիթերով ավազ սորաց։ Տղամարդը մտածեց, թե ձեղնահարկում, երևի, ինչ֊որ արտասովոր միջատ է ապրում... Ավազ ու փտած փայտ... Չէ, հերիք է, արտասովորն ու արտակարգը առանց այն էլ շատ է չափից դուրս։
| + | |
− | | + | |
− | Հետո առաստաղի մերթ մի, մերթ մյուս տեղից սկսեցին ավազի բազմաթիվ ժապավեններ հոսել։ Տարօրինակն այն էր, որ այդ առատ հոսքը գահավիժում էր գրեթե անձայն։ Մի ակնթարթում հատակը ծածկող ծղոտե ներքնակներին բարձրաքանդակի տեսքով իր բոլոր ճեղքերով ու ոստերի անցքերով ասես դրոշմվեց տախտակե առաստաղը։ Ավազը լցվում էր քիթը, կսկծացնում աչքերը։ Տղամարդը շտապեց դուրս փախչել սենյակից։
| + | |
− | | + | |
− | Առաջին պահի զգացողությունն այնպիսին էր, թե նա հայտնվել է խարույկի մեջ, և ներբաններն արդեն սկսում են հալվել։ Բայց նրա մեջ դեռևս մնացել էր գլանաձև մի սառցակտոր, որը նույնիսկ այսպիսի տապին չէր հալվում։ Ինչ֊որ տեղ խլրտում էր ամոթը։ Այդ կինը ասես անասուն լիներ... Նրա համար ոչ երեկը գոյություն ուներ, և ոչ էլ վաղը, և ապրում էր միայն այսօրվանով... Սա մի աշխարհ է, որտեղ իշխում է այն հաստատ համոզմունքը, թե մարդուն կարելի է ջնջել, մաքրել, ճիշտ այնպես, ինչպես մաքրում են գրատախտակի կավիճը։ Լավ... Եթե սա համարենք մի նշան, թե նա սթափվել է ցնցումից և, վերջապես, վերստին ստացել իր նախկին հանդարտությունը, ապա ամոթի այդ զգացողությունը այնքան էլ վատ չէ։
| + | |
− | | + | |
− | Սակայն կարիք չկա իզուր ժամանակ կորցնել։ Լավ կլինի, եթե տղամարդը այս հարցը փակի մինչև մութն ընկնելը։ Աչքերը կկոցած, նա մոտավորապես որոշեց ավազե ալիքաձև պատի բարձրությունը, որը ծածկված էր հալած, ապակի հիշեցնող նուրբ շղարշով։ Որքան երկար էր նայում, այնքան ավելի բարձր էր թվում պատը։ Անշուշտ, դժվար է գնալ բնության դեմ և թեք լանջը դարձնել ուղղաձիգ։ Բայց չէ՞ որ նրա ուզածը սոսկ ուղղաձիգ լանջը թեք դարձնելն է։ Այնպես որ նահանջի համար առանձնակի պատճառներ կարծես թե չկան։
| + | |
− | | + | |
− | Ավելի ճիշտ կլիներ, իհարկե, եթե սկսեր վերևից։ Բայց, քանի որ դա անհնարին է, ուրեմն ուրիշ ելք չկա, բացի ներքևից փորելը։ Սկզբում նա, որքան հարկն է, կփորի ամենավարից ու կսպասի այնքան, մինչև վերևից ավազը փլվի։ Հետո դարձյալ կփորի և նորից կսպասի ավազի փլուզմանը... Այս գործողությունը շարունակ կրկնելով, նա ավելի ու ավելի վեր կբարձրանա և, ի վերջո, կհայտնվի վերևում։ Այս ճանապարհին, նա, իհարկե, կարող է նաև ընկնել փլուզումների տակ, ավազի հոսքերը նրան կարող են դեպի ետ մղել ու գլորել ցած։ Թեև ասում են «հոսք», բայց, համենայն դեպս, ավազը ջուր չէ։ Նա մինչև հիմա առիթ չի ունեցել լսելու, թե մարդ ավազի մեջ սուզված լինի։
| + | |
− | | + | |
− | Թիակն ու թիթեղամանները գտնվում էին դրսում, պատի տակ։ Թիակի կիսաշրջանաձև բերանը փայլում էր ճենապակու բեկորի պես։
| + | |
− | | + | |
− | Միառժամանակ աշխատանքով տարված, նա փորում էր առանց դադար առնելու։ Իհարկե, ավազը ապառաժ չէ, և գործը շատ արագ էր առաջ գնում։ Ավազի մեջ մխրճվող բահի ամեն մի հարվածը, ամեն անգամ շունչ առնելը ժամանակի յուրօրինակ հաշվարկ էր։ Բայց շուտով ձեռքերը ավելի համառորեն հիշեցրին հոգնելու մասին։ Նրան թվաց, թե արդեն բավական ժամանակ է փորում, սակայն արդյունքը դեռևս չէր երևում։ Փլուզվում էին միայն ավազի փոքրիկ գուղձեր և այն էլ ճիշտ նրա փորած տեղի վրա։ Այս ամենը շատ էր տարբերվում երկրաչափական այն պարզ սխեմայից, որ նա կառուցել էր իր մտքում։
| + | |
− | | + | |
− | Տագնապելը դեռ վաղաժամ էր, և նա վճռեց մի քիչ հանգստանալ ու հենց հանգստանալիս էլ սարքել փոսի փորձնական տարբերակն ու հաշվարկները ստուգել այդ տարբերակի վրա։ Բարեբախտաբար, ձեռքի տակ համապատասխան նյութ ինչքան ասես կար։ Տան քիվի ստվերի տակ նա մի հարմար տեղ ընտրեց և սկսեց մոտ հիսուն սանտիմետրանոց փոս փորել։ Բայց, չգիտես ինչու, փոսի լանջերը նույն անկյան տակ սարքել չհաջողվեց։ Առավելագույնը քառասունհինգ աստիճան էր, ինչպես աստիճանաբար լայնացող հավանգն է լինում։
| + | |
− | | + | |
− | Երբ նա փորձեց փոսորակի հատակը, ավազը պատով ցած սորաց, բայց ինքը՝ պատի թեքությունը, մնաց անփոփոխ։ Ըստ երևույթին, ավազե պատը ինչ֊որ հաստատուն անկյուն ունի։ Ավազահատիկների քաշն ու դիմադրությունը, հավանաբար, համեմատական են իրար նկատմամբ։ Իսկ եթե դա ճիշտ է, ապա նաև այն պատը, որ ինքը մտադիր է հաղթահարել, ունի թեքության հաստատուն իր անկյունը։
| + | |
− | | + | |
− | Չէ՛... Չի կարող պատահել... Գուցե տեսողական խաբկանք է... Չէ՜... այդպես չի լինում։ Վարից ինչպիսի լանջի էլ նայես, կթվա ավելի թեք, քան իրականում է։
| + | |
− | | + | |
− | Ընդհանրապես, գուցե այս ամենը պետք է դիտել որպես քանակի՞ հարց... Եթե փոխվում է ավազի քանակը, բնականաբար փոխվում է նաև ճնշումը։ Եթե փոխվում է ճնշումը, ուրեմն կշռի ու դիմադրության համամասնությունը ևս անխուսափելիորեն փոխվում է։ Հնարավոր է, որ իր դերն ունի նաև ավազահատիկի կառուցվածքը։ Վերցնենք, օրինակ, կարմիր կավը։ Կարմիր կավը բնական վիճակում և կարմիր կավը արդեն որպես հանույթ՝ ճնշմանը դիմադրելու բոլորովին տարբեր հատկություն ունեն։ Պետք է նկատի ունենալ նաև խոնավությունը... Ուրեմն, փոսի փորձնական տարբերակը կարող է ենթարկվել րոլորովին ուրիշ օրենքների։
| + | |
− | | + | |
− | Այնուհանդերձ, փորձն անօգուտ չէր։ Նա հասկացավ, որ պատի թեքության անկյունը հաստատուն է։ Թեկուզ այսքանն իմանալն էլ արդեն մեծ հաջողություն էր։ Եվ, ընդհանրապես, այնքան էլ դժվար բան չէ հաստատուն վիճակը վերածել սովորական կայուն վիճակի։
| + | |
− | | + | |
− | Բավական է մի փոքր թափահարել գերհագեցած լուծույթը, որպեսզի բյուրեղները նստեն, ու այն վերածվի հագեցած լուծույթի։
| + | |
− | | + | |
− | Հանկարծ իր վրա մի հայացք զգալով, նա շրջվեց։ Կինը կանգնել էր դռան շեմին և ուշադիր նայում էր նրա կողմը։ Տղամարդը նույնիսկ չէր լսել, թե նա երբ էր դուրս եկել։ Հանցանքի վայրում բռնվածի պես նա շփոթված նահանջեց ու նայեց շռւրջը։ Եվ նոր միայն տեսավ, որ իր ետևում, փոսի արևելյան պատի վերից երեք հոգի ցած են նայում։ Նրանց գլուխները փաթաթված էին սրբիչներով, որոնք եզրերը գոցել էին դեմքի ցածի մասը և այդ իսկ պատճառով տղամարդը վստահ չէր, թե արդյո՞ք երեկվա ծերունիներն են դրանք։ Բայց ոնց որ թե երեկվաններն են։ Մի պահ միայն տղամարդը գլուխը կորցրեց, բայց կարողացավ ինքզինքը հավաքել և վճռեց շարունակել իր գործը առանց վրաները ուշադրություն դարձնելու։ Այն փաստը, որ իրեն հետևում են, նույնիսկ ուժ տվեց նրան։
| + | |
− | | + | |
− | Քրտինքը կաթում էր քթի ծայրից։ Քրտինքը լցվում էր աչքերը։ Սրբելու ժամանակ չկար։ Եվ նա շարունակում էր փորել փակ աչքերով։ Ոչ մի դեպքում չի կարելի հանգիստ տալ ձեռքերին։ Երբ նրանք տեսնեն, թե ինչպիսի եռանդով է ինքը աշխատում, ապա, անշուշտ, կհասկանան, թե ինչքան պնդաճակատ ու ստոր են իրենք։
| + | |
− | | + | |
− | Նայեց ժամացույցին։ Ապակուն նստած ավազը սրբեց տաբատին քսելով։ Ժամը դեռ երկուսն անց էր տասը րոպե։ Նույն երկուսն անց տասը րոպեն, երբ ինքը վերջին անգամ նայել էր ժամացույցին։ Եվ տեղնուտեղը կորցրեց վստահությունը, թե արագ է փորում։ Եթե նայելու լինենք խխունջի աչքերով, ապա արևը, երևի, շարժվում է բեյսբոլի գնդակի արագությամբ։ Նա վերցրեց թիակն ու դարձյալ հարձակվեց ավազե պատի վրա։
| + | |
− | | + | |
− | Բոլորովին անսպասելի վար սահեց ավազի հոսքը։ Լսվեց մի խուլ ձայն, ասես ռետին էր ընկնողը, և ինչ֊որ բան ուժով հարվածեց նրա կրծքին։ Հասկանալու համար, թե ինչ տեղի ունեցավ, նա բարձրացրեց գլուխն ու վեր նայեց։ Բայց որոշել, թե որն է վերը և որը՝ վարը, այնպես էլ չկարողացավ։ Նա երկտակված պառկել էր, պառկել էր իր իսկ փսխածի մեջ, և շուրջը տարածված էր աղոտ, կաթնավուն ինչ֊որ լույս։
| + | |
− | | + | |
− | == Մասն երկրորդ ==
| + | |
− | | + | |
− | === 11 ===
| + | |
− | | + | |
− | Զրը՜նգ, զրը՜նգ, զրը՜նգ, զրը՜նգ։<br />
| + | |
− | Այդ ի՞նչ ձայն է։<br />
| + | |
− | Զանգակի։<br />
| + | |
− | Զրը՜նգ, զրը՛նգ, զրը՜նգ, զրը՜նգ։<br />
| + | |
− | Այդ ի՞նչ ձայն է։<br />
| + | |
− | Սատանայի։
| + | |
− | | + | |
− | Կինը հազիվ լսելի ինչ֊որ բան է մռլտում։ Առանց հոգնելու նա կրկնում է երգի նույն մեղեդին և դատարկում ջրամանի տակի նստվածքը։
| + | |
− | | + | |
− | Հետո երգն ընդհատվեց։ Ու լսվեց, թե ինչպես է կինը բրինձ ծեծում։ Տղամարդը մեղմ հառաչում է, շրջվում է մյուս կողքին և անհամբերությունից պրկված սպասում... Երևի թասը ձեռքին, կինը հիմա ներս կմտնի, որպեսզի շփի նրա մարմինը։ Ավազից ու քրտինքից տղամարդու մաշկը այնպես է հարվել, որ ուր որ է բորբոքային վիճակ կսկսվի։ Խոնավ ու սառը սրբիչի մասին մտածելուց անգամ, նա կծկվում է։
| + | |
− | | + | |
− | Այն ժամանակից ի վեր, ինչ մնացել էր փլուզված ավազի տակ ու կորցրել գիտակցությունը, տղամարդը անկողնային վիճակում էր։ Առաջին երկու օրը նրան տանջում էր բարձր, գրեթե երեսունինն աստիճան ջերմությունը և անզուսպ սրտխառնուքը։ Բայց հետո ջերմությունը իջավ, և ախորժակն էլ սկսեց բացվել։ Ըստ երևույթին, նա հիվանդացել էր ոչ այնքան փլված ավազի տակ մնալուց, որքան արևի կիզող ճառագայթների ներքո երկարատև ու անսովոր աշխատանքից։ Մի խոսքով, առանձնապես լուրջ բան չկար։
| + | |
− | | + | |
− | Թերևս, հենց այդ պատճառով էլ նա արագորեն ապաքինվում էր։ Չորրորդ օրը ոտքերի ու գոտկատեղի ցավը գրեթե անցավ։ Հինգերորդ օրը, եթե չհաշվենք ընդհանուր թուլությունը, նա այլևս չէր զգում անցկացրած հիվանդության ախտանշանները։ Բայց անկողնից չէր ելնում և շարունակում էր ծանր հիվանդ ձևանալ։ Դրա համար նա, անշուշտ, պատճառներ ուներ։ Տղամարդը բնավ էլ չէր հրաժարվել փախչելու մտքից։
| + | |
− | | + | |
− | — Դուք արդեն արթնացե՞լ եք։
| + | |
− | | + | |
− | Կնոջ ձայնը վեհերոտ էր։ Ուռած կոպերի տակից տղամարդը նայեց տաբատով ծածկված կնոջ կլորիկ ծնկներին և պատասխանեց անկապ մի հառաչանքով։ Պղնձե ծռմռված թասի մեջ դանդաղ քամելով սրբիչը, կինը հարցրեց.
| + | |
− | | + | |
− | — Ինչպե՞ս եք։
| + | |
− | | + | |
− | — Ոչինչ...
| + | |
− | | + | |
− | — Շփե՞նք մեջքը...
| + | |
− | | + | |
− | Նա հնազանդորեն տրվեց կնոջը ոչ միայն օգտվելով հիվանդի իր վիճակից, այլև այն պատճառով, որ դա իրեն բնավ էլ տհաճ չէր։ Նա բանաստեղծություն էր հիշում այն մասին, թե ինչպես տենդով բռնված տղեկը երազում տեսնում է, որ իրեն փաթաթում են զով ու փայլուն արծաթե թղթով։ Քրտինքի ու ավազի շերտի տակ շնչահեղձ եղող մաշկը աստիճանաբար զովանում և սկսում է շնչել։ Կանացի մարմնի հոտն ասես ներծծվում է նրա կենդանացած մաշկի մեջ և թեթև մի հուզում պատճառում։
| + | |
− | | + | |
− | Բայց և այնպես, նա չներեց կնոջը։ Մեկը՝ մի բան էր, իսկ սա՝ ուրիշ... Եվ երկուսն իրար հետ շփոթել չի կարելի։ Եռօրյա արձակուրդը վաղուց է վերջացել։ Հիմա հազիվ թե շտապելու կարիք լինի։ Զառիթափը փորելով ավազե լանջի թեքությանը փոքր֊ինչ ուղղելու նրա սկզբնական ծրագիրը ոչ թե ձախողվել, այլ անհրաժեշտ չափով նախապատրաստված չէր եղել։ Եթե չնախատեսված հանգամանքները չխանգարեին, եթե չխանգարեր հենց թեկուզ այդ նույն արևահարությունը, ամեն ինչ հրաշալի ընթացք կունենար։ Ճիշտ է, պարզվեց, որ ավազ փորելը շատ ավելի դժվար գործ է եղել, քան ենթադրում էր։ Անշուշտ, դա դժոխային մի աշխատանք էր, և հիմա ամեն ինչ պայմանավորված էր նրանով, թե արդյո՞ք ավելի մատչելի միջոց կկարողանա գտնել։ Եվ հենց այստեղ էր, որ նրա մտքովն անցավ երևակայական հիվանդության խորամանկ քայլը։
| + | |
− | | + | |
− | Նա շատ զայրացավ, երբ սթափվելուց հետո տեսավ, որ ինքը դեռևս պառկած է կնոջ տանը։ Գյուղից եկած այն մարդիկ չեն էլ ուզում հետաքրքրվել իրենով։ Հասկանալով, որ հիվանդությունը վտանգավոր չէ, նրանք բժիշկ էլ չեն հրավիրել։ Իսկ հիմա նա կօգտվի դրանից և կստիպի, որ նույնիսկ զղջան։ Գիշերը, երբ կինը աշխատելիս կլինի, ինքը կանցկացնի քնելով, որոշեց տղամարդը։ Իսկ դրա փոխարեն, ցերեկը, երբ պետք է կինը հանգստանա, շարունակ գանգատվելով անտանելի ցավերից, տղամարդը թույլ չի տա, որ նա թեկուզ մի վայրկյան աչքը փակի։
| + | |
− | | + | |
− | — Ցավո՞ւմ է։
| + | |
− | | + | |
− | — Հա՛, ցավում է... Երևի ողնաշարս է վնասվել։
| + | |
− | | + | |
− | — Գուցե մի թեթև շփե՞մ։
| + | |
− | | + | |
− | — Ո՜չ, ո՜չ... Միայն մասնագետին կարելի է վստահել այդ գործը... Մեկ էլ կարող է ավելի ծանր վնասվածք լինել... Ողնուղեղը կյանքի առուն է։ Իսկ եթե հանկարծ մեռնե՞մ... Չէ՞ որ ձեր վիճակը շատ կծանրանա։ Լավ կլինի, եթե բժիշկ հրավիրեք։ Բժի՜շկ... Ցավում է... Էլ դիմանալու ուժ չի մնացել... Եթե հապաղեք՝ շատ ուշ կլինի։
| + | |
− | | + | |
− | Այս ամենին կինը երկար չի դիմանա։ Ուժերը կսպառվեն։ Աշխատունակությունը կկորցնի, և տան վիճակը կդառնա վտանգավոր։ Իսկ այս հանգամանքը նվազ նշանակություն չունի գյուղի համար։ Իրենց իսկ հիմարության պատճառով, մի ավելորդ աշխատող ձեռք ստանալու փոխարեն, նրանք կընկնեն հավելյալ հոգսի տակ։ Եվ եթե րոպե առաջ չազատվեն իրենից, ապա հետագայում անհնարին կլինի նորից շահել կորցրածը։
| + | |
− | | + | |
− | Բայց այս ծրագիրը ևս այնքան էլ հարթ չէր զարգանում, որքան նա սկզբում ենթադրում էր։ Գիշերները ավելի եռուզեռ էր տիրում, քան ցերեկները։ Պատի ետևից շարունակ լսվում էր բահի ձայնը։ Լսվում էր կնոջ ծանր շնչառությունը։ Լսվում էին ավազով լիքը զամբյուղները վեր քաշող տղամարդկանց բացականչությունները... Այդ ամենը ասես քիչ էր, քամին էլ իր հերթին էր հեռուներից ավտոմեքենայի շարժիչի դռդռոցն ու շների հաչոցը քշում բերում... Որքան էլ տղամարդը ջանում էր քնել՝ չէր կարողանում։ Որովհետև նրա նյարդերը չափից դուրս պրկված էին։
| + | |
− | | + | |
− | ... Գիշերը նա վատ էր քնել։ Եվ հիմա ստիպված էր քունն առնել օրը ցերեկով։ Եվ ամենից վատն այն էր, որ գնալով, համբերությունն ավելի ու ավելի էր կորցնում։ Տղամարդն սկսեց ինքն իրեն համոզել, որ եթե նույնիսկ այս ծրագիրն էլ է ձախողվում, միևնույն է, դեռ ինչքան ուզես կգտնվեն փախուստի միջոցներ։ Այն օրից արդեն մի շաբաթ էր անցել։ Անհետ կորածին որոնելու մասին դիմում տալու ճիշտ ժամանակն էր։ Օրինական արձակուրդը առաջին երեք օրերն էին։ Բայց հետո սկսվում էր անհարգելի բացակայությունը։ Աշխատակիցները, որոնք իրենց ընկերներին հաճախ առանց որևէ առիթի են խանդոտ կերպով հետևում, հազիվ թե լռության մատնեն այդ փաստը։ Ամենայն հավանականությամբ այս օրերին որևէ մեկը հոժարակամորեն մի երեկո անցած կլինի տուն՝ նրան այցելության։ Հեղձուցիչ, ետկեսօրյա արևից շիկացած սենյակը տեսնելով թափուր և լքված, դժվար չէ կռահել, որ տանտերը չկա։ Այցելուն թերևս նույնիսկ նախանձի զգացողություն կունենա բախտավորի նկատմամբ, որին հաջողվել է դուրս պոկվել այս խորշից։ Իսկ հետևյալ օրը ծայր կառնեն չարախոսությունները, գարշելի շշուկները, որոնք նաև համեմված կլինեն մատների երկիմաստ շարժումներով և դեմքի մռայլ, կշտամբող արտահայտությամբ։ Եվ, իհարկե, շատ տեղին... Տղամարդը հոգու խորքում դեռ այն ժամանակ էր զգում, որ իր այս արտասովոր արձակուրդը աշխատակիցների կողմից կարժանանա հատկապես նման մի վերաբերմունքի։ Եվ դա զարմանալի չէ, որովհետև ուսուցիչները շարունակ ապրում են նախանձի սնկիկներով թունավորվող յուրօրինակ մի կյանք... Ամեն տարի նրանց կողքով գետի ջրերի պես հոսում գնում են աշակերտները, իսկ ուսուցիչները, հունի մեջ խորը թաղված քարաբեկորների պես, հարկադրական անշարժության մեջ են։ Նրանք ուրիշներին պատմում են հույսերի մասին, բայց իրենք չեն համարձակվում հուսալ նույնիսկ երազում։ Նրանք իրենց զգում են մի անօգուտ տականք և կամ ընկնում են մազոխական միայնության մեջ, կամ թե դառնում են մաքրամոլներ, ուրիշների նկատմամբ կասկածամտությամբ լցվելով ու նրանց մեղադրելով ինքնատիպության մոլուցքով տառապելու մեջ։ Եվ այնքա՜ն կարոտ են գործողությունների ազատության, որ չեն կարողանում ատելությամբ չլցվել գործողությունների ազատության նկատմամբ։
| + | |
− | | + | |
− | ... Չլինի՞ դժբախտ պատահար է... Չէ, եթե դժբախտ պատահար լիներ, ապա թերևս որևէ մի լուր կունենային... Գուցե ինքնասպանությո՞ւն է... Այս դեպքում ևս գոնե ոստիկանությանը հայտնի կլիներ դեպքը... Բայց չպետք է գերագնահատել այդ խեղճուկրակ մարդուն.. Այո՛, այո՛, նա իր իսկ կամքով է անհետ կորել։ Եվ թող ոչ ոք իր քիթը չխոթի ուրիշների գործերի մեջ... Բայց չէ՞ որ արդեն մի շաբաթ է անցել... Ախր, ի՛նչ մարդ է նա... Չի՞ լինի որ անհանգստություն չպատճառի ուրիշներին... Չես էլ իմանա, թե ինչ ունի իր մտքում...
| + | |
− | | + | |
− | Հազիվ թե անկեղծորեն անհանգստանան նրա համար։ Աշխատակիցների անհագուրդ հետաքրքրասիրությունը պարզապես չափից դուրս հասունացած կլինի այն արմավի պես, որը ժամանակին չեն պոկել ծառից։ Իսկ հետագայում դեպքերը կզարգանան այսպես... Ավագ ուսուցիչը ոստիկանատուն կգնա պարզելու այն ձևը, որն անհրաժեշտ է անհետ կորածին որոնելու մասին հայտարարություն տալու համար։ Ավագ ուսուցչի թթված դեմքը կքողարկի նրա ամբողջ էությունը համակած գոհունակությունը... «Անուն֊ազգանունը՝ Ձյումփեյ Նիքի։ Տարիքը՝ 31։ Հասակը՝ 1 մ 58 սմ։ Քաշը՝ 54 կգ։ Մազերը՝ նոսր, ետ սանրած, մազի յուղ չի օգտագործում։ Տեսողությունը, աջը՝ 0,8, ձախը՝ 1,0։ Մաշկը՝ թուխ։ Նշանները. դեմքը երկարավուն է։ Աչքը՝ մի թեթև շիլ։ Քիթը՝ կարճ։ Ծնոտը՝ քառակուսի։ Ձախ ականջի տակ նկատելի է մի խալ։ Ուրիշ բնորոշ նշաններ չունի։ Արյան խումբը՝ AB։ Խոսում է թեթևակի կակազելով ու խռպոտ ձայնով։ Ինքնամփոփ է։ Համառ։ Բայց չի կարելի ասել, թե մարդկանց հետ վարվել չգիտե։ Հագուստը. հավանաբար հագնված է այնպես, ինչպես սովորաբար միջատաբաններն են հագնվում աշխատանքի ժամանակ։ Վերը գտնվող լուսանկարը կատարված է երկու ամիս առաջ»։
| + | |
− | | + | |
− | Իհարկե, գյուղի բնակիչները, ըստ երևույթին, անհրաժեշտ նախազգուշական միջոցներ են ձեռք առել, եթե այսօրինակ վճռականությամբ են շարունակում այս անիմաստ արկածախնդրությունը։ Այնքան էլ դժվար չէ գյուղական մեկ֊երկու ոստիկանների քթից բռնած՝ խաղացնելը։ Բնակիչները, անշուշտ, միջոցներ կգտնեն, որպեսզի ոստիկաններն առանց ծայրահեղ անհրաժեշտության հանկարծ չհայտնվեն այս կողմերում։ Բայց այս ծխածածկույթը նպատակահարմար ու անհրաժեշտ է սոսկ այնքան ժամանակ, քանի դեռ նա առողջ է և ի վիճակի՝ փորելու ավազը։ Եվ, անշուշտ, անմտություն կլինի թաքցնել ծանր հիվանդությամբ տառապող մարդուն, որն արդեն մեկ շաբաթ շարունակ ընկել է անկողին։ Եթե վճռեն, որ նա ոչ մի բանի պիտանի չէ, ապա ամենախելոք գործը նրանց համար կլինի հիվանդից շուտափույթ ազատվելը. ազատվել, քանի դեռ հնարավոր է ճշմարտանման որևէ պատճառաբանություն հորինել։ Ասենք, կարելի է գործն այնպես ներկայացնել, թե իբր մարդն ինքն է ընկել փոսը և ուղեղի ցնցման հետևանքով ցնորապատրանքներ են սկսվել։ Անշուշտ, նման բացատրությունը կընդունվի շատ ավելի սիրով, քան ֆանտաստիկ պնդումները, թե նենգությամբ են բերել ու պահել փոսի մեջ։
| + | |
− | | + | |
− | Կովն այնպես բառաչեց, որ ասես կոկորդին պղնձե շեփոր դրած լինեին։ Հեռուներից լսվեց աքաղաղի կանչը։ Ավազե փոսում ոչ տարածություն կար, ոչ էլ ուղղություն։ Իսկ այնտեղ, դրսում, սովորական ու բնականոն աշխարհն էր, որտեղ ճամփեզրի վրա խաղում են երեխաները, որտեղ լուսաբացն սկսվում է ճիշտ ժամանակին և որտեղ այդ լուսաբացի երանգները խառնվում են եփվող բրնձի բուրմունքին։
| + | |
− | | + | |
− | Կինը ջանասիրությամբ, նույնիսկ ծայրաստիճան ջանասիրությամբ էր շփում նրա մեջքը։ Հետո քամում չորացնում էր խոնավ սրբիչը։ Հետո տախտակի պես կոշտ ու չոր սրբիչով շարունակում էր մի այնպիսի խնամքով շփել տղամարդու մեջքը, ասես քրտնած հայելի էր փայլեցնում։ Արթնացող օրվա առաջին այդ ձայներից ու համաչափ շփումից տղամարդու քունը սկսում էր տանել։
| + | |
− | | + | |
− | — Հա՛... Ի դեպ...— Տղամարդը հազիվ է իրեն զսպում, որ չհորանջի։— Ի՛նչ էի ուզում ասել... Վաղուց լրագրեր չեմ կարդացել։ Հնարավոր չէ՞ որևէ կերպ այդ խնդիրը կարգավորել։
| + | |
− | | + | |
− | — Լա՛վ... Ես կհետաքրքրվեմ... Բայց հետո։
| + | |
− | | + | |
− | Նա անմիջապես հասկացավ, որ կինն ուզում է ցուցադրած լինել իր անկեղծությունը։ Անհամարձակ ու ամոթխած ձայնի մեջ շատ պարզ էր զգացվում տղամարդուն չվիրավորելու՝ կնոջ զգուշությունը։ Բայց այս պարագան ավելի բորբոքեց տղամարդուն։ «Կհետաքրքրվե՞մ»։ Ուրեմն, նույնիսկ լրագրե՞րն էլ չեմ կարող կարդալ առանց թույլտվության, ի՛նչ է... Քթի տակ այսպես փնթփնթալով, նա ետ մղեց կնոջ ձեռքը։ Եվ ինքզինքը հազիվ զսպեց, որպեսզի պարունակությամբ հանդերձ շուռ չտա թասը։
| + | |
− | | + | |
− | Բայց իրադրությունը նկատի ունենալով, բոլորովին կարիք չկա աղմուկ բարձրացնել, որովհետև կխափանվեն իր բոլոր ծրագրերը։ Ծանր հիվանդը հազիվ թե այդպես վրդովվի մի դատարկ լրագրի համար։ Նա, ինչ խոսք, շատ կուզենար աչքի անցկացնել լրագիրը։ Եթե բնապատկեր չկա, ապա գեթ մի պստիկ նկար նայելը շատ հատկանշական է մարդուն։ Մի գրքում նա կարդացել էր, որ բնապատկերային գեղանկարչությունը զարգացել է աղքատիկ բնություն ունեցող վայրերում, իսկ լրագրերը լայն տարածում են ստացել առավելապես արդյունաբերական շրջաններում, որտեղ մարդկանց միջև գոյություն ունեցող կապը թուլացել է։ Բացի այդ, մեկ էլ տեսար մի հայտարարություն կընկնի աչքովը՝ անհետ կորած մարդու մասին։ Իսկ եթե բախտը բանի, չի բացառված, որ ընկերվարական հարցերին նվիրված անկյունում կարող է նաև հոդված զետեղված լինել նրա անհետանալու մասին։ Գյուղի բնակիչները հազիվ թե իրեն տան այն լրագիրը, որտեղ այդպիսի հոդված տպագրված լինի։ Բայց հիմա ամենից կարևորը համբերությունն է։
| + | |
− | | + | |
− | Հիվանդ ձևանալը այնքան էլ դյուրին ու հաճելի բան չէ։ Միևնույնն է, թե ափիդ մեջ լարված զսպանակ սեղմած լինես։ Երկար չես դիմանա... Բայց թողնել, որ ամեն բան ընթանա ինքնահոսով՝ նույնպես չի կարելի։ Ինչ գնով էլ լինի, նա պետք է այդ մարդկանց ստիպի, որ իրենք հասկանան, թե որքան ավելորդ հոգս ու անհանգստություն կարող է պատճառել իր ներկայությունը։ Հենց թեկուզ այսօր ինչ գնով էլ լինի, չպետք է թույլ տալ, որ կինը գեթ մի պահ փակի աչքերը։
| + | |
− | | + | |
− | (Մի՛ քնիր... Քնել չի՛ կարելի)։
| + | |
− | | + | |
− | Իբր սոսկալի ցավերից տղամարդը կծկվեց ու տնով մեկ տարածվեց նրա կեղծ հառաչանքը։
| + | |
− | | + | |
− | === 12 ===
| + | |
− | | + | |
− | Նա նստել էր կնոջ կախած հովանոցի տակ և բերանն այրելով ուտում էր ծովային ջրիմուռներով համեմված, բանջարեղենով ու բրնձով եփած ապուրը։ Պնակի տակ մնաց մի բարակ ավազաշերտ։
| + | |
− | | + | |
− | ... Բայց այստեղ նրա հիշողությունները ընդհատվում են և հետո ամեն ինչ թաղվում է մի շատ երկար ու չարչարող մղձավանջի մեջ։ Երազում կերակրի հին ու ճաքած փայտիկներին հեծած նա սուրում էր և այնքան էլ վատ չէր զգում իրեն։ Բայց հենց ուշադրությունը փոքր֊ինչ ցրվում էր, գետինը քաշում էր նրան ցած։ Եվ մոտիկից փողոցը թվում էր աղյուսագույն, իսկ հեռվում հալվում էր կանաչավուն մուժի մեջ։ Գունային այդ ներդաշնակությունը անհանգստություն ծնող ինչ֊որ բան էր պարունակում։ Վերջապես, նա մոտեցավ զորանոց հիշեցնող երկարավուն և փայտաշեն մի տան։ Էժանագին օճառի հոտ էր գալիս։ Ցած ընկնող տաբատը վեր քաշելով, նա ելավ սանդուղքով ու մտավ դատարկ մի սենյակ, որտեղ երկար մի սեղան կար միայն։ Սեղանի շուրջ նստել էին մոտ տասը տղամարդ ու կին, որոնք խորասուզված էին ինչ֊որ խաղի մեջ։ Կենտրոնում նստած մարդը բաժանում էր խաղաթղթերը։ Վերջին խաղաթուղթն այդ մարդը հանկարծ պարզեց նրան և անհասկանալի մի բան գոչեց։ Ակամա վերցնելով մարդու պարզածը, նա տեսավ, որ ձեռքինը ոչ թե խաղաթուղթ է, այլ նամակ։ Երբ շոշափեց, նամակը շատ փափուկ թվաց, իսկ երբ մի փոքր սեղմեց մատների արանքում, նամակից արյան շիթեր ցայտեցին։ Նա բղավեց ու արթնացավ։
| + | |
− | | + | |
− | Աղտոտ մի շղարշ խանգարում էր նրան տեսնել։ Մի փոքր շարժվեց։ Եվ լսեց չոր թղթի շրշյուն։ Տղամարդու դեմքը ծածկված էր լրագրով։ Գրողը տանի, նորից քնով է ընկել... Մի կողմ նետեց լրագիրը, որի վրայից ավազի առվակներ վազեցին։ Դատելով ավազի քանակից, բավականին ժամանակ էր անցել։ Պատի ճեղքերից արևի ներս ընկնող ճառագայթների ուղղությունը հուշում էր, որ արդեն կեսօր է։ Է՛հ, լա՛վ... Բայց այս ի՞նչ հոտ է տարածվել չորսբոլորը։ Ոնց որ թե տպագրական թարմ ներկի հոտ լինի... Չի կարող պատահել, մտածեց նա և նայեց ամսաթվին։ Տասնվեցն է, չորեքշաբթի... Ուրեմն, այսօրվա՞ լրագիր է։ Անհավատալի ու անհավանական բան էր։ Բայց փաստը մնում էր փաստ։ Ուրեմն, ի՞նչ... Ուրեմն, կինը կատարել է նրա խնդրանքը։
| + | |
− | | + | |
− | Տղամարդը արմունկով հենվեց քրտինքով ներծծված իր անկողնուն և փոքր֊ինչ բարձրացավ պառկած տեղից։ Եվ նրա գլխում անմիջապես պտուտահողմի պես գալարվեցին զանազան մտքեր։ Նա աչքի անցկացրեց դժվարությամբ ձեռք բերված լրագիրը։
| + | |
− | | + | |
− | «Լրացված է ճապոնա֊ամերիկյան միացյալ կոմիտեի օրակարգը...»
| + | |
− | | + | |
− | ... Համենայն դեպս, ինչպե՞ս է կարողացել այդ կինը լրագիր ստանալ... Գուցե զգացել են, որ իր նկատմամբ որոշ պարտավորություններ ունեն... Այո՛, բայց դատելով անցած օրերի փորձից, արտաքին աշխարհի հետ ամեն մի կապը նախաճաշից հետո դադարում է։ Երկու հնարավորություններից մեկը կասկածից դուրս է. կամ այդ կինը անհայտ միջոցներով կարողանում է կապվել արտաքին աշխարհի հետ, կամ էլ պարզապես դուրս է եկել փոսից և գնացել լրագիր գնելու։
| + | |
− | | + | |
− | «Փոխադրականների խափանումների դեմ ձեռնարկված գործնական միջոցառումներ»։
| + | |
− | | + | |
− | Շատ լավ... Ասենք թե կինը դուրս է եկել փոսից... Առանց ճոպանե սանդուղքի դա անհնարին է։ Չգիտեմ, թե ինչպես է հաջողվել բայց մի բան պարզ է, որ ճոպանե սանդուղք է օգտագործել... Հետևաբար... Նրա միտքը սկսեց կատաղորեն աշխատել։ Միայն ու միայն փախուստի մասին մտածող կալանավորի հարցն ուրիշ է։ Բայց լինելով գյուղի բնակիչ, կինը չի հանդուրժի, որ իրեն զրկեն փոսից ազատորեն դուրս գալու հնարավորությունից... Սանդուղքը վերցնելը եղել է սոսկ ժամանակավոր մի անհրաժեշտություն... որպեսզի փախուստի բոլոր ուղիները վերանան ինձ համար... Ուրեմն, եթե շարունակեմ նրանց աչալրջությունը բթացնել, վաղ թե ուշ ճիշտ նույնպիսի հնարավորություն կունենամ նաև ես։
| + | |
− | | + | |
− | «Գլուխ սոխը այնպիսի նյութեր է պարունակում, որոնք օժտված են ատոմային ճառագայթման հետևանքները բուժելու արդյունավետ հատկություններով»։
| + | |
− | | + | |
− | Ըստ երևույթին, հիվանդ ձևանալու իմ ջանքերը խաթարվել են չնախատեսված ինչ֊ինչ հանգամանքներով։ Մեր նախնիները ժամանակին շատ ճիշտ են նկատել. եթե հաջողությունդ քնած է՝ սպասի՛ր... Բայց, չգիտեմ ինչո՛ւ, կասկածը կրծում է սիրտս... Մի տարօրինակ անհանգստություն է տիրել ինձ։ Գուցե պատճառն այդ սոսկալի, տհաճ ու տարօրինակ երա՞զն էր... Նրան հանգիստ չէր տալիս վտանգավոր, բայց թե ինչո՞ւ վտանգավոր՝ ինքն էլ չէր հասկանում, ուրեմն, հանգիստ չէր տալիս վտանգավոր նամակի միտքը։ Ի՞նչ նախանշան էր իր այդ երազը...
| + | |
− | | + | |
− | Բայց այդ էլ մի բան չէ, երբ սրտիդ մոտ ես ընդունում ամենասովորական երազը։ Ի՛նչ էլ որ լինի, սկսված գործը պետք է մինչև վերջ հասցնել։
| + | |
− | | + | |
− | Կինը սովորականի պես կծկված ու ձեռքերով ծնկները գրկած, կամացուկ ֆսֆսացնելով պառկել էր օջախի մոտ, հատակին, և գլուխը ծածկել շարունակ լվալուց արդեն մաշված կիմոնոյով։ Այն օրից ի վեր տղամարդն այլևս մերկ վիճակում չէր տեսել նրան։ Բայց կիմոնոյի տակ, ըստ երևույթին, կինը ոչինչ չուներ հագած։
| + | |
− | | + | |
− | Տղամարդը թռուցիկ կերպով աչքի անցկացրեց ընկերվարական հարցերին նվիրված էջն ու տեղական անցուդարձի սյունակները։ Անշուշտ, իր անհետ կորելու մասին ո՛չ հոդված գտավ և ո՛չ էլ հայտարարություն։ Քանի որ ուրիշ ակնկալություն էլ չուներ, ուստի դրանից այնքան էլ չվշտացավ։ Կամացուկ ելավ անկողնուց և կանգնեց հողե հատակին։ Արհեստական մետաքսե վարտիքից բացի, նրա հագին ոչինչ չկար։ Ամենից հարմարը այս վիճակն էր։ Ավազը հավաքվում էր միայն գոտկատեղին, որտեղ վարտիքի ոետինե ժապավենը գրկում էր նրա մարմինը, և հենց այդ երիզն էր միայն քոր գալիս ու կարմրում։
| + | |
− | | + | |
− | Դռան շեմին կանգնած, նա վեր նայեց։ Նայեց ավազե պատին։ Լույսը խփեց նրա աչքերին, և շրջապատում ամեն բան բռնկվեց դեղին բոցերով։ Մարդ֊մարդասանք չկար։ Անշուշտ, չկար նաև սանդուղքը։ Եվ այդ բնավ էլ զարմանալի չէր։ Նա ուզում էր ընդամենը մի ավելորդ անգամ համոզվել դրանում։ Եվ որևէ նշան էլ չէր երևում, թե սանդուղքը իջեցրել են։ Ճիշտն ասած, այսպիսի քամու տակ հինգ րոպեն էլ բավական է, որ ամեն մի հետք ջնջվի ու վերանա... Եթե չհաշվենք նաև այն, որ հենց դռան մոտից ավազի վերին շերտը անդադար սորում է այնպես, ասես ավազը մաշկելիս լինեն։
| + | |
− | | + | |
− | Նա տուն մտավ ու պառկեց։ Մի ճանճ էր բզզում։ Դարչնագույն, փոքրիկ մի դրոզոֆիլոս։ Երևի մոտակայքում ինչ֊որ բան է փտում։ Պոլիէթիլենով փաթաթած կաթսայիկի մեջ եղած ջրով կոկորդը ողողելուց հետո նա ձայն տվեց կնոջը.
| + | |
− | | + | |
− | — Հե՜յ... Գուցե վե՞ր կենաք։
| + | |
− | | + | |
− | Կինը ցնցվեց ու ոտքի թռավ։ Կիմոնոն ցած սահեց ու մերկացրեց նրա կուրծքը։ Արդեն փոքր֊ինչ կախ ընկած, բայց դեռ փարթամ ծծերին երևում էին կապույտ երակները։ Շփոթված ու անվստահ մի շարժումով կինը նորից վրան առավ կիմոնոն, իսկ հայացքը թափառում էր տնով մեկ։ Թվում էր, թե նա դեռ վերջնականապես չի արթնացել։
| + | |
− | | + | |
− | Տղամարդը չկարողացավ կողմնորոշվել։ Արդյոք նա պե՞տք է բարկացած ու առանց դեսուդեն ընկնելու հարցուփորձ անի սանդուղքի մասին։ Կամ գուցե ճիշտը այն կլինի, եթե նախ շնորհակալություն հայտնի լրագրի համար և հետո՞ միայն բարեհամբույր ու մտերմաբար հետաքրքրվի սանդուղքով։ Եթե նա կնոջը արթնացրել է քունը խանգարած լինելու համար միայն, ապա ամենից ճիշտը մարտական կեցվածքն է։ Իսկ մանրախնդրության համար ինչքան ասես առիթ կլինի... Բայց այդ դեպքում նա կհեռանա իր գլխավոր նպատակից, որն է՝ ծանր հիվանդ ձևանալը։ Չի կարելի ասել, թե նման վարքագիծը շատ նման է այն մարդու վարքագծին, որը տառապում է ողնաշարի վնասվածքով։ Միակ անհրաժեշտ բանը գյուղի բնակիչներին համոզելն է, թե անհնար է, որ իրեն որպես բանող ուժ օգտագործեն, և ամեն միջոց գործադրելով, նրանց աչալրջությունը թմրեցնելը... Տեղացիների սիրտն արդեն այնքան է փափկել, որ լրագիրը չխնայեցին։ Հիմա արդեն այնպես պիտի անել, որ կատարելապես անընդունակ լինեն դիմադրության։
| + | |
− | | + | |
− | Բայց տղամարդու բոլոր պայծառ հույսերը փշրվեցին միանգամից։
| + | |
− | | + | |
− | — Չէ՜... Ոչ մի տեղ էլ չեմ գնացել։ Մեր արտելականներից մեկն էր փայտը փտելու դեմ դեղ բերել։ Վաղուց էին խոստացել... Հենց նրան էլ խնդրեցի... Մեր գյուղում չորս֊հինգ տուն կա, որտեղ լրագիր են ստանում։ Ստիպված էր եղել հատուկ դրա համար գնալ քաղաք...
| + | |
− | | + | |
− | Այսպիսի զուգադիպությունը, իհարկե, շատ հնարավոր է։ Բայց դա չի՞ նշանակում արդյոք, որ ինքը ոչ միայն վանդակի մեջ է, այլև կողպեքի տակ, մի կողպեքի, որի համար հազիվ թե հնարավոր լինի բանալի գտնել։ Եթե նույնիսկ տեղի բնակիչները ստիպված են հաշտվել բանտարկյալի իրենց վիճակին, ապա ավազե այս պատերի թեքությունը բավականին լուրջ փաստարկ է դրա համար։ Տղամարդուն կատարյալ մի հուսահատություն պատեց։ Բայց նա կարողացավ տիրապետել իրեն։
| + | |
− | | + | |
− | — Ուրեմն, հատուկ դրա՛ համար... Լսե՛ք... Տանտիրուհին դո՛ւք եք, չէ՞... Դո՛ւք եք, և ո՛չ թե պատահական մի շուն։ Չի կարող պատահել, որ ուզած ժամանակ ներս ու դուրս անելու հնարավորություն չունենաք։ Բայց գուցե մի այնպիսի բան եք արել, որ այլևս չե՞ք կարող նայել ձեր համագյուղացիների աչքերին։
| + | |
− | | + | |
− | Կնոջ քնաթաթախ աչքերը զարմանքից լայն բացվեցին։ Բացվեցին ու լցվեցին արյունով։ Ասես շիկացած լինեին այդ աչքերը։ Եվ տղամարդուն նույնիսկ թվաց, թե սենյակի լուսավորությունը մի փոքր սաստկացավ։
| + | |
− | | + | |
− | — Չէ՜, ի՜նչ եք ասում... Ինչո՞ւ չպետք է կարողանամ նրանց աչքին նայել...
| + | |
− | | + | |
− | — Բարի՛... Հապա ինչո՞ւ եք այդքան անհամարձակ։
| + | |
− | | + | |
− | — Եթե դուրս ելնեմ, ի՞նչ ունեմ դրսում անելու... Ոչինչ։
| + | |
− | | + | |
− | — Կարելի է զբոսնել։
| + | |
− | | + | |
− | — Զբոսնե՞լ։
| + | |
− | | + | |
− | — Հա՛, հենց թեկուզ զբոսնել... Քի՞չ է... Ի՛նչ եմ ուզում ասել... Ասենք՝ դուք... Մինչև իմ այստեղ հայտնվելը դուրս գալի՞ս էիք ձեր ուզած ժամանակ։
| + | |
− | | + | |
− | — Առանց գործի դուրս գալ՝ նշանակում է իզուր տեղը հոգնել։
| + | |
− | | + | |
− | — Ես կատակ չեմ անում։ Հարց տվեք ինքներդ ձեզ... Եվ չեք կարող չհասկանալ... Շունը, որ շուն է, եթե երկար ժամանակով վանդակում փակես՝ կգժվի։
| + | |
− | | + | |
− | — Զբոսնե՜լ եմ,— իր խուլ և միապաղաղ ձայնով գոչեց կինը։— Սրտիս ուզածի չափ զբոսնել եմ... Մինչև որ ընկա այստեղ... Երեխան գրկիս շա՜տ եմ զբոսնել։ Շա՜տ եմ չարչարվել այդ զբոսանքներից...
| + | |
− | | + | |
− | Տղամարդու համար այդ արդեն անսպասելի էր։ Անսպասելի էր կնոջ այս տարօրինակ խոսելակերպը։ Երբ կինը այսպես նայում է նրան, ապա այլևս ուժ չի մնում պատասխան տալու։
| + | |
− | | + | |
− | Հա՛, ճիշտ է... Մի տասը տարի առաջ, երբ երկիրը ավերված էր, բոլորը երազում էին միայն, որ հանկարծ հարկ չլինի քոչել տեղից տեղ։ Ազատությունը պատկերացնում էին այդպես... Իսկ կարելի՞ է արդյոք ասել, թե հիմա նրանք արդեն կշտացել են այդ ազատությունից... Եվ ավազուտում դու հայտնվել ես հենց այն պատճառով, որ ուժասպառ ես եղել թվացյալ ազատության ապարդյուն որոնումներից... Ավա՜զ... 1/8 մմ֊ի անսահման շարժում... Սևանկար ժապավենի վրա գլխիվայր շրջված այդ ինքնապատկերը, որը պատմում է սահմանափակված կյանքի ազատության մասին։ Նույնիսկ երեխան, որը պատրաստ է զբոսնել ուզածին չափ, մոլորվելու դեպքում սկսում է լաց լինել։
| + | |
− | | + | |
− | Կինը հանկարծ կտրուկ փոխեց խոսելու երանգը.
