|
|
| (4 intermediate revisions by the same user not shown) |
| Տող 1. |
Տող 1. |
| | ՋԵՅՄՍ ՋՈՅՍ (JAMES JOYCE) | | ՋԵՅՄՍ ՋՈՅՍ (JAMES JOYCE) |
| − | Կամերային Երաժշտություն (Chamber Music)գրքից (1907)
| |
| − | Թարգմանությունը անգլերենից Մուշեղ Բադալյանի
| |
| − |
| |
| − | I
| |
| − | Հողում, օդում՝ լարեր անտես –
| |
| − | Հնչում են մեղմ, ներդաշնակ –
| |
| − | Լարեր՝ գետում, այնտեղ ուր հեզ
| |
| − | Ուռիներն են գլխահակ։
| |
| − |
| |
| − | Մեղեդի կա գետի ծոցին –
| |
| − | Սերն է այնտեղ մոլորվել,
| |
| − | Բաց ծաղիկներ իր թիկնոցին,
| |
| − | Մազերին մուգ տերևներ։
| |
| − |
| |
| − | Նվագում են՝ համահնչուն,
| |
| − | Տրված ելևէջներին,
| |
| − | Անտես մատները դիպչում են
| |
| − | Աներևույթ լարերին։
| |
| − |
| |
| − | II
| |
| − | Վերջալույսը ամետիստից
| |
| − | Մուգ կապույտի է անցնում,
| |
| − | Լապտերը վառ մութ ծառուղին
| |
| − | Բաց կանաչով է լցնում։
| |
| − |
| |
| − | Նվագն ուրախ դաշնակի հին
| |
| − | Հնչում է մեղմ ու կամաց –
| |
| − | Նա հակվել է ստեղներին՝
| |
| − | Գլուխը վար խոնարհած։
| |
| − |
| |
| − | Երկչոտ մտքեր, խոհուն աչքեր,
| |
| − | Ձեռք, որ էջերն է բացում․․․
| |
| − | Վերջալուսը ամետիստից
| |
| − | Մուգ կապույտի է անցնում։
| |
| − |
| |
| − | III
| |
| − | Այն ժամին, երբ ողջ աշխարհն է քնած,
| |
| − | Ո՛վ դու միայնակ դիտորդ երկնքի,
| |
| − | Ականջալու՞ր ես դու հառաչանքին
| |
| − | Տավղի ու քամու, զուգերգին նրանց,
| |
| − | Մինչև այգաբաց։
| |
| − |
| |
| − | Երբ ամենուրեք հանգչած են ու սուս,
| |
| − | Արդյո՞ք մեն-մենակ արթուն ես դու դեռ
| |
| − | Լսելու տավղի նվագը առ Սեր
| |
| − | Ու հետն էլ քամու երգը սիրահույզ
| |
| − | Ողջ գիշերն ի լույս։
| |
| − |
| |
| − | Այն ժամին, երբ մութ երկնքի ֆոնին
| |
| − | Վառվում է Սիրո ճամփան լուսագես,
| |
| − | Նրբին մեղեդին լարերի անտես
| |
| − | Լցնում է օդը հույզով երկնային
| |
| − | Ու իջնում երկրին։
| |
| − |
| |
| − | IV
| |
| − | Երբ երկչոտ աստղն անցնի անդին –
| |
| − | Կուսավայել ու ամաչկոտ,
| |
| − | Լսի՛ր, այդ ուշ քնկոտ պահին
| |
| − | Մեկն երգում է դարպասիդ մոտ։
| |
| − | Երգը նրա – նուրբ ցողի պես,
| |
| − | Նա եկել է տեսնելու քեզ։
| |
| − |
| |
| − | Մի ընկրկիր երկմտանքով
| |
| − | Երբ նա մթնից կանչում է հեզ,
| |
| − | Ո՛չ էլ խոկա, թե ու՞մ երգն է,
| |
| − | Որ դիպչում է սրտիդ այդպես։
| |
| − | Այդ ի՛մ երգն է՝ իմ սիրուհուն,
| |
| − | Այդ ե՛ս եմ քո ուշ այցելուն։
| |
| − |
| |
| − | V
| |
| − | Թեքվի՛ր դուրս նայիր,
| |
| − | Ա՛յ ոսկեմազիկ,
| |
| − | Լսեցի երգդ -
| |
| − | Զվարթ մի հովիկ։
| |
| − |
| |
| − | Գիրքս գոցել եմ․
| |
| − | Ես էլ չեմ կարդում,
| |
| − | Կրակի պարն եմ
| |
| − | Հատակին դիտում։
| |