| + | |
− | | + | |
− | — Ո՞նց եք... Ամեն բան արդեն կարգի՞ն է։
| + | |
− | | + | |
− | Ի՜նչ ես ոչխարի պես ինձ նայում։ Տղամարդը զայրացավ։ Հիմա ոտքերիս տակ կառնեմ ու կստիպեմ խոստովանել, որ այս ամենի մեղավորը դու ես։ «Ոտքերի տակ առնելու» մտքից նրա մարմնով մի դող անցավ։ Ականջին նույնիսկ ճարճատյունի ձայն հասավ, ասես մաշկից չորացած սոսինձ էին պլոկում։ Թվում էր, թե մաշկն զգում է այն զուգորդումը, որը կապված է «մարմինը տրորելու» գործողության հետ։ Կինը հանկարծ մուգ ուրվանկար դարձավ և վերացավ ընդհանուր հենքից։ Քսանամյա տղամարդուն բորբոքում են մտքերը։ Քառասնամյա տղամարդուն՝ բորբոքում է մաշկը։ Իսկ երեսնամյա տղամարդուն ամենից վտանգավորը այն է, երբ կինը դառնում է հենքից կտրված մուգ ուրվանկար... Եվ այդ ուրվանկարը նա կարող է գրկել նույնքան հեշտությամբ, որքան և ինքն իրեն... Բայց թիկունքին բազմաթիվ աչքեր ունի կինը... Եվ սոսկ մի տիկնիկ է, որին խաղացնում են այդ հայացքներից ձգվող դերձանները... Բավական է գիրկդ առնես նրան, և արդեն քեզ կխաղացնեն նույն այդ դերձաններով... Հետևաբար, վնասված ողնաշարիդ մասին սուտն էլ տեղնուտեղը դուրս կլողա։ Մի՞թե տղամարդը այսպիսի մի վայրում կարող է ջնջել իր անցյալ ամբողջ կյանքը։
| + | |
− | | + | |
− | Կինը կողքանց նրան մոտեցավ։ Կլորիկ ծնկները սեղմվեցին տղամարղու ազդրին։ Շուրջը տարածվել էր կնոջ բերանից, քթից, ականջներից, անութներից, ամբողջ մարմնից տարածվող լճացած ու գաղջ ջրի թանձր հոտը։ Կրակի պես տաք մատները վախվորած ու անվստահ վեր ու վար սահեցին տղամարդու ողնաշարով։ Տղամարդը ձգվեց։
| + | |
− | | + | |
− | Հետո կնոջ մատները դիպան նրա կողերին։ Եվ տղամարդը բղավեց.
| + | |
− | | + | |
− | — Խուտուտ է գալիս...
| + | |
− | | + | |
− | Կինը ծիծաղեց։ Թեև փոքր֊ինչ տրվել էր սիրախաղի, բայց մի քիչ էլ երկչոտում էր։ Այս ամենը բավականին անսպասելի էր, և տղամարդը դեռևս չգիտեր, թե ինչպես պետք է իրեն պահի։ Սակայն ի՞նչ է կնոջ ուզածը... Դիտավորյա՞լ խուտուտ տվեց, թե՞ մատները անզգուշաբար սահեցին... Քիչ առաջ էր, որ նա հազիվ էր բացում աչքերը, չէր կարողանում արթնանալ։ Բայց չէ՞ որ հենց առաջին օրն էլ, իրիկնադեմին, կինը նրա մոտով անցնելիս, թեթևակի հպվեց կողին և ծիծաղեց։ Եվ այդ ծիծաղը տարօրինակ հնչեց։ Թերևս կինն իր գործողությունների մեջ ինչ֊որ յուրահատուկ իմա՞ստ է դնում։ Հնարավոր է, որ նա հոգու խորքում չի հավատում տղամարդու հիվանդությանը և ամեն ինչ անում է կասկածները փարատելու համար։ Չի բացառվում... Ուստի, պետք է աչալուրջ լինել։ Կնոջ այդ հրապույրները ամենասովորական մի ծուղակ են... Ի վերջո, ճիշտ այնպիսի ծուղակ, որպիսին է մեղրի անուշ բույրը՝ միջատներով սնվող գիշատիչ բույսերի համար։ Սկզբում կինը կհրահրի բռնի կենակցության, հետո աղմուկ կբարձրացնի, և տղամարդու ձեռքերն ու ոտները կկապվեն նենգակորզման ամուր շղթաներով։
| + | |
− | | + | |
− | === 13 ===
| + | |
− | | + | |
− | Տղամարդը մեղրամոմի պես խմել ու կակղել էր։ Մարմնի ծակոտիներից քրտինք էր թորվում։ Ժամացույցը կանգնել էր։ Եվ նա չգիտեր ճիշտ ժամանակը։ Հնարավոր է, որ վերևում դեռ օրը չէր կիսվել։ Բայց քսանմետրանոց փոսի հատակին արդեն աղջամուղջ էր տիրում։
| + | |
− | | + | |
− | Կինը քնած էր։ Նրա ոտներն ու ձեռքերը երբեմն նյարդայնորեն ցնցվում էին։ Հավանաբար երազ էր տեսնում։ Տղամարդը, այն է, նորից էր ուզում խանգարել, բայց մտածեց, որ չարժե։ Միևնույն է, կինն արդեն քունն առել էր երևի։
| + | |
− | | + | |
− | Տղամարդը ելավ ու մարմինը պահեց քամուն։ Քնի մեջ շրջվելիս, սրբիչը հավանաբար սահել էր դեմքից, և հիմա նրա ականջների ետևը, քթի մոտ և բերանի անկյուններում ահագին ավազ էր նստել։ Աչքերին դեղ կաթեցրեց, հետո ծածկեց սրբիչի ծայրերով։ Այս գործողությունը մի քանի անգամ կրկնելուց հետո միայն նրան հաջողվեց բացել աչքերը։ Երկու֊երեք օրից աչքի կաթիլները կսպառվեն։ Հենց թեկուզ դրա համար նա սրտանց ուզում էր, որպեսզի այս ամենը մի որևէ ավարտ ունենա։ Մարմինն այնպես էր ծանրացել, ասես երկաթե զրահազգեստ հագած՝ պառկել էր մագնիսի վրա։ Որքան ուժ ուներ՝ լարեց տեսողությունը, բայց դռնից թափանցող աղոտ լույսի տակ լրագրի գաղափարագրերը անշարժ ոտիկներով սատկած ճանճեր էին թվում։
| + | |
− | | + | |
− | Անշուշտ, դեռ ցերեկը պետք է կնոջը խնդրած լիներ, որ բարձրաձայն ընթերցի լրագիրը։ Դրանով խանգարած կլիներ նրա քունը։ Եվ մի կրակոցով կսպաներ երկու նապաստակ։ Դժբախտաբար, սակայն, կնոջից շուտ ինքը քնեց։ Ու չնայած ջանքերին, փչացրեց ամեն բան։
| + | |
− | | + | |
− | Հիմա դարձյալ կսկսվի այդ անտանելի անքնությունը։ Նա փորձեց շնչառության կշռույթով համրել հարյուրից դեպի վար։ Փորձեց մտովի քայլ առ քայլ անցնել տնից դպրոց տանող սովորական ճամփան։ Փորձեց որոշակի կարգով թվարկել իրեն հայտնի բոլոր միջատները, նրանց խմբավորելով ըստ տեսակների ու ընտանիքների։ Բայց համոզվելով, թե իզուր են բոլոր ջանքերը, սկսեց ավելի ու ավելի նյարդայնանալ։ Փոսի եզրից հասնող քամու խուլ ոռնոցը... խոնավ ավազը տափակացնող բահի շփշփոցը... Շների հեռավոր հաչոցը... Մոմի բոցի պես թրթռացող ու հազիվ լսելի ձայները... Անդադար սորացող ավազը, որը հղկաթղթի պես սրում է նյարդերի ծայրերը... Եվ նա պետք է տոկա այս ամենին։
| + | |
− | | + | |
− | Ոչի՛նչ, մի կերպ կդիմանա... Բայց այն պահին, երբ փոսի եզրից դեպի վար սահեցին երկնագույն թարմ ճառագայթները, ամեն բան ասես շուռ եկավ, մի մենամարտ սկսվեց քնի հետ, որը ներծծվել էր նրա մեջ, ինչպես ջուրն է սպունգի մեջ ներծծվում։ Եվ եթե այդ արատավոր շրջանը որևէ մի տեղ չընդհատվի, չխզվի, ապա ավազահատիկները, մեկ էլ տեսար, կխափանեն ոչ միայն ժամացույցի, այլև ժամանակի ընթացքը։
| + | |
− | | + | |
− | Լրագրում էլ հոդվածները նույնն էին։ Եվ լրագրից դատելով, անհնարին էր նույնիսկ տարբերել շաբաթվա ընթացքում մի որևէ խզումի հետքերը։ Եթե լրագիրը մի պատուհան էր, որ նայում էր արտաքին աշխարհին, ապա, թերևս, ապակիները փայլատ էին։
| + | |
− | | + | |
− | «Հարկերի հետ կապված կաշառակերությունը մասնավոր ընկերություններից անցել է քաղաքի իշխանություններին...» «Համալսարանական քաղաքները արդյունաբերության Մեքքա դարձնել...» «Ձեռնարկությունները մեկը մյուսի ետևից ընդհատում են աշխատանքները։ Արհմիությունների գերագույն խորհրդի նիստի բացման օրը մոտենում է։ Տեսակետը կհրապարակվի...» «Մայրը երկու երեխաներին սպանելուց հետո ինքն էլ թունավորվել է...» «Ավտոմեքենաների հաճախակի առևանգումները կյանքի նոր կե՞րպ է, թե հանցագործությունների նոր տեսակ...» «Անհայտ մի աղջիկ արդեն երեք տարի է, ինչ շարունակ ծաղիկներ է բերում ոստիկանական տնակ...» «Տոկիոյի օլիմպիական բյուջեի հետ կապված դժվարությունները...» «Ուրվականը այսօր դարձյալ երկու աղջիկ է մորթել...» «Ուսանողները քայքայում են իրենց առողջությունը թմրադեղերով...» «Աշնանային հովերը դիպան արժեթղթերի գներին...» «Հանրահայտ տենոր Բլյու Ջեքսոնը Ճապոնիա է ժամանում...» «Հարավաֆրիկյան Միությունում դարձյալ հուզումներ են սկսվել. սպանված են 280 հոգի, կան վիրավորներ...» «Առանց ուսման վարձի գործող գյուղական դպրոց. մասնակցում են նաև կանայք. քննությունները հաջող հանձնելու դեպքում ավարտական վկայականներ են տրվում»։
| + | |
− | | + | |
− | Չկար մի այնպիսի հոդված, որը չկարդալը ափսոսանք պատճառեր։ Երևութական աղյուսներով շարած մի երևութական աշտարակ, որը բացվածքներ ունի... Ի դեպ, եթե աշխարհում գոյություն ունենար լոկ այն, ինչը ափսոսայիր կորցնել ուշադրությունից, իրականությունը կդառնար ապակե փխրուն մի շինություն, որին ձեռք տալը սոսկալի մի բան կլիներ։ Բայց կյանքը՝ նույն այդ լրագրային հոդվածներն են։ Ուստի և ամեն ոք հասկանալով կյանքի անիմաստ լինելը, կողմնացույցի կենտրոնը տեղավորում է սեփական տանը։
| + | |
− | | + | |
− | Ու մեկ էլ նրա աչքովն ընկավ ապշեցուցիչ մի նյութ։
| + | |
− | | + | |
− | «Ամսույս տասնչորսին, առավոտյան մոտ ժամը ութին Յոկոկավա փողոցի թիվ 30 շենքի շինարարական տեղամասում, Քինոքարա ընկերությունում աշխատող էքսկավատորավար Թոսիրո Ցուտոմուն (28 տարեկան) ընկել է ավազի փլուզման տակ և մարմնական ծանր վնասվածք ստացել։ Նրան տեղափոխել են մոտակա հիվանդանոց, բայց կարճ ժամանակ անց վախճանվել է։ Յոկոկավայի ոստիկանության հետաքննության համաձայն դժբախտ պատահարի պատճառը, ըստ երևույթին, եղել է այն, որ տասը մետրանոց բլրակը հարթելիս էքսկավատորավարը ստորոտից ավազը չափազանց շատ է փորել»։
| + | |
− | | + | |
− | Հասկանալի է... Այս լրագիրը նրանք դիտավորյալ են բերել։ Հենց այնպես, առանց որոշակի նպատակի, երբեք իմ խնդրանքը չէին կատարի։ Դեռ լավ է, որ կարմիր թանաքով շրջանակի մեջ էլ չեն առել դժբախտ պատահարի մասին այդ նյութը։ Այսինքն, աղմկարարների համար ապահովված է նաև Սևամորթ Ջեքը... Կաշվե տոպրակը լցնում են ավազով... Հարվածը պակաս չէ, քան եթե երկաթե կամ արճիճե մահակով խփելիս լինես...
| + | |
− | | + | |
− | Ինչքան էլ ասեն, թե ավազը հոսում է, բայց և այնպես տարբերվում է ջրից... Ջրում կարելի է լողալ, իսկ ավազը իր տակ է թաղում մարդուն, սպանում է նրան իր ծանրությամբ։
| + | |
− | | + | |
− | Չափազանց խոստումնալից էր թվում իմ կացությունը...
| + | |
− | | + | |
− | === 14 ===
| + | |
− | | + | |
− | Բայց գործելակերպի փոփոխությունը կապված էր լուրջ երկընտրանքի ու կասկածների հետ և պահանջում էր բավական ժամանակ։ Թերևս, արդեն չորս ժամ անցած լիներ, ինչ կինը գնացել էր փորելու։ Ավազով լիքը զամբյուղներն արդեն երկրորդ անգամ էին բարձրացրել։ Տեղափոխողները, ավարտելով իրենց գործը, մոտեցել էին ավտոմեքենային։ Ականջ դնելով ու համոզվելով, որ նրանք այլևս չեն վերադառնա, տղամարդը անաղմուկ ելավ ու հագնվեց։ Կինը լամպարը հետն էր տարել, ուստի տղամարդն ստիպված էր ամեն բան շոշափելով անել։ Կոշիկների մեջ ավազ էր լցվել։ Տաբատի փողքերը գուլպաների մեջ դրեց, զանկապանները տեղավորեց գրպաններում։ Միջատներ որսալու հարմարություններն ու մյուս իրերը որոշեց դասավորել դռան մոտ, որպեսզի գտնելը դյուրին լինի։ Հողե հատակը ծածկված է ավազե գորգով և անաղմուկ քայլելու ջանքերի անհրաժեշտություն չկար, միևնույն է, ոտնաձայները չէին լսվի։
| + | |
− | | + | |
− | Կինը գործով է տարված։ Բահը թեթևորեն մխրճվում է ավազի մեջ... Շնչում է համաչափ, խորը... Կնոջ ոտքերի մոտ դրված լամպարի լույսի տակ մի երկար ստվեր է խաղում... Տղամարդը, շունչը պահած, թաքնվեց տան անկյունում։ Սրբիչը երկու ձեռքով բռնած, ուժեղ ձգել էր։ Մինչև տասը կհամրեմ և դուրս կցատկեմ... Պետք է հարձակվել այն պահին, երբ կինը, կռանալով, կուզենա բարձրացնել ավազով լի բահը։
| + | |
− | | + | |
− | Անշուշտ, չի կարելի պնդել, թե իր այս ձեռնարկը վտանգավոր չէ։ Չմոռանանք նաև, որ գյուղի բնակիչների վերաբերմունքը իր նկատմամբ մի կես ժամից կարող է կտրականապես փոխվել։ Պրեֆեկտուրայից եկած աստիճանավորը իրականություն է։ Պատահական չէր, որ ծերունին նրան հենց այդ աստիճանավորի տեղ էլ դրեց և զգուշացավ։ Նրանք, երևի, սպասում են, թե ուր որ է տեսչական այցելության են գալու։ Հետևաբար, չի բացառվում, որ քննության դեպքում կարծիքները գյուղում կբաժանվեն, ուրեմն, անհնար կլինի թաքցնել օտարի ներկայությունը, և նրանք, ի վերջո, կհրաժարվեն փակի տակ պահելու մտքից։ Ճիշտ է, սակայն ոչ մի երաշխիք չկա, թե այդ կես ժամը չի ձգվի կես տարի, մեկ տարի և նույնիսկ ավելի։ Կես ժամ, թե մեկ տարի՝ հավասար հնարավորություններ են։ Այս խնդրում նա գրազ չէր գա։
| + | |
− | | + | |
− | Բայց եթե պատկերացնենք, թե ուր որ է օգնության ձեռք պարզող կլիներ, ապա շատ ավելի շահեկան էր հիվանդ ձևանալը։ Մտովի նա հենց այս հարցին էր շարունակ վերադառնում։ Քանի որ նա ապրում է մի երկրում, ուր գոյություն ունեն օրենք և կարգուկանոն, ապա բնական է օգնության հույս ունենալը։ Բոլոր նրանք, ովքեր ծածկվել են առեղծվածային մշուշով և, կյանքի նշաններ ցույց չտալով, ընկել են անհետ կորածների ցուցակը, մեծավ մասամբ իրենք են այդպես կամեցել։ Բացի այդ, եթե հանցագործության որևէ հատկանիշ չկա, ապա անհետանալը դիտվում է ոչ թե քրեական, այլ քաղաքացիական գործ, և ոստիկանությունն էլ առանձնապես խորը չի քննում։ Բայց տղամարդու պարագային հանգամանքները բոլորովին ուրիշ են։ Նա օգնության կարիք է զգում... Նա օգնության է հայցում բոլորից և միևնույն է, թե որտեղից կհասնի այդ օգնությունը։ Նույնիսկ նրան երբեք չտեսած, նրա ձայնը երբևէ չլսած մարդու համար տեղնուտեղը ամեն բան պարզ ու հստակ կլինի, եթե անտեր մնացած տունը տեսնելու որևէ թռուցիկ առիթ ունենա։ Կիսատ թողած գիրքը, որ բաց է մնացել սեղանի վրա... Ամենօրյա աշխատանքային զգեստի գրպաններում գտնվող մանր դրամը... Թեկուզև շատ համեստ գումարով չեքագրքույկը, որից վերջերս դրամ չի հանված... Դեռևս չչորացրած և կարգի չբերված միջատներով լի արկղը... Միջատների համար նոր ապակե տուփերի՝ նամականիշ փակցրած ու արդեն սոսնձած ծրարով պատվերաթուղթը... Այս ամենը թողնված է կիսատ, անավարտ և հուշում է տանտիրոջ այն մտադրությունը, թե անպայման վերադառնալու է։ Ուզենա, թե չուզենա, ամեն մի այցելու, եթե հայտնվի տանը, չի կարող չանսալ այս աղերսին, որ այդքան հստակ է նրա սենյակներում։
| + | |
− | | + | |
− | Այո՜... Եթե միայն չլիներ այն նամակը... Եթե միայն չլիներ այդ հիմար նամակը... Բայց իրականությունն այն էր, որ նամակը կար... Երազը ճշմարիտ բան էր պատմել, իսկ հիմա նա դարձյալ ջանում է համոզել ինքն իրեն։ Ինչո՞ւ... Բավական են այդ խորամանկ խաղերը։ Կորցրածն այլևս չես գտնի... Իր իսկ սեփական ձեռքով նա վաղուց է խեղդել իրեն։
| + | |
− | | + | |
− | Այն ամենը, ինչ վերաբերում էր իր արձակուրդին, նա պահում էր որպես խորը գաղտնիք և աշխատակիցներից որևէ մեկին միտումնավոր չէր պատմել, թե ուր է պատրաստվում մեկնել։ Կարծես քիչ էր լռելը, նա միևնույն ժամանակ գիտակցաբար ջանում էր իր ուղևորությունը պարուրել խորհրդավորությամբ։ Հրաշալի միջոց էր դա... Ավելի լավ բան չես կարող հնարել ծաղրելու համար այդ մարդկանց, որոնք իրենց առօրյա գորշ կյանքում ոտքից գլուխ նույնպես դարձել են գորշ։ Հիմա նա զբաղված էր ինքն իրեն նվաստացնելով, քանզի մտածում էր, որ այդ համատարած գորշության մեջ, անշուշտ, ոչ թե ինքը, այլ ուրիշները կարող էին ունենալ նաև ուրիշ գույներ՝ կարմիր, երկնագույն, կանաչ...
| + | |
− | | + | |
− | Շլացուցիչ արևներով հագեցած ամառները լինում են միայն վեպերում և շարժանկարներում։ Իսկ կյանքում՝ դրանք հանգստյան օրերն են այն համեստ ու փոքրիկ մարդու, որը դուրս է եկել քաղաքից և պառկելով գետնին փռած լրագրի այն էջերին, որոնք նվիրված են քաղաքականությանը, շնչում է դառը ծխով հագեցած նույն օդը... Մագնիսական գավաթներով թերմոս և պահածոյացված հյութ... Ահագին ժամանակ հերթի կանգնելով, վարձու վերցրած մի նավակ. ժամը 150 իեն... Ծովափ, որը գտնվում է սատկած ձկներով լի ջրերի ալեբախության կապտագույն փրփուրների տակ... Եվ հետո՝ մահու չափ հոգնած մարդկանցով լեփ֊լեցուն էլեկտրագնացք... Բոլորն էլ ամեն ինչ հրաշալի հասկանում են, բայց չեն ուզում դիտվել այն հիմարներից, որոնց գլխին կարելի է ամեն տեսակի խաղ խաղալ, և գորշ պաստառի վրա ջանասիրաբար նկարում են տոնական տրամադրություններ ունեցող ինչ֊որ բաներ... Թշվառ ու չսափրված հայրերը իրենց դժգոհ զավակներին հանգիստ չեն տալիս, ստիպելով, որ նրանք հաստատեն, թե ի՜նչ լավ անցավ կիրակին... Սրանք տեսարաններ են, որոնց ամեն մեկն էլ առիթ ունեցել է գեթ մի անգամ ականատես լինել էլեկտրագնացքի որևէ մի անկյունում։ Գրեթե սրտառուչ նախանձ է սա ուրիշի արևի նկատմամբ...
| + | |
− | | + | |
− | Բայց եթե գործի էությունը այդ լիներ միայն, ապա չարժեր առանձնապես մոտիկ ընդունել սրտին։ Եթե այն մարդը ամեն ինչին չվերաբերվեր այնպես, ինչպես մնացյալ աշխատակիցները, ապա հազիվ թե նա այդպես համառեր։
| + | |
− | | + | |
− | Միայն այդ մարդուն էր, որ նա վստահությամբ մոտեցավ։ Ջինջ ու արդար հայացքով, միշտ հենց նոր լվացված դեմքի տպավորություն թողնող դեմքով մի մարդ էր, որը աշխույժ մասնակցություն էր դրսևորում արհմիութենական շարժմանը։ Մի անգամ նույնիսկ փորձեց լուրջ և սրտաբաց զրույց ունենալ նրա հետ, բաժանել այն նվիրական մտքերը, որոնք թաքցնում էր ուրիշներից։
| + | |
− | | + | |
− | — Հետաքրքիր է քո կարծիքը... Ինձ ուղղակի շատ է տանջում կրթության՝ կյանքով հաստատված խնդիրը...
| + | |
− | | + | |
− | — Ի՞նչ ասել է՝ «հաստատված»։
| + | |
− | | + | |
− | — Ո՞նց ասեմ... Պատրանքների վրա կառուցված կրթությունը, որն ստիպում է գոյություն չունեցածը ընկալել որպես գոյություն ունեցող մի բան... Հենց թեկուզ ավազի օրինակը... Ավազն իրենից ներկայացնում է պինդ մարմին, բայց, միևնույն ժամանակ, նշանակալից չափով հիդրոդինամիկ հատկանիշներ ունի։ Այս հանգամանքն էլ գրավում է իմ ողջ հետաքրքրությունը...
| + | |
− | | + | |
− | Մարդը շվարեց։ Արդեն իսկ կծկված լինելով կատվի պես, նա ավելի կծկվեց։ Բայց դեմքի արտահայտությունը, ինչպես միշտ, մնում էր բարեհամբույր։ Նա որևէ կերպ հայտնի չարեց, թե այդ գաղափարը իրեն խորթ է։ Մի առիթով էլ ասել էին, թե նա նման է Միոբիուսի ժապավենին։ Միոբիուսի ժապավենը մեկ անգամ ոլորած և եզրերն իրար փակցրած թղթի շերտ է, որը այդ կերպ դառնում է երկու երեսից զուրկ մի հարթություն։ Թերևս այդ մականվան տակ թաքնված էր մի իմաստ, թե նա, Միոբիուսի ժապավենի պես, միաձուլել է իր մասնագիտական գործունեությունն ու անձնական կյա՞նքը։ Մականվան մեջ թեթևակի մի ծաղրի հետ միաժամանակ կար նաև խրախուսական երանգ։
| + | |
− | | + | |
− | — Գուցե նկատի ունես իրակա՞ն կրթությունը։
| + | |
− | | + | |
− | — Չէ՛... Քննիր ավազի հետ կապված իմ օրինակը... Վերջին հաշվով, մի՞թե աշխարհը նման չէ ավազի... Ավազը հանգիստ վիճակում ոչ մի կերպ չի արտահայտում իր բուն էությունը... Իրականում ոչ թե ավազն է շարժվում, այլ շարժումը՝ ինքը ավազն է։ Ավելի լավ չեմ կարող բացատրել։
| + | |
− | | + | |
− | — Քեզ հասկացա... Դասավանդման մեջ, անշուշտ, գոյություն ունեն հարաբերապաշտության կարևորագույն տարրերը։
| + | |
− | | + | |
− | — Չէ՛, այդպես չէ։ Ինքս ավազ կդառնամ... Ամեն ինչ կտեսնեմ ավազի աչքերով... Մի անգամ մեռնելուց հետո ի՞նչ հարկ կա անհանգստանալու, թե նորից կմեռնես։
| + | |
− | | + | |
− | — Չլինի՞ իդեալիստ ես, հը՞... Ոնց որ թե աշակերտներից շատ ես վախենում, չէ՞...
| + | |
− | | + | |
− | — Գիտե՞ս ինչու... Որովհետև իմ աշակերտներին ևս համարում եմ ավազի պես մի բան։
| + | |
− | | + | |
− | Մերկացնելով իր ճերմակ ատամները, նա բարձր ու զնգուն ծիծաղեց, հայտնի չանելով, թե այս խոսակցությունը, որի ընթացքում մենք այնպես էլ շփման կետեր չգտանք, իր սրտովը չէ։ Նրա՝ առանց այն էլ պստիկ աչքերը վերջնականապես թաքնվեցին դեմքի կնճիռների մեջ։ Հիշում եմ, ես նույնպես չկարողացա չժպտալ որպես պատասխան։ Այդ մարդը, հիրավի, Միոբիուսի ժապավեն էր։ Թե լավ և թե վատ իմաստով։ Արժեր նրան հարգել գոնե լավ, դրական կեսի համար։
| + | |
− | | + | |
− | Բայց նա ևս... «Միոբիուսի ժապավենը», ինչպես նաև մյուս աշխատակիցները, անտարակույս, չար նախանձ ուներ իր առաջիկա արձակուրդի նկատմամբ։ Մի բան, որ բնավ նման չէր Միոբիուսի ժապավենին։ Նախանձելով հանդերձ, նա ուրախ էր։ Մարմնավորված առաքինությունը շատ հաճախ է գրգռում մարդկանց։ Ուստի և նրան ծաղրելը ահագին հաճույք էր պատճառում։
| + | |
− | | + | |
− | Ու մեկ էլ՝ այդ նամակը... Տանուլ տված այդ խաղաթուղթը, որն այլևս անհնար է վերադարձնել... Երեկվա մղձավանջը չի կարելի որևէ կերպ անհիմն համարել։
| + | |
− | | + | |
− | Սուտ կլիներ, եթե ասեինք, թե նրա և այն մյուս կնոջ միջև սիրո նշույլ չկա։ Նրանք ապրում էին աղոտ ու, թերևս, անորոշ հարաբերությամբ, և նա չգիտեր, թե ինչ կարելի է երբևէ սպասել այդ կնոջից։ Բավական էր, օրինակ, ասեր, թե ամուսնությունը, ըստ էության, նման է խոպանը հերկելուն, որպեսզի այն մյուս կինը անվերապահորեն ու չարությամբ առարկեր, թե ամուսնությունը պետք է նշանակի արդեն նեղվածքի մեջ գտնվող տան ընդարձակություն։ Եթե նա հակառակն ասեր, ապա կինը, անտարակույս, դրան էլ կառարկեր։ Յուրօրինակ խաղ էր դա, թե ով՝ ում հախից կգա, և այդ խաղը, առանց դադարի ու առանց հոգնեցնելու, շարունակվում էր երկու տարի և չորս ամիս։ Թեև, ճիշտ կլիներ ասել, որ նրանք ոչ թե կորցրին իրենց կրքերն ու գրգիռները, այլ, ի վերջո, ուղղակի սառեցրին, որովհետև չափից դուրս էին իդեալականացնում ամեն բան։
| + | |
− | | + | |
− | Եվ այդ ժամանակ էր, որ բոլորովին անսպասելի հասունացավ կնոջը մի նամակ թողնելու վճիռը, որտեղ հայտնում էր, թե միառժամանակ հեռանալու է մենակություն վայելելու համար, և առանց նշելու հասցեն։ Խորհրդավորությունը, որ նա ներարկել էր իր արձակուրդին, և որն այդպես անխափան կերպով էր ազդել աշխատակիցների վրա, չէր կարող նաև կնոջ վրա ազդեցություն չթողնել։ Բայց վերջին րոպեին, երբ արդեն հասցեն գրել ու նամականիշն էլ փակցրել էր, նա մտածեց, թե այս ամենը տղայական հիմարություն է, և նամակն այնպես էլ սեղանին մնաց։
| + | |
− | | + | |
− | Այս անմեղ կատակը գաղտնիք ունեցող ինքնաշարժ փականի դեր ստանձնեց, մի փական, որը կարող է բացել միայն անկիզելի պահարանի տերը։ Նամակն անպայման ընկել է մեկնումեկի աչքովը։ Եվ, անշուշտ, մտածել են, թե միտումնավոր թողած ապացույց է այն մասին, որ նա անհետացել է սեփական կամքով։ Նա նմանվել էր անխելք հանցագործին, որը մի բութ համառությամբ սրբում է իր թողած մատնահետքերը, թեև նրան տեսել են հանցանքի վայրում, և իր այդ համառությամբ միայն ապացուցում է իր հանցավոր միտումը։
| + | |
− | | + | |
− | Գերությունից դուրս գալու հնարավորությունը նվազել էր։ Եվ հիմա, թեև նա դեռ չէր կորցրել հույսը, այնուհանդերձ, այդ հույսը խեղդվում էր իր իսկ ներարկած թույնից։ Այժմ նա մի ուղի ուներ միայն. չսպասել մինչև իր դիմաց կբացվեն դռները, այլ անձամբ բացել ու պոկվել, ազատվել այստեղից, թեկուզև դա լինի ուժ գործադրելով։ Այլևս որևէ կասկածանք ու երկընտրանք չի կարող արդարացվել։
| + | |
− | | + | |
− | Մարմնի ամբողջ ծանրությունը տեղափոխելով ոտների մատներին այնպես, որ ցավելու չափ մխրճվեցին ավազի մեջ, նա վճռեց. կհամրեմ մինչև տասն ու դուրս կցատկեմ... Բայց համրեց մինչև տասներեքն ու չհամարձակվեց։ Վերջապես, չորս անգամ արտաշնչելուց հետո, նա դուրս ելավ թաքստոցից։
| + | |
− | | + | |
− | === 15 ===
| + | |
− | | + | |
− | Մտքին դրածն իրականացնելու համար նրա շարժումները չափազանց դանդաղ էին։ Ավազը կլանել էր ամբողջ ուժերը։ Մինչ այդ, կինը ետ շրջվեց և, բահի կոթին հենված, ապշահար նայեց նրան։
| + | |
− | | + | |
− | Եթե կինն իսկապես ուզենար դիմադրել, ապա արդյունքը բոլորովին ուրիշ կլիներ։ Բայց տղամարդու հույսը հարձակման անսպասելիության վրա էր և այդ հույսն արդարացավ։ Ճիշտ է, նա չափից դուրս նյարդայնորեն էր գործում, բայց կինն էլ այնպես էր ցնցված, ասես կաթվածահար էր եղել։ Կնոջ մտքովն իսկ չանցավ ձեռքի բահով ետ մղել անակնկալ հարձակումը։
| + | |
− | | + | |
− | — Չաղմկե՛ս... Չճչա՜ս... Բան չեմ անի... Սո՛ւս,— շշնջաց նա խուլ ձայնով, միևնույն ժամանակ սրբիչը խցկելով կնոջ բերանը։ Բայց կինը միտք էլ չուներ դիմադրել այդ կույր ու փնթի գործողություններին։
| + | |
− | | + | |
− | Զգալով կնոջ անտարբերությունը, տղամարդը, ի վերջո, հավաքեց իրեն։ Սրբիչի ծայրը դուրս քաշեց նրա բերանից, ամուր փաթաթեց կնոջ գլուխն ու ծոծրակին քարկապ արեց։ Հետո վաղօրոք նախապատրաստած զանկապանով ամուր կապեց կնոջ մեջքին ոլորած ձեռքերը։
| + | |
− | | + | |
− | — Իսկ հիմա՝ տուն գնա... Շո՛ւտ...
| + | |
− | | + | |
− | Բոլորովին շշմած, կինը հնազանդորեն ենթարկվում էր ոչ միայն նրա գործողություններին, այլև խոսքին։ Ի՜նչ թշնամանքի մասին կարող էր նույնիսկ ակնարկ լինել, երբ նա դիմադրության նշույլ իսկ չցուցաբերեց։ Հավանաբար ընկել էր մի այնպիսի վիճակի մեջ, որը նման էր հիպնոսի։ Տղամարդը չէր մտածում այն մասին, թե ինչ է անում և չգիտեր, թե արդյոք անո՞ւմ է այն, ինչ հարկավոր է, բայց կոպիտ բռնությունը, հավանաբար, կնոջը զրկել էր դիմադրելու ընդունակությունից։ Տղամարդը նրան ստիպեց ելնել հողե հատակից։ Եվ մյուս զանկապանով կոճերի մոտից կապեց նաև կնոջ ոտքերը։ Այս ամենը նա անում էր կատարյալ խավարի մեջ։
| + | |
− | | + | |
− | — Հիմա հանգիստ նստիր տեղդ... Հասկացա՞ր... Եթե քեզ խելոք պահես՝ ոչինչ չեմ անի... Հանկարծ մտքովդ չանցնի կատակել... Ես անտեղի կատակներ չեմ սիրում...
| + | |
− | | + | |
− | Հայացքը պահած դեպի այն կողմը, որտեղից լսվում էր կնոջ շնչառության ձայնը, նա ետ֊ետ քաշվեց դեպի դուռը, հետո արագ դուրս պոկվեց, վերցրեց լամպարն ու բահը, և տեղնուտեղը վերադարձավ։ Կինը շրջվել էր կողքի։ Նա շնչում էր ծանր ու ընդհատ֊ընդհատ, և շնչառության հետ էլ համաչափ բարձրացնում ու հակում էր գլուխը։ Ներշնչելիս ծնոտը պարզում էր առաջ, հավանաբար, փսիաթի ավազը ներս չքաշելու համար։ Իսկ արտաշնչելիս, ընդհակառակը, ծնոտը ներս էր քաշում, որպեսզի քթանցքներից օդը, մեծ ուժով արտամղվելով, սրբեր տաներ դեմքի ավազը։
| + | |
− | | + | |
− | — Ոչի՜նչ, մի քիչ էլ կդիմանաս... Սպասիր, մինչև որ ձերոնք գան... Այն ամենից հետո, ինչ դուք եք բերել իմ գլխին, լավ կլինի, որ ծպտուն չհանես։ Ւ դեպ, ես պատրաստ եմ վճարելու այն օրերի համար, որ անցկացրել եմ այստեղ։ Ինչ որ ծախսել ես վրաս՝ ինքդ կհաշվես... Չե՞ս առարկում... Առարկո՞ւմ ես... Ճիշտն ասած, ես վճարելու որևէ առիթ չունեմ, բայց սիրում եմ, երբ ամեն բան պարզ ու ազնիվ է լինում։ Ուստի, կվերցնես, թե չէ, միևնույն է, փողը վճարելու եմ...
| + | |
− | | + | |
− | Վիզը ձեռքի ափով բռնած, ասես շնչառությունը կանոնավորելու համար, տղամարդը լարված ու անհանգստացած ականջ դրեց ինչ֊որ աղմուկի, որ դրսից էր հասնում նրան։ Հա՛, լավ կլինի, եթե մարի լամպարը... Նա ապակին բարձրացրեց և այն է, ուզում էր փչել... Բայց, չէ՛... Մի անգամ էլ ստուգեմ կնոջ վիճակը... Ոտքերը բավական ամուր են կապված, գուլպայի տակ նույնիսկ մատդ չես կարողանա խոթել... Ձեռքերը նույնպես ապահով են... Դաստակները կարմրել են... Իսկ մինչև միսը կոտրատված եղունգներն ստացել են գորշ, թանձրացած մելանի գույն։
| + | |
− | | + | |
− | Բերանի խցոցը նույնպես շատ լավ է նստած։ Կնոջ, առանց այն էլ անգույն, շրթունքներն այնպես էին ձգվել, արյան նշույլ իսկ չէր մնացել... Դարձել էին ուղղակի թափանցիկ։ Բերանի եզրից հոսող թուքը խսիրի վրա, ճիշտ այտի մոտ մի սև բիծ էր առաջացրել։ Լամպարի թրթռացող լույսի տակ, կնոջ պառկած տեղից, թվում էր, անձայն աղաղակ էր լսվում։
| + | |
− | | + | |
− | — Ի՞նչ անեմ... Այս պատմությունը ինքդ ես սարքել...— Տղամարդու այս խոսքերում ջղայնություն էր զգացվում։— Դու ինձ էիր ուզում խաբել, ես էլ՝ քեզ... Եվ հիմա իրար պարտք չենք... Համենայն դեպս, ես մարդ եմ, և ինձ չի կարելի շան պես շղթայակապ անել... Ով էլ լինի՝ կհաստատի, որ ես դիմել եմ ազնիվ, օրինական ինքնապաշտպանության։
| + | |
− | | + | |
− | Կինն անսպասելի շրջեց գլուխը, ջանալով կիսափակ աչքի ծայրով որսալ նրա հայացքը։
| + | |
− | | + | |
− | — Ի՞նչ է, ուզում ես բա՞ն ասել...
| + | |
− | | + | |
− | Կինը անբնական մի շարժումով օրորեց գլուխը։ Այդ շարժումը կարծես թե հաստատական էր, բայց կարելի էր նաև ժխտողական կարծել։ Տղամարդը լամպարը մոտեցրեց նրա դեմքին, փորձելով ինչ֊որ բան կարդալ աչքերի մեջ։ Եվ սկզբում նույնիսկ չհավատաց։ Կնոջ հայացքում ոչ չարություն կար, ոչ էլ ատելություն, այլ միայն անսահման մի թախիծ և, թվում էր, ինչ֊որ աղերսանք։
| + | |
− | | + | |
− | Չի՛ կարող պատահել... Երևի, թվում է... «Աչքերի արտահայտություն» ասվածը սոսկ գեղեցիկ մի դարձվածք է... Մի՞թե մարդու աչքերը կարող են որևէ արտահայտություն ունենալ, եթե ակնախնձորը մկաններ չունի։ Այնուհանդերձ, տղամարդը երկընտրանքի մեջ ընկավ... Այն է, ուզում էր ձեռքը երկարել կնոջ բերանը փակած սրբիչի կապը թուլացնելու...
| + | |
− | | + | |
− | Բայց անմիջապես ետ քաշեց ձեռքը։ Շտապով մարեց լամպարը։ Մոտենում էին ավազով լի զամբյուղները դուրս քաշողների ձայները։ Մարած լամպարը դյուրությամբ գտնելու համար այն դրեց փոքր֊ինչ բարձր հատակի եզրին։ Հետո լվացարանի տակից հանելով ջրով լի կաթսայիկը, մոտեցրեց շրթունքներին և սկսեց ագահորեն խմել։ Հետո, վերցնելով բահը, թաքնվեց դռան ետևում։ Ամբողջ մարմինը խոնավացել էր... Հիմա՛... Եվս մի հինգ֊տասը րոպեի համբերություն... Նա վճռական մի շարժումով իրեն մոտեցրեց միջատների հավաքածուով լիքը արկղիկը։
| + | |
− | | + | |
− | === 16 ===
| + | |
− | | + | |
− | — Հե՜յ,— լսվեց մի խռպոտ ձայն։
| + | |
− | | + | |
− | — Ի՞նչ բանի եք,— որպես արձագանք լսվեց մեկ ուրիշ ձայն, որը դեռ պահպանել էր երիտասարդական ելևէջներ։
| + | |
− | | + | |
− | Փոսը թաղված էր թանձր խավարի մեջ, և այդ խավարը, թվում էր, կարելի է շոշափելով զգալ, իսկ վերևում, հավանաբար, ծագել էր լուսինը, որովհետև ավազի ու երկնքի սահմանագծում աղոտ մի բծի նման սևին էր տալիս մարդկանց խումբը։
| + | |
− | | + | |
− | Բահը աջ ձեռքում բռնած տղամարդը սկսեց սողալ փոսի հատակով։
| + | |
− | | + | |
− | Վերևից լսվեցին անպարկեշտ երանգ ունեցող զուսպ ծիծաղի ձայներ։ Կեռիկով պարանը սահեց վար՝ մետաղե տակառիկները բարձրացնելու համար։
| + | |
− | | + | |
− | — Մորաքո՜ւյր, շո՛ւտ արա...
| + | |
− | | + | |
− | Նույն րոպեին էլ տղամարդը թափ առնելով, նետվեց դեպի պարանը, իր ետևից ավազի մի ամպ բարձրացնելով։
| + | |
− | | + | |
− | — Հե՜յ, քաշի՛ր,— բղվեց նա, երկու ձեռքով այնպես ամուր կառչելով պարանից, որ եթե այդ հյուսվածքի փոխարեն քար էլ լիներ, միևնույն է, մատները կմխրճվեին մեջը։— Քաշի՛ր։ Քաշի՛ր... Մինչև չբարձրացնեք՝ չեմ թողնի... Կինը տանն է։ Կապկպած ընկած է գետնին։ Եթե ուզում եք օգնել նրան՝ շուտ դուրս քաշեք ինձ... Իսկ եթե չքաշեք, ոչ ոքի թույլ չեմ տա նրան մոտենալ... Ով փորձի քիթն այստեղ խոթել՝ բահով գլուխը կբացեմ... Թե դատ լինի՝ ե՛ս կշահեմ այդ դատը... Չկարծեք, թե կխնայեմ ձեզ... Ի՞նչ եք շվարել... Եթե այս վայրկյանին վեր քաշեք՝ դատի չեմ տա։ Ոչինչ չեմ պատմի... Անօրինական արգելափակումը շատ լուրջ հանցագործություն է։ Ի՞նչ եք սառել... Քաշե՛ք... Քաշե՛ք, ասում եմ...
| + | |
− | | + | |
− | Վերից սորացող ավազը թափվում էր դեմքին։ Շապիկի տակով, վզից դեպի ցած, ինչ֊որ տհաճ, կպչուն բան էր սողում։ Տաք շնչառությունը այրում էր շրթունքները։
| + | |
− | | + | |
− | Վերևում, հավանաբար, խորհրդակցում են։ Մեկ էլ հանկարծ ուժեղ թափ տվեցին, և պարանը սողաց դեպի վեր։ Նրա ճոճվող մարմնի ծանրությունը, որը ենթադրածից շատ ավելին էր, ձեռքերից պոկում էր պարանը։ Տղամարդը կրկնապատկած ուժով կառչեց պարանից։ Ասես զսպած ծիծաղից՝ սկսվող ջղակծկումը սեղմեց նրա որովայնը, և բերանից հովհարի պես դուրս ժայթքեցին ցայտերը... Մի շաբաթ տևող սոսկալի երազը ցիրուցան եղած՝ անէացավ... Լավ է... Շատ լավ է... Հիմա արդեն նա փրկված է...
| + | |
− | | + | |
− | Հանկարծ նա անկշռելիություն զգաց և սկսեց լողալ տարածության մեջ... Ծովային հիվանդության նման մի զգացողություն տարածվեց նրա մարմնով մեկ։ Պարանը, որ մինչ այդ քիչ էր մնում պլոկեր նրա ձեռքերի կաշին, հիմա անվնաս ընկած էր գոգին։
| + | |
− | | + | |
− | Սրիկաները բաց էին թողել պարանի ծայրը... Գլխիվայր շրջվելով, նա ընկել էր շատ անհարմար դիրքով։ Միջատների արկղը նրա ծանրության տակ մի տհաճ ճայթյուն արձակեց։ Հետո, այտին քսվելով, ինչ֊որ բան սահեց։ Հավանաբար, պարանի ծայրի կեռիկն էր... Ի՞նչ են անում այդ տականքները... Լավ է, գոնե կեռիկը չդիպավ իրեն։ Շոշափեց կողը, որ, ընկնելիս, կպել էր արկղին։ Առանձնապես ոչ մի տեղը չի ցավում։ Ցատկեց տեղից ու սկսեց պարանը որոնել։ Բայց արդեն վեր էին քաշել։
| + | |
− | | + | |
− | — Ապուշնե՜ր։
| + | |
− | | + | |
− | Տղամարդը գոռաց, և ձայնը օտար թվաց նրան։
| + | |
− | | + | |
− | — Ապուշնե՜ր... Վերջում դուք եք զղջալու... Դո՛ւք...
| + | |
− | | + | |
− | Ոչ մի արձագանք։ Միայն մեղմ մի շշուկ է ծխի պես սահում, և բառերն էլ անհասկանալի են։ Ու անհնարին է տարբերել. այդ շշուկի մեջ թշնամա՞նք կա, թե ծաղր։ Հանդուրժելն անհնարին է։
| + | |
− | | + | |
− | Չարացածությունն ու նվաստացումը պողպատե օղակների պես կաշկանդել էին նրա մարմինը։ Բռունցքները սեղմած, այնպես, որ եղունգները մխրճվել էին ափերի մեջ, նա շարունակում էր բղավել։
| + | |
− | | + | |
− | — Չե՞ք հասկանում... Դուք երևի մարդավարի խոսք չեք հասկանում։ Բայց այնպիսի մի բան եմ արել, որ նույնիսկ դուք պետք է հասկանաք։ Ասացի, որ կնոջը կապել եմ... Ասացի, չէ՞... Մինչև ինձ վեր չքաշեք կամ սանդուղք չիջեցնեք, նրան կապած էլ թողնելու եմ... Իսկ ո՞վ է ավազը փորելու... Ոչ ոք... Դուրներդ գալի՞ս է... Լա՜վ մտածեք... Եթե ավազը տակովն անի տունը, ձեզ համար վատ կլինի չէ՞... Ավազը կլցնի փոսն ու հետո կշարժվի գյուղի վրա... Այդ դեպքում ի՞նչ եք անելու... Ինչո՞ւ չեք պատասխանում...
| + | |
− | | + | |
− | Պատասխանելու փոխարեն նրանք հեռացան, իրենց ետևից թողնելով զամբյուղների շրշոցը, որ լսելի էր ավազի վրայով քարշ տալու պատճառով։
| + | |
− | | + | |
− | — Ո՞ւր եք գնում... Առանց մի բան ասելու ինչո՞ւ եք գնում...
| + | |
− | | + | |
− | Թշվառ մի աղաղակ էր դա, որը նրանից բացի ոչ ոք չլսեց։ Ամբողջ մարմնով դողալով, տղամարդը կռացավ ու սկսեց շոշափելով հավաքել միջատների հավաքածուի համար նախատեսված ու այժմ արդեն ջախջախված արկղի պարունակությունը։ Սպիրտով լի շիշը երևի ճաքել էր, որովհետև, երբ ձեռքն առավ, մատների արանքում հաճելի մի խոնավություն զգաց։ Նա անձայն լաց եղավ։ Բայց առանձնապես վշտացած չէր։ Ի դեպ, նրան թվում էր, թե մեկ ուրիշն է լաց լինում։
| + | |
− | | + | |
− | Ավազը նրա ետևից սողում էր խորամանկ գազանի նման։ Խավարի մեջ ոտքերը հազիվ քարշ տալով, նա դժվարությամբ գտավ տան դուռը։ Փշրված կափարիչով արկղը նա անաղմուկ դրեց օջախի կողքին։ Քամու ոռնոցը ճեղքում էր օդը։ Օջախի մոտ դրած դատարկ տուփից հանեց պոլիէթիլենով փաթաթած լուցկին ու վառեց լամպարը։
| + | |
− | | + | |
− | Կինը պառկած էր նույն դիրքով։ Միայն թե փոքր֊ինչ հակվել էր հատակին։ Գլուխը թեթևակի շրջել էր դռան կողմը, երևի, ջանալով պարզել, թե ինչ է կատարվում դրսում։ Լամպի լույսի տակ նա աչքերը կկոցեց և ապա անմիջապես ամուր գոցեց։ Ինչպե՞ս է արդյոք ընկալել այն դաժանությունն ու կոպտությունը, որոնց քիչ առաջ էր ենթարկվել նա... Ուզում է լա՞ց լինել՝ թող լաց լինի։ Ուզում է ծիծաղե՞լ՝ թող ծիծաղի... Դեռ ամեն բան չէ, որ կորած է։ Ի՛մ, և ոչ թե մեկ ուրիշի ձեռքին է դանդաղ գործողության ականի խանձողը։
| + | |
− | | + | |
− | Տղամարդը ծնկի իջավ կնոջ թիկունքում։ Մի փոքր երկմտանքից հետո քանդեց նրա բերանը փակող սրբիչի կապը։ Ոչ թե այն պատճառով, որ հանկարծ խղճի խայթ է զգացել։ Եվ ոչ էլ, անշուշտ, խղճահարությունից կամ կարեկցանքից։
| + | |
− | | + | |
− | Նա ուժասպառվել էր։ Եվ այլևս անկարող էր դիմանալ այս անսահման լարումին։ Խցոցը, ըստ էության, որևէ իմաստ չուներ։ Եթե քիչ առաջ կինը օգնություն կանչեր, ապա, երևի, նրա հուսահատ ճիչը կշփոթեցներ թշնամիներին և կստիպեր, որ շուտափույթ լուծեին այս խնդիրը։
| + | |
− | | + | |
− | Ծնոտն առաջ ձգած, կինը ծանր շնչում էր։ Ավազի մեջ ներծծված նրա թքից սրբիչը դարձել էր սատկած մկան պես գորշ ու ծանր։ Կապույտ հետքերը, որ մնացել էին սրբիչից, թվում էր, երբեք չեն վերանալու։ Արևի տակ ապխտած ձկան պես փայտացած այտերը կակղեցնելու նպատակով կինը անդադար շարժում էր վարի ծնոտը։
| + | |
− | | + | |
− | — Ժամանակն է...— Նա երկու մատով բռնեց սրբիչն ու նետեց հողե հատակին։— Հերի՛ք, ինչքան խորհրդակցեցին։ Հիմա պարանե սանդուղքը կբերեն երևի... Եթե չբերեն... Եթե որևէ բան չձեռնարկեն, ավելի վատ՝ իրենց համար... Հաստատ բան եմ ասում... Թե գլուխները չէր ցավում՝ ի՞նչ կարիք կար գայթակղելով, ինձ այս ծուղակը գցել...
| + | |
− | | + | |
− | Կինը կուլ տվեց թուքն ու լիզեց շրթունքները։
| + | |
− | | + | |
− | — Բայց...— Կնոջ լեզուն չէր պտտում, և նա խոսում էր խուլ ձայնով, ասես բերանում հավկիթ լիներ։— Աստղերը ծագե՞լ են։
| + | |
− | | + | |
− | — Աստղե՞րը... Ի՞նչ գործ ունեն աստղերը։
| + | |
− | | + | |
− | — Գուցե չե՞ն ծագել։
| + | |
− | | + | |
− | — Ասենք, թե չեն ծագել... Հետո՞ ինչ...
| + | |
− | | + | |
− | Ուժասպառ կինը դարձյալ լռեց։
| + | |
− | | + | |
− | — Ի՞նչ էիք ուզում ասել... Ինչո՞ւ խոսքը կիսատ թողիք... Ուզում եք հորոսկո՞պ կազմել... Կամ, թերևս, դա տեղի նախապաշարումներից մե՞կն է... Գուցե կասեիք, թե անաստղ գիշերներին չի՞ կարելի պարանե սանդուղք իջեցնել փոսը... Հը՞... Թե՞ ուրիշ բան կա... Օ՜հ, երբ դիմացինս լռում է, ես ոչինչ չեմ հասկանում... Եթե ուզում եք սպասել մինչև աստղերը ծագեն և հետո խոսեք՝ ձեր գործն է... Իսկ եթե հանկարծ թայֆո՞ւն սկսվի... Այդ դեպքում աստղերի մասին անհանգստանալու հարկ չի լինի։
| + | |
− | | + | |
− | — Աստղերը...— Կինն ասես կիսատ պարկուճից էր կաթիլ֊կաթիլ դուրս մղում բառերը։— Եթե մինչև հիմա աստղերը չեն ծագել, ապա առանձնապես ուժեղ քամի չի լինի...
| + | |
− | | + | |
− | — Ինչո՞ւ։
| + | |
− | | + | |
− | — Մառախուղի պատճառով է, որ աստղերը չեն երևում։
| + | |
− | | + | |
− | — Բա՜ն ասաց... Մի՞թե հիմա քամին առաջվա պես չի փչում։
| + | |
− | | + | |
− | — Չէ՛... առաջ շատ ավելի ուժեղ էր։ Լսո՞ւմ եք, մեղմանում է...
| + | |
− | | + | |
− | Գուցե ճիշտ բան է ասում կինը։ Աստղերը կարծես մառախուղի միջով են երևում, որովհետև օդում եղած գոլորշիները ցրելու համար քամին բավարար ուժ չունի։ Ուրեմն, գյուղում էլ առանձնապես չեն շտապի որևէ վճիռ կայացնել... Եվ այն, ինչն սկզբում նրան անհեթեթություն թվաց, թվաց հիմարություն, պարզվեց, որ անսպասելիորեն խելամիտ պատասխան է։
| + | |
− | | + | |
− | — Իսկապես... Բայց ես միանգամայն հանգիստ եմ... Եթե նրանք այսպես են վարվում, ապա ես էլ կհամբերեմ։ Որտեղ մի շաբաթը, այնտեղ էլ թող լինի տասը կամ տասնհինգ օր... Տարբերությունը մեծ չէ։
| + | |
− | | + | |
− | Կինն ամուր սեղմեց ոտների մատները, որոնք նմանվեցին տզրուկի ծծակների։ Տղամարդը ծիծաղեց։ Եվ ծիծաղելիս էլ զգաց, որ փսխել է ուզում։
| + | |
− | | + | |
− | Հետո՞... Ի՞նչ ես քեզ տանջում... Մի՞թե չես շոշափել թշնամիներիդ թույլ տեղը... Հապա ինչո՞ւ չես հանդարտվում, ինչո՞ւ անվրդով չես դիտում անցուդարձը... Երբ դու, վերջապես, բարեհաջող տուն վերադառնաս, անշուշտ, արժե, նկարագրել բոլոր այս ապրումները։
| + | |
− | | + | |
− | ... Օ՜հ։ Մենք ցնցված ենք։ Վերջապես, վճռեցինք ինչ֊որ բան գրել։ Հիրավի, դուք ծանր ապրումներ եք ունեցել։ Բայց մենք սովորում ենք փորձի հիման վրա... Նույնիսկ անձրևաորդը չի ձգվի, եթե չգրգռես նրա մաշկը... Շնորհակալ եմ։ Ես ճիշտ որ մտորելու շատ առիթներ եմ ունեցել... Նույնիսկ արդեն վերնագիր էլ եմ գտել... Օ՜հ։ Իսկ այդ ի՞նչ վերնագիր է... «Ավազաթմբերի դիվային ոգին» կամ «Մրջնային դժոխքի սարսափը»... Այո՛, հետաքրքրություն ստեղծող վերնագրեր են։ Բայց արդյո՞ք որոշ անլրջության տպավորություն չի թողնում... Մի՞թե... Որքան էլ սոսկալի լինեն փորձությունները, իմաստ չունի դեպքերի սոսկ արտաքին կողմը նկարագրելը։ Բացի այդ, ողբերգության հերոսները այնտեղ ապրող մարդիկ են, և եթե ձեր գրածի մեջ գոնե խնդիրը լուծելու ուղիները հուշված չլինեն, ուրեմն, իզո՜ւր են ձեր այդ ծանր փորձությունները... Խոզությո՛ւն է... Ի՞նչ...
| + | |
− | | + | |
− | Այո՛, թվում է, ինչ֊որ մի տեղ կեղտաջրի առվակն են մաքրում։ Կամ, թերևս, քիմիական մի առանձնահատուկ փոխազդեցություն է տեղի ունենում միջանցքում ցողած ախտահանող նյութերի և ձեր բերանից փչող սխտորի հոտի միջև... Ի՞նչ... Ոչինչ, ոչինչ, կաղաչեմ, մի՛ վրդովվեք... Որքան էլ գրելիս լինեմ, տեսնում եմ, որ ինձնից գրող չի լինի... Սա նույնպես բոլորովին ավելորդ համեստություն է, որը չի սազում ձեզ։ Իմ կարծիքով կարիք չկա գրողներին այնպես նայել, ասես նրանք ինչ֊որ արտակարգ մարդիկ են։ Եթե գրում ես, ուրեմն՝ գրող ես... Մի տարածված կարծիք կա, թե՝ ով֊ով, բայց այդ ուսուցիչները գրել սիրում են, միայն թե ազատություն տուր նրանց... Պատճառը, երևի, այն է, որ մասնագիտորեն նրանք համեմատաբար մոտ են գրողներին... Խոսքը նույն այդ ստեղծագործական ոգով կրթելու մասի՞ն է։ Եվ չնայած այն հանգամանքին, որ ինքներդ կավճի տո՞ւփ նույնիսկ չեք կարող սարքել... Կավճի տո՞ւփ... Խոնարհաբար շնորհակալ եմ։ Մի՞թե լոկ այն, որ քո աչքերը բացում են ինքդ քեզ տեսնելու համար, արդեն իսկ հրաշալի մի ստեղծագործություն չէ... Եվ դրա շնորհիվ ինձ ստիպում են նոր ցավեր պատճառող նորանոր տպավորություններ ունենալ... Բայց նաև՝ հո՛ւյս... Չկրելով, անշուշտ, որևէ պատասխանատվություն, թե արդարանալո՞ւ է արդյոք այդ հույսը... Եթե ի սկզբանե ոչ ոք չհավատա սեփական ուժերին... Հերիք, ինչքան գայթակղեցիր ինքդ քեզ... Ուսուցչին աններելի է նման արատը... Արա՞տ... Խոսքս գրող լինելու մասին է։ Գրող դառնալու ցանկությունը ամենասովորական մի եսասիրություն է. ձգտում ես տիկնիկավար դառնալ, որպեսզի դրանով իսկ ինքդ քեզ զատես մյուս խամաճիկներից։ Նույնը, հանուն ինչի կանայք շպարվում են... Չափազանց խիստ չի՞ ասված արդյոք։ Բայց եթե դուք «գրող» բառը օգտագործում եք այդ իմաստով, ապա, թերևս, հիրավի, անհրաժեշտ է ինչ֊որ չափով տարբերության դնել գրող լինելու և պարզապես գրելու միջև։
| + | |
− | | + | |
− | ... Թերևս։ Եվ հատկապես դրա համար էլ ուզում եմ գրող դառնալ։ Եթե չկարողանամ, ապա չարժե գրել։
| + | |
− | | + | |
− | ... Ի դեպ, ինչպիսի՞ն է լինում այն երեխայի վիճակը, որին խոստացվածը չեն տվել։
| + | |
− | | + | |
− | === 17 ===
| + | |
− | | + | |
− | Դրսից լսվեց թևերը թափահարելու պես մի ձայն։ Լամպարը վերցնելով, տղամարդը դուրս նետվեց։ Փոսի հատակին կոպիտ գործվածքով փաթաթած մի փաթեթ էր ընկած։ Առանց ձեռք տալու փաթեթին, նա բղավեց։ Պատասխան չեղավ։ Նա քանդեց փաթեթի թոկը։ Գործվածքի մեջ անհայտ պարունակությամբ մի կապոց կար, մի իսկական պայթուցիկ, որին մոտեցված էր հետաքրքրություն կոչվող խանձողը։ Կամքին հակառակ, նրա հոգու խորքում մի հույս ծնվեց, թե, երևի, փոսից դուրս գալու հարմարանք են իրեն ուղարկել... Գյուղի բնակիչները փոսն են նետել անհրաժեշտ ամեն բան, և իրենք շուտափույթ հեռացել են։
| + | |
− | | + | |
− | Բայց եղածը սոսկ լրագրի թղթով փաթաթած կապոցն էր և փայտե խցանով լիտրանոց մի շիշ։ Կապոցում «Սինսեյ» սիգարեթների երեք տուփ կար՝ յուրաքանչյուրի մեջ քսանական հատ։ Եվ ուրիշ ոչինչ, թեև չէր ուզում հավատալ։ Նա դարձյալ բռնեց գործվածքի եզրն ու թափահարեց... Տոպրակից միայն ավազ թափվեց... Գոնե մի երկտող պետք է լինի, այնուհանդերձ, հույսը չէր կտրում նա։ Բայց ոչ մի երկտող էլ չկար։ Իսկ շշի միշինը գարշելի օղի էր, որից բրնձե թթված բլիթի հոտ էր գալիս։
| + | |
− | | + | |
− | Ինչի՞ համար են այս ամենը... Գուցե գործարքի առաջա՞րկ է... Ժամանակին նա լսել էր, որ հնդկացիները ծխամորճ են փոխանակում ի նշան բարեկամության։ Օղին էլ ամենուրեք տոնակատարության խորհուրդ ունի։ Ուրեմն, կարելի է լիակատար հիմք ունենալով ենթադրել, որ նրանք այս կերպ են արտահայտում համաձայնության գալու իրենց ցանկությունը։
| + | |
− | | + | |
− | Գյուղերի բնակիչները սովորաբար քաշվում են իրենց զգացմունքները բառերով արտահայտել։ Այս իմաստով նրանք չափազանց պարզամիտ են։
| + | |
− | | + | |
− | Բայց առայժմ մի կողմ դնենք համաձայնության գալու հարցը, և նախ անցնենք սիգարեթներին։ Ինչպե՞ս է մի շաբաթ շարունակ դիմացել առանց ծխելու։ Սովորական շարժումով տուփը բանալիս, նա զգաց թղթի հաճելի ողորկությունը։ Տակից հարվածելով, մի սիգարեթ հանեց։ Մատները, որոնց, արանքում նա բռնել էր սիգարեթը, թեթևակի դողում էին։ Լամպարից կպցնելով, նա անշտապ ու խորը ներս քաշեց ծուխը, և չորացած տերևների բույրը պարուրեց ամբողջ մարմինը։ Շրթունքները թմրել էին, աչքերի դիմաց թավշե մի ծանր վարագույր էր կախվել։ Ասես ուժեղ մի հարվածից նրա գլուխը պտտվեց, և նա սկսեց դողալ։
| + | |
− | | + | |
− | Շիշը կրծքին ամուր սեղմած և դժվարությամբ պահպանելով հավասարակշռությունը, նա դանդաղ տուն գնաց։ Ոտքերը չէին հնազանդում։ Ասես օղակի մեջ առած՝ գլուխը շարունակում էր պտտվել։ Նա ուզեց նայել կնոջ կողմը, բայց ոչ մի կերպ չկարողացավ շրջել գլուխը։ Կնոջ դեմքը, որ նա տեսավ աչքի ծայրով, զարմանալի փոքր թվաց։
| + | |
− | | + | |
− | — Նվերներ են...— Նա շիշը բարձրացնելով, թափահարեք օդում։— Շատ լավ բան են մտածել, չէ՞... Շնորհակալ եմ նրանցից, որովհետև հիմա մենք կարող ենք վաղօրոք տոնել ամեն ինչ... Առանց խոսքի էլ հասկանալի է... Ես հենց սկզբից էլ ամեն բան հասկացել էի։ Ինչ եղել է՝ եղել է... Հը... Գուցե կընկերանա՞ք ինձ... Գոնե մի բաժակ, հը՞...
| + | |
− | | + | |
− | Պատասխանի փոխարեն կինն ամուր փակեց աչքերը։ Գուցե բարկանո՞ւմ է, որ կապերը չի քանդել։ Հիմա՛ր կին։ Եթե գոնե մի հարցի պատասխաներ ինչպես հարկն է, ապա նա տեղնուտեղը կարձակեր կապերը։ Բայց գուցե կնոջ համար պարզապես վիրավորակա՞ն է։ Քանի որ չի կարողանում պահել այսքան դժվարությամբ ծուղակը գցած տղամարդուն և ուրիշ ճար չունենալով, ստիպված է արձակել նրան։ Ինչ֊ինչ հիմքեր թերևս կան... Կինը հազիվ երեսուն տարեկան լինի, որբևայրի է։ Տղամարդը նորից զգաց, թե ինչպես է սաստկանում առանց որևէ պատճառի ծիծաղելու ցանկությունը։ Ի՜նչ էլ տարօրինակ ոտներ ունի։
| + | |
− | | + | |
− | — Ծխել ուզո՞ւմ եք։ Կրակը մոտ բերեմ։
| + | |
− | | + | |
− | — Չէ... Չեմ ուզում։ Առանց այն էլ կոկորդս չորանում է,— պատասխանեց նա, գլուխն օրորելով։
| + | |
− | | + | |
− | — Գուցե ծարա՞վ եք,— հարցրեք տղամարդը։
| + | |
− | | + | |
− | — Ոչինչ... Ոչինչ...
| + | |
− | | + | |
− | — Մի քաշվեք։ Ձեզ այդպես կապոտեցի ոչ թե այն պատճառով, որ մի առանձին չարություն ունեմ ձեր նկատմամբ... Դուք պետք է հասկանաք, որ այդ ամենը անհրաժեշտ էին ռազմավարական տեսանկյունից։ Եվ, ահավասիկ, կարծես թե զիջումներ են անում...
| + | |
− | | + | |
− | — Բոլոր այն փոսերում, որտեղ տղամարդիկ կան, շաբաթվա ընթացքում նրան մեկ անգամ օղի ու ծխախոտ են նետում։
| + | |
− | | + | |
− | — Ասում ես... Շաբաթը մեկ անգա՞մ...— Խոշոր ճանճը, որին թվում է, թե թռչում է, իրականում, սակայն, գլխով շարունակ խփում է ապակուն... Գիտական անունը Muscina stabulans է։ Գրեթե ոչինչ չզանազանող աչքեր ունի, որոնք առարկաները տեսնում են տրոհված վիճակում... Նույնիսկ շփոթմունքը թաքցնելու ջանք չգործադրելով, նա անհանգիստ հարցրեց.— Բայց ինչո՞ւ են այսքան նեղություն կրում մեզ համար։ Մի՞թե ավելի հարմար չէ, որ մարդիկ իրենց ուզածն առնելու հնարավորության ունենան։
| + | |
− | | + | |
− | — Աշխատանքը ծանր է ու անսպառ... Ուրիշ բանի ժամանակ չի մնում։ Գյուղին էլ է շահավետ, որովհետև ծախսերի մի մասը Լիգան<ref>Նկատի ունի Աղքատ համայքների օգնության համաճապոնական լիգան։
| + | |
− | </ref> է իր վրա վերցնում։
| + | |
− | | + | |
− | Եթե այդպես է, ուրեմն, այս ամենը նշանակում է ոչ թե համաձայնություն, այլ ընդհակառակը՝ հանձնվելու առաջարկություն... Չէ, գուցե՝ ավելի վատ։ Գուցե ինքն արդեն դարձել է այն փոքրիկ անվակներից մեկը, որը շարժման մեջ է դնում առօրյա կյանքը և որպես այդպիսին գրանցված է բոլոր ցուցակներում։
| + | |
− | | + | |
− | — Հա... Որպեսզի վստահ լինեմ՝ ուզում եմ մի բան հարցնել։ Ես այստեղ առաջի՞նն եմ այսպիսի պատմության մեջ ընկածը։
| + | |
− | | + | |
− | — Չէ, ի՞նչ առաջին... Բայց միևնույն է, բանող ձեռքերը չեն հերիքում։ Թե տնտեսություն ունեցողները և թե չքավորները, բոլորը, ովքեր կարող են բանել, մեկը մյուսի հետևից փախչում են... Աղքատ գյուղ է։ Միայն ավազն է շատ։
| + | |
− | | + | |
− | — Ո՞նց թե...— Նույնիսկ նրա ձայնը պաշտպանական երանգ ստացավ՝ ավազի գույնին համապատասխան։— Բացի ինձնից որիշ մեկի՞ն էլ եք բռնել։
| + | |
− | | + | |
− | — Այո՛, անցյալ տարի աշնան սկզբներին... Բացիկավաճառ էր։
| + | |
− | | + | |
− | — Բացիկավաճա՞ռ։
| + | |
− | | + | |
− | — Հա... Զբոսաշրջիկների համար բացիկներ տպող մի ընկերության գործակալ էր, որ հյուր էր եկել տեղի Միության ղեկավարին... Հրաշալի բնանկար է, ասում էր, մնում է միայն քաղաքի բնակիչներին հրապուրելու համար գովազդ անել։
| + | |
− | | + | |
− | — Հենց նրան էլ բռնեցի՞ն։
| + | |
− | | + | |
− | — Ճիշտ մեր շարքի տներից մեկում բանող ձեռք էր հարկավոր։
| + | |
− | | + | |
− | — Հետո՞։
| + | |
− | | + | |
− | — Կարծեմ, շատ կարճ ժամանակ անց մեռավ... Չէ... Բանն այն է, որ նա հենց սկզբից էլ թուլակազմ էր։ Հակառակի պես էլ սկսվեց թայֆունների շրջանը... Խեղճի գործը շատ էր ախր...
| + | |
− | | + | |
− | — Իսկ ինչո՞ւ անմիջապես չփախավ։
| + | |
− | | + | |
− | Կինը չպատասխանեց։ Ամեն բան այնքան պարզ էր, որ պատասխանի կարիք չկար։ Չփախավ, որովհետև փախչելու ճար չկար... Ուրիշ էլ ի՞նչ պատճառ կարող է լինել։
| + | |
− | | + | |
− | — Իսկ նրանից բացի՞...
| + | |
− | | + | |
− | — Հա... Տարեսկզբին այս կողմերում մի ուսանող երևաց։ Կարծեմ գիրք էր ծախում։
| + | |
− | | + | |
− | — Փերեզա՞կ էր։
| + | |
− | | + | |
− | — Բարալիկ գրքեր էին, հատը՝ տասը իեն... Ինչ֊որ մեկի դեմ գրված գրքեր էին։
| + | |
− | | + | |
− | — Այդ ուսանողը հայրենադարձության շարժման մասնակից է եղել... Նրա՞ն էլ բռնեցիք։
| + | |
− | | + | |
− | — Նա երևի հիմա էլ ապրում է, մեզնից որ հաշվես՝ երրորդ տանը։
| + | |
− | | + | |
− | — Պարանե սանդուղքը այնտե՞ղ էլ են դուրս քաշել։
| + | |
− | | + | |
− | — Երիտասարդությունը ոչ մի կերպ չի ուզում մնալ մեր կողմերում։ Ի՞նչ կարող ես անել... Քաղաքում ավելի լավ են վճարում, իսկ կինոներն ու ռեստորաններն էլ ամեն օր բաց են։
| + | |
− | | + | |
− | — Բայց անհնարին է, որ ոչ ոքի հաջողված չլինի փախչել այստեղից։
| + | |
− | | + | |
− | — Ինչո՞ւ որ... Մի երիտասարդ տղա կար, որի ընկերները խելքից հանեցին, ու նա քաղաք փախավ... Ինչ֊որ մեկին դանակով ծակել էր... Նույնիսկ թերթերում գրեցին... Բանտ նստեց, իսկ հետո գյուղ բերեցին... Երևի հիմա էլ հանգիստ ապրում է ծնողների հետ։
| + | |
− | | + | |
− | — Այդ չեմ հարցնում... Խոսքս նրանց մասին է, որ այստեղից փախել ու չեն վերադարձել։
| + | |
− | | + | |
− | — Վաղուց էր... Հիշում եմ, ամբողջ ընտանիքով կարողացել էին փախչել... Տունը երկար ժամանակ դատարկ էր մնացել։ Իհարկե, շատ վտանգավոր էր, բայց ի՞նչ կարող ես անել... Ճիշտ որ՝ վտանգավոր էր... Եթե այստեղ թեկուզ մի տուն քանդվի, նույնն է, թե հանկարծ ամբարտակը ճեղք տա։
| + | |
− | | + | |
− | — Ուրիշ ոչ մի դեպք չի՞ եղել։
| + | |
− | | + | |
− | — Ոնց որ թե՝ չէ։
| + | |
− | | + | |
− | — Այո, ի՜նչ անհեթեթ բան է։— Նրա ջղերը լարվեցին, շնչելը դժվարացավ։
| + | |
− | | + | |
− | Հանկարծ կինը երկտակվեց՝ ճիշտ այն իշամեղվի պես, որ ձու է դնում։
| + | |
− | | + | |
− | — Ի՞նչ եղավ... Ցավո՞ւմ է։
| + | |
− | | + | |
− | — Հա... Ցավում է...
| + | |
− | | + | |
− | Տղամարդը բռնեց կնոջ անարյուն, ճերմակած ձեռքը։ Հետո մատները մտցրեց կապանքների տակ ու հպեց զարկերակին։
| + | |
− | | + | |
− | — Զգո՞ւմ եք... Զարկերակը լավ է... Լուրջ բան չկա... Հասկանում եմ, որ վատ բան եմ անում, բայց ուզում եմ, որ գանգատվեք ինձնից... Գանգատվեք նրանց, ովքեր այս ամենի միակ մեղավորներն են։
| + | |
− | | + | |
− | — Ներեցեք, չե՞ք քորի պարանոցս... Ականջիս ետևը...
| + | |
− | | + | |
− | Անակնկալի եկած՝ նա չկարողացավ մերժել։ Մաշկի ու ավազի չորացած կեղևի միջև քրտինքի թանձր շերտ կար, որն հիշեցնում էր հալած կարագ։ Զգացողությունն այնպիսին էր, որ եղունգներն ասես մխրճվում էին դեղձի կեղևի մեջ։
| + | |
− | | + | |
− | — Ներեցեք... Բայց ճի՞շտ է, որ այստեղից դեռ ոչ ոք չի ազատվել։
| + | |
− | | + | |
− | Դռան ուրվագծերը հանկարծ վերածվեցին անգույն ու աղոտ գծերի և անէացան։ Լուսինն էր։ Հետո՝ դժգույն լույսի պատառիկներ, որոնք նման էին մժեղի թևիկների։ Եվ որքան վարժվում էին աչքերը, այնքան ավազե այս գավի հատակը ստանում էր խոնավ մի փայլ, որպիսին ունենում են հյութեղ ու մատղաշ տերևները։
| + | |
− | | + | |
− | — Ի՞նչ արած... Ուրեմն, առաջինը ես կլինեմ...
| + | |
− | | + | |
− | === 18 ===
| + | |
− | | + | |
− | Դժվար բան էր սպասելը։ Ժամանակը նման էր օձի և փռված էր անթիվ ու անսահման օղակներով։ Առաջ գնալը հնարավոր էր միայն գալարից գալար։ Եվ այդ գալարներից ամեն մեկում գտնվող տարատեսակ կասկածներից յուրաքանչյուրը թաքցրել էր իր սեփական զենքը։ Առաջ գնալը դյուրին էր, եթե վիճեիր այդ կասկածների հետ կամ արհամարհեիր դրանք և կամ պարզապես զանց առնեիր։
| + | |
− | | + | |
− | Գիշերն անցավ տառապալից սպասման մեջ։ Լույսը բացվեց։ Պատուհանից նրա վրա սկսեց ծիծաղել առավոտը՝ ճերմակավուն խխունջի պես սողալով ականջի ու քթի վրայով։
| + | |
− | | + | |
− | — Ներեցեք... Ջուր չէի՞ք տա...
| + | |
− | | + | |
− | Այս ի՞նչ բան է... Երևի ննջել է մի պահ։ Շապիկն ու տաբատի ծնկատեղերը խոնավացել են։ Քրտինքին փակչած ավազը թե գույնով և թե շոշափելով ասես կիսահում ցորենի բլիթ լիներ։ Նա մոռացել էր ծածկել դեմքը, ուստի քիթն ու բերանը չորացել էին այնպես, ինչպես բրնձի դաշտը՝ ձմռանը։
| + | |
− | | + | |
− | — Ներեցե՛ք... Խնդրում եմ... Մի քիչ ջո՜ւր...
| + | |
− | | + | |
− | Ոտքից մինչև գլուխ ավազով ծածկված կինը ցնցվում էր դողէրոցքի մեջ ընկածի պես։ Ասես հաղորդալարերով, նրա տառապանքները փոխանցվեցին նաև տղամարդուն։ Նա կաթսայիկից հանեց պոլիէթիլենն ու ագահաբար մոտեցրեց բերանին։ Մի քիչ ջուր քաշեց, որպեսզի ողողի բերանը, բայց մի անգամ, նույնիսկ երկու անգամ ողողելը բավական չէր։ Շարունակ ավազի գուղձ էր դուրս թքում։ Հետո ձեռ քաշեց դրանից և ջրի հետ միասին ավազն էլ կուլ տվեց։ Ասես քար կուլ տար։
| + | |
− | | + | |
− | Խմած ջուրը անմիջապես արտաթորվեց որպես քրտինք։ Բորբոքված մաշկը՝ թիակներից մինչև ամբողջ մեջքը, անրակներից՝ ամբողջ կուրծքը, կողերից մինչև գոտկատեղը այնպես էր ցավում, ասես շերտ֊շերտ պոկոտել էին։
| + | |
− | | + | |
− | Վերջապես, ծարավը հագեցավ, և նա մեղավոր տեսքով կաթսայիկը մոտեցրեց կնոջ բերանին։ Կինը ատամներով բռնեց եզրը և առանց բերանը ողողելու, աղավնու պես մնչալով, սկսեց խմել։ Երեք ումպով՝ նա դատարկեց ջրամանը։ Ուռած կոպերի տակից տղամարդուն նայող նրա աչքերը, առաջին անգամ լինելով, լցվեցին անողորմ մի կշտամբանքով։ Դատարկված կաթսայիկը այնքան էր թեթևացել, որ ասես թղթից սարքված լիներ։
| + | |
− | | + | |
− | Մեղքի տհաճ զգացողությունից ազատվելու համար, վրայից ավազը թափ տալով, տղամարդն իջավ հողե հատակին։ Գուցե խոնավ սրբիչով կնոջ դեմքը սրբի՞... Իհարկե, դա շատ ավելի խելամիտ բան կլինի, քան այդպես թողնել, որ խեղդվի քրտինքից։ Ընդունված կարծիք է, որ քաղաքակրթվածության մակարդակը ուղիղ համեմատական է մաշկի մաքրությանը։ Եթե մարդը հոգի ունի, ապա այն անպայման գտնվում է մաշկի մեջ։ Բավական է, որ մտածես ջրի մասին, և աղտոտ մաշկը ծածկվում է տասնյակ հազարավոր ծծակներով, որոնք պատրաստ են ներծծել ջուրը։ Սառույցի պես սառն ու թափանցիկ և փափուկ՝ ինչպես փետուրը. մի՞թե հնարավոր է ավելի լավ պատսպարան պատկերացնել հոգու համար։ Եվս մեկ րոպե... և ուր որ է ամբողջ մարմնով մեկ մաշկը կփտի ու կպլոկվի։
| + | |
− | | + | |
− | Տղամարդը նայեց ջրամանի մեջ և հանկարծ հուսահատ գոչեց.
| + | |
− | | + | |
− | — Դատարկ է... Ջուր չկա...
| + | |
− | | + | |
− | Հետո ձեռքը մտցրեց ջրամանը։ Տակը նստած սև ավազը աղտոտեց միայն նրա մատների ծայրերը։ Ջրի կարոտ մաշկի տակ խլրտացին անթիվ անհամար վիրավոր հազարոտնուկներ։
| + | |
− | | + | |
− | — Սրիկաներ... Մոռացել են ջուր բերել... Գուցե հետո՞ են բերելու։
| + | |
− | | + | |
− | Նա շատ լավ հասկանում էր, որ դրանով ուզում է հանգստացնել ինքզինքը։ Ավտոմեքենան միշտ աշխատանքը ավարտում և գյուղ է վերադառնում լույսը բացվելուն պես։ Այդ սրիկաների մտադրությունը հասկանալի է։ Նրանք, երևի, վճռել են ջուր չմատակարարել և իրեն հասցնել հուսահատ մոլեգնության։ Եվ նա հիշեց, որ այդ նույն մարդիկ, շատ լավ գիտենալով, թե ի՜նչ վտանգավոր բան է ավազե զառիվարը տակից փորելը, նույնիսկ հարկ չհամարեցին նախազգուշացնել։ Այդ մարդկանց մտքի ծայրով իսկ չի անցնում հոգալ նրա ապահովության մասին։ Նրանք, հավանաբար, իրոք թույլ չեն տա իրենց գաղտնիքը այսքան խորությամբ բացահայտած մարդուն ողջ֊ողջ դուրս գալ այստեղից, և եթե արդեն կանգնել են այդպիսի ուղու վրա, ապա մինչև վերջ այլևս չեն շեղվի։
| + | |
− | | + | |
− | Տղամարդը կանգնեց դռան մեջ ու նայեց երկնքին։ Վաղ առավոտյան արեգակի ճառագայթներով ողողված կարմիր գույնի մեջ անհնարին էր նկատել փափլիկ ու ամոթխած ամպերը... Երկինքը անձրև չէր խոստանում։ Յուրաքանչյուր արտաշնչման հետ, թվում էր, մարմինը ջրի մի բաժին էր կորցնում։
| + | |
− | | + | |
− | — Նրանք այդ ի՞նչ են որոշել։ Չլինի՞ ուզում են առանց ջրի ինձ սպանել։
| + | |
− | | + | |
− | Կինն առաջվա պես լուռ դողում էր։ Գուցե այն պատճառով, որ ամեն ինչ գիտե՞ր... Այսինքն, լինելով հանցագործության մեղսակից՝ զո՞հ էր ձևանում։ Տանջվի՛ր, ուրեմն... Քո այդ տառապանքը արդար հատուցում է միայն։
| + | |
− | | + | |
− | Բայց կնոջ տառապանքը որևէ իմաստ չունի, եթե այդ մասին տեղյակ չլինեն գյուղի ստահակները։ Ավելի՛ն։ Եթե հարկ համարեն, ապա նրանք, շատ հնարավոր է, չեն խուսափի նաև կնոջը զոհաբերելուց։ Թերևս, հենց այդ պատճառով է կինը ահաբեկված։ Գազանը շատ ուշ է նկատել, որ միակ նեղլիկ անցքը, ուր մտել էր ազատվելու հույսով, իրականում վանդակի մուտքն է... Ձուկը շատ անգամներ քիթը զարնելուց հետո հասկացավ, որ ակվարիումի ապակին անհաղթահարելի խոչընդոտ է։ Արդեն երկրորդ անգամ, տղամարդը մնաց ձեռնունայն։ Եվ հիմա զենքը նրանց ձեռքին է։
| + | |
− | | + | |
− | Բայց վախենալու հարկ չկա... Նավաբեկության ենթարկվածները զոհվում են ոչ այնքան սովից ու ծարավից, որքան այն վախից, թե ուտելիքն ու ջրի պաշարը չի հերիքելու։ Բավական է միայն, որ մտքովդ անցնի, թե տանուլ ես տալիս, որպեսզի նույն այդ պահից սկսվի քո պարտությունը։ Քթի ծայրից քրտինքի մի կաթիլ ընկավ։ Եթե ուշադրություն դարձնես, թե քանի խորանարդ սանտիմետր հեղուկ ես կորցրել, նշանակում է քո ոտքով կընկնես թշնամու լարած թակարդը։ Ինչո՞ւ անհանգստանալ, թե որքան ժամանակ է պետք, որպեսզի մեկ բաժակ ջուրը գոլորշիանա։ Անհարկի հուզումները չեն կարող ստիպել, որ ժամանակը՝ այդ քնձռոտ յաբուն, արագացնի իր ընթացքը։
| + | |
− | | + | |
− | — Գուցե կապերը քանդեմ, հը՞...
| + | |
− | | + | |
− | Շունչը պահելով, կինը անվստահ հնազանդեց։
| + | |
− | | + | |
− | — Թե չեք ուզում՝ ինձ համար միևնույն է։ Թե ուզում եք՝ կքանդեմ... Բայց մի պայմանով... Առանց իմ թույլտվության բահը չեք վերցնելու... Խոստանո՞ւմ եք...
| + | |
− | | + | |
− | — Շատ եմ խնդրում...— Կինը, որ համբերությամբ, շնային մի զարմանալի տոկունությամբ դիմացել էր մինչև հիմա, անսպասելի, ասես քամու հոսանքից շուռ տված հովանոցի պես, սկսեց աղիողորմ պաղատել։— Ինչ ուզեք՝ խոստանում եմ... Շատ եմ խնդրում։ Արձակեք ինձ։
| + | |
− | | + | |
− | Թոկը նրա մարմնին շառագույն հետքեր էր թողել։ Վրայից դրանք ծածկված էին սպիտակավուն փառով։ Նույն դիրքով, դեմքը դեպի վեր պառկած կինը ոտքի կոճերը քսում էր իրար։ Հետո սկսեց մատներով տրորել դաստակները։ Որպեսզի չհառաչի, նա սեղմել էր ատամները, իսկ դեմքը ծածկված էր քրտինքով... Կինը դանդաղ շրջվեց և նախ ծնկների, ապա ձեռքերի վրա ելնելով, դժվարությամբ բարձրացրեց նաև գլուխը։ Թեթևակի ճոճվելով, նա միառժամանակ մնաց այդ դիրքում։
| + | |
− | | + | |
− | Տղամարդը լուռ նստել էր հատակի բարձր մասում։ Նա թուքը հավաքում և կուլ էր տալիս։ Մի քանի անգամ կուլ տալուց հետո թուքը դարձավ սոսնձի պես մածուցիկ և խցանվեց կոկորդում։ Նա քնել չէր ուզում, բայց հոգնածությունից գիտակցության մեջ ամեն ինչ այնպես էր ծծվել ու տարածվել, ինչպես թանաքի կաթիլը՝ խոնավ թղթի վրա։ Աչքերի առաջ հայտնվում ու անհետանում էին ինչ֊որ պղտոր օղակներ ու գծեր։ Ասես առեղծվածային պատկեր լիներ։ Ահավասիկ կինը... Ահավասիկ ավազը... Ահավասիկ դատարկ ջրամանը... Ահավասիկ թուք ծորացող անասունը... Ահավասիկ արևը... Եվ ահավասիկ ինչ֊որ մի տեղ, թե որտեղ, անշուշտ, նա չգիտեր, մթնոլորտային ցածր ճնշման շրջանը և դրանք բաժանող գծերը։ Բայց ո՞ր կողմից մոտենալ այդ բազմաթիվ անհայտներով հավասարմանը։
| + | |
− | | + | |
− | Կինը ոտքի ելավ ու դանդաղ քայլեց դռան կողմը։
| + | |
− | | + | |
− | — Ո՞ւր ես գնում։
| + | |
− | | + | |
− | Գլուխն ազատելու համար նա ինչ֊որ բան քրթմնջաց, բայց տղամարդը ոչինչ չլսեց։ Հետո անմիջապես հասկանալի դարձավ, թե ինչո՞ւ էր կինն այսքան ժամանակ վատ զգում իրեն։ Տախտակե պատի մյուս կողմից անմիջապես լսվեց կնոջ միզելու ձայնը։ Եվ հանկարծ տղամարդուն ամեն բան թվաց զարհուրելու չափ անտեղի...
| + | |
− | | + | |
− | === 19 ===
| + | |
− | | + | |
− | Հիրավի. ժամանակը հանկարծ նժույգի պես չի սկսում քառատրոփ սուրալ։ Բայց և ձեռնասայլակի պես էլ հազիվհազ քարշ չի գալիս։ Առավոտյան շոգն աստիճանաբար հասավ իբ բարձրակետին, եռացնելով աչքերը և ուղեղը, հալեցնելով փորոտիքը, վառելով թոքերը։
| + | |
− | | + | |
− | Գիշերային խոնավությունը ներծծած ավազը հիմա արդեն մթնոլորտի մեջ էր արտաշնչում որպես գոլորշիացում... Եվ լույսի բեկման շնորհիվ փայլատակում էր թաց ասֆալտի պես... Ավազը... Անխառն, 1/8 միլիմետրանոց, թավայում տապակած ալյուրի պես ավազը...
| + | |
− | | + | |
− | Ահավասիկ, առաջին փլուզումը... Սովորական մի ձայն, առանց որի ոչ մի օր չի սկսվում։ Բայց տղամարդը կնոջ հետ ակամա մի հայացք փոխանակեց։ Մի օր միայն չեն փորել ավազը... Ինչպիսի՞ն կլինեն հետևանքները... Ի՞նչ է լինելու որ, մտածեց նա, բայց, այնուամենայնիվ, անհանգստացավ։ Աչքերը խոնարհած, կինը լռում էր։ Ամբողջ իր կեցվածքով նա հասկացնում էր, թե՝ ինչքան կուզես ինքդ անհանգստացիր... Ուրեմն, այդպես, հա՞... Ուրեմն, թող գրողի ծոցը կորչի ամեն բան... Ոչինչ էլ չի հարցնի կնոջը։ Իսկ ավազի հոսքը, որ աստիճանաբար բարակել, դարձել էր բարալիկ մի դերձան, նորից մեծացավ, դառնալով օբի<ref>Երեսուն֊քառասուն սանտիմետր լայնքով գործվածքից պատրաստված կանացի գոտի։
| + | |
− | </ref> և մի քանի անգամ այսպես կրկնվելով, վերջապես, դադարեց։
| + | |
− | | + | |
− | Ընդհանուր առմամբ, որևէ սարսափելի բան տեղի չունեցավ։ Նա թեթևացած հոգոց հանեց։ Հանկարծ այտը սկսեց զարկերակվել ու դաղվել։ Էժանագին օղին, որի մասին մինչ այդ նա ջանում էր չհիշել, սկսեց անհաղթահարելիորեն հրապուրել, ասես խավարի մեջ առկայծող ճրագ լիներ։ Ինչ էլ որ լինի, այնուհանդերձ, չի խանգարի կոկորդը մի քիչ թրջել։ Այլապես ամբողջ արյունը մարմնից կգոլորշիանա։ Նա հրաշալի գիտակցում էր, որ դրանով ապագա տառապանքների սերմեր է ցանում, որ հետո պետք է զղջա, սակայն այլևս չէր կարողանում հակադրվել ցանկությանը։ Խցանը հանեց, շիշը մոտեցրեց բերանին ու սկսեց խմել։ Բայց լեզուն դեռևս հավատարիմ պահապան շուն էր մնում, որը, անսպասելի ներխուժումից վախեցած, դեսուդեն ընկավ։ Եվ շնչասպառ եղավ։ Ասես թթվածնի առատությունից։ Մարդը չկարողացավ հաղթահարել երրորդ կումն անելու գայթակղությունը։ Խմեց ինչ֊որ սոսկալի բանի կենացը...
| + | |
− | | + | |
− | Ստիպված, պետք է նաև կնոջն առաջարկեր։ Բայց կինը, իհարկե, կտրականապես հրաժարվեց։ Եվ այնպիսի մի տեսքով, ասես առաջարկում էին թույն խմել։ Ինչից և նա վախենում էր՝ ստամոքսում հայտնված ալկոհոլը պինգ֊պոնգի գնդակի պես տեղնուտեղը թռավ դեպի գլուխն ու սկսեց իշամեղվի պես բզզալ ականջներում։ Մաշկը կոշտանում էր, ինչպես խոզի կաշին։ Արյունը քայքայվում էր... Արյունը գոլորշիանում էր...
| + | |
− | | + | |
− | — Պետք է ինչ֊որ մի բան անել։ Երևի դու էլ առանձնապես լավ չես զգում... Թոկերը կտրել եմ... Գոնե մի բան արա...
| + | |
− | | + | |
− | — Լավ... Բայց չեմ կարող որևէ մեկին խնդրել, որ գյուղից ջուր բերեն։
| + | |
− | | + | |
− | — Մի՞թե անհնարին է։
| + | |
− | | + | |
− | — Միայն աշխատանքը վերսկսելու դեպքում...
| + | |
− | | + | |
− | — Կատակո՞ւմ ես... Չէ, ասա տեսնեմ... Մի՞թե այդպիսի իրավունք որևէ մեկն ունի...
| + | |
− | | + | |
− | Կինը աչքերը հակեց և ամուր սեղմեց շրթունքները։ Հապա, ի՞նչ կարող ես անել։ Դռան վերևում երևացող երկնքի պատառը վառ երկնագույնից դարձավ պայծառ ճերմակավուն, ինչպես ծովային խեցու ներսի կողմը։ Ենթադրենք, պարտքի զգացումը մարդուս անձնագիրն է, բայց ինչո՞ւ պետք է գրանցել տա այս տիպերի մոտ... Մարդկային կյանքը դեսուդեն ցրված թղթի պատառիկներ չէ... Կյանքը խնամքով կարված ու փակ մի նոթատետր է... Մի օրինակի համար լոկ առաջին էջն էլ միանգամայն բավական է... Եվ կարիք չկա պարտքը կատարել այն բոլոր էջերին, որոնք շարունակություն չեն ունենալու... Ոչ մի բանի ժամանակ չի հերիքի, եթե ամեն անգամ, երբ մերձավորներդ քաղցից մեռնում են, դու էլ քո անձնական մասնակցությունը բերես... Գրողը տանի, սոսկալի ծարավ եմ... Իսկ քանի֊քանիսն են մեռնում ծարավից։ Եթե հարկ լիներ, որ նա թաղի բոլոր մեռյալներին, ապա քանի ձեռք էլ ունենար, միևնույն է՝ չէր բավականացնի։
| + | |
− | | + | |
− | Սկսվեց մի նոր փլուզում։
| + | |
− | | + | |
− | Կինը ոտքի ելավ ու վերցրեց պատի տակ դրված ավելը։
| + | |
− | | + | |
− | — Չհամարձակվես գործ անել։ Կարծեմ, խոստացար...
| + | |
− | | + | |
− | — Չէ, միայն վերմակը...
| + | |
− | | + | |
− | — Վերմա՞կը։
| + | |
− | | + | |
− | — Եթե դուք քնելու լինեք...
| + | |
− | | + | |
− | — Երբ ուզեմ քնել, ինչ որ պետք է՝ ինքս կանեմ։
| + | |
− | | + | |
− | Երկրաշարժի պես անսպասելի մի հարված ցնցեց տունը։ Առաստաղից թափվող ավազը մի պահ ծխի պես վարագուրեց աչքերը։ Ահա և ավազը չփորելու հետևանքը։ Հոսքի տեղ չունենալով, գահավիժում է դեպի տուն, որի սյուներն ու հեծանները դիմադրելով աղեկտուր ճռնչացին իրենց բոլոր հոդերով։ Բայց դռան կողմը անթարթ նայող կինը առանձին մի անհանգստություն չցուցաբերեց։ Երևի այն պատճառով, որ ճնշումն առայժմ միայն հիմքի վրա էր ընկնում։
| + | |
− | | + | |
− | — Սրիկաներ, ստորներ... Որքա՞ն կարելի է... Երևի նրանց համար ոչինչ նշանակություն չունի։
| + | |
− | | + | |
− | Ո՜նց է խփում սիրտը... Վախեցած նապաստակի պես պասրաստ է դուրս փախչելու... Այլևս չի կարող հանգիստ նստած մնալ իր բնում, պետք է դուրս փախչի, պատսպարվի որտեղ էլ լինի՝ բերանում, ականջների կամ աղիքների մեջ։ Թուքն ավելի մածուցիկ դարձավ։ Բայց կոկորդը ոնց որ թե այնքան էլ չոր չէր... Հավանաբար, պատճառը օղուց մի քիչ հարբելն էր։ Բայց հենց որ աչկոհոլը ցնդի, կոկորդը կրակի պես կսկսի վառվել։ Եվ այդ կրակը կմոխրացնի նրան։
| + | |
− | | + | |
− | — Ուրախանո՜ւմ են իրենց արածի վրա... Որովհետև մկան խելք էլ չունեն իրենց գլխում... Ի՞նչ կանեն նրանք, եթե հանկարծ սատկեմ այստեղ...
| + | |
− | | + | |
− | Կինը գլուխը բարձրացրեց, որպեսզի ինչ֊որ բան ասի։ Բայց նորից լռեց։ Երևի մտածեց, թե որևէ բան ասելը անօգուտ է։ Եվ նրա այդ լռությունը ասես հաստատեց, թե ամեն տեսակի խոսք ու զրույցը աննպատակ բան է, թե պատասխանը կարող է վատը լինել միայն։ Բարի՛... Եթե վերջը միևնույնն է, հապա ինչո՞ւ չփորձել այն ամենը, ինչ հնարավոր է։
| + | |
− | | + | |
− | Տղամարդը շշից մի կում էլ արեց և, առույգացած, դուրս վազեց տնից։ Աչքերին հալած արճճի մի շիթ խփեց։ Եվ նա ճոճվեց... Ոտնահետքերի մեջ անմիջապես սկսվեց ավազապտույտը։ Գիշերը հենց այստեղ էր, որ նետվեց կնոջ վրա ու կապոտեց նրան... Հենց այստեղ էլ, ավազի տակ, պետք է մնացած լինի բահը... Փլուզումը կարծես դադարել էր, բայց ծովահայաց զառիթափից շարունակում էր հոսել ավազը։ Մերթ ընդ մերթ, գուցեև քամու հոսանքի տակ, այդ ավազը պոկվում էր պատից և պաստառի պես ծածանվում էր օդում։ Հետևելով, որ հանկարծ մի նոր հոսք չսկսվի, նա կոշիկի քթով տնտղեց ավազաշերտը։
| + | |
− | | + | |
− | Փլուզումը եղել էր քիչ առաջ, ուրեմն, երևի պետք էր ավելի խորը որոնել։ Բայց կոշիկի քիթը ոչ մի բանի դեմ չէր առնում։ Արևի ուղիղ ճառագայթները անտանելի կիզում էին։ Բիբերը սեղմվել, դարձել էին կետեր... Ստամոքսը դողդողում էր մեդուզայի պես... Ճակատը մի սուր ցավ էր պարուրել... Ոչ մի կաթիլ քրտինք չի կարելի կորցնել։ Արդեն հասել է վերջին սահմանագծին... Այո՞, բայց ո՞ւր է անհետացել իմ բահը... Հիշում եմ, ձեռքիս էր և ուզում էի օգտագործել որպես զենք... Հավանաբար մնացել է ավազի տակ, այն կողմում... Նա սկսեց զննել փոսի հատակը և տեսավ, որ մի տեղ ավազը թումբ է տվել ճիշտ բահի ձևով։
| + | |
− | | + | |
− | Տղամարդը ուզում էր թքել, բայց ժամանակին կարողացավ զսպել իրեն։ Այն ամենը, ինչ թեկուզ մի կաթիլ խոնավություն էր պարունակում, պետք է պահել մարմնի մեջ։ Ատամների ու շրթունքի արանքում նա փորձեց ավազն անջատել թքից, ատամներին կպածը զգուշորեն մաքրեց մատի ծայրով։
| + | |
− | | + | |
− | Սենյակի անկյունում դեմքով դեպի պատը դարձած կինը ինչ֊որ բան էր անում կիմոնոյով։ Գուցե գոտին էր թուլացրել և թափ էր տալիս ներսի կողմը նստած ավա՞զը։ Կոթի ճիշտ մեջտեղից բռնելով, տղամարդը բահը բարձրացրեց ուսին հավասար։ Եվ հենց դռան մոտ նշան բռնեց դրսի պատին...