| − |
| |
| − | Թողել եմ գիրքս,
| |
| − | Դուրս եկել տանից՝
| |
| − | Լսելով երգդ
| |
| − | Խավարի միջից։
| |
| − |
| |
| − | Երգելով երգդ -
| |
| − | Զվարթ մի հովիկ-
| |
| − | Թեքվի՛ր դուրս նայիր
| |
| − | Ա՛յ ոսկեմազիկ։
| |
| − |
| |
| − | VI
| |
| − | Լինեի այն ծոցում տաքուկ
| |
| − | (Օ շքեղ է այն ու անբիծ)
| |
| − | Ուր չէր գտնի ինձ ոչ մի բուք։
| |
| − | Ասկետության թախծոտ ցրտից
| |
| − | Լինեի այն ծոցում տաքուկ։
| |
| − |
| |
| − | Լինեի այն սրտում մի օր
| |
| − | (Մեղմ թակեի, որ ներս առնի)
| |
| − | Ուր գտնեի միայն անդորր։
| |
| − | Տրտմությունս էլ չի հառնի
| |
| − | Թե լինեմ այն սրտում մի օր։
| |
| − |
| |
| − | VII
| |
| − | Սերս թեթև նախշուն շորով
| |
| − | Այգու մեջ է խնձորի,
| |
| − | Ուր հովերը զվարթ ու զով
| |
| − | Վազվզում են խմբովի։
| |
| − |
| |
| − | Որտեղ հովը սեր է մանում
| |
| − | Ջահել ու նուրբ թփերին,
| |
| − | Այնտեղ սերս ծանր է գնում
| |
| − | Խոնարհված իր ստվերին։
| |
| − |
| |
| − | Իսկ ուր հողը ծիծաղում է
| |
| − | Երկնի մովով հմայված,
| |
| − | Այնտեղ սերս կաքավում է
| |
| − | Փեշը ձեռքով վեր պահած։
| |
| − |
| |
| − | VIII
| |
| − | Ո՞վ է կանաչ պուրակի մեջ՝
| |
| − | Գարնան նման, հարդարուն։
| |
| − | Ո՞վ է զվարթ պուրակի մեջ՝
| |
| − | Այն իրենով զարդարում։
| |
| − |
| |
| − | Ո՞վ է քայլում շողերի մեջ
| |
| − | Այնպես թեթև, աղջկական։
| |
| − | Ո՞վ է պայծառ շողերի մեջ
| |
| − | Քայլում դեմքով կուսական։
| |
| − |
| |
| − | Ծառուղիները պուրակի
| |
| − | Ոսկեփայլով են վառված –
| |
| − | Ու՞մ համար է այս պուրակը
| |
| − | Այսքան շքեղ զարդարված։
| |
| − |
| |
| − | Օ՜հ, իհարկե իմ սիրուհու
| |
| − | Համար է այն պճնվել,
| |
| − | Ա՜խ, անուշիկ իմ սիրուհու,
| |
| − | Որ սիրուն է ու ջահել ։
| |
| − |
| |
| − | IX
| |
| − | Հե՛յ դուք, քամինե՛ր զվարթ մայիսի,
| |
| − | Որ պար եք բռնել ծովի երեսին,
| |
| − | Ալիքից ալիք կայթելով այդպես,
| |
| − | Ու վեր նետելով ճերմակ փրփրադեզ՝
| |
| − | Գծելով օդում արծաթե պսակ,
| |
| − | Իմ սիրեցյալին արդյոք չտեսա՞ք։
| |
| − | Ախ ցա՜վ էր, ցա՜վ էր,
| |
| − | Գարնան քամիներ,
| |
| − | Երբ Սերդ հեռու է, սիրտդ է ավեր։
| |
| − |
| |
| − | XI
| |
| − | Ասա՝ բարո՜վ մնաք, բարո՜վ
| |
| − | Քո կուսական վեհ օրերին։
| |
| − | Սերն է գալիս քեզ փնտրելով –
| |
| − | Վերջ աղջկական քո հովերին՝
| |
| − | Համարումիդ անբիծ կույսի,
| |
| − | Ու ծամկապին քո շեկ հյուսի։
| |
| − |
| |
| − | Երբ քերովբեն շեփոր փչի
| |
| − | Եվ անունը լսես նրա
| |
| − | Մատաղ կուրծքդ, մի ամաչի,
| |
| − | Նրա առաջ դու բաց արա
| |
| − | Եվ արձակիր ծամկապդ – այն
| |
| − | Նշանն էր քո անմեղության։
| |
| − |
| |
| − | XVII
| |
| − | Որովհետև քո ձայնն ինձ էր տրված