| + | |
− | | + | |
− | Թիկունքից լսվեց կնոջ ճիչը։ Տղամարդը իր ամբողջ ծանրությամբ վրա եկավ ու հարվածեց բահով։ Մետաղի սուր եզրը հեշտությամբ մխրճվեց տախտակե պատի մեջ։ Դիմադրությունը այնքան էր, որ կարելի էր կարծել ոչ թե տախտակ է, այլ խմոր։ Շարունակ լվացվելով ավազաշերտով, պատը արտաքուստ բոլորովին նոր էր, բայց իրականում գրեթե լրիվ փտել էր։
| + | |
− | | + | |
− | — Ի՞նչ եք անում։
| + | |
− | | + | |
− | — Ջարդում եմ, որ սանդուղք շինեմ։
| + | |
− | | + | |
− | Տեղը փոխելով, տղամարդը մի անգամ էլ փորձեց։ Արդյունքը նույնն էր։ Հավանաբար, կինը իրավացի էր, երբ ասում էր, թե ավազը փտեցնում է փայտը։ Եթե փտած է նույնիսկ արևհայաց կողմը, ապա դժվար չէ պատկերացնել մյուս կողմերի վիճակը։ Զարմանալին այն է, որ այս ավերակը դեռ կանգուն է մնում... Ու դեռ կաթվածահար եղածի պես էլ թեքված է մի կողքի... Գուցե վերջին ժամանակներս, երբ տներն սկսեցին կառուցել թղթից ու խեժաթաղանթից, ստեղծել են նաև այնպիսի կառուցվածքներ, որոնք չգիտես, թե ինչպես՝ կարողանում են պահել իրենց հավասարակշռությունը։
| + | |
− | | + | |
− | — Ի՞նչ արած... Եթե տախտակները անպետք են, կփորձենք հեծանները։
| + | |
− | | + | |
− | — Չի կարելի... Այդպիսի բան չանեք, խնդրում եմ...
| + | |
− | | + | |
− | — Ոչի՜նչ... Միևնույն է, ավազը շուտով տակով է անելու այս ամենը։
| + | |
− | | + | |
− | Ուշադրություն չդարձնելով կնոջ աղերսանքին, նա թափ առավ, որպեսզի բահով հարվածի այս անգամ արդեն հեծանին, բայց կինը ճչալով առաջ նետվեց ու կախվեց նրա թևից։ Տղամարդը ազատեց արմունկն ու շրջվեց՝ ջանալով հեռու մղել իրեն կառչած կնոջը։ Երևի ճիշտ չհաշվելով, կնոջը մի կողմ հրելու փոխարեն, ինքը գայթեց ու տապալվեց գետնին։ Բայց և տեղնուտեղը ոտքի ցատկեց ու հարձակվեց կնոջ վրա։ Իսկ կինը ամուր բռնել էր բահն ու բաց չէր թողնում... Այս ի՞նչ բան է... Կինը չի կարող ուժով խլել բահը... Նրանք մի քանի անգամ գլորվեցին հողե հատակին, և այն կարճ պահին, երբ տղամարդուն թվաց, թե արդեն հաղթել ու թիակներին է պառկեցրել նրան, կինը, բահը որպես վահան օգտագործելով, իր վրայից վար գլորեց տղամարդուն։ Ի՞նչ կարող ես անել... Երևի պատճառն այն էր, որ օղի էր խմել... Այլևս հաշվի չառնելով, որ հակառակորդը կին է, տղամարդը որքան ուժ ուներ՝ ծնկով խփեց կնոջ որովայնին։
| + | |
− | | + | |
− | Կինը ճչաց ու անմիջապես թուլացավ։ Րոպե չկորցնելով, տղամարդը ցատկեց նրա վրա ու սկսեց սեղմել։ Կնոջ կուրծքը բացվեց և տղամարդու ձեռքերը սահեցին նրա քրտնած ու մերկ մարմնով։
| + | |
− | | + | |
− | Հանկարծ երկուսն էլ նվաղեցին ճիշտ այնպես, ինչպես լինում է կինոյում, երբ խափանվում է ցուցադրող սարքը։ Եվս մեկ րոպե... և բահի համար սկսված ծեծկռտոցն ու քաշքշուկը կարող էր վերափոխվել բոլորովին ուրիշ բանի։ Բայց կինը հանկարծ խռպոտ ձայնով ասաց.
| + | |
− | | + | |
− | — Քաղաքի կանայք բոլորն էլ գեղեցիկ են, ճի՞շտ է...
| + | |
− | | + | |
− | — Քաղաքի կանա՞յք...— Նա հանկարծ շփոթվեց... Եվ մարեց... Վտանգը կարծես անցել էր... Նա չէր պատկերացնում, որ այստեղ, այս ավազուտում էլ կարող է մելոդրամա խաղարկվել։ Բայց երևի չկա մի այնպիսի կին, որը նույնիսկ ոտքերն իրարից հեռացնելով, չմտածի, թե տղամարդու կողմից ըստ արժանվույն կգնահատվի մելոդրամա խաղալու դեպքում միայն։ Այդ հուզիչ ու միամիտ պատրանքն է, որ կնոջը դարձնում է միակողմանի հոգևոր բռնության զոհ... Կնոջ միամտությունը տղամարդուն դարձնում է նրա թշնամին։
| + | |
− | | + | |
− | === 20 ===
| + | |
− | | + | |
− | Կոշտ, ասես օսլայած դեմք... Մրրիկի արագությամբ դուրս պոկվող շնչառություն... Այրած շաքարի համ ունեցող թուք... Եռանդի սոսկալի ծախս... Իսկ որպես քրտինք՝ արտահոսեց առնվազն մեկ բաժակ խոնավություն։ Կինը, գլուխը հակած, դանդաղ ոտքի ելավ։ Ավազով ծածկված նրա դեմքը տղամարդու աչքերի դիմաց էր։ Հանկարծ քիթը մաքրեց մատներով ու ավազին քսելով, սրբեց... Հետո, երբ կռացավ, վարտիքը ցած սահեց։
| + | |
− | | + | |
− | Ջղագրգիռ տղամարդը հայացքը փախցրեց։ Թեև «ջղագրգիռ» ասելը այնքան էլ ճիշտ չի լինի։ Լեզվի վրա մնացել էր տարօրինակ մի զգացողություն, ոչ թե ծարավի, այլ ուրիշ զգացողություն...
| + | |
− | | + | |
− | Աղոտ կերպով նա զգում էր, որ սեռական հակումների երկու տեսակ գոյություն ունի։ Օրինակ, «Միոբիուսի ժապավենի» նման մարդիկ աղջկան սիրաշահելիս սկսում են սննդի ու համի մասին դասախոսությամբ։ Եթե վերցնենք քաղցած մարդուն, դատում են նրանք, ապա այդ քաղցած մարդու համար գոյություն ունի ուտելիքը՝ ընդհանրապես, և ամեն ինչ նույն համն ունի՝ թե՛ Կոբեի տավարի միսը և թե Հիրոշիմայի ոստրեները... Բայց կշտանալուն պես նա սկսում է համը տարբերել։ Նույնն է նաև սեռական հակումների դեպքում։ Գոյություն ունի ընդհանրապես սեռական հակում, և հետո միայն սկսվում է մասնավորեցվա՛ծ սեռական հակումը... Սեքսը նույնպես չի կարելի դիտարկել ընդհանուր առմամբ։ Ամեն ինչ կախում ունի տեղից ու ժամանակից։ Երբեմն անհրաժեշտ են վիտամիններ, առանձին դեպքերում էլ՝ բրնձով օձաձուկ։ Սա մի կատարյալ, խորապես կշռադատված տեսություն էր, բայց որքան էլ ցավալի է, այնուհանդերձ, առայժմ չի եղել մի աղջիկ, որը այդ տեսության համաձայն սեռական հակումը ընդհանուր առմամբ կամ մասնավորապես փորձելու համար առաջարկած լինի ինքզինքը։ Եվ դա միանգամայն բնական է։ Ոչ տղամարդուն և ոչ էլ կնոջը անհնարին է հրապուրել ու խանդավառել միայն ու միայն տեսության օգնությամբ։ Ի դեպ այդ հիմար ու պարզամիտ «Միոբիուսն» էլ թեև ամեն ինչ հասկանում էր, և սոսկ այն պատճառով, որ զզվելի էր հոգևոր բռնությունը, շարունակում էր սեղմել դատարկ տների դռների զանգերը։
| + | |
− | | + | |
− | Ինքը՝ տղամարդն էլ, անշուշտ, այնքան վիպապաշտ չէր, որպեսզի երազեր սեռական մաքուր հարաբերությունների մասին։ Դրանք հնարավոր են այն ժամանակ միայն, երբ արդեն մի ոտքդ գերեզմանում է։ Արդեն չորացող բամբուկը շտապում է պտղաբերել... Մեծ տեղաշարժերի ժամանակ քաղցից սատկող մկները սկսում են մոլեգնորեն զուգավորվել։ Թոքախտավորները առանց բացառության տառապում են արտակարգ մի դյուրագրգռությամբ... Աշտարակում ապրող թագավորը կամ տիրակալը, որն ընդունակ է սանդուղքով միայն վար իջնել, ամբողջ էությամբ նվիրվում է հարեմ պահելուն...
| + | |
− | | + | |
− | Բայց, բարեբախտաբար, մարդը ոչ միշտ է, որ գտնվում է մահվան սպառնալիքի տակ։ Մարդը, որ ձմռան նկատմամբ վախ ունենալու անհրաժեշտությունը չունի, կարող է իրեն ազատագրել նաև սիրո եղանակային փուլերից։ Բայց երբ պայքարն ավարտվում է, զենքերը դառնում են ավելորդ ծանրություն։ Ժամանել է նա, ում կարգուկանոն են անվանում, և բնույթի փոխարեն մարդուն տվել է ժանիքների, ճանկերի և սեռի նկատմամբ հսկողության իրավունք։ Եվ սեռական հարաբերություններն էլ նմանվել են քաղաքամերձ գնացքների ժամանակավոր տոմսակների. ամեն անգամ օգտագործելիս՝ անհրաժեշտ է դակել։ Ընդ որում պետք է նաև համոզված լինել, թե տոմսակը կեղծ չէ։ Եվ այդ ստուգումը ճշգրտորեն համապատասխանում է հաստատված կարգուկանոնի ամբողջ ծավալին։ Աներևակայելիորեն ծանր է ու հոգսաշատ։ Հարկավոր են բազմաթիվ փաստաթղթեր՝ պայմանագրեր, լիցենզիաներ, անձը հաստատող վկայականներ, անցագիր, կոչում ունենալը հաստատող վկայական, գրանցման փաստաթուղթ, պարգևատրումների փաստաթղթեր, մուրհակներ, պարտավորագրեր, ապահովագրական վկայականներ, եկամուտների հայտարարագրեր, անդորրագրեր և նույնիսկ՝ տոհմագրություն. ընդհանրապես, անհրաժեշտ է գործառության մեջ դնել բոլոր այն թղթերը, որոնք հնարավոր կլինի հիշել։
| + | |
− | | + | |
− | Այդ իսկ պատճառով էլ սեռական հարաբերությունները ալրաճիճվի պես թաղվում են փաստաթղթերի կույտերի տակ։ Եվ գուցե ասեինք՝ ոչինչ, եթե միայն հարցն այդքանով էլ սահմանափակվեր։ Բայց գուցե փաստաթղթերը անհրաժեշտ են նաև հետագայո՞ւմ... Չէի՞ն մոռացվել արդյոք ինչ֊որ բաներ... Թե տղամարդուն և թե կնոջը կրծում են այն մռայլ կասկածները, որ հակառակ կողմը բավարար նախանձախնդրությամբ չի հավաքել այդ փաստաթղթերը... Եվ, ուրեմն, ազնվությունը դրսևորելու նպատակով, նրանք հորինում են նորանոր փաստաթղթեր... Եվ ոչ ոք չգիտե, թե որտեղ է վերջին փաստաթուղթը... Այդ փաստաթղթերը վերջ չունեն...
| + | |
− | | + | |
− | (Այն մյուս կինը ինձ մեղադրում էր ավելորդ բծախնդրության մեջ։ Բայց ես բծախնդիր մարդ չեմ, դրանում որևէ կասկած չկա)։
| + | |
− | | + | |
− | — Մի՞թե այդպիսին չեն սիրո պարտականությունները։
| + | |
− | | + | |
− | — Երբեք... Սերը այն է, ինչ մնում է, երբ բացառման մեթոդով մի կողմ ես նետում արգելքները։ Եթե չհավատանք դրան, նշանակում է չպետք է հավատանք ուրիշ ոչ մի բանի։
| + | |
− | | + | |
− | Իհարկե, խելամիտ չէր լինի, եթե հասնեինք վատ ճաշակի բաներ հանդուրժելուն, սեռի հետ կապված ամեն ինչին պիտակներ փակցնելով, ասես դրանք նվերներ լինեն... Ամեն առավոտ մենք խնամքով կարդուկենք սերը... Մի քիչ գործածելուց հետո հնանում է, անշուշտ... Բայց երբ արդուկում ես ճմռթածը, ապա դարձյալ նորի տեսք է ստանում։ Ու հենց որ դառնում է նոր, անմիջապես սկսում է հնանալ... Մի՞թե որևէ մեկը պարտավոր է լսել այսքան անպարկեշտ բաներ։
| + | |
− | | + | |
− | Անշուշտ, եթե կարգուկանոնը կյանքը երաշխավորեր այն բանով, ինչը նրան զորավիգ է, ապա զիջումներ կատարելը դեռ կարող է իմաստ ունենալ։ Բայց իրականում ինչպե՞ս է... Մահվան փշերը թափվում են երկնքից։ Ասենք, երկրի վրա էլ մահվան տեսակները թիվ ու հաշիվ չունեն։ Նույնը աղոտ կերպով սկսում է նկատվել սեռական կյանքում։ Ասես ձեռքինդ կեղծ մուրհակ լինի։ Ու երբ մեկը չի գոհանում, հենց այդ ժամանակ էլ սկսում է ժամանակավոր տոմսակի զեղծարարությունը։ Ի՞նչ արած, սա գործարար մոտեցում է։ Կամ էլ, որպես անխուսափելի չարիք, ընդունվում է հոգևոր բռնության անհրաժեշտությունը։ Առանց դրա գրեթե ոչ մի ամուսնություն հնարավոր չէր լինի։ Գրեթե նույն կերպ են վարվում բոլոր նրանք, ովքեր ազատ սեր են քարոզում։ Այդ մարդիկ սոսկ պատշաճ մի պատրվակով մինչև վերջին սահմանագիծը բարելավում ու խելամիտ են դարձնում փոխադարձ բռնությունը։ Եթե այս հանգամանքը ընդունենք հավուր պատշաճի, ապա, ըստ երևույթին, դրա մեջ ևս կարելի է գտնել որոշակի հաճույք։ Բայց վատ քաշած վարագույրների մասին անդադար անհանգստությամբ ուղեկցվող ազատությունը հասցնում է սոսկ հոգեկան խանգարումի։
| + | |
− | | + | |
− | Թվում էր, թե կինը նրբորեն է զգում այն գրգիռները, որոնք պարուրել էին տղամարդուն։ Եվ վարտիքը պահող քուղը կապելու իր միտքը կարծես փոխեց։ Քանդված քուղի ծայրը կախվել էր նրա մատների արանքից։ Ճագարային իր աչքերով նա տղամարդուն էր նայում։ Աչքերը նման էին ճագարի աչքերի ոչ միայն կարմրած կոպերի պատճառով։ Տղամարդը նրան պատասխանեց մի հայացքով, որի մեջ ժամանակը կանգ էր առել։ Կնոջ շուրջ տարածվել էր մի սուր հոտ։ Այդպիսի հոտ է գալիս այն ժամանակ, երբ ջլուտ միս են խաշում։
| + | |
− | | + | |
− | Առաջվա պես քուղը մատների արանքում, նա անցավ տղամարդու կողքով, բարձրացավ սենյակ և կռացավ, որպեսզի վարտիքը հանի։ Եվ այնքա՜ն անկաշկանդ, այնքա՜ն բնական, որ ասես ուղղակի շարունակում էր անել այն, ինչը սկսել էր ավելի առաջ։ Բայց չէ՞ որ նա իսկական կին է, անցավ տղամարդու մտքով։ Եվ տղամարդը սիրտ արեց... Ապո՛ւշ, եթե մի քիչ էլ դանդաղես՝ ամեն բան կկորչի գրողի ծոցը։ Տղամարդը արագ֊արագ քանդեց գոտին։
| + | |
− | | + | |
− | Դեռևս երեկ տղամարդը երևի կմտածեր, թե սա մի հերթական ներկայացում է, որ սարքում է կինը... Ինչպես այտի փոսիկը և ամոթխած այն ծիծաղը... Բայց գուցե հենց այդպե՞ս է... Տղամարդը, սակայն, չէր ուզում այդ կերպ մտածել։ Կնոջը որպես առևտուր անելու ապրանք գործածելու ժամանակն արդեն անցել էր... Հիմա ամեն ինչ կարող է վճռել միայն ուժը... Նա բոլոր հիմքերն ուներ մտածելու, որ առևտրից անհրաժեշտ է հրաժարվել, որ իրենց հարաբերությունները հիմնվելու են փոխադարձ վստահության վրա։
| + | |
− | | + | |
− | Մի ծունկը ծալած նստելով, կինը ոլորած սրբիչով մաքրեց պարանոցի ավազը։ Բոլորովին անսպասելի մի նոր ավազահոսք սկսվեց։ Ամբողջ տունը ցնցվեց ու ճռճռաց։ Շա՜տ ցավալի խոչընդոտ էր... Մի ակնթարթում կնոջ գլուխը ծածկվեց ճերմակ փոշով։ Ավազը օդում լողում էր մառախուղի պես։ Ուսերն ու ձեռքերը նույնպես ծածկվեցին ավազի նուրբ շերտով։ Իրար գրկած, նրանք սպասում էին, թե փլուզումը երբ է ընդհատվելու...
| + | |
− | | + | |
− | Մարմնին կպած ավազը ներծծվում էր քրտինքով, իսկ վերևից շարունակում էր թափվել ու թափվել... Կնոջ ուսերը դողում էին, տղամարդը նույնպես տաքացել էր, ուր որ է պետք է եռ գար... Այնուհանդերձ, անհասկանալի է, թե նրան ինչու են այդպես սաստիկ գրավում կնոջ ազդրերը... Այնքան են գրավում, որ նա պատրաստ է իր միջից դուրս քաշել նյարդը նյարդի հետևից և փաթաթել կնոջ ազդրերին։ Դա նման էր գիշատիչի ագահությանը... Տղամարդու ամբողջ էությունը լեցուն էր ուժով, ասես լարած զսպանակ լիներ... Այն մյուս կնոջ նկատմամբ նա երբեք նման զգացում չէր ունեցել։
| + | |
− | | + | |
− | Փլուզումը դադարեց։ Տղամարդը ասես հենց դրան էր սպասում, և սկսեց կնոջն օգնել, որպեսզի նա սրբի վրայի ավազը։ Կինը խռպոտած ծիծաղում էր։ Նրա ծծերից դեպի թևատակերն ու այնտեղից էլ դեպի ազդրերը շարժվելով, տղամարդու ձեռքերը դառնում էին ավելի ու ավելի համառ։ Կնոջ մատները ամբողջ ուժով մխրճվեցին նրա պարանոցը։ Կինը մերթ ընդ մերթ ծղրտում էր։
| + | |
− | | + | |
− | Երբ նա վերջացրեց, այս անգամ էլ կինը սկսեց ավազը մաքրել տղամարդու վրայից։ Կնոջ մազերի հետ խաղալով, նա աչքերը փակ սպասում էր։ Մազերը խիտ էին ու կոշտ։
| + | |
− | | + | |
− | Ջղակծկում... Կրկնվում է նույնը... Կրկնվում է ամեն անգամ, երբ երազանքներին տրված, զբաղվում է, սակայն, մեկ այլ բանով՝ ուտում է, քայլում է, քնում է, զկրտում է, բղավում է, մխրճվում է կնոջ ազդրերի արանքը։
| + | |
− | | + | |
− | === 21 ===
| + | |
− | | + | |
− | Հավանաբար, շատ կարճ էր նա ննջել, և այն էլ անհանգիստ գալարվելով քրտինքի ու կծվահամ ձկան յուղ հիշեցնող լորձունքի մեջ։ Նա երազ էր տեսել։ Երազում տեսել էր փշրված գավաթ, քայքայված հատակով մի երկար միջանցք, կղկղանքով լեցուն հախճապակե միզանոթ, լոգարան, որտեղից շարունակ լսվում էր հոսող ջրի ձայնը, բայց թե ուր է՝ չէր կարողանում գտնել։ Ջրամանը ձեռքին մի տղամարդ էր վազում։ Նա մի կում ջուր խնդրեց, բայց մարդը չարացած նայեց ու մորեխի պես ցատկոտելով հեռացավ։
| + | |
− | | + | |
− | Տղամարդն արթնացավ։ Կպչուն ու տաք մի բան այրում էր նրա լեզուն։ Ծարավը հիմա տանջում էր կրկնակի սաստկությամբ։ Ջո՜ւր... Զուլալ ջո՜ւր... Բաժակի տակից դեպի վեր ելնող օդի արծաթավուն պղպջակներ... Իսկ ինքը լքված ու կիսավեր տան մեջ ջրմուղի խողովակ է, փոշեծածկ, սարդոստայնով պարուրված, ցամաք նետած ձկան պես շնչահեղձ լինող մի խողովակ...
| + | |
− | | + | |
− | Ոտքի ելավ։ Ձեռքերն ու ոտքերը ծանրացել էին ջրով լիքը ռետինե բարձերի պես... Վերցրեց հողե հատակին ընկած կաթսայիկն ու, գլուխը ետ գցելով, մոտեցրեց բերանին։ Մի երեսուն վայրկյան հետո լեզվի ծայրին երկու֊երեք կաթիլ ընկավ։ Բայց ծծան թղթի պես լեզուն տեղնուտեղը ներծծեց այդ կաթիլները։ Իսկ նույն այդ կաթիլներին սպասող կոկորդը ջղաձգորեն սեղմվեց, ապարդյուն ջանք թափելով կուլ տալու համար։
| + | |
− | | + | |
− | Ջուր գտնելու նպատակով տղամարդը լվացարանի մոտ տակնուվրա արեց այն ամենը, ինչ ընկավ ձեռքը։ Քիմիական բոլոր միացությունների մեջ ջուրն ամենից պարզն է։ Անհնարին է ջուր չգտնել, ինչպես որ անհնարին է սեղանի գզրոցում չգտնել տասը իենանոց գոնե մի մետաղադրամ։ Ըհը՛... Ջրի հոտ առավ։ Հիրավի՛, ջրի հոտ է... Տղամարդը տակառի տակից արագ֊արագ քերեց խոնավ ավազն ու լցրեց բերանը։ Որձկա՛ց։ Ու կռացավ, որովհետև ստամոքսը սկսեք կծկվել։ Սկսեց մաղձ փսխել, աչքերից արցունքներ հոսեցին։
| + | |
− | | + | |
− | Գլխացավը կապարե թերթի պես ճնշում էր աչքերը... Ֆիզիկական ցավը, վերջին հաշվով, միայն կրճատեց դեպի վախճան տանող ուղին։ Տղամարդը, հանկարծ չորեքթաթ անելով, սկսեց շան նման քանդել հողե հատակի ավազը։ Փորելով մինչև արմունկները, տեսավ, որ ավազը դարձել է մուգ ու խոնավ։ Գլուխը մտցնելով այդ փոսը, շիկացած ճակատը հպելով հատակին, նա խոր ներշնչեց ավազի հոտը։ Եթե ինչպես հարկն է շնչի, ապա ստամոքսում թթվածինն ու ջրածինը անպայման կմիանան իրար։
| + | |
− | | + | |
− | — Գրո՛ղը տանի, ձեռքերս ցեխոտել են։— Նա եղունգներով քերելով ափին փակչած ավազը, դարձավ կնոջ կողմը։— Ի՞նչ ենք անելու։ Ուրիշ տեղ ջուր չկա՞...
| + | |
− | | + | |
− | Կծկվելով ու կիմոնոն քաշելով ոտքերին, կինը շշնջաց.
| + | |
− | | + | |
− | — Չէ՛... Չկա...
| + | |
− | | + | |
− | — Չկա՞... Ի՞նչ է, այդ «չկայի» հետ էլ ուզում ես մնա՞լ... Քիչ հետո այստեղ մարդ շունչը կփչի... Շան քած... Որտեղից ուզում ես ջուր ճարիր։ Խնդրում եմ... Լսո՞ւմ ես։ Առայժմ ես ասում եմ՝ «Խնդրում եմ»։
| + | |
− | | + | |
− | — Հենց որ սկսենք աշխատել, տեղնուտեղը...
| + | |
− | | + | |
− | — Լավ, հանձնվում եմ... Ուրիշ ճար չունեմ... Հանձնվում եմ։ Չեմ ուզում դառնալ ապխտած ձուկ... Ինչո՞ւ իզուր շունչս փչեմ։ Ի վերջո, իսկականից չէ՝ որ հանձնվում եմ։ Ջուր ստանալու համար կարելի է նաև կապիկի պես պար գալ՝ թող տեսնեն, զվարճանան։ Ազնիվ խոսք, հանձնվում եմ... Բայց չեմ սպասի այնքան, մինչև սովորականի պես ջուրը բերեն... Խոնարհաբար շնորհակալ եմ... Նախ, այսպես, ցամաքած վիճակում աշխատել չենք կարող, ճի՞շտ է։ Ոնց կուզես՝ հետները կապվիր... Չի կարող պատահել, որ քո կոկորդն էլ չորացած չլինի...
| + | |
− | | + | |
− | — Հենց որ սկսենք աշխատել, նրանք կիմանան... Հրշեջային աշտարակից մեկնումեկը միշտ հետևում է հեռադիտակով։
| + | |
− | | + | |
− | — Հրշեջային աշտարակի՞ց...
| + | |
− | | + | |
− | Ոչ թե երկաթե դարպասները, ոչ թե խուլ պարիսպները, այլ դռան վրայի փոքրիկ աչքն է ամենից շատ ստիպում մարդուն զգալ, թե ինքը բանտի մեջ է։ Տղամարդը, կծկվելով, սկսեց մտովի զննել շրջապատը։ Հորիզոնի վրա միայն երկինքն է ու ավազը... Եվ ուրիշ ոչինչ... Ոչ մի հրշեջային աշտարակ էլ չկա այնտեղ։ Եվ եթե այստեղից չի երևում, ապա հազիվ թե այնտեղից կարողանան մեզ տեսնել։
| + | |
− | | + | |
− | — Եթե զառիթափի մյուս կողմից նայեք, ապա ամեն ինչ տեղնուտեղը կհասկանանք...
| + | |
− | | + | |
− | Տղամարդը արագ կռացավ ու վերցրեց բահը։ Հիմա սեփական արժանապատվության մասին մտածելը նույնն է, թե փորձես խնամքով արդուկել ցեխի մեջ ընկած շապիկդ։ Նա այնպես դուրս պրծավ, ասես ընկել էին հետևից։
| + | |
− | | + | |
− | Ավազն այրվում էր կրակին դրած դատարկ թավայի պես։ Շոգից շնչառությունը բռնվել էր։ Օդից օճառի հոտ էր փչում։ Պետք էր, սակայն, գնալ առաջ։ Միայն այդպես է հնարավոր մոտենալ ջրին։ Երբ կանգնեց ծովի կողմը նայող զառիթափի ստորոտին ու վեր նայեց, ապա, իսկապես, նշմարեց ճկույթի ծայրի չափ թվացող աշտարակը։ Իսկ վերևում գտնվող պստլիկ ցցվածքը հավանաբար հսկիչն էր։ Երևի արդեն նկատեց։ Ո՞վ իմանա, գուցե հենց այս պահին էր անհամբեր սպասում։
| + | |
− | | + | |
− | Տղամարդը դարձավ մուգ ցցվածքի կողմն ու բահը բարձրացնելով, թափահարեց։ Հանում էր այնպիսի անկյան տակ պահել, որպեսզի հսկիչը նկատեր հղկված մետաղի փայլը... Աչքերը տաք սնդիկով են լցվում... Ինչո՞վ է զբաղված կինը... Կարող էր օգնության գալ...
| + | |
− | | + | |
− | Հանկարծ խոնավ թաշկինակի պես մի ստվեր ընկավ. դեղնած տերևի չափ ամպն էր, որ քամին հալածում էր դեպի երկնքի մի անկյունը։ Գրո՛ղը տանի, եթե անձրև գար, ապա այս ամենը անելու ոչ մի հարկ չէր լինի... Է՜հ, առաջ կձգեր երկու ձեռքերը, և ափը կլցվեր ջրով... Պատուհանի ապակիներից կհոսեին ջրի շիթերը... Ջրհորդանից դուրս կցայտեր ջուրը... Ջրի ցայտեր... Ասֆալտի վրա մշուշվող ջրի ցայտեր...
| + | |
− | | + | |
− | Ասես երազում (կամ գուցե մարմնավորվեցին տեսիլքները) նրա շուրջը հանկարծ աղմուկ ու շարժում սկսվեց։ Ու երբ սթափվեց, տեսավ, որ կանգնած է ավազե հոսքի կենտրոնում։ Նա վազեց տան ծածկի տակ և սեղմվեց պատին։ Ոսկորները կակղել էին, ասես պահածո ձկան ոսկորներ լինեին։ Ծարավը արդեն զարկերակվում էր քունքերում։ Եվ այդ ծարավի փոքրիկ բեկորները մուգ բծերի պես ցրվում էին նրա գիտակցության մակերևույթին։ Առաջ ցցելով ծնոտը և ձեռքերը փորին սեղմած, նա մարտնչում էր փսխուկի դեմ։
| + | |
− | | + | |
− | Լսվեց կնոջ ձայնը։ Զառիթափի կողմը դարձած, նա ինչ֊որ բան էր գոչում։ Տղամարդը դժվարությամբ բարձրացրեց ծանրացած կոպերը և նայեց կնոջ կողմը։ Նույն այն ծերունին, որը նրան այստեղ էր ուղեկցել, հիմա զգուշորեն դույլով ջուր էր իջեցնում։ Ջո՜ւր... Վերջապես, ջուր բերեցին... Դույլը մի փոքր թեքվեց, և ավազե լանջին հայտնվեց խոնավ մի բիծ։ Իսկակա՜ն, ամենաիսկական ջո՜ւր է... Տղամարդը ճիչով նետվեց դեպի դույլը։
| + | |
− | | + | |
− | Երբ թոկից կապված դույլը իջավ այնքան, որ արդեն հնարավոր էր հասնել, նա կնոջը մի կողմ հրեց ու, ոտքերը լայն դրած, երկու ձեռքով զգուշորեն ամուր բռնեց։ Հետո քանդեց թոկը ու առանց այլևս համբերելու, դեմքը մտցրեց դույլի մեջ ու ամբողջ մարմնով դարձավ պոմպ։ Քիչ անց գլուխը բարձրացրեց, շունչ առավ, հետո նորից վրա պրծավ դույլին։ Երբ երրորդ անգամ կտրվեց դույլից, նրա քթից ու բերանից ջուր էր հոսում։ Շունչը կտրվում էր։ Հետո ծնկները ծալվեցին ու աչքերը փակվեցին։ Հիմա կնոջ հերթն էր։ Եվ կինը նրանից ետ չմնաց։ Այնպիսի ձայներ հանելով, ասես մարմինը ռետինե մխոց լիներ, մի ակնթարթում նա խմեց դույլի կեսը։
| + | |
− | | + | |
− | Հետո դույլը առնելով, կինը տուն գնաց, իսկ ծերունին սկսեց հավաքել թոկը։ Բայց տղամարդը կառչեց թոկի ծայրից ու աղիողորմ ասաց.
| + | |
− | | + | |
− | — Սպասե՜ք... Լսեք ինձ։ Խնդրո՜ւմ եմ... Միայն լսեք... Խնդրո՜ւմ եմ։ Սպասե՜ք։
| + | |
− | | + | |
− | Ծերունին առանց առարկելու հապաղեց։ Շփոթմունքից նա արագ֊արագ թարթում էր, բայց դեմքի արտահայտությունը գրեթե չէր փոխվել։
| + | |
− | | + | |
− | — Քանի որ ջուր բերեցիք, ուրեմն, ես կանեմ այն ամենը, ինչ պարտավոր եմ անել։ Խոստանում եմ և ուզում եմ, որ դուք լսեք ինձ։ Դուք չարաչար սխալվում եք... Ես դպրոցի ուսուցիչ եմ... Ես ընկերներ ունեմ... Արհմիության անդամ եմ... Մանկավարժական խորհուրդ... Ծնողների ու մանկավարժների միություն... Նրանք բոլորը սպասում են ինձ... Ի՞նչ է, ձեր կարծիքով իմ անհետանալու մասին հասարակայնությունը պետք է լռի՞։
| + | |
− | | + | |
− | Ծերունին լեզվի ծայրը քսեց վերին շրթունքին և անտարբեր ժպտաց։ Չէ, դա ժպիտ էլ չէր... Նա միայն կկոցեց աչքերը, որ հանկարծ քամու բերած ավազը չլցվի։ Բայց հուզված ու գլուխը կորցրած տղամարդը նույնիսկ աննշան խորշոմը կնկատեր։
| + | |
− | | + | |
− | — Ի՞նչ... Ո՞նց թե... Մի՞թե չեք հասկանում, որ դուք հանցագործության եզրին եք կանգնած։
| + | |
− | | + | |
− | — Չէ մի... Արդեն տասն օր է անցել, իսկ ոստիկանությունը չի էլ հետաքրքրվել...— Ծերունին խոսում էր հատ֊հատ արտասանելով բառերը։— Իսկ եթե տասը օր հետո էլ ոչինչ չլինի, ուրեմն...
| + | |
− | | + | |
− | — Ոչ թե տասը օր, այլ մեկ շաբաթ։
| + | |
− | | + | |
− | Բայց ծերունին չպատասխանեք։ Հիրավի, նման զրույցից ոչ մի օգուտ չկա... Տղամարդը զսպեց հուզմունքը և շարունակեց մի այնպիսի ձայնով, որին ջանում էր հանգիստ երանգ տալ։
| + | |
− | | + | |
− | — Լավ, կարևոր չէ... Գուցե ճիշտն այն կլինի, եթե վար իջնեք և միասին նստած հանգիստ զրուցենք։ Ես ձեզ ոչինչ չեմ անի։ Ասենք, եթե ուզենայի էլ որևէ բան անել, միևնույն է, չէի կարողանա... Ձեր դեմ անուժ եմ... Խոստանում եմ...
| + | |
− | | + | |
− | Ծերունին լուռ էր։ Տղամարդը սկսեց հևալ։
| + | |
− | | + | |
− | — Ես հասկանում եմ, իհարկե, թե գյուղի համար որքան կարևոր է ավազ փորելը... Ինչ ուզում ես՝ ասա, կյանքի հարց է։ Եվ շատ սուր հարց։ Շատ լավ եմ հասկանում։ Եթե ինձ չհարկադրեիք, գուցե ինքս էլ, անձնական նախաձեռնությամբ, կուզենայի համագործակցել ձեզ հետ... Հավատացնում եմ։ Բավական է միայն տեսնել, թե ինչպես եք դուք ապրում, և ամեն ոք, հենց թեկուզ մարդասիրությունից դրդված, կկամենար ձեզ օգնել։ Բայց մի՞թե այն, ինչ անում եմ, կարող է իսկական օգնություն համարվել... Կասկածում եմ... Ինչո՞ւ չեք մտածում համագործակցության առավել ընդունելի այլ միջոցների մասին... Մարդկանց պետք է խելացիորեն տեղաբաշխել... Օգնելու ամենաազնիվ ցանկությունը կարող է վերանալ, եթե մարդու համար չգտնեք իր ճիշտ տեղը... Իրավացի՞ եմ... Մի՞թե չէր կարելի ինձ օգտագործելու ավելի լավ միջոց գտնել, առանց այսքան համարձակ քայլի դիմելու։
| + | |
− | | + | |
− | Մի այնպիսի տեսքով, որից չես հասկանա՝ քեզ լսում են, թե ոչ, ծերունին գլուխը շրջեց ու այնպիսի մի շարժում արեց, որ կարծես քշելիս լիներ աներես փիսիկին։ Բայց նա գուցե հուզվում էր աշտարակին կանգնած հսկիչի՞ պատճառով։ Գուցե նրա աչքի տակ խուսափո՞ւմ էր զրույցի բռնվել տղամարդու հետ։
| + | |
− | | + | |
− | — Համաձայնեք... Ավազ փորելը, իսկապես, շատ կարևոր գործ է։ Բայց դա միջոց է և ոչ թե նպատակ... Նպատակը սարսափելի մի վտանգից կյանքը որևէ կերպ պաշտպանելն է... Ճի՞շտ եմ ասում... Բարեբախտաբար, շատ եմ զբաղվել ավազի ուսումնասիրությամբ։ Ես խորացել եմ այդ խնդրում։ Դրա համար էլ եկել եմ այս կողմերը... Այո, ինչ ուզում եք՝ ասեք, բայց մեր օրերում ավազը առանձին մի հետաքրքրություն է ներկայացնում մարդու համար։ Կարելի է հաջողությամբ օգտվել դրանից... Այս կողմերը կարելի է մի նոր շրջան դարձնել զբոսաշրջիկների համար... Կարելի է ավազն օգտագործել ոչ թե հակադրվելով, այլ լեզու գտնելով հետը... Կարճ ասած, անհրաժեշտ է մտածողության կերպը վճռականորեն վերափոխելու մի փորձ կատարել...
| + | |
− | | + | |
− | Ծերունին անտարբեր տեսքով ասաց.
| + | |
− | | + | |
− | — Ի՞նչ նոր շրջան, երբ ջերմուկներ չկան... Եվ ո՞ւմ հայտնի չէ, որ զբոսաշրջիկներից շահ ունեն միայն առևտրականներն ու մեկ էլ եկվորները։
| + | |
− | | + | |
− | Այս խոսքերի մեջ տղամարդը ծաղր նկատեց, և նույն պահին հիշեց կնոջ պատմածը բացիկավաճառի մասին, որն արժանացել էր նույն ճակատագրին, և որը հիվանդացել էր ու մեռել։
| + | |
− | | + | |
− | — Այո, իհարկե... Իմ ասածը միայն որպես օրինակ պետք է ընդունել... Մտածե՞լ եք արդյոք գյուղատնտեսական հատուկ մշակույթների մասին, որոնք համապատասխանեին ավազի յուրահատկություններին։ Ուզում եմ ասել, որ ոչ մի անհրաժեշտություն չկա, որպեսզի այդպես ամուր կառչեք հին ապրելակերպին...
| + | |
− | | + | |
− | — Մենք տարբեր բաներ ենք փորձում։ Գետնընկույզ ենք աճեցնում կամ այնպիսի բույսեր, որոնց արմատը սոխուկաձև է... Հապա տեսնեիք, թե կակաչները ինչ լավ են աճում...
| + | |
− | | + | |
− | — Իսկ ավազից պաշտպանվելու գործերն ինչպե՞ս եք կազմակերպում... Ավազից պաշտպանվելու իսկական, բուն գործը... Իմ ընկերներից մեկը թղթակից է... Թերթի օգնությամբ կարելի է հասարակական կարծիք ստեղծել։ Դժվար բան չկարծեք։
| + | |
− | | + | |
− | — Ինչքան էլ ձեր այդ հասարակական կարծիքը կարեկցի մեզ, միևնույն է, ոչինչ չարժե, եթե մենք դրամական օգնություն չենք ստանալու...
| + | |
− | | + | |
− | — Ես էլ հենց առաջարկում եմ նպաստներ ստանալու համար շարժում սկսել։
| + | |
− | | + | |
− | — Քամու բերած ավազը իշխանությունները վճռել են տարերային աղետ չհամարել և վնասները չեն ծածկում։
| + | |
− | | + | |
− | — Պետք է նրանց ստիպել։
| + | |
− | | + | |
− | — Մեր աղքատ պրեֆեկտուրայում ի՞նչ արդյունքի կարող ես հասնել... Հավատներս կորել է... Մեր արածը հիմա շատ էժան է նստում... Իսկ եթե հույսներս դնենք իշխանությունների վրա, մինչև նրանց չափել֊ձևելը, ավազը բոլորիս կթաղի...
| + | |
− | | + | |
− | — Բայց ես... հասկանո՞ւմ եք... Ես շատ որոշակի գործ ունեմ,— բղավեց տսամարդը՝ որքան թոքերում ուժ ուներ։— Մի՞թե դուք ծնող չեք... Մի՞թե երեխաներ չունեք։ Մի՞թե չեք հասկանում, թե ինչ է ուսուցչի պարտքը իր սաների նկատմամբ։
| + | |
− | | + | |
− | Նույն այդ պահին էլ ծերունին վեր քաշեց թոկը։ Անակնկալի գալով, տղամարդը ծայրը բաց թողեց։ Այս ի՞նչ բան է.... Մի՞թե ծերունին ձևանում էր, թե լսում է լոկ այն պատճառով, որպեսզի հարմար մի պահի նրա ձեռքից պոկի թոկը... Նա շփոթվեց ու, ձեռքերը պարզած, թափահարեց։
| + | |
− | | + | |
− | — Դուք խելագար եք... Դուք գիժ եք... Կապիկին էլ որ վարժեցնեք՝ ավազ կփորի... Ես ավելի լուրջ գործի եմ ընդունակ... Մարդը պետք է լիակատար օգտագործի իր հնարավորությունները...
| + | |
− | | + | |
− | — Ըհը՛...— անտարբեր ասաց ծերունին, չթաքցնելով, որ ձանձրացել է տղամարդու շատախոսությունից։— Ի՞նչ արած, ներեցեք ավել֊պակասի համար։ Ինչ կարող ենք՝ ձեզ համար կանենք։
| + | |
− | | + | |
− | — Սպասե՜ք... Ես չեմ կատակում։ Հե՜յ, սպասեք, խնդրում եմ... Կզղջաք... Դուք դեռ ոչինչ չեք հասկացել։ Խնդրո՜ւմ եմ... Սպասեք...
| + | |
− | | + | |
− | Բայց ծերունին նույնիսկ ետ էլ չնայեց։ Շալակին մի ծանր բեռ առածի պես կռացած, նա ելավ ու գնաց։ Երեք քայլ անելուց հետո նախ անհետացան նրա ուսերը, իսկ չորրորդ քայլի վրա բոլորովին անհետացավ տեսադաշտից։
| + | |
− | | + | |
− | Ուժասպառ տղամարդը հենվեց պատին։ Ձեռքերն ու գլուխը խոթեց ավազի մեջ, և ավազը, օձիքից ներս հոսելով, բարձի պես ուռեցրեց շապիկը։ Հանկարծ առատ մի քրտինք արտահոսվեց նրա վզին, դեմքին, ոտքերի արանքում։ Նրանից քամվում էր քիչ առաջ խմած ջուրը։ Քրտինքն ու ավազը միանալով, մաշկին ամուր փակցրած տաքացնող սպեղանի դարձան։ Մաշկը փքվել ու նմանվել էր ռետինե հարթ թիկնոցի։
| + | |
− | | + | |
− | Կինն արդեն սկսել էր աշխատել։ Հանկարծ տղամարդու մտքով անցավ, թե կինը խմած կլինի դույլի ջուրը։ Եվ խուճապահար տուն վազեց։
| + | |
− | | + | |
− | Ջրին ձեռք տվող չէր եղել։ Մի շնչով նա երեք֊չորս կում արեց ու դարձյալ ապշեց այդ թափանցիկ քիմիական միացության համի վրա։ Նա չէր կարողանում քողարկել իր անհանգստությունը։ Մինչև երեկո նա չի դիմանա եղած ջրով։ Իսկ կերակուր եփելու համար ջուրը հաստատ չի հերիքի։ Այդ ստահակները շատ ճիշտ հաշիվ են արել։ Ծարավ մնալու վախը այն սանձն է, որի օգնությամբ նրանք ուզում են ինձ քշել՝ ուր ուզենան։
| + | |
− | | + | |
− | Ծղոտե լայնեզր գլխարկը քաշելով աչքերին, նա այնպես դուրս պրծավ, ասես հետևից հալածում էին։ Ծարավի հեռանկարի դիմաց նրա բոլոր մտքերն ու դատողությունները դարձել էին տաք ճակատին ընկնող խղճուկ ձնեփաթիլներ։ Եթե տասը բաժակը սիրտ խառնող շաքարաջուր է, ապա մի բաժակը՝ իսկական մտրակ։
| + | |
− | | + | |
− | — Որտե՞ղ է բահը...
| + | |
− | | + | |
− | Կինը մատնացույց արեց ծածկի կողմն ու, հոգնած ժպտալով, թևքով սրբեց ճակատի քրտինքը։ Թեև նա ընկճված էր, բայց ոչ մի պահ չէր մոռանում, թե որտեղ են գործիքները։ Ավազուտում ապրող մարդու բնականորեն ձեռք բերած շատ սովորական մտածելակերպ էր դա։
| + | |
− | | + | |
− | Հենց որ բահը վերցրեց, նրա հոգնած ոսկորները ծալովի եռոտանու ոտքերի պես կարճացան։ Պատճառը երևի այն էր, որ անցյալ գիշեր գրեթե աչք չէր փակել։ Ինչպիսին էլ լինեն հանգամանքները, երևի անհրաժեշտ է կնոջ հետ պայմանավորվել անհրաժեշտաբար կատարվելիք աշխատանքի նվազագույն ծավալի մասին։ Բայց խոսելը շատ դժվար էր։ Երևի այն պատճառով, որ ծերունու հետ զրուցելիս շատ ջանք էր թափել և փտած կծիկի պես կտոր֊կտոր էին եղել ձայնալարերը։ Նա կանգնեց կնոջ կողքին և մեքենայի պես սկսեց աշխատել բահով։
| + | |
− | | + | |
− | Զառիթափի ու տան արանքը փորելով, նրանք համերաշխ առաջ էին գնում, ասես կապված լինեին իրար։ Տան տախտակե պատերը, որոնք կիսահում բրնձե բլիթի պես փափուկ էին, դարձել էին սնկերի բուծարան։ Վերջապես, ավազը հավաքելով, թումբ արեցին։ Հետո լցրեցին թիթեղամանները և քարշ տվեցին մաքրած տեղը։ Թիթեղամանները տեղափոխելուց հետո նորից շարունակեցին փորել։
| + | |
− | | + | |
− | Անիմաստ, գրեթե մեքենայական շարժումներ... Բերանը լցված էր փրփրած թքով, որից հում սպիտակուցի համ էր գալիս... Թուքը ծորում էր ծնոտով ու կաթում կրծքին... Բայց տղամարդը ուշադրություն չէր դարձնում։
| + | |
− | | + | |
− | — Բահի կոթը ձախ ձեռքով մի քիչ ցածից բռնեք,— կիսաձայն խորհուրդ տվեց կինը։— Որպեսզի իզուր շարունակ չշարժեք... Իսկ աջը կաշխատի որպես լծակ, և դուք շատ չեք հոգնի...
| + | |
− | | + | |
− | Մի ագռավ կռռաց։ Դեղին լույսը հանկարծ դարձավ երկնագույն։ Ասես խոշոր ծիրով նկարված, ցավը հալվեց շրջապատի բնապատկերի մեջ։ Ծովեզրով, շատ ցածից թռան անցան չորս ագռավներ։ Նրանց թևերի ծայրերը մուգ կանաչավուն երանգ ունեին, և տղամարդը, չգիտես ինչու, հիշեց միջատների համար նախատեսված տուփերի միջի ցիանական կալիումը։ Հա, քանի չի մոռացել, հարկավոր է տեղափոխել ուրիշ տուփերի մեջ և փաթաթել պոլիէթիլենով։ Թե չէ՝ տապից չորանալով, միջատները կփշրվեն։
| + | |
− | | + | |
− | — Այսօր բավական է...
| + | |
− | | + | |
− | Այս ասելով, կինը նայեց զառիթափի կողմը։ Նրա դեմքը բոլորովին չոր էր ու թեև ծածկված էր ավազի շերտով, տղամարդը հասկացավ, որ արյան կաթիլ անգամ չկա։ Շրջապատում ամեն ինչ դարձել էր մուգ, ասես ժանգով ծածկված լիներ։ Մթագնած գիտակցության թունելներում խարխափելով, տղամարդը, վերջապես, հասավ իր անկողնուն։ Նա չլսեց, թե երբ ներս մտավ կինը։
| + | |
− | | + | |
− | === 22 ===
| + | |
− | | + | |
− | Եթե մկանների արանքները գիպս լցնեն, ապա, երևի, զգացողությունը նույնը կլինի։ Աչքերը կարծես թե բաց են, սակայն ինչո՞ւ է այսքան մութ։ Ինչ֊որ տեղ մկնիկը իր ավարն է քարշ տալիս դեպի փոքրիկ որջը... Կոկորդն այնպես է այրվում, ասես խարտոցած լինեն։ Բերանից աղբահորի հոտ է գալիս... Ծխել եմ ուզում... Չէ, նախ երևի ջուր խմեմ... Ջո՜ւր... Եվ տղամարդը անմիջապես սթափվում է... Այ թե ինչ... Ոչ մի մկնիկ էլ չկա։ Այդ կինն է սկսել գործ անել... Ինչքա՞ն ժամանակ կլինի, որ քնել է... Փորձեց վեր կենալ, բայց սոսկալի մի ուժ նրան դարձյալ տապալեց անկողնու մեջ... Հանկարծ նա կռահեց և դեմքից պոկեց սրբիչը։ Բաց դռնից ներս էր ընկնում, ասես դոնդողի միջով անցնող, լուսնի լույսը։ Դարձյալ աննկատ իջել էր գիշերը։
| + | |
− | | + | |
− | Անկողնու մոտ դրված էին կաթսան, լամպարն ու շշով օղին։ Նա հենվեց արմունկին և ողողեց բերանը։ Հետո թքեց հեռու, օջախի կողմը։ Դանդաղ ու վայելելով մի քանի կում ջուր խմեց։ Լամպարի մոտ շոշափելով գտավ մի փափուկ փաթեթ՝ լուցկին ու սիգարեթները։ Լամպարը վառեց, հետո կրակը մոտեցրեց սիգարեթին։ Ու երբ շշից էլ մի քիչ օղի խմեց, մասնատված գիտակցությունը սկսեց հավաքվել ու դառնալ ամբողջական։
| + | |
− | | + | |
− | Փաթեթի մեջ նաև ուտելիք կար։ Բրնձով ու ալյուրով թխած, ու դեռևս տաք երեք բլիթ, երկու հատ չորացրած ձուկ, թթվաջրից հանելուց հետո սմքած բողկ և մի քիչ էլ եփած բանջարեղեն, որը դառնահամ էր և, ամենայն հավանականությամբ, նույն այդ բողկի չորացրած ցողուններն էին։ Կշտանալու համար մի ձուկն ու բլիթն էլ էր հերիք։ Որովհետև նրա ստամոքսը կծկվել, դարձել էր ռետինե ձեռնոցի չափ։
| + | |
− | | + | |
− | Երբ ոտքի ելավ, հոդերը ճռռացին, ինչպես թիթեղյա տանիքը՝ քամու հոսանքի տակ։ Տղամարդը վախվորած նայեց ջրամանի մեջ։ Բայց ջրամանը դարձյալ լիքն էր։ Տղամարդը սրբիչը թրջեց ու հպեց դեմքին։ Ամբողջ մարմնով մի դող անցավ, ինչպես սնդիկային լամպով անցնում է առաջին կայծը։ Նա շփեց պարանոցը, կողերը, մաքրեց մատների արանքի ավազը։ Թերևս հենց նման պահերով պետք է որոշել կյանքի խորհուրդը։
| + | |
− | | + | |
− | — Թեյ չէի՞ք խմի,— կինը կանգնել էր դռան շեմին։
| + | |
− | | + | |
− | — Չարժե... Այնքան ջուր եմ խմել, որ փորս դարձել է թմբուկ։
| + | |
− | | + | |
− | — Լա՞վ քնեցիք։
| + | |
− | | + | |
− | — Երբ արթնացաք, լավ կլիներ, եթե ինձ էլ ձայն տայիք։
| + | |
− | | + | |
− | Գլուխը հակելով, կինը ասաց.
| + | |
− | | + | |
− | — Երեք անգամ գիշերը վեր կացել, ուղղել եմ ձեր դեմքի սրբիչը,— նրա ձայնի մեջ ծիծաղի պես մի բան կար, ասես խուտուտ էին տալիս։
| + | |
− | | + | |
− | Դժվարությամբ, ի վերջո, սակայն, մեծերի ծիծաղը ընդօրինակել սովորած երեք տարեկան երեխայի պչրանք էր դա։ Կնոջ շփոթված տեսքից պարզ երևում էր, որ նա ուղղակի չգիտե, թե ինչպես է հնարավոր ավելի լավ արտահայտել իր բերկրանքը։ Մռայլված տղամարդը փախցրեց հայացքը։
| + | |
− | | + | |
− | — Փորե՞մ... Թե՞ թիթեղամանները տեղափոխեմ։
| + | |
− | | + | |
− | — Հա... Արդեն ժամանակն է... Ուր որ է զամբյուղները կիջեցնեն։
| + | |
− | | + | |
− | Երբ սկսեց աշխատել, շատ զարմացավ, որ չի զգում ինքն իրենից ակնկալվող դիմադրությունը։ Ո՞րն է այդ փոփոխության պատճառը։ Թերևս առանց ջրի մնալու վախը կամ կնոջ նկատմամբ ունեցած պարտավորությունը... Բայց գուցեև պատճառը աշխատանքի բնո՞ւյթն է։ Հիրավի, աշխատանքը մարդուն օգնում է հաշտվել սուրացող ժամանակի հետ նույնիսկ այն դեպքում, երբ այն աննպատակ է թռչում։
| + | |
− | | + | |
− | Մի անգամ «Միոբիուսի ժապավենը» նրան տարավ ինչ֊որ դասախոսության։ Վայրը, ուր տեղի էր ունենում այդ դասախոսությունը, ցանկապատված էր երկաթե ցածրիկ ու ժանգոտած ցանցով, որից այն կողմ թափված թղթի կտորները, դատարկ տուփերը, անհայտ նշանակություն ունեցող փալաս֊փուլուսը բոլորովին ծածկել էին գետինը։ Նախագծողի խելքին ի՞նչ էր փչել այստեղ վանդակապատ դնել... Եվ ասես տարակուսանքով լի նրա այդ հարցին պատասխանելու համար հայտնվեց հնամաշ բաճկոնով մի մարդ, որը կռացավ երկաթե ցանկապատի վրա ու մատներով քերեց... «Միոբիուսի ժապավենը» շշնջաց, թե այդ մարդը հագուստը փոխած ոստիկան է։ Առաստաղին տարածվեցին անձրևաջրի սրճագույն հետքերը, որոնք շատ խոշոր էին... Եվ այս իրադրության մեջ դասախոսն ասաց. «Աշխատանքի նկատմամբ գերակշռության այլ ճանապարհ չկա, քան ինքը՝ աշխատանքն է։ Ոչ թե ինքնին աշխատանքն է արժեք ներկայացնում, այլ աշխատանքով աշխատանքը հաղթահարելը։ Աշխատանքի ճշմարիտ արժեքը կայանում է նրա ինքնաբացասման մեջ»։
| + | |
− | | + | |
− | Ականջ ծակող մի սուլոց լսվեց։ Մատները բերանը խցկած ինչ֊որ մեկը պայմանական ազդանշան էր տալիս։ Ավազով լի զամբյուղները դուրս քաշելուն ուղեկցող անհոգ աղմուկ֊աղաղակը փոսին մոտենալով աստիճանաբար լռեց։ Եվ զամբյուղները ցած իջան արդեն կատարյալ լռության մեջ։ Տղամարդը զգաց, որ իրեն հետևում են, բայց պատին դիմելով բղավելը հիմա ավելի անիմաստ էր, քան առաջ։ Երբ ավազի անհրաժեշտ քանակությունը բարեհաջող քաշեցին վեր, լարվածությունը անցավ, և մթնոլորտն էլ ասես լիցքաթափվեց։ Ոչ ոք ոչինչ չասաց, սակայն տպավորությունն այնպիսին էր, թե արդեն հասել են անհրաժեշտ փոխըմբռնման։
| + | |
− | | + | |
− | Կնոջ վարքագծում նույնպես նկատելի փոփոխություն տեղի ունեցավ։
| + | |
− | | + | |
− | — Մի քիչ շունչ քաշենք, հը՞... Ես թեյ կբերեմ...
| + | |
− | | + | |
− | Կնոջ թե ձայնում և թե շարժումներում առույգություն էր զգացվում։ Նա լի էր չարաճճի մի անպարկեշտությամբ, որը չէր էլ ջանում քողարկել։ Տղամարդը հագեցած էր այնպես, ասես չափից դուրս շաքար էր կերել։ Բայց, երբ կինը անցավ նրա մոտով, տղամարդը թեթևակի շոյեց նրա հետույքը։ Երբ լարվածությունը շատ է բարձրանում, ապահովիչները այրվում են։ Երբեք չի կարելի կնոջն այդպես խաբել։ Տղամարդը նրան երբևէ կպատմի երևութական ամրոցը պաշտպանող պահակի մասին։
| + | |
− | | + | |
− | Մի ամրոց կար... Չէ, անշուշտ, պայման չէ, որ լինի ամրոց, կարող է նաև գործարան լինել, դրամատուն, խաղատուն... Պահակի փոխարեն կարող է լինել հսկիչ կամ նման մի բան։ Ուրեմն, թշնամու հարձակմանը սպասող այդ պահակը միշտ զգոն էր։ Վերջապես, թշնամին, որին նա այդպես սպասում էր, երևաց ամրոցի շրջակայքում։ Պահակը անմիջապես հնչեցրեց տագնապի փողը։ Բայց որքան էլ տարօրինակ էր, գլխավոր ուժերից որևէ պատասխան չլսվեց։ Հասկանալի է, որ թշնամին, առանց որևէ դժվարության, մի հարվածով վերացրեց պահակին։ Իր վերջին րոպեներին, ասես մշուշի միջից նա տեսավ, թե ինչպես դիմադրության չհանդիպելով, թշնամին քամու պես ներխուժում է դարպասից, պարիսպներից, տներից... Իրականում, սակայն, օդեղեն էր ոչ թե թշնամին, այլ ամրոցը։ Վայրի դաշտում չորացած ծառի պես ընկած միայնակ պահակը իր ամբողջ կյանքում պահպանել էր օդեղեն տեսիլքը միայն...
| + | |
− | | + | |
− | Տղամարդը նստեց բահի վրա ու մի սիգարեթ կպցրեց։ Երրորդ լուցկին վառելուց հետո միայն կարողացավ կպցնել սիգարեթը։ Հոգնածությունը ջրի մեջ լցված տուշի պես օղակ֊օղակ տարածվում էր, ինչպես մեդուզան, դառնալով զարմանահրաշ զարդանախշ, հյուլեական միջուկների սխեմաներ և, ի վերջո, լուծվում, անէանում էր։ Գիշերային թռչունը դաշտամկանը տեսնելով, գարշելի ձայնով կանչում է ընկերուհուն։ Խուլ հաչում է չգիտես ինչից անհանգստացած շունը։ Երկնքի հեռուներում իրար խառնվելով, ոռնում են օդի հոսանքները։ Իսկ գետնին կտրուկ հողմը դանակի պես շերտ առ շերտ մաշկում է ավազի բարակ կաշին։
| + | |
− | | + | |
− | Տղամարդը սրբեց քրտինքը, մատներով խնչեց, գլխից թափ տվեց ավազը։ Ոտքերի տակ ավազանախշերը նմանվում էին միանգամից քարացած ալիքների բաշերի։
| + | |
− | | + | |
− | Եթե դրանք ձայնային ալիքներ լինեին, հետաքրքիր է, թե ի՞նչ երաժշտություն էր հնչելու։ Եվ եթե քիթը սեղմես ածխի ունելիով, ականջները խցկես մակարդված արյունով, մուրճով իրար հետևից փշրես ատամները, ապա, թերևս, մարդ կարողանա երգել այդ մեղեդին... Բայց դա շատ դաժան բան կլինի։ Ու չնայած դաժանությանը, միևնույն է, մեղեդին այն չի լինի... Հանկարծ թվաց, թե աչքերը թռչունների պես խոյացել են հեռու երկինք և այնտեղից ուշադիր իրեն են նայում։ Եվ ոչ այլ ոք, քան ինքը, որ մտորում է այս բոլոր անցուդարձի տարօրինակության վրա, հենց ինքն է վարում չափազանց տարօրինակ կյանք։
| + | |
− | | + | |
− | === 23 ===
| + | |
− | | + | |
− | Got a one-way ticket to the blues, woo, woo...<ref>Կապույտ երկինք գնալու մի տոմսակ գնեցի, վուո՜ւ, վուո՜ւ..</ref> Թե երգել ես ուզում, խնդրեմ՝ երգիր։ Բայց իրականում այն մարդը, որի վզին փաթաթել են միայն գնալու, բայց ոչ ետ դառնալու տոմսակ, երբեք այդպես չի երգի։ Միայն մեկնելու տոմսակ ունեցող մարդկանց ներբանները շատ նուրբ են ու բարակ, և նրանք, նույնիսկ պստիկ մի քարի վրա ոտք դնելիս, աղեկտուր ճչում են։ Ու այլևս ոչ մի քայլ չեն անում։ Նրանք շատ կուզենային բլյուզ երգել երթուդարձի տոմսակի մասին։ Միայն մեկնելու տոմսակը մասերի տրոհված կյանքն է երեկվա ու այսօրվա, բայց առանց այսօրվա ու վաղվա միջև կապ ունենալու։ Եվ այն մարդը միայն, որ ձեռքին ետ դառնալու տոմսակ ունի, կարող է մի քիչ թախծոտ երգ մրմնջալ մեկնելու տոմսակի մասին։ Կասկած լինել չի կարող... Ուստի նա շարունակական տագնապի մեջ է, վախենում է, թե ետ դառնալու տոմսակը կամ կկորցնի, կամ կգողանան։ Նա արժեթղթեր է գնում, ապահովագրում է կյանքը, արհմիության և ղեկավարության հետ երկերեսանություն է անում։ Նա ականջները խցում է օգնություն աղերսող ճիչեր չլսելու համար, որոնք գալիս են կոյուղիներից ու աղբահորերից, և այդ բոչոր նրանց ճիչերն են, ում հասել է միայն մեկնելու տոմսակ։ Որպեսզի չմտածի, նա բարձրացնում է հեռատեսիլի ձայնը մինչև վերջ, և ինքն էլ իր ձայնը գլուխը գցած՝ բլյուզ է երգում միայն մեկնելու տոմսակի մասին։ Եվ կարելի է վստահ լինել, որ յուրաքանչյուր բանտարկյալ բլյուզը երթուդարձի տոմսակի մասին կերգի։
| + | |
− | | + | |
− | Հենց որ ազատ ժամանակ էր ունենում, տղամարդը զբաղվում էր պարան սարքելով։ Շապիկը կտրատել էր շերտերի ու կապել իրար, հետո ավելացրել էր կնոջ հանգուցյալ ամուսնու կիմոնոյի գոտին և արդեն հինգ մետր պարան ուներ։ Կգա ժամանակ, և նա պարանի ծայրին կկապի հին ու ժանգոտած մկրատը, որը անպայման պետք է բաց լինի, ու դրա համար՝ արանքում տաշեղ կդնի ու կամրացնի։ Պարանն առայժմ կարճ է։ Որպեսզի անհրաժեշտ երկարություն ունենա, հարկ կլինի ծայրին ավելացնել ծղոտից հյուսած թոկը, որը կապած է տանը՝ ձուկ ու հասկ չորացնելու համար, ինչպես նաև սպիտակեղենի պարանը։
| + | |
− | | + | |
− | Այս գաղափարը ծնվեց բոլորովին հանկարծակի։ Բայց պարտադիր չէ, որ անպայման իրականան այն ծրագրերը, որոնք մշակվում են երկար ժամանակ։ Քանի որ անհնարին է գիտակցել այն ուղին, որի վրայով ծրագիրը մշակելիս ընթանում է միտքը, ապա անսպասելի կռահումը իր հիմքը պարունակում է իր իսկ ներսում։ Անակնկալ վճիռները շատ ավելի հավանականություն ունեն հաջողությամբ պսակվելու, քան նրանք, որոնք շարունակ կշռադատվում են։
| + | |
− | | + | |
− | Հիմա սոսկ մի հարց է մնում. ծրագիրն իրականացնելու ժամկետը։ Փոսից դուրս գալ ամենից հարմար է ցերեկով, քանի դեռ կինը քնած է լինում։ Ուրեմն, որոշված է... Բայց օրը ցերեկով գյուղամիջով անցնելը բանի նման չէ։ Երևի լավ կլինի այսպես անել. կնոջ արթնանալուց քիչ առաջ վեր մագլցել, թաքնվել հուսալի մի պատսպարանում, և մայրամուտին սպասելով, փորձել աննկատ դուրս գալ գյուղից։ Մինչև լուսնի ծագելը մթան մեջ հեշտությամբ կարելի կլինի հասնել մայրուղուն, որտեղ անցուդարձ անող ավտոբուսներ շատ կան։
| + | |
− | | + | |
− | Այս ծածուկ գործողությունների ու մտմտուքների ընթացքում տղամարդը ուզում էր կնոջից անհրաժեշտ տեղեկություններ դուրս քաշել գյուղի տեղանքի ու դիրքի մասին։ Ինչպե՞ս է գյուղը կազմակերպում իր տնտեսությունը, եթե, չնայած ծովափին գտնվելու հանգամանքին, ոչ մի ձկնորսանավ չունի... Ինչքա՞ն ժամանակ է այս վիճակում... Որքա՞ն է ազգաբնակչությունը... Ո՞վ և որտե՞ղ է կակաչներ աճեցնում... Երեխաները ո՞ր ճանապարհով են դպրոց գնում... Գյուղի մասին անուղղակի ստացած այս բոլոր տեղեկությունները միացնելով իր իսկ աչքով տեսած այն միակ օրվա աղոտ հիշողություններին, նրան հաջողվեց մտովի ստեղծել տեղանքի մոտավոր հատակագիծը։
| + | |
− | | + | |
− | Կատարյալը, անշուշտ, այն կլիներ, եթե հաջողվեր փախչել ոչ թե գյուղը կտրելով, այլ շրջանցելով։ Բայց արևմտյան կողմից ճանապարհը փակում էր զառիթափ հրվանդանը, որը թեև այնքան էլ բարձր չէր, սակայն անհիշելի ժամանակներից ի վեր շարունակ բախվող ալիքները այն վերածել էին ուղղաձիգ ժայռերի։ Ճիշտ է, ինչ֊որ արահետներ կան, որոնցով մագլցում են գյուղի բնակիչները փայտի գնալիս, բայց դրանք ծածկված են մացառուտներով և գտնելը դյուրին գործ չի լինի։ Իսկ համառ ու հետևողական հարցուփորձը կնոջ մեջ կարող է կասկածներ արթնացնել։ Գյուղից դեպի արևելք, մոտ տասը կիլոմետր խորությամբ, ցամաքի մեջ մխրճված է մի ծովածոց, որը շրջապատված է ամայի ավազաբլուրներով։ Ծովածոցը կտրուկ դառնում ու մոտենում է գյուղի ծայրին։ Այնպես որ, ասես գտնվում է ավազե մի տոպրակի մեջ, որի բերանը կապված է անմատչելի ժայռերով ու ծովածոցով։ Ուստի, թափառելու վրա ժամանակ ծախսելու և այդ սրիկաներին հետապնդում կազմակերպելու հնարավորություն տալու փոխարեն, շատ ավելի ապահով է, եթե մի համարձակ անցում կատարի հենց գյուղի միջով։
| + | |
− | | + | |
− | Բայց այս ամենը չի նշանակում, թե խնդիրը լուծված է։ Հենց թեկուզ չարաբաստիկ հրշեջ աշտարակի դիտորդը... Բացի այդ, պետք է նկատի ունենալ, որ նրա փախուստը բացահայտելով, կինը այնպիսի աղմուկ կբարձրացնի, որ նախքան գյուղից դուրս գալը իրեն կբռնեն։ Թերևս, ի վերջո, հնարավոր կլինի այդ երկու հարցերը միացնել ու դարձնել մեկ հարց։ Ավազ կրողները ջուրն ու մյուս պիտույքները բերում են մայրամուտից բավականին ուշ։ Եվ եթե կինը տղամարդու փախուստի մասին ուզենա հայտնել մինչև ավազ կրողների գալը, ապա այդ բանը կարող է անել միայն հրշեջ աշտարակին կանգնած դիտորդի միջոցով։ Ուստի, խնդիրն այն է, թե ինչպես վնասազերծել հենց դիտորդին։
| + | |
− | | + | |
− | Բարեբախտաբար, հենց այդ նույն վայրում, հավանաբար ջերմության կտրուկ փոփոխության հետևանքով, մոտ երեսուն րոպե, երբեմն էլ նույնիսկ մեկ ժամ շարունակ թեթև մշուշ է իջնում մայրամուտից առաջ։ Պատճառն այն է, որ ավազի մեջ պարունակվող կայծքարաթթվուտը, ունենալով նվազ ջերմունակություն, արագորեն կորցնում է օրվա ընթացքում կուտակած տաքությունը։ Եթե աշտարակից նայելիս լինենք, ապա ամբողջ տեղանքը գտնվում է դիտողի նկատմամբ լույսի արտացոլման անկյան տակ, և նվազագույն մշուշն իսկ դիտորդի համար կվերածվի թանձր ու ճերմակ մի թաղանթի, որի միջով ոչինչ հնարավոր չէ զանազանել։ Մեկ օր առաջ, վստահության համար, նա ստուգեց այս հանգամանքը։ Ծովահայաց զառիթափի ստորոտին ահագին ժամանակ կանգնած՝ թափահարում էր սրբիչը, ասես ազդանշան տալով, բայց, և ինչպես ենթադրում էր, որևէ վերաբերմունքի չարժանացավ աշտարակի վրայի մարդու կողմից։
| + | |
− | | + | |
− | Նա վճռեց իր այս ծրագիրն իրականացնել հղացումից չորս օր անց, ընտրելով շաբաթ երեկոն, երբ ջուր են բերում լողանալու համար։ Փախուստի նախորդ գիշերը նա վճռեց մրսած ձևանալ, որպեսզի քունն առնի։ Զգուշության համար նույնիսկ այնպես կեղծեց, որ ստիպեցին ասպիրին խմել... Հաբերը, ըստ երևույթին, երկար ժամանակ ընկած էին մնացել հատավաճառի կրպակի հեռավոր գզրոցներից մեկում. բոլորովին գունափոխվել էին։ Նա երկու հաբ կուլ տվեց, հետո վրան օղի խմեց և հետևանքը բնավ չուշացավ։ Մինչև աշխատանքից հետո կնոջ վերադառնալը, նա ոչ մի ձայն չլսեց. միայն մի անգամ վեր քաշեցին ավազով լի կողովը։
| + | |
− | | + | |
− | Երկար ընդմիջումից հետո կինը դարձյալ ստիպված էր միայնակ աշխատել, և նա հոգնությունից չէր կարողանում ոտքի վրա մնալ։ Մինչ կինը շտապում էր եփել առանց այն էլ ուշացած կերակուրը, տղամարդը շատախոսում էր ամենատարբեր բաների մասին. օրինակ, հիշեցնում էր, որ պետք է նորոգել վաղուց խափանված լվացարանը։ Կինը նրան չէր առարկում, վախենալով, թե հանկարծ կծանրանա հիվանդությունը ու երևի կարծելով, թե տղամարդու եսասիրությունը վկայությունն է այն բանի, որ նա արդեն արմատներ է արձակել այստեղ։ Աշխատանքից հետո ամեն մեկն էլ լվացվել էր ուզում։ Բայց ամենից ավելի գրգռում էր քնի ընթացքում քրտնած մարմնին փակչած ավազը... Հրաշալի մի զուգադիպությամբ, այսօր լողանալու ջուր են բերելու... Կնոջ համար էլ իսկական մի հաճույք է նրան լողացնելը։ Այնպես որ, կինն այսօր երևի զիջող կլինի...
| + | |
− | | + | |
− | Մինչ կինը լողացնում էր նրան, տղամարդը հանկարծ ցանկություն ունեցավ և կնոջ վրայից պոկեց կիմոնոն։ Ինքն էլ իր հերթին ուզեց լողացնել կնոջը։ Շվարած ու սպասման մեջ՝ կինը նվաղեց։ Հետո ասես պաշտպանվելու համար ձեռքերը առաջ պարզեց, բայց անհասկանալի էր, թե ում է դիմադրում։ Տղամարդը մի թաս տաք ջուր լցրեց նրա վրա և առանց ճիլոպի, օճառոտ ձեռքերով սկսեց շփել կնոջ մարմինը։ Ձեռքերը սահում էին պարանոցից դեպի ծնոտը, սահում էին ուսերի վրայով, հետո հասան ծծերին։ Կինը խուլ ճչաց և սեղմվեց տղամարդուն։ Կինը սպասում էր։ Բայց տղամարդը չէր շտապում։ Նրա ձեռքերը դեռ շարունակում էին թափառել կնոջ մարմնով։
| + | |
− | | + | |
− | Վերջապես, կնոջ գրգիռները փոխանցվեցին տղամարդուն։ Բայց հանկարծ երկուսին էլ տիրեց անհասկանալի մի թախիծ։ Կինը լեցուն էր լույսով, ասես ներսում լուսատտիկներ ճախրելիս լինեին։ Հիմա նրան դավաճանելը նույնն էր, ինչ եթե մահապարտին թույլ տայիր փախչել, որպեսզի տեղնուտեղը գնդակահարեիր թիկունքից... Նա մոլեգնած նետվեց կնոջ վրա, խթանելով վերստին արթնացած ցանկությունը։ Բայց ամեն մի կիրք իր սահմանն ունի։ Փաղաքշանքի կարոտ կինը սկզբում վախեցավ նրա կատաղությունից, և տղամարդը, ասես գոհացնելով իր ցանկությունը՝ ուժից ընկավ։ Հետո դարձյալ սկսեց գրգռել ինքն իրեն, երևակայությունը բորբոքելով զանազան համարձակ իրավիճակներով, այնուհետև համբուրելով կնոջ ծծերը, չարչարելով մարմինը, որը օճառից, քրտինքից ու ավազից թվում էր, թե երկաթի փոշու հետ խառնված մեքենայի յուղով է պատված։ Տղամարդը այսպես կարող էր թեկուզ երկու ժամ շարունակել։ Բայց կինը ցավից նույնիսկ ատամները կրճտացրեց ու պպզեց։ Տղամարդը նետվեց վրան։ Մի ակնթարթում ամեն բան ավարտվեց։ Նա սկսեց ջուր լցնել կնոջ վրա, որպեսզի օճառը մաքրի, իսկ հետո ստիպեց օղի խմել, որի մեջ երեք հատ ասպիրին էր լուծված։ Հիմա արդեն կինը խորը, շատ խորը կքնի մինչև մայրամուտ, իսկ եթե տղամարդու բախտը բերի, ապա այնքան ժամանակ, քանի դեռ իրենց աղմուկ֊աղաղակով չեն հայտնվի ավազ կրողները։
| + | |
− | | + | |
− | Քնի մեջ կինը ֆսֆսացնում էր այնպես, ասես քթանցքներում թղթե խցաններ խցկած լինեին... Նա խորն էր շնչում։ Տղամարդը թեթևակի հպվեց կնոջ կրունկին, բայց նա ոչինչ չզգաց... Կինը դարձել էր դատարկ մի պարկուճ, որից սեղմելով, դուրս էին մղել զգայականությունը։ Տղամարդը ուղղեց նրա դեմքին գցած սրբիչը և ծնկները ծածկելու համար վար քաշեց կիմոնոյի փեշերը, որ թոկի պես ոլորած՝ քշտված էին վեր։ Բարեբախտաբար, տղամարդը զբաղված էր վերջին նախապատրաստություններով և զգայական ցանկությունների տրվելու ժամանակ չուներ։ Հին ու ժանգոտած մկրատի հետ գործը վերջացրեց ճիշտ ժամանակին, մի վերջին անգամ նայեց կնոջը, և ինչպես սպասում էր՝ զգաց, թե ոնց է ճմլվում սիրտը։
| + | |
− | | + | |
− | Փոսի պատերը վերևից, մոտ մեկ մետրի չափով, թույլ լուսավորված էին։ Իր հաշվով, պետք է լիներ վեցն անց կես կամ յոթին քսան պակաս։ Ճիշտ ժամանակն է։ Նա թափով ձեռքերը տարավ հետ և մի քանի անգամ էլ վիզը շարժեց՝ ուղղելով թմրած մեջքը։
| + | |
− | | + | |
− | Նախ պետք է տանիք բարձրանալ։ Ամենից ճիշտը մոտ քառասունհինգ աստիճան անկյան տակ նետելն էր։ Մտածեց պարանի օգնությամբ ելնել կտուր, բայց չհամարձակվեց. մկրատի ձայնը կարող էր արթնացնել կնոջը։ Ուստի, ավելի ճիշտ կլիներ հրաժարվել նման փորձից, շրջանցել տունը և պարզապես մագլցելով բարձրանալ՝ օգտագործելով կիսաքանդ ծածկի հնարավորությունները, որի տակ ժամանակին սպիտակեղեն են չորացրել։ Բարակ ու քառակուսի հեծանները գրեթե փտել էին, և այս հանգամանքը վախեցրեց նրան։ Բայց ամենից վտանգավորը դեռ առջևում էր։ Օդի մեջ լողացող ավազահատիկներով հղկված տանիքը այնպես էր փայլում, ասես բոլորովին նոր լիներ։ Բայց հենց որ ոտքը դրեց վրան, պարզվեց, որ բիսկվիթի պես փափուկ է։ Իսկ եթե հանկարծ սահի ցա՞ծ... Փորի վրա պառկած, նա գգույշ առաջ սողաց։ Վերջապես հասավ տանիքի ողնուցին, հետո անցավ մյուս կողմը... Արևմտյան կողմում փոսի եզրին երևացող ավազահատիկները հուշում էին, թե մշուշն արդեն իջնում է։ Հիմա արդեն կարելի էր չմտածել աշտարակին կանգնած դիտորդի մասին։
| + | |
− | | + | |
− | Մկրատից մոտ մեկ մետր հեռավորության վրա՝ աջ ձեռքով պարանը բռնած, նա սկսեց թափով պտտել։ Նշան էր բռնել դեպի այն պարկերը, որոնք ավազով լի զամբյուղները բարձրացնելու համար ծառայում էին ճախարակների փոխարեն։ Եթե այդ պարկերը կարողանում են պահել ճոպանե սանդուղքը, ուրեմն բավականին խորն ու պինդ են թաղված։ Պարանը նա պտտում էր ավելի ու ավելի արագ, հետո նշան առավ ու բաց թողեց։ Մկրատը սուրաց բոլորովին հակառակ ուղղությամբ։ Հաշիվը սխալ էր եղել։ Մկրատը պետք է թռչի շրջանագծի շոշափողի ուղղությամբ։ Ուստի ճիշտ կլինի, եթե պարանը բաց թողնի նշանակետի հետ ուղիղ անկյուն կազմելու պահին կամ դրանից մի ակնթարթ առաջ։ Այո, ճիշտ որ... Բայց ափսոս, որ այս անգամ էլ մկրատը զառիթափի միջին մասին դիպչելով, ցած ընկավ։ Ինչպես երևում է, պտտման արագությունն ու նետման անկյունը բավարար չեն եղել։
| + | |
− | | + | |
− | Նորանոր փորձեր կատարելով, նա, վերջապես, կարողացավ ճշգրտորեն որոշել թե՛ հեռավորությունը և թե ուղղությունը։ Բայց հաջողությանը դեռ հեռու էր։ Նա չափազանց ուրախ կլիներ նույնիսկ նվազագույնս հուսադրող որևէ նշանի դեպքում։ Իսկ առայժմ, սխալները կարծես ոչ թե քչանում էին, այլ ընդհակառակը՝ ավելանում, և դրա պատճառը անպայման հոգնածությունն ու ջղագրգիռ վիճակն էին։ Այո, այս ամենը նա շատ ավելի պարզ ու դյուրին էր պատկերացնում։ Հետևաբար, հիմա նյարդայնանում էր, չարանում, և պատրաստ էր լաց լինել զայրույթից, թեև որևէ հույս տվող չէր եղել։
| + | |
− | | + | |
− | Ի դեպ, հավանականության օրենքն էլ, որի համաձայն հնարավորությունը ուղիղ համեմատական է փորձերի քանակին, այնքան էլ սխալ չէ... Եվ երբ նա, չգիտես, թե քանիերորդ անգամ, հենց այնպես, առանց որևէ հույսի, պարանը նետեց, ապա բոլորովին անսպասելի՝ մկրատը ընկավ ուղիղ պարկերի վրա։ Անակնկալից բերանը բաց՝ տղամարդը տեղում քարացավ։ Կուտակված թուքը դուրս հոսեց... Բայց ուրախանալու համար դեռ վաղ էր... Առայժմ միայն վիճակախաղի տոմսակ գնելու գումար էր ձեռք բերել։ Իսկ տոմսակը կշահի, թե ոչ, ցույց կտա ապագան... Նրա յուրաքանչյուր նյարդն ասես կապված էր այդ պարանին։ Զգուշորեն քաշեց ծայրից... Այնքան հուշիկ քաշեց, ասես սարդոստայնով աստղ էր ձգում։
| + | |
− | | + | |
− | Զգաց, որ դիմադրություն կա։ Առաջին պահին հավատալը շատ դժվար էր։ Բայց պարանը, իրոք, չէր ձգվում։ Քաշեց ավելի ուժեղ... Մի քիլ էլ ավելի... Միևնույն ժամանակ վախենալով, թե ուր որ է կպոկվի... Բայց այլևս կասկած չկար։ Կեռիկի դեր կատարող բաց մկրատը ամուր կառչել էր պարկերից։ Ինչպիսի՜ հաջողություն... Ինչպիսի՜ անակնկալ հաջողություն... Այնուհետև ամեն ինչ լավ կլինի։ Անտարակո՜ւյս...
| + | |
− | | + | |
− | Տղամարդը աճապարանքով վար իջավ տանիքից ու վազեց։ Վազեց դեպի պարանը, որն հիմա հանդարտ կախված էր ու արդեն ակոս էր բացել ավազե պատին։ Ահավասիկ... ահավասիկ ամուր գետինը... Այնքան մոտ է, որ մարդ չի հավատում... Դեմքը լարվեց, շրթունքները դողում էին։ Համարձակ ելքը, անկասկած, գտնված էր։ Բայց եթե չափն անցնես, ապա ամեն բան կարող ես փչացնել։
| + | |
− | | + | |
− | Պարանից բռնած՝ ամբողջ ծանրությամբ նա կախ ընկավ։ Եվ պարանն էլ տեղնուտեղը սկսեց ձգվել ռետինի պես։ Նա քրտնեց վախից։ Բարեբախտաբար, մոտ երեսուն սանտիմետրի չափ երկարելուց հետո պարանն այլևս չձգվեց։ Նա նորից կախվեց։ Եվ այս անգամ արդեն անհանգստանալու որևէ առիթ չկար։ Ափերը թքոտելով, ոտքի թաթերի մեջ առավ պարանն ու սկսեց մագլցել դեպի վեր։ Նա մագլցում էր, ինչպես խաղալիք կապիկն է մագլցում խաղալիք արմավենու վրա։ Թերևս հուզմունքի պատճառով էր, որ ճակատից թորվող քրտինքը սառն էր։ Տղամարդը ամեն կերպ ջանում էր, որպեսզի ավազը չթափվի վրան։ Ուստի մագլցում էր միայն պարանից կառչելով։ Իսկ դրա հետևանքով մարմինը պտտվում էր։ Ենթադրածից շատ ավելի դանդաղ էր գործն առաջ գնում։ Երկրի ձգողական ուժը, հիրավի, սոսկալի բան է։ Եվ ինչո՞ւ սկսվեց այս դողը։ Ձեռքերն արդեն շարժվում էին կամքից անկախ և թվում էր, թե նա ինքն իրեն նետում է դեպի վեր։ Անշուշտ, որևէ տարօրինակ բան չկար, եթե հիշենք թույնով ներծծված քառասունվեց օրերը։ Երբ նա վեր մագլցեց մեկ մետր, փոսի հատակը վար գնաց հարյուր մետրով, երբ մագլցեց երկու մետր, փոսի հատակը նրանից հեռացավ երկու հարյուր մետր։ Խորությունը շարունակ ավելանում էի և, ի վերջո, գլուխն սկսեց պտտվել։ Մահու չափ հոգնել էր... Ցած նայել չի կարելի... Ահավասիկ, նաև ամուր գետինը... Ահավասիկ, ճանապարհներով գոտևորված երկիրը, և այդ ճանապարհներով կարելի է ազատ քայլել ուզածդ կողմը, կարելի է գնալ թեկուզև մինչև աշխարհի ծայրը... Երբ նա հասնի ամուր գետնին, ապա այն ամենը, ինչ եղել էր այստեղ, փոսի մեջ, կդառնան հիշատակի համար գրքի էջերի արանքներում չորացրած ծաղիկներ... Թե թունավորները և թե գիշատիչները կդառնան նուրբ, կիսաթափանց գունավոր թղթերի պատառիկներ, և տանը նստած, թեյ խմելիս լույսի դիմաց պահելով, նա հաճույքով կպատմի այն ամենի մասին, ինչ կապված է դրանց հետ։
| + | |
− | | + | |
− | Այդ իսկ պատճառով՝ կնոջը մեղադրելու ամեն ցանկություն մեռավ նրա մեջ։ Կարելի է լիակատար երաշխիք տալ, որ այդ կինը ոչ առաքինի էր և ոչ էլ բոզ։ Եթե հանձնարարական նամակի հարկ լինի, նա պատրաստ է տալու ինչքան ուզես, թեկուզև տասը հատ... Բայց ի՜նչ հիմար էր այդ կինը, որ կարողանում էր ընդամենը ինձ հետ միասին կառչել երթուդարձի միևնույն տոմսից։ Եթե նույնիսկ տոմսը նույնն է ու միակը, ապա երբ մեկնման վայրը հակառակ կողմն է, բնականաբար, հակառակը կլինի նաև ժամանման վայրը։ Եվ ոչ մի զարմանալի բան չկա, որ տղամարդու դարձի տոմսը կնոջ համար կլինի մեկնումի տոմս։
| + | |
− | | + | |
− | Թո՛ղ որ կինը սխալ գործած լիներ... Բայց չէ՞ որ սխալը՝ պարզապես սխալ է, և ոչ ավելին։
| + | |
− | | + | |
− | ... Ցած մի՛ նայիր։ Չի՛ կարելի ցած նայել։
| + | |
− | | + | |
− | Լեռնագնացը, պատուհաններ լվացողը, հեռատեսիլի աշտարակի տեխնիկը, ճոճաձողի վրայի կրկեսային մարզիկը, էլեկտրակայանի ծխնելույզ մաքրողը, մի խոսքով, դրանցից ով էլ որ լինի, բավական է ցած նայի՝ և տեղնուտեղը կգահավիժի։
| + | |
− | | + | |
− | === 24 ===
| + | |
− | | + | |
− | Ամեն բան կարգի՛ն է։
| + | |
− | | + | |
− | Եղունգներով պարկերից կառչելով, ձեռքերը քերծոտելով ու արնոտելով, նա դուրս մագլցեց փոսից։ Ահավասիկ, արդեն դրսո՜ւմ է։ Հիմա կարելի է այլևս չվախենալ, թե մատներդ կբացվեն ու կընկնես ցած։ Բայց նրա մատները չէին բացվում, ամուր բռնել էին պարկը։
| + | |
− | | + | |
− | Քառասունվեցերորդ օրը ստացած ազատությունը նրան դիմավորեց վրա տվող քամու հուժկու հորձանքով։ Սողալիս, ավազահատիկները խփվում էին նրա դեմքին ու պարանոցին և ցավեցնում։ Նա հաշվի չէր առել այս ահավոր քամին... Փոսում միայն ծովի աղմուկն էր թվում սովորականից ավելի սաստիկ։ Բայց հիմա ճիշտ ժամանակն է, որ ծովը լինի իրիկնային անդորրի մեջ։ Այլապես ոչ մի հույս չկա, թե մշուշը կտարածվի չորսբոլորը։ Բայց գուցե երկինքը մշուշված էր թվում փոսի՞ց նայելիս։ Թե՞ նա մշուշի տեղ էր դրել օդում կախված ավազե ամպիկը։ Երկու դեպքում էլ վիճակը մի բան չէ։
| + | |
− | | + | |
− | Առանց գլուխը բարձրացնելու, նա տագնապահար սկսեց նայել շուրջը... Աղոտ լույսի տակ հրշեջային աշտարակը մի քիչ կողքի թեքված էր թվում։ Տեսքը մի տեսակ խղճուկ էր ու բավական հեռու։ Բայց դիտորդը նայում է հեռադիտակով, և չի կարելի հույսը դնել այդ հեռավորության վրա։ Հետաքրքիր է, տեսե՞լ է արդեն, թե ոչ... Երևի, չի տեսել։ Այլապես կլսվեր զանգի ձայնը։
| + | |
− | | + | |
− | Կինը մի առիթով պատմել էր, որ կես տարի առաջ, գիշերով, փոթորիկ էր սկսվել, և գյուղի արևմտյան ծայրին գտնվող փոսերից մեկի պատը փլվել ու տակովն էր արել տունը։ Հետո սկսվել էր սաստիկ մի անձրև, և ավազը անմիջապես ներծծելով ջուրը, ծանրացել էր։ Տունը ճզմվել էր լուցկու տուփի պես։ Բարեբախտաբար, զոհեր չէին եղել, և լուսադեմին բնակիչները փորձել էին դուրս ելնել փոսից։ Նույն պահին էլ սկսել էր ղողանջել զանգը, և հինգ րոպե չանցած, լսվել էր պառավի լացի ձայնը, որին դարձյալ իջեցրել էին փոսը... Ասում են, թե այդ ընտանիքը ուղեղի ժառանգական ինչ֊որ հիվանդություն ունի, բազմանշանակ ավելացրել էր կինը այն ժամանակ։
| + | |
− | | + | |
− | Հերիք է, չպետք է հապաղել... Նա վճռականորեն բարձրացրեց գլուխը։ Ավազի կարմրավուն ալիքների երկայնքով ստվերներ էին խաղում։ Եվ մի ստվերից բարձրանալով, ավազի քողը անցնում էր դեպի մյուսը, ապա հաջորդը... Գուցեև թռչող ավազի այդ քո՞ղն է խանգարում, որ տեսնեն իրեն... Ստուգելու համար, թե լույսն արդյո՞ք ուժեղ է խփում աչքերին, տղամարդը ետ նայեց ու զարմանքից քարացավ։ Բանից պարզվեց, որ ոչ միայն թռչող ավազի պատճառով է մայր մտնող արևը գունավոր մատիտներով ներկված թվում, այլև շրջապատում ամեն ինչ ծածկվել էր կաթնագույն մշուշով։ Այս ու այնտեղ գետնից բարձրանում էին մշուշի գզգզված ծվենները։ Մի տեղում ցրվելով, քիչ անց հայտնվում էին մեկ այլ վայրում, հալածվելով այնտեղ, քուլա֊քուլա դարձյալ հայտնվում էին այստեղ... Փոսում նստած ժամանակ նա արդեն համոզվել էր, որ ավազը ներծծում է խոնավությունը, բայց չէր պատկերացնում, թե ա՛յս աստիճան... Շրջապատը մխում էր ինչպես հրդեհից հետո... Ճիշտ է, մշուշը նոսր է և առանձնապես չի էլ երևում, քանի որ լույսը ընկնում է թիկունքից, բայց և այնպես, բավական է, որպեսզի հնարավոր լինի քողարկվել դիտորդից։
| + | |
− | | + | |
− | Նա հագավ գոտկատեղից կախած կոշիկները, փաթաթեց պարանն ու դրեց գրպանը։ Անհրաժեշտության դեպքում մկրատը կարող էր նաև որպես զենք ծառայել։ Պետք է փախչել դեպի արևմուտք, և դիտորդի աչքին խփող լույսը կպաշտպանի իրեն։ Մինչև արևի մայր մտնելը պետք է պատսպարան որոնել։
| + | |
− | | + | |
− | Արա՛գ... Շտապի՛ր... Կռացի՛ր ու վազիր այս ցածրադիր կողմով։ Հիմա քեզ մի՛ կորցրու... Մի՛ դանդաղիր, բայց և ինչպես հարկն է, շուրջդ էլ նայիր... Հապա մի տեսնենք, թե սա ի՞նչ փոսորակ է... Բայց ինչ֊որ կասկածելի ձայներ են լսվում... Լավ նշան չէ՞... Ի՞նչ իմանաս... Ելնեմ ու շարունակեմ առաջ գնալ... Դեպի աջ մի՛ գնա... Աջակողմյան լանջը շատ ցածր է, դեռ կեսը չանցած՝ կնկատեն։
| + | |
− | | + | |
− | Ավազով լի զամբյուղներն ամեն գիշեր տեղափոխելու շնորհիվ փոսորակների արանքներում հրաշալի տրորված արահետներ էին բացվել։ Այդ արահետների աջ կողմը տեղ֊տեղ փլուզվել էր ու դարձել զառիկող։ Ցածում երևում էին փոսերի մեջ ծվարած տների երկրորդ շարքի տանիքները։ Այդ տները շրջափակված էին ծովամերձ երրորդ շարքով։ Ուստի ոչ միայն փոսերն էին շատ ավելի սաղր, այլև ավազից պաշտպանող հյուսված ցանկապատերը դեռ կարող էին այս կողմերում ծառայել ինչպես հարկն է։ Գյուղին նայող կողմից երևի շատ հեշտությամբ կարելի է ազատ դուրս գալ այդ փոսերից։ Բավական է փոքր֊ինչ բարձրանալ, և գրեթե ամբողջ գյուղը կերևար ասես ափի մեջ։ Ալիքաձև ավազաբլուրների ստորոտին հովհարի պես բացված՝ տարածվել էին կղմինդրե, ցինկապատ կամ տաշած տախտակե տանիքները... Երևում էին նաև սոճիների ցանցառ պուրակը և լճի պես ինչ֊որ մի բան։ Եվ այս թշվառ հողակտորը պաշտպանելու համար առափնյա մի քանի տասնյակ տներ դատապարտված են ստրկական կյանքի։
| + | |
− | | + | |
− | Ստրուկների այդ փոսերը հիմա ձգվում էին արահետի ձախ կողմով։ Տեղ֊տեղ արահետը ճյուղավորվում էր գետնով քարշ տված զամբյուղների բացած անցուղիների, որոնց հեռավոր ծայրերին դրված էին ավազով լի պարկերը։ Եվ հենց այդ պարկերով էլ կարելի էր որոշել, թե որտեղ է սկսվում փոսը... Հենց միայն դրանք տեսնելով, տղամարդու սիրտը ճմլվեց։ Մի քանի բացառությամբ, գրեթե ամենուրեք այդ պարկերին ամրացված էին ճոպանե սանդուղքները։ Երևի փոսերի բնակիչներից շատերն էին արդեն հրաժարվել փախչելու մտքից։
| + | |
− | | + | |
− | Հիմա նա հեշտությամբ կարող էր պատկերացնել, որ ընդհանուր առմամբ այդպիսի կյանքն էլ է հնարավոր։ Խոհանոցներ, վառարաններ, որոնց մեջ ուրախ ճարճատում է կրակը, գրասեղանի փոխարեն խնձորի դատարկ զամբյուղներ, որոնք լի են դասագրքերով... Խոհանոցներ, գետնի մեջ փորված օջախներ, լամպարներ, վառարաններ, որոնց մեջ կրակ է վառվում, շարժական ջարդված միջնորմներ, խոհանոցի սևացած առաստաղներ, աշխատող ժամացույցներ և կանգնած ժամացույցներ, ոռնացող ռադիոընդունիչներ և փչացած ռադիոընդունիչներ... Խոհանոցներ ու վառարաններ, որոնց մեջ կրակ է վառվում... Եվ այս ամենի շրջանակի մեջ տեղավորված էին էժանագին զարդեր, անասուններ, երեխաներ, սեռային հակումներ, պարտավորություններ, դավաճանություններ, խնկարկություններ, հիշատակի լուսանկարներ... Միևնույն բաների սարսափելիորեն անփոփոխ կրկնողությունը... Ու թեև այս ամենը կյանքում անխուսափելի կրկնողություն էր՝ ինչպես սրտի տրոփյունը, բայց և սրտի տրոփյունը դեռևս կյանքը չէ։
| + | |
− | | + | |
− | Պառկի՛ր... Չէ՛, ոչինչ... Սովորական մի ագռավ էր... Նա դեռ առիթ չէր ունեցել ագռավներ որսալ և խրտվիլակներ սարքել, բայց հիմա դա կարևոր չէ։ Դաջելու, շքանշանների ու պատվանշանների իղձերը ծնվում են այն ժամանակ միայն, երբ սկսում ես անիմաստ ու աներևակայելի երազներ տեսնել։
| + | |
− | | + | |
− | Երևի արդեն հասել է գյուղի ծայրին։ Արահետը սողում էր դեպի ավազաբլուրի գագաթը, իսկ ձախ կողմում երևաց ծովը։ Քամին բերում էր ալեբախության կծվահոտը, ականջներում ու քթանցքների մեջ այնպիսի զնգոց կար, ասես խելահեղ արագությամբ հոլեր էին պտտվում։ Գլուխը փաթաթած սրբիչի ծայրերը փողփողում էին քամու հորձանքի տակ ու զարնվում այտերին։ Այստեղ արդեն մշուշն էլ էր ուժաթափ եղել ու չէր կարողանում դեպի վեր ձգվել։ Ծովը ծածկված էր կապարե հաստ թերթերով, որոնք կուչ էին եկել եռացած կաթի երեսի պես։ Ամպերի արանքում գորտի ձվիկի պես սեղմված արևը քարացել էր տեղում և չէր ուզում խեղդվել ծովի ջրերի մեջ։ Հեռու հորիզոնում որպես մի սև բիծ՝ երևում էր մի նավ։ Հեռավորությունն ու չափերը անհնար էր որոշել։
| + | |
− | | + | |
− | Նրա դիմաց մինչև հրվանդան, անվերջանալի ալիքներով փռված էին լերկ ավազաբլուրները։ Այդ ուղղությամբ ճանապարհը շարունակելը, հավանաբար, վտանգավոր է։ Նա անհամարձակ ետ նայեց։ Բարեբախտաբար հրշեջային աշտարակը ծածկված էր ոչ այնքան բարձր ավազաթմբով և այնտեղից չէին կարող տեսնել իրեն։ Զգուշորեն ոտքի ելավ, ավազե լանջի ստվերի տակ, աջ կողմում, նկատեց մի կողմի վրա թեքված, գրեթե մինչև տանիքը ավազի մեջ մխրճված մի խրճիթ, որը տեսանելի էր այնտեղից միայն, որտեղ նա կանգնած էր։ Հողմածեծ կողմում մի խորը գոգավորություն կար, ասես գդալով էին փորել։
| + | |
− | | + | |
− | Հրաշալի ապաստարան է... Ավազի մակերևույթը ծովային խեցու ներսի կողմի պես հարթ է, և ոչ մի տեղ մարդու հետք չի երևում... Բայց ի՞նչ անել սեփական հետքերի հետ... Նա իր իսկ ոտնահետքերով հետ֊հետ գնաց, բայց մի երեսուն մետրի վրա տեսավ, որ դրանք բոլորովին անհետացել են... Եվ նույնիսկ ոտների տակ, նրա աչքի առաջ, հետքերը հալվում ու փոխում էին իրենց ձևը։ Այնպես որ, քամու օգուտն էլ կար։
| + | |
− | | + | |
− | Նա արդեն պատրաստվում էր շրջանցել խրճիթը, բայց հանկարծ մի մութ կերպարանք հայտնվեց ներսից։ Մի շեկ, խոզի պես գիրուկ շուն էր։ Վախենալու կարիք չկա... Հո՛շտ... Կորի՛ր... Բայց հայացքը մարդուն հառած շան մտքով իսկ չէր անցնում հեռանալ։ Նրա մի ականջը բզկտված էր, իսկ անհամաչափ փոքրիկ աչքերը չարությամբ էին նայում։ Շունը հոտոտեց նրան։ Չլինի՞ ուզում է հաչել։ Հապա՛, թող մի փորձի... Նա ձեռքը գրպանը տարավ և մատներով սեղմեց մկրատը... Հենց որ հաչի՝ տեղնուտեղը գանգը կծակեմ։ Բայց շունը շարունակում էր անձայն ու չարացած նայել... Գուցե վայրենացա՞ծ շուն է... Մորթը գզգզված է, ծվեն֊ծվեն կախված... Ոնց որ թե հիվանդ է... Մռութն ամբողջովին թեփոտել է։ Ասում են, թե այն շունը, որը չի հաչում, վտանգավոր է... Գրո՛ղը տանի... Պետք է որևէ բան ունենար ուտելու՝ շան առաջը նետելու համար... Հա՛, ուտելիք... Խելքդ ո՞ւր էր... Ցիանական կալիումը մոռացել ես վերցնել... Բայց ոչինչ։ Այնպիսի տեղ է թաքցրած, որ կինը հազիվ թե կարողանա գտնել... Տղամարդը կամացուկ սուլեց և ձեռքը պարզեց, փորձելով բարեկամանալ շան հետ... Որպես պատասխան, շունը ձգեց իր բարակ շրթունքները և մերկացրեց դեղնավուն ժանիքները, որոնց վրա ավազ էր նստած... Չէ, այդ շունը հազիվ թե աչք ունենա իր վրա... Ինչ էլ ագահ տեսք ունի... Մարդ այնպես խփի, որ մի հարվածից շունչը փչի...