| |
| − | Դառնացրի մեկին,
| |
| − | Որովհետև իմ ձեռքի մեջ պահված
| |
| − | Քո ձեռքն էր կրկին։
| |
| − |
| |
| − | Ոչ բառ կա ոչ էլ որևէ հնար
| |
| − | Ինչ որ բան ուղղել—
| |
| − | Օտար է հիմա ինձ համար նա ով
| |
| − | Ընկեր է եղել։
| |
| − |
| |
| − | XVIII
| |
| − | Անսա՛, սիրելի՛ս,
| |
| − | Խոսքին քո յարի –
| |
| − | Տխուր է կորուստն
| |
| − | Հին ընկերների։
| |
| − |
| |
| − | Հասկացել է նա
| |
| − | Ընկերներին կեղծ
| |
| − | Ու հոգում հիմա
| |
| − | Մոխիր է ու եղծ։
| |
| − |
| |
| − | Բայց դու գգվելով
| |
| − | Մոտեցիր նրան,
| |
| − | Սիրուդ թովչանքը
| |
| − | Թող իջնի վրան։
| |
| − |
| |
| − | Երբ ձեռքը լինի
| |
| − | Կլոր կրծքիդ տակ,
| |
| − | Ամեն տխրություն
| |
| − | Շուտ կիջնի հատակն։
| |
| − |
| |
| − | XXVIII
| |
| − | Բարեկիրթ տիկի՛ն, մի՛ երգիր այդպես
| |
| − | Վաղանցիկ սիրո երգը թախծալի,
| |
| − | Թո՛ղ տխրությունդ, երգի՛ր, թե ինչպես
| |
| − | Անցնող սերը միշտ բավ է լիուլի։
| |
| − |
| |
| − | Երգի՛ր, թե մեռած սիրահարների
| |
| − | Քունը երկար ու խորունկ է որքան,
| |
| − | Որ գերեզմանում սերը պիտ քնի,
| |
| − | Զի սերը հիմա հոգնած է այնքան։
| |
| − |
| |
| − | XXXII
| |
| − | Ամբողջ օրը անձրև տեղաց,
| |
| − | Արի՛ մեր թաց ծառուղին,
| |
| − | Մեր հուշերն են այնտեղ թաղված
| |
| − | Տերևների տակ դեղին։
| |
| − |
| |
| − | Անցնենք ճամփով մեր հուշերի
| |
| − | Մինչ բաժանվելն առհավետ։
| |
| − | Արի՛, շանս տուր, իմ սիրելի,
| |
| − | Փորձեմ Խոսել սրտիդ հետ:
| |
| − |
| |
| − | XXXIV
| |
| − | Քնի՛ր, քնի՛ր, խոր քու՛ն մտիր,
| |
| − | Քնի՛ր, ո՜վ սիրտ անդադրում։
| |
| − | Մի ձայն անվերջ “Դե, քու՛ն մտիր”
| |
| − | Աղերսում է իմ սրտում։
| |
| − |
| |
| − | Դռնից այն կողմ բուքն է ձմռան
| |
| − | “Էլ ո՛չ մի քու՜ն” աղմկում։
| |
| − | Բայց դու քնի՛ր, բուքը ձմռան
| |
| − | Երբեք էլ աչք չի փակում։
| |
| − |
| |
| − | Համբույրս առ ու քու՛ն մտիր,
| |
| − | Անդորր լինի քո սրտում –
| |
| − | Դե, խաղաղվի՛ր ու քու՛ն մտիր,
| |
| − | Քնի՛ր, ո՜վ սիրտ անդադրում։
| |
| − |
| |
| − | XXXVI
| |
| − | Արշավանքն եմ լսում ստվար մի բանակի,
| |
| − | Քրտնած նժույգների դոփյունը երկնահաս,
| |
| − | Ու սև զրահ հագած գոռոզ հեծելակի
| |
| − | Մտրակների շառաչն ու սուլոցն եմ լսում։
| |
| − |
| |
| − | Մարտակոչ են նետում նրանք գիշերին զով,
| |
| − | Քրքջում են անզուսպ խավարի մեջ, հեռվում,
| |
| − | Անուրջներս են կտրում կուրացուցիչ բոցով,
| |
| − | Որ զնդանի նման զնգում է իմ սրտում։
| |
| − |
| |
| − | Գալիս են՝ անհամար, գիսակներով կանաչ,
| |
| − | Ճիչ ու բղավոցով դուրս են վազում ծովից...
| |
| − | Խոհեմ եղիր, սիրտ իմ, խելագարվե՞ս պիտի...
| |
| − | Սեր իմ, սեր իմ, սեր իմ, ինչու՞ լքեցիր ինձ։
| |