| + | |
− | | + | |
− | Բոլորովին անսպասելի, շունը հանկարծ շրջվեց, գլուխը հակեց ու ասես ոչինչ չէր եղել՝ ծուլորեն հեռացավ։ Երևի վախեցավ տղամարդու ահաբեկող տեսքից։ Եթե վայրենացած շանը ստիպեց նահանջել, ուրեմն ոգին դեռ տոկուն է։ Նա սահեց դեպի ցածրադիր մասն ու պառկեց լանջին։ Քամին հիմա չէր հասնում նրան և, գուցե, հենց այդ պատճառով էլ թեթևություն զգաց։ Քամու հորձանքի տակ ճոճվելով, շունն անհետացավ օդում կախված ավազաքողի հետևում։ Ըստ երևույթին, մարդիկ այս կողմերում ոտք էլ չեն դնում, այլապես խրճիթը մնացած չէր լինի վայրենացած շանը... Եվ քանի դեռ շունը չի գնացել արտելի վարչություն՝ մատնելու, ինքը ապահովության մեջ է։ Մարմնով քրտինք էր հոսում, բայց դա նույնիսկ հաճելի էր։ Ի՜նչ լռություն է... Ասես իրեն դրել են մի անոթի մեջ ու վերևից դոնդող լցրել... Նրա ձեռքին ժամացույցի մեխանիզմով մի ռումբ կա, որի պայթելու ժամանակը անհայտ է, բայց այդ պարագան շատ ավելի քիչ է անհանգստացնում, քան զարթուցիչի տկտկոցը... Եթե իր փոխարեն «Միոբիուսի ժապավենը» լիներ, ապա տեղնուտեղը վերլուծության կենթարկեր իրադրությունը և կասեր.
| + | |
− | | + | |
− | — Բարեկամս... Դու այն մարդկանց բնորոշ տեսակներից ես, որոնք հաճույք են ստանում միջոցը նպատակ դարձնելով։
| + | |
− | | + | |
− | — Միանգամայն իրավացի ես,— կհամաձայներ նա։— Բայց հարկ կա՞ արդյոք այդքան սահմանափակել միջոցներն ու նպատակը... Դրանք պետք է օգտագործել համապատասխան ձևով և պայմանների համաձայն...
| + | |
− | | + | |
− | — Չէ՛, ընդունելի չէ... Չի կարելի ժամանակն ապրել ուղղահայացով։ Ժամանակը մի այնպիսի բան է, որ հոսում է հորիզոնական։ Բոլորին է հայտնի...
| + | |
− | | + | |
− | — Իսկ ի՞նչ կլինի, եթե փորձենք ապրել ուղղահայացով։
| + | |
− | | + | |
− | — Կդառնաս մումիա... Կասկածո՞ւմ ես...
| + | |
− | | + | |
− | Ծիծաղելով, տղամարդը հանեց կոշիկները։ Հիրավի, ժամանակը հոսում է հորիզոնականով։ Կոշիկների մեջ ավազ էր լցվել ու խառնվել քրտինքին, և այլևս անհնար էր դիմանալ։ Նա դժվարությամբ հանեց գուլպաներն ու պահեց քամու դիմաց։ Ինչո՞ւ է կենդանիների ապրած տեղից գարշելի հոտ գալիս։ Լավ չէ՞ր լինի, եթե նրանք ծաղիկների բույր ունենային... Չէ, ոտքերի հոտն է... Եվ, որքան էլ զարմանալի է, այդ միտքը նրան հաճելի թվաց... Մեկն ասում էր, թե սեփական ականջի խեժից լավ բան չկա և ավելի համեղ է, քան պանիրը... Գուցե չափազանցություն է, բայց փչացած ատամների հոտի մեջ նույնպես հրապուրիչ բան կա, ուզում ես զգալ ու ներշնչել, շարունակ ներշնչել այդ հոտը։
| + | |
− | | + | |
− | Խրճիթի մուտքը կեսից ավելի լցված էր ավազով և նրան չհաջողվեց անմիջապես զննել ներսը։ Գուցե հին ջրհորի ավերա՞կ է... Զարմանալի ոչինչ չկա, որ ջրհորի վրա տնակ են կառուցել ավազի առաջն առնելու համար։ Իհարկե, հազիվ թե ջուր լինի այստեղ... Նա նորից փորձեց նայել ներս և զգաց իսկական շան հոտ։ Կենդանու հոտը փիլիսոփայությունից ավելի ուժեղ է։ Մի սոցիալիստ կար, որ ասում էր, թե իրեն շատ հարազատ է կորեացու ոգին, բայց չի կարող հանդուրժել նրանից եկող հոտը... Լավ, եթե ժամանակը հոսում է հորիզոնականով, թող, ուրեմն, ցույց տա, թե որքան արագ կարող է հոսել... Հույս և տագնապ, ազատության զգացողություն և անհամբերություն... Այս տառապանքները չափազանց անտանելի են։ Նա դեմքը ծածկեց սրբիչով ու պառկեց մեջքի վրա։ Այստեղ հոտը, թերևս, իրենն է, սեփականը, բայց որքան էլ ինքն իրեն հաճոյախոսելու ցանկության ունենար, այնուհանդերձ չէր կարող այդ հոտը դուրեկան համարել։
| + | |
− | | + | |
− | Ինչ֊որ բան սողաց ոտքի վրայով... «Քայլվածքից» դատելով, ոչ թե հասարակ ճանճ է, այլ, ավելի շուտ, հողի բզեզ, որը իր վեց հատ թույլ ոտքերի վրա հազիվ է քարշ տալիս ինքն իրեն... Ճշտելու ոչ մի ցանկություն չուներ։ Ասենք, եթե իր այդ ենթադրության հակառակ պարզվեր, որ ճանճ է, ապա հազիվ թե բռնելու ցանկություն ունենար։ Համենայն դեպս, այդ հարցին նա չէր կարող ճշգրիտ պատասխան տալ։
| + | |
− | | + | |
− | Քամին նրա դեմքից պոկեց սրբիչը։ Աչքի ծայրով նա տեսավ ոսկու պես փայլող ավազաբլրի գագաթը։ Սահուն կերպով բարձրացող լանջը հասնում էր մինչև այդ ոսկե գծին և ապա կտրուկ անցնում էր ստվերի տակ։ Տարածության այդպիսի կառուցվածքի մեջ ինչ֊որ անասելի լարված բան կար, և տղամարդը նույնիսկ ցնցվեց մարդկանց նկատմամբ անսահման կարոտից։ (Այո՛, բնապատկերը, հիրավի, վիպապաշտական է։ Վերջին ժամանակներս հատկապես այսպիսի բնանկարն է հրապուրում երիտասարդ զբոսաշրջիկներին... Հուսալի արժեթղթեր են... Որպես փորձառու մարդ կարող է լիակատար երաշխիք տալ այս շրջանի ապագա զարգացման համար։ Բայց ամենից առաջ գովազդ է հարկավոր։ Առանց գովազդի նույնիսկ ճանճերը չեն թռչի ու գա այստեղ... Չիմանալը նույնն է, ինչ չունենալը... Թանկարժեք քար ձեռք բերել և թաղել հողի տակ։ Ի՞նչ անել, ուրեմն... Հմուտ մի լուսանկարչի գեղարվեստական բացիկներ հանձնարարել։ Հին ժամանակներում գեղարվեստական բացիկներ պատրաստում էին արդեն այն բանից հետո, երբ տեսարժան վայրը դառնում էր հանրահայտ... Իսկ հիմա՝ նախ բացիկներ և հետո միայն տեսարժան վայրեր։ Այս կարգը սովորական է դարձել։ Ահավասիկ, մի քանի նմուշ, խնդրեմ... Կարող եք նայել)։ Թշվառ բացիկավաճառը ուզում էր ծուղակներ դնել ուրիշների համար, բայց ինքն էր ընկել ծուղակը, հետո հիվանդացել էր ու մեռել։ Ճիշտ է, նա այնքան էլ ճարպիկ մարդ չի եղել... Երևի մեծ հույսեր է կապել այս կողմերի հետ ու գործի մեջ է դրել ամբողջ կարողությունը... Ո՞րն է այդ հմայքի բուն էությունը... Թերևս, ֆիզիկական ներդաշնակության ու ճշգրտության մեջ, որպիսիք ունի բնությունը կամ, ընդհակառակը՝ բնության անողորմ դիմադրությունը նրան ճանաչելու մարդկային փորձի նկատմամբ։
| + | |
− | | + | |
− | Մինչև երեկ նա տառացիորեն գարշում էր այս բնանկարի մասին մտածելիս անգամ։ Եվ նա չարությամբ էր մտածում, թե փոսը, հիրավի, միանգամայն հարմար տեղ է այնպիսի խաբեբայի համար, որպիսին է բացիկավաճառը։
| + | |
− | | + | |
− | Բայց ի՞նչ հարկ կա մտածելով փոսի միջի կյանքի և բնանկարի մասին, մեկը հակադրել մյուսին։ Գեղեցիկ բնանկարը պարտադիր չէ, որ մեծահոգի լինի մարդու նկատմամբ։
| + | |
− | | + | |
− | Վերջապես, ավազը որպես կայունության ժխտում դիտող նրա հիմնական գաղափարը այնքան էլ խենթավուն չէ։ Մեկ ութերորդական միլիմետրի շարժումը։ Աշխարհ, որտեղ գոյությունը՝ վիճակների մի շղթա է... Այլ կերպ ասած, նրա հմայքը պատկանում է մահին։ Նրա վիթխարի ավերիչ ուժի պերճանքի միջով անցնող, իր հետևից ավերակներ թողնող մահվան հմայքը... Չէ, կաց... Այսպես հնարավոր է նաև վրիպել, եթե ասեն, թե հատկապես դրա համար է ճանկել ու հիմա էլ ձեռքից չի ուզում բաց թողնել երթուդարձի տոմսակը։ Վայրի կենդանիների կամ պատերազմի մասին շարժանկարները այնքան ճշմարտացի են, որ կարող են նույնիսկ սրտի նոպայի հասցնել։ Բայց երբ կինոյից դուրս ես գալիս, ապա դրսում քեզ է սպասում երեկվա օրվա շարունակությունը հանդիսացող այսօրը... Սա է դրանց հմայքը... Որտե՞ղ կգտնես մի այնպիսի հիմար, որը իսկական փամփուշտներով լցված հրացանն առնի ու գնա կինո... Ո՞վ կարող է հարմարվել անապատային կյանքին։ Մկների մի քանի տեսակները, որոնք ջրի փոխարեն խմում են սեփական մեզը... Միջատները, որոնք սնվում են հոտած մսով... Ու մեկ էլ, թերևս, քոչվորները, որոնց հայտնի է միայն մի կողմ գնալու տոմսակի գոյությունը։ Եթե հենց սկզբից վստահ լինենք, որ տոմսակը միշտ դեպի միայն մի կողմի համար է, ապա կարելի է հանգիստ ապրել, սողալու անպտուղ փորձեր չանելով, հպվելով ավազին, ինչպես ոստրեն է հպվում քարաժայռին։ Իսկ այդ քոչվորները նույնիսկ փոխել են իրենց անունը և հիմա կոչվում են անասնապահներ...
| + | |
− | | + | |
− | Այո, այս ամենի մասին արժեր պատմել կնոջը... Երգել նրա համար, թեկուզև մի քիչ սխալ մեղեդիով, երգել ավազի երգը, որը ոչ մի ընդհանուր բան չունի երթուդարձի տոմսակի հետ... Լավագույն դեպքում նա կլիներ սիրակեզ տղամարդու թշվառ մի ընդօրինակող, որը ապրած լինելով ուրիշ, յուրահատուկ մի կյանքով, փորձում է կարթով որսալ կնոջը։ Ոտքից գլուխ ավազաթաթախ, շարժվելու ուժ չունենալով, նա նման էր թղթե տոպրակի մեջ նետած կատվի։
| + | |
− | | + | |
− | Ավազաբլրի գագաթը անսպասելի կերպով մարեց... Շրջապատը խորասուզվեց խավարի մեջ։ Ինչ֊որ մի պահ քամին հանդարտվեց, և առիթից օգտվելով, հայտնվեց ուժերը ժողոված մշուշը։ Թերևս հենց այդ պատճառով էլ արևը արագորեն մայր մտավ։
| + | |
− | | + | |
− | ... Ուրեմն, ճամփա ընկնենք։
| + | |
− | | + | |
− | === 25 ===
| + | |
− | | + | |
− | Գյուղամիջով պետք է անցնել նախքան կողովներ կրողները սկսեն իրենց ամենօրյա գործը։ Դեռ մի ժամ կա։ Ապահովության համար ասենք՝ քառասունհինգ րոպե։ Հրվանդանը, ասես գյուղը գրկելով, մի խորը կեռման է անում և հասնում է դեպի արևելք ընկած ծովածոցին։ Այդ պատճառով էլ միայն մի նեղլիկ ճանապարհ կա։ Բայց այստեղ արդեն ավարտվում են հրվանդանի վրա կիտված ուղղաձիգ ժայռերը, հարթվում և փոխարինվում են ոչ շատ բարձր ավազաբլուրներով։ Աջ կողմի վրա թողնելով գյուղական տների՝ մշուշի միջից առկայծող լույսերը և շարունակելով ուղիղ ընթանալ, հայտնվեց նույն այդ վայրում։ Հեռավորությունը կլինի... մոտ երկու կիլոմետր։ Այնտեղ գյուղը վերջանում է, տեղ֊տեղ հայտնվում են գետնընկույզի դաշտերը, հետո դարձյալ ավազուտներ, և ոչ մի բնակավայր։ Իսկ երբ բլրակն անցնես, կարելի է քայլել նաև ճանապարհով։ Դա շատ լավ տրորված, կավե ճանապարհ է, և եթե վազես ուժերիդ ներածին չափ, ապա մոտ տասնհինգ րոպեից դուրս կգաս մայրուղի։ Իսկ այնտեղ արդեն ամեն ինչ կարգին կլինի։ Ոչ միայն ավտոբուսներ կան, այլև խելքը գլխին մարդիկ։
| + | |
− | | + | |
− | Գյուղամիջով անցնելու համար երեսուն րոպե ունի։ Ավազի միջով ժամում չորս կիլոմետր գնալը դյուրին բան չէ։ Եվ ոչ այն պատճառով, որ ոտքերդ խրվում են ավազի մեջ, այլ անհարկի ջանքերի, որ ստիպված ես քայլելիս անել։ Վազելու դեպքում՝ է՛լ ավելի և բոլորովին իզուր ուժ ես վատնում։ Թերևս, ամենից ճիշտը, լայն քայլքով գնալն է։ Բայց ուժերդ քամելու դիմաց, ավազը, ասես որպես պարգև, կլանում է ոտնաձայնդ։ Եվ, անշուշտ, առանց սեփական ոտնաձայնից վախենալու գնալը իր առավելությունը ունի։ Այո՛, հատկապես, առավելությունը։
| + | |
− | | + | |
− | Ոտքիդ տակ նայի՛ր... Ընկնելը սարսափելի չէ, բայց թե հանկարծ դեմ առնես պստիկ մի կոշտուկի կամ փոսորակի, կարող ես նաև վնասել ծունկդ։ Եթե միայն ծունկդ վնասվի՝ դեռ ոչինչ... Իսկ եթե հանկարծ հայտնվես մի նոր ավազափոսի մեջ՝ ի՞նչ ես անելու...
| + | |
− | | + | |
− | Շուրջը խավար է։ Ուր աչքդ կտրի՝ միայն ավազի անկանոն քարացած ալիքներն են։ Վիթխարի ալիքներն ակոսված են ավելի փոքրերով, իսկ սրանք էլ, իրենց հերթին, ասես շղարշված են ավազի կոհակներով։ Գյուղի լույսերը, որոնցով նա պետք է կողմնորոշվեր, ծածկվեցին անվերջանալի ալիքների կատարների հետևում և շատ հազվադեպ էին նորից հայտնվում նրա տեսադաշտում։ Պետք է առաջ գնալ, ճիշտ ուղղությունը պահպանելով ներքին մի զգացողությամբ։ Բայց ամեն անգամ պարզվում էր, որ թույլ է տրված չափազանց մեծ սխալ։ Պատճառը թերևս այն էր, որ գյուղի լույսերը չկորցնելու ցանկությունը նրան ենթագիտակցորեն ստիպում էր բարձր տեղեր որոնել։
| + | |
− | | + | |
− | Տե՛ս, դարձյալ շեղվեց... Պետք է քայլել դեպի ձա՛խ... Եթե այդպես մի քիչ էլ գնար, կհայտնվեր ճիշտ գյուղամիջում... Երեք վիթխարի ավազաբլուր անցավ, իսկ լույսերը գրեթե չէին մոտենում... Չլինի՞ շրջան ես գծում... Քրտինքը լցվում է աչքերի մեջ... Գոնե մի պահ կանգնեմ ու խորը շունչ քաշեմ:
| + | |
− | | + | |
− | Կինն արդեն արթնացած կլինի... Տեսնես ի՞նչ է մտածել, երբ աչքերը բացելով, ինձ չի գտել... Ասենք, հազիվ թե անմիջապես կռահած լինի... Երևի ենթադրել է, թե գնացել եմ տան ետևում կարիքներս հոգալու... Երեկոյան կինը շատ էր հոգնել... Զարմացած կլինի, որ մինչև ուշ երեկո քնով է ընկել և աճապարանքով ելած կլինի վերմակի տակից... Համբույրներից չպաղած մարմինը երևի հիշեցրել է, թե ինչ է եղել իրենց միջև այս առավոտ... Լամպարը շոշափելիս, կինը երևի ժպտացել է...
| + | |
− | | + | |
− | Այնուհանդերձ, որևէ պատճառ չունեմ նրա նկատմամբ պարտավորություն ունենալու կամ պատասխանատու լինելու նրա ժպիտի համար։ Ի՞նչ է կորցնում կինը իմ անհետանալով։ Կյանքի չնչին մի կտոր։ Ռադիոն ու հայելին նրա համար կփոխարինեն ինձ։
| + | |
− | | + | |
− | «Դուք ինձ համար, իսկապես շատ կարևոր նեցուկ եք... Այն ժամանակից ի վեր, որ մենակ չեմ, շատ բան է փոխվել իմ կյանքում։ Առավոտները կարող եմ հանգիստ, առանց շտապելու, զբաղվել իմ գործերով, և աշխատանքն էլ հիմա հաջողվում է երկու ժամ շուտ ավարտել։ Կարծում եմ, որ արտելից որևէ հավելյալ աշխատանք կխնդրեմ շուտով՝ տանը անգործ չնստելու համար։ Փող կհավաքեմ... Եվ, գուցե, վերջապես մի ռադիո կգնեմ կամ հայելի, կամ էլ ուրիշ որևէ բան»...
| + | |
− | | + | |
− | (Ռադիո և հայելի... Ռադիո և հայելի...) Այս ի՛նչ սևեռուն գաղափար է. ասես մարդու ամբողջ կյանքը բաղկացած է այս երկու առարկաներից։ Այո՛, ռադիոն և հայելին, իսկապես, ինչ֊որ ընդհանուր բան ունեն. նրանք իրար են կապում մարդկանց։ Եվ գուցե, արտահայտում են մարդկային գոյության էության մեջ թափանցելու այրող մի ցանկություն։ Լավ, հենց որ դուրս գամ այստեղից, առաջին գործս կլինի մի ռադիոընդունիչ գտնելն ու կնոջն ուղարկելը... Ինչքան փող ունեմ՝ կտամ և նրա համար լավագույն տրանզիստորը կգնեմ։
| + | |
− | | + | |
− | Ինչ վերաբերում է հայելուն... Չգիտեմ, արժե՞ արդյոք խոստանալ... Հայելին այստեղ շուտ կփչանա... Կես տարի անց կվերանա փայլաթաղանթը, իսկ մի տարի անց վերջնականապես կաղոտանա օդի մեջ շարունակ լողացող ավազափոշուց... Ինչպես այն հայելին, որ կինն հիմա ունի... Եթե այդ հայելու մեջ տեսնես մի աչքդ, ապա քիթդ չի երևա... Եթե տեսնես քիթդ, ապա չես գտնի բերանդ... Չէ, խնդիրը միայն հայելու շուտ փչանալը չէ... Հայելին, անշուշտ, տարբերվում է ռադիոյից... Որպեսզի կապի միջոց ծառայի, ամենից առաջ անհրաժեշտ է, որ կնոջը նայող մարդ լինի։ Ի՞նչ օգուտ այդ հայելուց, երբ կինն իրեն հիմա տեսնող չունի։
| + | |
− | | + | |
− | Կա՛ց... Ականջ դիր... Շատ երկար է նա հոգում իր կարիքները... Գուցե... Գուցե այդ ավազակը, այնուհանդերձ, փախել է, հը՞... Հետաքրքիր է, կինն արդեն աղմուկ բարձրացրե՞լ է արդյոք... Ապշա՞ծ է, ընկճվա՞ծ... Թերևս լուռ նստած լալիս է... Լավ, ինչ էլ որ անելիս լինի՝ մեղքը իմը չէ... Չէ՞ որ ինքդ հրաժարվեցիր ընդունել, թե հայելին անհրաժեշտություն է։
| + | |
− | | + | |
− | — Ինչ֊որ մի տեղ կարդացել եմ այդ մասին... Հիմա կարծես թե հաճախակի են հեռանում տնից... Իմ կարծիքով, պատճառն այն է, որ կյանքը ծանր է, բայց գուցեև պատճառը ոչ միայն կյանքի ծանր լինելն է... Գրել էին գյուղական մի ընտանիքի մասին, որը բնավ էլ աղքատ չէր... Հող էին գնել... Մեքենաներ... Տնտեսությունն էլ լավ էին վարում... Իսկ ավագ որդին, չնայած այս ամենին, թողել գնացել էր տնից։ Ինքն էլ լավ տղա էր, աշխատող տղա... Ծնողները գլուխ էին կոտրում, թե ինչո՞ւ է հանկարծ թողել ամեն բան ու գնացել։ Գյուղում մարդիկ ավելի լավ են գիտակցում իրենց պարտականությունը։ Մտահոգվում են իրենց բարի անունը պահպանելու մասին։ Ուստի, երևի, ինչ֊ինչ առանձնահատուկ պատճառներ պետք է լինեն, որպեսզի ժառանգը տնից հեռանա...
| + | |
− | | + | |
− | — Այո, իհարկե, պարտականությունը մնում է պարտականություն։
| + | |
− | | + | |
− | — Հետո, հարազատներից մեկը գտել էր տղային ու փորձել իմանալ, թե ինչու է այդպես վարվել։ Պարզվել էր, որ նա ոչ թե փախել է մի կնոջ հետ, ոչ թե սիրային արկածների համար են նրան դուրս արել տնից և ոչ էլ պարտքեր է ունեցել... Մի խոսքով, մի առանձին պատճառ չի եղել... Ուրեմն, ինչպե՞ս հասկանալ... Այն, ինչ ասել էր տղան, պարզապես զուրկ էր որևէ իմաստից։ Ասենք, ինքն էլ կարգին չգիտեր, թե ինչպես բացատրեր իր արարքը... Միայն ասում էր, թե չէր կարող այլևս դիմանալ։
| + | |
− | | + | |
− | — Եվ ճիշտ է... Աշխարհում անհասկացող մարդիկ շատ կան։
| + | |
− | | + | |
− | — Բայց եթե խորը մտածենք, այդ տղային կարելի է հասկանալ։ Ի՞նչ է գյուղացին, հը՞... Եթե նա աշխատում է որքան ուժ ունի և մեծացնում է իր հողաբաժինը, ապա դրանով իսկ նոր գործ է ավելացնում... Ի վերջո, նրա ծանր աշխատանքը որևէ սահման չունի և միակ բանը, որ նա ձեռք է բերում, առավել ծանր աշխատանքն է... Ճիշտ է, այդ աշխատանքը դարձյալ վերադառնում է գյուղացուն, և նա ստանում է բրինձ ու կարտոֆիլ... Ուրիշ, էլ ի՞նչ է նրան հարկավոր։ Գյուղացու աշխատանքի հետ չի կարելի համեմատել մեր այս չարչարանքը, որ թափում ենք ավազի վրա։ Նույնն է, ինչ եթե դժոխքի գետի մեջ քարե ամբարտակ սարքես... Սատանաները, միևնույն է, ցրիվ կտան այդ քարերը։
| + | |
− | | + | |
− | — Իսկ ո՞նց է վերջանում դժոխքի գետի այդ պատմությունը։
| + | |
− | | + | |
− | — Չի վերջանում... Ու, քանի որ չի վերջանում, հենց դրա համար էլ մեղքերի դիմաց տրվող պատիժ է։
| + | |
− | | + | |
− | — Իսկ ի՞նչ եղավ հետո այն տղան, որը ժառանգ էր լինելու։
| + | |
− | | + | |
− | — Վաղօրոք նա ամեն բան դասավորել էր ու, հավանաբար, տնից դուրս գալուց դեռ շատ առաջ աշխատանքի էր ընդունվել։
| + | |
− | | + | |
− | — Լավ, հետո՞...
| + | |
− | | + | |
− | — Հետո՝ սկսեց աշխատել։
| + | |
− | | + | |
− | — Իսկ դրանից էլ հետո...
| + | |
− | | + | |
− | — Դրանից հետո՞... Աշխատավարձի օրերին, երևի, ստանում էր վաստակած փողը, իսկ կիրակի օրերին էլ մաքուր շապիկ էր հագնում և գնում էր կինո։
| + | |
− | | + | |
− | — Իսկ հետո՞...
| + | |
− | | + | |
− | — Մինչև հենց իրեն չհարցնես՝ դժվար է ասել, թե ինչ եղավ դրանից էլ հետո։
| + | |
− | | + | |
− | — Փող հավաքելուց հետո, երևի, մի ռադիո գնեց իր համար...
| + | |
− | | + | |
− | Վերջապես, հաջողվեց բարձունքը հաղթահարել։ Թեև անցել է ճանապարհի կեսը միայն... Չէ, սխալվում է... Այստեղ գետինն արդեն հարթ է... Այո՛, բայց ո՞ւր կորան լույսերը... Նա շարունակեց առաջ գնալ, բայց արդեն կորցնելով վստահությունը.... Թվում էր, թե սա վիթխարի ավազաբլրի գագաթն է... Հապա ինչո՞ւ այստեղից չեն երևում լույսերը։ Այն մտքից, որ մի վատ բան է պատահել, նրա ծնկները թուլացան։ Ծուլացավ, և ահա հատուցումը։ Թեք լանջով սահեց ցած, առանց իմանալու ճիշտ ուղղությունը։ Գոգավորությունը շատ ավելի մեծ էր, քան ենթադրում էր։ Ոչ միայն խորն էր, այլև շատ լայն։ Դրան ավելացրած, ավազի բազմահարկ ալիքները գոգավորության հատակից իրար վրա էին դիզված բոլորովին անկանոն և խանգարում էին ճիշտ ուղղություն ընտրելուն։ Բայց, միևնույն է, ոչ մի կերպ հնարավոր չէր կռահել, թե ինչու չեն երևում լույսերը... Բայց եթե ճանապարհից շեղվել է, ապա կես կիլոմետրից ոչ ավելի՝ այս կամ մյուս կողմը... Շարունակ ձախ էր գնում, երևի պատճառն այն էր, որ վախենում էր գյուղում հայտնվելուց։ Նա զգում էր, որ լույսերին մոտենալու համար պետք է դեպի աջ գնալու վճռականություն ունենա... Շուտով մշուշը կցրվի, և աստղերը կերևան... Մի խոսքով, ինչ էլ որ լինի, շրջապատը զննելու լավագույն և արագ միջոցը որևէ մի ավազաբլրի գագաթ բարձրանալն է։
| + | |
− | | + | |
− | Այնուհանդերձ, անհասկանալի է... Անհասկանալի է, թե ինչու է կինը այդպես կապված դժոխքի գետին... Չէ՞ որ հայրենիքի նկատմամբ սիրո, պարտքի զգացողության մասին խոսելը իմաստ ունի այն դեպքում, երբ ինչ֊որ բան ես կորցնում՝ ուրանալով, հրաժարվելով դրանցից։ Ի՞նչ ունի այդ կինը, որ կարող է նաև կորցնել։
| + | |
− | | + | |
− | (Ռադիո և հայելի... Ռադիո և հայելի...)
| + | |
− | | + | |
− | Ռադիոընդունիչը անպայման կգնի ու կուղարկի նրան... Բայց հակառակ արդյունք չի՞ ունենա արդյոք. կինը ավելի շատ բան չի՞ կորցրել, քան ձեռք է բերելու։ Օրինակ, այլևս չի լինի ինձ համար լոգանք նախապատրաստելու ծիսակատարությունը, որն այնքան սիրում էր կինը։ Նույնիսկ լվացքը զոհելով՝ միշտ ջուր էր թողնում, որպեսզի լողանամ։ Տաք ջուրը չփչփացնում էր ոտքերիս արանքում և, կուչ գալով, բարձրաձայն ծիծաղում էր, ասես իրեն էին լողացնում։ Հիմա արդեն այդպես չի ծիծաղի։
| + | |
− | | + | |
− | Չէ, վերջացրու քո այդ պատրանքները... Իմ և քո միջև հենց սկզբից ոչ մի պայմանավորվածություն չի եղել։ Իսկ եթե պայմանավորվածություն չի եղել, ապա չի կարող լինել նաև ուխտադրժություն։ Բացի դրանից, չի կարելի ասել, թե այդ ամենը անցել գնացել է իմ կողքով։ Օրինակ, էժանագին, ասես կղկղանքից թորած օղու հոտը, որ ստանում էինք շաբաթական մի անգամ... Քո անհնազանդ, ասես ձիգ մկաններից հյուսված զիստերը... Ամոթի զգացողությունը, երբ թքով թրջած իմ մատով մաքրում էի հալած ռետին հիշեցնող ավազը... Եվ քո ամոթխած ժպիտը, որն այդ ամենին առավել անպատկառություն էր հաղորդում... Ու նաև շատ ուրիշ բաներ։ Եթե բոլորը միասին հաշվենք՝ ահագին բան կլինի։ Հավատաս, թե չհավատաս՝ փաստը մնում է փաստ։ Տղամարդը մանրուքներին կարևորություն տալու հարցում շատ ավելի հակումներ է դրսևորում, քան կինը։
| + | |
− | | + | |
− | Իսկ եթե հիշենք, թե ինձ ինչ արեց գյուղը, ապա վնասն անհնարին է նույնիսկ հաշվել։ Այդ ամենի հետ համեմատած, կնոջ հետ ունեցած իմ հարաբերությունները դատարկ բաներ են։
| + | |
− | | + | |
− | Բայց վաղ թե ուշ նա կատարելապես կփոխհատուցի... Նա, ճիշտ է, դեռ չգիտե, թե ինչ հարված պետք է հասցնի, որպեսզի պատճառած ցավը երկար հիշեն... Գուցե, կրակի՞ տա գյուղը... Կամ թունավորի՞ ջրհորները... Կամ ծուղակներ դնի և մեկ֊մեկ ավազե փոսը նետի բոլոր նրանց, ովքեր մեղավոր են իր այս ձախորդության համար... Սկզբում նա այս միամիտ ձևով էր բորբոքում իր երևակայությունը և ոգևորում ինքզինքը։ Բայց հիմա, երբ արդեն մտադրությունը իրականացնելու հնարավորություն էր ստացել, այլևս չէր տրվում այդ մանկական երազանքներին։ Բացի այդ, ի՞նչ կարող է անել մի մարդը։ Բացի օրենքին դիմելուց, ուրիշ ելք չկա։ Ճիշտ է, որ այս դեպքում չի բացառվում այն հանգամանքը, թե օրենքը անընդունակ կլինի հասկանալ տեղի ունեցածի դաժանության ամբողջ խորքը... Լավ, առանց ժամանակ կորցնելու, այս ամենի մասին նախ կհայտնեմ գոնե տեղի ոստիկանությանը։
| + | |
− | | + | |
− | Հա, վերջապես, մի բան էլ կա...
| + | |
− | | + | |
− | Սպասի՛ր... Այս ի՞նչ ձայն է... Չէ, ամենուրեք լռություն է տիրում... Գուցե թվա՞ց։ Բայց և այնպես, ախր ո՞ւր կորան գյուղի լույսերը։ Սոսկալի է, եթե նույնիսկ բարձր ավազաբլուրների հետևից այդ լույսերը չեն երևում... Կարելի է պատկերացնել, թե ինչ է եղել... Իմ ղեկը շարունակ դեպի ձախ դառնալու սովորություն ունի, և ես շատ հեռու եմ գնացել հրվանդանի կողմը... Ուստի, գյուղն հիմա հայտնվել է բարձրաբերձ մի քառաժայռի հետևում... Հերիք դանդաղեմ... Վճռված է։ Գնում եմ դեպի աջ։
| + | |
− | | + | |
− | Հա՛... Վերջապես, կուզենայի, որ մի բան երբեք չմոռանայիր։ Հիշո՞ւմ ես, դու այնպես էլ չպատասխանեցիր իմ հարցին։ Երկու օր շարունակ անձրև էր գալիս։ Երբ անձրև է գալիս, ավազասողքերը դառնում են վտանգավոր, բայց դրա փոխարեն օդում ավազափոշի չի լինում։ Նախորդ օրը սովորականից ավելի էինք գործ արել և, ուրեմն, հաջորդ օրը կարող էինք հանգստանալ։ Օգտագործելով երկար սպասված հանգիստը, ես վճռեցի ինչ գնով էլ լինի բացահայտել ճշմարտությունը։ Համառորեն, ինչպես մաշկի թեփն են քերում, վճռեցի ինչ գնով էլ լինի մերկացնել ճշմարտությունը, իմանալ, թե ինչու ես հայտնվել այս փոսի մեջ։ Ինքս էլ էի զարմացած իմ այդ համառության վրա։ Սկզբում դու ուրախ֊զվարթ քո մերկ մարմինը պահել էիր անձրևի շիթերի տակ, բայց, ի վերջո, ստիպված լինելով պատասխան տալ, լաց եղար։ Եվ ասացիր, թե գնալ չես կարող լոկ այն պատճառով, որ այստեղ զոհվել են ամուսինդ և զավակդ՝ թայֆունի ժամանակ հավաբնի հետ մեկտեղ մնալով փլուզման տակ։ Եթե այդպես է, ուրեմն, իսկապես, կարելի է քեզ հասկանալ։ Պատճառը խելքին մոտիկ բան է, և պարզ է այլևս, թե ինչու էիր մինչև հիմա խուսափում այդ մասին խոսել։ Ես շատ էի ուզում հավատալ քեզ։ Եվ հենց հաջորդ օրը որոշեցի մի քիչ ժամանակ կորզել քնից և զբաղվել զոհերին որոնելու գործով։
| + | |
− | | + | |
− | Երկու օր շարունակ փորում էի քո ցույց տված տեղը։ Բայց ոչ միայն զոհվածների աճյունը, այլև նույնիսկ ավերված հավաբնի հետքերը չգտա։ Եվ դու մեկ ուրիշ տեղ ցույց տվեցիր... Բայց ես դարձյալ ոչինչ չկարողացա գտնել։ Դու նորանոր տեղեր էիր ցույց տալիս։ Հինգ տարբեր տեղերում իմ ապարդյուն որոնումները տևեցին ինը օրը։ Եվ դու նորից, լացդ զսպելով, սկսեցիր արդարանալ։ Դու ասացիր, որ, երևի, շատ հնարավոր է, տունը ուրիշ տեղ եղած լինի, որ ավազի հետևողական ճնշման տակ, հավանաբար, տունը տեղաշարժվել, նույնիսկ պտտվել է, և չի բացառվում նաև, որ ինքը՝ փոսն էլ տեղափոխված լինի։ Գուցե թե՛ հավաբունը, թե՛ ամուսնու և զավակի աճյունը հիմա գտնվում են իրենց ու հարևան տների միջև ընկած ընդարձակ ավազաշերտի տակ... Գուցեև արդեն հարևանի փոսում են։ Տեսականորեն, անշուշտ, հնարավոր բան է։ Բայց քո թշվառ, ընկճված տեսքը հուշում էր, որ դու ոչ այնքան ուզում էիր խաբել ինձ, որքան հենց սկզբից մտադիր չէիր ասել իսկությունը։ Զոհվածները, ընդհանուր առմամբ, ոչ ավելին էին, քան սոսկ մի պատրվակ։ Ես այլևս ուժ չունեի, որ բարկանամ։ Եվ որոշեցի գլուխ չջարդել, թե ով՝ ում է պարտք։ Ինձ թվում է, որ դու էլ պետք է այդքան բանը հասկանաս...
| + | |
− | | + | |
− | Այս ի՞նչ բան է... Տղամարդը վախից տապալվեց գետնին... Ամեն ինչ տեղի ունեցավ չափազանց արագ, և նա չհասցրեց որևէ բան հասկանալ։ Նրա դիմաց բոլորովին անսպասելի հայտնվեց գյուղը... Հավանաբար, նա գնացել էր ուղիղ դեպի գյուղին հարող ավազաբլուրը... Եվ ճիշտ այն պահին, երբ նրա աչքերի դիմաց բացվեց ամբողջ համայնապատկերը, տեսավ, որ գտնվում է գյուղամիջում... Չէր հասցրել ուշքի գալ, երբ հենց կողքին, ցանկապատի հետևից լսվեց շան հաչոցը։ Սրան միացավ երկրորդը, հետո՝ երրորդը, չորրորդը... Շղթայական փոխազդեցության պես... Թանձր խավարում ժանիքները մերկացրած, նրա վրա էր գալիս շների վիթխարի մի ոհմակ։ Նա գրպանից հանեց պարանը, որի ծայրին կապված էր մկրատը, և փախավ... Նա ուրիշ ընտրություն չուներ։ Միակ բանը, ինչ կարող էր անել՝ ամենակարճ ճանապարհով գյուղը ծայրեծայր կտրել անցնելն էր։
| + | |
− | | + | |
− | === 26 ===
| + | |
− | | + | |
− | Մարդը փախչում էր։
| + | |
− | | + | |
− | Աղոտ լույսի տակ երևացող տները, որոնց կողքով նա վազում էր, մերթ ճանապարհ էին տալիս նրան, մերթ դառնում անանցանելի խոչընդոտ։ Կոկորդի նեղ ճեղքի մեջ աղմուկով ներխուժող քամու համը... Ժանգի համը... Փշրվելու պատրաստ ապակու վրա կատարվող վտանգավոր ելույթ։ Չափազանց ուշ է հուսալ, թե ավազ կրողները առայժմ դուրս ելած չեն լինի տներից, և չափազանց վաղ, հուսալու, թե նրանք արդեն հասած կլինեն ծովափ։ Մեքենան կարծես թե չի երևացել... Չի կարող պատահել, որ տղամարդը ուշադրություն դարձրած չլիներ երկու տակտանոց շարժիչի այդ խելագար թխկթխկոցին՝ երկու կիլոմետր հեռավորությունից։ Գարշելի վիճակ է...
| + | |
− | | + | |
− | Խավարից հանկարծ մի սև գուղձ հայտնվեց։ Բարձր ֆսֆսոցից դատելով, երևի խոշոր մի շուն էր, որը վարժված չլինելով հանկարծակի հարձակման, նախքան մարդուց կառչելը՝ սկսեց բարձր հաչել։ Տղամարդը ծայրին մկրատ կապած պարանով մտրակեց նրան... Աղիողորմ վնգստոցով շունը անհետացավ խավարի մեջ։ Բարեբախտաբար, այդ շանը հաջողվեց միայն տաբատից մի փոքր կտոր պոկել։ Տղամարդը մի շատ կտրուկ շարժում արեց, ոտքերը փաթ ընկան, և նա, գետնին տապալվելով, սկսեց գլորվել։ Բայց շտապեց ոտքի ելնել ու շարունակեց վազել։
| + | |
− | | + | |
− | Բանից պարզվեց, որ շները չորս կամ հինգն են։ Առաջին շան վրա ճայթած մտրակի հարվածից վախեցած, մյուսները բարձր հաչոցով պտտվում էին նրա շուրջը, հարմար մի պահի սպասելով հարձակվելու համար։ Երևի կիսավեր խրճիթի նույն այն շեկ շունն էր նրանց քսի տալիս իր հետևից։ Ծայրից մոտ հիսուն սանտիմետր հեռավորության վրա բռնելով, նա սկսեց պարանը թափով պտտել գլխավերը։ Այս կերպ պաշտպանվելով շներից, նա անցավ ջարդված խեցիների կույտի վրայով, վազեց ցանկապատերի միջև ընկած նրբանցքով, անցավ ինչ֊որ մի բակով, որտեղ չորացնելու համար ծղոտ էին փռել գետնին և, վերջապես, հայտնվեց լայն ճանապարհի վրա։ Մի քիչ էլ... Մի քիչ էլ, և գյուղը կմնա հետևում։
| + | |
− | | + | |
− | Ճանապարհի եզրին մի նեղլիկ առվակ կար, որտեղից հանկարծ երկու երեխա հայտնվեցին։ Երևի, քույր֊եղբայր էին։ Տղամարդը ուշացումով տեսավ նրանց։ Պարանը քաշեց, որպեսզի մկրատը հանկարծ չդիպչի երեխաներին, բայց չհասցրեց... Երեքով էլ ընկան առվի մեջ։ Առվի հատակին նավդան էր դրված։ Լսվեց ջարդվող տախտակի ճարճատյունը։ Երեխաները ձայները գլուխները գցեցին... Գրողի տարածները ինչքան էլ բարձր են ճչում... Որքան ուժ ուներ՝ հրեց նրանց և դուրս ելավ առվից։ Նույն պահին էլ իրար քով քովի երեք լապտերիկների լույսերը կտրեցին նրա ճամփան։
| + | |
− | | + | |
− | Զանգը ղողանջեց։ Երեխաները բարձր լալիս էին... Շները շարունակում էին հաչել... Զանգի ամեն մի ղողանջից տղամարդու սիրտը ցավով ճմլվում էր։ Բրնձի հատիկների պես անթիվ֊անհամար միջատները դուրս սողացին բացված ծակոտիներից։ Գրպանի լապտերիկներից մեկը, ըստ երևույթին, լույսը կենտրոնացնելու հարմարանք ուներ. ճառագայթը մեկ ասես հալվում էր, մեկ էլ ծակում էր բարակ, շիկացած ասեղի պես։
| + | |
− | | + | |
− | Ի՞նչ անի... Հարձակվի՞ արդյոք այդ մարդկանց վրա ու աքացիներ տալով դուրս պրծնի շրջապատումից... Եթե հաջողվի դուրս պրծնել, ապա երևի կկարողանա անցնել գյուղի սահմանը... Արդյոք զղջալո՞ւ է, թե ոչ... Ամեն բան պայմանավորված է հենց այս րոպեից... Հերիք դանդաղես... Թե չէ՝ ուշ կլինի... Մի քիչ էլ... Եվ հետապնդողները կանցնեն թիկունք, ու ամեն բան կկորչի գրողի ծոցը...
| + | |
− | | + | |
− | Մինչ այսպես երկընտրանքի մեջ էր, լապտերիկներն սկսեցին շրջապատել նրան, մոտենալով աջից ու ձախից, և շարունակ կրճատելով հեռավորությունը։ Տղամարդը պարանը ամուր սեղմել էր ու լարված կանգնել... Բայց չէր կարողանում վճիռ կայացնել։ Ոտքի թաթերն ավելի ու ավելի էին խրվում փափուկ ընդերքի մեջ։ Լապտերների միջև ընդարձակվող տարածությունը լցվում էր մարդկանց ստվերներով։ Քանի՞ հոգի են... Իսկ ճանապարհի եզրին փոսի նման ինչ֊որ բան կա... Չէ, մեքենան է... Եթե նա կտրի անցնի առաջ, ապա հետևից անպայման կհասնեն... Թիկունքից լսեց փախչող երեխաների ոտնաձայնը... Նրանք այլևս լաց չէին լինում։ Հանկարծ մի համարձակ միտք առկայծեց։ Բռնել այդ երեխաներին և օգտագործել որպես պաշտպանական վահան... Նրանք կդառնան իր պատանդները, և տղամարդը թույլ չի տա, որ հետապնդողները մոտենան իրեն... Բայց երբ շրջվեց, որպեսզի բռնի փախչող երեխաներին, տեսավ իրեն դարանակալած նորանոր լույսեր։ Ճանապարհը կտրված էր։
| + | |
− | | + | |
− | Արձակված զսպանակի պես նա նետվեց դեպի ետ և որքան ուժ ուներ, սկսեց վազել նույն ճանապարհով, որը նրան բերել էր այստեղ։ Նա վազում էր գրեթե առանց գիտակցելու... Հույս ունենալով գտնել այն տեղը, ուր կարող էր անցնել, ասես հրվանդանի շարունակությունը հանդիսացող ավազաբլուրը։ Նրա հետևից վայնասունով, թվում է, ամբողջ գյուղն էր վազում։ Ծայրահեղ լարվածությունից ոտքերն այնպես էին թուլացել, ասես միջից դուրս էին քաշել ջղերը։ Բայց, թերևս այն պատճառով, որ հետապնդողները հանկարծակիի էին եկել, տղամարդուն դեռևս հաջողվում էր պահպանել բավարար հեռավորություն, որը թույլ էր տալիս երբեմն շրջվել, նայել ետ և ստուգել, թե շատ չե՞ն մոտեցել արդյոք...
| + | |
− | | + | |
− | Որքա՞ն էր վազել... Մի քանի ավազաբլուր արդեն մնացել էր հետևում։ Եվ ինչքան ուժերը վատնում էր, այնքան ավելի էր նրան թվում, թե ամեն բան իզուր է, թե վազում է կանգնած տեղում, ինչպես երազում են վազում... Բայց հիմա ժամանակը չէ մտածելու, թե որքանով է արդյունավետ ծախսում իր ուժերը... Բերանում մեղրի հետ խառնված արյան համ զգաց։ Ուզեց թքել, բայց թուքը շատ մածուցիկ էր և շրթունքներից չէր պոկվում... Ստիպված եղավ մատով պոկել։
| + | |
− | | + | |
− | Զանգը շարունակում էր ղողանջել, բայց նա արդեն շատ էր հեռացել, և մերթ ընդ մերթ ղողանջները բոլորովին մարում էին։ Շները նույնպես ետ էին ընկել, ե նրանց հաչոցը լսվում էր հեռուներից։ Շնչառությունը մետաղը տաշող խարտոցի ձայն էր հանում։ Հետապնդողների երեք լապտերները առաջվա պես շղթա կազմած՝ վերուվար էին ճոճվում, ասես ոչ մոտենում, ոչ էլ հեռանում էին... Թե փախստականի և թե նրան հետապնդողների համար վազելը նույնքան դժվար էր։ Հիմա հաղթելու է նա, ով ավելի երկար կդիմանա։ Բայց դա նվազ մխիթարություն է։ Թերևս չափից դուրս երկարատև լարվածությունից նրա կամքը ընկճված է, և թաքուն մի թուլություն է պարուրել՝ անսահման մի ցանկություն, որ ուժերը շուտ լքեն իրեն... Վտանգավոր ախտանշան է... Բայց քանի դեռ գիտակցում է այդ վտանգը՝ վնաս չունի...
| + | |
− | | + | |
− | Կոշիկները ավազով լիքն են, մատները ցավում են։ Ետ նայեց։ Հալածողները մոտ յոթանասուն֊ութսուն մետրի վրա են, և գտնվում են փոքր֊ինչ դեպի աջ... Ինչո՞ւ են դեպի աջ շեղվել... Երևի նրանց մտքինը եղել է խուսափել զառիվերով վազելուց։ Հավանաբար, շատ են հոգնել... Ասում են, թե հալածողներն ավելի շուտ են հոգնում։ Նա մի ակնթարթում կոշիկները հանեց և շարունակեց վազել ոտաբոբիկ... Եթե կոշիկները գրպանները դնի՝ կխանգարեն։ Ուստի խոթեց գոտու տակ... Շունչը ետ բերելով, նա մի թափով հաղթահարեց բավականին կտրուկ վերելքը։ Եթե այսպես շարունակվի, թերևս, կկարողանա փախչել այդ սողուններից։
| + | |
− | | + | |
− | Լուսինը դեռ չէր ծագել, բայց աստղերի լույսը ամենուր ողողել էր մուգ և լուսավոր բծերով, և հեռավոր ավազաբլուրների կատարները շատ հստակ էին երևում։ Թվում էր, թե վազում է դեպի հրվանդան։ Ղեկը դարձյալ դեպի ձախ է քաշում... Հազիվ էր ուզում փոխել ուղղությունը, երբ հանկարծ գլխի ընկավ, որ դրանով իսկ կկրճատի իր և հետապնդողների միջև ընկած հեռավորությունը։ Հենց այդ ժամանակ էլ հասկացավ նրանց ծրագիրն ու զարհուրեց։
| + | |
− | | + | |
− | Այո, նրանց ընտրած սոսկ առաջին հայացքից սխալ ուղին, ըստ էության, հրաշալի էր մտածված։ Պարզապես, իրեն ուզում են սեղմել դեպի ծովը։ Առանց իմանալու, նա այս ընթացքում գտնվելիս է եղել հետապնդողների բռում։ Նա հասկացավ, որ լապտերիկներն էլ ծառայել են հենց նույն նպատակին... Որպեսզի ցույց տան, թե որտեղ են գտնվում։ Հետևաբար, այն հանգամանքը, որ նրանք ոչ մոտենում են ու ոչ էլ հեռանում, այլ շարունակ մնում են նույն հեռավորության վրա, դարձյալ մտածված է։
| + | |
− | | + | |
− | Չէ, դեռ շուտ է հանձնվելը։ Այս կողմերում պետք է լինի դեպի ժայռերը տանող ճամփան... Բայց եթե ուրիշ ելք չմնա, կարելի է լող տալով շրջանցել հրվանդանը։ Ուրիշ ճար չկա... Բավական է միայն պատկերացնել, թե ինչպես են իրեն բռնելու և դարձյալ նետելու փոսը, և համոզվում ես, որ ուրիշ ճար չկա...
| + | |
− | | + | |
− | Թեք վերելքից հետո՝ կտրուկ վայրէջք... Կտրուկ վերելքից հետո՝ թեք վայրէջք... Քայլ, ևս մի քայլ... Ասես ուլունքներ են շարվում մեկը մյուսի հետևից... Համբերության փորձություն... Մի պահ զանգի ղողանջը լռեց... Անհնար է որոշել, թե ինչ է լսում նա՝ քամու ոռնո՞ց, ծովի աղմո՞ւկ, թե՞ ուղղակի ականջներն են զնգում։ Հասնելով ավազաբլուրներից մեկի գագաթին, նա ետ նայեց։ Հետապնդողների լույսերն անհետացան։ Մի քիչ սպասեց՝ լույսերը չհայտնվեցին։
| + | |
− | | + | |
− | Հրաշալի է։ Մի՞թե հաջողվեց խուսափել նրանցից։
| + | |
− | | + | |
− | Հույսը ստիպեց, որ սիրտն ավելի արագ աշխատի։ Եթե իրոք կարողացել է խուսափել, ապա հիմա առավել ևս չի կարելի կանգ առնել, չի կարելի մտածել հանգստանալու մասին... Մի անգամ էլ շունչ քաշենք և առա՛ջ, առա՜ջ դեպի հաջորդ ավազաբլուրը։
| + | |
− | | + | |
− | Բայց, չգիտես ինչո՛ւ վազելը դժվարացել է։ Ոտքերը ծանրացել էին։ Եվ այդ ծանրությունն էլ մի տեսակ տարօրինակ էր։ Նա ոչ միայն ծանրություն էր զգում, այլև ոտքերը իրոք ավելի ու ավելի խորն էին մխրճվում ավազի մեջ։ Ասես ձյուն լինի, մտածեց նա, իսկ ոտքերը մինչև սրունքների կեսը արդեն ավազի մեջ էին։ Վախեցած փորձեց դուրս քաշել մի ոտքը, բայց մյուսն էլ խրվեց մինչև ծունկը։ Այս ի՞նչ բան է... Նա լսել էր, որ մարդ կլանող ավազաբլուրներ կան... Ինչքան ուժ ուներ փորձեց ավազից դուրս քաշել մի ոտքը, բայց որքան ջանում էր, այնքան ավելի էր խրվում։ Նա արդեն ավազի մեջ էր թաղվել մինչև ազդրերը։
| + | |
− | | + | |
− | Բայց գուցե սա ծուղա՞կ է... Ոչ թե դեպի ծով, այլ հենց այստեղ են հալածել իրեն... Ուզում են բռնելու համար առանց ջանքեր թափելու պարզապես ոչնչացնել... Սա ամենաիսկական սպանություն է... Աճպարարը իր թաշկինակով ավելի մաքուր աշխատել չէր կարող... Եվս քամու մի հորձանք, և նա ամբողջությամբ կթաղվի ավազի մեջ... Այդ դեպքում նույնիսկ առաջին մրցանակը շահած խուզարկու շունը չի կարողանա գտնել նրան... Այդ սրիկաները հիմա երևի հաստատ մոտ չեն գա... Ոչ տեսել են, ոչ լսել... Հիմարի մեկը, որ այս կողմերին անծանոթ է եղել, ինքն է մոլորվել ու զոհ գնացել... Եվ ստահակներն այս ամենը անում են նույնիսկ առանց կեղտոտելու ձեռքերը...
| + | |
− | | + | |
− | Սուզվում եմ... Սուզվում եմ... Արդեն մինչև գոտկատեղս ավազի մեջ եմ... Ի՞նչ անեմ... Եթե հաջողվի մեծացնել ավազի հետ ունեցած շփման մակերեսը, մարմնի ճնշումը յուրաքանչյուր կետի վրա կնվազի և նա, թերևս, կդադարի խորասուզվել... Ձեռքերը տարածելով, կրծքի վրա պառկեց ավազին... Բայց արդեն ուշ էր։ Ու թեև պառկել էր փորի վրա, սակայն մարմնի վարի մասը մնացել էր նույն ուղղահայաց դիրքում։ Գոտկատեղը ցավում էր, և նա այլևս չէր կարող մնալ ուղիղ անկյան տակ կռացած վիճակում։ Ասենք, նույնիսկ փորձառու մարզիկը չէր կարողանա երկար մնալ այդպիսի դիրքում։
| + | |
− | | + | |
− | Ի՜նչ էլ մութ է... Ամբողջ տիեզերքը փակել է աչքերն ու խցել ականջները... Շունչդ կփչես, և ոչ ոք չի էլ նայի քո կողմը... Կոկորդի խորքում պահ մտած վախը հանկարծ դուրս պրծավ։ Տղամարդը բացեց բերանն ու անասունի պես բառաչեց.
| + | |
− | | + | |
− | — Օգնեցե՜ք։
| + | |
− | | + | |
− | Մաշված խոսք է... Թո՛ղ լինի մաշված... Կործանման պահին ինքնատիպություն որոնելու ժամանակ չկա։ Ապրե՛լ, ապրել ինչ գնով էլ լինի, ապրել, թեկուզ նրա կյանքը հար և նման լինի բոլոր մյուսների կյանքին, ինչպես միևնույն կաղապարի մեջ թխված էժանագին թխվածքը։ Շուտով ավազը կհասնի կրծքին, կզակին, քթի ծայրին... Հերի՛ք է...
| + | |
− | | + | |
− | — Օգնեցե՜ք... Ինչ ուզեք՝ խոստանում եմ... Խնդրո՜ւմ եմ... Օգնեցե՜ք... Խնդրում եմ...
| + | |
− | | + | |
− | Տղամարդը չդիմացավ։ Սկզբում նա հեծկլտում էր, բայց հետո սկսեց բարձրաձայն լաց լինել։ Նա սոսկումով հասկացավ, որ ամեն ինչ արդեն կորած է։ Հիմա միևնույն էր... Ոչ ոք չէր տեսնում նրան... Ափսոս, իհարկե, որ այս ամենը տեղի է ունենում առանց նման դեպքերին պատշաճ արարողության... Երբ մեռնում է մահապարտը, նա կարող է թողնել իր նոթագրությունները... Իսկ այստեղ ինչքան էլ գոռաս, ոչ ոք ուշադրություն չի դարձնի։ Շատ վատ է։
| + | |
− | | + | |
− | Նա այնքան էլ չզարմացավ, երբ հետևից ինչ֊որ ձայներ հասան ականջին։ Նա պարտվել էր։ Ամոթի զգացումը վառվել ու մոխիր էր դարձել, ինչպես ճպուռի թևը, որին կրակ են մոտեցնում։
| + | |
− | | + | |
− | — Հե՜յ, բռնի՛ր...
| + | |
− | | + | |
− | Դեպի վար սողաց երկար մի տախտակ և հպվեց կողքին։ Լույսի ճառագայթը խավարի մեջ մի շրջան գծեց և լուսավորեց տախտակը։ Տղամարդը իր կաշկանդված մարմինը մեծ դժվարությամբ շրջեց դեպի այն կողմը, որտեղից ձայներ էին լսվում, և աղեկտուր խնդրեց.
| + | |
− | | + | |
− | — Ներեցեք... Գուցե իմ պարանո՞վ դուրս կքաշեք...
| + | |
− | | + | |
− | — Չէ... Դուք հո կո՞ճղ չեք, որ արմատախիլ անենք...
| + | |
− | | + | |
− | Հետևում ծիծաղեցին։ Ստույգ դժվար է ասել, բայց երևի հինգ կամ վեց հոգի կլինեն։
| + | |
− | | + | |
− | — Համբերեք մի քիչ... Գնացին բահեր բերելու... Արմունկներով հենվեք տախտակին, և ամեն բան լավ կլինի։
| + | |
− | | + | |
− | Ինչպես առաջարկել էին, նա արմունկներով հենվեց տախտակին և գլուխն էլ հակեց ափերին։ Մազերը թրջվել էին քրտինքից։ Նա ոչինչ չէր զգում։ Միայն մի ցանկություն ուներ, որքան հնարավոր է շուտ դուրս գալ այս ստորացուցիչ վիճակից։
| + | |
− | | + | |
− | — Գիտե՞ք ինչ... Ձեր բախտը դեռ բերել է, որ մենք վազում էինք ձեր հետևից։ Այստեղ այնպիսի ավազաճահիճ է, որ նույնիսկ շները մոտիկ չեն գալիս... Դուք սոսկալի վտանգի մեջ էիք... Նույնիսկ դժվար է ասել, թե քանի հոգի են առանց որևէ բան կասկածելու եկել այս կողմերը և այդպես էլ չեն վերադարձել... Այստեղ, սարերից այս կողմ, քամիներ չկան, ուստի ավազը դիզվում է ու դիզվում։ Ձմռանն էլ ձյունն է նստում... Իսկ ձյան վրա՝ նորից ավազ... Հետո նորից ձյուն, և այսպես հարյուր տարի շարունակ... Ոնց որ կիսահում շերտավոր վաֆլի լինի... Մեզ այսպես է բացատրել արտելի նախկին նախագահի՝ քաղաքում սովորած տղան... Հետաքրքիր է, չէ՞... Եթե փորձենք փորել մինչև հատակը, գուցե, որևէ արժեքավոր բա՞ն գտնենք։
| + | |
− | | + | |
− | Ի՞նչ է ուզում այդ մարդը։ Այնպես է խոսում, կարծես մաքուր է ու անմեղ։ Գուցե ձայնը կտրեր... Ավելի տեղին կլիներ, եթե հռհռար... Կամ, ավելի լավ է, եթե հեռանար և իրեն մենակ թողներ խորտակված հույսերով...
| + | |
− | | + | |
− | Ինչ֊որ աշխուժություն սկսվեց։ Երևի բահերը բերեցին։ Ներբաններին տախտակներ կապելով, երեք հոգի դժվարությամբ պահպանելով հավասարակշռությունը, մի որոշ տարածության վրա սկսեցին փորել շուրջը։ Շերտ առ շերտ... Թե երազանքները, թե ամոթը և թե հուսահատությունը թաղված էին այս ավազաշերտերի տակ։ Եվ նա նույնիսկ չզարմացավ, երբ բռնեցին ուսերից։ Եթե հրամայեին, կարող էր նաև վարտիքն իջեցնել ու հենց նրանց աչքի առաջ էլ կղկղել։ Երկինքը լուսավորվեց... Ուր որ է, երևի, լուսինը կծագի։ Դեմքի ի՞նչ արտահայտությամբ ինձ կդիմավորի կինը... Միևնույն է... Հիմա նրան կարող են ձաղկել իրենց ուզածի պես, և ինքը պարտավոր է հանդուրժել։
| + | |
− | | + | |
− | === 27 ===
| + | |
− | | + | |
− | Պարանը գցելով թևատակերից, մարդուն, բեռան պես, դարձյալ իջեցրին փոսը։ Ոչ ոք ոչինչ չասաց։ Ասես միայն մասնակցում էին մարդու հուղարկավորությանը։ Փոսը խորն էր, մութ։ Լուսնի լույսը ավազաբլուրները ծածկել էր նուրբ ու փայլուն մետաքսով։ Քամու գծած նախշերը, նույնիսկ ոտնահետքերը, վերածվել էին երփներանգվող, քարացած ծալքերով ապակու։ Եվ միայն փոսն էր, որ չուզենալով ձուլվել այդ բնանկարին, մնացել էր խավարի մեջ թաղված։ Բայց այս ամենը նրան չէր հուզում։ Երբ նա գլուխը բարձրացրեց ու նայեց լուսնին, ապա անմիջապես սրտխառնուք և գլխապտույտ զգաց, այնքան որ հոգնել էր։
| + | |
− | | + | |
− | Այդ զարհուրելի խավարում կինը երևում էր ավելի մութ մի բիծ։ Նրա օգնությամբ տղամարդը հազիվ քարշ եկավ մինչև անկողին։ Բայց իրեն՝ կնոջը, չգիտես ինչու, չէր տեսնում։ Եվ ոչ միայն կնոջը. շուրջն ամեն ինչ դարձել էր տարտամ, ասես երևալիս լիներ մշուշի միջով։ Նույնիսկ արդեն անկողնու մեջ պառկած, նա դեռևս վազում էր ավազուտով... Երազում նույնպես շարունակում էր վազել։ Շատ անհանգիստ քնեց... Հստակորեն հիշում էր իջնող ու բարձրացող կողովների ձայնը, շների հեռավոր հաչոցը։ Գիտեր, որ կինը կեսգիշերին վերադարձավ մի բան ուտելու համար և վառեց նրա անկողնու մոտ գտնվող լամպարը։ Բայց վերջնականապես արթնացավ, երբ պետք է ջուր խմելու ելներ։ Կնոջն օգնելու համար նա ուժ չուներ։
| + | |
− | | + | |
− | Լամպարը վառեց ու նստեց ծխելու։ Ցրված հայացքով շուրջն էր նայում։ Հաստլիկ, բայց արագաշարժ սարդը վազում էր լամպարի շուրջը։ Եթե թիթեռ լիներ, նա չէր զարմանա, բայց տարօրինակն այն էր, որ սարդին հրապուրել էր լույսը։ Նրա մտքով անցավ սիգարեթի այրվող ծայրով ճզմել ու խորովել սարդին, բայց հետո հրաժարվեց այդ մտքից։ Վայրկենացույց սլաքի ճշտությամբ սարդը պտտվում էր լամպարի շուրջը՝ տասնհինգ֊քսան սանտիմետր հեռավորության վրա։ Գուցե նրան հրապուրողը լույսը չէ միայն։ Չէ, տղամարդը համբերությամբ սպասեց, մինչև որ դեպի լույսը եկավ գիշերային մի թիթեռ։ Մի քանի անգամ դիպավ լամպարի ապակուն, և նրա խոշոր ստվերը դրոշմվեց առաստաղի վրա, այնուհետև ընկավ մետաղյա պատվանդանին ու այլևս չշարժվեց։ Տարօրինակ թիթեռ էր, և շատ զզվելի։ Նա սիգարեթով ճզմեց նրան։ Թիթեռի նյարդային կենտրոնները կաթվածահար եղան, և տղամարդը կծկված միջատին նետեց սարդի դիմաց։ Սկսվեց այն դրաման, որ նա ենթադրում էր։ Մի ակնթարթում սարդը հարձակվեց ու կառչեց դեռևս կենդանի թիթեռին։ Հետո շարունակեց պտտվել, քարշ տալով իր զոհին, որն արդեն անշարժացել էր։ Այսպես նա երևի հաճույք էր ստանում, վայելելով այն մոտիկ պահը, երբ քիչ անց սկսելու էր խժռել թիթեռին։
| + | |
− | | + | |
− | Տղամարդը չգիտեր, որ լինում են այդպիսի սարդեր։ Շատ խելացի բան է սարդոստայնի փոխարեն լամպարը օգտագործելը։ Սարդոստայնը հյուսելով, մնում է միայն սպասել, որպեսզի որևէ միջատ ընկնի մեջը, իսկ լամպարի օգնությամբ կարելի է զոհին պարզապես հրապուրել։ Այդ նպատակով հարկավոր է լույսի հարմար մի աղբյուր։ Բնության մեջ, դժբախտաբար, այդպիսի լույսի աղբյուրներ չես ճարի։ Լուսինը կամ անտառային հրդեհները հազիվ թե նպատակահարմար լինեն։ Չի բացառվում, որ սարդն իրենից ներկայացնում է մի նոր տեսակ, իր նոր մշակված բնազդներով և մարդու հարևանությամբ զարգանալու ընդունակությամբ։ Այսպիսի բացատրությունը, թերևս, այնքան էլ վատ չէ... Բայց ինչպե՞ս բացատրել, որ լույսը հրապուրում է թիթեռներին... Թիթեռի խնդիրը նույնը չէ, ինչ սարդինը։ Հազիվ թե լամպարի լույսը նպաստի այդ միջատների տեսակը պահպանելուն։ Բայց երևույթը, այնուհանդերձ, ծնվել է արհեստական լուսավորության հայտնվելուց հետո։ Ապացույց կարող է ծառայել հենց թեկուզ այն, որ թիթեռները պարս չեն կազմել ու թռել դեպի լուսին։
| + | |
− | | + | |
− | Դեռ հասկանալի կլիներ, եթե նման բնազդ ունենար միջատների որևէ մի տեսակ։ Բայց այն ընդհանուր է բոլոր գիշերային թիթեռների համար, որպիսիք մոտ տասը հազար տեսակ ունեն։ Ուրեմն, դա մի որոշակի անփոփոխելի օրենք է։ Արհեստական լույսից հրահրվող՝ թևերի կույր ու կատաղի թափահարություն։ Լույսի, սարդերի և թիթեռների միջև գոյության ունեցող խորհրդավոր մի կապ... Եթե օրենքը կարող է ի հայտ գալ այդ աստիճան ոչ խելամիտ ձևով, հապա էլ ինչի՞ն հավատա մարդ։
| + | |
− | | + | |
− | Նա փակեց աչքերը, և մթան մեջ պղտոր ցոլքեր լողացին։
| + | |
− | | + | |
− | Երբ ձեռքը պարզեց դրանք բռնելու, ցոլքերն սկսեցին դեսուդեն փախչել։ Հետո անհետացան... Ինչպես ճանճերի՝ ավազի վրայով սահող ստվերները։
| + | |
− | | + | |
− | Նա արթնացավ լացի ձայնից։
| + | |
− | | + | |
− | — Ի՞նչ է եղել։
| + | |
− | | + | |
− | Ջանալով թաքցնել շփոթմունքը, կինը աճապարեց ելնել ոտքի։
| + | |
− | | + | |
− | — Ներեցեք... Ուզում էի թեյ պատրաստել ձեզ համար...
| + | |
− | | + | |
− | Կնոջ ընկճված, արցունքներով խեղդված ձայնը տարակուսանքի մեջ գցեց տղամարդուն։ Երբ կինը կռացած՝ ուզում էր կրակ անել օջախում, մեջքը ցնցվում էր տարօրինակ կերպով, և տղամարդը չէր կարողանում հասկանալ, թե ինչն ինչոց է... Միտքը ծանր էր աշխատում, ասես ծուլորեն թերթում էր բորբոսնած գրքի էջերը։ Դեռ լավ է, որ կարողանում է շրջել այդ էջերը։ Հանկարծ տղամարդը անսահմանորեն խղճաց ինքն իրեն։
| + | |
− | | + | |
− | — Չեղավ...
| + | |
− | | + | |
− | — Հա...
| + | |
− | | + | |
− | — Հիմարաբար ձախողվեց...
| + | |
− | | + | |
− | — Բայց ոչ ոքի դեռ չի հաջողվել...
| + | |
− | | + | |
− | Կինը խոսում էր՝ հազիվ զսպելով լացը, և ձայնի մեջ հնչեցին այնպիսի վստահ երանգներ, ասես արդարացնում ու բացատրում էր տղամարդու ձախողումը։ Ինչ էլ որ լինի, շատ հուզիչ կարեկցանք է։ Անարդար բան կլիներ այդ կարեկցանքին չարձագանքելը։
| + | |
− | | + | |
− | — Շա՜տ ափսոս... Ես արդեն որոշել էի, որ եթե հաջողվի փախչել, անմիջապես մի ռադիոընդունիչ էի գնելու և ուղարկելու քեզ։
| + | |
− | | + | |
− | — Ռադիոընդունի՞չ...
| + | |
− | | + | |
− | — Վաղուց ես երազում, չէ՞...
| + | |
− | | + | |
− | — Ոչինչ... Պետք չէ...— Կինը խոսում էր անհամարձակ, ասես ներողություն հայցելով։— Եթե լավ աշխատեմ, կարող եմ նաև այստեղ գնել... Ապառիկ վերցնելու դեպքում, երևի, առաջին մուծման համար փողս կհերիքի։
| + | |
− | | + | |
− | — Իհարկե, ապառիկ գնելու դեպքում՝ կհերիքի։
| + | |
− | | + | |
− | — Երբ ջուրը տաքանա լողանա՞նք։
| + | |
− | | + | |
− | Հանկարծ արշալույսի պես մի գորշ կարոտ արթնացավ տղամարդու մեջ... Պետք է մեկը մյուսի վերքերը լիզել։ Բայց եթե անվերջ լիզես շարունակ չբուժվող վերքերը, ապա լեզվիցդ ոչինչ չի մնա։
| + | |
− | | + | |
− | — Լավ, մի մխիթարիր... Կյանքը այնպիսի բան չէ, որ միայն մխիթարվելով ապրեն... Այնտեղ ուրիշ կյանք է, այստեղ ուրիշ... Եվ միշտ թվում է, թե ուրիշ կյանքն ավելի քաղցր է... Ամենից գարշելին մտածելն է, թե ի՞նչ կլինի, եթե կյանքը հենց այսպես էլ անցնելու է գնա... Մի՞թե սա է կյանքը... Այդ բանը ոչ ոք չգիտե... Էհ, ավելի լավ է մինչև կոկորդ խրված լինես աշխատանքիդ մեջ և չմտածես այս ամենի մասին։
| + | |
− | | + | |
− | — Լողանա՞նք...
| + | |
− | | + | |
− | Կինն այս ասաց նրան քաջալերելու համար։ Ասաց փափուկ, հանգստացնող երանգով։ Տաբատը հանելով, տղամարդը սկսեց դանդաղ արձակել շապիկի կոճակները։ Ոտքից մինչև գլուխ նա ծածկված էր ավազով։ (Տեսնես, ի՞նչ է անում հիմա այն մյուս կինը)։ Այն ամենը, ինչ տեղի էր ունեցել մինչև երեկ, թվում էր հեռավոր մի անցյալ։
| + | |
− | | + | |
− | Կինը սկսեց օճառել սրբիչը։
| + | |
− | | + | |
− | == Մասն երրորդ ==
| + | |
− | | + | |
− | === 28 ===
| + | |
− | | + | |
− | Հոկտեմբեր։
| + | |
− | | + | |
− | Ամառը, որ չէր ուզում հեռանալ, օրվա ընթացքում այնպես էր շիկացրել ավազը, որ ոտաբոբիկ հինգ րոպե նույնիսկ չես կարող կանգնել։ Բայց բավական էր, որ արևը մայր մտներ, և խոնավ ցուրտը թափանցում էր հնացած պատերի միջով, ուստի օջախը վառելուց առաջ հարկ էր լինում չորացնել թրջված մոխիրը։ Երեկոներն ու առավոտները, անհողմ եղանակին, ջերմության կտրուկ տատանումների հետևանքով բարձրանում էր պղտոր մի գետ հիշեցնող մշուշը։
| + | |
− | | + | |
− | Տղամարդը տան հետևում ագռավներ որսալու թակարդ սարքեց։ Եվ անունը դրեց՝ «Հույս»։ Թակարդի կառուցվածքը շատ պարզ էր, և նկատի էր առնված ավազի հատկությանը։ Նա մի խոր փոս էր փորել և մեջը թաղել էր փայտե մի տակառիկ։ Լուցկու մեծություն ունեցող երեք փոքրիկ սեպով ամրացրել էր կափարիչը, որն իր չափերով տակառիկից փոքր էր։ Ամեն մի սեպին կապել էր բարակ դերձան։ Եվ սեպերից ծայր առնող դերձանները անցնում էին կափարիչի կենտրոնում գտնվող անցքով ու ամրանում դրսում գտնվող մետաղալարին։ Իսկ մետաղալարի ծայրին ամրացրել էր խայծը՝ չորացած մի ձուկ։ Այս ամենը նա խնամքով ծածկեց ավազի տակ, դրսում թողնելով միայն խայծը։ Բավական էր, որ ագռավը բռներ խայծը, և սեպիկները դուրս էին պրծնելու, կափարիչը ընկնելու էր տակառիկի հատակին, ու սկսվելու էր ավազի փոքրիկ մի փլուզում։ Ագռավը ողջ֊ողջ մնալու էր ավազաշերտի տակ... Նա մի քանի անգամ փորձարկեց թակարդը։ Սարքավորումն աշխատում էր անխափան... Եվ արդեն շատ պարզ էր տեսնում այն թշվառ ագռավին, որ տեղնուտեղը հայտնվելու էր ավազի հոսքի տակ, չհասցնելով նույնիսկ թափահարել թևերը։
| + | |
− | | + | |
− | ... Եթե հաջողվի ագռավ որսալ, նա կկարողանա մի հակիրճ նամակ կապել թռչունի ոտքին... Բայց, իհարկե, բախտի բան է... Նախ՝ քիչ հավանական է, որ ազատ արձակված ագռավը դարձյալ ընկնի որևէ մեկի ձեռքը... Եվ չգիտես էլ, թե ուր կթռչի... Որպես կանոն, ագռավների թռիչքի շրջանը խիստ սահմանափակ է... Չի բացառվում, ուրեմն, որ եթե գյուղի ստահակները համադրեն երկու փաստ՝ իմ ագռավը թռել գնացել է, իսկ երամում հայտնվել է մի նոր ագռավ, որի ոտքին մի կտոր ճերմակ թուղթ է կապած, ապա անմիջապես կկռահեն մտադրությունս... Եվ խնամքով ու համբերությամբ մտահղացած այս ամենը կկորչի գրողի ծոցը։
| + | |
− | | + | |
− | Ձախողված փախուստից հետո տղամարդը դարձել էր շատ զգույշ։ Նա փոսի կյանքին այնպես հարմարվեց, որ ասես ձմեռային քուն մտած լիներ և մտահոգված էր միայն գյուղի բնակիչների կասկածները փարատելով։ Ասում են, թե նույն երևույթի շարունակական կրկնողությունը քողարկելու լավագույն միջոց է։ Եվ եթե նա ապրի մի այնպիսի կյանքով, որը բաղկացած լինի միևնույն երևույթի պարզ կրկնողություններից, ապա չի բացառվում, որ, ի վերջո, իրեն կմոռանան։
| + | |
− | | + | |
− | Կրկնողությունը կարող է նաև մի այսպիսի օգուտ տալ... Ասենք, վերջին երկու ամիսներին կինն ամեն օր, առանց գլուխը բարձրացնելու, ուլունք է շարում և իր այդ գործով այնքան է տարված, որ նույնիսկ դեմքն է ուռել։ Երկարավուն ասեղը արագ֊արագ իր սուր ծայրով մխրճվում է մետաղի պես փայլուն ուլունքների մեջ, որոնք լցված են ստվարաթղթե տուփը։ Կնոջ խնայողությունները հասել են մոտ երկու հազար իենի։ Եթե այդպես մի կես ամիս էլ աշխատի, ապառիկ ռադիոընդունիչ գնելու առաջին մուծումի փողը հավաքված կլինի։
| + | |
− | | + | |
− | Ուլունքներով լի տուփի մեջ պարող ասեղը այնքան նշանակալից էր, ասես այդ տուփը տիեզերքի կենտրոնը լիներ։ Կրկնողությունը զարդարում էր ներկան, ներշնչում էր շրջապատի իրականության զգացողություն։ Եվ տղամարդը վճռեց ինքն էլ ամբողջովին տրվել միապաղաղ ֆիզիկական աշխատանքի։ Մաքրել ձեղնահարկի ավազը, մաղել բրինձը, լվացք անել... Այս ամենը դարձան նրա ամենօրյա պարտականությունները։ Մինչ սա քթի տակ դնդնալով աշխատում էր, համենայն դեպս, ժամանակը ավելի արագ էր անցնում։ Իսկ հաճույքի համար նա պոլիէթիլենից անկողնի առագաստ սարքեց, որպեսզի քնած ժամանակ իրենց վրա ավազ չսորա։ Հետո էլ մի հարմարանք հորինեց տաք ավազի մեջ ձուկ եփելու համար...
| + | |
− | | + | |
− | Որպեսզի հուզումներ չունենա, այն ժամանակներից ի վեր նա լրագիր չէր կարդում։ Բավական էր դիմանալ մոտ մեկ շաբաթ, և կարդալու ցանկությունը կորավ։ Իսկ մեկ ամիս անց, նա ընդհանրապես մոռացավ լրագրերի գոյությունը։ Ժամանակին նա մի փորագրության վերատպություն էր տեսել, որը կոչվում էր «Միայնության դժոխք»... Այդ գործը խորն էր տպավորվել։ Տարօրինակ կեցվածքով մի մարդ էր պատկերված, որը լողում էր երկնքում։ Նրա լայն բացված աչքերում սարսափ կար։ Շրջակա ամբողջ տարածությունը լի էր հանգուցյալների կիսաթափանց ստվերներով։ Մարդու համար շատ դժվար էր ճեղքել անցնել այդ ամբոխը։ Մեկը մյուսին հրելով և ձեռքի շարժումներով շարունակ ինչ֊որ բան են ուզում նրան հասկացնել այդ հանգուցյալները։ Ինչո՞ւ է կոչվում «Միայնության դժոխք»։ Այն ժամանակ նրա մտքով անցավ, թե չլինի՞ անունը շփոթել են։ Բայց հիմա ամեն ինչ հասկանալի է։ Միայնությունը երազանքի չհագեցած ծարավն է։
| + | |
− | | + | |
− | Հենց դրա համար էլ եղունգներն են կրծում՝ սրտի բաբախյունի մեջ հանգիստ չգտնելով։ Ծխում են, անզոր լինելով բավարարվել մտածողության կշռույթով։ Նյարդայնորեն դողում են, բավարարում չգտնելով սեռական գործողության մեջ։ Թե շնչառությունը, թե քայլելը, թե աղիների կծկումները, թե ամենօրյա կարգուկանոնը, թե ամեն յոթերորդ օր սկսվող կիրակին, թե չորս ամիսը մեկ կրկնվող դպրոցական քննությունները, այս ամենը նրան ոչ միայն չէին անհանգստացնում, այլ, ընդհակառակը, մղում էին նորանոր կրկնողությունների։ Շուտով ավելացավ այն սիգարեթների թիվը, որ նա ծխում էր։ Տեսնում էր մղձավանջային երազներ, որոնց մեջ կեղտոտ եղունգներով մի կնոջ հետ շարունակ որոնում էր օտար աչքերից հեռու, պատսպարված մի անկյուն։ Ու երբ, ի վերջո, նա հայտնաբերեց թունավորման ախտանշաններ, ապա մտովի դիմեց ձվածիր և որոշակի փուլ ունեցող շարժումներով պահպանվող երկնքին, ինչպես նաև ավազաբլուրներին, որտեղ իշխում են 1/8 միլիմետրանոց ալիքները։
| + | |
− | | + | |
− | Նա որոշ հաճույք էր զգում ավազի դեմ մղվող անվերջանալի պայքարից, դասերի վերածած իր ամենօրյա աշխատանքից, բայց չէր կարելի ասել, թե այդ ամենը զուտ ինքնախարազանում էր։ Նա բնավ չէր զարմանա, եթե դրա մեջ գտներ ապաքինման ուղիներ։
| + | |
− | | + | |
− | Բայց մի առավոտ, կանոնավոր առաքվող մթերքի հետ, նրա ձեռքն անցավ ծաղրանկարների մի ամսագիր։ Սովորական մի ամսագիր էր, արտառոց որևէ բան չկար։ Կազմը պատռված էր, էջերի վրա աղտոտ մատնահետքեր կային... Երևի հնավաճառի մոտից էին ճարել։ Ու թեև տեսքը անշուք էր, բայց կարող էր դիտվել որպես հոգատարության մի արտահայտություն՝ գյուղի բնակիչների կողմից։ Ամենից ավելի նա տարակուսել էր այն բանից, որ ամսագիրը թերթելիս, ծիծաղից թավալվում էր հատակին ու դոփում ոտքերը, ասես ջղաձգման մեջ լիներ։
| + | |
− | | + | |
− | Ծաղրանկարները շատ հիմար էին։ Անիմաստ, գռեհիկ, շատ վատ կատարված, և եթե նրան հարցնեին, թե որն է ծիծաղելին՝ պատասխանել չէր կարողանա։ Ծիծաղելի էր միայն մեկը, որը պատկերում էր ծնկները թուլացած ու գետնին տապալվող մի նժույգ, երբ նրան հեծել էր մի խոշոր տղամարդ։ Ձիու մռութը, հիրավի, ծիծաղաշարժ էր։ Բայց միևնույն է, մի՞թե այս վիճակում կարելի է ծիծաղել։ Ամաչի՛ր։ Կարելի է հարմարվել մինչև որոշակի սահման։ Ընդ որում, դա պետք է լինի միջոց և ոչ մի դեպքում՝ նպատակ։ Շատ լավ է ձմեռային քնի մասին խոսելը, բայց մի՞թե կարելի է դառնալ խլուրդ և մեկընդմիշտ ինքն իր մեջ սպանել լույսի տակ դուրս գալու ցանկությունը։
| + | |
− | | + | |
− | Ճիշտն ասած, եթե լրջորեն մտածենք, ոչ մի հույս չկա, թե երբևէ առիթ կստեղծվի որևէ կերպ այստեղից դուրս գալու համար։ Բայց չի բացառվում, որ կարելի է ամեն տեսակի նպատակից զուրկ սպասումի վարժվել, իսկ երբ ավարտվի ձմեռային քնի ժամանակը, հանկարծ կպարզվի, որ լույսը կուրացրել է քեզ և դու չես կարող այլևս դուրս գալ։ Հին խոսք է՝ երեք օրվա աղքատը միշտ է աղքատ... Ներքին ժանգը հայտնվում է զարմանալիորեն արագ... Նա խորը մտքերի մեջ ընկավ, բայց բավական էր, որ հիշեր ձիու ծիծաղաշարժ մռութը, և դարձյալ նրան պարուրում էր հիմար քրքիջը։ Լամպարի քով նստած կինը, որ սովորականի պես խորասուզված էր ուլունքներ շարելու բծախնդիր աշխատանքի մեջ, գլուխը բարձրացրեց և բարեհոգի մի ժպիտով նայեց նրան։ Իր իսկ դավաճանությունը չհանդուրժող տղամարդը մի կողմ նետեց ամսագիրն ու ելավ դուրս։ Գիշերվա մնացորդը ստվերների պես ցիրուցան ծվեններն էին... Ծվեններ, որոնք փայլատակում էին մետաղե շիկացած թելերի նման... Լողացող ծվեններ, որոնք դառնում էին գոլորշու փայլուն կաթիլներ... Եվ ստվերների այդ հեքիաթային ներդաշնակությունը երազներ էր արթնացնում, որոնց սահման չկար։ Տղամարդը նայում էր ու չէր հագենում։ Ամեն մի պահը լեցուն էր նորանոր հայտնագործություններով։ Այստեղ ամեն ինչ կար. թե՛ իրականության մեջ գոյություն ունեցող կերպարներ, թե՛ նաև երևակայական կերպարներ, որոնց նա բնավ չէր տեսել։
| + | |
− | | + | |
− | Դառնալով ստվերների այդ հողմապտույտին, տղամարդը ձայն տվեց.
| + | |
− | | + | |
− | — Պարոն դատարանի նախագահ, ծանոթացրեք ինձ մեղադրանքի բովանդակությանը։ Ասացեք, որպիսիք են նման դատավճռի հիմքերը։ Դատապարտյալը հոտնկայս սպասում է ձեր պատասխանին։
| + | |
− | | + | |
− | Մշուշի միջից մի ձայն լսվեց, որ նրան շատ ծանոթ թվաց։ Ձայնը խուլ էր, ասես հեռախոսի լսափողից էր գալիս։
| + | |
− | | + | |
− | — Ի վերջո, հարյուրից մեկը...
| + | |
− | | + | |
− | — Ի՞նչ։
| + | |
− | | + | |
− | — Ես ասում եմ, որ Ճապոնիայում հարյուր մարդուց մեկը մտագար է։
| + | |
− | | + | |
− | — Ներեցեք, խոսքն ինչի՞ մասին է։
| + | |
− | | + | |
− | — Ի դեպ, գողամոլները նույնպես հարյուրից մեկն են։
| + | |
− | | + | |
− | — Բայց ի՞նչ եք ուզում ասել։
| + | |
− | | + | |
− | — Եթե տղամարդկանց մեջ միասեռ սեր բնորոշ է մեկ տոկոսին, ապա, բնականաբար, նույնպիսի տոկոս պետք է գոյություն ունենա նաև կանանց մեջ։ Եվ եթե շարունակենք, ապա՝ մեկ տոկոս հրձիգներ, մեկ տոկոս գինեմոլներ, մեկ տոկոս հոգեկան թերհասներ, մեկ տոկոս սեռամոլներ, մեկ տոկոս մեծամոլներ, մեկ տոկոս խաբեբաներ, մեկ տոկոս սեռային անկարողներ, մեկ տոկոս ահաբեկիչներ, մեկ տոկոս խելացնորներ...
| + | |
− | | + | |
− | — Աղաչում եմ... Հերիք թվարկեք այդ այլանդակությունները...
| + | |
− | | + | |
− | — Շատ լավ... Բայց լսիր... Ավելացնենք բարձրության վախը, արագության վախը, թմրամոլությունը, հիստերիան, սպանության սևեռուն գաղափարը, սիֆիլիտիկները, թանձրամիտները... և այդ բոլորից մեկական տոկոս... Բոլորը միասին կկազմի քսան տոկոս... Եվ եթե դու ճիշտ նույն կերպ կարողանաս թվարկել ևս ութսուն խախտումներ, իսկ կասկած լինել չի կարող, որ թվարկելը հնարավոր բան է, ապա կնշանակի, որ ստուգապես, վիճակագրական հիմունքներով ապացուցվում է, թե մարդկանց հարյուր տոկոսը աննորմալ է։
| + | |
− | | + | |
− | — Հիմար բաներ են... Եթե բնականոն, նորմալ լինելու որևէ չափանիշ չլիներ, ապա անհնարին կլիներ նաև որոշել աննորմալությունը։
| + | |
− | | + | |
− | — Ի՞նչ հարկ կա... Ես ուզում եմ միայն պաշտպանել քեզ։
| + | |
− | | + | |
− | — Պաշտպանե՞լ։
| + | |
− | | + | |
− | — Դու ինքդ հազիվ թե մեղքդ պնդես...
| + | |
− | | + | |
− | — Անշուշտ, չեմ պնդի։
| + | |
− | | + | |
− | — Ուրեմն, ավելի հարմարվող եղիր։ Ինչքան բացառիկ լինի վիճակը, չարժե, որ ինքդ քեզ տանջես ու չարչարես։ Մարդիկ պարտավոր չեն փրկել արտասովոր մի թրթուրի, բայց իրավունք էլ չունեն դատել նրան...
| + | |
− | | + | |
− | — Թրթո՞ւր... Իսկ ինչո՞ւ ապօրինի կալանքի դեմ իմ բողոքը ինձ դարձրեց արտասովոր մի թրթուր։
| + | |
− | | + | |
− | — Միամիտ մի ձևանա... Ճապոնիայում, բարձր խոնավության ու ջերմության բնորոշ շրջանում տարերային աղետների ութսունյոթ տոկոսն ընկնում է ջրհեղեղներին, իսկ այս պայմաններում քամու ցրած ավազի պատճառած վնասը կազմում է տոկոսի հազարերորդական մասը։ Եթե այս հանգամանքը հաշվի առնվի, ապա կնշանակի հատուկ մի օրենք սահմանել Սահարայի ջրհեղեղների դեմ պայքարելու համար։ Հիմար զրույց է։
| + | |
− | | + | |
− | — Իմ ասածն այդ չէ... Խոսքը իմ կրած տառապանքների մասին է... Ապօրինի կալանքը ամենուրեք ապօրինի է, լինի անապատում, թե ճահճի մեջ։
| + | |
− | | + | |
− | — Հա... ապօրինի կալանքը... Բայց մարդկային ագահությունը սահման չունի... Դու գյուղի բնակիչների համար համեղ պատառ ես։
| + | |
− | | + | |
− | — Կղկղանքն էլ կարելի է ուտել... Բայց ինձ համար գոյության իմաստը շատ ավելի վե՛հ բանում է։
| + | |
− | | + | |
− | — Իրավ ես... Եվ կարծում ես, որ քո սիրելի ավազի խնդրում բախտդ չի բանել։
| + | |
− | | + | |
− | — Չի՞ բանել...
| + | |
− | | + | |
− | — Լսել եմ, որ աշխարհում այնպիսի մարդիկ են եղել, որոնք իրենց կյանքից գրեթե տասը տարի նվիրել են π թվին՝ մի քանի հարյուր նիշի ճշտությամբ հաշվելու համար... Հրաշալի է... Ըստ երևույթին, դրա մեջ էլ գոյության յուրօրինակ իմաստ կա... Բայց հենց այն պատճառով, որ դու բացառում ես գոյության նմանօրինակ իմաստը, ի վերջո, ինքդ եկար հասար այս կողմերը։
| + | |
− | | + | |
− | — Ճիշտ չէ... Ավազը նույնպես բոլորովին ուրիշ բնույթ ունի... Օրինակ, մի՞թե չեն օգտագործում մետաղ ձուլելու կաղապարներ պատրաստելու համար... Այնուհետև... Ավազը անհրաժեշտ հումք է բետոնին ամրություն հաղորդելու համար... Օգտագործվում է նաև այն առավելությունը, որ ավազից շատ դյուրին է մանրէներն ու մոլախոտերը հեռացնելը՝ գյուղատնտեսության բնագավառում ուսումնասիրություններ կատարելու համար... Ի վերջո, էնզիմներ ներարկելու ճանապարհով ավազը պտղաբեր հող դարձնելու փորձեր են արվել... Ընդհանրապես, ավազի մասին հենց այնպես խոսել չի լինի...
| + | |
− | | + | |
− | — Օհո՜... Շատ նախանձախնդիր ես քո հավատին դարձնելու համար... Բայց եթե դու փոխես քո տեսակետը, ես այլևս չեմ իմանա, թե, ի վերջո, ինչին հավատամ։
| + | |
− | | + | |
− | — Ինձ համար գարշելի բան է շան պես սատկելը։
| + | |
− | | + | |
− | — Բայց մի՞թե միևնույնը չէ... Կարթից պոկված ձուկը միշտ ավելի մեծ է թվում, քան արդեն բռնվածը։
| + | |
− | | + | |
− | — Գրողը քեզ տանի... Վերջապես, ո՞վ ես դու...
| + | |
− | | + | |
− | Բայց մշուշի ծվենները լողացին դեպի վեր, և պատասխանը նա չլսեց։ Հիմա լույսի ճառագայթներն էին փնջով ցած սահել։ Եվ լույսը կուրացրեց նրան։ Ատամները սեղմելով, նա թույլ չտվեց, որ հոգնությունը՝ կոկորդին դեմ առած մածուցիկ ձյութի այդ գուղձը, դուրս ժայթքի։
| + | |
− | | + | |
− | Մի ագռավ կռկռաց։ Հիշելով թակարդի մասին, նա վճռեց գնալ տան հետևն ու ստուգել իր «Հույսը»։ Հաջողության հույս գրեթե չկա, բայց այդ զբաղմունքը շատ ավելի հետաքրքիր էր, քան ծաղրանկարներով ամսագիրը։
| + | |
− | | + | |
− | Խայծը առաջվա պես տեղում էր։ Նեխած ձկան հոտը զարկեց քթին։ «Հույսը» սարքելուց ի վեր երկու շաբաթ էր անցել, բայց դեռևս ոչ մի արդյունք չկար։ Պատճառը ո՞րն է արդյոք... Թակարդի կառուցվածքի նկատմամբ նա վստահություն ուներ։ Եթե ագռավը խայծը վերցներ, ամեն բան կարգին կլիներ։ Բայց ոչ մի ագռավ այս կողմի վրա նույնիսկ չէր էլ նայել և, ուրեմն, ի՞նչ կարող ես անել...
| + | |
− | | + | |
− | Ագռավները ինչո՞ւ չեն հավանել իր «Հույսը»։ Որ կողմից էլ նայես՝ թակարդի մեջ որևէ կասկածելի բան չես նկատի։ Ագռավների բնույթն այդպիսին է. մարդկանց թերմացքով սնվելով, շարունակ պտտվում են նրանց կացարանների շուրջ և երբեք չեն նվազեցնում իրենց զգոնությունը։ Նրանք ասես մրցակցության մեջ են մտնում մարդու հետ։ Մինչև որ նրանց գիտակցության մեջ այս փոսի նեխած ձուկը չդառնա մի շատ սովորական բան... Ընդհանրապես, տոկունությունը դեռ շատ հեռու է պարտություն համարվելուց... Ընդհակառակը, երբ համբերատարությունը սկսում են ընկալել որպես պարտություն, հենց այդ ժամանակ էլ սկսվում է իսկական պարտությունը։ Այդ պատճառով է, որ նա ընտրել էր «Հույս» անունը։ Բարեհուսո հրվանդան, ոչ թե Ջիբրալթար, այլ՝ Քեյփթաուն...
| + | |
− | | + | |
− | Դանդաղ քարշ տալով ոտքերը, տղամարդը տուն վերադարձավ։ Նորից եկել էր քնելու ժամանակը։
| + | |
− | | + | |
− | === 29 ===
| + | |
− | | + | |
− | Երբ կինը տեսավ տղամարդուն, ասես հենց նոր հիշելով այդ մասին, լամպարը մարեց և մոտ նստեց դռանը, որտեղ ավելի լուսավոր էր։ Մի՞թե կինը մտադիր է դեռ աշխատել։ Նա հանկարծ անհամբերությամբ ուզեց ինչ֊որ բան անել։ Ցատկելով կնոջ մոտ, նրա ծնկներից մի կողմ նետեց ուլունքներով տուփը։ Սև գնդիկները, որոնք նման էին ինչ֊որ բույսի պտուղների, ցրվեցին հատակին և մի ակնթարթում խորասուզվեցին ավազի մեջ։ Ծպտուն չհանելով, կինը վախեցած նրան նայեց։ Տղամարդը կանգնել էր դեմքի մի բութ արտահայտությամբ։ Նրա կակղած շրթունքներից դեղնավուն թքի հետ մի սրտաճմլիկ հառաչանք էլ պոկվեց։
| + | |
− | | + | |
− | — Անօգուտ է... Իզուր ծախսում ես ուժերդ... Եվ իզուր էլ խոսում ենք... Դու արդեն թունավորվել ես...
| + | |
− | | + | |
− | Կինը շարունակում էր լռել... Մատներով նա հուշիկ քաշում էր արդեն դերձանի վրա հավաքած ուլունքները, որոնք փայլատակում էին դոնդողի կտորտանքների պես։ Տղամարդուն մի դող էր բռնել, և այդ դողը վարից, ոտներից սկսած, բարձրանում էր ավելի ու ավելի վեր։
| + | |
− | | + | |
− | — Այո, հաստատ... Շուտով արդեն ոչինչ հնարավոր չի լինի փոխել։ Մի գեղեցիկ օր մենք կնկատենք, որ գյուղում ոչ ոք չի մնացել, միայն մենք ենք... Ես ամեն բան հասկացա... Իսկապես... Իսկապես... Հիմա մեզ դա է սպասում, և այն էլ շատ շուտով... Իսկ երբ հասկանանք, որ մեզ ծախել են, ուշ կլինի... Եվ նրանք պարզապես կթքեն այն ուժի վրա, որ մենք ծախսել ենք իրենց համար...
| + | |
− | | + | |
− | Անթարթ նայելով ափի մեջ առած ուլունքներին, կինը մեղմորեն ճոճեց գլուխը։
| + | |
− | | + | |
− | — Չէ, չի կարող պատահել։ Ո՞նց կապրեն այստեղից հեռանալու դեպքում... Հո չե՞ն կարող անմիջապես աշխատանք գտնել...
| + | |
− | | + | |
− | — Ի՞նչ տարբերություն... Մի՞թե այստեղի մեր գոյությունը որևէ չափով նման է կյանքի ու ապրելու։
| + | |
− | | + | |
− | — Բայց քանի որ ավազ կա...
| + | |
− | | + | |
− | — Ավա՞զ,— ատամները սեղմելով, տղամարդը շարժեց ծնոտները։— Ավազ... Իսկ ինչի՞ համար է այդ ավազը... Մի ժանգոտ լումա էլ չես վաստակի... Միայն կյանքն է դժվարացնում։
| + | |
− | | + | |
− | — Չէ... Ավազը ծախում են։
| + | |
− | | + | |
− | — Ծախո՞ւմ են... Այդ ո՞ւմ են ծախում։
| + | |
− | | + | |
− | — Շինարարությանը... Ավազով բետոն են սարքում։
| + | |
− | | + | |
− | — Կատակում ես... Գիտե՞ս ինչ կլիներ, եթե այս ավազը խառնեին ցեմենտին... Նախ, դա կնշանակեր շինարարական օրենքների... կամ ոնց են ասում... հրահանգների խախտում, որովհետև այս ավազի մեջ ահագին աղ կա...
| + | |
− | | + | |
− | — Երևի գաղտնի են ծախում... Կես գնով...
| + | |
− | | + | |
− | — Խելքիդ ինչ փչի՝ դուրս ես տալիս... Եթե շենքի հիմքը կամ ամբարտակը խորտակվի, նրանց չի փրկի այն հանգամանքը, թե ավազը եղել է կես գնով կամ նույնիսկ՝ ձրի...
| + | |
− | | + | |
− | Կինը բարկացած նայեց նրան։ Հետո հայացքը փախցրեց։ Նրա խոսելու երանգի մեջ այլևս խոնարհություն չէր զգացվում։
| + | |
− | | + | |
− | — Իսկ մեզ համար միևնույնը չէ՞... Մեզ չի վերաբերում, և իզուր ենք քթներս խոթում...
| + | |
− | | + | |
− | Տղամարդը շվարեց։ Կնոջ մեջ տեղի ունեցած փոփոխությունը ապշեցուցիչ էր. ասես դիմակն ընկել էր նրա դեմքից։ Եվ հայտնվել էր գյուղի դեմքը, որ նրան էր ներկայացել կնոջ կերպարանքով։ Տղամարդու համար մինչև հիմա գյուղը սոսկ դահիճ էր։ Եվ կամ անիմաստ գիշատիչ բույս, ագահ մի ակտինիա։ Իսկ իրեն համարում էր դժբախտ, պատահաբար որսված մի զոհ։ Սակայն գյուղի բնակիչների տեսակետից հենց իրենք էին բոլորի կողմից լքված ու մոռացված։ Բնական է, ուրեմն, որ նրանք ոչ մի պարտավորություն չէին զգում աշխարհի նկատմամբ։ Հետևաբար, այնքանով, որքանով տղամարդը պատկանում էր նրանց թվին, ովքեր գյուղի բնակիչներին վնաս էին պատճառում, հետևաբար գյուղի մերկացրած ժանիքներն էլ ուղղված էին իր դեմ։ Նա դեռ երբեք այդպես չէր մտածել իր և գյուղի փոխհարաբերությունների մասին։ Եվ զարմանալի չէ, որ նրանք գլուխները կորցրել էին։ Բայց նույնիսկ այսպես նախանշելը միևնույն է, թե սեփական կամքով իրավունքներիցդ հրաժարվես։
| + | |
− | | + | |
− | — Թերևս ճիշտ է, որ ուրիշների մասին չարժե անհանգստանալ։— Հուզմունքից, նա ելավ ոտքի։— Բայց չէ՞ որ այս խաբեբայական առևտրի մեջ ոմանք շահում են, չէ՞... Ինչո՞ւ մեջքներս ծռենք նրանց համար...
| + | |
− | | + | |
− | — Չէ, ավազի վաճառքը արտելի ձեռքին է։
| + | |
− | | + | |
− | — Հետո ի՞նչ... Միևնույն է... Ի վերջո, ում ձեռքին ավելի շատ արժեթուղթ լինի, ով ավելի փող է դրել, նա էլ...
| + | |
− | | + | |
− | — Առագաստանավ գնելու փող ունեցող տնօրենները վաղուց հեռացել գնացել են... Իսկ մեր նկատմամբ վերաբերմունքը շատ լավ է... Ազնիվ խոսք, երբեք չեն խաբում... Եթե կարծում եք, որ սուտ եմ ասում, պահանջեք, որ ցույց տան գրությունները, և դուք անմիջապես կհասկանաք...
| + | |
− | | + | |
− | Տղամարդը կանգնած էր շփոթված և հուզված։ Նա հանկարծ իրեն շատ խեղճ ու անօգնական զգաց։ Ռազմական գործողությունների քարտեզը, որտեղ հակառակորդն ու սեփական ուժերը ներկված էին տարբեր գույնի, դարձավ առեղծվածային մի նկար, ուր այլևս անհնար էր որևէ բան զանազանել։ Եվ չարժեր այդպես հուզվել ծաղրանկարների ամսագրի պատճառով։ Ոչ ոքի այստեղ չի հետաքրքրում, արդյո՞ք դու հիմար բանի վրա ծիծաղում ես, թե՞ ոչ... Դժվարությամբ պտտելով լեզուն, նա ինչ֊որ կցկտուր բան քրթմնջաց.
| + | |
− | | + | |
− | — Հա, իհարկե... Ո՞ւմ ինչ գործն է... Ճշմարիտ է...
| + | |
− | | + | |
− | Հետո նրա շրթունքներից պոկվեցին իր համար էլ անսպասելի բառեր, որոնք նաև կապ չունեին այն ամենի հետ, ինչ ասել էր դրանից առաջ։
| + | |
− | | + | |
− | — Առանց հետաձգելու, պետք է որևէ բույսով մի թաղար գնել...— Նա ինքն էլ շշմեց իր ասածից, բայց կնոջ դեմքը առավել ևս տարակուսանք էր արտահայտում։ Եվ նա այլևս նահանջել չէր կարող։— Շուրջն ամեն ինչ մեռած է, նույնիսկ աչք հանգստացնող բան չկա։
| + | |
− | | + | |
− | Կինը տագնապած պատասխանեց.
| + | |
− | | + | |
− | — Գուցե՝ սոճի՞...
| + | |
− | | + | |
− | — Սոճի՞... Չէ, սոճի չեմ սիրում... Ընդհանրապես, միևնույն է, թե ինչ, թեկուզ որևէ խոտ... Հրվանդանի մոտ մի տեսակ խոտ է աճում... Ո՞նց է անունը...
| + | |
− | | + | |
− | — Կարծես ճահճախոտ են ասում... Բայց ծառը ավելի լավ է, հը՞...
| + | |
− | | + | |
− | — Եթե ծառ ես ուզում, ապա, թերևս թխկի կամ բարակ ճյուղերով ու խոշոր տերևներով պավղոսածառ... Որպեսզի քամու տակ շարունակ խշշա...
| + | |
− | | + | |
− | Խշշա... Տերևների թրթռացող խրձերը... Եթե ուզենան պոկվել ու քամու հորձանքին տրված թռչել, չեն կարողանա, շատ ամուր են կպած ծառաբնին...
| + | |
− | | + | |
− | Ընդհանուր վիճակի հետ առանց որևէ կապի տղամարդու շնչառությունը դարձավ ընդհատ֊ընդհատ։ Նա պատրաստ էր լաց լինել։ Արագ կռանալով հողե հատակին, նա անշնորհք շարժումներով սկսեց ցրված ուլունքները որոնել ավազի մեջ։
| + | |
− | | + | |
− | Կինը արագ ոտքի ելավ.
| + | |
− | | + | |
− | — Ոչի՛նչ, ոչի՛նչ... Ինքս կանեմ... Հիմա կմաղեմ...
| + | |
− | | + | |
− | === 30 ===
| + | |
− | | + | |
− | Մի անգամ, երբ տղամարդը կարիքը հոգալու համար գնաց տան հետև ու նայեց փոսի եզրին կախված մոխրակերպ լուսնին, որը շատ մոտիկ էր ու թվում էր, թե կարելի է ձեռքով շոշափել, անսպասելի մի դող զգաց։ Գուցե մրսե՞լ էր... Չէ, հազիվ թե... Ջերմությունը բարձրանալուց առաջ շատ անգամ նախ դողէրոցքի մեջ էր ընկել, բայց հիմա կարծես մի ուրիշ բան էր։ Նրան չթվաց, թե օդը ծակծկում է, մարմինը չփշաքաղվեց։ Դողն զգացվում էր ոչ թե մաշկի մեջ, այլ ոսկորներում։ Եվ տարածվում էր շրջագծերով, ինչպես քարը նետելուց հետո ալիքներն են տարածվում լճակի մակերևույթին։ Բութ ցավն անցնում էր մի ոսկորից դեպի մյուսը, և հույս չկար, թե քիչ հետո կմեղմանա ու կանցնի։ Զգացողությունն այնպիսին էր, թե քամու հետ նրա վրա է ընկել թիթեղյա ժանգոտած մի տակառ և հիմա դղրդոցով շրջում է մարմնի մեջ։
| + | |
− | | + | |
− | Մինչ այսպես դողալով կանգնած նայում էր լուսնին, մտքով ամենաանսպասելի զուգահեռներ էին անցնում։ Ինչի՞ է նման այս տափակ լուսինը։ Անշուշտ, սպիներով ծածկված վերք է, որը տեղ֊տեղ շպարել են խոշորահատիկ դիմափոշով... Կամ՝ չորացած էժանագին օճառ... Թերևս՝ նախաճաշի համար ալյումինե կլորակ ու բորբոսնած մի տուփ... Իսկ կենտրոնին ավելի մոտիկ՝ բոլորովին անհավանական պատկերներ են... Գանգ... Բոլոր երկրներում ընդունված թույնի խորհրդապատկերը... Միջատներով լի շշի տակ լցրած ճերմակ բյուրեղներ... Զարմանալի նմանություն կա լուսնի մակերևույթի և այդ բյուրեղների միջև, որոնք մնում են ցիանական կալիումի ցնդելուց հետո... Այդ շիշը երևի դեռևս գտնվում է դռան մոտ, ավազի տակ...
| + | |
− | | + | |
− | Սիրտն սկսեց ընդհատ֊ընդհատ խփել, ասես պինգ֊պոնգի ճաքած գնդակ լիներ։ Ինչ֊որ շատ խղճուկ զուգահեռներ են... Ինչո՞ւ է նա շարունակ այդպիսի չարագուշակ բաների մասին մտածում։ Առանց այն էլ հոկտեմբերյան այս հողմերի մեջ մորմոք և հուսահատություն կա։ Քամին այնպես է ոռնում, ասես դատարկ պատիճից սարքած շվի է նվագում։ Լուսնի լույսով ողողված փոսի եզրին նայելով, մարդը մտածեց, որ գուցե իր այն զգացողությունը, թե ներսում ամեն ինչ վառվել, մոխրացել է, սովորական նախանձն է։ Նախանձ այն ամենի նկատմամբ, ինչ մարմնավորում է այնտեղ, վերևում մնացածը. նախանձ փողոցների, տրամվայների, խաչմերուկների լուսանցույցերի, հեռախոսային սյուների վրա ամրացրած գովազդների, սատկած կատուների, սիգարեթներ վաճառող դեղատների նկատմամբ։ Եվ ճիշտ այնպես, ինչպես ավազն է խժռել տան պատերի և սյուների ներսը, նախանձն էլ կերել է նրա մեջ եղած ամեն բան և դարձրել տաք վառարանի վրա թողած դատարկ մի կաթսա, որի ջերմությունը սրընթաց բարձրանում է։ Տաքը դառնում է անտանելի, և չի բացառվում, որ կաթսան քիչ անց կհալվի։ Ուստի, հույսի մասին խոսելուց առաջ հարց է ծագում. ինչպե՞ս հաղթահարել հալվելու այդ պահը և կարիք կա՞ արդյոք հաղթահարել...
| + | |
− | | + | |
− | Ավելի թեթև օդ եմ ուզում... Ուզում եմ գոնե մաքուր օդ, որը խառնված չլինի նրանով, ինչ ներշնչում եմ։ Եթե հնարավոր լիներ զառիթափի վրա ելնելով օրվա ընթացքում գոնե կես ժամ ծովին նայել՝ ինչ հրաշալի բան կլիներ։ Ինչ֊ինչ, բայց դա կարող էին թույլ տալ։ Գյուղը նրան չափազանց խիստ է հսկում։ Նրա ցանկությունը շատ բնական է, առավել ևս, որ այդքան բարեխիղճ է աշխատել վերջին երեք ամիսներին։ Նույնիսկ բանտարկյալին են թույլ տալիս զբոսանքի դուրս գալ։
| + | |
− | | + | |
− | — Անտանելի բա՛ն է... Անհնար է ամբողջ տարին ապրել քիթը ավազի մեջ խոթած վիճակում... Սա նշանակում է, որ մարդ ողջ֊ողջ վերածվում է պահածոյի։ Մի՞թե ինձ երբևէ թույլ չեն տալու, որ գոնե երբեմն զբոսնեմ փոսի շրջակայքում։
| + | |
− | | + | |
− | Պատասխան չգտնելով, կինը լռում էր։ Նրա դեմքն այնպիսի արտահայտություն ուներ, ասես չգիտեր, թե ինչպես պետք է վարվի անուշեղենը կորցնելուց հետո քմահաճություն անող երեխայի հետ։
| + | |
− | | + | |
− | — Թող միայն համարձակվեն ասել, թե չի կարելի,— տղամարդը չարացավ։ Նա նորից խոսք բացեց այդ ատելի պարանե սանդուղքի մասին, որը տխուր հիշողություններ էր ծնում։— Իմ փախած օրը աչքովս եմ տեսել... Մեր շարքի վրա մի քանի տներ կան, որոնք սանդուղքներ ունեն։
| + | |
− | | + | |
− | — Այո, բայց...— Կինը խոսում էր անհամարձակ, ասես արդարանալով.— Նրանց մեծ մասը արդեն քանի սերունդ ապրում է այդ տներում։
| + | |
− | | + | |
− | — Իսկ մեզ չե՞ն վստահում, ինչ է։
| + | |
− | | + | |
− | Կինը խոնարհաբար գլուխը հակեց, ասես մի շուն, որ պատրաստ էր ամեն բանի։ Եթե տղամարդը նրա աչքի առաջ ցիանական կալիում էլ խմեր, նա, երևի, ճիշտ այդպես խոնարհաբար կլռեր։
| + | |
− | | + | |
− | — Շատ լավ, կփորձեմ ինքս բացատրվել այդ տականքների հետ։
| + | |
− | | + | |
− | Ճիշտ է, հոգու խորքում նա առանձնապես հույսեր չէր փայփայում, թե բացատրությամբ ամեն բան հաջող կավարտվի։ Նա արդեն վարժված էր հիասթափությունների։ Ուստի, երբ նույն այն ծերունին ավազը կրողների հետ եկավ ու պատասխան բերեց, տղամարդը նույնիսկ մի փոքր շփոթվեց։
| + | |
− | | + | |
− | Բայց այդ շփոթմունքը չէր կարելի համեմատել նրա այն ապրումների հետ, որոնք ունեցավ՝ ըմբռնելով պատասխանի իմաստը։
| + | |
− | | + | |
− | — Լավ...— Ծերունին խոսում էր դանդաղ, կմկմալով, ասես մտքում կարգի էր բերում հին թղթեր։— Ուրեմն... որ ընդհանրապես... չկարողանանք լեզու գտնել... այդպես չի լինի... Ես, օրինակ, ոչինչ... Բայց եթե դուք երկուսով... տնից ելնեք ու մեր աչքի առաջ... Բոլորի աչքի առաջ... այդ բանը անեք, իսկ մենք էլ նայենք... Հա, իսկ այն, ինչ խնդրում եք... իրավացի եք... Կարելի է թույլ տալ... Իհարկե...
| + | |
− | | + | |
− | — Իսկ ի՞նչ ենք անելու։
| + | |
− | | + | |
− | — Ի՞նչ... Էն, որ անում են... Ի՞նչ են անում էգն ու որձը... Զուգավորվում են...
| + | |
− | | + | |
− | Ավազ կրողները վայրենու պես քրքջում էին։ Տղամարդը այնպես թուլացավ, ասես կոկորդը սեղմել էին։ Նա դժվարությամբ ընկալեց, թե խոսքն ինչի մասին է։ Սկսեց հասկանալ, որ արդեն ըմբռնում է։ Եվ երբ ըմբռնեց, ապա նման առաջարկը այնքան էլ հրեշավոր չթվաց նրան։
| + | |
− | | + | |
− | Գրպանի լապտերիկի լույսը ոսկե թռչունի պես խլրտաց տղամարդու ոտքերի մոտ։ Դա ինչ֊որ ազդանշան էր։ Եվս յոթ կամ ութ ճառագայթ սկսեցին պտտվել փոսի հատակին։ Վերևում կանգնած այդ մարդկանց անհամբերությունից ընկճված, որոնք, լավ է՝ ձյութի պես չէին վառվում, դեռևս խոսք չգտնելով, որպեսզի այդ առաջարկը մերժի, տղամարդը ինքն էլ վարակվեց նրանց խենթությամբ։
| + | |
− | | + | |
− | Նա դանդաղ դարձավ կնոջ կողմը։ Հենց նոր կինը գործ էր անում բահը ձեռքին, իսկ հիմա՝ անհետացել էր։ Գուցե տո՞ւն էր փախել։ Շեմքից ներս նայելով, նա ձայն տվեց կնոջը։
| + | |
− | | + | |
− | — Ի՞նչ ես ասում... Ի՞նչ անենք...
| + | |
− | | + | |
− | Պատի հետևից լսվեց կնոջ խուլ ձայնը.
| + | |
− | | + | |
− | — Թող կորչեն գրողի ծոցը։
| + | |
− | | + | |
− | — Բայց ո՞նց դուրս կգամ այստեղից։
| + | |
− | | + | |
− | — Ես գետինը կմտնեմ...
| + | |
− | | + | |
− | — Լավ, լավ... Կարելի է շատ ավելի պարզ նայել դրան։
| + | |
− | | + | |
− | Հանկարծ կինը շնչասպառ լինելով, մոտեցավ տղամարդուն։
| + | |
− | | + | |
− | — Չլինի՞ գժվել եք... Չէ, հաստատ որ գժվել եք... Խելքներդ կորցրե՜լ եք... Մի՞թե կարելի է այդպիսի բա՛ն անել... Ես խելքս դեռ չե՛մ թռցրել...
| + | |
− | | + | |
− | «Թերևս, ճի՞շտ է... Ճիշտ է, որ ես խելքս թռցրել եմ...»։ Կնոջ կատաղությունը ստիպեց նրան, որ նահանջի։ Բայց ներսում աճում ու ծավալվում էր ինչ֊որ մի դատարկություն... Իրեն արդեն այնքան են տրորել ներբանների տակ, որ այլևս ի՞նչ նշանակություն ունի պատվախնդրությունը, արժանապատվությունը... Երբ քեզ նայում են ինչ֊որ այլանդակ բան անելիս, ապա այդ այլանդակությունը նույնքան էլ վերաբերում է նայողներին... Աչքերի առաջ լինել և սեփական աչքով նայել. այս երկու հասկացությունների միջև հարկ չկա պարիսպ կանգնեցնել... Անշուշտ, որոշ տարբերություն գոյություն ունի, բայց որպեսզի վերանա, ես նրանց համար մի փոքրիկ ներկայացում կսարքեմ... Նաև պետք է մտածել, թե ինչ պարգև ես ստանալու փոխարենը... Ամուր գետնին ազատ շրջել... Ես ուզում եմ գլուխս հանել այս հոտած ճահճից և լիաթոք շնչել...
| + | |
− | | + | |
− | Որոշելով, թե որտեղ կարող է կանգնած լինել կինը, անսպասելի կերպով նետվեց նրա վրա... Կնոջ ճիչը, տան պատի մոտ գրկված մարմինների ընկնելու ձայնը վերևում անասնական մի հուզում առաջացրին։ Լսվեց սուլոց, ինչ֊որ մեկը ծափ տվեց, տարածվեցին վավաշոտ գոչյուններ... Մարդկանց թիվը վերևում ավելացել էր։ Նրանց մեջ, ըստ երևույթին նաև երիտասարդ կանայք կային։ Տան դռան վրա սահող լապտերիկների լույսերը երեք անգամ ավելի էին, քան սկզբում։
| + | |
− | | + | |
− | Կնոջը հանկարծակիի բերելու շնորհիվ հաջողվեց նրան տնից դուրս քարշ տալ... Տղամարդը սեղմեց նրա վիզը, և կինը պարկի պես կակղեց։ Փոսի վրա տարածված լույսերի կիսաշրջանը տոնական հրավառություն էր հիշեցնում։ Թեև առանձնապես շոգ չէր, բայց նրա անութներից քրտինք էր քամվում, մազերը թրջվել էին, ասես գլխին ջուր լցրած լինեին։ Արձագանքի պես ականջների մեջ հնչող հանդիսականների բղավոցներն իրենց վիթխարի ու սև թևերով ծածկել էին երկինքը։ Տղամարդուն թվաց, թե դրանք իր թևերն են։ Նա զգաց այդ մարդկանց, որոնք լարված նայում էին վերևից, զգաց այնքան հստակ ու պարզ, ինչպես կզգար ինքն իրեն։ Նրանք իր մի մասն էին։ Այդ ի՛ր սեռական կարողությունից էր, որ հոսում էր նրանց թուքը։ Նա արդեն ոչ թե զոհ էր զգում իրեն, այլ ավելի շուտ՝ դահիճների ներկայացուցիչ։
| + | |
− | | + | |
− | Մութ էր, և ձեռքերը դողում էին, մատներն էլ ասես կրկնակի հաստացել էին։ Երբ, վերջապես, հաջողվեց գրկել նրան, կինը կռացավ ու ճարպկորեն դուրս սահեց թևերի աքցանից։ Ավազի մեջ գայթելով, նա վազեց կնոջ հետևից։ Բայց պողպատե զսպանակի պես կինը նորից հեռու մղեց նրան։ Վերջապես, բռնելով, տղամարդը աղաչեց.
| + | |
− | | + | |
− | — Խնդրում եմ... Շատ եմ խնդրում... Միևնույն է, ես հիմա ոչինչ չեմ կարող անել քեզ... Եկ միայն ձևացնենք...
| + | |
− | | + | |
− | Բայց կնոջը բռնելու կարիք չկար այլևս։ Փախչելու ցանկությանը, թվում է, վերացել էր կնոջ մեջ։ Տղամարդը հանկարծ լսեց պատառոտվող կտավի ճայթոցը և նույն պահին էլ ամորձիքին հուժկու մի հարված զգաց, որ հասցրեց կինն իր արմունկով՝ այդ հարվածի մեջ դնելով ամբողջ չարությունը, մարմնի ամբողջ ծանրությունը... Տղամարդը անձայն երկտակվեց և ձեռքերով գրկեց ծնկները։ Կռանալով վրան, կինն սկսեց բռունցքներով հարվածել տղամարդու դեմքին։ Առաջին հայացքից կարող էր այնպես թվալ, թե կնոջ շարժումները դանդաղ են, թույլ, բայց ամեն մի հարվածը չափազանց ծանր էր, ասես փշրելիս չիներ խոնավությունից քարացած աղի կտորները։ Քթից արյուն հոսեց։ Ավազաշերտը փակչեց արյանը, ու տղամարդու դեմքը դարձավ հողի գուղձ։
| + | |
− | | + | |
− | Վերևում գտնվողների հուզմունքն այնպես թուլացավ, ինչպես այն հովանոցը, որի ճաղը կոտրվել է։ Իրար խառնվեցին դժգոհ բացականչությունները, ծաղրը, խրախուսանքի բղավոցները, բայց այլևս կցկտուր և աններդաշնակ։ Հարբած, անպարկեշտ բացականչությունները նույնպես չէին կարող բարձրացնել հանդիսականների տրամադրությունը։ Ինչ֊որ մեկը ինչ֊որ բան ցած նետեց, բայց մեկ ուրիշը տեղնուտեղը կշտամբեց նրան։ Ավարտը նույնքան անսպասելի էր, որքան և սկիզբը։ Հեռվից լսվեցին աշխատանքի կանչող բացականչություններ, լույսերի երկար ագին հալվեց, ասես դեպի վեր քաշեցին։ Եվ միայն հյուսիսային մութ քամին էր փչում՝ իր հետ տանելով գրգռվածության վերջին մնացորդները։
| + | |
− | | + | |
− | Ծեծված ու ավազակոլոլ տղամարդն աղոտ կերպով զգում էր, որ ամեն բան տեղի ունեցավ այնպես, ինչպես կանխորոշված էր։ Այս միտքը ծվարել էր նրա գիտակցության անկյուններից մեկում, հիշեցնելով քրտնաշաղախ սպիտակեղեն, որի տակ միայն սրտի բաբախոցն էր ցավի պես զգացվում։ Կնոջ՝ կրակի պես տաք ձեռքերը գտնվում էին նրա թևատակերին։ Մարմնի հոտը սուր ասեղների պես զարնվում էին տղամարդու քթին։ Եվ հանկարծ տղամարդուն այնպես թվաց, թե ինքը կնոջ քնքուշ ձեռքերի մեջ է, ինչպես հանդարտ գետի հունի մեջ ընկած փոքրիկ քարակտորը։
| + | |
− | | + | |
− | === 31 ===
| + | |
− | | + | |
− | Անցան ավազի գիշերների միապաղաղ շաբաթներ։
| + | |
− | | + | |
− | Ագռավներն առաջվա պես արհամարհում էին «Հույսը»։ Խայծը՝ չորացած այդ ձուկը, այլևս դադարել էր չորացած ձուկ լինելուց։ Ագռավները դրանով չէին գայթակղվում, սակայն մանրէները, ինչպես երևում էր, նվազ պահանջկոտ էին։ Մի առավոտ նա փայտի ծայրով շարժեց խայծը։ Մնացել էր միայն կաշին, իսկ ձուկն ինքը դարձել էր սև ու մածուցիկ մի զանգված։ Փոխելով խայծը, նա վճռեց մի անգամ էլ ստուգել, թե թակարդն արդյո՞ք չի փչացել։ Ավազը փորեց, կափարիչը բարձրացրեց ու ապշահար քարացավ։ Տակառի մեջ ջուր էր հավաքվել։ Բարձրությունը հազիվ տասը սանտիմետր կլիներ, բայց գրեթե զուլալ ջուր էր, շատ ավելի մաքուր, քան այն ժանգոտ ջուրը, որ ամեն օր բերում էին նրանց։ Մի՞թե վերջերս անձրև էր եկել... Չէ, մոտ երկու շաբաթ անձրև բոլորովին չէր եկել... Ուրեմն, այս ջուրը դրանից առա՞ջ եկած անձրևներից է կուտակվել... Նա շատ էր ուզում այդպես կարծել, բայց տարակուսանք էր պատճառում, որ տակառիկից ջուրը հոսում էր։ Իսկապես, երբ կափարիչը բարձրացրեց, ջուրը թափվեց հատակի ճեղքերից։ Քանի որ այդ խորության վրա ստորգետնյա աղբյուր լինել չի կարող, ապա ինքնին հասկանալի է, որ տակառիկից հոսող ջուրը շարունակ լցվում է ինչ֊որ մի տեղից։ Համենայն դեպս, տեսականորեն այդպես է։ Բայց որտեղի՞ց կարող է լցվել այս չոր ավազուտում։
| + | |
− | | + | |
− | Տղամարդը դժվարությամբ էր զսպում շարունակ աճող իր հուզմունքը։ Կարելի էր միայն մի պատասխան հնարավոր համարել։ Ավազի մազականության երևույթը։ Մակերևույթը տեսակարար բարձր ջերմունակության պատճառով սովորաբար չոր է, բայց եթե մի քիչ խորանանք, ավազը դառնում է խոնավ։ Անկասկած այս բանը տեղի է ունենում այն պատճառով, որ մակերևույթից կատարվող գոլորշիացումը գործում է որպես պոմպ, որը ներքին շերտերից դուրս է քաշում խոնավությունը։ Այս ամենից հետո կարելի է հեշտությամբ բացատրել առատ մառախուղը, որ առավոտներն ու երեկոները կախվում է ավազաբլուրների վրա, ինչպես նաև արտասովոր խոնավությունը, որ ներծծվելով փայտե պատերի և սյուների մեջ, փտելու պատճառ է դառնում։ Ի վերջո, ավազի չորությունը բացատրվում է ոչ միայն ջրի պակասով, այլ, ավելի շուտ, նրանով, որ մազանոթներով խոնավության ներծծվելը երբեք չի հասնում գոլորշիանալու արագությանը։ Այլ կերպ ասած, ջրի համալրումը կատարվում է առանց ընդհատվելու։ Միայն թե այդ շրջապտույտը կատարվում է մի այնպիսի արագությամբ, որն անհնարին է սովորական ընդերքի համար։ Հավանաբար, նրա «Հույսը» ինչ֊որ կերպ խախտել էր ջրի այդ շրջապտույտը։ Երևի ավազի մեջ թաղված տակառիկի դիրքը, կափարիչի և նրա միջև եղած ճեղքի լայնությունը այնպիսին են եղել, որ արգելակել են վարից ներծծվող ջրի գոլորշիացմանը։ Այն ջրի, որը կուտակվել է տակառիկի մեջ։ Թե ինչպիսին է այդ դիրքը և թե ինչպես են այդ ամենը կապված իրար հետ, նա չէր կարող ստույգ պատասխան տալ։ Բայց մանրակրկիտ ուսումնասիրություններից հետո, անտարակույս, կկարողանար կրկնել փորձը։ Եվ բացառված չէ, որ նրան կհաջողվեր ջրի կուտակման համար ավելի արդյունավետ մի սարքավորում պատրաստել։
| + | |
− | | + | |
− | Եթե այդ փորձերը հաջողությամբ պսակվեն, նա այլևս հանձնվելու առիթ չի ունենա ջրի մատակարարումը ընդհատվելու դեպքում։ Բայց շատ ավելի կարևոր է մի ուրիշ բան. պարզվում է, որ այս ամբողջ ավազուտը մի վիթխարի պոմպ է։ Նրան թվաց, թե նստած է ծծող պոմպի վրա։ Սրտի կատաղի խփոցը հանգստացնելու համար նա ստիպված նստեց և շունչը հետ բերեց։ Առայժմ այդ մասին չի կարելի որևէ մեկին բան ասել... Անհրաժեշտության դեպքում սա մի շատ կարևոր զենք կլինի իր ձեռքին։
| + | |
− | | + | |
− | Նա չկարողացավ զսպել երջանիկ ծիծաղը։ Թեև պետք է լռեր իր «Հույսի» մասին, բայց շատ դժվար բան է զսպել ամբողջ էությունը պարուրած բերկրանքը։ Հանկարծ տղամարդը ճչաց բարալիկ մի ձայնով ու հետևից գրկեց անկողինը բացող կնոջը։ Կինը դուրս պրծավ նրա գրկից, իսկ տղամարդը ընկավ մեջքի վրա ու սկսեց ծիծաղել, ծիծաղել ու այնպես թափահարել ոտքերը, ասես որովայնը խուտուտ էր տալիս թեթև գազով լեցուն թղթե մի գնդակ։ Նրան այնպես թվաց, թե դեմքին պահած ձեռքը ազատ լողում է օդի մեջ։
| + | |
− | | + | |
− | Կինն էլ ծիծաղեց, բայց ոնց որ թե՝ կաշկանդված... Ասես լոկ այն բանի համար, որ չփչացնի տղամարդու տրամադրությունը։ Տղամարդը պատկերացրեց անսահմանորեն փռված ստորգետնյա առվակների մաքուր մի ցանց, որոնք արծաթե նուրբ թելերով դեպի վեր էին ելնում ավազահատիկների միջև գտնվող նեղլիկ արանքներով։ Իսկ կինը ուրիշ բան էր մտածում։ Նա մտածում էր սեռական գործողության մասին, որը պետք է հետևեր դրան... Ի՞նչ արած... Միայն նավաբեկության ենթարկվածը և հրաշքով չխեղդվածը ընդունակ կլինի հասկանալ այն մարդու հոգեբանությունը, որն ուզում է ծիծաղել հենց թեկուզ շնչել կարողանալու պատճառով։
| + | |
− | | + | |
− | Առաջվա պես գտնվելով փոսի հատակին, տղամարդը այնպիսի մի զգացողություն ուներ, որ ասես բարձրացել էր մի վիթխարի աշտարակի վրա։ Գուցե ամբողջ աշխարհը շուռ էր եկել, և հիմա բարձրություններն ու ցածրությունները փոխել էին իրենց տեղերը։ Համենայն դեպս, նա ավազի մեջ ջուր էր հայտնաբերել։ Իսկ դա նշանակում է, որ գյուղի բնակիչները այնքան էլ հեշտությամբ չեն կարողանա իր հետ հաշիվ մաքրել։ Թող հիմա այլևս ջուր չտան, և նա առանց այդ ջրի էլ կարող է դիմանալ ուզածին չափ։ Տղամարդը նորից սկսեց անզուսպ ծիծաղել, պատկերացնելով, թե ինչպես են նրանք գլուխները կորցնելու։ Ու թեև նա դեռևս այդ նույն փոսի մեջ էր, բայց թվաց, թե արդեն հաջողվել է դուրս գալ ազատություն։ Ետ նայեց և մի հայացքով ընդգրկեց ամբողջ փոսը։ Շատ դժվար է դատել խճանկարի մասին, չզննելով այն որոշակի հեռավորությունից։ Շատ մոտենալու դեպքում դուք կարող եք մոլորվել մանրամասների մեջ։ Կտրվելով մի մանրամասնից՝ ընդհարվում եք մեկ ուրիշի։ Մինչև հիմա նա տեսել էր ոչ թե ավազը, այլ ավելի շուտ՝ առանձին ավազահատիկներ։
| + | |
− | | + | |
− | Նույնը կարող էր ասել այն մյուս կնոջ և իր աշխատակիցների մասին։ Մինչև հիմա հիշում էր սոսկ առանձին մանրամասներ, որոնք արտասովոր կերպով խոշորացված էին նրա երևակայության մեջ։ Մսոտ քթի անցքեր, օրինակ... Խորշոմած շրթունքներ... Հետո՝ բարակ և նուրբ շրթունքներ... Բութ մատներ... Նուրբ մատներ... Աչքերի միջի աստղեր... Անրակի տակի երկարավուն գորտնուկ... Ծծերի վրա տարածված կապտավուն երակներ... Մոտիկից ես նայում՝ սիրտդ խառնում է։ Բայց հեռավորության վրայից այդ ամենը թվում է փոքր, մի պստիկ միջատից ոչ ավելի։ Այնտեղ, հեռվում՝ վխտում են ուսուցչանոցում թեյ խմող աշխատակիցները։ Իսկ անկյունում՝ այն մյուս կինն է, որ մերկացած պառկել է խոնավ անկողնում, պառկել է անշարժ, աչքերը փակ, և սիգարեթի մոխիրն էլ երկարել է, ուր որ է՝ կընկնի։ Առանց որևէ նախանձի նա մտածեց այդ փոքրիկ միջատների մասին, ասես դրանք թխվածքի կաղապարներ լինեին, որոնք արտաքին թաղանթ ունենալով, ներսից փուչ են։ Եվ կարիք չկա լինել այնպիսի մոլեռանդ հրուշակագործ, որը թխվածքը թխում է միայն կաղապարները պարապ չթողնելու համար... Եթե այնպես պատահի, որ նրանց հետ հարաբերություններ ստեղծելու մի առիթ էլ լինի, ապա ինքը ստիպված ամեն բան կսկսի սկզբից։ Ավազում տեղի ունեցող փոփոխությունները միաժամանակ նաև նրա հետ տեղի ունեցող փոփոխություններն էին։ Ավազի մեջ նա ջրի հետ մեկտեղ հայտնաբերեց նաև մի նոր մարդու։
| + | |
− | | + | |
− | Այսպիսով, նրա ամենօրյա դասերին ավելացավ նաև ջրահավաք հարմարանք սարքելու գործը։ Սկսեցին կուտակվել թվեր ու ցուցագրեր. որոշվում էր տակառիկը թաղելու տեղը... Տակառիկի ձևը... Արևը լուսավորելու և ջուրը կուտակվելու արագության մեջ ժամանակների կապը... Ջերմության և մթնոլորտային ճնշման ազդեցությունը սարքավորման արդյունավետության վրա։ Կինը ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, թե նա ինչու է այդքան ջանք թափում ագռավի թակարդի վրա։ Կինը ինքզինքը համոզում էր, որ ոչ մի տղամարդ չի կարող իրեն զուրկ պահել որևէ խաղալիք ունենալուց, և եթե դրանով գոհանում է, ուրեմն, հրաշալի է... Բացի այդ, տղամարդը, չգիտես ինչու, սկսեց մեծ հետաքրքրություն դրսևորել կնոջ տնային աշխատանքի նկատմամբ։ Այդ ամենի մեջ ոչ մի վատ բան չկար... Այնպես որ՝ թող զվարճանա... Բայց և տղամարդն էլ իր դրդապատճառներն ու նկատառումներն ուներ այդ առիթով։ Նրա հետազոտական աշխատանքը անսպասելիորեն դեմ առավ լուրջ խոչընդոտների, պահանջելով մի շարք պայմանների համադրություն և համաձայնեցում։ Ու թեև հավաքած նյութի քանակությունն աճում էր, նա ոչ մի կերպ չէր կարողանում գտնել այն օրինաչափությունները, որոնք հնարավորություն կտային այդ ամենը միացնել միասնական համակարգում։ Եվ, բացի այդ էլ, եթե նա ուզում էր ստանալ ճշգրիտ նյութ, անհրաժեշտ էր ռադիոընդունիչ ունենալ, որպեսզի հնարավոր լիներ լսել եղանակի տեսությունը։ Այսպիսով, ռադիոընդունիչը դարձավ նրանց երկուսի ընդհանուր նպատակը։
| + | |
− | | + | |
− | Նոյեմբերի սկզբներին տակառիկում ջուրը կուտակվում էր օրական չորս լիտր, իսկ հետո, օրեցօր ավելի ու ավելի քիչ։ Գուցե ջերմությո՞ւնն էր պատճառը։ Բայց, երևի, ամբողջ ծավալով փորձերը շարունակելու համար ստիպված պետք է սպասել մինչև գարուն։ Սկսվեց մի երկար ու խիստ ձմեռ, և ավազի հետ օդում սկսեցին սառցաբյուրեղներ հայտնվել։ Լավ ռադիոընդունիչ գնելու համար նա վճռեց մի քիչ օգնել կնոջը։ Փոսն էլ իր առավելություններն ուներ. քամին չէր հասնում այստեղ։ Բայց արևն էլ բոլորովին չէր երևում։ Նույնիսկ այն օրերին, երբ ավազը սառել էր, օդում ավազահատիկները ավելի քիչ չէին, քան լինում էին սովորաբար։ Եվ անհրաժեշտ էր անդադար ետ մղել տան մոտից։ Ձեռքի մաշկը ճաքճքել և արյունոտվել էր։
| + | |
− | | + | |
− | Վերջապես, ձմեռը նահանջեց։ Սկսվեց գարունը։ Մարտի սկզբներին ռադիոընդունիչ գնեցին։ Տանիքին տեղադրեցին մի շատ երկար ալեհավաք։ Ուրախ ու զարմացած կինը օրվա կեսը շարունակ պտտում էր բռնակը։ Ամսվա վերջին կինն զգաց, որ հղի է։ Անցավ ևս երկու ամիս։ Խոշոր ու ճերմակ թռչունները երեք օր թռչում էին արևմուտքից արևելք։ Ու ևս մեկ օր անց կինը բողոքեց անտանելի ցավերից։ Նա տեսավ, որ ոտից գլուխ արյան մեջ է։ Գյուղի բնակիչներից մեկը, որի տոհմի մեջ անասնաբույժ էր եղել, ախտորոշեց՝ կինը վիժել է։ Որոշեցին մեքենայով հասցնել քաղաք, հիվանդանոց։ Մեքենայի սպասելիս, տղամարդը նստեց կնոջ կողքին, իրեն թույլ տալով մի ձեռքով բռնել կնոջ դաստակը, իսկ մյուսով շոյել նրա որովայնը։
| + | |
− | | + | |
− | Ահավասիկ, ավտոմեքենան մոտեցավ փոսին։ Կես տարվա ընթացքում առաջին անգամ ցած իջեցրին պարանե սանդուղքը։ Բոժոժի պես վերմակով փաթաթած կնոջը թոկով վեր քաշեցին։ Մինչև վերջին րոպեն արցունքով լի աչքերով նա տղամարդուն էր նայում։ Իբր չնկատելով, տղամարդը փախցրեց հայացքը։
| + | |
− | | + | |
− | Կնոջը տանելուց հետո էլ պարանե սանդուղքը կախված մնաց փոսում։ Տղամարդը երկչոտությամբ մոտեցավ ու մատի ծայրը դիպցրեց սանդուղքին։ Վստահ լինելով, որ սանդուղքը չի չքանում, սկսեց անշտապ վեր բարձրանալ։ Երկինքը կեղտադեղնավուն էր։ Ձեռքերն ու ոտքերը ծանրացել էին, ասես ջրից էր դուրս եկել... Ահավասիկ, երկար երազած սանդուղքը...
| + | |
− | | + | |
− | Քամին բերանից ասես պոկում էր շնչառությանը։ Պտտվելով փոսի շուրջը, նա ավելի բարձրացավ թմբի վրա, որտեղից երևում էր ծովը։ Ծովը նույնպես պղտոր դեղնավուն էր։ Նա խոր շնչեց, բայց օդը ծակծկում էր և նման չէր այն օդին, որ պատկերացնում էր։ Ետ դառնալով, նա գյուղի ծայրին փոշու մի ամպ տեսավ։ Երևի կնոջը տանող մեքենան էր։ Հա, ի դեպ, հեռանալուց առաջ նա իզուր կնոջը չպատմեց թակարդի մասին...
| + | |
− | | + | |
− | Փոսի հատակին ինչ֊որ բան շարժվեց... Սեփական ստվերն էր։ Ավելի վեր՝ ընկած էր ջրահավաք սարքի ստվերը։ Փայտերից մեկը տեղից խախտվել էր։ Երևի տրորել էին կնոջը տանելիս։ Նա ետ շտապեց՝ փայտն ուղղելու։ Ինչպես և հաշվել էր, ջուրը լցվել էր մինչև չորրորդ նիշը։ Խախտումը այնքան էլ լուրջ բան չէր։ Տանը ճռճռան ձայնով երգում էր ռադիոն։ Հազիվ զսպելով արցունքները, նա ձեռքը մտցրեց տակառիկի մեջ։ Ջուրն այրեց իր սառնությամբ։ Բայց նա մնաց նույն դիրքով, պպզած, առանց շարժվելու...
| + | |
− | | + | |
− | Փախուստն արագացնելու մի առանձին անհրաժեշտություն չկա։ Հիմա նա ձեռքին երթուդարձի տոմսակ ունի, մաքուր տոմսակ, և կարող է ինքը, իր հայեցողությամբ, լրացնել թե՛ մեկնելու ժամանակը և թե՛ մեկնելու վայրը։ Բացի այդ, անհաղթահարելի մի ուժ նրան մղում է որևէ մեկին պատմել ջուր հավաքելու իր ստեղծած սարքավորման մասին։ Եվ եթե նա վճռի այդ բանը անել, ավելի երախտապարտ ունկնդիրներ, քան այս գյուղի բնակիչներն են, չի գտնի։ Եթե ոչ այսօր, ապա վաղը նա որևէ մեկին անպայման կպատմի։
| + | |
− | | + | |
− | Իսկ փախուստը... Այդ մասին մտածելու ժամանակ դեռ կունենա...
| + | |
− | | + | |
− | ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ<br />
| + | |
− | ԱՆՀԵՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ<br />
| + | |
− | ԴԻՄՈՒՄԻ ԱՌԻԹՈՎ
| + | |
− | | + | |
− | Անհետացողի անունը — Նիքի Ձյումպեյ<br />
| + | |
− | Ծննդյան թվականը, ամիսն ու ամսաթիվը — 1924, մարտի 7
| + | |
− | | + | |
− | Քանի որ Նիքի Սինոն դիմում է արել վերոհիշյալ Նիքի Ձյումպեյի անհետացման մասին, վերջինիս առաջարկվում է մինչև 1962 թվականի սեպտեմբերի 21֊ը դատարանին տեղյակ պահել իր գտնվելու վայրի մասին։ Նման հաղորդում չստացվելու դեպքում, նա կհամարվի մեռած։ Բոլոր նրանց, ովքեր որևէ տեղեկություն ունեն անհետացածի մասին, խնդրում ենք մինչև նշված ժամկետը հայտնել դատարանին։
| + | |
− | | + | |
− | 1962, փետրվարի 18
| + | |
− | | + | |
− | ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄ
| + | |
− | | + | |
− | Հայցվոր — Նիքի Սինո<br />
| + | |
− | Անհետ կորած — Նիքի Ձյումպեյ, ծնվել է 1924, մարտի 7֊ին։
| + | |
− | | + | |
− | Սույնով հաստատվում է, որ վերոհիշյալ անձի անհետացման մասին դիմումի առիթով կատարված հրապարակային հայտարարության անհրաժեշտ գործողությունից հետո, 1955 թվականի օգոստոսի 18֊ից ի վեր, այսինքն՝ ավելի քան յոթ տարի, նշված անձի մասին որևէ տեղեկություն չի ստացվել։ Վերոշարադրյալի առիթով կայացվում է հետևյալ որոշումը.
| + | |
− | | + | |
− | Անհետացած Նիքի Ձյումպեյին համարել մեռած։
| + | |
− | | + | |
− | 1962, օգոստոսի 5
| + | |
− | | + | |
− | ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ<br />
| + | |
− | ԴԱՏԱՎՈՐԻ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
| + | |
− | | + | |
− | | + | |
− | | + | |
− | ----
| + | |
− | <references />
| + | |